PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմակ կամ թաքնված ակումբցին



Adam
07.03.2008, 20:55
Որոշեցինք մի հետաքրքիր խաղի թեմա բացել: Ուրեմն էսպես, խաղի կանոններն են:
Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն...: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի)
Որոշ գրառումներ անց, թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինել... օրինակ՝ Դու Surpr!Se-ն էս ? , կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ և այլն... մի խոսքով հասկացաք: Ասեմ, որ թաքնված ակումբցու դիպվածը ամբողջությամբ սրբագրված է մասնագետի կողմից, այսինքն գրելաոճից չեք կարող ճանաչել:
Կարող եք անել մեկնաբանություններ, հայտնել կարծիքներ և այլն: :B

Adam
07.03.2008, 20:55
Թաքնված ակումբցու դիպվածը
Ծնվել եմ ոչ այնտեղ, որտեղ ուզել եմ: Ապրել եմ ոչ այնտեղ, որտեղ ծնվել եմ: Մեծացել եմ ոչ այնպես, ինչպես ընդունված է Հայաստանում, բայց ճաշակել եմ ոչ ուտելիքի պտուղները: Սովորել եմ ոչ այնպես, ինչպես կարող էի: Վարքս եղել է ոչ համապատասխան առաջադիմությանս: Ընկերներս եղել են ոչ դասարանցիներս: Երազել եմ դառնալ ոչ այն, ինչ այսօր եմ: Ընտրել եմ մի մասնագիտություն ոչ այնպես, ինչպես հակումներս էին հուշում: Չնայած դրան, սիրում եմ այն ոչ ամբողջությամբ: Ակումբի մասին իմացել եմ ոչ այնպես, ինչպես Երկնայինը: Մտել եմ ոչ ծանոթության, ոչ ինֆորմացիայի, ոչ անեկդոտների համար: Սիրում եմ ոչ բոլոր ակումբցիներին:
Դեպք իմ կյանքից.
Շատ երեխաների նման հագնում էի ոչ իմ շորերը, բայց ունեի իմ սեփական զգեստը, որ գնել էին ոչ իմ ծնողները: Մի ամառ, երբ մայրս գտնվում էր ոչ Հայաստանում, ես պահարանում չգտա զգեստս: Ապրում էի տատիկիս քույրերի հետ: Մի անգամ տեսա այն ոչ իմ տատիկի թոռան հագին: Լավ չզգացի ինձ: Դիմեցի ոչ այդ երեխայի տատիկին: Նա պնդեց, որ տվել է ոչ առանց իմ թույլտվության: Բայց հետո այն ուղարկվեց իմ տատիկի թոռնիկին, ոչ թե ինձ:
----------------------------------------------------
Բացահայտեք Դիմակին :B

Ծով
07.03.2008, 23:06
Քաղաքացի…

Երկնային
08.03.2008, 00:48
Ակումբի մասին իմացել եմ ոչ այնպես, ինչպես Երկնայինը:
----------------------------------------------------
Բացահայտեք Դիմակին :B

փաստորեն ես չեմ հաստատ… :D

StrangeLittleGirl
08.03.2008, 01:21
Ես արդեն որոշ կասկածներ ունեմ: Քանի՞ տարեկան էիր, երբ այս դեպքը տեղի ունեցավ.

Շատ երեխաների նման հագնում էի ոչ իմ շորերը, բայց ունեի իմ սեփական զգեստը, որ գնել էին ոչ իմ ծնողները: Մի ամառ, երբ մայրս գտնվում էր ոչ Հայաստանում, ես պահարանում չգտա զգեստս: Ապրում էի տատիկիս քույրերի հետ: Մի անգամ տեսա այն ոչ իմ տատիկի թոռան հագին: Լավ չզգացի ինձ: Դիմեցի ոչ այդ երեխայի տատիկին: Նա պնդեց, որ տվել է ոչ առանց իմ թույլտվության: Բայց հետո այն ուղարկվեց իմ տատիկի թոռնիկին, ոչ թե ինձ:

Adam
08.03.2008, 17:30
ակումբցիներ, էս խի՞ ակտիվ չեք: Ինքը սպասումա... , էկելա հյուրախաղերի... մի քանի օրից մեկնելույա :D
Ակտիվ էղեք իիի...:angry , էս մարդուն բերել ենք ստեղ :D

Ավելացվել է 1 րոպե անց

Ես արդեն որոշ կասկածներ ունեմ: Քանի՞ տարեկան էիր, երբ այս դեպքը տեղի ունեցավ.

տենց հարցեր մի տուր, ինքը ամաչումա: Համել դու իրան դժվար մոտիկից ճանաչես: Համենայնդեպս իմ կարծիքով :think

StrangeLittleGirl
08.03.2008, 17:34
Ի՞նչ ամաչելու բան կա: :D

Adam
08.03.2008, 17:36
Ի՞նչ ամաչելու բան կա: :D
որ մտնի կհարցնես :D
Ինքը նենց ակումբցիյա, որ իմ կարծիքով քո հետ առիթ չի ունեցել շփվելու: Շփվելա մենակ իմ հետ: Բայց իրան սաղ ճանաչում են:
Ֆսյո :angry:angry պռծավ հուշումները... էլ հարցեր չտաք: Միայն իրան :B

Ավելի ճիշտ էլի բացի ինձնից շփվող էղելա

StrangeLittleGirl
08.03.2008, 17:40
Ադա՛մ, չեմ հասկանում: Էս տեքստն ի՞նքն ա գրել, թե՞ դու ես գրել՝ հարմարացնելով ինչ-որ ակումբցու:

Adam
08.03.2008, 17:43
Ադա՛մ, չեմ հասկանում: Էս տեքստն ի՞նքն ա գրել, թե՞ դու ես գրել՝ հարմարացնելով ինչ-որ ակումբցու:

Տեքստը ամբողջությամբ գրելա ինքը: Ես կապ չունեմ: Գնա իրա հետ կռիվ արա :angry :)
Մականունը Դիմակ-ա: p.m. գրի ու հարցրու:
Ուֆֆ... տենց էլ գիտեյի, որ չեն հավատալու :angry :(
Հեսա ես իրան կասեմ, որ մտնի ու ինքն էլ գրի.

Ավելացվել է 3 րոպե անց
ժողովուրդ ջան ինքը շատ ճանաչված ակումբցիա: Բոլորդ էլ գիտեք իրան: Վերջ, էլ հուշում չեմ անելու

Ուլուանա
08.03.2008, 17:56
Ես արդեն որոշ կասկածներ ունեմ: Քանի՞ տարեկան էիր, երբ այս դեպքը տեղի ունեցավ.
Ադամ, կարծում եմ, որ վերոնշյալ հարցը շատ նորմալ հարց է, և դիմակը պետք է պատասխանի դրան։ :P

Adam
08.03.2008, 17:58
Պրոբլեմ չկա, ես իրան գրել եմ արդեն: Հեսա կգա երևի, և կպատասխանի

Մարիաննա
08.03.2008, 18:11
Vive L'Armenie

Adam
08.03.2008, 18:13
Մարիաննա ջան, խնդրում եմ առանց հարցականի էլի...
թե չէ ամեն մեկը կասի... տենց պատասխանելով կգանք կհասնենք իրան...: Գրի ուղղակի քո կարծիքը, կամ հարց տուր Դիմակին: Բայց ոչ էդպիսին՝ այսինքն ուղիղ: :)
հարցականը հանի: Այսինքն քո կարծիքն է

Մարիաննա
08.03.2008, 19:55
կամ հարց տուր Դիմակին:
Բարի: :)

1. Վերոհիշյալ անձը, ընդունելության քննությունների ժամանակ միայն մեկ քննությո՞ւն է հանձնել: :)

Դիմակ
09.03.2008, 12:36
Ես արդեն որոշ կասկածներ ունեմ: Քանի՞ տարեկան էիր, երբ այս դեպքը տեղի ունեցավ.
Ոչ այնքան, որ մեծի մտածելակերպ ունենայի, ոչ այնքան, որ ինձ չհիշեի:


1. Վերոհիշյալ անձը, ընդունելության քննությունների ժամանակ միայն մեկ քննությո՞ւն է հանձնել: :)
Ոչ այնքան, որքան սովորաբար հանձնում են:

Yellow Raven
09.03.2008, 12:57
Պոետ

Մարիաննա
09.03.2008, 17:40
Ոչ այնքան, որքան սովորաբար հանձնում են:
Այդ դեպքում այսպիսի մի հարց.

