PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրտիցս մի քանի էջ՝ հայերենից դուրս



Esmeralda
06.10.2006, 21:48
Շատ քիչ եմ ստեղծագործում այլ լեզուներով... անգլերեն լեզվով ունեի գրած մի բանաստեղծություն (կարծես չի պահպանվել), ռուսերեն էլ մի քանի հատ... այդ բանաստեղծությունները ծնվեցին, երբ համալսարանում որպես ռուսերենի ռեֆերատ ընտրեցի "Սեր" թեման... Սիրո մասին տարբեր բանաստեղծություններ... տարբեր դեպքեր քննարկելիս... պարզապես պահի տակ չէի գտնում համապատասխան բանաստեղծություն և ինքս էի փորձում գրել...
Ուզում եմ իմանալ՝ արժե ստեղծագործել ռուսերեն, թե ոչ... Անկեղծ ասեք ձեր կարծիքը...

Любовь - это синее море иллюзии,
Любовь - это сладкий, солнечный бред,
Любовь - это радуга моей фантазии,
Без любви у сердца радости нет...

Ուլուանա
07.10.2006, 11:04
Ուզում եմ իմանալ՝ արժե ստեղծագործել ռուսերեն, թե ոչ... Անկեղծ ասեք ձեր կարծիքը...

Любовь - это синее море иллюзии,
Любовь - это сладкий, солнечный бред,
Любовь - это радуга моей фантазии,
Без любви у сердца радости нет...
Անկե՞ղծ։ Իմ կարծիքով, մի քիչ պարզունակ է...:oy

StrangeLittleGirl
07.10.2006, 11:09
Սերը ծեծված թեմա է :'

Guest
07.10.2006, 15:33
Եթե սա այն ամենն է, ինչի ընդունակ էս, ապա չարժե, անգամ ռիֆնամերը անիմաստ էին…

Գիտես, որ քո հայերեն գրածները ես շատ եմ հավանում, դրա համար ինձ թույլ տվի սենց արտահայտվել:)

Esmeralda
08.10.2006, 21:13
Շնորհակալ եմ անկեղծ կարծիքների համար...
Նկատի կունենամ անպայման...
հիմա մի քանիսն էլ գրեմ, որ ամբողջական կարծիքն իմանամ, լա՞վ...

Esmeralda
08.10.2006, 21:18
Между нами очень много лиц,
Перед нами еще много слез...
В моих пальцах страх твоих ресниц...
В моем сердце жар, в твоем - мороз...

kiki
08.10.2006, 21:59
ես քո հայերեն չափածո բանաստեղծությունները չեմ տեսել, համեմատելու բան չունեմ, բայց միայն ռուսերենը կարդալով, կասեմ որ ավելի լավ է ուժերդ կենտրոնացնես հայերենի վրա...
իմիջիայլոց, կուզեի կարդալ արձակ ռուսերեն ստեղծագործություններդ, եթե կան իհարկե, այ այս դեպքում կարող եմ համեմատել , քանի որ հայերեն արձակ գրելուդ արդեն ծանոթ եմ ...

Esmeralda
08.10.2006, 22:17
ես քո հայերեն չափածո բանաստեղծությունները չեմ տեսել, համեմատելու բան չունեմ, բայց միայն ռուսերենը կարդալով, կասեմ որ ավելի լավ է ուժերդ կենտրոնացնես հայերենի վրա...
իմիջիայլոց, կուզեի կարդալ արձակ ռուսերեն ստեղծագործություններդ, եթե կան իհարկե, այ այս դեպքում կարող եմ համեմատել , քանի որ հայերեն արձակ գրելուդ արդեն ծանոթ եմ ...
kiki ջան, մերսի կարծիքի համար..
Ռուսերեն արձակ չունեմ.. միայն մի պատմություն էի գրել տասնհիգն տարեկանում... որը չգտա... :(
Ինչևէ... ավելի լավ է այս թեման փակեմ, քանի որ արդեն իմացա, այն, ինչ հետաքրքրում էր ինձ... :)
Դե... ասենք, գիտեի, որ ռուսերեն լավ չի ստացվում... հայերենում կարողանում եմ լողալ... իսկ այստեղ... չէ...

Guest
09.10.2006, 13:34
...հայերենում կարողանում եմ լողալ... իսկ այստեղ... չէ...

Լրիվ նույնը ես էի ուզում ասեի, բայց հակառակ:)

Շատ ճիշտ ես ասում, չառժե գրել, երբ իրոք տանջվուն ես ամեն խոսք արտահայտելուց, այստեղ պետք է լինի այնպես, որ հասցնես քո մտքերի հետևից… ինչ մտածում ես միանգամից արտահայտես, թե չե ընկել եմ… ;)