PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրային պատմվածքիկներ



Guest
06.10.2006, 20:57
Այստեղ կարող եք տեղադրել սիրո հետաքրքիր և գեղեցիկ հայերեն պատմվածքներ

Gohar
09.10.2006, 22:55
Պատմությունը իմ մասին չէ, բայց իրական է:

Ամենամոտ ընկերոջս ծննդյան օրն էինք նշում: Ես, ինչպես միշտ, իմ հաղթանակի գագաթնակետին էի, քանի որ կրկին գտնվում էի բոլորի ուշադրության կենտրոնում: Այդ օրն անչափ գեղեցիկ էի եվ, կարծես, ինքս էլ էի ինձանով հիանում:
Ընկերս ինձ համար շատ թանկ մարդ էր: Երկու տարուց ավելի է, ինչ ճանաչում էինք իրար, եվ նա միակ տղամարդն էր, որի առաջ հանդես էի գալիս ոչ միայն որպես հմայիչ ու սեթեվեթող կին, այլև մարդ, ով ունի նաև բազում թերություններ եվ հոգեկան խնդիրներ, կարիք ունի հավատարիմ ու անկեղծ ընկերոջ: Նա ինձ պաշտում էր, մեծարում: Նա միակ մարդն էր աշխարհում, ում հետ բավարարվում էին իմ կանացի ինքնասիրության ամենանուրբ ու խոցելի կողմերը: Մեր ընդհանուր ընկերները հաճախ էին մեզ առանձին հարցնում, թե իրականում մեր հարաբերություններն ինչ են՝ սե՞ր, թե՞ ընկերություն:
Եվ դժվար էր հավատալ, որ դա պարզապես անկեղծ ու ջերմ հարաբերությունների մի շղթա է, որը զերծ է այլ շեշտադրումներից:
Այդ օրն ընկերս հրավիրել էր նաև մի երիտասարդի, ում մինչ այդ երբեք չէի տեսել: Ընկերս նրան ընդհանուր ներկայացրեց բոլորին՝ որպես իր դասընկեր: Անկեղծ ասած, ես մի փոքր զարմացա, որ նա մեզ առանձին չծանոթացրեց: Սովորաբար նա ինձ առանձին բարձրության վրա էր ներկայացնում իր ծանոթներին ու ընկերներին, և դա անչափ շոյում էր ինձ: Բացի այդ, ես ինքս էլ էի ուզում ծանոթանալ այդ տղայի հետ, քանի որ հենց սկզբից նա ինձ գրավեց իր տարօրինակ ու անսովոր պահվածքով:
Խնջույքն աստիճանաբար թեժանում էր: Բոլորն ինքնամոռաց պարում էին, բայց նա ոչ ոքի չէր նկատում և ոչնչի չէր խառնվում: Ծխախոտի ամպի միջից միայն նրա անտարբեր ու ցրված հայացքն էի տեսնում: Ընկերս նկատեց, որ նրան եմ նայում, մոտեցավ ինձ.
- Ինչու՞ չես պարում, մի՞թե այսպիսի գեղեցկուհին կարող է մենակ մնալ,- ձեռքս նուրբ բռնելով ու ժպտալով՝ հարցրեց նա:
- Ես մենակ չեմ, ահա այն երիտասարդի հետ եմ,- հանգիստ պատասխանեցի ես:

Շարունակելի

Dayana
10.10.2006, 08:42
Ամեն ինչ թվում եր այնքան հեշտ ու գեղեցիկ ....
Բայց ահա մի մութ օր դա սկսվեց :Մենք այն չենք ասում բարձրաձայն : Մենք չեինք ել կարող հրաժեշտ տալ միմիյանց , դա անհնար էր... Ես ծնողներիս հետ նավով մեկնեցի Ֆրանիսիա : Քանի վոր մենք սերվում էինք Զենգի բեկի տոհմից և մեր ընտնիքում բոլորն էլ խոսում էին Ֆրանսերեն , մենք դժվարութուններ չունեինք մեր նոր բնակավայրում :
Սակաըն ես վոչինչ չգիտեի Արթուրի մասին : Գիտեի միաըն որ նրա հայրը մահել էր շատ վաղ , երբ Արթուրը նոր էր լույս աշխարհ եկել և որ նա էր մորն օգնում: Սակայն այդ օրերին ուր էր գնացել նա կամ արդյոք փրկվել էր նրա ընտանիքը ես չգիտեի....

Մի օր ընկերներիցս մեկն ինձ հրավիրեց թատրոն… Ես չէի ուզում գնալ բայց ծնողներս շատ պնդեցին. Ի վերո մենք գնացինք… Թատրոնի շենքը դտնվում էր Սենտ-Իվեն փողոցում, տիկին Բոտյեի տան դիմաց : Տիկին Բոտյեն աjն կանացից էր, ովքեր միշտ գտնվում էն իրադաձությունների կենտրոնում: Նրա տանն էին հավաքվում Փարիզի բոլոր ՛ասպետները՛ և նրանց անվերջ ՛մլավող՛ կանայք ու աղջիկները: Ահա այդ թատրոնում ես պատրաստվում 1ի տեսնել վերոհիշյալ մարդկանց, որոնք ինձ այնքան էլ հաճելի չէին: Սկայն եթե ուզում ես մնալ ՛բարձր հասարակության՛ մեջ, պիտի ժպտաս այդ հասարակության բոլոր անդամներին :

Ամեն ինչ անցավ շատ հանգիստ, ես կարծես ինտեգրվել էի այդ հասարակությանը , երբ դռան շեմին հանդիպեցի մի երիտասարդի վերն ինձ ժպտում էր այնքան խորհրդավոր , որ մարմնովս սարաուռ անցավ: Այո , դա նա էր…
Չէի կարողանում բառ իսկ արտահայտել : մենք բարեվեցինք անծանոթների նման և նույնիսկ հեռախոսահամարներով չփոխանակվեցինք:
Ամբողջ գիշեր լաց լինլուց հետո ես ահավոտ տենդով հիվանդացա: Ծնողներս քուն չունեին, խնամում էին ինձ հերթափոխով: Մայրս այդ երկու շաբաթվա ընթացքում ծերացավ , իսկ հորս գլուխը ծածկվեց սպիտակ մազերով…
Հիվանդության պատճառն անհայտ էր…

Համոզված եմ որ ես չէի լավանա եթե ծնողներիս չխղճայի :
Այդ հիվանդության պատճառը ՆԱ էր , ավելի շուտ հիշողությունները մեր անցած օրերի մասին , երբ երեկոները ժամերով թափառում էինք մեր տան ետնամասի այգում, որտեղ արևամուտին այնքան տաքուկ էր լինում, ծաղիկների բույրն այնպես եր տարացվում որ կարծես անհամար հոտավետ նյութեր լինեին միաժամանակ բացված: Ով կարող էր ենթադրել որ այնտեղ ընդհամենը վարդեր էին,շատ վարդեր.......
Երբեկ չեմ մոռանա այն օրը , երբ ինձ մի վարդ նվիրելու համար նրա ամբողջ ձեռքն արյունով ծածկվեց , վարդ , որ ես պահում եմ շուրջ 4 տարի:

Gohar
11.10.2006, 14:41
Ընկերս ցնցվեց իմ տված պատասխանից:Ես երբեք նրան այդպիսի արհամարական և անտերբեր տոնով չէի պատասխանել:Ասածս խոսքերից հետո միայն զգացի, թե ինչ սխալ ձևով պատասխանեցի նրան, բայց սխալս ուղղելու համար ուշ էր…
Իսկ այն տղան այդպես էլ ինձ պարի չհրավիրեց: Ինքնասիրությունս խոցված էր: Մի՞թե հայտնվեց մեկը, որը կարողացավ ինձ անտեսել: Իսկ հոգուս խորքում ես շատ էի ուզում, որ նա ինձ չանտեսեր: Անմիջապես տրամանդրությունս ընկավ:
Տրամադրության անկումը ընկերոջս աչքից չվրիպեց:
-Կարող եմ քեզ հետ զրուցել:
-Այո իհարկե:
-Ի՞նչ է կատարվում քեզ հետ:
–Ոչինչ:
Ձայնս դողում էր, և ընկերս միանգամից նկատեց դա, քանի որ «հինգ մատի պես» ճանաչում էր ինձ: Սակայն չշարունակեց:
Փորձեցի ջնջել այդ տհաճ զգացողությունն ու պարզապես ուզեցի վանեմ նրան իմ տեսադաշտից: Անցավ որոշ ժամանակ: Դա գրեթե հաջողվել էր ինձ, երբ հանկարծ զգացի ինչ որ մեկի սևեռուն հայացքը: Ետ նայեցի և տեսա… նրան: Տարօրինակ հանդարտ հայացք՝ կարծես վերացած իրականությունից և այլ տարածական ու ժամանակային գոտիներում սավառնող: Նա նման չէր բոլորին, և ես դա շատ շուտ հասկացա:
Արհամարհանքով գլուխս շրջեցի՝ փորձելով ցույց տալ վիրավորված աղջկական ինքնասիրությունս: Մոտեցավ ինձ, առաջարկեց պարել: Ուզեցի մերժել, բայց չկարողացա: Մտածեցի, թե երևի զղջացել է իր «հիմար» պահվածքի համար: Եվ ահա, ինքս իմ սկզբունքների առաջ մաքուր լինելու համար ինձ համոզեցի, թե նրա հետ պարում եմ միայն իմ վրդովմունքը ցույց տալու և նրան այն նույն վիճակի մեջ դնելու համար, ինչը ես էի զգացել մի քանի րոպե առաջ:
Ձեռքս ափի մեջ առավ, իրանս նուրբ գրկեց: Ես գրեթե զգում էի նրա շնչառությունը: Անցավ մի քանի րոպե, բայց նա ոչինչ չէր խոսում: Ես զարմացած էի: Սպասում էի, որ նա գոնե մի բառ կասի, բայց նա կարծես չէր էլ զգում իմ ներկայությունը: Երաժշտությունն արդեն ավարտին էր մոտենում, երբ նա ձեռքս բաց թողեց և ուղիղ աչքերիս մեջ նայելով և շեշտելով յուրաքանչյուր վանկը՝ ասաց. «Շնորհակալություն»: Ես խճճվել էի: Փորձում էի անտարբեր ձևանալ, սակայն դա դրսևորվում էր ընդգծված արհամարհանքով և նյարդային նոտաներով, ինչը նա հոյակապ տարբերում էր անտարբերությունից և փոխարենը՝ հեգնախառն ժպտում: Որոշեցի պարզապես չնկատել նրան, փորձեցի խառնվել ընդհանուր հոսանքին, մի կում գինի ըմպել ու զվարճանալ, բայց ակնհայտ էր, որ օրս փչացել է:
Խնջույքի հետագա ընթացքում ես ընդամենը մեկ անգամ հանդիպեցի նրա հայացքին, որն ինձ ամեն ինչ ասում էր ու միառժամանակ ոչինչ էլ չէր ասում…
Փոխարենը բազմաթիվ անգամ հանդիպեցի ընկերոջս հայացքներին: Նա ևս այլայլվել էր:
Ի՞նչ էր կատարվում:Մի՞թե իր կյանքի մեջ առաջին անգամ հասկացել էր, որ կորցնում է ինձ:Ոչինչ, ոչինչ չէի հասկանում, ամեն ինչ խառնվել էր…
Խնջույքը գրեթե ավարտվել էր:Սովորության համաձայն, երբ ժամը ուշ էր լինում պարտադիր ընկերս ինձ տուն պիտի հասցներ:Ուստի տրամաբանական է, որ ես ամենավերջում պիտի գնայի:Հրավիրված բոլոր հյուրերը գնացին:Այդ օրը ընկերս միայն իր դասարանցի և կուրսեցի ընկերներին էր հրավիրել, ուստի խնդրել էր ծնողներին, որ տանից գնային, որ կարողանաինք հանգիստ «քեֆ անել»:
Եվ այսպես բոլոր հյուրերը գնացել էին, իսկ ծնողները տանը չէին:Մենք միայնակ էինք:
–Ես քո հետ ուզում եմ շատ լուրջ խոսել: Կարելի՞ է:
–Այո յհարկե:
–Մի՞թե միչև հիմա հավատացել ես, որ ես քեզ համար «պարզ ընկեր» եմ եղել:
–Այո: Ի՞սկ ինչու պիտի չհավատայի:
–Մի՞թե հավատացել ես, որ կյանքում կնոջ և տղամարդու միջև հնարավոր է «պարզ ընկերություն»:Եթե հավատացել ես, ուրեմն չարաչատ սխալվել ես:Կինը և տղամարդը կարող են լինել միայն «Քույր և եղբայր», բայց «պարզ ընկերներ» երբե՛ք:
Գիտես ի՞նչ…Ես քեզ սիրում եմ…Եվ հանկարծ մտքիդ ծայրով չանկացնես, որ սրանք խմած մարդու խոսքեր են:Ո՛չ, ես իսկապես սիրում եմ քեզ:
–Իսկ ես քեզ չեմ սիրում,- շատ հանգիստ և արհամարական տոնով պատասխանեցի ես, պարզ գիտակցելով, որ այդ խոսքերովս դանակի հարվածներ եմ հասցնում նրան:
Նա ինձ էր նայում՝ գերմարդկային ճիգ գործադրելով, որ զսպի իրեն և էլ ոչինչ չասի:Ճիգ էր գործադրում լեզվի վրա, բայց զգացմունքների վրա նույն բանը անել չէր կարող…
Հանկարծ նա գրկեց ինձ և ամուր սեղմեց կրծքին: Մի ողջ հավերժություն թվաց ինձ այդ հպումը, բայց չփորձեցի վանել նրան ինձանից: Նա հեկեկում էր, երբեք չէի տեսել, որ տղամարդը լաց լինի կնոջ գրկում:
Երկուսս էլ զգում էինք, որ խորտակվել է այն, ինչը երկար ժամանակ կապել է մեզ միմյանց՝ անխախտելի մի դաշնություն, որը բնորոշ չէ տղամարդուն ու կնոջը, եթե նրանց միջև սեր չկա: Ես խղճում էի ընկերոջս: Ես տառապում էի երկու իրարամերժ ու հզոր զգացմունքների միջև, որոնք այդ պահին հավասարապես անհրաժեշտ էին ինձ: Ես փորձեցի մեղմել իմ տված ցավը, որը դեռ ենթագիտակցորեն էի զգում, սակայն ինձ ևս անհրաժետ էր մենակ մնալ ու վերլուծել իրավիճակը:Ուստի ընկերոջս խնդրեցի, որ ինձ տուն տանի:

Շարունակելի…

kiki
11.10.2006, 18:31
Գոհար, այս պատմությունը դու՞ ես գրել, թե՞ ինչ որ մեկի գրվածն ես այստեղ հավաքում ...

Gohar
12.10.2006, 11:52
Գոհար, այս պատմությունը դու՞ ես գրել, թե՞ ինչ որ մեկի գրվածն ես այստեղ հավաքում ...

Kiki այս պատմությունը կա, բայց շատ հասարակ ձևով է գրված:Ես միայն գեղարվեստական մասն եմ զարգացնում և գրում եմ այստեղ:

Gohar
13.10.2006, 17:23
… Ընկերոջս տանից մինչև մեր տուն ընդամենը քսան րոպեի ճանապարհ էր:Քսան րոպե…Ի՜նչ կարճ է թվում…
Տուն վերադառնալիս բացարձակապես ոչինչ չխոսեցինք, ոչ մի բառ:Այս հարատև թվացող լռությունը խախտվեց միայն այն ժամանակ, երբ հասանք մեր տան մոտ.
–Հաջողություն:
–Հաջող:
Ահա այսպիսի անորոշ վիճակում էլ մտա տուն:Տուն մտնելու առաջին իսկ պահից նկատեցի, որ հյուրասենյակի սեղանի վրա ծաղիկներ կաին: Երբ տանից դուրս էի եկել դրանք չկաին:«Ի՞նչ ծաղիկներ են, որտեղի՞ց»,- սրանք առաջին մտքերն էին, որ պաշարեցին ինձ այդ վայրկյանին:Արագ մոտիկացա ծաղկեփնջին…Ծաղկեփնջի մեջ երկտող կար.«Այսօրվա տանգոն ինձ անմոռանալի զգացմունքներ պարգևեց
»…
Օ՜, ոչ, սա արդեն չափազանց էր:Ինձ մնում էր միայն մեկ բան անել՝ ընդունել քնաբեր հաբ, այլապես կարող էի անորոշությունից խենթանալ:
Հաջորդ օրը, երբ արթնացա, նախորդ օրվա համաեմատ, շատ ավելի սթափ վիճակում էի:
Փորձեցի վերլուծել, թե ինչ էր կատարվում, բայց այդպես էլ ոչ մի հարցի պատասխան չկարողացա գտնել:
Միակ բանը, որ վստահ գիտեի, դա այն էր, որ ընկերոջս խղճում էի…
Քիչ անց դադարեցի մտածել ընկերոջս գոյության մասին: Ինձ սկսեց միայն մի միտք տանջել՝ ծաղկեփունջն ու դրանում գրված երկտողը…
Չգիտեմ՝ որքան ժամանակ էր անցել, հանկարծ հեռախոսի ձայնն ինձ սթափեցրեց: Վազեցի վերցնելու, բայց չգիտես ինչու՝ կանգ առա: Սիրտս արագ բաբախում էր: Զանգը շարունակվում էր, բայց ես կարծես անզոր էի պատասխանելու: Զանգը դադարեց: Ես խենթի պես վերցրի լսափողը, բայց արդեն ձայն չկար: Ես հեկեկում էի, դա էր իմ փրկությունը: Մի քիչ հանգստացա, բայց կրկին հայացքս սևեռվեց հեռախոսին: Ես սպասում էի, բայց զանգ չկար: Անցավ մի քանի րոպե, որն ինձ մի ողջ հավերժություն թվաց: Ես գրկել էի Տիրամոր նկարը և աղերսում էի, որ հրաշք կատարվի: Գիտակցում էի, որ եթե այդ զանգն ուշանա կամ այլևս չկրկնվի, ես կխելագարվեմ:
Հանկարծ հեռախոսը նորից զանգեց: Հափշտակեցի լսափողը, սակայն չէի համարձակվում խոսել, մյուս կողմում ևս լռություն էր: Մի քանի վայրկյան անց լռությունը խախտեցի, որովհետև ինձ չէի ների, եթե նա ցած դներ լսափողը:
- Խոսե՛ք…….(լռություն էր)… ես քեզ լսում եմ, ուզում եմ, որ խոսես, դա ինձ համար կարևոր է, հասկանու՞մ ես:
Ես պատրաստ էի ժամերով իմ ձեռքում պահել անարձագանք լսափողը, միայն թե գոնե նրա շունչը զգայի: Սակայն ինչու՞ էի կարծում, թե զանգողը նա է:Չ՞է, որ այդ օրը ընկերոջս հետ էլ էի տանգո պարել:
Հանկարծ մի ծանոթ ձայն խախտեց լռությունը.
- Ինչպե՞ս ես…
Ընկերս էր: Միակ բանը, որ կարողացա ասել, հետևյալն էր.
- Ասա՛, նա՞ էր ծաղիկներն ուղարկել:
Նորից լռություն: Մի քանի րոպե անց շարունակեց, կարծես հարցս չէր էլ լսել.
- Դու հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ զգում: Դու երբեք չես կարող սիրել, քո նպատակը միայն սիրո խոստովանություն կորզելն է, իսկ դրանից հետո դու կարող ես տրորել ամեն ինչ, քո մարմնում սիրտ չկա, դու………
Խեղ՜ճ իմ ընկեր, եթե իմանաիր, թե այդ խոսքերովդ ինչ ցավ էիր պատճառում ընկերուհուդ…
Նրա կորուստն ինձ համար ծանր էր…Ես համոզված էի, որ նա այլևս ինձ չի զանգի:Համոզված էի, որովհետև նրան շատ լավ էի ճանաչում:Ընկերս խրված էր հանցագործ աշխարհի մեջ, իսկ այս աշխարհի մեջ գտնվող մարդիկ, որքան էլ զգացմունքային լինեն, միևնույն է, նրանց համար «թասիբն» համար առաջինն է կյանքում:
Ես չէի ուզում կորցնել ընկերոջս:Նա այն բացառիկ մարդկանցից էր, որ կարողանում էր ինձ ապացուցել, որ ես շատ հարցերում սխալ եմ…Նրա բնավորության այս գծի համար պաշտում էի նրան:Պաշտում էի նաև այն դիմելաձևը, որով նա ինձ դիմում էր՝ «բալես»:Իրոք այդ անձնավորությոն կողքին ես ինձ երեխա էի զգում:Շատ ու շատ կետեր կային, որոնց համար համար պաշտում էի ընկերոջս, պաշտում էի, բայց չէի սիրում…
Այդ օրերին հոգեբանորեն գտնվում էի շատ ծանր վիճակում:Նախ կորցրել էի ամենահարազատ ընկերոջս, հետո էլ «նրան»:Արցունքներն էին իմ միակ սփոփանքը…
Ընկերոջս հետ հանդիպեցի շաբաթներ անց:…Պատահաբար…փողոցում…
Նա փոխվել էր, սակայն նույնն էին մնացել նրա աչքերը, նրա հայացքը…

Gohar
13.10.2006, 18:19
–Բարև,- ասաց նա, իր թախծոտ աչքերով շեղակի հայացք գցելով ինձ վրա:
–Բարև, մեքենայաբար կրկնեցի ես, մտքերով դեպի այն անկրկնելի անցյալը, երբ նա առաջին անգամ այդ նույն հայացքով նայել էր ինձ:Ինձ ստիպելով ասեցի.
–Փոխվել ես:
Ի հեճուկս ինձ նա չոչինչ չպատասխանեց, սակայն չէր էլ պատրաստվում հեռանալ:
Ես ինձ հազիվ էի զսպում, ոչինչ չէի կարողանում ասել, նրա հայացքը կապել էր լեզուս:
Հանկարծ ինչ, որ բան սրտիցս պոկվեց:Հանկարծակի մղումով ուզեցա նրան ասել ամեն ինչ:Առանց մտածելու բերանիցս թռավ.
–Ների՛ր:
Նա միանգամից ցնցվեց:Չգիտեմ ինչու ասեցի հենց այդ բառը:Գ՞ուցե դա սրտումս էր կուտակված:Գու՞ցե ափսոսանքի ու զղջումի արտահայտություն էր…Չգիտեմ…
–Ինչու՞:
–Մի՞թե չես հասկանում, կրկնեցի ես, նրա հայացքից ասես քաջալերված:
–Ինչու՞ ես դա հիմա ասում:Հիմա, երբ այսքան ժամանակ է անցել:
–Գիտեմ, որ այս խոսքերս ասելու համար ուշ է:Բայց, եթե չասեի գուցե ամբողջ կյանքումս ինձ չներեի:
–Ո՛չ, ուշ չէ:Ես առայսօր սիրում եմ քեզ:Ի՞սկ դու…Մ՞իթե մոռացել ես նրան:Մ՞իթե ի վերջո հասկացել ես, որ նա քեզ արժանի անձնավորություն չէր:
Ընկերոջս դիմաց այնպես է ինձ պահում, կարծես ինձ համար արդեն միևնույն էր նա և նրան վերաբերվող ցանկացած թեմա:Բայց ո՛չ, ես հոգուս խորքում վառվում էի ցանկությունից, միայն թե իմանայի, թե ինչի համար նա ինձ արժանի չէր:Ամբողջ հոգովս ուզում էի, որ ընկերս այնպիսի մի փաստարկ ներկայացնի, որ իրենից բացի ես էլ զգաի, որ նա ինձ արժանի չի:Ուզում էի վերջնականապես ազատվել ինձ կրնկակոխ հետևող այդ ստվերից:
–Մի՞թե չէիր նկատել նրա աչքերի տարօրինակ կարմրությունը:
Այո իսկապես նրա աչքերը կամիր էին… Ի՞նչպես ուշադրություն չէի դարձրել այդ հանգամանքի վրա:
–Մ՞իթե չզգացիր, որ նա ուռած էր:
Թևերս թուլացան, ոտքերս սկսեցին դողալ, գիտակցությունս մթագնեց…
Երբ գիտակցությունս փոքր ինչ լուսավորվեց ընկերս ինձ ամուր գրկել:Այնքան ամուր էր գրկել, կարծես ես ուզում էի փախչել իր գրկից, բայց նա չէր թողնում:Բայց, ո՛չ…Ես ամենևին էլ փախչելու մտադրություն չունեի, ինձ հենց այդ գիրկն էր պետք…
Հավատու՞մ եք, որ խղճահարությունից կարող է ծնվել սեր:Ես որպես այս զգացմունքը ապրած մարդ, հավատացնում եմ ձեզ, այո՛ խղճահարությունից կարող է ծնվել սեր…
Այսօր ես շնորհակալ եմ աստծուն, որ ինձ շնորհել է կյանք:Շնորհակալ եմ աստծուն, որ այս կյանքում ունեմ իմ ուրույն տեղը:Ի վերջո շնորհակալ եմ աստծուն, որ ինձ նվիրել է երջանկության մի անսպառ զամբյուղ, որի մեջ զետեղված պտուղներից ճաշակում եմ ամեն օր:

Esmeralda
13.10.2006, 21:38
Այս դեպքն իմ կարծիքով բացառություններից է... խղճահարությունից սեր.... չեմ հավատում...
բայց լավն էր... հետաքրքիր էր...

Ուլուանա
13.10.2006, 21:57
Այս դեպքն իմ կարծիքով բացառություններից է... խղճահարությունից սեր.... չեմ հավատում...
բայց լավն էր... հետաքրքիր էր...
Չեմ կարծում, թե բացառություններից է. հավատա, այդպես շատ հաճախ է լինում, ուղղակի դրա մասին սովորաբար շատ չեն խոսում այն մարդիկ, ովքեր այդպես են սիրել ու սիրվել։ ;) Իմ կարծիքով, այդ անցումը (խղճահարությունից դեպի սեր) չափազանց բնական է բացառություն լինելու համար, ճիշտ այնպես, ինչպես ատելությունից դեպի սեր անցումը...

Esmeralda
13.10.2006, 22:23
Չգիտեմ.. գուցե ճիշտ եք ասում... բայց դեռևս նման բանի չեմ հանդիպել.. չնայած... մի ժամանակ բոլորը մտածում էին, թե ես մի մարդու խղճահարությունից դրդված եմ սիրում.... բայց իմ կարծիքով այդպես չէր...:oy

StrangeLittleGirl
13.10.2006, 22:43
Վա՜յ, որ ինձ խղճահարությունից սիրեն, կմեռնեմ

bounty
16.10.2006, 20:22
Վա՜յ, որ ինձ խղճահարությունից սիրեն, կմեռնեմ:think


դա խղճահարություն չէր, ուղակի հաßվարկ էր…ավելի լավ է մնար իր հին ընկերոջ հետ քան միայնակ.

StrangeLittleGirl
16.10.2006, 20:42
դա խղճահարություն չէր, ուղակի հաßվարկ էր…ավելի լավ է մնար իր հին ընկերոջ հետ քան միայնակ.
Հա՛, ոնց որ ճիշտ ես ասում: Աչքիս էդ աղջիկը ինքը իրան խաբում էր:

Gohar
16.10.2006, 22:44
:think
դա խղճահարություն չէր, ուղակի հաßվարկ էր…ավելի լավ է մնար իր հին ընկերոջ հետ քան միայնակ.

Անմիջապես երևում է, որ պատմությունը կարդալիս չես մտնել այն հոգեվիճակի մեջ, ինչ այդ աղջիկն է ապրել այդ պահին:Եթե զգացած լինեիր, թե այդ աղջիկն ինչ է զգացել, ապա կզգաիր, որ աղջիկը այդ պահին հաշվարկի մասին չէր էլ կարող մտածել:Նրան այդ պահին պետք էր մեկը, որն իրեն կխրախուսեր:
Աղջկա և տղայի միջև սերը հետո ծնվեց:
Ուրեմն այսպես՝ աղջիկը սկզբանական շրջանում խղճում էր տղային, հետագայում՝սիրեց:Չեղա՞վ խղճահարությունից ծնված սեր:

Riddle
17.10.2006, 13:04
Gohar ջան, չես նեղանա չէ՞, եթե ասեմ, որ դուր չեկավ. շատ էր պրիմիտիվ: Այս պատմությունը համառոտ կարելի է այսպես ներկայացնել. աղջիկը հրաշալի զգում էր, որ տղային դուր է գալիս բոլորովին ոչ որպես ընկեր, ու նրան արդեն նվաճված աշխարհամաս էր համարում, դրա համար էլ չէր հետաքրքրվում նրանով որպես տղայի: Ցանկացավ նվաճել այն հյուր եկած տղային, որովհետև շատ ինքնավստահի մեկն էր, ուզում էր համոզվել իր ուժերի վրա, որոնք սակայն այս դեպքում նրան դավաճանեցին, ինքն էլ դրանից կատաղեց, այդ պատճառով էլ սկսեց կոպտել ընկերոջը. մարդկային մի տիպ կա, որոնք այդպես վարվում են այն մարդկանց հետ, որոնց սիրո վրա չեն կասկածում, ու վստահ են, որ երբեք նրան չեն կորցնի, նա միշտ ի վիճակի կլինի ներել իրենց: Տղային էլ սկսեց խղճալ, որովհետև սխալմամբ ինքն իրեն արդեն տղամարդկանց սրտերը նվաճող անպարտելի թագուհի էր զգում, ավելի բարձր նրանից: Հետո տղային կորցրեց, այն մեկն այդպես էլ անհետացավ, ինչպես կարելի էր կարծել, ու ինքը մենակ մնաց: Ժամանակ անց հանդիպեց ընկերոջը, լսեց ճակատագրական նախադասությունն այն տղայի մասին, որ նա «ուռում է», հասկացավ, որ այն տղայի հանդեպ չպիտի հույսեր ունենա, ու որ նա իրեն պետք չէ «այդպես ուռող» (հետաքրքիր է, այդպես միանգամից ո՞ւր կորավ նրա անմոռաց սերն այդ անծանոթի հանդեպ), հասկացավ նաև, որ իր նախկին ընկերոջը վերադարձնելու ճիշտ ծամանակն է, ու վճռականորեն նրա գիրկն ընկավ: Այստեղ խղճահարություն չկա, ամենասովորական հաշվարկ է: Եվ ընդհանրապես, չեմ կարծում, որ խղճահարությունից երբևէ հնարավոր է սեր ծնվի: Պարզապես մարդիկ հաճախ «նախասիրային» քնքշանքը, համակրանքը, դիմացինին օգնելու, պաշտպանելու զգացողությունը, դիմացինի անպատասխան սիրուց հուզվելը շփոթում են խղճահարության հետ:
Ավելացնեմ նաև, որ և անինքնասեր տղան, և հաշվարկասեր աղջիկն ինձ մոտ հակակրանք առաջացրեցին: Ներիր::pardon

Gohar
17.10.2006, 15:18
Իսկ հետաքրքիր է ինչու՞ պիտի նեղանամ:
Ցանկացած մարդ ունի երևույթների ընկալման իր հայացքները:Դու ներկայացրել էր քո հայացքները:Այդեղ նեղանալու ոչինչ չկար::)
Միայն մեկ բան կարող եմ ասել, այս հարցի մեջ իմ և քո հայացքները խստիվ տարբերվում էին:

kiki
17.10.2006, 16:11
Riddle , իսկ ես բոլորովին այլ մեկանբանություն կտայի , շատ խիստ ես ներկայացրել ... չեմ կարծում, որ սյուժեն այդքան պրիմիտիվ էր, ինչես դու ներկայացրեցիր ...
մեկ էլ , այդքան շուտ մոռանալու հետ էլ համաձայն չեմ , իմ կարծիքով դա հրապուրանք էր , հաստատ նա որոշ ժամանակ նրան հիշելու էր , ու ընկերոջը սիրելն էլ այդքան շուտ չէի լինելու , պարզապես Գոհարը այդ մասը արդեն չէր նկարագրել ...
բայց մի հարցքում հետդ համաձայն եմ, իմ կարծիքով խղճահարությունից չի կարող սեր ծագել, պարզապես այդ աղջկան թվում էր որ նա խղճում է տղային, իրականում այդպես չի ... կամ էլ դա ինքնախաբեության մի ձև էր ...

Gohar
17.10.2006, 19:27
Երևի հիմա էլ ես ներկայացնեմ այն կետերը, որոնց հետ համաձայն չեմ:


Gohar ջան, չես նեղանա չէ՞, եթե ասեմ, որ դուր չեկավ. շատ էր պրիմիտիվ:

Ճիշտն ասած միտքդ պարզ չէր:Չհասկացա հատակապես ինչն էր քեզ համար պրիմիտիվ՝գրելաո՞ճը, թե պատմությու՞նը:Ամեն դեպքում երկուսին էլ պատասխանեմ:
Սկսեմ գրելաոճից:Այս պատմությունը գրելիս ես չէի մտածում մտքերս բարդեցնելու մասին:Ինձ համար կարևորը, այս պատմությունը գեղեցիկ ձևով ներկայացնելն էր, բայց եթե ասես չի ստացվել, չեմ զարմանա, քանի որ ինձ առաջին անգամ եմ փորձում այս բնագավառում:
Ինչ վերաբերվում է պատմությանը, ասեմ, որ երբ ես կարդում եմ մի պատմություն, որի մեջ ներառված նախադասությունների 90%-ը իրենից ներկայացնում է զգացմունք, ապա նմանատիպ պատմություններն ինչ համար պրիմիտիվ լինել չեն կարող :


Այս պատմությունը համառոտ կարելի է այսպես ներկայացնել. աղջիկը հրաշալի զգում էր, որ տղային դուր է գալիս բոլորովին ոչ որպես ընկեր, ու նրան արդեն նվաճված աշխարհամաս էր համարում, դրա համար էլ չէր հետաքրքրվում նրանով որպես տղայի: Ցանկացավ նվաճել այն հյուր եկած տղային, որովհետև շատ ինքնավստահի մեկն էր, ուզում էր համոզվել իր ուժերի վրա, որոնք սակայն այս դեպքում նրան դավաճանեցին, ինքն էլ դրանից կատաղեց, այդ պատճառով էլ սկսեց կոպտել ընկերոջը. մարդկային մի տիպ կա, որոնք այդպես վարվում են այն մարդկանց հետ, որոնց սիրո վրա չեն կասկածում, ու վստահ են, որ երբեք նրան չեն կորցնի, նա միշտ ի վիճակի կլինի ներել իրենց: Տղային էլ սկսեց խղճալ, որովհետև սխալմամբ ինքն իրեն արդեն տղամարդկանց սրտերը նվաճող անպարտելի թագուհի էր զգում, ավելի բարձր նրանից: Հետո տղային կորցրեց, այն մեկն այդպես էլ անհետացավ, ինչպես կարելի էր կարծել, ու ինքը մենակ մնաց:

Այնպես ես նկարագրել, ոնց որ էդ աղջկիկը իրոք էդ զգացումներն է ապրել, որը որ դու ես գրել: Վստահաբար կարող եմ քեզ ասել, որ դու հաստատ չես կարա զգաս, թե էդ աղջիկն ինչ է զգացել:Գրառմանդ այս մասը գրելուց հետո խիստ անհրաժեշտություն էր զգացվում, որ շեշտեիր, որ դա քո անձնական կարծիքն է:


Ժամանակ անց հանդիպեց ընկերոջը, լսեց ճակատագրական նախադասությունն այն տղայի մասին, որ նա «ուռում է», հասկացավ, որ այն տղայի հանդեպ չպիտի հույսեր ունենա, ու որ նա իրեն պետք չէ «այդպես ուռող(հետաքրքիր է, այդպես միանգամից ո՞ւր կորավ նրա անմոռաց սերն այդ անծանոթի հանդեպ),

Իսկ հետաքրքիր է գրառմանս հատկապես, որ հատվածում ես կարդացել, որ նա այդ տղային սիրում էր:


հասկացավ նաև, որ իր նախկին ընկերոջը վերադարձնելու ճիշտ ծամանակն է, ու վճռականորեն նրա գիրկն ընկավ:

Այդ աղջիկը այդքան էլ շուտ տղայի գիրկը չընկավ:Ինչպես ասաց Kiki-ին, ես այդ մասերն արդեն չէի նկարագրել, քանի որ պատմությունը տեղից է շատ էր երկարել:Ուղղակի պատմությանը հակիրճ ավարտ էի տվել համատեղ ցույց տալով, թե վերջում ինչ է եղել:Ճիշտն ասած bounty-ի և քո գրածներից հետո ես մտածեցի, որ երևի գրածս այդ միտքը լավ չի հասկացվել, իսկ kiki-ի գրառումից հետո այլ եզրահանգման եկա՝մարդ կա հասկացել է, մարդ էլ կա չի հասկացել:


Այստեղ խղճահարություն չկա, ամենասովորական հաշվարկ է: Եվ ընդհանրապես, չեմ կարծում, որ խղճահարությունից երբևէ հնարավոր է սեր ծնվի: Պարզապես մարդիկ հաճախ «նախասիրային» քնքշանքը, համակրանքը, դիմացինին օգնելու, պաշտպանելու զգացողությունը, դիմացինի անպատասխան սիրուց հուզվելը շփոթում են խղճահարության հետ:

Այս կետը ես էլ չգիտեմ:Նմանատիպ զգացմունք չեմ ապրել:


Ավելացնեմ նաև, որ և անինքնասեր տղան, և հաշվարկասեր աղջիկն ինձ մոտ հակակրանք առաջացրեցին: Ներիր:

Անկեղծ ասած ես չհասկացա, թե քո տեսանկյունից , տղայի անիքնասիրությունը ինչում էր կայանում:
Ինչ վերաբերվում է քեզ մոտ հաշվարկասեր աղջկա հակակրանք առաջացնելուն , ապա ասեմ, որ ինձ մոտ լրիվ հակառակն է, այսինքն՝ ինձ մոտ հակակրանք են առաջացնում այն աղջիկները, որոնք իրրենց քայլերը կատարելուց առաջ հաշվարկ չեն անում:

kiki
17.10.2006, 19:43
Riddle , չհասկացա ի՞նչը ստիպեց քեզ տղային անինքնասեր համարել ... քո կարծիքով սիրելն ու արտահայտվելը անինքնասիրությու՞ն է ...

Riddle
17.10.2006, 22:25
Ճիշտն ասած միտքդ պարզ չէր:Չհասկացա հատակապես ինչն էր քեզ համար պրիմիտիվ՝գրելաո՞ճը, թե պատմությու՞նը:
Պրիմիտիվ էր ստեղծագործության իմաստը: Այն, ինչ կյանքում հետաքրքիր է, շատ հնարավոր է, որ նույնությամբ ստեղծագործության տեսքով ներկայացնելուց սովորական, առօրյա, անհետաքրքիր պատմության թվա:

Այնպես ես նկարագրել, ոնց որ էդ աղջկիկը իրոք էդ զգացումներն է ապրել, որը որ դու ես գրել: Վստահաբար կարող եմ քեզ ասել, որ դու հաստատ չես կարա զգաս, թե էդ աղջիկն ինչ է զգացել:Գրառմանդ այս մասը գրելուց հետո խիստ անհրաժեշտություն էր զգացվում, որ շեշտեիր, որ դա քո անձնական կարծիքն է:
Կարծում էի, որ եթե ես եմ գրել, կասկած չի առաջանա, որ կարծիքը Շեքսպիրն է հայտնել, կամ Գոհարը: Այո, ես գրել եմ իմ կարծիքը, իմ տպավորությունները: Ինչո՞ւ ես սրդողում: Դու միայն գովասանքի՞ էիր սպասում:

Իսկ հետաքրքիր է գրառմանս հատկապես, որ հատվածում ես կարդացել, որ նա այդ տղային սիրում էր:
«Անմոռաց սեր»-ը բառացի մի հասկացիր, ես նրա ուժեղ զգացմունքները նկատի ունեի, որոնց մասին հենց դու էիր գրել. այդ երեկույթի նրա տվայտանքները, պարի կանչվելու ջերմեռանդ ցանկությունը, ծաղկեփունջը ստանալու հուզմունքը, հաջորդ օրվա զանգի պատճառով առաջացած հիստերիան…

Այդ աղջիկը այդքան էլ շուտ տղայի գիրկը չընկավ:
Մի՞թե ես ասացի, որ նա շուտ տղայի գիրկն ընկավ: Այ, եթե շուտ ընկներ, այս դեպքում չէի ասի, որ հաշվարկված էր:

Անկեղծ ասած ես չհասկացա, թե քո տեսանկյունից , տղայի անիքնասիրությունը ինչում էր կայանում:
Նրանում, որ ընդունեց իրեն ժամանակին մերժած, վիրավորած աղջկան, որն ի վիճակի էր նրան գիտակցաբար խոցել իր բառերով, վերաբերմունքով: Սա էլի քո տողերից եմ ասում, ոչ թե հորինում.
-Իսկ ես քեզ չեմ սիրում,- շատ հանգիստ և արհամարական տոնով պատասխանեցի ես, պարզ գիտակցելով, որ այդ խոսքերովս դանակի հարվածներ եմ հասցնում նրան:
Կամ այս երկխոսությունը.
- Ինչու՞ չես պարում, մի՞թե այսպիսի գեղեցկուհին կարող է մենակ մնալ,- ձեռքս նուրբ բռնելով ու ժպտալով՝ հարցրեց նա:
- Ես մենակ չեմ, ահա այն երիտասարդի հետ եմ,- հանգիստ պատասխանեցի ես:
Ընկերս ցնցվեց իմ տված պատասխանից:Ես երբեք նրան այդպիսի արհամարական և անտարբեր տոնով չէի պատասխանել:
Այս և նմանատիպ «մանրուքներն» ինձ համար կարևոր են պատկերացրու: Քեզ արժանի, քեզ գնահատող մարդը երբեք չպիտի գիտակցաբար վիրավորի քեզ, և չպիտի քեզ ընտրի միայն այն պատճառով, որ ուրիշի հետ չստացվեց:

Ինչ վերաբերվում է քեզ մոտ հաշվարկասեր աղջկա հակակրանք առաջացնելուն , ապա ասեմ, որ ինձ մոտ լրիվ հակառակն է, այսինքն՝ ինձ մոտ հակակրանք են առաջացնում այն աղջիկները, որոնք իրրենց քայլերը կատարելուց առաջ հաշվարկ չեն անում:
Բնականաբար այսքանից հետո չես զարմանա, երբ ասեմ, որ այս հարցում իմ չափանիշները բոլորովին տարբեր են::)

Իսկ ես Riddle-ի հետ համաձայն եմ, ուղղակի մի քիչ խիստ է ներկայացրել:
Խիստ եմ ներկայացրել, որովհետև նման պատմությունները ներվերիս ազդում են::oy

kiki
17.10.2006, 22:32
Riddlе , հասկանում եմ որ աղջիկը շատ վատ է վարվել տղայի հետ ու ես նրան չեմ արդարացնում, բայց երիտասարդին ես անինքնասեր համարել չեմ կարող, նրա արաքը ունի մի պարզ բացատրություն ՝ սեր ...

