PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......



Հետաքրքրասեր
01.03.2008, 19:08
ինչ արժե ձեր կյանքի լավագույն 2 տարիները?Երբևէ մտածել եք դրա մասին?
Բազում հանճարներ դարերով գլուխ են ջարդել չկարողանալով պատասխանել այս հարցին ու այդպես էլ մահացել են չիմանալով որ հայաստանում արդեն քանի տարի է գտել են պատասխանը :Դա կախված է նրանից թե դուք ինչի եք պատրաստ ($$$) ձեր կյանքի լավագույն 2 տարիները ազատ ապրելու իրավունք ունենալու համար?:Այն շատ պարզ է ու բանալ: 8000-10000$.........

Ամեն առողջ տղամարդու համար գալիս է մի պահ երբ նա պետք է իր կյանքի լավագույն 2 տարիները ՆՎԻՐԻ իր հայրենիքին ԻՀԱՐԿԵ եթե նա մի օր չի արթնանում և պարզում որ նա հարթաթաթ է,ունի տեսողական պրոբլեմ կամ պարզապես ունի "ՔԵՌԻ" ու կարևոր չէ դու ինչ մասնագոիտություն ունես և ինչպես ավելի լավ կարող ես օգուտ տալ քո հայրենիքիդ:ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐևՈՐ Է ՄԻԱՅՆ ՔՈ ԲՌԻ ՈՒԺԸ ԿԱՄ ԳՐՊԱՆԻԴ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ:Մարդ կա անցնում է կյանքի այդ փորձությունը մարդ էլ կա ,այլևս ետ չի վերադառնում(կամ ֆիզիկապես կամ էլ հոգեպես):
սրանից հետո ուզում ես ասել.........
Այո , ես սիրում եմ քեզ իմ հայրենիքը , ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ!!!!!!!!!!!

VisTolog
01.03.2008, 19:55
Դու հարցրիր, դու էլ պատասխանեցիր:
Թեմադ էդքան էլ լավ չհասկացա::'

Yellow Raven
01.03.2008, 19:57
Դու հարցրիր, դու էլ պատասխանեցիր:
Թեմադ էդքան էլ լավ չհասկացա::'
Խոսքը ոնց հասկացա բանակի մասին է:

Fedayi
01.03.2008, 23:04
Մեկը ես պատրաստ եմ նվիրել 2 տարիներս: Ես մեծագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում նախնիներիս` մեր հերոսների գործին: Նրանք ողջ կյանքը նվիրեցին, ես էլ 2 տարիներս կնվիրեմ:
Բանակի վերաբերյալ բողոքներն էլ /խոսքս հենց ծառայության ընթացքի մասին է/ համարում եմ թույլ մարդկանց բարդույթ, իհարկե` ամեն ինչ էլ լինում է, բայց գլոբալ առումով այդպես է:
Յուրաքանչյուր տղա պետք է թրծվի բանակային կյանքով, սա իմ խորին համոզմունքն է:


Մենակ թե, ափսոսում եմ որ էսքան անհեռատես ժողովուրդ ունենք, ելել իրար կոկորդ են կրծում, մեր առանց այն էլ փխրուն երկիրը քանդում, ամեն ինչ իրա տեղը, ձևը և ժամանակն ունի:
Չգիտեմ....:think

keyboard
04.03.2008, 11:28
Հարգելի բարեկամներ, եթե կան ծառայած մարդիկ ինձ լավ կհասկանան, իսկ չծառայածները կհասկանան ուշ, բայց էլի կհասկանան:
Մեր այսօրիս բանակը թույուրիմացություն է, այնքանով, որքանով գովելի է բանակում ծառայելու ձգտումն ու գաղափարը: Եթե Հայկական բանակը լինի այն ինչ ներկայացվում է ես ևս 2 տարի էլ պատրաստ եմ ծառայելու, բայց երբ տեսնում ես թե ինչպես է հայ զինվորին հաշմանդամ սարքում հենց հայ սպան կամ ռազմական ոստիկանության մի անիծյալ ենթասպա հայր կամ մայր է հիշեցնում զինվորին քիչ է մնում հարձակվես այդ անիծյալների վրա և ինքդ վերջ տաս դրանց կյանքին: Երբ զինվորի վրա սառը ջուր են լցնում ձմռան ցրտին կամ շարահրապարակում այնքան են պահում մինչև 10-ից 7-ի մոտ ոտքերի ցրտահարություն է առաջանում չեմ կարծում, որ դա թրծանք է կամ կոփում: Եթե խոսում ենք կոփվելուց կամ պատերազմի դաշտում դիմանալուց, դրա համար էլ կասեմ, որ երբ զգում ես թշնամու գնդակի ուժը, մոռանում ես ցրտի, քաղցի և սեփական եսի մասին, ուզում ես ուղղակի հաղթել, փրկել և փրկվել: Հուսով եմ կարողացա կարծիքս բավականին մատչելի ներկայացնել:Ասեմ նաև, որ պատրաստ եմ պատերազմ գնալ, բայց բանակում ևս մեկ անգամ չծառայելու համար տունս էլ կվաճառեմ;), չնայած, որ շատ հեշտ ծառայություն եմ ունեցել, տեսածներիս ու լսածներիս համեմատ, որի համար շնորհակալ եմ Աստծուց, որ ողջ առողջ,սեփական ազգիս ներկայացուչիչների մասնակցությամբ հաշմանդամ չդառնալու և տուն վերադառնալու համար::think

Mefistofel
04.03.2008, 12:01
Ծառայել եմ: Դժգոհ չեմ : Ընդհակառակը, այնքան ուրախ, տխուր, զոարճալի, խորհուրդաշատ հիշողություններ , որ այնտեղից եմ բերել, ինչպես նաև ծառայողական ընկերներ ու ահագին փորձ ամրդկանց հետ համապատասխան լեզվով շփվելու համար` հմմմմ երևի թե ոչ 8000, ոչ էլ 10000$ չես առնի ...

keyboard
04.03.2008, 12:25
Ծառայել եմ: Դժգոհ չեմ : Ընդհակառակը, այնքան ուրախ, տխուր, զոարճալի, խորհուրդաշատ հիշողություններ , որ այնտեղից եմ բերել, ինչպես նաև ծառայողական ընկերներ ու ահագին փորձ ամրդկանց հետ համապատասխան լեզվով շփվելու համար` հմմմմ երևի թե ոչ 8000, ոչ էլ 10000$ չես առնի ...
Ինչպես տեսնում ես, ես էլ դժգոհ չեմ, բայց ինձանով չեմ չափում ընդհանուրը, եթե ինձ հաջողվել է պլստալ, դա դեռ չի նշանակում, որ բոլորն էլ կարող են: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը իրավունք ունի այդ ամենը կարողանալ՝ ունենալու:
Ընկերների համար էլ կասեմ հետևյալը, շատ քչերին է հաջովում ընկեր ունենալ բանակից, օրինակ՝ ես չունեմ, կան շատ մտերիմներ, բայց ընկերներ չունեմ:
Իսկ մարդկանց ճանաչելն ու հիշողությունները, այստեղ էլ բավական էին, այդ անիմաստ 2 տարիների համար, ճանաչելն էլ, ինստիտուտի կյանքը նույն բանակի կյանքնա էլի, ուղղակի ստե ավել անել չկա, ով սովորելա թող հակառակը ասի համոզված եմ, որ բոլորն էլ համամիտ են:
Կյանքում խեղճին ճնշելն ու ոտնահարելը չէ, մեր՝ առավելևս բանակի հաղթանակը:
Ամոթ է մեր բանակը կայացած ու հզոր անվանել...:[
Որ այն կկայանա ու կհզորանա չեմ կասկածում, բայց հիմա չկա...

Array
04.03.2008, 18:37
Չգիտեմ ախպերներ,դուք ծառայել եք`ավելի լավ կիմանաք: Ուղղակի մի բան ասեմ:Ո՞վ ասաց, որ էտ երկու տարիները լավագույնն են լինելու: Շատ հնարավոր ա, որ էտ երկու տարիները լավագույնը դառնան հենց բանակի շնորհիվ: Չգիտեմ` ինձ ինչ ա սպասվելու բանակում, բայց, մեկ ա, գնալու եմ գիտակցաբար` իմանալով, թե ինչի համար եմ գնում(դուք էլ գիտեք, երևի):
Իսկ տունս, keyboard ջա՛ն,եթե ունենայի էլ հաստատ չէի ծախի ինչ-որ բանից ազատվելու համար,որովհետև, մեկա, հեն ա հաշվի` էտ դժվարությունով 80 հազար դոլլար աշխատեցիր էլի(եսիմ ինչ պիտի անես,որ 2 տարում 80000 աշխատես:) )

Fedayi
28.03.2008, 09:32
Ինչպես տեսնում ես, ես էլ դժգոհ չեմ, բայց ինձանով չեմ չափում ընդհանուրը, եթե ինձ հաջողվել է պլստալ, դա դեռ չի նշանակում, որ բոլորն էլ կարող են:


Կարծում եմ, քո բախտը չի բերել զորամասի հարցում: Չնայած չգիտեմ, երբ ես ծառայել, որ տարիներին. հիմա շատ բան փոխվել ա: Մի օրինակ բերեմ. իմ շրջապատից շատերը գնացին ծառայելու 18 տարեկանում, մենք էլ մնացինք սովորելու: Հիմա նրանք` թվով 7-8 հոգի, հետ են վերադարձել: Ծառայել են տարբեր վայրերում` Ստեփանակերտ, Քելբաջար, Գորիս, Վանաձոր, Վայք...: Կարճ ասած` ցրվածությունը մեծ է, ու, փառք Աստծուն, շատ չհամարի, բոլորն էլ գոհ են: Սա պատահական ընտրանք էր, ու ով մի քիչ հասկանում ա հավանականությունների տեսությունից, պետք ա եզրակացություններ անի:
Մյուս կողմից էլ բանակ ա, բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, սահմանափակ տարածությունում. էդպիսի կոնֆլիկտները, ճնշումները և այլն եղել են ու կլինեն նույնիսկ ամենականոնավոր բանակներում: Ուղղակի երևի թե "Армия не для слабаков!":
Բայց, բացառված չէ, որ քո նշած թերությունները կան, ոչինչ ասել չեմ կարող: