PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Chuk
20.10.2009, 23:00
Արտ, վրոդի էշերից էինք խոսում դու չգիտես ինչի էլի շուռ տվեցիր Մարտի 1-ի.. ա դե լավ էլի...

Ուզում էի ասել, որ հիմա Հայաստանում դերերը փոխված են, պատժող կողմը ոչ թե արդարադատությունն է, այլ հանցագործ կողմը: Ամեն ինչ էնքան փողշաղկապված ա, որ «լավ էլի» տեղ չունես, Դավ:

հ.գ. Տես է, ակամա «փոխշաղկապվել» բառը ղ-ով գրեցի... ներքուստ էլ զգում եմ, թե ում մասին եմ գրում:

ministr
20.10.2009, 23:08
Ուզում էի ասել, որ հիմա Հայաստանում դերերը փոխված են, պատժող կողմը ոչ թե արդարադատությունն է, այլ հանցագործ կողմը:

Դա վաղուց աքսիոմ ա դարձել :) Դրա համար եմ ասում:

Elmo
20.10.2009, 23:14
Օղորմի, դուխով էշ էր, բայց զենքի դեմ խաղ չկա:
Ժողովուրդն էլ էդ էշից շատ շանսեր չունի: Հենց զգացին, որ անհավասար պայքարում ժողովուրդը վերխ ա վերցնում՝ կրակեցին:

Kuk
21.10.2009, 00:20
«Lions vs. Donkey, Donkey Wins». վիդեո սկանդալ ինտերնետում
http://www.dailymotion.com/video/xaux72_lions-vs-donkey-donkey-wins_animals:

www.tert.am

Վայ քու արա, իզուր էլ նայեցի: Մարդկության տականքն ա սա, կամ ինչի՞ մարդկության, ընդհանրապես՝ բնության տականքն ա: Ուշադիր նայեք կենդանական աշխարհի մասին պատմող ֆիլմեր, հաղորդումներ, ու կհամոզվեք, որ նույնիսկ շակալները ոչ մի զոհի նման պայմանների մեջ չեն դնում: Վաղուց արդեն երկրորդ համաշխարհային ջրհեղեղի ժամանակն անցել ա, իսկ Աստված դեռ լռում ա, երևի էնքան երևակայություն չունի՝ սրանից ավելի դաժան ձևով մարդ կոչված թյուրիմացությանը ոչնչացնելու մեթոդներ մշակելու համար:

Mephistopheles
21.10.2009, 01:59
Կպահանջեն առյուծի ձագերի հրաժարականը, կամ ավելի լավ կլինի վանդակի պահակի հրաժարականը...

էշին կդատեն ու կնստացնեն

Mephistopheles
21.10.2009, 02:01
Արտ, վրոդի էշերից էինք խոսում դու չգիտես ինչի էլի շուռ տվեցիր Մարտի 1-ի.. ա դե լավ էլի...

հա ընգեր, բայց էս քաղաքական քննարկումների բաժին ա, չէ՞

Mephistopheles
21.10.2009, 02:06
Ժող, նույնիսկ էշն ա կարողանում ինքն իրեն պաշտպանել… բա մե՞նք

Rammer
21.10.2009, 11:17
Ժող, նույնիսկ էշն ա կարողանում ինքն իրեն պաշտպանել… բա մե՞նք
Իզուր ես էշին թերագնահատում...

Elmo
21.10.2009, 11:39
Ժող, նույնիսկ էշն ա կարողանում ինքն իրեն պաշտպանել… բա մե՞նք

Ինչ-որ չզգացի, որ էշը կարողացավ իրեն պաշտպանել: Էշը շանսեր չուներ, ինչպես մենք:

ministr
21.10.2009, 15:15
Հավասար կռվում լավ էլ պաշտպանեց, իսկ այ հեռվից կրակող սնայպերի դեմ ինչ աներ:

Հայկօ
21.10.2009, 15:26
Ախմախ համեմատություններով եք զբաղված:

Elmo
21.10.2009, 15:26
Հավասար կռվում լավ էլ պաշտպանեց, իսկ այ հեռվից կրակող սնայպերի դեմ ինչ աներ:

Դրա համար պետք ա էնպես անել, որ հանկարծ վանդակը չգցեն: Իսկ հարմար պահին կարելի ա իրանց վրա էլ հարձակվել: Բազմիցս ծեծված թեմայա:
Բայց զուգահեռներ տանելուց, միշտ հակասությունների ենք եկել:

Elmo
21.10.2009, 15:27
Ախմախ համեմատություններով եք զբաղված:

Կլօր ջան չենք համեմատում, մոդել ենք պատկերացնում:

Տրիբուն
21.10.2009, 15:28
Իզուր ես էշին թերագնահատում...
Էշը լուրջ աշխատասեր կենդանի է: Երկու ամիս առաջ բախտ եմ ունեցել մոտ մի ժամ մոտիկից շփվել այդ առաքինի արարածի հետ: Մտածում էի, որ Հայաստանում պետք ա էշերի իմիգրացիայի ծրագիր սկսել, ու դրանցով փոխարինել ՀՀ-ում ապրող ավստրալոպիտեկներին: Իսկ վերջիններիս կամ հարկադիր սպանդի ենթարկել, կամ էլ Բաղդադի շուկայում վաճառել НА Х .... սրտկության: Դմբլդոխից լավ գլադիատոր դուրս կգար:

Տրիբուն
21.10.2009, 15:29
Կլօր ջան չենք համեմատում, մոդել ենք պատկերացնում:
Հեռանկարային զարգացման ռազմավարություն ենք մշակում:

Elmo
21.10.2009, 15:33
Հեռանկարային զարգացման ռազմավարություն ենք մշակում:

Հա, Տրիբուն ջան, հենց էդ էլ ուզում եմ ասեմ: Ժամանակին ով դեպուտատ էր դառնում, շուտ մի հատ կլիչկա էր վիզ դնում ու շունբազություն անում: Բայց հիմա ցիվիլ դարաշրջան ենք ոտնակոխել: Էլ շունբազությունը պատիվ չի բերում: Հիմա էկզոտիկ սպորտաձև ա զարգանում մեր օլիգածիկ դասի մեջ:
Էշին ու առյուծին կռվացնել, կամ ասենք հնդկական փղին ու աքաղաղին:
Մոտակա 5 տարա ռազմավարության մեջ մենակ մկան հետ ոչ մեկին չեն կռվացնելու, որովհետև մուկը ընդգկված է անձեռնմխելի կենդանիների շարքում, հատուկ կարգադրություն կա իրա համար:

ministr
21.10.2009, 15:49

Այ ախպեր բա արդեն Nat Geo Wild են նայում... ու ասում են բա մի չտենանք ճիշտ են ասում թե չէ...
Էդ կաբելները մեր տունը քանդին ;)

Norton
23.10.2009, 18:18
18 ամյա աղջկան խոշտանգել են Կենտրոն ոստիկանությունում

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնության գործով մի դատավարություն, որտեղ մեղադրվող և տուժող կողմերը նույն ընտանիքի անդամներն են։ Հայրը մեղադրվում է 17-ամյա անչափահաս աղջկան բռնաբարելու, իսկ 22- ամյա դստերը' խոշտանգելու մեջ։ Նրանց շահերը պաշտպանող փաստաբանները, հայրն ու տուժող-աղջիկները պնդում են, որ գործը սարքվել է բացառապես խոշտանգումների ու բռնության միջոցով։

Մեղադրող կողմի պահանջով դատավարությունն ընթանում է դռնփակ դատական կարգով՝ չնայած այն բանին, որ տուժող և մեղադրվող կողմերը պահանջում էին հրապարակային, բաց դատավարություն՝ հանրությանը իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնության դեպք իրականում տեղի է ունեցել, սակայն աղջկա պնդմամբ այլ անձի կողմից։ Դեպքը տեղի է ունեցել 2008-ի օգոստոսի 11-ին։ Դրանից հետո աղջիկը մոտ 20 օր տուն չի վերադարձել և հայրը ստիպված է եղել օգոստոսի 21-ին հայտարարություն տալ ոստիկանությանը՝ աղջկա անհայտանալու կապակցությամբ։ Աղջկա տուն վերադարձից հետո, երբ հայրը տեղեկանում է եղելությանը, սեպտեմբերի 15-ին աղջիկը հետո հոր հետ միասին դիմում են Թալինի տարածքային ոստիկանության բաժանմունք և մանրամասն բացատրություն են տալիս կատարվածի մասին։ Մանրամասն բացատրություն են գրում նաև քույրերը, ում և դեպքի մանրամասները պատմել էր այդ ժամանակ դեռևս անչափահաս աղջիկը։

Հարուցվում է քրեական գործ։ Նախաքննության առաջին փուլում գործը քննում է Գլխավոր քննչական վարչության քննիչ Արտակ Քալաշյանը, ով կարծես փորձում է գտնել իրական հանցագործին, սակայն 2009թ. փետրվարի 6-ին քրեական գործը կասեցվում է՝ հանցագործի անձը պարզված չլինելու պատճառաբանությամբ։ Մայիս ամսին գործի քննությունը վերսկսում է մեկ այլ քննիչ՝ Ռուբեն Վարդանյանը, ով և «հայտնաբերում» ու «հանցագործ» է ճանաչում ընտանիքի հորը:

Չնայած դաժան ու անմարդկային վերաբերմունքին՝ հայրը չի ընդունել իր «մեղքը», բայց նույն՝ խորթ մեթոդներով աղջիկներից ցանկալի ցուցմունքները կորզվել են հոր դեմ և դրվել մեղադրանքի հիմքում։ Հետագայում աղջիկները հրաժարվել են կորզված ցուցմունքներից և բողոքով դիմել գլխավոր դատախազությանը։ Այժմ, արդեն 18 տարեկան աղջիկը դատական նիստերից մեկում ցուցմունքներ է տվել և պատմել, թե ինչպիս են իրենից կորզվել ցուցմունքները։ Նրան 4 օր սոված են պահել, ծեծել ու ահաբեկել են։

«Գիշերը ժամը 1-ի կողմերը ինձ տարան ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ոստիկաններից մեկը Էրիկ Պողոսյանն էր. ինձ ասաց «մեր հետ 10 րոպեով պիտի գաս բաժին՝ հարցեր կան պարզելու՝ Տիգրանի պահով»։ Ես էլ կարծեցի դրան գտել են, ուրախացա։ Չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում», պատմում է աղջիկը։

Կենտրոնի ոստիկանության բաժնում մինչ քննիչ Ռուբեն Վարդանյանի գալը հարցաքննությունն իրականացնում է օպեր լիազոր Էրիկ Պողոսյանը( ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով անցնում է որպես տուժող)։ Բացի օպեր լիազորից սենյակում մշտապես ներկա են գտնվել 4-5 ոստիկանության աշխատողներ։

«Երբ արդեն 30 րոպե անցել էր, ասեցի, ինձ թողեք գնամ, ասեց, ձենդ կտրի նստի տեղդ։ Ձայն չհանեցի ու սկսեցի ահավոր վախենալ»։

Էրիկ Պողոսյանը սպառնալից տոնով շարունակել է։

«Դու մեզ խաբել ես։ Դու պիտի մեզ ճիշտն ասես, որ քո հերնա քեզ բռնաբարել։ Երբ ասեցի, էս ի՞նչ եք խոսում, ինձ ապտակեց, բա դու տեղյակ ես, որ հերդ արդեն գնացելա Թալինի բաժին խոստովանելա, ամեն ինչ պատմելա ու գրել։ Ես էնքան էի հուզվել, որ լեզուս կապ էր ընկել...»։

Աղջիկը փորձել է իր ասածը պնդել, սակայն դրանից Էրիկ Պողոսյանն ու մյուսները էլ ավելի են բորբոքվել։ Ասում է, որ Էրիկ Պողոսյանն իր հետ շատ կոպիտ էր վարվել՝ «անընդհատ խփում էր», բայց ամենից շատ Վարդանյանն էր խփում ու քաշքշում, «ամեն ձևով համոզում», որ հայրն է իրեն բռնաբարել։

«Ոչ քնել եմ, ոչ հաց են տվել, ոչ ջուր, զուգարան էլ չէին թողնում գնամ։ Ամբողջ 3 օր Վարդանյանը գնում՝ գալիս էր, ոնց որ հարբած լինեի, ուժահատված.., 3-րդ օրը չեմ էլ զգացել, թե գրիչը ոնց եմ բռնել, ինչ եմ գրել, ուժահատված, հազիվ մի կերպ, ինչ ասում էր, գրում էի, չեմ էլ կարդացել։ Իրանց ուզածին հասան, որովհետև շատ էի վախենում, ուժահատվել էի..., Իրանցից շատ էի վախենում, որ ինձ մի վնաս չտաին, ահավոր վախենում էի, գայլերի ոհմակի նման թափվել էին գլխիս...»։

Արդեն չորրորդ օրը քննիչն ու նրան աջակցող ոստիկանները առերեսում են կազմակերպում, բայց մինչ այդ նրանք առանձին սենյակներում իրենց հատուկ ձևերով «մշակում են» նաև հորն ու 22-ամյա քրոջը, որոնց, փաստաբանի պնդմամբ, ևս բերման են ենթարկում ապօրինի։

Նույն վերաբերմունքին է արժանացել նաև 22 ամյա քույրը։ «Երկու օր ես ոտքի կանգնած եմ եղել, ինձ թույլ չէին տալիս նստել, այլանդակ հայհոյանքներ էին տալիս ու անցնող դարձողը խփում էր։ Հայհոյանքներն այնքան այլանդակ էին, որ ամոթից ուզում էի գետինը մտնել...»։

«Երբ հորս բերեցին մի քանի ոստիկաններ և Էրիկ Պողոսյանը կանգնել էին հորս դիմաց այնպես, որ ես նրա դեմքը չէի տեսնում, որ մի բան հասկացնեի։ Հորս ասում էին, հ՞ը, ընդունում ե՞ս քո մեղքը, հերս ասում էր, չեմ հավատում, որ իմ աղջիկը նման բան ասեր ու ես հասկացա, որ պապային էլ ասել են, որ ես եմ նման բան գրել», շարունակում է պատմել 18 ամյա աղջիկը։

Այսպես կոչված առերեսման ժամանակ հայրն անընդհատ կրկնել է, որ նման բանը «իր էրեխու արածը չի, սրա հետևում մեկը կա կանգնած»։ Վարդանյանը աղջկա ներկայությամբ ծեծել է հորը։

«Շատ էի ուզում պապայիս դեմքին նայել, բայց իմ դեմը փակում էին։ Երբ պապան մի քիչ բարձր ձայնով ասեց. ես ի՞նչ ունեմ խոստովանելու, Վարդանյանն ընենց խփեց հորս, որ նա ընկավ գետնին ու շարունակում էր նրան խփել արդեն ընկած վիճակում... Հայրս մեջքը բռնած, լացելով մի կերպ վեր կացավ ... Ես չդիմացա ու սկսեցի ուժեղ լացել...

Մինչև առերեսում կատարելը քննիչը քույրերին բերում է տուն՝ գործի համար անհրաժեշտ իրեղեն ապացույցներ ձեռք բերելու համար։

«Մինչև մեր տուն հասնելը Վարդանյանն ինձ ասում էր. տանից մի շոր կվերցնես, որ ասես էդ շորի վրա է ամեն ինչ տեղի ունեցել»։

Երբ տուն են հասել,պարզվել է, որ տան բանալին չեն վերցրել, չնայած որ հոր մոտից առգրավել էին։ Աղջկան ստիպել են պատուհանից ներս մտնել ու դուռը բացել։

«Ես գտա իրենց ուզած շորը..., որովհետև ոստիկանության բաժնում ես արդեն զգացել էի, թե ինչի էին իրենք ընդունակ։ 4-րդ օրն էր, բայց ես դեռ ոչինչ չէի կերել, առերեսումից հետո նոր ինձ թողել են։»։

Աղջիկն ասում է, որ մինչ դատախազություն բողոք գրելը հարազատները չգիտեին, որ իրեն ստիպել են սուտ ցուցմունքներ գրել։ Նա ամոթից ու վախից որոշ ժամանակ տուն չի եկել։

«Հետո եկա տուն ու պատմեցի ճշմարտությունը, ոնց որ եղել էր։ Մթով եկա որ գյուղացիները ինձ չտեսնեին։ Հիմա էլ եմ վախենում եմ, վախիս զգացումը չի անցնում։ Ես մեկ մեկ, որ մենակ եմ մնում, մտածում եմ.տեսնես ինձ ինչ են անելու, իմ հետ ոնց են վարվելու։ Ես համոզմունք ունեմ, որ միլիցեքը ինձ սպանելու են, ու էդ համոզմունքից չեմ կարողանում ազատվել»։

Աղջիկն ասում է, որ ինքը Տիգրանի մասին բավարար տվյալներ հայտնել է ոստիկանությանը, որոնց միջոցով կարող էին գտնել նրան։

Ինչպես արդեն մեր նախորդ հոդվածում նշել էինք, դատավարության առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին ոստիկանությունը «գրոհ էր կազմակերպել» և Արագածոտնի մարզի Աշտարակում տեղակայված դատարանում փորձել էին առևանգել աղջկան, սակայն չէին հաջողել։ Նրա նկատմամբ հետապնդումները շարունակվել էր մի քանի օր։ Սեպտեմբերի 4-ի դատավարության ժամանակ ոստիկանության աշխատակիցները, այնուամենայնիվ, կարողացել էին նրան ապօրինաբար բերման ենթարկել գլխավոր քննչական վարչություն։ Փաստաբանին թույլ չէին տվել ուղեկցել իր պաշտպանյալին և միայն ժամուկես հետո է վերջինիս հաջողվել ներս մտնել Աշտարակի ոստիկանության բաժին, այն էլ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո միայն։

«Ինձ հետ հիմա թարսված են,որ փոխել եմ ցուցմունքներս ու դատարանում ճշմարտությունն եմ ասել», ասում է աղջիկը։

Ժաննա Ալեքսանյան

Հ.Գ. Ելնելով գործի առանձնահատկությունից նպատակահարմար չենք գտնում հրապարակել ընտանիքի բնակավայրն ու անունները։ Համագյուղացիներից մեկը մեր զրույցում նշեց, որ գյուղում այս ընտանիքը լավ համարում է ունեցել. «նամուսով, թասիբով, խեղճ ապրող մարդիկ են», սակայն երկու տարի առաջ, երբ աղջիկների մայրը մահացել է, ընտանիքը շատ է խեղճացել.«հայրը քարհանքում էր աշխատում, ծանր քարեր էր քարշ տալիս, որ աղջիկներին պահեր, հիմա էլ միլիցեքը նրանց տունը քանդեցին»։

www.hra.am
www.a1plus.am

ministr
23.10.2009, 19:01
18 ամյա աղջկան խոշտանգել են Կենտրոն ոստիկանությունում

www.a1plus.am

Բայց ովա բռնաբարել?

Միլիցեքին ինչ քյար էս կարգի սարքելուց?

Kuk
23.10.2009, 19:51
Բայց ովա բռնաբարել?

Միլիցեքին ինչ քյար էս կարգի սարքելուց?

Կարողա նենց մարդ ա բռնաբարել, որ պետք ա ամեն ձևով վրից գցեն, պետք չի, որ գործը մնա չբացահայտված, պետք ա ինչ որ մեկին նստացնեն ու գործը համարեն բացահայտված, մեղավորը՝ պատժված, գործն էլ փակված:

ministr
23.10.2009, 21:30
Վարիանտա, բայց էդ դեպքում ինչի տուժողները չեն բացահայտում էդ մարդուն? Դայա որ չեմ հասկանում:

Kuk
23.10.2009, 21:43
Վարիանտա, բայց էդ դեպքում ինչի տուժողները չեն բացահայտում էդ մարդուն? Դայա որ չեմ հասկանում:

Դե ստեղ անուններ նշված չի:

ministr
23.10.2009, 22:01
Ես ել դա եմ ասում էլի: Տարօրինակա նման հանցակազմ վրաները կախելու դեպքում չտալ իրական հանցագործի անունը....

Kuk
25.10.2009, 13:24
Ֆրանսիական միջազգային ռադիոկայանը «շաբաթվա եվրոպացի» է ճանաչել Սերժ Սարգսյանին եւ մի ամբողջ ռեպորտաժ նվիրել նրան:

«ՉԻ» - Այստեղ են ասել` ում թշերը քաշքշեն, ով դառնա «շաբաթվա եվրոպացի»: Չէ, իսկապես, Էդուարդ Նալբանդյանը նեղանալու տեղ ունի: Հերիք չի` մարդը երկար տարիներ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն է եղել, հերիք չի` ուղիղ եթերում փորձությունների է ենթարկել սեփական թշերը, հիմա էլ, ահա, այսպիսի բարոյական ապտակ:

Բայց մյուս կողմից էլ` «շաբաթվա եվրոպացի» տիտղոսը վիրավորական է Սերժ Սարգսյանի համար: Վերջին հաշվով, նա այնքան մեծ նվեր է մատուցել Արեւմուտքին եւ թուրքերին, որ կարող էին գոնե «ամսվա եվրոպացի» ճանաչել, կամ գոնե` «երկշաբաթյա»: Ի վերջո ի՞նչ է մի շաբաթը Սերժ Սարգսյանի համար. աչքդ թարթեցիր` անցավ, ու նորից մնում ես նույն ասիացին: Համ էլ, որքան մեզ հայտնի է, Մոնտե-Կառլոն ու Բադեն-Բադենը Եվրոպայում են գտնվում, հետեւաբար` զուտ աշխարհագրական առումով Սերժ Սարգսյանը հաստատ շատ ավելի տեւական ժամանակով է լինում եվրոպացի:

Ամեն դեպքում, ֆրանսիական ռադիոյի որոշման համար շնորհակալ ենք: Փաստորեն, մենք մի ամբողջ շաբաթ եվրոպացի նախագահ ենք ունեցել, ու վրաներս §խաբար¦ չի եղել:

Rammer
26.10.2009, 00:15
Ֆրանսիական միջազգային ռադիոկայանը «շաբաթվա եվրոպացի» է ճանաչել Սերժ Սարգսյանին եւ մի ամբողջ ռեպորտաժ նվիրել նրան:

Էս լրիվ քաղաքական հումորի թեմայա...Բայց փաստորեն փողը չի հերքել տարվա եվրոպացի դառնալուն կամ էլ ուրիշ բանը չի հերիքել: Իսկ հետաքրքրի ա ուղղակի եվրոպացի է թե ասենք շաբաթվա ամենաշատ պռոշնները սուշնյակից լպստած եվրոպացի, շաբաթվա դըմըբլդոխ եվրոպացի, շաբաթվա ամենաշատ Գյուլին սապոնված եվրոպացի, շաբաթվա ֆուտբոլի բալելշիցա եվրոպացի...
Այնքան կուզենաի սերժը լիներ մեր օֆիսի պահակը ու իրեն այնքան սազում է այդ պաշտոնը : Ամեն առավոտ հավեսով կասեի բարլուս Սեռժիկ ձյա ու մի հատ բլդուխ կանեի, կճտսնեի լոշտակ թշերին...:D

dvgray
26.10.2009, 04:11

բայց ամենաարդարը էն կլիներ, որ իրան շնորհեին "Շաբաթվա լավագույն եվրոպացի հռետոր" կամ էլ գոնե "Շաբաթվա լավագույն հռետոր եվրոպացի" կոչումները:
իսկ ցմահ շնորհել - "Հազարամյակի լավագույն եվրոպացի լեզվաբան-հեռակա-բանասեր" կոչումը

Տրիբուն
27.10.2009, 13:47
Փակեք քաղաքականության բաժնի Ակումբի: Ափսոս ենք:

Հայաստանում էլ քաղաքականություն չկա: ԲՏ-ում ու դեբիլություն ա, կամ երկուսի կոմբինացիան:

Kuk
27.10.2009, 14:22
Ես ել դա եմ ասում էլի: Տարօրինակա նման հանցակազմ վրաները կախելու դեպքում չտալ իրական հանցագործի անունը....

Պատճառները տարբեր կարող են լինել:

Rammer
27.10.2009, 14:48
Փակեք քաղաքականության բաժնի Ակումբի: Ափսոս ենք:

Հայաստանում էլ քաղաքականություն չկա: ԲՏ-ում ու դեբիլություն ա, կամ երկուսի կոմբինացիան:
Դու էլ եկար էտ եզրակացության :(

Kuk
27.10.2009, 17:14
«Lions vs. Donkey, Donkey Wins». վիդեո սկանդալ ինտերնետում
http://www.dailymotion.com/video/xaux72_lions-vs-donkey-donkey-wins_animals:

www.tert.am

Ծառուկյանը հերքել ա, որ դրանք իրենն են: Ու տրամաբանական ա հերքումը: Եթե իր թիկնապահներից մեկն է նկարել, ուրեմն շատ հեշտությամբ կպարզեին, թե կոնկրետ ով է նկարել ու տարածել, ու դժվար թե ինչ որ մեկը էս վիդեոն տարածելու համար նման ռիսկի գնար: Ամենայն հավանականության շանտաժի ձև ա. ասում են՝ Սաշիկի սարքածն ա:
Էսօրվա ՉԻ-ում էս մասին գրված ա, եթե հիշեմ, վաղը կդնեմ ստեղ:

Rammer
27.10.2009, 17:34
ԱՆՋԱՏՈՒՄ ԵՎ ԼՎԱՑՈՒՄ

20-րդ դարագլխի մեր ֆիդայիները խույս էին տալիս թուրքական ու քրդական կանոնավոր հորդաներից, 20-րդ դարակեսի ազնիվ մարդիկ խույս էին տալիս նացիստական զորքերից ու թաքստոցներից շարունակում պարտադրված պարտիզանական պատերազմը: Նիկոլ Փաշինյանի ցանկացած հոդվածն ավելի զորեղ էր, քան թշվառականների դուրս բերած բանակները, որոնք անվարան են միայն մայրաքաղաքում գնդակահարելիս, կանանց ու մանուկներին ծեծելիս, խոշտանգելիս, գործեր սարքելիս:

Երբ ինքս էլ թաքստոցում էի, քաղբանտարկյալ մտավորական Արշակ Բանուչյանն իմ մտքում ասոցացվում էր Գալշոյանի Մամփրե Արքայի հետ, ով ասում է. ՙՕսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞: Քու թալանչի ձեռքն որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞: Քու գիշատիչ աչքն որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞: Քո հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբուրն քոնն է, հա…՚: Երբ քաղբանտարկյալ ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանին ՙԱրցախի տեղը չիմացողները՚ ու Արցախն ուրացողները ոտնաշղթաներով էին դատարան տանում, ինձ թվում էր, թե հատուկ նրա համար էր մեկ դար առաջ երգվել` ՙՄութ բանտերում տանջված ընկեր, սուրբ տանջանքիդ մենք մատաղ՚: Երբ բոլշեւիկ դատավորը, անկախ Հայաստանի զինանշանի տակ նստած, ՙմեղադրյալ՚ էր անվանում անկախ Հայաստանի կերտիչներից քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանին, երակներիս միջով էր հոսում պոետի` մեկ դար առաջ ասած խոսքը. ՙՈվ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քու ճակատիդ՚: Երբ քաղբանտարկյալ նկարիչ Տիգրան Բաղդասարյանին նկարիչ կոչվողների խաժամուժն անգիտանում էր, բառ առ բառ հիշում էի 1930-ականներին Բակունցի մասին հայ գրողների ճիճվային հրապարակումները, որ ողողել էին այդ թվերի սովետահայ մամուլը: Երբ իմ ընկեր Շանթ Հարությունյանին նեոչեկիստները բանտ էին նետում, ինքս էի խենթի պես որպես աղոթք ու անեծք օրեր շարունակ, բառի բուն իմաստով` անընդմեջ մրմնջում Արթուր Մեսչյանի խոսքերը. ՙԹող որ քեզ խփեն ու մի պահ ցնծան,/ Դու զարկդ պահիր գալիք մարտերին՚:

Հիմա վարչախումբը հոշոտելու է ելել Նիկոլ Փաշինյանին: Էլի Արթուր Մեսչյանի Խոսքն է ուղեկիցս: Այն Արթուր Մեսչյանի, որ հոգեկան տառապանքից հետո մի անգամ, հեռավոր 1996-ին կարծելով, թե հայրենիքում իրավամբ Հայրենիք է սարքվում, եկավ մասնակիցը դառնալու, ինչպես ժամանակին Թոթովենցը, Եսայանը, Քաջազնունին…, որոնք այստեղ իրենց միայն մահը գտան` Հայրենիքի փոխարեն: Տեսակների այդ պատերազմում արդեն 100 տարի է` պարտվողը Թոթովենցն է ու Բանուչյանը… Իսկ դեռ հաղթում է երեկվա ու այսօրվա ավիսների, կասյանների, մուղդուսիների, հունանյանների… տեսակը: Պարզապես դա մի հաղթանակ է, որից հետո ՙիբրեւ վերջ` ապտակն ուժգին մեր պատմության՚: Եվ հաղթելու է այդ տեսակը, ու ՙպիտի քալի զորքը չարի՚, քանի դեռ պայքարը մղվում է այդ տեսակի դաշտում, այդ տեսակի զենքով, մինչդեռ պետք էր նրանց քարշ տալ իերնց խորթ ու անըմբռնելի Ոգո՞ւ եւ Հոգո՞ւ, Բանականությա՞ն ու Բարոյականությա՞ն դաշտը, ուր իրենք մերկ են, ուր կլինեին այնպիսին, ինչպիսին կան` ոչնչություն, ուր իրենց չէր փրկի ո՞չ մի գույնի բերետ, ո՞չ մի մեծ երկրի` երախտագիտության արժանի նախագահ, ո՞չ մի ՙՉերյոմուխա՚, ո՞չ մի պնակալեզ:

Ուրեմն` ինչ-որ բան այնպես չէ. դարձյալ Մարդու որդիներն են հալածվում, դարձյալ վիճակ է գցվում պատմուճանի համար: Դարձյալ լսվում է անապատում կանչողի ձայնը, որ վերածվել է ճաղավանդակից անդին հնչող կոչնակի: Դարձյալ ճարվում են քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի պես ազնիվորդիք, որ դեռ ՙՄիացում՚ են ահազանգում: Սակայն, ինչպես այս օրերին կրկին Հայրենիք եկած Արթուր Մեսչյանը կասեր, ՙիմաստն էլ արդեն իմաստազրկվել է՚: Նո՞ր Իմաստ է պետք մեր Բառերին, եթե դրանք անգամ ի սկզբանե էին: Մանավանդ որ Մարդու որդու մարող տեսակը դեռ կա զույգ խրամատներում, որոնց արանքում հարմարավետ տեղավորված աղբն է` ահագնացող ու թանձրացող, գարշահոտող ու զատկական գծի խրամատներն իրենով ծածկող: Ու Նիկոլ Փաշինյանի դատավարության առաջին իսկ օրից մեջս արձագանքվում են հատկապես այս տողերը. ՙԱվարտվեց ձեր միացումը./ Առնետները միացան,/ Միացան կատղած շները,/ Ճիվաղները միացան,/ Միացավ եւ կեղտաջուրը,/ Խցանված խողովակում,/ Գժերով մենք որոշում ենք`/ Անջատում եւ լվացում՚:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Տրիբուն
28.10.2009, 11:54
Ծառուկյանը հերքել ա, որ դրանք իրենն են: Ու տրամաբանական ա հերքումը: Եթե իր թիկնապահներից մեկն է նկարել, ուրեմն շատ հեշտությամբ կպարզեին, թե կոնկրետ ով է նկարել ու տարածել, ու դժվար թե ինչ որ մեկը էս վիդեոն տարածելու համար նման ռիսկի գնար: Ամենայն հավանականության շանտաժի ձև ա. ասում են՝ Սաշիկի սարքածն ա:
Էսօրվա ՉԻ-ում էս մասին գրված ա, եթե հիշեմ, վաղը կդնեմ ստեղ:
Կուկ ջան, ինքը շատ լավ էլ գիտի որ իրենն են, գիտի ով ա նկարել, ու նկարածը ինքն էլ ա մեկ ու մեջ դնում նայում ու հրճվում: Սա վախի մթնոլորտի տարածման մեթոդներից մեկն ա: Ու մարդիկ ապացուցում են, որ իրանք պօֆիգիստ են, ու դեմները խաղ չկա: Պրիտոմ ինքը գիտի, որ սաղ գիտեն, որ իրանն են, ու նենց, ձեռի հետ տիպա հերքում ա: Էս առյուծ-ավանակ սցենան, հաստավիզ ախռաննիկներ, ջիպեր սերիալից մի հատ էպիզոդ ա ուղակի:

Rammer
28.10.2009, 13:31
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է

”Չ” ԺԽՏԱԾԱՆՑԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՎ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ

Նախորդ հարցազրույցում, խոսելով իշխանության մասին, ասում էիք, որ այն համակարգերի միասնություն է, իսկ ի՞նչ է ընդդիմությունը, ո՞րն է նրա դերը:

Հասարակության մեջ ընդդիմության դերը հասկանալու, գնահատելու և ձևակերպելու տարբեր եղանակներ կան: Ձեր հարցազրույցների շարքում էլ տարբեր մարդիկ այն տարբեր կերպ են մեկնաբանում: Ըստ իս` ընդդիմությունը Հայաստանը փոխված տեսնելու ցանկություն է, իսկ այն` Հայաստանը փոխված տեսնելու ձգտումը, կարծում եմ, այսօր համապատասխանում է միայն Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը:

Եվ ի՞նչ է անում Հայ ազգային կոնգրեսը, որ ապացուցում է Հայաստանը փոխված տեսնելու ցանկությունը:

Հայ ազգային կոնգրեսն այսօր լռում է, որովհետև լռությունը շատ դեպքերում շատ ավելի կարևոր է, քան խոսելը կամ որևէ գործողություն անելը: Ինչ-որ մեկը կարող է վաղը կարդա մեր զրույցը և մտածի, որ ես դեմագոգիայով եմ զբաղված, այսինքն` երբ խոսելու ժամանակն էր, ես ասում էի` շատ կարևոր է խոսելը, երբ լռում են, ասում եմ` շատ կարևոր է լռելը: Բայց շատ կարևոր է իմանալ` երբ խոսել, երբ լռել, երբ դադարներ վերցնել: Եթե վաղն ամեն ինչ լավ լինի, մեր հասարակությունը առաջ գնա, զարգանա, Լևոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթը դառնալու է Հայաստանի պատմության ամենակարևոր պահերից մեկը, թեև դա մղում էր ոչ թե գործողության, այլ` դադարի:

Շատերը ՀԱԿ-ի լռությունը բացատրում են նրանով, որ իր տեղը զիջում է Դաշնակցությանը, և հիմա ուզում է տեսնել` նա ինչ կարող է անել:

Ես նույնիսկ այլ տեսակետներ էլ եմ լսել, թե իբր ՀԱԿ-ն ասելիք չունի, դրա համար լռում է, իբր ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանն է, դրա համար է լռում… ամենատարբեր տեսակետներ են հնչում: Ես այս դադարը կարևորում եմ նրանով, որ երբ երկու տարի առաջ այս օրերին Լևոն Տեր–Պետրոսյանը վերադարձավ քաղաքակություն, նա արեց մի քանի քայլ. գնաց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը հանդիպեց, հանդիպեց Վազգեն Մանուկյանին, Ղարաբաղի նախագահին: Փաստորեն Տեր-Պետրոսյանը դրանով հայտարարեց, որ ինքը չի գալիս մենաշնորհելու Հայաստանի քաղաքական դաշտը: Հանրահավաքում էլ կոչ արեց միանալ և դաշտը մաքրել: Այսինքն`առաջարկեց բացել հավասար, արդարացի մրցակցության ասպարեզ, մի բան, որ այսօր Հայաստանում չկա: Հայաստանում մրցակցությունը` սկսած “Միսս մանկապարտեզ” մրցույթից` վերջացրած նախագահի ընտրություններով, վերացած է: Կեղծիքն ամենուր է:

Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի` այդքան ժամանակվա լռությունը նույն այսօրվա դադարի տրամաբանությունն է:

Այո, նույն դադարի տրամաբանությունն է: 98-ին, երբ հրաժարական էր տալիս,
պարզ ասաց` սա դուք, սա էլ երկիրը, ինչպես պատկերացնում եք, այդպես էլ կառավարեք, միգուցե ձեր պատկերացումներն ավելի ճիշտ են: 98 թվականին Վազգեն Սարգսյանն ասում էր` Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ ասել է` եթե դուք գիտեք, որ սա ճիշտ է, արեք, ես ձեզ չեմ խանգարում, և մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ ապացուցենք, որ նա ճիշտ էր: Եվ ասում էր`այդ մարդը մեզ ասպարեզ է զիջել: Այսօր էլ է այդ մարդն ասպարեզ զիջել: Եթե Դաշնակցությունը գիտի ճիշտը, թող անի:

Բայց անընդհատ կասկածի տակ են դնում Դաշնակցության ընդդիմադիր քայլերը:

Ես շատ վաղուց ասել եմ, որ ընդդիմադիրը որոշակի տեսք ունի. նա պետք է հալածվի ոստիկանների կողմից, պետք է ունենա քաղբանտարկյալներ, պետք է չունենա հեռուստատեսություն, նրա միտինգները չպետք է արտոնվեն, պետք է այդ օրը ավտոբուսներին արգելեն մարզերից Երևան մտնել, և այլն, և այլն: Եվ եթե այդ ամենը բացակայում է, ուրեմն իրենք ընդդիմադիր չեն: Միգուցե իշխանությունը սա անում է վարկաբեկելու համար այդ ընդդիմությանը, բայց եթե նա իսկապես ընդդիմություն լիներ, մի քայլ կաներ, որից հետո իշխանությունը ստիպված կլիներ չանել այդ բանը:

Պետք է ասեմ, որ սա ոչ թե ընդդիմության դասական օրինակն է, այլ Հայաստանում այս թվի, այս ամսվա, այս ժամի վիճակը, որովհետև իմ ասածն աննորմալություն է: Զարգացած երկրում ընդդիմությունն այդպես չի լինում:

Այսօր, ցավով եմ ասում, Դաշնակցության նկատմամբ շատ լուրջ քամահրանք կա ժողովրդի մեջ, և դա գալիս է նրանից, որ նրանք մարտի մեկն ուրացան: Ի՞նչ ցեղասպանության ճանաչման մասին է խոսքը, երբ տասը մարդ սպանվեց, և նրանք նույնիսկ չփորձեցին կոալիցիոն գործընկերների անունից մեղա գալ և ինչ-որ տեղ էլ ասացին` ճիշտ են արել, բա հո դրանց չէին թողնի գան իշխանության:

Այնուամենայնիվ, ՀԱԿ-ի լռությունն ինչո՞վ եք կարևորում, երբ կարծես թե հասարակությունը ՀԱԿ-ի խոսքին է սպասում:

Վերջերս խանութում ինձ մի նյութ առաջարկեցին, ասացին` կարող ես քսել փայտի ներկված մակերեսներին, քիչ հետո շատ հանգիստ կհանես հին ներկերը: Դանակով կքերես` մաքուր փայտը կմնա: Փորձեցի, ստացվեց: Հիմա ես ՀԱԿ-ի լռությունը, այսօրվա մարտավարությունը համեմատում եմ այդ նյութի հետ` չնայած շատերն ուզում են, որ ՀԱԿ-ը դանակ լինի, բայց որպեսզի դանակն աշխատի, նախ պետք է այդ նյութն աշխատի, քայքայի այն, ինչը փոխել է պետք: Վերջերս ՀԱԿ-ի լռությունը գռեհկացված ձևով ներկայացնում են դաշնակցականները, թե իբր ՀԱԿ-ը “մարաղ” է մտել, որ մի բան լինի՝ դուրս գա ու իշխանության գա: ՀԱԿ-ը “մարաղ” չի մտել, ՀԱԿ-ը պրոցես է սկսել, որին իրենք` դաշնակցականներն էլ են մասնակցում, հանրապետականներն էլ, բոլորն են մասնակցում. այդ պրոցեսով է հինը քայքայվում ու առանձնանում: Իսկ ժողովուրդն ուզում է, որ դանակով կամ կացնով մաքրվի: Առանց քայքայման, դանակով կամ կացնով մաքրելիս, ստիպված պիտի “զոռ” տաս ու փայտը փչացնես, դարձնես անպետք:

Հայաստանում քայքայման պրոցես է սկսվել և այդ պրոցեսում պետք է մի քիչ համբերություն դրսևորել: Հիմա Տիգրան Խզմալյանը ասում է` բա ՀԱԿ-ը հետ է քաշվել, դրա համար մենք հայտարարում ենք, որ ստեղծում ենք մի նոր շարժում, անունն էլ դնում ենք “Սարդարապատ”: Բայց շարժումը սովորական կազմակերպություն չէ, որ տանես արդարադատության նախարարությունում գրանցես ու ստեղծվի. շարժումը լիցք է, էներգիա: Դա է պատճառը, որ էդ շարժմանը 8 հոգուց ավել մարդ չի մասնակցում:

Իսկ ՀԱԿ-ը արդյոք չի վախենում, որ այդ դադարի ընթացքում կարող է հասարակությունը հոգնի, արդյոք այս լռության պահը 2 տարի հետո վնաս չի հասցնի նույն իրեն` ՀԱԿ-ին:

Իրականում այս պրոցեսը գնում է նաև մարդկանց ուղեղների մեջ, այդ պրոցեսը գնում է նաև Ձեր հարցազրույցների մեջ, արտահայտված տարբեր մտքերի մեջ, բանավեճերի մեջ: Կարևորն այն է, որ ՀԱԿ-ը չգնաց պոպուլիզմի: Հիմա մտածելու ժամանակն է. ՀԱԿ-ը մտածում է, իշխանություններն էլ են մտածում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Դաշնակցությունն էլ, բոլորը մտածում են, ժողովուրդը, գյուղացին, բանվորը մտածում են, բոլորն են մտածում: Եվ ես շատ ուրախ եմ, որ վերջապես քննարկման մեջ ենք: Ճիշտ է, հեռուստատեսությունները փակ են, դահլիճներ չկան, որտեղ քննարկումներ լինեն, բայց ժողովուրդը քննարկման մեջ է. սա շատ կարևոր է:

Պարոն Պասկևիչյան, իշխանության թիվ մեկ խնդիրն էիք համարում այն, որ չունի կարգավորման գործառույթ, իսկ ո՞րն է ընդդիմության համար մեկ խնդիրը:

Ընդդիմության համար մեկ խնդիրը ժողովրդի ձգտումները ձևակերպելն է: Եթե վերցնենք հայ-թուրքական հարաբերությունները, ապա պետք է ասեմ, որ ՀԱԿ-ն իր դիրքորոշումները շատ հստակ է ձևակերպել. այո, սահմանը պետք է բացվի, ցեղասպանությունը չպետք է ուրանալ, Ղարաբաղը չպետք է զոհել այս պրոցեսին: Այսօր սա ժողովրդի ձգտումների ձևակերպումն է, որն էլ, ըստ իս, քննարկվում է:

Ի՞նչ եք կարծում, եթե վաղը իշխանափոխության արդյունքում իշխանության գա ՀԱԿ-ը, արդյոք տեղափոխություն չենք ունենալու, և արդյոք նույն փաստի առաջ չենք կանգնելու:

Նախ պարզենք` ինչ ենք հասկանում իշխանափոխություն ասելով. հասկանում ենք ձևավորված որոշակի ուժերի պայքար, և այդ պայքարի արդյունքում ժողովրդի նախասիրությունների հաշվին դրանցից մեկի հաղթանակը, մյուսի պարտությունը: Մեծ հաշվով, Հայաստանում հիմա ձևավորված ուժեր չկան, նույնն էր 95-ին, 96-ին, երբ բողոքում էին, որ ընտրություններ էին կեղծվում: Այդ ժամանակ խախտվում էր ոչ թե ընտրության իրավունքը, այլ չկար ընտրելու հնարավորություն: Ըստ էության ի՞նչ տարբերություն կար ՀՀՇ-ի և ԱԺՄ-ի միջև, իրականում` ոչ մի: Եվ այդ ժամանակ մի խնդիր կար. թույլ չտալ, որպեսզի կոմունիստները նորից որոշակի թափ հավաքեն, և շատ կարևոր էր, որ թույլ չտրվեց: Իսկ մեծ հաշվով, այո, իշխանափոխություն չի եղել: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի փետրվարյան խոստումը դարձյալ դասական իմաստով իշխանափոխություն չէր: Նրա խոստումը հետևյալն էր` մաքրել դաշտը, մաքրել “ավգյան ախոռները”, բացել դաշտը և ասել` եկեք իրար հետ մրցենք, եկեք մեր գաղափարներն առաջ քաշենք, տեսնեք` ինչ է լինելու, ի վերջո ով է երկիրը ղեկավարելու:

Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը մեր հարցազրույցում ասաց, որ թեև ՀԱԿ-ի լիդերը շատ լավ դիվանագետ է, անփոխարնելի է, բայցևայնպես նրա թիմն այն չէ, թիմը փոխելու խնդիր կա:

Այս մասին նույնիսկ մտածում էի արժե մի հոդված գրել, բայց հետո մտածեցի, որ առիթ կլինի և կխոսեմ: Այն, ինչ ասում է Անուշ Սեդրակյանը, այն, ինչ ես եմ ասում, ասում է Մարինեն, Արա Նեդոլյանը, Գրիգոր Խաչատրյանը և ուրիշներ. այդ թիմը մենք ենք, ինչու ենք թիմն ուրիշ տեղ փնտրում:

Բայց համամասնական ցուցակի երկրորդ, երրորդ հորիզոնականները և դրանից հետո ուրիշ մարդիկ են….

Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին համախմբման կոչ արեց, և հիմա միացողներն` ըստ իրենց չափի, հեղինակության և այլն, զբաղեցնում են երկրորդ, երրորդ հորիզոնականները: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ ես կամ Անուշը այդտեղ լինենք: Մեծ հաշվով մենք ենք առաջ տանում, և բոլորովին էլ պարտադիր չէ քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելը: Դա պարտադիր չէ, բայց այն ջրապտույտը, որն առաջացել է այսօր, և որը չկար 2 տարի առաջ, ինձ հաճույք է պատճառում:

Ինձ դուր է գալիս պրոցեսը, իսկ դեպքը կարող է պատահել ամեն վայրկյան: Այս պրոցեսը շատ օգտակար է ու շատ լավ արդյունքի է բերելու: Այս պահին, եթե իշխանափոխություն լինի, ես չգիտեմ` ինչ է լինելու. մեզ պետք չէ, որ Սամվել Ֆարմանյանի տեղը նստի մեկ ուրիշը, որը նորից կզանգահարի և հեռուստատեսություններին, թերթերին կհրահանգի: Գայթակղությունը մարդկային ընկալելի թուլություն է, բայց պետք է հաղթահարվի հասարակական առողջ մտածողությամբ:

Հիմա խորքային պրոցեսներ են գնում, որոնք նկատելի չեն, և քանի որ աննկատ են, շատ մեծ հույս չեն ներշնչում, բայց որ խորքային պրոցեսները գնում են, վստահ եմ:

Ինձ թվում է` երկու տարի առաջ հասարակություն ընդհանրապես չկար, և Հայաստանում ամեն ինչ սկսվում էր “չ “ մասնիկով` չընտրություն, չմարդ, չհասարակություն և այլն: Մինչև 2007 թվականը ես այնքան էլ անհանգիստ չէի, դրանից հետո անհագիստ դարձա, որովհետև Հայաստանում կեղծ ընտրությունները լեգիտիմացվեցին Ազգային ժողովի մայիսյան չընտրություններով: Եվ եթե 2007-ի աշնանը չսկսվեր շարժումը, այդ գործընթացն անվերջ գնալու էր և որևէ մեկը ոչինչ չէր կարողանալու անել: Այս առումով պետք է կարողանալ գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի սխրանքը:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

Lragir.am

Norton
28.10.2009, 14:10
http://www.youtube.com/watch?v=J0e_P1xOoUo

Norton
28.10.2009, 14:16
http://www.youtube.com/watch?v=773MLdAQq4Y&NR=1

Chuk
28.10.2009, 16:34
Կուկ ջան, ինքը շատ լավ էլ գիտի որ իրենն են, գիտի ով ա նկարել, ու նկարածը ինքն էլ ա մեկ ու մեջ դնում նայում ու հրճվում: Սա վախի մթնոլորտի տարածման մեթոդներից մեկն ա: Ու մարդիկ ապացուցում են, որ իրանք պօֆիգիստ են, ու դեմները խաղ չկա: Պրիտոմ ինքը գիտի, որ սաղ գիտեն, որ իրանն են, ու նենց, ձեռի հետ տիպա հերքում ա: Էս առյուծ-ավանակ սցենան, հաստավիզ ախռաննիկներ, ջիպեր սերիալից մի հատ էպիզոդ ա ուղակի:

Ի դեպ կադրերը մի քանի տարվա հնության են: Այսինքն բացառված չէ, որ իսկապես այցելելով նման կենադանիներ ու վանդակներ լրագրողները չտեսնեն, քանզի դրանք այլևս չկան, բայց որը պարտադիր չի, որ նշանակի, թե չեն եղել:

Kuk
28.10.2009, 22:43
Ծառուկյանը հերքել ա, որ դրանք իրենն են: Ու տրամաբանական ա հերքումը: Եթե իր թիկնապահներից մեկն է նկարել, ուրեմն շատ հեշտությամբ կպարզեին, թե կոնկրետ ով է նկարել ու տարածել, ու դժվար թե ինչ որ մեկը էս վիդեոն տարածելու համար նման ռիսկի գնար: Ամենայն հավանականության շանտաժի ձև ա. ասում են՝ Սաշիկի սարքածն ա:
Էսօրվա ՉԻ-ում էս մասին գրված ա, եթե հիշեմ, վաղը կդնեմ ստեղ:

Կուկ ջան, ինքը շատ լավ էլ գիտի որ իրենն են, գիտի ով ա նկարել, ու նկարածը ինքն էլ ա մեկ ու մեջ դնում նայում ու հրճվում: Սա վախի մթնոլորտի տարածման մեթոդներից մեկն ա: Ու մարդիկ ապացուցում են, որ իրանք պօֆիգիստ են, ու դեմները խաղ չկա: Պրիտոմ ինքը գիտի, որ սաղ գիտեն, որ իրանն են, ու նենց, ձեռի հետ տիպա հերքում ա: Էս առյուծ-ավանակ սցենան, հաստավիզ ախռաննիկներ, ջիպեր սերիալից մի հատ էպիզոդ ա ուղակի:

ԱՎԱՆԱԿԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին առաջադեմ հայ հասարակության ուշադրության կենտրոնում էր հայտնվել առանձին վերցրած մի ավանակի ողբերգական ճակատագիրը: Ոչ, ոչ, խոսքը ցյուրիխյան հայտնի արարողության մասին չէ:

Բանն այն է, որ ինտերնետում մի տեսագրություն էր հայտնվել, որտեղ առյուծի ձագերը հարձակվում են որպես ճաշ իրենց մատուցված ավանակի վրա, բայց երբ ավանակը լուրջ դիմադրություն է ցույց տալիս, հայերեն խոսող ականատեսները կրակում եւ սպանում են ավանակին: Հետաքրքիրն այն է, որ այդ տեսագրության ի հայտ գալուն պես կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե դրանք Գագիկ Ծառուկյանի առյուծներն են, կրակողներն էլ նրա §ախրաննիկներն¦ են: Ընդ որում, լուրերն այնքան համառորեն էին տարածվում, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ անձամբ հերքել դրանք: Խնդիրը, սակայն, ամենեւին էլ այդ հերքումը չէ, այլ այն, որ այս պատմության մեջ մի քանի, մեղմ ասած, տարօրինակ բաներ կան:

Նախ, եթե հիշում եք, դեռեւս մի երկու տարի առաջ ավանակի հետ կապված այս պատմությունն արդեն բանավոր §շրջանառվում էր¦ ժողովրդի մեջ: Հարց է ծագում` եթե նման տեսագրություն կար, ինչո±ւ այն շրջանառության մեջ դրվեց հենց հիմա: Այլ կերպ ասած, ո±վ եւ ինչո±ւ էր նկարահանել այդ կադրերը, մի երկու տարի խնամքով թաքցրել ու հիմա հանկարծ որոշել դրանք շրջանառության մեջ դնել:

Երկրորդ. ինչո±ւ դա արվեց հատկապես հիմա` ճիշտ այն պահին, երբ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը շեղել հայ-թուրքական արձանագրությունների թեմայից, եւ այդ առթիվ նա որոշել է ցուցադրաբար պայքարել օլիգարխների դեմ:

Երրորդ. որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն այդ կադրերի վրա հայերեն խոսակցության §ձայն նստացնել¦, այլեւ այնպես անել, որ բազմաչարչար ավանակը զռռա, ասենք, Պլաչիդո Դոմինգոյի ձայնով: Ուրեմն ինչո±ւ որեւէ մեկն ուշադրություն չդարձրեց այդ հանգամանքի վրա, եւ բոլորը միանգամից հալած յուղի պես ընդունեցին նախնական վարկածը:

Չորրորդ. ենթադրենք` դրանք իսկապես Գագիկ Ծառուկյանի առյուծներն են, կրակողն էլ նրա թիկնապահներից մեկն է: Բայց մի±թե այդ ամենը նկարահանողը կհամարձակվեր այդ կադրերը շրջանառության մեջ դնել` շատ լավ հասկանալով, որ իրեն բացահայտելն առանձնապես բարդ չի լինի:

Մի խոսքով, անպատասխան հարցերն իսկապես շատ են, բայց եզրակացությունը միակն է` Գագիկ Ծառուկյանի §գլխին սարքում են¦: Իսկ ինչո±ւ: Որովհետեւ նա այն եզակի քաղաքական եւ տնտեսական §խոշոր միավորն¦ է, որին Սերժ Սարգսյանը դեռ մինչեւ վերջ չի մարսել: Ավելին. Գագիկ Ծառուկյանը, իշխանության մաս կազմելով, քաղաքական հարցերում իրեն շատ §ճիշտ է պահում¦` ոչ §մուննաթ գալու¦ առիթ է տալիս, ոչ էլ իրեն նույնացնում է ՀՀԿ-ի հետ: Մի խոսքով` դիստանցիան պահում է: Այլ հարց է, որ առաջիկայում Ազգային ժողովում լրջագույն հարցեր են քննարկվելու, եւ Սերժ Սարգսյանին §Բարգավաճ Հայաստանի¦ ձայները շատ պետք կգան: Ըստ երեւույթին հենց սա է այս աղմուկի հիմնական պատճառներից մեկը, եւ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանն օգտագործում է §շանտաժ¦ բառը: Ենթատեքստը հասկանալի է, չէ±. §էսօր էս կադրերն ենք սարքել, վաղը ուրիշ կադրեր կսարքենք¦:

Բայց սա, ի դեպ, չի նշանակում, թե ամբողջ այս պատմությունը կարող է միայն քաղաքական ենթատեքստ ունենալ: Սերժ Սարգսյանի վերջին տարիների գործունեությունը ցույց է տալիս, որ մինչեւ §տնտեսական բաղադրիչ¦ չլինի, նա մատը մատին չի խփի:

Ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ այս սկանդալը §կենդանաբանական¦ ուղղվածություն ունի: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, որի անունը մի քանի ամիս շարունակ համարյա մոռացվել էր, այդ ընթացքում պարապ չի նստել: Նա, պարզվում է, իր համար §նոր բիզնես¦ է մտածել. ոչխար է արտահանում ¥հիմնականում` Իրան¤: Ընդ որում, հիմա արդեն ակնհայտ է, որ դա արվում է նախապես մանրամասն մշակված ծրագրով: Սկզբում եզդիներից §բիրիքով¦, շատ էժան եւ կայծակնային արագությամբ գնվեց գրեթե ողջ գլխաքանակը ¥որպեսզի չհասցնեն կողմնորոշվել եւ բարձրացնել գները¤, հետո սահմանի վրա հաստատվեց փաստացի մենաշնորհ, եւ արդյունքում` արդեն այսօր որեւէ մեկը չի կարող Հայաստանից գառ ու ոչխար արտահանել` առանց Սաշիկ Սարգսյանի §դաբրոյի¦: Չէ, մենք, իհարկե, ողջունում ենք, որ նա վերջապես սկսել է զբաղվել կոչմանը համապատասխան գործով, բայց ամեն դեպքում` մենաշնորհը լավ բան չէ:

Իսկ ինչո±ւ հիշեցինք Սաշիկ Սարգսյանին: Հենց այնպես: Պարզապես արձանագրեցինք, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տարօրինակ իրադարձություններ են զարգանում, եւ դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Սաշիկ Սարգսյանը տեւական ընդմիջումից հետո աշխուժանում է:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
chi.am

Տրիբուն
29.10.2009, 12:31
ԱՎԱՆԱԿԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Կուկ ջան, բացառում եմ, որ Ծառուկյանին որևէ մեկը մատով կպնի, քանի որ «Գագիկ Ծառուկյան» կոնցեպցիան, ավազակապետության հիմքն ու գաղափարախոսությունն ա: Սաշիկ-Գագո կոնֆլիկտն էլ, ինքնին, էլի ավազակապետության հիմնաքարերից մեկն ա: Մեր ողջ պետական համակարգը հենց կառուցված է օլիգարխների ու նրանց միջև առկա տնտեսական կոնֆլիկտների հիման վրա: Առանց Գագո, Սաշիկի գոյությունը դառնում է անիմաստ: Հասկանու՞մ ես, ինչ եմ ուզում ասել:

Rammer
02.11.2009, 23:21
ՌԵԺԻՄԻ ՌԵՍՈՒՐՍԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին, եւ Հայ ազգային կոնգրեսը որոշել է սատարել նրան: Սակայն կյանքը ցույց է տվել, որ ընտրությունների միջոցով որեւէ բանի հասնել չի հաջողվում, այդ դեպքում` ինչպե՞ս մեկնաբանել այդ որոշումը:

Մենք վաղուց պետք է սովորած լինենք, որ Հայաստանում իշխող այս բռնապետական ռեժիմի պայմաններում ընտրությունները դարձել են ընդամենը քաղաքական պայքարի գործիք: Սա մի հնարավորություն է` ակտիվ քաղաքական գործունեություն տանելու, ժողովրդին մեր դիրքորոշումներն ու տեսակետները հասցնելու, ժողովրդին ակտիվացնելու համար: Մենք պետք է այս հնարավորությունից օգտվենք, առավել եւս` երբ առանց պայքարի ոչ մի բան չի լինում, ոչ մի բան չի ստացվում: Կարող է լինել պարտությունների շարք, սակայն ռեժիմի` կեղծելու, անօրինականություններ անելու հնարավորությունները կամաց-կամաց սպառվում են, եւ մի օր էլ կլինի նաեւ հաղթանակ: Ես չգիտեմ` այդ ռեսուրսը երբ կսպառվի, սակայն լուրջ քաղաքական ուժը պայքարի շանս տեսնելու դեպքում պետք է դրա մեջ մտնի:

Պարզունակ դատողները համարում են, որ Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը չհասավ հաջողության: Իրականությունը, սակայն, հակառակն է` անգամ պաշտոնական տվյալներով հավաքելով բավական պատկառելի տոկոս, Կոնգրեսն ամրագրեց իր դերը որպես առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժ: Ու այսօր եթե Կոնգրեսի հետ հաշվի են նստում, բանակցում են, դրա մեջ մեծագույն դեր է խաղում հենց այս հանգամանքը. բոլոր ընտրություններում Կոնգրեսը, չնայած ընտրակեղծիքներին ու տոտալիտար մեքենայի ազդեցությանը, գրանցում է բավական բարձր տոկոսներ: Սա ազդակ է միջազգային հանրության համար, որ այսօր Հայ ազգային կոնգրեսն է թելադրում քաղաքական մթնոլորտը երկրում:

Իսկ ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսը չօգտագործեց քաղաքական պայքարի հնարավորությունը նաեւ թափուր մնացած մյուս երկու` թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում:

Մենք, իհարկե, հասկանում ենք, թե ինչ ընտրությունների ենք մասնակցում, եւ ամեն մի ընտրության գնալիս պետք է հստակ սահմանվի նպատակն ու ռազմավարությունը: Թափուր մնացած ընտրատարածքներում պայքարելն անիմաստ է, եւ մենք նշել էինք, որ կպայքարենք միայն այն դեպքում, երբ ընտրությունները կծառայեն որպես քաղբանտարկյալների իրավունքների վերականգնման գործիք: Ձեր նշած ընտրատարածքներում նման հնարավորություն չկար, քանի որ Հակոբ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյանն ուղղակի իրենք չեն ցանկանում մասնակցել այդ պայքարին, իսկ կալանավորված քաղբանտարկյալների մեջ միայն Նիկոլ Փաշինյանն էր, որ կարող էր առաջադրվել. նա դեռ դատապարտված չէ, ուստի` այստեղ մի քանի գործոններ համընկան: Նիկոլ Փաշինյանը, լինելով քաղբանտարկյալ, ուներ առաջադրվելու հնարավորություն, բացի այդ, ինքը վճռականորեն դիմել է այդ քայլին, ուստի` այդ գործոնների զուգադիպությունը հիմք հանդիսացավ` Փաշինյանի առաջադրումը պաշտպանելու մասին որոշում կայացնելու համար:

Խաչատուր Սուքիասյանն իր մանդատից հրաժարվեց` պատճառաբանելով, որ ինքը նման անսկզբունքային խորհրդարանում չի ցանկանում աշխատել, իսկ ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս պետք է աշխատի այնտեղ:

Սա պայքար չէ մանդատի համար` խամաճիկ պառլամենտի մեջ: Սա պայքար է, որպեսզի քաղբանտարկյալների թեման նորից հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվի, սա պայքար է, որպեսզի մենք նորից բարձրացնենք բոլոր խնդիրները: Բնականաբար, որեւէ նպատակ չկա Նիկոլի համար այս պառլամենտում մանդատ ապահովելու համար: Եթե այսպես հնարավոր լինի լուծել Նիկոլի ազատման խնդիրը, ապա ժողովուրդը թող ընկալի, որ Նիկոլի օգտին տված իր յուրաքանչյուր ձայնն ավելացնելու է նրա ազատման հնարավորությունը:

Ձեր կածիքով, իշխանությունները կգնա՞ն քայլերի` նրա գրանցումը թույլ չտալու, նրան ընտրապայքարից դուրս թողնելու համար, օրինակ` շատ արագ կայացնեն դատավճիռ եւ նրան դատապարտեն ազատազրկման:

Ամեն տեսակի անօրինականության նրանք կարող են դիմել: Չկա որեւէ օրինական ձեւ` Նիկոլ Փաշինյանի գրանցումը մերժելու համար: Սակայն սա չի նշանակում, որ նրանք, սարսափած լինելով սպասվող քաղաքական թեժացումից, չդիմեն ցանկացած անօրինականության: Եթե նրանք այդպես պետք է կասեցնեն Փաշինյանի հաղթանակը, թող անեն իրենց ապօրինությունները, դա միայն լրացուցիչ լծակ կլինի մեզ համար` բացահայտելու իշխանությունների իրական դեմքը եւ նրա դեմ կազմակերպելու միջազգային լուրջ ճնշումներ:

Այնպիսի տպավորություն է, որ Հայ ազգային կոնգրեսն իշխանություններին մշտապես դնում է այն իրավիճակի մեջ, որ նրանք ապօրինություններ գործեն:

Սա մեր ռազմավարության բաղադրիչներից մեկը պետք է լինի: Իհարկե, մենք պետք է անենք այնպես, որ իշխանությունները հայտնվեն անկյունում: Բնականաբար, մենք պետք է բոլոր օրինական մեթոդներն օգտագործենք, որ ռեժիմին դնենք անհարմար իրավիճակի մեջ, պաշտպանվողի վիճակի մեջ, հասարակությանն ու միջազգային հանրությանն ապացուցենք, որ այս ռեժիմը միայն անօրինականությունների միջոցով կարող է իր իշխանությունը պահպանել: Սա ստրատեգիայի կարեւոր էլեմենտ է` ակնհայտ դարձնել հասարակությանն ու միջազգային հանրությանը, որ այս ռեժիմը գոյատեւում է միայն սվինների շնորհիվ, որ այն չի կարող օրինականության ու ժողովրդավարության նորմերը հարգելով գոյատեւել:

Եվ դրանով ինչի՞ կհասնեք, այդ գործելակերպն ո՞ւր կտանի:

Մենք պայքարի բազմաթիվ այլ միջոցներ ունենք եւ դրանք պետք է բանեցնենք` երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար: Ե՞րբ կհասնենք մեր նպատակին՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Սակայն այն, որ այս ռեժիմը կարճ կյանք ունի, դրանում չեմ կասկածում: Մենք չենք ապրում վակուումում, այլ` մի միջավայրում, որտեղ այս ռեժիմի մանեւրելու ռեսուրսները սպառվելու են:

Իսկ այն զիջումները, որոնց գնում է իշխանությունը միջազգային հանրության մոտ, չի՞ երկարաձգի իր գոյությունը:

Իրենց այս քայլերի պատճառով իշխանությունները հայտնվում են անհարմար վիճակում. մի կողմից իրենց գոյատեւման գրավականը դառնում է զիջումների գնալը, բայց մյուս կողմից դա բերում է դիրքերի թուլացմանը հանրապետությունում: Անգամ իրենց սեփական քաղաքական հենարաններում պրոբլեմներ են ստանում: Կարող են մանեւրել, կարող են գնալ ավելի մեծ զիջումների, իսկ երբ տեսնում են, որ իրենց դիրքերը թուլանում են, դիմեն կոշտ մեթոդների: Սակայն գնալով նման մանեւրների ռեսուրսն էլ է սպառվում: Ինչ-որ պահի նրանք պատասխան են տալու եւ միջազգային հանրության, եւ սեփական հանրության առաջ, եւ երկուստեք ճնշման տակ ստիպված են ընդունելու իրենց պարտությունը եւ հրաժարական ներկայացնելու:

Lragir.am

Chuk
02.11.2009, 23:51
Լավ հարցազրույց է :)
Մնում է, որ ասողին լսող լինի :)

Kuk
02.11.2009, 23:54
Հայաստանում մրցակցությունը` սկսած “Միսս մանկապարտեզ” մրցույթից` վերջացրած նախագահի ընտրություններով, վերացած է: Կեղծիքն ամենուր է:

Շա՛տ լավ ա ասված. ամոթ ա, խայտառակություն ա, ստորություն ա, տականքություն ա, բայց տենց ա, ու չի կարելի թաքցնել էս ամոթը:

Ինձ թվում է` երկու տարի առաջ հասարակություն ընդհանրապես չկար, և Հայաստանում ամեն ինչ սկսվում էր “չ “ մասնիկով` չընտրություն, չմարդ, չհասարակություն և այլն: Մինչև 2007 թվականը ես այնքան էլ անհանգիստ չէի, դրանից հետո անհագիստ դարձա, որովհետև Հայաստանում կեղծ ընտրությունները լեգիտիմացվեցին Ազգային ժողովի մայիսյան չընտրություններով: Եվ եթե 2007-ի աշնանը չսկսվեր շարժումը, այդ գործընթացն անվերջ գնալու էր և որևէ մեկը ոչինչ չէր կարողանալու անել: Այս առումով պետք է կարողանալ գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի սխրանքը:

Լավն ա:

ministr
06.11.2009, 09:08
Գործընթացն էլի գնումա... պայծառ օրինակ քաղաքապետի ընտրությունները: Եվ ովա ինչ կարողանում անի?

Chuk
14.11.2009, 00:08
Որ մի օր Տիգրան Սարգսյանին ժեռտվա են տալու ու բոլոր մեղքերը բարդեն իր վրա, վաղուց է հայտնի :)

Elmo
14.11.2009, 00:13
Որ մի օր Տիգրան Սարգսյանին ժեռտվա են տալու ու բոլոր մեղքերը բարդեն իր վրա, վաղուց է հայտնի :)

տենց ճոռոքախոսները գոնե մեկ անգամ պետք ա Կենտրոնական Բանկ մտնեն ու տեսնեն ոնց ա էդ հսկա կառույցը ժամացույցի պես աշխատում ու նոր տենց բաներ դուրս տան:
Ու էդ աշխատանքի մեջ Տիգրան Սարգսյանի ավանդը հսկայական ա: Իրան պարզապես խանգարում են կառավարության աշխատանքը տենց իդեալական դարձնել: Ինքը հոյակապ մասնագետ ա:

Norton
14.11.2009, 00:17
Ու էդ աշխատանքի մեջ Տիգրան Սարգսյանի ավանդը հսկայական ա: Իրան պարզապես խանգարում են կառավարության աշխատանքը տենց իդեալական դարձնել: Ինքը հոյակապ մասնագետ ա:
Իհարկե սա թեման չի, բայց նա իրոք փողերի լվացման գործում իսկական պրոֆեսիոնալա::ok

Elmo
14.11.2009, 00:19
Իհարկե սա թեման չի, բայց նա իրոք փողերի լվացման գործում իսկական պրոֆեսիոնալա::ok

Փաստեր եմ ուզում լսել: Փաստեր, բայց ոչ ասեկոսեներ:

Chuk
14.11.2009, 00:22
Վազգ ջան, իր մասնագիտական հմտությունների մասին ես, բնականաբար, չեմ կարող հիմնավորված կարծիք ասել, իսկ էն, որ լիքը լավ մասնագետներ իրան միջակ են գնահատում, իմ համար հիմք ա:

Ինչ վերաբերվում ա ԿԲ-ում իրա նկատմամբ վերաբերմունքին... գիտես, ե՞րս Սարգսյան Սերժը վարչապետ դառավ, ԿԳԲ-ում, որի պետն էր եղել նախկինում, իրան աստվածացնում էին: Իսկ էն, որ մեր ԿԳԲ մեղմ ասած վատ վիճակում ա, ես գիտեմ:

Ու մասնագիտական նման կարծիքներ լսել եմ նաև ԿԲ-ի մասին:

Ambrosine
14.11.2009, 00:23
Ինքը հոյակապ մասնագետ ա:
Իր դասախոսներին հարցրու;)

Norton
14.11.2009, 00:23
Փաստեր եմ ուզում լսել: Փաստեր, բայց ոչ ասեկոսեներ:
Ի՞նչ փաստ, միգուցե փաստաթուղթ էլ էս ուզում, դե ստորագրությամբ, կնիքով, գործողությանը մասնակցած անձանց բացատրագրերով:
Ասեկոսե չի Էլմո ջան, անցած 10 տարին քո աչքի առաջա, ինքը ԿԲ նախագահ, փոխարժեքի մանիպուլիացիաներից բռնացրած, խոշոր գումարների արտահանումից վերջացրած:;)

Elmo
14.11.2009, 00:27
Ի՞նչ փաստ, միգուցե փաստաթուղթ էլ էս ուզում, դե ստորագրությամբ, կնիքով , գործողությանը մասնակցած անձանց բացտրագիրներով:
Ասեկոսե չի Էլմո ջան, անցած 10 տարին քո աչքի առաջա, ինքը ԿԲ նախագահ, փոխարժեքի մանիպուլիացիաներից բռնացրած, խոշոր գումարների արտահանումից վերջացրած:;)

Կնիքով ու փաստաթղթով Վանոն էլ մարդասպան ա, բայց իրան ոնց որ շնորհավորանքներ ու տակն էլ շնորհակալություններ ա մաղթվում առանց մեկնաբանությունների: Իսկ առանց կնիք ու փաստաթուղթ Տիգրան Սարգսյանը դառավ փող լվացո՞ղ: Փոխարժեքի մանիպուլացիան ինքը չի կարա չանի, եթե իրան հրամայել են անել:

Ցանկացած գահի հետևում թաքնված է ավելի հզոր ու կարող ուժ, քան հենց ինքը՝ գահն է:

Kuk
14.11.2009, 03:54
Փաստեր եմ ուզում լսել: Փաստեր, բայց ոչ ասեկոսեներ:

Ի՞նչ փաստեր: Էժան «տասովչիկ» ա, էլի, պարզ չի՞: Ինչի՞ էր դոլարն էդքան արժեզրկվել էսքան տարի, էն դեպքում, երբ բնակչության հիմնական մասն ապրում ա տրանսֆերտների հաշվին: Պարզ չի՞, որ դրամն արհեստական ձևով թանկացրին, էժանով դոլար առան ժողովրդից, տարան Մոնտե-Կառլո տանուլ տվին: Ու էս ամենն արվեց էդ քո ասած լավ մասնագետի կեղտոտ ձեռքով: Համաձայն եմ, լավ մասնագետ ա, լավը չլիներ, էդ կեղտոտ գործը նենց չէր անի, որ դու հիմա իր մասին դրական կարծիք արտահայտեիր: Հիմա ինձ ասա՝ սա փաստ ե՞ս համարում, թե՞ ասեկոսե:

Elmo
14.11.2009, 21:51

Ատոմային բոմբ գցող ինքնաթիռի անձնակա՞զմն էր մեղավոր Ճապոնիային ատոմային հարված տալու համար, թե՞ հրաման տվողները:

Դաշնակների վրա ղժում եք, որ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն են պահանջում, բայց հենց հիմա նույն բանն եք անում Տիգրան Սարգասյանին բոլոր մահացու մեղքերում մեղադրելով:
Էլի եմ ասում ինքը շատ լավ մասնագետ ա, ու եթե իրանով լինի, էս երկիրը գերազանց կպահի:

Kuk
14.11.2009, 22:40

Վազգ, ուզում ես ասել, որ ինքը մեղավոր չի՞, ինքը չգիտի՞, թե ինչ ա անում: Ես էլի եմ ասում, նալբանդյան էձիկը հրաման ա կատարում, բայց դա չի նշանակում, որ ինքը մեղավոր չի, դաշնակների արածն էլ անիմաստ ու ծիծաղելի եմ համարում, որտև հրաման կատարողին փոխելով ոչինչ չի փոխվի, ինչպխես նաև սարգսյան տիգրանին փոխելով ոչինչ չի փոխվի: Բայց սա չի նշանակում, որ նրանք մեղավոր չեն, նրանք չգիտեն, թե ինչ են անում:

ministr
14.11.2009, 23:05
Նույն ձևի էլ ոստիկանները 10 հոգի մարդ խփեցին... հիմա մեղավոր են թե չէ?
Սա եղավ էն, որ հարցնում են կողմ ես թե դեմ? Իսկ որ դեմ տանք կողմ կլնես?
Հիմա էս մարդը շատ զարգացածա խելոքա, բայց էս խելքը եթե օգտագործվումա ի վնաս պետության կամ ժողովրդի քանի կոպեկ արժի?

Chuk
14.11.2009, 23:07
Դաշնակների վրա ղժում եք, որ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն են պահանջում, բայց հենց հիմա նույն բանն եք անում Տիգրան Սարգասյանին բոլոր մահացու մեղքերում մեղադրելով:
Էլի եմ ասում ինքը շատ լավ մասնագետ ա, ու եթե իրանով լինի, էս երկիրը գերազանց կպահի:
Ձյաձ, բոլոր մահացու մեղքերը ո՞րն ա, հո սպիդ չի:

Ասում ենք, որ կոռուպցիայի մեջ թաղված ա: Սու՞տ ենք ասում:

Elmo
15.11.2009, 00:46
Ձյաձ, բոլոր մահացու մեղքերը ո՞րն ա, հո սպիդ չի:

Ասում ենք, որ կոռուպցիայի մեջ թաղված ա: Սու՞տ ենք ասում:

Համատարած գռփելու ֆոնի վրա մի բան էլ էդ մարդը իրա տուն չտանե՞ր: Ով էլ լինի առիթից կօգտվի էլի: Չօգտվի, էդ հնարավորությունը ձեռքից կխլեն:

Chuk
15.11.2009, 00:58
Համատարած գռփելու ֆոնի վրա մի բան էլ էդ մարդը իրա տուն չտանե՞ր: Ով էլ լինի առիթից կօգտվի էլի: Չօգտվի, էդ հնարավորությունը ձեռքից կխլեն:
Վազգ ջան, փաստորեն արդարացնում ենք:
Ասենք անցնում ենք խանութի մոտով, վաճառողը դուրս ա եկել: Տեսնում ենք որ մի տաս հոգի հերթով մտնում մի բան գրպանը դնում ու դուրս են գալիս: Մենք էլ մտնենք, ու՞մ ենք սպասում: Ուղղակի դրանից հետո ինչքան էլ արդարանաս, որ ուրիշներն էլ էին մտնում, մեկ ա գող կլինենք :)

Բիձա
24.11.2009, 01:44
Կարծում եմ` ժամանակն է հետեւություն անել եւ պայքարի սլաքները, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին ու նրանց ձեւավորած կլանին, այսուհետեւ ուղղորդել նաեւ դեպի նրանց ավազակապետական բուրգը սնուցող տականքները, այդ թվում` քուչի տղաների հետ ընտրությունները կեղծող մանկավարժները, ժողովրդի վրա ոհմակով հարձակվող կաշառակեր, սադրիչ մենթերը, գործ սարքող քննիչները, անմեղ մարդկանց նկատմամբ մեղադրական վճիռներ իրականացնող դատավորները, ԱԺ-ում մանդատներ զավթած, քրեագործ օլիգարխները, կոռումպացված կառավարության անդամները, որոնք իրենց «պապաների» թալանածից բոնուս են ստանում, որ իբր` կաշառք չվերցնեն: Նրանց յուրաքանչյուրի «դեմքը», օգտագործելով օրենքով չարգելված բոլոր միջոցները, հատ առ հատ պետք է ներկայացվի հասարակությանը, նրանց լուսանկարները եւ գործած կեղտոտ արարքներն արձանագրվեն ու փակցվեն իրենց աշխատատեղերում, թաղերում եւ ամենուրեք: Առաջին հերթին, կառանձնացնեի այն «սափրագլուխ» մենթերին, որոնք արդեն երկու տարի է ահաբեկում են ժողովրդին: Նրանք ոստիկանի համազգեստով նույն հանցագործ օլիգարխների սափրագլուխների ոհմակն են եւ չունեն որեւէ սրբություն: Այդ ոհմակը ոստիկանության շատ փոքր մասն է կազմում, բայց նրանք ամեն ինչ անում են, որ ամբողջ համակարգը քարշ տան իրենց հետեւից: Նրանք անցել են ռուբիկոնը եւ ոչնչի առաջ կանգ չեն առնում, դրա համար էլ իշխող կլանի կողմից ստացել են հասարակությանը նսեմացնելու եւ հարստահարելու իրավունք:
Պ.ՄԱԿԵՅԱՆ,
hzh.am Նոյեմբեր 21
http://www.hzh.am/21-11.html
Լավ է ուշ, քան երբեք:
15 տարի պետք եղավ այս տարրական բանը հասկանալւ համար

Kuk
24.11.2009, 01:48
Համատարած գռփելու ֆոնի վրա մի բան էլ էդ մարդը իրա տուն չտանե՞ր: Ով էլ լինի առիթից կօգտվի էլի: Չօգտվի, էդ հնարավորությունը ձեռքից կխլեն:

Փաստորեն ստպված ա գռփում, որ ձեռից չխլեն պաշտոնը: Իրան ասում են՝ ամիսը էսքան փող եթե չգռփես չտանես ձեր տուն, պաշտոնդ կխլենք:

dvgray
24.11.2009, 04:30
Լավ է ուշ, քան երբեք:
15 տարի պետք եղավ այս տարրական բանը հասկանալւ համար

չեմ կարծում որ որևէ բան հասկացել են այնպես, ինչպես բարոյականության նորմերն են ասում:
նային այս նախադասությանը ՝

օգտագործելով օրենքով չարգելված բոլոր միջոցները
ինչ՞ օրենքների մասին է խոսքը, նույն բոշիբազուկների դրած զակոնի մասին են խոսում՞՞՞
դա չի՞ վկայում որ իրենք էլ են եղել, կամ էլ վաղը դառնալու են նույն բոշիբազուկները:

իսկ այս նախադասությունը բա

Այդ ոհմակը ոստիկանության շատ փոքր մասն է կազմում,
նախ Հայաստանում մլիցեք են եղել ու մլիցեք էլ մնացել են:
երկրորդ, ես իմ գիտակից կյանքում դեռևս չեմ հանդիպես ոչ մի ոչ մի նորմալ մլիցա: հիմա էտ ոնց՞ դառավ, որ մլիցեքի մեծագույն մասը նորմալ է: Ուրիշ մլիցու քամակ մտնելու ձև չունի՞՞՞ :[

Տրիբուն
24.11.2009, 12:11
նախ Հայաստանում մլիցեք են եղել ու մլիցեք էլ մնացել են:
երկրորդ, ես իմ գիտակից կյանքում դեռևս չեմ հանդիպես ոչ մի ոչ մի նորմալ մլիցա: հիմա էտ ոնց՞ դառավ, որ մլիցեքի մեծագույն մասը նորմալ է: Ուրիշ մլիցու քամակ մտնելու ձև չունի՞՞՞
Հաստատ ....
Հայաստանում մենթը միշտ էլ հոգու ճիչ ա եղել, ոչ թե աշխատանք: Մենթ լինելը կենսակերպ ա էսօր, ու օրենքի պաշտպանության հետ ոչ մի կապ չունի: Ներող բոլորից, բայց ես նորմալ մենթ դեռ չեմ տեսել:

Ու նկատել եք Երևանի փողոցներում էս վերջին ժամանակներս ցերեկ-գիշեր ինչքան մենթ ա վխտում ? Արա ուր նայում ես ֆոռմա ես տենում: Որդեղից սրանք սեցն շատացան ? Ինչ ա դրանց ուզածը ? Ինչ են քաշ գալիս փողոցներում սաղ օրը, դուբինկեքը ձեռները ? Բա կրիզիս մրիզիս ա, դրանց որդուց են փող տալի ու պահում ? Լուրջ եմ ասում, արդեն Երևանի փողոցները դուրս գալուց սիրտս խառնում ա: Ոնց որ Վարշավայի գետոն լինի: :[:[

Բիձա
24.11.2009, 18:53
չեմ կարծում որ որևէ բան հասկացել են այնպես, ինչպես բարոյականության նորմերն են ասում:
նային այս նախադասությանը ՝

ինչ՞ օրենքների մասին է խոսքը, նույն բոշիբազուկների դրած զակոնի մասին են խոսում՞՞՞
դա չի՞ վկայում որ իրենք էլ են եղել, կամ էլ վաղը դառնալու են նույն բոշիբազուկները:

իսկ այս նախադասությունը բա

նախ Հայաստանում մլիցեք են եղել ու մլիցեք էլ մնացել են:
երկրորդ, ես իմ գիտակից կյանքում դեռևս չեմ հանդիպես ոչ մի ոչ մի նորմալ մլիցա: հիմա էտ ոնց՞ դառավ, որ մլիցեքի մեծագույն մասը նորմալ է: Ուրիշ մլիցու քամակ մտնելու ձև չունի՞՞՞ :[
DV, ես ընդամենը նշել եմ ընդիմության համար նոր գործելակերպ ընդունելու անհրաժեշտություն մասին Մակեյանի միտքը, որը մինչև հիմա գոյություն չուներ: Հակառակը, ընդիմությունը թե ոստիկանությանը և թե հայտնի գելերին հարիֆի /կամ հավի/ տեղ դրած հույս ուներ կուտ տալով իր կողմը քաշել:
Իսկ մեր մասին իմ կարծիքը դու գիտես:
Իսկ "փոքր մասը" նա առանձնացրել է, որ մյուս անգամ բանտ ընկնելիս կենդանի մնալու շանս ունենա: Չեմ հավատում, թե էդքան անտեղյակ է:

Բիձա
25.11.2009, 18:27
«Ֆորմատ անել» վերնախավը
Որ այս իշխանությունը եւ այս ընդդիմությունը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից՝ դրա հետ բոլորը կարծես թե համաձայն են: Բոլորը՝ բացի, բնականաբար, ներկայիս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից: Բայց եթե մենք՝ մնացածներս, հասկանանք, թե երբ եւ ինչպես է դա հնարավոր անել, ապա նրանց, ովքեր կառչել են իրենց իշխանական եւ ընդդիմադիր «աթոռներից», ոչ ոք չի հարցնի: Բայց ամբողջ ցավն այն է, որ ամենեւին էլ պարզ չէ, թե ինչպես, ինչ ճանապարհով է հնարավոր թարմացնել, իսկ ավելի լավ է՝ բարեկամներիցս մեկի խոսքով ասած, «ֆորմատ անել» ներկայիս քաղաքական, ինչպես նաեւ մերձքաղաքական վերնախավը: Մի բան է միայն պարզ. այսօրվա հիմնական «խաղացողների» գործողությունների միօրինակությունը եւ մշտական կրկնողականությունը կարող է բերել խորը լճացման: Ընդ որում, հեղափոխությունների իմիտացիան նույնպես լճացում է. ընտրություններից հետո ժողովրդին ջարդելն ու ընդդիմադիրներին ազատազրկելը միայն առաջին հայացքից է թվում բուռն իրադարձություն: Իրականում դա ճահճացման փուլերից մեկն է, որին հետեւում է ավելի խորը ապատիա եւ անտարբերություն: Հայաստանը գերհզոր Խորհրդային Միություն չէ. վախենամ, մենք չենք կարողանա տասնամյակներ շարունակ ապրել լճացած վիճակում. մեր դեպքում կանգնած մնալը նշանակում է ոչ միայն հետ գնալ (դա ճիշտ է բոլոր մարդկանց եւ համակարգերի, այդ թվում՝ պետությունների պարագայում), այլեւ սրընթաց գահավիժել:
Ինչ մեխանիզմներով է կարող փոխվել վերնախավը: Ճիշտն ասած, նայելով այսօրվա երիտասարդներին՝ հույսս չէի դնի պարզ սերնդափոխության վրա: Քաղաքականապես ակտիվ երիտասարդները բաժանվում են երկու մասի՝ կամ «խփնված» հեղափոխականներ, որոնք իրենց գլուխը մտցրած կարգախոսներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, կամ էլ խիղճը վերջնականապես կորցրած կարիերիստներ: Երբ ներկայիս «արծիվների» ու «բազեների» ցինիզմը ես համեմատում եմ իմ ժամանակվա «կոմսոմոլների» հետ, ապա վերջիններս ինձ թվում են, ասպես ասած, «մի խումբ ռոմանտիկներ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am, 25/11/09
http://www.aravot.am/am/articles/politics/0/view/all
Արամ Աբրահամյանը իմ աչքի լուսը չի, բայց վերջերս, պարբերաբար, ոչ ստանդարտ մտքեր է արտաբերում:

dvgray
26.11.2009, 05:28
«Ֆորմատ անել» վերնախավը

Որ այս իշխանությունը եւ այս ընդդիմությունը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից՝ դրա հետ բոլորը կարծես թե համաձայն են: Բոլորը՝ բացի, բնականաբար, ներկայիս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից: Բայց եթե մենք՝ մնացածներս, հասկանանք, թե երբ եւ ինչպես է դա հնարավոր անել, ապա նրանց, ովքեր կառչել են իրենց իշխանական եւ ընդդիմադիր «աթոռներից», ոչ ոք չի հարցնի: Բայց ամբողջ ցավն այն է, որ ամենեւին էլ պարզ չէ, թե ինչպես, ինչ ճանապարհով է հնարավոր թարմացնել, իսկ ավելի լավ է՝ բարեկամներիցս մեկի խոսքով ասած, «ֆորմատ անել» ներկայիս քաղաքական, ինչպես նաեւ մերձքաղաքական վերնախավը: Մի բան է միայն պարզ. այսօրվա հիմնական «խաղացողների» գործողությունների միօրինակությունը եւ մշտական կրկնողականությունը կարող է բերել խորը լճացման: Ընդ որում, հեղափոխությունների իմիտացիան նույնպես լճացում է. ընտրություններից հետո ժողովրդին ջարդելն ու ընդդիմադիրներին ազատազրկելը միայն առաջին հայացքից է թվում բուռն իրադարձություն: Իրականում դա ճահճացման փուլերից մեկն է, որին հետեւում է ավելի խորը ապատիա եւ անտարբերություն: Հայաստանը գերհզոր Խորհրդային Միություն չէ. վախենամ, մենք չենք կարողանա տասնամյակներ շարունակ ապրել լճացած վիճակում. մեր դեպքում կանգնած մնալը նշանակում է ոչ միայն հետ գնալ (դա ճիշտ է բոլոր մարդկանց եւ համակարգերի, այդ թվում՝ պետությունների պարագայում), այլեւ սրընթաց գահավիժել:
Ինչ մեխանիզմներով է կարող փոխվել վերնախավը: Ճիշտն ասած, նայելով այսօրվա երիտասարդներին՝ հույսս չէի դնի պարզ սերնդափոխության վրա: Քաղաքականապես ակտիվ երիտասարդները բաժանվում են երկու մասի՝ կամ «խփնված» հեղափոխականներ, որոնք իրենց գլուխը մտցրած կարգախոսներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, կամ էլ խիղճը վերջնականապես կորցրած կարիերիստներ: Երբ ներկայիս «արծիվների» ու «բազեների» ցինիզմը ես համեմատում եմ իմ ժամանակվա «կոմսոմոլների» հետ, ապա վերջիններս ինձ թվում են, ասպես ասած, «մի խումբ ռոմանտիկներ»:
Քանի որ ես չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ հարցը լուծել, ապա ինձ թույլ կտամ նկարագրել հետեւյալ ուտոպիստական պատկերը: 2013 թվական: Մեր քաղաքական բառապաշարից վերջնականապես վերացել են «հեղափոխություն» եւ «պատերազմ» հասկացությունները, չկա ոչ մեկի, ոչ մյուսի սպառնալիքը: Ադրբեջանի հետ կնքված է խաղաղության պայմանագիր, Թուրքիայի հետ սահմանը բացվել է: Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնց գործունեությունը, այսպես թե այնպես, կապված է վերոհիշյալ հասկացությունների հետ, հայտարարում են, որ չեն մասնակցելու հերթական ընտրություններին, վերջնականապես եւ ընդմիշտ հեռանում են քաղաքականությունից: Նրանց հետ, կամա թե ակամա, կհեռանան այսօրվա «գործող անձանցից» շատերը: Նման բան հնարավո՞ր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

իհարկե՞ հնարավոր չէ: սակայն "չե՞մ չորտ նի շուտիտ "

Kuk
26.11.2009, 16:33
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականությունից իր հեռու լինելը ցուցադրելու ցանկությանը, Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե «եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով»:

«ՉԻ» - Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ իր նախագահության տարիների ընթացքո՛ւմ չի զբաղվել քաղաքականությամբ: Տուռնիկից, այո, կախվել է, ջազ լսել է, կլիզմայի մասին անեկդոտներ պատմել է, բայց քաղաքականությամբ չի զբաղվել: Այնպես որ` Վահան Հովհաննիսյանն իզուր էր ակնկալում, թե նա կարող է հոդաբաշխ պատասխան տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին:

Բայց ընկեր Վահանը միայն այս հարցում չէ, որ սխալվում է: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանով ոչ թե «քաղաքականությունն է զբաղվելու», այլ իրավապահ մարմինները: Վերջին հաշվով, տասը տարի շարունակ Քոչարյանը «ակտիվորեն գործում էր» ոչ թե քաղաքական, այլ քրեական ոլորտում: Այլ հարց է, որ դա հնարավոր կդառնա միայն քաղաքական որոշակի իրադարձություններից հետո, բայց ինչ էլ լինի, մի բան ակնհայտ է` Քոչարյանով «զբաղվելու» ժամանակը կամաց-կամաց մոտենում է:

Kuk
26.11.2009, 18:13
«Այլանդակություն է»

http://a1plus.am/content/301x168/4bc67553015ada6f6d642dcf4ed47851.jpg

«Կարող եմ ամենավատ խոսքերով ասել, բայց մի քիչ մեղմ ասած` այլանդակություն է, եւ պետական անվտանգության խնդիր է առաջացնում»,- «Հայկական Ժամանակ» թերթի առաջին էջում տեղադրված լուսանկարի մասին այսօր «Ա1+»-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Տեղեկացնենք, որ նկարում մահապարտների խուցն է, որտեղ մի սեղանի շուրջ միասին են հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածներ Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին եւ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը:

Նկատենք, որ ՀՀ օրենսդրությամբ խմբակային տեսակցություն չի նախատեսվում ցմահ ազատազրկվածխների համար, այն էլ դատապարտյալների խցում:

Գալուստ Սահակյանը նախ հարկ համարեց նշել, որ չի հավատում ՀԺ-ին. «Մտածում եմ, որ կարող է պրովոկացիա լինի, իսկ եթե դա իրողություն է, ապա շատ մերժողական եմ տրամադրված եւ բացի դրանից, եւս մեկ անգամ վրեժի ցասում բարձրացրավ մոտս»:

Ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող մարդու` «Ազատամտության» խմբագրի առկայությանը նկարում, Սահակյանը նկատեց. «Չեմ ուզում անձնավորել, այդտեղ հանցագործն ու միտման դրսեւորողները նույն աստիճանում են գտնվում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը թեեւ փորձում էր չհավատալ թերթում տպագրված լուսանկարի իսկությանը, բայց պատասխանեց մեր հարցին. «Ուղղակի զարմացած եմ, եթե այդպես է, ինչպես որ կա, վստահ եմ, որ պետք է ստանալ արդարադատության նախարարության եւ իրավապահների գնահատականը, մի բառով կասեմ` զարմացած եմ»:

Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/11/26/galust-sahakyan)

Բիձա
26.11.2009, 19:15
«Այլանդակություն է»

Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/11/26/galust-sahakyan)
Ցանկացած երևույթի գնահատականը մենք ինքներս պետք է տանք, այլ ոչ թե այլանդակություններ Սահակյանն ու Սաֆարյանը:
Նկարը տպել են, սկանդալ ակընկալելով, բայց վազել ու էդ "սրբերից" կարծիք հայցելը լուրջ չէ: Հետագայում էլ հասարակական կարծիքը կկենտրոնանա իշխանական տարբեր լակոտ-լուկուտի վերաբերմունքի վրա, իսկ զուտ հարցը կմնա բաց:
Իրականում սա շատ ավելի խորը քննարկման նյութ է:
Սպանվածներից ազգի հերոս կոչվածը ինքն էր մեծ հանցագործ, դրա համար վերաբերմունքը դեպի այդ սպանդը երկփեղկված է:
Ընդիմությունը տաբու է դրել այդ հարցի վրա: Բայց միևնույն է, դրանով այն չի փակվել: Հայաստանը մի միլիմետր էլ առաջ չի գնա, քանի այդ օրվա հիմնական զոհն ու մարդասպանները չեն դրվել ու գնահատական ստացել նույն հարթության մեջ ու նույն բնութագրականներով:
Մարդ սպանելը միայն ավտոմատով չի կատարվում, մանավանդ ազգ կործանելը:
Իշխանությունը տարբեր տեսակի, կալիբրի ու նշանակության բազմաթիվ սպասավորներ ունի: Բայց դրանցից միայն մեկը-Արտյոմ Խաչատրյանը իր ամբիցիաներով մի այլ երևույթ է: Այդ տղան մարդկանց վրա կեղտ թափելու մի աներևակայելի մոլուցք ունի, բայց նաև իր ասածն առաջ տանելու նույն ղարաբաղցիական, ռոբից էլ շատ ավելի հաստ "կող":
Իր արածով նա նման է սանիտար գիշատչի- ամեն ինչ է խժռում, բայց միակն է, որ նաև իսկապես հենց իրենց ներսի կեղտի դեմ էլ է կռվում:
Այդպիսիներին պետք է փայփայել, քանի որ նրա արածի մեծ մասը հենց ընդիմությանն է ձեռնտու:
Փոխարենը կտեսնենք, թե հակառակ մտայնության ինչ վայնասուն է բարձրանալու:
Հայկական մարդասպանների 99,999999 %- ը հիմա իշխանության մեջ է, կամ նրա կողքին:
Բռնված հարիֆները, կամ Արտյոմը չէն, որ ազգի բոբոներ պետք է պատկերացվեն ու ոչ անկեղծ խոսակցության նյութ ու նպատակ դառնան: :ok

Chuk
27.11.2009, 13:14
Բռնված հարիֆները, կամ Արտյոմը չէն, որ ազգի բոբոներ պետք է պատկերացվեն ու ոչ անկեղծ խոսակցության նյութ ու նպատակ դառնան:
Փաստորեն հարցի էությունը չի ըմբռնվել, մասնավորապես որ նշածդ անձինք վայելում են քո սահմանմամբ «ազգի բոբոների» հովանավորությունը, ինչը որոշակի մտորումների տեղ պետք է թողնի, ոչ թե սար ու ձոր ընկնելու առիթ հանդիսանա :)

Տատ
27.11.2009, 13:28
Որ մեկն է այդ Արտյոմը՞: Էն աթոռին վերընգած փորովը՞:

Chuk
27.11.2009, 13:29
Որ մեկն է այդ Արտյոմը՞: Էն աթոռին վերընգած փորովը՞:

Ինքն ա որ կա, այլ կորպ կոչյալ Շիզոլինի

Տատ
27.11.2009, 13:32
Չգիտեմ, ով է, ոչ մի կարծիք չունեմ նաև մնացածների մասին, ոչ էլ՝ ֆոտոյի: Բայց լկտի աննասուն տպավորություն է թողնում

Chuk
27.11.2009, 13:33
Չգիտեմ, ով է, ոչ մի կարծիք չունեմ նաև մնացածների մասին, ոչ էլ՝ ֆոտոյի: Բայց լկտի աննասուն տպավորություն է թողնում

Էդպիսին է որ կա: Հայտնի է իշխանություններին ծառա լինելու հանգամանքով, ինչպես նաև ուղնուծուծով թույնով ներծծված լինելով:

Տատ
27.11.2009, 13:39
ինչպես նաև ուղնուծուծով թույնով ներծծված լինելով:
Դէ, նա միակը չէ:P Նույն Ա1պլյուսը:

Բայց նորից կարդացի, չտեսա նրա իշխանության ծառա պարագան: Ոչինչ, կար.որ չէ, ինձ համար անծանոթ անուններ են, կոնտեքստը չգիտեմ:

Norton
27.11.2009, 14:12
Խորհուրդ եմ տալիս կարդալ, 27 գործով նստածի ցինիզմը:
http://www.a1plus.am/am/politics/2006/09/13/29162

Chuk
27.11.2009, 14:22
Դէ, նա միակը չէ:P Նույն Ա1պլյուսը:

Բայց նորից կարդացի, չտեսա նրա իշխանության ծառա պարագան: Ոչինչ, կար.որ չէ, ինձ համար անծանոթ անուններ են, կոնտեքստը չգիտեմ:

Տատ, որ խնդրեմ, կհիմնավորե՞ս: Խնդիրն էն ա, որ տարբեր մամուլի միջոցների որ էդ մեղարդանքն ասեիր՝ կհասկանայի (օրինակ ՀԺ, ՉԻ, Ժամանակ ևն), կհասկանայի, բայց չէի համաձայնվի, որտև մակարդակների հսկա տարբերություն կա: Իսկ այ Ա1+-ի դեպքում ասածդ ընդհանրապես չեմ հասկանում ու խիստ ուրախ կլինեի, եթե կարողանայիր որևէ օրինակով կամ փաստարկով ասածդ հիմնավորել: Սա էսպես:

Ինչ վերաբերվում ա Արտյոմի ծառա լինելու պարագային, ապա, Տատ ջան, քավ լիցի, մի հոդվածով չեմ մարդու մասին կարծիք կազմում: Մասնավորապես որոշ ժամանակ եղել եմ իր թերթի (Ազատամտություն) սակավաթիվ գնորդներից մեկը՝ առաջին ձեռից ինֆորմացվելու համար, գիտեմ նրա մյուս գործունեությունները, մասնավորապես նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի դեմ էն կնանիքի (դերասան) ցույց կազմակերպողն էր ևն: Այսինքն, մեղմ ասած, ի տարբերություն ոմանց երիցուկի թերթիկները պոկելով չեմ քաղաքական թեմաներում տեսակետ արտահայտում:

Տատ
27.11.2009, 14:53
Այսինքն, մեղմ ասած, ի տարբերություն ոմանց երիցուկի թերթիկները պոկելով չեմ քաղաքական թեմաներում տեսակետ արտահայտում:
Ես չեմ էլ արտահայտում: Ասացի, որ չգիտեմ

Տատ, որ խնդրեմ, կհիմնավորե՞ս: Խնդիրն էն ա, որ տարբեր մամուլի միջոցների որ էդ մեղարդանքն ասեիր՝ կհասկանայի (օրինակ ՀԺ, ՉԻ, Ժամանակ ևն), կհասկանայի, բայց չէի համաձայնվի, որտև մակարդակների հսկա տարբերություն կա: Իսկ այ Ա1+-ի դեպքում ասածդ ընդհանրապես չեմ հասկանում ու խիստ ուրախ կլինեի, եթե կարողանայիր որևէ օրինակով կամ փաստարկով ասածդ հիմնավորել: Սա էսպես
Խնդրեմ: հենց նոր կարդացի Նորտոնի տված հղումը, հոկտ. 27 վերաբերյալ: Ա1+.:

Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց: Դատավարությունն այնքան ձգձգվեց ու «27»-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում` ԵԽ պահանջով, մահապատիժն արդեն վերացված էր:Այսինքն, վատ է, որ Հայաստանում մահապատիժը վերացրել են՞: Դա շատ ճիշտ բան է, մանավանդ այդպիսի մարդասիրական հասարակության համար, ինչպիսին է իրեն ներկայացնում Ա1.
Չէ, պարզապես էդ մի քանիսին պետք է խփեին՝ հետո: Հատուկ են ձգձել:o
Պարզապես լրացուցիչ թույն թափելու առիթ՝ լավ բանն էլ վատ անվանելու:

Հ.Գ. Ուղղակի բարեբախտություն է, որ ահաբեկիչներին չհաջողվեց ի կատար ածել իրենց ծրագրերը: Հակառակ դեպքում դժվար կլիներ ապրել սեփական երկրում, աշխատել, անգամ օդ շնչել: Թերեւս միակ տարբերակը կլիներ` հավաքել ճամպրուկները եւ հեռանալ:Որոնք էին այդ ծրագրերը, հարցազրույցից հասկացա՞ք: Ես հասկացա, որ զուտ սպանությունը չէր, իսկ ինչը՞՝ չհասկացա: Բայց Ա1պլյուսի այս թունավոր և կեղծ վերջաբանից հասկացա, որ սպանությունից էլ ահավոր վատ բան էր, : Կեղծ, քանի որ նրանք հիմա էլ են համարում, որ դժվար կլիներ ապրել սեփական երկրում, աշխատել, անգամ օդ շնչել: Էլ ինչու՞ են զայրանում: Ճամպրուկներ հավաքելն էլ մինչև հոկտ. 27 է սկսել, բայց եկեք դա չհիշենք, Ա1, կարևորը հիմա բարձր խոսքեր գտնելն է:

վերջերս մի կլիպ տեսա, որ գտնեմ, դա էլ կմեջբերեմ:

Chuk
27.11.2009, 14:59
Ես չեմ էլ արտահայտում: Ասացի, որ չգիտեմ
Քեզ նկատի չունեի ;)

Խնդրեմ: հենց նոր կարդացի Նորտոնի տված հղումը, հոկտ. 27 վերաբերյալ: Ա1+.:
Տեղեկացնեմ որ դա հարցազրույց է ու մտքերի մեծ մասի հեղինակը Ա1+ չէ:

Այսինքն, վատ է, որ Հայաստանում մահապատիժը վերացրել են՞: Դա շատ ճիշտ բան է, մանավանդ այդպիսի մարդասիրական հասարակության համար, ինչպիսին է իրեն ներկայացնում Ա1.
Չէ, պարզապես էդ մի քանիսին պետք է խփեին՝ հետո: Հատուկ են ձգձել:o
Պարզապես լրացուցիչ թույն թափելու առիթ՝ լավ բանն էլ վատ անվանելու:
Տատ ջան, ես ոչ մի տեղ չտեսա որ Ա1+-ը դրա մասին դրական կամ բացասական արտահայտվեր. արձանագրում էր, սովորական արձանագրում: Առաջարկում ես որ լրատվամիջոցները արձանագրումով չզբաղվե՞ն: Հապա ինչո՞վ:

Մնացածին կարձագանքեմ կարդալուց հետո:
Իսկ քեզ առաջարկում եմ կարդալ azatamtutyun.am-ը, հասկանալու համար, թե ինչից եմ խոսում, կոնտր հարձակում գործելուց առաջ ;)

Norton
27.11.2009, 15:17
Խնդրեմ: հենց նոր կարդացի Նորտոնի տված հղումը, հոկտ. 27 վերաբերյալ: Ա1+.:
Տատ սկիզբը կարդացիր? Նախ հարցազրույց էր, հետո իրականացվել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի կողմից:

Տատ
27.11.2009, 19:42
Լրագրողը Ա1 ից չէր՞: Նրա հարցերն էին ցինիկ, քաղաքական (գաղափարական) չզղչում լսելուց հետո հուպ տալ՝ իսկ որպես մարդ չեք խղճում նրանց՞:[

Բիձա
27.11.2009, 20:51
Լրագրողը Ա1 ից չէր՞: Նրա հարցերն էին ցինիկ, քաղաքական (գաղափարական) չզղչում լսելուց հետո հուպ տալ՝ իսկ որպես մարդ չեք խղճում նրանց՞:[
Տատ, մի տարօրինակ զուգահեռ կա 9/11-ի և հոկտ 27-ի մեջ: Երկու դեպքում էլ չեն ասում, թե ինչու կատարվեցին դրանք, որն էին պատճառները, որ մղեցին այդ քայլին: Նույնիսկ տաբու է դրված պատճառների հարցի քննարկման վրա:
ԱՄՆ-ում ասում են տեռորիստներ էին- արեցին
Հայաստանում էլ ասում են ահաբեկիչներ էին, Ռոբերտը կազմակերպեց ու գլուխ բերեց:
Բայց կոնտեքստում պարզ է, որ Բին Լադենի մոտիվը պաղեստինյան կոնֆլիկտում ԱՄՆ իզրայելամետ կեցվածքին հարվածելն էր: Հայաստանում էլ Վազգեն Սարգսյան ֆենոմենի դեմն առնելն էր:
Իհարկե ուղեղի մի ծալք ունեցողն էլ չի կարող ասել, թե լավ արեցին: 3000 անմեղ մարդ զոհ գնաց: Թե Հայաստանը, և թե ԱՄՆ-ն ընկան աբսուրդների մեջ: Դրա անմիջական հետևանքով 20 –ական միլիոնանոց Իրաքն ու Աֆղանստանը վեր ածվեցին դժոխքի:Հայաստանը վերջնականապես գրավվեց քրեականների կողմից:
Բայց ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու ու առաջ շարժվելու:
Եթե հրեաների և ԱՄՆ կողմից պաղեստինը դժոխք ու գետտո սարքելը չի ընդունվում, և տաբու-ի տակ է դրված, ապա Բին Լադենն էլ շարունակելու է համարվել որպես անուղեղ տեռռորիստ: Բայց հենց ընդունեցին որ կա պրոբլեմ, ապա էդ տեռորիստը կդառնա ընդամենը հակառակորդ, որին պարտավոր ես հարգել ու հաղթել որպես հակառակորդի, այլ ոչ թե խելագարի:
Նույնն է նաև մեր դեպքում: Քանի Վազգենը քննարկումից դուրս հերոս է, մենք լռված էլ մնալու ենք:
Ինչու չենք քննարկում, թե որն է նրա հերոսությունը՞- մահապարտ հավաքագրելը ու նրանց անտեղի տեղը զոհելը՞: 94 թվականից ընտրական մեխանիզմը իր խաղալիքը սարքելը՞, ընտրություն կեղծելն ու որպես տիրակալ լոպազանալը՞:Դեմիրճյանին լակոտի տեղ դրած, շանտաժով քաղաքական հրապարակ վերադարձնելը ու որպես խամաճիկ պարացնելը՞: Ախր այս ցուցակը շատ երկար է:
Հոկտեմբերի 27 չէր լինի, կամ նման մաշտաբի չէր լինի, եթե Վազգեն Սարգսյան երևույթն էլ նման այլանդակություն չլիներ:
Նա է հիմնադրել հայկական բեսպրեդելը ու մնացել է դեռևս անգերազանցելի: Նա տականքություն էր անում ու դրա մասին բարձրաձայն խոսելով օրինականացնում էր այն: Իրենից հետո արդեն մնացած շատ շատերն են անում նույնը:
Ես հասկանում եմ, որ մենք լաց ու կոցի վարպետ ենք: Բայց լաց ու կոցի գոնե կեղծ առարկաները մեջտեղից հանենք: Անհար է անվերջ հիմար խաղալը::ok

Chuk
28.11.2009, 15:57
Քանի Վազգենը քննարկումից դուրս հերոս է, մենք լռված էլ մնալու ենք:
Բիձ ջան, հիմա որ ասեմ, պիտի ասես: Բայց ախր դասական իմաստով քո գրառումը դեմագոգիա է: Որտև դու մեղադրում ես մի կողմին Վազգենի մասին բացասականը չասելու մեջ, նրան հերոսացնելու համար, իսկ դու ինքդ դրականը լրիվ անտեսում ես ու կենտրոնանում մենակ բացասականի վրա, քիչ մըն ալ գույները ճոխացնում ես:
Քո կարծիքով դա՞ ա քննարկումը:
Քո կարծիքով քննարկում նշանակում ա թքել ու մրե՞լ:
Իհարկե նկատել եմ, որ դա քո ոճն ա: Տպավորություն ա, որ քո գործը անխտիր բոլորից մենակ վատը խոսելն ա, անընդհատ մենակ մեղադրելն ա, վատաբանելն ա: Բայց միթե՞ դա քննարկում կարելի է կոչել, թե քննարկման բոլոր ճանապարհները փակող ուղի:
Վազգենը հերոս է եղել, ու դա ոչ մեկը բարոյական իրավունք չունի ուրանալու: Իրա ներդրդումը էս պետության ու մասնավորապես բանակի կայացման գործում ահռելի ա եղել: Ես չեմ ասում, ինքը չլիներ, չէր լինի: Ասում եմ, որ ինքն ահռելի բան ա արել: Միաժամանկ լիքը վատ բաներ ա արել, նույն քո ասած ընտրական համակարգի հետ խաղերը, իրա ոչ այնքան ճկուն ուղեղով քաղաքական դաշտ մտնելն ու ամեն ինչը հարամելը և այլն: Բայց սրանցից միայն որևէ մեկի վրա կենտրոնանալը ընդամենը ամեն տեսակի քննարկումները վիժեցնելու ուղղված (մտածված կամ ակամա) քայլեր են: Հետևաբար մի բողոքի քննարկման բացակայությունից, քանի որ ինքդ էլ դրա նպաստողներից ես:

Chuk
28.11.2009, 16:17
Տատ սկիզբը կարդացիր? Նախ հարցազրույց էր, հետո իրականացվել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի կողմից:

Լրագրողը Ա1 ից չէր՞: Նրա հարցերն էին ցինիկ, քաղաքական (գաղափարական) չզղչում լսելուց հետո հուպ տալ՝ իսկ որպես մարդ չեք խղճում նրանց՞:[

Տատ ջան, ես չէի կարդացել Նորթոնի տված հղումը: Հիմա ասեմ, թե ինչու էր անհասկանալի Ա1+-ին թունավոր անվանելդ, որովհետև Ա1+-ը լրատվական կայք է, այնտեղ լրատվություն է գնում, իսկ վերլուծությունները (իրենց կողմից արված) սակավ են: Ազատամտությունը հայտնի է իր թունավոր վերլուծություններով: Խիստ կպնողական վերլուծությոններով նաև աչքի են ընկնում «Հայոց աշխարհն» ու «Չորրորդ իշխանությունը», երբեմն «Հայկական ժամանակը», բայց սրանք մի փոքր անգամ չեն մոտենում Ազատամտության ու Շիզոլինիի թերթին, անգամ Հայոց աշխարհը սարերի ու ձորերի տարբերություն է:

Իսկ կոնկրետ նյութի վերաբերյալ, հետաքրքիր է Ա1+-ից այս լուրը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում . նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը քրեակատարողական հիմնարկից դիմել են փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ:

Ի դեպ, Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը մի քանի տարի առաջ փախուստի էին դիմել նաեւ ‘Գորիսի' ՔԿՀ-ից:10 շաբաթ անց, սակայն, նրանք կալանավորվել ու տեղափոխվել էին արդեն Երեւան` ‘Նուբարաշեն' ՔՀԿ;

Mephistopheles
28.11.2009, 16:22
Հայաստանում էլ Վազգեն Սարգսյան ֆենոմենի դեմն առնելն էր:

դու էլ հո չասիր բռատ… Վազգենին սպանեցին որ երկիրը ձեռներն առնեն ու թալանեն… ինչ ֆենոմեն… Սերժին ու Ռոբին սարքիր գաղափարական մարտիկ, չէ մի չէ "պրոլետարիի ումստվենօվօ տրուդա"

… ապեր աշխարհում բոլոր ղեկավարների ու քաղքական գործիչների վրա էլ մի կեղտ կարելի ա գտնել… սաղս էլ մի աիբ ունենք

Բիձա
28.11.2009, 17:34
Բիձ ջան, հիմա որ ասեմ, պիտի ասես: Բայց ախր դասական իմաստով քո գրառումը դեմագոգիա է: Որտև դու մեղադրում ես մի կողմին Վազգենի մասին բացասականը չասելու մեջ, նրան հերոսացնելու համար, իսկ դու ինքդ դրականը լրիվ անտեսում ես ու կենտրոնանում մենակ բացասականի վրա, քիչ մըն ալ գույները ճոխացնում ես:
Քո կարծիքով դա՞ ա քննարկումը:
Քո կարծիքով քննարկում նշանակում ա թքել ու մրե՞լ:
Իհարկե նկատել եմ, որ դա քո ոճն ա: Տպավորություն ա, որ քո գործը անխտիր բոլորից մենակ վատը խոսելն ա, անընդհատ մենակ մեղադրելն ա, վատաբանելն ա: Բայց միթե՞ դա քննարկում կարելի է կոչել, թե քննարկման բոլոր ճանապարհները փակող ուղի:
Վազգենը հերոս է եղել, ու դա ոչ մեկը բարոյական իրավունք չունի ուրանալու: Իրա ներդրդումը էս պետության ու մասնավորապես բանակի կայացման գործում ահռելի ա եղել: Ես չեմ ասում, ինքը չլիներ, չէր լինի: Ասում եմ, որ ինքն ահռելի բան ա արել: Միաժամանկ լիքը վատ բաներ ա արել, նույն քո ասած ընտրական համակարգի հետ խաղերը, իրա ոչ այնքան ճկուն ուղեղով քաղաքական դաշտ մտնելն ու ամեն ինչը հարամելը և այլն: Բայց սրանցից միայն որևէ մեկի վրա կենտրոնանալը ընդամենը ամեն տեսակի քննարկումները վիժեցնելու ուղղված (մտածված կամ ակամա) քայլեր են: Հետևաբար մի բողոքի քննարկման բացակայությունից, քանի որ ինքդ էլ դրա նպաստողներից ես:
Բանակի կայացումը իր ներդրումը չի, հարցրու բոլոր մասնակիցներին-կտեսնես, կհամոզվես էդ մեծ բլեֆի մեջ: : Այլ ահռելի ներդրումներից գոնե մի երկուսը կարող ես թվարկել, որ տեսնենք ու հասկանանք, թե իմ ու քո տեսողության տարբերությունն ինչում է՞

Բիձա
28.11.2009, 17:42
դու էլ հո չասիր բռատ… Վազգենին սպանեցին որ երկիրը ձեռներն առնեն ու թալանեն… ինչ ֆենոմեն… Սերժին ու Ռոբին սարքիր գաղափարական մարտիկ, չէ մի չէ "պրոլետարիի ումստվենօվօ տրուդա"

… ապեր աշխարհում բոլոր ղեկավարների ու քաղքական գործիչների վրա էլ մի կեղտ կարելի ա գտնել… սաղս էլ մի աիբ ունենք
Ասի, բռատ:
Դու էդ ժամանակներում Հայաստանում էիր՞:
Վազգենին սպանեց Նաիրին-օգտվեց Ռոբը-իրականում կայֆավատ արեց դոդը:
Կարող եմ այս աբսուրդային շղթան երկար շարունակել:
Երբ ես վերջին անգամ եղել Հայաստանում՞:
Որ լինես ու նայես դոդի սարի գլխին սարքած ամրոց-դղյակին, կհասկանաս, որ էդ երկիրը տրամբանությամբ չի շարժվել, Ամեն ոք արել է այն ինչ հարմար ու հնարավոր է համարել:
Հիմա էլ նույնն է: Ամեն ինչ անկապ է: Ցանկացած գեղի դեգեներատ էլ, եթե համառ եղավ, կարող իր ուզածն անել-օրինակ տունը բերել կառուցել հրապարակի մեջտեղը ու վերջ, բան ասող չի լինի: Անտերություն է:
Ղեկավարի մասին եղած կեղտի մասին չի խոսքը, ղեկավարի փուչ ու փուչիկ լինելու մասին է:

Chuk
29.11.2009, 00:59
Բանակի կայացումը իր ներդրումը չի, հարցրու բոլոր մասնակիցներին-կտեսնես, կհամոզվես էդ մեծ բլեֆի մեջ: : Այլ ահռելի ներդրումներից գոնե մի երկուսը կարող ես թվարկել, որ տեսնենք ու հասկանանք, թե իմ ու քո տեսողության տարբերությունն ինչում է՞

Բիձ ջան, պատահմամբ նենց ա ստացվել, որ լավատեղյակ եմ, որ բանակի կայացման գործում իր ներդրումն ահռելի ա, թեև էն միֆը, որ ինքն ա ստեղծել, ու որոշակի շրջանակում կա, իրականությանը չի համապատասխանում: Էնպես որ բլեֆ դու ես անում, արի տեղերով իրար չխառնենք ;)

Ես հասկանում մարդկային քո տիպի հոգեբանությունը՝ ինչ-որ դուր չի գալիս լրիվ սևացնել: Բայց տենց չի կարելի: Դա նույնքան անթույլատրելի ու տգեղ ա, ինչքան սրբացնելը: Ու հենց քո նմաններն են հարկադրում մեզ (իմ նմաններին) ոչ թե ամբողջական ու իրական պատկեր ներկայացնել, թե լավը, թե վատը, այլ միայն լավից խոսել, ձեր նմանների չարախոսությանը հակակշիռ ստեղծելու համար, չնայած ասեմ, շատ սխալ ենք անում:

Chuk
29.11.2009, 01:03
Որ լինես ու նայես դոդի սարի գլխին սարքած ամրոց-դղյակին, կհասկանաս, որ էդ երկիրը տրամբանությամբ չի շարժվել, Ամեն ոք արել է այն ինչ հարմար ու հնարավոր է համարել:
Ես կողմնակից եմ իրերն իրենց անունով կոչել, ոչ թե «ամրոց-դղյակ» այլ «դոդավանք» :oy

Mephistopheles
29.11.2009, 01:05

լավ է ընգեր… Նայիրին ինքնագլուխ չի արել… լավ էլ Ռոբը ինստրուկտաժ ա արել… թե չէ ինչ… Նայիրին մտավ սաղին գյուլլեց Ռոբն էլ եկավ համոզեց որ հանձնվի՞… լրիվ համոզիչ ա … համոզեցիր… ու Դոդն էլ օգտվել ա՞

Ապեր իսկ չես կարծում որ կարող ա սենց ա եղել… Ռոբը Սերժի հետ ու իրանց հավատարիմ թայֆով որոնք մեղքերի մի հսկա գռուզ ունեն վրեքները, կազմակերպեցին էս ամեն ինչը, որովհետև սգում էին որ խաղից դուրս են մնում… Մեղրիի հարցն էլ պռախոդ տվին որ դրսից ճնշում չգա… իսկ Դոդին էդքան կրեդիտ մի տուր ապեր… Դոդի թաշախները իշխանությունների ձեռքին են ու լավ էլ "ապահով" որ պետք եղած վախտը մի հատ լավ սեղմեն իրա սարի տունը գազանանոցի ու եկեղեցու հետ կտրաքեն… չկասկածես… դու նայի էսօր, ընգեր… Դոդի ձեռե պրակտիկորեն ոչ մի լեգալ լծակ չկա… քաղաքապետարանի ընտրութոյւններին էլ "Փատտին ու պասլատ արին"… ԼՏՊ-ի չափ ձեն հավաքեց… ունեցած չունեցած մի հաշիվ ա… էս ա՞ Դոդի կայֆավատը

ապեր էս երգիրը տեր ունի ու դրա տերը հաստատ ժողովուրդը չի սա մի խումբ մարդկանց անձնական սեփականությունն ա … ու քեզ թող չփվա թե մի քիչ զոռբա եղար կարաս մի բան անես… ռետինով կջնջեն

Kuk
29.11.2009, 01:22

Ո՞վ ասեց, որ սպանի: Ինչի՞ համար ասեց, որ սպանի: Օգտվելու համար չէ՞, կայֆավատ անելու համար չէ՞: Այսինքն ով սպանեց Վազգենի՞ն: Մի հատ նորից ասա, Բիձա ջան: Թե՞ դու սպանել ասելով նկատի ունես կոնկրետ կրակելը:
Եթե Նաիրին ինքնագլուխ գործած լիներ, իրան գնդակահարած կլինեին վաղուց:

Բիձա
29.11.2009, 07:54
Բիձ ջան, պատահմամբ նենց ա ստացվել, որ լավատեղյակ եմ, որ բանակի կայացման գործում իր ներդրումն ահռելի ա, թեև էն միֆը, որ ինքն ա ստեղծել, ու որոշակի շրջանակում կա, իրականությանը չի համապատասխանում: Էնպես որ բլեֆ դու ես անում, արի տեղերով իրար չխառնենք ;)

Ես հասկանում մարդկային քո տիպի հոգեբանությունը՝ ինչ-որ դուր չի գալիս լրիվ սևացնել: Բայց տենց չի կարելի: Դա նույնքան անթույլատրելի ու տգեղ ա, ինչքան սրբացնելը: Ու հենց քո նմաններն են հարկադրում մեզ (իմ նմաններին) ոչ թե ամբողջական ու իրական պատկեր ներկայացնել, թե լավը, թե վատը, այլ միայն լավից խոսել, ձեր նմանների չարախոսությանը հակակշիռ ստեղծելու համար, չնայած ասեմ, շատ սխալ ենք անում:
Արդեն սովորել եմ քո ոճին: -Ես քեզանից քո իմացած փաստերի մասին են հարցնում, իսկ դու կոպտորեն իմ անձն ես քննարկում քո ֆանտազիային զոռ տված, առանց նույնիսկ մի հարցի պատասխանելու: Հասկացել եմ որ ոչինչի մասին էլ անձնական ինֆորմացիա չունես-կողմնորոշվում ես ըստ "արժանահավատ" անձանց "մեծ" կարծիքի:
Իմ "չարախոսության" դեմ կոնտրպրոպագանդայի փոխարեն մի անգամ քո երազած "ճիշտն" արա, "իրական պատկերը" ներկայացրու, որ ես ու իմ պեսները պապանձվենք: Ինչն է խանգարում՞ :
Ասա, տեսնենք ճիշտդ որն է՞:

Բիձա
29.11.2009, 07:59
Ես կողմնակից եմ իրերն իրենց անունով կոչել, ոչ թե «ամրոց-դղյակ» այլ «դոդավանք» :oy

Սա է հենց մեր տեսողության տարբերություններից մեկը: -Դու ամրոցը չես տեսնում, վանքն ես տեսում:
Ժամանակին էլ ՀՀՇ-ն էր տրեխավորնորով հռճվում ու իրեն շրջապատում, մտածելով որ դրանք անշառ կթու անասուններ են: Նույն մտածելակերպն է հիմա նաև դոդի հանդեպ:

Բիձա
29.11.2009, 08:04
լավ է ընգեր… Նայիրին ինքնագլուխ չի արել… լավ էլ Ռոբը ինստրուկտաժ ա արել… թե չէ ինչ… Նայիրին մտավ սաղին գյուլլեց Ռոբն էլ եկավ համոզեց որ հանձնվի՞… լրիվ համոզիչ ա … համոզեցիր… ու Դոդն էլ օգտվել ա՞

Ապեր իսկ չես կարծում որ կարող ա սենց ա եղել… Ռոբը Սերժի հետ ու իրանց հավատարիմ թայֆով որոնք մեղքերի մի հսկա գռուզ ունեն վրեքները, կազմակերպեցին էս ամեն ինչը, որովհետև սգում էին որ խաղից դուրս են մնում… Մեղրիի հարցն էլ պռախոդ տվին որ դրսից ճնշում չգա… իսկ Դոդին էդքան կրեդիտ մի տուր ապեր… Դոդի թաշախները իշխանությունների ձեռքին են ու լավ էլ "ապահով" որ պետք եղած վախտը մի հատ լավ սեղմեն իրա սարի տունը գազանանոցի ու եկեղեցու հետ կտրաքեն… չկասկածես… դու նայի էսօր, ընգեր… Դոդի ձեռե պրակտիկորեն ոչ մի լեգալ լծակ չկա… քաղաքապետարանի ընտրութոյւններին էլ "Փատտին ու պասլատ արին"… ԼՏՊ-ի չափ ձեն հավաքեց… ունեցած չունեցած մի հաշիվ ա… էս ա՞ Դոդի կայֆավատը

ապեր էս երգիրը տեր ունի ու դրա տերը հաստատ ժողովուրդը չի սա մի խումբ մարդկանց անձնական սեփականությունն ա … ու քեզ թող չփվա թե մի քիչ զոռբա եղար կարաս մի բան անես… ռետինով կջնջեն
Ես քեզ հարցրել էի, դու ղարաբաղյան պատերազմի սրացման ու հետագա տարիներին Հայաստանում ես եղել՞: Պատասխան չստացա: Ենթադրում եմ, որ չես եղել:
Մեֆ ջան, փաստորեն դու արդեն 18 տարի է տեսականորեն ես քննարկում հայաստանը: Մի հատ ետ գնա, գոնե մի շաբաթ նայի, հետո կխեսենք:
Մի տարի առաջ ես էլ էի կարծում, թե դոդը ռոբի թաշկինակն է: Գնա, կտեսնես, որ էդպես չէ- ամբողջ երկիրն է թաշկինակ ու արդեն թաշկինակի տեր գոյություն չունի-անարխիա է:

Բիձա
29.11.2009, 08:18
Ո՞վ ասեց, որ սպանի: Ինչի՞ համար ասեց, որ սպանի: Օգտվելու համար չէ՞, կայֆավատ անելու համար չէ՞: Այսինքն ով սպանեց Վազգենի՞ն: Մի հատ նորից ասա, Բիձա ջան: Թե՞ դու սպանել ասելով նկատի ունես կոնկրետ կրակելը:
Եթե Նաիրին ինքնագլուխ գործած լիներ, իրան գնդակահարած կլինեին վաղուց:
Ոչ մեկն էլ չասեց: Նաիրին գնաց -սպանեց:
Հնարավոր է, որ իմանալով նրա մտադրության մասին դեմը չառան, նույնիսկ օգնեցին էլ, բայց դրանից երևույթը գլխի վրա շուռ չի գալիս- թե Նաիրին ապուշ-զոմբիի մեկն էր, քնած- հիպնոզի տակ տարան մտցրին դահլիճ, կրակել տվեցին:
Սպանել է Նաիրին, գիտակցաբար, սառնասիրտ, ամեն ինչ հասկանալով:
Եզրակացությունդ է "հնարամիտ"- եթե պատվիրած չլինեին, կգնդակահարեին: Ուրեմն էդ մարդիկ հայաստանը դարձրել են պաշտոնական կոնցլագեր ու աշխարհից չեն վախենում, նրա հնարավոր- հետմահու ինչ որ շանտաժներից են վախենում՞: Կամ էնքան թասիբով են, որ տղամարդավարի Նաիրիին կյանք են խնայում՞:
Իսկ քեզ հարց տվել ես, թե եթե պայմանավորված էր, ապա գոնե մեկ բջիջ ուղեղ ունեցողը -ժողովրդին կկանչեր թե եկեք, ժողովուրդ, ես գործն արել եմ, տեր կանգնեք իշխանությանը՞:
Կուկ, հոկտեմբերի 27-ը լուրջ վրեժ էր: Մենք այն սարքեցինք ֆարս::ok

Mephistopheles
29.11.2009, 10:29
Ես քեզ հարցրել էի, դու ղարաբաղյան պատերազմի սրացման ու հետագա տարիներին Հայաստանում ես եղել՞: Պատասխան չստացա: Ենթադրում եմ, որ չես եղել:
Մեֆ ջան, փաստորեն դու արդեն 18 տարի է տեսականորեն ես քննարկում հայաստանը: Մի հատ ետ գնա, գոնե մի շաբաթ նայի, հետո կխեսենք:
Մի տարի առաջ ես էլ էի կարծում, թե դոդը ռոբի թաշկինակն է: Գնա, կտեսնես, որ էդպես չէ- ամբողջ երկիրն է թաշկինակ ու արդեն թաշկինակի տեր գոյություն չունի-անարխիա է:

Վերջին անգամ 98-ին եմ եղել… հիմա չեմ ուզում վիճել ու ավելի շուտ ապագան ա ցույց տալու… ին կարծիքով Հայաստանում էսօր իշխող կրիմինալի ամենաթողություն ա… իսկ սա անարխիայից տարբեր ա…իշխանությունը գնալով ավելի ա կոնսոլիդացվում… սա անարխիա նշան չի

ministr
29.11.2009, 13:03
Ոչ մեկն էլ չասեց: Նաիրին գնաց -սպանեց:
Հնարավոր է, որ իմանալով նրա մտադրության մասին դեմը չառան, նույնիսկ օգնեցին էլ, բայց դրանից երևույթը գլխի վրա շուռ չի գալիս- թե Նաիրին ապուշ-զոմբիի մեկն էր, քնած- հիպնոզի տակ տարան մտցրին դահլիճ, կրակել տվեցին:
Սպանել է Նաիրին, գիտակցաբար, սառնասիրտ, ամեն ինչ հասկանալով:
Եզրակացությունդ է "հնարամիտ"- եթե պատվիրած չլինեին, կգնդակահարեին: Ուրեմն էդ մարդիկ հայաստանը դարձրել են պաշտոնական կոնցլագեր ու աշխարհից չեն վախենում, նրա հնարավոր- հետմահու ինչ որ շանտաժներից են վախենում՞: Կամ էնքան թասիբով են, որ տղամարդավարի Նաիրիին կյանք են խնայում՞:
Իսկ քեզ հարց տվել ես, թե եթե պայմանավորված էր, ապա գոնե մեկ բջիջ ուղեղ ունեցողը -ժողովրդին կկանչեր թե եկեք, ժողովուրդ, ես գործն արել եմ, տեր կանգնեք իշխանությանը՞:
Կուկ, հոկտեմբերի 27-ը լուրջ վրեժ էր: Մենք այն սարքեցինք ֆարս::ok

Յա... մի քիչա մնացել էդ իրոք միաբջիջին հերոսացնես...

ministr
29.11.2009, 13:07
Բանակի կայացումը իր ներդրումը չի, հարցրու բոլոր մասնակիցներին-կտեսնես, կհամոզվես էդ մեծ բլեֆի մեջ: : Այլ ահռելի ներդրումներից գոնե մի երկուսը կարող ես թվարկել, որ տեսնենք ու հասկանանք, թե իմ ու քո տեսողության տարբերությունն ինչում է՞

Բա չլնի թե Վազգեն Մանուկյաննա բանակ սարքել? Բանականման մի բան, որին Վազգենը անմասն էր (իմ իմանալով), դա ՀԱԲ կոչեցյալն էր, որն էլ արմատախիլ արվեց ճիշտ ժամանակին:

Kuk
29.11.2009, 13:39
Ոչ մեկն էլ չասեց: Նաիրին գնաց -սպանեց:
Հնարավոր է, որ իմանալով նրա մտադրության մասին դեմը չառան, նույնիսկ օգնեցին էլ, բայց դրանից երևույթը գլխի վրա շուռ չի գալիս- թե Նաիրին ապուշ-զոմբիի մեկն էր, քնած- հիպնոզի տակ տարան մտցրին դահլիճ, կրակել տվեցին:
Սպանել է Նաիրին, գիտակցաբար, սառնասիրտ, ամեն ինչ հասկանալով:
Եզրակացությունդ է "հնարամիտ"- եթե պատվիրած չլինեին, կգնդակահարեին: Ուրեմն էդ մարդիկ հայաստանը դարձրել են պաշտոնական կոնցլագեր ու աշխարհից չեն վախենում, նրա հնարավոր- հետմահու ինչ որ շանտաժներից են վախենում՞: Կամ էնքան թասիբով են, որ տղամարդավարի Նաիրիին կյանք են խնայում՞:
Իսկ քեզ հարց տվել ես, թե եթե պայմանավորված էր, ապա գոնե մեկ բջիջ ուղեղ ունեցողը -ժողովրդին կկանչեր թե եկեք, ժողովուրդ, ես գործն արել եմ, տեր կանգնեք իշխանությանը՞:
Կուկ, հոկտեմբերի 27-ը լուրջ վրեժ էր: Մենք այն սարքեցինք ֆարս::ok

Բիձ, անկեղծ ասած, քո կողմից մեծ ատելություն եմ տեսնում հենց մեկը Վազգեն Սարգսյանի նկատմամբ, ինչն էլ քեզ խանգարում ա օբյեկտիվ լինել: Ես քեզ հետ համաձայն եմ, որ Վազգենը սրիկա էր, հաբռգած էր ու տականք, էդ ինձ մի ասա: Ու քո կարծիքով քոչարյանը էնքան՝ քո բառով ասած՝ պլոճիկով տղա էր, որ գնաց ավտոմատների դեմը կանգնե՞ց: Ու էդ նեղ մոմենտին, որ ԱԺ-ում սպանդ էր տեղի ունեցել, ազգի «ընտրյալները» գնդակահարվել էին անասունների նման անպաշտպան, քոչը անթրաշ էկրաններին չէր ուզում երևալ, էդ նեղ մոմենտին ուղեղը էդքան աբառոտ էր անում, որ ինքը նախագեն ա, ինքը անթրաշ չպտի եթեր դուրս գա: Կամ էդքան զենք ո՞նց են ԱԺ մտցրել, դու էլ ե՞ս հավատում էն, որ կամեռայի փոխարեն ավտոմատներ են մտցրել, ոչ ոք չի իմացել, մարդու ծիծաղ ա գալիս: Սերժին պետքա վաղուց վառած լինեին, հենց մենակ դրա համար:

Elmo
29.11.2009, 13:55
Ոչ մեկն էլ չասեց: Նաիրին գնաց -սպանեց:
Հնարավոր է, որ իմանալով նրա մտադրության մասին դեմը չառան, նույնիսկ օգնեցին էլ, բայց դրանից երևույթը գլխի վրա շուռ չի գալիս- թե Նաիրին ապուշ-զոմբիի մեկն էր, քնած- հիպնոզի տակ տարան մտցրին դահլիճ, կրակել տվեցին:
Սպանել է Նաիրին, գիտակցաբար, սառնասիրտ, ամեն ինչ հասկանալով:
Եզրակացությունդ է "հնարամիտ"- եթե պատվիրած չլինեին, կգնդակահարեին: Ուրեմն էդ մարդիկ հայաստանը դարձրել են պաշտոնական կոնցլագեր ու աշխարհից չեն վախենում, նրա հնարավոր- հետմահու ինչ որ շանտաժներից են վախենում՞: Կամ էնքան թասիբով են, որ տղամարդավարի Նաիրիին կյանք են խնայում՞:
Իսկ քեզ հարց տվել ես, թե եթե պայմանավորված էր, ապա գոնե մեկ բջիջ ուղեղ ունեցողը -ժողովրդին կկանչեր թե եկեք, ժողովուրդ, ես գործն արել եմ, տեր կանգնեք իշխանությանը՞:
Կուկ, հոկտեմբերի 27-ը լուրջ վրեժ էր: Մենք այն սարքեցինք ֆարս::ok

Ուհու:
Էս պատմության վրա լիքը լեգենդներ հյուսեցին, բայց իրականում քո ասածի պես էլ եղավ: Կամ գոնե մոտավորապես քո ասածի պես:
Մի ուռուգլուխ վերժխնդիր էր ուզում լիներ, ու իրան ոչ ոք չխանգարեց դա անել: ԱԺ զենք մտցնելն էլ եսիմ ինչ դժվար չէր ու քանակությունն էլ էդքան էական չէր: Մանավանդ, եթե վերնախավում ինչ-որ մեկի, կամ մի քանիսի սրտով էր կատարվելիքը: Պարզապես պետք է դրանից հետո լուրջ հետաքննություն անցկացնեին ու պարզեին, թե ու՞մ աչքակապության արդյունքում դա տեղի ունեցավ: Կամ ո՞վ էր թաքուն ուրախացել ու թույլ տվել, որ դա կատարվեր: Քրեական օրենսգրքով հանցագործություն է կոչվում գործողությունը կամ անգործությունը որի արդյունքում մեկ այլ անձի սեփականությանը, առողջությանը և կյանքին վնաս է հասցվել: Ո՞վ էր անգործությամբ աջակցել Նաիրի Հունանյանին: Դա չպարզվեց: Ասենք էդ պահին ազգային անվտանգության ամբողջ ղեկավարությանը պետք էր ցցին հանել, բայց իմ հիշելով բացի կատարողներից, ոչ մեկին ոչինչ չարեցին:

Kuk
29.11.2009, 15:10

Վազգ, էդ ինչ-որ մեկին ապտակել չի է, որ ինչ որ մեկը թաքուն ուրախանար դրա համար, էդ պետության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն ա, ու ում անգործության հետևանքով որ կատարվել ա, հանցակից ա: Լավ ա դու ես մեջբերում արել քրեական օրենսգրքից: Ու եկեք էնքան միամիտ չլինենք, որ ասենք՝ գիտեին, բայց ձև տվեցին թե չգիտեն, որ դա լինի, որտև դա իրենց էլ էր ձեռնտու: Ճիշտ ա, էս դեպքում ևս իրանք մեղավոր են, բայց մեկա՝ տենց չէր կարա լիներ: Դա մշակված, կազմակերպված հացագործություն էր, որն ուներ իր հրամանատարը, ու էդ հրամանատարը Նաիրին չէր, Նաիրին էդքան չկար, որ տենց բան ձեռնարկեր ու գլուխ բերեր: Զարմանում եմ, լա՛վ, մենք էսքան միամիտ ե՞նք:
Բիձա ջան, կյանք աբրած մարդ ես, դու սա համարում ես պատահականությո՞ւն, դու կարծում ես, որ դա սովորական վրեժ է՞ր: Կներես, բայց նենց տպավորություն ա, որ ԱԺ-ում Նաիրի գոռգռացած կտերը տեղ են հասել, որ ասում էր՝ «ծծեցիք էս ժողովրդի արյունը»: Մի խոսքով՝ պետության դեմ կատարված նման հանցագործությունը սովորական վրեժ որակելն աբսուրդ ա:

Mephistopheles
29.11.2009, 15:50

չէ ապեր, չէ… սենց բաներն ուռոգյոխները չեն անում… եթե էսօր էդ հանցագործությունը մինչև վերջ քննված ու բացահայտված լիներ ու նրա մասնակիցներն էլ էսօր իրանց ադինոչնի կամերաներում քեֆ չանեին, Քոչարյանն էլ հետո հրաժարական տար, Սերժին էլ պատասխանատվության կանչեին կառավարության անվտանգությունը չապահովելու համար… ես քո հետ կհամաձայնվեի… բայց քանի էս բաները չեն եղել ես ուրիշ բան չեմ կարող մտածել… Մարտի 1-ն էլ նույնը

Mephistopheles
29.11.2009, 15:53
Վազգ, էդ ինչ-որ մեկին ապտակել չի է, որ ինչ որ մեկը թաքուն ուրախանար դրա համար, էդ պետության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն ա, ու ում անգործության հետևանքով որ կատարվել ա, հանցակից ա: Լավ ա դու ես մեջբերում արել քրեական օրենսգրքից: Ու եկեք էնքան միամիտ չլինենք, որ ասենք՝ գիտեին, բայց ձև տվեցին թե չգիտեն, որ դա լինի, որտև դա իրենց էլ էր ձեռնտու: Ճիշտ ա, էս դեպքում ևս իրանք մեղավոր են, բայց մեկա՝ տենց չէր կարա լիներ: Դա մշակված, կազմակերպված հացագործություն էր, որն ուներ իր հրամանատարը, ու էդ հրամանատարը Նաիրին չէր, Նաիրին էդքան չկար, որ տենց բան ձեռնարկեր ու գլուխ բերեր: Զարմանում եմ, լա՛վ, մենք էսքան միամիտ ե՞նք:
Բիձա ջան, կյանք աբրած մարդ ես, դու սա համարում ես պատահականությո՞ւն, դու կարծում ես, որ դա սովորական վրեժ է՞ր: Կներես, բայց նենց տպավորություն ա, որ ԱԺ-ում Նաիրի գոռգռացած կտերը տեղ են հասել, որ ասում էր՝ «ծծեցիք էս ժողովրդի արյունը»: Մի խոսքով՝ պետության դեմ կատարված նման հանցագործությունը սովորական վրեժ որակելն աբսուրդ ա:

ու պռի տոմ հետո էլ հանձնվում են քոչին որն էլ խոստանում ա արդար դատավարություն… էս ոնց կարա սուտ լինի…

Elmo
29.11.2009, 15:59
Դա մշակված, կազմակերպված հացագործություն էր, որն ուներ իր հրամանատարը, ու էդ հրամանատարը Նաիրին չէր, Նաիրին էդքան չկար, որ տենց բան ձեռնարկեր ու գլուխ բերեր: Զարմանում եմ, լա՛վ, մենք էսքան միամիտ ե՞նք:

Հա բա մշակված էր: Բայց Նաիրին էլ զակազ չէր կատարում, ինքն էլ ազգայինամոլ սրիկա էր, որը ոչ մի բանի առաջ կանգ չէր առնի: Ինքը մի պահ անգամ եթե մտածեր, որ ուրիշի զակազ ա կատարում, չէր անի: Ամեն ինչ էնքան հաշվարկած են մշակել, որ Նաիրին ինքն էլ ոչինչ չկասկածի: Ինքը ցանկացել ա, իրան ուղորդել ու աննկատ օգնել են:

Mephistopheles
29.11.2009, 16:07

բայց ինչի՞ տենց հեշտ Ռոբին հանձնվեց… ֆանատները մինչև վերջ են գնում… նրանց մոտ գործարք չի լինում

… լավ էլ իմացել ա…ու իմացել ա թե հետո էլ ոնց ա լինելու

Elmo
29.11.2009, 16:21
բայց ինչի՞ տենց հեշտ Ռոբին հանձնվեց… ֆանատները մինչև վերջ են գնում… նրանց մոտ գործարք չի լինում

… լավ էլ իմացել ա…ու իմացել ա թե հետո էլ ոնց ա լինելու

Կարող ա անելուց հետո ա զգացել, որ իրան օգտագործեցին, որովհետև լրիվ ուրիշ ախորժակներ ուներ եթերի ժամանակ: Երբ զգաց, որ իրա արածը ոչ մի իշխանափոխության սկիզբ չէր ու ոչինչ չփոխվեց, արդեն ուրիշ ձև սկսեց իրեն պահել: Հետո նույնիսկ իրեն մեղավոր էլ էր զգում Կարեն Դեմիրճյանին ու մնացածին սպանելու համար: Միակ բանը, որի համար չէր փոշմանել, դա Վազգենի սպանությունն էր:

Չգիտեմ, համենայն դեպս էս պատմության մեջ ահագին բան կա, որը թեկուզ հեռակա, չգիտենք: Բոլոր ասեկոսները, որոնք ժողովրդի մեջ տարածում են գտել, իրականությունից շատ են հեռու: Էս պատմության մեջ Քոչարյանն էլ ա փոքր մարդ, Սերժն էլ: Ահագին դեմքեր կան, որոնց մասին ոչ էլ լսել ենք:

Վիշապ
29.11.2009, 16:27
…Էս պատմության մեջ Քոչարյանն էլ ա փոքր մարդ, Սերժն էլ: Ահագին դեմքեր կան, որոնց մասին ոչ էլ լսել ենք:
Սա գաղտնի դիսերտացիայի նյութ է՝ «ԿԳԲ–ի ազդեցությունը հետսովետական երկրների կառավարման ինստիտուտների ձևավորման ու նրանց քաղաքական ուղղորդվածության վրա»։:secret

Chuk
29.11.2009, 17:34
Արդեն սովորել եմ քո ոճին: -Ես քեզանից քո իմացած փաստերի մասին են հարցնում, իսկ դու կոպտորեն իմ անձն ես քննարկում քո ֆանտազիային զոռ տված, առանց նույնիսկ մի հարցի պատասխանելու: Հասկացել եմ որ ոչինչի մասին էլ անձնական ինֆորմացիա չունես-կողմնորոշվում ես ըստ "արժանահավատ" անձանց "մեծ" կարծիքի:
Իմ "չարախոսության" դեմ կոնտրպրոպագանդայի փոխարեն մի անգամ քո երազած "ճիշտն" արա, "իրական պատկերը" ներկայացրու, որ ես ու իմ պեսները պապանձվենք: Ինչն է խանգարում՞ :
Ասա, տեսնենք ճիշտդ որն է՞:
Բիձ, իսկ քո կարծիքով ի՞նչ պետք ա անեմ, եթե դու հղում ես կատարում անանուն «ոլորտի մասնագետներին», որպես ապացույց, թե իբր Վազգեն Սարգսյանը բանակաշինության հարցում բան չի արել, երբ հանրահայտ փաստ է, որ ինքն է կանգնած եղել դրա ակունքներում, որի համար թեկուզ հիշենք, որ 1990-ի հուլիսին ինքը գերագույն խորհրդում ստեղծեց աշխատանքային խումբ, որը պիտի մշակեր պաշտպանության ու անվտանգության խնդիրների իրականացման հայեցակարգ, էդ խումբը ընդամենը 5 օրվա մեջ (հուլիսի 25-30) կարողացավ ստեղծել համապատասխան փաստաթղթերի փաթեթն ու ներկայացնել նախարարների խորհդրին, որն արդեն օգոստոսի 6-ին հաստատվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, ՎԱզգենն ընտրվեց հանձնաժողովի նախագահ, արդեն սեպտեմբերի 2-ին ստեղծվեց «Հատուկ գնդի» կազմավորման հիմնադիր խումբը, որի ինքն էր ղեկավարում ու էսպես շարունակ թվագրություն կարող եմ ներկայացնել, անգամ: Իսկ Հատուկ Գունդը, հիշեցնեմ, մեր բանակի սկիզբն էր: Հիմա դու ես ամեն ինչը նենց հավեսով շրջանցում ու չարախոսում ես:

Որ քո չարախոսության մակարդակը պատկերացնենք, օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ Նիկոլի մասին էիր գրել, ու նրա մարդկային տիպը բնորոշելու համար գրել էիր, որ դու հոդվածներ ես ուղարկել իրենց թերթին, իսկ քեզ իսկի չեն պատասխանել: Դրանով ուզել էիր ցույց տայիր, որ իբր Նիկոլը համարում ա, որ իրան «պալոժ չի» խոսել սովորական ժողովրդի հետ, պատասխանել, էդ էն դեպքում, որ հրաշալի հայտնի ա Նիկոլի միշտ ժողովրդի կողքին ու նրա մեջ լինելու, բոլորին հավասար դիտարկելու, անկեղծ ու պարզ խոսելու բնավորությունը: Ու դու դա գրել էիր, մոռանալով նշել մի պարզագույն բան, որ Հայկական Ժամանակ թերթը մշտապես հայտարարում է, բոլոր համարներում էլ գրում, որ խմբագրություն ներկայացված նյութերը ՉԵՆ ԳՐԱԽՈՍՎՈՒՄ ու ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ: Վերին արտի ցորե՞ն էիր, որ քեզ պիտի անպայման պատասխանեին:

Սա է հենց մեր տեսողության տարբերություններից մեկը: -Դու ամրոցը չես տեսնում, վանքն ես տեսում:
Ժամանակին էլ ՀՀՇ-ն էր տրեխավորնորով հռճվում ու իրեն շրջապատում, մտածելով որ դրանք անշառ կթու անասուններ են: Նույն մտածելակերպն է հիմա նաև դոդի հանդեպ:
Զուտ տեղեկության կարգով հայտնեմ, որ իմ ասածը կատակ էր, հումոր էր, անեկդոտատիպ մի բան, հետևաբար ուղղակի ծիծաղեցի պատասխանդ կարդալուց ;)

Բիձա
29.11.2009, 18:12
Բիձ, իսկ քո կարծիքով ի՞նչ պետք ա անեմ, եթե դու հղում ես կատարում անանուն «ոլորտի մասնագետներին», որպես ապացույց, թե իբր Վազգեն Սարգսյանը բանակաշինության հարցում բան չի արել, երբ հանրահայտ փաստ է, որ ինքն է կանգնած եղել դրա ակունքներում, որի համար թեկուզ հիշենք, որ 1990-ի հուլիսին ինքը գերագույն խորհրդում ստեղծեց աշխատանքային խումբ, որը պիտի մշակեր պաշտպանության ու անվտանգության խնդիրների իրականացման հայեցակարգ, էդ խումբը ընդամենը 5 օրվա մեջ (հուլիսի 25-30) կարողացավ ստեղծել համապատասխան փաստաթղթերի փաթեթն ու ներկայացնել նախարարների խորհդրին, որն արդեն օգոստոսի 6-ին հաստատվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, ՎԱզգենն ընտրվեց հանձնաժողովի նախագահ, արդեն սեպտեմբերի 2-ին ստեղծվեց «Հատուկ գնդի» կազմավորման հիմնադիր խումբը, որի ինքն էր ղեկավարում ու էսպես շարունակ թվագրություն կարող եմ ներկայացնել, անգամ: Իսկ Հատուկ Գունդը, հիշեցնեմ, մեր բանակի սկիզբն էր: Հիմա դու ես ամեն ինչը նենց հավեսով շրջանցում ու չարախոսում ես:

Որ քո չարախոսության մակարդակը պատկերացնենք, օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ Նիկոլի մասին էիր գրել, ու նրա մարդկային տիպը բնորոշելու համար գրել էիր, որ դու հոդվածներ ես ուղարկել իրենց թերթին, իսկ քեզ իսկի չեն պատասխանել: Դրանով ուզել էիր ցույց տայիր, որ իբր Նիկոլը համարում ա, որ իրան «պալոժ չի» խոսել սովորական ժողովրդի հետ, պատասխանել, էդ էն դեպքում, որ հրաշալի հայտնի ա Նիկոլի միշտ ժողովրդի կողքին ու նրա մեջ լինելու, բոլորին հավասար դիտարկելու, անկեղծ ու պարզ խոսելու բնավորությունը: Ու դու դա գրել էիր, մոռանալով նշել մի պարզագույն բան, որ Հայկական Ժամանակ թերթը մշտապես հայտարարում է, բոլոր համարներում էլ գրում, որ խմբագրություն ներկայացված նյութերը ՉԵՆ ԳՐԱԽՈՍՎՈՒՄ ու ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ: Վերին արտի ցորե՞ն էիր, որ քեզ պիտի անպայման պատասխանեին:

Զուտ տեղեկության կարգով հայտնեմ, որ իմ ասածը կատակ էր, հումոր էր, անեկդոտատիպ մի բան, հետևաբար ուղղակի ծիծաղեցի պատասխանդ կարդալուց ;)
Ուրեմն ես իմ տեսածին չհավատամ- քո ՀՀՇ-ական պաշտոնական պատմության լոլոներին հավատամ՞ :
Վազգենին իր "ակտիվության" առաջին օրերից գիտեմ, Սադարակի մարտերից սկսած: Վազգենը ոչ թե կռվողն ու կազմակերպողն էր, այլ ՀՀՇ- վազվզողը, որով և աստիճանաբար տեղավորեց իրեն կռվող տղերքի ու բանակաշինարարների մեջ: Հենց քո նկարագրած օրերին էլ Վանոն կռիվ էր տալիս, որ դառնա բնապահպանության հանձնաժողովի նախագահը-չդառավ, որովհետև ԼՏՊ-ն գերադասեց խելառ Սանասարյան Հակոբին:
Գրում եմ, բայց տեսնում եմ, որ անիմաստ է քեզ բացատրելը:
Բազմիցս եմ նշել, որ հիմա հայ իրականության մեջ եղած միակ գործուն ընդիմադիրը ու արժանին Նիկոլն է: Խելոք է, հանդուգն, գավառեցուն հատուկ կող, խորամանկություն ու ինքնավստահություն ունի:
Թե իրեն և թե իրեն որպես մասնագետ-ժուռնալիստ կերտողներին /"Ազգի" խմբագրության տղերքը- Տիգրան Հայրապետյանը, Հայկազ Ղահրիյանը ու մյուսները/ ծանոթ եմ անձնապես:
Այդ "դասընթացներում" նրան չի ասվել, թե բոլորը մի կողմ- դու մի:
Այն, որ թերթի ճակատին The New-York Times-ի պես գրել է, թե հոդվածները ՉԵՆ ԳՐԱԽՈՍՎՈՒՄ ու ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ, խոսում է այն մասին որ մեծամտություն որդն արդեն մտել է բոլորի ուղեղը: Մի բուռ երկիր է, իրեն էլ ուղարկած հոդվածները միլիոն չեն, շատ էլ լավ կարող էր օգնականի միջոցով տեղեկացնել:
Նիկոլի վերաբերմունքը հատուկ եմ նշել ու իր ճակատին էլ պետք է ասվի, որ վաղը չդառնա ԼՏՊ: 90 ին բոլորն էին մեր "տղերքը" համարյա հրեշտակ էին,
Էլ իմ համար հրեշտակներ չկան, բոլորս էլ մարդ ենք /դու էլ ներառյալ/ մեր թուլություններով ու ամեն մեկը պետք է իմանա, թե իր որ արած լավն ու վատը ոնց ենք գնահատում:
Եթե քո պատկերացումներում դեռ վերին արտեր կան, ապա վար իջիր էդ բարցունքներից:

Chuk
29.11.2009, 18:17
Բիձ ջան, նախ իմ աղբյուրները ՀՀՇ չեն, դա քո հերթական չարախոսությունն ա: Հիմա հարց երկրորդ, ես չհավատամ բազում լուրջ ու հավաստի աղբյուրների, այդ թվում բազում իրադարձությունների մասնակիցների, հավատամ ոմն Բիձու չհիմնավորված չարախոսությունների՞ն: Ներիր, բայց քո գրածները լավագույն դեպքում կարող եմ դիտարկել ի գիտություն, որ նման տեսակետ կա, դա խորհուրդ տամ նաև մյուսներին, իսկ ինքս հենվեմ բազում աղբյուրներից ստացած տեղեկատվության մշակմամբ ու եզրակացության գալով: Այլ կերպ ասած. քո «տեսածը» հեչ արժանահավատ չի իմ համար, ակնհայտ բամբասանք ա:

Բիձա
29.11.2009, 18:21

Ոնց հասկացա "բազում" աղբյուրդ նախորդ պաշտոնական տեղեկատվությունն է:
Նայիր այսօրվա պաշտոնականին ու գնահատիր, թէ ինչքանով էր այն ճշմարտացի:

Բիձա
29.11.2009, 18:35

Ավելացնեմ նաև, որ մենք քննարկում ենք ոչ թե իրար, այլ հրապարակային դեմքերին: Այս հարցը ես ու դու մի անգամ արդեն քննարկել ենք ու եկել ենք եզրակացության, որ կայքում հանդես եկող "ոմն Բիձեն" "ոմն այլը" ու "ոմն Չուկը" նույն իրավունքներն ունեն ու գործում են ըստ կանոնադրության:
Դու շարունակում ես քննարկումը անձնավորելը և կոպտելը:
Իմացիր միայն, որ եթե դա անտեսվում, կամ կուլ է տրվում, ապա դա ոչ թե քո, այլ դիմացինի շնորհքի հաշվին է լինում: :ok

Chuk
29.11.2009, 18:53
Ոնց հասկացա "բազում" աղբյուրդ նախորդ պաշտոնական տեղեկատվությունն է:
Նայիր այսօրվա պաշտոնականին ու գնահատիր, թէ ինչքանով էր այն ճշմարտացի:
Նախորդ աղբյուրս Սամվել Եղիազարյանն էր և այլք:
Պաշտոնական լրատվության երբևէ չեմ հավատացել:

Հրաշալի ծանոթ եմ որոշ սպայական շրջանակի մտածողությանը, ովքեր Վազգենին փորձում են հավասարեցնել հողին: Որպես կանոն այդ փոքրիկ սպայակույտը ներկայումս այսպես կոչված «Հանրային խորհրդի» այսպես կոչված նախագահ Վազգեն Մանուկյանի շրջապատն է, կամ նրա մերձավոր մարդկանց, մասնավորապես Վահան Իշխանյանի շրջապատը: Էնպես որ քո այդ տեսակետը, որն իրականության հետ եզր չունի, ինձ քաջ հայտնի: Մինչդեռ բանակի նորմալ սպայական կազմը ոչ թե այն հիմնականում «ինստիտուտ ավարտած ու կռվի մեջ չեղածներից» կազմված մասը, ինչպես նաև կռված տղերքի մեծ մասի պատմությունները լրիվ այլ բան են ցույց տալիս:

Իսկ քեզ հիշեցնեմ կամ տեղեկացնեմ, որ պատերազմում հեղաշրջում մտցրեց հենց Վազգեն Սարգսյանը՝ հեռուստատեսությամբ իր հայտնի ելույթով, մահապարտների ջոկատի հավաքման կոչով: Ամեն ինչ փոխվեց այդ օրից: Իսկ այն ձևական սպայակույտը կարող է շարունակել իր բամբասանքները:

Վազգենին, կրկնում եմ, չեմ սրբացնում:
Բայց չընդունել բանակաշինության գործում իր ավանդը, չընդունել պատերազմի հաղթանակի գործում իր ավանդը ստորություն եմ որակում:
Վազգենը հետագայում, բազում սխալներ գործեց, որոնցից մեկն էլ պալատական հեղաշրջման մեջ իր գործուն մասնակցությունն էր: Բայց նաև այստեղ չի կարելի չընդունել, որ ինքը հետագայում իր սխալը հասկացավ ու շտկելու փորձ արեց, ինչի արդյունքում գնդակահարվեց ԱԺ-ում: Էնպես որ խնդրում ու հորդորում եմ այդ չարախոսությունը մի կողմ թողնել և իրադարձություններին մոտենալ օբյեկտիվ ճշմարտության տեսանկյունից:

Բիձա
29.11.2009, 19:28
Վերջին անգամ 98-ին եմ եղել… հիմա չեմ ուզում վիճել ու ավելի շուտ ապագան ա ցույց տալու… ին կարծիքով Հայաստանում էսօր իշխող կրիմինալի ամենաթողություն ա… իսկ սա անարխիայից տարբեր ա…իշխանությունը գնալով ավելի ա կոնսոլիդացվում… սա անարխիա նշան չի
Մեֆ ջան, հավատա, դու լրիվ անտեղյակ ես հայկական իրականությունից:
Ես քեզանից շատ հետո եմ դուրս եկել հայաստանից, էդ ընթացքում 4 անգամ եղել եմ հայաստանում, վերջին անգամ երկար մնացի ու 2 շաբաթ առաջ եմ վերադարձել:
Էնտեղ 11 տարի չեղած մարդը անկարող է պատկերացնել, թե ինչ է կատարվում:
Մի պարզ օրինակ բերեմ -գազի եկամուտների մասին, որը մոտավոր պատկերացում կտա իրերի դրվածքին: Լցակայանները կոչվում են ԱԳԼՃԿ-:hands , որոնց մեծ մասը հոնց դոդինն են:
Կարծեմ, Հայաստան գազը մտնում է 1000 կուբոմետրը $180.
Անհայտ է, թե քանիսով է վաճառվում մեքենատերերին: Փորձենք հենց դա հաշվել ու գնահատել եկամուտները:
1,2 կոչված բալոնը իրականում դա 60 լիտրանոց բալոնն է, որը իբր լցվում է 200 մթնոլորտ ճնշմամբ: Լցնում են, մի կես ժամից հետո սառչում է, ճնշումը կանգնում է 170 մթնոլորտ այսինքն 15 % խաբվում է հենց լցնելու պրոցեսում: Ստացվում է, որ լցնում են մոտ 100 լիտր գազ:
Ուրեմն այդ 100 լիտր գազի դիմաց վճարում ես 2000 դրամ, 500 դրամ էլ պարտավոր ես վճարել գազը քո մեքենան լցնող լակոտին, այլապես դա էլ չի լցնի:
Ստացվում է, որ $6,25 տալիս ես իրականում $1,8 ինքնարժեքով, տրուբեքով հոսող ապրանքի համար: Շահույթը նույնիսկ այլ ծախսերի ներառմամբ մոտ 3 անգամ է: Չգիտեմ, թե գազով աշխատող մեքենաները հայաստանում ինչքան են, բայց ոնց հասկանում եմ, միայն գազից դոդի տարեկան եկամուտները 1-300 միլոնի կարգի են:
Դոդն ու մնացած մեծ ներկրողները մոտավորապես նույն կարգի եկամուտներ ունեն: Դու պատկերացնում ես, թե ինչ փողերի ու շահերի մասին է խոսքը՞ :
Եթե լֆիկը հենց ինքն իրենից մեծություն է, ապա անվերապահորեն դոդն էլ ինչ որ տեղ ռոբից անկախ մեծություն է: Առհասարակ նման քաոսի մեջ վերանում է տեր-ծառա հասկացությունը- ընդամենը գործի բաժանության հարցն է մեջտեղում: Սերժ- ռոբը բանակ ու ոստիկանություն են ապահովում, մյուսներն էլ սափրագլուխ- տականք-բարեկամ, լավ տղերք: Արդյունքում ուզում ես դրա անունը անարխիա դիր, օխլոկրատիա, քրեապետություն, քաոս, թե ամսուրդ, էությունը նույնն է, անտերություն է:
Տերապետվում է միայն իշխանությունը, որ հանկարծ մեկը դրան չհանդգնի, մնացած ամեն ինչ անարգել է- մարդ սպանել, մարդու վրով քշել- անցնել, փողոց-հրապարակի մեջտեղ բարձրահարկ գցել:
Մի հատ գնա, տես թե ինչ կետից ես տեսական դարձել:

Բիձա
29.11.2009, 19:47
Նախորդ աղբյուրս Սամվել Եղիազարյանն էր և այլք:
Պաշտոնական լրատվության երբևէ չեմ հավատացել:

Հրաշալի ծանոթ եմ որոշ սպայական շրջանակի մտածողությանը, ովքեր Վազգենին փորձում են հավասարեցնել հողին: Որպես կանոն այդ փոքրիկ սպայակույտը ներկայումս այսպես կոչված «Հանրային խորհրդի» այսպես կոչված նախագահ Վազգեն Մանուկյանի շրջապատն է, կամ նրա մերձավոր մարդկանց, մասնավորապես Վահան Իշխանյանի շրջապատը: Էնպես որ քո այդ տեսակետը, որն իրականության հետ եզր չունի, ինձ քաջ հայտնի: Մինչդեռ բանակի նորմալ սպայական կազմը ոչ թե այն հիմնականում «ինստիտուտ ավարտած ու կռվի մեջ չեղածներից» կազմված մասը, ինչպես նաև կռված տղերքի մեծ մասի պատմությունները լրիվ այլ բան են ցույց տալիս:

Իսկ քեզ հիշեցնեմ կամ տեղեկացնեմ, որ պատերազմում հեղաշրջում մտցրեց հենց Վազգեն Սարգսյանը՝ հեռուստատեսությամբ իր հայտնի ելույթով, մահապարտների ջոկատի հավաքման կոչով: Ամեն ինչ փոխվեց այդ օրից: Իսկ այն ձևական սպայակույտը կարող է շարունակել իր բամբասանքները:

Վազգենին, կրկնում եմ, չեմ սրբացնում:
Բայց չընդունել բանակաշինության գործում իր ավանդը, չընդունել պատերազմի հաղթանակի գործում իր ավանդը ստորություն եմ որակում:
Վազգենը հետագայում, բազում սխալներ գործեց, որոնցից մեկն էլ պալատական հեղաշրջման մեջ իր գործուն մասնակցությունն էր: Բայց նաև այստեղ չի կարելի չընդունել, որ ինքը հետագայում իր սխալը հասկացավ ու շտկելու փորձ արեց, ինչի արդյունքում գնդակահարվեց ԱԺ-ում: Էնպես որ խնդրում ու հորդորում եմ այդ չարախոսությունը մի կողմ թողնել և իրադարձություններին մոտենալ օբյեկտիվ ճշմարտության տեսանկյունից:
Վահան Իշխանյանը սպայակույտ երբեք չի եղել: Ինչքան գիտեմ ժուռնալիստ է: :ok
Շփոթել ես- մահապարտների կոչը եղավ Արծվաշենի կապակցությամբ, որը և ողբերգությամբ վերջացավ::ok
Ինչ որ բան չընդունելը "ստորություն" որակելը բանավեճի մեջ անտրամաբանական ու ցածրորակ տրյուկ է :ok
Փաստորեն քո նշած դրականը կեղծ է, վերագրվող, գոյություն չունեցող, իսկ բացասականն էլ /հենց քո նշած պալատական հեղաշրջումն ու բազում այլ սխալները/ բացահայտ են: Էլ ինչի մասին է խոսքը՞::(
Լավագույն դեպքում այդ մարդուն խելագար կարելի է համարել::ok
Ստացվում է, որ խելագարն է մեր ազգային հերոսը՞::o

Kuk
29.11.2009, 20:59
Հա բա մշակված էր: Բայց Նաիրին էլ զակազ չէր կատարում, ինքն էլ ազգայինամոլ սրիկա էր, որը ոչ մի բանի առաջ կանգ չէր առնի: Ինքը մի պահ անգամ եթե մտածեր, որ ուրիշի զակազ ա կատարում, չէր անի: Ամեն ինչ էնքան հաշվարկած են մշակել, որ Նաիրին ինքն էլ ոչինչ չկասկածի: Ինքը ցանկացել ա, իրան ուղորդել ու աննկատ օգնել են:

Էլմ, մութ ուժ ըլնեմ, թե գլուխս մտնում ա, չեմ պատկերացնում ուղղակի: Ինչ որ ուժեր եկել ստեղ կազմակերպել են, սրանք էլ իմացել ու ձեն չեն հանել, որտև էդ իրանց պետք ա՞: Վազգ, ԱԺ են մտել ու կոտորել, ինչ որ հասարակ հիմնարկություն չի, ինչ որ փախած թաղապետարան չի, սուպերմարկետ չի, վերջիվերջո, սա հատուկ հանցագործություն ա, եզակի երևույթ, պետության դեմ ուղղված սպանդ: Ոնց որ մարտի մեկին ժառանգության դեպուտատին՝ Արմեն Մարտիրոսյանին դանակահարեցին, ոչ էլ բանի տեղ դնող եղավ, Զարուհի Փոստանջյանին շարքային մենթերը քաշքշում են Հանրապետության Հրապարակում, հեչ մեկի մրգին չի: Սրան ենք սովորել արդեն, դրա համար հոկտեմբերի 27-ի պես հանցագործությունը համարում ենք առանց պավերի, սովորական մի վրեժխնդրության հետևանք: Մեկ էլ էնքան ենք գաղութի կարգավիճակով ապրել վերջին տարիներին հատկապես, որ հենց մի լուրջ բան կատարվում ա, ասում ենք՝ էս լուրջ գործ ա, էս մեր արածը չի լինի, մենք էդքան չկանք, որ նման պատվերներ տանք, նման բան կազմակերպենք, էս մութ ուժերն են արել:

ministr
29.11.2009, 21:56
Կարող ա անելուց հետո ա զգացել, որ իրան օգտագործեցին, որովհետև լրիվ ուրիշ ախորժակներ ուներ եթերի ժամանակ: Երբ զգաց, որ իրա արածը ոչ մի իշխանափոխության սկիզբ չէր ու ոչինչ չփոխվեց, արդեն ուրիշ ձև սկսեց իրեն պահել: Հետո նույնիսկ իրեն մեղավոր էլ էր զգում Կարեն Դեմիրճյանին ու մնացածին սպանելու համար: Միակ բանը, որի համար չէր փոշմանել, դա Վազգենի սպանությունն էր:

Չգիտեմ, համենայն դեպս էս պատմության մեջ ահագին բան կա, որը թեկուզ հեռակա, չգիտենք: Բոլոր ասեկոսները, որոնք ժողովրդի մեջ տարածում են գտել, իրականությունից շատ են հեռու: Էս պատմության մեջ Քոչարյանն էլ ա փոքր մարդ, Սերժն էլ: Ահագին դեմքեր կան, որոնց մասին ոչ էլ լսել ենք:

Ով ասեց իշխանափոխություն չէր... լավ էլ իշխանափոխություն էր, ուղղակի իրա պատկերացրած իշխանափոխությունը չէր: Պատմության մեջ միշտ էլ եղել նման ֆանատիկներ, որոնք իրենց իմացած "ճիշտ" բանի համար պետական գործիչներ են սպանել, բայց արդյունքում լրիվ ուրիշ պատկեր է ստացվել:

Բիձա
29.11.2009, 22:11
բ
Կներես սխալ կա գրածիս մեջ, բայց հաշվարկը ճիշտ է:
Լցնում են ոչ թե 100 լիտր, այլ 10 կուբոմետր գազ:

Chuk
30.11.2009, 00:04
Վահան Իշխանյանը սպայակույտ երբեք չի եղել: Ինչքան գիտեմ ժուռնալիստ է:
Հերթական խեղաթյուրում: Ես ոչ մի տեղ չեմ ասել, որ ինքը սպայակույտ է, այլ ասել եմ իր մերձավոր շրջապատը, իսկ իրեն հարգող կամ մտերիմ սպաներ՝ կան: Բնավ տարօրինակ չեմ համարում այդ հատվածին արձագանքդ, համարելով, որ խփել եմ թիրախին:

Ինչևէ, դու միշտ բողոքում ես, քո անձը քննարկման թեմա դարձնելուս համար: Գիտես, դա իրականում բնական է, երբ դու «քո աչքով տեսածը» որպես հավաստի փաստ ես ներկայացնում, երբ դու քաղաքական ինչ-որ երևույթ կամ անձին քննարկելու համար նշում ես «Ես հոդված ուղարկեցի, սենց արեցին» ու դա ներկայացնում որպես ասածդ՝ իրականությանը չհամապատասխանող դրույթների ապացույց:

Այն պահից սկսած, երբ քո անձը քննարկումների մեջից կհանես, կդադարեմ դրա քննարկումը, հակառակ դեպքում միշտ էլ ցույց եմ տալու, որ անձնական որոշակի վերաբերմունքից դրդված չարախոսում ես:

Վազգեն Սարգսյանը պատերազմի հերոս է, ու պատերազմի հաղթանակի ու բանակի կայացման գործում իր արածն չընդունողները սովորական ուրացողներ են: Ցավոք մեր ժողովրդի մեջ այդպիսիք միշտ էլ եղել են:

Chuk
30.11.2009, 00:11
հ.գ. Իրականում ահավոր զզվելի ու տհաճ ա, որ ես ստիպված եմ պաշտպանել ՀՀ քաղաքական դաշտի իմ ամենաչսիրած գործիչներից մեկին, ում շատ բաներում եմ օբյեկտիվորեն մեղադրում, բայց միաժամանակ չեմ էլ կարող լռել այս աստիճանի անամոթ կեղծիքն ու չարախոսությունը, օբյեկտիվ ճշմարտություն այս անտաղանդ խեղաթյուրումը տեսնելով:

Mephistopheles
30.11.2009, 07:07
Կարող ա անելուց հետո ա զգացել, որ իրան օգտագործեցին, որովհետև լրիվ ուրիշ ախորժակներ ուներ եթերի ժամանակ: Երբ զգաց, որ իրա արածը ոչ մի իշխանափոխության սկիզբ չէր ու ոչինչ չփոխվեց, արդեն ուրիշ ձև սկսեց իրեն պահել: Հետո նույնիսկ իրեն մեղավոր էլ էր զգում Կարեն Դեմիրճյանին ու մնացածին սպանելու համար: Միակ բանը, որի համար չէր փոշմանել, դա Վազգենի սպանությունն էր:

էդ դեպքում ինքնասպան ես լինում… չի լինում ընգեր… կազմակերպած ա… բա լավ դրանք էդ ոնց են կամերաներում կյանքը վայլում…

Բիձա
30.11.2009, 08:01
հ.գ. Իրականում ահավոր զզվելի ու տհաճ ա, որ ես ստիպված եմ պաշտպանել ՀՀ քաղաքական դաշտի իմ ամենաչսիրած գործիչներից մեկին, ում շատ բաներում եմ օբյեկտիվորեն մեղադրում, բայց միաժամանակ չեմ էլ կարող լռել այս աստիճանի անամոթ կեղծիքն ու չարախոսությունը, օբյեկտիվ ճշմարտություն այս անտաղանդ խեղաթյուրումը տեսնելով:
Ստիպված ես, -հասկանում եմ, ցավակցում::o
Դու քո նե ռիբա-նե մյասո սկզբունքների պաշտպանության հարցում չես լռում, ես էլ ազգի փրկարար ու հերոս կարգված տականքների մասին ճշմարտությունը տարածելը չեմ դադարեցնելու::ok

Kuk
30.11.2009, 15:41
ԲԱ ԵՂԱ՞Վ, ԳԱԼՈՒՍՏ ԳՐԻԳՈՐԻՉ

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությունները, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «պատերազմից հետո ավելի լայն բանակցություններ կընթանան, քանի որ Հայաստանն արդեն իսկապես կունենա գրավյալ տարածքներ»:

«ՉԻ» - Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել Գալուստ Սահակյանին` թվանքը ձեռքին Սումգայիթը գրավելիս, բայց խնդիրը դա չէ: Բանն այն է, որ Գալուստ Սահակյանն իր այս հայտարարությամբ կոպտագույն սխալ է գործում: Հայաստանը երբեք չի ունենա գրավյալ տարածքներ, դրանք միշտ կլինեն ազատագրված: Ինչո՞ւ: Որովհետեւ Գյանջան հայկական Գանձակն է, Բաքուն` հայկական Բագարանը, Լենքորանը` հայկական Փայտակարանը եւ այլն: Մեզ մնում է միայն զարմանալ, թե ինչպե՞ս է Գալուստ Սահակյանը նախապես ջուր լցնում մեր թշնամիների ջրաղացին եւ ազգադավ կեցվածք որդեգրում` ապագայում ազատագրվելիք բուն հայկական տարածքներն անվանելով «գրավյալ»:

Իրականում «գրավյալ տարածքների» մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե հայկական զորքերը հասնեն Փենջաբ, իսկ Զորի Բալայանի նավատորմը գրավի Սումատրան: Բայց, որքան մեզ հայտնի է, առաջիկա ամիսներին նման զարգացումներ չեն սպասվում:

Chuk
30.11.2009, 16:35
Ստիպված ես, -հասկանում եմ, ցավակցում::o
Դու քո նե ռիբա-նե մյասո սկզբունքների պաշտպանության հարցում չես լռում, ես էլ ազգի փրկարար ու հերոս կարգված տականքների մասին ճշմարտությունը տարածելը չեմ դադարեցնելու::ok

Իրերն իրենց անունով կոչենք, անելու եմ առանց խուսափելու ցանկացած պիտակումից.
Չես դադարեցնելու զրպարտությունը, բամբասանքը, չարախոսությունը, իրականությունը խեղաթյուրելը, պատմությունը կեղծելը, կեղծիքը: Ցավոք այդպիսիք միշտ եղել են, նորմալ է:

հ.գ. ի դեպ բնավ տարօրինակ չէ «ստիպված եմ» բառերիս սխալ ըմբռնումդ կամ դիտավորյալ այդպես ներկայացնելդ, դա քո կյանքի ուղու ու քո ապրածի բնորոշումն ա, ամենայն հավանականությամբ, դա էն ապրելակերպն ա, ըստ ամենայնի, որը դու ես ընտրել:

davidus
30.11.2009, 16:44
ես էլ ազգի փրկարար ու հերոս կարգված տականքների մասին ճշմարտությունը տարածելը չեմ դադարեցնելու:

հա բայց դու կամ քո շրջապատը դրանից ինչ եք շահելու???? ասենք թե էտ մարդկանց կյանքից մի քանի մանրամասներ էլ ավելի իմացաք..... է հետո???? դրանից նրանց արածները փոշիանում են????

Elmo
30.11.2009, 18:09
Էլմ, մութ ուժ ըլնեմ, թե գլուխս մտնում ա, չեմ պատկերացնում ուղղակի: Ինչ որ ուժեր եկել ստեղ կազմակերպել են, սրանք էլ իմացել ու ձեն չեն հանել, որտև էդ իրանց պետք ա՞

Ինչ-որ ուժեր չեն եկել, այլ միշտ էլ ստեղ են եղել ու կան: Ու հեչ էլ մութ չեն էդ ուժերը: Հիշում ե՞ս Վազգենը ԱՄՆ -ի հետ ուզում էր պայմանավորվածություններ ձեռք բերել: Այցելություն էլ արեց ԱՄՆ: Ռուսներին էլ դա դուր չէր գալիս: Իսկ մեր երկրի արտաքին քաղաքականությունը Ռուսներն են թելադրում: Ինձ ամենահավանական սցենար թվում ա ռուսների կողմից կազմակերպվածը, քան քոչի, Սերիժի, կամ ինչ-որ ուրիշ մեկի: Դրանք շատ-շատ մասնակից, կամ չխանգարող են եղել:

Elmo
30.11.2009, 18:12
Ով ասեց իշխանափոխություն չէր... լավ էլ իշխանափոխություն էր, ուղղակի իրա պատկերացրած իշխանափոխությունը չէր: Պատմության մեջ միշտ էլ եղել նման ֆանատիկներ, որոնք իրենց իմացած "ճիշտ" բանի համար պետական գործիչներ են սպանել, բայց արդյունքում լրիվ ուրիշ պատկեր է ստացվել:

Վերևիս պոստին ի լրացում ասեմ, որ Հայաստանում իշխանափոխություն երբեք չի եղել: Այսինքն մի անգամ ա եղել, երբ Դաշնագների հիմնած առաջին հանրապետությունը դարձավ սովետական:
Հետո «անկախացանք»: Հիմա ՀՀ-ում իշխանությունը պատկանում է Մոսկվային, իսկ ներսում իշխում են Մոսկվայի դրածոները: Ավելի ցածր օղակներում դրածոների դրածոները: Այսինքն ՀՀ-ում իշխանափոխությունն անհնար ա:

terev
30.11.2009, 18:19
Ինչ-որ ուժեր չեն եկել, այլ միշտ էլ ստեղ են եղել ու կան: Ու հեչ էլ մութ չեն էդ ուժերը: Հիշում ե՞ս Վազգենը ԱՄՆ -ի հետ ուզում էր պայմանավորվածություններ ձեռք բերել: Այցելություն էլ արեց ԱՄՆ: Ռուսներին էլ դա դուր չէր գալիս: Իսկ մեր երկրի արտաքին քաղաքականությունը Ռուսներն են թելադրում: Ինձ ամենահավանական սցենար թվում ա ռուսների կողմից կազմակերպվածը, քան քոչի, Սերիժի, կամ ինչ-որ ուրիշ մեկի: Դրանք շատ-շատ մասնակից, կամ չխանգարող են եղել:

Երկու ձեռքով կողմ եմ:
Ու եթե հաշվի առնենք, որ երկրաշարժն էլ եր ռսի ձեռի գործը, պատկերը լրիվ պարզ կլինի:
http://www.armeniatur.am/modules.php?name=News&file=view&news_id=509
http://www.sandronic.ru/e/160327-seysmicheskoe-oruzhie-kak-usmiryali-narodyi
http://www.epochtimes.ru/content/view/9912/5/
http://www.topa.ru/forum/viewtopic.php?f=6&t=19

Chuk
30.11.2009, 18:31
Վայ, մամա ջան :o

Բիձա
30.11.2009, 19:16
Իրերն իրենց անունով կոչենք, անելու եմ առանց խուսափելու ցանկացած պիտակումից.
Չես դադարեցնելու զրպարտությունը, բամբասանքը, չարախոսությունը, իրականությունը խեղաթյուրելը, պատմությունը կեղծելը, կեղծիքը: Ցավոք այդպիսիք միշտ եղել են, նորմալ է:

հ.գ. ի դեպ բնավ տարօրինակ չէ «ստիպված եմ» բառերիս սխալ ըմբռնումդ կամ դիտավորյալ այդպես ներկայացնելդ, դա քո կյանքի ուղու ու քո ապրածի բնորոշումն ա, ամենայն հավանականությամբ, դա էն ապրելակերպն ա, ըստ ամենայնի, որը դու ես ընտրել:
Սկսել ես պիտակավորելով, ու անցել ոչ պակաս- ոչ ավել կյանքիս ուղուն-բռավո:
Վիրտուալ չափերն անցնելը ոչ մի հերոսություն էլ չի, մանավանդ քո պես տղի համար:
Իսկ իմ շատ չափավոր պատասխանը հետևայալն է:
-37 թիվը կայացավ, որովհետև կային հենց քո պես գնահատականներ տվողներ:
-Հայաստանի հերն էլ ավելի շատ անիծվեց, որովհետև այդպիսիք մեզանում շատ ավելի շատ էին:
Հիմա էլ կեղտի մեջ ենք, որովհետև ստի ու ճշտի սահմանն է ջնջվել հենց քո նե ռիբա- նե մյասօ համատարած դարձած դիրքորոշման շնորհիվ:
Ես քո "սիրածդ" կենդանի ու հանգուցյալ հերոսների ճակատին էլ եմ ասել այն, ինչ մտածել եմ իրենց մասին-քո կայքային գերակայությունները չեն, որ պետք է դրա դեմն առնեն:
Աստված տա, որ իմ կյանքի անցած ուղու գոնե կեսն անցնես- հպարտանալու շատ բան կունենաս::ok

Chuk
30.11.2009, 19:21

Ըստ այդմ, դու քեզ ներկայացնում ես որպես հրապարակային կերպար, որին կարող ենք պիտակել ու քննադատել (շարժվում եմ զուտ քո՛ տրամաբանությամբ):

Բիձ, ինձ չի հետաքրքրում, թե չարախոսությունն ում երեսին ես ասում, ես արձանագրում եմ, որ դա այդպիսին ա: Թեև, անկեղծ ասած, չեմ կարծում, որ Վազգենի առաջ կանգնել ու այսքանն ասել ես: Դուխդ չէր հերիքի, պարոն փոխգնդապետ:

dvgray
02.12.2009, 04:52
Կոչ

Սիրելի հայրենակիցներ.
2009թ. Դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշելու է Մարդու իրավունքների օրը:
Ի հեճուկս Հայաստանի առջև օրեցօր ծառացող մարտահրավերների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների բազմաթիվ ահազանգերի և ձևավորված հասարակական կարծիքի, Հայաստանում իշխանությունը զավթած հանցախումբը ոչինչ չի ձեռնարկում մեր երկիրը ժողովրդավարական ուղի վերադարձնելու ու մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ:

շատ հետաքրքիր մտքերի շարան է: Ուրեմն "իշխանությունը զավթած հանցախումբը" այդպես զավթել է իշխանությունը, որ երկիրը վերադարձնի դեպի ժողովրդավարական ուղի ու հարգի մարդու իրավունքները՞՞՞ :o
չգիտես արդեն ինչ մտածես…

Chuk
02.12.2009, 04:57

Չգիտեմ, Դիվի ջան, դու ինչ ուզում ես մտածի, իսկ մենք կգնանք բողոքի երթով մեր ձայնը բարձրացնելու: Մարդ կա մտածում ա ամեն նախադասության տակ ինչ կեղտ գտնի, մարդ էլ կա, մտածում ա, թե ինչ անի :)

dvgray
02.12.2009, 05:26
Չգիտեմ, Դիվի ջան, դու ինչ ուզում ես մտածի, իսկ մենք կգնանք բողոքի երթով մեր ձայնը բարձրացնելու: Մարդ կա մտածում ա ամեն նախադասության տակ ինչ կեղտ գտնի, մարդ էլ կա, մտածում ա, թե ինչ անի :)

իզուր ես այդքան սուր ընդունում: կարելի է ասել՝ անձ$նական:
խնդիրը հասարակական է ու բավականին բնորոշ ներկա իրավիճակին:
հաճախ կարելի է փոքր ու մեծ պատմական անալոգներ գտենլ իրավիճակներին: իսկ ներկա իրավիրճակի բնորոշիչն է ամբողջական ու անվերապահ ՝ կզում: ուրիշ հարմար բառ չգտա :
չէի ուզենա, որ քաղաքական հարցերը վերածվեին անձնական վիրավորանքների: աշխատիր զերծ մնալ դրանից, ու կարծիքին հակադրել կամ համադրել կարծիք:
:)

dvgray
02.12.2009, 05:30
Չմարդ էլ կա, մտածում ա, թե ինչ անի :)
իհարկե:
մտածելը ու ֆանտազիան չի խանգարի: սակայն երբեմն արժե հարցերին նայել ռեալ - զրոյական անկյան տակ :
մենք- մեր երկիրը մեր ազգը- տկլոր վիճակում է: այնպես որ քննարկել, թե ինչ շոր պետք է հագնել, իրականում ձեռքի տակ ունենալով միայն ծառի տերև, ամոթանքը ծածկելու համար. այնքան էլ խելամիտ չէ:

Chuk
02.12.2009, 05:38
Դիվի, հուսով եմ չես նեղանա, որ խորիմաստ գրառումները տեղափոխեցի այստեղ: Իսկ կարծիք լինելու դեպքում դրան անվերապահորեն կհակադրեմ կարծիք: Տվյալ դեպքում ես ընդամենը բառերից կառչել եմ նկատել :)

Բիձա
03.12.2009, 20:38
Ինչի դու դեռ հավատում էի՞ր արիականության ու հազարամյա թատրոնի մասին հեքիաթներին: Բա է՛ս ենք: Էս չլինեինք, սենց չէինք լինի: Հա՜, հինավու՜րց երկիր ենք, հա՜, հի՜ն ազգ ենք... Էնքան հին ազգ ենք, որ արդեն փտել ենք :

Բիձա ջան, ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա. Քոչը մանրախնդիր, քինոտ ու հենց «իքիբիր» մարդ էր: Ինչը չէր խանգարում, որ արնախում գազան լիներ: Որտև փառապանծ հայ ազգը թույլ էր տալիս, նույնիսկ հիանում էր: «Պապլավոկի» հայտնի դեպքից հետո գիտե՞ս քանի՜ քանի հիացական, գովեստալից կարծիքներ եմ լսել... «Հա բա լավ ա արել, ճիշտ ա արել, կարգին ՏՂԱ ա, կարում ա՝ անում ա, քիչ ա անում»: Տղայական մանրախնդիր մակարդակի, «ուչաստկովիի» կատեգորիայի երևույթից ուրիշ ի՞նչ էիր սպասում: Ժողովրդավարության ու մարդկային ազատության հիմնարար դրույթների ծայրեծայր ըմբռնու՞մ:

Ոչխարների հոտին միշտ կազյոլն ա առաջնորդում: Մարդիկ էդ էին ու էդ էն, ու իրենց լիդերներն էլ էդ պիտի լինեն: Ստեղ են ասել՝ լեռը երկնեց ու ծնեց մի մուկ: Հենա՝ Մուկը քեզ օրինակ: Էսօրվա իդեալական հայի բյուրեղ օրինակ ա: Ու հարյուրից իննսունինը ձգտում են տենց մեծատառով մուկ լինեն:

Նախևառաջ մարդկա՛նց ա պետք փոխել: Մարդի՛կ պիտի փոխվեն: Դու մի ժամանակ գրում էիր, որ գառասկոպով մլիցեքի դեմ հարկավոր ա պայքարել ամոթանքով: Շատ անիրատեսական, ծայրահեղացված միտք ա, բայց գաղափարը ինքնին սխալ չի: Սխալ չի էն իմաստով, որ ինչ-որ գլոբալ բան փոխելու համար հարկավոր ա հատ-հատ փոխել էդ գլոբալի բոլոր բաղկացուցիչ մասերը: Ֆրանսիացի լուսավորիչները հիմար չէին, որ իրենց միակ ու մեծ հույսը կապում էին ժողովրդի կրթության՝ լուսավորության հետ: Մարդը պիտի գոնե իմանա, թե ինչ ա ազատությունը, որ պայքարի էդ ազատության համար: Մարդը պիտի գոնե հասկանա «իրավունք» բառի իմաստը, որ կարողանա իր իրավունքները պաշտպանել: Իսկ հիմա՞ ինչ ունենք: Մարդկանց եսիմքանի տոկոսը «ժողովրդավարություն» բառը տասը փորձից չի կարողանա ճիշտ արտասանել, թերթը դառել ա անձնական հիգիենայի ատրիբուտ, ժուռնալիստը՝ ծաղր, միտինգավորը՝ կայֆավատի թեմա, ու դու հլը ուզում ես, որ էդ ամբոխը պայքարի, ասնեք, խոսքի ազատության համա՞ր: Խոսել ա պետք, բացատրել, հասկացնել, ցույց տալ, ՑՈՒՅՑ ՏԱԼ, որտև քոռ են էսօր սաղ, կամ քոռացված: Դրած խոզերի առաջ մարգարիտներ են շաղ տալիս. ու՞մ տանձին ա:

Էսօրվա չափանիշը փողն ա, դուխավիկությունը, բիթիությունն ու «լավտղայությունը», պարզ ա, որ էդ արժեհամակարգի վրա հիմնվող ամբոխի շեֆը պիտի լինի ամենաբիթին ու ամենադուխավիկը: Ու ինքը փաթթած կունենա Մարդու Իրավունքների Դեկլարացիայից բռնած մինչև սովից մեռնող Վարդուշ տատի: Իսկ արժեհամակարգ փոխելը անհնարինության աստիճան դժվար բան ա, ու պիտի բոլորի ու յուրաքանչյուրի գործը լինի: Ու դրա համար էդ բոլորն ու յուրաքանչյուրը պիտի նախ հասկանան, գիտակցեն, տեսնեն, պիտի խառնամբոխից դառնան ազգ ու ազգից՝ քաղաքացիներ, պիտի ամեն մեկը իրենից ավելի լավ երեխա մեծացնի... Պիտի... Ու սենց հազար հատ պիտիներ:

Ստեղ մի ժամանակ մի քիչ գրել եմ վիշապաքաղ հայ ազգիս մասին:

03.12.2009, 21:40

Կարդացի "Ստեղն" էլ:
Համաձայն եմ ասվածին:
Բայց նաև հասկանում եմ, թե ինչով ենք մենք տարբերվում այլ -նորմալ ժողովուրդներից: Պարտվողականությունն է մեր գարափարախոսությունը- դիմանալը, ամեն ստորության գնով, քարշ գալով ֆիզիկապես գոյոտևելը, քո շեշտած վախկոտությունը:
Իրականում մեզանում պարտվածի, վախկոտի հոգեբանությունը մտել է դեռ միջնադարից: Բայց այն մնացել է թագնված վիճակում- ամոթ է, հո հրապարակավ չես ասի, թե վախկոտ ես: Դրա համար էլ մեր հասարակական հոգեբանությունը թույլատրելի է համարել անազնվությունը ևս- սեփական վախկոտությունը կեղծ հերոսությամբ նենգափոխելու միջոցով: Ամեն մի փոքր հերոսության, նույնիսկ մի ատոմ պարունակող փաստերը ուռճացվել ու մատուցվում են որպես մեծագույն նվաճումներ: Սովետի օրոք մի 2-3 միջին մակարդակի գիտնականերով մեզ համարում էինք համարյա թե աշխարհի ամենախելոք ազգը: Մի Անդրանիկով – հերոսների ազգ:
«ԷՍ ԵՆՔ, ճիշտ ես:
Համաձայն չեմ Ռամմերի այն մտքին, թե հեսա կասեք, թե իմ ստամոքսացավի պատճառն էլ է Լեվոնը:
Էդպես չի -ես առաջնորդներին մեղադրում եմ միայն այն բանում, որ նրանք նախ պետք է կարողանային հաշվարկել թե դիմացինին և թե յուրայինին, նոր հետո մեծ-մեծ խոստումներ տային, գործը տուպիկներ չմտցնեին ու ու հերթական անգամ էլ ավելի չվատթարացնեին վիճակը: Առաջնորդի գործը հասկանալն է ու ըստ դրա այնպիսի պայքար ծավալելը, որը արդյունքի կհասցնի: Առաջնորդի գործը միայն պաթոսով խոսել ու խոստումներ տալը չէ:
Ավելին, դուխ տալն էլ չի աշխատում: Պրակտիկները-սկսած վազգեն- ռոբ - դոդ շատ ավելի լավ գիտեին մեր, որպես ազգի, հավաքական ունակությունները ու թաղի լակոտների տականքայնությունը շահագործելով երկիրն իրենցով արին:
Իսկ ընդիմության լիդերները փոխանակ նախապես հասկանալու մեր էությունը, հույսը դրել էին քաղաքացիական մեզ ոչ հասու ունակությունների վրա: Ու հենց դա եղավ պատճառը, որ աստիճանաբար, իրար հետևից վրահաս պարտություններով վաաբշե պլանկեն իջեցրին, նույնիսկ թաղեցին գետնի տակ:
Վերացել է նշաձողը- լավի ու վատի, ազնիվի ու ստորության:
Դա ոչ միայն իշխանության, այլ նաև հենց ընդիմադիր լիդերների մեղքն է: Սա կարևոր փաստ է, որը ընդիմությունը չի ընդունում ու այդ մասին բարձրաձայնողի բերնին է գալիս:
Էս կայքի տարբեր բաժիններում ես միշտ էլ դեմ եմ առել այս փաստերի հետ հաշվի չնստող «հայրենասերների» կամ «քաղաքացիների» ու պիտակվել:
Այն, որ քննարկել եմ, թե ամեն մեկը թող իր շրջապատում փորձի նորմալ սկզբունքների համար պայքարելը – ի նկատի ունեի հենց հոգեբանական, աշխարհայացքային արժեհամակարգի փոփոխությունների հարցը:
Այն, որ քննարկել եմ, թե սահմանադրական պայքար կոչվածը չի աշխատում բեսպրեդելի պայմաններում ու դա քարոզելը հիմա արդեն անախրոնիզմ է, ի պատասխան միայն քամահրանք եմ ստացել:
Դե ինչ, մի գուցե-կամաց-կամաց էս նախնադարյան հարցը սայլի ճռռոցով տեղից շարժվի: Բայց իմ հույսը այլևս ոչ թե ինքնագիտակցության գալն է, այլ ավելի շուտ վայրենացող, իր իրավունքները զոռբայությամբ պաշտպանող երիտասարդության հանդես գալը:
Կգզվռտվեն, իրար կհոշոտեն, նոր տեղական ավտարիտետներ հանդես կգան, կռիշեքը կբազմապատկվեն, ամեն մի լակոտ կսկսի տեղում մեծ մեծ բողկեր ուտել, թայֆեքով իրար կոչնչացնեն ու կամաց-կամաց ազգային հոգեբանության մեջ, վախը կհավասարակշռվի ագրեսիվությամբ ու երիտասարդական անհաշվենկատ հանդգնությամբ : Կդառնանք նորմալ հասարակություն: Չգիտեմ, թե պետությունը դեռ կենդանի կլինի այդ ժամանակներում, բայց այլ ելք ես չեմ տեսնում:
Նիկոլն ու դատարանի դեմ մասկա հագած-կանգնած երիտասարդները այդ նոր սերնդի քաղաքացիականացած տեսակն է: Թաղի քրեականն ու լակոտներն էլ իրենց ճամփով են գալիս: Այդ երկու հոսանքները վաղը միախառնվելու են:

Վիշապ
08.12.2009, 17:47
Վերջերս Անդրանիկ Թևանյանի խմբագրականները ինձ սկսել են դուր գալ։

Նոյեմբերյան թեզիսներ (http://7or.am/hy/news/2009-12-07/8933/)

«Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր։ Սպասիր հիշեմ՝ այս առավոտ ես ինչպիսի՞ն էի։ Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ։ Այո՛, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ո՞վ եմ ես. ա՜յ քեզ բարդ հանելուկ»։

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Լուիս Քերոլ

Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում երկու հիմնական բառեր էին անընդհատ շեշտվում՝ փոփոխություն և արդիականացում։

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Ս. Սարգսյանը չունի գաղափարական կայունություն։ Նա պարբերաբար «մեծանում» և «փոքրանում» է, ինչպես հայտնի հեքիաթի Ալիսը։ Սակայն դա ոչ թե ճկունության (ինչպես փորձում էր իր ելույթում ներկայացնել ՀՀ նախագահը), այլ քաղաքական կարճատեսության և դիլետանտիզմի հետևանք է։ «Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս»,- բացատրում էր ՀՀԿ նախագահն իր «նոյեմբերիկ» խոսքում և աֆորիզմների մի «շքահանդես» կազմակերպում համագումարի ներկաների ու այլոց համար։ «Կոմկուսի» առաջնորդն ուզում էր ասել, որ ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնելիս՝ իրենք շարունակելու են գնալ «փորձի և սխալի» մեթոդով։ Այսինքն, իշխանությունները որոշումներ են կայացնելու և հետո դրանք անընդհատ փոխելու են, քանի որ «ճկուն» են, իսկ թե հետո ի՞նչ կլինի պետության հետ, կամ նախկինում գործած սխալների համար ո՞վ պետք է պատասխան տա, այս հարցերին անդրադարձ չեղավ։ «Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք՝ մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը»,- ժողովրդի ներողամտության մասին դատողություններ էր անում և իր ապագա սխալներն էր յուրովի ապահովագրում Ս. Սարգսյանը։ Ասեմ, որ ժողովուրդն ու պետությունը որբի գլուխ չեն, որ ով ասես դալլաքություն սովորի այդ գլխի վրա։ Ինչևէ։

Ի տարբերություն ՀՀ նախագահի նախորդ գրեթե բոլոր ելույթների, որտեղ հիմնականում բառակույտ էր մատուցվում՝ ՀՀԿ 12-րդ համագումարում նրա հնչեցրած խոսքն առարկայական էր, ու սպասվելիք գործողությունների պլան էր նախանշում։ Սարգսյանն այս անգամ մի փոքր բացվեց ու անկեղծացավ։ Ոչ խարիզմատիկ, փակ և գորշ տիպի գործիչների պարագայում (ինչպիսին որ Ս. Սարգսյանն է) դա նշանակում է, որ նախագահը մի կողմից ինքնավստահ է դարձել, մյուս կողմից՝ իր իշխանությանն սպառնացող ռեալ վտանգներ է տեսնում. հակասական վիճակ։ Արդյունքում առաջ են գալիս «փոխվելն» ու «արդիականանալը»։ Հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ էր ուզում այդ երկու բառերի տակ իր թիմին ու հանրությանը փոխանցել անընդհատ «վազող» և տեղում մնացող այդ մարդը։

Սերժ Սարգսյանի ասելիքն, ըստ իս, 3 հիմնական հարցերի շուրջ էր, որոնք բացահայտում էին փոխվելու և արդիականանալու ուղղություններն ի՛ր պատկերացմամբ։

1. Գյուլի հետ ընկերություն արա, բայց Արցախը ձեռքիցդ բաց մի՛ թող

Հրաժեշտ «ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Սա՛ էր ՀՀԿ միաձայն ընտրված ղեկավարի հիմնական ասելիքներից մեկը։ Ս. Սարգսյանը հասկացել է, որ սխալվել է «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում, և ներում է հայցում։ Համոզված եմ, որ նրա մոտ այդ կարծիքը վերջնականապես ձևավորվեց Ցյուրիխում։ Նա տեսավ, որ մանկան պես խաբվել է։ Բայց դա ոչ թե թուրքական դիվանագիտության ճկունության հետևանք էր, այլ հայկական կողմի թույլ տված աններելի սխալների։ Ու հիմա ՀՀԿ առաջնորդն արդեն խոստովանում է. «Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր, ի վերջո, պետք է սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ՝ մենք արագ ենք սովորում... Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ»,- նկատում է միայն մեկ տարի հետո իր սխալը գիտակցած «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովը։

Այժմ Սարգսյանին այլ բան չի մնում, քան կոշտացնել դիրքորոշումն Արցախի մասով և հույսը դնել Իլհամ Ալիևի ագահության վրա այն առումով, որ վերջինս իրեն կպահի ճիշտ այնպես, ինչպես մերոնք իրենց դրսևորեցին՝ 1920թ.–ին կնքած Սևրի պայմանագրին գերի դառնալով։

Սերժ Սարգսյանը նոր-նոր է ըմբռնել, որ «նախաձեռնողական» դառնալով Թուրքիայի մասով՝ հարվածի տակ է դրել նաև Արցախը, այսինքն՝ ՀՀ անվտանգությունը, ինչը կարող էր հանգեցնել իշխանափոխության։ «Ցեղասպանությունն ու սահմանների ճանաչումն Արցախի դիմաց»՝ ենթադրաբար պլանավորել էր Սերժ Սարգսյանը, երբ կողմ էր արտահայտվում Թուրքիայի օժանդակությանն Արցախի հարցում։ Դա կոպիտ սխալ էր։ Այժմ եկել է «ճկունություն» ցուցաբերելու ու «ֆիդայի» դառնալու փուլը՝ «Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն» թեմայով։

Շատերի համար կարող է անհավանական թվալ, բայց Սերժ Սարգսյանը տառացիորեն վերջերս է ըմբռնել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այդ հարցը պետության արտաքին քաղաքականության օրակարգ դնելու ողջ կարևորությունը։ Դա էլ է, իմ կարծիքով, տեղի ունեցել ցյուրիխյան իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև մինչև այդ կայացած սփյուռքյան այցելությունների ընթացքում։

Երբ Դավութօղլուն տեղեկացրել էր, որ արձանագրությունների ստորագրումից հետո հանդես է գալու Արցախի հարցին առնչվող հայտարարությամբ, դա հաջողվել էր կանխել Ցեղասպանության շեշտադրումն անելու հայկական կողմի հակաքայլի սպառնալիքով։ Արդյունքում՝ համաձայնություն կայացվեց հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել ու որևէ հայտարարությամբ հանդես չգալ։

Բոլորին էլ պարզ էր, որ եթե հանկարծ Դավութօղլուն արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ հայտարարություն աներ Արցախի մասով, ապա Ս. Սարգսյանի իշխանությանը հաշված օրեր կամ շաբաթներ կմնային։ Իսկ իշխանությունը Սարգսյանի միակ ու անփոխարինելի նպատակն է՝ «իշխանություն-փող-իշխանություն» ծրագրի շրջանակներում։ Եվ ահա, Սարգսյանի իշխանությունը Ցյուրիխում բառիս բուն իմաստով փրկվում է Ցեղասպանության միջոցով։ Դրա համար է, որ Սարգսյանը հիմա առիթ-անառիթ խոսում և խոսելու է Հայոց ցեղասպանության մասին։ Չեմ զարմանա, եթե Գյուլի Երևանում գտնվելու ժամանակ Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողի լույսերն անջատելու հրաման տված, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայի լոգոյից Արարատ լեռը թուրքերի «խաթեր համար» հանած Սերժ Սարգսյանն այժմ մարազմի աստիճանի հասնող այնպիսի գործողությունների դիմի Հայոց ցեղասպանության հարցն ամեն տեղ հնչեցնելու առումով, որ այդ ամենի ֆոնին շատերս ակամայից վերածվենք «ապազգայինների», ինչպես որ Հայ ազգային կոնգրեսը, պատմաբանների հանձնաժողովի հետ կապված, մի պահ վերածվել էր Հայ դատի գրասենյակի։ Սա՛ է այն փոփոխությունը, որի մասին խոսում էր Սարգսյանը։

Թե որքա՞ն կտևի ՀՀ «փոխվող» նախագահի «հայրենասիրության» փուլը, դժվար է ասել։ Թող զարմանալի չթվա, բայց դա կախված է Ալիևից։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ազատագրված յոթ շրջաններն է ուզում (դրանց հանձնելուն և միայն Լաչինի միջանցքը թողնելուն, ըստ էության, դեմ չեն ո՛չ Ս. Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը. պարզապես առաջին նախագահն անկեղծ է և ուղիղ է ասում այդ մասին, իսկ Սարգսյանը խուսափողական հնարքների է դիմում, բայց ասեղը պարկում չես պահի), այլ նաև նախկին ԼՂԻՄ տարածքը։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները «հերոսաբար» դիմադրում են, և արդյունքում ոչ մի բան չեն հանձնում ու հայրենասիրությամբ են զբաղվում՝ հանգամանքների բերումով։

Ինչ մնում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Ս. Սարգսյանի մոտեցումը, դատելով նրա ելույթից, դարձել է հետևյալը՝ եթե առանց Արցախի հարցի կբացեք սահմանները՝ լավ, իսկ եթե չեք բացի՝ էլի լավ։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն փաթեթով՝ ամբիոնից հայտարարեց իշխանության կորստի վախը սրտում Սարգսյանը։ Իսկ վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են լինում...

2. Որոշումներ ընդունելու, ընդդիմախոսներին լսելու և որոշումները փոխելու ժամանակը

Ոմանք սպասում էին, որ ՀՀ նախագահը կարձագանքի «Եղիազար Այնթապցին ու 40 էջմիածնական միաբանները» պատմական էքսկուրսի միջոցով արված առաջարկ-խորհրդին, և նա դա արեց՝ դադարեցնելով ընդդիմության հետ սկսած երկխոսությունը, որը սկիզբ էր առել հայ-թուրքական քիրվայությանն ընթացք տալով։ Հետընտրական փուլում Սարգսյանը գաղափարական պլագիատով էր զբաղվել, որպեսզի իշխանության՝ Ռ. Քոչարյանից ու Լ. Տեր-Պետրոսյանից տարբերվող սեփական դիմագիծն ստեղծի, և արդյունքում ծուղակն էր ընկել։

Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանը փաստացի հրաժարվում է «նախաձեռնողականությունից» ու խոստովանում իր սխալները։ Հետևաբար, նա այլևս կարիք չունի ՀԱԿ-ի հետ երկխոսության։

Նկատենք, որ Գյուլի հետ տեղի ունեցած «սիրախաղը», որն սկսվել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, անուղղակի երկխոսություն էր Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև։ Եթե հիշում եք, ՀՀ առաջին նախագահը ողջունեց իր ախոյանի «գյուլական» քայլն ու շտապեց հետաձգել հանրահավաքը, կողմ արտահայտվել հայ-թուրքական «ֆուտբոլին», հիշեցնել Սարգսյանի հետ իրենց երբեմնի ընկերության մասին։

Սերժ Սարգսյանը «ֆուտբոլը» նախաձեռնեց իր իշխանությունը պահելու համար։ Հիմա նույն այդ իշխանության պահպանմանը «ֆուտբոլը» վնասում է։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու կարիք նա այլևս չունի, քանի որ հիմա Սարգսյանի մոտ, կրկնեմ, «հայրենասիրության» պարբերաշրջան է։ Ասել է թե՝ իշխանության և ընդդիմության միջև իրականում կար այդ բազմաչարչար երկխոսությունը, բայց դա այժմ ձեռնտու չէ Սարգսյանին և այն կդադարեցվի՝ «ֆուտբոլից» հրաժարվելու միջոցով։

Պատահական չէ, որ նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը կրկին հիշեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ոմանց ցանկության մասին ու կոշտ որակումներով քննադատեց նրանց։ Իշխանությունները հիշեցրին նաև ՀԱԿ առաջնորդի՝ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցը, որի մասին երկար ժամանակ «մոռացել» էին։ Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Սարգսյանը հրաժարվում է «Եղիազար Այնթապցի» օպերացիայից։

Փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկ-խորհուրդը Սերժ Սարգսյանը գնահատել է որպես դիմացինի թուլության, այլ ոչ թե բարի կամքի դրսևորման նշան։ Այնպես ինչպես Թուրքիան որպես թուլության նշան ընկալեց Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և ախորժակը բացեց նաև Արցախի մասով. «ա» –ն ասելուց հետո, «բ»-ն էլ պետք է ասես ու անընդհատ պարտվես։ Նույնը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ։ Նա անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերեց Սարգսյանին առաջարկներ ու հանդուրժող լինելու կոչեր անելու պահով։ Բայց ամեն մի հերթական նախաձեռնողականությունից հետո իշխանությունն ավելի ինքնավստահ էր զգում իրեն ու ավելի ագրեսիվ դառնում. կյանքի օրենքն է։

Այսպիսով՝ Թուրքիայի էջը շրջելն ու տերպետրոսյանական գաղափարներից հրաժարվելն այն երկրորդ փոփոխությունն է, որին ենթարկվել է Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, շատերը «մուֆտա» տեղը «խուրդվեցին» հայ-թուրքական քիրվայության թեմաներով ու հիմա պետք է քծնանքային պարապուրդի մատնվեն՝ հուսով, որ ՀՀ նախագահի մոտ կրկին սեր կարթնանա հայ-թուրքական «ֆուտբոլի» նկատմամբ։
(շարունակելի)

Վիշապ
08.12.2009, 17:48
(շարունակություն)
3. Հայկական բոլշևիզմի առանձնահատկությունները

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը ներքին կյանքում հետևյալ բանաձևում էր տեղավորվում՝ «Պատերազմ «թիմակիցներին» և բիզնես աշխարհին»։

Այո՛, Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ կարող է ռուսամետությունից ամերիկամետություն և հակառակ ուղղությամբ շարժվել կայծակնային արագությամբ։ «Ծովից ծով Հայաստանը» նրա մոտ պարբերաբար զուգորդվում է «Թուրքական մուղամների» հետ։ Նայած, թե ինչ իրավիճակ է։ Այսինքն, արտաքին քաղաքականության հստակ գիծ չկա։ Ներքին կյանքում էլ վիճակը նույնն է։ «Դատարկ դհոլ» որակումից մինչև «հերոսի» գրքի շնորհանդես Սարգսյանի մոտ մեկ քայլ է. նրա «այո»-ն «ոչ» է, իսկ «ոչ»-ը՝ «այո»։ Այլապես հազիվ թե Արթուր Բաղդասարյանը ԱԽՔ-անար։

Մեկ բան անփոփոխ է Սերժ Սարգսյանի մոտ՝ սերն առ փող և իշխանություն։ Ահա այդ անփոփոխ սիրո խոստովանության շրջանակներում Սարգսյանը երկու ուղղությամբ է աշխատելու՝ «արդիականացնելու» է կոմկուսի վերածված ՀՀԿ-ն ու մեծ բյուջեի միջոցով իր տնօրինության տակ է վերցնելու երկրի հիմնական ֆինանսական հոսքերը։ Այսինքն, կառուցելու է «Մեկ մարդու տնտեսություն»։ Համենայնդեպս, փորձելու է։ Սարգսյանն այժմ որևէ վտանգ չի զգում տիտղոսային ընդդիմությունից ու իր համար ճիշտ ժամանակ է ընտրել՝ արտաքին «հայրենասիրությունն» իշխանության գերկենտրոնացմամբ համադրելու համար։

Նախագահը մտադրվել է ՀՀԿ-ն արդիականացնել սովետական կոմկուսի ոճով։ ՍՍՀՄ Սահմանադրության հոդվածներից մեկում ասվում էր, որ Կոմունիստական կուսակցությունը Սովետական պետության հենասյունն է։ Գրեթե նույն բանը կրկնեց Ս. Սարգսյանը ՍՍՀՄ փլուզումից մոտ 20 տարի անց, բայց անկախ Հայաստանում իշխող ՀՀԿ-ի մասով։ «Հանրապետական կուսակցությունն ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է»,- հայտարարեց նախկին կոմունիստ և հայատյաց Կեվորկովի նախկին օգնական Ս. Սարգսյանը:

Սարգսյանի պատկերացրած արդիականացումը՝ դա իշխանության ճյուղերի գերկենտրոնացումն է։ Դատեք ինքներդ՝ «Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել»,-սպառնաց նախագահը: Իսկ ինչպես հայտնի է, կուսակցություններում գործում է բացառապես օլիգարխիայի երկաթյա կանոնը, որը իր հայտնի աշխատության մեջ հանգամանալից նկարագրել էր քաղաքագետ Միխելսը՝ վերլուծելով գերմանական սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը։

Կուսակցության արդիականացման շրջանակներում էր վարչապետի ՀՀԿ-ացումը, որին հետևեց նաև «դուրսը» մնացած ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների ու այլոց «ցեղակրոնացումը», ովքեր մեկ-երկու օրվա ընթացքում այնքան էին նվիրվել նժդեհյան գաղափարախոսությանը, որ «7օր»-ի թղթակցին չէին կարողացել պատասխանել, թե ի՞նչ է Գարեգին Նժդեհի իրական անուն-ազգանունը։

Միջազգային կենտրոնների սիրահարների կուսակցականացմամբ՝ Սարգսյանը ձգտում է հակակշռել ՀՀԿ-ի մի մասին ու ԱԺ գործարար խավի մեծ մասին իրենով արած Հովիկ Աբրահամյանին, ով օգտվելով հետընտրական շրջանում ի հայտ եկած Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների «նուրբ» զարգացումներից՝ առավելագույնս կապիտալիզացրել էր իր «ջոկերային» կարգավիճակը։

ԱԺ նախագահի ալյանսը Գագիկ Ծառուկյանի և քավոր-սանիկային դաշինքը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ սկսել էր լրջորեն անհանգստացնել Սերժ Սարգսյանին։ Բանն այն է, որ Սարգսյանն իր Սարգսյանը չի ցանկանում ունենալ, ինչպիսին որ ինքն էր Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ է դա նշանակում։ Հովիկ Աբրահամյանի քայլերը հանդուրժվում էին, քանի դեռ ավելի մեծ վտանգներ կային։ Այժմ այդ վտանգները (գոնե այս պահին) Սարգսյանի համար չկան։ Արցախի հարցում նա կոշտացրել է դիրքորոշումը, որը երաշխավորում է զինվորաքաղաքական հեղաշրջման հավանականության զրոյացում, իսկ ներքին կյանքում իր հրաժարականը պահանջող Տեր-Պետրոսյանի գործողությունները տեղավորվում են «էջմիածնական միաբանների» ուղեգծի մեջ, ինչը նույնպես անհոգ վիճակի երաշխիք է դառնում։ Մանավանդ փորձը ցույց տալիս, որ միաբանները երբևէ վտանգ չեն հանդիսանում Ս. Սարգսյանի համար՝ լինեն դրանք «Ազգային միաբանության» կամ էջմիածնական միաբանների տեսքով։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ձգտելու է մոնոլիտ կուսակցություն ստեղծել և հենվել Տիգրան Սարգսյանի վրա։ Դա է պատճառը, որ նախագահը, չնայած տնտեսության մեջ արձանագրված խայտառակ ձախողումներին, ՀՀԿ համագումարում պաշտպանության տակ առավ վարչապետին։ Տիգրան Սարգսյանն այն գործիքն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձելու է կյանքի կոչել միակենտրոն տնտեսական համակարգի գաղափարը։ Կուսակցության ներսում ստեղծելով սրածայր և մոնոլիտ բուրգ՝ Ս. Սարգսյանն ուզում է այդ մոդելը տարածել պետության մեջ։

Կա տեսակետ, որ նախագահը կարող է ցրել կոալիցիան, բայց, թերևս, նա դա չի անի։ Իշխանական կոալիցիան կձգտեն որքան հնարավոր է երկար պահպանել, բայց միևնույն ժամանակ թուլացնել նախարարների, կամ որ նույնն է՝ կոալիցիայի դերը՝ ներդնելով աշխատակազմի ղեկավարների ուժեղացման համակարգը, ինչը դե յուրե կպահպանի կոալիցիան, բայց դե ֆակտո վերջինս կդարձնի բուտաֆորիա։

Ըստ պետական կառավարման համակարգի «բարեփոխման» նախագծի՝ աշխատակազմի ղեկավարները «ստուկաչների» կամ «չեկիստների» դեր են կատարելու նախագահի ու վարչապետի համար, ինչն իշխանությունն ուզում էր անել մասնավոր բիզնեսում, բայց հանդիպելով դիմադրության՝ տեղի տվեց։

«Սոցիալական արդարությունից» խոսող մեր տնաբույծ նեոբոլշևիկները 2010-ին ավելացնելու են դեմագոգիան և պոպուլիզմը, ինչպես որ դա անում էին իրենց գաղափարական հայրերը 1917թ-ին։ Այդ պոպուլիզմն իր դրսևորումը կստանա «ընդհուպ մինչև 1 տրիլիոնին մոտեցող բյուջեի» տեսքով։ Սա իրականում նշանակում է պատերազմ ՀՀ տնտեսությանը' այն կենտրոնացնելու նպատակով։ Այդ ծրագրի առաջին զոհերը կդառնան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ կլինիկական մահ են ապրում։

Իշխանությունները խոսում են խոշոր բիզնեսի դեմ պայքարի մասին, բայց չեն ասում, որ ազատականացնելու են շուկան։ Նրանք թմբկահարում են միայն բյուջեն լցնելու մասին։ Այն բյուջեն, որի ծախսերի մեծ մասը հասարակությունը չի վերահսկում։

Անշու՛շտ, արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պետք է պայքարել։ Բայց եթե «սոցիալական արդարության» լոզունգների տակ սեփականության վերաբաշխում, իսկ կուլակաթափության միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծվի, ապա դա ավելի զզվելի ու գռեհիկ համակարգ կդառնա, քան այն, ինչ այժմ ունենք։ Ասվածի ապացույցը բոլշևիկների ստեղծած Սովետական Միությունն էր։ Հակամարդկային մի կայսրություն, որի փլատակների տակ մնալուց մի կերպ խուսափեցինք, իսկ հիմա մեզ ուզում են կրկին նույն «ջուրը» մտցնել։

Առաջիկայում քաղաքական գլխավոր ինտրիգները լինելու են նշածս ուղղություններով զարգացումները։ Թե ինչո՞վ դրանք կավարտվեն, կախված է մի շարք էկզոգեն և էնդոգեն գործոններից, որոնց կանդրադառնամ մեկ այլ առիթով։

Ամփոփենք. տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունն իր անփառունակ վախճանը կգրանցի արդեն առաջիկա ամիսներին։ Մեր խնդիրը պետք է լինի նվազագույն կորուստներով հայ-թուրքական գործընթացը հետ պտտեցնելը և Արցախի շուրջ սեղմվող օղակը ճեղքելը։ Ամբողջությամբ շտկել իրավիճակը, ցավոք, այս իշխանության օրոք չի հաջողվի (մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով)։ Քանի դեռ իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը, ոչ մի երկիր չի ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը՝ մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունները։

Ցավոք սրտի, Սարգսյանի կառավարման տարիները մեզ համար բաց թողնված հնարավորությունների ու հետադիմության շրջան են լինելու գրեթե բոլոր ոլորտներում։ Հետևաբար՝ պետք է ձևավորել համակարգային փոփոխությունների պատրաստ նոր ուժ, որը հանրությանը կառաջարկի այլընտրանքային զարգացման ուղի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական առումներով և առաջիկա (թերևս՝ հերթական) համապետական ընտրություններում կիրականացնի համակարգափոխություն։ Ս. Սարգսյանը չունի այն իրականացնելու ծրագիր, ցանկություն և կարողություն։ Երկրին անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություններ, որպեսզի դիմագրավենք արտաքին վտանգներն ու ներքին բոլշևիզմը, ապահովենք կայուն զարգացում և անվտանգ, արժանապատիվ կյանք։

Անդրանիկ Թևանյան

Որ առաջիկայում պատերազմ չսկսվի, կդիմագրավենք:P

Gayl
08.12.2009, 18:11
Երեկ Youtube կայքում (www.youtube.com/watch?v=x6WWuQ_8uVw) հայտնվել են 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի համար նկարահանված երկու հոլովակների` մոնտաժի արդյունքում դուրս մնացած հատվածներ: Այս հատվածներում լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը նախատեսված տեքստից շեղվում ու իրենց մտածածն են ասում հենց խցիկի առաջ: Ազարյանն ուղղակի հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Հեռուստադիտողը, բնականաբար, այս հատվածները չի տեսել. դրանք մոնտաժվել են: Ճիշտ նույն կերպ` քաղաքական դատավարություններում ՀՀ դատախազությունը ներկայացնում է Մարտի 1-ի մոնտաժված կադրերը եւ դրանցով հիմնավորում շինծու մեղադրանքները: Փաստորեն, Հայաստանը ապրում է երկու` իրար հետ կապ չունեցող հարթություններում` մեկը` իրական-չմոնտաժված, մյուսը` սերժական-մոնտաժված: http://hzh.am/
Կանանց և աղջիկներին խնդրում եմ վիդեոն չնայեն,այնտեղ հայհոյանք է:

Elmo
08.12.2009, 23:21
Վիդեոն արդեն 1,5 օր է տեղադրված է քաղաքական հումոր բաժնում: Այս բաժնում էլ թող մնա, մեկնաբանությունների համար, բայց ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում:
Սա մեր իրողությունն է, որը տեսնելու համար ըսկի էլ պարտադիր չի, որ Ալբերտ Ազարյանի կողմից Սերժին մեր քրֆելն ու Հրանտ Թոխաթյանի կողմից քաղաքապետին գյալըբո ասելը լսենք:

Ով իմանա Սերժի առաջին տեղակալն էլ ա իրան մոր քրֆում, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում: Իրանք իրարից շահի ու լափի անխզելի փոխադարձ կապով կապված են ու ուզեն թե չուզեն պետք ա իրար մեր քրֆելով էլ իրար պահեն: Որովհետև մեկի անկումը կբերի մյուսի անկմանը:

Հրանտ Թոխաթյանը ստիպված, քրֆելով Սերժ ա գովում, Ալբերտ Ազարյանին ստիպել են Սերժ ա գովում: Ու՞մ ա պետք կադրից դուրս իրանց քրֆելը: Տղա ե՞ն, թող Նիկոլի պես կարդում քրֆեն, կամ ընդհանրապես չքրֆեն:

Բիձա
08.12.2009, 23:43

Էլմո ջան, իրողությունը տեսնելու հարցը չի-այլ դրա մասին խոսելու:
Նայելով կլիպը տեսնում ես, որ Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը շատ էլ կարգին մարդիկ են: Համենայնդեպս, քաղաքական դաշտում եղածներից մի քանի գլուխ բարձր:
Նույնիսկ "տկանց" ասած իրենց մի խոսքի գինը մեր ասածի տասնյակ հազարից էլ ազդու է, քանի որ հենց էսպիսի հայտնի մարդկանց բացահայտումներով է պլանկեն իջնում:
Եթե իրենք կլիպում նկարահանվելիս են էդպես խոսում, հավատա, որ առօրյա կյանքում շատ ավելի ազատ են: Ու եթե թքած ունեն թե իշխանության և թե ընդիմության վրա, դա նրանից է, որովհետև երկուսի գինն էլ գիտեն, նաև իրենց կալիբրն է դա ենթադրում:
Աչքիս տաս գլուխ բարձրացան:

Gayl
08.12.2009, 23:49

Չեմ կարծում,որ սա հումորի համարա է նախատեսված:Եթե քեզ չհետաքրքրեց ուրեմն հնարավորա մեկ ուրիշին հետաքրքրի ու իրականում կարևորը այն է թե ինչ են իրականում մտածում,իսկ եթե չպետք է այս թեմայում սա տեղադրեի ուրեմն դա իմ կարծիքով մոդերատորների որոշելիքն է:

Elmo
09.12.2009, 00:14
Չեմ կարծում,որ սա հումորի համարա է նախատեսված:Եթե քեզ չհետաքրքրեց ուրեմն հնարավորա մեկ ուրիշին հետաքրքրի ու իրականում կարևորը այն է թե ինչ են իրականում մտածում:

Gayl ջան ես ասել եմ չի հետաքրքրու՞մ: Ես պարզապես ասել եմ, որ դա նորություն չի: Լավ էլ հետաքրքրում ա: Նույնիսկ հեռախոսիս մեջ եմ գցել: :)

իսկ եթե չպետք է այս թեմայում սա տեղադրեի ուրեմն դա իմ կարծիքով մոդերատորների որոշելիքն է:

Ոչ, գրառումը տեղադրելը յուրաքանչյուրի իրավունքն է: Մոդերատորները չեն որոշում դու իրավուն ունե՞ս գրառում անել, թե՞ ոչ: Դու այդ իրավունքը ունես ըստ Ակումբի կանոնադրության: Մոդերատորները ստուգում են, որպեսզի քո գրառումը լինի կանոնադրության սահմաններում:
Ես, որպես այս բաժնի մոդերատոր, արձագանքել էի գրածիդ, որովհետև միևնույն նյութը տարբեր թեմաներում զուգահեռ չենք քննակում: Այդ պատճառով էլ նշել էի, որ այս գրառումը տեսել եմ, բայց թողնում եմ մեկնաբանությունների համար, որովհետև սա այդքան էլ հումորային և ծիծաղելու նյութ չի, բայց նաև գոյություն ունի քաղաքական հումոր թեմայում: Որպեսզի մարդկանց հայտնեմ նույն նյութի 2 թեմայում գտնվելու պատճառը: Նաև դրանով հայտնել եմ, որ գրառումը մոդերավորվել է:

Gayl
09.12.2009, 00:23
Gayl ջան ես ասել եմ չի հետաքրքրու՞մ: Ես պարզապես ասել եմ, որ դա նորություն չի: Լավ էլ հետաքրքրում ա: Նույնիսկ հեռախոսիս մեջ եմ գցել: :)

Ոչ, գրառումը տեղադրելը յուրաքանչյուրի իրավունքն է: Մոդերատորները չեն որոշում դու իրավուն ունե՞ս գրառում անել, թե՞ ոչ: Դու այդ իրավունքը ունես ըստ Ակումբի կանոնադրության: Մոդերատորները ստուգում են, որպեսզի քո գրառումը լինի կանոնադրության սահմաններում:
Ես, որպես այս բաժնի մոդերատոր, արձագանքել էի գրածիդ, որովհետև միևնույն նյութը տարբեր թեմաներում զուգահեռ չենք քննակում: Այդ պատճառով էլ նշել էի, որ այս գրառումը տեսել եմ, բայց թողնում եմ մեկնաբանությունների համար, որովհետև սա այդքան էլ հումորային և ծիծաղելու նյութ չի, բայց նաև գոյություն ունի քաղաքական հումոր թեմայում: Որպեսզի մարդկանց հայտնեմ նույն նյութի 2 թեմայում գտնվելու պատճառը: Նաև դրանով հայտնել եմ, որ գրառումը մոդերավորվել է:
Համաձայն եմ,բայց ես չեմ իմացել,որ սա մեկ այլ տեղ արդեն տեղադրել են,ես չեմ կարող տեղադրածս ջնջել:

Լեռնցի
09.12.2009, 01:47
http://www.youtube.com/watch?v=1aU2DtlX1fg&feature=PlayList&p=CA213E7CB16FCC4F&playnext=1&playnext_from=PL&index=5

Mephistopheles
09.12.2009, 05:55
http://www.youtube.com/watch?v=1aU2DtlX1fg&feature=PlayList&p=CA213E7CB16FCC4F&playnext=1&playnext_from=PL&index=5

Կեցցես Վանո… էսօր մենք կերազենք որ որևէ մեկը իշխանություններից նման անկեղծությամբ խոսի… Վանոն, մեկ ա ավելի անկեղծ ու արժանի ա քան հիմիկվանները…

…սենց անկեղծություններ մենակ քաղաքական գործիչներին են հարուկ

Mephistopheles
09.12.2009, 07:39
Էլմո ջան, իրողությունը տեսնելու հարցը չի-այլ դրա մասին խոսելու:
Նայելով կլիպը տեսնում ես, որ Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը շատ էլ կարգին մարդիկ են: Համենայնդեպս, քաղաքական դաշտում եղածներից մի քանի գլուխ բարձր:
Նույնիսկ "տկանց" ասած իրենց մի խոսքի գինը մեր ասածի տասնյակ հազարից էլ ազդու է, քանի որ հենց էսպիսի հայտնի մարդկանց բացահայտումներով է պլանկեն իջնում:
Եթե իրենք կլիպում նկարահանվելիս են էդպես խոսում, հավատա, որ առօրյա կյանքում շատ ավելի ազատ են: Ու եթե թքած ունեն թե իշխանության և թե ընդիմության վրա, դա նրանից է, որովհետև երկուսի գինն էլ գիտեն, նաև իրենց կալիբրն է դա ենթադրում:
Աչքիս տաս գլուխ բարձրացան:

Բիձ, քո ասածը ճիշտ կլիներ եթե իրանք էլ Երվանդ Մանարյանի ու Օհանդուրյանի նման ոչ թե "տկանց" այլ դեմ ու դեմ ասեին… հետևից խոսելը միշտ էլ վատ ա… ավելի լավ ա ընդհանրապես բան չասեն

ուղղակի, ընգեր, ես ոչ մի լավ բան ու քաղաքական հասունություն չեմ տեսնում երբ մտավորականը ժողովրդի աչքերի մեջ նայում ու սուտ ա խոսում… էլ հասարակ ժողովրդից ինչ կարելի ա սպասել

Տրիբուն
09.12.2009, 15:25

Մեֆ ջան, լրիվ հետդ համաձայն եմ, որ մտավորականները լավ կանեին իրենց մտածածը բաց ասեն հասրակությանը: Դա մտավորականի առաքելությունն ա:

Բայց կոնկրետ էս դեպքի հետ կապված էն կարծիքին եմ, որ սրա հասարակական հնչեղությունն շատ ավելի մեծ ա լիենելու:

Համոզված եմ, որ ստուդիներում ու օպերատորների ու մոտնաժողների համակարգիչներում հազարներով սեց ֆայլներ կան: Բա որ սաղ մանրից հանեն դուրս ինչ կայֆավատ ա լիենելու:

Բիձա
09.12.2009, 18:05

1-Իրենք մտավորական չեն- բարձր պրոֆեսիոնալներ են: Դրանց տարբերությունը մեծ է:
2- Ստալինի օրոք էլ 200 միլիոն ներսում էին մտել ծակը, դրանից ավել էլ -դրսում:
Ցանկացած բռնապետի օրոք էլ բեմեր կան: Մի բեմում ընդիմություն կոչվածն է, մյուսում "դիմությունը", մյուսում շանտաժով բեմ բերվածները:
Բոլորն էլ խաղ են խաղում:
Հիմա դու ասում ես, թե շանտաժով բեմ բերվածները թող վաաբշե ձենները կտրեն: Էդ դեպքում ես ու դու էն գլխից պետք է ձեններս կտրած լինեինք, որովհետև ապրում ենք դրսում և մեր ապրուստը հայաստանյան տրամաբանությամբ չի վաստակվում:
Ով ինչ կարողանում է անել, այն է անում:
Հենց այս ֆորումում մեծ-մեծ բրդողների մեջ էլ կգտնվեն մարդիկ, որոնց եթե դեմ տաս միկրոֆոնը, հայտնի չի թե ինչ կբարբաջեն:
Արի տեսական հերոսությունը մի կողմ դնենք ու ռեալ merit- ների դաշտում խոսենք:
Ընդիմության շեֆերը արդեն 20 տարի է նույն անշառ բաներն են խոսում: Նրանց ասածը հերոսություն չի, քանի որ դա "թույլատրված- դոզավորված" զբաղմունք է: Բայց Թոխատյանի ու Ազարյանի "տկանց" քֆուրը հերոսություն է, որովհետև վաղը "շրջապատում" պետք է պատասխան տան դրա համար ու ոնց հասկանում եմ- տվել են: :ok
Հալալ է իրենց: :hands

Kuk
09.12.2009, 18:18

Ծիծաղս եկավ: Աբսուրդ ու տրամաբանության իսպառ բացակայություն: Ընդդիմության ասածը թույլատրված ա՞: Ընդդիմության համակիր 18-19 տարեկան աղջիկ երեխեքին հաստավզեր ու մենթերը ծեծում են մենակ նրա համար, որ թռուցիկներ են բաժանում: Էս ա՞ թույլատրվածը: Հերոսությունը էդ երեխեքի արածն ա, որ էդքանից հետո էլի դուրս են գալիս ու թռուցիկ են բաժանում, հերոսությունը Նիկոլի արածն ա, որ Իմպիչմենտի ժամանակ մենակ դուրս էր գալիս Ազատության Հրապարակ ու հրապարակայնորեն քֆրտում էր իշխանություններին, ոչ թե սրանք, որ ինչ հրամայում են, ստրուկի պես անում են, դեմ են գնում իրանց սկզբունքներին: Ընդդիմության ասածը որ թույլատրված լիներ, էսօր Նիկոլը նստած չէր լինի, Բանուչյանի վրա գործ չէին կարի, Սասունը նստած չէր լինի: Իսկ սրանք որ իրանք իրանց դեմ գնալով տերերի հրամաններն են կատարում, խամաճիկների պես քծնում են, էդ հերոսություն ա՞: Էս ո՞ւր ենք հասել, որ էս ա արդեն հերոսություն համարվում, որ քծնանքը, ստրկանալը հերոսություն ա համարվում:

Elmo
09.12.2009, 18:55
երոսությունը Նիկոլի արածն ա, որ Իմպիչմենտի ժամանակ մենակ դուրս էր գալիս Ազատության Հրապարակ ու հրապարակայնորեն քֆրտում էր իշխանություններին

Բիձու գրառմանը շնորհակալություն եմ ահյտնել, այս հատվածի համար

Հենց այս ֆորումում մեծ-մեծ բրդողների մեջ էլ կգտնվեն մարդիկ, որոնց եթե դեմ տաս միկրոֆոնը, հայտնի չի թե ինչ կբարբաջեն: բայց էս մասով քո հետ համաձայն եմ: Եթե տղա են, թող եթերում քֆրտեն:

Էդ կլորի անեկդոտն ա: Որ մարդուն գցում են կլորի մեջ, ասում են դուրս գաս գլուխդ կջարդենք, կնոջը աչքի առաջ դոմփում են: Սա էլ հետո գլուխ ա գովում, որ երբ չէին նայում, ինքը ոտքը մեկ-մեկ կլորից դուրս էր դնում:

Բիձա
09.12.2009, 19:16
Ծիծաղս եկավ: Աբսուրդ ու տրամաբանության իսպառ բացակայություն: Ընդդիմության ասածը թույլատրված ա՞: Ընդդիմության համակիր 18-19 տարեկան աղջիկ երեխեքին հաստավզեր ու մենթերը ծեծում են մենակ նրա համար, որ թռուցիկներ են բաժանում: Էս ա՞ թույլատրվածը: Հերոսությունը էդ երեխեքի արածն ա, որ էդքանից հետո էլի դուրս են գալիս ու թռուցիկ են բաժանում, հերոսությունը Նիկոլի արածն ա, որ Իմպիչմենտի ժամանակ մենակ դուրս էր գալիս Ազատության Հրապարակ ու հրապարակայնորեն քֆրտում էր իշխանություններին, ոչ թե սրանք, որ ինչ հրամայում են, ստրուկի պես անում են, դեմ են գնում իրանց սկզբունքներին: Ընդդիմության ասածը որ թույլատրված լիներ, էսօր Նիկոլը նստած չէր լինի, Բանուչյանի վրա գործ չէին կարի, Սասունը նստած չէր լինի: Իսկ սրանք որ իրանք իրանց դեմ գնալով տերերի հրամաններն են կատարում, խամաճիկների պես քծնում են, էդ հերոսություն ա՞: Էս ո՞ւր ենք հասել, որ էս ա արդեն հերոսություն համարվում, որ քծնանքը, ստրկանալը հերոսություն ա համարվում:
Դու ցանկացած ընդհանրական միտք խուրդում ես բաղադրիչների ու փորձում ես դիմացինին դրանով ծնկի բերել: Լավ մոտեցում չի:
Ես, դու և շատերը ընդիմություն ասելով տարբեր բաներ են հասկանում: Դրա համար էլ քո "ոչ- աբսուրդային" տրամաբանությամբ այսօր էլ, 20 տարի անց ու հազար ու պապիտկից հետո էլ, նույն կեղտի մեջ ենք:
Նորից կրկնվեմ- ընդիմություն ասելով ես առաջին հերթին հասկանում եմ ընդիմության շեֆին, այլ ոչ թե ծեծվող 18-19 տարեկան ընդիմությանը համակիր աղջիկներին, առավել ևս մարտի մեկին գնդակահարված պատահական մարդկանց:
Նույն տրամաբանությամբ սափրագլուխներին ու ոստիկաններին էլ կարող ես միակ իշխանություն համարել ու իրավիճակի պատասխանատուն: Էդպես է՞::[
Իշխանության մասին խոսելիս միաբերան ասում ենք Սերժ- Ռոբ, բայց ընդիմություն ասելով -միայն աղջիկ-երեխա:
Ընդիմություն ասելով դու Նիկոլ, Սասուն ու Բանուչյան ես հասկանում, իսկ ես նրանց անտեր թողած, տանը նստած, թիկնապահներով շրջապատված ու տարին մեկ մի ձեն հանող շեֆին: Երբ նա էլ կլինի մյուսների հետ-, դատարաններում, փողոցներում, Սերժ ու ռոբի դեմ իսկապես կռիվ տվողների շարքերում, այն ժամանակ ընդիմություն ասածի իմ ու քո պատկերացումները կհամընկնեն: Որեվհետև էդ ծեծվող աղջիկները վերջում ստիպված են լսելու ու համակերպվելու տանը նստած շեֆի մուննաթային տրաբանությանը- "սա կանենք, սա չենք անի, սա է ճիշտ- սա սխալ":
Ընդիմության շեֆը մայր-մեղու չի, որին պետք է կերակրել տաքացնել ու փայփայել, այլ կռվողներից մեկը: :ok:
Նորից մտանք հին ղալմաղալի մեջ- հավես չունեմ:
Արի պայմանավորվենք-դու քեզ ծիծաղելի բաների վրա ծիծաղի- ես ինձ:

Elmo
09.12.2009, 19:22

Այ էս մի հարցում էլ Բիձեն լրիվ նշանակետին խփեց:
Կուկ ջան բա Լևոնը քա՞նի անգամ ա ծեծ կերել թռուցիկ բաժանելուց, կամ քա՞նի անգամ ա Նիկոլի պես տղավարի դուրս եկել ու քֆրտել:

Ու լրիվ համամիտ եմ, որ

Ընդիմության շեֆը մայր-մեղու չի, որին պետք է կերակրել տաքացնել ու փայփայել, այլ կռվողներից մեկը:

Բայց հիմա Լևոնը լրիվ մայր մեղուի կյանքով ա ապրում: Իրան վայել չի՞ գա Նիկոլի համար ակցիա անող ժողովրդին միանա: Գա ինքն էլ դատարանի դեմը ակցիա անի:

Հայկօ
09.12.2009, 19:22
Իհարկե՝ այնքան միամիտ չեմ, որ տեսանյութը դիտեմ ու սկսեմ դրա «հերոսներին» առանց չակերտների հերոս համարել: Ամեն դեպքում՝ չեմ էլ թերագնահատում տեսածս: Քավ լիցի, ես չեմ կարող հերոս անվանել այն մարդուն, ով իր համոզմունքներին ու սկզբունքներին դեմ է գնում, համոզված եմ, փողի համար (իրականում այդ մարդկանց լրիվ այլ անունով են կոչում): Բայց դե տեսանյութը նաև ցույց է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ նախևառաջ սա է դրա բարձրացրած այսքա՜ն մեծ աղմուկի բուն հիմքը: Այսինքն՝ դու հաստատ համոզված ես լինում, որ ինչ-որ մեկը լրիվ արդեն կործանված է (փոխաբերական իմաստով, իհարկե), կորած է՝ որպես քեզ համար ընդունելի մարդ, արվեստագետ, գործիչ և այլն, սակայն հանկարծ համոզվում ես, որ հոգու խորքում նա էլ է գուցե համակարծիք քեզ հետ: Նա էլ է դեռ մի քիչ մարդ: Ու հույս է ծագում՝ իսկ գուցե էլի՞ կան նման դեպքեր: Սա, անշուշտ, դեռ հերոսություն չէ, բայց նաև հուսադրիչ է: Չգիտեմ, ինձ համար այս տեսանյութը ոչ թե կայֆավատ էր, ոչ թե հերթական քֆուրի առիթ էր, ոչ թե տխուր էր, այլ՝ անակնկալ, այն էլ՝ բավականին հաճելի: Ընդունենք, որ թեկուզ՝ փոքրիկ, թեկուզ՝ այլ բացասական բաների ստվերում գլխովին կորող, բայց այնուամենայնիվ՝ դրական երևույթ էր, ու անցնենք առաջ:

Իսկ «հերոսություն» բառի մասին Կուկը արդեն գրեց:

Հայկօ
09.12.2009, 19:24
Սերժին էլ ոչ ոք չի մեղադրում, որ մարտի մեկին իր ձեռքով ցուցարար ա գյուլլել փողոցի մեջտեղում: Դեմագոգիայով եք զբաղված:

Elmo
09.12.2009, 19:25
Քավ լիցի, ես չեմ կարող հերոս անվանել այն մարդուն, ով իր համոզմունքներին ու սկզբունքներին դեմ է գնում, համոզված եմ, փողի համար

Ձյաձ ոչ Հրանտը, ոչ էլ Ալբերտ Ազատյանը փողի խնդիր չունեն: Իրանք էդ քայլին ավելի մեծ բան կորցնելու վախից են գնում: Տուն, տեղ, ընտանիք, անուն, ունեցվածք կորցնելու վախ գոյություն ունի:
Իրանք ոչ թե փող վաստակելու համար են էդ գովազդը նկարահանում, այլ իրենց ունեցածը(որն ի դեպ իրենց քրտինքով են վաստակել) չկորցնելու համար:

Հայկօ
09.12.2009, 19:28

Հա դե: Էլի փողի համար ա ստացվում: Մեկ ա. ես ուղղակի նյութականը հակադրում եմ բարոյական-գաղափարականին:

Elmo
09.12.2009, 19:36
Հա դե: Էլի փողի համար ա ստացվում: Մեկ ա. ես ուղղակի նյութականը հակադրում եմ բարոյական-գաղափարականին:

Եթե խոսք ա գնում հանապազօրյա հաց՝ նյութականի մասին, արդեն բարոյականն ու գաղափարականը չես կարա առանձնացնես: Իմ համար բեսամթ անբարոյական ա ու ոչ մի գաղափարական արդարացում չունի, որ ես գնամ սերժին քրֆեմ, դատվեմ, ու երեխես անհեր, սոված ու տկլոր մեծանա, կինս էլ մենակով սկսի իր ու երեխու համար հաց վաստակի:

Kuk
09.12.2009, 19:40
Դու ցանկացած ընդհանրական միտք խուրդում ես բաղադրիչների ու փորձում ես դիմացինին դրանով ծնկի բերել: Լավ մոտեցում չի:
Ես, դու և շատերը ընդիմություն ասելով տարբեր բաներ են հասկանում: Դրա համար էլ քո "ոչ- աբսուրդային" տրամաբանությամբ այսօր էլ, 20 տարի անց ու հազար ու պապիտկից հետո էլ, նույն կեղտի մեջ ենք:
Նորից կրկնվեմ- ընդիմություն ասելով ես առաջին հերթին հասկանում եմ ընդիմության շեֆին, այլ ոչ թե ծեծվող 18-19 տարեկան ընդիմությանը համակիր աղջիկներին, առավել ևս մարտի մեկին գնդակահարված պատահական մարդկանց:
Նույն տրամաբանությամբ սափրագլուխներին ու ոստիկաններին էլ կարող ես միակ իշխանություն համարել ու իրավիճակի պատասխանատուն: Էդպես է՞::[
Իշխանության մասին խոսելիս միաբերան ասում ենք Սերժ- Ռոբ, բայց ընդիմություն ասելով -միայն աղջիկ-երեխա:
Ընդիմություն ասելով դու Նիկոլ, Սասուն ու Բանուչյան ես հասկանում, իսկ ես նրանց անտեր թողած, տանը նստած, թիկնապահներով շրջապատված ու տարին մեկ մի ձեն հանող շեֆին: Երբ նա էլ կլինի մյուսների հետ-, դատարաններում, փողոցներում, Սերժ ու ռոբի դեմ իսկապես կռիվ տվողների շարքերում, այն ժամանակ ընդիմություն ասածի իմ ու քո պատկերացումները կհամընկնեն: Որեվհետև էդ ծեծվող աղջիկները վերջում ստիպված են լսելու ու համակերպվելու տանը նստած շեֆի մուննաթային տրաբանությանը- "սա կանենք, սա չենք անի, սա է ճիշտ- սա սխալ":
Ընդիմության շեֆը մայր-մեղու չի, որին պետք է կերակրել տաքացնել ու փայփայել, այլ կռվողներից մեկը: :ok:
Նորից մտանք հին ղալմաղալի մեջ- հավես չունեմ:
Արի պայմանավորվենք-դու քեզ ծիծաղելի բաների վրա ծիծաղի- ես ինձ:

Այ էս մի հարցում էլ Բիձեն լրիվ նշանակետին խփեց:
Կուկ ջան բա Լևոնը քա՞նի անգամ ա ծեծ կերել թռուցիկ բաժանելուց, կամ քա՞նի անգամ ա Նիկոլի պես տղավարի դուրս եկել ու քֆրտել:

Ու լրիվ համամիտ եմ, որ

Բայց հիմա Լևոնը լրիվ մայր մեղուի կյանքով ա ապրում: Իրան վայել չի՞ գա Նիկոլի համար ակցիա անող ժողովրդին միանա: Գա ինքն էլ դատարանի դեմը ակցիա անի:

Էս հարցը էլի ա շոշափվել տարբեր մարդկանց կողմից, անձամբ ես միշտ անտեսել եմ, էս անգամ պատասխանեմ: Կա դերերի բաշխում, Լևոնը ընդդիմության առաջնորդ ա, առաջնորդ, ինքը թռուցիկ չի բաժանում ու չի էլ բաժանելու, ինքը չի գնացել Նիկոլի դատի ժամանակ դատարանի դեմը հաղթանակ գոռացել ու չի էլ գնալու, ու ճիշտ ա անելու: Առաջնորդին համեմատել համակիրների հետ, միքիչ լուրջ չի: Բայց տեղը եկած ժամանակ, արել ա քայլեր, որ սպասելի չեն եղել. օրինակ՝ 2007-ի հոկտեմբերին որ թռուցիկ բաժանողներին ծեծելով տարել էին քաղմաս, Լևոնն անձամբ էր գնացել իրանց հետևից: Մարտի մեկին, երբ իր համակիրներին ջարդեցին, ինքը հավատարիմ մնաց իր սկզբունքներին, կանգնեց մինչև վերջ, կանգնեց էնքան, մինչև որ ձեռները ոլորեցին: Այ սա, անձամբ ինձ համար, շատ անսպասելի էր: Չվախեցավ իր՝ Հ.Հ. առաջին նախագահ և այդ պահին ընտրված նախագահ լինելուց, չկոմպլեքսավորվեց:

Kuk
09.12.2009, 19:45
Դու ցանկացած ընդհանրական միտք խուրդում ես բաղադրիչների ու փորձում ես դիմացինին դրանով ծնկի բերել: Լավ մոտեցում չի:
Ես, դու և շատերը ընդիմություն ասելով տարբեր բաներ են հասկանում: Դրա համար էլ քո "ոչ- աբսուրդային" տրամաբանությամբ այսօր էլ, 20 տարի անց ու հազար ու պապիտկից հետո էլ, նույն կեղտի մեջ ենք:
Նորից կրկնվեմ- ընդիմություն ասելով ես առաջին հերթին հասկանում եմ ընդիմության շեֆին, այլ ոչ թե ծեծվող 18-19 տարեկան ընդիմությանը համակիր աղջիկներին, առավել ևս մարտի մեկին գնդակահարված պատահական մարդկանց:
Նույն տրամաբանությամբ սափրագլուխներին ու ոստիկաններին էլ կարող ես միակ իշխանություն համարել ու իրավիճակի պատասխանատուն: Էդպես է՞::[
Իշխանության մասին խոսելիս միաբերան ասում ենք Սերժ- Ռոբ, բայց ընդիմություն ասելով -միայն աղջիկ-երեխա:
Ընդիմություն ասելով դու Նիկոլ, Սասուն ու Բանուչյան ես հասկանում, իսկ ես նրանց անտեր թողած, տանը նստած, թիկնապահներով շրջապատված ու տարին մեկ մի ձեն հանող շեֆին: Երբ նա էլ կլինի մյուսների հետ-, դատարաններում, փողոցներում, Սերժ ու ռոբի դեմ իսկապես կռիվ տվողների շարքերում, այն ժամանակ ընդիմություն ասածի իմ ու քո պատկերացումները կհամընկնեն: Որեվհետև էդ ծեծվող աղջիկները վերջում ստիպված են լսելու ու համակերպվելու տանը նստած շեֆի մուննաթային տրաբանությանը- "սա կանենք, սա չենք անի, սա է ճիշտ- սա սխալ":
Ընդիմության շեֆը մայր-մեղու չի, որին պետք է կերակրել տաքացնել ու փայփայել, այլ կռվողներից մեկը: :ok:
Նորից մտանք հին ղալմաղալի մեջ- հավես չունեմ:
Արի պայմանավորվենք-դու քեզ ծիծաղելի բաների վրա ծիծաղի- ես ինձ:

Կարճ կոնկրետ ասեմ, որ ես ճիշտ եմ հասկանում ընդդիմություն ասվածը, իսկ դու՝ սխալ: Ընդդիմությունը դա մի անձ չի: Այ որ քո ասած՝ կեղտի մեջ ենք, դրա պատճառը հենց էս ա, որ ընդդիմություն ասվածը մեկ անձ ա, իշխանություն ասվածը մեկ անձ ա: Ուրեմն քո ասելով՝ ընդդիմությունը դա Լևոնն ա, իշխանությունը սերժն ա, ու վե՞րջ: Էս ա՞ ողջ քաղաքական դաշտի մասին քո պատկերացումները:

Հայկօ
09.12.2009, 19:54
Եթե խոսք ա գնում հանապազօրյա հաց՝ նյութականի մասին, արդեն բարոյականն ու գաղափարականը չես կարա առանձնացնես: Իմ համար բեսամթ անբարոյական ա ու ոչ մի գաղափարական արդարացում չունի, որ ես գնամ սերժին քրֆեմ, դատվեմ, ու երեխես անհեր, սոված ու տկլոր մեծանա, կինս էլ մենակով սկսի իր ու երեխու համար հաց վաստակի:

Չէ, իմ ասածը ուրիշ դեպք ա: Էդ էն ա, երբ ինչ-որ մեկը շարունակում ա հետև մտնել, քֆուր կուլ տալ, ինքն իր աչքում գուցե նվաստանալ, որ իրա բալեքը շարունակեն ջիպ քշել ու քյաբաբ ուտել: Ես կհասկանամ, երբ մարդը իր երեխային հաց առնելու համար կամ էդ հացը կորցնել չուզենալով աչք փակի ինչ-ինչ սկզբունքների վրա, ավելին՝ միակ ճիշտը կհամարեմ դա: Բայց երբ մեկը արդեն ունի էդ հացն ու շատ ավելին, քան շատերը, բայց ձգտում ա ավել պատառի, ու էդ ավել պատառը՝ թուլափայլը ստանում ա խեցգետնի դիրք ընդունելով, ես դա կոչում եմ մարմնավաճառություն: Նույն կերպ, օրինակ, չեմ մեղադրի տանջանքներից հետո, զենքի փողը ճակատին դեմ տված զինվորին, եթե հայրենիքը դավաճանի, բայց մի մեշոկ փողով հայրենիքը ծախած գեներալին կասեմ էն երկու տառանոց (ու 80 միավորանոց :D) հապավումը:

Kuk
09.12.2009, 20:00
http://www.azatutyun.am/video/4513.html

Nadine
09.12.2009, 20:31
http://www.azatutyun.am/video/4513.html

Հետո էլ ասում են "ՏՈՒՆ ԱՐԻ"...եսիմ ինչ ակցիաներ են կազմակերպում....ախր ո՞նց գաս ՏՈՒՆ, երբ տեսնում ես ինչ անարխիա ա տիրում երկրումդ:(

Բիձա
09.12.2009, 20:35
Իհարկե՝ այնքան միամիտ չեմ, որ տեսանյութը դիտեմ ու սկսեմ դրա «հերոսներին» առանց չակերտների հերոս համարել: Ամեն դեպքում՝ չեմ էլ թերագնահատում տեսածս: Քավ լիցի, ես չեմ կարող հերոս անվանել այն մարդուն, ով իր համոզմունքներին ու սկզբունքներին դեմ է գնում, համոզված եմ, փողի համար (իրականում այդ մարդկանց լրիվ այլ անունով են կոչում): Բայց դե տեսանյութը նաև ցույց է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ նախևառաջ սա է դրա բարձրացրած այսքա՜ն մեծ աղմուկի բուն հիմքը: Այսինքն՝ դու հաստատ համոզված ես լինում, որ ինչ-որ մեկը լրիվ արդեն կործանված է (փոխաբերական իմաստով, իհարկե), կորած է՝ որպես քեզ համար ընդունելի մարդ, արվեստագետ, գործիչ և այլն, սակայն հանկարծ համոզվում ես, որ հոգու խորքում նա էլ է գուցե համակարծիք քեզ հետ: Նա էլ է դեռ մի քիչ մարդ: Ու հույս է ծագում՝ իսկ գուցե էլի՞ կան նման դեպքեր: Սա, անշուշտ, դեռ հերոսություն չէ, բայց նաև հուսադրիչ է: Չգիտեմ, ինձ համար այս տեսանյութը ոչ թե կայֆավատ էր, ոչ թե հերթական քֆուրի առիթ էր, ոչ թե տխուր էր, այլ՝ անակնկալ, այն էլ՝ բավականին հաճելի: Ընդունենք, որ թեկուզ՝ փոքրիկ, թեկուզ՝ այլ բացասական բաների ստվերում գլխովին կորող, բայց այնուամենայնիվ՝ դրական երևույթ էր, ու անցնենք առաջ:

Իսկ «հերոսություն» բառի մասին Կուկը արդեն գրեց:
"Անակնկալի" մասին:
Չգիտեմ թե Հրանտի ասածի վրա կողքից հռհռացողները այդ սենյակում քանի հոգի են եղել, բայց համոզված եմ, որ հայաստանի ցանկացած բնակիչ էլ, եթե այդ պահին այդտեղ լիներ, ներառյալ սերժ, ռոբ ու բազազ, նույն ձևով հռհռալու էր: Այսինքն մարդիկ էշ միլիցուց կամ տարբեր անասնակերպերից մի երկու մետր հեռավորության վրա ազատ են եղել իրենց վերաբերմունքն արտահայտելիս:
Իրական կյանքում բոլորս էլ մյուսներին չափում ենք ըստ մեր արժեհամակարգի:
Ընդիմադիրների կարծիքով եթե օլիմպիական չեմպիոնը կամ կատակերգու դերասանը Նիկոլի, Սասունի կամ Օհան Դուրյանի պլանկեն չեն անցել, ուրեմն մարդ չեն:
Բերել, դեմ են արել միկրոֆոնը-թե խոսեք: 88, կամ 91 թվին էլ իրենք խոսացող չեն եղել: Էդ մարդիկ պրոֆեսիանալներ են, այլ վերաբերմունք ունեն դեպի քաղաքական կյանքը:
Որ էդքան էլ արել են լավ չի՞:
"Հերոսության" մասին:
Ես կողմնակից չեմ հերոսության "պավլիկմարոզովյան" կամ "մատրոսովյան" մեկնաբանություններին: Գնա հորդ ծախի /ընտանիքիդ ծախի/, կամ գնդացիրի դեմն առ-մեռի, արի հերոսությունդ ընդունեմ:
Արևմտյան արժեհամակարգը գերի ընկածներին էլ է համարում հերոս: Ստալինը նրանց գնդակահարում էր, մենք էլ բանի տեղ չենք դնում:
Մենք ընդունակ չենք մարդկանց արած փոքր գործերն էլ ըստ արժանվույն գնահատելու:
Հերոս ասածի նրբերանգները շատ ավելի շատ են, քան մենք ենք պատկերացնում: :ok

Բիձա
09.12.2009, 20:39
Կարճ կոնկրետ ասեմ, որ ես ճիշտ եմ հասկանում ընդդիմություն ասվածը, իսկ դու՝ սխալ: Ընդդիմությունը դա մի անձ չի: Այ որ քո ասած՝ կեղտի մեջ ենք, դրա պատճառը հենց էս ա, որ ընդդիմություն ասվածը մեկ անձ ա, իշխանություն ասվածը մեկ անձ ա: Ուրեմն քո ասելով՝ ընդդիմությունը դա Լևոնն ա, իշխանությունը սերժն ա, ու վե՞րջ: Էս ա՞ ողջ քաղաքական դաշտի մասին քո պատկերացումները:
Հա, Հայաստանի պես քռչոտ երկրում հենց էդպես է:

ministr
09.12.2009, 20:46
http://www.azatutyun.am/video/4513.html

Թե ասա չգիտեք ինչ երկրում եք ապրում? Ձեր սեփականությունը ինչի եք թողել օդում "ապօրինի"-ի անվան տակ որ հետո էլ կանգնեք սենց ահուսարսափի առաջ:

Norton
09.12.2009, 20:47
Թե ասա չգիտեք ինչ երկրում եք ապրում? Ձեր սեփականությունը ինչի եք թողել օդում "ապօրինի"-ի անվան տակ որ հետո էլ կանգնեք սենց ահուսարսափի առաջ:
Մինիստր տունը սեփականաշնորված էր, ուղղակի պատկան մարմինները սեփականաշնորհել էին տան կեսը հերիք չի, ցանկանում էին քանդել ամբողջը` սեփականացրածը ներառյալ:

ministr
09.12.2009, 20:52
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, սեփականատերն իրավունք ունի սպանելու իր տարածք բռնի ուժով ներխուժած անձնավորությանը....

Մինչև մեկը ինքն իրեն չմոռանա ու դրանցից մի երկուսին պառկացնի չեն թարգի նման ձևով մարդկանց հետ վարվելը:

Norton
09.12.2009, 21:01
Ի դեպ, վաղը մարդու իրավունքների միջազգային օրն է:
Երևանում երթ է լինելու ու լավ կլիներ, որ շատերը խոսելուց բացի մասնակցեին ու իրենց բողոքն ձայնը բարձրացնեին:

Բիձա
09.12.2009, 21:32
Կարճ կոնկրետ ասեմ, որ ես ճիշտ եմ հասկանում ընդդիմություն ասվածը, իսկ դու՝ սխալ: Ընդդիմությունը դա մի անձ չի: Այ որ քո ասած՝ կեղտի մեջ ենք, դրա պատճառը հենց էս ա, որ ընդդիմություն ասվածը մեկ անձ ա, իշխանություն ասվածը մեկ անձ ա: Ուրեմն քո ասելով՝ ընդդիմությունը դա Լևոնն ա, իշխանությունը սերժն ա, ու վե՞րջ: Էս ա՞ ողջ քաղաքական դաշտի մասին քո պատկերացումները:
Հայկական իշխանական բուրգը ամբողջովին սերժի ղեկավարման տակ է: Չի կարելի ժամանակ-առ-ժամանակ լսվող այդ կամ այն ներթայֆայական վեճերը համարել բազմակենտրոն կամ ստրուկտուրավորված, բարդ իշխանության վկայություն:
Օրինակ հենց նոր քննարկվող դեպքում տնից վտարողը ֆլեշ բարսեղն է: Ֆլեշն էլ սերժի մանկլավիկն է: փաստորեն մի քայլով երևույթը և պատասխանատվությունը հասավ սերժին:
Նույնն է նաև ընդիմության դեպքում: Տարբեր մտքեր կարող են հնչել ընդիմության ղեկավար մարմնում, բայց վերջնական որոշումը- ղեկավարինն է- Լեվոնինն է: Մարդիկ կարող են և գնում են ինքնուրույն ընդիմադիր քայլերի, բայց սիստեմիկ փոփոխությունները կարվեն միայն կենտրոնացված-ծրագրավորված քայլերի միջոցով: Այլ բան, որ ամենօրյա քաղաքացիական ակտիվությունը մթնոլորտ է փոխում: Դրա հետ վիճող չկա- դա այդպես է:
Էդպիսին է առհասարակ կառավարվող համակարգերում որոշում կայացնելու սկզբունքը:
Ժողովրդավարական մեխանիզմը ներ է առում իշխանության տարաբաժանումը թևերի մեջ, բայց նույնիսկ նորմալ երկրներում գործադիրն ունի առավելություններ, քանի որ ժամանակային լյուֆտն է սկսում գործել- գործադիրը ցանկացած էշություն կամ սրիկայություն էլ կարող է հասցնել անել, մինչև դատականը, օրենսդիրը կհասցնեն միջամտել:
Իսկ գործադիր իշխանությունն էլ հիմնականում կենտրոնացած է լինում մեկ մարդու ձեռքում, որովհետև հենց դա է ամենաէֆֆեկտիվ ղեկավարման ձևը:

Kuk
09.12.2009, 21:41
Հայկական իշխանական բուրգը ամբողջովին սերժի ղեկավարման տակ է: Չի կարելի ժամանակ-առ-ժամանակ լսվող այդ կամ այն ներթայֆայական վեճերը համարել բազմակենտրոն կամ ստրուկտուրավորված, բարդ իշխանության վկայություն:
Օրինակ հենց նոր քննարկվող դեպքում տնից վտարողը ֆլեշ բարսեղն է: Ֆլեշն էլ սերժի մանկլավիկն է: փաստորեն մի քայլով երևույթը և պատասխանատվությունը հասավ սերժին:
Նույնն է նաև ընդիմության դեպքում: Տարբեր մտքեր կարող են հնչել ընդիմության ղեկավար մարմնում, բայց վերջնական որոշումը- ղեկավարինն է- Լեվոնինն է: Մարդիկ կարող են և գնում են ինքնուրույն ընդիմադիր քայլերի, բայց սիստեմիկ փոփոխությունները կարվեն միայն կենտրոնացված-ծրագրավորված քայլերի միջոցով: Այլ բան, որ ամենօրյա քաղաքացիական ակտիվությունը մթնոլորտ է փոխում: Դրա հետ վիճող չկա- դա այդպես է:
Էդպիսին է առհասարակ կառավարվող համակարգերում որոշում կայացնելու սկզբունքը:
Իշխանության ժողովրդավարական մեխանիզմը ներ է առում իշխանության տարաբաժանումը թևերի մեջ, բայց նույնիսկ այդ դեպքում ժամանակային լյուֆտն է սկսում գործել- գործադիրը ցանկացած էշություն կամ սրիկայություն էլ կարող է հասցնել անել, մինչև դատականը, օրենսդիրը չմիջամտեն:
Իսկ գործադիր իշխանությունն էլ հիմնականում կենտրոնացած է լինում մեկ մարդու ձեռքում, որովհետև հենց դա է ամենաէֆֆեկտիվ ղեկավարման ձևը:

Ասածներդ ճիշտ են, բայց ապացույց չեն այն ասածիդ, որ ընդդիմությունը դա մեկ անձ է՝ Լևոնն է, իշխանությունը դա մեկ անձ է՝ սերժն է: առաջնորդ ասվածը մեկը հենց նրանում ա կայանում, որ վերջնական որոշումներն ինքն ա ընդունում, եթե համակարգում գտնվող յուրաքանչյուր անձ վերջնական որոշում կայացնող դառնա, առաջնորդ ասվածը կվերանա, համակարգն էլ կդադարի համակարգ լինելուց:

Բիձա
09.12.2009, 21:49

Ուղղակի ապացույց ես չեմ կարող նշել, քանի որ չեմ կարող ապացուցել, որ ամեն մի հարց հենց Լեվոնն է առաջ քաշել, կամ վետո դրել:
Ասածս հիմնված է հենց կառավարվող համակարգերի աշխատանքի սկզբունքների վրա:
Դժվար է համընդհանուր սկզբունքները անտեսել հենց մեր դեպքի համար:
Իսկ եթե ընդիմություն ասելով դու հասկանում ես նրանց, ովքեր կամովի որպես քաղաքացի են հանդես գալիս, դա լրիվ այլ բան է:

Բիձա
09.12.2009, 22:05

Չէի նկատել, որ հարցդ այլ վերացականություն էլ ունի իր մեջ: Ընդիմություն- իշխանություն էության հարցը:
Երկուսն էլ մարդկանց ղեկավարվող հավաքական մարմիններ են:
Իշխանությունը ընտրության և պաշտոնավարման-պրոֆեսսիանլիզմի հիմքի վրա: Ընդիմությունը -կամովին, հասարակության տեսական վստահության վրա հիմնված:
Ընդիմության ներսում արդեն տարբեր խաղերի արդյունքում /ներառյալ մաև մութ խաղերը, ինչպիսին օրինակ Վազգեն Սարգսյանի առաջխաղացումն էր սկզբից մինչև վերջ/ ձևավորված են լինում ընդիմության ղեկավար մարմիններ, որոնցում դերաբաժանումը և պատասխանատվությունը հասարակական վերահսկողությունից դուրս է:
Ընդհանրական լեզվով թե ընդիմության և թե իշխանության մասին խոսելիս առանց առաջին դեմքերի բնութագրման և ներառման խոսակցությունը անիմաստ է:

Kuk
09.12.2009, 22:32

Խոսել ընդդիմության մասին՝ նրա առաջին դեմքի բնութագրմամբ, դա ամենևին չի նշանակում ընդդիմություն ասելով հասկանալ հենց առաջին դեմքին:

Kuk
09.12.2009, 22:34
Ուղղակի ապացույց ես չեմ կարող նշել, քանի որ չեմ կարող ապացուցել, որ ամեն մի հարց հենց Լեվոնն է առաջ քաշել, կամ վետո դրել:
Ասածս հիմնված է հենց կառավարվող համակարգերի աշխատանքի սկզբունքների վրա:
Դժվար է համընդհանուր սկզբունքները անտեսել հենց մեր դեպքի համար:
Իսկ եթե ընդիմություն ասելով դու հասկանում ես նրանց, ովքեր կամովի որպես քաղաքացի են հանդես գալիս, դա լրիվ այլ բան է:

Ընդդիմություն ասելով չեմ հասկանում ընդդիմության լիդեր, ինչպես դու ես հասկանում: Ես հասկանում եմ քաղաքական ուժ՝ դա կարող է լինել կուսակցություն կամ դաշինք՝ իր անդամներով ու համակիրներով հանդերձ:

Kuk
09.12.2009, 22:35
Ուղղակի ապացույց ես չեմ կարող նշել, քանի որ չեմ կարող ապացուցել, որ ամեն մի հարց հենց Լեվոնն է առաջ քաշել, կամ վետո դրել:
Ասածս հիմնված է հենց կառավարվող համակարգերի աշխատանքի սկզբունքների վրա:
Դժվար է համընդհանուր սկզբունքները անտեսել հենց մեր դեպքի համար:
Իսկ եթե ընդիմություն ասելով դու հասկանում ես նրանց, ովքեր կամովի որպես քաղաքացի են հանդես գալիս, դա լրիվ այլ բան է:

Ու որո՞նք են էդ համընդհանուր սկզբունքները:

Բիձա
09.12.2009, 22:39
Լրացում
Միջընտրական ժամանակահատվածներում ոչ պառլամենտական ընդիմությունը առահասարակ սառեցված վիճակում է լինում, Այդ պահին ընդիմություն ասածը դա շեֆն է, նրա առաջին շերտի մարդիկ ու խիստ նվիրյալները:
Բոլոր գործունյա -շուստրիներ- հայտնի ու անհայտ դեմքերը, որ ընդիմություն էին մտել ընտրությունների նախօրեին, հենց իշխանություն մտնելու հաշվարկներով, մանրից արդեն յան տված են, կամ "ծախած-փախած, դավաճանած" և այլն:
Հենց գա նոր ընտրական ցիկլը, սրիկաների հին ոհմակը մի նոր շեֆ կգտնի նրա թևի տակ ծվարելու:
Քանի որ նախկինում Հայաստանում միշտ հաղթող է եղել իշխանությունը, տարեց-տարի քչացել է այդ չվող- նորից նոր դիմակներով վերադարձող մասսան, քանի որ հասցրել են կողմնորոշվել ու "պաշտոնավորվել, թիմավորվել, փողավորվել, տնավորվել":
Սա մի կողմից լավ է, հարյուր կողմից վատ:
Լավ է, որ դաշտերն են մաքրվել -ով-ով է:
Բայց վատ է, որ մարդկանց մի ահռելի զանգված մեկընդմիշտ անցավ պնակալեզների շարքերը ու խզեց իր կապերը մարդկայինի հետ:
Վատ է, որ հասարակությունը այլասերվեց,
Վատ է, որ իրար հաջորդող պարտություններով ընդիմություն ասածը վարկաբեկվեց:
Վատ է, որ Ճշտի ու սխալի սահմանը ջնջվեց:
Վատ է, որ գեղցիները Երևանն ու Հայաստանը գրավեցին:
Վատ է, որ ամեն ինչ արժեզրկելուց ու ծախելուց հետո, գոնոցիդի հարցը դառավ պոլիշոր:
Վատ է, որ մեր տերը սերժն է, լավ տղեքը- դոդն ու լֆիկը, դատախազը-աղվանը- իմաստունը- գալուստը, ընդիմությունը- 64 ամյա նախկին շեֆ լեվոնը:
Վատ է, որ հայկական դիպլոմները նույնիսկ Իրանը սկսեց մերժել որպես թղթի կտոր- բլեֆ:
Վատը շատ շատ է: :o

,

Բիձա
09.12.2009, 22:42
Ու որո՞նք են էդ համընդհանուր սկզբունքները:
Մասնագիտական գրականություն կա:
Էս ֆորումում քննարկելիք չի

Kuk
09.12.2009, 22:46
Մասնագիտական գրականություն կա:
Էս ֆորումում քննարկելիք չի

Բա ո՞ր ֆորումում քննարկելիք ա: Ցույց տուր էդ մասնագիտական գրականությունը, որտեղ ասվում ա, որ ընդդիմություն ա համարվում մեկ անձ, այլ ոչ այդ անձն իր կուսակցությամբ հանդերձ:

Բիձա
09.12.2009, 23:15
Բա ո՞ր ֆորումում քննարկելիք ա: Ցույց տուր էդ մասնագիտական գրականությունը, որտեղ ասվում ա, որ ընդդիմություն ա համարվում մեկ անձ, այլ ոչ այդ անձն իր կուսակցությամբ հանդերձ:
Մասնագիտական գրականության մասին խոսքը կառավարման համակարգերի մասին էր:
Իսկ "ընդիմություն -իշխանության" ոչ թե մեկ անձ այլ մեկ անձից ածանցյալ լինելու փաստը նախորդ փոստերում քննարկել եմ, եթե դա էլ չի համոզում, գումարի դպրոցական պատմությունը:
Հիշիր օրինակ վառող, քարուքանդ անող, սրի քաշող հին պատմական իշխանական դեմքերին-բռնակալներին, կամ հակառակը- շինարարներին: Կամ էլ հեզությամբ հաղթության տանող Գանդիին:
Հարցերը 90 տոկոսով որոշում են կոնկրետ անձիք, որոնք իհարկե գործում են որոշակի պատմական, հասարակական միջավայրում: Չի կարող բացարձակ նույնատիպ Ներոն գործել մեր օրերում, բայց նայիր Բուշին ու շատ զուգահեռներ կգոյանան- մտավ, տարածաշրջան կործանեց, ավիրեց, մոլորակը խառնեց ու գնացել տանը նստել պիցցա յա ուտում- անձնական նախագահական գրադարանի կազմակերպմամբ է զբաղված: :o
Իսկ եթե դու ուզում ես ինձ հասկացնել, որ այսօր արդեն ընդիմությունը էլ Լեվոնը չի, այլ փողոցում կռիվ տվող ջահելությունը, ապա Կուկ ջան, էս աչքալուսանցքի համար ես քո ցավը տանեմ:
Իսկականից աչքներս լուս: :hands

Kuk
09.12.2009, 23:25
Մասնագիտական գրականության մասին խոսքը կառավարման համակարգերի մասին էր:
Իսկ "ընդիմություն -իշխանության" ոչ թե մեկ անձ այլ մեկ անձից ածանցյալ լինելու փաստը նախորդ փոստերում քննարկել եմ, եթե դա էլ չի համոզում, գումարի դպրոցական պատմությունը:
Հիշիր օրինակ վառող, քարուքանդ անող, սրի քաշող հին պատմական իշխանական դեմքերին-բռնակալներին, կամ հակառակը- շինարարներին: Կամ էլ հեզությամբ հաղթության տանող Գանդիին:
Հարցերը 90 տոկոսով որոշում են կոնկրետ անձերը, որոնք իհարկե գործում են որոշակի պատմական, հասարակական միջավայրում: Չի կարող բացարձակ նույնատիպ Ներոն գործել մեր օրերում, բայց նայիր Բուշին ու շատ զուգահեռներ կգոյանան- մտավ, տարածաշրջան կործանեց, ավիրեց, մոլորակը խառնեց ու գնացել տանը նստել պիցցա յա ուտում- անձնական նախագահական գրադարանի կազմակերպմամբ է զբաղված: :o
Իսկ եթե դու ուզում ես ինձ հասկացնել, որ այսօր արդեն ընդիմությունը էլ Լեվոնը չի, այլ փողոցում կռիվ տվող ջահելությունը, ապա Կուկ ջան, էս աչքալուսանցքի համար ես քո ցավը տանեմ:
Իսկականից աչքներս լուս: :hands

Աչքդ լուս, Բիձա ջան:
Իհարկե հիմնականում իրենք են լուծում, որտև, ինչպես արդեն ասացի՝ իրենք են առաջնորդը: Եթե նրա համակիրներից յուրաքանչյուրը 90 տոկոսով հարց լուծող լինի, կվերածվի քաոսի, շունը տիրոջը չի ճանաչի: Հիմնականում հարցերը լուծում են առաջնորդները, իսկ մարդիկ, գտնելով այդ հարցերի լուծման՝ իրենց համար ավելի հոգեհարազատ ուղին, գնում են այդ առաջնորդի ետևից: Ու էսօր, ինչքան էլ քեզ համար ատելի լինի Լևոն անձը, նա, որպես քաղաքական գործիչ, ընդունելի է շատերի կողմից, ինչի մասին վկայում է այսօրվա դրությամբ նրա համակիրների հոծ զանգվածը, ինչի մասին վկայում է վերջին նախագահական և ՏԻՄ ընտրությունների իրական արդյունքները, որտեղ նա բացարձակ հաղթանակներ է տարել, չնայած որ ընտրություններն անցել են, մեղմ ասած, ոչ հավասար պայմաններում:
Իսկ մասնագիտական գրականությունից՝ կառավարման համակարգերից, այդպես էլ մի ճմրթված հղում գոնե չարեցիր, իմանայի՝ ինչի մասին ես խոսում, փոքր-ինչ լուսավորվեի:

Տրիբուն
09.12.2009, 23:36
Իսկ մասնագիտական գրականությունից՝ կառավարման համակարգերից, այդպես էլ մի ճմրթված հղում գոնե չարեցիր, իմանայի՝ ինչի մասին ես խոսում, փոքր-ինչ լուսավորվեի:
Բյուքենեն - հասարակական ընտրության տեսություն
Թալոք - սահմանդրական իրավունք

Հորս արև, էլի սահմանդարական իրավունք: Բայց էս վերջինը պիտի մի գլուխ համահեղինակ ունենա, չեմ հիշում; Հեսա նայեմ ասեմ Կուկ ջան, մի իրեք տարվա կարդալու գրականություն ա: ;)

Բիձա
09.12.2009, 23:37

Զոռով մի հատ աչքալուսանք կպցրինք: թու-թու:

Բիձա
09.12.2009, 23:38
Բյուքենեն - հասարակական ընտրության տեսություն
Թալոք - սահմանդրական իրավունք

Հորս արև, էլի սահմանդարական իրավունք: Բայց էս վերջինը պիտի մի գլուխ համահեղինակ ունենա, չեմ հիշում; Հեսա նայեմ ասեմ Կուկ ջան, մի իրեք տարվա կարդալու գրականություն ա: ;)
Շնորհակալ եմ Տրիբուն ջան!:hands

Տրիբուն
09.12.2009, 23:40
Շնորհակալ եմ Տրիբուն ջան!:hands
Թալոքի աշխատության ճիշտ անվանումը էս ա
«Расчет согласия: логические основания конституционной демократии»: Դե, ներող, հիշելով էի գրել:

Բայց սրանք մի քանի կտոր էին հազարավոր ուրիշ լուրջ գարականության շարքում: Էս էն էր, ինչ ես գիտեի, ընդամենը:

Kuk
09.12.2009, 23:42
Բյուքենեն - հասարակական ընտրության տեսություն
Թալոք - սահմանդրական իրավունք

Հորս արև, էլի սահմանդարական իրավունք: Բայց էս վերջինը պիտի մի գլուխ համահեղինակ ունենա, չեմ հիշում; Հեսա նայեմ ասեմ Կուկ ջան, մի իրեք տարվա կարդալու գրականություն ա: ;)

Ձյաձ ջան, մի երեք տարի առաջ տենց մի քանի տեսակ գրականություն կարդացել եմ: Ես Բիձուց հղում էի ուզում ինչ որ գրականության, որտեղ ասվում ա, որ իշխանությունը դա իշխանության լիդերի անձն է, ընդդիմությունը դա ընդդիմության լիդերի անձն է:

Տրիբուն
09.12.2009, 23:45

Կուկ ջան, գիդես քեզ ինչքան եմ հարգում, բայց դատախազության նման բառերից կախվել պետք չի: Մեղադրող կողմ կամ փաստաբան չենք խաղում:

Իսկ ընդհանուր առմամբ, Բիձու ասածի մեջ ԱՀԱԳԻՆ ճշմարտություն կա: Կոնկրետ ի հարկե անձը չի, ընդդիմությունն ինստիտուտ ա: Բայց որ անձը-լիդերը առանցքային դերակատարում ունի, ու ըստ էության, նույնիսկ զարգացած երկրներում կոնկրետ անձով շատ բան ա պայմանավորված, դա փաստ ա:

Բիձա
09.12.2009, 23:48

Նորից եմ շնորհակալ, Տրիբուն ջան::hands

Mephistopheles
09.12.2009, 23:51
Մեֆ ջան, լրիվ հետդ համաձայն եմ, որ մտավորականները լավ կանեին իրենց մտածածը բաց ասեն հասրակությանը: Դա մտավորականի առաքելությունն ա:

Բայց կոնկրետ էս դեպքի հետ կապված էն կարծիքին եմ, որ սրա հասարակական հնչեղությունն շատ ավելի մեծ ա լիենելու:

Համոզված եմ, որ ստուդիներում ու օպերատորների ու մոտնաժողների համակարգիչներում հազարներով սեց ֆայլներ կան: Բա որ սաղ մանրից հանեն դուրս ինչ կայֆավատ ա լիենելու:

հա Տրիբուն ջան, բայց դու տես հեսա ինչ ատկազ են կանգնելո են կանգնելու… գնչեղությունը մեծ ա, բայց իրանց "գեղարվեստական կերպարը" (Օստապ Բենդեռի ասած) հավասարվեց գետնին

Kuk
09.12.2009, 23:53
Կուկ ջան, գիդես քեզ ինչքան եմ հարգում, բայց դատախազության նման բառերից կախվել պետք չի: Մեղադրող կողմ կամ փաստաբան չենք խաղում:

Իսկ ընդհանուր առմամբ, Բիձու ասածի մեջ ԱՀԱԳԻՆ ճշմարտություն կա: Կոնկրետ ի հարկե անձը չի, ընդդիմությունն ինստիտուտ ա: Բայց որ անձը-լիդերը առանցքային դերակատարում ունի, ու ըստ էության, նույնիսկ զարգացած երկրներում կոնկրետ անձով շատ բան ա պայմանավորված, դա փաստ ա:

Որտեղ գտել եմ, որ ճիշտ ա ասել, համաձայն եմ եղել, ասել եմ, ինչ մեղքս թաքցնեմ:))
Էդ էլ եմ ընդունում, անձը մեծ դերակատարում ունի, ես հակառակում չեմ էլ փորձում համոզել: Նաև ընդունում եմ, որ առաջնորդն ա հիմնականում որոշում, ավելին՝ ճիշտ եմ համարում: Կատարյալ դեմոկրատյա չի եղել ու երբևէ չի էլ լինի, դրա համար էլ պետք ա լինի առաջնորդ, ով կստանձնի պատասխանատվությունը հիմնական որոշումները կայացնելու: Էս էլ մեջբերեմ նախորդ գրածիցս.

Իհարկե հիմնականում իրենք են լուծում, որտև, ինչպես արդեն ասացի՝ իրենք են առաջնորդը: Եթե նրա համակիրներից յուրաքանչյուրը 90 տոկոսով հարց լուծող լինի, կվերածվի քաոսի, շունը տիրոջը չի ճանաչի: Հիմնականում հարցերը լուծում են առաջնորդները, իսկ մարդիկ, գտնելով այդ հարցերի լուծման՝ իրենց համար ավելի հոգեհարազատ ուղին, գնում են այդ առաջնորդի ետևից:

Տրիբուն
09.12.2009, 23:53
հա Տրիբուն ջան, բայց դու տես հեսա ինչ ատկազ են կանգնելո են կանգնելու… գնչեղությունը մեծ ա, բայց իրանց "գեղարվեստական կերպարը" (Օստապ Բենդեռի ասած) հավասարվեց գետնին
Բա պիտի ատկազ կանգնեն, Մեֆ ջան: Հո խելառ չեն: Հիմա էլ դատարանում Նիկոլի պաշտպանական կողմը սաղ շեշտը դնում ա նրա վրա, որ Նիկլոը Մարտի մեկին խաղաղության ու հանդարտության կոչեր էր անում: Կասես տարբերությունը հսկայական ա: Իսկ ես կասեմ, Նիկոլի նման դեմքի դեպքում, նույնիսկ նման արդարացումը առաջացնում է նույնպիսի խղճահարություն, ինչպիսին ասենք Ազարյանի դեպքում կառաջացնի նրա հնարավոր ատկազ կանգնելը:

Rammer
09.12.2009, 23:54
Հորս արև, էլի սահմանդարական իրավունք:
Տեսնում ես նույնիսկ ենթագիտկացության, բնազդային մակարդակում ապացուցվում ա որ Սահամանադրական ճանապարհից առավել արդյունավետը առայժմ չկա, նպատակահարմար չի...:angel Ուս ստեղ լիքը խաղաղության աղավնիններ...

Տրիբուն
10.12.2009, 00:06
Որտեղ գտել եմ, որ ճիշտ ա ասել, համաձայն եմ եղել, ասել եմ, ինչ մեղքս թաքցնեմ
Էդ էլ եմ ընդունում, անձը մեծ դերակատարում ունի, ես հակառակում չեմ էլ փորձում համոզել: Նաև ընդունում եմ, որ առաջնորդն ա հիմնականում որոշում, ավելին՝ ճիշտ եմ համարում: Կատարյալ դեմոկրատյա չի եղել ու երբևէ չի էլ լինի, դրա համար էլ պետք ա լինի առաջնորդ, ով կստանձնի պատասխանատվությունը հիմնական որոշումները կայացնելու:
Կուկ ջան, սկզբունքորեն էտ մտքի հետ չհամաձայնվելու տարբերակ գրերթե չկա, կամ խիստ սահմանափակ ա: Իմ ասածը էն էր, որ մարդուց կոնկրետ հղում պահանջելը, որ ամեն խոսքը հիմնավորի, էնքան էլ ճիշտ չի: Բայց պատճառները հասկանում եմ: Բիձեն գտնում ա, որ Վազագեն Մանուկյանը ճիշտ տղա էր, ու տանել չի կարում Լևոնին: Ես անձամբ գտնում եմ, որ Վազգենը հայ իրականության ամենափնթի քաղաքական գործիչներից մեկն ա, ու էս վերջերս ապացուցեց նաև, որ դիշովկայա: Էս իմ կարծիքն ա քաղաքական գործչի մասին: Բայց Բիձու արտահայտած մտքերի արժեքը դրանից չի նվազում: Դրա համար էլ հիմնականում հաճույքով կարդում եմ, ու ամեն մտքի համար հեղինակավոր հիմնավորում չեմ պահանջում: ;)

Kuk
10.12.2009, 00:10

Տրիբուն ջան, իրա ասածն ինձ համար աբսուրդ ա, պլյուս դրան՝ ասում ա, որ էդ մասին գրականություն կա, հիմա ինձ ինչ ա մնում անել, եթե ոչ հղում ուզել: Ես էլ եմ էդ կարգի գրականություն կարդացել, բայց նման մտքի չեմ հանդիպել, էսքան չեմ զարմացել, հիմա բախտ ա վիճակվել նման ինֆորմացիայի կրողը դառնալ, ինչպե՞ս կարող եմ ինձ թույլ տալ անտարբեր անցնել նման հնարավորության կողքով, անհարմար ա չէ՞:

Տրիբուն
10.12.2009, 00:15
Տրիբուն ջան, իրա ասածն ինձ համար աբսուրդ ա, պլյուս դրան՝ ասում ա, որ էդ մասին գրականություն կա,
Պետք ա մտնել Ամազոն ու փնտրել "Աբսուրդ գրականություն", Կուկ ջան, ինչ ասեմ:

Mephistopheles
10.12.2009, 00:18
1-Իրենք մտավորական չեն- բարձր պրոֆեսիոնալներ են: Դրանց տարբերությունը մեծ է:
2- Ստալինի օրոք էլ 200 միլիոն ներսում էին մտել ծակը, դրանից ավել էլ -դրսում:
Ցանկացած բռնապետի օրոք էլ բեմեր կան: Մի բեմում ընդիմություն կոչվածն է, մյուսում "դիմությունը", մյուսում շանտաժով բեմ բերվածները:
Բոլորն էլ խաղ են խաղում:
Հիմա դու ասում ես, թե շանտաժով բեմ բերվածները թող վաաբշե ձենները կտրեն: Էդ դեպքում ես ու դու էն գլխից պետք է ձեններս կտրած լինեինք, որովհետև ապրում ենք դրսում և մեր ապրուստը հայաստանյան տրամաբանությամբ չի վաստակվում:
Ով ինչ կարողանում է անել, այն է անում:
Հենց այս ֆորումում մեծ-մեծ բրդողների մեջ էլ կգտնվեն մարդիկ, որոնց եթե դեմ տաս միկրոֆոնը, հայտնի չի թե ինչ կբարբաջեն:
Արի տեսական հերոսությունը մի կողմ դնենք ու ռեալ merit- ների դաշտում խոսենք:
Ընդիմության շեֆերը արդեն 20 տարի է նույն անշառ բաներն են խոսում: Նրանց ասածը հերոսություն չի, քանի որ դա "թույլատրված- դոզավորված" զբաղմունք է: Բայց Թոխատյանի ու Ազարյանի "տկանց" քֆուրը հերոսություն է, որովհետև վաղը "շրջապատում" պետք է պատասխան տան դրա համար ու ոնց հասկանում եմ- տվել են: :ok
Հալալ է իրենց: :hands

«Ես տեսանյութը չեմ տեսել, բայց դա անհեթեթություն է, դա անհնար է, ես հարգում եմ մեր նախագահին, սիրում եմ, անհնար է, որ ես նման բան ասած լինեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ալբերտ Ազարյանը` շեշտելով, որ դա արվել է իրեն վարկաբեկելու նպատակով: «Շատերը կան, որ նախանձում են, քանի որ ինձ հարգում են բոլորը և ամեն տեղ: Դա, իհարկե, սարքած բան է»: սրանք ազարյանի խոսքերն են…

… բարձր պրոֆեսիոնալներն իրենց սկզբմունքներին չեն դավաճանում… սա աքսիոմա է…

"տկանց" ամեն մարդ էլ կքրֆի ապեր, դրա մեջն ինչ կա… գոնե ասելուց հետո տեր կանգնեն իրանց ասածին… կամ գոնե չհերքեն…

… Բիձ ապեր, որ ասում ես "ընդդիմություն" մի քիչ ավելի կոնկրետ պետք ա լինես… մարդ կա իրա ասածի համար նստած ա, մարդ կա ծեծ ա ուտում թռուցիկ բաժանելու համար, մարդ կա դատվում ա երեխաներին բռնաբարողին բացահայտելու համար (Սուխուդյանը)… մարդ էլ կա "տկանց" քրֆում ա ու հետո էլ հետ ա կանգնում իրա ասածից ու դու ուզում ես որ մեր քաղգործիչները սրանց նմանվեն…

Rammer
10.12.2009, 00:24
«Ես տեսանյութը չեմ տեսել, բայց դա անհեթեթություն է, դա անհնար է, ես հարգում եմ մեր նախագահին, սիրում եմ, անհնար է, որ ես նման բան ասած լինեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ալբերտ Ազարյանը` շեշտելով, որ դա արվել է իրեն վարկաբեկելու նպատակով: «Շատերը կան, որ նախանձում են, քանի որ ինձ հարգում են բոլորը և ամեն տեղ: Դա, իհարկե, սարքած բան է»: սրանք ազարյանի խոսքերն են…

Բայց ոնց որ խմբագրել են արդեն...Գրված էր որ վերջում չի դիմանում ու բացականչում ա "Ես սիրում եմ քեզ Սեռժ" ու բացատրում ա որ այն ինչ ասել է հոլովակում, դա ուղղակի իր սիրո արտահայտումն է նրա նկատամաբ: Դե իրոք փաստորեն մարդը ցանկության ա հայտնում ուղղակի սիրով զբաղվել իր սիրած երկրի սիրած նախագահի հետ...

Kuk
10.12.2009, 00:29
Հստակ ասեմ՝ մենք դա ցեղասպանություն չենք համարի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հյուրընկալվելով PBS ամերիկյան հեռուստաալիքին, մեկ անգամ ևս հերքել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Մենք շատ կվշտանանք, եթե դուք դա ցեղասպանություն համարեք: Ես շատ հստակ ցանկանում եմ ասել` մենք երբեք չենք համարի դա ցեղասպանություն», – դիմելով ամերիկացիներին` հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Դա բացարձակ սուտ է: Եվ ես կոչ եմ անում մարդկանց ապացուցել իրենց մեղադրանքները»,- հավելել է Էրդողանը` ելույթ ունենալով Charlie Rose հեռուստաշոուի ընթացքում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Էդրողանը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ամենասեղմ ժամկետներում: «Այդ տարածքը գրավված է: Մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Երբ այն լուծվի, տարածաշրջանը կդառնա խաղաղության գոտի... և Հայաստանի ու Թուրքիայի միջև խնդիրը միանգամից կկարգավորվի»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին հարցին` Էրդողանը նշել է, որ «եթե զարգացումները, որոնք մենք ակնկալում ենք տեսնել, չիրականանան, ապա հավատացած եմ, որ խորհրդարանի կողմից ոչ մի դրական արդյունք չի լինի»:

Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետը կտրականապես ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը երեկ Ջոն Հոփկինսի համալսարանում իր ելույթի ժամանակ: Մասնավորապես, Էրդողանը շեշտել է` «իմ նախնինները ցեղասպանություն չեն գործել»:

Զգում ե՞ք ինչ կայֆավատ ա տիրում: Բա էն փաստաթղթերում գրած հանձնաժողովն ինչ ա՞ ուսումնասիրելու:

Rammer
10.12.2009, 00:35
Զգում ե՞ք ինչ կայֆավատ ա տիրում: Բա էն փաստաթղթերում գրած հանձնաժողովն ինչ ա՞ ուսումնասիրելու:
Ապեր ավելի լավ թող չուսումնասիրեն էտ հարցը...Էրդողանը հեշտանքների մեջ ա...

Kuk
10.12.2009, 00:37
Ընդիմության շեֆերը արդեն 20 տարի է նույն անշառ բաներն են խոսում: Նրանց ասածը հերոսություն չի, քանի որ դա "թույլատրված- դոզավորված" զբաղմունք է: Բայց Թոխատյանի ու Ազարյանի "տկանց" քֆուրը հերոսություն է, որովհետև վաղը "շրջապատում" պետք է պատասխան տան դրա համար ու ոնց հասկանում եմ- տվել են: :ok
Հալալ է իրենց: :hands

Բիձա ջան, տեսնում ե՞ս՝ ում ես հերոսացնում: Բա կարելի ա՞:

Սերժ Սարգսյանի քարոզարշավի տեսահոլովակից դուրս մնացած կադրերը սկանդալի առիթ են դարձել (http://www.armenianow.com/hy/news/19882/outtakes_from_sargsyan_campaign_ads_surface_on_internet_in_armenian_celebrity_scandal)

YouTube-ում տեղադրված տեսահոլովակը աղմուկ է բարձրացրել հայտնի հայ դերասանի և հռչակավոր մարմնամարզիկի անվան շուրջ:

2008 թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը գովազդող քարոզարշավային տեսահոլովակից դուրս մնացած կադրերում Հայաստանի հայտնի շոումեններից մեկը` Հրանտ Թոխատյանը («Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի վարողը) Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին մի քանի անգամ գ…. է անվանում:

58 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում ներկայիս նախագահ Սարգսյանի կարգախոսի` «Առաջ, Հայաստան» ցուցապաստառի ֆոնին 80-ամյա մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, որը այժմ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է, ասում է. «Նրա (Սերժ Սարգսյանի) ընտրվելուց հետո ժողովուրդը կարող է շատ լավ վիճակի մեջ լինել, և այս պայքարը միայն նրա համար չէ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի, այլ…»: Այնուհետև, չկարողանալով շարունակել միտքը, Ազարյանը զայրացած հեռանում է` ընթացքում հայհոյելով նախագահ Սարգսյանին:

Ազարյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Սարգսյանի քարոզարշավը գովազդող որևէ տեսահոլովակում չի նկարահանվել:

Լեգենդար մարմնամարզիկը «ԱրմենիաՆաուին» հավաստիացրեց, որ այդ կադրը, որում ինքը հայհոյում է, «սարքված է»:

«Ես տեսանյութը չեմ տեսել, բայց դա անհեթեթություն է, դա անհնար է, ես հարգում եմ մեր նախագահին, սիրում եմ, անհնար է, որ ես նման բան ասած լինեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ալբերտ Ազարյանը` շեշտելով, որ դա արվել է իրեն վարկաբեկելու նպատակով: «Շատերը կան, որ նախանձում են, քանի որ ինձ հարգում են բոլորը և ամեն տեղ: Դա, իհարկե, սարքած բան է»:

Եթե պարզվի, որ տեսահոլովակը կեղծված չէ, ապա այն կամրապնդի Հայաստանում շատերի այն համոզմունքը, թե ճանաչված մարդիկ սատարում են իշխանության ներկայացուցիչներին ավելի շատ սեփական շահերից, քան անձնական համոզմունքներից ելնելով:

«ԱրմենիաՆաուին» չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Թոխատյանից, քանի որ նրա բջջային հեռախոսն անջատված էր:

Իսկ մյուս հերոսն արդեն թռել ա:D

Բիձա
10.12.2009, 01:16
Կուկ ջան, սկզբունքորեն էտ մտքի հետ չհամաձայնվելու տարբերակ գրերթե չկա, կամ խիստ սահմանափակ ա: Իմ ասածը էն էր, որ մարդուց կոնկրետ հղում պահանջելը, որ ամեն խոսքը հիմնավորի, էնքան էլ ճիշտ չի: Բայց պատճառները հասկանում եմ: Բիձեն գտնում ա, որ Վազագեն Մանուկյանը ճիշտ տղա էր, ու տանել չի կարում Լևոնին: Ես անձամբ գտնում եմ, որ Վազգենը հայ իրականության ամենափնթի քաղաքական գործիչներից մեկն ա, ու էս վերջերս ապացուցեց նաև, որ դիշովկայա: Էս իմ կարծիքն ա քաղաքական գործչի մասին: Բայց Բիձու արտահայտած մտքերի արժեքը դրանից չի նվազում: Դրա համար էլ հիմնականում հաճույքով կարդում եմ, ու ամեն մտքի համար հեղինակավոր հիմնավորում չեմ պահանջում: ;)
Տրիբուն ջան, Վազգեն Մանուկյանի ճիշտ ու սխալի մասին չեմ հիշում թե կոնկրետ խոսացած լինեմ:
Քանի որ ինձ վերագրում ես կարծիք, ապա պարզաբանեմ:
Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական պրոցեսներում հարցերը ինքնուրույն չեն լուծվում- այսինքն լուսը բացվի -բարին հետը սկզբունքը դեռ մի բան էլ հակառակն է աշխատում:
96-ին Վազգենը պարտվեց ու հասավ էսօրվա վիճակին հենց կտրուկ գործողությունների չդիմելու պատճառով: Իր պառլամենտ մտնելն ու դուրս չգալը դա ապոֆեոզն էր: Շարունակությանը նա արդեն պատրաստ չէր:
Հենց հետագա տանը նստած մնալն ու իր ընկերներին տեր չկանգնելն էր, որ վարի տվին իրեն էլ, ԱԺՄ-ին էլ:
Դրանից հետո արդեն հայկական քաղաքական դաշտ մտավ ու բետոնվեց սահմանադրական համբալ լինելու իդեոլոգիան, այն էլ այնպիսի դոզաներով, որ մինչև հիմա խեղդված ենք դրանում:
Ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե նախորդի սխալները գոնե խելոք հետնորդների համար պետք է օրինակ ծառայեն ու չկրկնվեն:
Բայց երբ նույն փոցխին արդեն 3-4-րդ անգամ ես ռաստ գալիս, սկսում է ճակատդ ցավալ չէ՞:
Վազգենը պատմություն է- տխուր պատմություն: Բայց Վազգենը նաև դաս էր, որը չկարդացին, որի վրա թքեցին ու լռվան:
Ու թքողն էլ հենց Լեվոնն էր, որը ինքն էլ դեմ առավ հենց նույն իր նախկինում գործածած փոցխին:
Ես երբեք չեմ ընդունել ավտարիտետների: Հիմա էլ կարծում եմ, որ հների մասին պետք է ճշմարտությունն ասվի, որ կարողանանք առաջ գնալ:
Վազգենը տարիներ անց բացահայտվել է որպես իսկապես փնթի գործիչ /երևի գտել ես ամենատեղին բնորոշումը/: Բայց պետք է մյուսներն էլ ստանան իրենց գնահատականը: Վազգենը չի մեր նորօրյա պատմության կենտրոնական հերոսը: Չի կարելի երեկվա կառկառուն դեգենարատներին այսօր հերոս կամ ազգի նվիրյալ կարգել, մոռանալ ամեն ինչ ու նոր էջ բացել հին -վարկաբեկված ֆիգուրներով :
Ինչքան էլ ինձ համոզեն, թե երեկվա Լեվոնը այսօր փչկիչ է, ես անկարող եմ դրան հավատալու:
2007-ի աշնանը ես կանգնած եմ եղել հրապարակում ու շատ մոտիկներից թուք ու մուր եմ կերել Լեվոնին պաշտպանելու համար: Պատասխանել եմ- թող սրանց քշի, իրեն ամեն ինչ կներեմ: Բայց չքշեց չէ՞
Միլիոնով մարդ էր եկել, իմ պես թուք ու մուր կուլ տալով կանգնել նրա կողքին: Դե թող նախապես հասկանար, որ իր ծնած սրիկաներն են, հենց էնպես չեն գնալու, այլ մեթոդներ են պետք:
Չէ, կանգնեց, ասեց, ես էս 2-ի հարցում եմ սխալ եղել, այլ սխալ չունեմ, եկեք զոռ տանք:
Արդյունքը՞:
Ես մի անգամ գրել եմ, նորից եմ ասում: Հիմա ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում 96 թվի ԼՏՊ- ու այսօրվա Սերժի մեջ: 96 թվի Վազենի ու այսօրվա ԼՏՊ-ի մեջ: Վազգենը փնթի էր, սա էլ անբարտավան:

Բիձա
10.12.2009, 01:28
Բիձա ջան, տեսնում ե՞ս՝ ում ես հերոսացնում: Բա կարելի ա՞:

Իսկ մյուս հերոսն արդեն թռել ա:D

Հաշվի առնում ես, որ էդ մարդը 70-ն անց ա՞:
Եթե պապդ կենդանի է, մի հատ իրեն հարցրու, թե եթե էդ տարիքի մարդուն թղթակիցը շառի մեջ գցելու միտումով գա միկրոֆոն դեմ տա, ուրիշ էլ ինչ կերպ պետք է պատասխանել՞:
Եթե քո կարծիքով էդքան Մատրոսով կա էս ազգի մեջ, բա խի ենք էս վիճակում՞

Mephistopheles
10.12.2009, 01:40
Բա պիտի ատկազ կանգնեն, Մեֆ ջան: Հո խելառ չեն: Հիմա էլ դատարանում Նիկոլի պաշտպանական կողմը սաղ շեշտը դնում ա նրա վրա, որ Նիկլոը Մարտի մեկին խաղաղության ու հանդարտության կոչեր էր անում: Կասես տարբերությունը հսկայական ա: Իսկ ես կասեմ, Նիկոլի նման դեմքի դեպքում, նույնիսկ նման արդարացումը առաջացնում է նույնպիսի խղճահարություն, ինչպիսին ասենք Ազարյանի դեպքում կառաջացնի նրա հնարավոր ատկազ կանգնելը:

Տրիբուն ջան, Նիկոլի գործի մանրամասներին ծանոթ չեմ չգիտեմ, բայց անգամ եթե ինքը բռնության կոչ ա արել ու հիմա էլ հետ ա կանգնում էդ ոչ մի ձևի չի արդարացնում թոխատյանի ու ազարյանի դիրքորոշումը… "տկանց" քֆրտել, բայց մարդկանց լրիվ ուրիշ բան ցույց տալ… իմ արգումենտը էն ա որ սրանց Բիձեն (չվիրավորվես ընգեր) համարում ա ազնիվ տղերք ու ուզում ա որ մեր քաղաքական գործիչները սրանց նման լինեն… է հեն ա կան էլի…

… բայց որ դու ասում ես որ էսի լավ բոմբ ա, լրիվ համաձայն եմ… սրա "էֆեկտը" ուրիշ ա

Kuk
10.12.2009, 01:42
Հաշվի առնում ես, որ էդ մարդը 70-ն անց ա՞:
Եթե պապդ կենդանի է, մի հատ իրեն հարցրու, թե եթե էդ տարիքի մարդուն թղթակիցը շառի մեջ գցելու միտումով գա միկրոֆոն դեմ տա, ուրիշ էլ ինչ կերպ պետք է պատասխանել՞:
Եթե քո կարծիքով էդքան Մատրոսով կա էս ազգի մեջ, բա խի ենք էս վիճակում՞

Երվանդ Մանարյանն էլ 20 տարեկան չի, բայց երբ ինչ-որ թղթակից իրեն ինչ-որ հարց ա տալիս, շատ հստակ պատասխաններ ա ստանում՝ առանց «կռուտիտների»:
Հ.Գ. Բիձա ջան, դու էն ասա՝ իրանք հլը հերոս ե՞ն քեզ համար, թե՞ արդեն չէ:

Բիձա
10.12.2009, 01:57
Տրիբուն ջան, Նիկոլի գործի մանրամասներին ծանոթ չեմ չգիտեմ, բայց անգամ եթե ինքը բռնության կոչ ա արել ու հիմա էլ հետ ա կանգնում էդ ոչ մի ձևի չի արդարացնում թոխատյանի ու ազարյանի դիրքորոշումը… "տկանց" քֆրտել, բայց մարդկանց լրիվ ուրիշ բան ցույց տալ… իմ արգումենտը էն ա որ սրանց Բիձեն (չվիրավորվես ընգեր) համարում ա ազնիվ տղերք ու ուզում ա որ մեր քաղաքական գործիչները սրանց նման լինեն… է հեն ա կան էլի…

… բայց որ դու ասում ես որ էսի լավ բոմբ ա, լրիվ համաձայն եմ… սրա "էֆեկտը" ուրիշ ա
"Բիձու" գրածների մեջ նրանց հերոսության առումով նաև ես մասը գտա-

Բայց Թոխատյանի ու Ազարյանի "տկանց" քֆուրը հերոսություն է, որովհետև վաղը "շրջապատում" պետք է պատասխան տան դրա համար ու ոնց հասկանում եմ- տվել են:

Իրենց արածը հերոսություն եմ բնորոշել հենց շրջապատին պատասխան տալու առումով: Էդ հարցը դեռ բաց է:
Տրիբունն արդեն նշել էր, որ դատախազ ու դատապաշտպան չենք խաղում:
Բայց ոնց հասկանում եմ, ռազբիրատի մեջ կարևորը "ճիշտ" դուրս գալն է- նույնիսկ ճշմարտությունն անտեսելու գնով:

Բիձա
10.12.2009, 02:08
Երվանդ Մանարյանն էլ 20 տարեկան չի, բայց երբ ինչ-որ թղթակից իրեն ինչ-որ հարց ա տալիս, շատ հստակ պատասխաններ ա ստանում՝ առանց «կռուտիտների»:
Հ.Գ. Բիձա ջան, դու էն ասա՝ իրանք հլը հերոս ե՞ն քեզ համար, թե՞ արդեն չէ:

Ես խոսում եմ ընդհանուր օրինաչափությունների մասին դու խոսակցությունը քաշում ես կոնկրետ բացառությունների վրա:
Շարժման մեջ երևի 100000 երիտասարդ է եղել ու 10000 տարիքավոր: Հիմա գնա մնացած 90000 տարիքավորին ասա թե ինչի եք կողքի կանգնած:
Հիմա էլ կասես, թե ցույց տուր, որտեղ է գրված, որ շարժման մեջ ջահելները 9 անգամ շատ են եղել: Ու գնաց- նույն կաշը:

Kuk
10.12.2009, 02:29

Բիձա ջան, նկատել ե՞ս, որ ասածդ չես կարողանում հիմնավորել, տանում ես դեպի ընդհանուր օրինաչափություններ: Ասում ես՝ հերոս ա, որտև սենց բան ա ասել, հետո տեսնում ես, որ էդ հերոսդ կռուտիտ ա ըլնում՝ ասում ա՝ ես տենց բան չեմ ասել, ու դու սկսում ես արդարացնել էդ կռուտիտը, ես էլ էդ արդարացմանդ հակադարձում եմ նմանատիպ մեկ այլ օրինակով, ու դու էլի՝ ընդհանուր բլա, օրինաչափություններ բլա բլա…
Ու էլի չասիր՝ հերոս ե՞ն մնում, թե՞ գծերից ընգան արդեն:

Mephistopheles
10.12.2009, 02:50
"Բիձու" գրածների մեջ նրանց հերոսության առումով նաև ես մասը գտա-

Բայց Թոխատյանի ու Ազարյանի "տկանց" քֆուրը հերոսություն է, որովհետև վաղը "շրջապատում" պետք է պատասխան տան դրա համար ու ոնց հասկանում եմ- տվել են:

Իրենց արածը հերոսություն եմ բնորոշել հենց շրջապատին պատասխան տալու առումով: Էդ հարցը դեռ բաց է:
Տրիբունն արդեն նշել էր, որ դատախազ ու դատապաշտպան չենք խաղում:
Բայց ոնց հասկանում եմ, ռազբիրատի մեջ կարևորը "ճիշտ" դուրս գալն է- նույնիսկ ճշմարտությունն անտեսելու գնով:

Ապեր իրանք ասել են էն հույսով որ մարդ չի իմանալու ու պատասխան չեն տալու… "տկից խոսալն" էլ ոնց ա լինում … ես չգիտեմ իրանց շրջապատն ով ա ու ոնց հասկանում եմ իրանք շրջապատին չի որ պատասխան պտի տան… կակ ռազ շրջապատին պատասխան տալ պետք չի… ով որ վիդեոն նայում ա նրանց պտի տան…

… ապեր ես ռազբորկեքի մեջ չկամ, բայց որ թաքուն քրֆելուց բռնցնում ենք ու հետո ասում են տենց բան չկա էտի ես չեմ, ի՞նչ մտածեմ… ասեմ էս ի՞նչ լավ մարդ ա՞… հերոս ա՞…

Բիձա
10.12.2009, 02:51
Բիձա ջան, նկատել ե՞ս, որ ասածդ չես կարողանում հիմնավորել, տանում ես դեպի ընդհանուր օրինաչափություններ: Ասում ես՝ հերոս ա, որտև սենց բան ա ասել, հետո տեսնում ես, որ էդ հերոսդ կռուտիտ ա ըլնում՝ ասում ա՝ ես տենց բան չեմ ասել, ու դու սկսում ես արդարացնել էդ կռուտիտը, ես էլ էդ արդարացմանդ հակադարձում եմ նմանատիպ մեկ այլ օրինակով, ու դու էլի՝ ընդհանուր բլա, օրինաչափություններ բլա բլա…
Ու էլի չասիր՝ հերոս ե՞ն մնում, թե՞ գծերից ընգան արդեն:
Կուկ, ես ցույց էի տվել թե ինչ եմ ասել ու տեր եմ իմ ասածին: Թոխատյանն էլ Ազարյանն էլ 15 տարի առաջ էլ, հիմա էլ նույն մարդիկ են: Ոչ ինձ են խաբել, ոչ քեզ: Ու էդ զապիսի ժամանակ էլ թքած են ունեցել սեռժի վրա:
Դու նաղդ ասածը թողել ես մտել ես պեչենու բաղերը- բա դե տղա յա, թող հիմա էլ տեր կանգնի իր խոսքերին:
Տղա յա- բայց ապուշ չի:

Բիձա
10.12.2009, 02:58
Ապեր իրանք ասել են էն հույսով որ մարդ չի իմանալու ու պատասխան չեն տալու… "տկից խոսալն" էլ ոնց ա լինում … ես չգիտեմ իրանց շրջապատն ով ա ու ոնց հասկանում եմ իրանք շրջապատին չի որ պատասխան պտի տան… կակ ռազ շրջապատին պատասխան տալ պետք չի… ով որ վիդեոն նայում ա նրանց պտի տան…

… ապեր ես ռազբորկեքի մեջ չկամ, բայց որ թաքուն քրֆելուց բռնցնում ենք ու հետո ասում են տենց բան չկա էտի ես չեմ, ի՞նչ մտածեմ… ասեմ էս ի՞նչ լավ մարդ ա՞… հերոս ա՞…

Զապիսի ժամանակ քանի մարդ էր կողքից հռհռում՞ :
Էդքանի մոտ ասածը հույս ունեին թաքուն պահեն՞:
Լավ, ենթադրենք Ազարյանը բառերը շշկռեց, քրֆեց, բայց Թոխատյանն էլ հո դերասան ա, ոչ մի բառ էլ չէր մոռացել: Մարդը բացահայտ կայֆով, տեքստը քողած, ռազբիրատ էր անում Զախարյանին: Հո կույր կամ խուլ չենք՞:

Mephistopheles
10.12.2009, 03:09
Զապիսի ժամանակ քանի մարդ էր կողքից հռհռում՞

հենց էդ էլ իրա շրջապատն ա էլի… ինքը դրանց չի պատասխան տալու… իսկ եթե էդքան չի "վախում" թող ասեր ես չեմ մասնակցում" ով էր իրան խանգարում …

… ինքը դերասան մարդ ա դրա համար էլ լավ գիտի որ էդ մասերը մոնտաժվում ա… էսի "հասցեատիոջն" ուղղված չի եղել ընգեր… եթե մեկին մի բան ես ուզում ասել դրա ձևերը շատ են ու էսի դրանցից մեկը չի…

ու էն որ սա էֆեկտիվ ա դա նրա շնորհքը չի այլ Յուտրուբում դնողինն ա

Գալաթեա
10.12.2009, 03:17
Ժող, իսկ էդ վիդեոն ե՞րբ ա նկարվել:
Նկարահանումներն ինչ՞ կոնկրետ առիթով են արվել, Հրանտինը, մասնավորապես, տեղյակ ե՞ք:

Mephistopheles
10.12.2009, 03:18
Ժող, իսկ էդ վիդեոն ե՞րբ ա նկարվել:
Նկարահանումներն ինչ՞ կոնկրետ առիթով են արվել, Հրանտինը, մասնավորապես, տեղյակ ե՞ք:

ես չէ, Գալ ջան

Գալաթեա
10.12.2009, 03:29
ես չէ, Գալ ջան

Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ՝ երբ Հրանտը նախկին քաղաքապետին վատ մարդ էր անվանում, այդ պահին վերջինս արդեն նախկին էր, թե՞ դեռ ոչ:

Gayl
10.12.2009, 03:39
Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ՝ երբ Հրանտը նախկին քաղաքապետին վատ մարդ էր անվանում, այդ պահին վերջինս արդեն նախկին էր, թե՞ դեռ ոչ:
Հրանտը ներկա ժամանակով է խոսում,թերթից ոնց հասկացա նկարվել է 2008 թ ին ընտրությունների ժամանակ:

Բիձա
10.12.2009, 03:48
հենց էդ էլ իրա շրջապատն ա էլի… ինքը դրանց չի պատասխան տալու… իսկ եթե էդքան չի "վախում" թող ասեր ես չեմ մասնակցում" ով էր իրան խանգարում …

… ինքը դերասան մարդ ա դրա համար էլ լավ գիտի որ էդ մասերը մոնտաժվում ա… էսի "հասցեատիոջն" ուղղված չի եղել ընգեր… եթե մեկին մի բան ես ուզում ասել դրա ձևերը շատ են ու էսի դրանցից մեկը չի…

ու էն որ սա էֆեկտիվ ա դա նրա շնորհքը չի այլ Յուտրուբում դնողինն ա
Պարզ չի, որ հռհռացողները սեռժի կամպանիայի կլիպ նկարահանողներն են եղել՞:
Իհարկե Հրանտը գիտեր որ դա մոնտաժվելու է: Իհարկե Հրանտը գիտեր որ Սեռժի կլիպի մեջ քաղաքապետ չպետք է քննարկի:
Բայց Հրանտը կարող էր նաև մտածել, որ մի օր դա սեռժ ու զախարյան է հասնելու ու լեզուն իրեն պահեր: Բայց էդքանը գիտենալով հանդերձ, տղան կատակասեր է և իր կայֆն է բռնել:
Հիմա ինչով ենք զբաղված՞: Ինչ ենք ուզում ապացուցել- որ ինքը վախկոտ, անարժանի մեկն է, որ թե տղա էր, թող տկանց չասեր, դուրս գար քյասար ասեր՞: Էլ բան ու գործ չկա՞:
Ինքը ասել է, լավ է արել, այդ պահին հռհռացել են, գնացել պրծել է: Հիմա էլ ամեն ինչ հանգիստ կանցնի կգնա:
Քննարկում էինք, ասեցի որ դա ինչ որ տեղ հերոսություն է: Կրակն ընկա Կուկի ու հիմա էլ Մեֆի ձեռը: Բա դու նման "ոչ քաղաքացուն" հերոս ասես՞:
Հետո՞:

Gayl
10.12.2009, 04:24
Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ՝ երբ Հրանտը նախկին քաղաքապետին վատ մարդ էր անվանում, այդ պահին վերջինս արդեն նախկին էր, թե՞ դեռ ոչ:

ՀՀԿ-ն ղժժում էր

Լրագրողները երեկ որոշեցին մի փոքր լուսավորել հանրապետական պատգամավորներին եւ նրանց ցույց տվեցին 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի համար նկարահանված երկու հոլովակների մոնտաժի արդյունքում դուրս մնացած հատվածները: Հիշեցնենք, որ այդ հատվածներում օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ դերասան Հրանտ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Հանրապետական պատգամավորների ռեակցիան իրենց նախագահի հասցեին արված հայհոյանքները լսելիս շատ հետաքրքիր էր. նրանք քթների տակ սկսեցին ծիծաղել, հետո հետաքրքրվում էին, թե որտեղ են տեղադրված այդ վիդեոները: Պարզվեց, որ որոշներն էլ արդեն տեղյակ էին տեսագրության մասին եւ դիտել էին այն: Ի դեպ, սույն կտորները երեկ դարձել էին օրվա հիթը. Youtube-ում միայն երեկ այդ տեսագրությունը մոտ 8000 հազար մարդ է դիտել: http://hzh.am/09-12.html

Kuk
10.12.2009, 14:38
Կուկ, ես ցույց էի տվել թե ինչ եմ ասել ու տեր եմ իմ ասածին: Թոխատյանն էլ Ազարյանն էլ 15 տարի առաջ էլ, հիմա էլ նույն մարդիկ են: Ոչ ինձ են խաբել, ոչ քեզ: Ու էդ զապիսի ժամանակ էլ թքած են ունեցել սեռժի վրա:
Դու նաղդ ասածը թողել ես մտել ես պեչենու բաղերը- բա դե տղա յա, թող հիմա էլ տեր կանգնի իր խոսքերին:
Տղա յա- բայց ապուշ չի:

Բա իմանալով, որ մի օր ջրի երես դուրս կգա էդ ասածները, իմանալով, որ սերժի կամպանիայի նկարողներն են, ապուշ էի՞ն, որ մոտները կայֆեր էին բռնում, թե՞ մազոխիստությունները բռնել էր, սատանի մայլում քյանդրբազություն էին անում: Էս քո ասած հերոսներին՝ հակառակ իրանց կամքին բերել դրել էին էդ առաջ Հայաստան պլակատի դեմը ու ասել էին՝ կասես էն, ինչ մենք կասենք, ու թքած թե դա քո սրտով չի, բայց դու քո անունից դա կասես, դու քո անունից կխաբես Կուկին էլ, Բիձային էլ, մյուսներին էլ, որտև մենք ենք տենց ուզում, ա՛յ հերոսիկներ:

Տրիբուն
10.12.2009, 16:36
Տրիբուն ջան, Վազգեն Մանուկյանի ճիշտ ու սխալի մասին չեմ հիշում թե կոնկրետ խոսացած լինեմ:
Հնարավոր է, որ կոնկրետ սխալի ու ճշտի մասին գրված բան չի եղել, բայց իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեկ-մեկ ստանձնում ես Վազգենի Մանուկյանի դատապաշտպանի դերը:

Ի միջի այլոց, 96-ին ես էլ, մնացած ռոմանտիկների պես, հավատում էի արդար ընտրություններին ու մասնակցում էի միտինգներին, մինչև վերջին օրը ներառյալ:

Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական պրոցեսներում հարցերը ինքնուրույն չեն լուծվում- այսինքն լուսը բացվի -բարին հետը սկզբունքը դեռ մի բան էլ հակառակն է աշխատում:
96-ին Վազգենը պարտվեց ու հասավ էսօրվա վիճակին հենց կտրուկ գործողությունների չդիմելու պատճառով: Իր պառլամենտ մտնելն ու դուրս չգալը դա ապոֆեոզն էր: Շարունակությանը նա արդեն պատրաստ չէր:
Հենց հետագա տանը նստած մնալն ու իր ընկերներին տեր չկանգնելն էր, որ վարի տվին իրեն էլ, ԱԺՄ-ին էլ:
Դրանից հետո արդեն հայկական քաղաքական դաշտ մտավ ու բետոնվեց սահմանադրական համբալ լինելու իդեոլոգիան, այն էլ այնպիսի դոզաներով, որ մինչև հիմա խեղդված ենք դրանում:
Ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե նախորդի սխալները գոնե խելոք հետնորդների համար պետք է օրինակ ծառայեն ու չկրկնվեն:
Բայց երբ նույն փոցխին արդեն 3-4-րդ անգամ ես ռաստ գալիս, սկսում է ճակատդ ցավալ չէ՞:
Վազգենը պատմություն է- տխուր պատմություն: Բայց Վազգենը նաև դաս էր, որը չկարդացին, որի վրա թքեցին ու լռվան:
Ու թքողն էլ հենց Լեվոնն էր, որը ինքն էլ դեմ առավ հենց նույն իր նախկինում գործածած փոցխին:
Ես երբեք չեմ ընդունել ավտարիտետների: Հիմա էլ կարծում եմ, որ հների մասին պետք է ճշմարտությունն ասվի, որ կարողանանք առաջ գնալ:
Վազգենը տարիներ անց բացահայտվել է որպես իսկապես փնթի գործիչ /երևի գտել ես ամենատեղին բնորոշումը/: Բայց պետք է մյուսներն էլ ստանան իրենց գնահատականը: Վազգենը չի մեր նորօրյա պատմության կենտրոնական հերոսը: Չի կարելի երեկվա կառկառուն դեգենարատներին այսօր հերոս կամ ազգի նվիրյալ կարգել, մոռանալ ամեն ինչ ու նոր էջ բացել հին -վարկաբեկված ֆիգուրներով :
Ինչքան էլ ինձ համոզեն, թե երեկվա Լեվոնը այսօր փչկիչ է, ես անկարող եմ դրան հավատալու:
2007-ի աշնանը ես կանգնած եմ եղել հրապարակում ու շատ մոտիկներից թուք ու մուր եմ կերել Լեվոնին պաշտպանելու համար: Պատասխանել եմ- թող սրանց քշի, իրեն ամեն ինչ կներեմ: Բայց չքշեց չէ՞
Միլիոնով մարդ էր եկել, իմ պես թուք ու մուր կուլ տալով կանգնել նրա կողքին: Դե թող նախապես հասկանար, որ իր ծնած սրիկաներն են, հենց էնպես չեն գնալու, այլ մեթոդներ են պետք:
Չէ, կանգնեց, ասեց, ես էս 2-ի հարցում եմ սխալ եղել, այլ սխալ չունեմ, եկեք զոռ տանք:
Արդյունքը՞:
Ես մի անգամ գրել եմ, նորից եմ ասում: Հիմա ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում 96 թվի ԼՏՊ- ու այսօրվա Սերժի մեջ: 96 թվի Վազենի ու այսօրվա ԼՏՊ-ի մեջ: Վազգենը փնթի էր, սա էլ անբարտավան:

Իսկ իմ մոտ հակառակ տպավորությունն է: Լևոնը արդեն մի անգամ Վազգենի հետ անցել էր 96-ի միջով, ու շատ լավ գիտեր որ նախ, առանց կտրուկ գործողությունների ոչ մի բանի հասնել հնարավոր չի, երկրորդ, կտրուկ գործողությունների համար շարժումը պիտի հասնի կուլմինացիային ու քո կողմը պիտի անցնեն նաև ուժայինների մի մասը: Լևոնը սեփական փորձով գիտեր, որ տղերքը նաղդ կրակող են: Ես չեմ հավատում, որ Լևոնը կարծում էր, թե հրապարակում պար գալով ի վերջո իշխանությունեը բերելու են ու դնելու ոտքերի առաջ: Լևոնը ուղղակի բաց թողեց կուլմինացիայի պահը` հույս ունենալով որ հաջորդ մի քնաի օրերի ընթացքում ուժայիններից մարդիկ կսկսեն միանալ իրեն: Իսկ ՌՔ-ն պահը բաց չթողեց, ու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հարված հասցրեց: Հարցը պրակտիկից հիմա դուրս է գալիս սուբյեկտիվ գնահատականների դաշտ, ու մենք կսկսենք քննարկել թե երբ էր կուլմինացիան: Իմ համար փետրվարի 26-27-ն էր: Լևոնի համար երևի դեռ չէր հասունացել: Ամեն դեպքում, Վազգենը բոլորին կտրուկ տարավ ԱԺի վիա ու պարտվեց: Լևոնը բաց թողեց ԱԺ-ի վրա տանելու պահը, ու էլի պարտվեց: Հաղթեցին նրանք, ովքեր ժամանակի մեջ իրենց ուժերը ճիշտ գնահատեցին ու ճիշտ պահին դիմեցին կտրուկ գործողությունների: Այսինք Լևոնի ու Վազգենի գործողությունների ծրագիրը իրարից տարբերվում էր, բայց ժամանակի զգացումը երկուսի մոտ էլ սխալ էր աշխատում - մեկի մոտ արագ, մյուսի մոտ դանդաղ:

Վազգենին մեր ժամանակների հիմնական "հերոս" հաստատ չեմ համարում: Վազգենը իմ համար ավելի շուտ տրագիկ քաղաքական գործչի տպավորություն է թողնում: Մարդ, որը նույնիսկ իր ամենամտերիմ շրջապատին, գոնե քաղաքական դաշտում գործողների մասին է խոսքը, չկարողացավ գոնե միջնաժամկետ կտրվածքում պահել իր կողքին:

Բայց Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչը իր վարկի վերջին մնացորդները փոշիացրեց շարժմանը չմինալով ու հետո Սերժի մոտ գործի ընդունվելով: Միանար ու հաղթելուց կամ նույնիսկ պարտվելուց հետո, թքեր Լևոնի էրեսին ու ասեր "դե տես այ տղա, ոնց ա լինում սկզբունքային քաղաքական գործիչը": Իսկ ինքը անձնական ատելությունը մղեց առաջնային պլան ու վերջում ստացավ Արտաշես Գեղամյանի անվան պատվավոր շքանշան, ու ջնջեց իր ու Բերիկյանի, Շավարշի ու Սեյրանի միջև եղած տարբերությունը: Մի բան, որը գոնե մինչև հիմա Լևոնը չի արել: Այսինք լինելով անբարտավան, միևնույնն է մի պահ կարողացել է մի կողմ դնել անձնականը ու հանուն ինչ-որ բանի, մի գուցե հենց հանուն իշխանության, թքել է հին հաշիվներին վրա: Վկան շարժումից առաջ իր ոտով դաշնակների դուռը գնալն էր:

Բիձա
10.12.2009, 19:19
Հնարավոր է, որ կոնկրետ սխալի ու ճշտի մասին գրված բան չի եղել, բայց իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեկ-մեկ ստանձնում ես Վազգենի Մանուկյանի դատապաշտպանի դերը:

Ի միջի այլոց, 96-ին ես էլ, մնացած ռոմանտիկների պես, հավատում էի արդար ընտրություններին ու մասնակցում էի միտինգներին, մինչև վերջին օրը ներառյալ:

Իսկ իմ մոտ հակառակ տպավորությունն է: Լևոնը արդեն մի անգամ Վազգենի հետ անցել էր 96-ի միջով, ու շատ լավ գիտեր որ նախ, առանց կտրուկ գործողությունների ոչ մի բանի հասնել հնարավոր չի, երկրորդ, կտրուկ գործողությունների համար շարժումը պիտի հասնի կուլմինացիային ու քո կողմը պիտի անցնեն նաև ուժայինների մի մասը: Լևոնը սեփական փորձով գիտեր, որ տղերքը նաղդ կրակող են: Ես չեմ հավատում, որ Լևոնը կարծում էր, թե հրապարակում պար գալով ի վերջո իշխանությունեը բերելու են ու դնելու ոտքերի առաջ: Լևոնը ուղղակի բաց թողեց կուլմինացիայի պահը` հույս ունենալով որ հաջորդ մի քնաի օրերի ընթացքում ուժայիններից մարդիկ կսկսեն միանալ իրեն: Իսկ ՌՔ-ն պահը բաց չթողեց, ու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հարված հասցրեց: Հարցը պրակտիկից հիմա դուրս է գալիս սուբյեկտիվ գնահատականների դաշտ, ու մենք կսկսենք քննարկել թե երբ էր կուլմինացիան: Իմ համար փետրվարի 26-27-ն էր: Լևոնի համար երևի դեռ չէր հասունացել: Ամեն դեպքում, Վազգենը բոլորին կտրուկ տարավ ԱԺի վիա ու պարտվեց: Լևոնը բաց թողեց ԱԺ-ի վրա տանելու պահը, ու էլի պարտվեց: Հաղթեցին նրանք, ովքեր ժամանակի մեջ իրենց ուժերը ճիշտ գնահատեցին ու ճիշտ պահին դիմեցին կտրուկ գործողությունների: Այսինք Լևոնի ու Վազգենի գործողությունների ծրագիրը իրարից տարբերվում էր, բայց ժամանակի զգացումը երկուսի մոտ էլ սխալ էր աշխատում - մեկի մոտ արագ, մյուսի մոտ դանդաղ:

Վազգենին մեր ժամանակների հիմնական "հերոս" հաստատ չեմ համարում: Վազգենը իմ համար ավելի շուտ տրագիկ քաղաքական գործչի տպավորություն է թողնում: Մարդ, որը նույնիսկ իր ամենամտերիմ շրջապատին, գոնե քաղաքական դաշտում գործողների մասին է խոսքը, չկարողացավ գոնե միջնաժամկետ կտրվածքում պահել իր կողքին:

Բայց Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչը իր վարկի վերջին մնացորդները փոշիացրեց շարժմանը չմինալով ու հետո Սերժի մոտ գործի ընդունվելով: Միանար ու հաղթելուց կամ նույնիսկ պարտվելուց հետո, թքեր Լևոնի էրեսին ու ասեր "դե տես այ տղա, ոնց ա լինում սկզբունքային քաղաքական գործիչը": Իսկ ինքը անձնական ատելությունը մղեց առաջնային պլան ու վերջում ստացավ Արտաշես Գեղամյանի անվան պատվավոր շքանշան, ու ջնջեց իր ու Բերիկյանի, Շավարշի ու Սեյրանի միջև եղած տարբերությունը: Մի բան, որը գոնե մինչև հիմա Լևոնը չի արել: Այսինք լինելով անբարտավան, միևնույնն է մի պահ կարողացել է մի կողմ դնել անձնականը ու հանուն ինչ-որ բանի, մի գուցե հենց հանուն իշխանության, թքել է հին հաշիվներին վրա: Վկան շարժումից առաջ իր ոտով դաշնակների դուռը գնալն էր:
Վազգենի մասով համաձայն եմ վերլուծությանդ, բայց Լեվոնի դեպքում ես չեմ կարծում, թե ինքն առհասարակ կտրուկ գործողությունների պլան է ունեցել:
Իր ծրագիրն այն էր, որ եղած առնետավազող դեմքերը վախենալով հրապարակում հավաքվող մասսայի աճող ծավալից, կմտքափոխվեն ու կվազեն իր կողմը և իշխանությունը ոչ թե ինչ որ կտրուկ գործողություններով կվերցվի, այլ ուղղակի կփսքի ծակ գնդակի պես, կքանդվի, ինքն էլ դուրս կգա սպիտակ կամզոլով:
-Բառադի, վախկոտ հաշվարկ էր:
Ռոբը շատ շուտ էր հասկացել այդ պլանը ու կտրուկ քայլերով տատանվող առնետների թաթիկները կապեց, պոչները կտրտեց, բերանները արունլվա արեց ու կոխեց իրենց ծակերը:
Գոնե այդ ժամանակ Լեվոնը պետք է հասկանար, որ իր պլանները վարի են գնացել ու ինչ որ գործողությունների մասին մտածեր, բայց դա էլ չարեց մեծ ստրատեգը ու ստացավ այն ինչ ունի հիմա:
Իմ գնահատականներում Լեվոնին ու Վազգենին հավասարեցնելը դա գումարային արդյունք է: Վազգենը պարտվեց որպես քաղաքական պայքարի դեռ չանցած էջերում գլուխ չհանած գործիչ, հետագայում էլ որպես անձնապես թույլ մարդ: Վազգենի պարտության հասարակական գինը այնքան էլ մեծ չէր: Հակառակը արժեքավոր դաս էր- հասկանալու հայկական «քաղաքական» դաշտի տրամաբանությունը, սկզբունքներն ու գործողության մեխանիզմները:
Լեվոնը գործը սկսեց նախկին պրեզիդենտության, 95, 96-ի, 98, 99-ի ու այլ բազմաթիվ մեզ անհայտ խոհանոցային մանրամասնությունների իմացությամբ, վիթխարի փորձով ու վարի տվեց ամեն ինչ:
Լեվոնի պարտության հասարակական –պետական, քաղաքական նեգատիվ բաղադրիչը ահռելի է: -Չթվարկեմ, ինքդ ավելի լավ գիտես:
Նիկոլի և ոչ թէ Լեվոնի շնորհիվ էր, որ ծնվեց քաղաքացիականացված երիտասարդական հատվածը: Հիշենք, որ բոլոր մեթոդական նորությունները /1+1-ը, այլընտրանքը, «հիմա-ն դա ի վեջո Նիկոլի գործն էր:
Որպես բացահայտ քաղաքական պայքարի տակտիկ, մեթոդաբան, Լեվոնը գործը վարի տվեց: Քաղաքականության մեջ ինքն ընդամենը փոքր կալիբրի ինտրիգային գործիչ է:
91-ին էլ նա իշխանությունը վերցրել էր բազմաթիվ միջնորդների միջոցով ու պետք է հասկանար, որ հիմա դա չի աշխատելու:
Այնպես որ ես նրա հետ այլևս որևէ հույս չեմ կապում: Հակառակը, նա պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից, որ տեղը նորը գա- օրինակ Նիկոլը:
Ինքը կատարել է իր մաքսիմումը ու մանրից իր վրայից ցրում է պատասխանատվությունները: Բայց հարողները դրան չեն ուզում հավատալ ու տուպիկը հենց դրանում է:
Այն որ ես այս հարցն եմ տարբեր ձևերով միշտ բարձրացնում, տպավորություն է ստեղծում, թե ես անձնապես բան ունեմ Լեվոնի դեմ:
Քավ լիցի:
Ես բացատրել եմ, հիմա էլ լրացուցիչ բացատրեցի- բայց մեկ է, ամեն մեկս մեր տեսակետին ենք մնալու:
Ժամանակն է, որ ամեն ինչ իր տեղը կդնի:
Ինչ վերաբերում է Լեվոնի անձնականը մի կողմ դնելուն- Ապա ես հիացած եմ նրա անձնական արդյունքներով: Նա արեց անհնարինը:
Այս պարտությամբ նա 180 աստիճանով շուռ տվեց իր նկատմամբ արդարացիորեն կուտակված բացասականը:
- Մաքրեց իր վրա եղած խայտառակ ազգակործան կեղտերի հետքերը: Տառապյալի, իր սխալներն ընդունած քրիստոնեական մարգարեի ու հանճարեղ առաջնորդի լուսապսակներ հյուսեց իր դիմանկարի շուրջը:
Ես աշխարհի պատմության մեջ չգիտեմ որևէ այլ մեկին, որը խայտառակ սխալներից հետո վերադարձած լինի քաղաքականություն որպես ընդիմադիր, նորից սխալներ գործած լինի, շարունակի ապրել թիկնապահներով պաշտպանված նախագահական դղյակում, զբաղվի այգեպանությամբ, ու տարին 2 անգամ տհասություններով դուրս տալով շարունակի փառաբանվել որպես մեծ ստրատեգ:
Ֆոնոմենալ արդյունք է, ձեռք բերված զուտ մեր տհասության շնորհիվ:
Հալալ ա տղուն:

Kuk
10.12.2009, 21:05
http://www.azatutyun.am/video/4513.html

http://www.youtube.com/watch?v=bWcEB5TIOq8

Mephistopheles
10.12.2009, 21:38
Պարզ չի, որ հռհռացողները սեռժի կամպանիայի կլիպ նկարահանողներն են եղել՞:
Իհարկե Հրանտը գիտեր որ դա մոնտաժվելու է: Իհարկե Հրանտը գիտեր որ Սեռժի կլիպի մեջ քաղաքապետ չպետք է քննարկի:
Բայց Հրանտը կարող էր նաև մտածել, որ մի օր դա սեռժ ու զախարյան է հասնելու ու լեզուն իրեն պահեր: Բայց էդքանը գիտենալով հանդերձ, տղան կատակասեր է և իր կայֆն է բռնել:
Հիմա ինչով ենք զբաղված՞: Ինչ ենք ուզում ապացուցել- որ ինքը վախկոտ, անարժանի մեկն է, որ թե տղա էր, թող տկանց չասեր, դուրս գար քյասար ասեր՞: Էլ բան ու գործ չկա՞:
Ինքը ասել է, լավ է արել, այդ պահին հռհռացել են, գնացել պրծել է: Հիմա էլ ամեն ինչ հանգիստ կանցնի կգնա:
Քննարկում էինք, ասեցի որ դա ինչ որ տեղ հերոսություն է: Կրակն ընկա Կուկի ու հիմա էլ Մեֆի ձեռը: Բա դու նման "ոչ քաղաքացուն" հերոս ասես՞:
Հետո՞:

Բիձ, իսկ չի կարո՞ղ պատահել որ ծախված լինեն… թե՞ տենց բան չի եղել ու հիմա էլ մտածում ենք կարող ա սենց կարող ա նենց… Թոխատյանը սովորական "հայ մտավորական" ա ու պետք չի դրանից հերոս սարքել… էս ա, ուրիշ ոչ մի բան …

…իմիջայլոց թոխատյանը դեռ ամերիկայում ա Հիմնադրամի դրամահավաքից հետո դեռ Հայաստան չի գնացել… իր ռեակցիան հետաքրքիր կլիներ

Բիձա
10.12.2009, 21:39
http://www.youtube.com/watch?v=bWcEB5TIOq8
Կուկ արի խելք-խելքի տանք:
Օրինակ ինձ թվում է, որ ամբողջական, մեկից մեծ թվերով արտահայտված, մեկ շնչին ընկնող ԲՏ-երքի, ճիճուների ու ճիվաղների քանակով մենք շատ էլ առաջավոր, մի գուցե անհասանելի դիրքերում ենք:- չէ՞:hands
Իսկ տարածական խտության- օրինակ- ԲՏ/քառ/մ առումով էլ Երևանը երևի առանձին ռեկորդակիր ա: :hands
Դու հաստատ այլ կարծիքի կլինես - խի՞:

Բիձա
10.12.2009, 21:51
Բիձ, իսկ չի կարո՞ղ պատահել որ ծախված լինեն… թե՞ տենց բան չի եղել ու հիմա էլ մտածում ենք կարող ա սենց կարող ա նենց… Թոխատյանը սովորական "հայ մտավորական" ա ու պետք չի դրանից հերոս սարքել… էս ա, ուրիշ ոչ մի բան …

…իմիջայլոց թոխատյանը դեռ ամերիկայում ա Հիմնադրամի դրամահավաքից հետո դեռ Հայաստան չի գնացել… իր ռեակցիան հետաքրքիր կլիներ

Ինչքանով որ ես եմ ծանոթ դերասանական միջավայրին, իրենք չափված-ձևված մարդիկ չեն: Շատ ավելի ազատ են -նորմալ: Համ նալին կխփեն, համ մեխին: Իրենք վաստակել են էդ ազատությունը ու դա է իրենց կյանքը:
Ազարյանը դերասան չէ ու նա շատ լարված էր:
Ամեն դեպքում իրենք երևացին որպես նորմալ մարդիկ, ոչ այնպիսին ինչպիսին ենթադրել կտար հետագա մոնտաժվող հոլովակը:
Տեսել ես, որ իշխանական որջից որևէ մեկը որպես մարդ խոսի՞:

Mephistopheles
10.12.2009, 22:17

ազատությունը էն ա երբ դու քո կարծիքը ամեն տեղ ու միշտ ես կարողանում ասել… թոխատյանինը համ մեխ-համ-նալ չի… ոռ մտնել ա ու բռնվել ա… սա պարզ ա…
երբ մեկը քո դիմաց մի բան ա ասում հետևիցդ ուրիշ բան, դու դրան ազատ-նորմալ մարդ ե՞ս ասում… մի մարդը մի բանի մասին իրար լրիվ հակառակ կարծիք միաժամանակ պտի որ չունենա … նորմալ չի…

… թող ասեր չեմ ձայնագրվում, չեմ ուզում… չենք ուզում երեսներին քրֆեր…

Kuk
10.12.2009, 22:36
Կուկ արի խելք-խելքի տանք:
Օրինակ ինձ թվում է, որ ամբողջական, մեկից մեծ թվերով արտահայտված, մեկ շնչին ընկնող ԲՏ-երքի, ճիճուների ու ճիվաղների քանակով մենք շատ էլ առաջավոր, մի գուցե անհասանելի դիրքերում ենք:- չէ՞:hands
Իսկ տարածական խտության- օրինակ- ԲՏ/քառ/մ առումով էլ Երևանը երևի առանձին ռեկորդակիր ա: :hands
Դու հաստատ այլ կարծիքի կլինես - խի՞:

Բիձա ջան, դե որ դու ես ասում... ուրեմն համաձայն եմ:))

Տրիբուն
10.12.2009, 23:02
Վազգենի մասով համաձայն եմ վերլուծությանդ, բայց Լեվոնի դեպքում ես չեմ կարծում, թե ինքն առհասարակ կտրուկ գործողությունների պլան է ունեցել:
Իր ծրագիրն այն էր, որ եղած առնետավազող դեմքերը վախենալով հրապարակում հավաքվող մասսայի աճող ծավալից, կմտքափոխվեն ու կվազեն իր կողմը և իշխանությունը ոչ թե ինչ որ կտրուկ գործողություններով կվերցվի, այլ ուղղակի կփսքի ծակ գնդակի պես, կքանդվի, ինքն էլ դուրս կգա սպիտակ կամզոլով:
-Բառադի, վախկոտ հաշվարկ էր:
Եթե ռետրոսպեկտիվ ենք վերլուծում իրավիճակը, ու գնահատում ենք արդյունքներով, ապա համաձայն եմ - բառադի ու վախկոտ հաշվարկ էր: Բայց եթե ընդունում ենք, որ Լևոնը հսկայական ինֆորմացիա ուներ այն բանի մասին, թե ինչի են ընդունակ իր հին ու նոր աշակերտները, ապա ընդամենը ժամանակի սխալ գնահատակն էր: Կամ պիտի բոլորս ընդունենք, որ Լևոնը տհաս է, ու նույնիսկ սեփական փորձից դասեր չի կարողանում քաղել: Սրա հետ համաձայնվել չեմ կարող, քանի որ գտնում եմ, որ ամեն տեսակի թերություններին զուգահեռ, Լևոնը իրավիճակային վերլուծության ահռելի ունակություն ունի: Ուրիշ բան, որ որոշումներ ընդունելի պահին, հնարավոր է, չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ պիտի նաև հսկայան պատասխանատվություն կրի հետևանքների համար: Ու կրի միայնակ: Այս դեպքում, վախկոտության կամ թուլության գործոն միանշանակ կա: Բայցևայնպես, հակված եմ ենթադրելու, որ Լևոնի մոտ խփած էր ժամանակի չիպը: Ծերուկը դանդաղաշարժ է, ու շատ խորը քաղաքական վերլուծություններ է կատարում մի միջավայրում, որտեղ հարցերը լուծվում են գեղական կարգով:

Նիկոլի և ոչ թէ Լեվոնի շնորհիվ էր, որ ծնվեց քաղաքացիականացված երիտասարդական հատվածը: Հիշենք, որ բոլոր մեթոդական նորությունները /1+1-ը, այլընտրանքը, «հիմա-ն դա ի վեջո Նիկոլի գործն էր:
Որպես բացահայտ քաղաքական պայքարի տակտիկ, մեթոդաբան, Լեվոնը գործը վարի տվեց: Քաղաքականության մեջ ինքն ընդամենը փոքր կալիբրի ինտրիգային գործիչ է:
91-ին էլ նա իշխանությունը վերցրել էր բազմաթիվ միջնորդների միջոցով ու պետք է հասկանար, որ հիմա դա չի աշխատելու:
Այնպես որ ես նրա հետ այլևս որևէ հույս չեմ կապում: Հակառակը, նա պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից, որ տեղը նորը գա- օրինակ Նիկոլը:
Ինքը կատարել է իր մաքսիմումը ու մանրից իր վրայից ցրում է պատասխանատվությունները: Բայց հարողները դրան չեն ուզում հավատալ ու տուպիկը հենց դրանում է:
Այն որ ես այս հարցն եմ տարբեր ձևերով միշտ բարձրացնում, տպավորություն է ստեղծում, թե ես անձնապես բան ունեմ Լեվոնի դեմ:
Քավ լիցի:
Ես բացատրել եմ, հիմա էլ լրացուցիչ բացատրեցի- բայց մեկ է, ամեն մեկս մեր տեսակետին ենք մնալու:
Ժամանակն է, որ ամեն ինչ իր տեղը կդնի:
Ինչ վերաբերում է Լեվոնի անձնականը մի կողմ դնելուն- Ապա ես հիացած եմ նրա անձնական արդյունքներով: Նա արեց անհնարինը:
Այս պարտությամբ նա 180 աստիճանով շուռ տվեց իր նկատմամբ արդարացիորեն կուտակված բացասականը:
- Մաքրեց իր վրա եղած խայտառակ ազգակործան կեղտերի հետքերը: Տառապյալի, իր սխալներն ընդունած քրիստոնեական մարգարեի ու հանճարեղ առաջնորդի լուսապսակներ հյուսեց իր դիմանկարի շուրջը:
Ես աշխարհի պատմության մեջ չգիտեմ որևէ այլ մեկին, որը խայտառակ սխալներից հետո վերադարձած լինի քաղաքականություն որպես ընդիմադիր, նորից սխալներ գործած լինի, շարունակի ապրել թիկնապահներով պաշտպանված նախագահական դղյակում, զբաղվի այգեպանությամբ, ու տարին 2 անգամ տհասություններով դուրս տալով շարունակի փառաբանվել որպես մեծ ստրատեգ:
Ֆոնոմենալ արդյունք է, ձեռք բերված զուտ մեր տհասության շնորհիվ:
Հալալ ա տղուն:
Իսկ Նիկոլին Նիկոլ դարձրեց Լևոնը: Հիշի "Իմփիչմենթ" պռոեկտը: Նիկոլը մի քանի հոգու հետ "Ռոբոտացում, Սերժանտացում, Դոդացում" լոզունգով ընդամենը մի քանի հարյուր մարդ հավաքեց հրապարակում ու 1% ԱԺ ընտրությունների ժամանակ: Նիկոլը կմնար նույն սկզբունքային լրագրողը, ճիշտ տղեն, ու դրանից ավել երբեք չէր գնա, եթե չհայտնվեր Լևոնի կողքին:

Իսկ միտինգներից ես լիքը ջահելներ գիտեմ, որոնք չէին էլ իմանում, թե ով է եղել Լևոնը, բայց խելագարի պես սկսել էին սիրել Լևոնին: Մարդը խարիզմա ունի: Հետևից մեծ զանգված տանելու ու այդ զանգվածը կառավարեոլւ փորձ ու ունակություն ունի: Ուրիշ բան, որ ինքս էլ դա համարում եմ դժբախտություն, որ մենք բոլորով ուրիշ փրկություն տաս տարվա մեջ չգտանք բացի Լևոնից: Ուրեմն հայ դարավոր, ազգային ազատագրական փառահեղ արգանդը, մի հատ կիսանորմալ քաղաքական գործիչ չէր երկնել, որը կկարողանար նման շարժում ծնել, ու մեր միակ հույսը մնացել էր Լևոնը: Սա փաստ է, որի հետ պետք է հաշտվել: Չեմ կարծում, որ Լևոնի ֆենոմենալ արդյունքը մեր տհասությունն էր: Ֆենոմենալ արդյունքի հիմնական պատճառը այլընտրանքի բացակայությունն էր: Ցավով եմ ասում:

Rammer
11.12.2009, 00:03
Ուրիշ բան, որ ինքս էլ դա համարում եմ դժբախտություն, որ մենք բոլորով ուրիշ փրկություն տաս տարվա մեջ չգտանք բացի Լևոնից
Ինչու? Ինչ վատ տղայա որ Լյովիկը?

Տրիբուն
11.12.2009, 00:07
Ինչու? Ինչ վատ տղայա որ Լյովիկը?
Լավն ա, լավը Ռամ ջան: Ես ասել եմ վա՞տն ա:

Mephistopheles
11.12.2009, 01:56
Քավ լիցի:
Ես բացատրել եմ, հիմա էլ լրացուցիչ բացատրեցի- բայց մեկ է, ամեն մեկս մեր տեսակետին ենք մնալու:
Ժամանակն է, որ ամեն ինչ իր տեղը կդնի:
Ինչ վերաբերում է Լեվոնի անձնականը մի կողմ դնելուն- Ապա ես հիացած եմ նրա անձնական արդյունքներով: Նա արեց անհնարինը:
Այս պարտությամբ նա 180 աստիճանով շուռ տվեց իր նկատմամբ արդարացիորեն կուտակված բացասականը:
- Մաքրեց իր վրա եղած խայտառակ ազգակործան կեղտերի հետքերը: Տառապյալի, իր սխալներն ընդունած քրիստոնեական մարգարեի ու հանճարեղ առաջնորդի լուսապսակներ հյուսեց իր դիմանկարի շուրջը:
Ես աշխարհի պատմության մեջ չգիտեմ որևէ այլ մեկին, որը խայտառակ սխալներից հետո վերադարձած լինի քաղաքականություն որպես ընդիմադիր, նորից սխալներ գործած լինի, շարունակի ապրել թիկնապահներով պաշտպանված նախագահական դղյակում, զբաղվի այգեպանությամբ, ու տարին 2 անգամ տհասություններով դուրս տալով շարունակի փառաբանվել որպես մեծ ստրատեգ:
Ֆոնոմենալ արդյունք է, ձեռք բերված զուտ մեր տհասության շնորհիվ:
Հալալ ա տղուն:

Բիձ, լրիվ համոզեցիր որ Լևոնի դեմ անձնական ոչ մի բան չունես… էս վերջին պարբերությունն էլ լրիվ Բիթլզի "all you need is love"-ն ա հիշացնում

Բիձա
11.12.2009, 04:01
Բիձ, լրիվ համոզեցիր որ Լևոնի դեմ անձնական ոչ մի բան չունես… էս վերջին պարբերությունն էլ լրիվ Բիթլզի "all you need is love"-ն ա հիշացնում

Հա, Մեֆ ջան, ասա է: :P

dvgray
11.12.2009, 05:30
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, սեփականատերն իրավունք ունի սպանելու իր տարածք բռնի ուժով ներխուժած անձնավորությանը....

Մինչև մեկը ինքն իրեն չմոռանա ու դրանցից մի երկուսին պառկացնի չեն թարգի նման ձևով մարդկանց հետ վարվելը:

:o ինչ՞ ես ասում :o
մեր ազգը հիմա սահմանադրական պայքարով ա զբաղված: ինչ՞ պառկացնել, ինչ՞ բան ;)

իսկ որ ասեմ ճիշտը, ես նույնիսկ մանրամասն մշակված պլան ունեմ, եթե ինչ որ մեկը փորձ անի իմ տանը կպնել: ուզում ա քաղաքապետ լինի, ուզում ա վերջին համբալը: ;)

Mephistopheles
11.12.2009, 06:29
:o ինչ՞ ես ասում :o
մեր ազգը հիմա սահմանադրական պայքարով ա զբաղված: ինչ՞ պառկացնել, ինչ՞ բան ;)

իսկ որ ասեմ ճիշտը, ես նույնիսկ մանրամասն մշակված պլան ունեմ, եթե ինչ որ մեկը փորձ անի իմ տանը կպնել: ուզում ա քաղաքապետ լինի, ուզում ա վերջին համբալը: ;)

ճիշտ ա ասում ընգեր, դա սահմանադրական ճանապարհ ա… մենակ պտի ճակատին կրակես

dvgray
11.12.2009, 07:04
Առանց աչքը թարթելու

Երկու օր, երկու գիշեր Հայաստանում նշվող կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների միջազգային օրերը հետաքրքիր են այնքանով, որ ցույց են տալիս մարդկային երեսպաշտության եւ ցինիզմի ողջ խորությունը: Թվում է, թե պաշտոնյան, որը ստանում է հազար դոլար աշխատավարձ, սակայն տներ է կառուցել մեկ միլիոն դոլար արժողությամբ, կոռուպցիայի մասին խոսելուց պետք է գոնե մի քիչ կարմրի: Բայց երկարատեւ պետական ծառայությունն այդ մարդկանց դարձրել է հաստակաշի, անհավատ, անխիղճ: Եվ նրանք առանց աչքը թարթելու, առանց անգամ թեթեւակի կմկմալու ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մոտավորապես այդպես էին Միջնադարում վարվում Հռոմի պապերն ու կարդինալները, որոնք կուրտիզանուհիների գրկում հրամաններ էին արձակում՝ բարքերի խստացման վերաբերյալ: Բարեբախտաբար, այն ժամանակ չկար, ասենք, ՄԱԿ-ի ՄԶԳ կամ USAID, որոնք աշխարհով մեկ սեմինարներ կկազմակերպեին՝ «Կարդինալների բարոյականությունը» թեմայով, որոնց ընթացքում միջազգային կառույցների ներկայացուցիչները ամենայն լրջությամբ կլսեին կաթոլիկ «նաչալնիկների» հաշվետվություններն այն մասին, թե ինչպես են նրանք պայքարում հանուն բարքերի մաքրության:

Նույնը, իհարկե, վերաբերվում է մարդու իրավունքների ոլորտին: Այն, որ Հայաստանի արդարադատության համակարգը «սատկած է», անշուշտ, 100 տոկոսանոց ճշմարտություն է: Բայց երբ դա, դարձյալ առանց աչքը թարթելու, ասում է այդ համակարգը «սատկացնողներից» մեկը, նույնպես ինչ-որ ցինիկ, «սեւհումորային» տրագիֆարսի տպավորություն է թողնում: Ես չեմ զարմանա, եթե այսօրվա դատախազության վերնախավի ներկայացուցիչներից որեւէ մեկը, 5 կամ 10 տարի անց ընդդիմություն դառնալուց հետո, որեւէ սեմինարի ժամանակ սկսի բողոքել, թե ինչու են մարդկանց ձերբակալում քաղաքական հայացքների համար եւ ինչպես կարելի է մեկ-երկու վախեցած ոստիկանի ցուցմունքների հիման վրա մարդկանց դեմ գործ սարքել:

Հավանաբար, երբ նման մարդիկ առանց կարմրելու խոսում են կամ պատասխանում են լրագրողների հարցերին, նրանք առանձնապես մտահոգված չեն, թե որքանով է իրենց խոսքը արժանահավատ եւ համոզիչ: Խոսքը դարձել է ինչ-որ ծիսակարգի մաս, եւ այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ խոսքի հետեւում կատարյալ դատարկություն է:

Իմիջիայլոց, այսպես կոչված՝ «քաղաքական» գործընթացների իմաստն էլ է պարզ բոլոր քիչ թե շատ հասուն քաղաքացիների համար: Դեռեւս 90-ականների կեսերին եվրոպացի մի փորձագետ այդ երեւույթին փայլուն բնորոշում տվեց. «Ձեզ մոտ չկա քաղաքական պայքար, ձեզ մոտ պայքար է կոռուպցիոն լծակներին տիրանալու համար»: Դրանից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն, որը լիովին ապացուցեց այդ գնահատականի արդարացիությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

հիանալի առաջնորդող է: Էս "քաղաքական" կոչվող դատարկության ու տուֆտության մեջ Արամը այժն միակն է մնացել, որին կուլ չի տվել ցինիզմը, թալանչիությունը , անասնականությունը…

Բիձա
11.12.2009, 18:02
հիանալի առաջնորդող է: Էս "քաղաքական" կոչվող դատարկության ու տուֆտության մեջ Արամը այժն միակն է մնացել, որին կուլ չի տվել ցինիզմը, թալանչիությունը , անասնականությունը…
DV, Արամն ինքն այստեղ շատ մեծ պրոբլեմ ունի:
Ինքն ասում է-
- "Դեռեւս 90-ականների կեսերին եվրոպացի մի փորձագետ այդ երեւույթին փայլուն բնորոշում տվեց. «Ձեզ մոտ չկա քաղաքական պայքար, ձեզ մոտ պայքար է կոռուպցիոն լծակներին տիրանալու համար»: Դրանից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն, որը լիովին ապացուցեց այդ գնահատականի արդարացիությունը:"
Դեմագոգ նախադասություն է, որը բացահայտում է հայկական ցինիզմի ողջ խորությունը:
Եթե դրսից եկած մարդը նկատել է դա, ուրեմն պրոցեսն արդեն այդքան էլ խորքային չի եղել- մակերեսին է եղել: :ok
90 ականների կեսեր ասածը դա 94 թվին սկսած պառլամենտական ընտրությունների պայքարն էր ու կեղծիքները, 95-96 թվերի նախագահություն համար պայքարն ու կեղծիքները: :ok
90-ականների կես ասելով եթե զոռենք-զոռենք, մաքսիմում կհասնենք 96-98 թվականների իշխանական մառազմին: :ok
Իշխանափոխությունը 99 էր, որը ոչ մի կերպ 90 ականների կես չէս համարի: :ok
Այսինքն հենց հին իշխանությունների օրոք է ձևավորվել, թափ առել ու առօրյա մխրճվել այսօրվա դաժանությունը: :ok
Արամն ինքը 90-ականների կեսերին իշխանության մեջ էր: Ողջ հայ ժողովուրդն էլ էդ ժամանակ գիտեր թե պայքարն ինչի համար է: :ok
Ստացվում է, որ հենց Արամն ինքը մի փոքր ռետուշով /հետագա իշխանափոխության մասին ակնարկը/ սրբագրելով դեպքերի ժամանակագրությունը , շատ էլ մեծ կեղծիք է մուտքագել: Ու դրանից հետո -եթե հակադրենք նախորդ ու ներկա իշխանությունները կստացվի կուկլա պատասխան-- հին- պուպուշ, ներկա -քըխ: :ok
Այսինքն հիմա ինքը անում է այն, ինչը տեսականորեն վերագրում է ուրիշների ապագա կեցվածքին: :ok
Ազնիվ չէ:::angry
Գեշ է:::angry
Դեպքերի այլ ականատեսներին ու նույնիսկ կյանք վարի տվածներին էշի տեղ դնել է սա::angry
Բութս էլ սեղմել եմ, որովհետև կարևոր եմ համարել-ոչ ավել:

davidus
11.12.2009, 20:25
http://www.youtube.com/watch?v=bWcEB5TIOq8

վերջը ինչ եղավ???? մարդ կա որ գիտի?

dvgray
12.12.2009, 08:00

կարծեմ ինքը բավականին կարճ ժամանակով եղել է Լևոնի մամուլի խոսնակը: Ու որպես առաջին ու միակ բացառություն ամբողջ հայ իրականության մեջ, ինքը հրաժարվել է էտ պաշտոնից: Լևոնի ու իրա թայֆի հրաժարականները որպես այդպիսին դիտարկելը այնքան էլ տեղին չի, քանի որ իրանք հրաժարվել են, երթարկվելով հրամանին /թե ում հրամանին, դա ուրշ հարց է/:
Արամը անշուշտ ունի թերություննրե որպես քաղաքացի ու որպես լրագրող: օրինա իմ կարծիքով ակընհայտ թերություն է այն, որ նա ընդանրապես ընկալում է երևույթները ու դրանց արձագանքում միայն էն դեպքում, երբ որ դա հասնում է իր ոսկորին: դա լրագրողի թերի պրոֆեսոինալիզմ է:
Սակայն այն դեպքում, երբ որ նա արդրադառնում է այդ հարցերին, կարծում եմ նա անում է բավականին պրոֆեսիոնալ ու շատ կարևոր է ՝ ռեալ իրավիճակը նկարագրելով ու բնորոշելով:

ինչ վերաբերվում է 90-ականների կեսերին ասվածին, ապա ակընհայտ է, որ կեսեր ասելով հասկացվում է 93-94-ից մինչև 96-97 թվերը : այսինքն այս ամենը նախ և առաջ ներառում է լևոնյան տարիները: ու Արամը բազմաթիվ հրապարակումներ ունի, որտեղ բառացիորեն ասել է, որ կոռուպցիան ու այս ամեն բացասականը սկիզբ է առել լևոնի տարիներից ու գնալով ավելի ու ավելի է "ծաղկել":

Վիշապ
12.12.2009, 13:08
Վազգենի մասով համաձայն եմ վերլուծությանդ, բայց Լեվոնի դեպքում ես չեմ կարծում, թե ինքն առհասարակ կտրուկ գործողությունների պլան է ունեցել:
Իր ծրագիրն այն էր, որ եղած առնետավազող դեմքերը վախենալով հրապարակում հավաքվող մասսայի աճող ծավալից, կմտքափոխվեն ու կվազեն իր կողմը և իշխանությունը ոչ թե ինչ որ կտրուկ գործողություններով կվերցվի, այլ ուղղակի կփսքի ծակ գնդակի պես, կքանդվի, ինքն էլ դուրս կգա սպիտակ կամզոլով:
-Բառադի, վախկոտ հաշվարկ էր:
Ռոբը շատ շուտ էր հասկացել այդ պլանը ու կտրուկ քայլերով տատանվող առնետների թաթիկները կապեց, պոչները կտրտեց, բերանները արունլվա արեց ու կոխեց իրենց ծակերը:
Գոնե այդ ժամանակ Լեվոնը պետք է հասկանար, որ իր պլանները վարի են գնացել ու ինչ որ գործողությունների մասին մտածեր, բայց դա էլ չարեց մեծ ստրատեգը ու ստացավ այն ինչ ունի հիմա:

Բիձ, հազիվ թե ամեն ինչ այդքան միարժեք լիներ ու ծերուկն այդքան հիմար գտնվեր ու պահը ձեռքից բաց թողներ: Այդ «բառադի, վախկոտ հաշվարկը» գուցե ավելի շատ հիմքեր ուներ, քան ասենք փետրվարի 26 -ին կամ մարտի մեկին Բաղրամյանը գրոհով վերցնելը: Իսկ եթե գրոհը ճնշվեր, ու 10-ի փոխարեն հարյուրավոր զոհեր լինեին, հավանաբար նման մեկնաբանողներս հիմա ամենավերջին բառերով կհիշեինք ծերուկին, չհաշված ամենատարբեր պատժաձևեր առաջարկելը: Երբ որ խոհարարի տորթը պայթում է վառարանում, ապա շուրջը բոլորը խոհարարներ են դառնում ու քննադատում խոհարարին: Ինքդ ես նշում չտեսնված հայաստանյան ԲՏ/քկմ խտության մասին: Այդ խտության պարագայում չափազանց պատասխանատու քայլեր ձեռնարկելը վտանգավոր կլիներ ոչ միայն ծերուկի համար, այլ մնացյալի համար ևս: Իսկ եթե հաշվի առնենք, որ որոշակի ԲՏ/(մեկ մարդ) խտություն կա նաև ընդդիմադիր ճամբարում, ապա ծերուկի հաշվարկներն ու արդյունքները կարելի է համարել բավականին արդարացված:

Որպես բացահայտ քաղաքական պայքարի տակտիկ, մեթոդաբան, Լեվոնը գործը վարի տվեց: Քաղաքականության մեջ ինքն ընդամենը փոքր կալիբրի ինտրիգային գործիչ է:

Բիձ ջան, իսկ խոշոր կալիբրի գործիչների օրինակներ կբերե՞ս, որ տեսնենք, թե Լևոնից բացի էլ ով կա: Թե՞ Դը Գոլի կամ Չերչիլի հետ ես համեմատում: Որ հաջողվեր քո նշած առաջին պլանը, ապա Լևոնը կդառնար կռուպնակալիբերնի հաուբից չէ՞: Իսկ ի՞նչ գիտես, որ առաջին պլանը չէր հաջողվի, եթե տականք/քառակուսի կիլոմետր գործակիցը մի քիչ փոքր լիներ իրականից:

Ինչ վերաբերում է Լեվոնի անձնականը մի կողմ դնելուն- Ապա ես հիացած եմ նրա անձնական արդյունքներով: Նա արեց անհնարինը:
Այս պարտությամբ նա 180 աստիճանով շուռ տվեց իր նկատմամբ արդարացիորեն կուտակված բացասականը:
- Մաքրեց իր վրա եղած խայտառակ ազգակործան կեղտերի հետքերը: Տառապյալի, իր սխալներն ընդունած քրիստոնեական մարգարեի ու հանճարեղ առաջնորդի լուսապսակներ հյուսեց իր դիմանկարի շուրջը:
Ես աշխարհի պատմության մեջ չգիտեմ որևէ այլ մեկին, որը խայտառակ սխալներից հետո վերադարձած լինի քաղաքականություն որպես ընդիմադիր, նորից սխալներ գործած լինի, շարունակի ապրել թիկնապահներով պաշտպանված նախագահական դղյակում, զբաղվի այգեպանությամբ, ու տարին 2 անգամ տհասություններով դուրս տալով շարունակի փառաբանվել որպես մեծ ստրատեգ:
Ֆոնոմենալ արդյունք է, ձեռք բերված զուտ մեր տհասության շնորհիվ:
Հալալ ա տղուն:
Բիձ, ամեն դեպքում, բացի Լևոնի անձնական արդյուքներից կա նաև ընդհանուր արդյունք՝ ՌՔ-ական դատարկությունից հետո Հայաստանում քաղաքական շարժ նկատվեց վերջին երկու տարում, ու վերջնական դեբիլացման փուլում դեռ դիմադրում ենք, հակառակ դեպքում ես չեմ պատկերացնում, թե հիմա այս ֆորումում ինչ էր քննարկվելու: Ես ինքս ահագին քննատադել ու քննադատում եմ ՀԱԿ-ի երկչոտ մարտավարությունը, բայց չեմ բացառում, որ կա սուբյեկտիվ հնարավորությունների պակաս, որը առաջին հայացքից է փոքր թվում, ու ամբողջությամբ բացահայտվում է միայն քաղաքականություն կոչված կեղտի մեջ թաղվելուց հետո:

Kuk
12.12.2009, 16:52
ինչ վերաբերվում է 90-ականների կեսերին ասվածին, ապա ակընհայտ է, որ կեսեր ասելով հասկացվում է 93-94-ից մինչև 96-97 թվերը : այսինքն այս ամենը նախ և առաջ ներառում է լևոնյան տարիները: ու Արամը բազմաթիվ հրապարակումներ ունի, որտեղ բառացիորեն ասել է, որ կոռուպցիան ու այս ամեն բացասականը սկիզբ է առել լևոնի տարիներից ու գնալով ավելի ու ավելի է "ծաղկել":

Արա դե հազար ասինք՝ Տիգրան Մեծից ա սկսվել, Էդ արամին էլ կարելի ա խորհուրդ տալ, որ միքիչ էլ հետ գնա ու կտեսնի, որ հաջորդ հոդվածները Տիգրան Մեծի մասին կլինեն ու բավականին հետաքրքիր:
Ումից ա սկսվել, ումով ա շարունակվել, ի՞նչ կապ ունի, ա՛յ վախեցածներ, հիմա ո՞վ ա անում, դա մատնանշեք, դրա դեմ փորձեք առնել, ոչ թե նենց տակտիչնի վրեքներից գցեք մեղքը, իբր էս խեղճերն եկել էին արդար աշխատելու, եկան տեսան կոռուպցիա կա, վա՜յ, նենց մի սթրեսի մեջ ընկան, սիստեմայով պառկել են ամիսներով, տենց մի կերպ վերակենդանացան ու ստիպված համակերպվեցին էդ կոռուպցիայի հետ, ստիպված սկսեցին զարգացնել, կատարելագործել կոռուպցիան ու ստիպված այդ կոռուպցիան հասցրին աննկարագրելի չափերի ու լկտիության:

Բիձա
12.12.2009, 18:42
Եթե ռետրոսպեկտիվ ենք վերլուծում իրավիճակը, ու գնահատում ենք արդյունքներով, ապա համաձայն եմ - բառադի ու վախկոտ հաշվարկ էր: Կամ պիտի բոլորս ընդունենք, որ Լևոնը տհաս է, ու նույնիսկ սեփական փորձից դասեր չի կարողանում քաղել: Չեմ կարծում, որ Լևոնի ֆենոմենալ արդյունքը մեր տհասությունն էր: Ֆենոմենալ արդյունքի հիմնական պատճառը այլընտրանքի բացակայությունն էր: Ցավով եմ ասում:

Վիշապ-ի խոսքերից
Բիձ, հազիվ թե ամեն ինչ այդքան միարժեք լիներ ու ծերուկն այդքան հիմար գտնվեր ու պահը ձեռքից բաց թողներ: Այդ խտության պարագայում չափազանց պատասխանատու քայլեր ձեռնարկելը վտանգավոր կլիներ ոչ միայն ծերուկի համար, այլ մնացյալի համար ևս: Իսկ եթե հաշվի առնենք, որ որոշակի ԲՏ/(մեկ մարդ) խտություն կա նաև ընդդիմադիր ճամբարում, ապա ծերուկի հաշվարկներն ու արդյունքները կարելի է համարել բավականին արդարացված:

Քաղաքական գործիչի ու շարքայինի տարբերությունն էլ հենց նրանում է, որ ինքը հաշվարկում է, ծրագրավորում քայլերը ու հետո նոր ոգևորում մարդկանց ու իր հետևից տանում դեպի հաղթանակ: Նա նախապես պետք է հաշված լիներ ներսի էլ, դրսի էլ ԲՏ/քառ մետրն էլ, ԲՏ-գեներալ ու փողատեր էլ, ռոբ ու սերժի էություն ու հնարավորությունն էլ : 20 տարի է էդ կուխնիայում էր-չգիտեր՞:
Ինչևէ,
Եկեք համաձայնվենք, որ միայն պարտությունից հետո -ռետրոսպեկտիվ- պարտվածին ասում են –պարտված- հարիֆ-բառադի, իսկ հաղթողին ասում են- Չենք դատում:
Վատ, թե լավ, սա է նորմալ հասարակության վերաբերմունքը հանդեպ լիդերը: Եվ այդ մասին բարձրաձայնելը բոլորիս իրավունքն է, նույնիսկ քաղաքացիական պարտքը:
Իհարկե լիդերի նեղ շրջապատը չի կարող հաշտվել դրա հետ ու հազար ու մի պատճառ է գտնում նրան արդարացնելու համար: Բայց դրանից հարցի էությունը չի փոխվում: Պարտվողը պետք է ստանա հենց պարտվողի պիտակը: Ժողովուրդը գնում է հաղթողի հետևից և շարժվում է /քվեարկում է, գնահատում, կամ մերժում/ հենց այս տրամաբանությամբ:
Չնայած այս ամենին, մենք մեր կլուբումը փորձում ենք «տեսականորեն, արդարացի գնահատական» տալ Լեվոնին ու վերլուծել պարտությունը:
Դե ինչ –շարունակենք այդ գործը, քանի որ բացի տեսականից այն իր մեջ մեծ ուսուցողական պահ էլ ունի:
Է տանք:
Ես կարծում եմ, որ Լեվոնի 2008 թ: խաղի մեջ մտնելը նախապես մի քանի անորոշ, աղոտ նպատակակետ է ունեցել իր մեջ,- բացառությամբ մեկի- մաքրել իր արատավորված իմիջը:
Իշխանություն վերցնելը եղել է ծրագիր մաքսիմումը- իր ֆայլը մաքրելը- ծրագիր մինիմումը:
Այսօր կարելի է արդեն հաստատ ասել, որ ինքը ծրագիր մինիմումը ապահովել է: Հիմա մենք մյուս, - "մեր" մասերով մնացած կռճոնները դրել ենք լուպայի տակ ու ռուսերեն ասած «смакуем»:
Մեծ բլեֆ կա սրանում: -Չի կարելի պարտվածին շարունակել փառաբանել, պարտության պատճառներն էլ զուտ օբյեկտիվ հանգամանք համարել: Եղել է կռիվ-կոնֆլիկտ-ճակատամարտ, հաղթել են սերժն ու ռոբը ստոր մեթոդներով: Բայց Լեվոնի հիմնական ու երևի միակ գործն էլ հենց դա էր, -գտնել դրանց հաղթելու բանալին, մեթոդը, ձևը, այլ ոչ թե զոհեր տար, ծեծ ուտացներ ժողովրդին, թողներ որ բանտերը իր մարդկանցով լցվեին, իսկ ինքը հանգիստ յան տար: Ժողովուրդը գնացել էր Լեվոնի հետևից հենց նրա համար, որ կարծում էր, թե Լեվոնը յուրահատուկ ռեցեպտներ ունի սրանց դեմ ու հենց այն մարդն է, որ իմանալով կուխնիան կհաղթի սրանց :
Պարտված լիդերին մեծարելը դա անառողջ վերաբերմունք է, որը բերում է փակուղի, քանի որ լիդերի տեղը գրավված է մնում կեղծ լիդերով ու նորը չի ծնվում:
Ամերիկյան քաղաքական կյանքը հասկացավ, որ նախագահը 2 ժամկետից հետո լավագույն դեպքում դառնում է ոչ լիարծեք- հետադիմական, եթե ոչ բռնակալ ու մտցրեց հայտնի սահմանափակումը:
Նույնը պետք է վերաբերի նաև ցանկացած քաղաքական գործիչի- թե իշխանության մեջ եղող, և թե դրանից դուրս: Երևի հենց սրանում է հայկական քաղաքական դաշտի քռչոտության արմատը- հանդուրժում, փառաբանում կամ պախարակում ենք ժամկետանց գործիչներին, այն դեպքում, երբ դրանք պետք է առհասարակ դեն շպրտված լինեին: Կենցաղում մենք քռչասեր ենք ու այդ թուլությունը մտցրել ենք նաև քաղաքականություն:
Եթե Վազգենին վերագրվում է նույնիսկ չեղածը- /դաշնակների միջոցով պաշտպանության նախարար դառնալը/, ապա եկեք Լեվոնին էլ դիտարկենք գոնե առանց լուպայի: Օրինակ հիշենք, թե ինչպես պալատ մտնելուց մի շաբաթ հետո 4 մետրանոց չափառ կանգնեցրեց իր ու ժողովրդի միջև, հարությունյան գագոյով այսինքն վիցե-նախագահով նախագահ ընտրվելով, մի տարի հետո նրան դեն շպռտեց ու շարունակեց իր միայնակ մարդատյաց կառավարումը- «հարևաններից պարտք առեք-յոլա գնացեք»-ատիպ վերաբերմունքով: Համառորեն ժամացուցը 2 ժամ հետ գցելով /իբր միջազգային ստանդարտների ջատագով/ հայաստանյան ձմեռային երեկոները կոշմարի վերածեց / եթե չեմ սխալվում «Ազգը» մի գլուխ էս հարցն էր քննարկում, որ Հայաստանից մտնում ես Վրաստան 2 ժամով հետ ես ընկնում/, խթանեց 100000-ների արտագաղթ-փախուստը Հայաստանից: Բերեց ռոբ ու սերժ ու զարգ տվեց անասնաֆերմային:
Բոլոր սխալները թվարկելն անհնար է:
Նա մարդատյաց էր որպես իշխանավոր և այդպիսին է այսօր- որպես ընդիմադիր լիդեր: Վկա, իր դատվող ընկերներին տեր չկանգնելը:
Արդեն 20 տարի է Լեվոնը հայկական քաղաքական օլիմպում է, չնայած անփառունակ կառավարմանը, անթիվ սխալներին ու իրեն զուտ “by default” վերագրվող հաղթանակների ու իմաստության, իսկ մեր կողմից էլ, ուռճացվող-իբր անփոխարինելիության:
Բոլոր իշխանափոխություններին ասել ենք -մենակ թե սա չլինի, ով ուզում է լինի: Եվ դա էր ճիշտը, այլապես անհնար է իշխանափոխությունը, սրիկայի հեռացումը: Լեվոնին վստահվեց գերագույն իշխանություն հենց գիտաշխատողի աթոռից, և դա էր ճիշտը:
Հիմա էլ քաղաքական անապատացման պատճառով կպռչկել ենք «միակին»:
Այս ասելով հանդերձ, ես հույսս կապում եմ քաղաքական հրապարակ մտած երիտասարդների հետ և կարծում եմ, որ 40-ն անց մարդիկ իրավունք չունեն այնտեղ լինելու: Թող կողքից օգնեն, դամ պահեն, բայց որպես լիդեր հանդես չգան: Եթե 2008-ին Հայաստանը ախոռ էր, ապա հիմա կոնցլագեր է: Այն ազատագրելը մեծ խիզախություն և հանդգնություն է պահանջում: Որպես կանոն, տարիքավորը այդ հատկանիշերը չունի:
Մեֆ ջան- այ իմ էսքանն ասելուց հետո արդեն կարող ես ֆիքսել, որ ես անձնապես ու կտրականապես դեմ եմ այդ մարդու հետագա քաղաքական կարիերային- որպես առաջնորդի:

Rammer
12.12.2009, 19:31
Բիձա ջան թույլ տուր կատակով ասել որ դու գրիպ ես` բանաձևը ԼՏՊ գրիպ, կարճ Լևոնի գրիպ:D Ցավոք ոչ միայն դու...
Այսքան գրածդ կարող ենք տող առ տող վերլուծել և ուղղակի կտեսնես որ քաղաքական քննադատություն չկա, միայն ատելություն տվյալ մարդու նկատամբ և ոչ մի քաղ հիմնավորում: Ատելությունը քաղաքական կրիտերիա չի , ավելին` ատելուաթյամբ շարժվելը քաղ. մեջ դա է հիվանդություն և ցավոք մեծ մասը մարդկանց հենց մանր զգացմուքններով են ուղղորդվում առանց սառը դատելու և հասկանալու քաղ. պրոցեսները...
Եթե դու ինձ ասես թե Լևոնը ինչ նպատակ էր դրել որ պարտվեց, ես մոնիտոռի այս կողմում կծափահարեմ քեզ...
Լևոնին որպես քաղ գործիչ շատ դժվար է լուրջ քննադատության ենթարկել, որովհետև այդ մարդը իրոք մեծ գիտնական է, քաղ տրամաբանության մեջ համարյա անխոցելի: Դեռևս միակ կիսաօբյեկտիվ քննադատությունը, որ եղել դա ՀԱԿ-ի կազմակերպչական հարցերի հետ է կապված, որը վիճելի է թե կոնկրետ ում է ուղված: Դու կտեսնես մեր հերթական հաղթանակը, շատ չես սպասի`հունվար ամսին...

Վիշապ
12.12.2009, 19:33
Բիձ ջան, ճիշտն ասած չեմ հասկանում քո որոշ, իմ կարծիքով ծայրահեղական մտքերը: Այստեղ փորձ է արվում մի փոքր մեղմացնել քո կարծիքը դեպի օբյեկտիվ-լավատեսական հարթություն, իսկ դու փորձ անողներին մեղադրում ես պարտվածին փառաբանելու մեջ: Գուցե քո թերևս կոշտ որակումները ճշմարտության հատիկ պարունակում են, բայց ամեն դեպքում հուզականությունը շատ է՝ «վախկոտ, բառադի, փոքր կարլիբրի, ինտրիգային», հիմա էլ՝ «մարդատյաց»…:think Փաստորեն մարդատյաց մեկը որոշել է բարձրացնել իր իմիջը մարդկանց աչքին, որոնց ինքը ատում է… Բարդ դեպք է:)) Արի չստանձնենք ծերուկի հոգեբանի դերը, քանզի շատ խորանանք, ապա կպարզենք, որ մեր ազգի կեսը տառապում է շիզոֆրենիայով ու անմեղսունակ է: Ամեն դեպքում Տրիբունը ճիշտ է ասում, այընտրանքը չկար, և Լևոնը լցնելով դատարկ տեղը, արեց այն, ինչ կարողացավ, ու այդ «մարդատյաց» կերպարը այս անգամ ժողովդրի կողմից էր, ու նրա արածը կտրականապես չընդունելը անշնորհակալություն է, քանզի գոնե ամենաքիչը ոչ ոք բացի նրանից չէր անի այն, ինչ ինքը արեց՝ ժողովուրդ հավաքեց, հույս տվեց, ոգեշնչեց ու քաղաքական շունչ վերադրաձրեց այս ռոբոտացված հասարակության մեջ: Համ էլ գերմանացին ասում է՝ ընկածին չեն խփում;)

Rammer
12.12.2009, 19:37
Համ էլ գերմանացին ասում է՝ ընկածին չեն խփում
Ընկած?:D Լևոնը? Չկա տարածաշրջան այցելող քաղաքական ուժային կենտրոնների գեթ մեկ ներկայացուցիչ, որ Լևոնին շրջանցի և նրա հետ հաշվի չնստի...
Մեզ տամիֆլյուն էլ չի փրկի...

Kuk
12.12.2009, 20:07
Ընկած?:D Լևոնը? Չկա տարածաշրջան այցելող քաղաքական ուժային կենտրոնների գեթ մեկ ներկայացուցիչ, որ Լևոնին շրջանցի և նրա հետ հաշվի չնստի...
Մեզ տամիֆլյուն էլ չի փրկի...

Ապեր, դրանք սաղ հարիֆ են, մեր ակումբի տեղը չգիտեն, որ գան Բիձուց հարցնեն՝ ո՞վ պարտված չի, ո՞վ փոքր կալիբրի գործիչ չի, ո՞վ ժամկետնանց չի, ասա գնանք նրա մոտ:

Բիձա
12.12.2009, 20:14
Բիձ ջան, ճիշտն ասած չեմ հասկանում քո որոշ, իմ կարծիքով ծայրահեղական մտքերը: Այստեղ փորձ է արվում մի փոքր մեղմացնել քո կարծիքը դեպի օբյեկտիվ-լավատեսական հարթություն, իսկ դու փորձ անողներին մեղադրում ես պարտվածին փառաբանելու մեջ: Գուցե քո թերևս կոշտ որակումները ճշմարտության հատիկ պարունակում են, բայց ամեն դեպքում հուզականությունը շատ է՝ «վախկոտ, բառադի, փոքր կարլիբրի, ինտրիգային», հիմա էլ՝ «մարդատյաց»…:think Փաստորեն մարդատյաց մեկը որոշել է բարձրացնել իր իմիջը մարդկանց աչքին, որոնց ինքը ատում է… Բարդ դեպք է:)) Արի չստանձնենք ծերուկի հոգեբանի դերը, քանզի շատ խորանանք, ապա կպարզենք, որ մեր ազգի կեսը տառապում է շիզոֆրենիայով ու անմեղսունակ է: Ամեն դեպքում Տրիբունը ճիշտ է ասում, այընտրանքը չկար, և Լևոնը լցնելով դատարկ տեղը, արեց այն, ինչ կարողացավ, ու այդ «մարդատյաց» կերպարը այս անգամ ժողովդրի կողմից էր, ու նրա արածը կտրականապես չընդունելը անշնորհակալություն է, քանզի գոնե ամենաքիչը ոչ ոք բացի նրանից չէր անի այն, ինչ ինքը արեց՝ ժողովուրդ հավաքեց, հույս տվեց, ոգեշնչեց ու քաղաքական շունչ վերադրաձրեց այս ռոբոտացված հասարակության մեջ: Համ էլ գերմանացին ասում է՝ ընկածին չեն խփում;)
-Լեվոնի հրավիրած- բերած վարչապետ Արմեն Սարգսյանին Վազգենը իր կաբինետում ծեծեց, փասա-փուսեն տվեց ձեռը ու հայաստանից դուրս վռնդեց: Դա Լեվոնի վախկոտության ու փոքրոգության ապացույց չէր՞:
-Հենց իր ջոկած վիցե-պրեզիդենտացու հարությունյան գագիկին հեռացրեց պաշտոնից խախտելով սահմանադրությունը ու սարքեց սահմանադրականի շեֆ, որը 19 տարի շարունակ գիտես թե ոնց բռնմաբարեց սահմանադրություն ասածը: Դա ոնց կբնությագրես-ոչ ինտրիգային՞:
Իր ընկեր- լուսավորության նախարար Արեշյանը պաշտոնին եղած ժամանակ փախավ ամերիկա ու հետ չեկավ: բառադիություն չի՞:
-"Հայլուր" փակելը -այսինքն առաջինը լրատվության հերն անիծելը -մեծ կալիբրի գործ է՞:
գևորգյան սամվելին- անգրագետ- մարդասպանության պատվիրատուին, ջերմուկով հայաստան պահողին -հեռուսատատեսության պետ նշանակելը -պետական այրի մտածողություն էր՞:
պետրոսյան շահենին, - պոռնիկներով շրջապատված այդ ապուշին ավիացիան վստահելով ու դրանով շրջափակված երկրի հերն անիծելը -հեռատեսություն էր՞:
-Հոգեկան հիվանդի պատանդ դարձած, նրա հետ շամպանսկի շրխկացնելը անկման գագաթնակետ ու վախկոտություն չէր:
88 թվին մարիանետկա դեմիրճյանին խաղացնող, "թագադիր իշխան" -"ազգային հերոս" վազգենի արածների վրա աչք փակելը ու մինչև հիմա էլ նրան մեծարելը ուղղամտություն, դիպլոմատիա ու հեռատոսություն է չէ՞ :
Ստիպված եմ կրկնվելու-"սխալները" հաշվելի չեն:

Բիձա
12.12.2009, 20:34
Ընկած?:D Լևոնը? Չկա տարածաշրջան այցելող քաղաքական ուժային կենտրոնների գեթ մեկ ներկայացուցիչ, որ Լևոնին շրջանցի և նրա հետ հաշվի չնստի...
Մեզ տամիֆլյուն էլ չի փրկի...
Ճ կլասի անգործ դիվանագետներ են -իրար հետ ընկերական հանդիպումներ են անց կացնում: Մի ժամանակ ֆուտբոլի կլուբների վետերանների խաղեր կային -նույն տրամաբանությունն է::ok
Ուժային կենտրոնները բացի Ճ կլասից այլ լիգաներ ունեն, որտեղ իրական հարցեր են լուծում- օրինակ գենոցիդն են թղրի կտոր սարքում ու հետո էլ էդ թուղթը դեմ են անում, թե հիմա էլ էդ թուղթը ազգովի կուլ տվեք, որ հետքն էլ չմնա: :ok

Թիթիզ
12.12.2009, 20:41
Գրիշա Վիրաբյանի ԲԱց նամակից ինչ կասեք, երեխեք կարդացել եք??:o

Վիշապ
12.12.2009, 20:41
Ընկած?:D Լևոնը? Չկա տարածաշրջան այցելող քաղաքական ուժային կենտրոնների գեթ մեկ ներկայացուցիչ, որ Լևոնին շրջանցի և նրա հետ հաշվի չնստի...
Մեզ տամիֆլյուն էլ չի փրկի...

Rammer, էդ «հաշվի նստելու» փաստերին մեկ անգամ անդրադարձել եմ: Եվրոպացիքի այցելությունների փաստը ՀԱԿ-ը սարքել է դրոշակ, ու երբ պետք է, ամեն ձևի մեկնաբանություններով յանի կոզր է օգտագործում: Վիդիծե լի, իրենք ամեն անգամ գալիս են Լևոն ձաձայի տուն, ուրեմն հաշվի են նստում: Ցուցադրական այցելելը դեռևս շատ հեռու է հաշվի նստելուց, գուցե դա Սերժի դեմ կոմպրոմատներ հավաքելու համար ինֆորմացիա ստանալ է, գուցե զուտ ձևականորեն հասարակությանը հավասարակշռելու ու թմրեցնելու քայլ է, գուցե հայերիս մտքինը համակողմանի հասկանալու համար կոֆեյի սեղանի շուրջ նստած մտքերի փոխանակում է, բայց չէ՛, մենք ուզում ենք, որ հաշվի նստեն, ու քանի որ շատ ենք ուզում, դա արդեն իրականություն է…:P Լևոն Զուրաբյանն է հիմնականում ծածանում այդ դրոշակը, և իմ կարծիքով շատ իզուր:

Բիձա
12.12.2009, 20:43
Գրիշա Վիրաբյանի ԲԱց նամակից ինչ կասեք, երեխեք կարդացել եք??:o
Որտեղ է տպագրված՞

Թիթիզ
12.12.2009, 20:47
ես Հայկական Ժամակով եմ կարդացել , այսօրվա համարում