PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերենի ենթալեզուները



Adam
07.03.2008, 02:21
Ըստ իս, հայերենն ունի իրեն կից 4 ենթալեզու:
1. Քյարթու ենթալեզու
2. Կիսառուսահայերեն ենթալեզու
3. Նորմալ խոսակցական ենթալեզու
4. Գրական հայերեն ենթալեզու
Որպեսզի Հայաստանում կարողանաս շփվել բոլորի հետ՝ նախ պետք է ամբողջությամբ տիրապետես այս 4 ենթալեզվին: Որպեսզի տվյալ ենթալեզվով խոսողին չհիասթափեցնես, եթե ուզում է ընկերանալ քո հետ: Պետք խոսես իր հետ իր ենթալեզվով: Որպեսզի ինքը քեզ իրեն ավելի մոտիկ համարի, պետք է կատարյալ իմանաս տվյալ ենթալեզուն: (անհեթեթություններ եմ դուրս տալի, բայց դե գրում եմ էլի...:D:D)
Բացատրեմ ամեն մեկի նշանակությունը, կիրառության ձևը:

1. Քյարթու ենթալեզու - «Բարլուս ազիզ, ի՞նչ կա ընգեր, ապե լավ հանգստացի թե չէ միամիտ կարողա քացով տամ գլխիտ, ջոգի՞ր ախպերս :D ապե քել սըֆթուց ձգվենք Մարիշիկենց տուն, հետո թաթարի իջնենք յառմռկա թաթուլի կասետը առնենք, պտի ավտոյիս մագի մեջ քցեմ...», կամ օրինակ երբ մեկը՝ մոտ 30 տարեկան, երեխա է ունենում, և երեխան դառնալով 3-4 տարեկան, հայրը կանչում է իր ընկերներին և ասում. «բալես հլը քֆուր տու ձաձաին... վախ մորըս արև պաաաաաաաա՜՜՜..... ազիզ հլը քֆուր տու ընձի.... վախ մեռնեմ ես քո էն ****-ին: Հենց մեկը հայաթում քեզ բան ասեց, տուդժե մեր կքրֆես ու քարով կտաս գլխին :D »:
Մեկնաբանություն - Շատ տարածված է հիմնականում Երևանում: Ես կասեյի Երևանի 40 տոկոսը խոսումա էս ենթալեզվով... նույնիսկ մինչև 30-35 տարեկան: Անբուժելի ենթալեզու է :D , միայն թե սա «սպիդ»-ի նման է, այսինքն պետք է դեմն առնես, որ չշատանա և չհասնի գագաթնակետին և հանկարծ 40 տոկոսը չդառնա օրինակի համար 60 կամ 70:

2. Կիսառուսահայերեն ենթալեզու - «Ուրեմն վաղը արի գնանք առնենք մի հատ սիձի ձիսկ, հետո վրեն մի էրկու հատ սաունդ տռեկ զապիս անենք ու սարքենք վիսիձի, որ մի էրկու ամիս հետո որպես ձիվիձի ծախենք :D » , կամ օրինակ ամեն մի բառի հայերեն տարբերակ ինքը գիտի, բայց չգիտես ինչու ռուսերենա ասում ու խառնումա հայերենի հետ չես հասկանա թե խի :think
Մեկնաբանություն - Այս ենթալեզուն տարածված է մոտ 30 տոկոսի մոտ: Կան նույնիսկ մարդիկ, որ ոչ ռուսական դպրոց են ավարտել, ոչ Ռուսաստանից են եկել (հիմնականում նրանց է վերաբերում).... բայց միևնույնն է օգտագործում են ենթալեզվի այս տարբերակը... չգիտեմ, երևի ավելի զարգացած երևալու համար...(ինչի օրինակ չեն օգտագործում անգլերեն բառեր.... չէ՞ որ առաջին զարգացած երկիրն ու լեզուն Ամերիկան է ու անգլերենը..... բան չես հասկանա...:think): Ուրիշ բան, եթե մարդը ռուսական կրթություն ունի, իրոք չի ձևացնում, ապրելա Ռուսաստանում... իրան դա դուրեկան լեզույա..... էտ ուրիշ բան:

3. Նորմալ խոսակցական ենթալեզու - «Բարև ձեզ, ո՞նց եք... մերսի, լավ եմ, ի՞նչ կա չկա: էրեկ գնացի՞ք կինո: Վայ ես դրա մասին մոռացել էի, չեմ կարա ձեզ կոնկրետ ասեմ: Ուղղակի էրեկ շատ հոգնած էի... ահավոր: Խի՞ չզանգեցիր էրեկ: Ո՞նց են գործերտ: Լավ էղի, կզանգվենք»:
Մեկնաբանություն - Օգտագործում են նրանք, ովքեր չեն օգտագործում 1-ին նշված ենթալեզուն և 2-րդը: Հա, մեկել անպայման նշեմ, որ այս կետում ասում են ոչ թե ձիվիձի, այլ դիվիդի :D
Նորմալ ենթալեզույա... շատ թեթև, առանց ավելորդությունների :P

4. Գրական հայերեն ենթալեզու - «Բարև ձեզ, ինչպե՞ս ես հարգելիս: Ես երեկ զանգահարեցի իմ լավ բարեկամներից մեկին, որպեսզի երկուսով գնանք տոնավաճառ՝ իմ տան համար ջահ, գորգ և հարթաշուրթ գնելու, սակայն նա հրաժարվեց, ասելով, որ զբաղված է, քանի որ երեխաներին պետք է տանի շոկոլադե պաղպաղակ, փքաբլիթ, վաֆլե թխվածք և արևածաղիկ գնելու :D : Հաջորդ օրը զանգահարեցի, ասաց, որ պետք է մեկնի քաղաքից, քանի որ իր բնակարանը հոսանքազրկել են, անհասկանալի պատճառներով և ակամայից ինքս ինձ հարց տվեցի...հիմա Սե՞րժ, թե Լևոն » :D
Մեկնաբանություն - Որպես առօրյա խոսակցական տարածված է 20 տոկոսի մոտ: Օրինակ մեր հարևանը մի անգամ մեր դուռը ծեծեց և հարցրեց, կներեք դուք սանդուղք ունե՞ք: Խնդալըս հազիվ պահեցի, բայց այնուամենայնիվ տվեցի մեր աստիճանը: Կամ օրինակ մեր ընտանիքին մոտ մի կին կա, որը վառատնիկին առօրյայում ասում է օձիք... կամ օրինակ սառոչկային վերնաշապիկ և այլն....մի տեսակ անհասկանալի ա: Ուրիշ բան, խոսես գրելով, ինչպես օրինակ ակումբում.... բայց առօրյայում էդպես խոսելը տարօրինակ եմ համարում: Սա իմ կարծիքն է:

Եթե ուզում ես ապրել Հայաստանում և լավ հարաբերություններ ունենալ ժողովրդից գոնե 90 տոկոսի հետ, ուրեմն սովորիր այս 4 ենթալեզուները և դարձիր իրական Հայաստանի քաղաքացի: :D էլ ոչ մի պրոբլեմ չես ունենա ...

Ո՞ր ենթալեզվից եք օգտվում առօրյայում :D :P

Ուլուանա
07.03.2008, 04:14
Ըստ իս, հայերենն ունի իրեն կից 4 ենթալեզու:
1. Քյարթու ենթալեզու
2. Կիսառուսահայերեն ենթալեզու
3. Նորմալ խոսակցական ենթալեզու
4. Գրական հայերեն ենթալեզու
«Իրեն կից» արտահայտությունն այս դեպքում սխալ է, քանի որ «կից» բառը ենթադրում է, որ մի հատ առանձին հայերեն կա ու դրան կից մի քանի ենթալեզու, իսկ իրականում հայերենը ներառում է այդ ենթալեզուները, ոչ թե իրեն կից ունի։ ;)