Riddle
17.10.2006, 22:42
Riddlе , հասկանում եմ որ աղջիկը շատ վատ է վարվել տղայի հետ ու ես նրան չեմ արդարացնում, բայց երիտասարդին ես անինքնասեր համարել չեմ կարող, նրա արաքը ունի մի պարզ բացատրություն ՝ սեր ...
Այ հենց այդ սերը չեմ հասկանում. ինչպե՞ս կարելի է շարունակել սիրել իրեն ոտնահարած մարդուն: Կամ, եթե այդքանից հետո, այնուամենայնիվ դեռ շարունակում է սիրել, ինչպե՞ս կարող է նորից լինել այդպիսի մարդու կողքին, և դեռ մի բան էլ երջանիկ լինել: Մեկ է, հողաթափիկ ինֆուզորիա է, կարծիքս փոփոխման ենթակա չէ:

Ուլուանա
18.10.2006, 10:29
Riddle-ի հետ համաձայն եմ աղջկա հարցում։ Ինձ էլ նա հակակրանք ներշնչեց հենց սկզբից։ Չեմ սիրում ինքնահավան ու գոռոզ մարդկանց, որոնք այնքան են իրենցով տարված ու ինքնասիրահարված, որ իրենց թվում է, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում։ Այդ աղջիկը հենց այդպիսին էր, դրա համար էլ եթե ինչ-որ մեկն իրենով չէր հիանում ու «հանդգնում էր» իր վրա ուշադրություն չդարձնել, դա իր համար մի աննկարագրելի ու աններելի վիրավորանք էր. ինչպե՞ս կարելի է, ինչպիսի՜ հանդգնություն... :o

Բայց ինչ վերաբերում է տղային, ապա սիրելու դեպքում մարդ պատրաստ է լինում շատ բաներ ներել։ Իմ կարծիքով, դա բնական է։ Տղային չեմ մեղադրում։ Բայց աղջիկն իսկապես պատկանում է մարդկային այն տեսակին, որը ես տանել չեմ կարողանում... :[

Riddle
18.10.2006, 14:54
Riddle-ի հետ համաձայն եմ աղջկա հարցում։ Ինձ էլ նա հակակրանք ներշնչեց հենց սկզբից։ Չեմ սիրում ինքնահավան ու գոռոզ մարդկանց, որոնք այնքան են իրենցով տարված ու ինքնասիրահարված, որ իրենց թվում է, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում։ Այդ աղջիկը հենց այդպիսին էր, դրա համար էլ եթե ինչ-որ մեկն իրենով չէր հիանում ու «հանդգնում էր» իր վրա ուշադրություն չդարձնել, դա իր համար մի աննկարագրելի ու աններելի վիրավորանք էր. ինչպե՞ս կարելի է, ինչպիսի՜ հանդգնություն... :o
Բայց ինչ վերաբերում է տղային, ապա սիրելու դեպքում մարդ պատրաստ է լինում շատ բաներ ներել։ Իմ կարծիքով, դա բնական է։ Տղային չեմ մեղադրում։ Բայց աղջիկն իսկապես պատկանում է մարդկային այն տեսակին, որը ես տանել չեմ կարողանում... :[
Ինչ լավ է, որ գոնե մեկը ճիշտ հասկացավ հակակրանքիս պատճառը::)
Տղային ես էլ եմ հասկանում, սիրում է, չեմ հասկանում այն, որ թեկուզ սիրելով նա ներում է անցյալի արհամարհանքը: Այդ ի՞նչ աստիճան պիտի ինքն իրեն չսիրի::think Սիրելի մարդուն կարելի է շատ բան ներել, բայց արհամարհա՞նքը… Միևնույն է, չեմ հասկանում, ու հույս ունեմ երբեք էլ չեմ հասկանա:

bounty
18.10.2006, 21:24
Մի պատմվածք եմ ուզում Ձեզ ներկաըացնել… Չնայած դա երևի պատմվածք չէ, լավ կտեսնեք…


ԲԱՐԵՎ ՍԻՐԵԼԻՍ

Ահա և եկավ մեր երևի թե վերջին հանդիպման օրը…Վաղը դու կմեկնես: Կգնաս, ինձ համար արդեն անվերադարձ:
Ակամա հիßեցի մի օր, երբ նույնպես բաժանվում էինք, սակայն կարճատև: Ես մնացի այս դատարկ, տխուր քաղաքում առանց քեզ: Ապրում էի կարծես երազներով և գալիք ապագայի երջանիկ հույսերով: Սպասում էի քեզ…
Ժամերը օրեր էին թվում, օրերը՛ ßաբատներ… Այժմ զարմանում եմ, թե ինչպես կարողացա այդքան ժամանակ գոյատևել առանց քեզ, առանց ձայնդ լսելու, քեզ տեսնելու …
Եվ եկավ, թվում էր, թե այդքան երջանիկ օրը…
Դու վերադարձար, սակայն արդեն ուրիßինն էիր: Ինչու՞: Ինչու՞ դա պատահեց մեզ հետ:
Ինչու՞ դու այլևս իմը չես, ինձ չես սիրում: Հոգիս քայքայվում էր նմանատիպ հարցերից, սակայն այս մwւթ լաբիրինթոսում չէի գտնում ճիßտ պատասխանը:

ԲԱՐԵՎ ՍԻՐԵԼԻՍ

Թվում էր, թե կմահանամ այն ծանրությունից, որն ընկավ իմ փխրուն ուսերի վրա, և մահն էլ, իր հերթին, ավելի հրապուրիչ, էր քան կյանքն առանց քեզ: Չէի կարում և չէի ուզում ապրել առանց քեզ:
Ամեն օր թվում էր,թե կզանգես, առաջվա նման կհանդիպենք և ամեն ինչ իր ընթացքով կգնա: Բայց չէիր զանգում: Այնքան էի կարոտել քեզ: Ժամանակի հետ հաßտվեցի այդ մտքի հետ, բայց քեզ չմոռացա:
Իսկ երբ տեսա քեզ այդ երկարատև բաժանումից հետո…
Այնքան ծանր էր գիտաքցել, որ առաջ իմն էիր, ինձ էիր սիրում,իսկ այժմ ուրիßին ես սիրում դու: Մի՞թե դու կարող ես երջանիկ լինել նրա հետ: Ծանր է պատկերացնել, որ կարող ես երջանիկ լինել մեկ ուրիßի հետ Չնայած իմ մեծ սիրուն և տառապանքին, քեզ երջանկություն եմ ցանկանում ուրիßի հետ: Եվ վաղը կգնաս: Չգիտեմ ուր կտանեն քեզ ճանապարհները, ճգիտեմ ե՞րբ կդառնաս:
Չգիտեմ, արդյո՞ք կրկին կհանդիպեմ քեզ այս կյանքում, բայց այսօր այս բաժանումը կոտրում է սիրտս, կոտրելով քեզ վերադարձնելու բոլոր հույսերը:
Դու կգնաս, իսկ ես կսպասեմ, չունենալով վերադարձի և ոչ մի հույս: Պարզապես կսպասեմ և կսիրեմ քեզ:
Ցտեսություն, իմ մեծ սեր, իմ թանկագին…

Riddle
18.10.2006, 22:25
Նման է չուղարկված նամակի, որը գրելուց առաջ էլ հեղինակը գիտեր, որ չի ուղարկի, բայց չգրել չէր կարող: Ինչ որ անչափ հուզիչ բան կար::)

bounty
19.10.2006, 20:20
Նման է չուղարկված նամակի, որը գրելուց առաջ էլ հեղինակը գիտեր, որ չի ուղարկի, բայց չգրել չէր կարող: Ինչ որ անչափ հուզիչ բան կար::)
Իրոք, երբ դա գռել էի (3 տարի առաջ էր), ուզում էի, որ այն մարդը, որին որ ուղղված էր, կարդա, բայց իհարկե նա չգիտի դրա մասին…

Shauri
30.10.2006, 15:14
bounty, ահավոր տխուր նամակներ ես գրել... կուզեի կարդացած չլինել առհասարակ... շատ էր ճնշող :sorry

Lianchik
07.11.2006, 02:54
Ուզում եմ

Երբ փակում եմ աչքերս, այլևս չեմ ուզում բացել: Մի հարցրու` ինչու, մի փոքր
մտածիր, և ինքդ կհասկանաս:
Ի հակադրություն իրականությանը, երազումս դու ամեն պահի կողքիս ես` անբաժան
ընկերոջ նման:
Ինչ՞ու է արևածագը այսքան ուշանում: Չնայած միշտ էլ այդպես է , երբ ինչ-որ բանի
անհամբեր սպասում ես, այն ուշանում է: Այդ դեպքում միգուցե ես քեզ անհամբեր
սպասում եմ, դրա համար ել ուշան՞ում ես:
Ժամանակը անցնում է, իսկ դու չկաս ու չկաս: Նույնիսկ աստղերն են արդեն ինձ հուշում, որ երբեմն սպասվածը չի գալիս:
Բայց մի՞թե այդ երբեմն հենց այսօր, հենց հիմա ու հենց ինձ հետ պիտի կատարվեր: Ես փակում եմ աչքերս ու դու գալիս ես: Բացում եմ չկաս:
Եթե երբեմնը հենց հիմա է , ապա ինչ՞ու դու չկաս: Չ՞է որ երբեմն իրականությունն ու
երազը նույնանում են:
Եթե ինձ <երբեմն> -ն է բաժին ընկել թող այս երբեմնն էլ ինձ հասնի:
Ժամացույցի վայրկենաչափի սլաքը կարծես շտապում է: Բայց ու՞ր, ինչ՞ու: Չ՞է որ նա անընդհատ կրկնում է իր քայլերը: Միթ՞ե նա չի հոգնել կյանքի այս նույնությունից:
Ինչքան նման ենք իրար , այո, ես ու այդ անշունչ սլաքը: Բայց այս նույնությունն ինձ
արդեն հոգնեցնում է:
Փակիր աչքերդ, միգուցե դու էլ չցանկանաս բացել: Միգուցե քեզ էլ այս նույնությունը
հոգնեցնի:

kristal
07.11.2006, 11:48
Ժորժ Սանդ
Արձագանք
Ձախորդին դպրոցում սիրում էին,բայց դա չէր խանգարում,որ համադասարանցիները ծաղրեին նրան:Տասնչորս տարեկան էր ու շատ գեր,ֆիզկուլտուրայից հազիվ երեք էր ստանում:Արշավները,էքսկուրսիաները,ծննդյան օրերն առանց նրա էին անում:
Մի օր նա գրատախտակն էր մաքրում ու վայր գցեց այն. ուսուցչուհին հազիվ փրկվեց : Այդ օրվանից Ալեքսանդր Պատապովին Ձախորդ էին անվանում: Ժամանակի ընթացքում նա դադարեց ուշադրություն դարձնել իր մականվանը:Նա գրեթե ընկերներ չուներ ու իր ողջ ազատ ժամանակը անց էր կացնում Մոսկվա գետի ափին: Նստում էր ու ժամերով նայում նավերի երթևեկին: Այնտեղ էր դասերն անում, ընթրում, երազում…Երազում էր,որ երբ մեծանա,հեռավոր նավարկության նավապետ կդառնա…
Ձախորդը երբեք մյուս ափը չէր անցնում(պահակախումբ կար,որ աչալուրջ հսկում էր տարածքը): Իսկ դիմացի ափին Մարկովներն էին ապրում: Կատյան՝ նրանց աղջիկը,անցյալում էր թողել բակի ընկերներին,սիրելի ուսուցիչներին,թաքուն խաղատեղիները,ծեր կեչին,որին իր գաղտնիքներն էր պատմում…պետք էր ամեն ինչ նորից սկսել Կատյան որոշեց ծանոթանալ տեղանքին:
Նեղ ասվալտե ճանապարհը նրան ուռիների պուրակ տարավ,թարմության բույր էր տարածվել , տարօրինակ աղմուկ էր լսվում:Մի կողմ տաելով ճյուղերը Կատյան առաջ գնաց հրաշքի սպասումով:Վերջին խոչընդոտը անցնելով ՝նա քարացավ:Իր առջև հոսում էր գետը : Ջուրը խփվում էր գրանիտե ափին
-Աու՜,-ցածր ձայնեց Կատյան:Նրա ձայնը կպավ քարե պատին ու հետ դարձավ:
-Աու՜ու՜ ու,-արձագանք եղավ ու լռեց
-Ես արդեն այստեղ եմ ապրելու,-գոռաց Կատյան
-Ապրելու,ապրելու…,-կրկնեց գետը:
- Ես քեզ սիրում եմ,- ճչաց Կատյան:Իսկ արձագանքը չգիտես ինչու,պատսխանեց,«Ես էլ,Ես էլ,Ես էլ…»:
«Ինչ տարօրինկ է խոսում արձագանքը » մտածեց Կատյան և քայլեց ափի այն կողմը:
Հենց հաջորդ օրը դպրոցում անհաջողությունները սկսվեցին: Նոր դասընկերները նրան ոչ թե չընդունեցին այլ չնկատեցին: Մի շաբաթ անց Կատյան հասկացավ,որ այստեղ ոչ ոքի հարկավոր չէ ու նոր ընկերներ չի ունենալու: Տխուր գնաց դեպի գետը:
- Բարև,գե՜տ,- ճչաց նա:
- Բարև,բարև,բարև,- եղավ արձագանքը
- Ես վատ եմ զգում իձ ոչ ոք չի հասկանում
- Հասկանու՜մ, հասկանու՜մ,- հանգստացնում էր արձագանքը:
Մյուս օրը Կատյան վազեց գետի մոտ ասես մոտ ընկերոջ հանդիպելու: այսպես շարունակվեց մեկ շաբաթ,երկու մինչև ձմեռը եկավ ու գետը ծածկվեց սառույցով
Ամանորի նախապատրաստությունները մոտեցրին երեխաներին:Կատյան ընկերուհիներ ձեռք բերեց,բակի երեխաներն էլ պարզվեց այնքան սարսափելի չէին:
Սառած ջուրը ոչ մի զգացու չեր առաջացնում:Կատյան երբեմն գետափ էր գալիս ու տխուր նայում գետին:
Մի օր Կատյան արթնացավ դղրդյունից: Կարծես մի հսկա փշրում էր ճամփին ամեն ինչ:Լուսանում էր պատուհանից ներխուժեց գարնանային տաք քամին:
- Գետն արթնացել է,-հիացած շշնջաց Կատյան ու թռավ մահճակալից՝աշխատելով ծնողներին չարթնացնել:Ոտքերը խրվում էին փափուկ ձյան մեջ,ընկնում ջրով լի փոսերը:Կոշիկները թրջվեցին բայց դա նրան չկանգնեցրեց:
Հալչող ձյան,խոնավ տերևների,մեքենայի յուղի,ձկան հոտ էր գալիս:Բայց քամին տանում էր այդ հոտերը ու բերում թարմության բույր:Արթնացած գետն ասես խենթացել էր: Կատյան նորից սկսեց գետի մոտ գալ ու պատմել ընկերների գնահատականների,ընկերության ու դավաճանության մասին:Գետը հասկանում էր նրան ու պատասխանում շշնջյունով: Այդպես էր մինչև այն պահը,երբ Կատյան ինստիտուտ ընդունվեց: Նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ գնալ գետափ:
Տարիներն անցան: Չորրորդ կուրսում Կատյան ծնողներին հայտնեց,որ ամուսնանում է:Չի կարելի ասել,որ նա սիրուց գլուխը կորցրել էր,բայց երբ կուրսում նշում էին հարսանիք հարսանիքի հետևից,Կատյան սկսեց մտածել:Նա վախենում էր,որ եթե ինստիտուտում չամուսնանա պառաված օրիորդ կդառնա: Մի քանի երկրպագուներից ընտրեց մեկին ու ողջ ժամանակը նրան նվիրեց:Եվգենին համակրելի էր ուրախ զվարթ:Նրա մայրիկը հարշալի կին էր , որը դարձավ իր ընկերուհին և սկսեց օգնել ամեն հարցում:Եվգենին պնդեց,ր Կատյան իր ծնողներին հայտնի որոշման մասին:Երկու ընտանիքներ սկսեցին հարասանիքին նախապատրատվել
-Ո՞վ է լինելու քո վկան զագսում,-հարցրեց Կատյան Եվգենիին
- Ձախորդը,- անփույթ պատասխանեց նա,-նա իմ մանկության ընկերն է,բյց խեղճն ընկերուհի չունի: Հույս ունեմ մեր հարսանիքին մեկի հետ կծանոթանա,աջիկներին խնդրի նրա նկատմամբ ուշադիր լինեն:
– Իսկ նա ինչպիսի՞ն է,- հետաքրքրվեց հարսնացուն
– Խելացի տղա է ավարտել է հիմա տրանսպորտի նախարարությունում է աշխատում: Ասում են փայլուն ապագա ունի:
– Իսկ նա ինչո՞ւ ընկերուհի չունի
–Ինձ թվում է փոքր ժամանակ նրա հետ մի բան է կատարվել: Միայն ինձ չմատնես ,ինչ որ ասեմ : Պատկերացնո՞ւմ ես,նա սիրահարվել է արձագանքին:


Շարունակելի

kristal
07.11.2006, 12:52
– Ինչպես թե,- անհանգստացավ Կատյան:
–Այդպես: Գետափ էր գնում:Գետի մյուս ափից ինչ-որ աղջիկ էր ձայն տալիս, իսկ ինքը պատասխանում էր: Մի խոսքով այն ժամանակ նրան չի հանդիպել:Երևի իր գիրությունից ամաչել է:Ու հիմա փնտրում է:Աղջիկներին ասում է.«Ասա աո՜ւ» : Բոլորը ծիծաղում են նրա վրա:Նա մինչև օրս էլ գնում է գետի ափ:Հիմա նա կգա կծանոթանաք:
Կատյան շրջվեց պատուհանի կողնըու շրթունքը կծելով սկսեց նայել քաղաքին,«Մի՞թեայն ժամանակ ճիշտ էի: Մի՞թե արձագանք չէր այլ տղա:Աստված իմ ես նրան ամեն ինչ պատմում էի: Ոչ մի գաղտնիք չունեի նրանից:Ինչ հիմարն եմ ես…Բայց ինչու եմ հիմար:Այն ժամանակ փոքր էի:
Ափսոս իհարկե,որ նրան շուտ չեմ հանդիպել: Շատ ռոմանտիկ կլիներ:
Հիմա նա կգա: Ինձ երևի չի ճանաչի:Բայց ափսոս կինոյի նման է. այսքան տարի է անցել բայց նա դեռ սիրում է ինձ…»:
Դռան զանգը կտրեց նրա մտքի թելը: Ներս մտավ համկրելի,թիկնեղ մի երիտասարդ:Կատյան նայեց նրա աչքերին ու իրեն թվաց թե այնտեղ գետը տեսավ:Կատյան նայում էր հյուրին ու իրեն թվում էր վաղուց գիտեր նրան:Երիտասարդները պիտի ուղեկցեին նրան,բայց փեսացուի դերձակը կանչեց կոստյումը փորձելու: Աղջիկը դիմադրում էր,բայց նրա ուղեկիցը Ձախորդը եղավ:
Կատյան սպասում էր,որ իրեն կխնդրի այդ չարաբաստիկ «աու»-ն ասել,բայց այդպես չեղավ:Նրանք շատախոսում էին չհիշելով,որ նոր էին ծանոթացել:Մոտենում էին Կատյայենց տանը:
– Չգիտեի, որ գետի այս ափին ես ապրում,-զարմացավ Ձախորդը,-Երբեք այտեղ չեմ եղել արի զբոսնենք,- ասաց ու բռնեց աղջկա թևը:Կատյայի սիրտը խփեց:Նա ուզում էր,որ այդքան հասկանալի ու մոտ մարդը իրեն չճանաչեր,վախենում էր:Հեռվում նավի լույսն էր շողում ու հնչում էր շչակի ձայնը:
–Էհեհե՜յ,- ճչացին նավի վրայից:
–Էհեհե՜յ ,-միաձայն գոռացին Կատյան ու Ձախորդը:
Աղջկա ձայնը լսելով տղան կտրուկ շրջվեց,բռնեց ուսերից ու խնդրեց կրկնել:
Կատյան հանկարծ համարձակություն ստացավ ու ձայնեց:
Տղայի շունչը կտրվում էր,նա հազիվ կարողացավ հարցնել «Ուրեմն այդ դո՞ւ ես»:
– Ես եմ ,- երջանիկ ծիծաղեց Կատյան ու նայեց նրա աչքերին: Երեքով էին՝աղջիկը տղան ու գետը:
Հարսանիքը չկայացավ:
Բայց երկու ամիս անց գրեթե բոլոր հրավիրվածները մեկ այլ՝Կատյայի ու Ձախորդի հարսանիքի հյուրն էին:Երեկոյան նրանք զբոսնում էին գետափին:Ամսվա մեջ մի օր Ձախորդն անցնում էր գետի մյուս ափն ու խոսում իր սիրելիի հետ: :love ՎԵՐՋ:love

Anush
09.11.2006, 19:39
...Գետափ էր գնում:Գետի մյուս ափից ինչ-որ աղջիկ էր ձայն տալիս, իսկ ինքը պատասխանում էր: Մի խոսքով այն ժամանակ նրան չի հանդիպել:Երևի իր գիրությունից ամաչել է:Ու հիմա փնտրում է:Աղջիկներին ասում է.«Ասա աո՜ւ» : Բոլորը ծիծաղում են նրա վրա:Նա մինչև օրս էլ գնում է գետի ափ:Հիմա նա կգա կծանոթանաք:..... ...
Շատ լավն էր.:love

Lianchik
10.11.2006, 15:09
Թվերի հաջորդականության մեջ փորցում եմ ինձ հաճելի մի կողմնորոշում մտցնել` փորցում եմ նրանք բաժանել 5 խմբի… Ամեն մի խմբի բոլոր թվերին համապատասխանեցնում են քո անվան մի տառը, ընդամենը 5 տառ` «ա», «ն»,«ու», «ր» և «ջ»: Հետո փորցում եմ բոլոր հնարավոր տարբերակներով գրել անունդ, այդպիսի ձևերը շատ-շատ են: Այնքան եմ գրում, մինչև ինքս ինձանից ու ամեն ինչից հոգնեմ… Հետո պատռում եմ գրածս թուղթը ու վերցնում նորը` մաքուր մի թուղթ…
Վերջին անգամ գրում եմ անունդ` թվերի միջոցով, ծալում թուղթը ու դնում ծոցագրպանումս: Ժամանակ առ ժամանակ համում եմ այդ թուղթը, նայում թվերին ու նորից դնում տեղը: Երբ ինչ-որ մեկը ուզում է իմանալ` ինչ են նշանակում այդ թվերը, ասում եմ. «Ոչինչ էլ չեն նշանակում, պարզապես իմ հաջողության թվերն են»:
Եվ ահա այս գաղտնիքը ասում եմ միայն քեզ, որ այն դառնա իմ ու քո գաղտնիքը: Եթե ուզում ես, խնդրեմ, այն կարող ես ասել բոլորին:
Եթե հանկարծ օրերից մի օր քեզ մի թուղթ ուղարկեն` վրան մի անորոշ թվեր, չզարմանաս ու չփորձես թարգմանել այլ պարզապես իմացիր, որ դա քո անունն է իմ այբուբենով…………

Փիսիկ
13.11.2006, 09:38
Ընկերս ցնցվեց իմ տված պատասխանից:Ես երբեք նրան այդպիսի արհամարական և անտերբեր տոնով չէի պատասխանել:Ասածս խոսքերից հետո միայն զգացի, թե ինչ սխալ ձևով պատասխանեցի նրան, բայց սխալս ուղղելու համար ուշ էր…
Իսկ այն տղան այդպես էլ ինձ պարի չհրավիրեց: Ինքնասիրությունս խոցված էր: Մի՞թե հայտնվեց մեկը, որը կարողացավ ինձ անտեսել: Իսկ հոգուս խորքում ես շատ էի ուզում, որ նա ինձ չանտեսեր: Անմիջապես տրամանդրությունս ընկավ:



լավ, դու որ չես ասում, ես կասեմ թե որտեղից ես վերցրել

http://www.hayuhi.am/archives/archive_09.06.htm

ի դեպ, կայքում նույնիսկ նշված է, որ օգտագործելու դեպքում նշեք հղումը :think

Selene
13.11.2006, 17:09
Ամեն ինչ անցավ շատ հանգիստ, ես կարծես ինտեգրվել էի այդ հասարակությանը , երբ դռան շեմին հանդիպեցի մի երիտասարդի վերն ինձ ժպտում էր այնքան խորհրդավոր , որ մարմնովս սարաուռ անցավ: Այո , դա նա էր…

Հիվանդության պատճառն անհայտ էր…
Դայանա ջան ապրես ,շատ լավ պատմվածք էր,շատ հուզիչ:( ,բայց հույս ունեմ որ պատմությունդ գոնե մի քիչ ուրախ ավարտ կունենա:unsure

Սպասում եմ!

Devushka_noch
18.11.2006, 11:01
Ինչու?
Հոգիս թրթռաց մի գիշերվա մեջ բացվող ցողաթաթախ մանուշակի պես,սիրտս` ինչպես անհատակ մի գուռ,լցվեց սիրելու անհագ տենչով ու ես քեզ սիրեցի...
Հիմա երբ ամեն ինչ անցյալում է,մտորումների ու տանջանքի թնջուկից
ծնվում է մի դաժան հարց`ինչու...
Ինչու քո հոգու ջերմ արևը չփարվեց ինձ.չէ որ այն այդքան ջերմ ու հարազատ
էր թվում:Այո’,թվում էր,որովհետև քո հոգու արևը մայր էր մտնում հեռավոր ու անհաս հորիզոնում:
Ինչու չսիրեցիր ինձ,երբ հոգիս այրվում էր անմար բոցով...
ՃԱԿԱՏԱԳԻՐ ԷՐ...
Հիմա սրտիս ալեհույզ օվկիանը հանդարտվել է և լուռ խորհում է:
Ալյակները չեն վազում խենթի պես:
Բայց խոր ու անհատակ օվկիանի լաջվարդ մակերեսին փրփուրները գրում
են ինչու:

Goga
24.03.2007, 16:02
Նորից ձմեռ է, բայց սա նման չէ այն ձմռանը, որի ժամանակ ես այնքան ուրախ էի:
Հիշում ես, սեր իմ, երբ մենք հանդիպեցինք, երբ երկու սառած աչքեր, իրար հառելով, ինչպես տաքացան այդ ցուրտ ձմռանը…
Այո, թափվում էին ձմռան սպիտակաթույր, աստղաթև փաթիլները ու պարուրում էին մեզ իրենց սառնությամբ, բայց, միևնույն ժամանակ նաև ջերմությամբ:Մեր շուրջը իր սև սավանն էր սփռել երեկոն` աննկատ ու անշշունջ:Լուռ էր ամեն ինչ, լռում էինք նաև մենք, կարծես չէինք ցանկանում խոսել, որպեսզի չլսեին մեզ անգամ ճերմակ փաթիլները:Վազում էինք խենթահար, բռնում իրար ու կամացուկ շշնջում.
-Մի՞թե երազ չէ սա…
Հիմա նստել եմ ես մի անկյունում ու նայում եմ պատուհանից դուրս, նայում եմ ձմռան փոքրիկ ձագուկներին` ձյան փաթիլներին ու ասում.
-Թափվե~ք փաթիլներ, թափվեք ու ձեր շնչով ջերմացրեք ամեն մի սիրող սիրտը, թափվեք ու թող երբեք ոչ մի բաժանում չբերի այս շունչը ձմռան:
Ես զգում եմ, որ նրանք թափվում են միմյանց ձեռք բռնած, ասես վախենում են բաժանումից, վախենում են այլևս իրար հետ չլինելու մտքից, ինչից ես երբեք չէի վախենում…

Ավելացվել է 3 րոպե անց
Եվս մեկը.
Եկար սեր իմ, քեզ երկար էի սպասել, այս օրը ես շատ էի երազել;Այն մեզ համար էր ծնվել` իր մեջ պարունակեով մի ամբողջ կյանք :Այս օրը ծնվել էր` չմեռնելու հույսով, կարծում եմ այն դեռ ապրում է քո սրտում, ինչպես իմ, կարծում եմ այն կապրի դեռ երկար տարիներ` չփոշիանալու մտքով:
Այս օրը մեզ խորհել էր տալիս, խորհել մեր սիրո ու ապագայի, մեր բախտի ու ճակատագրի մասին:
Միթե, եթե մեզ չբաժանեին մենք երջանիկ չէինք լինի, ասա խնդրում եմ, հերիք է լռես, չէ որ ես գիտեմ դու էլ ես հիմա այդ մասին խորհում:Ասա խնդրում եմ, միթե այդպես չէ, միթե մենք չէինք ուզում միասին լինել, միթե դու չէիր սիրում…
Այս օրը մոռանալ ես երբեք չեմ կարող…Սեր իմ:

Selene
05.04.2007, 17:41
Ինչ լավ է, որ շարունակեցիր պատմությունդ:hands
Բայց այն շատ թախծոտ էր, ես էլի տխրեցի:( , հատկապես այս խոսքերն էին հուզիչ՝



Երբեկ չեմ մոռանա այն օրը , երբ ինձ մի վարդ նվիրելու համար նրա ամբողջ ձեռքն արյունով ծածկվեց , վարդ , որ ես պահում եմ շուրջ 4 տարի:

Firegirl777
05.04.2007, 17:44
Չգիտեմ, ինչու մտածեցի, որ կլինես կողքիս, որ կկարողանաս հաղթահարել կյանքի դժվարությունները, ու հաղթահարես մարդկանց կարծիքը... Չգիտեմ.
Ուզեցի հանգստանալ, լինել քո կողքին, ապավինել քեզ, պարզվեց, դու ես ինձ ապավինում, դե ինչ այդ դերին էլ վարժվեցի հանգստացրի ու ստիպեցի ժպտալ, ժպտալ այնպես, ինչպես երբեք չես ժպտացել... Շատերը դա նկատեցին ու երևակայեցին, ճիշտ այնպես, ինչպես ես երևակայեցի, որ աշխարհը մի տաքուկ բնակարան է, մի սիրող մայր է ու չի խանգարի մեր երջանկությունը, այո երջանկություն, որի վրա դու ինքդ հազար անգամ զարմացել ես ու հարցրել, միթե այն կարող է լինել այսքան մոտ ու այսքան իրական, սակայն......
Ի վերջո բաժանումը ճիշտ որոշում դարձավ մեզ համար, բայց մենք բաժանվեցինք, միայն որպես սիրահարներ և հանդիպեցինք որպես ընկերներ, որպեսզի խոչնդոտներ չլինեն, կան բայց քիչ, ու հուսով եմ, որ գոնե... կմանանք լավ ու բարի ընկերներ...

Stalker
05.04.2007, 17:53
Զարմանալի է որ մենակ աղջիկներն են գրում: Աչկիս մեր մեջ ետքան ռոմանտիկա չկա ստեղծագործելու համար կամ պարզապես մեզ զուսպ ենք պահում` հիանալով գեղեցիկ արարածների նուրբ հոգու արտապատկերմանը պատմվածքների տեսքով :) :love

Սերխիո
07.04.2007, 00:19
:angry Կարդացի Գոհարի երկար պատմվածքը, կարծում եմ հերոսուհին ստոր է, չկա սեր առաջին հայացքից ,այն էլ նմանատիպ,որ մոռանա ու սկսի նեղացնել ընկերոջը, այդ աղջիկը ընդունակ է ամեն քայլափոխի դավաճանել իր ամուսնուն:angry

Mari
12.04.2007, 15:55
Շուրթերիցս հնչում է ցտեսություն բառը: Իմ կյանքում աշուն է եկել, հավերժական աշուն: Ցտեսությունները խտացած պարում են օդում: Ժամանակը թշնամիս է դարձել: Տնքում է հոգիս վերքիս անդարմությունից:
Մեծ ցանկություն ունեի քեզ հետ ապրել մեր կառուցած աշխարհում:
Աչքերիս առաջ հառնում է իմ օրագիրը, խառնաշփոթ ձեռագիրս, որը հավերժացնում է հուզմունքներս ու ապրումներս: Օրագրիս թերթերի միջից ինձ է նայում մի դեմք. դանդաղ անցնում է մի տղա: Հիշում եմ ամեն ինչ կրկին:
Մեջքս անսխալ զգում էր, երբ նա ինձ ուղեկցում էր դպրոց: Նա կարծես չէր համարձակվում մոտենալ, ես հետ չէի նայում: Իսկ մեջքս մի տեսակ փայտանում էր, վիզս լարվում ու ձգվում: Քայլերս խառնվում էին: Բայց երբ այդ հայացքը չէր լինում, մի տեսակ անհետաքրքիր էր դառնում: Ես կանգնում ու հետ էի նայում, արդյո՞ք նա չի գալիս:
Մի անգամ,ուշ աշնանը, դպրոցից տուն գնալիս, ուժեղ քամի էր փչում: Քամին գլխարկս առավ իր լայն թևերի մեջ ու գլորեց փողոցով՝ ուղիղ նրա ոտքերի առաջ: նա վերցրեց գլխարկս ու ինձ տվեց: Առաջին անգամ մոտիկից տեսա նրան: Աչքերը վճիտ էին, ինչպես գարնանային երկինքը:
- Բա՜րև,- ասաց շնչակտուր՝ լայն ժպիտով:
Այսպես տեղի ունեցավ իմ ու Միքայելի ծանոթությունը:
Մեր հանդիպումները ավելի ու ավելի հաճախակի բնույթ սկսեցին կրել:
Աչքերիս առաջ հառնում է ձնածածկ այգին, որտեղ մենք ծառերի սառը բների ետևում պատսպարվում էինք ձնագնդիներից: Եվ հանկարծ նա հասավ ինձ, գրկեց ու փութկոտ համբուրեց: Դա կատարվեց այնքան անսպասելի... Միայն երեկոյան, երբ հիշում էի նրա համբույրը, սիրտս կարծես ուզում էր դուրս թռչել:
Սակայն երջանկությունը հարատև չէ: Եկավ ամառը: Միքայելը մեկնելու էր........

Միքայելը մեկնելու էր... Նրանց ընտանիքը շատ՜ շատերի նման մեկնել էր Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով արտասահմանում: Երբեմն-երբեմն գալիս էր Երևան՝ բարեկամներին այցելության:
Մոտենում էր հրաժեշտի պահը: Դրսում տաք էր ու խաղաղ, իսկ իմ հոգում՝ ցուրտ ու փոթորկուն:
- Սիրում եմ քեզ....
Կանգ առ ժամանակ, դու հիասքանչ ես....
Լուռ էի...
- Կսպասե՞ս ինձ: Ես անպայման կվերադառնամ:
Այո, լուռ էինք:
-Կսպասեմ,- եղավ պատասխանս:
Այն օրվանից ի վեր, ինչ նրան ճանաչում էի, ամեն օր ցանկանում էի նրան ապացուցել, որ մտքերս, և նույնիսկ կյանքս, ենթարկել նրա կամքին ու մտքերին:
Ինչևէ, ժամանակը անցնում էր: Մեկնելուց հետո մեկ շաբաթ անընդհատ զանգահարում էր: Հետո զանգերն ավելի ուշ-ուշ էի ստանում
Անընդհատ սպասումների մեջ էի, և այդ սպասումը ավելի խենթ կարոտի էր վերածվում: Անցել էր երկու տարի, ինչ չէինք տեսնվել: Երեք ամիս նրանից լուր չունեի:
Վերջապես զանգեց, ասաց, որ շուտով վերադառնալու է: Այդ պահին չգիտեմ՝ ինչ կատարվեց շուրջս... Մեկ րոպեում աշխարհը ամբողջովին փոխվեց: Շուրջս ամեն ինչ ծաղկեց. ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն էի զգում: Շուրջս հիանալի երաժշտություն էր. կարծես Աշխարհն ու Բնությունն էին Սիրո երգը միահյուսում:
Հոկտեմբեր ամիսն էր: Առավոտ վաղ արթնացա դռան թակոցից...

Հոկտեմբեր ամիսն էր: Առավոտ վաղ արթնացա դռան թակոցից: Բացեցի դուռը ու վարդերի հիասքանչ փունջ տեսա. ինձ թվաց, թե հայտնվեցի մի բուրավետ պարտեզում: գուցե երա՞զ էր: Ոչ, իրականություն: Լսվեց հեռախոսի զանգը.
-Ողջույն, հուսով եմ չխանգարեցի աշխարհի ամենաչքնաղ էակին...
Հանդիպեցինք:
Ոռքա՜ն էր փոխվել, և միաժամանակ նույնը մնացել: Ո՞ւր էր կորել այն վճիտ հայացքը:
Հանդիպում էինք ամեն օր: Արդեն ապագայի ծրագրեր էինք կազմում: Որոծեցինք մոտ ապագայում նշանվել:
Համակերպվել էի նրա բնավորության փոփոխություններին: Բացահայտել էի նրա լավ ու վատ կողմերը: Մտածում էի՝ ամեն ինչ գիտեմ նրա մասին: Բնավորության բացասական փոփոխությունները վերագրում էի միջավայրի ազդեցությանը: Մտածում էի՝ հետագայում դրանք կշտկվեն: Ընկերոջ հարսանիքն էր: Մենք ևս հրավիրված էինք: Միքայելը մի փոքր գինովցել էր:
-Աննա ես քեզ մի գաղտնիք պիտի ասեմ:
Ուշադիր լսում էի նրան: Նրա ամեն մի խոսքը կարծես երկնքից թափվող կրակի ալիքներ լինեին, որոնք իրենց թևերի մեջ էին առնում իմ կառուցած երազների աշխարհը: Պարզվեց, արդեն կես տարի էր, ինչ այնտեղ մի աղջկա հետ էր ապրում: Երդվում էր, որ չի սիրում նրան: Չէի ուզում այլևս լսել նրան: Ասաց, որ կբաժանվի:
- Աննա, եթե ես սիրեի նրան, երբեք նրա վրա ձեռք չէի բարձրացնի:
Այլևս անկարող էի լսել նրան:Սերը կուրացնում է: Զգացմունքներս իրենց շղարշի տակ էին առել գիտակցությունս: Սիրում էի քեզ, սիրում էի թույլատրելիից ավելին: Իսկ ո՞վ է գծել այդ սահմանը: Գերբնական ուժ էր պետք աչքերիդ նայելու համար, բայց պետք էր, հասկանո՞ւմ ես: Ես պետք է քո աչքերում տեսնեի ինջ, քեզ, մեզ, պետք է տեսնեի ու հասկանայի՝ ո՞վ ես դու, ո՞վ եմ ես: Աչքերիդ նայելուց հասկացա, որ դու անեծք ես՝ ի վերուստ հենց իմ համար ստեղծված:

Հաջորդող մի քանի օրերի ընթացքում չէի ուզում նրա անունն իսկ լսել: Ծնողներս, ընկերներս հորդորում էին մոռանալ նրան:
Ասում են՝ սերն ու դավաճանությունը կապված են սերտ: Սակայն հոգիդ լացում ու տառապում է, երբ մաքուր ես դու:
Կրկին հանդիպեցինք: Համաձայնեք, անորոշությունը ամենադաժան հիվանդությունն է, որ դանդաղ քայքայում է մեզ: Ինչպե՞ս էր նրան հաջողվում իր խոսքերով տակնուվրա անել հոգիս: Ասաց, որ մեկնում է:
- Ես քեզ խոստացա, որ կբաժանվեմ նրանից: Ես դեռ գալու եմ քո ետևից...
Ինչո՞ւ չէի կարողանում մոռանալ քեզ, ձերբազատվել այդ ցավից, այդ տարիքում քո իսկ սարքած դժոխքի միջով անցնելուց հետո էլ շարունակել կարոտել քեզ:
Մի քանի ամիս անց վերադարձավ: Հավաստիացրեց, որ բաժանվել է նրանից:
Ներել էի նրան: Այո, եկել էր այդ օրը՝ քարերեը հավաքելու օրը, ու պիտի ես՝ հպարտս, ծնկի իջնեի, խելագարվեի իմ անինքնասիրությունից, ինքս ինձ հարգել չկարողանալու ցավից:
Նշանադրությանը մի քանի օր էր մնացել: Երեկոյան կրկին զբոսանքի էինք դուրս եկել: Տարօրինակ էր նրա պահվածքը, անհասկանալի:
- Գիտե՞ս, ես քեզ չեմ սիրում, մենք հարմար չենք իրար... Եվ դու կարծո՞ւմ էիր, թե իմ մտադրությունները լո՞ւրջ են: Ոչ, ներիր, սիրելիս: Կյանքը չափազանց քաղցր է. ես դեռ վայելել եմ ուզում:
Կարծես մի վայրկյանում քարե արձանի վերածվեցի: Նայում էի ուղիղ աչքերին: Ո՞վ էր այս մարդը: Արդյո՞ք ճանաչում էի նրան: Աչքերի մեջ ինչ-որ գազանային արտահայտություն կար, գազանի, որ մի թռիչքով տապալում է իր զոհին: Ուզում էի կարդալ հոգիդ, տեսնել՝ մե՞րկ են հոգուդ պատերը, թե գոնե այնտեղ՝ մի անկյունում, ես ունեի դեռ իմ տեղը: Զուր էի փնտրում...
Ես պայքարեցի, բայց իզուր... Այդժամ ցտեսության իշխանությունն էր, և ես պիտի հնազանդվեի:
Հաջորդ օրը հայտնվեց մեր տանը: Հազար անգամ կրկնեց, թե սիրում է:
- Մնաս բարով:
- Աննա, խնդրում եմ՝ ներիր, չեմ կարող ապրել առանց պեզ:
-Կյանքը չափազանց քաղցր է: Ես վայելել եմ ուզում:
Այդժամ գիտեի, որ ուժեղ եմ, քանզի ոչ միայն թուլությանս ենթարկվել գիտեի, այլև՝ ճակատագրիս դառնությունը սրտումս՝ քեզնից՝ իմ կյանքի մեծագույն սիրուց հրաժարվելու ուժն էլ ունեի:
Փակեցի դուռը նրա ետևից:
-Ցտեսություն:
-Մնաս բարով, - եղավ նրա պատասխանը:
Ասացի ցտեսություն, բայց չգիտեի, կտեսնվեի՞նք մեկ էլ նորից: Սակայն նրա համար ոչինչ նշանակություն չուներ:
Հետո պիտի պարզվեր, որ նա կործանված մարդ էր՝ իր կյանքը նվիրած, իր իսկ խոսքերով, «կյանքի վայելքներին»՝ հարբեցողությանը, թմրանյութերին:
Մնացել էի մենակ՝ անձրևում էր սիրտս ու հոգիս: Նոր էի հասկանում իմ «ցտեսությունի» անզորությունը և քո «մնաս բարովի» հզորությունը:
Անցան ամիսներ: Համակերպվել էի նրա բացակայությանը: Համարում էի, որ նա այլևս գոյություն չունի Երկրի երեսին: Այո, ՀԱՄԱՐՈՒՄ էԻ: Սակայն....
Արդեն գիտեմ, որ չես ապրում Երկրի վրա: Սակայն իմացիր՝ դու ունես քո տեղը այս երկրի վրա: Դու դեռ ապրում ես իմ սրտում, աւ քանի դեռ կամ՝ ԱՊՐԵԼՈՒ ԵՍ և ԴՈՒ.....


«Աշխարհը շատ անուշ է մեռնելու համար: Շատ քաղցր է մարդ սպանելու համար: Ինչ լավ բան է շնչելն ու ապրելը, ինչ հրաշալի բան է տեսնելը: Մարդ արարածները չպտք է սպանեն մեկմեկու: Պետք է սպասեն մինչև ամեն մեկին Աստված իր մոտ կանչի սահմանված ժամին»:
Վ. Սարոյան

Fantazy
12.04.2007, 16:28
Գեղեցիկ պատմվություն է, գեղեցիկ էլ գրում ես::)

Ծով
13.04.2007, 22:30
Սեր…անեծք…հեռու են սիրու՛նս, հեռու են…:think
Ժպիիիիիտ;)

Fantazy
13.04.2007, 23:17
Իսկականից դաժան էր:(
Չեի սպասում նմանատիպ ավարտի:Սակայն կյանքը շարունակվում է:

Ժամանակը ամենալավ բժիշկն է:

TigranM
13.04.2007, 23:27
Ստեղ են ասել, շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի սիրել կա:

Selene
13.04.2007, 23:33
Շատ տխուր էր պատմությունը:(
Ինչո՞ւ են հիմնականում աղջիկներն ավելի հավատարիմ իրենց խոստմանը, չէ-որ կամքի ուժ հասկացությունը տղաներին էլ է չէ բնորոշ:(
Հուսով եմ դեռ կա շարունակություն: Սպասում եմ:oy

Selene
14.04.2007, 14:33
Նոր էի հասկանում իմ «ցտեսությունի» անզորությունը և քո «մնաս բարովի» հզորությունը:

Ինչքա՜ն իմաստ ունեն այս խոսքերը…
Տխուր պատմություն էր:( , բայց շատ ժամանակակից:
Ապրես, Mari:)

Ուլուանա
14.04.2007, 16:02
Ի՜նչ տխուր էր... :cry փշաքաղվել էի... :(
Լավ ես գրել, ապրես։ :)

Firegirl777
14.04.2007, 18:06
Շատ-շատ տխուր մի պատմույուն էր, և հենց դա էլ իրականությունն է...
Շատ ցավալի է, բայց հենց ամենմեծ հիաստափությունն է երբ զգում ես, որ դիմացինդ այն չէ ինչ կարծում էր երկար ժամանակ, իսկ գուցե հենց դու չես ցանկանում տեսնել նրա իսկական եսը և նախընտրում ես լինել քո կերտած կերպարի հետ......
հիանալի ես արտահայտել այս ամենը
ԱՊՐԵՍ

Txurtxa
30.04.2007, 01:05
Խելացի է նա ով սովորում է ուրիշի սխալների վրա

Տղան փոքր եր ու սիրում եր հեքիաթներ սակայն երբ մեծացավ տեսավ, որ կյանքը նման չի հեքիաթներին ու միշտ չէ, որ հաղթում է բարին Տղան ուզում էր լացել
բայց հիշեց, որ Տղաները չեն արտասվում`նրան այդպես էին դաստիարակել

Տղան մի շուն ուներ. շատ եր սիրում իր շանը ու սերը փոխադարձ եր, մի օր տղայի վրա հարձակվեց մի մեծ շուն փոքրիկ շունը անձնուրաց պաշտպանեց իր տեր-ընկերոջը, նրանք երկուսով հաղթեցին մեծ շանը, բայց Տղայի հարևանը ուղակի հաճույքի համար սպանեց շանը նրա վրա կրակելով
Տղան ուզում եր արտասվել, բայց հիշեց, որ Տղաները չեն արտասվում....

Տղան արդեն մեծ էր ու սիրահարվեց` երևի չկա բառ որով նա նկարագրեր այդ զգացմունքը առավել ևս, որ փոխադարձ եր, ասում են , երբ սիրահարվում ես քունդ չի տանում Տղայի քունն էլ գիշերները չեր տանում ու նման մի գիշեր նա պատուհանից դուրս եկավ ու գնաց սիրելիի տան կողմը, բայց երանի չգնար նա ում սիրում եր ամբողջ հոգով այդ պահին ուրիշի գրկում էր համբուրվում եր ուրիշի հետ
Տղան ուզում էր արտասվել, բայց հիշեց, որ տղաները չեն արտասվում....

Տղան ավարտեց դպրոցը եկավ Երևան սովորելու ու իր համար էլ անակընկալ կրկին սիրահարվեց երջանկության ութ ամիսներ անցկացրեց նա սիրելիի հետ ձննդյան օրը նրան նվիրեց 111 վարդեր` 100 սպիտակ ու 11 կարմիր մեջտեղում սրտաձև , բայց քննություններից հետո Տղան մեկնեց Գյուղ իսկ աղջիկը պսակվեց ուրիշի հետ, երբ Տղան վերադարձավ աղջիկն ուզեց բացատրել նրան , բայց Տղան նրան երջանկություն ցանկացավ ու գնաց առանց ետ նայելու
Տղան ուզում էր արտասվել, բայց հիշեց, որ Տղաները չեն արտասվում ....

Տղան ընկավ կոմայի մեջ դրանից հետո սկսեց աղջիկներից վրեժ լուծել սիրահարվեցնում եր հետո դաժանաբար լքում ու ինչքան շատ ճանաչեց աղջիկներին այնքան ատեց նրանց սեռը
Տղան ուզում էր արտասվել, բայց միշտ հիշում եր, որ տղաները չեն արտասվում...

Տղան գիշերները մտնում եր ինտերնետ ցերեկները քնում
սկսեց ատել ամեն ինչ
ատել ամենքին
ատել ինքն իրեն
Բայց մի օր հանդիպեց մի աղջկա ինտրնետում ու այդ աղջիկը կարողացավ նրան հանել այդ վիճակից արդյունքում նա կրկին սիրահարվեց` ինտերնետի աղջկան չէ ուրիշի
էհ խեղճ Տղա այդ աղջկան սիրահարվել էր նաև նրա ընկերը ու աղջիկն էլ սիրահարվել էր ընկերոջը
Տղան ուզում էր արտասվել, բայց էլ լացելու ուժ չուներ......

Vishapakah
30.04.2007, 02:41
Էխ՛ տղա ջան, բա որ մենք մերը սկսենք պատմել.:)
Ասեմ, արտասվելը վատ բան չի՛ տղայի համար. Շարունակական լռությունը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական ստրեսի.
Չեմ ասում միշտ արտասվեք բայց աղջիկներին շատ լուրջ եք վերաբերվում.
Լավ, դէ՛ որ սկսել եմ, ավարտեմ. Ես էլ ուրիշ խնդիր ունեմ, ինձ վիրավորում են հաճախակի, գրեթե ամեն օր, առանց պատճարի.:think
Դու աղջիկների ցեղն էս ատում, ես մարդկանց. Բայց մի խնդիր էլ կա, քո նման ռոմանտիկ տղաների պատճարով՛ ախչիկները մեծամտանում են. Բավական է ինչ որ մի «սարսափ ֆիլմի» վրա ուշադրություն չդարցնես, միանքամից զարմանում է. Բոլորին հավասար այնքան հաճոյախոսություն անող կա՛ որ իրոք հավատացել են որ շատ լավն են.:D

Djavaxhq
30.04.2007, 03:49
Մի պատմություն հիշեցրին ինձ Տղայի գրածները.
Քաղաքում ապրում էր մի Ծաղրածու ու աշխարհի տարբեր կողմերից նրա մոտ էին գալիս տեսնելու նրա համարները ու բոլորը մոռանում էին իրենց ամեն դարդ ու ցավ ուրախ գնում:
Մի մարդ նույն քաղաքում տխուր նստած է լինում սրճարանում կողքի սեղանից մեկն ասում է` ինչու ես տխուր:
-Շատ եմ տխուր, ուրախանալու բան չկա,- լինում է պատասխանը:
-Վայ, բա գնա ծաղրաուի ներկայացումը նայիր ու կուրախանաս;
Տխուր մարդը ոչինչ չի պատասխանում թողնում տխուր հեռանում է. այդ ծաղրածուն ինքն էր....
Միթե մենք բոլորս նման չենք այդ ծաղրածուին ուղակի պետք չէ այդքան ծանր տանել ամեն ինչ, Թքիր ամեն ինչի վրա ու շարունակիր խաբել բոլորին ոչ միայն աղջիկներին
կտեսնես որ կհաջողվի նույնիսկ ինքդ քեզ խաբել:B

Mari
09.09.2007, 17:01
Խորտակման սկիզբը

Մայրաքաղաքի փողոցները լի էին մարդկանցով: Բոլորը շարժվում էին, շտապում...
Ցրված, հապճեպ քայլվածքով փողոցն ի վար իջնում էր մի աղջիկ՝ ծաղիկների փոքրիկ փունջը կրծքին սեղմած: Զգացվում էր՝ ցրված է, շփոթված, մոլոր... Հաճախ բախվում էր անցորդներին, խույս տալիս ավտոմեքենաներից:
Քայլում էր անվերջ փողոցն ի վար. թե ո՞ւր, ինքն էլ գուցե չգիտեր:
Իսկ շրջապատն անտարբեր էր. կույր, համր, լուռ...
Մեկը կարծես նկատեց աղջկան և իր շքեղ ավտոմեքենայով սկսեց հետևել նրան...
Աղջիկն, ասես, ձայն լսեց: Անտարբեր շրջվեց, հայացքի առաջ գծագրվեց ավտոմեքենայից իրեն նայող երիտասարդի կերպարանքը: Վերջինս արագորեն աչքերից վերցրեց մուգ ակնոցները: Եվս մեկ, երկու ակնթարթ, և աղջկա առջև հասակով մեկ կանգնեց ջինսե տաբատով, ժամանակակից սանրվածքով անծանոթը: Սիրունատես էր ու գրավիչ, բայց հայացքում հստակ ուրվագծվում էր ցոփ կյանքի ուրվականն ու նենգությունը:
Աղջիկն ակամա մնաց կանգնած: Սարսուռ զգաց, ծնկներն ասես թուլացան և ինչ-որ անորոշ, փշաքաղող զգացումներ, ինչպես շանթեղ հոսանք, անցան մարմնով: Ուզեց վազել, բայց ոտքերը կարծես թաղվել էին ասֆալտի մեջ... Եվ լուռ, անտարբեր ու սառնասիրտ հետևեց երիտասարդին: Վերջինս արդեն ղեկին էր՝ շքեղ ու գայթակղիչ... Իսկ մագնիտոֆոնը հանդարտ ձայնում էր արևկտյան ինչ-որ թեթև երաժշտություն....
Ավտոմեքենան պտտվեց ու սլացավ հակառակ ուղղությամբ: Երիտասարդի միտքն ակնհայտ էր: Դա զգում էր նաև աղջիկը, որը շփոթված ու տագնապահար, փափուկ նստոցին ընկղմված, չգիտես, լսո՞ւմ էր, թե՞ ոչ հրապուրիչ երաժշտությունը...
Կանգ առան գեղատեսիլ Սևանի ափին: Դուրս գալով, դեմքին զգալով սառն օդի թարմ շունչը՝ աղջիկը հասկացավ, որ արդեն ուշ է, որ ամեն բան մեկեն շուռ եկավ, փլվեց, ակնթարթորեն խորտակվեցին հույսերն ու երազները: Իր գիտակցած ու իմացած արժեքներն ու արժանիքներն էլ վայրկենաբար հօդս ցնդեցին: Փորձեց հեկեկալ, լացել բարձրաձայն, բայց հեղձուկը խեղդում էր կոկորդը...
Կյանքը միանգամից կորցրեց իր նախկին հմայքն ու հետաքրքրությունները: Գլխում շեշտակի խաչաձևվեցին ճակատագրական միջադեպի առիթն ու դրդապատճառները: Գնահատեց հետագա կյանքի ողջ բարդություններն ու դառնությունները... Ծանրություն զգաց, գլուխն ասես պտտվեց ու դանդաղ ծնկի իջավ ավազին...
Իսկ երիտասարդն արդեն անզուսպ էր ու անկասելի...
Մարգարտափայլ Սևանը շարունակում էր ալեկոծվել նույն հանդարտությամբ: Ալիքները հերթով գալիս, ափերից դեպի խորքերն էին տանում քրքիջ ու հեկեկոց, արտասուք ու ժպիտ:
Լճի ափին լուռ հեկեկում էր լքված աղջիկը:
Լճի երեսին մեղմ օրորվում էին ծաղիկները՝ կատարվածի ճշմարտության ու խաբեության անխոս վկաները...
Մայրաքաղաքի փողոցները ողողված էին մարդկանցով, ավտոմեքենաներով: Ամենուր եռուզեռ էր ու առևտուր... Յուրաքանչյուրն իր գործերով էր, իր հոգսերով...



Հ. Գ. Այս պատմությունը կարդացի ամսագրերից մեկում, ու որոշեցի տեղադրեմ այստեղ:

Philosopher
09.09.2007, 17:12
Եվ որտե՞ղ էր այստեղ սերը ու որտե՞ղ էր պատմվածքը... Տրիվիալ գրականություն, ողբերգական-մազոխիստական նոտաներով, գրված արցունք քամելու անթաքույց ցանկությամբ: Կյանքում ավելի արցունք կա, բայց արցունք քամող արցունք կա միայն նմանօրինակ գրականության մեջ:

Մանոն
10.09.2007, 15:54
Խորտակման սկիզբը
Աղջիկն ակամա մնաց կանգնած: Սարսուռ զգաց, ծնկներն ասես թուլացան և ինչ-որ անորոշ, փշաքաղող զգացումներ, ինչպես շանթեղ հոսանք, անցան մարմնով: Ուզեց վազել, բայց ոտքերը կարծես թաղվել էին ասֆալտի մեջ... Եվ լուռ, անտարբեր ու սառնասիրտ հետևեց երիտասարդին:

Նախորդ պատմվածքը շատ լավն էր: Բայց այս վերջինը իրականությունից կտրված էր: Սկզբում կարծեցի դու ես հեղինակը, հետո կարդացի Հ.Գ-ն՝ ուրախացա: Ամեն դեպքում, «ակամա փշաքաղված կանգնած-մնացած» անմեղ աղջկա կերպարը չափազանցված է: Ոչ ոք նրան չէր ստիպում Սևան գնալ անծանոթի հետ: Այնպես որ «լճի ափին լուռ հեկեկալու» փոխարեն պիտի նախօրոք մտածեր, թե ի՞նչ է անում: Հետո միտքն էլ է ինչ-որ անկապ, գոնե ասենք սկզբում ասվեր, թե ինչու՞ էր այդ աղջիկը ցրված ու մտքամոլոր բախվում անցորդներին՝ այն էլ ծաղկեփունջը ձեռքին, ու գուցե դա որևէ կերպ բացատրեր նրա արարքը..

Amaru
21.09.2007, 21:45
տխմարություն
որտե՞ղ ա էդտեղ սեր

SergeyZ555
25.10.2007, 15:25
Գոհար ջան շատ լավ պատմուտյուն եր չգիտեմ տե ում հետ եր այդ ամենը կատարվել բայց հաստատ դա շատ լավ ու հետաքրքիր պատմուտյուն եր ,, ես պշաքախեցի ու իմ սիրտը լցվեց այդ պատմուտյունից , ու ես հավատում եմ որ խչահարուտյունից սեր հնարաորե արաջանա ,,, նույնիսկ ատելուտյունից ...
ես ունեմ մի պատմուտյուն պատմելու իմ կյանքի մասին այ ետե ես պատմեի դու գրական այտպես գեխեցիկ գրեիր ես շատ գոհ կլինեի իրական պատմույունա ,, իմ սիրո մասին բայց ցաոք վերջը այտպիսի գեխեցիկ չի ,,, ու միչև հիմա շարունակվումա ,

Ուլուանա
25.10.2007, 20:01
Խորտակման սկիզբը
...
Հ. Գ. Այս պատմությունը կարդացի ամսագրերից մեկում, ու որոշեցի տեղադրեմ այստեղ:
Mari, ինձ թվում է՝ սա շատ ավելի երկար պատմություն է եղել: Նմանատիպ պատմությունները ամսագրերում մաս-մաս են տպագրվում: Ենթադրում եմ, որ քեզ հանդիպել է այդ մասերից մեկը, և դու, չիմանալով, որ ոչ վերջը կա, ոչ սկիզբը, այն դիտել ես որպես ամբողջական պատմություն... :unsure Չգիտեմ, բայց ես կարդալուց մի տեսակ կիսատության զգացողություն ունեցա, որովհետև սկիզբը շատ անհասկանալի ու անորոշ էր, ինչպես Manon-ը նկատեց, իսկ վերջը... էլի անորոշ ու անհասկանալի... Ճիշտ է, անորոշ վերջաբանով պատմություններ շատ են լինում, բայց նման դեպքերում գոնե սկիզբը մի քիչ ավելի հստակ է լինում: :think

Իսկ այն, որ այս պատմության մեջ սեր կոչվածն ընդհանրապես բացակայում էր, կարծում եմ, պարզից էլ պարզ է:

Ժողովուրդ, մի առաջարկ. եկեք այստեղ տեղադրենք գոնե մի քիչ ստանդարտից դուրս պատմությունները. թե չէ՝ սիրահարվել, տառապել, լքվել, բռնաբարվել, ծով-արտասուք թափել, դավաճանվել, ինքնասպան լինել... միայն նմանօրինակ հույզերի ու գործողությունների վրա հիմնված պատմություններն արդեն վաղուց ծեծված ու ձանձրալի են... Կներեք, ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ, սա ուղղակի իմ կարծիքն է, որը, համոզված եմ, շատերն են կիսում... :oy

ivy
26.10.2007, 16:56
Սա էլ երևի կարելի է համարել սիրային պատմվածքիկ:
Վաղուց եմ գրել... մի 7–8 տարի առաջ: Մի ժամանակ սիրում էի փոքր ու պարզ պատվածքներ գրել՝ մի քիչ անսովոր ավարտով:

...
Նրբաճաշակ հագուստով կինը շարուկանում էր քաղաքակիրթ զրույց վարել հեռախոսով՝ մերթընդմերթ նայելով խնամված մատների վրա փայլող ադամանդներին:
Ամուսինը նայեց նրան ու ժպտաց. իսկական լեդի է... Ժպտաց ուղղակի, հենց այնպես... Ժպտաց ու մտածես իր Փոքրիկի մասին... Քանի՞ տարի առաջ էր կատարվածը՝ չո՞րս, հի՞նգ:
Դեռ լավ հիշում էր, թե ինչպես հայտնվեց այդ քաղաքում, որտեղ ճակատագիրն ուղարկել էր իրեն մի սովորական աշխատանքային գործուղման:
Սիրում էր զբոսնել այդ անծանոթ քաղաքի արդեն հարազատ դարձած փողոցերով՝ վայելելով գարնանային թարմ երեկոները: Հիշում էր, թե ինչպես ամեն երեկո չգիտես որտեղից հայտնվում էր այդ աղջիկը, որ կարծես մայրամուտի վերջին չարաճճի ճառագայքներից լիներ: Նա քայլում էր անհոգ ու անփույթ քայլվածքով, թռչկոտում ջրակույտերի մեջ՝ թրջելով իր հասարակ հագուստի փեշերը: Նա պարում էր զեփյուռի ջութակի ներքո, երգում գետի խելառ ալիքների հետ ու լիաթոք շնչում կյանքը՝ իր գունավոր էության բոլոր կողմերով: Այդ փոքրիկ աղջնակն այնքան պարզ ու թարմ էր, ինչպես արևային տաք անձրևը, այնքան նուրբ ու պճնազուրկ, ինչպես բարդու դալար շիվը: Փոքրիկ, որտե՞ղ ես հիմա...
Նա նորից նայեց իր շողշողացող տիկնոջը, որն այս անգամ հայելու առջև կանգնած՝ կամացուկ հպվում էր իր հոյակապ սանրվածքի անթերի մազափնջերին:
...Հիշում էր, թե ինպես ընկերացավ Փոքրիկի հետ, ինչպես նա դարձավ իր կյանքը ջերմացնող ամենատաք ճառագայթը: Հիշում էր իրենց բարի զրույցները, զվարթ զբոսանքները, բոլոր խենթ ու խելառությունները...
Եվ ե՞րբ կորցրեց իր չարաճճի աղջնակին: Գուցե այն ժամանակ, երբ որոշեց բերել նրան իր հոյակերտ քաղա՞քը: Գուցե երբ ամուսնացա՞վ իր Փոքրիկի հետ ու սկսեց ապրել նրա հետ այս տանը...
Նա հայացքը մեկ անգամ ևս ուղղեց արհեստական գույներով փայլող լեդիի կողմը ու փորձեց տեսնել նրա մեջ իր անփույթ աղջնակին... Բայց իզուր:
Ու նա ժպտաց... ուղղակի, հենց այնպես:

Grieg
26.10.2007, 17:02
Սա էլ երևի կարելի է համարել սիրային պատմվածքիկ:
Վաղուց եմ գրել... մի 7–8 տարի առաջ: Մի ժամանակ սիրում էի փոքր ու պարզ պատվածքներ գրել՝ մի քիչ անսովոր ավարտով:
լավն է :), հիմնականում չեմ սիրում այս թեմայով պատմվածքներ կարդալ, սակայն գրածտ հետաքրքիր էր կարդալ

Selene
26.10.2007, 18:23
Ivy, լավն է պատմվածքդ ու շատ մոտ իրականությանը:think:aha

Ուլուանա
26.10.2007, 19:00
Լավ ես գրում, ivy: :) Գրելաոճդ հավանեցի: :love Թեև մի փոքրիկ հատված էր, բայց իմաստային առումով էլ հետաքրքիր էր: :ok

gayane70
26.10.2007, 21:38
Հետաքրքիր և շատ գեղեցիկ պատմվածք էր, ապրես:hands

Լեո
11.11.2007, 21:38
Մի օղակ անվերջանալի շղթայում
(Մաս 1-ին)

Ամենամոտ ընկերոջս ծննդյան օրն էինք նշում: Ես, ինչպես միշտ, իմ հաղթանակի գագաթնակետին էի, քանի որ կրկին գտնվում էի բոլորի ուշադրության կենտրոնում: Այդ օրն անչափ գեղեցիկ էի և, կարծես, ինքս էլ էի ինձանով հիանում:
Ընկերս ինձ համար շատ թանկ մարդ էր: Երկու տարուց ավելի է, ինչ ճանաչում էինք իրար, և նա միակ մարդն էր, որի առաջ հանդես էի գալիս ոչ միայն որպես հմայիչ ու սեթևեթող աղջիկ, այլև մարդ, ով ունի նաև բազում թերություններ և հոգեկան խնդիրներ, կարիք ունի հավատարիմ ու անկեղծ ընկերոջ: Նա ինձ պաշտում էր, մեծարում: Նա միակ մարդն էր աշխարհում, ում հետ բավարարվում էին իմ կանացի ինքնասիրության ամենանուրբ ու խոցելի կողմերը: Մեր ընդհանուր ընկերները հաճախ էին մեզ առանձին հարցնում, թե իրականում մեր հարաբերություններն ինչ են՝ սե՞ր, թե ընկերություն:
Եվ դժվար էր հավատալ, որ դա պարզապես անկեղծ ու ջերմ հարաբերությունների մի շղթա է, որը զերծ է այլ շեշտադրումներից:
Այդ օրն ընկերս հրավիրել էր նաև մի երիտասարդի, ում մինչ այդ երբեք չէի տեսել: Ընկերս նրան ընդհանուր ներկայացրեց բոլորին՝ որպես իր դասընկեր: Անկեղծ ասած, ես մի փոքր զարմացա, որ նա մեզ առանձին չծանոթացրեց: Սովորաբար նա ինձ առանձին բարձրության վրա էր ներկայացնում իր ծանոթներին ու ընկերներին, և դա անչափ շոյում էր ինքնասիրությունս: Բացի այդ, ես ինքս էլ էի ուզում ծանոթանալ այդ տղայի հետ, քանի որ հենց սկզբից նա ինձ գրավեց իր տարօրինակ ու անսովոր պահվածքով:
Խնջույքն աստիճանաբար թեժանում էր: Բոլորն ինքնամոռաց պարում էին, բայց նա ոչ ոքի չէր նկատում և ոչնչի չէր խառնվում: Ծխախոտի ամպի միջից միայն նրա անտարբեր ու ցրված հայացքն էի տեսնում: Ընկերս նկատեց, որ նրան եմ նայում, մոտեցավ ինձ.
- Ինչու՞ չես պարում, մի՞թե այսպիսի գեղեցկուհին կարող է մենակ մնալ,- ձեռքս նուրբ բռնելով ու ժպտալով՝ հարցրեց նա:
- Ես մենակ չեմ, ահա այն երիտասարդի հետ եմ,- հանգիստ պատասխանեցի ես՝ հայացքս չհեռացնելով նրանից:
Նրա ժպիտը չքացավ:
- Չեմ ուզում ծանոթացնել… Ինքնամփոփ ու տարօրինակ տղա է, չի սիրում հաճոյախոսել աղջիկներին, էնպես որ քեզ հաստատ դուր չի գա,- արագ-արագ ասաց նա և ձեռքս ավելի ամուր սեղմելով՝ տարավ պարելու:
Այդ պահին զգացի, որ ուզում եմ մենակ մնալ, և անգամ ամենամոտ ընկերս ինձ օտար թվաց: Ես մի նոր զգացողություն էի ապրում և դեռ ինքս էլ չէի հասկանում, թե դա ինչ է:
Անցավ մի քանի ժամ: Զարմանալի էր, բայց ի տարբերություն բոլորի՝ այդ տղան ինձ որևէ ուշադրության չէր արժանացնում: Ես սկսում էի նյարդայնանալ, իմ մեջ մի անհագ ցանկություն էր ծնվում գրավելու նրան: Նպատակն, իհարկե, այն չէր, որ փորձեմ նրա ոչ բարյացակամ վերաբերմունքը աղջիկների նկատմամբ, ես դրանում արդեն համոզված էի, այլ այն, որ փորձության ենթարկեմ իմ «հնարավորությունները», որոնք երբևէ ինձ չէին ձախողել:
Ի վերջո որոշեցի ինքս քայլ անել: Անտարբեր մոտեցա նրան և ի միջի այլոց ասացի.
- Դուք բոլորովին չեք խառնվում խնջույքին: Միգուցե պետք է փոխել երաժշտությու՞նը:
- Երաժշտությու՞նը… եթե իմանամ, որ դրանով որևէ բան կփոխվի, սիրով կհամաձայնեմ,- չոր պտասխանեց նա՝ ծխի քուլան բաց թողնելով և հայացքն անտարբեր շրջելով:
Որքան էլ ինքս ինձ նախապատրաստել էի նման վերաբերմունքի արժանանալուն, այնուամենայնիվ անակնկալի եկա և առանց որևե բան ասելու հեռացա:
Դուրս եկա պատշգամբ: Ընկերս հետևեց ինձ: Մի հաղթական ժպիտ կար դեմքին:
- Ծանոթացա՞ր ընկերոջս հետ:
- Այո, շատ հաճելի երիտասարդ էր,- ակամա պատասխանեցի ես:
Ձայնս դողում էր, և նա միանգամից նկատեց դա, քանի որ «հինգ մատի պես» ճանաչում էր ինձ: Սակայն չշարունակեց: Ներս մտանք սենյակ: Փորձեցի ջնջել այդ տհաճ զգացողությունն ու պարզապես վանել նրան իմ տեսադաշտից: Անցավ որոշ ժամանակ: Դա գրեթե հաջողվել էր ինձ, երբ հանկարծ զգացի ինչ-որ մեկի սևեռուն հայացքը: Ետ նայեցի և տեսա… նրան: Տարօրինակ հանդարտ հայացք՝ կարծես վերացած իրականությունից և այլ տարածական ու ժամանակային գոտիներում սավառնող: Նա նման չէր բոլորին, նրա մեջ մի ինչ-որ առանձնահատուկ ու գերող բան կար, և ես դա շատ շուտ հասկացա:
Արհամարհանքով գլուխս շրջեցի՝ փորձելով ցույց տալ վիրավորված աղջկական ինքնասիրությունս: Մոտեցավ ինձ, առաջարկեց պարել: Ուզեցի մերժել, բայց չկարողացա: Մտածեցի, թե երևի զղջացել է իր «հիմար» պահվածքի համար: Եվ ահա, ինքս իմ սկզբունքների առաջ մաքուր լինելու համար ինձ համոզեցի, թե նրա հետ պարում եմ միայն իմ վրդովմունքը ցույց տալու և նրան այն նույն վիճակի մեջ դնելու համար, ինչը ես էի զգացել մի քանի րոպե առաջ:
Ձեռքս ափի մեջ առավ, իրանս նուրբ գրկեց: Ես գրեթե զգում էի նրա շնչառությունը: Անցավ մի քանի րոպե, բայց նա ոչինչ չէր խոսում: Ես զարմացած էի: Սպասում էի, որ նա գոնե մի բառ կասի, բայց նա կարծես չէր էլ զգում իմ ներկայությունը: Երաժշտությունն արդեն ավարտին էր մոտենում, երբ նա ձեռքս բաց թողեց և ուղիղ աչքերիս մեջ նայելով և շեշտելով յուրաքանչյուր վանկը՝ ասաց. «Շնորհակալություն»:
Ես խճճվել էի: Փորձում էի անտարբեր ձևանալ, սակայն դա դրսևորվում էր ընդգծված արհամարհանքով և նյարդային նոտաներով, ինչը նա հոյակապ տարբերում էր անտարբերությունից և փոխարենը՝ հեգնախառն ժպտում: Որոշեցի պարզապես չնկատել նրան, փորձեցի խառնվել ընդհանուր հոսանքին, մի կում գինի ըմպել ու զվարճանալ, բայց ակնհայտ էր, որ օրս փչացել է:
Խնջույքի հետագա ընթացքում ես ընդամենը մեկ անգամ հանդիպեցի նրա հայացքին, որն ինձ ամեն ինչ ասում էր ու միաժամանակ ոչինչ չէր ասում…
Մի քանի օր անց զանգեցի ընկերոջս և առաջարկեցի հանդիպել: Սակայն զգում էի, որ ամեն անգամվա պես ինձ նրան տեսնելու է տանում ոչ թե մեր մտերմությունն ու միմյանց հետ ամեն ինչ կիսելու սովորությունը, այլև մի ուրիշ, մի խելահեղ ու անորոշ ցանկություն, ինչ-որ բան լսելու, հետաքրքրությանս հագուրդ տալու մի անհագ ցանկություն:
Հանդիպեցինք: Սկսեցինք քննարկել նրա ծննդյան օրվա իրադարձությունները: Հանկարծ նա սկսեց խոսել ընկերոջ մասին: Սիրտս բաբախում էր, բայց ասացի, որ նա պարզապես ինձ չի հետաքրքրում և որ ավելի անհետաքրիր մարդու երբևէ չեմ հանդիպել: Նա չշարունակեց, միայն երբ հեռանում էր, ասաց.
- Սպասիր անակնկալների…
Անակնկա՞լ: Այդ օրվանից սկսած ես սպասում էի, սպասում, դա իմ կյանքի ամենաերկարատև ու տանջալի սպասումն էր: Եվ այդ ամենին ինձ կապող միակ կետը՝ ընկերս, որի միջոցով էի սպասում «անակնկալին», այդ դժվարին օրերին ինձ հետ չէր: Նա պարզապես խուսափում էր ինձ հետ հանդիպումից: Ես դա զգում էի ու գրեթե խենթանում...
(Վերջ 1-ին մասի)

Լեո
11.11.2007, 21:44
Մի օղակ անվերջանալի շղթայում
(Մաս 2-րդ)
Այդ ճգնաժամը տևեց մեկ ամիս:
Իմ ծննդյան օրն էր: Կրկին ինձ հետ էին իմ ամենամոտ ընկերները և, իհարկե, սիրելի ընկերս: Սակայն իմ ու նրա միջև ինչ-որ բան այն չէր, և դա բոլորին էր ակնհայտ: Մի սառնություն և օտարություն էինք զգում, որից երկուսս էլ անհարմար էինք զգում: Ոչ մի կերպ չէինք կարողանում երկխոսության մեջ մտնել, սակայն փորձում էինք հնարավորինս խաղաղ ու հանգիստ ձևանալ: Այդ օրերի ընթացքում շատ բան էր փոխվել, անգամ իմ արտաքին տեսքը: Ընկերս էլ էր լուռ ու մտախոհ:
Հանկարծ դուռը բախեցին: Բացեցի: Շեմին մի շքեղ ծաղկեփունջ էր դրված՝ հետևյալ գրությամբ. «Իմ սերը քոնն է հավերժ»: Մի քանի րոպե ես կլանում էի այդ բառերը, նորից ու նորից կարդում: Սիրտս վկայում էր, որ նրա կողմից է: Հույսի շող էի տեսնում. Ծաղկեփունջը ձեռքիս շփոթված ներս մտա և անմիջապես նայեցի ընկերոջս: Նրա դեմքին գույն չկար: Սիրտս սկսում էր ավելի արագ բաբախել: Հուզմունքս մեծանում էր: Մի կասկած սկսեց որդի պես կրծել հոգիս, սղոցել նյարդերս: Իսկ եթե դա պարզապես ցնո՞րք էր, իմ երևակայության արդյու՞նքը…
Ընկերս ասաց, որ ուզում է խոսել հետս: Նրա ձայնում լարվածություն ու անորոշություն կար: Առանձնացանք: Ուզում էր խոսել, բայց միայն հարցրեց՝ ինչպես եմ: Զարմացած նրան էի նայում, այդքան շփոթված երբեք չէր եղել:
Վերջապես ուժ հավաքեց ու ասաց.
- Ծաղիկների մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց մի քանի բան կասեմ մի մարդու մասին, ով վաղուց է տարված քեզանով ու երևի երբեք համարձակություն չունենա դա քեզ ասելու:
Նրան էի նայում՝ փորձելով իրար կապել այս պատմության ավելի ու ավելի հեռացող թելերը:
- Դե ուրեմն թող հանգիստ թողնի ինձ,- նյարդային մի շարժումով պատասխանեցի ես՝ առանց մտածելու, թե ում մասին է խոսքը և առանց գիտակցելու, որ նա ինձ երբևէ չի էլ անհանգստացրել:
Ընկերս բռնեց ձեռքս և շարունակեց լրիվ այլ տոնով: Ինձ թվաց՝ ես առաջին անգամ եմ տեսնում նրան:
- Լսի՛ր, ի՞նչ կմտածեիր, եթե ասեի, որ ես եմ այդ ծաղիկների հեղինակը:
Ես փորձեցի հանգիստ պատասխանել՝ չնայած, որ սիրտս արդեն իր տեղում չէի զգում:
- Կմտածեի, որ իմ ընկերն, ինչպես միշտ, հոգ է տարել, որպեսզի իր սիրելի ընկերուհուն երջանիկ վայրկյաններ պարգևի:
- Ես լուրջ եմ հարցնում,- նրա աչքերը վառվում էին չարությունից ու հուզմունքից:
Ձեռքս դուրս քաշեցի ափից, և մի անհագ ցանկություն առաջացավ նրան ցավ պատճառելու, ասելու այն ամենն, ինչ նա, չգիտես ինչու, խուսափում էր լսել:
- Ուզում ես անկե՞ղծ պատասխանեմ: Խնդրեմ: Կմտածեի, որքան հիմարն եմ եղել ես, որ տառապել եմ ու սպասել… երբ դու ասեիր, որ դա քո երևակայության արդյունքն է, այդ ծաղիկները, որոնք մեկ վայրկյանում թևեր տվեցին իմ երազանքին, հօդս ցնդեցրին բոլոր տառապանքները, հանկարծ կդառնային այնքան օտար ու վանող… խե՜ղճ իմ ընկեր, ի՞նչ իմանայիր, որ այդ անակնկալը կսպանի քո ընկերուհուն, կխորտակի վերջին հույսերը:
Նա ինձ էր նայում՝ գերմարդկային ճիգ գործադրելով, որ զսպի իրեն:
- Դե ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել, ասա, ասա՚...,- գիտակցելով, որ դանակի հարվածներ եմ հասցնում նրան, շարունակում էի ես:
Հանկարծ նա գրկեց ինձ և ամուր սեղմեց կրծքին: Մի ողջ հավերժություն թվաց ինձ այդ հպումը, բայց չփորձեցի վանել նրան ինձանից: Նա հեկեկում էր, երբեք չէի տեսել, որ տղամարդը լաց լինի կնոջ գրկում:
Երկուսս էլ զգում էինք, որ խորտակվել է այն, ինչը երկար ժամանակ կապել է մեզ միմյանց՝ անխախտելի մի դաշնություն, որը բնորոշ չէ տղամարդուն ու կնոջը, եթե նրանց միջև սեր չկա: Ես խղճում էի ընկերոջս: Ինձ համար մի պահ արդեն կարևոր չէր այն, թե ում կողմից են ծաղիկները: Ես տառապում էի երկու իրարամերժ ու հզոր զգացմունքների միջև, որոնք այդ պահին հավասարապես անհրաժեշտ էին ինձ: Ես փորձեցի մեղմել իմ տված ցավը, որը դեռ ենթագիտակցորեն էի զգում, սակայն ինձ ևս անհրաժետ էր մենակ մնալ ու վերլուծել իրավիճակը:
Վերադարձա սենյակ, որտեղ ընկերներս իմ կենացն էին խմում: Իմ ետևից ներս մտավ նաև ընկերս և ձեռքն առնելով բաժակը՝ այլայլված ասաց.
- Բոլորիդ հայտնի է, թե ով է այս մարդն ինձ համար: Ամեն անգամ, երբ խմել եք ընկերության կենացը կամ խոսել այդ երևույթի մասին, մեզ եք օրինակ բերել: Շատերդ էլ գուցե ձեր մտքում կամ մտքից դուրս արտահայտվել եք, որ աղջկա և տղայիւ միջև հնարավոր չէ այնպիսի անկեղծ զգացում, ինչպիսին մերն է: Եվ իսկապես: Այսքան խորը մտերմությունը չէր կարող իր ազդեցությունը չթողնել մեր ներաշխարհի վրա՝ ավելի ճիշտ՝ իմ: Մինչև այն պահը, երբ ես տեսնում էի, թե որքան անտարբեր է նա իրեն շրջապատող և իր ետևից քարշ եկող երկրպագուների հանդեպ, ես ինձ հանգիստ ու ինքնավստահ էի զգում, մի վստահություն, ինչպիսին եղբայրն է զգում իր քրոջ հանդեպ: Սակայն եղբայրն օրերից մի օր հասկանում է, որ քույրն իր սեփականությունը չէ և ուզում է երջանիկ տեսնել նրան: Այդտեղ ես հասկացա, որ ի վիճակի չեմ եղբոր դերն իմ վրա վերցնել: Ես անկարող եմ դա անել: Ես չեմ կարող որևէ անուն տալ այս զգացմունքին, քանի որ ինքս էլ չգիտեմ դրա անունը: Ինքներդ որոշեք, թե սա ինչ է և ուր կարող է տանել: Ես արդեն անզոր եմ: Սա իմ վերջն է կամ սկիզբը… դա կախված է միայն…
Նա չշարունակեց, շփոթված դուրս եկավ սենյակից: Բոլորի դեմքին մի ապուշ լռություն էր գծագրվել: Ընկերուհիներիցս մեկը նրա ետևից դուրս վազեց:
Ես նայում էի ծաղիկներին և չգիտեի՝ ինչ եմ զգում՝ հաղթանա՞կ, թե՞ պարտություն:
Խնջույքն ավարտված էր, ես խնդրեցի մենակ թողնել ինձ: Հարկավոր էր գնահատել իրավիճակը: Կարծես երազի մեջ լինեի: Ինձ համար պարզ էր, որ տարել եմ մի հաղթանակ, որի դիմաց վճարելու եմ ամենամոտ ընկերոջս կորցնելու գնով: Բայց այդ հաղթանակի բերկրանքն ավելի զորեղ գտնվեց, և քիչ անց ինձ համար արդեն մեկ էր ե՛վ ընկերոջս կսկիծը, ե՛վ մյուս ընկերներիս կողմից սպասվող կշտամբանքն ու անգամ իմ խիղճը չկորցնելու կարողությունը: Հանկարծ այն միտքը, որ իմ հարազատ ընկերն անգամ իմ հանդեպ անկեղծ չի եղել և մտքում հույս է փայփայել օրերից մի օր սիրո խոստովանություն անել ինձ, իմ մեջ կոտրեց նրա հանդեպ ունեցած բոլոր զգացմունքները՝ փոխարենն առաջացնելով անհուն զզվանք: Բացի այդ, նա դառնում էր մի սև պատնեշ՝ հասնելու մի երազանքի, որը գուցե վաղանցուկ մի կիրք էր, աներևույթ հրապուրանք: Քիչ անց ես սկսեցի խղճալ ընկերոջս, ապա՝ դադարեցի մտածել նրա գոյության մասին: Ինձ սկսեց միայն մի միտք տանջել՝ ծաղկեփունջն ու դրանում գրված երկտողը…
Չգիտեմ՝ որքան ժամանակ էր անցել, հանկարծ հեռախոսի ձայնն ինձ սթափեցրեց: Վազեցի վերցնելու, բայց չգիտես ինչու՝ կանգ առա: Սիրտս արագ բաբախում էր: Զանգը շարունակվում էր, բայց ես կարծես անզոր էի պատասխանելու: Զանգը դադարեց: Ես խենթի պես վերցրի լսափողը, բայց արդեն ձայն չկար: Ես հեկեկում էի. դա էր իմ փրկությունը: Մի քիչ հանգստացա, բայց կրկին հայացքս սևեռվեց հեռախոսին: Ես սպասում էի, բայց զանգ չկար: Անցավ մի քանի րոպե, որն ինձ մի ողջ հավերժություն թվաց: Ես գրկել էի Տիրամոր նկարը և աղերսում էի, որ հրաշք կատարվի: Գիտակցում էի, որ եթե այդ զանգն ուշանա կամ այլևս չկրկնվի, ես կխելագարվեմ:
Հանկարծ հեռախոսը նորից զանգեց: Հափշտակեցի լսափողը, սակայն չէի համարձակվում խոսել, մյուս կողմում ևս լռություն էր: Մի քանի վայրկյան անց լռությունը խախտեցի, որովհետև ինձ չէի ների, եթե նա ցած դներ լսափողը:
- Խոսե՛ք…….(լռություն էր)… ես քեզ լսում եմ, ուզում եմ, որ խոսես, դա ինձ համար կարևոր է, հասկանու՞մ ես: Խնդրում եմ, խոսի՛ր, կարևոր չէ՝ ինչի մասին…
Ես պատրաստ էի ժամերով իմ ձեռքում պահել անարձագանք լսափողը, միայն թե գոնե նրա շունչը զգայի: Սակայն ինչու՞ էի կարծում, թե զանգողը նա է:
Հանկարծ մի ծանոթ ձայն խախտեց լռությունը.
- Ինչպե՞ս ես… գիտեմ, որ իմ զանգին չէիր սպասում, գիտեմ, որ հիմա ատում ես ինձ, բայց ինձ օդի պես անհրաժեշտ էր խոսել քեզ հետ:
Ընկերս էր: Միակ բանը, որ կարողացա ասել, հետևյալն էր.
- Ասա՛, նա՞ էր ծաղիկներն ուղարկել:
Նորից լռություն: Մի քանի րոպե անց շարունակեց, կարծես հարցս չէր էլ լսել.
- Դու հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ զգում: Դու երբեք չես կարող սիրել, քո նպատակը միայն սիրո խոստովանություն կորզելն է, իսկ դրանից հետո դու կարող ես տրորել ամեն ինչ քո ճանապարհին ու հանգիստ անցնել, մինչև հաջորդ զոհին գտնելը: Եվ ահա հայտնվեց մեկը, որին դու չկարողացար մի վայրկյանում քոնը դարձնել ու հիմա տառապում ես: Իմացիր, որ երկար ես տառապելու, որովհետև նա երբեք քեզ սեր չի խոստովանի:
Ատելությունն ու զզվանքը կրծում էին հոգիս: Ես աղոտ էի զգում իրականությունը: Ինձ թվում էր, թե ընկել եմ մի անվերջանալի քաոսի մեջ, որտեղից դուրս գալն այլևս անհնար է: Մի՞թե նա էր ինձ այդ ամենն ասողը, մի՞թե նա իսկապես այնքան սիրահարված էր, որ կուրացել էր խանդից:
Ես ցած դրեցի լսափողը: Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ, մի բութ անտարբերություն էր իջել վրաս: Եվ ահա՝ կրկին հեռախոսի զանգը: Որոշեցի չպատասխանել, բայց արդեն միևնույն էր: Վերցրեցի լսափողն ու անտարբեր ձայնով մի հնչյուն արտաբերեցի, որին հաջորդեց հանդարտ մի ձայն.
- Կարելի՞ է Ձեզ հետ մի քանի բառ փոխանակել, եթե իհարկե ժամանակ ունեք:
Քարացել էի: Ի վիճակի չէի պատասխանելու: Նա էր: Իմ երկարատև լռության պատճառն իր անծանոթ լինելուն վերագրելով՝ սկսեց մի քանի բառով ներկայացնել իրեն: Նա հիշեցնում էր մեր հանդիպման մանրամասները՝ հանգիստ ու մեղմ, չշփոթվելով անգամ իմ լռությունից: Որտեղի՞ց իմանար, որ ես ավելի լավ եմ հիշում այդ ամենը, քան կարող էր պատկերացնել, և որ այդ հիշողություններն իմաստավորել էին իմ կյանքը մեկ ամիս շարունակ:
- Իսկ կարելի՞ է իմանալ, թե որտեղից եք իմացել հեռախոսահամարս,- քիչ անց ուշքի գալով՝ հարցրի ես:
Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ընդհատեցի:
- Ձեր դասընկե՞րն է տվել, այսինքն` իմ սիրելի ընկերը, որի հետ հենց այսօր խզեցի բոլոր կապերը:
Ձայնս դողում էր: Նա անակնկալի եկավ, երևի այդպիսի ընթացքի չէր սպասում: Սակայն միանգամից վերագտավ ինքնավտահութունն ու իրեն բնորոշ հանդարտությամբ ասաց.
- Կարո՞ղ ենք հանդիպել: Ինձ թվում է՝ մենք շատ բան ունենք միմյանց ասելու:
Ինձ թվում էր, թե աշխարհում չկա ավելի երջանիկ աղջիկ, քան ես եմ:

***
Մեր հանդիպումը սկիզբ դարձավ անվերջանալի խելահեղ օրերի: Այն գլխապտույտ արագությամբ փոխեց երկուսիս կյանքն էլ: Ընկերս ընդմիշտ դուրս եկավ իմ կյանքից: Հետագայում ես իմացա, որ նա արել է ամեն ինչ, որպեսզի ես երբևէ չստանամ այն «անակնկալը», որի մասին հենց ինքն էր ինձ զգուշացրել: Ես խղճում էի նրան, սակայն այնքան երջանիկ էի, որ մտքում անգամ ներել էի:
Իմ նոր սերն ինձ ուղեկցեց շուրջ չորս տարի: Սակայն մի օր երկուսս էլ զգացինք, որ ժամանակն է որոշ ժամանակ առանձին մնալու և վերլուծելու մեր զգացմունքները: Այդ ընթացքում ես հասկացա, որ նրա հետ իմ կյանքը պարզապես մի խելահեղ ռիթմ է, որը չունի խաղաղ կայան: Իսկ ինձ պետք էր հանգիստ կյանքի հեռանկար, ուստի ես հեռացա նրանից…
Իսկ թե ի՞նչ պատահեց հետո… դա արդեն այլ պատմություն է:
……………………………………………………………………………………………………
P.S. Այս պատմությունը իմ մասին չէր: Պարզապես ես փորձեցի շարադրել այն աղջկա պատմությունը, ով… լքեց ինձ…

*e}|{uka*
11.11.2007, 23:22
Մդաաա....~ նմանատիպ պատմություն այս բաժնում կարդացել էի , համարյա առաջին մասը նույնն էր , բայց ուրիշ ավարտ ուներ , համենայն դեպս հուզիչ էր :oy

Ուլուանա
12.11.2007, 07:01
Մդաաա....~ նմանատիպ պատմություն այս բաժնում կարդացել էի , համարյա առաջին մասը նույնն էր , բայց ուրիշ ավարտ ուներ , համենայն դեպս հուզիչ էր :oy
Այո, այս պատմվածքն այս թեմայում մաս–մաս արդեն տեղադրվել է հենց առաջին էջում՝ երբեմնի անդամ Gohar-ի կողմից։ Ի դեպ, պատմվածքին հաջորդում են մի քանի էջ քննարկումներ ու հակասական կարծիքներ պատմվածքի, ինչպես նաև գլխավոր հերոսների վերաբերյալ... Մի քիչ առաջ կարդացի կարծիքները, նոստալգիայի մեջ ընկա... :roll :oy

Առաջարկում եմ բացել այս թեմայի 1-2 էջերը և կարդալ կարծիքները։ ;)

Փիսիկ
03.04.2008, 23:45
ԴԱՀԻՃԸ

Հոգնած էր, նույնիսկ՝ վախեցած: Առավոտվանից սպասում էր, թե երբ է վերջապես տուն գնալու: Երեվակայությունը նկարում էր պատկերներ. «Այ, կգնամ, կգրկի, կհամբուրի, կսփոփի...»:

Բանալին ասես ինքնաբերաբար պտտվեց կողպեքում: Համարյա վազում էր սենյակ: Գորգի վրա չէին լսվում նրա մանր-մանր քայլերը: Չէին էլ լսվի. նա չէր վազում, այլ թռչում էր: Շնչակտուր ու լայն ժպիտը դեմքին գլուխը ներս մտցրեց գրասենյակի դռնից.

