PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեղեկություններ զոհվածների մասին

Sunny Stream
04.03.2008, 18:34
Ժողովուրդ ջան, տհաճ թեմա է, բայց խնդրում եմ ձեզ,
ով տեղեկություն ունենա զոհվածների մասին, թաղման արարողության տեղի, օրվա, ժամի մասին, խնդրում եմ գրեք էստեղ… Շատ կարևոր է էդ ամենը հիմա արձանագրելը, հետո ոչ մեկ չի հավատա... եթե Ակումբից միացողներ կլինեն, եկեք միասին զբաղվենք էս գործով, որովհետև արդեն մի քանիսի հուղարկավորությունը տեղի է ունեցել, մնացածը գոնե բաց չթողնենք... արձանագրելու գաղափարը դեռևս 2 ընկերուհիներինս ու իմն է, մենք կարող ենք նկարահանել, եթե խումբը ավելի մեծանա, ավելի լուրջ կլինի գործընթացը...
կսպասեմ ինֆորմացիայի...

Armeno
05.03.2008, 15:02
որ ի՞նչ

Sunny Stream
05.03.2008, 15:19
որ ի՞նչ

Որ այն, որ էսօր ազգիդ ուղեղը լվացողներին հակադրվելու համար փաստեր ունենանք ձեռքի տակ, հերիք է իրենք տիրապետեն ամբողջ ինֆորմացիային, որ ինչ ուզեն, հետը անեն... ափսոս, որ շատերը շատ ուշ կգիտակցեն սրա կարևորությունը...

էսօր դեռ ոչ մի դեպք չեմ գտել, թեև գիտեմ, որ հենց հիմա քաղաքի տարբեր մասերում վերջին հրաժեշտն են տալիս զոհերին... :(

Armeno
05.03.2008, 15:42
Ձնծաղիկ ջան եդ սախ շաբաթ օրնա եղել իսկ հիմա արդեն չորեքշաբթի ա պիտի որ արդեն բոլորին թաղած լինեն

StrangeLittleGirl
05.03.2008, 18:04
Որ այն, որ էսօր ազգիդ ուղեղը լվացողներին հակադրվելու համար փաստեր ունենանք ձեռքի տակ, հերիք է իրենք տիրապետեն ամբողջ ինֆորմացիային, որ ինչ ուզեն, հետը անեն... ափսոս, որ շատերը շատ ուշ կգիտակցեն սրա կարևորությունը...
Ձնծաղիկ ջան, էստեղ ուղեղ լվանալու հարց չկա: Մայրս «Ազատությունում» է աշխատում, ամեն կերպ հետաքրքրվում է, ութից ավելի զոհ հաստատ չի եղել: «Հայլուրն» այս անգամ չի ստում: Մենք էլ մեր հերթին ամբողջ օրը հիվանդանոցներում ենք, մահվան դեպքեր չեն եղել: Ուրիշ հարց, որ որոշ հիվանդներ շատ ծանր են, գուցե չապրեն (մեկի մասին հաստատ գիտեմ, Միքայելյան հիվանդանոցում է):

Yellow Raven
05.03.2008, 18:11
Էս վերջերս ես էլ համոզվեցի,որ 8 զոհա եղել,որովհետև զոհերի անունները հավանաբար հրապրակել են ու եթե ինչ-որ մեկի անունը չլիներ հաստատ հարզատներից մեկը կասեր դրա մասին:

Sunny Stream
05.03.2008, 18:44
Ձնծաղիկ ջան, էստեղ ուղեղ լվանալու հարց չկա: Մայրս «Ազատությունում» է աշխատում, ամեն կերպ հետաքրքրվում է, ութից ավելի զոհ հաստատ չի եղել: «Հայլուրն» այս անգամ չի ստում: Մենք էլ մեր հերթին ամբողջ օրը հիվանդանոցներում ենք, մահվան դեպքեր չեն եղել: Ուրիշ հարց, որ որոշ հիվանդներ շատ ծանր են, գուցե չապրեն (մեկի մասին հաստատ գիտեմ, Միքայելյան հիվանդանոցում է):
Իսկ դու համոզված ե՞ս, որ բոլոր անհայտ կորածները արդեն գտնվել են (կապ չունի` տանը, КГБ-ում, մի ուրիշ տեղ...): Եթե հա` խնդիր չկա: Բայց խնդրում եմ` եթե ՀԱՄՈԶՎԱԾ ես:
Ես շատ եմ լսել... ախր ամեն ծանոթ մի քանի դի է տեսել, ոնց գումարես 8-ից ավել է ստացվում... հեսա մի ծանոթի հետ էլ եմ խոսելու, ով գրել է` լիքը վիրավորների է օգնել, տեսնեմ ինքը վիրավորների ճակատագրերին ծանոթ է, թե չէ...

Իսկ Միքայելյան հիվանդանոցը որտեղ է՞...
դե ամեն դեպքում էլի...

Ձայնալար
05.03.2008, 18:45
Իսկ Միքայելյան հիվանդանոցը որտեղ է՞...
դե ամեն դեպքում էլի...

Քանաքեռում՝ Հասրաթյան փողոցի վրա:

Սամվել
05.03.2008, 18:50
Իսկ դու համոզված ե՞ս, որ բոլոր անհայտ կորածները արդեն գտնվել են (կապ չունի` տանը, КГБ-ում, մի ուրիշ տեղ...): Եթե հա` խնդիր չկա: Բայց խնդրում եմ` եթե ՀԱՄՈԶՎԱԾ ես:
Ես շատ եմ լսել... ախր ամեն ծանոթ մի քանի դի է տեսել, ոնց գումարես 8-ից ավել է ստացվում... հեսա մի ծանոթի հետ էլ եմ խոսելու, ով գրել է` լիքը վիրավորների է օգնել, տեսնեմ ինքը վիրավորների ճակատագրերին ծանոթ է, թե չէ...

Իսկ Միքայելյան հիվանդանոցը որտեղ է՞...
դե ամեն դեպքում էլի...

8 Զոհ ու անթիվ անհամար անհետ կորածներ... ցավալի է...

Ժող իմ համեստ ծանոթության մեջ մենակ մի 4-5 հոգի դիակա տեսել... ի՞նչ 8ի մասին է խոսքը, այլ հարց է որ 8 դիակ աննկատ են մնացել և նրանց գտել են :(

Artgeo
05.03.2008, 19:06
Ձնծաղիկ ջան, էստեղ ուղեղ լվանալու հարց չկա: Մայրս «Ազատությունում» է աշխատում, ամեն կերպ հետաքրքրվում է, ութից ավելի զոհ հաստատ չի եղել: «Հայլուրն» այս անգամ չի ստում: Մենք էլ մեր հերթին ամբողջ օրը հիվանդանոցներում ենք, մահվան դեպքեր չեն եղել: Ուրիշ հարց, որ որոշ հիվանդներ շատ ծանր են, գուցե չապրեն (մեկի մասին հաստատ գիտեմ, Միքայելյան հիվանդանոցում է):
Բյուր, այս մեկի մասին Ազատությունը չի խոսում

Many people I have talked to believe the number of those killed in the post-election protests in Armenia is much higher than the reported nine.

And while police have released the names of only four who were killed, the list doesn’t include women. This is not in line with the widely-circulated rumor, and the photograph below, that a woman was run over by a police car.
http://blogian.hayastan.com/wp-content/uploads/2008/03/woam1.JPG
http://blogian.hayastan.com/wp-content/uploads/2008/03/woam1.JPG

Image: A woman, run over by the police, is said to have died while the incomplete list of the killed, released by the police, has only males. Photo from Fotolure.

Armenoid
05.03.2008, 19:11
երբ պատրաստ լինի իմ հոլովակը ես կցուցադրեմ դզեզ այն և այն ժամանակ 8 զոհի մասին
այլևս խոսք `չի լինի

REAL_ist
05.03.2008, 19:12
"հալալա" բայց մեր իշխանություններին, արդեն ոմանց համոզել են իրանց ճշմարտացիությունը
լավ մասնագետներ են աշխատում , հոմ զոռով չի

Undina
05.03.2008, 19:40
էստեղ լավ մասնագետների խնդիրը չի… էստեղ միակողմանի ու անդադար տեղեկատվության խնդիրն է…

Yellow Raven
05.03.2008, 19:41
Բայց եթե 8-ից շատ են ինչ էտ զոհվածների հարազատները ձեն չեն հանում?
Իմ համար շատ անհասկանալիա էտ հանգամանքը,կամ էլ ձեն են հանում,բայց Հայլուրը չի ասումhttp://www.akumb.am/images/smilies/sad.gif

Ռուֆուս
05.03.2008, 19:45
Բայց եթե 8-ից շատ են ինչ էտ զոհվածների հարազատները ձեն չեն հանում?
Իմ համար շատ անհասկանալիա էտ հանգամանքը,կամ էլ ձեն են հանում,բայց Հայլուրը չի ասումhttp://www.akumb.am/images/smilies/sad.gif

Կամ էլ վախենում են ձեն հանել

Sunny Stream
05.03.2008, 19:46
Բայց եթե 8-ից շատ են ինչ էտ զոհվածների հարազատները ձեն չեն հանում?
Իմ համար շատ անհասկանալիա էտ հանգամանքը,կամ էլ ձեն են հանում,բայց Հայլուրը չի ասումhttp://www.akumb.am/images/smilies/sad.gif

չգիտեմ...
մի տարբերակ էլ կա, որը վստահ եմ, որ գործում է... բարեկամներն իրենք էլ չգիտեն զոհվածի ճակատագրի մասին, որովհետև դիերը հավաքվել են ու պահվել... դե բարեկամներն էլ, որ իրենց հարազատին անհայտ կորած են համարում, չեն ցանկանում դրա մասին հայտարարություն տալ, որովհետև եթե նա կենդանի եղավ ու նրան գտան, շատ վատ կլինի...

Artgeo
05.03.2008, 19:47
երբ պատրաստ լինի իմ հոլովակը ես կցուցադրեմ դզեզ այն և այն ժամանակ 8 զոհի մասին
այլևս խոսք `չի լինի

Անհամբեր սպասում եմ։

Nareco
05.03.2008, 19:51
չգիտեմ...
մի տարբերակ էլ կա, որը վստահ եմ, որ գործում է... բարեկամներն իրենք էլ չգիտեն զոհվածի ճակատագրի մասին, որովհետև դիերը հավաքվել են ու պահվել... դե բարեկամներն էլ, որ իրենց հարազատին անհայտ կորած են համարում, չեն ցանկանում դրա մասին հայտարարություն տալ, որովհետև եթե նա կենդանի եղավ ու նրան գտան, շատ վատ կլինի...

Համամիտ եմ: :( Իմ ունեցած տեղեկություններով նրանք անցնում են 20-ի սահմանը: Սակայն իշխանությունները դա քողարկում են:

Sunny Stream
05.03.2008, 19:53
... ինչ զզվելի վիճակում ենք ...

ես էլ եմ սպասում հոլովակին!!!

էսօրն էլ անցավ... :cry2 ...

Yellow Raven
05.03.2008, 19:58
Ես էլ անհամբեր կսպասեմ էտ հոլովակին,հուսով եմ համոզիչ կլինի:

Գալաթեա
05.03.2008, 20:00
Համամիտ եմ: :( Իմ ունեցած տեղեկություններով նրանք անցնում են 20-ի սահմանը: Սակայն իշխանությունները դա քողարկում են:

Քողարկում են, որովհետև շատ մեծ վերապահումներով ութ հոգին դեռ կարելի է համարել "փողոցային ընդհարումների" "պատահական" զոհեր...Իսկ հիսունութը արդեն մի տեսակ չի ստացվում պատահականության վարկածի տակ անցկացնել...ոչ մի կերպ չի ստացվում..դա արդեն սպանդ է:

Selene
05.03.2008, 20:19
Մեր համայնքում երկուսի հուղարկավորությունն արդեն իսկ եղել է:( Նրանցից մեկը Օրինաց Երկրի կուսակցությունից է եղել, երեկ էլ տեսա ևս մեկի հուղարկավորությունը Նոր Նորքի 2-րդ զանգվածում:(
Սա միակ դեպքն է, երբ այնքան կուզենայի հավատալ պաշտոնական լրատվությանը, միայն թե ճիշտ լիներ, միայն թե…սակայն:(:(

StrangeLittleGirl
05.03.2008, 21:31
Իսկ դու համոզված ե՞ս, որ բոլոր անհայտ կորածները արդեն գտնվել են (կապ չունի` տանը, КГБ-ում, մի ուրիշ տեղ...): Եթե հա` խնդիր չկա: Բայց խնդրում եմ` եթե ՀԱՄՈԶՎԱԾ ես:
Ես շատ եմ լսել... ախր ամեն ծանոթ մի քանի դի է տեսել, ոնց գումարես 8-ից ավել է ստացվում... հեսա մի ծանոթի հետ էլ եմ խոսելու, ով գրել է` լիքը վիրավորների է օգնել, տեսնեմ ինքը վիրավորների ճակատագրերին ծանոթ է, թե չէ...
Կներես, բայց ծանոթի տեսածն ինձ համար ասնավանի չի, որովհետև սովորական մարդը, եթե հատուկ գիտելիքների չի տիրապետում, երբեք չի կարող ասել մարդը մահացած է, թե ոչ: Իսկ ծանր վիրավորների մասին տեղեկություններ կան: Եթե դուք նրանց փողոցում նույն վիճակում տեսնեիք, հաստատ կասեիք, որ մահացած են: Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա դու գիտե՞ս մեկին, որը չի գտնվել: Ես մի քանի դեպք գիտեի միայն, բոլորն էլ գտնվել են (բացի մեկից, մնացածը post factum եմ իմացել):
Ինչ վերաբերում է Արթուրի հրապարակածին, ապա այնտեղ չի նշվում, որ այդ կինը մահացած է, նշվում է, որ հավանաբար մահացել է: Թե կարող եք, հետաքրքրվեք, իմացեք, թե որտեղ է: Բացի դրանից, եթե ուշադիր լինեք, հին լուր է, երբ դեռ միայն չորս մահացածի անուն է հայտնի: Զոհերի թվի հետ խաղ անելը կատակ բան չէ, հատկապես երբ բոլոր անունները հրապարակված են: Եթե թաքցնելու ցանկություն ունենային, գոնե մի անուն չէին հրապարակի:

Իսկ Միքայելյան հիվանդանոցը որտեղ է՞...
դե ամեն դեպքում էլի...
Քանաքեռում

Ավելացվել է 6 րոպե անց

երբ պատրաստ լինի իմ հոլովակը ես կցուցադրեմ դզեզ այն և այն ժամանակ 8 զոհի մասին
այլևս խոսք `չի լինի
Արմեն ջան, անգամ հոլովակը չի կարող ցույց տալ իրական զոհերի թիվը, որովհետև ծանր վիրավորվածները էկրանին գուցե մեռած երևան:
Ես այսպես վստահ եմ խոսում, որովհետև մայրս «Ազատությունում» է աշխատում և նա ասում է, որ իրենց հեռախոսները պարզապես չեն լռում, անընդհատ զանգում են: Եթե նման բան լիներ, հաստատ կասեին, բայց դեռ ոչ մի անգամ ութից ավելիի անուն չի եղել: Ինչու՞ չեք ուզում հավատալ, որ ութ է եղել, ինչու՞ եք ուզում անպայման թիվը մեծացնել:

REAL_ist
05.03.2008, 22:25
եթե 30ից ավելա լինում ետ արդեն ցեղասպանություն համարելու համար բավարար թիվնա, չնայած պարզա մյուս հատկանիշները չկա, դրա համար էլ ամեն գնով կպահեն իրական թիվը, որովհետև 30–ից որ շատ ասեն, սաղ աշխարհը կդատապարտի ու ցեղասպանության ճանաչման հարցում ետ իշխանություններին վնաս կտա, ետել կա
ամեն դեպքում եթե 50 էլ լինի, ու եթե բոլորի անուններնել հայտնած լինեն ոստիկանության, ես ընդհանրապես վստահ չեմ որ իրանք պաշտոնապես կհայտնեն դրա մասին, եթե ասում են զինված չենք եղել, զենք չենք կիրառել, մենակ լուսաձայնային ռումբ և այլն, ոնցա պատշոնապես հայտարարված 7 ցուցարարներնել հրազենից են մահացել:angry

Պանդուխտ
05.03.2008, 22:45

Իսկ ես քեզ կը խրատեմ, նախ սովորես ինչ է նշանակում «ջարդ» բառը, ետքը սովորիր, ի դէպ, եթէ կողքումդ գրագէտ մարդ կայ. ինչ է նշանակում «ցեղասպանութիւն» բառը: Իսկ ընդհանրապէս լաւ կը լինի եթէ հրաժարուէք սեփական պետութեան դէմ Ձեր ոտնձգութիւնից:
Ամօթ է, զզուեցրիք ձեր յիմարութիւններով, վերջ տուէք ձեր ապուշ քայլերին եւ աւելի ապուշ խօսքերին::angry

