PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 [59]

Վիշապ
23.02.2020, 01:34
Էն որ մի հատ ծաղրածուն ավելի ուժեղ պոտենցիալ ունի որպես ընդդիմություն, քան սաղ յանի ընդդիմադիր կուսակցությունները իրար ձեռ ձեռի բռնած :Ճ

https://www.youtube.com/watch?v=yTSuN5Lo6SQ

Գաղթական
28.02.2020, 20:22
Էն որ Սումգայիթի ու Բաքվի զոհերն այլևս իրենց հիշատակի օրն ունեն՝ էդ հրաշալի ա:
Բայց կարծում եմ, որ ոչ ոք չէր նեղվի, եթե էդ օրը նշվեր ոչ թե փետրվարի 28-ին, այլ՝ 26-ին:
ՈՒ դա հրաշալի ապտակ կլիներ ազերփայչանին, ով էդ օրն ամենուր «էրմենի սոյքիրիմ խոջալու»-ա բառաչում:

Խելացի լինելուն ճկունությունը մի քիչ չի խանգարի..

Գաղթական
01.03.2020, 03:05
Շատ կարևոր մտքեր ա արտահայտում.

https://youtu.be/n4YZ9Q_tTTE

Գաղթական
11.03.2020, 00:42
Արյաաա, Պուծինը շշեց..
Բա չէ՝ հավես կա )))
Մարդկանց մոտ էլ նեպանյատկա էր, թե ինչն են փոխում Սահմանադրության մեջ ու ինչի..

One_Way_Ticket
11.03.2020, 02:29
Արյաաա, Պուծինը շշեց..
Բա չէ՝ հավես կա )))
Մարդկանց մոտ էլ նեպանյատկա էր, թե ինչն են փոխում Սահմանադրության մեջ ու ինչի..
Սերժի ռեակցիան (ենթադրաբար)․

https://www.youtube.com/watch?v=Iy7-GGuxaiI&feature=youtu.be

Վիշապ
11.03.2020, 05:10
Ժողովդրի վրա կարելի է սահմանադրության ու օրենքի սահմաններում խնչել, եթե ժողովուրդը դեմ չի ։Ճ

Տրիբուն
11.03.2020, 11:45
Արյաաա, Պուծինը շշեց..
Բա չէ՝ հավես կա )))
Մարդկանց մոտ էլ նեպանյատկա էր, թե ինչն են փոխում Սահմանադրության մեջ ու ինչի..

Սրա վերջը լավ չի լինելու ....

Գաղթական
12.03.2020, 18:26
Սրա վերջը լավ չի լինելու ....

Ի նկատի ունես ժողովրդական խժդժումնե՞ր:
Եթե հա՝ դժվար..

Ի դեպ՝ մինչև ապրիլի կեսերն ամեն տեսակի հավաքներն արգելել են արդեն..
Կորոնավիրուս՝ պանիմայեշ )))

Տրիբուն
13.03.2020, 15:01
Ի նկատի ունես ժողովրդական խժդժումնե՞ր:
Եթե հա՝ դժվար..

Ի դեպ՝ մինչև ապրիլի կեսերն ամեն տեսակի հավաքներն արգելել են արդեն..
Կորոնավիրուս՝ պանիմայեշ )))

Աղքատացող ու հետամնաց երկրի ցմահ դիկտատոր լինելը հեշտ գործ չի։

Դրա համար պետք ա մտածել լիքը այլ հավայի բաներով ժղովրդին կերակրելու մասին․ որպես կանոն պսևդո-հայրենասիրությամբ։ Հենա, Հայրենականն ու Բորոդինոն քիչ էր, Պուտնը արդեն հետ ա գնում մինչև Նևսկի ու իրա արևին մեջբերումներ ա անում "кто с мечом придет тот от меча и погибнет": Մեկը չկա հարցնի, խոսքի կոնկրետ գիտե՞ս ով ա ուզում քո վրա հարձակվի որ տենց կպած պաշպտանվում ես ու առավոտից ռակետ-ռակետ ես խաղում։ Ու էս էն դեպքում, երբ քսան տարում մի հատ նոր ինքնաթիռ եք սարքել, էն էլ կործանվել ա։

Ու ինչ ա անելու Պուտինը, սկսելու ստեղ ընդեղ բզբզալ որ հակառակորդներ ծնվեն, որոնց դեմ ինքը պիտի мечом и ракетами պայքարի ու հաղթի։ Ռուս գիտակից զանգվածը սա շատ լավ հասկանում ա ու գնալով ավելի ա ջղայնանում։ Ու մանրից դուրս ա գալիս փողոցներ, փոքր պիկետներ, հետո մեծ պիկետներ, հետո մի քիչ ծեծ ու ջարդ, մինչև որ ռուսաստանը հանգում ա իրա սիրած ու միշտ հաջողված միջոցառմանը՝ արյունոտ հեղափոխություն, հեղաշրջում, պուտչ, իշխանափոխություն ․․․ ինչ անում ուզում ենք կարանք դնենք, բայց միշտ զոհերով, կրակոցով, արյունով, շրջապատի մանր բանանների՝ օրինակ մեր համար ոռի հետևանքներով։

The_only_one
20.03.2020, 13:35
Մի 2 խոսք գլոբալ խուճապի մասին։

Կարծում եմ, 21-րդ դարի ամենամեծ վտանգը մեդիա դաշտի կողմնապահության ու շարժառիթների մասին քիչ տեղեկացվածություննա։

Այլ բառերով՝ էդ նույննա, որ պացիենտը գնա բժշկից խորհուրդ հարցնելու՝ առանց պատկերացում ունենալու, որ նույն բժիշկը իր վրա որոշակի դեղեր վաճառելուց կլորիկ միջնորդավճարա ստանում։

Կարծում եմ՝ բոլորին ակնհայտա, որ մեդիա դաշտի գլխավոր պրոդուկտը նեգատիվ նորություններն են։ Որոշ լրատվամիջոցներ (էդ թվում գլոբալ հսկաներ) տասնամյակներով մասնագիտացել են էս պրոդուկտի կատարելագործման վրա։ Սրան գումարենք էն փաստը, որ մենք բացարձակ տեղկատվություն չունենք մեդիա ընկերությունների ստվերային գործարքների մասին՝ դիցուք դեղագործական ընկերությունների հետ։ Սա խուճապային պայմաններում հենց վիրուսից ավելի վտանգավորա։

Երբ էս ամեն ինչը հանդարտվի, մարդկության մեծամասնության մոտ արդարացի պահանջա ձևավորվելու մեդիա դաշտը հիմնովին վերափոխելու վերաբերյալ։ Մոտավորապես նման մի բան եղավ ֆինանսական դաշտի հետ 2008-ի ճգնաժամից հետո։

The_only_one
20.03.2020, 13:52
Կարծում եմ՝ լուծումը շատ գիրք կարդալնա։ :)
Բոլորով բոյկոտ հայտարարենք նեգատիվ նորության սպառմանը! Ինչպես ցանկացած այլ «ապրանքատեսակի» պարագայում՝ սա կստիպի «արտադրողին» ֆունդամենտալ փոփոխությունների գնալ։

Շինարար
20.03.2020, 13:58
Ով իրան մի քիչ խելացի ա համարում մեդիային մեղադրում ա: Աշխարհի բոլոր դարդերի մեղավորը մամուլն ա: Լավ եք էլի:

Վիշապ
20.03.2020, 23:02
Ով իրան մի քիչ խելացի ա համարում մեդիային մեղադրում ա: Աշխարհի բոլոր դարդերի մեղավորը մամուլն ա: Լավ եք էլի:

Կարծում ես մեդիան անմե՞ղ ա ։Ճ Օրինակ ես զզվում եմ ամերիկյան լրատվական ծառայությունների մեծ մասից, սիրտս խառնում ա։ Հատկապես էն աչքերը կլորացրած, BREAKING NEWS-երին տագնապած տոնով, իսկ հարցազրույցներին՝ գոռոզ ու ամբիցիոզ տոնով, ահռելի ֆետիշացված հետևի ֆոնով, կամերան կոնտքեստից կտրած ու կոնկրետ մի տեղը կոխած ու զում արած վիդոյով, փսիխոդելիկ մեսիջներով մշտական հանդես եկող իրենց «ծառայություն» համարող խարդախ պուտանկեքը․․․ Ոչ մի ձևի չեմ կարողանում դրանց օգտակարությունը պատկերացնել, իսկ վնասակարությունը փաստ ա արդեն: Հանգիստ կարելի է դրանց թշնամի որակել:

The_only_one
21.03.2020, 03:17
Մեդիան բոլոր պրոբլեմների մեղավորը իհարկե չի, բայց կարծում եմ հասարակությունը իրավունք ունի ավելի տեղեկացված լինել conflict of interest-ի դեպքերի մասին։ Մոտավորապես էնքան տեղեկացված լինենք, ինչքան իշխանության մնացած 3 ճյուղերի մասին։ Չէ՛ որ նշանակալի գործառույթներ ենք մեդիային վստահել և համարում ենք կառավարման 4-րդ հենասյուն։

Համեմատական կարգով՝ ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ մի փոքր շահերի բախումա լինում, հստակ օրենսդրություն կա։ Նույնսիկ նման կոնֆլիկտի հնարավորությունը թաքցնելու դեպքում պատիժա ենթադրում։ Էս ամեն ինչը մի քանի անգամ խստացվելա 2008-ից հետո։ Իմաստը կայանումա հետևյալում՝՝ բացառել հազարավոր մարդկանց ներդրումների հաշվին սեփական agenda-ն առաջ տանելը։
Հիպոթետիկ օրինակ՝ քեզ վստահել են կառավարել 100 միլիարդ դոլար, իսկ դու իբր «բոլորի շահերից բխող» 1 միլիարդ ներդրում ես անում մանկությանդ ընկերոջ ընկերության պարտատոմսերի մեջ։ Ընկերդ էլ բնականաբար պարտքի տակ չի մնում։ Օրենսդրությունը կատարյալ չի, բայց անհրաժեշտ ու ճիշտ ուղղությամբ կատարված քայլա։

Նույն կերպ՝ կարծում եմ, միլիոնավոր լսարան ունեցող մեդիա ընկերություններում, որոշումներ կայացնողները պարտավոր են հաշվետու լինել հասարակության առաջ։ Օրինակ՝ ինչ շահեր ունեն այս կամ այն , ինֆորմացիոն առումով չափացանց sensitive ոլորտի հետ կապված (ապահովագրական, առողջապահական, էներգետիկ), ինչքան գումար և որտեղ են ներդրել և այլն։

Եթե բոլոր կարևոր քաղաքական գործիչներից նման պահանջներ ունենք, ինչու՛ պետք է միլլիոների վրա ազդելու հնարավորություն ունեցողից չպահանջենք։

Հ.Գ. Նեգատիվ նորությունների պրոդուկտ վաճառելու շղթան դա լրիվ ուրիշ թեմայա։ Բավականին բարդ, բայց լուծելի։

Ներսես_AM
21.03.2020, 15:55
Կարծում ես մեդիան անմե՞ղ ա ։Ճ Օրինակ ես զզվում եմ ամերիկյան լրատվական ծառայությունների մեծ մասից, սիրտս խառնում ա։ Հատկապես էն աչքերը կլորացրած, BREAKING NEWS-երին տագնապած տոնով, իսկ հարցազրույցներին՝ գոռոզ ու ամբիցիոզ տոնով, ահռելի ֆետիշացված հետևի ֆոնով, կամերան կոնտքեստից կտրած ու կոնկրետ մի տեղը կոխած ու զում արած վիդոյով, փսիխոդելիկ մեսիջներով մշտական հանդես եկող իրենց «ծառայություն» համարող խարդախ պուտանկեքը․․․ Ոչ մի ձևի չեմ կարողանում դրանց օգտակարությունը պատկերացնել, իսկ վնասակարությունը փաստ ա արդեն: Հանգիստ կարելի է դրանց թշնամի որակել:

Սրա՞նք :D
https://twitter.com/KFILE/status/1240131226268323842

Շինարար
21.03.2020, 17:04
Սրա՞նք :D
https://twitter.com/KFILE/status/1240131226268323842

Դրանք չէ, դրանք Վիշապի սիրելի պրեզիդենտի սիրելի լրագրողներն են:

Վիշապ
21.03.2020, 21:49
Սրա՞նք :D
https://twitter.com/KFILE/status/1240131226268323842

Սրանք էլ, դեմոկրատների պուտանկեքն էլ։ Մի երկուսը կան, որ ոնց որ շատ չեն ջղաձգվում ու փորձում են հավասարակշռված երևալ, երևի PBS news ու ABC news:
Օրինակ PBS-ի Ջուդի Վուդրուֆը շատ է դուրս գալիս, երևի մարդ սկզբից պիտի մարդ լինի, նոր՝ լրագրող։

https://www.youtube.com/watch?v=3upKAKXcKQ0

Շինարար
21.03.2020, 21:53

Հիմա ինչն ա սխալ ասում:

Վիշապ
21.03.2020, 21:56
Դրանք չէ, դրանք Վիշապի սիրելի պրեզիդենտի սիրելի լրագրողներն են:

Կպցրիր էլի ։Ճ Սիրելի չի, դժբախտաբար չարյաց փոքրագույնն ա։ Հավես չկա մանրամասնեցնելու։

Վիշապ
21.03.2020, 21:59
Հիմա ինչն ա սխալ ասում:

Ես ասի՝ սխալ ա ասու՞մ․․․

Շինարար
22.03.2020, 01:06
Ես ասի՝ սխալ ա ասու՞մ․․․

Սրանքէլից հետո ստորակետը չէի տեսել, ես ներեղություն

Quyr Qery
22.03.2020, 04:08
Էս ամերիակցիքի գոնե տեսքը նորմալ է, տեքստն էլ՝ գրագետ: Հայաստանում ու՞ր է մեդիա: Ու էն, որ կորոնավիրուսի հետ կապված, ով իրանց հայաթի տատիից նորություն լսի ու ՀՐԱՏԱՊ լուրի տակ հրամցնի ժողովրդին՝ պատասխանատվության է ենթարկվելու, ընտիր է, լավ կլիներ, որ ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված լիներ էս: Սաթիկն ու Իոնեսյանենք մամուլի ազատությունից են խոսում, հըլը Իոնեսյանին հասկացանք, բա Սաթիկը, իրա լրատվականը էս երկրում առաջին՝ ինֆարկտի դեմ սխտորով պայքարողն է:
Որ լրատվական մտնում էիր, գրած էր՝ Զինծառայողները վարակվել են, առաջին հայ կինը մահացավ, իշխանությունը թաքուն է պահում իրական քանակը, մեր հավաստի աղբյուրներից իմացել ենք, որ... սա մեդիա՞ է:

Էս ամեն ինչի պատճառով է, որ էսօր տաքսի ես նստում, տաքսիստը սկսում է պատմել, թե Նիկոլը ոնց է թաքուն պահում հիվանդների քանակը, որ լիքը մահացած մարդ կա իրականում, որ Նիկոլը էդ կորոնայի փողերով իրա աղջկան ու կնոջը թանկանոց ավտո է առնելու:

Varzor
23.03.2020, 22:53
ԻՀԿ, այս առանց այդ էլ դեպրեսիվ վիճակում ապատեղեկատվություն տարածելու համար լուրջ պատիժներ պիտի նշանակեն, մասնավորապես "պասպորտ ունեցող" ԶԼՄ-ներին:

Կարծում եմ նման "մարդկանց" մարդ անվանել չի կարելի: Բայց փաստը մնում է փաստ` մարդիկ բացասականին չգիտես ինչու ավելի արագ են հավատում, քան թե դրականին, նույնիսկ նեյտրալին:

Շինարար
24.03.2020, 02:55
Էս ամերիակցիքի գոնե տեսքը նորմալ է, տեքստն էլ՝ գրագետ: Հայաստանում ու՞ր է մեդիա: Ու էն, որ կորոնավիրուսի հետ կապված, ով իրանց հայաթի տատիից նորություն լսի ու ՀՐԱՏԱՊ լուրի տակ հրամցնի ժողովրդին՝ պատասխանատվության է ենթարկվելու, ընտիր է, լավ կլիներ, որ ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված լիներ էս: Սաթիկն ու Իոնեսյանենք մամուլի ազատությունից են խոսում, հըլը Իոնեսյանին հասկացանք, բա Սաթիկը, իրա լրատվականը էս երկրում առաջին՝ ինֆարկտի դեմ սխտորով պայքարողն է:
Որ լրատվական մտնում էիր, գրած էր՝ Զինծառայողները վարակվել են, առաջին հայ կինը մահացավ, իշխանությունը թաքուն է պահում իրական քանակը, մեր հավաստի աղբյուրներից իմացել ենք, որ... սա մեդիա՞ է:

Էս ամեն ինչի պատճառով է, որ էսօր տաքսի ես նստում, տաքսիստը սկսում է պատմել, թե Նիկոլը ոնց է թաքուն պահում հիվանդների քանակը, որ լիքը մահացած մարդ կա իրականում, որ Նիկոլը էդ կորոնայի փողերով իրա աղջկան ու կնոջը թանկանոց ավտո է առնելու:

Ես միայն Հայկական ժամանակի կայքն եմ կարդում և վերջ: