PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերնագիրը վերջում



lili-4
01.03.2008, 17:04
Իրիկնամուտ էր, ամառային տաք ու հաճելի իրիկուն: Լճափին գրեթե մարդ չկար: Օրվա եռուզեռի, մարդաշատության միակ վկաները ավազի վրայի մարդկանց ոտնահետքերը, թափած ուտելիքի մնացորդները ու դատարկ շշերն էին մնացել: Բակուրը պառկել էր դեռ տաք ավազին ու չէր շտապում միանալ վրանում հավաքված ընկերներին: Թղթախաղ չէր սիրում և ձանձրանում էր խաղացողների վեճերից ու աղմուկից: Որոշեց մի քիչ էլ մնալ ափին, հետո կգնար վրան:
Ափից դեպի լիճ էր փչում մեղմ քամին և իր հետ սառնություն բերում: Օրվա կիզիչ արևից հետո հաճելի էր այդ սառնությունը: Տեսնես ափում էլի մարդ կա՞ր , թե՞ Ինքը մենակ էր: Նայեց չորս կեղմն ու իրենից մի քիչ հեռու նկատեց մեկին: Ուշադիր նայեց ու ճանաչեց ափի իր միակ հարևանին: Մոտ երեսուն տարեկան կինն էր: Այսօրվա լողափի եղած մարդկանցից շատ քչերի կարող էր հիշել, դրանցից մեկն էլ այս կինն էր: Պառճառը ոչ գրավիչ տեսքն էր, ոչ էլ յուրահատուկ լողազգեստը:
Առավոտյան, լողափ գալով, որոշել էր այստեղի երիտասարդ աղջիկներին հմայել ոչ միայն իր գեղեցիկ կառուցվածքով, այլ նաև վարպետ լողով: Վատ չէր լողում, նույնիսկ իր ընկերնիրից ամենալավն էր: Ու դեռ հազիվ էր ջուրը տաքցել, երբ սկսեց իր հնարքների ցուցադումը: Աչքի տակով նայում էր ափից իրենով զմայլվող աղջիկներին, որոնցից մի մասն էլ փորձեց իրենից ետ չմնալ, իրենց ցույց տալու, որ լողալ գիտեն, բայց… Դե մեր աղջիկները երբ են կարգին լողալ իմացել: Գոտկատեղից ավելի խոր տեղ չէին էլ համարձակվում առաջանալ, միայն կարողանում էին կարգին ճչալ: Ու Բակուրն իրեն ջրի տիրակալ էր զգում, մինչև… Մինչև այս կնոջ երևալը: Նա լողափ ավելի շուտ էր եկել, քան Բակուրենք: Եկել էր ընկերուհու հետ: Թվում էր, թե սրանց լաղափ գալու միակ նպատակը արևահարվելն էր: Արևարյուքից պաշտպանող հատուկ կրեմ քսելով` գլուխները ծածկել էին սրբիչով ու շրջապատում կատարվող ամեն ինչի նկատմամբ անտարբեր պառկել էին տաքացող ավազի վրա: Նրանք կամաց- կամաց ձուլվում էին ափին ստվարացող մարդկանց բազմությանն ու դառնում աննկատ: Եվ այդպես էլ չէր մնա Բակուրի հիշողության մեջ, եթե չմտներ ջուրը, չլողար: Նա չնկատեց էլ, թե ինչպես այդ կինը հասավ լճին, ինչպես մտավ ջուրը: Բակուրը տարված էր իր հորինած խաղով: Իսկ այդ կնոջը նկատեց միայն այն ժամանակ, երբ նա արդեն հեռացել էր խմբված աղջիկներից: Չէր լողում, այլ քայլում էր ջրի մեջ: Լիճը դեռ խորը չէր և կարելի էր հանգիստ քայլել: Ու քայլում էր առանց շտապելու, առանց երերալու ու խմբված աղջիկների պես ճչալու: Ինչքա՞ն էր քայլելու, մինչև որտե՞ղ, երբ էր լիճաը խորանալու: Բակուրը հայացքը կտրել էր աղջիկներից ու նայում էր դեպի իրեն քայլող կնոջը: Իսկ նա՞: Նա դադարեց քայլելը, հայացքը բարձրացրեց, նայեց իրեն, ժպտաց ու…լողաց: Լողում է՞ր, թե՞ պարում: Բակուրը մոռացավ իրենով զմայլվող աղջիկներին ու հիմա ինքն էր հիանում անծանոթ կնոջով: Ջրահարս է՞ր, ինչ է… Թվում էր, թե ոչ մի ճիգ, ոչ մի ուժ չի գործադրում լողալու համար, պարզապես սահում է ջրի վրայով: Բակուրը հասկացավ, որ հաղթանակի դափնիները հանձնելու ժամանակն է:
…Ու հիմա անմիջապես ճանաչեց այդ կնոջը: Թվա՞ց, թե՞ իսկապես իրեն ժպտաց: Դե իհարկե , ժպտում է, նորից այն գեղեցիկ ժպիտը: Բակուրը բարձրացավ պառկած տեղից ու շարժվեց դեպի այդ կինը: Ինչի՞ Էր գնում, ի՞նչ էր ասելու: Դրա մասին չէր էլ մտածում: Միայն զգում էր, որ այդ ժպիտը կանչում է իրեն:
-Կարելի՞ է:
-Խնդրեմ:
Բակուրը պառկեց կնոջ կողքին: Երկուսով հայացքները հառել էին դեպի մայր մտնող արևին: Կնոջ օծանելիքի ու լճի ջրի աղի բույրը խառնվել էին իրար ու խուտուտ էին տալիս Բակուրի ռունգը: Առաջին անգամ էր նման զգացողություն ունենում: Հիմա իրեն հասուն տղամարդ էր զգում: Աղջիկներ ու սիրախաղեր իր կյանքում քիչ չէի եղել: Հիմա էլ սիրահարված է, սիրած աղջիկ ունի: Սիրում է և սիրված է: Եվ դա նորմալ է ցանկացած 18 տարեկան տղայի համար: Իսկ հիմա՞: Հիմա մոռացել է իր տարիքն ու երեսունամյա կնոջ կողքին իրեն հասուն տղամարդ է զգում,, ոչ թե սիրահարված պատանի:
-Բայց դու շատ գեղեցիկ ես լողում,- Բակուրը չկարողացավ իր հիացմունքը թաքցնել:
-Դե դու էլ ոչինչ:
-Հա, իհարկե, բայց մինչև քո երևան գալը,- ու սկսեց ծիծաղել` հիշելով, թե ինչպես էր ցանկանում գայթակղել աղջիկներին: Ծիծաղն անկեղծ ու վարակիչ էր, և երկուսի անհոգ ծիծաղին խառնվում էր ափին զարկվող ալիքների ձայնը:
-Ցուրտ է, գնանք:
-Արդե՞ն, իսկ ես ուզում էի զրուցել, գոնե ծանոթանալ:
-Բայց ես ասեցի գնանք, ոչ թե գնամ: Կարող ենք իմ սենյակում ծանոթանալ:
Մերժել հրավերը, իհարկե ոչ: Հիմա միայն ուզում էր զգալ այդ կնոջ բույրը, ջերմությունը, լսել նրան: Ու այնքան մեծ էր հրապուրանքը, որ անգամ վրանում իրեն սպասող ընկերներին մոռացավ:
Հյուրանոցի մեկսենյականոց համր էին վարձել երկու ընկերուհիներով, որտեղ էլ իրեն հրավիրեց:
-Ծանոթացիր, ընկերուհիս է,Ալլան, դուք զրուցեք, մինչև ես ցնցուղ ընդունեմ: Այս ջրի աղի հոտից նեղվում եմ:
Ուզում էր ասել, որ դա հաճելի է, երբ քո բույրին է խառնվում, որ ցնցուղի կարիք չկա, բայց լռեց:
-Նստիր, մինչև Լուսին ցնցուղ ընդունի: Նա այդքան շուտ չի գա: Իսկական ջրի գիժ է, ջրից հանել այնքան էլ հեշտ չէ:
-Գիտեմ, այսօր համոզվեցի:
-Լա?վ էր լողում,- դրական պատասխանին վստահ հարցրեց Ալլան ու ժպտաց:
Այ թե անհոգ մարդիկ են: Միայն ժպիտ, ջերմություն, ոչ մի տրտունջ, ոչ մի դժգոհություն:
-Ալլա, սրբիչս այդտեղ եմ թողել, կբերե՞ս:
-Այ, մահճակալի վրա է, տար տուր Լուսիին:
-Ե՞ս:
-Ինչ է՞, դժվար է՞:
Չէ, դժվար չէր, բայց անսպասելի էր ու անհարմար: Լավ, դռան արանքից կտա սրբիչն ու կգա: Մոտեցավ ու ափշած մնաց: Բաց դռնից իրեն էր նայում Լուսին` ամբողջովին մերկ: Բակուրն առաջին անգամ էր մերկ կին տեսնում: Գեղեցիկ էր նրա կազմվածքը, անթերի: Ջրի կաթիլները նուրբ մաշկի վրա լույի տակ փայլում էին: Դժվար էր հայացքը կտրել այդ մարմնից ու անհարմար վիճակից դեմքն անմիջապես շառագունեց:
-Ամաչում ե՞ս,-Խորամանկ ժպտաց Լուսին ու նրա ձեռքից առնելով սրբիչը` փակեց Բակուրի աչքերը,- դե որ ամաչում ես, մի նայի: Հպվելով Բակուրին, նրան հրեց դեպի սենյակ: Բակուրը սրբիչը հեռացրեց աչքերից ու սենյակի խավարի մեջ նկատեց ,չէ ավելի շուտ զգաց թաց ու նուրբ մարմինը:
Ո՞վ էր այս կինը, ի՞նչ գործ ունի ինքը այս սենյակում: Ինչի՞ Է կանգնել, մնացել: Միթե՞ հրապուրանքը, կիրքը կարող են հաղթել իրեն ու ստիպել մոռանալ իր սերը: Սերը՞, չէ, իր սերը չի մոռանում: Հասմիկն իր սրտում է ու նրան մոռանալ, սրտից հանել չի կարող, բայց հիմա… բայց հիմա չի կարող հրաժարվելԼուսիից, նրա բույրից, ջերմությունից, գգվանքներից, ու թույլ էր տալիս, որ նա արձակի իր վերնաշապիկի կոճակները: Հասմիկը թող մնա սրտում, իսկ ինքը հիմա այս կնոջն է ուզում , և սկսեց ինքնամոռաց համբուրել…
Վրան վերադարձավ լուսաբացին: Ընկերները քնած էին ու իր ներս մտնելը չնկատեցին: Փաստորեն իր բացակայությունն էլ չէին նկատել: Այ քեզ ընկերներ, իսկ եթե խեղդված լինե՞ր, ու քմծիծաղեց: Խեղդվել էր, բա ինչ, միայն թե ոչ թե ջրում, այլ ջրի տիրակալի գրկում: Իր գիշերային արկածի մասին չպատմեց տղաներին: Չէր ուզում, որ այս պատմությունը հասներ Հասմիկին, իսկ տեղ հասցնողներ կլինեին: Սա ընդամենը զվարճանք էր, անցողիկ դեպք, որ տուն վերադառնալուց հետո կդառնա հուշ: Հետո? Ինչ, որ հասցեն ու հեռախոսի համրը գրեց, մի օր կմոռանա: Ո՞ր տղայի կյանքում նման դեպքեր չի լինում: Էլ ի?նչ տղամարդ, որ չճաշակի արգելվածի քաղցրությունը:

lili-4
01.03.2008, 17:06
Դասախոսությունը Բակուրին թվում էր անվերջ, անսպառ: Եվ զանգի մասին էլ կարծես մոռացել են: ՄԻ տասակ օդը չէր հերիքում լսարանից դուրս գալ էր ուզում: Ո?ւր էր շտապում, ո՞ւր պետք է գնար: Հասմիկի հետ ժամը երեքին էր հանդիպելու, իսկ հիմա հազիվ տասներկուսն էր: Էլ ո?ւր է ծտապում: Ինչքա՞ն ժամանկ է, հանգիստը կորցրել էր, չէր կարողանում տեղը գտնել: Քանի անգամ էր փորձել այդ հասցեն ու համարը պատռել, դեն գցել, բայց նորից արդեն ճմրթված թուղթը դնում էր գրպանը: Չէր զանգել, մտածում էր, որ Լուսին վաղուց մոռացած կլինի, իսկ ինքը մոռանալ չկարողացավ: Ու հիմա ամեն օր մի պատրվակ էր փնտրում զանգելու, զրուցելու համար, բայց էլի չէր համարձակվում: Մտածում էր, որ դասերը սկսվեն, կմոռանա, կսկսվի իր նորմալ ուսանողական կյանքը: Բայց չստացվեց: ՀԻմա էլ շտապում է , բայց ոչ նրա համար, որ Հասմիկի հետ հանդիպելու է, այլ որոշել էր այսօր անպայման զանգի Լուսիին: Գոնե կահամոզվի` հիշու է, թե ոչ: Զանգեց ու անակնկալի եկավ: Իրեն ներկայանալու անհրաժեշտություն չեղավ: Լուսին անմիջապես ճանաչեց: Եվ իր սովորության համաձայն այպես սիրալիր էր, որ չէր էլ հիշում, թե ինչ խոսեց, ինչ ասաց, միայն հիշում է, որ ինքը ցանակալի հյուր է: Ցանկալի հյուր, ցանկալի հյուր… Ուրեմը չի մոռացել, ուրեմը ինքը կարողացել է տեղ թողնել այդ կնոջ հիշողության մեջ: սկ եթե ցանկալի է, ինչպե?ս կարող է չգնալ: Կգնա, միայն թե մեկ ուրիշ անգամ: Հիմա Հասմիկին է հանդիպելու:
Որոշեց ոտքով գնալ, տրանսպորտից հոգնել էր, մտածեց, որ չի ուշանա, բայց ուշացավ: Հասմիկը համբերատար սպասում էր իրեն: Մոտենում էր Բակուրը ու փորձում անծանոթի աչքերով նայել, գնահատել Հսմիկին: Գեղեցիկ էր Հասմիկը, նուրբ ու կանացի: Շատերը կցանականյին նման գեղեցիկ ու խելացի ընկերուհի ունենալ: Սիրել էր առաջին հայացքից ու կարողացել էր այդ սիրո բոցը Հսմիկի սրտում էլ վառել: Իրար կողքի շատ գեղեցիկ էին նայվում և անծանոթներն անտարբեր չին անցնում:
Փորձեց Հասմիկին արդարանալ իր ուժանալու համար, բայց նկատեց, որ նա չէր էլ պատրաստվում իրեն մեղադրել, լռեց: Բարևեց ու լուռ քայլեցին:

Այսօր Բակուրին թվում էր, թե իրենց կողքով անցնող տղաներն ավելի երկար են նայեւմ Հսմիկին: Ու նրանց հայացքները իրեն կատաղեցնում էին, հունից հանում:
-Ո՞վ էր այդ տղան:
-Ի՞նչ տղա:
-Որ մեր կողքով անցավ:
-Չգիտեմ, չեմ ճանաչում:
-Չես է՞լ տեսել: Ինչ որ շատ երկար նայեց:
-Չզգացի, բայց հիմա էլ նայի, ինչ կա որ:
-Ո՞ր նա, քեզ դուր է գալի՞ս, հա՞, որ ուրիշ տղանեն էդպես երկար նայում են:
-Բակուր, ես չեմ էլ նկատում նրանց նայելը: Եթե դու իմ կողքին ես, նրանց նայելը իմ ինչի՞ն է պետք:
-Եթե նրանց նայելը քեց պետք չլիներ, դու տոն չէի տա:
-Ե?ս, Բակուր, էդ ինչե՞ր ես ասում, ես ինչո՞վ եմ տոն տվել:
-Վրայիդ վելորդ զարդ ու զիբիլով:
-Զարդ ու զիրբիլը ո՞րն է:
Բակուրը նայե Հասմիկն ու մի տեսակ ամաչեց իր ասածից: Իսկապես, Հասմիկի հագուստի վրա ոչ մի զարդ, ավելորդ իր չկար: Բայց չգիտես ինչի, ուզում էր անպայման Հասմիկին մեղադրել, ու գտավ.
-Էդ ականջօղերդ բա ի՞նչ է:
-Բակուր, ես դրանք հինգ տարեկանից եմ կրում, նոր տեսա՞ր:
-Կապ չունի, ասում եմ ավելորդ է, ուրեմն ավելորդ է: Հանիր ու վերջ:
-Քեզ ի՞նչ եղավ, իմ ականջօղերն ինչո՞վ են խանգաչում:
-Եթե դու ինձ սիրում ես, քեզ համար ուրիշ տղաները կարևոր չեն, ուրեմը հանի:
-Բակուր, որ քեզ սիրում եմ, դու դա լավ գիտես, ու դա ոչ մի կապ չունի իմ ականջօղերի հետ: Ու մի փորձի անհիմն մեղադրել ինձ: Իսկ ականջօղերից չեմ հրաժարվի, քանի որ դա իմ տատիկիս հիշատակն է:
-Ուրեմն ինձ չես սիրում:
-Բակուր…
-Քեզ էլ հասկացա…
Իրարից հեռացան նեղացած: Բակուրը գտնում էր, որ ինքը տղամարդ է, ու եթե այդպես է ուզում, ուրեմը Հասմիկը պարտավոր է ենթարկվել: Իսկ բացատրություններն ավելորդ են և իրենց վեճի ու խռովելու համար Հսմիկն է մեղավոր:
Հետո էլ հիշեց Լուսիին ու որոշեց վատ տրամադրությունը փոխել նրա գրկում:
Հսմիկի ու Բակուրի վեճերը դարձան սովորական: Հասմիկը չէր հասկանում նրա այդքան փոխվելու պատճառը: Զգում էր, որ նա միշտ էլ պատրվակ է փնտրում, որ իրեն մեղադրի, վիճի ու հեռանա: Ու այս վեճերը բերեցին նրան, որ Հասմիկը հարաժարվեց գնալ հանդիպումների: Սկզբում դա Բակուրին բարկացնում էր, բայց հետո մտածեց, որ ուրեմը դա սեր չէր, այլ կարճատև հրապուրանք ու մոռացավ Հասմիկին: Չմոռացավ Լուսիին ու սկսեց ավելի հաճախակի այցելել:
Կիրակի էր: Բակուրը սափրվում էր քթի տակ երգելով: Տրամադրությունը բարձր էր: Սափրվեց, հագավ խնամքով արդուկած հագուստները ու ցանեց իր սիրելի օծանելիքը: Լուսիին էր նվիրել: Բավականին լավ ճաշակ ունի : Իրեն խելքահան անելու բոլոր ձևերն էլ գիտեր: Հիմա էլ նրա մոտ է շտապում: Տնեցիները գիտեին, որ հանդիպման է գնում, միայն թե չգիտեին, թե ում մոտ: Հասմիկի մասին մայրը լսել էր, հեռվից ճանաչում էր: Համոզված էր, որ տղան լավ ընտրություն է կատարել: Հիմա էլ կարծում էր, թե ամեն անգամ նրա մոտ է շտապում: Լուսիի մասին ոչոինչ չգիտեր և պարզ է, որ Բակուրը ոչինչ չէր ասի: Ի?նչ ասեր, ո?վ է նա իր կյանքում. Ս?եր, հրապուրա?նք, կի?րք:
Իհարկե սեր չէ: Իրեն թվում էր, թե Հասմիկն էր իր կյանքի սերը, որին տեղ էր տվել սրտում: Բայց չհասկացավ, թե ինչպես նրան փակեց, խեղդեց իր սրտի մեջ, թույլ չտվեց, որ նա տարածվի, լցվի իր երակները, հոսի իր ողջ մարմնով, ու դառնա ոչ միայն սրտի, այլ մտքի ընտրյալը: Ու այդ փակ սրտում էլ մեռավ իր սերը: Իսկ Լուսին սեր լինել չի կարող, քանի որ նա չթափանցեց իր սիրտը, այլ առաջին իսկ օրից իր արյան մեջ լցվեց, հոսեց իր երեկներով, լցվեց ուղեղի մեջ, մթագնեց այն ու սկսեց տիրել , իր կամքը թելադրել: Եվ այքան վարպետորեն, այքան մեղմ ժպիտ պարգևելով, որ չենթրկվել հնարավոր չէր: Դա կիրք էր, հրապուրանք, բայց այնքան զորեղ, որ կարողացավ ստիպել խեղդել սրտի մեջ բուն դրած սիրուն, տեղ բացելով իր համար: Բայց այդ սրտում սեր կա?ր: Ո?վ գիտե, իսկ հիմա Բակուրը շտապում էր…


Վերնագիրը թողնում եմ ձեզ, ես հարմար տարբերակ չգտա:)