REAL_ist
05.03.2008, 22:54
պանդՈՒԽՏ ապուշ խոսքերը հլը հարցա ումնա, գրելուց նենց արա որ հանկարծ դիմացինը չմտածի որ կարողա հանկարծ վիրավորելու միտում ունեիր
երկրորդնել եթե տեղյակ չես ինչա եղել ոնցա եղել, ու մենակ պաշտոնական վարկածով ես շարժվում, գտնվելով ոնց հասկացա բավականին հեռու ու անմիջականորեն ականտեսների կարծիքներից ինֆորմացիա ստանալու հնարավորությունից զրկված , ուրեմն ետ քո գործնա, ոնց ուզում ես մտածի, իրականությունը շատ ավելի դառնա, ու պատասխանատուն առաջինը բռնություն գործադրածներն են
մոդերներ ջան աչկիս ճիշտեք արել որ քաղաքակությունից խոսալը արգել եք…

ամոթ է ու խայտառակություն որ զինվորը ԿՐԱԿ է բացում սեփական ժողովրդի վրա, ինչքան էլ ժողովուրդը կատաղած լինի իրեն հասցված վերքերից ու ինքնապաշտպանության դիմած լինի, զգալով որ պետությունը իրեն վերաբերվումա որպես թշնամու

Պանդուխտ
05.03.2008, 23:07
ամոթ է ու խայտառակություն որ զինվորը ԿՐԱԿ է բացում սեփական ժողովրդի վրա, ինչքան էլ ժողովուրդը կատաղած լինի իրեն հասցված վերքերից ու ինքնապաշտպանության դիմած լինի, զգալով որ պետությունը իրեն վերաբերվումա որպես թշնամու
Ամօթ ու խայտաօռակութիւն է, այս ամբողջ նախընտրականը եւ յետընտրականը եւ հակահայ քարոզչութիւնը եւ հիմա եւ ձեր գործունէութիւնը, որը միայն ու միայն, ջոխր է լցնում թուրքերի ջրաղացին: Զզուեցրիք::angry

Fobus
05.03.2008, 23:12
եթե 30ից ավելա լինում ետ արդեն ցեղասպանություն համարելու համար բավարար թիվնա, չնայած պարզա մյուս հատկանիշները չկա, դրա համար էլ ամեն գնով կպահեն իրական թիվը, որովհետև 30–ից որ շատ ասեն, սաղ աշխարհը կդատապարտի ու ցեղասպանության ճանաչման հարցում ետ իշխանություններին վնաս կտա, ետել կա
ամեն դեպքում եթե 50 էլ լինի, ու եթե բոլորի անուններնել հայտնած լինեն ոստիկանության, ես ընդհանրապես վստահ չեմ որ իրանք պաշտոնապես կհայտնեն դրա մասին, եթե ասում են զինված չենք եղել, զենք չենք կիրառել, մենակ լուսաձայնային ռումբ և այլն, ոնցա պատշոնապես հայտարարված 7 ցուցարարներնել հրազենից են մահացել:angry

ցեղասպանություն? լաաավ էլի, թարգեք էլի անկապ բաներ ասելը…
եթե կարաս մի հատ ցեղասպանություն բառի սահմանումը ասա էլի… թե մենակ բառ էր գրեցիր անցար՞
սաղդ խոսում եք էն բանի մասին, որ ՀՀ-ում խոսքի ազատություն չկա ու նման բաներ… է որ պտի մարդիկ ուղակի բառեր ասեն, որոնք ուղակի բառեր են ու անկապ խուճապ են առաջացնում մարդկանց մեջ, էլ ում ա պետք խոսքի ազատությունը՞ էլ ինչ խոսքի ազատություն՞ ամեն մարդ պետքա հիշի, որ ինքը ոչ միայն ունի իրավունքներ, այլ նաև ունի պարտականություններ… ու ամեն բառի համար պատասխանատու է

REAL_ist
05.03.2008, 23:14
գրածս սխալ եք մեկնաբանում, հստակ գրել եմ որ մենակ թվի առումով եմ ասում, ու ետ թիվը շահարկումների առիթ կարողա դառնա թուքերի համար, գրել եմ չե պարզա մյու հատկանիշները չկա.

Array
05.03.2008, 23:19
REAL_is (http://www.akumb.am/member.php?u=4353) ջան ,ո՞վ ասեց,թե բոլոր զոհվածները հրազենից են մահացել,հեն ա,քանի հոգու մասին որ լսեցինք,ասին,որ բեկորային վնասվածքներից են մահացել; Հետո էլ,եթե զոհվածների թիվը իրոք էլ շատ լինի,էտ զոհվածների մեծ մասը(ինչքան որ լսում ենք տարբեր տեղերից) զինվորներ են,ոչ թե ցուցարարներ;Հակառակն ա ապացուցում էլի
(http://www.akumb.am/member.php?u=4353)

Smergh
05.03.2008, 23:22
Իսկ ես քեզ կը խրատեմ, նախ սովորես ինչ է նշանակում «ջարդ» բառը, ետքը սովորիր, ի դէպ, եթէ կողքումդ գրագէտ մարդ կայ. ինչ է նշանակում «ցեղասպանութիւն» բառը: Իսկ ընդհանրապէս լաւ կը լինի եթէ հրաժարուէք սեփական պետութեան դէմ Ձեր ոտնձգութիւնից:
Ամօթ է, զզուեցրիք ձեր յիմարութիւններով, վերջ տուէք ձեր ապուշ քայլերին եւ աւելի ապուշ խօսքերին::angry

Գնահատել չէի կարող դրա համար էլ ստիպված գրում եմ այստեղ: Միանգամայն իրավացի է Պանդուխտը: չի կարելի այդ աստիճան ատել սեփական երկիրն ու նրա զինվորին… Հայը միշտ պաշտել է իր հարազատ զավակին, այն զավակին, որը զենքով / իսկ այս պարագայում առանց դրա, լոկ սաղավարտով, վաhանով ու մահակով/ պաշտպանել է մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը:
Մեր արտասահմանցի եղբայրը տեղյակ չէ,թե ստահոտ լուրեր տարածելու մեջ այդ աստիճան կատարելագործված ու վարպետացած հհշական մեքենան ինչ աստիճան է պառակտում մեր հասարակությունը: Հայ ոստիկանից ու զինվորից արդեն թշնամու կերպար են մոգոնում: Ամո՛թ է և խայտառակություն ...
Եթե մեր իշխանությունները մեղք ունեն կատարվածում, ապա դա այն է, որ նախ ընտրարշավից պիտի պարզապես հեռացնեին սադրիչ թեկնածուին, կամ էլ գոնե հենց առաջին օրը ցրեին այդ հանրահավաքը, որի ձգձգումը օր օրի վտանգում էր առանց այն էլ խարխուլ պետականության հիմքերը:
Իմ կարծիքով կատարվածի հիմնական պատասխանատվությունն ընկնում է ԼՏՊ-ի ու նրա հհշական շրջապատի վրա, որոնք էլ այսօր ամեն կերպ փորձում են ամեն ինչում մեղադրել իշխանություններին: Տեսեք թուրքի կատարած եղեռնը չճանաչող հհշականներն այդ ոճրագործության մեջ են փորձում մեղադրել սեփական կառավարությանը, այն դեպքում, որ կատարվածի պատասխանատվությունն հենց իրենք պետք է կրեն:
ԼՏՊ-ն ու նրա շրջապատը շատ էլ լավ գիտակցում էին, որ իրենք վտանգավոր հետևանքներով հղի ճանապարհ են բռնել, սակայն միտումնավոր կերպով ետ չկանգնեցին այդ ուղուց:

REAL_ist
05.03.2008, 23:24
REAL_is ջան ,ո՞վ ասեց,թե բոլոր զոհվածները հրազենից են մահացել,հեն ա,քանի հոգու մասին որ լսեցինք,ասին,որ բեկորային վնասվածքներից են մահացել; ախպեր ես երեգ ազատությունում կարդացի որ ժառանգության անդամը գնացել էր ցավակցելու ու ում մոտ որ գնացել էր, 5 հոգու մոտ էր գնացել վայթմ, գրած էր հրազենային վնասվածքներից, են 2–ի մասին չգիտեմ

թե զոհվածների թիվը իրոք էլ շատ լինի,էտ զոհվածների մեծ մասը(ինչքան որ լսում ենք տարբեր տեղերից) զինվորներ են,ոչ թե ցուցարարներ;Հակառակն ա ապացուցում էլի
ինձ չի թվում որ զինվորների կորուստների թիվը պետքա ավելի քչացնեն քան ցուցարարներինը

չի կարելի այդ աստիճան ատել սեփական երկիրն ու նրա զինվորին
իսկ ովա ասում որ ստեղ զինվորին կամ երկրիրն ատող կա? երկիրը ու իշխանությունը տարբեր բաներ են
ետ գիշերվանը անհրաժեշտ պաշտպանությունա եղել, քանի որ առաջինը զինվորների ու ոստիկանների կողմիցա կրակ արձակվել, իսկ դրանից հետո արդեն չեն նայում դիմացը ովա, ենքան ատելությունա առաջանում ժողովրդի վրա կրակողների հանդեպ

ԼՏՊ-ն ու նրա շրջապատը շատ էլ լավ գիտակցում էին, որ իրենք վտանգավոր հետևանքներով հղի ճանապարհ են բռնել, սակայն միտումնավոր կերպով ետ չկանգնեցին այդ ուղուց:
իշխանություննել նույն կերպ լավ գիտակցում էր թե անհարկի ուժի գործադրումը ինչիա բերելու ու գնաց դրան

Գալաթեա
05.03.2008, 23:34
չի կարելի այդ աստիճան ատել սեփական երկիրն ու նրա զինվորին…

Երկիրն ու զինվորին ոչ ոք չի ատում: Հակառակն այնինչ դժվար է պնդել...Ձեր կարծիքով նորմալ, սովորական, օրակարգային պահ էր այն, որ ձեր նշած զինվորները հարձակվեցին քնած և քնից նոր զարթնած մարդկանց վրա ու սկսեցին դուբինկաներով նրանց գլխներին խփել? Ու պարզապես անխնա ծեծել նրանց? Դա էր երկրի ու ժողովրդի նկատմամբ սիրո ու կարեկցանքի վառ դրսևորում?

կամ էլ գոնե հենց առաջին օրը ցրեին այդ հանրահավաքը, որի ձգձգումը օր օրի վտանգում էր առանց այն էլ խարխուլ պետականության հիմքերը:

Ինչ ինչու է պետականությունը խարխուլ? Այդ հարցը ձեզ տվել եք? Տասը տարի է կառուցում ու կառուցում են...Չամրացան այդպես էլ հիմքերը..

Fobus
05.03.2008, 23:35
երկու կողմն էլ հավասար մեղավոր են… ամեն մեկը իրա գործողություններով ա սխալ… ու այդ ամենի արդյունքում տուժել են ոչ թե նրանք, այլ մեր կողքի քաղաքացիները

Sunny Stream
05.03.2008, 23:41
ժողովուրդ ջան, շեղում եք թեման...
ես էս էջը հիմա կարդացի ու նկատեցի, որ իսկապես մի քիչ սխալ եք մեկնաբանում Ռեալիստի գրածները: Պանդուխտին ու Smergh-ին կուզեի բացատրել, բայց հոգնել եմ արդեն ամբողջ օրը աջ ու ձախ բացատրելով ու հասկացնելով, ցավում եմ, որ ստահոդ լուրեր տարածողը մնում են հհշականները... բան չունեմ ասելու, նույնպես կեղտոտ են, բայց էն ահավոր ապատեղեկատվությունը, որ տարածում է էսօր ձեր սիրելի իշխանությունը, ըստ իս, ամենացածր կերպով արտահայտված արհամարհանքն է ժողովրդի հանդեպ...
... ու հետո զինվորներին ատող չկար, քանի դեռ նրանք չէին կրակել մարդկանց վրա, իսկ նրանք կրակել են!!! եթե տեսնեիք վիդեո-նյութերը, կհավատայիք, ափսոս, որ էսօր ազգս զրկված է դրանք տեսնելու հնարավորությունից... հույս ունեմ` կբացվի էդ օառավոտը, երբ կբացվեն նաև մարդկանց աչքերը... էսօր ես խոսում էի զինվորների հետ ու չէի ատում էդ մարդկանց... իսկ էն ատելությունը, որ իշխանություններն ու նրանց ստրուկները էկրաններից սերմանեցին Ազատության հրապարակում հավաքված խաղաղասեր, ազնիվ, ինտելիգենտ-քաղաքացի կամ "վայրենի"(ինչպես իրենք էին ասում)-գյուղացի ՀԱՅերի նկատմամբ, ովքեր, իմ աչքով եմ տեսնում, առավոտյան մրսած սուրճ են խմում ու կոնֆետով կիսվում ինձ հետ, իսկ տուն եմ գալիս ու պարզում, որ ալկոհոլիկներ էին ու բացի հայհոյելուց ուրիշ բան էին անում... :angry ... մեծ մարդիկ եք, մի քիչ տեղ թողեք ճշմարտությանը, մի քիչ փնտրեք այն ու կհասկանաք, թե որքան խաբված եք...

Բյուր ջան, ինչքան մենք չունենք հավաստի փաստեր, որ 8-ից ավել են, էնքան էլ դու` որ 8 են... դրա համար էլ` ասում եմ, եկեք արձանագրենք, թե որտեղ ու երբ են վերջին հրաժեշտը տալիս զոհվածներին... գուցե կան մարդիկ, ովքեր անգամ գտնելով բարեկամի դին` վախից ձայն չեն հանում... չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ դեռ մահվան շատ ահավոր դեպքեր են բացահայտվելու... վատ չէր լինի, եթե էսօր մենք անեինք էդ գործը, քանի դեռ բերաններս լրիվ չեն փակել ու ուղեղներս հանել-քամել...

Fobus
05.03.2008, 23:59
Ձնծաղիկ, իսկ կասես, թե որտեղից քեզ այդ վիդեոները, որտեղ երևում է, որ առաջինը զինվորներն են կրակել՞ բացի դրանից, լուսավորիր իմ միտքը և ոչ միայն իմ, և ասա, թե ինչի էս այդքան վստահ, որ 8-ից ավելի են նրանք… ինչ է տալիս այդ հանգամանքը ՞ որ իշխանությունը թաքցնում է իրականությունը ՞ եթե իրոք, մի րոպե մտածենք, որ զոհերի թիվը ավելի շատ է(աստված չանի), և իշխանությունը ասում է 8… իմ կարծիքով դա մի ինֆորմացիա է, որը կարող է հանրությանը էլ ավելի լարել մեր ներկա հիմար իշխանության դեմ… իսկ հիմա արդյոք դա մեզ պետք է՞ մեզ նոր զոհեր կամ նոր անկարգություններ պետք են ՞ միգուցե հարց առաջանա, իսկ ինչու անկարգություններ՞ ես շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր գնում են հանուն գաղափարի, բայց ցավոք, ոչ բոլոր մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին և երթերին, գնում են հանուն գաղափարի… խնդրում եմ ինձ չասեք, որ չկան այդպիսիները կամ նրանց թիվը քիչ է… ինքս շաատ շատ եմ հանդիպել այդպիսի մարդկանց… եթե հիմա նորից իրավիճակը սրվի, այդ մարդիկ, ովքեր գնալու են նոր շոր, նոր կոշիկ, մի շիշ արաղ, կամ ուղակի մի հատ էլ պատուհան ջարդելու, կդրդեն իրավապաշտպան ուժերին ուժ կիրառել ոչ միայն նրանց հանդեպ, այլ նաև խաղաղ ցույցարարների հանդեպ, ովքեր պահի ազդեցության տակ կամ կմիանան անկարգություններ անողներին կամ էլ կփորձեն հանգստացնել այդ ամենը, ինչը կարող է բախում առաջացնել նույնիսկ ցույցարարների մեջ… ինքս տարբեր տեղերից ստացել եմ ինֆորմացիա, որ զոհերի թիվը հենց 8 է… վիրավորները շատ են… կարծում եմ, որ հիմա իրավիճակը այն չէ, որ պետք է ժողովրդին տան այն ինֆորմացիան, որը կարող է խախտել մարդկանց օրակարգը… կարծում եմ արտակարգ իրավիճակի ավարտը հայտարարելուց հետո իշխանությունները որոշ վերապահումներով կտան ավելի ճիշտ ինֆորմացիա…
----
եթե զոհերի մեջ չկա Գոգոր անունը, ապա տեսել եմ ոմն Գոգորի հուղարկավորությունը, մեքենաները անցնում էին քաղաքապետարանի դիմացով… օգնեց այս ինֆորմացիան՞ ինքս չգիտեմ, թե Գոգորը եղել է մասնակից և զոհ, թե նրա հետ այլ դեպք էր պատահել, և երիտասարդ տարիքում մահացել էր…

