PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեկան հիվանդները և գրականությունը

StrangeLittleGirl
06.03.2008, 17:53
Թեմայիս վերնագիրը գուցե շատ տարօրինակ թվա, բայց իսկապես ինձ հետաքրքրող ոլորտ է: Հարցս այսպիսին է. կարո՞ղ եք թվարկել գրականության ցանկ, որտեղ խոսվում է հոգեկան հիվանդների մասին, նկարագրվում հիվանդությունը: Գիտե՞ք այնպիսի գրողների, որոնք տառապել են այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Իմ գիտելիքները շատ սահմանափակ են այս ոլորտում. ընդամենը մեկ-երկու անուն, երկու-երեք ստեղծագործություն: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք:

Grieg
06.03.2008, 18:11
շատ հետաքրքիր թեմա է!
այս պահին հոգեկան հիվանդություներից տառապող հիշում եմ Նիցշեին..իսկ հոգեկան խախտումների մասին գրողը Դոստոեվսկին .. էլի կլինեն բայ տպավորվել էն այդ երկուսը..
իդեպ երկուսնել իմ ամենասիրած գրողներն էն..

Apsara
06.03.2008, 19:16
Ինչ հետաքրքիր է, հենց հիմա մի գիրք եմ կարդում, որի 2-րդ հատորում նկարագրված է Ալբերթ Ռուդոլշտադտի հոգեկան հիվանդությունը, իսկ գրվածքը կոչվում է "Կոնսուելո", Ժորժ Սանդի ստեղծագործությունն է, որը հիմնված է իրական փաստերի վրա: Բյուր եթե ճարես հայերենը և կարդաս շաաատ հետաքրքիր է

StrangeLittleGirl
06.03.2008, 20:02
Դոստոևսկու մասին գիտեմ: Էպիլեպտիկ է եղել, «Իդիոտի» մեջ լավ նկարագրել է: Դասախոսս խորհուրդ տվեց կարդալ: Նիցշեի մասին առաջին անգամ եմ լսում: Գիտե՞ս, թե ինչ խանգարում է ունեցել:

Շնորհակալ եմ տեղեկության համար
Ինչու՞ հենց հայերենը որ: Իսկ գիտե՞ս, թե ինչ հոգեկան խանգարում ունի:

Apsara
06.03.2008, 20:11

ես հիմա ռուսերեն եմ կարդում այդ գիրքը, 2-րդ հատորը վերջացրել եմ, կարող եմ տալ
հեղինակը ոչ մի անուն չի տալիս հիվանդության, չնայած շատ պատկերավոր նկարագրում է բոլոր նոպաները հիվանդի զառանցանքը, հիվանդը օրերով չի քնում, չի ուտում խոսում է չեղած իրերի մասին, անցյալից, իրեն համարու է ինչ-որ ուրիշ մարդ որը վաղ անցյալում է եղել, ձգտում է մենակության- սա հիվանդ ժամանակ
իսկ նորմալ ժամանակ, նոպաներից հետո, նա շատ բարի խելացի, հետաքրքիր զրուցակից, երաժիշտ, նորմալ մարդ էլի

StrangeLittleGirl
06.03.2008, 20:15
Ոնց տեսնում եմ, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզն է: Շատ լավ, կուտակված գրքերս կարդամ, վերջացնեմ, հետո կխնդրեմ, որ տաս:

Mefistofel
06.03.2008, 20:18
Булгаков...без коментариев.

Apsara
06.03.2008, 21:48
հա մի հատ էլ շաատ լավ շաատ հետաքրքիր գիրք հիշեցի, Բուլղարացի հեղանակի ստեղծագործությունն է, կոչվում է "Անջրպետ", ափսոս հեղինակի անունը չեմ հիշում, փոքրիկ գրքույկ է:)

Dayana
07.03.2008, 10:03
հա մի հատ էլ շաատ լավ շաատ հետաքրքիր գիրք հիշեցի, Բուլղարացի հեղանակի ստեղծագործությունն է, կոչվում է "Անջրպետ", ափսոս հեղինակի անունը չեմ հիշում, փոքրիկ գրքույկ է:)

Էդ Դորոթեանա :yahoo

Ariadna
07.03.2008, 11:27
հա մի հատ էլ շաատ լավ շաատ հետաքրքիր գիրք հիշեցի, Բուլղարացի հեղանակի ստեղծագործությունն է, կոչվում է "Անջրպետ", ափսոս հեղինակի անունը չեմ հիշում, փոքրիկ գրքույկ է:)

Շատ լավ գիրք է, ես էլ եմ կարդացել, հեղինակը կարծեմ Պավել Վեժինով։

Whyspher Whisper
30.04.2010, 17:04
Միշել Ֆուկոն երևի առաջինն էր փիլիսոփաներից, որի աշխատություններում հիմնական թեմաներից մեկն է հոգեկան հիվանդությունը /օրինակ, "Рождение клиники"/:

Մինա
05.01.2011, 12:51
Պաուլո Կոելհո - «Վերոնիկան որոշում Է մահանալ»
Իրվին Յալոմ, «Երբ Նիցշեն լաց եղավ« (հուսով եմ ճիշտ եմ գրել, հունարենից եմ թարգմանել):
«Անջրպետի» համար շնորհակալ եմ: Վաղուց էի փնտրում հեղինակին:

g_art88
05.01.2011, 13:56
Կեն Կիզի " Կկվի բնի վրայով թռչելիս" : Ռուսեռեն ` " Պռալետայա նադ գնեզդօմ կուկուշկի" :
Ես ֆիլմն եմ տեսել, շատ լավն ա: Համօզված եմ գիրքը ավելի լավը կլինի: Դեպքերը տեղի են ունենում հոգեբուժարանում

Rhayader
05.01.2011, 15:56
Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտ:love ամեն երկրորդ պատմվածքը:

Հայկօ
05.01.2011, 17:07
Չակ Պալանիկ - Մարտական Ակումբ
Դենիել Կիզ - Ծաղիկներ Էլջերնոնի համար
Ուինսթոն Գրում - Ֆորեսթ Գամփ
Ստիվեն Քինգ - Միզերի
Ջոն Ֆաուլզ - Կոլեկցիոները (դեռ չեմ կարդացել)

Malxas
05.01.2011, 22:11
Թեմայիս վերնագիրը գուցե շատ տարօրինակ թվա, բայց իսկապես ինձ հետաքրքրող ոլորտ է: Հարցս այսպիսին է. կարո՞ղ եք թվարկել գրականության ցանկ, որտեղ խոսվում է հոգեկան հիվանդների մասին, նկարագրվում հիվանդությունը: Գիտե՞ք այնպիսի գրողների, որոնք տառապել են այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Իմ գիտելիքները շատ սահմանափակ են այս ոլորտում. ընդամենը մեկ-երկու անուն, երկու-երեք ստեղծագործություն: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք:

Դոստոևսկու համարյա բոլոր ստեղծագործություններում կան հերոսներ, որոնք այս կամ այն չափով հոգեկան հիվանդ են: Հանդիպել եմ նաև Էմիլ Զոլայի մոտ, բայց այնտեղ այնքան էլ հիվանդության մասին չի խոսվում: Վեպի անունը Завоевание Плассана

Moonwalker
05.01.2011, 22:32
:think Ինձ հանդիպածներից. (եթե վերնագրերը հայերեն լավ չհնչեն, ինձ չմեղադրեք, կարդացել եմ ռուսերեն:pardon)
1. Ռոբերտ Բլոխ «Պսիխոզ»
2. Նիկոլայ Գոգոլ «Հոգեկան հիվանդի գրառումները»
3. Անխել դե Կուատյե «Հոգեկան հիվանդի օրագիրը»
4. Թոմաս Հարրիս «Գառների լռությունը»
5. Պատրիկ Զյուսկինդ «Պարֆյումեր» (Էս Զյուկինդի ամեն երկրորդ հերոսը գիժ ա:secret)
6. Ժան Պոլ Սարտր «Սրտխառնոց»
7. Անտոն Չեխով «Հիվանդասենյակ համար վեց»:

Հայկօ
05.01.2011, 23:44
Ինչ-ինչ, բայց Սարտրի հերոսը հաստատ հոգեկան հիվանդ չէր: ԻՄՀԿ՝ նույնը կարելի ա ասել «Պարֆյումերի» մասին:

Moonwalker
06.01.2011, 00:01
Ինչ-ինչ, բայց Սարտրի հերոսը հաստատ հոգեկան հիվանդ չէր: ԻՄՀԿ՝ նույնը կարելի ա ասել «Պարֆյումերի» մասին:

Հայկօ ջան, իհարկե ամեն մեկն իր տեսանկյունից է նայում հերոսին: Եթե «Պարֆյումերի» Գրենույը ըստ ճաշակի կարող է և ... եսիմ, բայց դե ասենք Սարտրի Ռոկանտենը որոշ հատվածներում կենդանի, սեփական կյանքով ապրող քարեր էր տեսնում::think

Հայկօ
06.01.2011, 00:25

Շատ գրքերի շատ հերոսներ են զանազան անիրական բաներ տեսնում, բայց դա նրանց պաթոլոգիկ հիվանդ չի դարձնում: «Վախը և ատելությունը Լաս Վեգասում» վեպում Դոկտոր Դյուկը ամբողջ ընթացքում ինչ հոգեմետ նյութեր ասես որ չի օգտագործում՝ որպես հետևանք մարդկանց տեսնելով հսկա մողեսների կերպարանքով (և այլն և այլն), բայց նա ոչ թե հոգեկան հիվանդ է, այլ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մարդ: Գրենույը հոգեկան հիվանդ չէր. նրա զգացած հոտերը նրա երևակայության պտուղները չէին, այլ իրականում գոյություն ունեին: Ռոկանտենը նույնպես հիվանդ չէր. պարզապես նա այնքան սուր էր զգում իրեն շրջապատող աշխարհի անելանելի աբսուրդը (որը օբյեկտիվորեն գոյություն ուներ), որ այդ զգացողությունները երբեմն վերաճում էին տեսանելի պատկերների: Ի դեպ՝ Ռոկանտենի տեսիլքների պատկերները ավելի շատ որպես գրական հնարքներ են գործածված, քան թե հիվանդությունը մատնանշող կամ նկարագրող հատվածներ: Ընդհակառակը՝ նույն «Մարտական ակումբը», օրինակ, մանրամասն պատկերում է անձի երկատումը, ինչը հաստատ հոգեկան հիվանդություն է:

Katka
06.01.2011, 00:32
Նույնը կարելի է ասել Չեխովի Հիվանդասենյակ 6-ի հերոսի մասին:

Moonwalker
06.01.2011, 00:36

Մարդը, որն առանց արտաքին դրդիչի (նկատի ունեմ հոգեմեդ դեղեր ևն) կարող է նման տևական ժամանակահատված ունենալ հալյուցենոգեն տեսիլքներ, իմ սուբեկտիվ կարծիքով չի կարող նորմալ կոչվելու: Համենայն դեպս եթե հիվանդ չէ, բայց դե շատ սովորական էլ իրեն չես անվանի: Ընկալմանը մուննաթ:;)

Նույնը կարելի է ասել Չեխովի Հիվանդասենյակ 6-ի հերոսի մասին:

Դե ցանկացած հոգեակն հիվանդի մեջ էլ կարելի է առողջ մարդ տեսնել ու հակառակը: Նորից եմ ասում ընկալմանը մուննաթ:

Հայկօ
06.01.2011, 00:44
Մարդը, որն առանց արտաքին դրդիչի (նկատի ունեմ հոգեմեդ դեղեր ևն) կարող է նման տևական ժամանակահատված ունենալ հալյուցենոգեն տեսիլքներ, իմ սուբեկտիվ կարծիքով չի կարող նորմալ կոչվելու: Համենայն դեպս եթե հիվանդ չէ, բայց դե շատ սովորական էլ իրեն չես անվանի: Ընկալմանը մուննաթ:;)

Նույն հաջողությամբ կարելի ա շոգից առաջացած գլխապտույտը հիվանդություն համարել: Գերլարվածությունը, հոգնածությունը, վախը, զզվանքը, սրանք բոլորն էլ երբեմն կարող են տեսիլքների պատճառ դառնալ, ու մարդկանց մեծամասնության հետ հաստատ նման մի բան պատահել ա ինչ-որ մի պահի: Ամեն դեպքում՝ շատ խորանալ չարժի, որովհետև շատ խորանալ չենք կարող :)): Համ էլ սպասենք Բյուրին, ով շուտով կգա ու բոլորիս պորտը տեղը կդնի, կներեք անկեղծությանս համար :)):

StrangeLittleGirl
06.01.2011, 01:57
Նույնը կարելի է ասել Չեխովի Հիվանդասենյակ 6-ի հերոսի մասին:

Չէ, էստեղ Չեխովը հաստատ հիվանդ է նկարագրում: Ուղղակի կան էդպիսի շիզոֆրենիկներ, որոնք թվում է՝ առողջ են, ու անընդհատ ուզում ես հետները շփվել: Չեխովը շատ լավ հասկացել է էդ ամեն ինչը:

StrangeLittleGirl
06.01.2011, 03:19
Նույն հաջողությամբ կարելի ա շոգից առաջացած գլխապտույտը հիվանդություն համարել: Գերլարվածությունը, հոգնածությունը, վախը, զզվանքը, սրանք բոլորն էլ երբեմն կարող են տեսիլքների պատճառ դառնալ, ու մարդկանց մեծամասնության հետ հաստատ նման մի բան պատահել ա ինչ-որ մի պահի: Ամեն դեպքում՝ շատ խորանալ չարժի, որովհետև շատ խորանալ չենք կարող :)): Համ էլ սպասենք Բյուրին, ով շուտով կգա ու բոլորիս պորտը տեղը կդնի, կներեք անկեղծությանս համար :)):

Աաաաաաաա, երկար-բարակ գրեցի, էն էլ ֆորումը մեռավ :cry հետ բերեք իմ գրառումը:

Կարճ. ասում էի, որ ամեն տարօրինակություն ունեցող մարդ չի, որ հոգեկան հիվանդ ա: Որ սկսեցի էս թեմայով հետաքրքրվել, ինտերնետում էլ լիքը ման էկա: Մի տեղ նույնիսկ Սելինջերի «Տարեկանի արտումն» էր մտցրել ցուցակի մեջ: Ուզում եմ ասել՝ իմ փնտրածն իրականում մասնագիտական ախտորոշումներ ունեցողներն են, ոչ թե «արա էս գիժ ա» տիպի մարդիկ:

Հայկօ
06.01.2011, 03:24

Հենա՝ լավ էլ ստացվում ա մոտդ կարճ գրելը :D: Ճիշտ ա՞, որ մոլագարությունը հոգեկան հիվանդություն չի համարվում:

StrangeLittleGirl
06.01.2011, 04:11
Հենա՝ լավ էլ ստացվում ա մոտդ կարճ գրելը :D: Ճիշտ ա՞, որ մոլագարությունը հոգեկան հիվանդություն չի համարվում:

Մոլագարության միջազգային տերմինն ասա: Սենց չեմ հասկանում :D

Hab
25.01.2011, 00:16
Դե սկսենք նրանից, որ ինչպես ասում են` ամեն հոգեկան հիվանդ արվեստագետ չէ, բայց ամեն արվեստագետ մասամբ հոգեկան հիվանդ է: Գրողներից ` Մարկիզ դե Սադ, Գի դե Մոպասանը կյանքը ավանդել է հոգեբուժարանում, Կեն Կիզիի "Пролетая над гнездом кукушки" վեպի և Վայսի "Մարատ-Սադ" պիեսի գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում...դեռ այդքանը հիշեցի...:ok

StrangeLittleGirl
13.03.2014, 14:36
Էս վերջերս փորփրում եմ երկբևեռ խանգարում կամ միաբևեռ դեպրեսիա ունեցող գրողներին, որոնց միացնում ա ինքնասպան լինելը: Էս ինչքան շատ եմ գտել :(
Էռնեստ Հեմինգուեյ
Վիրջինիա Վուլֆ
Սիլվիա Փլաթ
Դեյվիդ Ֆոսթեր Ուոլաս
Մարինա Ցվետաեվա

Վիշապ
14.03.2014, 09:53
Էս վերջերս փորփրում եմ երկբևեռ խանգարում կամ միաբևեռ դեպրեսիա ունեցող գրողներին, որոնց միացնում ա ինքնասպան լինելը: Էս ինչքան շատ եմ գտել :(
Էռնեստ Հեմինգուեյ
Վիրջինիա Վուլֆ
Սիլվիա Փլաթ
Դեյվիդ Ֆոսթեր Ուոլաս
Մարինա Ցվետաեվա

Ակուտագավա (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A5_%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1)ուսումնասիրի … երևի կսիրես։

«Թավուտում» (http://mesropharut.wordpress.com/2012/05/20/%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4/)–ը գտա… Պարտադիր կարդալ։