Օրինակ մեր հարևանը մի անգամ մեր դուռը ծեծեց և հարցրեց, կներեք դուք սանդուղք ունե՞ք: Խնդալըս հազիվ պահեցի, բայց այնուամենայնիվ տվեցի մեր աստիճանը: Կամ օրինակ մեր ընտանիքին մոտ մի կին կա, որը վառատնիկին առօրյայում ասում է օձիք... կամ օրինակ սառոչկային վերնաշապիկ և այլն....մի տեսակ անհասկանալի ա: Ուրիշ բան, խոսես գրելով, ինչպես օրինակ ակումբում.... բայց առօրյայում էդպես խոսելը տարօրինակ եմ համարում: Սա իմ կարծիքն է:
Խոստովանեմ, որ խիստ զարմացած եմ, որ «սանդուղք», «օձիք», «վերնաշապիկ» բառերը քեզ այդքան գրքային ու անգործածելի են թվում... :o Ես էլ եմ գործածում այդ բառերը և դրա մեջ ոչ մի տարօրինակ կամ անհասկանալի բան չեմ տեսնում։ Ավելին՝ այդ և նմանատիպ բառեր գործածող մարդիկ հաստատ մի քանի անգամ ավելի շատ են, քան քեզ թվում է։ Զարմանալի է ու ցավալի, որ հայերեն սովորական բառերը մեր հայերին այնքան խորթ են, որ լսելու դեպքում նույնիսկ կարող են ծիծաղ, ծաղր կամ տարակուսանք առաջացնել։ Դա այլ կերպ չեմ կարող անվանել, քան ազգային խայտառակություն... Դեռ կարելի էր հասկանալ, եթե խոսքն իսկապես գրքային ու ոչ գործածական բառերի մասին լիներ, բայց ախր վերոնշյալ բառերը շատ հեռու են էդպիսին լինելուց։

Եթե ուզում ես ապրել Հայաստանում և լավ հարաբերություններ ունենալ ժողովրդից գոնե 90 տոկոսի հետ, ուրեմն սովորիր այս 4 ենթալեզուները և դարձիր իրական Հայաստանի քաղաքացի: :D էլ ոչ մի պրոբլեմ չես ունենա ...
Իսկ եթե ուզում ես լիարժեք հայ լինել, մի ամաչիր ու մի խուսափիր մայրենի լեզվիդ բառերն օգտագործելուց և փոխարենը մի գործածիր օտար բառեր։ :P

Ի դեպ, ինձ համար էլ անհասկանալի էր այն, որ դու «կիսառուսահայերեն ենթալեզվի» մասին խոսելիս կարծես թե զարմացած էիր իրենց լեզվի մեջ ռուսական բառեր գործածող մարդկանց վրա՝ հիմնավորելով, որ նրանք, չնայած գիտեն տվյալ բառերի հայերեն տարբերակները, բայց, միևնույն է, գործածում են դրանց ռուսերեն տարբերակները։ Հետաքրքիր է, իսկ ո՞րն էր տարբերությունը այդ երևույթի և «վերնաշապիկի» փոխարեն «սառոչկա», «օձիքի» փոխարեն՝ «վառատնիկ» ասելու երևույթի միջև։ Կբացատրե՞ս։ Համենայնդեպս, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում... :think


Ո՞ր ենթալեզվից եք օգտվում առօրյայում :D :P
Հիմնականում գործածում եմ քո նկարագրած «նորմալ խոսակցական ենթալեզվի» առավել գրագետ տարբերակը։ :oy (թող հանկարծ որպես մեծամտություն չդիտվի, ճիշտ եմ ասում :P :)))

Adam
07.03.2008, 11:07
Հետաքրքիր է, իսկ ո՞րն էր տարբերությունը այդ երևույթի և «վերնաշապիկի» փոխարեն «սառոչկա», «օձիքի» փոխարեն՝ «վառատնիկ» ասելու երևույթի միջև։ Կբացատրե՞ս։ Համենայնդեպս, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում... :think

Չէ հասկանու՞մ ես ոնցա.... ուղղակի դե ոնց բացատրեմ... :D դրանք մի տեսակ ուրիշ են... ասենք դա մի տեսակ նենց չի հնչում ոնց որ օրինակ իմ նշածը: Համել սրանք հին են... ու ավելի շատ կարելի ա ներառել նորմալ խոսակցականի մեջ, ոնց որ օրինակ «ուղղակիի փոխարեն շատերն՝ այդ թվում ես, ասում են պռոստը.... դա ինչ-որ բան չի, քանի որ դա բոլորն են օգտագործում: Իսկ կան բառեր, որ շատերը դիտմամբ են գործածում, որ զարգացվածի տպավորություն թողնեն: Կան նաև նրանք, ովքեր ռուսական դպրոցն են ավարտել, ապրել են ռուսաստանում և այլն.... դրանք հասկանալիա: Բայց երբ այդ բառերը գործածում է մեկը, որը կյանքում նույնիսկ ռուսական կինո չի նայել :D ... դա աբսուրդա

Ավելացվել է 4 րոպե անց

Խոստովանեմ, որ խիստ զարմացած եմ, որ «սանդուղք», «օձիք», «վերնաշապիկ» բառերը քեզ այդքան գրքային ու անգործածելի են թվում... :o Ես էլ եմ գործածում այդ բառերը և դրա մեջ ոչ մի տարօրինակ կամ անհասկանալի բան չեմ տեսնում։ Ավելին՝ այդ և նմանատիպ բառեր գործածող մարդիկ հաստատ մի քանի անգամ ավելի շատ են, քան քեզ թվում է։

Համենայնդեպս ինձ՝ մի քիչ անսովորա: Վայ Ան ջան էն տարօրինակը որ գրել էի.... հանկարծ չնեղանաս .... ուզում էի ասել անսովոր :D : Մի քիչ անսովորա էլի....
Անգլերենում էլ կա խոսակցական, և գրագետ: Բայց շատը խոսակցականնա... սի՞նգլ էին ասում: :think

Vlad_arm
07.03.2008, 13:14
Ահա խնդրեմ ևս մեկ տաևբերակ:


Գլենդելում ծնված և և հայաստանից եկած հայերի ընտանիքում մեծացած քուչին նվիրված հայ տղա....

"դագ, բա ինչա ըլնում? Չէ, չէ էտի մի քիչ թանգի ա գալիս: Են օրը թիքեթ եմ ստացե պապան վրես ջղայնացել ա. ասեց որ ինշուրանսս թանգացնեն կոռվետը ձեռիցս վերցնելու ա ԲիԵմ տա. Հա, են օրը Դավոի ավտոն տեսա. շատ սիրեցի"


Վերը նշված բոլոր ձևերով ել կարող եմ խոսալ: Սովորաբար հարմարեցնում եմ շրջապատիս:

Ուլուանա
07.03.2008, 18:37
Չէ հասկանու՞մ ես ոնցա.... ուղղակի դե ոնց բացատրեմ... :D դրանք մի տեսակ ուրիշ են... ասենք դա մի տեսակ նենց չի հնչում ոնց որ օրինակ իմ նշածը: Համել սրանք հին են... ու ավելի շատ կարելի ա ներառել նորմալ խոսակցականի մեջ, ոնց որ օրինակ «ուղղակիի փոխարեն շատերն՝ այդ թվում ես, ասում են պռոստը.... դա ինչ-որ բան չի, քանի որ դա բոլորն են օգտագործում: Իսկ կան բառեր, որ շատերը դիտմամբ են գործածում, որ զարգացվածի տպավորություն թողնեն: Կան նաև նրանք, ովքեր ռուսական դպրոցն են ավարտել, ապրել են ռուսաստանում և այլն.... դրանք հասկանալիա: Բայց երբ այդ բառերը գործածում է մեկը, որը կյանքում նույնիսկ ռուսական կինո չի նայել :D ... դա աբսուրդա
Ադամ ջան, ամենաաբսուրդ բաներին էլ որ սովորում ես, արդեն նորմալ են թվում։ Էդ երկուսի մեջ տարբերություն իրոք չկա, հավատա։ Ուղղակի մեկին սովոր ենք, մյուսին՝ այնքան էլ չէ, բայց սկզբունքորեն նույն երևույթն են։ Ի՞նչ է, ռուսական կրթություն ունեցող բայց հայերեն խոսող հայերը, երբ հայերեն խոսելիս ռուսերեն բառեր են օգտագործում, քո կարծիքով, չգիտեն էդ բառերը, դրա համա՞ր են ռուսերենը գործածում։ Համաձայն եմ, գուցե որոշ բառերի հայերեն տարբերակներն իրոք չգիտեն, բայց շատ դեպքերում նրանք էլ են համարում, որ ինչքան շատ ռուսերեն բառեր գործածեն, էնքան ավելի տպավորիչ կլինի իրենց խոսելաձևը։ Էնպես որ հայերեն բառերի փոխարեն ռուսերեն բառեր գործածելը ես ցանկացած դեպքում որոշակիորեն սխալ եմ համարում։ Խիստ հազվագյուտ դեպքերում կարելի է արդարացում գտնել։

