Դիտել ողջ տարբերակը : Պաշտոնական 8 զոհված մարդ…
Պաշտոնական տվյալներով զոհվել է 8 մարդ՝ 7 ցուցարար և 1 ոստիկան հայեր… ցավակցում եմ, զոհվածների բարեկամներին։
Հ.Գ. Ցանկացած փորձ զոհերի միջոցով քաղաքական մանիպուլյացիաների դիմելու դատապարտելի է և անընդունելի։
Amourchik
03.03.2008, 18:00
Ցավալի բան էր իրոք շատ շատ եմ ցավում այս բանի համար:Եկեք ճիշտ ու սխալ չանենք պարզապես ասենք ՑԱՎՈՒՄ ԵՆՔ...................................:(
Ցավակցում եմ :(
ահավոր բան է
բա հեուստատեսությամբ ասում են զոհերի ու վիրավորնորի մեծ մասը զինվորական ու ոստիկան ե՞՞՞՞ն :o
Yellow Raven
03.03.2008, 18:10
Ցավակցում եմ բոլորին,հատկապես զոհերի հարազատներին...
Sunny Stream
03.03.2008, 18:15
Շատ եմ ցավում...
ցավակցում եմ հարազատներին ու մեզ...
իհարկե 8 թիվը շատ փոքր է, իրական թիվը գուցե երբեք չիմացվի, բայց անհամեմատ ավելի շատ են զոհերը...
... սարսափում եմ ...
VisTolog
03.03.2008, 18:39
Ցավակցում եմ:
Զոհվածների ու վիրավորվածների իրական թիվը 50-ից ավել է :Չեմ հորինում, ասել են:
Երկնային
03.03.2008, 18:43
Ցավակցում եմ...
Ցավակցում եմ...:(
Իրոք մեր ապագա և ներկայիս նախագահները ապացուցեցին որ իրանք թքած ունեն մարդկային կյանքի վրա... և որ մարդ սպանելու հրահանգը նրանց համար շատ նորմալ է և գուցե նույնիսկ դուրեկան... հուսով են գոնե մի հրաշքով այդ արնախումներից կազատվենք...:(
Mefistofel
03.03.2008, 19:19
...Թող, որ էլ զոհեր չլինեն...
Ցավակցում եմ բոլորիս…:(
Հ.Գ.
Ես համոզված եմ, որ այս դեպքում խուսափել հնարավոր էր…
http://armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/03/285461EF-6344-43F2-8C33-E1272FF87441.ASP
Ավելացվել է 3 րոպե անց
Սգո երթն էլ ա՞ արգեվում փաստորեն…
REAL_ist
03.03.2008, 19:34
ցավակցում եմ հայ ժողովրդին, ցավակցում եմ որ մեր երկրում սեփական ժողովրդին կոտորող իշխանություններ ունենք, և հատկապես ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, կյանքը շատ անարդար բանա…
ըստ որոշ տեղեկությունների 3 երկրապահ էլա զոհվել:( այդ մարդիկ Ղարաբաղում կռվել են որ սենց ամեն ինչ վերջանա…
իսկ որոշ մարդիկ մտահոգվում են ջարդած խանութների համար, սարսափելիա իսկականից
ցավակցում եմ :( այն ինչ կատարվել է դա ողբերգություն է և մեծ թյուրիմածություն :(
կատարվածը հոգեբանական տրավմա է ազգային մաշտաբով ես համոզված եմ մենք կհաղթահարենք ստեղծված դժվարություները և գարնանյին արևի տակ կբացվեն երջանկության ժպիտները..մենք պետք է ուժեղ լինենք..մենք ուժեղ ենք
հանգստություն խաղաղություն սեր և հանդուրժողականույթուն բոլորին
Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և ընկերներին:
Հուսով եմ էլ զոհեր չեն լինի....
քաղաքացի
03.03.2008, 20:31
Թեման փակված է:
Ակումբում, ինչպես նաև ՀՀ-ում չի կարելի ոչ պաշտոնական տեղեկություն տարածել: Օրենքով արգելված է: Ցանկացած օրինախախտները կարող են պատժվել: Իսկ այստեղ ոչ պաշտոնական լրատվություն էր տարածվում: Այդ լրատվությունը հիմա կասեցված է, որոշ գրառումներ ջնջված են:
քաղաքացի
06.03.2008, 13:22
Թեման վերաբացվում է, սակայն զգուշացնում եմ, ցանկացած քաղաքական կամ լրատվական տիպի գրառումներ կջնջվեն, եթե դրանց աղբյուրը նշված չէ, կամ ոչ պաշտոնական տեղեկատվություն է:
Իմ խորին ցավակցությունները բոլորին…:(
Ցավակցում եմ զոհերի հարազատներին:
murmushka
09.03.2008, 15:54
Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին,մտերիմներին ու ընկերներին
Պանդուխտ
14.03.2008, 16:45
32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
http://www.azg.am/AR/imgBig/200804701.jpg
Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որոնց շատ երեսներ դեռ կարոտ են լույսի, մեզ պարզեցին նաեւ անձնազոհության օրինակներ: Նրանցից մեկը, գիտեք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կեցվածքն էր, որ մարմնով վահան դառնալով եւ վիրավորվելով` փրկել է ոստիկանության սպային, մյուսը` ոստիկանության ներքին զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի արարքն էր, որ տասնյակ մարդկանց կյանքը փրկեց` իր կյանքը զոհելով. վերջին դեպքի վերաբերյալ առաջին գնահատականները, ճիշտ է, հնչել են, սակայն մի փոքր ժամանակային հեռավորությունից դիտարկելիս սա ծառայական պարտականությունն անձնազոհ կերպով կատարելու իրադարձությունից կարող է վերածվել նաեւ դասագրքային պատմության...
Համլետ Թադեւոսյանը երեւի մի քանի վայրկյան է ունեցել` մտածելու համար. թելը քաշած նռնակը ուր որ է պայթելու է, իր զինվորները կողքին են, շուրջը բազմաթիվ մարդիկ: Երեւի կայծակնային որոշում է եղել` 32-ամյա սպան իրեն պատասխանատու է համարել իր զինվորների համար, այլ կյանքերի համար, եւ որոշումը եղել է այն միակ հնարավորը, որը նվազագույն կյանքեր է խլելու` զոհել սեփական կյանքը: Եվ սպան կայացրել է այդ միակ որոշումը` մարմնով կասեցնելով պայթյունի ուժը: Ո՞վ է այդ մարդը, որ կարող է այդ կերպ ապահովել ուրիշների փրկությունը: Արդյոք նրան հատուկ մա՞յր է ծնել, արդյոք կրթության ու դաստիարակության ուրիշ, մյուսներից տարբե՞ր ճանապարհ է անցել...
Եղվարդի Շիրակի փողոցի 68 տանը, ուր ապրել է Համլետ Թադեւոսյանը` եղբոր, երկու քույրերի, ծնողների, կնոջ եւ երկու փոքրիկ զավակների հետ, սարսափելի վիշտն է իշխում: Մայրը` տիկին Գոհարը անամոք ցավի մեջ, սակայն, խոսք գտնում էր իր որդու արժանիքների մասին հարցնողին պատմելու. որ աշխատանքը շատ էր սիրում` մի օր չի բացակայել, որ իր զինվորներին իր երեխեքի պես էր սիրում, որ եղվարդցի չկար, որին մի բանով օգնած չլիներ, որ ժպիտն անպակաս էր դեմքից` որ, որ... ուրիշ շատուշատ մայրական թվարկումներ: Որ Նոր տարուն ամբողջ վաշտը տուն բերեց` Նոր տարի արեցին...
Հեղինե քույրը, կինը` Քրիստինեն, Վարդգես հորեղբայրը, բոլորն էին պատմում նրա` ոստիկանության ներքին զորքերի մոտոհրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի առինքնող ու սիրելի կերպարի մասին, որին հետմահու արդեն մայորի կոչում են շնորհել:
Իսկ նրա` արդեն մայոր Համլետ Թադեւոսյանի ընտանիքը սովորական հայ ընտանիքներից մեկն է, որտեղ առանձնապես հեշտությամբ չեն սոցիալական հարցերը լուծվել, որտեղ երկու եղբայր աշխատում-մի ողջ ընտանիք էին պահում, հայրն էլ նոր էր մեկնել արտագնա աշխատանքի` որդու մահվան լուրը նրան հետ բերեց: Սովորական մանկություն է եղել` ֆուտբոլի, երգելու հանդեպ սիրով, լավ սովորելով: Հետո էլ` ՆԳՆ բարձրագույն դպրոց, 1997-ից` ծառայություն մինչեւ վաշտի հրամանատար... Որտե՞ղ է հատկապես դրված եղել ուրիշների համար պատասխանատու զգալու ջիղը, արդյոք միայն ծառայությա՞ն բերումով, թե՞ նաեւ այն շաղախում, որ մարդ ստանում է ծնունդով: «Բոլորի կողմից սիրված է եղել, ժպիտը դեմքին: Նրա մոտ չկար «ես» բառը, բոլորին իրենից բարձր էր համարում, բոլոր զինվորների կողմից էր սիրված: Իր զինվորներից մեկը, որ նույնպես վիրավորված էր, իմանալով նրա մահը` այնպես էր ողբում, որ հարազատները մնացել էին զարմացած: Ընդհանրապես ոչ բոլոր հրամանատարներին է զինվորը սիրում», սա Վարդգես հորեղբոր գնահատականն է: Պատկերացնո՞ւմ էին, որ ուրիշի կփրկի. քույրը համոզված էր. «Հա, կաներ, ինքը կաներ: Անհնար էր, որ ինքն իմանար մեկը նեղության, դժվարության մեջ է, չհասներ: Իրենից հավատալու էր: Հայրենասեր էր, ազգասեր էր, ամեն ինչ էր»:
Քրիստինեն` կինն ասում է, որ իրենց առաջնեկ Աղասին, որի ծննդյան օրը հենց այսօր է, դեռ հարցնում է պապայի մասին, իսկ որ ուրիշն է պապայի մասին հարցնում` պատասխանում է. «Հեռու, ներքին զորքեր է գնացել Համիկը, հետո կգա»: Հորը Համիկ էր կանչում: Քիչ բան էր պատմում կնոջն աշխատանքից, պատմել է, որ Նոր տարվա ծրագիր էր կազմակերպել իր զինվորների հետ, նվերներ էր տվել, վաշտում 60 զինվորի հրամանատար էր. «Ասում էր` դժվար է, բայց սիրում էր գործը, սիրելով էդ դժվարություններն անցնում էր, առանց զինվորի չէր պատկերացնում իրեն: Իսկ երեխեքի հետ հանգստանում էր` երեխեքին հեքիաթ պատմելով քնեցնում էր», հոգոց է հանում Քրիստինեն:
«Չհասցրինք առանձին տունուտեղ անել իրեն. բոլորս մի տան մեջ ենք ապրում, նոր պիտի տունուտեղ անեինք», արցունքը տիկին Գոհարին խեղդում է:
Համլետ Թադեւոսյանն արեց այն, ինչ այսօրվա իրականության մեջ մոռացված է մի քիչ, այսօրվա «արժեքների» մեջ գուցե դեռ լավ չի ըմբռնվում` ամեն տեսակ նորօրյա «արժեքների», փողի, ունեցվածքի հետեւից ընկած երիտասարդ մարդկանց կողքին Հայաստանում նաեւ այդպիսի երիտասարդներ են ապրում, եւ երբ պահը գալիս է` մենք հասկանում ենք նրանց դավանած արժեքների եւ ուրիշ «արժեքների» տարբերությունը:
Ու հիմա նրա երկու փոքրիկները մնում են պետության ու այլ մարդկանց հոգածության հույսին, քանի որ նրանց հայրը` ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը սեփական կյանքը տվել է ուրիշներին:
Պետությունն էլ նրա զավակների ճակատագրի հանդեպ հոգածու լինելու պարտավորությունն ունի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին,ընկերներին,էս վշտի պահին մենք ձեզ հետ ենք.
Էս թեմայի վերնագրին չեմ հավատում…:angry
VisTolog
14.03.2008, 22:03
Էս թեմայի վերնագրին չեմ հավատում…:angry
Լավ, հիմա դրա ժամանակը չի, մեկա սաղս էլ գիտենք, որ 8 չի, ամենաքիչը 20-ա:
Նորից եմ ցավակցում զոհվածների հարազատներին:
Հարգանքի տուրք են մատուցելու
7:51 Yerevan | 3:51 GMT | Thursday 20 March
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվում է. «Մարտի 21-ին լրանում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից պարտադրած, այսպես կոչված, արտակարգ դրության ժամկետը: Հանրահավաքների եւ խոսքի ազատությունը սահմանափակող այդ արտակարգ դրությունը մտցվեց մարտի 1-ին, երբ իշխանությունները բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունները բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ:
Սեփական ժողովրդի դեմ կիրառված այդ բռնությունների հետեւանքով առնվազն 8 հոգի զոհվել են, կան հարյուրավոր վիրավորներ, ձերբակալվել եւ քաղաքական հետապնդումների են ենթարկվել ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:
Անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը՝ իշխանությունները անգամ սգո օր չհայտարարեցին: Մենք կոչ ենք անում մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մարտի 21-ին, ժ. 15.00-ին Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա մոմավառություն ի հիշատակ հանուն ազատության իրենց կյանքը զոհաբերած մեր համաքաղաքացիների: Հարգանքի տուրքը մատուցելով եւ՛ ազատության մարտիկների, եւ՛ վարչախմբի ձեռքում զոհ դարձած զոհված ոստիկանի հիշատակին՝ մեր այս ակցիան կնպաստի ազգային համերաշխության ամրապնդմանը: Այն նաեւ կխորհրդանշի մեր հասարակության եւ ժողովրդի պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաստատման»:
menq bolors
20.03.2008, 21:50
արտակարգ դրությունը հայտարարված է ոչ թե ՀՀ-ում այլ ՄԻԱՅՆ Երեվանում
Լավ, հիմա դրա ժամանակը չի, մեկա սաղս էլ գիտենք, որ 8 չի, ամենաքիչը 20-ա:
Նորից եմ ցավակցում զոհվածների հարազատներին:
Այ հիմա արդեն ժամանակն ա չէ՞… կարամ ասեմ չէ, որ էս թեմայի վերնագրին չեմ հավատում:
Քանդված օջախ. սպանված Գոռ Քլոյանի ընտանիքի համար մխիթարություն չկա
http://armenianow.com/images/uploadedimages/ai289502.jpg
http://armenianow.com/images/uploadedimages/ai289502.jpg
Մարիաննա Գրիգորյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին:
«Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»:
Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ:
Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած:
Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ:
Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը:
Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր:
«Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»:
Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան:
«Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը:
«Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը:
Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի:
Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել:
«Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»:
Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»:
Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում:
Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է:
«Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա:
Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու:
«Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»:
Ավելացվել է 2 րոպե անց
Անմեղ զոհ. մարտի 1-ին նա սխալ ժամին սխալ տեղում էր
Մարիաննա Գրիգորյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:
«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:
Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:
Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:
«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:
Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:
Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:
«Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:
Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:
«Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:
«Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:
«Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:
Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:
«Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:
Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:
«90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:
Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:
«Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:
http://armenianow.com/images/uploadedimages/ai289901.jpg
http://armenianow.com/images/uploadedimages/ai289901.jpg
:(
Cassiopeia
21.03.2008, 15:49
:cry:cry:cry
Էս բոլորը ոչ պաշտոնական են :( ոչինչ չեմ հասկանում :( երեկ ուզում էի մեկին ծեծել հյաստանցի զարաբաղցի տարբերություն դնելու համար :angry այ նման հիմարությունների պատճառով էսքան արյուն թափվեց :( ու բոլոր ազգանվեր գաղափարները զոհ գնացին մի քանի նռակի ու դուբինկայի :(
Ո՞նց եմ ամաչում ու ցավում կատարվածի համար :(