PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը



Ռուֆուս
07.03.2008, 15:16
Առաջարկում եմ նոր խաղ-մրցույթ Ակումբի շրջանակներում: Մասնակցել կարող են բոլորը:

Մրցույթի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր ստեղծագործությունները (սահմանափակումներ չկան), իսկ ֆորումի բոլոր անդամները ընտրում են լավագույնին:

Մրցույթի կանոնները.
1. Մասնակիցները կարող են ներկայացնել ցանկացած աշխատանք – բանաստեղծություն, պատմվածք, հումորային պատմություններ (ցանկալի է հայերեն), լուսանկարներ, նկարներ, համակարգչային գրաֆիկա, երգ (MP3 տարբերակով), պար (վիդեո տարբերակով), կարևորն այն է, որ այն լինի ունիկալ և ցույց տա ձեր անհատականությունը և ստեղծագործական ջիղը:
2. Մասնակիցները պատահական սկզբունքով կբաժանվեն զույգերի (կենտ թվով մասնակիցների դեպքում, կլինի նաև մեկ եռյակ):
3. Մասնակիցները կտրվի 5 օր մրցույթային աշխատանքը ներկայացնելու համար:
4. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում, մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից:
5. Հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում կազմակերպիչները կորոշեն, կշարունակի արդյոք մասնակիցը մրցույթում, թե դուրս կմնա հետագա պայքարից:
6. Աշխատանքը ներկայացնելուց հետո այն կդրվի քվեարկության: Քվեարկությունը կտևի 3 օր: Քվեարկությունը կլինի բաց` հարցման տեսքով: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց կամ իրենց զույգի մրցակցի օգտին (այս ձայները պարզապես հաշվի չեն առնվի), սակայն իրավունք ունեն քվեարկել մյուս զույգերի մասնակիցների օգտին
7. Յուրաքանչյուր զույգում ամենաքիչ քվե ստացած մասնակիցները դուրս կմնան հետագա պայքարից, իսկ զույգերի հաղթողներից կկազմվեն նոր զույգեր պատահականության սկզբունքով: (Եռյակի դեպքում հաջորդ փուլ դուրս կգան ամենաշատ ձայն հավաքած երկու մասնակիցները)
8. Վերջում կլինի միայն մեկ հաղթող!
9. Բոլոր ակումբցիներին խնդրում եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ և քվեարկել ոչ թե ընկեր բարեկամ սկզբունքով, այլ տաղանդի առկայության սկզբունքով :)


Սկսվում է մրցույթի մասնակիցների հերթագրումը: Հերթագրումը կավարտվի մարտի 25-ին:

Եթե ունեք առաջարկներ, դիտողություններ և նկատողություններ, խնդրում եմ դրանք անպայման ներկայացնել այս թեմայում: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն կազմակերպիչների կողմից:

Հ.Գ. Խաղը կվարեն Galatea-ն և Werewulf-ը :)

Safaryan
07.03.2008, 15:21
Հետաքրքրությամբ կհետևեմ, բայց ինձնից մասնակից դուրս չի գա:
Հաջողություն պայքարում::)

StrangeLittleGirl
07.03.2008, 16:52
Ես չեմ մասնակցելու

Ռուֆուս
07.03.2008, 16:53
Ես չեմ մասնակցելու

Ափսոս :(

Adam
07.03.2008, 18:26
Միտքը լավն է: Իրականացնելու համար հաջողություններ եմ ցանկանում: Բայց ես դժվար մասնակցեմ... որովհետև ,, չգիտեմ ինչ ներկայացնեմ.... համել բանաստեղծություններ չեմ գրում :(

Hripsimee
07.03.2008, 21:14
Իսկ ասենք բանաստեղծությունները կամ պատմվածքները մրցելու են նկարների,պարերի հետ?
Մի քիչ անիմաստ չի?:think

Sunny Stream
07.03.2008, 22:25
Ապրեք, շատ լավ գաղափար է! Իհարկե դժվար կլինի երգը (կատարումը, չէ՞) համեմատել բանաստեղծության հետ, բայց երևի մի բան դուրս կգա... մի քիչ "Минута славы" հաղորդումը հիշեցրեց :)
Ես էլ մեծ հետաքրքրությամբ կհետևեմ: ;) ուղղակի խորհուրդ կտամ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար նշել, թե ինչն է համարվում հարգելի պատճառ, ինչը` անհարգելի ;)

Հաջողություն մասնակիցներին! :ok

Kuk
07.03.2008, 22:34
Մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ… :clap

Apsara
07.03.2008, 22:43
ես կմասնակցեմ:hands

Ծով
07.03.2008, 22:49
Նոր ուրիշ բան էի գրել, ջնջեցի…
Ասեմ. առաջարկում եմ, որ մասնակիցները գաղտնի գրանցվեն կամ խաղը վարողներին ուղարկեն իրենց անունները…
գաղափարը լավն է…

Sunny Stream
07.03.2008, 22:50
Մրցույթների չեմ մասնակցում…/Մեր մեջ ասած չեմ էլ սիրում/
Մի երկու անգամ փորձեցի, բայց մե՛կ ուշացա. մե՛կ չկայացավ…:(
Մի խոսքով ոտքս խերով չի լինի:D


Ի-ի-ի~ :stop կրկին փորձիր :D .. չէ լուրջ ;)

Yellow Raven
07.03.2008, 22:52
Չբռնեմ ինձ բանաստեղծի տեղ դնեմ,կյանքիս մեջ 3-րդ դասարանից էս կողմ էտ գործով զբաղված չկամ,կարողա չբացահայտված տաղանդ եմhttp://www.akumb.am/images/smilies/sty101.gif…
Լավ,կմտածենք…

Ուլուանա
07.03.2008, 22:57
Իսկ ասենք բանաստեղծությունները կամ պատմվածքները մրցելու են նկարների,պարերի հետ?
Մի քիչ անիմաստ չի?:think
Հռիփսիմեն ճիշտ է նկատել. չե՞ք կարծում, որ մի քիչ անհեթեթ կլինի, եթե, օրինակ, նկարները մրցեն բանաստեղծությունների հետ և այլն... Կարծում եմ՝ հարկավոր է հստակեցնել մրցույթի բնագավառը, և յուրաքանչյուր բնագավառի համար առանձին մրցույթ անցկացնել։

Ի դեպ, միանգամից ասեմ, որ ես էլ չեմ մասնակցելու (ես էլ, մեր մեջ ասած, մրցույթների մասնակցել չեմ սիրում :oy), բայց այ գնահատմանը մեծ հաճույքով կմնասնակցեմ։ :P

Ծով
07.03.2008, 22:58
Ի-ի-ի~ :stop կրկին փորձիր :D .. չէ լուրջ ;)
:DԵս գրածս ջնջում եմ, որ առաջարկություն անեմ, իսկ դու՞…:(
Չէ…իմաստ չունի…ասենք կարող ա փորձեմ…մեկ էլ ակումբը ջարդվի:D

Ուլուանա
07.03.2008, 22:59
Նոր ուրիշ բան էի գրել, ջնջեցի…
Ասեմ. առաջարկում եմ, որ մասնակիցները գաղտնի գրանցվեն կամ խաղը վարողներին ուղարկեն իրենց անունները…
գաղափարը լավն է…
Շատ տեղին առաջարկ է, հակառակ դեպքում սուբյեկտիվության գործոնը կխանգարի հաստատ։ Թող գնահատողներից ոչ մեկն էլ չիմանա, թե ում ստեղծագործությունն է գնահատում։ :)

StrangeLittleGirl
08.03.2008, 01:38
Ասեմ. առաջարկում եմ, որ մասնակիցները գաղտնի գրանցվեն կամ խաղը վարողներին ուղարկեն իրենց անունները…
գաղափարը լավն է…
Եթե էդպես լինի, գուցե ես էլ մասնակցեմ: Իսկ մրցանա՞կը:

StrangeLittleGirl
08.03.2008, 02:19
Առաջարկ. ծավալի սահմանափակումներ դրեք: Օրինակ, եթե մեկը հինգ նախադասություն է գրել, իսկ մյուսը՝ հարյուր էջանոց վեպ, ոչ ոք հավես չի անի կարդալ վերջինը՝ քվեարկելով առաջինի օգտին:

Ռուֆուս
08.03.2008, 12:19
Նախ, շատ ուրախ եմ արձագանքների համար! Գաղափարը իրոք լավն է, նման մրցույթ մեկ ուրիշ ֆորումում արդեն երկու անգամ անցկացվել է և շատ մեծ արձագանքներ է ստացել:


Նոր ուրիշ բան էի գրել, ջնջեցի…
Ասեմ. առաջարկում եմ, որ մասնակիցները գաղտնի գրանցվեն կամ խաղը վարողներին ուղարկեն իրենց անունները…
գաղափարը լավն է…

Կարելի է, վատ միտք չէ: Մենակ թե բոլոր մասնակիցները իրենց կողմից պետք է երաշխավորեն գաղտնիությունը: Մասնակիցների համար մենք կհորինենք նոր մականուններ, որպեսզի ոչ ոք չկռահի ;) թե ով ով է:

Ուստի խնդրում եմ գրանցվելու համար ինձ ու Galatea-յին ուղարկել PM. :)


Իսկ ասենք բանաստեղծությունները կամ պատմվածքները մրցելու են նկարների,պարերի հետ?
Մի քիչ անիմաստ չի?


Հռիփսիմեն ճիշտ է նկատել. չե՞ք կարծում, որ մի քիչ անհեթեթ կլինի, եթե, օրինակ, նկարները մրցեն բանաստեղծությունների հետ և այլն... Կարծում եմ՝ հարկավոր է հստակեցնել մրցույթի բնագավառը, և յուրաքանչյուր բնագավառի համար առանձին մրցույթ անցկացնել։

Ճիշտն ասած սահմանափակումներ չենք դրել, որպեսզի հնարավորինս չափ շատ մասնակիցներ ունենանք: Բայց եթե վստահ լինենք, որ բավարար մասնակիցներ կլինեն, ովքեր միայն գրական ստեղծագործություններ կներկայացնեն, ապա կարելի է դնել նաև այս սահմանափակումը: Իսկ եթե մրցույթը հաջողություն ունենա, ապա կկազմակերպենք նոր մրցույթներ Ակումբի նկարիչների, երգիչների, ու կոմիկների :hands համար:

Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը այս կետի վերաբերյալ:


Իսկ մրցանա՞կը:

Այ սրա մասին ոչ մի բան չեմ կարող ասել: Թողնում եմ ֆորումի ադմինիստրացիայի հայեցողությանը: Կարելի է անել հետևյալը. առաջին տեղը գրավողին տալ 100 վարկանիշ, երկրորդ տեղի համար 50 վարկանիշ, իսկ մնացած բոլոր մասնակիցներին 10 վարկանիշ մասնակցության համար: Կամ միգուցե ադմինիստրացիան ավելի լավ առաջարկներ ունի: Կարելի է նաև հաղթողին ու բոլոր մասնակիցներին տալ դիպլոմներ Ակումբի կողմից:


Առաջարկ. ծավալի սահմանափակումներ դրեք: Օրինակ, եթե մեկը հինգ նախադասություն է գրել, իսկ մյուսը՝ հարյուր էջանոց վեպ, ոչ ոք հավես չի անի կարդալ վերջինը՝ քվեարկելով առաջինի օգտին:

Առաջարկը տեղին էր: Ճիշտն ասած ես էլ չեմ սիրում "Պատերազմ և Խաղաղություն"-վեպի ծավալն ունեցող գործեր կարդալ.....
Բյուր, քո կարծիքով ամենաշատը 1000 բառ երկարությամբ գործերը նորմալ են, թե ավելի կրճատենք?


Ես էլ մեծ հետաքրքրությամբ կհետևեմ: ուղղակի խորհուրդ կտամ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար նշել, թե ինչն է համարվում հարգելի պատճառ, ինչը` անհարգելի

Դե, հարգելի պատճառ կարող է հանդիսանալ հիվանդությունը, որոշ ժամանակով քաղաքից կամ երկրից բացակայությունը, երբ հնարավոր չի ինտերնետ մտնել, երկրի ներքաղաքական իրավիճակը, զինված հեղափոխությունը կամ պետական հեղաշրջումը, երկրաշարժը, հրաբխի ժայթքումը, փոթորիկները և ջրհեղեղները: :D
Ոչ հարգելի պատճառները շատ են, օրինակ "հավեսի" ու "ժամանակի" բացակայությունը, ծուլությունը :D

StrangeLittleGirl
08.03.2008, 12:32
Բյուր, քո կարծիքով ամենաշատը 1000 բառ երկարությամբ գործերը նորմալ են, թե ավելի կրճատենք?
Չգիտեմ, երևի նորմալ է:

Ռուֆուս
08.03.2008, 12:47
Չգիտեմ, երևի նորմալ է:

Շատ լավ, ուրեմն բոլոր ստեղծագործությունները կունենան 1000 +/- 200 բառ սահմանափակում:

Ի դեպ բոլոր առաջարկությունները քննարկելուց հետո խաղի կանոնները կթարմացվեն: ;)

Adam
08.03.2008, 22:07
Որոշեցի, ես էլ եմ մասնակցելու :B
դեռ կմտածեմ, թե ինչ եմ ներկայացնելու

Ռուֆուս
09.03.2008, 01:59
Որոշեցի, ես էլ եմ մասնակցելու :B
դեռ կմտածեմ, թե ինչ եմ ներկայացնելու

Շատ ուրախ եմ, մենակ թե հետագայում մյուս մասնակիցները թող PM ուղարկեն, որ ամեն ինչ գաղտնի լինի :)

Safaryan
12.03.2008, 14:34
Ե՞րբ եք սկսում: Նորություն չկա՞:;)

Ռուֆուս
12.03.2008, 14:51
Ե՞րբ եք սկսում: Նորություն չկա՞:;)

Շաբաթվա վերջում խաղի նոր կանոնները կգրեմ, մասնակիցներ կհավաքենք ու կսկսենք :)

Empty`Tears
20.03.2008, 11:52
Դեռ չեք սկսում՞:oy

Ռուֆուս
20.03.2008, 11:57
Դեռ չեք սկսում՞:oy

Շուտով, շատ շուտով :)

Empty`Tears
20.03.2008, 11:59
Շուտով, շատ շուտով :)

Ոնց որ գովազդ անեիր..:D:D

Hripsimee
31.03.2008, 16:44
Սկսենք էլի...:(

Ռուֆուս
31.03.2008, 17:58
Սկսենք էլի...:(

Կսկսենք, համբերություն....

Իրոք ահավոր զբաղված եմ վերջերս բայց խոստանում եմ ամենաուշը այս կիրակի օրը կսկսենք :)

Արամ
31.03.2008, 18:33
Գրանցվածեմ;)

Ռուֆուս
09.04.2008, 16:02
Մոդերատորներին կխնդրեի փակել այս թեման: :)

Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը: Սկսում ենք! (http://www.akumb.am/showthread.php?t=23765)

Guest
09.04.2008, 16:10
Չստացվեծ հա՞ :( Ապսոս… բայց մրցույթի կարգի մի բան կարելի ա անել…
Լավ, ես կմտածեմ: Սպասեք հրաշքների :)

Ռուֆուս
09.04.2008, 16:12
Չստացվեծ հա՞ :( Ապսոս… բայց մրցույթի կարգի մի բան կարելի ա անել…
Լավ, ես կմտածեմ: Սպասեք հրաշքների :)
Guest, տես այս թեման
http://www.akumb.am/showthread.php?t=23765

Պարզապես կանոնների մեջ բավականին շատ փոփոխություններ են եղել, ավելի ճիշտ էր նոր թեմա բացել

Guest
09.04.2008, 16:21
Guest, տես այս թեման
http://www.akumb.am/showthread.php?t=23765

Պարզապես կանոնների մեջ բավականին շատ փոփոխություններ են եղել, ավելի ճիշտ էր նոր թեմա բացել

Հա, փաստորոն կա, բա տենց ասեք :) դե լավ ա. ուշադրի կհետեվեմ: