PDA

Դիտել ողջ տարբերակը : ադրբեջանական զրպարտումներ

_DEATH_
05.03.2008, 14:56
Արդեն քանի տարի է, ինչ բոլորս գիտենք, որ ադրբեջանցիները ջանքեր չեն խնայում, աշխարհով մեկ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելու համար մեր՝ հայերիս մասին, նույնիսկ պետությունը դրա համար փող է տրամադրում մարդկանց: Հիմնականում շատ են հանդիպում day.az-ում, այդ նույն կայքի ֆորումում բազում թեմաներ կան, որոնցում բացահայտ կերպով զրպատում են մեզ՝ հայերիս տարբեր բաներում: Օրինակ հայ երգիչ(ուհի)ներին մեղադրում են պլագիատ լինելու մեջ, թե իբր գողանում են ադրբեջանական երգերը, հայոց բանակին ամեն հարձակման ժամանակ մեղադրում են զինադադարը խախտելու մեջ և այլն, բայց իրականում ճիշտ հակառակն է: Իսկ հիմա նույնիսկ վտանգ կա, որ կարող ենք կորցնել Ղարաբաղը, Հայաստանի բողոքը չընդունելու դեպքում:
Այս ամենը այսպես թողնել չի կարելի, որովհետև մեզ ենթարկում են շատ մեծ հոգեբանական և դիվանագիտական ճնշման: Ադրբեջանում ինչքան գիտեմ գոյություն ունի նաև օրինական հակերների խումբ, որը ամեն վարկյան պատրաստ են վիրտուալ հարձակման, իսկ մենք այնքան հետամնաց ենք, որ վիրտուալ հարձակմումից պաշտպանվել նույնիսկ չենք կարողանում, դրանով զբաղվում են առանձին մարդիկ, որոնք միշտ վախի մեջ են, թե կարող են պատժվել իրենց երկիրը պաշտպանելու համար:
Եկեք այս թեմայում քննարկենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել դրա դեմն առնելու համար:

_DEATH_
05.03.2008, 15:45
Շատ-շատ են ադրբեջանական կողմից սուտ լուրերը, ամբողջը գրելու համար տարիներ կպահանջվեն, բայց ուզում եմ հիմիկվանից սկսած գրել լուրջ բաները:
Վերջին ադրբեջանական հարցակման ժամանակ զոհվել են բազում ադրբեջանցիներ, իսկ մենք ունենք ընդամենը երկու վիրավոր: Ադրբեջանցիները լոմկից իրանց սկսել են մխիթարել, թե իբր զոհվել են տասնյակ հակառակորդներ: Իրանց մխիթարելու համար ինչ ուզում են թող անեն, բայց էտ սուտ լուրերը կամաց-կամաց սկսելա տարածվել ամբողջ աշխարհում :angry Լուրերով էլ ասեցին:

Fedayi
05.03.2008, 18:38
Մեր լուրերով? Եթե ոչ, ապա որ?
Ես ոչ նրան եմ հավատում, որ ընդամենը 2 վիրավոր, ոչ էլ նրանց 12 զոհվածին:

_DEATH_
05.03.2008, 18:49
Մեր լուրերով? Եթե ոչ, ապա որ?
Ես ոչ նրան եմ հավատում, որ ընդամենը 2 վիրավոր, ոչ էլ նրանց 12 զոհվածին:

հա մեր լուրերով, բա ինչին ես հավատում ադրբեջանցիների ասածին՞

Artgeo
05.03.2008, 19:42
հա մեր լուրերով, բա ինչին ես հավատում ադրբեջանցիների ասածին՞

Վերջին 10 տարում էնքան են ասել, որ զինադադարի խախտում, որ մարդ արդեն չգիտի ում հավատա ում ոչ։ Ամեն անգամ Երևանը պնդում է, որ Ադրբեջանն է խախտել, իսկ Բաքուն որ ԼՂՀ-ն։
Երեկվա խախտումը միանշանակ Սերժի օգտին է աշխատել։ Հետևություններ չեմ անում։

Fedayi
05.03.2008, 19:43
Չէ, սխալ հասկացար. նրանք էլ ասում են, որ 12 հայ է զոհվել /day.az/

Ավելացվել է 6 րոպե անց

Վերջին 10 տարում էնքան են ասել, որ զինադադարի խախտում, որ մարդ արդեն չգիտի ում հավատա ում ոչ։ Ամեն անգամ Երևանը պնդում է, որ Ադրբեջանն է խախտել, իսկ Բաքուն որ ԼՂՀ-ն։
Երեկվա խախտումը միանշանակ Սերժի օգտին է աշխատել։ Հետևություններ չեմ անում։

Այ ժողովուրդ, գոնե հիմա Սերժ ու Լևոն մի արեք, բա որ ճիշտ լինի, որ հարձակվել են....էդ արդեն լուրջ ազդակ ա, հասկանում եք? Աստված չանի` մի բան լինի, էլի իրար կոկորդ ենք կրծելու, Ղարաբաղում էլ կռիվ?, որց որ պատերազմի ժամանակ մեր կուսակցություններն էին իրար միս ուտում: Էս ինչ անմիաբան ազգ ենք, տո:angry
Թեման ադրբեջանական սադրանքների մասին ա, դուք էլ իրանցից էլ բեթար....ինստիտուտում էլ էին ասում` կարող ա Սերժն ա արել, վերահաս վտանգը թողած` Սերժ ու Լևոն էին անում:

Շատ չխորանամ. արտակարգ դրություն ա:

Sunny Stream
05.03.2008, 19:51
Չէ, սխալ հասկացար. նրանք էլ ասում են, որ 12 հայ է զոհվել /day.az/
100 տոկոս որևէ աղբյուրի հավատալ հնարավոր չէ... դե առհասարակ հնարավոր չէ, մեր պամաններում` առավել ևս... բայց ասում են` Ղարաբաղում ծառայող մեկը բարեկամին ասել է, որ մեր կողմից զոհեր չկան, մենակ մի քանի վիրավոր... Աստված տա... իսկ 12 հոգին, գրեթե համոզված եմ (=շատ մեծ հույս ունեմ), որ ադրբեջանցիները հորինել են, որովհետև երեկ խոսք էր գնում միայն իրենց կողմի զոհերի մասին, պետք էր էսօր փոխել պատկերը...

չգիտեմ...

Artgeo
05.03.2008, 20:12
Այ ժողովուրդ, գոնե հիմա Սերժ ու Լևոն մի արեք, բա որ ճիշտ լինի, որ հարձակվել են....էդ արդեն լուրջ ազդակ ա, հասկանում եք?
Չնկատեցիր, ես չեմ ասել, որ հայերն են հարձակվել։ ;) Բայց չեմ էլ պնդել, որ Արդբեջանն է հարձակվել։ Երկու տարբերակն էլ չեն բացառվում։ Կրակոցներ ԼՂՀ-ի սահմանի մոտ եղել են առաջ, ցավոք կլինեն և հետո։ Բայց ինչո՞ւ հենց հիմա եղավ։ Պարզից էլ պարզ է, որ այս դեպքի հիման վրա քաղաքական դիվիդենտներ ստանում է միմիայն Սերժը։ Այսինքն կամ ազերիներն են արել, քանի որ Սերժը իրենց համար ավելի ընդունելի է կամ Ռոբն ու Սերժն են արել։

Array
05.03.2008, 20:33
Mեր նախագահի խոսքը ,կարծում եմ , գոնե մեր համար պետք ա ավելի մեծ նշանակություն ունենա,քան ադրբեջանցիների բարբաջանքները:
Քաղաքականությունը քաղաքականություն,բայց ուրիշների առաջ մերը պետք ա տարբերել այնուամենայնիվ

Cannibal
05.03.2008, 20:50
տղերք ժամանակը եկել ա.պետք ա սկսել հակահարված տալ..ով ես բանից հասկանւմ ա տօղ կապնվի հետս
http://arm-hack.do.am/index/0-3
միացյալ մի բանի գոնե կհասնենք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ֆելո
05.03.2008, 20:58
Չնկատեցիր, ես չեմ ասել, որ հայերն են հարձակվել։ ;) Բայց չեմ էլ պնդել, որ Արդբեջանն է հարձակվել։ Երկու տարբերակն էլ չեն բացառվում։ Կրակոցներ ԼՂՀ-ի սահմանի մոտ եղել են առաջ, ցավոք կլինեն և հետո։ Բայց ինչո՞ւ հենց հիմա եղավ։ Պարզից էլ պարզ է, որ այս դեպքի հիման վրա քաղաքական դիվիդենտներ ստանում է միմիայն Սերժը։ Այսինքն կամ ազերիներն են արել, քանի որ Սերժը իրենց համար ավելի ընդունելի է կամ Ռոբն ու Սերժն են արել։

թեմայից դուրս գրառում եմ անում, բայց պետքա պատասխանեմ. նաև հնարավորա ու ամենից շատ, որ ադրբեջանցիները ուզում են ստեղի ստեղծված իրադրությունից օգտվեն. ադրբեջանցի գեներալի հարցազրույցն էի կարդում, ու նրա ասելով "հայերը հաղթել են էն ժամանակ երբ նման իրավիճակ եղելա ադրբեջանում. ինչու հիմա առիթից չօգտվել?".

հիմա թեմայի վերաբերյալ. ադրբեջանցիների հակերական գործունեությունը հնարավորա, իսկ մերը ոչ այն պատճառով, որ նրանք ունեն ԳԵՐարագ ինտերնետի հնարավորություն, իսկ մենք ոչ

Cannibal
05.03.2008, 22:18
հիմա թեմայի վերաբերյալ. ադրբեջանցիների հակերական գործունեությունը հնարավորա, իսկ մերը ոչ այն պատճառով, որ նրանք ունեն ԳԵՐարագ ինտերնետի հնարավորություն, իսկ մենք ոչ
interneti aragutyun@ vabse kap cuni!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!xi orinak vor du arag internet unenas hackerutyun kanes???ho ddos harcakum ces anum vor arag internet a petq???

Լ.յ.ո.վ.
05.03.2008, 22:23
թեմայից դուրս գրառում եմ անում, բայց պետքա պատասխանեմ. նաև հնարավորա ու ամենից շատ, որ ադրբեջանցիները ուզում են ստեղի ստեղծված իրադրությունից օգտվեն. ադրբեջանցի գեներալի հարցազրույցն էի կարդում, ու նրա ասելով "հայերը հաղթել են էն ժամանակ երբ նման իրավիճակ եղելա ադրբեջանում. ինչու հիմա առիթից չօգտվել?".
Առաջին ինձ թվումա,որ եթե ադրբեջանցիներև տարածք գրավելու նպատակ ունենաին կհարձկվեին հենց մարտի 1-ից 2 միջակայքում,քան թե 2 օր անց:
Երկրորդն էլ,ոնց կարդացի Day.az (http://www.day.az/)-ում,ադրբեջանը հայտարարել է,որ մինչև մարտի 5-ի ժամը 15:05-ն կրակոցները շարունակվել են,իսկ Օսկանայանի հայտարարությունից բխում էր,որ դրանք արդեն ավարտվել են:Ավելի խելքին մոտ է ազերիներինը,քանզի զոհերի թիվը այդ ընթացքում փաստորեն փոփոխվել են,չնայած չեմ էլ բացառում,որ նրանց սարքածը լինի:
Երրորդն էլ գտնում եմ,որ այստեղ հնարավարա 3 տարբերակ`
I ամենաքիչ հավանականը,որ ադրբեջանցիները սա սարքել են ի օգուտ Սերժի`գիտակցելով,որ ավելի լավ է ՀՀն ունենա "արդեն վարկաբեկված" Սերժի նման մի նախագահ,քան թե հեղափոխություն կատարած և դրանից հետո "մեծ հեղինակություն վայելող" Լևոնը:
II մի փոքր ավել հավանականը,որ ազերիները օգտվել են առիթից մի 2 նշանուկություն ունեցող դիրքեր գրավելու համար: (ՀՀ պաշտոնական տարբերակ)
III իմ կարծիքով ամենահավանականը,որ այս ամենը ուղղակի "սարքած" է Սերժի և Քոչարյանի կողմից,որպեսզի այն ուշադրությունն ու մեղադրանքների ալիքը,որ ուղղված է նրանց դեմ,թե միջազգային հանրությունից և թե ՀՀ քաղաքացիների մի խիտ զանգվածից,դադարեցվի և մարդկանց ուշադրությունը շեղվի այլ,իրենց մտածելակերպով "ավելի կարևոր" հարցի շուրջ: (ԱՀ պազտոնական տարբերակ)

Ինչ վերաբերվումա զոհերի մասին չհամընկնող հայտարարություններին, վստահ եմ, որ շուտով կպարզվի:Եթե սա Սերժենց հերթական սուտն է,ապա փուչիկի նման կպայթի,ինչպես,որ պայթելու են մնացած բոլոր ստերը: :ok

Cannibal
05.03.2008, 22:34
youtube.com սայտը պակել են հայաստանի համար!!!!

_____________________________________
www.arm-hack.do.am miaceq

Ֆելո
05.03.2008, 22:52
youtube.com սայտը պակել են հայաստանի համար!!!!

_____________________________________
www.arm-hack.do.am miaceq

տենց բան չկա. նոռմալ էլ աշխատումա

_DEATH_
05.03.2008, 22:54
տենց բան չկա. նոռմալ էլ աշխատումա

Իմ մոտ չի աշխատում, IP-իցա: Ռուսական IP-ով բացեց:

Ֆելո
05.03.2008, 22:57
Իմ մոտ չի աշխատում, IP-իցա: Ռուսական IP-ով բացեց:

www առաջից հավաքում ես? հետո ինչի պետքա Հայաստանի համար Youtube-ը փակեն:o

Cannibal
05.03.2008, 23:06
mti steg!
http://www.webmasters.am/forum/showthread.php?t=2241

www.arm-hack.do.am

Լ.յ.ո.վ.
05.03.2008, 23:41
Երրորդն էլ գտնում եմ,որ այստեղ հնարավարա 3 տարբերակ`
I ամենաքիչ հավանականը,որ ադրբեջանցիները սա սարքել են ի օգուտ Սերժի`գիտակցելով,որ ավելի լավ է ՀՀն ունենա "արդեն վարկաբեկված" Սերժի նման մի նախագահ,քան թե հեղափոխություն կատարած և դրանից հետո "մեծ հեղինակություն վայելող" Լևոնը:
II մի փոքր ավել հավանականը,որ ազերիները օգտվել են առիթից մի 2 նշանուկություն ունեցող դիրքեր գրավելու համար: (ՀՀ պաշտոնական տարբերակ)
III իմ կարծիքով ամենահավանականը,որ այս ամենը ուղղակի "սարքած" է Սերժի և Քոչարյանի կողմից,որպեսզի այն ուշադրությունն ու մեղադրանքների ալիքը,որ ուղղված է նրանց դեմ,թե միջազգային հանրությունից և թե ՀՀ քաղաքացիների մի խիտ զանգվածից,դադարեցվի և մարդկանց ուշադրությունը շեղվի այլ,իրենց մտածելակերպով "ավելի կարևոր" հարցի շուրջ: (ԱՀ պազտոնական տարբերակ)

Որն է ըստ ձեզ ավելի իրականությանը մոտ տարբերակը? :think
Եթե ունեք այլ`IV-րդ տարբերակ,գրեք քննարկեք:

Հ.Գ. Մի քիչ ակտիվ եղեք,որպեսզի ավելի շատ կարծիքներ լսենք և ավելի ընդհանուր պատկերացումներ կազմենք այս հարցի մասին:Վերջիվերջո բացառված չէ,որ պատերազմ սկսվի:

Armenoid
05.03.2008, 23:53

1-ինը իմ խորին համոզմամբ մոտակա ժամանակներում պատերազմ չի սկսվի...
իսկ եթե սկսվի ապա ազեռները կկորցնեն ևս 20 տոկոս տարածք և 1000000 մլն փախստական

Լ.յ.ո.վ.
06.03.2008, 00:00
1-ինը իմ խորին համոզմամբ մոտակա ժամանակներում պատերազմ չի սկսվի...
իսկ եթե սկսվի ապա ազեռները կկորցնեն ևս 20 տոկոս տարածք և 1000000 մլն փախստական
Էդ լավա,որ մեր բանակի վրա տենց վստահ ես :hands ,բայց ինչի ես տենց վստահ, որ էս անգամ էլ մենք կկրենք, հլը մի բան էլ ավել կգրավենք? :think
Մի հայը միշտ էլ ամենաքիչը 3 թուրք(ազերի) արժի, բայց ոնց որ թե էս անգամ մենք ամեն ինչով թույլ ենք, բացի մեր ոգուց`դուխից ;)

Ֆելո
06.03.2008, 00:42
հնարավոր պատերազմի ելքի համար մի բան կարամ ասեմ. իրանց ահավոր դժվարա լինելու սարերում մարտ վարել ու առավել ևս տարացք գրավել. տենց հերոսություն մենակ հայերը կարային անեին;)

