PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 [50] 51 52 53 54 55 56 57 58

Վիշապ
22.01.2014, 22:03
Ասեմ, որ մենք խնդիրը չենք քաղաքականացնում, որովհետև մեր նախաձեռնությունը քաղաքացիական է: (http://www.tert.am/am/news/2014/01/22/gevorg-gorgisyan/)

Ես էս տղայի ասածից սենց եմ հասկանում`
ա. խնդիրը քաղաքականացնելը, դա .ռի բան ա
բ. խնդիրը քաղաքականացնելը նշանակում ա, որ ձգտում ես իշխանության (վոյ, ինչ ամոթ ա...)
գ. իրենք չեն ձգտում իշխանության ու չեն ուզում որ իշխանությունը փոխվի, դեմ չեն իշխանություններին, դեմ են իշխանությունների որոշմանը ։Ճ

Հիմա գլուխ եմ ջարդում, թե ինչու քաղաքացիական նախաձեռնությունը չի կարող կապ ունենալ քաղաքական խնդրի հետ... :fool

Էս տղային մեկը հուշեր, որ ինքը սկսեր բառերի իմաստները սովորելուց, օրինակ վիկիպեդիայում նայեր թե ինչ է նշանակում քաղաքականություն...
Են «անկախ» լրագրողի նանն էլ էնտեղ...
Նայում եմ թե ինչն է հիմա ՀՀ թիվ մեկ գլխավոր խնդիրը, որի շուրջ «համախմբվում են» «քաղաքական ուժերն» ու «ոչ քաղաքական» քաղաքացիները լացս գալիս ա...
Ձյուն է իջել խելքներիս...

Chuk
22.01.2014, 22:11
Էս տղային մեկը հուշեր, որ ինքը սկսեր բառերի իմաստները սովորելուց, օրինակ վիկիպեդիայում նայեր թե ինչ է նշանակում քաղաքականություն...

Ինձ թվում ա, որ էս տղային ճիշտ հակառակն էն հուշում, թեկուզ ինքը կարող ա կուրսի չի էդ հուշման գոյության մասին:

Էս տուֆտա գիծը վաղուց են տանում, մեր հիմնական խոչընդոտներից ա:

Ձայնալար
22.01.2014, 23:45
Ասեմ ավելին՝ նման մի ախմախ միտք էր արտահայտել նաև նախաձեռնության մեկ այլ անդամ, ով մասնագիտությամբ քաղաքագետ ա:

Ձայնալար
22.01.2014, 23:46
Մաշտոցի պուրակում մեկը մի թեթև դասախոսություն էր կարդացել էդ քաղաքական-քաղաքացիական թեմայով լիկբեզ էր արել, չեմ կարում էդ վիդեոն գտնեմ, կարո՞ղ ա հիշեք ով էր:

Chuk
22.01.2014, 23:48
Մաշտոցի պուրակում մեկը մի թեթև դասախոսություն էր կարդացել էդ քաղաքական-քաղաքացիական թեմայով լիկբեզ էր արել, չեմ կարում էդ վիդեոն գտնեմ, կարո՞ղ ա հիշեք ով էր:

Չեմ հիշում, բայց կարող էին Արա Նեդոլյանը կամ Արթուր Գրիգորյանը լինել:

Տրիբուն
23.01.2014, 00:21
Ինձ թվում ա, որ էս տղային ճիշտ հակառակն էն հուշում, թեկուզ ինքը կարող ա կուրսի չի էդ հուշման գոյության մասին:

Էս տուֆտա գիծը վաղուց են տանում, մեր հիմնական խոչընդոտներից ա:

Քաղաքացիականները օբշի քանի՞ հոգի են: Մի հարյուր հոգի, քսան հեծանիվ, քսան հատ դեղին կասկա, մի էտքան էլ շվիկ, չէ՞:

Կարո՞ղ ա պետք ա ու ժամանակն ա, որ էտ չորս քաղաքական կուսակցությունները կոնկրետ քաղաքական օրակարգ աառաջ քաշեն ու չընկեն քաղաքացիականների նախաձեռնությունների հետևից, որ մի հատ էլ հետո իմ ու քո անելու բազառ լինի, ու ուղարկեն քաղաքացիականներին վաստակած հանգստի: Ասենք գոնե կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց, կամ տանից տեղից հեռու, նախագահի իմփիչմենթ:

Թե չէ, էս կենսաթոշակային պայքարի կյանքը մինչև ՍԴ-ն ա, ոչ ավելի: Իմ միջի այլոց, ավելի վատ եթե հանկարծ ՍԴ բավարարի որոշումը ու հերթական բուծիկային հաղթանակն արձանագրվի, ծիպա «Տիգրա՛ն ջան, դու էլ ես տեսնում, թանգ ա»:

Chuk
23.01.2014, 00:24
Քաղաքացիականները օբշի քանի՞ հոգի են: Մի հարյուր հոգի, քսան հեծանիվ, քսան հատ դեղին կասկա, մի էտքան էլ շվիկ, չէ՞:
Չէ, Տրիբուն ձյա:

Քո ասածը կարող ա, էսպես ասեմ, նկատվող, լիդերություն անողներն են, այլ ոչ ամբողջ մասսան: Ամբողջ մասսան շատ-շատ ա:

Chuk
23.01.2014, 00:27
հ.գ. Չեմ ուզում սխալված լինեմ, բայց կարծում եմ, որ շուտով այլ օրակարգային հարցեր առաջ կքաշեն: Ես ոնց հասկանում եմ (հատուկ ուզում եմ ասել, սա ինֆո չի, ես վերջին շրջանում ՀԱԿ-ում չեմ լինում, չգիտեմ ինչ են անում ու պլանավորում), ՀԱԿ-ը փորձում ա բոլորի օրակարգային հարց դարձնի Սերժի հրաժարականի պահանջը, ակտիվ հրապարակային ցույցերով զուգորդված: Ու որևէ հիմք չունեմ, բայց տպավորություն ունեմ, որ շուտով էդ ճամփեն ենք բռնելու:

Տրիբուն
23.01.2014, 00:36
.... Ամբողջ մասսան շատ-շատ ա:

Թիվ ասա .. :D

Chuk
23.01.2014, 00:37
Թիվ ասա .. :D

Թիվ, օքեյ: Վերջին հանրահավաքի մոտ 7-8 հազար մասնակցից 2-3 հազարը, օրինակ: Բայց սա ընդամենը խոսում ենք կոնկրետ միջոցառումից:

Տրիբուն
23.01.2014, 00:49
Թիվ, օքեյ: Վերջին հանրահավաքի մոտ 7-8 հազար մասնակցից 2-3 հազարը, օրինակ: Բայց սա ընդամենը խոսում ենք կոնկրետ միջոցառումից:

Վրեքը գրած էր, քաղաքացիական ակտիվիստ, թե՞ ակտիվությունից հասկացար, թե՞ «պայքար-պայքար մինչև վերջ» գոռալու պահին լքեցին մարտի դաշտը, կամ մոտները սուր ալերգիկ ռեակցիա առաջացավ:

Chuk
23.01.2014, 00:52

Ես էդ հանրահավաքին չեմ եղել, տանը հիվանդ պառկած էի: Գնահատելու իմ մեթոդներն ունեմ, իսկ ընդհանուր որովհետև իրականությունից կտրված չեմ, շատ եմ եղել ակցիաներին, տեսել, խոսել, խմբերի տեսակետներին ծանոթ եմ, ֆեյսբուքում հետևում եմ որ խմբին ովքեր ու քանի հոգի են անդամակցում և այլն: Տրիբուն ձյա, եթե լինեին հարյուր հոգի, ոչ մեկը չէր ձգտի հետները «լեզու գտնել»:

Տրիբուն
23.01.2014, 01:14
... Տրիբուն ձյա, եթե լինեին հարյուր հոգի, ոչ մեկը չէր ձգտի հետները «լեզու գտնել»:

Հենց էտ ա բանը, ապեր, որ քաղաքական կուսակցությունների համար էլ էս քաղաքացիականների հետ գործ բռնելը շատ անմեղ ու հարմար գործ ա, որ համ սեփական իմպոտենտությունը կոծկեն, համ էլ շառից-փորձանքից հեռու կենդանությա նշույլներ ցույց տան: Բայց, ժամանակից առաջ չընկնենք, կապրենք-կտեսնենք, թե ինչ են էտ չորս ուժերը անելու:

Ես աղոտ զգացողություն ունեմ, որ «համագործակցում ենք», «հանուն ժողովրդի բարեկեցության», «միասնական քաղաքական օրակարգ» ու այլ նմանատիպ դեկլարատիվ հայտարարություններից էնկողմ բանը չի անցնելու չուրիիիիիի մյուս ընտրությունները: Վերջում էլ անունը կդնենք «ևս մեկը աղքացավ, մենք մաքրվեցին»: Բլին, ոնց որ դեզինֆեկցիայի միջոցառում լինի դրանց քաղաքականությունը:

Tig
23.01.2014, 10:51
Ժող ջան, ուրեմն քաղաքական-չքաղաքականի մասով ասեմ: /Ֆբ-ում ասել եմ:/

Շարքային քաղաքացու համար քաղաքականացումը նշանակում է իշխանափոխություն: Մարդկանց համար միակ քաղաքական հարցը էսօր դայա: Ու դա ընդունելի օբյեկտիվ ճշմարտություն է: Հիմա մեր նախաձեռնության անդամներով հասկանում ենք, որ մենք հաստատ իշխանափոխություն չենք կարա անենք: Ոչ կառույց ենք, ոչ էլ ռեսուրս ունենք: Այսինքն ոչ թե չենք ուզում, կամ դեմ ենք, այլ ռեալ ենք գնահատում մեզ: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը օրակարգում իշխանափոխության հարց դնեն ու էդ դեպքում հարց առաջանա, նախաձեռնության դիրքորոշման հետ կապված, դա արդեն այլ մուլտիկից է: էսօր դրա պատասխանը հստակ չի, քանի որ կախված է նրանից, թե ով կլինի այդ ուժը ու ինչ օրակարգով հանդես կգա: Բացի դա, էդ հարցով ամեն մեկն ունի իր դիրքորոշումը, այսինքն հնարավոր է, որ նախաձեռնությունը էդ հարցի շուրջ կոնսոլիդացված կարծիք չկարողանա ձևավորել, քանի որ նորից եմ կրկնում, ահավոր տարբեր հայացքների տեր մարդիկ են այդ նախաձեռնության մեջ: Ու հիմա իշխանափոխության հարց չբարձրացնելու համար նախաձեռնությանը մեղադրելը... չգիտեմ, ամեն մեկն իրա համար թող որոշի, բայց իմ կարծիքով դա ուղակի միամտություն է, քանի որ ռեալ չի նման նախաձեռնությունից էդ կարգի լուրջ բան սպասելը:

Chuk
23.01.2014, 17:22
Շարքային քաղաքացու համար քաղաքականացումը նշանակում է իշխանափոխություն: Մարդկանց համար միակ քաղաքական հարցը էսօր դայա:
Տիգ ջան, լավ էլի եղբայր :)

Նախ մենակ դա չի: Շատերի համար քաղաքական նշանակում ա «քխ», նշանակում ա քաղաքական գործիչ, պատգամավոր, որ հեսա բոբո ձյաձյայի նման գալու են սաղ հարամ անեն. ա՛յ-ա՛յ-ա՛յ: Եվ այլն:

Իսկ նրանց համար էլ, ում համար քաղաքականը զուտ իշխանափոխությունն ա, ավելի գրագետներդ դասընթացներ կազմակերպեք, ու բացատրեք, թե ինչ ա նշանակում քաղաքական:

հ.գ. էս սաղ շիլաշփոթի պատճառը հասարակ կտերն են, ուրիշ ոչինչ:

Ձայնալար
23.01.2014, 21:44
dem.am-ը աֆիսյալնի դիրքորոշում ա դրել քաղաքական չքաղաքականի վրով։ Ինձ դուր ա եկել։

Chuk
23.01.2014, 22:09
dem.am-ը աֆիսյալնի դիրքորոշում ա դրել քաղաքական չքաղաքականի վրով։ Ինձ դուր ա եկել։

Էս պահի դրությամբ՝ ինձ էլ (ով չի տեսել՝ հղումը (http://dem.am/2014/01/23/%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A4%D5%AB%D6%80%D6%84%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B4%D5%A8-%D5%BD%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1/)):

Բայց միայն որպես ժամանակավոր հանգրվան:
Մենք իրավունք չունենք անվերջ էս դաշտում խաղալու, որտև չգիտեմ իրանք ոնց, մենք գոնե հասկանում ենք, որ էս հարցերի լուծումը շատ ավելի բարձր մակարդակով ա տրվում ու ավելի ընդհանուր: Մենք էն երկրում չենք, որտեղ մասնակի քաղաքական (սոցիալ-քաղաքական) խնդիրների մասնակի իրական լուծումներ կան:

Ես իրավիճակը գնահատում եմ էսպես. շարժման մեջ կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասունացել գլոբալ խնդիրը տեսնելու (հասկանալու), ուզում են փորձեն մանր բաներից (որ իրենք էլ համոզվեն, մեզ էլ համոզեն): Մենք գիտենք, որ չեն կարողանալու: Ցավոք էդ էդպես ա: Ու մենք համբերատար սպասում ենք, որ տեսնեն էդ չկարողանալը, միասին «գլխից բռնենք»: Չհասունացան, կփորձենք առանց իրանց բռնենք: Կստացվի՞, թե՞ չէ, հարց ա:

Վիշապ
23.01.2014, 23:21
Շարքային քաղաքացու համար քաղաքականացումը նշանակում է իշխանափոխություն: ...

Ինձ թվում է` ՀՀ–ում շարքային քաղաքացու համար քաղաքականությունը նշանակում է պոռնկություն, իսկ քաղաքականացումը նշանակում է պոռնկացում։
Այսինքն` հարցը քաղաքականացրեցիր, նույնն է թե` շնացար։ ։Ճ Օբյեկտիվ պատճառներ կան, բնականաբար։

Քանի դեռ պլենդուզի մակարդակից մի քիչ ավելի բարձր արժեհամակարգ ունեցող մարդիկ չեն սկսել զբաղվել քաղաքականությամբ,
ժողովուրդը ատելու է այն ամենը ինչ կապված է քաղաքականություն բառի հետ։

Բայց ամեն դեպքում, ակտիվիստները գոնե մի քիչ տարրական գիտելիքներ ունենան, իրար հետ բանավիճեն, քննարկեն, տակտիկա, ստրատեգիա, թիմային աշխատանք անեն… Մենակ մի հարցազրույցից կարելի է եզրակացնել, որ ընդդիմադիր դաշտում (քաղաքական ու ոչ քաղաքական ։Ճ ) պոլնի բարդակ ա տիրում, մարդիկ պարզապես անճար են ու անբան... Սենց ՈՇՄԻԲԱՆ չի փոխվելու։

Տրիբուն
23.01.2014, 23:27
...Հիմա մեր նախաձեռնության անդամներով հասկանում ենք, որ մենք հաստատ իշխանափոխություն չենք կարա անենք: Ոչ կառույց ենք, ոչ էլ ռեսուրս ունենք: Այսինքն ոչ թե չենք ուզում, կամ դեմ ենք, այլ ռեալ ենք գնահատում մեզ:

Tig ջան, եղբայր, ձեզանից ոչ մեկը հաստատ իշխանափոխություն չի պահանջում, ոչ էլ պահանջում ա, որ իշխանափոխության քաղաքական նախաձեռնությամբ հանդես գաք: Բայց քաղաքական ուժերի հետ համատեղ հանրահավաքի ժամանակ երևի պետք չի ամեն կերպ փորձել խլացնել քաղաքական կոչերը ու խրտնել նրանից, որ քաղաքական ուժերից մեկը կամ երկուսը բացականչում են <Սերժիկ հեռացիր> կամ <պայքար, պայքար մինչև վերջ>:

Chuk
24.01.2014, 17:24
Տիգրան ջան (Սարգսյան), ինքդ էլ ես տեսնում, որ գեղեցիկ չէ. մաս 1 (http://newsbook.am/?p=24484&l=am%2Fsahmanadrakan+datarany+kasecrec+kutakayini+orenqi+kirarumy)

Կենսաթոշակայինի օրենքն առնվազն մինչև մարտի 28-ը կասեցված է:

Tig
24.01.2014, 20:34

Կասեցումը լղոզված է:
2 կետով է կասեցվել: Ֆոնդեր ընտրելու պարտավորության մասով և տուժ տուգանքների մասով: Այսինքն փաստացի գործատուները կարող են փոխանցումներ չանել: Բայց հարց է առաջանում, եթե <<հանկարծ>> հետո ճանաչվի սահմանադրական, էդ ամիսների գումարները գանձվելո՞ւ են, թե՞ ոչ:

Վիշապ
24.01.2014, 21:09
Աշխատե՛ք, աշխատե՛ք հարկատուներ ։Ճ

http://english.chosun.com/site/data/img_dir/2014/01/24/2014012401585_0.jpg

Chuk
24.01.2014, 23:30
Կասեցումը լղոզված է:
2 կետով է կասեցվել: Ֆոնդեր ընտրելու պարտավորության մասով և տուժ տուգանքների մասով: Այսինքն փաստացի գործատուները կարող են փոխանցումներ չանել: Բայց հարց է առաջանում, եթե <<հանկարծ>> հետո ճանաչվի սահմանադրական, էդ ամիսների գումարները գանձվելո՞ւ են, թե՞ ոչ:

Շատ էլ հնարավոր ա:
Ու էսպես էնքան, քանի դեռ չենք հասկացել, որ ունենք միայն ու միայն մի անելիք ու ասելիք: Էդ ասելիքը պայմանական կարող ենք ձևակերպել սենց. ՍՍՍ, բացվում ա էսպես «Սերժիկ Սիրուն չի, Ս***ի՛ր»:

Chuk
24.01.2014, 23:31
Աշխատե՛ք, աշխատե՛ք հարկատուներ ։Ճ

http://english.chosun.com/site/data/img_dir/2014/01/24/2014012401585_0.jpg

Լիքը հումորներ են սրա վրով անում, բայց ամենաշատը էս ա դզել. ասում են, Սերժիկը մտնում ա ՀՀԿ երիտասարդկան միություն :))

Բիձա
24.01.2014, 23:59
Քաղաքացիականի ու քաղաքականի մասին (https://soundcloud.com/anr24/saro_saroyan_1)

Vaio
25.01.2014, 00:04
Կասեցումը լղոզված է:
Բայց հարց է առաջանում, եթե <<հանկարծ>> հետո ճանաչվի սահմանադրական, էդ ամիսների գումարները գանձվելո՞ւ են, թե՞ ոչ:

Չեն կարա գանձել: Նախ օրենքը հետադարձ ուժ չունի: Տվյալ դեպքում, եթե ապրիլի մեկին մի ուրիշ որոշում ընդունվի սահմանադրական դատարանի կողմից (բացասական` խստացնող, վատթարացնող), այն չի կարող տարածվել հունվար-փետրվար-մարտի վրա: Բացի դրանից, եթե տենց բան լինի, կստացվի, որ, ապրիլի սկզբին մարտ ամսվա աշխատավարձ ստացողից պահելու են հունվար-փետրվար-մարտ ամիսների 5 տոկոսները (15 տոկոս), իսկ սա ավելի բուռն դժգոհություն կառաջացնի ու էտ դեպքում սահմանադրական դատարանը կհայտնվի "անասուն" վիճակում: Տենց էր տենց, ավելի լավ էր հունվարի մեկից գործեր օրենքը, գոնե մարդը ամեն ամիս 5 տոկոս կտար, քան թե բիրիքով` 15 տոկոս:

Vaio
25.01.2014, 00:05
Մեկ այլ հարց ծագեց: Հիմնարկներ կան (օրինակ` բանկեր), որտեղ աշխատավարձը տալիս են 15 օրը մեկ, և ընդունենք, որ հունվարի 16-20-ը աշխատողները ստացել են հունվարի առաջին կեսի աշխատավարձը` բնականաբար կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառմամբ: Հիմա այս մարդկանց 5 տոկոսը վերադարձվելու է??????????????

Norton
25.01.2014, 01:38
https://www.youtube.com/watch?v=sM86uKLUXno

Տրիբուն
27.01.2014, 01:02
Ուկրաինան հեչ, մեր «ընդդիմությունից» խաբար կա՞, սաղ են, մեռած են, կուշտ են, սոված են, տնեցիք-բան լավ են, տեղները տաք ա, գազի փողը տվել են ...

Kuk
29.01.2014, 01:13
http://www.youtube.com/watch?v=yxB6vgmynr4

Տրիբուն
29.01.2014, 01:22
Կուկ, նախանձու՞մ ես: Տղեն մի ղուրուշ կնիկ ունի, մեկը մեկից սիրուն ու սեքսի ...

Վիշապ
29.01.2014, 01:29
http://www.youtube.com/watch?v=yxB6vgmynr4

Սա նորություն կամ լուր չի... Էս վիդեոն երևի պետք էր դնել «ով ենք մենք իրականում» թեմայում։ Մեր ժողովրդի մեծ մասը սրանցից ա։

arm-81
29.01.2014, 17:20
եթե պարզապես խեղճ ու կրակ մարդիկ լինեին ողորմություն ուզող երևի էդ աստիճան տգեղ չերևար բայց չէ սրանք հենց էն տեսակն են ՛՛բիթի՛՛ ու ճարպիկ լղոզվող ու աներես, ինքնասիրությունները փաթաթած թաշկինակների մեջ ու գցած մի անկյուն սողոսկող ու դրանով հպարտացող որի վրա որ հենվածա էս երկրի ամբողջ կեղտը, սրանցից ամեն մեկը վաղը ասենք կարա դառնա հրանուշ հակոբյան, կամ հերմինե նաղդալյան, շուշան պետրոսյան և այլն, դրանք բոլորն էլ իրանց ՛՛կարերան՛՛ էսպես են սկսում ու կապ չունի թէ ով ում դեմնա թավալվում, տեսակը նույննա դեմքների արտահայտությունը բառապաշարը գիտակցությունը, արժեքների համակարգը ամեն ինչ նույննա...

Տրիբուն
29.01.2014, 20:18
Սա նորություն կամ լուր չի... Էս վիդեոն երևի պետք էր դնել «ով ենք մենք իրականում» թեմայում։ Մեր ժողովրդի մեծ մասը սրանցից ա։

Վիշապ հոպար, էս կոչվում ա հայ ժողովրդի պատմական իմաստություն՝ որն ամփոփված ա մեր դարավոր ժողովրդական բանահյուսության մեջ. «շնից մազ պոկելն էլ ա քյար», «եղունգ ունես, գլուխդ քորի», «նաղդը թողած, նիսյայի հետևից մի ընկի», «ու վաբշե, ազգ, ինքնասիրություն, ապագա, արդարություն ... սաղ ֆուֆլոյա՝ հորինված թուրքերի, կամ ավելի վատ՝ հրեաների կողմից ... համախմբվեք հայոց արիստոկրատիայի շուրջը՝ Լֆիկ, Սաշիկ, Պլոճիկ»:

Վիշապ
29.01.2014, 22:52
Շնորհակալ եմ վերքերիս վրա աղ ցանելու համար :D
Առանց էն էլ էս երկու օրը գազի մարդու հետ հեռախոսով քյալլա եմ տալիս (եկել փորձել ա Երևանում գտնվող տանս գազը անջատել, առանց պատշաճ ձևով ծանուցելու ու ժամանակ տալու, հիմա մարդ եմ, մոռացել եմ մուծել), որ օրենքից ու կարգից եմ խոսում, ասում ա` «էսի Հայաստան ա, ձեր ամերիկաները չի, է՞»... հպարտորեն :aaa
Արտակարգ ու ոչ ադեկվատ գործողությունները դրանով չեն սահմանափակվում, ուրեմն սույն գազի մարդը քանի որ շատ վռազ էր,
իմ փոխարեն նույն օրը նաև մուծել ա գազի վարձը` 48000 դրամ... ու ինձ ասում ա, ինքը ինձ լավություն ա արել, որի տակից ես երևի պիտի դուրս գամ... հոպարելլո ցնդելյանսկի... :unsure
Ժող, կարող ա՞ մի քիչ լավ չենք... ։Ճ

Տրիբուն
30.01.2014, 15:30
Լֆիկի կնանիք դվա .. (http://lurer.com/?p=128647&l=am)

Տրիբուն
06.02.2014, 17:42
Թարս աճող խիյարը թազա ռեկորդներ ա խփում :)

Ս. Սարգսյան. «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք».
http://www.a1plus.am/1297401.html?

Rammstein
13.02.2014, 18:52
Սերժիկի թուլեքը խոչընդոտում են մարտի մեկի հանրահավաքի իրազեկմանը:

http://www.youtube.com/watch?v=Eu3y1KaEvWo&sns=fb

Յախք արա: :[
Ամենազզվելին ու ցավալին իմ համար էն ա, որ գլխավոր «հերոսը»` էն ամենաառաջին կադրից սկսած որ երեւում, խոսում մոսում ա, ինձ բարեկամ ա: :bad
Մի հոգի էլ ջնջվեց մարդկանց իմ ցուցակից…

Տրիբուն
14.02.2014, 21:38
Փաթթեք մեզ սաղիս սև թղթի մեջ, վրեն բանձիկ կապեք, ու քցեք ձորից :[
......
Խի՞ ենք մենք էսքան ոռռռռռի ժողովուրդ :think

Վիշապ
15.02.2014, 06:02
Փաթթեք մեզ սաղիս սև թղթի մեջ, վրեն բանձիկ կապեք, ու քցեք ձորից :[
......
Խի՞ ենք մենք էսքան ոռռռռռի ժողովուրդ :think
Ոնց որ քիչ մը քյալ ենք, կարող ա դրանից ա... ընդհանուր առմամբ էլի...

Artgeo
23.02.2014, 01:00
Ժող, Հայաստանի էս պասիվ վիճակը օգո՞ւտ ա Հայաստանին, թե՞ վնաս: Վրաստանը պլստաց Ռուսաստանի տակից, պատերազմի գնով: Ուկրայինան պլստում ա, ոնց հասկանում եմ էլի պատերազմի գնով: Հայաստանը ի՞նչ ա լինելու

Chuk
23.02.2014, 01:06

«Սկզբի» համար հանրահավաք մարտի 1-ին:
Շարունակությունը պարզ կդառնա էդ օրվա մարդկանց քանակից: Թեժ գարուն խոստանալ չեմ կարող, բայց կանխատեսել կարող եմ:

Բոլորին հրավիրում եմ հանրահավաքին:

Գալաթեա
23.02.2014, 01:07

Ես գալիս եմ:

Տրիբուն
23.02.2014, 02:33
Ես գալիս եմ:
Չգնաս ... առողջությունը թանկ բան ա ...

Տրիբուն
23.02.2014, 02:37
Շարունակությունը պարզ կդառնա էդ օրվա մարդկանց քանակից:
Շատ մարդն ի՞նչ եք անում: Հաշի՞վ եք պահում: :D Մի հատ հավայի թիվ կասեք կանցնի կգնա էլի:

Դուք քաղաքականությամբ զբաղվեք, ապեր, քաղաքականությամբ: Էտ լուրջ գործ ա, լուրջ մտածողներ ա պահանջում, շախմատից բանից, համագործակցությունից ...

Chuk
23.02.2014, 02:38

Մոտիկ մոստ գտի, քցվի, ախպե՜րս :))

Տրիբուն
23.02.2014, 02:41
Մոտիկ մոստ գտի, քցվի, ախպե՜րս :))

Քեզ էտ ի՞նչ կտա: Հանրահավաքդ ա որոշիչ սարքելու՞, համագործակցությանդ արդյունավետությունն ա բարձրացնելու, թե՞ որոշ ԱԺ-ում վերընգած կոմֆորմիստներ հեղափոխական են հանկարծ դառնալու:

Chuk
23.02.2014, 02:44

Չէ, ձյաձ, ուղղակի սերս աստիճանաբար կմարի:
Էսօր Լիլոյին էի ասում, ասում էի, հեսա գալու ա, մի հատ թունոտ բան գրի մեր Տրիբուն ձյան: Իսկ ես Վայո-Չամիչ ու տենց մարդկանցից իմունիտետ եմ ձեռք բերել, հանգիստ եմ տանում, իսկ քո գրառումներից ներվայնանում եմ: Ու զուտ որտև հոգեվերլուծել եմ ինձ ու զգացել որ սիրում եմ քեզ: Նենց որ իմ ներվային համակարգի կայունության համար քո մոստից քցվելն ահագին դրական կլինի :))

Գալաթեա
23.02.2014, 02:48
Տրիբուն ձյա, մերսին քո մոստից գցվելու առաջարկի համար չի, Չուկի սիրո խոստովանության համար ա :))

Տրիբուն
23.02.2014, 02:59
Չէ, ձյաձ, ուղղակի սերս աստիճանաբար կմարի:
Էսօր Լիլոյին էի ասում, ասում էի, հեսա գալու ա, մի հատ թունոտ բան գրի մեր Տրիբուն ձյան: Իսկ ես Վայո-Չամիչ ու տենց մարդկանցից իմունիտետ եմ ձեռք բերել, հանգիստ եմ տանում, իսկ քո գրառումներից ներվայնանում եմ: Ու զուտ որտև հոգեվերլուծել եմ ինձ ու զգացել որ սիրում եմ քեզ: Նենց որ իմ ներվային համակարգի կայունության համար քո մոստից քցվելն ահագին դրական կլինի :))

Ապեր, հանուն քո հոգեկան հավասարակշռության ես պատրաստ եմ ռադիկալ քայլերի դիմել (ես էլ քեզ եմ սիրում, ի միջի այլոց): Կարամ օրինակ էսօր քնելուց առաջ ինքնախարազանման գործողություններ կատարեմ - կակտուս մտցնեմ քամակս, ականջս թողնեմ դռան տակ, եղունգներս քաշեմ պլասկագուբցիով: Բայց մեկա դրանից իմպոտենտ անմեղսունակները ինտելեկտուալ բեղմնավորիչներ չեն դառնա, անկախ միտինգների հաճախակականությունից ու դրանց մասնակցողների թվից:

Chuk
23.02.2014, 03:01

Կակտուսի միտքը դուրս եկավ :)

Marduk
27.02.2014, 19:45
Բոլորս գնում ենք մարտի մեկի ցույցին դա մեկ։
Վերջնացնում ենք գեոպոլիծիկ օնանիզմով զբաղվել ու կենտրոնանում ենք հենց մեր երկրի վրա։

Ով ուզում է ռուսական իմպերիալիզմի դեմ կռվի թող գնա ՆԱՏՈ-ի մի որևէ երկրի լեգիոնում գրանցվի կռվի , աշխատավարձ էլ կստանա։
եթե ուզում եք կռվել Հայաստանի տարածքում գնացեք Գազպրոմի դեմ շախիդություն արեք, բայց հերիք է ինտերնետում մուտիտներով զբաղվեք։
Եթե ուզում եք որ Հայաստանը կռվի Ռուսաստանի հետ, ուրեմն ավելի լավ է հենց էսօրվանից գլուխներդ պատով տաք։

Ու նորից հիշեցում, գնում ենք մարտի մեկին, որովհետև դա ոչ մի կուսակցության օր չի այլ հենց մեր օրն է։

Chuk
27.02.2014, 20:33
Ու նորից հիշեցում, գնում ենք մարտի մեկին, որովհետև դա ոչ մի կուսակցության օր չի այլ հենց մեր օրն է։
Միայն մի ավելացնեմ (հավելեմ), նրա համար, որ հետո ոչ մեկը չասի «վա՜յ, ես չգիտեի»:

Այո, մարտի 1-ը որևէ կուսակցության օր չէ: Մարտի 1-ը մի օր է, որը պատմության մեջ մնալու է որպես օր, երբ իշխանությունը կրակեց խաղաղ ցույց անող քաղաքացու վրա, օր, որում իշխանության գործելաոճի պատճառով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, օր, երբ մի խումբ նման բռնությամբ ամրագրեց իր՝ իշխանությունը գողանալու փաստը:

Սակայն մարտի 1-ի ցերեկը ժամը 3-ին Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառումը նախաձեռնել է ԿՈՆԿՐԵՏ կուսակցություն, ներկայացրել է ԿՈՆԿՐԵՏ քաղաքական օրակարգ, որոնցից մեկն, ի դեպ, իշխող վարչախմբի հեռացման մեխանիզմների քննարկումն է: Այլ կերպ ասած այդ օրվա այդ ժամի այդ իրադարձությունը կոնկրետ քաղաքական ուժի տեսակետի ներկայացման քաղաքական միջոցառում է, և ես կոչ եմ անում բոլորին մասնակցել այդ միջոցառմանը, սակայն հստակ ի սկզբանե իմանալով, որ այնտեղ լինելու է որոշակի օրակարգ ու որոշակի ուղերձներ, ու որ հետո ոչ մեկն իրան դոդի բախչեքը չգցի, ասի, օրինակ «ես չէի գնացել իշխանության հրաժարական պահանջելու, ես գնացել էի միայն ու միայն զոհերի հիշատակը հարգելու»:

Այո՛, այդ միջոցառմանը հարգվելու է զոհերի հիշատակը, դա արտահայտվելու է ելույթներում, հավանաբար կլինի լռության րոպե, հետո կլինի երթ դեպի Մյասնիկյանի արձան: Սակայն դրան զուգահեռ ԿԱ միջոցառումը նախաձեռնող կուսակցության ԿՈՆԿՐԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ:

ivy
01.03.2014, 18:49
Ինչ եղավ էսօրվա հանրահավաքը, ովքեր էին գնացել, ինչ ընթացք ստացավ։ Մի քիչ կտեղեկացնե՞ք։

Artgeo
02.03.2014, 00:16
ճի՞շտ ա, որ Լևոնն ասել ա ՄՄ-ն լավն ա

Chuk
02.03.2014, 00:18
ճի՞շտ ա, որ Լևոնն ասել ա ՄՄ-ն լավն ա

ճիշտ չի

Artgeo
02.03.2014, 00:49
ճիշտ չի
Նայեցի ելույթը, կարճ ասում ա, ճղեք էլ ձեզ մեջտեղից, մենք արդեն գոյություն չունեցող ՄՄ-ում ենք ՈՒՌԱ ՏՈՎԱՐԻՍՉԻ

Աթեիստ
02.03.2014, 01:31
Նայեցի ելույթը, կարճ ասում ա, ճղեք էլ ձեզ մեջտեղից, մենք արդեն գոյություն չունեցող ՄՄ-ում ենք ՈՒՌԱ ՏՈՎԱՐԻՍՉԻ

Կարծեմ սաղ տենց ա, բացի վերջի 2 բառից ։)
Կարճ ասած. թուլացեք ու փորձեք հաճույք ստանալ։

Chuk
02.03.2014, 13:28
Նայեցի ելույթը, կարճ ասում ա, ճղեք էլ ձեզ մեջտեղից, մենք արդեն գոյություն չունեցող ՄՄ-ում ենք ՈՒՌԱ ՏՈՎԱՐԻՍՉԻ

Մոտավորապես նման բան, ասվել է, որն ինքդ էլ ես հասկանում որ նախորդ գրածի հետ (որ իբր ՄՄ-ն լավն ա) եզր չունի: Ավելի կոնկրետ ասվել է հետևյալը.

Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

Սա, ի դեպ, իմ համար ամենացավոտ ու ամենատխուր մասն է իր ելույթի: Որովհետև ես էլ կուզեի լսել հակառակը, ես էլ կուզեի, որ ճակատ ձևավորվի ու պայքար մղվի ՄՄ-ն ռադ անելու համար: Սակայն կան իրողություններ, որոնք անտեսելը որոշ դեպքերում ուղղակի անհնար է: Մասնավորապես.
- 2013-ի սեպտեմբերի 21-ին նախաձեռնվեց երթ՝ հանուն մեր ինքնիշխանության, ըստ էության թիրախ ընտրելով ՄՄ մտնելու որոշումը: Ի դեպ, երթի հիմնական նախաձեռնողը ՀԱԿ-ից էր, և կարծում եմ դժվար չի գլխի ընկնել, որ այդտեղ ՀԱԿ-ի մատը խառն էր: Պարզապես հստակ ՀԱԿ չէր հայտարարվում, որպեսզի տարատեսակ հակաՀԱԿականները չունենան առիթ ասելու ՀԱԿ-ն է ու բոյկոտեն (սա իմ ընկալմամբ): Արդյունքում ձևավորվեց նախաձեռնող խումբ, որի մեջ մտան տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Արդյունքում վատ երթ չեղավ, բայց աչքի ընկավ նման միջոցառման համար մարդկանց քիչ լինելով: Ու նաև հասկացվեց, որ հնարավոր չի, գոնե այդ պահին այդ հողի վրա շարժում սկսել:
- 2013-ի նոյեմբերի 5-ին ՀՀ ինքնիշխանության համար, ՄՄ-ին միանալու դեմ պայքարի ելավ Շանթ Հարությունյանը: Արեց էն, ինչ շատերն այս ընթացքում ասում են, որ պետք է անել (դուբինկաներով, ուժով): Նրա կողքին կանգնեցին ընդամենը մի քանի տասնյակ մարդ, նրանց ձերբակալեցին, սակայն միևնույն է դա հիմք չդառավ շարունակական պրոցես սկսելու, մարդիկ չելան համակարգի դեմ: Մի քանի ոչ շատ մարդկանցով երթ եղավ՝ Շանթի պաշտպանության համար ու վերջ:
- 2013-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ եկավ Պուտինը: Սրա առթիվ նախաձեռնվեց ևս մեկ հակաՄՄ-ական ու հակաՊուտինյան ակցիա, երթ: Այս անգամ կազմակերպիչների մեջ կարծես թե ՀԱԿ-ից մարդ չկար, բայց այ մասնակիցների մեջ շատ էին, ոնց-որ և առաջինի դեպքում (ի դեպ ինքս երկուսին էլ մասնակցել եմ): Էլի վատ միջոցառում չէր, սակայն նորից այնքան մարդ չկար, ինչքան պետք է լիներ նման միջոցառմանը, ու ակնհայտ էր, որ նորից այդ հողի վրա շարժում սկսելու հնարավորություն չկա:
- Երեկվա հանրահավաքի ժամանակ, որը բավական բազմամարդ էր, մի քանի անգամ ավելի քան նշածս նախորդ միջոցառումները, Լևոնի այս խոսքերին չհետևեցին սուլոցները ու բողոքի նշանները, չնայած այնտեղ կային ահագին ՄՄ մտնելու դեմ մարդիկ: Չեղավ այն, ինչ անում էր Ուկրաինայի ժողովուրդը, երբ համաձայն չէր լինում ընդդիմության լիդերներին:

Էլի կարելի է օրինակներ բերել շարել, բայց էսքանն էլ բավական է, ըստ իս հասկանալու համար, որ իր նախորդ հրապարակային խոսքերից մեկում Լևոնի ասածը, որ Հայաստանում նախադրյալ չկա Մայդան ձևավորելու համար, ճիշտ է:
Ու այսուհանդերձ եթե ինքը սխալվում է, ապա միայն ուրախ կլինեմ: Դա ապացուցելու համար այն ուժերն ու անհատները, ովքեր համաձայն չեն Լևոնի այս գնահատականին, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն ՄՄ մտնելու դեմ, ձևավորեն օրակարգ ու պայքարի օջախ: Եթե Լևոնը սխալվում է, ապա առավել քան պահն է դա անելու, հեչ որ չէ այն պատճառով, որ նրանց կմիանան նաև այն բոլորը, ովքեր «վերջնականապես հիասթափվեցին» մեզնից այս ցավալի գնահատականի պատճառով: Ի դեպ ելույթի վերջում նման ուղերձանման բան նաև Լևոնն ունեցավ.

Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն ու քաջություն ունենան և անձամբ իրականացնեն իրենց պահանջները։ Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք։ Եթե մեզ հետ համաձայն չեն և ուզում են գնալ այլ ճանապարհով, թող գնան։

Այս ամենի հետ միասին ՄՄ-ին տրվել է նաև այլ գնահատականներ, ելույթում, ավելի շուտ, մեջբերեմ դրանք, ընգծելով որոշ հատվածներ.

5. Չորս տարի շարունակ Եւրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։ Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արևմտամետ ու Եւրոինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր նույնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել, այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաև հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արևմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արևմուտքից, ապա այսուհետև այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարևոր է, անշուշտ, հարցի մյուս` քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եւրոմիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը։

6. Ամենամտահոգիչ խնդիրը, սակայն, շարունակում է մնալ չդադարող, կամ ավելին, արագացող արտագաղթը։ Պաշտոնական տվյալներով` 2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է ևս 31 հազար, իսկ ըստ Սերժ Սարգսյանի, հնարավոր է անգամ, 46 հազար մարդով։ Այդ տվյալները չվիճարկելու պարագայում անգամ անհնար է չսարսափել արտագաղթի չափերի ներկայացրած վտանգից։ Հետևաբար, պետականության պահպանման և հզորացման տեսակետից այնքան էլ կարևոր չէ` Հայաստանը Եւրոասոցացման համաձայնագրի, թե Մաքսային միության անդամ է դառնում։ Նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում և կնպաստի Հայաստանի բնակչության աճին։ Որովհետև քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը` մնայուն։ Հողը պատկանում է այն ժողովրդին, որը բնակվում է այդ հողի վրա։ Ուստի, ինչպես անցյալում, Հայաստանի համար այսօր չկա ավելի կենսական խնդիր, քան դեմոգրաֆիան, ինչը, սակայն, դժբախտաբար, առայժմ քչերն են գիտակցում։

Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաև մեր դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի։

Ըստ այդմ, գնահատական է տրվում, որ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցությունը կատարվել է ստորացնելով ու առաջին խնդիրն է արժանապատվության վերականգնում ու հավասար գործընկերային միջավայր ձևավորելը: Ինչպես նաև, որ իրականում եթե ոչ այսօր, ապա վաղը ՄՄ-ից դուրս գալու հնարավորություն կա (քաղաքական միություններն անցողիկ են):

Բայց այս բոլոր խնդիրները լուծում են ունեն միայն Հայաստանում օրինակարգ իշխանություն ձևավորելուց հետո: Այդ թվում դրանից հետո կարող է իրավիճակն այնպես փոխվի, որ արդեն կարելի լինի նաև բարձրացնել ՄՄ-ից դուրս գալու հարցը:

Ամեն դեպքում, եթե ՄՄ-ի դեմ իրական ճակատ սկսի ձևավորվել, ես մեջն եմ, անկախ նրանից, թե Լևոնն ինչ է ասում: Էնպես որ մնանք սպասող, որ հայտնվեն նրանք, ովքեր խոսքից կանցնեն գործի ու կապացուցեն այդ մտքի սխալ լինելը:

Chuk
02.03.2014, 13:32
Ինչ եղավ էսօրվա հանրահավաքը, ովքեր էին գնացել, ինչ ընթացք ստացավ։ Մի քիչ կտեղեկացնե՞ք։

Հիմնական կարևորը հետևյալն է: Լևոնը փորձեց վերջակետ դնի էն պատրանքներին, որ ՀԱԿ-ն իբր սեփականաշնորհել է քաղաքական ընդդիմադիր դաշտը: Ստեղծեց լավ հիմք լայնորեն համագործակցելու քաղաքական ուժերի (կուսակցությունների) ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ, որը կարծում եմ շատ շուտով (ասենք առաջիկա ամսվա մեջ) լայն թափ կստանա:

Ցավոք սրտի որպես առաջին խնդիր կվերցվի կառավարության հրաժարականի հարցը (ես կուզեի, որ հենց սկզբից սերժի հեռացման հարց դրվեր), բայց էս հանգրվանի համար դա էլ վատ չէ: Կանխատեսում եմ, որ կառավարությանը Սերժը կփորձի ամեն գնով պահել ու էդ շարժումն արագորեն կվերածվի հենց իշխանությանը հեռացման հարցի:

Artgeo
02.03.2014, 13:44
Արտ, Ծառուկյանի հետ տարվող խաղերի մասին ի՞նչ կասես

Chuk
02.03.2014, 13:48
Արտ, Ծառուկյանի հետ տարվող խաղերի մասին ի՞նչ կասես

Սա՞ռը հայացքով, թե՞ էմոցիաներով:
Էմոցիաներով ուզում եմ դոդին ուղարկեմ գրողի ծոցը:

Սառը հայացքով հասկանում եմ, որ նման համագործակցությունն էս պահին այլընտրանք չունի, չնայած որ արդյունքը ինչպես կարող ա լավ լինի, էնպես էլ ահավոր վատ: Դրա համար միշտ փեդը ձեռներիս ա պետք պահել:

Տրիբուն
02.03.2014, 17:40
Լևոնը շինեց թողեց իրա անիմաստ, աննպատակ, ապոկալիպտիկ ու մազոխիստական ելույթներով, ու իբր հայտնի ճշմարտությունները խելոք դեմքով խորը վերլուծության տակ սղցնելով .... թող հելնի իրա համագործակիցի ձեռը բռնի ու ռադը քաշի գնա գրողի ծոցը, տխմար անտեր....

Chuk
02.03.2014, 17:41
թող հելնի իրա համագործակիցի ձեռը բռնի ու ռադը քաշի գնա գրողի ծոցը, տխմար անտեր....
Չի գնում, ձյաձս: Բայց կարաք ուղարկեք: Դրա համար լիդեր եք ճարում, այլ ուղղությամբ քաղաքականություն եք վարում, համակիրներ եք ձեռք բերում ու Լևոնն ինքնստըինքյան կգնա:

հ.գ. բնականաբար անձիդ նկատի չունեմ «արեք» ասելով, այլ նման կերպ մտածողների համագումարին:

Տրիբուն
02.03.2014, 17:43
Մոտավորապես նման բան, ասվել է, որն ինքդ էլ ես հասկանում որ նախորդ գրածի հետ (որ իբր ՄՄ-ն լավն ա) եզր չունի: Ավելի կոնկրետ ասվել է հետևյալը.

Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

Սա, ի դեպ, իմ համար ամենացավոտ ու ամենատխուր մասն է իր ելույթի:

Իսկ ես շատ ուրախ եմ, որ Լևոնը սենց բան ա ասել: Հաշվի առնելով էն դառը փորձը, որ Լևոնի վերջին վեց տարվա ասածները իրականության հետ ոչ մի աղերս չեն ունեցել, էս մի ասածն էլ բնականաբար չի իրականանալու:

Տրիբուն
02.03.2014, 17:51
Չի գնում, ձյաձս: Բայց կարաք ուղարկեք: Դրա համար լիդեր եք ճարում, այլ ուղղությամբ քաղաքականություն եք վարում, համակիրներ եք ձեռք բերում ու Լևոնն ինքնստըինքյան կգնա:

հ.գ. բնականաբար անձիդ նկատի չունեմ «արեք» ասելով, այլ նման կերպ մտածողների համագումարին:

Չի գնում, ջհանդամի գնա: Հայստանի վաղուց գոյություն չունեցող քաղաքական դաշտը ու քաղաքական պրոցեսները արդեն էնքան անհետաքրքիր ու տխուր են, որ Լևոնը կգնա, կմնա, կգնա մի անգամ էլ հետ կգա, Սերժը կգնա, կմնա, հրաժարական կտա, չի տա, վարչապետը շվցնելով կիթառ կնվագի, թե դուդուկի տակ, ինքը կլինի վարչապետ, թե դոդը .... ոչ մի նշանակություն չունեն: Իրանք սաղով միասին գեղի շուստրիի մակարդակի անիմաստ միջակություններ են, էն տարբերությամբ, որ մեկը երկու բառ կարում ա գրագետ շարադրի, մյուսը՝ չի կարում, պադումայեշ ...

Եթե երկիրդ մի հատ տրաքած ԿոպՏոռգի պահեստ ա դառել, թեթև ներս ու դուրսը էտ պահեստ էականորեն ոչ մի բան չի փոխում:

Chuk
02.03.2014, 17:57

Չգիտեմ, ձյաձս, եթե ես էդպես համարեի, կփորձեի մեխանիզմ գտնել, որ ինքը գնար ու իրական քաղաքական պրոցեսներ ստեղծվեին:

Ձայնալար
02.03.2014, 19:22
Վերջի հանրահավաքից նենց գժված եմ, որ անհամբեր սպասում էի Տրիբունին որ գա գրի՝ շնորհակալություն դնեմ, սիրտս հովանա: Էն էլ Տրիբունը սակավախոս ա, գրելս էլ չի գալի:
Հրապարակը լեփ-լեցուն ա, բայց հարթակին կանգնածը իմպոտենտ բաներ ա խոսում ու սեփական իմպոտենտությունը ներկայացնում որպես օբյեկտիվ իրականություն: էնքան որ մի բան արած լինելու համար պատրաստ ա Դոդի հետ պահանջել վարչապետի հրաժարականը: Բայց երկու նախադասություն առաջ ասում էր, որ Սերժին հեռացնելու համար բեսամթ նպաստավոր իրավիճակ ա… Արտաքին քաղաքականությունում էլ նույն ԿԳԲ-շնիկական նվիրվածությունն ա Ռուսաստանին ինչ Սերժի ու Ռոբի մոտ…

Chuk
02.03.2014, 19:37

Բագ, էմոցիաներդ հասկանում եմ, բայց ասածներդ հիմնավորել չես կարող: Ավելին, չես կարող Լևոնի ասածներից գոնե մի բանը հերքել:

Ինչևէ, եթե կարճ կապեմ, ես վստահ եմ, որ իշխանափոխության պրոցեսը սկսված ա, ու էդ առումով էլ Լևոնն ինքն իրեն չի հակասել:

Ձայնալար
02.03.2014, 20:11
Փաստեր եմ արձանագրել ընդամենը: Ասա որի հետ համաձայն չես: Ասծներիցս մենակ վերջի նախադասությունն ա, որ կարա հիմնավորում պահանջի, բնականաբար ԿԳԲ-ի փաստաթղթերը ձեռիս տակ չեն, որ սքան անեմ տեղադրեմ: Էն մաքսային միության շուխուրը որ սկսվեց, հավաքեց սաղին ասեց չլնեմ չիմանամ Ռուսաստանի հասցեին թթու խոսք եք ասել, հեսա վաղը մյուս օր իշխանության ենք գալու, հարաբերություններ ենք կառուցելու մեզ չենք կարա տենց բան թույլ տանք: Էդ մոտեցումը կարելի ա ընդունել, եթե դրան զուգահեռ իմպոտենտության ինքնախոստովանություն չլինի: Տենց չի լինում էլի, որ մի կողմից էնքան քոսոտ ես, որ առանց դոդի ոչ մի բան չես կարում անես, մյուս կողմից, զգուշ ես խոսում, որովհետև վաղը մյուս օր քոսոտ հալովդ իշխանության ես գալու:

Ձայնալար
02.03.2014, 20:13
Բագ, էմոցիաներդ հասկանում եմ, բայց ասածներդ հիմնավորել չես կարող: Ավելին, չես կարող Լևոնի ասածներից գոնե մի բանը հերքել:

Ինչևէ, եթե կարճ կապեմ, ես վստահ եմ, որ իշխանափոխության պրոցեսը սկսված ա, ու էդ առումով էլ Լևոնն ինքն իրեն չի հակասել:

Արտ ջան, էմոցիաներս սկսում են գերիշխել գիտակցությանս էդ պրոցես բառի չարաշահումից մենակ :D ՀԱԿ-երեն պրոցես բառը ինչ-որ միստիկ իմաստ ա ստացել, որ սաղ վատ ա, ոչ մի բան չի կատարվում, ոչ մի հեռանկար չի երևում, էտի պրոցես ա:

Գալաթեա
02.03.2014, 20:21
Ես լավ ա՝ ամենավերջում հասա, չհասցրի շատ ներվայնանամ:
Թե չէ՝ "վ գնեվե յա նեպրիյատնա":

Chuk
02.03.2014, 20:23
Փաստեր եմ արձանագրել ընդամենը: Ասա որի հետ համաձայն չես: Ասծներիցս մենակ վերջի նախադասությունն ա, որ կարա հիմնավորում պահանջի, բնականաբար ԿԳԲ-ի փաստաթղթերը ձեռիս տակ չեն, որ սքան անեմ տեղադրեմ: Էն մաքսային միության շուխուրը որ սկսվեց, հավաքեց սաղին ասեց չլնեմ չիմանամ Ռուսաստանի հասցեին թթու խոսք եք ասել, հեսա վաղը մյուս օր իշխանության ենք գալու, հարաբերություններ ենք կառուցելու մեզ չենք կարա տենց բան թույլ տանք: Էդ մոտեցումը կարելի ա ընդունել, եթե դրան զուգահեռ իմպոտենտության ինքնախոստովանություն չլինի: Տենց չի լինում էլի, որ մի կողմից էնքան քոսոտ ես, որ առանց դոդի ոչ մի բան չես կարում անես, մյուս կողմից, զգուշ ես խոսում, որովհետև վաղը մյուս օր քոսոտ հալովդ իշխանության ես գալու:

Սկսենք.

Հրապարակը լեփ-լեցուն ա
Հրապարակը լեփ-լեցուն չէր: Հրապարակը լեփ-լեցուն էր՝ համեմատած վերջին շրջանի հանրահավաքների: Այժմ պետք ա աշխատանք տանել հրապարակն իրապես լեփ-լեցուն սարքելու համար, որի համար քաղաքական լիքը ուժերի համատեղ գործելն ու կոնկրետ իրագործելի ծրագիր դնելը կարող ա շատ օգտակար լիներ: Բացի դրանից հրապարակում հենց սկզբից չկար էն ոգևորությունը, որ ես կուզեի տեսնել: Ոգևորություն կար կոնկրետ մասսայի մոտ:

բայց հարթակին կանգնածը իմպոտենտ բաներ ա խոսում ու սեփական իմպոտենտությունը ներկայացնում որպես օբյեկտիվ իրականություն
Լևոնը ներկայացրել ա օբյեկտիվ իրականություններ: Հակառակը պնդելու ու ասվածը որպես իմպոտենտ ներկայացնելու համար պետք ա հիմնավորել: Մասնավորապես ես մի քանի բառով գրեցի, թե ինչի ա էս պահին անհնար մայդանի նման պրոցես սկսելը: Կարող ես սկսել ոչ թե Լևոնին ասածների սխալ լինելը հիմնավորելու, այլ իմ:

էնքան որ մի բան արած լինելու համար պատրաստ ա Դոդի հետ պահանջել վարչապետի հրաժարականը
Ոչ թե վարչապետի, այլ կառավարության: Տարբեր բաներ են: Ոչ թե մի բան արած լինելու համար, այլ որպես խնդիր, որի շուրջ էսօր արդեն հնարավոր ա համախմբել շատ ուժերի (այդ թվում ԱԺ կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հավանաբար այլ ուժերի): Որովհետև խոստովանում ենք, որ մենակ չենք կարող հասնել իշխանափոխության ու պետք է լայն համախմբում: Ցույց տուր համախմբան այլ ձև այս պահին, որն իրատեսական լինի: Բայց սա ոչ թե վերջնակետ ա, այլ ընդամենը համախմբան համար անհրաժեշտ սկիզբ: ԻՆչպես արդեն ասել եմ, շարունակությունը լինելու է իշխանափոխության համար պայքարը:

Բայց երկու նախադասություն առաջ ասում էր, որ Սերժին հեռացնելու համար բեսամթ նպաստավոր իրավիճակ ա…
Այո, ու ներկայացնում ա, թե ինչու ա նպաստավոր իրավիճակ: Մասնավորապես պատճառների մեջ էր քաղաքացիական նախաձեռնությունների ու ԱԺ մյուս երեք ոչիշխանական կուսակցությունների համախմբման հնարավորությունը, որոնցից յուրաքանչյուրը ԴԵՌ պատրաստ չէ «գլխից բռնելու», դրա համար տաքացնել է պետք: Այլ կերպ ասած կառավարության հեռացմանը գնալը ընդամենը քայլ է ասված նպաստավոր վիճակի իրականություն դառնալուն նպաստելու համար:

Արտաքին քաղաքականությունում էլ նույն ԿԳԲ-շնիկական նվիրվածությունն ա Ռուսաստանին ինչ Սերժի ու Ռոբի մոտ…
Բագ ջան, նման մեկնաբանությունը մեկնաբանելն էլ եմ ավելորդ համարում: Նման մեկնաբանություն անելու համար առնվազն պետք էր ԻՐԱՊԵՍ ուսումնասիրած լինել նույն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը իր նախագահության տարիներին, հասկանալու համար թե ինքն ինչ կարգի գործիչ է, ու որ նման պիտակումները իր հասցեին ուղղակի չի կարելի տալ իր հասցեին:

Chuk
02.03.2014, 20:26
Արտ ջան, էմոցիաներս սկսում են գերիշխել գիտակցությանս էդ պրոցես բառի չարաշահումից մենակ :D ՀԱԿ-երեն պրոցես բառը ինչ-որ միստիկ իմաստ ա ստացել, որ սաղ վատ ա, ոչ մի բան չի կատարվում, ոչ մի հեռանկար չի երևում, էտի պրոցես ա:

Բագ ջան, իմ համար էլ ա շատ դժվար ոչ էմոցիոնալ լինելը: Ես էլ հոգուս խորքում կուզեի խրոխտ ելույթներ, մայդան ու տենց բաներ:

Բայց մենք ունենք մի առաջնորդ, ով էժան պոպուլիզմ երբեք չի արել ու պարզ ներկայացրել է իր մտածածը՝ չվախանելով նաև քո վերաբերմունքից:

Ձայնալար
02.03.2014, 21:32
Էս էլ ակումբի ուշագնացությունից մազապուրծ եղած գրառումս :D

Սկսենք.

Հրապարակը լեփ-լեցուն չէր: Հրապարակը լեփ-լեցուն էր՝ համեմատած վերջին շրջանի հանրահավաքների: Այժմ պետք ա աշխատանք տանել հրապարակն իրապես լեփ-լեցուն սարքելու համար, որի համար քաղաքական լիքը ուժերի համատեղ գործելն ու կոնկրետ իրագործելի ծրագիր դնելը կարող ա շատ օգտակար լիներ: Բացի դրանից հրապարակում հենց սկզբից չկար էն ոգևորությունը, որ ես կուզեի տեսնել: Ոգևորություն կար կոնկրետ մասսայի մոտ:

Լևոնը ներկայացրել ա օբյեկտիվ իրականություններ: Հակառակը պնդելու ու ասվածը որպես իմպոտենտ ներկայացնելու համար պետք ա հիմնավորել: Մասնավորապես ես մի քանի բառով գրեցի, թե ինչի ա էս պահին անհնար մայդանի նման պրոցես սկսելը: Կարող ես սկսել ոչ թե Լևոնին ասածների սխալ լինելը հիմնավորելու, այլ իմ:

Ոչ թե վարչապետի, այլ կառավարության: Տարբեր բաներ են: Ոչ թե մի բան արած լինելու համար, այլ որպես խնդիր, որի շուրջ էսօր արդեն հնարավոր ա համախմբել շատ ուժերի (այդ թվում ԱԺ կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հավանաբար այլ ուժերի): Որովհետև խոստովանում ենք, որ մենակ չենք կարող հասնել իշխանափոխության ու պետք է լայն համախմբում: Ցույց տուր համախմբան այլ ձև այս պահին, որն իրատեսական լինի: Բայց սա ոչ թե վերջնակետ ա, այլ ընդամենը համախմբան համար անհրաժեշտ սկիզբ: ԻՆչպես արդեն ասել եմ, շարունակությունը լինելու է իշխանափոխության համար պայքարը:

Այո, ու ներկայացնում ա, թե ինչու ա նպաստավոր իրավիճակ: Մասնավորապես պատճառների մեջ էր քաղաքացիական նախաձեռնությունների ու ԱԺ մյուս երեք ոչիշխանական կուսակցությունների համախմբման հնարավորությունը, որոնցից յուրաքանչյուրը ԴԵՌ պատրաստ չէ «գլխից բռնելու», դրա համար տաքացնել է պետք: Այլ կերպ ասած կառավարության հեռացմանը գնալը ընդամենը քայլ է ասված նպաստավոր վիճակի իրականություն դառնալուն նպաստելու համար:

Բագ ջան, նման մեկնաբանությունը մեկնաբանելն էլ եմ ավելորդ համարում: Նման մեկնաբանություն անելու համար առնվազն պետք էր ԻՐԱՊԵՍ ուսումնասիրած լինել նույն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը իր նախագահության տարիներին, հասկանալու համար թե ինքն ինչ կարգի գործիչ է, ու որ նման պիտակումները իր հասցեին ուղղակի չի կարելի տալ իր հասցեին:

1. Հրապարակը լեփ-լեցուն էր, ոգևորություն բնականաբար չկար, բայց սպասում կար, որը չարդարացավ ու հաջորդ հանրահավաքը, ավելի սակավամարդ ա լինելու, կարամ գրազ գամ հետդ: Ու հետո չասես, թե ժողովուրդն էր մեղավոր, դուրս չեկավ հրապարակ: Անձամբ ես էդքան պարապ չեմ, որ կառավարության հրաժարական պահանջելու համար դուրս գամ հրապարակ: Էս էն երկիրը չի, որտեղ կառավարություն փոխելը կարա բան փոխի:

2. Արտ, իմպոտենտը սեռական իմաստով չեմ գրել: Իմպոտենտ նշանակում չունակ, անկարող: Լևոնը պնդում ա, որ ՀԱԿ-ը իր համակիրներով ունակ չի իշխանափոխություն իրականացնել, չնայած նրան, որ սենց նպաստավոր իրավիճակ դեռ չի եղել: Այսինքը սաղ նպաստավոր ա, բայյց չենք կարում: Իմպոտենտությունը հենց էդ ա:

3. Համախմբվում ես Դոդի հետ, ով չի ուզում Սերժի հրաժարական, բայց համախմբումը սկսում ես կառավարության հրաժարական պահանջելով, որ հետո հասնես Սերժի հրաժարականին: Էս արդեն ՀԱԿի լեզվով պրոցես ա կոչվում, այսինքը տրամաբանության չենթարկվող միստիկ մի բան: Ես չեմ ուզում քո ասած համախմբումը, որ մի հատ էլ ձև ցույց տամ դրա ձևը: Չնայած, կարամ ձև ցույց տամ, կարանք համախմբվենք Քոչարյանի վերադարձի շուրջ՝ դաշնակներն ու Դոդենք պետք ա որ չառարկեն: Կամ, կարանք համախմբվենք ռուսաստանի կազմի մեջ մտնելու շուրջ: Ես կարծում եմ, որ կարևորը իշխանափոխության հասնելն ա, ոչ թե համախմբումը: Իսկ իշխանափոխության հասնելու համար պետք ա Հայաստանի քաղաքացիներին քո շուրջ համախմբես, ոչ թե ծախված դաշնակներին, աղոթող ժառանգներին, ու մարտի մեկին ժողովրդի վրա կրակող բարգավաճին:

4. Ոչ թե ԴԵՌ, այլ էդ իրանց ձեռ չի տալի այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: Ում ձեռ ա տալի, հիմա էլ ա պատրաստ: Էդ քո պատկերացրած ցանկալի տարբերակն ա, որ ՊՐՈՑԵՍը սկսվում ա կառավարության հրաժարականից, հետո բոլորը ոգևորվում են ու սկսում պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ՝ նույնիսկ կառավարական պորտֆելներ ստացածները: Էդ սցենարը հավանական համարելու ոչ մի հիմք չեմ տեսնում:

5. Համաձայն եմ, որ Լևոնի արտաքին քաղաքականությունը անհամեմատ ավելի ճկուն ա եղել, քան Սերժ-Քոչարյանինը, բայց վերջին մի քանի տարվա իրա ռեվերանսները պուտինի առաջ սկսած ռուս վրացական կոնֆլիկտի խիստ ռուսամետ մեկնաբանումից (ընդ որում ոչ ոք իրան չէր ստիպում մեկնաբանել), վերջացրած ՄՄ-ին Հայաստանի անդամակցության իր դիրքորոշումով ստիպում են կասկածել, որ ինքն էլ ա ԿԳԲ-ի կադր, պարզապես բախտը բերել ա Ելցինի օրոք ա աշխատել, ոչ թե Պուտինի, միքիչ էլ ավելի գրագետ ա, քան սերժ-քոչարյանը:

Chuk
02.03.2014, 21:37
Գրառմանդ շնորհակալություն՝ համակողմանի անդրադառնալու համար:
Գրածներիդ հիմնականում համաձայն չեմ, հետո հերթով կանդրադառնամ:

Ձայնալար
02.03.2014, 21:50
Բագ ջան, իմ համար էլ ա շատ դժվար ոչ էմոցիոնալ լինելը: Ես էլ հոգուս խորքում կուզեի խրոխտ ելույթներ, մայդան ու տենց բաներ:

Բայց մենք ունենք մի առաջնորդ, ով էժան պոպուլիզմ երբեք չի արել ու պարզ ներկայացրել է իր մտածածը՝ չվախանելով նաև քո վերաբերմունքից:

Էժանն ու թանկը չգիտեմ, բայց եղել են տարբեր հայտարարություններ. «Սերժ-Քոչարյանական ռեժիմին հաշված ժամեր են մնացել», «Իշխանական բուրգը ճաքեր ա տալի», «մեր հաղթանակն աննխուսափելի ա», «ձեզանից հասնում ա գալ հրապարակ, մնացածը մենք բանակցություններով կլուծենք», ու տենց լիքը բաներ, սկսած 88 թվից որոնք չեմ կարծում թե իր մտածածի պարզ ներկայացումն են եղել: Ու դա ես նորմալ եմ համարում: Քաղաքական գործիչը երբեմն պետք է թեթև մուտիլովկեք անի, բայց մուտիլովկեքը իմ համար անընդունելի են, եթե միտված են ժողովրդին կոտրելուն ու տուն ուղարկելուն:

Ձայնալար
02.03.2014, 23:17
Ի դեպ, քաղբանտարկյալների մասին հեչ բան խոսվե՞ց: Կարո՞ղ ա չկա տենց բան Հայաստանում:

Տրիբուն
02.03.2014, 23:52
... Ավելին, չես կարող Լևոնի ասածներից գոնե մի բանը հերքել....

Քաջ Նազարից խաբար ես, էն որ ասում ա էսօրվանից թող արևը արևելքում ծագի, արևմուտքում մայր մտնի: Կարաս հերքես? Տոշնի Լևոնն ա, որը դեմքին լուրջ տեսք տված, ալամ աշխարհին հայտնի բաները նենց ա ասում, ոնց որ հենց նոր ինքն ա հայտնագործել:

Տրիբուն
02.03.2014, 23:59
... Այժմ պետք ա աշխատանք տանել հրապարակն իրապես լեփ-լեցուն սարքելու համար, որի համար քաղաքական լիքը ուժերի համատեղ գործելն ու կոնկրետ իրագործելի ծրագիր դնելը կարող ա շատ օգտակար լիներ...

Վլադիվաստովսկից էրեվան ռեյս լինելու՞ ա ? Ապեր, հեեեեեեեյ, էս ո՞ր թիվն ա :D Մարդ չկա, ընգեր, որ լեփ-լցնես: Դե արի ու մի ասա, ճռթովս ե՞ս լցնելու: Թազա քաղգիտակցության բարձրացման գործընթա՞ց եք սկսել - պտին թիթեռ նկարել, պոլին 100 գրել, ակտիվիստ-ակտիվիստիկ խաղալ: Ժողովրդին ուզում եք հասկացնենք, որ երկիրը ձեռից գնու՞մ ա, Սերժն էլ անասու՞ն ա: Ապեր, նե սմեշի ...

Չուկ, ի միջի այլոց, լեքսիկոնդ փիս սկսվել ա պատգամավորի թեկնածուի լեքսիկոնի նմանվել, խեր ըլնի: :D

Տրիբուն
03.03.2014, 00:03
Բայց մենք ունենք մի առաջնորդ, ով էժան պոպուլիզմ երբեք չի արել ու պարզ ներկայացրել է իր մտածածը՝ չվախանելով նաև քո վերաբերմունքից:
Չուկ, էտ նույն բանն ա, որ ընտանիքի հայրը առավոտից իրիկուն դիվանին պառկած ֆուտբոլ նայի, երեխեքը սոված ու տկլոր ֆռֆռան, հարևաններն ասեն, արա հել գործ արա, ասի մեկա գործ չկա երգրում, արի էժան պոպուլիզմով չզբաղվենք: :D

Ընգեր, հարց, ու՞մ խեռին ա իրա էժան պոպուլիզմով չզբաղվելը: Խոսքի մեկը քեզ դա ի՞նչ ա տալիս, բացի ստեղ-ընդեղ ընգերական շրջաապատում Լևոնի գովքն անելուց հաճույք ստանալուց:

Տրիբուն
03.03.2014, 00:07
....

3. Համախմբվում ես Դոդի հետ, ով չի ուզում Սերժի հրաժարական, բայց համախմբումը սկսում ես կառավարության հրաժարական պահանջելով, որ հետո հասնես Սերժի հրաժարականին: ...

Ապեր, ախր սարսափելին էն ա, որ դաժե կառավարության հրաժարականի պահով ոչ մի բան չեն անելու: Այսինքն իմպոտոնտ էլ չեն, ավելի վատ՝ լրիվ կռտած են ...

Chuk
04.03.2014, 15:01
Էս էլ ակումբի ուշագնացությունից մազապուրծ եղած գրառումս :D
Վերջապես փորձեմ արձագանքել գրառմանդ, եթե երկար ստացվի, նախօրոք ներողություն:

1. Հրապարակը լեփ-լեցուն էր, ոգևորություն բնականաբար չկար, բայց սպասում կար, որը չարդարացավ ու հաջորդ հանրահավաքը, ավելի սակավամարդ ա լինելու, կարամ գրազ գամ հետդ: Ու հետո չասես, թե ժողովուրդն էր մեղավոր, դուրս չեկավ հրապարակ: Անձամբ ես էդքան պարապ չեմ, որ կառավարության հրաժարական պահանջելու համար դուրս գամ հրապարակ: Էս էն երկիրը չի, որտեղ կառավարություն փոխելը կարա բան փոխի:
Բագ, նախ ասեմ, որ ըստ էության «լեփ-լեցուն»-ի շուրջ «բառախաղ» ենք անում: Այսինքն նայած ով ինչպես է պատկերացնում լեփ-լեցունը: Ինչքա՞ն մարդ կար: Ըստ իմ ու էլի շատերի գնահատականների 10-13 հազար: Էս ճիշտ էն քանակն ա, որ ես ակնկալում էի (ի դեպ հենց էդ թվի վրայի էի Վահեի հետ գրազ եկել ու հաղթեցի, ընդունեց): Սա շատ է ու լավ է: Բայց նայած թե ինչի համար է շատ ու լավ: Նախ հասկանանք, թե ով ինչ ակնկալիք ուներ հանրահավաքից: Մասնավորապես կային մարդիկ, ովքեր ակնկալում էին, որ կսկսվի պերմանենտ հանրահավաքներ կամ նստացույց: Սրա համար հավաքված մարդկանց քանակն ու ոգևորությունը ԴԵՌ բավարար չէր: Հանրահավաքի մասնակիցների քանակը, ըստ իս, բավարար չէր, որ ՀԱԿ-ը մենակ լուրջ պրոցեսներ սկսի: Դա կլիներ ինքնախաբեություն: Ի դեպ, քանի որ սա թվում է զուտ ենթադրության մակարդակում, կարելի է հիշել, որ մի անգամ արդեն նման քանակի դեպքում արվել է նստացույցի փորձ, հուսով, որ կբերի մարդկանց քանակի ու ոգևորության աճին, նստացույցը եթե ճիշտ եմ հիշում տևել է մի շաբաթի չափ ու էդպես էլ ոչ մարդկանց քանակի աճ է արձանագրել, ոչ էլ ոգևորության աճ: Իհարկե ես սրանում չեմ մեղադրում զուտ ժողովրդին: Որովհետև պետք է կարողանալ նաև էնպիսի օրակարգ ներկայացնել, որը կբերի էդ ոգևորության ու մարդկանց նոր խմբերի միացմանը:

Հիմա հենց դա է փորձում անել: Իհարկե, հնարավոր է, որ չստացվի: Էդ հնարավորությունը միշտ էլ կա: Օրինակ հնարավոր է, որ քո նման շատերը կառավարության պահանջը համարեն հիմնական խնդրից հրաժարում կամ շեղում ու չուզեն մասնակցել, որտև «պարապ չեն»:

Բայց զուտ տրամաբանության դաշտում ինձ թվում է, որ այս պահին կա հզորանալու շանս, որովհետև համախմբումը, որի առաջարկով ու կոնկրետ ուղերձով հանրահավաքին հանդես եկավ Տեր-Պետրոսյանը ու որի ռեալ հնարավորությունը կա, կարող է դառնալ խթանիչ ուժ: Ստեղ մի հատ էլ նշեմ, որ ըստ էության Տեր-Պետրոսյանը կոչ արեց միանալու, համախմբվելու ԱԺ ոչ իշխանական կուսակցություններին, այլ նաև այլ ուժերի, այդ թվում քաղաքական նախաձեռնությունների, նրանց հասցեին շռայլելով գովաբանական խոսքեր ու զիջելով սեփական բոլոր ամբիցիաները, պատրաստակամություն հայտնելով հանդես գալ զուտ որպես շարքային մասնակից, այլ ոչ բացարձակ լիդեր: Սա կարևո՛ր է:

Կառավարություն փոխելու մասով: Դու դրան շատ թերահավատ ես մոտենում: Մինչդեռ կառավարություն փոխելու խնդիրը իդենտիկ չէ ոչ վարչապետի հրաժարականի պահանջին, ոչ էլ, առավել ևս, արտգործնախարարի հեռացման, քաղաքապետարանի բաժնի պետի հեռացման պահանջներին, ինչպես նաև իդենտիկ ՉԷ տրանսպորտի գնի թանկացման դեմ, կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ, Մաշտոցի պուրակի պահպանման համար բողոքներին:

Կառավարության ամբողջական փոփոխումը գրեթե կբերի երկիշխանության, երկրում ստեղծելով լրիվ ուրիշ մթնոլորտ ու քաղաքական իրավիճակ, որում շատ ու շատ խնդիրների դրվածքը կփոխվի, այլ խնդիրների համար պայքարելը կհեշտանա: Բայց քավ լիցի, անձամբ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը երբևէ կգնա կառավարության ամբողջական փոփոխման:

Իմ գնահատականով հավանական սցենարը կլինի այսպես, կսկսվի պայքար կառավարության հրաժարականի համար, դա կլինի մի կողմից ԱԺ-ում, մյուս կողմից հրապարակում, որքան պայքարն ու ճնշումը մեծանա, այնքան Սերժիկն ավելի ամուր կպահի իր այդ հենարանը, արդյունքում ինչ-որ մի պահի մեծ հավանականությամբ պայքարի մեջ մտած բոլոր ուժերը ու անհատները կփոխեն իրենց առաջնային խնդիրը, արդեն դնելով Սերժիկի հրաժարականի պահանջը, որն իր հերթին ավելի շատ մարդկանց կներգրավի պայքարի մեջ, այդ թվում քո նման մտածողներին, ովքեր կառավարության հրաժարականի պահանջը չէին ընդունում, բայց ամբողջական իշխանափոխության պահանջը կընդունեն: Սա, անշուշտ, իմ վերլուծությունն է:

Ի՞նչ կլինի, եթե չլինի ասածս կերպ: Կլինի կառավարության փոփոխություն, որն իր հերթին կհանգնեցնի քաղաքական իրավիճակի փոփոխության, կլինի երկիշխանություն, Հանրապետականն՝ ի դեմս Սերժ Սարգյսանի կզրկվի բավական շատ լծակներից, ժողովուրդն իր հերթին կոգևորվի, ու նպաստավոր իրավիճակ կստեղծվի արդեն պահանջելու ԱԺ և Նախագահական արտահերթ ընտրություններ (շատ հավանական է, որ նման դեպքում, այսպես ասած փուլային դեպքում, ոչ թե միաժամանակ, այլ աստիճանաբար գնանք առաջ, ասենք սկզբում պահանջվի ԱԺ արտահերթ ընտրություններ):

Կա նաև երրորդ հնարավոր տարբերակը, որը գիտեմ, ասենք Տրիբունն ամենահավանականն է համարում, որ չի լինի լայն համախմբում ու ուժեղ պայքար, ոչ մի բանի էլ չենք հասնի, աստիճանաբար կմարի:

Կարծում եմ, որ երրորդ տարբերակը ոչ մեկիս էլ ձեռք չի տալիս, հետևաբար էս պահին անձամբ ինձ տեսնում կառավարության հրաժարականի համար պայքարողների շարքում, որովհետև որևէ այլ պայքարի օջախի նշույլ չկա:

2. Արտ, իմպոտենտը սեռական իմաստով չեմ գրել: Իմպոտենտ նշանակում չունակ, անկարող: Լևոնը պնդում ա, որ ՀԱԿ-ը իր համակիրներով ունակ չի իշխանափոխություն իրականացնել, չնայած նրան, որ սենց նպաստավոր իրավիճակ դեռ չի եղել: Այսինքը սաղ նպաստավոր ա, բայյց չենք կարում: Իմպոտենտությունը հենց էդ ա:

Բագ, կարծում եմ գիտես, որ ես հրաշալի գիտեմ «իմպոտենտ» բառի իմաստը ու կարծում եմ շատ լավ հասկանում ես, որ ընդամենը բառախաղ ես արել: «Իմպոտենտ» բառը ունի շատ բացասական էներգիա ու օգտագործվում է կոնկրետ դեպքերում: Եթե օրինակ ես խոստովանում եմ, որ որևէ ծրագիր մենակ չեմ կարող գրել, կարող եմ գրել ինչ-որ մեկի կամ մի քանիսի օգնությամբ (իրենց հետ համատեղ), դրանով ես «իմպոտենտ» պիտակին չեմ արժանանում, որևէ մեկն ինձ այդ պարագայում «իմպոտենտ» ասելով ուղիղ վիրավորանք տված կլինի, ու բառարանին հղվելը նման կլինի Թովմասյանի բառարանին հղվելուն, իր «ղալաթ» բառը բացատրելու համար:

ՀԱԿ-ը, այո, խոստովանում է, որ այսօր իր ուժերը միայնակ չեն հերիքում իշխանափոխության համար: Բայց նաև նշում է, որ այս պահին կա բացառիկ նպաստավոր պայմաններ, որոնք եթե ամփոփ բերեմ հասարակության տարբեր շերտերի վրդովվածությունն է, սոցիալական ծանր վիճակն է, տարբեր ուժերի համախմբման հեռանկարային հնարավորությունն է: Սրանք բոլորն էլ շատ կարևոր կետեր են, այդ նպաստավոր պայմաններն ամբողջացնելու համար: Դու հիմա ուզում ես, որ կարևոր ֆակտորներից մեկը, ՀԱԿ-ի նշած, «տարբեր ուժերի համախմբան հեռանակարային հնարավորությունը» անտեսենք ու գնանք իշխանափոխության: Ցավոք, չի լինի: Այդ համախմբումը անհրաժեշտ է այս պահին: Հորիզոնում երևացող ուժերից որևէ մեկն այս պահին ունակ չէ միայնակ նման խնդիր դնել ու լուծել, համախմբումը անհրաժեշտ է: Ուրիշ հարց, որ համախմբվող ուժերից առնվազն մեկի հետ կապված շատերը վերապահումներ ունեն: Նույնիսկ նույն ՀԱԿ-ը:

3. Համախմբվում ես Դոդի հետ, ով չի ուզում Սերժի հրաժարական, բայց համախմբումը սկսում ես կառավարության հրաժարական պահանջելով, որ հետո հասնես Սերժի հրաժարականին: Էս արդեն ՀԱԿի լեզվով պրոցես ա կոչվում, այսինքը տրամաբանության չենթարկվող միստիկ մի բան: Ես չեմ ուզում քո ասած համախմբումը, որ մի հատ էլ ձև ցույց տամ դրա ձևը: Չնայած, կարամ ձև ցույց տամ, կարանք համախմբվենք Քոչարյանի վերադարձի շուրջ՝ դաշնակներն ու Դոդենք պետք ա որ չառարկեն: Կամ, կարանք համախմբվենք ռուսաստանի կազմի մեջ մտնելու շուրջ: Ես կարծում եմ, որ կարևորը իշխանափոխության հասնելն ա, ոչ թե համախմբումը: Իսկ իշխանափոխության հասնելու համար պետք ա Հայաստանի քաղաքացիներին քո շուրջ համախմբես, ոչ թե ծախված դաշնակներին, աղոթող ժառանգներին, ու մարտի մեկին ժողովրդի վրա կրակող բարգավաճին:
Էս մասին արդեն գրեցի: Ուղղակի ավելացնեմ, որ խնդիրը «նենգափոխվում» է, երբ փորձում ես դրան զուգահեռել «Քոչի վերադարձ», «ՌԴ մտնել» անընդունելի կետերը:

4. Ոչ թե ԴԵՌ, այլ էդ իրանց ձեռ չի տալի այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: Ում ձեռ ա տալի, հիմա էլ ա պատրաստ: Էդ քո պատկերացրած ցանկալի տարբերակն ա, որ ՊՐՈՑԵՍը սկսվում ա կառավարության հրաժարականից, հետո բոլորը ոգևորվում են ու սկսում պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ՝ նույնիսկ կառավարական պորտֆելներ ստացածները: Էդ սցենարը հավանական համարելու ոչ մի հիմք չեմ տեսնում:

Էս մասին էլ հիմնականում խոսել եմ, ստեղ ուղղակի ավելացնեմ, որ սա ոչ թե իմ պատկերացրած ցանկալի, այլ իմ պատկերացրած անցանկալի տարբերակն է: Ես լրիվ այլ կերպ կուզեի խնդիրը լուծվեր: Կուզեի հիմա ոչ թե գործի տեղը նստած գրեի, այլ լինեի Ազատության հրապարակում, որպես նստացույցի մասնակից, գործադուլ անողի կարգավիճակում, ձեռքիս «սերժիկ հեռացիր» կամ «Ազատ, Անկախ ՀԱյաստան» պաստառը: Բայց ցավոք իմ ցանկալին հնարավոր չի, իսկ իմ չցանկացածը օբյեկտիվորեն հեռանկար ունի:

Հավելեմ, որ հեռանկար ունենալ չի նշանակում, որ անպայման լինելու է, բայց ես գոնե կփորձեմ իմ մասով անել էնպես, որ իրականալի դառնալու 1մմ-ով մոտենալուն նպաստեմ:

5. Համաձայն եմ, որ Լևոնի արտաքին քաղաքականությունը անհամեմատ ավելի ճկուն ա եղել, քան Սերժ-Քոչարյանինը, բայց վերջին մի քանի տարվա իրա ռեվերանսները պուտինի առաջ սկսած ռուս վրացական կոնֆլիկտի խիստ ռուսամետ մեկնաբանումից (ընդ որում ոչ ոք իրան չէր ստիպում մեկնաբանել), վերջացրած ՄՄ-ին Հայաստանի անդամակցության իր դիրքորոշումով ստիպում են կասկածել, որ ինքն էլ ա ԿԳԲ-ի կադր, պարզապես բախտը բերել ա Ելցինի օրոք ա աշխատել, ոչ թե Պուտինի, միքիչ էլ ավելի գրագետ ա, քան սերժ-քոչարյանը:
Լևոնը մշտապես վարել ա անկախ քաղաքականություն: Ու հիմա էլ իր ելույթները ու իր դիրքորոշումը կառուցում է անկախով, հայաստանակենտրոնությամբ: Իր ցանկացած դիրքորոշում ոչ թե որևէ մեկին հաճոյանալու կամ ինչ-որ մի կողմ բռնելու օգտին է, այլ որևէ մեկից կախման մեջ չգտնվելու քաղաքականության օգտին: Էս մասին առավել ծավալվել չեմ ուզում: ՈՒղղակի վստահ պնդում եմ, որպես Լևոնի քաղաքականությունը լավ ուսումնասիրած մարդ, որ նման գնահատականներդ որևէ քննադատության չեն ենթարկվում, չունեն որևէ հիմք: Լևոնի մասին շատ բան կարելի է ասել, շատ հարցերում քննադատել, բայց Լևոնը մշտապես եղել է Հայաստանակենտրոն ու պետականամետ քաղաքական գործիչ, սա անհերքելի է:

Աթեիստ
04.03.2014, 15:34

Այ էս մասը պտի խնդրեմ մանրամասնես։
Ես չեմ հասկանում թե ինչում ա կայանում միակ քիչ թե շատ նորմալ հարևանին սխալ հանելու ու Հայաստանին հարստահարող ավտորիտար պետությանը սատարելու հայաստանամետությունը, մանավանդ, որ ակնհայտ ա, որ էս պահին Հայաստանի զարգացման առաջի նախապայմաններից ա ռուսաստանի հետ հարաբերությունները «փոքր ախպերականից» դարձնել ավելի սառն ու պաշտոնական։

Chuk
04.03.2014, 16:17

Սկզբից դու մանրամասնի, հետո:

Խոսքը Վրաստանի դեպքերի ժամանակ Լևոնի գնահատականի՞ մասին ա, թե ուրիշ բան էլ: Եթե էդ գնահատականի մասին ա, ապա կգրեմ դրա մասին հնարավորինս մանրամասն, ավելի ուշ:

Ուղղակի եթե դրա մասին ա, «մանավանդ որ»-ը չի բռնում: Նախ ես չեմ կարծում, որ հիմա մեր ու Ռուսաստանի հարաբերությունը «սառն ու պաշտոնական» են, ու՞ր էր թե տենց լիներ: ՀԻմա վասալային հարաբերություններ են: Ու նման կերպ հարաբերությունները Ռուսաստանի հետ դարձել են վերջին շրջանում ու բացառապես Սերժի վարած քաղաքականության շնորհիվ:

Աթեիստ
04.03.2014, 16:22

1. Վրաստանի զարգացումների մասին եմ։
2. Ես էլ եմ ասում, որ պետք ա հարաբերությունները լինեն «սառն ու պաշտոնական», իսկ հիմա «փոքր ախպերական են»՝ մենք իրանց լսում ու խոնարհվում ենք, իրանք մեր վրա կայֆավատ ըլնում։

Chuk
04.03.2014, 16:30

Արտ ջան, առաջին կետին մի քիչ ավելի ուշ կարձագանքեմ: Ուզում եմ մի հատ էլ վերընթերցել իր խոսքը՝ հանկարծ ու սխալ բան չասելու համար:

Ինչ վերաբերում է «փոքր ախպերական»-ին, ապա բա հենց դրա մասին էլ ասում եմ, որ Լևոնը երբեք նենց քաղաքականություն չի վարել, որ լինի «փոքր ախպերական» հարաբերությունը, այլ վարել է էնպիսի քաղաքականություն, որ լինի հավասարը հավասարի հետ հարաբերություն: Էսօր Սերժի պատճառով հարաբերությունների ձևը փոխվել է: Դա նշանակում ա, որ իշխանության գալու հավակնություն ունեցող ուժը ունի նաև խնդիր այդ խնդիրը լուծելու ու նորից դարձնելու հավասարը-հավասարի հարաբերություն:

Պետք ա հստակ հասկանալ, որ ցանկացած պետություն էլ կուզի երկրորդին ձեռքի տակ պահել: Ու էս իմաստով ես ինչքան էլ որ Ռուսաստանին ու Պուծինին քրֆում եմ, մեկ ա, որպես առաջին ու գլխավոր մեղավոր էս խնդրի դիտարկում եմ Սերժին ու իր վարչախմբին: Ու խնդրի լուծումը տեսնում եմ ոչ թե Ռուսաստանին քրֆելու մեջ, այլ էս խնդիրը լուծելու մեջ: Միաժամանակ էդ ուժը Ռուսաստանին ու Եվրոպային հասկացնում ա, որ գալով իշխանության ինքը չի՛ սկսելու ոչ հակառուսական, ոչ էլ հակաեվրոպական կամ հակաամերիկյան քաղաքականություն, այլ բոլորի հետ կառուցելու ա հավասարը-հավասարի քաղաքականություն:

Լևոնի ուղերձներում ուղղակի բացակայում ա որևէ մեկին դեմ գնալու կամ որևէ մեկի ոտերի տակ պառկելու դրույթները:

Chuk
04.03.2014, 16:53
1. Վրաստանի զարգացումների մասին եմ։
Երկու բառով: Էդքան հին թեմաներին վերադառնալ էլ չեմ ուզում:

Չնայած շատերը համարում են, որ Լևոնն էդտեղ պաշտպանում ա ՌԴ-ին, ես էնքան էլ էդ կարծիքին չեմ, թեև նմանատիպ արտահայտություններ իր հարցազրույցում կան:

Ըստ էության Լևոնի ասածն էն ա, որ պատերազմը սանձազերծել ա Սահակաշվիլինի: Անձամբ ես էդ գնահատականի հետ համաձայն եմ: Ուրիշ հարց, որ ես ի տարբերություն Լևոնի համարում եմ, որ ոչ թե գրավելու խնդիր էր իր առաջ դրել Սահակաշվիլին, այլ հենց պարտվելու, մեկընդմիշտ փակելով էդ հարցը Վրաստանի համար: Ամեն դեպքում նախահարձակի հարցը իմ համար միանշանակ ա:

Ու չնայած էդ շեշտադրումներին, Լևոնի խոսքը ոչ թե ռուսաստանին արդարացնող էր, այլ երկու կողմից հնարավորինս հավասարակշռող, հարցին անդրադառնալու նպատակն էլ էն էր, որ հարցը որոշակիորեն վերաբերում էր նաև մեզ ու ամբողջ հարցազրույցի հիմնական նպատակը վերջին խոսքն էր, մեր առնելիք դասերը.

- Առաջին, Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից։ Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Երկրորդ, արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է։ Փոքր պետություններն այդպիսի սխալներ գործելու իրավունք չունեն։ Նման շռայլություն թույլատրված է միայն աշխարհի հզորներին, քանի որ նրանց սխալներից սովորաբար տուժում են ոչ թե իրենք, այլ միեւնույն է՝ փոքրերը։ Եւ երրորդ, փոքր պետությունները պետք է մեկանգամընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի ապավինելու կործանարար քաղաքականությունից եւ փորձեն իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով ու կարողություններով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված կանոնները եւ ժողովուրդների համակեցության նորմերը։

Ամեն դեպքում ասեմ, որ զուտ անձնական նախասիրությունների առումով ես կուզեի, որ էս հարցազրույցը չլիներ, լինելու դեպքում լիներ առավել չեզոք, չհնչեր Սահակաշվիլու մեղավորության ու Ռուսաստանի այդ քայլին գնալուն ստիպված լինելու մասին կետերը: Սակայն սրանք նախասիրությունների կոնտեքստում, որովհետև իրականում իր խոսքում ԿԳԲ-շնիկական ու Ռուաստանին փրկող հատված չկար: Մի կարևոր հանգամանք էլ, ամեն դեպքում իր խոսքում Լևոնն ասել է, որ Ռուաստանի արձագանքը համարժեք չէր, սակայն. «Պատմության մեջ ես չգիտեմ դեպք, երբ հզորների պատասխանը համարժեք է եղել իրենց դեմ կատարված որեւէ ոտնձգության»:

Տրիբուն
05.03.2014, 00:53
Այ էս մասը պտի խնդրեմ մանրամասնես։
Ես չեմ հասկանում թե ինչում ա կայանում միակ քիչ թե շատ նորմալ հարևանին սխալ հանելու ու Հայաստանին հարստահարող ավտորիտար պետությանը սատարելու հայաստանամետությունը, մանավանդ, որ ակնհայտ ա, որ էս պահին Հայաստանի զարգացման առաջի նախապայմաններից ա ռուսաստանի հետ հարաբերությունները «փոքր ախպերականից» դարձնել ավելի սառն ու պաշտոնական։

Ապեր, Լևոնը մարած աբլիգացի ա, իրա ելույթները քննարկելու վրա էներգիա մի ծախսի:

Լևոնի ելույթներից մարդահոտ ա գալիս մենակ էն պարզ պատճառով, որ համեմատելու օբյեկտ չունենք: Գալուստի «ելույթների» ֆոնի վրա, Լևոնը բնականաբար ինտելեկտուալ գիգանտ ա երևում: Բայց որ խորանում ես կոնտեքստի մեջ, միջակություն ա, գումարած՝ իմպոտենտ:

Mephistopheles
05.03.2014, 08:11

Լևոնը մարած աբլիգացիա չի ապեր, մեր երգիրը՝ ժողովուրդն ա մարած աբլիգացի ուղղակի հեշտ ա էդ մի մարդու վրա բարդելը… ու դաժե կայֆ ա, կարաս առավոտից իրիգուն վրեն ղժաս…

ոչ Յացենյուկը, ոչ էլ Կլիչկոն իրանց իտելեկտով կամ քաղաքական գործիչ լինելու տաղանդով չեն փայլում, բայց իրանց մոտ ըլնում ա, մեր մոտ չէ… որտև իրանք իրանց պրոբլեմին են նայում ոչ թե "ընդդիմության ղեկավարներին" էդ երկուսն էլ ու մնացածն էլ Մայդանից առաջ կային բայց բան չէին կարում անեին… պարզ պատճառով, առիթ չկար դուրս գալու… իսկ մեր մոտ էդքան պրոբլեմների մեջ մենակ 50 դրամը ոտի հանեց մարդկանց մեկ 5% ռիթայերմենթը… էդքան մարդ մեռավ, փողեր կերան, ծեծելով մարդ սպանեցին, երգիրը ծախեցին, էներգիան ծախեցին, բան մնա՞ց… չէ, բայց 50 դրամը fuck it no way you'll take my 12 cents…

ի՞նչ Լևոն, Լևոնը սաղ էլ ճիշտ ա ասել ուղղակի սաղդ պատկերացնում եք որ ինքը պտի ֆուռաժկով գա ու հրաման տա որ հարձակվեք, որ դուք էլ էթաք գրավեք… Շանթն արեց, բայց սրտներովս չէր, ինչ որ մի բան էդ տղի մեջ դուրներս չեկավ…

Ձայնալար
05.03.2014, 11:17
Վերջապես փորձեմ արձագանքել գրառմանդ, եթե երկար ստացվի, նախօրոք ներողություն:

Ամսի 7,8,9 ոչ աշխատանքային ա մեր մոտ, տենց հեշտ չես պրծնի, ջախջախիչ ( :D ) պատասխանելու եմ :)))))

Chuk
05.03.2014, 12:16
Ամսի 7,8,9 ոչ աշխատանքային ա մեր մոտ, տենց հեշտ չես պրծնի, ջախջախիչ ( :D ) պատասխանելու եմ :)))))
Առխային, նորմալ քննարկումը մենակ դրական ա, էնպես որ ես էլ պատասխան ջախջախիչի ժամանակ կճարեմ :))

Chuk
06.03.2014, 00:23
Հանրահավաքը մեկ ա լավն էր :)

https://www.youtube.com/watch?v=9MNbCAJNBVw#t=36

Ձայնալար
08.03.2014, 21:16
Վերջապես փորձեմ արձագանքել գրառմանդ, եթե երկար ստացվի, նախօրոք ներողություն:

Լավ բան չես անում, բայց դե ինչ արած :))

Բագ, նախ ասեմ, որ ըստ էության «լեփ-լեցուն»-ի շուրջ «բառախաղ» ենք անում: Այսինքն նայած ով ինչպես է պատկերացնում լեփ-լեցունը: Ինչքա՞ն մարդ կար: Ըստ իմ ու էլի շատերի գնահատականների 10-13 հազար: Էս ճիշտ էն քանակն ա, որ ես ակնկալում էի (ի դեպ հենց էդ թվի վրայի էի Վահեի հետ գրազ եկել ու հաղթեցի, ընդունեց): Սա շատ է ու լավ է: Բայց նայած թե ինչի համար է շատ ու լավ: Նախ հասկանանք, թե ով ինչ ակնկալիք ուներ հանրահավաքից: Մասնավորապես կային մարդիկ, ովքեր ակնկալում էին, որ կսկսվի պերմանենտ հանրահավաքներ կամ նստացույց: Սրա համար հավաքված մարդկանց քանակն ու ոգևորությունը ԴԵՌ բավարար չէր: Հանրահավաքի մասնակիցների քանակը, ըստ իս, բավարար չէր, որ ՀԱԿ-ը մենակ լուրջ պրոցեսներ սկսի: Դա կլիներ ինքնախաբեություն: Ի դեպ, քանի որ սա թվում է զուտ ենթադրության մակարդակում, կարելի է հիշել, որ մի անգամ արդեն նման քանակի դեպքում արվել է նստացույցի փորձ, հուսով, որ կբերի մարդկանց քանակի ու ոգևորության աճին, նստացույցը եթե ճիշտ եմ հիշում տևել է մի շաբաթի չափ ու էդպես էլ ոչ մարդկանց քանակի աճ է արձանագրել, ոչ էլ ոգևորության աճ: Իհարկե ես սրանում չեմ մեղադրում զուտ ժողովրդին: Որովհետև պետք է կարողանալ նաև էնպիսի օրակարգ ներկայացնել, որը կբերի էդ ոգևորության ու մարդկանց նոր խմբերի միացմանը:

Արտ, մարդկանց քանակը էնքան էր, որ կարող էր լավ սկիզբ դառնալ ու համապատասխան օրակարգի ու որոշակի հաճախականության դեպքում, ձնագնդի նման ավելանար, բայց փորձը ցույց ա տվել, որ որոշակի պահից սկսած ՀԱԿ-ը բոլոր նման դեպքերում չի անում նենց, որ հրապարակն ավելի մարդաշատ դառնա, այլ անում ա ճիշտ հակառակը: Նստացույցի օրինակը չեմ հասկանում, թե ինչի ես բերում, որովհետև գիտես, թե ինչ եմ հակադարձելու: Նստացույց հայտարարվեց միայն փուքսը իջնելուց հետո՝ կարծես թե ինչ-որ բան ապացուցելու համար: Էս հանրահավաքին արվեց մոտավորապես նույնը՝ առաջարկվեց մի օրակարգ, որը համակիրների լայն շրջանակի համար անընդունելի ա (ինչպես դա արվեց երկոխություն սկսելիս և «տակտիկական» դադարով հանրահավաքները ընդհատելով, ի դեպ, երկխոսության արդյունքն էն եղավ, որ Առաքելյան Տիգրանը մի քանի տարի նստեց, խորհրդավոր տակտիկական դադարի իմաստն էլ նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով այդպես էլ չերևաց) և չհայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը:

Հիմա հենց դա է փորձում անել: Իհարկե, հնարավոր է, որ չստացվի: Էդ հնարավորությունը միշտ էլ կա: Օրինակ հնարավոր է, որ քո նման շատերը կառավարության պահանջը համարեն հիմնական խնդրից հրաժարում կամ շեղում ու չուզեն մասնակցել, որտև «պարապ չեն»:

Ճիշտ ա, հենց տենց էլ լինելու ա, ու դու երևի կասես, որ ձախողման մեղավորը ժողովուրդն էր ու մասնավորապես ես, որովհետև խորությամբ չենք ընկալում քաղաքական պրոցեսներն ու հաստատակամ չենք մեր պայքարում:

Բայց զուտ տրամաբանության դաշտում ինձ թվում է, որ այս պահին կա հզորանալու շանս, որովհետև համախմբումը, որի առաջարկով ու կոնկրետ ուղերձով հանրահավաքին հանդես եկավ Տեր-Պետրոսյանը ու որի ռեալ հնարավորությունը կա, կարող է դառնալ խթանիչ ուժ: Ստեղ մի հատ էլ նշեմ, որ ըստ էության Տեր-Պետրոսյանը կոչ արեց միանալու, համախմբվելու ԱԺ ոչ իշխանական կուսակցություններին, այլ նաև այլ ուժերի, այդ թվում քաղաքական նախաձեռնությունների, նրանց հասցեին շռայլելով գովաբանական խոսքեր ու զիջելով սեփական բոլոր ամբիցիաները, պատրաստակամություն հայտնելով հանդես գալ զուտ որպես շարքային մասնակից, այլ ոչ բացարձակ լիդեր: Սա կարևո՛ր է:

Միայն կփաստեմ, որ Դոդանման զանգվածի հետ գործ բռնելու Լևոնի նախաձեռնությունը մինչ այժմ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների մեծ մասի կողմից չի ընդունվում: Դա իհարկե ամեն կերպ փորձում են արդարացնել ՀԱԿ անդամները (իմ տպավորությամբ միակ պատճառը Լևոնին անվերապահորեն վստահելն ա): Դրան զուգահեռ՝ 7օր-ի նման քոչարյանական կայքը ամեն կերպ փորձում ա սրբացնել Դոդին ու հիմնավորել ՀԱԿ-ի քայլերը, իլուրը ինչ-որ երկար բաներ ա գրում, որոնք ես չեմ կարդում, նվիրյալ Լևոնականները ակտիվ տարածում են էդ հոդվածները, բայց իմ կարծիքով, էդ օրակարգը երբեք լայն զանգվածների համար ընդունելի չի դառնա ու կարծում եմ, ՀԱԿ-ը էս պահին չի էլ փորձում լայն զանգվածներ համախմբել, այլ փորձում ա տինդիդրիդներ անել քաղաքական ուժերի հետ, չգիտեմ ինչ նպատակով:

Ու հենց այդտեղ գալիս ա գաղափարական հակասություն անձամբ իմ համար: Եթե խաղադրույքը չի՛ արվում ժողովրդի վրա, ապա տենց դինդիրիդների արդյունքում ժողովուրդը չի շահելու: Մի անգամ տենց կառավարություն ունեցել ենք ու դա ավարտվել ա հոկտեմբերի 27-ով:

Կառավարություն փոխելու մասով: Դու դրան շատ թերահավատ ես մոտենում: Մինչդեռ կառավարություն փոխելու խնդիրը իդենտիկ չէ ոչ վարչապետի հրաժարականի պահանջին, ոչ էլ, առավել ևս, արտգործնախարարի հեռացման, քաղաքապետարանի բաժնի պետի հեռացման պահանջներին, ինչպես նաև իդենտիկ ՉԷ տրանսպորտի գնի թանկացման դեմ, կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ, Մաշտոցի պուրակի պահպանման համար բողոքներին:

Կառավարության ամբողջական փոփոխումը գրեթե կբերի երկիշխանության, երկրում ստեղծելով լրիվ ուրիշ մթնոլորտ ու քաղաքական իրավիճակ, որում շատ ու շատ խնդիրների դրվածքը կփոխվի, այլ խնդիրների համար պայքարելը կհեշտանա: Բայց քավ լիցի, անձամբ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը երբևէ կգնա կառավարության ամբողջական փոփոխման:

Նախ, եթե չեմ սխալվում, մեր սահմանադրությամբ նոր վարչապետը ենթադրում ա նոր կառավարություն ու հակառակը: Այսինքը, եթե վարչապետը հրաժարական ա տալի, կամ մեռնում ա, կամ ձեռբակալվում ա, ավտոմատ բոլոր նախարարները հրաժարական են տալի ու ձևավորվում ա նոր կառավարություն նոր վարչապետով: Այսինքը՝ կառավարության հրաժարականն ու վարչապետի հրաժարականը, իմ հասկանալով, իդենտիկ են:

Տենց միհատ մասսա կա, որ միշտ ասում ա, լավ սրանք գնան, տեղը ո՞վ ա գալու: Ես էլ (երևի դու էլ) միշտ հակադարձում եմ, որ ով որ ընտրվի ինքն էլ թող գա, կարևորը արդար ընտրություններն են, մնացածը տեղը կընկնի և այլը: Այսինքը կա 2 մոտեցում, մեկը անձերին վստահելու վրա ա հիմնված՝ ասենք Կարեն Դեմիրճյանին ժողովուրդը սիրում ա, իրան դզում ա, որ Կարենը գա իշխանության, մյուսը՝ սկզբունքի՝ ես Րաֆֆի Հովհաննիսյանին դալբայոբ եմ համարում, բայց գնում եմ իրա միտինգին իմ բողոքն արտահայտելու կեղծված ընտրությունների դեմ, քանի որ գտնում եմ, որ ինքը ընտրվել ա ու պետք ա լինի նախագահ:
Հիմա էս ձեր կառավարություն փոխելը ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում՝ մի կողմից, նոր կառավարությունը լեգիտիմ չի լինելու, քանի որ հաստատվելու նույն չընտրված խորհրդարանի ու նախագահի կողմից, մյուս կողմից՝ մենք արդեն ունեցել ենք դաշնակների, բարգավաճների ու հանրապետականների կառավարություն, կարծես թե հիացած չենք նրանց աշխատանքով: նույնիսկ, եթե դա լինի ոչ թե չաշկա-լոժկա կառավարություն նախագահի հետ ու քո ասած երկիշխանությունը լինի, ապա էդ երիշխանության ոչ մի բևեռում ՀՀ ազնիվ քաղաքացիները՝ ընտրողները, չեն լինելու: Ու վերջում հաղթելու ա էդ կլաններից մեկը: Է մե՞զ ինչ: Էն ա սենց էլ ա լավ:

Իմ գնահատականով հավանական սցենարը կլինի այսպես, կսկսվի պայքար կառավարության հրաժարականի համար, դա կլինի մի կողմից ԱԺ-ում, մյուս կողմից հրապարակում, որքան պայքարն ու ճնշումը մեծանա, այնքան Սերժիկն ավելի ամուր կպահի իր այդ հենարանը, արդյունքում ինչ-որ մի պահի մեծ հավանականությամբ պայքարի մեջ մտած բոլոր ուժերը ու անհատները կփոխեն իրենց առաջնային խնդիրը, արդեն դնելով Սերժիկի հրաժարականի պահանջը, որն իր հերթին ավելի շատ մարդկանց կներգրավի պայքարի մեջ, այդ թվում քո նման մտածողներին, ովքեր կառավարության հրաժարականի պահանջը չէին ընդունում, բայց ամբողջական իշխանափոխության պահանջը կընդունեն: Սա, անշուշտ, իմ վերլուծությունն է:

Քանի որ հիմանվորում չես բերել, թույլ տուր չմեկնաբանել: Անձամբ ես էս սցենարը հավանական չեմ համարում: Կապրենք կտեսնենք:

Ի՞նչ կլինի, եթե չլինի ասածս կերպ: Կլինի կառավարության փոփոխություն, որն իր հերթին կհանգնեցնի քաղաքական իրավիճակի փոփոխության, կլինի երկիշխանություն, Հանրապետականն՝ ի դեմս Սերժ Սարգյսանի կզրկվի բավական շատ լծակներից, ժողովուրդն իր հերթին կոգևորվի, ու նպաստավոր իրավիճակ կստեղծվի արդեն պահանջելու ԱԺ և Նախագահական արտահերթ ընտրություններ (շատ հավանական է, որ նման դեպքում, այսպես ասած փուլային դեպքում, ոչ թե միաժամանակ, այլ աստիճանաբար գնանք առաջ, ասենք սկզբում պահանջվի ԱԺ արտահերթ ընտրություններ):

Երկիշխանության մասով արդեն անդրադարձել եմ:

Կա նաև երրորդ հնարավոր տարբերակը, որը գիտեմ, ասենք Տրիբունն ամենահավանականն է համարում, որ չի լինի լայն համախմբում ու ուժեղ պայքար, ոչ մի բանի էլ չենք հասնի, աստիճանաբար կմարի:

Կարծում եմ, որ երրորդ տարբերակը ոչ մեկիս էլ ձեռք չի տալիս, հետևաբար էս պահին անձամբ ինձ տեսնում կառավարության հրաժարականի համար պայքարողների շարքում, որովհետև որևէ այլ պայքարի օջախի նշույլ չկա:

Ոչմեկիս էլ ձեռ չի տալիս, բայց դա չի նշանակում, որ պետք ա մեզ ձեռ տվող սցենարներ հորինենք ու պայքարենք դրա համար :(

Բագ, կարծում եմ գիտես, որ ես հրաշալի գիտեմ «իմպոտենտ» բառի իմաստը ու կարծում եմ շատ լավ հասկանում ես, որ ընդամենը բառախաղ ես արել: «Իմպոտենտ» բառը ունի շատ բացասական էներգիա ու օգտագործվում է կոնկրետ դեպքերում: Եթե օրինակ ես խոստովանում եմ, որ որևէ ծրագիր մենակ չեմ կարող գրել, կարող եմ գրել ինչ-որ մեկի կամ մի քանիսի օգնությամբ (իրենց հետ համատեղ), դրանով ես «իմպոտենտ» պիտակին չեմ արժանանում, որևէ մեկն ինձ այդ պարագայում «իմպոտենտ» ասելով ուղիղ վիրավորանք տված կլինի, ու բառարանին հղվելը նման կլինի Թովմասյանի բառարանին հղվելուն, իր «ղալաթ» բառը բացատրելու համար:

ՀԱԿ-ը, այո, խոստովանում է, որ այսօր իր ուժերը միայնակ չեն հերիքում իշխանափոխության համար: Բայց նաև նշում է, որ այս պահին կա բացառիկ նպաստավոր պայմաններ, որոնք եթե ամփոփ բերեմ հասարակության տարբեր շերտերի վրդովվածությունն է, սոցիալական ծանր վիճակն է, տարբեր ուժերի համախմբման հեռանկարային հնարավորությունն է: Սրանք բոլորն էլ շատ կարևոր կետեր են, այդ նպաստավոր պայմաններն ամբողջացնելու համար: Դու հիմա ուզում ես, որ կարևոր ֆակտորներից մեկը, ՀԱԿ-ի նշած, «տարբեր ուժերի համախմբան հեռանակարային հնարավորությունը» անտեսենք ու գնանք իշխանափոխության: Ցավոք, չի լինի: Այդ համախմբումը անհրաժեշտ է այս պահին: Հորիզոնում երևացող ուժերից որևէ մեկն այս պահին ունակ չէ միայնակ նման խնդիր դնել ու լուծել, համախմբումը անհրաժեշտ է: Ուրիշ հարց, որ համախմբվող ուժերից առնվազն մեկի հետ կապված շատերը վերապահումներ ունեն: Նույնիսկ նույն ՀԱԿ-ը:

Հա, Արտ ջան, շատ բացասական էներգիա ունի ու հենց էդ բացասական ու վիրավորական իմաստով էլ օգտագործել եմ:
Տարիներ շարունակ ՀԱԿ-ը ընկալվել ա իր համակիրների կողմից որպես միալ իրական ընդդիմություն, ու իրական պայքար, ոչ թե պայքարի իմիտացիա, մարդիկ ակնկալել են հենց ՀԱԿ-ից: Ու եթե կուզես դա եղել ա ՀԱԿ-ի հիմնական արժանիքը մարդկանց աչքերում, ինչի համար մարդիկ գնացել են Լևոնի հետևից սկսած 2007 թվից: Հիմա, էդ մարդը, ով մի քիչ առաջ դեմ չէր լինել միակ իրական ընդդիմությունը, ուզում ա կեղծ ընդդիմությունների հետ (որոնցից երկուսը սերժ-քոչարյանի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունեն) հասնի իշխանափոխության: Ու քո նման լիքը մարդիկ, ովքեր տարիներով քլնգել են դաշնակներին ու ժառանգներին ռեժիմի գործիքը լինելու համար, ու հայհոյել են ԲՀԿ-ին, որպես արյունոտ քրեաօլիգարխիկ համակարգի հիմնական սյուներից մեկը, Լևոնի մի ելույթ-վերլուծությունից հետո միանգամից համակերպվում են դրանց հետ համագործակցության մտքի հետ ու դա համարում են տվյալ պահին ամենաճիշտ քայլը:

Ձայնալար
08.03.2014, 21:33
Արտ ջան, եթե զգաս հավես չկա, կամ նույն կռուգով ենք ֆռում, կարաս չպատասխանես, երևի գիտես, որ դժվար նեղանամ էլի :))

Ձայնալար
08.03.2014, 21:39
Հանրահավաքը մեկ ա լավն էր :)

Տեսահոլովակը շատ լավն ա, հատկապես Մարտինի աղջկա մռութը 1:09-ին :լօվե

Միակ դուրս չեկած մասը ծխախոտի պահն էր: Ծխախոտի/ծխելու գովազդի ա նմանվում երբ տենց խոշոր պլանով ու ջիգյարով են ծխում: Իմ կարծիքով, չի կարելի:

Chuk
08.03.2014, 22:02

Միակ մարդը չես, որ էդ հատվածը որպես թերություն ա որակել: Սանիկդ էլ ա էդ իմաստով քո խելքին :))

Chuk
08.03.2014, 22:03
Արտ ջան, եթե զգաս հավես չկա, կամ նույն կռուգով ենք ֆռում, կարաս չպատասխանես, երևի գիտես, որ դժվար նեղանամ էլի :))

Կամ էլ հակառակը, չէ՞, Բագ, լավ կլինի, որ չպատասխանեմ :))
Դեռ չեմ կարդացել, բայց երկարությունից ենթադրում եմ, որ պատասխանելու դեպքում պատասխանն էլ պետք ա երկար լինի: Ամեն դեպքում ես կպատասխանեմ, եթե տեսնեմ, որ ասելիք ունեմ ու էդ ասելիքս քննարկման համար պիտանի ա:

Chuk
08.03.2014, 22:27
Արտ, մարդկանց քանակը էնքան էր, որ կարող էր լավ սկիզբ դառնալ ու համապատասխան օրակարգի ու որոշակի հաճախականության դեպքում, ձնագնդի նման ավելանար, բայց փորձը ցույց ա տվել, որ որոշակի պահից սկսած ՀԱԿ-ը բոլոր նման դեպքերում չի անում նենց, որ հրապարակն ավելի մարդաշատ դառնա, այլ անում ա ճիշտ հակառակը: Նստացույցի օրինակը չեմ հասկանում, թե ինչի ես բերում, որովհետև գիտես, թե ինչ եմ հակադարձելու: Նստացույց հայտարարվեց միայն փուքսը իջնելուց հետո՝ կարծես թե ինչ-որ բան ապացուցելու համար: Էս հանրահավաքին արվեց մոտավորապես նույնը՝ առաջարկվեց մի օրակարգ, որը համակիրների լայն շրջանակի համար անընդունելի ա (ինչպես դա արվեց երկոխություն սկսելիս և «տակտիկական» դադարով հանրահավաքները ընդհատելով, ի դեպ, երկխոսության արդյունքն էն եղավ, որ Առաքելյան Տիգրանը մի քանի տարի նստեց, խորհրդավոր տակտիկական դադարի իմաստն էլ նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով այդպես էլ չերևաց) և չհայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը:
Բագ, ես համաձայն եմ քո ասածի հետ, որ մարդկանց քանակն էնքան էր, որ կարող էր դառնալ լավ սկիզբ՝ համապատասխան օրակարգի դեպքում: Հանրահավաքն հենց էդ արեց, առաջարկեց օրակարգ, որի համապատասխան արձագանքների դեպքում արդեն կձեռքբերի որոշակի հաճախականություն:

Ես այս պահին վստահ եմ, որ առաջարկված օրակարգը չնայած ոմանց (շատերի) համար անընդունելի եղավ, բայց էնպիսին ա, որ ձնագնդի էֆեկտը մոտ ապագայում կապահովի:

Ես իմ աչքի առաջ չեմ տեսնում մեկ այլ այնպիսի օրակարգ, որը կարողանար էդ էֆֆեկտին բերել: Եթե տեսնում ես, ասա էդ օրակարգի օրինակը, ես էլ կա՛մ կհամաձայնվեմ հետդ, կա՛մ էլ կշարադրեմ, թե ինչի եմ անիրականանալի համարում:

Նստացույցի օրինակը բերեցի, որովհետև քանակի ու ոգևորության առումով նույնն էր ու որովհետև էն ժամանակ, փաստորեն, չձևավորվեց էնպիսի օրակարգ, որը համոզիչ դառնա ժողովրդի համար:

Ճիշտ ա, հենց տենց էլ լինելու ա, ու դու երևի կասես, որ ձախողման մեղավորը ժողովուրդն էր ու մասնավորապես ես, որովհետև խորությամբ չենք ընկալում քաղաքական պրոցեսներն ու հաստատակամ չենք մեր պայքարում:

Կարծում եմ, որ էդպես չի լինի: Բայց լինելու դեպքում չեմ ասի, որ մեղավորը ժողովուրդն ա: Այլ կասեմ, ժողովրդի՝ այդ օրակարգը չընդունելը պատճառներից մեկն էր: Որովհետև ժամանակն ա հասկանալու, որ քաղաքական ուժը եթե ներկայացնում ա օրակարգ, էդ օրակարգը իրականություն դառնում ա, եթե ժողովուրդը այն ընդունում ա:

Ժողովրդի չընդունելու պատճառները տարբեր են, այդ թվում քաղաքական ուժի մեղավորություն, որ չկարողացավ էնպես ներկայացնի օրակարգը, որ ընդունելի լինի: Իսկ գուցե, նաև, որոշ դեպքերում, ժողովրդի իմաստնություն, որ մերժեց վատ օրակարգը, եթե դա վատն էր: Բայց որոշ դեպքերում էլ ժողովրդի հիմարություն, որ մերժեց լավ օրակարգը:

Ամեն դեպքում ես չեմ խոսելու ժողովրդին մեղադրողի դիրքերից:

Միայն կփաստեմ, որ Դոդանման զանգվածի հետ գործ բռնելու Լևոնի նախաձեռնությունը մինչ այժմ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների մեծ մասի կողմից չի ընդունվում: Դա իհարկե ամեն կերպ փորձում են արդարացնել ՀԱԿ անդամները (իմ տպավորությամբ միակ պատճառը Լևոնին անվերապահորեն վստահելն ա): Դրան զուգահեռ՝ 7օր-ի նման քոչարյանական կայքը ամեն կերպ փորձում ա սրբացնել Դոդին ու հիմնավորել ՀԱԿ-ի քայլերը, իլուրը ինչ-որ երկար բաներ ա գրում, որոնք ես չեմ կարդում, նվիրյալ Լևոնականները ակտիվ տարածում են էդ հոդվածները, բայց իմ կարծիքով, էդ օրակարգը երբեք լայն զանգվածների համար ընդունելի չի դառնա ու կարծում եմ, ՀԱԿ-ը էս պահին չի էլ փորձում լայն զանգվածներ համախմբել, այլ փորձում ա տինդիդրիդներ անել քաղաքական ուժերի հետ, չգիտեմ ինչ նպատակով:

Բագ, ես արդեն գրել եմ նպատակները: Կա ցավալի փաստ, որ ՀԱԿ-ը մենակ չի կարող հասնել իշխանափոխության: Դրա համար պետք ա կարողանալ նաև օգտագործել, ինչու ոչ, ունևորների փողերը, նրանց ռեսուրսները (այդ թվում մարդկային ու թայֆայական), կարողանալ իրավապահներին չեզոքացնել և այլն: Ռոմանտիզմով չես կարող: Կարող ես մի քանի հազար մարդ հավաքել, որոնցից մի քանի հարյուրը վճռական են, ու Դեմ Եմ-ի նման ակցիաներ անես, որոնք կոնկրետ խնդիր լուծելու գուցե և ունակ են, բայց իշխանափոխության հասնելու՝ ոչ:

Ու հենց այդտեղ գալիս ա գաղափարական հակասություն անձամբ իմ համար: Եթե խաղադրույքը չի՛ արվում ժողովրդի վրա, ապա տենց դինդիրիդների արդյունքում ժողովուրդը չի շահելու: Մի անգամ տենց կառավարություն ունեցել ենք ու դա ավարտվել ա հոկտեմբերի 27-ով:

Խաղադրույքը արվում ա ժողովրդի վրա: Բայց միայն ժողովրդով մենք արդեն տեսել ենք, որ էդքան մարդ ոտքի չի կանգնում: Բացենք փակագծերը: Նույնիսկ մարտի 1-ին էդքան չեն կանգնել: Գիշերն արդեն մարդիկ ցրվել էին տներով (մինչև Լևոնի խոսելը): Մեկը դու ու ես էդ ժամերին չենք եղել Մյասնիկյանի արձանի մոտ: Հազար ու մի պատճառ կարող ենք բերել, թե ինչու էին մնացել քիչ մարդիկ, բայց փաստը փաստ է: Ու ի դեպ մինչև վերջ մնացածների մեծ մասն էսօր ՀԱԿում են:

Նախ, եթե չեմ սխալվում, մեր սահմանադրությամբ նոր վարչապետը ենթադրում ա նոր կառավարություն ու հակառակը: Այսինքը, եթե վարչապետը հրաժարական ա տալի, կամ մեռնում ա, կամ ձեռբակալվում ա, ավտոմատ բոլոր նախարարները հրաժարական են տալի ու ձևավորվում ա նոր կառավարություն նոր վարչապետով: Այսինքը՝ կառավարության հրաժարականն ու վարչապետի հրաժարականը, իմ հասկանալով, իդենտիկ են:

Իրավական առումով ճիշտ ես: Քաղաքական առումով ոչ: Որտև էս պահին մեր վարչապետը նշանակովի ա, ու գուցե ինքը կարծիք ունի հայտնելու նախարարների հարցում, բայց ինքը չի որոշողը, թե ով նախարար լինի: Ու խնդիրը գնում ա քաղաքական իրավիճակի փոփոխության հասնելուն, երբ իշխող, էս պահին ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցությունը՝ Սերժի գլխավորությամբ, չկազմի կառավարություն: Այսինքն խոսքը չի գնում զուտ վարչապետի անձի փոփոխության մասին:

Տենց միհատ մասսա կա, որ միշտ ասում ա, լավ սրանք գնան, տեղը ո՞վ ա գալու: Ես էլ (երևի դու էլ) միշտ հակադարձում եմ, որ ով որ ընտրվի ինքն էլ թող գա, կարևորը արդար ընտրություններն են, մնացածը տեղը կընկնի և այլը: Այսինքը կա 2 մոտեցում, մեկը անձերին վստահելու վրա ա հիմնված՝ ասենք Կարեն Դեմիրճյանին ժողովուրդը սիրում ա, իրան դզում ա, որ Կարենը գա իշխանության, մյուսը՝ սկզբունքի՝ ես Րաֆֆի Հովհաննիսյանին դալբայոբ եմ համարում, բայց գնում եմ իրա միտինգին իմ բողոքն արտահայտելու կեղծված ընտրությունների դեմ, քանի որ գտնում եմ, որ ինքը ընտրվել ա ու պետք ա լինի նախագահ:
Հիմա էս ձեր կառավարություն փոխելը ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում՝ մի կողմից, նոր կառավարությունը լեգիտիմ չի լինելու, քանի որ հաստատվելու նույն չընտրված խորհրդարանի ու նախագահի կողմից, մյուս կողմից՝ մենք արդեն ունեցել ենք դաշնակների, բարգավաճների ու հանրապետականների կառավարություն, կարծես թե հիացած չենք նրանց աշխատանքով: նույնիսկ, եթե դա լինի ոչ թե չաշկա-լոժկա կառավարություն նախագահի հետ ու քո ասած երկիշխանությունը լինի, ապա էդ երիշխանության ոչ մի բևեռում ՀՀ ազնիվ քաղաքացիները՝ ընտրողները, չեն լինելու: Ու վերջում հաղթելու ա էդ կլաններից մեկը: Է մե՞զ ինչ: Էն ա սենց էլ ա լավ:

Մենակ էն գիտակցությունը, որ դու կարողացել ես տենց լուրջ բանի հասնել, արդեն մեծ ոգևորություն է բերում: Ու էս նշածս միակ դրական հետևանքը չի:

Քանի որ հիմանվորում չես բերել, թույլ տուր չմեկնաբանել: Անձամբ ես էս սցենարը հավանական չեմ համարում: Կապրենք կտեսնենք:

Չգիտեմ ինչ հիմնավորում պետք ա բերեի, ներկայացրել եմ սցենար, որը դու կապրես կտեսնես լինում է թե չէ, իսկ ես իմ մասով կփորձեմ նպաստել, որ լինի:

Հա, Արտ ջան, շատ բացասական էներգիա ունի ու հենց էդ բացասական ու վիրավորական իմաստով էլ օգտագործել եմ:
Տարիներ շարունակ ՀԱԿ-ը ընկալվել ա իր համակիրների կողմից որպես միալ իրական ընդդիմություն, ու իրական պայքար, ոչ թե պայքարի իմիտացիա, մարդիկ ակնկալել են հենց ՀԱԿ-ից: Ու եթե կուզես դա եղել ա ՀԱԿ-ի հիմնական արժանիքը մարդկանց աչքերում, ինչի համար մարդիկ գնացել են Լևոնի հետևից սկսած 2007 թվից: Հիմա, էդ մարդը, ով մի քիչ առաջ դեմ չէր լինել միակ իրական ընդդիմությունը, ուզում ա կեղծ ընդդիմությունների հետ (որոնցից երկուսը սերժ-քոչարյանի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունեն) հասնի իշխանափոխության: Ու քո նման լիքը մարդիկ, ովքեր տարիներով քլնգել են դաշնակներին ու ժառանգներին ռեժիմի գործիքը լինելու համար, ու հայհոյել են ԲՀԿ-ին, որպես արյունոտ քրեաօլիգարխիկ համակարգի հիմնական սյուներից մեկը, Լևոնի մի ելույթ-վերլուծությունից հետո միանգամից համակերպվում են դրանց հետ համագործակցության մտքի հետ ու դա համարում են տվյալ պահին ամենաճիշտ քայլը:

Բագ ջան, ես մի անգամ չի որ ասել եմ, որ հիացած չեմ, որ Բարգավաճի ու դաշնակների հետ համագործակցում ենք: Ավելին, ՀԱԿ-ում ոչ մեկը հիացած չի էդ հեռանկարով: Ավելին, Տեր-Պետրոսյանն ինքը հիացած չի: Բայց մենք մի ելույթ վերլուծությամբ չենք համակերպվել, այլ բազմաթիվ վերլուծություններով, փորձերով ու ուրիշ բաներով, ու էս ամենը մեզ բերել ա հասցրել ա էս հանգրվանին: Էս պահին ես չեմ տեսնում ավելի ռեալ օրակարգ կամ դրա տեսլական, դրա համար գնում ենք էս ուղղությամբ, որը չնայած մեզ չի հիացնում, բայց նաև տեսնում ենք, որ ինչ-որ ընթացքի դեպքում կարղ ա բերել դրական արդյունքի:

ՀԱԿ-ը մի անգամ չի, որ իր հեղինակությունը վտանգի տակ դնելով փորձել ա անել իր տրամաբանությամբ ճիշտ քայլեր, որոնք ընկալվել են սխալ՝ շատերի կողմից: Կարծում ես նույն Լևոնը չէր ուզի խրոխտ ելույթներ ունենալ, քո մտքում մնալով որպես անզիջում կերպար, ով ցավոք հաղթանակի չհասավ: Կուզեր: Բայց Լևոնը պատասխանատու քաղաքական գործիչ է, ու իր շուրջն էլ հավաքված են պատասխանատու քաղաքական գործիչներ ու անհատներ: Հետևաբար այո՛, դժվար ճամփա գնալով, բայց իր իմացած ճիշտ ճանապարհով գնալու է: Էսքան բան: Կընդունվի դա մեծ մասաների կողմից, վստահ եմ, հաղթանակի կհասնենք: Չի ընդունվի, ինչ արած, պետք է սպասենք հաջորդ օրակարգերին մյուս ուժերի ու գործիչների կողմից: Ամեն ուժ էլ կարող է պարտվել:

Տրիբուն
10.03.2014, 03:03
.... Ու խնդիրը գնում ա քաղաքական իրավիճակի փոփոխության հասնելուն, երբ իշխող, էս պահին ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցությունը՝ Սերժի գլխավորությամբ, չկազմի կառավարություն....

Աբսուրդ ....

Chuk
10.03.2014, 14:55
Աբսուրդ ....

Օքեյ: Տեսնենք:

Տրիբուն
11.03.2014, 00:08
Օքեյ: Տեսնենք:

Ապեր, դու բոլորիցս լավ գիտես, որ տեսնելու բան չկա: Եթե ՀԱԿ-ի էս բառելի լուծը դնենք ՀԱԿ-ի նախորդ 6 տարիների ասածների, արածների ու արդյունքնեի կոնտեքստում, պարզ կդառնա, որ էս էլ հերթական փորձն ա սղցնել սեփական իմպոտենտությունը քաղաքական պրոցեսի կամ լուրջ վերլուծության տակ:

Հ.Գ. Ես մի բան չեմ հասկանում, ՀԱԿ-ում սոփեստներ են ու գիտակցաբար են սենց բառախաղեր անում, թե՞ բացարձակ անմեղսունակներ են ու իրոք իրենք իրենց ասածները լուրջ են ընդունում:

Mephistopheles
11.03.2014, 04:48

Ապեր, սաղ կյանքներս սրանից-նրանից բողոքելով ման ենք գալիս… էսի էս չասեց, էնի տուն ուղարկեց…

հես ա, մարդը տոշնի ասել ա (http://newsbook.am/?p=27628&l=am%2F)

Ձայնալար
11.03.2014, 10:47
Ապեր, սաղ կյանքներս սրանից-նրանից բողոքելով ման ենք գալիս… էսի էս չասեց, էնի տուն ուղարկեց…

հես ա, մարդը տոշնի ասել ա (http://newsbook.am/?p=27628&l=am%2F)

Լոռեցու գոմից կովերին գողանում են: Գալիս են ոստիկանները ,հարևանները , քննարկում են:

-Այ որ գոմդ էդքան հեռու սարքած չլինեիր տանից, կլսեիր ձայնը, կելնեիր,կովերդ էլ չէին տանի - ասում է մի ոստիկանը

-Որ դռան վրա կարգին կողպեք դրած լինեիր ,ոչ թե էս զիբիլը, չէին կարողանա տանել - ավելացնում է երկրորդը

-Որ կովերդ ցեղական չլինեին, այլ էս մեր տեղական սորտից լինեին, ոչ մեկի մտքով չէր անցնի գողանալ - ասում է հարևաններից մեկը

-Որ կով չունենայիր,չէին էլ գողանա - ավելացնում է երկրորդ հարևանը

լոռեցին լսում է ,լսում ,չի դիմանում

-Այ ժողովուրդ հմի էս գողերը ոչ մի դեպքում մեղավոր չե՞ն
Զորիկ Գալստյանի ՖԲ էջից

Chuk
14.03.2014, 13:31
Ասեցի ձեր մոտ էլ սրտխառնոց առաջացնեմ :[

Սուրեն Սուրենյանց. Էն խեղճ առևտրականներին խափեցինք, որովհետև Սամոն խոստանում էր շուկան շուկա թողել

Սամոն նույնիսկ քավոր Հակոբին չի ճանաչում…
Մի շատ հարգարժան կին դիմել էր ինձ, որպեսզի Սամվել Ալեքսանյանը փակի դուստր ուսման վարձը։
Տհաճ պատմության մեջ ընկա, որովհետև տիկինը չհավատաց, որ Սամոյի նույնիսկ բարևը փողով է, «վերևի» հետ համաձայնեցված։
Էն խեղճ առևտրականներին խափեցինք, որովհետև Սամոն խոստանում էր շուկան շուկա թողել։
Ես հանցագործ եմ, որովհետև էն օրերին Սամոն ինձ վարձատրում էր՝ ինձ ու մյուսներին խաբելով։
Սամոյին հանձնարարել էին, որ Ծառուկյան Գագո «խաղա», իսկ Դուք հավատացել էինք, որ ինքը բարեգործ է։
Ես մոտավորապես հինգ հազար դոլար եմ եմ ստացել՝ Սամոյին ծառայելու համար, բայց հիմա չեմ լռելու, որովհետև վախենում եմ Երկրապահի ու Սամոյի գործարքից։
Վախենում եմ Եռաբլուրի համար ու ասում եմ, որ Եռաբլուրում հացադուլի կնստեմ՝ նոր շուկայացում կանխելու համար…

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
աղբյուր՝ http://times.am/?p=39449&l=am

ՀԻշեցնեմ, որ ակումբում հայհոյանքներ գրել չի կարելի, նենց որ ձեզ կզսպեք

Mephistopheles
15.03.2014, 07:48
Զորիկ Գալստյանի ՖԲ էջից

մեր դեպքում գողը մեղավոր չի որտև

ա) հակտնի ա ով ա գողը

բ) 2 980 000>20 000

կարաս տանես զորիկի պատին խփես....

Mephistopheles
03.04.2014, 19:33
03.04.2014 12:05
Առնետավա՞զք, թե՞ մկների ժողով

Այս օրերին շատ է խոսվում առնետավազքի մասին, սակայն այն, ինչ երեկ կատարվում էր ԲՀԿ-ում, ավելի շատ «Մկների ժողովն» էր հիշեցնում՝ «Ալո, դու, Ալոն տանի՞, Բալո, դու, Բալոն կաղ է…»: ԲՀԿ գործարարները, որոնք ճամպրուկային տրամադրությունների մեջ են կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի նախաձեռնության պատճառով, չեն ցանկանում խոսել այս թեմայով եւ հազար ու մի պատճառ են բերում:

Բանն այն է, որ ԲՀԿ մոտ 10 գործարար հրաժարվում է ստորագրել կառավարության անվստահությունը պահանջող ձեւաթղթի տակ, քանզի իշխանությունն արդեն իսկ նրանց հետ բացատրական աշխատանքներ է տարել: Ռուստամ Գասպարյանը, օրինակ, ասաց, թե ինքը հարսանիքի է, քավոր է. «Հիմա իմ կենացն են խմում, ես ո՞նց խոսեմ, ամոթ չի՞»: Արշակ Մխիթարյանը՝ Բրիլիանտի Արշակն ու Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշն էլ, պարզվեց, «շատ կարեւոր» հանդիպումների մեջ են, եւ «հեչ հարմար չէ խոսելը»: Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, սովորության համաձայն, անծանոթ ձայն լսելուն պես ձեւացրեց, թե չի լսում, ու հետո դարձավ անհասանելի, իսկ Աբրահամ Մանուկյանն էլ, պարզվեց, ձայնը պարտքով տվել էր վարորդին, նրա ձայնով պատասխանած անձը վստահեցրեց, թե Մանուկյանը չէ: «Արդյո՞ք ԲՀԿ-ի բարիկադներն ուժի մեջ են» հարցին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ հարմար չէ խոսել, հանդիպման է:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Hraparak.am

Mephistopheles
03.04.2014, 21:10
Վորջապետի հրաժարականն էնքան ինձ չի զարմացնում/անհանգստացնում ինչքան էս վերևի հոդվածի կոնտեքստում նոր "վարչապետի նշանակումը"… ի՞նչ կնշանակի դա… ճեղքվածք իշխանության մեջ թե՞ ընդդիմության դեմոնտաժի փորձ… ԲՀԿ-ից հաստատ մարդիկ կան որ կերազեն…

Տրիբուն
04.04.2014, 22:47

Ապեր, ի՞նչ ընդդիմության դեմոնտաժ: Ընդդիմություն չի եղել, որ մի հատ էլ դեմոնտաժվի: Քո կարծիքով ինտելեկտուալ ընդդիմադիրը խաբար չէ՞ր, որ ՏՍ-ն մի ամիս առաջ հրաժարակնի դիմումը տվել ա արդեն: Ապեր, ԲՀԿ-ն որ հազար տոկոս վստահ չլիներ, որ հրաժարականն արդեն գրված ա տենց քամակից մեծ կառավարության հրաժարական չէր պահանջի, միտինգներով, բարիկադներով, պահ պահ պահ ... հեսա, համ միտինգներ կլինեն, համ էլ բարիկադներ: Մի հատ էլ կոլեկտիվ խաղացին հուսալքված ժողովրդի հիվանդ երևակայության հետ:

Մեֆիկո, սաղ լուծված հարցեր են, ԲՀԿ-ն չի եղել ընդդիմություն ու չի լինելու (http://www.tert.am/am/news/2014/04/04/gagik-tsarukyan-serj-sargsyan/): Հեսա կմտնի կոալիցիա, կարող ա ՀԱԿ-ին էլ հետը տանի, մի հատ հավայի նախարարի պաշտոն մի հատ էլ փոխմարզպետ - կիսատ-պռատ յոթ հոգանոց խմբակցության համար շատ սազական ազգային համաձայնություն կլինի: Կամ ասենք Ստեփան Դեմիրճյանը, տնից տեղից հեռու, կարող ա դեսպան դառնա - էտ տղեն պիտի տուն պահի չէ՞ վերջապես:

Էս վերջերս ՕԵԿ-ից մեկը անկախ իրանից ասեց ինչն-ինչոց ա - ասեց հեսա էս քանի վախտը կերևա ով քանի կոպեկի գին ունի, ու էն ժամանակ ով ՕԵԿ-ին բան էր ասում պիտի սսկվի ու վեր ընգնի տեղը:

Էս ծախու բոսյակների մեջ ընդդիմության չի եղել, սաղ մի կտոր հացի կռիվ ա, զուտ անձնական, ուրիշ ոչ մի բան:

Mephistopheles
04.04.2014, 23:00

Տրիբուն ջան, սպասենք տենանք… ամեն ինչ էս աշխարհքիս երեսին ունի սկիզբ ու վերջ… էսի չի կարա սենց շարունակվի… չեմ կարա բացառեմ որ քո ասածը ճիշտ ա… էսի յա հերթական խաղ ա, յա էլ վերջի սկիզբ ա, բայց չեմ կարա ասեմ ինչքանով ա որը հավանական… փորձը ցույց ա տալի որ երկուսն էլ կարա լինի…

իսկ հանրահավաքը բացառված չի որ հրաժարականի գիտությամբ ա եղել, բայց էտի հարցի էությունը չի փոխի… էսի կարա ջամփ ստարտ ըլնի… քո ասածի հավանակությունն էլ ա մեծ (չնայած չեմ կարծում որ ՀԱԿ-ը մտնի) տենց "կուլտուրա" կա մեր երգրում… բացառված չի որ դօդին բան ման տան ձենը կտրի, բայց հավանական ա որ ուզենան "չեզոք" վարչապետ բերեն որ թենշընը մի քիչ թուլացնեն (թենշըն ասելով ինկատի ունեմ թավալգլոր ներքև գնալը)…

ես ամեն ինչ էլ հավանական համարում եմ…

Տրիբուն
04.04.2014, 23:15

Դե, ապեր, հաշվի առնելով, որ մեր երկրի նախագահը հայտնի ղումարբազ ա, իսկականից ամեն ինչ հնարավոր ա::D Հնարավոր ա, որ Հայաստանը օբշի արդեն գրավ ա դրված որևէ Սինգապուրյան բանկում: ՀԱԿ–ը, ոնց որ թե, ոնց որ թե ինչ-որ բան ա ուզում բլթցրած լինի, որ ծիպա մեր ուզածը սրանով չի ավարտվում (http://www.ilur.am/news/view/27537.html): Բայց դե ապեր, նույն ՀԱԿ-ը էնքան խորը ու հիմնավոր ա տեղավորվել ԲՀԿ-ի տաք քամակում, որ հայտարարությունից բացի ուրիշ բան դժվար անի: Դրա համար էլ Զուրաբյանի հայտարարությունից հետո ափալ-թափալ ինտելեկտուալի հարցազրույցն են տպում (http://www.ilur.am/news/view/27584.html):

Բայց ապեր, ոնց որ Սերժի տատն էր ասում, կատվի վազքը մինչև մարագն ա:

Mephistopheles
04.04.2014, 23:29

ապեր, ես սենց եմ նայում… տենանք ով կլինի վարչապետը… էս ասելով ես չեմ կարծում որ ինչ որ մեկն եղավ կարող ա մի բան փոխի… քանի սաշիկն ա երկրի ղեկավարը հանգիստ կղճով կարաս ասես "ով եղավ՝ ծախված ա"… լուրեր կան որ կարող ա Բոգրատյանն ըլնի…

տարբերություն կա թե ով կլինի…

1. եթե իրանցից մեկը եղավ ուրեմն ես սաղը նույն ձևի գնալու ա ու ՀՀԿ-ի խեռին չի ոչ մի բան…

2. եթե Բոգրատյանն եղավ, կամ մի այն ոչ կուսակցական, բայց ոչ խորհրդարանական ընդդիմադիր՝ կարող ա ուզում են "թարմություն մտցնեն"… նշանակում ա վիճակը քաքեն է իսկականից յու նեսում արդեն իսկականից ռեսուրս չկա…

3. Դօդին դրին, շատ բան կարա փոխվի ի վնաս իրա ու երկրի… ստեղ կլինի տոտալ ՕԵԿիֆիկացիա ու միասնական ընդդիմության տոտալ խափանում… նշանակում ա Սերոժն ուժ չունի իսկականից ու դոդի կարիքն ունի… չգիտեմ դօդն էդ քայլին կգնա՞ թե չէ… խելոք ըլնի չի գնա…

ամեն դեպքում հանրահավաքը պտի լինի ու դրանից կարա բան կախված լինի… մեր մեջ ասած էս հրաժարականն ըստ էության հանրահավաքին կարա օգնի, բայց դե… խույ եվօ զնայետ… մարդ բան չի հասկանում էս մեխանիզմը ոնց ա աշխատում… ոնց որ առանց ինստրուկցիայի IKEA-ի մեբել ըլնի…

Vaio
10.04.2014, 21:26
Ֆրանսիացի միլիարդատեր Սերժ Դասոյին մեղադրում են ընտրողներին կաշառելու մեջ <br />

Ֆրանսիացի ազդեցիկ արդյունաբերող եւ քաղաքական գործիչ Սերժ Դասոն դատարանի որոշմամբ քրեական պատասխանատվության կենթարկվի Փարիզին մոտակա Կորբեյ- Էսսոն քաղաքում ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու գործի շրջանակներում: Քննիչների կասկածները կապված են միլիարդատերի հնարավոր մասնակցության հետ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորկման անօրինական գործընթացներին, ինչպես նաեւ ուղղակի ընտրակաշռքների հետ: Ենթադրվում է, որ ընտրախախտումներ տեղի են ունեցել Կորբեյ-Էսսոնի քաղաքապետի մի քանի ընտրությունների ժամանակ՝ 2008-2010թթ. ընթացքում: Հաղթանակել են ինչպես Սերժ Դասոն, այնպես էլ նրա մերձավոր շրջապատից Ժան-Պիեր Բեշտեն: Նա նաեւ մասնակից է սպանության փորձի առթիվ գործին, որը կապ ուներ քաղաքապետին մերկացնող նյութերի եւ նրա նրա շրջապատի ձայնագրությունների տարածման հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ սենատը Դասոյին զրկել էր խորհրդարանական անձեռմխելիությունից: 88-ամյա Դասոն, չնայած ամբաստանյալի իր կարգավիճակին, այժմ ազատության մեջ է: Սերժ Դասոն ֆրանսիական քաղաքականության եը գործարար աշխարհի վետերաններից է: 1986-2000թթ. ընթացքում նա ղեկավարում էր « Dassault Aviation» ընկերությունը, որն հիմնել է նրա հայրը:

Փաստորեն ամեն տեղ էլ կա, ամեն ինչ էլ կա... իսկ դուք ասում եք` ...............

Տրիբուն
10.04.2014, 23:24
Փաստորեն ամեն տեղ էլ կա, ամեն ինչ էլ կա... իսկ դուք ասում եք` ...............

Դաժե անունն ա նույնը՝ Սերժ:

Էս Սերժ Դասոն նժդեհական ա՞:

Mephistopheles
10.04.2014, 23:32
տեսնենք (http://www.a1plus.am/1310557.html)… focus-ը ստեղ պետք ա լինի ոչ թե թե ով կլինի վարչապետ…

Տրիբուն
11.04.2014, 00:28
տեսնենք (http://www.a1plus.am/1310557.html)… focus-ը ստեղ պետք ա լինի ոչ թե թե ով կլինի վարչապետ…

Փաստորեն կամ դաշնակները գյուղնախարարի պորտֆելով բավարարվում են, կամ մենակ դաշնակներն են, որ ամեն ինչից հրաժարվում են :D

Mephistopheles
11.04.2014, 00:43
Փաստորեն կամ դաշնակները գյուղնախարարի պորտֆելով բավարարվում են, կամ մենակ դաշնակներն են, որ ամեն ինչից հրաժարվում են :D

"հաստատ"…

Տրիբուն
11.04.2014, 00:49
"հաստատ"…

Դու մի հատ հիացի, ապեր ... էսի համաշխարհային կադր ա..

http://www.a1plus.am/wp-content/uploads/2014/04/10.04.14-1.jpg

Գագիկ Ծառուկյանը դասախոսություն ա կարդում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին «Հայաստանի դերը աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում» թեմայով:

Տրիբուն
11.04.2014, 00:56
"հաստատ"…

Մի հատ կարդա .. Այս փուլում կուսակցությունների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա (http://www.a1plus.am/1310599.html)

Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում: Մեր «այո»-ն՝ այո է եղել եւ մնում, «ոչ»-ը՝ ոչ»,-ասաց Աղվան Վարդանյանը:

:D էսի նրանք են, որ դեմ ըլլալով կողմ կըլլան ու կողմ ըլլալով դեմ կըլլան

Mephistopheles
18.04.2014, 00:11
ՕԵԿ-ը "Դեմ եմ"-ին աջակցում ա… խաբար ե՞ք…

Տրիբուն
18.04.2014, 00:38
ՕԵԿ-ը "Դեմ եմ"-ին աջակցում ա… խաբար ե՞ք…

Հա ի՞նչ .. Սերժն էլ ա աջակցում :D

Mephistopheles
18.04.2014, 00:39
Հա ի՞նչ .. Սերժն էլ ա աջակցում :D

հա՞… բա ո՞վ չի աջակցում…

Տրիբուն
18.04.2014, 00:41
հա՞… բա ո՞վ չի աջակցում…

Սաշիկը :D

Mephistopheles
18.04.2014, 00:43
Սաշիկը :D

Սաշիկը հիմնադիրն ա… ինքն էլ դեմ… ունքերը մաքրելուն ու ոչ մի ձև ախպորը չի ներում…

Պարոն Քյանդար
25.04.2014, 08:52
Հիմա հասկացա՞ք, թե որքան ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ասում էր «կա 8 իշխանական և 1 ընդդիմադիր թեկնածու»։ :)

Պայքարը ավելի է հզորանալու ;)

Լեվոնը իրավացի եր,Բարգավաչից գնալու եմ Լեվոնական դառնալ,մեկ ա ԲՀԿ ից օգուտ չկա,իսկ Ընդիմությունով շատ բաներ կարելիա անել,հետո … ասենք Հոկտեմբերի 27,Մարտի 1,Ռեսուրսներ ու վստահելի մարդիք են պետք,Ստրատեգիա (https://www.google.am/#q=%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%A4%D5%A5%D6%80%D5%A8+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D6%84%D5%A1%D5 %B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6+%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5 %A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D6%84%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4),ինչ կասեք՞...

Mephistopheles
01.05.2014, 06:52
http://www.youtube.com/watch?v=_PLx7BghPh8&sns=em

Տրիբուն
01.05.2014, 23:27
Այ էս ա կայֆը :love «Դեմ եմ»-ի միտինգից շատ մարդ կա: :D

Եվրասիական երթի մասնակիցները դիմում հանձնեցին ՌԴ դեսպանատուն (http://www.tert.am/am/news/2014/05/01/communist/)

http://www.youtube.com/watch?v=xDdMvkhrfc0#t=278

Տրիբուն
06.05.2014, 17:14
Դեբիլ անտեր ...

«Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի» (http://www.a1plus.am/1315540.html)

«Հանրապետականը այլեւս իշխանություն չի ունենալու, Էդվարդ Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի»,-խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը. «Նույն կանխատեսումն ինքը անում էր, երբ որ մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը եւ նրա վերաբերմունքն այդպիսին էր, եւ ապացուցվեց, թե նրա խոսքերն ինչ արժեք ունեն»։

Գալաթեա
21.05.2014, 16:19
Ռիսկով մարդն ուրիշ ա էլի:

https://www.youtube.com/watch?v=8KB7CIn7h8c

Kuk
21.05.2014, 16:56
Լիլ, մտել էի, որ էդ վիդեոն դնեի: Բա չէ, պետքա ծառուկյանի հետ տանգո պարի: Ամեն ելույթով մի քանի հոգու լխճում ա: Նիկոլի ամեն ելույթը ավելի շատ ա հարվածում ռեժիմին, քան քառյակ կոչվող համագործակցությունը, եթե իհարկե վերջինս ինչ որ ձև ռեժիմին խանգարում ա: Ես հակառակ կարծիքին եմ. եթե ես լինեի սենց իշխանություն, ամենագունավոր երազում նույնիսկ քառյակի նման ընդդիմություն չէի կարա տեսնեի:

Վիշապ
21.05.2014, 18:52
Արշակ Սադոյանին աչքիս մոռացել եք…

Գալաթեա
22.05.2014, 16:56
Արշակ Սադոյանին աչքիս մոռացել եք…

Չենք մոռացել, Վիշ, Սադոյանին մոռանալ կլինի՞:
Բայց նաև ժամանակ առ ժամանակ մարդու մոտ ցանկություն ա առաջանում, որ իրա մեջ կուտակվածը գոնե մի public speaker-ի բարձրաձայնմամբ լսի, տեսնի, որ կա գոնե մեկը, որ չի քաքի տակը ասի էդքանը. թող դա էդ պահին թվա անօգուտ ու ոչ խորը մտածված "շախմատային" քայլ:

Բա չէ, ազգի միակ ընդդիմություն իրան հայտարարածը հույսը դնում ա ԲՀԿ-ի վրա, որն առաջին իսկ առիթով հագնում ա իրանց:
Մեկը սաղի աչքի առաջ Գալուստին ասում ա դու էշ ես, իսկ մյուս "ոխերիմ բարեկամը" իրան միաձայն ԱԺ նախագահ ա դարձնում:

Թքել եմ ես իրանց խորունկ ուղիների ու հեռահար շախմատախառը ռազմավարության վրա, եթե երկրի ամենամեծ ստվերը կանգնել ստվերներ բացահայտելուց ա բարբաջում՝ առանց ռոժը մի կես տոն շառագունելու:

Mephistopheles
22.05.2014, 20:20
Լիլ, մտել էի, որ էդ վիդեոն դնեի: Բա չէ, պետքա ծառուկյանի հետ տանգո պարի: Ամեն ելույթով մի քանի հոգու լխճում ա: Նիկոլի ամեն ելույթը ավելի շատ ա հարվածում ռեժիմին, քան քառյակ կոչվող համագործակցությունը, եթե իհարկե վերջինս ինչ որ ձև ռեժիմին խանգարում ա: Ես հակառակ կարծիքին եմ. եթե ես լինեի սենց իշխանություն, ամենագունավոր երազում նույնիսկ քառյակի նման ընդդիմություն չէի կարա տեսնեի:

ապեր, Նիկոլի ամեն մի ելույթը ոչ թե հարված ա ռեժիմին այլ "գոլորշի բացթողում ա"… դժբախտաբար… ինքը կարա 24/7 էդ ամբիոնից խոսա, բայց վերջում գնալու ա տուն, դուք էլ սիրտներդ հովացած շատ-շատ մի հատ ՖԲ-ում գրառում անեք… ինչ վերաբերվում ա "քառյակին" ապա ասեմ… եթե մի բան փոխվեց՝ քառյակից ա լինելու… ոչ թե նրա համար որ իրանք "ազնիվ" կամ եսիմինչ են, այլ որովհետև իրանք էսօր ռեսուրս ունեն… իսկ ռեսուրսի տակ ես հասկանում եմ մարդ/մասսա, փող ու կառույցներ… էս ա… ուզում ես ուզի, ուզում ես չէ… քաղաքականությունը ամբիոնից բոցաշունչ ճառ ասելը չի մենակ, այլ կոնկրետ գործողություններ անելն ա քաղաքական զինանոցից օգտվելով՝ դա կարա լինի դաշինքներ, պայմանավորվածություններ և այլն… Նիկոլը բանցի իրա զրնգուն ձենից ուրիշ ոչ մի ռեսուրս չունի…

ես միշտ էլ աել եմ… եթե ժողովուրդը՝ հանրությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, ապա ցանկացած պայմանավորվածություն, դաշինք կոալիցիա վերածվելու ա "գործարքի"… էսի 100000% ա…

Հ.Գ. Նիկոլի ճառը օգուտը դժվարանում եմ ասել, բայց որ վնաս ա տալիս կարամ հաստատ ասեմ՝ սիրտներդ հովացնում ա ու նստացնում ա, որտև իրա ճառը իրա որևէ գործաղության ու նախաձեռնությանը չի նախորդում, այլ մնում ա խորհրդարանում… իրա ճառի ազդեցությունը 0 ա ավելի ճիշտ -5… էդ տեսակետից Գալուստ Սահակյանի ելույթներն ավելի լավն են՝ գոնե ձեզ ներվայնացնում ա ու կարող ա մի օր ոտի կանգնեք…

Տրիբուն
22.05.2014, 20:41

Ապեր, դու ճիշտս ես անում, որ Նիկոլին ելույթները չես լսում: Դու Գագիկ Ծառուկյանի ելույթներն ու հարցազրույցները լսի: Համ ձենը զրնգուն չի, համ էլ լիքը ռեսուրս ունի:

Chuk
22.05.2014, 20:45
Մեֆ, մի արձանագրում. տեսահոլովակն ունի մոտ 50000 դիտում, իրանով շատերն են հիացած, տարածում են, լիքը լայքեր: Հետևաբար հասարակությունն ունի նման խոսք լսելու կարիք:

Ու հեչ կապ չունի, որ Նիկոլը առաջին մարդը չի որ թեկուզ վերջին օրերին դուխով ամբիոնից էդ նույն ինֆոն բարձրաձայնել ա, մինչև էդ ուրիշներն էին արել, հեչ կապ չունի, որ ասել ա բաներ, որ սաղս էլ գիտենք, հեչ կապ չունի, որ իրականում մեծ դուխ պետք չի ԱԺ ամբիոնից էդպես խոսելու համար: Կա արձանագրում, էս կարգի խոսքին ավելի են սպասում, քան թեկուզ նույն ինֆորմացիան հանգիստ, զուսպ ասողների խոսքին, ու եթե կա էդ փաստը, դրա հետ պետք ա հաշվի նստել:

Mephistopheles
22.05.2014, 20:45
Ապեր, դու ճիշտս ես անում, որ Նիկոլին ելույթները չես լսում: Դու Գագիկ Ծառուկյանի ելույթներն ու հարցազրույցները լսի: Համ ձենը Զրնգուն չի, համ էլ լիքը ռեսուրս ունի:

ունի Տրիբուն ջան… դժբախտաբար ունի ու եմնք ենք տվել էդ ռեսուրսը… ու դու էս փաստը չես կարող ժխտել… ցանկացած փոփոխություն կարա լինի եթե դրա ռեսուրսը կա… Նիկոլը չունի ռեսուրս, դրա համար էլ երբ որ խոսում ա՝ քամի ա, անկախ նրանից թե ինչեր ա ասում, բայց Դոդի ամեն մի ասած էշություն կարա եղանակ փոխի, որտև ռեսուրս ունի անելու…

կարող ա՞ սխալ եմ ասում…

Տրիբուն
22.05.2014, 20:49

Ապեր, բա որ իմանաս Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը ինչքան ռեսուրս ունեն: Սրանց էլ որ Սաշիկի ու Լֆիկի ռեսուրսը միացնես, վաբշե կտան կանցնեն սաղին: Արի թողնենք, թող իրանք իրանց ռեսուրսով մի բան անեն, եթե քո ուզածն էտ ա:

Mephistopheles
22.05.2014, 20:49
Մեֆ, մի արձանագրում. տեսահոլովակն ունի մոտ 50000 դիտում, իրանով շատերն են հիացած, տարածում են, լիքը լայքեր: Հետևաբար հասարակությունն ունի նման խոսք լսելու կարիք:

Ու հեչ կապ չունի, որ Նիկոլը առաջին մարդը չի որ թեկուզ վերջին օրերին դուխով ամբիոնից էդ նույն ինֆոն բարձրաձայնել ա, մինչև էդ ուրիշներն էին արել, հեչ կապ չունի, որ ասել ա բաներ, որ սաղս էլ գիտենք, հեչ կապ չունի, որ իրականում մեծ դուխ պետք չի ԱԺ ամբիոնից էդպես խոսելու համար: Կա արձանագրում, էս կարգի խոսքին ավելի են սպասում, քան թեկուզ նույն ինֆորմացիան հանգիստ, զուսպ ասողների խոսքին, ու եթե կա էդ փաստը, դրա հետ պետք ա հաշվի նստել:

Չուկ ջան, կարա ունենա 100000000000000 դիտում… կարան էդքան մարդ էլ լսեն… հետո՞… what's the plan?… կարաս արձանագրես, բայց դրա էֆեկտը ո՞րն ա…

Տրիբուն
22.05.2014, 20:51

Հըմ ..ճիշտ ես .. Նիկոլին պետք ա հուշել, որ պարտադիր պետք ա համագործակցել որևէ մեկի հետ, ասենք Նեմեցի կամ Թոխմախի, որ էֆեկտ լինի:

Chuk
22.05.2014, 20:51
Չուկ ջան, կարա ունենա 100000000000000 դիտում… կարան էդքան մարդ էլ լսեն… հետո՞… what's the plan?… կարաս արձանագրես, բայց դրա էֆեկտը ո՞րն ա…

Իրա ելույթի՞ օգուտը, թե՞ արձանագրումի: Արձանագրումի օգուտն էն ա, որ հասկանում ես, որ եթե էսքան մարդ էդ կարի հռետորաբանության ա սպասում, ապա էդքան մարդու ոտքի հանելու համար բացի նշածդ ռեսուրսներից պետք ա նաև նման հռետորաբերության ռեսուրսը:

Mephistopheles
22.05.2014, 20:52
Ապեր, բա որ իմանաս Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը ինչքան ռեսուրս ունեն: Սրանց էլ որ Սաշիկի ու Լֆիկի ռեսուրսը միացնես, վաբշե կտան կանցնեն սաղին: Արի թողնենք, թող իրանք իրանց ռեսուրսով մի բան անեն, եթե քո ուզածն էտ ա:

բացարձակապես ճիշտ ես ասում, դրա համար էլ սրանք իրար հաջորդում են պաշտոններով ու բռնած դիրքերով… մենք էլ հանդուրժում ենք…

սրանց ալտերնատիվե ռեսուրսը հասարակությունն ա իր ակտիվությամբ… ում ռեսուրսը շատ եղավ՝ էն էլ կգա իշխանության…

ալտերնատիվ ռեսուրսն էսօր չկա… յոխ

Տրիբուն
22.05.2014, 20:56
Մեֆ, մի արձանագրում. տեսահոլովակն ունի մոտ 50000 դիտում, իրանով շատերն են հիացած, տարածում են, լիքը լայքեր: Հետևաբար հասարակությունն ունի նման խոսք լսելու կարիք:

Ու հեչ կապ չունի, որ Նիկոլը առաջին մարդը չի որ թեկուզ վերջին օրերին դուխով ամբիոնից էդ նույն ինֆոն բարձրաձայնել ա, մինչև էդ ուրիշներն էին արել, հեչ կապ չունի, որ ասել ա բաներ, որ սաղս էլ գիտենք, հեչ կապ չունի, որ իրականում մեծ դուխ պետք չի ԱԺ ամբիոնից էդպես խոսելու համար: Կա արձանագրում, էս կարգի խոսքին ավելի են սպասում, քան թեկուզ նույն ինֆորմացիան հանգիստ, զուսպ ասողների խոսքին, ու եթե կա էդ փաստը, դրա հետ պետք ա հաշվի նստել:

Քո խաթեր համար ասեմ, որ էսօրվա Զուրաբյանի ամփոփիչ ելույթն (http://www.tert.am/am/news/2014/05/22/zurabyan-bible/) էլ վատը չէր: :D Անմեղսունակը որ ուզում ա, մեկ ու մեջ կարում ա մի երկու նորմալ բան ասի: Բայց դե, բոցաշունչ ելույթին հաջորդեց թսան վարքագիծը, ու ԲՀԿ հետ ձեռ ձեռի տված բոլոր թսաններով վախեցան պարոն Ծառուկյանի հալալ խնամուն դեմ քվեարկեն, ու ընտրեցին не рыба не мясо տարբերակը: Շատ դաշնակցական մոտեցում էր:

Mephistopheles
22.05.2014, 20:58
Իրա ելույթի՞ օգուտը, թե՞ արձանագրումի: Արձանագրումի օգուտն էն ա, որ հասկանում ես, որ եթե էսքան մարդ էդ կարի հռետորաբանության ա սպասում, ապա էդքան մարդու ոտքի հանելու համար բացի նշածդ ռեսուրսներից պետք ա նաև նման հռետորաբերության ռեսուրսը:

ուզում ես ասել բարոմետր ա… օքեյ… բայց մի առանձնահատկությամբ… ինքը նույն եռանդով նաև քննադատում ա մնացած ուժերին ու եթե տեղը բան չի առաջարկում ապա փուքս ա իջացնում…

պլյուս… էլի ուրիշ բաներ որ իրանից չէի սպասում…

Տրիբուն
22.05.2014, 20:58
սրանց ալտերնատիվե ռեսուրսը հասարակությունն ա իր ակտիվությամբ… ում ռեսուրսը շատ եղավ՝ էն էլ կգա իշխանության…

Դե հիմա արի ու տես, որ էտ հասարակության սրտից խոսաց մենակ մի հոգի՝ Նիկոլը: Էն Հասարակության, որին ոնց որ ապրիլին հանրահավաքների էին ուզում կանչեին, մեկ էլ այ քեզ հրաշք, կառավարությունը հանրահավաքներին ընդառաջ հրաժարական տվեց, որ վարչապետ դառնա մգնիգը՝ «հրաշալի քառյակի» խնամին:

Chuk
22.05.2014, 20:58
Քո խաթեր համար ասեմ, որ էսօրվա Զուրաբյանի ամփոփիչ ելույթն (http://www.tert.am/am/news/2014/05/22/zurabyan-bible/) էլ վատը չէր: :D Անմեղսունակը որ ուզում ա, մեկ ու մեջ կարում ա մի երկու նորմալ բան ասի: Բայց դե, բոցաշունչ ելույթին հաջորդեց թսան վարքագիծը, ու ԲՀԿ հետ ձեռ ձեռի տված բոլոր թսաններով վախեցան պարոն Ծառուկյանի հալալ խնամուն դեմ քվեարկեն, ու ընտրեցին не рыба не мясо տարբերակը: Շատ դաշնակցական մոտեցում էր:

Իմ ինֆոյով ՀԱԿ-ը ցանկանում էր դեմ քվեարկել ու բոլորին համոզել դա անել: Բայց եթե չես կարողանում համոզել, ապա պետք ա կարողանաս նաև «փոխզիջման» գնալ: Էս դեպքում ավելի կարևոր էր, որ բոլորը գոնե միասնական դիրքորոշմամբ հանդես գային, ոչ թե կեսը դեմ քվեարկեին, կեսը բոյկոտեին: Մեկ է առկա իրավիակում, ցավոք, փաստ էր, որ ծրագիրը էսպես թե էնպես անցնելու էր:

Mephistopheles
22.05.2014, 21:00
Դե հիմա արի ու տես, որ էտ հասարակության սրտից խոսաց մենակ մի հոգի՝ Նիկոլը: Էն Հասարակության, որին ոնց որ ապրիլին հանրահավաքների էին ուզում կանչեին, մեկ էլ այ քեզ հրաշք, կառավարությունը հանրահավաքներին ընդառաջ հրաժարական տվեց, որ վարչապետ դառնա մգնիգը՝ «հրաշալի քառյակի» խնամին:

…կակ ռազ էդ էլ Նիկոլի համար կարար առիթ լիներ որ ինքը ամբիոնից դուրս գար փողոց… ու՞ր ա…

քառյակը ստեղծվել ա հասարակական ռեսուրսի պակասի պատճառով…

Տրիբուն
22.05.2014, 21:02
Իմ ինֆոյով ՀԱԿ-ը ցանկանում էր դեմ քվեարկել ու բոլորին համոզել դա անել: Բայց եթե չես կարողանում համոզել, ապա պետք ա կարողանաս նաև «փոխզիջման» գնալ: Էս դեպքում ավելի կարևոր էր, որ բոլորը գոնե միասնական դիրքորոշմամբ հանդես գային, ոչ թե կեսը դեմ քվեարկեին, կեսը բոյկոտեին: Մեկ է առկա իրավիակում, ցավոք, փաստ էր, որ ծրագիրը էսպես թե էնպես անցնելու էր:

Չուկ, դու ասածաին հավատու՞մ ես :D Դաժե իմ քութիկին էր պարզ, որ ԲՀԿ-ն մգնիգին դեմ չի քվեարկի, ոչ մի պարագայում, ի՞նչ համոզել ապեր, ի՞նչ հեքիաթներ, ի՞նչ տուֆտա կայֆեր ...

Էն որ ծրագիրը անցնելու ա, կամ ՀՀԿ ցանկացած օրինագիծ անցնելու ա, պարզ ա արդեն ուղիղ 17 տարի, դա ոչ մի բան չի նշանակում: Ստեղ հարցը նրանում ա, ունես դիրքորոշում, թե՞ չունես: Պարզվեց, որ հրաշալի քառյակն ունի դիրքորոշում, ու էտ դիրքորոշումը դիրքորոշում ա հաստագլուխ ինտելեկտուալը:

Mephistopheles
22.05.2014, 21:03
Իմ ինֆոյով ՀԱԿ-ը ցանկանում էր դեմ քվեարկել ու բոլորին համոզել դա անել: Բայց եթե չես կարողանում համոզել, ապա պետք ա կարողանաս նաև «փոխզիջման» գնալ: Էս դեպքում ավելի կարևոր էր, որ բոլորը գոնե միասնական դիրքորոշմամբ հանդես գային, ոչ թե կեսը դեմ քվեարկեին, կեսը բոյկոտեին: Մեկ է առկա իրավիակում, ցավոք, փաստ էր, որ ծրագիրը էսպես թե էնպես անցնելու էր:

փոխսիջում բառը պետք չի չակերտների մեջ առնել… it's veri good and fundamental tool… էսի ուղղակի եմ ասում…

Chuk
22.05.2014, 21:07
Չուկ, դու ասածաին հավատու՞մ ես :D Դաժե իմ քութիկին էր պարզ, որ ԲՀԿ-ն մգնիգին դեմ չի քվեարկի, ոչ մի պարագայում, ի՞նչ համոզել ապեր, ի՞նչ հեքիաթներ, ի՞նչ տուֆտա կայֆեր ...
Ես իմ ասածի հնարավորությանն, այո, հավատում եմ: Կարծում եմ, որոշ ժամանակ հետո դու էլ կհավատաս: Ուրիշ հարց, որ ստեղ կգրես ու այլուր կխոսես, որ դա խաղ ա ;)

Տրիբուն
22.05.2014, 21:11
…կակ ռազ էդ էլ Նիկոլի համար կարար առիթ լիներ որ ինքը ամբիոնից դուրս գար փողոց… ու՞ր ա…

քառյակը ստեղծվել ա հասարակական ռեսուրսի պակասի պատճառով…

Նիխույա .... ԲՀԿ-ն կես միլիոն ընտրող ունի, ՀԱԿ-ը փողոցային պայքարի ահռելի փորձ, դաշնակները ուզածդ պահին Ստամբուլը կարան արյան ծով սարքեն, իսկ Ժառանգությունը մի տարի առաջ նախագահական ընտրություններում աղոթքով հաղթել ա: Ու հանկարծ հասարակական ռեսուրս չկա: Բա ու՞ր ա էտ ռեսուրսը, սաղ ՀՀԿ-ի ձեռն ա՞: Ուրեմն ՀՀԿ-ն ճիշտ ա ապեր, իրանք վայելում են ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը՝ Շմայսին ղուրբան:

Ապեր, քառյակը ստեղծվել ա ԲՀԿ-Քոչարյան ամբիցիները ներիշխանական լափի վերաբաշխման գործում բավարարելու համար: Կողքից կպած մանր-մունր խավարասերները ձեռի հետ մի բան փախցնում են ու ոնց որ լիարժեք բավարարված են իրանց դերակատարմամբ:

Հ.Գ. Մեֆիկո, մի կողմ դնենք, ապեր, թե ով ինչի համար ա ստեղծվել, մի բանում հավատա ախպորդ, խնդրում եմ: Ուրեմն, ենթադրենք հրաշալի քառյակի գործունեության արդյունքում նախորդ կառավարությունը հրաժարական տվեց: Շնորհավորանքներս: Բայց էս նորաստեղծ կառավարությունը Հայաստանի նորագույն պատմության ամենաայլանդակ կառավարությունն ա, ավելի վատ տարբերակ վատագույն երազում հնարավոր չէր տեսնել: Գալուստն էլ սաղին վրադիր: Նենց որ, ապեր չեմ իմանում, թե ինչի համար են ստեղծվել քառյակ-մառյակները, բայց էն ինչին հանգել ենք, բացարձակ վերջն ա:

Տրիբուն
22.05.2014, 21:19
Ես իմ ասածի հնարավորությանն, այո, հավատում եմ: Կարծում եմ, որոշ ժամանակ հետո դու էլ կհավատաս: Ուրիշ հարց, որ ստեղ կգրես ու այլուր կխոսես, որ դա խաղ ա ;)

Ապեր, էս մի ութ տարի ա էս որոշ ժամանակ հետոն շեշտում ես: Հույս ունեմ մինչև մեռնելս ա լինելու:

Mephistopheles
22.05.2014, 21:26
Նիխույա .... ԲՀԿ-ն կես միլիոն ընտրող ունի, ՀԱԿ-ը փողոցային պայքարի ահռելի փորձ, դաշնակները ուզածդ պահին Ստամբուլը կարան արյան ծով սարքեն, իսկ Ժառանգությունը մի տարի առաջ նախագահական ընտրություններում աղոթքով հաղթել ա: Ու հանկարծ հասարակական ռեսուրս չկա: Բա ու՞ր ա էտ ռեսուրսը, սաղ ՀՀԿ-ի ձեռն ա՞: Ուրեմն ՀՀԿ-ն ճիշտ ա ապեր, իրանք վայելում են ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը՝ Շմայսին ղուրբան:

Ապեր, քառյակը ստեղծվել ա ԲՀԿ-Քոչարյան ամբիցիները ներիշխանական լափի վերաբաշխման գործում բավարարելու համար: Կողքից կպած մանր-մունր խավարասերները ձեռի հետ մի բան փախցնում են ու ոնց որ լիարժեք բավարարված են իրանց դերակատարմամբ:

Հ.Գ. Մեֆիկո, մի կողմ դնենք, ապեր, թե ով ինչի համար ա ստեղծվել, մի բանում հավատա ախպորդ, խնդրում եմ: Ուրեմն, ենթադրենք հրաշալի քառյակի գործունեության արդյունքում նախորդ կառավարությունը հրաժարական տվեց: Շնորհավորանքներս: Բայց էս նորաստեղծ կառավարությունը Հայաստանի նորագույն պատմության ամենաայլանդակ կառավարությունն ա, ավելի վատ տարբերակ վատագույն երազում հնարավոր չէր տեսնել: Գալուստն էլ սաղին վրադիր: Նենց որ, ապեր չեմ իմանում, թե ինչի համար են ստեղծվել քառյակ-մառյակները, բայց էն ինչին հանգել ենք, բացարձակ վերջն ա:

ԲՀԿ-ի ռեսուրսների դու տենց մի նայի… սրանք ունեն ռեսուրս ու եթե պետք լինի մի մասին էլ կկաշառեն… պարզվում ա որ մեր իրականության մեջ ՀՀԿ-ն վայելում ա ժողովրդի "սերը" անտարբերության տեսքով… ի՞նչ ես ուզում մտածեմ… չի վայելու՞մ… բա չի՞ ա իշխանության…

Քոչարյանի պահով ես ոչ մի փաստ առայժմ չունեմ որ քառյակի հովանու տակ ա… սա ենթադրություն ա… ու անհիմն… կներես…

նախորդ կառավարության հրաժարականը կարար հիմք լիներ իրական փոփոխության, բայց հասարակական տրամադրությունների ոչ ադեկվատության պատճառով չեղավ… ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում…

Chuk
22.05.2014, 21:40
Ապեր, էս մի ութ տարի ա էս որոշ ժամանակ հետոն շեշտում ես: Հույս ունեմ մինչև մեռնելս ա լինելու:

Լիքը բան եղել ա, ուրիշ հարց, որ իմ ու քո կողմից տարբեր կերպ ա մեկնաբանվել: Հենց դրա մասին էլ գրում էի ;)

Chuk
22.05.2014, 22:22
Պարզվեց, որ հրաշալի քառյակն ունի դիրքորոշում, ու էտ դիրքորոշումը դիրքորոշում ա հաստագլուխ ինտելեկտուալը:

Տրիբուն ձյա, որոշ բաներ էի ուզում ճշտեի, նոր գրեի, էն էլ ոչ մի լրատվական նորմալ ինֆո չէր տվել, վերջը 168 ժամից գտա:

Պնդում. բոյկոտը ևս հստակ դիրքորոշում է: Ու քանի որ խոսակցությունը սկսվեց Նիկոլի կոնկրետ դիրքորոշում արտահայտող, կտրուկ ելույթից, ուզում եմ տեղեկացնել, որ իր դիրքորոշումն էլ է վերջում բոյկոտը եղել:

Կառավարության ծրագրին դեմ է քվեարկել միայն մեկ հոգի և այդ մեկ հոգու անունը Խաչատուր Քոքոբելյան է: Եթե քո ասածով նայենք, ապա միակ պլոճիկով տղեն ա դուրս գալիս:

Ինչքան էլ զարմանալի ա, բայց երկու կարկառուն ընդդիմադիր գործիչներ ձեռնպահ են քվեարկել, դրանք են Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Նրանց դիրքորոշմամբ կառավարության ծրագրում կան դրական բաներ ու պետք է շանս տալ:

Մնացածը, այդ թվում ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը բոյկոտել են քվեարկությունը, դրանով հստակ արտահայտելով իրենց դիրքորոշումը կառավարության նկատմամբ:

Տրիբուն
22.05.2014, 23:11
Քոչարյանի պահով ես ոչ մի փաստ առայժմ չունեմ որ քառյակի հովանու տակ ա… սա ենթադրություն ա… ու անհիմն… կներես…

Այ յանկի է ... այ քո պես էլ մեր դատախազ, դատավոր, պատգամավորներն են խոսում ... անհիմն ենթադրություններ, փաստեր չկան, Մուկն ա Խաչատրյան Գագոն բիզնես չունեն, հազիվ աշխատավարձով են ապրում ... Էն որ դու փաստ չունես, մեր փաստին չի, մենք լուսնից չենք իջել, որ քո համար փաստահավաքությամբ զբաղվենք: ԲՀԿ-ի գլխավոր բաժնետերը Քոչարյանն ա, վերահսկիչ փաթեթն էլ իրա ձեռն ա:

Տրիբուն
22.05.2014, 23:13
Տրիբուն ձյա, որոշ բաներ էի ուզում ճշտեի, նոր գրեի, էն էլ ոչ մի լրատվական նորմալ ինֆո չէր տվել, վերջը 168 ժամից գտա:

Պնդում. բոյկոտը ևս հստակ դիրքորոշում է: Ու քանի որ խոսակցությունը սկսվեց Նիկոլի կոնկրետ դիրքորոշում արտահայտող, կտրուկ ելույթից, ուզում եմ տեղեկացնել, որ իր դիրքորոշումն էլ է վերջում բոյկոտը եղել:

Կառավարության ծրագրին դեմ է քվեարկել միայն մեկ հոգի և այդ մեկ հոգու անունը Խաչատուր Քոքոբելյան է: Եթե քո ասածով նայենք, ապա միակ պլոճիկով տղեն ա դուրս գալիս:

Ինչքան էլ զարմանալի ա, բայց երկու կարկառուն ընդդիմադիր գործիչներ ձեռնպահ են քվեարկել, դրանք են Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Նրանց դիրքորոշմամբ կառավարության ծրագրում կան դրական բաներ ու պետք է շանս տալ:

Մնացածը, այդ թվում ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը բոյկոտել են քվեարկությունը, դրանով հստակ արտահայտելով իրենց դիրքորոշումը կառավարության նկատմամբ:

Եղավ, Չուկ ջան ... եթե դու դրան հավատում ես, ես էլ եմ հավատում: Կեցցե՛ն…

Mephistopheles
22.05.2014, 23:13
Այ յանկի է ... այ քո պես էլ մեր դատախազ, դատավոր, պատգամավորներն են խոսում ... անհիմն ենթադրություններ, փաստեր չկան, Մուկն ա Խաչատրյան Գագոն բիզնես չունեն, հազիվ աշխատավարձով են ապրում ... Էն որ դու փաստ չունես, մեր փաստին չի, մենք լուսնից չենք իջել, որ քո համար փաստահավաքությամբ զբաղվենք: ԲՀԿ-ի գլխավոր բաժնետերը Քոչարյանն ա, վերահսկիչ փաթեթն էլ իրա ձեռն ա:

ուզում ես ասես որ Լևոնը հիմա Քոչարյանի համար ա աշխատու՞մ…

Տրիբուն
22.05.2014, 23:16
ուզում ես ասես որ Լևոնը հիմա Քոչարյանի համար ա աշխատու՞մ…

Ավելի վատ .. Լևոնը Ծառուկյանի մոտ ա աշխատում ... :P

Տրիբուն
22.05.2014, 23:18
.....
Մնացածը, այդ թվում ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը բոյկոտել են քվեարկությունը, դրանով հստակ արտահայտելով իրենց դիրքորոշումը կառավարության նկատմամբ:

Հիմա ոնց չասես, որ ճիշտ ա ասում ..

Ընդդիմությունը չէր կարող ասել` «այո´», չէր կարող ասել՝ «ո´չ» . վարչապետը՝ Կառավարության ծրագիրը բոյկոտելու մասին (http://www.tert.am/am/news/2014/05/22/abrahamyan5/)

Chuk
22.05.2014, 23:22

Հա, դե իհարկե, պետք ա հավատալ պարոն Աբրահամյանին :))

Mephistopheles
22.05.2014, 23:22
Ավելի վատ .. Լևոնը Ծառուկյանի մոտ ա աշխատում ... :P

ու դու դրան հավատում ես....?

Տրիբուն
22.05.2014, 23:24
Հա, դե իհարկե, պետք ա հավատալ պարոն Աբրահամյանին :))

Ապեր, չէ, ավելի լավ ա հավատալ պարոն Ծառուկյանին:

Պարոն Աբրահամյանը ձեռին ունի կոնկրետ փաստ .. էտ էն ա, որ ընդդիմությունը ԴԵՄ չի քվեարկել: Մնացած բացատրությունները զավզակություն են:

Chuk
22.05.2014, 23:26
Ապեր, չէ, ավելի լավ ա հավատալ պարոն Ծառուկյանին:
Հավատալն ու համագործակցելը իրարից էապես տարբերվող հասկացություններ են, շեֆ ;)

Mephistopheles
22.05.2014, 23:27
Ապեր, չէ, ավելի լավ ա հավատալ պարոն Ծառուկյանին:

Պարոն Աբրահամյանը ձեռին ունի կոնկրետ փաստ .. էտ էն ա, որ ընդդիմությունը ԴԵՄ չի քվեարկել: Մնացած բացատրությունները զավզակություն են:

հովիկ աբրահամյանին ես հավատում.... ? իրանք ասում են բոյկոտել են...

Տրիբուն
22.05.2014, 23:33
ու դու դրան հավատում ես....?

Ապեր, ես հավատում են նրան ինչը տեսնում եմ: Իսկ ես տեսնում եմ, որ Տիգրան Սարգսյանին համատեղ ուժերով ուղարկել են գրողի ծոցը, Ծառուկյանին ամենալավ ախպեր ընգերներից մեկին իրա գեղի կոդլով սարքել են վարչապետ, ու իրա ծրագրին դեմ չեն քվեարկել: Թե դրան զուգահեռ ինչ են խոսացել-համագործակցել-պայմանավորվել-փոխզիջել, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Զատո ինչն ա շատ հիմա, հավայի խոսացողը-համագործակցողն ու փոխզիջողը, այդ թվում ես ու դու: Չուկն էլ կարա ասի, այ դուք որոշ ժամանակ անց կտեսնեք, բայց մեկա էլի կխոսեք, բայց որոշ ժամանակ անց բան չենք տեսնում ու հաստատ չենք տեսնելու, ու մեկա էլի խոսում ենք ու խոսալու ենք:

Նենց որ, կարող Ծառուկյանը պաշտոնապես Լևոնին գործի չի ընդունել Մուլտի Գրուփում, բայց ակնհայտ ա, որ Լևոնը ինքը իրան իրա ձեռով սարքել ա Ծառուկյանի հավը, մեզ էլ հետը: Իսկ իմ համար Ծառուկյանի ու հենց նույն Հովիկ Աբրահամյանի միջև ոչ մի էական տարբերություն չկա: Ու էս պարագայում, մեր մեջ ասած, Լևոնի ճակատագիրն ու ներկա աշխատանքի վայրը շատ քիչ ա հետաքրքրում, եթե չասեմ, որ բացարձակ չի հետաքրքրում: Ինձ հուզում ա, թե մեր եթիմ երկրի հետ ինչ ա լինելու, ու ոնց նայում եմ, ոչ մի լավ բան չի լինելու:

Տրիբուն
22.05.2014, 23:34
Հավատալն ու համագործակցելը իրարից էապես տարբերվող հասկացություններ են, շեֆ ;)

Ապեր, եթե դուք հասել եք նրան որ սենց սերտորեն համագործակցում եք ԲՀԿ-ի հետ, ապա ես Հովիկ Աբրահամյանին հավատալով հպարտանում եմ:

Տրիբուն
22.05.2014, 23:39
հովիկ աբրահամյանին ես հավատում.... ? իրանք ասում են բոյկոտել են...

Չէ բա, ասելու էին չենք կարա դեմ քվեարկենք ....

Chuk
22.05.2014, 23:41
Չէ բա, ասելու էին չենք կարա դեմ քվեարկենք ....

Տրիբուն ձյա, բացատրիր նվաստիս, եթե քո ասած խաղն ա, ի՞նչ խնդիր ունեին դեմ քվեարկելու, խաղն էդպես շարունակելու, մեկ է ծրագիրն իրենց դեմերով էլ էր անցնելու ;)

Տրիբուն
22.05.2014, 23:54
Տրիբուն ձյա, բացատրիր նվաստիս, եթե քո ասած խաղն ա, ի՞նչ խնդիր ունեին դեմ քվեարկելու, խաղն էդպես շարունակելու, մեկ է ծրագիրն իրենց դեմերով էլ էր անցնելու ;)

Ապեր, ԲՀԿ-ն չի կարա Հովիկին դեմ քվեարկի, ապեր ... պարզ չի՞: Սա սկզբունքի հարց ա, դուխի հարցա, համակարգի հարց ա, ախպերության հարց ա ... խաղ-մաղ չկա ...

Եթե ԲՀԿ-ական պատգամավորին բերեն զոռով կոխեն դահլիճ, մատը կտրեն, դնեն ԴԵՄ կոնպկի վրա, մեռնելով էլ լինի, իրան կքցի ԿՈՂՄ կոճակի վրա: Ապեր, դրանք Գալուստին կողմ քվերակեցին, որ մոռթեիր էլ Հովիկին դեմ չէին քվեարկի ապեր: Հովիկը Գագիկ Խաչատրյանին Ֆին-հարկ-մաքսի պապա նշանակելով սաղին մի բան ա ասել «Ում մտքով անցնի էս հաջորդ երեք տարվա ընթացքում մի հատ հանկարծ իրան ձև տա, որ ինքը լավ տղայա, մաման կլացացնեմ, կմատնեմ սովի, սաղ ձեռից կխլեմ .... » Իսկ ԲՀԿ ուղիղ 90%-ը էտ կատեգորիայի պատգամավոր ա, որին մենակ հետաքրքրում ա իրա բիզնեսը: Գումարած ԲՀԿ-ն գիտի, որ անկախ ինտելեկտուալի տված տխմար հարցազրույցներից Գագոն ու Հովիկը ԱԽՊԵՐ ԵՆ .. ապեր .. քիփ ԱԽՊԵՐ ԵՆ .. իսկ սա էսօրվա Հայաստանում հազար անգամ ավեկի որոշիչ կատեգորիայա, քան ձեր խաղացած հիմար քաղաքականությունը:

Չուկիտո ջան, դու պիտի որպես ելակետ ընդունես մի հատ պարզ ճշմարտություն - Հայաստանում քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ստեղ ամեն ինչ որոշվում ա ախպեր, ընգերական, գողական, փողային օրենքներով: Սաղ հարաբերությունները ոչ ֆորմալ են, ֆորմալ խաղերը մենակ նրա համար են, որ ֆոն ապահովվի:

Chuk
22.05.2014, 23:56
Ապեր, ԲՀԿ-ն չի կարա Հովիկին դեմ քվեարկի, ապեր ... պարզ չի՞: Սա սկզբունքի հարց ա, դուխի հարցա, համակարգի հարց ա, ախպերության հարց ա ... խաղ-մաղ չկա ...
Չկա տենց թեմա, ախպե՜րս:
Եթե ձեր վարկածը ճիշտ ա, ու իրանք միասին են, իրանք խնդիր չունեն «նախկին ախպերության դեմ» քվեարկելու, որտև երկու ժամ հետո իրար հետ նստած կղժան էդ թեմայի վրա:

Ու էս ասածս 1+1=2-ի պես պարզ, աքսիոմատիկ բան ա, պետք ա հասկանալ, որ ասածիդ մեջ այ սենց մեծ հակասություն կա, ըստ այդմ ասածներդ արժեք չունեն :P

Mephistopheles
22.05.2014, 23:57
Ապեր, ես հավատում են նրան ինչը տեսնում եմ: Իսկ ես տեսնում եմ, որ Տիգրան Սարգսյանին համատեղ ուժերով ուղարկել են գրողի ծոցը, Ծառուկյանին ամենալավ ախպեր ընգերներից մեկին իրա գեղի կոդլով սարքել են վարչապետ, ու իրա ծրագրին դեմ չեն քվեարկել: Թե դրան զուգահեռ ինչ են խոսացել-համագործակցել-պայմանավորվել-փոխզիջել, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Զատո ինչն ա շատ հիմա, հավայի խոսացողը-համագործակցողն ու փոխզիջողը, այդ թվում ես ու դու: Չուկն էլ կարա ասի, այ դուք որոշ ժամանակ անց կտեսնեք, բայց մեկա էլի կխոսեք, բայց որոշ ժամանակ անց բան չենք տեսնում ու հաստատ չենք տեսնելու, ու մեկա էլի խոսում ենք ու խոսալու ենք:

Նենց որ, կարող Ծառուկյանը պաշտոնապես Լևոնին գործի չի ընդունել Մուլտի Գրուփում, բայց ակնհայտ ա, որ Լևոնը ինքը իրան իրա ձեռով սարքել ա Ծառուկյանի հավը, մեզ էլ հետը: Իսկ իմ համար Ծառուկյանի ու հենց նույն Հովիկ Աբրահամյանի միջև ոչ մի էական տարբերություն չկա: Ու էս պարագայում, մեր մեջ ասած, Լևոնի ճակատագիրն ու ներկա աշխատանքի վայրը շատ քիչ ա հետաքրքրում, եթե չասեմ, որ բացարձակ չի հետաքրքրում: Ինձ հուզում ա, թե մեր եթիմ երկրի հետ ինչ ա լինելու, ու ոնց նայում եմ, ոչ մի լավ բան չի լինելու:

ապեր, Դոդը մեջտեղ եկա 2011-ի անժամկետ նստացույց հայտարարվելուց ու դրան ձախողումից հետո… այսինքն էդ ժամանակ պարզ դարձավ որ հասարակությունն այլևս ռեսուրս չի, նրանով որևէ քաղաքական ծարգիր կամ փոփոխություն անհնար ա… սենց ա ծառուկյանը մեջտեղ եկել… եթե ինչ որ մեկը տիկոյի փոխարեն մկանն ա նշանակում դրա դեմ պտի հասարակությունը ընդվզի… էսի էլ ա փաստ ու շարունականան հաստատվող փաստ…

2011-ից հետո հասարակական կետային ընդվզում եղավ Փարևին յեղափախության ատեն և մեկ էլ էն երկու կոպեկի շարժումը…

մի խոսքով հասարակությունն իրա պոչը քաշեց, մի մասն արտասահման, մի մասը տուն, մի մասն էլ ՖԲ դրանով արտահայտելով իր սերն ի իշխանություն և քարտ բլանշ տվեց սերոժին… սրա հետևանքն եղավ էն որ փոփոխություն հայաստանում կարա լինի միայն պալատական ոլորտում ու բացառապես օլիգարխիկ ռեսուրսներով…

եթե տենում ես՝ էս էլ պտի տենաս, ընգեր…

Գալաթեա
23.05.2014, 00:08
Ի տարբերություն քեզ, Արտ, որ քիչ էր մնում Նիկոլի անունով երդվեիր ժամանակին, ես իրան երբեք էլ ոչ վստահել եմ առանձնապես, ոչ էլ սիրել: Հիմա էն, որ քո սերն ու հարգանքն իր հանդեպ ՀԱԿ-ից դուրս գալուն պես աներեևութացել են, ոչ ոք մեղավոր չի: Ու էդ քո արհամարհական վերաբերմունքը, որ՝ հա միթոմ ինչ ա ասել, որ մեջն ինչ կա, ես էլ դրան կհակադրեմ՝ Զուրաբյանի ելույթը բիբլիակոխ արած: Հա միթոմ ի՞նչ: Կամ վայ-քառյակի գործունեությունը: Միթոմ ի՞նչ: Ի՞նչ են արել: Ռեալ բան ասա: Կառավարություն փոխեցի՞ն: Դա ընդամենը Տարոն ջան սիրուն չի-ի ավելի կատաղած ու այլասերված տարբերակն էր:

Էս նոր ու թարմ կառավարությունը, որ սենց գ7-երի հավաքածու էս կարգի մի տեղ կիտված դեռ չի եղել, հենց վերխուշկի վախի ու մի գրամ հարգանքի բացակայությունն ա ընդդիմադիր քառյակի հանդեպ:
Նոր կառավարություն էի՞ք ուզում՝ առը հա ձեզ, ստացեք:

Ու հա, պետք են Նիկոլի ելույթի պես ելույթներ: Մեկ ա սաղ էլ նույն իմպոտենտ անճարն են գործի մեջ, ինքն էլ այդ թվում, իսկ սենց գոնե մարդիկ լսում են, որ էդ ԱԺ կոչվող գաձյուշնիկում մեկը կա, որ գոնե չի վախենում վարչապետին կառտոլ աճացնելու ուղարկի ու իրանց մտածածը բարձրաձայնի: Գոնե էդքան ռիսկ մնացել ա: Զզվեցինք էս մորթապարտ վախկոտներից արդեն:

Chuk
23.05.2014, 00:13
Ի տարբերություն քեզ, Արտ, որ քիչ էր մնում Նիկոլի անունով երդվեիր ժամանակին, ես իրան երբեք էլ ոչ վստահել եմ առանձնապես, ոչ էլ սիրել:
Լիլ ջան, սաղ լավ ես ասում, մենակ թե ես արհամարհական չէի գրել, գրել էի, որ ոչ մի նորություն չի ասել, ու որ դուխով ելույթ ունենալը դժվար բան չի: Եթե դու դա արհամարհանք ես համարում, համարիր, նո փրոբլեմ: Բայց ուշադիր եղիր, որ ես նաև գրել էի, որ փաստորեն էդ տոնայնության անհրաժեշտությունը հասարակությունը զգում ա, ուրեմն դրանից պետք ա հետևություն անել: Եթե սա արհամարհանք ա կոչվում հիմա, ապա ինչ ասեմ :)

Գալաթեա
23.05.2014, 00:20

Հա Արտ զգում ա կարիքը: Ու պետք չի դրա պատճառով վերևից նայել էդ հասարակությանը՝ սնիսխաձիտելնի (հայերենը չհիշեցի) ժպիտով:
Էդ պահանջը երկրիդ ընդդիմությունն ա հենց ստեղծել՝ տարիներ ձգվող իրա թսան, վախկոտ վարքագծով: Դրա համար էլ մարդիկ հենց մի դուխով ելույթ են լսում, ոգևորվում են:
Էդ ընդդիմության մասին ա վատ խոսում, ոչ թե ժողովրդի: Ոչ մեկ ստեղ թող չհամարձակվի ժողովրդին որևէ բանում մեղադրել:

Ու հա, դու չես զգում, բայց տոնդ արհամարհական ա "ես գիտեմ, դուք չգիտեք" ու չի դզում էդ պահը:
2008 թվից դուք գիտեք, բայց երկիրը ավելի ու ավելի խորն ա խրվում *ա*-ի մեջ:

Mephistopheles
23.05.2014, 00:21

Չուկ ապեր… ստեղ կա մի հետաքրքիր փաստ/հանգամանք… նախ Նիկոլն էլ ա 180 աստիճան փոխել իր վերաբերմունքն ընդդիմության հանդեպ երկրորդ իրա հոդվածում մի անգամ գրել էր "քոռն ու դոդը" … Արամ Աբրահամյանը Հ.Գ. հաղորդման ժամանակ հարցրեց "ու՞մ նկատի ունես…"… Նիկոլը ոչ մի պատասխան չտվեց, ուղղակի տխուր խուսանավելու փորձեր արեց… այսինքն "գրել եմ այն ինչ գրել եմ, ամեն մարդ կարա մի ձև հասկանա…"

ասածս էն ա որ պլորով տղեն, էդ հարցին կպատասխաներ… իսկ էդ ամբիոնը իրան հենց տենց բաների համար են տվել… որ խոսա… սիրտ հովացնի…

Chuk
23.05.2014, 00:26
Հա Արտ զգում ա կարիքը: Ու պետք չի դրա պատճառով վերևից նայել էդ հասարակությանը՝ սնիսխաձիտելնի (հայերենը չհիշեցի) ժպիտով:
Էդ պահանջը երկրիդ ընդդիմությունն ա հենց ստեղծել՝ տարիներ ձգվող իրա թսան, վախկոտ վարքագծով: Դրա համար էլ մարդիկ հենց մի դուխով ելույթ են լսում, ոգևորվում են:
Էդ ընդդիմության մասին ա վատ խոսում, ոչ թե ժողովրդի: Ոչ մեկ ստեղ թող չհամարձակվի ժողովրդին որևէ բանում մեղադրել:

Ու հա, դու չես զգում, բայց տոնդ արհամարհական ա "ես գիտեմ, դուք չգիտեք" ու չի դզում էդ պահը:
2008 թվից դուք գիտեք, բայց երկիրը ավելի ու ավելի խորն ա խրվում *ա*-ի մեջ:
Լիլ ջան, ես քո կարծիքով վերևից գրում եմ Նիկոլի մասին, դու արհամարհական գրում ես իմ մասին: Չեմ շարունակում, դու իմ ընկերն ես:

Գալաթեա
23.05.2014, 00:29
Լիլ ջան, ես քո կարծիքով վերևից գրում եմ Նիկոլի մասին, դու արհամարհական գրում ես իմ մասին: Չեմ շարունակում, դու իմ ընկերն ես:

Ես քո հետ վիճում եմ, Արտ, դրանք տարբեր բաներ են: Ես քեզ չեմ արհամարհում: Ուզեմ էլ՝ չեմ կարա:
Դու Նիկոլի մասին չէիր վերևից գրել, հենց էդ ա հարցը, Նիկոլն ինձ ինչ, հերթական անդեմ քաղգործիչն ա, որ դեռ ոչ մի գործով աչքի չի ընկել:
Դու Նիկոլի ելույթով ոգևորված մարդկանց մասին էիր վերևից գրել: Որոնցից մեկն էլ ես եմ ու մեր լիքը ընկերները:

Mephistopheles
23.05.2014, 00:30
Լիլ ջան, ես քո կարծիքով վերևից գրում եմ Նիկոլի մասին, դու արհամարհական գրում ես իմ մասին: Չեմ շարունակում, դու իմ ընկերն ես:

…շարունակի տենանք ինչ ա ըլնում Չուկ… մի անգամ էլ դուք կռվեք, էլի… please…՞ ի՞նչ կլնի…

հա… ես Նիկոլին ու իրա կանտռակտին վերևից եմ նայում… այսինքն վերևից չէ, ես մնացել եմ նույն տեղը, ինքն ա իջել…

Mephistopheles
23.05.2014, 00:34
ես ժողովրդին էլ եմ վերևից նայում… հա… ու տենց… սերոժը մենակ ընդդիմության դեմքը չի… երկրի դեմքն ա… ու դրա համար մենակ ընդդիմությանը չես կարող մեղադրել… էսի ավելի գլոբալ ա… սիստեմիկ ա… ժողովուրդը կոռումպացված ա ու հանդիսանում ա էս կոռումպացված սիստեմի support system-ը… տենց ա… հակառակ դեպքում սիստեմը չի կարա գոյատևի…

Chuk
23.05.2014, 00:35
Ես քո հետ վիճում եմ, Արտ, դրանք տարբեր բաներ են: Ես քեզ չեմ արհամարհում: Ուզեմ էլ՝ չեմ կարա:
Դու Նիկոլի մասին չէիր վերևից գրել, հենց էդ ա հարցը, Նիկոլն ինձ ինչ, հերթական անդեմ քաղգործիչն ա, որ դեռ ոչ մի գործով աչքի չի ընկել:
Դու Նիկոլի ելույթով ոգևեվորված մարդկանց մասին էիր վերևից գրել: Որոնցից մեկն էլ ես եմ ու մեր լիքը ընկերները:

Լիլ ջան, դու չէի՞ր գրել էս ոճով «քիչ էր մնում Նիկոլի անունով երդվեիր ժամանակին»: Բա ինչի՞ ասենք Տրիբունին չես գրում «քիչ էր մնում Լևոնի անունով երդվեիր ժամանակին»: Որտև հիմա ձեր քաղաքական հայացքները բռնում են, իմ հետ չե՞ն բռնում: Ես ոչ մեկի անունով երբեք չեմ երդվել (քաղ գործիչներից), այո Նիկոլին առաջ համակրում էի, հիմա էնքան էլ չէ: Իրավունք չունե՞մ: Ունեմ: Ու իրավունք ունեմ կարծիքս էլ գրելու: Թե՞ ինձ չէիր վերագրել մարդկանց վերևից նայելը: Ուրեմն ես տենց եմ հա՞ անում:

Ու ես էդ ելույթով ոգևորվածներից որևէ մեկի մասին արհամարհական բան չեմ գրել: Ինձ տենց մեղադրանք մի տուր: Չկա տենց բան: Ամեն դեպքում եթե էդպես ա ընկալվել, բոլոր նման ընկալողներից ներողություն եմ խնդրում ու երդվում, որ տենց բան չկա:

Հակառակը, ես առարկում էի Մեֆին ու անհամաձայնություն հայտնում իրա գրածին: Տարօրինակ բան ա աշխարհը, ինչ գրես, քեզ ինչ վերագրեն:

Mephistopheles
23.05.2014, 00:39

ապեր տենց ա, մի բան որ մի անգամ ասեցի ու դիրքորոշում բռնեցիր, սաղ կյանքդ ոռիդ կպցրած ու ճակատիդ դաջված ա լինելու… ուրիշ կարծիք չես կարող ունենալ… էտ ա… մարդը չի փոխվում… միշտ մնում ա նույնը… հենց տենց…

արհամարել ես… ես տեսել եմ… կեղտտոտ մարդ ես…

ու վաբշե… ու՞ր ա էս ֆորումի ադմինիստրատորը, գա մի հատ Չուկին փագի… ու՞ր եք Աստվածներ…

Գալաթեա
23.05.2014, 00:45
Մեֆ, մի արձանագրում. տեսահոլովակն ունի մոտ 50000 դիտում, իրանով շատերն են հիացած, տարածում են, լիքը լայքեր: Հետևաբար հասարակությունն ունի նման խոսք լսելու կարիք:

Ու հեչ կապ չունի, որ Նիկոլը առաջին մարդը չի որ թեկուզ վերջին օրերին դուխով ամբիոնից էդ նույն ինֆոն բարձրաձայնել ա, մինչև էդ ուրիշներն էին արել, հեչ կապ չունի, որ ասել ա բաներ, որ սաղս էլ գիտենք, հեչ կապ չունի, որ իրականում մեծ դուխ պետք չի ԱԺ ամբիոնից էդպես խոսելու համար: Կա արձանագրում, էս կարգի խոսքին ավելի են սպասում, քան թեկուզ նույն ինֆորմացիան հանգիստ, զուսպ ասողների խոսքին, ու եթե կա էդ փաստը, դրա հետ պետք ա հաշվի նստել:

Ճիշտ ա Արտ, էս գրառմանդ մեջ ոչ մի "ներողամիտ" վերաբերմունք չկա հասարակության հանդեպ, որ խելոք զուսպ կազմած ելույթներն անտեսում են, իսկ դուխովներից ոգևորվում են:
Աչքիս ա երևացել, կներես:

Chuk
23.05.2014, 00:53

Լիլ, ինձ էլ ա դուր եկել Նիկոլի ելույթը: Եթե կա արհամարհանք, ուրեմն իմ նկատմամբ էլ ա:

Այո, քեզ ա երևացել: Երևի կանխատրամադրվածությունից:

Գալաթեա
23.05.2014, 01:07
Լիլ, ինձ էլ ա դուր եկել Նիկոլի ելույթը: Եթե կա արհամարհանք, ուրեմն իմ նկատմամբ էլ ա:

Այո, քեզ ա երևացել: Երևի կանխատրամադրվածությունից:

Բա ասա, որ դուրդ եկել ա... ինչի՞ էիր մեջդ պահում, հավանածների մասին երրորդ դեմքով գրում, ինձ խոսացնում վերջապես :)

կանխատրամադրվածությունից

Ոնց էլ չես ալարել՝ էս բառը գրել ես :))

Տրիբուն
23.05.2014, 01:08
Լիլ ջան, դու չէի՞ր գրել էս ոճով «քիչ էր մնում Նիկոլի անունով երդվեիր ժամանակին»: Բա ինչի՞ ասենք Տրիբունին չես գրում «քիչ էր մնում Լևոնի անունով երդվեիր ժամանակին»: Որտև հիմա ձեր քաղաքական հայացքները բռնում են, իմ հետ չե՞ն բռնում:

Չուկ ջան, իմ անուշ, հարգված, ախպեր ու ընգեր.
1. Դու քաղաքական հայացք չունես, որ մերինի հետ բռնի կամ չբռնի: Ավելին, մենք էլ չունենք: Ավելին, ոչ մեկը չունի, քանի որ «քաղաքական հայացք» հասկացությունը Հայաստանյան ներկա իրականության պայմաններում աբսուրդ ա: Չես կարա հայացք ունենաս մի բանի վերաբերյալ, որը գոյություն չունի:
2. Նիկոլ անձ/առաջնորդ/քաղաքական գործիչ կերպարի հետ ոչ մեկը նենց հույսեր չի կապել, ոնց որ ժամանակին կապել ա Լևոնի հետ: Այնպես որ, Նիկոլին կարելի ա մեկ ու մեջ ուղղակի հայհոյել, իսկ Լևոնից պետք ա հիասթափվել ու պարտադիր հայհոյել:
3. Տրիբունը, ի տարբերություն շատերի համակերպվում ա սեփական անձի ու մտքերի սխալականության հետ, ու հոժարակամ ցանկացած պահին կարա ասի, որ ինքը քաք ա կերել, եթե մեկին անարժանիորեն հավատացել ա:
4. Տրիբունը նաև քեզ ա խորհուրդ տվել ու շարունակում ա տալ, սեփական հայացքները չկապել երբեք որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ: Ազատի քեզ էտ կապանքներից, քանի որ դարձել ես ահավոր կանխակալ:
5. Էս բոսյակները կոլեկտիվ են երկրի հերն անիծում՝ անկախ դիրքից, տեղից, իշանություն-ընդդիմությունից ու սեռական կողմնորոշումից: Չուկ, ես սրանց սաղի մաման ....

Chuk
23.05.2014, 01:10
[COLOR="#2F4F4F"]Ոնց էլ չես ալարել՝ էս բառը գրել ես :))
Բայց ասա, որ կա իմ քաղաքական հայացքների պատճառով իմ քաղաքական ցանկացած խոսքի նկատմամբ կանխատրամադրվածություն, քո ու ուրիշների կողմից :)

Կարիք չէի զգացել գրելու, որ հավանել եմ, ինձ թվում էր, առանց էդ էլ պարզ կլինի:

Chuk
23.05.2014, 01:13

1. Չգիտեմ ով ոնց, ես քաղաքական հայացք ունեմ:
2. Նիկոլի հետ էսօր էլ հույս կապողներ կան ու լավ են անում, որ կապում են:
3. Տրիբունը երբեք չի ընդունում իր սխալները, ի տարբերություն նվաստիս:
4. Ես երբեք իմ հայացքները չեմ կապել անձի հետ, բայց իմ մեջ կամք գտել եմ մտնել քաղաքական ուժի մեջ ու իմ բաժին պատասխանատվությունը կրել:
5. Ամեն:

Գալաթեա
23.05.2014, 01:14
Բայց ասա, որ կա իմ քաղաքական հայացքների պատճառով իմ քաղաքական ցանկացած խոսքի նկատմամբ կանխատրամադրվածություն, քո ու ուրիշների կողմից :)

Կարիք չէի զգացել գրելու, որ հավանել եմ, ինձ թվում էր, առանց էդ էլ պարզ կլինի:

Կա կարիք Արտ, պարզ չէր... Հենց վերևում գրածդ նախադասության պատճառով :)
Եթե ես ժամանակին գիտեի՝ քեզ ինչը դուր կգա, ինչը չէ, հիմա չեմ կարա ասեմ:
Ենթադրում եմ, որ դա նորմալ ա: Տենց էլ պետք ա լիներ:
Բայց մարդկայնորեն ու ընկերական... (իմ ու քո ընկերական :) ) չեմ կարա ընդունեմ: Ծանր ա:

Mephistopheles
23.05.2014, 01:17
Չուկ ջան, իմ անուշ, հարգված, ախպեր ու ընգեր.
1. Դու քաղաքական հայացք չունես, որ մերինի հետ բռնի կամ չբռնի: Ավելին, մենք էլ չունենք: Ավելին, ոչ մեկը չունի, քանի որ «քաղաքական հայացք» հասկացությունը Հայաստանյան ներկա իրականության պայմաններում աբսուրդ ա: Չես կարա հայացք ունենաս մի բանի վերաբերյալ, որը գոյություն չունի:
2. Նիկոլ անձ/առաջնորդ/քաղաքական գործիչ կերպարի հետ ոչ մեկը նենց հույսեր չի կապել, ոնց որ ժամանակին կապել ա Լևոնի հետ: Այնպես որ, Նիկոլին կարելի ա մեկ ու մեջ ուղղակի հայհոյել, իսկ Լևոնից պետք ա հիասթափվել ու պարտադիր հայհոյել:
3. Տրիբունը, ի տարբերություն շատերի համակերպվում ա սեփական անձի ու մտքերի սխալականության հետ, ու հոժարակամ ցանկացած պահին կարա ասի, որ ինքը քաք ա կերել, եթե մեկին անարժանիորեն հավատացել ա:
4. Տրիբունը նաև քեզ ա խորհուրդ տվել ու շարունակում ա տալ, սեփական հայացքները չկապել երբեք որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ: Ազատի քեզ էտ կապանքներից, քանի որ դարձել ես ահավոր կանխակալ:
5. Էս բոսյակները կոլեկտիվ են երկրի հերն անիծում՝ անկախ դիրքից, տեղից, իշանություն-ընդդիմությունից ու սեռական կողմնորոշումից: Չուկ, ես սրանց սաղի մաման ....

եթե ուզում ես մի բան փոխվի՝ պարտավոր ես ունենալ… անկախ նրանից քաղաքական դաշտ կա թե չկա… ձեր "հայացքն" ա որոշում քաղաքական դաշտ կարա լինի թե չէ… քաղաքական դաշտը մենակ քաղաքական գործիչներից չի կազմված… ավելի շատ կազմված ա հասարակ մարդկանցից ու նրանց հայացքներից ու վերաբերմունքից իշխանությունների նկատմամբ… ու հատկապես իշխանությունների նկատմամբ որովհետև իրանք դե ֆակտո և դե յուրե ազդում են ձեր կյանքի վրա… ուղղակիորեն…

դրա համար էլ պարտավոր եք ունենալ… եթե չունեք՝ դուք եք մեղավոր…

Չուկի քաղաքական հայացքները տրամադրությունները կարող ա շատերի դուրը չգա… իմ դուրն էլ հաճախ չի գալիս, բայց եթե իրանից 100 000 հատ ըլնի մի բան կփոխվի, իսկ մեզնից 2 000 000 հատ կա ու չի փոխվում…

Mephistopheles
23.05.2014, 01:18
Բայց ասա, որ կա իմ քաղաքական հայացքների պատճառով իմ քաղաքական ցանկացած խոսքի նկատմամբ կանխատրամադրվածություն, քո ու ուրիշների կողմից :)

Կարիք չէի զգացել գրելու, որ հավանել եմ, ինձ թվում էր, առանց էդ էլ պարզ կլինի:

կա… քո ադմին լինելու պատճառով էլ… քաքն ես ընգել… պտի ոչ ադմին լինեիր ոչ էլ քաղաքական հայացքներ ունենայիր… էն վախտ լավ կլներ…

Տրիբուն
23.05.2014, 01:18
3. Տրիբունը երբեք չի ընդունում իր սխալները, ի տարբերություն նվաստիս:

Ապեր, էտ նրանից ա, որ Տրիբունը մինչև հիմա չի սխալվել, որ ընդունելու առիթ ունենա, իսկ դու հա սխալվել ես :D

Chuk
23.05.2014, 01:19
Կա կարիք Արտ, պարզ չէր... Հենց վերևում գրածդ նախադասության պատճառով :)
Եթե ես ժամանակին գիտեի՝ քեզ ինչը դուր կգա, ինչը չէ, հիմա չեմ կարա ասեմ:
Ենթադրում եմ, որ դա նորմալ ա: Տենց էլ պետք ա լիներ:
Բայց մարդկայնորեն ու ընկերական... (իմ ու քո ընկերական :) ) չեմ կարա ընդունեմ: Ծանր ա:

Լիլ ջան, բացատրեմ թե ինչի առանձնահատուկ չեմ շեշտել ելույթը հավանելս: Որտև էդ ելույթը ոչ օրինաչափ փիառ ա արվում: Սկսած վերնագրից՝ «Նիկոլ Փաշինյանի սենսացիոն ելույթը»: Ներող, բայց իրա ելույթում սենսացիա ուղղակի չկա, կա իր սովորական տոնայնությունը, որին սովոր ենք 2006-2007-ից, իր սովորական հռետորաբանությունը, իր սովորական դուխը, ու էն ասելիքը, որ բոլորս էլ գիտենք, դրա նախորդ օրն էլ այլոք արդեն նույն խորհրդարանական ամբիոնից ասել էին:

Ինձ դուր ա գալիս իրա ելույթը, բայց դուր չի գալիս դրա տարածման ձևը: Ինձ դուր չի գալիս, որ էդ ելույթն իրականում տարածվում ա մնացած ընդդիմադիրներին հակադրելու համար ու հաջողվում ա:

Լիլ, պարտադիր չի, որ դու իմանաս թե ինձ ինչը դուր կգա ու չի գա: Հասարակ պատճառով, իմ որևէ հավանածը պարտադիր չի որ լավ բան լինի, ինչպես և քո որևէ հավանածը, մյուսների որևէ հավանածը:

Ինձ էլ դուր չեկավ, իմ համար շատ ծանր էր, որ ես ընդհանուր հարցերի մասին գրառում էի անում, ու դու եկար ու անձնավորեցիր իմ վրա: Մինչդեռ ես որևէ անձնավորում չէի արել, որևէ մեկին վերևից չէի նայել, ոնց քեզ էր թվացել:

Ինչ-որ ա:

Mephistopheles
23.05.2014, 01:20

5. Ամեն:

այ էս արդեն ավելորդություն էր…

Տրիբուն
23.05.2014, 01:22
եթե ուզում ես մի բան փոխվի՝ պարտավոր ես ունենալ… անկախ նրանից քաղաքական դաշտ կա թե չկա…

Ապեր, իմ քաղաքական հայացքն ա «լիբերալ-փաթեթավորիզմը»: Տեղադրիր այն խնդրում եմ Հայկական քաղաքական պալիտրայի վրա:

Mephistopheles
23.05.2014, 01:23
մի հատ բան ասեմ, հա՞… քաղքական հայացքներն ընկերության հետ կապ պտի որ չունենա, նամանավանդ որ Չուկը ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ին չի անդամակցում…

Chuk
23.05.2014, 01:25
մի հատ բան ասեմ, հա՞… քաղքական հայացքներն ընկերության հետ կապ պտի որ չունենա, նամանավանդ որ Չուկը ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ին չի անդամակցում…

Զատո ընկերներ ունի համ ԲՀԿ-ից, համ ՀՀԿ-ից, համ ՀՅԴ-ից... մենակ ՕԵԿ-ից չունի :))

Ընկերություն ո՞րն ա, իսկի ազգակցական կապերի վրա չպետք ա կապ ունի, ընտանիք կազմելու ու տենց բաների: Հրեն, Տիգրան Խզմալյանի կինը ՀՀԿ ցուցակից էր, Դոդի խնամին Մուկն ա :))

Տրիբուն
23.05.2014, 01:26
մի հատ բան ասեմ, հա՞… քաղքական հայացքներն ընկերության հետ կապ պտի որ չունենա, նամանավանդ որ Չուկը ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ին չի անդամակցում…

Ապեր, Չուկը լատենտ ԲՀԿ-ական ա: :D

Chuk
23.05.2014, 01:27
Ապեր, Չուկը լատենտ ԲՀԿ-ական ա: :D

Ինձ սենց քֆուր տվողն ՕԵԿ ա:

Գալաթեա
23.05.2014, 01:27
Ինչ-որ ա:

ԻՆչ-որ ա Արտ: Սենց թե նենց՝ ստեղից չգնացողներից ես ու դու ենք նաև լինելու մեր ընտանիքներով(մեծ հավանականությամբ), կապրենք կտեսնենք:
Իսկ քո վրա հա էլ անձնավորելու եմ: Լավ ա դե:

Chuk
23.05.2014, 01:28

Ես էլ հա նեղվելու եմ, մեկ-մեկ մեջս պահեմ, մեկ-մեկ պայթեմ :beee

Mephistopheles
23.05.2014, 01:29
Ապեր, իմ քաղաքական հայացքն ա «լիբերալ-փաթեթավորիզմը»: Տեղադրիր այն խնդրում եմ Հայկական քաղաքական պալիտրայի վրա:

օքեյ… տեղադրեմ… փաթեթավորիզմը իրականում պոխույիզմը արժեվորվում ա որպես 0. Լիբերալիզմը 10000000… հիմա եթե բանաձև սարքենք կլնի՝
փաթեթավորիզմը X լիբերալիզմ=0

այսինքն 0-ն հաստատուն ա Լիբերալիզմը կարա փոխվի ցանկացած իզմով… պատասխանը միշտ 0 ա… այ որ "փաթեթավորիզմը" փոխվի՝ արժեքն էլ կփոխվի…

տենց չի՞…

Տրիբուն
23.05.2014, 01:31

Փախար, Մեֆ ... :D

Գալաթեա
23.05.2014, 01:34
Ես էլ հա նեղվելու եմ, մեկ-մեկ մեջս պահեմ, մեկ-մեկ պայթեմ :beee

Պայթի, ես չեմ նեղանում :)
Ավելի լավ ա ընկերդ քեզ հունից հանի, քան եսիմ որ խալխը պատի տակին:
Մոզգ եմ չէ՞ :)

Mephistopheles
23.05.2014, 01:35
Ես էլ հա նեղվելու եմ, մեկ-մեկ մեջս պահեմ, մեկ-մեկ պայթեմ :beee

ապեր, գմփալուց ասա, ակումբից դուրս գանք… colladշտeral damage չլինենք…

Mephistopheles
23.05.2014, 01:36
Փախար, Մեֆ ... :D

սուտ ա՞ գրած…

Mephistopheles
23.05.2014, 01:37
հովարսն էր եկել…

Mephistopheles
23.05.2014, 01:40
Զատո ընկերներ ունի համ ԲՀԿ-ից, համ ՀՀԿ-ից, համ ՀՅԴ-ից... մենակ ՕԵԿ-ից չունի :))

Ընկերություն ո՞րն ա, իսկի ազգակցական կապերի վրա չպետք ա կապ ունի, ընտանիք կազմելու ու տենց բաների: Հրեն, Տիգրան Խզմալյանի կինը ՀՀԿ ցուցակից էր, Դոդի խնամին Մուկն ա :))

Fuck!!!!!

Չուկ, ինադու ե՞ս անում…

Տրիբուն
23.05.2014, 01:40
հովարսն էր եկել…

Կարա՞ս պահես, գալիս եմ .... :D

Mephistopheles
23.05.2014, 01:41
Կարա՞ս պահես, գալիս եմ .... :D

չգիտեմ… գրեցի՝ ոռը պաչեցի… բայց աստծուն ա հայտնի, կմնա թե չէ… Տուռոջանը չկա…

Գալաթեա
23.05.2014, 01:42
Ականջալուր բառի մեկնաբանությունն ըստ Շառմազանովի

-Պարոն Շարմազանով, Հովիկ Աբրահամյանը խստապահանջ և ականջալուր անվանեց իր ներկայացրած ծրագիրը: Ձեր կարծիքով, ի՞նչն է այդտեղ ականջալուր և խստապահանջ:

-Ականջալուրն այն է, որ պարոն վարչապետն ի սկզբանե, նշանակման առաջին օրից պատրաստակամություն է հայտնել և ձեռք է ուղղել մեր բոլոր գործընկերներին, այդ թվում նաև ընդդիմադիր խմբակցություններից և նաև քաղաքացիական հասարակությանը:

Մի բան հաստատ ա. սրանց հետ չես տխրի:

Աղբյուր (http://www.ilur.am/news/view/29786.html)

Chuk
23.05.2014, 01:43
Մի բան հաստատ ա. սրանց հետ չես տխրի:

Հեսա Գալուստի կայֆերն էլ կսկսվեն ու հավեսով կվայելենք :))

Վիշապ
23.05.2014, 04:25
Ինձ թվում է որևէ պապուլիստական ղժղժոցից մեր երկրում ոչ մի բան չի փոխվել ու չի փոխվելու։ Հայաստանում բարոյականության այնպիսի անկում է, որ սաղ իրար փաթաթած ունեն։ Ղժղժոցը միայն խորացնում է իրար փաթաթած ունենալը։ Չնայած էս ստահակների մեջ միակ բանը որ կարելի է անել, երևի թե ղժղժալն է… Նիկոլին էլ ի վերջո մի հատ նախարարական պորտֆել կտան, կամ կօգտագործեն կշպրտեն, կհանգստանա։ Համենայն դեպս ինքը ոչ մի թարմ գաղափար չունի բացի պոպուլիզմից ու սրան նրան թքել մրելուց։ «Ձորի Միրոն» հիշում ե՞ք, էն որ ասում է` «թքից վնաս չկա՜, Մրո՜»… ։Ճ

Աթեիստ
23.05.2014, 10:12
Լիլ ջան, բացատրեմ թե ինչի առանձնահատուկ չեմ շեշտել ելույթը հավանելս: Որտև էդ ելույթը ոչ օրինաչափ փիառ ա արվում: Սկսած վերնագրից՝ «Նիկոլ Փաշինյանի սենսացիոն ելույթը»: Ներող, բայց իրա ելույթում սենսացիա ուղղակի չկա, կա իր սովորական տոնայնությունը, որին սովոր ենք 2006-2007-ից, իր սովորական հռետորաբանությունը, իր սովորական դուխը, ու էն ասելիքը, որ բոլորս էլ գիտենք, դրա նախորդ օրն էլ այլոք արդեն նույն խորհրդարանական ամբիոնից ասել էին:

Ինձ դուր ա գալիս իրա ելույթը, բայց դուր չի գալիս դրա տարածման ձևը: Ինձ դուր չի գալիս, որ էդ ելույթն իրականում տարածվում ա մնացած ընդդիմադիրներին հակադրելու համար ու հաջողվում ա:

Լիլ, պարտադիր չի, որ դու իմանաս թե ինձ ինչը դուր կգա ու չի գա: Հասարակ պատճառով, իմ որևէ հավանածը պարտադիր չի որ լավ բան լինի, ինչպես և քո որևէ հավանածը, մյուսների որևէ հավանածը:

Ինձ էլ դուր չեկավ, իմ համար շատ ծանր էր, որ ես ընդհանուր հարցերի մասին գրառում էի անում, ու դու եկար ու անձնավորեցիր իմ վրա: Մինչդեռ ես որևէ անձնավորում չէի արել, որևէ մեկին վերևից չէի նայել, ոնց քեզ էր թվացել:

Ինչ-որ ա:

Էկա արագ ես էլ ասեմ։

1. Ես էլ քո արտահայտվելուց չզգացի, որ վիդեոն հավանել ես։
2. Ես էլ տեսա «վերևից նայել» հավանողներին։
3. Նիկոլը իրա ելույթը ՖԲ-ում տարածելուց լրիվ այլ անունով ա տարածել՝ առանց էդ «սկանդալ»-ների։
4. Նիկոլի ելույթների օգուտը համարում եմ էն, որ շատ վատ բաների մասին իմանում եմ հենց իրա ելույթներից։ Այսինքն բաներ կան, որ տեղի են ունեցել էս «կառավարության» շնորհիվ, բայց ժողովուրդը տեղյակ չի։ Մի կողմից, սենց փոքր դոզաներով էդ մասին որ իմանում ա, համակերպվում ա, բայց դե հուսով եմ (անհիմն) մի օր կպայթի։

keyboard
23.05.2014, 10:25
Տենաս Սերժը Նիկոլին շքամ փողա տվե, որ սենց խոսա :D

Chuk
23.05.2014, 14:27
Էկա արագ ես էլ ասեմ։

1. Ես էլ քո արտահայտվելուց չզգացի, որ վիդեոն հավանել ես։
2. Ես էլ տեսա «վերևից նայել» հավանողներին։
3. Նիկոլը իրա ելույթը ՖԲ-ում տարածելուց լրիվ այլ անունով ա տարածել՝ առանց էդ «սկանդալ»-ների։
4. Նիկոլի ելույթների օգուտը համարում եմ էն, որ շատ վատ բաների մասին իմանում եմ հենց իրա ելույթներից։ Այսինքն բաներ կան, որ տեղի են ունեցել էս «կառավարության» շնորհիվ, բայց ժողովուրդը տեղյակ չի։ Մի կողմից, սենց փոքր դոզաներով էդ մասին որ իմանում ա, համակերպվում ա, բայց դե հուսով եմ (անհիմն) մի օր կպայթի։

1. Օք
2. Օք, ուրեմն լավ չեմ ձևակերպել
3. Էդ կապ չունի
4. Լու՞րջ, ասենք էդ ելույթից թազա բա՞ն ես իմացել: Հետաքրքիր ա:

Աթեիստ
23.05.2014, 14:45
4. Լու՞րջ, ասենք էդ ելույթից թազա բա՞ն ես իմացել: Հետաքրքիր ա:

Կարող ա ամոթ ա, բայց ես, որ լուրեր չեմ նայում, կառավարության լիքը եզությունների մասին իմանում եմ Նիկոլի բոցաշունչ ու Բագրատյանի թվախեղդ ելույթներից ։)

Ու թիթիզություն կլներ մտածել, թե ես տենց եզակի եմ ։)

Chuk
23.05.2014, 14:50

:)

Շատ լավ ա որ ինֆորմացվում ես էդպես: Մնում ա մի հարց, որի մասին երբեմն կարելի ա մտածել: Ո՞նց ա, որ որոշ ուրիշ մարդկանց նման մերկացնող ելույթները, հարցազրույցները, հարց ու պատասխանները նույն ինտենսիվությամբ չեն տարածվում:

Հարցը հռետորական ա, բնականաբար, Արտ ջան:

Աթեիստ
23.05.2014, 14:55
Հավական եմ համարում, որ տարածվում են, բայց լսելս չի գալիս։
Օրինակ՝ նույն Լևոն Զուրաբյանը ինչ թեմայից էլ խոսա, 3-րդ բառից ձանձրանում եմ։ Կամ Տեր-Պետրոսյանի վերջի ելույթները։ Համ ինֆորմացիա չեմ ստանում, ոնց որ նախոորդ գրառմանս մեջ հիշատակվածներից, համ էլ կեսից թարգում եմ լսելը (կարդալը)։ Զգում եմ, որ ինչ որ կարևոր բաներից ա ասում, ու վերջ։

Chuk
23.05.2014, 14:57

Դե բա ուրեմն ճիշտ էի ասում, որ հանրությունը տենց հռետորաբանության կարիք ունի, իսկ դուք ասում եք, թե «վերևից եմ գրել» ;)

Աթեիստ
23.05.2014, 15:24
Դե բա ուրեմն ճիշտ էի ասում, որ հանրությունը տենց հռետորաբանության կարիք ունի, իսկ դուք ասում եք, թե «վերևից եմ գրել» ;)

Էլի նույն բանն ասեցիր, բայց էս գրածիդ ոչ մեկ չի ասի «վերևից ասեցիր» ։)

Chuk
23.05.2014, 15:27
Էլի նույն բանն ասեցիր, բայց էս գրածիդ ոչ մեկ չի ասի «վերևից ասեցիր» ։)

Բա որ ասում եմ կանխատրամադրվածություն ա :P

Էն գրառումս ուրիշն արած լիներ, ուրիշ տոնայնությամբ կկարդայիք, կարծում եմ:

keyboard
23.05.2014, 15:55
Բա որ ասում եմ կանխատրամադրվածություն ա :P

Էն գրառումս ուրիշն արած լիներ, ուրիշ տոնայնությամբ կկարդայիք, կարծում եմ:

Հա, մանավանդ, որ ես արած լինեի :D

Ինձ մի բան էլ մարդկության վրա չարացած լինելու ու կողմանակլ կարծիքի համար քֆուր էլ կտային բացասական վարկանիշների տեսքով :D

Chuk
23.05.2014, 15:57
Ինձ մի բան էլ մարդկության վրա չարացած լինելու ու կողմանակլ կարծիքի համար քֆուր էլ կտային բացասական վարկանիշների տեսքով :D
Հով, լավ, էստեղ հիմա ես եմ ինձ զոհի տեղ դնում, դու լիքը ուրիշ թեմաներ ունես զոհի դեր վերցնելու համար :))

keyboard
23.05.2014, 16:03
Հով, լավ, էստեղ հիմա ես եմ ինձ զոհի տեղ դնում, դու լիքը ուրիշ թեմաներ ունես զոհի դեր վերցնելու համար :))

Արտ ջան, ես միշտ քո կղքն եմ ու մի գրամ սարկազմ ու անլրջություն չկա գրածիս մեջ, պետք ըլի հալածանքներն էլ իմ վրա կվերցնեմ, հեչ մի նեղվի:

Հ.Գ. գրառումիցս չհասկանաք, որ Արտակի հանդեպ որևէ այլ զգացմունք ունեմ քան մարդկային-ընկերաախպերականը:

Հ.Հ.Գ. Մարդ ես էլի, 21-րդ դարա, ինչ ասես կմտածեն, մեկին ջան ես ասում, կրակն ես ընկնում:

Chuk
23.05.2014, 16:10
Հով, կատակը կատակ, բայց ի տարբերություն քեզ ես ընդունել եմ, որ իսկապես նենց եմ ձևակերպել, որ մարդիկ դա ընկալել են որպես վերևից գրած, ինչի համար շատ ափսոսում եմ, ու նախորդ էջերից մեկում ներողություն էի խնդրել բոլոր նման ընկալողներից:

Գրում եմ ի տարբերություն քեզ, որտև դու համառորեն շրջանառում ես էն միտքը, որ քեզ «հալածում են»:

Որպես դաս էլ ընդունել եմ ի գիտություն, ու հաջորդ դեպքերում փորձելու եմ ավելի մտածված գրել:

keyboard
23.05.2014, 16:35

Արտ ջան, ես հալածվողներից չեմ, լավա տեսել ես, որ հալածվող ըլնեի, տենց կերած-խմածի տեսք չէի ունենա: Ես համառորեն ոչինչ չեմ շրջանառում, հալածանքն էլ չակերտավորել կարելի ա, քանզի կրկնեմ, հալածվողներից չեմ, ամեն մեկի կարծիքը ու դրա արտահայտելը իրա բացառիկ իրավունքն ա, ես էլ, դու էլ մյուսն էլ օգտվում ենք էդ իրավունքից, մնացածը դու էլի հասկացել ես, ոնց դու ես ուզել, երի ես եմ սխալ ձևակերպել, գոռոզություն չանեմ, ասեմ ներող բռատ :)

Ձայնալար
23.05.2014, 17:37
Էսօր գնացի կադաստր ընկա դեպրեսիայի մեջ: Էդ ի՞նչ էր արա, ինձ թված արտագաղթել եմ: Մի կազմակերպված, սիրալիր, առանց հերթ, արագ: Մինչև էդ զանգեցի մուննաթ չեկան ու շատ սիրալիր պատասխանեցի հարցերիս, ես արդեն զգացի, որ մի բան էն չի: Հետո գնացի ու տենց շոկ: Էլ չեմ գնալու, խփնվելու թեմա ա:

Ձայնալար
23.05.2014, 18:49

Չէ, դուք հլը պատկերացրեք դիմում գրելու համար ոչ թե պատերի տակ ճղճղված օրինակին նայելով ձեռով գրում ես, այլ օպերատորը պատրաստի տեքստի վրա քո տվյալները ավելացնում ա, տպում ա քեզ մնում ա ստորագրել: Հերթ կանգնելու համար հատուկ սարքից համար ես ստանում, սիրուն նստում ես հերթդ որ հասնում ա էկրանին գրվում ա քո համարը, մոտենում ես: Անձնագիրդ իրանք են քսերոքս անում, ոչ թե ուղարկում են մոտակա նկուղը 200 դրամով քսերոքս անելու: Գնացել էի ընդմիջման ժամին, բայց հերթապահ օպերատորներ կային, ոչ թե դուռը փակել էին ու ներսը որոճում էին 1.5 ժամ: Կարճ ասած՝ Ալիսան հրաշքների աշխարհում :D

keyboard
23.05.2014, 18:52

Քեզ էդ էլ ա քիչ, պտի աշատողներից մեկի հետ էլ առանձնանայիր, էն նկուղում, որդե վախտին քսերոքս էիր անում :D

Տրիբուն
23.05.2014, 20:04
1
4. Լու՞րջ, ասենք էդ ելույթից թազա բա՞ն ես իմացել: Հետաքրքիր ա:
Ապեր, նույն բանը որ ՀԱԿ-ից որևէ մեկն ա հազարերորդ անգամ ասում կամ հենց ԼՏՊ-ն ա ասում, ու մենք ասում ենք զզվցրին թողին, սաղս էլ գիտենք էտ մասին, դու ասում ես, որ դեռ լիքը մարդիկ կան, որոնք էշի ականջում քնած են, երիտասարդներ, որոնք նախկինում չեն մասնակցել պայքարին ու հիմա ինֆորմացիա են ստանում, մեկ անգամ ևս բացահայտում եք ավազակապետության դեմքը, և այլն, և այլն ..

Բայց որ Նիկոլն ա ասել, որը ՀԱԿ-ից չի, պարզվում ա, որ ոչ մի նոր բան չի ասել: Չուկ ջան, եթե երկրի մասին նոր բան ասելով ա, ուրեմն ՀԱԿ-ից ոչ մեկը արդեն մի հինգ տարի ա վաբշե պիտի մի բառ չխոսա:

Mephistopheles
23.05.2014, 21:05

է նույն բանն էլ ես կատամ ասեմ ապեր… ԼՏՊ-ն որ ասում ա ասում եք "զզվցրիր սաղս էլ գիտենք", բայց որ Նիկոլն ա ասում սաղդ կայֆ եք ստանում…

իրականում տարբերությունը մեծ ա… մեկն օրիջինալն ա՝ մեկը cheap knok off-ը … ոնց որ էս երկու շենքերը… մեկը Միս վան դեր րօյն ա մեկն էլ իրա cheap knok off-ը

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/NewYorkSeagram_04.30.2008.JPG/666px-NewYorkSeagram_04.30.2008.JPG

http://www.torange.us/photo/1/13/modern-high-rise-building-with-glass-facades-1235468241_70.jpg

Mephistopheles
23.05.2014, 21:29
Knock

Գալաթեա
23.05.2014, 22:37
Ձեր երեխեքին էլ ձեր պես ոռ մտնող տավարի ցավիկներ մեծացրեք... ես ձեզ մարդ ասողի...

https://www.youtube.com/watch?v=WGRa-mxzo38

Chuk
23.05.2014, 22:54
Ապեր, նույն բանը որ ՀԱԿ-ից որևէ մեկն ա հազարերորդ անգամ ասում կամ հենց ԼՏՊ-ն ա ասում, ու մենք ասում ենք զզվցրին թողին, սաղս էլ գիտենք էտ մասին, դու ասում ես, որ դեռ լիքը մարդիկ կան, որոնք էշի ականջում քնած են, երիտասարդներ, որոնք նախկինում չեն մասնակցել պայքարին ու հիմա ինֆորմացիա են ստանում, մեկ անգամ ևս բացահայտում եք ավազակապետության դեմքը, և այլն, և այլն ..

Բայց որ Նիկոլն ա ասել, որը ՀԱԿ-ից չի, պարզվում ա, որ ոչ մի նոր բան չի ասել: Չուկ ջան, եթե երկրի մասին նոր բան ասելով ա, ուրեմն ՀԱԿ-ից ոչ մեկը արդեն մի հինգ տարի ա վաբշե պիտի մի բառ չխոսա:

Խառնում ես սաղ:

Նույն ձևի, եթե հիմա Արտակը գրեր, որ շատերը չգիտեն, աչքերը բացում ա, կասեի ցավդ էլ տանեմ:

Երկրորդ, երբ ՀԱԿ-ն ասում ա էն, ինչ արդեն սաղս գիտենք, ես նույն ձևի ասում եմ, որ նոր բան չի ասվել: Ուրիշ հարց, որ շատ դեպքերում նման խոսքի կարիք կա, ոնց-որ հիմա Նիկոլի խոսքի կարիքը կար:

ԸնԳեր, նադայել արիք, հասկացեք դիմացինն ինչ ա ասում, նոր դեմքին թռեք:

Գալաթեա
23.05.2014, 22:57
Երթալն է ճիշտ, եղբայր, երթալը...

Chuk
23.05.2014, 22:58
Ձեր երեխեքին էլ ձեր պես ոռ մտնող տավարի ցավիկներ մեծացրեք... ես ձեզ մարդ ասողի...

Աջից երկրորդ նստողին ճանաչե՞լ ես, Լիլ, թե՞ ուշադրություն չես դարձրել :)

StrangeLittleGirl
23.05.2014, 23:00
Ժող, մի հատ Չուկին պաշտպանեմ էլի... Նիկոլն իմ աչքի լույսը չի, ոչ էլ ՀԱԿ-ն ա իմ աչքի լույսը: Բայց որ էդ վիդեոն անխնա տարածում էին, վերջը ասեցի՝ նայեմ, տեսնեմ ինչ ա: Ռեակցիաս էս էր. «Հա, մթոմ ի՞նչ»: Ու տենց էլ չհասկացա՝ թե դրա մեջ ինչ յուրահատուկ բան են տեսել մարդիկ, որ տենց տարածում էին:

Նոր էս ստոպ կադրի վրա նայեցի, մտքովս անցավ որ ինքն ա, չուզեցի, որ բացեմ համոզվեմ...

StrangeLittleGirl
23.05.2014, 23:12
Յախք, էս ինչ վիդեո էր :(
Երիտհանրապետակա՞ն են մեծացնում:

Աթեիստ
23.05.2014, 23:15
Աջից երկրորդ նստողին ճանաչե՞լ ես, Լիլ, թե՞ ուշադրություն չես դարձրել :)

Լիլիթն էլ ա ճանաչո՞ւմ ։)

Ես էլ մտածում եմ ՖԲ-ով գրեմ, դուրդ եկա՞վ, թե՞ ստիպված էիր ծափ տալիս։

Վահե-91
23.05.2014, 23:35
Սերժից հետո Հովիկն ա՞ նախագահ լինելու :unsure Խփել չկա:

Mephistopheles
23.05.2014, 23:56
Սերժից հետո Հովիկն ա՞ նախագահ լինելու :unsure Խփել չկա:

Of course…

Mephistopheles
24.05.2014, 00:37
Ժող, մի հատ Չուկին պաշտպանեմ էլի... Նիկոլն իմ աչքի լույսը չի, ոչ էլ ՀԱԿ-ն ա իմ աչքի լույսը: Բայց որ էդ վիդեոն անխնա տարածում էին, վերջը ասեցի՝ նայեմ, տեսնեմ ինչ ա: Ռեակցիաս էս էր. «Հա, մթոմ ի՞նչ»: Ու տենց էլ չհասկացա՝ թե դրա մեջ ինչ յուրահատուկ բան են տեսել մարդիկ, որ տենց տարածում էին:

Բյուր, ստեղ ուրիշ ֆակտորներ էլ կան… էն թե ով ա տալիս էդ ինֆորմացիան ու ինչի ա ընդունակ էդ մարդը և ինչ ռեսուրսներ ունի՝ այսինքն պատրաստվում ա մի բան անել թե ոչ… և մեր վերաբերմունքն էդ փաստերին, անկախ նրանից թե ումից ա դա գալիս…

փաստը ցույց ա տալիս որ մեր վերաբերմունքն էդ փաստերին ադեկվատ չի որովհետև անձնավորվում ա մեր վերաբերմունքը, այսինքն… եթե մեկն ասում ա որ Մուկը մեզ թալանում ա ու փաստեր ա բերվում, մեր վերաբերմունքը էդ փաստի նկատմամբ կախված ա լինում էդ փաստն ասողից (ենթադրում ենք որ ստույգ ա փաստը)… այսինքն, էն որ Մուկը մեզ թալանում ա դա ինքն էնքան էլ ուժեղ ֆակտոր չի, այլ ֆակտոր ա էն թե ով ա դա ասում… մինչդեռ պետք ա նշանակություն չունենար…

StrangeLittleGirl
24.05.2014, 00:42

Մեֆ, էրեկ էդ խոսակցությունից մեկի հետ էլ եմ ունեցել: Ես կարծում եմ՝ էստեղ անձնավորել պետք չի, որովհետև հիմա երկիրը նենց վիճակում ա, որ մուկն ա կարացել, ինքն ա թալանել, իրա տեղն ուրիշը լիներ, էլի կթալաներ, որտև թալանն ընդունված նորմ ա, իսկ դրանից բողոքողների մի մասը բողոքում ա ոչ թե թալան երևույթից, այլ որ իրանց բախտ չի վիճակվել, որ թալանեն:

Բայց վերադառնալով Նիկոլի ելույթին: Ասում եմ՝ որ նայեցի, ինձ համար տպավորություն էր, որ ճառ ա ասում, իսկ զանգ կախելու մտադրություն չունի, ինչպես շատ ուրիշները: Եվ շատ ուրախացա, որ հենց էդ ճառ ասել-զանգ կախելու համեմատությունը ֆբ-ում էլ տեսա. ուրեմն մենակ ես չեմ, որ տենց եմ մտածում:

Mephistopheles
24.05.2014, 00:58

ճիշտ ա ուղղակի մի հատ ուրիշ օրինակ բերեմ, ավելի կոպիտ… եթե շենքում ես ու մեկը գալիս ա ու ասում ա որ շենքը փաուլ ա գալիս (ենթադրում ենք որ ստույգ ա), կփախնե՞նք թե կմնանք ասելով որ եսիմով ա ասում…

այսինքն ես մեծ մասը պատասխանատվության այնուամենայնիվ դնում եմ մեր վրա… ու էս պարագային չեմ հասկանում թե ինչու Նիկոլի ասածն էսօր "սրտեր ա հովացնում"

Վիշապ
24.05.2014, 01:36
Նիկոլը դեռ հոգով լրագրող ա մնացել, հետևաբար իր ելույթն էլ կառուցել է շատ ունկնդիր հավաքելու նպատակներով (կարդա` թերթ ծախելու) ու ոչ թե ԱԺ–ում կամ երկրում ինչ–որ բան փոխելու…Ընդ որում զգացվում է, որ ինքը էդքան էլ հաճախ չի ելույթ ունենում «սուր» թեմաներով, որ հանդիսատեսը չձանձրանա… Հակառակ պարագայում պետք ա փորձենք այնուամենայնիվ հասկանալ, թե ինչ փոխվեց կամ կփոխվի իր ելույթից ու որն էր իր ելույթի նպատակը։

Տրիբուն
24.05.2014, 01:55
Ձեր երեխեքին էլ ձեր պես ոռ մտնող տավարի ցավիկներ մեծացրեք... ես ձեզ մարդ ասողի...

Քունս փախավ ... :[

Mephistopheles
24.05.2014, 02:05
Քունս փախավ ... :[

ապեր, էսի սովետից վատ ա… սենց բան սովետի վախտով չէին անում… մենք չենք արել…

Գալաթեա
24.05.2014, 02:40
Քունս փախավ ... :[

Ես չգիտեմ՝ սրա անունն ինչ դնեմ, Տրիբուն ձյա... սա մանկապղծություն ա, պեդոֆիլիայի հայեցի տարբերակն ա։

Հիմա մի հատ հարց ա է մոդա. երեխես որ Կոնչիտային տեսնի՝ ինչ եմ ասելու, ոնց եմ բացատրելու։ Ես օրինակ իմ երեխուն կարամ բացատրեմ Կոնչիտան ով ա ու ինչ ա ու խի ա, բայց սա չեմ կարենա բացատրեմ, լեզուս կապ կընկնի։

Էսօրվանից բանակցություններ եմ վարում ճուտիս հետ, որ դուրս չգա, խելոք մնա տեղը։ Դուրս ա գալիս, որ ի՞նչ տեսնի։ Չէ ախպեր ջան, լավ ա սենց։

Artgeo
24.05.2014, 02:51
Աշոծյանը "պատասխանել" ա
https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10152500623609026

Հարգելի Վահագն: Խնդրում եմ պատասխանս անձնավորված չդիտարկել: Գրառումները, որոնք Դուք ստիպված էիք ջնջել, տխրեցնում են ինձ երկու պատճատով: Առաջինը` ինչքան խնդրահարույց պիտի լինի մարդու ներաշխարհը, որ նա փորձի ինքնահաստատվել մի անչափահաս երեխայի հաշվին: Բարեկրթության նորմերից ելնելով, չեմ ցանկանում առավել մանրացնել դիրքորոշումս: Ամեն ինչ, կարծում եմ, հասկանալի է: Եվ երկրորդը` միթե ակնհայտ չէ, որ երեխայի շուրթերից ոչ թե անձնավորված "ձոն" է հնչում, այլ , անկախ անհատներից, անկախ պետության կառավարության ղեկավարի ներկայության կարևորության ընդգծում: Միթե պարզ չէ, որ Հայաստանի վարչապետի մասին է խոսքը: Ուրախ չեն ոմանք երևի, որ պետություն ունեն, կառավարություն ունեն, վարչապետ ունեն և ունեն դպրոց, որը փորձում է երեխաների մոտ այդ ինստիտուտների հանդեպ հարգանք և պատկառանք ձևավորել, մի քիչ ավել մի քիչ պակաս: Իրական խնդիրը ոչ երեխան է, ոչ էլ դպրոցը: Փնտրեք խնդիրները ուրիշ տեղ...