PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկքաղաքացիություն



@Lika@
04.03.2008, 18:02
Արդյոք երկքաղաքացիները պետք է ընտրության իրավունք ունենան երկու երկրում էլ:think

Սամվել
04.03.2008, 19:01
Արդյոք երկքաղաքացիները պետք է ընտրության իրավունք ունենան երկու երկրում էլ:think

Բնականաբար, չէ որ ընտրության իրավունքը Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է ;)

Հ.Գ. Երկքաղաքացիությունը տուֆտա բանա, քանի որ երկքաղաքացիությունը լինում է միայն յան դեպքում երբ 2 երկրում էլ դա ընդունված է, բայց իրականում շատ քիչ երկրներում է երկքաղաքացիություն ընդունված...

Օրինակ Ռուսաստանում ;) Չնայած եթե ընդեղ չլիներ սրանք ընդունողը չէին :D:oy

Smergh
04.03.2008, 19:18
Արդյոք երկքաղաքացիները պետք է ընտրության իրավունք ունենան երկու երկրում էլ:think


Ընտրության իրավունքը մարդու ամենահիմնարար իրավունքներից մեկն է: Քաղաքացին, որը սահմանադրորեն ունի այդ իրավունքը, իր քվեով երկրի իշխանությանը մասնակցելու հնարավորությունից է օգտվում ինչը ակնկալում է այդ քաղաքացու՝ պետության հանդեպ բոլոր պարտականությունների կատարում:
Երկքաղաքացիության պայմաններում դրա լիարժեք իրականացումն անհնար է դառնում… Օրինակ մեկ անձը չի կարող պարտադիր զինվորական ծառայություն անցնել երկու երկրներում էլ, նամանավանդ այն պայմաններում, երբ ժամկետային ծառայության տարիքը երկու երկրներում էլ նույնն է:
Իմ կարծիքով ընտրելու իրավունքից օգտվել պետք է կարողանան միայն "լիարժեք" քաղաքացիները…

REAL_ist
04.03.2008, 21:58
երկքաղաքացիությունը ընդհանրապես աննորմալ երևույթա, ու շատ հակասությունների տեղիքա տալիս
ընտրելու իրավունք չպետքա ունենան, նամանավանդ մեր երկրի նման փոքր երկրներում, քանի որ կարողա վերջում նենց ծայրահեղությունների հասցվի որ ասենք Հայաստանից դուրս ապրող 1 միլյոն երկքաղաքացիներ լինեն ու ընտրեն, բոլորիս էլ պարզա թե ինչի կհանգեցնի ետ՝ երկքաղաքացիների ձայնը կդառնա վճռոռոշ ու կանտեսվի երկրի բնակչության ձայնը, սա միքիչ ծայրահեղական էր, բայց ամեն դեպքում ռուսի ասած доля правды կա
նույնը վերաբերվումա զինծառայություն անցնելուն, ինձ թվումա որ պետքա հիմնական քաղաքացիությունը մենակ հաշվի առնվի, հիմնականի ու այսպես ասած ածանցյալնել պետքա հստակ որոշվի համապատասխան փաստաթղթերում
իսկ հարկերնել երկուսում էլ բնականա պետքա տրվի, քանի որ երկու երկրների քաղացու իրավունքներից էլ օգտվումա հարկ վճարողը

Fobus
04.03.2008, 23:18
ինչ իրավունք ունի օտար երկրում ապրող մարդը ընտրել նախագահ, որ պետք է իմ երկրում լինի նախագահ կամ այլ ընտրովի պաշտոնյա ? ամեն մարդ պետք է ընտրա այն երկրում որտեղ մշտական բանկություն է հաստատել

@Lika@
05.03.2008, 20:29
Օրինակ մեր երկրում երկքաղաքացիությունը ընդունված է,իմ կարծիքով դա ճիշտ է որովհետև հակառակ դեպքում համարվում է մաչդու իրավունքների ոտնահարում/
Ինչ վերաբերվում է ապագա նախագահի մասին որըէ տեղեկւթյուն ստանալուն ապա ընտրելուց առաջ մարդը պետք է ինֆորմացվի...:think

Սամվել
05.03.2008, 20:32
Օրինակ մեր երկրում երկքաղաքացիությունը ընդունված է,իմ կարծիքով դա ճիշտ է որովհետև հակառակ դեպքում համարվում է մաչդու իրավունքների ոտնահարում/
Ո՞նց :o:'

@Lika@
05.03.2008, 20:54
Ո՞նց :o:'
Չգիտեիչ երկքաղաքացիությունը Հայաստանում պաշտոնապես ընդունվել է...:hands

Սամվել
05.03.2008, 21:02
Չգիտեիչ երկքաղաքացիությունը Հայաստանում պաշտոնապես ընդունվել է...:hands

Իրականում գիտեի;) ուղակի մարդու իրավունքների խախտման պահը չհասկացա :think

Ազում եք ասել ասենք ԱՄՆում որ երկքաղաքացիություն չկա դա մարդու իրավունքների խախտու՞մ է :':o

@Lika@
05.03.2008, 21:18
Չէ,ԱՄՆ-ում ամեն ինչ նոռմալ է,դա նկատի չունեի.Իրավունքների խախտում կա այն դեպքում երբ մարդը 2 երկրում էլ գրանցված է որպես քաղաքացի,բայց դրանցից մեկում ընտրելու իրավունք չունի.Ընտրության իրավունքը համարվում է նույնիսկ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը ,այդ պատճառով անարդար կլինի այդ երկրներից որևէ մեկում չթույլատրել ընտրել.
Բայց այս ամենը վերաբերվում է նիայն այն 2 երկրներին որտեղ տվյալ անձը քաղաքացի է համարվում.օրինակ ոնց կարա հայ քաղաքացին ընտրի Չինաստանում.,,
Համաձայն չես...;)

Սամվել
05.03.2008, 21:25
Չէ,ԱՄՆ-ում ամեն ինչ նոռմալ է,դա նկատի չունեի.Իրավունքների խախտում կա այն դեպքում երբ մարդը 2 երկրում էլ գրանցված է որպես քաղաքացի,բայց դրանցից մեկում ընտրելու իրավունք չունի.Ընտրության իրավունքը համարվում է նույնիսկ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը ,այդ պատճառով անարդար կլինի այդ երկրներից որևէ մեկում չթույլատրել ընտրել.
Բայց այս ամենը վերաբերվում է նիայն այն 2 երկրներին որտեղ տվյալ անձը քաղաքացի է համարվում.օրինակ ոնց կարա հայ քաղաքացին ընտրի Չինաստանում.,,
Համաձայն չես...;)

Դե ընտրության իրավունքը մարդու իրավունք չի քաղաքացու իրավունք է ;)
Այնպես որ քո ասածը իննստիքյան չի գործում...

Սակայն մնացածը իհարկե ճիշտ է :ok

@Lika@
05.03.2008, 21:43
Դե ընտրության իրավունքը մարդու իրավունք չի քաղաքացու իրավունք է ;)
Այնպես որ քո ասածը իննստիքյան չի գործում...

:ok

Ճիշտն ասած չհասկացա ինչու...:think

REAL_ist
05.03.2008, 22:01
Ընտրության իրավունքը համարվում է նույնիսկ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը ,այդ պատճառով անարդար կլինի այդ երկրներից որևէ մեկում չթույլատրել ընտրել.
նախ պարտքը մենակ մի քանի երկրներումա համարվում, օրինակ Հունաստանում, բայց քիչ ընդունված բանա:) Շվեցարիայում օրինակ ընտրությունների մասնակցածների քանակը մոտ 30 տոկոսից էլ չի անցնում
արդեն գրել եմ որ երքաղաքացիությունը աննորմալ երևույթա ու պետությունները իրար մեջ պայմանագրերով են որոշում ոնցա լինելու, ու կարան համ թողեն ընտրել երկուսում էլ համ բացառեն, եթե թողեն շատ բարդություններա առաջանում, հարկեր վճարելու, բանակում ծառայելու և այլ հարցերում, ամեն դեպքում անարդար չի լինի, քանի որ սենց թե նենց մի երկրի համում ինքը լիարժեք քաղաքացի չի լինելու, տակ շտո ետ ամեն պետություն պետքա ըստ իրա հարմարության սահմանի

Երկնային
05.03.2008, 22:28
եթե մարդ համարվում է տվյալ երկրի քաղաքացի, ուրեմն պետք է որ ունենա ընտրելու իրավունք…
բայց որպես էդպիսին երկքաղաքացիությունը բավականին անիմաստ բան եմ համարում… :think

Fobus
05.03.2008, 23:44
ինչ որ մեկը կարող է տեղադրել այստեղ երկքաղաքացիության մասին ընդունված օրենքները?

REAL_ist
06.03.2008, 00:11
երկքաղացիության մասին հատուկ օրենք չկա ընդունված, քաղաքացիության մասին օրենքովա կարգավորվում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 131. Երկքաղաքացիություն

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
հիմնական առանձնահատկությունները սահմանվում են հենց ետ միջազգային պայմանագրերով, նույն ծառայելու և ընտրությունների մասը

@Lika@
06.03.2008, 21:22
ինչ որ մեկը կարող է տեղադրել այստեղ երկքաղաքացիության մասին ընդունված օրենքները?


Ճիշտա ինձելա շատ պետք...Ով կարա գրեք էլի:8

REAL_ist
06.03.2008, 21:53
Ճիշտա ինձելա շատ պետք...Ով կարա գրեք էլի
վերեվը գրել եմ, բոլոր առանձնահատկությունները սահմանվում են միջպետական պայմանագրերով, իսկ օրենք որպես այդպիսն մենակ իմ տեղադրածնա
ճիշտն ասած չգիտեմ հիմա պայմանագիր կա ստորագրած թե չե

dvgray
07.03.2008, 00:53
Հմմմմ...
Քաղաքացիությու՞ն ասում ես: Քաղաքացին պետք է ունենա իրավունքներ, որոնցից գերական ընտրելու իրավունքն է:
Ընտրելու համար պետք է նախ ունենալ պետութուն:
Քանի որ մենք դեռևս չունենք պետություն, /ՀՀ-ն ՝ դա թյուրիմացություն է, այլ ոչ թե պետություն/, ուրեմն հարցը անտեղի է:
Երբ որ նախ կունենանք պետություն, հետո ըստ այդ պետության կարգ ու կանոնի կունենանք ընտրություն կազմակերպելու մեխանիզմ, նոր արդեն կարելի է քննարկել, թե քանի պետությունում կարող է նույն մարդը ընտրել:

Հ.Գ. Ավելի պարզ լինելու համար բերել օրինակ: Հարցը նման է նրամ, թե մեզանից 500 լուսատարի այն կողմ գտնվող աստղի տարածքում բնակարան կառուցելու համար օգտվել կադաստրի՞ թե՞ քաղաքապետարանի ծառայությունից:

Ռուֆուս
07.03.2008, 10:29
Ես գտնում եմ, որ երկքաղաքացիները պետք է ընտրության իրավունք ունենան միայն այն երկրում, որտեղ գրանցված են կամ հիմնական բնակություն են հաստատում:

Բայց որոշ երկրներում դա այդպես չի: Օրինակ ընկերներիցս մեկը ունի Շվեյցարիայի և ԱՄՆ քաղաքացիություն, հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում, հարկեր մուծում է միայն ԱՄՆ-ում, բայց կարող է մասնակցել երկու երկրների ընտրություններում.....

Գալաթեա
07.03.2008, 15:57
Հ.Գ. Ավելի պարզ լինելու համար բերել օրինակ: Հարցը նման է նրամ, թե մեզանից 500 լուսատարի այն կողմ գտնվող աստղի տարածքում բնակարան կառուցելու համար օգտվել կադաստրի՞ թե՞ քաղաքապետարանի ծառայությունից:

:D :D

Dragon
08.03.2008, 04:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
23 հոկտեմբերի 1995 թ.Ն-041-I
ՀՀ նախագահի առարկություններով
և առաջարկություններով ընդունված
է Ազգային Ժողովի կողմից
6 նոյեմբերի 1995 թ. Ն-061-I


Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:
Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:
(3-րդ մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Քաղաքացիությունը փոխելը կարգավորում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:
(1-ին հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն)

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:
Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին

Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը նաև` ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը:
(4-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-75-Ն)

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելու անթույլատրելիությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելն արգելվում է:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:
Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը

Հանրապետությունից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրս օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից և հովանավորությունից:
Հայաստանի Հանրապետությունը նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք

Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը և չի խոչնդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Dragon
08.03.2008, 04:56
Գ Լ ՈՒ Խ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ծագումով հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:
(10-րդ հոդվածը փոփ. 18.11.97 ՀՕ-157, խմբ. 12.10.99 ՀՕ-5, 20.03.01 ՀՕ-157, փոփ. 20.03.02 ՀՕ-313, 18.11.03 ՀՕ-33-Ն, 26.02.07 ՀՕ-75-Ն)

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:
Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 12. Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը

Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան, ում ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար, եթե`
1) oրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապեu բնակվել է Հայաuտանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց uույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուuնացել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաuտանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաuտանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար.
3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.
4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց uույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաuտանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանում են քաղաքացիություն շնորհելու մաuին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնաuում է պետական և հաuարակական անվտանգությանը, հաuարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացող անձը տալիu է հետևյալ երդումը. «Եu` (անուն-ազգանուն), դառնալով Հայաuտանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաuտանի Հանրապետությանը, պահպանել Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությունը և oրենքները, պաշտպանել Հայաuտանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաuտանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և uովորույթները:»:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը:
(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն)

Dragon
08.03.2008, 04:58
Հոդված 131. Երկքաղաքացիություն

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(131 հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-75-Ն)

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Գ Լ ՈՒ Խ 3

ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հոդված 17. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հոդված 18. Երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`
1) առկա է երեխային որդեգրած ամուսինների համաձայնությունը.
2) երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.
3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Հոդված 20. Երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները հայտնի չեն

Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխան, որի ծնողներն անհայտ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ծնողներից մեկի կամ խնամակալի գտնվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել սույն օրենքին համապատասխան:

Հոդված 21. Երեխայի քաղաքացիության պահպանումը, որի նկատմամբ հաստատված է խնամակալություն կամ հոգաբարձություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան, որի նկատմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնամակալություն կամ հոգաբարձություն, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` անկախ նրա ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքից: Նման դեպքում երեխան կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ծնողների դիմումով, եթե նրանք զրկված չեն ծնողական իրավունքից:

Հոդված 22. Երեխաների համաձայնության անհրաժեշտությունը նրանց քաղաքացիությունը փոխելիս

Ծնողների քաղաքացիությունը փոխվելու դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիությունը փոխվում է սույն օրենքով սահմանված կարգով` երեխաների համաձայնության առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
4) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը

Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.
4) նա ունի պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելը

Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կարող է զրկվել, եթե նա`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել սույն օրենքի 13 հոդվածին համապատասխան և, մշտապես բնակվելով արտասահմանում, յոթ տարվա ընթացքում առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չի կանգնել.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել կեղծ տվյալների կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը խախտելով` ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:

Dragon
08.03.2008, 05:00
Գ Լ ՈՒ Խ 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 26. Հանրապետության նախագահը

Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:

Հոդված 27. Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը

Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը կազմավորում է Հանրապետության Նախագահը:
Քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանրապետության Նախագահը:

Հոդված 28. Կառավարությունը

Կառավարությունը`
1) ապահովում է կառավարության, նախարարությունների, կառավարման այլ մարմինների ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին.
2) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ձևակերպման և դրանք քաղաքացիներին հանձնելու կարգը.
3) սահմանում է քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և նմուշները.
4) ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումներ: Կառավարությունն իրավասու մարմինների միջոցով`
1) ընդունում է քաղաքացիության վերաբերյալ դիմումներ և այլ փաստաթղթեր, ստուգում դրանց իսկությունը և հիմնավորվածությունը.
2) քաղաքացիության վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և այլ փաստաթղթերը համապատասխան եզրակացություններով ուղարկում է Հանրապետության Նախագահին.
3) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին.
4) կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
5) սույն օրենքին համապատասխան պարզում է անձանց պատկանելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը:

Գ Լ ՈՒ Խ 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները և միջնորդությունները ներկայացվում են գրավոր:
Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են մեկամյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 30. Քաղաքացիության հարցերով պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների գանգատարկումը

Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիության հարցերով դիմումները չընդունելը, քննարկման ժամկետները խախտելը, ինչպես նաև նրանց այլ անօրինական գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

6 նոյեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-16


Ծանոթություն. Փոթոխությունները եվ լրացումները առ 24.03.2007


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ)

Ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով
Ուժի մեջ է 2005 թվականի դեկտեմբերի 5-ից

Գ Լ ՈՒ Խ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Հոդված 30.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով։

Հոդված 30.2. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք:
Հանրային ծառայության սկզբունքները և կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

Dragon
08.03.2008, 05:36
Եկեք համեմատենք ՀՀ սահմանադրության 2 հոդվածներ.

Հոդված 30. «Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:....»

Հոդված 30.1. «.....Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով։»

Փաստորեն հենց սահմանադրության մեջ քաղաքացին իրավունակության տեսակետից տարբերվում է երկքաղաքացուց:
Հիմանականում դա պայմանավորված է ընտրելու, ընտրվելու, ծառայության եվ դատական հարցերի բարդությամբ: Կարծես թե երկու երկրում էլ այս երքաղաքացին «թերի» քաղաքացի է/Գոնե հենց նրանով, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: անկախ մյուս երկրից : Եթե այս նույն դիրքորոշումն էլ առկա լինի մյուս երկրում, ապա առդեն շիլա-շփոթը պատրաստ է/: Շատերը կասեն, թող մի երկրում լինի հիմական իսկ մյուսում՝ երկքաղաքացի: Սա հնարավոր է, այն դեպքում, երբ մարդը առավելապես մշտական բնակություն ունի մի երկրում: Բայց խնդիրը լրջանում է, երբ այդ քաղաքացին հացասարապես 2 երկում էլ ապրում է:

Ինչ մնում է պետք է ընտրելու իրավունք ունենա, թե ոչ, ապա դա կախված է, թե մենք ինչ ենք հասկանում երկքաղաքացի ասելով:
Եթե հիմք ընդունենք մի բան, որ նա նույնպես քաղքաքցի է եվ մոռանանք երկվության մասին, ապա միանշանակ այո: Իսկ եթե այդ երկքաղաքացիությունը կարգավիճակի նման մի բան է, ապա միանշանակ ոչ:
Օրենսդրությունը տալիս է երքաղաքացիության հնարավորությունը, սակայն առանցքային հարցերը չի կարգավորում, օրինակ իրավուանակության սպառիչ սահմանը:Այսինքն այս ինստիտուտը մեզանում դեռեվս չկա, չի գործում :Այս հարցը իր բարդության պատճառով չեմ կարծում, որ մոտ ապագայում լուծում կստանա:
Պետք է լուրջ ուսումնասիրել արդեն այս ինստիտուտը ունեցող երկրների փորձը:
Չծանրանալով այս երեվույթի լավ ու վատ կողմերի եվ առաջացման պատճառների վրա, պարզապես նշենք, որ վաղաժամ է այս հարցի մասին մտածել:

Maga
17.03.2008, 20:35
իմ կարծիքով երկքաղաքացիությունը հատկապես մեր երկրում անիմաստ է…Դա ընդամենը մի միջոց էր,իբր թե որպեսզի մեր սփյուռքահայերը այսպես ասած իրենց ներդրումները կատարեին մեր երկրում:Սակայն հաշվի չէին առել,որ առանց դրա էլ մեր երկրում բավական լավ պայմաններ են ստեղծված նման գործունեության համար:

@Lika@
21.03.2008, 21:48
ժողովուրդ ջան բոլորին շատ-շատ մերսի...Բանավեճն էլ կրի իրավումքի դասին էլ լավ ռեֆերատ գրեցի,շատ-շատ մերսի:hands

Dragon
26.08.2009, 00:04
Երկքաղաքացիության ինստիտուտի առնչությամբ ոչ պաշտոնական պարզաբանում:

Արդարադատության նախարաություն (http://moj.am/am/download.php?view.57)

Ստորև ներկայացված նյութը կոչված է ըստ ամենայնի աջակցելու խնդրով հետաքրքրվող անձանց:

Yeghoyan
01.09.2009, 15:27
Հմմմմ...
Քաղաքացիությու՞ն ասում ես: Քաղաքացին պետք է ունենա իրավունքներ, որոնցից գերական ընտրելու իրավունքն է:
Ընտրելու համար պետք է նախ ունենալ պետութուն:
Քանի որ մենք դեռևս չունենք պետություն, /ՀՀ-ն ՝ դա թյուրիմացություն է, այլ ոչ թե պետություն/, ուրեմն հարցը անտեղի է:
Երբ որ նախ կունենանք պետություն, հետո ըստ այդ պետության կարգ ու կանոնի կունենանք ընտրություն կազմակերպելու մեխանիզմ, նոր արդեն կարելի է քննարկել, թե քանի պետությունում կարող է նույն մարդը ընտրել:



ի՞նչ մեղավոր է պետությունը եթե չկա աշխատող իշխանություն:angry ՀՀ-Ն լավ էլ պետություն է, ունի օրենք, որ չունեն շատ զարգացած պետություններ, չկա ճիշտ իշխանություն, որ կիրառի դրանք:Նույնն էլ վերաբերում է ընտրություն կազմակերպելու մեխանիզմին, մեխանիզմ կա ճիշտ օգտագործող չկա: Կարծում եմ հասկացանք պետության ու իշխանության տարբերությունը:
Իսկ ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը իմ կարծիքով սխալ է նման երևույթը, էլ ուր մնաց երկու պետությունում էլ ընտրելու իրավունքը: սխալ է նույն մարդուն երկու պետությունում ընտրելու իրավունք տալը:(ինչի՞են ամեն ինչ բարդացնում, հանգիստ ապրում եք էլի, մի պետության քաղաքացի եք, մեկ այլ պետությունում գրանցված եք, անում եք ինչ ուզում եք, հերիք չի՞, հիմա էլ ընտրել են ուզում.... դե արի ու հասկացի:think

Yeghoyan
01.09.2009, 15:28
Հմմմմ...
Քաղաքացիությու՞ն ասում ես: Քաղաքացին պետք է ունենա իրավունքներ, որոնցից գերական ընտրելու իրավունքն է:
Ընտրելու համար պետք է նախ ունենալ պետութուն:
Քանի որ մենք դեռևս չունենք պետություն, /ՀՀ-ն ՝ դա թյուրիմացություն է, այլ ոչ թե պետություն/, ուրեմն հարցը անտեղի է:
Երբ որ նախ կունենանք պետություն, հետո ըստ այդ պետության կարգ ու կանոնի կունենանք ընտրություն կազմակերպելու մեխանիզմ, նոր արդեն կարելի է քննարկել, թե քանի պետությունում կարող է նույն մարդը ընտրել:

Հ.Գ. Ավելի պարզ լինելու համար բերել օրինակ: Հարցը նման է նրամ, թե մեզանից 500 լուսատարի այն կողմ գտնվող աստղի տարածքում բնակարան կառուցելու համար օգտվել կադաստրի՞ թե՞ քաղաքապետարանի ծառայությունից:

ի՞նչ մեղավոր է պետությունը եթե չկա աշխատող իշխանություն ՀՀ-Ն լավ էլ պետություն է, ունի օրենք, որ չունեն շատ զարգացած պետություններ, չկա ճիշտ իշխանություն, որ կիրառի դրանք:Նույնն էլ վերաբերում է ընտրություն կազմակերպելու մեխանիզմին, մեխանիզմ կա ճիշտ օգտագործող չկա: Կարծում եմ հասկացանք պետության ու իշխանության տարբերությունը:
Իսկ ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը իմ կարծիքով սխալ է նման երևույթը, էլ ուր մնաց երկու պետությունում էլ ընտրելու իրավունքը: սխալ է նույն մարդուն երկու պետությունում ընտրելու իրավունք տալըինչի՞են ամեն ինչ բարդացնում, հանգիստ ապրում եք էլի, մի պետության քաղաքացի եք, մեկ այլ պետությունում գրանցված եք, անում եք ինչ ուզում եք, հերիք չի՞, հիմա էլ ընտրել են ուզում.... դե արի ու հասկացի

Տատ
13.10.2009, 18:46
Ազնիվ խոսք, ահագին փնտրել եմ, բայց երևի սխալ տեղերում:
Որտեղի՞ց կարելի է գտնել փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն քաղաքացիություն ստանալու համար:
Ես ունեմ հիմա մի ցանկ (դափոնը գրեթե հավաքել եմ) բայց երկու տարվա է, կուզեի ստուգել վերջին ցանկի հետ:
:hi

REAL_ist
13.10.2009, 19:01
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31656)

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում.

2) ինքնակենսագրություն.

3) անձնագիրը և դրա պատճենը,

4) 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.

5) տեղեկանք առողջական վիճակի մասին.

6) տեղեկանք դատվածության մասին` այն երկրից, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մշտապես կամ առավելապես բնակվել է.

7) աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթը.

8) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

9) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

10) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.

11) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը.

12) հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը՝ ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ.

13) տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

14) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները:

Տատ
13.10.2009, 19:09
Վայ, ինչ արագ էր:hands: Այո նույն ցուցակն է:
Ռեալիստ, կացության վկայականը որն է՞: С места жительства?

Մեկ էլ, դիմում՝ որ նախարարությանը և ում անունով...դե, դա կարող եմ տեղում պարզել:

REAL_ist
13.10.2009, 19:21
Հա էլի, տեղական ինչ որ մարմին երևի կտա: Չգիտեմ ինչ փաստաթուղթա, բայց իմաստը նրանումա, որ հաստատվի բնակության վայրը: Բայց մենակ քաղաքացիություն չունեցող անձանցա վերաբերվում, եթե այլ երկրի քաղաքացի ես պետք չի:
Դիմումը ոստիկանության անձնագրային վարչություն պետքա ներկայացվի:

Տատ
13.10.2009, 19:24
Հա էլի, տեղական ինչ որ մարմին երևի կտա: Չգիտեմ ինչ փաստաթուղթա, բայց իմաստը նրանումա, որ հաստատվի բնակության վայրը: Բայց մենակ քաղաքացիություն չունեցող անձանցա վերաբերվում, եթե այլ երկրի քաղաքացի ես պետք չի:
Դիմումը ոստիկանության անձնագրային վարչություն պետքա ներկայացվի:

Ամեն ինչ պետք ա, էդ թուղթն էլ ունեմ արդեն, շատ լինի, քիչ չլինի:) Մեկ ա, վերջն ասելու են, էս մի ստորակետի տեղը սխալ է: Ոչինչ, մենք պատրաստ ենք:

Անչափ շնորհակալ եմ:

REAL_ist
13.10.2009, 19:26
Դե ես ասում եմ ինչ օրենքումա գրած, հաստատ տենցա:) Չնայած ճիշտ ես ասում, իրանցից ամեն ինչ սպասելիա...
Խնդրեմ:)

Տատ
13.10.2009, 19:28
Դե ես ասում եմ ինչ օրենքումա գրած, հաստատ տենցա:) Չնայած ճիշտ ես ասում, իրանցից ամեն ինչ սպասելիա...
Խնդրեմ:)

Սկսում եմ սահմանադրությունը կարդալ::) Կարող է՞, հարցեր տան: Լուրջ եմ հարցնում::8

REAL_ist
13.10.2009, 19:29
Դժվար, ազգությամբ հայերին տենց հարցեր պետքա որ չտան: Բայց դե կարդա, էլ ինչ քաղաքացի, որ Սահմանադրությունից մի քիչ տեղյակ չլինի:)