Լեո
06.03.2008, 11:51
Քիչ առաջ ադրբեջանական day.az (http://www.day.az/news/politics/110358.html) կայքից տեղեկացա, որ մարտի 5-ի գիշերը հայ դիպուկահարի կողմից սպանվել է ադրբեջանցի զինծառայող 1978թ. ծնված Սաֆարով Ջեյխուն Բախեդդինօղլին:

keyboard
06.03.2008, 12:06
Առաջին ինձ թվումա,որ եթե ադրբեջանցիներև տարածք գրավելու նպատակ ունենաին կհարձկվեին հենց մարտի 1-ից 2 միջակայքում,քան թե 2 օր անց:
Երկրորդն էլ,ոնց կարդացի Day.az (http://www.day.az/)-ում,ադրբեջանը հայտարարել է,որ մինչև մարտի 5-ի ժամը 15:05-ն կրակոցները շարունակվել են,իսկ Օսկանայանի հայտարարությունից բխում էր,որ դրանք արդեն ավարտվել են:Ավելի խելքին մոտ է ազերիներինը,քանզի զոհերի թիվը այդ ընթացքում փաստորեն փոփոխվել են,չնայած չեմ էլ բացառում,որ նրանց սարքածը լինի:
Երրորդն էլ գտնում եմ,որ այստեղ հնարավարա 3 տարբերակ`
I ամենաքիչ հավանականը,որ ադրբեջանցիները սա սարքել են ի օգուտ Սերժի`գիտակցելով,որ ավելի լավ է ՀՀն ունենա "արդեն վարկաբեկված" Սերժի նման մի նախագահ,քան թե հեղափոխություն կատարած և դրանից հետո "մեծ հեղինակություն վայելող" Լևոնը:
II մի փոքր ավել հավանականը,որ ազերիները օգտվել են առիթից մի 2 նշանուկություն ունեցող դիրքեր գրավելու համար: (ՀՀ պաշտոնական տարբերակ)
III իմ կարծիքով ամենահավանականը,որ այս ամենը ուղղակի "սարքած" է Սերժի և Քոչարյանի կողմից,որպեսզի այն ուշադրությունն ու մեղադրանքների ալիքը,որ ուղղված է նրանց դեմ,թե միջազգային հանրությունից և թե ՀՀ քաղաքացիների մի խիտ զանգվածից,դադարեցվի և մարդկանց ուշադրությունը շեղվի այլ,իրենց մտածելակերպով "ավելի կարևոր" հարցի շուրջ: (ԱՀ պաշտոնական տարբերակ)

Ինչ վերաբերվումա զոհերի մասին չհամընկնող հայտարարություններին, վստահ եմ, որ շուտով կպարզվի:Եթե սա Սերժենց հերթական սուտն է,ապա փուչիկի նման կպայթի,ինչպես,որ պայթելու են մնացած բոլոր ստերը: :ok

Հարգելի բարեկամներ, ծառայելով սահմանամերձ զորամասում հիմա փորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել իրականությունը:
1. Պատերազմի տարբերակը բացառեւմ եմ, որտև նախ պետք է պատերազմ սկսողը կարողանա դրա տակից դուրս գալ, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը այսօր այդ հնարավորությունը չունեն, իմ կարծիքով բոլորն էլ կհսյանան ինչու:
2. Անցյալ տարի այս ժամանակներն էր, ավելի կոնկրետ ապրիլ-մայիս ամիսները, երբ թուրքերը մեր զորամասի դիրքերի շրջանում ուզում էին դիրքավորվել «ժողովրդի լեզվով ասած պոստ էին առաջ տալիս», ուրեմն Հայ-ադրբեջանական սահմանում կա նեյտրալ գոտի, այսինքն ականապատված տարածք, որը կարելի է ասել ոչ՛ մերն է, ոչ՛ իրենցը, իսկ ազերիներն ուզում էին այդ հողում պոստ դնել, իհարկե չստացվեց, մեր շատ հոյակապ ստրատեգ և հզոր Հրամանատարի շնորհիվ, որը օրերով չիչավ դիրքերից և գիշեր-ցերեկ տղաների կողքին էր: Կարծում եմ այսքանը բավ է, որ հասկանանք,որ կրակոցներ և նման իրդարձություններ միշտ էլ լինում են, ասեմ նաև, որ ազերիները այն ժամանկ էլ զոհ ունեցան, իսկ մենք անգամ վիրավոր էլ չունեցանք:ok, ուղղակի դրա ներկայացումն ու հրապարակումն է տարբերվում իրարից, անցյալ տարի դրա մասին ոչ՛ մամուլը, ոչ՛ հեռուստատեսությունը չասեց, իսկ հիմա չգիտես ինչու բոլորը դրա ամսին են խոսում: Դրա մեջ տեսնում եմ 2 շահադիատական նպատակ.
2.1. Ներկայիս իշխանություններին ձեռնտու էր նման հրապարակումը՝ ժողովրդին լռեցնելու և սթափեցնելու համար:
2.2. Թուրքերին ձեռնտու է դրա հարապարակումը՝ Հայաստանի ներկայիս պառակտված վիճակը Ղարաբաղի ղնդրի կարգավորման մեջ օգտագործելու գործում:
Ուրիշ ոչ մի շահ ես համենայնդեպս չեմ տեսնում:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