1. Դպրոցդ ոսկե մեդալո՞վ ես ավարտել: :)

Եվ շարունակելով դպրոցական թեման, մեկ ամփոփող հարց ևս.

2. Քո կյանքի ընթացքում սովորե՞լ ես մի դպրոցում (կարծեմ մեկ տարի :8), որտեղ ամենաշատը տաս հայ է եղել, (թիվը դու ես նշել, եթե իհարկե դու այն մարդն ես, ում ուղղությամբ ես աշխատում եմ :) ) , որոնցից 1-ը դու ես եղել, մյուսը՝ ձեր ընտանիքից մեկ ուրիշը: :)

Դիմակ
09.03.2008, 19:44
Այդ դեպքում այսպիսի մի հարց.

1. Դպրոցդ ոսկե մեդալո՞վ ես ավարտել: :)
Ավարտել եմ ոչ այնպես, ինչպես ուսուցիչներից շատերն ուզում էին:



2. Քո կյանքի ընթացքում սովորե՞լ ես մի դպրոցում (կարծեմ մեկ տարի :8), որտեղ ամենաշատը տաս հայ է եղել, (թիվը դու ես նշել, եթե իհարկե դու այն մարդն ես, ում ուղղությամբ ես աշխատում եմ :) ) , որոնցից 1-ը դու ես եղել, մյուսը՝ ձեր ընտանիքից մեկ ուրիշը: :)
Ես միշտ սովորել եմ այնպիսի դպրոցներում, որոնք գտնվել են ոչ այնտեղ, որտեղ ծնվել եմ: Սովորել եմ մեկում, որտեղ մարդիկ խոսում էին ոչ այն լեզվով, ինչ ես: Այնտեղ սովորել եմ իմ ազգանունով ոչ միայն ես:

StrangeLittleGirl
09.03.2008, 20:02
Ոնց որ կայֆավատ լինի մեզ վրա: Տենց ա, տենց ա: Ես էլ սենց հարց կտամ.
Դու պատկանու՞մ ես ոչ այս սեռին, որին համապատասխանում են սեռական օրգաններդ:

Սերխիո
09.03.2008, 20:36
հարց Դիմակին
Քո Ֆիզիանոմիան քեզ դուր գալիս է ?

Մարիաննա
09.03.2008, 20:56
Ես միշտ սովորել եմ այնպիսի դպրոցներում, որոնք գտնվել են ոչ այնտեղ, որտեղ ծնվել եմ:
Ծնվե՞լ ես Ռուսաստանում, ապրել Հայաստանո՞ւմ: :)

Ավելացվել է 9 րոպե անց

Ոնց որ կայֆավատ լինի մեզ վրա:
Համամիտ եմ ու շատ: :) Բայց դե, ինձ թվում է` դու արդեն կռահում ես, որ ոչ բոլորի վրա: :)

Դիմակ
09.03.2008, 21:26
Ոնց որ կայֆավատ լինի մեզ վրա: Տենց ա, տենց ա: Ես էլ սենց հարց կտամ.
Դու պատկանու՞մ ես ոչ այս սեռին, որին համապատասխանում են սեռական օրգաններդ:
Պատկանում եմ ոչ այն սեռին, որին պատկանում էր մեր շունը:


Ծնվե՞լ ես Ռուսաստանում, ապրել Հայաստանո՞ւմ: :)

Ծնվել եմ ոչ Հայաստանում, ապրում եմ ոչ Ռուսաստանում, ապրել եմ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում:


Համամիտ եմ ու շատ: :) Բայց դե, ինձ թվում է` դու արդեն կռահում ես, որ ոչ բոլորի վրա: :)

Կայֆավատ եմ լինում ոչ նրանց վրա, ովքեր չգիտեն, թե ով եմ ես:

հարց Դիմակին
Քո Ֆիզիանոմիան քեզ դուր գալիս է ?
Ոչ այնքան, ինչքան քոնը քեզ:

Մարիաննա
09.03.2008, 23:00
Իսկ թատերական խմբակի (ների) մեջ երբևէ եղե՞լ ես: :)

Դիմակ
09.03.2008, 23:31
Իսկ թատերական խմբակի (ների) մեջ երբևէ եղե՞լ ես: :)

Չեմ եղել բնավորությանս ոչ համապատասխան խմբակների մեջ:

StrangeLittleGirl
09.03.2008, 23:39
Չեմ եղել բնավորությանս ոչ համապատասխան խմբակների մեջ:
Չեմ հասկանում, ի՞նչ ես կայֆավատ լինում: :angry
Եթե նույնիսկ չես ուզում կոնկրետ պատասխան տալ հարցերին, դժվա՞ր է ավելի պարզ ձևակերպել:
Պատասխանում եմ. Artgeo

Մարիաննա
10.03.2008, 00:41
Ես կմնամ իմ նախնական կարծիքին. :) Vive L'Armenie

Սերխիո
10.03.2008, 02:04
Պատասխանում եմ. Artgeo

Բյուր ,հենց սկզբից ես եմ կասկածել ,որ Արթգեոն ա:beee ;)

Ուլուանա
11.03.2008, 20:14
Ինձ թվում է՝ խաղի հետաքրքրությունը չկորցնելու և խաղը չքնեցնելու համար ճիշտ կլինի, եթե մեր հարգարժան Դիմակը սկսի ավելի ինֆորմատիվ ձևով պատասխանել տրված հարցերին՝ հրաժարվելով իր ավանդական «ոչ–ային» պատասխաններից, որոնք խճճում են ճիշտ գուշակելուց առանց այդ էլ կիլոմետրերով հեռու գտնվող ակումբցիներին... :think

Մարիաննա
11.03.2008, 20:37
Ինձ թվում է՝ խաղի հետաքրքրությունը չկորցնելու և խաղը չքնեցնելու համար ճիշտ կլինի, եթե մեր հարգարժան Դիմակը սկսի ավելի ինֆորմատիվ ձևով պատասխանել տրված հարցերին՝ հրաժարվելով իր ավանդական «ոչ–ային» պատասխաններից, որոնք խճճում են ճիշտ գուշակելուց առանց այդ էլ կիլոմետրերով հեռու գտնվող ակումբցիներին...
Դե լավ հա Անահիտ ջան, ինձ թվում է՝ մետրերով հեռու ակումբցիներն են խճճվել, թե չէ կիլոմետրերով հեռու ակումբցիների հետ, կարծես թե ամեն ինչ կարգին է: :))
Շարունակեմ հարցերս.

Քո անձնական կայքն ունե՞ս:

Adam
12.03.2008, 13:06
Դիմակին կխնդրեմ չնչին, բայց խորհրդավոր հուշումներ տալ...

Adam
14.03.2008, 21:47
ժողովուրդ ես հեչ չէի պատկերացնի, որ էս խաղի նման հետաքրքիր խաղը կարողա կանգ առնի :angry:angry
Համել մեր Դիմակը կնեղանա... էկեք բացահայտենք, նոր հետո թեման ուղարկենք գրողի ծոցը :D

Ուլուանա
14.03.2008, 21:51
Դե, մարդիկ ի՞նչ մեղավոր են, որ մեր սիրելի Դիմակն էնքան խորն է թաքնվել, որ բացահայտել չի լինում։ Մարդը չի ուզում, որ իրեն բացահայտեն, դրա համար էլ չեն բացահայտում, հակառակ դեպքում գոնե որևէ կերպ կարձագանքեր քո վերջին առաջարկին, որի վրա, ի դեպ, արդեն երկու օրվա փոշի է նստել... :think

Adam
14.03.2008, 21:52
Դիմակ, մեկել հավես չկա pm գրելու.... դե գրի էլի... :B

Ձայնալար
15.03.2008, 14:49
ժողովուրդ ես հեչ չէի պատկերացնի, որ էս խաղի նման հետաքրքիր խաղը կարողա կանգ առնի
Համել մեր Դիմակը կնեղանա... էկեք բացահայտենք, նոր հետո թեման ուղարկենք գրողի ծոցը

Դիմակն ա խաղը կանգնացնում՝ ոչ մի հարցի չպատասխանելով :angry

Դիմակ
15.03.2008, 15:01
Ինձ թվում է՝ խաղի հետաքրքրությունը չկորցնելու և խաղը չքնեցնելու համար ճիշտ կլինի, եթե մեր հարգարժան Դիմակը սկսի ավելի ինֆորմատիվ ձևով պատասխանել տրված հարցերին՝ հրաժարվելով իր ավանդական «ոչ–ային» պատասխաններից, որոնք խճճում են ճիշտ գուշակելուց առանց այդ էլ կիլոմետրերով հեռու գտնվող ակումբցիներին... :think
Կպատասխանեմ ոչ այնպես, ինչպես դու ես ուզում: Ես մեղավոր չեմ, որ ակումբցիներն իրենց ոչ ուղեղներն են աշխատացնում ինձ գտնելու համար:


Քո անձնական կայքն ունե՞ս:
Ո՛չ

Դիմակին կխնդրեմ չնչին, բայց խորհրդավոր հուշումներ տալ...
Չնչին, խորհրդավոր հուշում

Դե, մարդիկ ի՞նչ մեղավոր են, որ մեր սիրելի Դիմակն էնքան խորն է թաքնվել, որ բացահայտել չի լինում։ Մարդը չի ուզում, որ իրեն բացահայտեն, դրա համար էլ չեն բացահայտում, հակառակ դեպքում գոնե որևէ կերպ կարձագանքեր քո վերջին առաջարկին, որի վրա, ի դեպ, արդեն երկու օրվա փոշի է նստել... :think
Դիմակը ոչ խորն է թաքնվել: Ուշադիր ակումբեցին կարող է բոլոր խոսքերս իրար կպցնել ու ինձ գտնել:


Դիմակն ա խաղը կանգնացնում՝ ոչ մի հարցի չպատասխանելով :angry

Դիմակը խաղը չի կանգնացնում: Դիմակը բոլոր հարցերին պատասխանել է: Ոչ մի անգամ չի խաբել:
Ու՞ր են հարցերը: Քանի՞ հարց ես տվել:

ChildOfTheSky
15.03.2008, 15:07
Դիմակ , դու ինձ ճանաչու՞մ ես :

Դիմակ
15.03.2008, 15:15
Դիմակ , դու ինձ ճանաչու՞մ ես :

Ճանաչում եմ

ChildOfTheSky
15.03.2008, 15:19
քեզնից չի , որ չգրեցիր "Ոչ ավել , քան քեզ ճանաչող որևէ մեկը" :lol

Ձայնալար
15.03.2008, 15:24
Դիմակ, դու ակցենտով ե՞ս խոսում:

Դիմակ
15.03.2008, 15:28
քեզնից չի , որ չգրեցիր "Ոչ ավել , քան քեզ ճանաչող որևէ մեկը" :lol
Ձեռս չգնաց :D

Դիմակ, դու ակցենտով ե՞ս խոսում:
Ոչ այնպես, որ նկատեք:
Ոչ այնպես, որ ես նկատեմ:
Բայց ցանկացողը կնկատի այն, ինչը ոչ ես եմ նկատում, ոչ դու:

Ձայնալար
15.03.2008, 15:34
Իսկ դու Child-ին ռեալում էլ ես ճանաչում, թե՞ մենակ վիրտուալ

Դիմակ
15.03.2008, 15:37
Իսկ դու Child-ին ռեալում էլ ես ճանաչում, թե՞ մենակ վիրտուալ

Ես ռեալում նրան ճանաչում եմ ոչ ավելին, քան քեզ:

Anul
15.03.2008, 15:39
քո նման պատասխանները ակնհայտ երևում է, որ ուղղակի ոչ է, նենց որ իրար խառնվել պետք չէ ;)

Ձայնալար
15.03.2008, 15:40
Ես ռեալում նրան ճանաչում եմ ոչ ավելին, քան քեզ:

Դու SQ1-ում ակումբային հանդիպման մասնակցել ե՞ս

Դիմակ
15.03.2008, 15:42
Դու SQ1-ում ակումբային հանդիպման մասնակցել ե՞ս

Ոչ այս տարի

Երկնային
15.03.2008, 15:43
ես քեզ ռեալում տեսե՞լ եմ… :)

Anul
15.03.2008, 15:45
Ոչ այս տարի

էլի նույն ոչ-դ է, ուղղակի մի քիչ շատ ես չափն անցնում :( արդեն նյարդայնացնում է նույնանման անիմաստ պատասխանները :(

Դիմակ
15.03.2008, 15:45
ես քեզ ռեալում տեսե՞լ եմ… :)

Ոչ երեկ

Selene
15.03.2008, 15:45
Ես գալու եմ հանդիպման ոչ այնպես, ինչպես սպասում եք:
Դիմակ, էքստրիմի սիրահա՞ր ես;)

Ձայնալար
15.03.2008, 15:45
զզվցրիր :D
Անցյալ տարի մասնակցել ե՞ս

Դիմակ
15.03.2008, 15:46
էլի նույն ոչ-դ է, ուղղակի մի քիչ շատ ես չափն անցնում :( արդեն նյարդայնացնում է նույնանման անիմաստ պատասխանները :(

Իմ պատասխանները ոչ անիմաստ են հասկացողների համար: Ես չեմ խաբում:

Selene
15.03.2008, 15:46
Եվս մեկ հարց՝ մեր Դիմակը սիրահարվա՞ծ է կամ արդեն իսկ լրջորեն սիրո՞ւմ է մեկին:)

Ձայնալար
15.03.2008, 15:48
Ոչ երեկ

Օրինակ չես զգում, որ էս պատասխանից ոչ մի հետևություն չի կարելի անել: Հասկանում եմ, որ հակառակ դեպքում՝ եթե ուղիղ պատասխանես բոլոր հարցերին խաղը կարող է շատ շուտ վերջանալ, բայց սենց էլ ոնց որ ձեռ առնես մարդկանց (բացահայտվելուց հետո զգույշ կլինես :D):

Գալաթեա
15.03.2008, 15:48
Դիմակ, այ Դիմակ, քո գրառումների քանակը 300-ից ավելա թե պակաս?

Այս կյանքում, Դիմակ, մեր թվարկությունում: Արեգակնային համակարգում: Անկախ որևէ այլ ակումբցու գրառումների քանակից :D

Դիմակ
15.03.2008, 15:48
Դիմակ, էքստրիմի սիրահա՞ր ես;)
ԱՅՈ :D Մարդիկ կան, որոնց հարցերին ձեռս չի գնում ոչով պատասխանեմ:

զզվցրիր :D
Անցյալ տարի մասնակցել ե՞ս

Ոչ օգոստոսին

Anul
15.03.2008, 15:50
ԱՅՈ :D Մարդիկ կան, որոնց հարցերին ձեռս չի գնում ոչով պատասխանեմ:


Ոչ օգոստոսին
հա, բայց քո էտ ոչ օգոստոսը, դա նույն ոչ հունվարն ու ոչ երեքշաբթին է, հա, բայց յանիմ ինչ, հետոոոո????:angry

իսկականից , որ զզվացրիր արդեն :D:D

Apsara
15.03.2008, 15:51
:D վայ մեռա, էս ինչ խոխմ էր, լավ սպասեք ես էլ մի հարց տամ Դիմակին
դու հենց այս թեմայում, բացի Դիմակ մականունից, քո՝ հանրաճանաչ բո:լոր ակումբցիների համար, իսկական մականունով գրառում կամ գրառումներ արել ե՞ս:

Դիմակ
15.03.2008, 15:51
Եվս մեկ հարց՝ մեր Դիմակը սիրահարվա՞ծ է կամ արդեն իսկ լրջորեն սիրո՞ւմ է մեկին:)
Ոչ այնպես, ինչպես դու ես պատկերացնում:

Օրինակ չես զգում, որ էս պատասխանից ոչ մի հետևություն չի կարելի անել: Հասկանում եմ, որ հակառակ դեպքում՝ եթե ուղիղ պատասխանես բոլոր հարցերին խաղը կարող է շատ շուտ վերջանալ, բայց սենց էլ ոնց որ ձեռ առնես մարդկանց (բացահայտվելուց հետո զգույշ կլինես :D):
Հավատացնում եմ, որ ցանկացողը կհասկանա: Վերջում կհիմնավորեմ:

Դիմակ, այ Դիմակ, քո գրառումների քանակը 300-ից ավելա թե պակաս?

