PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 [57] 58

Chuk
24.01.2018, 22:36
Ժող, եթե գրածիս համաձայն չեք՝ հանգիստ ասեք։ Եթե չի հետաքրքրել ու չեք կարդացել՝ էլի հանգիստ ասեք։ Բայց էդ բառից կախվելը թարգեք, խնդալու ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
24.01.2018, 22:45
հանրային դժգոհության ալիքը մաքսիմալ հնարավոր ձևով բացառած է։

Որովհետև վարչապետը լեգիտիմա ու սաղ լեգիտիմա?
Իսկ կարող ա ալիք չի լինելու, որովհետև ալիքը առաջ տանող չկա??
Մի երկրում որտեղ մեկ միլիոնից ավել աղքատ մարդ կա էդ երկրի վարչապետը լեգիտիմիա, չէէէէէէէէ էդ մի միլիոնից ավել մարդը նստան մտածեցին, քցին ու 6 քայլ բռնեցին ու հասկացան, որ վարչապետը լեգիտիմ ա, հետևաբար ալիք չի լինելու։

Chuk
24.01.2018, 22:47

Քեզ մենակ կարող եմ խորհուրդ տալ նորից կարդալ ))

Gayl
24.01.2018, 22:50
Քեզ մենակ կարող եմ խորհուրդ տալ նորից կարդալ ))

Էդքանը, որ մի հատ էլ կարդամ միկրոինֆակտը մեջն ա։ճճ
Լավ իսկ կասես խի բողոքի ալիք չի բարձրանալու?? Ախպերական չասես կարդա կհասկանաս, ախպեր տենց չեմ հասկանում ինձ խնձորներով բացատրի։

Տրիբուն
24.01.2018, 22:51
Ժող, եթե գրածիս համաձայն չեք՝ հանգիստ ասեք։ Եթե չի հետաքրքրել ու չեք կարդացել՝ էլի հանգիստ ասեք։ Բայց էդ բառից կախվելը թարգեք, խնդալու ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Ապեր, ես գրածիդ հետ համաձայն եմ։ Բայց մեկա գործիքակազմը վրես ազդում ա :[

Ու մեկ էլ չեմ հասկանում, թե ինչ հաստության պադոշ ա Սերժիկը երեսին քաշելու, երբ ասելու ա, որ ինքն ա վարչապետ լինելու։ Ժուլիկ շան որդի ․․․․․

Chuk
24.01.2018, 22:54
Էդքանը, որ մի հատ էլ կարդամ միկրոինֆակտը մեջն ա։ճճ
Լավ իսկ կասես խի բողոքի ալիք չի բարձրանալու?? Ախպերական չասես կարդա կհասկանաս, ախպեր տենց չեմ հասկանում ինձ խնձորներով բացատրի։

Հնարավոր բոլոր տարբերակներով մարվել ա։ Ընդդիմությունը ձախողվել ա։ «Ընդդիմությունը» ձախողվել ա։ Իրա նկատմամբ նեգատիվ ահագին բաժինը վերահասցեավորվել ա։ Կարելի ա շարունակել, բայց կարևորն էսքանն ա։

Chuk
24.01.2018, 22:55
Ապեր, ես գրածիդ հետ համաձայն եմ։ Բայց մեկա գործիքակազմը վրես ազդում ա :[

Ու մեկ էլ չեմ հասկանում, թե ինչ հաստության պադոշ ա Սերժիկը երեսին քաշելու, երբ ասելու ա, որ ինքն ա վարչապետ լինելու։ Ժուլիկ շան որդի ․․․․․

Ես բառերի նկատմամբ եդ սուր ռեակցիան չեմ կիսում, բայց հասկանում եմ։

Իսկ ինքը պադոշ չի, գործիքակազմի զավակ ա։

Gayl
24.01.2018, 22:59
Հնարավոր բոլոր տարբերակներով մարվել ա։ Ընդդիմությունը ձախողվել ա։ «Ընդդիմությունը» ձախողվել ա։ Իրա նկատմամբ նեգատիվ ահագին բաժինը վերահասցեավորվել ա։ Կարելի ա շարունակել, բայց կարևորն էսքանն ա։

Գոնե նենց բան գրեիր, որ մի քիչ կռիվ ղալմաղալ սկսվեր։ճճ
Ընդդիմություն էլ ունենք? Էդ բանը ինչ գույնի ա?

Chuk
24.01.2018, 23:04
Գոնե նենց բան գրեիր, որ մի քիչ կռիվ ղալմաղալ սկսվեր։ճճ
Ընդդիմություն էլ ունենք? Էդ բանը ինչ գույնի ա?

Մարդագույն։ Էդ ես եմ։ Ու ոչ միայն ես։

Gayl
24.01.2018, 23:13
Մարդագույն։ Էդ ես եմ։ Ու ոչ միայն ես։

Դու քեզ ձախողված ու մարված ես համարում?

Chuk
24.01.2018, 23:18
Դու քեզ ձախողված ու մարված ես համարում?

Էս տղու բզբզալը բռնել ա։ Էս պահին քաղաքականության մեջ իմ թիմը ձսխողված ա։ ԷՍ ՊԱՀԻՆ որևէ շարժ ստեղծելու ռեալ վարյանտ չունենք։

Gayl
24.01.2018, 23:21
Էս տղու բզբզալը բռնել ա։
Շփվում ենք;)

Gayl
24.01.2018, 23:22
ԷՍ ՊԱՀԻՆ որևէ շարժ ստեղծելու ռեալ վարյանտ չունենք։
Քեզանից սենց բան չէի սպասում։ Դու գրին քարտ էլ քցած կլինես:D

Chuk
24.01.2018, 23:27
Քեզանից սենց բան չէի սպասում։ Դու գրին քարտ էլ քցած կլինես:D

ԷՍ ՊԱհի իրավիճակը գնահտելն ու հուսահատվելը տարբեր բաներ են։ Էս տարի ԱՄՆ գնալու ռեալ շանս ունեի, չեմ փորձել։

Gayl
24.01.2018, 23:34
ԷՍ ՊԱհի իրավիճակը գնահտելն ու հուսահատվելը տարբեր բաներ են։ Էս տարի ԱՄՆ գնալու ռեալ շանս ունեի, չեմ փորձել։

Ոչ ԷՍ ու ոչ էլ ցանկացած պահին հուսահատվելու չկա։
Չգնաս, խուժան երգիր ա:D
Հենց գնաս էլ քեզ ոչ մի ձև պրիզնատ չեմ գալու:B

Աթեիստ
25.01.2018, 00:46
Հնարավոր բոլոր տարբերակներով մարվել ա։ Ընդդիմությունը ձախողվել ա։ «Ընդդիմությունը» ձախողվել ա։ Իրա նկատմամբ նեգատիվ ահագին
բաժինը վերահասցեավորվել ա։ Կարելի ա շարունակել, բայց կարևորն էսքանն ա։

Էսօր էս հոդվածն էի (https://snob.ru/selected/entry/133601) կարդում, լրիվ թեմայի մեջ ա։

Один из разработчиков Конституции Георгий Сатаров заявил, что нужно менять и власть, и оппозицию. В его тексте — ощущение безнадеги. Наш колумнист Илья Мильштейн размышляет, что же делать обычному человеку, если в политике страны надеяться не на кого и не на что.

Chuk
25.01.2018, 19:37
Ձեզ չգիտեմ ոնց, բայց Հրապարակ լրատվականին աչքիս դուր էր եկել «գործիքակազմ» բառը :))

https://www.hraparak.am/posts/5a69a9e819479f2b73017fd1/%D5%B8%D5%B9-%D5%AC%D5%A5%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB%D5%B4-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB%D6%81-%D5%A4%D5%A5%D5%BA-%D5%AC%D5%A5%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB%D5%B4-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
25.01.2018, 20:10
Բայց յաման թիթիզն ես:D

Gayl
25.01.2018, 21:01
Լավ ես էլ իմ կարծիքը գրեմ։ Չուկ շատ կանխատեսելի սցենար ես գրել, բայց իրա ինչին ա պետք վարչապետի պաշտոնը? եթե լինի ՀՀԿ ի նախագահ չի կարողանա համակարգը կառավարի? Ով ա խանգարելու?

Chuk
25.01.2018, 21:12
Իրականում փոխված Սահմանադրությունը թույլատրում ա նաև ՀՀԿ գրասենյակից ղեկավարել երկիրը, ու դա նաև պլան Բ-ն էր (հին Սահմանադրության դեպքում էդ հնարավորությունն ավելի քիչ էր, Քոչարյանը վկա): Բայց մեկ ա Վարչապետ լինելով դիրքերը պահպանելու շանսերն ավելի շատ են, երաշխիքներն ավելի շատ են։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Վիշապ
25.01.2018, 21:48
Հայաստանի ներկա ապաքաղաքական գորշությունը դա էգոիզմի, կարճատեսության, անազնվության, կամ մի խոսքով՝ անբարոյականության հետևանք ա, ու էս հատկանիշներով վայթե թե իշխանությունն է (էր) օժտված, թե ընդիմություն կոչվածների մեծամասնությունը։
Մենք հայերս ընդհանուր առմամբ չուզեցանք նորմալ պետություն ունենալ, այլ ուզեցանք ամեն մեկս մեր համար լավ ապրել, ու տենց էլ էս երկուսի մեջ կապը չտեսանք։
Ու հիմա էն, որ ՀՀ Նախագահը բացահայտ զզվում ա քաղաքականություն բառից, ու «քաղաքականությամբ զբաղված» մարդկանցից (ու աչքիս ինքն իրենից), ահագին խոսուն ա ։))
Լավ է, հավես չունեմ :Ճ

https://www.youtube.com/watch?v=8r5_DiXzQSA&feature=youtu.be&t=52m27s

Gayl
25.01.2018, 21:55
Երբ Քոչարյանը լուծը փոխանցեց Սարգսյանին բերկրանք ապրեց, իսկ կարող ա ուզենա ինքն էլ ուզենա լծից ազատվի? Համակարգը վերահսկի, բայց ոչնչի համար պատասխանատվություն չկրի։

Գաղթական
26.01.2018, 01:45
Իրականում Չուկը շատ հավանական սցենարա գրել:

Սերժը դրսի քաղաքականությունում բացարձակ թյուրիմացությունա:
Բայց ներսում իր դիրքերն ամուր են ու լավ շախմատ խաղալ գիտի:

ՈՒղղակի էս ամեն ինչից մի տեսակ հուսալքության հոտ էր գալիս:
Հնարավորա՝ թվաց..

Ամեն դեպքում՝ տեքստը որևէ լուծում չէր առաջարկում ու դրա բացը զգացվում էր նման խորը վերլուծությանը որպես եզրակացություն:

Gayl
26.01.2018, 03:35

Թող Չուկը չնեղանա, բայց իրա գրածի մասին մանկապարտեզի երեխան էլ գիտի ու փողոցում նարդի խաղացող պապիներն էլ են վստահ, որ Սերժը վարչապետ ա լինելու։
Էս 10 տարվա մեջ և ոչ մի անգամ իրա քայլերը նախօրոք չեն կանխագուշակել ու դժվար է կռահել, թե հետագայում ինչ է սպասվում։ Ինքը իրավունք չունի իշխանությունը թողնի, չնայած շատ ա ուզում։ Ինչ? իմաստ ունի նստել մի տակառի վրա, երբ տակառը դատարկ է։ Ապեր պիտի նստած մնան էդ տակառի վրա, որովհետև տակառը դատարկ է, որովհետև տակառատերերը կասեն ախպերներ բա խի ա դատարկ?? ու ոռին էն ա, որ սաղիս համար էդ ամեն ինչը մեկ ա դառել։ Վարչապետ կլինի, թե միայն ՀՀԿ նախագահ լրիվ աձին ......... ա սաղիս համար։

Գաղթական
26.01.2018, 03:51
ու ոռին էն ա, որ սաղիս համար էդ ամեն ինչը մեկ ա դառել։

Իշխանությունը «իրավունք չունեն» ուրիշին հանձնել, քանի որ, եթե հանձնեն, սաղ իրանց ախպերությանը ծանրաձողի մոտ կհրավիրեն:

Բայց արի հետդ չհամաձայնեմ, թե սաղի համար մեկ ա դառել..

Սաղի համար մեկ դառած լիներ, վայթե էս թեման էստեղ չքննարկվել էր..

Էն օրը, երբ սաղի համար մեկ դառնա, կարելիա Հայաստանի վրա մի մեծ ու հաստ խաչ քաշել ու հելնել տներով...

Gayl
26.01.2018, 03:59

Քննարկվում ա ամեն պահին ու ամեն տեղ տաքսու վարորդի հետ, գործի վայրում, բարեկամների ու ընկերների հետ, բոլորս էլ նույնն ենք ասում, բայց ընտրությունների ժամանակ 10.000 ենք վերձնում, դե իսկ ով էլ չի վերձնում խելոք տանից գործի, գործից էլ տուն ա գնում։
Գաղթական ախպեր չկա ճշմարտության աչքերին նայելու???

Գաղթական
26.01.2018, 04:16

Իհարկե ճիշտ ես:
Տաքսու վարորդի հետ աշխարհի կարգերը քննարկող ու անողնաշար ծակ փիլիսոփաների ամբոխի ենք վերածվել վաղուց:

Էն էլ՝ 10 հազար դրամանոց ամբոխի:

Ճշմարտության աչքերին նայելն էլ էսա...

Բայց մեկը ես՝ անուղղելի լավատես եմ )))

ՈՒ թեկուզ միլիոնավոր փաստեր հակառակն են հուշում, ըստ իս կա Նորմալ Երկիր դառնալու միայն 2 տարբերակ.

- կամ մի կարգին ազգային նոր գաղափարախոսություն ենք մոգոնում, որը շուրջ բոլորը կհավաքի ազգի գոնե կեսից ավելիին
- կամ ինքնախարազանումով ենք շարունակում զբաղվել, մինչև ՀՀԿ-ն՝ նորընտիր կադրեր բուծելու ու հների բեմից հեռանալու հետ մեկտեղ, շիտակ ճանապարհ դուրս գա

Gayl
26.01.2018, 04:53

Ընդամենը լավատես ենք;)
Էս էն դեպքն ա, երբ քաղցր սուտը ճշմարտությունից ճիշտ ա։

Chuk
26.01.2018, 12:00
Իրականում Չուկը շատ հավանական սցենարա գրել:

Սերժը դրսի քաղաքականությունում բացարձակ թյուրիմացությունա:
Բայց ներսում իր դիրքերն ամուր են ու լավ շախմատ խաղալ գիտի:

ՈՒղղակի էս ամեն ինչից մի տեսակ հուսալքության հոտ էր գալիս:
Հնարավորա՝ թվաց..

Ամեն դեպքում՝ տեքստը որևէ լուծում չէր առաջարկում ու դրա բացը զգացվում էր նման խորը վերլուծությանը որպես եզրակացություն:

Գաղթական ջան, էս տեքստով առաջս նպատակ չեմ դրել լուծում առաջարկելու։ Սա զուտ պարզ ճշմարտության հերթական անգամ արձանագրում ա, հիշեցում ա, որտև մարդիկ երբեմն մոռանում են ընթացքը ու կառչում մի փոքրիկ դրվագից։ Հիմա, ցավոք, քարոզչական լիքը տրյուկներ օգտագործելով մարդկանց բավական մեծ զանգվածի համոզել են, որ Սերժիկը չի ուզում շարունակել, բայց ուրիշ ելք չկա։ Էս նաև օրինակ Գայլ եղբոր բառերն են։ Պետք ա հնարավորինս հիշեցնել ամբողջ շղթան, տրամաբանությունը, որ մարդիկ նման կեղծ տպավորության տակ չմնան։

Հուսալքվելու մասով... հմմ, ես հասկանում եմ, որ ներկա իջավիճակի հետ հարմարված լինելը կարող ա հուսահատություն կամ հուսալքություն թվա։ Դրա ըամար փորձեմ բացատրել, թե իմ համար ինչ ա պայքարը, էդ թվում պայքարը նման վարչակարգի դեմ։ Պայքարը գրոհներ են, բայց նաև նահանջներ։ Պայքարը փոթորիկ ու փողոց դուրս գալ ա, բայց նաև պասիվ սպասում ու լռություն ա։ Պայքարը առանձին կտորներում հաղթանակներ ա, բայց նաև առանձին դրվագներում պարտություններ։ Եթե չլիներ էսպես, ապա մի անգամ գրոհելով հաղթած ու պրծած պետք է լինեինք։ Իսկ էսպես ինքը ամենօրյա սպասում ու ընթացք, համբերություն, համբերատարություն ու դիմացկունություն ա։ Էս հանգրվանը պասիվ փուլ ա, որտև էս հանգրվանում չկա ռեսուրսը ակտիվ գրոհ կազմակերպելու։ Ընդ որում շատ անկանխատեսելի պասիվ փուլ ա, որտև ոչ մեկը չի կարող պնդել, որ թանկացումները, ծխախոտի հարկերի սահմանումը, սերժիկի վերընտրվելն ու լիքը ուրիշ բաներ մի օր հանկարծակի բումի չեն բերի, փոթորիկի օվկիանոսի խաղաղությունից հետո։ Իդեան էն ա, որ եթե բերեն, դու պատրաստ լինես էդ փոթորիկը կառավարելու ու ճիշտ ուղղորդելու։

Իսկ էսպես ինձ մնում ա մարդկանց հասարակ բաներ հիշոցնելն ու մոլորությունից հետ պահելը։ Եա կարող եմ վերջում ահեղ ֆորմուլիրովկա էլ անել, ասենք «Դե ուրեմն օ՜ն, ա՜նդր, առա՜ջ, գնում ենք պահանջելու սերժիկի հրածաջականը», բայց էդ կլինի հերթական դատարկ կոչը, էնպես որ չէ, թող ուղղակի փաստերի շարադրմամբ զբաղվեմ ու համբերատար սպասենք գրոհի հաջորդ հնարավորությանը։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
26.01.2018, 12:44
Ախր բզբզում եմ նեղանում ես, բայց պիտի բզբզամ։
Էդ, որ ասում ես Արմեն Սարգսյանն էնպիսի համբավ ունի, որ անգամ ընդդիմությունն ա դժվարանում մութ էջեր գտնի, տենց բան էիր չէ գրել??
Վստահ ես Չուկ ախպեր?? իսկ կարող ա չի դժվարանում ուղակի վախտին մի ամանից են կերել ու հիմա ձենները փորներից չի հելնում? իսկ կարող ա Վազգենին պատիվ չի բերում վարչապետին ապտակելը ու ամեն ձև փորձում են թաքցնել? Խի առանց կրակ ծուխ ա լինում? Բա հլա բզբզա տես էդ ինչ դեպք ա?? Կարող ա մի հոդված էլ էդ դեպքի վրով գրես, կարող ա էդ դեպքը պարզես ու էլի բան-ման իմանաս։

Gayl
26.01.2018, 12:54
Լիքը գրեցի ու միամիտ մատս եսիմ ինչի կպավ ու կորավ գնաց, բայց որոշեցի ավելի կարճ նույն միտքը արտահայտեմ։
Չուկ կարող ա և դու ճիշտ ես, բայց էլ չեմ կարողանում հասկանալ, թե իրանց ինչին ա պետք զիբիլի արկղի վերածված երկիրը?? Չէ ինքը կմնա էնքան ինչքան կձգի, հակառակ դեպքում կամ խփելու են կամ էլ լավագույն դեպքում դատեն։
Թե չէ եղբայրը Գայլը էդքան էլ միամիտ տղա չի։

Chuk
26.01.2018, 14:07
Ախր բզբզում եմ նեղանում ես, բայց պիտի բզբզամ։
Էդ, որ ասում ես Արմեն Սարգսյանն էնպիսի համբավ ունի, որ անգամ ընդդիմությունն ա դժվարանում մութ էջեր գտնի, տենց բան էիր չէ գրել??
Վստահ ես Չուկ ախպեր?? իսկ կարող ա չի դժվարանում ուղակի վախտին մի ամանից են կերել ու հիմա ձենները փորներից չի հելնում? իսկ կարող ա Վազգենին պատիվ չի բերում վարչապետին ապտակելը ու ամեն ձև փորձում են թաքցնել? Խի առանց կրակ ծուխ ա լինում? Բա հլա բզբզա տես էդ ինչ դեպք ա?? Կարող ա մի հոդված էլ էդ դեպքի վրով գրես, կարող ա էդ դեպքը պարզես ու էլի բան-ման իմանաս։

Ինչի՞ց վերցրիր, որ նեղանում եմ :o

Ապ, ես չեմ ասել, որ ընդդիմությունը չի կարող կեղտ գտնել։ Դրա համար լավ կլիներ ավելի ուշադիր կարդայիր։ Գրել եմ. «Միաժամանակ՝ մարդ, որը քաղաքական վերնախավում գրեթե բոլորի մոտ ունի դրական վարկանիշ ու լավ հարաբերություն, այսինքն քաղաքական վերնախավում էլ լուրջ դժգոհություն չի լինի, անգամ ընդդիմության զգալի հատվածը կդժվարանա բացասական խոսել»։ Եթե էսքանից հասկանալի չի, բացեմ փակագծերը։ Խնդիրը կեղտ բռնել կարողանալ-չկարողանալը չի։ Խնդիրն էն ա, որ ինքը բոլորի հետ լավ ա, չեզոքոտ կերպար ա։ Ինքն էն բացառիկներից ա, որ ՀՀԿին ընդդիմանալու համար իրան չեն ուզի քրֆեն։ ԵԼՔի առանցքային կերպարներից Արամ Սարգսյանն ու ինքը ընկերներ են, ոնց որ ընկեր ա եղել Արամ ախպեր Վազգենի հետ։ ՀԱԿի ղեկավար Տեր-Պետրոսյանը մշտապես դրական ա գնահատել իրան։ Մշտապես։ Հասկանու՞մ ես, հիմա, թե իրա մասին քաղաքական վերնախավն ինչի՞ ա չեզոք կամ դրական լինելու։

Ինչ վերաբերում ա Վազգենի հետ պատմությանը, ուշացար, արդեն արձագանքել եմ՝ ռեպլիկով.

Հա, բայց լիքը ականատեսներ են եղել։ Ականատեսներից մեկը տեսել ա, որ Վազգենը պատառաքաղը մտցրել ա Արմենի կոկորդը։ Մյուս ականատեսը ուրիշ կողմից ա նայել, դրա համար իրան թվացել ա, որ էդ պատառաքաղն աթոռ ա, որը Վազգենը ջարդել ա Արմենի գլխին։ Երրորդի մոտից պատառաքաղն ընդհանրապես չի երևացել, կարծել ա որ Վազգենն ուղղակի ապտակում ա։ Իսկ այ չորրորդը քանի որ ձեռքերն ու ոտքերը իրարից չի տարբերում, կարծել ա, որ Վազգենը քացով ա խփում, բայց հաստատ, հաստատ, հաստատ տեսել ա։ Իսկ այ հինգերորդը տեսել ա, որ Վազգենի ձեռքին զենք ա եղել, էն էլ՝ իսկական։ Ու էդ բոլորը տեսել են, անձամբ ներկա են եղել։ Իսկ որ ամեն մեկը մի բան ա տեսել, զուտ էն պատճառով էր, որ Լևոնը լույսը հողանցել էր, դրա համար մութ էր ու բան չէր երևում։

Հավելեմ, որ Արմենի մասին հաստատ միջին վիճակագրական քաղաքացուց շատ ու շատ ավելին գիտեմ, հեր որ չէ անձնական, ընտանեկան կապերի պատճառով ;)

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
26.01.2018, 14:31
Ինչի՞ց վերցրիր, որ նեղանում եմ :o

Ապ, ես չեմ ասել, որ ընդդիմությունը չի կարող կեղտ գտնել։ Դրա համար լավ կլիներ ավելի ուշադիր կարդայիր։ Գրել եմ. «Միաժամանակ՝ մարդ, որը քաղաքական վերնախավում գրեթե բոլորի մոտ ունի դրական վարկանիշ ու լավ հարաբերություն, այսինքն քաղաքական վերնախավում էլ լուրջ դժգոհություն չի լինի, անգամ ընդդիմության զգալի հատվածը կդժվարանա բացասական խոսել»։ Եթե էսքանից հասկանալի չի, բացեմ փակագծերը։ Խնդիրը կեղտ բռնել կարողանալ-չկարողանալը չի։ Խնդիրն էն ա, որ ինքը բոլորի հետ լավ ա, չեզոքոտ կերպար ա։ Ինքն էն բացառիկներից ա, որ ՀՀԿին ընդդիմանալու համար իրան չեն ուզի քրֆեն։ ԵԼՔի առանցքային կերպարներից Արամ Սարգսյանն ու ինքը ընկերներ են, ոնց որ ընկեր ա եղել Արամ ախպեր Վազգենի հետ։ ՀԱԿի ղեկավար Տեր-Պետրոսյանը մշտապես դրական ա գնահատել իրան։ Մշտապես։ Հասկանու՞մ ես, հիմա, թե իրա մասին քաղաքական վերնախավն ինչի՞ ա չեզոք կամ դրական լինելու։

Ինչ վերաբերում ա Վազգենի հետ պատմությանը, ուշացար, արդեն արձագանքել եմ՝ ռեպլիկով.

Իսկ դու ուշադիր ես կարդացել??
Էս իմ գրածն ա չէ?

Էդ, որ ասում ես Արմեն Սարգսյանն էնպիսի համբավ ունի, որ անգամ ընդդիմությունն ա դժվարանումմութ էջեր գտնի, տենց բան էիր չէ գրել??
Չուկ էդ նորմալ ա, որ քաղաքականության մեջ մարդիկ զբաղված են կեղտ բռնելով, բայց ես ու դու կեղտ բռնելուց չէինք խոսա, այլ մարդկանց ասել, թե իրականում ով ա ինքը։

Gayl
26.01.2018, 14:41
Հավելեմ, որ Արմենի մասին հաստատ միջին վիճակագրական քաղաքացուց շատ ու շատ ավելին գիտեմ, հեր որ չէ անձնական, ընտանեկան կապերի պատճառով ;)

Sent from my Nexus 5 using Tapatalk
Իրականում վստահ էի, որ շատերից ավելի շատ գիտես ու դրա համար էլ առաջարկում եմ էդ "հրապարակ" թերթում մի հատ հոդված ճպցնես էն մասին, թե ինչպես էր ուզում անգլիայից ուղղարկված վառելանյութը վաճառել ու ծալեր գրպանում, ասա բոլորս էլ իմանանք։ Հլը, որ բզբզաս էլի լիքը բաներ կգտնես։
Բա ես էլ էդ եմ էլի ասում, մշտապես դրական են վերաբերվել ու վերաբերվում, որովհետև մի ամանից կերել-խմել քեֆ են արել ու երբեք ոչ մեկի ոտն էլ չի տրորել։
Հա ի դեպ կարծեմ Վազգենի ախպերը հոկտեմբերի 27-ը փաթաթում ա իշխանության վզին, եղբայր էդ նույն իշխանությունից պաշտոն ստացածի հետ բա ընկերություն կանեն?

Chuk
26.01.2018, 14:44
Ապ, էդ վերջին գրածդ բազում լեգենդներից մեկն ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
26.01.2018, 14:53
Ապ, էդ վերջին գրածդ բազում լեգենդներից մեկն ա

Sent from my Nexus 5 using Tapatalk
Ապ էդ լեգենդներն իրանք իրանց են ծնվում?
Չուկ քել դու քաղաքականությունից յան տուր, չափազանց միամիտ, արդարամիտ ու թասիբով ես քաղաքականության մեջ գտնվելու համար։

Chuk
26.01.2018, 15:18
Գայլ, տեսականորեն կարող ա կա տենց պատմություն։ Բայց Վազգեն-Արմեն Սարգսյանների բախման մոտիվացիաների մասին տարածված խոսակցություններ որ գրի առնեմ, մինիմում 50 տարբերակ կհավաքվի։ Ո՞ր մեկին ես հավատալու, ո՞րը սրտիդ մոտ ա։

Դրան զուգահեռ մի քանի փաստ.

1. Արմեն Սարսգյանի՝ հանկարծակի գնալը պայմանավորված էր հայտնաբերված քաղցկեղով, որը պետք էր անպայման բուժել ու ժամանակ չկորցնել։ Բարեբախտաբար բուժվեց ու էս կետը հարյուր տոկոսանոց ինֆորմացիա ա։

2. Բախման մասին պատումը հերքել ա թե Վազգեն Սարգսյանը, թե Արմեն Սարգսյանը։

3. Իրանք եղել են ընկերներ ու շարունակել են մնալ Արմենի վարչապետությունից դուրս գալուց հետո էլ։ Ավելին, երբ Վազգեն Սարգսյանը գնում էր ԱՄՆ՝ բարձր մակարդակի հանդիպման, Արմենը դեռ նոր էր բուժումն ավարտել, դեռ տկար էր, բայց հանուն իրա ընկերոջ հենց ինքը կազմակերպեց էդ հանդիպումը՝ օգտագործելով իրա կապերն ու դիվանագիտական հմտությունը։

4. Շարունակել են ջերմագույն ընտանեկան ընկերական հարաբերությունները։

Ու սրանք փաստեր են, ուղղակի փաստեր։ Քո գրածն ու մյուս վարկածները ոչ մի ապացուցողական հիմք չունեն։ Հիմա հավատամ փաստերին ու անձնական ինֆոյի՞ս, թե՞ քո կողմից միամիտ չպիտակվելու համար հավատամ հիմք չունեցողին։ Ի դեպ խոսքը գնում է հավատալ-չհավատալու մասին, ես էնքան նայիվ չեմ, որ չորով բացառեմ հենց թեկուզ քո տարբերակը, բայց այ լեգենդ անվանել կարող եմ։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Chuk
26.01.2018, 15:25
Լեգենդների ծնվելու մասին։ Այո, երբեմն դրանք առանց հիմքի են ծնվում։ Սրա միակ հիմքը կարող էր լինել աշխատանքային թեթև հակասություններն ու բանավեճը, անգամ վեճը։

Իսկ այ ինֆոն տարածողների ով լինելը խոսուն ա։ Դրանք, առաջին փուլում, տարածում էին Մանուկյանական ու դաշնակցական շրջանակները, ովքեր խնդիր ունեին, բացի ամեն ինչից, Վազգենի հրեշի կերպարը ավելի ճոխացնել։ Տես, չեմ ասում հրեշ չի, բայց ասում եմ, որ ավելի հրեշավոր դարձնելու խնդիր կար։

Էսքանով էս թեմայում ասելիքս սպառվում ա, եթե էլի հակաճառես, ստիպված պետք ա լինեմ նույն բաներբ ուրիշ ռակուրսով գրել ու հավայի լեզվակռիվ կդառնա։ Նենց որ եթե հակաճատել ուզես հակաճառի, բայց ես էլ չեմ արձագանքի։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
26.01.2018, 15:26
Հիմա հավատամ փաստերին ու անձնական ինֆոյի՞ս, թե՞ քո կողմից միամիտ չպիտակվելու համար հավատամ հիմք չունեցողին։ Ի դեպ խոսքը գնում է հավատալ-չհավատալու մասին, ես էնքան նայիվ չեմ, որ չորով բացառեմ հենց թեկուզ քո տարբերակը, բայց այ լեգենդ անվանել կարող եմ։

Sent from my Nexus 5 using Tapatalk
Էս ամբողջը(կամ մի մասը) քո անձնական ինֆոն ա?
Բայց էս քո գրածի մասին գիտեն բոլորը, ամբողջ ինտերնետով էս լուրերն ու որոշ նկարներ միմյանց հետ։
Ուզում էիր, որ Վազգենն ասեր, որ վարչապետին ապտակել եմ ?։ճճճճ թարգի։ Դու ոչ մի ինֆո էլ չունես, այսինքն ունես էն ինչ թերթերն են գրում։ Հանգիստ եղի ես էլ չունեմ ինֆո ու մեծ հաշվով թքած ունեմ, բայց որ թքած չունենամ ու հարմար առիթ ստեղծվի կհարցնեմ կիմանամ ավելի վստահելի մարդուց քան կարող ես պատկերացնել։

Chuk
26.01.2018, 15:39
Հա, հենց իմ անձնական ինֆոն, էդ թվում հենց իրանից :ճ Բայց հա, սրա մի մասը բնականաբար ինտերնետում էլ ա ֆռում։ Ու էս մի անգամ էլ գրում եմ զուտ նրա համար, որ ֆիքսեմ, որ էն գրածիս վերջին կետը ճիշտ էր։ Դրել ինչ-որ ապուշ քննարկում ենք տանում, դաժը մենք շեղվում ենք, որտև ինտրիգ կա։ Իսկ իրականում ներկայիս իրականությունում հեչ կարևոր չի նախագահի ով լինելը, Վազգենի իրան չռփած լինել-չլինելը, իրա ազնիվ ու անազնիվ բիզնեսները, իրա հիվանդ եղած լինել-չլինելը։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Gayl
27.01.2018, 15:33
Ոչ թե մի մասը այլ ասածներդ ամբողջությամբ ինտերնետում կա։ճճճ
Դե հա վապշե կարևոր չի, որովհետև մենք արդեն սովոր հեղինակազրկված ու թալանչի կերպարներ ունենալուն։

Lion
27.01.2018, 19:30
Ուշադիր հետևում է քննարկմանը, թեև չեմ գրում - մի կողմից շատ բան կա գրելու, բայց մյուս կողմից էլ իրավիճակը հակասական է:

Մի սենց բան զգուշորեն ավելացնեմ - երբ 2002-2004 թվականներին ՀՀ կառավարության աշխատակազմում էի աշխատում, այնտեղ Վազգենի կողմից Արմենին խփելու այդ էպիզոդի մասին աշխատակազմի աշխատակիցները, թեև շշուկով ու գաղտնի, բայց պատմում էին որպես հաստատ, անկասկած եղած մի բան, ասում էին, որ բանակի թե բանակին փող հատկացնելու հարցով են վիճվել...

Հիմա սա լեգե՞նդ է, իրոք չեմ կարող հաստատ պնդել՝ ժխտել կամ հաստատել, բայց իմ սուբյեկտիվ, ինչ որ տեղ ինտուիտիվ ընկալմամբ ես այս պատմությանը հավատում եմ...

Chuk
27.01.2018, 19:57

Շշուկներ, իհարկե, եղել են ու հիմա էլ կան: Շշուկներից բացի՝ բարձրաձայն ասողներ էլ կան: Բայց այ արի ու տես, որ էդ շշնջացողներից որևէ մեկը չէր կարող դա իմանալ, իսկ ով կարող էր իմանալ, հակառակն ա ասում: Բայց դե էդ, իրականում, բացարձակ կարևոր չի: Ենթադրենք եղել ա: Էդ ոչ Արմենին հերոս ա սարքում, ոչ էլ հակառակը: Ու էլի գալիս ենք էն կոտրած տաշտի առաջ, որ ներկա իրականությունում հեչ կարևոր չի, թե նախագահի պաշտոնն ով ա զբաղեցնելու: Որտև ճիշտ ա Սահմանադրությունը որոշակի բարձր լիազորություններ տալիս ա Նախագահին, բայց քաղաքական դրվածքը չի տալիս, ինքն էլ, ըստ ամենայնի, գալիս ա պայմանավորվածությամբ, որ ներքին հարցերին ընդհանրապես չի խառնվելու, իրա ֆունկցիան դրսում ներկայացուցչական դեր խաղալն ա, ըստ էության արարողակարգային:

Lion
27.01.2018, 20:09
Ինքս ևս այդ էպիզոդի լինել-չլինելուն մեծ հաշվով էական նշանակություն չեմ տալիս...

Gayl
28.01.2018, 00:54
Շշուկներ, իհարկե, եղել են ու հիմա էլ կան: Շշուկներից բացի՝ բարձրաձայն ասողներ էլ կան: Բայց այ արի ու տես, որ էդ շշնջացողներից որևէ մեկը չէր կարող դա իմանալ, իսկ ով կարող էր իմանալ, հակառակն ա ասում: Բայց դե էդ, իրականում, բացարձակ կարևոր չի:

Բոլորն ասում են, որ 10,000 ով ընտրություններ արեցին, բայց արի ու տես որ տենց մեկը չկա կանգնի ասի ինձ էս մարդը էս բանի համար 10,000 տվեց։
Փաստեր բան խառնել ես իրար, չէ մի չէ ֆոտո ապտակի պահին։
Ով ուզում ա ծեծի, ով ում ուզում ա բռնաբարի, իրականում մեզ ոչ տաք ա ու ոչ էլ սառը, բայց որ դու ասում ես ինքը մեկ էլ Վազգենի եղբայրն ասում են տենց բան չկա այ էդ արդեն կայֆ ա տալիս։

Տրիբուն
29.01.2018, 21:02
Որտեղ են «նստելու» նոր նախագահն ու վարչապետը
http://m.lragir.am/index/arm/1/country/view/169146

Ժուլիկ գործիքակազմի տղեն դաժե օֆիսը չի ուզում մի սանտի տեղաշարժի։

Gayl
29.01.2018, 21:32
Որտեղ են «նստելու» նոր նախագահն ու վարչապետը
http://m.lragir.am/index/arm/1/country/view/169146

Ժուլիկ գործիքակազմի տղեն դաժե օֆիսը չի ուզում մի սանտի տեղաշարժի։
Սեփականության վկայական էլ կունենա։

Տրիբուն
30.01.2018, 01:19
Սեփականության վկայական էլ կունենա։

Հա էլի, որ նախագահականը քանդեն, մասիվ 3 սենյականոց տուն կստանա։

Chuk
30.01.2018, 20:41
Որտեղ են «նստելու» նոր նախագահն ու վարչապետը
http://m.lragir.am/index/arm/1/country/view/169146

Ժուլիկ գործիքակազմի տղեն դաժե օֆիսը չի ուզում մի սանտի տեղաշարժի։

Յահ, բա իրա ուզած ձևերով ռեմոնտ ա արել, իրա ուզած մեբելն ա դրել, խոմ ուրիշին չի՞ տալու :))

Ձայնալար
31.01.2018, 19:30
Յահ, բա իրա ուզած ձևերով ռեմոնտ ա արել, իրա ուզած մեբելն ա դրել, խոմ ուրիշին չի՞ տալու :))

Զուգարանի թուղթն էլ նոր ա փոխած:

Գաղթական
04.02.2018, 13:08
https://s14.postimg.org/aoi7m6ftt/3_E7_ECBBC-_FD78-4_BB4-_AA65-_AD3_AB4314_CCD.jpg

Տրիբուն
26.02.2018, 19:40
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=_ydsv2_FRBU

Պռոստը հետաքրքիր ա, թե ոնց ա Սերժիկը ոռը կապելու էրեսին ու վարչապետ դառնալու, էլի։

Վիշապ
26.02.2018, 21:15
Շատ հանգիստ, իսկ ո՞վ ա խանգարելու:
Համ էլ ոչ առաջին մուտիտներն ա, ոչ էլ վերջին:
Ու, համ էլ, ստախոսությունը Հայաստանում ներելի, գովելի, խրախուսելի հատկանիշ է, դա կոչվում է ճարպկություն, հայերեն՝ շուստիություն, կռուտիտ:
Բոլորը ցանկանում են, որ իրենց երեխաներն այդպիսին լինեն: Բա :Ճ

https://www.youtube.com/watch?v=HyIFywgBIxs

Տրիբուն
27.02.2018, 13:45
Շատ հանգիստ, իսկ ո՞վ ա խանգարելու:
Համ էլ ոչ առաջին մուտիտներն ա, ոչ էլ վերջին:
Ու, համ էլ, ստախոսությունը Հայաստանում ներելի, գովելի, խրախուսելի հատկանիշ է, դա կոչվում է ճարպկություն, հայերեն՝ շուստիություն, կռուտիտ:
Բոլորը ցանկանում են, որ իրենց երեխաներն այդպիսին լինեն: Բա :Ճ

Հա էլի, դեմոկրատական երկիր ենք, խոսքի ազատություն ա: Մարդը ազատ խոսել ա :D Կամ էլ վերջին վարյանտ կասեն «քաղաքականություն մեջ ոչինչ բացառել չի կարելի» .... այսինքն, ինչքան սիրտդ քաշում ա կարաս էշ-էշ դուրս տաս ու մուտիլովկեք անես:

Վիշապ
27.02.2018, 20:12

Խիյարը թարս բուսնեց ՀՀ անկախությունից ի վեր: Անբարոյականները հաղթեցին ու բացարձակ իշխանություն ստացան, անբարոյականությունն էլ դառավ նորմա: Վերջը բարին լինի…

Հ.Գ. Կարող է՞ մի հատ թեմա բացենք, ասենք՝ «ինչու՞ այսպես ո*ի ստացվեց», կամ «ո՞ր մեղքերիս համար» :Ճ

Chuk
28.02.2018, 21:51
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=_ydsv2_FRBU

Պռոստը հետաքրքիր ա, թե ոնց ա Սերժիկը ոռը կապելու էրեսին ու վարչապետ դառնալու, էլի։

Յա, չգիտե՞ս: Ինքը չի ուզում դառնա, բայց իրան համոզում ու պարտադրում են:

Gayl
02.03.2018, 21:19
«Տղայական բազա՞ր ա: Բերնից բան հելավ`պիտի անի». Սեյրան Սարոյանը`Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին «Սաղ ազգով Աստված պտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիեւը Էրեւանն ա ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող էթա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Լրագրողներից մեկը հարցրեց` Ալիեւին հակառակ է՞ Սերժ Սարգսյանը դառնալու ՀՀ վարչապետ: «Ալիեւը տուտ պրիչոմ: Որ Ալիեւը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ… 100 հատ ունե՞նք ըտենց: Նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ ա ունենում ըտենց ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի ա էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ`ես էլ ձեզ պես կասեի»,-ասաց Սեյրան Սարոյանը: Սեյրան Սարոյանը չգիտի` Սերժ Սարգսյա՞նն է լինելու վարչապետ, թե`ոչ: Ասում է՝ կուսակցությունը չի քննարկել դեռ: «Ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը ըլնի»: Ինքը Կարեն Կարապետյանի աշխատանքը չի թերագնահատում, բայց ասում է` Ղարաբաղի հարց կա, որտեղ Սերժ Սարգսյանի միջնորդությունն է պետք: «Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ ըլնի»,- հայտարարեց Սեյրան Սարոյանը: Լրագրողները նկատեցին`Սերժ Սարգսյանը մինչ սահմանադրական փոփոխություններն էր ասել, որ չի ցանկանում լինել վարչապետ: Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Տղայական բազա՞ր ա: Բերնից բան հելավ`պիտի անի: Քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա, կրակն ընգա՞վ»:

Վիշապ
02.03.2018, 22:31
Ասում է (3:37 րոպեից)՝ «ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ քաղաքացուն այլ երկրի քաղաքացի լինել», ճիշտ է՞ ասում, ես նման հոդված չգիտեմ ու ինչքան գիտեմ ՀՀ-ն երկքաղաքացիությունը թույլատրում է, կամ գոնե չի արգելում (Հոդված 30.1-ը ակնարկում է այդ մասին, ողբամ մեր «հստակ» Սահմանադրությունը)…

https://www.youtube.com/watch?v=QBok0qQ33Sw

Աթեիստ
03.03.2018, 01:58
Ասում է (3:37 րոպեից)՝ «ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ քաղաքացուն այլ երկրի քաղաքացի լինել», ճիշտ է՞ ասում, ես նման հոդված չգիտեմ ու ինչքան գիտեմ ՀՀ-ն երկքաղաքացիությունը թույլատրում է, կամ գոնե չի արգելում (Հոդված 30.1-ը ակնարկում է այդ մասին, ողբամ մեր «հստակ» Սահմանադրությունը)…

Սկզբում արգելված ա եղել, ահագին ուշ ա մտել երկքաղաքացիության հնարավորությունը։
Ստեղ դա նշվում ա։

https://www.youtube.com/watch?v=l31Z6Ebn7oQ

Գաղթական
03.03.2018, 04:11
Սկզբում արգելված ա եղել, ահագին ուշ ա մտել երկքաղաքացիության հնարավորությունը։
Ստեղ դա նշվում ա։

«ՀՀ նախագահ կարող է լինել վերջին 6 տարում ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացի եղած անձը»

Էս օրենքի հետ էլ մի բան էն չի ոնց-որ: Եթե իհարկե կա նման օրենք:
Ասենք ո՞րտեղա տրամաբանությունը.. եթե դու ընդունում ես երկքաղաքացիության հնարավորությունը, բայց բարձր պաշտոն զբաղեցնելու համար (թե՞ հենց միայն նախագահ) մարդը պիտի օգտված չլինի Սահմանադրությամբ թույլատրվող էդ իր իրավունքից:

Ինձ թվումա ավելի տրամաբանական կլիներ, եթե դրա փոխարեն նշվեր, որ բարձր պաշտոն զբաղեցնելու համար պիտի վերջին x տարում անընդմեջ ՀՀ-ում բնակված լինի՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի:

Աթեիստ
03.03.2018, 04:43

Երևի անվտանգության հարց ա։
Որ առաջին դեմքը վերջի 6 տարին մենակ իրա երկրով ապրի (նաև երկրում)։

Sent from my P8000 using Tapatalk

Գաղթական
03.03.2018, 04:49
Երևի անվտանգության հարց ա։
Որ առաջին դեմքը վերջի 6 տարին մենակ իրա երկրով ապրի (նաև երկրում)։

Sent from my P8000 using Tapatalk

Հա՞ որ..
Ավելի շուտ երևի անփույթ թարգմանությունա..
Թե չէ՝ մարդը հա՛մ հակառակորդին ծախվել կարա՝ ՀՀ քաղաքացի մնալով, հա՛մ այլ երկրում բնակվել՝ էնտեղ ապրելու իրավունք ստանալով:

Գաղթական
03.03.2018, 04:55
Հետո ինչի՞ 6..
Ինչի՞ հիման վրա:

Եթե չեմ սխալվում, նախկինում մարդը վերջին 10 տարին պիտի ՀՀ քաղաքացիություն ունենար՝ նախագահի թեկնածու դառնալու համար:
Էս կետի հիման վրա էին առաջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին արգելել ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել:

ՈՒ էս կետն էր, որ անտեսեցին Քոչարյանի ժամանակ:

Տրիբուն
03.03.2018, 07:58
Երևի անվտանգության հարց ա։
Որ առաջին դեմքը վերջի 6 տարին մենակ իրա երկրով ապրի (նաև երկրում)։

Sent from my P8000 using TapatalkՀՀ Քաղաքացիության պահանջը պետք ա հանել վաբշե։ Հավայի ա....

Մեր սահմանադրության մեջ պետք ա գրվի, որ ախպեր, նախագահը պիտի լավ տղա լինի ու որբ լինի, որ բարեկամ բան չունենա գործի տեղավորելու։

Վիշապ
03.03.2018, 08:51
ՀՀ Քաղաքացիության պահանջը պետք ա հանել վաբշե։ Հավայի ա....

Մեր սահմանադրության մեջ պետք ա գրվի, որ ախպեր, նախագահը պիտի լավ տղա լինի ու որբ լինի, որ բարեկամ բան չունենա գործի տեղավորելու։

Սահմանադրությունը վաղուց արդեն անիմաստ թիթիզություն ա Հայաստանի համար, մեզ վայթե մենակ գերբ ու դրոշ լինի, Ռուսաստանի առաջին ալիքը ու մեկ էլ երգ ու պար, ծով ա։ Սրանից ավել ուղեղներս հավայի ծանրաբեռնվում ա :Ճ

Գաղթական
03.03.2018, 09:13
https://youtu.be/3ThNyqKoyRI

Գաղթական
07.03.2018, 22:27
-20 հեկտար...
է հետո՞... ինչ աստիճանի անտեր կարելիա լինել...

https://www.youtube.com/watch?v=aO5vIg_Mz9U

Գաղթական
10.03.2018, 01:25
Սարգիսին շատ եմ հարգում և՛ որպես մարդ ու ավագ ընկեր, և՛ որպես քաղաքական գործիչ:
Նա այն հատուկենտներից է, ով ողջ գիտակցական կյանքը պայքարել է Հայոց Հարցի համար:

Նոր հայ է ստեղծվելու, ուզեք թե չուզեք (http://www.azg.am/AM/2018030904)

Մի մոռացեք, որ ես արեւելահայ չեմ, ես արեւմտահայ եմ, ուզեք կամ չուզեք, իմ հայերենը դարձավ հիբրիդ միմիայն այն բանի հետեւանքով, որ իմ կինը Երեւանի հայ է եւ ի վերջո իմ հայերենը փոխվեց: Բայց բոլորը այդպես չեն, բոլորը պատրաստ չեն հրաժարվելու իրենց արեւմտահայ արմատներից, ոչ մշակութային տեսակետից, ոչ լեզվական տեսակետից, եւ լուծումը այն է, որ ոչ թե շարունակել տարանջատվել, այլ ստեղծել մի նոր տեսլական, ուր երկուսն էլ ոչ միայն փոխադարձաբար զիջեն, այլ միասին ստեղծեն, այսինքն այդ քաջությունը ունենան, որ երկուսն էլ հասկանան, որ նոր բան պիտի ստեղծվի, նոր իրողություն: Նոր հայ կա, ուզեք-չուզեք, նոր հայ է ստեղծվելու, ուրիշ ձեւ չի լինելու:

Գաղթական
18.03.2018, 22:20
74% նկարում ես, որ ի՞նչ անես...

(c) Արքայից Արքա

Gayl
18.03.2018, 22:57
74% նկարում ես, որ ի՞նչ անես...

(c) Արքայից Արքա

Պուծինը, թե դվայնիկը?:D

Գաղթական
18.03.2018, 23:00
Պուծինը, թե դվայնիկը?:D

Երեքն էլ )))

Gayl
18.03.2018, 23:15
Ստեղից մասնագետներ են գնացել, որ լցոնում, կառուսել ու տենց բաներ կազմակերպեն:ճճ

Տրիբուն
19.03.2018, 01:49
Ռուսմենբաշի

anslov
19.03.2018, 04:19
Էս անգլիական դեպքերից հետո ակընհայտ ա, որ Ռուասաստանը արդեն հազարերորդ անգամ գնում ա դեպի սովամահության, ցեխի մեջ խոզության, բայց զաթո բոլորին "պասլատ" անելու տրադիցիոն, կոխկրտած ճանապարհով:
Եթե սովետի վախտ Հայաստանը մտնում էր Ստալին-լենդի կազմի մեջ, ու ակընհայտ էր, որ որ կողմ մայր մոնղոլստանը, էն կողմ էլ Հայաստանը , ապա հիմա էնքան էլ պարզ չի, թե Հայաստանին ինչ ա սպասվում Ռուսաստանի էս հերթական սովամահության ու ոսկոռների վրա քաղաքաշինության ֆոնին

varo987
19.03.2018, 13:06
Ռուսաստանը ցորենի արտադրության համաշխարային առաջատարներիցա սովամահ չեն լինի արխային։
Էտ երբ են բոլորին պասլատ արել?
Առաջին ու երկրորդ համաշխարային պատերազմներում Ամբողջ Եվրոպան ու ԱՄՆ-ը Ռուսաստան/ՍՍՀՄ-ի դաշնակիցներ։ Մենակ Գերմանիային, Ճապոնիային են պասլատ արել։
Դե հո իրանց հակառակորդին չեն պաչելու դնեն գլխներին։

Հիմաել հիմնականում անգլոսաքսերին են պասլատ անում,
ԵՄ-ում կոշտ հակառուսական գծի կողմնակից Անգլիաներ էնել լավա ինքնանակամ ս․/հեռանումա ԵՄ-ից։
Գերմանիան Ֆրանսիան Ռուսաստանի հետ լուրջ առևտրային կապեր ունեն, դաշնակից անգլոսաքսերերի դրդմամբ իրանքել Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողությունների մասնակցում են բայց նենց իմիջայլոց, ընդանուր կողմ են հարաբերոթւյունները նորմալ պահելու։

Ռուսները լավել ապրում են, ոնց ասում են ձեզ տեսեք։
Հիմա որ ստատիսրիկայով նայենք կպարզվի, անկախությունից հետո Ռուսաստան արտագաղթած հայերը ավելի լավ են ապրում քան ԱՄն կամ Եվրոպա գնացածները, բаյց չգիտես խի Գլենդելում առավոտից իրիկուն պախատ անող ու եվրապայի գաղթականների ճամբարներում լռված մասսան ա վստահա, որ Ռուսաստանի վիճակը ողբալիա:

Գաղթական
19.03.2018, 18:34
Էն ում ախպերնա՜
(բոլորի տեղադրողը նույն մարդնա ու հայ)

(c) Наши санкции повернула у нас в жопу!

https://s18.postimg.org/ja94h71d5/7_BC3_E70_A-1_E7_A-495_B-_A79_E-_A682_F935_A7_AB.jpg

https://s18.postimg.org/gsxd9x9qx/9_C0010_FE-_BC45-47_B5-_B044-0_CA2_D3800_AF3.png

https://s18.postimg.org/6iuyapeqh/058_AABFB-98_DD-467_D-_BB5_B-_FD87_CA272462.png

Վիշապ
20.03.2018, 01:24
Ինչքան նման են «եղբայրական ժողովուրդների» հիասթափությունները :Ճ

https://www.youtube.com/watch?v=oap7IT-EeSE

Գաղթական
21.03.2018, 12:26
Անմահ Զադորնովի էս ասածը ճիշտ է բոլոր ժամանակների ու ոչ միայն ռուսների համար )))

https://youtu.be/eC2clhC9g30

Gayl
22.03.2018, 12:23
Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում։ Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ։ Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, ու իրենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն։ Ճիշտ է, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ ճանապարհով են լինելու, բաց ձեռքերով, առանց քարի կամ զենքի, իսկ Ենիգոմշյանը եւ նրա ընկերները զինված պայքարի կողմնակիցներ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է, որովհետեւ 2016-ին բոլորը համոզվեցին, որ ժողովուրդը մերժում է զենքով հարցերի լուծման տարբերակը։ Դատարանում վերոնշյալ խոսակցությունների հրապարակումն այս իմաստով կարող է բացասական անդրադառնալ հնարավոր համագործակցության վրա, համենայնդեպս նման նպատակ կարող էին հետապնդել այդ գաղտնալսումները հենց հիմա հրապարակելու որոշում կայացնողները։ Իսկ որ ՀՀ դատարանները նման պրոցեսները տանում են ոչ թե դատավարական կանոններով, այլ կոնկրետ հրահանգներից ելնելով, վաղուց հայտնի է։ Գաղտնալսումների հրապարակումը եւս մեկ անգամ եւ արդեն ավելի հստակորեն առանձնացնում է այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարումը՝ հետագա արյունահեղությունները կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով։ Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար ասում էր, որ իր ղեկավարության տակ հաջողվել է անցնել ապրիլյան պատերազմով, մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններով։ Սույն գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը։ Եթե հավաքվածներին հաջողվեր իրականացնել գնդի ներսում գտնվողների պահանջը, Փաշինյանը տարածքից հեռացվեր կամ մարդիկ նրա խոսքին չենթարկվեին, եւ խմբերով մոտենային կամ մտնեին գնդի տարածք, ոչ ոք չի կասկածում, որ ոստիկանական ուժերը առանց վարանելու կրակ կբացեին քաղաքացիների վրա եւ Երեւանի կենտրոնում երկրորդ Մարտի 1 կլիներ՝ տասնյակ, գուցե ավելի մեծ թվով զոհերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/22/944292/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

Gayl
22.03.2018, 12:28
Երեկ գաղտնալսումների արդյունքներն են հրապարակել, որտեղ Պավլիկն իր ընկերներին ասում է Նիկոլին քցեք զիբիլը: Էսօր Նիկոլի թերթը հերոսական հոդվածա տպագրում: Հա Նիկոլ դու չլինեիր աղետ էր լինելու: Բա որ վրա տվին ժողովրդին դու ուր էիր?
Կամ էդ ով ա ասել, որ ժողովուրդը խաղաղ ճանապարհովա ուզում հարցը լուծի? Բա դու Նիկոլ չգիտես ժողովուրդը վստահա, որ խաղաղ ճանապարհով հաստատ ոչինչ չի լինելու:

Gayl
31.03.2018, 01:11
Եթե չստացվեց ձեր պայքարը, դուք ի՞նչ բացատրություն եք տալու հանրությանը, որ չստացվի, թե հանեցիք զբոսանքի, գնացին: Այսօր ՄԱԱ-ում լրագրողները այս հարցն ուղղեցին հանրահավաք նախաձեռնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Նա պատասխանեց, որ իրենց ճանապարհային քարտեզը փորձել են այնպես գծագրել,որ դա հանրային վստահություն, հետաքրքրություն, լավատեսություն գեներացնի. «Կփորձենք այդ լավատեսությունն իսկապես գեներացնել եւ մարդկանց հույս եւ վստահություն ներշնչել առաջին հերթին իրենց ուժերի նկատմամբ: Բնականաբար, ցանկացած գործողություն ունի լավատեսական եւ հոռետեսական կանխատեսումներ: Ինչպես ենք մենք խուսափելու քաղաքական զբոսանքից՝ մենք կփորձենք շատ արագ արձանագրել ե՛ւ մեր հաղթանակը, ե՛ւ մեր պարտությունը եւ այլ մարդկանց զբոսանքի չտանել: Ակնհայտ է, որ պարտվել ես, բայց այդ պարտությունը չես խոստովանում, մարդկանց անընդհատ ասում ես՝ եկեք մի հատ էլ երթ անենք, մի հատ էլ երթ անենք, նույն երթուղով գնում պտտվում, գալիս են: Մենք մտածում ենք, որ մեր քաղաքական գործընթացը պետք է լինի գործողությունների գործընթաց: Մենք պետք է անենք գործողություններ: Այն պահին, երբ հստակ լինի, որ մենք պարտվել ենք, մենք մեր պարտությունը կարձանագրենք»: Հարցին՝ 2015-ին Սահմանադրական փոփոխությունները հայտարարեցիք կեղծ օրակարգ ու չմասնակցեցիք պայքարին, իսկ սահմանադրական փոփոխություններով փաստացի ՀՀ-ում այսօր այլ իրավիճակ է ստեղծվել՝ Փաշինյանը պարզաբանեց, որ իրենք այն ժամանակ ասել են՝ պետք է չմտնել Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական ծուղակի մեջ. «Մենք ասում էինք՝ բոլոր այն ուժերը, որոնք կմտնեն այդ ծուղակի մեջ, ջախջախված կլինեն եւ ոտի վրա կանգնած չեն լինի: Սերժ Սարգսյանի նպատակը հենց դա է՝ բուն քաղաքական պրոցեսից 2-3 տարի առաջ ջախջախել քաղաքական ուժերին, որպեսզի բուն վերարտադրության ժամանակ ոտքի վրա կանգնած քաղաքական ուժ չլինի, ով հնարավորություն ունենա դիմադրել այդ վերարտադրությանը: Հիմա եկեք նայենք՝ այդպե՞ս է իրականությունը, թե՞ այդպես չէ: Իհարկե, այդպես է, մենք գործում ենք այն ժամանակ գծագրած մեր ծրագրի համաձայն: Մենք այն ժամանակ ասում էինք՝ մենք այս ծուղակից պետք է խուսափենք, որովհետեւ եթե ճակատամարտ է, ուրեմն դա պետք է տեղի ունենա բուն վերարտադրության պրոցեսի ժամանակ, որովհետեւ կեղծ է այն պնդումը, որ եթե Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններում պարտվի, դա բերում է իշխանափոխություն»: Ըստ Փաշինյանի, եթե Սահմանադրությունը մնար նույնը, դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը հեռանալու էր իշխանությունից. «Ենթադրենք, այսօր հին Սահմանադրությունն է, չի փոխվել, մեր այսօրվա քննարկման թեման ինչո՞վ էր փոխվելու՝ ոչնչով: 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը դառնալու էր վարչապետ եւ լինելու էր թիվ մեկ ֆիգուրը, եթե ամեն ինչ այսօրվա պայմաններում է: Այնպես, ինչպես ՌԴ-ում Պուտինն էր թիվ 1 ֆիգուրը, երբ Մեդվեդեւը նախագահ էր»: Ուշագրավ է, որ Փաշինյանը Բորոդինոյի ճակատամարտի հետ համեմատեց Սահմանադրական փոփոխություններն ու դրան հաջորդած պայքարը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ. «Նապոլեոնի բանակը մտավ Ռուսաստան եւ Կուտուզովը որոշեց, որ ամբողջ ՌԴ-ի տարածքը զիջում է, եթե հիմա ինքը ճակատամարտի բռնվի, կջախջախվի ողջ ռուսական զորքը: Ինքը նույնիսկ Մոսկվան զիջեց, բայց Բորոդինոյի ճակատամարտում ի վերջո կարողացավ բեկման հասնել: Մենք այն ժամանակ ասում էինք՝ ով մտավ այս ծուղակի մեջ, ջախջախվելու է եւ վերարտադրության պրոցեսում չի կարողանալու կազմակերպել դիմադրություն»: Փաշինյանն ասաց, որ վաղը կհրապարակեն իրենց դիմադրության պլանը: Դիտարկմանը՝ այսինքն, վաղը կիմանանք, թե որն է լինելու ձեր Բորոդինոյի ճակատամարտը՝ Փաշինյանն արձագանքեց. «Դուք արդեն այսօր գիտեք, որ առաջիկա 14+4-ը մեր Բորոդինոյի ճակատամարտն է: Բորոդինոյի ճակատամարտն էլ է չէ՞ կոչվել Հայրենական…»: Թե ինչու է ռուսական ճակատամարտերի հետ համեմատում՝ Փաշինյանն ասաց. «Կարող ենք Սարդարապատի հետ էլ համեմատել, որեւէ խնդիր չկա»: Փաշինյանը հույս հայտնեց, որ դա մեր ժողովրդի համար կդառնա հայրենական քաղաքացիական ճակատամարտ:
http://www.aravot.am/2018/03/30/946136/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

Gayl
01.04.2018, 19:18
Էսօր Սերժն ասելա, որ վարչապետ չի լինելու: Է հա ուզում եմ ջոկեմ ինչ տարբերություն?:
Օրինակ Վիգեն անունով մեկին դարձրին վարչապետ, պիտի բան փոխվի?
Էն Նիկոլին մեկդ զանգեք ասեք ախպեր թամամ ա հետ արի:

Գաղթական
01.04.2018, 20:09
Էսօր Սերժն ասելա, որ վարչապետ չի լինելու: Է հա ուզում եմ ջոկեմ ինչ տարբերություն?:
Օրինակ Վիգեն անունով մեկին դարձրին վարչապետ, պիտի բան փոխվի?
Էն Նիկոլին մեկդ զանգեք ասեք ախպեր թամամ ա հետ արի:

Ի՞նչ Վիգեն:
Հայտարարությունն ամբողջությամբ չես լսե՞լ:
Շուշան Պետրոսյանն ա լինելու

Gayl
01.04.2018, 20:14
Ի՞նչ Վիգեն:
Հայտարարությունն ամբողջությամբ չես լսե՞լ:
Շուշան Պետրոսյանն ա լինելու

Ասում էր երիտասարդ վարչապետ, բայց դե Շուշանն էլ ա լավ թեկնածու))

Տրիբուն
13.04.2018, 13:22
Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է հարցվածների 60%-ը, Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը. Ա. Ադիբեկյան (http://www.tert.am/am/news/2018/04/13/adibekyan/2662006)

https://www.youtube.com/watch?v=ltpKshDdhR0

Դեբիլներ, է :D

Վիշապ
13.04.2018, 18:57
Որ խորանանք, մեր միջին մակարդակը էսքան ա էլի: Այսինքն դրությունը նորմայի մեջ է :Ճ

Գաղթական
14.04.2018, 11:08
Արտաքին քաղաքական հարցերում Սերժը մի ամբողջ 0 ա:
Էդ ճիշտա, բայց ներքինումա, որ իր դեմը խաղ չկա ու խաղացող չկա:
Մենակ էն, որ ինքը կարճ ժամանակում կարողացավ բոլոր կոզրները իր ձեռքը հավաքել՝ արդեն հերիքա:

Հա, պատերազմ տեսած ու ջահել վախտվանից տարբեր պաշտոններում թրծված մարդա:
Անկախ իրան քրֆել/չքրֆելուց չի լինի չխոստովանել, որ նա անկախության հենց սկզբից եղելա միշտ ու եղելա բոլորի օրոք:

Էս սաղ վատ չի՝ իրան կառավարությունում պահելու համար:
Բայց կա մի մեծ բայց:
Որպես մարդ ինքը ստրկամիտա (ուշադրությունա պետք դարձնել իր ստորագրությանը):
ՈՒ, առաջին հերթին, էդ ստրկամտությունն արտահայտվումա ընդհանրապես ռուս ազգի հանդեպ՝ ոչ միայն Պուծինի:
Սա ցանկացած հոգեբան կհաստատի, ում ցույց տանք իր ընդամենը մի հարցազրույց՝ Պոզների հետ:

ՈՒ, չգիտես ինչի, էս իր ծնկաչոք դիրքի համար ժողովուրդը ռուսինա մեղադրում..

Ռուսն իհարկե մեզ պետքա:
Լավնա վատնա, Սկրիպալին թույնելա չի թույնել, բայց պատմական էս պահին մեր ու իրենց շահերը համընկնում են՝ Արցախն ազրբեջանին չզիջելու:
Հարց, որի լուծման համար մենք ամենասկզբից էլ կոնի վրա ենք դրել ամեն ինչ՝ բառի բուն իմաստով:

Է հա, բայց տնտեսական առումովա ռուսն արևմուտքին միշտ զիջելա ու միշտ էլ զիջելու ա:

ՈՒ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե փաստենք, որ զարգանալու ու հզորանալու համար մեզ առևտուրա պետք անել հիմնականում ԵՄ-ի հետ:
Բայց դրան էլ ԵՏՄ-նա շատ խանգարում..

Էսօր՝ հենց հիմայա ամենահարմար պահը ռուսի վրից թռնելու..
Թռնելը ո՞րնա՝ էլի մեր ռազմավարական հիմնական դաշնակիցնա մնում, բայց ԵՏՄ-ում ենք մեր որոշ լիազորություններից հրաժարվում ու ԵՄ-ի հետ նոր համաձայնագրեր ստորագրում:

Ռուսի գլուխն ահագին խառնա, մենք էլ հանրապեռական նոր մոդելի ենք անցնում:
Սրանից հարմար պահ էլ ե՞րբ կստեղծվի:
ՈՒ սրա համար ընդամենը մի բանա պետք՝ Սերժին թողնել խորհրդարանում անենածանրակշիռ կուսակցության առաջնորդի դերում՝ որպես ռուսի մոտ առհավատչյա, իսկ վարչապետին՝ նոր ու արևմտամետ մարդ նշանակել:

Բաց դե մարդն իր վերարտադրման համար եքա Սահմանադրությունա փոխել..
Ժողովրդի ու պետության շահերն ո՞ւմ մրգինա...

Gayl
14.04.2018, 11:30
Գաղթական հլը ջոգի ինչ ենք արել: 20 տարվա մեջ մեր իշխանությունն էնպես արեց, որ ռսներից մեծ կախում ունենանք: Էս պահին դրանց չորով պասլատ անել նշանակումա պատերազմ, իսկ դա նշանակումա նաև ռուսական զորք ու պլյուս, եթե թափներս չհերիքի թուրքական զորք Նախիջևանի կողմից:

Գաղթական
14.04.2018, 11:39

Եղբայր անձամբ ես հակված եմ համարելու, որ միայն մեր իշխանության մեղքը չի էս հարցում:
Հենց ամենասկզբից էլ կալոդի բոլոր քարտերը չէին, որ մեր ձեռքում էին:
Ընթացքում էլ՝ մի մասը տանուլ տվինք, մյուսն էլ՝ ծախինք խմինք:

Փորձը ցույցա տալիս, որ Սավոկից ով ռուսի վրից թռնումա՝ մի բան կորցնումա..
Մոլդովան՝ Մերձդնեսթրը, Վրաստանը՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ՈՒկրաինան էլ՝ Ղրիմը:

Այսինքն մենք էլ՝ մինիմում Արցախն ենք կորցնելու, եթե քո ասած չորով պասլատ անենք:

Դրա համար էր, որ գրել էի, թե Սերժին պահելա պետք՝ որպես ռուսի մոտ առհավատչյա:
Առ այն, որ վրիցդ չենք թռնում ախպեր, էլի կողդ ենք.. Բայց մենք էլ ենք մի քիչ ապրել ուզում, թե չէ ժողովուդը փախավ, թուրքն էլ ուտումա քո զենքով

Gayl
14.04.2018, 11:53
Դե նենց չի,որ ռուսն ասումա ժողովրդիդ սոված պահի, հիմա էլ,որ ուզեն կարան երկրի վիճակը մի քիչ թարազուի բերեն, բայց էդ քիչա ու հիմա մենք կոնկրետ խրված ենք: Դու գիտես, որ Նիկոլը հելել իրան փռթում էնի իշխանություն ա ուզում? Ոչ մեկ էս իշխանությունը չի ուզում, որովհետև ոչ ոք էդքան հայրենասեր չի:

Գաղթական
14.04.2018, 12:01
Դե նենց չի,որ ռուսն ասումա ժողովրդիդ սոված պահի,

Նենցա, որ ռուսին ոչ հզոր Հայաստանա պետք, ոչ էլ՝ մահացու սոված:

Թե շատ հզորանա՝ վրից 100% թռնողա: Էտի ռուսը լավա հասկանում, հայերին էլ նոր չի ճանաչում:

Իսկ թե շատ սոված լինի՝ մեծթուրանյան պրովինցիա կդառնա:
Էդ էլ ռուսին ձեռ չի տալիս՝ տարածաշրջանում իրա վերջին հենակետնա:

Իսկ սենց՝ լավա էլի..
համ 80-ականների զենքով էլի քյալլա տալու ընդունակա (այսինքն էլի տեղ կա ոուրքին զինելու), համ էլ սիբիրներնա հայերով բնակեցնում՝ տարր, որ ռուսի նկատմամբ շատ ավելի լոյալա, քան շատ ուրիշները:
Մի 2 թուլափայա՝ կգցենք Հայաստանին, յոլա կգնանք...

Gayl
14.04.2018, 12:11

Ես քաղաքականությունից չեմ հասկանում, երևի ճիշտ ես:
80_ականների զենք ու տենց բաներ: Զենքը մնումա զենք, ճիշտ օգտագործման դեպքում պոլիփեդն էլա զենք: Իրականում մեզ միլիարդանոց եսիմ ինչ ռազմատեխնիկա պետք չի: Ախպեր ոպշմ անվերջ թեմայա, հեսա գալու են ասեն նավատորմ, բալիստիկ հրթիռներ ու զահլա չունեմ:ճճճ

Գաղթական
14.04.2018, 12:22

Գայլ ջան, հարց չկա՝ փամփուշտները պրծել էին, տղերքը լապատկեքով էլ թուրքին լարին:

Խնդիրն էնա, որ ժամանակակից զենքով դու ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստ կունենաս՝ մեկ, էլ չխոսանք, որ հակառակորդը տակը լցրած սահմանիդ մոտ էլ չի գա՝ երկու, ու այլ երկրներում էլ, պետք եղած ժամանակ, խաղեր կտաս՝ երեք:

Էսքանը հերիքա՞, որ նավատորմն ու բալիստիկ հրթիռները շրջանցենք ))

Gayl
14.04.2018, 12:35

Վերջը ուզումա ասեմ:ճճճ
Ախպեր բա ինչ կապ ունի 80 ականի զենքը, եթե վիրավոր զինվորին հարցնում եմ ինչա եղել, իսկ իքն ասումա փամփուշտ չկար: Ախպեր 18 թիվ զենքի փամփուշտը չի վերջանում?:ճճ
Մոտավորապես հասկանում եմ ինչ տեսակ զենքերից ես ուզում խոսել,Գաղթական ախպեր դրանք էլ են 80 ականների ուղղակի մենք չգիտես խի չունեինք, աբսուրդա, բայց չունեինք:
Նաչնոյ վիդյենաներ, ԱԹՍ խլացնող սարքավորումներ, համակարգչային կառավարմամբ հրետանի, լազերային անտիսնայպեր ու տենց լիքը կարևոր ու հզոր բաներ որոնք հին են, բայց պետք են:

Gayl
14.04.2018, 12:39
Մեր լեռներում ու ամտառներում ամեն տեխնիկա չի, որ կարա աշխատի: Բեր ֆ22 ու ինչ կարա անի? Ամենավերջին սերնդի միգը կամ սու_ն: Բա դու գիտես ռուսը ախմախա, որ սու25 ով էր խփում? Ախպեր դե ասա սու25_ը, որ թվի ա?:ճճ

Գաղթական
14.04.2018, 12:41

Հա, էդ էլ արդեն ուրիշ խնդիրա:
Ինչի փամփուշտ չունեյինք, ինչի էր տեխնիկան առանց վառելիք, ինչի էին խրամատները կանսեռվի բանկեքով պաշտպանվում, ինչի էին մեր զինվորական պայոկները Լեհաստանի խանութներում հայտնվել:

Էս բոլոր ինչի-ներն արդեն ուրիշ հեքիաթից են ))

Գաղթական
14.04.2018, 12:43
Մեր լեռներում ու ամտառներում ամեն տեխնիկա չի, որ կարա աշխատի: Բեր ֆ22 ու ինչ կարա անի? Ամենավերջին սերնդի միգը կամ սու_ն: Բա դու գիտես ռուսը ախմախա, որ սու25 ով էր խփում? Ախպեր դե ասա սու25_ը, որ թվի ա?:ճճ

Լավ ախպեր, կռիվ չանենք ))
Ռուսը ախմախ չի, մենք էլ ախմախ չենք:
Պետք լինի՝ էլի լապատկեքով կկռվենք ու ազգովի փող կգցվենք, որ բանակին տռուսիկ ու նասկի հասցնենք:

Սաղ կայֆա )))

Gayl
14.04.2018, 14:26
Լավ ախպեր, կռիվ չանենք ))
Ռուսը ախմախ չի, մենք էլ ախմախ չենք:
Պետք լինի՝ էլի լապատկեքով կկռվենք ու ազգովի փող կգցվենք, որ բանակին տռուսիկ ու նասկի հասցնենք:

Սաղ կայֆա )))

Չէ չհասկացանք իրար:ճճ
Նենց ստացվեց, որ ասում եմ ինչ ունենք հերիքա ու մի բան էլ շատ ա:ճճճճ
Եղբայր լինելով ավիացիոն սպառազինության մասնագետ(իսկ դա նշանակում ա, որ համ մի քիչ սպառազինությունից եմ տեղյակ համ էլ իրանց աշխատանքից) ասում եմ, որ հերիք չի, բայց մեզ միլիարդանոց տեխնիկաներ պետք չի:

Գաղթական
14.04.2018, 14:49

Բայց զգում ես, չէ՞ թե թեման որտեղից ուր հասավ )))

Վերադառնալով ելման դիրք՝ թող մեր դուխը հերիքի շուտափույթ եվրոասոցացվել ու զբաղվենք մի բանով, ինչը հազարամյակների խորքից մեր մոտ ամենալավն էր ստացվում՝ աշխարհեաշխարհ առևտրով, ու թող որ էդ միլւարդները գան լցվեն ՀՀ բյուջե, մենք էլ միլիարդանոց զենք չառնենք )))

Lion
06.05.2018, 16:25
Հեյ գիդի էս թեմա, բա դու էդ թեման էիր, որ սենց օրերին ոչ մի գրառում չտենայիր...

Interdenominational
08.05.2018, 22:16
"Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը այսօր հաղթանակած է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին:" (հղում՝ https://youtu.be/HQHw0vuK3Ow)

Ուզում եմ հավատալ, որ այսպիսի քաշային կարգի քաղաքական գործչի (ու այսուհետ՝ վարչապետի) նմանօրինակ ոչ կոռեկտ նախաբանը՝ տեքստը կազմող խմբագիրների էմոցիոնալ զեղումների ու վրիպակի հետևանք է միայն: ՇԱՏ տգեղ է այսպիսի համեմատություն ու զուգահեռներ անցկացնելը:

Հ.Գ. Բեղումնալից գործունեություն եմ մաղթում Ձեզ, պրն. վարչապետ:

Lion
09.05.2018, 08:17
Բայց ասեմ, 22 տարվա ընդմիջումից հետո այսօր իշխանությունը կրկին վերադարձավ ժողովրդին - գիտե՞ս, սա հնարավոր է աննկատ, բայց շաաատ ծանրակշիռ հաղթանակ է:

Gayl
09.05.2018, 12:28
ՇԱՏ տգեղ է այսպիսի համեմատություն ու զուգահեռներ անցկացնելը:
Ինչու?

Արամ
09.05.2018, 13:27
"Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը այսօր հաղթանակած է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին:" (հղում՝ https://youtu.be/HQHw0vuK3Ow)

Ուզում եմ հավատալ, որ այսպիսի քաշային կարգի քաղաքական գործչի (ու այսուհետ՝ վարչապետի) նմանօրինակ ոչ կոռեկտ նախաբանը՝ տեքստը կազմող խմբագիրների էմոցիոնալ զեղումների ու վրիպակի հետևանք է միայն: ՇԱՏ տգեղ է այսպիսի համեմատություն ու զուգահեռներ անցկացնելը:

Հ.Գ. Բեղումնալից գործունեություն եմ մաղթում Ձեզ, պրն. վարչապետ:

Կյանք :love

Հարդ
21.05.2018, 11:59
Ի՞նչ եք կարծում կա՞ ինչ որ տոկոս, որ մարտի մեկի մեղավորները կպատժվեն: Սերժ Սարգսյանը խաղաղ հեռանալով իրավիճակ ստեղծեց, որի դեպքում ռեսուրս կունենա իրեն ու թիմը պաշտպանելու: Բացի դրանից Նիկոլ Փաշինյանն էլ էր պայքարը սկսել լոզունգով, որ մենք փակում ենք անցյալում եղած մութ էջերն ու նոր կյանք ենք սկսում: Իսկ հիմա եթե գործողություններ ձեռնարկվեն մարտի մեկը բացահայտելու, ապա կստացվի որ մենք էջը լիովին չենք փակել, այլ հակառակը՝ ընդհանրապես չենք փակել:

Իմ կարծիքով էսօր դեռ ռեսուրս չկա անցյալի հանցագործներին պատժելու, ու կարծում եմ Նիկոլը դա շատ լավ հասկանալով էր մտածել այդ լոզունգները՝ իմանալով որ այլ կերպ հնարավոր չի լինի իշխանափոխության հասնել առանց արյան: Իսկ եթե էսօր մենք գնանք մարտի մեկի թելերով, եթե ես ինչ որ լուրջ բան բաց չեմ թողնում, ապա այդ հանցագործներին պատժելը կլինի առճակատում Ռուսաստանի հետ: Բնականաբար մենք շանս չունենք այդիսի քայլ անելու: Ուրեմն մենք կարող ենք դրան հասնել միայն Ռուսաստանից մեսիջ ստանալով, որ նրանք «ժերտվա կտան» իրենց երկար տարիների ընկերներին: Դա իհարկե մի քիչ ֆանտաստիկայի ժանրից ա, ավելի շուտ դա կարա լինի բանակցությունների միջոցով, ինչ որ բան պոկելու սկզբունքով, բայց ես կարծում եմ ավելի լավ ա պոկելուց տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտից բան պոկենք քան մարդ պատժենք, որը էլ իշխանություն չունի:

Անձամբ ես դեմ չեմ էջ փակելուն, անգամ կողմ եմ, քանի որ մենք էնքան ենք խրվել, որ պարզապես ռեսուրս չունենք մի քանի տարում բոլոր հարցերը լուծելու: Թող բոլոր նրանք, ովքեր գործել են ստվերում՝ գան լույսի տակ և այլևս հնարավոր չլինի պետբյուջեից սնվել: Սրանից ավել մենք ուղղակի չենք կարող անել: Մենք չենք կարող մի անգամից ամբողջ տնտեսական համակարգը կազմաքանդել ու չհայտնվել 90 ականներում: Չենք կարող բոլոր մեղավորներին պատժել ու չկանգնել կոլապսի առաջ: Նիկոլ Փաշինյանի ստացված իշխանափոխությունը ես կապում եմ միմիայն իր պրագմատիզմի հետ: Առաջին անգամ հեղափոխություն կատարող անձը չընկավ անիրական երազանքների հետևից ու կարողացավ ստեղծել այնպիսի իրադրություն՝ որ ստիպեց բոլոր կողմերին խաղալ իր կանոններով: Բոլորովին չֆետիշացնելով Փաշինյանի անձը ես էստեղ տեսնում եմ ֆենոմեն, որի թեկուզ մի միլիմետրի շեղում ունենալու պարագայում մեզ մոտ կամ կլիներ պայքարի թուլացում ու «ցրվել տներով», կամ սարսափելի արյունահեղություն:

Ուրեմն մենք ունե՞նք թեկուզ չնչին շանս մարտի մեկը բացահատելու:

Եթե իմ ենթադրություններում սխալվում եմ, կամ ինչ որ բան եմ բաց թողել ասեք:

Անվերնագիր
22.05.2018, 13:36

Կարծում եմ էդ օրն էլ կգա՝

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի մեկի սպանութունները կբացահայտվեն իշխանափոխությունից հետո միայն: Նա հայտարարեց, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր կթակի իրենց դուռը:

20 Հոկտեմբերի 2014

Հարդ
22.05.2018, 16:47

Լինելով 2008 թվականի շարժման կազմակերպիչներից ես հավատում եմ, որ ինքը բոլորից շատ կուզի պատժել մեղավորներին, բայց դիտարկենք, որ 2014 թվին խոսել ա ընդիմադիր պատգամավոր, որը կարող էր ամենալավ ցանկություններով հանդես գալ: Բայց որպես երկրի ղեկավար պարզ չի թե ինչ պատի առաջ կկանգնի: Այլ կերպ ասած էդքան էլ պարզ չի, թե քո քայլերով՝ դու ի վերջո ում թաթը կտրորես:

Գաղթական
22.05.2018, 22:48
Իսկ եթե էսօր մենք գնանք մարտի մեկի թելերով, եթե ես ինչ որ լուրջ բան բաց չեմ թողնում, ապա այդ հանցագործներին պատժելը կլինի առճակատում Ռուսաստանի հետ:

Ապեր, աչքիս մարտի 1-ը հոկտեմբերի 27-ի հետ ես շփոթում..

Հարդ
23.05.2018, 15:55
Ապեր, աչքիս մարտի 1-ը հոկտեմբերի 27-ի հետ ես շփոթում..

Շփոթելու հարց չկա, երկուսն էլ էն կարգի իրադարձություններ են, որ կարան ուղիղ կապ ունենան էդ երկրի հետ:

Տրիբուն
26.05.2018, 11:46
Արա էս ինչ նման են իրար :)

Խառնեցի մի պահ որն ա մերը

http://hetq.am/arm/news/89383/

Lion
26.05.2018, 11:54
Վրացական մոդել ու հայկական մոդել :) Բա որ շատերը Վիգեն Սարգսյանին ու Դավիթ Տոնոյանին են խառնում, էդ վոոբշե բոցա...

Գաղթական
26.05.2018, 12:03
Ասեմ ավելին՝ մարդիկ կան Նիկոլին ու Նիթանյահուին են խառնում ))

https://s7.postimg.cc/yifsqwwaz/BFE77_F28-0_BA8-4345-_BD6_B-53_E50_D006_B57.jpg

Գաղթական
26.05.2018, 16:12
Արա էս ինչ նման են իրար :)

Խառնեցի մի պահ որն ա մերը

http://hetq.am/arm/news/89383/

https://s7.postimg.cc/an9a6e5wb/DB521241-88_A1-4657-871_C-038620736709.png

Տրիբուն
31.05.2018, 01:44
Տաշիր ընկերության հայտարարությունը (http://www.lragir.am/index/arm/0/country/view/177533)

Չմոների հայտարարությունը էլի: Էս մեր նախորդ ոչ բարով վարչապետը ու իրա շրջապատը տենց էլ դեբիլ մնացին: Արդեն դաժե Մուկն ա աչքիս ակադեմիկ երևում սրանց ֆոնի վրա:

Բոլոր մեղքերից, իրանք ԲԷՑ-երի կառավարումը վերցնում էին, որ մեղմեին գները մեր համար, շահույթ բան իրանց չէր հետաքրքրում: Տաշիրը փաստորեն էսքան վախտ ա խոշոր բարեգործությամբ ա զբաղվել, խաբար չէինք: Չհաշված, որ սաղ ձևակերպումներն ահավոր անգրագետ են արված, ամոթի աստիճան։ Ասենք, երկրորդ կուսրի ուսանողը ոտի վրա կփչացնի սրանց։

Ախպեր, ձեր գործը պիցան ա, էտքան լավն եք ձրի պիցա բաժանեք :D

Chuk
31.05.2018, 01:47
Արա էս ինչ նման են իրար :)

Խառնեցի մի պահ որն ա մերը

http://hetq.am/arm/news/89383/

Ըսիգ էլ իմ կողմից ))

https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/33612520_10156566800033701_5872334880594984960_n.jpg?_nc_cat=0&oh=fecb33ece40369e5f6a97072a90c6091&oe=5B7B6690

Ծլնգ
31.05.2018, 04:19
Տաշիր ընկերության հայտարարությունը (http://www.lragir.am/index/arm/0/country/view/177533)

Չմոների հայտարարությունը էլի: Էս մեր նախորդ ոչ բարով վարչապետը ու իրա շրջապատը տենց էլ դեբիլ մնացին: Արդեն դաժե Մուկն ա աչքիս ակադեմիկ երևում սրանց ֆոնի վրա:

Բոլոր մեղքերից, իրանք ԲԷՑ-երի կառավարումը վերցնում էին, որ մեղմեին գները մեր համար, շահույթ բան իրանց չէր հետաքրքրում: Տաշիրը փաստորեն էսքան վախտ ա խոշոր բարեգործությամբ ա զբաղվել, խաբար չէինք: Չհաշված, որ սաղ ձևակերպումներն ահավոր անգրագետ են արված, ամոթի աստիճան։ Ասենք, երկրորդ կուսրի ուսանողը ոտի վրա կփչացնի սրանց։

Ախպեր, ձեր գործը պիցան ա, էտքան լավն եք ձրի պիցա բաժանեք :D

ոնց էլ չես ալարել էսքանը գրել ես դրանց անգրագիտության մասին :D

Տրիբուն
31.05.2018, 14:00
ոնց էլ չես ալարել էսքանը գրել ես դրանց անգրագիտության մասին :D

Ով գրելուց ալարելուց խոսա, Ծլնգը պիտի վարունգ պոմիդորից խոսա :P

Ծլնգ
31.05.2018, 14:46
Ով գրելուց ալարելուց խոսա, Ծլնգը պիտի վարունգ պոմիդորից խոսա :P

պամիդոր վարունգներիս չկպնես, իրենք անգրագետ չեն :P

Ծլնգ
31.05.2018, 20:27
տեսենես էս «37 թիվ ա, ինչա՞» չհասկացողները (https://www.aysor.am/am/news/2018/05/31/%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4-%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/1422599) ո՞ր թվում էին, երբ նախկին ռեժիմը քաղբանտարկյալներ էր տարիներով կալանավորված պահում

Տրիբուն
01.06.2018, 01:11

Պրիտոմ, գիտես չէ, որ էս մի քանի սրիկա սադրիչի պատճառով, կարող ա կատաստրոֆա լիներ: Մի քանի հոգու նյարդերը տեղի տար, կռիվ ղալմաղալի մեջ ընկնեին էս տականքների հետ, ու գնա գալիս եմ…

Այսինքն, սրանք ոչ միայն չեն կարա կալանքից ազատվեն, այլ պիտի նենց դատվեն, որ օր ու արև չտենան էս հարյուրամյակում:

Ծլնգ
01.06.2018, 05:18

կա տենց բան, բայց դե սե՛ր ու հանդուրժողականությո՜ւն․․․ նոր Հայաստանում էլ կալանավայրը պիտի լինի առավելապես ուղղիչ հաստատություն, ոչ թե պատժիչ

Ծլնգ
12.06.2018, 14:25
Սրան այստեղ արձագանք եմ, որովհետև ըստ էության հարցի լիարժեք պատասխան չի, բայց համենայն դեպս վերաբերմունքս ասեմ...

Ո՞վ կբացատրի․․․ որքանո՞վ է արդյունավետ աշխատում «Առաջնորդության դպրոց» (http://www.leadershipschool.am/index.php)-ը Հայաստանում:

Նայեցի կայքը... լավ փորփրեցի, բայց նենց էլ չհասկացա, թե իրենք ովքեր են, իրենց շրջանավարտները ովքեր են, արածների մանրամասնությունները որոնք են... առաջնորդություն սովորեցնողի համար այդ կայքից հեչ «առաջնորդության» հոտ չի գալիս։ Մի խոսքով՝ թերահավատ եմ։

Տրիբուն
12.06.2018, 15:16

Մեր մեջ ասած, ես էլ, մի քիչ փորփրեցի, բայց տենց էլ չհասկացա թե իրանք ընդհանրպաես ինչով են զբաղվում։ Իսկ ես եթե մի բանը մի անգամից չեմ հասկանում, սկսում եմ թերահավատորեն վերաբերվել։

Արէա
23.06.2018, 11:56
Եկեք մի քիչ ֆանտազիաներիս զոռ տանք։
Պատկերացնենք, թե Սերժ Սարգսյանը մի օր որոշեր ազատվել շուրջը հավաքված հանցագործներից օլիգարխա-գեներալիտետի գլխավորությամբ, և ռուսական ազդեցությունից Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։
Կկարողանա՞ր դա անել սովորական ազատումներով, ու ձերբակալություններով։ Շրջապատը կներե՞ր նրան նման դավաճանությունը։
Ոչ իհարկե։
Այսինքն եթե հանկարծ, մի օր նման բան որոշեր, դա պիտի աներ լրիվ ուրիշ, անսպասելի, աներևակայելի եղանակով։
Ասենք հեղափոխությամբ։
Հեղափոխականները կմաքրեին դաշտը ռուսա-հանցագործներից, որից հետո ՀՀԿ-ի քաղաքական թևը կվերադառնար արդեն մաքուր դաշտ։
Վերջին վարկածներով, Գահերի խաղում Գիշերի Արքան Սառույցի և հրո երկրի ամենադրական կերպարն ա պարզվելու։
Ի՞նչ ասեցիք :)

Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով (https://www.aysor.am/am/news/2018/06/23/%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1433358)
Հիմա Նիկոլի հայտարարությունը, որ ինքը չի կարող բանակցել Ղարաբաղի անունից, մի քիչ այլ իմաստ ա ստանում ոնց որ։

Գաղթական
23.06.2018, 12:33
Ի՞նչ ասեցիք :)

Լավն էր )))

Ավելի լավ, եթե Սերժն էլ էր իրականում հասկացել, թե բանը բանից անցելա ու էտենց շարունակվել էլ չի կարող:
Ավելի լավ, եթե հասկացել էր, որ ինքն էդքան ուժ չունի ինքնուրույն ամեն ինչ իր տեղը գցելու ու ուզեցել էր ղեկը հանձնել կարգին մարդու:

Բայց քո տեսության մեջ մի մեծ բայց կա՝ թե ինչ ես դու ի նկատի ունենում «ՀՀԿ-ի քաղաքական թևը կվերադառնար մաքուր դաշտ» ասելով:

Նիկոլը գերսկզբունքային մարդա ու հաստատ էսքան վիզ չէր դնի, որ հետո նորից թույլ տար ՀՀԿ-ի իշխանության գալը:
Ժողովուրդն էլ խոտ չի ուտում, որ էսքան բանից հետո ՀՀԿ-ին մեծամասնություն ապահովի արտահերթի ժամանակ:

Անձամբ իմ մոտեցումն էս հարցին սենցա.
Թավշյա պայքարն անհատի դեմ չէր, այլ՝ համակարգի:
ՈՒ թե կա մեկը, որ արդարության վերականգնումից հետո պատրաստ կլինի խաղալ նոր կանոններով՝ թող խաղա:
Մեր մարդկային ռեսուրսն անսահմանափակ չի, որ սաղին գյուլլեն:
Դրա համար էլ ասենք Լֆիկն ու Շմայսը հետ են տվել իրենց գողացածը (ըստ պաշտոնական լուրերի) ու էս պահին ազատության մեջ են:
ՀՀԿ-ն էլ, թե բաշարի էս ամեն ինչից հետո արտահերթի ժամանակ տեղ զբաղացնի Խորհրդարանում, էլի խնդիր չկա, քանի որ, եթե Հայաստանում դեռ մարդիկ լինեն, ով իրենց ձայնը ՀՀԿ-ին ուզենա տալ, նրանց կարծիքն էլա պետք հաշվի առնել:

Ինչ էլ վերաբերումա անձամբ Սերժին, կարծեմ արդեն մի տեղ գրել եմ, որ նա շատ մեծ ինֆոյի ա տիրապետում ու շատ մեծ պոտենցյալ ունի Հայաստանին ծառայելու:
Թող մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը պարզվի ու թե ինքը չի եղել դեպքերի պատասխանատուն, թող փորձի ծառայել պետությանը, բայց ոչ որպես իշխանություն:

Gayl
23.06.2018, 12:44
Գաղթական ինքը ընդունակ չի ծառայել իր ազգին: Ինքը շատ հզոր կարողություններով օժտված մարդ ա, օրինակ կարա ՀՀ ոսկիները կրվի կազինոյում, կարա կրվի զինվորի արյունը, ռազմավարական և մարտավարական առումներով ոչ էական հողեր կրվի: Ինքը կարա մի ողջ ազգի մարտի մեկով շանտաժ անի, ինքը կարա մարտի մեկով նախագահ լինի, կարա 99 թվին լինի անվտանգության նախարար ու 27 ից հետո հրաժարական չտա: Եղբայր ինքը մի ողջ ժողովրդի սարքեց մուրացկան, խոպանչի, հոգեպես կոտրեց բոլորին ու ոպշմ Գաղթական ջան:
Ապեր պիտի պատասխան տան, պիտի պատժվեն, որ էլ ոչ մեկի մտքով չանցնի դառնա հրեշ ու ազգ կառավարի:

Գաղթական
23.06.2018, 12:49
Գաղթական ինքը ընդունակ չի ծառայել իր ազգին: Ինքը շատ հզոր կարողություններով օժտված մարդ ա, օրինակ կարա ՀՀ ոսկիները կրվի կազինոյում, կարա կրվի զինվորի արյունը, ռազմավարական և մարտավարական առումներով ոչ էական հողեր կրվի: Ինքը կարա մի ողջ ազգի մարտի մեկով շանտաժ անի, ինքը կարա մարտի մեկով նախագահ լինի, կարա 99 թվին լինի ամվտամգության նախարար ու 27 ից հետո հրաժարական չտա: Եղբայր ինքը մի ողջ ժողովրդի սարքեց մուրացկան, խոպանչի, հոգեպես կոտրեց բոլորին ու ոպշմ Գաղթական ջան:
Ապեր պիտի պատասխան տան, պիտի պատժվեն, որ էլ ոչ մեկի մտքով չանցնի դառնա հրեշ ու ազգ կառավարի:

Ինքն արդեն բազմիցս ապացուցելա, որ ընդունակ չի կառավարելու:
Դրանում կասկած չկա:

Բայց իմ ասածն էն էր, որ, առաջին հերթին, եթե ապացուցվի, թե ինքը չի պատասխանատուն մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի, ՀՆԱՐԱՎՈՐԱ ուրիշի ձեռքի տակ աշխատելով կարելի լինի իրենից մի օգուտ քամել պետության համար:

Ասում եմ հնարավորա, քանի որ լավատես եմ:
Կարողա՝ էս դեպքում իզուր..

Gayl
23.06.2018, 13:01
Ապեր ինքը մինիմում պատասխանատու է էն մասով, որ եղել է ամվտանգության նախարար ու դա տեղի է ունեցել ու մի մոռացի, որ մինչև հոկտեմբերի 27_ը էլի պաշտոնյաներ ու գեներալներ խփվեցին որակելով ինքնասպանություններ:
Չի կարա իր ա նմանը գա չպատժվի ու որոշի ծառայել ՀՀ ին:

Գաղթական
23.06.2018, 13:11

Իրա որոշելով չի:
Երբ ասում եմ կարողա նրանից մի օգուտ հնարավոր լինի քամել, ի նկատի չեմ ունդնում, թե նրան բերեն պաշտոն տան կամ ուղարկեն Արցախի համար բանակցելու, այլ՝ նստացնեն մի սենյակում ու սովորական աշխատավարձով օգտագործեն:
Կրկնվեմ՝ դատ ու դատաստանից հետո:

Ախպեր հիմա էլ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե Սերժին եմ պաշտպանում:
Իմ համար կարևորը ՀՀ շահնա ու ջհանդամ, թե դրա համար ամենավերջին բտ-ի ռեսուրսն էլ պետք չի լինի օգտագործել:

Տրիբուն
23.06.2018, 14:21
Իմ համար կարևորը ՀՀ շահնա ու ջհանդամ, թե դրա համար ամենավերջին բտ-ի ռեսուրսն էլ պետք չի լինի օգտագործել:
ԲՏ-ների ռեսուրսն օգտագործելով սարքվում ա ԲՏ երկիր: Հայաստանի շահը պահանջում ա, որ ԲՏ-ները մեկուսացվեն:

Գաղթական
23.06.2018, 14:24
ԲՏ-ների ռեսուրսն օգտագործելով սարքվում ա ԲՏ երկիր: Հայաստանի շահը պահանջում ա, որ ԲՏ-ները մեկուսացվեն:

Ճիշտ բան չես ասում հորոխպեր:
Հենա ԱԱԾ-ն ընկած համ էլ բտ-ների ռեսուրսնա հավաքում, որ բյուջե լցվի:

Մեկուսացման պահով էլ՝ ես էլ նշեցի առանձին սենյակ գցելու մասին:

Տրիբուն
23.06.2018, 14:46
Ճիշտ բան չես ասում հորոխպեր:
Հենա ԱԱԾ-ն ընկած համ էլ բտ-ների ռեսուրսնա հավաքում, որ բյուջե լցվի:

Մեկուսացման պահով էլ՝ ես էլ նշեցի առանձին սենյակ գցելու մասին:

Դու ամեն ինչ շատ յուրովի ես ըմբռնում, ընկեր:

Գաղթական
23.06.2018, 15:14
Դու ամեն ինչ շատ յուրովի ես ըմբռնում, ընկեր:

Ստանդարտից դուրս )))

Տրիբուն
23.06.2018, 15:17
Ստանդարտից դուրս )))

ՉԷ, ես կասեի քաոտիկ ․․․ կամ անգլերեն լավ բառ կա sporadic

Գաղթական
23.06.2018, 15:31
ՉԷ, ես կասեի քաոտիկ ․․․ կամ անգլերեն լավ բառ կա sporadic

Պահոո...
Մի երկու օրինակ կբերե՞ս, թե ինչից ես էդ եզրակացությանը հանգել:

Gayl
23.06.2018, 15:38
ԲՏ-ների ռեսուրսն օգտագործելով սարքվում ա ԲՏ երկիր: Հայաստանի շահը պահանջում ա, որ ԲՏ-ները մեկուսացվեն:

Հաստատ: Թե սփյուռքում և թե Հայաստանում լիքը հզոր կադրեր ունենք ու սրամց կարիքն ընդհանրապես չունենք:

Տրիբուն
23.06.2018, 16:20
Պահոո...

:D Հոպար, մի նեղվի, զրուց ենք անում էլի։

Պահոո...
Մի երկու օրինակ կբերե՞ս, թե ինչից ես էդ եզրակացությանը հանգել:

Կարամ քսաներկու օրինակ բերեմ, բայց կոնկրետանանք վերջին իրադարձությունների վրա․

Լավն էր )))

Մեր մարդկային ռեսուրսն անսահմանափակ չի, որ սաղին գյուլլեն:

Ինչ էլ վերաբերումա անձամբ Սերժին, կարծեմ արդեն մի տեղ գրել եմ, որ նա շատ մեծ ինֆոյի ա տիրապետում ու շատ մեծ պոտենցյալ ունի Հայաստանին ծառայելու:

Բայց իմ ասածն էն էր, որ, առաջին հերթին, եթե ապացուցվի, թե ինքը չի պատասխանատուն մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի, ՀՆԱՐԱՎՈՐԱ ուրիշի ձեռքի տակ աշխատելով կարելի լինի իրենից մի օգուտ քամել պետության համար:

Հենա ԱԱԾ-ն ընկած համ էլ բտ-ների ռեսուրսնա հավաքում, որ բյուջե լցվի:

Մեկուսացման պահով էլ՝ ես էլ նշեցի առանձին սենյակ գցելու մասին:

Խոսքը գնում ա ՀՀԿ-ական ռեսուրսի հնարավոր օգտագործման մասին։ Սկզբից ռեսուրս ասելով, բոլորս, Գաղթականն էլ հետներս, հասկանում ենք մարդկային ռեսուրսը, ասենք Սերժի տեսքով, որը ինֆորմացիայի տիրապետում, ու ասենք կարա աշխատի, չնայած ԲՏ ա։

Հետո մենք ասում ենք, չէ, ԲՏ ռեսուրս օգտագործել պետք չի, էտ լավ բանի չի բերի։

Ու ստեղ պարզվում ա, որ ռեսուրս ասելով մեր Գաղթական ախպերը հասկանում էր Լֆիկի փողերը, ոչ թե Սերժի մտավոր ունակությունները։

Ու ստեղ մենք սաղս քարկապ ենք ընկնում, քանի որ պարզվում ա սաղ քննարկումն անիմաստ էր։

Էս էլ հենց կչվում ա քաոտիկ քննարկում, երբ միտքը սկսվում ա մի բանից, շարունակվում ա երկրորդով, ավարտվում ա երրորդով, ու պարզվում ա, որ ենթադրում էինք չորրորդը։ Պրիտոմ էտ ընթացքում լիքը բառեր ենք օգտագործում, նենք որ դաժե Ծլնգը կնախանձեր։

Գաղթական
23.06.2018, 17:10
:D Հոպար, մի նեղվի, զրուց ենք անում էլի։

Անսպասելի էր ուղղակի, չնեղվեցի:

Խոսքը գնում ա ՀՀԿ-ական ռեսուրսի հնարավոր օգտագործման մասին։ Սկզբից ռեսուրս ասելով, բոլորս, Գաղթականն էլ հետներս, հասկանում ենք մարդկային ռեսուրսը, ասենք Սերժի տեսքով, որը ինֆորմացիայի տիրապետում, ու ասենք կարա աշխատի, չնայած ԲՏ ա։

Հետո մենք ասում ենք, չէ, ԲՏ ռեսուրս օգտագործել պետք չի, էտ լավ բանի չի բերի։

Ու ստեղ պարզվում ա, որ ռեսուրս ասելով մեր Գաղթական ախպերը հասկանում էր Լֆիկի փողերը, ոչ թե Սերժի մտավոր ունակությունները։

Ճիշտ ես, սկզբից խոսքը գնում էր մարդկային ռեսուրսի մասին ու հենց էդպես էլ ասվել էր՝ «մեր մարդկային ռեսուրսն անսահմանափակ չի, որ սաղին գյուլլեն»:

Հետո խոսքը գնաց անձամբ Սերժի մասին ու ռեսուրս բառն իմ կողմից օգտագործվեց բոլորովին այլ իմաստով.

Իմ համար կարևորը ՀՀ շահնա ու ջհանդամ, թե դրա համար ամենավերջին բտ-ի ռեսուրսն էլ պետք չի լինի օգտագործել:

«բտ-ի ռեսուրս»..
էստեղ խոսքն արդեն ոչ թե ընդհանրապես մարդկային ռեսուրսի մասինա, այլ կոնկրետ մարդու ռեսուրսների, որոնք, ելնելով ասվածի ենթատեքստից, կարող են լինել նյութական կամ ինֆորմատիվ:

ՈՒ սրան քո պատասխանն է.

ԲՏ-ների ռեսուրսն օգտագործելով սարքվում ա ԲՏ երկիր: Հայաստանի շահը պահանջում ա, որ ԲՏ-ները մեկուսացվեն:

Այսինքն՝ դու ինքդ էլ խոսում ես ոչ թե բտ-ներին օգտագործելու մասին, այլ՝ «բտ-ների ռեսուրսների»:
Եթե, քո ասելով, դու ի նկատի ունենայիր մարդկային ռեսուրս ֆակտորը, ապա կասեյիր «բտ-ներին օգտագործելով», ոչ թե՝ «բտ-ների ռեսուրսն օգտագործելով:

Ես էլ, քեզ պատասխանելիս, արդեն անդրադառնում եմ «ռեսուրս» բառի մեջ ներդրած իմաստիս մյուս մասին՝ նյութականին:

ՈՒ կարծում եմ, էստեղ բավական դժվար էր այլ իմաստ տեսնելը, ինչպես դու ես փորձում:
Չեմ բացառում, կարար և երկուստեք թյուրըմբռնում լինել, բայց գալ ու մարդուն ասել «քաոտիկ ըմբռնում ունես», էն էլ էն դեպքում, երբ, ինչպես տեսնում ենք, դու էիր սխալ ուղով գնացել, երըի մի քիչ սիրուն չի:

Պրիտոմ էտ ընթացքում լիքը բառեր ենք օգտագործում, նենք որ դաժե Ծլնգը կնախանձեր։

Մի առիթով դժգոհել էիր Ծլնգի կողմից օգտագործվող տերմինալոգիայի բազմազանությունից:
Էստեղ է՞լ դա ի նկատի ունես, թե՞ ընդհանրապես բառերի առատությամբ ես զարմանում էդ կարճ գրառումներում:

Կարամ քսաներկու օրինակ բերեմ,

Այլ օրինակներ в студию խնդրեմ:

Արէա
23.06.2018, 17:27
Բայց քո տեսության մեջ մի մեծ բայց կա՝ թե ինչ ես դու ի նկատի ունենում «ՀՀԿ-ի քաղաքական թևը կվերադառնար մաքուր դաշտ» ասելով:

Նիկոլը գերսկզբունքային մարդա ու հաստատ էսքան վիզ չէր դնի, որ հետո նորից թույլ տար ՀՀԿ-ի իշխանության գալը:
Ժողովուրդն էլ խոտ չի ուտում, որ էսքան բանից հետո ՀՀԿ-ին մեծամասնություն ապահովի արտահերթի ժամանակ:

Վահրամ Բաղդասարյան
Էդուարդ Շարմազանով
Արփինե Հովհաննիսյան
Արմեն Աշոտյան
Սամվել Ֆարմանյան
Կարեն Ավագյան
Մարգարիտ Եսայան
Գևորգ Կոստանյան
Արման Սաղաթելյան
Եթե սրանցից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվի, ու մասնակցեն խորհրդարանական ընտրություններին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ապա այս ընտրոթյուններին կհաղթահարեն անցողիկ շեմն ու կանցնեն ազգային ժողով։ Հետագա 5 տարիների ընթացքում հեղափոխական ալիքը կմարի, սրանք էլ իրար հերթ չտալով բոցաշունչ ընդդիմադիր ելույթներ կունենան, ու հաջորդ ընտրություններին, եթե ամեն ինչ արդար լինի, չի բացառվում մի 30% ձայն հավաքեն։
Ու առանց Նիկոլի սկզբունքայնությունը վտանգելու, կվերադառնան իշխանության, կամ զգալի ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական կյանքում։

Տրիբուն
23.06.2018, 17:30
Այլ օրինակներ в студию խնդրեմ:

Whatever

Տրիբուն
23.06.2018, 17:43
Վահրամ Բաղդասարյան
Էդուարդ Շարմազանով
Արփինե Հովհաննիսյան
Արմեն Աշոտյան
Սամվել Ֆարմանյան
Կարեն Ավագյան
Մարգարիտ Եսայան
Գևորգ Կոստանյան
Արման Սաղաթելյան
Եթե սրանցից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվի, ու մասնակցեն խորհրդարանական ընտրություններին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ապա այս ընտրոթյուններին կհաղթահարեն անցողիկ շեմն ու կանցնեն ազգային ժողով։ Հետագա 5 տարիների ընթացքում հեղափոխական ալիքը կմարի, սրանք էլ իրար հերթ չտալով բոցաշունչ ընդդիմադիր ելույթներ կունենան, ու հաջորդ ընտրություններին, եթե ամեն ինչ արդար լինի, չի բացառվում մի 30% ձայն հավաքեն։
Ու առանց Նիկոլի սկզբունքայնությունը վտանգելու, կվերադառնան իշխանության, կամ զգալի ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական կյանքում։

Ընկեր, ցանկացած արդար ընտրության պարագայում բացառվում ա որ ՀՀԿ-ն էլ երբևէ 30% ձայն հավաքի։ Ինչքան ուզում ա ընդդիմադիր ելույթները բոցաշունչ լինեն, իսկ ցուցակն էլ Նելսոն Մանդելան գլխավորի։ Էտ կնշանակի, որ ՀՀ-ում էլ կուսակցություն ու մարդ չի մնացել։

Մարդիկ էս քաղաքական թևից ավելի շատ են զզվում, քանի որ եթե բիզնես թևի վարքին գոնե օբյեկտիվ արդարացում կա (դե հիմի տղեքը փող էին աշխատում) քաղաքական թևին ոչ մի արդարացում չկա, քանի որ իրանք են կատարել սիրուն ֆոնի ու ամեն ինչը բացատրողի ֆունկցիան։ Ասենք, որ մի նորմալ մարդը լուրջ կընդունի Սերժի կամ Շարմազանովի կամ Կարեն Ավագյանի լացակումաց ձայնով ելույթը Ստծո, Հայրենիքի, Նժդեհի, Արցախի ու բանակի մասին։

ՀՀԿ-ն որպես կուսակցություն վերենալույա, կամ գոնե էս դեմքեը չեն լինելու։ Սրանք ինչ ասեն, դեմքներին տուշոնկա են ուտելու։ ՀՀԿ-ում մի գրամ խելք ունենային, իրանք իրանց ձեռով կցրվեին։ Բայց չէ, իրանք էնքան դեբիլ են, որ ուզում են մինչև վերջին կաթիլը նվաստացվեն ու նոր վերանան, ու էտ ընթացքում իրանց հատուկ պաթոսով բառաչեն հայրենի-ի-ի-իք, Նժդե-ե-ե-ե-ե, բե-ե-ե-ե-ե․․․․

Արէա
23.06.2018, 17:54
Տեսնենք։
Ես չեմ պատկերացնում, թե Սերժը ինչի պիտի տենց հեշտ հրաժարական տար, եթե գիտեր, որ իշխանությունը կորցնելու հաջորդ օրը բոլորը դատվելու են։
Քոչարյանը պարզ ասեց. ես հրաժարական չէի տա։ Այսինքն հրաժարական չտալուն այլընտրանք լավ էլ կար։ Առանձնապես արտաքին ճնշում չկար։ Ժողովրդին ցրելու փորձն էլ ունեն։ Ինչի գնաց ինքնասպանության։ Չէր անի տենց բան իմ կարծիքով։
Վերսիաներ եմ մտմտում։

Իսկ ՀՀԿ-ի էս անդամները չեն վերանալու քաղաքական դաշտից։
Ու դեռ կարևոր դերակատարումներ են ունենալու։ Չեմ բացառում անգամ Նիկոլի կառավարությունում։
Քիչ մարդ կա Հայստանում, որ սրանց, որևէ թեմայի շուրջ բանավեճում կհաղթի։
Խելացի են, չեն կորի։

Տրիբուն
23.06.2018, 18:36

Ինքնասպանություն կլիներ ժողովրդին ցրելը: Հիմա գոնե կենդանի ա ու անձեռնմխելի: Իսկ ՀՀԿ-ն վերանալույա, քանի որ ինչքան գնա էնքան քաք ա դուրս գալու տակներից:

Իսկ ՀՀԿ-ական նախիրին Նիկոլը մենակ բանավեճով հաղթեց, բա, որ մենակ չլիներ: :))))

Իրանք խելոք էին երևում քանի որ մենակ իրանք էին երևում: Հենց այլընրանքը մեջտեղ եկավ, էտ խելոքության չափն էլ երևաց:

Chuk
23.06.2018, 19:08
Խառատյան Արսենը, ով արդեն Նիկոլի խորհրդականն ա կարծեմ արտաքին հարաբերությունների հարցերով, արդեն թեմա ա գցում, որ գուցե Սերժը Արցախի հարցում հատուկ բանագնաց լինի ։ճ

Արէա
23.06.2018, 19:25
Խառատյան Արսենը, ով արդեն Նիկոլի խորհրդականն ա կարծեմ արտաքին հարաբերությունների հարցերով, արդեն թեմա ա գցում, որ գուցե Սերժը Արցախի հարցում հատուկ բանագնաց լինի ։ճ

Առաջին գրառումս հենց դրա շուրջ էր կառուցված :)

Chuk
23.06.2018, 19:27
Առաջին գրառումս հենց դրա շուրջ էր կառուցված :)

Վերջին գրառումներն էի մենակ կարդացել, կներեք ))

Chuk
23.06.2018, 19:37
Կարդացի քննարկումը։ Կարող եք ինձ ազգի դավաճան հանել, բայց ես դեռ միմչ հեղափոխությունն էլ տարբեր տեղեր տարբեր առիթներով, քննարկումների ընթացքում ասել եմ (ակումբում կան մարդիկ, ովքեր են կարող են հաստատել), որ կարող ա գա պահ, երբ Սերժ Սարգսյանին պատմական հեռավորությունից այլ կերպ գնահատենք։ Ու դա բացարձակ կապ չի ունենա «ժողովրդի կարճ հիշողություն» կոչված երևույթի հետ։ Ու դա բոլորովին չի նշանակի, որ իրա լիքը բացասականը մոռացվելու ա։

Chuk
23.06.2018, 19:38
Իսկ որ էսօր Հանրապետականում շատ ուժեղ քաղաքական թիմ կա հավաքված, որը եթե հնարավոր լինի զտել հանցագործ միջավայրից ու օգտագործել, հրաշալի կլինի, էդ իմ համար փաստ ա։ Ու խոսքս միայն առաջին դեմքերին չի վերաբերում։

Տրիբուն
23.06.2018, 19:51

Ուժեղ քաղաքական թիմ, որը հանցագործ միջավայրում ա, ու պետք ա զտվի։ Ապեր, էս թազա մտք փայլատակում էր, սրա դեմ խաղ չկա։

Տրիբուն
23.06.2018, 19:52
Խառատյան Արսենը, ով արդեն Նիկոլի խորհրդականն ա կարծեմ արտաքին հարաբերությունների հարցերով, արդեն թեմա ա գցում, որ գուցե Սերժը Արցախի հարցում հատուկ բանագնաց լինի ։ճ

Խառատյան Արսենը գլուխը պատովն ա տվել։ Ինչի վրա ուզում ես գռազ կգամ, որ նման բան հնարավոր չի։

Տրիբուն
23.06.2018, 19:55
Չուկ, ՀՀԿ ողջ կազմը բժանվում ա երկու մասի․ անասուններ, որոնք չեն կարողանում շարահյուսորեն ճիշտ նախադասություններ կազմել, և անասուններ, որենք կարողանում են շարահյուսորեն ճիշտ նախադասություններ կազմել։ Էս վերջիններին դու անվանում ես քաղաքական թիմ։

Chuk
23.06.2018, 19:58

:love

Վիշապ
23.06.2018, 20:09
Խառատյան Արսենը կարող ա կուտ ա տվել, կամ պահի տալ էոմցիոնալ բան ա ասել, կամ տեսական հնարավորություն ա արտահայտել, ասենք մարդ ես, մեկ էլ տեսանք պարզվեց, որ Սերժն էլ ա ռեժիմի զոհ եղել՝ իր ցանկություններին հակառակ բաներ ա արել, որ ընտանիքը մանվելները չվերացնեն ։Ճ Կամ, ասենք քամի ա արել։
Ինչ-որայա, իմ կարծիքով Հանրապետականը ուժեղ թիմ ա մենակ էնքանով, քանի դեռ իրենց ուժեղ թիմ ասողներ կան։ Տենց խոսքի Մանվելն էլ ազգի հերոս ա էնքանով, քանի դեռ իրեն ազգի հերոս ասողներ կան։ Էդ ոնց որ բարոյական սկզբունքների հետ կոնֆլիկտներ ունեցող կարմիր դիպլոմով մասնագետին (կապ չունի թե ինչ) ասես ուժեղ մասնագետ։ Ասենք՝ գող ա, բայց ուժեղ էկոնոմիստ ա, ինչի չէ որ ։Ճ

Վիշապ
23.06.2018, 20:16
Ուզում եմ, որ դուք իմանաք՝ ՀՀԿ-ն ուժեղ կուսակցություն ա։ Այ սենց անալոգիայով Մանվելը դառավ հերոս՝

https://www.youtube.com/watch?v=tTsliP5836w

Gayl
24.07.2018, 19:33
Սիրելի՛ երիտասարդ

Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով,
Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և
Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։

Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։

Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը։

Ժիրայր Սեֆիլյան
(Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության համակարգող)

Վարուժան Ավետիսյան
(Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ)

https://docs.google.com/forms/d/1pcoD6TW_0tEYxFs8XKs-KCD-InGz7bYiu_S1N1527Ok/edit

Lion
24.07.2018, 19:35
Հենց երկրորդ բառն արդեն... մի տեսակ դուրս չեկավ: Ինչի՞ երիտասարդ:

Gayl
24.07.2018, 19:37
Լուրջ ա էս ամեն ինչը?
Ինչ Հայկ Նահապետ? Ինչ են խոսում?

Lion
24.07.2018, 20:07
Քաղաքական պայքարի են անցնում, բայց չեն ձգի, իրենք սովոր չեն դրան...

Տրիբուն
24.07.2018, 21:22
Լուրջ ա էս ամեն ինչը?
Ինչ Հայկ Նահապետ? Ինչ են խոսում?

Հայկ նահապետը ինչ-որ առաքելություն ա պատգամել, որ Ժիրոն ա լսել մենակ։ Կարելի խոստանալ անդամագրվել, եթե մանրամասնի, թե կոնկրետ ինչ պատգամ ա։

Վիշապ
25.07.2018, 04:45
Հայկ նահապետը ինչ-որ առաքելություն ա պատգամել, որ Ժիրոն ա լսել մենակ։ Կարելի խոստանալ անդամագրվել, եթե մանրամասնի, թե կոնկրետ ինչ պատգամ ա։

Հայկ Նահապետը բլոգ (https://haiknahapet.blogspot.com) ունի, ու էնտեղ մանրամասնորեն կարելի է ծանոթանալ իր պատգամին: :P

Chuk
25.07.2018, 04:56
ՖԲ-ում գրեցի, բայց ստեղ էլ դնեմ, չնայած ստեղի կարդացողներին ավելի հասուն տեքստեր են պետք :ճ

«Սարդարապատ»
«Նախախորհրդարան»
«Հիմնադիր խորհրդարան»

սա, թերևս, հակիրճ ցուցակն ա քաղաքականապես ակտիվ անհատների ստեղծած քաղաքական միավորների:

Էսօր, երբ էս մարդիկ գնում են կուսակցություն ստեղծելու, գնում են որպես «հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ: Իսկ լրահոսում գերիշխում ա «Սասնա Ծռեր»-ը: Այսինքն էն ամբողջը, ինչ որպես քաղաքական միավորում ա արվել կամ չի արվել, ըստ էության ստորադասվում ա ՊՊԾ գունդը գրաված խմբին, ուժային խմբին, ուժային միավորմանը:

Թող ստեղծեն կուսակցություն: Ես դեմ չեմ: Բայց կուսակցությունը պետք է լինի կոնկրետ գաղափարախոսության, գաղափարական հենքի վրա: Ոչ թե փիառվի մի խումբ մարդկանց ուժային գործողություններով:

Էսօր մենք ունենք նոր իրողություններ, որտեղ էդ ուժային մեթոդները ի սկզբանե պետք է բացառվեն: Քաղաքական դաշտը պետք է գործի բացառապես գաղափարական դաշտում, պետք է լինի մտքի բանավեճ:

Ես դիտավորյալ այս ստատուսումս տվյալ խմբավորման ուժային գործողությունների իրավաչափությունը չեմ քննում: Դա էս պարագայում էական չի:

Lion
25.07.2018, 09:48
ՖԲ-ում լայքեցի, ստեղ էլ ավելացնեմ՝ ուժային գործողությունը քաղաքականության մեջ բացառիկ մի բան է՝ արտակարգ, հազվադեպ իրավիճակներում այն էլ պայմանականորեն ընդունելի: Հիմա, եթե մենք Սասնա ծռերի գործողությունները, այն էլ պայմանականորեն, այն իրավիճակում ընդունելի համարենք, ապա նոր Հայաստանում դրանք ուղղակի սկզբունքորեն տեղ չունեն և անընդունելի են, քանի որ ուղղված կլինեն հենց ժողովրդի ու նրա իշխանության դեմ: Այսինքն, եթե սա հանում ենք, տակն էլ ոչինչ չի մնում, իսկ որպես հետևանք՝ իրենք ուղղակի առանց որևէ գաղափարի կամ ծրագրի են մնում...

Mephistopheles
27.07.2018, 06:45
ՖԲ-ում գրեցի, բայց ստեղ էլ դնեմ, չնայած ստեղի կարդացողներին ավելի հասուն տեքստեր են պետք :ճ

կարծեմ էդ նոր կուսակցության անունը ԱՍԱԼԱ ա....

Ruby Rue
29.07.2018, 23:04
Քիչ առաջ ավարտվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը: Մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:

Նրա օգտին կողմ է քվերակել 8 կուսակցական: ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Նրանց համար քվեարկության երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:

Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրվել էին պատգամավոր Ալեն Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:
http://armtimes.com/hy/article/142301

Էստեղ կարող էի դնել ջղայնազարմացատխրախառն սմայլիկ։ Կարգին Հայկո՞ն։ Լավ էլի...

Վիշապ
30.07.2018, 00:38
Էստեղ կարող էի դնել ջղայնազարմացատխրախառն սմայլիկ։ Կարգին Հայկո՞ն։ Լավ էլի...

Ինչի չէ՞, որ:

ivy
30.07.2018, 00:43
Հայկոն վեց տարի է՝ Հայաստանում հասարակական-քաղաքական հարցերի լուծման ակտիվ մասնակից է, ու ընդհանուր՝ շատ սրտացավ, կամեցող ու լուսավոր մարդ։
Ես միայն ուրախ եմ, որ իր թեկնածությունն է առաջադրվել։

Սա էլ հիշողությունը թարմացնելու համար․

https://www.youtube.com/watch?v=ZPY866HQwIM

StrangeLittleGirl
30.07.2018, 00:52
Էստեղ կարող էի դնել ջղայնազարմացատխրախառն սմայլիկ։ Կարգին Հայկո՞ն։ Լավ էլի...

Իսկականից որ :(
Ախր ինչու՞ Զառան չէ, ինչու՞։ Իրանից լավ ոչ ոք չի պատկերացնում Երևանի խնդիրները։ Իրանից լավ ոչ ոք էսքան տարի չի պայքարել, որ քաղաքը հարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց, ու քաղաքի՝ հաշմանդամություն ունեցողներին հարմար չլինելը շարունակում ա մնալ Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը։ Ու ի վերջո, վերջապես հնարավորություն կին քաղաքապետ ունենալու։

Հայկոն մենակ կողքից դամ պահող ա, որևէ տեսակի լուրջ գործունեությամբ չի զբաղվել։ Ու վաբշե, ոնց որ ընկերս ա ասում, տեսնես ինչի՞ց ա, որ դերասանները դերասանությունից բացի ուզում են անպայման ուրիշ գործերով էլ զբաղվել։

ivy
30.07.2018, 00:56

Որպես սոց․ հարցերի փոխնախարար՝ Բաթոյանն ունի բոլոր հնարավորությունները՝ էլ ավելի մեծ թափով պայքարելու սոցիալական առաջադեմ խնդիրների լուծման համար, ինչն է խնդիրը։

StrangeLittleGirl
30.07.2018, 01:00
Որպես սոց․ հարցերի փոխնախարար՝ Բաթոյանն ունի բոլոր հնարավորությունները՝ էլ ավելի մեծ թափով պայքարելու սոցիալական առաջադեմ խնդիրների լուծման համար, ինչն է խնդիրը։
Խնդիրն էն ա, որ Զառան ավագանիում ա էղել, հետևաբար քաղաքի հարցերում շատ ավելի մեծ փորձ ու պատկերացումներ ունի։ ՔՊ-ից ուղղակի իրանից հարմար թեկնածու չկար։ Խնդիրն էն ա, որ ինքն ամեն դեպքում քաղաքապետի պաշտոնը նախընտրում էր փոխնախարարի պաշտոնից (թե չէ ինչու՞ էր ինքնաառաջադրվել)։ Խնդիրն էն ա, որ նոր իշխանությունները մեկ ա, կանանց ղեկավար պաշտոններ չեն վստահում ու էսքան քննադատությունից հետո էլ շարունակում են նույնն անել՝ քաղաքականության մեջ շատ փոքր փորձ ունեցող ու հիմնականում իրա անվան հաշվին կամերաների առաջ հայտնվող դերասանին նախընտրելով մինչև ուղնուծուծը Երևանի խնդիրների մեջ խրված թեկնածուից։

ivy
30.07.2018, 01:04

Էս մեկը հաստատ չի համապատասխանում իրականությանը․ լավ էլ վստահում են, հիմա հատ-հատ թվարկե՞նք կառավարության ղեկավար պաշտոններում կանանց անունները։
Ինչ վերաբերվում է ավագանուն, ապա Ալեն Սիմոնյանն էլ էր ավագանուց, մենակ էդ փաստը իրեն Մարությանից ավելի լավ թեկնածու հաստատ չի դարձնում։

StrangeLittleGirl
30.07.2018, 01:11

Կառավարությունում ընդամենը երկու կին կա, էն էլ «ամենականացի» նախարարներն են։ Մնացած բոլոր կանայք փոխնախարարներ են, այսինքն՝ հիմնական գործեր իրանց չեմ վստահվում։

Ու հա, Ալեն Սիմոնյանն էլ ա Հայկոյից լավ թեկնածու։ Բայց Զառան, էլի եմ ասում, ոչ միայն ավագանու անդամ ա, այլև տարիներ շարունակ քաղաքապետարանի հետ կռիվ տված ու Երևանը հինգ մատի պես ճանաչող մեկն ա։ Ասենք էս դեպքում հեչ չի անցնում էն փաստարկը, թե կվալիֆիկացված կանայք չկան, դրա համար տղամարդկանց ենք ընտրում։ Մարդն անգամ ինքնաառաջադրվել ա։ Դե էլ չասեմ, որ հսկայական ստորագրահավաք ա էղել իրա թեկնածությունը սատարող (մնացած թեկնածուների համար նման բան չի էղել)։

Շինարար
30.07.2018, 01:56
Հայկոն վեց տարի է՝ Հայաստանում հասարակական-քաղաքական հարցերի լուծման ակտիվ մասնակից է, ու ընդհանուր՝ շատ սրտացավ, կամեցող ու լուսավոր մարդ։
Ես միայն ուրախ եմ, որ իր թեկնածությունն է առաջադրվել։

Սա էլ հիշողությունը թարմացնելու համար․

https://www.youtube.com/watch?v=ZPY866HQwIM
Ես ուրախ չեմ որովհետև Հայկոն շատ լավ դերասան ա ու ափսոս որ էդ տաղանդը նման գործում ա վատնելու։

Շինարար
30.07.2018, 01:58
Կառավարությունում ընդամենը երկու կին կա, էն էլ «ամենականացի» նախարարներն են։ Մնացած բոլոր կանայք փոխնախարարներ են, այսինքն՝ հիմնական գործեր իրանց չեմ վստահվում։

Ու հա, Ալեն Սիմոնյանն էլ ա Հայկոյից լավ թեկնածու։ Բայց Զառան, էլի եմ ասում, ոչ միայն ավագանու անդամ ա, այլև տարիներ շարունակ քաղաքապետարանի հետ կռիվ տված ու Երևանը հինգ մատի պես ճանաչող մեկն ա։ Ասենք էս դեպքում հեչ չի անցնում էն փաստարկը, թե կվալիֆիկացված կանայք չկան, դրա համար տղամարդկանց ենք ընտրում։ Մարդն անգամ ինքնաառաջադրվել ա։ Դե էլ չասեմ, որ հսկայական ստորագրահավաք ա էղել իրա թեկնածությունը սատարող (մնացած թեկնածուների համար նման բան չի էղել)։

Կարծեմ տենց հարցերը ներկուսակցական են։ Իսկ թե ով կդառնա արդեն ընտրությունների արդյունքում կորոշվի։ Այլ կուսակցություններ այլ թեկնածու կառաջադրեն

Հայկօ
30.07.2018, 02:53
Իսկականից որ :(
Ախր ինչու՞ Զառան չէ, ինչու՞։ Իրանից լավ ոչ ոք չի պատկերացնում Երևանի խնդիրները։ Իրանից լավ ոչ ոք էսքան տարի չի պայքարել, որ քաղաքը հարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց, ու քաղաքի՝ հաշմանդամություն ունեցողներին հարմար չլինելը շարունակում ա մնալ Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը։ Ու ի վերջո, վերջապես հնարավորություն կին քաղաքապետ ունենալու։

Հայկոն մենակ կողքից դամ պահող ա, որևէ տեսակի լուրջ գործունեությամբ չի զբաղվել։ Ու վաբշե, ոնց որ ընկերս ա ասում, տեսնես ինչի՞ց ա, որ դերասանները դերասանությունից բացի ուզում են անպայման ուրիշ գործերով էլ զբաղվել։

Էսքանը հլը որ ինձ բացարձակ չի համոզում, Բյուր: Ուրիշ բան ասա: Հաշմանդամների տեղաշարժվելու ու առհասարակ՝ հարմար ապրելու խնդիրը հա, կա ու փոքր չի, բայց չեմ կարծում, որ առաջնահերթներից ա: Հազար ու մի ուրիշ հարց կա էս քաղաքում: Զառան, իմ կարծիքով, չափազանց շատ ա կենտրոնացած հենց էդ խնդրի վրա, ու հաճախ ինքն իրեն լոբբի անելիս հենց էդ երկու բանն ա շեշտում՝ հաշմանդամներ, ու «ես կին եմ»: Զգայուն թեմաներ են, գիտեմ, հաճախ լավ աշխատում էլ են: Կին քաղաքապետ ունենալն ինձ համար զրո նշանակություն ունի, էլի, լրիվ նենց, ոնց, ասենք, եզդի քաղաքապետ ունենալը, կամ գեյ կամ մուսուլման կամ պատերազմի հերոս:

Այ որ ասես՝ Զառան ավելի փորձված ա քաղաքի կառավարման հարցերում, Հայկ Մարությանը հա, լավն ա, բայց կառավարելը ամեն մարդու բան չի, ապացույց կամ փորձ ա պետք, կարելի ա խորանալ: Բայց դե փորձն էլ լրիվ ուրիշ հարց ա, էս վերջերս էդ թեմայով ստեղ ահագին հետաքրքիր քննարկում գնաց, ու ամեն ինչ էդքան միանշանակ չի:

Ruby Rue
30.07.2018, 03:39
Փորձեմ հիմնավորել դժգոհությունս։ :)
Նախ` ներկա կառավարության մոտ էնպիսի տենդենց կա, որ պաշտոնների են նշանակում կամ առաջադրում ոչ թե ամենակոմպետենտ անձանց, այլ էն մարդկանց ովքեր իրենց կողքին էին, այլ կերպ ասած` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Իհարկե, կարելի ա ասել, որ փորձի պակասը խնդիր չէ, բնականաբար` ոչ ոք քաղաքապետի փորձով չի ծնվում, բայց տվյալ ոլորտի հետ առնչություն ունենալը կարևոր նախապայման ա։ Հա՛, Հայկը ակտիվիստ ա եղել, մասնակցել ցույցերի ու բողոքի ակցիաների, բայց հազարավոր մարդիկ են էդ ակցիաներին եղել, ուղղակի իր հանրահայտության շնորհիվ էդ մասնակցությունն ավելի ա աչքի ընկել։
Ուղղակի ակտիվիստ լինելը բավարար չի քաղաքապետի պաշտոնի համար որակավորված լինելու։ Ի՞նչ հասարակական ու կառավարման փորձ ունի Հայկը, ի՞նչ կրթության մակարդակ ունի, ինչքանո՞վ ա տեղյակ մարդու իրավունքների ոլորտից։ Ինձ էլ բացարձակ չի հուզում քաղաքապետի սեռը, կողմնորոշումը, ազգությունը, այլ հուզում ա, որ կրթված ու կոմպետենտ անձ լինի, ինչպիսին ես կարգին Հայկոյին չեմ համարում։ Ամեն դեպքում, էս պաշտոնները խաղալիք ու դեր չեն, այլ մեծ պատասխանատվություն են։
Ի դեպ, մարդու իրավունքների մասին խոսելիս, ես չեմ կարող չհիշեմ, որ Կարգին հաղորդումն էն հաղորդումն էր, որի հումորներն ու «հումորները» խորացրել են հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց, նույնասեռականների և հասարակության զանազան խմբերի նկատմամբ ստիգման։ Ու վերջապես, ես չեմ ուզում անորակ սերիալներ նկարող անձին տեսնել Երևանի քաղաքապետ, որովհետև հեղափոխությունից հետո ես հույս ունեի, որ Հայաստանում կրթությանը ու մարդու իրավունքներին ավելի մեծ նշանակություն կտրվի, իսկ Հայկն էն մարդը չի, ում կարելի ա վստահել էդ գործը։
Իսկ ինչ վերաբերում ա Զառային, կարծում եմ, որ ինքը Հայկից շատ ավելի կոմպետենտ թեկնածու ա։ Հա, ինքն աշխատում ա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում, բայց դա էն ոլորտն ա, որ հնարավորություն ա տալիս մյուս բոլոր ոլորտներից տեղյակ լինել, եթե ուզում ես ներառական հասարակություն ապահովել։ Հաշմանդամության ոլորտում աշխատող մարդը տեղյակ ա մարդու իրավունքների պաշտպանությունից, կրթությունից ու մշակույթից, առողջապահությունից, տրանսպորտից ու շինարարական նորմերից և այլն։ Հետն էլ, ներառականության քաղաքականությունը ինքնին ներառում ա հասարակության բոլոր խմբերի խնդիրներին անդրադարձ կատարելը։
Զառայի մասին եմ խոսում, որովհետև էն մյուս թեկնածուին ծանոթ չեմ, իսկ իրեն Հայկից ու Ալենից շատ-շատ ավելի կոմպետենտ եմ համարում։ Ասենք չէ էլի, մինչ Հայկը «Ազիզյաններ» սերիալ էր նկարում (մի սերիա նայել եմ, ահավոր մի բան), Զառան օրենքների նախագծերի վրա էր աշխատում ու տեղական ինքնակառավարման մարմիններին բզում։
Ընդհանրապես, լավ կլիներ, որ մարդիկ քաղաքականությանն ավելի լուրջ վերաբերեին ու քնից զարթնելով քաղաքական գործիչ չդառնային։ Իսկ կարգին սերիալները չսիրելով հանդերձ, միևնույն ա կարծում եմ, որ Հայկը որպես դերասան ահագին կայացած ա ու ուրախ կլինեի, որ էդպես էլ շարունակեր։

Յոհաննես
30.07.2018, 03:46
Հայկո՞ն :o քաղաքապե՞տ :o
Ոտքս ընկի հայրենի հողի վրա կարծիքս երկար֊բարակ կգրեմ,հիմնական մասով Ռուբիի հետ համաձայն եմ ։ճ

Gayl
30.07.2018, 04:16
Հայկը չպիտի լինի քաղաքապետ, որովհետև դերասան ա, իսկ Զառան պիտի դառնա, որովհետև կին ա:
Մասնագիտությամդ դերասան լինելը կապ ունի? Իսկ չի կարող համ դերասան լինի համ իր քաղաքը շատ սիրի համ էլ ուղակի ոչ, թե ակտիվիստ լինի այլ մարդ ով թքեց շոուբիզնեսի եղած չեղածի վրա ու իր ժողովրդի կողքին կանգնեց:
Ինչ կապ ունի, թե ինչ կրթություն ունի? Օրենքում նշված ա, որ Հարվարդ պիտի ավարտեր?
Զառան էլ ենթադրենք լավ կրթություն ունի,բայց ամենավերջին փողոցայինի նման մարդկամց հետևից հայհոյում էր առանց պատճառի: Բա, որ դառնա քաղաքապետ ու մի հատ դոդ ասի «Զառա դու սուս»:

Բարեկամ
30.07.2018, 05:00

Իսկ Նառա-դու-սուս-ը մասնագիտությամբ թատերագետ ա։ Կարող ա դա նույնիսկ օգնում ա :)

Gayl
30.07.2018, 07:45
Իսկ Նառա-դու-սուս-ը մասնագիտությամբ թատերագետ ա։ Կարող ա դա նույնիսկ օգնում ա :)

Դե հա ինչ կապ ունի ինչագետ ա? Կարևորը շեֆն ասում ա համգիստ ուրեմն համգիստա, ասումա սուս ուրեմն սուսա: Հմի մեր Զառայի վրա էլ չեմ կասկածում, երբ ուզեն թոկը բաց կթողնեն, երբ ուզեն կկապեն: Թե չէ ընտրենք քաղաքապետ ինչ ա,թե կին ա ու ինչ ա թե կին գործիչներ քիչ կան, այ էդ արդեն եսիմինչիզմա կոչվում:
Հայկոին համարել վատ թեկնածու, որտև դերասան ա այ էդ մտածելակերպը վապշէ չեմ կարողանում հասկանամ, փորձը ցույց ա տվել, որ դերասանները վատ են կառավարում?

Բարեկամ
30.07.2018, 07:54
Հայկոին համարել վատ թեկնածու, որտև դերասան ա այ էդ մտածելակերպը վապշէ չեմ կարողանում հասկանամ, փորձը ցույց ա տվել, որ դերասանները վատ են կառավարում?

Դե իմ ասածն էլ վերևում նույն իմաստն ուներ։ Ու արդեն հոգնեցրել ա ներկայիս գենդերային ֆանատիզմը, որ եթե կին ա, ուրեմն պիտի առավելություն տրվի, որ հանկարծ սեքսիզմի դրսևորում չդիտվի։

Վիշապ
30.07.2018, 08:16
Քաղաքապետին ներկայացվող պահանջները ըստ օրենքի հետևյալն են՝

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Ինչ վերաբերում է կոմպետենտությանը, ես չգիտեմ ինչ-որ նորմեր, կամ չափորոշիչներ, որոնցով կարելի է գնահատել քաղաքական պաշտոնի համար մարդու կոմպետենտությունը, ու ինձ բուլշիթ ա թվում։ Հեչ պարտադիր չի, որ կառավարման փորձ ունեցողը չունեցողից ավելի լավն է, իրավաբանը ճարտարագետից ավելի լավն է, և այլն։ Տենց փաստարկներով ուրեմն Սերժ Սարգսյանը Նիկոլից ավելի կոմպետենտ վարչապետ էր :Ճ

Քաղաքական պաշտոնի համար երևի կարևոր են մարդու հայացքները, պատկերացումներն ու ծրագրերը ու ծրագրերն իրականացնելու հմտությունները։
Օրինակ Առնոլգ Շվարցենեգերը դերասան ու բոդիբիլդեր էր, ինչը իրենց չխանգարեց հաջողությամբ երկու ժամկետ Կալիֆորնիայի նահանգապետ աշխատելու։ Ես չեմ ճանաչում Զառային կամ մյուսներին, ու չեմ բացառում, որ իրենք կարող է ավելի լավ քաղաքապետ լինեն, քան Հայկոն, բայց եթե Ավագանին ձայների մեծամասնությամբ ընտրում է Հայկոյին, ուրեմն կամ Ավագանին կոմպետենտ չի, կամ էլ մենք ենք խիստ սուբյեկտիվ :Ճ

Gayl
30.07.2018, 11:00
Դե իմ ասածն էլ վերևում նույն իմաստն ուներ։ Ու արդեն հոգնեցրել ա ներկայիս գենդերային ֆանատիզմը, որ եթե կին ա, ուրեմն պիտի առավելություն տրվի, որ հանկարծ սեքսիզմի դրսևորում չդիտվի։

Բարեկամ ջան քեզ եմ պատասխանել,բայց քեզ չէր ուղղված: Սեքսիզմն էն ա, որ ընտրում ենք կին լինելու խաթր ու սեքսիզմից խոսացողները կոնկրետ սեքսիստ են:ճճ
Tiger29-ը ինձ հուշեց, որ խոսքը Փոստանջյանի մասին չէր, իրա մասին չեմ էլ լսել, իսկ Հայկոին բոլորս գիտենք ու գիտենք ինչքան ունի արած:

StrangeLittleGirl
30.07.2018, 11:09
Ինձ թվում ա՝ սխալ հասկացաք։ Ես ոչ թե ասում եմ, որ Զառային պետք ա առավելություն տրվի, որովհետև կին ա, այլ ասում եմ՝ որովհետև Հայկոյից կոմպետենտ ա։ Բայց որ Հայկոյին ա տրվել առավելություն, խիստ հավանական եմ համարում, որ պատճառն էն ա, որ Զառան կին ա։ Հակառակ դեպքում ուրիշ ի՞նչ պատճառ պետք ա լինի Հայկոյին իրենից ավելի կոմպետենտ մեկից նախընտրելու համար։

Ու էս ընտրությունը շատ վառ օրինակ ա էն բանի, որ ոչ թե կոմպետենտ կանայք չկան տարածքում, այլ նոր իշխանությունները չորով նախընտրում են տղամարդկանց, ու գենդերային հավասարության հարցերում դեռ երկար ճանապարհ պետք ա անցնեն։ Զառային ընտրելով իրանք հնարավորություն կունենային ցույց տալու, որ իսկապես իրենց համար կոմպետենտությունն ա կարևոր, ոչ թե գենդերը, բայց փաստորեն տենց դուրս չի գալիս։

Մեկ էլ հետաքրքիր ա, որ երբ բանը հասնում ա Զառային, հիշում եք, որ ինքն ամեն ելույթի ժամանակ մեկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ա հիշում, մեկ էլ որ ինքը կին ա։ Բայց ինչու՞ նույն հարցը Հայկոյի մասին չեք տալիս։ Ի՞նչ տեսակետներ ա հայտնել Հայկոն։

Ռուբին ճիշտ նկատեց, որ ներկա իշխանությունները պաշտոններ բաժանում են ոչ թե ամենակոմպետենտներին, այլ իրանց շրջապատի մարցկանց։ Բայց էս դեպքում հետաքրքիրն էն ա, որ ախր Զառան էլ էր ամբողջ հեղափոխության ընթացքում ակտիվ, հարթակից էլ ելույթ էր ունենում։ Ուրեմն ինչու՞։ Ի՞նչը Հայկոյին ավելի նախընտրելի դարձրեց։

Հայկօ
30.07.2018, 11:27

Անհամեմատ ավելի հայտնի ա, սիրված ու ու ուղղակի լավ «դե՞մք»:

ՔՊ-ն ժողովրդի համակրանքով ա իշխանության եկել, դրա վրա էլ հենված ա: Ժողովուրդն էլ ոչ միայն հաշմանդամներ են, մեծ մասը հենց Կարգին հաղորդում նայողներ ու «էս Հայկոն լավ տղա ա» ասողներ են, այդ թվում, ի դեպ ու իմ կարծիքով, հաշմանդամների մեծ մասը:

StrangeLittleGirl
30.07.2018, 11:40

Էդ տարբերակն էլ ա իմ մտքով անցել։ Բայց էդ դեպքում թող էլ չասեն, թե կոմպետենտ կանայք չկան, այլ ասեն՝ կոմպետենտությունն իրանց համար կարևոր չի։ ՔՊ-ն էս պահին սենց թե նենց էնքան պոպուլյար ա, որ ով էլ լիներ իրենց թեկնածուն, մեկ ա մեծամասնություն էին ստանալու։ Իսկ եթե Զառան լիներ իրանց թեկնածուն, հնարավորություն կունենային նաև հաջորդ ՏԻՄ ընտրություններում հաղթել։ Փաստորեն, ՔՊ-ն շարունակում ա դատարկ, անգաղափար գործունեությունը՝ հիմնվելով մենակ պոպուլյարության վրա։

Ասենք Զառայի համար էդքան մարդ ստորագրել էր, որ ուզում ա իրան տեսնի քաղաքապետի դերում։ Հայկոյի համար ո՞վ էր ստորագրել։ Զառան էլ նենց լրիվ անհայտ, կորած դեմք չի էլի։ Հա, կարող ա դերասան չի, բայց ինքն իրա քաղաքական գործունեությամբ շատ ավելի հայտնի ա, քան Հայկոն։

Հույս ունեմ՝ ՀՀԿ-ն էլ Նազենի Հովհաննիսյանին չի դնի որպես իրա թեկնածու։

Մեկը ես եթե մասնակցեմ էս ընտրություններին, ՔՊ-ին ձայն չեմ տալու։ Մեկ էլ հիշենք, որ սա Երևանի ընտրություններն են ու հիշենք, որ Երևանում կարգին հաղորդումը քրֆողները բավական շատ են։

ivy
30.07.2018, 11:55
Ռուբին ճիշտ նկատեց, որ ներկա իշխանությունները պաշտոններ բաժանում են ոչ թե ամենակոմպետենտներին, այլ իրանց շրջապատի մարցկանց։ Բայց էս դեպքում հետաքրքիրն էն ա, որ ախր Զառան էլ էր ամբողջ հեղափոխության ընթացքում ակտիվ, հարթակից էլ ելույթ էր ունենում։ Ուրեմն ինչու՞։ Ի՞նչը Հայկոյին ավելի նախընտրելի դարձրեց։

Շրջապատի մարդը ո՞րն է, ընտրում են նրանց, ում ճանաչում են իրենց գործերով: Ու հենց Զառան էլ նույն կերպ նշանակվել է փոխնախարար. նաև չեմ հասկանում՝ ինչո՞վ է տվյալ դիրքը անհամապատասխան, եթե մարդը սոցիալական խնդիրներով է ուզում զբաղվել, լրիվ ճիշտ իր տեղում է: Ու շատ լավ է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով ակտիվ զբաղվող անձը սոց. նախարարությունում ղեկավար պաշտոնի է:

Հայկօ
30.07.2018, 11:58
Բայց էդ դեպքում թող էլ չասեն, թե կոմպետենտ կանայք չկան, այլ ասեն՝ կոմպետենտությունն իրանց համար կարևոր չի։

Ասել ե՞ն:

StrangeLittleGirl
30.07.2018, 12:12
Շրջապատի մարդը ո՞րն է, ընտրում են նրանց, ում ճանաչում են իրենց գործերով: Ու հենց Զառան էլ նույն կերպ նշանակվել է փոխնախարար. նաև չեմ հասկանում՝ ինչո՞վ է տվյալ դիրքը անհամապատասխան, եթե մարդը սոցիալական խնդիրներով է ուզում զբաղվել, լրիվ ճիշտ իր տեղում է: Ու շատ լավ է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով ակտիվ զբաղվող անձը սոց. նախարարությունում ղեկավար պաշտոնի է:
Ռիփ, էդ մարդն իրան ավելի շուտ քաղաքապետ ա տեսնում, հո զոռով չի։ Հետո ինքը քաղաքի հարցերում ա մինչև ուղնուծուծը թաղված, ոչ թե պետական մակարդակով նախարարության հարցերում։ Հետո, Զառայի գործունեությունը հաշմանդամության հարցերում ոչ թե սոցիալական կոմպոնենտի վրա ա կենտրոնացած, այլ քաղաքը հաշմանդամություն ունեցողներին հարմար դարձնելուն։ Ու ոնց որ Ռուբին ասեց, դա ներառում ա գիտելիքներ տրանսպորտի, շենքերի ու լիքը այլ բաների մասին։ Ինքը որպես սոցիալական հարցերի փոխնախարար էնքան կոմպետենտ չի, ինչքան կլիներ որպես քաղաքապետ։

Ու հա, փաստորեն Հայկոյին ընտրել են իրա գործերո՞վ։ Կարգին հաղորդմա՞ն գործերով։ Կարգին հաղորդումից դուրս ինքը մնացած բոլոր ակտիվիստներից ոչ մի բանով չի տարբերվում։

Ասել ե՞ն:
Ասել են։ Ոչ Նիկոլի մակարդակով, ավելի ներքևներից եմ լսել։ Նիկոլն էլ էդ թեմայով ազգային ժողովում շատ անհոդաբաշխ ինչ-որ բաներ ա ասել (մոտավորապես խուսափելով ասել, թե ինչու ավելի շատ կանայք չկան, բայց ցավ ապրելով, որ չկան, ու որ հարցը պետք ա շտկել և այլն, և այլն)։

Ruby Rue
30.07.2018, 13:38
Ախր, իրոք, ես կարող եմ առանց աչքերս թարթելու մի հիսուն հոգու անուն տալ, ովքեր Հայկոյին հավասար կամ ավելի շատ մասնակցություն են ունեցել, ուղղակի Հայկոն հանրահայտ ա։ Ընդհանրապես, էս նոր իշխանությունները պետք ա թարգեն պոպուլիզմը. ընտրություններում ոչ թե անձերին պետք ա ընտրել, այլ գաղափարներ ու նախագծեր։ Ասում են՝ Հայկոն հայտնի ա, լավ տղա ա, ընտրենք, բայց լիքը-լիքը մարդիկ էլ ասում են, որ պատվաստումները քխ են, կարո՞ղ ա պետք ա դա էլ թարգել։ Դեմոկրատիայի ու պոպուլիզմի մեջ մեծ տարբերություն կա, իսկ ՔՊ-ն ըստ իս, ում էլ առաջադրեր, շատերն ընտրելու էին։Էլ չեմ ասում, որ էդ հայտնիությունը լրիվ այլ ոլորտից ա, ինձ երբեմն թվում ա, որ Հայաստանում ոչ թե քաղաքական, գրական կամ այլ գործունեությամբ են հայտնի դառնում, այլ պետք է հայտնի դառնան, նոր ինչ-որ բանով զբաղվեն, որ իրենց գնահատեն ու բանի տեղ դնեն։
Բայց կոնկրետ իմ դժգոհության հիմնական պատճառը հենց էն հումորներն են, որ տարիներ շարունակ ծաղրել են լիքը խմբերի, նպաստել լիքը կարծրատիպերի տարածման ու ամրացման։ Հա՛, ինձ կարող եք անհումոր համարել, հակադարձել, որ մարդու դերը իր անձի հետ եմ խառնում և այլն ու որ իրենք նպատակ չեն ունեցել վիրավորելու (թեև կարծում եմ, որ Հայկոն հիմա էլ հոգեկան խնդիրներով անձանց, գեյերի և այլ խմբերի նկատմամբ կարծրատիպացված վերաբերմունք ունի), բայց ամեն դեպքում, եթե էդ ամենը ինչ-որ տեղ թույլատրելի ա շարքային կոմիկին, քաղաքապետի թեկնածուն պիտի մարդու իրավունքներով առաջնորդվի։ Դա ա ամենակարևորը, թե չէ լավ տղա շատերը կարող են խաղալ։

Ի դեպ, մի քիչ էլ մյուս թեկնածուի՝ Սրբուհի Ղազարյանի (http://www.gov.am/am/staff-structure/other/842/) մասին կարդացի։ Բավականին հաճելի տպավորություն թողեց թե՛ իր հետ զրույցից, թե՛ կենսագրությունն ա բավականին հարուստ։ Ի դեպ, նաև քաղաքացիական ակտիվիստ էր, էլի ցույցերի մասնակից։ Նաև, ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր նախորդ իշխանության ժամանակ էլ ցանկություն, մոտիվացիա ու ուժ են ունեցել աշխատելու ու փտած համակարգում ինչ-որ բան փոխելու։ Բաթոյան Զառան էդպիսին ա, կարծես՝ Սրբուհին էլ։ Ու էստեղ, վարչության ընտրության հիմքում ինչ էլ ընկած լինի՝ գենդերային խտրականությունը, հայտնիություն շահարկելը, թե ինչ, միևնույն է, իմ կարծիքով, ակնհայտորեն ավելի որակավորված թեկնածուների միջից ընտրվել ա Հայկոն։ Սա ինձ ահագին բան ա ասում ՔՊ վարչության մասին։

StrangeLittleGirl
30.07.2018, 13:50

Ահա, Սրբուհի Ղազարյանն էլ էր ավելի հարմար թեկնածու։ Ուղղակի ինքը Զառայից էլ պակաս հայտնի ա, քչերն են իրա մասին լսել, բայց էդ պակաս հայտնիությամբ լիքը գործ ա արել ու անում։ Ասենք, ֆեյսբուքի իրա ստատուսները տենց վիրալ չեն ֆռռում, ոնց որ մնացածներինը, բայց թե՛ կարևոր մտքեր ա արտահայտում, թե՛ կարևոր գործ ա անում (օրինակ, բացահայտում ա տեղական փոքր բիզնեսները), ու ավելի գաղափարական ա, քան Հայկոն։

Իսկ էս պոպուլիզմը զուտ ժամանակավոր էֆեկտ ա ունենալու։ ՔՊ-ն, ոնց հասկանում եմ, հեռահար նպատակներ չունի կամ դրանց մասին չի մտածել։

StrangeLittleGirl
30.07.2018, 15:56
Էս էլ նայեք որպես բոնուս

https://www.youtube.com/watch?v=FS_Nbd8EAbk

Gayl
30.07.2018, 16:08
Այո շատ դաժան բժիշկա Հայկոն, հետևաբար չի կարող դառնալ քաղաքապետ:ճճճ
Բա մի քանի հատ էլ վիդեո կա որտեղ գոմիկի դեր ա խաղում, էդ քայլով ինքը ծաղրումա գոմիկներին ու վապշէ ինքը ծաղրումա բոլորին:
Բա արա էդ դերասանը կնոջ դերում էլ ա խաղացել, ոռի տիպա էդ Հայկոն:

Վահե-91
30.07.2018, 20:40
Ում անունները նշեցիք, ովքեր ավելի «հարմար» թեկնածուներ են, արդեն պաշտոններ ունեն: Կարծում եմ տրամաբանական չի, մինչև արտահերթ ընտրությունները (ժամանակավոր կառավարության պայմաններում), մարդկանց պաշտոն տալը, հետո ուրիշ պաշտոնի տեղափոխելը: Նման քայլեր անելը կմատնանշի ՔՊ-ի կադրերի խնդիր ունենալը:

Էս էլ նայեք որպես բոնուս

Բացի նրանից որ խնդալու հումոր չէր, ի՞նչ կար դրա մեջ:

StrangeLittleGirl
30.07.2018, 20:47
Բացի նրանից որ խնդալու հումոր չէր, ի՞նչ կար դրա մեջ:

Էն, որ սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում հոգեկան հիվանդություն ունեցողների մասին։ Էն, որ սենց վիդեոների պատճառով հոգեկան հիվանդություններ ունեցողների ու մյուս խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքն է՛լ ավելի ա ծայրահեղանում, որովհետև հասարակությունը հարգում-սիրում ա Հայկո-Մկոյին, ու իրանց հումորները ժողովրդի համար հեղինակություն են։ Ու խոցելի խմբերին էս տեսակի ծաղրուծանակի ենթարկող անձը հավակնում ա Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Ո՞նց ա կառավարելու քաղաքը։ Այ սա լուրջ հարց ա։

Տրիբուն
30.07.2018, 20:50
Երևանի ավագանու արդար ընտրություններ են լինելու: Նենց չի, որ Հայկոն արդեն պեչատած քաղաքապետ ա, խառնվել եք: Ես ոնց հականում եմ առնվազն երկու ցուցակ կանայք են գլխավորելու, ԲՀԿ-ն Նաիրան ու Ծիրանին` Զարուհին: Պրոֆեսիոնալ կանայք են, ընտրություն կա:

Թող սաղ ցուցկները լինեն, կկողմնորոշվենք էլի: Չնայած, ես ինքս Հայկոյի թեկնածության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հնարավոր ա իրանց օգտին էլ քվեարկեմ:

ivy
30.07.2018, 20:53
Մարությանը դեռ ընդամենը թեկնածու է, լավը չի` չի ընտրվի. հո հիշում ենք որ ընտրությունն այլևս ժողովրդինն է։
Գուցե Զարուհի Փոստանջյանն է ընտրվում։
Բյուր, ի դեպ իր մասին ինչ կարծիքի ես։
Ֆեյսբուքում էս թեմաներով հա Զարուհի են գրում, արդեն չեմ հասկանում` որ մի Զարուհուն նկատի ունեն։

ivy
30.07.2018, 20:54

Օհ, չէի տեսել գրածդ, համարյա նույնը գրեցի։

StrangeLittleGirl
30.07.2018, 21:02
Մարությանը դեռ ընդամենը թեկնածու է, լավը չի` չի ընտրվի. հո հիշում ենք որ ընտրությունն այլևս ժողովրդինն է։
Գուցե Զարուհի Փոստանջյանն է ընտրվում։
Բյուր, ի դեպ իր մասին ինչ կարծիքի ես։
Ֆեյսբուքում էս թեմաներով հա Զարուհի են գրում, արդեն չեմ հասկանում` որ մի Զարուհուն նկատի ունեն։
Զարուհի Փոստանջյանի մասին ահագին հակասական կարծիք ունեմ։ Մի կողմից, ինքն էլ նույն Երևանի թեմաներում ահագին կռված մեկն ա (էդ թվում՝ Հյուսիսային պողոտայի համար տները քանդելիս բուլդոզերի առաջ կանգնել ու թույլ չտալը), մյուս կողմից՝ աջ ու ձախ ինչ անկանխատեսելի բան ասես ասում ա։ Ամեն դեպքում, եթե էս են մեր ունեցած թեկնածուները, աչքիս իրան էլ ընտրեմ։

Lion
30.07.2018, 21:26
Ինձ թվում ա՝ սխալ հասկացաք։ Ես ոչ թե ասում եմ, որ Զառային պետք ա առավելություն տրվի, որովհետև կին ա, այլ ասում եմ՝ որովհետև Հայկոյից կոմպետենտ ա։ Բայց որ Հայկոյին ա տրվել առավելություն, խիստ հավանական եմ համարում, որ պատճառն էն ա, որ Զառան կին ա։ Հակառակ դեպքում ուրիշ ի՞նչ պատճառ պետք ա լինի Հայկոյին իրենից ավելի կոմպետենտ մեկից նախընտրելու համար։

Զարմանում եմ նման հարցի համար - նույնիսկ եթե մի կողմ էլ թողնենք, որ, մեկը ինձ համար, Զարուհին հաճախ լուրջ քաղաքական գործչի ու մարդու տպավորություն չի թողնում, նաև՝ ախր ժողովուրդ ջան, մոռանում ե՞ք, որ Զարուհին փաստացի Նիկոլի քաղաքաակն հակառակորդն էր, ընդ որում այնքան անզիջում և անհեռատես, որ շարժման էն վճռական օրերին, երբ եկեղեցուց հանած մոմի նման թվում էր, թե, ահա-ահա, մի քանի հոգի էլ կփչի ու Նիկոլի շարժումը կհանգի, ինքը կանգնեց ու կտրուկ հայտարարություն արեց Նիկոլի դեմ, որ Նիկոլը ծախվածա Սերժին: Մոռացել ե՞ք: Մոռացել ե՞ք ոնց էր դրանից առաջ տարիներով գզում Նիկոլին ու հիմա ինչ - Երևանը՝ ապագա ընտրություններում գերկարևոր այդ տեղամասը, Նիկոլը պետք է վերցներ ու նման մարդու տա՞ր: Կներեք, բայց դա ուղղակի քաղաքական հիմարություն կլիներ:

Իսկ Հայկոյից մեկը ես լավ էլ գոհ եմ, թող լինի, եթե կընտրվի, վստահ եմ, իր ազնվությամբ ու ոչ ստանդարտ լուծումներով գալստուկավոր որոշ միջակությունների մի լավ թափ կտա, քաղաքը կարգի կբերի...

Էն, որ սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում հոգեկան հիվանդություն ունեցողների մասին։ Էն, որ սենց վիդեոների պատճառով հոգեկան հիվանդություններ ունեցողների ու մյուս խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքն է՛լ ավելի ա ծայրահեղանում, որովհետև հասարակությունը հարգում-սիրում ա Հայկո-Մկոյին, ու իրանց հումորները ժողովրդի համար հեղինակություն են։ Ու խոցելի խմբերին էս տեսակի ծաղրուծանակի ենթարկող անձը հավակնում ա Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Ո՞նց ա կառավարելու քաղաքը։ Այ սա լուրջ հարց ա։

Լավ էլի, ամենայն հարգանքով հանդերձ՝ չեմ ընդունում: Հայկոն ու Մկոն ում ասես չեն ծաղրել իրենց սկետչերում, հիմի ինչ, բանակային սկետչերը վերցնենք ու ասենք, թե "սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում բանակի ու զինծառայողների մասին ունեցողների մասին", ոստիկանության մասին սկետչերը՝ իրենց, խոպանչիների մասին սկետչերը՝ իրենց և այլն:

Լավ էլի, հաճելի, ընտիր հումորա, ուրիշ ոչինչ ավելի...

StrangeLittleGirl
30.07.2018, 23:04
Զարմանում եմ նման հարցի համար - նույնիսկ եթե մի կողմ էլ թողնենք, որ, մեկը ինձ համար, Զարուհին հաճախ լուրջ քաղաքական գործչի ու մարդու տպավորություն չի թողնում, նաև՝ ախր ժողովուրդ ջան, մոռանում ե՞ք, որ Զարուհին փաստացի Նիկոլի քաղաքաակն հակառակորդն էր, ընդ որում այնքան անզիջում և անհեռատես, որ շարժման էն վճռական օրերին, երբ եկեղեցուց հանած մոմի նման թվում էր, թե, ահա-ահա, մի քանի հոգի էլ կփչի ու Նիկոլի շարժումը կհանգի, ինքը կանգնեց ու կտրուկ հայտարարություն արեց Նիկոլի դեմ, որ Նիկոլը ծախվածա Սերժին: Մոռացել ե՞ք: Մոռացել ե՞ք ոնց էր դրանից առաջ տարիներով գզում Նիկոլին ու հիմա ինչ - Երևանը՝ ապագա ընտրություններում գերկարևոր այդ տեղամասը, Նիկոլը պետք է վերցներ ու նման մարդու տա՞ր: Կներեք, բայց դա ուղղակի քաղաքական հիմարություն կլիներ:

Իսկ Հայկոյից մեկը ես լավ էլ գոհ եմ, թող լինի, եթե կընտրվի, վստահ եմ, իր ազնվությամբ ու ոչ ստանդարտ լուծումներով գալստուկավոր որոշ միջակությունների մի լավ թափ կտա, քաղաքը կարգի կբերի...
Լիոն, խառնում ես։ Խոսքը Փոստանջյանի մասին չի, Բաթոյանի մասին ա։ Բաթոյանը Նիկոլի կողքին ա էղել ՔՊ-ի ստեղծման հենց սկզբից ու մինչև հիմա, պլյուս Հայկոյից հազար անգամ ավելի կոմպետենտ ա։

Լավ էլի, ամենայն հարգանքով հանդերձ՝ չեմ ընդունում: Հայկոն ու Մկոն ում ասես չեն ծաղրել իրենց սկետչերում, հիմի ինչ, բանակային սկետչերը վերցնենք ու ասենք, թե "սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում բանակի ու զինծառայողների մասին ունեցողների մասին", ոստիկանության մասին սկետչերը՝ իրենց, խոպանչիների մասին սկետչերը՝ իրենց և այլն:

Լավ էլի, հաճելի, ընտիր հումորա, ուրիշ ոչինչ ավելի...
Խոցելի խմբերի դեպքում դա լուրջ պատճառ ա դառնում խտրական վերաբերմունքի է՛լ ավելի խորացման։ Բանակը կամ խոպանը խոցելի խմբեր չեն կամ էնքան խոցելի չեն, ինչքան հոգեկան հիվանդություն ունեցողներն ու նույնասեռականները ասենք։

ivy
30.07.2018, 23:42
Էս էլ Բաթոյանի սիրուն ու հավասարակշռված արձագանքը․

https://www.facebook.com/azatutyun/videos/2059034957475204/

Lion
31.07.2018, 00:51
Լիոն, խառնում ես։ Խոսքը Փոստանջյանի մասին չի, Բաթոյանի մասին ա։ Բաթոյանը Նիկոլի կողքին ա էղել ՔՊ-ի ստեղծման հենց սկզբից ու մինչև հիմա, պլյուս Հայկոյից հազար անգամ ավելի կոմպետենտ ա։

Հաաա, ես մեղա... Ես էլ ասում եմ էս ինչ մի փոստանջյանապաշտությունա: Ներող :)

Խոցելի խմբերի դեպքում դա լուրջ պատճառ ա դառնում խտրական վերաբերմունքի է՛լ ավելի խորացման։ Բանակը կամ խոպանը խոցելի խմբեր չեն կամ էնքան խոցելի չեն, ինչքան հոգեկան հիվանդություն ունեցողներն ու նույնասեռականները ասենք։

Լավ էլի, Բյուր ջան, էս արդեն սուպերտոլերանտությունա - թող ապրենք, ծիծաղանք տենց հումորների վրա, անցնենք առաջ...

Տրիբուն
31.07.2018, 01:00
Փորձեմ հիմնավորել դժգոհությունս։ :)
Նախ` ներկա կառավարության մոտ էնպիսի տենդենց կա, որ պաշտոնների են նշանակում կամ առաջադրում ոչ թե ամենակոմպետենտ անձանց, այլ էն մարդկանց ովքեր իրենց կողքին էին, այլ կերպ ասած` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Իհարկե, կարելի ա ասել, որ փորձի պակասը խնդիր չէ, բնականաբար` ոչ ոք քաղաքապետի փորձով չի ծնվում, բայց տվյալ ոլորտի հետ առնչություն ունենալը կարևոր նախապայման ա։ Հա՛, Հայկը ակտիվիստ ա եղել, մասնակցել ցույցերի ու բողոքի ակցիաների, բայց հազարավոր մարդիկ են էդ ակցիաներին եղել, ուղղակի իր հանրահայտության շնորհիվ էդ մասնակցությունն ավելի ա աչքի ընկել։
Ուղղակի ակտիվիստ լինելը բավարար չի քաղաքապետի պաշտոնի համար որակավորված լինելու։ Ի՞նչ հասարակական ու կառավարման փորձ ունի Հայկը, ի՞նչ կրթության մակարդակ ունի, ինչքանո՞վ ա տեղյակ մարդու իրավունքների ոլորտից։ Ինձ էլ բացարձակ չի հուզում քաղաքապետի սեռը, կողմնորոշումը, ազգությունը, այլ հուզում ա, որ կրթված ու կոմպետենտ անձ լինի, ինչպիսին ես կարգին Հայկոյին չեմ համարում։ Ամեն դեպքում, էս պաշտոնները խաղալիք ու դեր չեն, այլ մեծ պատասխանատվություն են։
Ի դեպ, մարդու իրավունքների մասին խոսելիս, ես չեմ կարող չհիշեմ, որ Կարգին հաղորդումն էն հաղորդումն էր, որի հումորներն ու «հումորները» խորացրել են հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց, նույնասեռականների և հասարակության զանազան խմբերի նկատմամբ ստիգման։ Ու վերջապես, ես չեմ ուզում անորակ սերիալներ նկարող անձին տեսնել Երևանի քաղաքապետ, որովհետև հեղափոխությունից հետո ես հույս ունեի, որ Հայաստանում կրթությանը ու մարդու իրավունքներին ավելի մեծ նշանակություն կտրվի, իսկ Հայկն էն մարդը չի, ում կարելի ա վստահել էդ գործը։
Իսկ ինչ վերաբերում ա Զառային, կարծում եմ, որ ինքը Հայկից շատ ավելի կոմպետենտ թեկնածու ա։ Հա, ինքն աշխատում ա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում, բայց դա էն ոլորտն ա, որ հնարավորություն ա տալիս մյուս բոլոր ոլորտներից տեղյակ լինել, եթե ուզում ես ներառական հասարակություն ապահովել։ Հաշմանդամության ոլորտում աշխատող մարդը տեղյակ ա մարդու իրավունքների պաշտպանությունից, կրթությունից ու մշակույթից, առողջապահությունից, տրանսպորտից ու շինարարական նորմերից և այլն։ Հետն էլ, ներառականության քաղաքականությունը ինքնին ներառում ա հասարակության բոլոր խմբերի խնդիրներին անդրադարձ կատարելը։
Զառայի մասին եմ խոսում, որովհետև էն մյուս թեկնածուին ծանոթ չեմ, իսկ իրեն Հայկից ու Ալենից շատ-շատ ավելի կոմպետենտ եմ համարում։ Ասենք չէ էլի, մինչ Հայկը «Ազիզյաններ» սերիալ էր նկարում (մի սերիա նայել եմ, ահավոր մի բան), Զառան օրենքների նախագծերի վրա էր աշխատում ու տեղական ինքնակառավարման մարմիններին բզում։
Ընդհանրապես, լավ կլիներ, որ մարդիկ քաղաքականությանն ավելի լուրջ վերաբերեին ու քնից զարթնելով քաղաքական գործիչ չդառնային։ Իսկ կարգին սերիալները չսիրելով հանդերձ, միևնույն ա կարծում եմ, որ Հայկը որպես դերասան ահագին կայացած ա ու ուրախ կլինեի, որ էդպես էլ շարունակեր։

Ակտիվիստ լինելը շատ լավ բան ա, ու Հայկոյի ակտիվիստ լինելը «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել» համարելը հեչ ճիշտ չի, քանի որ իրա մտքով հազար տարի չէր անցնում, որ Նիկոլը վարչապետ կդառնա, ինքն էլ քաղաքապետի թեկնածու: Էտ արտահայտությունը ճիշտ ա ասենք Աշոտյանի կամ Կարեն Ավագյանի համար, քանի որ ճիշտ ժամանակին ճիշտ քամակում են հայտնվել: Իսկ Հայկոն անկեղծ պայքարող ա եղել: Ու, եթե պռոֆեսոր Տարոնը կամ Չոռնի Գագոն քաղաքապետ եղել են, Հայկոն կլինի ու կլինի, կարող ա դաժե շատ լավը լինի, հատկապես, եթե որակով ավագանի լինի մեջքին:

Տրիբուն
31.07.2018, 01:01
Ինձ թվում ա՝ սխալ հասկացաք։ Ես ոչ թե ասում եմ, որ Զառային պետք ա առավելություն տրվի, որովհետև կին ա, այլ ասում եմ՝ որովհետև Հայկոյից կոմպետենտ ա։ Բայց որ Հայկոյին ա տրվել առավելություն, խիստ հավանական եմ համարում, որ պատճառն էն ա, որ Զառան կին ա։ Հակառակ դեպքում ուրիշ ի՞նչ պատճառ պետք ա լինի Հայկոյին իրենից ավելի կոմպետենտ մեկից նախընտրելու համար։

Ու էս ընտրությունը շատ վառ օրինակ ա էն բանի, որ ոչ թե կոմպետենտ կանայք չկան տարածքում, այլ նոր իշխանությունները չորով նախընտրում են տղամարդկանց, ու գենդերային հավասարության հարցերում դեռ երկար ճանապարհ պետք ա անցնեն։ Զառային ընտրելով իրանք հնարավորություն կունենային ցույց տալու, որ իսկապես իրենց համար կոմպետենտությունն ա կարևոր, ոչ թե գենդերը, բայց փաստորեն տենց դուրս չի գալիս։

Մեկ էլ հետաքրքիր ա, որ երբ բանը հասնում ա Զառային, հիշում եք, որ ինքն ամեն ելույթի ժամանակ մեկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ա հիշում, մեկ էլ որ ինքը կին ա։ Բայց ինչու՞ նույն հարցը Հայկոյի մասին չեք տալիս։ Ի՞նչ տեսակետներ ա հայտնել Հայկոն։

Ռուբին ճիշտ նկատեց, որ ներկա իշխանությունները պաշտոններ բաժանում են ոչ թե ամենակոմպետենտներին, այլ իրանց շրջապատի մարցկանց։ Բայց էս դեպքում հետաքրքիրն էն ա, որ ախր Զառան էլ էր ամբողջ հեղափոխության ընթացքում ակտիվ, հարթակից էլ ելույթ էր ունենում։ Ուրեմն ինչու՞։ Ի՞նչը Հայկոյին ավելի նախընտրելի դարձրեց։

Զառայի համար շատ ավելի պատասխնատու գործ ա լնելու ԱԺ ընտևրություներից հետո: Համբերի:

Chuk
31.07.2018, 01:03
Ես եթե լինեի ՔՊ-ի անդամ, ապա առաջադրված թեկնածուներից կընտրեի Հայկին: Ու դա որևէ կապ չէր ունենա ոչ հաշմանդամության խնդրի, ոչ սեռի հետ:
Էն մի աղջկան չէի ընտրի, որտև չեմ ճանաչում ու հանրությունն էլ չի ճանաչում: Ալենին չէի ընտրի, որտև էդ լպրծունին չեմ պատկերացնում քաղաքապետի պաշտոնում: Զառային չէի ընտրի, որտև չնայած իրան շատ եմ հարգում, բայց ինքը նախ էդքան էլ հայտնի ֆիգուր չի, իսկ էս պահին հայտնի ֆիգուր ա պետք, երկրորդ ես իրա ավագանի ու սոցապ փոխնախարար եղած ժամանակ չեմ տեսել իրա գործի մեծ արդյունավետություն:

Էս ամեն ինչը կարող ա շատ սուբյեկտիվ ա, բայց դե հիմա ես արդյունքում Հայկին կընտրեի, ու մի հատ էլ կրկնեմ, որ դա բոլորովին կապված չէր լինի ոչ սեռի հետ, ոչ էլ խոցելի խմբի:

Հիմա ի՞նչ ա տեղի ունեցել: Առնվազն ֆորմալ մակարդակով ՔՊ-ն իրա ներսում անցկացրել ա ժողովրդավարական ընտրություն: Ավելին, ընտրության արդյունքում չորսից երկուսը, որքան հասկանում եմ Հայկն ու Զառան, անցել են երկրորդ փուլ: Երկրորդ փուլում հաղթել ա Հայկը:

Ու ի՞նչ ենք մենք, ժողովրդավարություն ու ազատ ընտրություն պահանջողներս ասում: Ասում ենք՝ չէ՛, ախպեր: Էդ ձեր ընտրությունը մտցրեք ձեր քամակը ու թեկնածու նշանակեք նրան, ում ես եմ ասում, որտև նա, ում ես եմ ասում, իմ կարծիքով ավելի արժանի ա ու պլյուս կին ա, ու պլյուս խոցելի խմբից ա՝ հաշմանդամություն ունի:

Շատ զիլ մոտեցում ա, ինչ խոսք:

Եթե ես վստահության քվե եմ տալիս ՔՊ-ին, ուրեմն հարգում եմ իրա ներքին ժողովրդավարությունն ու ձենս տալիս իրա՝ ընտրությամբ ընտրված թեկնածուին:
Թե վստահության քվե չեմ տալիս, համբերենք, ուրիշ թեկնածուներ կլինեն, դրանցից մեկին կընտրեմ, կամ էլ կբոյկոտեմ, կամ էլ կգնգամ սաղին դեմ կքվեարկեմ: Ի՞նչ խնդիր կա:

Մանավանդ որ գնում ենք էն ուղղությամբ, որ եթե ընտրված քաղաքապետը լավ չաշխատի, ապա ժողովրդական ճնշմամբ կհասնենք իրա հրաժարականին, պետք լինի՝ արտահերթ ավագանու ընտրությունների:

Chuk
31.07.2018, 05:35
Իմ ամենասիրած ֆիլմերից.

https://www.youtube.com/watch?v=2WSyJgydTsA

Interdenominational
01.08.2018, 23:19
Իմ այս գրառումը կարող էր չլինել ընդհանրապես, եթե չլիներ Ակումբ հարթությունը:

Վերջին օրերին մի տեսակ իրարամերժ զգացումներով եմ հետևում իրադարձություններին: Ինձ համար՝ որպես հասարակ քաղաքացու, դեռևս անըմբռնելի ՀՀ իրավական դաշտում տեղի ունեցող տեկտոնական շարժերին: Դեռևս անհասկանալի, բայց կարծես թե հիմնավորված շարժերին:
Եթե Քոչարյանը պիտի քարկոծվի՝ թող քարկոծվի...եթե հենց նա պիտի դառնա քավության նոխազ՝ թող դառնա: Բայց ես այլ դիվանագիտական նյուանսներ եմ զգում այս ամեն ինչում: Իմ տհաս խելքով: Քոչարյանը՝ իր ամբողջ քաղաքական բագաժով (իսկ նա իրոք այդքան ԿԱ) տասնհինգ հատ Սերժ արժե, նույնիսկ՝ քսանհինգ, ու հիսունհինգ: Ու եթե նույնիսկ ես եմ զգում, "վերևներում" արդեն շատ որոշիչ բաներ են կետադրվել ու խմբարգվել: Ըստ այդմ, պիտի խոստովանեմ, որ Փաշինյանը (և այլք) բավականին խելացի ու հեռատես է (են)... ու եթե Նոր Հայաստանի հենց այս փուլում Քոչայանի պայթյունավտանգ ձերբակալությունը, որը նույնիսկ բազմափորձ Լավրովի տարակուսանքն (ու անուղղակի զգուշացումը) առաջ բերեց, ուզում եմ հուսալ, որ բոլորին հարազատացած Նիկոլ կերպարը ստավկա չի արել միայն "хлеб и зрелищ"-ի վրա: Շատ եմ ուզում հուսալ: Որովհետև գոնե ես, վերջերս, վճռեցի ՀՀ այլ ոչ թե ՌԴ քաղաքացի լինել, իսկ սա շատ բան է ասում...առանց պաթոսային զրելիշի ու ամեն ինչի...

Այսպիսի բաներ..

Վիշապ
03.08.2018, 18:25
15 նախագիծ, որ կիրականացնի Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու դեպքում (http://bavnews.am/15-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%D5%B8%D6%80-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1/)

Ինչ-որ չմո նախագծեր են, ֆունդամենտալ, էկոլոգիական ոչ մի խնդիր, պոպուլիստական հիմնավորումներ, մյուս թեկնածուները տեսնես ինչ են առաջարկում։ :(
Ես մանրից մտածում եմ, որ ավելի լավ է Նաիրա Զոհրաբյանը կամ կանանցից մեկը դառնա քաղաքապետ։

Տրիբուն
03.08.2018, 18:46

Ես մանրից մտածում եմ, որ ավելի լավ է Նաիրա Զոհրաբյանը կամ կանանցից մեկը դառնա քաղաքապետ։Ինչի ընկեր ? Տրանսպորտը, աղբամանը ու արեւային էներգիան հենց ֆունդամենտալ էկոլոգիական խնդիրների լուծմանն են ուղղված։ Դու կոնկրետ ինչ ես ուզում էկոլոգիայի հետ կապված, որ հայրենիք վերադառնաս ? :)

Վիշապ
03.08.2018, 19:06
Ինչի ընկեր ? Տրանսպորտը, աղբամանը ու արեւային էներգիան հենց ֆունդամենտալ էկոլոգիական խնդիրների լուծմանն են ուղղված։ Դու կոնկրետ ինչ ես ուզում էկոլոգիայի հետ կապված, որ հայրենիք վերադառնաս ? :)

Օդ, օդ, օդ...

Gayl
03.08.2018, 19:22
Օդ, օդ, օդ...

Արի Դիլիջանում ապրի,Ամերիկադտենց օդ չի տեսել:
Եթե երևանն ես ուզում կարամ հակագազ առաջարկեմ:

Gayl
03.08.2018, 19:29
15 նախագիծ, որ կիրականացնի Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու դեպքում (http://bavnews.am/15-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%D5%B8%D6%80-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1/)

Ինչ-որ չմո նախագծեր են, ֆունդամենտալ, էկոլոգիական ոչ մի խնդիր, պոպուլիստական հիմնավորումներ, մյուս թեկնածուները տեսնես ինչ են առաջարկում։ :(
Ես մանրից մտածում եմ, որ ավելի լավ է Նաիրա Զոհրաբյանը կամ կանանցից մեկը դառնա քաղաքապետ։

Վիշապ ախպեր շուտ պիտի զարգանայիր, գրին քարտդ մի քիչ շուտ կպներ Թրամփի տեղը դու կլինեիր:

Վիշապ
03.08.2018, 21:13
Արի Դիլիջանում ապրի,Ամերիկադտենց օդ չի տեսել:
Եթե երևանն ես ուզում կարամ հակագազ առաջարկեմ:

Աբրես: Ես էլ մտածում էի, ինչ պիտի անեմ, առանց քեզ :D

Վիշապ
03.08.2018, 21:38
Այոոոո, Նաիրա Զոհրաբյան :hands
Բայց մի քիչ շատ ա ֆոկուս եղել կին լինելու վրա, սեքսիստը:

https://www.youtube.com/watch?v=NpmUzxAsSnc

Gayl
03.08.2018, 22:47
Աբրես: Ես էլ մտածում էի, ինչ պիտի անեմ, առանց քեզ :D
Ամերիկայի օդ սրբել տարել ա:

Գաղթական
03.08.2018, 22:50
Այոոոո, Նաիրա Զոհրաբյան :hands
Բայց մի քիչ շատ ա ֆոկուս եղել կին լինելու վրա, սեքսիստը:

https://www.youtube.com/watch?v=NpmUzxAsSnc

Յախք իրա տեսակին ))

Հլա պատկերացրեք սրա տեղը տղամարդ լիներ ով գոնե կեսի չափ իր տղամարդ լինելը շեշտեր՝ ինչ ճարճյատունով կվառվեր ֆեմինիստական կրակներում..

Արէա
03.08.2018, 23:02
15 նախագիծ, որ կիրականացնի Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու դեպքում (http://bavnews.am/15-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%D5%B8%D6%80-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1/)

Ինչ-որ չմո նախագծեր են, ֆունդամենտալ, էկոլոգիական ոչ մի խնդիր, պոպուլիստական հիմնավորումներ, մյուս թեկնածուները տեսնես ինչ են առաջարկում։ :(
Ես մանրից մտածում եմ, որ ավելի լավ է Նաիրա Զոհրաբյանը կամ կանանցից մեկը դառնա քաղաքապետ։

Ո՞նց կարա bavnes.am անունով կայքի հրապարակած նյութը ճիշտ լինի, եթե դա ոչ մի այլ լուրջ կայքում չկա։

Աթեիստ
03.08.2018, 23:10
Ո՞նց կարա bavnes.am անունով կայքի հրապարակած նյութը ճիշտ լինի, եթե դա ոչ մի այլ լուրջ կայքում չկա։

Սա ոչ մի կապ չունի Հայկոյի հետ, ու հա, մենակ տարածող կայքից (սրանց ես անվանում եմ գոզահոտ կայքեր) արդեն դա ակնհայտ էր։

Տրիբուն
03.08.2018, 23:22
Օդ, օդ, օդ...Բա մետրոն, տրանսպորտը ու արեւային էներգիան հենց օդի համար ա էլի: Որ գազ, բենզին ու մազութ չվառենք տրանսպորտի ու էներգիայի համար։։ Ամերիկայում էլ նույն ձեւի չի ? Թե ձեր մոտ բալոններով թթվածին են փչում քաղաքում ? :))))

Տրիբուն
03.08.2018, 23:23
Այոոոո, Նաիրա Զոհրաբյան :hands
Բայց մի քիչ շատ ա ֆոկուս եղել կին լինելու վրա, սեքսիստը:

https://www.youtube.com/watch?v=NpmUzxAsSncԲյուրի ցանկությունն էլ կկատարվի։

ՀԳ. որ ԲՀԿ հետ կապ չունենար, ես էլ ձայն կտայի իրան։

Տրիբուն
03.08.2018, 23:24
Սա ոչ մի կապ չունի Հայկոյի հետ, ու հա, մենակ տարածող կայքից (սրանց ես անվանում եմ գոզահոտ կայքեր) արդեն դա ակնհայտ էր։Կապ էլ ունենա .... ոչ մի արտառոց բան գրած չի, որ կարա որեւէ թեկնածուի նսեմացնի։

Վիշապ
04.08.2018, 00:57
Բա մետրոն, տրանսպորտը ու արեւային էներգիան հենց օդի համար ա էլի: Որ գազ, բենզին ու մազութ չվառենք տրանսպորտի ու էներգիայի համար։։ Ամերիկայում էլ նույն ձեւի չի ? Թե ձեր մոտ բալոններով թթվածին են փչում քաղաքում ? :))))

Նախ՝ ամենականաչ էներգիան վայթե ստացվում է ատոմայինից (Հղում (https://www.independent.co.uk/news/science/nuclear-power-is-the-greenest-option-say-top-scientists-9955997.html)):
Երկրորդ՝ մեզ մոտ թթվածինը վայթե ստացվում ա ծառերից (https://www.hg.org/forestry-law.html) :Ճ
Երրորդ՝ մեզ մոտ տրանսպորտային միջոցների արտանետումները վերահսկվում են (https://www.epa.gov/regulations-emissions-vehicles-and-engines):
Չորրորդ՝ մեզ մոտ վառելիքի որակը վերահսկվում է (https://www.arb.ca.gov/fuels/fuels.htm):
Եվ վերջապես 5-րդ՝ ամենակարևորը, մետրոն պետք է անցկացնել նաև Դավիթաշենում :P

Տրիբուն
04.08.2018, 01:06

Ախպեր, սաղով գալիս ենք ձեր մոտ, վերջ ․․․․․ :D

Տրիբուն
04.08.2018, 01:07
Բայց դե, ձեր մոտ Թրամփն ա, իսկ մեր մոտ Նիկոլը ․․․․ այ տենց ձեզ ․․․

Վիշապ
04.08.2018, 01:07
Բայց դե, ձեր մոտ Թրամփն ա, իսկ մեր մոտ Նիկոլը ․․․․ այ տենց ձեզ ․․․

Հա, էդ մի մոմենտի վրա ես էլ եմ դիլխոր:

Գաղթական
04.08.2018, 01:13
Նախ՝ ամենականաչ էներգիան վայթե ստացվում է ատոմայինից (Հղում (https://www.independent.co.uk/news/science/nuclear-power-is-the-greenest-option-say-top-scientists-9955997.html)):
Երկրորդ՝ մեզ մոտ թթվածինը վայթե ստացվում ա ծառերից (https://www.hg.org/forestry-law.html) :Ճ
Երրորդ՝ մեզ մոտ տրանսպորտային միջոցների արտանետումները վերահսկվում են (https://www.epa.gov/regulations-emissions-vehicles-and-engines):
Չորրորդ՝ մեզ մոտ վառելիքի որակը վերահսկվում է (https://www.arb.ca.gov/fuels/fuels.htm):
Եվ վերջապես 5-րդ՝ ամենակարևորը, մետրոն պետք է անցկացնել նաև Դավիթաշենում :P

Սովորաբար ամբողջ գրառումն եմ կարդում, տեսնեմ ինչի մասինա, նոր հետո՝ հղումներով անցնում..

Վիշապը նենց ջիգյարով էր մերուձեր անում, գիտեյի թե Հայաստանի մասինա խոսքը..
Ընթացքում էլ մտածում եմ՝ էս ի՞նչա խոսում այ մարդ, ի՞նչ կանտռոլ...

Գաղթական
27.08.2018, 21:42
Ամերիկահայ միլիոներ ու հայտնի «խուլիգան» Դէն Բիլզերյանը Հայաստանում է:
Այսօր նա վայելել է իր հանգիստը Սևանում, ստացել ՀՀ քաղաքացիություն, «ուչոտ»-ի կանգնել ՀՀ ԶՈՒ-ում, ու ճաշել Լֆիկ Սամոյի ռեստորանում՝ Քոչարյանի կրտսեր որդու հետ:
Դե իսկ նրա հերթական սիրուհի Սուելին Մեդեյրոսն էլ նկարներ է հրապարակել իր Ինստագրամում, որտեղ երևում է, թե ինչպես է նա Քոչարյանի հարս Սիրուշոյի հետ հանգստանում Սևանում:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Դէնը Հայաստանում է անհատական այցով ու ոչ մի պաշտոնական հանդիպում չկա նախատեսված:

Հարց 1.
Դէնն ուղղակի՞ է եկել Հայաստան, թե՞ նրա այցը ծրագրված էր վաղուց ու վաղուց էլ սկսել էին դրան նախապատրաստվել (ասենք՝ հո մի քանի ժամում ՀՀ անձնագիր չէ՞ին տպելու, տային ձեռքը):

Հարց 2.
Ի՞նչ օգուտներ կարող էր ակնկալել Քոչարյանը Դէնից՝ հաշվի առնելով, որ վերջինս նաև Թրամփի մերձավորներից է:

Գաղթական
28.08.2018, 22:07
Կենացները քաղցրանում են.
Բիլզերյանը Հայաստանից ռազմական ուղղաթիռով ուղևորվում է Արցախ ու ընդեղ տարբեր տրամաչափի զենքերից կրակում...

Սիգ էլ ռուսների «լրագրողական հետաքննությունը».

https://youtu.be/gZj9FvO8FJM

Բարեկամ
29.08.2018, 08:32
Կենացները քաղցրանում են.
Բիլզերյանը Հայաստանից ռազմական ուղղաթիռով ուղևորվում է Արցախ ու ընդեղ տարբեր տրամաչափի զենքերից կրակում...

Սիգ էլ ռուսների «լրագրողական հետաքննությունը».

https://youtu.be/gZj9FvO8FJM

Չեն կարողանում էլի ռուսները լուռ նախանձել :))

Գաղթական
01.09.2018, 17:08
Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը (https://lurer.com/?p=297411&l=am) Բիլզերյանի այցի վերաբերյալ..

Հ.Գ.
https://www.facebook.com/danbilzerianofficial/photos/a.1425329161037681/2289425547961367/?type=3

Gayl
01.09.2018, 17:32
Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը (https://lurer.com/?p=297411&l=am) Բիլզերյանի այցի վերաբերյալ..

Հ.Գ.
https://www.facebook.com/danbilzerianofficial/photos/a.1425329161037681/2289425547961367/?type=3

100% ով համաձայն եմ: Ինքն էդքան չկար, որ տենց հեշտ քաղաքացիություն ստանար ու վապշէ ճիշտա շորտով գալու համար պիտի սիկտիր անեին:

Տրիբուն
07.10.2018, 15:23
Ինչով կարա նախկին ԲՀԿական պատգամավորը սպանի մեկ այլ նախկին ԲՀԿական պատգամավորի ? Նախկին ՀՀԿական վարչապետի նվիրած անվանական ատրճանակով։

Գաղթական
30.10.2018, 11:12
Ի՞նչ կարծիքներ կան Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ:

Հարցի 2-րդ կողմը.
Օրեցօր սրվող ԱՄՆ-ՌԴ լարվածության ֆոնի վրա՝ ԱՄՆ-ն հանկարծ որոշում է զենք վաճառել մեզ:

Ի՞նչ է սա նշանակում:

Adam
30.10.2018, 12:24

Դա նշանակում ա մի բան. որ իրանք ջոկել են !!!! Բոլթոնի երկիմաստ ու առեղծվածային (թեթև հեգնանքով) հարցը Փաշինյանին լրիվ հերիք էր՝ հասկանալու համար ԱՄՆ-ի դիրքորոշումը: Հնչեցված հարցը հետևյալն էր. «Պարոն Փաշինյան, ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»: Տնաշենը նստած տեղը 6 գույն փոխեց: Բոլթոնն էլ թե՝ «սպասենք ընտրություններին ու հուսանք՝ ընտրություններից հետո՛ գոնե կասեք ձեր հաջողության գաղտնիքը (ներքին, հեգնող ժպիտ): Կոխե՛ց, գնա գալիս եմ: Իսկ ինչ վերաբերում ա ԱՄՆ-ի պատերազմող երկրներին սկսել զենք վաճառելուն՝ դա ռազմավարություն ա՝ Ռուսաստանը քանդելու կամ գոնե դեմոկրատացնելու ինչքան շուտ էնքան լավ: Ուկրաինային Ջավելիններ տվեց, որ մի հարվածով տանկ ա ոչնչացնում:

Գաղթական
30.10.2018, 12:47

Հա, հենց ջոգին Պուծինը Նիկոլին նշանակելա Հայաստանում դրամահավաք՝ ռուս տատիների թոշակների համար, որոշին Հայաստանը սպառազինել, որ Ռուսաստանը քանդվի ՃՃՃ

Adam
30.10.2018, 13:07
Հա, հենց ջոգին Պուծինը Նիկոլին նշանակելա Հայաստանում դրամահավաք՝ ռուս տատիների թոշակների համար, որոշին Հայաստանը սպառազինել, որ Ռուսաստանը քանդվի ՃՃՃ Էդ դրամահավաքը «ձեռքի հետ» բնույթ ա կրում: Գերագույն նպատակը ժոդովրդի բերանները մի 10 տարով փակելն էր: Թե բա՝ տեսեք, ձեր ընտրած վարչապետն ունեք արդեն: Էլ չբողոքեք ու սսկվեք տեղներդ: :ճ

Տրիբուն
30.10.2018, 15:38
Ի՞նչ կարծիքներ կան Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ:

Հարցի 2-րդ կողմը.
Օրեցօր սրվող ԱՄՆ-ՌԴ լարվածության ֆոնի վրա՝ ԱՄՆ-ն հանկարծ որոշում է զենք վաճառել մեզ:

Ի՞նչ է սա նշանակում:Ես չեմ կարծում, որ ԱՄՆ մեզ որոշել ա զենք վաճառի, թեկուզ հենց էն պարզ պատճառով, որ ամերիկյան զենքը մեր համար ահավոր թանկ ա, ու էտ դաժե դպրոցականները գիտեն: Դե էլ չեմ ասում, մնացած հարցերը - ՀԱՊԿ, ռուսներ, Ղարաբաղ, եւ այլն։ Նենց որ, թեթեւ տարեք Բոլթոնի հայտարարությունները։ Ինքը ստեղ էր զուտ Իրանի սանկցիաների հարցով ճնշում գործադրելու համար, իսկ էտ ոռիյա մեր համար։ Մնացածը սաղ կողքից հավայի հարցեր էին։

Lion
30.10.2018, 22:05
ԱՄՆ-ը զենքը մեզ համար դժբախտաբար նաև առայժմ կոնցեպտուալ առումով է անընդունելի, ոնց որ, ասենք, Մերսեդեսի ավտոմատ կառոբկեն ֆորձեն 06-ի վրա դնեն...

Sagittarius
31.10.2018, 20:54
Ինձ ԱՄՆ-ի նման ակտիվացումը անհանգստացնում ա: Իրանք իրականում զենք ոչ միայն մեզ են ցանկացնում վաճառել այլ նաև Ադրբեջանին, ու առեվել ևս Ադրբեջանանին: Սրան հաջորդելու ա ԱՄՆ-ում Ադրբեջանին զենք վաճառաելու արգելքի վերացումը:
ԱՄՆ-ն նման կերպ Ռուսաստանի պես անուղղակի շահ է ունենում կոնֆլիկտի երկրարացման մեջ:

հ.գ. ԱՄՆ ասելով մեծամասամբ նկատի ունեմ Թրամպին, որովհետև սա ամբողջովին իր ձեռագիրն է:

Գաղթական
31.10.2018, 22:42
Մնացածը սաղ կողքից հավայի հարցեր էին։

Իրանի պահը, ճիշտ ես, առանցքայիններից էր:

Բայց մնացածը հավայի հարցեր չէին, ճիշտ էնպես՝ ինչպես ՌԴ-ի հետ հրթիռային համաձայնագիրը հետ կանչելուց առաջ Անդրկովկասի տրամադրությունները ստուգելն ու մարդա մի երկու կուտ գցելը..

Գիտունիկ
08.11.2018, 16:25
Սերժ Սարգսյանին են ձերբակալել ասում են՞

Norton
08.11.2018, 22:35
Սերժ Սարգսյանին են ձերբակալել ասում են՞

Ապատեղեկատվությունա, Ռիտանա պադվալում փակել ընդամենը։

Գաղթական
28.11.2018, 14:52
ՈՒկրաինայի Ռադան պատրաստվում է վավերացնել երկրում պատերազմական դրություն մտցնելու մասին նախագահ Պորոշենկոյի որոշումը:

Որոշումը հաջորդեց Ազովի ծովում ՌԴ նավատորմի կողմից ուկրաինական մոտորանավակների գերեվարումին:

Ի՞նչ կարծիքներ ունեք էս ամենի մասին:

Տրիբուն
28.11.2018, 18:58

:think ՌոՒսաՍՏանը կԿրի (© Գիտունիկ)

Գաղթական
29.11.2018, 12:39
ՈՒկրաինայում Պորոշենկոյի գծած պլանը չիրականացավ:
Ռադայում դեռ դեմոկրատիայի նշույլներ կան ))
Պատերազմական դրություն երկրում կմտցվի 30 օրով` պահանջված 60-ի փոխարեն:
Էն էլ` ոչ ամբողջ երկրում, այլ` 10 շրջաններում:

Սպասենք նախագահական ընտրությունների մասին հայտարարությանը` դեկտեմբերի վերջին ))

Վրաստանում էլ Սալոմեն երեկվա ընտրություններում հաղթեց ու դարձավ նախագահ:
Ափսոս.. Ես Վաշաձեի հետ մեծ հույսեր էի կապում )))

Հ.Գ. Ժողովուրդ, էս Ակումբի ամենաակտիվ բաժինը քաղաքականություննա մնացել: Բայց աչքիս մենակ ՀՀ ներսի քաղաքականությամբ ենք հա՞ հետաքրքրվում` արհամարհելով նույնիսկ մեր ամենամոտ հարևաններին...

Տրիբուն
29.11.2018, 14:17

Ես ուրախ եմ, որ Սալոմեն ընտրվեց։ Հետխորհրդային տարածքում, չհաշված մերձբալթյան երկրները, առաջին անգամ կին նախագահ ա ընտրվում։

Հետո, Սահակաշվիլի յանը լրիվ տարել ա ․․․ լավ կանի իրա ամբիցիներից հրաժարվի ու Վրաստանին հանգիստ թողնի։ Շատ նորմալ դեմոկրատական պրոցես ա Վրաստանում, ինչքանով որ ես եմ պատկերացնում։

Գաղթական
29.11.2018, 14:22
Ես ուրախ եմ, որ Սալոմեն ընտրվեց։ Հետխորհրդային տարածքում, չհաշված մերձբալթյան երկրները, առաջին անգամ կին նախագահ ա ընտրվում։

Եվ դու Բրուտոս...

Քանի կար` շալվարի միջի պարունակության վրա էին ուշադրություն դարձնում,
հիմա էլ մոդայա` դրա բացակայության վրա սևեռվելը..

Տենաս մեկը մյուսից ինչովա տարբերվում ))

Աթեիստ
29.11.2018, 14:48
Ես ուրախ եմ, որ Սալոմեն ընտրվեց։ Հետխորհրդային տարածքում, չհաշված մերձբալթյան երկրները, առաջին անգամ կին նախագահ ա ընտրվում։

Հետո, Սահակաշվիլի յանը լրիվ տարել ա ․․․ լավ կանի իրա ամբիցիներից հրաժարվի ու Վրաստանին հանգիստ թողնի։ Շատ նորմալ դեմոկրատական պրոցես ա Վրաստանում, ինչքանով որ ես եմ պատկերացնում։

Դու Հերմինե Նաղդալյանին էլ նախագահ տեսնելուց կուրախանայիր :D
Ես ինչքան կողքից հետևել եմ, Վաշաձեին եմ բալետ արել։ Ու առաջին հերթին հենց Սահակաշվիլիի պատճառով։
Եթե Սահակաշվիլին տենց վատն էր, թող ժողովուրդը ձայն չտա, բայց ոչ թե մուտքն արգելեն։

ivy
20.12.2018, 13:53
Տեսնես ոնց են որոշում, թե ով է գնում օրենսդիր, ով՝ գործադիր։
Արարատ Միրզոյանից ավելի լավ փոխվարչապետ ինձ համար դժվար է պատկերացնել, բայց ինքը նորից ԱԺ է մտնում։ Տեսնես ինչու։

Տրիբուն
20.12.2018, 14:13
Տեսնես ոնց են որոշում, թե ով է գնում օրենսդիր, ով՝ գործադիր։
Արարատ Միրզոյանից ավելի լավ փոխվարչապետ ինձ համար դժվար է պատկերացնել, բայց ինքը նորից ԱԺ է մտնում։ Տեսնես ինչու։

Իսկ ինձ թվում ա, որ լավ որոշում ա։ Չնայած ես Լենային էի ուզում ԱԺ նախագահի պաշտոնում։ Բայց Արարատը ՔՊ-ում Նիկոլից հետո երկրորդն ա, ու շատ տրամաբանական ա, որ Նիկոլը վարչապետ լինի, իսկ Արարատը՝ ԱԺ նախագահ։