Լ.յ.ո.վ.
06.03.2008, 18:47

Ճիշտ,որ երկու կողմն էլ պատճառներ ունեին մյուսի վրա կրակոց բացելու համար`Սերժը քո նշած 2.1.-ի համար,իսկ Ալիեվը`2.2.-ի համար:Բայց ոնց տարբերենք ու պարզենք,թե որ մի կողմն է սկսել: Ինչ կասեք? :think

Հ.Գ. Ինձ թվումա Հայաստանի էլ, Ադրբեջանի էլ պաշտոնական հայտարուրությունները սուտ են զոհերի մասին:

Ավելացվել է 3 րոպե անց

youtube.com սայտը պակել են հայաստանի համար!!!!

_____________________________________
www.arm-hack.do.am miaceq

Չգիտեմ քո մոտ ոնց,բայց իմ մոտ YouTube-ը նորմալ աշխատելա ու հիմա էլ լրիվ նորմալ աշխատումա :hands ու գրեթե բոլոր վիդեոներն էլ նայել եմ :( :[ :angry:angry :
Աչքիս հլը մեր ցանցի համար չեն հասցրել YouTube-ն ու Ազատությունը փակել :D

_DEATH_
06.03.2008, 18:57
Հ.Գ. Ինձ թվումա Հայաստանի էլ, Ադրբեջանի էլ պաշտոնական հայտարուրությունները սուտ են զոհերի մասին:

Ադրբեջանինը ակնհայտա, որ սուտա, չեն հասկանում, որ չի կարելի մի անգամից 2 հատ սուտ հորինել, մեկը մյուսին հակասում են, համ ասում են հայերն են հարձակվել, համ էլ տասնյակ զոհեր ունենք, եթե տենցա ուրեմն զոհերը իրանց տարածքում պտի լինեին, բա ուրա, խի չեն ուզում դիակները մեզ հանձնեն??
Մի հարց ինչի համար ես ադրբեջանը նախադասության մեջ մեծատառով գրում??, եթե իրանք Հայաստան փոքրատառով են գրում:

Լ.յ.ո.վ.
06.03.2008, 19:51

Նախ քերականորեն տենցա ճիշտը:Երկրորդն էլ պետք չի ընկնել իրանց մակարդակի:

keyboard
06.03.2008, 20:13
Ճիշտ,որ երկու կողմն էլ պատճառներ ունեին մյուսի վրա կրակոց բացելու համար`Սերժը քո նշած 2.1.-ի համար,իսկ Ալիեվը`2.2.-ի համար:Բայց ոնց տարբերենք ու պարզենք,թե որ մի կողմն է սկսել: Ինչ կասեք? :think
Համոզված եմ, որ մի օր էլ այնտեղ կանգնած ու կռված զինվորը կամ սպան ինձ նման կբացահայտեն այս պատմությունը, ուրիշ տարբերակ որոնելը անիմաստ է:

Հ.Գ. Ինձ թվումա Հայաստանի էլ, Ադրբեջանի էլ պաշտոնական հայտարուրությունները սուտ են զոհերի մասին:

Իհարկե սուտ է, չեմ կարծում, որ մեր տարիքի երիտասարդները այդքան միամիտ կգտնվեն և թույլ կտան իրենց հավատալ այդ ստին: Իսկ ճիշտը կիմանանք, երբ այնտեղ ծառայողներից մեկը կգա երևան և կմտնի Ակումբ:D

Cannibal
06.03.2008, 21:31
տղերք ես թեման բացվել ա սավսեմ ուրիշ նպատակօվ.եթե կարաք կարդացեք առաջին պոստը.դուք հիմա բաղումների մասին եք ղոսում բայց դե ավելի լավ ա վերադառնանք սկզբի պոստերին:):):)

Egern.net
07.03.2008, 19:26
Արմենթելը (նույնիսկ hiline) փակում է youtube.com-ը