PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 [52] 53 54 55 56 57 58

Տրիբուն
12.11.2014, 13:26
Արտ ջան, էս պահին կա որոշակի տակտիկանան հարցերում անհամաձայնություն, որը չի նշանակում ընդհանուր ռազմավարական անհմաձայնություն:
Կներես, բայց մակերեսային ա դիտարկումդ:

Բա Լևոնն երկու միտինգ ա ասում ա, որ առաջնորդներն ամեն ինչ գիտեն, սաղ հաշված ա, պետք ա վստահենք էլի իրանց, էշ-էշ ինքնագործունեությամբ չզբաղվենք ... խաբու՞մ էր, ապեր։

Chuk
12.11.2014, 14:44
Բա Լևոնն երկու միտինգ ա ասում ա, որ առաջնորդներն ամեն ինչ գիտեն, սաղ հաշված ա, պետք ա վստահենք էլի իրանց, էշ-էշ ինքնագործունեությամբ չզբաղվենք ... խաբու՞մ էր, ապեր։

Տրիբուն ձյա, պարզունակ մանիպուլյացիաներ մի արա:

Տարբեր մարտավարություններով կարելի ա հասնել ռազմավարական նպատակին: Ցանկացած լուրջ ռազմավարության ժամանակ մարտավարությունները անընդհատ փոփոխության ենթակա են: Սա պարզ ճշմարտություն ա, որը քեզ պետք ա որ լրիվ հասկանալի լինի:

Տրիբուն
12.11.2014, 21:13

Ապեր, մենք էս վեց տարի ա մարտավարություն ու ռազմավարություն ենք լսում, բայց ոնց որ տեսնում ես ճռթիս էլ չենք հասնում: Նենց որ տրիվիալ ու վերացական տերմիններով մեր հետ մի խոսա, մենք դեբիլ երեխեք ենք, բան չենք հասկանում էտ ձեր մարտավարություն-ռազմավարություններից: Էլ չեմ ասում, որ նպատակն էլ կարծես կոնկրետ ոչ մեկը չի ձևակերպել; ինչ-որ աջաբսանդալոտ հայտարարություններ ենք լսում - 12 կետ, սահմանադրություն, շտաբներ, արտահերթ ընտրություններ՝ առանց հրաժարական պահանջելու, վստահեք մեզ, հույս հավատ սեր, ժողովրդի ցանկությամբ, ու սենց էլի ...

Chuk
12.11.2014, 23:12

Ապեր, մի վստահի, գնա ուրիշ տեղ խաղա, ուրիշի հետ խաղա, ուրիշ խաղ խաղա, ի՞նչ ասեմ:
Մենք հիմա կարում ենք միասնական շտաբեր ձևավորել, դրանով նախապատրաստվելով հաջորդիվ զանգվածային միջոցառումներին, էդ ենք անում: Դու դրա իմաստը չե՞ս հասկանում: Է, ջհանդամին հասկանաս, ուրիշ խաղ խաղա :)

Տրիբուն
12.11.2014, 23:15
Ապեր, ես հասկանում եմ, ՀԱԿ-ը չի հասկանում, նեղվում եմ դրանից։ Բայց որ շատ ես ուզում, էլ չեմ նեղվի, կգնամ ուրիշ տեղ կխաղամ։

Chuk
12.11.2014, 23:21
Զուտ իդեպի կարգով ասեմ, առանց խորանալու, որ շտաբերը ոչ միայն ձևավորվում են, այլև սկսել են գործել: Ավելին չեմ գրելու, բայց կարծում եմ, որ առաջիկա օրերին մամուլում կկարդաք, թե կոնկրետ ինչեր են սկսվել անել:

keyboard
13.11.2014, 16:57
հատուկ Տրիբունի համար:

ՀԱԿ-ը ՀԱԿ-ի համը միշտ հանում է :D

http://www.youtube.com/watch?v=Qtkw4luxl74

Տրիբուն
14.11.2014, 21:05
Ընդդիմությունը միշտ պետք ա օրինակ ծառայի իշխանություններին, թե ինչ ա նշանակում թափանցիկ աշխատել ու հանրությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրել ընթացող գործընթացների մասին:

Լևոն Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը (http://www.ilur.am/news/view/37477.html)

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, Համաժողովրդական շարժման ընթացքը, ինչպես նաև Կոնգրեսի հետագա անելիքները:

Մանրամասները տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=yRGd_itqFDs

Chuk
14.11.2014, 21:40
Ընդդիմությունը միշտ պետք ա օրինակ ծառայի իշխանություններին, թե ինչ ա նշանակում թափանցիկ աշխատել ու հանրությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրել ընթացող գործընթացների մասին:
Վա՜յ, Տրիբուն ձյա, ծնկաչոք ներողություն եմ ՀԱԿ-ի անունից խնդրում, որ քեզ, էս պրոցեսներին քննադատողիդ ու մուտիլովկա համարողիդ տեղեկատվություն չեն տվել, թե աշխատանքային, փակ, կուսակցության հանրապետական խորհրդի ժամանակ կոնկրետ ինչեր են քննարկվել, ինչ աշխատանքային հարցեր են համաձայնեցվել: Կներես, որ այսքան ոչ թափանցիկ ենք:

Հիշեցում՝

Բայց որ շատ ես ուզում, էլ չեմ նեղվի, կգնամ ուրիշ տեղ կխաղամ։

Այլոց համար ասեմ, որ հանրապետական խորհրդի աշխատանքները ներքին աշխատանքներ են ու ցանկացած կուսակցություն (ցանկացած երկրի) դա անցկացնում է իր ներքին հարցերի համաձայնեցման, կոնկրետ աշխատանքային գրաֆիկների կազմման ու նմանատիպ այլ նպատակներով, հանրությանը տալով կամ նմանատիպ տեղեկատվություն, կամ էլ այլ տիպի տեղեկատվություն, եթե ասենք կոնկրետ հայտարարություն է մշակվել այդ օրը: Ներքին աշխատանքային հարցերը ներկուսակցական հարցեր են, որոնք հանրությանը ներկայացնելու կարիք չկա: Այն ամենը, ինչ առնչվում է հասարակությանը, կուսակցությունը հանրությանն այլ կերպ ներկայացնում է (այլ կերպի տակ հասկանում ենք ելույթներ հանրահավաքների ժամանակ, հայտարարություններ, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և այլն):

Տրիբուն
14.11.2014, 21:49
Վա՜յ, Տրիբուն ձյա, ծնկաչոք ներողություն եմ ՀԱԿ-ի անունից խնդրում, որ քեզ, էս պրոցեսներին քննադատողիդ ու մուտիլովկա համարողիդ տեղեկատվություն չեն տվել, թե աշխատանքային, փակ, կուսակցության հանրապետական խորհրդի ժամանակ կոնկրետ ինչեր են քննարկվել, ինչ աշխատանքային հարցեր են համաձայնեցվել: ...

Փա՞կ :think Էս ոչ մի տեղ գրած չգտա, մի հատ հղում կտա՞ս:

Chuk
14.11.2014, 22:02
Փա՞կ :think Էս ոչ մի տեղ գրած չգտա, մի հատ հղում կտա՞ս:

դոդի հետ ՀԱԿ-ն ա համագործակցում, իսկ դոդի բախչեքը դու ես քեզ գցում:
Ապեր, զահլա չունեմ, լուրջ եմ ասում, գնա ուսումնասիրի թե «հանրապետական խորհուրդ»-ն ինչ ա, ինչ գործառույթներ ա իրականացնում ու մի փիլիսոփայի:

Chuk
14.11.2014, 22:06
Ինչ վերաբերում ա թափանցիկ գործելաոճին, ահա այն, ինչն էս պահին հանրությունը պետք է իմանա կատարվող աշխատանքների մասին.

1.
Այսօր Մասիսում բացվեց համաժողովրդական շարժման առաջին գրասենյակը, որի բացումը կատարեցին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Այնուհետև, քանի որ գրասենյակի մոտ հավաքվել էր շարժման երեք ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի և «Ժառանգության» Մասիսի ակտիվը, գրասենյակի մուտքի մոտ հնչեցին նաև ելույթներ:

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Սամվել Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ շտաբների ձևավորումը կընթանա ամբողջ Հայաստանով, ինչը նշանակում է, որ ընդդիմության և իշխանության դիմակայությունը մտնում է վերջնական փուլ:

«Այս շտաբները պետք է դիտարկել իբրև շատ կարևոր քաղաքական կենտրոններ, որոնց հաղորդած ազդակներով են որոշումները կատարվելու Ազատության հրապարակում: Կանցնի ևս մի փոքր ժամանակ, և ձեր որոշումների հիման վրա որոշումներ կկայացվեն Ազատության հրապարակում: Եվ որքան արագ դուք կազմակերպվեք, որքան արագ կարողանաք համախմբել ձեր շուրջը ժողովրդին, քաղաքացիներին, այնքան արագ այս գործընթացը առաջ կգնա: Հետևաբար ձեզ ոչ միայն ծանր աշխատանք է սպասվում, այլ նաև լուրջ պատասխանատվություն: Թող ձեզանից յուրաքանչյուրն իմանա, որ վերջնական որոշում կայացնողն ի վերջո կանգնած է այս հրապարակում և ձեր վերջնական որոշումը որպես ազդակ կփոխանցվի կենտրոն և կենտրոնը կկայացնի իր վերջնական որոշումը: Անկասկած, այս գործընթացը չի կարող չավարտվել հաղթանալով: Եվ մեր խնդիրն է օր առաջ անել այդ գործը և որքան հնարավոր է՝ հաղթանակը մոտեցնել»,- ասաց Սամվել Աբրահամյանը:

Այնուհետ ելույթ ունեցավ Աբրահամ Մանուկյանը, ով նշեց, որ մարզերում բացվող գրասենյակների աշխատանքն է լինելու յուրաքանչյուր քաղաքացու անհատապես տեղյակ պահելը շարժման գաղափարների և վճռականության մասին:

«Ես ձեզ հորդորում եմ, որ սրտացավ աշխատեք, իսկ որ հաղթանակը մերն է լինելու՝ կասկած չկա: Ժողովուրդ ջան, քիչ է մնացել, պետք է համբերենք, և երբ ողջ ազգով ոտքի կկագնենք՝ հաղթանակը այդ րոպեին կլինի: Եվ երբ մեր երեք կուսակցությունների ղեկավարները կահազանգեն՝ որ օրը, որ ժամին պետք է ոտքի կանգնենք, այդ ժամանակ հաղթանակի սկզիբը կդրվի և ավարտը՝ նույնպես: Շնորհակալություն, որ դուք պատրաստակամ եք այս ծանր գործին միանալու»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:

Ելույթ ունեցավ նաև շարժման շտաբի ներկայացուցիչ Համլետ Մարգարյանը, ով նշեց, որ վաղվա օրն այսօրվա աշխատանքից է սկսվում:

«Մեր խմբերը երկուշաբթի օրվանից գյուղ առ գյուղ, տուն առ տուն անպայման մտնելու են, խոսելու են ժողովրդի հետ: Այնպես չէ, որ այստեղ խոսեցինք ու սրանով վերջացնում ենք: Մեր աշխատանքը նոր է սկսվում: Եկե՛ք մեկ անգամ գոնե կարողանանք պայքարել մեր իրավունքների համար: Համոզված եմ, որ մեր պայքարը հաղթանակ է բերելու»,- ասաց Համլետ Աբրահամյանը:

Նշենք նաև, որ վաղը նախատեսված է ևս երկու շտաբ բացել Արմավիրի մարզում:

Լիլիթ Թադևոսյան

https://www.youtube.com/watch?v=Qf5SXw1mO2U
Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/2293.html

Chuk
14.11.2014, 22:07
2.

Այսօր տեղի է ունեցել Եռյակի երիտասարդների և նրանց միացած 7 քաղաքական ուժերի՝ «Լիբերալ ժողովրդական», «Ազգային անվտանգություն», «Համերաշխություն», Սոցիալ-դեմոկրատական, Սոցիալիստական, «Առաքելություն» և «Ազգային համաձայնություն» կուսակցությունների երիտասարդների համատեղ հանդիպում: Հանդիպումը նախաձեռնել էին Եռյակի՝ Հայ Ազգային Կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները:

Newsline-ի հետ զրույցում Երիտասարդական Կոնգրեսի անդամ Արշակ Մուսախանյանն ասաց, որ այսօրվա իրադարձությունը կարևոր էր այն համատեքստում, ինչ հիմա իրականացնում է Եռյակը:

«Եռյակը ձևավորում է համաժողովրդական շտաբեր, երեկ Մասիսում տեղի ունեցավ համաժողովրդական շարժման միասնական առաջին շտաբի բացման արարողությունը, և այս գործընթացին զուգահեռ կարևոր է նաև երիտասարդական ավելի մոբիլ կառույցի ձևավորումը, և այս ձևաչափը նաև դրան էր ուղղված: Բացի այդ, մենք արձանագրեցինք այն թիրախային խմբերը՝ երիտասարդություն, ուսանողություն, որոնց հետ մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքները, որպեսզի նրանք օր առաջ միանան համաժողովրդական շարժմանը»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական միության ղեկավար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ սա, փաստացի, համազգային շարժման կազմակերպված երիտասարդական միավորի առաջին հավաքն էր:

«Տևական ժամանակ է, որ մենք մեր ընդհանուր գաղափարների շուրջ մեր մտահոգությունները հայտնել էինք, հասարակությանը տեղեկացրել էինք մեր նպատակների մասին, բայց միասնական գործունեություն ծավալելու նպատակով սա մեր առաջին հավաքն էր»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» երիտասարդները փաստեցին միասնականության գաղափարի կարևորությունը: Վահե Էնֆիաջյանը նաև ասաց, որ սրահում ներկա երիտասարդները ևս իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ աշխատանքներին մասնակցելու և իրենց ներուժը ներդնելու Շարժմանը:

«Գործնական փուլի ենք անցել, տեսողական և տրամաբանված աշխատանքային փուլի ենք անցել, և այս աշխատանքներում պետք է հնարավորինս շտապ մեծ քանակով համախոհների կարողանանք ներգրավել, որպեսզի միասին կարողանանք աշխատել և մեր ցանկալի արդյունքին հասնել»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներից Արեգ Գևորգյանը նույնպես այս հանդիպումը գնահատեց արդյունավետ՝ նշելով, որ հանդիպման ժամանակ հնչեցին բազմաթիվ կարևոր մտքեր և կարևոր առաջարկներ:

«Նախնական պայմանավորվածություններ եղան աշխատանքային խմբերով առաջարկները քննարկելու: Երիտասարդության նման ակտիվությունն այսօր շատ կարևոր հանգամանք է ՀՀ-ում, քանի որ գաղտնիք չէ որևէ մեկիս համար, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի հանցավոր կառավարման հետևանքով առաջացած այս իրավիճակի հիմնական թիրախը հենց երիտասարդներն են, որոնք պետք է ապրեն ՀՀ-ում, բայց չունեն ոչ մի պայման աշխատելու և ընտանիք ստեղծելու: Ահա այստեղ երիտասարդները պետք է լինեն առաջին դիմադրողը վարչակարգին, այսպես ասած՝ համաժողովրդական շարժման շարժիչ ուժը»,- ասաց Արեգ Գևորգյանը:

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդներից Հրայր Մանուկյանն էլ ասաց, որ իր կարծիքով՝ նման հանիպումները պետք է շարունակական լինեն, և որ իր համար ողջունելի է, որ համագործակցության շրջանակը երիտասարդների շրջանում գնալով ընդլայնվում է:

«Այս հանդիպումները կարևոր են նաև այն առումով, որ նոր գաղափարներ ու նոր մտքեր են առաջանում մասնակիցների մոտ, ինչը էլ ավելի արդյունավետ, էլ ավելի նպատակային ուղղություներով աշխատելու լայն հնարավորություններ է բացում»,- ասաց Հրայր Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան

https://www.youtube.com/watch?v=w4Dnr4_RgZo

Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/2331.html

Տրիբուն
14.11.2014, 23:27
դոդի հետ ՀԱԿ-ն ա համագործակցում, իսկ դոդի բախչեքը դու ես քեզ գցում:
Ապեր, զահլա չունեմ, լուրջ եմ ասում, գնա ուսումնասիրի թե «հանրապետական խորհուրդ»-ն ինչ ա, ինչ գործառույթներ ա իրականացնում ու մի փիլիսոփայի:

Ինչ ես ոգևորվել, ես ոնց որ ՀԱԿ-ի գովքն էի անում: Հանրապետական խորհրդի գործառույթներին էլ ծանոթացա:

9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

9.1. Հանրապետական խորհրդի կազմի մեջ մտնում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

9.2. Հանրապետական խորհուրդը`

1) համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ`բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և վարչության բացառիկ իրավասությանը,

2) վարչությանը ներկայացնում է առաջարկություններ Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ,

3) եզրակացություն է տալիս վարչության որոշումներին` ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ,

4) եզրակացություն է տալիս վարչության որոշմանը` քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ,

5) լսում է վարչության տարեկան հաղորդումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,

6) վարչության ներկայացմամբ հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը,

7) սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ անդամագրվելու և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների ու համակիրների հաշվառման կարգը,

8) սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափը, դրանց մուծման և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների միջև բաշխման կարգը,

9) քննարկում և հաստատատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

10) վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը: Նոր խորհրդի ընտրությունը կազմակերպվում է մեկ ամսվա ընթացքում,

11) վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային և սկզբնական կազմակերպությունների գործունեությունը: Այդ կազմակերպությունների նոր ընդհանուր ժողովը հրավիրվում է վարչության կողմից եռամսյա ժամկետում:

9.3. Հանրապետական խորհրդի նիստ հրավիրվում է առնվազն երկու ամիսը մեկ անգամ`ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ:

9.4. Հանրապետական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ կամ հանրապետական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով, կամ վարչության անդամների 1/3-ի պահանջով: Արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

Փակի մասին բնականաբար խոսք չկա, բայց ենթադրում եմ, որ նիստերը մարտավարությունն ու ռազմավարությունը քննարկելու ու մշակելու համար են, որը ողջունում եմ ու անհամբեր սպասում եմ դրանց կոնկրետ իրականացմանը՝ ակնկալվող արդյունքներով:

Chuk
14.11.2014, 23:32
Ինչ ես ոգևորվել, ես ոնց որ ՀԱԿ-ի գովքն էի անում: Հանրապետական խորհրդի գործառույթներին էլ ծանոթացա:

Փակի մասին բնականաբար խոսք չկա, բայց ենթադրում եմ, որ նիստերը մարտավարությունն ու ռազմավարությունը քննարկելու ու մշակելու համար են, որը ողջունում եմ ու անհամբեր սպասում եմ դրանց կոնկրետ իրականացմանը՝ ակնկալվող արդյունքներով:

Շնորհակալություն ժամանակ տրամադրելու ու ծանոթանալու համար:
Բնականաբար փակի մասին չպետք ա էդտեղ խոսք գնար:

Տրիբուն
29.11.2014, 22:19
Երևի գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը Սերժի պաշտոնանկության գործընթաց ա ուզում սկսի ԱԺ-ում, որի համար 44 ստորագրություն ա պետք: ԱԺ որոշման նախագիծն էլ մշակել ու հրապարակել ա արդեն: (http://www.armtimes.com/hy/read/56787)

Էս էլ ՀԱԿ-ի ռազմավարական պատասխանն ա էտ գործընթացին:

ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության մամուլի հետ կապերի պատասխանատուի հայտարարությունը` Ն.Փաշինյանի առաջարկի վերաբերյալ (http://www.ilur.am/news/view/38126.html)

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության փորձագետ եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ` պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ:

1. Նոյեմբերի 28-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը Փաշինյանի անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հասցեագրված նամակ է հանձնել խմբակցության գործավարին` հայցելով խմբակցության անդամների ստորագրությունները`Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

2. Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը կազմակերպելու գաղափարը եղել եւ մնում է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 2012 թվականի ընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը: Ըստ ընտրական ծրագրի, «Հայ Ազգային Կոնգրեսը» խոստացել էր Ազգային Ժողովում ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու դեպքում անմիջապես բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը` Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված մեխանիզմով:

3. Բնական է, որ 2012 թվականին խմբակցություն կազմավորելուց հետո առաջին իսկ նիստերի ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը քննարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Ազգային Ժողովում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում` նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը:

4. Չնայած 2012 թվականից ի վեր հաջողվել է էապես փոխել իշխանություն-ընդդիմություն ուժերի բալանսը Ազգային Ժողովում, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության գնահատմամբ, այսօր Ազգային Ժողովում պաշտոնանկության գործընթացը հաջողելու համար անհրաժեշտ մեծամասնություն դեռ ձեւավորված չէ, մինչդեռ առաջին փուլում դրա համար պետք է 66 ձայն, իսկ երկրորդ եւ վերջնական փուլում` 87 ձայն:

5. Ակնհայտ է, որ նման պայմաններում, երբ Համաժողովրդական Շարժման ձեռնարկած քաղաքական գործընթացները, ներառյալ հանրահավաքային պայքարը, դեռ չեն բերել Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխության, պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը դատապարտված է անփառունակ տապալման եւ կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը:

7. Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փոխել իր նախորդ դիրքորոշումը եւ դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքակական պայքարում:

8. Միեւնույն ժամանակ, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավա-քաղաքական հիմքերը, (ընդորում տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում), եւ Համաժողովրդական Շարժման ծավալմանը զուգընթաց գործի կդնի պաշտոնանկության սահմանադրական գործիքը այն ժամանակ, երբ նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին:

Փաստորեն, որ ՀԱԿ-ը իրա խոստացած իմփիչմենթի հարցը բարձրացնի, ինքը պիտի ԱԺ-ում 87 ձայնով մեծամասնություն լինի, ու 2012 թվից սպասում ա էտ պահին: Կամ էլ ռազմավարություն ա մշակում, որով 7 ձայնը մի գեղեցիկ առավոտ դառնում ա 87: Կամ էլ 2012 թվին հաշվել չէին իմանում, երեկ են սովորել, ԲՀԿ-ից: Ծառուկյանի էս վերջին հիմնարար դասախոսությունները ՀԱԿ-ի գիտակրթական մակարդակը ահագին բարձրացրել են, կարում են թվերը իրար կողք դնեն:

Հակառակ դեպքում ժողովուրդը կհիասթափվի: Դե իսկ մինչև էս պահը, արդեն յոթ տարի ա, ժողովուրդը հոգևոր վերելք ա ապրում, ոչ մի բանից չի հիասթափվել, ռեժիմի դիրքերն էլ էնքան են թուլացել, որ հեսա հանձնվելու են համաժողովրդական շտաբների ողորմությանը:

Chuk
29.11.2014, 22:23
Նիկոլի նախաձեռնության նպատակը, բնականաբար, իրականում իմպիչմենտի հասնելը չի, որովհետև ակնհայտ է, որ ցանկացած դեպքում առնվազն հիմա դա հնարավոր չէր: Էնպես որ առխային կարող եք դիտել շոուն:

Տրիբուն
29.11.2014, 22:29
Նիկոլի նախաձեռնության նպատակը, բնականաբար, իրականում իմպիչմենտի հասնելը չի, որովհետև ակնհայտ է, որ ցանկացած դեպքում առնվազն հիմա դա հնարավոր չէր: Էնպես որ առխային կարող եք դիտել շոուն:

Իսկ կարա՞նք իմանանք երբ ա հնարավոր, գոնե տեսականորեն:

Chuk
29.11.2014, 22:31
Իսկ կարա՞նք իմանանք երբ ա հնարավոր, գոնե տեսականորեն:

Տեսականորեն հնարավոր ա, երբ իշխանության մեջ նենց ճաքեր առաջացնես, որ իրանց թիմից առնետավազք սկսվի: Գործնականում նման հեռանկար հիմա չեմ տեսնում:
Ու դրանից սա չի դադարում շոու լինել: Նիկոլը գտել ա իրա ոճը :)

Տրիբուն
29.11.2014, 22:35
Տեսականորեն հնարավոր ա, երբ իշխանության մեջ նենց ճաքեր առաջացնես, որ իրանց թիմից առնետավազք սկսվի: Գործնականում նման հեռանկար հիմա չեմ տեսնում:
Բա էտ ճաքերը ո՞նց են առաջանալու: Քարո՞վ եք խփելու. չագուչո՞վ, շտաբներո՞վ, տեղի չունեցող միտինգներո՞վ, թե՞ հոգեցունց, ծրագրային ու խիստ բարձր ինտելեկտուալ ելույթներով:

Chuk
29.11.2014, 22:59
Բա էտ ճաքերը ո՞նց են առաջանալու: Քարո՞վ եք խփելու. չագուչո՞վ, շտաբներո՞վ, տեղի չունեցող միտինգներո՞վ, թե՞ հոգեցունց, ծրագրային ու խիստ բարձր ինտելեկտուալ ելույթներով:

Էնօրը քննարկեցինք, կանգ առանք չագուչով խփելու տարբերակի վրա:

Տրիբուն
29.11.2014, 23:34
Էնօրը քննարկեցինք, կանգ առանք չագուչով խփելու տարբերակի վրա:

Բարդ տարբերակ ա, լուրջ ռազմավարություն ա պահանջում: Որ օգնություն պետք լինի, մեր սանտեխնիկ Աշոտին կարաք ներգրավեք: Ելույթ էլ կարա ունենա:

Mephistopheles
30.11.2014, 01:25
Նիկոլն էս գործը սկսել ա որ եռյակի գործը քաքմեջ անի… վատություն ա ուզում արած լինի… ուրիշ զբաղմունք չունի, նստել սենց "ծրագրեր" կազմում…

keyboard
30.11.2014, 23:50
Կարդում ես ու ղժալուց բացի բան չի մնում անելու:

Ուրեմ որ ՀԱԿ-ն ա 2012-ին էդ հարցը առաջ քաշել, վերջ, էլ ոչ մեկ չի կարա դրանից խոսա:

Ես գնալով ավելի համոզվում ու վստահ եմ լինում՝ մինչև 2018-ը ոչ մի ընտրություն, 2018-ից հետո ստից մտից միտինգներ 100 օրյա ժամկետի ընթացքում հավայի ոռնոցներ, հետո 2023, լավա, եթե էդ ընթացքում հասցնեմ տղա ունենամ Չուկի տղու գրածները կկարդա ստեղ տեսականորեն ու ստրատեգիական քայլերի ու համաժողովրդանկան շարժման շտաբների վերաբերյալ:
Մի հատ էլ տարբերակ կա, աղոթենք րաֆիի հետ, էտ անասունը աչքիս վերևեների հետ կապ ունի, Գափոն դաբռոն տվել ա :D

Տրիբուն
01.12.2014, 18:27
Ն. Փաշինյանն իր իսկ լարած թակարդում (http://www.ilur.am/news/view/38170.html)

Էս ի՞նչ մի իրար են խառնվել էս ոչ իշխանական չմոները: Հասկացանք որ ինտելեկտուալին սրբացնելուն ու տաք քամակում տեղավորվելուն լավ հարմարվել եք, դուրներդ էլ գալիս ա, ու ինչքան երկար ձգեք տենց, էնքան ձեզ լավ: Բայց Սերժի հրաժարականը պահանջողին անբարոյական ասելը արդեն պոռնկորդություն ա:

Mephistopheles
01.12.2014, 21:07
Ն. Փաշինյանն իր իսկ լարած թակարդում (http://www.ilur.am/news/view/38170.html)

Էս ի՞նչ մի իրար են խառնվե էս ոչ իշխանական չմոները: Հասկացանք որ ինտելեկտուալին սրբացնելուն ու տաք քամակում տեղավորվելուն լավ հարմարվել եք, դուրներդ էլ գալիս ա, ու ինչքան երկար ձգեք տենց, էնքան ձեզ լավ: Բայց Սերժի հրաժարականը պահանջողին անբարոյական ասելը արդեն պոռնկորդություն ա:
Տրիբուն, իրան հրաժարական պահանջելու համար չեն ասում անբարոյական…

Այ սրա համար են ասում…

"…Ն. Փաշինյանը նամակով դիմել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությանը՝ նրա անդամներին խնդրելով իրենց ստորագրություններով միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իր նախաձեռնած գործընթացին։ Այսինքն, դրանով նախաձեռնության հեղինակը ամենակարեւոր քաղաքական հարցով պաշտոնապես համագործակցության ձեռք է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Հիշեցնենք, որ երեք տարի շարունակ Ն. Փաշինյանը համառորեն բացառել է ԲՀԿ-ի հետ որեւէ համագործակցության հնարավորություն։ Խիստ սկզբունքային համարելով իր այդ վարքագիծը՝ նա հենց այդ առիթով էր, որ հեռացավ Կոնգրեսից։ Ավելին՝ այդ հիմքի վրա է, որ այս ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսին։ Իր անսասան դիրքորոշումը նա հիմնավորել է, առաջին հերթին, «բարոյական» հիմքով (այն է՝ առողջ քաղաքական ուժերը իրավունք չունեն համագործակցել մի կուսակցության հետ, որը թաղված է բազմաթիվ մեղքերի ու հանցանքների մեջ), ինչը կարելի է հիմնավորել Փաշինյանի բազմաթիվ հոդվածներից ու ելույթներից կատարված քաղվածքներով:

Մնում է հասկանալ, թե այսքանից հետո ի՞նչ է փոխվել, եւ ինչո՞ւ է այսօր Փաշինյանը համագործակցության կոչ անում ԲՀԿ-ին…"

Տրիբուն
01.12.2014, 23:28
Տրիբուն, իրան հրաժարական պահանջելու համար չեն ասում անբարոյական…

Այ սրա համար են ասում…

Մարդը դիմել ա իշխանափոխություն «պահանջող» բոլոր ուժերին; ձեր սիրած քաղաքականությունն ա, էլի: Բա ու՞մ դիմեր, ՀՀԿ-ի՞ն: Ու եթե դրա համար են անբարոյական ասում, ուրեմն ԲՀԿ-ի գլխին ժամանակին շան լափ լցնող, իսկ հիմա հետը տենց ջերմ համագործակցող ուժը վաբշե անբարոյականության մարմնավորում ա: Այսինքն ուրիշներին բան ասելու իրավունք հազար անգամ չունի: Թե՞ մենակ իրանց ա կարելի հազար գույնի քաղաքականություն խաղալ:

Ավելի անկեղծ կլինեին, եթե ասեին, որ ԲՀԿ-ն քամակներս փեդ կկոխի, հացից ու ջրից կկտրի, եթե առանց իրա համաձայնության կես քայլ անենք: Ի միջի այլոց, ՕԵԿ-ն էլ ասեց, որ Սերժի հրաժարական չեն պահանջում: Թե ով ոնց ձևակերպեց Սերժի հրաժարական չպահանջելը, իրանց գործն ա, փաստը նրանում ա, որ ԱԺ-ում երեք հոգի են Սերժի հրաժարական փաստացի պահանջում: Մնացածը հավայի զահլա են տանում: Սկզբունքորեն ոչ մի նոր բան, յոթ տարի ա դրանով են զբաղված՝ տարբեր անուններ կպցնելով նույն բանին:

Կարճ ասած, 2017 թվի ԱԺ ընտրությունները մնում են ուժի մեջ: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի սաղ հաշվարկը նրա վրայա, որ Մուկը ինչ-որ պահի պարզերես ասելու ա, որ իրա համար խնամիությունն ավելի կարևոր ա, քան Նժդեհը: Ու դրա անունը դրվելու ա «իշխանությունը ճեղք տվեց»: Սատկի տենց ճեղքը, որը ԲՀԿ-ով ու Մկով ա որոշվելու: Մնում ա Սերժն էլ ՀՀԿ-ից դուրս գա ու եռյակ-քառյակ կամ ինչորյակին միանա, ու իշխանափոխությունը տեղի կունենա:

Ինչորայա, էս սաղ պատմության մեջ ամենազզվելին էն ա, որ ՀԱԿական մամուլը ԲՀԿական մամուլից բեթար լծվել ա Նիկոլի ու Զարուհու փչացման գործին: Նիկոլն ու Զարուհին դարձել են Սերժական, ու քոռանամ ես, ԲՀԿ-ն ընդդիմություն: Ավելի աբսուրդ բոսյակություն պատկերացնել հնարավոր չի: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մամուլը մի բառով Մկանը չի քննադատում: Դե ոնց քննադատի իրա սրիկա ձեռով վարչապետ սարքվածին ու հայոց գլխավոր խնամուն: Իրանց աչքի փուշը հիմա Նիկոլն ու Զարուհին են:

keyboard
02.12.2014, 00:13
Տրիբուն, Արամ Մանուկյանն էլ ա ուզում, ասել ա՝ Սերժի տիրոջ մերը, ուղղակի Շմայսը աչոտ ա ուզել, դրանից հետո բեզաչոտնիկ ա ֆռում ու չի կարում իրա խոսքն ասի։

Միակ ճիշտ նախադասությունը էս ամենը կարդալուց ու հասկանալուց հետո՝ ժոցովու՜րդ փախեեեեեե՜ք

Mephistopheles
02.12.2014, 06:46
Մարդը դիմել ա իշխանափոխություն «պահանջող» բոլոր ուժերին; ձեր սիրած քաղաքականությունն ա, էլի: Բա ու՞մ դիմեր, ՀՀԿ-ի՞ն: Ու եթե դրա համար են անբարոյական ասում, ուրեմն ԲՀԿ-ի գլխին ժամանակին շան լափ լցնող, իսկ հիմա հետը տենց ջերմ համագործակցող ուժը վաբշե անբարոյականության մարմնավորում ա: Այսինքն ուրիշներին բան ասելու իրավունք հազար անգամ չունի: Թե՞ մենակ իրանց ա կարելի հազար գույնի քաղաքականություն խաղալ:

Հարցը ստեղ Լևոնը Գագոն ու Րաֆֆին չեն… հարցն էն ա որ հենց էս 3-ը զոռով շառով իրար են գալիս ու երկու հանրահավաք են անում, Նիկոլի իմփիչմենթն ա բռնու՞մ… մի հատ աբսուրդ նախագիծ ա գծում որին ինքն էլ չի հավատում ու ասում ա ով չի միանում ուրեմն ընդդիմադիր չի՞… ինչի՞ ընդհանրապես ինչ որ մեկը պետք ա ստորագրի իրա էդ թուղթը, մենակ էն բանի համար որ վրեն գրած ա "Սերժ Սարգսյանի իմփիչմե՞նթ"… 3 ուժերն իրանց կարծիքով հաջողության հավանական գործընթացը պտի թողնեն ու միանան Նիկոլի անհավանական ծրագրին, որին ինքն էլ չի հավատում… ընդ որում ինքը նրանց գործին չի միանում, ասելով որ սաղ վատն են, ընդդիմամդիր չեն բայց ակնկալում ա որ իրան միանան քննարկեն իրա "ծրագիրը"…

իրա կարճ խելքով թեսթ ա անու՞մ… ուրեմ թող իմանա որ իրա թեսթը Զարուհին ու Ալիկն անցան… իրանք հիմա իսկական ընդդիմադիր են ու պետք ա իրանց շուրջը հավաքվել ու Սերժին գցել…

Ավելի անկեղծ կլինեին, եթե ասեին, որ ԲՀԿ-ն քամակներս փեդ կկոխի, հացից ու ջրից կկտրի, եթե առանց իրա համաձայնության կես քայլ անենք: Ի միջի այլոց, ՕԵԿ-ն էլ ասեց, որ Սերժի հրաժարական չեն պահանջում: Թե ով ոնց ձևակերպեց Սերժի հրաժարական չպահանջելը, իրանց գործն ա, փաստը նրանում ա, որ ԱԺ-ում երեք հոգի են Սերժի հրաժարական փաստացի պահանջում: Մնացածը հավայի զահլա են տանում: Սկզբունքորեն ոչ մի նոր բան, յոթ տարի ա դրանով են զբաղված՝ տարբեր անուններ կպցնելով նույն բանին:

ապեր, Նիկոլի թուղթը ստորագրելը չի նշանակում որ իրանք փաստացի Սերժի հրաժարականն են պահանջում… փաստացին կոնկրետ գործ անելն ա… դու կարող ա չես ընդունում ու կատող ա հասարակության մի մասն էլ չի ընդունում որ 3-ի գործը կարող ա հաջողվի, կամ նույնիսկ ազնիվ ա, բայց էտի կոնկրետ փաստացի գործ ա, իսկ Նիկոլի ծրագիրը ուղղակի խանդի տեսարան ա… ուրիշ ոչ մի բան… իսկ դրա լոգիկային որ նայես վաբշե աբսուրդ ա…

ու վաբշե, ո՞վ ա ասում որ հրաժարական են պահանջում… իրանք ուզում են Սերժին պաշտոնանկ անեն, այսինքն գոյություն ունեցող համակարգի,դատական սիստեմի պայմաններում են ուզում անեն… բա ո՞նց չես ստորագրի, մեկից մեկ ըլնող բան ա ու մենակ Ալիկն ու Զարուհին են գլխի ընկել…

Կարճ ասած, 2017 թվի ԱԺ ընտրությունները մնում են ուժի մեջ: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի սաղ հաշվարկը նրա վրայա, որ Մուկը ինչ-որ պահի պարզերես ասելու ա, որ իրա համար խնամիությունն ավելի կարևոր ա, քան Նժդեհը: Ու դրա անունը դրվելու ա «իշխանությունը ճեղք տվեց»: Սատկի տենց ճեղքը, որը ԲՀԿ-ով ու Մկով ա որոշվելու: Մնում ա Սերժն էլ ՀՀԿ-ից դուրս գա ու եռյակ-քառյակ կամ ինչորյակին միանա, ու իշխանափոխությունը տեղի կունենա:

Ինչորայա, էս սաղ պատմության մեջ ամենազզվելին էն ա, որ ՀԱԿական մամուլը ԲՀԿական մամուլից բեթար լծվել ա Նիկոլի ու Զարուհու փչացման գործին: Նիկոլն ու Զարուհին դարձել են Սերժական, ու քոռանամ ես, ԲՀԿ-ն ընդդիմություն: Ավելի աբսուրդ բոսյակություն պատկերացնել հնարավոր չի: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մամուլը մի բառով Մկանը չի քննադատում: Դե ոնց քննադատի իրա սրիկա ձեռով վարչապետ սարքվածին ու հայոց գլխավոր խնամուն: Իրանց աչքի փուշը հիմա Նիկոլն ու Զարուհին են:

ոչ ոք իրանց չի ասում որ միանան 3-ին, եթե չեն հավատում թող չմիանան… ուղղակի պետք չի սենց աբսուրդ ծրագրերով հանդես գալ… ու պետք չի ոչ մեկին թեսթի ենթարկել, ամեն մարդ իրա գործով ա արժևորվում…

Տրիբուն
02.12.2014, 23:57
ու վաբշե, ո՞վ ա ասում որ հրաժարական են պահանջում… իրանք ուզում են Սերժին պաշտոնանկ անեն, այսինքն գոյություն ունեցող համակարգի,դատական սիստեմի պայմաններում են ուզում անեն… բա ո՞նց չես ստորագրի, մեկից մեկ ըլնող բան ա ու մենակ Ալիկն ու Զարուհին են գլխի ընկել…

Ապեր, ինչպես միշտ ինչ-որ աբսուրդ բառախաղոտ տերմիններով ուզում ես ինչ-որ անիմաստ բաներ բացատրես: Մեֆիկո, you lose your touch, ապեր, մի նեղացի:

Ի՞նչ ա նշնակում իրանք հրաժարական չեն պահանջում, ուզում են պաշտոնանկ անեն: Էս ի՞նչ ֆուֆլո ես տալկատ անում: Նախագահի պաշտոնանկության մի ձև կա, դա ԱԺ-ում պաշտոնանկության գործընթաց սկսելն ա: Միակ ձևը էն ձևն ա, որը Նիկոլն առաջարկել ա, ուրիշ ձև՝ նիխտ: Ուրիշ ձև եթե գիտես, ասա մենք էլ իմանանք: Մենակ էլի չորս տարի առաջվա պես չասես, որ հեսա երկխոսելու ենք ու Սերժը հրաժարական ա տալու: Դրա միջով կարծեմ արդեն անցել ենք, առանց լուրջ հաջողությունների:

Մնացած անիմաստ տողերին չեմ էլ ուզում անդրադառնամ, դոդգլոխի ելույթից ոչ մի բանով չի տարբերվում: Փոխարենը էսօր ՀԺ-ում տպագրված հոդվածի հղումը կդնեմ: (http://www.armtimes.com/hy/read/56891) Ու մի երկու մեջբերում կանեմ ներքևում: Գոնե ինձ էտ հոդվածը ավելի շատ բան ա ասում, քան ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի Նիկոլի դեմ թույն ու թարախ թափող հոդվածներն են, ու ինչ-որ երևակայական ռազմավարա-մարտավարական գործընթացները:

Փաշինյանի հայտարարությանը դահլիճում արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը. «Ես ողջունում եմ իր նախաձեռնությունը այն տեսակետից, որ եթե 131 պատգամավորից 3 հոգի է ստորագրել, դա նշանակում է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից՝ ԱԺ կողմից»:
......
Փաշինյանը պատասխանեց. «Ես կարող եմ ցույց տալ 3 պատգամավոր, որոնք ոչ միայն հայտարարել են, որ համաձայն չեն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, այլ հայտարարել են, որ Սերժ Սարգսյանն իր գործունեության ընթացքում թույլ է տվել պետական դավաճանություն եւ քրեական հանցագործություններ: Եթե կան քաղաքական ուժեր, ովքեր այս դիրքորոշումը կիսում են, իրենք կարող են Գեղամյանի արած հայտարարությունը շատ հեշտությամբ հերքել»:
......
«Վերջին շրջանում մենք անընդհատ լսում ենք, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, որ իշխանությունները երբեմն նաեւ խուճապի մեջ են... 88 քվեն, որ այդքան ասում են, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլում նախատեսվում է փակ-գաղտնի քվեարկություն: Եւ եթե պնդում ենք, որ հիմա քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար եւ այդ իշխանափոխությունը պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով, ուրեմն, սահմանադրական ճանապարհը հենց ԱԺ-ում իմպիչմենտի հարուցումն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տրիբուն
03.12.2014, 00:12
Տեսականորեն կարելի ա ենթադրել, որ խնամիները Սերժին քցելու տարբերակ են մշակել, ու Մուկը ՀՀԿ-ից դուրս ա գալիս ու իրա հետ հանում ա ասենք մի 20 հոգի, ու կրկնում են 98 թվականի «իշխանափոխության» սցենարը: Էս դեպքում.

1. Սա կլինի պարզ ներպալատական հեղաշրջում, որը համաժողովրդական շարժման հետ ոչ մի առնչություն չունի: Ուղղակի խնամոնք կսղցնեն պրոցեսը «ժողովուրդը տենց ա ուզում»-ի տակ, ոնց որ սկղցրին Տիկոյի հրաժարականն ու Մկան վարչապետ դառնալը:
2. 98-ի նման ՀՀԿ-ից սկսված առնետավազքը կանվանենք իշխանության մեջ ճաքեր տալլ: Նույն բոսյակները կմնան իշխանության, էս անգամ նոր անվան տակ ու նոր իմիջով: Թե ինչի դա բերեց 98-ին, հիշեցնելու կարիք չկա: Թե ինչի դա կարա բերի, եթե իշխանության գա մուկ-ԲՀԿ տանդեմը, թող մնա մեր վառ երևակայությանը:

Կոպիտ ասած, սաղ հաշվարկը էս պարզ մոդելի վրայա ու էտ աչք ա ծակում: Սա կլինի մինչև 2017 թվականը, թե 2017-ին, ոչ մի նշանակություն չունի: Հնարավոր ա մինչև 2017-ը, չնայած շատ ավելի հավանական ա, որ մինչև 2017-ը ոչ մի բան էլ չի լինի: Ու մեկը ես սրա հետ բացարձակ չեմ ուզում առնչություն ունենամ:

Mephistopheles
03.12.2014, 00:18
Ապեր, ինչպես միշտ ինչ-որ աբսուրդ բառախաղոտ տերմիններով ուզում ես ինչ-որ անիմաստ բաներ բացատրես: Մեֆիկո, you lose your touch, ապեր, մի նեղացի:

Ի՞նչ ա նշնակում իրանք հրաժարական չեն պահանջում, ուզում են պաշտոնանկ անեն: Էս ի՞նչ ֆուֆլո ես տալկատ անում: Նախագահի պաշտոնանկության մի ձև կա, դա ԱԺ-ում պաշտոնանկության գործընթաց սկսելն ա: Միակ ձևը էն ձևն ա, որը Նիկոլն առաջարկել ա, ուրիշ ձև՝ նիխտ: Ուրիշ ձև եթե գիտես, ասա մենք էլ իմանանք: Մենակ էլի չորս տարի առաջվա պես չասես, որ հեսա երկխոսելու ենք ու Սերժը հրաժարական ա տալու: Դրա միջով կարծեմ արդեն անցել ենք, առանց լուրջ հաջողությունների:

Ապեր, չեմ նեղանում… touch-ը որ lose չանեմ պտի հավատամ որ Նիկոլի իմփիչմենթը շանս ունե՞ր… 44-ն էլ ստորագրեին շանս չեր ունենալու… էս ա՞ թաչը… ռեալ ա՞… երկրորդ… կա նաև հրաժարական որը արվում ա երբ որևէ պաշտոնյա հրաժարվում ա իրա պաշտոնից… իմփիչմենթը դատում են հանցագործության համար… ո՞վ ա դատելու, Մացո՞ն, որտև 44 ձայն ես հավաքե՞լ… really՞… էս ա՞ թաչը… այսինքն 100 000 մարդով որ չի լինում 44 ստորագրությամբ լինելու ա՞… օքեյ…

Մնացած անիմաստ տողերին չեմ էլ ուզում անդրադառնամ, դոդգլոխի ելույթից ոչ մի բանով չի տարբերվում: Փոխարենը էսօր ՀԺ-ում տպագրված հոդվածի հղումը կդնեմ: (http://www.armtimes.com/hy/read/56891) Ու մի երկու մեջբերում կանեմ ներքևում: Գոնե ինձ էտ հոդվածը ավելի շատ բան ա ասում, քան ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի Նիկոլի դեմ թույն ու թարախ թափող հոդվածներն են, ու ինչ-որ երևակայական ռազմավարա-մարտավարական գործընթացները:

Ապեր, արի քեզ մի հատ բան ասեմ… ես որ մի հատ նախագիծ ներկայացնեմ որով ուզում եմ գործընթացներ սկսել Թուրքիայից մեր սաղ հողերը հետ վերցնելու համար, դու կստորագրե՞ս… ասենք միջազգային ասպարեզում գործընթաց ենք սկսկում հողերը հետ բերելու համար ու թուրքիային տանումենք դատարան… ու որ չստորագրես ես քեզ ասեմ "դու ուրեմն հայրենասեր չես" ու ասեմ որ դիմակդ պատռեցի…"…հետո էլ գալիս ա Լեռնիկն ու ասում ա "ես էլ ծրագիր ունեմ ծովից ծով հայաստանը վերցնելու" կստորագրե՞ս… ու որ չստորագրես ուրեմն հայրենիքդ չես սիրում… հետո էլ որ թուրքերն ասեն "տեսա՞ք հայերն էլ հող չեն ուզում…"

Նիկոլի արածն էս ա…

Ապեր էսի ոնց որ ասես "ով չի ստորագրնում g7 ա…"

Mephistopheles
03.12.2014, 00:28
իմփիչմենթի պահով մի բան ասեմ… Նիքսընը հրաժարական տվեց որ իմփիչ չլինի…

Տրիբուն
03.12.2014, 12:11
Մեֆիկո ջան, ապեր, ոչ իշխանական ուժերի ոչ մի օրենսդրական նախագիծ ԱԺ-ում չի անցնում, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն ա։ Էտ դեպքում ինչի՞ են օրենսդրական նախաձեռնություննեուով հանդես գալիս։ Հենց իմփիչմենթի հարց առաջ եկավ նոր սկսեցի՞ն հաշվել, թե ով ինչքան ձեն ունի։

Ու ճիշտ ես, Նիկոլը պարզ ասեց թե ով ովա։ Գ7 չեն կարող ա, բայց շարքային բոսյակներ են, էտ 100%։

Տրիբուն
03.12.2014, 12:16
Ի միջի այլոց, սաղս էլ գիտեինք, որ իմփիչմենթը չի անցնելու։ Բայց էս առաջին կոնկրետ գործընթացը կլիներ, որը իրոք կթեժացներ քաղաքական իրավիճակը։ Բայց դե մենք արդեն սովորել ենք խոստացված ու չկայացած թեժ աշուններին։ Թող գնան իրանց շտաբները բացեն ու «ժողովրդի դարդ ու ցավը լսեն»։ Այ էտ շատ թեժ ա ու կոնկրետ գործ ա։

Chuk
03.12.2014, 13:21
Ու ճիշտ ես, Նիկոլը պարզ ասեց թե ով ովա։
Փաստորեն մենք իսկապես արժանի ենք Նիկոլատիպ քաղաքական շոումենների, ուրիշ ինչ ասեմ:

Chuk
03.12.2014, 13:29
Մի քանի կետ, նենց, ուղղակի, բանավիճելու համար չէ:

1. Ինձ համար տհաճ է ilur-ի հոդվածը: Ոչ թե նրա համար, որ համաձայն եմ կամ համաձայն չեմ գրածին, այլ ուղղակի, էդ տիպի հոդված իմ կարծիքով չպետք է լիներ, հատկապես՝ իԼուրում:
2. իԼուրում Հովիկ Աբրահամյանի դեմ լավ էլ գրում են:
3. Մեր հույսը Հովիկի՝ մեզ միանալը չի:
4. Նիկոլի մասին հոդվածն, այսուհանդերձ, նախահարձակ քայլ չի, այլ ընդամենը արձագանք: Նիկոլն է իր թիմով ամեն կերպ փորձում հարձակվել ՀԱԿ-ի (ու հենց ՀԱԿ-ի, ոչ թե եռյակի) վրա: Ինչքան էլ իմ համար պատասխանելը սխալ էր, բայց դե պետք է ֆիքսել, որ դա ընդամենը պատասխան է: Ու որևէ մեկը ՀԱԿ-ին՝ Նիկոլի մասին վատ խոսելը քննադատելուց թող բարի լինի լինել անաչառ ու հակառակն էլ քննադատի:
5. Իմպիչմենտի նախաձեռնությունը սովորական էժան փիառ քայլ էր: Չի կարող հասարակական ռեսուրս չունեցող անհատը տենց նախաձեռնություն սկսի, հույսը դնելով այլ ուժերի ռեսուրսների վրա (թե՛ ԱԺ-ի պատգամավորների տեսքով, թե՛ համակիրների, հիշենք, որ Նիկոլը հարցը ԱԺ օրակարգ կարող էր մտցնել միայն ու միայն եռյակի ստորագրությունները ստանալով, իսկ Ազատության հետ հարցազրույցում ասում էր, որ եռյակը իր համակիրներին բերի փողոց դա արդարացնելու համար:
6. Եռյակի ծրագրում հավանաբար կար իմպիչմենտի հարց բարձրացնելը ու հիմա էլ կա, Նիկոլի մի քայլ առաջ ընկնելը նույնն ա, ինչ Րաֆֆի՝ ՀԱԿ հանրահավաքից առաջ նստացույց սկսելը:

Տրիբուն
03.12.2014, 21:36
իմփիչմենթի պահով մի բան ասեմ… Նիքսընը հրաժարական տվեց որ իմփիչ չլինի…

Յանիմ ի՞նչ: Դե Գոլն էլ ա հրաժարական տվել: Շատ հեռու որ չգնանք, Լևոնն էլ ա 98-ին հրաժարական տվել:

Իմ ասածն էլ էտ ա, Լևոնը հույսը դրել ա նրա վրա, որ Մուկը 98-ի Քոչարյանի պես խաղ ա խաղալու Սերժի գլխին, ՀՀԿ-ից փախեփախ ա սկսվելու, ճգնաժամ, բան-ման, ու Սերժի հրաժարական: Բավականին հնարավոր տրաբերակ ա: Բայց մեզ դրանից ի՞նչ: Ուրիշ եթե ինչ-որ տարբերակ գիտեք, ասեք մենք էլ իմանանք: Չնայած դժվար իմանաք, քանի որ սաղ գաղտնի ա, էտ արդեն մեզ ասել են :D

Տրիբուն
03.12.2014, 21:43
......
6. Եռյակի ծրագրում հավանաբար կար իմպիչմենտի հարց բարձրացնելը ու հիմա էլ կա, Նիկոլի մի քայլ առաջ ընկնելը նույնն ա, ինչ Րաֆֆի՝ ՀԱԿ հանրահավաքից առաջ նստացույց սկսելը:

Չուկիտո, քանի որ մնացած բոլոր կետերիդ շուրջ կարելի ա մի հազար տեսակետ ունենալ, դրանց չենք անդրադառնում, ընդունում ենք մեր լավ ախպոր խոսքը:

Բայց էս 6-րդ կետի հետ կապված հազարերոդ անգամ արձանագրենք, որ կապրենք կտեսնենք: Ես մի շիշ Նաիրի կոնյակ եմ դնում, որ Սերժի հրաժարականի հստակ պահանաջ, էլ չեմ ասում իմփիչմենթի հարց ոչ մի դեպքում չի բարձրանալու: Լիքը խոսալու են ու զահլա են տանելու, ինչպես միշտ, հեղհեղուկ տերմիններով «համապարփակ իշխանափոխություն», «ամբողջական իշխանափոխություն», «սահմանադրական կարգ», «ժողովորդի դարդ ու ցավ», «դե կտենաք հեսա ինչ ենք անելու» ու սենց էլի: Ինչքան ընտրությունները մոտենան, էնքան բնականաբար սրվելու ա լեքսիկոնը, բայց միևնույնն ա, ոչ մի կոնկրետ քայլ չի լինելու, բացառվում ա: Կարող ա հավայի երկխոսական դվիժենիներ լինեն սահմանդարակն փոփոխությունների ու ԸՕ-ի շուրջ, ու դրանք կներկայացվեն որպես փայլուն հաղթանակներ: Հատկապես շտաբների դերը դրանցում շատ մեծ ա լինելու :D Եթե դու հավատում ես հակառակին, ուրեմն բացարձակ գաղափար չունես, թե ինչ ա իրանից ներկայացնում ԲՀԿ-ն ու իրա առաջնորդը:

Տրիբուն
03.12.2014, 22:06
Գալուստն էլ ա Մեֆի ու Չուկի պես մտածում (http://www.tert.am/am/news/2014/12/03/galust-sahakian03/): Վայթեմ իսկականից ՀՀԿ–ն էլ մի օր եռյակին միանա :D

Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող օրինագծին՝ Գալուստ Սահակյանը ասաց. «Դե դա ոչ թե լուրջ բան եմ ընդունում, այլ քաղաքական մի տրյուկ էր՝ կողքիններին վնաս պատճառելու համար: Ինձ թվում է՝ փորձում էր եռյակին հարված հասցնել, որ իբրև թե խոսում-խոսում են, ոչինչ չեն ձեռնարկում»:

Chuk
03.12.2014, 22:43
որ Սերժի հրաժարականի հստակ պահանաջ, էլ չեմ ասում իմփիչմենթի հարց ոչ մի դեպքում չի բարձրանալու

Ապ, ես ոչ մի կոմպլեքս չունեմ քո ասած սցենարով գնալու դեպքում սխալս ընդունելու:

Chuk
03.12.2014, 22:44
Գալուստն էլ ա Մեֆի ու Չուկի պես մտածում (http://www.tert.am/am/news/2014/12/03/galust-sahakian03/): Վայթեմ իսկականից ՀՀԿ–ն էլ մի օր եռյակին միանա :D
Գալուստին Չուկի ու Մեֆի հետ համեմատողը շարմազանով ա:

Mephistopheles
03.12.2014, 23:22
Յանիմ ի՞նչ: Դե Գոլն էլ ա հրաժարական տվել: Շատ հեռու որ չգնանք, Լևոնն էլ ա 98-ին հրաժարական տվել:

Իմ ասածն էլ էտ ա, Լևոնը հույսը դրել ա նրա վրա, որ Մուկը 98-ի Քոչարյանի պես խաղ ա խաղալու Սերժի գլխին, ՀՀԿ-ից փախեփախ ա սկսվելու, ճգնաժամ, բան-ման, ու Սերժի հրաժարական: Բավականին հնարավոր տրաբերակ ա: Բայց մեզ դրանից ի՞նչ: Ուրիշ եթե ինչ-որ տարբերակ գիտեք, ասեք մենք էլ իմանանք: Չնայած դժվար իմանաք, քանի որ սաղ գաղտնի ա, էտ արդեն մեզ ասել են :D

յանիմ էն որ պաշտոնանկ են անում գոյություն ունեցող սիստեմով կոնկրետ մադու հնցագործության համար, դատական համակարգով (եթե անկախ ա) իսկ հրաժարականով ամբողջ համակարգն ա փոխվում…

որտեղի՞ց գիտես…

Mephistopheles
03.12.2014, 23:26
Գալուստն էլ ա Մեֆի ու Չուկի պես մտածում (http://www.tert.am/am/news/2014/12/03/galust-sahakian03/): Վայթեմ իսկականից ՀՀԿ–ն էլ մի օր եռյակին միանա :D

փաստորեն ով ինչ էշություն դեմ տա պտի ստորագրեմ որ հանկարծ գալուստն ու շարմազանովը բան չասե՞ն… ապեր, իմ ստորագրությունը շատ թանկ ա որ ամեն աբսուրդի տակ ստորագրեմ ինչ ա թե Նիկոլի թեստ անցնեմ… շանտաժի պետք չի ենթարկել մարդկանց… ոչ ոք պարտավոր չի իրա գրասենյակում նստած հորինվածքների տակ ստորագրելու…

Mephistopheles
03.12.2014, 23:33
Մեֆիկո ջան, ապեր, ոչ իշխանական ուժերի ոչ մի օրենսդրական նախագիծ ԱԺ-ում չի անցնում, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն ա։ Էտ դեպքում ինչի՞ են օրենսդրական նախաձեռնություննեուով հանդես գալիս։ Հենց իմփիչմենթի հարց առաջ եկավ նոր սկսեցի՞ն հաշվել, թե ով ինչքան ձեն ունի։

Ու ճիշտ ես, Նիկոլը պարզ ասեց թե ով ովա։ Գ7 չեն կարող ա, բայց շարքային բոսյակներ են, էտ 100%։

ոչ իշխանական ուժերից 3-ը մարդ են հավաքել հրապարակում մեկն էլ աբսուրդ կարիկատուռա "օրինագիծ" ա գրել, դու էլ ես ասում անհավանական ա… սրանցից ո՞րն ա թեժ…

ինձ ոչ մի օրինագիծ էս պահին չի հետաքրքրում… ու Նիկոլը պարզ ասեց որ ինքը որպես քաղաքական գործիչ ոչ միայն իմպոտենտ ա ու շանտաժիստ ա…

պոտենտ քաղաքական գործիչը քչից շատից հավանական ծրագրեր ա կազմում ու հնարավոր առաջարկներ ա անում ոչ թե ընկած սրա նրա դիմակը պատռում… էտի էն մարդը դուրս եկավ որ ԱԺ ընտրություններից հետո ասեց "ես էէէ՜՜՜ ժամանակվանից արդեն դեմ էի էս ամեն ինչին" դե էէ՜՜ն ժամանակ էլդուրս գայիր, բայց սպասեց մտնի ԱԺ որ նոր դուրս գա…

այ էս ա ինքը…

Տրիբուն
03.12.2014, 23:51
Գալուստին Չուկի ու Մեֆի հետ համեմատողը շարմազանով ա:

Հեսա բողոքելում վրետ փողոցային բառապաշարի ու քֆուրի համար… այ ..... գեղամյան ...

Տրիբուն
03.12.2014, 23:55
յանիմ էն որ պաշտոնանկ են անում գոյություն ունեցող սիստեմով կոնկրետ մադու հնցագործության համար, դատական համակարգով (եթե անկախ ա) իսկ հրաժարականով ամբողջ համակարգն ա փոխվում…

Ուզում ես ասես Նիքսոնի հրաժարականով ԱՄՆ-ում ամբողջ համակարգը փոխվե՞ց :D Տուֆտում ես, Մեֆիկո: Տենց որ լիներ 98-ի կռիսներից մարդ մնացած չէր լինի հիմա ՀՀԿ-ում: Հենց էտ ա, որ հրաժարական հնարավոր ա մենակ ներիշխանական ինտրիգների ու ՀՀԿ-ից առնետավազքի պատճառով, էն էլ եթե Սեյրան Օհանյանի դաբրոն լինի: Մնացած դեպքերում նիխտ, գրի սառուցին: Սերժի հրաժարականն այլ պարագայուն նույնքան հավանական ա, որքան էն, որ երկուշաբթի օրը Նիկոլի նախաձեռնության տակ 120 պատգամավոր ստորգրած լիներ:

որտեղի՞ց գիտես…

Ծիտիկն ա ասել: Իսկ ավելի շուտ, էտքան պարզ բանը չտեսնելու համար, պետք ա գոնե Զուրաբյան Լևոնի չափ անմեղսունակ լինել:

Տրիբուն
03.12.2014, 23:59
փաստորեն ով ինչ էշություն դեմ տա պտի ստորագրեմ որ հանկարծ գալուստն ու շարմազանովը բան չասե՞ն… ապեր, իմ ստորագրությունը շատ թանկ ա որ ամեն աբսուրդի տակ ստորագրեմ ինչ ա թե Նիկոլի թեստ անցնեմ… շանտաժի պետք չի ենթարկել մարդկանց… ոչ ոք պարտավոր չի իրա գրասենյակում նստած հորինվածքների տակ ստորագրելու…

Ապեր, որ իմանաս թե ՀԱԿ-ը էս յոթ տարվա ընթացքում քանի էշության տակ ա սաղիս ժողովրդով ստորագրել տվել, սաղ գիշեր լաց կլինես էս գրածիդ վրա: Քոչարյանին Հաագայի դատարան տալը վկա:

Մենակ չասես, որ Քոչարյանին Հաագա ուղարկելն ավելի հավանական էր, քան Նիկոլի նախաձեռնած իմփիչմենթը: Քոչարյանը կբռնի ու եկուսիս ոտն էլ համապատասխան տեղից կպոկի :D

Տրիբուն
04.12.2014, 00:06
ոչ իշխանական ուժերից 3-ը մարդ են հավաքել հրապարակում մեկն էլ աբսուրդ կարիկատուռա "օրինագիծ" ա գրել, դու էլ ես ասում անհավանական ա… սրանցից ո՞րն ա թեժ…

ինձ ոչ մի օրինագիծ էս պահին չի հետաքրքրում… ու Նիկոլը պարզ ասեց որ ինքը որպես քաղաքական գործիչ ոչ միայն իմպոտենտ ա ու շանտաժիստ ա…

պոտենտ քաղաքական գործիչը քչից շատից հավանական ծրագրեր ա կազմում ու հնարավոր առաջարկներ ա անում ոչ թե ընկած սրա նրա դիմակը պատռում… էտի էն մարդը դուրս եկավ որ ԱԺ ընտրություններից հետո ասեց "ես էէէ՜՜՜ ժամանակվանից արդեն դեմ էի էս ամեն ինչին" դե էէ՜՜ն ժամանակ էլդուրս գայիր, բայց սպասեց մտնի ԱԺ որ նոր դուրս գա…

այ էս ա ինքը…

Ապեր, էտ ուժերից միայն մեկը, իսկ ավելի կոնկրետ ՀԱԿ-ը, իսկ շատ ավելի կոնկրետ մենակ Լևոնը երկու անգամ շատ ու քսան անգամ ավելի որակով մարդ էր հրապարակում հավաքում: Բայց, ոնց որ տեսնում ես, իտոգում սաղիս տարել են ԲՀԿ-ի գիտահանրամատչելի դասախասությունները լսելու: Րաֆֆին մի տարի առաջ էր էտքան մարդ հավաքել, վերջում «հավիտյանս հավիտենիցս» :D Մարդ հավաքելն ու, հազար ներողություն, խեՌս չանելը ավելի վատ ա, քան ընդհանրապես մարդ չհավաքելը:

Ով հավանականությունից խոսա, դու պիտի բանջարաբուծությունից խոսաս: Երկխոսությամբ Սերժի հրաժարականի հավանականությունը վկա:

ՀԱԿ-ն էլ ՀԱԿ ա դառել ու ԱԺ ա մտել օլիգարխներին ամենավերջին այլանդակ պիտակները կպցնելով, ու քրեաօլիգարխիկ համակարգը քանդելու խոստումներով, բայց հիմա ՀՀ գերագույն գլխավոր օլիգարխի հետ ախպերություն ա անում, ավելի շու փոքր քուրություն: Էտ էլ իրանք են: Հետո ....

Mephistopheles
04.12.2014, 00:09
Ուզում ես ասես Նիքսոնի հրաժարականով ԱՄՆ-ում ամբողջ համակարգը փոխվե՞ց :D Տուֆտում ես, Մեֆիկո: Տենց որ լիներ 98-ի կռիսներից մարդ մնացած չէր լինի հիմա ՀՀԿ-ում: Հենց էտ ա, որ հրաժարական հնարավոր ա մենակ ներիշխանական ինտրիգների ու ՀՀԿ-ից առնետավազքի պատճառով, էն էլ եթե Սեյրան Օհանյանի դաբրոն լինի: Մնացած դեպքերում նիխտ, գրի սառուցին: Սերժի հրաժարականն այլ պարագայուն նույնքան հավանական ա, որքան էն, որ երկուշաբթի օրը Նիկոլի նախաձեռնության տակ 120 պատգամավոր ստորգրած լիներ:

ասեցի, որ իմպիչ չլինի… ինքը խելոք մարդ էր ու ընտրեց հրաժարականը… Նիքսոնի հրաժարականի դրդապատճառները տարբեր են. ընդեղ կա արդար դատական համակարգ ու եթե դատեն արդյունքը տարբեր ա լինում քան թե հրաժարականի դեպքում… այո էլի եմ ասում, հրաժարականից սիստեմը փոխվում ա… մարդիկ կարան նույնը մնան, բայց սիստեմը կփոխվի… 98-ին սիստեմը փոխվեց ու ԼՏՊ-ի հետ մի շարք key մարդիկ էլ հրաժարվեցին…

հրաժարականը եթե պարզ ասեմ նշանակում ա "էն ինչ ուզում էի անել, կամ ինչին որ հավատում էի, չեմ կարող անել, որովհետև (պատճառը) դրա համար ձեզ եմ տալիս լծակները, դուք արեք էն ինչ դուք եք ուզում" ու իրա թիմը շատ հաճախ իրա հետ հրաժարվում ա… իրանք կարան էլի քաղաքականության մեջ մնան… իմպիչը հանցագործություն անելն ա…

նիքսոնը ուղղակի քաղաքական պատրվակով քրեական պատասխանատվությունից փախավ… խոսքը իմպիչի ու հրաժարականի տարբերության մասին էր ես ասեցի…

Տրիբուն
04.12.2014, 00:11
… մարդիկ կարան նույնը մնան, բայց սիստեմը կփոխվի … 98-ին սիստեմը փոխվեց ...

խույ ....

P.S. Մնացածին չեմ անդառնում, ներող, ախպերս:

Mephistopheles
04.12.2014, 00:12
Ուզում ես ասես Նիքսոնի հրաժարականով ԱՄՆ-ում ամբողջ համակարգը փոխվե՞ց :D Տուֆտում ես, Մեֆիկո: Տենց որ լիներ 98-ի կռիսներից մարդ մնացած չէր լինի հիմա ՀՀԿ-ում: Հենց էտ ա, որ հրաժարական հնարավոր ա մենակ ներիշխանական ինտրիգների ու ՀՀԿ-ից առնետավազքի պատճառով, էն էլ եթե Սեյրան Օհանյանի դաբրոն լինի: Մնացած դեպքերում նիխտ, գրի սառուցին: Սերժի հրաժարականն այլ պարագայուն նույնքան հավանական ա, որքան էն, որ երկուշաբթի օրը Նիկոլի նախաձեռնության տակ 120 պատգամավոր ստորգրած լիներ:

Ծիտիկն ա ասել: Իսկ ավելի շուտ, էտքան պարզ բանը չտեսնելու համար, պետք ա գոնե Զուրաբյան Լևոնի չափ անմեղսունակ լինել:

էդ ծիտիկի անունը երևի Նիկոլ ա… Մկան պահով չգիտեմ... ես ծիտիկներին չեմ հավատում… ձեր պես տեսողություն էլ չունեմ…երբ որ կլնի, էն վախտ էլ կխոսանք…

Mephistopheles
04.12.2014, 00:18
խույ ....

P.S. Մնացածին չեմ անդառնում, ներող, ախպերս:

կարա լինի ու մոտակա 20 տարում տարբերակն էս ա, նույն մարդկանցով տարբեր սիստեմներ… ես քեզ փաստ եմ ասում… ես չգիտեմ, կարող ա Հայաստանում նոր կադրերի պահեստ կա որ իրար վրա դարսված զապուսկի են սպասում, որ հենց սիստեմը փոխվի չիպերն աքթիվեյթ անեն, կամ էլ հակառակը… եթե տենց բան կա, ուրեմն դու ճիշտ ես ասում, ես՝ սխալ…

մի անդրադարձի… ներում եմ…

Տրիբուն
04.12.2014, 00:21
Մեֆ, մի նեղացի, ապեր: Կապրենք, կտեսնենք:

Բայց ես ոչ մի լավ բանի ակնկալիք չունեմ: Ընգեր, վիճակը շատ պարզ ա - ՀՀ քաղաքական էլիտան երբեք չի փայլել իրա արտակարգ մտավոր ունակություններով: Ընդհակառակը, չգիտես ինչի մեզ բաժին են ընգել բացարձակ տգետներ ու գռեհիկներ, լավագույն դեպքում անմեղսունակներ: Իսկ էս վերջին զարգացումները սպանում են բոլոր փոքր հույսերը - իշխանությունը՝ Սերժիկ, Մուկ, Գալուստ, խոսքի ընդդիմությունը՝ Դոդ: Ու Լևոնը, որից սպասում ու ակնալում էինք մի ուրիշ բան, ամեն ինչ արել ա, որ մենք հանգենք էս տարաբախտ քառանկյանը: Ու հիմա էլ ամեն ձև promote-ա անում դա, ու չի խորշում մի քանի տակը մնացած լավից վատից նորմալ մարդկանց փչացնելուց: Ընգեր, առանց քաղաքականության մեջ խորանալու, ուղղակի մի հատ պարզ հայացք քցի էս իրավիճակի վրա, ու գնա քեզ քցի մոստից:

Դու մի պահ պատկերացրու թե մեզ ինչ որակական ու համակարգային զարգացում ա սպասվում - մտնում ենք ԵՏՄ, իշխանության մեջ երկու հստակ բևեռ ա ձևավորվում՝ ՀՀԿ ու ԲՀԿ, ամեն մեկն իրա հայրենասեր, բարձր ինտելեկտուալ, մաքրամաքուր, ազնիվ առաջնորդով, ու ամեն մեկի հետևից գնում ա պատեհապաշտ, տգետ ու գռեհիկ թալանչիների մի հատ հսկայական բանակ: Մեռնելդ չի գալի՞ս, արա: Ո՞նց ես դու քո կոտրած ձեռով էս ամեն ինչը պատշպանում: Չես ուզու՞մ գոնե ինքդ քո առաջ պարզերես լինես:

Տրիբուն
04.12.2014, 00:28
Ապեր, փաթթենք ու մի կողմ դնենք քաղաքականությունը: Եկեք մենք մեր հետ ազնիվ լինենք գոնե: Էս վիճակից ավելի բոզիտղավիճակ պատկերացնել հնարավոր չէր: 2007-2008-ին որևէ մեկիդ մտքով կանցնե՞ր, որ ԲՀԿ-ի հետ համաժողովրդական շարժում ենք անելու ու Նիկոլին փչացնելու ենք: Լավ ինքներս մեզանից չենք կարա զզվենք, բայց մեր խնդալը մեր վրա չի գալի՞ս:

Լևոնից հետո, Հայաստանի կեսը Նիկոլի անունով էր երդվում, արա: Ելույթ էր ունենում, աշխարհը մեզ էին տալիս, ոգևորվում էինք, հույս ունեինք որ երկիր ենք սարքելու: Իսկ հիմա գնում ենք դոդի միտինգին որ մեր գլխին դասախոսություն կարդա՞ ու հույս ենք դրել, որ իրանով երկիր ենք սարքելու: Բա չմեռնի՞ տենց երկիրը պրծնի:

Chuk
04.12.2014, 00:38
Հեսա բողոքելում վրետ փողոցային բառապաշարի ու քֆուրի համար… այ ..... գեղամյան ...

Ապեր, կողմնորոշվի, օրենքով բողոքու՞մ ես, թե՞ պատասխան ավելի ուժեղ քֆուր ես տալիս :angry :))

Chuk
04.12.2014, 00:39
Քոչարյանին Հաագայի դատարան տալը վկա:
Հետադարձ ընդունում եմ :)

Բայց սա գոնե պրոցես էր, որը հասարակական որոշակի ակտիվության բերեց, որը կարելի էր օգտագործել այլ նպատակներով, ու վերնարդյունքում նաև օգտագործվեց շարժումը ավելի երկար կենդանի պահելու համար:

Chuk
04.12.2014, 00:43
Նիկոլին փչացնելու ենք
Ապ, թարգի, Նիկոլին միակ փչացնողը հենց ինքն ա: Իհարկե հիմա շատերն են ոգևորված իրա ելույթներով, տղայական կեցվածքով, բայց ժամանակ կանցնի, սաղ էլ կհասկանան, որ ինքն ուղղակի սխալ ճամփա ընտրեց ու ինքն իրա գլխին շինեց:

Մի հատ անկապ հոդվածի վրով էսքան խորանալ ու անունը դնել, որ իրան փչացնում են, չարժի էլի:

Տրիբուն
04.12.2014, 00:45
Հետադարձ ընդունում եմ :)

Բայց սա գոնե պրոցես էր, որը հասարակական որոշակի ակտիվության բերեց, որը կարելի էր օգտագործել այլ նպատակներով, ու վերնարդյունքում նաև օգտագործվեց շարժումը ավելի երկար կենդանի պահելու համար:

Պաժալիստա .... իսկ հիմա տենց նապատակ չկա երևի, չէ՞: Հիմա շտաբներ ենք բացում: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության մարզային, շրջանային, քաղաքային, համայնքային գրասենյակներն ու կազմավորումները չէին հերքում, կամ էլ ժողովդրի դարդ ու ցավը էնքան մեծ ա, որ չէին հացնում լսեին, նոր մարմիններ էր պետք: :D

Դու ո՞ր շտաբից ես, այ ակտիվիստ, ասա գամ մոտդ, դարդերս պատմեմ :D

Chuk
04.12.2014, 00:51

Ապ, լավ էլի, փլիզ, ստեղ դարդերդ լսում եմ, ինձ լրիվ հերիք ա :oy

Տրիբուն
04.12.2014, 00:54
Ապ, լավ էլի, փլիզ, ստեղ դարդերդ լսում եմ, ինձ լրիվ հերիք ա :oy

Մի ցրի, թե չէ կմտածեմ, որ դու ոչ մի շտաբ էլ չես մտել: Այսինքն, մուտիլովշիկ ես :D

Գալաթեա
04.12.2014, 00:56
Նիքսընից որ խոսք ա գնում, միշտ Sex and the City-ից մեջբերումն եմ հիշում:
Աղջիկներով նստած խասում են, թե ԱՄՆ պրեզիդենտներից որն ա ամենասեքսին եղել, մեկն ա ասում ա՝ See Nixon, no one wanted to f*ck him, so he f*cked everyone.

Սերժին էլ ա շատ սազում էդ բանաձևը:

Chuk
04.12.2014, 00:57
Մի ցրի, թե չէ կմտածեմ, որ դու ոչ մի շտաբ էլ չես մտել: Այսինքն, մուտիլովշիկ ես :D

Չէ, դու լրիվ շարմազանով ես :))

Mephistopheles
04.12.2014, 03:14
Մեֆ, մի նեղացի, ապեր: Կապրենք, կտեսնենք:

Բայց ես ոչ մի լավ բանի ակնկալիք չունեմ: Ընգեր, վիճակը շատ պարզ ա - ՀՀ քաղաքական էլիտան երբեք չի փայլել իրա արտակարգ մտավոր ունակություններով: Ընդհակառակը, չգիտես ինչի մեզ բաժին են ընգել բացարձակ տգետներ ու գռեհիկներ, լավագույն դեպքում անմեղսունակներ: Իսկ էս վերջին զարգացումները սպանում են բոլոր փոքր հույսերը - իշխանությունը՝ Սերժիկ, Մուկ, Գալուստ, խոսքի ընդդիմությունը՝ Դոդ: Ու Լևոնը, որից սպասում ու ակնալում էինք մի ուրիշ բան, ամեն ինչ արել ա, որ մենք հանգենք էս տարաբախտ քառանկյանը: Ու հիմա էլ ամեն ձև promote-ա անում դա, ու չի խորշում մի քանի տակը մնացած լավից վատից նորմալ մարդկանց փչացնելուց: Ընգեր, առանց քաղաքականության մեջ խորանալու, ուղղակի մի հատ պարզ հայացք քցի էս իրավիճակի վրա, ու գնա քեզ քցի մոստից:

Դու մի պահ պատկերացրու թե մեզ ինչ որակական ու համակարգային զարգացում ա սպասվում - մտնում ենք ԵՏՄ, իշխանության մեջ երկու հստակ բևեռ ա ձևավորվում՝ ՀՀԿ ու ԲՀԿ, ամեն մեկն իրա հայրենասեր, բարձր ինտելեկտուալ, մաքրամաքուր, ազնիվ առաջնորդով, ու ամեն մեկի հետևից գնում ա պատեհապաշտ, տգետ ու գռեհիկ թալանչիների մի հատ հսկայական բանակ: Մեռնելդ չի գալի՞ս, արա: Ո՞նց ես դու քո կոտրած ձեռով էս ամեն ինչը պատշպանում: Չես ուզու՞մ գոնե ինքդ քո առաջ պարզերես լինես:

Չեմ նեղանում Ապեր, քեզ կարելի ա ամեն ինչ ասել…

ուզում եմ այ էս բոլդով գրածին անդրադառնամ… բաժին չի ընգել, ցավդ տանեմ… սրանք մեր ծոցից ելած մեր համաքաղաքացիներն են ու մեր հասարակությունն ա որ սրանց տենց ա դարձրել… մենք էլ կանք սրա մեջ… բաժին ընկած կլիներ եթե էլիտա բաժանեին մենք էլ ուշացած լինեինք ու տակի մնացածները մեզ հասներ… բայց տենց չի, դու խոմ գիդա՞ս… ճիշտ ես ասում էն ներքևի գրառմանդ մեջ 2007-2008-ին մեծ վերելք կար, բայց միևնույն ժամանակ պետք չի պատրանքների մեջ ընկնել ու կարծել որ էն ժամանակ եթե իշխանափոխություն լիներ լրիվ ուրիշ էր լինելու… չէ, էն ժամանակ էլ գռզոն էր մեր կողքին, Ջահանգիրյանը մեզ միացավ ու եթե լիներ ապա չի նշանակում որ էս սաղ օլիգարխները մի անգամից գոլորշիանալու էին ու սաղ լավ էր լինելու… դրանից հետո գալու էր հիասթափման պահը (ոնց որ ամեն տող ա) ու մենք էլ ստեղ ասելու էինք "արա, բա սրա համար է՞ր սաղ էս ղալմաղալը"… բայց դա լինելու էր մի քայլ… էլի ալինելու մի քայլ եթե կարանանք սրանց հանենք, բայց լինելու ա եղածով, ինչ որ ունենք ում որ ունենք… չկա ուրիշ ձև Տրիբուն ջան… եղածներով պտի հասկանանք որ սենց շարունակել չի լինի… shit's gonna hit the fan…

Ապեր… I'm not gonna sugar coat this whole thing… ոռի ա, բայց բնական ոռի ա, անբնական բան չկա ոչ էլ օրինաչափությունից դուրս ա… մարդիկ հեռանում են շարժումից վերանայում են իրանց առաջնահերթությունները, this is life… մեկը կհեռանա մեկը կմոտենա… բայց փոխվելու ա…

միտս Էդգար Պոյի մահվան վարկածն եկավ… էս հարիֆին գտել են խմած մուրիշի շորերով ու տարել են հիվանդանոց, բայց ուշքի չգալով մահացել ա… կասկած կա որ սենց ա ընկել էդ օրի… էն ժամանակ ամերիկայում ընտրություններին թայֆաները մարդկանց տանում խմացնում (կամ առանց խմացնելու որոշակի գումարով) էին ու տարբեր շորեր հագցնելով տարբեր տեղեր նույն մարդու օգտին քվեարկել էին տալիս ընտրություններին… ու կարծիք կա որ ինքը դրա զոհն ա եղել… նույն բաներն Անգլիայում ա եղել… ասածս էն ա ապեր, որ սրա մեջով պտի անցնենք, ճար չկա…

Աթեիստ
04.12.2014, 10:19
ուզում եմ այ էս բոլդով գրածին անդրադառնամ… բաժին չի ընգել, ցավդ տանեմ… սրանք մեր ծոցից ելած մեր համաքաղաքացիներն են ու մեր հասարակությունն ա որ սրանց տենց ա դարձրել… մենք էլ կանք սրա մեջ…

Մեֆ, 2008-ին Լևոնի կողքին կանգնածներից մի քանի անուն տամ, դու փորձի նրանց կալիբրա մարդ գտնել հիմիկվա «թիմում»։ Էս ցուցակի անդամներին լսելը տեղով հաճույք էր։
Դավիթ Շահնազարյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան։

Իսկ ինչ վերաբերում ա «մեր ծոցից ելածներին», Լևոնը 2 տարբերակ ուներ. 1. Ժողովրդին բացատրել, որ փողով ընտրելը սխալ ա, 2. ժողովրդին դնել անմեղսունակի տեղ, ու գործել իշխանության պես, փողով։

Րաֆֆիի ընտրությունը ցույց տվեց, որ 1-ին տարբերակն էլ կարար աշխատեր, այսինքն մարդիկ փողը վերցնում էին, բայց փողը տվողին չէին ընտրում։ Բայց Լևոնն ընտրեց փողի տարբերակը։

Chuk
04.12.2014, 12:55
Բայց Լևոնն ընտրեց փողի տարբերակը։
Այսի՞նքն Արտ :o
Էս ի՞նչ փողի մասին ես գրում:

Mephistopheles
04.12.2014, 13:22
Մեֆ, 2008-ին Լևոնի կողքին կանգնածներից մի քանի անուն տամ, դու փորձի նրանց կալիբրա մարդ գտնել հիմիկվա «թիմում»։ Էս ցուցակի անդամներին լսելը տեղով հաճույք էր։
Դավիթ Շահնազարյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան։

Արտ ջան… ասում ես իրանց կալիբրի մարդ… օքեը… օրանց կալիբրը երևում ա էն ժամանակ երբ իրանց հեռանում են "Լևոնից" ու սկսում են ինքնուրույն գործել… դե հիմա ինձ կոնկրետ ասա էդ մարդկանցից ով ինչով ա զբաղված… Նիկոլի վևրջին աբսուրդը սաղս կարդացինք, իսկ իրա պայմանագիրը տեղով ծաղր ա (եթե ուզես կարամ մի երկու տող մեջբերեմ)… Դավիթ շահնազարյանը, աստված գիտի ինչով ա զբաղված… Բագրատանը լավ մարդ ա, ես միշտ իրա ելույթներն աշխատում եմ բաց չթողնել, բայց իրա կալիբրնելն ա էսօր աչքներիս առաջ…

կալիբրը որոշվում ա գործով ու էդ գործի ազդեցությամբ քաղաքական դաշտի ու եղանակի վրա… վերջ… մնացածը սաղ երկրորդական ա… քո նշած գործիչներն էսօր ինքնուրույն են ու մարջինալ են… իրանք բացարձակապես որևէ ազդեցություն չունեն էսօրվա քաղաքական եղանակի վրա… 0… տենց չի՞…

Իսկ ինչ վերաբերում ա «մեր ծոցից ելածներին», Լևոնը 2 տարբերակ ուներ. 1. Ժողովրդին բացատրել, որ փողով ընտրելը սխալ ա, 2. ժողովրդին դնել անմեղսունակի տեղ, ու գործել իշխանության պես, փողով։

Աեր ապեր, ո՞նց չի բացատրել… ես եմ լսել… ձենը մինչև ամերիկա ա հասել… ու ի՞նչ գաղտնիք ա որ փողով չեն քվեարկում… Արտ, ո՞նց կարաս ասես չի բացատրել, փաստեր կան 2008-ին փողով ե՞ն քվեարկել… ես չգիտեմ, բայց գիտեմ որ էն ժամանակ 2008-ին "խոսվել" ա բավականին բարձր…

Արտ, Լևոնը փողով ա՞ գործում… կա՞ տենց բան… Լևոնը ե՞րբ ա փող բաժանել…

Րաֆֆիի ընտրությունը ցույց տվեց, որ 1-ին տարբերակն էլ կարար աշխատեր, այսինքն մարդիկ փողը վերցնում էին, բայց փողը տվողին չէին ընտրում։ Բայց Լևոնն ընտրեց փողի տարբերակը։

Արտ, ես քեզ հավատում եմ, բայց երբ սահամանադրական դատարան գնացին իրանք ոչ մի փաստարկ չբերեցին… Զարուհի փոստանջյանն ասեց "բա լույսերն ինչի՞ անջատեցին", էտի իրա արգումենտ էր… հավատում եմ որ Րաֆֆին անցել ա, մարդիկ քվեարկել են իրա օգտին, բայց հավատա, Րաֆֆին ավելի լավ չի բացատրել քան իրանից առաջ, ասենք Լևոնը… շատ քիչ մարդ կա էս աշխարհքիս երեսին որ հասկանում ա թե Րաֆֆին ինչ ա խոսում… ոչ ոք իրա լեզուն չի հասկանում, հատուկ բառարան կա իրա համար, որ հասկանանք… "գնամ Մոսկվա և բերեմ ձեր հաղթանակը"… ու գնաց, բայց չբերեց… ես իրան պարտվելու կամ չկարողանալ հաղթելու մեջ չեմ մեղադրում, պարտությունը մարդկային ա, պարտությունն էն ա ինչ մարդու հետ պատահում ա հաղթանակի ճանապարհին… բայց էն ինչ որ ինքն արեց… ու անում ա… ես բառեր չունեմ դրա համար…

Mephistopheles
04.12.2014, 13:23
Այսի՞նքն Արտ :o
Էս ի՞նչ փողի մասին ես գրում:

Լևոնը սաղ փողերն առել ա ձեզ չի տվել… խաբար չե՞ս…

Աթեիստ
04.12.2014, 13:42
Այսի՞նքն Արտ :o
Էս ի՞նչ փողի մասին ես գրում:

Արտ, քո մոտ դոդն ինչ որ այլ բանի հետ ա ասոցացվու՞մ :o

Chuk
04.12.2014, 14:06
Արտ, քո մոտ դոդն ինչ որ այլ բանի հետ ա ասոցացվու՞մ :o

Արտ ջան, ասածիցդ տպավորություն ա, որ ԲՀԿ հետ համագործակցությունը նրա համար ա, որ մարդկանց փող բաժանեն, իրանց ընտրեն:

Եթե դու տենց բան նկատի ունես, ապա կներես, բայց էնքա՜ն պրիմիտիվ ա պատկերացումդ:

Իսկ իրանց հետ, այո, նաև գումարի համար ենք համագործակցում ու դա չի թաքցնում, որտև եթե որևէ մեկը պատկերացնում ա, որ կարելի ա շարժում ստեղծել, առանց գումար ծախսելու, ապա միամիտ ա: Նույն քո Րաֆֆին էլ ա փող ծախսել, իսկ թե էդ փողն իրան որտեղից, կարող ես իրան հարցնել:

Տրիբուն
04.12.2014, 15:43

Դրա համար էլ Դոդը ոնց ուզի հիմա չափալախում ա Մեֆի բարձր կալիբրի Լևոնին: Ու չասես տենց չի, հատ-հատ օրինակները կբերեմ:

էտ փողն էլ, որ ԲՀԿ-ից ստանում են շարժման համար չի պետք, կուսակցությունը պահելու համար ա պետք: Հանաք մասխարություն չի կուսակցություն բացել ու պահելը, տղեքը պիտի իրանց համ էլ լավ զգան:

Տրիբուն
04.12.2014, 15:43
Արտ, քո մոտ դոդն ինչ որ այլ բանի հետ ա ասոցացվու՞մ :o

Ակադեմիկ չի՞:

Տրիբուն
04.12.2014, 15:45
Լևոնը սաղ փողերն առել ա ձեզ չի տվել… խաբար չե՞ս…

Մեզ պետք չի տա, թող իրան պահի, ապեր ...

Բայց որ Լևոնի կողքը մնացած Զուրաբյանի կարգի մի քանի բարձր կալիբրները ահագին թփռոշացել են, էտ փաստ ա: Լավ էլ արագ են սովորում լավ կյանքին, նախանձել կարելի ա:

Chuk
04.12.2014, 15:47
Դրա համար էլ Դոդը ոնց ուզի հիմա չափալախում ա Մեֆի բարձր կալիբրի Լևոնին: Ու չասես տենց չի, հատ-հատ օրինակները կբերեմ:

էտ փողն էլ, որ ԲՀԿ-ից ստանում են շարժման համար չի պետք, կուսակցությունը պահելու համար ա պետք: Հանաք մասխարություն չի կուսակցություն բացել ու պահելը, տղեքը պիտի իրանց համ էլ լավ զգան:

ներող, մանր բամբասամակարդակն իմը չի ;)

Տրիբուն
04.12.2014, 17:06
ներող, մանր բամբասամակարդակն իմը չի ;)

Ինչի բամբասա՞նք. ապեր: Մենակ էն, որ Լևոնն իրանից դավոլնի ուզում էր Սծյոպիկի հաշվին եռյակն էլի քառյակ սարքեր, բայց ԲՀԿ-ն ասեց դավայ ռասվիդանյա, արդեն հերիք ա: Кто платит тот заказывает музыку, ապեր: Էս ԵՏՄ-ի կարգախոսն ա, որին հեսա կոլեկտիվ, ոչխարի հոտի պես կողմ կքվերակեն, ու միաբերան կասեն, որ այլընտրանք չկար:

Chuk
04.12.2014, 17:43

Ապ, ահավոր հոգնել եմ սենց վեճերից, ու նույնիսկ թքած ունեմ, որ սենց պատասխաններս կարող ա շատերի կողմից ընկալվեն որպես պատասխան չունենալ:
Բայց կարճ կասեմ. շատ մակերեսային ես մտածում ու գրում:

հ.գ. կողմ քվեարկել են: Դեմ ա քվեարկել միայն Ժառանգությունն ու մի քանի պատգմավոր: Բոլորիդ առաջարկում եմ միավորվել Ժառանգության, Էդմոնի, Նիկոլի, Նախախորդհրդարանի, Հայազնի շուրջը:

Տրիբուն
04.12.2014, 19:23
Մենք որևէ մեկի հետ միավորվելու խնդիր չունենք։ Թող իրանք ում ուզում են միավորվեն։

Ապեր, ես մակերեսային եմ։ Դուք խորքային ու գիտակից։ Արդյունքները տեսնում ենք։

Սենց էլ պիտի լիներ ։( Գոնե թասիբի խաթեր մի 20-30 հոգի դեմ քվեարկեին, ձև տային,որ գոնե երկու գրամ մտածող կա էս երկրում։ Բայց պուծինկեքը ռուսի քամակը մտնելուց պիտի իրարից առաջ ընկնեին, չէ։

Տրիբուն
04.12.2014, 22:16
Ասենք ինչով են տարբերվում Սարոյանի, Թոխմախի ու Սծյոպիկի մտքերը էս հարցում: Բացարձակապես ոչ մի բանով:

Պարոն Սարոյանը զգուշացնում է չանդամագրվելու հետեւանքների մասին` ռուսների հետ խաղեր տալ չի կարելի. «Գիտե՞ս ինչքան հայ ունենք էսօր Ռուսաստանում աշխատող: Մենակ էն, որ վերցնում դեպորտ են անում: Էտի քիչ չի՞, որ մեր ժողովուրդն էթա, էնտեղ հանգիստ խղճով աշխատի»:

ԵՏՄ-ի օգտին Մհեր Սեդրակյանի փաստարկներն ավելի ծանրակշիռ են` մեզ կուտեն, եթե մենք ռուսների հետ չեղանք. «Մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին մեկը պետք ա լինի` պարսիկը, թուրքը, ռուսը: Լավ չի՞ ռուսի, ոնց որ ասած, իշխանության տակ լինի»:

Ստեփան Դեմիրճյանը համաձայն է` անդամակցելով ԵՏՄ-ին, մենք անվտանգության հարց ենք լուծում. «Այն անվտանգության համակարգը, որի մեջ մտնում է Հայաստանը, այսօր այլընտրանք չունի»:

Յոբտվայումած, էս մեր ԱԺ-ն ա:

Chuk
05.12.2014, 01:56
Ապեր, ես մակերեսային եմ։ Դուք խորքային ու գիտակից։ Արդյունքները տեսնում ենք։
Ահավոր վիճելի ա, մեր «խորքային»-ի, թե ձեր «մակերեսայինի» արդյունքներն ենք տեսնում:
Ամեն դեպքում հիմա խոսելու ու մեծ-մեծ բրդելու դաշտը ձերն ա, լիարժեք տվել ենք ձեզ էդ հնարավորությունը:

Ասա, խոսքի մեջ մեծ-մեծ բրդելուց մի քայլ առաջ անցնեք ;)

հ.գ. քեզ ու որևէ այլ շարքային քաղաքացու չի վերաբերում, այլ մեծ-մեծ բրդող «հանրույթին» ու իրանց քաղաքական գործչի տեղ դրածներին:

Ներսես_AM
05.12.2014, 02:06
Ասենք ինչով են տարբերվում Սարոյանի, Թոխմախի ու Սծյոպիկի մտքերը էս հարցում: Բացարձակապես ոչ մի բանով:

Յոբտվայումած, էս մեր ԱԺ-ն ա:

Բա հլը էս դոձիկին կարդա‎։ Մեկը կա որ բան ա հասկանում թե ինչ ա ուզում ասած լինի։

«Եւ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արեւմուտքին: Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու եւ նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն՝ կորցնելով Արեւմուտքի վստահությունը եւ Ռուսաստանի հարգանքը: Իսկ իրականում՝ երկուսի ե՛ւ վստահությունը, ե՛ւ հարգանքը։

Եթե մենք լինեինք իշխանություն, մենք ժողովրդից չէինք թաքցնի ոչ եվրաասոցացման, ոչ էլ Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միության բանակցությունների ընթացքը, եւ կկառուցեինք բոլոր այդ բանակցությունները Հայաստան-ԵՄ-Ռուսաստան եռակողմ ֆորմատով կամ Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ մաքոքային դիվանագիտության միջոցով: Մեր նպատակը կլիներ ապահովել Հայաստանում եւ տարածաշրջնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի ներդաշնակեցումը, այլ ոչ թե սերմանել շահերի բախում, ինչին իրականում ծառայեց իրեն խորամանկ պատկերացնող իշխանությունների ապաշնորհ, անհեռատես եւ անվստահելի քաղաքականությունը:

Եւ մենք վստահ ենք, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման՝ շարունակելով վստահելի դաշնակցի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միեւնույն ժամանակ՝ պահպանելով Եվրաասոցացման պայմանագրի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մասի արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ, կամ առնվազն նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները։

Այդ ամենը հնարավոր էր 2010-2014 թվականներին ընկած այն ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դեռ սրված չէին եւ դեռ չէին վերածվել նոր Սառը պատերազմի։ Այսօր, իհարկե, դա այլեւս հնարավոր չէ, եւ մենք որոշում կայացնելիս պետք է որպես ելակետ ընդունենք այս պահին ստեղծված իրողությունները եւ առաջնորդվենք Հայաստանի գերագույն պետական շահերով եւ մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով»,- ասաց Զուրաբյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ իրենք հասկանում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաեւ որոշակի ռիսկեր ու վտանգներ: Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության եւ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաեւ Հայաստանի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը: «Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը: Հետեւաբար, ԵՏՄ-ի անդամակցությունը առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման խնդիրը, որն առանց այդ էլ Հայաստանի օրակարգում գլխավոր խնդիրն է: Ինչպես ցանկացած միջազգային կազմակերպությունում, ԵՏՄ-ում եւս Հայաստանին սպասում է ծանր պայքար սեփական շահերի համար, մի գործ, որն իր վրա կարող է վերցնել միայն ժողովրդի վստահությունը վայելող եւ համարձակ իշխանությունը:

Նույն համարձակցությունը պահանջվում է նաեւ Արեւմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ անկաշկանդ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման համար»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: http://www.armtimes.com/hy/read/57045

Էն վերևինների համեմատ միայն ձևակերպումն ա տարբեր, արդյունքը ու լծի որոնումները նույնն էն։ Էն սկբի ներածականն էլ հավայի պոպուլիստական ջուր ծեծոցի ա, մենք որ լինեինք բլաբլաբլաբլա‎։ Թան էլ չէ բրդած մածուն։

Ներսես_AM
05.12.2014, 02:16
http://www.azatutyun.am/media/video/26725184.html

Նայեք շատ լավն ա։ Ժողովրդի մասին մտածելով քվեարկելա որ ժողովուրդը կարենա ազատ գնա Եվրանյուզ խոպան, նորմալ փող աշխատի‎։

Chuk
05.12.2014, 14:39
Մեկը կա որ բան ա հասկանում թե ինչ ա ուզում ասած լինի։
Անկախ նրանից, որ ես համաձայն չեմ ոչ «կողմ» քվեարկելուն, ոչ էլ դրա համար բերված հիմնավորումների մեծ մասին, կարծում եմ, որ անհասկանալի որևէ բան չի ասում:

Ներսես_AM
05.12.2014, 15:36
Անկախ նրանից, որ ես համաձայն չեմ ոչ «կողմ» քվեարկելուն, ոչ էլ դրա համար բերված հիմնավորումների մեծ մասին, կարծում եմ, որ անհասկանալի որևէ բան չի ասում:

Այդ ամենը հնարավոր էր 2010-2014 թվականներին ընկած այն ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դեռ սրված չէին եւ դեռ չէին վերածվել նոր Սառը պատերազմի։ Այսօր, իհարկե, դա այլեւս հնարավոր չէ, եւ մենք որոշում կայացնելիս պետք է որպես ելակետ ընդունենք այս պահին ստեղծված իրողությունները եւ առաջնորդվենք Հայաստանի գերագույն պետական շահերով եւ մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով

Մնացած մասը ինչպես նշեցի էժանագին պոպուլիստական ոչինչ չասող բառերի շարան ա‎։ Էս վերևի պարբերությամբ էլ բացատրում ա թե ինչին են կողմ քվեարկել։ Ես չեմ հասկանում ինչի էդ նույնը ասելով դեմ չեն քվեարկել‎։ Խնդրում եմ բացատրի ինչպես են Հայաստանի գերագույն պետական շահերով եւ մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով առաջնորդվելով կողմ քվեարկել։ Ոչնչով չի տարբերվում ՀՀԿի դիրքորոշումից։ Նույն դիրքորոշումով էլ ՀՀԿն գազի պայմանագիրն էր քվեարկում, ՀԱԿն էլ կարծեմ դեմ էր։ Բացատրի խնդրում եմ։

Chuk
05.12.2014, 15:47

Ներս ջան, որպես սկիզբ խորհուրդ կտայի ծանոթանալ Զուրաբյանի ամբողջական խոսքին (http://www.ilur.am/news/view/38332.html), ոչ թե Նիկոլի ՀԺ-ի ծախկաքաղին:

Հետո կառաջարկեի կարդալ հետևյալ հոդվածները, եթե իհարկե ուզում ես պատկերացնել կողմ քվեարկելու որոշման պատճառները.
ԵՏՄ-ի շուրջ քվեարկություն. կողմ, դեմ, ձեռնպահ (http://www.ilur.am/news/view/38280.html)
ԵՏՄ. ճիշտ որոշում կայացնելու հրամայականը (http://www.ilur.am/news/view/38203.html)
Քաղաքական որոշման տրամաբանությունը (http://www.ilur.am/news/view/38152.html)

Կարծում եմ, դրանից հետո քվեարելու տրամաբանությունը կհասկանաս: Չեմ ասում կհամաձայնվես, ասում եմ՝ կհասկանաս:

Կներես, սրանից ավելին ես չեմ պատրաստվում գրել, որովհետև բացարձակ ցանկություն չունեմ պաշտպանել ՀԱԿ-ի էն քայլը, որին չնայած էս բոլոր հիմնավորումներին ես ինքս դեմ եմ եղել ու դրանք բարձրաձայնել Կոնգրեսում, մինչ քվեարկությունը:

keyboard
05.12.2014, 22:27
Երնակ ձեզ, որ էս ամենը չեք տեսնում...

https://www.youtube.com/watch?v=vtXSskfgL0U#t=299

Ներսես_AM
09.12.2014, 03:22
Ներս ջան, որպես սկիզբ խորհուրդ կտայի ծանոթանալ Զուրաբյանի ամբողջական խոսքին (http://www.ilur.am/news/view/38332.html), ոչ թե Նիկոլի ՀԺ-ի ծախկաքաղին:

Հետո կառաջարկեի կարդալ հետևյալ հոդվածները, եթե իհարկե ուզում ես պատկերացնել կողմ քվեարկելու որոշման պատճառները.
ԵՏՄ-ի շուրջ քվեարկություն. կողմ, դեմ, ձեռնպահ (http://www.ilur.am/news/view/38280.html)
ԵՏՄ. ճիշտ որոշում կայացնելու հրամայականը (http://www.ilur.am/news/view/38203.html)
Քաղաքական որոշման տրամաբանությունը (http://www.ilur.am/news/view/38152.html)

Կարծում եմ, դրանից հետո քվեարելու տրամաբանությունը կհասկանաս: Չեմ ասում կհամաձայնվես, ասում եմ՝ կհասկանաս:

Կներես, սրանից ավելին ես չեմ պատրաստվում գրել, որովհետև բացարձակ ցանկություն չունեմ պաշտպանել ՀԱԿ-ի էն քայլը, որին չնայած էս բոլոր հիմնավորումներին ես ինքս դեմ եմ եղել ու դրանք բարձրաձայնել Կոնգրեսում, մինչ քվեարկությունը:

կարդացի առաջին հոդվածը, էն հասկացա, որ կողմ են քվեարկել որ հանկարծ Պուծին ձյան չջղայանա‎։ Այլապես լավագույն դեպքում մեր մոտ էլ կարող են կանաչ բարեհամբույր մարդիկ դուրս գային Գյումրու ռազմակայանից ու մի շաբաթ հետո հանրաքվեյով Էրիվանսկի գուբեռնյա հռչակեինք‎։ Վատագույն դեպքում էլ հո ադրբեջանին տեղը տեղին զենքերը մատակարարել ա ինչի՞ համար։ Ինքն էլ ա ասում, որ դժվար ա գցել բռնել դրական–բացասականը, բա խի ես կողմ քվեարկում։ Քվեարկենք տեսնենք վերջը յա լավ կլինի յա էլ վա՞տ։ Տե՞նց են երկրի հարցերը լուծում։ Թող ձեռնպահ քվեարկեին, կամ չքվեարկեին‎։ Բայց չէ, Պուծինը կարող ա կատաղեր։

Chuk
09.12.2014, 03:48

Ներս ջան, շա՜տ մոտավոր բնականաբար նման մտավախություն կա ու դա անտեսել չի կարելի: Բայց էդ շա՜տ մոտավոր:
Կրկնեմ, ես շարունակում եմ ՀԱԿ-ի էդ քվեարկությանը դեմ մնալ, բայց իմ փաստարկները շա՜տ ավելի կուռ են, քան ասենք քո էս մակերեսային դիտարկումը:

Mephistopheles
09.12.2014, 09:27
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը դեկտեմբերի քվեարկությունից չի սկսել, ոչ էլ սրոժի համաձայնությունից… դա սկսել ա երկուհազարականներից երբ մենք պարտքի դիմաց գեւյք էինք տալիս, հայռուսգազարտն էինք ցախում, երկաթգիծը, էներգոհամակարգը ծախեցինք, վճարեցինք բազաների համար ու տենց շարունակ… ինչքան լծակ կար տվեցինք ռուսների ձեռը… հլա մեր բնակչության ֆինանսնետն էլ ռուսաստանից կախեցինք…ու հիմա արդեն քվեարկելու տարբերակներ այլևս չկան… անիմաստ ա կոնֆրոնտացիայի գնալը… ավելին, էսօր ռուսներին նեղել ու պատին են դեմ տվել ու դրանք ամեն ինչի ընդունակ են… բոլոր լծակները կօգտագործեն ազդելու մեր վրա… կասկած չկա… ու ցանկացած դեմ քվեարկած ուժ ավտոմատիկ թշնամի ա դիտվելու… ՀՀԿ-ն հավերժ նստելու ա գահին…

անիմաստ ա էս պարագային դիշովի հայրենասիրություն խաղալը… ուղղակի վնասները պետք ա մինիմումի հասցնել… ինչքան հնատավոր ա…

…կարծում եմ…

Տրիբուն
09.12.2014, 18:42
Մեֆիկո, ԵՏՄ անդամակցությունը սենց թե նենց ԱԺ-ում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցկացնելու էին։ Բայց դեմ կամ գոնե ձեռնպահ քվեարկելն ու որոշակի բացատրություններ տալը գոնե ցույց կտար, որ էս եթիմ երկրում այլընտրանքային միտք ու հեռանկար գոյություն ունի։ Իսկ էս քվեարկությամբ «ընդդիմությունը» ցույց տվեց, որ երկու հիմնական հարցերում, ազգային անվտանգություն ու տնտեսական կայուն զարգացում, իր ու ՀՀԿ-ի միջև ոչ մի տարբերություն չկա։

Եթե ԲՀԿ-ի կողմ քվեարկելը ինչ-որ չափով տեղավորվում ա ընդհանուր պատկերի մեջ, ՀԱԿ-ի կողմ քվեարկելն ու մի քանի իբր բացատրական, բայց իրականում դիրքորոշում չունենալը դիրքորոշման տակ սղցնող հոդվածները, ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում։

Mephistopheles
09.12.2014, 23:13

Տրիբուն ջան, մենակ քվեարկությամբ ու բացատրությամբ ալտերնատիվ չես ստեղծի… դրա համար բազա ու ռեսուրս ա պետք, որը մեղմ ասած գոյություն չունի… չկա… լսի դեմերին (դավաճաններ, երկիրը ծախում եք… լավագույն դեպքում "ապրանքները կթանկանան, գազն Իրանից կառնենք… և այլն), ես լսել եմ, բան չեն ասում… ալտերնատիվը պտի հավանականություն ունենա… իսկ հենց ընենց քվեարկելը վնաս ա… էսօր դեմ քվեարկելը նշանակում ա ռուսաստանին դեմ քվեարկել, դա լինել չի կարող, անթույատրելի ա մեր հենց պետական անվտանգության համար… եթե դեմ ես քվեարկում, նշանակում ա կողմ ես ռուսների հետ կոնֆրոնտացիային, իսկ դա ալտերնատիվե չի էս վիճակում… հիմա մեջտեղները տեղ չկա, համ միջազգային պայմաններից ելնելով, համ էլ մեր վարած 15 տարվա քաղաքականությունից ելնելով… բոլոր դեմերը չեն անդրադառնում մի բանի, ո՞նց են դիմակայելու ճնշումներին որոնք 100% կլինեն եթե մենք ինչ որ հրաշքով սաղս դեմ քվեարկեինք…

ստեղ քվեարկությունն այլևս սկզբմունքային բնույթ չի կրում, էդ սկզբմունքները հիմք չեն կարող հանդիսանալ որովհետև դրա ռեսուրսը չկա…

ես լսել եմ իրանց բացատրությունը՝ ՀԱԿ-ի, բայց անձամբ ես կարծում եմ որ դեմ քվեարկելը ոչ թե նշանակում ա որ թե մենք եվրոպական արժեքների կողմն ենք, այլ նշանակում ա որ մենք կոնֆրոնտացիային կողմ ենք… ես չեմ կարծում որ մեր երկիրը կարա գնա, իվիճակի ա գնալ ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի… ո՞նց ենք դիմակայելու էսօր ու էս վիճակով. այ սրա բացատրությունը ես չունեմ… կա՞ մեկը որ կարա խելքի մոտ բացատրություն տա… խաբելն էլուրիշ ո՞նց ա լինում…

Տրիբուն
10.12.2014, 14:43

Ապեր, այլընտրանք միշտ կա: Այլընտրանք չկա նրանց համար, ովքեր կամ մտածելու ցանկություն չունեն, կամ ունակություն: Հավանականությունն էլ շատ լայն սպեկտր ունի, ընկեր - վաղ անցյալից մինչև հեռավոր ապագա, շատ հավանականից մինչև գրեթե անհավանականը:

Էլի եմ կրկնում, ԵՏՄ անդամակցության քվեարկությունը սենց թե նենց ԱԺ-ում ացնելու էր, ու Ռուսաստանին մենակ դա էր հետաքրքրում: Չեմ կարծում, որ Պուտինը նստած ցուցակներն ա ստուգում, թե ով ոնց ա քվերակել, որ հետո հատ-հատ բռներ ու դեմ քվերակողներին նվաստացներ: Իսկ ՀԱԿ–ը հենց էտ մտավախությամբ ա կողմ քվերակել (ԲՀԿ-ն բնականաբար նույնպես), քանի որ հույս ունի, որ վաղն էլ ինքն ա Պուտինի դաբռոյով գալու իշխանության: Այսինքն մեր քաղաքակա միտքը Պուտինի դաբռոն ստանալուց էն կողմ չի անցել: Նույն գաղափարով էլ շարժվում ա ՀՀԿ-ն ու անձամբ Սերժը: Ու էս գլոբալ պատկերի մեջ, եթե մի պահ մանրուքներից աբստրահարվենք, պարզ կդառնա, որ Թոխմախի ու ԼՏՊ-ի միջև ոչ մի էական տարբերություն չկա: Ուղղակի մեկը նույն միտքը ձևակերպում ա երկու անգրագետ նախադասությամբ, մյուսը՝ չորս էջանոց գրագետ ելույթով: Թոխմախն էլ առաջին անգամ պատգամավոր ա դարձել 1995 թվին, ՀՀՇ աջակցությամբ, ու եղել ա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, մեղա-մեղա:

P.S. Իմփիչմենթի հարցում կողմ չենք քվերակում, քանի որ մեկա չի անցնելու: ԵՏՄ հարցում կողմ ենք քվերակում, չնայած մեկա անցնելու ա: Էլ ինչի՞ համար ա պետք ընդդիմությունը, եթե ցանկացած գլոբալ խնդրի պարագայում ճիշտ նույն դիրքորոշումն ունի, ինչ իշխանությունները: Մարդկային նոր որա՞կ ենք ուզում իշխանության մեջ: Դե խնդրեմ, ԲՀԿ-ն էտ որակն ապահովելու ա: Առակս ինչ կցուցանե - աչքիս 2017-18-ին պարզվի, որ ՀՀԿ-ին էլ այլընտրանք չկա:

Mephistopheles
10.12.2014, 21:19

կա՞ որ… դե որ կա, բա ինչի՞ մի հատ "մտածելու ցանկություն և ունակություն ունեցող" էդ ալտերնատիվն առաջ չի քաշում… ո՞ւր ա… թե՞ տենց մարդ էլ չկա… ասելով չի, ամիգօ, անելով ա… ես վիճելեմ տենց մի քանի հոգու հետ,they don't have shit…

ԱԺ-ի դեմը "դավաճան" գոռալով չի, "ծախեցիք երգիրը", "անկախությունը ձեռից տվիք"… ալտերնատիվները սրանից էն կողմ առայժմ չեն անցնւմ…

ընենց որ եթե կա ալտերնատիվ թող դնեն քննարկենք…

Էլի եմ կրկնում, ԵՏՄ անդամակցության քվեարկությունը սենց թե նենց ԱԺ-ում ացնելու էր, ու Ռուսաստանին մենակ դա էր հետաքրքրում: Չեմ կարծում, որ Պուտինը նստած ցուցակներն ա ստուգում, թե ով ոնց ա քվերակել, որ հետո հատ-հատ բռներ ու դեմ քվերակողներին նվաստացներ: Իսկ ՀԱԿ–ը հենց էտ մտավախությամբ ա կողմ քվերակել (ԲՀԿ-ն բնականաբար նույնպես), քանի որ հույս ունի, որ վաղն էլ ինքն ա Պուտինի դաբռոյով գալու իշխանության: Այսինքն մեր քաղաքակա միտքը Պուտինի դաբռոն ստանալուց էն կողմ չի անցել: Նույն գաղափարով էլ շարժվում ա ՀՀԿ-ն ու անձամբ Սերժը: Ու էս գլոբալ պատկերի մեջ, եթե մի պահ մանրուքներից աբստրահարվենք, պարզ կդառնա, որ Թոխմախի ու ԼՏՊ-ի միջև ոչ մի էական տարբերություն չկա: Ուղղակի մեկը նույն միտքը ձևակերպում ա երկու անգրագետ նախադասությամբ, մյուսը՝ չորս էջանոց գրագետ ելույթով: Թոխմախն էլ առաջին անգամ պատգամավոր ա դարձել 1995 թվին, ՀՀՇ աջակցությամբ, ու եղել ա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, մեղա-մեղա:

P.S. Իմփիչմենթի հարցում կողմ չենք քվերակում, քանի որ մեկա չի անցնելու: ԵՏՄ հարցում կողմ ենք քվերակում, չնայած մեկա անցնելու ա: Էլ ինչի՞ համար ա պետք ընդդիմությունը, եթե ցանկացած գլոբալ խնդրի պարագայում ճիշտ նույն դիրքորոշումն ունի, ինչ իշխանությունները: Մարդկային նոր որա՞կ ենք ուզում իշխանության մեջ: Դե խնդրեմ, ԲՀԿ-ն էտ որակն ապահովելու ա: Առակս ինչ կցուցանե - աչքիս 2017-18-ին պարզվի, որ ՀՀԿ-ին էլ այլընտրանք չկա:

Ընգեր… Պուտինը ունի ցուցակ, հաստատ, մարդը ԿԳԲ-իշնիկ ա… ու բոլորն ունեն ցուցակ… ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ… իրանց հետաքրքրում ա թե ով ոնց ա քվեարկում, իսկ քվեարկության արդյունքները գաղտնիք չեն որ չիմանան… ամեն թերթմում գրած ա ու սաղ ինտերնետով տարածված ա… մենք էլ շատ լավ գիտենք թե ասենք ԱՄՆ-ի սենատում ով ա քվեարկում ցեղասպանության կողմ ու դեմ… ցուցակն էլ կա… իրանք խի՞ պտի չունենան… իրանց պետք ա իմանան որտև իրանք շատ լավ գիտեն որ սերժը հավերժական չի ու մի օր էթալու ա… ի՞նչ անբնական բան կա ստեղ… տարօրինակ ա՞… իսկ ռուսաստանն առավել ևս, իրան հիմա սաղ պետք ա, անգամ հայաստանի նման երկրի աջակցմությունն ու տեղական տրամադրությունները,ով ոնց քվեվարկեց ու ինչ ասեց, իսկ գործողություններն անկանխատեսելի… նայի ուկրաինա, բելոռուսիա, ղազախստան…

ինչ վերաբերվում ա դաբռոյին… եթե ուզնում ես իշխանության գալ դու չես կարա վերցնես ու նենց երկիր ոնց որ ռուսաստանն ա դնես ու քլնգես նենց ոնց որ իրանց վրա ոչ մի պատասխանատվություն չունեցող "ակտիվիստներն" են անում… չես կարա… մինչև հիմա ռուսաստանին չես ճանաչու՞մ… համ մոտ ա, համ ներսում ինչ ունենք-չունենք ինքնակամ տվել ենք ձեռները, համ ընդից մեր հայրենակից խոպանչիները փող են ուղարկում, համ էլ 1000 տարով բազա ունեն որի փողը դու ես տալիս…

ես չեմ հասկանում ինչ կապ ունի Թոխմախի Մհերը… էնի որ մի հատ էշություն դուրս տվեց, կամ շարմազանովը , գալուստը մարդիկ պտի իրանց քաղաքականությունը վերանայե՞ն… ինքն ա՞ որոշում… բացի դրանից տարբերություն կա… որ չես տենում, չի նշանակում որ չկա…

Իմփիչմենթի մասին պետք չի հիշատակել… էտի ոնց դուռակություն կար տենց էլ կմնա… Նիկոլը որ լուրջ ծրակգիր ունենար կառաջարկեր, չունի դրա համար էլ պամֆլետներ ա գրում ու քֆուրա դնում… նորմալ մարդը դրան լուրջ չի վերաբերվի… ավելի լավ ա իրա թերթում տպի տենց բաները… ԵՏՄ մտնելը լուրջ հարց ա ու կարևոր ա թե ոնց ես քվեարկում, դու չես կարա քեզ ցույց տաս որպես "հակառուսական" ուժ, էսօր դա լրիվ ուրիշ ձև ա ընկալվում ու հետևանքներն էլ ուրիշ են քան սրանից գուցե 15 տարի առաջ…

Ձայնալար
11.12.2014, 12:15
Միհատ ռեպլիկ անեմ, թռնեմ: Սերժիկն էլ ունի ցուցակ, ինքն էլ ա ԿԳԲշնիկ, իրա դեմ էլ պետք չի խոսալ: Ի՞նչ տարբերություն: Ինչքան սերժիկից ենք ուզում ազատվենք, էնքան էլ Հայաստանում պուտինի ներկայությունից ենք ուզում ազատվենք: Եթե պուծինի հաճոյությանն ենք ապավինում, ինքը միշտ էլ նշանակելու ա ամենածախված ամենաստոր ու բութին ու նրան ում վրա ամենաշատ կոմպրոմատ ունի: Էդ տեսակետից լֆիկն ու դոդը ընտիր թեկնածուներ կարան լինեն: Իսկ Լևոն պապիին կմնա գլխավոր ճառ ասողի ու քիչ թե շատ ակտիվ զագնվածի մի զգալի մասին ուղղորդողի դերը:

Chuk
11.12.2014, 12:53
Ամբողջ խնդիրն էն ա, որ հարցը վերացական ու ոչ վերացական ցուցակները չեն:

Տրիբուն
11.12.2014, 16:57
Ինչ-որ չեմ հիշում, որ որևէ մեկը Սերժին խիստ քննադատեր, երբ չորս տարի ԵՄ հետ բանակցում էր: Ու նաև չեմ հիշում, որ Սերժի հասցեին գովեստի խոսքեր շռայլվեր, երբ մարդը մի գիշերում սաղիս հանձնեց Պուտինի հարեմ: Իսկ հիմա պարզվում ա, որ այլընտրանք չկար, ու էտ պարզ էր արդեն 15 տարի ա: Սերժը փաստորեն սաղ ճիշտ ա արել:

կա՞ որ… դե որ կա, բա ինչի՞ մի հատ "մտածելու ցանկություն և ունակություն ունեցող" էդ ալտերնատիվն առաջ չի քաշում… ո՞ւր ա… թե՞ տենց մարդ էլ չկա… ասելով չի, ամիգօ, անելով ա… ես վիճելեմ տենց մի քանի հոգու հետ,they don't have shit…

Դե եթե Ռուսաստանին ու Պուտինին այլընտրանք չկա, Մեֆիկո ջան, ուրեմն այլընտրանք չկա նաև մարդու իրավունքների ոտնահարմանը, տնտեսության մոնոպոլացմանը, կոռուպցիային, թալանին, սպասվող տնտեսական ճգնաժամին ու հնարավոր ա տնտեսական կռախին: Կարճ ասած, մեր ողջ քաղաքական դաշտը ասում ա, որ քաքին այլընտրանք չկա: Դե ինչ ասեմ, քաքի բոշկի մեջ ապրելն էլ ա երևի հաճելի. համ տաք ա, համ փափուկ, համ էլ երևի անվտանգ:

Chuk
11.12.2014, 17:23
Ինչ-որ չեմ հիշում, որ որևէ մեկը Սերժին խիստ քննադատեր, երբ չորս տարի ԵՄ հետ բանակցում էր: Ու նաև չեմ հիշում, որ Սերժի հասցեին գովեստի խոսքեր շռայլվեր, երբ մարդը մի գիշերում սաղիս հանձնեց Պուտինի հարեմ: Իսկ հիմա պարզվում ա, որ այլընտրանք չկար, ու էտ պարզ էր արդեն 15 տարի ա: Սերժը փաստորեն սաղ ճիշտ ա արել:

Ընկեր, հերիք ա էլի խեղաթյուրեք: Ասվում ա, որ այլընտրանք չկա ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ: Ու էդ իրավիճակի պատասխանատուն հենց Սերժն ա, ուրիշ ոչ ոք: Ու չի ասվում, որ ԵՏՄ լավ բան ա: Ասվում ա, որ ո*ի բան ա, բայց եկել հասել ենք սրան: Ու որ հիմա իշխանափոխություն էլ անենք, չենք կարա Րաֆֆի ասածի պես հայտարարել, որ Սերժի որոշումը արժեք չունի, փաստացի լինելու ենք էդ անտերի մեջ ու գործելու ենք: Ու ստեղ ընդամենը պատասխանատվություն վերցնելու հարց ա էդ պարագայում: Իսկ հետո արդեն կարելի կլինի մտածել դրանից դուրս գալու կամ էլ դրանից առավելագույն օգուտը քաղելու մասին:

Տրիբուն
11.12.2014, 17:31

Դու քո ասածին հավատու՞մ ես, ընգեր ...

Chuk
11.12.2014, 17:40
Դու քո ասածին հավատու՞մ ես, ընգեր ...

Այո, միանշանակ: Շարունակելով համարել, որ պետք ա մերոնք դեմ քվեարկեին:

Բայց իմ փաստարկները դեմ քվեարկելու լրիվ ուրիշ են, ոչ թե ձերի նման րաֆֆիական ռոմանտիզմի կամ նիկոլական պոպուլիզմի տիրույթից:

Տրիբուն
11.12.2014, 19:13
Այո, միանշանակ: Շարունակելով համարել, որ պետք ա մերոնք դեմ քվեարկեին:

Բայց իմ փաստարկները դեմ քվեարկելու լրիվ ուրիշ են, ոչ թե ձերի նման րաֆֆիական ռոմանտիզմի կամ նիկոլական պոպուլիզմի տիրույթից:

Մե՞նք յանի Րաֆիի հետ ինչ կապ ունեինք։ Դուք չեք հետը եռյակի մեջ։ Ամոթ ա, համ հետը համագործակցում եք, համ էլ հետևից ինչ ասես ասում եք։ Չնայած իսկը ՀԱԿ-ի ստիլով ա - չերեզ Սերժի հետ երկխոսություն համագործակցենք ԲՀԿ-ի հետ ու եվրոպական արժեքներին դավանելով նվիրվենք Պուտինին։

Վիշապ
11.12.2014, 22:35
Այն դեպքերում, երբ որ ընդդիմությունը անհույս է, այլընտրանք չի տեսնում, համարում է, որ ստեղծված իրավիճակում էշություն անելուց բացի ուրիշ այլընտրանք չկա, կարող էր գոնե արտահայտել ընդդիմության իրական ցանկությունը, եթե այն իսկապես հակառակ էր ստեղծված իրավիճակին։ Քվեարկության արդյունքը չէր փոխվի (ինչը ըմդդիմության տեսակետից լավ, է, «քանի որ այլընտրանք չկա»), բայց գոնե ձևականորեն ընդդիմությունը ցույց կտար, որ ինքը կա ու ունի հակառակ դիրքորոշում։ Իսկ հիմա պարզվեց, որ Հայաստանում թե իշխանությունները և թե ընդդիմությունը լոյալ են Ռուսաստանին։ Ինձ թվում է, մասնավորապես այդ պատճառով, ԱՄՆ–ը սկսեց արհեստական ու ցուցադրական բարդություններ առաջացնել ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցերում և ոչ միայն։ Այսինքն Հայաստանը մոտ ապագայում կդիտարկվի որպես Ռուսաստանին 100% լոյալ ու անհույս երկիր, որին այլևս անիմաստ է օժանդակել։

Իսկ եթե ռեալ նայենք, ապա ընդդիմություն իսկապես չկա Հայաստանում, որովհետև եղած մարդիկ իրենց ձգտումներով ու մոտիվացիաներով իշխանություններից գրեթե չեն տարբերվում, ունեն մոտավորապես նույն հայացքները, ընդհամենը դեմ են մարդկանց, իսկ Հայաստանի քաղաքական կուրսին ընդհանուր առմամբ կողմ են։ Մանավանդ ստեղծված իրավիճակում։ ։Ճ
Ուղղակի ներկայացնում են այնպես, թե իբր իրենք ավելի խելացի են, քան թե մարդիկ, որոնք իշխանություններում են, ինչը իմ կարծիքով արդեն վիճելի է ։Ճ

Chuk
12.12.2014, 01:27
Մե՞նք յանի Րաֆիի հետ ինչ կապ ունեինք։
Ապեր, դու էլ, Րաֆֆին էլ, խոսեք, զահլեքդ չունեմ:

Mephistopheles
12.12.2014, 06:18

Վիշ, քվեարկությունը կոնկրետ իրավիճակից ելնելով ա արվում, այսինքն կոնկրետ էս պահին էս իրավիճակում որն ա ճիշտը ոչ թե ընդհանրապես ինչ կուզեիր եթե… սաղս էլ կուզեինք ֆերարի քշել, բայց էսօր ընտրում ենք հենդայի կամ հանդեյի… որտև էդ ա ռեալը…

Տրիբուն
12.12.2014, 19:40
Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են դեսպանների հետ
(http://www.ilur.am/news/view/38710.html)

Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ:

Բա Ռուսաստանի դեսպանի մոտ ինչի՞ չեն գնացել:

Chuk
12.12.2014, 21:37
Վու՜յ ամա՜ն, ո՜նց կլինի, ՀԱԿ-ը ԵՏՄ-ին կողմ ա քվեարկել, բայց չի շարունակում այլ երկրների դեսպաններին ներկայացնել երկրի իրավիճակը:
Բոլորին հիշեցնում եմ, որ ԵՏՄ պայմանագիրը զուտ տնտեսական պայմանագիր ա:

Իսկ մինչ այդ ուղղակի տեղեկացնեմ. քիչ առաջ հերթական հարձակումն է եղել, էս անգամ ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավարի վրա:

Վիշապ
12.12.2014, 22:44
Վիշ, քվեարկությունը կոնկրետ իրավիճակից ելնելով ա արվում, այսինքն կոնկրետ էս պահին էս իրավիճակում որն ա ճիշտը ոչ թե ընդհանրապես ինչ կուզեիր եթե… սաղս էլ կուզեինք ֆերարի քշել, բայց էսօր ընտրում ենք հենդայի կամ հանդեյի… որտև էդ ա ռեալը…

Սովորաբար այսպես էլ լինում է, երբ որ քաղաքականությունը խառնում են ֆերարի առնելու հետ։
Եթե դու մենակ հյունդաի ես կարողանում առնել, ուրեմն դու պետք չես այն կնոջը, որը ֆերարի է ուզում նստել, բայց դա գրողի ծոցը։
Ստեղ հիմնական պրոբլեմն այն է, որ դու բացառում ես քո ֆերարի քշելու հնարավորությունը գլխանց, վերջնական, այսինքն դու անհույս ես։
Խոսքս քաղաքականության մասին էր։ Մի հատ էլ կարդա Տրիբունի #12841 գրառումը։

Mephistopheles
13.12.2014, 00:59

Կարդացել եմ, Վիշ ջան, ու պատասխանել եմ… քաղաքականության մեջ անհնարին ու անհավանական վարյանտները չեն քննարկվում և դրանց օգտին չեն քվեարկվում ինչքան էլ որ հաճելի լինեն… երբ որ կլինի հնարավոր ու հավանական այլընտրանք, էն ժամանակ էլ կքննարկենք ու կքվեարկենք… իսկ գեղեցության ու բազմազանության համար չեն քվեարկում… տոնածառ չենք զարդարում…

փաստորեն ձեր ասելով դուրս ա գալիս որ դեմ պտի քվեարկեին քանի որ հաստատ անցնելու ա, բայց եթե հանկարծ քվեարկությունը նենց գնար որ իրանց քվեից կախված լիներ ուրեմն կողմ պտի քվեարկեին հետևանքներից խուսափելու համար… (կարծում եմ ոչ ոք չի կասկածում չմտնելու հետևանքների չափից ավելի բարձր հավանականության վրա…) էս ե՞ք ասում…

Mephistopheles
13.12.2014, 01:06
Ինչ-որ չեմ հիշում, որ որևէ մեկը Սերժին խիստ քննադատեր, երբ չորս տարի ԵՄ հետ բանակցում էր: Ու նաև չեմ հիշում, որ Սերժի հասցեին գովեստի խոսքեր շռայլվեր, երբ մարդը մի գիշերում սաղիս հանձնեց Պուտինի հարեմ: Իսկ հիմա պարզվում ա, որ այլընտրանք չկար, ու էտ պարզ էր արդեն 15 տարի ա: Սերժը փաստորեն սաղ ճիշտ ա արել:

ճիշտ ա, ասվել ա բայց չես հիշում… ես հիշում եմ…

Դե եթե Ռուսաստանին ու Պուտինին այլընտրանք չկա, Մեֆիկո ջան, ուրեմն այլընտրանք չկա նաև մարդու իրավունքների ոտնահարմանը, տնտեսության մոնոպոլացմանը, կոռուպցիային, թալանին, սպասվող տնտեսական ճգնաժամին ու հնարավոր ա տնտեսական կռախին: Կարճ ասած, մեր ողջ քաղաքական դաշտը ասում ա, որ քաքին այլընտրանք չկա: Դե ինչ ասեմ, քաքի բոշկի մեջ ապրելն էլ ա երևի հաճելի. համ տաք ա, համ փափուկ, համ էլ երևի անվտանգ:

էս վայրկյանին, էս պայմաններում ու էս տարածաշրջանում այո, չկա… մի բան պետք ա ճիշտ հասկանաս, դեմ քվեարկելով նախ էդ հարցերը չես լուծում և ավելին, դրա վրա նաև ավելացնում ես ռուսական ճնշումը և՛ տնտեսական և՛ քաղաքական և՛ ֆինանսական… նաև ռազմական… էս պարագայում էս ա… ու պետք ա հստակ գիտակցել որ արևմուտքը մատը մատին չի խփելու… ոչ մի բան չի անելու…

էս ա… ու ոչ ոք չի կարա ժխտի սա…

Վիշապ
13.12.2014, 02:24
Կարդացել եմ, Վիշ ջան, ու պատասխանել եմ… քաղաքականության մեջ անհնարին ու անհավանական վարյանտները չեն քննարկվում և դրանց օգտին չեն քվեարկվում ինչքան էլ որ հաճելի լինեն… երբ որ կլինի հնարավոր ու հավանական այլընտրանք, էն ժամանակ էլ կքննարկենք ու կքվեարկենք… իսկ գեղեցության ու բազմազանության համար չեն քվեարկում… տոնածառ չենք զարդարում…

փաստորեն ձեր ասելով դուրս ա գալիս որ դեմ պտի քվեարկեին քանի որ հաստատ անցնելու ա, բայց եթե հանկարծ քվեարկությունը նենց գնար որ իրանց քվեից կախված լիներ ուրեմն կողմ պտի քվեարկեին հետևանքներից խուսափելու համար… (կարծում եմ ոչ ոք չի կասկածում չմտնելու հետևանքների չափից ավելի բարձր հավանականության վրա…) էս ե՞ք ասում…

1. Մի հատ էլ կարդա Տրիբունի #12841 գրառումը։
2. «հնարավոր» և «անհնարին» բնորոշումները սուբյեկտիվ են ու քոնն են, ու հասկացանք որ դու մենակ հյունդաի կարաս առնես։
3. Հասկացանք, որ մեր «ընդդիմությունը» կարող է անել այն, ինչ «հնարավոր է»` չջղայնացնել Պուծին ձաձային։
Այդպիսի «հնարավոր» բաներ ցանկացած խիյար կարող էր անել, դրա համար պարտադիր չի քաղաքականությամբ զբաղվելը։
4. Իսկ առահասարակ հենց գեղեցկության ու բազմազանության համար էլ պիտի քվեարկեին, մի՞թե դա էլ էր «անհնարին»։

Mephistopheles
13.12.2014, 02:52
1. Մի հատ էլ կարդա Տրիբունի #12841 գրառումը։

Կարդացել եմ ու հստակ պատասխանել եմ… ավելացնելու բան չկա…

2. «հնարավոր» և «անհնարին» բնորոշումները սուբյեկտիվ են ու քոնն են, ու հասկացանք որ դու մենակ հյունդաի կարաս առնես։
ոչ դրանք հենց օբյեկտիվ հասկացություններ են, հակառակ դեպքում չէին քվեարկի… և էս ֆորումում իմ գնողունակությունը չի քննարկվում… եթե տեղյակ չես ասեմ…

3. Հասկացանք, որ մեր «ընդդիմությունը» կարող է անել այն, ինչ «հնարավոր է»` չջղայնացնել Պուծին ձաձային։
Այդպիսի «հնարավոր» բաներ ցանկացած խիյար կարող էր անել, դրա համար պարտադիր չի քաղաքականությամբ զբաղվելը։
չեմ կարծում հասկացել ես…պուծինի ջղայնությունը չի հարցը… հարցը Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունն ա… մի քիչ լավ նայի…
ինչ ա ուզում ես անհնարին բաներ անե՞ն… էդ ո՞վ ա էդ մարդը որ անհնարին բաներ ա անում… ասա գնանք բերենք Հայաստան…

4. Իսկ առահասարակ հենց գեղեցկության ու բազմազանության համար էլ պիտի քվեարկեին, մի՞թե դա էլ էր «անհնարին»։

եթե ուզում ես գեղեցկության համար քվեարկես, գնա գեղեցկության մրցույթում ժուրի եղի ու գեղեցկության համար քվեարկի, քեզ ո՞վ ա բան ասում… իսկ բազմազանության համար չեն քվեարկում, կակռազ հակառակը, քվեարկում են որ բազմազան չլնի, այլ լինի մի հատ… խորհրդարանում բազմազանության համար քվեարկելը ոչ թե անհնար ա, այլ անբարոյական ա…

…և ընդհանրապես, եթե կա հնարավոր ու հավանական վարյանտ որը սրանից ավելի լավ ելք կունենա բերեք քննարկենք… քանի՞ անգամ կարամ նույն բանն ասեմ…

Վիշապ
13.12.2014, 03:24
Օքեյ, օբյեկտիվ է, արդարացի է, ուրիշ ճար չկար, արվել է այն ինչ–հնարավոր է, բլա բլա բլա …

Mephistopheles
13.12.2014, 03:41
Վիշ, արդար չի որ ճարը գիտեք ու չեք ասում…

Վիշապ
13.12.2014, 11:05
Վիշ, արդար չի որ ճարը գիտեք ու չեք ասում…

Մեֆ նույն բաները կրկնել մի տուր։ Քո տրամաբանությունից բխում է` մենք չունենք ընդդիմություն, ունենք անճարների բանակ, ինչի հետ ես չեմ վիճում։

Mephistopheles
13.12.2014, 12:34
բա ինչի՞ հետ ես վիճում… իմ տրամաբանությունն էդքան ճիշտ չես ներկայացնում…

Chuk
13.12.2014, 16:56
1. Տպավորություն կա, որ ստեղ մարդիկ չեն հասկանում, թե ինչ ասել է «ստեղծված իրավիճակ»: Իսկ դա մի հատ բարդ շղթա ա, որի մեջ մտնում են ոնց նախորդ տարիներին մեր իշխանությունների քայլերը, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղի հարցի ներկայիս կարգավիճակը, սահմանի վիճակը ու ուրիշ բաներ: Եթե քվեարկության նախորդ օրը իշխանափոխություն իրականացված լիներ ու իշխանություն լիներ ոչ թե ՀԱԿ-ը, այլ ասենք դեմ քվեարկած Ժառանգությունը, կկարողանա՞ր իր մեծամասնությամբ եղած, հասած իրավիճակում նորից դեմ քվեարկել: Խոսքը սրա մասին ա:

Դեռ մինչև հիմա ԸՆԴԱՄԵՆԸ մի հոգի ա ասել, որ այո, կկարողանար, ու դա Րաֆֆին ա, որի մտածելակերպն ինքներդ մի անգամ չի որ ծաղրել եք: Իրա հիմնավորումն էլ էն ա, որ չէր ճանաչի Սերժի ստորագրած որևէ փաստաթուղթ: Բայց իրականում առկա իրավիճակում էդ ավելին չի քան ուտոպիան, ու, առավել ևս, հաշվի չի առնում բացի ներքաղաքականից մնացած բոլոր վիճակները:

2. Ընդդիմությունը արտաքին քաղաքականությունում իրական ազդեցություն, լուրջ ազդեցություն ունենալու համար ունի ընդամենը երկու տարբերակ: Դրանցից առաջինն իշխանության գալն է, երկրորդն էն է, որ դու արդեն երկիրդ ժողովրդավարական ես սարքել ու ստեղծել ես բոլոր քաղաքացիական ինստիտուտները, երբ իշխանությունը իրապես ընդունում է քո առաջարկներից շատերը, կատարում: Երկրորդ տարբերակի համար Հայաստանը դեռ չափազանց երկար ճանապարհ ունի անցնելու, առաջին ճանապարհն էն ա, որն ընտրել ա ընդդիմությունը. ԵՏՄ, Եվրոասոցացում ու մնացած սենց միությունները իհարկե՛ կարևոր են, բայց ոչ առաջնային, դրանցից որևէ մեկն իրականում չի խաթարում Հայաստանի ինքնիշխանությունը ու չի փակում զարգացման ճանապարհը: Մեր ինքնիշխանությունն էսօր խաթարված ա ոչ լեգիտիմ ու արկածախնդիր, ինչպես նաև հանցագործ իշխանությունների ձեռքով, որոնք էլ փակում են զարգացման ճանապարհները: Հետևաբար էսօր կա ու շարունակում է մնալ մենակ մի խնդիր՝ էս տականքից ազատվելը: Դրանից հետո եկած իշխանությունը նոր միայն կկարողանա արժանապատիվ քաղաքականություն վարել արտաքին քաղաքականությունում, այդ թվում, գուցե, կկարողանա ելք գտնել ԵՏՄ-ից դուրս գալու:

3. ԵՏՄ չմտնելու այլընտրանք իհարկե կար: Բայց բազմաթիվ փորձագետներ, ամենատարբեր շերտերից, պնդում են, որ այդ այլընտրանքը բերելու էր անմիջապես պատերազմի, երկրի շրջափակման, այլ հետևանքների: Սա ևս, իր հերթին, նշանակում է, իմ խորին համոզմամբ, ինքնիշխանության որոշակի կորուստ: Բայց էդ կորուստը չի առաջացել բացարձակապես ԵՏՄ պայմանագրից, այլ նախորդ տարիներին իշխանություննների վարած ԵԶԱԳՈՒՅՆ քաղաքականությունից ու առկա պահին ունենք էն, ինչ ունենք: Սրա դեմ պայքարելու, այլընտրանք առաջարկելու ՄԻԱԿ տարբերակը ոչ թե ԵՏՄ կողմ կամ դեմ քվեարկելն է, այլ էս իշխանություններից ռադ անելը ու նոր իշխանությամբ նորմալ քաղաքականություն վարելը:

Տրիբուն
13.12.2014, 23:49
1. Տպավորություն կա, որ ստեղ մարդիկ չեն հասկանում, թե ինչ ասել է «ստեղծված իրավիճակ»: Իսկ դա մի հատ բարդ շղթա ա, որի մեջ մտնում են ոնց նախորդ տարիներին մեր իշխանությունների քայլերը, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղի հարցի ներկայիս կարգավիճակը, սահմանի վիճակը ու ուրիշ բաներ:

Դե որտեղի՞ց հասկանանք: Մեր փոխարեն դա հասկացողներն արդեն կատարել են ընտրությունը: Իսկ մեր ԱԺ-ի ինտելեկտուալ բարձր մակարդակը ոչ մի կասկած չի հարուցում:

Ես լրիվ համաձայն եմ, որ եթե հիմա հարցը դրվեր հանրաքվեի, իրոք 99%-ը կողմ կքվերակեր ԵՏՄ-ին: Կարող ա 80%-ն էլ կողմ քվերակեր վաբշե Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Երբ մի կողմից իշխանությունը, մյուս կողմից էլ ընդդիմությունը, առավոտից իրիկուն ներկայացնում են ապոկալիպտիկ «ստեղծված իրավիճակ», երբ միակ ու ճիշտ ընտրությունը Ռուսաստանն ա, ժողովրդին այլ բան չի մնում, քան հավատալ դրան: Հարցը հենց դրանում ա, որ ոչ մեկը նունիսկ փորձ չի անում բացատրել, որ էս աշխարհում, տնից տեղից հեռու, ուրիշ հնարավոր տարբերակներ էլ կան, բացի տնտեսական կռախի առաջ կանգնած անվստահելի ռազմավարական գործընկերոջը անվերապահորեն հանձնվելը: Մեր ասածն էլ հենց էտ ա, որ մեր քաղաքական միտքը կամ իվիճակի չի, կամ էլ ցանկություն չունի ժողովրդին գոնե տեսականորեն որևէ այլընտրանք ներկայացնել, հատկապես էն պարագայում, երբ հարցը միևնույնն ա ԱԺ-ում անցնելու ա, այսինքն «ստեղծված իրավիճակում» մեր ազգային անվտանգության ոչ մի բան իտոգում չի սպառնալու (ընդունենք, որ էտ սպառնալիքը իրոք օբյեկտիվորեն գոյություն ունի): Մնում հասկանալ նման դիրքորոշման մոտիվացիան (եթե բթությունը բացառում ենք), ու դա կարա միայն մեկը լինի - ամեն կերպ ցույց տալ սեփական լոյալությունը Պուտինի անձի նկատմամբ էն հույսով, որ մի օր Պուտինը իրանց կտա իշխանությունը:

Ուրիշ բան որ չքննարկենք, քանի տարի ա ընդդիմությունը զահլա էր տանում, որ իշխանությունները սխալ են անում, որ մեզ ամեն ձև կախվածության մեջ են դնում Ռուսաստանից, չասել Չուկի, եզագույն քաղաքականություն են վարում: Ու այ քեզ հրաշք, պարզվում ա Ռուսաստանից կախվածության դեմ պայքարելու միակ միջոցը Ռուսաստանից ավելի շատ կախվածության մեջ քեզ դնելն ա:

Chuk
14.12.2014, 01:04

Ընկեր, մենք հիմա էլ ենք ԶԱՀԼԱ ՏԱՆՈՒՄ, որ էս վիճակին եկել ենք ապուշագույն քաղաքականության արդյունքում:
Բայց երբ որ արդեն էդ վիճակում ես, կամ մտնում ես պատասխանատվության տակ ու ելքեր գտնում դուրս գալու կամ լավագույն օգտագործելու, կամ էլ խոդ ես տալիս պոպուլիզմիդ ու քեզ դնում կինոյի տղու տեղը:

Քաղաքական գործիչներն էս պահին ընդամենը էդ երկու տարբերակն ունեին ընտրելու: ՀԱԿ-ը պատրաստ ա այ էս անասնագույն վիճակում վերցնի իշխանությունը ու փոխի իրավիճակը: Կան գործիչներ, որոնք ուրիշ բաներ են պնդում, իրանց իրավունքն ա:

Իրականում ես քո հետ կռիվ չունեմ էլ: Բնականաբար քո իրավունքն ա լինել ռոմանտիկ ու մտածել, որ կարելի էր ու պետք էր ուրիշ որոշում կայացնել: Ես էլ եմ էդ առումով ռոմանտիկ, ուղղակի ես ստեղ չի որ խոսում եմ, այլ ներսում: Չէ, քեզնից չեմ պահանջում ներսում խոսել:

Ուղղակի երբ որ դու արդեն ՀԱԿ-ի վրա խաչ քաշել ու պրծել ես (վաղուց), չեմ ջոգում թե ինչի ես ստեղ էլի ՀԱԿ-ին քլնգում, ի վերջո սրա պատասխանատուն ՀԱԿ-ը չի, դու էլ ՀԱԿ-ի հետ հույս չէիր կապում: Կամ գուցե սխալվու՞մ եմ, գուցե դեռ ՀԱԿ-ի հետ ես հույսերդ կապում:

Գալաթեա
14.12.2014, 01:15
Իմ կարճ խելքով վերլուծություն եմ ուզում անեմ պստիկ մը:
Երևի չարժի, կնանիքն ուր, քաղաքականությունն ուր չէ՞: Բայց դե առանձնապես քաղաքական չի վերլուծությունս, սոցիալական-հոգեբանական ա :)

Ընդդիմությունը լավ սկսեց 2008-ին: Շատերս ենք հիշում: Մեռած անկապ վիճակ էր, մեկ էլ պապին հայտնվեց ու պարզվեց, որ մեր երկրում, օհ աստվածներ, նույնիսկ հույս կա քաղաքական դաշտ ստեղծելու:
Ինչքան էինք ոգևորված, ոնց էինք հավատում, որ իսկապես մի բան փոխվում ա: Ընդդիմությունը հաղթում էր: Իրեն ժողովրդի տերն ու պատասխանատուն էր զգում ու հակառակը, որ ավելի կարևոր ա: մարդիկ, հասարակ քաղաքացին զգում էր, որ երկիրը դեպի լավը փոխելն իր ձեռն ա: Էդ իրան տվել էր Հրապարակում իր կողքը կանգնած ցրտից թռվռացող ու բայց ներսից չմրսող համաերկրացին:
Հենց էդ ժամանակ եղա՞ն սխալներ: Անզգույշ գտնվե՞ց ընդդիմությունը: Շատ թռփոշացա՞վ: Իրենց թվաց ափսեի վրա դրած երկրի բանալիները բերելու են տան իրե՞նց:
Հաշվի առնելով, թե ինչքան էին իրենք ու մենք մարտի մեկին անպատրաստ ու ambushed եղած, երևի թե եղել էին սխալներ:
Կարող ա սխալվում եմ, բայց մարտի մեկը կարար կոնսոլիդացվելու, regroup լինելու, առավել միասնական ու վճռական դառնալու սկիզբ լիներ, բայց չեղավ: Կոտրեց մարդկանց:
Վախկոտ ազգ ե՞նք, հետևողական չե՞նք, շատ զգույշ ու խորամուտ ու հեռատես ե՞նք: Չգիտեմ պատճառը: Բայց էլ ոչ մի բան պայքարի առումով առաջվանը չեղավ դրանից հետո:

Ընդդիմությունն էլ պայքար mode-ից անցավ survival mode-ի:
Խելոք հանրահավաքիկներ, ԱԺ-ում մի մաշրրուտկա տեղ, կոմպրոմիսներ, երկխոսություններ:
Survival mode-ը դաժան բան ա: Հա, արդյունքում մնում ես: Բայց դու էլ դու չես: Դու էն ես ինչ որ գոյատևման պայմանները թելադրում են: Իսկ դրանք հազարից մեկ կարան քեզ ձեռնտու լինեն:
Կոմպրոմիս իրականում չկա: Հաղթում ա նա, որ առաջարկել ա կոմպրոմիսը՝ իր պայմաններով միասին:
Խելոք մնանք, հոսանքով գնանք, ծիշե վադի նիժե տռավի: Վիլայեթ եղել ենք, խանություն եղել ենք, էմիրություն եղել ենք, գուբերնյա էլ կլինենք, ի՞նչ ա եղել:
Մեր պատմական ճակատագիրն ա: Շնինը չենք՝ գելինն ենք:

Էն ապարանցուն ենք մի քիչ նման, որ մտնում ա խանութ, առևտուր ա անում, ուզում ա դուրս գա, ներսից ա տեսնում ա դռան վրա գրած ա "Փակ է", շիվարում մնում ա:
Փակ ա:

Մռայլ էր մի քիչ հա ոնց որ: Ներողամիտ եղեք :)
Գնամ ճուտիս պաչեմ, պայծառանամ:
Ձեզ էլ կհասնի: Արև ա :)

Հ. Գ. Գիտեմ, ոչ մի ասածս նորություն չի առանձնապես, բարձրաձայն մտքեր էին:

Chuk
14.12.2014, 01:24
Կարող ա սխալվում եմ, բայց մարտի մեկը կարար կոնսոլիդացվելու, regroup լինելու, առավել միասնական ու վճռական դառնալու սկիզբ լիներ, բայց չեղավ: Կոտրեց մարդկանց:
Լիլ ջան, ըստ իս, այ էս կետում սխալվում ես:

Մարտի 1-ի նման իրադարձությունից հետո (դա ոչ միայն զոհերն ու հարյուրից ավելի տվյալ պահին կարևորագույն դեմքերի ձերբակալությունն ա, այլև հազարավոր քաղաքացիների վրա կոնկրետ ռեկետը) ընդդիմությունը կարողացավ անել առավելագույնը, միասնական մնալու համար:

Հակառակն ինձ ապացուցելու համար նմանօրինակ այլ օրինակ ա պետք ցույց տալ:

Իսկ ընդհանուր առմամբ ուզեք թե չուզեք, էսօր գնում են որոշակի քաղաքական պրոցեսներ, որոնց կարող եք համակրել կամ չհամակրել, բայց դրանք բացարձակ կապ չունեն ԵՏՄ-ին կողմ կամ դեմ քվեարկելու հետ: Էս պահին դեռ պետք ա ներքին խնդիրները լուծել, արտաքինին անցնելու համար: Իսկ մենք ստեղ դրել ենք կո՜ղմ քվեարկեց, դե՜մ քվեարկեց: Գիտես ինչքան դեմ եմ ԵՏՄ-ին ու կոնգրեսի քվեարկությանը, բայց մեր առաջ կանգնած կարևորագույն խնդիրներում էսօր դա բացարձակ դեր չունի:

Վիշապ
14.12.2014, 05:19
1. Տպավորություն կա, որ ստեղ մարդիկ չեն հասկանում, թե ինչ ասել է «ստեղծված իրավիճակ»: Իսկ դա մի հատ բարդ շղթա ա, որի մեջ մտնում են ոնց նախորդ տարիներին մեր իշխանությունների քայլերը, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղի հարցի ներկայիս կարգավիճակը, սահմանի վիճակը ու ուրիշ բաներ: Եթե քվեարկության նախորդ օրը իշխանափոխություն իրականացված լիներ ու իշխանություն լիներ ոչ թե ՀԱԿ-ը, այլ ասենք դեմ քվեարկած Ժառանգությունը, կկարողանա՞ր իր մեծամասնությամբ եղած, հասած իրավիճակում նորից դեմ քվեարկել: Խոսքը սրա մասին ա:

Հայերիս ողջ պատմությունը «ստեղծված իրավիճակներ» են հագեցված բարդ շղթաներով, հորձանուտներով, որոգայթներով, դարաններով, խորխորատներով, փորձանքներով ու ձախորդություններով, ու նման այլ հետույքային երևույթներով։ Կամ հայերս կարողանում ենք տեսնել, թե մենք ինչ ենք սխալ արել, կամ ինչ չենք արել, որ այդ «իրավիճակը» ստեղծվել է, կամ էլ չորով պնդում ենք, որ ամեն ինչ ճիշտ է արվել, ուղղակի բախտներս չի բերել ու հանգամանքները մեր օգտին չեն եղել։
Եթե օրինակ փողոցային մուրացիկն է փորձում հիմնավորել իր անզորությունը, ապա դա բոլորովին այլ կերպ է նայվում, քան թե քաղաքական գործիչն է փորձում հիմանվորել իր անզորությունը։ Հենց իրավիճակ փոխելն է քաղաքական գործիչի աշխատանքը, ու ստեղծված իրավիճակն էլ կամ վատ աշխատանքի, կամ անգործունեության արդյունք է։ Ու կապ չունի ընդդիմություն ես թե իշխանություն։ Կարևորը ժողովդրի մեջ հեղինակություն ու ազդեցություն ունենալն է։

2. Ընդդիմությունը արտաքին քաղաքականությունում իրական ազդեցություն, լուրջ ազդեցություն ունենալու համար ունի ընդամենը երկու տարբերակ: Դրանցից առաջինն իշխանության գալն է, երկրորդն էն է, որ դու արդեն երկիրդ ժողովրդավարական ես սարքել ու ստեղծել ես բոլոր քաղաքացիական ինստիտուտները, երբ իշխանությունը իրապես ընդունում է քո առաջարկներից շատերը, կատարում: Երկրորդ տարբերակի համար Հայաստանը դեռ չափազանց երկար ճանապարհ ունի անցնելու, առաջին ճանապարհն էն ա, որն ընտրել ա ընդդիմությունը. ԵՏՄ, Եվրոասոցացում ու մնացած սենց միությունները իհարկե՛ կարևոր են, բայց ոչ առաջնային, դրանցից որևէ մեկն իրականում չի խաթարում Հայաստանի ինքնիշխանությունը ու չի փակում զարգացման ճանապարհը: Մեր ինքնիշխանությունն էսօր խաթարված ա ոչ լեգիտիմ ու արկածախնդիր, ինչպես նաև հանցագործ իշխանությունների ձեռքով, որոնք էլ փակում են զարգացման ճանապարհները: Հետևաբար էսօր կա ու շարունակում է մնալ մենակ մի խնդիր՝ էս տականքից ազատվելը: Դրանից հետո եկած իշխանությունը նոր միայն կկարողանա արժանապատիվ քաղաքականություն վարել արտաքին քաղաքականությունում, այդ թվում, գուցե, կկարողանա ելք գտնել ԵՏՄ-ից դուրս գալու:

Ընդդիմությունը արտաքին ու ներքին քաղաքականությունում իրական ու լուրջ ազդեցություն ունենալու համար ունի ընդհամենը մի տաբերակ, այն է` ունենալ հեղինակություն և վստահություն սեփական ժողովդրի մեջ։ Իսկ դա ունենալու համար հարկավոր է նախ և առաջ ակտիվորեն համագործակցել ժողովդրի հետ, ու ոչ թե համագործակցել Դոդի, կամ Պուծինի հետ, իսկ ժողովդրին վերաբերվել որպես միայն մասսովկայի համար նախատեսված օբյեկտի։ Երկրորդ` հարկավոր է ոչ վերացական պլան ունենալ, որտեղ երևում է պետության կամ ժողովդրի շահը։ Երրորդ, հարկավոր է երբեմն անկեղծ ու ազնիվ լինել։

3. ԵՏՄ չմտնելու այլընտրանք իհարկե կար: Բայց բազմաթիվ փորձագետներ, ամենատարբեր շերտերից, պնդում են, որ այդ այլընտրանքը բերելու էր անմիջապես պատերազմի, երկրի շրջափակման, այլ հետևանքների: Սա ևս, իր հերթին, նշանակում է, իմ խորին համոզմամբ, ինքնիշխանության որոշակի կորուստ: Բայց էդ կորուստը չի առաջացել բացարձակապես ԵՏՄ պայմանագրից, այլ նախորդ տարիներին իշխանություննների վարած ԵԶԱԳՈՒՅՆ քաղաքականությունից ու առկա պահին ունենք էն, ինչ ունենք: Սրա դեմ պայքարելու, այլընտրանք առաջարկելու ՄԻԱԿ տարբերակը ոչ թե ԵՏՄ կողմ կամ դեմ քվեարկելն է, այլ էս իշխանություններից ռադ անելը ու նոր իշխանությամբ նորմալ քաղաքականություն վարելը:
Հարց, իսկ ի՞նչ է արել միակ և ճշմարիտ քաղաքական ուժը նախորդ տարիներին։

Chuk
14.12.2014, 05:33
Հայերիս ողջ պատմությունը «ստեղծված իրավիճակներ» են հագեցված բարդ շղթաներով, հորձանուտներով, որոգայթներով, դարաններով, խորխորատներով, փորձանքներով ու ձախորդություններով, ու նման այլ հետույքային երևույթներով։ Կամ հայերս կարողանում ենք տեսնել, թե մենք ինչ ենք սխալ արել, կամ ինչ չենք արել, որ այդ «իրավիճակը» ստեղծվել է, կամ էլ չորով պնդում ենք, որ ամեն ինչ ճիշտ է արվել, ուղղակի բախտներս չի բերել ու հանգամանքները մեր օգտին չեն եղել։
Եթե օրինակ փողոցային մուրացիկն է փորձում հիմնավորել իր անզորությունը, ապա դա բոլորովին այլ կերպ է նայվում, քան թե քաղաքական գործիչն է փորձում հիմանվորել իր անզորությունը։ Հենց իրավիճակ փոխելն է քաղաքական գործիչի աշխատանքը, ու ստեղծված իրավիճակն էլ կամ վատ աշխատանքի, կամ անգործունեության արդյունք է։ Ու կապ չունի ընդդիմություն ես թե իշխանություն։ Կարևորը ժողովդրի մեջ հեղինակություն ու ազդեցություն ունենալն է։

Մենակ հայերի չէ, համայն մարդկության պատմությունն ա հագեցված «ստեղծված իրավիճակներով»: Որտև շատ հաճախ անգամ քո իսկ նախագծածը բերում ու հանգեցնում ա ոչ թե քո ուզածին, այլ ինչ-որ իրավիճակի, որի դեպքում քո ձեռքերը կապվում են, ու ստիպված ես լինում ինչ-որ բան անել:

Ընդդիմության խնդիրը երկրի ներսում փոփոխությունների հասնելն ա, որից հետո նոր կարողանում ա ազդել արտաքինի վրա:
Քանի դեռ ինքը ընդդիմություն ա, դեպքերի մեծ մասում ինքն արտաքինի վրա չի կարող ազդեցություն գործել, պետք չի ստեղ հոխորտալ ու ինչ-որ բաներ ասել «սկզբունքային դիրքերից», կարո՞ղ ես, լուծում առաջարկի (էս առաջարկս ավելի շատ վերաբերում ա նախախորհրդարաններին, Նիկոլներին ու նմաններին, ոչ թե քո նման շարքային քաղաքացիներին):

Ընդդիմությունը արտաքին ու ներքին քաղաքականությունում իրական ու լուրջ ազդեցություն ունենալու համար ունի ընդհամենը մի տաբերակ, այն է` ունենալ հեղինակություն և վստահություն սեփական ժողովդրի մեջ։ Իսկ դա ունենալու համար հարկավոր է նախ և առաջ ակտիվորեն համագործակցել ժողովդրի հետ, ու ոչ թե համագործակցել Դոդի, կամ Պուծինի հետ, իսկ ժողովդրին վերաբերվել որպես միայն մասսովկայի համար նախատեսված օբյեկտի։ Երկրորդ` հարկավոր է ոչ վերացական պլան ունենալ, որտեղ երևում է պետության կամ ժողովդրի շահը։ Երրորդ, հարկավոր է երբեմն անկեղծ ու ազնիվ լինել։
Ոնց վերևում ասեցի, արտաքինի վրա կարող ես ազդել ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ներքին հարցերը լուծելուց հետո:
Ժողովրդի մոտ վստահություն ունենալը կարևորագույն գործոն ա:
Բայց դե «դոդ մոդ» տերմինները խառնելով չի, անտերը, ժողովրդի մոտ վստահությունը պահելու համար պետք ա ռեսուրսներ էլ ունենալ, որը շատ հաճախ ամենատարբեր երկրներում, ժամանակաշրջաններում, իրավիճակներում լուծվել ա «դոդերի» հետ համագործակցելով:

Պետք չի էլի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել... ինձնից շատ անձնական անտիպատիա չունենաս դոդերի նկատմամբ...

Հարց, իսկ ի՞նչ է արել միակ և ճշմարիտ քաղաքական ուժը նախորդ տարիներին։
Փորձել է ամենատարբեր ճանապարհներ, ունեցել ձախողումներ ու հաջողումներ:

Էս պահին փորձում է իրականացնել է տարիներ առաջ սկսած սցենարը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:

Սրան կարող ես չհավատալ ու քմծիծաղով նայել, բայց փաստն էն ա, որ առ այսօր որևէ մեկն ավելին չի առաջարկել ու չի փորձել իրականացնել: Թե՞ էդքան չկարեցող ժողովուրդ ենք, մեջներս ուրիշ լիդեր չկա, որ ավելին առաջարկի ու անի, դու ու քո նման մտածողներն էլ գնան միանան:

Mephistopheles
14.12.2014, 11:30
Հայերիս ողջ պատմությունը «ստեղծված իրավիճակներ» են հագեցված բարդ շղթաներով, հորձանուտներով, որոգայթներով, դարաններով, խորխորատներով, փորձանքներով ու ձախորդություններով, ու նման այլ հետույքային երևույթներով։ Կամ հայերս կարողանում ենք տեսնել, թե մենք ինչ ենք սխալ արել, կամ ինչ չենք արել, որ այդ «իրավիճակը» ստեղծվել է, կամ էլ չորով պնդում ենք, որ ամեն ինչ ճիշտ է արվել, ուղղակի բախտներս չի բերել ու հանգամանքները մեր օգտին չեն եղել։
Եթե օրինակ փողոցային մուրացիկն է փորձում հիմնավորել իր անզորությունը, ապա դա բոլորովին այլ կերպ է նայվում, քան թե քաղաքական գործիչն է փորձում հիմանվորել իր անզորությունը։ Հենց իրավիճակ փոխելն է քաղաքական գործիչի աշխատանքը, ու ստեղծված իրավիճակն էլ կամ վատ աշխատանքի, կամ անգործունեության արդյունք է։ Ու կապ չունի ընդդիմություն ես թե իշխանություն։ Կարևորը ժողովդրի մեջ հեղինակություն ու ազդեցություն ունենալն է։

Վիշ, վերացական բաներ ես ասում ու պետք չի ստեղծված իրավիճակը չակերտների մեջ առնել… ես քեզ կոնկրետ բան եմ ասում…

իրավիճակի վրա շատ գործոններ կարա ազդի ու դա միանշանակ ընդդիմության շնորհիվ չի… ու փոխեն էլ շատ խաճախ իրանից կախված չի… օրինակ էսօր, հայաստանի ԵՏՄ որոշման վրա մեծ ազդեցություն ա գործել միջազգային իրադրությունը, այսինքն ռուս արևմտյան կոնֆլիկտը… ի՞նչ պտի անի ընդդիմությունը, ո՞նց պտի պոխի իրավիճակը… իրա միակ ելքն իրա ստրատեգիան փոխելն ա… ռուս արևմտյան հարաբերությունները չենք կարա լավացնենք… կամ եթե սահմանի վրա լարվածությունը մեծանում ա կամ ղարաբաղի հարցն աշխուժանում. ի՞նչ պտի անի, դրանծ նույն ձևով պտի հուպ տա՞… կարա հուպ տա եթե պետակությունն իրա համար սրբություն չլինի ու հենց էդ՝ պետականության համար ամենացավոտ պահին դեստաբիլիզացնի իրադրությունը ինչ ա թե իշխանափոխություն անի… ես դա համարում եմ անբարոյականություն…

Ընդդիմությունը արտաքին ու ներքին քաղաքականությունում իրական ու լուրջ ազդեցություն ունենալու համար ունի ընդհամենը մի տաբերակ, այն է` ունենալ հեղինակություն և վստահություն սեփական ժողովդրի մեջ։ Իսկ դա ունենալու համար հարկավոր է նախ և առաջ ակտիվորեն համագործակցել ժողովդրի հետ, ու ոչ թե համագործակցել Դոդի, կամ Պուծինի հետ, իսկ ժողովդրին վերաբերվել որպես միայն մասսովկայի համար նախատեսված օբյեկտի։ Երկրորդ` հարկավոր է ոչ վերացական պլան ունենալ, որտեղ երևում է պետության կամ ժողովդրի շահը։ Երրորդ, հարկավոր է երբեմն անկեղծ ու ազնիվ լինել։

նախ Հայաստանում ընդդիմությունը արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չունի՝ լծակներ չունի, երկրորդ ի՞նչ ա նշանակում "ակտիվ համագործակցի ժողովրդի հետ" ժողովուրդը միատարր չի ու իրա "ներկայացուցիչը" չունի… այո, դոդի հետ համագործակցում են, որովհետև դոդն ունի ռեսուրս և քո ասած "ժողովրդի" մի զգալի հատված, իսկ պուծինի հետ չեն համագործակցում, այլ հաշվի են նստում… ով էլ գա Հայաստանի ղեկավար պարտավոր ա հաշվի նստել ռուսաստանի հետ, էսի միանշանակ ա ու բեկման ենթակա չի… մենք ամեն դեպքում պետք ա հաշվի նստենք ռուսաստանի հետ, պատճառները գաղտնիք չեն…

ընդդիմությունը քեզ անկեղծ ասեց ինչ ա կողմ քվեարկել ԵՏՄ-ին, բայց դու գերադասեցիր ոչ անկեղծությունը՝ բազմազանությունն ու գեղեցկությունը…

Հարց, իսկ ի՞նչ է արել միակ և ճշմարիտ քաղաքական ուժը նախորդ տարիներին։

էնքան ա արել որէսօր իրանից բողոքում եք ու իրանից ակնկալում նենց ոնց որ իշխանություն լինեն…

Գալաթեա
14.12.2014, 15:10
Լիլ ջան, ըստ իս, այ էս կետում սխալվում ես:

Մարտի 1-ի նման իրադարձությունից հետո (դա ոչ միայն զոհերն ու հարյուրից ավելի տվյալ պահին կարևորագույն դեմքերի ձերբակալությունն ա, այլև հազարավոր քաղաքացիների վրա կոնկրետ ռեկետը) ընդդիմությունը կարողացավ անել առավելագույնը, միասնական մնալու համար:

Հակառակն ինձ ապացուցելու համար նմանօրինակ այլ օրինակ ա պետք ցույց տալ:

Իսկ ընդհանուր առմամբ ուզեք թե չուզեք, էսօր գնում են որոշակի քաղաքական պրոցեսներ, որոնց կարող եք համակրել կամ չհամակրել, բայց դրանք բացարձակ կապ չունեն ԵՏՄ-ին կողմ կամ դեմ քվեարկելու հետ: Էս պահին դեռ պետք ա ներքին խնդիրները լուծել, արտաքինին անցնելու համար: Իսկ մենք ստեղ դրել ենք կո՜ղմ քվեարկեց, դե՜մ քվեարկեց: Գիտես ինչքան դեմ եմ ԵՏՄ-ին ու կոնգրեսի քվեարկությանը, բայց մեր առաջ կանգնած կարևորագույն խնդիրներում էսօր դա բացարձակ դեր չունի:

Արտ, եթե նկատեցիր՝ ես կոնկրետ քվեարկելու համար բան չէի ասել: Թեև էն փաստը, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույնակերպ պահվածք են դրսևորում՝ բացատրելով դա իրենց անճարությամբ, էնքան էլ դուրս չի գալիս, ինչ մեղքս թաքցնեմ:

Իսկ ինչ վերաբերում ա ներքին վիճակին ու խնդիրներին, 6 տարի ժամանակ ունեինք, Արտ, դրանք կարգի բերելու համար, բայց ուղղվելու փոխարեն ավելի ու ավելի ա վատանում ամեն ինչ: Ֆուտբոլի դաշտի չափ երկիր ա, խելացի գործելու եպքում գոնե մի բան փոխված կլիներ, քիչ չի վեց տարին: Ոնց կարա լինի, որ երկրի ամենամեծ ընդդիմությունը քափուքրտինք մտած աշխատի, որ լավ լինի, բայց վափշե չլինի լավ: Ուրեմն մի բան էն չի չէ: Կամ լավ չեն աշխատում, կամ էլ անհնարին ա, որ փոխեն՝ ինչ էլ ուզում ա անեն:
էդ դեպքում, թող անկեղծ ասեն, որ չեն կարա, որ մարդիկ էլ հույս չդնեն իրանց վրա ու օր օրի հուսախաբվեն:
Տնաշենների ամենամեծ իրադարձությունն էն ա որ օրը մեկը մռթին ուտում ա, Արտ: Գոնե մեջը բան լիներ էդ ծեծվելու: Հավայի ծեծ են ուտում:

Չգիտեմ: Սպասենք, տեսնենք էլ ինչ ճարահատյալ ու խորը մտածված կոմօրոմիսներ են մեզ դեմ տալու:

Chuk
14.12.2014, 16:03
Արտ, եթե նկատեցիր՝ ես կոնկրետ քվեարկելու համար բան չէի ասել: Թեև էն փաստը, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույնակերպ պահվածք են դրսևորում՝ բացատրելով դա իրենց անճարությամբ, էնքան էլ դուրս չի գալիս, ինչ մեղքս թաքցնեմ:
Նկատել եմ իհարկե, Լիլ ջան, դրա համար էլ էդ մասի ձևակերպումներս ընդհանրական էին: Բայց դե դու էլ նկատել ես, որ վերջին քանի էջը էդ ա քննարկվում, ու քո գրառումն կարիքն էլ էդ քննարկման արդյունքում ծնվեց:

Ես բացարձակ համաձայն չեմ, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույնակերպ պահվածք են դրսևորում: Նույն կերպ քվեարկելը դեռ նույնակերպ պահվածք չեն, քանի որ ավելի կարևոր են հիմնավորումներն ու շարժառիթները, քան բուն քվեն: Ու առաջին դեպքը չի, որ ընդդիմության ու իշխանության քվեարկության ձևը նույնն ա, ասենք նույն Արցախի հարցում, երբ Փոստանջյան Զարուհին առաջարկում ա ԱԺ-ին ճանաչել անկախացումը, քվեարկության տեսակը նույնն ա լինում, բայց փաստարկները շատ հաճախ տարբերվում են: Կան հարցեր, որոնց դեպքում պոպուլիզմ անելը արդարացված չի, ու նմանատիպ հարցերը դրանցից են: Ու եթե մարդը (ուժը) կտրուկ համարում է, որ տվյալ իրավիճակում սա է ճիշտ որոշումը, ապա սխալ ա անձնական դիվիդենտներ հավաքելու համար հակառակ կերպ քվեարկելը: Ի դեպ «տվյալ իրավիճակում»-ը ստեղ էլի հատուկ եմ շեշտում, որտև լինելու ա իրավիճակ, երբ մեր խորհրդարանի ճիշտ որոշումը լինելու ա անկախացմանը կողմ քվեարկելը:

Բոլորին էլ պարզ ա, որ ՀԱԿ-ը կընկներ որոշակի կերպ մտածող մարդկանց հարվածի տակ (կդառնար քննադատության թիրախ) էսպես քվեարկելով, իսկ հակառակ դեպքում գուցե նույնիսկ համակրանքը շահեր, բայց դե դա կլիներ անազնիվ հենց էդ մարդկանց նկատմամբ էլ:

Հետաքրքիրն էն է, որ նույնիսկ արևմտյան գործընկերները ՀԱԿ-ի էս որոշումը հրաշալի հասկանում են (վկան վերջին շրջանի դեսպանների հետ հանդիպումները, ԱԼԴԵ-ի նախագահի հայտարարությունը Մանուկյանի նկատմամբ հարձակման, ինչպես նաև բազում ներքին շփումները), բայց մենք սենց շա՜տ սկզբունքային ենք, ասած վիշապի՝ պետք ա բազմազանություն խաղանք, ջհանդամ, որ քաղաքականությունը հաճախ անբարոյականություն կոչում են հենց խաղալու համար, ոչ թե ազնիվ, ըստ մտածածի, վերլուծածի գործելու:

Իսկ ինչ վերաբերում ա ներքին վիճակին ու խնդիրներին, 6 տարի ժամանակ ունեինք, Արտ, դրանք կարգի բերելու համար, բայց ուղղվելու փոխարեն ավելի ու ավելի ա վատանում ամեն ինչ: Ֆուտբոլի դաշտի չափ երկիր ա, խելացի գործելու եպքում գոնե մի բան փոխված կլիներ, քիչ չի վեց տարին: Ոնց կարա լինի, որ երկրի ամենամեծ ընդդիմությունը քափուքրտինք մտած աշխատի, որ լավ լինի, բայց վափշե չլինի լավ: Ուրեմն մի բան էն չի չէ: Կամ լավ չեն աշխատում, կամ էլ անհնարին ա, որ փոխեն՝ ինչ էլ ուզում ա անեն:
էդ դեպքում, թող անկեղծ ասեն, որ չեն կարա, որ մարդիկ էլ հույս չդնեն իրանց վրա ու օր օրի հուսախաբվեն:
Տնաշենների ամենամեծ իրադարձությունն էն ա որ օրը մեկը մռթին ուտում ա, Արտ: Գոնե մեջը բան լիներ էդ ծեծվելու: Հավայի ծեծ են ուտում:

Չգիտեմ: Սպասենք, տեսնենք էլ ինչ ճարահատյալ ու խորը մտածված կոմօրոմիսներ են մեզ դեմ տալու:[/COLOR]
Լիլ ջան, մենք ունեինք ոչ թե 6 տարի, այլ 15-20 տարի ժամանակ: Ու կան դեպքեր, երբ դա մեծ ժամանակ չի: Կան դեպքեր, երբ դրանից անհամեմատ երկար ժամանակ է պահանջվում իրավիճակը տեսանելի դրական փոխելու դեպքում (տեսանելի բառս խիստ կարևոր է ստեղ):

Եթե դու վերցնում ես մենակ 2008-ի հետընտրական ժամանակաշրջանը, քո իրավունքն ա, բայց էդ դեպքում պետք ա հաշվի առնենք, որ ասածդ «6 տարին» ուներ ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանությունը, որը բացի էդ 6 տարուց ուներ նաև ահռելի ռեսուրսներ, էդ թվում կրիմինալ համակարգ, ամբողջովին իրեն ծառայող ոստիկանություն, դատական համակարգ, հեռուստատեսություն (նաև այլ տեսակի մամուլ), հսկայական գումարներ, վարչական ու այլ տեռոր իրականացնելու հնարավորություն, մարդկանց ստեր ու կտեր տալով մանիպուլացնելու հսկայական հնարավորություն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուց նրանց պադդերժկան ստանալու հնարավորություն՝ երկրի հաշվին զիջումների գնալով և այլն:

Ու այ սենց ծանր քաշային հակառակորդ ունենալու պարագայում անգամ էդ ընդդիմությունը չի հանձնվում, փորձում ա գտնել լուծումների հնարավորություն ու ինչ-որ բաների հասնում ա:

Էդ քո ասած «հավայի ծեծ ուտելը» որ մի քիչ խորանում ես, հասկանում ես, որ հավայի չեն: Չեմ ասում երաշխավորված իշխանափոխություն ա լինելու, բայց ի տարբերություն քեզ իշխանությունը տեսնում ա ռեալ վտանգը: Իշխանությունը միշտ նման ռեպրեսիաների, վախի մթնոլորտ տարածելու (առաջիկայում գուցե ոստիկանական ավելի խիստ ռեժիմ մտցնելու) գնում ա էն դեպքում, երբ իրական վտանգ ա տեսնում:

Էնպես որ սպասենք ոչ թե «ճարահատյալ կոմպրոմիսների», այլ զարգացումներին:

Տրիբուն
14.12.2014, 21:31
Նախ կոռեկտ արտահայտվի, ընդդիմություն չի, ոչ իշխանական ուժեր են :P

Ոնց վերևում ասեցի, արտաքինի վրա կարող ես ազդել ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ներքին հարցերը լուծելուց հետո:

Ախր, որ իմանանք ներքին հարց լուծող են, կսսկվենք, վեր կընկնենք տեղներս: Ախր, Չուկիտո, դրանք հարց լուծող չեն, է: Ո՞նց կարա մի ուժը հարց լուծի, որի քաղաքական մտքի ապոգեյը Դոդի հետ համագործակցելն ա:

Գալաթեա
14.12.2014, 21:45
Արտ, էն դեպքերից ա, որ երնեկ ես իմ անհավատությամբ սխալ լինեմ, դու՝ ճիշտ։
Գիտես՝ երկու շիշ պիվան մեջն ա :)

Chuk
14.12.2014, 22:23
Արտ, էն դեպքերից ա, որ երնեկ ես իմ անհավատությամբ սխալ լինեմ, դու՝ ճիշտ։
Գիտես՝ երկու շիշ պիվան մեջն ա :)

Այ սենց եք էլի, հենց որոշում եմ խմելս թարգեմ, գայթակղում եք :))
Հեչ մտադիր չեմ ինձ կինոյի տղու տեղ դնելու, բայց էս էն դեպքերից ա, որ իմ ամենափոքր հնարավորությունն էլ ուզում եմ օգտագործեմ նրա համար, որ դու սխալ դուրս գաս, իմանալով, որ դու դրանից մենակ կուրախանաս :)
Բնականաբար իդեան քեզ սխալ հանելը չի, այլ իրավիճակ ստանալը, որը համ ինձ ա ձեռ տալու, համ քեզ, համ մյուսներին:

Վիշապ
14.12.2014, 22:52
Օրինակ մեր ֆիրմայում, միշտ ստիպված են լինում հիմնավորումներ ներկայացնել այն մարդիկ, որոնք մեղմ ասած թերացել են աշխատանքում։ Որևէ մեկին հետաքրքրու՞մ են այդ հիմնավորումները։ Սովորաբար այդ մարդկանց մենեջերները ստիպում են լինում հիմնավորումներ ներկայացնել, որպեսզի այդ մարդիկ հետ նայեն, հասկանան պրոբլեմի պատճառները ու շտկումներ անեն։ Կոչվում է Root Cause Analysis & Corrective Action: Իմ համարյա 20 տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ հիմնավորումներ ստիպված են ներկայացնել միշտ նույն մարդիկ։ Որովհետև կարմիր կովը իր կաշին չի փոխում ։Ճ
Ասածս ի՞նչ է` ցիկլի մեջ ենք։

Chuk
14.12.2014, 22:57

Քաղաքականության մեջ հիմնավորումներ ներկայացնում են բոլորը, Վիշ ջան:

Chuk
14.12.2014, 22:59
Չնայած սխալ եմ ասում, ասենք մեր իշխանությունները շատ հաճախ հիմնավորումներ չեն ներկայացնում: Վիշապյան փիլիսոփայությամբ իրանք ուրեմն ճիշտ են գործում :))

keyboard
15.12.2014, 15:22
Հիմա երևի Նժդեհն ու կռված տղեքը դագաղների մեջ շուռ եկան, էս ինչ պոռնկություն ա տիրում էս երկրում:
Զարմանալի ա, մի աբբողջ թուրք փաշայություն ու ղեկավարություն հատ-հատ սատկացրած ազգի գլխին ինչ են անում ու մենք լուռ ենք:
Ուր ա ԱՍԱԼԱ-ն, ինչի չեն դադարացնում էս եղեռնը, ինչի ռադիկալ միջոցներ չեն կիրառվում, ինչ խնդիր կա կոնկրետ ոհմակի գլխավորին սատկացնելու ու ոհմակը ցրելու մեջ:
Ոչ մի լուծում չկա բանակցությունների ու երկխոսությունների մեջ, ոչ մի սպասելիք չկա ու չի էլ լինի, ծայրահեղ բաներ են պետք, ոչ մի պատերազմ խախաղ չի ավարտվել, ոչ մի պատերազմ առանց զոհերի չի եղել, հիմա մենք դե ֆակտո պատերազմի մեջ ենք մի քանի անհատի հետ, բայց փոխանակ հարձակվենք կամ գոնե՝ պաշտպանվենք, գլուխներս կոխել ենք ավազի մեջ ու բանակցում ենք ու հենց բանը հասնում ա նրան, որ մեզ բառիս բուն իմաստով ունենում են մենք հիշում ենք հայտնի խոսքերը " когда тебя насилуют и ты не в силах сопротивляатся - следует расслабится и получать удовольствие"
Էս ա արա ձեր տակտիկան, արա այ անասուններ, մարդիկ իրանց անդունդից են քցել, որ երիր ու պատիվ պահեն, դուք էսօր ինքնակամ եք ծախում ձեզ ու ձեր եղածը:
Ես կասկածում էի որոշմանս վրա, բայց հիմա վստահ եմ, թքում եմ սաղի վրեն, մի հատ էլ մեծ երկրի մեջ ու գնում եմ ստեղից:
Փաթթեմ ձեր ՇԻՆԱԾ երգիրը...

Վիշապ
15.12.2014, 23:35
Քաղաքականության մեջ հիմնավորումներ ներկայացնում են բոլորը, Վիշ ջան:

Որտե՞ղ է այդ քաղաքականությունը։ Ե՞րբ է դա տեղի ունեցել, կներեք, ես տեղյակ չեմ եղել։ Իրար աչքերի թոզ փչելն ա՞ քաղաքականությունը։
Եթե արդյունքը բացասական է, ինչքան ուզում ես «խելացի» հիմնավորումներ գրի, ընդհամենը արժեզրկելու ես խոսքերիդ նշանակությունները։

Chuk
15.12.2014, 23:42

Վիշ ջան, թոզ փչելը լավ բան չի: Բայց ցանկացած քայլ նորմալ քաղաքական ուժը իր համակիրների համար հիմնավորում ա, մանավանդ եթե էդ քայլը ոչ բոլորի կողմից է ընկալելի/ընդունելի: Շատ դեպքերում հիմնավորումները համակրին չեն բավարարում: Շատ դեպքերում բավարարում են: Բայց հիմնավորման լինելը պարտադիր ա:

Նենց որ արի սար ու ձոր չընկնենք էլի:

Mephistopheles
15.12.2014, 23:46
Որտե՞ղ է այդ քաղաքականությունը։ Ե՞րբ է դա տեղի ունեցել, կներեք, ես տեղյակ չեմ եղել։ Իրար աչքերի թոզ փչելն ա՞ քաղաքականությունը։
Եթե արդյունքը բացասական է, ինչքան ուզում ես «խելացի» հիմնավորումներ գրի, ընդհամենը արժեզրկելու ես խոսքերիդ նշանակությունները։

Վիշ, Չուկը ճիշտ ա ասում… հիմնավորումներ տալիս են բոլոր քաղգործիչները իրենց քայլերից առաջ և հետո, որովհետև արդյունքը քայլից անմիջապես հետո չի եևում… that's a common practice… տենց են արել աշխարհի բոլոր լավ քաղգործիչները… քայլի ելքը մենակ մի ֆակտորից կախված չի… 1000 ու մի ֆակտորներ կան որոնց զգալի մասը քաղգործիչներից կախված չի…

100%անոց գարանտիա ե՞ս ուզում…

Վիշապ
16.12.2014, 00:13
Ինչ քաղաքական գործիչ, ի՞նչ ծակ մեշոկ։ Դուք էս պոռնիկներին քաղաքական գործիչ ե՞ք անվանում։
Տղերք, մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, ու՞մ, կամ ինչի՞ համար եք գրում էն, ինչ որ գրում եք։
Ձեր գրածները ակնհայտ դեմագոգիա են, ծաղր իրականության նկատմամբ։ Դուք ծաղրում եք բոլոր այն բառերը, որոնք որ օգտագործում եք ձեր նախադասություններում։
Որովհետև սաղ bullshit ա։ Դուք ոչ թե դիմացիններին հիմարի տեղ եք դնում, այլ ինքներդ ձեզ դնում եք ծիծաղելի իրավիճակում, հեղինակազրկում եք ձեր խոսքերը,
ոնց որ ձեր սիրելի «քաղաքական» «ուժն» է անում։ Եթե իսկապես չեք հասկանում դա, մնում է ձեզ ցավակցել։
Համենայն դեպս ես ձեր փոխարեն մարդկանց հիմարի տեղ չէի դնի, ոնց որ ՀՀ իշխանական ու աչ իշխանական ուժերն են դնում։
Դա մեր ժողովդրի դժբախտություններից մեկն է, իրար անիմաստ ու աննպատակ ֆռռացնելը։
Հույս ունեմ կմտածեք, ինձ կամ մեկ այլ «դժգոհի» հերթական անգամ «խելացի» փաստարկներով գրողի ծոցն ուղարկելուց առաջ։
Չէ` մնացեք ձեզ պայծառ «իրականության» հետ։

Chuk
16.12.2014, 00:16

Վիշ ջան, եթե դու մի բան bullshit ես համարում, ապա դա բնավ չի նշանակում, որ դա bullshit ա ու դիմացինդ էլ պետք ա էդպես համարի:
Ինչևէ, ցանկացած կերպ իմ խոսքերը ընկալելու իրավունքը քոնն ա, պատրաստ եմ նաև քո մոտ հեղինակազրկվելու մեծ հարվածին:

Բայց էն, ինչին ես հավատում եմ, ես դա պաշտպանելու եմ միշտ ու դրա համար պայքարեմ:

Mephistopheles
16.12.2014, 01:11
Ինչ քաղաքական գործիչ, ի՞նչ ծակ մեշոկ։ Դուք էս պոռնիկներին քաղաքական գործիչ ե՞ք անվանում։
Տղերք, մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, ու՞մ, կամ ինչի՞ համար եք գրում էն, ինչ որ գրում եք։
Ձեր գրածները ակնհայտ դեմագոգիա են, ծաղր իրականության նկատմամբ։ Դուք ծաղրում եք բոլոր այն բառերը, որոնք որ օգտագործում եք ձեր նախադասություններում։
Որովհետև սաղ bullshit ա։ Դուք ոչ թե դիմացիններին հիմարի տեղ եք դնում, այլ ինքներդ ձեզ դնում եք ծիծաղելի իրավիճակում, հեղինակազրկում եք ձեր խոսքերը,
ոնց որ ձեր սիրելի «քաղաքական» «ուժն» է անում։ Եթե իսկապես չեք հասկանում դա, մնում է ձեզ ցավակցել։
Համենայն դեպս ես ձեր փոխարեն մարդկանց հիմարի տեղ չէի դնի, ոնց որ ՀՀ իշխանական ու աչ իշխանական ուժերն են դնում։
Դա մեր ժողովդրի դժբախտություններից մեկն է, իրար անիմաստ ու աննպատակ ֆռռացնելը։
Հույս ունեմ կմտածեք, ինձ կամ մեկ այլ «դժգոհի» հերթական անգամ «խելացի» փաստարկներով գրողի ծոցն ուղարկելուց առաջ։
Չէ` մնացեք ձեզ պայծառ «իրականության» հետ։

մեր ժողովրդի դժբախտությունը էս քո մոտեցումն ա, որը նոր չի, միշտ են տենց ասել ու մտածել,դրա համար էլ պետականություն չենք ունեցել… իհարկե ձեզ "խաբել չի լինի" որովհետև ոչ մի հիմնավորում կամ փաստ ձեր կարծիքը չի փոխի…

դրա համար էլ էսօր ղարաբաղում կռվածներին ծեծում են, Արամ Մանուկյանին ծեծում են, Վահե Ավետյանին ծեծելով սպանեցին ու ոչ ոք փողոց դուրս չի գալիս, բացի իրանցից, իրանց կուսակիցներից ու ազգականներից… ընդամենը "տասնյակ ցուցարարներ"… որովհետև սենց պայծառ մտածողություն ունենք,մեզ խաբել չի լինի ու մենք դեմագոգիա չենք անում… որովհետև չենք ուզում ծաղրել այն բոլոր բառերը որոնք մենք օգտագործում են մեր նախադասությունների մեջ… բայց այ 50 դրամի, բուտկի, ռաստամոժկի, 3%-ի համար ոռներս կճղենք, որովհետև էդ նաղդ ա, երկրի մերն էլ ընդեղ, հո հարիֆ չե՞նք էթանք եսիմ ում համար ոռներս ճղենք…

Վիշապ
16.12.2014, 02:24

Ապեր, փլիզ… մի քիչ հիշողությունդ թարմացրու։ 2008–ին գիտե՞ս ինչքան մարդ էր դուրս եկել փողոց, խի՞, որ Լևոնը էսօր Դոդի հետ համագործակցի, չէ՞։
Ինչ արեց գովերգածդ «ուժը» էդ փողոց դուրս եկողների հե՞տ` էժան մանիպուլյացիաներ, կազմակերպված մուտիլովկաներ։
Էսօորվա իրականությունն էն ա, որ Շանթ Հարությունյանը բանտում կամ հոգեբուժարանում ա, իսկ գովերգածդ քաղաքական լավ գործիչները այլ պոռնիկների հետ նստած են ԱԺ–ում, քո պես դեմագոգներն էլ ասում են, խի չեք փողոց դուրս գալիս։ Ու՞մ համար դուրս գան փողոց, այ… հոպար։ Դու ինքդ խի՞ չես գնում ու փողոց դուրս գալիս, տենց հավատացյալ տղա ես։

Mephistopheles
16.12.2014, 03:03

քաղաքական գործիչներն ու քաղաղական ուժերը քո ասածի հետ բացարձակապես կապ չունեն… դու վաբշե հասկանում ե՞ս ինչ ես խոսում…

հարցիդ պատասխանը չգիտե՞ս… ասում ես
Շանթ Հարությունյանը բանտում կամ հոգեբուժարանում ա, իսկ գովերգածդ քաղաքական լավ գործիչները այլ պոռնիկների հետ նստած են ԱԺ–ում… դե հիմա մի հատ խելքիդ զոռ տուր, ու՞մ համար պտի դուրս գա… եթե Շանթն ա բանտում, եթե ազատամարտիկներին են ծեծում, եթե բանակի սպայի են ծեծելով սպանում, ու՞մ համար պտի դուրս գա…

հլա մի հատ մտածի ինչ պատճառ ես բռնում… քաղաքական գործիչները պոռնիկ են դրա համար դու, Շանթ ջան, պտի նստես ու ես դուրս չեմ գա քեզ պաշտպանելու, կներեք բայց Վահե Ավետյան ջան, էս քաղաքական պոռնիկները նստած են ԱԺ-ում դրա համար էլ ես չեմ բողոքելու որ քո սպանողը պտի ֆռֆռա անպատիժ… ղարաբաղի կռվողներ ջան,ՀԱԿ-ը պոռնիկ ա դրա համար էլ իմ վրա հույս չդնեք որովհետև ես ջոգող տղա եմ ու ինձ հնարավոր չի մանիպուլյացնել…

էս ա քո ասածը… ասում ես ում համար դուրս գան փողոց, ես էլ ասեցի… հոպար…

ինձ մի ասա, գնա իրանց ասա…

Chuk
11.01.2015, 22:00
Որքան գիտեմ էս մեր գեղցի, պետական մտածողությունից զուրկ ու էդ իմաստով անբաշար (սեփական հարստությունները բազմապատկելու ու հանցավոր իշխանությունը պահելու իմաստով լավ էլ բաշարող են) իշխանությունները ուզում են ապրիլի 24-ին, ցեղասպանության 100 ամյակի օրը Հայաստան հրավիրել լիքը երկրների ղեկավարների:

Դա, իհարկե, կլինի ճիշտ քայլ: Ու եթե ներկա լինեն լիքը ղեկավարներ, դա շատ սիրուն ժեստ կլինի, ազդեցիկ կլինի ամբողջ աշխարհի համար:

Սակայն այս տականքները...
Էսօր Ֆրանսիայում միլիոնանոց համերաշխության երթ էր: Շատ ազդեցիկ միջոցառում, որն առաջնորդում էին լիքը երկրների ղեկավարներ, շատ-շատերը առաջին կամ երկրորդ դեմքի մակարդակով, էդ թվում ասենք Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան:

Բայց այնտեղ չէին ՀՀ իշխանությունը դե ֆակտո էսօր ներկայացնող առաջին երեք դեմքերը՝
սերժիկ սարգսյանը
գալուստրուկ սահակյանը
հովիկ մուկ աբրահամյանը

Արա, այ ***********, ու սրանից հետո պիտի ակնկալե՞ք, որ ցեղասպանության հարյուրամյակին ստեղ լինեն իրանք: Սարկոզի՞ն պիտի գա: Մերկե՞լը պիտի գա...

Շատ-շատ պուտինկեն գա, ում օրինակին հետևելով երթին, ըստ որոշ լուրերի, ուղարկել եք ընդամենը թուշ արտգործնախարարին:

Norton
12.01.2015, 01:06
Հայաստանից Էդվարդ Նալբանդյաննա մասնակցում։

Հ․Գ․ Վերջին տողը չէի կարդացել:oy

Chuk
12.01.2015, 01:07
Հայաստանից Էդվարդ Նալբանդյաննա մասնակցում։

Դե ահավոր ա, էլի, ամոթ ա, խայտառակություն ա:
Վերջին տողում գրել էի դրա մասին:

Norton
12.01.2015, 01:09
Դե ահավոր ա, էլի, ամոթ ա, խայտառակություն ա:
Վերջին տողում գրել էի դրա մասին:

Ճիշտն ասած ես չէի սպասում, որ ընդհանրապես մարդ կմասնակցի։ ԱԳՆ մասնակցությունը ինձ համար անակնկալ էր։

Chuk
12.01.2015, 01:12
Ճիշտն ասած ես չէի սպասում, որ ընդհանրապես մարդ կմասնակցի։ ԱԳՆ մասնակցությունը ինձ համար անակնկալ էր։

Անդ, էս իշխանությունից ես էլ չէի սպասում: Բայց իմ կարծիքով Հայաստանը ուղղակի ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ամենաբարձր մակարդակով մասնակցելու: Մի քանի բան հաշվի առնելով.
1. Որ Ֆրանսիան, թերևս, մեր ամենաբարեկամական երկիրն ա Եվրոպայում,
2. Որ մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք օրինակ նույն ցեղասպանության ընդունումը: Երբ դու մեկից մի բան ես ուզում, պետք ա փոխարենն էլ տաս,
3. Հաշվի առնելով հենց թեկուզ էն, որ էս տարի ցեղասպանության հարյուրամյակն ա:

հ.գ. հաշվի առնելով, որ Ռուսաստանը արտգործնախարար ա ուղարկել (կամ պատրաստվում էր ուղարկել) էդ երթին, իրականում շատ էլ սպասելի էր, որ նույնն էլ Հայաստանը կանի:

Mephistopheles
12.01.2015, 02:09
Որքան գիտեմ էս մեր գեղցի, պետական մտածողությունից զուրկ ու էդ իմաստով անբաշար (սեփական հարստությունները բազմապատկելու ու հանցավոր իշխանությունը պահելու իմաստով լավ էլ բաշարող են) իշխանությունները ուզում են ապրիլի 24-ին, ցեղասպանության 100 ամյակի օրը Հայաստան հրավիրել լիքը երկրների ղեկավարների:

Դա, իհարկե, կլինի ճիշտ քայլ: Ու եթե ներկա լինեն լիքը ղեկավարներ, դա շատ սիրուն ժեստ կլինի, ազդեցիկ կլինի ամբողջ աշխարհի համար:

Սակայն այս տականքները...
Էսօր Ֆրանսիայում միլիոնանոց համերաշխության երթ էր: Շատ ազդեցիկ միջոցառում, որն առաջնորդում էին լիքը երկրների ղեկավարներ, շատ-շատերը առաջին կամ երկրորդ դեմքի մակարդակով, էդ թվում ասենք Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան:

Բայց այնտեղ չէին ՀՀ իշխանությունը դե ֆակտո էսօր ներկայացնող առաջին երեք դեմքերը՝
սերժիկ սարգսյանը
գալուստրուկ սահակյանը
հովիկ մուկ աբրահամյանը

Արա, այ ***********, ու սրանից հետո պիտի ակնկալե՞ք, որ ցեղասպանության հարյուրամյակին ստեղ լինեն իրանք: Սարկոզի՞ն պիտի գա: Մերկե՞լը պիտի գա...

Շատ-շատ պուտինկեն գա, ում օրինակին հետևելով երթին, ըստ որոշ լուրերի, ուղարկել եք ընդամենը թուշ արտգործնախարարին:

միակ ճիշտ քայլը դա նրանց հրաժարականն ա… ուրիշ ոչ մի… ես դիշովի ռեկլամային քայլերի չեմ հավատում ու հատկապես երբ դրա համար ցեղասպանությունն ա օգտագործվում…

Chuk
12.01.2015, 02:11
միակ ճիշտ քայլը դա նրանց հրաժարականն ա… ուրիշ ոչ մի… ես դիշովի ռեկլամային քայլերի չեմ հավատում ու հատկապես երբ դրա համար ցեղասպանությունն ա օգտագործվում…

Մեֆ, տարբեր բաներից ենք խոսում:

Ես երկրի ու խնդրի համար եմ ասում ճիշտ: Ենթադրենք էսօր արդեն նոր իշխանություն ունենք:

Mephistopheles
12.01.2015, 02:22
Մեֆ, տարբեր բաներից ենք խոսում:

Ես երկրի ու խնդրի համար եմ ասում ճիշտ: Ենթադրենք էսօր արդեն նոր իշխանություն ունենք:

Կարող ա, բայց ստեղ կա մի հանգամանք… երբ ցեղասպանության ճանաչումը դառնում ա մեր պետականության առաջնահերթությունը, այսինքն մտնում ա քաղաքական դաշտ, (իսկ այն ամեննն ինչ հանձնվում ա քաղաքական գործիչների տնօրինությանը, միանշանակ դառնում ա քաղաքականություն և դրա համար նրանք մեղավոր չեն), դառնում ա քաղաքական շահարկման նյութ… դա թույլ տալ չի կարելի…

ցեղասպանությունը ներքին պետական խնդիր ա, բայց ոչ արտաքին պետական… ես շատ զգույշ կվերաբերվեի դրա նկատմաբ… հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները կարան ամեն ինչ անեն ու բոլորին հրավիրեն… բայց պետականորեն, մմմմմ… նօ

Chuk
12.01.2015, 02:24

Համաձայն չեմ, որ զոհերի հիշատակին երթ կազմակերպելով ու դրան տարբեր երկրների ղեկավարների հրավիրելով ցեղասպանության ճանաչումը դարձնում ես պետական քաղաքականություն, առավել ևս առաջնահերթություն:
Սկսենք նրանից, որ լիքը երկրներ կան, որ արդեն իսկ ճանաչել են: Դու ընդամենը մարդկանց հրավիրում ես հարգելու զոհերի հիշատակը: Ձևակերպումները կարելի է շատ ավելի դիվանագիտական տալ:

Ի վերջո սա համամարդկային խնդիր ա:

Mephistopheles
12.01.2015, 02:31

իսկ եթե չեկան ու ասեցին որ մեր երկիրը չի ընդունում ցեղասպանությունը… կամ ինտերվյու տվեցին ու ցեղասպանություն չասեցին… կամ ասեցին որ դա ձեր երկու երկրների խնդիրն ա ու իրար մեջ պարզեք… կամ գան ու ամեն ինչ անեն ոնց որ մենք ենք ուզում… ու էս ամեն ինչն անդրադառնալու ա թուրքիայի դիրքորոշման վրա ու նրա հարաբերությունների վրա էդ երկրների հետ…

արդեն դառավ քաղաքականություն… ես դժվարանում եմ ասել թե դա մեզ ինչ կտա… բայց որ արդեն դարձավ քաղաքականություն, անվիճելի ա…

Norton
12.01.2015, 02:32
Կարող ա, բայց ստեղ կա մի հանգամանք… երբ ցեղասպանության ճանաչումը դառնում ա մեր պետականության առաջնահերթությունը, այսինքն մտնում ա քաղաքական դաշտ, (իսկ այն ամեննն ինչ հանձնվում ա քաղաքական գործիչների տնօրինությանը, միանշանակ դառնում ա քաղաքականություն և դրա համար նրանք մեղավոր չեն), դառնում ա քաղաքական շահարկման նյութ… դա թույլ տալ չի կարելի…

ցեղասպանությունը ներքին պետական խնդիր ա, բայց ոչ արտաքին պետական… ես շատ զգույշ կվերաբերվեի դրա նկատմաբ… հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները կարան ամեն ինչ անեն ու բոլորին հրավիրեն… բայց պետականորեն, մմմմմ… նօ
Ստեղ մի քանի նրբություն կա
1․ Ցեղասպանությունը արդեն իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունա և այս տարի հատուկ տեղա գրավում։
2․ Ֆրանսիան ՀՀ թիվ 1 բարեկամ երկիրնա Եվրոպայում
3․ Ֆրանսիան առաջիններից մեկն է ընդունել ցեղասպանությունը և ցեղասպանությունը ժխտման համար քրեական հետապնդման վերաբերյալ օրենքը
4․ Ֆրանսուա Օլանդը արդեն իսկ հաստատել է, որ ապրիլի 24-ին ժամանելու է Երևան

Chuk
12.01.2015, 02:35
իսկ եթե չեկան ու ասեցին որ մեր երկիրը չի ընդունում ցեղասպանությունը… կամ ինտերվյու տվեցին ու ցեղասպանություն չասեցին… կամ ասեցին որ դա ձեր երկու երկրների խնդիրն ա ու իրար մեջ պարզեք… կամ գան ու ամեն ինչ անեն ոնց որ մենք ենք ուզում… ու էս ամեն ինչն անդրադառնալու ա թուրքիայի դիրքորոշման վրա ու նրա հարաբերությունների վրա էդ երկրների հետ…

արդեն դառավ քաղաքականություն… ես դժվարանում եմ ասել թե դա մեզ ինչ կտա… բայց որ արդեն դարձավ քաղաքականություն, անվիճելի ա…

Համոզեցիր, թող ՀԿ-ները հրավիրեն, բայց որ լիքը երկրների առաջին դեմքերի ներկայությունն էդ օրը ստեղ լավ կլինի, էդպես եմ գտնում:
Ոնց-որ էսօրվա Ֆրանսիայի երթին էր լավ:

Իսկ երկրի նախագահի մակարդակով հրավիրելու նպատակահարմարությունը, չգիտեմ, խորը չեմ մտածել: Բայց կարծում եմ, որ կարելի ա դիվանագիտական լավ տարբերակ գտնել:

Mephistopheles
12.01.2015, 02:35
Ստեղ մի քանի նրբություն կա
1․ Ցեղասպանությունը արդեն իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունա և այս տարի հատուկ տեղա գրավում։

շատ վատ ա, որ տենց ա…

2․ Ֆրանսիան ՀՀ թիվ 1 բարեկամ երկիրնա Եվրոպայում
3․ Ֆրանսիան առաջիններից մեկն է ընդունել ցեղասպանությունը և ցեղասպանությունը ժխտման համար քրեական հետապնդման վերաբերյալ օրենքը
4․ Ֆրանսուա Օլանդը արդեն իսկ հաստատել է, որ ապրիլի 24-ին ժամանելու է Երևան
էդ ֆրանսիան, բա մնացած երկրները… ու ֆրանսիան ինչով ա մեզ բարեկամ… մեռավ սերոժի ոռը պաչելով… բարեկամ ա մեր իշխանություններին, ոչ թե երկրին ելնելով զուտ ու բացառապես իրա պետական շահերից…

Chuk
12.01.2015, 02:36
4․ Ֆրանսուա Օլանդը արդեն իսկ հաստատել է, որ ապրիլի 24-ին ժամանելու է Երևան
Էս չգիտեի :o
Էս պարագայում սերոժի էնտեղ չլինելը առավել սուր երանգ ա ստանում:

Norton
12.01.2015, 02:38
շատ վատ ա, որ տենց ա…

էդ ֆրանսիան, բա մնացած երկրները… ու ֆրանսիան ինչով ա մեզ բարեկամ… մեռավ սերոժի ոռը պաչելով… բարեկամ ա մեր իշխանություններին, ոչ թե երկրին ելնելով զուտ ու բացառապես իրա պետական շահերից…

Ես չեմ ասում լավա կամ վատա, փաստն եմ արձանագրում։
Ֆրանսիան միշտ ՀՀ բարեկամնա եղել անկախ իշխանություններից։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակաշրջանից սկսած։

Mephistopheles
12.01.2015, 02:38
Համոզեցիր, թող ՀԿ-ները հրավիրեն, բայց որ լիքը երկրների առաջին դեմքերի ներկայությունն էդ օրը ստեղ լավ կլինի, էդպես եմ գտնում:
Ոնց-որ էսօրվա Ֆրանսիայի երթին էր լավ:

Իսկ երկրի նախագահի մակարդակով հրավիրելու նպատակահարմարությունը, չգիտեմ, խորը չեմ մտածել: Բայց կարծում եմ, որ կարելի ա դիվանագիտական լավ տարբերակ գտնել:

ինչով լավ կլինի Չուկ ջան… դու շատ լավ գիտես որ տենց "ներկայությունները" սովորաբան նաև "պարտավորություններ" ա ակնկալում… հենց նենց ոչ ոք չի ելնի ու տենց կոնտրովերսիալ քայլ իր պետականության համար չի անի… think about it…

Mephistopheles
12.01.2015, 02:41
Ես չեմ ասում լավա կամ վատա, փաստն եմ արձանագրում։
Ֆրանսիան միշտ ՀՀ բարեկամնա եղել անկախ իշխանություններից։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակաշրջանից սկսած։

սխալ ա ու պետք չի դա ավելի խորացնել… կարելի ա շտկել… իսկ սա խորացնում ա…

…այո, միշտ էլ իրանց պետական շահի հետևողական ծառան են եղել… ուզում ա Լևոնը լինի ուզում ա Սաշիկը լինի… մենք էլ մետ պետական շահը պտի առաջնահերթություն դարձնենք…

Norton
12.01.2015, 02:41
Էս չգիտեի :o
Էս պարագայում սերոժի էնտեղ չլինելը առավել սուր երանգ ա ստանում:

Նորանշանակ դեսպանը հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լինելու է Հայաստանում:
http://www.panorama.am/am/politics/2014/11/12/ambassador/

Mephistopheles
12.01.2015, 02:43

դե էդ լավության տակից էլ պտի դուրս գանք… պետականորեն…

Chuk
12.01.2015, 02:43
ինչով լավ կլինի Չուկ ջան… դու շատ լավ գիտես որ տենց "ներկայությունները" սովորաբան նաև "պարտավորություններ" ա ակնկալում… հենց նենց ոչ ոք չի ելնի ու տենց կոնտրովերսիալ քայլ իր պետականության համար չի անի… think about it…

Մի քիչ ավելի վերև եմ բարձրանում, Մեֆ ջան: Ցեղասպանությունն իմ համար նեղ ազգային կամ նեղ պետական հարց չի, այլ համամարդկային հարց ա: Ու ես ուզում եմ տեսնել աշխարհի միասնականություն էդ հարցում:

Norton
12.01.2015, 02:47
դե էդ լավության տակից էլ պտի դուրս գանք… պետականորեն…

Մեֆ քո տեսակետը չեմ հասկանում, բոլոր երկրների հետ վատ հարաբերություններ ունենանք ու ասենք իրանք իշխանության հետ են բարեկա՞մ։ Վատա, որ Եվրոպայում պետություն կա, որը անկախ քաղաքական կողմնորոշումից քաղաքական հարաբերությունները պահումա բարձր մակարդակի վրա ու որի վրա կարելիա հենվել ինչ-ինչ հարցեր լուծելու համար, թե՞ խզենք հարաբերությունները ու սպասենք, որ ձևավորվի նոր իշխանություն, որը 0-ից կսկսի հարաբերություններ կառուցել։

Mephistopheles
12.01.2015, 02:49
Մի քիչ ավելի վերև եմ բարձրանում, Մեֆ ջան: Ցեղասպանությունն իմ համար նեղ ազգային կամ նեղ պետական հարց չի, այլ համամարդկային հարց ա: Ու ես ուզում եմ տեսնել աշխարհի միասնականություն էդ հարցում:

օքեյ… երկար պտի սպասես ու պտի վճարես… գինն էլ իրանք են ասելու…

էսօր Հայաստանի առաջ շատ ավելի լուրջ ու կենսական հարցեր կան դրված քան "աշխարհի միասնականություն էդ հարցում" որի համար մենք շատ հնարավոր ա որ մեր ուժերից վեր պարտավորություններ վերցնենք…

Mephistopheles
12.01.2015, 02:53
Մեֆ քո տեսակետը չեմ հասկանում, բոլոր երկրների հետ վատ հարաբերություններ ունենանք ու ասենք իրանք իշխանության հետ են բարեկա՞մ։ Վատա, որ Եվրոպայում պետություն կա, որը անկախ քաղաքկան կողմնորոշումից քաղաքական հարաբերությունները պահումա բարձր մակարդակի վրա ու որի վրա կարելիա հենվել ինչ-ինչ հարցեր լուծելու համար, թե՞ խզենք հարաբերությունները ու սպասենք, որ ձևավորվի նոր իշխանություն, որը 0-ից կսկսի հարաբերություններ կառուցել։

ես տենց բան չեմ ասում Նորթոն ջան… բայց երբ որ ցեղասպանության օրը էդ մարդկանց կանչում ես քո երկիր ու իրանք գալիս են՝ նշանակում ա ակնկալիքով են գալիս… ու իրանց պետական շահից ելնելով են գալիս որովհետև ցեղասպանությունը դեռ միանշանակ ընդունված չի բոլորի կողմից… ձեր իշխանությունները սա անում են իրանց ռեյտինգը բարձրացնելու համար ու որ եկան նշանակում ա իրանք ուզում են Սերոժի ռեյտինգը բարձրանա… սերոժն էլ մի բան պտի տա դրանց դրա համար…

մինչև հիմա տենց ա եղել…

Տրիբուն
12.01.2015, 23:45
Որքան գիտեմ էս մեր գեղցի, պետական մտածողությունից զուրկ ու էդ իմաստով անբաշար (սեփական հարստությունները բազմապատկելու ու հանցավոր իշխանությունը պահելու իմաստով լավ էլ բաշարող են) իշխանությունները ուզում են ապրիլի 24-ին, ցեղասպանության 100 ամյակի օրը Հայաստան հրավիրել լիքը երկրների ղեկավարների:

Դա, իհարկե, կլինի ճիշտ քայլ: Ու եթե ներկա լինեն լիքը ղեկավարներ, դա շատ սիրուն ժեստ կլինի, ազդեցիկ կլինի ամբողջ աշխարհի համար:

Սակայն այս տականքները...
Էսօր Ֆրանսիայում միլիոնանոց համերաշխության երթ էր: Շատ ազդեցիկ միջոցառում, որն առաջնորդում էին լիքը երկրների ղեկավարներ, շատ-շատերը առաջին կամ երկրորդ դեմքի մակարդակով, էդ թվում ասենք Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան:

Բայց այնտեղ չէին ՀՀ իշխանությունը դե ֆակտո էսօր ներկայացնող առաջին երեք դեմքերը՝
սերժիկ սարգսյանը
գալուստրուկ սահակյանը
հովիկ մուկ աբրահամյանը

Արա, այ ***********, ու սրանից հետո պիտի ակնկալե՞ք, որ ցեղասպանության հարյուրամյակին ստեղ լինեն իրանք: Սարկոզի՞ն պիտի գա: Մերկե՞լը պիտի գա...

Շատ-շատ պուտինկեն գա, ում օրինակին հետևելով երթին, ըստ որոշ լուրերի, ուղարկել եք ընդամենը թուշ արտգործնախարարին:

Չուկիտո, սրտիդ մոտ մի ընդունի: Ինձ թվում ա Սերժը պռոստը տեղյակ չի եղել, որ տենց բան ա տեղի ունեցել Ֆրանսիայում: Մարդը խառն ա, նոր տարի ա, քեֆ ուրախություն ա, մեր պետական ապարատն էլ քրտնաջան աշխատանքից հետո 13 օր հանգստանում ա - երկիրը փակել են, ցրվել են իրանց կայֆերով:

Նալբանդյանն էլ ինքը չի գնացել: Եվրոպայից զանգել են, ասել են ընգեր սենց-սենց բան ա եղել, եթե ամսի 11-ին բարեկամ-ընկերոջ տուն չկա մտնելու-շնորհավորելու, արի Փարիզ, մի երկու մետր քայլի, գոնե հետո կերևա, որ ձերոնցից էլ մարդ կար:

Տրիբուն
12.01.2015, 23:52
ինչով լավ կլինի Չուկ ջան… դու շատ լավ գիտես որ տենց "ներկայությունները" սովորաբան նաև "պարտավորություններ" ա ակնկալում… հենց նենց ոչ ոք չի ելնի ու տենց կոնտրովերսիալ քայլ իր պետականության համար չի անի… think about it…

Մեֆ, Հայաստան այցելող բոլոր պետությունների ղեկավարները գնում են ցեղասպանության հուշարձան, ծաղիկ են դնում, ու բոլոր մեղքերիս ծառ են տնկում էն պուրակում: Տենց որ լիներ, հիմա սաղ աշխարհին տալիք էինք: Շատ ես խորացել - Հայաստանից ոչ մեկը ուզելու բան չունի, քանի որ ուզելու բան ուղղակի չկա, հետևապես ոչ մի պարտավորություն էլ չի առաջանում: Նախագահների ու հենց Ֆրանսիայի նախագահի այցելությունը շատ սիրուն ժեստ կլինի ու շատ նորմալ կընդունվի, առանց ինչ որ հեռուն գնացող հետևանքների: Վերջապես էտ էն երկիրն ա, որ ամեն ձև, օրենքով-բանով ընդունել ա ցեղասպանությունը:

Բայց ընդհանուր առմամբ, որ ասում եմ Սերժը քո նախագահն ա, չես հավատում: Մարդը բարեհաջող մեջտեղից հանեց ցեղասպանության մի ջազգային ճանաչման հարցը: Փոխարենը Նալբանդյանին մի հատ պոնչիկ արեցին: Կարող ա կուլիսներում մի հատ էլ քացով ոռին տվել են, չեմ կարա ասեմ: Բայց մեր միջազգային քաղաքականությունը վերջին տարիներին սահմանափակվել ա հենց դրանով - պոնչիկ ու քացի:

Chuk
13.01.2015, 01:30
Մեֆ, Հայաստան այցելող բոլոր պետությունների ղեկավարները գնում են ցեղասպանության հուշարձան, ծաղիկ են դնում, ու բոլոր մեղքերիս ծառ են տնկում էն պուրակում: Տենց որ լիներ, հիմա սաղ աշխարհին տալիք էինք: Շատ ես խորացել - Հայաստանից ոչ մեկը ուզելու բան չունի, քանի որ ուզելու բան ուղղակի չկա, հետևապես ոչ մի պարտավորություն էլ չի առաջանում: Նախագահների ու հենց Ֆրանսիայի նախագահի այցելությունը շատ սիրուն ժեստ կլինի ու շատ նորմալ կընդունվի, առանց ինչ որ հեռուն գնացող հետևանքների: Վերջապես էտ էն երկիրն ա, որ ամեն ձև, օրենքով-բանով ընդունել ա ցեղասպանությունը:

Երեկվանից ուզում եմ գրեմ, չգիտեմ ոնց ձևակերպեմ, հիմա թեթևի մեջ փորձեմ:

Սրան գումարվում ա էն, որ եթե ինչ-որ պետության ղեկավար ցեղասպանության ճանաչման օգտին որևէ ժեստ ա անում, ինքը իրականում Հայաստանին չի էդ ժեստը անում, այլ իր իսկ ժողովրդին: Ֆրանսիայի ու նման այլ պետությունների դեպքում ժեստը իր ժողովրդից հատկապես հայ հատվածին:

Երբ գործ ունենք մարդկության դեմ գործված հանցագործությունների հետ, երկրների ղեկավարները Մեֆի ասած՝ այլ երկրների հետ զուտ հաշվարկված հարաբերություններից բացի ունեն սեփական ժողովրդին, իրենց ընտրողին իրենց սկզբունքայնությունը, իրենց ազնվությունը ու ուրիշ բաներ ցույց տալու խնդիր:

Mephistopheles
13.01.2015, 03:07

yaeh, sure… բա ո՞նց…

Chuk
13.01.2015, 03:08
yaeh, sure… բա ո՞նց…

ուզում ես ասես, որ Օբաման քո առաջ պատասխանատու չի, իսկ Օլանդը Ժոզեֆի՞ :think

Mephistopheles
13.01.2015, 03:26
ուզում ես ասես, որ Օբաման քո առաջ պատասխանատու չի, իսկ Օլանդը Ժոզեֆի՞ :think

երկրի առաջ ա պատասխանատու… ու հասարակության առաջ, ոչ թե Մեֆի ու Ժոզոֆի…

Chuk
13.01.2015, 03:27
երկրի առաջ ա պատասխանատու… ու հասարակության առաջ, ոչ թե Մեֆի ու Ժոզոֆի…

Իմ գրածում դու ու Ժոզեֆը հասարակությունն էիք, Մեֆ ջան :)

Mephistopheles
13.01.2015, 03:28
Չուկ… Հայաստանը պետք ա՞ ընդունի Գոլոդոմոռը…

Mephistopheles
13.01.2015, 03:30
Իմ գրածում դու ու Ժոզեֆը հասարակությունն էիք, Մեֆ ջան :)

հասարակությունը խայտաբղետ ա Չուկ ջան… ու սենց հարցերը հասարակական տենց հնչեղություն չունեն ու երկիրն անում ա էն ինչ որ իրանց պետական շահն ա ասում…

Chuk
13.01.2015, 03:32
հասարակությունը խայտաբղետ ա Չուկ ջան… ու սենց հարցերը հասարակական տենց հնչեղություն չունեն ու երկիրն անում ա էն ինչ որ իրանց պետական շահն ա ասում…

Օրինակ նույն Ֆրանսիայի պետական շահը արդեն վաղուց ասել ա, որ պետք ա ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Կամ էլ կարող ա պետական շահը չէր, այլ հասարակությունն էր, արդեն սաղ խառնեցի իրար:

Chuk
13.01.2015, 03:33
Չուկ… Հայաստանը պետք ա՞ ընդունի Գոլոդոմոռը…

Որ ասեմ շատ մանրամասներ գիտեմ, սուտ կլինի:

Ինչքանով որ գիտեմ՝ ԱՆՇՈՒՇՏ:

Mephistopheles
13.01.2015, 03:45
Որ ասեմ շատ մանրամասներ գիտեմ, սուտ կլինի:

Ինչքանով որ գիտեմ՝ ԱՆՇՈՒՇՏ:

բացարձակապես պարտադիր չի… Վրաստանը գոլոդոմոռն ընդունել ա, ցեղասպանությունը՝ ոչ… կարծում եմ գաղտնիք չի ինչու… ԱՄՆ-ը չի ընդունում ցեղասպանությունը ու կարծեսգաղտնիք չի թե ինչի… սրանց թուրքիան պետք ա…

հիմա դու որ գոլոդոմոռն ԱՆՇՈՒՇՏ ընդունում ես, պտի ընդունես որ խնդիրներ ես ունենալու ռուսների հետ որի համար քո ժողովուրդն ա վճարելու…

Chuk
13.01.2015, 03:51

Մեֆ, ես առանց դրա էլ խնդիրներ ունեմ: Եթե ես լինեմ իշխանություն, ես կմտածեմ, թե ոնց անեմ, որ էդ խնդիրները մինիմալի հասցնեմ: Հիմա, երբ ես իշխանություն չեմ, ես ասում եմ, որ պետք ա բոլոր համամարդկային խնդիրները հասցնել համընդհանուր ճանաչման մակարդակի:

Mephistopheles
13.01.2015, 04:04

Չուկ ջան, եթե լինես իշխանություն ապա պարտավոր ես անել էն ինչ քո պետականության ու հասարակության համար ա լավ… տառացիորեն իրանց բարօրության համար պտի որոշումներդ կայացնես… ավելի լավ ա հիմիկվանից ասես դա, որ պատրանքներ չստեղծվեն… քո երկրի բարօրությունը քո միակ պատասխանատվությունն ա… իսկ համաշխարհային արժեքները կարևոր են, բայց երկրի ու հասարակության բարօրությունից հետո…

ես չէի ընդունի մինչև ռուսներն ու ուկրաինացիներն իրենց հարաբերությունները չպարզեին… նույնն էլ դոնբասի, ղուշբասի ու շունբասի պատկանելիությունը… ես ղարաբաղյան հարց ունեմ ու ամեն ինչ դրա պրիզմայով եմ նայելու…

Chuk
13.01.2015, 04:23

Մեֆ, նենց տպավորություն ա, ոնց-որ ես ասել եմ, որ ուզում եմ նախագահ դառնամ, դու էլ իմ նախընտրական ծրագրերում թերություններ ես գտել :))

Ընկեր, հաստատ կարելի ա էդ հարցերը դիվանագիտորեն ճիշտ ձևակերպել, քաղաքական ճիշտ քայլեր անել ու երկրի ու ժողովրդի համար դրական արդյունքի գալ: Ես չեմ կարող: Որտև ես էդ հավակնությունները չունեմ: ես հասարակ կամպյուտռշիկ եմ:

Բայց Ֆրանսիան, օրինակ, կարողացել ա: Ու էսօր իրա նախագահը հասարակության առաջ նաև Հայոց Ցեղասպանության հարցով ա պատասխանատու:

Մնացած հարցերդ էլ գնա Սերժիկին, Րաֆֆիին, դոդին ու Լևոնին տուր, ի՞նչ կլինի: Ես հասարակ քաղաքացի եմ, ով ընդամենը գիտի, որ կարելի ա ճկուն քաղաքականություն վարել, ու հեչ պարտադիր չի, որ ես էդ ճկուն քաղաքականության մանրամասներն իմանամ:

Համենայն դեպս իմ ասածն ավելի լավ ա, քան քոնը «ռուսները փուֆ կասեն, ուրեմն էս հարցից յան տվինք»:

Mephistopheles
13.01.2015, 04:54

ապեր, դե ասում-խոսում ենք…

Համենայն դեպս իմ ասածն ավելի լավ ա, քան քոնը «ռուսները փուֆ կասեն, ուրեմն էս հարցից յան տվինք»:

Համաձայն եմ Չուկ ջան որ քո ասածն ավելի լավ ա… մարդկային ա ու արժանապատիվ, բայց հնարավոր չի անել… ում էլ բերես հայաստան դա չի կարողանալու անել… ըդտեղից պետք ա սկսել…

Ներսես_AM
13.01.2015, 18:00
http://www.armtimes.com/hy/read/58136

Հետաքրքրեց։ Ինչ որ մեկն էսօրվա թերթն ունի՞‎։

Տրիբուն
13.01.2015, 18:26
http://www.armtimes.com/hy/read/58136

Հետաքրքրեց։ Ինչ որ մեկն էսօրվա թերթն ունի՞‎։

Ես ունեմ, հոդվածն էլ կարդացել եմ: Ի՞նչ հարց կա, ապեր ...

Տրիբուն
13.01.2015, 18:29
Չուկ… Հայաստանը պետք ա՞ ընդունի Գոլոդոմոռը…

Ինչպիսի տուֆտա համեմատություն, Մեֆիկո:

Ենթադրենք չպիտի ընդունի: Էտ նշանակում ա, որ Ֆրանսիան կամ Ուրուգվայն էլ հայոց ցեղասպանությունը չպիտի ընդունե՞ն: Քո տրամաբանությամբ դուրս ա գալիս, որ որպեսզի մենք իրավունք ունենանք ցեղասպանության ճանաչում պահանջել, պիտի Ապոպ մեծից մինչև հիմա տեղի ունեցած բոլոր հանցագործությունները, Տուվալուից մինչև Իսլանդիա, ճանաչենք:

Ներսես_AM
13.01.2015, 18:36
Ես ունեմ, հոդվածն էլ կարդացել եմ: Ի՞նչ հարց կա, ապեր ...
Որ կարողանաս սկան կամ ֆոտո անես մենք էլ կարդանք կարող ա հարց լինի։ Առանց կարդալու հարցեր չկան։ Կարող ա վաբշե տուֆտություն ա, սկի կարդալ էլ չարժի :)

Տրիբուն
13.01.2015, 18:50
Որ կարողանաս սկան կամ ֆոտո անես մենք էլ կարդանք կարող ա հարց լինի։ Առանց կարդալու հարցեր չկան։ Կարող ա վաբշե տուֆտություն ա, սկի կարդալ էլ չարժի :)

Մեր մաջ ասած, ոնց որ առանձնապես չարժի: Սուբյեկտիվ ու հավայի հոդվածաշար ա աչքիս լինելու: Գոնե առաջին մասից էտ տպավորությունն եմ ստացել: Ամեն դեպքում, փլիզ սքանը ...

http://s017.radikal.ru/i440/1501/af/d8fb121ff69a.jpg

http://s013.radikal.ru/i323/1501/ba/0ff68a9ab6c2.jpg

http://s018.radikal.ru/i506/1501/b1/2dc29d28bf6e.jpg

Chuk
16.01.2015, 14:07
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ 102 երկրների ներկայացուցիչների, հրավիրել է ապրիլի 24-ին Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, որը ծավալուն հոդված է հրապարակել այս թեմայով: Թերթը նշում է, որ 2015 թվականի ապրիլի 23-24-ին Ստամբուլում կազմակերպելով «Խաղաղության միջազգային համաժողով»` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դարդանելի համար ճակատամարտում այդ երկրի հաղթանակի առթիվ: Հիշեցնենք, որ Դարդանելի օպերացիայով Առաջին աշխարհամարտի ժամանակ Անտանտայի երկրները, Մեծ Բրիտանիայի առաջարկով, փորձել են գրավել Թուրքիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը՝ այդպիսով ծովային ճանապարհ բացելով դեպի Ռուսաստան: Չնայած գործադրած մեծ ջանքերի՝ Դարդանելի օպերացիան անհաջողության էր մատնվել:
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/39765.html

Մենակ ի՞նձ ա թվում, որ սերժիկը հրավերն ընդունելու ա :think

Տրիբուն
16.01.2015, 15:54
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/39765.html

Մենակ ի՞նձ ա թվում, որ սերժիկը հրավերն ընդունելու ա :think

Հիմի սաղ ա էտ մարդը, թե՞ մեռել ա։

StrangeLittleGirl
16.01.2015, 20:57
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/39765.html

Մենակ ի՞նձ ա թվում, որ սերժիկը հրավերն ընդունելու ա :think
Չի ընդունել (http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=24044) :))

Տեսնես ով ա էս տեքստը գրել:

Lion
16.01.2015, 21:42
Տեքստն ինձ դուր է գալիս, ուղղակի էդ "Ձերդ գերազանցություն"-ը, էն էլ Էրդողանի պարագայում, թեև դիվանագիտական էթիկայի դրսևորում է, սակայն իրոք ականջա սղոցում, թեպետև, հաշվի առնելով նամակի բնույթը, կարող է խուլ ծաղրանքի արտահայտություն լինել...

Chuk
17.01.2015, 00:21
Չի ընդունել (http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=24044) :))

Տեսնես ով ա էս տեքստը գրել:

Մալադեց տղա, մուժիկ ա, իսկական նախաԳա :))

Կարդամ, տեսնեմ ինչ ա գրել մեր աննննասունը: Կամ իրա անունից ինչ են գրել:

Mephistopheles
17.01.2015, 00:37
Մալադեց տղա, մուժիկ ա, իսկական նախաԳա :))

Կարդամ, տեսնեմ ինչ ա գրել մեր աննննասունը: Կամ իրա անունից ինչ են գրել:

Բան չի ասել ապեր… ասել ա, էդ օրը զբաղված եմ, չեմ կարա… մենք էլ փարթի ունենք, թե չէ կգայի…

Chuk
17.01.2015, 00:41
Բան չի ասել ապեր… ասել ա, էդ օրը զբաղված եմ, չեմ կարա… մենք էլ փարթի ունենք, թե չէ կգայի…

Չէ, Մեֆ, թերագնահատում ես:
Մի քանի հատ էլ տերմին էր ասել, որոնցից կուրսի չէր:

Mephistopheles
17.01.2015, 00:46
Չէ, Մեֆ, թերագնահատում ես:
Մի քանի հատ էլ տերմին էր ասել, որոնցից կուրսի չէր:

… բայց զգացի՞ր… բոլորին պատասխանում ա, անգամ Ալիևի էշ հայտարարություններին, բայց էս արդեն որերորդ օրն ա երկիրը տակնուվրա ա, 6 հոգու ամենաանխիղճ ձևով սպանել են մարդասպանին էլ փախցրել են ռուսական բազա ու ինքը մի ծպտուն չի հանում…

սաղին պատասխանում ա բացի իրա ժողովրդից… սրա մերն էս ի՞նչ կաթ ունի,ի՞նչ կաթով ա սրան կերակրել… էս ի՞նչ արգանդ ա սրան աշխարհ բերել…

Տրիբուն
17.01.2015, 00:53
Տեսնես ով ա էս տեքստը գրել:

Պուծինը ...

Բայց վերջում քաշելույա, հետը տանի:

Mephistopheles
17.01.2015, 01:00
Պուծինը ...

Բայց վերջում քաշելույա, հետը տանի:

ապեր, մեկ ա Օլանդը գալու ա… Օլանդը թող Հայաստանում լինի, ինքը Պուծինի ու Ալիևի հետ կարա Իստանբուլ գնա…

Տրիբուն
17.01.2015, 21:00
… բայց զգացի՞ր… բոլորին պատասխանում ա, անգամ Ալիևի էշ հայտարարություններին, բայց էս արդեն որերորդ օրն ա երկիրը տակնուվրա ա, 6 հոգու ամենաանխիղճ ձևով սպանել են մարդասպանին էլ փախցրել են ռուսական բազա ու ինքը մի ծպտուն չի հանում…

սաղին պատասխանում ա բացի իրա ժողովրդից… սրա մերն էս ի՞նչ կաթ ունի,ի՞նչ կաթով ա սրան կերակրել… էս ի՞նչ արգանդ ա սրան աշխարհ բերել…

Ով որտեղ մի քիչ ցավոտ տռում ա, Սերժիկը ռեսկի ցավակցական հեռագիր ա ուղարկում:

Սերժիկը որ մեռնի, իրա շնորհավորանքների, ցավակցությունների, նամակների ու նամակների պատասխանների բազմահատորյա ժողովածուն ա լույս տեսնելու:

Տրիբուն
23.01.2015, 21:36
Աշխարհ-աշխարհ ... էսօր մեռել ա Աբդալան՝ Սաուդի թագավորը, վահաբիզմի գլխավոր գաղափարախոսը, ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն ու գլխավոր ֆինանսավորողը, Սիրիայում ու Իրաքում էսօրվա տառապանքների հիմնական մեղավորներից մեկը, Լիբանանն իրար խառնողը, ու սենց շարունակ: Սաուդիան Արաբիան էն երկրին ա, որը պիտի աշխարհի երեսից ջնջվի: Ու սաղ աշխարհը խառնվել ա իրար. մի թաղման դելեգացիաներ, մի ցավակցական հեռագրեր, մի դար ու ցավ, մի նավթի գներ, մի դոլարի կուրս .... սատկեք դուք սաղդ, պրծնեք:

Rammstein
02.02.2015, 12:58
Քֆուր ձեզ, արա այ տականքներ, այ բ*** ***********************…
Էս ի՞նչ արեցին: 1915 թվականի թուրքերը ոչ մի բանով սրանիցից ավելի վատը չեն եղել:

http://youtu.be/nbF33yx8jpo

Mephistopheles
02.02.2015, 21:16
Ճոյտին բռնել ե՞ն… էս էն կինոռեժիսորը չի՞…

Ձայնալար
02.02.2015, 21:31
Ճնշըմ են էլի մտավորականներին:

Mephistopheles
02.02.2015, 21:36
Ճնշըմ են էլի մտավորականներին:

այ սենց են անում որ մարդիկ երգրից թողում գնում են… չեն թողում մարդ նվիրվի ազգին…

Տրիբուն
02.02.2015, 23:58
Քֆուր ձեզ, արա այ տականքներ, այ բ*** ***********************…
Էս ի՞նչ արեցին: 1915 թվականի թուրքերը ոչ մի բանով սրանիցից ավելի վատը չեն եղել:

http://youtu.be/nbF33yx8jpo

Բերձորի դեպքի մեկնաբանությունը՝ ըստ «Արցախ» ՀԸ-ի (http://www.a1plus.am/1363397.html)

https://www.youtube.com/watch?v=n_gw67wPJyY

Վերջը շատ լյավն ա... բարի, օրինական, մարդասեր, գեղեցիկ ...

Chuk
03.02.2015, 00:07
Ակումբում աչքիս պետք ա վերանայել քֆուր գրելու իրավունքի հարցը:

Mephistopheles
03.02.2015, 01:03
Բերձորի դեպքի մեկնաբանությունը՝ ըստ «Արցախ» ՀԸ-ի (http://www.a1plus.am/1363397.html)

https://www.youtube.com/watch?v=n_gw67wPJyY

Վերջը շատ լյավն ա... բարի, օրինական, մարդասեր, գեղեցիկ ...

Ինչ ասենք, ապեր… մարդիկ Հայաստանի հետ վիզօվի ռեժիմ են ուզում ու մի հատ էլ տամոժնի են ուզուն… I guess պտի տանք… թող էթան իրանց ազատությունն ու անկախությունը տնօրինեն…

Տրիբուն ախպար, կհիշե՞ս էն Պերմյակովի հաշվով մի հատ հոիզիչ գրառում էիր արել, թասիբի հաշվով, ինձ էլ գովացել էիր մեջը… շատ էի հուզվել դաժե լաց եմ եղել… հա, ինչ էի ուզում ասել… այ էս ա մեր թասիբն ապեր, ստեղ ոչ ռուս կա, ոչ թուրք ոչ էլ ադրբեբջանցի… մենք ու մենք ենք… ով ա ծեծողը, ով ա ծեծվողն ու ով ա ծեծվողին պաշտպանում՝ թասիբը պահում… էսօր ազատություն ռ/կ լսում էի էն 1-3%-ի հաշիվները… մարդիկ բողոքի դուրս չեն եկել էսօր որտև ինչ որ քաղաքական ուժեր ուզեցել են միանալ ու իրանց օգտին տանել իրանց արդար շարժումը, այսինքն 1-3% պայքարը… ու սաղ շարժումներն են իրանց հեռու պահում քաղաքական ուժերից… հեն ա էդքան ազատամարտիկ, ընդդիմադիր ծեծեցին, ո՞վ իրանց թասիբը պահեց…

…իսկ դու ասում ես որ քաղաքական ուժերն ինչու Պերմյակովի հաշվով Գյումրու ժողովրդին չմիացան… էլ չասեմ որ էդ հարցը շատ ավելի խճճված ա քան սրանք…

keyboard
03.02.2015, 01:06
Մեսչյան, դե երգի՝ Ու՞ր էիր Աստված...
Մոնթե, Գորգիսյան, Նժդեհ հելեք տեսեք ձեր պահած ու գրաված երկրի "մարդիկ" ինչ են անում, հելեք ու նայեք, թե ձեր արյունի վրով քայլողները ինչեր են անում:
Չուկ, հիմի համաձայն եմ, գոնե հույսով խաբեմ ինքս ինձ, որ սրանք սաղ պատժվելու են, որ սրանց ցցի են հանելու, որ էդ դուբիկնկեքը հրապարակայնավ ...ներն են կողելու իրանց մերերի ու կնանիքի դեմը...

Վիշապ
03.02.2015, 02:24
Էս բոլոր ֆուռաշկաների ուղեղները սիստեմատիկ լվանում են։ Սրանց ամենայն հավանականությամբ թվում է, թե իրենք կարևոր գործ են անում հանուն հայրենիքի։
Ինձ չի թվում, թե իրենք գիտակցաբար բլեֆ են անում, կամ խաղում են, կամ կեղծում են։
Իրենք բավականին անկեղծ, լվացած ուղեղներով քյալ հայվաններ են, որոնց այդպիսին պատրաստել ու դաստիարակել են կազմակերպված։
Մոտավորապես այնպես, ինչպես պատրաստում են մահապարտ տեռորիստներին, կամ ինչպես ագիտպրոպը երկար տարիներ պատրաստում էր, և` է, չեկիստներին ու գործակալներին։
Կարելի է ասել, որ սրանք նույն չեկիստներն են, բայց մի փոքր ուրիշ ֆորմատով։
Իսկ արմատը նույն նեխած համակարգն է` բուրգի վերևում վախկոտ, շիզոֆրենիկ բռնակալը, հետո` նրան քծնող փարիսեցիները, ներքևում` տգետ ու անճար ժողովուրդը, որինց էլ հին չեկիստները տեսակավորում ու պատրաստում են նոր չեկիստներին։
Իմ կարծիքով էս համակարգի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն գլոբալ աղետից հետո, երբ որ փարիսեցիների մեծ մասը սատկում են։

Mephistopheles
03.02.2015, 03:11

Գլոբալ աղետների, պատերազմների ժամանակ ազնիվ ու խեղճն ա մեռնում…

Վիշապ
03.02.2015, 03:14
Գլոբալ աղետների, պատերազմների ժամանակ ազնիվ ու խեղճն ա մեռնում…

Համ էլ…

Mephistopheles
03.02.2015, 03:23
Համ էլ…

Հիմնականում…

Տրիբուն
03.02.2015, 13:00
Հիմնականում…

Որովհետև իրանք, այսինք մենք, վիճակագրորեն ավելի շատ ենք։ Շատից շատն ա գնում, քչից քիչը, բայց իտոգում շատից շատն ա մնում, իսկ քչից կարող ա բան չմնա։

Chuk
03.02.2015, 15:01
Ճոյտին բռնել ե՞ն… էս էն կինոռեժիսորը չի՞…

Ճնշըմ են էլի մտավորականներին:

Մենք ստեղ խնդում ենք, իսկ մարդիկ լրջորեն ուզում են քաղաքական հետապնդման իմիջ ստեղծել.

2014թ. պատգամավորը նկարահանեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հիշողություն» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա 2015թ. փետրվարի 10-ին: Սակայն նրա ստեղծագործական միտքը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, եւ հնչեցին բազմաթիվ քննադատություններ, նույնիսկ քննադատեցին նրանք, ովքեր անգամ ներկա չէին եղել ֆիլմի նկարահանմանը: Այս փաստը չէր ընկճել պատգամավորին, եւ վերջինս, ի հեճուկս շատերի, «սպառնաց» չտրվել քննադատություններին եւ նոր ֆիլմ նկարահանել, որն էլ կպատմի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Սցենարի 70 տոկոսը պատրաստ է, մենք ունենք 30 տոկոս աշխատանքներ, որ ավարտենք»: Ինչպես նկատում ենք՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ պատգամավորին կալանավորեցին եւ այն էլ ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով, ինչը, մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս: Արդյո՞ք ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ հարկային պարտավորությունները չկատարելն այն հանցանքն է, որ նախկին պատգամավորին կալանքի տակ պահելով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրությանը վտանգավոր հանցագործից է փորձում ազատել: Թերեւս պատճառը պատգամավորի՝ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը կարող է լինել, որն, իսկապես, լուրջ վտանգ կարող է պարունակել իր մեջ: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ մեկուսացնեն նրան ու «դաստիարակեն», որպեսզի ՀՀԿ-ական նախկին պատգամավորը դադարեցնի ռեժիսորական գործունեությունը: Թե չէ 7 դրվագով արված տնտեսական հանցանքի մեղադրանքով դժվար թե Հակոբյանին ճաղերի հետեւ ուղարկեին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/300617/

Տրիբուն
03.02.2015, 15:19
Էս բոլոր ֆուռաշկաների ուղեղները սիստեմատիկ լվանում են։ Սրանց ամենայն հավանականությամբ թվում է, թե իրենք կարևոր գործ են անում հանուն հայրենիքի։
Ինձ չի թվում, թե իրենք գիտակցաբար բլեֆ են անում, կամ խաղում են, կամ կեղծում են։
Իրենք բավականին անկեղծ, լվացած ուղեղներով քյալ հայվաններ են, որոնց այդպիսին պատրաստել ու դաստիարակել են կազմակերպված։
Մոտավորապես այնպես, ինչպես պատրաստում են մահապարտ տեռորիստներին, կամ ինչպես ագիտպրոպը երկար տարիներ պատրաստում էր, և` է, չեկիստներին ու գործակալներին։
Կարելի է ասել, որ սրանք նույն չեկիստներն են, բայց մի փոքր ուրիշ ֆորմատով։
Իսկ արմատը նույն նեխած համակարգն է` բուրգի վերևում վախկոտ, շիզոֆրենիկ բռնակալը, հետո` նրան քծնող փարիսեցիները, ներքևում` տգետ ու անճար ժողովուրդը, որինց էլ հին չեկիստները տեսակավորում ու պատրաստում են նոր չեկիստներին։
Իմ կարծիքով էս համակարգի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն գլոբալ աղետից հետո, երբ որ փարիսեցիների մեծ մասը սատկում են։

Ապեր հայրենասիրական գլուխլվայի կարիք բացարձակ չկա: Վերցնում ես ստանդարտ հոգով մենթ (մեր մոտ լիքն են, Աստծուն փառք), ձեռը տալիս ես դուբինկա, ասում ես մեշքիդ կայնած ենք ամեն ձև, պահում ես հիմնականում կիսասոված, որ կատաղած լինի կյանքի վրա, ու քսի ես տալիս ժողովրդի վրա: Ի՜նչ ուզում ես կանի: Ինքը իրան լրիվ, կյանքով մեկ բավարարված ու կայացած ա զգում, որ իրա ձեռը մարդ տփելու անսահմանափակ իշխանություն են տվել: Ինքը բացարձակ չգիտի «հանուն հայրենիքի», «հայրենասիրություն», տնից տեղից հեռու «ազգ», «ազգային», կամ նույնիսկ «ազգայնական» տերմինները: Սրանք իրա համար շատ բարդ են: Ինքը պարզ բանաձև գիտի - շեֆն ասել ա, պըտի արվի, ու ինքը դա կանցա տեր ա մեր սաղ արածներին:

Նկատե՞լ ես ոնց են մենթերը հարձակվում հայկական եռագույնի վրա: Ապեր, եռագույնով քայլելը Հայաստանում կյանքի ու առողջության համար վտանգավոր ա: Բերդաձորի կադրերը որ նայում եմ, զարմանում եմ, որ վերջում, հավաքած դրոշները, գետիններով քաշ տալուց հետո, չեն հավաքում մի տեղ ու վառում: Այ էտ դեպքում պատկերը լրիվ ամբողջական կլիներ. Հայ իրավապահները, օրենքի տառին համապատասխան, հանուն համազգային կայունության, ընդդեմ բոլոր տեսակի արտաքին վտանգների, հավաքեցին չարտոնված ՀՀ դրոշները ու վառեցին:

Տրիբուն
03.02.2015, 15:27
Ինչ ասենք, ապեր… մարդիկ Հայաստանի հետ վիզօվի ռեժիմ են ուզում ու մի հատ էլ տամոժնի են ուզուն… I guess պտի տանք… թող էթան իրանց ազատությունն ու անկախությունը տնօրինեն…

Տրիբուն ախպար, կհիշե՞ս էն Պերմյակովի հաշվով մի հատ հոիզիչ գրառում էիր արել, թասիբի հաշվով, ինձ էլ գովացել էիր մեջը… շատ էի հուզվել դաժե լաց եմ եղել… հա, ինչ էի ուզում ասել… այ էս ա մեր թասիբն ապեր, ստեղ ոչ ռուս կա, ոչ թուրք ոչ էլ ադրբեբջանցի… մենք ու մենք ենք… ով ա ծեծողը, ով ա ծեծվողն ու ով ա ծեծվողին պաշտպանում՝ թասիբը պահում… էսօր ազատություն ռ/կ լսում էի էն 1-3%-ի հաշիվները… մարդիկ բողոքի դուրս չեն եկել էսօր որտև ինչ որ քաղաքական ուժեր ուզեցել են միանալ ու իրանց օգտին տանել իրանց արդար շարժումը, այսինքն 1-3% պայքարը… ու սաղ շարժումներն են իրանց հեռու պահում քաղաքական ուժերից… հեն ա էդքան ազատամարտիկ, ընդդիմադիր ծեծեցին, ո՞վ իրանց թասիբը պահեց…

…իսկ դու ասում ես որ քաղաքական ուժերն ինչու Պերմյակովի հաշվով Գյումրու ժողովրդին չմիացան… էլ չասեմ որ էդ հարցը շատ ավելի խճճված ա քան սրանք…

Իյ՝ա, իրո՞ք :D

Ապեր, քաղաքական ուժերն իրանք են ապաքաղաքականցրել ողջ դաշտը, որ հանգիստ լծվեն լափի գործին՝ ամեն մեկն իրա փայով. վերջին երկու միտինգները քեզ ղուրբան: Դե ժողովրդի իբր ակտիվ հատվածն էլ մնացել ա քաղաքացիականնների հույսին. «դեմ եմ», «չեմ ուզում», «արի ասեմ», «գեմառո ունեմ», «հարկ տամ - թուղթ բեր» ... ու սենց էլի:

Վիշապ
03.02.2015, 21:32
Ապեր հայրենասիրական գլուխլվայի կարիք բացարձակ չկա: Վերցնում ես ստանդարտ հոգով մենթ (մեր մոտ լիքն են, Աստծուն փառք), ձեռը տալիս ես դուբինկա, ասում ես մեշքիդ կայնած ենք ամեն ձև, պահում ես հիմնականում կիսասոված, որ կատաղած լինի կյանքի վրա, ու քսի ես տալիս ժողովրդի վրա: Ի՜նչ ուզում ես կանի: Ինքը իրան լրիվ, կյանքով մեկ բավարարված ու կայացած ա զգում, որ իրա ձեռը մարդ տփելու անսահմանափակ իշխանություն են տվել: Ինքը բացարձակ չգիտի «հանուն հայրենիքի», «հայրենասիրություն», տնից տեղից հեռու «ազգ», «ազգային», կամ նույնիսկ «ազգայնական» տերմինները: Սրանք իրա համար շատ բարդ են: Ինքը պարզ բանաձև գիտի - շեֆն ասել ա, պըտի արվի, ու ինքը դա կանցա տեր ա մեր սաղ արածներին:

Նկատե՞լ ես ոնց են մենթերը հարձակվում հայկական եռագույնի վրա: Ապեր, եռագույնով քայլելը Հայաստանում կյանքի ու առողջության համար վտանգավոր ա: Բերդաձորի կադրերը որ նայում եմ, զարմանում եմ, որ վերջում, հավաքած դրոշները, գետիններով քաշ տալուց հետո, չեն հավաքում մի տեղ ու վառում: Այ էտ դեպքում պատկերը լրիվ ամբողջական կլիներ. Հայ իրավապահները, օրենքի տառին համապատասխան, հանուն համազգային կայունության, ընդդեմ բոլոր տեսակի արտաքին վտանգների, հավաքեցին չարտոնված ՀՀ դրոշները ու վառեցին:

Բայց երևի էդ մենթերը տենց մենթ չեն ծնվել… Միջավայր ա եղել, նպաստավոր պայմաններ են եղել, որ իրենց նման աբիժնիկ բանջարները շատ լինեն։
Չնայած, ճիշտ ես ասում, սրանց գիտակցությունը երևի շների գիտակցության կարգի ա` կա տեր, ու կան սվոյներ ու չուժոյներ։

Mephistopheles
03.02.2015, 23:15
Որովհետև իրանք, այսինք մենք, վիճակագրորեն ավելի շատ ենք։ Շատից շատն ա գնում, քչից քիչը, բայց իտոգում շատից շատն ա մնում, իսկ քչից կարող ա բան չմնա։

…և անպաշտպան… իրանք համ քիչ են,համ էլթող են տալիս ու ուրիշ ճանապարհներով ազատվում են… տակը մնում ա աղքատն ու միջինը… միջինի մեջից էլ սենց թե նենց թռնողներ լինում են…

Տրիբուն
03.02.2015, 23:32
Բայց երևի էդ մենթերը տենց մենթ չեն ծնվել… Միջավայր ա եղել, նպաստավոր պայմաններ են եղել, որ իրենց նման աբիժնիկ բանջարները շատ լինեն։
Չնայած, ճիշտ ես ասում, սրանց գիտակցությունը երևի շների գիտակցության կարգի ա` կա տեր, ու կան սվոյներ ու չուժոյներ։

Ապեր, ո՞վ գիտի դրանք որտեղից են հայտնվում: Կան տենց ծնվում են, կան ձեռքբերովի ա, կան վարակվում են .... Իտոգում Հայաստանում իրոք ձևավորվել ա մի հատ տենց խավ, հավաքական անունը կարանք դնենք «ախռաննիկ», մեկը մենթի ֆորմով ա, մեկը՝ սև մասկով, մեկը՝ թանկանոց կոստով, մեկը՝ դուբինկով, մյուսը՝ ավտոմատով, բայց բոլորը մի կարգի անասուն, որը ամեն վարկյան պտրաստ ա մարդկանց վրա հրաձակվելուն: Սիմպտոմները սաղի մոտ նույնն են - մի այլ կարգի դեբիլ են ու դեմքի վաժնի արտահայտությամբ, առանց բացառության: Որոշ տեսակներ, բոլոր մեղքերիս համար, խիստ աստվածավախ են: Բոլորը գիտեն նույն կլյուչեվոյ բառերը - օրենք, պաշտպան, ռեյդ, իրավունք, հենց-տենց, որովհետև, դավայ ստուց, շեֆ: Բոլորը կյանքից դժգոհ են, դաժե սաշիկի ախռաննիկկները - արա դե էսի երգիր չի:

Բայց դե, ընգեր, մի երկրում, որտեղ հարաբերությունների հիմքում ընկած են հորինված արժեքներն ու ռազմահայրենասիրական ռիտուալները - նախագահի բարձր հովանում ներքո մի հատ գնանք Եռաբլուր, իջնենք Ծիծեռնակաբերդ, մի բաժակ խմենք սպարապետի կենացը, որը հայոց պատմության մեջ միակ սպարապետն էր, առանց մի սանտիմետր մարմնի վրա սպիի, բայց որը հասցրեց ինտելեկտուալ գեներալներ սարքի, որոնք իսկական ազատամարտիկին մուտիլովշիկ են անվանում, իսկ լֆիկին սարքում են ԵԿՄ վարչության անդամ - սենց էլ պիտի լիներ:

Տրիբուն
03.02.2015, 23:36
…և անպաշտպան… իրանք համ քիչ են,համ էլթող են տալիս ու ուրիշ ճանապարհներով ազատվում են… տակը մնում ա աղքատն ու միջինը… միջինի մեջից էլ սենց թե նենց թռնողներ լինում են…

Մեֆ, դու սաղ ճիշտ ես ասում: Ասա ի՞նչ անենք: Լևոնն ասել ա Գագոն ա ղեգավարը հիմա ընդդիմության: Գնա՞նք ոռը պաչենք, որ պրոցեսը քաղաքականանա: Ասա, ախպերս, ասա ինչ անենք, էն էլ անենք:

Mephistopheles
04.02.2015, 01:00
Մեֆ, դու սաղ ճիշտ ես ասում: Ասա ի՞նչ անենք: Լևոնն ասել ա Գագոն ա ղեգավարը հիմա ընդդիմության: Գնա՞նք ոռը պաչենք, որ պրոցեսը քաղաքականանա: Ասա, ախպերս, ասա ինչ անենք, էն էլ անենք:

եթե Լևոնն ասել ա Գագոն ա, ուրեմն Գագոն ա… ուրեմն պտի գագոյին հարցնեք ինչ անել…

բայց…

…ուզում ե՞ս ճիշտն ասեմ…

Տրիբուն
04.02.2015, 12:31
եթե Լևոնն ասել ա Գագոն ա, ուրեմն Գագոն ա… ուրեմն պտի գագոյին հարցնեք ինչ անել…

բայց…

…ուզում ե՞ս ճիշտն ասեմ…

Չէ, չեմ ուզուծ, լուրջ ...

Mephistopheles
04.02.2015, 21:10
Չէ, չեմ ուզուծ, լուրջ ...

բա խի՞ ես հարցնում…

Տրիբուն
04.02.2015, 22:40
բա խի՞ ես հարցնում…

Հռետորական հարց ա, ապեր ... Quo vadis-ի կարգի:

Mephistopheles
04.02.2015, 22:48
Հռետորական հարց ա, ապեր ... Quo vadis-ի կարգի:

Բա կարող ա հռետորական պատասխան էի տալիս…

Mephistopheles
04.02.2015, 22:57
շատ հետաքրքիր ա… http://www.azatutyun.am/content/article/26829312.html

Տրիբուն
05.02.2015, 16:03
շատ հետաքրքիր ա… http://www.azatutyun.am/content/article/26829312.html

Մեֆ ջան, տղեքին ուղղակի փող ա պետք։ Իրանց մոտ էլ, մեր մոտի պես, պրծնում ա փողերը։ Հիմա ինչ էլ կպցնեն քյար ա։

Mephistopheles
05.02.2015, 22:45
Մեֆ ջան, տղեքին ուղղակի փող ա պետք։ Իրանց մոտ էլ, մեր մոտի պես, պրծնում ա փողերը։ Հիմա ինչ էլ կպցնեն քյար ա։

money and power… Լուկաշենկոն այնուամենայնիվ չի ուզում մենակ փողի համար անվերապահորեն սաղ երկիրը հանձնի ռուսներին, ոնց որ մենք…

Norton
06.02.2015, 00:40
money and power… Լուկաշենկոն այնուամենայնիվ չի ուզում մենակ փողի համար անվերապահորեն սաղ երկիրը հանձնի ռուսներին, ոնց որ մենք…

Լուկաշը ընդամենը ուզումա իրա իշխանությունը պահի ու խաղերա տալի։

Մովսես
06.02.2015, 11:39
Հայեր ջան, մեզ պետք է մշակութային հեղափոխություն, ոչ թե քաղաքական, քանի որ խնդրի հիմքը մշակութային է: Քաղաքական փոփոխությունները շատ քիչ բան կտան մեզ ու մեր երկրի խնդիրները լիովին չեն լուծվի, մենք պետք է հասկանանք որ եթե չպահպանենք մեր ավանդական ու պահպանողական քրիստոնյական հասարակությունն ամեն ինչ մենք կկորցնենք: Դրա հետ մեկ տեղ, պետք է դուրս գանք մեր նվնվան վիճակից ու այդ գաղափարը մեր գլխներից հանենք որ եթե գնանք երկրից դուրս, ամեն ինչ շատ լավ կլինի, կամ այդ հայ աղջիկները որ միամիտ միամիտ մտածում են որ եթե իրենց օտար ասպետը գա ու իրենց Հայաստանից դուրս տանի, ամեն ինչ կլուծվի ու ինքն ի վերջո ուրախ կլինի: Թասիբ էլ չկա մեր երկրում:

21 Հնազանդվեք իրար+ Քրիստոսի հանդեպ երկյուղով։ 22 Թող կանայք հնազանդ+ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, 23 որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է+, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է+, և նա է փրկիչը այդ մարմնի։ 24 Ուստի ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ թող կանայք ամեն ինչում հնազանդվեն իրենց ամուսիններին+։ 25 Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար+, 26 որպեսզի սրբացնի այն+, մաքրի՝ Աստծու խոսքի ջրի մեջ լվանալով+, 27 որ ժողովն իր շքեղությամբ նա ներկայացնի իր առջև+, որպեսզի այն չունենա որևէ բիծ կամ կնճիռ կամ նման որևէ բան, այլ լինի սուրբ և առանց արատի+։

--Եփեսացիներ 5:21-27

Smokie
11.02.2015, 20:07
Ժողովուրդ ArmComedy-ն ալիքը փոխել ա՞՝ էլ ArmNews-ով չի՞: Թե՞ հեռարձակման ժամերն են փոխվել: Համենայն դեպս YouTube-ում դեռ կան::esim

Vaio
18.02.2015, 16:23
Ծառուկյանի հայտարարությունը ոնց եք գնահատում` վախկոտություն, թե հնարավոր արյունահեղությունից ժողովրդին հետ պահելու ձև, թե մեկ այլ պատճառ?

Chuk
18.02.2015, 16:25
Ծառուկյանի հայտարարությունը ոնց եք գնահատում` վախկոտություն, թե հնարավոր արյունահեղությունից ժողովրդին հետ պահելու ձև, թե մեկ այլ պատճառ?

Ծառուկյան չի, ապեր, դոդի Գագո ա :))

հ.գ. Սա կատակ էր, ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ ամեն դեպքում արդեն նախագահի աթոռը զավթածի կողմից իրավունք ստացել ենք դոդի Գագո ասելու :))

հ.հ.գ. Ծառուկյանին ռեպրեսիվ մեքենայով խեղճացրին: Բայց դեռ վաղ ա լուրջ վերլուծություններ համար:

Zangezur
18.02.2015, 19:34
Արտաշես գեղամյան, Արթուր Բաղդասարյան, հիմա էլ Գագիգ Ծառուկյան:

Ով է հաջորդը??? :D

Tiger29
18.02.2015, 19:39
Անիմաստ չի, որ քաղաքականությանը հայհոյում են...

Ուղղակի ափսոս ա, որ թատրոնը <<հիանալի>> զավակների ա կորցնում:

Zangezur
18.02.2015, 19:40
Արտաշես գեղամյան, Արթուր Բաղդասարյան, հիմա էլ Գագիգ Ծառուկյան:

Ով է հաջորդը??? :D

հ.գ. ենթադրենք Գագոյին ստիպել-խեղճացնել սկզբունքով են դրդել հետ կանգնի, կասեք մեր երկրում էլ ով կա, որ ունի էտքան ֆինանս ու լծակներ, ոնց որ Ծառուկյանը: Իհարկե չկա, իսկ մնացած արդարները, որոնց ես հավատում եմ, օրինակ Նիկոլին ու Ժիրոյին, չեն կարա ժողովրդին մոբիլիզացնեն, իշխանությունը նենց կուլ տա, մի տեղ մեռած գտնեն, մենք էլ մեր մեջ ուզենանք հասկանանք ինչից մեռան:
Ով ինչ ուզումա ասի, մեր երկում օրինական միջոցներով անօրինական իշխանության դեմ ոչինչ հնարավոր չի անել, միայն զինված հեղափոխություն: Եթե կա մեկը որ կարա ինձ հակառկը համոզի, պաժալույստա :ok

Tiger29
18.02.2015, 19:58
Հետաքրքիր ա, սցենար գրողը էլի ինքն ա?`

http://i.imgur.com/XdVANKc.jpg

Vaio
18.02.2015, 21:09
Հետաքրքիր ա, սցենար գրողը էլի ինքն ա?`

Ծառուկյանի սցենարը?

Tiger29
18.02.2015, 21:19
Ծառուկյանի սցենարը?

Լրիվ:
Ես շուտվանից էի ասում, որ թատրոն ա` որտեղ մենք միայն հանդիսատեսներ ենք:

Վիշապ
18.02.2015, 23:28
Մենք հայերս թատրոն ու սերիալ շատ կսիրենք։ Համա էս անգամ ներկայացումը շուտ պրծավ, հիասթափվեցինք։
Մեզ չփչացած մարդիկ, ասենք Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հրանուշ Խառատյանը չեն դզում, որովհետև դերասանություն չեն կարում անեն։

Mephistopheles
18.02.2015, 23:35

ապեր, մի անհանգստացի… հլա թող ժողովուրդը դրանց հետևից գնա, տես իրանք ինչ կանեն…

Վիշապ
18.02.2015, 23:45
ապեր, մի անհանգստացի… հլա թող ժողովուրդը դրանց հետևից գնա, տես իրանք ինչ կանեն…

Ապեր մեր ժողովուրդը բարերարներին ու հովանավորներին ա սիրում, մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք։
Համ էլ իրեն հարգող ընդդիմադիր գործիչը պտի փող ունենա ու Ռոլլս-Ռոյս քշի։
Ու լավ ես նշում, մեր ժողովուրդը սիրում ա հետևից գնալ, այսինքն հիերարխիան պիտի պահպանվի։ Թագավոր ա պետք։

Ներսես_AM
03.03.2015, 23:05
Էս ոչ մեկդ ձեն չեք հանում, իմ մտքից էլ թռել էր։ ՀԱԿի հուժկու հանրահավաքով թեժ գարունը բացվե՞ց, թե՞ չէ։ Հիմա ո՞նց ենք առանց բուրժուայի բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու։

Chuk
04.03.2015, 11:58
Էս ոչ մեկդ ձեն չեք հանում, իմ մտքից էլ թռել էր։ ՀԱԿի հուժկու հանրահավաքով թեժ գարունը բացվե՞ց, թե՞ չէ։ Հիմա ո՞նց ենք առանց բուրժուայի բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու։

Վա՜խ, ի՜նչ լավ ա, տապալվեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը :love
Ու՜խ, ՀԱԿ-ը չկարողացավ թեժ գարուն սկսել :love

Ներս ջան, չգիտեմ ով ոնց, որ ուժը ոնց, ՀԱԿ-ը ի տարբերություն մնացած բոլոր ուժերի ԳՈՆԵ փորձում ա մի բան անել, ու էդ փորձերից մեկն էլ, այո, Ծառուկյանով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելն էր, որը, ԳՈՆԵ վերջին իրադարձությունները պետք ա քեզ հուշեին, որ ամեն դեպքում շանս ուներ, թեկուզ էդ շանսը փոքր էր: Հիմա ՀԱԿ-ին չհարող քաղաքացիներդ ու մյուս քաղաքական ուժերը կարող են հեգնել, քմծիծաղել ու ծաղրել, բայց էդպես էլ մնալու եք ընդամենը հեգնող, իսկ մենք էս ընթացքում կմտածենք ու կկազմենք հաջորդ ծրագիրը ու էլի ԳՈՆԵ կփորձենք մի բան անելու՝ զուտ խոսելու փոխարեն:

Տրիբուն
04.03.2015, 12:27
.....իսկ մենք էս ընթացքում կմտածենք ու կկազմենք հաջորդ ծրագիրը ու էլի ԳՈՆԵ կփորձենք մի բան անելու՝ զուտ խոսելու փոխարեն:
Ապեր, խնդրում եմ, էլ բան մի մտածեք էլի ...

Chuk
04.03.2015, 12:29
Ապեր, խնդրում եմ, էլ բան մի մտածեք էլի ...

Չենք կարող առանց ձեր քֆրտոցի դիմանանք, ներող

Ներսես_AM
08.03.2015, 23:11
Վա՜խ, ի՜նչ լավ ա, տապալվեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը :love
Ու՜խ, ՀԱԿ-ը չկարողացավ թեժ գարուն սկսել :love

Ներս ջան, չգիտեմ ով ոնց, որ ուժը ոնց, ՀԱԿ-ը ի տարբերություն մնացած բոլոր ուժերի ԳՈՆԵ փորձում ա մի բան անել, ու էդ փորձերից մեկն էլ, այո, Ծառուկյանով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելն էր, որը, ԳՈՆԵ վերջին իրադարձությունները պետք ա քեզ հուշեին, որ ամեն դեպքում շանս ուներ, թեկուզ էդ շանսը փոքր էր: Հիմա ՀԱԿ-ին չհարող քաղաքացիներդ ու մյուս քաղաքական ուժերը կարող են հեգնել, քմծիծաղել ու ծաղրել, բայց էդպես էլ մնալու եք ընդամենը հեգնող, իսկ մենք էս ընթացքում կմտածենք ու կկազմենք հաջորդ ծրագիրը ու էլի ԳՈՆԵ կփորձենք մի բան անելու՝ զուտ խոսելու փոխարեն:

Չուկ ջան, չորս տարի վիզ դնել մի բանի համար, որ երեք օրվա մեջ իշխանությունը կարա տապալի հավասարացնի զրոյի։ Էդքանից հետո էլ մեղքը քցել ԲՀԿում 3-4 խառնակչի վրա :) Դեպքերի նման ընթացքի դեպքում էլ պլան Բ չունենալ‎։ Նենց չէր էլի որ անհավանական սցենար էր ԲՀԿ–ի հանկարծակի չքվելը։
Իսկ որ ասում ես ՀԱԿ–ը ԳՈՆԵ «փորձում ա ինչ որ բան անել»։ Ամոթ չլինի հարցնել ի՞նչ ա անում, կամ ի՞նչ ա արել էս քանի տարվա մեջ։ Տենց Նիկոլենք ու Ժիրոյենք էլ են «փորձում ինչ որ բան անել»‎։ Հետո ի՞նչ, որ ՀԱԿ–ի համար դրանք ղժալու բաներ են ու ՀԱԿ–ի կարծիքով իրենք են միակն ու անկրկնելին։
Ինչ վերաբերվում ա հեգնելուն, ես չեմ որ ամեն գարուն–աշուն խոստանում եմ թեժ դարձնել, հետո որոշ դեպքերում նույնիսկ մի հանրահավաք էլ չեմ անում։ ՈՒ հա էլ հեգնելու եմ քանի ՀԱԿ–ը շարունակելու ա կուլիսային խաղեր տալ, Պուծինին ձոներ նվիրել ու սպասել թե երբ Պուծինը կորոշի Սերժիկին գծերից գցել ու ՀԱԿ–ին տալ իշխանությունը :) Մնացած բաները եթե մի կողմ դնենք գոնե էդ մի տեսանկյունից Ժիրոենք ու Նիկոլենք ավելի գերադասելի են, քանի որ ԳՈՆԵ փորձում են ժողովրդի վրա հենվել,‎ ի տարբերություն ՀԱԿ–ի։

Chuk
08.03.2015, 23:15
Չուկ ջան, չորս տարի վիզ դնել մի բանի համար, որ երեք օրվա մեջ իշխանությունը կարա տապալի հավասարացնի զրոյի։ Էդքանից հետո էլ մեղքը քցել ԲՀԿում 3-4 խառնակչի վրա :)
Մեղքը դրա վրա չի գցվել: Մեղքը գցվել ա իշխանության վրա՝ որոնք ռեպրեսիայով կարողացել են հասնել սրան:
Ու էս դեպքում կանգնել ու հեգնելը քո սահմանադրական իրավունք ա՝ իմ քմծիծաղի ներքո ;)

Մնացած բաները եթե մի կողմ դնենք գոնե էդ մի տեսանկյունից Ժիրոենք ու Նիկոլենք ավելի գերադասելի են, քանի որ ԳՈՆԵ փորձում են ժողովրդի վրա հենվել,‎ ի տարբերություն ՀԱԿ–ի։
Գերադասելի՞ են: Պարզապես հրաշալի ա: Ես անկեղծ իրանց կանաչ ճանապարհ եմ մաղթում, էդ թվում հույս հայտնելով, որ բոլոր՝ ՀԱԿ-ին հեգնողներն ու իրենց գերադասողները ինտերնետներում գրելուց բացի ռեալ քայլ կանեն, իրենց սկսածին օգնելու համար:

Chuk
08.03.2015, 23:24
Հիշեցման կարգով.

1998 թվականից Հայաստանում իշխանությունը զավթված ա՝ բառիս բուն իմաստով:

Էս ընթացքում մի անգամ չի, որ սկսվել են պայքարներ, որոնց մի մասը ունեցել ա հաղթանակի հասնելու ռեալ շանս (2003, 2008, 2013, 2014-2015), բայց բոլոր դեպքերում ռեպրեսիվ մեքենան հաղթել ա իրանց, հաղթել ա ոչ թե հավասար պայքարում, արդարության միջոցով, այլ հանցագործ ճանապարհով, օգտագործելով երկրի բոլոր պետական ստրուկտուրաների ուժը՝ անօրինական եղանակով:

Չեն աշխատել նշված ու չնշված պայքարների ոչ A պլանները, ոչ B-երը:

Իհարկե կարելի է նստել ու մեղադրել բոլոր պայքար սկսողներին՝ ամեն ինչ չհաշվարկելու մեջ: Իսկ կարելի ա մի հատ թափ տալ ինքներս մեզ ու հարցնել, թե մենք ինքներս ի՞նչ ենք արել հաղթանակը մոտեցնելու համար:

Mephistopheles
08.03.2015, 23:26
ժիրոն էլ չմտավ Գյումրի… ասենց "հոն սադրանք կա"…

Chuk
08.03.2015, 23:29
ժիրոն էլ չմտավ Գյումրի… ասենց "հոն սադրանք կա"…

Ի դեպ՝ շատ ճիշտ արեց:
Ու ևս մի ի դեպ, իրա ֆեյսբուքյան ասուլիսում բավական կշռադատված ու լավ էր խոսում, նաև տրամաբանված:
Ու ընդհանրապես ինքը ցենտր տիպ ա: Իրան լրիվ անկեղծ արժի բալետ անել:

Mephistopheles
08.03.2015, 23:32
Գագոյի պահով հրճվելու իմաստը չեմ հասկանում… էդ ոչ թե նշանակում ա որ "դուք" ճիշտ էիք, այլ որ դուք վաբշե շանս չունեք… որտև ձեզ շարքից հանելը ավելի հեշտ ա… ձեր յուրայինները ձեզ շարքից կհանեն…

էս ավելի խորն ա քան սովորական ձախողեւմը…

Mephistopheles
08.03.2015, 23:34
Ի դեպ՝ շատ ճիշտ արեց:
Ու ևս մի ի դեպ, իրա ֆեյսբուքյան ասուլիսում բավական կշռադատված ու լավ էր խոսում, նաև տրամաբանված:
Ու ընդհանրապես ինքը ցենտր տիպ ա: Իրան լրիվ անկեղծ արժի բալետ անել:

Կեսից քնել եմ… ֆբ-ի ասուլիսի…

Ներսես_AM
09.03.2015, 00:34
Հիշեցման կարգով.

1998 թվականից Հայաստանում իշխանությունը զավթված ա՝ բառիս բուն իմաստով:

Էս ընթացքում մի անգամ չի, որ սկսվել են պայքարներ, որոնց մի մասը ունեցել ա հաղթանակի հասնելու ռեալ շանս (2003, 2008, 2013, 2014-2015), բայց բոլոր դեպքերում ռեպրեսիվ մեքենան հաղթել ա իրանց, հաղթել ա ոչ թե հավասար պայքարում, արդարության միջոցով, այլ հանցագործ ճանապարհով, օգտագործելով երկրի բոլոր պետական ստրուկտուրաների ուժը՝ անօրինական եղանակով:

Չեն աշխատել նշված ու չնշված պայքարների ոչ A պլանները, ոչ B-երը:

Իհարկե կարելի է նստել ու մեղադրել բոլոր պայքար սկսողներին՝ ամեն ինչ չհաշվարկելու մեջ: Իսկ կարելի ա մի հատ թափ տալ ինքներս մեզ ու հարցնել, թե մենք ինքներս ի՞նչ ենք արել հաղթանակը մոտեցնելու համար:

96–ն էլ կարող ես միացնես նշածդ տարեթվերին։ Բայց էդ բոլոր տարեթվերի շարժումների ու բուրժուադեմոկրատականի միջև մի հատ շատ մեծ տարբերություն կա։ Բոլոր դեպքերում շարժումները հիմնված են եղել ժողովրդի վրա‎։ ՈՒժ կիրառել են ժողովրդի հանդեպ։ Էս դեպքում մի հոգուն շարքից հանելով ամբողջը տապալվել ա։ Մի հոգուն միջին հաշվով կոտրելը ավելի հեշտ ա, քան տասնյակ հազարավոր մարդկանց։ Էնպես որ ինձ թվում ա հեչ իրար կողք դնելու չեն։

Chuk
09.03.2015, 00:52

96 թիվը անձամբ ես էդպիսին չեմ համարում, բայց դա իմ անձնական կարծիքն ա, իսկ դու ազատ ես ցուցակիս ավելացնելու թե՛ դա, թե՛ 99 թվականի Վազգեն Սարգսյան - Կարեն Դեմիրճյան շարժումը, նաև ուրիշներ:

Եթե տարբերություններից ես ուզում խոսել, ապա խոսենք:

Բայց մինչ դա մի քանի ակնարկ:

Բուրժուադեմոկրատական հեղափոխություն հասկացությունը նոր չի: Եթե խոսում ենք էս տիպի հեղափոխության մասին, ապա ֆիքսենք, որ դա ունի երկու կարևոր գործոն.
1. բուրժուազիան (որն էս դեպքում ըստ էության մի անձով, կամ ավելի ճիշտ կառույցով էր արտահայտված)
2. ժողովուրդը

Մեր սկսած շարժման մեջ երկու գործոնն էլ կար: Ու էդ շարժումը կտապալվեր երկու գործոններից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ տապալման դեպքում: Եթե կարողանային ճնշեին ակտիվ ժողովրդին, իսկ բուրժուական կողմը մնար, ապա նորից շարժումը կտապալվեր, կամ էլ, չտապալվելու դեպքում, արդեն իսկապես կվերածվեր ներկլանային բազառի, ու հաղթելու դեպքում կունենայինք պալատական հեղաշրջում, այլ ոչ թե բուրժուադեմոկրատական հեղափոխություն:

Իշխանությունն էս անգամ առաջնահերթ գնաց առաջին կետի՝ բուրժուազիայի գործոնի վերացմանը, հասկանալով որ դա մի կողմից արդեն ռեալ վտանգ է սպառնում, մյուս կողմից հույսը դնելով, որ էդ դեպքում երկրորդ գործոնը՝ ժողովրդի գործոնը ավտոմատ կթուլանա մի կողմից հուսահատության պատճառով, մյուս կողմից այ քո կարծիքի նման կարծիքների առատության պատճառով: Գնաց ու հասավ:

Բացարձակ սխալ է տվյալ դեպքում կարծելը, թե խոսքը միայն մի անձի մասին էր գնում, պարզապես այդ անձին խփելով տվյալ դեպքում տեսանելի ապագայում կտրվեց բուրժադեմոկրատական հեղափոխություն անելու հեռանկարը, որպես միակ լուծում թողնելով զուտ ժողովրդի ակտիվ գործունեությամբ պայքարելու տարբերակը, որը, հասկանալի է, շատ ավելի դժվար պայքարի ձև է, ավելի երկար է, շանսերը ավելի քիչ են բազմաթիվ պատճառներով.
- հետևողականորեն միտք սրսկելով, որ այլևս ելք չկա,
- արտագաղթի չնվազող տեմպ,
- մարդկանց տարբեր միջոցներով տարբեր խմբերի բաժանելով,
- նյութական, ֆինանսական միջոցների սղությունը,
- ինֆորմացիոն աղբյուրների տոտալ վերահսկողությունը,
- և այլն:

Դու խոսում էիր պլան Բ-ի մասին: Կներես, բայց մի տեսակ մանկամիտ պնդում ա: Հասկանալի ա, որ նման պայքարների դեպքում եթե բուրժուական կողմին ջախջախում են, չես կարող ունենաս նենց պլան Բ, որը արագորեն հարց լուծի: ՀԱԿ-ը կառաջարկի պլան Բ-ն, թող ոչ մեկը չկասկածի (հեգնել, անշուշտ կարող եք, ձեր գործն էլ էդ ա): Բայց ստեղ ուղղակի ասեմ, որ էդ միտքը խնդալու ա նաև էն պատճառով, որ իրականում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը հենց պլան Բ-ն էր, եթե ոչ պլան Գ-ն, Դ-ն կամ Ե-ն, ու իրականում մեր խնդիրն ա պլան Զ-ն առաջարկելն ու կյանքի կոչել փորձելը (մինչ բուրժուադեմոկրատակն հեղափոխության պլանին հասնելը եղել է համաժողովրդական ալիքի բորբոխումը նախագահական ընտրությունների հիման վրա, ապա ժողովրդական ալիքի պահել փորձելը քաղբանտարկյալների ազատության համար պայքարելու հիման վրա, իշխանության հետ երկխոսությամբ զիջումների հասնել փորձելը, լիքը այլ բաներ):

Հիմա գանք իսկական, այլ ոչ թե քո նշած, բայց իրականում գոյություն չունեցող տարբերությանը: Դրանք էին.
1. Առաջին անգամ հաջողվել էր ԱԺ-ում աննախադեպ քանակով կոնսոլիդացիայի հասնել, որը պաշտպանում էր ընդդիմադիր նախաձեռնությունները,
2. Առաջին անգամ հաջողվել էր հսկայական հանրային միջոցառումներ կազմակերպել ոչ նախընտրական շրջանում (խոսքը հսկայականի, այլ ոչ թե զուտ միջոցառումների մասին է, ու ի դեպ էս կետը հերքում ա քո ասածը, որ ժողովրդի գործոն չկար)
3. Առաջին անգամ հաջողվել էր ներքաղաքական ընդհանուր կյանքին ուժեղ լիցք տալ ոչ ընտրական ժամանակաշրջանում,
4. Հաջողվել էր հասնել նրան, որ չլինեին խոչընդոտներ այս կամ այն մարզում, համայնքում, քաղաքում,
5. Հաջողվել էր հնարավորինս մեկուսացնել (մենակ թողնել) իշխանական թևին (պայքարի մեջ մենակ ՀՀԿ-ն էր մնացել, չկար կոալիցիա, մյուսները սպասողական վիճակում էին),
6. Հաջողվել էր մի հարթակ բերել վերջին երեք նախագահական ընտրություններում ՀԱՂԹԱԾ նախագահներին (Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան)
և այլն:

Սրանք անշուշտ կարող ես չտեսնել, բայց դե զվարճալի ա, իմ համար, չտեսնելը :)

Ներսես_AM
09.03.2015, 04:40
Բուրժուադեմոկրատական հեղափոխություն հասկացությունը նոր չի: Եթե խոսում ենք էս տիպի հեղափոխության մասին, ապա ֆիքսենք, որ դա ունի երկու կարևոր գործոն.
1. բուրժուազիան (որն էս դեպքում ըստ էության մի անձով, կամ ավելի ճիշտ կառույցով էր արտահայտված)
2. ժողովուրդը

Հայաստանում նոր հասկացություն ա։ Լևոնն ա ներմուծել։ Լավ ես ասում ունի երկու գործոն։ ՈՒղղակի մի քիչ սխալ ես ձևակերպում։
1. օլիգարխ որին մի քանի տարի քֆրտում էինք մահացու բոլոր մեղքերի համար։ Պիտի սպիտակեցնենք ու սարքենք մեր շարժման դրոշակակիր
2. ժողովուրդ, որի մեծ մասը 1–ին կետի իրագործման պատճառով հիասթափվեց ու դուրս եկավ շարժումից։ Որպես ապացույց մի հատ հետ թերթի ֆորումի էջերը ու տես քանի հոգի էր ՀԱԿ–ին աջակցում 2008-11 ու քանի հոգի 2013-2014–ին։ Միայն դու ու Մեֆն եք մնացել։

Մեր սկսած շարժման մեջ երկու գործոնն էլ կար: Ու էդ շարժումը կտապալվեր երկու գործոններից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ տապալման դեպքում: Եթե կարողանային ճնշեին ակտիվ ժողովրդին, իսկ բուրժուական կողմը մնար, ապա նորից շարժումը կտապալվեր, կամ էլ, չտապալվելու դեպքում, արդեն իսկապես կվերածվեր ներկլանային բազառի, ու հաղթելու դեպքում կունենայինք պալատական հեղաշրջում, այլ ոչ թե բուրժուադեմոկրատական հեղափոխություն:

Իշխանությունն էս անգամ առաջնահերթ գնաց առաջին կետի՝ բուրժուազիայի գործոնի վերացմանը, հասկանալով որ դա մի կողմից արդեն ռեալ վտանգ է սպառնում, մյուս կողմից հույսը դնելով, որ էդ դեպքում երկրորդ գործոնը՝ ժողովրդի գործոնը ավտոմատ կթուլանա մի կողմից հուսահատության պատճառով, մյուս կողմից այ քո կարծիքի նման կարծիքների առատության պատճառով: Գնաց ու հասավ:

Բացարձակ սխալ է տվյալ դեպքում կարծելը, թե խոսքը միայն մի անձի մասին էր գնում, պարզապես այդ անձին խփելով տվյալ դեպքում տեսանելի ապագայում կտրվեց բուրժադեմոկրատական հեղափոխություն անելու հեռանկարը, որպես միակ լուծում թողնելով զուտ ժողովրդի ակտիվ գործունեությամբ պայքարելու տարբերակը, որը, հասկանալի է, շատ ավելի դժվար պայքարի ձև է, ավելի երկար է, շանսերը ավելի քիչ են բազմաթիվ պատճառներով.
- հետևողականորեն միտք սրսկելով, որ այլևս ելք չկա,
- արտագաղթի չնվազող տեմպ,
- մարդկանց տարբեր միջոցներով տարբեր խմբերի բաժանելով,
- նյութական, ֆինանսական միջոցների սղությունը,
- ինֆորմացիոն աղբյուրների տոտալ վերահսկողությունը,
- և այլն:

Էն գլխից պարզ ճշմարտություններ ես ասում‎։ Ոչինչ չունեմ առարկելու։ :)

Դու խոսում էիր պլան Բ-ի մասին: Կներես, բայց մի տեսակ մանկամիտ պնդում ա: Հասկանալի ա, որ նման պայքարների դեպքում եթե բուրժուական կողմին ջախջախում են, չես կարող ունենաս նենց պլան Բ, որը արագորեն հարց լուծի: ՀԱԿ-ը կառաջարկի պլան Բ-ն, թող ոչ մեկը չկասկածի (հեգնել, անշուշտ կարող եք, ձեր գործն էլ էդ ա): Բայց ստեղ ուղղակի ասեմ, որ էդ միտքը խնդալու ա նաև էն պատճառով, որ իրականում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը հենց պլան Բ-ն էր, եթե ոչ պլան Գ-ն, Դ-ն կամ Ե-ն, ու իրականում մեր խնդիրն ա պլան Զ-ն առաջարկելն ու կյանքի կոչել փորձելը (մինչ բուրժուադեմոկրատակն հեղափոխության պլանին հասնելը եղել է համաժողովրդական ալիքի բորբոխումը նախագահական ընտրությունների հիման վրա, ապա ժողովրդական ալիքի պահել փորձելը քաղբանտարկյալների ազատության համար պայքարելու հիման վրա, իշխանության հետ երկխոսությամբ զիջումների հասնել փորձելը, լիքը այլ բաներ):

Նենց չի էլի որ էս ամբողջ գործընթացը մի երկու ամսում ա տեղի ունեցել։ Ամբողջ չորս տարի ա տևել։ Լավ էս չորս տարվա մեջ մեկը չի եղել էդ կուսակցությունում որ հարցնի «բա լավ, բա որ Գագոն մեզ չմիացավ կամ վերջի պահին գցեց մենք ի՞նչ ենք անելու»։ Կներես, բայց մի տեսակ մանկամիտ ա ամբողջ խաղադրույքը կատարել մի հոգու վրա, ով մեղմ ասած շատ կասկածելի ու մութ անցյալ ունի։ Մինիմում 25 տարվա կոմպրոմատն էլ շատ սիրուն հավաքած, դարակներում շարքով–կարգով դասավորած դրած ունի։

Հիմա գանք իսկական, այլ ոչ թե քո նշած, բայց իրականում գոյություն չունեցող տարբերությանը: Դրանք էին.
1. Առաջին անգամ հաջողվել էր ԱԺ-ում աննախադեպ քանակով կոնսոլիդացիայի հասնել, որը պաշտպանում էր ընդդիմադիր նախաձեռնությունները,
2. Առաջին անգամ հաջողվել էր հսկայական հանրային միջոցառումներ կազմակերպել ոչ նախընտրական շրջանում (խոսքը հսկայականի, այլ ոչ թե զուտ միջոցառումների մասին է, ու ի դեպ էս կետը հերքում ա քո ասածը, որ ժողովրդի գործոն չկար)
3. Առաջին անգամ հաջողվել էր ներքաղաքական ընդհանուր կյանքին ուժեղ լիցք տալ ոչ ընտրական ժամանակաշրջանում,
4. Հաջողվել էր հասնել նրան, որ չլինեին խոչընդոտներ այս կամ այն մարզում, համայնքում, քաղաքում,
5. Հաջողվել էր հնարավորինս մեկուսացնել (մենակ թողնել) իշխանական թևին (պայքարի մեջ մենակ ՀՀԿ-ն էր մնացել, չկար կոալիցիա, մյուսները սպասողական վիճակում էին),
6. Հաջողվել էր մի հարթակ բերել վերջին երեք նախագահական ընտրություններում ՀԱՂԹԱԾ նախագահներին (Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան)
և այլն:

Սրանք անշուշտ կարող ես չտեսնել, բայց դե զվարճալի ա, իմ համար, չտեսնելը :)
1. լրիվ Պյուռոսյան հաղթանակ։ Ինչ մի նախաձեռնություն են պաշտպանել‎։ ՀՀԿ–ն ոնց նախկինում էր ամեն ինչ անցկացնում, նենց էլ հիմա։ ՈՒ ոնց ձեռք չտվող նախաձեռնություններին դեմ էր քվեարկում, տենց էլ հիմա էր դեմ քվեարկում։
2. ԲՀԿ–ի ավտոբուսներով ժամանած մարդկանց մասի՞ն ես ասում
3.
4. Խոչընդոտներ չեն լինում, երբ վտանգ չի լինում։ Խոչընդոտներ առաջանում են հենց վտանգ ա առաջանում։ Տես Բերձորն ու Գյումրին։
5. :) ինչ ա տալիս էդ թղթի վրա եղած կոալիցիան կամ դրա բացակայությունը։ Միևնույնն ա իրենք են որոշում ով, երբ, որտեղ, ու ում հետ պիտի զբաղվի քաղաքականությամբ‎։
6. Էս էլ ա Պյուռոսյան հաղթանակների շարքից։ Ասենք թե նույն հարթակում են կանգնել։ Հետո ի՞նչ դրանից :)