Դիտել ողջ տարբերակը : Եթե չլիներ հայելին
Jirayr24
06.10.2006, 15:56
Այսինքն չկարողանաիք տեսել Ձեզ, Ձեր "Դեմքը", "Աչքերը" չիմանաիք ինչպիսին է, ասենք եթե ջուրն էլ չարտացոլեր:
Գիտեմ շատերիդ մի տեսակ տափակ թեմա կթվա, բայց փորձեք մի պահ փակել Ձեր աչքերը և պատկերացնել, զգալ այդ առօրյան:
:B
Esmeralda
06.10.2006, 15:59
Փորձեցի պատկերացնել... ահավոր սիրտս նեղվեց... ահավոր անզորություն զգացի....
Jirayr24
06.10.2006, 16:09
Փորձեցի պատկերացնել... ահավոր սիրտս նեղվեց... ահավոր անզորություն զգացի....
Երևի աչքերդ շուտ ես բացել?
Խորհուրդ կտայի չշտապերիր:B
օօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ բան քթար գրելու:tsamon
StrangeLittleGirl
06.10.2006, 22:32
Ի՜նչ լավ կլիներ :D
Ավելի լավ չէր լինի, որ բոլոր զգայարանները կորցնեինք ու երկիր մոլորակի միակ մարդը դառնաինք:P
Նույնիսկ այդ դեպքում էլ մարդը որոշակի պատկերացում կունենա իր դեմքի և աչքերի մասին, բանականությունից դուրս՝ բնազդով…
Իսկ ինչ գիտես, որ հայլին քեզ քո իրական դեմքն է ցույց տալիս, կարող է նույնիսկ քո աչքերը աշխարհի իրական պատկերը չեն ցույց տալիս՝ ի՞նչ գիտես որ կապույտը իսկապես բոլորը քո նման են տեսնում, և ոչ թե ասենք քո տեսած կարմիրի նման
Jirayr24
07.10.2006, 09:46
Ես շատ եմ մտածել այդհարցի շուրջ, ես էլ` ինչպես Ձեզնից յուրաքանչյուրը իմ սեփական կարծիքը ունեմ, եթե հայելին չլիներ, ինձ համար շատ սոորական կլիներ, որովհետև ավելի շատ հավատում եմ դիմացինիս աչքերին` քան խոսքերին, կարծում եմ եթե չլիներ հայելին կնայեյին մարդիկ իրար աչքերի մեջ , իսկ "Աչքերը հոգու արտացոլանքն են" հայտնի ճշմարտություն է դա և ավելին կարող ե ցույց տալ քան հայելին ինք: :B
Ուլուանա
07.10.2006, 11:03
Ես շատ եմ մտածել այդհարցի շուրջ, ես էլ` ինչպես Ձեզնից յուրաքանչյուրը իմ սեփական կարծիքը ունեմ, եթե հայելին չլիներ, ինձ համար շատ սոորական կլիներ, որովհետև ավելի շատ հավատում եմ դիմացինիս աչքերին` քան խոսքերին, կարծում եմ եթե չլիներ հայելին կնայեյին մարդիկ իրար աչքերի մեջ , իսկ "Աչքերը հոգու արտացոլանքն են" հայտնի ճշմարտություն է դա և ավելին կարող ե ցույց տալ քան հայելին ինք: :B
Բայց հայելու առկայությունը չի խանգարում դիմացինի աչքերին նայելուն։:think
եթե չլիներ հայելին կարծում եմ. չեինք տեսնի մեր թերությունները ;) այնպես չէ՞...ոչ մեր արտաքինը .... ի նկատի ունեմ ;)
Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե լիներ տվյալ բանը, բայց անիմաստ եմ համարում մտածել այն մասին, թե ինչ կլիներ, եթե չլիներ այսինչ բանը (հատկապես, եթե խոսքը վերաբերվում է հայելուն), որովհետև տվյալ բանը՝ լինի լավ, թե վատ, արդեն իսկ կա, և դա փաստ է: Այնպես որ ներեցեք, հարցի մեջ «հոգեբանական ու փիլիսոփայական» իմաստ չեմ գտնում:
Եթե չլիներ հայելին, այս թեման չէր լինի :P
Այնպես որ ներեցեք, հարցի մեջ «հոգեբանական ու փիլիսոփայական» իմաստ չեմ գտնում:Ես էլ եմ կարծում, որ էս թեմայի տեղը "դեսից-դենից"-ում է:
Եթե չլիներ հայելին , Պիգմալինը այդքան հայտնի չեր լինի:
փաստորեն ստացվում ա հայելային սեռվերներ էլ չէի՞ն լինի... :))
Դե ասենք կա դրա ավելի խորը տարբերակը՝ կույր ծնվել: Այսինքն ապրել մի կյանք, ոչինչ չտեսնելով, բռնել, շոշափել եռանկյունին, բայց չպատկերացնել, թե ինչ տեսք ունի այն: Երբեք չհասկանալ, թե ինչ է տեսողությունը: Այդ պատճառով երևի երբեք էլ չես նեղվի դրա բացակայությունից, քանի որ չգիտես դա ինչ է: Այս պարագայում ոչ թե միայն դեմքիդ ձևը չէիր իմանա, այլ նաև ընդհանուր քո ձևը չէիր իմանա ու այդ մասին չէրի էլ մտածի, քանի որ չէիր էլ հասկանա, թե մտածելու համար որտեղից է պետք սկսել:
Կամ եթե ես իմ դեմքն այսպես եմ տեսնում, ինչի եմ համոզված, որ բոլորն են այդպես տեսնում? Եթե իմ քիթն արծվաքիթ եմ տեսնում, ուրեմն դա նշանակում ա, որ բոլորն էլ պիտի այդպես տեսնեն? Կարող ա էլի ասեն արծվաքիթ ա, բայց իրանց հասկացած, ընկալած արծվաքիթն ուրիշ բան ա: Կարող ա ես իմ ձեռքն այսպես եմ տեսնում, մեկ ուրիը լրիվ ուրիշ կերպ ա այդպես տեսնում: Ու ամեն մեկն ունի իր տեսողական ու գունային աշխարհը: Եվ մենք դա չենք նկատում, քանի որ բոլորիս մոտ էլ դա կատարյալ մակարդակի վրա է ու այնպես է կառուցված, որ խնդիրներ չառաջանան:
(գրառումս խորհուրդ կտամ Ֆլոյդ լսելով կարդալ)
My World My Space
23.07.2010, 14:41
եթե չլիներ հայելին` աղջիկների մեծ մասի մակիյաժը ուժս կինոների դրվագներ կհիշացներ....
impression
23.07.2010, 14:53
եթե չլիներ հայելին` աղջիկների մեծ մասի մակիյաժը ուժս կինոների դրվագներ կհիշացներ....
... սակայն որոշ աղջիկների հայելու գոյությունն էլ չի փրկում վերոնշյալ փաստից :)