Ես ուղղակի չեմ պատկերացնում որևէ ուրիշ ազգ, որն ամաչի ու խուսափի իր մայրենի լեզվի բառերը գործածելուց ու այդ պատճառով փոխարենը օտար բառեր գործածի։ Էդ առումով մենք իրոք բացառիկ ենք։ Ամոթալի է, բայց փաստ...

Ավելացվել է 4 րոպե անց


Անգլերենում էլ կա խոսակցական, և գրագետ: Բայց շատը խոսակցականնա...
Հավատա, ոչ մի լեզվի խոսակցականի ու գրականի միջև էնքան խոր անդունդ չկա, ինչքան որ հայերենի գրականի ու խոսակցականի միջև։ Թե՛ անգլերենը, թե՛ ռուսերենը դրա օրինակ են։ Դա էլ է մեր ազգի տխուր իրողություններից մեկը, ու հենց դա է պատճառը, որ գրականը շատերի կողմից դիտվում է որպես ամոթալի ու անսովոր երևույթ, քանի որ խոսակցականի ու գրականի միջև հաճախ տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները... Օրինակ, Ամերիկայում եթե որևէ մեկի հետ լրիվ գրական խոսես, հաստատ ծիծաղելի կամ անսովոր չի դիտվի, լրիվ նորմալ կլինի։ Էնպես որ համեմատելու բան չկա։ Մենք ունիկալ ենք, մեզ նմանը չկա... :{

սի՞նգլ էին ասում: :think
Չէ, սլենգ են ասում։ Բայց սլենգը ոչ թե խոսակցականն է, այլ ժարգոնը։ Իսկ մենք կարծեմ խոսակցականի մասին էինք խոսում։ ;)

Adam
07.03.2008, 18:45
Չէ, սլենգ են ասում։

Հա վայ....:D:D
Լռիվ եմ գժվել.... թե սինգլը ի՞նչ կապ ուներ :D:D

Հ.Գ. էն մնացած գրածիտ չեմ ուզում արձագանքեմ: Որոշ չափով ճիշտ եմ համարում, բայց դե.... :D :) ;)

erik_aper
27.04.2008, 02:45
Հավատա, ոչ մի լեզվի խոսակցականի ու գրականի միջև էնքան խոր անդունդ չկա, ինչքան որ հայերենի գրականի ու խոսակցականի միջև։ Թե՛ անգլերենը, թե՛ ռուսերենը դրա օրինակ են։ Դա էլ է մեր ազգի տխուր իրողություններից մեկը, ու հենց դա է պատճառը, որ գրականը շատերի կողմից դիտվում է որպես ամոթալի ու անսովոր երևույթ, քանի որ խոսակցականի ու գրականի միջև հաճախ տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները... Օրինակ, Ամերիկայում եթե որևէ մեկի հետ լրիվ գրական խոսես, հաստատ ծիծաղելի կամ անսովոր չի դիտվի, լրիվ նորմալ կլինի։ Էնպես որ համեմատելու բան չկա։ Մենք ունիկալ ենք, մեզ նմանը չկա... :{
Այս նույն բանը ես կարող եմ ասել հոլանդերեն լեզվի մասին։ Հոլանդերեն լեզվի մեջ նույնպես կա շատ քիչ տարբերություն գրական և առօրյա խոսակցականի մեջ։ Իսկ ինչ վերաբերում է ժարգոնով խոսալուն, դա բոլոր լեզուների մեջ կա և բոլոր լեզուների մեջ այդ տարբերությունը շատ մեծ է։

Մեղապարտ
03.08.2008, 22:16
Հետաքրքիր թեմա է կուզենայի որ նաև ժարգոնի մասին խոսեինք :hands