PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիշենք հին ֆորումցիներին



Adam
07.03.2008, 12:06
Եկեք էս թեմայում հիշենք հին ֆորումցիներին, թեկուզև նրանք դար ակումբ չեն մտել և այլն... : Ճիշտա կան անդամներ, որոնք նոր են էսպիսի ֆորումներ մտնում, բայց հավաքված է նաև հին մասսա, որը կհիշի:
Հիշու՞մ եք Song of Fall -ին: Կարծեմ գնաց բանակ, բայց ինչքան ժամանակա արդեն անցել... չի՞ եկել:
Նաև հիշում եմ heartless - Նարեկին, բայց էլի չկա տեղեկություն

Cassiopeia
07.03.2008, 12:24
Թեմայի վերնագիրն ակամայից մահախոսական հիշեցրեց:oy
Բայց իրոք շատ լավ ակումբցիներ ենք ունեցել.
Օրինակ`
Riddle:love
Arm_Lione:love

Երկուսին էլ անչափ կարոտել եմ:oy, նրանց հիասքանչ, կոռեկտ ու խելացի մտքերը… Ո՞ւր եք:(, վերադարձեք:oy

Artgeo
07.03.2008, 13:37
Նաև հիշում եմ heartless - Նարեկին, բայց էլի չկա տեղեկություն
Նարեկին ամառն եմ տեսել, Քոբուլեթում :) Մարդկանց մեծ քանակի մեջ ինքն էր երևում :D


Riddle:love
Arm_Lione:love
+1
:love :(

քաղաքացի
07.03.2008, 14:25
Հիշու՞մ եք Սոնգ ոֆ Ֆալլ -ին: Կարծեմ գնաց բանակ, բայց ինչքան ժամանակա արդեն անցել... չի՞ եկել:
Երեկ իրան տեսել եմ: Ինչ լավ ա որ ակումբում այլևս չկա :)

StrangeLittleGirl
07.03.2008, 16:54
Riddle, Arm_Lionne, emo, Ivy

Ուլուանա
07.03.2008, 18:17
Եկեք էս թեմայում հիշենք հին ֆորումցիներին, թեկուզև նրանք դար ակումբ չեն մտել և այլն... : Ճիշտա կան անդամներ, որոնք նոր են էսպիսի ֆորումներ մտնում, բայց հավաքված է նաև հին մասսա, որը կհիշի:
Հիշու՞մ եք Song of Fall -ին: Կարծեմ գնաց բանակ, բայց ինչքան ժամանակա արդեն անցել... չի՞ եկել:
Նաև հիշում եմ heartless - Նարեկին, բայց էլի չկա տեղեկություն
Փաստորեն, դու ոչ թե ակումբցիներին ես հիշում, այլ surprise–ցիներին։ :D SOF–ը բանակից վաղուց է եկել, բայց ինքն Ակումբում չկա արդեն վաղուց։ Համ էլ նրա մականունն Ակումբում SongOfFall չէր, Needles_In_Eyes էր։ ;)
Իսկ Նարեկը (Heartless) ընդհանրապես Ակումբում եղե՞լ է որ... :unsure


Բայց իրոք շատ լավ ակումբցիներ ենք ունեցել.
Օրինակ`
Riddle:love
Arm_Lione:love
Չնայած Riddle-ի հետ մտերիմ եմ ու հիմա էլ եմ շփվում, բայց դե նրա գրառումները ես էլ եմ շատ կարոտում։ :love :( Ուղղակի ի տարբերություն Arm_Lionne–ի, գիտեմ, թե ինքը ինչու է հեռացել, իսկ Arm_Lionne-ը անհասկանալի պատճառներով կորավ ու կորավ... :(

Հին ակումբցիներից հիշում եմ նաև Narinfinity–ին, Լոսին, իսկ Koms–ին հիշու՞մ եք՝ ինչ խելացի, խորիմաստ, հավասարակշռված գրառումներ էր անում։ Կարգին յուրօրինակ տիպ էր, շատ էի հավանում նրան։ Ափսոս, ինքն էլ կորավ... :(

Իսկ Hasik–ին հիշու՞մ եք, ինքն էլ էր ամենահին անդամներից, հենց սկզբից կար, հետո կորավ... Մեկ–մեկ հետը խոսում էի ICQ-ով, էն էլ արդեն վաղուց չեմ տեսել օնլայն... :think

Adam
07.03.2008, 18:23
Փաստորեն, դու ոչ թե ակումբցիներին ես հիշում, այլ surprise–ցիներին։ :D SOF–ը բանակից վաղուց է եկել, բայց ինքն Ակումբում չկա արդեն վաղուց։ Համ էլ նրա մականունն Ակումբում SongOfFall չէր, Needles_In_Eyes էր։ ;)
Իսկ Նարեկը (Heartless) ընդհանրապես Ակումբում եղե՞լ է որ... :unsure

Դրա համար էլ վերնագիրը դրել եմ ոչ թե ակումբցիներին, այլ «ֆորումցիներին»: Դե որովհետև հիմա ստեղ հավաքված որոշակի մասսա կա, որը կհիշի՝ ինչպես նաև դու :) , և շփվել է

Հ.Գ. չնայած բան չկա, կարող եք նաև ակումբցիներին էլ գրել

*e}|{uka*
07.03.2008, 23:47
Riddle, Arm_Lionne, emo, Ivy

Ivy -ին ես էլ եմ շաաաաատ կարոտել :cry2 ,տենաս կմտափոխվի ետ կգա , emo -ին ակումբում չեմ տեսել :D ,բայց իրան էլ եմ շաաաա՜տ կարոտել , հիմա ծառայության մեջ է :cry

Ծով
07.03.2008, 23:52
Առաջարկում եմ հին ակումբցիներին հիշելիս մի քիչ գրել նրանց մասին, որ նորերը պատկերացում կազմեն…:)
Ես հետո…

Արշակ
08.03.2008, 11:55
Հին ակումբցիներից հիշում եմ նաև Narinfinity–ին, Լոսին, իսկ Koms–ին հիշու՞մ եք՝ ինչ խելացի, խորիմաստ, հավասարակշռված գրառումներ էր անում։ Կարգին յուրօրինակ տիպ էր, շատ էի հավանում նրան։ Ափսոս, ինքն էլ կորավ... :(

Koms–ը վերջերս երբեմն գրում է քաղաքականության բաժնում։ Նրա մասին կարծիքիդ հետ էլ լիովին համաձայն եմ։
Narinfinity–ին:) Ինքը ե՞րբ էր գնացել բանակ։ Կարո՞ղ է արդեն եկել է։

StrangeLittleGirl
08.03.2008, 12:33
Չէ՛, Chuk-ի հետ է գնացել: Միասին էլ կվերադառնան:

John
01.05.2008, 16:02
Ninok-ին եմ հիշում, 1-ին ակտիվ հասակակիցս էր Ակումբում… չգիտեմ ուր կորավ

Belle
01.05.2008, 16:05
Cassiopea շուտվանից չի մտել, երևի ժամանակը չի ներում :(
Վեռ, ակումբը առանց քեզ մի տեսակ ուրիշ է, հետ արի՛ :love

Սերխիո
01.05.2008, 18:20
kiki :(

Ուլուանա
01.05.2008, 18:46
Ninok-ին եմ հիշում, 1-ին ակտիվ հասակակիցս էր Ակումբում… չգիտեմ ուր կորավ
Հա՜, NINOK–ին ես էլ եմ հիշում։ :) Իրոք, տեսնես ու՞ր է կորել։ Սկզբում էնքան ակտիվ էր, որ երբեք մտքովս չէր անցնի, որ տենց հանկարծակի կկորի... :unsure

Ի դեպ, NINOK–ն իմ մեջ տպավորվել է նաև նրանով, որ «Հանդիպում» թեման առաջին անգամ ինքն էր բացել։ Հիշու՞մ եք։ :) Կարծեմ ապրլին էր բացել ու առաջարկում էր արդեն հանդիպել, երբ Ակումբը դեռ հազիվ մի ամսական էր երևի, ես ու մի քանի ուրիշ անդամներ էլ ասեցինք, որ դեռ շուտ է հանդիպելու համար, մի քիչ էլ թող անցնի, իրար ավելի լավ ճանաչենք, նոր, որ հետաքրքիր լինի։ :)) Ու տենց որոշեցինք մայիսին նոր հանդիպել առաջին անգամ ու տենց էլ արեցինք։ :) Բայց NINOK–ը տենց էլ ոչ մի անգամ չեկավ հանդիպումներին... :(

Է՜հ, ի՜նչ ժամանակներ էին... :roll

Հայկօ
23.03.2012, 23:56
Մորֆեուսը, Նարինֆինիտին, Տատը, նույնիսկ Վանականը... Է՜խ, վայրի ջահելություն: Գիշերը Տատը բոլորիս համար հեքիաթ էր կարդում, սիրուն գնում-քնում էինք: Բա՞ ))):

StrangeLittleGirl
02.05.2012, 02:34
Լէգնայից ո՞վ խաբար ունի: Հազար տարի չի էրևացել ակումբում:

Ուլուանա
02.05.2012, 03:16
Լէգնայից ո՞վ խաբար ունի: Հազար տարի չի էրևացել ակումբում:
Լեգնային մի երկու ամիս առաջ Ֆեյսբուքում եմ տեսել` Armenian Parents' Corner խմբի գրառումներում։ Դատելով կոնկրետ գրառումներից՝ մոտ ապագայում մայրիկ էր դառնալու :)։ Բայց թե երբ՝ տեղյակ չեմ։ Գուցե արդեն դարձել է։

John
07.09.2013, 22:44
ճիշտ ա իրանք էնքան էլ «հին ակումբցի» չեն, բայց մի տեսակ լավ չի, որ չեն երևում վերջերս
Ամմէ–ի ու Kitty–ի մասին է խոսքը, կարոտել եմ մի տեսակ :)

Ռուֆուս
07.09.2013, 23:52
Narinfinity-ին եմ կարոտել, տխուր ա առանց իրեն :))

Մեկ էլ Տատին: Չէ, Տատին իսկականից եմ կարոտել, ուզում եմ գոնե մտնի մի հատ բարևի :(

Moonwalker
08.09.2013, 00:03
Interdenominational-ի գրառումներին եմ կարոտել: Նոր գրանցվածս ժամանակ ամենասիրածս ակումբցիներից էր: Ափսոս էլ չի երևում: :cry2

Վահե-91
08.09.2013, 00:22
Մելտային ու Ամելիին եմ կարոտել...