Sunny Stream
06.03.2008, 00:14
Ձնծաղիկ, իսկ կասես, թե որտեղից քեզ այդ վիդեոները, որտեղ երևում է, որ առաջինը զինվորներն են կրակել՞ բացի դրանից, լուսավորիր իմ միտքը և ոչ միայն իմ, և ասա, թե ինչի էս այդքան վստահ, որ 8-ից ավելի են նրանք…
Ա. ես չեմ գրել, որ զինվորներն են առաջինը կրակել...
Բ. ...որովհետև առաջին ու երկրորդ չի կարող լինել, երբ կողմերից մեկն է կրակում!
Թույլ տուր չասել, թե որտեղ եմ տեսել վիդեոները, ժամանակը կգա ու էդ ամենը կհանվի մարդկանց դատին... իսկ թե ով է ու ոնց է սկսվել, էսպես գիտեմ.
ժողովուրդը կանանց-աղջիկներին հեռացրել է ու փայտ-ձողերով սպասել... զորքերն եկել են ու շատ կիպ մոտեցել մարդկանց, հարվածել վահաններին ու օդ կրակել... կրկնում եմ` ՇԱՏ ԿԻՊ: Քո կարծիքով մարդիկ ի՞նչ պիտի անեին, սպասեին, որ զինվորների ձեռքերը հոգնեին, իջնեին մարդկանց վրա սկսեին կրակե՞լ... մի խոսքով զինվորները լավ վախեցրել են մարդկանց ու ստիպել գնալ ինքնապաշտպանության... ու հիշեք` մեծ մասը էն մարդիկ էին, ովքեր նախորդ գիշեր կանգնած սպասել էին, թե ինչ կասեն ոստիկաններն ու ծեծուջարդի ենթարկվել, էնպես որ նրանք հաստատ նորից չէին կանգնելու ու սպասելու, թե գուցե 1 մետր դիստանցիայից հանկարծ զինվորները շրջվեն-գնան... ժողովուրդը զինված չի եղել, գոնե էդ հասկացեք... եղել են երկրապահներ, որոնք, էդպես էլ չհասկացա, վերջին պահին թողել-փախել են, թե ինչ են արել... :angry ...

ինչ վերաբերում է զոհերին (գոնե մի քիչ վերադառնանք թեմային)`
չեմ հասկանում, չլինի՞ մտածում եք արյունախում գազան եմ, նստած երազում եմ, որ զոհվածների թիվը 8-ից ավել լինի...:angry պարզ է, որ բոլորս էլ կուզեինք առանց արյան անցներ էս ամեն ինչը, բայց երբ թափվել է արյուն, ո՞նց կարելի է արհամարհել էդ արյունն ու կորսված կյանքը... էնպիսի բան ես գրել, ինչից ամենաշատն եմ զայրանում ու հիասթափվում` (եթե զոհերը շատ են եղել, ապա) իշխանություններին ձեռնտու է փոքր թիվ ասել, որ ժողովուրդը չհուզվի... ընտիր միտք է, կատարյալ դեմոկրատիա!!! իշխանությունը թքած ունի իր քաղաքացին երեկ կար, էսօր չկա ու ժողովուրդն էլ պիտի թքած ունենա, որովհետև դա ձեռնտու է...
...ես եթե հաստատ իմանայի, որ 8-ից շատ են, էս թեման չէի բացի ու թողի, որ վերածվեր էլի նույն վիճաբանության, միանգամից փաստերը կներկայացնեի...

Հ.Գ. իսկ Գոգորի մասին ոչինչ չեմ կարող ասել... տվյալներ էլ չկան, չէ՞... Աստված հոգին լուսավորի... ու բոլոր զոհվածների...

Fobus
06.03.2008, 00:23
քո ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը…
անհամբեր սպասում եմ, թե երբ կլինեն այդ վիդեոները, չնայած ինչքան ժամանակը երկարում է, այնքան ես ավելի քիչ կհավատամ, քանի որ հիմա տեխնիկան շատ է զարգացած և ամեն ինչ էլ կարելի է անել… չեմ զարմանա, որ տեսնեմ, թե օրինակ իշխանությունները մի քանի օր հետո ցույց տան օրինակ ինձ զենքը ձեռքիս կրակում եմ զինվորների վրա կամ էլ որ լևոնի պատվերով "նկարվի" մի ֆիլմ, թե ինչպես են զինվորնեը մի քանի կրակոցով սպանում ինչ որ մեկին կամ էլ թե ինչպես է զինվորը 2 կրակոցով՝ մեկը գլխին, մեկը սրտին ինքնասպան լինում… ի դեպ լևոնի մոտ այդ փորձը կա, սարքել այնպես, որ մարդ 2 կրակոցով սրտին ու գլխին ինքնասպան լինի…
ամեն դեպքում ....
քո գրածներից այնպես է երևում, որ դու ընկած ման ես գալիս զոհ, որ նրան օգտագործես մարկանց ինչ որ բանում համոզելու համար…

Sunny Stream
06.03.2008, 00:24
քո գրածներից այնպես է երևում, որ դու ընկած ման ես գալիս զոհ, որ նրան օգտագործես մարկանց ինչ որ բանում համոզելու համար…

յախք...:[

Fobus
06.03.2008, 00:26
յախք...:[

այնպես գրի, որ ես էլ նույն բառերը չօգտագործեմ, չնայած ցանկությունս մեծ է

Գալաթեա
06.03.2008, 00:32
քո ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը…
անհամբեր սպասում եմ, թե երբ կլինեն այդ վիդեոները, չնայած ինչքան ժամանակը երկարում է, այնքան ես ավելի քիչ կհավատամ, քանի որ հիմա տեխնիկան շատ է զարգացած և ամեն ինչ էլ կարելի է անել… չեմ զարմանա, որ տեսնեմ, թե օրինակ իշխանությունները մի քանի օր հետո ցույց տան օրինակ ինձ զենքը ձեռքիս կրակում եմ զինվորների վրա կամ էլ որ լևոնի պատվերով "նկարվի" մի ֆիլմ, թե ինչպես են զինվորնեը մի քանի կրակոցով սպանում ինչ որ մեկին կամ էլ թե ինչպես է զինվորը 2 կրակոցով՝ մեկը գլխին, մեկը սրտին ինքնասպան լինում… ի դեպ լևոնի մոտ այդ փորձը կա, սարքել այնպես, որ մարդ 2 կրակոցով սրտին ու գլխին ինքնասպան լինի…
ամեն դեպքում ....
քո գրածներից այնպես է երևում, որ դու ընկած ման ես գալիս զոհ, որ նրան օգտագործես մարկանց ինչ որ բանում համոզելու համար…

Եթե այստեղ կան մարդիկ, որոնք ինչ-որ բան գրելիս հղումներ չեն անում իրենց բարեկամ-հարևաններին, այլ կշռադատում են, մտածում, ստուգում հետո գրում` դրանցից մեկը Ձնծաղիկն է: Ու քո մեղադրանքը լրիվ անհիմն է իրեն ուղղած:

Ես ինքս եմ հենց հաջորդ օրը վիդեոներ տեսել, թե ինչպես է համազգեստով տղամարդը մահակով աղջիկ ծեծում, ինչպես է լսվում կրակահերթ, որից հետո փողոցը լցվում է վիրավոր մարդկանց ճիչերով:

Իսկ ինչ վերաբերում է մոնտաժին, դրա ամենամեծ ու անկրկնելի մասնագետը հիմա իշխանական լրատվությունն է: Ժողովրդի` անարդարության դեմ պայքարն առանց ամաչելու, առանց խղճի խայթ զգալու ցույց են տալիս, որպես քարվան կտրողների արկածախնդրություն: Քո ինքնասիրությունը դրանից չի վիրավորվում? Որ ամսի 19-ի նկարչության դասից հետո քեզ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ են էշի տեղ դնել: Դուրդ գալիս է?

Annychka
06.03.2008, 00:40
քո ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը…
անհամբեր սպասում եմ, թե երբ կլինեն այդ վիդեոները, չնայած ինչքան ժամանակը երկարում է, այնքան ես ավելի քիչ կհավատամ, քանի որ հիմա տեխնիկան շատ է զարգացած և ամեն ինչ էլ կարելի է անել… չեմ զարմանա, որ տեսնեմ, թե օրինակ իշխանությունները մի քանի օր հետո ցույց տան օրինակ ինձ զենքը ձեռքիս կրակում եմ զինվորների վրա կամ էլ որ լևոնի պատվերով "նկարվի" մի ֆիլմ, թե ինչպես են զինվորնեը մի քանի կրակոցով սպանում ինչ որ մեկին կամ էլ թե ինչպես է զինվորը 2 կրակոցով՝ մեկը գլխին, մեկը սրտին ինքնասպան լինում… ի դեպ լևոնի մոտ այդ փորձը կա, սարքել այնպես, որ մարդ 2 կրակոցով սրտին ու գլխին ինքնասպան լինի…
ամեն դեպքում ....
քո գրածներից այնպես է երևում, որ դու ընկած ման ես գալիս զոհ, որ նրան օգտագործես մարկանց ինչ որ բանում համոզելու համար…

Բայց ինչի չես հավատում,որ զոհերի թիվը շատա,ինչա Ռոբից ու Սերժիկից հեռու է նման բաներ.օրինակ մարտի 1-ի առավոտյան դեպքերի ժամանակ 13 տարեկան երեխա էր մահացել,իսկ ինչու նրա անունը չկար,որովետև Ռոբիկն ու Սերժիկը տենց էին ուզում. Ուղղակի հետաքրքիրն էնա որ սրանք աշխարհից պահանջում են ցեղասպանության ճանաչում,բայց արի ու տես,որ էսօր իրանք են կոտորում` էն էլ քնած ժամանակ սեփական ժողովրդին.արդարացում կա? ավազակապետերին, նման վարքագիծը, թե կասես, որ ոչ մի ջարդ ու կոտորած էլ չի եղել :think
Վերջում ինչ էլ լինի,արդարությունը հաղթելու է:B

Fobus
06.03.2008, 00:49
ինձ ոչ ոք էշի տեղ չի դնում ու չի էլ կարող դնել …
միայն թե մի սկսեք ասել, որ լևոնն ա անցել ... կեղծիքների մասին խոսել ենք ու գիտենք, որ շատ կեղծիք եղել է… մարդ եմ ճանաչում, ով վերձրել է 5000 դրամ, ընտրել սերժին ու հիմա բողոքում է և լևոնի անունով երդվում… համարում եք ճիշտ՞ նա էլ իրավունք ունի բողոքելու , լևոնի գաղափարները ընդունող ու լևոնին ընտրողն էլ ՞ կարծում եմ, որ ոչ…
---
ես չեմ հավատում հ1-ին կամ էլ ա1+ին կամ որևէ այլ լրատվամիջոցի… բոլորն էլ կամ քողարկում են ճշմարտությունը կամ ծաղկացնում են այն…
---
ես ինքս էլ հաջորդ օրը նայել եմ հեռախոսով նկարած վիդեո, հանդիպել եմ մասնակիցներից մի քանի հոգու… բայց այն, որ հիմա ամեն սխալ ինֆորմացիա, կարող է վիճակը վատացնել, դա փաստ է… իսկ զոհերի մասին ես մնում է այն կարծիքին, որ պետք է ասել ճիշտ թիվը, սակայն եթե ճիշտ թիվը նույնպես կարող է վնասել հանգստությունը, ինչ-որ չափով արդարացված եմ համարում այդ քայլը…
---
սա այնպիսի բախում չէր, որ կարող էին լինել շատ զոհեր…
---
այդ կռիվերի ժամանակ ՕՄՕՆ-ի չաստում լուր էր տարածվել, որ սպանվել են 2 զինվորներ այդտեղ ծառայող… հաջորդ օրը պարզվեց, որ զինվորները չեն մահացել, այն նրանք վիրավորված են կամ էլ թունավորված… այնպես որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մարդիկ ընկնում էին և մահանում ... չեմ համարում փաստ ինձ համար…

Ավելացվել է 11 րոպե անց

Բայց ինչի չես հավատում,որ զոհերի թիվը շատա,ինչա Ռոբից ու Սերժիկից հեռու է նման բաներ.օրինակ մարտի 1-ի առավոտյան դեպքերի ժամանակ 13 տարեկան երեխա էր մահացել,իսկ ինչու նրա անունը չկար,որովետև Ռոբիկն ու Սերժիկը տենց էին ուզում. Ուղղակի հետաքրքիրն էնա որ սրանք աշխարհից պահանջում են ցեղասպանության ճանաչում,բայց արի ու տես,որ էսօր իրանք են կոտորում` էն էլ քնած ժամանակ սեփական ժողովրդին.արդարացում կա? ավազակապետերին, նման վարքագիծը, թե կասես, որ ոչ մի ջարդ ու կոտորած էլ չի եղել :think
Վերջում ինչ էլ լինի,արդարությունը հաղթելու է:B

իսկ ինչի ա քեզ թվում, որ ես ստեղ նստած պաշտպանում եմ կառավարությանը՞
ես մեղադրում եմ սերժիկին էլ, ռոբերտին էլ, արթուրին էլ , ուստիականպետին էլ ... նրանք բոլորը մեղավոր են այն բանում, ինչ տեղի ունեցավ ազատության հրապարակում…
---
չեմ հավատում, քանի որ զոհերի մասին լսել եմ ոչ միայն հ1-ից այլ նաև շատ այլ տեղերից…

Annychka
06.03.2008, 01:13
http://www.zhamanak.com/article/8514/

Selene
06.03.2008, 01:47
Պաշտոնապես 8 զոհված անձանց անունները:(
Զաքար Հովհաննիսյան
Համլետ Թադեւոսյան
Գոռ Քլոյան
Դավիթ Պետրոսյան
Տիգրան Խաչատրյան
Գրիգոր Գեւորգյան
Հովհաննես Հովհաննիսյան
Արմեն Ֆարմանյան
:(:(

Աղբյուր՝ http://www.genproc.am/main/am/50/3433/

սիսար
06.03.2008, 07:21
Գնահատել չէի կարող դրա համար էլ ստիպված գրում եմ այստեղ: Միանգամայն իրավացի է Պանդուխտը: չի կարելի այդ աստիճան ատել սեփական երկիրն ու նրա զինվորին… Հայը միշտ պաշտել է իր հարազատ զավակին, այն զավակին, որը զենքով / իսկ այս պարագայում առանց դրա, լոկ սաղավարտով, վաhանով ու մահակով/ պաշտպանել է մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը:
Մեր արտասահմանցի եղբայրը տեղյակ չէ,թե ստահոտ լուրեր տարածելու մեջ այդ աստիճան կատարելագործված ու վարպետացած հհշական մեքենան ինչ աստիճան է պառակտում մեր հասարակությունը: Հայ ոստիկանից ու զինվորից արդեն թշնամու կերպար են մոգոնում: Ամո՛թ է և խայտառակություն ...
Եթե մեր իշխանությունները մեղք ունեն կատարվածում, ապա դա այն է, որ նախ ընտրարշավից պիտի պարզապես հեռացնեին սադրիչ թեկնածուին, կամ էլ գոնե հենց առաջին օրը ցրեին այդ հանրահավաքը, որի ձգձգումը օր օրի վտանգում էր առանց այն էլ խարխուլ պետականության հիմքերը:
Իմ կարծիքով կատարվածի հիմնական պատասխանատվությունն ընկնում է ԼՏՊ-ի ու նրա հհշական շրջապատի վրա, որոնք էլ այսօր ամեն կերպ փորձում են ամեն ինչում մեղադրել իշխանություններին: Տեսեք թուրքի կատարած եղեռնը չճանաչող հհշականներն այդ ոճրագործության մեջ են փորձում մեղադրել սեփական կառավարությանը, այն դեպքում, որ կատարվածի պատասխանատվությունն հենց իրենք պետք է կրեն:
ԼՏՊ-ն ու նրա շրջապատը շատ էլ լավ գիտակցում էին, որ իրենք վտանգավոր հետևանքներով հղի ճանապարհ են բռնել, սակայն միտումնավոր կերպով ետ չկանգնեցին այդ ուղուց:
Հիանալի է ասված, համամիտ եմ Ձեր բոլոր մտքերի հետ: Առողջ դատողություններ են:

Ավելացվել է 2 րոպե անց

Երկիրն ու զինվորին ոչ ոք չի ատում: Հակառակն այնինչ դժվար է պնդել...Ձեր կարծիքով նորմալ, սովորական, օրակարգային պահ էր այն, որ ձեր նշած զինվորները հարձակվեցին քնած և քնից նոր զարթնած մարդկանց վրա ու սկսեցին դուբինկաներով նրանց գլխներին խփել? Ու պարզապես անխնա ծեծել նրանց? Դա էր երկրի ու ժողովրդի նկատմամբ սիրո ու կարեկցանքի վառ դրսևորում?

