PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Մարկիզ
10.03.2009, 18:39
Arm2009, կարո՞ղ է տեղյակ ես. ասում են վարչապետն ու ֆինանսատնտեսական բլոկի նախարարները պատրաստվում են հրաժարականի:

Arm2009
10.03.2009, 18:43
Տնտեսագե՛տ, արի նաև մի կասկածի տնտեսագիտության ոլորտում գիտելիքներիս վրա, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Աշխատանքիս ոլորտի հետ էլ ծանոթ չես, անտեղի եզրակացություններ մի արա:

Տնտեսագիտություն բաժին կա ֆորումում, անցիր այնտեղ, ու տնտեսգիատական դասախոսություններդ բնական գործընթացների մասին այնտեղ կարդա, եղբայր:

Ու մի խորհուրդ, տնտեսագիտությունը բնագիտության ոլորտին չի վերաբերում, որ բնական երևույթներով բացատրվի: Զոոլոգիա չի: Չնայած որոշ մարդկանց համար կարող է նաև զոոլոգիա լինի: Թե՞ դասախոսություն ես ցանկանում լսել տնտեսագիտության առարկայի ու ֆունկցիաների մասին, եղբայր:

Չեմ էլ կասկածում Տրիբուն, չէ որ ինքդ ես ասում որ տնտեսագետ ես: Իսկ քանի որ ինքս շատ հեռու եմ այդ ոլորտից, կխնդրեի բացատրեիր թե ինչ է նշանակում մուրալ, այդ ինչ նկատառումներով են մուրում` կոնկրետ փաստեր և տվյալներ ունես ?

Arm2009
10.03.2009, 18:46
Arm2009, կարո՞ղ է տեղյակ ես. ասում են վարչապետն ու ֆինանսատնտեսական բլոկի նախարարները պատրաստվում են հրաժարականի:

Չեի բացառի, հաշվի առնելով դրամի արժեզրկման հնարավոր տենդեցները, հավանական է, իհարկե նման քայլով կարելի է փորձ անել մեղմել ժողովրդի լևոնական-զայրութը, իսկ նոր կառավարությունը իբր պորձելով կանգնեցնել ճգնաժամը պարզերես անել կառավարությանը: Միայն ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ:

Andard
10.03.2009, 18:52

Լևոնական զայրույթը լավ էր ձևակերպված: Սակայն չեմ կարծում, որ լևոնական զայրույթը հնարավոր լինի մեղմել գունավոր հրաժարականներով: Այն կարելի է ոչ միայն մեղմել, այլ ընդմիշտ վերացնել միմիայն համաժողովրդական անտինարիմանովական վիրահատությամբ կամ դաշտային կրծողների դեմ ակտիվ պայքարով, իհարկե մկնդեղի մեծ դոզաների օգնությամբ:

Մարկիզ
10.03.2009, 18:53
Չեի բացառի, հաշվի առնելով դրամի արժեզրկման հնարավոր տենդեցները, հավանական է, իհարկե նման քայլով կարելի է փորձ անել մեղմել ժողովրդի լևոնական-զայրութը, իսկ նոր կառավարությունը իբր պորձելով կանգնեցնել ճգնաժամը պարզերես անել կառավարությանը: Միայն ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ:
Բա երեկ ասում էիր, որ կառավարության ռազմավարությունը ճիշտ է, տեղին է… Բա եթե էդքան լավն էր, ոնց ա, որ էս երեք միլիոն մարդը, ներառյալ նաև իշխանությունը, չհասկացավ ու չտեսավ դրա լավը լինելը…

Ամեն անգամ «լևոն» հա «լևոն»… Լևոնն ինչ՞ մեղք ունի, որ դրամն արժեզրկվեց, որ տնտեսությունը մենաշնորհային ա, որ արդյյունաբերություն չկա, որ ինչ- որ մեկը տկլոր աղջկեքով նկարներ ա սրան-նրան նվիրում, որ ինչ-որ մեկը միլիոններ ա կրվում կազինոներում… Լևոն տուտ պրիչյոմ՞՞՞…:o

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, այդ մարդը ինձ վստահեցնում էր ընդամենը մեկ ամիս առաջ, որ խնայողություններս պահեմ դրամով…

Մարկիզ
10.03.2009, 18:55
Լավ, ինչորիս ա, պաշտոնապես հերքվեց… իհարկե, այս պահի վրով…:D

Elmo
10.03.2009, 18:55
Չեի բացառի, հաշվի առնելով դրամի արժեզրկման հնարավոր տենդեցները, հավանական է, իհարկե նման քայլով կարելի է փորձ անել մեղմել ժողովրդի լևոնական-զայրութը, իսկ նոր կառավարությունը իբր պորձելով կանգնեցնել ճգնաժամը պարզերես անել կառավարությանը: Միայն ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ:

Ես էլ եմ զայրացած, բայց լևոնական-զայրույթ չի, բա իմը ո՞նց են մեղմելու: Ու իմ նման հազարավորների զայրույթը:

Arm2009
10.03.2009, 19:04
Բա երեկ ասում էիր, որ կառավարության ռազմավարությունը ճիշտ է, տեղին է… Բա եթե էդքան լավն էր, ոնց ա, որ էս երեք միլիոն մարդը, ներառյալ նաև իշխանությունը, չհասկացավ ու չտեսավ դրա լավը լինելը…

Ամեն անգամ «լևոն» հա «լևոն»… Լևոնն ինչ՞ մեղք ունի, որ դրամն արժեզրկվեց, որ տնտեսությունը մենաշնորհային ա, որ արդյյունաբերություն չկա, որ ինչ- որ մեկը տկլոր աղջկեքով նկարներ ա սրան-նրան նվիրում, որ ինչ-որ մեկը միլիոններ ա կրվում կազինոներում… Լևոն տուտ պրիչյոմ՞՞՞…:o

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, այդ մարդը ինձ վստահեցնում էր ընդամենը մեկ ամիս առաջ, որ խնայողություններս պահեմ դրամով…

Դե ասում եմ լևոն, քանի որ կառավարության բոլոր դեմ-երը լևոնական են, այ եթե չլինեին լևոնակա, այլ միայն ընդդեմ այդպես չեի ասի ;)

Իրենք լավել հասկանում եին, ես հասկացել էի ասենք 2 տարի առաջ թե ինչպիսի հետագա զարգացում է սպասվում դրամին, և թե ինչպիսի մարտավարություն էր մշակված, իսկ եթե ձեզ տեղյակ չպահեցի դրա մասին և խաբելով գերշահույթներ ստացան դա շատ ամոթալի է և պախարակելի: կրկնում եմ, գնային նման քաղաքականությունը ոչ մի կապ չունի կոռուպցիոն իշխանավորների հետ և բնական երևույթ է :

Elmo
10.03.2009, 19:08
Դե ասում եմ լևոն, քանի որ կառավարության բոլոր դեմ-երը լևոնական են, այ եթե չլինեին լևոնակա, այլ միայն ընդդեմ այդպես չեի ասի ;)

Կամ դու չգիտես, որ տենց չի, կամ մեզ ես խաբում: Ես սենց ասած երդվյալ լևոնա-դեմ եմ: Բայց էս կառավարությանմը մի 8 անգամ գնդակահարություն կտայի, հնարավորության դեպքում: Լևոնին էլ կստիպեի դիակները քարշ տար, ոնց բերել ա:

Arm2009
10.03.2009, 19:08
Ես էլ եմ զայրացած, բայց լևոնական-զայրույթ չի, բա իմը ո՞նց են մեղմելու: Ու իմ նման հազարավորների զայրույթը:

Elmo քոննել կմեղմվի, ժամանակն ամենամեծ բալասանն է: :B

Մարկիզ
10.03.2009, 19:09
Լավ էլի, Arm2009 ջան… Ամոթալի ասենք ու վերջ՞… Ափսոս տնտեսագետ կամ իրավաբան չեմ/պատմաբան եմ, էլի/, թե չէ կասեի դրանց ինչ ա հասնում…:[

Elmo
10.03.2009, 19:11
Elmo քոննել կմեղմվի, ժամանակն ամենամեծ բալասանն է: :B

Իմ ժամանակը անսպառ չի: Ես չեմ որոշել 10 000 տարի ապրել: Որոշեմ էլ չեմ կարա: Ես նորաստեղծ ընտանիքի տեր մարդ եմ ու ուզում եմ իմ ընտանիքի արյուն-քրտինքով հավաքած 2 կոպեկ փողը տանը դրած չարժեզրկվի, այլ մնա, որ վաղը մյուս օր երեխուս օրորոց առնեմ, ոչ թե կանգնեմ ու մտածեմ, որ հեսա զայրույթս կմեղմեն:

Arm2009
10.03.2009, 19:14
Կամ դու չգիտես, որ տենց չի, կամ մեզ ես խաբում: Ես սենց ասած երդվյալ լևոնա-դեմ եմ: Բայց էս կառավարությանմը մի 8 անգամ գնդակահարություն կտայի, հնարավորության դեպքում: Լևոնին էլ կստիպեի դիակները քարշ տար, ոնց բերել ա:

ԴԵ քանի որ հանդիպում ես կոչերի առաջ մարտի մեկ, մայիսի մեկ, լեվոն մեր փրկիչ, ակամա զայրանում ես նման անհոռետեսության մեջ և բոլորը հանկարծ դառնում են լևոնական: :think

Arm2009
10.03.2009, 19:18
Իմ ժամանակը անսպառ չի: Ես չեմ որոշել 10 000 տարի ապրել: Որոշեմ էլ չեմ կարա: Ես նորաստեղծ ընտանիքի տեր մարդ եմ ու ուզում եմ իմ ընտանիքի արյուն-քրտինքով հավաքած 2 կոպեկ փողը տանը դրած չարժեզրկվի, այլ մնա, որ վաղը մյուս օր երեխուս օրորոց առնեմ, ոչ թե կանգնեմ ու մտածեմ, որ հեսա զայրույթս կմեղմեն:

Elmo ինչի ես այդպես վրդովված, չէ որ բոլորն են այդպես ուզում: Ուղղակի կխնդրեի մեր հարգարժան մասնակիցներից, իհարկե շատ խելացիներից, փորձել բացատրել ինձ` հիմնված փաստերով, թե ինչպիսի արհեստական գործոններ են ազդել նման արժեզրկմանը և ինչպես կարելի էր խուսափել նման իրավիճակից, խելացիությամբ առաջ անցնելով թե Ռուսաստանից թե ԱՄՆ-ից:

Andard
10.03.2009, 19:27
ԴԵ քանի որ հանդիպում ես կոչերի առաջ մարտի մեկ, մայիսի մեկ, լեվոն մեր փրկիչ, ակամա զայրանում ես նման անհոռետեսության մեջ և բոլորը հանկարծ դառնում են լևոնական: :think

Մարտի 1-ի սնայպերներից ես եղել՞ ,էն որ իրենց աչքին Լեո-Պարոնյան խաչմերուկում քայլողները հանկարծ լևոնական թվացին: Բայց լուրջ եմ ասում, հասարակության համար վտանգավոր ես, զենքից, "չերյոմուխայից" բանից չունես չէ՞ Փառք Աստծո:

Arm2009
10.03.2009, 19:31
Լավ էլի, Arm2009 ջան… Ամոթալի ասենք ու վերջ՞… Ափսոս տնտեսագետ կամ իրավաբան չեմ/պատմաբան եմ, էլի/, թե չէ կասեի դրանց ինչ ա հասնում…:[

Մարդ միշտել պետք է պայքարի, միշտ ձգտելով ավելի բարգավաճ հասարակությունում ապրելու, հարգում եմ նման մարդկանց, այլ ոչ թե ստրկատիրաբար կրել լուծը ինչպես դա անում են շատերը: Սակայն պայքարել միշտել պետք պարզ և հստակ պատկերացնելով ինչի համար և ում համար` հիանալի կլիներ եթե քո համար, այլ ոչ թե պայքարի անվան տակ փորձել մեկ ստրկատիրական լուծից անցնել մյուսի տակ` անգիտակից ու առանց գաղափարական որևէ հստակ հենարանի, ինչպես այսօրվա "օպօզիցիոներները":
Դե Մարկիզ, ցույց տուր ինձ նոր Սկիպիոնի, որը ի զօրու է ջախջախել անորեն Հաննիբալին և ես առաջինը կքայլեմ Փեր շարքերում:

Մարկիզ
10.03.2009, 19:33
Դե Մարկիզ, ցույց տուր ինձ նոր Սկիպիոնի, որը ի զօրու է ջախջախել անորեն Հաննիբալին և ես առաջինը կքայլեմ Փեր շարքերում:
Հեսա, հեսա կգա՜… Կիջնի՜ սպիտակ թևերով մանկան դեմքով այդ հրեշտակը…:) Մի քիչ էլ թախտին նստենք, հեսա ուր որ է կգա…

Arm2009
10.03.2009, 19:51
Մարտի 1-ի սնայպերներից ես եղել՞ ,էն որ իրենց աչքին Լեո-Պարոնյան խաչմերուկում քայլողները հանկարծ լևոնական թվացին: Բայց լուրջ եմ ասում, հասարակության համար վտանգավոր ես, զենքից, "չերյոմուխայից" բանից չունես չէ՞ Փառք Աստծո:

Անդարդ դուք այստեղ բոլորտ էլ կարծես թե միայն բողոքավորներ եք, Ձեր մեջ ես չեմ տեսնում սթափ դատելակերպ և գաղափարական լուրջ մոտեցումներ ի դեմս չարի, ստացվում է միայն որ Ձեր վատթարագույն վիճակի համար դուք պատրաստ եք խմել յուրաքանչյուրի արյունը, որը գտնվում է բարիկադի այն կողմում` իշխանության:
Իսկ թե ինչպիսի գործոններ են ազդում ներկա զարգացման մեր ճանապարհին, դա ոչ մեկիտ չի հետաքրքրում:

խոսում եք արդյունաբերության զարգացումից, դե ապացուցեք, բացատրեք այդ ինչպես կարելի է այն զարգացնել, չունենալով բնական ռեսուրսներ և որը չեն ուզում անել ներկա իշխանությունները ???

Չնայած վստահ եմ, որ նման նախադրյալի դեպքում ձեր կողմից չսիրված շատ իշխանավորներ ոչինչ չեին խնայի այն զարգացնելու և գերշահույթներ ստանալու բիզնեսի այդ բնագավառում ևս:

Մարկիզ
10.03.2009, 19:54
Անդարդ դուք այստեղ բոլորտ էլ կարծես թե միայն բողոքավորներ եք, Ձեր մեջ ես չեմ տեսնում սթափ դատելակերպ և գաղափարական լուրջ մոտեցումներ ի դեմս չարի, ստացվում է միայն որ Ձեր վատթարագույն վիճակի համար դուք պատրաստ եք խմել յուրաքանչյուրի արյունը, որը գտնվում է բարիկադի այն կողմում` իշխանության:
Իսկ թե ինչպիսի գործոններ են ազդում ներկա զարգացման մեր ճանապարհին, դա ոչ մեկիտ չի հետաքրքրում:

Չարաչար սխալվում ես: Կարծում եմ, բոլորին է պարզ, թե ում գաղափարներն ու դատողություններն են սնանկ:
Միայն մեկ փաստ. դու արդարացնում ես իր ժողովրդին խաբող կառավարությանը…

Arm2009
10.03.2009, 20:10
Չարաչար սխալվում ես: Կարծում եմ, բոլորին է պարզ, թե ում գաղափարներն ու դատողություններն են սնանկ:
Միայն մեկ փաստ. դու արդարացնում ես իր ժողովրդին խաբող կառավարությանը…

Այդ որտեղ Մարկիզ ? "ճգնաժամային" կամ տնտեսական բնականոն տվյալ իրավիճակը ինչ կապ ունի կոռուպցիայի և կլանային խմբերի դեմ պայքարի հետ: Կարծես թե մենք խոսում ենք լրիվ տարբեր թեմաների մասին, և ընդհանուր միայն հայերենն է

Elmo
10.03.2009, 20:12
Elmo ինչի ես այդպես վրդովված, չէ որ բոլորն են այդպես ուզում:

Եղբայր ուզելը քիչ ա, ստեղ արժանի լինելու հարց կա: Եթե քո կարծիքով բոլորի ուզածն էլ արդար ա, ապա սխալվում էս: Մարդասպանն էլ ա ուժ ուզում Աստծուց, որ կարողանա իրագործել սպանությունը, սպանվողն էլ իրա հերթին փրկություն ա ուզում: Բայց ստեղ ուզել չուզելու հարց չի:
Լուսաբանում:
Ես աշխատում եմ օր ու գիշեր դեռ անչափահաս ժամանակվանից: 9 տարի ամեն տեսակի աշխատանք կատարել եմ, էդ դժվար տարիներին ուսման վարձ եմ հայթհայթել, սովորել: Գնացել եմ բարեխիղճ ծառայել եմ բանակում, ու հենց սահմանի վրա: Հիմա էլ առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց օրվա հացի փողից էնկողմ բան չեմ կարում ստանամ: Էլի եմ կրկնում արյուն-քրտինքով 2 կոպեկ գումար էինք հավաքել, որը ցանկացած նախարարի մեքենայի ամենաէժան դետալի արժեքի չափ գումար ա, ու էդ գումարը աչքներիս առաջ դառավ զիբիլ: Ի՞նչ էս առաջարկում, ուրախանա՞մ:
Ուրախանա՞մ, որ առավոտից իրիկուն չարչարվում եմ, բայց սեփական բնակարան ունենալու համար պետք ա մինիմում բանկ թալանեմ: Ուրախանա՞մ, որ սեփական երկրում ամեն վայրկյան կարան դնեն ու փողոցում գլուլեն ինձ: Թե՞ ուրախանամ, որ դու պաշտպանում ես էդ երկրի ղեկավարությանը:

Arm2009
10.03.2009, 20:28
Elmo պետք չի ուրախանալ, մի մտածիր թե ինքս ապրում եմ բարեկեցիկ կյանքով և ծանր իրավիճակում չեմ եղել և չեմ կատարել զանազան ծանր աշխատանք գոյատևելու համար: Սակայն փաստ է, որ դրանի արժեզրկումը բնականոն ընթացք էր, արի մի քիչ ռեալ դատենք: Այդ ինչպես պատահեց, որ արժեվորման ժամանակ բոլորն ել լռում եին, իսկ արժեզրկման ժամանակ հանկարծ տեղի ունեցավ պայթյուն, միթե ավելի ինֆլյացիա տեղի չունեցավ Եվրոմիության հզոր արտարժույթի հետ: Չզարմանաս անգամ եթե դրամը մոտակա տարիներին արժեզրկվի ևս 2-3 անգամ:

Միակ խորհուրդս որ կարող եմ տալ քեզ որպեսզի նման իրավիճակից խուսափես հետագայում, պահիր խնայողություններտ ԵՎՐՈ-ԴՈԼԼԱՐ 50/50 մասնաբաժով և դու այլևս չես կանգնի նման պրոբլեմի առջև:

Elmo
10.03.2009, 20:35
Միակ խորհուրդս որ կարող եմ տալ քեզ որպեսզի նման իրավիճակից խուսափես հետագայում, պահիր խնայողություններտ ԵՎՐՈ-ԴՈԼԼԱՐ 50/50 մասնաբաժով և դու այլևս չես կանգնի նման պրոբլեմի առջև:

Ես չեմ ուզում արտարժույթ առնեմ, ես ունեմ երկիր, ու էդ երկիրն ունի իրա փողը, ես հարկ եմ տալիս, որ էդ երկրի իշխանությունները հոգ տանեն իմ մասին:
Դե մի հատ էլ խորհուրդ տուր ինձ ու իմ նմաններին, թե ո՞նց դառնանք թեկուզ 1 սենյականոց բնակարանի սեփականատեր, թեկուզ քաղաքի ծայրամասում: Բայց բանկի համար ստրուկի պես աշխատելու տարբերակը շրջանցի, դա համ ռեալ չի, համ էլ մարդկային չի:
Ասեմ, որ բարձր(պետական չափանիշներով) աշխատավարձ ունեմ ու լավ հիմնական աշխատանք:

Arm2009
10.03.2009, 20:45

Այդ դեպքում ոչնչով չեմ կարող քեզ օգնել Elmo, աշխարհում չկա այդպիսի "պաշտպանված" պետություն, որտեղ արժույթի արժեզրկում տեղի չունենա ժամանակ առ ժամանակ, ցավում եմ, բայց եթե լինեիր անգամ ամերիկացի կամ ֆրանսիացի ոչնչով պետությունը չեր պաշտմանի քեզ արժեզրկումից

Դե գուցե Մարսում հայտնաբերվեն մարդկային գոյատևման ապացույցներ, որտեղ մարդիկ լիիրավ պաշտպանված կլինեն արժեզրկումներից : Հուսանք և հավատանք, հրաշքներ ել են լինում Elmo ;)

Elmo
10.03.2009, 20:58

Ես բացարձակապես թքած ունեմ, թե աշխարհում ինչ ա կատարվում:
Ես գիտեմ, որ Հայաստանում լավ ապրելու պայմաններ կան: Հայաստանում բոլոր ապրողների համար բնակարան կհերիքի մի 2 էդքան էլ ավել բնակարաններ կմնա: Ես գիտեմ, որ Հայաստանում շատ մարդիկ կարող են շաքար ու ցորեն ներմուծել, բայց իրանց չեն թողնում, որ Լֆոն մոնոպոլ ներմուծի, ես գիտեմ, որ հեռախոս նեկրողներին դրել «մշակել են», որ Քոչի տղեն մոնոպոլ հեռախոս ներկրի, ես գիտեմ, որ կապի նախարարը ջրի գնով երկաթգծի կողքի հողը, էդ հողի պարունակությամբ վարձակալել ա, հետո մեջից օպտիկա են հայտնաբերել, ու հիմա միլիոններ են բռնում ինտերնետի բիզնեսով: Գիտեմ, որ մանր ու միջին բիզնեսը հարկերով ճնշում են, բայց մեծամեծերին թողնում, որ մնացածին կուլ տան, որ եկամուտը ծալեն, դնեն տակները:

Դու ինձ հոգեբանական օգնություն ցույց մի տուր, իմ հոգեկան վիճակը շատ կայուն ա, ու ստաբիլ: Դու ինձ կամ խորհուրդ տուր, կամ մի փորձի ապացուցել, որ փղերը թռնել գիտեն: Ես էդ փղերին սաղ կյանքս եմ տեսել:

Norton
10.03.2009, 21:08
Elmo պետք չի ուրախանալ, մի մտածիր թե ինքս ապրում եմ բարեկեցիկ կյանքով և ծանր իրավիճակում չեմ եղել և չեմ կատարել զանազան ծանր աշխատանք գոյատևելու համար: Սակայն փաստ է, որ դրանի արժեզրկումը բնականոն ընթացք էր, արի մի քիչ ռեալ դատենք: Այդ ինչպես պատահեց, որ արժեվորման ժամանակ բոլորն ել լռում եին, իսկ արժեզրկման ժամանակ հանկարծ տեղի ունեցավ պայթյուն, միթե ավելի ինֆլյացիա տեղի չունեցավ Եվրոմիության հզոր արտարժույթի հետ: Չզարմանաս անգամ եթե դրամը մոտակա տարիներին արժեզրկվի ևս 2-3 անգամ:

Միակ խորհուրդս որ կարող եմ տալ քեզ որպեսզի նման իրավիճակից խուսափես հետագայում, պահիր խնայողություններտ ԵՎՐՈ-ԴՈԼԼԱՐ 50/50 մասնաբաժով և դու այլևս չես կանգնի նման պրոբլեմի առջև:

Ոնց՞, էս երկու տարի ամբողջ Հայաստանը մեռավ ասելով, որ դրամի արժևորումը արհեստականա ու բնականոն չի, դու փաստորեն չես լասել , հա՞: Գոնե դրամի արժևորումը կատարվում էր սահուն, առանց մեծ թռիչքների:
Ուրեմն ասեմ ամբողջ աշխարհում ազգային դրամի արժեզրկումը սկսվելա դեռ անցյալ տարվա աշնանից և սահուն ընթացքով հասել մինչ այսօր և ըստ այդըմ այդ պետությունների բնակչություննը դուրս է եկել մինիմալ վնասներով, էլ չասած, որ նախօրոք զգուշացվել են նման զարգացումների մասին:
Իսկ ի՞նչ արին մերոնք՝ ԿԲ ռեզերվների զգալի մասը քամուն տալով, մի կերպ պահեցին կուրսը "կայուն"(ռեզերվներն էլ անվերջ չեն) արդյունքում դրամը ոչ թե արժեզրկվեց 2,3 կամ 5 տոկոս , այլ 25:o ու դա մի օրում, իսկ ով պետք է զգուշացներ, գիտե՞ս որքան մարդ կար, որ դրամային ավանդ ուներ, նախօրոք իմանալու դեպքում շատերը կարող էին փոխել դոլլարի, բայց չէ թալանելուց պետք ա թալանել մինչև վերջ, սա յա մեր կառավարության ""տնտեսական" ռազմավարության" հիմքը:

Elmo
10.03.2009, 21:11
գիտե՞ս որքան մարդ կար, որ դրամային ավանդ ուներ, նախօրոք իմանալու դեպքում շատերը կարող էին փոխել դոլլարի, բայց չէ թալանելուց պետք ա թալանել մինչև վերջ, սա յա մեր կառավարության ""տնտեսական" ռազմավարության" հիմքը:

Բայց գիտե՞ս ինչքան բանկեր կաին, որոնք տեղեկացված էին, ու իրանցից դրամով վարկ վերցրածներին կանչում, խնդրում համոզում կուտ էին տալիս, որ էդ դրամով վարկը փոխեր դոլլարի:

Norton
10.03.2009, 21:13
Բայց գիտե՞ս ինչքան բանկեր կաին, որոնք տեղեկացված էին, ու իրանցից դրամով վարկ վերցրածներին կանչում, խնդրում համոզում կուտ էին տալիս, որ էդ դրամով վարկը փոխեր դոլլարի:
իմաստը՞

Arm2009
10.03.2009, 21:14
.....

Ես շատ լավ գիտեմ թե աշնանից ինչ էր կատարվում Norton, ավելի ճիշտ օգոստոսից հարգելիս, իսկ ես էլ շատ ակտիվ հետևում էի այդ փոփոխման նոր տենդեցին այնպես որ ...

Elmo որ մոնոպոլիա է, դա փաստ է, բայց որ բոլորին բնկարան է հասնում, ախր պետական մարմիններում ես աշխատում, ինչպես կարող ես նմա աբսուրդ բաներ ասել, ոչ ՀՀ-ում, ոչ էլ ԱՄՆ-ում մարդիկ ստիպված են տասնյակ տարիներ աշխատել բնակարան ձեռք բերելու համար կամ էլ հիպոթեքով եթե բիզնեսմեն չեն:

Arm2009
10.03.2009, 21:18
Բայց գիտե՞ս ինչքան բանկեր կաին, որոնք տեղեկացված էին, ու իրանցից դրամով վարկ վերցրածներին կանչում, խնդրում համոզում կուտ էին տալիս, որ էդ դրամով վարկը փոխեր դոլլարի:

Եղել է, բայց փաստը մնում է փաստ, որ բանկային խաբեությունը նույնպես ոչ մի կապ չունի արժեզրկման հետ, բայց որ շատերը փորձեցին գերշահույթներ ստանալ կամ խաբել վարկատուներին արդեն նշել եմ , որ շատ ամոթէալի երևույթ է :think

Norton
10.03.2009, 21:21
Ես շատ լավ գիտեմ թե աշնանից ինչ էր կատարվում Norton, ավելի ճիշտ օգոստոսից հարգելիս, իսկ ես էլ շատ ակտիվ հետևում էի այդ փոփոխման նոր տենդեցին այնպես որ ...

Դե ասեմ, որ օգոստոսից ակնհայտ արժեզրկում չկար հարգելիս: Լավա, որ հետևում էս, փաստորեն այդքան էր հա՞ պատասխանդ, փաստորեն նորմալա, որ ամբողջ աշխարհում սահունա ընթանում, Հայաստանում թռիչքաձև: Դե ի՞նչ ասեմ, քո տնտեսագիտական չգիտելիքների խորությունը իրոք զարմացնումա::)

Elmo
10.03.2009, 21:24
իմաստը՞

փող էին ուզում աշխատեին: Նեմեցն էլ բանկ ունի, ու ինչը ասենք տեղյակ ա, որ դոլլարը բարձրանալու ա: Քեզ կանչում են ու համոզում, որ պարտքդ սարքես դոլլարով: Դարնում ա, որ դու 25 տոկոս ավել պարտք ես բանկին:

Arm2009
10.03.2009, 21:27
Ոնց՞, էս երկու տարի ամբողջ Հայաստանը մեռավ ասելով, որ դրամի արժևորումը արհեստականա ու բնականոն չի, դու փաստորեն չես լասել , հա՞:

Չեմ լսել ? դա պարզ գնային քաղաքականություն էր` հիանալի ընտրված և փորձված մարտավարություն, որն իրականացրել են համարյա թե բոլոր զարգացած երկրները և որը որդեգրեց ՀՀ-ն` հաջողությամբ այն իրականացնելով:

Elmo
10.03.2009, 21:30
Elmo որ մոնոպոլիա է, դա փաստ է, բայց որ բոլորին բնկարան է հասնում, ախր պետական մարմիններում ես աշխատում, ինչպես կարող ես նմա աբսուրդ բաներ ասել, ոչ ՀՀ-ում, ոչ էլ ԱՄՆ-ում մարդիկ ստիպված են տասնյակ տարիներ աշխատել բնակարան ձեռք բերելու համար կամ էլ հիպոթեքով եթե բիզնեսմեն չեն:

ես չեմ ասել, որ պետական մարմիններում եմ աշխատում: Ես ասել եմ, որ պետական չափանիշներով բարձր աշխատավարձ եմ ստանում: Իսկ են, որ բոլորին բնակարան կհերիքի նույնիսկ կողքս դրած դատարկ սիգարետի տուփը գիտի: Ինքդ հաշվի: Հայաստանի բկաչության կեսն ա մնացել, ու դեռ բազմաթիվ էլ շենքեր են կառուցել:
Էլի եմ ասում, ես թքած ումեն ԱՄՆ-ի ու եվրոպայի վրա, եթե սկսես օրինակ բերել ԱՄՆ-ին ու Եվրապային, ես էլ կսկսեսմ օրինակներ բերել, բայց արդեն իմ օգտին: Օրինակ ԱՄՆ-ում հիփոթեք տալիս են նույնիսկ անգործ մարդուն, դատարանում դատում են միայն հանցագործին ու մեծահարուստները ջպով մարդ չեն տրորում, ցանցային ադմինիստրատորի աշխատավարձն էլ ստեղի նման չի:

Norton
10.03.2009, 21:30
փող էին ուզում աշխատեին: Նեմեցն էլ բանկ ունի, ու ինչը ասենք տեղյակ ա, որ դոլլարը բարձրանալու ա: Քեզ կանչում են ու համոզում, որ պարտքդ սարքես դոլլարով: Դարնում ա, որ դու 25 տոկոս ավել պարտք ես բանկին:

Իսկ իմ իմանալով պետք է լիներ հակառակը, քանի որ դոլլար փոխածները, բանկից գումար հանելով կունենային 25տոկոս ավելի շատ դրամ, քան նրանք ովքեր թողել էին դրամով:

Elmo
10.03.2009, 21:32
Իսկ իմ իմանալով պետք է լիներ հակառակը, քանի որ դոլլար փոխածները, բանկից գումար հանելով կունենային 25տոկոս ավելի շատ դրամ, քան նրանք ովքեր թողել էին դրամով:

Անդո ջան ուշադիր կարդա: Ես ավանդի մասին չեմ խոսացել, այլ վարկի: Այսինքն են փողի, որը պարք են բանկին:

Arm2009
10.03.2009, 21:32
Դե ասեմ, որ օգոստոսից ակնհայտ արժեզրկում չկար հարգելիս: Լավա, որ հետևում էս, փաստորեն այդքան էր հա՞ պատասխանդ, փաստորեն նորմալա, որ ամբողջ աշխարհում սահունա ընթանում, Հայաստանում թռիչքաձև: Դե ի՞նչ ասեմ, քո տնտեսագիտական չգիտելիքների խորությունը իրոք զարմացնումա::)

Օգոստոսից այն արդեն սկսվել էր և ակտիվ դոլարի գնումներ էին արդեն կատարվում հարգելիս, ինչ մնում է իմ չիմացածությանը այդքան վստահ չեի արտահայտվի քանի որ պատկերացում անգամ չունես ոչ իմ մասնագիտության մասին ոչ էլ կարող ես պատկերացնել թե ինչով են հիմնված ասածներս: Դե, դասախոսության ու սովորեցնելու ցանկություն չունեմ:

Norton
10.03.2009, 21:41

Դե , միայն այն, որ Հայաստանի տնտեսական համակարգի վայրիվերումները համարում էս բնականոն երևույթ , արդեն բավականա գնահատելու տնտեսագիտական գիտելիքները:;)
Ակումբում շատ լավ տնտեսագետ կա, որի վերլուծությունները իրոք արժեքավոր են ու որոնց վսատահում եմ ու կործում եմ նույնիսկ նրա դասխոսությունները չեն օգնի քեզ հասկանալու իրական վիճակը, ցավալիա:

Տրիբուն
10.03.2009, 23:10
Չեմ էլ կասկածում Տրիբուն, չէ որ ինքդ ես ասում որ տնտեսագետ ես: Իսկ քանի որ ինքս շատ հեռու եմ այդ ոլորտից, կխնդրեի բացատրեիր թե ինչ է նշանակում մուրալ, այդ ինչ նկատառումներով են մուրում` կոնկրետ փաստեր և տվյալներ ունես ?
Տնտեսագետ չեմ, ընկեր, փաթեթավորող եմ լամպերի գործարանում: Իսկ աշխատանքից ազատ ժամանակ «տնտեսագետներ» եմ փաթեթավորած ունենում: Հոբբի է: Ու ես ոչ մի տեղ, կարծես, մինչ այժմ, իմ մասնագիտությունից չէի խոսել, ու ինքս չեմ ասել, որ տնտեսագետ եմ: Սա ի միջի այլոց:

Հիմա մուրալու մասին, որ էտքան ուզում ես:

Հայաստանի պաշտոնական արտարժութային պահուստները 2008 թվականի օգոստոսին կազմել է 1 միլիարդ 612 միլիոին դոլար; Մինչ այդ, նախորդ ժամանակաշրջանում, անընհատ աճել է: Ու, քանի որ, Հայաստանի առևտրային հաշվի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ մոտ 12%-ը, ընկեր ջան, պաշտոնական պահուստները աճել են ոչ թե արտահանումից ստացվող արտարժութային մուտքերի հաշվին, այլ հիմնականում տրասնֆերտեների հաշվին: Օգոստոս ամսից, տրանսֆերտների հոսքը կտրուկ կրճատվում է: ԿԲ-ն սկսում է ինտերվենցիաներ ներքին շուկայում դրամի փոխարժեքը 300-ի կողմերը պահելու համար; Թե ինչի էր ԿԲ-ն ամեն գնով դա անում, դա ուրիշ հեքիաթ է, իսկ այս հեքիաթը միայ մուրալու մասին է լինելու: 2009-ի հունվարին, պաշտոնական պահուստները օգոստոսի համեմատ արդեն նվազել էին մոտ 400 մլն դոլարով: Այսինք, մոտ մեկ ամվսա ներմուծման չափով: Գիտես երևի, որ պահուստների հարաբերական մեծությունը երկրի համար գնահատվում է ներմուծման ամիսների համարժեքով: Արդեն նոյեմբերին բոլորին պարզ էր, որ պահուստները կամաց-կամաց հալվելու են նման քաղաքականության արդյունքում, ու պետք է փոխարժեքը բաց թողնել; Բայց մեր փայլուն մարտավարները ծերը ծերին շարունակում են պահել փոխարժեքը: 2008-ի վերջին ՀՀ 2009 թվականի արտարժութային հոսքերի նկատմամբ պահանջարկը գնահատվեց մոտ 1,7 մլրդ դոլար; Փաստացի սա նշանակում է, որ մենք 2009 -ին ունենալու ենք մոտ այդքան ընթացիկ հավի դեֆիցիտ: Արտահանման հիմնական ճյուղերը կանգնել են; Ներքին արտադրողը երեք տարվա արժևորվող դրամի արդյունքում սպանված է, այսինքն ներմուծման փոխարինում չի կարող լինել, տրանսֆերտները կտրուկ կրճավել են; Ոնց ենք փակելու 1,7 միլիարդը ? Վարկերով: Ուրիշ աղբյուր գիտես ? ԱՄՀ-ն որոշեց Հայաստանին 24 ամսով տալ 540 մլն դոլարի վար, Stand-By Arrangement-ով: Սա երևի գիտես ինչ պայմաններով ու ինչի համար է տրվում: Վճարային հաշվեկշռի ցնցումները մեղմելու համար: Եթե քեզ վարկ են տալիս մի բանը մեղմելու համար, երևի տրամաբանական է եզրակացնել, որ առանց դրա այդ մի բանը մեղմ չի լինի; Այսինքն եթե վարկը չտան, կլինի ռուսի ասած хана: Բայց 540 միլիոնը 24 ամսվա ընթացքում ծածկելու է ընդամենը 15%-ը արտարժութային պահանջվող ներհոսքի: Մի մասը ինչպես միշտ կծածկվի տրանսֆերտների հաշվին: Ու մնաց մնացածը; Ուր ենք գնում ? Գնում ենք ՀԲ-ի դուռը; Ու երկար բարակ բացատրում ենք որ մենք խորը, չասեմ ինչի մեջ ենք, հասկացար, ու մի էտքան էլ ՀԲ-ից ենք պոկում; Հետո գնում ենք մեծ եղբոր հյուսիսային դուռը, ու մի էտքան էլ ռուսներն են բարեկամաբար տալիս: Ու երեքը միասին ծածկում են մեր արտարժութային պահանջվող ներհոսքի 45%-ը: Մնացած 55%-ի մի մասը կծածկվի, ինչպես արդեն ասեցինք տրանսֆերտների ու մանր-մունր արտահանման հաշվին: Մնացածն էլ դրամի արժեզրկման հաշվին; Դե երևի գիտես, որ եթե ընթացիկ հաշվի դեֆիցիտը արտարժույթի համապատասխան ներհոսքով չի ծածկվում, մնում է ազգային արժույթն արժեզրկելը: Իսկ ներմուծումից կախված երկրում ազգհաին արժույթի արժեզրկումը, այն էլ կտրուկ, ինչ է նշանակում է, դե երևի գիտես` նույնպիսի արագությամբ աճող սռաողական գներ: Այսինքն կատաստրոֆա:

Հիմա, եթե ԱՄՀ-ն, ՀԲ-ն, Ռուսները մեզ վարկ չտան, քո կարծիքով ինչ կլինի ? Կամ պարզ ասած, եթե մեկի տունը փող չկա, որ հաց առնի, բարեկամ էլ չունի, ինչ պիտի անի ? Կամ պիտի գողանա, կամ պիտի մուրացկանություն անի; Հիմա մեզ դժվար թողնեն գողանանք; Մնում է մուրացկանույթունը:

Էս էլ քեզ հեքիաթ մուրալու մասին;

Հիմա մի հատ հռետորական հարց: Մեր, քո գովերգած մարտավարները, դրամի սրանթաց արժևորման ընթացքում, ինչով էին մտածում, որ ոչ մի միջոց չէին ձեռնարկում ազգային արժույթի փոխարժեքը կայուն/ցածր պահելու համար ? Թե գիտեին տրանսֆերտների հոսքը անվերջ է լինելու, պղնձի ու մոլիբդենի գինն էլ անընդհատ աճելու է ? Թե ուղղակի հեշտ էր արտարժութային քաղաքականության միջոցով գնային քաղաքականություն իրականացնելը ? "Ներմուծումից կախված երկրում արժևորիր ազգային արժույթդ ու կունենաս ցածր ինֆլյացիա" դասագրքային մոտեցումը, մերոնք բառացի էին ընկալել:

Տրիբուն
10.03.2009, 23:22
գնային նման քաղաքականությունը ոչ մի կապ չունի կոռուպցիոն իշխանավորների հետ և բնական երևույթ է

Ընկեր, սպանեցիր քո բնական երևույթներով: Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է, բուսաբանույթուն չի; Գնային քաղաքականությունն էլ մակրոտնտնտեսական քաղաքականության էլեմնտներից մեկն է, ու ոչ մի կապ չունի բեղմնավորման ու սաղմնավորման բնական երևույթների հետ:

Ես, իմ փաթեթավորող հալով, գիտեմ, որ տնտեսագիտության մեջ բնականորեն բացատրվում են միայն սպառողների ֆիզիոլոգիական պաջանջմունքները: Ասենք, ուտելը ֆիզիոլոգիական/բնական պահանջմունք է, ու մարդիկ գնում են սպառողական շուկա` սնունդ ձեռք բելելու, ու դառնում են տնտեսագիտության ուսումնասիրության առարկա` սպառողներ: Նույնպիսի ֆիզիոլոգիական պահանջմունք է քնելը, կամ օրական նվազագույնը երկու անգամ միզելը; Ու մարդիկ, նորից գնում են սպառողական ապրանքների շուկա, ունիտազ առնելու; Չյանած ես մարդ գիտեմ, որ ունիտազ չի առնում ու փախարենը միզում է վերջին տարիների փայլուն տնտեսաքաղաքական մարտավարության վրա:

Տրիբուն
10.03.2009, 23:36
Այդ ինչպես պատահեց, որ արժեվորման ժամանակ բոլորն ել լռում եին, իսկ արժեզրկման ժամանակ հանկարծ տեղի ունեցավ պայթյուն, միթե ավելի ինֆլյացիա տեղի չունեցավ Եվրոմիության հզոր արտարժույթի հետ:

Երկու բան, ու քո հետ այլևս որևէ բան քննարկելը համարում եմ անիմաստ, տնտեսագե'տ:

Նախ, դրամի արժևորման երկու տարիների ընթացքում շատ շատերը զգուշացնում էին, որ դա չի կարելի թույլ տալ, ու դա տանելու է ներմուծման փոխարինման ու արտահանման մահվան: Ու եթե հանկարծ ցնցումներ լինել մեր երկրի համար տրանսֆերտների աղբյուր հանդիսացող երկրներում, ապա մեր երկորւմ ցնցումները լինելու են ավելի խիստ;

Եվ երկրոդ, ու ավելի կարևոր; Ուշադիր կարդա bold արած մասը, քո գրածի մեջ: Արտարժույթի ինֆլյացի հասկացություն տնտեսագիտության մեջ չկա: Եթե քեզ էլ ինստիտուտում էտ են սովորեցրել, սսխալ են սովորեցրել: Արտարժույթը, կամ ավելի ճիշոտ ուղղակի արժույթը արժևորվում կամ արժեզրկվում են այլ արժույթների նկատմամբ; Իսկ ինֆլյացիան դա գների աճն է: Արտարժույթի արժեզրկումն ու ինֆլյացիան ներմուծումից կախված երկրներում խիստ կոռելացված, բայց կատեգերիկ տարբեր բաներ են:

Կարճ, գլխներիս էլ դասախոսություններ չկարդաս, քանի որ սխալ տերմիններ ես կիրառում - "Եվրոմիության արտարժույթի (իսկ ավելի ճիշտ է ասել ուղղակի արժույթի կամ դրամական միավորի) ինֆլայցիա" ձևակերպումը խայտառակ սխալ, ոչ տնտեսագիտական, շարքային բուդկչու մակարդակի տնտեսագետի ձևակերպում է:

Տրիբուն
10.03.2009, 23:43
Դե, դասախոսության ու սովորեցնելու ցանկություն չունեմ:

Դու ավելի շուտ դասախոսություններ լսելու կարիք ունես, փայլուն տնտեսաքաղական մարտավարության անվեհեր մարտիկ/ջատագով:

Arm2009
11.03.2009, 17:00
Տրիբուն ես խոսում եմ այլի մասին դու կատաստրոֆա, կատաստրոֆա, իսկ քեզ ով ասաց որ կատաստրոֆա չի լինելու` այն պարզ էր դեռևս մեկ երկու տարի առաջ, եթե լավ կարդաս գրածներս, կարող է և որոշ թռուցիկ հասկացողություններ ըմբռնես:

Ինչ է, քեզ թվում է դու ես այդքան խելոք, որ հասկացել էիր վաղուց, կամ ես? Չարաչար սխալվում ես հայրենակից, ասածս հետևյալն է, որ քո պարզ էր -ը շատ լավ էին հասկանում նրանք ոքեր որոշեցին գնալ դրամի արժեվորման:

Դա արեցին խելացի, լավ մշակված ծրագրով: Դե ես էլ հիացած եմ, էլ ինչի եք այդպես ոգևորվել տղաներ, ավելի լավ է կյանքին մի քիչ մակերեսայնորեն նայեք, զվարճացեք, թե չէ սիրտ է, մի օրել չի դիմանա:

Elmo
11.03.2009, 17:21
Մոդերատորական: Անուղղակի կծող գրառումը ջնջված է:

Վիշապ
11.03.2009, 17:45
… պարզ էր -ը շատ լավ էին հասկանում նրանք ոքեր որոշեցին գնալ դրամի արժեվորման:

Փաստորեն դու նրանց անմեղսունակ լինելը բացառում ես, այսինքն դիտավորյալ են ձգձգել դրամի արժեքի բաց թողելը։ Դիտավորությունը ի դեպ ծանրացուցիչ հանգամանք է ըստ քրեական օրենսդրության։

Դա արեցին խելացի, լավ մշակված ծրագրով: Դե ես էլ հիացած եմ, էլ ինչի եք այդպես ոգևորվել տղաներ, ավելի լավ է կյանքին մի քիչ մակերեսայնորեն նայեք, զվարճացեք, թե չէ սիրտ է, մի օրել չի դիմանա:

Նույնն է թե հիանաս, թե ինչպես են էտում ծառը երկարատև չջրելուց ու քոքի վրա ասֆալտ անելուց հետո՝ բնից շատ գեղեցիկ կերպով հեռացնում են բոլոր ճյուղերը անխտիր, ծառն այնպես է զարմանալիորեն կերպարանափոխվում, որ հիացմունքը անհնար է զսպել։ Բա որ հետո քոքից են կրտում ու տեղը մի հիասքանչ կաֆե են սարքում, դա արդեն մակաՌդակ խելացի ու մշակված ծրագիր կարելի է համարել։

Մարկիզ
11.03.2009, 17:58
Տրիբուն ես խոսում եմ այլի մասին դու կատաստրոֆա, կատաստրոֆա, իսկ քեզ ով ասաց որ կատաստրոֆա չի լինելու` այն պարզ էր դեռևս մեկ երկու տարի առաջ, եթե լավ կարդաս գրածներս, կարող է և որոշ թռուցիկ հասկացողություններ ըմբռնես:

Ինչ է, քեզ թվում է դու ես այդքան խելոք, որ հասկացել էիր վաղուց, կամ ես? Չարաչար սխալվում ես հայրենակից, ասածս հետևյալն է, որ քո պարզ էր -ը շատ լավ էին հասկանում նրանք ոքեր որոշեցին գնալ դրամի արժեվորման:

Դա արեցին խելացի, լավ մշակված ծրագրով: Դե ես էլ հիացած եմ, էլ ինչի եք այդպես ոգևորվել տղաներ, ավելի լավ է կյանքին մի քիչ մակերեսայնորեն նայեք, զվարճացեք, թե չէ սիրտ է, մի օրել չի դիմանա:
Ի՞նչին մակերեսորեն նայեմ… Հանգիստ նայեմ, թե ոնց են ընտրութուններին ձայնս կեղծու՞մ: Թե ոնց են խաղաղ ցուցարարներին գյուլլում՞… Թե ոնց են երկիրը մի քանի հոգով թալանում՞… Թե ոնց են մարդկանց գլխներին շինծու գործեր սարքում՞… Թե ոնց են ամեն քայլափոխի մարդկանց խաբում ու քցում՞… Թե ոնց են մականունավորենրը դառնում երկրի առաջին դեմքեր՞…

Ինչ ա՞ եղել… հանգիստ կարելի է այս ամենը տեսնել ու մակերեսորեն նայել, թե չէ մի օր սիրտս կպայթի…

Մեր երկրի ամենամեծ ողբերգությունն այն է, որ քո կարգի մտածողների թիվը շատ- շատ է… Բայց դրա դեմն էլ կառնենք, ոչինչ… Այսինքն՝ մենք չէ… դուք պարտադրված կլինենք փոխել ձեր մտածելակերպը…

Arm2009
11.03.2009, 18:02
Փաստորեն դու նրանց անմեղսունակ լինելը բացառում ես, այսինքն դիտավորյալ են ձգձգել դրամի արժեքի բաց թողելը։ Դիտավորությունը ի դեպ ծանրացուցիչ հանգամանք է ըստ քրեական օրենսդրության։

Նույնն է թե հիանաս, թե ինչպես են էտում ծառը երկարատև չջրելուց ու քոքի վրա ասֆալտ անելուց հետո՝ բնից շատ գեղեցիկ կերպով հեռացնում են բոլոր ճյուղերը անխտիր, ծառն այնպես է զարմանալիորեն կերպարանափոխվում, որ հիացմունքը անհնար է զսպել։ Բա որ հետո քոքից են կրտում ու տեղը մի հիասքանչ կաֆե են սարքում, դա արդեն մակաՌդակ խելացի ու մշակված ծրագիր կարելի է համարել։

Վիշապ ես դա չեմ ել ժխտել, իհարկե դիտավորյալ, ուղղակի այդպես էր պետք:
Ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, վստահ եմ այս ֆորումում շատ լավ տնտեսագետներ կան, ու քեզ ավելի լավ կբացատրեն որ նման դիտավորության համար մեր մոլորակում ոչ մեկին էլ պատասխանատվության չեն ենթարկում:

Chuk
11.03.2009, 18:07

Ինչու՞ չեն ենթարկում, օրինակ համապատասխան կառավարությանը անգրագիտության համար ուղարկում են գրողի ծոցը... ավելի ճիշտ այդ կառավարությունն է ինքնակամ հեռանում: Մի՞թե դա պատասխատվության ենթարկել չէ:

Եղբայր, արի պայմանավորվենք էլի, էջերով կարդում եմ գրածներդ ու չեմ տեսնում չտրամաբանված խոսքից ու մերկապարանոց խոսքերից, ինչպես նաև «լևոնականների» հանդեպ տածած ատելությունից բացի ուրիշ որևէ բան: Արժի՞ դրա համար մեր ժամանակը վատնես :think

Վիշապ
11.03.2009, 18:10
Վիշապ ես դա չեմ ել ժխտել, իհարկե դիտավորյալ, ուղղակի այդպես էր պետք:
Ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, վստահ եմ այս ֆորումում շատ լավ տնտեսագետներ կան, ու քեզ ավելի լավ կբացատրեն որ նման դիտավորության համար մեր մոլորակում ոչ մեկին էլ պատասխանատվության չեն ենթարկում:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչն է քեզ հիացմունք պատճառել։ Եվ նաև անհասկանալի է, թե ինչու պիտի տնտեսագետը ինձ բացատրի, որ տնտեսական մախինացիաների համար մեր մոլորակում ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում… Ու մեկ էլ մի տեսակ չեմ հասկանում, դու Տիգրան Սարգսյանին հու՞յս ես տալիս ինչ է:D

Տրիբուն
11.03.2009, 18:12
Ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, վստահ եմ այս ֆորումում շատ լավ տնտեսագետներ կան

Փաստորեն պարզեցիր, որ բացի քեզանից գործից էլի հասկացողներ կան: Ահագին առաջընթաց ես ապրել մեկ օրվա ընթացքում, ընկեր: Երեկ դասախոսություն կարդալու հավես չունեիր: Կարող ա էսօ՞ր կարդաս, բայց ուրիշ թեմայով, ասենք «Դատաիրավական կատարյալ համակարգը Հայաստանում»

Տրիբուն
11.03.2009, 18:32
Տրիբուն ես խոսում եմ այլի մասին դու կատաստրոֆա, կատաստրոֆա, իսկ քեզ ով ասաց որ կատաստրոֆա չի լինելու` այն պարզ էր դեռևս մեկ երկու տարի առաջ, եթե լավ կարդաս գրածներս, կարող է և որոշ թռուցիկ հասկացողություններ ըմբռնես:

Եղբայրդ իմ, մի քանի տողով բարեկամական խորհուրդ քեզ:

Նախ, մինչև ինձ խորհուրդ տալդ, որ լավ ծանոթանամ վերջին մի քանի օրերի վառ երևակայությանդ արգասիքի հետ, մի հատ նեղություն քաշի ու ծանոթացի քաղաքականության բաժնի գոնե վերջին հիսուն թեմաների բոլոր գրառումների հետ: Որ լավ աշխատես վրադ, մի ամսվա գործ ա:

Երկրորդ, մինչև դեմքի իմաստուն արտահայտությամբ, բոլորին աջ ու ձախ խորհուրդներ տալդ, մի հատ մտքիդ ծայրով անցկարու, որ Ակումբում գրանցված 5600 անդամների, գոնե մի 20%-ը կարող է քեզանից ավելի խելացի ու տեղեկացված լիել:

Երրորդ, մենք` բոլոր անդամներս, Ակումբի տարբեր բաժիններում հավասր իրավունքով քննարկումներ ենք կազմակերպում, ու ոչ մեկը ոչ մեկի աչքը իր մասնագիոտությունն ու աշխատանքի վայրը չի մտցնում:

Mephistopheles
11.03.2009, 22:14
Տրիբուն ես խոսում եմ այլի մասին դու կատաստրոֆա, կատաստրոֆա, իսկ քեզ ով ասաց որ կատաստրոֆա չի լինելու` այն պարզ էր դեռևս մեկ երկու տարի առաջ, եթե լավ կարդաս գրածներս, կարող է և որոշ թռուցիկ հասկացողություններ ըմբռնես:

Ինչ է, քեզ թվում է դու ես այդքան խելոք, որ հասկացել էիր վաղուց, կամ ես? Չարաչար սխալվում ես հայրենակից, ասածս հետևյալն է, որ քո պարզ էր -ը շատ լավ էին հասկանում նրանք ոքեր որոշեցին գնալ դրամի արժեվորման:

Դա արեցին խելացի, լավ մշակված ծրագրով: Դե ես էլ հիացած եմ, էլ ինչի եք այդպես ոգևորվել տղաներ, ավելի լավ է կյանքին մի քիչ մակերեսայնորեն նայեք, զվարճացեք, թե չէ սիրտ է, մի օրել չի դիմանա:

Arm2009 ջան, մենք այստեղ Հայաստանն ենք քննարկում ու ինձ թվում է դու դեռ գլխի չես ընկել… դու չգիտեմ որ երկրի մասին ես խոսում, բայց համենայն դեպս Հայաստանի մասին չես խոսում, դա հաստատ է…

Խելացի մշակված ծրագրով կատաստրոֆա չի լինում… էլ դրա լավ մշակվածը որն է… դու էլ քո գրածները կարդա որ ինքդ քեզ մի գրառման մեջ չհակասես…

Arm2009 ջան, դու երևում է լավ էլ զվարճանում ես

Աբելյան
11.03.2009, 23:07
էսօր Միասինի թատրոնը տեսա՞ք :))

Kuk
11.03.2009, 23:09
էսօր Միասինի թատրոնը տեսա՞ք :))

Գոնե ինետում լիներ անունների ցանկը, իմանայինք` ով կա մեջները:))

Elmo
11.03.2009, 23:09
Գոնե ինետում լիներ անունների ցանկը, իմանայինք` ով կա մեջները:))

Մի 2 հոգու արդեն ճանաչեցինք: Բացառիկ կաշառակերներ են:

Kuk
11.03.2009, 23:12
Մի 2 հոգու արդեն ճանաչեցինք: Բացառիկ կաշառակերներ են:

Որտե՞ղ տեսար:

Աբելյան
11.03.2009, 23:15
փաստորեն թատրոն չէր :D

հլա վաղը կնայեմ տենամ մերոնցից կա՞ն մեջները

Ձայնալար
11.03.2009, 23:48
Նման արարքի համար դատ ա հասնում: Եթե փաստեր, ապացույցներ չունեն, ապա դա զրպարտություն է:

Elmo
11.03.2009, 23:49
Որտե՞ղ տեսար:

"Շանթ" -ի լուրերով:

Elmo
12.03.2009, 00:03
Նման արարքի համար դատ ա հասնում: Եթե փաստեր, ապացույցներ չունեն, ապա դա զրպարտություն է:

Բագ ջան մեկը մեր Թամարին ա դաս տվել: Ասում ա ցուցակով գալիս էր քննություն ընդունելու, մեկը Անուշին ա դաս տվել, մյուսին էլ ցույց տվեցին, որ տենաիր հաստատ չէիր կասկածի, որ կաշառակերի մեկն ա:
Ապացույց , զրպարտություն, դատ... դու Հայսատանի մասին ե՞ս խոսում: Ստեղ տենց բաներ չկան:
Իմ գնահատականը՝ լավ են արել, ու ճիշտ են արել: եթե օրենքը չի գործում, ուրեմն սրիկաների դեմ տենց պետք ա պայքարել:

Տրիբուն
12.03.2009, 00:10
Տղեք, էս թեմայով արդեն առանձին թեմա կա բացված: Քբերակությունով-բանով, սոխով-սխտորով, թաշախուստով:

Հայկօ
12.03.2009, 00:21
Մեջները մարդ ա եղել, ով հաստատ կաշառակերությունից հազար կիլոմետր հեռու ա: Աբիժնիկության հոտ էլ ա գալիս:

Chuk
13.03.2009, 04:59
ԱՆՑՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՆ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, չնայած նեղսրտում էր, որ իրեն նույն հարթության մեջ են դնում մինչեւ վերջերս Հայաստանում գործած կեղծ ընդդիմության հետ, 2008 թվականի իր տարեկան զեկույցով վերջնականապես տեղավորվեց գեղամյանական կերպարի մեջ։ Մնագաուվաժայեմի Սերժիկ Ազատովիչի կողմից Դատարկ դհոլ անվանված այդ պարոնը նույնպես «լալահառաչ-սուր» ելույթներ էր ունենում` իբր իշխանությունների դեմ, բայց այդպես էլ կոնկրետ թիրախների չէր դիպչում` ընդհանուր, ոչինչ չասող ձեւակերպումներ էր տալիս, վերջում էլ պատմական զուգահեռներ` գեներալ Օտտո ֆոն Կրաունֆենբախի եւ սըր Չարլզ Բակիստրոֆի միջեւ տեղի ունեցած մի խոսակցությունից արած մեջբերման տեսքով, որ նրանք ունեցել են Շտաունֆենվիլ ավանի մոտ տեղի ունեցած պատմական ճակատամարտից հետո, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում, 1916 թվականի մայիսի 6-ին։ Ավա~ղ, այդ ճակատամարտում զոհվեց Օտտո ֆոն Կրաունֆենբախի ձին` Մատիլդա անունով։ Արմեն Հարությունյանի նախասիրությունները, իհարկե, մի փոքր ուրիշ են, բայց նա մոռացավ իր զեկույցի մեջ մարտի 1-ի սպանդի համար մեղադրել Կայենին, որը, ինչպես տեղեկանում ենք մամուլի բազմաթիվ հրապարակումներից, առաջին մարդն էր, որ սպանեց իր եղբորը։ Ծանր ժառանգություն է ստացել, իհարկե, Սերժիկը եւ ստիպված է իր ուսերին կրել Ադամի եւ Եվայի անհեռատես քաղաքականության հետեւանքները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն, 01001 բանաձեւով, մարդկությանը հեռացրեց Եդեմի այգուց։ Փաստորեն, 2008 թվականի իր տարեկան զեկույցում Արմեն Հարությունյանը նախաջրհեղեղյան դեպքերին ավելի է անդրադարձել, քան 2008 թվականի իրադարձություններին։ Իսկ որոշ խիստ օբյեկտիվ լրատվամիջոցներ ահավոր տպավորված են. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին բացասական են արձագանքում թե իշխանությունը, թե ընդդիմությունը», - ասում են նրանք, իբր` ջոգիք, չէ՞, ուրեմս աբյեկտիվ ա ՄԻ պաշտպանի զեկույցը։ Է, իհարկե, իշխանությունը նույն կերպ բացասական էր արձագանքում Դատարկ դհոլի, ԱԽՔ-ի եւ Իդիոտի ելույթներին, եւ նրանք հենց դրա համար էլ նախատեսված են, որ իշխանությունը նրանց ասածներին բացասական արձագանքի, «հալածի», «հետապնդի», իսկ անհրաժեշտ պահին` օգտագործի սեփական նպատակների համար` որպես մանրադրամ։ Եւ կարծում եմ` Արմեն Հարությունյանը ՀՀ շատ քաղաքացիների նման սխալ է վարվել, երբ իր խնայողությունները վերափոխել է հայկական դրամի։ Նկատի ունեմ` նա Դոլար Արմենից վերածվեց Դրամ Արմենի։ Ու չնայած Սերժ Սարգսյանի իշխանությունը, ներքաղաքական կայունությունը պահպանելու ձգտումով, որոշեց օմբուդսմենի նկատմամբ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն վարել, այսինքն` 305-ի մակարդակի վրա պահել նրա փոխարժեքը, բայց ահա ՄԻՊ հերթական զեկույցով ակնհայտ է դառնում, որ արդեն այդ կուրսը պահելու տարբերակ չկա, իշխանությունը վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը. արդյունքում` Դրամ Արմենը շատ արագ վերածվեց Մանրադրամ Արմենի, ինչը, կարծում եմ, սպասելի իրադարձություն էր բոլորիս համար։ Եւ ի դեպ, ՄԻ պաշտպանի միակ կոնկրետ հասցեագրումը արված է ՀՀ գլխավոր դատախազության դեմ։ Նու, ուղղակի ակնհայտ է, որ սրանով օմբուդսմենը մի պուճուր ծառայություն է մատուցել ԱԺ գործող նախագահին` ԱԺ դերը բարձրացնելու քաղաքականության շրջանակներում։

Հ.Գ. Հարկ եմ համարում ընդգծել, որ ՄԻՊ-ի զեկույցում անդրադարձ չկա ոչ միայն 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ մարտի 1-ին բանակի մասնակցության հարցերին, որոնց մասին ՄԻՊ-ին մանրամասն իրազեկել էր Հայ ազգային կոնգրեսը եւ նրան առաջարկել համապատասխան հայցադիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 13, 2009

dvgray
13.03.2009, 07:00
ՀՀ-ն իր բոլոր կառույցներով նմանվում ա մի կուռ, բայց այլանդակ, անհամաչափ, տձև մի մսագունդի, որտեղ արդեն վաղուց ոչ գլուխն ես ջոկում ով ա, ոչ որ մասն ա ծառայել որպես ոտ ու ձեռ, ոչ էլ որտեղ ա քամակը, քանի որ բոլոր կողմեից էլ կեղտ ա դուրս գալիս:
մի այլանդակություն…
:[

Մարկիզ
13.03.2009, 21:26
Հիշու՞մ եք Կոմկուսի քարտուղար էր…:o

Ձերբակալվել է Սանատրուկ Սահակյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2009 թվականի մարտի 13-ին ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատրուկ Սահակյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել հատուկ քննչական ծառայությունը:

Նա կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու համար վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:

Հիշեցնենք, որ Սանատրուկ Սահակյանը նախկինում կոմունիստ, հետագայում հարեց ՕԵԿ-ին:
http://www.a1plus.am/

Մարկիզ
14.03.2009, 17:51
Հատուկ Հ, Գևորգյանի համար…

http://www.youtube.com/watch?v=_y29iHsjQts&feature=related

Chuk
18.03.2009, 13:14
'ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ՀՐԵՇԻ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ'
Բաց նամակ բոլոր նրանց, ում ծանոթ է Միլոշ Ֆորմանի 'Թռիչք կկվի բնի վրայով' կինոնկարը:

Եվ դեռ գրությունը չսկսած` հ.գ.

Մինչ Մտավորականների Ֆորումի ավագանու տարեցները, բնությունից իրենց սահմանված անշտապողականությամբ, թղթին կհանձնեին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ճակատագրին առնչվող խոսքը` վրա հասան լրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ ֆաշիզմ հիշեցնող հաշվեհարդարն ու պետական Համալսարանի /թեկուզ և իրոք կաշառակեր/ դասախոսների նկատմամբ ուղղակի և անուղղակի իմաստով փողոցային ակցիան: Անհրաժեշտ է այդ ակցիան նախաձեռնողներին հուշել, որ թեև կան կաշառակեր դասախոսներ, և հավանաբար դրանց թիվը փոքր չէ, բայց կա նաև 'դասախոս' հասկացությունը, որը չի կարելի ոտքի տակի փալաս դարձնել, մանավանդ, որ ակցիան կազմակերպողների նկրտումները ոչ պակաս արատավոր կարող են լինել քան որոշ կաշառակեր դասախոսների նկրտումները:

Մեր համոզումով որևէ չարիքի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը օրինականության դաշտում պայքարելն է: Եվ եթե մեզանում այդ դաշտն ինքը ծածկված է անօրինականության մացառով ու մոլախոտով` միևնույնն է առավել անօրինական քայլերի /այս դեպքում խոսքը բարոյական, չգրված օրենքի մասին է/ չպետք է դիմել:

Իսկ այժմ կկվի բնի վրայով թռիչքի մասին:

Անկախ այն հանգամանքից, թե մեզանից յուրաքանչյուրը հասարակական դիմակայության որ կողմում է գտնվում` մեզ իրավունք չպետք է տանք անտարբեր մնալ այն հանցավոր իրողության նկատմամբ, որը ձևավորվում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի շուրջ: Մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, համաձայն որի կալանավորը հայտարարել է, որ իրեն անպատեհ ներարկում են կատարել, որի հետևանքում նա փաստորեն գտնվում է հացադուլավորի վիճակում` սահմռկեցուցիչ է: Շոշափելիորեն ձևավորվում է այն խարանը, որը դրոշմվելու է մեզանից յուրաքանչյուրի ճակատին` բնավ հաշվի չառնելով, թե այն ում ճակատն է` ինչ պարգևների ու կոչումների տեր մարդու: Եվ հիշենք այդ սքանչելի ֆիլմի ավարտը: Հոգեբուժարանում հայտնված հսկայամարմին հնդկացին /որն, ի դեպ, խորհրդանշում էր այդ հողի բուն, էթնիկ տիրոջը/ գերմարդկային ուժով պոկեց ցայտաղբյուրի ծանրածանր շինվածքը, դրանով խորտակեց արգելոցի դարպասը և հեռացավ, կորավ մթության մեջ:

Սթափության կոչ ենք անում մեր մտավորականներին. մեզանում որոշակիորեն ձևավորվում է դարչնագույն հրեշի կերպարանքը: Անհավանական չէ` կգա մի օր, երբ մթության մեջ կորչելը կհամարվի բարեբախտություն:

Այդպիսի` նախնի ենք ցանկանում լինել մեր թոռների, մեր ծոռների համար: Այս հարցին մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի անձնապես, Զորավար Անդրանիկի խորհրդով գիշերը, գլուխը բարձին դնելուց հետո` քնելուց առաջ:

Մտավորականների Ֆորումի Ավագանի և համակարգող խորհուրդ

աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/src/index.php?id=lrahos||society&pid=25387)

Տրիբուն
20.03.2009, 13:50
ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
Մարտի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողները ԲՀԿ ներկայացուցիչներին հարց են ուղղել կապված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն օրենսդրական նախաձեռնության հետ, որով պատգամվորը առաջարկում է 20 տոկոսով ինդեքսացիայի ենթարկել կենսաթոշակներն ու սոցիալական հատկացումները, բարձրացնելով դրանք, քանի որ տնտեսական ճգնաժամ է:
ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը ի պատասխան նախ նկատել են, որ երբ խոսք է գնում հակաճգնաժամային քայլերի մասին, ապա պետք է չմոռանալ, որ Բարգավաճ Հայաստանն առաջինն է հայտարարել Հայաստանում ծառայություն մատուցող եւ արտադրանք տվող ընկերություններին լրացուցիչ հարկերով չծանրաբեռնելու անհրաժեշտության մասին, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ չի կրճատի իր ընկերություններում աշխատող եւ ոչ մի անձի ու չի նվազեցնի որեւէ մեկի աշխատավարձը: Իսկ Գագիկ Ծառուկյանը, ըստ Արամ Սաֆարյանի տվյալի, աշխատավարձ է տալիս 20 հազար մարդու: Այդ իսկ պատճառով, Արամ Սաֆարյանն ասում է, որ երբ խոսվում է իշխանության հակաճգնաժամային այս կամ այն քայլերի մասին, ապա պետք է հիշել 2009 թվականին ոչ մի կրճատում չանելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե կարելի է պոպուլիստական տարբեր օրինագծեր ներկայացնել թոշակների կամ աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն պետք է լինել իրատես, ռեալ գնահատել իրավիճակն ու մտածել այնպիսի քայլերի մասին, որոնց հնարավորությունը կա:

Լրագիր (http://www.lragir.am/src/index.php?id=economy&pid=25456)

Էս հարգելի պարոնը մոռացել է, որ գագիկ Ծառուկյան գործարարն ու իշխանույթունը լրիվ տարբեր բաներ են: Կամ էլ իրոք այլևս ոչ մի տարբերություն չկա, ու մարդը պարզ ասում է դա ու մենք չենք հասկանում: Ի՞նչ եք կպել իշխանություններից, հենա Գագիկ Ծառուկյանն իր փայ ամեն ինչ անում է:

Aurora
20.03.2009, 19:06
Չգիտեի որտեղ տեղադրել, խնդրում եմ քվեարկեք։
http://www.msnbc.msn.com/id/21253084/from/et/

ministr
20.03.2009, 19:41
Էլի էս հարցումը? Գոնե լավա չեք գրում yes-ա պետք թե no :) ինչն իրա հերթին միանշանակ չի :)

Վիշապ
20.03.2009, 23:08
Չէ բայց սա դուք պիտի կարդաք... իսկի նոր թեմա բացելու բան էլ չի.

Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը քաղաքական կուսակցությունների նախագահների հետ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմատիկ խորհրդակցությանը (http://www.7or.am/hy/news/2009-03-20/390/)

Այս ձեւաչափով մեր երկրորդ հանդիպումն է: Հիշում եք, առաջին հանդիպման թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ընթացքն էր: Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ասելիք ունեին, այդ հնարավորությունը ստացան, ովքեր խնդիրներ ունեին բարձրացնելու, այս դահլիճում այդ խնդիրները բարձրաձայնեցին: Մենք էլ մեր հերթին փորձեցինք պատասխանել այդ հարցերին, փորձեցինք տեսանելի դարձնել այն ճանապարհները, որոնցով մենք նպատակադրված էինք առաջ շարժվելու: Եւ կարծում եմ, որ այդ փորձը հաջողված փորձ էր:

Այսօր աշխարհի ուշադրության ու քննարկումների կիզակետում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի ազդեցությունն իրենց վրա այս կամ այն չափով զգում են բոլոր պետությունները: Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, եւ մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը: Խնդրո առարկայի շուրջ քաղաքական կուսակցությունների կողմից բազմաթիվ տեսակետներ են հնչեցվում, հրապարակայնորեն ներկայացվում են մոտեցումներ, եւ այժմ լավ առիթ է դրանք մեկտեղելու, քննարկելու, մտքեր փոխանակելու համար:

Այս խորհրդակցության անցկացումը ժամանակի պահանջն է, եւ կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրն ասելիք ունի: Անկախ մեր կամքից' մուտք ենք գործում համաշխարհային ու տարածաշրջանային այնպիսի փոփոխությունների փուլ, որտեղ յուրաքանչյուրիս մոտեցումները միմյանց համար պետք է լինեն լսելի եւ, եթե հնարավոր է, դառնան ընդհանուր տեսակետ ու մոտեցում:

Ֆինանսատնտեսական ճգնաժամն այսօր ստիպել է զարգացած երկրներին այնպիսի փոփոխությունների գնալ, որոնք նախկինում պարզապես անընդունելի կհամարվեին: Ցավոք, դեռեւս որեւէ մեկը չի կարողացել ճիշտ դեղատոմս գտնել: Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւս ստիպել է գնալ ոչ ստանդարտ լուծումների: Այդ մասին վարչապետն ու կառավարության անդամները մշտապես իրազեկում են հանրությանը: Մենք դեռ կլսենք վարչապետին, իսկ ես ուզում եմ համառոտ անդրադառնալ մեր' քաղաքական կուսակցություններիս ու լայն հանրության դերակատարմանը: Եթե հարկ կա, կարող եմ մեկ անգամ եւս բարձրաձայնել այն, ինչը պետք է որ առանց ասելու էլ ընկալելի լինի. ճգնաժամը բոլորիս խնդիրն է, ոչ միայն կառավարության, ճգնաժամի մեղավորները մենք չենք' հայաստանցիներս չենք, սա հայաստանյան երեւույթ չէ, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, ճիշտ է նաեւ այն մոտեցումը, որ կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում եւ սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրեն միայն ու միայն ճգնաժամին: Իրողությունն այն է, որ եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս, ողջ հասարակությունով: Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ' առնվազն անխոհեմ է: Նորից եմ կրկնում' համընդհանուր լուծումներ պարզապես չկան. միգուցե սա այն դեպքն է, երբ իսկապես հարկ կա հեծանիվ հորինել:

Մեր ժողովուրդը ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հսկայական ներուժ ունի, եւ մեկ անգամ չէ, որ մեր պատմության ընթացքում սա ապացուցվել է: Հիմա մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի լիարժեք իրականացման ժամանակն է: Ըստ էության շատ պարագաներում պրոբլեմներն ու հաջողությունները հանդես են գալիս փոխկապակցված, եւ ակնհայտ է, որ լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է պրոբլեմներ հաղթահարել, եւ բացառիկ չեն այն դեպքերը, երբ այսպիսի պարագաներում հաջողությունը լինում է շատ ավելի մեծ, քան դրան սպասում ես: Ես կարող եմ այդպիսի մեկ օրինակ բերել' մեր արցախյան ազատամարտը, մեր ազատագրական ողջ պայքարը:

Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվորեն քննարկումներ է անցկացնում փորձագիտական լայն շրջանակների հետ, մշտական համագործակցության մեջ է համաշխարհային ֆինանսական կառույցների առաջատար մասնագետների հետ, մանրամասն վերլուծվում են այլ երկրներում իրականացվող քայլերն ու մեր երկրի անկախ փորձագետների հրապարակային եւ ուղղակի արված առաջարկությունները: Սա իհարկե ճիշտ ճանապարհ է: Բայց ես գտա, որ քաղաքական կուսակցությունների հետ այսօրինակ քննարկում է անհրաժեշտ հենց այս փուլում: Բացատրեմ ինչու:

Թե ինչպես կզարգանա ճգնաժամը մեզանում' մեծապես կախված է նաեւ դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից: Թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրեւ ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում: Կուզեք տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեք, միեւնույն է ոչինչ չի ստացվի, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը: Կարծում եմ, մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պատրաստակամ է խոհեմ գործելաոճի ու ռացիոնալ վարքագծի արմատավորման խթան դառնալ այս ժամանակահատվածում: Հավատում եմ, որ այս ուղղությամբ արդյունավետ գործելու մեծ ներուժ եւ հնարավորություններ ունեն հատկապես մեր քաղաքական կուսակցությունները: Ահա թե ինչու եմ ես նաեւ կարեւորում մեր այսօրվա հավաքը: Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր ղեկավարվում են "ինչքան վատ, այնքան լավ" սկզբունքով:

Համաշխարհային ճգնաժամի մասին խոսում են բոլորը, խորհուրդներ տալիս, պլաններ կազմում' սկսած անձնական ու ընտանեկան բյուջեների պլանավորումից, վերջացրած պետական բյուջեի պլանավորման խնդիրներով: Սակայն մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն ընկալումն է, որ ճգնաժամը զուտ ֆինանսական եւ տնտեսական բնույթ ունի' դրա արդյունքում ձեւավորված սոցիալական հետեւանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է քաղաքական դաշտին, արժեհամակարգին ու բարոյականությանը: Թե ով իրեն ինչպես է դրսեւորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունը ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, եւ սա, իհարկե, նաեւ անվտանգ է:

Փառք Աստծո, այսօր մեր բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսեւորել ճգնաժամի պայմաններում' չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Գյուղացին փորձում է իր ունեցած միջոցներով սերմ ձեռք բերել, ցանել ու բերք պարգեւել: Գործարարները սկսել են ակտիվորեն միտք, գաղափար ու նախաձեռնություններ որոնել. անշուշտ գովելի է: Քաղաքական դաշտը սիրում է խորհուրդներ տալ' "դու սա արա, դու նա արա", եւ այսպես շարունակ: Իսկ արդյո՞ք մենք' այսօրվա քաղաքական կուսակցություններս, պատրաստ ենք գործել իրավիճակին համահունչ, համեստ, խոհեմ ու, ամենակարեւորը, խուճապի չմատնվելով եւ խուճապ չհրահրելով:

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճգնաժամի պայմաններում ցածր աշխատավարձով կամ շահույթով աշխատելը ավելի ձեռնտու է, քան բարձր աշխատավարձի կամ շահույթի ակնկալիքով չաշխատելը, աշխատանք ու բիզնես չունենալը: Ես այս հարցն ուղղում եմ մեզ. պատրա՞ստ ենք մենք' հայաստանյան քաղաքական կուսակցություններս, առանց քաղաքական դիվիդենտի քաղաքականությամբ զբաղվելու: Սա այն պահն է, երբ քաղաքական օգուտներ քաղելը, բանսարկու, խառնակիչ քայլերը նշանակում են նպաստել ճգնաժամին եւ ոչ թե պայքարել դրա ազդեցությունների դեմ: Կարո՞ղ ենք մենք լուծումներ գտնել նախկինում անհայտ խնդիրների համար. այսօր համենայն դեպս մենք կփորձենք դա անել: Ես վստահ եմ, որ մեր կառավարությունը պատրաստակամ է կշռադատված լուծումներով առաջարկություններին ականջալուր լինելու, եւ դա միայն այսօրվա մեր քննարկմանը չէ, որ վերաբերում է: Մենք կխնդրենք վարչապետին անդրադառնալ բոլոր կուսակցությունների նախագահների դիտարկումներին եւ կփորձենք նաեւ թարմ մոտեցումներ փոխանակելու մշտական ձեւաչափեր ուրվագծել:

Kuk
20.03.2009, 23:20
Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճգնաժամի պայմաններում ցածր աշխատավարձով կամ շահույթով աշխատելը ավելի ձեռնտու է, քան բարձր աշխատավարձի կամ շահույթի ակնկալիքով չաշխատելը, աշխատանք ու բիզնես չունենալը:

Էս ի՞նչ ա` աշխատավարձրի իջեցո՞ւմ. ինչի տեղ կա՞ իջացնելու:))

Mephistopheles
24.03.2009, 04:34
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
21 Մարտ [11:03]
"Ազգ" օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին տեսնելով շուկայում` ձուկ վաճառող մի կին նկատողություն է արել, թե ինչու դեմոկրատական բաներ չեն գրում...

Միայն ազգային "ճաշատեսակներ"

"Ազգ" օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին տեսնելով շուկայում` ձուկ վաճառող մի կին նկատողություն է արել, թե ինչու դեմոկրատական բաներ չեն գրում, Ավետիքյանը կնոջից օրինակներ է պահանջել, վաճառական կինը պատասխանել է. "Օրինակ, "Չորրորդ իշխանություն" թերթը": Այս թերթի անունը լսելով` "Ազգի" գլխավոր խմբագիրը խիստ վիրավորվել է, մռայլվել եւ հրահանգել. "Մեր թերթը մեկ էլ չկարդաս": Երեկ նա այս մասին պատմում էր "Ուրբաթ" ակումբում, որտեղ "Հրապարակ" օրաթեթի խմբագիր Արմինե Օհանյանի, Երեւանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանի եւ "Ինտերնյուս" ՀԿ-ի նախագահ Նունե Սարգսյանի հետ քննարկվում էր այն հարցը, թե ինչ ազդեցություն կունենա ֆինանսական ճգնաժամը մամուլի գործունեության վրա: Անդրադառնալով ճգնաժամ-մամուլ հարաբերություններին` Ա. Օհանյանը նկատեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի կարող իր ազդեցությունը չունենալ մամուլի վրա, քանի որ հնարավոր է ընթերցողների քանակի նվազում, եկամուտների կրճատում, իսկ ծախսերը մնում են նույնը: Պարոն Ավետիքյանը, սակայն, հակված էր ավելի շատ խոսել ոչ թե թերթերի ֆինանսատնտեսական վիճակի, այլ էթիկայի նորմերի խախտման, "բովանդակային ճգնաժամի մասին": "Ազգը", ըստ նրա խմբագրի, գրում է անաղարտ մայրենիով, պահպանում է էթիկայի նորմերը, կոռեկտությունը, սակայն խորը ցավ է ապրում, որ այլ թերթեր, օրինակ, "Փակագիծը", "Ազատամտությունը", "Չորրորդ իշխանությունը" եւ Նիկոլ Փաշինյանը գրում են "փողոցային բառապաշարով ու հայհոյանքներով": Իսկ լսարանը "այլասերվել է", քանի որ նրան տարիներ շարունակ տվել են այնպիսի սնունդ, որ նրա ստամոքսն այլ բան չի տանում: Ափսոս` չասաց, թե իր մատուցած "ճաշը" քանի հոգի են ուտում եւ ուտելուց ինչ են զգում: Բացի այդ, ըստ պրն Ավետիքյանի, մամուլն ազատ չէ, տարբեր պատվիրատուներ են որոշում նրա բովանդակությունը (վերջում, ի դեպ, նա նշեց, որ "Ազգի" բաժնետերերն իր առջեւ միայն մի փոքրիկ պայման են դրել` օգնել իշխանությանը, աջակցել, այլ ոչ թե քննադատել): Նա նշեց նաեւ, որ թերթերը ստախոս են. տպաքանակները սխալ են գրում թերթի վրա (բերվեց "Իրավունք" թերթի օրինակը): Եթե հայտնի չլիներ, որ այսպես խոսողն անկախ Հայաստանի ամենաերկարակյաց թերթի, ժամանակին մեծ լսարան ունեցող "Ազգի" խմբագիրն է, ապա կարելի էր կարծել, թե խոսողը պաթոլոգիական ատելություն ունի տպագիր մամուլի նկատմամբ եւ իշխանության ներկայացուցիչն է:

Հրապարակ

Javakhk
29.03.2009, 18:14
Artgeo ջան, կարելի՞ է ես մի բան հարցնեմ… մի քիչ օֆֆթոփ բնույթի։ Հարցնում եմ, քանի որ հետաքրքրում են Ձեր հայացքները…

Դուք Լոռին (կոնկրետ` ասենք Ախթալայի տեղանքը) համարում եք պատմական հայկական հող, թէ` վրացական։
:)

Տրիբուն
29.03.2009, 18:55
Դուք Լոռին (կոնկրետ` ասենք Ախթալայի տեղանքը) համարում եք պատմական հայկական հող, թէ` վրացական։
Կարող եմ Արտգեոյի տեղը ձեր հարցին հարցով պատասխանել:

Դուք Մշո Դաշտը, պատմական Տարոնի շրջաններից մեկը համարում եք պատմական հայկական հող, թե՞ ույղուրական:

Javakhk
29.03.2009, 21:27
Կարող եմ Արտգեոյի տեղը ձեր հարցին հարցով պատասխանել:

Դուք Մշո Դաշտը, պատմական Տարոնի շրջաններից մեկը համարում եք պատմական հայկական հող, թե՞ ույղուրական:

Հաճույքով պատասխանում եմ Ձեր հարցին, հարգելի Տրիբուն։ Մշո դաշտը համարում եմ հայկական հող (Տարուբերան նահանգի մի մասը)։

Եկեք միասին սպասենք նաեւ իմ տված հարցի նույնքան միարժեք պատասխանին։

Artgeo
30.03.2009, 00:37
Իմ հույսը նա է, որ անգամ եթե նույնիսկ պառլամենտ մտնել գյուլելլը հնարավոր լինի, ինչպես շատ հոլիվուդյան կինոներում ԱՄՆի պառլամենտն էլ են լինումա գյուլում են, մեկ է ժողովուրդը քաջ գիտակցի, որ իր պետությունը կայուն է ու անգամ նման ցնցումը եկրիրը չի կարող փլուզման ու պետականությանը վտանգ սպառնալ։
Ուհու, մանավանդ, որ փորձի ձեռք բերման համար կարելի է դիմել հարևան երկրներից մեկին:

Artgeo ջան, կարելի՞ է ես մի բան հարցնեմ… մի քիչ օֆֆթոփ բնույթի։ Հարցնում եմ, քանի որ հետաքրքրում են Ձեր հայացքները…

Դուք Լոռին (կոնկրետ` ասենք Ախթալայի տեղանքը) համարում եք պատմական հայկական հող, թէ` վրացական։
:)
Երբեք չեմ հասկացել այն տարօրինակ մարդկանց, որոնք ձգտել են խոսել հստակ ու կոնկրետ թեմաներում ամեն ինչից բացի բուն թեմայից: Գրառումը համարում եմ օֆֆտոպ և ցուցադրական հրաժարվում եմ պատասխանել թեմայի հետ որևէ կապ ու առնչություն չունեցող հարցին:

Անձնական և/կամ թեմայի հետ, որևէ առնչություն չունեցող հարցերը բարի եղեք պարզել ՊՄ-ի միջոցով կամ այլ թեմա բացեք: Շնորհակալություն, բարի ժամանց:[/B]

Տրիբուն
30.03.2009, 00:53
Երբեք չեմ հասկացել այն տարօրինակ մարդկանց, որոնք ձգտել են խոսել հստակ ու կոնկրետ թեմաներում ամեն ինչից բացի բուն թեմայից: Գրառումը համարում եմ օֆֆտոպ և ցուցադրական հրաժարվում եմ պատասխանել թեմայի հետ որևէ կապ ու առնչություն չունեցող հարցին:
Արտ, ստեղ մի հատ լավ մեջբերում կսազի, մի հատ խելք մարդու գրածից, որպես Ջավախքի հարցին պատասխան:

Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես եւ վարունգի` կանաչը:
.........
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական: Նաեւ՝ ծովերից ծով: Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից-դեպք պաշտպանում էլ են: Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են: Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր: Հաստ է, թե բարակ: Երկար է, թե կարճ: Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ:

dvgray
30.03.2009, 03:16
Արտ, ստեղ մի հատ լավ մեջբերում կսազի, մի հատ խելք մարդու գրածից, որպես Ջավախքի հարցին պատասխան:
իսկ չես ասի՞, թե ով ա էտ խելոք մարդը :)
:hands

Chuk
30.03.2009, 03:28
իսկ չես ասի՞, թե ով ա էտ խելոք մարդը :)
:hands
http://septemberi21.blogspot.com/2008/02/blog-post_6978.html

Elmo
30.03.2009, 06:55
Մոդերատորական: Վերջին 7 գրառումները տեղափոխվել են Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում» (http://www.akumb.am/showthread.php?p=1637849#post1637849) թեմայից՝ վերջինիս հետ ուղակի կապ չունենալու պատճառով:

Javakhk
30.03.2009, 13:31
Հարգելի Artgeo եւ Տրիբուն,

Բացացատրեմ Լոռվա պատկանելության մասին իմ “օֆֆտոպ” հարցի նպատակը։ Վրաստանում տարածված մտայնություններից մեկն այն է, որ Լոռին զուտ վրացական հող է` վերջին հարյուրամյակների ընթացքում բնակեցված հայերով, եւ Հայաստանին բռնակցված Ռուսաստանի կողմից։ Լոռու վրացականությանը միջին վրացին հավատում է ավելի խորը, քան միջին ադրբեջանցին հավատում է Արցախի ադրբեջանական լինելուն։ Խորհուրդ եմ տալիս այցելել վրացական կայքեր (օրինակ` www.nukri.org ռուսալեզու կայքը), նայել քարտեզները, պատմական նյութերը (այդ թվում եւ դպրոցական երեխաների համար նախատեսված նյութերը)։ Մասնավորապես, Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու մասին շատ վրացիներ մտածում են հենց այդ անկյան տակ. “Էս հայերը հերիք չի մեր Լոռում լցվել, այն Վրաստանից հափշտակել են, հիմա էլ Թիֆլիսի կենտրոնում եկեղեցի՞ են ուզում”…

Իմ հարցի շարժառիթը Artgeo-ի ան ֆրազն էր, թէ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, անտիսեմիտիզմով, քսենոֆոբիայով, հոմոֆոբիայով, նացիզմով տառապող երկիր է։ Դրա համար տվեցի Լոռու հայկականության մասին [ցայժմ ուղղակի պատասխան չստացած] հարցը, որ տեսնեմ նրա մոտ վրացական մտածողության ազդեցության աստիճանը։

Միջին Հայի մոտ մոտ նման հարցը ժպիտ կարող է շարժել։ Օրինակ, շատ բնական էր Տրիբունի ռեակցիան առ այն, որ Լոռվա հայկականության մասին հարցնելը նույնն է, ինչ հարցնել. արդյոք Մշո դաշտը հայկական է, թէ ույղուրական։ Տրիբուն, Ձեր ռեակցիան միանգամայն բնական է, եւ ես կիսում եմ այն։ Դրանից բացի, զգում եմ, որ պաշտպանում եք Ձեր ընկերոջը, որը ազնվության նշան է։
:B

Artgeo
30.03.2009, 13:46
(օրինակ` www.nukri.org ռուսալեզու կայքը)
ԼօԼ

Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու մասին շատ վրացիներ մտածում են հենց այդ անկյան տակ. “Թիֆլիսի կենտրոնում եկեղեցի՞ են ուզում”…
Էս մասը հաստատում եմ: Մնացածը բլա բլայա:
[ցայժմ ուղղակի պատասխան չստացած]

Միջին Հայի մոտ մոտ նման հարցը ժպիտ կարող է շարժել։
չես էլ ստանա :)

Javakhk
30.03.2009, 14:56
Artgeo, իսկ այն մասը, որ վրացական աղբյուրներում (լինեն դրանք ռուսալեզու, անգլիալեզու կան վրացալեզու) Լոռին ներկայացվում է որպես Վրաստան, հաստատո՞մ եք։

:)

Artgeo
30.03.2009, 15:48
Artgeo, իսկ այն մասը, որ վրացական աղբյուրներում (լինեն դրանք ռուսալեզու, անգլիալեզու կան վրացալեզու) Լոռին ներկայացվում է որպես Վրաստան, հաստատո՞մ եք։

:)
Ոչ, չեմ հաստատում, քանի-որ անձամբ ես այդ հարցի մեջ չեմ խորացել, ինձ պարզապես չի հետաքրքրել :) Հիմա էլ դո լամպոչկի թե Լոռին որտեղ ա եղել մի քանի հազար տարի առաջ, կամ մի քանի հարյուր տարի առաջ: Նույնն էլ ի դեպ Աբխազիայի, Արցախի, Հարավային Օսեթիայի, Ջավախքի, Աջարիայի և այլնի դեպքում:

Javakhk
30.03.2009, 16:11

Շնորհակալություն տեսակետի համար, Artgeto ջան։ Ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր համար ընդհանրապես “դո լամպոչկի” է երկրամասերի պատմական պատկանելիության հարցը… սկսած Աբխազիայից, վերջացրած Արցախով…

:)

Տրիբուն
30.03.2009, 19:09
իսկ չես ասի՞, թե ով ա էտ խելոք մարդը :)
:hands
Չուկի տվածի վրա մի հատ էլ ես տամ: ԱՅՍՏԵՂ: (http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/Avetis%20harutunyan.html)

Բոլորը հոդվածները լավն են, կամ մեկը մեկից լավը, Մասիսների նման: Կոնկրետ էս մեջբերումը էս հոդվածից էր:

Նաև հայրենիքի պատմականը (http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/AH_HAYRENIQI%20PATMAKANY.html)

Լեո
01.04.2009, 11:34
Ն. ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԱՅՆ ՈՐԱԿՈՒՄ «ՀԻՄԱՐ»
...
-Ինչպե՞ս եք մեկնաբանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, քանի որ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից»: Որքանո՞վ է հարևան երկրի նախագահի դիրքերից արված այդ հայտարարությունը կոռեկտ:

-Իմ երկրի նախագահը սխալ, տգեղ և ոչ կոռեկտ արարք է թույլ տվել ոչ միայն հարևան երկրի, այլ նաև բարեկամ երկրի հանդեպ: Նորմալ նախագահները իրենց իրավունք չեն կարող վերապահել խոսել այլ երկրի տնտեսության խնդիրների մասին: Ես կարծում եմ Սահակաշվիլու արտահայտությունները ծայրահեղ ոչ կոռեկտ էին և հիմար: Սակայն մի բան ասեմ՝ մեր երկրի նախագահի ոչ կոռեկտ արտահայտությունները, որոնք վերաբերում են Վրաստանի ներքին հարցերին ու հարևան-բարեկամ երկրներին արդեն իսկ մեզ համար նորություն չեն, մենք դրանց սովոր ենք: Ինձ մնում է միայն ափսոսանք հայտնել իմ նախագահի արած հայտարարության համար:
....

Պանորամա.ամ

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ: (http://www.panorama.am/am/comments/2009/03/11/burjanadze/)

Artgeo
01.04.2009, 11:45
Շնորհակալություն տեսակետի համար, Artgeto ջան։ Ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր համար ընդհանրապես “դո լամպոչկի” է երկրամասերի պատմական պատկանելիության հարցը… սկսած Աբխազիայից, վերջացրած Արցախով…

:)
Հենց այդպես: ;)

Մարկիզ
04.04.2009, 04:03
http://a1plus.wordpress.com/2009/04/02/a1plus-2/#comments
:[

Norton
07.04.2009, 17:59
Ոստիկաններին սպասում են ամեն գիշեր

Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղի բնակչուհի Վերա Սաֆարյանի ընտանիքն արդեն մեկ տարի է` ապրում է ահուսարսափի մեջ: Նրանք ամեն պահ սպասում են ոստիկանության աշխատակիցներին:
Վերայի որդին` 25-ամյա Սեւակ Ստեփանյանը, որը ընդդիմության համակիրներից է, արդեն մեկ տարի է` հետախուզման մեջ է:

Թալինի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, ըստ նրանց, Սեւակին տեսել են 2008թ. մարտի 1-ը պատկերող կադրերից մեկում: Կադրում իբր երեւում է, թե ինչպես է նա Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալիս:

Դա հիմք է տվել իրավապահ մարմիններին ամսական մի քանի անգամ, հիմնականում գիշերվա շատ ուշ ժամերի գալ Ստեփանյանների տուն ու ահաբեկել ընտանիքին: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել մարտի 26-ին գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանյաններն ու նրանց հարազատները չէին կարողացել այլեւս հանդուրժել:

Վերա Սաֆարյանի մեծ քույրը` Աննմանը, որն այսօր Երեւան էր եկել, պատմեց, որ հերթական հետախուզման ժամանակ իրավապահ մարմիններն ինչպես միշտ առանց ծանուցագրի եկել, ամբողջովին տակնուվրա են արել Ստեփանյանների տունը` դարակներում, մահճակալների տակ փնտրելով Սեւակին:

«Ընտանիքը սթրեսի մեջ էր: Առանց ամաչելու` մտնում էին այն սենյակները, որտեղ քնած էին երիտասարդ հարսները, իսկ 2-3 տարեկան երեխան էլ կոպիտ վարմունքից անակնկալի էր եկել ու սաստիկ վախեցել»,- «Ա1+»-ին պատմեց տիկին Աննմանը:

Նրա պատմելով` Վերայի մյուս տղային` 27-ամյա Արմեն Ստեփանյանի հետ էլ իրավապահները վիճաբանել են, հայհոյել, քիթն արնոտել, թեւերը ոլորել` փորձելով գցել մեքենայի մեջ: Վերա Սաֆարյանին էլ նրանք հրել, գցել են, վնասել թեւը, որի արդյունքում նա ուշագնաց է եղել: Ի դեպ, տիկին Աննմանի վստահեցմամբ` այս ամբողջ գործընթացը ղեկավարել են Թալինի ոստիկանության բաժնի պետ Գեւորգ Պողոսյանն ու իր տեղակալը` Դավիթ Հովհաննիսյանը` մի շարք օպերլիազորների մասնակցությամբ:

ՀԱԿ անդամ, թալինցի Հայկ Աթանեսյանի ասելով էլ`իրավապահների այս պահվածքն ավելի շատ ահաբեկման նպատակ ունի, քանի որ Ստեփանյանները ՀԱԿ-ի համակիրներն են, գալիս են բոլոր հանրահավաքներին: «Այդպես են վարվում, որ հաջորդ անգամ էլ հանրահավաքի չգնան: Ինչպես նաեւ` նրանք այդպիսով նաեւ փորձում են դաս տալ մյուսներին, թե չէ նրանք այդքան Սեւակի ետեւից ընկած չեն»,- վստահեցնում էր նա:

Այժմ` ՀԱԿ-ը պատրաստվում է պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին`ծառայողական քննություն անցկացնելու համար, ինչպես նաեւ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում գործող միջազգային մի շարք կառույցների:
www.a1plus.am
այսպես էլ ապրում ենք...

Che_Guevara
07.04.2009, 21:24
Այսօր ո՞վ նայեց Սերժի հարցազրույցը Հ1 ով։ Ապսոս, որ ես տեսագրելու հնարավորություն չունեմ, թե չե կարելի էր տեսագրել, որ հետո երբ տրամս տեղը չլիներ, նայեի, ու բարձր տրամադրությունը պատրաստ ա :hands ։ Ով չի տեսել, մի քիչ պատմեմ։

Ուրեմն մոտ 20 րոպե պատմում էր այն մասին, որ ինքը սովորել ա Համալսարանում։ Ու այդ միտքը ինքը ասում էր անընդհատ տարբեր ձևերով ։ Պատմում էր, որ սովորել ա բանասիրության ֆակ ում, ու որ իր դիպլոմային աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել, իսկ այդ ընթացքում խոսքի մեջ ենննննքան սխալներ էր անում, որ սուտը ակնհայտ էր։ :) Հետո պատմում էր, որ ինքը Համալսարանից հետո ուզում էր գիտությամբ զբաղվեր, բայց եդ սրիկա կոմունիստները չթողեցին իրան, ու ասեցին, որ երևի ինքը լավ չի հասկացել պահի լրջությունը :D Կարճ ասած ետ պետք էր տեսնել։ Եթե ինչ որ մեկը տեսագրել ա, տվեք գցենք YouTube։ :)

Տրիբուն
07.04.2009, 23:14
Մոլդովացիների չափ էլ չկանք:

Elmo
07.04.2009, 23:23
Մոլդովացիների չափ էլ չկանք:

Իրանք տվել սաղ ջարդել են: Շենք բան են գրավել: Նույնիսկ ընդիմության ղեկավարներին չենթարկվելով իրանց արածը արել են: Բայց ոնց հասկացա զոհեր չկան:

ministr
07.04.2009, 23:59
Էդ ինչա կատարվում Մոլդովայում 2 բառով կասեք?

Ambrosine
08.04.2009, 00:17
Այսօր ո՞վ նայեց Սերժի հարցազրույցը Հ1 ով։ Ապսոս, որ ես տեսագրելու հնարավորություն չունեմ, թե չե կարելի էր տեսագրել, որ հետո երբ տրամս տեղը չլիներ, նայեի, ու բարձր տրամադրությունը պատրաստ ա :hands ։ Ով չի տեսել, մի քիչ պատմեմ։

Ուրեմն մոտ 20 րոպե պատմում էր այն մասին, որ ինքը սովորել ա Համալսարանում։ Ու այդ միտքը ինքը ասում էր անընդհատ տարբեր ձևերով ։ Պատմում էր, որ սովորել ա բանասիրության ֆակ ում, ու որ իր դիպլոմային աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել, իսկ այդ ընթացքում խոսքի մեջ ենննննքան սխալներ էր անում, որ սուտը ակնհայտ էր։ :) Հետո պատմում էր, որ ինքը Համալսարանից հետո ուզում էր գիտությամբ զբաղվեր, բայց եդ սրիկա կոմունիստները չթողեցին իրան, ու ասեցին, որ երևի ինքը լավ չի հասկացել պահի լրջությունը :D Կարճ ասած ետ պետք էր տեսնել։ Եթե ինչ որ մեկը տեսագրել ա, տվեք գցենք YouTube։ :)
նույնիսկ ասում են՝ հեռակա է սովորել

Վիշապ
08.04.2009, 00:55
Էդ ինչա կատարվում Մոլդովայում 2 բառով կասեք?

Լուրեր չե՞ս կարդում, ինչ է: Ուրեմն մարդիկ բողոքում են, որ կեղծվել են պառլամենտական, պատկերացնու՞մ ես, պառլամենտական ընտրությունները: Մեզ մոտ սովորաբար այնպիսի մի չնչին երևույթ՝ ինչպիսին ազգային ժողովի ընտրություններն են, իսկի ուշադրության էլ չի արժանանում, մնաց բողոքեն: Ընդդիմությունը՝ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարմամբ կազմակերպել է բողոքի ցույց, որը հետո թեժացել է, ու ցուցարարները քարեր շշեր են նետել պառլամենտի շենքի ու նախագահի նստավայրի վրա, այնուհետ այրել են պառլամենտի շենքը: Հետո իշխանությունները համաձայնվել են վերահաշվարկ կատարել 10 օրվա ընթացքում, սակայն ընդդիմությունը փոխել է պահանջը, այն է՝ նոր ընտրություններ: Ու այդպես...:8 Փաստորեն վլաստի տղերքը չերյոմուխան ի՞նչ է, չունեն: Փամփուշտ ալ չունին:think

ministr
08.04.2009, 08:15
Չէ տեղյակ չէի, աշխատում էի : Մերսի տեղեկության համար :)

Մեզ մոտ խելոք-խելոք 5000-ներն առան գնացին ընտրեցին էլ ինչ բողոքեին...
Ու նենց ապուշ բաներ էին ասում, որ չգիտես ծիծաղես թե ողբաս ..
մի բանվոր ասում էր մեր աշխատավարձը հհկ-նա տալիս.. դրա համար իրան կընտրեմ.. հա մի հատ էլ հացի գործարան ունեն հացն էլ են իրենք տալիս, ջուրն է; ու տենց...

Elmo
08.04.2009, 10:17
Որ ասում եմ սրանց դեմ ուժով ա պետք պայքարել, ասում են սադրիչ ես :oy

Վիշապ
08.04.2009, 10:19
Ուրեմն ըստ մասնավորապես ռուսական աղբյուրների, Մոլդավիայում պառլամենտական ընտրություններից հետո մի քանի ընդդիմադիր համարվող կուսակցություններ ընենց թեթևոտ ցույց են արել, կասկածելով ընտրության արդյունքները։ Պաշտոնապես հաղթող է ճանաչվել արդեն 8 տարի իշխանություն եղած Կոմունիստական կուսակցությունը։ Արտասահմանյան դիտորդները գնահատել են ընտրությունները որպես ազատ և դեմոկրատական։ Մեդվեդևը շնորհավորել է Մոլդավիայի պրեզիդենտ ու միևնույն ժամանակ Կոմունիստկան կուսակցության ղեկավար Վլադիմիր Վորոնինին։ Առաջին օրերին, ցույցերը եղել են հանդարտ, պասիվ, ընդդիմություն համարվող կուսակցությունների լիդերները մեղմ դիրքորաշումներ են արտահայտել, նույնիսկ Լիբերալ–Դեմոկրատական կուսակցության ղեկավարը, որ կոմունիստների հիմնական մրցակիցն է եղել, ասել է՝ թե ի՞նչ իմաստ ունի բողոքել, եթե ընտրողի ընտրությունը այս է եղել։ Մի խոսքով հանգիստ, խաղաղ, մեր հաճախորդների պես։ Այնուհետ հավաքվել են ինչ–ինչ երիտասարդական խմբավորումներ ու մի 10–20000 երիտասարդություն, որոնք չեն ենթարկվել նույնսիկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հանդարտվելու կոչերին, ու բողոքի ակցիան վերածվել է քանդուքարափի, երիտասարդները գրոհել են ոստիկանության վրա, առգրավել են հրշեջ մեքենաներ, վառել են պառլամենտի շենքը, գրավել են նախագահականը, նախագահականի վրա Եվրոխորհրդի դրոշն են կանգնեցրել, մուտքին՝ Ռումինիայի դրոշը (մոլդավացիները էթնիկ ռումինացիներ են)։ «Կոմունիստները գրողի ծոցը, ազատություն, մենք Եվրոպա ենք ուզում»։ Կան բազմաթիվ տուժածներ, ըստ որոշ աղբյուրնեի էլ՝ նաև զոհեր։ Ոստիկանությունը ավելի շուտ պաշտպանվել է, քան դիմել ուժային հարձակման ու ակտիվ գործողությունների։ Քաղաք են մտցվել նաև ներքին զորքեր, որոնց տրամադրության տակ եղել են ջրանետ մեքենաներ, արցունքաբեր գազ, կարգապահական նռնակներ։ Սակայն ոստիկանական կոմիսարիատի բարձրագույն ներկայացուցիչը հայտարարել է «մենք իրավունք չունենք գրոհել երեխաների վրա, նրանք մեր երեխաներն են, որոնք առավոտյան գնացել են դասերի, սակայն հավաքվել են հրապարակում՝ տրվելով մանուպուլյացիաներին»։
Ցույցերի մասնակիցների հիմնական ու ակտիվ մասը եղել են ուսանողները։
Իմ կարծիքով հալալ ա։
Մանրամանսերը օրինակ այստեղ՝ На абордаж! (http://lenta.ru/articles/2009/04/07/riot/)

Վիշապ
08.04.2009, 10:46
Իմիջայլոց, ինչ–ինչ կայքերում հայտվել են կադրեր, որոնցում ասենք ցուցարարների շարքերում ծովահենների դրոշ է երևում, կամ պառլամենտի շենքից ինչպես է ցուցարարը կոպյուտերներ կրում… մեկնաբանություններ, որոնք ասում են՝ ծը, ծը, ծը, բա ինչպե՞ս կարելի է նման ավազակություն, հիմա ու՞մ փողերով է վերանորոգվելու պառլամենտի շենքը…
Ծանոթ պատկեր է, չէ՞;)

Elmo
08.04.2009, 21:07
Պարզ լսվում են ոստիկանի տականք խոսքերը «Հլը դու արի ոստիկանի գլուխ ջարդի», իսկ մի քանի վայրկյան անց այդ երիտասարդին, ում կոչն ուղղված էր, բռնում ու տանում:

Արտ ջան ոչ մի բանով չի կարելի արդարացնել ոստիկանների արարքը ու ոչ մեկը չի կարա ասի, որ իրանց գործողությունները օրինական են, բայց արի մի հատ էլ ուշադիր նայի վիդեոն ու տես, որ երիտասարդը, մինչև այդ, սերժանտին ասեց «գլուխդ կպոկեմ արա»: Հետո նոր էդ սերժանտը ասեց «արի ոստիկանի գլուխ պոկի»:

http://www.youtube.com/watch?v=UipD1mzy588

Chuk
08.04.2009, 21:15

Լավ արեց, ասեց:
Որտև մինչև էդ էդ նույն տղու ներկայությամբ կնոջ են ծեծել: Իսկ էդ խոսքի համար իրան բերման ենթարկելը, դե կներես: Բայց ասում եմ, արժանի եք սենց երկրի:

Elmo
08.04.2009, 21:26
Լավ արեց, ասեց:
Որտև մինչև էդ էդ նույն տղու ներկայությամբ կնոջ են ծեծել: Իսկ էդ խոսքի համար իրան բերման ենթարկելը, դե կներես: Բայց ասում եմ, արժանի եք սենց երկրի:

Լավ արեցի մասին խոսք չունեմ: Համ լավ արեց, համ ճիշտ արեց, համ էլ քիչ արեց:

Վիշապ
08.04.2009, 21:29
Արտ ջան ոչ մի բանով չի կարելի արդարացնել ոստիկանների արարքը ու ոչ մեկը չի կարա ասի, որ իրանց գործողությունները օրինական են, բայց արի մի հատ էլ ուշադիր նայի վիդեոն ու տես, որ երիտասարդը, մինչև այդ, սերժանտին ասեց «գլուխդ կպոկեմ արա»: Հետո նոր էդ սերժանտը ասեց «արի ոստիկանի գլուխ պոկի»:

Էլմո ջան, ամենավերջում որ այս նկարողին քացու տակ են քցում, էդ ոչինչ չէ՞: Ապեր մեր երկրում ոստիկան չկա, մլիցեք են, ամենասովետական մլիցեք: Մլիցու հարգանքը այ էսքան է, որ ջահելը ասում է՝ «գլուխդ կպոկեմ, արա՛»: Նորմալ է, լիակատար փոխադարձ վերաբերմունք է: Ոստիկանի իրական ֆունկցիան քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, իսկ սրանք հայավարի «ստրախ են գանյատ անում», դրա համար էլ այսպես է ստացվում: Վաղ թե ուշ կլցվեն բոլոր բաժակները, ու ջահելություն-ոստիկանություն պատերազմը կլինի, դա անկասկած:

Kuk
08.04.2009, 21:31
Սրանք կյանքից աբիժնիկ, շրջապատի կողմից անտեսված, ստորացված, չաստերում զուգարան մաքրած չկայացածներ են, սրանց միակ մխիթարությունը իրանց ֆոռմեն ա, մեկ էլ էն, որ մի հատ բուն ունեն, որի անունը բաժին ա, ընդեղ կարում են մի քսան հոգով մեկին ծեծեն. հատկապես լավ ա ստացվում ծեծելը, երբ ծեծվողն անմեղ ա:

Elmo
08.04.2009, 21:34
Էլմո ջան, ամենավերջում որ այս նկարողին քացու տակ են քցում, էդ ոչինչ չէ՞:

Ո՞րտեղ եմ ես ասել ոչինչ: Վիշապ ջան դու երևի ինձ չես ճանաչում, դրա համար ես գրառմանս ուրիշ ռակուսով նայում: Հա ասեցի էմոցիաներիս զոռ չտամ, բայց չի ստացվում: :) Ապեր ուրեմն ես էդ դեպքում «գլուխդ կպոկեմ» -ով չէի սահմանափակվի: Հեչ բան էլ չլիներ, մետաղալարի կտորով աչքը կհանեյի/ով ճանաչում ա գիտի, որր կանեմ, առանց մի գրամ հապաղելու/: Ես պարզապես փաստն եմ արձագանագրել, որ վաղը մյուս օր մեկը իմ պես ուշադիր վիեդոն չնայի ու ասի ակումբում միակողմանի են նայում իրերին:

Ambrosine
08.04.2009, 21:36
լավ չի
Իսկ ինչու այս իրադարձությունները որակեցիք ոչ լավ?:think Մեր երկրի ներսում, որ նույնը սեփական ժողովրդի հանդեպ են անում, լավ ա?:o

Chuk
08.04.2009, 21:36
Ո՞րտեղ եմ ես ասել ոչինչ: Վիշապ ջան դու երևի ինձ չես ճանաչում, դրա համար ես գրառմանս ուրիշ ռակուսով նայում: Հա ասեցի էմոցիաներիս զոռ չտամ, բայց չի ստացվում: :) Ապեր ուրեմն ես էդ դեպքում «գլուխդ կպոկեմ» -ով չէի սահմանափակվի: Հեչ բան էլ չլիներ, մետաղալարի կտորով աչքը կհանեյի/ով ճանաչում ա գիտի, որր կանեմ, առանց մի գրամ հապաղելու/: Ես պարզապես փաստն եմ արձագանագրել, որ վաղը մյուս օր մեկը իմ պես ուշադիր վիեդոն չնայի ու ասի ակումբում միակողմանի են նայում իրերին:
Միակողմանի՞: Մարդուն քֆրտելով, հրելով, սադրելով տանում ու հասնում են նրան, որ ինքը երկու բառ ասի, որ բռնեն, ստացվեց, որ ասենք ե՞ս եմ միակողմանի նայում, ոչ թե դու: Էդ դու ես միակողմանի նայում, որ չես տեսնում, որ ամեահասարակ սադրանքով էդ տղուն բռնեցին:

Ձայնալար
08.04.2009, 21:41

Այ մարդ ինչ եք է խորացել, հա, օրինակ ես քո գրածը կարդալուց մտածեցի, որ երիտասարդը նման բան չի էլ արտաբերել, Էլմոն էլ ընդամենը ասեց, որ արտաբերել է: Իրականում իմ համար հեչ էլ էական չի արտաբերել ա թե չէ ու կարծում եմ, ոչ քո համար ա էական, ոչ էլ Էլմոի, բոլորս էլ գիտենք հու իզ հու:

Chuk
08.04.2009, 21:43

Բագ ջան, իմ գրառման մեջ բացարձակ ոչ մի խոսք չկա այն մասին, տղեն, նախօրոք տենց բան ասել ա, թե չէ, որտև ինչպես դու ես ասում, դա հեչ էլ էական չի:

Artgeo
08.04.2009, 21:55
Դատելով Պուծինի վեցերի ասածներից

«Мы глубоко озабочены происходящим в Молдавии. Надеюсь, что ситуация будет взята под контроль. Требования о пересмотре результатов голосования в Молдавии абсолютно беспочвенны», — сказал российский министр.

Большой интерес к армянским выборам проявила Россия. Незадолго до референдума Виктор Зубков побывал в Ереване, где высказался в поддержку Саркисяна.
ու

«Надеюсь, что у Грузии будет первое лицо, которое сможет уважать собственный народ, соседей и сумеет наладить отношения. » (http://www.akumb.am/showthread.php?t=43532):
հետևություն կարելի ա անել, որ Կրեմլը իրան լավ ա զգում միայն իր նման իշխանությունը բռնազավթած նախագահներով շրջապատված լինելու ժամանակ: տենդենցիոզնի են...

Սպասենք վաղվան: Սաղ խառնվում ա էլի:

3 թեժ կետ ապրիլ - մայիսին Հայաստան - Մոլդովա - Վրաստան :

Հ.Գ. Մեծ հաճույքով կգրեի Ռուսաստան.... Մեզ մոտ էլ գարուն կգա

Artgeo
08.04.2009, 22:01
ԼօԼ Սերժենք վիկիպեդիայից օգտվել են սովերել :D
http://ru.wikipedia.org/wiki/Беспорядки_в_Армении_после_президентских_выборов_2008_года

http://en.wikipedia.org/wiki/2008_Armenian_presidential_election_protests

Массовые протесты против нарушений якобы сопровождавших выборы были проведены в столице страны Ереване и организованны сторонниками кандидата в президенты и первого президента РА Левона Тер-Петросяна. В ходе беспорядков погибло по меньшей мере 8 человек.
Հաստատ Ալ Ջազիրայի՝ Հ1-ի լրագրողներն են :D

Elmo
08.04.2009, 22:02
Բագ ջան, իմ գրառման մեջ բացարձակ ոչ մի խոսք չկա այն մասին, տղեն, նախօրոք տենց բան ասել ա, թե չէ, որտև ինչպես դու ես ասում, դա հեչ էլ էական չի:

Ես չեմ ուզում պատմել այն մարդկանց մասին, ում համար էական ա: Ես կոմպրոմատ եմ թողել ու վերջ: Հասկացողին բավարար ա:

Chuk
08.04.2009, 22:07
Ես չեմ ուզում պատմել այն մարդկանց մասին, ում համար էական ա: Ես կոմպրոմատ եմ թողել ու վերջ: Հասկացողին բավարար ա:

Դու կոմպրոմատ չես թողել, ուղղակի թողնելով իրականությունը նայել ես ուրիշ բանի :)
Վիդեոն ակնհայտ ցույց է տալիս սադրանքների մեխանիզմը, երբ մարդուն կատաղացնում են, հասցնում գեր մակարդակի, որ նա ինչ-որ բան է ասում, հետո փորձում են խոսքը գործողություն սարքել, չի ստացվում, բայց մեկ է բռնում են: Սա ա իրականությունը, իսկ քո ցույց տված կոմպրոմատը ընդամենը ծուռ հայելիների թագավարությունից մի դրվագ ա, ընդամենը ;)

Elmo
08.04.2009, 22:51

Դու էլի ինձ չհասկացար: Կոմպրոմատը քո համար չեմ թողել: Աչքիս մենակ Բագրատը հասկացավ ինձ: Վիդեոի բովանդակությունը սխտորին էլ ա պարզ: Մեր քաջարի ոստիկաններին ճանաչելու համար էդ վիդեոն սկի պետք էլ չի: Երիտասարդի խոսքերը մեջբերել եմ միայն մի նպատակով, որ գրածդ կարթացողը չմտածի թե դրա հիման վրա են տարել, որ դու մի քիչ էլ նկարագրես վիճակը, որը կադրի հետևում էր, ու բացատրես ինչ էր կատավում ընդեղ, որ մարդկաց չթվա, թե ճշտով տարան: Կամ էլ չմտածեն, որ Չուկը բան ա թաքցնում «բա էս ջահելի ասածները չէր լսել հ՞ա, աչքիս տակները մի բան կա»: Էն մարդկանց, որոնք դեռ հավատում են, որ էս երկրում ոստիկանությունը ճշտով ա շարժվում: Որ ասես տենց մարդիկ չկան, ասելու եմ հեքիաթ ես պատմում: Այ հենց իրանց համար ու իրանց փոխարեն քեզ դեմոնստրացիոն հարց եմ ուղել, իսկ դու դրել գլխիս քարոզ էս կարդում: ;)

Chuk
08.04.2009, 22:55

Լավ, հասկացա քեզ, Վազգ ջան, ուղղակի ճիշտն ասած էն մարդու կարծիքը, ով էս վիդեոն կնայի ու կմտածի, որ ճիշտ են արել, որ տարել են, ինձ բացարձակապես չի հետաքրքրում ;)

Kuk
08.04.2009, 23:08
Հայկական ալիքներով հանդիպել ե՞ք Մոլդովայի դեպքերի մասին ինչ որ ռեպորտաժի:

Elmo
08.04.2009, 23:11
Լավ, հասկացա քեզ, Վազգ ջան, ուղղակի ճիշտն ասած էն մարդու կարծիքը, ով էս վիդեոն կնայի ու կմտածի, որ ճիշտ են արել, որ տարել են, ինձ բացարձակապես չի հետաքրքրում ;)

Վաղը կարծիքները կփոխեն ու կողքդ կանգնած կլինեն: Իմ նման ;)

Chuk
08.04.2009, 23:17
Վաղը կարծիքները կփոխեն ու կողքդ կանգնած կլինեն: Իմ նման ;)

Էշ մի սատկի, գարուն կգա :D
Վազգ ջան, եթե մարդը էս վիդեոն կնայի ու ոստիկանների արածը կհամարի նորմալ, ապա նա իմ կողքին կանգնելու պոտենցիալ չունի ;)

Norton
08.04.2009, 23:20
Հայկական ալիքներով հանդիպել ե՞ք Մոլդովայի դեպքերի մասին ինչ որ ռեպորտաժի
Հա Հ1-ով ցույց էին տալի, բայց մեկնաբանությունները չեմ լսել:

Kuk
09.04.2009, 00:14
Հա Հ1-ով ցույց էին տալի, բայց մեկնաբանությունները չեմ լսել:

Զարմանալի ա, որ ցուցյ են տվել. ես մի քանի թերթ նայեցի, գրած էր, իսկ հայաստանի հանրապետություն կոչված զուգարանի թղթի մեջ գրած չէր, ոնց որ հեչ բան չի եղել: Դե հո չեն ասի` էդքան բան են ջարդել, գրավել, ոչ արտակարգ դրություն կա, ոչ էլ:

Kuk
09.04.2009, 00:27
Մենթերի երկիր Հայաստան: Էս երկրորդ վիդեոն ներվերս խառնեց: Սրանք ոչնչացվելու են մի օր:

Mephistopheles
09.04.2009, 04:13
Արտ ջան ոչ մի բանով չի կարելի արդարացնել ոստիկանների արարքը ու ոչ մեկը չի կարա ասի, որ իրանց գործողությունները օրինական են, բայց արի մի հատ էլ ուշադիր նայի վիդեոն ու տես, որ երիտասարդը, մինչև այդ, սերժանտին ասեց «գլուխդ կպոկեմ արա»: Հետո նոր էդ սերժանտը ասեց «արի ոստիկանի գլուխ պոկի»:
http://www.youtube.com/watch?v=UipD1mzy588

Լավ ա արել Էլմօ ջան, որովհետև ըտենց ***-երին հասնում ա… իրանք ոստիկան չեն ապեր, իրանք *** են որովհետև իրանք իրանց հացը էսօր, պառավ, կին, բիձա, անզեն քաղաքացի ծեծելով ու սպանելով են վաստակում մինչև ատամները զինված… ու էտ էլ անում են էս ժողովրդի կողմից վճարվելով… ես էդ տղի դուխին ղուրբան որ էսօր կանգնեց ու դրանց դեմը անզեն ու իրանց ասեց էն ինչ իրանց հասնում ա… ապեր եթե դրանց մեր էլ քրֆեր, հասնում ա…

Էլմօ ջան, սրանք ոչ խուլիգան են ոչ էլ կրիմինալ այլ *** "վ սօբստվեննօմ սօկու"… խուլիգաններն ու կրիմինալներն այնուամենայնիվ որոշակի բարոյական նորմեր ունեն

dvgray
09.04.2009, 04:28
Մենթերի երկիր Հայաստան: Էս երկրորդ վիդեոն ներվերս խառնեց: Սրանք ոչնչացվելու են մի օր:
:) ու՞մ կողմից, մոլդավական օպոզիցիայի՞, ֆրանսիական ուսանողության թե հունական ջահելության կողմից: …
հայ ժողովուրդը "լավ է հասկանում", որ էտ մլիցեքը մեղք չունեն / :D/ որ իրան ծեծում են, այլ իրենք ընդամենը հրաման են կատարում / :ok/ մի մարդու, որին էլ պատժելու հնար հայ ժողովուրդը չունի, քանի որ այդ մարդը շատ լավ է պաշտպանված իրանից:
մի խոսքով, մենք հնադարյան քաղաքակիրթ ազգ ենք, այլ ոչ թե ծառից հենց նոր իջած մոլդովացի, կամ երեկ չէ առաջի օրը իջած ֆրանսիացի: ;)
:)

ministr
09.04.2009, 07:59
Իսկ ինչն ա եղել միլիցեքի "հարձակման" անցնելու սկզբնապատճառը?

Elmo
09.04.2009, 09:50
Իսկ ինչն ա եղել միլիցեքի "հարձակման" անցնելու սկզբնապատճառը?

Ինչպես միշտ՝ ոչինչը: Իրանց հարձակման պատճառ ա պե՞տք: Երևի վախենում էին, որ էդ 10-30 կանայք, երեխաները ու մի քանի նիհար, բարակ ջահելները, ֆոտոապարատներով ու մատիտներով զինված, իշխանափոխություն էին անելու, կամ գոնե զանգվածային անկարգություն: Ոչ մի նախապատճառ էլ չկա, գող, սիրտը դող: Նստած տեղները իրանց ստվերից վախենում են: 10 հոգի մարդ ա մի տեղ հավաքվում արդեն սարսափից ոստիկաններ են ուղարկում, որ գնան ցրեն:

Վիշապ
09.04.2009, 11:19
Իսկ ինչն ա եղել միլիցեքի "հարձակման" անցնելու սկզբնապատճառը?

Սկզբնապատճառն այն է, որ հանցագործները երկրի տեր են դարձել ռուսների բարձր հովանավորությամբ։ Ու ռուսական մենթալիտետը գարշահոտության պես մտել է Երևան, որ կոմպլեքսավորված լր.ի լակոտները դարձել են մենթ, որ հույ–բույ անելով հաղթահարեն իրենց ոչնչության զգացումը։ Նույն քոսոտ աշխատավարձով նրանք հանգիստ կարող էին այլ մասնագիտություն ընտրել, ապրել ավելի հանգիստ ու ապահով կյանքով, սակայն նրանք նախընտրել են Հայաստնում մենթ աշխատել, դա պատահականություն չի ու ոչ էլ զուտ սոցիալական դրդապատճառներ ունի, այստեղ հոգեբանական խնդիրներ են։ Ատելությունը ատելություն ծնած ու զարգացած վիրուսի պես տարածվում է, իսկ ցանկացած ատելության հետևում միշտ վախն է թաքնված։ Սրանք վախենում են կորցնեն, բայց չեն հասկանում, որ վաղուց կորցրել են ամենակարևորը, որից հետո էլ կորցնելու բան սկզբունքորեն չկա՝ հոգին։
Ուրեմն սկզբնապատճառները՝ բնածին ապուշություն, դրանից հետևած վախ, դրանից էլ հետևած ատելություն։

Kuk
09.04.2009, 13:51
:) ու՞մ կողմից, մոլդավական օպոզիցիայի՞, ֆրանսիական ուսանողության թե հունական ջահելության կողմից: …
հայ ժողովուրդը "լավ է հասկանում", որ էտ մլիցեքը մեղք չունեն / :D/ որ իրան ծեծում են, այլ իրենք ընդամենը հրաման են կատարում / :ok/ մի մարդու, որին էլ պատժելու հնար հայ ժողովուրդը չունի, քանի որ այդ մարդը շատ լավ է պաշտպանված իրանից:
մի խոսքով, մենք հնադարյան քաղաքակիրթ ազգ ենք, այլ ոչ թե ծառից հենց նոր իջած մոլդովացի, կամ երեկ չէ առաջի օրը իջած ֆրանսիացի: ;)
:)

Ապեր, դու կոմպիդ դեմը նստած յութուբիով վիդեոներ կնայես, առանց բացառության բոլոր քաղաքական գործիչներին հանցագործ կանվանես, ծեծված կանանց ու վիժվածք պագոնավորների մասին խոսելիս հումորներ կանես մոլդովական օպոզիցիայի մասին.. դե դու էսքան բան անում ես, մի բան էլ մենք անենք` մենք էլ կփորձենք էս ամենինչի դեմն առնել:

dvgray
09.04.2009, 15:13

իսկ ինչ՞ ես փորձում անել դու, միլիցեքին/մենթերին ահաբեկել՞ Ակումբում

ու ընդանրապես, ավելի լավ ա տունը նստած յութուբ նայել, ասենք նույն մոլոդովայից:

Տրիբուն
09.04.2009, 15:24
Իրանք տվել սաղ ջարդել են: Շենք բան են գրավել: Նույնիսկ ընդիմության ղեկավարներին չենթարկվելով իրանց արածը արել են: Բայց ոնց հասկացա զոհեր չկան:
Երկու հատ ժամկետանց Չերյոմուխա չունեն, որ ինքն իրան կրակի ??

Տրիբուն
09.04.2009, 16:30
Իսկ ինչն ա եղել միլիցեքի "հարձակման" անցնելու սկզբնապատճառը?
"Ազատ, անկախ Հայաստան" կոչը դուրները չի գալիս, ասում են ապատեղեկատվություն եք տարածում: Տենց բան չկա: Պետք ա գոռալ "Բռնադատված, ֆորպոստ Հայաստան" ու պահել Սերժիկի նկարները, ու հանգիստ միտինգ կանեք:

Տրիբուն
09.04.2009, 16:36
Մենթերի երկիր Հայաստան: Էս երկրորդ վիդեոն ներվերս խառնեց: Սրանք ոչնչացվելու են մի օր:
Ու ցեղասպանություն, Արարատ, հողային պահանջներ: Էս էն դեպքում, երբ Երևանի փողոցներում ոհմակներով վխտում են ենիչերիները:

Kuk
09.04.2009, 17:15

իսկ ինչ՞ ես փորձում անել դու, միլիցեքին/մենթերին ահաբեկել՞ Ակումբում

ու ընդանրապես, ավելի լավ ա տունը նստած յութուբ նայել, ասենք նույն մոլոդովայից:

Ասեմ, թե ինչ չեմ անում, տարբերությունն էնքան էլ մեծ չի: Բոլորին բարձրից չեմ նայում, բոլորի մասին անհիմն ձևով, միայն ականջի ծերով ինչ որ տեղից լսածս չեմ տարածում, ծեծվող հայրենակիցներիս` ծեծվող կանանց ցուցադրող կադրերին մոլդովական հումորներով չեմ անդրադառնում:

Ambrosine
09.04.2009, 17:20
Մենթերի երկիր Հայաստան: Էս երկրորդ վիդեոն ներվերս խառնեց: Սրանք ոչնչացվելու են մի օր:

:) ու՞մ կողմից, մոլդավական օպոզիցիայի՞, ֆրանսիական ուսանողության թե հունական ջահելության կողմից: …
հայ ժողովուրդը "լավ է հասկանում", որ էտ մլիցեքը մեղք չունեն / :D/ որ իրան ծեծում են, այլ իրենք ընդամենը հրաման են կատարում / :ok/ մի մարդու, որին էլ պատժելու հնար հայ ժողովուրդը չունի, քանի որ այդ մարդը շատ լավ է պաշտպանված իրանից:
մի խոսքով, մենք հնադարյան քաղաքակիրթ ազգ ենք, այլ ոչ թե ծառից հենց նոր իջած մոլդովացի, կամ երեկ չէ առաջի օրը իջած ֆրանսիացի: ;)
:)

Դիվ ջան, մի քանի հոգով հնարավոր չի անել այն, ինչ անում են նշածդ երկրներում: 10 հոգի են տեսնում, ամբողջ բրիգադ են ուղարկում խեղճերի վրա... պետք է թեկուզ պայմանավորվածության միջոցով մի օր <<ինքնաբխվել>>: Արդեն մեր հասարակությունը մոտ է այդ օրվան;)

Ambrosine
09.04.2009, 17:30
Չհասկացա, Աստղ ջան, ինչ անե՞նք. ինքնամոլդովահումորաբխվե՞նք:think
նկատի ունեմ թեկուզ ներքին պայմանավորվածության միջոցով մի օր դուրս գանք սրանց դեմ՝ մեծ թվով մարդկանցով...
այսինքն՝ ընդդիմությանն էլ չսպասենք... չեմ թերագնահատում կամ էլ արժեզրկում ընդդիմությանը, բայց նաև ընդդիմությանն էլ այսօրվանից պիտի ցույց տանք, որ էս երկիրը մերն է, եթե իրենք վաղը իշխանության գան, սխալվեն իրենց գործողություններում, նույն արձագանքին էլ իրենք կարժանանան...

այսինքն՝ 1 հարվածով կխփենք 2 նապաստակ

Rammer
09.04.2009, 18:14
Էս սերժի նվերն ա, իրա "ազգին" մի ամյակի կապակցությամբ...
Լավ, մեր ազգի մեջ ուրդուց էսքան մարդու կերպարանքով եզի ծնունդներ...:think:o:angry

Marduk
09.04.2009, 18:35
Իսկ երբևէ մտածել ե՞ք թե ինչու 1988-ին միլիցեքը ( նաև սովորական քաղաքացիները ) այսպիսի պահվածք չունեին...

Kuk
09.04.2009, 18:37
Իսկ երբևէ մտածել ե՞ք թե ինչու 1988-ին միլիցեքը ( նաև սովորական քաղաքացիները ) այսպիսի պահվածք չունեին...

Ինչպիսի՞ պահվածք, Մարդուկ:

Chuk
09.04.2009, 18:43
Իսկ երբևէ մտածել ե՞ք թե ինչու 1988-ին միլիցեքը ( նաև սովորական քաղաքացիները ) այսպիսի պահվածք չունեին...

Որտև քո նման կրավորական կեցվածքով մարդիկ քիչ էին:

Վիշապ
09.04.2009, 19:23
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ (http://lragir.am/src/index.php?id=country&pid=25888)
Հայաստանի կառավարությունը ապրիլի 9-ին որոշել է վերաբաշխում կատարել 2009 թվականի բյուջեում Հրազդան գետի վրա (Դավթաշեն-Զովունի-Թբիլիսյան խճուղու կապ) ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքների համար ՀՀ 2009 թ. պետական բյուջեի Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված 936 մլն 500 հազար դրամն ուղղել մի շարք այլ` առավել հրատապություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
Այդ թվում` 561 հազար դրամ` Երեւան քաղաքի բակային տարածքների եւ արտաքին լուսավորության ցանցի վերանորոգմանն ու կառուցմանը, 375 մլն 500 հազար դրամ` Երեւան հիմնադրամին պետական օժանդակության տրամադրմանը` Երեւանի թաղային համայնքների կողմից Երեւան քաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում նախատեսվող լայնածավալ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներին օժանդակելու նպատակով: Կարեւորելով որոշման ընդունումը, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ սա ճիշտ վերաբաշխում է, որովհետեւ համար մեկ խնդիրը, որն այսօր մտահոգում է երեւանցիներին, աղբահանության խնդիրն է, եւ ես համոզված եմ, որ այս գործառույթները, որ դուք հիմա նախաձեռնել եք, հնարավորություն կտան, որ այս տարի մեր քաղաքացիները զգան, որ էական փոփոխություն կա աղբահանության կազմակերպման գործում», ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մի միլիոն դոլար Երևանի աղբահանությանը օժանդակելու համար:o Արա էս ի՞իինչ խոզ ժողովուրդ ենք… Հիշեցի, որ Լինսի հիմնադրամով մի քանի տասնյակ միլիոն դոլար էր նախատեսվել Երևանի փողոցների վերանորոգման համար… ձեր սարքած փողոցներն ու ձեր…………………… Ինչքան ձգձգենք սրանց ռադ անելը, էդքան ավելի շատ կխժռեն։

Rammer
10.04.2009, 08:04
Մի միլիոն դոլար Երևանի աղբահանությանը օժանդակելու համար Արա էս ի՞իինչ խոզ ժողովուրդ ենք…

Վիշապ ջան մենք խոզ չենք, բայց իրոք, մանավանդ էս վերջին մի քանի օրերին, ախպեր սաղ քաղաքը ՄՈՒՍՌՌՌՌՌՌՌ ա:D...պարադոքսա չէ:D

Marduk
10.04.2009, 09:20
Վիշապ

Նույն ձևով ես քեզ ու քո համակիրներին կարող եմ մեղադրել երկակի ստանդարտների մեջ:

Դուք ինչ իրավունք ունեք ինձնից որևէ բան պահանջելու եթե դուք գնացել եք ԼՏՊ-ի հետևից մարդու որը հայ ժողովրդին ենթարկեց էներգետիկ տեռոռի, մարդու որի օրոք Հայաստանից 700.000 մարդ փախավ, մարդու որի օրոք թաղվեց դեմոկրատիա հասկացությունը:

Գոռում եք դեմոկրատիա, գնում եք մի մարդու հետևից որը 1996-ին սպանեց դեմոկրատիայի ծլերը Հայաստանում:

Ձեր հանդեպ դաժան ե՞ն, ձեզ ծեծում են սպանում են, անարդար բանտ են նստացնու՞մ:
Բայց չէ որ ԴԱ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է:

Եթե ձեր հերոսն է Գագիկ Ջհանգիրյանը որը տասնյակ մարդկանց կյանքեր է խեղել ապա դուք ինչ իրավունք ունեք արդարությունից խոսալ

Եթե ձեր հերոսն է Մանվել Գրիգորյանը, որը հայտնի է բազմթիվ մարդկանց ծեծել ջարդելու մեջ ապա դուք ինչ իրավունք ունեք ընդանրապես բռնության դեմ պայքարողի դերում հանդես գալ:

Կոնկրետ ես լիուլի իրավունք ունեմ տականք անվանել տականքներին: Որովհետև ես երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանել:

Երբ այստեղ ոմանք լինելով թունդ հակասերժական ծափահարում էին Սերժի թուրքամետ քաղաքականությունը ապա դրանից հետո նրանք ընդանրապես խոսալու տեղ չունեն:

Իսկ ես այս իշխանություններին համարում եմ հակազգային նույնքան հակազգային որքան Սահակաշվիլու ֆաշիստական ռեժիմը:

Բայց դա չի նշանակում որ ես պետք գնամ ու կանգնեմ ԼՏՊ, Ջհանգիրյան Մանվել Գրիգորյան ու նմանատիպ անձանց կողքը որոնք այս ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ պետության հիմնադիրներն են:

Գնացել կանգնել եք լավ եք արել, բայց դա ձեզ իրավունք չի տալիս ուրիշներին դասեր տալու հատկապես որ նրանց կողքը կանգնելով դուք զրկվում եք արդարության դիրքերից խոսալու իրավունքից:

Կեղծել են 2008-ը ... Տո լավ են արել , բա 1996-ը կեղծեցին մարսեցին ինչի չպետք է կեղծեին... Ահա Վիշապ ջան պատասխանը նույն ոգով:

Վիշապ
10.04.2009, 10:04

Ապեր, կներես, հիմա թռուցիկ կպատասխանեմ, որովհետև գործերս շատ են, հետո կմանրամասնեմ, եթե հարկ լինի, չնայած էս քո թեմայով արդեն համարյա երկու տարի չանա ենք ծեծում։
1. Մենք հերոսներ չունենք, մենք ունենք գաղափարախոսություն ու նպատակ։ Մեր գաղափարախոսության մեջ երկակի ստանդարտներ չկան, կան գաղափարախոսությանը հարողներ, անտարբերներ, գաղափարախոսությանը դեմ մարդիկ, այլ շահեր հետապնդողներ, որոնց շահերից բխած գործողությունները չեն տեղավորվում մեր գաղափարախոսության մեջ։
2. Լևոն Տեր–Պետրոսյանի սկզբունքներն ու հայացքները չեն փոխվել։ Դեմոկրատիայի ծիլերը Հայաստանում սպանեցին Լևոն Տեր–Պետրոսյանի տեղը գրաված անձինք, որոնց նպատակները սկզբից գուցե ազգային էին թվում, սակայն նրանց գործունեության հետևանքները ցույց տվեցին նրանց իրական նպատակները, իրականությունը այն է, որ մենք հիմա Ռուսաստան ենք, դրա համար են Երևանում քաղաքացիները գոչում ազատ անկախ Հայաստան, նրանք դա լուրջ են գոչում, կատակ չեն անում։
3. Շատերը ակամայից հասկացել են որ սխալ են ապրում, որ եղած համակարգով ու ապազգային իշխանություն ունենալով մեր կիսապետությունն ու մեր սերունդները երկար չեն ձգի։
4. Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների առաջ աչք փակելով երբեք այլ ազգերի չես կարող ստիպել հարգել հայերի իրավունքները։
5. Եթե իշխանությունները ամեն ընտրություններից առաջ ազատում են քրեական դեմքերին որ իրենց սատարեն, ապա ընդդիմությունը ի դեմս դրա կարող է իր կազմում ընդգրկել մարդկանց, որոնք գուցե հասարակության մեջ համարվում են մութ վարքագծի տեր մարդիկ, սակայն օրենքի տեսանկյունից մաքուր են, քանի որ լինելով գործող իշխանություններին դեմ, գործող իշխանությունները նրանց դեմ ոչ մի իրական գործ չեն կարողացել հարուցել։ Դա խոսուն հանգամանք է։
6. Մանվել Գորիգորյանը երբեք իմ հերոսը չի եղել, նա պարզապես ազատամարտիկ է, որը հետո չարաշահել է իր հեղինակությունը ու որին խառնել են քաղաքականությանը տարբեր հետին նպատակների համար։ Նա ինքը քաղաքական որևէ հայացք ու սկզբունքներ չունի։
7. Մնացածը հետո։

ministr
10.04.2009, 10:45
Կեղծել են 2008-ը ... Տո լավ են արել , բա 1996-ը կեղծեցին մարսեցին ինչի չպետք է կեղծեին...

2008-ը 1996 չի: ԼՏՊ-ն ռեալ կարող ա Հայաստանի Հանրապետություն պետությունը ղեկավարի իսկ Վազգեն Մանուկյանի հարցում խիստ կասկածներ ունեմ ու ոչ միայն ես: Ինքը հաջողությամբ կարող էր կառավարել մի հատ անշառ պետություն...Նույն ձևի 2003-ին.. Դեմիրճյանը ուր Նախագահն ուր:
Իսկ 1998-ին եթե պայքար լիներ որ արդար ընտրություն լիներ, ապա հիմա շատ բաներ այլ կերպ կլինեին... բայց դե անցածը հետ չես բերի:

Հայկօ
10.04.2009, 13:53
Marduk, կարդում եմ Վիշապի գրառումը, կարդում եմ քո գրառումը ու քո ասած «նույն ոգով պատասխանը» չեմ տեսնում: Որովհետև եթե քամում ենք, սեղմում ենք էդ երկու գրառումները, պարզ ա դառնում մի բան. Վիշապը առաջարկում ա առաջնայինը տարբերել երկրորդականից ու զբաղվել առավել այժմէական ու հրատապ հարցերով, իսկ դու բացարձակապես ոչ մի բան չես առաջարկում: Ամբողջ երկարաշունչ ճառդ կառուցված էր մեն-մի սկզբուքի վրա. կոնկրետ էս մարդը, կոնկրետ, էս անունը, էս դեմքը ստոր ա, տականք ա, գիշերը տակն ա անում, մաման ջհուդ ա և այլն: Ծերից ծեր անձնատյացություն էր: Ես (ու ոչ միայն ես) թքած ունեմ անձերի ու անհատների վրա: Կա գաղափար, ապե՛ր: Ու տարրական տրամաբանություն: Օրինակ՝ քո չդավաճանվող սկզբունքների մեջ մտնու՞մ ա ափաշքյարա մարդասպանություններ ու բեսպրիձելություններ կազմակերպած նախագահ երկու անգամ իրար վրա ունենալը: Կամ, ասենք, սկզբունքային վիճակ ա՞ ականջները կախ լսելը, թե ոնց են առավոտից իրիկուն լոլո կարդում, կայֆավատ լինում վրեքներս, դեմից մի բան ասում, հետևից՝ մի ուրիշ, խաբում, գողանում, գյադայավարի «մուռ հանում» աջուձախ, պետական համակարգը սարքում անչափահասների գաղութի ու պրակտոլոգի կաբինետի միջև ընկած ինչ-որ բան: Ինձ, մեր մեջ ասած, էդ հեչ դուր չի գալիս: Ու հա՛, ես ունեմ հստակ քաղաքական կողմնորոշում ու ընտրություն. ես սրանց դեմ եմ: Ու կաջակցեմ ցանկացածին, ով իմ նման ա մտածում ու կմիանա ինձ: Իսկ անձերը կարևոր չեն. հաստատ համոզված եղիր, որ եթե վաղը Հայաստանում մեր պետության հայրերը 99%-անոց հանրաքվե անեն ու ֆաշիզմ հռչակելով՝ կախեն բոլոր ընդդիմադիր գործիչներին, մենք մեր հայացքները չենք փոխելու: Գաղափարն ա կարևոր, ոչ թե իրանք: Դու՛ ես խոսում «հերոսների» մասին, ոչ թե ես: Ես հերոս չունեմ, ինձ էդ միտքը խորթ ա, իսկ դու բավականին հեշտությամբ դիմացինիդ վրա ես կարում այնպիսի մտքեր, որոնք ինքը չի արտահայտել:

Էստեղ բոլորն էլ ունեն արդարության դիրքերից խոսալու իրավունք: Տարբերությունն այն է, որ ոմանց համար դա պարտականություն է, իսկ ոմանց համար՝ տոնածառի խաղալիք: Դու չես, որ պիտի ուղղություն ցույց տաս ու ասես, որ մարդիկ մարտի մեկի, հոկտեմբերի քսանյոթի, մնացածի դեմ ձայն բարձրացնելու իրավունք չունեն: Իսկ էն մտքից, որ 96-ին կեղծվել ա, 2008-ին էլ պտի կեղծվի, աբիժնիկության թունդ հոտ ա գալիս: Չարախնդալուց կայֆ ե՞ս ստանում, ապեր: Էդ կայֆիդ մեջ մտնում են նաև մարտի մեկի զոհերը, խաբար ե՞ս: Լիքը ծեծված ու թալանված մարդիկ են մտնում, խաբար ե՞ս: Խաբար ես, իհարկե: Թե չէ չէիր գրի, որ ընդդիմադիրներին ծեծում, սպանում, բանտ են նստացնում մեր ընտրությամբ: Համարյա՝ «ընդեղ չլինեիք՝ չմեռնեիք», է՛լի: Ապե՛ր, բայց դու գոնե գիտե՞ս էդ ընդդիմադիրների 99 տոկոսի ուզածը ինչ ա: Հասու՞ են քեզ արդարության, ազատության, ժողովրդավարության գաղափարները: Թե՞ քեզ դրանք ձեռ չեն տալիս: Քո ու քո էրեխեքի մասին էլ ա մտածվում, ապե՛ր: Ստեղ չե՞ս ապրում: Նույն մենթի դուբինկեն քո գլխին էլ կախված չի՞: Բա դրա՛ համար ա պայքարը ախր: Դրա՛ համար են մարդիկ հելնում զենքի դեմ, բանտ նստում, տանջվում էս անհայրենիքների ձեռը: Ոչ թե մեկի սիրուն աչքերի կամ մյուսի խուճուճ բեղերի: Հասկանում ե՞ս գաղափարը ինչ ա:

Կարելի էր, իհարկե, կետ առ կետ պատասխանել հարձակումներիդ: Կամ ավելի հետաքրիքր կլիներ ամեն մի հակաընդդիմական փաստարկիդ դեմ հազար հատ հակաիշխանական փաստարկ դնել: Բայց էդքան մանրանալու կարիք չկա: Տարբեր սկզբունքներ, տարբեր մոտեցումներ:

Mephistopheles
10.04.2009, 14:42
Վիշապ

Նույն ձևով ես քեզ ու քո համակիրներին կարող եմ մեղադրել երկակի ստանդարտների մեջ:

Դուք ինչ իրավունք ունեք ինձնից որևէ բան պահանջելու եթե դուք գնացել եք ԼՏՊ-ի հետևից մարդու որը հայ ժողովրդին ենթարկեց էներգետիկ տեռոռի, մարդու որի օրոք Հայաստանից 700.000 մարդ փախավ, մարդու որի օրոք թաղվեց դեմոկրատիա հասկացությունը:

Գոռում եք դեմոկրատիա, գնում եք մի մարդու հետևից որը 1996-ին սպանեց դեմոկրատիայի ծլերը Հայաստանում:

Ձեր հանդեպ դաժան ե՞ն, ձեզ ծեծում են սպանում են, անարդար բանտ են նստացնու՞մ:
Բայց չէ որ ԴԱ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է:

Եթե ձեր հերոսն է Գագիկ Ջհանգիրյանը որը տասնյակ մարդկանց կյանքեր է խեղել ապա դուք ինչ իրավունք ունեք արդարությունից խոսալ

Եթե ձեր հերոսն է Մանվել Գրիգորյանը, որը հայտնի է բազմթիվ մարդկանց ծեծել ջարդելու մեջ ապա դուք ինչ իրավունք ունեք ընդանրապես բռնության դեմ պայքարողի դերում հանդես գալ:

Կոնկրետ ես լիուլի իրավունք ունեմ տականք անվանել տականքներին: Որովհետև ես երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանել:

Երբ այստեղ ոմանք լինելով թունդ հակասերժական ծափահարում էին Սերժի թուրքամետ քաղաքականությունը ապա դրանից հետո նրանք ընդանրապես խոսալու տեղ չունեն:

Իսկ ես այս իշխանություններին համարում եմ հակազգային նույնքան հակազգային որքան Սահակաշվիլու ֆաշիստական ռեժիմը:

Բայց դա չի նշանակում որ ես պետք գնամ ու կանգնեմ ԼՏՊ, Ջհանգիրյան Մանվել Գրիգորյան ու նմանատիպ անձանց կողքը որոնք այս ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ պետության հիմնադիրներն են:

Գնացել կանգնել եք լավ եք արել, բայց դա ձեզ իրավունք չի տալիս ուրիշներին դասեր տալու հատկապես որ նրանց կողքը կանգնելով դուք զրկվում եք արդարության դիրքերից խոսալու իրավունքից:

Կեղծել են 2008-ը ... Տո լավ են արել , բա 1996-ը կեղծեցին մարսեցին ինչի չպետք է կեղծեին... Ահա Վիշապ ջան պատասխանը նույն ոգով:

Մարդուկ ջան, էդ շատ լավ ա որ չես դավաճանում քո սկզբմունքներին, բայց ո՞ր տեղից որոշեցիր որ դու "սկզբմունքներ" ունես, որ մի հատ էլ դավաճանես կամ չդավաճանես… ապեր "ճառիդ" մեջ 96-ի կեղծիքների մասին լավ էլ հիշում ես, բայց Մարտի 1-ը "պատահաբար" մոռանում ես… սա շատ գունեղ ներկայացնում է քո "սկզբմունքայնությունը" ու որ կուզես իմանալ քո այդ "սկզբմունքը" տեղից արդեն դավաճանություն է, այնպես որ կարիք չկա դավաճանելու… 96-ին ոչ մի ծնող իր երեխային չթաղեց ու ոչ մի երեխա որբ չմնաց, բայց 2008-ին… ապեր քեզ լրիվ հասնում ա էս իշխանությունը ու քո Վազգենը Ապրիլի 9-ին, 2008-ի, զոհվածների քառասունքին գնացել էր Սերժի երդմնակալության քեֆին… էս իշխանությունը ձեզ լրիվ արժանի ա…

Marduk
11.04.2009, 08:53
Marduk, կարդում եմ Վիշապի գրառումը, կարդում եմ քո գրառումը ու քո ասած «նույն ոգով պատասխանը» չեմ տեսնում: Որովհետև եթե քամում ենք, սեղմում ենք էդ երկու գրառումները, պարզ ա դառնում մի բան. Վիշապը առաջարկում ա առաջնայինը տարբերել երկրորդականից ու զբաղվել առավել այժմէական ու հրատապ հարցերով, իսկ դու բացարձակապես ոչ մի բան չես առաջարկում:

Վիշապը առաջարկում է անտեսել երկրորդականը ( եթե նույնիսկ մի պահ ընդունենք որ դա երկրորդական է ) ու ազգովի միավորվենք լուծենք առաջնայինը հետո նոր մեզ իրավունք վերապահենք զբաղվել երկրորդականով:

Ուրեմն խնդիրը ինչումն է կայանում: Չկա առաջնային ու երկրորդային այս տարբերակում:
Եթե մենք ներսում չունենանք արդար երկիր ապա էս երկիր վարի կգնա հաստատ: Դրանում ես համաձայն եմ բոլոր նրանց հետ ով պայքարում է այս անարդար սիստեմի դեմ:

Բայց կա մի շատ լուրջ բայց: Խոսքի եթե մի 10 տարվա ընթացքում հաջողվի երկրի ներսում քիչ թե շատ տանելի արդար սիստեմ ունենալ ապա շատ հնարավոր է որ 10 տարի հետ Ջավախքում արդեն հայ չլինի ու նույնիսկ վրացիներ էլ չլինեն այլ լինեն մեսխեթի թուրքեր...
Հետո ինչ գրոշի արժեք է ունենալու մի կղզյակ Հայաստանում արդար ու բարգավաճ ունենալը: Մեկ է չի դիմանալու երկար լրիվ կտրված արտաքին աշխարհից:

Էդ գիտես ինչի է նման: Մարդը ունի երկու մահացու հիվանդություն: Դու առաջարկում ես սկզբից մեկը լուծել հետո անցնել մյուսին, մոռանալով որ եթե մեկը բուժիր մյուսը չբուժեցիր ապա մեկ է հիվանդը մեռնելու է:

Հիմա մեր բազմաչարչար երկիրը ունի մի 10 հիվանդություն մինիմումը որից կախված է նրա լինել չլինելը:

Դուք բռնել եք մի հիվանդությունը դարձրել եք դոգմա ու ասում եք սա է ամենակարևորը, ու երբ մեկը մի ուրիշ բան է ասում եք միանգամից վայ հույ եք քցում թե սա իշխանական ագենտ է եկել է մեզ շեղելու իշխանափոխության գաղափարից:

Բա սա ձև է՞

Marduk
11.04.2009, 09:16
Մարդուկ ջան, էդ շատ լավ ա որ չես դավաճանում քո սկզբմունքներին, բայց ո՞ր տեղից որոշեցիր որ դու "սկզբմունքներ" ունես, որ մի հատ էլ դավաճանես կամ չդավաճանես… ապեր "ճառիդ" մեջ 96-ի կեղծիքների մասին լավ էլ հիշում ես, բայց Մարտի 1-ը "պատահաբար" մոռանում ես… սա շատ գունեղ ներկայացնում է քո "սկզբմունքայնությունը" ու որ կուզես իմանալ քո այդ "սկզբմունքը" տեղից արդեն դավաճանություն է, այնպես որ կարիք չկա դավաճանելու… 96-ին ոչ մի ծնող իր երեխային չթաղեց ու ոչ մի երեխա որբ չմնաց, բայց 2008-ին… ապեր քեզ լրիվ հասնում ա էս իշխանությունը ու քո Վազգենը Ապրիլի 9-ին, 2008-ի, զոհվածների քառասունքին գնացել էր Սերժի երդմնակալության քեֆին… էս իշխանությունը ձեզ լրիվ արժանի ա…

Վայ վայ
Դու՞ չես գնալու մայիսի 31-ին ավազակապետության կազմակերպած ֆարսին մասնակցելու:
Դու չէիր ասում որ սրանք ոչ լեգիտիմ են բայց հիմա ոչ լեգիտիմ իշխանության կազմակերպած ոչ լեգիտիմ ընտրություններին ես մասնակցում նորից էն հույսով որ էս անգամ ուրիշ ձև կլինի:

2005 թվի սահմանադրությունը ոչ լեգիտիմ: 2008-ը ոչ լեգիտիմ , ամբողջ հետագա գործունեությունը ոչ լեգիտիմը ու մեր հարգելի պայքարողները շարունակում են նորմալ հարկեր վճարել , շարունակում են ապրել կարծես ոչինչ չի եղել ու մեկ ու մեջ գնում են Հյուսիսային պողոտա ինչ որ բաներ են գոռում դատարկ լուսամուտների տակ:

Սա պայքար է՞
Սա ֆարս է:
Պայքարը լինում է գիտես ոնց երբ հայտարարվում է տոտալ քաղաքացիական անհնազանդություն: Էլէ թող մի հատ դեմոկրատ ԼՏՊ-ն կոչ անի բոյկոտել ամեն պետական ինստիտուտ սկսած դպրոցներից, վերջացրած հարկահավաքով տեսնեմ քանի շաբաթ կդիմանա այս ավազակապետությունը:

Marduk
11.04.2009, 09:40
Մարդուկ ջան, էդ շատ լավ ա որ չես դավաճանում քո սկզբմունքներին, բայց ո՞ր տեղից որոշեցիր որ դու "սկզբմունքներ" ունես, որ մի հատ էլ դավաճանես կամ չդավաճանես… ապեր "ճառիդ" մեջ 96-ի կեղծիքների մասին լավ էլ հիշում ես, բայց Մարտի 1-ը "պատահաբար" մոռանում ես…

Մարտի մեկի զոհերի հիշատակի հարցով առանձին կգրեմ

Վիշապ
11.04.2009, 11:40
Վայ վայ
Դու՞ չես գնալու մայիսի 31-ին ավազակապետության կազմակերպած ֆարսին մասնակցելու:
Դու չէիր ասում որ սրանք ոչ լեգիտիմ են բայց հիմա ոչ լեգիտիմ իշխանության կազմակերպած ոչ լեգիտիմ ընտրություններին ես մասնակցում նորից էն հույսով որ էս անգամ ուրիշ ձև կլինի:

2005 թվի սահմանադրությունը ոչ լեգիտիմ: 2008-ը ոչ լեգիտիմ , ամբողջ հետագա գործունեությունը ոչ լեգիտիմը ու մեր հարգելի պայքարողները շարունակում են նորմալ հարկեր վճարել , շարունակում են ապրել կարծես ոչինչ չի եղել ու մեկ ու մեջ գնում են Հյուսիսային պողոտա ինչ որ բաներ են գոռում դատարկ լուսամուտների տակ:

Սա պայքար է՞
Սա ֆարս է:
Պայքարը լինում է գիտես ոնց երբ հայտարարվում է տոտալ քաղաքացիական անհնազանդություն: Էլէ թող մի հատ դեմոկրատ ԼՏՊ-ն կոչ անի բոյկոտել ամեն պետական ինստիտուտ սկսած դպրոցներից, վերջացրած հարկահավաքով տեսնեմ քանի շաբաթ կդիմանա այս ավազակապետությունը:
Մարդուկ (ուրիշ մականուն չկա՞ր, տնաշեն), այս մտքերիդ հետ 1000 տոկոսով համաձայն եմ։ Նույնիսկ միլիոն տոկոսով։ Այստեղ միայն մի մեծ, շատ մեծ բայց կա։
Ապեր ԼՏՊ–ն չպիտի նման բաներ կոչ աներ, մենք եթե մի քիչ գիտակցություն ունեցող ժողովուրդ լինեինք, չէինք նստի ու սպասի ԼՏՊ–ի կոչերին։ Մոլդավիայի դեպքը քեզ օրինակ, ջահելությունը փաթաթեց ընդդիմության հանդարտվելու կոչերը, ու իրենն արեց։ Ապեր ԼՏՊ–ն շատ լավ գիտի մեր ժողովրդի հնարավորությունները, իշխանությունների տականքության աստիճանն էլ հետը։ Մենք Մոլդավիայի նման Եվրոպային կպած տեղ չենք։ էնտեղ իշխանությունները հանկարծ տականքություն անեն, սաղ Եվրոպայով մեկ սկանդալ է, ու դրանց գլխին հաստատ Կոսովո սարքող են։ Իսկ մեր ծմակում կարող են մի ամբողջ ժողովրդի գյուլլել, մի ամսից սաղ կմոռանան։ Դրա համար էլ մենք ստիպված գնում ենք քաղաքացիական գիտակցություն սերմանելու չափազանց դանդաղ ու անշնորհակալ ճանապարհով, մինչև մեր ժողովրդի հալալ 30 տոկոս կազմող ոստիկաններն ու ԿԳԲշնիկներն էլ հասկանան, որ սենց սխալ է։ Հենց հիմիկվա դրությամբ ժողովրդի քանի՞ տոկոսն է կարծում, որ ԼՏՊ–ն վերադարձել է քանդելու Հայաստանը, մասոններ, սիոնիստներ, բլա բլա բլա։ Մի վախտ մարդ։ Ռուսական ստրկամտությունը էնպես է բուն դրել մեջներս, որ շանս չկա, կարող է սովից էլ մեռնենք, սաղ ժողովուրդով լքենք Հայաստանը, բայց էդպես էլ չհասկանանք ինչ է պատճառը։ Ու նստած սպասում ենք թե ով ինչ պիտի ասի, մի հատ քննարկենք, ամեն մեկս մեր ծանԴր խոսքն ասի, ու դուրս գանք միտինգի էն մտայնությամբ, որ իբր լավություն ենք անում ԼՏՊ–ին։ Հենց էսօրվա դրությամբ որևէ գաղափարական մրցակցություն չկա Հայաստանում, որևէ ակտիվիզմ չկա, մի քանի հոգի քյալլա են տալիս բայց լիքը դիմադրողներ կան։ Սերժի ասուլիսն էլ քեզ նվեր՝ լրագրողները քծնող ժպիտներով անգրագետ ձևակեպված հարցեր են տալիս, մի երկուսն էլ քարկապ ընկան, Սերժն էլ համարժեք անհոդաբաշխ պատասխաններ տվեց ու սաղ բավարարված են։
Մասնավորապես մարտի մեկի հետ կապված պատասխանում նաղդ մի քանի հանցակազմ կա, սուտ մատնություն, թեկուզ անփութության հետևանքով մարդասպանություն, հանցագործության պարտակում… Ու էսքանից հետո մլիցեքը փողցներում ընկած ժողովրդին հրմշտում են, լա՛վ են անում։ Նույնիսկ սադրում են, որ ժողովուրդը ոտքի կանգնի, էլի չի կանգնում։ Ծաղրի առարկա ժողովուրդ ենք։

Վիշապ
11.04.2009, 12:28

Ուրեմն խնդիրը ինչումն է կայանում: Չկա առաջնային ու երկրորդային այս տարբերակում:
Եթե մենք ներսում չունենանք արդար երկիր ապա էս երկիր վարի կգնա հաստատ: Դրանում ես համաձայն եմ բոլոր նրանց հետ ով պայքարում է այս անարդար սիստեմի դեմ:

Բայց կա մի շատ լուրջ բայց: Խոսքի եթե մի 10 տարվա ընթացքում հաջողվի երկրի ներսում քիչ թե շատ տանելի արդար սիստեմ ունենալ ապա շատ հնարավոր է որ 10 տարի հետ Ջավախքում արդեն հայ չլինի ու նույնիսկ վրացիներ էլ չլինեն այլ լինեն մեսխեթի թուրքեր...
Հետո ինչ գրոշի արժեք է ունենալու մի կղզյակ Հայաստանում արդար ու բարգավաճ ունենալը: Մեկ է չի դիմանալու երկար լրիվ կտրված արտաքին աշխարհից:

Էդ գիտես ինչի է նման: Մարդը ունի երկու մահացու հիվանդություն: Դու առաջարկում ես սկզբից մեկը լուծել հետո անցնել մյուսին, մոռանալով որ եթե մեկը բուժիր մյուսը չբուժեցիր ապա մեկ է հիվանդը մեռնելու է:

Հիմա մեր բազմաչարչար երկիրը ունի մի 10 հիվանդություն մինիմումը որից կախված է նրա լինել չլինելը:

Դուք բռնել եք մի հիվանդությունը դարձրել եք դոգմա ու ասում եք սա է ամենակարևորը, ու երբ մեկը մի ուրիշ բան է ասում եք միանգամից վայ հույ եք քցում թե սա իշխանական ագենտ է եկել է մեզ շեղելու իշխանափոխության գաղափարից:

Բա սա ձև է՞
Ուպս, էս մի գրառումդ չէի նկատել։ Ասում ես երկու մահացու հիվանդությու՞ն։ Փաստորեն Այլ երկրում ապրող հայության վիճակը ու սեփական երկրում ապրող հայության վիճակը նույնացրեցիր։ :hands Ահա, հեսա ձեռի հետ Հայաստանը ոտքի կկանգնի, ու միևնույն ժամանակ ջավախահայերին էլ ձեռ կգցի ու մի տաս տարուց ծովից ծով Հայաստանը պատրաստ է։ Ընկեր ջան, էստեղ մի երկուսի դեմը չես կարողանում առնել, որ կազմակերպված պետական հանցագործություններ են անում, ու ղժժում են վրաներս, երկիրդ օր օրի թուլանում է, Ջավախքի խնդիրներ ե՞ս լուծում։ Ջավախքը խնդիրներ չունի՛, Էսօրվա ջավախքցիները Հայաստանի շատ գյուղերից լավ են ապրում։ Էնտեղի խնդիրները էթնիկ դիսկրիմինացիայի հետ ոչ մի կապ չունեն, էս սոխերի կտերը հերիք է տարածեք, ես ջավախքցի մոտ ընկեր ունեմ, էդ լոլոներից տեղյակ եմ։ Էդ նույն տնտեսական խնդիրները վրացական գյուղերն էլ ունեն, ու մանրից Վրաստանը փորձում է հարցերը լուծել։ Էսօրվա դրությամբ Ղարաբաղում գյուղեր կան որ հոսանք չունեն, ու դա դու քոնն էս համարում։ Ու դու քո գյուղերի վիճակը չգիտես Ջավախքից էս հա՞ տեղյակ։ Հլը տես էդ ջավաղքցիների համար դոշ տվողներից քանի՞սն է հետդ համաձայն, որ մի մահացու հիվանդություն էլ Հայաստանը ունի։ Ջուրծեծոցի է, ուրիշ ոչինչ։

Marduk
11.04.2009, 18:21
Վիշապ

Կոնկրետ Մոլդովայում դեռ պարզ չի ինչը ինչոց է... ընդդիմության մի մասը ասում է դե դա սարքած գործ էր, իրենց գլխին սարքեցին:

Իսկ կոնկրետ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության հարցը լուծելը նույնպես մի բարդ բան չի:
Պետք է անընդատ ճնշում գործադրել ռուսական կապիտալի վրա Հայաստանում:
Կոնկրետ խի ինչ իրավունքով էլեկտրականությունը ՌԱՈՒ-ն դարձրեց 30 դրամ: Կամ ով է այն հանձնաժողովը որ գներ է հռչակում:
Նա ընտրված մարմին է՞: Ինչ լեգիտիմություն ունի՞: Դեմոկրատիան նշանակում է որ հիմնական մենաշնորհների գները որոշում են ժողովրդի ընտրյալները: Խոսքի պառլամենտական մի ինչ որ հանձնաժողով:

Kuk
11.04.2009, 19:40
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի կառավարությունը ապրիլի 9-ին որոշել է վերաբաշխում կատարել 2009 թվականի բյուջեում Հրազդան գետի վրա (Դավթաշեն-Զովունի-Թբիլիսյան խճուղու կապ) ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքների համար ՀՀ 2009 թ. պետական բյուջեի Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված 936 մլն 500 հազար դրամն ուղղել մի շարք այլ` առավել հրատապություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
Այդ թվում` 561 հազար դրամ` Երեւան քաղաքի բակային տարածքների եւ արտաքին լուսավորության ցանցի վերանորոգմանն ու կառուցմանը, 375 մլն 500 հազար դրամ` Երեւան հիմնադրամին պետական օժանդակության տրամադրմանը` Երեւանի թաղային համայնքների կողմից Երեւան քաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում նախատեսվող լայնածավալ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներին օժանդակելու նպատակով: Կարեւորելով որոշման ընդունումը, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ սա ճիշտ վերաբաշխում է, որովհետեւ համար մեկ խնդիրը, որն այսօր մտահոգում է երեւանցիներին, աղբահանության խնդիրն է, եւ ես համոզված եմ, որ այս գործառույթները, որ դուք հիմա նախաձեռնել եք, հնարավորություն կտան, որ այս տարի մեր քաղաքացիները զգան, որ էական փոփոխություն կա աղբահանության կազմակերպման գործում», ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մի միլիոն դոլար Երևանի աղբահանությանը օժանդակելու համար:o Արա էս ի՞իինչ խոզ ժողովուրդ ենք… Հիշեցի, որ Լինսի հիմնադրամով մի քանի տասնյակ միլիոն դոլար էր նախատեսվել Երևանի փողոցների վերանորոգման համար… ձեր սարքած փողոցներն ու ձեր…………………… Ինչքան ձգձգենք սրանց ռադ անելը, էդքան ավելի շատ կխժռեն։

Երեկ եմ նկարել, Թումանյան փողոցն ա` Ազատության Հրապարակի մոտ:

Mephistopheles
12.04.2009, 01:44
Վայ վայ
Դու՞ չես գնալու մայիսի 31-ին ավազակապետության կազմակերպած ֆարսին մասնակցելու:
Դու չէիր ասում որ սրանք ոչ լեգիտիմ են բայց հիմա ոչ լեգիտիմ իշխանության կազմակերպած ոչ լեգիտիմ ընտրություններին ես մասնակցում նորից էն հույսով որ էս անգամ ուրիշ ձև կլինի:

2005 թվի սահմանադրությունը ոչ լեգիտիմ: 2008-ը ոչ լեգիտիմ , ամբողջ հետագա գործունեությունը ոչ լեգիտիմը ու մեր հարգելի պայքարողները շարունակում են նորմալ հարկեր վճարել , շարունակում են ապրել կարծես ոչինչ չի եղել ու մեկ ու մեջ գնում են Հյուսիսային պողոտա ինչ որ բաներ են գոռում դատարկ լուսամուտների տակ:

Սա պայքար է՞
Սա ֆարս է:
Պայքարը լինում է գիտես ոնց երբ հայտարարվում է տոտալ քաղաքացիական անհնազանդություն: Էլէ թող մի հատ դեմոկրատ ԼՏՊ-ն կոչ անի բոյկոտել ամեն պետական ինստիտուտ սկսած դպրոցներից, վերջացրած հարկահավաքով տեսնեմ քանի շաբաթ կդիմանա այս ավազակապետությունը:

Ընտրություններին մասնակցելը իշխանության լեգիտիմության հետ կապ չունի այս պարագային… ընտրությունները դրանք այն միջոցառումներն են որոնց ժամանակ իշխանությունների իրական դեմքն ավելի պարզ է երևում… դրանք ավելի ուժեղ են ցնցում նրանց հիմքերը և նրանք դրանից ավելի են վախենում… մեր ամբողջ երկիրն այսօր առանց այդ կոչերի էլ բոյկոտի է ենթարկված, տառացիորեն… ժողովրդի մի հատված կա որ դեռ այսոր էլ հավի պես տանը քնած է, դրանք ո՞նց պիտի մասնակցեն քաղաքացիական անհնազանդությանը… ին կարծիքով Լևոնը մաեր ժողովրդին շատ լավ է ճանաչում ու ես հասկանում եմ թե նա ինչու մնան քայլերի չի գնում

այո, հարկերը պետք է վճարվեն ու փոխարենը պահանջվեն, քվեն պետք է տալ ու պահանջել, օրենքի տառին պետք է հետևել ու պահանջել որ այդպիսին լինեն և իշխանությունները, սա է պայքարի… մենք պետք է կարողանանք օգտվել մեր իրավունքներից պահանջել մեր իրավունքները… իշխանափոխությունը ինքնանպատակ չէ…

Rammer
12.04.2009, 11:51
Վայ վայ
Դու՞ չես գնալու մայիսի 31-ին ավազակապետության կազմակերպած ֆարսին մասնակցելու:
Դու չէիր ասում որ սրանք ոչ լեգիտիմ են բայց հիմա ոչ լեգիտիմ իշխանության կազմակերպած ոչ լեգիտիմ ընտրություններին ես մասնակցում նորից էն հույսով որ էս անգամ ուրիշ ձև կլինի:

2005 թվի սահմանադրությունը ոչ լեգիտիմ: 2008-ը ոչ լեգիտիմ , ամբողջ հետագա գործունեությունը ոչ լեգիտիմը ու մեր հարգելի պայքարողները շարունակում են նորմալ հարկեր վճարել , շարունակում են ապրել կարծես ոչինչ չի եղել ու մեկ ու մեջ գնում են Հյուսիսային պողոտա ինչ որ բաներ են գոռում դատարկ լուսամուտների տակ:

Սա պայքար է՞
Սա ֆարս է:
Պայքարը լինում է գիտես ոնց երբ հայտարարվում է տոտալ քաղաքացիական անհնազանդություն: Էլէ թող մի հատ դեմոկրատ ԼՏՊ-ն կոչ անի բոյկոտել ամեն պետական ինստիտուտ սկսած դպրոցներից, վերջացրած հարկահավաքով տեսնեմ քանի շաբաթ կդիմանա այս ավազակապետությունը:

Դաժե տոտալ քաղաքացիական անհանզադություն հա? Շատ ուժեղ բառեր ես օգտագործում, բայց գիտես չէ բառը տենց էլ խոսք չի դառնում, եթե դրա տակ չկա ռեալ արված գործ…

Լավ, եթե Լևոնի ուշքը էդքան գնում ա էտ աթոռի համար ու ինքն ել պադլեցի մեկն ա, ինչի, ասենք մի մեծ միտինգի ժամանակ չի ասում “ժողովուրդ գրոհով վերցնում ենք նախագահականը ու մեջի նստածին էլ սատակսնում ենք”, կամ քո նման չի ասում “վերջ էսօրվանից էլ գործի գնալ չկա, հարկ վճարել չկա…” Էդ հարցը քեզ չես տվել? Հաաաաաան, երևի վերջում եկել ես են եզրակացության, որ Լևոնը քյալի մեկն ա ու չի ջոգում են ինչ դու ես ջոգում ես կյանքից…

Բայց իրականությունը հետևյալն ա….
Լևոնի և իր հետ պայքարողների քաղաքացիական գիտակցության մակարդակը այնքան բարձր է, որ հասկանաում է, որ ամեն գնով իշխանափոխության հասնելը կվնասի մեր երկրի անվտանգությանը: Իշխանափոխությունը պետք է լինի այնպես, որ դրա արդույքում լրացուցիչ կոզրներ չբաժանվեն մեր թշնամիներին, որ անվերականգնելի կորուստներ չլինեն, որ այդ ընթացում էլի ադրբեջանը չփորձի մի քանի պոստեր գրավել…Իսկ քո ասած ճանապարհով եթե գնանք մենք մեր ձեռով կքանդենք մեր երկիրը: Ադրբեջանին նույնիսկ զորք պետք չի լինի…մենակ մի բան նշեմ քո ասածից…Եթե Հայասատանում ժողովրդի նույնոիսկ 50% մի ամիս հարկ չվճարի, ստիպված դռները փակելու ենք ու ազգովի քոչենք ստեղից…

Դրա համար պետք է ոչ թե հարկերը չվճարել ,այլ հետևել որ էտ փողերի մի մասը չգնա մի քանի հոգու գրպանը, ոչ թե պետք է ընտրություններին չմասնակցել, որ վաբշե ինչ ուզենան անեն, այլ ընդհակառակը ավելի ակտիվ լինել ու պայքարել որ արդյունքները չկեղծեն…

Եթե իրոք ուզում ես պայքարել ,թող այս պոպուլիստական դիսկուսիաները ու միացի մեզ…հավատա դու դրանով մի փոքր կնպաստես, որ մեր երկրում օրինականութjուն հաստատվի…

Artgeo
14.04.2009, 15:35
Վախենում եմ մեր ապագայի համար, մեր սերնդի համար...
14 տարեկան երեխայի վիդեոներ... http://www.youtube.com/user/ArmenianYT
Հայաստանում մի ամբողջ սերունդ մեծանում ա դաշնակների, ՀՀԿ-ի. Հ1-ի, արիացիների ֆաշիստանացիստական, ատելությամբ ու չարությամբ լի հոգեբանությամբ, իսկ դուք ասում եք ժողովրդավարական երկիր... Քանի դեռ շուտ ա, ստեղից գնալ ա պետք ու անկեղծ, ես չէի ուզենա, որ իմ երեխան նման շրջապատում մեծենար ու ամեն ինչ կանեյի, նրան իզոլացնելու նմանններից:

Rammer
14.04.2009, 16:30
Այստեղ ֆորումում ժամանակ առ ժամանակ քննարկվում է այն հարցը, որ Լևոն Տեր Պետրոսյանը և իր քաղաքական շրջապատը նախկինում շատ քաղաքական հանցագործություններ են կատարել և սխալ է այժմ պայքարելը նրանց հետ, վստահելը նրանց: Ճիշտ է, այդպես ասողներից ես դեռ ոչ մի ողջամիտ այլընտրանք չեմ տեսել, որ առաջարկեն, բայց պայքարողներից շատերը ջանք ու նեռվեր չեն խնայում որպեսզի ապացուցեն, որ պայքարը որևէ անձի համար չէ, կախված չպետք է լինի կոնկրետ անհատից, նրա անցյալից…այլ պայքար է հանուն համակարգային և մտածողության փոփոխության, դեպի արևմտյան արժեհամակարգ…Կարծում եմ սա է մեր նպատակը և այս նպատակին հասնելու համար կարելի օգտագործել նաև ոչ “մաքուր” մարդկանց ռեսուրսները և եթե մեր երկրի անկյունաքարերը հիմա ճիշտ դրեցինք, հետագայում օրենքը, որպես կարգավորող մեխանիզմ, անկախ անձերից, ամեն ինչ կդնի իր ճիշտ տեղը…
Շանթ Հարությունյանիի այս հոդվածը ավելի գլոբալ է անդրադառնում այս հարցին, բայց կարծում այն կարելի է պռոյեկտել նաև մեր այսօրվա խնդիրների վրա…

--------
Յուրաքանչյուր ժողովուրդ, իր էությունից բխող եւ գիտակցությամբ ձեւավորված իդեալների շնորհիվ, կերտում է սեփական պատմությունն իր կարողություններին համապատասխան՝ արձանագրելով եւ՛ ձեռքբերումներ. եւ՛ կորուստներ: Ձեռքբերումները եւ կորուստները կազմում են ոչ միայն տվյալ ժողովրդի պատմությունը, այլեւ մեծապես ազդում ապագայի նկատմամբ նրա աշխարհայացքի ձեւավորման վրա, գոյություն ունեցող իդեալները փոփոխում` ժամանակին ու իրականությանը համապատասխան: Կախված այդ ձեռքբերումների ու կորուստների գաղափարական մեկնաբանությունից առաջացած ուժգին տպավորությունից՝ ժողովուրդն իր ճակատագրական պահերին, երբ ժամանակն ու թշնամին սպառնում են, ենթագիտակցաբար կատարում է քայլեր, որոնք թելադրվում են սեփական պատմության փորձից: Եվ որքան ուժգին են ժողովրդի հոգում տպավորված անցյալի դրական կամ բացասական օրինակները, նույնքան եւ արդյունավետ կամ անարդյունավետ են ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելու տվյալ սերնդի ընդունակությունները: Այն ժողովուրդները, որոնք գիտակցում են սա, ձգտում են իրենց պատմության փառավոր էջերը վեր հանելով` դաստիարակել երիտասարդ սերունդներին, իսկ ավելի երիտասարդ ժողովուրդները, որոնք չունեն պատմական անցյալ, այդ բացը լրացնում են նորօրյա լեգենդներով ու առասպելներով: Ոչ միայն հին աշխարհի ժողովուրդների պատմության արշալույսն է լցված լեգենդներով ու առասպելներով, այլեւ նոր աշխարհի՝ ամերիկյան ժողովրդի: Այսօր ողջ աշխարհի ժողովուրդներին հրապուրող եւ դեպի իրեն ձգող Ամերիկյան հրաշքը նույնպես արդյունք է ձեւավորված առասպելի, այլ կերպ ասած` սրբազան կեղծիքի: 21-րդ դարում, երբ աշխարհում տեղի են ունենում քաղաքակրթական հսկայական փոփոխություններ, եւ ժողովուրդների տեղն ու դերը նոր աշխարհակարգում կախված է լինելու նրանց առաջադիմական կամ հետադիմական աշխարհայացքից, յուրաքանչյուր ժողովուրդ իր ենթագիտակցական ընտրությունը կատարում է` ելնելով իր պատմական փորձից:
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը, նույնպես կանգնած լինելով ընտրության առաջ, ստիպված է կա՛մ կառչած մնալ ամեն առաջադիմություն մերժող, մեկուսացած ու քարացած 1500-ամյա արժեքներին, կա՛մ իր մեջ ուժ գտնելով` խիզախել ոտք դնելու նորօրյա թեկուզեւ անհայտ, բայց հաղթարշավող քաղաքակրթական ուղու վրա: Քաղաքակրթական ճիշտ ընտրություն կատարելու համար, ինչպես նշեցի, ժողովուրդները ելնում են իրենց պատմական փորձից, եւ այս առումով հայ ժողովուրդը, կարծում եմ, իր հայացքը պետք է ուղղի ոչ թե բուն Հայաստանի պատմությանը, որտեղ գրեթե ոչինչ չկա առաջադիմական, այլ 11-րդ դարում ստեղծված Կիլիկյան Հայաստանի պատմությանը: Քանի որ քրիստոնեությունն ուներ ինտերնացիոնալ բնույթ, վաղ միջնադարից սկսած` հայ ժողովրդի համար ազգ եւ հայրենիք հասկացությունները ստորադասված էին քրիստոնյա եւ քրիստոնեահպատակ հասկացություններին: Այս պատճառով 11-րդ դարում հանուն քրիստոնեական արժեքների պահպանման` տասնյակ հազարավոր հայեր իրենց թագավորների հետ լքում էին Հայաստանը` բնակություն հաստատելով Բյուզանդիայի ներքին տարածքներում: Բնակության նոր վայրերում, բազմաթիվ ազգերի հետ գոյության դաժան պայքարի պայմաններում հայ ժողովրդի մեջ ձեւավորվում էր նախկինից տարբերվող` նոր աշխարհայացք եւ աշխարհընկալում: Նոր արժեքային համակարգով եւ նոր իդեալներով կիլիկյան հայերը փաստորեն ձեւավորում էին բոլորովին նոր ազգային ինքնագիտակցություն: Կիլիկիան, լինելով տարբեր ազգերի ու կրոնների խառնարան, երկար դարեր վերածվել էր պատերազմների թատերաբեմի: Հայերը տեսնում էին, թե ինչպես են կաթոլիկները հանուն իրենց իշխանության դաշնակցում մուսուլմանների հետ՝ ընդդեմ ուղղափառների, կամ մուսուլմանները` քրիստոնյաների օգնությամբ` նվաճում իրենց հավատակիցներին: Այս պայմաններում կիլիկյան հայերը ստիպված էին վերանայել նախկինում արմատացած, դոգմատիկ ըմբռնումները ժողովուրդների կյանքում կրոնի ունեցած դերի ու նշանակության մասին: Աշխարհայացքի այսպիսի փոփոխությունը կիլիկյան հայերի մեջ պետք է առաջացներ ամեն գնով պետություն ունենալու եւ անկախ ապրելու ցանկություն: Նրանք սկսեցին նպատակասլաց եւ հետեւողականորեն իրականացնել իրենց ազգային իդեալը՝ այդ ճանապարհին խտրություն չդնելով միջոցների մեջ: Նոր աշխարհայացքի ձեւավորումը լավագույնս դրսեւորվեց Կիլիկյան Հայաստանի թագավորության, ըստ էության, հիմնադիր Մլեհ իշխանի գործողություններում, որը կարող է ուսանելի օրինակ ծառայել այսօրվա Հայաստանի պետական գործիչների համար:
Իշխան Մլեհն իր խնդիրների լուծման ճանապարհին նախ դաշնակցեց կաթոլիկների հետ՝ ընդդեմ մուսուլմանների եւ ուղղափառ քրիստոնյաների, այնուհետեւ մուսուլման Նուր ադ Դինի օգնությամբ հայերի դեմ կռվելով` նվաճեց եղբոր մահից հետո լատինասերների ձեռքն անցած հայրական իշխանությունը: Կիլիկիայում իշխանությունը նվաճելուց հետո Մլեհը շարունակեց պահպանել մուսուլմանների հետ ստեղծված դաշինքը` նրանց հետ գրավելով եւ միմյանց միջեւ բաժանելով շրջակա քրիստոնյա իշխանությունների տարածքները: Մլեհին բացարձակապես չէր հետաքրքրում, թե ում օգնությամբ եւ ում հաշվին կհզորանա ու կծավալվի իր իշխանությունը. նա մի գերխնդիր ուներ միայն՝ վերականգնել հայոց պետականությունը, եւ այդ իրականացնում էր առանց ձեւականությունների եւ հետեւողականորեն: Հայ ժողովրդի վերջին 1700-ամյա պատմության մեջ մեզ հայտնի ընդամենը հինգ երեւելի գործիչ կա, ովքեր անտեսել են կրոնական նախապաշարումները` հանուն պետության շահերի, եւ հինգն էլ հասել են զգալի հաջողությունների` ապահովելով հայ ժողովրդի այսօրվա գոյությունը: Առաջինը Պապ թագավորն է, որն անկախացրեց Հայոց եկեղեցին Հռոմի ենթակայությունից, եւ մինչեւ այսօր այն ինքնուրույն է, բարելավեց հարաբերությունները զրադաշտական Պարսկաստանի հետ, որի պատճառով սպանվեց՝ իշխելով ընդամենը 5-6 տարի: Հաջորդը Թեոդորոս Ռշտունին է, որը պայմանագիր կնքելով արաբների Խալիֆ Մոավիայի հետ` հիմք դրեց քաղաքական այն գծին, որը շարունակելով` Բագրատունիները կարողացան վերականգնել հայոց թագավորությունը: Ե՛վ Պապ թագավորը, եւ՛ Թեոդորոս Ռշտունին անիծվեցին քրիստոնյա հայ պատմիչների կողմից` անհավատների հետ համագործակցելու պատճառով: 1722թ. Դավիթ-Բեկը, ստեղծելով Սյունիքի իշխանապետությունը, երբեմն համագործակցում էր պարսիկների հետ` ընդդեմ Օսմանյան Թուրքիայի: Եվ վերջապես, նույն Սյունիքում 1919-21թ.թ. Գարեգին Նժդեհը սկզբում կռվելով թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ ազատագրելով Զանգեզուրը` ընդամենը մեկ տարի անց այն Հայաստանին միացնելու համար պայքարում համագործակցում էր երեկվա թշնամիների՝ եւ՛ ադրբեջանցիների ու քրդերի, եւ՛ պարսիկ խաների հետ` ընդդեմ հայ եւ ռուս բոլշեւիկների: Արդյունքն այսօր ակնհայտ է: Այս հինգ գործիչների մեջ Մլեհը միակն էր, որ հայրենիքից հեռու, օտար հողում կարողացավ ստեղծել մի պետություն, որն իրենից հետո պետք է գոյատեւեր ամբողջ 200 տարի: Ցավոք, Մլեհը նույնպես իր վարած քաղաքականության պատճառով, ինչպես եւ Պապ թագավորը, սպանվեց հայ կրոնամոլների կողմից` իշխելով դարձյալ 5-6 տարի: Եվ եթե չեմ սխալվում, հայ մեծագույն գործիչներից Մլեհը միակն է, որ իր այս գործունեության համար պաշտոնապես բանադրվեց Հայ եկեղեցու կողմից` որակվելով որպես □դեւ□ եւ «սատանայի գործակից»: Սա կարելի է ճշտել եկեղեցու արխիվներից, համենայն դեպս` նրա մահից հետո հայ ժողովուրդը դարերի ընթացքում երբեք իր զավակներին չկոչեց Մլեհ անունով:
Մլեհը շատ լավ էր հասկացել, որ պետության համար դաշնակիցները գործիքներ են, որոնք մաշվելիս պետք է փոխել: Իսկ գործիքները լինում են արդյունավետ կամ անարդյունավետ եւ չեն ունենում կրոնական պատկանելություն: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, եթե ուզում է իր արժանապատիվ գոյությունը ապահովել նոր ձեւավորվող համաշխարհային քաղաքակրթական համակարգում, ուրեմն պետք է ձեւավորի իր քաղաքական իդեալը, իր քաղաքական լեգենդը, այլ կերպ ասած՝ ի՛ր սրբազան կեղծիքը: Եվ այդ լեգենդի պատմական հիմքը Մլեհի կերպարն է: Վերլուծելով մեր տարածաշրջանի պատմությունը` տեսնում ենք, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար Բյուզանդական կայսրությունը, անտեսելով հզորագույն հայկական տարրը, դաշնակից ընտրեց վրաց ժողովրդին: Փորձելով տարածաշրջանում ապահովել վրացական գերիշխանությունը` նա տեղահանեց տասնյակ հազարավոր հայերի` վերաբնակեցնելով նրանց կայսրության ներքին տարածքներում: Այս քաղաքականության արդյունքում, 1071թ. Մանազկերտի ճակատամարտից հետո Բյուզանդիան դուրս մղվեց տարածաշրջանից: Ժամանակին բոլշեւիկյան Ռուսաստանը, մասնատելով հայկական տարածքները, դարձյալ նախապատվությունը տարածաշրջանում տվեց Վրաստանին եւ Ադրբեջանին: Այսօր էլ Ռուսաստանն է անխուսափելիորեն պարտվում Կովկասի համար պայքարում:
Նորագույն քաղաքականության ճարտարապետները, որպեսզի ապագայում չարժանանան Բյուզանդիայի եւ Ռուսաստանի ճակատագրին, անշուշտ կկարողանան ճիշտ գնահատել հայ ժողովրդի դերն ու նշանակությունը տարածաշրջանային գործընթացներում եւ կվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Բայց դրա համար նախեւառաջ Հայաստանը պետք է որդեգրի Մլեհյան քաղաքականություն:

գրող, հրապարակախոս Շանթ Հարությունյան
2001 թ.

Տրիբուն
15.04.2009, 08:53
Վախենում եմ մեր ապագայի համար, մեր սերնդի համար...
14 տարեկան երեխայի վիդեոներ... http://www.youtube.com/user/ArmenianYT
Հայաստանում մի ամբողջ սերունդ մեծանում ա դաշնակների, ՀՀԿ-ի. Հ1-ի, արիացիների ֆաշիստանացիստական, ատելությամբ ու չարությամբ լի հոգեբանությամբ, իսկ դուք ասում եք ժողովրդավարական երկիր... Քանի դեռ շուտ ա, ստեղից գնալ ա պետք ու անկեղծ, ես չէի ուզենա, որ իմ երեխան նման շրջապատում մեծենար ու ամեն ինչ կանեյի, նրան իզոլացնելու նմանններից:
էս մեկը նայի, բոմբ ա

http://www.youtube.com/watch?v=aLPLCz_UQvM&feature=channel_page

Mephistopheles
15.04.2009, 09:11
էս մեկը նայի, բոմբ ա
http://www.youtube.com/watch?v=aLPLCz_UQvM&feature=channel_page

աղվոր է, ըսի երթամ տաբանջաս առնիմ, ետքը երթամ Թուրքիո մեջ և սարսափ ու փոթորիգ մը ըստեղձեմ Պոլսո ընդմեջեն և Թաշնակցությունը փառաբանեմ… Հայոց արյունին վրեժը առնիմ ըսելով…

Elmo
15.04.2009, 19:37
Հա էլի: Սահակաշվիլին թող իրա պրոբլեմներով տառապի, որոնք էդքան էլ քիչ չեն: Երկրի կեսը կորցրել ա, ամբողջ ռուսական շուկան կորցրել ա: Ծով ունեցող էրկիր ա, բայց Հայաստանից էլ վատ ա ապրում: Սերժը չի դուրս եկել հրապարակ ու սկսի Սահակաշվիլուն քննադատի, կամ ասի նայեք իրանց նման տարածքներ չկորցնեք:

Վիշապ
15.04.2009, 19:41
Ապեր դու չգիտեմ ինչի գնացիր կպար շռաններից, բայց ես մի քիչ ավելի մոտիկ օրինակ բերեմ.. ընտանիք ա, որ վատա ապրում, ընտանեկան պրոբլեմներ ունի, ու հարևանը, որ հնարավոր ա ավելի վատ օրիա, կանգնումա շենքի բակում ու սկսումա խոսել, որ բա գիտեք էսինչի տունը հետույքային վիճակա, ես հլա ահագին լավ եմ, դրա ընտանիքի բյուջեն վաբշե ծակա.. հիմա ինչ էս մարդն էլ կանգնի ասի վայ ճիշտ ես ասում, ապրես? Կամ էս մարդու կինը ասի էն մարդը ճիշտ ա ասում մարդս փալասի մեկն ա? Տանը ինչ ասես կարող են խոսեն, բայց տվյալ դեպքում էդ հոգնածի գլխին մի հատ եքա սկանդալ կսարքեն, ընդհուպ մինչև տուրուդմփոց:

Սահակաշվիլին չէր որ միլիցեքին ֆաս տվեց ժողովրդի վրա մոտ տարի ու կես առաջ? Ու որ զոհեր չեղան դա չի նշանակում որ չէր կարող լիներ: Իսկ հետո վտանգեց ոչ թե 10 հոգու, այլ հազարավոր մարդկանց կյանքը, իր երկիրը տանել դնելով գերտերությունների սառը պատերազմի դաշտի մեջտեղում: Իսկ ինքը մի հատ ինքնաթիռ տեսավ 100 գրամ կոճերին արեց ու փախավ: Հետո էլ փողկապ էր ուտում.. երևի իրա համար հատուկ բանանի, նարինջի և այլ համերով փողկապներ են բերում: Իրա քյալ դատողության պատճառով դե ֆակտո զրկվեց տարածքներից, պետությանը պատճառեց միլիարդների վնաս, ու հիմա եթե քո ասածի պես հանգիստ գնա ժողովրդի մեջ քայլի գլուխը կջարդեն: Իսկ ցույցերը չլինեին տեսնեմ օրեկան կխոսեր ժողովրդի հետ, իրա երբեմնի զինակիցները կփախնեին իրենից...
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, ապա հեչ ինձ մի տուր չեմ ուզում, լավնա քեզ պահի :)
Դրանց կապակցությամբ արդեն արտահայտվել եմ:
Նախարար ջան, միջին հաշվով թքած ունեմ թե Սահակաշվիլին էլի ինչ է արտահայտվել Հայաստանի մասին իր հարցազրույցում, կարող է լրագրողուհու ականջին էլ մի երկու էրոտիկ բան է շշնջացել էլի Հայաստանի մասին… Մարդամեկը վերջերս իբր թե ասուլիս արեց ու ձեռ առավ բոլորիս, մենք Սահակշվիլուց ենք խորացել, թող մի քիչ էլ Սահակաշվիլին ձեռ առնի, ինչ նախանձն եք բայց…

ministr
15.04.2009, 19:57

Վիշապ ախպեր, ես էլ թքած ունեմ միշիկի էլ, իրա երկրի վրա էլ, բայց էնքանով որ իմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ չկպնի: ՍՍ-ը ինչպես և ՌՔ-ը ու մյուսները անցողիկ են: Իսկ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ դա ոչ ՍՍ-ա ոչ ՌՔ, դա գերագույն արժեք ա, որ դարեր շարունակ չենք ունեցել, ու հիմա ինչ որ ճիճու եկել քննարկման առարկայա սարքել իրա չեղած տեղով ու կոնկրետ կպնում ա ՊԵՏՈՒԹՅԱՆ վարկանիշին:
Թե չէ ստեղ ոչ ոք չի կանգնել համեմատական վերլուծություն կատարում թե մեր մոտ ա լավ թե իրանց կամ ապացուցում որ մեր մոտ Գերմանիա կամ Ֆրանսիայա...

Վիշապ
15.04.2009, 20:04
Վիշապ ախպեր, ես էլ թքած ունեմ միշիկի էլ, իրա երկրի վրա էլ, բայց էնքանով որ իմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ չկպնի: …
Նախարար, եթե պետությունը քոնը լիներ, կարող է և չկպներ…

ministr
15.04.2009, 20:15
Նախարար, եթե պետությունը քոնը լիներ, կարող է և չկպներ…

Ապ, ոնց որ ասում են արի չխառնենք սեփականը պետականի հետ...
Եթե նախագահի աթոռին նստածա մի մարդ, ում որ ես չեմ ընդունում, կամ հավանում, դա չի նշանակում որ ես պետությունից հրաժարվում եմ, կամ Հայաստանի ու իր մասին հնչող կարծիքների վրա թքած պետքա ունենամ: Ավելին ասեմ, եթե մի այլազգի մոտս կանգնի ու սկսի քննադատել ՀՀ Նախագահին, ես դրա բերանը կփակեմ բոլոր հնարավոր միջոցներով: Բայց Հայաստանում հնչող քննադատություններին միանշանակ միանում եմ:
Իսկ այն փաստը, որ պետք ա այդ աթոռին լինի այնպիսի մի մարդ, որ թույլ չտա նման ստաֆիլոկոկներին ավել պակաս խոսել դա առանձին թեմայա որ քննարկվումա հարևան բաժիններում: Ժամանակի ընթացքում հավատացած եմ, որ դրան էլ կհասնենք:

Ambrosine
15.04.2009, 20:17
Վիշապ ախպեր, ես էլ թքած ունեմ միշիկի էլ, իրա երկրի վրա էլ, բայց էնքանով որ իմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ չկպնի: ՍՍ-ը ինչպես և ՌՔ-ը ու մյուսները անցողիկ են:
Բայց տվյալ պահին իրենք են ներկայացնում մեր երկրի գերագույն իշխանությունը, իրենք են պատասխանատու մեր երկրի վարկի համար

ministr
15.04.2009, 20:21
Բայց տվյալ պահին իրենք են ներկայացնում մեր երկրի գերագույն իշխանությունը, իրենք են պատասխանատու մեր երկրի վարկի համար

Ճիշտ ա, դրա համար էդ պարոններից պետք ա պահանջել որ զբաղվեն իրենց անմիջական գործով, ոչ թե 100% ցուցակ ֆռռացնեն կամ մարդ ման գան որ դատեն: Էսքան կուսակցություն կա, ինչի մի հատ ձեն չեն հանում? Էլի սաղ հույսը նայա որ ժողովուրդը պետք ա գնա ցույց անի պահանջ դնի? Թողնես մեծ-մեծ փրթեն.. հայ նժդեհակա~ն, հայ դաշնա~կ, հայ ազգայնակա~ն,հայ հու~յ....

Ambrosine
15.04.2009, 20:22

ես վերջը չհասկացա՝ դու ընդդիմադիր ես, թե իշխանամետ...?:think

ministr
15.04.2009, 20:37
Լավ չի էլի, որ կոնկրետ սև ու սպիտակի եք բաժանում ամեն ինչ: Ես ոչ ԼՏՊ-ի համար եմ մոմ վառում, ոչ էլ մանավանդ ՍՍ-ի: Իմ վառած մոմը Հայաստանի, Հայաստան պետության համար ա:

Ambrosine
15.04.2009, 20:47
Լավ չի էլի, որ կոնկրետ սև ու սպիտակի եք բաժանում ամեն ինչ: Ես ոչ ԼՏՊ-ի համար եմ մոմ վառում, ոչ էլ մանավանդ ՍՍ-ի: Իմ վառած մոմը Հայաստանի, Հայաստան պետության համար ա:
Ես էլ իմ կողմից ասեմ, որ լավ չի, որ էդ վառած մոմը ոչ տաք ա Հայաստանի համար, ոչ էլ սառը

Վիշապ
15.04.2009, 20:50
Ապ, ոնց որ ասում են արի չխառնենք սեփականը պետականի հետ...
Եթե նախագահի աթոռին նստածա մի մարդ, ում որ ես չեմ ընդունում, կամ հավանում, դա չի նշանակում որ ես պետությունից հրաժարվում եմ, կամ Հայաստանի ու իր մասին հնչող կարծիքների վրա թքած պետքա ունենամ: Ավելին ասեմ, եթե մի այլազգի մոտս կանգնի ու սկսի քննադատել ՀՀ Նախագահին, ես դրա բերանը կփակեմ բոլոր հնարավոր միջոցներով: Բայց Հայաստանում հնչող քննադատություններին միանշանակ միանում եմ:
Իսկ այն փաստը, որ պետք ա այդ աթոռին լինի այնպիսի մի մարդ, որ թույլ չտա նման ստաֆիլոկոկներին ավել պակաս խոսել դա առանձին թեմայա որ քննարկվումա հարևան բաժիններում: Ժամանակի ընթացքում հավատացած եմ, որ դրան էլ կհասնենք:
Նախարար ախպեր, եթե համարում ես, որ այս իշխանությունը կեղծիքներով ու բռնի ուժով է իշխանություն դարձել, ապա դու այս պետության տերը հաստատ չես։ Եթե համարում ես, որ այստեղ իշխանությունը չի պատկանում ժողովրդին, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Այ երբ պետության տեր դառնաս, այդ ժամանակ էլ կմտածես պետությանդ վարկանիշի ու հեղինակության մասին։ Ջո՞կ։

ministr
15.04.2009, 20:51
Ես էլ իմ կողմից ասեմ, որ լավ չի, որ էդ վառած մոմը ոչ տաք ա Հայաստանի համար, ոչ էլ սառը

Դե էդ ես գիտեմ ինչքանով ա տաք կամ սառը :)

ministr
15.04.2009, 20:55
Նախարար ախպեր, եթե համարում ես, որ այս իշխանությունը կեղծիքներով ու բռնի ուժով է իշխանություն դարձել, ապա դու այս պետության տերը հաստատ չես։ Եթե համարում ես, որ այստեղ իշխանությունը չի պատկանում ժողովրդին, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Այ երբ պետության տեր դառնաս, այդ ժամանակ էլ կմտածես պետությանդ վարկանիշի ու հեղինակության մասին։ Ջո՞կ։

Ապ ես չեմ կարա սպասեմ, թե երբ կլնի իմ ուզած նախագահը, որ սկսեմ մտածել ու անհանգստանալ պետության հեղինակության ու վարկանիշի մասին: Ես չեմ կարա թքած ունենամ ես պետության վրա որովհետև կառավարությանը չեմ սիրում:

Ambrosine
15.04.2009, 20:56

եթե ժողովուրդը թքած ունենար, նստացույց չէր անի էդ ցուրտ գիշերները

Ambrosine
15.04.2009, 20:59
Դե էդ ես գիտեմ ինչքանով ա տաք կամ սառը :)
դե մինչև ջերմությունը կամ սառնությունը չզգացվի նաև ուրիշների կողմից, մոմի վառվելը անիմաստ կլինի մյուսների համար:)

ministr
15.04.2009, 21:02
Դե դու ինչ գիտես էդ ուրիշն ովա, ինչա զգում :)

Ambrosine
15.04.2009, 21:16
Դե դու ինչ գիտես էդ ուրիշն ովա, ինչա զգում :)
ուրիշ ասելով նկատի ունեի ժողովրդին:)

Elmo
15.04.2009, 21:27
Ժողովուրդ, սենց մի բան հաշվի առեքլ Սերժը ով ուզում ա լինի, եթե ինքը բռնապետ ա, ուրեմն մեր բռնապետն ա, ու եթե իրան դոմփել ա պետք, ուրեմն մենք պիտի դոմփենք: Ուրիշների համար ինքը պարոն ՀՀ նախագահ ա: Ու մեծարգո պարոն ՀՀ նախագահ: Էդ մենք իրավունք ունենք իրան "այ տղա" -ով դիմենք, իսկ ուրիշները էդքան չկան, որ մեր նախագահին ու մեր պետությանը քննադատեն: Թող գան մեր հետ էս երկրի դարդերը ու պրոբլեմները տանեն, գնան երկրի սահմանները պահեն, էս երկրին հարկ վճարեն, նոր կարող ա իրավունք տանք մեր երկրին կամ նախագահին ասեն աչքիդ վրա ունք կա: Ո՞վ ա դառել Վրաստանի նախագահը, որ մեր պրեզիդենտին ու պետությանը պոչ ու ականջ ա կպցնում: Թող գնա իրա նախագահականի զաբոռներից գազարներն ու կաղամբները հավաքի ու իրա ընդիմությանը պատասխանի:

Վիշապ
15.04.2009, 21:29
Ապ ես չեմ կարա սպասեմ, թե երբ կլնի իմ ուզած նախագահը, որ սկսեմ մտածել ու անհանգստանալ պետության հեղինակության ու վարկանիշի մասին: Ես չեմ կարա թքած ունենամ ես պետության վրա որովհետև կառավարությանը չեմ սիրում:

Քո ուզածը չեմ ասում, ես խոսում եմ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների մասին: Նախագահը թող իմ ու քո ուզածը չլինի, բայց մեծամասնության ուզածը լինի, դա է խնդիրը:

Ambrosine
15.04.2009, 21:38
Ժողովուրդ, սենց մի բան հաշվի առեքլ Սերժը ով ուզում ա լինի, եթե ինքը բռնապետ ա, ուրեմն մեր բռնապետն ա, ու եթե իրան դոմփել ա պետք, ուրեմն մենք պիտի դոմփենք: Ուրիշների համար ինքը պարոն ՀՀ նախագահ ա: Ու մեծարգո պարոն ՀՀ նախագահ: Էդ մենք իրավունք ունենք իրան "այ տղա" -ով դիմենք, իսկ ուրիշները էդքան չկան, որ մեր նախագահին ու մեր պետությանը քննադատեն: Թող գան մեր հետ էս երկրի դարդերը ու պրոբլեմները տանեն, գնան երկրի սահմանները պահեն, էս երկրին հարկ վճարեն, նոր կարող ա իրավունք տանք մեր երկրին կամ նախագահին ասեն աչքիդ վրա ունք կա: Ո՞վ ա դառել Վրաստանի նախագահը, որ մեր պրեզիդենտին ու պետությանը պոչ ու ականջ ա կպցնում: Թող գնա իրա նախագահականի զաբոռներից գազարներն ու կաղամբները հավաքի ու իրա ընդիմությանը պատասխանի:
էլմո ջան, հո չենք ասում՝ լավ ա արել, ասում ենք՝ ճիշտ ա ասել: Դե հիմա պատկերացրու՝ ով ա նախագահդ, որ մեր երկրին տենց վիրավորում են, իսկ ինքը վազում ա Իրան.. դե թող շատ կծու պատասխան էլ ինքը տա: Բայց չի տա

Elmo
15.04.2009, 21:41

Էէէ Աստղ ջան մի ստիպի էլի անհարմար օրինակներ բերեմ: Հիմա, որ մեկը իրա սեփական կնոջը ուրիշի հետ բռնացնի ու մի լավ քոթակի, հետո իրար կարող ա հասկանան, կամ բաժանվեն... էական չի: Բայց ոն՞ց էս պատկերացնում հարևանի մարդն էլ գա ու սկսի ինքն էլ ծեծել էդ կնոջը: Չի ստացվում չէ՞:

Ambrosine
15.04.2009, 21:48

էս ուրիշ դեպք ա.. ընտանիքի հետ կապ չունի;)

Ambrosine
15.04.2009, 21:49
Էէէ Աստղ ջան մի ստիպի էլի անհարմար օրինակներ բերեմ: Հիմա, որ մեկը իրա սեփական կնոջը ուրիշի հետ բռնացնի ու մի լավ քոթակի, հետո իրար կարող ա հասկանան, կամ բաժանվեն... էական չի: Բայց ոն՞ց էս պատկերացնում հարևանի մարդն էլ գա ու սկսի ինքն էլ ծեծել էդ կնոջը: Չի ստացվում չէ՞:
պլյուս, սա ևս մեկ ապացույց է մեր <<նախագեի>> լեգիտիմության վերաբերյալ: Եթե ընտրված լիներ, վայելեր ժողովրդի հարգանքը... հիմա Վրաստանի դեսպանատան մոտ դագաղ չէին տանի, գերեզման կփորեին

Վիշապ
15.04.2009, 21:49
Էէէ Աստղ ջան մի ստիպի էլի անհարմար օրինակներ բերեմ: Հիմա, որ մեկը իրա սեփական կնոջը ուրիշի հետ բռնացնի ու մի լավ քոթակի, հետո իրար կարող ա հասկանան, կամ բաժանվեն... էական չի: Բայց ոն՞ց էս պատկերացնում հարևանի մարդն էլ գա ու սկսի ինքն էլ ծեծել էդ կնոջը: Չի ստացվում չէ՞:

Էլմո, դու սխալ օրինակ ես բերում: Բայց որ համեմատում եք մարդ, կնիկ հարևան, ապա ճիշտ կլինի ասել հետևյալը. Մարդը իր կնկան բռնի ուժով տիրացել է, ու ամեն օր էլ տիրանում է, ու դեռ հետն էլ փող է ուզում: Տենց մարդուն թաղի տղերքը որ ծեծում են, մենակ հայ կինն է գլխապատառ վազում օգնության թե թողեք մարդուս, դե ազգային Աստված գիտի ինչ է, կոմպլեքս, սե՜ր...:D

Mephistopheles
15.04.2009, 21:56
Լավ ա արել ասել ա… կարող ա՞ սուտ ա ասել… էդքան վիրավորվող էինք մինչև հիմա էս մեր խրխնջուկներից պիտի ազատված լինեինք… աշխարհի ամենավերջին մեթոդներով մեզ նվաստացրին, ծեծին, սպանեցին ինչ ասես չարին, գցին բանտերը, մեր ինքնասիրությունը բերին հասցրին մատաղացու գառան ինքնասիրությանը… մեկ էլ հանկարծ Սահակաշվիլուց վիրավորվեցինք… Համենայն դեպս Սահակաշվիլին իր ժողովրդին էնպես չնվաստացրեց ոնց որ մերոնք էս անցած 10 տարում… Վրաստանը լավ երկիր չի, բայց ճամփեն բռնել ա

Կաող ա՞ սուտ ա

Elmo
15.04.2009, 21:58
Չէ տենց չի: Մեր պրոբլեմները մենք կլուծենք: Ու ոչ մի Սահակաշվիլի թող կողքից իրան չդնի կատաղած տու տեղ, մանավանդ որ ինքը կատաղած տղա չի: Գոնե մի նենց էլ նորմալ երկրի նորմալ պրեզիդենտ լիներ: Հենա տենում ենք իրա պահած երկիրը: Էլի եմ ասում, կեսը կորցրել ա, են մի կեսն էլ բունտ ա անում: Էդքանը հերիք չի, էնքան խելք էլ չուներ, որ Ռուսաստանի հետ կռիվ ա արել: Ինքը թող իրան նայի, եթե էդքան խելքով ա թող իրա երկիրը տրիություն անի, որ ձեռից չգնա, դրել ուրիշներին ա խելք սովորացնում: Սերժն էլ իրան արժանի պատասխան ա տալիս, առ ա համարում, ու էս դեպքում շատ ճիշտ ա անում:

Ambrosine
15.04.2009, 22:01

Էլմո ջան, եթե ուզում ես էս հարցով մանրամասնենք. մանրամասնենք...
Սահակաշվիլին, անելով այդ հայտարարությունը, վիրավորել է ՀՀ-ին, բայց դա սուր ծայրով ուղղված էր Ռուսաստանի դեմ: Նա ուզում է ցույց տալ, թե ինչ է պատահում Ռուսաստանի գաղութ-երկրի հետ: Ամենալավ օրինակն է ՀՀ-ն

Elmo
15.04.2009, 22:08

Դե հիմա ի՞նչ անենք: Դրանց դեմ ոչ կարանք կռվենք, ոչ կարանք յան տանք, որովհետև մեշոկով պարք ենք, ու երկիրը արդեն տվել ենք իրանց, համ էլ չլուծված տարածքային խնդիր ունենք: Ո՞նց անենք, որ մեզ չուտեն մի քանի կողմից: Ստիպված փիս պուտանկեքի պես հզոր դոմփիչ ենք գտել, որը մենակ ինքն ա դոմփում, ուրիշներին էլ գոնե չի թողնում, որ երբ ու ոնց ուզենան, դոմփեն: Հենա Սահակաշվիլին փորձեց էլի մի բան անի: ու ի՞նչի հասավ: Ռուսները բռնաբարեցին, արանքում աբղազներն էլ ընդեղից կոդոլյան կիրճ էր ինչ էր էդ հիշեցին ու գրավեցին, ԱՄՆ մի քիչ փող ու հոգեբանական օգնություն տվեց ու յան քաշվեց, ՆԱՏՈ-ն ասեց լավ չեք արել, հենց դուք էլ նահախաձակ եք եղել , ընդիմությունն էլ քյալամ գազար շարեց պրեզիդենտի զաբոռներին, ու պալատկեք խփեց, նստեց մեջը:
Մենք էլ տենց անե՞նք:

Ambrosine
15.04.2009, 22:23

մեր արածը այն պիտի լինի, որ մեր ընտրած նախագահը նստի աթոռին: Ինչ նախագահ էլ գա, պրոռուսական քաղաքականություն է վարելու...

Elmo
15.04.2009, 22:49
մեր արածը այն պիտի լինի, որ մեր ընտրած նախագահը նստի աթոռին: Ինչ նախագահ էլ գա, պրոռուսական քաղաքականություն է վարելու...

Է հա Աստղ ջան, բա ես ասում եմ չանե՞նք:

Artgeo
15.04.2009, 23:00
համ էլ չլուծված տարածքային խնդիր ունենք
Մեռնեմ թե էս մասը նորություն չէր :D Էլմո, դո՞ւ էլ ես, կներես իհարկե արտահայտությանս համար, դաշնակ :think

Elmo
15.04.2009, 23:06
Մեռնեմ թե էս մասը նորություն չէր :D Էլմո, դո՞ւ էլ ես, կներես իհարկե արտահայտությանս համար, դաշնակ :think

:D չէ: Խի մենակ դաշնակներն ե՞ն համարում, որ ԼՂՀ հարցը լրիվ լուծված չի:

Artgeo
15.04.2009, 23:12
:D չէ: Խի մենակ դաշնակներն ե՞ն համարում, որ ԼՂՀ հարցը լրիվ լուծված չի:
Բայց ԼՂՀ հարցը ի՞նչ կապ ունի Հայաստանի տարածքային խնդիրների հետ :o

Ես ասի Ջավախքի կամ Արևելյան Թուրքիայի մասին ես խոսում:

Հայաստանի Հանրապետությունը չլուծված տարածքային խնդիրներ չունի ու Աստված չանի ունենա:

Elmo
15.04.2009, 23:25
Ես ասի Ջավախքի կամ Արևելյան Թուրքիայի մասին ես խոսում:

Ես էլ մտածում եմ խի՞ տենց զարմացար: Էդ տարածքները էնքան են ՀՀ -ին պատկանում, ինչքան ասեն Հյուսիային Ամերիկան, կամ Ավստրալիան:

Rammer
16.04.2009, 08:30
Ժողովուրդ ջան ես երեկ սխալ եմ տեսել թե իրոք երեկ իրանահայերի հետ Սերժի հանդիպումը բասկետբոլի դահլիճում էր: Հայազգին Շանթից նվեր` Նվերը, ասում էր որ 3000 մարդ էր եկել: Էտ Թեյրանում մի հատ կարգին մարդավարի դահլիճ չկա, թե Սերժը էդքան չկա որ իրան դահլիճ տրամադրեն...Դե ասում ես էլի, կյանքը բումերանգա:
Հետո նկատել եք Սերժը շատ խիստ տարբերվում է Քոչարյանից:): Բոլոր հանդիպումների ժամանակ էս մարդը ծիծաղում է, չէ ավելի ճիշտ չի ծիծաղում իրարից քանդվում ա: Որևէ պաշտոնյա լուրջ դեմքով, կամ թեթև ժպիտով գալիս է ձեռքը սեղմելու, իսկ մեր Սերժիկը` մե ուրախություն, մե ծիծաղ...Աստված չանի որևէ այլազգի իր հետ հանդիպելուց ասի "բարև ձեզ", էս մարդը խնդալուց մեռնում ա...բայց երևի թե գուշակում եմ թե ինչի է այդպես: Էտ իրա իմիջմեյկերներն են իրան խորհուրդ տալիս, որ տեղի անտեղի ծիծաղա, որ դիմացինը անմեղսունակի տեղ դնի ու լուրջ չվերաբերվի իրա ասածներին:)

Վիշապ
16.04.2009, 08:58

Ապեր, դու երևի չգիտես սպիտակ փոշի կոչված հրաշալիքի մասին, դրանից աչքիս մեր իշխանականների մեծ մասը ունեն, բա դու գիտես ինչի՞ են ամեն ինչ Հայաստանում վառ գույներով ներկայացնում, երբ մենք տարօրինակորեն տեսնում ենք ճիշտ հակառակը։ Բարևը Պարոն Նախագահի համար ինքնին վառ ապացույց է, որ ինքը դեռ նախագահ է, ու հերիք չի այլ երկրների պաշտոնյաներն էլ իրեն լուրջ են ընդունում։ Ո՞վ լիներ, որ չքանդվեր ծիծաղից։

Chuk
16.04.2009, 17:54
Բացել ա, մեր տուն են եկել ընտրությունների համար անուն ազգանուն հավաքելու :D

ministr
16.04.2009, 18:49
Բացել ա, մեր տուն են եկել ընտրությունների համար անուն ազգանուն հավաքելու :D

Յաաա հերթը քեզ էլ հասավ? :hands:hands:D

Մեր տուն եկել էին անուն ազգանուն հավաքելու ու երբ որ քաղաքավարի ուղարկել էին այնտեղ որտեղից եկել են, ինչ ասեին լավա? "Դե ուրեմն գրում ենք, որ հրաժարվում եք :D"
Պատասխան - դուռը քթներին :bl

Ինչ էլ գտել են թե ինչ ասեն .. ու քիչ միամիտ չի լինի, որ կասի վայ չէ բան մի գրի արի տեսնեմ ինչ ես ասում:

Chuk
16.04.2009, 18:56

Մի քիչ խորացա, տենց էլ չհասկացա որտեղից ա: Սկզբից ասեց քաղաքապետարանից ա, հետո քաղաքապետարանը դառավ թաղապետարան, հետո թաղապետարանը հանրապետական կուսակցություն, հետո հանրապետական կուսակցությունը ԲՀԿ, իսկ վերջում ոչ թե դուռը քթին, այլ ուղղակի ստիպված փախավ շենքից ու երևի թաղից :)

Տրիբուն
16.04.2009, 23:16
Սկզբից ասեց քաղաքապետարանից ա,
Լավ եք պրծել, կարար ասեր ՄԱԿ-ից ա:

Բայց դուք զգու՞մ եք, որ ազգի չնթռլոյացումը արդեն բոլոր երևակայական սահմաներն անցնում ա:

Աբելյան
17.04.2009, 00:16
էռնեկ վաղը մեր տուն էլ գան:oy
մի հատ գրտնակ կա

Mephistopheles
17.04.2009, 02:08
որ գալիս են, ասեք որ կլրացնեք ձեր ձեռքով… անվան տեղը գրեք, ասենք… Պապին Պողոսյան, կամ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հասցեն էլ՝ նախագահի նստավայրի հասցեն… ասեք երեկ եմ անունս փոխել պասպորտը հլա չի եկել

Ambrosine
17.04.2009, 02:45
Լավ եք պրծել, կարար ասեր ՄԱԿ-ից ա:

Բայց դուք զգու՞մ եք, որ ազգի չնթռլոյացումը արդեն բոլոր երևակայական սահմաներն անցնում ա:
բա որ վախեցնում են, թե իրենց թեկնածուին չընտրեն, վատ ա լինելու...:blin :D հավատողը հավատում է, վախեցողը՝ վախենում, զոմբիները՝ պայքարում

Elmo
17.04.2009, 10:34
Լավ եք պրծել, կարար ասեր ՄԱԿ-ից ա:

Բայց դուք զգու՞մ եք, որ ազգի չնթռլոյացումը արդեն բոլոր երևակայական սահմաներն անցնում ա:

Ես մի բան եմ զգում: Մեզ ոչ ոք էլ պատմության ընթացքում չի խանգարել անկախ ու ինքնիշխան պետություն ունենալ: Մենք ենք մեզ խանգարել մի 2000 տարի: Ու մի 2000 տարի էլ իրար միս ենք ուտելու, մինչև չգան էլի ստրկացնեն:
Բերեք համեմատենք:
Յանիմ սովետ էր ու անկախ չէինք: Որ հային նայում էիր, ռուսաստանում կայֆավատ էր ըլնում, սաղ աշխատում էին ռուսաստաններում ու մնացած ուրիշ երկրներում: Լրիվ քաղաքցիություն ունեին: Ուրիշ ազգերին էին խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն:
Հիմա անկախ ենք: Ռուսաստանում հայերին ծեծում են, պետականօրեն ճնշում են, չեն թողնում աշխատեն: Հայերը այլ երկրներում իրար են խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն: Համ էլ Հայաստանում իրար են խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն: Համ էլ Հայաստանը ոչ մի ձևի անկախ չի, սաղ ռուսներինն ա: Համ էլ սկի Հայաստանը պրեզիդենտ չունի, էլի ռուսներին ա:
Ավելի լավ չի՞ հանձնվենք մի երկրի, որ մեզ օրինական ստրկացնի, օրինական էլ ապրելու միջոցներ պահանջենք իրանցից: Հաստատ ավելի լավ կպահեն:

Elmo
17.04.2009, 10:40
որ գալիս են, ասեք որ կլրացնեք ձեր ձեռքով… անվան տեղը գրեք, ասենք… Պապին Պողոսյան, կամ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հասցեն էլ՝ նախագահի նստավայրի հասցեն… ասեք երեկ եմ անունս փոխել պասպորտը հլա չի եկել

Մի հատ բազմաչարչար ցուցակ կա ակումբում: Տանուտերյան Սկյուռիկով ա սկսվում: Էդ ցուցակը նատնք իրանց թող գնան:

Վիշապ
17.04.2009, 10:53
Ես մի բան եմ զգում: Մեզ ոչ ոք էլ պատմության ընթացքում չի խանգարել անկախ ու ինքնիշխան պետություն ունենալ: Մենք ենք մեզ խանգարել մի 2000 տարի: Ու մի 2000 տարի էլ իրար միս ենք ուտելու, մինչև չգան էլի ստրկացնեն:
Բերեք համեմատենք:
Յանիմ սովետ էր ու անկախ չէինք: Որ հային նայում էիր, ռուսաստանում կայֆավատ էր ըլնում, սաղ աշխատում էին ռուսաստաններում ու մնացած ուրիշ երկրներում: Լրիվ քաղաքցիություն ունեին: Ուրիշ ազգերին էին խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն:
Հիմա անկախ ենք: Ռուսաստանում հայերին ծեծում են, պետականօրեն ճնշում են, չեն թողնում աշխատեն: Հայերը այլ երկրներում իրար են խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն: Համ էլ Հայաստանում իրար են խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն: Համ էլ Հայաստանը ոչ մի ձևի անկախ չի, սաղ ռուսներինն ա: Համ էլ սկի Հայաստանը պրեզիդենտ չունի, էլի ռուսներին ա:
Ավելի լավ չի՞ հանձնվենք մի երկրի, որ մեզ օրինական ստրկացնի, օրինական էլ ապրելու միջոցներ պահանջենք իրանցից: Հաստատ ավելի լավ կպահեն:

Ես ո՜նց գցում–բռնում եմ էս մեր ժողովրդի ապագա, ֆլան–ֆստան, ինձ հաճախ թվում է, որ մենք ինքնուրույն երկիր կառավարողը չենք։ Դրա համար ինձ թվում է, լավագույն ելքը ծախելն է։ Մի հոգավորի ուղարկում ենք ու՞ր, ճիշտ է, Ճապոնիա, ճապոնացիները տարածքների խայտառակ խնդիր ունեն, ամենաթանկ գինը նրանք կտան։ Ուրեմն մարդա 100000 դոլար տալիս են, ու ազգովի ռադ ենք լինում այստեղից ով ուր ուզում է, դե բացի Ճապոնիայից բնականաբար:D։ Ու պրծ… մենք էլ մեր ազգային պրոբլեմներից կպրծնենք, ալամ աշխարհն էլ:P։

Mephistopheles
17.04.2009, 11:40

ապեր, ինչի ես հեռու գնում, հեն ա մի հոգավոր արդեն ծախում ա (եթե չի ծախել արդեն)… ռուսներին… էն էլ սատկած գնով

ministr
17.04.2009, 11:49
Ես մի բան եմ զգում: Մեզ ոչ ոք էլ պատմության ընթացքում չի խանգարել անկախ ու ինքնիշխան պետություն ունենալ: Մենք ենք մեզ խանգարել մի 2000 տարի: Ու մի 2000 տարի էլ իրար միս ենք ուտելու, մինչև չգան էլի ստրկացնեն:
Բերեք համեմատենք:
Յանիմ սովետ էր ու անկախ չէինք: Որ հային նայում էիր, ռուսաստանում կայֆավատ էր ըլնում, սաղ աշխատում էին ռուսաստաններում ու մնացած ուրիշ երկրներում: Լրիվ քաղաքցիություն ունեին: Ուրիշ ազգերին էին խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն:
Հիմա անկախ ենք: Ռուսաստանում հայերին ծեծում են, պետականօրեն ճնշում են, չեն թողնում աշխատեն: Հայերը այլ երկրներում իրար են խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն: Համ էլ Հայաստանում իրար են խաբում, քցում, գզզում, թալանում, դոմփում, խլում և այլն: Համ էլ Հայաստանը ոչ մի ձևի անկախ չի, սաղ ռուսներինն ա: Համ էլ սկի Հայաստանը պրեզիդենտ չունի, էլի ռուսներին ա:
Ավելի լավ չի՞ հանձնվենք մի երկրի, որ մեզ օրինական ստրկացնի, օրինական էլ ապրելու միջոցներ պահանջենք իրանցից: Հաստատ ավելի լավ կպահեն:

Վերջին կետը մոռացար..
Էդքանից հետո էլ ազգովի պետք ա պայքարենք անկախության համար: Նժդեհ, Անդրանիկ, դես դեն...

Հայկօ
17.04.2009, 12:49
Ես ո՜նց գցում–բռնում եմ էս մեր ժողովրդի ապագա, ֆլան–ֆստան, ինձ հաճախ թվում է, որ մենք ինքնուրույն երկիր կառավարողը չենք։ Դրա համար ինձ թվում է, լավագույն ելքը ծախելն է։ Մի հոգավորի ուղարկում ենք ու՞ր, ճիշտ է, Ճապոնիա, ճապոնացիները տարածքների խայտառակ խնդիր ունեն, ամենաթանկ գինը նրանք կտան։ Ուրեմն մարդա 100000 դոլար տալիս են, ու ազգովի ռադ ենք լինում այստեղից ով ուր ուզում է, դե բացի Ճապոնիայից բնականաբար:D։ Ու պրծ… մենք էլ մեր ազգային պրոբլեմներից կպրծնենք, ալամ աշխարհն էլ:P։

Ես ավելի լավ առաջարկ ունեմ: Պատերազմ ենք հայտարարում Շվեյցարիային ու տեղնուտեղը հանձնվում՝ լիակատար կապիտուլյացիայով ու տարածքների հանձնմամբ: Կարող ա շվեյցարական ստրուկի պատվավոր կարգավիճակ էլ տան: Հայկական ստրուկի կարգավիճակից հաստատ ավելի լավ կլինի:

Rammer
17.04.2009, 12:49
Ես չգիտեմ էլ սա հակաճգնաժամային քայլ է, թե 2-րդ սերնդի բարեփոխումներ, կարող ա դաժե 3 -րդ սերնդի, թե սա ուղակի Հայլուրին խոսալու թեմայա...???Դատեք ինքներդ, միգուցե ճշմարիտ քայլ է բայց ես չեմ հասկանում???
----

Հայաստանում սահմանվել է նոր միջազգային մրցանակ

12:50 • 17.04.09

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից։ Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, և մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը։ Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխ¬վելու է յուրաքանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաև հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը։

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաև` ապահովել հանձնաժողովի գործունեության և մրցանակի շնորհման հետ կապ¬ված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Tert.am

Հայկօ
17.04.2009, 12:51
Կես միլիոն :o: Ինձ երջանկության համար հենց էդքան ա պետք...

Աչքիս՝ կրծողազգին կամ ինտելեկտուալը որոշել են աստղագիտությունից դոկտորական պաշտպանել: Փող ա, էլի. քիչ լինի, իրանցը լինի:

Mephistopheles
17.04.2009, 13:09
Ես չգիտեմ էլ սա հակաճգնաժամային քայլ է, թե 2-րդ սերնդի բարեփոխումներ, կարող ա դաժե 3 -րդ սերնդի, թե սա ուղակի Հայլուրին խոսալու թեմայա...???Դատեք ինքներդ, միգուցե ճշմարիտ քայլ է բայց ես չեմ հասկանում???
----

Հայաստանում սահմանվել է նոր միջազգային մրցանակ

12:50 • 17.04.09

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից։ Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, և մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը։ Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխ¬վելու է յուրաքանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաև հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը։

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաև` ապահովել հանձնաժողովի գործունեության և մրցանակի շնորհման հետ կապ¬ված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Tert.am

Առաջին մրցանակը կշնորհվի Մկանը որովհետև նրա ունեցվածքը հասնում է աստղաբաշխական գումարների, իսկ երկրորդը՝ մեր վարչապետիկը, որի օրոք դոլլարի արժեքը կհասնի աստղաբաշխական թվերի

Տրիբուն
17.04.2009, 14:21
Ես ո՜նց գցում–բռնում եմ էս մեր ժողովրդի ապագա, ֆլան–ֆստան, ինձ հաճախ թվում է, որ մենք ինքնուրույն երկիր կառավարողը չենք։ Դրա համար ինձ թվում է, լավագույն ելքը ծախելն է։ Մի հոգավորի ուղարկում ենք ու՞ր, ճիշտ է, Ճապոնիա, ճապոնացիները տարածքների խայտառակ խնդիր ունեն, ամենաթանկ գինը նրանք կտան։ Ուրեմն մարդա 100000 դոլար տալիս են, ու ազգովի ռադ ենք լինում այստեղից ով ուր ուզում է, դե բացի Ճապոնիայից բնականաբար։ Ու պրծ… մենք էլ մեր ազգային պրոբլեմներից կպրծնենք, ալամ աշխարհն էլ

Ապեր, ես ավելի լավ բան եմ մտածել: Քանի համաշխարհային կրիզիս ա, ու ակտիվները էժանանում են, էտ Ճապոնիայից վերցրած փողերի վրա էլ մի քիչ մենք ենք դնում, ու մի հատ կարգին ռեստորան կամ սուպերմարքետ ենք առնում ԱՄՆ-ում: Շահույթը հալալ ախպերավարի ազգովի կիսում ենք, ու ով որտեղ ուզում ա ապրում ա: Բացի բնականաբար Հայաստանից ու քո ասած Ճապոնիայից:

Ու որ լավ աշխատենք, կարելի ա ճապերի վրա լավ էլ թանկ նաղդել երկիրը - օրինակ առաջին աստղադիտարանը կարելի ա առանձին հաշվել: Հետո կարանք առանձին Հայ Դատի ու այծի պանիրի հեղինակային իրավունքները լավ գնով տանք: Ճապերը սիրում են էկզոտիկա էլի: Կարողա ավտո էլ սարքեն. Toyota Aytsikat կամ Nissan Haydat:

Տրիբուն
17.04.2009, 14:25
Հայաստանում սահմանվել է նոր միջազգային մրցանակ
Առաջին մրցանակը թող Սերժին տան` Արմենիկումի համար: Աստղաֆիզիկա էր էլի:

dvgray
17.04.2009, 15:20
Ու որ լավ աշխատենք, կարելի ա ճապերի վրա լավ էլ թանկ նաղդել երկիրը - օրինակ առաջին աստղադիտարանը կարելի ա առանձին հաշվել: Հետո կարանք առանձին Հայ Դատի ու այծի պանիրի հեղինակային իրավունքները լավ գնով տանք: Ճապերը սիրում են էկզոտիկա էլի: Կարողա ավտո էլ սարքեն. Toyota Aytsikat կամ Nissan Haydat:

:o ինչի՞, մեր Eraz -ը իրանց հերիք չի՞: ինչ՞ էր, կամ ո՞վ էր Toyota -ն երբ մեր Երազը Սևանի չայնու դիքն էր քաշում հերոսաբար: կամ էլ տաբուրետկեքը շարած մեջը մարդ էր տեղափոխում: ընենց որ մենակ Աստղադիտարանը չի: Երազը- որպես համաշխարհային գոհար, անգին ա:

ministr
22.04.2009, 17:33
կներեք, որ միջամտում եմ, բայց այլևս անկարող էի լռել
չէ , ինչու ՞ իսկ ուր էր Սիրուշը, երբ Վարդուշին էին աշխատանքից ազատել , ամուսնուն ձերբակալել ընդդիմության հանրահավքին մասնակցելու համար՞, աա , ճիշտ եք, քանի դեռ չի հասել իմ դռանը, ես գործ չունեմ, չէ՞ իսկ երբ ինձ հերթը հասավ, բոլորը պարտավոր են անմիջապես օգնել, թե չէ ընդդիմությունն էլ ընդդիմություն չի,
փորձեք մի անգամ գոնե գնալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակ ու տեսեք ինչ պայմաններում են աշխատում այնտեղի իրավաբանները, օրեկան քանի դիմում բողոք են ստանում, քանի քաղբանտարկյալի ընատնիքի են ընդունում հուսադրում, ճանապարհում, քանիսի խնդիրներ են հոգում՞
հեշտ է ասել ինչու չեն անում
իսկ ինչու դուք չեք անում՞

murmushka էն ինչ որ ասում ես, գրում էր Փաշինյանը մեկուկես տարի առաջ, երբ որ Լևոն Գուլյանի հարազատները բողոք էին անում դատախազության առաջ, ասելով թե բա ուր էին երբ որ Պողոս Պողոսյանի գլուխը ջարդեցին զուգարանում: ՀԱԿ գրասենյակ այցելելու ոչ մի ցանկություն չունեմ, բայց քեզ հավատում եմ որ իրավաբաններն օրնիբուն աշխատում են:
Ինչ ես ուզում անեմ? Իրավաբանական օգնություն ցույց տամ?

Ձայնալար
22.04.2009, 17:57
Մոդերատորական: Խուսափեք միմյանց գրառումներին որակումներ տալուց:

murmushka
22.04.2009, 17:57
հավատացեք ի վիճակի եմ սեփակլան դատողություններ անելու, և հենց այդ դատողությունների արդյունքում եկել եմ եզրակացության , որ նստել ասելով բա ինչի սա չեն անում, բա ինչի նա չեն անում, ոչնչի չեմ հասնի
չգիտեմ Փաշինյանը մի քանի տարի առաջ ինչ է ասել, բայց ուրախ եմ, որ Դուք այդքան լավատեղյակ եք,
իսկ իմ պատասխանը Ձեր բերած օրինակի էր վերաբերվում
ինչքան որ կարողանում եմ դատողություններ անել , իհարկե:B

Chuk
22.04.2009, 17:59
murmushka էն ինչ որ ասում ես, գրում էր Փաշինյանը մեկուկես տարի առաջ, երբ որ Լևոն Գուլյանի հարազատները բողոք էին անում դատախազության առաջ, ասելով թե բա ուր էին երբ որ Պողոս Պողոսյանի գլուխը ջարդեցին զուգարանում: ՀԱԿ գրասենյակ այցելելու ոչ մի ցանկություն չունեմ, բայց քեզ հավատում եմ որ իրավաբաններն օրնիբուն աշխատում են:
Ինչ ես ուզում անեմ? Իրավաբանական օգնություն ցույց տամ?

Շնորհակալություն բաժնի մոդերատորին ավելորդ գրառումները ջնջելու համար: Գնանք առաջ:

Այո՛, այդ մասին ասել է նաև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև խելոք լիքը այլ մարդիկ: Կարո՞ղ ես այդ մտքի դեմ ըստ էության առարկություն ներկայացնել, պնդել որ սխալ տեսակետ է, համոզել հակառակում: Ինչու՞ պիտի ՀԱԿ-ը զբաղվի ամեն ինչով իսկ դու մտնես տարբեր ֆորումներ (ենթադրում եմ, որ սա միակը չի) ու քննադատես:

ministr
22.04.2009, 18:18
Այդ մտքի դեմ ոչ մի բան չունեմ: Լավ միտք է ու օգտակար, որը սկսեց աշխատել մոտ մեկ տարի առաջ: ՀՀԿ-ական ֆանատները թող փորձեն հակառակում համոզել...

Նախ ասեմ, որ տարբեր ֆորումներ չեմ մտնում: Մի տեղ կամ, բայց դա ավելի շատ միջազգային բնույթի ֆորում է, որտեղ ՀԱԿ-ի մասին համարյա հիշատակում չկա ու քննարկումներ հազվադեպ են լինում: Այնպես որ չեմ պատկանում այն օգտագործողների թվին, ովքեր ֆորումից ֆորում քոչվոր կյանք են վարում քննադատությունների համար:

Հիմա անցնենք ՀԱԿ-ին: Նախ ասեմ, որ քննադատելը վատ բան չի, եթե իհարկե ճիշտ ուղղությամբ ա կիրառվում ու տակը թարախ չկա: Մասնավորապես ինչպես տեսնում ես անծանոթ չեմ նույն ՀԺ-ի, կամ ՉԻ-ի հոդվածներին նյութերին, նույնիսկ մի քանի տարի առաջվա: Այսինքն իշխանական սպեցագենտի ամպլուան պետք չի տարածել իմ վրա, ելնելով սև-սպիտակ տրամաբանությունից:
Կոնկրետ ինչից եկավ այն միտքը, թե ինչու ՀԱԿ-ը չի զբաղվում սովորական մարդկանց պաշտպանությամբ դատավարական, կամ օրենսդրական տեռորի դեպքերից. բնական համեմատություն էր, ինչու ջհանգիրյանի դեպքում օգնում եք ամբողջ թափով, իսկ հասարակ մարդկանց ոչ: Եթե համարում եք, որ պայքարում եք ավազակապետական համակարգի դեմ, արդարության համար, ապա ենթադրվում էր, որ պետք է պայքարեք նաև օրենքի համար: Հաշվի առնելով նաև այն, որ ալտերնատիվ կառավարության մտքեր կային:
Ստեղ Չուկն ասեց, որ իրավաբանական օգնություն տրվում է միայն քաղաքական հետապնդումներից տուժած մարդկանց, այլ կերպ ասած ՀԱԿ-ի ակտիվիստներին: Հետո murmsuhka-ն նկատեց, որ ՀԱԿ-ի իրավաբանները քիթ քորելու ժամանակ չունեն էնքան գործ կա: Սա ինչ որ ձևի բացատրեց միայն "մերոնքականների" համար աշխատելը:
Բայց օրինակ նույն հաջողությամբ Ժառանգության պատգամավորները պարբերաբար հայտնվում են այսպես ասած պետության կողմից "քաշվածների" կողքին և օգնում են ինչով կարող են: Թեկուզ բնապահպանական խնդիրներով: Հիմա ՀԱԿ-ի ռեսուրսները չեն հերիքում նման աջակցության համար, թե դա քաղաքական պայքարի հետ կապ չունի դրա համար?

Chuk
22.04.2009, 18:23
Մինիստր, իմ ողջ զայրույթի պատճառը այն էր, որ առանց մի բան ճշտելու չհիմնավորված բաներ էիր գրել (ճիշտ էնպես, ինչպես վերջին գրառմանդ մեջ): Դա քննարկումներին մասնակցելու լավագույն տարբերակը չէ, առավել ևս դա առողջ քննադատություն չէ: Մնացածի մասին՝ հաջորդիվ: Հիմա զբաղված եմ, ցավոք :)

Chuk
23.04.2009, 02:06
Կոնկրետ ինչից եկավ այն միտքը, թե ինչու ՀԱԿ-ը չի զբաղվում սովորական մարդկանց պաշտպանությամբ դատավարական, կամ օրենսդրական տեռորի դեպքերից. բնական համեմատություն էր, ինչու ջհանգիրյանի դեպքում օգնում եք ամբողջ թափով, իսկ հասարակ մարդկանց ոչ: Եթե համարում եք, որ պայքարում եք ավազակապետական համակարգի դեմ, արդարության համար, ապա ենթադրվում էր, որ պետք է պայքարեք նաև օրենքի համար: Հաշվի առնելով նաև այն, որ ալտերնատիվ կառավարության մտքեր կային:
Ստեղ Չուկն ասեց, որ իրավաբանական օգնություն տրվում է միայն քաղաքական հետապնդումներից տուժած մարդկանց, այլ կերպ ասած ՀԱԿ-ի ակտիվիստներին: Հետո murmsuhka-ն նկատեց, որ ՀԱԿ-ի իրավաբանները քիթ քորելու ժամանակ չունեն էնքան գործ կա: Սա ինչ որ ձևի բացատրեց միայն "մերոնքականների" համար աշխատելը:
Բայց օրինակ նույն հաջողությամբ Ժառանգության պատգամավորները պարբերաբար հայտնվում են այսպես ասած պետության կողմից "քաշվածների" կողքին և օգնում են ինչով կարող են: Թեկուզ բնապահպանական խնդիրներով: Հիմա ՀԱԿ-ի ռեսուրսները չեն հերիքում նման աջակցության համար, թե դա քաղաքական պայքարի հետ կապ չունի դրա համար?

Հարգարժան Մինիստրը ինձ առաջարկել էր ասել, թե որ միտքն եմ անվանել չճշտված: Խոսքը մասնավորապես գնում էր հետևյալի մասին.

Եթե պայքարը գնում է դատական անարդարությունների դեմ, ինչի չեն բացում անվճար իրավաբանական ծառայություն որ հասարակ մարդկանց օգնեն նման դեպքերում. ոչ թե միայն Ջհանգիրյանին կամ ասենք Հակոբ Հակոբյանին?
Ակնհայտ է, որ Մինիստրը չի էլ փորձել իմանալ, արդյոք ՀԱԿ-ում գործու՞մ է անվճար իրավաբանական ծառայություն, թե՞ ոչ: Եթե փորձեր ճշտել, ապա չեմ կասկածում, որ ինքը հեշտությամբ կիմանար, որ ՀԱԿ-ում վաղուց ի վեր գործում է այդպիսի ծառայություն ու բազում քաղաքացիների տրամադրվում է իրավաբանական ծառայություն: Այն, որ այդ ծառայությունը առաջին հերթին պետք է գործեր և գործում է քաղաքական շարժառիթներով հետապնդումների ենթարկվածների համար (ովքեր պարտադիր չէ, որ ՀԱԿ ակտիվիստներ լինեն, ինչպես նախորդ գրառման մեջ ենթադրում է Մինիստրը) պետք է լիներ ակնհայտ բոլորի համար, որովհետև ՀԱԿ-ը քաղաքական կառույց է, դաշինք, ով իր այս պահին շատ թեժ քաղաքական պայքար է մղում ավազակապետության դեմ, որը ժողովրդավարական ու օրենքի շրջանակներում պայքարին հակադրում է ամեն տեսակի ապօրինությունը, քաղաքական հալածանքները: Հաշվի առնելով այդ քաղաքական հալածանքների մասշտաբները յուրաքանչյուրին պետք է ակնհայտ լիներ, որ ՀԱԿ-ը անգամ հասցնել էլ չէր կարող այլ կարգի իրավաբանական ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին, եթե անգամ մի պահ ենթադրենք, որ ՀԱԿ-ը պետք է, կամ ցանկալի է, որ դա աներ: Իրականում այս միտքն ինքը աբսուրդ է: Իրականում այս պահանջով ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է դիմի ՀՀ իշխանություններին, այլ ոչ թե ընդդիմությանը: Մինչդեռ այն, որ դիմում է ընդդիմությանը ընդամենը ցույց է տալիս մի բան. տվյալ քաղաքացին հասկանում է ներքուստ հասկանում է իշխանության ավազակապետական ու ապաքաղաքական, անօրեն բնույթը, ու միաժամանակ ընկալում, հասկանում է ՀԱԿ-ի օրինական բնույթը: Բայց միևնույն է միտքը շարունակում է մնալ ֆանտաստիկայի ոլորտից: Նման դեպքում ՀԱԿ-ը պիտի զբաղվեր նաև անվճար բժշակական, հումանիտար և այլ կարգի օգնություններով: Մինչդեռ պարզապես հասկանալի է, որ ՀՀ-ում գործող ընդդիմությունը որպես մինիմում տվյալ պարագայում ֆինանսական բավարար միջոց չի կարող ունենալ պետության բոլոր գործառույթներն իր վրա վերցնելու համար: Այո՛, ՀԱԿ-ը աստիճանաբար ձևավորվում է որպես ալտերնատիվ կառավարություն ու դա աստիճանաբար դառնում է իրականություն, բայց սպասել, որ ՀԱԿ-ն արդեն իսկ կարող էր իր վրա վերցնել այդ ողջ բեռը կամ միամտություն կարող եմ որակել, կամ էլ դիտավորություն թեմա շեղելու: Հակված եմ երկրորդ տարբերակին: Հակված եմ համարել, որ Ջհանգիրյանի ճառին նվիրված թեմայում սպառած լինելով Ջհանգիրյանի հասցեին ուղղված թեկուզ և արդարացի մեղադրանքները, կար նպատակ թեման շեղելու այլ ուղղությամբ:

Սա, կրկնում եմ, ես ընդամենը հակված եմ այդպես համարել իսկ պնդել չեմ կարող: Հիմա վերադառնանք մեր յուղն ու բրնձին: Մինիստրը դժգոհում է, որ մեծ հնչեղություն են ստացել Ջհանգիրյանի կամ Հակոբ Հակոբյանի դատական նիստերը: Հապա ի՞նչ պետք է լիներ: Ի՞նչ է, Սիրանույշի Վարազդատից բաժանվելու հետ կապված դատավարությու՞նը պիտի այսպիսի հասարակական հնչեղություն ստանար:

Մենք կարող ենք մեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ վերաբերմունքն ունենալ թե՛ Ջհանգիրյան, թե՛ Հակոբյան, թե՛ Արզումանյան, թե՛ Այվազյան թե մյուս հայտնի քաղբանտարկյալների անձերի նկատմամբ: Սակայն այդ վերաբերմունքից զատ պիտի կարողանանք իրականությանը նայել ու նկատել, տեսնել, հասկանալ, որ անկախ ամեն ինչից այս մարդիկ մնում են քաղաքական հայտնի ու բավական հզոր ֆիգուրներ, ինչպես նաև նկատել որ անկախ այս անձերից յուրաքանչյուրի նախկինում արած կամ չարած անօրինություններից, այսօր նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, տեղի են ունենում անօրինական, ծիծաղելի, ֆարս, սարքովի, կարած դատավարություններ: Ու ամեն ինչ հենց էստեղից է սկսվում: ՊԵՏՔ Է այս դատավարություններին գամված լինի բոլորիս ուշադրությունը, քանի որ սա մեր երկրի այսօրվա իրական վիճակի մանրակերտն է, բեմականացումն է հենց հատուկ այն անձանց համար նաև, ովքեր աչքերը փակ չեն նկատում, թե ինչպես է անիծվում երկրի հերը: Ու իհարկե անկախ իմ կամ մյուսի այս անձերից յուրաքանչյուրի նկատմամբ ունեցած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վերաբերմունքից ես ու այդ մյուսը, եթե իրական քաղաքացի ենք, այսօր պիտի բարձրաձայնենք էս մասին ու կանգնենք նրանց կողքին: Հակառակ դեպքում ժողովրդավարության, օրենքով երկիր կառուցելում մասին կոչերը կլինեն ընդամենը մերկապարանոց ու անհիմն, կլինեն անիաստ ու անտեղի:

Հաջորդ կետը. Մինիստրը նորից առանց որևէ ինֆորմացիա ունենալու պնդում է, որ ենթադրենք Ջհանգիրյանին ՀԱԿ-ը օգնում է ողջ թափով, իսկ հասարակ քաղաքացիներին ոչ: Իսկ ես ասում եմ, որ ինքը կամ ստում է, կամ էլ ինֆորմացիայի չի տիրապետում, ենթադրում է: Որովհետև էն, որ Ջհանգիրյանի դատավարությունը այսպես լայն լուսաբանվել է, որ նրա դատավարության մասին ռեպորտաժներ ու ԴՎԴ-ներ են պատրաստվել, որ ՀԱԿ կողմնակիցները մասնակցել են Ջհանգիրյանի դատավարություններին, դեռ չի նշանակում, որ Ջհանգիրյանին օգնել են ՀԱԿ-ի իրավաբանները: Ջհանգիրյանն ինքը իրավաբան է: Ունի իր փաստաբանները, որոնց ծախսերն իմ իմանալով հոգացել է անձամբ: Ինքնուրույն կազմակերպել է իր պաշտպանությունը ու այնքան վարպետորեն, որ այդ դատավարությունն այսպիսի հասարակական արձագանք է ստացել: Մինչդեռ ՀԱԿ-ի իրավաբաններն այդ ընթացքում օգնել են ԲԱԶՈՒՄ ՀՀ քաղաքացիների, վերականգնել կամ փորձել վերականգնել նրանց իրավունքները, այլ հարց, որ դրանք այսպիսի հասարակական հնչեղություն չեն ստացել, քանի-որ իրենց բնույթով շատ ավելի պարզ գործեր են:

Հաջորդ կետում Մինիստրը խոսում է Ժառանգության մասին, ասելով որ սրանք կանգնում են տարբեր բողոքավորների կողքին, իսկ ՀԱԿ-ը, իբր, ոչ: Անչափ հետաքրքիր կլիներ, եթե հարգելի Մինիստրը կարողանար բերել այլ ուժի անուն, ոչ թե ՀԱԿ-ի հետ համագործակցող Ժառանգության (անկախ վերջին թեթև կոնֆլիկտներից): Հետաքրքիր կլիներ, որ այս համատեքստում շոշափվեր իշխանության մաս կազմող որևէ ուժի, կամ խորհրդարանից դուրս ու ՀԱԿ-ի հետ չեղած որևէ ուժի մասին: Չի կարող: Չկա այդպիսի օրինակ: Բայց անկախ սրանից Մինիստրը նորից կամ տեղյակ չի, կամ էլ չտեսնելու է տալիս, որ նույն ՀԱԿ-ը, չնայած անգամ խորհրդարանական ուժ չի, մշտապես փորձել է օգնել ու լուծումներ առաջարկել հասարակության այս կամ այն խնդիրները մեղմելու համար: Որպես օրինակ կարող եմ բերեմ հետևյալ հայտարարությունը (http://www.akumb.am/showpost.php?p=1602044&postcount=184), որտեղ համալիր ծրագիր է առաջարկվում հասարակության մի շարք խնդիրներ մեղմելու համար, այդ թվում այդ ծրագիրը, իրագործվելու դեպքում, կլուծեր տաքսիստների, տոնավաճառի աշխատողների ու այլ խնդիրներ: Բացի սրանից ՀԱԿ-ը մշտապես կապի մեջ է այս խնդիրների տերերի հետ ու սա ևս դժվար չէ իմանալը, եթե իհարկե մեր առաջ մերկապարանոց քննադատելու ու մեղադրելու խնդիր չենք դնում:

Այլ կերպ ասած, ես չգիտեմ թե Մինիստր, դու ինչ նպատակներով ես արել քո այդ գրառումները, բայց ակնհայտ է, որ այն այսպես ասած նյութին չտիրապետողին կարող է գցել մոլորության մեջ, քանի-որ իրականությանը չհամապատասխանող բաներն այնպիսի ինքնավստահ տոնով ես գրում, որ տպավորություն է ստեղծվում, թե խնդիրները լավ ուսումնասիրել ու պարզել ես, որ էդպես է (որպես հիմնավորում էլ գրում ես, որ ընդդիմադիր թերթեր էլ ես կարդում, ինչը ճիշտն ասած ծիծաղեցրեց): Այսքանով թերևս սահմանափակվեմ:

ministr
23.04.2009, 08:45
Ակնհայտ է, որ Մինիստրը չի էլ փորձել իմանալ, արդյոք ՀԱԿ-ում գործու՞մ է անվճար իրավաբանական ծառայություն, թե՞ ոչ: Եթե փորձեր ճշտել, ապա չեմ կասկածում, որ ինքը հեշտությամբ կիմանար, որ ՀԱԿ-ում վաղուց ի վեր գործում է այդպիսի ծառայություն ու բազում քաղաքացիների տրամադրվում է իրավաբանական ծառայություն: Այն, որ այդ ծառայությունը առաջին հերթին պետք է գործեր և գործում է քաղաքական շարժառիթներով հետապնդումների ենթարկվածների համար (ովքեր պարտադիր չէ, որ ՀԱԿ ակտիվիստներ լինեն, ինչպես նախորդ գրառման մեջ ենթադրում է Մինիստրը) պետք է լիներ ակնհայտ բոլորի համար, որովհետև ՀԱԿ-ը քաղաքական կառույց է, դաշինք, ով իր այս պահին շատ թեժ քաղաքական պայքար է մղում ավազակապետության դեմ, որը ժողովրդավարական ու օրենքի շրջանակներում պայքարին հակադրում է ամեն տեսակի ապօրինությունը, քաղաքական հալածանքները: Հաշվի առնելով այդ քաղաքական հալածանքների մասշտաբները յուրաքանչյուրին պետք է ակնհայտ լիներ, որ ՀԱԿ-ը անգամ հասցնել էլ չէր կարող այլ կարգի իրավաբանական ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին, եթե անգամ մի պահ ենթադրենք, որ ՀԱԿ-ը պետք է, կամ ցանկալի է, որ դա աներ: Իրականում այս միտքն ինքը աբսուրդ է: Իրականում այս պահանջով ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է դիմի ՀՀ իշխանություններին, այլ ոչ թե ընդդիմությանը: Մինչդեռ այն, որ դիմում է ընդդիմությանը ընդամենը ցույց է տալիս մի բան. տվյալ քաղաքացին հասկանում է ներքուստ հասկանում է իշխանության ավազակապետական ու ապաքաղաքական, անօրեն բնույթը, ու միաժամանակ ընկալում, հասկանում է ՀԱԿ-ի օրինական բնույթը: Բայց միևնույն է միտքը շարունակում է մնալ ֆանտաստիկայի ոլորտից: Նման դեպքում ՀԱԿ-ը պիտի զբաղվեր նաև անվճար բժշակական, հումանիտար և այլ կարգի օգնություններով: Մինչդեռ պարզապես հասկանալի է, որ ՀՀ-ում գործող ընդդիմությունը որպես մինիմում տվյալ պարագայում ֆինանսական բավարար միջոց չի կարող ունենալ պետության բոլոր գործառույթներն իր վրա վերցնելու համար: Այո՛, ՀԱԿ-ը աստիճանաբար ձևավորվում է որպես ալտերնատիվ կառավարություն ու դա աստիճանաբար դառնում է իրականություն, բայց սպասել, որ ՀԱԿ-ն արդեն իսկ կարող էր իր վրա վերցնել այդ ողջ բեռը կամ միամտություն կարող եմ որակել, կամ էլ դիտավորություն թեմա շեղելու: Հակված եմ երկրորդ տարբերակին: Հակված եմ համարել, որ Ջհանգիրյանի ճառին նվիրված թեմայում սպառած լինելով Ջհանգիրյանի հասցեին ուղղված թեկուզ և արդարացի մեղադրանքները, կար նպատակ թեման շեղելու այլ ուղղությամբ:

Ավելի կարճ ասած ` ռեսուրս չկա: Դա նշեց նաև murmushka-ն: Հասկանալի է: Եթե դեմ չես խուսափեմ իմ գրառումների շարժառիթների նկատմամբ քո սուբյեկտիվ մեկնաբանությունների (ընդ որում բավականին զավեշտալի) մեկնաբանություններից:

Սա, կրկնում եմ, ես ընդամենը հակված եմ այդպես համարել իսկ պնդել չեմ կարող: Հիմա վերադառնանք մեր յուղն ու բրնձին: Մինիստրը դժգոհում է, որ մեծ հնչեղություն են ստացել Ջհանգիրյանի կամ Հակոբ Հակոբյանի դատական նիստերը: Հապա ի՞նչ պետք է լիներ: Ի՞նչ է, Սիրանույշի Վարազդատից բաժանվելու հետ կապված դատավարությու՞նը պիտի այսպիսի հասարակական հնչեղություն ստանար:

Մենք կարող ենք մեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ վերաբերմունքն ունենալ թե՛ Ջհանգիրյան, թե՛ Հակոբյան, թե՛ Արզումանյան, թե՛ Այվազյան թե մյուս հայտնի քաղբանտարկյալների անձերի նկատմամբ: Սակայն այդ վերաբերմունքից զատ պիտի կարողանանք իրականությանը նայել ու նկատել, տեսնել, հասկանալ, որ անկախ ամեն ինչից այս մարդիկ մնում են քաղաքական հայտնի ու բավական հզոր ֆիգուրներ, ինչպես նաև նկատել որ անկախ այս անձերից յուրաքանչյուրի նախկինում արած կամ չարած անօրինություններից, այսօր նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, տեղի են ունենում անօրինական, ծիծաղելի, ֆարս, սարքովի, կարած դատավարություններ: Ու ամեն ինչ հենց էստեղից է սկսվում: ՊԵՏՔ Է այս դատավարություններին գամված լինի բոլորիս ուշադրությունը, քանի որ սա մեր երկրի այսօրվա իրական վիճակի մանրակերտն է, բեմականացումն է հենց հատուկ այն անձանց համար նաև, ովքեր աչքերը փակ չեն նկատում, թե ինչպես է անիծվում երկրի հերը: Ու իհարկե անկախ իմ կամ մյուսի այս անձերից յուրաքանչյուրի նկատմամբ ունեցած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վերաբերմունքից ես ու այդ մյուսը, եթե իրական քաղաքացի ենք, այսօր պիտի բարձրաձայնենք էս մասին ու կանգնենք նրանց կողքին: Հակառակ դեպքում ժողովրդավարության, օրենքով երկիր կառուցելում մասին կոչերը կլինեն ընդամենը մերկապարանոց ու անհիմն, կլինեն անիաստ ու անտեղի:

Ես էդ որտեղ եմ ասել թե ինչու է Ջհանգիրյանի գործը հասարակական հնչեղություն ստացել?
Հա գործ են սարքել, կարել, թխել ու դատում են, համենայն դեպս ոչ այն բաների համար ինչի համար իրոք կարելի էր դատել: Սա բոլորին պարզ ա ու ամեն անգամ պատմելու կարիք չկա: Կողքներին կանգնող շատ կա, մենք էլ աշխատում ենք կանգնել հասարակ մարդու կողքին ու մի բանով օգնել: Ոչինչ չէ?

Հաջորդ կետը. Մինիստրը նորից առանց որևէ ինֆորմացիա ունենալու պնդում է, որ ենթադրենք Ջհանգիրյանին ՀԱԿ-ը օգնում է ողջ թափով, իսկ հասարակ քաղաքացիներին ոչ: Իսկ ես ասում եմ, որ ինքը կամ ստում է, կամ էլ ինֆորմացիայի չի տիրապետում, ենթադրում է: Որովհետև էն, որ Ջհանգիրյանի դատավարությունը այսպես լայն լուսաբանվել է, որ նրա դատավարության մասին ռեպորտաժներ ու ԴՎԴ-ներ են պատրաստվել, որ ՀԱԿ կողմնակիցները մասնակցել են Ջհանգիրյանի դատավարություններին, դեռ չի նշանակում, որ Ջհանգիրյանին օգնել են ՀԱԿ-ի իրավաբանները: Ջհանգիրյանն ինքը իրավաբան է: Ունի իր փաստաբանները, որոնց ծախսերն իմ իմանալով հոգացել է անձամբ: Ինքնուրույն կազմակերպել է իր պաշտպանությունը ու այնքան վարպետորեն, որ այդ դատավարությունն այսպիսի հասարակական արձագանք է ստացել: Մինչդեռ ՀԱԿ-ի իրավաբաններն այդ ընթացքում օգնել են ԲԱԶՈՒՄ ՀՀ քաղաքացիների, վերականգնել կամ փորձել վերականգնել նրանց իրավունքները, այլ հարց, որ դրանք այսպիսի հասարակական հնչեղություն չեն ստացել, քանի-որ իրենց բնույթով շատ ավելի պարզ գործեր են:

Հաջորդ կետում Մինիստրը խոսում է Ժառանգության մասին, ասելով որ սրանք կանգնում են տարբեր բողոքավորների կողքին, իսկ ՀԱԿ-ը, իբր, ոչ: Անչափ հետաքրքիր կլիներ, եթե հարգելի Մինիստրը կարողանար բերել այլ ուժի անուն, ոչ թե ՀԱԿ-ի հետ համագործակցող Ժառանգության (անկախ վերջին թեթև կոնֆլիկտներից): Հետաքրքիր կլիներ, որ այս համատեքստում շոշափվեր իշխանության մաս կազմող որևէ ուժի, կամ խորհրդարանից դուրս ու ՀԱԿ-ի հետ չեղած որևէ ուժի մասին: Չի կարող: Չկա այդպիսի օրինակ: Բայց անկախ սրանից Մինիստրը նորից կամ տեղյակ չի, կամ էլ չտեսնելու է տալիս, որ նույն ՀԱԿ-ը, չնայած անգամ խորհրդարանական ուժ չի, մշտապես փորձել է օգնել ու լուծումներ առաջարկել հասարակության այս կամ այն խնդիրները մեղմելու համար: Որպես օրինակ կարող եմ բերեմ հետևյալ հայտարարությունը, որտեղ համալիր ծրագիր է առաջարկվում հասարակության մի շարք խնդիրներ մեղմելու համար, այդ թվում այդ ծրագիրը, իրագործվելու դեպքում, կլուծեր տաքսիստների, տոնավաճառի աշխատողների ու այլ խնդիրներ: Բացի սրանից ՀԱԿ-ը մշտապես կապի մեջ է այս խնդիրների տերերի հետ ու սա ևս դժվար չէ իմանալը, եթե իհարկե մեր առաջ մերկապարանոց քննադատելու ու մեղադրելու խնդիր չենք դնում:

Այլ կերպ ասած, ես չգիտեմ թե Մինիստր, դու ինչ նպատակներով ես արել քո այդ գրառումները, բայց ակնհայտ է, որ այն այսպես ասած նյութին չտիրապետողին կարող է գցել մոլորության մեջ, քանի-որ իրականությանը չհամապատասխանող բաներն այնպիսի ինքնավստահ տոնով ես գրում, որ տպավորություն է ստեղծվում, թե խնդիրները լավ ուսումնասիրել ու պարզել ես, որ էդպես է (որպես հիմնավորում էլ գրում ես, որ ընդդիմադիր թերթեր էլ ես կարդում, ինչը ճիշտն ասած ծիծաղեցրեց): Այսքանով թերևս սահմանափակվեմ:

Էդ բազում քաղաքացիները տուժել էին իրենց քաղաքական հայացքների պատճառով չէ, ինչպես նշեցիք, որովհետև մյուսներին օգնելու ժամանակ չկա? Ամեն դեպքում դա էլ է ողջունելի: Եթե ուրիշ ուժ լիներ նրա անունը կտայի: Ում տեսնում եմ նրա մասին էլ խոսում եմ ու դա կապ չունի իրենք հիմա ՀԱԿ-ի հետ համագործակցում են թե ոչ, որովհետև առաջ էլ էին էդ մարդիկ աշխատում հնարավորինս հոգալ հասարակ մարդու մասին: Էդ հայտարարությանը տեղյակ եմ, մնում ա հետևող լինի, կամ ավելի ճիշտ հայտարարությունով չսահմանափակվեք:

Տրիբուն
23.04.2009, 11:00
700 ՈՒՍԱՆՈՂ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ապրիլի 23-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ում տեղի կունենա 17 պետական և ոչ պետական ԲՈՒՀ-եր ներկայացնող ավելի քան 700 ուսանողների՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամակցելու հանդիսավոր արարողությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերը համալրած ուսանողներին կողջունի և կշնորհավորի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Երիտասարդ կուսակցականներին կհանձնվեն կուսակցական անդամատոմսեր։ Միջոցառման ավարտին նախատեսվում է հյուրասիրություն։

Լրագիր (http://www.lragir.am/src/index.php?id=country&pid=26131)

Աբրի, աբրի մեր ուսանողությունը: Հազիվ մի հատ կարքին ընտրություն արեցին ու անդամակցելու են ամենաինտելեկտուալ կուսակցությանը:

2002 թվականին Գագիկ Ծառուկյանին, Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան՝ բարձր գնահատելով նրա եկեղեցաշեն գործունեությունը:

2003 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած հրամանագրով ՀՀ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2007 թ. հոկտեմբերի 20-ին պարգևատրվել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի ոսկե մեդալով:

Էս մի հոդվածն էլ մեր բոլորի հիշողությունը թարմացնելու համար: Էս մեր ակադեմիան ա, բա ուսանողներից ի՞նչ ուզենք:

ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ

Երեկ ակադեմիկոսների եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ հնչած ելույթներն ապացույց էին, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» երկն այսօր էլ արդիական է:

Երեկ գումարվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստը: Այս խորհուրդը ստեղծվել է 2007-ի օգոստոսին, եւ առաջին ընդլայնված նիստի հյուրը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Ահա երեկ էլ ակադեմիկոսները հյուրընկալել էին հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Նիստում պիտի քննարկվեին Գիտության զարգացման հիմնադրամի ռազմավարական ծրագրի խնդիրները: Սակայն քննարկումը գերազանցապես վերածվեց Գագիկ Ծառուկյանի մեծարման երեկոյի: Առաջինը Գիտությունների ակադեմիայի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էր, որը հայտարարեց. «Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների մեջ պրն Ծառուկյանն ունի բավականաչափ զարգացած, բազմաճյուղ տնտեսություն: Եվ երբ նայում էինք՝ գտանք, որ պրն Ծառուկյանն այն տնտեսվարող օբյեկտներից է, որ կարող է մեր գիտության արդյունքները ներդնել իր տնտեսության տարբեր ճյուղեր»: Նշենք, որ ո՛չ նա, ո՛չ որեւէ այլ ակադեմիկոս այդպես էլ չհիշեց, թե Սահմանադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորը ոչ միայն չի կարող «տնտեսվարող օբյեկտ» լինել, այլեւ չունի ընդհանրապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Ռադիկ Մարտիրոսյանը գովեստով նշեց, թե Ծառուկյանը 2 հազար ուսանողի ուսման վարձ է տալիս եւ այլն: Եվ ելույթի վերջում ասաց. «Հաշվի առնելով նրա հայրենանվեր գործը մեր մշակույթի, կրթության եւ այսօր էլ, հույս ունենք, մեր գիտության զարգացմանը, ուրեմն, աջակցելու՝ մենք որոշում ենք պրն Ծառուկյանին պարգեւատրել մեր ակադեմիայի ոսկե մեդալով»:

Գովեստի խոսքերի առումով, սակայն, առավել շռայլ էր ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, որը Գագիկ Ծառուկյանի առատաձեռնությանն արժանացել էր դեռեւս բժշկական համալսարանը ղեկավարելու տարիներին՝ իր հոբելյանի կապակցությամբ արժանանալով ավտոմեքենայի: «Նա մեծ գործ է արել, եւ ուղղակի, բառիս բուն իմաստով, կարելի է ասել՝ լավ հայ է, մեծատառ հայ անձնավորություն է,- ասաց Վիլեն Հակոբյանը:- Ես ծանոթ եմ, թե նա ինչպես կարողացավ լինել գործարար՝ իր աշխատասիրությամբ, իր գործին նվիրվածությամբ, հետեւողականությամբ եւ անսահման մեծ աշխատասիրությամբ: Երեւի շատ քչերը գիտեն, թե որքան ծանր իրավիճակներում, եւ որքան մեծ աշխատանք է պահանջել 80-ականների վերջից եւ 90-ականների սկզբից, որպեսզի նա կարողանա ոտքի կանգնել: Բայց միաժամանակ, պետք է ասեմ նաեւ, որ ինքը, լինելով աստվածահաճո եւ շատ աստվածավախ անձնավորություն՝ երեւի Աստված էլ նրան կանաչ ճանապարհ է տվել, որ կարողացել է այդպիսի հաջողությունների հասնել: Եվ դրա արդյունքն էլ այն եկեղեցիներն են, որ նա կառուցել է: Եվ շուտով մի հսկա եկեղեցի նույնպես շահագործման կհանձնվի Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների շնորհիվ»: Վիլեն Հակոբյանը նաեւ ասաց, թե խորհրդարանական ընտրություններից առաջ «երբեմն չհիմնավորված քարեր էին շպրտվում պրն Ծառուկյանի հասցեին, թե նա ընտրությունների հետ կապված բարեգործություններ է անում: Ոչ ոք չգիտի, որ նրա բարեգործությունները սկսվել են 90-ական թվականներից: Լավ գիտեմ, որովհետեւ նա բարեգործություններից առաջինը սկսել է բժշկականով»: Այս ամենը Գագիկ Ծառուկյանը լսում էր իրեն բնորոշ ժպիտով: «Թող ինձ ներվի, ես երեւի ուրիշներին չգիտեմ, բայց երեւի չկա՛, չկա՛, ես չեմ կարող որեւէ մեկին համեմատել, որ այդքան մեծ բարեգործություններ է անում: Ես ուզում եմ պրն Ծառուկյանին համեմատել Մանթաշովի հետ. ես չգիտեմ՝ ինքն ինչքանով է դա ընդունում»,- ասաց Վիլեն Հակոբյանը: Եվ մեջբերեց Շիրվանզադեի ասածը Մանթաշովի մասին, թե վերջինիս բարեգործությունները չէին բխում «նրա սին փառասիրություններից, այլ նրա՝ հայ քրիստոնյային բնորոշ հոգու արձագանքն էր: Ես սա ուզում եմ վերագրել նաեւ պրն Ծառուկյանին»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կարճ ժամանակում համախոհներ ձեռք բերելն էլ Վիլեն Հակոբյանը պատճառաբանեց այսպես. «Գագիկ Ծառուկյանը շռայլորեն կարողանում է մարդկանց օգնել: Եվ ղեկավարվում է աստվածային այն թեզով, որ տուր ուրիշին՝ Աստված էլ քեզ կտա»:

Եվ նման ելույթներ լսելուց հետո, որոնց միջով նաեւ կարմիր թելի պես անցնում էին դժգոհությունները թերֆինանսավորումից, ու բողոքները, որ գիտությունը ծանր վիճակի մեջ է՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց այն, ինչը եւ նրանից սպասում էին ակադեմիկոսները. «Իմ մասնակցությունը կունենամ ամեն տարի: Այս տարի՝ գիտության զարգացման համար վաղը կփոխանցեմ 200 հազար դոլար»:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Նահապետյանը պատմել էր, թե մայիսի 12-ի ընտրություններից առաջ հանդիպել է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին, արծարծել գիտության դոկտորների եւ թեկնածուների 50-10 հազար հավելավճարի հարցը, որից նրանք զրկվում են թոշակի գնալու դեպքում: Ու թեեւ Վահան Հովհաննիսյանը խոստացել էր բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալ այդ խնդրին՝ թերեւս փոխտնօրենը հույսը կտրել էր, քանի որ այժմ էլ դիմեց Ծառուկյանին. «Չնչին, փոքրիկ գումար է: Երեւի շատ չեն գիտնականները: Գոնե դուք ակադեմիական համակարգը վերցնեք ձեր ուսերին»: ԲՀԿ ղեկավարը խոստացավ եւս 100 հազար դոլար փոխանցել՝ տրամադրելու թոշակառու վաստակաշատ գիտնականներին, մինչեւ այդ հարցը կլուծվի ԱԺ-ում:

Այս խոստումները Գագիկ Ծառուկյանը ուղեկցեց ելույթով, որի ընթացքում նա ակադեմիկոսներին մասնավորապես պատմեց, թե երբ է հիմնադրվել ակադեմիան, ու նշեց. «Երկրի վիճակը ծանր է: Ստեղծվել է անկախություն, որ ասենք թե՝ ֆինանսավորում, կազմակերպում: Այսօր մեր հանրապետությունը ո՛չ գազ ունի, ո՛չ նավթ, ո՛չ էլ մեծ պաշարների որեւիցե թանկարժեք բռիլյանտ-ադամանդներ ունի, այլ հիմնական պետք է մեր բոլոր ուղղվածությունը լինի գիտության եւ կրթության վրա»: Նաեւ ասաց. «Ոչ թե մարդը միայն իր մասին պետք է մտածի, որ փող աշխատեց, կերավ, եկավ, քնավ, բոլորն էլ մահկանացու են, ու կարեւորը՝ պետք է ինքը սիրի իր երկիրը, իր ժողովուրդը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ԱՌԱՎՈՏ (C:\Users\User\Documents\My Documents\PERSONAL\AKUMB\Tsarukyan - Akademia.mht)
2007-11-21

Էս վերջին մասը սպանում ա :hands:hands

ministr
23.04.2009, 11:15
Ինչի մենակ վերջին մասը,. բա էն վերևները.. Մանթաշով բան...
ՌՔ-ն հիմի կմտածի, ընդհանուր ոչ մի օրիգինալ բան չի ասըլ, բայց որ ինձ աստված էր ասում դզեց :))

Բայց միաժամանակ, պետք է ասեմ նաեւ, որ ինքը, լինելով աստվածահաճո եւ շատ աստվածավախ անձնավորություն՝ երեւի Աստված էլ նրան կանաչ ճանապարհ է տվել, որ կարողացել է այդպիսի հաջողությունների հասնել:

Վիշապ
23.04.2009, 11:22
Մոսկովյան ռադիոկայանի եթերում համեմատում էին Հայաստանի վերջին երկու նախագահներին (http://tert.am/am/news/2009/04/23/serzhsargsyan/)

Эхо Москвы ռադիոկայանի եթերով երեկ հեռարձակված «48 րոպե» հաղորդումը նվիրված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաղորդման սկզբում ներկայացվեցին Մոսկվայի փողոցներում անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց՝ ՀՀ նախագահին անցորդներից շատերը չճանաչեցին։

Միևնույն ժամանակ, հարցման որոշ մասնակիցներին քաջ ծանոթ էր Սերժ Սարգսյանի անունը, և նրանք անգամ կարծիքներ հայտնեցին ՀՀ նախագահի մասին։ Այսպես, մարդկանց մոտ 50 տոկոսը Սերժ Սարգսյանին համարում է գործունյա, հմուտ, խորամանկ քաղաքական գործիչ՝ օժտված ուժեղ բնավորությամբ։ «Բանակցությունների սեղանի շուրջ ես նրա հետ չէի նստի, բայց միասին սիգար ծխել՝ դեմ չեմ», – նման կարծիք է հայտնել հարցման մասնակիցներից մեկը։

Նշենք նաև, որ Մոսկվայի բնակիչներից շատերը հայտարարել էին, որ ռուսական ԶԼՄ–ները չափազանց քիչ են լուսաբանում Հայաստանի հետ կապված իրադարձությունները, գուցե, որովհետև «այնտեղ առանձնապես ոչինչ չի կատարվում»։

Հաղորդման հեղինակներ Ալեքսեյ Վենեդիկտովը և Նարգիզ Ասադովան նախ զուգահեռներ անցկացրեցին Սարգսյանի և Պուտինի միջև՝ նշելով, որ երկուսն էլ անցյալում աշխատել են ուժային կառույցներում, զբաղեցրել են վարչապետի պաշտոնը և, վերջապես, երկուսն էլ ունեն 2 դուստր։

Հաղորդման մեկնաբաններն ընթերցեցին ռադիոլսողներից մեկի կարծիքն այն մասին, որ Հայաստանի նախագահը «բռնազավթել է իշխանությունը և մասնակից է ԱՍԱԼԱ ազգային ազատագրական բանակի չեզոքացմանը», որից հետո անդրադարձան Սերժ Սարգսյանի, իրենց իսկ սահմանմամբ, «բարդ» կենսագրությանը։

Կենսագրության մեջ նշված է, որ Սերժ Սարգսյանի պապը խորհրդային տարիներին բռնաճնշման է ենթարկվել, ինչից հետո ստիպված էր տեղափոխվել Ստեփանակերտ՝ այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի կենտրոն։

Ռադիոհաղորդավար Վենեդիկտովն ընդգծեց ՀՀ նախագահի կենսագրությունում առկա որոշ անորոշությունների վրա, օրինակ, նշվեց, որ Սերժ Սարգսյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, սակայն հետո թողել ուսումը և գնացել բանակ։ Այնուհետև, նա կրկին ընդունվում է նույն ֆակուլտետ՝ հավանաբար, հեռակա ուսուցմամբ, քանի որ միաժամանակ աշխատում է որպես խառատ գործարանում՝ զուգահեռ զբաղվելով կոմսոմոլում իր կարիերայով։

Նշելով, որ երբ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր կուսակցության պետկոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը, իր տեղակալն էր Ռոբերտ Քոչարյանը՝ Վենեդիկտովը պատմել է հետևյալ պատմությունը. «Մի անգամ Դավոսում, երբ այնտեղ էին գտնվում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, ինձ իր մոտ կանչեց Հեյդար Ալիևը և մատնանշելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց. «Այդ ես եմ կուսակցություն ընունելիս՝ Ռոբերտին երաշխավորագիր տվել»։

Սակայն Սարգսյանի և Քոչարյանի կուսակցական կարիերան ընդհատվում է «պերեստրոյկայով»։ Այդ ժամանակ, ինչպես նշել են ռադիոհաղորդավարները, Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանում, որտեղ հայերը կազմում էին բնակչության գերիշխող մեծամասնությունը, ծագեցին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմից դուրս գալու վերաբերյալ գաղափարներ, որոնք կասեցվում էին Բրեժնևի կողմից։

1989-93թթ. Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հիմնադիրներից մեկը, նշվեց հաղորդման ընթացքում։ Այդ ժամանակահատվածում հեղինակները, ըստ իրենց, առանձնացնում են այն պարադոքսալ իրավիճակը, երբ Սերժ Սարգսյանը, լինելով չճանաչված ԼՂՀ-ի պատգամավոր, ընտրվում է Հայաստանի խորհրդարան։ Սերժ Սարգսյանի հետագա նշանակումը որպես Հայաստանի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարար Վենեդիկտովը համեմատում է, օրինակ, հարավ-օսիական առաջնորդ Կոկոյտիի կամ աբխազ Բաղապշի նշանակման հետ՝ որպես Ռուսաստանի պաշտպանության նախարար։

Նշվեց նաև, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Սարգսյանին բերել է երկրի քաղաքական բեմահարթակ, հրաժարվել է ելույթ ունենալ այդ թեմայի շուրջ հաղորդման եթերում, ինչպես և շատ այլ քաղաքական գործիչներ։

Հաղորդավարներն ասացին, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուժային կառույցների ղեկավարաներ Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տալիս։

Ռուս վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ այդ ժամանակ ծրագրվում էր, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Սերժ Սարգսյանը պետք է դառնար երկրի նախագահ։ Սակայն նա գերադասեց մնալ «մոխրագույն կարդինալի» դերում Վազգեն Սարգսյանի հետ միասին։

Նրանք նշում էին, որ չնայած իրենք երկուսն էլ անցել են ղարաբաղյան պատերազմի միջով և այդ ալիքով եկել քաղաքականության դաշտ, նույնիսկ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

«Նույնիսկ նախկին գրոհային Սարգսյանը իզորու չէ քանդել այդ իրավաբանական հանգույցը։ Դա գրեթե նույն արաբ-իսրայելական հակամարտությունն է, որի մասին ուղղակի ավելի քիչ են խոսում»,- հայտարարել է Վենեդիկտովը։

Բրիտանացի լրագրող, Ղարաբաղի մասին «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս Դե Վաալը, հիշելով իր հանդիպումը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, պատմել է, որ վերջինս ուժեղ անձնավորության տպավորություն է թողել, նա հայացքը չի շեղել, իրազեկ էր և եղել է Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունների կիզակետում։ «Նա շուրջ 25 տարի Քոչարյանի հետ է։ Նրանց դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ նման են։ Նրանք սկսել են Ստեփանակերտի կոմսոմոլում և այդ պահից ի վեր միասին են»,- նշել է Դե Վաալը և հավելել, որ Սարգսյանի և Քոչարյանի միջև տարբերությունը բնավորությունների մեջ է։ «Սարգսյանը բաց էր երկխոսությանը։ Ըստ իր բազմաթիվ ծանոթների վկայությունների՝ նա խոսում էր ադրբեջաներեն, իսկ Քոչարյանը՝ ոչ։ Քոչարյանն ավելի փակ էր։ Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ավելի խոսցելի և մի փոքր ավելի անփորձ քաղաքական գործիչ էր»,- եզրափակել է բրիտանացի լրագրողը։

Հայ ընդդիմադիր գործիչ, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոր Զուրաբյանը հաղորդման եթերում հայտարարել է, որ գործող նախագահը օլիգարխիկ կլանային ռեժիմի պատանդ է։ «Նրան, փաստորեն, նշանակել են նախագահ, և նա կատարում է օլիգարխների պատվերները, ովքեր տնտեսությունում մենաշնորհներից են օգտվում»։ Ըստ հայ ընդդիմադիրի՝ քաղաքականության և օլիգարխիայի այսօրվա սիմբիոզը քանդում է Հայաստանի տնտեսությունը և նպաստում մարդկանց նեղ շրջանակի հարստացմանը։

Հաղորդման ժամանակ խոսվեց այն մասին, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները ներխուժում են Հայաստանի խորհրդարան, որտեղ սպանում են խոսնակ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Շատերը, այդ ժամանակ, այդ թվում նաև գեներալիտետը, գնացին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, Երևանի մոտ զորքեր քաշեցին։ Սերժ Սարգսյանը մեկ ամսով հրաժարական է տալիս, այնուհետև նշանակվում է նախագահ Քոչարյանի վարչակազմի ղեկավար, իսկ հետո՝ անվտանգության խորհրդի քարտուղար և միառժամանակ պաշտպանության նախարար։

Վերջին խորդհրդարանական ընտրություններին, ինչպես նշում են Վենեդիկտովը և Ասադովան, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո Սերժ Սարգսյանը ստանձնում է Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որով հաղթանակ է տանում։

Հետագայում Ռոբերտ Քոչարյանը նշանակում է Սարգսյանին վարչապետ, ինչից հետո նա ընտրվում է երկրի նախագահ, որին հաջորդում են մայրաքաղաքում բողոքի զանգվածային ցույցեր, ցուցարարներին ուժի կիրռամամբ ցրում են, տասը մարդ զոհվում է, իսկ տասնյակներ՝ դառնում քաղբանտարկյալներ։ «Իշխանության բազմաթիվ քաղաքական հակառակորդներ այժմ բանտում են, դա փաստ է»,- նշել է Ալեքսեյ Վենեդիկտովը։

Tert.am

Տրիբուն
23.04.2009, 14:35
http://www.azatutyun.am/content/article/1613922.html
աբսուրդ
ինչպես ասում են NO COMMENT
Տավար ցավ էլի, ինչ կարաս ասես:

քաղաքացի
23.04.2009, 14:40
http://www.azatutyun.am/content/article/1613922.html
աբսուրդ
ինչպես ասում են NO COMMENT

Նախկին իշխանությունների օրոք ամբողջ մի 29800 քկմ է կառուցվել։

Ժողովո՛ւրդ, զբոսնե՛ք որտեղ կամենում եք։

Elmo
23.04.2009, 14:44
Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները

Լրիվ խելագար ա էսի: Հիմա ում օրոք ինչ կառուցվել ա ուրեմն իրանն ա՞: Կասես Ռոբի հոր տան հայթն ա էդ պողոտան:

ministr
23.04.2009, 14:51
Թե քո ինչ գործ ով ինչա սարքել: Դու քո լիազորություններն իրականացրու ու մնա քաղաքականությունից հեռու: Մնացած թեմաներով խոսողներ շատ կան:

Վիշապ
23.04.2009, 14:52
Ջհանդամին սարքեին, որևէ մեկը իրենց խնդրել էր։ Կա՞ մարդ, որ Հյուսիսային պողոտան իր աչքի լույն է։ Պետական փողերը քամուն տվեցին ու լվացին, հիմա որևէ մեկին պետք է՞։ Մինչև հիմա շենքերը ավարտված չեն ու շարժ էլ չկա, որնց որ գերեզմանատուն լինի։ Լավ չէ՞ր մի նորմալ այգի տեղը լիներ, մի հատ էլ «Ոսկե Դարպաս» տնկացնեինք, գոնե էս ապուշ քաղաքը մի քիչ քաղաքի կնմանվեր։

Elmo
23.04.2009, 15:00
Հալա տեղահանված մարդկանց հարցերն էլ լուծված չի: Կուրսեցիներիցս(աղջիներից) մեկի ընտանիքը, 2 եղբայների ընտանիքի հետ ապրում էին թ հարկանի սեփական տան մեջ: Դրանց տված փողով հազիվ մասիվում 3 սենյականոց առան կուրսեցիս ու իր ծնողները տեղավորվեցին, իսկ 2 եղբայրերն էլ իրանց կանանց ու երեխաների հետ մնացին վարձով:

Տրիբուն
23.04.2009, 15:01
Ջհանդամին սարքեին, որևէ մեկը իրենց խնդրել էր։ Կա՞ մարդ, որ Հյուսիսային պողոտան իր աչքի լույն է։ Պետական փողերը քամուն տվեցին ու լվացին, հիմա որևէ մեկին պետք է՞։ Մինչև հիմա շենքերը ավարտված չեն ու շարժ էլ չկա, որնց որ գերեզմանատուն լինի։ Լավ չէ՞ր մի նորմալ այգի տեղը լիներ, մի հատ էլ «Ոսկե Դարպաս» տնկացնեինք, գոնե էս ապուշ քաղաքը մի քիչ քաղաքի կնմանվեր։
այ ախպեր, ավելի լավ էր վարեին տեղը խոտ ցանեին, ձմեռներն էլ ուտելու բան կունենային

dvgray
23.04.2009, 15:50
Ջհանդամին սարքեին, որևէ մեկը իրենց խնդրել էր։ Կա՞ մարդ, որ Հյուսիսային պողոտան իր աչքի լույն է։ Պետական փողերը քամուն տվեցին ու լվացին, հիմա որևէ մեկին պետք է՞։ Մինչև հիմա շենքերը ավարտված չեն ու շարժ էլ չկա, որնց որ գերեզմանատուն լինի։ Լավ չէ՞ր մի նորմալ այգի տեղը լիներ, մի հատ էլ «Ոսկե Դարպաս» տնկացնեինք, գոնե էս ապուշ քաղաքը մի քիչ քաղաքի կնմանվեր։
Երևանը էկոլոգիական աղետի մեջ է: իսկ Երևանի կենտրոնը ՝ ու հատկապես Հյուսիսայինը այդ աղետի էպիկենտրոնն է:

մեկ-մեկ ինձ թվում է, որ Երևանի բնակչության վրա ինչ որ գիտափորձեր են անցկացնում անհայտ չար ձյաձաները, որ տեսնեն տարբեր էքստրեմնռրում մարդը ոնց ա իրան պահում ու արդյոք արդեն մարդը մարդ ա մնում՞ թե մի ուրիշ բան ա արդեն գեներացվում

dvgray
25.04.2009, 07:36
Սերժ Սարգսյանը եւ իր թիմը փորձում են մարդկանց հույս եւ լավատեսություն ներշնչել: Բայց չեն էլ տեսնում այդ փորձերի եղկելիությունը: Սա գիտե՞ք ինչի է նման. ենթադրենք` մի ամբողջ ավտոբուս ժողովուրդ գնում է էքսկուրսիա: Բոլորի տրամադրությունը բարձր է, բոլորը երգում են ու պարում, բոլորը սպասում են, որ ահա շուտով հասնելու են մի շատ գեղեցիկ եւ հետաքրքիր տեղ: Մեկ էլ հանկարծ` մի զինված խումբ ներխուժում է ավտոբուս, սպանում մի քանի ուղեւորների, ավտոբուսի վարորդին չեզոքացնում, չեզոքացնում էքսկուրսիայի կազմակերպիչներին ու ավտոբուսի մեջ ամեն շարքի կողքին մի զինված կարմիրբերետավոր կանգնեցնում: Հետո բանդայի գլխավորը սկսում է հանգստացնել ուղեւորներին, որ ոչինչ չի պատահել, մեր էքսկուրսիան շարունակվում է, մենք առաջ ենք գնում, եւ բոլորին հորդորում է լավատեսորեն նայել դեպի ապագա: Ու այդպես քշում է ավտոբուսը միայն իրեն հայտնի ճամփաներով` մագնիտաֆոնը մինչեւ վերջ «զվուկ տված»` փորձելով տրամադրություն ստեղծել ավտոբուսում: Զուգահեռ` մի քիչ մաքուր օդ շնչել ցանկացողներին բերման են ենթարկում բեռնախցիկ, մյուսներին ծեծում են ու սպառնում, իսկ բանդայի ղեկավարը շարունակ փորձում է ուռած աչքերով լավատեսություն սերմանել ու զարմանում է, թե ինչու չեն ուրախանում ավտոբուսի ուղեւորները: Սա է Հայաստանի վիճակը, ու քանի դեռ ավտոբուսը չի մաքրվել այդ զինված աղբից, որեւէ ուրիշ թեմայի մասին խոսելը տխմարություն է` բառիս բուն իմաստով: Այս է պատճառը, որ ուրիշ թեմայով խոսող ցանկացած մեկի դեմքի արտահայտությունը այլակերպվում է տխմարության աստիճանի: Ահա եւ ողջ գաղտնիքը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am

Artgeo
27.04.2009, 10:26
Ռուսաստանում վիճակը կայֆանում ա

Так, возможность массовых выступлений допускают 53% москвичей и петербуржцев

Каждый четвертый (25%) готов поддержать массовые выступления протеста (за месяц доля таких респондентов незначительно возросла - с 22%).

Լեո
27.04.2009, 10:30
Ռուսաստանում վիճակը կայֆանում ա
Ռուսաստանի վիճակը հա էլ կայֆա եղել:

Իսկ մեջբերումը որտեղի՞ց ես արել:

Artgeo
27.04.2009, 10:36
Ռուսաստանի վիճակը հա էլ կայֆա եղել:

Իսկ մեջբերումը որտեղի՞ց ես արել:
http://regnum.ru/news/1156196.html

Վիշապ
27.04.2009, 10:56
Ռուսաստանում վիճակը կայֆանում ա

Ռուսների արաղը որ պակասեց, պոլնի ֆիզդես։

Rammer
28.04.2009, 08:39
Երեկ լսեցիք "Ազատությունը"...?
Ծառուկյանը արտահայտեց իր անձնական կարծիքը, որ թուրքիայի հետ սահմանը չի բացվի ու սա խաղեր են...Եթե Ծառուկյանը դա հասկանում է, իսկ Սերժը` ոչ ուրեմն ես հաստատ Գագիկին կընտրեմ մյուս ընտրություններին:D

Տրիբուն
28.04.2009, 08:56
Երեկ լսեցիք "Ազատությունը"...?
Ծառուկյանը արտահայտեց իր անձնական կարծիքը, որ թուրքիայի հետ սահմանը չի բացվի ու սա խաղեր են...Եթե Ծառուկյանը դա հասկանում է, իսկ Սերժը` ոչ ուրեմն ես հաստատ Գագիկին կընտրեմ մյուս ընտրություններին:D
Դու էլ համեմատեցիր: Մեկը հեռակայով բանասիրականն ա ավարտել, մյուսը Ազգային Ակադեմիայի ոսկե մեդալակիր ա:

Վիշապ
28.04.2009, 16:35
ԻՆՉ “ՋԱՀԵԼՆԵՐ” ԵՆ ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (http://lragir.am/src/index.php?id=politics&pid=26262)

“Շուրջը չկա մեկը, որ պատկերացնի, թե ինչ է կատարվում աշխարհում”, Սերժ Սարգսյանի շրջապատի մասին ասում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: “Նրանք պատրաստ են գնալ ուր պետք է, եւ ստորագրել ինչ պետք է, որտեղ պետք է եւ ինչի մասին պետք է: Նրա ոչ լեգիտիմությունն ակնհայտ է, նա լեգիտիմ չէ եւ ոչ մի անգամ չի արժանանա որեւէ սոլիդ հրավերի որեւէ տեղ, Բայդենի զանգը դա արդեն շատ բան է, որ նրան դա ոգեւորի եւ հույս տա, որ ինքը հետագայում էլ կմնա իր պաշտոնին եւ նրա այսպես կոչված քաղաքականությունը ճիշտ է, եւ այլն: Դա նրա համար շատ կարեւոր է: Արտաքին ազդակները նրա համար շատ կարեւոր է”, Սերժ Սարգսյանի մասին ասում է ասում է Իգոր Մուրադյանը:
“Ինձ պատմում են, նստած են նախագահական նստավայրում ինչ որ ջահելներ ու դատողություն են անում` “ինչ կեղտոտ երկիր է, ինչ կեղտոտ ազգ է, ինչու ենք մենք ընդհանրապես այստեղ”: Ահա այդ մարդիկ են մեզ կառավարում: Ինչի մասին է խոսքը”, ասում է քաղաքագետը: Նա հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը գիտակցաբար երկրում ոչնչացնում, արժեզրկում, նեղում է վերլուծական միտքը, միտքն ընդհանրապես, որովհետեւ դա նրանց համար վտանգավոր է: Մինչդեռ այդ մտքի առկայությունը երկրում Իգոր Մուրադյանը համարում է հայ-թուրքական հարաբերության եւ Ղարաբաղի հարցերի տեսքով դրսեւորվող բարդ իրավիճակից դուրս գալու վերջին հույսը: Իգոր Մուրադյանն ասում է, որ Ղարաբաղի հարցը դրված է ուղղակի խժռվելու, քանի որ Հայաստանը չի ցանկանում պահել Ղարաբաղը, հասարակությունը պատրաստ է ամեն գնով հրաժարվել դրանից:

Իգոր Մուրադյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող գնալ օրինակ ՌԴ նախագահ Մեդվեդեւին ասել, թե Հայաստանի ժողովուրդը համաձայն չէ կարգավորման ներկայիս տարբերակին, կամ Բակո Սահակյանը համաձայն չէ: Իգոր Մուրադյանի խոսքով, օրինակ եթե Սերժ Սարգսյանը Մեդվեդեւին այդպիսի բան ասի, ապա նա կծիծաղի, քանի որ շատ լավ գիտե, որ իրականում “բնության մեջ գոյություն չունի այդպիսի սուբյեկտ` Բակո Սահակյան”: Իգոր Մուրադյանն ասում է, որ այսօր ոչնչացվել է Ղարաբաղի սուբյեկտությունը եւ ոչ մի միջազգային պրոցեսում չի հիշատակվում Ղարաբաղը որպես հանրապետություն:

“Մայնդորֆի համաձայնագրից հետո նրանք (Ղարաբաղի իշխանությունը) հասկացան, որ կեղտի մեջ են, կոպիտ ասած: Առաջ նրանք մտածում էին, հասկանում եք, երբ մարդիկ քաղաքական գործիչ չեն, այլ պատահական մարդիկ են, նրանք մտածում են, որ նստենք, միգուցե կանցնի կգնա: Չի անցնի: Դանակը դրվեց կոկորդին, նախագահը գնաց այնտեղ (Ղարաբաղ) եւ ասաց որ տարածքները պետք է հանձնել: Նրան հարցրին ինչպես, ով է տալու այդ հրամանը: Պատասխան չկա: Դուք պետք է տաք այդ հրամանը, դուք, դուք, դուք` ԼՂՀ նախագահը, ԼՂՀ պաշտպանության նախարարը, ԼՂՀ ԱԺ նախագահը, ԼՂՀ վարչապետը, դուք եք տալու այդ հրամանը: Իսկ ով կանի դա, նրանք միթե ունակ են անել այդ բանը: Ինչ է դա նշանակում, նրանք հո կամիկաձե չեն: Առայժմ այնտեղ, բոլոր այդ ձայներից, քաղաքական կուսակցությունների եւ այլն, լսվեց մի ձայն, մի սրիկայի ձայն, որ ներկայացնում է նախագահին: Նախագահը վախենում է անձամբ ինչ որ բան ասել, խոսում է ինչ որ մանր միջատ: Ներեցեք, որ ես այդպիսի տերմիններ եմ գործածում, բայց իրականությունն է այդպիսին, մեր հասարակությունն է այդպիսին, հասկանում եք: Այստեղ այլ խոսքեր կիրառելը պարկեշտ չէ, հիմարություն է, ադեկվատ չէ, հասկանում եք, աղջիկներ եւ տղաներ”, ասում է Իգոր Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին, որոնք օրինակ առկա էն ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ապա Իգոր Մուրադյանն ասում է, որ այդ փաստաթուղթն ուղղակի գոյություն չունի գործնականում: “Անպետքներն են գրել, անպետքներն էլ իրականացնում են: Դրա համար էլ այդ փասթատղթերը գոյություն չունեն, նրանք ինչ որ տեղ անհետացել են: Կա մի բան` նախագահը անվերջ հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի հսկողության տակ: Ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ, ամեն ինչ արվում է, որ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի հսկողության տակ: Նրանք գուցե իսկապես չեն հասկանում դա, որ քաղաքականության մեջ նույնպես կա անդառնալիության հասկացություն: Հասնում եք ինչ որ կետի, երբ վերադառնալն անհնար է, քանի որ դու մենակ չես գործում, դու առաջին մասնակիցը չես այդ գործընթացների: Տվեցին տարածքները, ենթադրենք, այո, հույս ունեն, որ ինչ որ մեկը զենք կտա, որպեսզի պաշտպանեն Ղարաբաղը, արդեն ավելի վատ պայմաններում: Չէ որ խրամատներն ու դիրքերն արդեն այլ են: Ինչ որ մեկը զենք կտա, որ պաշտպանեն, ինչ որ մեկը ասում են կտա երաշխիքներ: Իսկ եթե չլինի ոչ զենք, ոչ երաշխիք: Չէ որ դա մեզանից չէ կախված: Ահա եւ անդառնալիության կետը”, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, թե ինքը դա ընդամենը հեքիաթն է նկարագրում, իսկ իրականությանը լավ ծանոթանալու համար արժե լսել, թե ինչ են ասում Ղարաբաղի դիրքերում ծառայող երիտասարդ սպաները:Նա ասում է, որ իր խոսքերը չընդունեն խորը հոռետեսության նման, թե նա գտնվում է վերջին իրադարձությունների ազդեցության տակ, թե հիստերիայի մեջ է: “Պարզապես այստեղ հետաքրքիր չէ այլեւս: Այստեղ արդեն իրադարձություններ չեն տեղի ունենա: Կա մեծ հույս, որ այնուամենայնիվ մեր գոյության մեջ հետաքրքրվածներ կան եւ ամեն ինչ նախ եւ առաջ այդքան շուտ չի հանգուցալուծվի: Իսկ այժմ ամենից կարեւորը ժամանակ շահելն է: Եվ հետո, այն գործընթացները, որ տեղի են ունենում աշխարհում, հույս են տալիս, որ կան փրկության օղակներ”, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով սակայն, որ պետք է մտածել, թե արեւմտյան կենտրոնները ինչքան կմնան այս տարածաշրջանում, քանի որ նրանք կարող են ընդհանրապես հեռանալ:

Kuk
30.04.2009, 18:57
ՉԻ ՊԱՏԺՎԵԼ ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ, ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՀՐԿԻԶՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԱՆՁ
Ասում է մեղադրող Կորյուն Փիլոյանը

7 քաղբանտարկյալների արդեն տրոհված քրգործի մեղադրական եզրակացությունների վերջին հատվածում այսպիսի աստղաբաշխական թվեր են գրված. մարտի 1-ին §ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25 միլիոն 980 հազար 93 դրամի վնաս: Երեւանի քաղաքային եւ Կենտրոն թաղային համայնքներին` 69 միլիոն 288 հազար 760 դրամի վնաս: Իրավաբանական անձանց` 339 միլիոն 954 հազար 866 դրամի վնաս: Հրկիզվել եւ վնասվել են 92 տրանսպորտային միջոց, որի հետեւանքով ոստիկանությանը, քաղաքացիներին եւ ուղեւորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70 միլիոն 854 հազար 525 դրամի վնաս¦: Մոտ 1 միլիոն 349 հազար 542 ԱՄՆ դոլարի վնասը, ըստ մեղադրող կողմի, 7 քաղբանտարկյալներն են պատճառել: Թեեւ մասնատված գործերից որեւէ մեկում որեւէ տուժող ներգրավված չէ, այնուամենայնիվ վնասներն արձանագրված են մեղադրականում եւ ենթադրվում է, որ դատապարտվելուց հետո էլ քաղբանտարկյալներին կստիպեն վճարել վերը նշված գումարները: Թե ի±նչ տրամաբանությամբ են մեղադրողները նման բան արել` փորձեցինք պարզել հենց իրենցից:

Մեղադրող Արամ Ամիրզադյան. - Այն մեղադրանքը, որն առաջադրված է« 225 հոդվածի առաջին մասն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Դա նշանակում է, որ տուժողների կրած վնասները կազմակերպված միջոցառման հետեւանքներն են:

- Եթե դատարանում քննվող գործում տուժողներ, իրավահաջորդներ չկան, ինչո±ւ է մեղադրականում գրված, թե այդքան դրամի վնաս են հասցրել քաղբանտարկյալները:

Ա.Ա. - Մեղադրականի մեջ, որը ներկացրել ենք դատարան, կան բոլոր տուժողները: Դատարանն է նրանց դուրս թողել:

Մեղադրող Կորյուն Փիլոյան- Խումբը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որի հետեւանքով այդքան մարդ տուժել է:

- Բայց հիմա խումբը չկա: Մասնատեցիք գործը:

Ա. Ա. - Կա, ես կարդացի մեղադրականում:

- Այդ §խմբից¦ կոնկրետ ո±վ է փոխհատուցելու տուժողներին:

Կ.Փ.- Եթե գործերն ավարտվեն, կլինեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, տուժողները կարող են դիմել դատարան եւ պահանջել:

- Փաստորեն 7 քաղբանտարկյալներից են պահանջելու իրենց վնասների փոխհատուցումը, այո±:

Կ.Փ. - Ինչո±ւ 7-ից, մեղավոր անձանցից: Չմոռանանք անջատված մասի գոյությունը: Եթե մենք ընթացքում պարզենք մեքենա հրկիզողներին, բնականաբար, նյութական վնասը համապարտությամբ կգնա: Դա շատ հետաքրքիր կարգ է. ենթադրենք դատարանը որոշեց 10 հոգուց բռնագանձել 1 միլիոն դրամ: Հարկադիր ծառայությունը գնում է կատարելու, նա չի գնում` բաժանելու այդ 1 միլիոնը 10 հոգու մեջ: Նա կարող է մեկից բռնագանձի 1 միլիոն, մյուսներից` ոչ մի բան: Ումից ինչքան կարողացավ, կհավաքի: Տուժողի վնասը փոխհատուցվում է, բայց ումից որ գանձվում է գումարը, նա էլ իր հերթին իրավունք է ունենում իրենց 10-ի մեջ բաժանել: Օրենքի տրամաբանությունը գնում է նրան, որ առաջին հերթին տուժողի վնասի հարցը լուծի, հետո նոր մեղավորները իրենց մեջ թող իրենց բաշխումը կատարեն:

- Ակնհայտ է, որ այսօր §զանգվածային անկարգությունների¦ մեջ մեղադրվող մարդիկ իրականում որեւէ կապ չունեն մեղսագրված արարքի հետ, ինչքանո±վ է արդար, որ բացի ազատազրկումից, նրանք այս անգամ էլ սնանկանան:

Կ.Փ. - Օրենքի տրամաբանությունն է դա: Մենք մեղադրում ենք §տրոս Համոյին¦, որ նա ոզնիներն է պատվիրել եւ պահանջել, որ այսինչ օրը պետք է դրանք այստեղ լինեն: Սասուն Միքայելյանը բերել է բենզինը, պահել մի վայրում, որը հետո օգտագործվել է, հրկիզումներ...

- Բայց ինչքանո±վ է հիմնավոր Ձեր մեղադրանքը:

Կ.Փ. - Դա թողնենք, դատաքննությունը կպարզի:

- Պարոն Փիլոյան, զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է անկանխատեսելի բան լինել` դիցուք սադրիչների կողմից, որը եւ եղավ:

Կ.Փ. - Դուք շատ կարեւոր իրավական հարց բարձրացրեցիք: Իմ կարծիքը հայտնեմ: Այն սպանություններով զուգորդվածի հոդվածը, որ տարան 104, ձեւակերպված է. §զանգվածային անկարգությամբ զուգորդված սպանություն¦: Նախ մի քիչ ձեւակերպման խնդիր եմ ես տեսնում: Երկրորդ` եթե զանգվածային անկարգություն է կատարվում, որտեղ Պողոսը տեսնում է իր վաղեմի թշնամուն եւ սպանում, այստեղ ոչ մի կապ չունի զանգվածային անկարգությունը: Սա խնդիր է: Վաղը մյուս օրը, Աստված ոչ անի, եթե հանրապետությունում նման դեպք լինի, արարքի որակման, ձեւակերպման խնդիր կառաջանա: Առաջին հերթին մեղադրանք կառաջադրվի` զանգվածային անկարգություններ` զուգորդված սպանություններով, հետո նոր կպարզվի, եթե իհարկե, պարզվի:

- Պարոն Փիլոյան, ես մարտի 1-ին արել եմ այն, ինչ այսօր կալանավորված քաղբանտարկյալները:

Կ.Փ. - Մարդ բերե±լ եք հանրահավաքի:

- Այո:

Ա.Ա. - Ծեծելով, համոզելով:

- Ծեծելով որեւէ մեկը չի եկել հանրահավաքի, ես իմ ընտանիքի անդամներին, մտերիմներին եմ ինձ հետ տարել հանրահավաքի:

Կ.Փ. - Թող գան, պատմեն, Ձեզ էլ մեղադրանք առաջադրենք: Բայց Ձեր ընտանիքի անդամները իրավունք ունեն Ձեզ վրա ցուցմունք չտալու, հետեւաբար չենք կարողանա մեղադրել« ինչքան էլ ցանկանանք:

- Բայց քաղբանտարկյալների դեպքում էլ չեք կարողանում:

Կ.Փ. - Այդ թյուր կարծիքը որտեղի±ց Ձեզ մոտ:

- Ալեքսանդր Արզումանյանի գործով բոլոր վկաներին լսել եմ, որոնց մեջ կային հոգեկան հիվանդներ, բոմժեր, ովքեր չեն էլ եղել Մյասնիկյանի արձանի մոտ:

Կ.Փ. - Սուբյեկտիվ կարծիք է:

- Բայց ինչո±ւ է սուբյեկտիվ: Նույն հաջողությամբ ես էլ Ձեզ կարող եմ մեղադրել սուբյեկտիվության մեջ: Ես էլ եմ նույն բանը տեսնում, լսում, Դուք էլ, բայց տարբեր ձեւով ենք ընկալում:

Կ.Փ. - Իսկ ինչո±ւ մարդկանց նույն ձեւով չեք վերաբերվում: Նա էլ է մարդ, նրա ցուցմունքն էլ է ընկալման խնդիր: Օրինակ« Տիգրան Հակոբյանը երբ ցուցմունք տվեց, իմ կարծիքով ամբողջությամբ հիմնավորեց մեղադրանքը: Այս ընթացքում միայն մեկն է հրաժարվել իր ցուցմունքներից: Մյուսները պնդել են:

- Բայց մարդիկ այլ բան են գրել նախաքննության ժամանակ, իսկ դատարանում ուրիշ բան են պատմում:

Կ.Փ. - Ճիշտ է« եղել են շեղումներ, որը գնահատման խնդիր է: Դատարանը պետք է որոշի:

- Մեկ տարվա ընթացքում ոչ մի ոստիկան չի պատժվել: Հնարավոր չէ± որեւէ ապացույց գտնել որեւէ ոստիկանի վրա` գոնե ձեւի համար:

Կ.Փ. - Այս պահին չի պատժվել ոչ մի ոստիկան, սպանություն կատարած որեւէ անձ, չի պատժվել հրկիզումներ կատարած որեւէ անձ:

- Միայն քաղբանտարկյալների վրա եք բարդում այդ ամենը: Անկեղծորեն ասեք« հույս ունե±ք, որ կբացահայտվի:

Կ.Փ. - Այո, ես համոզված եմ: Կարծում եմ, որ մեր ազգաբնակչությունն ի վերջո կմոռանա իր ողբերգությունը, չի ասի, թե եթե այս բանը գիտեմ, դրանց չասեմ: Շատ բաներ կպարզվի այդ ժամանակ:

- Բայց ինչի± արդյունքում պիտի վերանա այդ ամենը: Վստահություն պիտի լինի« չէ±:

Կ.Փ. - Ինձ մի տարեք քաղաքականություն:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

chi.am

Սենց օրենք կա՞:o Ես օրենքներից հեռու մարդ եմ, ո՞վ ա տեղյակ, մի հատ օրենքի վրա հղում արեք, կարդամ. տասը հոգի պետքա դատարանի պարտադրանքով գումար փոխհատուցեն, մտնում են տուն, շմոն են անում, ով ինչ ունի, վերցնում են, մեկից շատ, մեկից քիչ, հետո դե դուք գնացեք ձեր մեջ ձեր փողային հարցերը լուծեք, իրար սպանելով կլինի, ոնց կլինի, լուծեք:o Դատարանն ախր սենց հարցերը լուծելու համար ա, ոչ թե մի գործը փակելու համար, մի քանի այլ գործեր բացելու, հանցագործություններ կազմակերպելու: Բա որ ընդհանուր գումարը լինի ասենք հազար դոլար, սրանք մտնեն ամեն մեկից հազար վերցնեն, ասեն գնա մյուսներից փողերդ ստացի, հետո՞:o

Վիշապ
30.04.2009, 19:12

Չկա էդպիսի բան, որ խմբակային հանցագարծության դեպքում խմբի մի անդամը մյուսի փոխարեն պատասխանատվություն կրի։ Էս խշշ… խշշ… ը դատախազ հալով օրենքի տարրական կետերին ծանոթ չի, ու աչքիս խառնում է քաղաքացիական օրենսգրքում խմբի պատասխանատվության հետ կապված կետի հետ։ Այնտեղ կետ կա, որ եթե խմբով վարկ են վերցնում, ապա խմբով պատասխանատու են վարկը մարելու համար և այստեղ հաշվի է առնվում խմբի ընդհանուր գույքը եթե նշված է, որ գույքով են պատասխանատու։
Մի խոսքով՝ խշշ… խշշ… խշշ…

yerevakluram
01.05.2009, 13:38
Երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով Քենիայի վարչապետի կինը յոթ օրով հրաժարվել է կատարել իր ամուսնական պարտականությունները և, ի նշան բողոքի, սեռական բոյկոտ է հայտարարել ամուսնուն:
Նման քայլով տիկին Իդա Օդինգան միացել է դեռևս ապրիլի 29-ին սկսված ինքնատիպ բողքի ակցիային, որի ժամանակ կանանց իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել էին, որ հազարավոր քենիացի կանայք հրաժարվելու են սեռական հարաբերությունների մեջ մտնել իրենց ամուսինների հետ այնքան ժամանակ, մինչև չհարթվի երկրի քաղաքական ճգնաժամը: Կանայք պահանջում են, որ Քենիայի նախագահ Մվայի Կիբակին և վարչապետ Ռաիլա Օդինգան սկսեն բանակցել միմյանց հետ և վերջ դնել միջանձնային թշնամությանը:
Հիշեցնենք, որ վարչապետի գլխավորած ընդդիմությունը 2007 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մվայի Կիբակիին մեղադրում է ընտրակեղծիքների մեջ:

REAL_ist
01.05.2009, 18:55
Սենց օրենք կա՞ Ես օրենքներից հեռու մարդ եմ, ո՞վ ա տեղյակ, մի հատ օրենքի վրա հղում արեք, կարդամ. տասը հոգի պետքա դատարանի պարտադրանքով գումար փոխհատուցեն, մտնում են տուն, շմոն են անում, ով ինչ ունի, վերցնում են, մեկից շատ, մեկից քիչ, հետո դե դուք գնացեք ձեր մեջ ձեր փողային հարցերը լուծեք, իրար սպանելով կլինի, ոնց կլինի, լուծեք Դատարանն ախր սենց հարցերը լուծելու համար ա, ոչ թե մի գործը փակելու համար, մի քանի այլ գործեր բացելու, հանցագործություններ կազմակերպելու: Բա որ ընդհանուր գումարը լինի ասենք հազար դոլար, սրանք մտնեն ամեն մեկից հազար վերցնեն, ասեն գնա մյուսներից փողերդ ստացի, հետո՞
Կա տենց բան, հանցագործություններով պատճառված վնասի հետ կապված վեճերը քաղաքացիական իրավունքով են լուծվում: Քաղ. օր-ում էլ գրածա որ համատեղ պատճառված վնասը հատուցվումա համապարտության կարգով(այդ թվում հանցակցության դեպքում հանցագործությամբ հասցված վնասի համար հանցակիցները համապարտ պատասխանատվություն են կրում)

Հոդված 1073. Պատասխանատվությունը համատեղ պատճառված վնասի համար

1. Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

2. Տուժողի դիմումի հիման վրա և հօգուտ նրա, դատարանն իրավունք ունի համատեղ վնաս պատճառած անձանց վրա պատասխանատվություն դնել մասերով` դրանք որոշելով սույն օրենսգրքի 1074 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան:

Համապարտ պատասխանատվությունն էլ նշածդ տեքստում նկարագրածնա, քաղ. օրենսգրքի 361-364 հոդվածներնա, ստեղ արդեն առանձին գործա հարուցվում քաղացիական վարույթով, ու պարտատերը կարա պահանջը դատարան ներկայացնի պարտապաններից յուրաքանչյուրին իրա հայեցողությամբ, վերջինս էլ մնացածից հետադարձ պահանջի իրավունք ունի
հոդվածը ճիշտա ենքանով, որ առաջնայինը տուժողի վնասը հատուցելնա, ոչ թե հավասար բաժիններով պատասխանատվությունը

Kuk
01.05.2009, 18:59
Կա տենց բան, հանցագործություններով պատճառված վնասի հետ կապված վեճերը քաղաքացիական իրավունքով են լուծվում: Քաղ. օր-ում էլ գրածա որ համատեղ պատճառված վնասը հատուցվումա համապարտության կարգով(այդ թվում հանցակցության դեպքում համար հանցակիցները համապարտ պատասխանատվություն են կրում)

Համապարտ պատասխանատվությունն էլ նշածդ տեքստում նկարագրածնա, քաղ. օրենսգրքի 361-364 հոդվածներնա, ստեղ արդեն առանձին գործա հարուցվում քաղացիական վարույթով, ու պարտատերը կարա պահանջը դատարան ներկայացնի պարտապաններից յուրաքանչյուրին իրա հայեցողությամբ, վերջինս էլ մնացածից հետադարձ պահանջի իրավունք ունի
հոդվածը ճիշտա ենքանով, որ առաջնայինը տուժողի վնասը հատուցելնա, ոչ թե հավասար բաժիններով պատասխանատվությունը

Հոդվածը էդքանով ճիշտ ա, բա ո՞ւր մնաց օրենքի առաջ հավասարության սկզբունքը:

REAL_ist
01.05.2009, 19:02
Օրենքի առաջ հավասար են, հետադարձ պահանջի իրավունք ունեն, այսինքն իրավունքի տեսանկյունից հավասար բաժիններով են հատուցում վնասը

Kuk
01.05.2009, 19:09
Օրենքի առաջ հավասար են, հետադարձ պահանջի իրավունք ունեն, այսինքն իրավունքի տեսանկյունից հավասար բաժիններով են հատուցում վնասը

Էդ հետադարձ պահանջի իրավունքը համարենք ձևական, քանի որ օրենքը որ ուզեր էլ, չէր կարա դա արգելել: Նենց որ, դա որպես առավելություն որակելը, անիմաստ ա: Փաստացի մեկն ավել ա տալիս, մյուսը՝ պակաս, կամ մեկը տալիս ա ամբողջ գումարը, մյուսը ոչինչ, որից հետո նոր գործ պետք է հարուցվի, որը կորոշի հարցի լուծումը. էս ընթացքում փողը տված անձը մնում ա սնանկ, մյուսը ֆռցնում ա իրա փողերը. հենց սա էլ օրենքի առաջ հավասարության ոչնչացումն ա, իմ կարծիքով:

REAL_ist
01.05.2009, 20:13
Կուկ ջան փաստացիով որ նայենք ճիշտ ես ասում, բայց իրավական առումով 10000-ը կորցնումա, 9000-ի իրավունքա ձեռքա բերում, ստացվումա իտոգում 1000-ի վնասա կրում, իմ ասածը ետա ու ետ ճիշտա քանի որ ամենակարևորը տուժողի կողմից վնասի հատուցում ստանալնա: Պռոստը էս գործի տակ որ նայում ես լռիվ ախմախությունա թվում, որտև ստեղ վաբշե ոչ գործ կա ոչ հանցագործ, որ մի հատ էլ վնասի հատուցման ձևերին անդրադառնալու կարիք լինի