PDA

Դիտել ողջ տարբերակը : Անտարբերություն…

Ծով
03.03.2008, 20:07
Այս թեման բացելու միտքը ծագեց այսօր դասի գնալուց հետո։
Թեման քաղաքականացնելու միտք չունեմ, բայց երևույթը որպես այդպիսին ավելի սարսափելի էր, քան վերջին իրադարձություններից հետո կոկորդս խեղդող վիշտը…
Ես պատմեմ իմ պատմությունը, իսկ դուք թեմայի հետ կապված գրե՛ք կամ պատմե՛ք ինչ ուզում եք…
Ինքս վերջին տարիներին սարսափելի անտարբեր մարդ եմ դարձել։ Այն իմաստով, որ արդեն կարողանում եմ տարբերել իմ ուշադրությանը արժանի յուրաքանչյուր մարդու, առարկայի, երևույթի և այլն։
Եթե մի չնչին խազից սրտիս վրա կարող էի առաջ ժամերով բարձս թրջել, հիմա գիտեմ նույնիսկ ինչի համար են արցունքներս ու է՜հ դե մի տեսակ անտարբեր եմ դարձել…
Բայց սա այլ է…
Երկրի, արժեքային համակարգերի հանդեպ անտարբեր լինելը մեղմ ասած հանցանք է ըստ իս…
Պատմության էջերը առանց թերթելու պատռելը…և այլն…
Ինձ առավել, քան երբևէ զարմացրեց այսօր կուրսեցիներիս զարմանքը, թե ինչու դեմքիս գույն չկա… հարցնում են՝ հո զոհ չունեք, ասում եմ՝ ունենք լիքը…
Սկսում են ցավակցել, հետո իմանում են, որ անձամբ ինձ ծանոթ մարդիկ չեն, քմծիծաղ են տալիս ու խորհուրդ տալիս թեթև տանել…
Չէ…դե լավ…էս ամենը «ՀԵՉ»…
իՆՉ-ՈՐ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ԷՐ…Իսկ ես ուղղակի զարմանում էի…
Չեմ ասում սգային…բայց ամենասարսափելին. ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՏԱՐԲԵՐ ԷԻՆ…

Ra$Ta
03.03.2008, 20:36

Ծով չես պատկերացնում ոնց եմ քեզ հասկանում , էտ ուրախությունը որ էսօր տիրում էր դասին էն կարգի էր նեռվայնացել որ խումբս բաժանվել էր թ մասի իրանք ու ես , սկզբից ուրաժ ուրախ հարցնում են ինչ նորություն դե մի քիչ պատմեցի , սենց կեղծ լոււրջ դեմքերով լսեցին : Հետո մի ջ րոպե հետո իրանց տուպոյ թեմաներով տենամ բացելա իրանց ոնց որ բան չի եղել խնդում ուրախանում : Էն կարգի էի նեռվայնացել որ վերջում մեզ սկսեցին սխալ հանել սենց ամեն ինչից անտեղյակ ու տենց դուխով դեմքին ժպիտ ու խոսալ ** զոհվածների մասին ու նրանց սժալ հանել դե տեղ ես չդիմացա արդեն վերածվեց վեճի դասին դասխոսի հետ ոբժմ թողի հելա : Եկել ասում են խի ես տենց վատ զգում դրա պատճառով ասում են մեկա ծանոթ զոհված չկա : Էդոենց մոտելա նույն ուրախությունը , այսինքն ոչ թե ինչ որ առանձնապես ուրախ էին այլ սովորականի նման ոչ մի բան ոնց որ չէր եղել , իսկ դա ցավալիա :

ChildOfTheSky
03.03.2008, 20:39
էսօր էլ մեր կուրսեցիք ուզում էին պատրաստվեին մարտի 8-ի քեֆի համար

Սելավի
03.03.2008, 20:58
Մի մտահոգվեք, անտարբեր մարդիք ամենուր կան ( եթե կուզեք դրանք ավելի վտանգաոր են քան ...) որովհետև անտարբերության շնորհիվա տեղի ունենում սպանություններ, կեղծիքներ, թալան, գողություններ ու շատ այլ բաներ: Դուք մի ամաչեք և մի քաշվեք, հակառակը ցնցվի՝ ինքտ քեզ քեզ արի, վառվի որ կողքիններտ դեռ թաց են ու թող որ քո տաքությունից իրանքել չորանան ու հետդ վառվեն:
Չեմ կարող ասել սա ում խոսքերնա ու որ ժամանակներումա գրվել, սակայն ճշմարտությունա պարունակում-- « Ինչ կուզես արա ժպտա, զայրացիր, սիրիր ու ստիր նախատի իսկույն մենակ անտարբեր մի եղիր կյանքում»

Ռուֆուս
03.03.2008, 21:01
Ծով ջան, իմ մոտ էլ նույն վիճակն էր:

Նախ կռիվ արեցի կոլեգաներիս հետ, ովքեր անընդհատ Հայլուր էին մեջ բերում, լավա մեկը կողքս կանգնեց ու ինձ պաշտպանեց, թե չէ արդեն զգում էի որ էլ ինձ չէի տիրապետելու:

Ու դրանից հետո ականջակալները մտցրի ականջներս, դեպրեսիվ սուիցիդալ երաժշտությունս բարձրացի մինչև վերջ ու ռոբոտի պես սկսեցի աշխատել....

Apsara
03.03.2008, 22:02
Մի մեղադրեք այդ մարդկանց, անտարբերությունը այն միայն պաշտպանիչ բանն է, որ նրանք ունեն, դա մի պատնեշ է դտեղծում մարդու ԵՍ-ի և մնացած մարդկանց՝ ՈՒՐԻՇՆԵՐԻ միջև, թույլ մարդիք են անտարբեր, այն էլ միայն արտաքնապես…

Իսկ ես ոչ մի տեղ չհանդիպեցի անտարբերություն, այլ հանդիպեցի ապշած դեմքեր, ու ինքս չեմ կարողանում անտարբեր լինել, …եթե միայն կարողանայի…

Մի մեղադրեք, այլ ծղճացեք անտարբեր մարդկանց, դա ամենահեշտ պաշտպանման միջոցն է

Ra$Ta
03.03.2008, 22:04
Մի մեղադրեք, այլ ծղճացեք անտարբեր մարդկանց, դա ամենահեշտ պաշտպանման միջոցն է

Հեշտա ասելը , բայց եթե այդ անտարբերները իրանք են տռնում մեր դեմքին ոնց բան չանենք :

Apsara
03.03.2008, 22:09
Հեշտա ասելը , բայց եթե այդ անտարբերները իրանք են տռնում մեր դեմքին ոնց բան չանենք :

Եր, խելացի տղա ես ինքդ մտածի, իրանք թռնում են քո դեմքին, դու նեռվայնանում ես սկսում ես իրանց հետ հյամոզել, որ չի կարելի անտարբեր լինել, բայց իրանք շարունակում են տուպոյ հայացքներով նայել վրադ, իսկ դու կատաղությունից մի 10000 ներվային բջիջ ես կորցնում անվերադարձ:

Ասում են հիմարների հետ անիմաստ է վիճել, նրանք քեզ իջեցնում են իրենց մակարդակին և փորձով հաղթում....
Ասա ասելիքդ ու խղճալով հեռացի, բայց ասա անտարբեր մի եղիր

Anul
03.03.2008, 22:21
իսկ մեր կուրսեցիները, ճիշտ է, ինչ-որ վիշտ չէին տանում, բայց ամեն դեպքում շատ բորբոքված ամբողջ օրը անդ թեմաներից էին խոսում, բայց երևի այդ 140 հոգու մեջ միայն մի քանի հոգու աչքերում էր իրական ցավ զգացվում:
Ես երեկ առավոտյան , բառիս բուն իմաստով, արյան գետ եմ տեսել.......... հայրս ձեռքերի վրա տուն է բերել......անմարդկային է....ինչի սենց եղավ, ինչիիիի....

Sunny Stream
03.03.2008, 23:24
... նույն պատկերը... :(
ես ու ընկերուհիս էս երկու օրը անընդհատ հեռախոսային կապի մեջ էինք ու տարբեր ճիշտ աղբյուրներից ինֆորմացիա էինք ճարում միմյանց փոխանցում... էսօր գնացի լսարան... :[ ...
սկզբում ինքն ու տղաներից մեկը վիճեցին... դե ինքը շուտ է բորբոքվում... ես հասկացա, որ ուղղակի բոլորը անտեղյակ էին... չէի պատկերացնում, որ կարելի է այդ աստիճան անտեղյակ լինել... փաստորեն ազգիս մեծ մասը զզվելի վիճակում է ... ես հանգիստ բացատրեցի, ականտեսների ու այլ վկայություններ ներկայացրեցի, զգացի, որ ինչ-որ բան հասկացան` հա, բա էդ չգիտեի, հա էդ ուրիշ... գոնե հասկացան, որ իրենք սարսափելի խաբված են... բայց ահավորն էն է, որ մեծ մասը դրա վրա թքած ունեն... ասում եմ` նորմալ ե՞ք համարում, որ ինտերնետի հնարավորություն ունեք ու չեք հետաքրքրվում, ասում է` հա դե ինչ կա...(կարևորը ի-նետով "աղջիկ կպցնելու" ձևը գիտեն, մնացածը հեչ)... բա հումորնե~րը... Աստված իմ, չեք պատկերացնի` հումորներ էին անում էս դեպքերի վրա... անում ու ասում` հա, երևում ա էս Սեդայի սրտով չի ու շարունակում...
:cry
...ում հանդիպում էի, փոխանակած մի քանի բառիս կեսը Հայլուրին չհավատալու բացատրություն էր, չգիտեմ որքանով հասկացան...

...հարցնում են ոնց ես, ասում եմ` վատ, խի՞, ասում եմ պարզ չի՞, չէ, մի հատ բացատրեք էլի խի եք վատ, հա լավ, հլը ասեք ինչ ա եղել որ...
... ծիծաղ-ծիծաղ, ուրախություն, թիթիզություն էդ ամենը սարսափելի զզվելի էր էսօր...

...եթե էդ անտարբերությունը չլիներ ու պայքարողների կողքին հայտնվեին բոլոր նրանք, ովքեր կարող էին, էսօր հաղթած կլինեինք հաստատ...

... սարսափելի է անտարբերությունը, մաշող է... հատկապես երբ անտարբերությունը էսքան բութ է! :angry

... առհասարակ միշտ էլ վախեցել եմ անտարբերությունից ու սարսափելի նեղվել...

Գալաթեա
03.03.2008, 23:33
Ինչ լավ է, որ վաղուց արդեն ավարտել եմ ու կարող եմ խուսափել ինստիտուտի պես մասսայական կուտակումով տեղեր հաճախելուց: Որովհետև այն անտարբերությունն, ինչ դուք տեսել եք սարսափելի է, բայց բնական մեր ժամանակների ու մեր երիտասարդության համար:

Երո ջան, մի նյարդայնացի, եթե գոնե մեկը պատրաստ է լսել` պարզապես տեղեկացրու, հանգիստ ու սառը ձևով: Մնացածն անիմաստ է: Աստված իրենց դատավոր: Իրենց ու իրենց անտարբերությանը:

Fedayi
03.03.2008, 23:33
Ես էլ ազգի համար եմ ցավում: Մի ընկեր ունեմ ռուսաստանում, պատկերացրեք` ինչ է ինձ ասում? Ասում ա."Էդքան փոքր երկիր եք, էլի կիսելու բան ունեք?".....Ամոթից գետինը մտա: Նույնիսկ մեր ընտանիքներում 4-5 տարբեր կարծիքներ են, ընդ որում` ծայրահեղ տարբեր ու ոչ կառուցողական: Մի կուրսեցիս էլ, որը մասնակցել ա էդ օրը, ասում ա."20 օրից տեսեք ինչ ենք անելու": Հարազատս չլիներ` հիմա.....:angry: Հարցնում եմ` հստակ ասա` ինչ եք ուզում, չի կարողանում պատասխանել: Ինքն էլ մեղավոր չի, մյուսներն էլ, ուղղակի մարդիկ մինչև կոկորդը կուշտ են:
Ուղղակի տենց չեն պայքարում, պետք է պայքարել ամեն տեղ` բուհում, հիվանդանոցում, բանակում, բոլոր հասարակական ինստիտուտներում....բոլորս սուսուփուս նստում ենք նայում էս անարդարություններին, մի հատ ձեռքներին էլ չենք խփում, հետո էլ ասում ենք ստրուկի պես ենք ապրում: Ամեն ինչ այստեղերից է սկսում, հեղափոխությունը` նույնպես: Մի հասարակ օրինակ բերեմ: Սերժի միտինգի օրը լուր եկավ, թե ավտոբուս են բերել, հեսա դասից հանում են ու տանում: Մեր էրեխեքին տենայիք: Դե թող մեկը գար ու ասեր /թեկուզ դեկանը/....շան օրը կգցեինք: Դա է ժողովրդավարությունը, երբ մարդը գիտի իր իրավունքները և պաշտպանում է դրանք:

Ես էլ եմ ցավակցում:

Լ.յ.ո.վ.
03.03.2008, 23:35
... նույն պատկերը... :(
ես ու ընկերուհիս էս երկու օրը անընդհատ հեռախոսային կապի մեջ էինք ու տարբեր ճիշտ աղբյուրներից ինֆորմացիա էինք ճարում միմյանց փոխանցում... էսօր գնացի լսարան... :[ ...
սկզբում ինքն ու տղաներից մեկը վիճեցին... դե ինքը շուտ է բորբոքվում... ես հասկացա, որ ուղղակի բոլորը անտեղյակ էին... չէի պատկերացնում, որ կարելի է այդ աստիճան անտեղյակ լինել... փաստորեն ազգիս մեծ մասը զզվելի վիճակում է ... ես հանգիստ բացատրեցի, ականտեսների ու այլ վկայություններ ներկայացրեցի, զգացի, որ ինչ-որ բան հասկացան` հա, բա էդ չգիտեի, հա էդ ուրիշ... գոնե հասկացան, որ իրենք սարսափելի խաբված են... բայց ահավորն էն է, որ մեծ մասը դրա վրա թքած ունեն... ասում եմ` նորմալ ե՞ք համարում, որ ինտերնետի հնարավորություն ունեք ու չեք հետաքրքրվում, ասում է` հա դե ինչ կա...(կարևորը ի-նետով "աղջիկ կպցնելու" ձևը գիտեն, մնացածը հեչ)... բա հումորնե~րը... Աստված իմ, չեք պատկերացնի` հումորներ էին անում էս դեպքերի վրա... անում ու ասում` հա, երևում ա էս Սեդայի սրտով չի ու շարունակում...
:cry
...ում հանդիպում էի, փոխանակած մի քանի բառիս կեսը Հայլուրին չհավատալու բացատրություն էր, չգիտեմ որքանով հասկացան...

...հարցնում են ոնց ես, ասում եմ` վատ, խի՞, ասում եմ պարզ չի՞, չէ, մի հատ բացատրեք էլի խի եք վատ, հա լավ, հլը ասեք ինչ ա եղել որ...
... ծիծաղ-ծիծաղ, ուրախություն, թիթիզություն էդ ամենը սարսափելի զզվելի էր էսօր...

...եթե էդ անտարբերությունը չլիներ ու պայքարողների կողքին հայտնվեին բոլոր նրանք, ովքեր կարող էին, էսօր հաղթած կլինեինք հաստատ...

... սարսափելի է անտարբերությունը, մաշող է... հատկապես երբ անտարբերությունը էսքան բութ է! :angry

... առհասարակ միշտ էլ վախեցել եմ անտարբերությունից ու սարսափելի նեղվել...
Նմանատիպ բան էլ իմ մոտ էր այսօր: :angry
Զարմանում եմ մարդկանց վրա, չեմ կարողանում հասկանալ ինչից է գալիս այս ամենը:
Երևի մարդկանց հոգեբանությունը, մտածելակերպը, մենտալիտետը փչացած է???
Չեմ ուզում հավատալ այս բանին, բայց պարզ օրինակ բերեմ հասկանաք. Երևանում եթե ոչ պաշտոնական հարցում անցակցնեք, ապա վստահ եմ, որ այն հարցին`"Ճիշտ եք համարում որ պաշտոնյան պիտի թալանի,և ինչպես կվարվեիք դուք եթե պաշտոն ունենաիք?" մեծամասնությունը,բացարձակ մեծամասնությունը կպատասխանի նմանատիպ մի բան` "դե էտքան էլ ճիշտ չեմ համարում, բայց դե որ պաշտոն ունենաի մի 2 հատ դաչա բան կսարքեի էլի, բա պաշտոնա, մի անգամա տրվում":
Հեչ զարմանալի չի,որ նման մարդիկ կարող են հանգիստ ծիծաղալ տանսյակ զոհերի վրա... :angry

Ծով
03.03.2008, 23:56
Անկեղծորեն զարմացած եմ դասխաոսներիցս մեկի պահվածքից…
Այսքան ժամանակ անց սկսեցի հարգանք տածել այդ մարդու նկատմամբ։ Խոսում էր Կոստանդին կաթողիկոսից, հետո անցավ մեր այսօրվա կաթողիկոսին, դրեց կշեռքի նժարների վրա, արդեն պարզ է՝ ինչ ստացվեց…
Ու սկսեց հոգեբանական զրույց վարել մեզ հետ, ուղղակի բացատրել կատարվածը ռեալիստի աչքերով։
Ինձ շատ հարցեր տվեցին էրեխեքը, ոմանք անհանգստացած էին անկեղծորեն, ոմանք հետաքրքրվում էին ուղղակի, ոմանք էլ մինչ կուզենային հակադրվել…դասախոսիս ասածներից հետո /որն ի դեպ մեր բաժնի ակնառու դեմքերից է/ ուղղակի խոսել չկարողացան…
Չգիտեմ…ուղղակի շատերը չհասկացան, որ անկախ կողմնորոշումից, անկախ մասնակցությունից, կար կորուստ, որ բոլորինս էր, իսկ նրանք նույնիսկ չէին էլ գիտակցում, որ իրենց անտարբեր խաղաղությունը ամենադաժան պատերազմից էլ վտանգավոր էր…
Ինչ վերաբերում է տոկոսային մասին…ապա ասեմ, որ ըստ իս այսօր անտարբերիկնեն ավելի քիչ են…համեմատաբար քիչ կամ…
որովհետև ինքս փուլ առ փուլ տեսա, թե ինչպես է մարդկային հոգեբանությունը փոխվում։ Ասես ռոբոտացումից անցում է կատարվում ինչ-որ նոր մի աշխարհ, ուր իսկապես զգայարանները գործում են…
Հենց թեկուզ ակումբում այդ զարգացումը ակնհայտ է…

Sunny Stream
04.03.2008, 00:00
...դասախոսի հետ իմաստալից զրույցը վաղն է սպասվում, հույս ունեմ գոնե ինքը կհասկացնի երեխեքին... թեև արդեն չգիտեմ, թե ինքը որքանով է տեղյակ դեպքերից ու ոնց է տրամադրված...

իսկ անտարբերության տոկոսը... դե Ծով ջան, մարդասպանությունը ամեն դեպքում էնպիսի բառ է, որը լսելով ականջները սրվում են...

Հ.Գ. ու չմտածես, թե չհասկացա, որ ինձ էիր ակնարկում... :) ...

