PDA

Դիտել ողջ տարբերակը : Կորած մարդիկ



StrangeLittleGirl
02.03.2008, 21:51
Կարծում եմ՝ կարելի է այս թեման տրամադրել անցյալ գիշեր կորած մարդկանց գտնելու համար:

Մենք արդեն մի քանի ժամ է, ինչ փնտրում ենք 18-ամյա Տիգրան Արշակյանին: Վերջին անգամ նրանից տեղեկություն ստացվել է երեկ ժամը 21:15 Մյասնիկյանի արձանի մոտից, զանգահարել է ոմն Դավիթ Պետրոսյանի հեռախոսից: Հագին եղել է կարմիր կուրտկա, սև տաբատ: Թուխ մաշկով, սև մազերով տղա է:

Խնդրում եմ՝ ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում գրեք այս թեմայում: Անչափ շնորհակալ կլինեմ:

StrangeLittleGirl
02.03.2008, 22:25
Էրեխե՛ք, շատ եմ խնդրում: Ինչքան կարող եք, հետաքրքրվեք: Էդ տղային պետք է գտնենք: Ոչ մի հիվանդանոցում չկա: Ձերբակալվածների մեջ են փնտրում, բայց դեռ չեն գտել:

Lapterik
02.03.2008, 22:29
Բյուր ուրիշ տեղեկություն չունես՞, գոնե սովորելու վայրը կամ ուրիշ մի բան, որ կարողանանք հետաքրքրվել:

StrangeLittleGirl
02.03.2008, 22:32
Շահումյանից է: Մոր անունը՝ Դիանա:

Sunny Stream
02.03.2008, 23:12
Իսկ ովքե՞ր են զբաղվում փնտրտուքով... ինչ-որ տեղ հնարավոր է՞ կամավոր գրվել, օգնել մի բանով...

Fobus
02.03.2008, 23:29
Հայկական Կարմիր Խաչում կա որոնման ծառայություն…
կարծում եմ վաղվանից նրանք կսկսեն զբաղվել այդ հարցերով ու հաստատ գիտեմ, որ նրանք կունենան կամավորների կարիք
ՀԿԽԸ-ի հասցեն է Պարոնյան 21

StrangeLittleGirl
02.03.2008, 23:47
Հայկական Կարմիր Խաչում կա որոնման ծառայություն…
կարծում եմ վաղվանից նրանք կսկսեն զբաղվել այդ հարցերով ու հաստատ գիտեմ, որ նրանք կունենան կամավորների կարիք
Ի՞նչ վաղվա մասին է խոսքը: Դուք պատկերացնու՞մ եք էդ կնոջ վիճակը: Հիվանդանոցից հիվանդանոց է գնում, չնայած զանգել, ճշտել էինք, որ գոնե այդ հիվանդանոցներում չէ:

Fobus
02.03.2008, 23:52
ես ընդհամենը այդքանով կարող էի օգնել…
զանգեցի երեկ այնտեղ եղած ընկերներիցս մեկին, ասաց, որ այնքան մարդ կար, որ չի կորղ հիշել ոչ մի բան

Ծով
02.03.2008, 23:55
Բյու՛ր, մենք էլ ենք փնտրում…ուղղակի էս ձևով դժվար է ինչ-րո բան ասելը այն էլ երեկվա արյունոտ խառնաշփոթից հետո…
Հաճույքով կօգնեի, բայց ինքս էլ ոչ մի կերպ չեմ կարողանում էլի մեզ ծանոթ մի քանի մարդկանց գտնել…
Չեմ ուզում վատ բան մտածել…Բայց ախր էդ անաստվածները նույնիսկ զոհերի թիվը Ճիշտ չեն ասում…նրանց մեջ փնտրելուց ոչ միայն վախենում եմ, այլև իրանք թույլ չեն էլ տա…
ՀԻմա հուսանք, որ էդ տղային բան չի պատահել, բայց էլի էմ ասում, մի տեսակ նույնիսկ որոնելու համար պատնեշ ա ստեղծվել:(

StrangeLittleGirl
03.03.2008, 00:07
Բայց ախր էդ անաստվածները նույնիսկ զոհերի թիվը Ճիշտ չեն ասում…նրանց մեջ փնտրելուց ոչ միայն վախենում եմ, այլև իրանք թույլ չեն էլ տա…
Քանի որ արդեն բոլոր անունները հրապարակել են, չեմ կարծում, թե սխալ թիվ ասեն: Այլ հարց է վիրավորների ու ձերբակալվածների թիվը: Առաջին դեպքում անուններ չեն հրապարակում, երկրորդ դեպքում էլ մենակ հենց ձերբակալվածների անուններն են հրապարակում, իսկ ապօրինաբար բերման ենթարկվածների մասին՝ ոչինչ:
Մայրս ենթադրում է, որ վերջին խմբի մեջ է այդ տղան: Իսկ էս մեթոդին արդեն հուսահատությունից եմ դիմել:

Ծով
03.03.2008, 00:11
Քանի որ արդեն բոլոր անունները հրապարակել են, չեմ կարծում, թե սխալ թիվ ասեն: Այլ հարց է վիրավորների ու ձերբակալվածների թիվը: Առաջին դեպքում անուններ չեն հրապարակում, երկրորդ դեպքում էլ մենակ հենց ձերբակալվածների անուններն են հրապարակում, իսկ ապօրինաբար բերման ենթարկվածների մասին՝ ոչինչ:
Մայրս ենթադրում է, որ վերջին խմբի մեջ է այդ տղան: Իսկ էս մեթոդին արդեն հուսահատությունից եմ դիմել:

Է՜հ, Բյուր ջան, դա լրիվ այլ թեմա է…ու էստեղ անիմաստ է քննարկելը…բայց ես ասում եմ. զոհերը հրապարակածից 4 անգամ շատ են…

StrangeLittleGirl
03.03.2008, 00:13
Է՜հ, Բյուր ջան, դա լրիվ այլ թեմա է…ու էստեղ անիմաստ է քննարկելը…բայց ես ասում եմ. զոհերը հրապարակածից 4 անգամ շատ են…
Անուններ ասա

Սերխիո
03.03.2008, 00:16
բայց ես ասում եմ. զոհերը հրապարակածից 4 անգամ շատ են…

50-ից ավել են:(

միայն 20-30 դիակ ասում են Լեոի փողոցի մոտ են հավաքել:(

StrangeLittleGirl
03.03.2008, 00:18
Թվեր մի՛ ասեք, անուններ ասեք: Թե չէ շատ բան են ասում…

Ծով
03.03.2008, 00:19
Անուններ ասա

Բա իմ ասածը հենց էդ ա, որ չեմ կարող ասել անուններ, որովհետև իրանք էլ չեն ասում…
Եվ ոչ միայն չեմ կարող ասել, այլև որոշ անուններ նրանցում փնտրել նույնիսկ դեռևս չեմ կարող…:(

StrangeLittleGirl
03.03.2008, 00:23
Էրեխե՛ք, շատ եմ խնդրում էլի: Եթե Մուսինյանի ասածներն եք հաղորդում, թողեք: Մայրս լրագրող է, ասում է, որ ինչը ոնց, բայց զոհերի թիվը, հատկապես երբ անունները հայտնել են, սուտ չեն կարող ասել: Իզուր չի, որ ԶԼՄ-ներին մենակ պաշտոնական լրատվություն հաղորդել է թույլատրվում: Ճիշտ է՝ մի կողմից լրատվական բլոկադայի մեջ ենք հայտնվում, բայց մյուս կողմից էլ մարդկանց ավելի լարված դարձնող սուտ ինֆորմացիա չի տարածվում:

Ծով
03.03.2008, 00:23
Թվեր մի՛ ասեք, անուններ ասեք: Թե չէ շատ բան են ասում…
Հնարավորության դեպքում էդ պահանջդ դի՛ր Բելլայի Նարեկացի/եթե չեմ սխալվում/ բժշկական կենտրոնի սեղանին, տե՛ս կասի՞…
Ի Սեր Աստծո…Միայն թե չհամոզեք, որ էնքան դիակները, որ տեղ-տեղ հավաքել են 8-ից չի անցնում…կամ էլ մյուս զոհվածները Քոչարյանի հրամանով հարություն են առել…
Հայլուրի հոտ ա գալիս…:[
Հուսամ էդ տղային ողջ և առողջ կգտնե՛ք…

kiki
03.03.2008, 00:27
Բյուր, երեկվա դեպքերից հետո 8 զոհը մի քիչ անհավանական ա...

StrangeLittleGirl
03.03.2008, 00:28
Ծո՛վ, դու հասկանու՞մ ես, թե ինչ ա նշանակում ասել, որ զոհերի թիվն էսքան չի, էսքան ա: Գուցե հիվանդանոցներում լինում են մահվան դեպքեր, դրանց մասին լրացուցիչ կհայտնեն: Հենց մի տղա, որ զինվորական է, շատ ծանր վիճակում է: Եթե ապրի էլ, հաշմանդամ կլինի: Բայց ես աղոթում եմ, որ ամեն ինչ կարգին լինի… Զոհերի թվի հետ խաղ չեն անում: Եթե կոնկրետ անուններ գիտեք, որ չեն հրապարակվել, ասեք: Հակառակ դեպքում իզուր խուճապ եք առաջացնում:

Ես հավատում եմ, որ Տիգրանը կգտնվի:

Ավելացվել է 44 վայրկյան անց

Byur, erekva depqeric heto 8 zoh@ mi qich anhavankana...
Անհավանական-հավանական, ուրիշ բան գիտեք, ասեք: Չգիտեք, իզուր նյարդերիս ու զգացմունքներիս հետ մի՛ խաղացեք:

kiki
03.03.2008, 00:31
Բյուր, նյարդերիդ ու զգացմունքներից վրա ոչ ոք չի խաղում... Եթե կարծում ես մենք ավելի լավ նյարդային վիճակում ենք, սխալվում ես...

StrangeLittleGirl
03.03.2008, 00:35
Էդ դեպքում չճշտված ինֆո հերիք հաղորդեք: Ու ընդհանրապես, եթե տարածքում մոդեր կա, թող ջնջի բոլոր չճշտված տեղեկությունները: Ես մարդ եմ փնտրում, դուք ասում եք զոհերի թիվը 8-ից շատ է: Պատկերացնու՞մ եք իմ վիճակը:

Սելավի
03.03.2008, 02:05
http://www.youtube.com/watch?v=YqNlszj58rc

Artgeo
03.03.2008, 12:28
Բյուր, վիզիոնում ասում են, որ ձերբակալվածների մեջ են տեսել

http://forum.vision.am/index.php?act=ST&f=33&t=14309&st=0&#entry275957

kiki
03.03.2008, 18:18
Ես իմ ծանոթներից մեկին, որ հնարավորություն ունի ինչ–որ բան իմանալու, խնդրել եմ... եթե տեղեկություն լինի, անմիջապես կզանգեն...

Sunny Stream
03.03.2008, 18:26
զանգեցի երեկ այնտեղ եղած ընկերներիցս մեկին, ասաց, որ այնքան մարդ կար, որ չի կորղ հիշել ոչ մի բան
:( իսկ ինքդ վերջին անգամ ե՞րբ ես էնտեղ եղել... :(
ընկերուհուս հետ գնացի, հսկիչին ասեցինք ուզում ենք կամավոր գրվել, օգնել, զարմացավ` ձեզ հրավիրել ե՞ն... մենք էլ զարմացանք... հետո ուղարկեց երիտասարդական բաժին, էնտեղ հանգիստ քայլող-համակարգիչով աշխատող երիտասարդները մեզ ուղարկեցին երկրորդ հարկ, որտեղ մեզ կբացատրեն, թե ով է կամավորը... սեմինար էր` մոտ 15 երեխա-երիտասարդ էր հավաքվել ու մի աղջիկ բացատրում էր, թե ինչ բան է կամավորությունը... մտածեցինք, գուցե վերջում հանգեն էսօրվա դեպքերին մասկացելուն... հետո հասկացա, որ չէ` սովորական հ/կ-ական պատանեկան սեմինար է... 1 ժամ էր մնացել, որոշեցինք մնալ... խմբեր կազմեցինք ու վատմաննրին գրեցինք, թե ինչ պատասխանատվություն է իր վրա վերցնում կամավորը, ինչ ներդրումներ կատարում, ինչ ենք ակնկալում Կարմիր խաչից... գրեցի, որ ակնկալում եմ մասնակցություն վերջին իրադարձությունների արդյունքում անհայտ կորած համարվող մարդկանց որոնումներին, օգնություն տուժածներին ու նրանց ընտանիքներին... աղջիկը կարդաց ու ասաց, որ դեպքերից անմիջապես հետո կարմիր խաչի ժողովուրդը առաջին օգնություն է ցուցաբերել, դրանից հետո ինքը տեղյակ չի... շշմեցի... ասում է քաղաքականության հետ կապ չունենք, ասում եմ բայց մարդիկ են տուժել, ասում է հա, մենք առաջին օգնությունը ցույց տվեցինք...
... լավ հիասթափվեցի... "Որոնման բաժնի" համակարգողն էլ արձակուրդում է... :( ... Fobus ջան կներես, բայց կամ մեր Կարմիր խաչը լրիվ ձևական է, կամ էլ, թեև աղջիկն ասում էր, որ պետությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ իրենց վրա, սեղմվել է պետության կողմից ու մի կողմ քաշվել...

...հույս ունեմ ձեր որոնողական աշխատանքները ավելի բարեհաջող են անցել, Աստված տա շուտով ողջ ու առողջ գտնվեն անհայտ կորածները...

StrangeLittleGirl
03.03.2008, 22:40
Էրեխեք ջան, շնորհակալ եմ բոլորին: Գիշերը նա տուն է վերադարձել. ձերբակալել էին:

Davo'o
03.03.2008, 22:47
Էրեխեք ջան, շնորհակալ եմ բոլորին: Գիշերը նա տուն է վերադարձել. ձերբակալել էին:

Փառք աստծո

Sunny Stream
03.03.2008, 22:48
Էրեխեք ջան, շնորհակալ եմ բոլորին: Գիշերը նա տուն է վերադարձել. ձերբակալել էին:

Շատ ուրախ եմ :) շնորհավորանքներս ընտանիքին:

Բայց թեման թող մնա, որ մյուսներն էլ գրեն, թե ինչ տեղեկություններ ունեն անհայտ կորած համարվող մարդկանց մասին :tel

kiki
03.03.2008, 23:33
Բյուր, շատ ուրախ եմ, չես հավատա, բայց մի հատ բեռ ընկավ կարծես վրայիցս...

Ամեն դեպքում եթե էլի մարդիկ կան, գրեք, միգուցե ինչ–որ տեղեկություն իմանանք...