PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 [48] 49 50 51 52 53 54 55 56 57 58

Տրիբուն
18.11.2013, 23:40
ապեր, ասինք վատն են… յան տուր դրանցից, անունները մի տուր… չկան… անցած էտապ ա… հետդ ՀԱՄԱՁԱՅՆ եմ… մոռացի դրանց… Չուկն էլ էլ ձեն չի հանում… դուք էլ էն ժամանակ ձեր տղամարդու խոսքն ասել եք ու իրավացիրոեն մերժել եք… բոլորին՝ Րաֆֆիին Լևոնին, Դաշնակներին… բոլոկրը մարմնավաճառ են՝ բոզ…

պրծա՞նք էս բազարից, թե՞ հլա պտի խոսաք…

Ապեր, ինձ թվում ա, որ պատմությունը չկրկնելու համար բոզերին պետք ա մինչև վերջին շունչը պախարակել :D

Արի, ուզու՞մ ես մի քիչ էլ Րաֆֆիից խոսանք: :D

Տրիբուն
18.11.2013, 23:42
Մեֆ, դու միանգամայն ճիշտ ես: Երբ քննարկումը մեռնի, ամեն ինչ կմեռնի:
Բայց եկեք ընդունենք, որ մենք արդեն վաղուց չենք քննարկում, ուղղակի իրար վրա գոռգոռում ենք :))

հ.գ. Ապացուցված ա, որ ակումբի քննարկումը քաղաքականության վրա չի ազդում: Ուր էր թե ազդեր, երկիրը փոխած կլինեինք:

Ապեր, ինձ ու Մեֆին հանգիստ թող… Մենք մեր յողով ստեղ տապակվում ենք, մարդու չենք խանգարում: Դաժե իրար վարկանիշ-բան ենք տալիս: Մեֆ, այ լովե յու, աբեր ...

Mephistopheles
18.11.2013, 23:46
Ապեր, ինձ թվում ա, որ պատմությունը չկրկնելու համար բոզերին պետք ա մինչև վերջին շունչը պախարակել :D

Արի, ուզու՞մ ես մի քիչ էլ Րաֆֆիից խոսանք: :D

բիդի չիխոսիմ այլևս… ադ յառախչիչիգը ամեն մարթոցը փջացուց, մայրը թաղեմ… քացեր զորավին հեդ աղոթք գընե… բաջընը սիքիմ…

Mephistopheles
18.11.2013, 23:48
Ապեր, ինձ ու Մեֆին հանգիստ թող… Մենք մեր յողով ստեղ տապակվում ենք, մարդու չենք խանգարում: Դաժե իրար վարկանիշ-բան ենք տալիս: Մեֆ, այ լովե յու, աբեր ...

լայքուայզ մայ ֆռենդ, այ լով յու սո մաչ, որ դաժե չեմ կարում էքսպռեսս անեմ իմ լովը առ քեզ…

Chuk
18.11.2013, 23:49
Ապեր, ինձ ու Մեֆին հանգիստ թող… Մենք մեր յողով ստեղ տապակվում ենք, մարդու չենք խանգարում: Դաժե իրար վարկանիշ-բան ենք տալիս: Մեֆ, այ լովե յու, աբեր ...

Հա՜, էդ ուրիշ: Պրոստո ասեցի ֆիքսեմ էլի, որ քննարկում չկա :))

Mephistopheles
18.11.2013, 23:52
Հա՜, էդ ուրիշ: Պրոստո ասեցի ֆիքսեմ էլի, որ քննարկում չկա :))

ո՞վ ասում չկա, ցավդ տանեմ… ես ու Տրիբունը տես իրար հետ ոնց ենք քննարկում… սա քառաձայն պատարագ ա… չեք լսու՞մ…

Տրիբուն
18.11.2013, 23:53

Ընգեր, գնա քո գործերով զբաղվի, էլի: Ֆիքսեմ, միքսեմ .. ֆիքսելու տեղը, մի հատ պուլվիզատոր վեկալ, գնա պոլերին նկարի, ասում են օգուտ ա առողջությանը: :P

Մոտավորապես էն Քոչի ու Դեմիրճյանի բանավեճի նման քննարկում եք, էլի :))

ՈՒ մեր մեջ ասած Տրիբունը Քոչի դերում ա էս պահին :P

Mephistopheles
18.11.2013, 23:57
Ընգեր, գնա քո գործերով զբաղվի, էլի: Ֆիքսեմ, միքսեմ .. ֆիքսելու տեղը, մի հատ պուլվիզատոր վեկալ, գնա պոլերին նկարի, ասում են օգուտ ա առողջությանը: :P

Հա… ճիշտ ա… Չուկ, դու կարաս գնաս ապեր… մենք ստեղ կարանք նայենք որ խախտում-խախտում չլինի… ես արդեն հաստատ խախտում չեմ կարող անել որտև արդեն լիմիտիս մոտ եմ, Տրիբունը չի անում… իսկ մնացած խախտողներին՝ Ուլուանային, Ժառին, Շինարարին, Ռուֆուսին, Բյուրին ու սաղին ես մոտիկից կհետևեմ որ հանկարծ խախտում անեն, տուգանեմ ու փակեմ, եթե փակելու զորությունդ տաս…

Mephistopheles
18.11.2013, 23:58
Մոտավորապես էն Քոչի ու Դեմիրճյանի բանավեճի նման քննարկում եք, էլի :))

ՈՒ մեր մեջ ասած Տրիբունը Քոչի դերում ա էս պահին :P

Կարա»մ ես Լևոնն ըլնեմ… էտի համ էլ Տրիբունին ա դզում…

Տրիբուն
18.11.2013, 23:59
Մոտավորապես էն Քոչի ու Դեմիրճյանի բանավեճի նման քննարկում եք, էլի :))

ՈՒ մեր մեջ ասած Տրիբունը Քոչի դերում ա էս պահին :P

Ֆու քեզ .... :[

Mephistopheles
19.11.2013, 00:01
ապեր, արգելափակումը հասունանում ա… արդեն զգում եմ որ հետևս կամաաաաա՜՜՜ց մի բան ա մտնում…

Chuk
19.11.2013, 00:02
Ընգեր, գնա քո գործերով զբաղվի, էլի: Ֆիքսեմ, միքսեմ .. ֆիքսելու տեղը, մի հատ պուլվիզատոր վեկալ, գնա պոլերին նկարի, ասում են օգուտ ա առողջությանը: :P

Կարանք, իհարկե կարանք ծաղրենք պուլվիզատորները, մեզ ինչ կա, մեզ ԴՐԻՓՈՒՆ կասեն, սակայն գոնե կարելի ա ընդունել, որ Շանթի համար սակավաթիվ բողոքի ցույց անողներից մեկը հենց էդ պուլվիզատորով պոլերին ու պատերին նկարողներն էին.

http://www.youtube.com/watch?v=xXTOAwbapzI

Տրիբուն
19.11.2013, 00:09
Կարանք, իհարկե կարանք ծաղրենք պուլվիզատորները, մեզ ինչ կա, մեզ ԴՐԻՓՈՒՆ կասեն, սակայն գոնե կարելի ա ընդունել, որ Շանթի համար սակավաթիվ բողոքի ցույց անողներից մեկը հենց էդ պուլվիզատորով պոլերին ու պատերին նկարողներն էին.

Ապեր, ասա բան չանեն էլի .. թե չէ տղեն Տիգրան Առաքելյանի պես մինչև մյուս համաներումը կնստի: Հիմա գոնե շանս կա, որ մի ձևի սուսուփուս բաց կթողնեն…

Chuk
19.11.2013, 00:10
Ապեր, ասա բան չանեն էլի .. թե չէ տղեն Տիգրան Առաքելյանի պես մինչև մյուս համաներումը կնստի: Հիմա գոնե շանս կա, որ մի ձևի սուսուփուս բաց կթողնեն…

Էդ եք էլի :)
Ձեր համար լավագույնը գործը գործ չանելն ա:
Լավագույն պայքարը՝ չպայքարելը:
Լավագույն քաղաքականությունը՝ խոսելը:

Mephistopheles
19.11.2013, 00:29
Էդ եք էլի :)
Ձեր համար լավագույնը գործը գործ չանելն ա:
Լավագույն պայքարը՝ չպայքարելը:
Լավագույն քաղաքականությունը՝ խոսելը:

ակումբում խոսելը…

Տրիբուն դու մարդ չես…

Տրիբուն
19.11.2013, 00:36
Էդ եք էլի :)
Ձեր համար լավագույնը գործը գործ չանելն ա:
Լավագույն պայքարը՝ չպայքարելը:
Լավագույն քաղաքականությունը՝ խոսելը:

Ապեր, եթե դրա ասածներն ու արածները գործ ա ու պայքար ա, ուրեմն ես բալետ պարող եմ: Ասում եմ, ավելի լավ ա բան չանեն: Թող գնա տունը նստի: Համ իրան օգուտ, համ մեզ, նեռվերներս չի ուտի հավայի տեղը…

Chuk
19.11.2013, 00:41

Ապեր, էդ մարդը ի տարբերություն քեզ իրա կարեցածն անում ա հարցը բարձրաձայնելու համար: Լավ թե վատ անում ա:
Էս դեպքում իմ իմացած Տրիբունը կասեր ընդամենը մի բան. «ներող, սխալվել էի, հալալ ա էս տղեքին»: Ոչ թե «թող գնա տուն»:
Է՜խ, Տրիբուն ախպեր: Էդ տղեն տուն գնացող չի, դու քո մասին մտածի:

Mephistopheles
19.11.2013, 00:44

Սխալ ես ասում Չուկ… էդ տղեն հավայի բան ա անում, բայց այ Նիկոլը… շատ ճիշտ բան ա անում… ռուսների առաջ դուխով մի հատ շատ ցավոտ հարց ա բարձրացնում որ ռուսնենրին չի վերաբերվում… խորհրդարանում…

…հա, լյովիկի տիրոջ մերը, Լևոնինն էլ… էն 15 կետերը որ ջրվավ դառավ 2… 2011-ին…

Chuk
19.11.2013, 00:47

Ճիշտ ես, Մեֆ, ներող:

Ու Շանթին բաց թողնելու համար էլ պետք ա տանը նստել, բան չանել, որ սրանք առխայնան, բաց թողեն: Իսկ սա համը հանում ա, հեսա սրա պատճառով 5 տարի բերդում պահելու են... չնայած ի՞նչ բերդ, սրա նկարների պատճառով հոգեբուժարան են տանելու, որտև հենց էդ նկարներից են մտածելու, որ Շանթը գիժ ա: Ու հետո որ էնտեղ հանկարծ սրսկեն ու խոտ սարքեն Շանթին, մեղավորն էս տղեն ա լինելու, չի էլ ամաչում:

Տրիբուն
19.11.2013, 00:47
Ապեր, էդ մարդը ի տարբերություն քեզ իրա կարեցածն անում ա հարցը բարձրաձայնելու համար: Լավ թե վատ անում ա:
Էս դեպքում իմ իմացած Տրիբունը կասեր ընդամենը մի բան. «ներող, սխալվել էի, հալալ ա էս տղեքին»: Ոչ թե «թող գնա տուն»:
Է՜խ, Տրիբուն ախպեր: Էդ տղեն տուն գնացող չի, դու քո մասին մտածի:

Ապեր, ասա թող տուն գնա, մի հատ նորմալ բան նկարի ... լրիվ լուրջ եմ ասում: Հերիք ա սենց հավայի բաներով մարդկանց ուշադրությունը շեղեք լուրջ պրոբլեմներից:

Տրիբուն
19.11.2013, 00:51
Ճիշտ ես, Մեֆ, ներող:

Ու Շանթին բաց թողնելու համար էլ պետք ա տանը նստել, բան չանել, որ սրանք առխայնան, բաց թողեն: Իսկ սա համը հանում ա, հեսա սրա պատճառով 5 տարի բերդում պահելու են... չնայած ի՞նչ բերդ, սրա նկարների պատճառով հոգեբուժարան են տանելու, որտև հենց էդ նկարներից են մտածելու, որ Շանթը գիժ ա: Ու հետո որ էնտեղ հանկարծ սրսկեն ու խոտ սարքեն Շանթին, մեղավորն էս տղեն ա լինելու, չի էլ ամաչում:

Ապեր, դուք «բան» արեք, մենք էլ չանենք: Շնորհավորում եմ ... իմանալով ձեր արածների նախկին փորձը, կարելի ա մոտավորապես կանխագուշակել, թե ինչի եք հասնելու: Ես բնականաբոր տունը նստելու եմ, ու ոչ մի բան չեմ անելու, քանի որ եթե «բան» անելը պատերին նկարելն ա, բուծիկ, 100 աստիճան, դեղին գլխարկ խաղալն ա, ես ավելի լավ ա բան չանեմ, թող բան անողներն էլ թքեն երեսիս: Ես համաձայն եմ:

Chuk
19.11.2013, 00:53

Չէ, չէ, ձյաձ, ի՞նչ բան անենք մենք: Մենք երբեք-երբեք բան չենք անելու, որ հանկարծ երկրի վիճակը չվատանա: Մենք պետք ա նստենք տունը, որ սաղ տոՇնի լինի:

Տրիբուն
19.11.2013, 00:56
Չէ, չէ, ձյաձ, ի՞նչ բան անենք մենք: Մենք երբեք-երբեք բան չենք անելու, որ հանկարծ երկրի վիճակը չվատանա: Մենք պետք ա նստենք տունը, որ սաղ տոՇնի լինի:

Հավատա, ձեր տունը նստելով կարող ա իրոք ավելի մեծ օգուտ տաք, քան բան անելով - գնացի պատին նկարեցին, եկան միլիցեքը ասեցին ինչի ես նկարում, ասեցի իմ իրավունքն ա, տարան հետս լավ վերաբերվեցին, ես էլ ասեցի, որ իրանք անգրագետ են, հանրապետությանն ա ծառայում չեն իմանում ..... ծափ-ծափ-ծափ ... ինչպիսի դեմոկրատական երկիր, տոլերանտ ու կիրթ ոստիկանություն և ժամանակակից երիտասարդություն ..

Chuk
19.11.2013, 01:00

Հա, ճիշտ ես ձյաձ: Ո՜նց չէի մտածել, տանը որ շատ լինես, ավելի շատ բան կարաս անես, ասենք մտնես ֆորում ու փիլիսոփայես: Հաստատ երկրին էլ ա ավելի օգուտ, Շանթի խնդիրն էլ մարդիկ հեսա կմոռանան, ու ծիխարի իշխանությունները բաց կթողեն: Փայլուն ծրագիր ա, մերսի խելքի գցելու համար :friends:

Mephistopheles
19.11.2013, 01:00
Ապեր, դուք «բան» արեք, մենք էլ չանենք: Շնորհավորում եմ ... իմանալով ձեր արածների նախկին փորձը, կարելի ա մոտավորապես կանխագուշակել, թե ինչի եք հասնելու: Ես բնականաբոր տունը նստելու եմ, ու ոչ մի բան չեմ անելու, քանի որ եթե «բան» անելը պատերին նկարելն ա, բուծիկ, 100 աստիճան, դեղին գլխարկ խաղալն ա, ես ավելի լավ ա բան չանեմ, թող բան անողներն էլ թքեն երեսիս: Ես համաձայն եմ:

Ապեր, Շանթը բան էր անում, խի դուրս չեկան… թե՞ երկու օրվա մեջ չհասցրեյցին զենքերը մաքրել…

ոչ ԲԱՆ-ի ժամանակ են դուրս եկել, ոչ էլ բանի… ոչ մի բանի համար էլ դուրս չեն եկել… մենակ 12 սենթի համար…

Տրիբուն
19.11.2013, 01:01
http://www.youtube.com/watch?v=mDT8LYYuat8

Դոգման հիշեցի ... "Двадцатым был фильм про мальчика, что остался в Рождество один дома на него напали грабители и он их победил… Кто-то продал душу дьяволу, чтобы заработать деньги на этом дерьме"

Տրիբուն
19.11.2013, 01:02
Հա, ճիշտ ես ձյաձ: Ո՜նց չէի մտածել, տանը որ շատ լինես, ավելի շատ բան կարաս անես, ասենք մտնես ֆորում ու փիլիսոփայես: Հաստատ երկրին էլ ա ավելի օգուտ, Շանթի խնդիրն էլ մարդիկ հեսա կմոռանան, ու ծիխարի իշխանությունները բաց կթողեն: Փայլուն ծրագիր ա, մերսի խելքի գցելու համար :friends:

Հազար տոկոս, ավելի լավ ա տանը նստել, քան զբաղվել հավայի հարցերով:

Տրիբուն
19.11.2013, 01:03
Ապեր, Շանթը բան էր անում, խի դուրս չեկան… թե՞ երկու օրվա մեջ չհասցրեյցին զենքերը մաքրել…

Հերիք ա նույն բանը տուֆտես, հազար անգամ ասեցինք ինչի ...

Chuk
19.11.2013, 01:04
Հազար տոկոս, ավելի լավ ա տանը նստել, քան զբաղվել հավայի հարցերով:
Քաղաքական մտքի ռահվիրա ես, կարելի էդպիսի հեղափոխության նախատիպ սահմանել աշխարհում: Հեղափոխությունն էլ կկոչենք «ԴՐԻՓՈՒՆԻ տնային հեղափոխություն» :)
Արա, բայց ո՞նց էսքան տարի ոչ մեկս չէինք ջոկել որ տանը նստելն ա ճիշտը: Ի՜նչ հիմար են սաղ պայքարողներն ու պայքարել փորձողները:

Mephistopheles
19.11.2013, 01:05
Հերիք ա նույն բանը տուֆտես, հազար անգամ ասեցինք ինչի ...

ոչ մի անգամ էլ չեք ասել, ավելի ճիշտ կապ չունի ասել եք թե չէ… որտև պատճառը կապ չունի… չեք եղել ու վերջ…

Ձայնալար
19.11.2013, 01:07
Էս ի՞նչ անճար բանավեճ ա, կարոտում եմ էն լավ թվերը՝ էն, որ չէի հասցնում ջնջեմ, լիքը «իշխանամետ» ուղարկված լակոտ-լուկուտ էր լցվում, դրանց էինք սատկացնում սահմանադրական ճանապարհով, կողքից դաշնակ, մաշնակ, փղեր, թրեր, վազգենականներ, թաղեմ գառբաչյովին ...

Chuk
19.11.2013, 01:09

Զատո հիմա մենք մեզ ենք գզում, ի՞նչ վատ ա :))

Mephistopheles
19.11.2013, 01:09
Էս ի՞նչ անճար բանավեճ ա, կարոտում եմ էն լավ թվերը՝ էն, որ չէի հասցնում ջնջեմ, լիքը «իշխանամետ» ուղարկված լակոտ-լուկուտ էր լցվում, դրանց էինք սատկացնում սահմանադրական ճանապարհով, կողքից դաշնակ, մաշնակ, փղեր, թրեր, վազգենականներ, թաղեմ գառբաչյովին ...

էհ… ոնց որ քաղաքական դաշտն ա… ոնց որ ժողովրդի ակտիվությունն ա, տենց էլ քննարկումներն են… ուրիշ տեղ պետք չի նայել…

Տրիբուն
19.11.2013, 01:11
Քաղաքական մտքի ռահվիրա ես, կարելի էդպիսի հեղափոխության նախատիպ սահմանել աշխարհում: Հեղափոխությունն էլ կկոչենք «ԴՐԻՓՈՒՆԻ տնային հեղափոխություն» :)
Արա, բայց ո՞նց էսքան տարի ոչ մեկս չէինք ջոկել որ տանը նստելն ա ճիշտը: Ի՜նչ հիմար են սաղ պայքարողներն ու պայքարել փորձողները:

Դու էլ հերիք ա տուֆտես ... գնա ակցիայի մասնակցի ... ես հեղափոխություն ոչ մեկին չեմ խոստացել, ձվերիցս մի կախվի .... թե չէ անկեղծ կասեմ, որ իմ բողկին չի ոչ հեղափոխությունը, ոչ էլ առավել ևս բոլոր ակտիվիստները՝ առանձին առանձին ու միասին վերցրած ... հատկապես միասին վերցրած .. պատկերացրու, որ տունը նստած բացարձակ թքած ունեմ էտ հիմաների վրա: Դրիփունը անկեղծորեն խղճում ա ձեր նման բան անողներին, բայց երբ ձեր նմանները իրանց ծելեզվեզդա սարքած կամեռաների դիմաց քաղաքացիական հասարակություն են խաղում, դրանից Դրիփունի մոտ սուր զզվանք ու սրտխառնոց ա առաջանում, որը չի կարողանում թաքցնել:

Դու կարաս դրան պայքար անվանես, կարաս դաժե մեծ շարժում, հեղափոխություն, հայոց փրկություն, կամ ինչ ուզում ես անվանես: Իմ համար բացարձակ մեկ ա .. իմ զզվանքը դրանից մի գրամ չի պակասում: Կարաս դու էլ ինձանից զզվես, լրիվ մարդկային ա, կհասկանամ:

Chuk
19.11.2013, 01:12
Դու էլ հերիք ա տուֆտես ...
1:0 օգուտ ինձ :))

Քանի օր ա մուռ էի պահել, ասա, որ բարեհաջող ներվերդ կերա :))

Տրիբուն
19.11.2013, 01:13
1:0 օգուտ ինձ :))

Քանի օր ա մուռ էի պահել, ասա, որ բարեհաջող ներվերդ կերա :))

Իմ նեռվերը ժեշտից ա, ապեր ... ուտես բգիդ ա կանգնելու, գործ չունես ..

Chuk
19.11.2013, 01:14
Իմ նեռվերը ժեշտից ա, ապեր ... ոտես բգիդ ա կանգնելու, գործ չունես ..
Դաժը էդ չես խոստովանում, էլի :))

Kuk
19.11.2013, 01:15
http://www.youtube.com/watch?v=mDT8LYYuat8

Դոգման հիշեցի ... "Двадцатым был фильм про мальчика, что остался в Рождество один дома на него напали грабители и он их победил… Кто-то продал душу дьяволу, чтобы заработать деньги на этом дерьме"

Շանթին էլ անուն են դնում, դե արի ու մի ասա:)) Շանթի կողքը մի քանի օրում ավելի շատ մարդ հավաքվեց, էն էլ նենց մարդիկ, ովքեր քարով փեդով գնացին մենթերի վրա, իսկ սրանք սաղ օրը ֆեյսբուքով զզվցնում են որ հեսա քննարկում ենք անելու, եկեք հավաքվեք միացեք, դառեք մեր նման թսիկ, մեկ էլ սենց նայում ես էդքան զզվցնելու արդյունքում սենց տաֆտալոգիա:D 50 դրամի կռիվ ա, Լֆիկի ձեռը ֆռացող միլիոններից մի քանի հազարի դեմ կռիվ ա: Ոչ մի գրամ ավելին:

Chuk
19.11.2013, 01:19
Արթ, հերիք չի Շանթին կռվացնե՞ք մյուսների հետ: Ընկեր, սաղ չէ, բայց էս պայքարողների մեծ մասը ազնիվ տղեք են ու իրանցից ոչ մեկը Շանթին բան չի ասել: Ու ստեղ էլ Շանթին բան ասող չկա, հերիք ա հակադրություններ ստեղծեք: Չես զգում, որ էս ձևով ակամա ինչ-որ խմբերի լարում եք իրար դեմ: Շանթի ասածներից մեկը էդ համախմբվելն էր: Ի՞նչ եք հիմա կռվացնում՝ համախմբելու փոխարեն:

Իսկ էս մասը շատ լուրջ եմ ասում. տղեք, մի այլ կարգի Շանթի համար պայքարելու կարիք կա հիմա: Հոգեբուժարան տանելը ստից բան չի: Հիմա պետք չի էս կամ էն դաշտի մեջ հակասություններ փնտրել, ժամանակն ա սրա համար ելք փնտրելու:

Mephistopheles
19.11.2013, 01:20
Դու էլ հերիք ա տուֆտես ... գնա ակցիայի մասնակցի ... ես հեղափոխություն ոչ մեկին չեմ խոստացել, ձվերիցս մի կախվի .... թե չէ անկեղծ կասեմ, որ իմ բողկին չի ոչ հեղափոխությունը, ոչ էլ առավել ևս բոլոր ակտիվիստները՝ առանձին առանձին ու միասին վերցրած ... հատկապես միասին վերցրած .. պատկերացրու, որ տունը նստած բացարձակ թքած ունեմ էտ հիմաների վրա: Դրիփունը անկեղծորեն խղճում ա ձեր նման բան անողներին, բայց երբ ձեր նմանները իրանց ծելեզվեզդա սարքած կամեռաների դիմաց քաղաքացիական հասարակություն են խաղում, դրանից Դրիփունի մոտ սուր զզվանք ու սրտխառնոց ա առաջանում, որը չի կարողանում թաքցնել:

Դու կարաս դրան պայքար անվանես, կարաս դաժե մեծ շարժում, հեղափոխություն, հայոց փրկություն, կամ ինչ ուզում ես անվանես: Իմ համար բացարձակ մեկ ա .. իմ զզվանքը դրանից մի գրամ չի պակասում: Կարաս դու էլ ինձանից զզվես, լրիվ մարդկային ա, կհասկանամ:

Տրիբուն ջան, անկեղծ որ ասեմ, համաձայն եմ հետդ, բայց… նաև պտի ասեմ որ էս սաղ քաղաքացիական վալակուշները սկսեցին 2011-ից… իրանք էլ քո պես աշխատում էին մասսային հեռու պահել ՀԱԿ-ից ու էդ երկխոսություն կոչվածից… դա եղել ա հենց էդ ժամանակ… երբ դրսում միտինգ/նստացույց էր, էդ քաղաքացիականները հատուկ պայքարում էին դրա դեմ… երբ տապալվեց քաղաքական ընդդիմությունն ու դիալոգը, դաշտը գնաց դատարկման ու քաղաքացիականները լցվեցին, մաշտոցներով ու շատ գիտեմ ինչերով…

էս ա…

Mephistopheles
19.11.2013, 01:24
Շանթին էլ անուն են դնում, դե արի ու մի ասա:)) Շանթի կողքը մի քանի օրում ավելի շատ մարդ հավաքվեց, էն էլ նենց մարդիկ, ովքեր քարով փեդով գնացին մենթերի վրա, իսկ սրանք սաղ օրը ֆեյսբուքով զզվցնում են որ հեսա քննարկում ենք անելու, եկեք հավաքվեք միացեք, դառեք մեր նման թսիկ, մեկ էլ սենց նայում ես էդքան զզվցնելու արդյունքում սենց տաֆտալոգիա:D 50 դրամի կռիվ ա, Լֆիկի ձեռը ֆռացող միլիոններից մի քանի հազարի դեմ կռիվ ա: Ոչ մի գրամ ավելին:

ապեր Շանթը մարդու գլխին փեդով խփող չի… չի կարա… խիղճը չի տանի… ոչ էլ իրա մոտ հավաքվածները…

Տրիբուն
19.11.2013, 01:25
Արթ, հերիք չի Շանթին կռվացնե՞ք մյուսների հետ: Ընկեր, սաղ չէ, բայց էս պայքարողների մեծ մասը ազնիվ տղեք են ու իրանցից ոչ մեկը Շանթին բան չի ասել: Ու ստեղ էլ Շանթին բան ասող չկա, հերիք ա հակադրություններ ստեղծեք: Չես զգում, որ էս ձևով ակամա ինչ-որ խմբերի լարում եք իրար դեմ: Շանթի ասածներից մեկը էդ համախմբվելն էր: Ի՞նչ եք հիմա կռվացնում՝ համախմբելու փոխարեն:

Իսկ էս մասը շատ լուրջ եմ ասում. տղեք, մի այլ կարգի Շանթի համար պայքարելու կարիք կա հիմա: Հոգեբուժարան տանելը ստից բան չի: Հիմա պետք չի էս կամ էն դաշտի մեջ հակասություններ փնտրել, ժամանակն ա սրա համար ելք փնտրելու:

Քու տունը շինվի, մեկն էլ կարդա, կմտածի մի քսան հազար հոգի են, մի տաս հազարն էլ ազնիվ են: Մի քսան հոգի պարապ մարդ ա, որպես կանոն դեղի տակ .... դեղի տակ չլինես, սենց բաներ չես անի ու չես խոսա - «պիտի հասնենք հաջորդ լեվելին .. » .... :D

Շանթի համար պայքարում են Նիկոլն ու Զարուհի Փաստանջյանը, ու պայքարում են ռեալ էս պահին: Գոնե չեն թողնում որ մոռացվի, ԱԺ-ում ամեն օր սաղի հոգին հանում են: Մնացածը սուսուփուս վերընգած են: ՀԱԿ-ը հասցրեց իրա ազնիվ-անմեղներին փրկի .. իրան դրանից ավել բան չէր հետաքրքրում:

Kuk
19.11.2013, 01:30

Արտ, խնդիրը նրանում ա, որ էս սաղ խանգարում ա ինչ որ բան անելուն: Սրանք անիմաստ ուշադրություն են գրավում: Մարդիկ քանի որ օրվա հացի փողի հարց լուծելու առաջ են կանգնած, իրանց ավելի շատ գրավում ա էս 50 դրամի պայքարը, մարդիկ, որ ամեն օր իրանց մաշկի վրա զգում են իրանց քցված լինելը լֆիկներից, իրանց գրավում ա լֆիկի դեմ թեկուզ անօգուտ, բայց ինչ որ քայլը, լեզուս չի ֆռում պայքար ասեմ էդ կապիկությունները: Բայց իրականում, բոլոր խելոք մարդիկ էլ հասկանում են, որ մարշուտնին ուզում ա 100 լինի, ուզում ա 150 լինի, ուզում ա ընդհանրապես անվճար լինի, դա ոչինչ չի փոխելու էս երկրում, բացարձակապես ոչինչ: Քանի որ մենակ դա չի, գազ կա, հոսանք կա, շաքարավազ կա, հաց կա վերջապես, հազար ու մի բան կա, որ թանկանում ա, ուդրա դիմաց որ պետքա ավելանան հարկերը, կամ չեն ավելանում, որտև լֆիկներն են դրանք մուծողը, սիկ իրանք լրիվ այլ տեղ են մուծում, կամ ավելանում են, բայց հետո այլճանապարհներով էլի ֆռում էդ նույն այլ տեղն են գնում: Հիմա էս ամեն ինչի մեղավորները էդ այլ տեղ տվողներն ե՞ն, թե՞ հենց էդ այլ տեղի տերը: Հիմա ո՞ւմ կամ ինչի՞ դեմ ա պետք պայքարել՝ մի հատ պատճառի՞, թե հազար հատ հետևանքի: Հեսա կասես հետևանքից սկսենք, կհասնենք պատճառին. չէ ախպերս, չենք հասնի, անվերջ չենք ապրում, չենք հասցնի, բռատ, կմեռնենք, էկող սերունդը կգա մեզնից սովորած արդեն էլի հետևանքի դեմ կպայքարի ու սենց էնքան, մինչև էլ սերունդ չի էլ գա արդեն:

Mephistopheles
19.11.2013, 01:33

Շանթի համար պայքարում են Նիկոլն ու Զարուհի Փաստանջյանը, ու պայքարում են ռեալ էս պահին: Գոնե չեն թողնում որ մոռացվի, ԱԺ-ում ամեն օր սաղի հոգին հանում են: Մնացածը սուսուփուս վերընգած են: ՀԱԿ-ը հասցրեց իրա ազնիվ-անմեղներին փրկի .. իրան դրանից ավել բան չէր հետաքրքրում:

բա ո՞նց… բա ինչի՞ կողքը չէին… ու իրանք ոչ մի խեռս էլ չեն անում… խորհրդարանում խոսալ ես էլ կարամ, թող մարդ հավաքեն փողոցում ու գնան դատախազոիւթյան դեմը… շատ մարդ,բոլոր Շանթին պաշտպանողներին…

Chuk
19.11.2013, 01:34
Քու տունը շինվի, մեկն էլ կարդա, կմտածի մի քսան հազար հոգի են, մի տաս հազարն էլ ազնիվ են: Մի քսան հոգի պարապ մարդ ա, որպես կանոն դեղի տակ .... դեղի տակ չլինես, սենց բաներ չես անի ու չես խոսա - «պիտի հասնենք հաջորդ լեվելին .. » .... :D

Շանթի համար պայքարում են Նիկոլն ու Զարուհի Փաստանջյանը, ու պայքարում են ռեալ էս պահին: Գոնե չեն թողնում որ մոռացվի, ԱԺ-ում ամեն օր սաղի հոգին հանում են: Մնացածը սուսուփուս վերընգած են: ՀԱԿ-ը հասցրեց իրա ազնիվ-անմեղներին փրկի .. իրան դրանից ավել բան չէր հետաքրքրում:

Տրիբուն ձյա, 20 հոգի չեն, շատ են: Իհարկե մի քանի հազար չեն, բայց մեկ ա, շատ են:

Ինչ վերաբերում ա Նիկոլին ու Զարուհուն, այո՛, պայքարում են: Բայց որ մենակ իրենց անունն ես տալիս, կներես իհարկե, բայց իշխանական կտեր ուտելուդ արդյունքն ա, որտև կպած էդ էն պրոպագանդում: Իրականությունն էն ա, որ Շանթին առաջին այցելողներն եղել են Նիկոլն ու Զուրաբյանը, հետո հիմնական շուխուռը գցել ա Զուրաբյանը՝ ԱԺ-ում, Աժ-ում հարցը բարձրացրել ա ՀԱԿ-ը, եքա բազառը արդարատության նախարար, ԱԺ-նախագահ ու մյուսների հետ տարել են Զուրաբյանը, Փաշինյանը, Չհանգիրյանը: Դրանից հետո նոր Զարուհին էլ ա սկսել փորձել գնալ Շանթի մոտ: Սա մի հասարակ դրվագ ա ընդամենը ցույց տալու, թե ինչ հակասություններ են ուզում գցել ու կուտն ուտում ենք: Ոչ Լևոնի արածն եմ պրոպագանդում, ոչ բան: Էդտեղ պրոպագանդելու բան էլ չկա: Էն ինչ հիմա անում են Նիկոլը, Զարուհին ու Զուրաբյանը ոչ թե հերոսություն ա, այլ էն ա, ինչ պետք ա անեին:

Տրիբուն
19.11.2013, 01:35
բա ո՞նց… բա ինչի՞ կողքը չէին… ու իրանք ոչ մի խեռս էլ չեն անում… խորհրդարանում խոսալ ես էլ կարամ, թող մարդ հավաքեն փողոցում ու գնան դատախազոիւթյան դեմը… շատ մարդ,բոլոր Շանթին պաշտպանողներին…

Լավ, արի էսօր սիրով ավարտեն մեր բանավեճը - դու ընդունեցիր, որ ՀԱԿ-ում սաղ բոզ են, ես էլ ընդունում եմ, որ էս երկուսն էլ են բոզ .. գո՞հ ես: :D

Տրիբուն
19.11.2013, 01:36
Տրիբուն ձյա, 20 հոգի չեն, շատ են: Իհարկե մի քանի հազար չեն, բայց մեկ ա, շատ են:

Ինչ վերաբերում ա Նիկոլին ու Զարուհուն, այո՛, պայքարում են: Բայց որ մենակ իրենց անունն ես տալիս, կներես իհարկե, բայց իշխանական կտեր ուտելուդ արդյունքն ա, որտև կպած էդ էն պրոպագանդում: Իրականությունն էն ա, որ Շանթին առաջին այցելողներն եղել են Նիկոլն ու Զուրաբյանը, հետո հիմնական շուխուռը գցել ա Զուրաբյանը՝ ԱԺ-ում, Աժ-ում հարցը բարձրացրել ա ՀԱԿ-ը, եքա բազառը արդարատության նախարար, ԱԺ-նախագահ ու մյուսների հետ տարել են Զուրաբյանը, Փաշինյանը, Չհանգիրյանը: Դրանից հետո նոր Զարուհին էլ ա սկսել փորձել գնալ Շանթի մոտ: Սա մի հասարակ դրվագ ա ընդամենը ցույց տալու, թե ինչ հակասություններ են ուզում գցել ու կուտն ուտում ենք: Ոչ Լևոնի արածն եմ պրոպագանդում, ոչ բան: Էդտեղ պրոպագանդելու բան էլ չկա: Էն ինչ հիմա անում են Նիկոլը, Զարուհին ու Զուրաբյանը ոչ թե հերոսություն ա, այլ էն ա, ինչ պետք ա անեին:

Հարյուր տարվա ՀԱԿական մուտիլովկա .. ով ընդդիմադիր ա, բայց ՀԱԿ-ից չի, իշխանական պռոյեկտ ա, մենք էլ էշ ենք կտերն ենք ուտում: Իրական ընդդիմություն ա մենակ ՀԱԿ-ը մեկ էլ ԲՀԿ-ն:

Mephistopheles
19.11.2013, 01:37
Լավ, արի էսօր սիրով ավարտեն մեր բանավեճը - դու ընդունեցիր, որ ՀԱԿ-ում սաղ բոզ են, ես էլ ընդունում եմ, որ էս երկուսն էլ են բոզ .. գո՞հ ես: :D

ընդամենն էս երկուսը՞… ապեր, մի հատ կարգին թիվ ասա նստենք խոսանք…

Chuk
19.11.2013, 01:40
Արտ, խնդիրը նրանում ա, որ էս սաղ խանգարում ա ինչ որ բան անելուն: Սրանք անիմաստ ուշադրություն են գրավում: Մարդիկ քանի որ օրվա հացի փողի հարց լուծելու առաջ են կանգնած, իրանց ավելի շատ գրավում ա էս 50 դրամի պայքարը, մարդիկ, որ ամեն օր իրանց մաշկի վրա զգում են իրանց քցված լինելը լֆիկներից, իրանց գրավում ա լֆիկի դեմ թեկուզ անօգուտ, բայց ինչ որ քայլը, լեզուս չի ֆռում պայքար ասեմ էդ կապիկությունները: Բայց իրականում, բոլոր խելոք մարդիկ էլ հասկանում են, որ մարշուտնին ուզում ա 100 լինի, ուզում ա 150 լինի, ուզում ա ընդհանրապես անվճար լինի, դա ոչինչ չի փոխելու էս երկրում, բացարձակապես ոչինչ: Քանի որ մենակ դա չի, գազ կա, հոսանք կա, շաքարավազ կա, հաց կա վերջապես, հազար ու մի բան կա, որ թանկանում ա, ուդրա դիմաց որ պետքա ավելանան հարկերը, կամ չեն ավելանում, որտև լֆիկներն են դրանք մուծողը, սիկ իրանք լրիվ այլ տեղ են մուծում, կամ ավելանում են, բայց հետո այլճանապարհներով էլի ֆռում էդ նույն այլ տեղն են գնում: Հիմա էս ամեն ինչի մեղավորները էդ այլ տեղ տվողներն ե՞ն, թե՞ հենց էդ այլ տեղի տերը: Հիմա ո՞ւմ կամ ինչի՞ դեմ ա պետք պայքարել՝ մի հատ պատճառի՞, թե հազար հատ հետևանքի: Հեսա կասես հետևանքից սկսենք, կհասնենք պատճառին. չէ ախպերս, չենք հասնի, անվերջ չենք ապրում, չենք հասցնի, բռատ, կմեռնենք, էկող սերունդը կգա մեզնից սովորած արդեն էլի հետևանքի դեմ կպայքարի ու սենց էնքան, մինչև էլ սերունդ չի էլ գա արդեն:

Արթ ջան, ես էլի եմ ասել, որ էս հարյուր աստիճանը եթե մնա էդ 50 դրամի շրջանակում, ես քո կարծիքը կկիսեմ: Բայց ինչքան էլ դեռ շատ շուտ ա տեսնելու համար մնում ա, թե չէ, արդեն իսկ տեսնում ենք, որ չի մնում:
Մասնավորապես երբ ամսի 17-ին նախազգուշական փակվել էր Երևան-Թբիլիսի ճանապարհը, Մարցում, էլի իրանք էին:

Իհարկե կարող ես ասել որ սա էլ ա շեղող բան, և այլն: Բայց այ չես կարող չընդունել, որ խնդիրը մենակ 50 դրամի պայքար չի ու ավելի ընդլայնվում ա:

Արթ, ախր նայի, ինչքան էլ նույն Շանթի մեթոդը իմը չի, գիտես, ես իրա արածով հիանում եմ, ընդունելով իրա սկզբունքայնությունը, դուխը, ուրիշ բաներ: Բայց հասկացի, որ այ էս նույն ձևի Պողոսը կարա ասի, որ Շանթի արածը շեղող ա: Չի կարելի սաղին նույն արշինով չափել, սա ա ասածս: Ու վերջապես մենակ էդ հակասության մասին չէի խոսում, Շանթի մասին մեկը կես բերան մի բան ա ասում, հասնում եք ՀԱԿ-ի վրա: Արթ, շարունակում եմ պնդել, էս պահին ուրիշ որևէ ռեալ ուժ չկա ՀԱԿ-ից բացի ու վաղն էլի ինքն ա մեզ առաջնորդելու, մի սարքեք քավության նոխազ ու որ ամենակարևորն ա, ՀԱԿ-ին ու Շանթին մի հակադրեք:

Chuk
19.11.2013, 01:41
Հարյուր տարվա ՀԱԿական մուտիլովկա .. ով ընդդիմադիր ա, բայց ՀԱԿ-ից չի, իշխանական պռոյեկտ ա, մենք էլ էշ ենք կտերն ենք ուտում: Իրական ընդդիմություն ա մենակ ՀԱԿ-ը մեկ էլ ԲՀԿ-ն:

Ընկեր, ո՞վ խոսեց ոչ ՀԱԿ-ից ընդդիմադիրների մասին: Դու, ու միայն դու:
Իսկ ես խոսում էի իշխանական լրատվամիջոցներով միայն Զարուհու ու Նիկոլի մասին էս թեմայով գրված լուրերի, Զուրաբյանի մասն անտեսելու մասին:
Կարա՞ս սա նկատես, թե՞ անպայման պիտի հակառակվես, որտև «զզվում ես ՀԱԿ-ից»:

Տրիբուն
19.11.2013, 01:51

Ապեր, քո համար բոլոր լրատվամիջոցները իշխանական են, բացի ilur-ից ու 7or-ից: Հա, մեկ էլ ՉԻ-ն, որ առավոտից իրիկուն մենակ Նիկոլի ու Զարուհու վրա ցեխ շպրտելով ա զբաղված: Նենց որ, ասա ինչ կարդանք, որ իմանանք, ով ովա:

Ձեռի հետ էլ էս նայի ու կարդա :D

Ինչպես էր Սերժ Սարգսյանը քնած «ընթերցում». նոր տեսանյութ (http://ilur.am/news/view/21273.html)

Արա, նենց ա աչքը կպնում, նենց ա աչքը կպնում .. քեֆս բերում ա ... Serj, I love you ... :love Լրիվ փաթթած ունի, իրա մտքերով, ղումար, հարսնիք, մի բաժակ խմելու բան ախպերութան հետ ...

Տրիբուն
19.11.2013, 01:54
Արթ, շարունակում եմ պնդել, էս պահին ուրիշ որևէ ռեալ ուժ չկա ՀԱԿ-ից բացի ու վաղն էլի ինքն ա մեզ առաջնորդելու, մի սարքեք քավության նոխազ ու որ ամենակարևորն ա, ՀԱԿ-ին ու Շանթին մի հակադրեք:

Մուտիտ ես անում .. ՀԱԿ-ը արդեն լրիվ ինտեգրվել ա համակարգի մեջ; Մենք իրան հայհոյում ենք, քանի որ փիս ա մեզ խաբել: ՀԱԿ-ը առավելագույնը փորձելույա մյուս ԱԺ-ում էլի մի քանի տեղ իրա համար փախցնի, ոչ մի գրամ ավելի: Բայց մեկը ես, ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա: Եթե չեն ուզում, թող արագ համոզեն հակառակում: Ֆուֆլո ակցիները չեն անցնում: Պահանջում եմ ընտրություններից առաջ տված խոտսումների կատարում, մինիմում:

Chuk
19.11.2013, 01:56
Ապեր, քո համար...

...
Կարա՞ս սա նկատես, թե՞ անպայման պիտի հակառակվես, որտև «զզվում ես ՀԱԿ-ից»:

Փաստորեն՝ չես կարող: Ափսոս: Թեման սպառված ա՝ ՔՈ հետ:

Mephistopheles
19.11.2013, 01:56
Արթ ջան, ես էլի եմ ասել, որ էս հարյուր աստիճանը եթե մնա էդ 50 դրամի շրջանակում, ես քո կարծիքը կկիսեմ: Բայց ինչքան էլ դեռ շատ շուտ ա տեսնելու համար մնում ա, թե չէ, արդեն իսկ տեսնում ենք, որ չի մնում:
Մասնավորապես երբ ամսի 17-ին նախազգուշական փակվել էր Երևան-Թբիլիսի ճանապարհը, Մարցում, էլի իրանք էին:

Իհարկե կարող ես ասել որ սա էլ ա շեղող բան, և այլն: Բայց այ չես կարող չընդունել, որ խնդիրը մենակ 50 դրամի պայքար չի ու ավելի ընդլայնվում ա:

Արթ, ախր նայի, ինչքան էլ նույն Շանթի մեթոդը իմը չի, գիտես, ես իրա արածով հիանում եմ, ընդունելով իրա սկզբունքայնությունը, դուխը, ուրիշ բաներ: Բայց հասկացի, որ այ էս նույն ձևի Պողոսը կարա ասի, որ Շանթի արածը շեղող ա: Չի կարելի սաղին նույն արշինով չափել, սա ա ասածս: Ու վերջապես մենակ էդ հակասության մասին չէի խոսում, Շանթի մասին մեկը կես բերան մի բան ա ասում, հասնում եք ՀԱԿ-ի վրա: Արթ, շարունակում եմ պնդել, էս պահին ուրիշ որևէ ռեալ ուժ չկա ՀԱԿ-ից բացի ու վաղն էլի ինքն ա մեզ առաջնորդելու, մի սարքեք քավության նոխազ ու որ ամենակարևորն ա, ՀԱԿ-ին ու Շանթին մի հակադրեք:

Շանթին իշխանություններն են փակել… ՀԱԿ-ը չի փակել…

ՀԱԿ-ի անունն են տալիս որտև մենակ ՀԱԿ-ից սպասելիք ունեն…

Տրիբուն
19.11.2013, 01:59
Փաստորեն՝ չես կարող: Ափսոս: Թեման սպառված ա՝ ՔՈ հետ:

Հա չեմ կարա ... հենց տենց ... ՀԱԿ-ից ավելի շատ եմ զզվում, քան ՀՀԿ-ից: Վրես չեմ կարում, ամեն վարկյան ուզում եմ արտահայտեմ զզվանքս:

Chuk
19.11.2013, 02:04
Գիտեք ինչն ա տխուր:

Նիկոլն ունի ինչ-որ քանակով համակիրներ:
Զարուհին ունի ինչ-որ քանակով համակիրներ:
Շանթը ունի ինչ-որ քանակով համակիրներ:
Ժառանգությունը ունի ինչ-որ քանակով համակիրներ (Զարուհու համակիրների մի մասը Ժառանգության համակիրները չեն):
Այսպես կոչված «քաղաքացիական ակտիվիստները» ունեն ինչ-որ քանակով համակիրներ:
ՀԱԿ-ն ունի ինչ-որ քանակով համակիրներ:
Լևոնն ունի ինչ-որ քանակով համակիրներ (Լևոնի համակիրների մի մասը ՀԱԿ համակիրները չեն և հակառակը):

Գուցե մի քանի բան բաց թողեցի, բայց սրանք են էն հիմնական քաղաքացիները, որոնք վաղը կամ մյուս օրը պայքարելու ու մի բան հասնելու են:
Սրանից բացի ունենք անտարբերներ, ունենք պայքարելու պատրաստ քիչ քանակով մարդիկ, ովքեր էս խմբերից ոչ մեկի մեջ չեն (պայքարողը հիմնականում գտնում է ում հետևից գնա), ունենք չհետաքրքրվողներ, ունենք հուսահատվածներ ու ուրիշ խմբեր:

Բայց պայքարելու պատրաստ հիմնական խմբերը սրանք են: Ու մենակ իշխանությանն ա ձեռ տալիս, որ էս խմբերն իրար հետ չունենան: Խոսքը ոչ թե ասենք Նիկոլի ու Լևոնի իրար հետ չունենալու մասին ա, տենց բաներ հա էլ կարող են լինել, այլ էս խմբերի համակիրների: Ու որ էսօր էս խմբերը մեծ մասամբ իրար հետ են կռվի մեջ՝ իշխանության հետ կռվի մեջ լինելու փոխարեն, տխուր ա:

Նույն Շանթը ուզեց վեկտոր փոխի: Իրա թիրախը կոնկրետ իշխանությունն ու ոստիկանական բեզպրեձել համակարգն էր: Բայց իրան բռնելուց հետո նորից անցանք ոչ թե էդ համակարգերին քլնգելուն, այլ իրար: Չեմ ասի, հարց չկա, թե սա իշխանության դավադրություն ա: Բայց որ սա միայն կամ հիմնականում իշխանությանն ա ձեռ տալիս՝ փաստ ա:

հ.գ. Նշածս բոլոր ուժերը վերջին շրջանում իրենց տոլերանտ են պահում ու առիթ չեն տալիս նման շահարկումների: Բայց մենք մեկ է իրար դեմքի ենք թռնում:

հ.գ.2. Դիտմամբ վերացական թվեր չեմ գրել ու չեմ համեմատում, թե ում համակիրներն են շատ, ումը քիչ: Դա հեչ էական չի ասելիքիս կոնտեքստում:

Տրիբուն
19.11.2013, 03:47
Ասեցիր էն, ինչի մասին սաղս երազում ենք, խնդրում ենք, աղաչում ենք, պաղատում ենք .... ապեր .. որ սրանք, գոնե մի անգամ, գոնե կրիտիկական պահին, գոնե էն պահին, երբ երկրին ամենաշատն ա պետք, մի կողմ դնեն ամեն ինչ ու միավորվեն, միասին մի հատ հայտարարություն անեն, մի հատ միտինգ անեն, մի հատ կիսատ միջոցառում անեն, ու տես ինչքան բան մի անգամից կփոխվի: Մենք մեղավոր չենք, որ իրար դեմքի ենք թռնում: Էտ սաղ նրանից ա, որ էս նշածներդ էգոիստաբար ամեն մեկն իրա էշն ա քշում: Կարորղ ա հիմա իրար միս չեն ուտում, բայց մեկա, ամեն մեկն իրանն ա բռթում, առանց հաշվի առնելու, թե ինչ ա մեր ուզածը: Տպավորությունն էն ա, որ իրանք բոլորը լրիվ բավարարված են ներկա վիճակով ու ամեն մեկն իրա դերակատարմամբ:

Chuk
19.11.2013, 04:01

Տրիբուն ձյա, որ գրեմ, պետք ա ասես, թե էլի ՀԱԿ եմ պաշտպանում: Դրա համար նախկինը չեմ քննարկի: Ուղղակի կասեմ, որ բազմիցս փորձեր արվել են միավորվելու, մի անգամ շատ հզոր ա ստացվել (2007-2008), եղել են դեպքեր որ մասամբ են ստացվել, ու եղել են դեպքեր որ չեն ստացվել: Բայց էս պահին դա քննարկելու փոխարեն նայենք առաջ. հիմա նորից իրար հասկանալու փորձեր են գնում: Օրինակ դեկտեմբերի 10-ին շատ հավանական ա, որ մի հատ միտինգ լինի, որի ֆորմալ կազմակերպիչը կլինի քաղաքական ուժերից ոչ մեկը (անունը կլինի, որ ազատամարտիկներն են կալմակերպել), բայց սաղ ընդդիմադիր ուժերն ու ընդդիմադիր գործիչները էնտեղ կլինեն ու օրակարգում կլինի իշխանափոխության հարցը: Ուրիշ բաներ էլ կան, հենց թեկուզ ՆԻկոլ-ՀԱԿ որոշ հակասությունների մասին սաղդ էլ գիտեք, հիմա որոշակի հաշտեցման գործընթաց կարելի ա նկատել: Մյուս ասպեկտներում էլ: Ասածս էն ա, որ եկեք մենք էլ շարքային համակրի մակարդակում ու շարքային քննարկողի նույն գործելաոճը վերցնենք:

Թե չէ որ պատկերացնում եմ, որ եթե ինչ-որ սերժիկ էս մեր «քննարկումը» կարդա, ինչ հոգեկան հաճույք ա ստանալու, գլխիս կափարիչը թռնում ա:

Վիշապ
19.11.2013, 04:30

Մինչև օրս եթե միավորում չի եղել, ապա կարող ա, այնպես հանկարծակի մի անգամ էլ միավորում լինի, երբ համատարած սով սկսվի, համաճարակ, կամ էլ պատերազմ։ Գումարային առումով մասսան այն աստիճանի ա անզգայացել, որ միայն կենդանական բնազդն ա մնացել որպես պոտենցիալ միավորող գործոն։ Գաղափարական առումով Հայաստանի քաղաքական դաշտը հոգեբուժարանից չի տարբերվում, մանավանդ որ դրսից ես նայում։

Chuk
19.11.2013, 15:31

Տենց էլ չհասկացա ոնց եղավ, որ վերջին շրջանում լիքը մարդիկ սկսեցին էս սխալ միտքը կրկնել:
Ի՞նչ ա նշանակում, միավորում չի եղել: Ո՞նց չի եղել, որ եղել ա:

2007 թվականի սաղ ընդդիմադիր ուժերին հիշեք: Նայենք հիմնական քաղաքական ուժերին ժամանակվա.

Ընդդիմադիր բևեռում հիմնական խաղացողներ

Հանրապետություն կուսակցություն,
ՀԺԿ,
ՀՀՇ,
Ժառանգություն,
ՍԴՀԿ,
«Այլընտրանք»,
Օրինաց Երկիր

ոչ հիմնական խաղացողներ, բայց ընդդիմադիր կեցվածք ունեցողներ

ԱԺՄ,
ԱԻՄ,
Պահպանողական կուսակցություն,
Ժողովրդական հայրենիք կուսակցություն,
Կանաչներ կուսակցություն,
Ժողովրդական կուսակցություն,
Ժողովրդական ուղի կուսակցություն,
Ռամկավար ազատական կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
այլ մանր-մունր:

Էսքանից բոլոր բոլդով նշվածները միավորվեցին, դաշինք կազմեցին: Բոլդով չնշվածներից հիմնական խաղացողներից Ժառանգությունը դաշինքի մեջ չմտավ, բայց ունեցանք լավ հարաբերություններ, սատարեցին, պաշտպանեցին, մասնակցեցին հանրահավաքներին:

Բոլդով չնշվածներից «Օրինաց երկիր»-ը հայտարարեց մենակ գնալու մասին, չբացառելով հետո միանալը, հետո խաղեր տվեց, վերջում պարզվեց որ պրոյեկտ ա, հանգրվանեց սերժի ծոցում, կոալիցիայի մաս կազմեց: Հիմնական չխաղացողներին ԱԺՄղն ու մասամբ ՀՌԱԿ-ը մոտավորապես նույնն արին: Ժողովրդական կուսակցությունը շարունակեց երկակի խաղը, իսկ ԱԻՄ-ը Հայրիկյանն ա: Այսինքն ըստ էության քիչ թե շատ անուն ունեցող կուսակցությունները (ընդդիմադիր) միավորվեցին, մյուսները արագ բացեցին դիմակները:

Նույն ժամանակ խոշոր խաղացող կուսակցություններ էին նաև ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք կազմեցին կոալիցիա: Եթե էս պահին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց ընդդիմադիր են ներկայացնում կամ էդպիսին են (քննարկման համատեքստում էս պահի իրենց կարգավիճակն իրականում հետաքրքիր չի), ապա այն ժամանակ հստակ իշխանական դաշտում խաղացող էին ու նրանց՝ շարժմանը չմիանալը չի կարելի կոչել, որ միավորում չեղավ:

Էսպիսով ակնհայտ 2008-ին եղել ա ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորում: Ու այդ միավորումն, ի դեպ, շատ մոտ էր հաղթանակ բերելուն, բոլորս էլ ընդունում ենք դա, մեկս համարելով որ իշխանությունը ավելի ուժեղ գտնվեց, մյուսը համարելով, որ ընդդիմության դուխը չհերիքեց, բայց դա էլ կապ չունի: Բավական մոտ էինք հաղթանակին:

Ավելին, հետընտրական ժամանակաշրջանում միավորումների նոր հոսք եղավ, ի դեմ իշխանությունից պոկված բեկորների: Բայց սա էլ էս քննարկման կոնտեքստում հետաքրքիր չի:

Նույն կերպ իրականում կարելի է խոսել 2003-ի մասին, որտև էն ժամանակ էլ բավական լայն միավորում գնաց: Ինչու ոչ, նույնիսկ 1996-ի մասին:
Էնպես որ եկեք իրականությունից չշեղվենք: Հա՛, էս պահին չկա լայն միավորում, բայց էդպիսին եղել ա: Ու էդպիսին էլի ա լինելու, հուսանք, որ ոչ թե հաջորդ ընտրություններին, այլ մինչ այդ:

հ.գ. չմոռանամ ասեմ, որ 2007-ին դեռ, մինչև Լևոնի հայտնի ելույթը, շատերը էլի կրկնում էին, որ ժողովուրդն անզգայացել ա, ապատիա ա: Դա կրկնում էին անգամ առաջին հուժկու հանրահավաքներից հետո: Ապացուցվեց, որ էդպես չի: Դա կրկնում էին 2009-ից հետո, բայց անգամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, մենք տեսանք, որ դա էլի հեքիաթ ա: Հա, էս պահին ակտիվ պրոցես չկա, «տանն ենք»: Այո՛, անգամ Շանթի արածը ակտիվ պրոցես չէր, որտև ուղղակի չհասցրեց տաքացնել մարդկանց: Հերիք ա մարդկանց ապատիայի մեջ ընկած ներկայացնենք:

Տրիբուն
19.11.2013, 15:36
Ու էդպիսին էլի ա լինելու, հուսանք, որ ոչ թե հաջորդ ընտրություններին, այլ մինչ այդ:

Ինշալլահ ..

Kuk
19.11.2013, 23:04
Արթ, հերիք չի Շանթին կռվացնե՞ք մյուսների հետ: Ընկեր, սաղ չէ, բայց էս պայքարողների մեծ մասը ազնիվ տղեք են ու իրանցից ոչ մեկը Շանթին բան չի ասել: Ու ստեղ էլ Շանթին բան ասող չկա, հերիք ա հակադրություններ ստեղծեք: Չես զգում, որ էս ձևով ակամա ինչ-որ խմբերի լարում եք իրար դեմ: Շանթի ասածներից մեկը էդ համախմբվելն էր: Ի՞նչ եք հիմա կռվացնում՝ համախմբելու փոխարեն:

Իսկ էս մասը շատ լուրջ եմ ասում. տղեք, մի այլ կարգի Շանթի համար պայքարելու կարիք կա հիմա: Հոգեբուժարան տանելը ստից բան չի: Հիմա պետք չի էս կամ էն դաշտի մեջ հակասություններ փնտրել, ժամանակն ա սրա համար ելք փնտրելու:

Չուկ, այն մասին, թե ովքեր են Շանթին մյուսների հետ կռվցնում, ինչպես դու ես ասում, իսկ ինչպես ես եմ կարծում՝ էս պահին համբալների ճիրաններում գտնվողին քարկոծում կամ ինչպես ասել ա մի խելոք մարդ՝ ընկածին խփողները: Էս պահին սենց վերնագրով հոդված դնելը կոնկրետ շակալություն ա, ոչ ավել, ոչ պակաս:

Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին (http://ilur.am/news/view/21276.html)

Վիշապ
19.11.2013, 23:09
Տենց էլ չհասկացա ոնց եղավ, որ վերջին շրջանում լիքը մարդիկ սկսեցին էս սխալ միտքը կրկնել:
Ի՞նչ ա նշանակում, միավորում չի եղել: Ո՞նց չի եղել, որ եղել ա:

2007 թվականի սաղ ընդդիմադիր ուժերին հիշեք: Նայենք հիմնական քաղաքական ուժերին ժամանակվա.

Ընդդիմադիր բևեռում հիմնական խաղացողներ

Հանրապետություն կուսակցություն,
ՀԺԿ,
ՀՀՇ,
Ժառանգություն,
ՍԴՀԿ,
«Այլընտրանք»,
Օրինաց Երկիր

ոչ հիմնական խաղացողներ, բայց ընդդիմադիր կեցվածք ունեցողներ

ԱԺՄ,
ԱԻՄ,
Պահպանողական կուսակցություն,
Ժողովրդական հայրենիք կուսակցություն,
Կանաչներ կուսակցություն,
Ժողովրդական կուսակցություն,
Ժողովրդական ուղի կուսակցություն,
Ռամկավար ազատական կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
այլ մանր-մունր:

Էս ցուցակը հավայի ցուցակ ա Չուկ: Վկան էսօրվա իրավիճակը: Ես ոչ մի լուրջ գաղափար չեմ հիշում, որի շուրջ էսքան տարբեր անուններով կուսակցություններ միավորվել են, բացի «կործանվում ենք, պետք է իշխանափոխություն»-ից, որը երկար չտևեց էլ: Մենակ մի քանի հարյուր կուսակացական տոմսերն ու տարբեր անոռուգլուխ կուսակցությունների անուններով ցուցակը լուրջ չի: Միավորումն էն էր, որ մի քանի հազար ժողովուրդ ջղայնացած ցույց էին անում, բայց ինչ-որ նպատակի շուրջ այդպես էլ միավորում չեղավ որովհետև նպատակը ամեն օր փոխվում էր հատուկ կամ ըստ քմահաճույքի ու շատ հավանական է, որ նույնն էլ լինի ապագայում: Ինձ թվում է, դու ինքդ քեզ խաբում ես: Էսօրվա դրությամբ ես մի հատ գործող գաղափարախոսություն գիտեմ երկրում, որը ինչ-որ ճանապարհ է ցույց տալիս՝ վարչապետի «Պետության վախճանը», որն էլ իրականանում է հաջողությամբ:

Chuk
19.11.2013, 23:09
Չուկ, այն մասին, թե ովքեր են Շանթին մյուսների հետ կռվցնում, ինչպես դու ես ասում, իսկ ինչպես ես եմ կարծում՝ էս պահին համբալների ճիրաններում գտնվողին քարկոծում կամ ինչպես ասել ա մի խելոք մարդ՝ ընկածին խփողները: Էս պահին սենց վերնագրող հոդված դնելը կոնկրետ շակալություն ա, ոչ ավել, ոչ պակաս:

Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին (http://ilur.am/news/view/21276.html)

Արթ ջան, ընդունում եմ, որ էդ վերնագիրը կարող ա քո ընկալածի նման ընկալվի, եթե չես հետևում (իսկ պարտադիր չի հետևած ու նկատած լինես) թե ինչ կոնտեքստում ա դրվում:

Էս հոդվածը տարածելու կոնտեքստը նույն կայքի հարևան հոդվածում ա գրած.

Շանթը, ի տարբերություն մյուս «հեղափոխական» գործիչների, ոչ թե ուրիշից էր պահանջում կատարել հեղափոխություն, այլ սեփական գաղափարներին տեր կանգնելով` ինքը գնաց այդ քայլին: Ո՞ւր կորան Կոնգրեսին մեղադրողները, ինչո՞ւ չկանգնեցին Շանթի կողքին ու նրա հետ միասին, մարգանցովկան ու բրոնզը՝ ձեռքներին, պարսատիկն էլ՝ գրպաններում, չշարժվեցին դեպի Բաղրամյան 26: Պատասխանն ակնհայտ է. այդ «վճռականների» ու «փողոցը գրավողների» հիմնական խնդիրը ոչ թե հեղափոխություն անելն էր, այլ ուրիշներին հեղափոխության դրդելը, «թռնելն» ու կողքից «թամաշա» անելը, թե ինչու չստացվեց հեղափոխությունը: Բացի Շանթից, այդ մարդկանցից ոչ մեկը փորձ անգամ չարեց որևէ հեղափոխական իրավիճակ ստեղծել և իր վրա պատասխանատվություն վերցնել: Այսպիսով՝ Շանթի ակցիայի արդյունքներից մեկն այն էր, որ նա պայթեցրեց բոլոր «հեղափոխական փուչիկները»:
Ամբողջությամբ՝ http://ilur.am/news/view/21293.html#sthash.OmDJ8oPa.dpuf

Ուրիշ հարց, որ ինչ-որ էս թեմայում քեզ ու մյուսներին էի ասում, հիմա սենց նյութեր գրողներին էլ եմ ասում: Հիմա սենց իրար դեմ դնելու պահը չի:
Իրականում էս նույն տիպի վերլուծություն, շատ ավելի մանրամասն, ինքս եմ ուզել անել ու հենց ասածս պատճառներով չեմ արել, չեմ հրապարակայնացրել, թողել եմ իմ մտքում:

Chuk
19.11.2013, 23:11
Էս ցուցակը հավայի ցուցակ ա Չուկ: Վկան էսօրվա իրավիճակը: Ես ոչ մի լուրջ գաղափար չեմ հիշում, որի շուրջ էսքան տարբեր անուններով կուսակցություններ միավորվել են, բացի «կործանվում ենք, պետք է իշխանափոխություն»-ից, որը երկար չտևեց էլ: Մենակ մի քանի հարյուր կուսակացական տոմսերն ու տարբեր անոռուգլուխ կուսակցությունների անուններով ցուցակը լուրջ չի: Միավորումն էն էր, որ մի քանի հազար ժողովուրդ ջղայնացած ցույց էին անում, բայց ինչ-որ նպատակի շուրջ այդպես էլ միավորում չեղավ որովհետև նպատակը ամեն օր փոխվում էր հատուկ կամ ըստ քմահաճույքի ու շատ հավանական է, որ նույնն էլ լինի ապագայում: Ինձ թվում է, դու ինքդ քեզ խաբում ես: Էսօրվա դրությամբ ես մի հատ գործող գաղափարախոսություն գիտեմ երկրում, որը ինչ-որ ճանապարհ է ցույց տալիս՝ վարչապետի «Պետության վախճանը», որն էլ իրականանում է հաջողությամբ:

Ապեր, ոչ, սա միավորում էր կոնկրետ գաղափարի շուրջ, որն էր ավազակապետության քանդում, ավգյան ախոռների մաքրում:
Մնացածն արդեն գրած ա: Իրականում ինչ էլ գրես, գրածիս ասելիքը չես կարող հերքես: Ընդամենը պետք ա հակառակվել, հակառակվում ես:

Mephistopheles
19.11.2013, 23:22
Վիշ, բացարձակ միասնություն չի եղել ու չի լինելու ոչ մի տեղ… կարա լինի մեծամասնության միավորում որոշ ժամանակով որոշ շատ կարևոր խնդիրների շուրջ… դա եղել ա… մի բան եթե մի անգամ եղել ա՝ միշտ էլ կարա լինի…

եթե բացարձակ միասնակնություն ես ուզում ուրեմն պտի բոլորը մտածեն նույն ձևի, ունենան նույն պահանջներն ու կարիքները… այսինքն պտի լինեն բացարձակ նույնը… տենց բան չի կարա լինի…

Mephistopheles
19.11.2013, 23:28
Չուկ, այն մասին, թե ովքեր են Շանթին մյուսների հետ կռվցնում, ինչպես դու ես ասում, իսկ ինչպես ես եմ կարծում՝ էս պահին համբալների ճիրաններում գտնվողին քարկոծում կամ ինչպես ասել ա մի խելոք մարդ՝ ընկածին խփողները: Էս պահին սենց վերնագրով հոդված դնելը կոնկրետ շակալություն ա, ոչ ավել, ոչ պակաս:

Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին (http://ilur.am/news/view/21276.html)

Կուկ ջան, շակալությունը գիտե՞ս որն ա… որ էսօր Շանթին որոշել են տանել 2 ամսով հոգեբուժարան (եթե չեմ սխալվում), բայց 200 հոգի չի հավաքվել դրա դեմն առնելու… էլ 2000-ի կամ 20 000-ի մասին չեմ խոսում…

Chuk
19.11.2013, 23:31
Հա, ի դեպ, Արթ, խաբար ես դրանից: Ես օրինակ չգիտեի, որ էսօր են տանելու: Մեկը չկա՞, չե՞մ ջոգում, իրա թիմում, որ սենց հարցերով զբաղվի:

Kuk
19.11.2013, 23:45
Հա, ի դեպ, Արթ, խաբար ես դրանից: Ես օրինակ չգիտեի, որ էսօր են տանելու: Մեկը չկա՞, չե՞մ ջոգում, իրա թիմում, որ սենց հարցերով զբաղվի:

Չկա Արտ ջան փաստորեն, իսկ դա գալիս ա ապացուցելու, որ մյուս բոլոր զբաղվողները փողով են զբաղվում:

Chuk
19.11.2013, 23:49
Չկա Արտ ջան փաստորեն, իսկ դա գալիս ա ապացուցելու, որ մյուս բոլոր զբաղվողները փողով են զբաղվում:

Չէ, Արթ ջան, էդ չի ապացուցում, բացարձակ:
Բայց այ որ զբաղվող ա պետք, ակնհայտ ա:
Չնայած արդեն գուցե ուշ էլ ա: Էսօր դատարանի մոտ պետք ա շատ մարդ լիներ:

Մի հատ պետք ա հասկանալ, սկզբի համար, էդ Ինեսան ո՞վ ա: Երեկ ինքը ասել էր, որ հավանաբար առաջիկա օրերին, սա կարող ա հատուկ մոլորեցնելու համար արված լինի (http://www.aravot.am/2013/11/18/406755/)

Mephistopheles
19.11.2013, 23:53
հես ա լուրը Շանթի մասին… (http://news.am/arm/news/181558.html)

Kuk
19.11.2013, 23:54
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀԱԿ-ը երթ ա անում ու ոչ մի խոսք Շանթի մասին, կամ շառից փորձանքից հեռու՝ մենք ու մեր 50 դրամի պայքարը:

http://ilur.am/news/view/21298.html?fb_action_ids=622557631137634&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%5B663020250387891%5D&action_type_map=%5B%22og.likes%22%5D&action_ref_map=%5B%5D

Chuk
19.11.2013, 23:57

Արթ, հարևան թեմայում դրել էի սա: Էս նյութում կոնկրետ շեշտադրումների մասին վափշե բան չկա: Իսկ Շանթի համակիրներին ոչ մեկը չի խանգարում միանալ էս երթին, որը ցանկություն կա նենց անել, որ ոչ թե ՀԱԿ-ինը լինի, այլ միասնական, ու միանալ «ԱԶատություն Շանթին», «Շանթը հերոս ա» կամ որևէ այլ տիպի պլակատներով ու լոզունգներով: Իսկ թե ընդունվելիք տեքստի մեջ Շանթի մասին կլինի, թե չէ, դեռ չեմ կարող ասել, բայց շատ էլ հավանական եմ համարում, որ կլինի:

Kuk
19.11.2013, 23:58
Չէ, Արթ ջան, էդ չի ապացուցում, բացարձակ:
Բայց այ որ զբաղվող ա պետք, ակնհայտ ա:
Չնայած արդեն գուցե ուշ էլ ա: Էսօր դատարանի մոտ պետք ա շատ մարդ լիներ:

Մի հատ պետք ա հասկանալ, սկզբի համար, էդ Ինեսան ո՞վ ա: Երեկ ինքը ասել էր, որ հավանաբար առաջիկա օրերին, սա կարող ա հատուկ մոլորեցնելու համար արված լինի (http://www.aravot.am/2013/11/18/406755/)

Ուրեմն ապացուցում ա, որ դրանք սաղ թսիկ են, վախում են 50 դրամից ավել ինչ որ բանի դեմ պայքար կազմակերպելուց: Իրանց դուխը մառշուտկի շոֆեռից մինչև քաղաքապետարանի պահակ ա ձգում:

Kuk
19.11.2013, 23:59
Արթ, հարևան թեմայում դրել էի սա: Էս նյութում կոնկրետ շեշտադրումների մասին վափշե բան չկա: Իսկ Շանթի համակիրներին ոչ մեկը չի խանգարում միանալ էս երթին, որը ցանկություն կա նենց անել, որ ոչ թե ՀԱԿ-ինը լինի, այլ միասնական, ու միանալ «ԱԶատություն Շանթին», «Շանթը հերոս ա» կամ որևէ այլ տիպի պլակատներով ու լոզունգներով: Իսկ թե ընդունվելիք տեքստի մեջ Շանթի մասին կլինի, թե չէ, դեռ չեմ կարող ասել, բայց շատ էլ հավանական եմ համարում, որ կլինի:

Արտ, եթե լինի էլ, էլ ոչ մի արժեք չունի մենակ նրա համար, որ իրանք մինչև հիմա մտածում են՝ էդքան դուխները հերիք ա՞, որ շԱնթի անունը տան, իրա համար պայքարեն, թե չի հերիքում:

Kuk
20.11.2013, 00:01
Կամ էդ հիսուն դրամը էդքան հրատապ ա՞, որ դրա մասին գլխանց ասում են, իսկ Շանթի մասին հլը չեն ասում, հլը պետքա պարզեն՝ հրատապ ա, թե չէ:

Chuk
20.11.2013, 00:02
Արտ, եթե լինի էլ, էլ ոչ մի արժեք չունի մենակ նրա համար, որ իրանք մինչև հիմա մտածում են՝ էդքան դուխները հերիք ա՞, որ շԱնթի անունը տան, իրա համար պայքարեն, թե չի հերիքում:
Արթ ջան, սխալ ես, ապեր: Ժամանակից առաջ ես ընկնում: Անհիմն պահանջներ ես դնում:

Հիմա լավ կլինի կանգնեմ ասեմ. «Խի՞ Շանթը Տիկոյի համար չէր պայքարում, չնայած Տիկոն իրա համար պայքարել էր»: Սխալ կասեմ, չէ՞:

Այ էս եմ էլի ասում, համը հանում ես գնահատականներովդ: Բայց եթե ուզում ես սաղ աշխարհը Շանթի շուրջը ֆռռացնել ու դրանով դատել ով ինչ ա արել, հաշվի չառնելով, որ որոշակի փուլեր պետք ա անցնեն, քննարկումներ պետք ա լինեն, իրավիճակներ պետք ա լինեն և այլն, ուրեմն արա ու ասա էն, ինչ ուզում ես: Ես պաս:

Kuk
20.11.2013, 00:05

Չէ Արտ ջան, ընդամենը ուզում եմ ասել, որ սաղ տուզիկ են:

Chuk
20.11.2013, 00:06
Չէ Արտ ջան, ընդամենը ուզում եմ ասել, որ սաղ տուզիկ են:

Օքեյ, ես իմ վրա էլ եմ վերցնում: Ես էլ եմ տուզիկ:

Դե դուք չտուզիկներովդ գնացեք պաշտպանեք Շանթին, Արթ: Խի՞ եք հույսներդ տուզիկներիս վրա դրել:

Mephistopheles
20.11.2013, 00:08
Ճուկն ասում էր ամսի տասին հանրահավաք ա լինելու… հես ա կերևա…

Kuk
20.11.2013, 00:13
Օքեյ, ես իմ վրա էլ եմ վերցնում: Ես էլ եմ տուզիկ:

Դե դուք չտուզիկներովդ գնացեք պաշտպանեք Շանթին, Արթ: Խի՞ եք հույսներդ տուզիկներիս վրա դրել:

չէ դու տուզիկ չես :D

Արտ, հենց էդ ա, որ ես բացարձակ հույս չեմ դրել իրանց վրա, հակառակը՝ ով հույս ա դրել, ասում եմ՝ իզուր ա հույս դրել, ոչ մի բան չեն կարում անեն, վնասից բացի ոչ մի գրամ օգուտ: Ինչքան շուտ պայթեն ու բոլորը հասկանան, որ օդ են արդեն, էնքան լավ:

Տրիբուն
20.11.2013, 00:13
Կամ էդ հիսուն դրամը էդքան հրատապ ա՞, որ դրա մասին գլխանց ասում են, իսկ Շանթի մասին հլը չեն ասում, հլը պետքա պարզեն՝ հրատապ ա, թե չէ:

Կուկ, զարամանում եմ, որ զարմանում ես ... երբ Զուրաբյանը գնաց Վովայի մոտ ՀԱԿ-ի անմեղ ակտիվիստներին հանելու, պարզ չէ՞ր, որ ՀԱԿ-ի դիրքորոշումն ա, «մենք ենք մեր ակցիները»: Այսինքն, ՀԱԿ-ը գլխանց որոշեց որ կան անմեղներ ու մեղավորներ: ՀԱԿ-ի տեսանկյունից Շանթը նույնքան մեղավոր ա, որքան միլպետ Վովայի տեսանկյունից:

Շանթը թիմ չունի, աջակից չունի, կողքը մի հոգի մարդ չունի, փող չունի, ինքը մենակ ա, ու ինքը էս խառը ժամանակների էշ նահատակն ա: Մենք չկանք, կազմակերպող չկա, ոչ մեկին ինքը չի հետաքրքրում, մեզ էլ ինքը չի հետաքրքրում, քանի որ, եթե նույնիսկ հետաքրքրի էլ, մենք բացարձակ ոչ մի բան չենք կարա անենք, որ էլ անող ենք, նենց որ էտ տղեն պիտի քաշի իրա արածի հետևանքները մենակ, բոլորի կողմից մերժված ու մոռաված: Ահավոր դառը դեպք ա, ահավոր ... բայց սա մեր դառը իրականությունն ա: Քաղաքական դաշտը գտնվում ա լիարժեք հավասարակշռության մեջ, իշխանությունները անում են իրանցը, ընդդիմությունը խաղում ա իրա ընդդիմադիր դերը, բոլորը գոհ են, ու Շանթի նմանները տեղ չունեն էս համակարգում, իրանք խախտում են հավասարակշռությունը:

Kuk
20.11.2013, 00:16
Ճուկն ասում էր ամսի տասին հանրահավաք ա լինելու… հես ա կերևա…

Հա, լինկը դրել եմ մի քանի պոստ առաջ, Մեֆ ջան, էլի 50 դրամի պայքար ա լինելու: Ինչպես գիտենք՝ ՀՀ-ում ամենալուրջ պռոբլեմը էդ 50 դրամն ա, որը էս պահին չկա նույնիսկ, բայց շողքի դեմ դեռ կռիվ տվողներ կան: Մարդու իրավունքների օրը կազմակերպվում ա ՀՀ-ում մարդու իրավունքների ամենալուրջ ոտնահարման՝ մարշուտկի 50 դրամ թանկանալու սպառնալիքի դեմ երթ: Այ քեզ հզոր ընդդիմություն:

Տրիբուն
20.11.2013, 00:17
Ճուկն ասում էր ամսի տասին հանրահավաք ա լինելու… հես ա կերևա…

Հեսա կտենանք հերթական անմեղ հանրահավաքն ա լինելու, թո իրոք գոնե մի երկու քաղաքական ուժ միասին դուրս են գալու փողոց: էս պահի դրությամբ ՀԱԿ-ի հայտարարությունը ոչ մի բանով չի տարբերվում 2012-ի, 2011-ի, 2010-ի համանման օրերի հայտարարություններից: Չհաշված, որ կողքից հրամցնում են Լևոնի 2009-ի ելույթը, ծիպա հանկարծ մտքներովդ չանցնի, որ մենք բացի տնգիից ուրիշ բան ենք անելու :D Բայց, Աստծուց առաջ չեմ ընկնում, կապրենք կտեսնենք:

Փաստը էն ա, որ էս վեց տարվա պայքարի արդյունքում կարող ա ուղղակի ֆիզիկապես մարդ մնացած չլինի, որ գնա հանրահավաքի: Ով մանցել ա, գոհ ա, ոչ գոհ չի, մտածում ա գնալու մասին, ով էլ գոհ չի ու չի մտածում գնալու մասին Չուկ ա, իսկ Չուկը մենակ ա :D

Kuk
20.11.2013, 00:19
Կուկ, զարամանում եմ, որ զարմանում ես ... երբ Զուրաբյանը գնաց Վովայի մոտ ՀԱԿ-ի անմեղ ակտիվիստներին հանելու, պարզ չէ՞ր, որ ՀԱԿ-ի դիրքորոշումն ա, «մենք ենք մեր ակցիները»: Այսինքն, ՀԱԿ-ը գլխանց որոշեց որ կան անմեղներ ու մեղավորներ: ՀԱԿ-ի տեսանկյունից Շանթը նույնքան մեղավոր ա, որքան միլպետ Վովայի տեսանկյունից:

Շանթը թիմ չունի, աջակից չունի, կողքը մի հոգի մարդ չունի, փող չունի, ինքը մենակ ա, ու ինքը էս խառը ժամանակների էշ նահատակն ա: Մենք չկանք, կազմակերպող չկա, ոչ մեկին ինքը չի հետաքրքրում, մեզ էլ ինքը չի հետաքրքրում, քանի որ, եթե նույնիսկ հետաքրքրի էլ, մենք բացարձակ ոչ մի բան չենք կարա անենք, որ էլ անող ենք, նենց որ էտ տղեն պիտի քաշի իրա արածի հետևանքները մենակ, բոլորի կողմից մերժված ու մոռաված: Ահավոր դառը դեպք ա, ահավոր ... բայց սա մեր դառը իրականությունն ա: Քաղաքական դաշտը գտնվում ա լիարժեք հավասարակշռության մեջ, իշխանությունները անում են իրանցը, ընդդիմությունը խաղում ա իրա ընդդիմադիր դերը, բոլորը գոհ են, ու Շանթի նմանները տեղ չունեն էս համակարգում, իրանք խախտում են հավասարակշռությունը:

100 տոկոս սաղ ճիշտ ես: Չուկի բռնապետական համակարգը թույլ չտվեց մի հատ վարկանիշ տամ, մենակ ՀԱԿ-ի մասին պուպուշ բաներ գրողներին կարամ վարկանիշ տամ:D

Տրիբուն
20.11.2013, 00:19
Հա, լինկը դրել եմ մի քանի պոստ առաջ, Մեֆ ջան, էլի 50 դրամի պայքար ա լինելու: Ինչպես գիտենք՝ ՀՀ-ում ամենալուրջ պռոբլեմը էդ 50 դրամն ա, որը էս պահին չկա նույնիսկ, բայց շողքի դեմ դեռ կռիվ տվողներ կան: Մարդու իրավունքների օրը կազմակերպվում ա ՀՀ-ում մարդու իրավունքների ամենալուրջ ոտնահարման՝ մարշուտկի 50 դրամ թանկանալու սպառնալիքի դեմ երթ: Այ քեզ հզոր ընդդիմություն:

Սաղ հեչ, խաբա՞ր ես ՀԱԿ-ից կամ Ժառանգությունից Բրազիլիա ով ա գնում: Պռոստը հետաքրքիր ա, մի երկու զակազ ունեմ :D

Chuk
20.11.2013, 00:24
Կուկ, զարամանում եմ, որ զարմանում ես ... երբ Զուրաբյանը գնաց Վովայի մոտ ՀԱԿ-ի անմեղ ակտիվիստներին հանելու, պարզ չէ՞ր, որ ՀԱԿ-ի դիրքորոշումն ա, «մենք ենք մեր ակցիները»: Այսինքն, ՀԱԿ-ը գլխանց որոշեց որ կան անմեղներ ու մեղավորներ: ՀԱԿ-ի տեսանկյունից Շանթը նույնքան մեղավոր ա, որքան միլպետ Վովայի տեսանկյունից:
Սա էլ ա իրականության խեղաթյուրում:

Զուրաբյանենք գնացել էին բռնված քաղաքացիների (բոլորի) իրավունքները պաշտպանելու, որպեսզի հետևեն, որ ծեծ չլինի, որ իրավունքները չոտնահարվեն: Զուրաբյանենք մեջտեղից ճղվեին էլ, չէին կարող էնտեղից հանեն Շանթին ու մյուս՝ կոնկրետ ակնհայտ ուժային գործողություններ արածներին, անկախ նրանից, էդ արարքը համարեին նորմալ, թե ոչ: Իհարկե կարող էին պոպուլիստական հայտարարություններ անել, պահանջել նրանց ազատել ու քոռուփոշման հետ գային, ստանալով ոմանց համակրանքը, որ ըհըն, պահանջեցին, բայց դա որևէ դրական բան որևէ մեկին չէր տա: ՓՈխարենը կարող էին հասնել նրանց, որ ակնհայտ ուժային գործողություն չարածները, պատահական բերման ենթարկվածներն ազատվեն. տասից ավելի մարդ էդպես ազատվեց, որոնցից երկուսն, այո ՀԱԿ-ից են եղել:

Բայց Զուրաբյանենց արածը միայն դա չի եղել, այլ փորձել են նաև հետևել մյուսների իրավունքների պաշտպանությանը: Ու ոչ միայն էդ օրը: Ուղղակի դրա մասին անընդհատ չեն գոռգոռում, չնայած մամուլում էսպես թե էնպես դրա մասին գրվել ա:

Որ ասում եմ ՀԱԿ-ին քավության նոխազ եք սարքել, ասում եք՝ չէ:

Պետք ա հասկանալ տարրական, պարզ ճշմարտություն. Շանթն էնպիսի քայլ չի արել, որ քաղաքական ուժերը, իրավապաշտպան կառույցները, հասարակական կազմակերպությունները կարողանան անվերապահ հայտարարել իրենց անմեղ լինելու (ֆորմալ օրենքի տեսանկյունից) ու քաղբանտարկյալ լինելու մասին: Սրա համար ժամանակ, քննարկումներ, իրադարձություններ են պետք: Բոլորը չի, որ առանց մտածելու համակիր ունեն թե չէ նետվում են առաջ: Էդպիսի քայլը գուցե և ողջունելի ա ինչ-որ տեսակետից, բայց դատապարտված ա անհաջողության օբյեկտիվ պատճառներով:

Chuk
20.11.2013, 00:25
Ու էլի սահուն անցան ՀԱԿ-ին: Տգեղ ա տղերք, տգե՛ղ: Ու սխալ եք դուք: Ոտից գլուխ:

Տրիբուն
20.11.2013, 00:32
Սա էլ ա իրականության խեղաթյուրում:

Զուրաբյանենք գնացել էին բռնված քաղաքացիների (բոլորի) իրավունքները պաշտպանելու, որպեսզի հետևեն, որ ծեծ չլինի, որ իրավունքները չոտնահարվեն:

Ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում, եղբայր, ասում եմ էն, ինչ ասել ա Զուրբայնը (http://www.tert.am/am/news/2013/11/06/zurabyan/):

..... «Ես ու Արամ Մանուկյանը գնացինք Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Լավ, ինչ-որ մարդիկ կան, որ բռնություններ գործել են, հասկանալի էր, որ այդ մարդկանց բերման են ենթարկել, բայց բերման էին ենթարկել նաև անմեղ մարդկանց, հատկապես թիրախավորված տանում էին այն ակտիվիստներին, ովքեր վերջին շրջանում շատ ակտիվ քաղաքացիական պայքար էին տանում: Մեր կուսակցության երեք անդամ ևս բերման էին ենթարկվել, դրա համար գնացինք ոստիկանություն, հանդիպեցինք պետին, ներկայացրինք ցուցակը մարդկանց, որոնք հակաիրավական բան չեն արել, բայց բերման են ենթարկվել»,-ասաց նա:
.......
«Մեզ այլ ելք չմնաց, քան պահանջել հանդիպում ոստիկանապետի հետ: Որոշակի համառությունից հետո հանդիպեցինք և նրան ներկայացրինք մարդկանց ցուցակը, ովքեր մեր տեղեկությունների համաձայն՝ որևէ հակաիրավական գործողություն չեն արել»,-ասաց Լևոն Զուրաբյանը
.......
«Մեր հիմնական մտավախությունն այն էր, որ ինչ-որ անձանց ծայրահեղական գործողությունները կարող էին վտանգել ինչ-որ ակտիվիստների խաղաղ պայքարը: Ինչ վերաբերում է հարցին, թե մենք այս առիթը կօգտագործենք, ասեմ, որ մենք երբեք առիթ օգտագործողներ չենք եղել: Մենք միշտ ունեցել ենք ինչ-որ մի օրակարգ, որի համար հանրահավաք ենք անցկացրել»:

Ապեր, չեմ իմանում դու ոնց ես հասկանում Զուրաբյանի ասածները, ես հասկանում այնպես, ինչպես ինքը ասել ա: Մարդը բառացիորեն Շանթին ու ՀԱԿ խաղաղ ակտիվիստներին առանձնացնում ա ու Շանթին ու մնացածին մեղարդում ա հակաիրավական գործողություններ կատարելու մեջ: Զուրաբյանին պետք են մենակ իրա 50 դրամանոց կամ 100 ստիճանանոց ակտիվիստները, էտ իրա հաց ու ջուրն ա:

Mephistopheles
20.11.2013, 00:34
Հեսա կտենանք հերթական անմեղ հանրահավաքն ա լինելու, թո իրոք գոնե մի երկու քաղաքական ուժ միասին դուրս են գալու փողոց: էս պահի դրությամբ ՀԱԿ-ի հայտարարությունը ոչ մի բանով չի տարբերվում 2012-ի, 2011-ի, 2010-ի համանման օրերի հայտարարություններից: Չհաշված, որ կողքից հրամցնում են Լևոնի 2009-ի ելույթը, ծիպա հանկարծ մտքներովդ չանցնի, որ մենք բացի տնգիից ուրիշ բան ենք անելու :D Բայց, Աստծուց առաջ չեմ ընկնում, կապրենք կտեսնենք:

Փաստը էն ա, որ էս վեց տարվա պայքարի արդյունքում կարող ա ուղղակի ֆիզիկապես մարդ մնացած չլինի, որ գնա հանրահավաքի: Ով մանցել ա, գոհ ա, ոչ գոհ չի, մտածում ա գնալու մասին, ով էլ գոհ չի ու չի մտածում գնալու մասին Չուկ ա, իսկ Չուկը մենակ ա :D

Տրիբուն ջան, հավանական ա որ դու ճիշտ ես, բայց նաև հավանական ա որ սխալ ես… հարցը նույնիստկ էդ էլ չի, հարցը ստեղ էն ա որ մի երկու գրառում վերև ասում էիր միտինգ չեն անում չեն պայքարում. ես էլ ասեցի որ հայտարարեն, դուք նույն արդարացված պատճառներով չեք մասնակցելու… you just fucking proved my point… հեղառոխության օր էլ նշանակեցին, չգնացիք, ասիք "լավ տեղեկացված չենինք"…

մի բան հաստատ ա… էդ միտինգին հավաքված մարդկանց քանակն ա որոշելու միտինգի լեքսիկոնը, տրամադրությունները ու հետագա ընթացքը… և ընդհանրապես երկիրն ինչ ուղղությամբ կգնա… իսկ հավաքված ժողովրդի քանակը ձեզնից ա կախված, ոչ թե զանազան լյովիկներից ու մնացածներից… ձեր պահանջը իշխանությունից կարա լինի միայն… մարդկանց քանակն էլ ձեզնից ա կախված…

իսկ ձեր մոտ դուք արդեն որոշել եք որ ճի լինելու… սրան ասում են self fulfilling prophecy…

տակ շտօ… պլօխոմու տանցոռու յայցա մեշայուտ…

Տրիբուն
20.11.2013, 00:34
Ու էլի սահուն անցան ՀԱԿ-ին: Տգեղ ա տղերք, տգե՛ղ: Ու սխալ եք դուք: Ոտից գլուխ:

Ապեր, մենք պատահական չենք անցնում ՀԱԿ-ին: ՀԱԿ-ը ինքն ա ոտի տակ ընկնում իրա տգեղ պահվածքով: Մենք մեղավոր չենք, որ իրանք իրանց ձեռով զոռով մեր բերանը լեզու են դնում: Հազար անգամ քեզ ասել եմ, ասա Զուրբայնին թող վաբշե չխոսա, թող գնա բերանը կարի, թող տունը նստի, մի երկու մանեթ փող կտան, կապրի, մենակ թող ձեն չհանի: Դե ասենք Լյուդմիլայի մասին խոսք վաբշե չկա: Ոչ մեկը իրանց զոռով չի խնդրում, որ էշ-էշ դուրս տան, մեզ էլ առիթ տան:

Chuk
20.11.2013, 00:39
Ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում, եղբայր, ասում եմ էն, ինչ ասել ա Զուրբայնը (http://www.tert.am/am/news/2013/11/06/zurabyan/):

Ապեր, չեմ իմանում դու ոնց ես հասկանում Զուրաբյանի ասածները, ես հասկանում այնպես, ինչպես ինքը ասել ա: Մարդը բառացիորեն Շանթին ու ոչ-ՀԱԿ խաղաղ ակտիվիստներին առանձնացնում ա ու ՇԱնթին ու մնացածին մեղարդում ա հակաիրավական գործողություններ կատարելու մեջ: Զուրաբյանին պետք են մենակ իրա 50 դրամանոց կամ 100 ստիճանանոց ակտիվիստները, էտ իրա հաց ու ջուրն ա:

Նախ 50 դրամանոցն ու 100 աստիճանանոցը Զուրաբյանի ակտիվիստները չեն, էդ անցանք:

Մնացածը, եթե tert.am-ի սրած պահերը հանում ենք, ասում ա էն, ինչ-որ ես էի գրել: Նորից մեջբերեմ. «Զուրաբյանենք մեջտեղից ճղվեին էլ, չէին կարող էնտեղից հանեն Շանթին ու մյուս՝ կոնկրետ ակնհայտ ուժային գործողություններ արածներին, անկախ նրանից, էդ արարքը համարեին նորմալ, թե ոչ: Իհարկե կարող էին պոպուլիստական հայտարարություններ անել, պահանջել նրանց ազատել ու քոռուփոշման հետ գային, ստանալով ոմանց համակրանքը, որ ըհըն, պահանջեցին, բայց դա որևէ դրական բան որևէ մեկին չէր տա: ՓՈխարենը կարող էին հասնել նրանց, որ ակնհայտ ուժային գործողություն չարածները, պատահական բերման ենթարկվածներն ազատվեն. տասից ավելի մարդ էդպես ազատվեց, որոնցից երկուսն, այո ՀԱԿ-ից են եղել:»

Հա, փաստորեն սխալվել եմ, ՀԱԿ-ից ոչ թե երկուսն են եղել, այլ երեքը:

Տրիբունը, դու տրամաբանող մարդ ես, մի հատ մտածի էլի: Սենց չի լինի: Կոնկրետ ուժային գործողություններ են եղել, մի պահ վերացի, որ անողը Շանթն ա, մի պահ վերացի, որ արել ա ոչ օրինակարգ իշխանության կամակատար ոստիկանության դեմ, զուտ օրենքի տեսանկյունից նենց ա, որ իրանց բերման ենթարկելու հիմք կար: Ուրիշ հարց, որ հետագայում պետք է գտնվեն ձևակերպումներ, որպեսզի քաղաքական էությունը կատարվածի երես հանվի: Էդ պահին նման հայտարարություն անելը կլիներ զուտ պոպուլիզմ, որին կարող ա և դուք տենչում եք, իսկ ես՝ չէ:

Mephistopheles
20.11.2013, 00:41
Ապեր, մենք պատահական չենք անցնում ՀԱԿ-ին: ՀԱԿ-ը ինքն ա ոտի տակ ընկնում իրա տգեղ պահվածքով: Մենք մեղավոր չենք, որ իրանք իրանց ձեռով զոռով մեր բերանը լեզու են դնում: Հազար անգամ քեզ ասել եմ, ասա Զուրբայնին թող վաբշե չխոսա, թող գնա բերանը կարի, թող տունը նստի, մի երկու մանեթ փող կտան, կապրի, մենակ թող ձեն չհանի: Դե ասենք Լյուդմիլայի մասին խոսք վաբշե չկա: Ոչ մեկը իրանց զոռով չի խնդրում, որ էշ-էշ դուրս տան, մեզ էլ առիթ տան:

հիմա քո կռիվը ՀԱԿ-ի հետ ա՞… էլ ի՞նչ միասնություն եք սպասում երբ որ դուք արդեն ասում եք որ չեք միավորվելու…

մենք պետք ա մի բան հասկանանք որ էս իշխանության համար էլ, ընդդիմության համար էլ, երկրի համար էլ մենք ենք պատասխանատու…

դուք կարա՞ք մի բան հասկանաք որ եթե մեկը գալիս ա ձեր երկիր ու տենում ա էս քաքմեջ վիճակը, երբեք չի հարցնում "տեսնես ո՞վ ա սրանց ընդդիմությունը կամ երկրի պրեզիդենտը" այլ հարցնում են "տենաս սրանք ո՞նց են սենց ապրում… ո՞նց են սրանք սենց հանգիստ ֆռֆռում" … ու եթե հանկարծ ձեր նման շուստռի ու խելացի մեկը հելնի ասի "ՀԱԿ-ն ա լյովիկի հետ մեղավոր", հավատացեք they will laugh all the way to the bank…

Տրիբուն
20.11.2013, 00:42
Պետք ա հասկանալ տարրական, պարզ ճշմարտություն. Շանթն էնպիսի քայլ չի արել, որ քաղաքական ուժերը, իրավապաշտպան կառույցները, հասարակական կազմակերպությունները կարողանան անվերապահ հայտարարել իրենց անմեղ լինելու (ֆորմալ օրենքի տեսանկյունից) ու քաղբանտարկյալ լինելու մասին: Սրա համար ժամանակ, քննարկումներ, իրադարձություններ են պետք: Բոլորը չի, որ առանց մտածելու համակիր ունեն թե չէ նետվում են առաջ: Էդպիսի քայլը գուցե և ողջունելի ա ինչ-որ տեսակետից, բայց դատապարտված ա անհաջողության օբյեկտիվ պատճառներով:
Ապեր, Զուրաբյանի մտավոր ունակություններ մասին բոլորս էլ գիտենք, այնպես որ իրանից ոչ մեկը չէր պահանջում, որ Շանթին անմնեղ հայտատարի, կամ արդարացնի: Բայց ոչ մեկը չէր սպասում, որ ինքը առանց զոռելու, հիրա կամքով, ենց սկզբից սաղին կբաժանի մեղավորների ու անմեղների: Նույնիսկ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն էր ավելի ադեկվատ քան Զուրաբյանի ասածները:

Chuk
20.11.2013, 00:46

Օքեյ, լավ, ենթադրենք վատ ա ձևակերպել, սխալ ա ձևակերպել: Հարց չկա, ենթադրենք:

Կլինի հիմա ՀԱԿ-ից վազն անցնես մի քանի հատ էլ ձեռի հետ սերժիկին քֆուր տաս: Կլինի՞ սաղ մեղքը ՀԱԿ-ի վրա չգցես: Կլինի՞ թեման ՀԱԿ-ի վրա շուռ չտաս: Կլինի՞ հելնես գնաս Շանթի համար պայքարես: Կլինի՞ Շանթի մասին հայտարարություններ ու գործողություններ պահանջես ոչ թե էն ուժից, ով էն գլխից հայտարարել ա, որ ինքը սահմանադրական ու խաղաղ ճանապարհի կողմնակից ա, այլ էն ուժերից, ովքեր ասում էին, որ հարցերը սենց են պետք լուծել:

Տրիբուն
20.11.2013, 00:46
հիմա քո կռիվը ՀԱԿ-ի հետ ա՞… էլ ի՞նչ միասնություն եք սպասում երբ որ դուք արդեն ասում եք որ չեք միավորվելու…

մենք պետք ա մի բան հասկանանք որ էս իշխանության համար էլ, ընդդիմության համար էլ, երկրի համար էլ մենք ենք պատասխանատու…

դուք կարա՞ք մի բան հասկանաք որ եթե մեկը գալիս ա ձեր երկիր ու տենում ա էս քաքմեջ վիճակը, երբեք չի հարցնում "տեսնես ո՞վ ա սրանց ընդդիմությունը կամ երկրի պրեզիդենտը" այլ հարցնում են "տենաս սրանք ո՞նց են սենց ապրում… ո՞նց են սրանք սենց հանգիստ ֆռֆռում" … ու եթե հանկարծ ձեր նման շուստռի ու խելացի մեկը հելնի ասի "ՀԱԿ-ն ա լյովիկի հետ մեղավոր", հավատացեք they will laugh all the way to the bank…

Ապեր, չէ, կռիվ չենք անում .. բայց իրավունք ունենք կասկածելու, քանի որ տառապանքներս փորձ ունի ... :D Դե, միտինգին էլ երևի կգնանք էլի ... սաղ կախված ա նրանից, թե ինչ կարգի ու որակի հայտարարություններ են լինելու մինչև էտ միտինգը: Եթե լինելու են, եկեք մի անգամ էլ լսենք «այս իշխանությունները հանցավոր վարքի մասին .... որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին .... որոնք պետք ի վերջո գիտակցեն, որ .... 50 դրամով կուտակային կնսաթոշակի մի մասը կգնա գազի գինը վճարելուն» որ սպանես, ես տնից չեմ հելնի .. :D

Տրիբուն
20.11.2013, 00:52
Կլինի հիմա ՀԱԿ-ից վազն անցնես մի քանի հատ էլ ձեռի հետ սերժիկին քֆուր տաս: Կլինի՞ սաղ մեղքը ՀԱԿ-ի վրա չգցես: Կլինի՞ թեման ՀԱԿ-ի վրա շուռ չտաս: Կլինի՞ հելնես գնաս Շանթի համար պայքարես: Կլինի՞ Շանթի մասին հայտարարություններ պահանջես ոչ թե էն ուժից, ով էն գլխից հայտարարել ա, որ ինքը սահմանադրական ճանապարհի կողմնակից ա, այլ էն ուժերից, ովքեր ասում էին, որ հարցերը սենց են պետք լուծել:

Ասա ոտի տակ չընկնեն վազն անցնեմ .. բայց որ օրը մեջ հայտարարում են, որ իրանք են միակն ու անփոխարինելին (http://ilur.am/news/view/21157.html), ուզած չուզած կախվում եմ իրանցից:

Ստացվում է հետևյալ պատկերը. Սերժ Սարգսյանի իշխանության հետ չհաշտվող (յուրաքանչյուրի հիմնավորումները տարբեր կարող են լինել) գործոնների թվում են Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստանը»՝ որպես քաղաքական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածները, մանր ու միջին բիզնեսը, արդեն նաև խոշոր բիզնեսի որոշակի հատվածը: Ուրիշը չկա: Բայց «ուրիշը չկա» արտահայտությունը չպետք է ընթերցել որպես ուժերի սակավության ցուցիչ, այլ փաստի արձանագրում: Վերը նշված գործոնները լիուլի բավարար են Սերժ Սարգսյանի հեռացումն ապահովելու համար՝ ուժերի ճիշտ դերաբաշխման պարագայում:

Ապեր, էս ես չեմ հորինել, էս ՀԱԿ-ի փաստացի պաշտոնական կայքն ա գրում: Դե հիմա, ես չեմ դու ես, ասա, ումից պահանջեմ ... իսկ եթե պահանջներս չեն կատարվում, ումից վազն անցնեմ:

Կամ եթե ես ՀԱԿ-ից վազն անցնեմ, քեզ դրանից ի՞նչ օգուտ: Մի հոգի էլ կմոռանա ՀԱԿ-ի գոյության մասին: Իսկ եթե էս երկրում մի բան փոխվի, փոխելու են լայն մասաները, ոչ թե պատերին ներկ քսողներն ու յութուբի համար նկարվողները: Իսկ ես լայն մասա եմ, կամ դրա մի մասն եմ: Բայց ես իմ կարճ խելքով, ու իմ նման մնացած լայն մասաները իրանց կարճ խելքով սպասում են, որ իրա վրա սենց մեծ պատասխանատվություն վերցրածը պիտի ի վերջո գոնե մի լուրջ բան պիտի անի:

Այնպես որ եղբայր, դու պիտի գոհ ու շնորհակալ լինես, որ մենք կախվում ենք ՀԱԿ-ից ու իրան հայհոյում ենք: Էտ նշանակում ա, որ ՀԱԿ-ը դեռ լրիվ գերեզմանոցում չի, դեռ շնչում ա, ու հնարավոր ա դեռ հույս տալիս: Ոչ մի բան չեն պահանջում ու վազն են անցնում մեռելներից…

Mephistopheles
20.11.2013, 00:53
Ապեր, չէ, կռիվ չենք անում .. բայց իրավունք ունենք կասկածելու, քանի որ տառապանքներս փորձ ունի ... :D Դե, միտինգին էլ երևի կգնանք էլի ... սաղ կախված ա նրանից, թե ինչ կարգի ու որակի հայտարարություններ են լինելու մինչև էտ միտինգը: Եթե լինելու են, եկեք մի անգամ էլ լսենք «այս իշխանությունները հանցավոր վարքի մասին .... որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին .... որոնք պետք ի վերջո գիտակցեն, որ .... 50 դրամով կուտակային կնսաթոշակի մի մասը կգնա գազի գինը վճարելուն» որ սպանես, ես տնից չեմ հելնի .. :D

…ապեր, եթե իրանց ասածը ձեր դուրը չի գալիս, իրանք պտի տուն գնան, ոչ թե դուք… երկիրը ձերն ա, քաղաքը ձերն ա, պրոբլեմն էլ դուք ունեք…

Տրիբուն
20.11.2013, 00:55
…ապեր, եթե իրանց ասածը ձեր դուրը չի գալիս, իրանք պտի տուն գնան, ոչ թե դուք… երկիրը ձերն ա, քաղաքը ձերն ա, պրոբլեմն էլ դուք ունեք…

ֆաք յու .. մենք կարանք նաև արտագաղթենք ... :D Ու արտագաղթում ենք .. տենամ ինչն են կառավարելու կամ ում են ընդդիմադիր լինելու ..

Chuk
20.11.2013, 00:57
Ապեր, էս ես չեմ հորինել, էս ՀԱԿ-ի փաստացի պաշտոնական կայքն ա գրում:
Մարդամեկը ճիշտ էր ասում, որ դու ինձնից ավելի ՀԱԿական ու Լևոնական ես :)) Տնաշեն, ինձնից շատ ես ilur.am կարդում ու սաղ անգիր անում :))

Գործերս պրծնեմ, կարդամ էս խմբագրականը :)

Տրիբուն
20.11.2013, 01:02

Ապեր, թարսի պես, ես օրվա մեջ մոտ մեկից երկու ժամ հատկացնում եմ սաղ կարդալուն, այդ թվում նաև ilur.am ... ու թարսի պես, մասնագիտական հիվանդություն ա, կարդացածներիս առանցքային պահերը անգիր եմ հիշում, ու շատ երկար :(

Mephistopheles
20.11.2013, 01:27
ֆաք յու .. մենք կարանք նաև արտագաղթենք ... :D Ու արտագաղթում ենք .. տենամ ինչն են կառավարելու կամ ում են ընդդիմադիր լինելու ..
ապեր էսի ճիշտ ա հնչում երբ ասում ենք հեյելու մեջ նայելով… we are the ones who're getting fucked…

Տրիբուն
20.11.2013, 01:34
ապեր էսի ճիշտ ա հնչում երբ ասում ենք հեյելու մեջ նայելով… we are the ones who're getting fucked…

:D Ամեն առավոտ անում եմ, որ չմոռանամ տեղս հասարակության մեջ ..

Վիշապ
20.11.2013, 06:01
Ապեր, ոչ, սա միավորում էր կոնկրետ գաղափարի շուրջ, որն էր ավազակապետության քանդում, ավգյան ախոռների մաքրում:
Մնացածն արդեն գրած ա: Իրականում ինչ էլ գրես, գրածիս ասելիքը չես կարող հերքես: Ընդամենը պետք ա հակառակվել, հակառակվում ես:

Ինձ քո ասածները տնազ են թվում, կներես, ոնց որ ձեռ առնես: Ինչ «կոնկրետ գաղափարը», ինչ «միավորումը», ինչ «միավորվողները»…
սրա տրամաբանական արդյունքը պիտի «եվրասիական միություն»-ը լինի, այլ բան լինել չի կարող:

Chuk
20.11.2013, 14:47

Օքեյ, տնազ համարի :)
Ու վերացական «միավորումների» մասին մտածի, ի՞նչ ասեմ :)

Տրիբուն
20.11.2013, 20:55
Օքեյ, տնազ համարի :)
Ու վերացական «միավորումների» մասին մտածի, ի՞նչ ասեմ :)

Ապեր, եթե էս տղուն միավորումից չհանեն կամ գոնե ձենը չկտրեն, (http://www.tert.am/am/news/2013/11/20/levon-zurabyan2/) ես ոչ մեկի հետ չեմ միավորվելու ... ուզում ա Հիսուսը երկնքից իջնի ու միավորման կոչ անի: :D

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանրահավաքները ժամանակավորապես դադարեցրել է, քանի որ 2012-2013թթ-ի ընտրական ժամանակահատվածում արված ընտրակեղծիքները փաստում են, որ Հայաստանում ստեղծված է այնպիսի մեքենա, որը կանխում է իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու հնարավորությունը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նույնանուն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ առկա իրադրությունը հանգեցնելու է քաղաքական գործընթացների ակտիվացման:

Կարա՞ ինչ-որ մեկը բացատրի, թե ինչ կապ կա հանրահավաքներ դադարեցնելու ու ընտրություններով իշխանությունը փոխելու անհնարինության միջև: Զուրաբյանը պարզվում ա հանրահավաք էր անում, քանի որ ընտրություններով հնարավոր էր իշխանություն փոխել: Բայց էս երկու տարի ա, դեպուտատ դառնալուց հետո, պարզել ա, որ ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, ուրեմն հանրահավաքներն անիմաստ են: Երկաթյա տրամաբանություն է:

Տրիբուն
20.11.2013, 23:27
Էս ilur.am-ը առանց 7or.am-ի կյանք չունի: (http://ilur.am/news/view/21398.html) Ո՞վ կմտածեր, որ տենց մեծ ատելությունն ու անհամատեղելիությունը մի օր կվերածվի սենց մեծ սիրո ու արդյունավետ համագործակվության :D

Վիշապի ականջը կանչի, որ Թևանյանից մեջբերում էր անում Ակումբում, ինչքան ՀԱԿ ու Լևոն սիրող կար, Վիշապին քիչ էր մնում հում-հում ուտեր: Իսկ հիմա, Թևանյանին ցիտում են, գրածները քոփի են անում իրանց սայթում, նկարը ամեն տեղ դնում են, կարող ա դեմը մեկ ու մեջ աղոթում են: Լավ, Թևանյանի դեմը դժվար, բայց գերագույն ինտելեկտուալի դեմը հաստատ աղոթում են: :tease

Mephistopheles
20.11.2013, 23:47

ես ոչ էն ժամանակ էի կարդում, ոչ էլ հիմա… բայց վատ չէր լինի որ Վիշապը հիմա էլ Թևանյանից մեջբերում անի…

Chuk
21.11.2013, 00:27
Էս ilur.am-ը առանց 7or.am-ի կյանք չունի: (http://ilur.am/news/view/21398.html) Ո՞վ կմտածեր, որ տենց մեծ ատելությունն ու անհամատեղելիությունը մի օր կվերածվի սենց մեծ սիրո ու արդյունավետ համագործակվության :D

Վիշապի ականջը կանչի, որ Թևանյանից մեջբերում էր անում Ակումբում, ինչքան ՀԱԿ ու Լևոն սիրող կար, Վիշապին քիչ էր մնում հում-հում ուտեր: Իսկ հիմա, Թևանյանին ցիտում են, գրածները քոփի են անում իրանց սայթում, նկարը ամեն տեղ դնում են, կարող ա դեմը մեկ ու մեջ աղոթում են: Լավ, Թևանյանի դեմը դժվար, բայց գերագույն ինտելեկտուալի դեմը հաստատ աղոթում են: :tease

Տրիբուն ջան, հիշում եմ, որ էն ժամանակ ես 7or-ին քրֆում էի: Հիմա էլ եմ քրֆում:
Ու դա ոչ միայն քո ներկայությամբ:
Ու նենց չի, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը բոլորը նույն կերպ են ընկալում ՀԱԿ-ում:
Նենց չի, որ բոլորս գոհ ենք, որ 7օրի նյութերը իլուրում դրվում են: Բայց էստեղ մի հատ ստոպ. հա, բոլորդ էլ գիտեք իլուրի ու ՀԱԿ-ի կապի մասին, բայց նենց չի, որ դա մամլո խոսնակի դերում գտնվող կայք ա: Բնավ: Մենակ 7օրի նյութերը չեն, որ ՀԱԿ տարբեր շերտեր տարբեր կերպ են ընկալում: Հստակ ա մի բան, իլուրի խմբագրությունը ինքն ա որոշում ինչ դնի ինչ չէ, ու հաճախ դա կարող ա հակասի սրա կամ նրա պատկերացումներին:

Ես ինքս էս 7օրի նյութերի հետ կապված լիքը եղել ա, որ իմ դժգոհությունն արտահայտել եմ:

Տրիբուն
21.11.2013, 00:30

Էտ սաղ հեչ .. դու Զուրբյանին գլխից խփի, ախպոր պես ..

Chuk
21.11.2013, 00:43
Էտ սաղ հեչ .. դու Զուրբյանին գլխից խփի, ախպոր պես ..
Ընկեր, ես դաժը Սերժին գլխից չեմ խփի, դատի կտամ, իշխանափոխության հասնելուց հետո: Էդ հարցերով Շանթի պես մտածողներին, խնդրում եմ:

Տրիբուն
21.11.2013, 00:44
Ընկեր, ես դաժը Սերժին գլխից չեմ խփի, դատի կտամ, իշխանափոխության հասնելուց հետո: Էդ հարցերով Շանթի պես մտածողներին, խնդրում եմ:

Սերժին ես էլ չեմ խփի ապեր ... Սերժը ի՞նչ .. դու Զուրաբյանին խփի ..

Mephistopheles
21.11.2013, 00:45
Էտ սաղ հեչ .. դու Զուրբյանին գլխից խփի, ախպոր պես ..

Ապեր, Զուրաբյանից ինչ ես ուզում, մարդը նորմալ քաղաքական գործիչ ա…

Տրիբուն
21.11.2013, 00:58
Ապեր, Զուրաբյանից ինչ ես ուզում, մարդը նորմալ քաղաքական գործիչ ա…

Ապեր, ես գիտեմ, որ քո համար նորմալ քաղաքական գործիչը անմեղսունակ դեբիլն ա, պետք չի դա ամեն անգամ կրկնել:

Mephistopheles
21.11.2013, 01:43
Ապեր, ես գիտեմ, որ քո համար նորմալ քաղաքական գործիչը անմեղսունակ դեբիլն ա, պետք չի դա ամեն անգամ կրկնել:

քո համար ոչ մեկն էլ քաղաքական գործիչ չեն… մարդը նորմալ կրթված քաղգործիչ ա, ի՞նչւ դուրդ չի գալիս… անպայման պտի մի հատ պոզ ու պոչ կպցնե՞ք…

Տրիբուն
21.11.2013, 02:18
քո համար ոչ մեկն էլ քաղաքական գործիչ չեն… մարդը նորմալ կրթված քաղգործիչ ա, ի՞նչւ դուրդ չի գալիս… անպայման պտի մի հատ պոզ ու պոչ կպցնե՞ք…

Դրածս նորությունը կարդացե՞լ ես, գոնե խաբա՞ր ես էս խոսակցությունն էսօր որ պահից ու ինչ պատճառով ա սկսվել, թե՞ պիտի զահլեքս տանես քո անսահման սիրով դեպի անմեղսունակը:

Mephistopheles
21.11.2013, 02:22
Դրածս նորությունը կարդացե՞լ ես, գոնե խաբա՞ր ես էս խոսակցությունն էսօր որ պահից ու ինչ պատճառով ա սկսվել, թե՞ պիտի զահլեքս տանես քո անսահման սիրով դեպի անմեղսունակը:

տեղյակ եմ ու չեմ հասկանում պրոբլեմն նչ ա…

Տրիբուն
21.11.2013, 02:49
տեղյակ եմ ու չեմ հասկանում պրոբլեմն նչ ա…

Դե որտեղից հասկանաս, ապեր .. դժվար ա հասկանալը .... որ ուրիշը տենց բան ասած լիներ, կճղեիր մեջտեղից .. բայց դե ասել ա քո քաղաքական իդեալը ... նորմալ, կրթված քաղգործիչը ... հաստատ մի շատ խելոք բան կա ասածի տակ թաքնված, որ մենակ ինքն ա հասկացել, մեկ էլ դու ..

Mephistopheles
21.11.2013, 03:02

շատ էլ ճիշտ բան ա ասել… ուղղակի դուք արդեն տրամադրված եք որ պտի սխալ լինի քանի որ ինքնա ասում… ստերեոտիպի զոհ եք…

Norton
21.11.2013, 11:30
Հարցումներին չեմ վստահում, բայց, ըստ իս, էս մեկը իրականությանը մոտա

Փնտրվում է ընդդիմություն. ԲԱՐՈՄԵՏՐ–ի հարցման արդյունքները

Ընդդիմությունը ժողովրդավարական քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտներից է: Վերջին շրջանում մի շարք մասնագետներ նաև փորձում են հիմնավորել, որ ընդդիմությունը քաղաքական իշխանության անհրաժեշտ բաղադրիչներից է: Անգամ այս քաղաքագիտական նրբությունների մեջ չխորանալով էլ պարզ է, որ առհասարակ որևէ հասարակության մեջ ընդդիմությունը կարևոր դեր ունի և կախված նրանից, թե ինչպես է վերահսկում կամ զսպում իշխանություններին, կարող ենք ասել, թե որքանով են արդյունավետ գործում այս ինստիտուտները (իշխանություն, ընդդիմություն):
ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը Tert.am-ի պատվերով փորձել է երևանցիների շրջանում պարզել, թե արդյոք նրանք մեր քաղաքական իրականության մեջ ունե՞ն ընդդիմության ընկալում և կոնկրետ որ քաղաքական ուժերին են համարում ընդդիմություն:

Երևանցիներին առաջարկվել էր թվարկել այն քաղաքական ուժին/ուժերին, որոնք ըստ հարցվողի ներկայացնում են Հայաստանի քաղաքական ընդդիմությունը: Ընդ որում հարցվողին հնարավորություն է տրվել նշելու մինչև 2 պատասխան:

Ինչպես տեսնում ենք գրաֆիկից, հարցվողների կողմից տրված բոլոր պատասխանների 51%-ի դեպքում (հարցվողների մոտ 57%-ը) ընդդիմության ընկալում, որպես այդպիսին, չկա, իսկ պատասխանների ևս 9.2%-ը բաժին է ընկնում «դժվարանում եմ պատասխանել» տարբերակին:

Այս պատկերը օրինաչափ է, քանի որ մարդիկ հիմնականում կորցրել են իրենց վստահությունը քաղաքական ուժերի հանդեպ և չեն հավատում, որ քաղաքական ընդդիմությունը ներկայացնող ուժերը այս կազմով և համամասնությամբ կարող են ինչ-որ փոփոխություններ մտցնել մեր հանրային կյանքում:

http://www.tert.am/other/image/11/Aram/Untitled.jpg

Ինչ վերաբերում է հարցվողների կողմից կոնկրետ քաղաքական ուժ/ուժեր նշած տարբերակներին, ապա պետք է նկատել, որ այս առումով որևէ նոր իրողություն չի բացահայտվել:
Հարցվողների կողմից նշված բոլոր պատասխանների 17 %-ը «Ժառանգություն» կուսակցությանն են «պատկանում»: Այս համեմատաբար բարձր ցուցանիշը պայմանավորված է Երևանի ավագանու անդամ «Բարև Երևան» դաշինքի/խմբակցության, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գործունեությամբ և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրություններից հետո պահպանվող հիմնական ընդդիմադիրի իներցիայով:

ՀԱԿ-ը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի լիդերներից մեկը, սակայն ակնհայտ է, որ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված ներկայում չի հանդիսանում ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնող քաղաքական միավոր:
Հարցվողների պատասխանների մեջ իր մեծությամբ հաջորդ տեսակարար կշիռն ունի ՀՅԴ-ն: Այս դաշտում դաշնակները նոր են դիրքավորվել և, անշուշտ, լավ հնարավորություն ունեն այդ ցուցանիշը բարելավելու: Իսկ հարցվողների կողմից տրված ընդհանուր պատասխանների մեջ ԲՀԿ-ի արձանագրած մոտ 5 %-ը լրիվ այլ խոսակցության թեմա է: Փաստորեն, որպես քաղաքական այլընտրանք դիրքավորված ուժը, թեկուզ, ոչ շոշափելի, բայց դիվիդենտներ է հավաքում նաև ընդդիմադիր դաշտում: Սա կարող է վկայել այն մասին, որ հարցվողների այս խումբը «այլընտրանք» ասվածը հասկանում է որպես ընդդիմություն, կամ էլ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի շարքում ընդդիմություն չի տեսնում:

Tert.am

Տրիբուն
21.11.2013, 16:17
շատ էլ ճիշտ բան ա ասել… ուղղակի դուք արդեն տրամադրված եք որ պտի սխալ լինի քանի որ ինքնա ասում… ստերեոտիպի զոհ եք…

Թե՞ դու ես տարամադրված, որ ինչ էշություն դուրս տա, ճիշտ ա :D Կարա՞ս բացատրես, ինչին ա ճիշտ ասել: Ես օրինակ մեջբերման տակ գրել եմ, թե ինչն ա էշություն: Հավայի դուրս չեմ տալիս, ու անպատասխան սերս չեմ արտահայտում առ անմեղսունակը:

Mephistopheles
21.11.2013, 20:50

Ապեր, մի նեղացի, որ ասիր ներվերս ժեշտից ա, ասի տենամ գեյջը ինչ ա… ապեր սաղիս ներվերն էլ հիմա ժեշտից ա ուղղակի էդ ժեշտը ֆոլգայի հաստություն ունի…

տենանք ոնց ենք անելու…

Mephistopheles
22.11.2013, 01:45
«Ժառանգությունը» համազգային գործադուլի կոչ է անում (http://lurer.com/?p=122403&l=am)

ուֆ-ուֆ… գոնե ծոմ ասեին…

Chuk
22.11.2013, 01:49
«Ժառանգությունը» համազգային գործադուլի կոչ է անում (http://lurer.com/?p=122403&l=am)

Տեքստը չկարդացի: Ահագին ժամանակ ա տարբեր խմբեր քննարկում են էս հարցը: Ոնց-որ ռեալ չի :(
Բայց էս ուղղությամբ աշխատել արժի: Ինձ դուր ա գալիս էն միտքը, որ կարող ա ՏՏ աշխատողները անեն:

Mephistopheles
22.11.2013, 02:19

մինչև հանրահավաքներ չլինեն, դա չի աշխատի…

Tig
22.11.2013, 09:42
«Ժառանգությունը» համազգային գործադուլի կոչ է անում (http://lurer.com/?p=122403&l=am)

Ուշացած...

Բայց կենսաթոշակային պարտադիր կուտակայինի կոնտեքստում ուշ չի:

Տրիբուն
22.11.2013, 15:11
Ուշացած...

Բայց կենսաթոշակային պարտադիր կուտակայինի կոնտեքստում ուշ չի:

Գործադուլ անելը երբեք էլ ուշ չի, եթե նորմալ կազմակերպվի ... բայց մեզ իմանալով, կարամ ասեմ, որ հնարավոր չի կազմակերպել: Մենք սկի դասադուլ չենք կարում կազմակերպենք, ուր մնաց գործադուլ:

Արէա
22.11.2013, 15:42
Գործադուլ անելը երբեք էլ ուշ չի, եթե նորմալ կազմակերպվի ... բայց մեզ իմանալով, կարամ ասեմ, որ հնարավոր չի կազմակերպել: Մենք սկի դասադուլ չենք կարում կազմակերպենք, ուր մնաց գործադուլ:

Հնարավոր չի: Չգիտեմ տեսականորեն ինչ ա հնարավոր, դրսից ինչ խորհուրդ կտան, ընդդիմությունը ինչ ա երազում: Բայց որ մեծ մասշտաբով գործադուլ հնարավոր չի անել Հայաստանում էդ փաստ ա:
4-5 տարբեր տեղեր եմ աշխատել, որևէ մի տեղ գործադուլ անել հնարավոր չէր:
Չի կարա լինի տենց բան:

Տրիբուն
22.11.2013, 15:48

Ապեր, սաղ նրանից որ համակարգը սարքված ա նենց, որ ոչ մի լուրջ բան անելու հնարավորություն չլինի: Գործադուլ անել Հայաստանում հնարավոր չի, մի հատ շատ պարզ, բայց շատ ֆունդամենտալ պատճառով - Հայաստանում չկա աշխատանքի շուկա՝ իրա դասական իմաստով: Աշխատանքի շուկա չլինելը նշանակում ա, որ չեն կարա լինեն նորմալ արհմիություններ, հետևապես չկա աշխատանքային իրավունքի պաշտպանության համակարգ, չկա օրենքով պաշտպանված պայմանագրային համակարգ, չկան դատարաններ, որոնք աշխատողի իրավունքները կպաշտպանեն, չկան բիզնեսներ, որոնք գործում են աշխատանքի շուկայի խաղի կանոններով: Հայաստանում, մենք փաստացի աշխատանք չենք փնտրում, մենք վերցնում ենք էն աշխատանքը, որը մեզ տալիս են - սովորական ֆեոդալական համակարգ ա:

Chuk
22.11.2013, 15:54
Հնարավոր չի: Չգիտեմ տեսականորեն ինչ ա հնարավոր, դրսից ինչ խորհուրդ կտան, ընդդիմությունը ինչ ա երազում: Բայց որ մեծ մասշտաբով գործադուլ հնարավոր չի անել Հայաստանում էդ փաստ ա:
4-5 տարբեր տեղեր եմ աշխատել, որևէ մի տեղ գործադուլ անել հնարավոր չէր:
Չի կարա լինի տենց բան:

Նույն կերպ ասենք հիմիկվա հիմնարկս վերցնենք, եթե գործադուլ լինի կամ երկու հոգիս կմիանանք, կամ չէ: Մյուսները բացառվում են (30+ աշխատող):

Բայց այ ստեղ ինձ հետաքրքրում ա, իսկ դա կարևո՞ր ա: Իսկ եթե ամեն հիմնարկից էդքան մարդ միանա, տպավորիչ բան չի՞ լինի: Գումարենք, որ ասենք իմ գցել բռնելով էդ քայլին գնալու են առանցքային աշխատողները, ովքեր կորցնելու բան չունեն, ում բացակայությունն ա հիմնարկի համար ավելի ծանր, քան իրենց ասենք գործից հեռացնելը, որտև իրենք ուրիշ գործ կգտնեն, հավանաբար:

Norton
23.11.2013, 14:56
Ժողովուրդ, ինձ թվումա Հայաստանի ապագայի մասով կյանքից կտրված քննարկումներ են ընթանում այստեղ՝ էսա մեր հասրակության ուզածն ու ճաշակը, իսկ դուք դրել եվրոպական արժեքներ եք քննարկում :pardon
http://i41.tinypic.com/2a4xrtk.png

Chuk
24.11.2013, 00:54
Փշաքաէվեցի, ասեցի տամ, դուք էլ կարդաք (http://www.hraparak.am/news/view/44365.html) :(

Mephistopheles
26.11.2013, 01:13
Ուկրաինայի հետ ինչ ա լինու՞մ…

Տրիբուն
26.11.2013, 03:07
Ուկրաինայի հետ ինչ ա լինու՞մ…

Մանրից .. (http://obozrevatel.com/politics/39287-yanukovich-obratilsya-k-ukraintsam-strana-idet-evropejskim-putem.htm)

http://www.youtube.com/watch?v=HL5phvMgvQ4

Mephistopheles
26.11.2013, 03:15
ճիշտ մսերժի պես ա խոսում, բան չեմ հասկանում խոսածից

Mephistopheles
26.11.2013, 03:18
Ուկրաինայում, մարդ ունեմ, սաղ բիզնեսն առայժմ hold-ի վրա ա…

Sagittarius
26.11.2013, 03:38
ճիշտ մսերժի պես ա խոսում, բան չեմ հասկանում խոսածից

ի տարբերություն Սերժի, էսի գոնե ժողովրդին էնքան շան տեղ ա դնում, որ «բացատրություն» ա տալիս:

Ասում ա, որ Ռուսաստանի հետ եթե թարսվենք, սաղ գործարանները կփակեն, ու սաղս սովիծ կսատկենք (դու հասկացի՝ «Թայֆիս բիզնեսները կփակվեն ու մենք սովից կսատկենք»)՝

http://ilur.am/news/view/21589.html

Տրիբուն
26.11.2013, 16:32
Հազիվ մի հոգի տոշնի ասում ա, թե ինչի Ուկրաինան, ավելի շուտ Յանուկովիչը (կարդա համ էլ Սերժը) չեն ստորագրում ԵՄ հետ Ասոցացման Համաձայնագիրը: Ոչ մի ռուսական ճնշում չի կարա ստիպի Ուկրաինային հրաժարվել ԵՄ հետ ասոցացումից, ստեղ խոսում են զուտ անձնական ու շատ կոնկրետ նկատառումները: Ու էլի մեղավոր են եվրոպացիները, որոնք էս ամեն ինչի հաշվի չեն առել ու նստել են նույն սեղանի շուրջ մաֆիոզների հետ:

Russia's Ukraine Power Play Pays Off (http://nationalinterest.org/commentary/russias-ukraine-power-play-pays-9461)

.... The implementation of the Association Agreement (AA) and the accompanying Deep and Comprehensive Trade Agreement (DCFTA) would have required Ukraine’s leadership to undertake far-reaching economic and political reforms.

One problem with signing the accords has been, all along, that this is a group that rules and enriches itself thanks to rampant crony capitalism and corruption. It’s good work if you can get it—and once you do, why would you give it up voluntarily? Signing the AA would, for Yanukovych and Co., have been tantamount to self-liquidation. What ruling elite does that? This is why Ukraine’s PR-dominated government has been ambivalent at best about the AA, something that was clear to me as far back as July 2011, when I met with its several senior officials as part of a European-American delegation.

Bruno
26.11.2013, 19:55
http://www.youtube.com/watch?v=MA_QSOSMpvs

Տրիբուն
26.11.2013, 21:27
http://www.youtube.com/watch?v=MA_QSOSMpvs

Սրան երբեք առանձնապես չեմ սիրել, որպես դերասան, բայց չոտկի սաղ ճիշտ ա ասում:

Bruno
27.11.2013, 19:56
Լավ են «լցում» վրեն:

http://www.youtube.com/watch?v=t-RLY4xsaiQ

Tig
29.11.2013, 11:41
Մենք տանուլ ենք տալիս պետությունը (http://168.am/2013/10/06/284691.html)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/10/06/284691.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Mephistopheles
30.11.2013, 05:26
http://youtu.be/93uIIv67hFQ

Kuk
02.12.2013, 00:26
Ամբողջ Ուկրաինայում մի խելոք մարդ չկա՞ էդ ժողովրդին կանգնի ասի՝ ախպեր, քար ու փեդով քաղաքական հարց չեն լուծում, սահմանադրական պայքարն ա ճիշտը, համ էլ դրել միանգամից նախագահին եք վրա տվել, շենքեր եք գրավում, մինչև էդ քանի՞ ծառ եք փրկել, քանի՞ պատմամշակութային արժեք եք փրկել ձեր կյանքով մեկ, որ արդեն տենց հարցեր եք ուզում լուծեք: Արա կարողա՞ դրանք կենտրոն տեղ մի հատ հարմար այգի չունեն, հավաքվեն, ասեն-խոսան, ժողովներ անեն, պայքարի մեխանիզմներ քննարկեն, գունավոր գլխարկներ, պատերին իրանց լոգոները փչեն, ոստիկանների հետ վիճեն, բանակցեն, բարոյական հաղթանակներ, դատախազության դեմը ակցիաներ, որոնց հիմանկան ինտրիգը էս մայթին կանգնի, չեմ կագնի, իմ երկիրն ա՝ ուր ուզեմ կկանգնեմ-ի նման շատ լուրջ հարցն ա: Թեչէ էս ուկրաինացիք հավաքվել խաղ են անում, որ ի՞նչ: Թե ասա էդ միլիցեքի գլխին որ դուբինկով խփում եք, չեք մտածո՞ւմ, որ կարողա տանեն նստացնեն, հետո թույն ընդդիմադիր լիդերներն էլ ասեն՝ ով միլիցու գլխին խփել ա, նա պետքա նստի, իսկ ով անմեղ դեմքով դրոշակ ա ծածանել, նրա պայքարը սահմանադրական ա ու էս երկրի ապագայի համար ա, նա թող ազատ արձակվի. ու տենց էլ լինի: կյանքչիսա

Mephistopheles
02.12.2013, 01:35

կա ասում են ու իրանց ժողովուրդը հատուկ գնում ա դրանց ձեռը բռնում ա…

Բիձա
02.12.2013, 05:49

Կուկ, 3 տարի առաջ, երբ ես հենց էս քո ասածն էի ասում, դու ու քո հետ էլ համարյա բոլորը ինձ հակադարձում էիք, թե բիձա տղամարդ ես, արի դու ինքդ հակասահմանադրականով գնա: էս ինչն խաբար ա՞

Բիձա
02.12.2013, 06:03
Մենք տանուլ ենք տալիս պետությունը (http://168.am/2013/10/06/284691.html)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/10/06/284691.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Ամեն ինչ ճիշտ է նկարագրում, բայց չի ասում, թե ինչու է երկիրն էս պարզ աբսուրդների մեջ:
Ես իմ կարծիքն ասեմ:
Իշխանությունն իր առջև չունի տնտեսական, առավել ևս քաղաքական ու պետական որևէ խնդիր: Պարտքը վերցնում են, մոնոպոլ ներկրումները կան, հանքերը թալանվում են, Ռուսների կռիշ- պապայությունը կա:
Իրենց միակ խնդիրը իշխանությունը պահելն է ու վերարտադրվելը: Այ դրա համար առնվազն 20 տոկոս ծախված մասսա է պետք ունենալ՝ ոստիկան, դատախազ, դատավոր, բանակի վերնախավ, թաղային տականք, դպրոցի կեղծող ուսուցչություն, պաշտոնյաների օգտվող բարեկամություն, հարկային ապարատ, ու նման լիքը այլ անհրաժեշտ մասսա, որն անհրաժեշտ պահերի կկեղծի, կկրակի, կմատնի, կվախացնի: Այ էտ 20 տոկոսին պետք է անպայման ունենալ, դրա համար ահռելի հարկային է պետք, ահռելի միլիցա ու այլ պառազիտներ: Էտ ահռելի հարկայինի բոլորի կաշին կքերթի, ահռելի միլիցեն թաղերում սաղ օրը մարդկանց կլացացնի: Դա ստից չի, դա անհրաժեշտություն է: Իսկ եթե փոքր բիզնեսը պարզեցվի, ինքը չի կարող էդքան պառազիտ պահել:
Հայաստանը չունի անկախ պետությանը հատուկ որևէ ինստիտուտ ու գործընթաց:
Զոն է, Շանթի ասած- սուչի զոնը:
Դրա համար ըսենց խելոք վերլուծությունները որ կարդում ես, մի կողմից ասում ես լավ է, մյուս կողմից էլ մտածում ես, որ նույնիսկ սա է էս դեգենեռատ իշխանությանը ձեռնտու, որովհետև հանցագործությունը ընդամենը որպես "սխալ" է ներկայացվում:

Kuk
02.12.2013, 18:42
Կուկ, 3 տարի առաջ, երբ ես հենց էս քո ասածն էի ասում, դու ու քո հետ էլ համարյա բոլորը ինձ հակադարձում էիք, թե բիձա տղամարդ ես, արի դու ինքդ հակասահմանադրականով գնա: էս ինչն խաբար ա՞

Որտև դու մենակ ասում ես, դու անողների մեջ չկաս ոչ մեկի դեպքում, ոչ մյուսի:

Բիձա
03.12.2013, 09:47
Որտև դու մենակ ասում ես, դու անողների մեջ չկաս ոչ մեկի դեպքում, ոչ մյուսի:

Զարմանալի է, ես հարցնում եմ թե ինչ խաբար ա որ մտքափոխվել ես, դու ինձ ես մեղադրում, ենթադրելով, որ ես ինչ որ բան չեմ արել:

Kuk
04.12.2013, 00:20
Զարմանալի է, ես հարցնում եմ թե ինչ խաբար ա որ մտքափոխվել ես, դու ինձ ես մեղադրում, ենթադրելով, որ ես ինչ որ բան չեմ արել:

Էն ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա այլ իրավիճակ ա: Որ իրավիճակում համարել եմ ճիշտը սահմանադրական ճանապարհը, ասել եմ տենց, երբ համարել եմ սխալ, ասել եմ սխալ ա: Վաղը եթե ինչ որ բան փոխվի, ես մտածեմ, որ հնարավոր ա էդ պահին սահմանադրական ճանապարհով նպատակին հասնել, էլի կասեմ, որ տենց ա պետք:

Տրիբուն
05.12.2013, 20:46
Ցուցաբերել քաղաքացիական անհնազանդություն, և դուրս գալ հրապարակ (http://lurer.com/?p=123821&l=am)

Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան հաստատեց, որ ՍերԺ Սարգսյանը, որպես ինքնուրույն քաղաքական գործիչ այլեւս գոյություն չունի։

Մաքսային Միությանը Հայաստանի միանալու գործընթացը կարող է կասեցվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի միջոցով։

Դրա համար անհրաժեշտ է․

- Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն հստակ մատնանշեն, որ Սերժ Սարգսյանը ընդունելի չէ արեւմուտքի կողմից, որպես Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչ,
- Ռոբերտ Քոչարյանը հայտնի իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։

Այս պայմանները իրականացված լինելու դեպքում․

- Քաղաքացիական ուժերը հնարավորություն կունենան պահանջ ներկայացնել իշխող կոալիցիայում չմասնակցող կուսակցություններին՝ ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, ՀԱԿ-ին եւ Ժառանգությանը, որպեսզի նրանք կասեցնեն աշխատանքը Ազգային ժողովում մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
- Քաղաքացիական ուժերը պետք է կոչ անեն հանրությանը ցուցաբերել քաղաքացիական անհնազանդություն եւ դուրս գալ հրապարակ Ուկրաինայի օրինակով։

Այս ամենը հնարավոր կլինի իրագործել, եթե ի սկզբանե բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը միավորվեն երկրում ազատ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ»։

Чем хасканум, а Роберт Седракович тут причем ? :D

Վիշապ
05.12.2013, 20:54
...Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն հստակ մատնանշեն, որ Սերժ Սարգսյանը ընդունելի չէ արեւմուտքի կողմից,...

Մի հատ էլ Օբաման չգա՞ երգի, քնենք հեղափոխությունից հետո... …Ճ

Տրիբուն
05.12.2013, 22:27
Մի հատ էլ Օբաման չգա՞ երգի, քնենք հեղափոխությունից հետո... …Ճ

Ապեր, կարող ա դաժե Օբաման էլ երգի, Պուտինն էլ դամ քաշի, Անգելա Մերկելն էլ ստրիպտիզ պարի, տո դաժե Ռոբերտ Քոչարյանը Սերժի հրաժարականը պահանջի, անհավանականը այ էս կետն ա.

ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, ՀԱԿ-ին եւ Ժառանգությանը, որպեսզի նրանք կասեցնեն աշխատանքը Ազգային ժողովում մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Սրանք մեռնեն տենց բան չեն անի:

Mephistopheles
05.12.2013, 22:38

Սրանք մեռնեն տենց բան չեն անի:

հլա թող դուրսը մի 100 000 մարդ լինի տես ոնց կկասեցնեն… ոչ թե որ լավն են, այլ որտև շանս ա…

Տրիբուն
05.12.2013, 22:43
հլա թող դուրսը մի 100 000 մարդ լինի տես ոնց կկասեցնեն… ոչ թե որ լավն են, այլ որտև շանս ա…

Հա էլի .. հեսա, 100.000 մարդն էլ իրանց հարիֆն ա :D Բա իրանց բանու գործի անունն ի՞նչ ա, խաբելը սաղին, ԱԺ-ում վեր ընգնելը ու արտասահմաններում կայֆավատ լինելը՞: Տշեմ ես դրանց նանը ... :D Մարդիկ փողոց են դուրս գալիս, երբ հստակ առաջնորդ կա, 2008 թիվը քեզ վկա.... կով ու ոչխար չեն, որ հավայի սարերում ման գան:

Mephistopheles
05.12.2013, 22:47

ապեր, թող դուրս գա 100 000-ն ու իրանք որ գան ձեզ ղեկավարելու, մի ընդունեք… շվցրեք թող գնան… հաստատ մի ուրիշը ասպարեզ կգա… էդ 100 000-ի մեջից գոնե "մի 5 հոգի ազնիվ հայրենասեր" դուրս կգա… սենց ա լինում…

Տրիբուն
05.12.2013, 23:00

Հա էլի, տոշնի տենց ա լինում: Մի խելոք գրքում գրած կլինի :D

Mephistopheles
05.12.2013, 23:06
Հա էլի, տոշնի տենց ա լինում: Մի խելոք գրքում գրած կլինի :D

բա ո՞նց ա լինում… դուք տունը նսրտած եք ըլնում, դուք տունը ձեր համար դինջ, դիլխոր ու դժգոհ նստած եք ըլնում, մեկ էլ 5 հատ հայրենասեր ազնիվ տղա գալիս ձեզ տնից հանում ե՞մ… ապեր կարող ա՞ կույս եք ու սիպտակ ձիու վրա նստած ձեր ասպետին եք սպասում…

ուկռայնացոց Յանուկովիչի մի հատ ֆռազան ա դուրս հանել փողոց… funny enough սկի ընդդիմությունը չի հանել…

Տրիբուն
05.12.2013, 23:14

Չէ ապեր, ճիշտ ես .. մենք ժողովրդով, սենց մեզանով, մի օր մեկ էլ պատահական ժամով, տեղով պայմանավորվում ենք, հելնում ոտ-ոտ իջնում ենք քաղաք, ու ինքնաբուխ 100.000-ոց միտինգն ենք սկսում: Քվեարկությամբ ընտրում ենք թամադա, պարողներ, շաբաշ տվողներ .... Ինձ թվում ա 100.000 քիչ ես ասում, տենց կարան մի միլիոն էլ հավաքվենք: Էտ ընթացքում, մեր ձայները ստացած քաղաքական ընդդիմությունը, որը ի միջի այլոց խոստանում էր, որ պիտի փողոցային պայքարը շարունակի ու միտինգներ անի, Սահմանադրական Դատարանում վիճարկում ա տրոլեյբուսի հոսանքի 550 վոլտ լինելու սահմանադրականությունը, ու տրանսպորտի նախարարության դեմը ակցիայա անում ու պահանջում ա էլեկտրոտրանսպոտի վարչության պետի անհապաղ հրաժարականը:

Mephistopheles
05.12.2013, 23:30

խի՞… բողոք բան-ման չունե՞ք… ամեն ինչ լավ ա՞… դե եթե տունը նստած եք ուրեմն լավ ա… բողոք չունեք չէ՞…

հա ի դեպ… Շանթն երկու օր նստած էր ու հատուկ ձեր համար Հեղափոխություն էր հայտարարել… քանի՞ հոգի հավաքվեց… կարա՞ս հաշվես, շատ ա, ես չեմ կարում հաշվեմ, ձեռիս էդքան մատ չկա… ու կարա՞ս ասես քանի հոգի ա էսօր ակտիվ պայքարում իրան ազատելու համար ու վաբշե քանի՞ հոգի ա պայքարել Նիկոլին ու մնացածներին ազատ արձակելու համար… ու հիմա ասա, դու կուզենա՞ս ընդդիմություն լինես ու առաջնորդես էս ժողովրդին…

Վիշապ
06.12.2013, 00:30

Մեֆ, արի չճոռոմաբանենք քանի որ դու վաղուց, ու ես էլ՝ վերջերս, մեզ «ազատել» ու թռել ենք Հայաստանից ու ոչ դու, ոչ էլ ես չենք պատկերացնում, թե ոնց պիտի «ակտիվ պայքարեինք» Հայաստանում մեզ ազատելու համար… Իմ կարծիքով Հայաստանում մարդկանց մեծամասնությունը գաղափար չունի, թե ոնց կարելի է կեղտից դուրս գալ ու պիտի շատ շատ հավաքվեն այն մարդկանց շուրջ ովքեր որ գաղափար ունեն ու նաև ունեն համապատասխան կրթական, մտավոր ու էներգետիկ կարողնությունները ճանապարհ ու լուծումներ տեսնելու, որոշումներ կայացնելու, առաջնորդելու ու պատասխանատվություն վերցնելու համար: Եթե ժողովուրդը էդպիսի մարդկանց տեսներ ու լցվեր հավատով, ապա ես վստահ եմ սաղ էլ տներից դուրս կգային ու կլցվեին փողոցները: Վերջերս երևի հիշում ես ինչ եղավ, կարող ա՞ հիշողությունդ կորցրել ես… մարդամեկը ուղղակի սատկացրեց հավատը ժողովդրի մեջ, վերջին հուժկու թափն առ արտագաղթ քեզ վկա: Ու դու մի՛ բզբզա…

Mephistopheles
06.12.2013, 00:42

ապեր, եթե դու քեզ էդ պրիզմայի միջով ես նայում ուրեմ կարաս վաբշե էս թեմաներում գրառումներ չանես ու չբզզաս… ստիպողական չի, պարտավորված մի զգա… ես ուզում եմ՝ գրում եմ, ոչ ոք չի կարա արգելի, չէ՞… կարծում եմ ստեղ ոչ մի տարակարծություն չկա… ու վաբշե, եթե տարին մեկ Հայաստանից տերտերներով բաներով սփյուռքով մեկ փող են հավաքում ճանապարհ կառուցելու համար, ապա մի կարծիքն ի՞նչ ա որ որևէ երկրից դուրս եկած մարդ իրավունք չունի հայտնելու… տենց չի՞…

…էն մնացածի հաշվով ինչքան էլ հետդ համաձայն ըլնեմ, մեկա մի հարց մնում ա օդի մեջ կախված… ինչի՞ ուրիշները՝ ուրիշ ազգեր կարում են անեն, բայց մենք չէ… էսի հռետորական հարց չի, պատասխան ա պահանջում…

Տրիբուն
06.12.2013, 01:37

Որովհետեև ուրիշ ազգերի բախտը բերել ա, ու գոնե մի երկու հոգի նորմալ մտածող առաջնորդ կա, բոլորը չեն ԲՏ:

Էն խոխմեն հիշեցի, որ Կիրգիստանում հեղափոխություն եղավ ու հենց էտ օրերին Լեհաստանի նախագահի ինքնաթիռն ընկավ, հայերն ասում էին «ոչ կիրգիզների դուխն ունենք, ոչ էլ լեհերի բախտը» :D:D:D

Mephistopheles
06.12.2013, 01:40
Որովհետեև ուրիշ ազգերի բախտը բերել ա, ու գոնե մի երկու հոգի նորմալ մտածող առաջնորդ կա, բոլորը չեն ԲՏ:

Էն խոխմեն հիշեցի, որ Կիրգիստանում հեղափոխություն եղավ ու հենց էտ օրերին Լեհաստանի նախագահի ինքնաթիռն ընկավ, հայերն ասում էին «որ կիրգիզների դուխն ունենք, ոչ էլ լեհերի բախտը» :D:D:D

Ախպերս, ցավդ տանեմ… please… էթանք բախտ բացողի մո՞տ…

բայց անեկդոտը լավն էր…

Տրիբուն
06.12.2013, 01:44
Ախպերս, ցավդ տանեմ… please… էթանք բախտ բացողի մո՞տ…

բայց անեկդոտը լավն էր…

Մի հատ թոշակառու բախտ բացող ունենք .. հերիք ա, ապեր ... մի քանի հոգի հեքիմ էլ ԱԺ-ում են նստած ... մնացած շամաններն էլ ակտիվիստ-ակտիվիստ են խաղում:

Mephistopheles
06.12.2013, 01:56
Մի հատ թոշակառու բախտ բացող ունենք .. հերիք ա, ապեր ... մի քանի հոգի հեքիմ էլ ԱԺ-ում են նստած ... մնացած շամաններն էլ ակտիվիստ-ակտիվիստ են խաղում:

օքեյ, բախտ չունենք… ուրեմն մեզնից կախված չի…

Վիշապ
06.12.2013, 02:02
ապեր, եթե դու քեզ էդ պրիզմայի միջով ես նայում ուրեմ կարաս վաբշե էս թեմաներում գրառումներ չանես ու չբզզաս… ստիպողական չի, պարտավորված մի զգա… ես ուզում եմ՝ գրում եմ, ոչ ոք չի կարա արգելի, չէ՞… կարծում եմ ստեղ ոչ մի տարակարծություն չկա… ու վաբշե, եթե տարին մեկ Հայաստանից տերտերներով բաներով սփյուռքով մեկ փող են հավաքում ճանապարհ կառուցելու համար, ապա մի կարծիքն ի՞նչ ա որ որևէ երկրից դուրս եկած մարդ իրավունք չունի հայտնելու… տենց չի՞…

…էն մնացածի հաշվով ինչքան էլ հետդ համաձայն ըլնեմ, մեկա մի հարց մնում ա օդի մեջ կախված… ինչի՞ ուրիշները՝ ուրիշ ազգեր կարում են անեն, բայց մենք չէ… էսի հռետորական հարց չի, պատասխան ա պահանջում…

Ապեր, ես աշխատում եմ ինքս ինձ հետ ազնիվ լինել, իմ գրառումներում ևս: Ինձ թվում է, դու անազնիվ ես քո որոշ կարծիքներում: Օբյեկտիվություն ման չես գալիս ու չորով պնդում ես մի բան, որին մնում ա մենակ պատասխանել՝ «գնա Հայաստան ու ցույց տուր ոնց ա պետք անել»: Կարծիք հայտնելն ու մարդկանց մեղադրելը տարբեր բաներ են: Որպեսզի սա լավ հասկանաս, ապա մի հատ օրինակ բերեմ, բայց սրտիդ մոտ չընդունես: Պատկերացրու ես քեզ հարցնում եմ՝ «բա դու ու՞ր էիր, որ Շանթ Հարությունյանին ձերբակալում էին, բա խի՞...»
Սա օրինակ է Մեֆ: Ես քեզ երբեք նման հարցեր չեմ տա:

Mephistopheles
06.12.2013, 03:09

վիշ, ինչի ազնիվ չեմ... ես երբեք մարդկանցից չեմ պահանջել որ գնան հեղափոխություն անեն... ես բռնությունները հետևողականորեն մերժել եմ երկու պատճառով, նախ որ բռնություն չեմ ընդունում և երկրորդ ես իրավունք չունեմ անզեն մարդկանց կոչ անել գնալ բռնությունների էն դեպքում երբ դա ես իմ մաշկի վրա չեմ զգալու և ես չեմ անելու... ես ընդհանրապես պահանջ չեմ ներօայացրե, բայց պնդել ու պատճառաբանել եմ իմ տեսակետը, նաև հիմնավորել...

ինչ վերաբերվում ա շանթի խնդրին... դու կարաս էդ հարցը տաս, բայց ոչ ինձ, որովհետև ես է մարդը չեմ որ կոչ ա արել, կարծել ա, առաջարկել ա կամ անգամ ակնարկել ա որ շանթի ճանպարհը ճիշտ ա... էդ հարցը կարաս տաս էն մարդկանց ովքեր ասել ու ասում են որ դա ա ճանապարհը... օրինակ բիձան, էդ հարցը կարաս օրան տաս որովհետև ինքը համ կողմնակից ա էդ մեթոդներին, համ էլ հայաստանում չի... կարաս հանցնես նաև էն մարդկանց ովքեր հայաստանում են ու կողմ են էդ մեթոդներին...

էն ինչ ես եմ առաջարկում, հիմա ամբողջ աշխարհում կիրառվում ա ոի հայաստանի հասարակության մի մասն էլ ա անում... ես եթե լինեի, կանեի էն ինչ որ կարծում եմ ճիշտ ա ու առաջարկում եմ... այսինքն ես շանթի կողքին չէի լինի... ես հարցս ուղղել էի էն մարդկանց ովքեր էդ մեթոդները համարում են ճիշտ... գնա նայի գրառումներս...

այ ես էսքան եմ ազնիվ իմ հետ...

Վիշապ
06.12.2013, 03:50
... ես հարցս ուղղել էի էն մարդկանց ովքեր էդ մեթոդները համարում են ճիշտ... գնա նայի գրառումներս...

այ ես էսքան եմ ազնիվ իմ հետ...

Մալադեց ապեր... կեղտ ես բռնել մի խոսքով... չգիտեիր, որ անճար ժողովուրդ ենք, հիմա տժում/մժում ես... ապեր մենք անճարությունից կարող ա շատ բան երազենք ու ոչ մի բան չիրականացնենք, օրինակ ես մտովի Շանթի կողքին կանգնած նետում էի թուրքերի մայրիգը... բայց որ Հայաստանում լինեի, ոռս տեղից չէի պոկելու… Հա, որ խորանում ես, ադեկվատ չի, բայց դե Հայաստանում ոչ մի բանն էլ ադեկվատ չի, այնպես որ մնում ա մտովի նետել թուրքերի մայրիգը… Իսկ դու ճիշտ մեթոդներով շարժվողներին՝ երկխոսողներին ու սահմանադրական ճանապարհով գնացողներին հարցեր չունե՞ս:

Mephistopheles
06.12.2013, 05:12

չէ Վիշ, կեղտ չեմ բռնում, ուղղակի էս խոսակցությունը հա էլ եղել ա ու երկխոսության դեմ եղողները միշտ ասել են որ էս հարցը պտի ուժով լուծվի ու օրինակ են բերել տարբեր բռնություններ… էդ սաղ եղել ու քննարկվել ա որպես ռեալ ալտերնատիվ ու հլա ինձ էլ ինչ պոզ ու պոչ ասես չեն կպցրել… խնդիր չունեմ ուղղակի երբ որ ժամանակն եկավ չարեցին…

…ուղղակի պետք չի քննարկել (ուրիշ բառ չեմ ուզում օգտագործել) մի բան որը ոչ կարանք անենք ոչ էլ ուրիշ բան կարա անի, վնասից բացի …

մեր ժողովուրդը անճար չի… ոնց որ միշտ եմ ասել. մի անգամ արել ենք՝ էլի կարող ենք անել… մի անգամ սահմանադրականով ենք արել՝ խաղաղ, էլի կարող ենք անել… հիմա էլ որ ուզեն կարող են անել…

ես ճիշտ մեթոդներով շարժվողներին՝ երկխոսողներին ու սահմանադրական ճանապարհով գնացողներին հարցեր չունեմ…

Տրիբուն
06.12.2013, 14:46
ես ճիշտ մեթոդներով շարժվողներին՝ երկխոսողներին ու սահմանադրական ճանապարհով գնացողներին հարցեր չունեմ…

Ինչի՞ :(

Օրինակ դու ճարտարապետ տղա ես, ճիշտ մեթոդներով շենք ես նախագծում, բայց շենքը սարքելուց հետո փլվում ա, ու տակը լիքը մարդ ա մնում (կարդա՝ արտագաղթում): Հարցեր չես ունենա՞: Թե՞ դու մենակ նախագծում ես, մնացածը քո խեռին չի :D

Mephistopheles
06.12.2013, 23:08

Տրիբուն ջան, սխալ համեմատություն ես անում… ժողովրդի վիճակի ու արտագաղթի, ինչպես նաև պետական մյուս գործերի, ու երկրի վիճակի համար պատասխանատու ա միայն ու միայն իշխանությունները… հարցերդ պետք ա ուղղես իշխանությանը քանի որ իշխանությունն ա տիրապետում պետական լծակների… ըստ այդմ էլ քո պահանջը կարա լինի իշխանությունից… գլոբուսի վրա տենց տեղ չես կարա մատդ դնես որ տենց չլինի…

…դու ընդդիմությանը կարաս վստահես կամ չվստահես, բայց դու իրավունք չունես, ոչ իրավական ոչ էլ բարոյական, իրան մեղադրելու արտագաղթի, տնտեսական, ֆինանսական ու երկրի արտաքին քաղաքականության մեջ, նամանավանդ ընդդիմությունը որպես ընդդիմություն որևէ ռեալ իշխանական ու օրենսդրական լծակներ չունի… եթե տենց ա, ուրեմն պահանջի ընդդիմության հրաժարականը… նորմալ ա՞ տենց բան պահանջելը…

Ճարտարապետի հաշվով ասեմ, մեր միջամտությունը սահմանափակ ա… մենք որևէ կոնտրոլ չունենք means, methods and material-ների վրա քանի դեռ դրանք ճարտարապետության վրա չեն անդրադարձել… մենք իրավունք ունենք ահազանգելու, բայց կարող ենք դադարեցնել շինարարությունը եթե ճարտարապետությունն ափոխվում, էն էլ էն դեպքում երբ կլիենտ/ճարտարապետ կոնտրակտային համաձայնություն կա ճարտարապետության շուրջ, որը միշտ չի լինում… հիմա, հարցին թե մենք ինչ պատասխանատվություն ունենք եթե շենքը փլվի ու մարդիկ տակը մնան ու մեռնեն, կպատասխանեմ հետևյալ կերպ… պետք ա արվի հետաքննություն ու ստուգվի կոնտրակտները տեսնելու համար թե ով ինչքան պատասխանատվություն ա կրում… և ավելացնեմ մի բան շինարարի ու պատվիրատուի կոնտրակտի մեջ ճարտարապետը չի մասնակցում, ճարտարապետը մասնակցում ա զուտ as a clients agent որտեղ վերջնական որոշումները կայացնում ա կլիենտը… ճարտարապետը հիմնականում հետևում ա որ աշխատանքները design intent-ը compromize չլինի, էդ էլ կլիենտի թույլատվությամբ…

Վիշապ
07.12.2013, 01:07

Ընդդիմությունը չի կարող "կոնտրոլ" չունենալ, հակառակ դեպքում պիտի փորձես ապացուցել, որ մարդիկ ստոլբաների ու քարերի շուրջ են հավաքվել, կամ էլ այդ մարդկանց չար ոգիներն են բերում հանրահավաքների: Եթե ընդդիմիությունը ասում է որ ինքը "կոնտրոլ" չունի ուրեմն այդ ասելու պահից այն դադարում է ընդդիմություն լինելու ու վերածվում է ամբոխի: Եթե ճարտարապետը թույլ ա տալիս կլիենտը ինչ էշություն ասես անի ու պատասխանատվություն կամ "կոնտրոլ" չի վերցնում, ապա էդ ճարտարապետը էլ ճարտարապետ չի, քյալլագյոզ ա։ Մատերիալը կարող է լավը լինել, ինժեներներն ու բանվորներն էլ՝ սուպեր, բայց մեկա շենքը փլվի, որովհետև Մեֆիստոֆելեսն ա նախագծել:

Mephistopheles
07.12.2013, 01:20

մի հատ ուշադիր կարդա ինչի վրա եղած կոնտրոլի մասին ա խոսքը… ընդդիմության կոնտրոլի մակարդակը կախված ա մարդկանց թվական քանակից ու իշխանության հանդեպ ունեցած անհանդուրժողականությանից… էն էլ ամեն ինչի վրա չէ… ընդդիմությունը իշխանական ու պետական գործառույթներ չունի, հո զոռով չի՞… ընդդիմությունը թոշակ չի բաժանում…

ճարտարապետն իրա փողերով չի սարքում էդ տունը, որ կլիենտին արգելի կամ թույլ տա կամ չտա մի բան… կարա խորհուրդ տա, բայց թույլ չտալը չափազանցրած ա… դատական կարգով կարաս վիճարկես…

այ տենց բան երբեք չի կարա լինի… ես չգիտեմ թե էդ գաղափարները որտեղից են ծագում…

Տրիբուն
07.12.2013, 01:33
Տրիբուն ջան, սխալ համեմատություն ես անում… ժողովրդի վիճակի ու արտագաղթի, ինչպես նաև պետական մյուս գործերի, ու երկրի վիճակի համար պատասխանատու ա միայն ու միայն իշխանությունները… հարցերդ պետք ա ուղղես իշխանությանը քանի որ իշխանությունն ա տիրապետում պետական լծակների… ըստ այդմ էլ քո պահանջը կարա լինի իշխանությունից… գլոբուսի վրա տենց տեղ չես կարա մատդ դնես որ տենց չլինի…

…դու ընդդիմությանը կարաս վստահես կամ չվստահես, բայց դու իրավունք չունես, ոչ իրավական ոչ էլ բարոյական, իրան մեղադրելու արտագաղթի, տնտեսական, ֆինանսական ու երկրի արտաքին քաղաքականության մեջ, նամանավանդ ընդդիմությունը որպես ընդդիմություն որևէ ռեալ իշխանական ու օրենսդրական լծակներ չունի… եթե տենց ա, ուրեմն պահանջի ընդդիմության հրաժարականը… նորմալ ա՞ տենց բան պահանջելը…

Ճարտարապետի հաշվով ասեմ, մեր միջամտությունը սահմանափակ ա… մենք որևէ կոնտրոլ չունենք means, methods and material-ների վրա քանի դեռ դրանք ճարտարապետության վրա չեն անդրադարձել… մենք իրավունք ունենք ահազանգելու, բայց կարող ենք դադարեցնել շինարարությունը եթե ճարտարապետությունն ափոխվում, էն էլ էն դեպքում երբ կլիենտ/ճարտարապետ կոնտրակտային համաձայնություն կա ճարտարապետության շուրջ, որը միշտ չի լինում… հիմա, հարցին թե մենք ինչ պատասխանատվություն ունենք եթե շենքը փլվի ու մարդիկ տակը մնան ու մեռնեն, կպատասխանեմ հետևյալ կերպ… պետք ա արվի հետաքննություն ու ստուգվի կոնտրակտները տեսնելու համար թե ով ինչքան պատասխանատվություն ա կրում… և ավելացնեմ մի բան շինարարի ու պատվիրատուի կոնտրակտի մեջ ճարտարապետը չի մասնակցում, ճարտարապետը մասնակցում ա զուտ as a clients agent որտեղ վերջնական որոշումները կայացնում ա կլիենտը… ճարտարապետը հիմնականում հետևում ա որ աշխատանքները design intent-ը compromize չլինի, էդ էլ կլիենտի թույլատվությամբ…

Բա ընդդիմության դերը ո՞րն ա.. Ստրասբուրգ ու Հնդկաստան գնալ-գալը՞: :D Հա, մեկ ու մեջ էլ, որ Հայաստանում են լինում, ՍԴ դիմելը .....ապեր, դու ի՞նչ կայֆ ես ստանում բոսյակներին արդարացնելով: Դզում ա քեզ, թե՞ մեր վրա ես կայֆավատ լինում: Ապեր, ժողովրդի դարդը իրա լավ ապրելն ա, ու ոնց որ տեսնում ես, ժողովուրդը լուծում գտել ա, քոչում ա..

Ընդդիմության հրաժարականը չեմ կարա պահանջեմ: Որ կարանամ էլ, դրանք իրանց մանդատրներից հրաժարվողը չեն: Հազիվ են ձեռ քցել: Տուն-տեղ-ընտանիք կծախեն, մանդատը չեն տա: Բայց մյուս ընտրություններին սիկտիր կանեմ: ՀՀԿ-ն էլի իրա առած ձայները կունենա, տակի մնացած տաս հոգին էլ ուրիշ ընդդիմություն կլինի: Տարբերությունն էս պահին շատ չի, ասենք նախորդ ԱԺ-ում տաս հոգի Ժառանգությունից էր, թե հիմա հինգ հոգի Ժառանգությունից ա, հինգ հոգի ՀԱԿ-ից: ՀԱԿ-ը պռոստը Ժառանգությունից մի քիչ տեղ ա խլել, իրա հնգամյա պայքարի արդյունքում: Այսինքն չի էլ խլել, Սերժից նվեր ա ստացել սահմանադրական մառազմի ու անկեղծ երկխոսության համար: ԱԺ-ի դերը դրանից բացարձակ չի փոխվել: Նենց որ, ապեր, մյուս ԱԺ-ում կտենանք էտ տաս հոգուն ոնց ենք վերադասավորում: Ես որ հաստատ մինիմում Զուրաբյանին, Լյուդմիլային, ու Սծյոպիկին դեբիլության, պուծնկայության ու անգործության համար սիկտիր եմ անելու ցուցակից:

Mephistopheles
07.12.2013, 01:52

ապեր ես ոչ մեկին չեմ արդարացնում… իրականում, որ կուզես իմանալ, ընդդիմությունը ժողովուրդն ա, կոնֆլիկտը ժողովրդի ու իշխանության միջև ա ու քաղաքական ուժ/ընդդիմությունը դրանց արանքում ա որ փորձում ա ժողովրդի միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնի ու կամ ստիպի անել էն ինչ իրանք/ժողովուրդն ա ուզում, կամ էլ գա իշխանության…

Ապեր, դու չէի՞ր ասում տունը նստելը ճիշտ ա… հեն ա, նստել են ու էս ա եղել… ասում էիր ոչ մի բանի պետք չի մասնակցել՝ չեն մասնակցել…

եթե էս ընդդիմությունը ձեզ ձեռ չի տալիս, ռադ արեք, բայց դա տունը նստելով չի լինի… հաստատ… ոչ ոք էլ ձեզ հաջողության գարանտիա չի տալու, չի կարա…

ապեր դու գիտես չեմ զգու՞մ ձեր frustration-ը… բայց ուրիշ ձև չեմ տեսնում… ուզում ես ստի-մտի խոսամ ու ձևացնեմ որ համաձայն ե՞մ ձեր հետ…

Տրիբուն
07.12.2013, 01:52
Մեֆիկո, ամբողջ խնդիրը նրանում ա, որ իշխանությունների այլանդակ լինելը գաղտնիք չի, ու բոլորին հայտնի ա: Բայց ինչպես գիտենք, իշխանությունների հակակշիռը բոլոր քաղաքական համակարգերում ընդդիմությունն ա: Ու մենք սպասում ենք, որ ընդդիմությունը գոնե իշխանությունից լավը լինի: Բայց բաից պարզվում ա, որ իշխանությունից այլանդակ ա: Թե չէ, մենք իրանցից բան չենք ուզում: Հիմա մարդ են, թող վայելեն կյանքը:

Տրիբուն
07.12.2013, 01:53
ապեր ես ոչ մեկին չեմ արդարացնում… իրականում, որ կուզես իմանալ, ընդդիմությունը ժողովուրդն ա, կոնֆլիկտը ժողովրդի ու իշխանության միջև ա ու քաղաքական ուժ/ընդդիմությունը դրանց արանքում ա որ փորձում ա ժողովրդի միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնի ու կամ ստիպի անել էն ինչ իրանք/ժողովուրդն ա ուզում, կամ էլ գա իշխանության…

Ապեր, դու չէի՞ր ասում տունը նստելը ճիշտ ա… հեն ա, նստել են ու էս ա եղել… ասում էիր ոչ մի բանի պետք չի մասնակցել՝ չեն մասնակցել…

եթե էս ընդդիմությունը ձեզ ձեռ չի տալիս, ռադ արեք, բայց դա տունը նստելով չի լինի… հաստատ… ոչ ոք էլ ձեզ հաջողության գարանտիա չի տալու, չի կարա…

ապեր դու գիտես չեմ զգու՞մ ձեր frustration-ը… բայց ուրիշ ձև չեմ տեսնում… ուզում ես ստի-մտի խոսամ ու ձևացնեմ որ համաձայն ե՞մ ձեր հետ…

Իշխանության ու ժողովրդի մեջ կոնֆլիկտ չկա ու չի կարա լինի, ապեր, քանի որ իշխանությունները ներկայացնում են ժողովրդի մեծամասնությունը: Էս կարծեմ սահմանադրությամբ ա ամրագրված, իսկ դու կարծեմ սահմանադրական պայքարի մեծ ջատագով ես:

Տրիբուն
07.12.2013, 01:56
Մեֆ, լուրջ չընդունես, կատակ եմ անում: Բայց իրականում վիճակը ոռի ա: Ժողովուրդը ինքը իրանով կյանքում դուրս չի գա: Առաջնորդ ա պետք: Իսկ առաջնորդ չկա: Ընդդիմություն կոչվածն էլ պոռնիկների հավաքածու ա:

Mephistopheles
07.12.2013, 01:57

գիտեմ, Տրիբուն ջան…

Սելավի
07.12.2013, 11:38
...Բայց իրականում վիճակը ոռի ա: Ժողովուրդը ինքը իրանով կյանքում դուրս չի գա...

Տրիբուն ջան, ես դեմ չեմ քո կարծիքին, բայց ուզում եմ մի հատ առակ պատմեմ։

Մի մարդ, երեկոյան զբոսանքի ժամանակ նկատում է, որ մի գեղեցիկ տան բակում, մի տարեց մարդ, ճոճաթոռին հանդարտ ճոճվելով թերթ է կարդում, իսկ նրանից քիչ այն կողմ, իր կինն էր բազմել բազմոցին և վայելում էր սքանչելի երեկոն: Իրենց արանքում մի շուն էր պարկած, և անհասկանալիորեն տանջալից ոռնում էր:
Հաջորդ օրը զբոսանքի ժամանակ անցորդը տեսնում է նույն տարեց մարդկանց հանգստանալիս, իսկ շանը՝ կրկին նույն տեղում պարկած ոռնալիս:
Անցորդը մտքի մեջ որոշում է, "եթե վաղը կրկին տեսնեմ շանը ոռնալիս, պիտի հարցնեմ տան տիրոջը, թե ինչու՞ է շունը այդպես ոռնում":
Հաջորդ օրը, անցորդը կրկին ականատես է լինում նույն պատկերին, և դիմում է տան տիրոջը:
-Ներողություն, ես արդեն երրորդ օրն է անցնում եմ ձեր տան կողքով և տեսնում եմ ձեզ հանգստանալիս, իսկ ձեր շունը պարկած ձեր արանքում տանջալից ոռնում է, կասեք խնդրեմ, ի՞նչ է կատարվում շան հետ:
-Նա պարկած է մեխերի վրա, -հանգիստ ձայնով պատասխանում է տան տիրուհին:
-Ինչպե՞ս թե, եթե նա պարկած է մեխերի վրա, և ցավից այդպես տանջալից ոռնում է, ինչու՞ տեղից վեր չի կենում, -զարմացած հարցնում է անցորդը:
Տարեց տիրուհին բարյացակամ և մեղ ժպտալով, հանդարտ տոնայնությամբ պատասխանում է:
-Նշանակում է, սիրելիս, իր ցավը այնքան է, որ նա միայն տանջալից ոռնա, բայց ոչ այնքան, որ վեր կենա և տեղը փոխի:

Հասկանում էս չէ՞ առակի իմաստը։ Վիճակը էդքան էլ ոռի չի։ Կամ էլ էնքան ոռի չի, որ մարդիկ տեղներից վեր կենան։
Ինչքան էլ մարդիկ վախեցած լինեն, կամ վախի մթնոլորտ տիրի, միևնույնն է, երբ դանակը ոսկորին է հասնում, էլ ահ ու վախ չկա։
«Մենակ ցավի անտանելիությունը շանը կստիպի տեղից վեր կենալ, իսկ քանի դեռ շունը վեր չի կենում, ուրեմ ցավը դեռ տանելի է»։

Տրիբուն
07.12.2013, 13:36

Սելավի ջան, առակիդ իմաստը հասկացա, ու լավ առակ էր: Բայց շունը/ժողովուրդը լավ էլ ցավից տանջվելով տեղից վեր ա կացել ու գնում ա: Ուղղակի Բաղրամյան 26 գնալու փոխարեն գնում ա երկրից: Այսինքն, շունը տիրոջն ա փոխում - հելնում էտ թամբալ մարդ ու կնգա կողքից վաբշե սիկտիրը քաշում ա, ներողություն արտահայտությանս: Ամեն շուն իրա լուծումն ա գտնում, մեկը հելնում կողք ա պառկում, մեկը վաբշե տնից թողնում գնում ա:

Տրիբուն
07.12.2013, 14:02
«Մեր պահանջները ունեն մեկ թիրախ` Սերժ Սարգսյան և նրան սպասարկող բռնազավթիչներ» (http://lurer.com/?p=123938&l=am)

http://www.youtube.com/watch?v=6vjI4un7IJk

Տրիբուն
08.12.2013, 19:41
Դեկտեմբերի 10-ին ՀԱԿ-ը հրավիրում է երթի (http://lurer.com/?p=124076&l=am)

Մի հատ էլ սենց ... Ո՞վ ում երթին ա գնալու:

Ես երևի ԱԺ նիստի օլայն հեռարձաակումը նայեմ :D

Chuk
08.12.2013, 20:57
Դեկտեմբերի 10-ին ՀԱԿ-ը հրավիրում է երթի (http://lurer.com/?p=124076&l=am)

Մի հատ էլ սենց ... Ո՞վ ում երթին ա գնալու:

Ես երևի ԱԺ նիստի օլայն հեռարձաակումը նայեմ :D

Մի քանի կարևոր դրվագ: Միասնական երթ անելու առաջարկը եղավ ցույց անող ազատամարտիկների կողմից, իրենց իսկ հրավիրած կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին իրենք, ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ի հարցում վստահ չեմ: ՀԱԿ-ն այնտեղ տեղեկացնում է, որ ամենամյա սենց ակցիա ունեն, ազատամարտիկները առաջարկում են բոլորով մասնակցել: Ձեռք է բերվում նախնական պայմանավորվածություն՝ բոլորի կողմից: Ի դեպ այդ ժամանակ արդեն իսկ ՀԱԿ-ն իր ակցիայի մասին տեղեկացրել էր:

Ինչևէ: Հետագա զարգացումներին չգիտեմ հստակ ով իրան ոնց ա պահել, բայց ՀԱԿ-ն ու ազատմարտիկները մնացին իրենց նախնական պայմանավորվածության շրջանակում: Երթը միասին են անելու: Իսկ այ մյուսները ով ինչ ա անու, արդեն անհասկանալի ա: Լսել եմ, որ Ժառանգությունն առանձին ակցիա ա ուզում անել ու չգիտես ինչի (կամ էլ գիտեմ) հենց նույն ժամին: ԲՀԿ-ն կարծես թե լրիվ մոռացել ա դրա մասին, ՀՅԴ-ից էլ խաբար չեմ:

Ամեն դեպքում ՀԱԿ-ի կազմակերպած երթը, բայց որը բաց պլատֆորմ է լինելու, ՀԱԿ-ն ընդամենը նախաձեռնող է, կարծում եմ պետք է որ բազմամարդ ու տպավորիչ լինի: Համենայն դեպս երթի մասնակիցների քանակից կախված կլինի ներքաղաքական հետագա զարգացումները:

Chuk
09.12.2013, 20:38
Հանդիպման վայրը՝ Ազատության հրապարակ

Հանդիպման օրը՝ վաղը. 10.12.2013

Հանդիպման ժամը՝ 13:00

Հանդիպման պատճառը՝ Հայաստանում իշխանությունը զավթված է, կեղծվել են բոլոր ընտրությունները (նախագահական, ԱԺ, ՏԻՄ), երկրում սահմանվել է ավազակապետական ռեժիմ, նախագահական աթոռը զավթած Սերժիկ Սարգսյանը հաշվետու է բացառապես օլիգարխիկ-կլանային հատվածի առաջ՝ ժողովրդի փոխարեն, երկրում հաստատվել են հոռի բարքեր, յուրաքանչյուր քայլի ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, իրավապահ ու դատական համակարգը դարձել են ավազակապետական իշխանության շահերի պաշտպաններ՝ արդարություն հաստատելու, քաղաքացու շահերը պաշտպանելու փոխարեն, տնտեսական բոլոր ոլորտները մոնոպոլացվում են մի քանի արտոնյալների կողմից, ԱԺ-ն հանրապետական չընտրված մեծամասնության միջոցով դաջում է օրենքներ, որոնք ամբողջապես ուղղված են կլանաօլիգարխիկ խմբերի շահերին ու աստիճանաբար ավելի են վատթարացնում շարքային քաղաքացու սոցիալական վիճակը... Ա դե հերիք ա գլուխ ցավացնեմ, էս ամենը բոլորս էլ գիտենք:

Կհանդիպե՛նք վաղը:

Sagittarius
09.12.2013, 21:14
Ասում եմ վարչապետիկը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեծացնելու նոր բանաձև ա մշակել՝ պետք է պարզապես ժողովդրի թվաքանակը պակասեցնել:

Անվերնագիր
09.12.2013, 23:16
Ասում եմ վարչապետիկը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեծացնելու նոր բանաձև ա մշակել՝ պետք է պարզապես ժողովդրի թվաքանակը պակասեցնել:

-Հնարավո՞ր է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեծացնել:
-Հնարավոր է
-Կմեծացնե՞ք
-Ո՛չ

Chuk
10.12.2013, 15:35
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնած Մարդու իրավունքների օրվան նվիրված երթը, որն այսօր 13։00-ին մեկնարկել է Ազատության հրապարակից, միավորել է տարբեր նախաձեռնությունների ու խմբերի ներկայացուցիչների, ինչպես նաև մի քանի տասնյակ քաղաքացիների։
Տարբեր ցուցապաստառներով, եռագույններով ՀԱԿ ներկայացուցիչներից և ակտիվիստներից բացի, երթին էին միացել ազատամարտիկներ, Սայաթ-Նովա, Կոմիտաս պողոտաներում և Ամիրյան փողոցում կառուցվող շենքերի դեմ պայքարողներ, «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ, նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի աջակիցներ։ Մի խումբ երիտասարդներ երթին անարխիստական դրոշներ են բարձրացրել, ինչպես նաև քայլել են սև պաստառով, որի վրա գրված է եղել՝ «Նվաճի՛ր իրավունքդ»։ Իրավապաշտպան Լալա Ասլիկյանը, ինչպես և դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի դեմ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ, քայլել է ծիածանագույն դրոշով, որը միջազգայինորեն հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի դրոշ: ՀԱԿ-ի ներկայացուցիչները 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 երիտասարդների նկարներով պաստառ են բարձրացրել։
Еpress.am-ի հետ զրույցում երթի մասնակիցներից շատերը նշել են, որ փողոց են դուրս եկել՝ իրենց ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու համար, իսկ դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հերթական առիթն է բարձրաձայնելու իրենց խնդիրները։

http://ijn4.epress.am/wp-content/uploads/2013/12/6ert.jpg
http://ijn5.epress.am/wp-content/uploads/2013/12/7ert.jpg
http://ijn4.epress.am/wp-content/uploads/2013/12/14ert1.jpg
http://ijn6.epress.am/wp-content/uploads/2013/12/1ert.jpg
http://ijn5.epress.am/wp-content/uploads/2013/12/2ert.jpg
http://ijn4.epress.am/wp-content/uploads/2013/12/12ert.jpg

Ավելի շատ նկարներ և նյութի աղբյուրը՝ epress.am (http://www.epress.am/2013/12/10/%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B7%D5%A1%D6%80%D6%84%E2%80%A4-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5.html)

Chuk
10.12.2013, 16:24
Էլի նկարներ.

http://ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1386677380,8924.jpeg
http://ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1386677381,0762.jpeg
http://ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1386677381,2185.jpeg
http://ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1386677381,3792.jpeg
http://ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1386677381,7673.jpeg
http://ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1386677381,9281.jpeg

Tig
10.12.2013, 18:36
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8geh6UFYf3c

Տրիբուն
10.12.2013, 22:34
Էս տղեն, մեր խառը ակտիվիստների մեծ մասից գրագետ ա ...

Տրիբուն
10.12.2013, 22:47
Էլի նկարներ.

Զուրաբյանը գյոզալ ֆոնը ահավոր փչացնում ա ...

Chuk
11.12.2013, 00:42
Տեսահոլովակ երթի հետ կապված.

https://www.youtube.com/watch?v=-GSbmksites

Mephistopheles
11.12.2013, 01:43
На Майдане озвучили условия для начала переговоров с властью (http://news.liga.net/news/politics/940600-na_maydane_ozvuchili_usloviya_dlya_nachala_peregovorov_s_vlastyu.htm?utm_source=twitterfeed)

վօտ տակ վօտ, գռաժդանե ալկագոլիկի, խուլիգանի, տունիյադցի…

Տրիբուն, մի հատ էլ երկխոսություն…

Տրիբուն
11.12.2013, 02:21

Քաքմեջ ֆիլարմոնիա ..

Mephistopheles
11.12.2013, 02:37
Քաքմեջ ֆիլարմոնիա ..

է՜խ, ժիլ յա ս՛մատերյու ի բատիեյ, նա Մայդանե զդես բի տակ
Ա տեպեր՛ յա վ մեդսանբատե նա կռավատի վես վ բինտա՜խ…

Տրիբուն
11.12.2013, 14:15
Մեֆ, դեպքերից առաջ մի ընկի ...

Մայդանի ու Կիևի մնացած հատվածների (քաղաքապետարան, արհմիությունների շենք) 9 ժամանոց հակամարտությունը հատուկ ջոկատայինների ու ցուցարարների միջև ավատրվել ա ցուցարարնրի հաղթանակով:

http://www.youtube.com/watch?v=XPuf2UQqJ-8#t=12

Մանրամասները կարաք ստեղ կարդաք: (http://obozrevatel.com/main-item.htm)

Chuk
11.12.2013, 14:44
Տոկունություն ու կհաղթեն :)

Բայց իմ տպավորությամբ սաղ գնալու ա ժամանակ ձգելու ուղղությամբ:

Sagittarius
11.12.2013, 19:47
Ժողովուրդ 2-0 Յանուկովիչ

http://www.euronews.com/2013/12/11/ukrainian-riot-police-pull-out-of-main-kiev-square/

Tig
20.12.2013, 10:10
Եթե սա հիմնավոր պնդում է, ապա մենակ մի եզրակացության ես գալիս, որ նպատակային կործանում են մեզ...

http://www.youtube.com/watch?v=M0nL6EkmbDs

Ներսես_AM
20.12.2013, 15:52
Եթե սա հիմնավոր պնդում է, ապա մենակ մի եզրակացության ես գալիս, որ նպատակային կործանում են մեզ...

http://www.youtube.com/watch?v=M0nL6EkmbDs

Տիգ ջան խնդիրը իրանց մեջ չի ախր։ Եթե թույլ տաս բա կկործանեն բա ինչ կանեն։ Եթե իրեն մրցակից ես բա պիտի խանգարեն։ Խնդիրը մեր մեջ ա։
Որ իրիկուն տուն գնալուց մի լակոտ գա ասի քսակդ տուր թե չէ կբոքսեմ, դու էլ միանգամից ձեռքերդ վեր բարձրացնես ուղիղ անշարժ կանգնես, որ հանկարծ չվրիպի։ Դրանից հետո ամեն իրիկուն ծեծ ես ուտելու, պա՞րզ չի։ Արդեն բան ասել էլ պետք չի լինի, միանգամից ռեժիմով խելոք կգնաս ծեծ ուտելու։ Եթե կարողացար տեղդ դնես ապա լիքը խնդիրներ կլուծվեն։

Kuk
21.12.2013, 00:59
սուչիտ արեց :D

http://www.youtube.com/watch?v=vRXFLMWFMC4

Տրիբուն
21.12.2013, 21:01
Քանի որ արձագանքելու բան չկա էլ առանձնապես, ապա ԼՏՊ ելույթից (http://ilur.am/news/view/22880.html) վերցնենք էս մի կտորը, ու սպասենք.

Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը։

Ներսես_AM
22.12.2013, 04:15

Էսքան լավ մտավ ռուսական գծի մեջ։ Երևի Պուծինը Լևոնի՞ն ա նշանակելու գուբերնատոր։

Mephistopheles
22.12.2013, 08:57
Էսքան լավ մտավ ռուսական գծի մեջ։ Երևի Պուծինը Լևոնի՞ն ա նշանակելու գուբերնատոր։

Ինքը հայկական գծի մեջ ա…

My World My Space
22.12.2013, 12:17
Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը

https://www.youtube.com/watch?v=ud9ZaTTwcmc

Սաղ ելույթից էս պահն ա դզել ինձ...

Ասում ա՝ «...դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբարարվեմ մատնանշելով ընդամենը 3 պատճառ...»

https://lh4.googleusercontent.com/-HOTaK5GMkFI/UragDPAp_qI/AAAAAAAABGU/VuUdnnAKrK8/s853/levon.PNG

Տրիբուն
22.12.2013, 13:49
Երևի Պուծինը Լևոնի՞ն ա նշանակելու գուբերնատոր։

հայռուսգազարդի գլխավոր տնօրեն

Ներսես_AM
22.12.2013, 15:38
Ինքը հայկական գծի մեջ ա…

Հայկական գծի մեջը պատմական փաստերը շուռ չի տալիս իր «բռնած գծին» հարմարացնելու համար։
ՈՒ հակակշիռ երկու կողմերից մեկի հասցեին ցեխ շպրտելով, ոչ մի բան չի ասում մյուսի հասցեին։ Յանուկովիչի չափ էլ չկա որ մեկի հաշվին մյուսին կթի, գնա ասի նայի ինչքան մարդ ա հրապարակում կանգնած մի տասնհինգ միլիարդ փող տուր։ Գլխանց պիտակավորում ա, որ սաղ արևմտամետները մարգինալ են։ Կարա՞ս ասես Գալուստից ինչով ա տարբերվում։

Chuk
22.12.2013, 16:14

Մի բան խառնում ես, Յանուկովիչը Սերժի հետ համեմատական մեծություն ա:

Աչքիս հետո պիտի մանրամասն գրեմ ու բացատրեմ, որ Լևոնը հայկական գծի մեջ ա, ու բացարձակ ռուսական գծի մեջ չի:

Ուղղակի զարմանալ կարելի ա, թե ոնց կարելի ա հենց թեկուզ էս ելույթը լսել ու չնկատել, որ ռուսական գիծ գոյություն չունի:

Արա, ախր որոշել էի չխառնվել, ինչի՞ չեմ կարողանում:

Chuk
22.12.2013, 16:15
արևմտամետները մարգինալ են
Սենց բան չի ասվել, քո ընկալածը որպես ճիշտ մի ներկայացրու: Ուղղակի չի ասվել տենց բան:

Chuk
22.12.2013, 16:31
Մեջբերում եմ.

Հակառուսական տրամադրված որոշ անհատների եւ մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երեւույթ, երբեւէ գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի։

Մարգինալ տերմինը օգտագործվել է միայն ու միայն էստեղ: Էստեղ բացարձակապես խոսք չկա արևմտամետների մասին: Արձանագրում է կատարվում, որ Հայաստանում կան «հակառուսական տրամադրված որոշ անհատներ և մարգինալ տարրեր»: Ի՞նչ է, չկան: Իհարկե՛ կան: Ու սրա հետ մեկտեղ ասում է. մեկ է, Հայաստանում հակառուսականություն, ընդհանրական, հասարակական, գոյություն չունի:

Դուրներս գա, թե չգա, էդ էդպես է: Ավելին ասեմ, ինքս անկախ ինձնից երբեմն հակառուսական եմ դառնում, երբ զգացմունքներս գերիշխում են բանականությանս, այդ պահերին ես գրեթե դեպրեսիայի մեջ եմ ընկնում, տեսնելով շուրջս, թե ինչքան հակառակ են մարդիկ մտածում, ինչքան շատ են ռուսից փրկություն սպասողները: Սա իրականություն է, որը ուղղակի չի կարելի անտեսել, սրա մասին է խոսում Տեր-Պետրոսյանը: Ավելին, չի ասում դա լավ է, թե վատ է: Արձանագրում է փաստ, որը անտեսել չի կարելի քաղաքականության մեջ:

Ուրիշ հարց, որ ինքն էն քաղաքական գործիչն է, որը մշտապես խոսել է հավասարակշռված քաղաքականության մասին, ասել է, որ չի կարելի զարգացնել հակառուսականություն կամ հակաարևմտականություն: Մարդու մոտեցումն է, որի հետ միանշանակ համաձայն եմ: Հիմա կասես, բա ինչի՞ ա արևմուտքին կպնում, իսկ Ռուսաստանին ոչ: ԵՐեկվանից ահագին մարդ տենց սխալ բան ա ասում:

Բա ի՞նչ է, եթե ոչ Ռուսաստանին կպնել, երբ խոսում է այն մասին, որ «իրենց տիրապետության տակ եղած ժամանակ» տառապանքներ ենք կրել: Բա սրանից ավելի սուր քննադատություն կարելի՞ է սպասել: Թե որ հետո ասում է, որ դա զուտ ազգային պատկանելիությամբ չէր պայմանավորված, նույն ԽՍՀՄ մյուս ազգերն էլ էին նույն վիճակում, ասածը պարպվում է: Չի՛ պարպվում, ավելի է ուժեղանում, ցույց է տալիս դրանց դեմքը, որոնք տառապեցնում էին: Դժվա՞ր է այ էսքան պարզ մեսիջը կարդալը: Թե երբ առանց կասկածի ասում է, որ արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես Հայաստանի վրա Ռուսաստանը ճնշումներ է գործադրել, կոմպլիմենտ է անում: Չի անում, հստակ գնահատական է տալիս, փաստ է արձանագրում: Ու այո՛, միաժամանակ նաև Արևմուտքին է մեղադրում դրա համար, որովհետև հենց նաև Արևմուտքի թույլտվությամբ դա եղավ:

Ու մեկ է, էսքանից հետո իր տեսակետը մնում է նույնը, որ մեր խնդիրը ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի դեմ պայքարելն է, այլ մեր իսկ երկրում խնդիրները լուծել է պետք, որովհետև ամեն ինչը կախված է իրականում միայն ու միայն մեզնից: Չթողներ Սերժիկը, խելոք քաղաքականություն վարեր, չէին լինի իր վրա էդ ճնշումները: Ու մեր խնդիրն է հենց Հայաստանում մեր խնդիրները լուծելը: ՄՄ, ԵՄ ու մյուս խնդիրները ածանցյալներ են, որոնք կարելի է լուծել միայն մեր խնդիրները լուծելուց հետո:

հ.գ. նախորդ ելույթում Լևոնը նշել էր, որ չի կարող ՄՄ-ին գնահատական տա, քանի դեռ ծանոթ չէ փաստաթղթերին, տնտեսագետները չեն գնահատել:
Վերջին օրերին պայմանագրերից մի քանիսը պարզ դարձան: Հասկանալու համար ՀԱԿ տնտեսագետների, հետևաբար նաև ՀԱԿ-ի ու Լևոնի դիրքորոշումը, կարելի է հետևել վերջին օրերին ԱԺ նիստերին, չհիմնավորված խոսելու ու ՀԱԿ-ին պրոռուսական ուժ ներկայացնելու փոխարեն: Կատարեմ միայն մի մեջբերում ՀԱԿ փոխնախագահի խոսքից. «Գազային համաձայնագրերը պետական դավաճանությանը հավասար գործարքներ են»:

Չի կարելի թռուցիկ նայել էլի, մի քիչ կոմպլեքս նայեք, վերլուծեք:

Տրիբուն
22.12.2013, 20:18
...մի քիչ կոմպլեքս նայեք, վերլուծեք:

Կոմպլեքս եթե նայենք, մենք կոմպլեքս քաքի մեջ ենք, ու նաև Լևոնի անգործության ու ՀԱԿ-ի իմպոտենտության պատճառով:

Ես էլ էի որոշել չխառնվել:

Chuk
22.12.2013, 20:57
Կոմպլեքս եթե նայենք, մենք կոմպլեքս քաքի մեջ ենք, ու նաև Լևոնի անգործության ու ՀԱԿ-ի իմպոտենտության պատճառով:

Ես էլ էի որոշել չխառնվել:
Աբրիս: Մենակ թե դու քո էն արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ա օպերայից գրեցիր:

Տրիբուն
22.12.2013, 21:58
Աբրիս: Մենակ թե դու քո էն արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ա օպերայից գրեցիր:

Ես մեղավոր չեմ, որ Լևոնը յոթ տարի նույն ելույթն ա ունենում, մի քիչ բառերը փոխած: Նույն ելույթին նույն երգն ա սազում: Պարող էլ, զատո գիտես, մեշոկով ունենք:

Chuk
22.12.2013, 22:06
Ես մեղավոր չեմ, որ Լևոնը յոթ տարի նույն ելույթն ա ունենում, մի քիչ բառերը փոխած: Նույն ելույթին նույն երգն ա սազում: Պարող էլ, զատո գիտես, մեշոկով ունենք:

Հա, մենՁ ախպեր, մենակ թե 7, 6, 5, նույնիսկ 4 ու 3 տարի առաջ քո երգերն ուրիշ էին, ավելի շուտ էս ձևակերպմամբդ «պարող էիր» ու տարբեր պարեր էիր պարում: Էս վերջին երեք տարում ա, որ սկսեցիր էդ (էս) 7 երգերը երգել:

Ախպերս, Լևոնն իսկապես իր հիմնական թեզերը նույն ա թողել: Դրանցից են.
- Չի կարելի վարել ռուսամետ կամ արևմտամետ քաղաքականություն, չի կարելի լինել հակառուս կամ հակաարևմտամետ, պետք է վարել բալանսավորված քաղաքականություն,
- Պետք է լինել միայն ու միայն Հայաստանամետ, պետականամետ:

Եթե էս «երգերի» մասին էիր, ճիշտ ես, ոչ միայն իր վերջին 7, այլ ամբողջ 65 տարիների ընթացքում էդ երգերը չեն փոխվել: Ի դեպ ես էլ իմ արդեն գրեթե երեսնամյա կյանքում էդ նույն երգերն եմ երգում ու դրանց առումով շատ գոհ եմ, որ իմ մտածելակերպը ժամանակի ընթացքում չի փոխվում: Այլ հարցերում կարելի ա հայացքները փոփոխել, բայց էս երկուսը սկզբունքային են ու նույնն են:

Տրիբուն
22.12.2013, 22:08
Հայկական գծի մեջը պատմական փաստերը շուռ չի տալիս իր «բռնած գծին» հարմարացնելու համար։
ՈՒ հակակշիռ երկու կողմերից մեկի հասցեին ցեխ շպրտելով, ոչ մի բան չի ասում մյուսի հասցեին։ Յանուկովիչի չափ էլ չկա որ մեկի հաշվին մյուսին կթի, գնա ասի նայի ինչքան մարդ ա հրապարակում կանգնած մի տասնհինգ միլիարդ փող տուր։ Գլխանց պիտակավորում ա, որ սաղ արևմտամետները մարգինալ են։ Կարա՞ս ասես Գալուստից ինչով ա տարբերվում։

Շատ մի նեղվի: Լևոնի էս ելույթը սկզբունքորեն ելույթ էլ չի կարելի համարել: Ամփոփ ասում ա.
- ստրուկ լինելը մեր արյան ու պատմության մեջ ա
- կարայինք 50.000-ոց հանրահավաք անեինք, բայց չենք արել, որ Պուծինը չջղայնանա
- մի օր երևի լավ կլինի, բալքիմ էտ օրը Հայաստանում մարդ լինի

Chuk
22.12.2013, 22:12

Տրիբուն ձյա, դու իմ համար հանելուկ ես: Նման եզրահանգում անում են երկու տիպի մարդիկ. պատվերով հոդվածներ գրողներն ու Նախագահի խոսքին շատ մակերեսային նայողները: Առաջին քո դեպքում ուղղակի չի քննարկվում, երկրորդն էլ... դու սովորաբար մակերեսային նայող չես: չեմ հասկանում երրորդ դեպքը որն ա:

Լևոնը քո ասածներից ոչ մեկը չի ասում:

Տրիբուն
22.12.2013, 22:17
Հա, մենՁ ախպեր, մենակ թե 7, 6, 5, նույնիսկ 4 ու 3 տարի առաջ քո երգերն ուրիշ էին, ավելի շուտ էս ձևակերպմամբդ «պարող էիր» ու տարբեր պարեր էիր պարում: Էս վերջին երեք տարում ա, որ սկսեցիր էդ (էս) 7 երգերը երգել:

Ախպերս, Լևոնն իսկապես իր հիմնական թեզերը նույն ա թողել: Դրանցից են.
- Չի կարելի վարել ռուսամետ կամ արևմտամետ քաղաքականություն, չի կարելի լինել հակառուս կամ հակաարևմտամետ, պետք է վարել բալանսավորված քաղաքականություն,
- Պետք է լինել միայն ու միայն Հայաստանամետ, պետականամետ:

Եթե էս «երգերի» մասին էիր, ճիշտ ես, ոչ միայն իր վերջին 7, այլ ամբողջ 65 տարիների ընթացքում էդ երգերը չեն փոխվել: Ի դեպ ես էլ իմ արդեն գրեթե երեսնամյա կյանքում էդ նույն երգերն եմ երգում ու դրանց առումով շատ գոհ եմ, որ իմ մտածելակերպը ժամանակի ընթացքում չի փոխվում: Այլ հարցերում կարելի ա հայացքները փոփոխել, բայց էս երկուսը սկզբունքային են ու նույնն են:

Գտիր երեք սկզբունքային տարբերություն Լևոնի բալանսավորված, Քոչարյանի կոմպլեմենտար ու Սերժի և-և քաղաքականությունների միջև:

Ու մի կախվի ունքերիցս, երբ գտել եմ ճիշտ ա, ասել եմ ճիշտ ա, երբ գտել եմ սխալ ա, ասել եմ սխալ ա: Ես, ի տարբերություն շատերի, չեմ պատրաստվում սաղ կյանքս զագսավորվել մի քաղաքական գործչի կամ կուսակցության հետ:

Chuk
22.12.2013, 22:22
Գտիր երեք սկզբունքային տարբերություն Լևոնի բալանսավորված, Քոչարյանի կոմպլեմենտար ու Սերժի և-և քաղաքականությունների միջև:
Նմանություն չկա, ի՞նչ տարբերություն գտնեմ:
Ասենք Սերժի դեպքում, ասում ա և՛-և՛, մի քանի տարի ֆռռացնում ա, հետո ասում ա, չէ ախպեր, ես հելա ՄՄ:
Քոչարյանի ժամանակ ասում էր «բալանսավորված քաղաքականություն», բայց որի էությունն էր Արևմուտքից շատ-շատ մի քանի գրանդ կպցնելը, իսկ Ռուսաստանն էդ տարիներին ձեռք բերեց ստեղի լիքը համապետական նշանակության, ստրատեգիական հիմնարկներ:

Լևոնի ժամանակն էլ նայի ու կտեսնես, որ տարվել ա իրական բալանսավորված քաղաքականություն, երկու կողմն էլ հավասար գործընկերոջ պես են վերաբերվել Հայաստանին, քննարկել հարցերը, արդյունքում Հայաստանը մի կողմից կարողացել ա ազատագրել Ղարաբաղի հողերը, մյուս կողմից համարվել տարածաշրջանի ժողովրդավարական կղզակ:

Ու հա, գիտեմ, որ ինչ ճիշտ ես համարել, ճիշտ ես ասել, ինչ սխալ՝ սխալ: Նույնն էլ ես եմ արել: Բայց այ որ չեմ հասկանում, թե հիմա ոնց կարող ես տենց մեկնաբանել, տենց մտածել, Լևոնի ելույթն էդպես ինտերպրետացնել, փաստ ա:

Տրիբուն
22.12.2013, 22:24
Տրիբուն ձյա, դու իմ համար հանելուկ ես: Նման եզրահանգում անում են երկու տիպի մարդիկ. պատվերով հոդվածներ գրողներն ու Նախագահի խոսքին շատ մակերեսային նայողները: Առաջին քո դեպքում ուղղակի չի քննարկվում, երկրորդն էլ... դու սովորաբար մակերեսային նայող չես: չեմ հասկանում երրորդ դեպքը որն ա:

Լևոնը քո ասածներից ոչ մեկը չի ասում:

Ապեր, ես հենց մակերեսային նայողն եմ: Ու դրա պատճառն էն ա, որ Լևոնի ելույթը հենց շատ մակերեսային ա: Շատ նման իր վերջին 3-4 տարիների բոլոր ելույթներին: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս նույն կերպ մակերեսային մոտենալ, քանի որ վերջին 5-6 տարիները ապացուցել են, որ Լևոնի ելույթների խորը ու համապարփակ վերլուծությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Մեր էսօրվա վիճակը քեզ ապացույց:

Լևոնի ելույթները մի առանձնահատկություն ունեն - դրանք լավ են շարադրված ու գրագետ են: Բայց բովանդակային առումով արդեն հասնում են Գալուստի ելույթներին:

Chuk
22.12.2013, 22:28

Ուհուն, վկան դրանցից յուրաքանչյուրի ստեղծած աղմուկը, ունեցած արձագանքը:

հ.գ. ի դեպ, ես հրաշալի գիտեի, որ սենց արձագանքներ են լինելու (խոսքն ակումբի մասին չի, այլ ընդհանուր քաղաքական ու լրատվական դաշտի), բայց դա աբսուրդ ա: Որտև ճիշտ ա, էս ելույթը հրապարակայնացվել ա, բայց սա ԸՆԴԱՄԵՆԸ ներկուսակցական ելույթ ա, արված ՀԱԿ հանրապետական խորհրդում:

Տրիբուն
22.12.2013, 22:51
Ուհուն, վկան դրանցից յուրաքանչյուրի ստեղծած աղմուկը, ունեցած արձագանքը:

Ապեր, անապատում որ մեկը չիշիկ ա անում, ինչքան կենդանի կա հավաքվում ա կողքը: Ասածս էն ա, որ Հայաստանի քաղաքական դաշտը էնքան ամայացած ա, որ Լևոնը մի բառ էլ ասի, շուրջը լիքը աղմուկ ա բարձրանում: Չնայած, եթե նկատել ես, արդեն էտ աղմուկն էլ առանձնապես բարձր չի: Նենց, թեթև աղմուկիկ ա, որը արագ մոռացվում ա:

Այլ հավասար պայմաններում, Լևոնի էս ելույթը հազիվ շարքային թերթի շարքային լրագրողի վերլուծության ա ձգում, ոչ ավելին: Բայց դե, ՀՀԿ մառազմատիկների, ԲՀԿ զառանցանքի, Ժառանգության աղոթքի ֆոնի վրա Լևոնի ելույթը կարելի ա համարել լուրջ մտավոր վարժանք: Բայց արի ինքնախաբեությամբ չզբաղվենք: Լևոնի ելույթի մեջ բացարձակ ոչ մի նոր կամ հետաքրքիր բան չկա, բացարձակ: Էս ասածները տատս էլ գիտեր ու ժողովրդական լեզվով շատ լավ կբացատրեր: Լևոնը միշտ էլ հետադարձ լավ վերլուծություններ ա կատարել: Մի կես տարի նստում ա տունը, նայում ա ինչ ա տեղի ունենում, հետո հակիրճ կոնսպեկտ ա ներկայացնում հանրությանը: Պադումայեշ, մեծ բան:

Էլի եմ կրկնում, Լևոնի ելույթից կարելի ա վերցնել վերջին մի նախադասությունը, որը իր մեջ հույսի որոշակի տարրեր ա պարունակում, ու մնացածը թափել: Էտ մի նախադասությունն էլ օբյեկտիվորեն կարող ա տեղի ունենա էն պարզ պատճառով, որ երկիրը իրոք գլորվում ա ջհանդամի գյոռը, ու անկախ մեր կամքից կարող ա պրոցեսներ տեղի ունենան, որոնք Սերժ ընդ քոմփանիին կկանգնեցնեն կռախի առաջ: Դեպքերի այլ զարգացում կարծես թե մեզ չի սպառնում՝ անկախ Լևոնի ելույթների երկարությունից ու բովանդակությունից:

Տրիբուն
22.12.2013, 22:56
Իմ համար մի բան ա պարզ, Սերժը լրիվ ցնդվել ա, ՀՀԿ-ն կանտռոլից դուրս ա եկել ու ով հասնում ա գլխից դուրս բաներ ա բլթցնում, ու արդեն ոչ մեկը չի հասկանում, թե ինչ ա տեղի ունենում երկրի հետ: Երկիրը փաստացի լրիվ թողնված ա ինքնահոսի: Մի պահի էս դատարկությունը պիտի լցվի: Թե ոնց ու ում կողմից, էտ էլ մեծ հարց ա: Եթե էս արտագաղթը սենց ա շարունակվի, ամենայն հավանականությամբ մի տաս տարուց կլցվի թուրքերի կողմից: Եթե գալող մեկ-երկու տարում ռադիկալ որևէ բան տեղի ունենա, փրկության շանս կլինի:

Chuk
22.12.2013, 22:59
Բայց դե, ՀՀԿ մառազմատիկների, ԲՀԿ զառանցանքի, Ժառանգության աղոթքի ֆոնի վրա Լևոնի ելույթը կարելի ա համարել լուրջ մտավոր վարժանք:
Դե լավ ա, եթե երկու րոպե առաջ համեմատում էիր Գալուստի ելույթների հետ, արդեն մի պլանկա բարձրացրիր :))
Այսինքն կարելի ա հուսալ, որ ժամանակի ընթացքում ավելի բարձր կգնհատես:

Ապեր, Լևոնի ելույթները միշտ մի քանի շերտ են ունենում, իրենք երբեք միաշերտ ու միապաղաղ չեն, ոնց շատերն ուզում են ներկայացնել, կամ տեսնել դրա մի շերտը:
Էս ելույթի շերտերից ամենակարևորն իմ համար հենց նշածդ ա, համեմված մի ուրիշ բանի հետ. երբ Լևոնը խոսում ա, որ կարող էր 50000-անոց միտինգ աներ, բայց չի արել, որտև ինքնանպատակ կստացվեր, միատոն նայողները տեսնում են «արդարացում» կամ քո ձևակերպմամբ «պուծինին ջղայնացնել» ու տենց տարատեսակ անհիմն բաներ, իսկ իրականում էս մի հատ շատ հավես մեսիջ ա. երբ որոշ ժամանակ անց Լևոնը (ՀԱԿ-ը) հայտարարի, որ միտինգ ա անելու, ակամայից շատերը հասկանալու են, որ ինքնանպատակ միտինգ չի լինելու, որ ուրեմն շարունակելու շանս կա, պրոցես սկսելու շանս կա: Էս շատ կարևոր ա: Նենց որ քո հետ միասին մնանք սպասող :)

Տրիբուն
22.12.2013, 23:22
... իսկ իրականում էս մի հատ շատ հավես մեսիջ ա. երբ որոշ ժամանակ անց Լևոնը (ՀԱԿ-ը) հայտարարի, որ միտինգ ա անելու, ակամայից շատերը հասկանալու են, որ ինքնանպատակ միտինգ չի լինելու, որ ուրեմն շարունակելու շանս կա, պրոցես սկսելու շանս կա: Էս շատ կարևոր ա: Նենց որ քո հետ միասին մնանք սպասող :)

Ապեր, դու ինչի՞ գիտաֆանտաստիկ գրող չես :D Փիս հաջողության կհասնեիր:

Chuk
22.12.2013, 23:23
Ապեր, դու ինչի՞ գիտաֆանտաստիկ գրող չես:
Հասարակ պատճառով, գրածս գիտաֆանտաստիկայի հետ հեչ կապ չունի: Շատ պարզ ու հասարակ քաղաքական մեսիջ ա:

Տրիբուն
22.12.2013, 23:35
Հասարակ պատճառով, գրածս գիտաֆանտաստիկայի հետ հեչ կապ չունի: Շատ պարզ ու հասարակ քաղաքական մեսիջ ա:

Ապեր, կապրենք կտեսնենք էս քաղաքական մեսիջի արժեքը: Իմ հիշելով առաջին մեսիջը չի:

Chuk
22.12.2013, 23:51
Սաղ հեչ, վաղը ժամը 11:30-ին հավաքվում ենք ԱԺ-ի մոտ:

Ո՞վ ա գալիս.

http://www.youtube.com/watch?v=kP8piX8lVUM&feature=youtu.be

Ձայնալար
23.12.2013, 00:15
Իմ մոտ վաղն առավոտ սեքսի ժամ ա, նայած երբ կվերջացնեմ ու ինչ վիճակով :D ... Կաշխատեմ գալ )))

Chuk
23.12.2013, 00:18
Իմ մոտ վաղն առավոտ սեքսի ժամ ա, նայած երբ կվերջացնեմ ու ինչ վիճակով :D ... Կաշխատեմ գալ )))

Ես դրա համար մինչև էդ գործից թռած եմ լինելու, աչքիս :))

Mephistopheles
23.12.2013, 01:20
Կոմպլեքս եթե նայենք, մենք կոմպլեքս քաքի մեջ ենք, ու նաև Լևոնի անգործության ու ՀԱԿ-ի իմպոտենտության պատճառով:

Ես էլ էի որոշել չխառնվել:

Բայց ինչի՞ Դաշնակցության ու Ժառանգության պատճառով էլ չէ… կամ իշխանության… մենք մի հատ մեծ ֆունդամենտալ սխալ ենք անում… մեր պահաջը, ժողովրդի պահանջը կարա լինի իշխանությունից… ընդդիմություններից կարաս ակնկալիքներ ունենաս, բայց էդ մարդիկ կամավորական սկզբմունքի հիման վրա են գործում, իրանց լծակներն էլ, ֆինանսներն էլ կամավորականի վրա ա…

եթե ուզում ես պահանջես, կարաս Նիկոլի Քաղպայմանագիրը ստորագրես ու պահանջես… էտի նաղդ պայմանագի ա ապարտականություններով ու ֆլան-ֆստանով…

իսկ ընդհանուր առմամբ և բառացի էլ ամեն բան ճիշտ ա ասել… կարաս հիշես մենք էլ ենք վիճել էս հարցերի շուրջ որ հիմնական ամենակարևոր խնդիրը եղել ա ու մնում ա Սերժի հեռացնելը (օրինական իհարկե) դրանից հետո արդեն նոր գալիս են մնացած հարցերը… ես էլ եմ դեմ ռուսներին, բայց զոռով էլ չեմ կարա հայաստանը մտցնեմ եվրոպա եթե իրանք չեն ուզում, բա ժողովրդավարությունը էլ ո՞րն ա… էս խոսակցությունը էլի եղավ Վրաստանի պատերազմի հաշվով որ Սագին սկսեց… մի խոսքով Ռուսական ֆակտորը մենք չենք կարող անտեսել, իրատեսական չի… գին ունի…

Ներսես_AM
23.12.2013, 02:21
Չուկ, ես քո նման իհարկե չեմ կարող մտքերս ձևակերպել, բայց կփորձեմ։

Իմ կարծիքով հասարակության մեջ պիտի լինեն և՛ հակառուսական, և՛ հակաարևմտյան զանգվածներ‎։ Ինչքան դրանք մեծ լինեն ու մոտավորապես իրար հավասար էնքան լավ։ Էդ ա միակ խաղաթուղթը, որ հնարավորություն ա տալիս երկրի իշխանություններին չտրվել մեկին կամ մեկելին ու քչից շատից վարել հավասարակշռված քաղաքականություն՝ :))
http://www.ivstatic.com/files/et/imagecache/400x300/files/blog_articles/jean-claude-van-damme-volvo-split-636.jpg

Իսկ էն, որ իշխանությունները ու դրան ձգտողները հիմնականում տեղավորվում են ռուսամետության ուղեծրում ու անվանարկում հակառուսական տրամադրություններ ունեցողներին իրենք իրենց զրկում են ռուսի դեմ ինչ որ ծպտուն հանելու հնարավորությունից։

Իր լայնածավալ երրորդ կետի համեմատ «իրենց տիրապետության տակ եղած ժամանակ տառապանքներ ենք կրել»–ը քննադատություն չի, առավել ևս «սուր քննադատություն» չի, այլ կապիկություն ա, յանի նրանց էլ ա քննադատում։
Հայերի «գենետիկ ռուսամետությունն» էլ ա տուֆտա փաստերի խեղաթյուրում‎։ ՈՒղղակի մարդկանց ռուսների իրական դեմքը ոչ ոք չի ցույց տվել երբեք, ոչ ոք մարդավարի չի ուսումնասիրել, չի խոսել։ Մարդիկ ծնված օրվանից ՕՌՏ ու Ռոսսիա են նայում ու դրանց նմանակող Հ1։ Որովհետև ամենասկզբում «օրհնում էին էն սհաթը» հիմա էլ «որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել եւ հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում»։ Մեր բախտը ուղղակի բերեց 18 թվականին, որ բոլշևիկները եկան իշխանության, գ‎լխներիս օդից անկախություն ընկավ, բայց դե շատ չանցած նույն բոլշևիկները քեմալի հետ ձեռք–ձեռքի եկան ու մեջ–մեջ արեցին։ ՈՒ էլի բախտներս բերեց, որ սովետը շուտ քանդվեց, թե չէ մի սերունդ էլ ուշանար мы с тобой ереви по русски шпвеинк։ Ադրբեջանի տարածքային կորուստն էլ հակառուսականության հետևանքն էր :lol

Բայց մի տեղ հետդ համաձայն եմ, որ էս սաղ քաք վիճակի մեջ մենք ենք մեղավոր։ Մեր խնդիրը մեր իշխանություններն են, ոչ ռուսներն են, ոչ արևմուտքը։ Մենք ենք տուֆտա, որ ով գալիս ա թքում ա վրեքներս մենք էլ ասում ենք անձև ու բուռն ծափ ենք տալիս նախագի ու հայերի միության նախագի դոձիկ ժպիտների ներքո։ http://www.youtube.com/watch?v=X-1FK57LSik

Chuk
23.12.2013, 02:44
Չուկ, ես քո նման իհարկե չեմ կարող մտքերս ձևակերպել, բայց կփորձեմ։
Քո մոտ ավելի լավ ա ստացվում: Մանավանդ որ ես շատ եմ տաքանում :))

Իմ կարծիքով հասարակության մեջ պիտի լինեն և՛ հակառուսական, և՛ հակաարևմտյան զանգվածներ‎։
Մեր նման երկրներում տրամաբանական ու բնական ա, որ կան և հակառուսական և հակաարևմտյալ զանգվածներ: Բայց վերջին տարիներին էդպիսի զանգվածները քչանում են ու դա լավ ա: Որտև պետք ա դեմ լինել ոչ թե ռուսներին ու Ռուսաստաին, ոչ թե եվրոպացիներին ու Եվրոպային, այլ իրանց կոնկրետ բացասական երևույթներին: Որովհետև բուն հակառուսականությունն ու բուն հակաարևմտականությունը շատ վտանգավոր բաներ են:

Ու եթե որոշ պոպուլիստ քաղաքական գործիչներ կամ կառույցներ կարող են խաղալ մարդկանց էս հակառուսական զգացմունքների վրա, լուրջ քաղաքական գործիչն իրավունք չունի: Բալանսավորված քաղաքականություն տանելու համար պետք ա ունենալ ընդամենը ՀԶՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, որը իշխանության ցանկացած ոչ բարենպաստ որոշման դեմ կբողոքի, կլինի դա ՄՄ մտնելը, թե ԵՄ-ի հետ վատ գործարք անելը: Կործանարար կլինի, եթե իշխանափոխությունը լինի ասենք հակառուսականության ֆոնի վրա, որով միանգամից երկրիդ կդնես մի հատ անասուն վիճակի մեջ: Լրիվ նորմալ կլինի, որ հզոր ընդդիմությունդ պայքարի ՄՄ մտնելու դեմ ու իշխանությունդ դա օգտագործելով կկարողանա հրաժարվել ՄՄ մտնելուց: Առաջին դեպքում ձեռք կբերես հերթական թշնամի պետությունդ, երկրորդ դեպքում կպահես պետության հետ նորմալ հարաբերությունդ, բայց երկրիդ համար ոչ բարենպաստ միության մեջ չես մտնի, միաժամանակ: Ու հետ գնալով ասեմ, որ Լևոնի իշխանության տարիներին էս բալանսավորումը լինում էր պահել:

Նույն Լևոնը հրապարակային մի անգամ չի, որ նույն Սերժին բացատրեց, որ չի կարելի ջախջախել ընդդիմությանը, հետագայում սենց հարցերում, հեչ որ չէ, որպես խաղաթուղթ օգտագործելու համար: Բայց երկիրդ ուզուրպացրած ղեկավարը՝ Սերժը, չուներ ու չունի պետական մտածողություն, իրա խնդիրն էր ընդդիմությունը ջախջախելը, ու բավական լավ դա հաջողացրեց: Սա ընդդիմության ժամանակավոր պարտություններից մեկն էր:

ՈՒ եթե ես լինեի Լևոնի տեղը, ես որպես հիմնական պատճառ «Մայդանի չկայացման» կնշեի հենց դա, որ ընդդիմությանը ջախջախեցին: Ընդդիմությունը պառակտեցին, ընդդիմությունից հազար ու մի տեսակի միավոր կորզեցին, տարանջատեցին, բզկտեցին:

Փառք Աստծու, ժամանակը ցույց կտա իհարկե, բայց ՀԱԿ-ը իմ խորին համոզմամբ կարողացավ վերագտնել իրան ու շուտով էլի ցույց կտա իրեն:

Բայց մի տեղ հետդ համաձայն եմ, որ էս սաղ քաք վիճակի մեջ մենք ենք մեղավոր։ Մեր խնդիրը մեր իշխանություններն են, ոչ ռուսներն են, ոչ արևմուտքը։
ՍԱ՛ ա ամենակարևորը, Ներս:
Ու Լևոնի ամբողջ ասածը սա ա: Ես հետո իսկապես իրա վերջին ելույթները համադրելով ցույց կտամ, որ ինքը ոչ մի կերպ ռուսական գովք չի արել, այլ ընդամենը կոչ ՉՏՐՎԵ՛Լ իշխանությունների սադրած հակառուսականությանը (այո՛, իրանք են սադրել, թիրախը Սերժից փոխելու համար, հրաշալի իմանալով որ ակտիվ քաղաքացիների մի հատված լրիվ անկեղծորեն կտրվի հակառուսական պայքարին), ու զբաղվել մեր խնդիրներով, մեր ներքին խնդիրներով, մեր իշխանությամբ:

Մենք չենք կարող Պուտին հեռացնել, բայց կարող ենք Սերժիկ հեռացնել: Ու սերժիկին հեռացնելուց հետո մենք կարող ենք նորից բալանսավորված քաղաքականություն վարել: ԱՌԱՋԻՆ քայլն ըստ այդմ մնում ա ծերից-ծեր կենտրոնանալ սերժիկի ու մեր ներկայիս իշխանության վրա:

Տրիբուն
23.12.2013, 14:34
Բայց ինչի՞ Դաշնակցության ու Ժառանգության պատճառով էլ չէ… կամ իշխանության…

Քանի որ ոչ մեկը երբևե չի ունեցել ժողովրդի էն աջակցությունը, որն ունեցել ա Լևոնը: Ու ոչ մի հիասթափություն չի եղել էնքան մեծ, որքան հիասթափությունը Լևոնի պռավալի արդյունքում:

Տրիբուն
23.12.2013, 14:48
իսկ ընդհանուր առմամբ և բառացի էլ ամեն բան ճիշտ ա ասել…
Ճիշտ ա ասել մի բան, որը առանց իրա ասելու էլ սաղս գիտենք: Իսկ ո՞վ չգիտի, որ Հայաստանում ոչ միայն չկա սուր հակառուսականություն, այլ ավելի վատ, շատ տարածված ա ծայրահեղ ռուսամոլությունը: Էտ հետո՞: Ում բողկին ա նման ճշմարտությունը: Ի միջի այլոց, ճշմարտություն ա նաև, որ կենցաղային հարաբերություններում մենք շատ նման ենք քրդերին ու թուրքերին: Թող մի երկու բառ էլ դրա մասին ասի, եթե շատ ա ուզում ճշմարտությունն ամբողջությամբ ասել:

Ապեր, հենց դրանում ա կայանում իսկական առաջնորդի դերը ու մտածողի դերը, որ կարան ժողովրդին դնի պատմական տվյալ ժամանակաշրջանին համապատասխան ամենաճիշտ ճանապարհի վրա: Թե չէ, էլի եմ ասում, Լևոնի էտ ասած «ճշմարտությունները» տատս էլ գիտեր:

Մի անգամ էլ կրկնեմ - 60-70-ականներին հույները մեզանից լավ վիճակում չէին. իրանց դեմոկրատիայի հայրերի տեղը դրած, մարդկության ու քաղաքակրթության ակունքներում կանգնած, ինքնահավան ու ինքնասիրահարված, ռուսին իրենց միակ ուղղափառ եղբայրները համարող, ռազմական դիկտատուրայի տակ ապրող, թուրքերի հետ Կիպրոսի կոնֆլիկտը վզներին՝ պրիտոմ պարտված: Բայց եկավ Կարամանլիսը ու ասեց. «հերիք ըլավ, բոլ ըլավ, արա, վաղվանից սենց ա լինելու, քանի որ էս ա ճիշտը», ու սիկտիր արեց ռազմական դիկտատուրան, սարքեց էն Հունաստանը, որը 80-90-ականներին բառիս բուն իմաստով ոսկեդար ապրեց: Հիմա էլ կրիզիսի մեջ ա, բայց զուտ ֆինանսատնտեսական կրիզիս, ու քանի որ պետականության հիմքերը ճիշտ են դրված, էտ կրիզիսն էլ կամաց-կամաց հաղթահարվում ա:

Ապեր, մեր համբալները խասյաթ են սարքել ամեն ինչը ժողովրդի վզին փաթաթելը: Իսկ իրանց համար պահում են մենակ վայելով ու իշխողի դերակատարումը: Եթե Լևոնը սաղ ճիշտ ա ասել մեր տենց դարավոր ռուսասիրության մասին, ուրեմն Սերժը ու ՀՀԿ-ն սաղ ճիշտ են անում, ու մենք պահանջելու ոչ մի բան չունենք:

Chuk
23.12.2013, 15:08
Ճիշտ ա ասել մի բան, որը առանց իրա ասելու էլ սաղս գիտենք: Իսկ ո՞վ չգիտի, որ Հայաստանում ոչ միայն չկա սուր հակառուսականություն, այլ ավելի վատ, շատ տարածված ա ծայրահեղ ռուսամոլությունը: Էտ հետո՞: Ում բողկին ա նման ճշմարտությունը:
Բացատրեմ ում բողկին ա: Նախ պետք ա հասկանալ, թե ինչու ա էդ ճշմարտության մասին խոսվում հիմա:

Հայաստանում հաց ու ջրի պես անհրաժեշտ ա, որ ժողովուրդը ոտի կանգնի, պայքարի: ՀԱԿ-ն ինքը արդեն խոստովանել ա, որ միայնակ իր ուժերը դրա համար չեն ներում ու պետք ա լայն համախմբում: Հետևաբար պետք ա սահմանել համախմբման օրակարգ: Իշխանությունը մեզնից լավ են դա հասկանում, դրա համար իրենց ձեռնտու է մեջ գցել այնպիսի օրակարգեր, որոնք լայն համախմբման չեն բերի: Տվյալ դեպքում նման օրակարգ է մեջ գցվել՝ հակառուսական պայքար ձևավորելու ուղղությամբ: Սա շատ լավ սցենար ա իշխանության կողմից, որտև ակտիվ մասաների մեջ կան էնպիսիք, որոնք լրիվ անկեղծ էս օրակարգի կողմնակիցն են ու փորձում են դա կյանքի կոչել: Ստացվու՞մ է: Ոչ: Եղած ակցիաները արդեն իսկ ցույց են տալիս, որ էդ կարգախոսների տակ մարդիկ (մեծ քանակով) փողոց դուրս չեն գալիս:

Ու հիմա հրամայական կա բացատրելու, հասկացնելու, որ էս պահին նման օրակարգից պետք է հրաժարվել ու համախմբվել առավել ռեալ, իրականանալու հնարավորություն ունեցող օրակարգի շուրջ, այն է՝ այս վարչախմբի հեռացումը, սերժիկ սարգսյանի հրաժարականին/հեռացնելուն հասնելը:

Երբեմն պարզ ճշմարտությունները պետք է ավելի մանրամասն ասել, եթե տեսնում ես, որ շուրջդ դա անտեսում են:
Հետևաբար իրականում իմ ու քո բողկին ա, եթե մենք ուզում ենք օր առաջ ձերբազատվել պոտենցիալ չունեցող օրակարգերից ու ձևավորել նենց օրակարգեր, որոնք ունակ են բերելու հաղթանակի:

Tig
23.12.2013, 15:28
ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը.

Աղբյուր և ավելին՝ ilur.am (http://ilur.am/news/view/22904.html)

Ինչ ուզում եք ասեք, բայց շատ հետաքրքիր հանգրվան ա: Իհարկե իշխանությունը կհայտարարի որ օրինագիծն անցել ա, բայց փաստացի առաջին անգամ ընդդիմադիր ու ընդդիմադիր հանդես եկող ուժերը կարողացել են տապալել օրինագծի անցկացումը: Մնացածը կախված է միայն ու միայն ժողովրդի ոտքի կանգնելուց:

Ճիշտ ես ասում, բայց ժողովուրդը էլ չի գնա կուսակցությունների հետևից, նույնիսկ եթե նրանք միավորվեն... վստահությունը լրիվ կորել է: Հենց էսօրվա ակցիային դրանում կարելի էր համոզվել: Շատերը գոռում էին՝ մանդատները ցած դրեք ու դուրս եկեք փողոց մեր հետ պայքարելու: Էդ թեզի առաջ քաշողը նախախորհրդարանն էր, բայց դե մեկ է, եթե նախախորհրդարանն էլ չլիներ, մեկ ա ժողովուդրը էլ չի վստահում ոչ մի կուսակցական ուժի: Հենց իմ կողքը մարդիկ խոսում էին՝ մեկ է դրանք վերջում կանգնելու են իշխանության կողքը՝ մանավանդ ԲՀԿ-ն...

Chuk
23.12.2013, 15:39

Նախախորհրդարանը գլուխը պատովն ա տվել Եղնուկյանի հետ: Այլընտրանք չկա, պետք ա նման կերպ համախմբվենք: Ես հրաշալի գիտեմ, որ հիմա ուզում են էդ տրամադրությունը տարածել, որ կուսակցություններն իրենց սպառել են: Դրա միակ նպատակը կուսակցությունների հնարավոր համախմբումից վախն է, որտև հրաշալի հասկանում են, որ նման համախմբման դեպքում ժողովուրդը լավ էլ ոգևորվելու ու լավ էլ հետևներից գնալու է: Էնպես որ սպասենք պրոցեսներին:

հ.գ. վերջին անգամ երբ նույն ՀԱԿ-ը կազմակերպեց ակցիա, դա եղավ վերջին շրջանի ամենամարդաշատը:

Տրիբուն
23.12.2013, 16:45
ՀԱԿ-ը էլի գլխաքանակի հետևից ա ընկե՞լ :) Իմ հավաքին քո հավաքից շատ մարդ կար, չես հավատում Օսիպյանից հարցրա :)

Չեմ իմանում ով ա առաջ քաշել էս թեզը, բայց իմ կարծիքով էլ ժողովրդին մոբիլիզացնելու, վստահությունը վերականգնելու ու փողոց հանելու շատ հարմար մոմենտ ա, ու պատգամավորական մադատները վայր դնելը դրան շատ կօգնի:

Այլապես մեկը ես՝ իշխանություններին ոտից գլուխ ատողս, մնալու եմ էն համոզմունքին, որ «ընդդիմությանը» լավ էլ ձեռ ա տալիս իրա պատգամավորական ստատուսը, ու էս ամեն ինչը սթից շուխուռ ա, ու էլի մնալույա անհետևանք: Փաստ ա, որ ԱԺ-ում անելու բան չկա, բացի հավայի ճղճղոցից:

Chuk
23.12.2013, 16:56

«Գլխաքանակի» մասին ես խոսեցի, ՀԱԿ-ը չի խոսել: Խոսեցի հակադրվելու համար Տիգի ասածին, որ իբր կուսակցություններից հիասթափվել են, էլ հետևներից չեն գնա: Ցույց էի տալիս, որ սխալ թեզ ա:

Պատգամավորների մանդատ դնելը տվյալ դեպքում ինքնանպատակ բան կլինի ու պատահական չի, որ էդ խոսակցությունը էս նեղ մաջալին քցել են: Ինչ ուզում ես ասա, էսօրվա ԱԺ-ում եղածն աննախադեպ ա, ու եթե մանդատ վայր դրած լինեին, էդ չէր լինի: ԻՆչքան ուզում ա հեգնանքով խոսենք, չվստահենք նույն ԲՀԿ-ին, բայց փաստ ա, որ էսօր ԱԺ-ում էդ 4 ուժերը կարողացան համագործակցել ու մի հատ հետաքրքիր էֆեկտի հասնել:

Էլ չասած, որ իրականում մանդատ դնելու դեպքում ցուցակների հաջորդները կգան պատգմավոր կդառնան, արդյունքում սաղ ազնիվները կդնեն, իսկ իշխանահաճոները կլինեն պատգամավոր:

Նենց որ ախպոր պես, ռադ արեք էդ մուտիլովկա խոսակցությունը՝ էս պահին ԱԺ պատգամավորների մանդատ դնելու մասին:

Աթեիստ
23.12.2013, 17:00
Էս մանդատները դնելու պահանջը թե հասկանում եմ, ամոթ ինձ։
Մարդիկ էդ մանդատների շնորհիվ ա, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողով էին հասել, ու էս պահին հիմքեր ունեն ինչ որ բան ասելու։

Տրիբուն
23.12.2013, 17:09
Մանդատները վայր դնելը քաղաքական կրիզիս կառաջացնի: Էս մեկ: Երկրորդ, սա փիս շուխուռ կլինի, ու լիքը մարդու կհամոզի, որ ընդդիմության պայքարն անկեղծ ա ու ժողովրդի համար ա, ոչթե ԱԺ միջանցքներում, Ստրասբուրգներում ու Հնդկաստաններում քաշ գալու համար:

Ուրիշ բան, որ համաձայն եմ, որէսօրվա ԱԺ-ում իրոք ինչ-որ շարժ կա: Բայց սաղս էլ հասկանում ենք էտ շարժի քաշն ու պոտենցիալը:

Տրիբուն
23.12.2013, 17:13
Ի միջի այլոց, վայր դնելու դեպքում կուսակցական ցուցակներից ոչ մի հաջորդ չի կարա ԱԺ մտնի առանց կուսակցությունների որոշման: Ազատ տեղերի համար էլ չեն կարա լրացուցիչ ընտրություններ կազմակերպեն, քանի որ գրեթե ողջ ոչ իշխանական պատգավորությունը համամասնականով ա մտել ԱԺ:

Chuk
23.12.2013, 17:14
Մանդատները վայր դնելը քաղաքական կրիզիս կառաջացնի:
Տրիբուն ձյա, արդեն բացատրեցի, որ կրիզիս չի առաջացնի: Թե՛ ՀԱԿ-ի, թե՛ Ժառանգության, թե՛ ՀՅԴ-ի ցուցակներում կան մարդիկ (հետո եկողները), որ հիմա առիթից օգտվելով դրված մանդատներից իրանք կգան, կդառնան պատգամավոր: ԲՀԿ-ն ընդհանրապես չեմ քննարկում, իրանց մեծ մասն ուղղակի չի դնի մանդատը:

Նենց որ պնդում եմ, որ սա մուտիլովկա խոսակցություն ա, թեման շեղելու համար, էս պահին, երբ շարժ ու դրական բան կա, հեղինակազրկելու համար:

Աթեիստ
23.12.2013, 17:21
Նույնիսկ եթե ոչ մեկ չգա մանդատները դրածների տեղը, էս կարգի ԱԺ-ից բեթար ի՞նչ կրիզիս կարա լինի։

Տրիբուն
23.12.2013, 17:25

Ապեր, հաշվենք համոզեցիր :) Քիթս կտրեմ, եթե էս տեմպերով էլի չենք հասնելու հաջորդ նախագահական ու ԱԺ ընտրություններին, որտեղ էլի միայն իշխանական պռոյեկտն ա հստակ աշխատելու:

Միակ լուծումւ փողոց դուրս գալն ա, իսկ դա տեղի կունենա միայն ու միայն աղմկոտ սկանդալի դեպքում: Ես քեզ երշխավորում եմ, եթե չորս խմբակցություն մանդատը վայր դնի, նույն օրը կես միլիոն մարդ հրապարակում կլինի: Ու արդեն էական էլ չի լինի թե ում են ճխտում ԱԺ մանդատները վայր դրածների փոխարեն: Իսկ մինչ այդ, մեկը ես ու իմ նման տասնյակ հազարավորները բոլոր պրոցեսներին նայելու են որպես հերթական շոու ու ոռները տեղից չեն շարժելու: Ես որ չեմ շարժելու, դաժե եթե տրակտորով ուզենան պոկեն դիվանից:

Տրիբուն
23.12.2013, 17:29
Նույնիսկ եթե ոչ մեկ չգա մանդատները դրածների տեղը, էս կարգի ԱԺ-ից բեթար ի՞նչ կրիզիս կարա լինի։

Սկանդալ, ապեր, որը պոտենցիալ լիքը մարդ կհանի փողոց: Մի բան, որից աչքիս ընդդիմությունը խուսափում ա նույնքան, որքան իշխանությունը:

Աթեիստ
23.12.2013, 17:46
Ուրեմն էս նախագիծը հասնում ա ԱԺ, սկանդալ չի, ԱԺ-ն հաստատում ա, սկանդալ չի, իսկ որ ընդդիմությունը մանդատները դնում ա, դառնում ա սկանդա՞լ։