Այս կյանքում, Դիմակ, մեր թվարկությունում: Արեգակնային համակարգում: Անկախ որևէ այլ ակումբցու գրառումների քանակից :D

Չե՞ս տեսնում: 0 գրառում :D

Apsara
15.03.2008, 15:53
:D վայ մեռա, էս ինչ խոխմ էր, լավ սպասեք ես էլ մի հարց տամ Դիմակին
դու հենց այս թեմայում, բացի Դիմակ մականունից, քո՝ հանրաճանաչ բո:լոր ակումբցիների համար, իսկական մականունով գրառում կամ գրառումներ արել ե՞ս:


Ոչ այնպես, ինչպես դու ես պատկերացնում:

Հավատացնում եմ, որ ցանկացողը կհասկանա: Վերջում կհիմնավորեմ:


Չե՞ս տեսնում: 0 գրառում :D
խնդրում եմ հարցիս պատասխանել

Դիմակ
15.03.2008, 15:53
հա, բայց քո էտ ոչ օգոստոսը, դա նույն ոչ հունվարն ու ոչ երեքշաբթին է, հա, բայց յանիմ ինչ, հետոոոո????:angry

իսկականից , որ զզվացրիր արդեն :D:D
Վերջում կիմանաս, կհասկանաս, որ իրականում ամեն ինչ ոչ այնքան անտրամաբանական է, որքան թվում է: Յուրաքանչյուր պատասխանիս մեջ փոքրիկ հուշում կա:

:D վայ մեռա, էս ինչ խոխմ էր, լավ սպասեք ես էլ մի հարց տամ Դիմակին
դու հենց այս թեմայում, բացի Դիմակ մականունից, քո՝ հանրաճանաչ բո:լոր ակումբցիների համար, իսկական մականունով գրառում կամ գրառումներ արել ե՞ս:

Ոչ այսօր :D

Empty`Tears
15.03.2008, 15:54
Ok...Նոր պարզ դարձավ թեման..

Դիմակ-իկ ես քեզ շատ եմ կպնում՞ (նիկիդ և գրառումներիդ)..:P

քաղաքացի
15.03.2008, 15:55
Չե՞ս տեսնում: 0 գրառում :D

Չեմ տեսնում 0 գրառում: Գուցե հանդիպման գալուդ ելույթը ջնջեմ, որ իրականությանը համապատասխանվես:

Բայց հարցը դա չէր, այլ թե դու «դիմակիդ» տակ եղած ակումբցի անձդ 300 գրառումից ավել ունե՞ս, թե ոչ:
Համ էլ, բարև ես քեզ առաջին անգամ եմ հարց տալիս ;)

Գալաթեա
15.03.2008, 15:55
Չե՞ս տեսնում: 0 գրառում :D

Խոսքս թաքնված ակումբցու գրառումների քանակի մասին էր: Բավականաչափ պարզ չեմ արտահայտվում? Ի տարբերություն մեր հարևան Պողոսի :D

Apsara
15.03.2008, 15:56
հա լավ էտքան էլ խճճված չի պատասխանները, իրականում, ոչ -երը հանում ենք, ու սկսում փնտրել

Anul
15.03.2008, 15:56
Վերջում կիմանաս, կհասկանաս, որ իրականում ամեն ինչ ոչ այնքան անտրամաբանական է, որքան թվում է: Յուրաքանչյուր պատասխանիս մեջ փոքրիկ հուշում կա:


Ոչ այսօր :D

դե ամբողջ հացն էլ դրանում է, որ քո այդ փոքրիկներով գործն առաջ չի գնա ու չի էլ գնում արդեն ինչքան շամանակ է: Ես քո մասին մի բան կարող եմ ասել, որ ուուուշքդ գնում է ուշադրության կենտրոնում լինելու համար, հակառակ դեպքւմ շուտվանից էիր ավելի կոնկրետ հուշումներ արել ;)

Երկնային
15.03.2008, 15:57
Դու հանդիպմանը հեռախոսի զանգո՞վ ես մասնակցելու… :D:D

Selene
15.03.2008, 15:57
Ինքնակամ լքե՞լ ես ակումբը ու հետո փոշմանել, նորից մտել կամ նման միտք ունեցե՞լ ես:

Հ.Գ.
Մարդիկ կան, որոնց հարցերին ձեռս չի գնում ոչով պատասխանեմ:
:think

Apsara
15.03.2008, 15:58
Թաքնված ակումբցին կասկածում եմ, որ կարող է Ալիզեն լինել՝ Ծովինարը

Դիմակ
15.03.2008, 15:59
Ok...Նոր պարզ դարձավ թեման..

Դիմակ-իկ ես քեզ շատ եմ կպնում՞ (նիկիդ և գրառումներիդ)..:P
Ոչ այնքան, որ նկատեմ:


Չեմ տեսնում 0 գրառում: Գուցե հանդիպման գալուդ ելույթը ջնջեմ, որ իրականությանը համապատասխանվես:

Բայց հարցը դա չէր, այլ թե դու «դիմակիդ» տակ եղած ակումբցի անձդ 300 գրառումից ավել ունե՞ս, թե ոչ:
Համ էլ, բարև ես քեզ առաջին անգամ եմ հարց տալիս ;)
Այս ամիս 300-ից ավել գրառում չի արել:

Խոսքս թաքնցված ակումբցու գրառումների քանակի մասին էր: Բավականաչափ պարզ չեմ արտահայտվում? Ի տարբերություն մեր հարևան Պողոսի :D
Ձեր հարևան Պողոսն ինձ հարց չի տվել:

հա լավ էտքան էլ խճճված չի պատասխանները, իրականում, ոչ -երը հանում ենք, ու սկսում փնտրել
Մեկ քայլ առաջ

դե ամբողջ հացն էլ դրանում է, որ քո այդ փոքրիկներով գործն առաջ չի գնա ու չի էլ գնում արդեն ինչքան շամանակ է: Ես քո մասին մի բան կարող եմ ասել, որ ուուուշքդ գնում է ուշադրության կենտրոնում լինելու համար, հակառակ դեպքւմ շուտվանից էիր ավելի կոնկրետ հուշումներ արել ;)
Իրականում ամեն ինչ ոչ այնքան դաժան է, որքան թվում է: Գուշակողը գուշակել է:

Anul
15.03.2008, 16:00
Դիմակ դու որ մտնում ես ակումբ կողքի մասն էլ ես վերցնում, որ հետո չխոսան, ու հետո, որ արդեն գրվել է, սկսում ես նորութնուն ասել, ու էն մեկից հետո միշտ էլ նույն արտահայտությունն է արվում, ինչն էլ չի կաչող հանգեցնել ջնջելուն? :D:D

Դիմակ
15.03.2008, 16:00
Ինքնակամ լքե՞լ ես ակումբը ու հետո փոշմանել, նորից մտել կամ նման միտք ունեցե՞լ ես:

Հ.Գ.
:think

Ես իմ արարքների համար չեմ փոշմանում:

Ավելացվել է 2 րոպե անց

Դիմակ դու որ մտնում ես ակումբ կողքի մասն էլ ես վերցնում, որ հետո չխոսան, ու հետո, որ արդեն գրվել է, սկսում ես նորութնուն ասել, ու էն մեկից հետո միշտ էլ նույն արտահայտությունն է արվում, ինչն էլ չի կաչող հանգեցնել ջնջելուն? :D:D

Ոչ թե դու ես կողմնորոշվում, երբ ես կողքից ոչ մտնում եմ ակումբ, ու ջնջողը կարմրած ոչինչ չի ասում:

Գալաթեա
15.03.2008, 16:03
Ձեր հարևան Պողոսն ինձ հարց չի տվել:



Այդչափ համոզվածության պատճառն անհասկանալի էր :D

Հիմա Դիմակի տակ թաքնված ակումբցու գրառումների ԸՆԴՀԱՆՈՒՐ քանակը 300-ից ավել է թե պակաս?

Adam
15.03.2008, 16:04
Եկեք նախ պարզենք մեր հարգարժան Դիմակի սեռը: Ըստ ձեզ, տղա՞ է, թե աղջիկ:

Ձայնալար
15.03.2008, 16:05
Ոչ այնքան, որ նկատեմ:


Այս ամիս 300-ից ավել գրառում չի արել:

Ձեր հարևան Պողոսն ինձ հարց չի տվել:

Մեկ քայլ առաջ

Իրականում ամեն ինչ ոչ այնքան դաժան է, որքան թվում է: Գուշակողը գուշակել է:

Լավ, փորձեմ տրամաբանել՝ առաջին գրառման մեջ խոսվում է զգեստի մասին. կարծեմ թե դա նրա իգական սեռին պատկանելու մասին է խոսում: Երկնայինի այն հարցին, թե արդյո՞ք իրեն տեսել է, պատասխանեց. «ոչ երեկ»: Եթե այս պատասխանը իր մեջ որևէ ինֆորմացիա կրում է, ապա կարելի է ենթադրել, որ հաճախակի է տեսնում Երկնայինին, բայց երեկ չի տեսել: Վերջինից կարելի է ենթադրել, որ երկնայինի հետ նույն բուհում է սովորում. ուֆ էլի էս բրյուսովցիները :D

Դիմակ
15.03.2008, 16:05
Այդչափ համոզվածության պատճառն անհասկանալի էր :D

Հիմա Դիմակի տակ թաքնված ակումբցու գրառումների ԸՆԴՀԱՆՈՒՐ քանակը 300-ից ավել է թե պակաս?

30-ից ոչ պակաս

քաղաքացի
15.03.2008, 16:06
Եկեք նախ պարզենք մեր հարգարժան Դիմակի սեռը: Ըստ ձեզ, տղա՞ է, թե աղջիկ:
ոչ այն ոչ էլ այն, որ ոչ սեռ ունի, ոչ էլ միասեռամոլ է: :fool

Դիմակ
15.03.2008, 16:07
Լավ, փորձեմ տրամաբանել՝ առաջին գրառման մեջ խոսվում է զգեստի մասին. կարծեմ թե դա նրա իգական սեռին պատկանելու մասին է խոսում: Երկնայինի այն հարցին, թե արդյո՞ք իրեն տեսել է, պատասխանեց. «ոչ երեկ»: Եթե այս պատասխանը իր մեջ որևէ ինֆորմացիա կրում է, ապա կարելի է ենթադրել, որ հաճախակի է տեսնում Երկնայինին, բայց երեկ չի տեսել: Վերջինից կարելի է ենթադրել, որ երկնայինի հետ նույն բուհում է սովորում. ուֆ էլի էս բրյուսովցիները :D

Լավ է սխալ տրամաբանել, քան ընդհանրապես չտրամաբանել :D

Adam
15.03.2008, 16:08
ժողովուրդ Դիմակին կարող եք վարկանիշ տալ: Միգուցե էտ ձևով կաշառե՞ք :D:D

Anul
15.03.2008, 16:09
չգիտեմ խի ես համոզված եմ, որ տղա է :think

Դիմակ
15.03.2008, 16:10
ժողովուրդ Դիմակին կարող եք վարկանիշ տալ: Միգուցե էտ ձևով կաշառե՞ք :D:D

Եթե Դիմակի իսկական նիքին տաք, կկաշառվեմ: Հակառակ դեպքում… շեֆին կասեմ :D

Anul
15.03.2008, 16:10
ժողովուրդ Դիմակին կարող եք վարկանիշ տալ: Միգուցե էտ ձևով կաշառե՞ք :D:D

աչքիս հենց դու ես դիմակը :D:D

Դիմակ
15.03.2008, 16:11
չգիտեմ խի ես համոզված եմ, որ տղա է :think

Իսկ Դիմակն ինքը համոզվա՞ծ է:

Selene
15.03.2008, 16:12
Դիմակ, քո տարիքի երկնիշ թվի առաջին թիվը 1-ով է սկսվո՞ւմ

Գալաթեա
15.03.2008, 16:12
30-ից ոչ պակաս

Հարցի մի զրոն ինչ եղավ? :think Լավ...ինչևէ

"Ամենաակումբցին" խաղում թաքված ակումբցին երբևիցե ինչ "ամենա" տիտղոս է ստացել? Անկախ մյուս ակումբցիների ստացածների: Կապ չունի երեկ թե այսօր :) Երբևիցե:

Adam
15.03.2008, 16:12
աչքիս հենց դու ես դիմակը :D:D

չէ, տենց ռիսկ չէի անի միևնույն IP-ով մտնեի :D

Ձայնալար
15.03.2008, 16:14
Լավ է սխալ տրամաբանել, քան ընդհանրապես չտրամաբանել :D

:D

Ոչ մի ճիշտ դիտարկում չե՞մ արել: Չասես ոչ այնքան որքան կարող էիր կամ ոչ ավել քան Գալատեաենց հարևան Պողոսը :angry:D

Դիմակ
15.03.2008, 16:14
Դիմակ, քո տարիքի երկնիշ թվի առաջին թիվը 1-ով է սկսվո՞ւմ

Ո՞վ ասաց, որ իմ տարիքը երկնիշ թիվ է: :D

Դիմակ
15.03.2008, 16:15
:D

Ոչ մի ճիշտ դիտարկում չե՞մ արել: Չասես ոչ այնքան որքան կարող էիր կամ ոչ ավել քան Գալատեաենց հարևան Պողոսը :angry:D

Ոչ այնքան, որքան հնարավորություն եմ տվել:
Մի քիչ բարիանամ: Զգեստը ճիշտ էր:

Երկնային
15.03.2008, 16:16
Դու հիմա սովորու՞մ ես, թե՞ արդեն ավարտել ես… :)

Anul
15.03.2008, 16:17
Ոչ այնքան, որքան հնարավորություն եմ տվել:
Մի քիչ բարիանամ: Զգեստը ճիշտ էր:

դե հիմա մարդ ես, զգեստով տղան հիմա այդքան էլ զարմանք չի առաջացնում :D

բայց դե ես հույս ունեմ, որ դրան չենք հասել, ու մեր դիմակը մի հատ պուպուշիկ շորիկով ՅԱԽԻԴՆԻ, նեռվեր ուտող աչոնիկա :D:D

Selene
15.03.2008, 16:17
Ո՞վ ասաց, որ իմ տարիքը երկնիշ թիվ է: :D

Չեմ սիրում հարցին հարցով տարբերակը:(
Էլ բան չեմ հարցնի, լավ մնա, Դիմակ, շուտ բացահայտվի:ok
Խաղը օֆֆտոպի է վերածվում թե չէ:B

Դիմակ
15.03.2008, 16:17
Հարցի մի զրոն ինչ եղավ? :think Լավ...ինչևէ

"Ամենաակումբցին" խաղում թաքված ակումբցին երբևիցե ինչ "ամենա" տիտղոս է ստացել? Անկախ մյուս ակումբցիների ստացածների: Կապ չունի երեկ թե այսօր :) Երբևիցե:

Չեմ հիշում :D Չէ՛, մի հատը հիշեցի, բայց չեմ ասի: Այնպիսի տիտղոս էր, որի հետ ոչ բոլորը, ոչ մեծամասնությունը համաձայն կլիներ, ոչ անգամ ես:

Adam
15.03.2008, 16:19
Չեմ սիրում հարցին հարցով տարբերակը:(
Էլ բան չեմ հարցնի, լավ մնա, Դիմակ, շուտ բացահայտվի:ok
Խաղը օֆֆտոպի է վերածվում թե չէ:B

Ինձ թվում է մասնակիցներին տանջելն ավելի հետաքրքիր է: Չնայած բացահայտվելուց հետո հեչ չեմ նախանձի իրեն :D:D:D

Դիմակ
15.03.2008, 16:21
Դու հիմա սովորու՞մ ես, թե՞ արդեն ավարտել ես… :)
Էսօր շաբաթ է:

դե հիմա մարդ ես, զգեստով տղան հիմա այդքան էլ զարմանք չի առաջացնում :D

բայց դե ես հույս ունեմ, որ դրան չենք հասել, ու մեր դիմակը մի հատ պուպուշիկ շորիկով ՅԱԽԻԴՆԻ, նեռվեր ուտող աչոնիկա :D:D
Ամեն ինչ հնարավոր է:

Չեմ սիրում հարցին հարցով տարբերակը:(
Էլ բան չեմ հարցնի, լավ մնա, Դիմակ, շուտ բացահայտվի:ok
Խաղը օֆֆտոպի է վերածվում թե չէ:B
Պետք չէ ոչ այսքան շուտ հանձնվել:

Ինձ թվում է մասնակիցներին տանջելն ավելի հետաքրքիր է: Չնայած բացահայտվելուց հետո հեչ չեմ նախանձի իրեն :D:D:D
Արդեն վազեմ հանդիպման, թե չէ որ բացահայտվելուց հետո գնամ, մեծ կտորս անկանջս կմնա:

Գալաթեա
15.03.2008, 16:21
Չեմ հիշում :D Չէ՛, մի հատը հիշեցի, բայց չեմ ասի: Այնպիսի տիտղոս էր, որի հետ ոչ բոլորը, ոչ մեծամասնությունը համաձայն կլիներ, ոչ անգամ ես:

Եթե ես ճիշտ հասկացա, խաղը վարողի իսկ հաստատած խաղի կանոնները պահանջում են, որ Դիմակը պատասխանի տրված հարցերին:

"Չեմ ասի" տարբերակը խաղը վերածում է տուն-տունիկի, որն էլ իր հերթին նպաստում է խաղի հետաքրքության կորստին :)

Ձայնալար
15.03.2008, 16:22
Ժողովուրդ ուրեմը աղջիկ ա, ու հայաստանում չի ծնվել: Միհատ տեսեք ո՞վ ա: Ինձ թվում ա էդ պարամետրերով շատ մարդ չկա ակումբում:

Երկնային
15.03.2008, 16:22
Կարծում եմ` Դիմակը մեր Բյուրիկն ա… :)

Դիմակ
15.03.2008, 16:23
Եթե ես ճիշտ հասկացա, խաղը վարողի իսկհաստատած խաղի կանոնները պահանջում են, որ Դիմակը պատասխանի տրված հարցերին:

"Չեմ ասի" տարբերակը խաղը վերածում է տուն-տունիկի, որն էլ իր հերթին նպաստում է խախղ հետաքրքության կորստին :)

Ես մասամբ պատասխանեցի հարցին: Կարաս փնտրես, գտնես, թե որ տիտղոսի հետ ամենաշատը համաձայն չես, գուշակես, թե ով է եմ ես :D

Anul
15.03.2008, 16:23
Կարծում եմ` Դիմակը մեր Բյուրիկն ա… :)

may beeee :think

Դիմակ
15.03.2008, 16:25
Ժողովուրդ ուրեմը աղջիկ ա, ու հայաստանում չի ծնվել: Միհատ տեսեք ո՞վ ա: Ինձ թվում ա էդ պարամետրերով շատ մարդ չկա ակումբում:

Կամաց-կամաց ստացվում է:

ChildOfTheSky
15.03.2008, 16:28
Դիմակ , քո շունը ձագ ծնելու հնարավորություն ունեցե՞լ է :

Գալաթեա
15.03.2008, 16:29
Դիմակ , քո շունը ձագ ծնելու հնարավորություն ունեցե՞լ է :

:D :D :D

Դիմակ
15.03.2008, 16:29
Դիմակ , քո շունը ձագ ծնելու հնարավորություն ունեցե՞լ է :

Ո՞ր շունը:

Ավելացվել է 50 վայրկյան անց

:D :D :D

Ի՞նչ ես ծիծաղում: Մարդը կարողանում է իմ պատասխաններից օգուտ քաղել:

Մանե
15.03.2008, 16:31
Ո՞ր շունը:

Վերջից առաջին :D
Ինձ էլ ա թվում Արթուրն ա:)

Գալաթեա
15.03.2008, 16:32
Ի՞նչ ես ծիծաղում: Մարդը կարողանում է իմ պատասխաններից օգուտ քաղել:

Միգուցե Դիմակը չի սիրում, երբ ծիծաղում են? :D

ChildOfTheSky
15.03.2008, 16:33
Ո՞ր շունը:

Քո շներից որևէ մեկը . ուշադիր եղիր , սխալ չբռնացնեմ :aggressive

Դիմակ
15.03.2008, 16:33
Վերջից առաջին :D
Ինձ էլ ա թվում Արթուրն ա:)

Վերջից առաջինը հնարավորություն չի ունեցել: Բայց վերջից առաջինը նաև վերջից վերջինն է:

Ավելացվել է 1 րոպե անց

Քո շներից որևէ մեկը . ուշադիր եղիր , սխալ չբռնացնեմ :aggressive
Որևէ մեկն ունեցել է: Ես տնտեսագետ չեմ:

Միգուցե Դիմակը չի սիրում, երբ ծիծաղում են? :D
Ոչ իր վրա

Ձայնալար
15.03.2008, 16:36
1. Բյուրը ասեց, որ դիմակը մարդկանց վրա կայֆավատ ա լինում, ինչին դիմակը պատասխանեց «կայֆավատ եմ լինում ոչ նրանց վրա, ովքեր չգիտեն թե ես ով եմ»:
2. Դիմակը SQ1-ում 2007-ի օգոստոսին չի եղել՝ կարծեմ օգոստոսին Բյուրակնը Երևանում չէր:

Ենթադրում եմ, որ դիմակը Բյուրն ա:

Գալաթեա
15.03.2008, 16:37
Ոչ իր վրա

Այսինքն Դիմակը միայն իր մասին է մտածում? Ասենք, նա դեմ չի լինի եթե ծիծաղեն իր ընկերների վրա?

Մանե
15.03.2008, 16:37
Վերջից առաջինը հնարավորություն չի ունեցել: Բայց վերջից առաջինը նաև վերջից վերջինն է:

Ավելացվել է 1 րոպե անց

Որևէ մեկն ունեցել է: Ես տնտեսագետ չեմ:

Ոչ իր վրա
Եթե ճիշտ պատասխան հնչել ա,փլիզ մի երկարացրու ;):)

ChildOfTheSky
15.03.2008, 16:38
Բայց դժվար Բյուրի հետ նույն դասարանում Իշխանյան ազգանունով ևս մեկը լիներ :

Մանե
15.03.2008, 16:39
2. Դիմակը SQ1-ում 2007-ի օգոստոսին չի եղել՝ կարծեմ օգոստոսին Բյուրակնը Երևանում չէր:

Ենթադրում եմ, որ դիմակը Բյուրն ա:

Ինչքան հիշում եմ Արթուրն էլ չի եղել:think

ChildOfTheSky
15.03.2008, 16:39
Համ էլ Դիմակը տղայա , 100 տոկոս , չկասկածեք :

Երկնային
15.03.2008, 16:41
Բյուրը ինձ չի տեսել երեկ…
համ էլ եղբոր հետ է նույն դպրոցում սովորել...

:)

Ձայնալար
15.03.2008, 16:42
Բայց դժվար Բյուրի հետ նույն դասարանում Իշխանյան ազգանունով ևս մեկը լիներ :

Կարող ա ախպերն ա եղել, համ էլ նույն դասարանում չէ կարծեմ նույն դպրոցում ա եղել նույն ազգանունով՝ ըստ իրա:

Ավելացվել է 1 րոպե անց
Դիմակ, դու ինձ բացասական վարկանիշ տվե՞լ ես

Մանե
15.03.2008, 16:43
Ժող,երեկ ով ա հանդիպման եղել,կասե՞ք

ChildOfTheSky
15.03.2008, 16:44
Պատասխանում եմ ՝ Քաղաքացի :

Երկնային
15.03.2008, 16:44
Բյուրն երեկ ասեց, որ չի գալու էսօր հանդիպման… իսկ հանդիպման թեմայում Դիմակը գրել ա, որ կգա, ոչ այնպես ինչպես սպասում ենք… այսինքն մենք սպսում ենք, որ չի գա…
ինքն ա հաստատ… :)

Cassiopeia
15.03.2008, 16:44
Բյուրը ինձ չի տեսել երեկ…
համ էլ եղբոր հետ է նույն դպրոցում սովորել...

:)

Բյուրն ու իր եղբայրը տարբեր դպրոցներում են սովորել, դա հաստատ: Եթե չեմ սխալվում, Արթուրը օգոստոսի երկրորդ կեսից Հայաստանում չի եղել…

քաղաքացի
15.03.2008, 16:45
Ժող,երեկ ով ա հանդիպման եղել,կասե՞ք
Ես դիմակի տեղը պատասխանեմ:

Ո՛չ դու :D

Ավելացվել է 41 վայրկյան անց

Պատասխանում եմ ՝ Քաղաքացի :

Դու լուչշե ֆլեշկաս բերես :fool

Ավելացվել է 1 րոպե անց

Բյուրն ու իր եղբայրը տարբեր դպրոցներում են սովորել, դա հաստատ: Եթե չեմ սխալվում, Արթուրը օգոստոսի երկրորդ կեսից Հայաստանում չի եղել…

իիիիիիիի Դիլիջանը մոռացա՞ր :(

Ձայնալար
15.03.2008, 16:48
Բյուրն ու իր եղբայրը տարբեր դպրոցներում են սովորել, դա հաստատ: Եթե չեմ սխալվում, Արթուրը օգոստոսի երկրորդ կեսից Հայաստանում չի եղել…

Ժող Արթուրի տարբերակից յան տվեք՝ աղջիկ ա ու տնտեսագետ չի:

Ձայնալար
15.03.2008, 16:51
Ժող Արթուրի տարբերակից յան տվեք՝ աղջիկ ա ու տնտեսագետ չի:

Ժող ո՞վ հաստատ կարա ասի Բյուրը ո՞րտեղ ա ծնվել

Գալաթեա
15.03.2008, 16:52
Ժող ո՞վ հաստատ կարա ասի Բյուրը ո՞րտեղ ա ծնվել

Բյուրը :D

քաղաքացի
15.03.2008, 16:52
Ժող ո՞վ հաստատ կարա ասի Բյուրը ո՞րտեղ ա ծնվել
Ռուսաստան ;)

ChildOfTheSky
15.03.2008, 16:53
Ժողովուուուրդ , հաստատ տղայա :aha , այլապես սխալ ինֆորմացիայա տվել Դիմակը , մի խոսքով Սասունն ա

Ձայնալար
15.03.2008, 16:54
Լավ, ուրեմը հաստատ ինքն ա:P
Դիմակ ՀԱՆՁՆՎԻ :goblin

Մանե
15.03.2008, 16:54
Ժող Արթուրի տարբերակից յան տվեք՝ աղջիկ ա ու տնտեսագետ չի:
Բագ ջան էդ դեպքում նույն հաջողությամբ կարար ասեր մաթեմատիկոս,ֆիզիկոս կամ մի այլ բան չեմ;)
Նոր իրա գրածներն էի կարդում,ու եթե «ոչ»-երը հանում ես,իրոք հուշումներ կան

ChildOfTheSky
15.03.2008, 16:55
Ես տվել եմ իմ պատասխանը , էլ չեմ խառնվում :P

Ձայնալար
15.03.2008, 16:56
Ժողովուուուրդ , հաստատ տղայա :aha , այլապես սխալ ինֆորմացիայա տվել Դիմակը , մի խոսքով Սասունն ա

Ո՞ր գրառումից ես ենթադրում

Adam
15.03.2008, 16:56
8 հոգուց ավելի մարդ եթե տա նույն անունը, ուրեմն Դիմակը կբացի իր դեմքը:

Ձայնալար
15.03.2008, 16:57
Բագ ջան էդ դեպքում նույն հաջողությամբ կարար ասեր մաթեմատիկոս,ֆիզիկոս կամ մի այլ բան չեմ;)
Նոր իրա գրածներն էի կարդում,ու եթե «ոչ»-երը հանում ես,իրոք հուշումներ կան

Հա բայց ասել ա տնտեսագետ չեմ, ուրեմը Արթուրը չի, պրիչեմ տուտ մաթեմատիկոս

Մանե
15.03.2008, 16:57
Եկեք քվեարկություն բացենք
1. Արթուր
2.Բյուր
3.Սասուն
:P:P:P

քաղաքացի
15.03.2008, 16:57
Բյուրակն

Ի դեպ հիմա ինքը արդեն հանդիպման ճանապարհին ա: ;)

Սերխիո
15.03.2008, 16:57
Եթե կասկածում եք, որ Բյուրն ա կամ Արթուրը, ապա ինտիմ անկյունից հարց տվեք ,իսկ եթե Քաղաքացին ա , ռուսերեն տվեք, եթե չհասկանա ,ուրեմն ինքն ա:

Մանե
15.03.2008, 16:58
Հա բայց ասել ա տնտեսագետ չեմ, ուրեմը Արթուրը չի, պրիչեմ տուտ մաթեմատիկոս
Ես էլ էդ եմ ասում էլի,ինձ թվում ա ինչր ասել ա,պիտի թարս հասկանանք,լավ է,ինչ-որա յա

Ձայնալար
15.03.2008, 16:58
8 հոգուց ավելի մարդ եթե տա նույն անունը, ուրեմն Դիմակը կբացի իր դեմքը:

Այ քեզ բան կարող ա մաֆիա ենք խաղու՞մ :D, անունը տվել եմ ու հիմնավորել եմ, դրանից ավել ի՞նչ եք ուզում

Երկնային
15.03.2008, 16:58
Հաստատ Բյուրն ա… :)

Ձայնալար
15.03.2008, 16:59
Ես էլ էդ եմ ասում էլի,ինձ թվում ա ինչր ասել ա,պիտի թարս հասկանանք,լավ է,ինչ-որա յա

Չէ ասել ա, որ սուտ չի խոսում

Adam
15.03.2008, 17:00
Այ քեզ բան կարող ա մաֆիա ենք խաղու՞մ :D, անունը տվել եմ ու հիմնավորել եմ, դրանից ավել ի՞նչ եք ուզում

Բայց քոնը հլը քիչա... մարդիկ կան, որ լրիվ ուրիշ ձև են մտածում և ուրիշին են կասկածում ;) :B

*e}|{uka*
15.03.2008, 17:02
Ես էլ եմ կարծում , որ Բյուրնա :P

Ձայնալար
15.03.2008, 17:05
Բայց քոնը հլը քիչա... մարդիկ կան, որ լրիվ ուրիշ ձև են մտածում և ուրիշին են կասկածում ;) :B

OK, ձեզ բարի ժամանց :D
Ես գնամ միքիչ գործ անեմ, դիմակը (նույն ինքը հավանաբար the doors խմբի սիրահար չգիտես ինչու անվանափոխվածը) էսօր գործերս «պռավալ» տվեց:D

Selene
15.03.2008, 17:05
Բյուր միանշանակ:P
Առաջին էջի գրառումները մարդկանց շփոթացնելու համար էին, իմ հարցերի պատասխանները ինձ լրիվությամբ հերիք էին, որ միանգամից հասկանամ, չէ որ Դիմակը սիրահարված է ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում:love
Իմիջայլոց, հուշումներն ավելի քան բավարար էին;)

ChildOfTheSky
15.03.2008, 17:35
Քաղաքացի

Ձայնալար
15.03.2008, 17:45
Քաղաքացի

Ոչ այնքան քաղաքացի, որքան Սասունը :D :lol

Գալաթեա
15.03.2008, 17:59
Որքան հասկացա, չնայած այն փաստին, որ հնչեցին հնարավոր թաքնված ակումբցիները, խաղը նույնքան ավարտված է, որքան որ շարունակվում է :D :D

Խաղի հանրագումարը անարդար է: Ինչ ութ հոգի նույն անունը տան? Տենց շատ արագ կվերջանա խաղը...Առաջարկում եմ 88 հոգի պլյուս մեկ ! :D

Adam
15.03.2008, 18:04
Խաղի հանրագումարը անարդար է: Ինչ ութ հոգի նույն անունը տան? Տենց շատ արագ կվերջանա խաղը...Առաջարկում եմ 88 հոգի պլյուս մեկ ! :D
Եթե ուզում ես տանջվել...., խնդրեմ :D

Մանե
15.03.2008, 18:04
Որքան հասկացա, չնայած այն փաստին, որ հնչեցին հնարավոր թաքնված ակումբցիները, խաղը նույնքան ավարտված է, որքան որ շարունակվում է :D :D

Խաղի հանրագումարը անարդար է: Ինչ ութ հոգի նույն անունը տան? Տենց շատ արագ կվերջանա խաղը...Առաջարկում եմ 88 հոգի պլյուս մեկ ! :D

Անդամներ: 3,484
Լիլ,առաջարկում եմ 3.484+-1 :D:D:D

Մարիաննա
15.03.2008, 18:08
Համ էլ մենք Բյուրակն անունով գրանցված անդամ արդեն չունենք: :D StrangeLittleGirl ունենք: :)

Գալաթեա
15.03.2008, 18:08
Լիլ,առաջարկում եմ 3.484+-1 :D:D:D

Մանուլ, առաջարկդ ընդունված է, բայց ոչ այնքան հաճույքով, ինչքանով կընդուներ մեր հրեական թեքումով Դիմակը :D

Adam
15.03.2008, 18:09
Ուղղակի մասնակիցների թիվը հազիվ 10-նա:

Ձայնալար
15.03.2008, 18:25
Ուղղակի մասնակիցների թիվը հազիվ 10-նա:

Ի դեպ 6 հոգին արդեն տվել են ճիշտ պատասխանը՝ մնաց 2 հոգի:

Anul
15.03.2008, 23:51
ես արդեն նշել էի, որ Բյուրակն է, իսկ հիմա արդեն համոզված եմ :)

Enipra
16.03.2008, 15:06
Համարյա համոզված եմ, որ Բյուրն ա :)

Ավելացվել է 2 րոպե անց

8 հոգուց ավելի մարդ եթե տա նույն անունը, ուրեմն Դիմակը կբացի իր դեմքը:

Ես 8-րդն էի, մնաց մի հոգի: ;)

Արշակ
16.03.2008, 15:32
Համարյա համոզված եմ, որ Բյուրն ա :)

Ես 8-րդն էի, մնաց մի հոգի: ;)
Դե որ մի հոգի մնաց, ուրեմն մի հատ էլ ես ասեմ՝ Բյուրնա։
Տեքստի հենց առաջին նախադասությունը կարդալուց մտածեցի. «Աչքիս Բյուրնա»։ Երկրորդից՝ «հաստատ Բյուրնա»։ Դե մնացածն էլ ստուգելով գնում էի, բոլոր փաստերը բռնում էին։ Ոճի ու կյանքի նկատմամբ վերաբերմունքի առումով էլ լրիվ ինքն էր։:P

Արշակ
16.03.2008, 16:06
Նոր թեմայի բոլոր գրառումները կարդացի, էս ինչ գժանոց էր:D
Դիմակի պատասխաններում կայֆավատի դոզան շատ էր, որոշ տեղերում իրա «ոչ»–երով համը հանել էր, բայց դե իրոք պատասխանների մեջ ինֆո հիմնականում կար։;)

Մարիաննա
16.03.2008, 16:41
բայց դե իրոք պատասխանների մեջ ինֆո հիմնականում կար։;)
Ոչ այնքան, որքան հարցերի մեջ, մանավանդ 2-րդ էջի: :D

Adam
16.03.2008, 16:43
Այո, Դիմակը Բյուրակն- էր: Իմ կարծիքով հետաքրքիր խաղ ստացվեց: Շնորհակալություն բոլորիտ մասնակցության համար: Շնորհակալություն Բյուրին, համաձայնվելու համար և հետաքրքիր խաղի համար:

Հ.Գ. Եթե հանկարծ որևէ մեկը կցանկանա սկսել «Թաքնված ակումբցին 2» խաղը, թող ինձ pm գրի, Դիմակի ծածկագրի համար:
Շնորհակալություն :)

ChildOfTheSky
16.03.2008, 16:47
Ո՞նց թե Բյուրն ա , ախր հաստատ Սասունն ա , էս սարքած խաղ ա , սուձյան էլ առած ա :goblin

StrangeLittleGirl
16.03.2008, 22:46
Տեքստի հենց առաջին նախադասությունը կարդալուց մտածեցի. «Աչքիս Բյուրնա»։ Երկրորդից՝ «հաստատ Բյուրնա»։ Դե մնացածն էլ ստուգելով գնում էի, բոլոր փաստերը բռնում էին։ Ոճի ու կյանքի նկատմամբ վերաբերմունքի առումով էլ լրիվ ինքն էր։
Դե հա, անկեղծ ասած, ես զարմանում էի, թե դու ինչպես էդքան ժամանակ գլխի չէիր ընկել, որ ես եմ: Դու մի ասա՝ սկի չէիր էլ մտել էս թեման: Բայց հետաքրքիր է. կյանքի նկատմամբ վերաբերմունք ասելով ի՞նչ նկատի ունեիր:


Դիմակի պատասխաններում կայֆավատի դոզան շատ էր, որոշ տեղերում իրա «ոչ»–երով համը հանել էր, բայց դե իրոք պատասխանների մեջ ինֆո հիմնականում կար։
Բայց էդ ինֆոյից ոչ բոլորն էին օգտվում :D


Ոչ այնքան, որքան հարցերի մեջ, մանավանդ 2-րդ էջի:
Կարծում եմ՝ տեղին կլինի ասել, որ Մարիաննան ակումբի ամենաուշադիր անդամներից մեկն է: Նա շատ վաղուց գուշակել էր, որ դա ես եմ: Հարցերից գլխի ընկա. ախր այնքա՜ն կոնկրետ հարցեր էր տալիս: Զարմանում եմ, որ մյուսները չէին նկատել: Ես էլ Մարիաննայի հետ պայմանավորվեցի, որ մի քիչ էլ ձգենք խաղը, տեսնենք՝ ինչ է լինելու:


Ո՞նց թե Բյուրն ա , ախր հաստատ Սասունն ա , էս սարքած խաղ ա , սուձյան էլ առած ա
Իսկ դու սուս մնա :angry Քեզ ամեն կերպ փորձում էի հուշել, որ ես եմ, բայց դու գլխի չէիր ընկնում :(

Երվանդ
17.03.2008, 00:00
Դե հա, անկեղծ ասած, ես զարմանում էի, թե դու ինչպես էդքան ժամանակ գլխի չէիր ընկել, որ ես եմ: Դու մի ասա՝ սկի չէիր էլ մտել էս թեման: Բայց հետաքրքիր է. կյանքի նկատմամբ վերաբերմունք ասելով ի՞նչ նկատի ունեիր:


Բայց էդ ինֆոյից ոչ բոլորն էին օգտվում :D


Կարծում եմ՝ տեղին կլինի ասել, որ Մարիաննան ակումբի ամենաուշադիր անդամներից մեկն է: Նա շատ վաղուց գուշակել էր, որ դա ես եմ: Հարցերից գլխի ընկա. ախր այնքա՜ն կոնկրետ հարցեր էր տալիս: Զարմանում եմ, որ մյուսները չէին նկատել: Ես էլ Մարիաննայի հետ պայմանավորվեցի, որ մի քիչ էլ ձգենք խաղը, տեսնենք՝ ինչ է լինելու:

Իսկ դու սուս մնա :angry Քեզ ամեն կերպ փորձում էի հուշել, որ ես եմ, բայց դու գլխի չէիր ընկնում :(

Ես մենակ հանդիպում 3-ում գրած գրառումն եմ կարդացել ու ջոգի որ Բյուրնա:D, մի տուփ Malboro կրեցի:hands

Ծով
17.03.2008, 01:49
ՄԻ հատ էլ դրե՛ք, խաղանք սկզբից…էս անգամ Սասունին էլի…:D

StrangeLittleGirl
17.03.2008, 01:59
Բայց ինչ անհետաքրքիր մարդ եմ :( Արդեն գիտեմ, թե հաջորդն ով է, չնայած դեռ չի էլ որոշվել:

Adam
17.03.2008, 11:13
Բայց ինչ անհետաքրքիր մարդ եմ :( Արդեն գիտեմ, թե հաջորդն ով է, չնայած դեռ չի էլ որոշվել:

Կամ թաքնված էքստրասենս ես, կամ էլ նամակներս ես կարդում :D:D