Ինչ ինչու է պետականությունը խարխուլ? Այդ հարցը ձեզ տվել եք? Տասը տարի է կառուցում ու կառուցում են...Չամրացան այդպես էլ հիմքերը..
Հարգելի երիտասարդ, դուք՛ դեռ հիպնոզից դուրս չեք եկել:

Ավելացվել է 9 րոպե անց

պանդՈՒԽՏ ապուշ խոսքերը հլը հարցա ումնա, գրելուց նենց արա որ հանկարծ դիմացինը չմտածի որ կարողա հանկարծ վիրավորելու միտում ունեիր
երկրորդնել եթե տեղյակ չես ինչա եղել ոնցա եղել, ու մենակ պաշտոնական վարկածով ես շարժվում, գտնվելով ոնց հասկացա բավականին հեռու ու անմիջականորեն ականտեսների կարծիքներից ինֆորմացիա ստանալու հնարավորությունից զրկված , ուրեմն ետ քո գործնա, ոնց ուզում ես մտածի, իրականությունը շատ ավելի դառնա, ու պատասխանատուն առաջինը բռնություն գործադրածներն են
մոդերներ ջան աչկիս ճիշտեք արել որ քաղաքակությունից խոսալը արգել եք…

ամոթ է ու խայտառակություն որ զինվորը ԿՐԱԿ է բացում սեփական ժողովրդի վրա, ինչքան էլ ժողովուրդը կատաղած լինի իրեն հասցված վերքերից ու ինքնապաշտպանության դիմած լինի, զգալով որ պետությունը իրեն վերաբերվումա որպես թշնամու
Այդ Ձեր ասած.«սեփական ժողովուրդը», չարությամբ լցված, խաթարում էին իրենց շրջապատի հայ մարդկանց անդորը, եւ անվտանգությունը: Նրանց հետ վարվել են այնպես, ինչպես ցանկացած քաղաքակիրթ պետության մեջ, դեռ մի 10 օր առաջ:

dvgray
06.03.2008, 08:45
Լավ էլ անում են:
Մի կողմից վարձկանների մի ոհմակ, ու ստրկացված ծնողների ավելի քան ստրկացված երեխաների զինված հրոսակախում, մյուս կողմից այդ բոլորիբ սեփական քրտիրքով ու արյունով զինած մարդկանց բազմություն:

Ժամանակին էր պետք մտածել, ու այդ հրոսակախմբին արժան տեղ ուղարկել:
Ոչ մեկը պատասխան չպահանջեց Պողոս Պողոսյանին սպադի ենթարկած անասունից: Իսկ առաջինը ազգովին նրան պետք է սատկացնեինք հրապարակում: Իսկ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին պետք էր ենթարկել լինչի դատաստանին:

Քաղաքակրթութուն-քաղաքակրթություն ենք խաղում, հակառակ կողմում ունենալով ավազակների ու մարդասպանների ոհմակ:

Զինվորների ծնողները ինչքան ապուշ են, որ իրենց աչքի առաջ իրենց երեխաներին դարձնում են մարդասպաններ, ու հեչ վեջները չի:

Ստրուկների երկիր Հայաստան...

Հ.Գ. Ու սենց խելոք ձևի կատարում եք բազմիցս մարդասպան քոչարյան կոչված վիժվածքի հրամանները ՞՞՞՞՞՞ :[:[

Զինվոր
06.03.2008, 09:11
Լավ էլ անում են:
մյուս կողմից այդ բոլորիբ սեփական քրտիրքով ու արյունով զինած մարդկանց բազմություն:

Ժամանակին էր պետք մտածել, ու այդ հրոսակախմբին արժան տեղ ուղարկել:

Զինվորների ծնողները ինչքան ապուշ են, որ իրենց աչքի առաջ իրենց երեխաներին դարձնում են մարդասպաններ, ու հեչ վեջները չի:

Ստրուկների երկիր Հայաստան...

:[:[
Սեփական քրտինքն ու արյունը երկաթի լոմերն ու գռանատներն եին, որ շպրտում եին զինվորների վրա?
Քոչարյանը արդեմն Լևոնին ուղարկեց ուր որ պետք եր, ավելի ճիշտ "պասլատ" արեց
Դու զինվորի ծնողին ապուշ ես ասում,Հետաքրքիր ա, են զոհված զինվորի ծնողները Լևոնականների մասին ինչ են ասում

Smergh
06.03.2008, 11:49
Երկիրն ու զինվորին ոչ ոք չի ատում: Հակառակն այնինչ դժվար է պնդել...Ձեր կարծիքով նորմալ, սովորական, օրակարգային պահ էր այն, որ ձեր նշած զինվորները հարձակվեցին քնած և քնից նոր զարթնած մարդկանց վրա ու սկսեցին դուբինկաներով նրանց գլխներին խփել? Ու պարզապես անխնա ծեծել նրանց? Դա էր երկրի ու ժողովրդի նկատմամբ սիրո ու կարեկցանքի վառ դրսևորում?

Ինչ ինչու է պետականությունը խարխուլ? Այդ հարցը ձեզ տվել եք? Տասը տարի է կառուցում ու կառուցում են...Չամրացան այդպես էլ հիմքերը..

Խախուտ հիմքերը հենց ԼՏՊ-ն է դրել ու իրենից հարցրեք թե ինչո՞ւ են այս երկրի հիմքերը խախուտ: Բացի դրանից պետության շենքի հիմքերը տասնամյակների ընթացքում է ամրանում, այն էլ երբ շենքի աշխեկը մասնագետ շինարար է, ոչ թե մեռած լեզուների մասնագետ բանասեր:

Grieg
06.03.2008, 11:56
Զինվորներից շատերը ջահել երեխեք էին ու ստիպված էին հրամանին ենթարկվել ի տարբերություն լոմով զինված աբորիգեների որոնք զանգում էին ընկերներին ու ասում "արի մլիցա տփելու"..պետքա պատժել այդ խուլիգաներին ամենայն խստությամբ..
իսկ թեմայով իհարկե շատ դժվար է ինչ որ ոչ պաշտոնական թիվ ասել որը ճիշտ կլինի, սակայն եթե ընդունել որ բաշխվածություն ըստ թաղամասերի մոտավորապես նույնը պետք է լինի ապա իմանալով թաղամսներից մեկի տվյալը մի քիչ կասկածելի են թվում թվերը..

REAL_ist
06.03.2008, 12:12
Այդ Ձեր ասած.«սեփական ժողովուրդը», չարությամբ լցված, խաթարում էին իրենց շրջապատի հայ մարդկանց անդորը, եւ անվտանգությունը: Նրանց հետ վարվել են այնպես, ինչպես ցանկացած քաղաքակիրթ պետության մեջ, դեռ մի 10 օր առաջ:
էլի սկսվեցին առասպելնելը, որտեղ ես լսել որ խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրեն, մի հատ օրինակ բեր
Իսպանիայում էլ Ֆրանսիայում անկարգություններ են սկսել ցուցարարները որից հետո նոր ցրել են, ես երկու դեպքը լռիվ հակառակա իրար, մեր մոտի նման ետքան երկար ժամանակ տենց խաղաց ցույց շատ հազվադեպա պատահում
նույնիս բոլոր հեղիանավոր միջազագային կազմակերպությունները դատապարտել են ուժի կիրառում, նույն ԵԱՀԿ, Human Rights Watch–ը և այլն

StrangeLittleGirl
06.03.2008, 17:30
Դեռ ուրիշ անուն չեք գտել, չէ՞:
Խնդրում եմ, մի՛ փնտրեք: Մի հատ փորձեք զգալ, թե ինչ եք անում… Զոռով ուզում եք, որ այդ թիվն ութից մեծ լինի: Իսկ ես ձեզ հավատացնում եմ, որ նման բան լիներ, ես միանգամից կիմանայի. լրագրող ծնողներս, կապերս բոլոր հիվանդանոցների հետ, մարդու իրավունքների պաշտպան հորեղբայրս: Խոստանում եմ, որ հենց մի բան իմանամ, ձեզ կասեմ: Բայց էդպես ջանասիրաբար մի՛ ընկեք դրա հետևից: Ավելի լավ է՝ պարզեք, թե ինչպես են վիրավորները…

Egern.net
06.03.2008, 19:23
Հանրապետական հիվանդանոցից ընկերս իմացել է, որ միայն 40 դիակ իրենց մոտ է եղել...

Աստված տա սխալ լինի տեղեկատվությունը .....

StrangeLittleGirl
06.03.2008, 19:59
Աստված տա սխալ լինի տեղեկատվությունը .....
Սխալ է: :D Լուրջ եմ ասում՝ մարդիկ պարապ են մնացել, սուտ լուր տարածելու մանիա ունեն: Տեսնես հոգեբուժության մեջ դա ի՞նչ է կոչվում:
Մի քանի օր առաջ նույնը «Էրեբունու» մասին էին ասում: Ստուգեցինք, էլի սխալ դուրս եկավ:
Մի բան էլ պատմեմ, նոր մայրս ասաց: Տաքսու վարորդը պնդում էր, որ իր մահացած հարևանի անունը ցուցակում չկա: Մայրս անուն-ազգանուն, տարիք ու հասցե ուզեց: Բոլոր տեղեկությունները տվեց, բացի ազգանունից, որովհետև չգիտեր: Հետո պարզել է ազգանունը, իմացել է, որ ցուցակի միջի Արմեն Ֆարմանյանն է:

Sunny Stream
06.03.2008, 21:02
Սխալ է: :D Լուրջ եմ ասում՝ մարդիկ պարապ են մնացել, սուտ լուր տարածելու մանիա ունեն:

իսկ վստահ ե՞ս, որ ձեզ չեն խաբում (հարցիս մեջ հեգնանք ման չգաք, ես իսկապես ուզում եմ, որ գրածդ ճիշտ լինի, բայց պետք է ՎՍՏԱՀ լինել): Եթե, Աստված չանի, իսկապես էդքան մեծ թիվ ծածկած լինեն ժողովրդից, հաստա՞տ ձեզ չեն կարող խաբել...

StrangeLittleGirl
06.03.2008, 22:15
Մեզ չեն կարող խաբել այն պարզ պատճառով, որ հիվանդները մեր (ավելի ճիշտ՝ ընկերներիս, քանզի ես հերթապահելու սովորություն չունեմ) աչքի առաջ են մեռնում, տեղափոխվում դիահերձարան: Համոզված եմ նաև, որովհետև եթե նման բան լիներ, մերոնք կիմանային: «Ազատությունը» վերջին օրերին 2000 զանգ է ստացել, ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք, չի էլ ակնարկել, որ ցուցակից դուրս զոհ գիտի:

REAL_ist
06.03.2008, 22:18
ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք, չի էլ ակնարկել, որ ցուցակից դուրս զոհ գիտի:
պարզա որ չգիտի, որտեվ դաժե հարազատները չգիտեն որ զոհված կա, որտեվ կորածներ կան, ետ հաստատ, ու եթե մորգում ծանոթ ունեք մի հատ հետաքրքրվեք թե ինչքան մարդա ետ օրերին այնտեղ հայտնվել:( ու ետ կորածները մի մասնել ոչ թե կորելա այլ հնարավորա այնտեղա…

StrangeLittleGirl
06.03.2008, 22:26
պարզա որ չգիտի, որտեվ դաժե հարազատները չգիտեն որ զոհված կա, որտեվ կորածներ կան, ետ հաստատ
Անուն-ազգանուն ասա

Ավելացվել է 1 րոպե անց
Միայն մի հոգի է անհետ կորածի համար դիմել, որը գտնվել է ողջ-առողջ:

Kuk
06.03.2008, 22:40
Ձնծաղիկ ջան Միքայելյան հիվանդանոցը Քանաքեռումա, ըտեղ պառկած վիրավոր զինվորն էլ ընկերսա:

StrangeLittleGirl
06.03.2008, 22:42
Ձնծաղիկ ջան Միքայելյան հիվանդանոցը Քանաքեռումա, ըտեղ պառկած վիրավոր զինվորն էլ ընկերսա:
Վա՜յ, Տիգրանի մասի՞ն ես ասում: Ինչպե՞ս է հիմա, տեղյա՞կ ես: Մենք մի ուրիշ Տիգրանի փնտրելու ժամանակ հանկարծ նրան հանդիպեցինք, անհանգստանում ենք: Ասում են՝ վիճակը շատ ծանր է: Հիմա ինչպե՞ս է:

Սերխիո
06.03.2008, 22:42
Բյու'ր ,չես հավատա ,թե ինչքան եմ ուզում հավատամ քեզ . . . 8 ընտանիքի ողբերգությունը շատ ծանր է, բայց 50-60 -ինը ` ահավոր

Kuk
06.03.2008, 22:48
Հա Տիգրանի մասին եմ ասում: Ցերեկն եմ հիվանդանոցում եղել, շատ ծանրա, հլը որ վերակենդանացման բաժնումա: :(

StrangeLittleGirl
06.03.2008, 22:48
Իսկ ի՞նչն է խանգարում, որ չես հավատում: Ցավոք, վերջին օրերին Հ1-ը համեմատաբար քիչ է ստում, բայց ոչ ոք չի հավատում: Ապացույցներ ունե՞ս, որ այդ թիվն ութից մեծ է: Ես չունեմ, դրա համար հավատում եմ:

Ավելացվել է 1 րոպե անց

Հա Տիգրանի մասին եմ ասում: Ցերեկն եմ հիվանդանոցում եղել, շատ ծանրա, հլը որ վերակենդանացման բաժնումա:
Իսկ նա որտեղի՞ց է, որտե՞ղ էր ծառայում: Դեռ անգիտակի՞ց է, թե՞ արդեն գիտակցությունը տեղն է:

Գալաթեա
06.03.2008, 22:56
Հարգելի երիտասարդ, դուք՛ դեռ հիպնոզից դուրս չեք եկել:

Ոչ պակաս հարգելի հիպնոսի մասնագետ: Միգուցե դուք հոգեբան եք? Հիպնոսի վրա մասնագիտացող? Այնպիսի տպավորություն է, որ բոլորը հոգեկան դիագնոստիկայի չգնահատված հանճարներ են:
Ես էլ ասում եմ` դուք եք հիպնոսի տակ: Ներկա իշխանության ստրկացման հիպնոսի տակ:

Խախուտ հիմքերը հենց ԼՏՊ-ն է դրել ու իրենից հարցրեք թե ինչո՞ւ են այս երկրի հիմքերը խախուտ: Բացի դրանից պետության շենքի հիմքերը տասնամյակների ընթացքում է ամրանում, այն էլ երբ շենքի աշխեկը մասնագետ շինարար է, ոչ թե մեռած լեզուների մասնագետ բանասեր:

Ես գիտեմ, որ մեզանում գրագիտությունը նույնացվում է սատանայության հետ :D Մնումա կրակի վրա այրեք 5 գրքից ավել կարդացած մարդկանց:D...ողբամ ձեր կառուցելիք ու հպարտանալիք դիլետանտային, տգետ պետությունը...

Kuk
06.03.2008, 23:00
Երևանումա բնակվում, ներքին զորքերի ծառայողա: Բանգլադեշի ճանապարհին: մոտ 8 ամսվա ծառայողա:

Smergh
06.03.2008, 23:40
Ես գիտեմ, որ մեզանում գրագիտությունը նույնացվում է սատանայության հետ :D Մնումա կրակի վրա այրեք 5 գրքից ավել կարդացած մարդկանց:D...ողբամ ձեր կառուցելիք ու հպարտանալիք դիլետանտային, տգետ պետությունը...
Հեգնանքդ քեզ պահիր ու հասկացի՛ր, երբ մարդիկ քո ԼՏՊ-ին մերժում են, որովհետև չեն ցանկանում Հայաստանում սիոնիստական պետություն կառուցել, դա դեռ չի նշանակում թե դեմ են նորմալ ազգային պետության կառուցելուն, որը բոլոր Հայերիս,կրկնում եմ ՝ բոլոր Հայերիս երազանքն է…

Սիրելի ընկերներ,
ինտերնետային ստորագրահավաք է սկսվել՝ ԼՏՊ-ին պատասխանատվության կանչելու համար:
Խնդրում եմ, ով համաձայն է տեքստին, թող ստորագրի եւ տարածի այլ ֆորումներում:
http://www.petitiononline.com/yerevan/petition.html

Artgeo
07.03.2008, 00:08
Թեման փակվում է:

Ու ընդհանրապես, մինչև մարտի 20-ը ոչինչ մի խոսացեք, ոչինչ մի լսեք, քնեք էլի…