- Եկա՛:

- Լավ արեցիր,- հնչեց դժգոհ ձայնը: «Կարծես քեզ սպասող կար»,- ծիծաղեց մտքում:

Ձայնն ավելի քան սառն էր: Աղջիկը մի պահ քարացավ: Մինչ այդ սենյակում ոչինչ չէր տեսնում, բացի այդքան սիրելի ուրվագծից: Հանկարծ իրերը ձեվ ընդունեցին, նկատվեց համակարգիչը՝ վրան ամրացված տեսախցիկը: Աչքովն ընկավ նույնիսկ մի թուղթ՝ հեռախոսահամարներով ու էլեկտրոնային հասցեներով լի: Չէր ուզում հավատալ. «Նորից, նորի՛ց»: Զգաց, որ ուժասպառ է լինում:

- Սուրճ կխմե՞ս:

- Չէ, մերսի:

- Սոված չե՞ս:

- Չէ:

- Պարզ է: Էլ չես հազում, հա՞, ոնց որ:

- Ի՞նչ ես ուզում: Տեսնում ես՝ զբաղվա՛ծ եմ:

- Տեսնում եմ... Չէ, անգինս, ես ոչ միայն տեսնում եմ, այլ նույնիսկ զգում եմ, թե որքան զբաղված ես: Ուզում էի ասել, որ ինձ ոչինչ չի եղել, ոչ մի տեղս էլ չի ցավում, պարզապես մեքենան է համարյա ջարդուխուրդ եղել:

- Ըհըն,- անփութորեն ասաց տղան՝ կլանված ինչ-որ կնոջ նկարի նայելով:

- Դու ինձ չես լսում նույնիսկ,- հուսահատված շշնջաց աղջիկը:

Շշնջոցը հնչեց այնքան բարձր, թվում էր, թե նույնիսկ պատերն են արձագանքում: Տղային այն ավելի շուտ ֆշշոց թվաց, բայց նա, իհարկե, չկորցրեց իրեն:

- Ես մեղավոր չեմ, որ դու մեքենա վարել չգիտես: Ի՞նչ ես ուզում: Վեր կենամ ճակատդ համբուրե՞մ, որ մեքենան խփել ես:

Հատ-հատ արտասանված, արհամարհանքով լի բառերը թրերի պես մխրճվեցին հոգու մեջ: Սենյակը սկսեց աղաղակել անտեսանելի ձայներով: Աղջիկը լցվում էր այդ ձայներով, ակնթարթ ակնթարթի ետեվից հասունանում էր անսպասելին:

- Հա՛, ուզում եմ:

Տեսախցիկն ինչ-որ անտեսանելի թեվերով նետվեց դեպի տղան, դրան հետեվեցին բազմաթիվ իրեր: Վայրենացած աչքերը ոչինչ չէին տեսնում, ոչինչ չէին կլանում: Հետո քայլեր էին... Շատ արագ հեռու, շատ հեռու տեղ փախչող քայլեր: Դրսում անձրեվ էր: Անձրեվ էր ներսում: Անձրեվ էր այտերի վրա: Ոտքերը վազեցին մոտակա այգին: Քամին ոռնում էր՝ արձագանքելով հոգում: Ուժասպառ նետվեց խոտերին ու սկսեց լաց լինել: Շուրթերն ինչ-որ բառեր էին շշնջում. «Ատում եմ, ատում եմ... Ես սխալ չէմ... Ինչու՞... Ինչու՞...»: Ամեն մի «ինչու»-ն ավելի ու ավելի բարձր էր հնչում, ավելի սպառնալից:

Պառկեց խոտերի մեջ, տերեվները կաթիլների հետ պար էին բռնել շուրջը, իսկ ուղեղն անասելիորեն սղոցում էր մի միտք. «Ինչու՞ ապրեցի»:

Շուրջ հարյուր կիլոմետր դեպի հարավ, ինչ-որ մեկի տանը հեռախոսը պահանջկոտ զնգաց.

- Ողջու՜յն, ինչպե՞ս ես: Ամուսինդ տանը չի՞: Եղա՛վ: Դե ուրեմն այս գիշեր կգամ...

ivy
15.05.2008, 15:15
Մի պատվածք եմ ուզում դնել, հեղինակին չգիտեմ: Դեռ մի վեց-յոթ տարի առաջ էր աչքովս ընկել, էսօր նորից տեսա պատահաբար: Որոշեցի թարգմանել հայերեն ու տեղադրել այս թեմայում: :)



Նա և ես

Նա ասաց, որ դուրս է գալիս և կլինի կես ժամից:
Ես սպասում էի, ընթրիքը սառեց, հեռուստատեսությունը ավարտեց իր թողարկումը, ես քնեցի բազկաթոռի վրա, սպիտակեղենը, որ դրված էր եռալու, այրվեց, ես քնած մնացի, ուշացա դասից:
Նա զանգեց չորս օր հետո ու ներողություն խնդրեց:
Ես ներեցի, ուրախացա երեխայի նման, սլացա նրա մոտ, հոգիս ցնծում էր, ես երգեր էի երգում, պատմում էի զվարճալի դեպքեր, փորձում էի կոկետություն անել և ծիծաղում էի:
Նա ասաց, որ այսպես չի կարող հավերժ շարունակվել, որ մեր ընկերական հարաբերությունները հրաշալի էին, քանի դեռ չէին հայտնվել զգացմունքներ:
Ես հասկացա, որ իր կողմից ոչ մի զգացմունք չկա:
Նա, ասաց, որ իր համար հիմա դժվար է:
Ես համարյա անկեղծորեն ժպտացի, զգացի, թե ինչպես է գետինը գնում ոտքերիս տակից, ինչպես եմ կորցնում կապը աշխարհի հետ, և փղձուկը խեղդեց կոկորդս:
Նա ասաց, որ իրեն ժամանակ է պետք, ուզում է ինքն իրենից գլուխ հանել և վերականգնել հավասարակշռությունը անհաջող սիրավեպից հետո:
Ես պատասխանեցի, որ ինձ պետք են երեխաներ, պետք է հաղորդակցում և ինքնակատարելագործում:
Նա ասաց, որ ընկալում է ինձ ոչ թե որպես աղջիկ, այլ միայն որպես մարդ:
Ես ընկալեցի դա` իբրև կոմպլիմենտ:
Նա ասաց, որ ինձ համեմատում է իր նախկինի հետ:
Ես հանգիստ շնչում էի, հանդարտ ձայնով պատասխանեցի, որ ամեն ինչ հասկանում եմ:
Նա ասա, որ հնարավոր է` ես ավելի լավն եմ:
Ես դեռ իներցիայով շնչում էի, գնահատեցի նրա ճաշակը, փորձեցի փոխել խոսակցության թեման, նայում էի պատուհանից դուրս, թափահարում ոտքերս ու ծխում` գլանակը գլանակի վրայից:
Նա ցույց տվեց նախկինի լուսանկարները:
Ես նայում էի դրանք շինծու հետաքրքրությամբ, բացականչում, որ աղջիկը շատ գեղեցիկ է և երևի շատ խելացի:
Նա զանգահարեց ու ասաց, որ կորչում է անհայտ ժամանակով, և նորից կզանգի, երբ հայտնվի:
Ես հարցեր չէի տալիս, սպասում էի, անհանգստանում, տեղս չէի գտնում, ինձ պատեպատ էի տալիս ու գիշերները լաց լինում բարձի վրա:
Մի քանի օր հետո նա հայտվեց հորիզոնում:
Ես երջանիկ էի, ճախրում էի օդում, խոսում էի բանաստեղծություններով, հանում էի հոնքերս և ընկերուհիներիս հաճույքով պատմում նորությունները:
Նա ասաց, որ նյութական դժվարություններ ունի:
Ես խրվեցի պարտքերի մեջ, գնեցի ուտելիք, իր սիրելի սիգարետներն ու գարեջուրը, լվացա կեղտոտ ամանեղենը, սկսեցի դիմանալ նրա գիշերային խռմփոցներին և ամեն օր հանդիպել հետը:
Նա ասաց, որ չի կարող մազերը կտրել վարսավիրանոցում, որ իր գանգը բարդ կառուցվածի է:
Ես ավարտեցի վարսավիրական դասընթացներ, հետն էլ` կար ու ձևի և խաչաձև ասեղնագործության, ինչպես նաև սերտեցի չինական խոհարարությունը:
Նա լցվեց հինգ կիլոգրամով, որոշեց զբաղվել սպորտով և գնել վիդեոմագնիտոֆոն` կյանքից ավելի շատ տպավորություններ ստանալու համար:
Ես նիհարեցի, մետրոյում ուշաթափվեցի, չկարողացա փակել պարտքերս, դադարեցի հանդիպել ընկերուհիներիս հետ, ոտքերս կոտրտեցի` բարձր վճարվող աշխատանք փնտրելով, այլևս չէի ժպտում, վատ էր քնում և վաստակեցի հոգնածություն անվանումով սրտի տարօրինակ հիվանդություն:
Նա ասաց, թե ձանձրանում է:
Ես սկսեցի պատմվածքներ գրել, հանգստյան օրերին նրան դուրս հանել բնության գիրկ, վարել խելացի զրույցներ, ծանոթացրեցի ընկերներիս հետ, և եղունգներս ներկեցի հոյակապ լաքով:
Նա ասաց, որ հուսահատված է, և իմ հոնքերն անճոռնի են:
Ես լռեցի, չվիրավորվեցի. վիրավորվելու ժամանակ չունեի:
Բժիշն ասել էր` հղի ես:
Ես զանգեցի նրան, ասացի, որ պետք է խոսել, որ ես դուրս եմ գալիս ու կլինեմ կես ժամից: Ես հավաքվեցի, դուրս եկա տնից և երեք օրով գնացի քաղաքից դուրս, լիաթոք շունչ քաշեցի, հիացա լռությամբ, քայլեցի խոտերի վրայով, վայելեցի բնությունը ու գլուխս ազատեցի բոլոր մտքերից:
Նա զանգերով պայթեցրեց հեռախոսս, ասաց, որ անհանգստանում էր, զանգահարել է բոլոր ընկերուհիներիս, հիվանդանոցներն ու դիահերձարանները:
Ես ասացի, որ այսպես չի կարող հավերժ շարունակվել, որ մեր ընկերական հարաբերությունները հրաշալի էին, քանի դեռ չէին հայտնվել զգացմունքներ:
Նա ասաց, որ ինձ նույնպես սիրում է:
Ես ասացի, որ ատում եմ իրեն:
Նա ասաց, որ ինձ հիմա դժվար է, պետք է ինքս ինձնից գլուխ հանեմ:
Ես չժպտացի, գետինը ոտքերիս տակից չգնաց, սիրտս չթպրտաց. արդեն մի անգամ լսել էի այդ արտահայտությունը:
Նա ասաց, որ ես աղջկա իր իդեալն եմ, որ ես անհամեմատելի եմ որևէ մեկի հետ, որ միայն ինքը կարող է գնահատել իմ էության նրբագեղությունը:
Ես գնահատեցի նրա առողջ հումորի զգացումը:
Նա ասաց, որ շատ է ուզում ինձ հետ երեխաներ ունենալ:
Ես արդեն ոչինչ չէի կարող ասել:
Նա ասաց, որ ես պետք է հանգստանամ, մտքերս կարգի բերեմ և շտապ որոշումներ չկայացնեմ:
Ես ասացի, որ հոգնել եմ անիմաստ խոսակցություններից:
Նա ասաց, որ ես ամենագեղեցիկն եմ ու ամենախելացին:
Ես կախեցի լսափողը:
Նա երկար և համառորեն փորձում էր նորից զանգել, հետո հանկարծակի եկավ և փորձեց խոսակցություն վարել մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին:
Ես լուռ էի:
Նա հայցում էր ըմբռնում, խղճահարություն, իմ ձեռքն ու սիրտը:
Ես խնդրեցի ազատել տարածքը:
Նա կրկնում էր, թե սիրում է ինձ:
Ես ասացի, որ կորչում եմ անհետ ժամանակով:
…Երբ մի քանի ամիս անց իմ բնակարանում հնչեց հեռախոսի զանգը, և կամաց ձայնը հարցրեց ինձ, ես ասացի ճշմարտությունը.
- Այստեղ նման կին չի ապրում:
Համենայնդեպս, այդ ազգանունով:

impression
15.05.2008, 15:20
հմմմմմմ....

գոռալու ցանկություն չառաջացավ, բայց լացել կարելի է՝ որոշակի ջանքերից հետո....

Dayana
15.05.2008, 15:26
հմմմմմմ....

գոռալու ցանկություն չառաջացավ, բայց լացել կարելի է՝ որոշակի ջանքերից հետո....

ես չլացեցի :esim նույնիսկ ուրախացա, ահավոր դրական ստեղծագործություն էր :8
:oy կներեք եթե կարծիքս կնեղացնի :oy

Երկնային
16.05.2008, 03:11
Հեքիաթ Սիրո ու Ժամանակի մասին… :oy


Վաղուց… շատ վաղուց մի կղզի կար, որի վրա ապրում էին բոլոր հոգևոր արժեքները` Ուրախությունը, Տխրությունը, Ճանաչումը, Իմաստությունը և այլոք: Նրանց հետ ապրում էր Սերը…

Մի օր զգացմունքները նկատեցին, որ կղզին սկսում է խորտակվել… Բոլորը նստեցին իրենց նավակները ու լքեցին կղզին… Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեն… Եվ միմիայն երբ զգաց, որ կղզու փրկությանը ոչ մի հույս չկա, այն սկսեց օգնություն կանչել…

Այդ պահին անցնում էր Հարստության շքեղ նավը…
Սերը խնդրում էր, որ իրեն վերցնեն նավի վրա, բայց Հարստությունն ասաց, որ իր նավի վրա անհամար ոսկի ու արծաթ կա, ու Սիրո համար պարզապես տեղ չկա…

Սերը օգնություն խնդրեց Հպարտությունից, որի նավակն էր անցնում…
Բայց, ի պատասխան, Սերը լսեց, որ իր ներկայությունը կխանգարի Հպարտության նավակի կարգուկանոնն ու անթերիությունը…

Օգնություն աղաչեց Սերը Տխրությունից…
-Օ~ ,Սեր,- պատասխանեց Տխրությունը, - ես այնքան տխուր եմ, որ պետք է մնամ մենակության մեջ…

Կղզու կողքով անցնում էր Ուրախության նավակը, բայց այն այնքան տարված իր խրախճանքով, որ նույնիսկ չլսեց Սիրո կանչը…

Հանկարծ Սերը լսեց մի ձայն.
-Արի՛ այստեղ, ես քեզ ինձ հետ կտանեմ…
Սերը մի ալեհեր ծերուկի տեսավ, ու նա այնքան երջանկացավ, որ նույնիսկ մոռացավ հարցնել նրա անունը… Իսկ երբ նրանք հասան Երկիր, Սերը մնաց, իսկ ծերուկը շարունակեց իր ճանապարհը… Ու միայն այն ժամանակ, երբ ծերուկի նավակը սկսեց անհետանալ, Սերը զգաց, որ նույնիսկ շնորհակալություն չհայտնեց ծերուկին…

Սերը հարցրեց Իմաստությունից.
- Իմաստությու՛ն, ասա՛ ինձ, ո՞վ փրկեց ինձ…
- Դա Ժամանակն էր, - պատասխանեց Իմաստությունը…
- Ժամանա՞կը, - զարմացավ Սերը,- Ինչու՞ նա ինձ օգնեց…
Իմաստությունը պատասխանեց.
- Միայն Ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է կյանքում Սերը…

Երվանդ
16.05.2008, 12:03
Հեքիաթ Սիրո ու Ժամանակի մասին… :oy


Վաղուց… շատ վաղուց մի կղզի կար, որի վրա ապրում էին բոլոր հոգևոր արժեքները` Ուրախությունը, Տխրությունը, Ճանաչումը, Իմաստությունը և այլոք: Նրանց հետ ապրում էր Սերը…

Մի օր զգացմունքները նկատեցին, որ կղզին սկսում է խորտակվել… Բոլորը նստեցին իրենց նավակները ու լքեցին կղզին… Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեն… Եվ միմիայն երբ զգաց, որ կղզու փրկությանը ոչ մի հույս չկա, այն սկսեց օգնություն կանչել…

Այդ պահին անցնում էր Հարստության շքեղ նավը…
Սերը խնդրում էր, որ իրեն վերցնեն նավի վրա, բայց Հարստությունն ասաց, որ իր նավի վրա անհամար ոսկի ու արծաթ կա, ու Սիրո համար պարզապես տեղ չկա…

Սերը օգնություն խնդրեց Հպարտությունից, որի նավակն էր անցնում…
Բայց, ի պատասխան, Սերը լսեց, որ իր ներկայությունը կխանգարի Հպարտության նավակի կարգուկանոնն ու անթերիությունը…

Օգնություն աղաչեց Սերը Տխրությունից…
-Օ~ ,Սեր,- պատասխանեց Տխրությունը, - ես այնքան տխուր եմ, որ պետք է մնամ մենակության մեջ…

Կղզու կողքով անցնում էր Ուրախության նավակը, բայց այն այնքան տարված իր խրախճանքով, որ նույնիսկ չլսեց Սիրո կանչը…

Հանկարծ Սերը լսեց մի ձայն.
-Արի՛ այստեղ, ես քեզ ինձ հետ կտանեմ…
Սերը մի ալեհեր ծերուկի տեսավ, ու նա այնքան երջանկացավ, որ նույնիսկ մոռացավ հարցնել նրա անունը… Իսկ երբ նրանք հասան Երկիր, Սերը մնաց, իսկ ծերուկը շարունակեց իր ճանապարհը… Ու միայն այն ժամանակ, երբ ծերուկի նավակը սկսեց անհետանալ, Սերը զգաց, որ նույնիսկ շնորհակալություն չհայտնեց ծերուկին…

Սերը հարցրեց Իմաստությունից.
- Իմաստությու՛ն, ասա՛ ինձ, ո՞վ փրկեց ինձ…
- Դա Ժամանակն էր, - պատասխանեց Իմաստությունը…
- Ժամանա՞կը, - զարմացավ Սերը,- Ինչու՞ նա ինձ օգնեց…
Իմաստությունը պատասխանեց.
- Միայն Ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է կյանքում Սերը…

Մի տեղ էս կարդացել եմ ոնց որ:think

Janita Hero
16.05.2008, 15:30
- Միայն Ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է կյանքում Սերը…[/I]

Փշաքաղվեցի, անկեղծ եմ ասում:

Երկնային
16.05.2008, 18:31
Մի հատիկ էլ…


Ես չեմ կարող թռչել…

Նա թևեր ուներ… իսկ Տղան դրա մասին չգիտեր, ավելի շուտ չէր ցանկանում հավատալ…
Նա կարողանում էր թռչել… իսկ Տղան չէր ցանկանում անգամ դրա մասին լսել… Ամեն առավոտ Աղջկան ամպերից իջեցնելով` նա ասում էր.
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու չես կարող թռչել…

Իսկ աղջիկը չէր նեղանում… ու նորից թռչում էր, թափառում էր միայնակ ամպերում, գրկում էր արևը, բռնում էր մարդկանց երազանքները ու քնքշորեն համբուրում…
Բայց գալիս էր Տղան… նա չէր կարողանում թռչել…

Աղջիկը մանկան հոգի ուներ… սիրում էր դաշտային ծաղիկների, Երիցուկներ… Տղան միլիոնավոր Երիցուկներ էր նրան նվիրում…
Բայց Աղջիկը չէր ծիծաղում… անշունչ ծաղիկներից ցուրտ էր գալիս, ինչպես և Տղայից…

Աղջիկը Քամին էր… Ամեն գիշեր նա թռչում էր աստղերի մոտ` ուղարկելով նրանց օդային համբույրներ… Աստղերը ծաղկեպսակներ էին հյուսում նրա համար ու առաջարկում, որ իրենց հետ մնա…
Բայց գալիս էր Տղան ու ասում.
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու Քամին չես…

Աղջիկը սիրում էր Անձրևը…
Նա կաթիլների միջով հասնում էր Անձրևի սրտին…

Նա Ծիածանն էր… Նա նկարում էր ծիածանի գույները, նա նկարում էր քաղաքը…
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու Ծիածանը չես, - ասում էր տղան…

Աղջիկը Պոետի սիրտ ուներ… նա սիրում էր պոեզիան, որի միջոցով հասնում էր Ամպերին ու ցած իջնում…
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ, - ասում էր Տղան:- Դու Պոետ չես…

Աղջիկը սիրում էր նկարել… իր վրձինով նա նկարում էր Արևածագն ու Մայրամուտը… Իսկ հետո նվիրում էր մարդկանց…
Բայց էլի գալիս էր Տղան.
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու Նկարիչ չես…

Մի օր Աղջիկը գնաց… գնաց ընդմիշտ` թողնելով իր թևերը… Գուցե ոտաբոբիկ գնաց` հավաքելով Երիցուկներ, ու հյուսելով իր մազերին…
Տղան միայնակ մնաց…
Նա վերցնում էր աղջկա վրցինները ու փորձում էր նկարել Մայրամուտը… «Ես Նկարիչ չեմ», - մտածեց նա…
Նա փորձեց գրել բանաստեղծություն… Պատռում էր թղթերն ու մտածում. « Ո՛չ, ես Պոետ չեմ»…
Նա հավաքում էր Երիցուկներ, նայում էր Աստղերի ու Ծիածանին… Փորձում էր քայլել Ամպերի վրայով…

Հետո վերցրեց Աղջկա թևերը…
Կանգնեց ամեաբարձր Ամպիկի վրա…
Նետվեց ցած…
«Ես չեմ կարող թռչել»,- մտածեց նա…

Moon
16.05.2008, 20:29
Մի հատիկ էլ…


Ես չեմ կարող թռչել…

Նա թևեր ուներ… իսկ Տղան դրա մասին չգիտեր, ավելի շուտ չէր ցանկանում հավատալ…
Նա կարողանում էր թռչել… իսկ Տղան չէր ցանկանում անգամ դրա մասին լսել… Ամեն առավոտ Աղջկան ամպերից իջեցնելով` նա ասում էր.
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու չես կարող թռչել…

Իսկ աղջիկը չէր նեղանում… ու նորից թռչում էր, թափառում էր միայնակ ամպերում, գրկում էր արևը, բռնում էր մարդկանց երազանքները ու քնքշորեն համբուրում…
Բայց գալիս էր Տղան… նա չէր կարողանում թռչել…

Աղջիկը մանկան հոգի ուներ… սիրում էր դաշտային ծաղիկների, Երիցուկներ… Տղան միլիոնավոր Երիցուկներ էր նրան նվիրում…
Բայց Աղջիկը չէր ծիծաղում… անշունչ ծաղիկներից ցուրտ էր գալիս, ինչպես և Տղայից…

Աղջիկը Քամին էր… Ամեն գիշեր նա թռչում էր աստղերի մոտ` ուղարկելով նրանց օդային համբույրներ… Աստղերը ծաղկեպսակներ էին հյուսում նրա համար ու առաջարկում, որ իրենց հետ մնա…
Բայց գալիս էր Տղան ու ասում.
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու Քամին չես…

Աղջիկը սիրում էր Անձրևը…
Նա կաթիլների միջով հասնում էր Անձրևի սրտին…

Նա Ծիածանն էր… Նա նկարում էր ծիածանի գույները, նա նկարում էր քաղաքը…
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու Ծիածանը չես, - ասում էր տղան…

Աղջիկը Պոետի սիրտ ուներ… նա սիրում էր պոեզիան, որի միջոցով հասնում էր Ամպերին ու ցած իջնում…
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ, - ասում էր Տղան:- Դու Պոետ չես…

Աղջիկը սիրում էր նկարել… իր վրձինով նա նկարում էր Արևածագն ու Մայրամուտը… Իսկ հետո նվիրում էր մարդկանց…
Բայց էլի գալիս էր Տղան.
- Մի՛ հորինիր, հիմարի՛կ… Դու Նկարիչ չես…

Մի օր Աղջիկը գնաց… գնաց ընդմիշտ` թողնելով իր թևերը… Գուցե ոտաբոբիկ գնաց` հավաքելով Երիցուկներ, ու հյուսելով իր մազերին…
Տղան միայնակ մնաց…
Նա վերցնում էր աղջկա վրցինները ու փորձում էր նկարել Մայրամուտը… «Ես Նկարիչ չեմ», - մտածեց նա…
Նա փորձեց գրել բանաստեղծություն… Պատռում էր թղթերն ու մտածում. « Ո՛չ, ես Պոետ չեմ»…
Նա հավաքում էր Երիցուկներ, նայում էր Աստղերի ու Ծիածանին… Փորձում էր քայլել Ամպերի վրայով…

Հետո վերցրեց Աղջկա թևերը…
Կանգնեց ամեաբարձր Ամպիկի վրա…
Նետվեց ցած…
«Ես չեմ կարող թռչել»,- մտածեց նա…
Նյութ, շատ հրաշք պատմություն էր, պատկերացրու, որ սենտեմենտալ բաներ շատ չեմ սիրում, բայց սա նենց նուրբ ու մռութ պատմություն էր։ Շատ հավանեցի։Ապրես...

Բարեկամ
19.05.2008, 13:28
Մի պատվածք եմ ուզում դնել, հեղինակին չգիտեմ: Դեռ մի վեց-յոթ տարի առաջ էր աչքովս ընկել, էսօր նորից տեսա պատահաբար: Որոշեցի թարգմանել հայերեն ու տեղադրել այս թեմայում: :)



Նա և ես

Նա ասաց, որ դուրս է գալիս և կլինի կես ժամից:
Ես սպասում էի, ընթրիքը սառեց, հեռուստատեսությունը ավարտեց իր թողարկումը, ես քնեցի բազկաթոռի վրա, սպիտակեղենը, որ դրված էր եռալու, այրվեց, ես քնած մնացի, ուշացա դասից:
Նա զանգեց չորս օր հետո ու ներողություն խնդրեց:
Ես ներեցի, ուրախացա երեխայի նման, սլացա նրա մոտ, հոգիս ցնծում էր,
......................
..........................
- Այստեղ նման կին չի ապրում:
Համենայնդեպս, այդ ազգանունով:

Լավն էր, Այվ: Ապրես, որ թարգմանել ես:
Գիտես, կարելի ա էս պատմվածքի երկու ծայրերը՝ սկիզբն ու վերջը, իրար միացնել, սարքել օղակ ու.... մմ......... օղ անել ականջին…

Երկնային
01.08.2008, 04:04
Ի՞նչ գույնի է սերդ…



-Ի՞նչ գույնի է իմ հանդեպ ունեցած սերդ:
-Ի՞նչ:
-Ես հարցնում եմ` ինչ գույնի է սերդ իմ հանդեպ:
-Ես չհասկացա հարցդ:
-Լավ, ուրեմն ինքդ հարցրու, թե ինչ գույնի է քո հանդեպ սերս:

Նա ձգվեց ու հորանջելով, գրեթե անհասկանալի կերպ հարցրեց.
-Ու ի՞նչ գույնի է:
-Կանաչ:

Նա դադարեց հորանջել ու ուշադիր ինձ նայեց:
-Կանաչ,-կրնեցի ես:

-Իսկ ինչու՞ կարմիր չի,- հարցրեց` ժպտալով:
-Որովհետև կարմիրը հրդեհ է, կրակ է…
-Բայց հենց կարմիր գունի հետ են բոլորն ասոցացնում սերը:
-Ոչ բոլորը… միայն նրանք, ոչոնք «այրվում» են
-Փաստորեն դու չե՞ս «այրվում»:
-Ոչ:
-Շնորհակալություն: Շատ հաճելի է օրվա սկզբում իմանալ, որ դու չես այրվում ինձանով…
-Ինչու դա վա՞տ է: Կարմիր գույնի սերը շուտ է հանգչում: Այն դառնում է մոխրագույն: Իսկ մոխրագույնը… դե ինքդ մտածիր, ի՞նչ գույն է սիրո համար:

-Լաավ,- ասաց նա ժպտալով:- Իսկ դեղի՞նը:
-Դեղինի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել: Նայում-նայում ես, հետո շուրջ ամեն ինչ դեղին է թվում: Համ էլ, դեղինից աչքերն են ցավում:

-Լավ, պարզ է: Սևն էլ է հասկանալի: Դա սիրո գույն չէ:
-Չէ, սպասիր: Սերը բոլոր գույների էլ լինում էլ: Սերն ինքնին ծիածան է, ամեն անգամ շրջվում է մարդու մոտ նոր երանգով:
-Սևով է՞լ:

-Իսկ ինչու՞ ոչ: Չի՞ լինում, որ սերը մարդուն ավելի ագրեսիվ ու ինքնամփոփ է դարձնում: Հարցը նրանում է, թե ինչպ ազդեցություն են մարդիկ ունենում իրար վրա: Դա կարծես ներկել խառել լինի. դու սպիտակ ներկ ես, ես` սև, ո՞րն է ավելի «ուժեղ»:
-Սևը, իհարկե:
-Բայց ինչու՞ իհարկե: Ավելի ուժեղ է այն մեկը, որից ավելի շատ կա: Բայց նույնիսկ եթե խառնել հավասար քանակությամբ, մեկ է «մաքուր» գույն չի ստացվի` մաքուր սև կամ մաքուր սպիտակ: Այդպես էլ մարդիկ են: Մեկը մյուսի մեջ լցնում է իր գույներից, որովհետև շատ ունի: Իսկ երկրոդը կամ ընդունում է, կամ էլ փորձում է իր գույնը առաջ տանել: Բայց ինչպես էլ ավարտվի այս «պայքարը», մաքուր գույն նրանցից ոչ մեկին էլ չի մնա:

Նա ուշադիր նայում էր ինձ:
-Մանուշակագույն,- կարծես դատավճիռ արտաբերեց նա:
-Մանուշակագույն,- ասացի ես` խոժոռելով դեմքս,- ո՛չ: Իմ սերը քո հանդեպ չի կարող մանուշակագույն լինել: Ես այդ գույնը չեմ սիրում, համ էլ, չէ ու վերջ:

-Երկնագույն, կապույտ,- չէր հանգստանում նա:
-Ոչինչ չեմ արող ինքս ինձ հետ անել: Երկնագույն ինձ համար երկինքն է: Երկինքը թռչուններն են, թռչունները թևեր են, թևերը երազանք են, իսկ երազանքը երիտասարդություն է: Ուրեմն երկնագույնը ավելի բնորոշ է երիտասարդ սիրուն, այն սիրուն, որ երիտասարդ տարիքում ես ունենում: Իսկ կապույտը ամեն ինչը ներելու գույնն է ինձ համար…

-Կանաչ,- մեղմ ասաց նա:
-Կանաչ,- կրկնեցի ես ու խորը շունչ քաշեցի:

Մենք ամեն առավոտ իրար հետ ենք արթնանում: Նոր օրվա սկիզբը, դա կանաչ գույն է: Ու ապ չունի, թե ինչ եմ տեսնում ես պատուհանից` արևի շող, թե անձրև կամ ձյուն: Իմ ամեն առավոտը քեզնով է սկսում: Ուրեմն նոր օրը դու ես. այն կանաչ է:

Ամեն օր դու խմում ես կանաչ թեյ, ու դու չես սիրում իմ կանաչ շրջազգեստը, քեզ թվում է, որ այն «չափազանց կարճ» է: Իսկ ես հենց այդ պատճառով էլ ուզում եմ կրել այն, ոչ թե որ քեզ հակառակվեմ, ալ որովհետև այն կանաչ է:

Այնպես է պատահում, որ վիճում ենք կամ չենք հասկանում իրար: Իմանալով, որ ես շուտ բռնկվող եմ, դու առաջինն ես ընդառաջ քայլ անում: Այդ դեպքում դու կապույտ ես լինում, դու ներում ես ինձ, չնայած ինձ պարուրում է դեղինը: Բայց դու մոտ ես գալիս ու գրկում ես ինձ, ու մեր գույները խառնվում են: Իսկ գիտե՞ս` ինչ կլինի, եթե երկու ներկ խառնել իրար` դեղինն ու կապույտը… Կստացվի կանաճ գույն…

Նա ինձանից աչքը չէր կտրում: Իսկ ես ժպտացի ու հարցրեցի.
-Դե ասա, ի՞նչ գույնի է սերդ իմ հանդեպ:

Ես այդպես էլ հարցիս պատասխանը չլսեցի, որովհետև նա մի վայրկյանում կողքս հայտնվեց ու համբուրեց…

Ուլուանա
11.08.2008, 01:35
Մոդերատորական: Թեմային բովանդակությանը չհամապատասխանող գրառումներն առանձնացվել են, և բացվել է նոր թեմա «Ինտիմ անկյուն» (http:/www.akumb.am/showthread.php?t=30281) բաժնում:

I love love
11.08.2008, 10:50
Ինչպես կարող եմ անցնել ինտիմ բաժին?

Chilly
11.08.2008, 11:37
Ի՞նչ գույնի է սերդ…



Իմ սերը նույնպես կանաչ է :love (հիմա)
Ապրես :)
Սերը մի գույնի չի լինում... կանաչ.... կարմիր.... սերը ծիածան է... բայց պատմվածքդ ժպիտ էր ;)

Ավելացվել է 2 րոպե անց

Ինչպես կարող եմ անցնել ինտիմ բաժին?

Գրառումներ կատարելով :)

Երկնային
26.09.2008, 23:54
Ինչու՞ է սերը կույր…
(լեգենդ)


Ասում են` մի անգամ երկրի մի անկյունում հավաքվեցին բոլոր մարդկային զգացմնունքներն ու որակները: Երբ Ձանձրույթը արդեն երրորդ անգամ հորանջեց, Խենթությունը առաջարկեց:
-Եկեք պաղկվոցի խաղանք:
Հետաքրքրասիրությունը ունքը բարձրացրեց.
- Պաղկվոցի՞: Իսկ դա ի՞նչ խաղ է:

Ու Խենթությունը բացատրեց, որ իրենցից մեկը, օրինակ ինքը, փակում է աչքերու ու հաշվում է մինչև միլիոն, իսկ մնացածը այդ ընթացքում թաքնվում են: Նա, ում կգտնեն վերջինը, հաջորդ անգամ հաշվողն է, ու այդպես շարունակ…

Խանդավառությունը պարեց Խանդավառության հետ: Ուրախությունը այնպես էր թռչկոտում, որ համոզեց Կասկածին, ու միայն Ատարբերությունը, որին երբեք ոչինչ չէր հետաքրքրում, հրաժարվեց խաղին մասնակցել: Ճշմարտությունը նախընտրեց չթաքնվել, որովհետև ուշ թե շուտ իրեն միշտ գտնում են: Հպարտությունը ասաց, որ դա շատ հիմար խաղ է (նրան իրենից բացի ոչինչ չէր հետաքրքրում), իսկ Վախկոտությունը չէր ուզում ռիսկի դիմել:

- Մեկ, երկու, երեք…, - սկսեց հաշվել Խենթությունը:

Առաջինը թաքնվեց Շտապողականությունը, նա թաքնվեց ճանապարհին հանդիպած մոտակա քարի ետևում: Հավատը բարձրացավ երկինք, իսկ Նախանձը թաքնվեց Հաղթանակի ստվերում, որը իր ուժերով կարողացել էր հասնել ամենաբարձ ծառի գագաթին: Բարությունը շատ երկար ժամանակ չէր կարողանում թաքնվել, որովհետև ինչ տեղ գտնում էր, նրան թվում էր, թե դա իդեալական վայր է իր ընկերների թաքնվելու համար: Ծառի ճեղքը Վախի համար էր, թիթեռի թևը`Զգացմունքայնության, քամին` Ազատության: Եվ այսպես նա թաքնվեց արևի շողի մեջ: Իսկ Էգոիզմը միայն իր համար տաքուկ տեղ գտավ: Սուտը թաքնվեց օվկիանոսի ամենախորքում (իրականում նա թաքնվել էր ծիածանում): Իսկ Կիրքն ու Ցանկությունը հրաբուխ գտան, ու թաքնվեցին նրա կրակներում: Մոռացկոտությունը… նույնիսկ չեմ հիշում, թե որտեղ էր նա թաքնվել, բայց դա այնքան էլ կարևոր չի:

Երբ Խելագարությունը հասավ 999999 թվին, Սերը դեռ փնտրում էր, թե որտեղ թաքնվի, բայց ամեն տեղ արդեն զբաղեցրած էր: Բայց հանկարծ նա տեսավ մի հրաշալի վարդագույն թուփ ու որոշեց թաքնվել այդ ծաղիկների մեջ:

- Միլիոն,- հաշվեց Խենթությունը ու սկսեց փնտրել թաքնվածներին:

Առաջինը, իհարկե, գտնվեց Շտապողականությունը: Հետո նա լսեց, թե ինչպես է Հավատը վիճում Աստծո հետ, իսկ Կրքի ու Ցանկության մասին նա գուշակեց նրանից, թե ինչպես էր դողում հրաբուխը: Հետո նա տեսավ Նախանձին, ու գուշակեց, թե որտեղ է թաքնված Հաթանակը: Էգոիզմին փնտրել պետք էլ չէր, նա դուրս պրծավ մեղուների բնից: Հետո նա նկատեց Գեղեցկությանը` պուրակի մոտ նստած, իսկ Կասկածը նստած էր պարսպի մոտ` չկարողանալով կողմնորոշվել, թե որ կողմից թաքնվի:

Եվ այսպես, գրեթե բոլորին էլ գտել էր… Թախիծը մութ քարանձավում էր, Սուտը` ծիածանի վրա (դե լավ, եթե ճիշտն ասեմ, նա օվկիանոսի խորքում էր թաքնվել):

Միայն չգիտեին, թե որտեղ է Սերը

Ամեն տեղ փնտրեց Խենթությունը, և միայն վերջում որոշեց փնտրել վարդերի թփերում: Նա սկսեց մի կողմ քաշել ճյուղերը, երբ մի ճիչ լսեց: Վարդի սուր փշերը կուրացրել էին Սիրո աչքերը: Խենթությունը չգիտեր` ինչ անի, սկսեց լաց լինել, ներողություն խնդրել, ու իր մեղքը քավելու համար խոստացավ Սիրուն միշտ ու ամեն տեղ ուղեկցել…

Այդ օրվանից ի վեր, ինչ երկրի վրա առաջին անգամ պաղկվողի խաղացին, Սերը դարձավ կույր, իսկ Խենթությունը ամենուր նրան ուղեկցում է…

ivy
27.09.2008, 00:08
[I]
Ինչու՞ է սերը կույր…



Սիրո մասին նման խոհափիլիսոփայական, քաղցր–մեղցր պատմվածքներ ոնց չեմ սիրում... :( Սերը սրան հանդիպեց, Սերը, նրան բարևեց...
Մի երկու հատ էլ էիր էս շարքից դրել էստեղ։
Ամբողջ ինտերնետը լիքն է դրանցով...

Բայց դե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, երևի Ակումբում կան մարդիկ, ովքեր շատ հավանում են։

Մարկիզ
27.09.2008, 00:14
Սիրո մասին նման խոհափիլիսոփայական, քաղցր–մեղցր պատմվածքներ ոնց չեմ սիրում... :( Սերը սրան հանդիպեց, Սերը, նրան բարևեց...
Մի երկու հատ էլ էիր էս շարքից դրել էստեղ։
Ամբողջ ինտերնետը լիքն է դրանցով...

Բայց դե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, երևի Ակումբում կան մարդիկ, ովքեր շատ հավանում են։
Յուրաքանչյուր տարիք ու «կենսափորձ» ունի իր յուրահատկությունը եւ տաղանդի արտահայտման միայն իրեն բնորոշ ձեւը::)

Պատմվածքը շա՜տ լավն էր::)

ivy
27.09.2008, 00:15
Յուրաքանչյուր տարիք ու «կենսափորձ» ունի իր յուրահատկությունը եւ տաղանդի արտահայտման միայն իրեն բնորոշ ձեւը::)

Պատմվածքը շա՜տ լավն էր::)

Կոնկրետ ո՞ր տարիքի մարդն է գրել այս պատմվածքը, կարելի՞ է հետաքրքրվել։ :)

Մարկիզ
27.09.2008, 00:18
Կոնկրետ ո՞ր տարիքի մարդն է գրել այս պատմվածքը, կարելի՞ է հետաքրքրվել։ :)
Ակումբու՞մ…:)

ivy
27.09.2008, 00:22
Ակումբու՞մ…:)

Երկնայինը հեղինակը չի։ :)
Յուրաքանչյուր տարիք ու «կենսափորձ» ունի իր յուրահատկությունը եւ տաղանդի արտահայտման միայն իրեն բնորոշ ձեւը արտահայտությունը երևի թե հեղինակին էր վերաբերվում։ Իսկ եթե Ակումբում այս պատմվածքը դնողին նկատի ունեիր, ապա, ճիշտ ես, թարգմանությունն իսկապես լավն է... երևի դա էլ կարելի է համարել տաղանդի արտահայտման ձև։

Մարկիզ
27.09.2008, 00:26
Երկնայինը հեղինակը չի։ :)
Յուրաքանչյուր տարիք ու «կենսափորձ» ունի իր յուրահատկությունը եւ տաղանդի արտահայտման միայն իրեն բնորոշ ձեւը արտահայտությունը երևի թե հեղինակին էր վերաբերվում։ Իսկ եթե Ակումբում այս պատմվածքը դնողին նկատի ունեիր, ապա, ճիշտ ես, թարգմանությունն իսկապես լավն է... երևի դա էլ կարելի է համարել տաղանդի արտահայտման ձև։
Հա, ի՞նչ…:)
Դժվար թե պատմվածքի հեղինակը մի 20 տարեկան լինի, գոնե մտածելակերպով ու աշխարհահայացքով հաստատ այդքան չկա…
Իսկ Երկնայինը քանի՞ տարեկան է:

Իհարկե, լավ թարգմանելու ունակությունն էլ է տաղանդ…

ivy
27.09.2008, 00:30
Հա, ի՞նչ…:)
Դժվար թե պատմվածքի հեղինակը մի 20 տարեկան լինի, գոնե մտածելակերպով ու աշխարհահայացքով հաստատ այդքան չկա…
Իսկ Երկնայինը քանի՞ տարեկան է:

Իհարկե, լավ թարգմանելու ունակությունն էլ է տաղանդ…

Ոչինչ, ես հակառակը չեմ էլ պնդում, ու հենց քո ասածն էլ նկատի ունեմ՝ լավ թարգմանելն էլ է տաղանդի արտահայտման միջոց։ Բայց չգիտեմ ոնց հասանք էստեղ, որովհետև ես ընդամենը պատմվածքի բովանդակության մասին էի խոսում, որը ոչ մի կապ չունի Երկնայինի տաղանդի հետ։ :)

Երկնային
27.09.2008, 00:31
Երկնայինը հեղինակը չի։ :)


հեքիաթների գրքից եմ գրել… :)