PDA

Դիտել ողջ տարբերակը : Ու՞ր կորավ հայը



Array
03.03.2008, 23:38
Ի՞նչ կատարվեց մարտի 1-ին;
Կարևոր չի` ով էր մեղավոր;
Ի՞նչ եղավ հանկարծ մեզ: Ի՞նչ եղավ հայ մարդուն հանկարծ,որ ձեռք բարձրացրեց իր իսկ զինվորի վրա: Ի՞նչ անեին էտ երեխեքը, որ սպանում էիք: Ձեր էրեխեքը չէ՞ին:Ի՞նչ տարբերություն: Բա ամեն զինվորի մորը քանի հատ ինֆակտ խփեց էրկու օրվա մեջ:Էն մերերին,որ էրեխեքին ուղարկել էին հայոց հողը պաշտպանելու… Թեկուզ ոստիկանները:Ինչի՞, ինքն էլ էլ հայ չէ՞ր:Թե՞ ինքն էր մեղավոր իշխանությունների սխալների համար,որ իրա գլխին էիր լոմը ջարդում ,այ հա՛յ: Ինչ մեղք ունեին էն էրեխեքը,որ որբացան մի գիշարվա մեջ: Ու հանուն ինչի՞:
Ի՞նչ ա եղել: Լրիվ ե՞նք մեզ կորցրել արդեն:
Ու,եթե մենք էս ենք, Էլ ունե՞նք իրավունք այլևս ազգ կոչվելու:

Fedayi
03.03.2008, 23:51
Սրտովս ես խոսում:
Ախր, ունենք-չունենք, մի հպարտանալու բան ունենք, մի ձեռքբերում` Ղարաբաղյան պատերազմը...Ու ինչ արժի դա, եթե մի այնպիսի հասարակական կառույց, ինչպիսին ԵԿՄ-ն, պառակտվում է, որը պետք է օրինակ ծառայեր բոլորիս համար, էդ տղերքի վրա պետք է "դողայինք", հպարտանայինք: Ու հիմա էդ "կռվի ընկերները" /ինչն իմ կարծիքով էս ծուռ աշխարհի վեհագույն ու սրբագույն գաղափարն ա/ միասին չեն: Երկրապահը էդ օրը նենց էր կռվում զինակոչիկների հետ, ոնց որ դեմը թուրքեր լինեին....Հիվանդ ա մեր հասարակությունը, խորքից հիվանդ ա:

Selene
04.03.2008, 00:12
Մոդերատորական: Թեման փակվում է՝ հետագա թեժ քննարկումներից ու անտեղի վիճաբանություններից խուսափելու համար: Հարգելի՛ ակումբցիներ, առավել ուշադիր կարդացեք Ակումբի գլխավոր էջում դրված հայտարարությունը, մասնավորապես՝


Խնդրում ենք զերծ մնալ նաև այլ թեմաներում քաղաքականությունից զրուցելուց։