Տատ
13.10.2009, 19:36
Իզուր չեն անում քննություն: Օրինակ Հայաստանի մարզերը, որոշ թվեր, քաղաքական սիստեմ-բան, հիմնի խոսքերը...Իհարկե, երևի հայստանցին էլ չգիտի, բայց պետք է: Այստեղի արտասահմանցի շվեյցարական քաղաքացին ավելի շատ բան գիտի երկրից, քան ՝տեղացի ծնվածը:

Տատ
19.10.2009, 23:18
Կներեք, մի հարց էլ ունեմ: Ի՞նչ գումար է նախատեսվում այդ վեհ փաստաթղթի համար: Նույնն ինչ Հայաստանի 16 տարեկան քաղաքացիների համար, առաջին անձնագիրը ստանալուց, թե՞...

Նաիրուհի
22.10.2011, 18:43
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր կետերից երկուսը՝ օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարում Հայաստանի Հնարապետությունում ապրած լինելը և հայոց լեզվի իմացությունը, այլևս պարտադիր չեն, եթե քաղաքացիություն ստանալու համար դիմող անձը
1. ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա
2. ում ծնողները կամ ծնողներից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, և որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
3. ծագումով հայ է, այսինքն ունի հայ նախնիներ
4. 1995 թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից։

Ինձ հետաքրքրում է իրավաբանների (և ոչ միայն) կարծիքն այս փոփոխության վերաբերյալ։

VisTolog
01.03.2012, 12:42
Ժող Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձը ո՞ր երկրումա ծառայում:

Լուսաբեր
01.03.2012, 13:02
Ժող Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձը ո՞ր երկրումա ծառայում:
Առաջին քաղաքացիությունը որտեղին որ պատկանումա:

Ներսես_AM
01.03.2012, 13:12
Կարծեմ, որում ուզում ծառայում ա։ Մյուսում էլ զինգրքույկով ներկայանում ա հաշվառումից հանում են։

My World My Space
01.03.2012, 15:27
Կարծեմ, որում ուզում ծառայում ա։ Մյուսում էլ զինգրքույկով ներկայանում ա հաշվառումից հանում են։

Ռուսաստանում պտի ծառայի: Ռուսաստանը ոչ երկքաղաքացիության մասին օրենք ունի, ոչ էլ համապատասխան պայմանագիր ՀՀ-ի հետ: Այսինքն Ռուսական օրենքով դու երկքաղաքացի չես կարա դառնաս, բայց Հայաստանը աներեսի պես սարքում ա...

One_Way_Ticket
17.05.2018, 19:00
Սփյուռքի նախարարության կայքում սենց բան գտա․

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Որևէ մեկը ռեալ առնչվե՞լ է։ Ինչքանո՞վ է լուրջ պահանջ, ու ինչ հետևանքներ կարող են ունենալ չհայտնելը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում "հայտնելը"։ Մի խոսքով, ցանկացած մանրամասների համար շնորհակալ կլինեմ։

Ներսես_AM
17.05.2018, 21:36
Սփյուռքի նախարարության կայքում սենց բան գտա․

Որևէ մեկը ռեալ առնչվե՞լ է։ Ինչքանո՞վ է լուրջ պահանջ, ու ինչ հետևանքներ կարող են ունենալ չհայտնելը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում "հայտնելը"։ Մի խոսքով, ցանկացած մանրամասների համար շնորհակալ կլինեմ։Ես չեմ հայտնել։ Ու ոչ մեկին չգիտեմ որ չհայտնելու հետ կապված ինչ որ խնդիր ունեցած լինեն։

Ծլնգ
18.05.2018, 00:18
Սփյուռքի նախարարության կայքում սենց բան գտա․

Որևէ մեկը ռեալ առնչվե՞լ է։ Ինչքանո՞վ է լուրջ պահանջ, ու ինչ հետևանքներ կարող են ունենալ չհայտնելը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում "հայտնելը"։ Մի խոսքով, ցանկացած մանրամասների համար շնորհակալ կլինեմ։

Այլևս այդպիսի պահանջ չկա (https://www.ilex.am/am/%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE/213-%D5%A5%D6%80%D5%AF%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7.html)։