PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորություններ



AMD
30.04.2006, 12:56
Առաջարկում եմ այստեղ գրել ՏՏ-ի վերջին նորությունները

AMD
16.05.2006, 20:33
Մոտ 8 ամսից դուրս կգա wondows vista-ի հայերեն տարբերակը
:hands

Chuk
17.05.2006, 00:13
Զգուշացում: Այսուհետև այս թեմայում լուրեր հրապարակելուց պարտադիր է նշել լուրի հավաստի աղբյուրը: Այն գրառումները, որոնցում աղբյուրը չի նշվի, առանց զգուշացման կջնջվեն:

Gevorg
17.05.2006, 09:13
ՄԱՅՔՐՈՍՈՖԹԸ ԼԱՅՆՈՐԵՆ ՄՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին, որին ուղեկցում են ԱՊՀ երկրներում ընկերության գլխավոր տնօրեն Սերգյուշ Վիզան, գործարար կառավարման եւ ռազմավարության գծով տնօրեն Պոլ Մակլեստոնը եւ Հայաստանում Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Վարչապետը ողջունել է ՏՏ ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ Մայքրոսոֆթի հետաքրքրվածությունը մեր երկրում հիշյալ ոլորտի զարգացմանն աջակցելու հարցում եւ այդ առումով կարեւոր համարել պրն. Վահե Թորոսյանի այցը Հայաստան: Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Գրիգոր Բարսեղյանին, նշելով, որ իբրեւ ՀՀ վարչապետին առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում մեծ փորձ ու ներդրում ունեցող անձ, այս նշանակմամբ պարոն Բարսեղյանը հնարավորություն կունենա ավելի խորացնել Մայքրոսոֆթ ընկերության հետ մեր երկրի համագործակցությունը՝ նկատի առնելով երկկողմ ցանկությունը, պատրաստակամությունն ու առկա ներուժը:

Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության վարչությունից, ընդգծելով տնտեսության տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման անհրաժեշտությունը, վարչապետն այդ նպատակով կարեւորել է նաեւ Մայքրոսոֆթի արտադրանքի, նրա կողմից առաջարկվող ծառայությունների հնարավորինս ամբողջական ներկայացումը Հայաստանում: Նա ընկերությանն առաջարկել է մասնակցել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ կառավարության հայտարարած տեղեկատվական տեխնոլոգիաների ամսվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին, այդ թվում՝ Digitec 2006 միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է ստեղծել նաեւ համատեղ աշխատանքային խումբ՝ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Մայքրոսոֆթի հնարավոր աջակցության, համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Նա նշել է, որ Հայաստանում այսօր էլ լայնորեն օգտվում են Մայքրոսոֆթի ծրագրային փաթեթներից եւ ընկերության հետ փոխգործակցության խորացումը կնպաստի նրա նոր ձեռքբերումները, արդյունավետ առաջարկները հայաստանյան շուկայում կիրառելուն:

Ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը, ողջունելով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, նշել է, որ տնտեսության զարգացման համար շատ կարեւոր է ՏՏ նպատակները կառավարության նպատակներին ու ծրագրերին համապատասխանեցնելը:

Ընդգծելով Մայքրոսոֆթ ընկերության կողմից Microsoft Windows Vista/ Windows XP/ MS Office ծրագրերի հայալեզու տարբերակների ստեղծման անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ավարտել 2007թ.-ին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաեւ մտահոգություն է արտահայտել հայերեն տերմինների թարգմանության հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, համակարգչային տերմինների մեծ մասը հայերենում չունի համարժեքը: Ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Մայքրոսոֆթն ինտերնետում հասանելի կդարձնի այդ տերմինները եւ հնարավորություն կտա հասարակության տարբեր շերտերին արտահայտելու իրենց կարծիքը դրանց թարգմանաբար օգտագործելիության վերաբերյալ, ինչպես նաեւ համապատասխան իրազեկման միջոցառումներ կանցկացնի այդ քննարկմանը հասարակության հնարավորինս լայն շերտեր ներգրավելու համար:

Ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը մեծ պատիվ է համարել, իբրեւ հայ, օգտակար լինել Հայաստանին, իր ներկայացրած ընկերության հնարավորություններն առաջարկել մեր երկրի տնտեսության զարգացման գործում: Նա գոհունակությամբ է խոսել ՏՏ ոլորտի հայ բարձրակարգ մասնագետների մասին, ընդգծելով, որ մտավոր պոտենցիալը հնարավորություն է տալիս իրագործելու նորարարության վրա հիմնված Մայքրոսոֆթի գաղափարախոսությունը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Մայքրոսոֆթի ծրագրային ոչ լիցենզիոն փաթեթների օգտագործման, Հայաստանի կրթական ծրագրերի իրականացման գործընթացում Մայքրոսոֆթի մասնակցության, էլեկտրոնային կառավարության գաղափարի իրագործման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

by Panorama.am

AMD
17.05.2006, 11:43
Զգուշացում: Այսուհետև այս թեմայում լուրեր հրապարակելուց պարտադիր է նշել լուրի հավաստի աղբյուրը: Այն գրառումները, որոնցում աղբյուրը չի նշվի, առանց զգուշացման կջնջվեն:
լրաբեր Հ1

Gevorg
01.06.2006, 11:08
Microsofti–ի նոր գլուխգործոցը՝ անտիվիրուս , որի մասին նա հայտարարել էլ դեռևս 3 տարի առաջ։
http://www.windowsonecare.com/images/clientshot1a.jpg
All-in-One Protection and Maintenance

Windows Live OneCare helps protect your computer, and its automated optimization features keep your PC running at its speediest. OneCare even regularly backs up your important files. You get all this in one convenient package:
Protection Plus, with its antivirus and antispyware scanners and managed, two-way firewall, helps protect your computer from viruses, worms, Trojan horses, hackers, and other threats. It runs continuously in the background, but you can scan individual files and folders for viruses on demand simply by right-clicking them. You can even scan attachments you receive via Windows Live Messenger or MSN Messenger.
Performance Plus regularly defragments your hard disk, removes any unnecessary files that can clog your PC, and helps make sure important security updates from Microsoft are installed efficiently and on time.
Backup and Restore regularly copies your important files and settings to CD, DVD, or external hard disk.
Instant Support provides online help anytime you need it, 24 hours a day, 7 days a week.

Հանկարծ չդնեք զիբիլ ա

HardRock
01.06.2006, 12:54
Իսկ լսել ե՞ք, որ համեմատած նոր մատերինսկիների վրա հակավիրուսային չիպ կա, բայց դա դա ծրագրային ապահովումա պահանջում:

AMD
01.06.2006, 13:01
Իսկ լսել ե՞ք, որ համեմատած նոր մատերինսկիների վրա հակավիրուսային չիպ կա, բայց դա դա ծրագրային ապահովումա պահանջում:
իմ իմանալով պրոցեսրների վրա էլ կա
օրինակ ATHLON 64 FX 59-ի վրա

Gevorg
01.06.2006, 13:04
Իմ մատերինսկին համեմատաբար նոր ա (Asus P5GD1 PRO), բայց այդպիսի բան առաջին անգամ եմ լսում:think

HardRock
01.06.2006, 14:50
Դա կապվածա Bios ի հետ ու կոչվումա Trend Chip Away Virus, հենց հիմա ինտեռնետում դա եմ կարդում:

Scorpion
01.06.2006, 23:03
Իմ մատերինսկին համեմատաբար նոր ա (Asus P5GD1 PRO), բայց այդպիսի բան առաջին անգամ եմ լսում:think
Իմը լավ չեմ հիշում բայց ոնց որ քոնինից ա

AMD
02.06.2006, 01:04
Իմը լավ չեմ հիշում բայց ոնց որ քոնինից ա
կարաս նայես
run-ի մեջ գրի dxdiag ու կտենաս

HardRock
02.06.2006, 09:08
AMD ճիշտ ես, AMD Athlon 64 պրոսեսորների վրա կա մի համակարգ, որը կոչվումա Enhanced Virus Protection, Այդ համակարգը հետևումա, որ օզուի բուֆերից րհիմնավորված փոխանցումներ չլինի: Վիրուսներն ու մյուս տրոյանները հիմնականում կոմպյուտերի այդ բացն են օգտագոր համակարգ թափանցելու համար: Բայց դա աշխատումա միայն Windows XP Servise Pack 2 տակ:
Trend Chip Away Virus-ն էլ ինչքան գիտեմ ելի Windows XP Servise Pack 2 տակա միայն աշխատում:
Կարծում եմ սրանք ևս 100% -ով չեն պաշտպանի կոմպը, բայց էլի մի բանա:

Scorpion
02.06.2006, 12:27
Իմը Service Pack 2 ա
Motherboard-ս էլ P5LD2 SE -ա , ինչքան գիտեմ նոր մոդելա
Գևորգինը P5LD1 էր։

AMD
06.07.2006, 22:16
խալի :D մկնիկի համար
կոմպին միանումա USB-ով և ունի 4 USB պորտ իր վրա
գինը 27$

AMD
08.07.2006, 22:57
AMD-ին գնումա ATI-ին :)
մանրամասները նայք այստեղ www.3bids.am

AMD
11.07.2006, 01:07
ASUS P5W-DH Deluxe на Intel 975X :hands
ըստ www.3dnews.ru սայթի Ասուսի արտադրած ամենալավ մայրպլատան
ունի լայն հնարավորություններ լավ ռազգոնա լինում և աշխատումա շատ կայուն

GEV85
02.08.2006, 23:43
WWW.helpix.ru-ում հեռախոսներ էի նայում, հանկարծ աչքիս մի գովազդ ընկավ. որ P4 conroe 2 Duo IE6600-ն տեստերը անցավ և դրանց արդյունքերը ապշեցուցիչ են և գրված էր , որ AMD-ի վերջն է եկել: Ինչ եք կարծում գովազդ է, թե ոչ

HardRock
12.11.2007, 12:47
Ժաղ. երևի եթքան էլ նորություն չի բայց ոնց նայում եմ ինֆորմացիաս ես բաժնիա համապատասխանում: Ուրեմն այսօր մի հատ նոր P4 տեսա որի բլոկ պիտանին հատակինա դրած, քուլերը դեպի գետին :), տենց բան տեսած կա՞ք:

Armeno
12.11.2007, 14:21
բա Cooler-ի անցքերը ո՞րտեղիցա

HardRock
12.11.2007, 16:11
բա Cooler-ի անցքերը ո՞րտեղիցա

Կողքերը ցանցատիպա, բայց Coole-ը դեպի ներքևա խփում: Մի փոքր, մոտ 1սմ բարձրության ոտքեր ունի սիստեմնի բլոկը, բայց ոնց մտածում եմ շատ սխալ բանա:

Սամվել
12.11.2007, 16:52
Կողքերը ցանցատիպա, բայց Coole-ը դեպի ներքևա խփում: Մի փոքր, մոտ 1սմ բարձրության ոտքեր ունի սիստեմնի բլոկը, բայց ոնց մտածում եմ շատ սխալ բանա:

Սխալա բա ինչա...Էտ օդը Կոնվենցիայով էլի վերև կհելնի...
Ինտելցիք գժվել են :D

Armeno
12.11.2007, 16:54
Intel-ը ինչ կապ ունի, եդ Case սարքողներն են գժվեել

HardRock
14.11.2007, 15:42
Intel-ը ինչ կապ ունի, եդ Case սարքողներն են գժվեել

Ու էդ քեյսի մեջ կոմպ հավաքողները:)