PDA

Դիտել ողջ տարբերակը : Մահացել է Սոֆիկո Ճիաուրելին



Sunny Stream
03.03.2008, 23:10
Մարտի 2-ի գիշերը Թբիլիսիում 71 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ժողովրդական արտիստ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:
Դերասանուհին երկար ժամանակ տառապել է քաղցկեղից և վերջին շրջանում անգամ չի ցանկացել ընդունել ընեկրներին, որպեսզի վերջիններս նրան այդպիսի վիճակում չտեսնեին:
Սոֆիկո Ճիաուրելին անփոխարինելի է վրացական, ինչու չէ նաև սովետական թատրոնի և կինոյի համար:
Նրա ներդրումը շատ մեծ է հայկական կինոյում. Ճիաուրելին, ունենալով խորը ներաշխարհ և մեծ վարպետություն, կարողացել է ստեղծել իսկական Հայ Կնոջ կերպար ու խաղալ այնպիսի կարևոր ու հայ դերասանուհիների համար նախանձելի դերեր, ինչպիսիք են Թուրիկ մորքուրը Հենրիկ Մալյանի "Կտոր մը երկինք" ֆիլմում, պատանի Սայաթ-Նովայի և նրա սիրեցյալի դերերը Սերգեյ Փարաջանովի "Նռան գույնը" ֆիլմում և այլն:
Սոֆիկո Ճիաուրելին քաջ ծանոթ է եղել մեր ազգին, մեր սովորույթներին և եղել է հայ ժողովրդի Մեծ Բարեկամներից մեկը:

Խորին ցավակցությունս եմ հայտնում վրաց ազգին և բոլորիս նման Մեծ Դերասանուհու կորցնելու կապակցությամբ:




... ես նրան շատ էի սիրում... :cry

Գալաթեա
03.03.2008, 23:26
Լավն էր Սոֆիկոն...ինչ լավ էր խաղում Թուրիկի դերը..կանացի սիրածս դերակատարումներից է մեր կինոյի: Մեկն էլ գնաց հներից...Աստված հոգին լուսավորի..

Artgeo
04.03.2008, 01:47
Իմ գիտենալով, Սոփիկո Ճիաուրելին Հայաստանի ժողովրդական արտիստ էլ է։

Բա «Արևի՞կը»… :love

Մեծ մարդու ևս մեկ կորուստ… :(

Anul
04.03.2008, 01:52
վաաաաաաաայ :(:(:( ես իրան շատ էի սիրում :(

Ռուֆուս
04.03.2008, 11:19
Ցավակցում եմ....

Իմ ամենասիրած դերասանուհիներից մեկն էր..... :(