Ծով
04.03.2008, 01:34
Հ.Գ. ու չմտածես, թե չհասկացա, որ ինձ էիր ակնարկում... :) ...
WOW:o, նոր տեսա, ջա՛ն…ու զարմացա…
Դու թեպետ չեզոք գոտում էիր, բայց քեզ անտարբեր համարել մտքիս ծայրով անգամ չի անցել…
ակնարկում էի կամ էլ…ինչը՞, այ բալա՛…:think
Տեսախցիկը ձեռքդ շրջում էիր, նկարում, հոգատար վերաբերմունք ցույց տալիս, հետաքրքրվում, ցավում, քննարկում, վերլուծում, տեղեկանում…ու ես քեզ համարեմ անտարբե՞ր…:o
հույս ունեմ՝ կատակում ես…
Կիլոմետրերով հեռու ա քեզնից;)…
:love

Հենց թեկուզ ակումբում այդ զարգացումը ակնհայտ է…
Սա էլ քեզ չի վերաբերվում, նենց որ:D:P

Sunny Stream
04.03.2008, 01:59
WOW:o, նոր տեսա, ջա՛ն…ու զարմացա…
Դու թեպետ չեզոք գոտում էիր, բայց քեզ անտարբեր համարել մտքիս ծայրով անգամ չի անցել…
ակնարկում էի կամ էլ…ինչը՞, այ բալա՛…:think
Տեսախցիկը ձեռքդ շրջում էիր, նկարում, հոգատար վերաբերմունք ցույց տալիս, հետաքրքրվում, ցավում, քննարկում, վերլուծում, տեղեկանում…ու ես քեզ համարեմ անտարբե՞ր…:o
հույս ունեմ՝ կատակում ես…
Կիլոմետրերով հեռու ա քեզնից;)…
:love

Սա էլ քեզ չի վերաբերվում, նենց որ:D:P
վա~յ...
ճիշտն ասած կատակ չէի անում, բայց ուրախ եմ, որ էս կարծիքին ես...
համ էլ ճիշտ գլխի ընկար, ես անտարբերության մասին չէի գրել, այլ վերջին տողի, ու ուրախ եմ, որ էդ էլ չէր...
:kiss

Հ.Գ. քուրիկս ասում է` մի սմայլիկ էլ դու դառար :D, էնքան լավ բան կարդացի իմ մասին էս 2 րոպեի մեջ... :oy ... շոնրհակալ եմ :)

Vahe
04.03.2008, 17:25
Ես անձամբ միշտ էլ ուզում եմ ցրվել էս իրականությունից ու ժամանակ առ ժամանակ ստացվում է: Բայց դա չի նշանակում որ անտարբեր եմ: Ինձ հետ էլ նման դեպք եղավ, երբ ասեցին «թող չգնային չզոհվեին, իրանք են մեղավոր» եւ այլն. Այ էդ ժամանակ ես էլ եմ նեռվայնանում: Էլի հակաճառվեցինք, ես իրան «քաղցր» խոսքեր ասեցի, ինքը ինձ, բայց մեկ է... անտարբեր մարդը էլի կշարունակի նույն կերպ մտածել, ինչքան էլ որ ցավալի չէ: Դա համոզելով կամ սովորեցնելով չէ...

StrangeLittleGirl
04.03.2008, 17:28
Կարդում եմ բոլոր գրառումները ու զարմանում: Մի՞թե իսկապես այդքան շատ են անտարբեր մարդիկ… Իմ շրջապատում նման բան չկար: Հիշու՞մ եք, որ այն տղայի մասին գրել էի, որին բոլորով փնտրում էինք: Ոչ ոք նրան չէր ճանաչում, բայց ամբողջ եռանդով փնտրում էինք, երազում, որ գտնվի: Հաջորդ օրն էլ երբ դասի գնացի, կուրսեցիներս հարցրին, թե արդյոք գտանք. նրանք էլ էին այդ ամենի մասնակիցը: Ու բոլորը լարված ու գունատ էին, զայրացած, տխուր: Վիճում էինք, բայց բոլորս էլ նույն բանն էինք ասում: Անտարբերություն բացարձակապես չտեսա: Տեսա միայն մի հոգու, որն ագրեսիվորեն պնդում էր, թե լավ են արել, որ զինվորներին սպանել են…
Ու անգամ դասախոսը, որը հմտորեն թաքցնում է իր քաղաքական հայացքները, խոստովանեց, որ նախորդ օրը նույն վիճակում է եղել:

Sunny Stream
04.03.2008, 17:46
Էսօր մի քիչ ուշացած գնացի դասի, մտածում էի թեժ քննարկումների կհասնեմ... էն էլ լեկցիա էր... դասախոսը հանգիստ դասն էր բացատրում, ընթացքում տարբեր (այդ թվում և գիտեք որ թեմայով) հումորներ էին լինում... կատաղած գրում էի... մեկ էլ դասախոսը կարծիք հարցրեց ու զարմանքով նկատեց, որ գունատ եմ՝ հո հիվանդ չեմ... լացս գալիս էր... վերջապես մի փոքր քննարկում սկսվեց... երեկվա անտեղյակները էսօր արդեն "քաջ տեղյակ" էին ամեն ինչից ու ակտիվորեն խոսում էին... համախոհներ կան, բայց դե բոլորն էլ կոտրված են, չեն ուզում երկար խոսել էդ թեմայով... քիչ առաջ էլ համաինստիտուստցուս հետ կես ժամ քայլում էի ու վիճաբանում... չէի պատկերացնում, որ էս ամենից հետո կարելի է դեռ էդքան սերժամետ մնալ, իսկապես չէի սպասում... վիճաբանությունը արդյունք չբերեց. դեռ...
...ամեն բան անում եմ, որ անտարբերությունը ինձ էլ չուտի, մանավանդ, որ էսօր հերթական ահավոր դեպքն եմ իմացել, կուրսեցիներս էլ ինտերվյու են գրել՝ մահացածի եղբայրն է պատմում...

Ծով
04.03.2008, 18:55
Էսօր դասի ժամանակ զիլ բանավեճ սկսվեց, որտեղ ինձ թվում էր, թե մենակ եմ լինելու, բայց կեսից պարզվեց, որ կռվում եմ մի երկու հոգու դեմ…
Կուրսը կանգնեց թիկունքիս, ընդհուպ մինչև հանգստացրին ինձ՝ ասելով, որ իզուր տեղը նյարդերս իրար չտամ…
Հետո իրենք էին արդեն իրենց բաժին նորությունները պատմում, ու ես ինչ խոսք մի օրվա մեջ հասցրեցի զարմանալ։ Նրանք, ովքեր սիրում են սուտը, տրվում են նրան կուրորեն, նրանք, ովքեր անկախ ամեն ինչից ճշմարտության կողմնակիցն են, այն տեսնելու համար երբեմն փնտրելու կարիք էլ չունեն…
Թե ինչ կատարվեց իրականում, շատերն արդեն իսկապես ըմբռնում են…դե ուրիշ հարց է, որ սրտին մոտ բոլորը չեն ընդունում, բայց դա իրենց «խնդիրն է»…
չէի կարող չասել…

Array
04.03.2008, 19:18
Է~:Ախր անտարբերություն էլ չի, ավելի շատ զավեշտ ա,երբ էս ամեն ինչից հետո մարդկանց խոսակցության թեմաները,ճիշտ ա քաղաքում են, բայց ասենք 'Ռոբերտոից' տարած կոշիկների գներն են: Չգիտեմ էլ ինչ անվանեմ

Ambrosine
04.03.2008, 20:05
Իսկ մեր կուրսը արդեն մարտի 8-ի կապակցությամբ քեֆ է կազմակերպում:angry Ասում են.<< Էս էիք ուզում? Տեսար լևոնականներիդ ինչ եղավ?>> Չեն էլ հասկանում, որ զոհերը, վիրավորները մերոնք են, մեր հայ ժողովրդի զավակները:angry Ամենավատ վիճակը ոնց տենում եմ իմն ա. 160 հոգանոց կուրսից 7-8 հոգի ենք հասկանում, թե ինչ ա կատարվում:( Մնացածների հետ ամբողջ օրը թեժ կռիվ ա, այն աստիճանի, որ արդեն շատերից հիասթափվում եմ. իրանց ցածր լինելու պատճառով:[
Մոռացա ասեմ, որ մեկը նույնիսկ էնքան էր ցածրացել, որ ասում էր, թե <<լևոնականներին չեմ ների. երկուշաբթի պետք ա գնայի Ռոբերտոյից կոշիկ առնեի, հազիվ իմ հագին ճարել էի>>: Արյունը խփեց գլխիս. չգիտեմ.......քանի օր ա չեմ կարում հանգիստ քնեմ, իսկ եթե աչքս կպնում էլ ա, երազումս միտինգ եմ տեսնում

Գալաթեա
04.03.2008, 20:36

Մի զայրացիր իզուր տեղը...արդեն նշել եմ մի անգամ...այդ խանութային/կոշիկային մտածելակերպը հատուկ է այն մարդկանց, որոնք ուղեղն անջատած ապրում են...այդպես ավելի հեշտ է, հասկանում ես? Ամենամեծ խնդիրն այն է` ում բլութութից ինչ նոր զանգ քաշեն...նման մարդկանցից պահանջել, որ ամսի մարտի 1-ի, 2-ի զոհերին համարեն իրենցը` անիմաստ է..

Միշտ եղել են նման մարդիկ, որոնց կողքով երկրում կատարվելիք հեղափոխությունը, սպանդը պարզապես անցել է ... իհարկե սարսափելի է, որ այդ մարդիկ ուսանողներն են, որոնք իսկական տերն ու փոխողները պետք է լինեին երկրի նեխած կարգերի, բայց երևի չես չես կարող ոչինչ անել, պահանջել...
Ինչպես չես կարող մարդուն ստիպել, որ հանգիստ նայի այս ամենին, այնպես էլ չես կարող հակառակը ստիպել, որ անհանգստանա...խնդիրն անձամբ իրենը համարի..

Lapterik
04.03.2008, 20:49
Երեկ գնացի դասի, իհարկե 4 կուրսում արդեն դաս էլ չկա, համարյա մարդ չկար, բայց ում տեսա, անտարբեր չէր, մարդիկ կային, որ պարզապես լռում էին, էտ ձևով ամեն ինչ ասելով, մարդի կկային որ անընդհատ մեղադրում ու ցավում, չգիտեմ, անվերջ կարելի էր խոսել ու ցավալ, բայց լռությունը շատ անգամամեն ինչ ասում էր, քայլում էի Մաշտոցով, մի ուրիշ զգացում էր, ամեն ինչ լուռ, բոլորը լուռ սգում էին կարծես թե, մեքենաերը իմիջիայլոց շարժվում էին առաջ, մի տեսակ էր ամեն ինչ, կամ էլ ինձնից էր:

Kristin
16.03.2008, 11:47
Իրոք որ անտարբերությունը շատ տարածված ու տհաճ բան է. եթե մարդը անտարբեր է քո հանդեպ նա վտանգավոր է. որովհետև չգիտես ինչ սպասես ետ տեսակ մարդուց և ավելին կասեի քեզ ատողին գիտես.քեզ սիրողին գիտես. այ անտարբերիննն...

dvgray
28.03.2008, 07:21
Էսօր իմ կողմից զզվելի թերթերից մեկում կարդացի Ատոմ Էգոյանի կնոջ ՝ Արսենի Խանջյանի հարցազրույցի թարգմանությունը:

Մի շատ հետաքրքիր ձևակերպում հանդիպեցի՝
"Մի կողմից տեղեկությունների առատություն, մյուս կողմից իրական փաստերի պակաս, որն էլ իր հերթին անտարբերության է բերում"

Հիանալի է ասված:

http://www.azg.am/AR/2008032828