PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ամենասիրած գրական կերպարը /Տղա, աղջիկ/



Jirayr24
06.10.2006, 16:31
Նաև այն, այն հատկանիշները, որոնք համակրում ենք, ինչ-որ տեղ փորձում ընդօրինակել /եթե համասեռ է քեզ/, կամ համեմատել, նմանեցնել, ինչ որ տեղ կառուցել մեր իդեալին /եթե համասեռ է քեզ/:

Իմ ամենասիրած գրական կերպարը /տղա/, փոքրուց եղել է ու երևի կմնա Էդմոն Դանտեսը` "Կոմս Մոնտե Քրիստո" գրքից: Համակրում եմ նրա ամբողջ էությունը` արագ մտածելու, զգացմունքը հաստատուն պահելու, ճիշտ քայլելու ընդունակությունը:
Կարծում եմ "Նա" Դյումայի ամենակատարյալ ստեղծած կերպարն է:

Մելիք
06.10.2006, 16:39
Ալյոշա Կարամազով- "Կարամազով եղբայրներ"- ից: Ինձ համար ամենակատարյալ մարդկային կերպարն է:
Մի քանի տարի առաջմարդիկ ասում էին, որ նմանություն ունեմ նրա հետ, բայց հիմա երևի դրա հակապատկերն եմ:(

Esmeralda
06.10.2006, 17:10
Ռավիկը "Հաղթական կամար"-ից...
Այ իսկական իդեալը...

Մասսագետ
06.10.2006, 17:56
Իմ ամենասիրած գրական կերպարը /տղա/, փոքրուց եղել է ու երևի կմնա Էդմոն Դանտեսը` "Կոմս Մոնտե Քրիստո" գրքից: Համակրում եմ նրա ամբողջ էությունը` արագ մտածելու, զգացմունքը հաստատուն պահելու, ճիշտ քայլելու ընդունակությունը:
Կարծում եմ "Նա" Դյումայի ամենակատարյալ ստեղծած կերպարն է:
Ես էդ գրքից ավելի սիրում եմ աբբա Ֆարիայի կերպարը, դե առանց դրա չէր ստեղծվի կոմս Մոնտե Քրիստո:
Իսկ թե որ կերպարն ա իմ ամենասիրած կերպարը դեռ դժվարանում եմ ասել, մի քիչ մտածեմ կասեմ:

kiki
06.10.2006, 18:24
ես չեմ կարող ասել որն է իմ ամենասիրած կերպարը, երևի չկա էլ մեկը, շատ են որոնց ես համակրում եմ, բայց կարող եմ ասել մեկին, որ մեծ ազդեցություն է ունեցել վրաս երբ առաջին անգամ կարդացի : դա Դոստոևսկու "Պոդրոստոկ" ստեղծագործության հերոսն է՝ մի երիտասարդ, որը կարծես "երիտասարդի" ընդհանուր կերպար լինի: կարդում էի ու շատ ընդհանրություններ գտնում նրա ու իմ մեջ, այն ժամանակ դեռ 18 - 20 տարեկան էի, չեմ հիշում հաստատ: Շատ բաներ ինձ հիացնում էին նրա մեջ, շատ բաներ ինձ շատ միամիտ էին թվում, բայց ամենակարևորը ՝ ես հասկացա, որ երիտասարդը մնում է երիտասարդ ՝ ցանկացած ժամանակաշրջանում , ու միգուցե մեզ թվում է որ նրանք տարբեր պրոբլեմներ ունեն, բայց իրականում ցանկացած ժամանակ երիտասարդները ունեն նույն պրոբլեմները, նույն մտածելակերպը ինչ որ տեղ ու նույն ցանկությունները ...

Dayana
25.10.2006, 11:43
Ես ամենից շատ սիրում եմ Արտուր Բերտոնի կեռպարը Վոյնիչի Բոռը ստեղծագործությունում !!!!!!!!!

Cassiopeia
25.10.2006, 13:25
Առաջ, երբ անչափ տոգորված էի հայրենասիրության գաղափարներով, պատմական գրքեր կարդալով, յուրաքանչյուր պատմական դրական անձ ինձ համար իդեալ էր հանդիսանում…
Հիմա այս հարցադրմանը պատասխանելը իրենից բարդություն է ներկայացնում, քանի որ յուրաքանչյուր գրական հերոս ունի իր առավելություններն ու թերությունները, և պետք չէ մոռանալ որ կյանքում յուրաքանչյուր մարդ մնում է ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ու նա հենց սիրուն ու լավն է իր անհատականության պատկերացմամբ: Պետք չէ կրկնել ինչ որ հերոսի…
Իսկ հոգեհարազատության համար կասեմ - անչափ հոգեհարազատ եմ համարում Պետրոս Դուրյանի «Լճակի» հեգ պատանուն…

Lionne_en_Chasse
25.10.2006, 15:21
Ես ամենից շատ սիրում եմ Արտուր Բերտոնի կեռպարը Վոյնիչի Բոռը ստեղծագործությունում !!!!!!!!!
Ախ այդ ստեղծագործությունը...
Կարդացել եմ շատ վաղ հասակում, ու էնքան տպավորված էի... շատ էր ազդել վրաս ( նույնիսկ Բոռին նկարեցի, ու իմ ամենահաջող նկարներից մեկն է մինչև այսօր )
Նաև իմ սիրած կերպարներից է, ...երանի նորից ձեռքս ընկներ էտ գիրքը :(

StrangeLittleGirl
25.10.2006, 16:38
Էսթելային եմ սիրում Դիքենսի «Մեծ հույսերից», որովհետև նրան շատ նման եմ:
Ուրիշ կերպարներ որ հիշեմ, կասեմ :P

Վազգեն
26.10.2006, 05:18
Ես չեմ ուզում մեծանալ
Ես էլ։:P
Շատ եմ սիրում Աթոսի կերպարը, մի քիչ ավելի քիչ էլ՝ Դարտանյանինը։
Մեկ էլ շատ եմ սիրում Աստրիդ Լինդգրենի «Լյոնեբուրգցի Էմիլի արկածները» գրքի Էմիլի կերպարը։ :) Մինչև հիմա էլ երազում եմ Էմիլի պես գիժ բաներ անել։ Մեկ–մեկ անում եմ։;)

Բարեկամ
26.10.2006, 05:33
Ալյոշա Կարամազով- "Կարամազով եղբայրներ"- ից: Ինձ համար ամենակատարյալ մարդկային կերպարն է:(

Մելիք ջան, Ալյոշա Կարամազովը մարդկային կերպար չի, այն կատարելապես գեղեցիկի կերպարն ա /Դոստոյեվսկու Ապուշի նման/, որն անհատականություն չունի , ու պետք էլ չի. Ալյոշա Կարամազովը Խիղճն ա, որը ողջ վեպի ընթացքում թափառում ա ստեղից ընդեղ, սրա մոտից նրա մոտ. նա չի դատապարտում, այլ պատրաստ ա լսելու բոլորի զրույցները, այսինքն թույլ ա տալիս որ կայանա մարդու մենախոսությունը, հազվադեպ հնարավորություն: Դրա համար նրան գրկաբաց են ընդունում և արատավոր հայրը, և անհավատ Իվանը, և հակասական Միտյան, և հարբեցող թշվառը, և դպրոցական դեռահասները, ու մնացած բոլորըը…

John
26.10.2006, 08:23
Փոքր ժամանակ Թոմ Սոյերին էի շատ հավանում, իսկ հիմա դժվարանում եմ պատասխանել միանշանակ…

Աբելյան
19.11.2006, 11:26
Գիքոր ու Բազազ Արտեմ:

StrangeLittleGirl
19.11.2006, 12:16
Երկու կերպար էլ հիշեցի, որ շատ եմ սիրում միայն այն պատճառով, որովհետև նման եմ նրանց: Մեկը Ֆրանսուազ Սագանի «Բարև թախիծի» հերոսուհի Սեսիլն է, մյուսն էլ Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Թիֆընիի մոտի» հերոսուհին, որի անունը չեմ հիշում:

Երվանդ
07.12.2006, 13:52
100 տարվա մենություն, բոլոր կերպարները անխտիր.

Երվանդ
07.12.2006, 15:21
Մեկնել հիշեցի. Ջոնաթան ճայը, Ռիչարդ Բախ <Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը> գրքից:

Amaru
23.12.2006, 21:41
Զևսը լավ հիշեց...100 տարվա մենությունից Ուրսուլա Բուենդիան,քանի որ միակ խելքը գլխին մարդն ա :))

Օտոմին...Մեկ էլ Պապանցինը :))

StrangeLittleGirl
24.12.2006, 01:06
Բայց Մելկիադեսի կերպարն է ամենահզորը

Amaru
24.12.2006, 17:44
Մելկիադեսը...Ճիշտ եք :) Խորհրդավոր մարդ էր :)

Firegirl777
24.12.2006, 20:30
Մարտին Իդեն;)

Mesrop
24.12.2006, 20:34
Տիգրան Կարապետյան

Մանե
25.12.2006, 16:52
«Անգլուխ ձիավոր»-ից Մորիս Մուստանգերի և Պոյնդեքստերի որդու կերպարները: Նաև Էդմոն Դանտես

Երվանդ
25.12.2006, 17:27
Մելկիադեսը...Ճիշտ եք :) Խորհրդավոր մարդ էր :)
Տղերքից մեկը ասում էր, որ Գարսիա Մարկեսը Մելիկադեսի կերպարի հիմքա է ընդհունել Խաչատուր Աբովյանին, հենց Գարսիա Մարկեսնա տենց ասել, բայց չգիտեմ ինչքանովա ճիշտ

Philosopher
25.04.2007, 12:11
Իվան Կարամազով...

Root
25.04.2007, 14:59
Эмиль Боев - из романов Богомил Райнова.

Root
25.04.2007, 15:29
Շիկո - Դյումաի Կոմսուհի դը Մոնսորո, 45 վեպերից

Cassiopeia
25.04.2007, 15:35
Շիկո - Դյումաի Կոմսուհի դը Մոնսորո, 43 վեպերից

Եռագրություն՝ Մարգո Թագուհի, Կոմսուհի Դը Մոնսորո և 45, ոչ թե 43;)

Root
25.04.2007, 15:39
Եռագրություն՝ Մարգո Թագուհի, Կոմսուհի Դը Մոնսորո և 45, ոչ թե 43;)

Վայ ճիշտ է 45 :) երևի մատս մնացել էր ստեղնաշարի մեջ լոլ .. հիմա շտապ կուղղեմ սիրելիս, բայց Մարգո Թագուհու մեջ ինչքան էլ փնտրել եմ ... խեղճ Շիկոյին չեմ հանդիպել անկեղծ ասած ;)

Cassiopeia
25.04.2007, 15:41
Վայ ճիշտ է 45 :) երևի մատս մնացել էր ստեղնաշարի մեջ լոլ .. հիմա շտապ կուղղեմ սիրելիս, բայց Մարգո Թագուհու մեջ ինչքանել փնտրել եմ ... խեղճ Շիկոյին չեմ հանդիպել անկեղծ ասած ;)

Անկեղծ ասած շատ վաղուց եմ կարդացել այդ եռագրությունը (ավելի քան 15 տարի), հաստատ չեմ հիշում, սակայն կարծես թե Մարգո Թագուհու մեջ էլ նա կա…

Root
25.04.2007, 15:47
Անկեղծ ասած շատ վաղուց եմ կարդացել այդ եռագրությունը (ավելի քան 15 տարի), հաստատ չեմ հիշում, սակայն կարծես թե Մարգո Թագուհու մեջ էլ նա կա…

Իսկ ես , վերակարդացել եմ այն վերջերս ... ու ի դեպ ամեն անգամ այդ վեպը կարդալիս միշտ սպասել եմ, թե Շիկոն ուր որ է կհայտնվի ... երևի նրանից է, որ այս կերպարը մեր մեջ ավելի շատ է արմատավորված, մոտ է մեր մտածելակեպին ու հումորին ... իսկ իրականում Շիկոն չէր կարող հայտնվել Մարգո Թագուհու մեջ քանի որ այդ ժամանակ նա դեռ պալատի հետ կապ չուներ ` զբաղված էր սիրային արկածներով:

գյումրեցի աղջիկ
26.04.2007, 07:49
Աննա Կարենինային և .... Սալինջերի «Տարեկանի արտում անդունդի ծայրին» գլխավոր հերոսին՝ Հոլդըն Քոֆիլդին: Նաև Թոմաս Հարդիի «Դուրբերվիլների Թեսսին» (չգիտեմ ճիշտ եմ թարգմանել թե ոչ, ես անգլերեն եմ կարդացել...իսկ հայերեն կա՞ այս գիրքը թարգմանված):

Բարեկամ
05.11.2007, 09:31
Ռեմեդիոս գեղեցկուհին Մարկեսի 100 տարվա մենությունից:
Ամենաբնական էակն իր տեսակի մեջ, անտարբեր շուրջը և առանձնապես իր անձի շուրջը փոթորկվող կրքերի ու բարքերի նկատմամբ, քայլում էր մերկ, երբեք չէր տխրում կամ սրտանց ուրախանում, անում էր ինչ ուզում էր, այդպես էլ գրել-կարդալ չսովորեց ու ժամանակը սպանում էր չորացած դդմե ամանով իր վրա ժամերով ջուր լցնելով, մահացավ քսան տարին չբոլորած` բնական ու անվախ` լվացք կախելուց թեթև զով փչեց, որը սավանների մեջ փաթաթեց աղջկան ու քշեց անհայտ ուղղությամբ. երևի դառավ մեղուների թագուհի:

Lider2006
05.11.2007, 19:50
Էդմոն Դանտեսը կամ Կոմս Մոնտե Քրիստո: Ինձ ավելի հարազատա Էդմոն Դանտես ասելը, չնայած ես իրան սկսեցի ավելի շատ սիրել Կոմս Մոնտե Քրիստո դառնալուց հետո: իրա բոլոր բնավրության գծերը կուզեի իմն էլ լիներ::)

Ջուզեպե Բալզամո
22.01.2008, 01:52
Ես էլ մասնակցեմ…
Ջուզեպե Բալզամոն- Դյումայի " Ջուզեպե Բալզամո" վեպից … ;)

Grieg
22.01.2008, 02:05
Նիցշե-ի Զարատուստրան

Dayana
22.01.2008, 10:08
Նիցշե-ի Զարատուստրան

Վայ իսկ ես Զարատուստրաից /Զրադաշտից/ ահավոր ազդվել ու վախեցել էի :( Ինքը շատ դրական էր ու ամեն վայրկյան երեսովս էր տալիս բացասական կողմերս, դրա համար մի տեսակ իրենից վախում եմ :(

Second Chance
22.01.2008, 10:53
Կոմս Մոնտե-Քրիստո:)
ի դեպ դպրոցական տարիներին նույնիսկ սիրահարված էի նրան:love

Undina
22.01.2008, 11:26
Կոմս Մոնտե Քրիստոին իր վրեժի համար, և նմանապես նաև Բոռին

Cassiopeia
22.01.2008, 11:43
Ամենաշատը չէ, բայց վերջերս զգացի թե ինչքան եմ սիրում "Ձյունե թագուհի" հեքիաթի միջի ավազակ աղջնակին… :love

Ուրվական
22.01.2008, 11:44
Ամենաշատը չէ, բայց վերջերս զգացի թե ինչքան եմ սիրում "Ձյունե թագուհի" հեքիաթի միջի ավազակ աղջնակին… :love

Գերդայի՞ն:

Cassiopeia
22.01.2008, 11:46
Գերդայի՞ն:

Չէ: Նա գլխավոր հերոս չէր: Ուղղակի երբ Գերդան ընկնում է ավազակների մոտ, այդ աղջնակը նրան օգնում է փախչել ավազակներից ու Գերդային է վերադարձնում իր հարազատների կողմից գողացված ձեռնոցները:

armenisa
22.01.2008, 13:06
Թումնայանի Անբան Հուռին, էս` կատակ:)
Իրականում , էնքան շատ են էդ կերպարները: Երբ փոքրուց շատ ես գիրք կարդում ու դրանցով տարվում, մի օր հասականում էս, որ իրենց ազդեցության տակ ես մեծացել ,աշխարհայացք ու որոշակի մտածելակերպ ձեռք բերել, վարքագիծ դրսևորել. Լավ է դա, թե ոչ այդ դա ուրիշ հարց է...

StrangeLittleGirl
22.01.2008, 13:07
Կոմս Մոնտե Քրիստոին իր վրեժի համար, և նմանապես նաև Բոռին
Կոմս Մոնտե Քրիստոյին այնքան չէ, բայց Բոռն իմ սիրած հերոսներից էլ է

Dayana
22.01.2008, 15:33
Կոմս Մոնտե Քրիստոյին այնքան չէ, բայց Բոռն իմ սիրած հերոսներից էլ է

Բոռին, կամ Արթուր Բերտոնին ժամանակին շատ էի հավանում, որպես ուժեղ մեկի, բայց հիմա "հայր Գորիո"-ի կերպարն է ինձ շատ դուր գալիս, ինքնամոռաց նվիրում երեխաներին :oy

impression
22.01.2008, 16:08
Քեսսը՝ Չարլզ Բուկովսկիի "Քաղաքի ամենագեղեցիկ կինը" պատմվածքից:

Sunny Stream
22.01.2008, 20:26
Փոքրիկ Իշխան
Մարտին Իդեն
Պեչորին
Համլետ
Նոռա ("Տիկնիկների տունը")
Իդեալ չի, բայց կարդալիս շատ էի սիրում ու կարեկցում Էսմերալդային ("Փարիզի Աստվածամոր տաճարը")
....

StrangeLittleGirl
22.01.2008, 23:17
բայց հիմա "հայր Գորիո"-ի կերպարն է ինձ շատ դուր գալիս, ինքնամոռաց նվիրում երեխաներին
Հայր Գորիոյին ես էդպես էլ չսիրեցի: Մի քիչ ցնդած էր: Բալզակի հերոսներից միայն Լյուսիենն է մի քիչ դուրս գալիս:


Փոքրիկ Իշխան
Մարտին Իդեն
Պեչորին
Համլետ
Նոռա ("Տիկնիկների տունը")
Հետաքրքիր է՝ վերջերս Մարտին Իդենին շատ եմ հանդիպում տարբեր տեղերում… Գնալով ավելի եմ սիրում: Ինչ-որ հարազատություն կա, ինչ-որ ընդհանրություն:

Sunny Stream
23.01.2008, 18:15
Մարտին Իդենը շատ լավն է... կարդալուց հետո երկար ժամանակ աչքիս առաջ էր, ամեն առիթով հիշում էի... բայց Լոնդոնը լավ չի արել, որ խեղդել է խեղճին... Էդքան պայքարողը մարդը, իմ կարծիքով, չէր խեղդվի... Թող գնար, իրեն մի խաղաղ անկյուն գտներ, կամ հակառակը` ամբողջ օրը կլանող աշխատանք ու ապրեր իր համար... Շատ դժգոհ էի փակել գիրքը... Գոնե մի նորմալ բանի համար կյանքը տար, ախր շատ մեծ նպատակներով կերպար է...

Հ.Գ. Հա, մեկին էլ հիշեցի` Դոկտոր Սթոքման ("Դոկտոր Սթոքման կամ Ժողովրդի թշնամին")

Սերխիո
23.01.2008, 20:42
Շուշանիկ-<<Քաոս>>
Մոնտե Քրիստո;)

Selene
23.01.2008, 20:51
Շուշանիկ-<<Քաոս>>


Նույն վեպից՝ Միքայել, մի ժամանակ շատ էի սիրում էտ կերպարը:love:oy

*e}|{uka*
23.01.2008, 21:29
1.Փոքրիկ իշխանը :love
2. Բելյաեվի Արիելը :love
3. Վարպետ ու Մարգարիտայի միջից Բեգեմոտին :D
շա՜՜՜տ կան .... :P

REAL_ist
23.01.2008, 23:21
Էդմոն Դանտես

Ուլուանա
24.01.2008, 05:22
Փոքրիկ Իշխան
Պեչորին
Վայ, Պեչորինին («Մեր ժամանակի հերոսը») ես էլ եմ սիրում, բայց անհամեմատ ավելի շատ եմ սիրում Ռասկոլնիկովին («Ոճիր և պատիժ»)։ :love Փոքրիկ Իշխանի մասին էլ չասեմ։ ;) Հետո էլի կհիշեմ, կգրեմ։

Dayana
24.01.2008, 09:52
Վայ, Պեչորինին («Մեր ժամանակի հերոսը») ես էլ եմ սիրում, բայց անհամեմատ ավելի շատ եմ սիրում Ռասկոլնիկովին («Ոճիր և պատիժ»)։ :love Փոքրիկ Իշխանի մասին էլ չասեմ։ ;) Հետո էլի կհիշեմ, կգրեմ։

Ռոսկալնիկովին :8 գնում եմ կցինով սպանելու բայց կացին չունեմ :D ահագին լավ կերպար է ;)

Լեո
24.01.2008, 10:04
Այս թեմայի բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց համարյա համոզված եմ, որ սիրված հերոսների մեջ առաջին տեղում է Փոքրիկ իշխանը:
Ես էլ եմ ուզում միանալ Փոքրիկ իշխանի "երկրպագուների" բանակին: Երևի միակ գիրքն է, կամ հաստատ (առանց երևի) միակ գիրքն է, որը ես կարդացել եմ 20-ից ավել անգամ:

Շեքսպիրի հերոսներին էլ եմ սիրում: Սիրում եմ հատկապես այն բանի համար, որ նրանց ամեն մի խոսքում մի ամբողջ իմաստում միտք կա թաքնված:

armenisa
03.02.2008, 02:10
[Ես էլ եմ ուզում միանալ Փոքրիկ իշխանի "երկրպագուների" բանակին: Երևի միակ գիրքն է, կամ հաստատ (առանց երևի) միակ գիրքն է, որը ես կարդացել եմ 20-ից ավել անգամ:

Ես ել եմ շատ սիրում<< Փոքրիկ իշխանը>>:
<<Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն դրա համար հետո կարող է և լաս...>>::(

Ավելացվել է 2 րոպե անց
Ես ել եմ շատ սիրում<< Փոքրիկ իշխանը>>:
<<Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն դրա համար հետո կարող է և լաս...>>::(

Anchi
03.02.2008, 10:26
Ես ամենից շատ սիրում եմ Արտուր Բերտոնի կեռպարը Վոյնիչի Բոռը ստեղծագործությունում !!!!!!!!!


Հիշում եմ, «Բոռը» 8-րդ դասարանում կարդացի: Ամեն անգամ մեր տան գրապահարանում տեսնում էի, նայում էի ու չէի կարդում, հետո որոշեցի ու…
Այնքան տպավորված էի, այնքան էր ազդել ինձ վրա, ես լաց էի լինում ու նույնիսկ ուշաթափվեցի:
Հանճարեղ ստեղծագործություն է::)

Ավելացվել է 10 րոպե անց

Փոքրիկ Իշխան
Մարտին Իդեն

....


Ամենա-ամենա-ամենասիրած կերպարներն են:

Vestigium
22.04.2008, 21:15
միանում եմ Փոքրիկ Իշխանի սիրահարների բանակին…թերևս պարզության մեջ է հանճարեղը.....

ներեցեք ոչ հայերենի համար

Ti navsegda v otvete za vsex, kogo priruchil.

Odnajdi ja za odin den videl zaxod solnca sorok tri raza

F.c.Liverpool
22.04.2008, 22:22
Քաջարի զինվոր Շվեյկը (Հաշեկ) մոռթ հերոսա վերջնա :) խորհուրդ կտամ կարդաք հաստատ չեք փոշմանի

Moon
22.04.2008, 22:34
Էդմոն Դանտես կամ Կոմս Մոնթե Քրիստո (Դյումա)
Հոլդեն Քոլֆիլդ (Սելինջեր «Փրկիչը տարեկանի արտում»)
Հոլդենի կերպարը շատ յուօրինակ ա, ինքը այնքան ազատամիտ ա, որ թքած ունի բոլորի վրա, ինձ ամենաշատը դուր է գալիս նրա անկեղծությունը։

Լուսիանա
22.04.2008, 23:38
Իմ ամենասիրած կերպարները Դոստոեվսկու ստեղծած կերպարներն են:
Հատկապես՝
Раскольников
Настасья Филипповна,

Moon
23.04.2008, 00:27
Իմ ամենասիրած կերպարները Դոստոեվսկու ստեղծած կերպարներն են:
Հատկապես՝
Раскольников
Настасья Филипповна,
Ռասկոլնիկովը կարծես սկզբունքի գիժ, մի բան խելքին անցավ, էշը քշեց մենակ անելու համար, իրան էլ կրակը գցեց, դե կործանված մարդ էր։

Ծով
23.04.2008, 00:29
Մեկ ՝. Ռասկոլնիկովին ո՞նց չսիրես...:love

Moon
23.04.2008, 00:35
Մեկ ՝. Ռասկոլնիկովին ո՞նց չսիրես...:love
իմ կարծիքով սիրելու բան չի, ուղղակի հետաքրքիր ա։ Իսկ սիրելը Հոլդեն Քոլֆիլդն ա ու Կոմսս Քրիստոն։

Ռուֆուս
23.04.2008, 00:37
իմ կարծիքով սիրելու բան չի, ուղղակի հետաքրքիր ա։ Իսկ սիրելը Հոլդեն Քոլֆիլդն ա ու Կոմսս Քրիստոն։

Հոլդենին ես էլ եմ սիրում....

Moon
23.04.2008, 00:46
Հոլդենին ես էլ եմ սիրում....
Ուրախ եմ, որ կարդացել ես։ Էդ այն միակ գրքերից ա եղել, որ ես 2 օրում եմ կարդացել, առանց կտրվելու, ագահ հետաքրքրությամբ։ Ու բոլորին խորհուրդ կտայի։ Հոլդենը այն կերպարն ա, որի կարիքը ունի մեր հասարակությունը։

Լուսիանա
30.06.2008, 22:44
Ռասկոլնիկովը կարծես սկզբունքի գիժ, մի բան խելքին անցավ, էշը քշեց մենակ անելու համար, իրան էլ կրակը գցեց, դե կործանված մարդ էր։

Եթե գիրքը կարդացել ես, վերջում հեչ չէր երևում, որ կործանվեց

Kuk
01.07.2008, 00:42
Պյուզոյի «Կնքահայրը»-ից Սանի Կորլեոնեն:good
Ամենասիրած չէ, բայց բավականին տպավորիչ կերպար է:good

Սամվել
01.07.2008, 00:44
Վիլլյամ Վոլոսը :good

Moon
01.07.2008, 00:46
Եթե գիրքը կարդացել ես, վերջում հեչ չէր երևում, որ կործանվեց
հետո ինչ, որ վերջը տենց չի։ Ինձ համար նա միևնույն ա կործանված էր։ ՄԵնամոլներին չեմ սիրում։ Ես այդ կերպարից մենակ բացասական լիցքեր ստացա։ Այ, իսկ Ռազումիխինը լավ կերպար ա։ Չնայած միամիտ ա, բայց իսկական ընկեր ա։

Ուլուանա
01.07.2008, 01:10
հետո ինչ, որ վերջը տենց չի։ Ինձ համար նա միևնույն ա կործանված էր։ ՄԵնամոլներին չեմ սիրում։ Ես այդ կերպարից մենակ բացասական լիցքեր ստացա։
Իսկ ես ահագին դրական։ :) Համ էլ հարցը մենակ դրականն ու բացասականը չի, Ռասկոլնիկովի կերպարը մարդկային խորը թաքնված հակասական կրքերի ու մղումների դրսևորման օրինակ էր ու թեկուզ էդքանով (բայց ոչ միայն)՝ բավական հարուստ, հետաքրքիր ու բացահայտող։

Այ, իսկ Ռազումիխինը լավ կերպար ա։ Չնայած միամիտ ա, բայց իսկական ընկեր ա։
Ռազումիխինն, իհարկե, լավ մարդ էր ու լավ ընկեր, բայց անձամբ ինձ համար նրա կերպարն առանձնապես հետաքրքիր չէր։

Ambrosine
01.07.2008, 01:11
հետո ինչ, որ վերջը տենց չի։ Ինձ համար նա միևնույն ա կործանված էր։ ՄԵնամոլներին չեմ սիրում։ Ես այդ կերպարից մենակ բացասական լիցքեր ստացա։ Այ, իսկ Ռազումիխինը լավ կերպար ա։ Չնայած միամիտ ա, բայց իսկական ընկեր ա։

էդ որն ա? միայնություն սիրողները?

Sedul
01.07.2008, 12:26
Շիրվանզադեի "Քաոս"-ի Միքայելին, ինչպես նաև Դյումայի Կոմս Մոնտե Քրիստոյին

Լեո
02.07.2008, 11:22
Ագաթա Քրիստիի Պուարոն:

Մարկիզ
02.07.2008, 11:31
Յուջին Վիսլա-"Հանճարը" Դրայզեր
Ինչպես նաեւ այո`Ռասկոյլնիկով:

impression
02.07.2008, 11:36
Սագանի Սեսիլին էի շատ սիրում մի ժամանակ, Սելինջերի Հոլդենին... և ընդհանրապես, ինչքան տենց "բեսպրեդելշիկ" դեմքեր եղել են, սիրել եմ :)

Ուլուանա
03.07.2008, 02:18
Յուջին Վիսլա-"Հանճարը" Դրայզեր
Ինչպես նաեւ այո`Ռասկոյլնիկով:
Դե, Ռասկոլինիկովի մասին շատ եմ ասել արդեն, Դրայզերի Յուջին Վիթլան էլ է սիրածս կերպարներից։ :)

dvgray
03.07.2008, 04:05
տղա - Թոմ Սոյերը
աղջիկ - Երկարագուլպա Պեպին

Tanamasi
12.07.2008, 03:04
Ռեմարկի «Երեք ընկերից» Գոդֆրիդին, իսկ աղջիկ ինչքան էլ ուզեցի հիշել՝ չկա։ Հա երևի Նար-Դոսի «Սպանված աղավնու» Սեդային, բայց համոզված չեմ, որ անունը սեդա էր։:oy

StrangeLittleGirl
03.08.2008, 12:40
Ինձ Հեմինգուեյի «Ֆիեստայի» կերպարները շատ դուր եկան: Շատ բնական են, իսկական մարդիկ են, ոչ թե սարքովի դեմքեր:

Freddie
19.08.2008, 12:50
Ռեմարկի «Երեք ընկերից» Գոդֆրիդին, իսկ աղջիկ ինչքան էլ ուզեցի հիշել՝ չկա։ Հա երևի Նար-Դոսի «Սպանված աղավնու» Սեդային, բայց համոզված չեմ, որ անունը սեդա էր։:oy

Իհարկե Վերջին Ռոմանտիկն է սիրածս հերոսը։:love:love:love
Հիանալի կերպար, շատ եմ սիրում։ Իհարկե գրքի բոլոր կերպարներն էլ՝Օտտոն, Ռոբերտը, Պատրիցիան, լավն են, բայց ամենից շատ սիրում եմ Գոդֆրիդին։ Շատ լավիկն է՝ ինձ նման։:D Բայց իսկապես ինձ նման է, ավելի շուտ հոգեհարազատ։ Դրա համար էլ երևի սիրում եմ։

Վարպետ
19.08.2008, 12:57
Վոլանդ (Վարպետն ու Մարգարիտան)/ Էսմերալդա (Փարիզի Աստվածամոր տաճարը): Երեւի էլի... էս հիշեցի:)

Dayana
19.08.2008, 13:37
Վոլանդ (Վարպետն ու Մարգարիտան)/ Էսմերալդա (Փարիզի Աստվածամոր տաճարը): Երեւի էլի... էս հիշեցի:)
Տրամաանորեն դու պիտի Վարպետին համակրեիր ;)

Mitre
19.08.2008, 13:59
Երկու գիրք եմ կարդացել, էն էլ չեմ հիշում որի մեջ էր Գերասիմը Մումուին գնացքի տակ գցեց::D:D

Հոմեր Մաքոլի-Մարդկային կատագերգությունից
Պատրիցիա -Երեք ընկեր

I love love
19.08.2008, 18:37
Իմ ամենասիրած գրական տղա կերպարը Դյումայի ..Ասկանիո..-ից հենց Ասկանիոն է, Իսկ ամենասիրած գրական աղջիկ կերպարը` Ժորժ Սանտի ..Ինդիանա..-ից հենց նա`Ինդիանան:

Lion
19.08.2008, 19:57
Օստապ Սուլեյման Բերտա-Մարիա Բենդեր բեյ: Հայտնի է նաև Զադունայսկի մականունով: Նրա հայրը մահացել էր սարսափելի ջղաձգումներից:

Նրան սիրել են տանտիկիններ, տնային տնտեսուհիներ, այրիներ և նույնիսկ մի կին... ատամնատեխնիկ:hands

Հայկօ
24.08.2008, 02:59
...Եվ չկար մեկը, որ գնահատեր նրա տիտանական աշխատանքը... :hands Միանում եմ:

Նաև՝ Ալբեր Քամյու - Օտարը - Մյորսո:

Ուլուանա
26.08.2008, 20:53
Մոդերատորական։ Թեման պահանջում է գրել սիրած գրական կերպարների մասին, իսկ սիրած մեջբերումների համար առանձին թեմա կա։ Թեման օֆֆտոպային երկխոսության մի՛ վերածեք։
Թեմայից դուրս գրառումները ջնջվել են։ Հուսով եմ՝ հետագայում ստիպված չեմ լինի նույն բնույթի գրառումներ ջնջել։

DVG
05.09.2008, 14:29
տղա՝ Oscar Wilde-ի "Դորիան Գրեյի դիմանկարը"-ի /համատեղությամբ իմ ամենասիրած գիրքը/ հերոսը՝ Դորիան Գրեյը
աղջիկ՝ Ջեյն Էյրը համանուն վեպից

Shauri
05.09.2008, 16:25
"Դորիան Գրեյի դիմանկարը"-ից Լորդ Հենրին :love

Աղջիկ՝ չեմ հիշում...

Davo'o
05.09.2008, 17:21
Գնդապետ Աուրելիանո Բուենդիան ու Դուլսինեան: :P

Լուսիանա
05.09.2008, 17:39
Ռասկոլնիկով, Նաստասյա Ֆիլիպովնա

StrangeLittleGirl
05.12.2009, 01:35
Ճաշակային թարմացում :))
Հերոս՝ «Ապուշից» հենց Ապուշը
Հերոսուհի՝ «Ում մահն են գուժում զանգերից» Պիլար

Farfalla
05.12.2009, 10:38
Հերոս - Փոքրիկ իշխան :love
Հերոսուհի - Բեքի Շարպ (Ярмарка тщеславия)

iza
21.12.2009, 20:11
Պաշտում եմ <Հարյուր տարվա մենություն>> գիրքը. իսկ կերպարներից ամենահաջողը իմ կարծիքով ՈՒրսուլայի կերպարն է` որպես իդեալական կնոջ մարմնավորում:

dvgray
22.12.2009, 02:18
խե:քս գնում ա Երկարագուլպա Պեպիի համար… իսկ տղա կերպարը՝ անգերազանցելի Թոմ Սոյեր

Աինի
22.12.2009, 02:28
ԲԱրՈՆ ՄՅՈՒՀԱՈՒԶԵՆ ահա բոլոր ժամանակների հերոսը, դարերը կփոխվեն՝ ապրելու կանոնները ոչ, սուտը միշտ արդիական կմնա

Գոհարիկ
26.12.2009, 13:37
Դպրոցական տարիքում «Կայծերից» Ասլանին էի սիրահարվել:oyմեկ էլ Կավերինի «Երկու կապիտան» գրքի գլխավոր հերոս Սանյային էի շատ սիրում:
Հիմա Գաճաճ Ցախեսին եմ սիրում:D:D:D

Lion
26.12.2009, 17:38
Իմ ամենասիրած գրական կերպարներից մեկը Գևորգ Մարզպետունին է;

Katka
09.02.2010, 22:38
Հերոս` Կաֆկայի հետազոտող շունը:

Արևածագ
09.02.2010, 23:22
Նաբոկով,«Լոլիտա»՝ Հումբոլդտ:Շոլոխով«Խաղաղ Դոնը»՝ Ակսինյա,իհարկե՝Ռասկոլնիկով:

Նաիրուհի
10.02.2010, 00:20
Չեմ կարողանում ամենասիրած կերպար ընտրել... Ախր այնքան շատ են ու այնքան տարբեր իրարից...
Բայց ինը-տասը տարեկանում պաշտում էի (ու մինչև հիմա էլ պաշտում եմ) Մոնտե-Քրիստոյին։
Նաև քչերին ծանոթ Տիգրան Բաղմանյանին:love Խաժակ Գյուլնազարյանի «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը» վեպից, մեկ էլ անկրկնելի և վերևում արդեն նշված թուրքահպատակի/լեյտենանտ Շմիդտի զավակին...;)
Կամաց-կամաց մյուսների անուններն էլ կգրեմ...

Katka
11.02.2010, 21:48
Վանյա Գրոմովը` Հիվանդասենյակ N 6-ում/Չեխով/

Albus
11.02.2010, 22:14
Ալբուս Դամբլդոր,,, մարդ, առանց որի չեմ կարող պատկերացնել Հարրի Փոթթերի գրքերը...

Մականվանս ընտրության հարցում նա էլ է նպաստել

dionisos-88
01.10.2010, 20:11
Չեխովի "Երեք քույրերի" Օլգան է հետաքրքիր, մտորումներով լի: Մել էլ Աննա Կարենինան է ինձ համար անչափ կարևոր ու սիրված կերպար, բայց......միյան որպես գրական կերպար: Եթե որևէ ծանոթ կամ բարեկամ ունենայի Աննա նման, գուցե չհասկանայի արարքը և նույնիսկ /դաժան բան է բայց/ չփորձեի էլ հասկանալ: Բայց արվեստը կարծում եմ դրանով էլ տարբերվում է կյանքից.դա մեզ հետ չի կատարվում, մենք կողքի աչքով ենք նայում, խորհում, խղճում: Այս դեպքում Կարենինան այլ ելք չուներ: Կերպարը կամ պիտի սովորական դառնար ու նվաստանար իր կյանքը շարունակելով, կամ պիտի բարձրանար` մահանալով: Տոլստոյն էլ դա զգում էր, երբ ասում էր. < Ես մեղք չունեմ, ես նույնիսկ լալիս էի` սպանելով նրան: Բայց ինքն էր դրդել վերջնակետին>...:(

Շինարար
01.10.2010, 20:19
Դպրոցական վաղ տարիքում սիրածս գրական կերպարը Լյոնկա Պանտալեևն էր` «Շկիդից», դպրոցական մեծ տարիքում՝ իշխան Անդրեյը «Պատերազմ և խաղաղությունից», հիմա այդպես առանձնապես նախընտրած գրական կերպար չունեմ. Միշկինին, Ալեքսեյ Կարամազովին հավանում եմ, բայց ուղղակի այս պահին իրենց հիշեցի:)

Հայուհի
01.10.2010, 20:20
Արտակ Մոկացը "Վարդանանք"-ից:love Չնայած այնքան էլ գրական չէ, այնուամենայնիվ...

Էլիզե
02.10.2010, 20:58
Ալջերնոն Մոնքրեֆ :)

Օսկար Ուալդ` "Լրջխոհ լինելու կարևորությունը:" /"The Importance of Being Earnest" (http://en.wikipedia.org/wiki/The_Importance_of_Being_Earnest)/

Yevuk
02.10.2010, 21:51
Սիարած հերոս՝ Մայքլ Կարլեոնե, «Կնքահայրը»,
սիրած հերոսուհի՝ Սեսիլ, «Բարև, թախիծ» :):

AniwaR
02.10.2010, 22:25
Իմ սիրած գրական կերպարը Վինի Պուհն ա (դե տղա ա): Ինքը ընենց մռութն ա, ահավոր նուրբ, ստեղծագործ հոգի ունի: Նստում էր քարին, ու մեկ էլ չգիտես որտեղից էդ «ուղեղ չունեցող արջուկի» մոտ ընենց երգեր էին ծնվում, որ ապշելդ գալիս ա: Չէ բա, էն բոլորից դժգոհ ու իրանից գոհ էշ Իյորի նման::beee Իրան մեջտեղից կճղի մի էշ բան գրելու համար, որը Պուհի գրածի կեսի կեսի կեսի չափ չկա, ու բոլորին կհամոզի, որ իրանը էն գլխից էր ենթադրվում էր, որ լավն ա լինելու, ֆու... Մի խոսքով, ուզում եմ Վինիի պես չգիտես որտեղից որտեղ սիրուն երգեր հորինեմ: :love

Moonwalker
03.10.2010, 11:27
Շաաաաա՜տ եմ սիրում Թոմ Սոյերին :love
10-12 տարեկանում էդ գրքի ու հատկապես Թոմի համար մեռնում էի: Հետո սկսեցի սիրել «Մեռած հոգիների» միջի Նազդրյովին: Առանձնապես մի հիշվող կամ դրական դեմք չի, բայց դուրս հենց առաջին կարդալուց եկավ: :esim Ինձ շատ էի նմանացնում իրան :))

Quyr Qery
04.10.2010, 15:52
Աննա-"Բարև թախիծ".... Քույր Քերի-"Քույր Քերի"...Աննետա և Մարկ-"Հմայված հոգի"...Ֆիլլիպ-"Ստրկութըուն մարդկային"....Ջուլիա-"Թատրոն"(ինձ իրան եմ նմանացնում)....:oy

Yeghoyan
08.11.2010, 19:46
Ամենասիրած գրական կերպարներ շատ կան, եղել են առաջ ու ժամանակի ընթացքում սիրած կերպար չեն մնացել, բայց բոլոր ժամանակների համար առանձնացնեմ մի քանիսին, դպրոցական տարիքից Րաֆֆու Խենթից հենց խենթը մի այլ կարգի դրական տպավորություն էր թողել, ու էդ գիրքը վերջացնելուց հետո նորից կարդում էի, որ էլի ինքը ներկայում լինի, չէի ուզում գիրքն ավարտվի, նորից սկսում էի կարդալ, մենակ թե իրա մասին տողեր կարդամ :)): Շուտվանից չեմ կարդացել, բայց ինքը մնացելա, էդ կերպարը լավնա:
Էս վերջերս ինձ համար նոր բացահայտված Աիդա Գյումրեցու իրական կերպարներից շատ եմ հավանում ,,Տղամարդկային համբերություն,, վեպից Հայաստան Նորյանի, ու ,,Ալ կակաչներ գորշ ժայռերին,, վեպից Վան Վանիչի /սա մականուն էր, անունը չեմ հիշում/ կերպարները:
Մոնտե Քրիստոյից Էդմոն Դանտեսը, իրա բնավորության որոշ գծեր կուզենայի ունենայի, ու ավելի շատ տարբեր, լիքը օտար լեզուներ սովորելու ունակությունը:
Աննա Կարենինայից` Լեվինը /եթե ճիշտ եմ հիշում ազգանունը/:
Дэниел Киз-Цветы для Элджернона- Չառլիի կերպարնա լավը:
Դոստոևսկու` իշխան Միշկինը, իր պարզ, հասարակ ու միաժամանակ խելացի շփումը մարդկանց հետ, հլա լրիվ չեմ կարդացել ստեղծագործությունը, բայց առաջին էջերից դուրս եկավ:

Կարճ ասած, որտեղ ինչքան ցնդած կերպար կա ես սիրում եմ :)) :


Ու ավելի շատ սիրեցի /առանձնահատուկ տեղ ունի ինձ համար/ մեր Շինարարի իրական կերպար ,,Տիկին Արուսը (http://www.akumb.am/showthread.php/47624-%D5%89%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84?p=1817609&viewfull=1#post1817609),, , հուսով եմ ավարտուն տեսքով էս գործը կկարդամ: / Շինարա’ր, էտօ նամյօկ :)) /:

Rhayader
08.11.2010, 22:15
Հինգշաբթին Նիլ Գեյմանի «Ամերիկյան Աստվածներից»: Իսկը ես եմ: Ժուլիկ ու պրովոկատոր, ոճի զգացողությամբ ու վիսկի սիրող:

Magic-Mushroom
08.11.2010, 23:50
Մարկիզ Դե Սադ:love ոնց որ ես լինեմ,կատակ եմ անում,բայց շատ եմ սիրում,Նաեւ Կարոլս Կաստանեդայի՝ Դոն Խուանին:)

Գեա
03.12.2010, 21:15
Ջոն Գոլսուորդիի "Ասք Ֆորսայթների մասին"վեպի Այրինին…:love;Խորը հարգանք ունեմ այդ կերպարի հանդեպ, մանավանդ որ այն ունի իր իրական նախատիպը:Այդքան կամք 19 -րդ դարի կարծրատիպերով լեցուն Անգլիայում կարող էր ունենեալ միայն իսկապես ուժեղ կինը:

Hab
25.01.2011, 18:32
14 տարեկանում, երբ կարդացի <Քամուց քշվածները>, "սիրահարվեցի" Սկարլետ Օ'Խարայի կերպարին: Բնավորության որոշ գծեր կար, որ դուր գալիս էր, ուզում էի նրան նման լինել: Վեպում ասվում էր, որ Սկարլետը քաղցր կորտոֆիլ է ուտում,,,ես էլ հիմարի պես կորտոֆիլի վրա շաքարավազ էի լցնում ու ուտում..:D.Անկեղծ շաաաաաաատ տհաճ էր, բայց դա սիրում էր Սկարլետը:) / թեև գրքում շաքարավազի մասին խոսք չկար/, հետո հասկացա, որ հիմարություն եմ արել` ուշ էր...
Հիմա էլ Աննա Կարենինային եմ սիրում,,Աստված մի արասցե փորձեմ նրան նմանվել, բայց որպես գրական կերպար դինամիկա ու բազմագույն::love

Ruby Rue
22.07.2012, 13:55
Շիկու - Փոքր ժամանակ, 10-13 տարեկանում երբ Դյումա էի դեռ կարդում, անչափ սիրում էի Շիկուին… Դյումայի մի քանի գիրք հենց Շիկուի «Խաթր» կարդացի, էդ ֆրանսիական թոհուբոհի մեջ ամենհետաքրքիր ու վառ կերպարն էր:
Վ.. Սարոյան - Յուլիս Մաքոլի - Իսկական երեխա, իսկական պուճուր մարդուկ, խելացի, հետաքրքրասեր, համով:love սիրում եմ նման երեխաների: Թերևս Մաքոլիների ընտանիքը ամբողջովին սիրելի կարող եմ համարել…
Աստրիդ Լինդգրեն - Պեպի - Պուճուր ժամանակ ինձ շատ էին նմանացնում Պեպիին՝ թեև իմ երազած կարմիր մազերը չունեմ:
Բեռնար Վերբեր - Ռաուլ Ռազարբակ - իր բնույթով շատ հետաքրքիր ու տարօրինակ կերպար:)
Տոլկին- Գենդալֆ/Միթրանդիր - Դասական մոգ՝ հետաքրքիր, իմաստուն, շատ բան կարելի է սովորել նրանից;)

Varzor
23.07.2012, 14:18
Ռեդյարդ Կիպլինգ - Մաուգլի :)
Ասդրիդ Լինդգրեն - Կարլսոն :))

Աննամառիա
23.07.2012, 21:14
Շիրվանզադե- Լևոն

Վոլտերա
17.12.2012, 20:42
Բուլգակով, Վարպետն ու Մարգարիտան- Վոլանդն ու իր ընկերները:love

Ingrid
18.12.2012, 15:35
Ինչքան փորձեցի հիշել, որ հերոսուհու, ով իմ իդեալը լիներ, չկարողացա: Գրական հերոսի իդեալ կերպար չունենալը լավ է, թե վատ չգիտեմ, բայց սրանից հետո ավելի ուշադիր կհետևեմ ինձ՝ ընթերցելիս և հետո:

Ուլուանա
18.12.2012, 22:27
Ինչքան փորձեցի հիշել, որ հերոսուհու, ով իմ իդեալը լիներ, չկարողացա: Գրական հերոսի իդեալ կերպար չունենալը լավ է, թե վատ չգիտեմ, բայց սրանից հետո ավելի ուշադիր կհետևեմ ինձ՝ ընթերցելիս և հետո:
Հեչ պարտադիր չի, որ ամենասիրած կերպարը նաև իդեալ լինի։ Կարող է պարզապես սիրած կերպար լինել :)։

Mephistopheles
18.12.2012, 22:40
Թոմ Սոյեր

Rhayader
19.12.2012, 02:48
Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտ, Կտուլհու :love ինձ իրեն շատ եմ նմանեցնում:

Վահ
19.12.2012, 21:17
Շատ կան

StrangeLittleGirl
19.12.2012, 21:31
Թեման թերթում էի, էս ինչքան մարդ ա Ռասկոլնիկովին գրել: Չսիրեցի ես իրան :(


Ճաշակային թարմացում :))
Հերոս՝ «Ապուշից» հենց Ապուշը
Հերոսուհի՝ «Ում մահն են գուժում զանգերից» Պիլար

Թազա ափդեյթ: Սաֆրան Ֆոերի «Ամեն ինչ լուսավորված է»-ի Սաշան, մեկ էլ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտի» տատին: Նկատել եմ, որ հերոսուհիները սովորաբար էդքան էլ հաջող չեն լինում, եթե տատիներ չեն :))

Ruby Rue
20.12.2012, 21:23
Էս վերջերս նկատել եմ, որ լրի՜վ Աստրիդ Լինդգրենի Կարլսոնն եմ :love Ճիշտ է, երբեք չեմ փորձել իրեն նմանվել :D , բայց ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է լինում:

Գալաթեա
23.12.2012, 16:38
Երևի ամեն դեպքում Բիլլի Փիլգրիմը, Կուրտի "Սպանդանոց 5"-ից:
Թարգմանելուց շատ մտերմացա հետը:

Մինա
23.12.2012, 20:09
Պավել Վեժինովի "Անջրպետ"-ի Դորոթեան:

մարիօ
05.04.2013, 20:04
Тайлер -''Бойцовский клуб''

Վոլտերա
05.04.2013, 21:32
Ջաք Մերիդյուն

Alphaone
05.04.2013, 23:22
Թոմ Սոյեր :love Երկարագուլպա Պեպե :hands նաև Սիդի միջի Ինֆանտան :angel (շարունակելի :)) )

Այբ
06.04.2013, 17:21
Դոստոևսկու գրականությունը ուղղակի պաշտում եմ, իսկ հերոսներից ամենաշատը սիրում եմ Ռասկոլնիկովին...

ԱնԱիդա
06.04.2013, 17:35
Դյումայի Կոմսուհի դը Մոնսորոի ծաղրածուն` Շիկո :love

Diana99
07.04.2013, 14:25
Թոմ Սոյեր:)

Valentina
07.04.2013, 19:31
"Կայծեր"-ի Ասլանին հիշում եք? Այ ես իրան սիրահարվել էի :love

Լեդի Վարդ
07.04.2013, 19:43
Ճիշտա ես չէի սիրահարվել բայց իմ ամենա սիրելի գրական կերպարը եղել ա «խենթը» վեպի Վարդանին

մարիօ
14.04.2013, 01:43
Ես չգիտեմ՝ Ձերը որն է, բայց իմը Մարկեսի Նահապետն է :hands

Նիկեա
14.04.2013, 17:17
Ֆիելաս Ֆոգը Ժյուլ Վեռնի Ութսուն օրում աշխարհի շուրջը գրքից:

Մարկուս
04.05.2013, 12:39
Ֆլորենտինո Արիսա, անճոռնի էր, բայց ոտքից գլուխ սեր էր :oy

Նարինէ
05.07.2013, 21:33
Ռեմարկ))) Միայն Ռեմարկ.. Երկար ժամանակ է "Im westen nichts Neues"-ի ազդեցության տակ եմ... հետևաբար Պաուլ և միայն Պաուլ ~:love

Նիկեա
08.07.2013, 15:17
Ռ.Լ. Ստիվենսոնի ,,Սև նետ,, գրքի Ռիչարդ Շելտոնը,նույն ինքը Դիկ:Զարմանալի է,թե ինչերի էր պատրաստ նա սիրած աղջկան փրկելու համար:love:
Հագնում է կուսակրոն քահանայի շորեր,նավ է գողանում,իրեն ենթարկում մահապատժի վտանքի,մենակ թե կարողանար խափանել Ջոաննայի ամուսնությունը ու դա նրան հաջողվում է:

my Charlie
10.07.2013, 22:25
Ռոբերտ Ջորդան… մենակ ուժեղ բնավորությունն ամեն ինչ արժեր: Մեկ էլ իրա խորհրդածություններն էին շաատ դուրս գալիս, ու իրա սիրելն էի սիրում: Մի խոսքով՝ ուրիշ էր:

Ուրսուլա… իմաստուն կին էր :hi

հա՜ ... ու բնականար, Աուրելիանո Բուենդիա :love

StrangeLittleGirl
10.07.2013, 23:41
Ռոբերտ Ջորդան… մենակ ուժեղ բնավորությունն ամեն ինչ արժեր: Մեկ էլ իրա խորհրդածություններն էին շաատ դուրս գալիս, ու իրա սիրելն էի սիրում: Մի խոսքով՝ ուրիշ էր:

Ուրսուլա… իմաստուն կին էր :hi

հա՜ ... ու բնականար, Աուրելիանո Բուենդիա :love

Բայց զանգերի մեջի էն կինն ա ամենահզոր կերպարը, էն որ նկարագրում ա, թե մահը ինչ հոտ ունի: Անունը չեմ հիշում:

my Charlie
11.07.2013, 01:03
Պիլարը :) հա, իրան էլ եմ շատ սիրում, ու իրոք, հզոր էր:
Դեե եթե տենց, ուրեմն մենության մեջ էլ Մելկիադեսն էր ամենահզոր կերպարը, բայց ամենասիրելին չէր

Freeman
11.07.2013, 11:12
Թոմ Սոյեր:)

Ինձ Հեքլբերին ավելի շատ էր դուր գալիս, Թոմը գժոտ էր :))

Ի դեպ, հենտայների կերպարները գրական կերպար ե՞ն

Այբ
11.07.2013, 11:43
Պատանեկության տարիներին տարված էի Ալեքսանդր Դյումայով: Նրա ամեն մի գործը մի քանի անգամ էդ տարիքում կարդացել եմ: Ամենաշատը սիրում էի «Կոմսուհի դը Մոնսորո» և «Քառասունհինգը» վեպերի Շիկոյի կերպարը: Բայց Դյուման այլևս իմ «հեղինակը չէ»: Վաղուց էր դա...:))

Հիմա գրական կերպարներից շատ եմ սիրում Մաթևոսյանի Աղունին, Դոստոևսկու Դմիտրիին («Կարամազով եղբայրներ»)` իր ոչ այնքան դրական կերպարով հանդերձ:
Իմ սիրած գրական կերպարների մեջ առանձնացնում եմ նաև Թոմաս Մանի «Բուդենբրոկներ» վեպի Տոնիին:

StrangeLittleGirl
11.07.2013, 13:15
Պիլարը :) հա, իրան էլ եմ շատ սիրում, ու իրոք, հզոր էր:
Դեե եթե տենց, ուրեմն մենության մեջ էլ Մելկիադեսն էր ամենահզոր կերպարը, բայց ամենասիրելին չէր
Դե Մելկիադեսն արդեն կլասիկ տիպ ա :))


Պատանեկության տարիներին տարված էի Ալեքսանդր Դյումայով: Նրա ամեն մի գործը մի քանի անգամ էդ տարիքում կարդացել եմ: Ամենաշատը սիրում էի «Կոմսուհի դը Մոնսորո» և «Քառասունհինգը» վեպերի Շիկոյի կերպարը: Բայց Դյուման այլևս իմ «հեղինակը չէ»: Վաղուց էր դա...:))

Հիմա գրական կերպարներից շատ եմ սիրում Մաթևոսյանի Աղունին, Դոստոևսկու Դմիտրիին («Կարամազով եղբայրներ»)` իր ոչ այնքան դրական կերպարով հանդերձ:
Իմ սիրած գրական կերպարների մեջ առանձնացնում եմ նաև Թոմաս Մանի «Բուդենբրոկներ» վեպի Տոնիին:
իիի, Շիկոն սենց թե նենց գժոտ դեմք ա :))

Այբ
11.07.2013, 13:23
Դե Մելկիադեսն արդեն կլասիկ տիպ ա :))


իիի, Շիկոն սենց թե նենց գժոտ դեմք ա :))

Շիկոյի կերպարը շատ ստացված կերպար է: Ես առաջինը Շիկոյի կերպարին եմ սիրահարվել, հետո նոր Դյումային եմ սիրել:
Բայց դե դա պատանեկության տարիներին էր: Հիմա իմ հերոսները ուրիշ են::)

Յոհաննես
21.12.2016, 21:09
Ներկա պահին Հարի Հալլեր,հետո Ես,երբ իմ մասին գիրք կգրեն

StrangeLittleGirl
21.12.2016, 21:53
Ներկա պահին Հարի Հալլեր,հետո Ես,երբ իմ մասին գիրք կգրեն

Հերմինեն, Հերմինեն :))

Յոհաննես
21.12.2016, 21:58
:oy
Հերմինեն, Հերմինեն :))

Դու եղիր իմ Հերմինեն :oy

LisBeth
21.12.2016, 22:40
Հիմա Կտուլհու տղա՞ ա, թե՞ աղջիկ։ :D

StrangeLittleGirl
21.12.2016, 22:43
:oy

Դու եղիր իմ Հերմինեն :oy
Էհմ: :oy Ես եքա տոտա եմ քո համեմատ, չամաչեցի՞ր :))

Յոհաննես
21.12.2016, 22:52
Էհմ: :oy Ես եքա տոտա եմ քո համեմատ, չամաչեցի՞ր :))

Գրքիս անունը պարզ է արդեն.Մերժվածը :))
Հ.Գ Կարմրեցի :))

Apsara
22.12.2016, 15:18
մր․ Հիթկլիֆ, կին կերպար չկա

Progart
11.07.2017, 21:03
Վիլֆորին եմ սիրահարված, արդեն 2տարի ա։
Տափաստանի գայլից զզվում եմ, որովհետև վախեցրեց։ Նմանությունն ակնհայտ էր :/

Ես իմ մասին մտածելիս հիշում եմ Ապուշին ու Տափաստանի գայլին, մեկ էլ Ռասկոլնիկովին։

Նմանվել փորձել եմ մենակ Վիլֆորին, մնացածին նման էի։