PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

iranahayer
22.10.2008, 17:33
Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր՝ Սաբիր Ռուստամխանին, որը հովանաւորւում է ԱՄՆ-ի եւ Հրէական լոբբի կողմից, ԱՄՆ կատարած իր այցի աւարտին Բաքու լրագրողներին յայտարարեց «Մեր տնտեսական դժւարութիւնների եւ նաեւ Երեւան-Բաքու դրական համագործակցութեան կարեւորութեան շուրջ, մենք կարիք ունենք միջազգային քարոզչութեանը: Մենք մեր երկրի տնտեսական իրավիճակի ու Խորհրդային Միութեան ժամանակ հայերի եւ ազերիների դրական համագործակցութեան եւ բարեկամութեան մասին փաստաթղթերը յանձնել ենք թէ՛ ՄԱԿ-ին եւ թէ՛ ԱՄՆ-ի պաշտօնական շրջանակներին»: Նա աւելացրեց թէ՝ «մենք ԱՄՆ այցելութեան ընթացքին փաստաթղթեր ենք ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հաշտութեան խնդրի շուրջ»:

Շարունակութիւնը ընթերցել այստեղ (http://www.iranahayer.com/armenian_iranians_viewpoint/169.html)

www.iranahayer.com

Տրիբուն
23.10.2008, 09:24
Հա, Մաշտոցի պողոտայում կանգնած մեքենաները էվակուատրով հանում էին:
Բա նախագեն ասել ա չէ, սրանից հետո կաշառաք մաշառք չտենամ, սաղդ օրենքով եք աշխատելու, ում բռնել եմ ականջները պոկելու եմ: Երևի օրենքում գրած ա, որ մեկ ու մեջ կարելի էր կաշառք վերցնել, բոլորը սպասում էին որ նախագեն բանավոր օրենքը փոխի:

Տրիբուն
23.10.2008, 22:32
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագիծը կազմվել է ոչ թե ՚Երեւաննախագիծՙ, այլ ՚Հայնախագիծՙ ինստիտուտում: Սովորաբար Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման նախագծերը իրականացնում է ՚Երեւաննախագիծըՙ, իսկ այս դեպքում բացառություն է:

՚Ինչ ասեմ, իտալացիները եւ քաղաքապետարանը նախընտրեցին մեր կազմակերպությանը: Մենք նախապես իրենց համար նախագիծ ենք արել, ծանոթ էին մեր աշխատանքներին, գոհ էին դրա համարՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց ՚Հայնախագիծՙ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, նախագծային խմբի ղեկավար, ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը:

Ավտոկայանատեղիի նախագիծը կազմվել է իտալական ՚Ռենքոՙ ընկերության հետ համատեղ: Այն ունենալու է 3 հարկ, նախատեսված է 500 մեքենայի համար:

Ավտոկայանատեղիի նախագծման համար մրցույթ չի հայտարարվել:

՚Ազատության հրապարակի հետ կապված մրցակցություն չկա, քանի որ պատվիրատուն քաղաքապետարանն է: Ներդրողը լրիվ իրավունք ունի իր ձեւով անելՙ,-ասաց ճարտարապետը:

Փաստորեն ներդրողը կարող է երեք հարկ տակը ավտոկայան կառուցել, մի տաս հարկ էլ վրան ռեստորան, եթե շատ ուզենա; ՈՒ ընդհանրապես տարօրինակ է, որ Օպերայի շենքը մինչը հիմա կանգուն է; Պիտի պետական կարիքների տակ օտարեին, տեղը մի հատ օգտակար բան կառուցեին, ասենք Գուչիի խանութ:

Տրիբուն
23.10.2008, 22:46
Պարոն Աբրահամյանը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են հնարավորն անել իրադարձությունների ճշգրիտ պատկերն ունենալու համար: Նշվեց, որ այդ նպատակով հանձնաժողովին փորձագիտական աջակցության համար ԱՄՆ-ից փորձագիտական խումբ էր եկել: Աժ նախագահը նշեց, որ քաղաքական հայացքների համար որեւէ մեկը չի կարող մեղադրվել ու պատժվել եւ իրավապահ մարմինները պիտի ապահովեն ազատ, արդար քննություն: Նշվեց, որ հետընտրական իրադարձությունները բոլորովին ձեռնտու չէին իշխանություններին, մինչդեռ արմատական ընդդիմությունը փորձում է այլ պատկեր ներկայացնել` մեղադրելով իշխանություններին եւ փորձելով ապակայունացնել վիճակը երկրում:

Իսկ սա արդեն կոչվում է կայֆավատ:

Վիշապ
24.10.2008, 11:15
Վաֆա Գուլուզադե. «Ադրբեջանը ու Հայաստանը մի ժամանակ կարող էին ինքնուրույն գալ հանաձայնության։ Զայրացած Ռուսաստանի պատասխանն էլ եղավ հայկական պառլամենտի գնդակահարությունը…» «…Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը Շվեյցարիայում իսկապես եկել էին համաձայնության, ընդ որում նախագահների համաձայնությունը մի հարցում բացառիկ էր. նրանք համաձայնվել էին, որ հայերը հեռանում են (8 տարածքների մասին է խոսքը, Վիշապ) առանց որևէ պայմանների, և նրանց տեղը անմիջապես մտնում է ադրբեջանական բանակը…» (http://day.az/news/politics/134230.html) տեսնես ո՞ր մասն է ճշմարտություն, որը՝ ոչ…:think

Kuk
25.10.2008, 16:53
«ԲՋՆԻՆ» ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

[19:39] 24 Հոկտեմբերի, 2008

Արդարադատության նախարարության հարկադիր կատարողները եւ առանց տարբերանշանի հատուկ ծառայության համազգեստներով դիմակավորված անձանց հետ միասին հոկտեմբերի 23-ին ներխուժել են «Բջնի» գործարանի Երեւանում գտնվող բազան եւ Չարենցավանում գտնվող գործարանը` կապարակնքելով տարածքներն ու բացահայտ առգրավելով ընկերության տրասնպորտային միջոցները: Այս մասին այսօր «Ա1+»-ը տեղեկացավ «Սիլ կոնցեռնի» մամուլի ծառայությունից:

Երեկվանից արդեն դադարեցված է հանքային ջրերի «Բջնի» գործարանի աշխատանքը:

Ընկերության 480 աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի: Ընկերության ունեցվածքը դրվում է հարկադիր աճուրդի:

Ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը վստահ է, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ընկերության սեփականատեր ընտանիքի ներկայացուցիչը` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բացահայտ կանգնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին` նախորդ տարվանից:

Ա1+

Արդարադատություն եմ ասել է:[

Աբելյան
27.10.2008, 15:53
Դու էլ լավ գիտես, որ այդքան ստուգողների մոտ անհնար էր կեղծել ընտրությունները։ Որքան հիշում եմ, շնից շատ ստուգողներ էին եկել այդ ընտրություններին։
բա որ վաբշե չստուգեին
Չնայած էդքան ստուգողներին, էս ընտրությունները ամենախայտառակը եղան:

Այսինքն քո կարծիքով Հայաստանում ընտրություններին գնացած ամեն մի երկրորդը Սերժին ա՞ ընտրել:
Մենք օրինակ մեր սերժական կուրսում ընտրություններ անցկացրինք, Լևոնը երկու փուլում էլ Սերժից շատ հավաքեց:

Ձայնալար
27.10.2008, 16:48
Ժող, բայց լսեցիք երեկ ինչ հպարտությամբ էին ասում, որ Գյումրիում ընտրություններն առանց մարդկային զոհերի են անցել :D Վերջն ա է, արդեն արդար ընտրությունների մասին չեն էլ խոսում՝ էնքան որ իրար վրա չկրակեն մարդ չգիտի ծիծաղի, թե :cry

Kuk
27.10.2008, 17:07
Դու էլ լավ գիտես, որ այդքան ստուգողների մոտ անհնար էր կեղծել ընտրությունները։ Որքան հիշում եմ, շնից շատ ստուգողներ էին եկել այդ ընտրություններին։

Հակոբ, ղալաթ էին արել էդ դիտորդները: չգային` ավելի լավ կլիներ, գոնե քո նմանները չէին խաբնվի դրանց ֆիզիկապես գոյությանը: Աչքների դեմը դաստով քվեաթերթիկ են լցրել, էշի պես նայել են, ով էլ թպրտացել ա, մի երկու հատ չափալախ են տվել, սսկվել ա: Էս չե՞ն: Էդ դիտորդները չէի՞ն, որ ասին, նոռմալ ընտրություններ ա անցել, սրանք էլ կրակեցին արդար ընտրություն պահանջողների վրա: Հերիք ա էլի էդ հայլուրի տված դիշովի ու հոտած կտերը ուտեք, հավի տեղ են դրել մարդկանց, ինչ փտած կուտ կա բերում շպրտում են դեմները, ու ուտողներն էլ քչություն չեն անում, տեղը տեղին լափում են, հայլուրի տվածծով են սնվում, այ դրանք են մեղավորը, որ մարտի մեկ եղավ, դրանք են մեղավորը, որ էս սրիկաները ում հետ ոնց ուզում վարվում են, այ դրանք` էդ կուտը ուտողներն են էս ազգի դժբախտությունը, էս ազգի ամոթը, այ դրանց շպրտել ա պետք էս երկրից, չնայած մի մասը իրանով արդեն շպրտվել ա, էդ լավ ա, մնացածն էլ, ով կամավոր ձևով չի շպրտվում, կշպրտենք իրանց, չմտածես:

dvgray
08.11.2008, 07:45
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Դրա հեղինակը գործարար, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի հայրն է՝ Ալբերտ Սուքիասյանը:

նամակը վերջանում է այս տողերով

Ա. Սուքիասյանը վստահեցնում է նաեւ, թե քաջ գիտակցում է, որ «իշխանության որոշ ներկայացուցիչներ նպատակ ունեն վերաբաժանել, խլել մեր քրտնաջան աշխատանքով վաստակած ունեցվածքը»:

կարծում եմ որոշ ժամանակից հետո կխլվի Ծառուկյանի, Պեսոկի, Քոչի քրտնաջան աշխատանքով :D :D :D վաստակած ունեցվածքը
Ժողովրդական մի խոսք կար :)
"Գողը գողից գողացավ
Աստված տեսավ ՝ զարմացավ :o"
:)

Հակոբ Գեւորգյան
08.11.2008, 11:09
Հակոբ, ղալաթ էին արել էդ դիտորդները: չգային` ավելի լավ կլիներ, գոնե քո նմանները չէին խաբնվի դրանց ֆիզիկապես գոյությանը: Աչքների դեմը դաստով քվեաթերթիկ են լցրել, էշի պես նայել են, ով էլ թպրտացել ա, մի երկու հատ չափալախ են տվել, սսկվել ա: Էս չե՞ն: Էդ դիտորդները չէի՞ն, որ ասին, նոռմալ ընտրություններ ա անցել, սրանք էլ կրակեցին արդար ընտրություն պահանջողների վրա: Հերիք ա էլի էդ հայլուրի տված դիշովի ու հոտած կտերը ուտեք, հավի տեղ են դրել մարդկանց, ինչ փտած կուտ կա բերում շպրտում են դեմները, ու ուտողներն էլ քչություն չեն անում, տեղը տեղին լափում են, հայլուրի տվածծով են սնվում, այ դրանք են մեղավորը, որ մարտի մեկ եղավ, դրանք են մեղավորը, որ էս սրիկաները ում հետ ոնց ուզում վարվում են, այ դրանք` էդ կուտը ուտողներն են էս ազգի դժբախտությունը, էս ազգի ամոթը, այ դրանց շպրտել ա պետք էս երկրից, չնայած մի մասը իրանով արդեն շպրտվել ա, էդ լավ ա, մնացածն էլ, ով կամավոր ձևով չի շպրտվում, կշպրտենք իրանց, չմտածես:

Կուկ ջան, բայց դու մաքուր անարխիստ ես :hands

Կրոպոտկինի ուսումնքը վաբշետը վատը չի, բայց հիմա ժամանակները փոխվել են։

Մարդոնց աչքին թոզ պիտի փչես, որ չտեսնի թե ոնց են լցնում կեղծ քվեաթերթիկները։ Ու ինչպես Բերեզովսկին է ասել, «պետք լինի ժողովուրդը կապիկին կընտրի նախագահ»

Էսա, ապեր, իզուր ա դրանց դեմ պայքարելը… Մեկա, սենց թե նենց, իրանց ձեռնա. Դու, անձամբ հենց դու, էսքան պայքարից առաջ, դրա ընթացքում, եւ հիմա, ի՞նչ ես ձեռք բերել. Նյութական։ Միայն կորցրել ես ժամանակդ, նեռվերդ, ընկերներ, ձեռք ես բերել ինձ նմաններին չընդունելու հատկություն… Էհ ախպեր, երնեք հիմա իրար հետ, մի բրդուճ հաց ու պանրի ուտեինք, ու սրանց մասին սկի չխոսեին… Մենք ենք մեր սարերի պես, հեռու քաղաքական պոռնիկներից…

Elmo
08.11.2008, 11:12
Ժող, բայց լսեցիք երեկ ինչ հպարտությամբ էին ասում, որ Գյումրիում ընտրություններն առանց մարդկային զոհերի են անցել :D Վերջն ա է, արդեն արդար ընտրությունների մասին չեն էլ խոսում՝ էնքան որ իրար վրա չկրակեն մարդ չգիտի ծիծաղի, թե :cry

Սենց որ գնա մի քան տարի հետո հայլուրը ասելու ա «XXXX մարզում/համայնքում ընտրությունները անցան ռեկորդային թվով քիչ զոհերով, ընդամենը մի քանի մարդ, տվյալ մարզի/համայնքի ոստիկանապետը պարգևատրվել է էսինչ շքանշանով» Կասես ընտրությունը բնական աղետ ա, ինչ ա, որ պետք ա անպայման զոհ լինի:

Հակոբ Գեւորգյան
08.11.2008, 11:26
բա որ վաբշե չստուգեին
Չնայած էդքան ստուգողներին, էս ընտրությունները ամենախայտառակը եղան:

Այսինքն քո կարծիքով Հայաստանում ընտրություններին գնացած ամեն մի երկրորդը Սերժին ա՞ ընտրել:
Մենք օրինակ մեր սերժական կուրսում ընտրություններ անցկացրինք, Լևոնը երկու փուլում էլ Սերժից շատ հավաքեց:

Հայկո ջան, միգուցե աստծոյ կամքն էր, որ այդպես չեղավ…

Ambrosine
08.11.2008, 12:15
Հայկո ջան, միգուցե աստծոյ կամքն էր, որ այդպես չեղավ…

հա, ճիշտ ա, Աստծու կամքն էր. մեկ էլ որ պետությունը կրակեց ժողովրդի վրա, էդ էլ Աստծու կամքը. ու վաբշե ինչ-որ անեն էլի Աստծու կամքն ա, ժողովուրդ, դուք ով եք, որ պայքարեք Աստծու կամքի դեմ?

WhiteSmoke{F}
26.11.2008, 02:03
Ժողովուրդ մեր հերոս, սիրելի Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, քսանհինգին դարձավ հիսունմեկ տարեկան: Փառք ու պատիվ իրեն, սուրբ ու հավերժական հիշատակ

Վիշապ
27.11.2008, 12:18
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հայտնեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերի ղեկավարների հետ Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկման ժամանակ իրեն շատ պատշաճ պահեց. «3 րոպեի փոխարեն ինձ 8 րոպե թույլ տվեց խոսել: Ելույթիս ամեն վայրկյանին սպասում էի, թե կացին կիջնի գլխիս, սակայն այդպիսի բան չեղավ»,- ասաց Դավիթ Հակոբյանը: Լրագրողներից մեկը, սակայն, նշեց, որ վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, թե նախագահը Դ. Հակոբյանին դիմել էր «արա»-ով, ինչին Մարքսիստական կուսակցության ղեկավարը արձագանքեց. «Նախագահը մեր վոժդն է, եւ նա ամեն ինչ ասելու իրավունք ունի, ես նշում եմ, որ նա շատ համբերատար լսեց իմ նկատառումները»:…
Հետք–Այսօր (http://today.hetq.am/politics/discussion/)

աաաաաաա:D Փաստորեն «վոժդը» եթե մի քանի րոպե ավել էլ լսեր մարքսիստին, հնարավոր է նաև «լավ» էլ քրֆեր… սրանք լրիվ աբորիգեններ են արա, արա տարեք ձեր կանանցով վոժդին պատիվ արեք, որ ձեզ լսի այ…:[

Chuk
27.11.2008, 15:54
աաաաաաա:D Փաստորեն «վոժդը» եթե մի քանի րոպե ավել էլ լսեր մարքսիստին, հնարավոր է նաև «լավ» էլ քրֆեր… սրանք լրիվ աբորիգեններ են արա, արա տարեք ձեր կանանցով վոժդին պատիվ արեք, որ ձեզ լսի այ…:[

Փոխարենը լավ ուրախացանք, երեկ որ կարդացի, մի այլ ձևի բացել էր :D

Տրիբուն
27.11.2008, 16:01
Փոխարենը լավ ուրախացանք, երեկ որ կարդացի, մի այլ ձևի բացել էր :D
Չուկ ջան, տրագեդիայա ..

dvgray
27.11.2008, 16:12
Չուկ ջան, տրագեդիայա ..
իսկապես: Սրանից շատ լուրջ ստալինիզմի հոտ ա գալի:
Ինչ վերաբերվում ա քֆուրով խոսալուն, ապա ասում են, որ Կարեն Դեմիրճյանը ամենամեծ քֆուրբազն ա եղել: Ով դուրը չէր գալի, մեր քրֆելով էր իրան դիմում:
Բայց ստեղ էնքան կարևոր չի քրֆողը, ինչքան էն, որ քրֆվողը համարում ա որ դա նորմալ - աշխատանքային բան ա:

մի խոսքով ինչ որ կանխատեսվում էր - այսինքն ստալինյան տարիների լոկալ ՝ հայաստանյան վերադարձը, քայլ առ քայլ իրականանում է: Դեռ լավ է, որ սովետի պես մի հրեշ չկա, թե չէ քաղբանտակյալները վաղուց արդեն կորել էին սիբիրյան անծայրածիր տարածքներում…

Chuk
27.11.2008, 16:13
Չուկ ջան, տրագեդիայա ..
Տրագեդիա՞, թե՞ ստրատեգիա :think
Մեր այս պարոնն, օրինակ, երեկ նամյոկներով ասել էր, որ իբր Սերժի հետ հանդիպմանը իրեն Տեր-Պետրոսյանն է ուղարկել, որպեսզի ինֆորմացիա ստանա, թե ի՞նչ է կատարվում :D
ՀԱԿ գործունեությունն իմացող ու Տեր-Պետրոսյանին ճանաչող ցանկացած ոք կհասկանա, որ այս միտքը կատարյալ աբսուրդ է, իսկ մտքի հեղինակը մառազմատիկ ;)

Վիշապ
27.11.2008, 17:18
իսկապես: Սրանից շատ լուրջ ստալինիզմի հոտ ա գալի:
Ինչ վերաբերվում ա քֆուրով խոսալուն, ապա ասում են, որ Կարեն Դեմիրճյանը ամենամեծ քֆուրբազն ա եղել: Ով դուրը չէր գալի, մեր քրֆելով էր իրան դիմում:
Բայց ստեղ էնքան կարևոր չի քրֆողը, ինչքան էն, որ քրֆվողը համարում ա որ դա նորմալ - աշխատանքային բան ա:

մի խոսքով ինչ որ կանխատեսվում էր - այսինքն ստալինյան տարիների լոկալ ՝ հայաստանյան վերադարձը, քայլ առ քայլ իրականանում է: Դեռ լավ է, որ սովետի պես մի հրեշ չկա, թե չէ քաղբանտակյալները վաղուց արդեն կորել էին սիբիրյան անծայրածիր տարածքներում…
Իսկ ստալինիզմը Հայաստանում չէր էլ վերացել։ Նախարարությունում աշխատող ծանոթներ ունեմ, որոնք պատմում էին թե ինչպես էր երկրորդ նախագահը տժժում նախարարների վրա հաշվետվություն պահանջելիս, իսկ վերջիններս էլ ինֆարկտի շեմին սառած քծնաբարո ժպտում էին։ Ավազակապետական բուրգում նույնն է, ինչ Կալիգուլայի ժամանակներում, պարզապես հիմա բախտները բերել է, որ «Կեսարը» նախարարների կանանց էժան գներով չի վաճառում, որ պետական բյուջեն լցնի, բայց աչքիս գործը դրան էլ է հասնելու:think

Տրիբուն
27.11.2008, 20:27
Նախարարությունում աշխատող ծանոթներ ունեմ, որոնք պատմում էին թե ինչպես էր երկրորդ նախագահը տժժում նախարարների վրա հաշվետվություն պահանջելիս, իսկ վերջիններս էլ ինֆարկտի շեմին սառած քծնաբարո ժպտում էին։

Իսկ գահակալման վերջին մի երեք տարում արդեն զահլա էլ չէր անում անձամբ տժժալ հարիֆների վրա, ու այդ գործը հանձնել էր շեկ մազերով ֆավորիտին:

Chuk
28.11.2008, 18:38
Մի այլ կարգի բացել ա ինձ :D

Հանրային հեռուստաընկերության պատվերով Gallup կազմակերպության սոցհետազոտությունը պարզել է, որ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, հարցվածների 33,3 տոկոսը ձայնը կտար ՀՀԿ-ին, 15,4 տոկոսը` ԲՀԿ-ին, 13,04 տոկոսը` «Ժառանգության»-ը, 9,5 տոկոսը` ՀՅԴ-ին, 7,71 տոկոսը` ՕԵԿ-ին, 3,14 տոկոսը` «Հայ ազգային կոնգրես»-ին։ Եթե իրավիճակը շարունակվեր այնպես, ինչպես հիմա, հաջորդ խորհրդարանական ընտրություններին հարցվածնբերի 60 տոկոսը կքվեարկեր հօգուտ ՀՀԿ-ի, 9 տոկոսը` հօգուտ ԲՀԿ-ի, «Ժառանգություն»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը կստանային 3,3-ական տոկոս, ՕԵԿ-ը` 3,1, ՀՅԴ-ն` 2,6 տոկոս։

Եփած հավն էլ լսի, ծիծաղից կթուլանա :D
Բայց էդ սաղ հեչ, բավական հետաքրքիր է, որ Հ1-ն այսպիսի ագիտացիա է սկսել :think

Վարպետ
28.11.2008, 18:39
Մի այլ կարգի բացել ա ինձ :D

Եփած հավն էլ լսի, ծիծաղից կթուլանա :D
Բայց էդ սաղ հեչ, բավական հետաքրքիր է, որ Հ1-ն այսպիսի ագիտացիա է սկսել :think
Ժամանակին ձեռքս կոտրվեր... Բան չհարցնես Չուկ, մի օր լավ կխմեմ կպատմեմ:

Տրիբուն
05.12.2008, 12:42
ՄԵՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հանձնարարականի կատարման նպատակով, ինչպես նաեւ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունից, կառավարությունը դեկտեմբերի 4-ին որոշել է “Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել ՌԴ ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ԲԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը` հինգ տարի ժամկետով: Որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ-ի (կառավարման հիմնադիր) եւ ՌԴ ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ԲԲԸ-ի (հավատարմագրային կառավարիչ) միջեւ կնքվող Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի նախագծին:
18:55:46 - 04/12/2008

Լավ ա, էս մեկից էլ պրծանք: տենակ տակն ինչ ա մնացել:

Ես զարմանում եմ, թե ինչի մի անգամց օպտըմ երկիրը ռուսներին մի հատ լավ գնով չենք տալիս, գնա: Փոխարենը սենց ձևեր թափելով, երկար բարակ ձգելով: Օպտըմ տանք, համ էլ կարելի ա գոնե բազար անել: Հեո վաճառվելուց էլ պետք ա գոնե ռուսների համոզել, որ երբ որոշեն մեզ վերավաճառել, գոնե մի հատ նամուսով երկրի տան, ասենք Չեխիա: Թե չէ դրանց շատ չկա, մեկ էլ տեսար բռնեցին ու վերավաճառեցին Ուզբեկներին:

Mephistopheles
18.12.2008, 13:25

Ռեսուրսները ջհաննամը... վաղը մյուս օր կգան տուն կմտնեն ու Օստապ Իբրահիմովիչի օրինակով կասեմ "Տիկին, ես գնում եմ ձեր ամուսնուն, խնդրում եմ "այն" փաթաթել թղթի մեջ"

Վիշապ
21.12.2008, 22:23
Ուրեմն էսօրվա «Հայլուր»–ը նեղացած հայտնեց, որ իր լրագրողին չեն թողել մասնակցել Կոնգրեսի համաժողովին, պատճառաբանելով, որ իշխանական լրագրողի կարիքը չեն զգում ու որ իշխանությունները քանի որ այդպես էլ Կոնգրեսին դահլիճ չտրամադրեցին դրա համար էլ հաջող–մաջող։ Ու «Հայլուրն» էլ բավարարվեց Տեր–Պետրոսյանի աչքի դեֆեկտը խոշոր պլանով ցուցադրելով ու լրագրողի իրավունքները ոտնահարելու ու ազատ տեղեկատվություն ստանալուն խոչնդոտելու մասին նեղսրտած քրթմնջալով ու գուցե թաքուն ուրախանալով, որ ելույթը «հայլուրավարի» սարքելու ծանր գործից ազատվեց:D Որևէ մեկը տեղյա՞կ է, իրո՞ք չեն թողել, թե՞ լրագրողին թարս են նայել, նեղացած հեռացել է։

Հ.Գ. հա մոռացա ասել, թե ինչու եմ կասկածում, էդ համբալները գոնե կարող էին այդ կադրերը ցույց տալ, թե ոնց են իրենց պասլատ անում, ոչինչ ցույց չտվեցին, բնականաբար հայտարարությունը գրոշի արժեք չունեցավ, համենայն դեպս նվաստիս մոտ։

Աբելյան
22.12.2008, 19:49
Ուրեմն էսօրվա «Հայլուր»–ը նեղացած հայտնեց, որ իր լրագրողին չեն թողել մասնակցել Կոնգրեսի համաժողովին, պատճառաբանելով, որ իշխանական լրագրողի կարիքը չեն զգում ու որ իշխանությունները քանի որ այդպես էլ Կոնգրեսին դահլիճ չտրամադրեցին դրա համար էլ հաջող–մաջող։ Ու «Հայլուրն» էլ բավարարվեց Տեր–Պետրոսյանի աչքի դեֆեկտը խոշոր պլանով ցուցադրելով ու լրագրողի իրավունքները ոտնահարելու ու ազատ տեղեկատվություն ստանալուն խոչնդոտելու մասին նեղսրտած քրթմնջալով ու գուցե թաքուն ուրախանալով, որ ելույթը «հայլուրավարի» սարքելու ծանր գործից ազատվեց:D Որևէ մեկը տեղյա՞կ է, իրո՞ք չեն թողել, թե՞ լրագրողին թարս են նայել, նեղացած հեռացել է։
իսկականից չեն թողել, ու ասում են ոչ Շամշյանը կար, ոչ էլ ՀԺ-ի Հայկ Գևորգյանը

Մարկիզ
23.12.2008, 22:08
մի մուկ խոսեց իր հերթին...

Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը ասուլիս է հրավիրում եւ խոսելով երկրում ծայր առած խոշտանգումների ու տեռորի մթնոլորտի, ավելի ճիշտ` այդ մթնոլորտի հիմնական թիրախի` Հայ ազգային կոնգրեսի մասին, ասում է` դուք եք ստեղծել այս համակարգը: Այս ձեւակերպումը նա հասցեագրում է ընդդիմադիր գործիչներին, բայց այդպես էլ մինչեւ վերջ չի հասկացվում` ում նկատի ունի Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը: Գուցե Հայ ազգային կոնգրեսի առանցքային գործիչներից մեկի՞ն` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ում փողքերից կախված նույն ինքը` Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը խորհրդարանում հայտնվելու բախտ ունեցավ եւ Դեմիրճյանի ղեկավարած ընդդիմության շարքերում կատարեց բացառապես Սերժի ժուչոկի դեր: Գուցե նկատի ունի Արամ Զավենի Սարգսյանի՞ն, ում հետ խորհրդարանական նույն խմբակցության անդամ էր: Գուցե Կոնգրեսի բազմաթիվ գործիչների նկատի ունի, ովքեր Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանի քաղաքական դիակը իրենց ետեւից քարշ տալու դժբախտություն են ունեցել: Ու սրա լկտիությանը նայեք, որ մտածում է, թե «չեզոքի» իր լպրծուն կեցվածքը տեսանելի է միայն իրեն: Այն մասին, թե ով որքան մեղք ունի այսօր Հայաստանում ձեւավորված համակարգի գոյության համար, շատ է խոսվել: Բայց մշտապես, չգիտես ինչու, մենք մոռանում ենք այն 50 դոլարանոց «ընդդիմադիրներին», պնակալեզներին ու անողնաշարներին, որոնց մատուցած ծառայությունները ավազակապետական համակարգին պակաս սարսափելի չեն եւ հաստատ եղկելի են առավելապես: Ու սա, որ 1998 թվականից ի վեր, գուցե դրանից էլ առաջ, մշտապես քարշ է եկել նախագահական նստավայրի չափարների տակ, բազմել ու խոսում է մի այնպիսի տոնով, կարծես ինքը, քաղաքական իմաստով, առնվազն, ինչ-որ բան նշանակում է: Իսկ ընդամենը եղել եւ շարունակում է մնալ իշխանական սպասարկուի կարգավիճակում` մի դերակատարում, որի նշանակությունը հատուկ է այսօր Հայաստանում ստեղծված համակարգի աշխատանքի համար: Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանությանը` առաջին նախագահը ինքն էլ չի ժխտել, որ այդ իշխանությունը բազմաթիվ թերություններ է ունեցել: Տեր-Պետրոսյանի իշխանությունը, սակայն, ուներ մի մեծ արժանիք` նա չէր օգտվում 50 դոլարանոց ընդդիմության ծառայություններից: Սկզբունքորեն չէր օգտվում, ու սա որեւէ մեկը չի կարող ժխտել: Թերեւս` միայն Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
http://hzh.am/23-12.html
Լավ ա գրել…

Chuk
23.12.2008, 23:47
Լավ ա գրել…

Հա, Արամ՝ բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանին լավ տեղն ա նստացրել :)

dvgray
24.12.2008, 04:05
Բռավո Նիկոլ :hands
Ինչ լավ ու տեղին է գտել իր հերթական հիթը
"բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը: " :D

Kuk
10.01.2009, 22:17
Ում ինչ հասնում է

Ամանորյա շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելը այս օրերին դարձել էր բոլորի հիմնական զբաղմունքը: Եվ չնայած տոնական սեղանների ու միջոցառումների առկայությանը, այնուամենայնիվ, մարդկանց խոսակցության թեման (փոխադարձ շնորհավորանքներից եւ կենացներից հետո) շարունակում էր մնալ քաղաքականությունը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս ամանորյա իր բարեմաղթանքները զուգահեռել է քաղաքական ենթատեքստերով: Ընդդիմադիր պատգամավորը ամանորյա խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` Մկանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Բացիկները պատկերում են աշխարհի ամենատարբեր թանգարաններում պահվող հայտնի նկարիչների գործերը: Յուրաքանչյուր բացիկ, ըստ Փոստանջյանի, խորհրդանշել է տվյալ քաղաքական գործչին ու նրա գործողությունները:

Մալեւիչի «Չերնիյ կվադռատ». այս նկարը պատկերող բացիկը պատգամավորն ուղարկել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սպիտակ ֆոնի վրա պատկերված սեւ քառակուսին, ըստ Փոստանջյանի, մեր իրականությունն է, որը ձեւավորվել է տարիների ընթացքում, եւ այն կարող է մեծանալ, եթե Տեր-Պետրոսյանը չմաքրի: Այդ նկարը, պատգամավորի կարծիքով, խորհրդանշում է Տեր-Պետրոսյանի` սեւ իրականությունը ցրելու պարտավորությունը, որը նա ստանձնել է հասարակության առջեւ:
http://chi.am/news/090109/pictures/levon.jpg

Կարմիր ֆոնի վրա պատկերված գանգերով այս բացիկով Փոստանջյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին: Ըստ պատգամավորի` կարմիր ֆոնը խորհրդանշում է այն բռնություններն ու արյունը, որով հագեցած են եղել Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիները, որոնց տրամաբանական ավարտը մարտի 1-ի արյունոտ իրադարձություններն էին:
http://chi.am/news/090109/pictures/qoch.jpg

Երկու կախարդի պատկերող բացիկը Աղվան Հովսեփյանինն է: Փոստանջյանի կարծիքով Աղվան Հովսեփյանն ու նրա ղեկավարած կառույցը այս տարիների ընթացքում ոչ թե պաշտպանել են քաղաքացիների շահերը, այլ նրանց ահաբեկել են` պահելով վախի ու տեռորի մթնոլորտում:
http://chi.am/news/090109/pictures/axvan.jpg

Սերժ Սարգսյանին հասցեագրված օձեր ու խառը տեսարաններ պատկերող բացիկն էլ խորհրդանշում է մեր իրականությունը: Խառը եւ տխուր այս պատկերը Սերժ Սարգսյանն է ու նրա թիմը, որոնք Հայաստանին «պարգեւել» են դժնդակ օրեր:
http://chi.am/news/090109/pictures/serj.jpg

Շարունակելի..

Kuk
10.01.2009, 22:21
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատգամավորն ուղարկել է բացիկ, որտեղ դատարկ նստատեղերով հագեցած դահլիճ է, իսկ դրա կենտրոնում` մեջքով մերկ նստած մի կին: Փոստանջյանի կարծիքով դատարկ դահլիճը խորհրդանշում է Ազգային ժողովի դատարկությունը, որտեղ մերկ կնոջ կերպարը մարմնավորում է կորած գեղեցկությունը, ճշմարտությունն ու արդարությունը:
http://chi.am/news/090109/pictures/muk.jpg

Երվանդ Զախարյանի շնորհավորական բացիկն էլ պատկերում է նրա այն ավերիչ գործունեությունը, որի արդյունքում` Երեւանը վերջնականապես կորցրեց իր դեմքը` դառնալով գավառական մի քաղաք: Անմարդաբնակ եւ անհոգի այս պատկերը խորհրդանշում է շամխորցի Երվանդի պաշտոնավարման ընթացքը:
http://chi.am/news/090109/pictures/ervand.jpg

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին ուղղված բացիկի վրա էլ պատկերված է ձեռք: Պատգամավորի դիտարկմամբ` դա այն ձեռքն է, որը պետք է մեկնվի այն մարդկանց, որոնք ունեն պաշտպանության կարիք: Բացիկի վրա գրված է` այլընտրանք չունենք, պետք է վերակառուցվենք եւ զարգանանք:
http://chi.am/news/090109/pictures/armen.jpg

Elmo
12.01.2009, 16:46
Ժողովուրդ ի՞նչի են Հայաստանում էդքան թոզ փչում մաչդկանց աչքերին, յանիմ «տնտեսական ճգնաժամ չկա ստեղ»: Վախում են որ տենց բան լինի, բորոլրը դուրս կգան իշխանությունը տապալելու: Օրինակ զարմանալի ա էլի, ասենք Ֆրանսիան լավ էլ ռիսկով ասում ա «հա ճգնաժամ ենք ապրում, լավ բան չսպասեք», բայց մերոնք մեռան խաբելով:

Kuk
12.01.2009, 16:51

Էլմո ջան, էնքան կեղտ կա տակները, դաժե էս ճգնաժամին ինչ որ կերպ դիմակայելու համար հետ չեն կանգնում իրանց գրպանները լցնելուց, գոնե մի քանի ամսով էլի, չեն ուզում այ ախպեր, էս մարդիկ թքած ունեն ամեն ինչի վրա: Պարզ բան` տես բենզինի գները ինչ ա դառել, մեր մոտ ինչքան ա, էլ ի՞նչ ճգնաժամ հաղթահարելու մասին ա խոսքը: Տենց ե՞ն ճգնաժամ հաղթահարում: Իմացի՛, ես ու դու ավելի շատ ենք դիմակայում էդ ճգնաժամին, քան երկրիս պետական այրիկները: Թքած ունեն ամեն ինչի վրա, էսօր կան, վաղը չկան, ի՞նչ ա նշանակում ճգնաժամ, ժողովուրդ, աղետ, սպասի հասցնեն լափեն թռնեն, երկիր, հայրենիք, ձեռ ե՞ս առնում այ ախպեր, մարդիկ կազմակերպված հանցագործություն են իրականացնում, բանդա ա, մտել իրա գործն ա անում:

Kuk
12.01.2009, 16:59

Էսքանից հետո չեն հանգստանում, էլի Գռզոի հանքային ջրերնին են վրա տվել: Տնտեսություն են պահում մարդիկ, բարգավաճում ա երկիրը, զարգացում ա:

Մի քսան օր առաջվա բան ա, եթե չես կարդացել կարդա.

http://a1plus.am/am/?page=issue&iid=67613

Elmo
12.01.2009, 17:07

Ի՞նչ են լափելու: Հայաստանը էդքան ռեսուրսներով հարուստ երկիր չի, ինչքան մարդկային աշխատուժով, իրանք մարդկային ռեսուրսների կառավարման դարդն են: Համ էլ դրանք լափելու պրոբլեմ չունեն, դրանք իշխանության ու անպատժելիության պրոբլեմ ունեն: «Ով ում մեջքին հելնի, ով ումից կարա խլի» դարում իրանք ուզում են իրանց լափոնը պահեն, որ հանկարծ իրանցից չխլեն: Այ էդ ա սաղ խնդիրը: Որ բենզինի գինը բարձր լինի ոչ մեկ չլինի, որ խոսա դրանից, որ միանգամից տանեն կորցնեն խոսացողին:

Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում: Հայը տեղից չի շարժվի, մինչև իրա բգին չհասնի: Կամ ավելի պարզ խոսամ. քանի ինձ ներկա իշխանությունները լուրջ նեղություն չեն տալիս, ես բողոքի դուրս չեմ գա: Ի՞նչ կարիք կա անցավ գլուխս դնեմ ցավի տակ: Բայց հերիք ա ոտս տրորեն, ես էլ կդառնամ ամենաակտիվ ըդիմադիր: Կամ դրա համար ընդամենը հարկավոր ա, որ ես վատ ապրեմ՝ գործ չունենամ, փող չունենամ, գործի չընդունեն և այլն....
հիմա մտածում եմ կարող ա՞ սրանք վախում են տենց բաներից: Ասենք ժողովրդի վիճակը վատանա, ու միանգամից բողոքի նենց հզոր ակցիա սկսվի, որ չկարանան դիմադրեն:

Elmo
12.01.2009, 17:09
Էսքանից հետո չեն հանգստանում, էլի Գռզոի հանքային ջրերնին են վրա տվել: Տնտեսություն են պահում մարդիկ, բարգավաճում ա երկիրը, զարգացում ա:

Մի քսան օր առաջվա բան ա, եթե չես կարդացել կարդա.

http://a1plus.am/am/?page=issue&iid=67613

Իմ ասած «ով ումից խլի» սկզբունքն ա:

Kuk
12.01.2009, 17:35
Ի՞նչ են լափելու: Հայաստանը էդքան ռեսուրսներով հարուստ երկիր չի, ինչքան մարդկային աշխատուժով, իրանք մարդկային ռեսուրսների կառավարման դարդն են: Համ էլ դրանք լափելու պրոբլեմ չունեն, դրանք իշխանության ու անպատժելիության պրոբլեմ ունեն: «Ով ում մեջքին հելնի, ով ումից կարա խլի» դարում իրանք ուզում են իրանց լափոնը պահեն, որ հանկարծ իրանցից չխլեն: Այ էդ ա սաղ խնդիրը: Որ բենզինի գինը բարձր լինի ոչ մեկ չլինի, որ խոսա դրանից, որ միանգամից տանեն կորցնեն խոսացողին:

Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում: Հայը տեղից չի շարժվի, մինչև իրա բգին չհասնի: Կամ ավելի պարզ խոսամ. քանի ինձ ներկա իշխանությունները լուրջ նեղություն չեն տալիս, ես բողոքի դուրս չեմ գա: Ի՞նչ կարիք կա անցավ գլուխս դնեմ ցավի տակ: Բայց հերիք ա ոտս տրորեն, ես էլ կդառնամ ամենաակտիվ ըդիմադիր: Կամ դրա համար ընդամենը հարկավոր ա, որ ես վատ ապրեմ՝ գործ չունենամ, փող չունենամ, գործի չընդունեն և այլն....
հիմա մտածում եմ կարող ա՞ սրանք վախում են տենց բաներից: Ասենք ժողովրդի վիճակը վատանա, ու միանգամից բողոքի նենց հզոր ակցիա սկսվի, որ չկարանան դիմադրեն:

Նայի, էլմո ջան, մարտի մեկին միտինգ ա լինելու, ու էդ միտինգից հիմա սրանք ամենաշատն են վախում, փորձը ցույց տվեց, որ կարան ամեն ձև թքած ունենան Եվրոպայի վրա էլ, եվրոպացիների կոշտ գնահատականների վրա էլ, թքած ունեն, թե ձայնի իրավունքից չեն զրկվի, մի խոսքով` ոչ մի բանից չեն վախում, կամ վախում են, բայց էնքան չէ, որ ինչ որ բանից հետ կանգնեն. մի բան մենակ` հզոր քաղաքացիական ընդվզում, էս ա, ուրիշ ելք չկա: Փոտրվարի 26 թե 27-ն էր, որ իշխանությունը միտինգ արեց յանի, մարդկանց լցրին Հրպարակ, փախան եկան Օպեռա, էս մի հատ մեծ պարտություն, ինքը ընդեղ եհովայի վկայի նման քույրիկ ախպերիկ անգիր արած բառերն էր կմկմում, Օպեռայում ժողովուրդը հաղթանակ էր գոռում. էս մեկ բացահայտ հաղթանակ` ժողովուրդը հաղթեց: Հաջորդը էն էր, որ առավոտ շուտ եկան ջարդին մարդկանց, պարզ ա չէ՞ թե ինչի՞ ինչի հենց էդ օրը, որտև մի օր առաջ դավաճանը դավաճանել էր էն մարդկանց, ում որ խաբել, ձայն էր փախցրել. մտավ կոալիցիա, ժողովուրդը իմացավ ու Օպեռայում մի քանի տասնյակ հազար մարդ ավելացավ ժամերի ընթացքում. աչքովս եմ տեսել` թե ոնց էին մարդիկ նույնիսկ մեկ երկու հոգով արթուր դավաճան գոռալով վազում Օպեռա: Եթե սենց շարունակվեր, մյուս օրվանից հավատա կես միլիոն մարդ էր լինելու Օպեռայում անդադար. ցրել էր պետք, բայց նենց, որ լավ վախենային, այսինքն` ջրելը հերիք չէր, կչորանային, հետ կգային, պետք էր արյունով թրջել, որ մինչև լվանային չորանար, ժամանակ շահեին, վախի մթնոլորտ, լրատվական տեռոր, զանգվածային բանտարկություններ, բայց իրանց հաշվարկով էս ամեն ինչին կհասնեին մենակ ջարդելով, ծեծելով, ժողովրդի գլխին սարքելով: Չստացվեց, մարդիկ արյունլվա էլի դուրս եկան ու ավելի մեծ թափով, արդեն մնում էր մի ելք` կրակել: Կրակեցին, բայց մարդիկ էլի չեն հանգստացել, էդ էներգիան չի կորում, ֆիզիկայի օրենք ա, ես չեմ ասում, փորձն ա ցույց տալիս: Արի սպասենք մարտի մեկին, տեսնենք ինչ ա լինելու: Էդ ժամանակ ճգնաժամը հասունացած ա լինելու, մարդիկ իրանց մաշկի վրա շատ բան զգացած են լինելու, գումարած դրան մարտի մեկ օրվա ողբերգությունը, չորս ամիս հանրահավաք չանելը, էներգիայի, փաստերի կուտակում, լիքը բացահյայտելու բան, տես ոնց են պատրաստվելու իշխանությունները մարտի մեկի դեմ: Էս ամեն ինչը կերևա էդ ժամանակ: Ամենաուժեղ զենքը, միակ միջոցը էս թալանից խուսափելու զանգվածային ընդվզումն ա, Տրիբունի ասած` քացով տնտեսության տուտուզին: Էս նեղ մոմոենտին փոխանակ ինչ արտահանում ենք, փող ենք մտցնում երկիր, պահեն, առաջ տանեն, ցատկել են Սուքիասյանի դեմքին, ձեռից խլում են: Բա էսի պետություն ա՞, տնտեսույթուն ա՞: Քանի տարի ա դոլարի գինը կես են արել, երկիր դոլար ա մտնում, կեսը իրանց գրպանն ա մտնում, կեսը հասնում ա հասցեատիրոջը` քաղաքացուն: Բա սրա վերջը ի՞նչ պետքա լինի, չխոսան ճգնաժամի մասին, անցնի գնա՞: Բա էս կորուստները մի տեղից պետքա դուրս գա չէ՞:

Հայկօ
12.01.2009, 20:39
Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում: Հայը տեղից չի շարժվի, մինչև իրա բգին չհասնի: Կամ ավելի պարզ խոսամ. քանի ինձ ներկա իշխանությունները լուրջ նեղություն չեն տալիս, ես բողոքի դուրս չեմ գա: Ի՞նչ կարիք կա անցավ գլուխս դնեմ ցավի տակ: Բայց հերիք ա ոտս տրորեն, ես էլ կդառնամ ամենաակտիվ ըդիմադիր: Կամ դրա համար ընդամենը հարկավոր ա, որ ես վատ ապրեմ՝ գործ չունենամ, փող չունենամ, գործի չընդունեն և այլն....
հիմա մտածում եմ կարող ա՞ սրանք վախում են տենց բաներից: Ասենք ժողովրդի վիճակը վատանա, ու միանգամից բողոքի նենց հզոր ակցիա սկսվի, որ չկարանան դիմադրեն:

Elmo ջան, վստահ եղիր, որ ընդդիմադիր զանգվածի մի մեծ հատվածի դեպքում դեռ «դանակը ոսկորին չի հասել»՝ ֆինանսական առումով: Շատ շատերը բավականին լավ ապրուստ ունեն, բավականին մեծ հեռանկարներ անգամ ա՛յս իշխանությունների օրոք: Սակայն ամեն ինչ փողի արշինով չափելը սխալ ա: Էստեղ հակասությունը շատ ավելի լուրջ ա. էստեղ մտածելակերպերն են տարբեր, արժեքները, գաղափարները և ոչ՝ դրամապանակի հաստությունը: Իսկ էսօր լավ ապրելը դեռ չի նշանակում, որ վաղը էդ մարդուն հողին չեն հավասարեցնելու կամ «անզգույշ քաշքշեն» կամ «մի խումբ ռոմանտիկներով» գյուլլեն՝ շաքար կամ բենզին ներկրելու փորձի համար: Եթե ուզում ես, որ վաղը էսօրվանից լավը լինի, եթե ուզում ես առաջ գնալ, ոչ թե՝ խցանի նման մնալ ջրի երեսին, պիտի հենց էսօր մի բան անես: Էսօրվա վատ քաղաքացին վաղվա լավ ստրուկն ա: Իր էրեխեքն էլ են ստրկական միջավայրում ծնվելու, իր թոռներն էլ: Ու ինքն էլ անընդհատ վախենալու ա, անընդհատ կասկածի, անընդհատ չկողմնորոշվի ու դողա ու լռի: Ու էդպես՝ մի ամբողջ երկիր: Թալանվելուն դիմակայելու առաջնահերթ ու ամենակարևոր նախապայմանը թալանվել չուզենալն ա, ոչ թե՝ քամու ուղղությամբ ծռվելը ու հարևանի մեռնելն էլ էնքան չնկատելը, մինչև մահը քո դռանն էլ չչոքի:

Ինչ վերաբերում ա մարդկանց՝ ֆինանսական ծանր վիճակից ստիպված ընդդիմություն դառնալուն ու իրենց «աչքերը բացվելուն», ապա էսօր շատ ավելի ցավոտ խնդիրներ կան, որոնց տապալվելու դեպքում ֆինանսական ճգնաժամը կմղվի երկրորդ պլան: Անձամբ ես շատ ավելի վստահ եմ, որ եթե նույնիսկ ինչ-որ բան ի զորու լինի անտարբեր քաղաքացուն ստիպելու մտածել ու պայքարել հանուն իր երկրի, ապա դա լինելու ա ոչ թե քյաշ փողի պակասը, այլ ղարաբաղյան հարցն ու դրա հավանական լուծումներից մեկի դեպքում՝ տասնհինգ հազար անիմաստ գնացած-զոհված հայերը:

Պետք չի ընդդիմադիրներին վերածել համատարած սովածների ու բոմժերի: Հայլուրը անում ա՝ հերիք ա:

Elmo
12.01.2009, 21:10
Հայկօ Ջան սաղ շատ սիրուն էս գրել, բայց մի հատ փորձի մեծամասնության լոգիկան հասկանալ: Ես որ ասում եմ «ես» (օրինակ «վաղը որ ես վատ ապրեմ կդառնամ ընդիմություն» մեջի ես-ը) ինձ ի նկատի չունեմ, ես ստանդարտ մտածելակերպի բազմաթիվ մարդկանց ի նկատի ունեմ: նենց որ քո գրած լավ լավ բաների վրա ահագին մարդ թքած ունի; Նույնիսկ մարդիկ կան, որ Ղարաբաղի հարցի վրա էլ թքած ունեն: Շատ շատերի համար էլ հենց քյաշ փողն ա ամեն ինչ որոշում... կարճ ասած մարդկանց տեղից կարելի ա հանել անարդարությունը, կամ ազգային ինքնուրույնությունը պահելու համար, իսկ բոլոր մարդկանց հանելու համար էսօրվա քյաշ փողը կտրելը կարող ա օգնի: Իսկ կոնկրետ ես հեղափոխության դուրս կգամ միայն մի դեպքում՝ երբ վստահ լինեմ, որ կստացվի:

Kuk
12.01.2009, 21:56

Էլմո, ո՞նց ես վստահ լինելու, որ կստացվի: Դու ընդունում ու ճիշտ ես համարում քո մտածելակերպը, քո գործողությունները. դե հիմա պատկերացրու մի ողջ ժողովուրդ հալածվում ատարբեր եղանակներով ու բոլորը նստում, քո ճիշտ մտածելակերպով մտածում են` դուրս կգամ էն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ մի բան ստացվելու ա: Հետո՞, բա ո՞վ պետքա գա ասի, ստացվելու ա, վեր կացեք, գնանք հաղթենք: Ցավոք, էս տասը տարում կարողացան ժողովրդին էդ մտածելակերպին դրդելով պահել արհեստական կայուն վիճակում, բայց Լևոն ձյան եկավ ու ասեց, որ հաղթելու ենք, վեր կացեք, ու ի՞նչ տեսանք:o հաղթեցինք, իրոք հաղթեցինք, հենց մենակ էն, որ կես միլիոն մարդ դուրս եկավ փողոց` անտեսելով տասնամյա ողջ լրատվական տեռորը, ողջ երկրում տարիներ շարունակ թևածող վախի մթնոլորտը: Ընդունի, որ էս արդեն շատ մեծ հաղթանակ ա, բայց մեկա` շատերը, էդ թվում նաև դու, չեք ընդունում Լևոնին, որտև 90-ականներին մութ ա եղել, չեկով հաց, հերթ կանգնելով կարագ և այլն: Բա հիմա լավ ի՞նչ անենք, ո՞ւմ սպասենք, ուրիշ Լևոն ա՞ գալու, ինքը բարի ա լինելու, երկիր կառավարած չի լինելու, փող լվացած չի լինելու, ի՞նչ ա լինելու, ո՞վ ա լինելու էդ ոտքի հանողը, ասա, ես էլ ձեռներս ծալեմ, ոչ մի բանի չխառնվեմ ու սպասեմ, թե երբ վստահ կլինեմ, որ ստացվելու ա, իրար հետ դուրս կգանք կհաղթենք:

Elmo
12.01.2009, 23:31
Ընդունի, որ էս արդեն շատ մեծ հաղթանակ ա, բայց մեկա` շատերը, էդ թվում նաև դու, չեք ընդունում Լևոնին, որտև 90-ականներին մութ ա եղել, չեկով հաց, հերթ կանգնելով կարագ և այլն: Բա հիմա լավ ի՞նչ անենք, ո՞ւմ սպասենք, ուրիշ Լևոն ա՞ գալու, ինքը բարի ա լինելու, երկիր կառավարած չի լինելու, փող լվացած չի լինելու, ի՞նչ ա լինելու, ո՞վ ա լինելու էդ ոտքի հանողը, ասա, ես էլ ձեռներս ծալեմ, ոչ մի բանի չխառնվեմ ու սպասեմ, թե երբ վստահ կլինեմ, որ ստացվելու ա, իրար հետ դուրս կգանք կհաղթենք:

Ես չեմ հավատում, որ մեկը տենց կգա, իսկ Լևոնին չեմ ընդունում, որովհետև կարծում եմ, որ ինքն էլ ա Սերժի ու Ռոբոյի թայֆից: Կամ գոնե եղել ա էդ թայֆի մեջ, կամ հենց ինքն ա հիմնադրել էդ թայֆեն: Ինքը հիմնադիրն ա, ինքը աններելի սխալ ա գործել, իսկ հիմա եկել ներողություն ա խնդրում, իսկ ես որպես ժողովրդի մեկ անդամ, չեմ ներում նրան: Ինքը էս պետության ղեկավար «էլիտայի» պապան ա: Ում համար ինքը ընդիմություն ա, իմ համար՝ նախկին իշխանություն:
Իսկ մթությունում ու հացի հերթերում իրան չեմ մեղադրում, ինքը էդ չի սարքել:

Chuk
13.01.2009, 00:23

Իսկ գոնե տեսականորեն հնարավոր ա որևէ մեկի գոյությունը, որին ընդունես, թե ո՞վ էլ գա, ինչ-որ թայֆից ես համարելու ու ասելու ես իրա կողմից չեմ ;)

Kuk
13.01.2009, 00:42

Ի՞նչ ասեմ, բռատ, դե արի թքենք էս երկրի վրա ու գնանք: Կամ լավ, սպասի միքիչ գլուխներս կախ ապրենք, քանի մեր գլուխը չեն ջարդել, քանի մենք մեր կամքով ենք կախ պահում, ինչքան տենց մնանք, մնանք, հենց սկսեն ջարդել կփախնենք, կամ էլ չենք փախնի, որտև չենք հասնցի, արդեն ջարդած կլինեն: Դե մարդ ես էլի, մեկ էլ տեսար, դուրսը մի հատ միտինգ եղավ, մենք էլ պատուհանից նայեցինք ու հոոոպլյա` մի հատ սնայպեռի պուլյա մտավ ուղեղներիս մեջ: Չէ, բռատ, ոնց քցում-բռնում եմ հիմա փախնելուց ճիշտը չկա, գնանք Եվրոպա տեղ, տաքուկ ապրենք մեր համար:

Elmo
13.01.2009, 11:51
Իսկ գոնե տեսականորեն հնարավոր ա որևէ մեկի գոյությունը, որին ընդունես, թե ո՞վ էլ գա, ինչ-որ թայֆից ես համարելու ու ասելու ես իրա կողմից չեմ ;)

Տեսականորեն հնարավոր է, բայց հավատս կորցրել եմ: Չեմ հավատում որ տենց մեկը կգա: Կլինի տենց մարդ, բայց գամփռ շների նման կհարձակվեն ու կգզզեն իրան:

Elmo
13.01.2009, 11:54
Ի՞նչ ասեմ, բռատ, դե արի թքենք էս երկրի վրա ու գնանք: Կամ լավ, սպասի միքիչ գլուխներս կախ ապրենք, քանի մեր գլուխը չեն ջարդել, քանի մենք մեր կամքով ենք կախ պահում, ինչքան տենց մնանք, մնանք, հենց սկսեն ջարդել կփախնենք, կամ էլ չենք փախնի, որտև չենք հասնցի, արդեն ջարդած կլինեն: Դե մարդ ես էլի, մեկ էլ տեսար, դուրսը մի հատ միտինգ եղավ, մենք էլ պատուհանից նայեցինք ու հոոոպլյա` մի հատ սնայպեռի պուլյա մտավ ուղեղներիս մեջ: Չէ, բռատ, ոնց քցում-բռնում եմ հիմա փախնելուց ճիշտը չկա, գնանք Եվրոպա տեղ, տաքուկ ապրենք մեր համար:

Ես հավատս եմ կորցրել, բայց հույսս չեմ կորցրել: Ոչ մի տեղ էլ չեմ գնալու: Կամ էլ մի օր կհամոզվեմ, որ էս ազգին իրոք դիկտատոր ա պետք, ու բոլորի հետ կգանգնեմ էդ դիկտատորի կողքին:

Chuk
13.01.2009, 16:43
Տեսականորեն հնարավոր է, բայց հավատս կորցրել եմ: Չեմ հավատում որ տենց մեկը կգա: Կլինի տենց մարդ, բայց գամփռ շների նման կհարձակվեն ու կգզզեն իրան:

Ես ընդամենը ցանկանում էի ցույց տալ, որ իրականում այդ անձերի դեմ չես ելել, այլ ամբողջ աշխարհի, ընդամենը ուզում ես շառից-փորձանքից հեռու լինես: «Ախպեր, ես կապ չունեմ, ես չեմ մասնակցել, դուք եք ընտրել, դուք էլ տակից դուրս եկեք» տարբերակով: Սա չափազանց ծայրահեղական ու չափազանց վատ, սխալ, կործանարար տարբերակ է: Ինչքան շատ լինեն քո նման մտածողները ու քիչ որոշակի կողմնորոշում որդեգրածները, էնքան շուտ երկիրը կգլորվի անդունդը: Անշուշտ մեկ-երկու նման մտածողությամբ մարդկանց գոյությունը կործանարար չէ, բայց այնուամենայնիվ վատ է:

Elmo
13.01.2009, 17:31

Չուկ ջան լավ ա, վատ ա, հիմա էդ ա, ես հո դեպուտատների պես չեմ խաբելու՝ ձև տամ, յանիմ ես են չեմ, ինչ որ կամ:
Ինչ մտածում եմ, են էլ ասում եմ:
Համ էլ եթե իմ նման մադիկ չլինեն, քո նմաններն էլ չեն լինի: Բա ո՞վ պիտի ինձ քարոզի, ոտի հանի, փաստեր ցույց տա: Ես կարծիք ունեմ, բայց ուրիշների կարծիքն էլ եմ լսում: Բայց սաղ հարցն են ա, որ որոշ մարդիկ մեր անտարբերության մեջ թշնամություն են տենում, ու թշնամու նման են վերավերվում:
Լուրջ եմ ասում, էսքան ժամանակ մենակ նորմալ հարց ու պատասխանի, նորմալ զրույցի շնորհիվ կարծիքս 180 աստիճան փոխվել ա ընդիմության վերաբերյալ: Երբ բոլորը սկսեն իրար հասկանալ, են ժամանակ բոլորը մի ջրաղացի ջուր կլցնեն: Համոզված եղի, մյուս անգամ ժողովրդի պոռթկում որ լինի, ինձ շատ մեծ հավանականությամբ կողքդ կտեսնես, բայց իմ նման շատերին՝ ոչ: Որովհետև իրար հետ լեզու չեն գտնում:

Chuk
13.01.2009, 17:41

Թշնամություն չեմ տեսնում, մեծ վտանգ տեսնում եմ:
Ու վստահ եմ, որ դու էն մարդկանցից չես, որ ասածներիցս կնեղանաս, որտև ես էլ եմ սիրում մտածածս ասել:
Հարց. ինչու՞ ես պետք է քեզ քարոզեմ, իսկ դու մտափոխվելու ցանկություն չունենաս, այնուամենայնիվ որոշես գլուխդ շառից-փորձանքից հեռու ապրել: Ի՞նչ է, ժամանակի ավելցու՞կ ունեմ: Ի՞նչ է, պետք է երկրի վիճակով ավելի շահագրգռված լինեմ, քան դու՞:

Elmo
13.01.2009, 17:58

Դու տենց մարդ էս, ես էլ սենց… Մեկը երկրի վիճակի մասին ա մտածում, մյուսը՝ թքած ունի , ինքն իր մասին ա մտածում: Մեկը բնության մասին ա մտածում, մյուսը աղտոտում ա: Մարդիկ տարբեր են: Դրա համար էլ մեկին շատ ա բաժին ընկնում, մյուսին՝ քիչ, մեկի խիղճը մաքուր ա մյուսինը՝ոչ, մեկը անկեղծ ա, մյուսը՝ կեղծավոր:
Դու տենում ես, ես չեմ տեսնում, դու կարաս ինձ ցույց տաս, դու մտահոգվում ես, ես՝ չէ, դու կարաս ինձ շահագռգռես և այլն, նույնն էլ հակառակը կարա լինի ուրիշ առումով: Բա ինչի՞ են միավորման կոչերն ու քարոզարշավները, ցույցերը, միտինգները, որ մարդկանց ուշադրությունը բևեռեն մի բանի վրա, որիը չեն նկատում:

Վիշապ
13.01.2009, 18:33
Թեմայի շուրջ։

ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ
Քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելը պետության թիվ մեկ պարտավորությունն է։ Պետությունը հենց այսպիսով է իմաստ ստանում սեփական քաղաքացիների համար, երբ նրանք այն դիտում են որպես սեփական անվտանգության եւ բարեկեցության ապահովման ամենահարմար գործիք, ամենահարմար տարբերակ։ Երբեմն փորձ է արվում որոշ հակադրություն դնել պետական այս գործառույթի ազգային եւ քաղաքացիական ընկալումների միջեւ։ Սրա իմաստն այն է, որ օրինակ` Հայաստանի Հանրապետությունը հայ ազգի, հայ ժողովրդի լինելիության գրավականն է, եւ այն պետք է ապահովի հայ ազգի անվտանգությունն ու բարեկեցությունը` ընդհանուր առմամբ։ Եւ այս համատեքստում կարծիք է արտահայտվում, թե էական չէ` որքանով է պետությունը ապահովում առանձին քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը, էականն այն է, որ այն ապահովի ազգի եւ ժողովրդի լինելիությունը` ընդհանուր առմամբ։ Պետական գործառույթի տրոհումը` ազգայինը քաղաքացիականից տարբերակելու եղանակով, ըստ էության արհեստական է եւ նպատակ ունի արդարացնել բռնապետության, ապօրինությունների, օլիգարխիայի, ամենաթողության գոյությունը։ Բայց առավել կարեւոր է այն, որ այս փիլիսոփայությունը ուղղակի կործանարար է պետության եւ ժողովրդի, ազգային պետության համար։ Ի վերջո, պետության ուժեղությունը կախված է մի պարզ գործոնից. որքանով է որեւէ երկրի քաղաքացի երկրում հաստատված կարգը համարում իրենը, որքանով է այդ կարգը հարազատ ու ձեռնտու համարում իր համար։ Պետականության ազգային եւ քաղաքացիական ընկալման տարբերակումը, մեծ հաշվով, նորություն չէ հայ ժողովրդի համար։ Հետաքրքիր փաստ. օտարերկրյա պատմագիտության մեջ Հայաստանի օկուպացիան եւ պետականության անկումները մի շարք դեպքերում ներկայացվում են որպես ազատագրական` հայ ժողովրդի համար։ Այսինքն` օտարները եկել եւ թեթեւացրել են հայ ժողովրդի հալածանքները, որոնք նա կրել է սեփական իշխաններից։ Ամեն դեպքում` հանրահայտ է, որ օտարամոլությունը միշտ էլ զգալի տեղ է ունեցել հայ ժողովրդի գիտակցության մեջ, եւ շատ հաճախ այն հատել է դավաճանության սահմանագիծը։ Եթե մի պահ վերանանք այս երեւույթի դավաճան-հայրենասեր հարթությունից եւ փորձենք հասկանալ խնդրի հոգեբանական, պատճառահետեւանքային կողմը, պիտի արձանագրենք, որ սրա խորքային դրդիչը այն է, որ Հայաստանը շատ հաճախ, բառիս իսկական իմաստով, հայրենիք չի եղել շարքային մարդու համար, իսկ շարքային մարդն էլ քաղաքացի չի եղել, այլ միայն` հպատակ։

Իսկ հպատակի համար, մեծ հաշվով, էական էլ չէ, թե նա ում հպատակն է, մանավանդ` եթե տեղացի իշխանները այնքան են լկտիացել, որ օտարները դառնում են ավելի սիրելի։ Ու եթե այս երեւույթը ֆեոդալիզմի ժամանակներում ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի կարող է լինել, 21-րդ դարում կործանման, անխուսափելի կործանման ճանապարհ է, մանավանդ` գաղթի նկատմամբ գենետիկ հակում ունեցող հայ ժողովրդի պարագայում, մանավանդ` մի դարաշրջանում, երբ սկսում են նույնանալ «ազգություն» եւ «քաղաքացիություն» տերմինները։ Իսկ այս իրավիճակը ենթադրում է, որ Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, որ մագնիսի նման ձգի իր քաղաքացիներին, հայերին` ընդհանրապես։ Հակառակ դեպքում` ոչինչ չի ստացվելու, մենք կորցնելու ենք պետությունը։ Հայաստանի ստրատեգիական խնդիրը առաջիկա 20 տարում բնակչության թվի եռապատկումն է, նպատակ, որ հնարավոր է լուծել միայն զանգվածային ներգաղթի միջոցով։ Բայց այս խնդիրը երբեք չի լուծվի հայրենասիրական ճոռոմաբանության միջոցով, ինչը արդեն եղկելի է դարձել` մաշվածության պատճառով։

Հայրենասիրական ճառաբանությունները Սերժի, Մկի, մկնիկների կատարմամբ հնչում են որպես հիմարաբանություն, որովհետեւ չի կարող հայրենիք ընկալվել այն տարածքը, որտեղ սպանում, նվաստացնում, հարստահարում, հալածում են սեփական քաղաքացիներին։ Եւ Հայաստանը հայրենիք կդառնա միայն այն պարագայում, եթե յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ ինքը մյուսների հետ հավասարաբար պաշտպանված է օրենքով եւ պատասխանատու է օրենքի առաջ։ Սրանից դուրս ցանկացած հայրենասիրական ճառ նույնքան է վստահելի, որքան գնչուի երդումները` մաքուր ձեռքերի մասին։ Այնուամենայնիվ, երբ փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի քաղաքացիների անհատական անվտանգության արդի համակարգը, շատ հետաքրքիր պատկերի առաջ ենք կանգնում։ Դե յուրե, Հայաստանի անհատ քաղաքացու պաշտպանվածության հարցը պետք է լուծվի նրա, այսինքն` այդ քաղաքացու եւ օրենքի ունեցած հարաբերություններով։ Այսինքն` եթե մարդը օրենք չի խախտել, պետք է պաշտպանված լինի աներկբա, երբ օրենք է խախտել, պետք է պատասխանատվության կանչվի` աներկբա։ Սա` դե յուրե, այսինքն` այսպես նախատեսված է մեր օրենսդրությամբ։ Ասել է թե` պաշտպանված լինելու համար մարդուն հարկավոր է ունենալ միայն մեկ կարգավիճակ` օրինապահ քաղաքացու։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ օրինապահ քաղաքացի բառակապակցությունը հայաստանյան իրականության մեջ փուչ արտահայտություն է, դատարկ տեղ, ոչինչ չնշանակող կարգավիճակ։ Մարդու պաշտպանվածության մակարդակը Հայաստանում որոշվում է ոչ թե ըստ նրա, թե նա ինչ հարաբերությունների մեջ է օրենքի հետ, այլ թե ինչ հարաբերությունների մեջ է իշխանաօլիգարխիկ համակարգի եւ նրա առանձին ներկայացուցիչների հետ։ «Օրինապահ քաղաքացի» արտահայտությունը զրո է, ոչինչ։ Մինչդեռ «Դոդի ախրաննիկ» բառակապակցությունը բոլորովին ուրիշ իմաստ է ստանում։ Սա նշանակում է, որ այդ կարգավիճակը կրող մարդը դուրս է երկրի օրենսդրության հասանելիության գոտուց։ Նույն կերպ` «Նեմեցի մորքուրի տղա», նույն կերպ եւ` «Սաշիկի տղա», «Միշիկի ընգեր», «Աղվանի մասաժիստ», «Մկի մազերի շիթիլ դնող», «Լֆիկի ջահել»։

Այսինքն` վերլուծելով Հայաստանի քաղաքացու անհատական անվտանգության համակարգը, կարող ենք ասել, որ մարդը իրեն պաշտպանված է զգում ոչ թե օրենքի, այլ Սերժիկի, Մկի, Դոդի, Լֆիկի, Միշիկի հետ իր ունեցած հարաբերությունների համատեքստում։ Եթե պրոբլեմ չունես Սերժիկի հետ, պրոբլեմ չունես նաեւ օրենքի հետ։ Եթե պրոբլեմ ունես Սերժիկի հետ, պրոբլեմ ունես օրենքի հետ էլ, կյանքի հետ էլ, հայրենիքի հետ էլ, ազգի հետ էլ։ Սա է իրականությունը, եւ այս իրականությունն է, որ Հայաստան անունը անպատեհ է դարձնում մեր երկրի համար։ Ավելի հարմար է Մկստան տարբերակը, կամ` Միշիկաբադ, Դոդլանդիա… Ընտրեք` յուրաքանչյուրդ ձեր ճաշակով։ Եւ ահա, քաղաքական թիվ մեկ խնդիրը, որ այսօր առկա է երկրում, հետեւյալն է. այնպես անել, որ «օրինապահ քաղաքացի» բառակապակցությունը ոչ միայն ինչ-որ բան նշանակի, այլեւ վեր լինի ամեն ինչից։ Եթե մարդը օրինապահ քաղաքացի է, էական չլինի, թե նա ինչ հարաբերություններ ունի Մկի հետ, եւ Մկի հետ նրա ունեցած հարաբերությունները չխանգարեն օրենքի հետ ունեցած նրա հարաբերություններին` ինչպես իրավունքների, այնպես էլ պարտավորությունների իմաստով։
Նիկոլ Փաշինյան

Chuk
13.01.2009, 18:59
Դու տենց մարդ էս, ես էլ սենց… Մեկը երկրի վիճակի մասին ա մտածում, մյուսը՝ թքած ունի , ինքն իր մասին ա մտածում: Մեկը բնության մասին ա մտածում, մյուսը աղտոտում ա: Մարդիկ տարբեր են: Դրա համար էլ մեկին շատ ա բաժին ընկնում, մյուսին՝ քիչ, մեկի խիղճը մաքուր ա մյուսինը՝ոչ, մեկը անկեղծ ա, մյուսը՝ կեղծավոր:
Դու տենում ես, ես չեմ տեսնում, դու կարաս ինձ ցույց տաս, դու մտահոգվում ես, ես՝ չէ, դու կարաս ինձ շահագռգռես և այլն, նույնն էլ հակառակը կարա լինի ուրիշ առումով: Բա ինչի՞ են միավորման կոչերն ու քարոզարշավները, ցույցերը, միտինգները, որ մարդկանց ուշադրությունը բևեռեն մի բանի վրա, որիը չեն նկատում:

Վազգ ջան, սովորաբար այդ կոչերը չեն ազդում քո տիպի մարդկանց վրա, այլ ազդում են հույսի շող տեսնողների, պայքարել ցանկացողների, ինչպես նաև այլ ճամբարներում գտնվողների վրա: Իսկ դու ասում ես. «Չէ, հա էլ սենց ա լինելու, դրա համար ես, իմ գործը, իմ տունը, իմ ընտանիքը...»: Էդ իմ գործը, իմ տունը, իմ ընտանքը իմ ու մյուսների համար էլ կա, էդ ա ամբողջ խնդիրը: Ու ես հստակ հասկանում եմ, որ քո նման մտածողներն էլ պետք է լինեն: Միաժամանակ այդ մտածելակերպը, իսկ ավելի ճիշտ դրա հնարավոր տարածումը ու ավելի շատերին համակումը համարում եմ խիստ վտանգավոր, ոչ ճիշտ, միանաշանակ սխալ: Անցել ա էդ անտարբերության ժամանակաշրջանը: Կներես, բայց տենց անտարբեր եղավ ժողովուրդը որ էս էնիքի մեջ ընկանք: Եկել ա հստակ կողմնորոշվելու ու հստակ կողմնորոշում ցուցաբերելու ժամանակը: Ձեռները ծալած տանը նստելու արդյունքում էսօր էս օրի ենք: Երեկվա սխալն էսօր չկրկնենք...

Elmo
13.01.2009, 23:33
Վազգ ջան, սովորաբար այդ կոչերը չեն ազդում քո տիպի մարդկանց վրա, այլ ազդում են հույսի շող տեսնողների, պայքարել ցանկացողների, ինչպես նաև այլ ճամբարներում գտնվողների վրա: Իսկ դու ասում ես. «Չէ, հա էլ սենց ա լինելու, դրա համար ես, իմ գործը, իմ տունը, իմ ընտանիքը...»:

էդ էլ կա, մինջև ինձ չհասնի, տեղիցս չեմ շարժվի:

Mephistopheles
17.01.2009, 02:44
էդ էլ կա, մինջև ինձ չհասնի, տեղիցս չեմ շարժվի:

քեզ որ հասավ էլ բան չես կարող անել… ուշ կլինի

Տրիբուն
18.01.2009, 16:10
Ավելի հարմար է Մկստան տարբերակը, կամ` Միշիկաբադ, Դոդլանդիա…

Նիկոլի էս գլուխգործոցը կարդում էի ինքնաթիռի մեջ; Ու երբ հասա էս տեղերին քիչ էր մնում ուշքս գնար: Վայրենի ճիչեր էի արձակում, ու քիչ մնում ինձ Կուզբասի վերևը պառաշուտով վտարեն էին ինքնաթիռից:

Կտրուկ
18.01.2009, 18:38
իմիջայլոց.
ո՞ր կոտորածն էր իր որակով (ոչ թե քանակով) ավելի սարսափելի.
մարտի 1 ի .թէ ապրիլի 24 ի։

Ambrosine
18.01.2009, 18:48
իմիջայլոց.
ո՞ր կոտորածն էր իր որակով (ոչ թե քանակով) ավելի սարսափելի.
մարտի 1 ի .թէ ապրիլի 24 ի։
դե կոնկրետ ցեղասպանությունը միայն այդ օրով չհաշվենք... միևնույն է՝ ցեղասպանությանը ոչ մի արհավիրք չի հասնի;), ուղղակի այստեղ սարսափելին սեփական իշխանություների կողմից սպանդի ենթարկվելն էր, ինչը շատ մարդիկ չեն հասկանում

dvgray
18.01.2009, 19:54
իմիջայլոց.
ո՞ր կոտորածն էր իր որակով (ոչ թե քանակով) ավելի սարսափելի.
մարտի 1 ի .թէ ապրիլի 24 ի։
իսկ քո՞ համար:
Որն ձևն է ավելի սարսափելի: Թրով մանրից, սկսած մատներից սկսեն քեզ քառատե՞լը, թե մի հատ հաբ տան խմես, ու մի քանի տարի տանջվելուց հետո նոր վարի եթաս:
Ապուշ հարց եմ չէ՞ տալիս :):

Կտրուկ
18.01.2009, 23:54
Ապուշ հարց եմ չէ՞ տալիս :):
ԱՅՈ՜

(հիմա հիմնականում մարդիք վարի չեն գնում։տրակտորներն են դաշտերը վարում)։

Mephistopheles
19.01.2009, 04:47
իմիջայլոց.
ո՞ր կոտորածն էր իր որակով (ոչ թե քանակով) ավելի սարսափելի.
մարտի 1 ի .թէ ապրիլի 24 ի։

դու որ երկուսին էլ կոտորած ես հմարում արդեն բավական նմանություն գտել ես (թերևս ամենակարևորը), ես կավելացնեի 1999-ի Հոկտեմբերի 27-ը և հետագա 10 տարիները ու կասեմ տարբերությունը այդքան էլ մեծ չի

Հայկօ
19.01.2009, 08:26
իմիջայլոց.
ո՞ր կոտորածն էր իր որակով (ոչ թե քանակով) ավելի սարսափելի.
մարտի 1 ի .թէ ապրիլի 24 ի։

Որակական տարբերություն չկա. մահը մնում է մահ, հանցագործությունը՝ հանցագործություն:

Հակոբ Գեւորգյան
19.01.2009, 08:54
որքան հիշում եմ…իրավաբանորեն…կոտորած–գենոցիդ է համարվում 33 եւ ավելի քաղաքացիների սպանությունը։ Եթե իրավաբաններ կան, կարող են սա պարզել…

* * * * * * *

Հարցին չեմ պատասխանում, քանզի ինչ տեղի է ունեցել մարտի մեկին, ՀՀում, դա կոտորած չէ. էտ ինձ ընենց՜ մարդ Ա ասել…

Norton
19.01.2009, 23:39
Հարցին չեմ պատասխանում, քանզի ինչ տեղի է ունեցել մարտի մեկին, ՀՀում, դա կոտորած չէ. էտ ինձ ընենց՜ մարդ Ա ասել…
Խի դու էդքան չկա՞ս , որ վերլուծես հասկանաս ինչ ա կատարվել, թե մեկը անպայման պտի ասի, որ կարաս կարծիք արտահայտես:

Կտրուկ
19.01.2009, 23:49
Որակական տարբերություն չկա. մահը մնում է մահ, հանցագործությունը՝ հանցագործություն:
ծանկացած հանագործություն.իր մեջ ունենում է մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքներ։

Տրիբուն
20.01.2009, 00:01
ծանկացած հանագործություն.իր մեջ ունենում է մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքներ։
Կոնկրետ ապրլի 24-ի հետ կապված, կարող եմ ասել, որ հանցագործի համար մեղմացուցիչ հանգամաք էր, զոհի ինքնապաշտպանության պատրաստ չլինելը:

Իսկ մարտի 1-ի հանցագործությունը ունի մեկ կարևոր ծանրացուցիչ հանգամանք. սպանությունը կատարվել է մտերիմ հարազատի կողմից, հայրասպանության, մայրասպանության, որդիասպանության նման:

Բայց ունի նաև լուրջ մեղմացուցիչ հանգամանք - հանցագործությունը կատարողը գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության վտանգավորությունը:

Վիշապ
26.01.2009, 20:23
Իսլանդիայի կառավարությունը հրաժարական տվեց տնտեսական ճգնաժամի պատճառով

Իսլանդիայի կոալիցիոն կառավարությունը հրաժարական է տվել` երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով:

Կոալիցիոն գործընկերների հետ բանակցություններից հետո կառավարության հրաժարականի մասին հայտարարել է վարչապետ Ջեյր Հաարդը:

Անկախության կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատական դաշինքի կազմած կոալիցիոն կառավարության նկատմամբ ճնշումներն ուժեղացել էին անցած տարվա հոկտեմբերից, երբ Իսլանդիայում սկսեցին զգացվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները:
Ազատություն Ռ/Կ։
Չգիտեմ, թե Իսլանդիայի կառավարությունը ինչով էր մեղավոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համար, բայց ՀԱԼԱԼ Ա թե Իսլանդիայի ժողովրդին, թե նախկին կառավարությանը, ժողովրդավարություն եմ ասել։ Իմիջայլոց կաստրուլների վրա գդալներով թմբկահարող ցուցարարներին ոչ մեկ չի հրմշտել աղմուկ առաջացնելու ու իրենց «էլիտար մասսայի» անդորրը խանգարելու համար։

Վիշապ
29.01.2009, 15:29
«REGNUM»–ի նախորդ շաբաթվա ամփոփումը Հայաստանի վերաբերյալ ամբողջությամբ խայտառակություն է։ Խնդրեմ՝
"Лапша" на уши Европы или кого помиловал президент: Армения за неделю (http://regnum.ru/news/1116324.html)

Հայկօ
29.01.2009, 15:45
По сведениям газеты "Айкакан жаманак", Россия не согласилась предоставить Армении финансовую помощь в ожидаемом размере, и власти Армении готовы удовлетвориться 170 млн долларов, вместо 1 млрд. Решено направить в Россию новую делегацию, однако сроки ее отбытия пока не известны. Согласно тем же источникам, пишет газета, российская сторона настаивает, чтобы Армения вошла в рублевую зону и, кроме того, произвела бы в правительстве определенные кадровые изменения.

Սրա մասին էլի էի լսել: Ընդ որում՝ կադրային փոփոխությունների կոնտեքստում նշվում էր, որ Ռուսաստանի՝միլիարդը տալու նախապայմաններից մեկն էլ Քոչարյան Ռոբերտի՝ վարչապետ դառնալն է: Էս՝ բամբասանքի կարգով:

Տրիբուն
29.01.2009, 16:13
Սրա մասին էլի էի լսել: Ընդ որում՝ կադրային փոփոխությունների կոնտեքստում նշվում էր, որ Ռուսաստանի՝միլիարդը տալու նախապայմաններից մեկն էլ Քոչարյան Ռոբերտի՝ վարչապետ դառնալն է: Էս՝ բամբասանքի կարգով:
ռուսները էտքան Քոչարյանին սիրում, յանիմ ինչի՞ չեն տանում իրանց մոտ վարչապետ որ

թող Պուտինին հանեն ս....ր անեն, Քոչին տեղը դնեն գործի

dvgray
29.01.2009, 16:18
Սրա մասին էլի էի լսել: Ընդ որում՝ կադրային փոփոխությունների կոնտեքստում նշվում էր, որ Ռուսաստանի՝միլիարդը տալու նախապայմաններից մեկն էլ Քոչարյան Ռոբերտի՝ վարչապետ դառնալն է: Էս՝ բամբասանքի կարգով:
Ռուբլիի զոնա էլ կստիպեն մտնել, վարչապետին / ՆԳ նախարարին / ԿԳԲ շեֆին էլ իրենց պալիտբյուրոից մեկին կնշանակեն:

Վիշապ
29.01.2009, 16:50
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=68641)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար:
Ենթադրվում է, որ առողջապահության նախարարության բարձր պաշտոնյաները նկատողություն են ստացել 2008թ. դեկտեմբերի 27-ին Երեւանի ՚Կակտուսՙ ռեստորանում տեղի կունեցած պատահարի համար:
՚Հայկական ժամանակՙ օրաթերթը վերջերս տպագրել էր լուր, որի համաձայն Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանը, ընկերների եւ հարազատների հետ միասին 2008թ. դեկտեմբերի 27-ին, ՚Կակտուսՙ ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել նախկին Էներգետիգայի նախարար Մելս Հակոբյանին: Վերջին ներկայումս միջազգային էներգետիկ կորպորացիայի նախագահն է:

Եթե կհիշեք, Ոսկերչյանին բանտում ծեծող քրեական վարչության կապիտանին էլ նկատողություն հայտարարեցին։ Փաստորեն եթե իրենց մարդն է, ապա նկատողություն են տալիս՝ «խելոք մնա բալիկ ջան… ուտեեեեմ» կամ նման մի բան, իսկ մարտի մեկին միլիցեքին հրած մարդկանց 1–5 տարի են տվել։ Քրեական օրենսգիրքը պագոնավորներին ու վրաները նախարարի փոշի նստած մարդկանց չի վերաբերում։

Հակոբ Գեւորգյան
30.01.2009, 01:17
Բարեկամներ, լսեք Գուրգեն Յանիկյանի կենդանի խոսքը բանտից ձայնագրությունը rutube.ru կայքում։

Հասցեն՝ http://rutube.ru/tracks/1465390.html?v=5c718f3ded62b180342562ed9c8aa590

http://www.louysworld.com/wp-content/uploads/yanikian1-214x300.jpg

Արտակ ջան, խնդրում եմ ֆորումի պիտակների բաժնում ավելացնել հետեւյալը՝
ԱՍԱԼԱ, Սփյուռք
Կանխավ շնորհակալություն

Պանդուխտ
30.01.2009, 16:17

Թէեւ ջնջուելու է...
Ճիշտ այս պահին մտածում էի, թէ՝ ի՞նչպէս Ասալան ԼՏՊ-ի սատարողներից կարող է լինել, երբ վերջինս հողային պահանջքի դէմ է:

Խնդրեմ լուսաբանէք, ու չարամտութեամբ մի՛ ընդունէք հարցս:

Elmo
30.01.2009, 17:08
Կա, ես հարց ունեմ Գուրգեն Յանիկյանը ո՞վ ա:

Երվանդ
30.01.2009, 17:10
Կա, ես հարց ունեմ Գուրգեն Յանիկյանը ո՞վ ա:

1895թ. դեկտեմբերի 25-ին, Էրզրումում ծնվեց հայ պահանջատիրության ջահակիր, նոր ազատագրական պայքարի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը: 78 տարեկան հասակում, 1973թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիայի Սանտա Բարբառա քաղաքում նա, ի ՎՐԵԺ հայոց ցեղասպանության, գնդակահարեց Թուրքիայի երկու հյուպատոսներին: Դատապարտվեց ցմահ բանտարկության և մահացավ 1984թ. բանտում՝ 89 տարեկան հասակում
:D, էն աշխարհից ա էտ ձայնագրությունը ուղարկել:D

Երվանդ
30.01.2009, 17:16
Դե ուրեմն ասալա պիտակը հանում եմ

ԱՍԱԼԱ-ի հետ ձև չի կապեր ունեցած չլինի;)

Երվանդ
30.01.2009, 17:19
ԱՍԱԼԱ-ի հետ ձև չի կապեր ունեցած չլինի;)

Չէ ԱՍԱԼԱ-ի հետ չէր կարող կապ ունենալ, ԱՍԱԼԱ-ն ստեղծվել է 1975թ. , ինքը սպանել ա էտ երկուսին 1973թ.

Ambrosine
30.01.2009, 21:17
ASALA-ի հետ բնականաբար կապ չունի, բայց մինչ ԱՍԱԼԱ-ի կազմավորումը իրականացվում էին առանձին գործողություններ: Սանտա-Բարբարայի Բալտիմոր հյուրանոցում Յանիկյանը, որ ցեղասպանությունից էր փրկվել, 13 կրակոցով սպանում է թուրք հյուպատոսին ու փոխհյուպատոսին և իր իսկ խոսքերով սկսում «հայ անհատի պատերազմը Թուրքիո դեմ»: Կարելի է ասել, որ ԱՍԱԼԱ-ի կորիզը կազմեցին այն երիտասարդ հայրենասերները, որոնք, ոգևորված Յանիկյանի արարքից, ստեղծում են կազմակերպություն, որ կոչվում էր <<Յանիկյանի կոմանդո /ջոկատ/>>...

թեմա կա Ակումբում ԱՍԱԼԱ-ի մասին, կարդացեք

Ambrosine
31.01.2009, 02:50
Սխալմամբ այս գրառումը գնահատեցի…վրիպում էր…պետք է գնահատակնը դնեյի Պանդուխտի հարցին։ Շատ տեղին ու խորը հարց է։
Շատ խորը հարց է
Քանի որ խորն է, փորձեմ խորը պատասխանել
սատարում են Լևոնին, որովհետև այդպես են ուզում

Mephistopheles
31.01.2009, 12:16
Թէեւ ջնջուելու է...
Ճիշտ այս պահին մտածում էի, թէ՝ ի՞նչպէս Ասալան ԼՏՊ-ի սատարողներից կարող է լինել, երբ վերջինս հողային պահանջքի դէմ է:

Խնդրեմ լուսաբանէք, ու չարամտութեամբ մի՛ ընդունէք հարցս:

Չէ ցավդ տանեմ, բայց դու քեզ հարցտվել ե՞ս, բա ու՞մ կողմից պիտի լիներ… չլինի՞ Սերժի որ ոչ միայն հողային պահանջ չունի այլև ցեղասպանությունն է հարցականի տակ դնում, էլ չեմ ասում Ղարաբաղին զրկում իր ինքնորոշումից ու ծախում է եղած-չեղածը… դե եթե էդքան մաքուր սիրտ ունես ու՞մ սատարի Յանիկյանը, ո՞րն է իր ընտրությունը

Հակոբ Գեւորգյան
31.01.2009, 12:53
Գուրգեն Յանիկյանը էլ չկա. նա մահացել է 1984ին։ Պղծարարներից զերծ պահելու համար, նա չունի շիրիմ։ Սակայն նեղ, շատ նեղ շրջաններում գիտեն նրա գաղտնի շիրիմի վայրը։

Ձայնալար
31.01.2009, 18:58
Մոդերատորական: Վերջին մի քանի գրառումները տեղափոխվել են «Գուրգեն Յանիկյան» թեմայից, թեմայի մյուս գրառումները ջնջվել են:

Մարկիզ
03.02.2009, 02:49
Վերջն ա՜…:D:D

ԻՆՉ ՉԻ ԽՈՍՈՒՄ ԵԹԵՐԸ

Օրերս ինձ վիճակվեց մի դրվագ դիտել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող մի հաղորդումից, որ վարում են «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը եւ լավատես Կարեն Քոչարյանը։ Հաղորդումը, որքան հասկացա, կոչվում է «Ինչ չեն գրում թերթերը»։ Իմ դիտած կտորի հիմքում դրված էր բավականին սրամիտ մի գաղափար։ Հաղորդավարները հեռուստադիտողին առաջարկում էին պատկերացնել, որ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմը 0։5 հաշվով պարտվել է Տաշքենդի «Պախտակորին», եւ պատրաստել էին մեջբերումներ այն հրապարակումներից, որոնցով «Արարատի» այդ երեւակայական պարտությունը կլուսաբանեին «Հայոց աշխարհ», «Գոլոս Արմենիի» եւ «Հայկական ժամանակ» թերթերը։ Ինձ, օրինակ, դուր եկավ «Հայկական ժամանակի» վրա արված պարոդիան. իսկապես սրամիտ էր, հաջողված (սա ասում եմ ամենայն լրջությամբ)։ Սակայն դառնացա` տեսնելով, որ վերը նշված հարգելի մարդիկ այդպես էլ փորձ չէին արել պարզել, թե ինչպես «Արարատի»` «Պախտակորից» կրած 0։5 հաշվով պարտությունը կլուսաբաներ «Առավոտ» օրաթերթը, ինչպիսի հարցազրույցներ կաներ այս կապակցությամբ «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանը, կամ ինչ կգրեր Կարեն Քոչարյանը։ Եւ հիմա, շատ հավանած լինելով նշված հարգելի անձանց գաղափարը, կփորձեմ լրացնել այդ բացը։ Եւ այսպես, սիրելի ընթերցող, պատկերացրեք, որ նախօրեին Երեւանում տեղի է ունեցել «Արարատ»-«Պախտակոր» ֆուտբոլային հանդիպումը, որը ավարտվել է «Արարատի» պարտությամբ. հայկական թիմը պարտվել է 0։5 հաշվով։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպիսի անդրադարձներ կունենար այդ իրադարձությունը «Առավոտ» օրաթերթում եւ «Ուրվագիծ» հաղորդաշարում։ Եւ ինչ կգրվեր այդ կապակցությամբ «Լավատեսի անկյունում»։

1. «Առավոտ» օրաթերթի խմբագրական

Արդյո՞ք պարտություն է կրել Երեւանի «Արարատը» Տաշքենդի «Պախտակորի» հետ հանդիպման ընթացքում։ Բնականաբար` ընդդիմադիրները հայտարարում են, որ այս փաստը կասկածի տեղիք տալ չի կարող։ Ավելին, ըստ ընդդիմադիրների` «Արարատը» պարտվել է խոշոր հաշվով։ Նման պնդումները զարմանալի չեն, որովհետեւ, ցավոք, Հայաստանում ընդդիմադիր լինել, նշանակում է լինել ծայրահեղական եւ ունենալ ռադիկալ մոտեցումներ։ Ու չնայած ընդդիմության շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ եւ բոլոր ընտրություններում, այդ թվում եւ` Արաբկիրի թաղապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, չեմ կարող չնկատել, որ «Արարատի» պարտության մասին հայտարարությունները արվում են, քանի որ դրանք հաճելի են ամբոխին, այսպես ասած` պլեբեյներին։ Բայց ընդդիմությունը մշտապես մոռանում է, որ երկրում կան նաեւ տողերիս հեղինակի նման կրթված, Բախի լյա մաժոր Բրանդենբուրգյան թիվ 2 կոնցերտը լսած մարդիկ, ովքեր ուզում են ավելի օբյեկտիվ կարծիքներ լսել «Արարատ» - «Պախտակոր» հանդիպման մասին։ Իշխանություններն էլ, ցավոք, չեն փոխում իրենց գործելակերպը եւ փորձում են կոծկել հայկական ֆուտբոլում առկա պրոբլեմները, որոնց մասին մենք կնախընտրենք լռել, որովհետեւ մեր սկզբունքը օբյեկտիվությունն է։ Իսկ օբյեկտիվ իրականությունն այն է, որ հնարավոր չէ միանշանակ ասել` պարտվե՞լ է «Արարատը», թե՞ հաղթել, որովհետեւ հարցը պատասխան կստանա միայն երկարաժամկետ կտրվածքով։ Եթե նայենք առաջ, կտեսնենք, որ 2020 թվականին «Արարատը» «Պախտակորին» պարտվելու է 0։12 հաշվով, եւ ահա այս ֆոնին գուցե ամենեւին էլ անհիմն չթվան այն պնդումները, թե 0։5 հաշիվը հաղթական է «Արարատի» համար։ Միեւնույն է, «Արարատը» երբեք չի հաղթելու, միեւնույն է, միշտ հաղթելու է Սերժ Սարգսյանը, չնայած ես միշտ քվեարկել եմ ու միշտ քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Կարող եմ անգամ տեղեկանք բերել տեղամասային ընտրական հանձնաժողովից։

2. «Ուրվագիծ» Պետրոս Ղազարյանի հետ

Պետրոս Ղազարյան - Բարեւ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Ինչպես գիտեք, նախօրեին Երեւանի «Արարատը» պարտություն կրեց Տաշքենդի «Պախտակորից»։ Հայ ֆուտբոլասերը, բնականաբար, դժգոհ է, հայ ֆուտբոլասերը հաղթանակ է ուզում, եւ ես հիմա գտնվում եմ ՀՖՖ նախագահ Ռուբեն Ռաֆիկովիչի շքեղ առանձնատանը` նրան մի քանի հարց ուղղելու նպատակով։ Բարեւ ձեզ, Ռուբեն Ռաֆիկովիչ։

Ռուբեն Ռաֆիկովիչ - Բարեւ։

Պետրոս Ղազարյան - Ռուբեն Ռաֆիկովիչ, քանի որ Գագիկ Նիկոլաեւիչը զանգահարել է ինձ, թույլ տվեք, մինչ բուն հարցազրույցին անցնելը, պպզեմ վրայովս թռեք։

Ռուբեն Ռաֆիկովիչ - Մենք թռնող տղա չենք։

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն, անցնենք առաջ։ Ռուբեն Ռաֆիկովիչ, շատերը «Արարատի» կրած պարտության համար քննադատում են ձեզ, պահանջում ձեր հրաժարականը, պնդում, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ուղով չի զարգանում։ Բայց ո՞վ չգիտի, որ հայկական ֆուտբոլը վատ վիճակում է եղել դեռ ձեր` ՀՖՖ նախագահ դառնալուց առաջ։ Ո՞վ չգիտի, որ ՀՖՖ նախագահի պոստում դուք մեծ ջանքեր եք գործադրում` հայկական ֆուտբոլի անկումը, այն անկումը որ սկսվել է ձեր` ՀՖՖ նախագահ դառնալուց առաջ, ահա այդ անկումը կանխելու համար։ Եւ եթե դուք չլինեիք ՀՖՖ նախագահ, «Արարատը» կպարտվեր 0։6 հաշվով։ Ո՞վ չգիտի։ Կարծում եմ` բոլորն էլ շատ լավ գիտեն սա։ Եւ այս պարտությունը ոչ թե ձեր վարած սխալ քաղաքականության արդյունքն է, այլ` 1996 թվականի նախագահական ընտրությունների։ Ավելին, ես կասեի` 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների խայտառակ ընթացքի արդյունքը։ Կարծում եմ` սրանում ոչ ոք չի կասկածում։ Բայց ձեւակերպեմ, ի վերջո, իմ հարցը. դուք ավելացնելու որեւէ բան ունե՞ք։

Ռուբեն Ռաֆիկովիչ - Ոչ։

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը կշարունակենք գովազդային ընդմիջումից հետո։

Գովազդային ընդմիջումից հետո.

Պետրոս Ղազարյան - Սիրելի հեռուստադիտողներ, հիմա արդեն մենք գտնվում ենք «Ուրվագիծ» հաղորդաշարի ստուդիայում, եւ այսօր ուղիղ եթերում մեր զրուցակիցն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյան, դուք գիտակցո՞ւմ եք ձեր պատասխանատվությունը «Արարատի» կրած խայտառակ պարտության համար, որը հերթական անգամ դեպրեսիայի մեջ է գցել ողջ հանրությանը։

Սուրեն Աբրահամյան - Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար…

Պետրոս Ղազարյան - Ի՞նչ շնորհակալություն, ի՞նչ շնորհակալություն. դուք խուսափում եք իմ հարցին պատասխանելուց։ Հարցը շատ կոնկրետ է. ինչո՞ւ է «Արարատը» պարտություն կրել Տաշքենդի «Պախտակորից», ինքն էլ` 0։5 հաշվով։ Եւ հիմա մարդիկ արդարացիորեն ասում են` ահա Սուրեն Աբրահամյանը քանդեց հայոց ֆուտբոլը։ Ինչո՞ւ քանդեցիք հայոց ֆուտբոլը, պարոն Աբրահամյան, պատասխանեք, խնդրում եմ իմ կոնկրետ հարցին։ Ինչո՞ւ քանդեցիք, ինչո՞ւ։ Գիտակցո՞ւմ եք ձեր պատասխանատվությունը։

Սուրեն Աբրահամյան - Ինձ հայկական ֆուտբոլը քանդելու մեղադրանք ներկայացնելուց առաջ` եկեք գոնե արձանագրենք, որ 1975 թվականից ի վեր հայկական ֆուտբոլը ոչ մի լուրջ հաջողություն չի ունեցել, որովհետեւ…

Պետրոս Ղազարյան - Ի՞նչ որովհետեւ, ինչո՞ւ որովհետեւ։ Դուք իմ հարցին պատասխանեք։ Ինչ հարցնում եմ, ասում եք` որովհետեւ։ Բայց հիմա հարյուր հազարավոր մարդիկ էկրանների առաջ նստած սպասում են մեկ հարցի պատասխանի. ինչո՞ւ Սուրեն Աբրահամյանը քանդեց հայկական ֆուտբոլը։

Սուրեն Աբրահամյան - 1998 թվականին մենք սկսեցինք «Հանրապետական» մարզադաշտի վերականգնման, տանիքի կառուցման աշխատանքները…

Պետրոս Ղազարյան - Պարոն Աբրահամյան, դուք էլի խուսափում եք հարցից. իմ հարցը կառուցելու եւ վերակառուցելու մասին չէ։ Իմ հարցը քանդելու մասին է։ Բարի եղեք պատասխանել իմ հարցին. ինչո՞ւ քանդեցիք եւ ինչպե՞ս քանդեցիք։ 1996 թվականի նախագահական ընտրությունները ես լավ եմ հիշում. այդ օրերին տնից ընդհանրապես դուրս չեկա, որովհետեւ դեռեւս չունեի այնպիսի պահապան, ինչպիսին է Գագիկ Նիկոլաեւիչը։ Եւ հիմա դուք պնդում եք, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները ավելի լավ են անցել, քան Բարաք Օբամայի ընտրություննե՞րը։

Սուրեն Աբրահամյան - Պետրոս, ոչ ոք նման բան չի պնդում…

Պետրոս Ղազարյան - Սիրելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը սպառվում է։ Պարոն Աբրահամյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Համբերություն մաղթենք հայ ֆուտբոլասերներին եւ հույս ունենանք, որ մեր թիմերն էլ որոշ ժամանակ անց կաճեն-կհասնեն «Բարսելոնի» մակարդակին։ Իսկ մենք կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։

3. Լավատեսի անկյուն

Չնայած «Արարատը» պարտվեց` ես լավատես եմ եւ հավատում եմ, որ հաջորդ խաղի համար ավելի շատ տոմս կվաճառեմ։ Ես անուղղելի լավատես եմ։

***

Ահա այսպես, սիրելի ընթերցող, փորձեցի ամբողջացնել «Կենտրոն» հեռուստատեսության եւ մի խումբ հարգելի մարդկանց անկատար ստեղծագործական գաղափարը` ընդհատակյա շարժի ժանրում։ Հույս ունեմ` ինձ չեն մեղադրի գրագողության մեջ։
http://www.nikolpashinyan.com/?p=525#more-525
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Chuk
03.02.2009, 02:52
Վերջն ա՜…:D:D

Ու չափազանց դիպուկ :)

հ.գ. ես էլ զրուցարանում էի մարդկանց ասում, գնացեք-կարդացեք :D

dvgray
03.02.2009, 03:23
Պետրոս Ղազարյան - Ռուբեն Ռաֆիկովիչ, քանի որ Գագիկ Նիկոլաեւիչը զանգահարել է ինձ, թույլ տվեք, մինչ բուն հարցազրույցին անցնելը, պպզեմ վրայովս թռեք։

:hands
Ապրի Նիկոլը :)
Իսկ էս Գագիկ Նիկոլաեւիչը ով՞ է

Վիշապ
03.02.2009, 10:45
:hands
Ապրի Նիկոլը :)
Իսկ էս Գագիկ Նիկոլաեւիչը ով՞ է
Նույն ինքը՝ Դոլչե Գաբանան։

Elmo
03.02.2009, 11:16
Նույն ինքը՝ Դոլչե Գաբանան։

Ծառուկյա՞ն

Ձայնալար
03.02.2009, 11:17
:hands
Ապրի Նիկոլը :)
Իսկ էս Գագիկ Նիկոլաեւիչը ով՞ է

Ինտելեկտուալ Գագոն :D

Տրիբուն
03.02.2009, 13:36
Բայց ընդդիմությունը մշտապես մոռանում է, որ երկրում կան նաեւ տողերիս հեղինակի նման կրթված, Բախի լյա մաժոր Բրանդենբուրգյան թիվ 2 կոնցերտը լսած մարդիկ, ովքեր ուզում են ավելի օբյեկտիվ կարծիքներ լսել

Նիկոլը Արամ Աբրահամյանին քսան-զրո արեց, պախտակորից բեթար

Վիշապ
03.02.2009, 14:12
Դոլչե Գաբանայի թեմայով՝

Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Իսրայել Հակոբկոխյանին (http://hetq.am/am/society/carukyan)

Հունվարի 31-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծի են ենթարկել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին: «Հայկական Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, այդ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընթացող ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովի ժամանակ Հակոբկոխյանը ցանկացել է խոսել և ձայն է խնդրել: Ծառուկյանը նրան թույլ չի տվել խոսել: Երբ Հակոբկոխյանը պնդել է, Ծառուկյանի թիկնապահները նրան դահլիճից դուրս են տարել և ծեծել: Լրագրողներին այդպես էլ չի հաջողվել կապվել Հակոբկոխյանի հետ, քանի որ նրա հեռախոսն անջատված է:

pigh
04.02.2009, 10:51
Անցյալով ապրելու, անցյալի սխալները չհասկանալու և «գնա մեռի՝ արի սիրեմով» ապրելու հետևանք էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերակենդանացումը: Ո՞վ կմտածեր, որ քաղաքական դիակի վերածված Լևոնն այդքան ձայն կհավաքեր: Բայց այդ հարցի պատասխանը հենց Լևոնն է տվել: Եթե հիշում եք, նախընտրական ասուլիսներից մեկում` Լևոնն անկեղծացավ, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտը ամայացել էր: Այս առումով Տեր-Պետրոսյանը ճիշտ էր. 2007-ի խորհրդարանական ընտրություններում ամբողջ ընդդիմադիր դաշտը պարտվեց /բնականաբար ընտրակաշառքի և այլ կեղտոտությունների, ինչպես նաև սեփական անմիաբանության պատճառով/ սերժական ՀՀԿ-ին ու ռոբական «Բարգավաճին»: Ու քանի որ ընդդիմադիր դաշտը մեռավ, ապա այդ մեռածների մեջ նախագահականի ժամանակ պիտի գար «ամենամեռած» քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև նրա վերադարձը՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը պարտվել էր` սկսած Վազգեն Մանուկյանից, վերջարցրած Ստեփան Դեմիրճյանով: Այն ժամանակ դեռևս ախքի չվերածված Արթուր Բաղդասարյանն էլ 2007-ի ընտրություններով խաղից արդեն դուրս էր մնացել ու դրա համար էլ հետո ծախվեց Սերժին, թուլացավ ու հիմա հաճույք է ստանում:
Այսինքն, երբ շատերը խոսում են այն մասին, որ Լևոնը կարողացավ շռնդալից վերադարձ ապահովել ու նրա վերադարձը գերեթե ներկայացվում էր որպես Քրիստոսի 2-րդ գալուստ / մեղա՜ Քեզ` Աստված/` ասեմ, որ դա կամ միամտություն է կամ քարոզչական հնարք, քանի որ ամբողջական վիճակից կտրված է ներկայացվում երևույթը:
Որպեսզի ճիշտ գնահատենք Լևոնի ֆենոմենալ վերադարձը, պետք է պատկերացնենք այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր Հայաստանը 2008-ի նախագահական ընտրությունների շեմին. 2007-ի ընտրություններով ջախջախված ընդդիմադիր դաշտ, բոլոր ընդդիմադիրների պարտված կարգավիճակ և այլն: Եվ ամենակարևորը` 1700-ամյա քիրստոնյա ժողովրդին, հազարամյակի պատմություն /լավ, թե վատ` էական չէ/ ու մշակույթ ունեցող ժողովրդին իշխանական թևից դեմ տվեցին Սերժ Սարգսյանին, ով նարկոմանի, մաֆիոզի, անգրագետի, քյարթուի, ղումարբազի, կոռուպցիոների, արտաքին գեշության և այլ արատների հավաքական կերպարն է:
Սերժի պարագայում ժողովուրդը նույնիսկ սատանային ձայն կտար, էլ ուր մնաց Լևոնն այդքան ձայներ չհավաքեր: Սա է իրողությունը: Մարդիկ, նախագահի թեկնածուներին նայելով, մտածեցին, թե այս պահին ու՞մ միջոցով թույլ չտան Նարիմանովի` ՀՀ նախագահ դառնալը և տեսան, որ Լևոնն է ամենաշատը հայհոյում, և ամենակարևորը` եղածների մեջ միայն Լևոնը ֆորմալ ընտրություն չէր պարտվել ու շատերը միամտաբար կարծեցին, որ Լևոնով կարելի է Սերժի դեմն առնել: Լևոնն էլ գիտեր, որ իրեն չի ընդունում ժողովուրդը ու դրա համար էր հնարել գործիք դառնալու և 3 տարով գալու գայթակղիչ առաջարկը: «Օգտագործեք ինձ որպես գործիք՝ այս իշխանություններից ազատվելու համար»,- խորամանկում էր Լևոնը: «Լևոնով Սերժին չթողնենք նախագահ դառնա, հետո Լևոնի հարցերը կլուծենք»,- միամտաբար «քաղտեխնոլոգիա» էր բանեցնում շարքային ընտրողը և այդ թեզը նույնիսկ լևոնականներն էին տարածում, քանի որ դա ձայն բերող էր:
Մարդկանց մեծամասնությունը շվարել էր. մի կողմում ղումարբազ Սերժն էր, մյուս կողմում` ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ու երբ նրանց ասվում էր, որ Լևոնն ընդամենը գործիք է, որ Լևոնը 3 տարուց գնալու է/ իմ կարծիքով, եթե Լևոնը նախագահ դառնար, ապա միայն ոտքերով դեպի առաջ նրան դուրս կբերեին նախագահական պալատից, շատ միամիտ ժողովուրդ ունենք/, որ Սերժից հետո Լևոնով կզբաղվենք` մարդիկ «քաք սրտի մխիթարանք» Լևոնին էին ընտրում, որովհետև զգում էին, որ Արթուր Բաղդասարյանը համ թույլիկ է /ի՞նչ իմանային, որ Լևոնն Արթուրից բեթար թույլիկ է դուրս գալու/, համ էլ ինչ-որ բան էն չէ օրինացի ղեկավարի գործողություններում /Արթուրիկը մի փոքր «լայթս» էր քննադատում իշխանություններին, իսկ երբ վերջում ուզեց քիլլերության շոու սարքել` գնացքն արդեն գնացել էր ու ժողովուրդը որպես գործիք ընտրել էր Լևոնին:
Ահա ձեզ Լևոնի այսպես կոչված ֆենոմենալ վերադարձի իրական պատճառների մի մասը: Եթե Լևոնը մշտապես պահանջված է եղել 98-ի հրաժարականից /իրականում՝ խայտառակ պարտությունից/ ի վեր /ինչպես պնդում են նրա կողմնակիցները/, ապա թող 2003-ին վերդառնար, ինչո՞ւ էր 10 տարի լռում, ինչո՞ւ էր 98-ին շնորհավորում Ռոբերտ Քոչարյանին` նախագահ դառնալու կապակցությամբ: Որովհետև ի տարբերություն իր վկաների` Լևոնն այնքան խելք ուներ, որ հասկանար իր ժամանակավրեպության իրողությունը: Պարզապես իշխանություններն այնպիսի նվեր մատուցեցին Լևոնին, որ չօգտվելն անիմաստ կլիներ նույնիսկ պաթոլոգիկ ծուլությամբ տառապող Տեր-Պետրոսյանի համար: Սերժի դեմ նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկը ահագին ձայներ կհավաքեր, էլ ուր մնաց Լևոնը չկարողանար: Ժողովորդը մտածում էր Սերժից փրկվելու մասին և ոչ թե` Լևոնի գալու: Ու հիմա, երբ Լևոնը «Հաղթելու ենքը» չիրականացրեց` ժողովուրդն արդեն մոռանում է նրա մասին: Պատահակն չէ, որ հյուսիսային պողոտայում հավաքվածները մի ավտոբուսի մեջ կարող են տեղավորվել: Լևոնենք արդեն աղանդավորական շարժման են վերածվել:
Այժմ, ովքեր կրկին Լևոն են քարոզում, թող ներեն ինձ, բայց «մեռելապաշտությամբ» են զբաղված, քանի որ Լևոնը քաղաքական դիակ է, ով «այն աշխարհից» անբնականորեն եկավ մեզ մոտ, բայց շատ բնականորեն հեռացավ:
. Գռզոն ու Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև Լեդին, Մյասնիկը, Սասունը և մյուսները պարզապես կամ սխալ հաշվարկ էին արել, կամ ցանկանում էին վերկանգնել իրենց նախկին կարգավիճակը /օրինակ` Գռզոն կուզենար կրկին միակ օլիգարխը լինել/, կամ էլ այսպես, թե այնպես վռնդվելու էին ավազակապետության կերակրատաշտից ու այլ բան չմնաց, քան Լևոնի մոտ կանգնելը /օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը/: Եթե հիմա Գռզոյին ու Ջհանգիրյան Գագոյին / ովքեր, ի դեպ, խնամիներ են/ հարցնեին, թե ի՞նչ են մտածում Լևոնի մասին, ապա համոզված եմ, որ վերջին հայհոյանքներն են տալու առաջին նախագահին, քանի որ նա բոլորին էլ «կուտ» տվեց: Մեկին ասեց. «Բուշի դաբրոն ունեմ», ժողովրդին ասեց. «Մեդվեդևին եմ տեսել», մեկին ասեց. «լրիվ կրած վիճակ ա», մեկին ասեց. «ամբողջ պետական ապարատը իմ կողմն ա» և այլն: Շատերն էլ իրենք իրենց «վնուշատ» արեցին որ «եթե Լևոնը դրել ա` ուրեմն մի բան գիտի»: Էս էր ամբողջ բլեֆն ու մեր ժողովրդի միամտության և քաղաքական անգրագիտության վրա հիմնված քաղաքական դիակ Լևոնի վերադարձի պատմությունը:
Իսկ Գռզոն, եթե նկատել եք, միայն երրորդ հանրահավաքին ելույթ ունեցավ: Այսինքն, օլիգարխը մինչև այդ գնահատում էր ռիսկերը: Նա շատ լավ հասկանում էր, որ Սերժը զորյական ռեյտինգ ունի ու երբ տեսավ, որ միտինգավորները գնալով շատանում են` մտավ խաղի մեջ, որպեսզի հետո ավարն իրենով անի: Չէ որ Լևոնն այդտեղ էլ էր «կուտը» տվել իր թիմակիցներին` ասելով, որ ինքը պաշտոններ կբաժանի՝ ըստ մարդկանց ներդրած ջանքերի: Ու նրա թիմում սկսեցին կիսել չսպանված արջի /իմա`իշխանության/ մորթին: Ասեմ, որ Գռզոն միգուցե լավ բիզնեսմեն է, բայց քաղաքական բիզնեսից բան չի հասկանում. ինչպե՞ս կարելի էր խաղադրույք կատարել քաղաքական դիակի վրա: Չկպավ Գռզոյի գործերը ու ես անկեղծորեն ափսոսում եմ, որ նրա ստեղծած «Բջնին» սերժական բորենիները հոշոտում են: Բայց խնդրում եմ լևոնականներին Գռզոյին չներկայացնել առաքյալի տեսքով: Չմոռանանք, որ սափրագլուխ «գալավարեզների» առաջին խմբաքանակը հանրային կյանք ներմուծեց հենց Գռզոն ու հիմա իր քաչալներից մեկին` Արտաշին նշանակել է կինո «Ռոսիայի» տարածքում գործող տոնավաճառի տնօրեն, իսկ վերջինս անմարդկային պայմաններ է ստեղծել աշխատողների համար: Սա էլ ձեզ «մարդ» դարձած Գռզոյի առանձին դրսևորումների մասին:
Ջհանգիրյան Գագոյին միևնույն է հանելու էին: Ես հիշում եմ, երբ միտինգի ժամանակ Գագոն հայտարարեց, թե «քիչ առաջ Քոչարյանն իրեն աշխատանքից հեռացրել է, բայց ոչինչ ես մի քիչ կհամբերեմ»: Այսինքն, Գագոն հաշվարկել էր, որ Լևոնը հեսա նախագահ է դառնում ու շտապել էր հարթակ, որպեսզի «մի քիչ» հետո զինդատախազ կամ էլ նույնիսկ գլխավոր դատախազ նշանակվի: Սա է ճշմարտությունը: Ու պետք չէ ճամբարից-ճամբար անցնողներին ազնվացնել:
Գռզոներն ու ջհանգիրյանները Ռոբերտի օրոք իրենց սուսիկ-փուսիկ պահեցին, որ «չմորթվեն», իսկ Լևոնի գալով մտածեցին, որ կերակրատաշտը ավելի մոտ կարող է լինել: Ուրիշ ոչինչ: Եթե Ջհանգիրյանն այդքան մարդկություն ուներ, ապա թող հոկտեմբերի 27-ի գործով ժամանակին խոսեր ու հրաժարական տար այն ժամանակ, երբ Քոչարյանն արգելեց նրան հոկտեմբերի 27-ի գործով ելույթ ունենալ ԱԺ-ի նիստում, և ոչ թե 10 տարի անց ասեր, որ ինքը համաձայն է Լևոնի հետ, որ 27-ի գործով իշխանությունները պատասխան են տալու: Գագոն թող ամաչի, որ Վազգենի դիակի վրա առևտուր արեց ու մնաց Քոչարյանի ու Սերժի հետ: Ու պետք չէ ոչնչություններին հերոսացնել` ինչ է թե Լևոնի կողքը կանգնեցին: Սատանայի կողքը կանգնելով` հրեշտակ չեն դառնում:
Կամ արդյո՞ք ժողովրդավարության համար էր պայքարում սադիստ «քաղբանտարկյալ» Մուշեղ Սաղաթելյանը: Իհարկե` ոչ: Մուշեղը պայքարում էր իր սադիստության ու «կլյուչնիկության» իրավունքը վերականգնելու համար: Սա ի նկատի ունեն լևոնենք, երբ խոսում են սահմանադրական կարգը վերականգնելու մասին:
Ի դեպ, նույն Լևոնը հոկտեմբերի 27-ի մասին խոսեց միայն 10 տարի անց: Բա եթե կասկածում էր Ռոբին ու Սերժին, ապա ինչո՞ւ չէր խոսում մինչ այդ: Մոլորյալներ Արամ Զ.Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը անմիջապես հավատացին Լևոնին, այնինչ Լևոնն ամենաշատը ինքն է ատում Վազգեն Սարգսյանին, քանի որ նա հեռացրեց Լևոնին Բաղրամյան պողոտայից:
Ներկա Իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ Սերժի ընդդիմությունը Լևոնն է: Սերժի հրեշավոր ծրագրերի իրականացման դեմ պայքարող չկա: Լևոնը տուն է գնացել ու սպասում է, որ Սերժը Ղարաբաղը ծախի ու ինքը դժգոհության ալիքի վրա գա իշխանության: Իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի` լևոնենց չի հետաքրքրում: Դրա համար նոր սերունդը պիտի արթնանա ու սրանց բոլորին իրենց տեղը դնի:

Մովսես Կարապետյան

Հ.Գ.: Ի դեպ, ո՞ւ է Լևոնը: Ես դիմում եմ բոլոր լևոնականներին: Եթե նրան գտնեք, ապա հարցրեք, թե ինչո՞ւ ձայն-ծպտունը չի լսվում: Մարդը տուն է գնացել, իսկ նրա երկրպագուները դեռ իլուզիաների մեջ են: Էս իշխանություններն էլ լեդիներին ու մյասնիկներին չի ազատում, որ Լևոնն էլ ընդհանրապես խոսելու թեմա չունենա: Իշխանություններն էլ են հիմար: Եթե Լեդին դուրսը եղավ` ի՞նչ պիտի անի: Հո՞ իշխանությունը չի վերցնելու: Ընդհակառակը Լևոնի հարցերն է լուծելու, որ իրեն «կուտ» տվեց ու գցեց քաքը: Մուղամասեր Գալուստ Սահակյանի ասած` այդ մարդիկ իրենց ընկերներն են, որոնց խաբեցին լևոնենք: Սա է դաժան ճշմարտությունը: Նույն Լեդին դարձել էր Լևոնի վկա, քանի որ բազում հանցանքներ ուներ ու չէր կարողանում կոծկել դրանք ու բացի այդ` իշխանությունները ավելի լավ աչքով էին նայում Լեդու մոտ թուլայի կարգավիճակ ունեցող Լֆիկին, իսկ դա խոցել էր շունբազ Լեդի Հակոբի արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է Լևոնի ակտիվացմանը, ապա ասեմ որ դա այլևս չի լինելու: «Հեսա Ղարաբաղը ծախում են»,- ամիսներ առաջ գուժում էր Լևոնը: Բա ո՞ւր է ծախված Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը տուն գնալու հիմնավորումներ է ման գալիս, իսկ նրա վկաները սկսում են փրփուրները բերաններին խոսել, որ հեսա Ղարաբաղը ծախում են: Անշուշտ Լևոնը կուզեր, որ Ղարաբաղը հանձնվեր ու ինքը գար և ասեր. «Տեսաք ժողովուրդ, ես ձեզ ասում էի, որ վատ է լինելու: Իմ մոտեցումը հաղթեց, հետևաբար ես եմ ամենախելոքը»: Բայց քանի որ Լևոնի կռռոցները իրականություն չեն դառնա` Լևոնը շատ վատ կավարտի և՛ իր քաղաքական կարիերան, և՛ իր կյանքն ընդհանրապես: Լևոնի մուրազը փորը կմնա, բայց Ղարաբաղը ծախված չի տեսնի ու դժգոհության ալիքի վրա իշխանության չի գա, իսկ նրա կողմնակիցները կամ կլքեն Լևոնին, կամ էլ Լևոնի հետ «գերեզման» կգնան: Իսկ Լևոնն, իրոք, անփառունակ վախճան է ունենալու: Նույնիսկ մահվան մահճում նա կարող է զառանցել. քիրվայություն… քիրվայություն… Թուրքիա… ցեղասպանության հարցը սփյուռքի գործն է… Վանո /ծափահարություններ/… Ղարաբաղի հարցում մեր դեմ է ամբողջ աշխարհը… Բլեյան Աշոտին ես էի Բաքու ուղարկել պատերազմի տարիներին, որ քիրվայությունը պրակտիկ դաշտ տեղափոխեի… Վազգե՛ն` նախագահ, Վազգե՛ն` նախագահ… թու՛, էս ի՞նչ 96 թվի չար երազ էր… «Ղարաբաղ» կոմիտեին ես չեմ հանձնել սովետական ԿԳԲ-ին… ես ուզում էի մեռած լեզուներ ուսումնասիրել… քիրվայություն… Գյուլին ես էի ուզում ընդունել… դաշնակները վտանգավոր են…Նիկո՜լ, Նիկո՜լ, ո՞ւր ես… Գռզոն էլ փող չի՞ տալիս… ի՞նչ… Սեժիկի՞ն է ծառայում… «Բջնի» եմ ուզում… այս ինչո՞ւ լույսերը գնացին… Սադոյանն էլի լափված մազութի՞ց է խոսում… ներիր ինձ Համբարձում Գալստյան, ներիր Համբո ջան… նույնիսկ հիմա Քոչարյան Ռոբերտին եմ տեսնում… հեռու տարեք ինձ, ես վախենում եմ Ռոբերտից… մարտի 1՝ արյան բաղնիք… իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը… Սերժը Ռոբերտի համեմատ լավն է… Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ… էլի քաշեց էդ Մանվելը… սա երգի ու պարի հեղափոխություն է… Քոչարյանի անունը մի տվեք… դեռ Ղարաբաղը փուլայինով չե՞ն տվել… ես ատում եմ Վազգեն Սարգսյանին… ես Մեդվեդեվի՜ն եմ տեսել… ԱԽՔ… ես Կոնդոլիզա Ռայսի՜ հետ նկար ունեմ… ԱԽՔ… Քլինթոնը ուսիս թփթփացրե՜լ է… ԱԽՔ… ես ինքս ինձնից «դաբրո» ունեմ… ԱԽՔ… մեր շարժումն անկասելի է… Ռոբե՛րտ, հեռացի՛ր… հի՛-մա՛, հի՛-մա՛… պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ… պայքա՛ր, պայ…
Վերջ:

tesaket.blogspot.com

Elmo
04.02.2009, 11:44
Հոդվածը շատ լավն էր, նույնիկս տպելու եմ պահեմ: Համարյա բոլոր բառերի տակ ստորագրում եմ:

pigh
04.02.2009, 12:08
Հոդվածը շատ լավն էր, նույնիկս տպելու եմ պահեմ: Համարյա բոլոր բառերի տակ ստորագրում եմ:

Ինձ էլ շատ դուր եկավ,մի քիչ բռի լեզվով է գրած,բայց շատ տեղին է:

Morpheus_NS
04.02.2009, 12:33
Հոդվածը շատ լավն էր, նույնիկս տպելու եմ պահեմ: Համարյա բոլոր բառերի տակ ստորագրում եմ:

+1.

Մարկիզ
04.02.2009, 13:05
……
Այժմ, ովքեր կրկին Լևոն են քարոզում, թող ներեն ինձ, բայց «մեռելապաշտությամբ» են զբաղված, քանի որ Լևոնը քաղաքական դիակ է, ով «այն աշխարհից» անբնականորեն եկավ մեզ մոտ, բայց շատ բնականորեն հեռացավ…
tesaket.blogspot.com
Հոդվածը չի արտահայտում այն ինչ իրականում տեղի է ունեցել և այժմ էլ շարունակվում է… Այն լցված է բառերի շարանով, որտեղ փորձ է արվել իրականությունը ներկայացնել մեզ՝ ընթերցողիս ավելի մատչելի բառապաշարով ու ձևով /ինձ թվաց՝ ռեպ եմ կարդում:D/: Ամենահեշտ բանը սաղին քֆրտելն ա…

Այդպես էլ չենք ուզում հասկանալ, թե ինչն էր շարժման բուն պատճառը և ինչն է նպատակը: Եվ հավատացեք, որ չորս պատգամավորների, երկու բարձրաստիճան զինվորականի, բազմաթիվ նախկին ազատամարտիկների, հարյուրհազարավոր մեր համաքաղաքացիների ու հատկապես երիտասարդների մասնակցությունն այդ ամենին այլ նպատակ ուներ և շարունակում է ունենալ: Ու մի կարծեք, թե այդ հարյուրհազարավոր մեր քաղաքացիները չեն ճանաչում «իրենց կադրերին»… Եվ այդ ամենի հեղինակը ոչ թե Լևոնը, Սերժը, Գագոն կամ Խաչիկն են, այլ այդ հարյուրհազարները:
Իսկ իրականում, հոդվածը ոչ թե մեռելապաշտության մասին է, այլ հոդվածում զուր փորձ է արվել «մեռել» ստեղծել:

Elmo
04.02.2009, 13:10
Այդպես էլ չենք ուզում հասկանալ, թե ինչն էր շարժման բուն պատճառը և ինչն է նպատակը:

Հասկանում ենք: Գոնե հաբռգածների խմբի մի կողմի վախճանին հասնելն է:

Մարկիզ
04.02.2009, 13:15
Հասկանում ենք: Գոնե հաբռգածների խմբի մի կողմի վախճանին հասնելն է:
Էլմո ջան, եթե այսօրվա քաղաքացին գոնե մեկ անգամ իշխանափոխություն կատարի, նա կարող է միշտ տիրապետել իր այդ իրավունքին: Սա իմ համոզմունքն է:

Կարծում եմ, պարզ է բոլորիս, թե հաբռգածների հիմնական մասը այսօր, որ թևում է: Եվ վերջիվերջո, «գյուղ չկա, որ շուն չլինի»: Ամեն տեղ էլ հաբռգածներ կամ ապագա հնարավոր հաբռգողներ կան ու կլինեն:

Mephistopheles
04.02.2009, 13:40
Հոդվածը չի արտահայտում այն ինչ իրականում տեղի է ունեցել և այժմ էլ շարունակվում է… Այն լցված է բառերի շարանով, որտեղ փորձ է արվել իրականությունը ներկայացնել մեզ՝ ընթերցողիս ավելի մատչելի բառապաշարով ու ձևով /ինձ թվաց՝ ռեպ եմ կարդում:D/: Ամենահեշտ բանը սաղին քֆրտելն ա…

Այդպես էլ չենք ուզում հասկանալ, թե ինչն էր շարժման բուն պատճառը և ինչն է նպատակը: Եվ հավատացեք, որ չորս պատգամավորների, երկու բարձրաստիճան զինվորականի, բազմաթիվ նախկին ազատամարտիկների, հարյուրհազարավոր մեր համաքաղաքացիների ու հատկապես երիտասարդների մասնակցությունն այդ ամենին այլ նպատակ ուներ և շարունակում է ունենալ: Ու մի կարծեք, թե այդ հարյուրհազարավոր մեր քաղաքացիները չեն ճանաչում «իրենց կադրերին»… Եվ այդ ամենի հեղինակը ոչ թե Լևոնը, Սերժը, Գագոն կամ Խաչիկն են, այլ այդ հարյուրհազարները:
Իսկ իրականում, հոդվածը ոչ թե մեռելապաշտության մասին է, այլ հոդվածում զուր փորձ է արվել «մեռել» ստեղծել:

սա (հոդվածը) էժանագին քաղաքական պատվեր է

Elmo
04.02.2009, 14:02
Էլմո ջան, եթե այսօրվա քաղաքացին գոնե մեկ անգամ իշխանափոխություն կատարի, նա կարող է միշտ տիրապետել իր այդ իրավունքին: Սա իմ համոզմունքն է:

Կարծում եմ, պարզ է բոլորիս, թե հաբռգածների հիմնական մասը այսօր, որ թևում է: Եվ վերջիվերջո, «գյուղ չկա, որ շուն չլինի»: Ամեն տեղ էլ հաբռգածներ կամ ապագա հնարավոր հաբռգողներ կան ու կլինեն:

Ես իհարկե ուրախ եմ, որ էդ 2 թևերը իրար ուզում են ոչնչացնել: Ուրախ կլինեմ ներկա վարչակազմի տապալումը տեսնել, դրանից հետո էլ անհամբեր կսպասեմ Լևոնագրզոյական վարշակազմի տապալմանը: Բայց նման փորձերի ժամանակ մարդիկ են զոհվում, իսկ դրան տենց մատերի արանքով պետք չի նայել: «Եթե ժողովուրդը կարանա...» ժողովուրդը կարա, ժողովուրդը հզոր ա, բայց կոտորում են, ու հենց ժողովրդին են կոտորում: Մարտի 1-ին ոչ Լևոնի, Ոչ Սերժի նույնիսկ հեռավոր բարեկամը չի զոհվել:

Մարկիզ
04.02.2009, 14:14

Ինչու՞ ես այդքան համոզված, որ մյուս թևին անվանել լևոնագրզոյական վարչակազմ ճիշտ է: Վարչակազմը դեռևս չեղած պիտակներ ենք փակցնում: Վերջիվերջո, ո՞րն է քո համոզմունքի պատճառը: Փաստն այն է, որ Լևոնի քաղաքանություն վերադարձից մեր ժողովուրդը շահել է և դրանում երկու կարծիք լինել չի կարող:

Chuk
04.02.2009, 14:15
Օ՜ֆ է, ներվերս չդիմացավ հերթական շարքային հակաքարոզչական տաֆտալոգիան կարդալ :cry

Ախր ոնց կարդաս «խելոք հոդվածը», որի հենց սկիզբն իրականությունը կամ չհասկանալու կամ էլ խեղաթյուրելու շարքային ու տգետ փորձ է: Ասում ա 2007-ին ընդդիմությունը պարտվեց, դրա համար 2008-ին Լևոնը եկավ :D
Ավելի հանճարեղ աբսուրդ մեկ էլ ծնվելուցս առաջ էի լսել: Մի քիչ է, մի քիչ քաղաքականությունից հասկացողը կհասկանա, որ 2007-ը ընդամենը նախապատրաստական աշխատանք էր նոր շարժում ստեղծելու համար ու կրկնում եմ, նոր շարժում սկսելու, ոչ թե Լևոնի հետ գալու, որտև հզոր պրոցես էր սկսվել, որը իր տրամաբանական ու կուռ շարունակությունն էր ունենալու Տեր-Պետրոսյանի հետ, թե առանց իրա:

Հավայապաշտական հոդված ա, տաֆտալոգիա, քաղաքականություն չհասկանալու տարրական արդյունք, անգամ ափսոս ա ժամանակս որ լրիվ կարդամ կամ պատասխանեմ:

Elmo
04.02.2009, 14:17
Ինչու՞ ես այդքան համոզված, որ մյուս թևին անվանել լևոնագրզոյական վարչակազմ ճիշտ է: Վարչակազմը դեռևս չեղած պիտակներ ենք փակցնում: Վերջիվերջո, ո՞րն է քո համոզմունքի պատճառը: Փաստն այն է, որ Լևոնի քաղաքանություն վերադարձից մեր ժողովուրդը շահել է և դրանում երկու կարծիք լինել չի կարող:

Աչքիս ժամանակից շուտ եմ ճտերը հաշվում: Հեսա Լևոնը կգա կտենանք: Ահագին վստահ եմ, որ գալու ա: Հուսով եմ առանց զոհերի կգա:

Լ.յ.ո.վ.
04.02.2009, 15:04
Ամբողջությամբ կարդացի հոդվածը: Չեմ կարծում, թե ինչ-որ նոր բան իմացա:

Հոդվածի նպատակը մեկն էր իմ կարծիքով` ժամանկից շուտ թաղել Շարշումը: Չգիտեմ պատվերով էր գրված այս հոդվածը, թե Լևոնի հանդեպ ատելությունից դրդված, բայց, որ փաստերը ուռճացված ու սև քողի ներքո էին ներկայացված, դա փաստ է:

Թերևս հեղինակի հետ համաձայն եմ այն պահով, որ Լևոնի ու նրա շատուշատ թիմակիցների, որոնք ոչնչով լավը չեն նույն սերժից կամ դոդի գագոից (չնայած լևոնականների տեսանկյունից այս կարծիքս աբսուրդի կմնանվի) շատերը ներկայացնում են որպես փրկիչ, առնվազն` ոչ հանցագործ և կեղծարար: Մարդիկ, որոնք ժամանակին կոտրել են ժողովրդի հոգին, ու այո՛ համաձայն եմ, սկիզբ են դրել ներկայիս ավազակապետությունը, եկել և ինչ-որ քարոզներ են կարդում, խաբում մարդկանց:

Տխուր է քաղաքական իրադրությունը ՀՀ-ում, ցավալի է, բայց փաստ: Ամեն դեպքում, թող հոդվածի հեղինակն ինձ ների, բայց ես նախ կազատվեմ սերժ-քոչարյան կլանից, և հետո նոր կմտածեմ, թե ոնց ազատվել լևոն-վանո-ջհանգիրյան գիշատիչներից: Սա է իմ ընտրությունը, ճիշտ է այն, թե՝ սխալ, ժամանակը ցույց կտա… :):(

Mephistopheles
04.02.2009, 15:13
Օ՜ֆ է, ներվերս չդիմացավ հերթական շարքային հակաքարոզչական տաֆտալոգիան կարդալ :cry

Ախր ոնց կարդաս «խելոք հոդվածը», որի հենց սկիզբն իրականությունը կամ չհասկանալու կամ էլ խեղաթյուրելու շարքային ու տգետ փորձ է: Ասում ա 2007-ին ընդդիմությունը պարտվեց, դրա համար 2008-ին Լևոնը եկավ :D
Ավելի հանճարեղ աբսուրդ մեկ էլ ծնվելուցս առաջ էի լսել: Մի քիչ է, մի քիչ քաղաքականությունից հասկացողը կհասկանա, որ 2007-ը ընդամենը նախապատրաստական աշխատանք էր նոր շարժում ստեղծելու համար ու կրկնում եմ, նոր շարժում սկսելու, ոչ թե Լևոնի հետ գալու, որտև հզոր պրոցես էր սկսվել, որը իր տրամաբանական ու կուռ շարունակությունն էր ունենալու Տեր-Պետրոսյանի հետ, թե առանց իրա:

Հավայապաշտական հոդված ա, տաֆտալոգիա, քաղաքականություն չհասկանալու տարրական արդյունք, անգամ ափսոս ա ժամանակս որ լրիվ կարդամ կամ պատասխանեմ:

հ.գ. pigh, եթե իմ իմացած pigh-ն ես, էն որ Սերժի ասուլիսներին հանճարեղ հարցեր ես տալիս, ապա չեմ զարմանում, որ այսպիսի թունավոր հոդված ես սիրով ներկայացնում ;)

Լրագրողական պոռնորգաֆիա

Elmo
04.02.2009, 15:27
ճիշտն ասած, Էլմո ջան, մեծապես (իսրտե) ցավումեմ որ դու սրան նորմալ ես համարում, նամանավանդ Հ.Գ.…բայց ճիշտ ես ասում ամեն մարդ իրավումք ունի գրելու… էս մենտալիտետով երկիր չես կարող կառուցել… ուղղակի զահլա չկա մեկ առ մեկ գնամ վրայով

Սա իրականություն ա, ու իրականությունը իշտ նորմալ ա: Եթե կարելի ա «Սերժիկ ղումարբազ» ասել, ուրեմն կարելի ա «Լեդի շունբազ» ասել:

thereisnomonkey
04.02.2009, 16:10
ասածն ի՞նչ էր . Լևոնը մեռել ա , Սերժը նառկաման ա , Աթուրը փչացած ա , դոդը Գագոյա , ուրի՞շ
ասում ա մեռելապաշտությամբ մի զբաղվեք , Լևոնին մոռացեք , բայց չի ասում ինչով զբաղվեն
նման ա Կարապետիչին /պարզապես գրագետ ա գրված/ , էն էլ ա սաղին քննադատում , բայց դե պարզ ա ում փիղն ա
վերջ

Երվանդ
04.02.2009, 16:15
ասածն ի՞նչ էր . Լևոնը մեռել ա , Սերժը նառկաման ա , Աթուրը փչացած ա , դոդը Գագոյա , ուրի՞շ
ասում ա մեռելապաշտությամբ մի զբաղվեք , Լևոնին մոռացեք , բայց չի ասում ինչով զբաղվեն
նման ա Կարապետիչին /պարզապես գրագետ ա գրված/ , էն էլ ա սաղին քննադատում , բայց դե պարզ ա ում շունն ա
վերջ

Բայց էտ ասածը բխում ա հենց սերժի շահերից:), ոչ մեկը նորմալ չի ինչ իմաստ ունի մի աննորմալին փոխարինել մեկ ուրիշով, հանգիստ բռնաբարվեք էլի ձեր համար, էս ա մեխը;)

Վիշապ
04.02.2009, 16:34
Կարդացի… փորձեցի ինձ ստիպել մինչև վերջ կարդալ ու փնտրել որևէ բան քաղաքականությանը առնչվող… ու տենց էլ չհասկացա, թե ինչու է այդ հոդվածը դրվել «քաղաքականություն» բաժնում, իմ կարծիքով «զրուցարան»–ի հոդված է, մոտավորապես ասենք վետերան ու ոչ վետերան պապիկները հավաքվում ու խոսում են ալյուրից, բրնձից, պառավներից, Գագիկ Ջհանգիրյանից ու Տեր–Պետրոսյանից…
Քաղաքականությունը դա արվեստ է, խորհուրդ կտամ քաղաքականության մասին հոդված գրողներին մտածել դրա մասին, ի վերջո գրքեր կան, ինտերնետ կա… իսկ հիմա ինչպես Վերնիսաժում ինչ մակարդակի նկար ասես կգտնես, հիմնականում ինքնուսի կամ անուսի կողմից, առանց տարրական նկարչական կանոնները իմանալու ու պահպանելու, ներկ ու կտավ անտեղի փչացարած, բայց միևնույն ժամանակ մեծամիտ գներով դրված ծաղրանքներ, այնպես էլ կգտնես նմանատիպ ծաղրանքներ հոդվածների տեսքով։ Որոշ դեղնակտուցների թվում է, եթե իրենք կարողանում են հոդաբաշխ նախադասություններ գրել ու դրանով հաճոյանալ մի ինչ–որ բազմության, ապա կարող են հոդվածներ գրել քաղաքական թեմաներով։ Ու ստացվում է այն, ինչ ստացվում է՝ մեծամասամբ սպամ, նյութ չպարունակող էմոցիոնալ զեղումների մի ստվար դաշտ, որից բացի սրտխառնոցից հասարակությունը մեկ էլ մի բան կարող է ստանալ՝ բավարարվածություն, երբ կուտակված մաղձը համապատասխան անոթներով սկսում է շարժվել։ Ես իսկապես հուսով եմ, որ մի օր այս տափակ սերիալները վերջանալու են։

Հ.Գ. իսկ դեմագոգիան նույնպես արվեստ է, միայն թե նման արվեստով զբաղվողներին վերջում դանակահարում են մեջքից հենց իրենք՝ դեմագոգները։ Դե արվեստը զոհեր է պահանջում։

Պ.Պ.Ս. ինչ լավ «հոդված» գրեցի չէ՞ սկզբի «հոդվածին» հակադարձող:D Մենակ թե մեջն ինչ կա։ Սա ապացուցելու համար, թե ինչքան կարելի է դատարկաբանել, առանց որևէ բան ավելացնելու:[

pigh
04.02.2009, 16:47
Նիկոլենց հնարած կոչին կավելացնեի նաև «Ո՛չ լևոնացմանը», քանի որ նշված բոլոր այլանդակությունները Լևոնի ու նրա աղանդի գործն են: Ղարաբաղը հանձնելուց սկսած մինչև ներքաղաքական կյանք` Լևոնի մոտեցումներն ընդունելի չեն: Հետևաբար, «Ո՛չ լևոնացմանը»: Մեզ նոր սերունդ է պետք, այլ ոչ թե՝ «նիկոլի թվի»: Հիմա լավ ժամանակներ են բոլոր այս «գործիչներից» մեկ հարվածով ազատվելու համար: Մի քիչ համբերություն և վերջ: Բայց համբերությունը չի նշանակում պարապ նստել: Պետք է տալ Լևոնի, Ռոբի ու Սերժի քաղաքական գնահատականը, իսկ երբ կլինի իշխանափոխությունը` նշված անձանց արդեն քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել: Թե չէ Լևոնն ասում է, եթե հանցանք գործած կամ տնտեսությունը թալանած լինեի, ապա ինձ վաղուց կալանավորած կլինեին: Դա պարզ դեմագոգիա է: Լևոնի իշանավորման տարիներին Ռոբն ու Սերժը ավազակապետության մեջ էին ու իրենք էլ մաքուր չէին: Հո՞ չէին բացահայտելու իրար հետ կատարած հանցանքը: Ռոբենք ուզում էին ձևականորեն մեկին բռնել, բայց Վանո Սիրադեղյանն ասաց, որ թույլ չի տա իրեն քավության նոխազ դարձնեն ու եկան համաձայնության. Վանոյին Վազգեն Սարգսյանը փախցրեց, իսկ Լևոնն էլ գնաց շնորհավորեց Ռոբերտին` նախագահ «ընտրվելու» կապակցությամբ: Սա է իրականությունը: Հետո որոշեցին, որ ժողովրդի աչքին թոզ փչելու համար մեկին պիտի փուռը տան ու «էշ նահատակ» դարձրին Աշոտ Բլեյանին: Չնայած, որ Աշոտը չէր լևոնական տարիների ամենաթալանչին ու հանցագործը: Բայց դե քաղաքականությունը դաժան բան է ու Աշոտը մի քանի անիմաստ տարիներ անցկացրեց բանտում` այդպես էլ մինչ օրս չհասկանալով, որ ինքը դարձել է Լևոն-Ռոբ-Վազգեն «բազառի» զոհ: Համ էլ ղարաբաղցիք չէին ներել Աշոտին` կռվի տարիներին Բաքու այցելության կապակցությամբ, իսկ Լևոնն էլ չէր մտածում իր գաղափարական ընկերոջ մասին: Եվ խնդրեմ` Աշոտը հայտնվում է բանտում: Հետո արդեն բոլորդ գիտեք, թե ինչ եղավ:
Մովսես Կարապետյան

Apsara
04.02.2009, 16:56
Բայց այս մի հոդվածում есть доля правды, ինչքան էլ ուժեղ Լևոնական լինես չպիտի ինքնախաբեությամբ զբաղվել, Լևոնն էլ հրեշտակ չի, ու շատ պարզ երևումա որ քաղաքականության մեջ Լևոնը հիմիկվա իշխանության հետ ոչ թե ընդդիմադիրա այլ լավ էլ իրանց հետ համաձայնության մեջա: Եթե Սերժենց Լևոնը խանգարեր Մարտի 1-ին ինքն էլ կմեռներ, ոչ թե անմեղ մարդիք զոհ կդառնային:

Ես կողմ եմ իշխանափոխությանը, բայց ցավոք սրտի ներկայումս չկա այնպիսի քաղաքական գործիչն որին կտայի նախագահի աթոռը, բայց մենակ այդ պատճառով Լևոնի փեշից էլ չեմ բռնի,

Chuk
04.02.2009, 17:00
Եթե Սերժենց Լևոնը խանգարեր Մարտի 1-ին ինքն էլ կմեռներ, ոչ թե անմեղ մարդիք զոհ կդառնային:
Վարդ ջան, փաստերը կողքով փակ աչքերով անցնելը լավագույն տարբերակը չի այս խոսակցությանը խառնվելու համար :)
Խոսքս մասնավորապես նրա մասին է, որ Լևոնը այդ օրվա առավոտյան մենակ մնաց օպերայի հրապարակում, մինչև որ թևերն օլորելով տարան տուն ու տնային կալանք նշանակեցին, ու այն մասին է, որ եթե Լևոնին իրանք սպանեին, կարճ ասած՝ թքում էին, որտև պարտավոր էին այդ մարդու անվտանգությունն ապահովել:

Ես (մենք) երբևէ չենք ասել, որ Լևոնը սուրբ է, բայց ի տարբերություն ձեզ, մենք ոչ թե անձերի պատճառով կամ համար ենք ելնում պայքարի, այլ գաղափարների :)
Բարի քննարկումներ ;)

Apsara
04.02.2009, 17:09

ես չէ էլ կասկածում Չուկ ջան որ դու ինձ պատասխանելու բան կգտնբեիր, չէ որ դու ոտքից գլուխ խորացել ես այդ ամենի մեջ, իսկ ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, բայց ես ժողովրդի մի մաս եմ կազմում և ինձ նմանները շատ են, նրանք չեն մոռացել 90-ականները, չեն էլ մոռանա հիմիկվա ժամանակները,

Ու ամեն ինչին մի քիչ ավելի խորն է պետք նայել, այստեղ տեսնում ենք երկու բևեռ, իբր իրար դեմ, բայց գուցե նրանք նույնն են ուղակի այդպես են ի ցույց դնում խաբելու ի հայտ բերելու համար քեզ պես իշխանության դեմ մարդկանց:

Ըստ իմ անձնական կարծիքի Լևոնը ներկայիս իշխանություններին մեծ ծառայություն է մատուցում, նա ջրի երես է հանում նրա թշնամիներին, մի մոռացի որ դեպքերի թեժ պահին ես ներքին գործերում էի, այդպես նրանք մի մեծ մաքրում արեցին, ներքին թաքնված թշնամիներից աղատվեցին:

Ես նաև հույսս չեմ դնում միջազգային ինչ-որ բաների վրա, ուրիշ երկրների արդարության վրա, քաղաքականությունը այնքան կեղտոտ է, որ նրա համար շատ գեղեցիկ շորեր են կարում ու ինչքան հարուստա երկիրը շորերը այնքան լավն են ու կեղտը տակից չի երևում

Elmo
04.02.2009, 17:15
Ըստ իմ անձնական կարծիքի Լևոնը ներկայիս իշխանություններին մեծ ծառայություն է մատուցում, նա ջրի երես է հանում նրա թշնամիներին, մի մոռացի որ դեպքերի թեժ պահին ես ներքին գործերում էի, այդպես նրանք մի մեծ մաքրում արեցին, ներքին թաքնված թշնամիներից աղատվեցին:

Շատ նման ա: Սաղին բռնեցին, բայց Լևոնին չէ:

Սամվել
04.02.2009, 17:24
Շատ նման ա: Սաղին բռնեցին, բայց Լևոնին չէ:

Վազգ Լևոնին մարտի մեկին քցել էին իրա տուն դուս չէին թողում.. ինչ հոդված վրեն գրեին ասենք "Տելեվիզրի պուլտի վրի կնոպկի բռնաբարությու՞ն"

Լևոնի վրա գրելու համար սրանց ֆանտազիան ուղակի չի հերիքել

Վիշապ
04.02.2009, 17:25
Նիկոլենց հնարած կոչին կավելացնեի նաև «Ո՛չ լևոնացմանը», քանի որ նշված բոլոր այլանդակությունները Լևոնի ու նրա աղանդի գործն են: Ղարաբաղը հանձնելուց սկսած մինչև ներքաղաքական կյանք` Լևոնի մոտեցումներն ընդունելի չեն: Հետևաբար, «Ո՛չ լևոնացմանը»: Մեզ նոր սերունդ է պետք, այլ ոչ թե՝ «նիկոլի թվի»: Հիմա լավ ժամանակներ են բոլոր այս «գործիչներից» մեկ հարվածով ազատվելու համար: Մի քիչ համբերություն և վերջ: Բայց համբերությունը չի նշանակում պարապ նստել: Պետք է տալ Լևոնի, Ռոբի ու Սերժի քաղաքական գնահատականը, իսկ երբ կլինի իշխանափոխությունը` նշված անձանց արդեն քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել: Թե չէ Լևոնն ասում է, եթե հանցանք գործած կամ տնտեսությունը թալանած լինեի, ապա ինձ վաղուց կալանավորած կլինեին: Դա պարզ դեմագոգիա է: Լևոնի իշանավորման տարիներին Ռոբն ու Սերժը ավազակապետության մեջ էին ու իրենք էլ մաքուր չէին: Հո՞ չէին բացահայտելու իրար հետ կատարած հանցանքը: Ռոբենք ուզում էին ձևականորեն մեկին բռնել, բայց Վանո Սիրադեղյանն ասաց, որ թույլ չի տա իրեն քավության նոխազ դարձնեն ու եկան համաձայնության. Վանոյին Վազգեն Սարգսյանը փախցրեց, իսկ Լևոնն էլ գնաց շնորհավորեց Ռոբերտին` նախագահ «ընտրվելու» կապակցությամբ: Սա է իրականությունը: Հետո որոշեցին, որ ժողովրդի աչքին թոզ փչելու համար մեկին պիտի փուռը տան ու «էշ նահատակ» դարձրին Աշոտ Բլեյանին: Չնայած, որ Աշոտը չէր լևոնական տարիների ամենաթալանչին ու հանցագործը: Բայց դե քաղաքականությունը դաժան բան է ու Աշոտը մի քանի անիմաստ տարիներ անցկացրեց բանտում` այդպես էլ մինչ օրս չհասկանալով, որ ինքը դարձել է Լևոն-Ռոբ-Վազգեն «բազառի» զոհ: Համ էլ ղարաբաղցիք չէին ներել Աշոտին` կռվի տարիներին Բաքու այցելության կապակցությամբ, իսկ Լևոնն էլ չէր մտածում իր գաղափարական ընկերոջ մասին: Եվ խնդրեմ` Աշոտը հայտնվում է բանտում: Հետո արդեն բոլորդ գիտեք, թե ինչ եղավ:
Մովսես Կարապետյան
Էդ «Տեսակետ» բլոգից մեկ մեկ էլ Լուսինե Թորոսյանի հոդվածներից քոփի–փեյսթ արեք, կարդանք էլի, մեկ էլ եկեք պայմանավորվենք, հանդիպենք ու միասին պարենք «Սարի սմբուլը», քանի որ բոլոր պարերը պարել ենք, մնացել է դա, ու մեկ էլ երկրում ներկայիս տեղի ունեցող իրադարձություններն ու սկանդալները ու դրանց վերաբերյալ հոդվածներն ու տեղեկությունները էնքան մեզ քիչ են, մնացել է բլոգերների անձնական խոհերն ու մտքերը էստեղ վերլուծենք… Համ էլ իմ կարծիքով գրառումը իր մեջ քարոզչություն է պարունակում, որը Ակումբի կանոնադրությանը չի համապատասխանում։ Նեյոլինգվիստիկ ծրագրավորման ու հոգեխանգարմունի բերող լոզունգների (իմա՝ «Մեզ նոր սերունդ է պետք», չես հասկանում, թե այդ նոր սերունդը որտեղի՞ց ու երբ պիտի հասցնենք ծնել) մասին էլ չխոսեմ։

pigh
04.02.2009, 17:33
Շատ նման ա: Սաղին բռնեցին, բայց Լևոնին չէ:

Հարյուր տոկոսով համաձայնեմ;
Օրինակ Գռզոյին ու Լեդիին ամենալավ սննկացնելու միջոցը ,դա Լևոնի մոտ ուղարկելն էր:

Apsara
04.02.2009, 17:46
Վազգ Լևոնին մարտի մեկին քցել էին իրա տուն դուս չէին թողում.. ինչ հոդված վրեն գրեին ասենք "Տելեվիզրի պուլտի վրի կնոպկի բռնաբարությու՞ն"

Լևոնի վրա գրելու համար սրանց ֆանտազիան ուղակի չի հերիքել

Սամվել ջան մի կասկածի իրենց հնարավորությունների վրա, պետք լիներ առանց այդ շարժումը սկսելու կգրեին Լևոնի վրա մի հատ հոդված , կամ էլ ինքը արդեն մեծ հիվանդ մարդա ինֆարկտ կստանար;)
շաաատ ձևոր կան, դեռ սովետից կային, հիմա ավելի խորը մշակված ձևեր կան որոնց մասին չես էլ կասկածում, այնպես որ եթե իրենց ինչ-որ մեկը խանգարեր այդ մարդու բանը բուրդ կլիներ:)

Սամվել
04.02.2009, 18:00
Սամվել ջան մի կասկածի իրենց հնարավորությունների վրա, պետք լիներ առանց այդ շարժումը սկսելու կգրեին Լևոնի վրա մի հատ հոդված , կամ էլ ինքը արդեն մեծ հիվանդ մարդա ինֆարկտ կստանար
շաաատ ձևոր կան, դեռ սովետից կային, հիմա ավելի խորը մշակված ձևեր կան որոնց մասին չես էլ կասկածում, այնպես որ եթե իրենց ինչ-որ մեկը խանգարեր այդ մարդու բանը բուրդ կլիներ
__________________

Վարդ ջան... էս ասածդ մնանա էն եթե քառակուսիա ուրեմն մեջինը կլորա... եթե կլորա ուրեմն դեղինա .. դե կլորա դեղինա ուրեմն լինոնա...

Հիմա էս քո տրամաբանությամբ պետքա կյանքում ոչ ոքի հետևից չգնանք ու իշխանափոխության մասին սկի չմտածենք էլ...

Նայի բացատրեմ: ...

Իշխանությունը կեղծումա ընտրությունները ու հաստատ ինքնակամ չի հանձնի չէ կառավարությունը... Եթե կա ինչոր ընդիմություն ու իրա գլուխը չեն կերել ուրեմն ինքը իշխանության հետ զ ադնոյա /էս քո վկլադն էր էս տրամաբանության մեջ/ ուրեմն մնումա թուլանալ ու հաճույք ստանալ...

էս նմանա էն բանին որ եթե մեկին ամեն օր բռնաբարեն.. ու իմանա որ եթե դիմադրի կարողա ծեծեն էլ... բայց որ շատ դիմադրի էնքան կծեծեն որ չեն բռնաԲԱՐԻ ԷԼ.. բայց դե մտածումա ավելի լավա չծեծվեմ այլ ամեն օր բռնաբարվեմ մեկա էս բռնաբարողս ալվ էլ սիրուն տղայա վերջիվերջո...

Apsara
04.02.2009, 18:04

Ցավոք սրտի դու իմ ասածների իմաստը ընդհանրապես չես հասկանում, այսինքն հասկանում ես այնպես ինչպես ցանկանում ես, դա գո խնդիրն է ու իրավունքը,

Ու մեկ էլ ես երբեք չեմ ասել դադարեք պայքարել, հակառակը ես միշտ էլ ոգեշնչել եմ ընդդիմադիրների պայքարը, ուղակի երբեք չեմ միանա, քանզի դա պայքարելու բիրտ ձև է: Ես էլ իմ ձևը ունեմ;)

REAL_ist
04.02.2009, 18:17
Վազգ Լևոնին մարտի մեկին քցել էին իրա տուն դուս չէին թողում.. ինչ հոդված վրեն գրեին ասենք "Տելեվիզրի պուլտի վրի կնոպկի բռնաբարությու՞ն"

Լևոնի վրա գրելու համար սրանց ֆանտազիան ուղակի չի հերիքել
Սամո ջան ստեղ ֆանտազիայի հարց չի, նույն զանգվածային անկարգությունների կազմակերպման համար պարտադիր չի ներկա գտնվել նույն անկարգություններին;) Լևոնին չձերբակալելը քաղաքական պատճառներ ուներ, թե չե հաստատ եթե ուզեին կկարողանաին ձերբակալել;)

pigh
04.02.2009, 18:34
Լևոնը սահմանադրությամբ անձեռնամխելի է,որպես ՀՀ էքս-նախագահ, դրա համար էլ,մարտի 1-2 գիշերը հանգիստ քնեց,քանի որ ինքը ապահով,տղեն `Դուբայներում,ջանդամ թե մարդիկ են մեռնում:

Սամվել
04.02.2009, 18:38
Սամո ջան ստեղ ֆանտազիայի հարց չի, նույն զանգվածային անկարգությունների կազմակերպման համար պարտադիր չի ներկա գտնվել նույն անկարգություններին;) Լևոնին չձերբակալելը քաղաքական պատճառներ ուներ, թե չե հաստատ եթե ուզեին կկարողանաին ձերբակալել;)

Էտ էլ կա չեմ հերքում.. բայց դե փաստը մնումա փաստ

REAL_ist
04.02.2009, 18:45
pigh ջան քո ասած եքս նախագահը, եթե չեմ սխալվում, մենակ իր կարգավիճակի/պաշտոնի հետ կապված գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվում;) տվյալ դեպքում քրեական իրավասությունից անձեռնմխելիություն չուներ Լևոնը

Ձայնալար
04.02.2009, 19:11
Մոդերատորական: Վերջին մի շարք գրառումներ տեղափոխվել են «Եկեք «մեռելապաշտությամբ» չզբաղվենք» և «Ո՛չ լևոնացմանը» թեմաներից՝ նշված թեմաների կոնկրետ ուղղվածության բացակայության պատճառով: Թեմաների մյուս՝ անձնական բնույթի և/կամ անլուրջ գրառումները ջնջվել են:

Elmo
05.02.2009, 11:21
Հենց ստեղ եմ գրելու:
Էս 2 օր ա նկատում եմ փողոցներում բերետները երիտասարդներին կանգնացնում են ստուգում: Մեկ մեկ թևերը ոլորում են տանում: Երեկ էլ տուն գնալուց տեսա 3 բերետ մի տաղյի հետևից վազելով հասան, տապալեցին գետնին հավաքեցին տարան: Էդ ինչի՞ հետ ա կապված: Ո՞վ ա տեղյակ: Հա էսօր առավոտյան էլ Բաղրամյանի վրա մի թ ՊՊԾ ավտոներ էին կանգնած , լիքը մարդ ու լիքը բերետ:

Chuk
05.02.2009, 17:05

Չեմ ուզում ենթադրություններս որպես հավաստի բան ներկայացնել, բայց օրինակ ընդդիմադիր շրջանում մարտի 1-ի հանրահավաքի հետ կապված հակաքարոզչությունն ու ռեպրեսիայի պրոցեսը արդեն իսկ սկսված է: Մասնավորապես շատ ակտիվիստների բնակարաններ այցելում են թաղայիններն ու զգուշացնում հանրահավաքի չգնալ, թե չէ վատ կլինի:

Մյուս կողմից հիշենք, որ շարժման բավական ուժեղ կողմը, շարժիչ ուժը հենց երիտասարդությունն է ու իշխանության ծրագրում միշտ սրանց վախեցնելու ու հետ քաշելու նպատակը դրված եղել է: Մշտապես ցույցերից առաջ եղել են երիտասարդների հետ կապված խնդիրներ (ծեծ, բաժին բերման ենթարկել և այլն): Բացառել, որ նկատածդ այդ ծրագրի մի մաս է, ես չեմ կարող:

Ի դեպ, երկու օր առաջ, երբ Հյուսիսային պողոտայում նշում էին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծնունդը, կարմիր բերետավորները նորից վրա են տվել ժողովրդին, ցրել, պատճառաբանելով, որ սրանք իրավունք չունեն իրենց նախագահին վիրավորել (ցուցարարները մի պահ գոռացել են «Սերժիկ մարդասպան»):

Այնպես որ հրաշալի երկրում ենք ապրում Վազգեն ջան, բոլորս ուրախ ենք, չաղ ու բախտավոր :)

Լ.յ.ո.վ.
06.02.2009, 23:15
Ե՞րբ են վերջապես հասկանալու, որ կան մարդիկ, որոնց ոստիկանություն տանելն ու վախացնելը ոչինչ չի տալու, դեռ հակառակը ավելի է «վնաս» տալու իրենց «սուրբ գործին»: :nea

Ժողովուրդ աչքիս հեսա էլի գալու են էն օրերը, որ Բեռմուդյան եռանկյունուց վերադառնալու շանսերը ավելի մեծ լինեն քան Հյուսիսային պողոտայից :lol:(

Ձայնալար
15.02.2009, 18:07
Անհավանական բաներ ես ասում :8: Չէ, ոչ թե քեզ չեմ հավատում :)), այլ աչքերիս չեմ հավատում, որ էտ հոտած բույնը՝ անձնագրային սեղան կոչվածը կարգին աշխատի: ամեն անգամ դրանց հետ գործ ունենալուց հետո մեծ ցանկություն էր առաջանում բոլորիմ մի ավտոմատային կրակահերթով շարել պոլին ;)

Դա էլի գալիս է հաստատելու, որ ձուկը գլխից է հոտում ու որ մենթալիտետ մունթալիտետ նման գործոնները 10% -ի ուժ ունեն: Ցանկացած բնագավառում, որ միհատ նախարարը կանչի տեղակալներին ասի վոբշմ, ով որ անօրինական աշխատեց պատից կմեխեմ, փոխնախարարները վախից կկանչեն վարչությունների պետերին ու վախից ավելի ուժեղ կգոռան իրանց վրա ու էդ շխթան կգնա մինչև էն շեկ մազերով ու երկար եղունգներով տոտան, որի ականջին կհասնի ամենաուժեղ գոռոցը: Ու էդ ոլորտը կդառնա 90% անոց օրինական աշխատող, էն 10% -ն էլ արդեն մարդիկ պետք ա պահանջեն, բողոքեն, պաշտպանեն իրանց իրավունքները:

dvgray
15.02.2009, 18:15
Դա էլի գալիս է հաստատելու, որ ձուկը գլխից է հոտում ու որ մենթալիտետ մունթալիտետ նման գործոնները 10% -ի ուժ ունեն:

լրիվ ճիշտ ես: կան տարբեր "ղեկ"- ա "վարման" ձևեր: մեկը քո ասածի պես պետն ա գոռգոռում, ու ստեղ ֆակտռ ա "պետը",իսկ մյուսը որ օրենքն ու օրինապահն է "գոռգոռում" ու գործում է վախը օրենքից: Առաջին սկզբունքի դեպքում վախը ուղիղ կախվաության մեջ է պետից և փոփոխական մեծություն է, իսկ երկրորդի դեպքում վախը հաստատում է, քանի դեռ օրենք ու օրինապաշպան պետական ինստիտուտը գործում է:
Ռուսական ղեկավարման ինստիտուտուը միշտ էլ հիմնաված է եղել քո ասած սկզբունքի վրա և արդյունքները ակընհայտ են /նաև Հայաստանում/ : Եվրոպական մոդելը ենթադրում է երկրորդ ձևը նույնպես արդյունքները ակընհայտ են:

Ձայնալար
15.02.2009, 18:28

Փաստորեն տարբերությունը նրանում է, որ մի դեպքում դատական, օրենսդիր ու գործադիր մարմինները մի մարմնում են, իսկ մյուս դեպքում` իսկապես տարանջատ են: Ու էդ եպքում արդեն օրենքը ուժ ունի: Իսկ դրանք տարանջատելու համար պետք դրանք ձևավորվեն օրինական ճանապարհով ու վերջում էլի հանգում ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը: :unsure

dvgray
15.02.2009, 18:43

իսկ դրանից մի քիչ ավելի վերջում էլ կանգնեցնեք էն կետը, որի ֆունկցիոնալ արժեքն է ՝
"արդյո՞ք Հայաստանում կա ժողովրդավարության պահանջ " :)
թե չէ կարող է սխալ ֆունկցիաներ գեներացնենք, որոնք եթե դիմեինք մաթեմատիկներին, ապա նրանք նախօրոք կասեին որ ոչ մի լուծում չունեն, այսինքն մուֆթա /իզուր/ ժամավաճատռությամբ ու ռեսուրսավատնողությամբ մի զբաղվեք /ինչով իմիջայլոց զբաղվում ենք արդեն մի 200 տարի, ինչ ռուսի օրհնված օտը /:D/ մտավ արևելյան Հայաստան/:

մի քիչ պատկերավոր լինելու համար ասեմ, որ օրինակ x = 5 ֆունկցիա գոյություն չունի :)

Ձայնալար
15.02.2009, 18:52

Իսկ ո՞նց իմանանք էդ պահանջը կա, թե՞ չկա: Ես որ նայում եմ չորս կողմս՝ ես ունեմ էդ պահանջը, դու ունես, պողոսը ունի, բայց դեռ ահագին մարդիկ կան, որ օրհնում են ռուսի ոտքը իրա թաշախուստով ու ասում են. «սուտ բան ա, մեզ կոշտ ձեռք ա պետք» :D : Բայց էդ օրհնողներն էլ ունեն պահանջներ, որոնք ածանցյալ են ժողովրդավարությունից, այն է՝ արդարություն, օրինականություն և այլն:
:esim

dvgray
15.02.2009, 18:55
ոնց որ էլի պտույտ տվեցինք "պոլսո թաղերի մեջ" ու հասանք մենթալիտետին :)
ու սենց մինչև էն վախտը, երբ ժողովրդին դեմ չտրվի ամբողջական մոդելները , այլ ոչ թե կիսատ: Որ ասեն ժող. ջան, ուզում՞ եք արդարություն, ուրեմն եկեք ժողովրդավարություն հաստատեք, իսկ հետո ժողը տենում ա որ իրա հորեղբոր տղուն, որը կաշառակեր ա գործից հանում են ու ինքը չի կարում տունը նստած խաշ ուտելուց իրա բիզնեսի շյոչիկը ֆռցնի: ու էտ ամբողջական, համակողմանի մոդելներից ժողը ընտրի, ժողովրդավարություն՞, ավտորիտար՞, դիկտատուրական՞, մոնարխիկ՞…
ու հետո ներ սկսենք դա կառուցել, հիմնվելով ժողի հավաքակա կամքի վրա, այլ ոչ թե ամեն մի պալիտիկ իրա քեֆին ֆռցնի ժողին:
կարծում եմ Հայաստանի ու աշխարհի մեծ մաս պեություների պլոբլեմատիկան սա է: որ չեն դեմ տալիս մի գիրք, որտեղ գրված ա ավետարանի պես մեդելի համ լավ համ վատ կողմերը , այսիքն համակողմանի ռազրաբոտկա արած մոդել ա:

իսկ չեն դեմ տալիս, որ ոնց որ ուզում են էնպես էլ մանիպուլացիա անեն նույն ժողի հետ:

dvgray
15.02.2009, 18:59
Իսկ ո՞նց իմանանք էդ պահանջը կա, թե՞ չկա: Ես որ նայում եմ չորս կողմս՝ ես ունեմ էդ պահանջը, դու ունես, պողոսը ունի, բայց դեռ ահագին մարդիկ կան, որ օրհնում են ռուսի ոտքը իրա թաշախուստով ու ասում են. «սուտ բան ա, մեզ կոշտ ձեռք ա պետք» :D : Բայց էդ օրհնողներն էլ ունեն պահանջներ, որոնք ածանցյալ են ժողովրդավարությունից, այն է՝ արդարություն, օրինականություն և այլն:
:esim

մի քիչ ուշադիր որ նայենք էտ օրհնողի արդարության ու օրինականության պահանջին, ապա հավանաբար կնկատենք որ իրա պահանջն ա որ Սերժը /"օրհնված ոտը" ;)/ արդար լինի ռեսուրսը իրա ու հարևան Պողոսի մեջ բաշխելուց, իսկ Սերժի /"օրհնված ոտին" ;)/ հասանելիք ռեսուրսը իրա քննարկելուց դուրս ա ու իրա համար նորմալ ու ընդունելի ա ամեն տարբերակ:

Տրիբուն
16.02.2009, 16:19
ու սենց մինչև էն վախտը, երբ ժողովրդին դեմ չտրվի ամբողջական մոդելները , այլ ոչ թե կիսատ

Դիվ ջան, ժողովրդին իդեալական ու ամբողջական մոդելներ չեն տրվում ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում տալ, այն այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես գոյություն չունեն: Սպասել նրան, որ մեր ժողովուրդը մեծից փոքր, ծերից ծեր, ժողովրդավարության ու դրանից բխող այլ երևույթների նկատմամբ պահանջարկ ունենա ու նոր գործել, աբսուրդ է, քանի որ այդպիսի բան երբեք չի լնում: Նույն, ասենք Ավստրիայի նման երկրում, կա մի հոծ զանգված, որ ընտրությունների ժամանակ նացիստներին է կողմ քվեարկում ու երանությամբ հիշում է Հիտլերի օրհնած ոտը, բայց Ավստրիան դրանից չի դադարում լինեն ժողովրդավարական պետություն: Հասարակության իրական նախապատվությունները բացահայտել հնարավոր չէ, քանի որ դրանք խիստ տարբերակված են, ու աշխարհում չկա ու չի եղել մի հասարակություն, որտեղ գոյություն ունի բացարձակ կոլեկտիվ/հասարակական օգտակարություն: Միշտ էլ եղել են ու լինելու են մարդիկ, ովքեր դուրս են մնալու մեծամասնության կողմից ընտրված նախապատվությունների համակարգից: Պարադոքսալ իրավիճակ է, բայց բավականին հետազոտված: Անուղղակի դեմոկրտաիայի պայմաններում, իսկ ժամանակակաից աշխարհում գործում է հենց անուղղակի դեմոկրատիայի սկզբունքը, մեծամասնության սկզբունքի հիման վրա կատարվող քվեարկությունը երբեք չի ապահովում բարիքների վերաբերյալ հասարակության իրական նախապատվությունների բացահայտումը:

Առակս ինչ մասին է: Ռուսի օրհնված ոտի վրա երդում ուտողներ Հայաստանում լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ կա Ռուսաստանը որպես պետություն: Բայց, Ռուսաստանի օրհնած ոտից կախված լինելը մեր նախապատվությունների սանդղակում իր տեղը կզիջի այլ նախապատվություններին այն դեպքում, երբ հասարակության մեծամասնությունը, տրանզիտիվ մեկ կամ երկու այլ նախապատվություն կդնի դրանից առաջ: Իսկ մեր քյառթուները ամեն ինչ ռուսներին վաճառելով ստեղծել են մի իրավիճակ, որ Ռուսի օրհնած ոտի դեմ բան խոսելը այօր նույնացվում է մեր նախապատվությունների սանդղակի մի հսկայական մասի դեմ խոսելու հետ - անվտանգությունից, մինչև օրվա հաց, իրա կալբասով, լուսով, ջրով, գազով: Չգիտեմ, թե դրանից ոնց ենք ազատվելու:

Էն հարցեր ՀԱԿ-ին թեմայում, Վիշապը շատ ճիշտ հարցադրում ա արել - ռուսի ստրկությունից ազատվելու ինչ կոնկրետ քայլեր պետք է արվեն, ու էն պայմաններում, որ մենք բացարձակ ռուսի համբալն ենք սարքել մեր երկիրը, ինչպես կարող ենք ընդունել որոշումներ, որոնք դեմ են լինելու ռուսի շահին, թեկուզ իշխանափոխությունից հետո: Ազգայնացնելու՞ ենք ամեն ինչ, ինչ տվել ենք ռուսներին: Չորով պասլա՞տ ենք անելու, ու ասելու ենք, ժողովուրդ պիտի մի երկու տարի էլ անգազ ու լույս կայֆավատ լինենք: Վերջում էլ ասում ա, ուշ չի արդյո՞ք:

Վերջին երկու հարցերը անկապոտ են, ներող, ու պատասխաններ չեն պահանջում: Կոնկրետ իմ համար ուշ չի, ու ամեն դեպքում մի պահի պետք ա ռուսներին չորով պասլատ անել, բայց երբ դա ՀՀ բնակչության մեծամասնության համար կլինի առաջին նախապատվություն, մի հատ մեեեեեեծ հարց ա:

Kuk
18.02.2009, 01:28
Հենց ստեղ եմ գրելու:
Էս 2 օր ա նկատում եմ փողոցներում բերետները երիտասարդներին կանգնացնում են ստուգում: Մեկ մեկ թևերը ոլորում են տանում: Երեկ էլ տուն գնալուց տեսա 3 բերետ մի տաղյի հետևից վազելով հասան, տապալեցին գետնին հավաքեցին տարան: Էդ ինչի՞ հետ ա կապված: Ո՞վ ա տեղյակ: Հա էսօր առավոտյան էլ Բաղրամյանի վրա մի թ ՊՊԾ ավտոներ էին կանգնած , լիքը մարդ ու լիքը բերետ:

Եթե Մարշալ Բաղրամյան մետրոյի մոտ են եղել էդ պպծ ավտոները, նորմալ ա, ըտեղ միշտ էլ լինում են;)

Ahik
18.02.2009, 01:42
Եթե ՄԱրշալ Բաղրամյան մետրոյի մոտ են եղել էդ պպծ ավտոները, նորմալ ա, ըտեղ միշտ էլ լինում են;)

Ես ըտեղով էի անցնում, լիքը մարդ կար հավաքված, հիմնականում տարիքով էին

Kuk
18.02.2009, 01:47
Ես ըտեղով էի անցնում, լիքը մարդ կար հավաքված, հիմնականում տարիքով էին

Դե Էլմոի ասածը երկու պպծ ավտո ու մի քանի բերետներ. էդ համարյա միշտ ըտեղ լինում են, եթե իհարկե իմ ասած տեղի մասին ա գրել, իսկ մնացածը չգիտեմ:

Ahik
18.02.2009, 01:49
Երեկ կարդացի, որ ՏՍ-ն ՍՍ-ին նամակա ուղարկել որ Արմենչիկը ոտը ուզումա ոտը իրա ուտի ՌՔ-ի համար.
ՍՍ-ի պատասխանից խաբար ե՞ք:8

Ahik
18.02.2009, 01:54
Դե Էլմոի ասածը երկու պպծ ավտո ու մի քանի բերետներ. էդ համարյա միշտ ըտեղ լինում են, եթե իհարկե իմ ասած տեղի մասին ա գրել, իսկ մնացածը չգիտեմ:

Հաստատ բողոքի էին դուրս եկել, բայց պլակատ չկար որ իմանայի ինչի համար էին հավաքվել

Elmo
18.02.2009, 10:47
Դե Էլմոի ասածը երկու պպծ ավտո ու մի քանի բերետներ. էդ համարյա միշտ ըտեղ լինում են, եթե իհարկե իմ ասած տեղի մասին ա գրել, իսկ մնացածը չգիտեմ:

Էն որ միշտ կանգնում են, դրանց չեմ էլ նկատում արդեն: Էդ օրը չափից շատ էին ու ավելի ներքև խորհրդարանից: Համ էլ ահագին քաղաքացիական մարդիկ կաին:
Բայց էս քանի օրը էլ չեմ տեսել տենց ակտիվություն:

Լեո
19.02.2009, 11:54
«Շնորհավորում» եմ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք «ընտրեցինք» դեպի մեր «նոր» Հայաստան տանող ուղին:[

Առա՜ջ, Հայաստա՛ն...:[ Տո զահրումա՜ր:angry

Երվանդ
23.02.2009, 16:00
Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի սկսել արտախորհրդարանական ընդդիմության, այսինքն՝ Հայ ազգային կոնգրեսի հետ, քննարկումները՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցության ձևի վերաբերյալ։ Այս մասին այսօր խորհրդարանում Tert.am–ի թղթակցին ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Քաղաքապետի ընտրություններին ընդդիմության մասնակցության ձևի վերաբերյալ թերևս դեռ քննարկումներ չեն եղել, սակայն «Ժառանգությունում» ավելի հակված են միասնական ճակատով ընտրություններին մասնակցելուն։

«Դեռևս քննարկումներ չեն եղել, բայց մենք արդեն մեր որոշման նախագծում (նկատի ունի «Ժառանգության» օրեր առաջ կայացած նիստում ընդունված որոշումը–հեղ.) նշել ենք, որ հակված ենք ընդդիմադիր ճակատ ձևավորելուն։ Այս փուլում, կարծում եմ, առավել նպատակահարմար է, քան առանձին թեկնածուով հանդես գալը։ Մենք այժմ հակված ենք միասնական պայքարի»,– ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Tert.am

Լավն ա էլի Ժառանգությունը:love

Elmo
24.02.2009, 11:36
Կար ժամանակ, որ ես մոլորոված էի: Այն ժամանակ մտածում էի, որ Ոտեր ձաձան տրամաբանված ու վերլուծված գրառումներ ա անում, թեկուզ հաճախ այդ տրամաբանությունը սխալ էր լինում...

Չուկ հիմա ես եմ սկսում մոլորության մեջ կասկածել քեզ: voter ձաձան էլի տրամաբանված ա գրառումներ անում, բայց դու իրա նկատմամաբ օբիեկտիվ չես: Քեզ էլ հետևում են մնացած ժողովուրդը ու համընդհանուր քարկոծում են voter ձաձաին: Բայց որ անկողմնակալ նայես ինքը շատ էլ խելոք ա գրում: Եթե քո կարծիքը չեն կիսում ուրեմն սխալ ե՞ն:
Նայի ես օբիեկտիվ եմ: բոլոր վերը նշված քննադատողները իմ հարազատներն են, իսկ voter ձաձաին սկի չեմ էլ ճանաչում, բայց չեմ կարա չնշեմ, որ կողմնակալ եք:
Օբիեկտիվ եղեք, թե չէ դուրս եմ գալու voter ձաձաի պաշտպանության հանրահավաք անեմ:

Chuk
24.02.2009, 14:10

Դուրս արի ու արա, քո քաղացիական իրավունքն ա, ձեռքերդ ոչ մեկը չի բռնել :)
Մենակ թե վախում եմ, որ չանես Վազգ, մենակ վախացնում ես ;)
Վոտերը իսկապես տրամաբանված ա գրում ու ես դա բազմիցս եմ ասել, բայց որ վերջին օրերին խիստ կաղ տրամաբանությամբ ա կոնկրետ փաստեր վերլուծում ու սխալ ա տրամաբանում, ընդամենը իրա կաղ էշին առաջ բրդելու համար, էդ ես տեսնում եմ Վազգ ջան ;)

Elmo
24.02.2009, 14:26

Հանրահավաքի պահը կատակ էր: :D
Իսկ մնացածի մասին էլ չեմ ուզում կրկնվել: Պարզապես կարող ա քո անաչառությունն ա կորել vօter -ի նկատմամբ: Դա էլ ա նորմալ երևույթ՝ դու էլ քո էշը առաջ տալու քո իրավունքն ունես, բայց դու բացայատ առավելություն ունես, ու դա զրկում ա քեզ կտրուկ արտահայտվելու հնարավորությունից:

Chuk
24.02.2009, 14:33

Այ հենց այստեղ սխալվեցիր, Վազգ ջան: Ես կրակը չեմ ընկել, որ ակումբի ադմինն եմ ու այս թեմայում արտահայտվել ու արտահայտվելու եմ որպես շարքային ակումբցի: Ավելին, բազում խախտումով գրառումներ ես այս թեմայում դիտավորյալ չտեսնելու եմ տալիս, որպեսզի այ էսպես ոչ մեկը մերկապարանոց չհայտարարի, որ առավելություն ունեմ: Ես համեստորեն սպասում եմ, որ մոդերատորը նկատի կամ չնկատի դրան: Իսկ մոդերատորը, ի պատիվ իրեն, նկատում է ոչ միայն դրանցից շատերը, այլև իմ խախտումով գրառումներից ու կատարում համապատասխան գործողությունները՝ առանց հաշվի առնելով իմ ադմին լինելը: Էնպես որ, Վազգ ջան, քեզ շատ հարգում եմ, բայց կխնդրեի մերկապարանոց չխոսել:

Իսկ հանրահավաքի պահը կարող ես լրջացնել, վերջիվերջո դա քո քաղաքացիական իրավունքն է... բայց չէ, դուք հանրահավաքներ չեք անում... էդ դեպքում առաջարկում եմ բռնի ուժով գրավել ղեկավարման գրասենյակը :))

Elmo
24.02.2009, 14:37
Այ հենց այստեղ սխալվեցիր, Վազգ ջան: Ես կրակը չեմ ընկել, որ ակումբի ադմինն եմ ու այս թեմայում արտահայտվել ու արտահայտվելու եմ որպես շարքային ակումբցի: Ավելին, բազում խախտումով գրառումներ ես այս թեմայում դիտավորյալ չտեսնելու եմ տալիս, որպեսզի այ էսպես ոչ մեկը մերկապարանոց չհայտարարի, որ առավելություն ունեմ: Ես համեստորեն սպասում եմ, որ մոդերատորը նկատի կամ չնկատի դրան: Իսկ մոդերատորը, ի պատիվ իրեն, նկատում է ոչ միայն դրանցից շատերը, այլև իմ խախտումով գրառումներից ու կատարում համապատասխան գործողությունները՝ առանց հաշվի առնելով իմ ադմին լինելը: Էնպես որ, Վազգ ջան, քեզ շատ հարգում եմ, բայց կխնդրեի մերկապարանոց չխոսել:

Ես ադմինիստիատիվ առավելությունները ինկատի չունեյի: Ես համախոհների ու անձնական հարգանքի մասին էի խոսում: Եդ հայդ-ի կնոպկեն մոռացի, հո ես մլիցա չե՞մ, որ տենց առավելությունները շեշտեմ, մոռացի, որ մի օր տենց բան կլսես ինձնից:

Nareco
24.02.2009, 15:21
Չուկ հիմա ես եմ սկսում մոլորության մեջ կասկածել քեզ: voter ձաձան էլի տրամաբանված ա գրառումներ անում, բայց դու իրա նկատմամաբ օբիեկտիվ չես: Քեզ էլ հետևում են մնացած ժողովուրդը ու համընդհանուր քարկոծում են voter ձաձաին: Բայց որ անկողմնակալ նայես ինքը շատ էլ խելոք ա գրում: Եթե քո կարծիքը չեն կիսում ուրեմն սխալ ե՞ն:
Նայի ես օբիեկտիվ եմ: բոլոր վերը նշված քննադատողները իմ հարազատներն են, իսկ voter ձաձաին սկի չեմ էլ ճանաչում, բայց չեմ կարա չնշեմ, որ կողմնակալ եք:
Օբիեկտիվ եղեք, թե չէ դուրս եմ գալու voter ձաձաի պաշտպանության հանրահավաք անեմ:

Մի հատ կողքից դիտարկում Elmo ջան, այստեղ որևէ մեկին արդարացնելու կամ պաշտպանելու նաև հակառակը «մրոտելու» գործառույթներ չեմ վերցնում ինձ վրա, ուղղակի կարդալով նշված անդամի գրառումները ես ինքս մինչև վերջ չեմ կարողանում կարդալ, քանի որ առաջին երկու նախադասությունները կարդալուց հետո մոտս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդը ուղղակի գրում է գրելու համար, իր ստեղծած հապավումներից «հաբՌՔած», «ՍՍերժանտ», «ՀԱԿազդեցություն» և այլն հաճույք ստանալու համար, գրում է թո'ղ գրի, իր իրավունքն է, բայց այդպիսի «կապրիզ» :) և ասելիք չունեցող գրառումները իմ համեստ կարծիքով ընդունակ են մարդու ներվային համակարգի վրա ազդելու:

Մարդը կարող է արտակարգ տրամաբանում է, բայց ու՞մ է պետք այդ տրամաբանությունը, եթե վերջին հաշվով ասելիք չի ձևավորվում: Ես անձամբ ուրախ կլինեմ, որ ֆորումում հիմնավորված նշեին ՀԱԿ-ի թերությունները, բացթողումները, կառուցողական քննադատությունը գովեստից լավ բան է, բայց մի շարք անդամներ մտնելով այստեղ ուզում են իրենց «քաղաքացիական» պարտքը կատարել մեկ-երկու «հանճարեղ» գրառում կատարելով, որին հետևում է 7-8 հիմնավորված «ՀԱԿազդեցություն» © voter:) : Ինչևէ չկա չարիք առանց բարիքի...

Elmo
24.02.2009, 15:28
իր ստեղծած հապավումներից «հաբՌՔած», «ՍՍերժանտ», «ՀԱԿազդեցություն» և այլն

Անկեցծ կասե՞ս թե կոնկրետ էս հապավումներից ո՞րը ավելի շատ դուր չի գալիս քեզ, քան մնացած երկուսը: Թե՞ բոլորը հավասար դուր չեն գալիս:

Nareco
24.02.2009, 15:36
Անկեցծ կասե՞ս թե կոնկրետ էս հապավումներից ո՞րը ավելի շատ դուր չի գալիս քեզ, քան մնացած երկուսը: Թե՞ բոլորը հավասար դուր չեն գալիս:

Եկե'ք թեման չդարձնենք վարք «Վոթեր ձյաձայի»: :) Բոլորն էլ դուր են գալիս... բայց դա թեմայի հետ կապ չունի ու... ճաշի մեջ մսի առկայությունը դեռ շատ քիչ է, որ ճաշը համով լինի: :)

Elmo
24.02.2009, 15:54
Եկե'ք թեման չդարձնենք վարք «Վոթեր ձյաձայի»: :) Բոլորն էլ դուր են գալիս... բայց դա թեմայի հետ կապ չունի ու... ճաշի մեջ մսի առկայությունը դեռ շատ քիչ է, որ ճաշը համով լինի: :)

Վոթեր ձաձան պաշտպանության կարիք չունի: Ստեղ ոնց որ երևույթ ենք քննարկում:
Իսկ մսի ու ճաշի հարցով կարամ ասեմ, որ մենք քննարկում ենք, ոչ թե քարոզում: Դրա համար համը մեզ չի հետաքրքրում: Էլի ասեմ, համով կամ ահնամ կարծիքներ չկան, եթե էդ կարծիքները նպատակ չունեն պարտադրվելու:
Թեման ունի հայտարարաության նպատակ, և այն պետք է քննարկել: Իսկ այն վերածվել է փոխքննադատության, որի պատճառները նշել եմ վերևի գրառումներում:

Nareco
24.02.2009, 17:25

Ես չասացի թե ունի: Ոչ էլ քարոզելու պահով ինչ-որ բան ասացի: Մենակ նշեցի, թե ինչ հետևանքների է բերում թեման անհիմն ու ՉՏՐԱՄԱԲԱՆՎԱԾ գրառումներով անընդհատ լցոնելը:

Kuk
24.02.2009, 22:21
Անկեցծ կասե՞ս թե կոնկրետ էս հապավումներից ո՞րը ավելի շատ դուր չի գալիս քեզ, քան մնացած երկուսը: Թե՞ բոլորը հավասար դուր չեն գալիս:

Էլմո ջան, ես ասեմ, լուրջ եմ ասում «ՀԱԿազդեցություն» հապավումն առաջին անգամ Նարեկոի գրառման մեջ հանդիպեցի, որովհետև Ոտերի գրառումներն աշխատում եմ չկարդալ` նյարդերս խնայելու համար, բայց «հաբՌՔած» ու «ՍՍերժանտ» ձևերը կարդալիս նյարդերս տեղի են տալիս, հատկապես «հաբՌՔած»-ը:[

Elmo
25.02.2009, 12:43

Էդ նրանից ա, որ երեք բարեռն/գուցե տառակույտերը/ էլ միաժամանակ ժարգոնային, պրովակացիոն ու որոշակի դեպքերում վիրավորական բնույթի են:

Elmo
27.02.2009, 11:18
Երևի ստեղ գրեմ, քանի որ հարցը ավելի շատ քաղաքական երանգ ունի:
2 օր առաջ նայում էի խորհրդարանի հարց ու պատասխանը:
Պատգամավորներից մեկի կողմից հնչեցվեց հարց «ապրիլի 1-ից թանկանում են լույսի, գազի, ջրի սակագները: Կառավարությունը ի՞նչ միջոցներ է ձեռք առել անապահով սոցիալական խավին այդ թանկացումներից ձերբազատելու, նրանց վիճակը մեղմելու համար»
Կառավարության ներկայացուցիչի պատասխանը ավելի ողբալի էր, քան զավեշտալի:
«մենք արդեն ձեռք ենք առել միջոցներ՝ անապահով խավին այդ թակնացումներից փրկելու համար: Մենք բարձրացրել ենք թոշակներն ու նպաստները, ու էդ բարձրացման մեջ հաշվի է առնվել առաջիկա թանկացումները»
Ուրեմն 3000 դրամով թոշակ են բարձրացնում, ու թմբկահարում, որ թոշակ են բարձրացրել: Հետո թանկանում ա հացն ու ձեթը, ու ասում են «դե հենա թոշակները հենց դրա համար էլ բարձրացրել էինք»: Հիմա էլ կոմունալն ա թանկանում էլի ասում են «թոշակները բա հենց դրա համար ենք բարձրացրել»:
պառավ կնոջ անեցքի նման չհնչի, բայց ցանկանում եմ որ էդ պարոնայք իրենց ծնողներին տեսնեն էդ թոշակով ապրելիս, ու առանց որև՝ այլ կողմնակի օգնության: Ու հենց մի փոքր ուզենան բողոքեն, լսվի իրանց պատասխանը «արա դե ի՞նչ ես ուզում, հենա ծնողներդ բարձր թոշակ են ստանում»:

Վիշապ
02.03.2009, 21:51
«Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հրաժարական չեն տա», հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակը (http://tert.am/am/news/2009/03/02/noresignation/)

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Tert.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հրաժարական չեն տա, ինչպես երեկվա հանրահավաքում հայտարարել–կանխատեսել էր ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Ի տարբերություն Լևոն Տեր–Պետրոսյանի և նրա թիմի, որը ժամանակին խուսափեց քաղաքական պատասխանատվությունից, Սերժ Սարգսյանը ու նրա թիմը քաղաքական պատասխանատվությունից չեն խուսափի, որովհետև պատասխանատվությունը մեզ համար քաղաքական կատեգորիա է»,– մեկնաբանել է ՀՀԿ մամուլի խոսնակն ու հավելել, որ իերնց քաղաքական թիմը տեր է և դրական, և բացասական երևույթներին։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր երեկվա ելույթում հայտարարել էր. «Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաև, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել»։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից ընդդիմությանը՝ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու առաջարկ անելու հնարավորությանը, ապա Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, բայց այս պահին ՀՀԿ օրակարգում նման հարց չկա»։

Եթե կհիշեք, Սերժը իր բլոգում ուղղված հարցին, թե՝ ե՞րբ հրաժարական կտաք, պատասխանել էր՝ «ես հրաժարական չեմ տա»... հավանաբար զգացել է, թե ճակատագրով իրեն ինչ է սպառնում... կանխազգում է...:think
Դե ի՞նչ եք միանգամից վատ բաներ մտածում, պարզապես եթե քաղաքական գործիչը այդչափ վստահ է իր ապագայի հարցում, ուրեմն նա հաստատ պայծառատես էլ է։ Կամ էլ քաղաքական գործիչ էլ չի... երրորդ տարբերակը չգիտեմ, թե գիտեք, ասեք։

Ներսես_AM
03.03.2009, 12:29
HSBC-ն դոլարի կուրսը խփեց 380 դրամ։ Թուքդ կուլ տուր Հայ ժողովուրդ, էս դեռ ժուռնալն է… Առա՜ջ, Հայաստան։
Լևոնն էլ լիներ նույն բանն էր լինելու ;)

Norton
03.03.2009, 12:30
Լևոնն էլ լիներ նույն բանն էր լինելու ;)

Ոչ-ոք Լևոնի անուն չտվեց կարծեմ;)

Ներսես_AM
03.03.2009, 12:31
Առաջ Հայաստանը ես չեմ գրել ;)

Երվանդ
03.03.2009, 12:34
Լևոնն էլ լիներ նույն բանն էր լինելու ;)

Ներս եթե ժամանակին արհեստական չիջացնեին կուրսը, հիմա սենց պռոբլեմի մեջ չէինք լինի, իջեցրին , իսկ ապրանքի գները մնաց նույնը, ներմուծող մոնոպոլիստ օլիգարխները սկսեցին գերշահաույթ ստանալ, ու բնականաբար մի մասը մուծել Քոչին, ու էտ տնտեսական «քաղաքականության» արդյունքում , էսօր ունենք էն ինչ ունենք, իմ կարծիքով մինչև 600 կհելնի դոլարը, ներմուծվող ապրանքների գները կբարձրանան 1.5-1.8 անգամ, ու այդ ամենը 3 ամսվա ընթացում ամենաշատը 3 ամիս:

Վիշապ
03.03.2009, 12:35
Խնդիրը Լևոնը չի, խնդիրը մոնոպոլիստական ավազակապետությունն է, որ արհեստականորեն կուրս է ֆիքսում, որ «լավ տղերքը» փող աշխատեն, այդ պատճառով շուկան պայթում է միանգամից, ցնցումներով, իսկ տնտեսության մեջ նման ցնցումները կատակլիզմի են բերում։ Իսկ եթե պետությունը ժողովրդինը լիներ, կուրսի արհեստական ֆիկսացիա չէր լինի, տատանումները սահուն կլինեին, տնտեսությունը կճոճվեր, և ոչ թե կփլվեր միանգամից, այնպես որ «առա՜ջ, Հայաստան»–ը իմ կարծիքով տեղին եմ օգտագործում։

Ներսես_AM
03.03.2009, 12:41

պատկերացրու իրավիճակ, Լևոնը ընտրվել էր; կուրսը 300 էր; սաղս էլ գիտենք որ արհեստական էր էտ կուրսը; Կա երկու տարբերակ: Կամ կուրսը շարունակում են արհեստական պահել, կամ Լևոնը հայտարարումա որ էս արհեստականա պտի դոլարը թռցնենք: Առաջին դեպքում կհասներ մինչև հիմա ու կլիներ նույնը /ներկա իրավիճակում, ոչ մեկ էլ չի կարա կուրս պահի/, երկրորդում էլ կլիներ նույնը ուղղակի մի տարի առաջ: դե հիմա բացատրի ինչովա կապված Սերժիկի հետ

Երվանդ
03.03.2009, 12:46

Ներս ջան անմիջական կապ ունի, Սերժիկի հետ կապված ա էնքանով, որ ինքը Քոչի աջ ձեռքն ա էղել, ու արհեստական իջեցման արդյունքում կերած 1.5 000000000 դոլարից(մոտավորապես) մի մասը հաստատ իրա ջեբն ա մտել, հասկանալի ա Ներս? ինձ թվումա էտ պարզ պիտի լիներ քեզ:

Ներսես_AM
03.03.2009, 12:47
Էտ պարզա ես դրա մասին չեմ խոսում էս պահին: կերած փողերի բազառը մի կողմ: Ես խոսում եմ կուրսի մասին:

Երվանդ
03.03.2009, 12:49
Եվ երկրորդ , արդեն 4 ամիս ա արհեստական էին պահում կուրսը, վարկով դոլար էին վերցնում ու նետում ֆոնդային բորսա որ դոլարի պահանջարկը լրացնեն, եթե էն ժամանակ թողեին մանրից կիջներ ու ավելի քիչ կիջներ, իսկ հիմա միանգամից ա թռնելու, իսկ էտ իրա հերթին խուճապ ա առաջացնելու, ու ով դրամ ունի սաղ սկսելու են դոլարի փոխեն ու արդյունքում հա բարձրանալույա դոլարը:

Վիշապ
03.03.2009, 12:50
պատկերացրու իրավիճակ, Լևոնը ընտրվել էր; կուրսը 300 էր; սաղս էլ գիտենք որ արհեստական էր էտ կուրսը; Կա երկու տարբերակ: Կամ կուրսը շարունակում են արհեստական պահել, կամ Լևոնը հայտարարումա որ էս արհեստականա պտի դոլարը թռցնենք: Առաջին դեպքում կհասներ մինչև հիմա ու կլիներ նույնը /ներկա իրավիճակում, ոչ մեկ էլ չի կարա կուրս պահի/, երկրորդում էլ կլիներ նույնը ուղղակի մի տարի առաջ: դե հիմա բացատրի ինչովա կապված Սերժիկի հետ

Ոչ, համաշխարհային բանկը անցյալ տարվա կեսերից արդեն Հայաստանին խորհուրդ է տվել կուրսը բաց թողնել հիմնվելով իր սեփական անալիզների վրա։ Այսինքն մի կես տարի Հայաստանը հնարավորություն ուներ սահուն կերպով բարձրացնելու դոլարի փոխարժեքը, որը տնտեսվարող սուբյեկտներին ժամանակ ու հնարավորություն կտար հարմարեցնել ծախսերն ու եկամուտները։ Իսկ սենց արագ թռիչքները շատերին պարզապես միանգամից բանկրոտի են ենթարկում, ցայտնոտի առաջ են կանգնեցնում ու բիզնեսը պարզապես զոհվում է հերոսի մահով։ Իսկ էս հաստագլուխները չցանկացան ոչ մի կոպեկի չափ պակասեցնել իրենց ախորժակները, քանի որ երբ ախորժակը խեղդում է, ուղեղը դադարում է աշխատելուց։ Ու հիմա կորցնելու են ավելի շատ, իսկ մանր տնտեսվարող սուբյեկտները պարզապես կանգնելու են գոյության խնդրի առջև։
Ու պատկերացրու, մեծամասնությունը իր եկամուտները ապահովում է 5–10 տոկոս գնային տարբերության վրա մաքսիմում, ու նվազագույնը մեկ երկու օրվա կտրվածքով, սուպերմարկետները քեզ օրինակ։ Իսկ մի օրվա մեջ 20 տոկոս փոխարժեքի տատանումը դա կատակլիզմ է, դա նշանակում է, որ գոնե տակ չտալու համար նույն օրը սուբյեկտը իր ապրանքի գինը պիտի բարձրացնի 20 տոկոսով, որ ենթադրում է վաճառքի կտրուկ նվազում, փչացող ապրանքներն էլ քեզ նվեր ու տակ տալը պատրաստ է։

Երվանդ
03.03.2009, 12:53
Էտ պարզա ես դրա մասին չեմ խոսում էս պահին: կերած փողերի բազառը մի կողմ: Ես խոսում եմ կուրսի մասին:

Ներս, ստեղ ով ա խոսում եղանակի մասին, սաղս էլ խոսում ենք կուրսի մասին, էսօրվա համար մեղավոր են՝ նախկին ԿԲ նախագահը, նախկին ՊՆ-ը, հետագայում վարչապետ, որի անմիջական հսկողությամբ իրականացվեց կուրսի արհեստական իջեցում, ու իրանց գլխավորը, այսինքն Քոչարյանը, էս ա ամբողջը, իսկ դու ասում ես հիմա որ եսիմ ով լիներ դոլարը չէր արժևորվելու, իհարկե արժևորվելու էր, բայց էտ մեկը չէր լինելու մեղավորը, Սերժը ու Տիգարան Սարգսյանը իրանց արբանյակներով ավելի շատ պատասխանատու են ոչ թե նրա համար որ հիմա կառավարում են, այլ նրա համար որ անցյալում հենց իրանք են կյանքի կոչել էս:

Ներսես_AM
03.03.2009, 13:19
Երո ու Վիշապ ջան, ես էլ գիտեմ ովա դրա համար մեղավոր, խի, ոնց ու ինչքան: Ես ուղղակի պնդում եմ որ ով ուզումա լիներ ղեկավար մեկա կուրսը արհեստական էր ու սենց թե նենց պիտի բարձրանար:
Վիշապի հետ համաձայն եմ, որ կարելի էր ու պետք էր դանդաղ ու հաստատուն թողնել, բայց դե մինչև վերջի խազը պտի ջեբերը լցնեին, ոնց կլներ մի քիչ էլ քիչ ուտին:

Elmo
03.03.2009, 13:35
Սեղմած զսպականի նման էր էս ամեն ինչը: Էդ զսպանակը սեղմողներն են մեղավոր, որ իմանալով, ինչքան սեղմեն էնքան ուժեղ ա թռնելու, էլի սեղմում էին: Հա մեկ ա թռնելուց իրանց ճակատին չի խփում:

Kuk
03.03.2009, 14:23
պատկերացրու իրավիճակ, Լևոնը ընտրվել էր; կուրսը 300 էր; սաղս էլ գիտենք որ արհեստական էր էտ կուրսը; Կա երկու տարբերակ: Կամ կուրսը շարունակում են արհեստական պահել, կամ Լևոնը հայտարարումա որ էս արհեստականա պտի դոլարը թռցնենք: Առաջին դեպքում կհասներ մինչև հիմա ու կլիներ նույնը /ներկա իրավիճակում, ոչ մեկ էլ չի կարա կուրս պահի/, երկրորդում էլ կլիներ նույնը ուղղակի մի տարի առաջ: դե հիմա բացատրի ինչովա կապված Սերժիկի հետ

Տարբերությունը գոնե էն կլիներ, որ ոչ թե օրը հիսուն դրամով կբարձրանար, այլ երկու ամիսը մեկ հիսուն դրամով կբարձրանար կուրսը: Էն, ինչ կարար լիներ գոնե մեկ տարվա ընթացքում, հիմա պետքա լինի մեկ ամսվա ընթացքում: Թվերը պայմանական եմ ասում, բայց իրականությանը շատ մոտ: Սա պետության համար մի առանձին ճգնաժամ ա, որը սկսել ա գործել համաշխարհային ճգնաժամի հետ, երկու կոմից սեղմում ա: Ու չի բացառվում, որ սրանք ուրախ են, որ համաշխարհային ճգնաժամ ա սկսվել, դրա անունի տակ իրանց կորած կեղտերն էլ հեսա կփորձեն մաքրել, իբր ճգնաժամն ա պատճառը էս ամեն ինչի:

Ձայնալար
03.03.2009, 14:25
Բենզինը դառավ 290դր

Kuk
03.03.2009, 14:25
Բենզինը դառավ 290դր

Հա բայց խի՞:o

Ձայնալար
03.03.2009, 14:27
Եզ են որտև

Ներսես_AM
03.03.2009, 14:27
Եզ են որտև, իրանք էլ հո ետ բենզինը հին կուրսով են առել

Elmo
03.03.2009, 14:41
Եզ են որտև

Եզը կարգին կենդանի ա տենց բաներ մի ասա: Եզերը կնեղանան: Տզրուկ են տզրուկ:

Երվանդ
03.03.2009, 14:50
Եզը կարգին կենդանի ա տենց բաներ մի ասա: Եզերը կնեղանան: Տզրուկ են տզրուկ:

Քո եզերին պաշտպանելը բնավ չի արդարացնում տզրուկներին անպատվելդ:D, տզրուկները լիքը հիվանդություններ են բուժում արյունը ծծելու արդյունքում, սրանք էն վամպիր չղջիկներից են, ինչքան կարան ծծում են ու հետո զոհը մեռնում ա, ի դեպ դեպքեր են գրանցվել որ էնքան արյուն են ծծել որ իրենք էլ են սատկել:B

Elmo
03.03.2009, 15:00

Երո ջան ոնց ուզում ես անվանի, դրանից բան չի փոխվում: Մեղք ա ժողովուրդը. աշխատում ա աշխատում, ուզում ա չոքած տեղից ոտքի կանգնի, մի հատ լոմով գլխին են խփում ու էլի ծնկի ա իջնում: Ով խոպան տեղից մի 200 դոլլար փող ա ուղարկում, նրանց ընտանիքներին ա մենակ օգուտ էս բարձրացումը, իսկ ով իրա երկրում աշխատում ա, չոքած ա: Ի՞նչ են ուզում սրանք, բան չեմ հասկանում:

Kuk
03.03.2009, 17:24
Բենզինը դառավ 290դր

Մի ժամ առաջ 310-ով լցրեցինք:(

Աբելյան
03.03.2009, 17:54
Երկնիշ արժեզրկում մի օրում, ու էս հլա սկիզբն ա: Հլա հաշվի առեք, որ ապրիլից գազն ու էլեկտրաէներգիան էլ են երկնիշ թանկանալու:
Նենց որ, մինչև մայիսի 1-ի միտինգը հասարակական նոր շերտեր մտածելու լավ ժամանակ ունեն:

Տրիբուն
03.03.2009, 23:41
Եզ են որտև, իրանք էլ հո ետ բենզինը հին կուրսով են առել
Հին կուրսով են առել, բայց պիտի նորով վաճառեն, որ կարողանան հաջորդ ժամանակահատվածում նույն չափով բենզին ներմուծել: Հետո էլ, եթե ձեթը թանկանում ա, ինչի բենզինը չթանկանա որ ?

Elmo
04.03.2009, 18:31
Լրիվ հիմարի տեղ են դրել իրանց:

՚Այսօրվա գների մեջ չարաշահում չկաՙ,- այսօր հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում գտնվող 40 ապրանքատեսակներից միայն 4-ի գների բարձրացում է այս երկու օրերին նկատվել` ձեթ, կարագ, շաքարավազ, բանեին: Շահնազարյանը նաեւ ասաց, որ բարձրացումն էլ էական չէ`ընդամենը 10-12 տոկոս: Շահնազարյանը լրագրողների ներկայացրած փաստերի ճնշման տակ խոստովանեց նաեւ, որ թանկացում է նկատվել նաեւ դեղերի շուկայում` մոտ 15 տոկոս:
Շարունակությունը կարդացեք աղբյուրից (http://a1plus.am/amu/?page=issue&iid=70038)

Վիշապ
05.03.2009, 18:20
Տիգրան Սարգսյան. ՚Լինելու են նոր սպանություններ, եթե...ՙ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=70089)

՚Եվ այսօր մի պահ երեւի թե խորհելու տեղ կա՝ արդյո՞ք մենք Վազգեն Սարգսյանի, նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո քաղել ենք դասեր£ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համարՙ,- այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախքան կառավարության նիստն սկսելը, վարչապետն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, որը լրանում է այսօր՝ մարտի 5-ին£

Տիգրան Սարգսյանը, շարունակելով իր խոսքն, ասել է. ՚Արդյո՞ք մենք զգում ենք, որ պատասխանատու ենք, որպեսզի ձեւավորենք հանդուրժողականության մթնոլորտ£ Ես քաջ գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունը եւ իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար, այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներ՝ ձեւավորելու այդ մթնոլորտը£ Իհարկե, անհրաժեշտ է քննադատությունՙ:

Տիգրան Սարգսյանի խոսքերով. ՚Անհրաժեշտ է, որ լինի խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը կողքից կարողանա տեսնել եւ բացահայտել իր սեփական սխալներն ու թերությունները£ Բայց երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը եւ տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ՝ վիրավորել դիմացինին, մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիք ունենք£ Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում է նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխելՙ£

Տիգրան Սարգսյանն նաեւ ասել է. ՚Ես ինքս 5 տարի եղել եմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ£ Ես ինքս ինձ մեղավոր եմ համարում շատ բաներում եւ հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների համար, իմ անձնական սխալների համար£ Մենք պետք է լինենք հանդուրժողա կան, մենք չպետք է այրենք համագործակցության կամուրջները£ Հայ ժողովրդի պատմության դասերն այսպիսին են՝ հաջողությունների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցությունՙ£

Բա։ Դրած թալանում են, հետո կրիտիկական պահ է գալիս, որ թալանը միանգամից 5 րոպեի մեջ զռում է, ու խառնվում են իրար։ Հիմա Պարոն Սարգսյանը, չես հասկանում, մեղայակա՞ն է ներկայացնում, մեղադրու՞մ է, զգուշացնու՞մ է, թե՞ կանխատեսում է անում, արդեն ոչ տնտեսական…:think Մի խոսքով գիշերը հաստատ լավ չի քնել։

Arm2009
07.03.2009, 16:10
Եվ ոչ միայն CHUK, ամենակարևորը հաջողված քաղաքական - տնտեսական հենարանն է, որը ստեղծվել է տարիների տքնաջան աշխատանքով: Որոշ քաղաքական ուժեր աշխատում են, ոմանց մտքով էլ անցնում վայելել: Իհարկե լեվոնը մեծ մարդ է, խելացի, կիրթ, և ի զարմանք շատերի ամենաբարձր ինտելեկտով օժտված այրերից մեկը Հայաստանում` ասենք լավագույն 5-յակում, սակայն դա չի նշանակում որ նա ազգային գործիչ է ազգանվեր, ավելի ճիշտ DON Karl

Վիշապ
07.03.2009, 16:21
Պարոնայք ադմիններ, աչքիս քաղաքական զրուցարան է պետք բացել, թե չէ նոր մարդիկ կան, որ առանց մի երկու ժամ իրենց հարցել տալու դժվար է պարզել, թե իրենց ասածն ինչ է՝ ինչ որ մի տեղ, չգիտես ով, տարիներ շարունակ տքնել է և հաջողված քաղաքական-տնտեսական հենարանն է ստեղծել, վրաներս խաբար չկա…:blin

Arm2009
07.03.2009, 16:25
Չեմ գտնում, որ ադմիններին այդպես եռանդով կոչ անելու կարիք կա Վիշապ, եռանդտ զսպիր հեղափոխության համար, իսկ ես քեզ համակ ուշադրությամբ լսում եմ :)

Վիշապ
07.03.2009, 16:31
Ըհը, դե հիմա ասա, այդ ի՞նչ հաջողված քաղաքական-տնտեսական հենարան է, որը ստեղծվել է տարիների տքնաջան աշխատանքով, ում կողմից է ստեղծվել, և որտեղ։

Arm2009
07.03.2009, 16:44
Այդ ամենը Վիշապ, այսպես խոսքերով չեմ կարող քեզ բացատրել, ճիշտն ասած դասավանդման ձիրքեր և քարոզչական հմտությունների չեմ տիրապետում: Այդ ամենը պարզ ցույց է տալիս կյանքի բարելավումը և նրա հետագա զարգացման նախադրյալները:
Ցավոք պետք է նշեմ, որ տվյալ փուլում առկա ճգնաժամը շատ շատերին դեռ կհարվածի, որը գուցե և կտևի 2-3 տարի, սակայն դա նույնպես բնական է, անվանենք այսպես` տնտեսակն տատանում` կախված միջազգային ճգնաժամի հետ: Իհարկե խոսքերս դժվար թե քեզ հասկանալի լինեն Վիշապ, քանի որ դատում ես ելնելով միայն ու միայն քո սեփական շահերից

Վիշապ
07.03.2009, 16:57

Ես ցնցված եմ որ դու իմ շահերի մասին այդպես տեղյակ ես:o Բայց դու այդպես էլ չպատասխանեցիր իմ հարցերին, մի՞թե ես խնդրեցի ինձ դասավանդել, կամ գլխիս քարոզ կարդալ, ես նորից խնդրում եմ պատասխանել. ինչի՞ մեջ ես դու տեսնում այդ տնտեսաքաղաքական հենարանը, դա գործարաններ են, փողային ռեզերվ է, ոսկու պաշարներ են, նաֆթի հանքեր են, որո՞նք են… և խնդրեմ նշիր այն ուժը, որը քո ասելով տքնել է տարիներ և ստեղծել է այդ հենարանները։ Տես, նույնիսկ հուշում եմ… չպատասխանեցիր երկուս եմ նշանակելու։

Arm2009
07.03.2009, 16:59
Ինչ վերաբերվում է գների թանկացմանը, դրամի արժեզրկմանը, միայն զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, որոնք փորձում են այդ ամենը օգտագործել սեփական բացասական էմոցիաները արտահայտելու համար: Կարծում եմ առաջիկա ժամանակում դեռևս կլինեն թանկացումներ, դրամի արժեզրկում գուցե 200-300%, որը ոչ մի կապ չունի ներկա կառավարության հետ, և ցանկալի կլիներ բացասական այդ կարծիքները կարողանայիք հիմնավորել փաստերով` այսինքն չկար գործոն, թանկացավ, փաստացի իմ հաշվարկով այսքան պետք է լիներ, սակայ ն այսքան է և այլն ....

Այնպես որ բոլորիտ կոչ եմ անում Հանգստանալ մայիսի մեկին և անտեղի չդառնալ գործիք ինչ-որ մեկի ձեռքին :)

Վիշապ
07.03.2009, 17:04

Այսպիսի բաներ… բա որ ամեն ինչ այդքան լավ է, հենարանը կա, գիտենք թանկացման գործոնները, էլ ինչու ես հանգստանալու կոչեր անում, մի՞թե մարդիկ անհանգիստ են։ Աչքիս Ակումբի ամենաանհանգիստը հիմա դու ես;)

Elmo
07.03.2009, 17:07
Այնպես որ բոլորիտ կոչ եմ անում Հանգստանալ մայիսի մեկին և անտեղի չդառնալ գործիք ինչ-որ մեկի ձեռքին :)

Եթե խոսքը հանրահավաքի մասին ա, ես չեմ գնալու, չեմ գնացել, չեմ էլ պատրասրվում գնալ: Ես քաղաքական ոչ մի ուժի չեմ աջակցում, կամ համակրում: Բայց համարում եմ որ երկրի տնտեսական վիճակի վատ լիլենու միակ մեղավորը իշխանություններն են: Ու բացի դա, համարում եմ, որ 91թ-ից այսկողմ ինչ տնտեսական առաջընթաց եղել ա, եղել ա միայն բնականոն հունով, այսինքն չէր կարա չլիներ: Ասենք 95 թ-ին ես բջջային հեռախոս, համակարգիչ և այլն.. չունեի, ու չէի կարող ունենալ:
Բայց են, որ Հյուսիսային պողոտա են կառուցել, ու սուպերմարկետների ցանց՝ տնտեսական առաջընթաց չեմ համարում, դա ժողովրդից գռփած փողերի հաշվին մի քանի հոգու հարստանալ եմ համարում:
Դե հիմա ինձ բացատրի ի՞նչում ենք առաջըթաց ապրել: Ես էլ հո «գործիք» չեմ դառնալու:

Arm2009
07.03.2009, 17:11
Վիշապ հաշվի առնելով քո նման ագրեսիվ պահվածքը ընդեմ ներկա իշխանության և լեվոնական կողմնապահությանդ (եթե չեմ սխալվում), միայն այդպես կարելի է մտածել, փաստ է, որ այսօր ընդիմության կորիզ են կազմում միայն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահ, մարդիկ որոնք մեծ սիրով կզավթեին ուրիշից որևէ բաժին, մարդիկ որոնք ձգտում են իշխանության և վերջապես մարդիկ, որոնք ստիպված են գնալ նրանց շարքերում, քարոզել ավելի բարձր մյուսներից, քանի որ այսօր նրանց եկամուտը, աշխատանքը կախված է ընդիմության օլիգարխներից: ցավոք լեվոնականներն այսօր դեռևս ունեն հենարան ի դեմս անցյալում "ձեռք բերածի", որն ել ակտիվ օգտագործում են սեփական շահից ելնելով:

Մարկիզ
07.03.2009, 17:17
Arm2009, ամենացավալին այն է, որ մի քանի տարի առաջ սկսված դոլարի արհեստական արժեզրկումը բացարձակապես հիմնավորված չէր, ընդհակառակը՝ կործանարար էր իրական տնտեսական առաջընթացի համար, որը հատկապես Հայաստանի նման երկրում պետք է հիմնված լինի արդյունաբերության վրա: Իսկ քաղաքաշինության և առևտրի զարգացումը տնտեսական խաբուսիկ առաջընթացի պատկեր էին ստեղծել: Իսկ եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ առևտրում գործում է մենաշնորհային չգրված օրենքներ և կանոններ, իսկ քաղաքաշինության հեղինակներն էլ հենց այդ նույն օլիգարխներն են, պարզապես ոչ մի առաջընթաց էլ տեղի չի ունեցել:

Ի՞նչ ամուր հենարան: Ես պետությունից եմ վարձատրվում «դրամով»… Ես մարտի երեքին տասից քսան տոկոսով աղքատացա, եթե դիտարկենք միայն վերջին իրադարձությունները: Էլ ի՞նչ բացատրություն այստեղ:

dvgray
07.03.2009, 17:20
ցանկալի կլիներ բացասական այդ կարծիքները կարողանայիք հիմնավորել փաստերով` այսինքն չկար գործոն, թանկացավ, փաստացի իմ հաշվարկով այսքան պետք է լիներ, սակայ ն այսքան է և այլն ....

պրիմիտիվ տնտեագիտական մի փաստ - վերջին ամիսների կես միլիարդ դոլարի ինտերվենցիան, որը կատարեցին ՀՀ իշխանություները: Նրանց մի քայլանոց հասարակ կոմբինացիայով այդ գումարը մտցրին ներմուծող մոնոպոլիստների, այսինքն գագոների ու նեմեցների գրպանը: այսպիսի գռեհիկ ու պարզունակ աֆյոռա մենակ Հսյաստանում ու կենտրոնական աֆրիկյան մարդակեր երկրներում ա հնարավոր: Անգամ Ադրբեջանում տնտեսական աֆյոռաները սենց նագլի չեն անում

Մարկիզ
07.03.2009, 17:21
Վիշապ հաշվի առնելով քո նման ագրեսիվ պահվածքը ընդեմ ներկա իշխանության և լեվոնական կողմնապահությանդ (եթե չեմ սխալվում), միայն այդպես կարելի է մտածել, փաստ է, որ այսօր ընդիմության կորիզ են կազմում միայն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահ, մարդիկ որոնք մեծ սիրով կզավթեին ուրիշից որևէ բաժին, մարդիկ որոնք ձգտում են իշխանության և վերջապես մարդիկ, որոնք ստիպված են գնալ նրանց շարքերում, քարոզել ավելի բարձր մյուսներից, քանի որ այսօր նրանց եկամուտը, աշխատանքը կախված է ընդիմության օլիգարխներից: ցավոք լեվոնականներն այսօր դեռևս ունեն հենարան ի դեմս անցյալում "ձեռք բերածի", որն ել ակտիվ օգտագործում են սեփական շահից ելնելով:
Ստի վրա հիմնված հերթական մեկնաբանությունը: Arm2009, ինչպե՞ս են ծախսում այդ գումարները: Հանրահավաքի մասնակիցներին են՞ վճարում: Ի՞նչ են անում… Ինչ՞ գումարներ, եղբայր:

փաստ է, որ այսօր ընդիմության կորիզ են կազմում միայն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահ,

Ու՞ր են փաստերը…

Arm2009
07.03.2009, 17:26
Elmo, ինքս նույնպես չեմ հարում ոչ մի քաղաքական ուժի, սակայ բացատրել թե ինչպես ենք առաջընթաց ապրել, քաղաքականամետ կամ ոչ քաղ. մետ մարդկանց ես որևէ տարբերություն չեմ տեսնում:համառոտ. Դա պարզ երևում է մարդկանց տարեկան եկամուտից, գյուղացու գոհունակությունից, բարելավված տնտեսությունից, ավելի մեծ տեղեկություն ստանալու համար խորհուրդ կտայի Վիշապի հետ միասին կատարել հարցումներ ժողովրդի մեջ, այցելել ֆինանսների, գյուղատնտեսության նախարարություններ, խնդրել ներկայնել վերջին տարիների արմատական փոփոխությունները և այլն: Համենայդեպս Elmo, միայն այն, որ միջազգային շատ խոշոր ֆին. կառույցներ համագործակցում են մեր հետ, տրամադրում վարկեր` ասենք գյուղտնտ. և այլն, վառ ապացույցն է առաջընթացի: Իսկ գուցե մտածում ես Գազպրոմը եկավ Հայաստան, Ամերիկյան Ֆարմ ընկերությունը իր ներդրման պլաներով ներխուժեց Հայաստան, և 2009թ.-ից սկսած մեր բյուջեն պետք է ավելանար 1000-պատիկ և միջին աշխատավարձը պետք է կազմեր 1.000.000 դրամ: Իսկ գուցե գտնում եք որ պետք հայտնաբերվեին նավթի և ոսկու հանքեր ? ՀՀ -ում այսօր ոչ մի քաղաքական ուժ ի զորու չէ անել ավելին, քան ներկա կառ. ավելին` նորը կբերի միայն տնտեսական խոր ճգնաժամի:

Arm2009
07.03.2009, 17:33
պրիմիտիվ տնտեագիտական մի փաստ - վերջին ամիսների կես միլիարդ դոլարի ինտերվենցիան, որը կատարեցին ՀՀ իշխանություները: Նրանց մի քայլանոց հասարակ կոմբինացիայով այդ գումարը մտցրին ներմուծող մոնոպոլիստների, այսինքն գագոների ու նեմեցների գրպանը: այսպիսի գռեհիկ ու պարզունակ աֆյոռա մենակ Հսյաստանում ու կենտրոնական աֆրիկյան մարդակեր երկրներում ա հնարավոր: Անգամ Ադրբեջանում տնտեսական աֆյոռաները սենց նագլի չեն անում

դեռևս 2-3 տարի առաջ դրամի արժեվորման ժամանակ ցանկացած խելացի տնտեսագետի համար ել պարզ էր, որ դա միայն կախաված է ազատ շուկայի պահանջներից, որի միակ հնարավոր տարբերակն է դրամի արժեզրկումը մինչ նախկին արժեքը + - 25-50% 7-8 տարվա ժամանակահատվածում: Կխնդրեի անտեղի դատողություններ չանել: Իսկ եթե շատ հետաքրքիր է ուսումնասիրեք տնտեսագիտություն, ուսումնասիրեք վերջին 10 տարվա տնտեսական տատանումները ԱՄՆ-ում, Եվրոպայում, + արտարժույթի ինֆլյացիան և նոր միայն անցկացրեք զուգահեռականներ:

dvgray
07.03.2009, 17:42
Կխնդրեի անտեղի դատողություններ չանել:

ինչքան հասկացա, էտ տեղին դատողություները դու ես հա՞ անում: :D :D
եվ ինչքան՞ արժեն այդ "տեղին դատողությունները" ;) :D
զուգահեռանիստ … ;) :D :D

Arm2009
07.03.2009, 17:45
Arm2009, ամենացավալին այն է, որ մի քանի տարի առաջ սկսված դոլարի արհեստական արժեզրկումը բացարձակապես հիմնավորված չէր, ընդհակառակը՝ կործանարար էր իրական տնտեսական առաջընթացի համար, որը հատկապես Հայաստանի նման երկրում պետք է հիմնված լինի արդյունաբերության վրա: Իսկ քաղաքաշինության և առևտրի զարգացումը տնտեսական խաբուսիկ առաջընթացի պատկեր էին ստեղծել: Իսկ եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ առևտրում գործում է մենաշնորհային չգրված օրենքներ և կանոններ, իսկ քաղաքաշինության հեղինակներն էլ հենց այդ նույն օլիգարխներն են, պարզապես ոչ մի առաջընթաց էլ տեղի չի ունեցել:

Ի՞նչ ամուր հենարան: Ես պետությունից եմ վարձատրվում «դրամով»… Ես մարտի երեքին տասից քսան տոկոսով աղքատացա, եթե դիտարկենք միայն վերջին իրադարձությունները: Էլ ի՞նչ բացատրություն այստեղ:

Մարկիզ ես քեզ վստահեցնում եմ, որ արհեստական դոլարի արժեզրկում չի եղել Հայաստանում, եղել է դոլարի արժեզրկում միջազգային շուկայում մոտ 35-37%, տվյալ ժամանակահատվածում (-10-20% ավել ՀՀ-ում` հիմնված տակտիկապես հմուտ մշակված գնային քաղաքականության վրա), չնայած որ դոլլարը ետ է բերել իր բոլոր դիրքերը համեմատած 2007-ի հետ, սակայն դեռևս լողացող վիճակում է:

Ինչ վերաբերվում է զարգացման նախադրյալներին` արդյունաբերության զարգացմանը, նույնպես վստահեցնում եմ ձեզ, դա ՀՀ-ի տնտեսա-քաղաքական որդեգրած ուղին է, չէ որ ամեն ինչ պահանջում է ժամանակ:

Երվանդ
07.03.2009, 17:50
Օսկանյանը հավատում է Տեր-Պետրոսյանին
Հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերությանը ՚25 րոպեՙ հաղորդաշարին, մի քանի անգամ հայտարարեց, որ լիովին կիսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քանի տեսակետները, մասնավորապես քաղաքացիական հասարակության ձեւավորման անհարաժեշտության վերաբերյալ: Նախկին ԱԳ նախարարը ամբողջ հաղորդման ընթացքում մի քանի անգամ բառացի մեջբերեց Տեր-Պետրոսյանի ելույթից:

Օսկանյանի հատկապես դուր է եկել Տեր-Պետրոսյանի հետեւյալ տողերը. ՚Հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատեւ, պայքարի£ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղներըՙ£

Օսկանյանը երեկ հայտարարեց, որ հավատում է Տեր-Պետրոսյանին, մեր երկիրը իսկապես ժողովրդավար դարձնելու ձգտմանը: Ի դեպ, պարոն Օսկանյանը ի տարբերություն գործող ԱԳ նախարարի երեկ հայտարարեց, որ ՀՀ-ի նկատմամբ ԵԽԽՎ-ի ընդունած որոշումները, որոնք անընդհատ ժամանակ են ձգում, շատ ավելի վտանգավոր են մեր երկրի համար, քան եթե հստակ որոշում լիներ: Այսինքն, Օսկանյանը այս հարցում նույնպես համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ: Երեկ նախկին ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ պատրաստվում է քաղաքականության մեջ մտնել` նոր ձեւավորված ուժով եւ այդ ուժի համար շատ ընդունելի է Տեր-Պետրոսյանի հետեւյալ տողերը.՚Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները£ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը£ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգիցՙ£

Վարդան Օսկանյանի երեկվա հեռուստաելույթը իսկապես շատ հետաքրքիր էր, եւ մի շարք հարցեր է առաջ քաշում: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգությունից առաջ եւ հետո հեռուստատեսությամբ պարբերաբար ելույթ էր ունենում հենց պարոն Օսկանյանը` արդարացնելով մարտի 1-ին` իշխանությունների եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործողությունները: Իսկ մարտի 1-ի ոճրագործությունը կանխատեսելու, կողմերին արյունահեղությունից զերծ մնալու կոչով բացահայտ հանդես գալու համար փետրվարի 23-ին նա աշխատանքից հեռացրեց իր աշխատակիցներին: Իսկ երեկ նա հեռուսատէկրանից չէր թաքցնում իր հիացմունքը Տեր-Պետրոսյանի տեսակետների վերաբերյալ:

Ա1+

Arm2009
07.03.2009, 17:50
ինչքան հասկացա, էտ տեղին դատողություները դու ես հա՞ անում: :D :D
եվ ինչքան՞ արժեն այդ "տեղին դատողությունները" ;) :D
զուգահեռանիստ … ;) :D :D

Դե միքիչ էլ պետք է հասկանալ դատողություններ անելու համար չէ dvgray ? :)
Թե չե լեվոնի հետ առաջ Հայաստան, դեպի վառ ու լուսավոր ապագան: Էդ ի նչի հիման վրա. ախր հարցնող էլ չկա .

Arm2009
07.03.2009, 17:55
[B] Իսկ երեկ նա հեռուսատէկրանից չէր թաքցնում իր հիացմունքը Տեր-Պետրոսյանի տեսակետների վերաբերյալ:

Ա1+

Ինչ որ հիշեցի էսպիսի խոսքեր` քաղաքականությունն ամենամեծ անբարոյականությունն է:

Երեկ նրանց հետ էր նրանց կողմից էր, այսօր թիմից դուրս է, կարելի է և վաճառվել

Մարկիզ
07.03.2009, 18:14
Մարկիզ ես քեզ վստահեցնում եմ, որ արհեստական դոլարի արժեզրկում չի եղել Հայաստանում, եղել է դոլարի արժեզրկում միջազգային շուկայում մոտ 35-37%, տվյալ ժամանակահատվածում (-10-20% ավել ՀՀ-ում` հիմնված տակտիկապես հմուտ մշակված գնային քաղաքականության վրա), չնայած որ դոլլարը ետ է բերել իր բոլոր դիրքերը համեմատած 2007-ի հետ, սակայն դեռևս լողացող վիճակում է:

Ես մասնագետ չեմ, չեմ կարող մասնագիտական վերլուծություններ անեմ: Բայց դե, կույր էլ չեմ: Դոլարն այս տարիներին արժեզրկվել է գրեթե երկու անգամ` հասնելով վերջերս մինչև երեք հարյուրի, որն արդարացված չէ որևէ կերպ: Իսկ թե հատկապես ում էր ձեռնտու այդ ամենը և հակառակը` ում չէր ձեռնտու, ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Ինչ վերաբերվում է զարգացման նախադրյալներին` արդյունաբերության զարգացմանը, նույնպես վստահեցնում եմ ձեզ, դա ՀՀ-ի տնտեսա-քաղաքական որդեգրած ուղին է, չէ որ ամեն ինչ պահանջում է ժամանակ

Նման նախադասություններ ամեն օր էլ լսում ու կարդում ենք: Բայց Հայաստանը փոքր երկիր է: Բոլորը բոլորին գիտեն: Բոլորն էլ տեսնում են, թե որքանով է կարողանում իրականացնել կառավարությունն իր առջև դրված գործառույթները: Մոտ մեկ տարի առաջ խոսվում էր անընդհատ, որ խոշոր գործարարներին պետք է բերել հարկային դաշտ: Մինչև այսօր էլ խոսում են այդ մասին, այսինքն փաստում են, որ մարդիկ կան, որոնք ափաշքյարա հարկ չեն վճարում, բայց նրանց վրա չեն կարողանում ազդել և վստահ եմ` օրենքներն այստեղ մեղավոր չեն: Օրենքներն էլ են անզոր: Ես չեմ ասում, թե կառավարությունն ի դեմս վարչապետի չի ուզում աշխատել: Ոչ, վստահ եմ կուզեին լավը լինել, բայց օբյեկտիվորեն նրանց չունեն այդքան լծակներ, չունեն համապատասխան կամք և շատ բաներում ուղղակի մեղավոր չեն:
Այնպես որ` հայլուրներով ամեն օր հնչող խոսքերին շատ լավ ծանոթ ենք: Սակայն արի ու տես, որ որևիցե քիչ թե շատ հասկացող մարդ այդ ամենին հակված չէ հավատալու: Չկա, չենք տեսնում:

Մեկ փաստ: Մի որոշ ժամանակ առաջ մեր վարչապետը հայտարարում էր, որ դրամը կայուն է և կայուն էլ կմնա: Եվ ի՞նչ ենք տեսնում… Հայտարարում էին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը… Բայց ինչ եղավ՞…

Սրանք էլ հո չեմ հնարում… Եղել են, չէ՞…

Մարկիզ
07.03.2009, 18:19
Arm2009, տնտեսությունից շա՜տ արագ անցում ես կատարում մայիսի մեկին կայանալիք հանրահավաք…:D Գրառումներիդ նպատակը ո՞րն է…:)

Մարկիզ
07.03.2009, 18:29
Ինչ որ հիշեցի էսպիսի խոսքեր` քաղաքականությունն ամենամեծ անբարոյականությունն է:

Երեկ նրանց հետ էր նրանց կողմից էր, այսօր թիմից դուրս է, կարելի է և վաճառվել
Ու՞մ վաճառվի… ՀԱԿ-ին հա՞, իբր:D…Դրանից առավել վնասկար «ձեռքբերում» ՀԱԿ-ի համար չի էլ լինի… Իսկ ես չգիտեմ ինչու վստահ եմ, որ նա կեղծ ընդդիմադրի չստացված դիմակ է հագել…
Մեկ անգամ ևս, միամիտ չենք՜, Arm2009…:D Ո՞վ չի հիշում ու ճանաչում նախկին նախագահի հարազատին…

Arm2009
07.03.2009, 18:39
Մեկ փաստ: Մի որոշ ժամանակ առաջ մեր վարչապետը հայտարարում էր, որ դրամը կայուն է և կայուն էլ կմնա: Եվ ի՞նչ ենք տեսնում… Հայտարարում էին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը… Բայց ինչ եղավ՞…

Սրանք էլ հո չեմ հնարում… Եղել են, չէ՞…

Մարկիզ ես էլ ձեզ եմ հարցնում, եթեթ լեվոնը նման բան ասեր կհավատայիք: ? Նման հայտարարությունները եղել են անհիմն և քաղաքավարի ասած "խորամանկ քաղաքական տակտիկա" :

Հիշեցի Իսահակյան խոսքերը`
Ինչ է ամբոխը` ամենամեծ հիմարն է նա.
Առանց որևիցէ մեկին վիրավորելու: Այո, հաշվի առնելով մեր ժողովրդի ոչ քաղաքական զարգացումը և նկատի առնելով առջևում մարտի 1-ը պարտավոր էին այդպես վարվել, այլապես ամբոխը կարող էր ավելի անկառավարելի դառնար, պետք էր խուսափել անտեղի և անմեղ նոր զոհերից, որոնց խելացի DON-երը կարող էին իրենց առջևից տանել և ազատամարտիկներ դարձնել :think

Elmo
07.03.2009, 18:48
Այո, հաշվի առնելով մեր ժողովրդի ոչ քաղաքական զարգացումը և նկատի առնելով առջևում մարտի 1-ը պարտավոր էին այդպես վարվել, այլապես ամբոխը կարող էր ավելի անկառավարելի դառնար

Ու անձնազոհաբար դիմեցին այդ ազնվագույն քայլին, այն է ժողովրդի գլխի տակ հերթական անգամ փափուկ բարձ դնելուն: Ինչի՞ էս ընդունում, որ իշխանություններին կարելի ա ժողովրդին խաբել, բայց ընդիմության արածը՝ համարելով ժողովրդին խաբել, չէս ընդունում:
Տենց լավ իշխանություններ են, թող ոչ թե խաբելով պահեն էս ժողովրդին, այլ ապահով, պաշտպանված ու հարուստ պահեն, որ ժողովուրդը իրանց սիրի ու Լևոնի կազմակերպած հանրահավաքին չգնա:
Կարող ա՞ դու էլ կասես, որ էդ դրանից չի, ժողովուրդը լավ ա ապրում, պարզապես Լևոնը էս 10 տարի ա Կաշպիրովսկու մոտ դասերի ա գնացել ու հիպնոսացնել ա սովորել:

Chuk
08.03.2009, 02:35
Վիշապ հաշվի առնելով քո նման ագրեսիվ պահվածքը ընդեմ ներկա իշխանության և լեվոնական կողմնապահությանդ (եթե չեմ սխալվում), միայն այդպես կարելի է մտածել, փաստ է, որ այսօր ընդիմության կորիզ են կազմում միայն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահ, մարդիկ որոնք մեծ սիրով կզավթեին ուրիշից որևէ բաժին, մարդիկ որոնք ձգտում են իշխանության և վերջապես մարդիկ, որոնք ստիպված են գնալ նրանց շարքերում, քարոզել ավելի բարձր մյուսներից, քանի որ այսօր նրանց եկամուտը, աշխատանքը կախված է ընդիմության օլիգարխներից: ցավոք լեվոնականներն այսօր դեռևս ունեն հենարան ի դեմս անցյալում "ձեռք բերածի", որն ել ակտիվ օգտագործում են սեփական շահից ելնելով:

«Լևոնական կողմնապահություն» բառային եզրը քաղաքական քննարկումների նոր փուլ մտնելու հայց է ներկայացնում: Այսպիսով կարելի է փաստել, որ նկատելը, որ Հայաստանում իսպառ վերացել է իրական դատական համակարգը «լևոնական կողմնապահություն» է: «Լևոնական կողմնապահություն» է նկատելը, որ իշխանության ներկայացուցիչները օրը ցերեկով բոլորի աչքի առջև ձեռք են բարձրացնում երիտասարդ աղջկա ու տարեց կնոջ վրա, որ թռուցիկ բաժանող երիտասարդին առանց հիմնավորման տանում են ոստիկանական բաժանմունք ու «մշակման» են ենթարկում: Բարեկամներս, «Լևոնական կողմնապահություն» եք անում, որ բարձրաձայնում եք, որ կեղծվել են 2008 թվականի նախագահական ընտրությունները, «Լևոնական կողմնապահություն» եք անում, երբ նկատում եք, որ մարտի 1-ի առավոտյան իշխանության հրոսակները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ովքեր 10 օր շարունակ որևէ անօրինական բան չէին արել, «Լևոնական կողմնապահություն» եք անում, երբ ասում եք, որ իշխանություն բանակը հանեց ժողովրդի դեմ, որ նրանց սնայպերների ու այլ զինվորների դիմահար կրակոցներով զոհվեցին առնվազն տաս քաղաքացի, հարյուրները վիրավորվեցին, «լևոնական կողմնապահություն» եք անում, որ հասկանում եք, որ 5 տասնյակ ձերբակալված ու արդեն տարուց ավել նստած մարդիկ քաղբանտարկյալներ են, «Լևոնական կողնապահություն» եք անում, երբ հիրավի նկատում եք, որ դրամի գինը արհեստականորեն նույնն էին պահում մինչև մարտի 1-ը և կտրուկ բաց թողեցին միայն հանրահավաքից հետո, «Լևոնական կողմնապահություն» եք անում, երբ ֆիքսում եք, որ ԱԺ ընդունած օրենքների զգալի մասն ընդամենը անձնական շահի համար «մշակված», իրականում անմշակ օրենքներ են, «Լևոնական կողմնապահություն» եք անում, երբ ասում եք, որ իշխանություններն իրավունք չունեն խոչընդոտել լրագրողների աշխատանքը, «Լևոնական կողմնապահություն» եք անում, երբ խոսում եք կոռուպցիայի ու այլ արատավոր երևույթների մասին, «Լևոնական կողմնապահություն» եք անում, երբ ֆիքսում եք, որ բացարձակ պարտություն է իշխանությունը տանում արտաքին քաղաքականությունում, որ երկրի վարկն ընկել է նրանց պատճառով...

Շատ լավ, անունը դնենք «լևոնական կողմնապահություն»:

Սակայն, այդ դեպքում ես՝ օգտվելով «Լևոնական կողմնապահություն» անելու ինձ հասանելիք իրավունքից ուզում եմ փաստել, որ գրածներումդ բացակայում է տրամաբանական վերլուծություն, խորքային ասելիքը, ճշմարտացի ասելիքը, որ գրածներիդ մի մասը զուտ էմոցիոնալ, ոչինչ չասող են, մյուս մասը կեղծիք են, մի մասը իրականության գիտակցությունը կորցնելու արդյունք են, և ամբողջությամբ ոչ մի իմաստ չեն պարունակում: Ու այո՛, փաստածս «Լևոնական կողմնապահություն» է :)

Տրիբուն
08.03.2009, 14:55
փաստ է, որ այսօր ընդիմության կորիզ են կազմում միայն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահ,
Մոռացաք նշել, որ փաստ է նաև, որ այժմ իշխանության են ալտրուիստ հայրենասերներ, որոնք ծանր զրկանքներ կրելով, առավոտից իրիկուն ծառայում են հայրենիքին:

Տրիբուն
08.03.2009, 15:00
Համենայդեպս Elmo, միայն այն, որ միջազգային շատ խոշոր ֆին. կառույցներ համագործակցում են մեր հետ, տրամադրում վարկեր` ասենք գյուղտնտ. և այլն, վառ ապացույցն է առաջընթացի:

Միջազգային ֆին կազմակերպությունները վարկեր են տրամադրում նաև Բուրունդիին ու Տաջիկստանին, ու հիմնականում գյուղատնտեսական: Փաստորեն կարող ենք արձանագրել, որ այնտեղ էլ առաջընթաց կա:

Մարկիզ
08.03.2009, 15:04
Մարկիզ ես էլ ձեզ եմ հարցնում, եթեթ լեվոնը նման բան ասեր կհավատայիք: ? Նման հայտարարությունները եղել են անհիմն և քաղաքավարի ասած "խորամանկ քաղաքական տակտիկա" :
Դու ընդունում և ողջունում ես՞ սեփական ժողովրդին խաբելու քայլը… Զարմանալի է… Ու՞մ է պետք նման կառավարությունը: Էլ ի՞նչ զարգացում, եթե կառավարությունը փաստացի խաբում է սեփական ժողովրդին միայն ու միայն նրա համար, որ մարտի մեկին քիչ մարդ գնա միտինգ…:D

Հիշեցի Իսահակյան խոսքերը`
Ինչ է ամբոխը` ամենամեծ հիմարն է նա.
Առանց որևիցէ մեկին վիրավորելու: Այո, հաշվի առնելով մեր ժողովրդի ոչ քաղաքական զարգացումը և նկատի առնելով առջևում մարտի 1-ը պարտավոր էին այդպես վարվել, այլապես ամբոխը կարող էր ավելի անկառավարելի դառնար, պետք էր խուսափել անտեղի և անմեղ նոր զոհերից, որոնց խելացի DON-երը կարող էին իրենց առջևից տանել և ազատամարտիկներ դարձնել :think
Ամբոխը… Այո՛… Ամենամեծ հիմարն է: Բայց քաղաքական հասունություն ունեցող ընդդիմությունն ու նրանց համախոհները՝ ո՛չ…
Ծիծաղելի է… :DԻ՜նչ հայրենասեր են… Խեղճեր… Գնահատող էլ չկա… Հենց փող ընկնի ձեռքս, մի հատ վիլլա կառնեմ Իսպանիայում, կնվիրեմ…:D

Տրիբուն
08.03.2009, 15:06
դեռևս 2-3 տարի առաջ դրամի արժեվորման ժամանակ ցանկացած խելացի տնտեսագետի համար ել պարզ էր, որ դա միայն կախաված է ազատ շուկայի պահանջներից, որի միակ հնարավոր տարբերակն է դրամի արժեզրկումը մինչ նախկին արժեքը + - 25-50% 7-8 տարվա ժամանակահատվածում: Կխնդրեի անտեղի դատողություններ չանել: Իսկ եթե շատ հետաքրքիր է ուսումնասիրեք տնտեսագիտություն, ուսումնասիրեք վերջին 10 տարվա տնտեսական տատանումները ԱՄՆ-ում, Եվրոպայում, + արտարժույթի ինֆլյացիան և նոր միայն անցկացրեք զուգահեռականներ:

Եկավ-ասեց-գնաց:

Հերիք ա գլխներիս դասախոսության կարդաս Հայոց փայլուն կառավարման համակարգի վերաբրեյալ: Ամեն օր Հայլուրով նույն բանը լսում ենք:

Լավ տնտեսագետ ես, ուրեմն խորհուրդ եմ տալիս հայրենասիրական մոտեցում ցույց տալ գործին ու դրամի արժեզրկման պայմաններում բոլոր խնայողություններդ պահել ազգային արժույթով ու ամեն հաջորդ օրը ավելի ու ավելի քիչ սննդամթերք գնել ու տանել տուն: Համ առողջությանդ կօգնես, մի քիչ դիեատան պասի շրջանում չի խանգարի, համ էլ ազգային արժույթը բառացիորեն ատամներով կպաշտպանես:

dvgray
08.03.2009, 16:24
Ես չեմ ասում, թե կառավարությունն ի դեմս վարչապետի չի ուզում աշխատել: Ոչ, վստահ եմ կուզեին լավը լինել,
:D
էս "ի դեմս վարչապետ"-ը մի ժամանակ "ի դեմս" կենտրոնական բանկի" նախագահն էր, որ իրա "սպիտակ " ձեռքերով Հայաստանի պահուստային ֆոնդը մտավ Քոչարյանա-Դոդի ու Սերժա-Նեմեցա-Սաշիկի անհատակ գրպանները:
Իսկ հիմա էլ "ի դեմս վարչապետ"-ի "թեթև" ձեռով Հայսատանի վզին մի միլիարդ նոր պարտք են դնում: ու համոզված եղիր, որ էտ պարտքի տերերը չոքելու են ժողովրդի վզին /այլ ոչ էե քոչա-սերժի/ ու էտ պարտքը կաշին քերթելով վեալելու են: տոկոսներն էլ հետևից /ժողովրդի/ ;)

Հ.Գ. բայց ինչ կարճ հիշողություն ունեք :( : վաղը երևի կասեք, որ քոչն էլ մեր հերոսներից մեկն ա

Տրիբուն
08.03.2009, 16:29
վաղը երևի կասեք, որ քոչն էլ մեր հերոսներից մեկն ա
Վաղը չէ, էսօր ենք ասում, ու էրեկ էլ են ասել, Հայլուրով: Ու հերոսներից մեկը չի է: Միակն ա: Ղարաբաղն ու Ադրբեջանի կեսը մենակ ա գրավել: Ու քանի որ մենք անշնորհակալ ազգ ենք, մարդը ստիպված ինքը իրեն պարգևատրում ա՝ ՀՀ ԿԲ արտարժութային պահուստներից իրեն մի կռճոն սոցիալական նպաստ նշանակելով, որ յոլլա գնան:

dvgray
08.03.2009, 16:36

իսկ Տիգրան Սագսյանը սրանց տերտերն ա, որ տնից տուն ֆռֆռում ու իրա ծործորուն ձայնով խաչհամբույր ա կազմակերպում:
նայիր, թե ինչ ա մտնում սրա բերանը, այլ ոչ թե ինչ ա ելնում այնտեղից - որդյակս :D:

Մարկիզ
08.03.2009, 16:48
:D
էս "ի դեմս վարչապետ"-ը մի ժամանակ "ի դեմս" կենտրոնական բանկի" նախագահն էր, որ իրա "սպիտակ " ձեռքերով Հայաստանի պահուստային ֆոնդը մտավ Քոչարյանա-Դոդի ու Սերժա-Նեմեցա-Սաշիկի անհատակ գրպանները:
Իսկ հիմա էլ "ի դեմս վարչապետ"-ի "թեթև" ձեռով Հայսատանի վզին մի միլիարդ նոր պարտք են դնում: ու համոզված եղիր, որ էտ պարտքի տերերը չոքելու են ժողովրդի վզին /այլ ոչ էե քոչա-սերժի/ ու էտ պարտքը կաշին քերթելով վեալելու են: տոկոսներն էլ հետևից /ժողովրդի/ ;)

Հ.Գ. բայց ինչ կարճ հիշողություն ունեք :( : վաղը երևի կասեք, որ քոչն էլ մեր հերոսներից մեկն ա
Ոչ մեկն էլ չի մոռացել::' Թե՞ կարծում ես, միայն դու ես հիշում::))

Ես չեմ ասում, թե կառավարությունն ի դեմս վարչապետի չի ուզում աշխատել:
Դիվ, ինչու՞ ես մեկ նախադասություն մեջբերում: Նկատի եմ ունեցել, որ չեն կարող ձևավորված իրավիճակում աշխատել: Լինի դա Տ. Սարգսյանը, թե՞Պողոս Պողոսյանը…

Հ.Գ. բայց ինչ կարճ հիշողություն ունեք : վաղը երևի կասեք, որ քոչն էլ մեր հերոսներից մեկն ա
լավ, էլի…

dvgray
08.03.2009, 16:59
Դիվ, ինչու՞ ես մեկ նախադասություն մեջբերում: Նկատի եմ ունեցել, որ չեն կարող ձևավորված իրավիճակում աշխատել: Լինի դա Տ. Սարգսյանը, թե՞Պողոս Պողոսյանը…

մի հատ եմ մեջբերել, որովհետև ՝էտ մի հատին եմ ուզել պատասխանել: ու քո նախադասությունը կոնտեկստից դուրս չեմ հանել:
ասածս էն ա, որ Տիկոն ա հենց էս ամենի "ֆինանսական կոնստրուկտորը ու գլխավոր ինժեները", իսկ Պողոս Պողոսյանը ստեղ հեչ կապ չունի:

ԿԲ պահուստները լցեց քոչենց գրպանը, ասիր խոստումնալից բալիկ ա: հիմա էլ դրին վարչապետ, որ մի լավ ինվենատարիզացիա անի ՀՀ-ում ու տենա որտեղից ա հերթական միլիոնները քցելու էտ գեղցիների բերանը: սա էլ հլա որ ասեց մի քիչ սպասեք, ու հլա որ ձեզ զբաղվելու համար էս մի միլիարդը բերեմ, յոլա գնացեք ;) ձեռի հետ էլ մի որոշ ժամանակ դոլար-մոլարի սպեկուլացիա կանեք ու պեսոկ-մեսոկ կթանկացնեք, մինչև տենամ գռզոյի մյուս կալվածքները ոնց եմ ձևակերպում ձեր վրա:

նայեք թե ինչ ա լինում ՀՀ-ում:

Մարկիզ
08.03.2009, 17:06

Հա, բայց այս ամենն ո՞վ չգիտի: :)
Արդյունքում էական էլ չի, թե ուզու՞մ է կառավարությունն իրոք աշխատել, թե՞ ոչ… Էականն այն է, որ որևիցե մեկը չի կարող աշխատել: Դա եմ նկատի ունեցել իմ գրառմամբ: Տ Սարգսյանի փոխարեն ցանկացածն էլ այս իշխանությունների օրոք ու ձևավորված համակարգում չի կարող աշխատել:

Իսկ ինչ վերաբերվում է Տ Սարգսյանի քաջագործություններին, անձամբ ես լավ ծանոթ եմ: Այնպես որ՝ անձամբ ինձ հիշեցնելու կարիք չկա:;)

dvgray
08.03.2009, 17:09

ստոպ,ստոպ :)
եթե Տ Սարգսյանը էս ամենը նախագծել ա , ասենք տան բոյը որ պետք ա լինի մի մետր, հիմա ոնց՞ կարա ինքը որ երկու մետր բոյ ունի, առանց կզելու էտ սենյակում ման գա: :D

Arm2009
10.03.2009, 11:21
:D

Հ.Գ. բայց ինչ կարճ հիշողություն ունեք :( : վաղը երևի կասեք, որ քոչն էլ մեր հերոսներից մեկն ա

Հիշողությունից դժգոհելու դեռևս առիթ չի ներկայացել, շատ լավեմ հիշում թե լևոնին թե սիրադեղյանին և նրանց իշխանության ժամանակահատվածում իմ թե ամբողջ ժողովրդի մի կերպ գոյատևումը` սոված և անլույս ժաղովուրդ (
(
-մեջբերում` ատոմակայանը կանգնեցրել եինք ոչ թե վաղենալով վտանգից այլ քաղաքական իրավիճակն էր դրդել նման հանգամանքների
-Ինչ քաղաքական ?
-մանրանալ պետք չէ, ելնելով պետական շահերից:
)
Ավելի ճիշտ սեփական շահերն էին այդպես պարտադրում, չէ որ պետք էր շատ արագ դառնալ օլիգարխներ թալանելով պետական ողջ ունեցվածքն ու դիկտատուրական կարգեր հաստատելով` ստրկատիրական: Դա մեծ եղեռն էր իրագործված սիրադեղյանա-լեվոնական կլանի մողմից ամբողջ ազգի նկատմամբ: Խեղճ միամիտ երիտասարդներ, չէ որ այնքան փոքրիկ եիք, և ոչինչ չգիտեիք և չեիք տեսնում ...

իսկ եթե բացեմ փակագծերս և խոսեմ փաստերով կատարված իրողությունների մասին, երևի կթվա հեքիաթ :

Ի դեպ, ինքս իշխանամետ չեմ, ստեղծված ներկա կլանի և հզոր կոռուպցիայի դեպքում պետք է պայքարել արդարության և ապագայի համար, բայց ոչ լեվոնի հետ որոնք հետապնդում են սեփական շահեր և հանդիսանում արտաքին այլ ուժերի քաղաքականության գործիք, պայքարել ազնիվ և արդար քաղաքական ուժերի հետ, բայց ոչ ազգակործան ԴՈՆԵՐԻ ազգադավ գաղափարների ներքո:

Arm2009
10.03.2009, 11:27
Ի դեպ, մի կողմ դնելով անազնիվ իշխանավորներին, ՀՀ ընտրած տնտեսաքաղաքական մարտավարությունը համարում եմ տակտիկապես գրագետ իրագործված մարտավարություն:

Elmo
10.03.2009, 11:39
Ի դեպ, մի կողմ դնելով անազնիվ իշխանավորներին, ՀՀ ընտրած տնտեսաքաղաքական մարտավարությունը համարում եմ տակտիկապես գրագետ իրագործված մարտավարություն:

Շատ գրագետ ա: Սենց գրագետ որ գնա շուտով սովամահությունն կամուրջի տակ քնող նորաստեղծ երիտասարդ ընտանիքը դառնալու են մեր պետության դեմքը:

Arm2009, փորձիր մտնել քաղաքականություն բաժնի ցանկացած թեմա: Վստահեցնում եմ, գրածդ տողերի նման այնքան գրառումներ կտեսնես, որ էլ ասելու չի: Այնպես որ՝ այս պնդումներին հազարակի ծանոթ ենք:
Իսկ առավել իրական ու արդիական ի՞նչ կառաջարկես: Չնայած, վախենում եմ՝ դա էլ լինի կրկնություն:

Տրիբուն
10.03.2009, 11:40
Ի դեպ, մի կողմ դնելով անազնիվ իշխանավորներին, ՀՀ ընտրած տնտեսաքաղաքական մարտավարությունը համարում եմ տակտիկապես գրագետ իրագործված մարտավարություն:
Ես էլ…

Այդ պատճառով էլ Ռուս-վրացական հինգօրյա կոնֆլիկտի արդյունքում Հայաստանում մի ամիս բենզինի դեֆիցիտ էր: Ուրախությունից մեռնում եմ, երբ Երևանի փողոցներում պակասում է մեքենաների թիվի: ԷԿՈԼՈԳԻԱ: Համ էլ, որ քիչ մեքենա լինի ու օդը մաքուր լինի, կարող ենք շատ ծառ կտրել: ԱՐՏԱՀԱՆՈՒՄ:

Ու ընդհանրապես, կեցցե՛ դրամի ու մեր բոլոր խնայողությունների արժեզրկումը: Կեցցեն օրվա մեջ երեսուն տոկոսով բարձրացող գները՝ զատո բյուջեն կլցվի: Կեցցեն խոշոր ներմուծողները, քանի որ նրանք են մեր ապագա փառահեղ հայրենիքի կերտողները՝ նորմուծված թուրքական, մեկ ու մեջ էլ չինական չուլուփալասի բազայի վրա: Կեցցե Ռուսաստանում ասֆալտ փռող հայ աշխատավորը, որը կնիկ երեխեքին մենակ է թողել իրենց գյուղում, որ լվացք անելուց կամ խաղալուց տեղի անտեղի չխանգարի:

Կեցցեն, արդար ու թափանցիկ ընտրությունները, որի արդյունքում ԱԺ-ում միայն անգրագետ ու անլեզու հայվաններ են հայտնվում, որ հանկարծ կառավարության ու նախագահականի օրենսդրական փայլուն նախագծերին դեմ չարտահայտվեն, ու տակտիկապես գրագետ մարտավարության գլխին քար չգցեն:

Ու վաբշե, առա՛ջ Հայաստան:

Տրիբուն
10.03.2009, 11:44
Շատ գրագետ ա: Սենց գրագետ որ գնա շուտով սովամահությունն կամուրջի տակ քնող նորաստեղծ երիտասարդ ընտանիքը դառնալու են մեր պետության դեմքը:

Ավելի լավ ա տենց դեմքով: Գոնե համայն մարդկության մոտ խղճահարություն կհարուցենք, փող-մող կտան: Թե չէ մի հատ հիմիկվա ղումարբազ ու նառկոման դեմքերին նայի: Բացի զզվանքից, ուրիշ զգացմունք չեն առաջացնում:

Elmo
10.03.2009, 11:47
Ավելի լավ ա տենց դեմքով: Գոնե համայն մարդկության մոտ խղճահարություն կհարուցենք, փող-մող կտան: Թե չէ մի հատ հիմիկվա ղումարբազ ու նառկոման դեմքերին նայի: Բացի զզվանքից, ուրիշ զգացմունք չեն առաջացնում:

Փող-մողը տալիս են, բայց գռփվում են: Հիշում ե՞ս 90-ականները: Ինչքան օգնություն էին վաճառում մարդկանց վրա:

Տրիբուն
10.03.2009, 11:53
Փող-մողը տալիս են, բայց գռփվում են: Հիշում ե՞ս 90-ականները: Ինչքան օգնություն էին վաճառում մարդկանց վրա:
Ոնց չեմ հիշում Էլմո ջան: Դրա համար էլ մի հատ Լևոնի տունը նայի: Կնիկը ձեթ ու կարագը մալաթյայի բազարում ծախում էր, ինքն էլ էտ փողով տուն էր շինում: Ձեռի հետ էլ, որ մարդ չտենա, որ տուն էր շինում, լույսերն էր անջատում: Ու լավ կանեն Լևոնի ասեն էլեկտրիկ Լևոն:

Ախպերսսսս, ինչ ես կորցրել, ինչեչ ես հիշում: Մի հատ կողքերդ նայի, երգիրը հելել տեղից գնում ա: Սենց որ գնաց, վաղը էս երկրից մենակ առաջին աստղադիտարանն ա մնալու, որի կողքերը թուրքերը ոչխար են արածացնելու: Մենք էլ ազգովի Կալիֆորնիայի համալսարանում դասախոսություն ենք կարդալու «Արարադին ցավը տանեմ, թուրքերին մարը նեդեմ» թեմայով:

Arm2009
10.03.2009, 11:58
Ես էլ…

Այդ պատճառով էլ Ռուս-վրացական հինգօրյա կոնֆլիկտի արդյունքում Հայաստանում մի ամիս բենզինի դեֆիցիտ էր: Ուրախությունից մեռնում եմ, երբ Երևանի փողոցներում պակասում է մեքենաների թիվի: ԷԿՈԼՈԳԻԱ: Համ էլ, որ քիչ մեքենա լինի ու օդը մաքուր լինի, կարող ենք շատ ծառ կտրել: ԱՐՏԱՀԱՆՈՒՄ:

Միայն զարմանալ կարելի է նման ոչ հեռատես մտածելակերպի վրա: Այսինքն այդ կոնֆլիկտի ընթացքում ԴՈՆերը կներմուծեին ? Դե իհարկե, չէ որ նրանք Հեղինակություն վայելող դոներեն, և անգամ սահակաշվիլին վախից կթույլատրեր,թե չե քաղաքաքականություն, պատերազմ, անգամ Բուծը կստիպեր վրաստանին օդային ճանապարհ տրամադրել իր ախպերությանը ... և ոչ միայն զարմանալ կարելի է, այն նույնիսկ շատ ծիծաղելի էր: Հումորի լավ զգացումից տեսնում եմ այնքան էլ զուրկ չես Տրիբուն :hands

Ես էլ…

Ու ընդհանրապես, կեցցե՛ դրամի ու մեր բոլոր խնայողությունների արժեզրկումը: Կեցցեն օրվա մեջ երեսուն տոկոսով բարձրացող գները՝ զատո բյուջեն կլցվի: Կեցցեն խոշոր ներմուծողները, քանի որ նրանք են մեր ապագա փառահեղ հայրենիքի կերտողները՝ նորմուծված թուրքական, մեկ ու մեջ էլ չինական չուլուփալասի բազայի վրա: Կեցցե Ռուսաստանում ասֆալտ փռող հայ աշխատավորը, որը կնիկ երեխեքին մենակ է թողել իրենց գյուղում, որ լվացք անելուց կամ խաղալուց տեղի անտեղի չխանգարի:

Տրիբուն գուցե կոչ անեիր ամերիկացիներին մեկ տարի առաջ լեվոնի հետ միասին կատարել իշխատաթոխություն? խեղճ ամերիկացիներ, դոլարն այդքան արժեզրկվեց, և ոչ մի խելացի չգտնվեց նրանց պայքարի տանելու: Հետաքրքիր է, գուցե հասրակ ամերիակցին լավ է հասկանում ինչ բան է տնտեսական խաղը և ըմբռնում լողացող արտարժույթ հասկացողությունը: Չէ մի, արի ու տես, որ թե ռուսները, թե ամերիկացիները, էե գերմանացին ու ֆրանսիացին այնքան ցածր ինտելեկտով են օժտված, որ այդ ամենը չեն էլ կարող հասկանալ, բա չէ, հո հայեր չեն, մեզ նման խելոք աշխարհում չկա :B

Ես էլ…

Կեցցեն, արդար ու թափանցիկ ընտրությունները, որի արդյունքում ԱԺ-ում միայն անգրագետ ու անլեզու հայվաններ են հայտնվում, որ հանկարծ կառավարության ու նախագահականի օրենսդրական փայլուն նախագծերին դեմ չարտահայտվեն, ու տակտիկապես գրագետ մարտավարության գլխին քար չգցեն:

Ու վաբշե, առա՛ջ Հայաստան:

Հաշվի առնելով երկու կլանի պայքարը իշխանության համար, դա ինձ բնավ չի էլ հուզում, ավելի լավ է ներկան, քան հին ու կեղտոտ անցյալ լեվոնի հետ, չկա առողջ քաղաքական ուժ, չարից փոքրագույնը գերադասելի է: think

Elmo
10.03.2009, 11:59
Ախպերսսսս, ինչ ես կորցրել, ինչեչ ես հիշում:

Մեկը մյուսին չի խանգարում Տրիբուն ջան: Ինչ Դիվն ասեց «հասկանում ենք, բայց հիշողություններս էլ root ֆորմատ չենք արել»: Հիշելը ինձ չի խանգարում սթափ մտածել:

Տրիբուն
10.03.2009, 12:10
Մեկը մյուսին չի խանգարում Տրիբուն ջան: Ինչ Դիվն ասեց «հասկանում ենք, բայց հիշողություններս էլ root ֆորմատ չենք արել»: Հիշելը ինձ չի խանգարում սթափ մտածել:
Էլմ, բռատ, հիշողությունը լավ բան ա, բայց դա չի նշանակում, որ ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, այն պիտի քեզ անընդհատ ուղեկցի: Պատկերացրու, մի օր գնում ես ընկերոջդ տուն, ու պաձեզդի դեմը մի հատ շուն վրետ հաչում ա, քիչ ա մնում կծի: Էտ չի նաշանակում, որ հաջորդ հազար տարին դու էլ ընկերոջդ տուն չպիտի գնաս:

Arm2009
10.03.2009, 12:11
Arm2009, փորձիր մտնել քաղաքականություն բաժնի ցանկացած թեմա: Վստահեցնում եմ, գրածդ տողերի նման այնքան գրառումներ կտեսնես, որ էլ ասելու չի: Այնպես որ՝ այս պնդումներին հազարակի ծանոթ ենք:
Իսկ առավել իրական ու արդիական ի՞նչ կառաջարկես: Չնայած, վախենում եմ՝ դա էլ լինի կրկնություն:

Եվ ինչքան ծավալվում է թեման, այնքան կարծես ավելի ենք հեռանում ողջախոհությունից:
Միտքդ չեմ կարողանում հասկանալ Մարկիզ, Փորձեմ գուշակել ?

Այսինքն եթե ճշմարտությունը գրված է հազար անգամ, և դա Ձեզ ըմբռնելի չե, իզուր եմ ջուր ծեծում? Թե արել են, լավ են արել, հիմա ել մենք իրանց հետ անենք կարգախոսով եք առաջնորդվում?

Մարկիզ չէ որ գրառումներս ցույց են տալիս որ նման քաղաքակա-տնտեսական մարտավարությունը համարում եմ արդարացված և ճիշտ, էլ ինչ առաջարկի ես սապասում, ավելի ճիշտ կլիներ ինքդ առաջարկեիր ինձ միանալ ձեր շարքերին, դեմանստրացիոն տարբերակով ցուցադրեիր ձեր հիանալի տնտեսական 100% իրագործվող աբամա-մեդվեդա-եվրոպա-նեյտրալ սուպեր աստղային ծրագրերի արդյունավետությունը:

Arm2009
10.03.2009, 12:15
Պատկերացրու, մի օր գնում ես ընկերոջդ տուն, ու պաձեզդի դեմը մի հատ շուն վրետ հաչում ա, քիչ ա մնում կծի: Էտ չի նաշանակում, որ հաջորդ հազար տարին դու էլ ընկերոջդ տուն չպիտի գնաս:

Ավելի շուտ այսպես Տրիբուն, ոչ թե շունն է կծում, այլ ընկերդ է ամեն անգամ կծում, կանչում հյուր և կծում: Դե ինչ, դա չի նշանակում որ այլևս պետք չի գնալ? Իհարկե, չէ որ մեր ազգային մենտալիտետն է այդպիսին, տոգորված հերոսական և անձնվեր հոգիներով:

Նախանձել կարելի քեզ Տրիբուն:)

Տրիբուն
10.03.2009, 12:16
Միայն զարմանալ կարելի է նման ոչ հեռատես մտածելակերպի վրա: Այսինքն այդ կոնֆլիկտի ընթացքում ԴՈՆերը կներմուծեին ? Դե իհարկե, չէ որ նրանք Հեղինակություն վայելող դոներեն, և անգամ սահակաշվիլին վախից կթույլատրեր,թե չե քաղաքաքականություն, պատերազմ, անգամ Բուծը կստիպեր վրաստանին օդային ճանապարհ տրամադրել իր ախպերությանը ... և ոչ միայն զարմանալ կարելի է, այն նույնիսկ շատ ծիծաղելի էր: Հումորի լավ զգացումից տեսնում եմ այնքան էլ զուրկ չես Տրիբուն :hands

Տրիբուն գուցե կոչ անեիր ամերիկացիներին մեկ տարի առաջ լեվոնի հետ միասին կատարել իշխատաթոխություն? խեղճ ամերիկացիներ, դոլարն այդքան արժեզրկվեց, և ոչ մի խելացի չգտնվեց նրանց պայքարի տանելու: Հետաքրքիր է, գուցե հասրակ ամերիակցին լավ է հասկանում ինչ բան է տնտեսական խաղը և ըմբռնում լողացող արտարժույթ հասկացողությունը: Չէ մի, արի ու տես, որ թե ռուսները, թե ամերիկացիները, էե գերմանացին ու ֆրանսիացին այնքան ցածր ինտելեկտով են օժտված, որ այդ ամենը չեն էլ կարող հասկանալ, բա չէ, հո հայեր չեն, մեզ նման խելոք աշխարհում չկա :B

Հաշվի առնելով երկու կլանի պայքարը իշխանության համար, դա ինձ բնավ չի էլ հուզում, ավելի լավ է ներկան, քան հին ու կեղտոտ անցյալ լեվոնի հետ, չկա առողջ քաղաքական ուժ, չարից փոքրագույնը գերադասելի է: think
Ընկեր, ինչ ես խառնել ամերիակցի, գերմանացի, ռուս, դոներ, ու չգիտեմ էլ ինչ կարգի անկապություններ, պարզ երևույթները մեզ՝ անտեղյակներիս, բացատրելու համար:

Դու հիացած ես ներկա իշխանույթունների գիգանտ տնտեսաքաղաքական մարտավարությամբ, անկեղծորեն շնորհավորում եմ: Նման հիացմունքի համար մարդ իրոք պիտի մեծ ռոմանտիկ լինի: Ինչի՞ սիրո մասին բանաստեղծություններ չես գրում: Ես հաճույքով կկարդամ:

Ես հիացած չեմ այդ մարտավարությամբ, քանի որ մարտավարություն, որպես այդպիսին, չեմ տեսնում, որ հիանամ:

Arm2009
10.03.2009, 12:19
Ընկեր, ինչ ես խառնել ամերիակցի, գերմանացի, ռուս, դոներ:

Ախր Ձեր հետ այնքան հետաքրքիր է զրուցել Տրբուն, չես էլ կարող պատկերացնել ;)

Elmo
10.03.2009, 12:19
Էլմ, բռատ, հիշողությունը լավ բան ա, բայց դա չի նշանակում, որ ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, այն պիտի քեզ անընդհատ ուղեկցի: Պատկերացրու, մի օր գնում ես ընկերոջդ տուն, ու պաձեզդի դեմը մի հատ շուն վրետ հաչում ա, քիչ ա մնում կծի: Էտ չի նաշանակում, որ հաջորդ հազար տարին դու էլ ընկերոջդ տուն չպիտի գնաս:

Ես տենց բան չասեցի:)
Ես Լևոնին չեմ հետևում, ոչ թե նրա համար, որ ինքը լոբի ա ծախել, կամ լույս ա անջատել, այլ նրա համար, որ չեմ հետևում ոչ ոքի:
Հալա լույսն էլ ինքը չի անջատել, այսինքն անջատելը էդ ժամանակ պարտադիր էր: Կարամ հսկա տեքստ գրեմ ինչի էր պարտադիր, որ էդ ժամանակ երկիրը էդ վիճակում լիներ, ու կարամ ցանկացածին ապացուցեմ, որ եթե տենց չլիներ մենք ոչ Արցախ կունենաինք, ոչ էլ Երևան: Ու կարամ ապացուցեմ, որ լույսը դիտավորյալ ա անջատվել: Ես էներգետիկ եմ ու հաստատ կարամ ասեմ, որ գեներատորը քիչ բեռնվածության դեպքում չի պտտվում, այլ պայթում ա: Իսկ Հրազդանի Ջէկ-ի գեներատորը ժամ անգամ չի կանգնել:
Ու հիշում եմ ոչ թե նրա համար, որ հիշաչար եմ, այլ հիշում եմ, որովհետև հիշում եմ:

Տրիբուն
10.03.2009, 12:19
էլ ինչ առաջարկի ես սապասում, ավելի ճիշտ կլիներ ինքդ առաջարկեիր ինձ միանալ ձեր շարքերին, դեմանստրացիոն տարբերակով ցուցադրեիր ձեր հիանալի տնտեսական 100% իրագործվող աբամա-մեդվեդա-եվրոպա-նեյտրալ սուպեր աստղային ծրագրերի արդյունավետությունը:
Ընկեր, քո էտ արտակարգ կառավարությունը, որ սենց գժանոց մարտավարություններ ա մշակում, մի հատ կասես ինչի ա ձեռ ու ոտ ընկեր որ ԱՄՀ-ից ու ՀԲ-ից, օբամա-եվրոպական ֆինասական կառույցներից փող մուրա: Թե՞ տեղյակ չես:

Տրիբուն
10.03.2009, 12:20
Ախր Ձեր հետ այնքան հետաքրքիր է զրուցել Տրբուն, չես էլ կարող պատկերացնել ;)
ապեր, ունիվերսալ ճշմարտությունների վերաբերյալ բարձրաձայն արտահայտվելու կարիք չկա

Arm2009
10.03.2009, 12:21
Ես տենց բան չասեցի:)
Ես Լևոնին չեմ հետևում, ոչ թե նրա համար, որ ինքը լոբի ա ծախել, կամ լույս ա անջատել, այլ նրա համար, որ չեմ հետևում ոչ ոքի:
Հալա լույսն էլ ինքը չի անջատել, այսինքն անջատելը էդ ժամանակ պարտադիր էր: Կարամ հսկա տեքստ գրեմ ինչի էր պարտադիր, որ էդ ժամանակ երկիրը էդ վիճակում լիներ, ու կարամ ցանկացածին ապացուցեմ, որ եթե տենց չլիներ մենք ոչ Արցախ կունենաինք, ոչ էլ Երևան: Ու կարամ ապացուցեմ, որ լույսը դիտավորյալ ա անջատվել: Ես էներգետիկ եմ ու հաստատ կարամ ասեմ, որ գեներատորը քիչ բեռնվածության դեպքում չի պտտվում, այլ պայթում ա: Իսկ Հրազդանի Ջէկ-ի գեներատորը ժամ անգամ չի կանգնել:
Ու հիշում եմ ոչ թե նրա համար, որ հիշաչար եմ, այլ հիշում եմ, որովհետև հիշում եմ:

Ապացուցիր Ինձ Elmo, ախր այնքան հեռու եմ այդ վեհ գաղափարները ընկալելուց, դե շատ-շատ եմ խնդրում:

Տրիբուն
10.03.2009, 12:23
այլ նրա համար, որ չեմ հետևում ոչ ոքի:

Ճիշտ ես անում: Էս անգամ ասում եմ անկեղծ, առանց սարմազմի:

Բայց լինում են պահեր, երբ նեյտրալությունն, անկախ քո կամքից, հանգեցնում է նեգատիվի հետևից գնալուն, կամ գոնե նեգատիվի գոյությանը նպաստելուն: Ջոգա՞ծ:

Elmo
10.03.2009, 12:26
Ապացուցիր Ինձ Elmo, ախր այնքան հեռու եմ այդ վեհ գաղափարները ընկալելուց, դե շատ-շատ եմ խնդրում:

Հատուկ քո համար ժամանակ եմ ծախսելու էդ թեմայով գրառում անեմ, ու քեզ էլ ՊՄ -ով տեղյակ կպահեմ, որ կարդաս: Հենց հիմա մի քիչ զբաղված եմ նման մեծ գրառում անելու համար:

Arm2009
10.03.2009, 12:26
Ընկեր, քո էտ արտակարգ կառավարությունը, որ սենց գժանոց մարտավարություններ ա մշակում, մի հատ կասես ինչի ա ձեռ ու ոտ ընկեր որ ԱՄՀ-ից ու ՀԲ-ից, օբամա-եվրոպական ֆինասական կառույցներից փող մուրա: Թե՞ տեղյակ չես:

Ոչ թէ մուրում է, դա բնական գործընթաց է, որը ավելի լավ կհասկանայիր, եթե լինեիր տնտեսագետ, և աշխատանքտ էլ համապատասխան բնագավառում: Առանց վիրավորվելու Տրիբուն, Իհարկե չեմ էլ կասկածում թե քո կրթվածության թե հասկացողության վրա:

Arm2009
10.03.2009, 12:29
Հատուկ քո համար ժամանակ եմ ծախսելու էդ թեմայով գրառում անեմ, ու քեզ էլ ՊՄ -ով տեղյակ կպահեմ, որ կարդաս: Հենց հիմա մի քիչ զբաղված եմ նման մեծ գրառում անելու համար:

Elmo ջան, տեսնում եմ թե ինչքան խելացի ես և ինչքան սիրալիր: Մեծ բավականություն կպատճառես անտեղյակիս բացատրելով լեվոնա-քաքաքական այդ հիանալի մարտավարության մասին, որը մեզ Ղարաբաղ նվիրեց ;)

Elmo
10.03.2009, 12:30
Ճիշտ ես անում: Էս անգամ ասում եմ անկեղծ, առանց սարմազմի:

Բայց լինում են պահեր, երբ նեյտրալությունն, անկախ քո կամքից, հանգեցնում է նեգատիվի հետևից գնալուն, կամ գոնե նեգատիվի գոյությանը նպաստելուն: Ջոգա՞ծ:

Հա, «որպեսզի աշխարհում տիրի չարը՝ անհարժեշտ է, որ բարին անգործության մատնվի»:
Անտեր Դոն Կիխոդ -ը պետք չէր կարդայի էլի: Միշտ ինձ թվում ա, որ բոլորը հողմաղացների դեմ են պատերազմում:

Տրիբուն
10.03.2009, 12:32
Ոչ թէ մուրում է, դա բնական գործընթաց է, որը ավելի լավ կհասկանայիր, եթե լինեիր տնտեսագետ, և աշխատանքտ էլ համապատասխան բնագավառում: Առանց վիրավորվելու Տրիբուն, Իհարկե չեմ էլ կասկածում թե քո կրթվածության թե հասկացողության վրա:
Տնտեսագե՛տ, արի նաև մի կասկածի տնտեսագիտության ոլորտում գիտելիքներիս վրա, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Աշխատանքիս ոլորտի հետ էլ ծանոթ չես, անտեղի եզրակացություններ մի արա:

Տնտեսագիտություն բաժին կա ֆորումում, անցիր այնտեղ, ու տնտեսգիատական դասախոսություններդ բնական գործընթացների մասին այնտեղ կարդա, եղբայր:

Ու մի խորհուրդ, տնտեսագիտությունը բնագիտության ոլորտին չի վերաբերում, որ բնական երևույթներով բացատրվի: Զոոլոգիա չի: Չնայած որոշ մարդկանց համար կարող է նաև զոոլոգիա լինի: Թե՞ դասախոսություն ես ցանկանում լսել տնտեսագիտության առարկայի ու ֆունկցիաների մասին, եղբայր:

Տրիբուն
10.03.2009, 12:37
Elmo ջան, տեսնում եմ թե ինչքան խելացի ես և ինչքան սիրալիր: Մեծ բավականություն կպատճառես անտեղյակիս բացատրելով լեվոնա-քաքաքական այդ հիանալի մարտավարության մասին, որը մեզ Ղարաբաղ նվիրեց ;)

Ապեր, կոմպլիմենտներդ պահիր իշխանույթունների մարտավարության համար:

Ու մեծերին հարցրու, կպատմեն, որ Լևոնի նախագահ եղած տարիներին, մի բան էր տեղի ունենում, որ կոչվում էր Ղարաբաղի պատերազմ: Որի արդյքունքում հիմա Ղարաբաղի սահմանների վրա հայկական բանակ է կանգնած, ու ոչ թե ադրբեջանական:

Elmo
10.03.2009, 12:42

Ուհու, ու էդ ժամանակ շատ դժվար էր մարդուն գլխի քցել, որ պետք ա իրա տան տաք տեղից վեր կենա ու գնա պատերազմ: Պատրիոտ գնացողների թիվը շատ քիչ էր: Ոնց որ հիմա միտինգի չգնացողներից շատերը մտածում են «այ մարդ դե հեն ա տունը նստած եմ, տելեվիզոր ունեմ, տոստեր ու կամպուտոր ունեմ, ի՞նչս ա պակաս, որ գնամ միտինգ, բռնեն տոստերս ձեռիցս առնեն»: Այ նույն ձև էլ են ժամանակ էին մտածում: Իսկ երբ արդեն պատերազմի շունչը մտցրեցին բոլորի տները՝ բոլորը զգացին, որ եթե չգնան այ սենց ա լինելու իրանց կյանքը, ու ավելի վատ: Հետևանքների մոդել ցույց տվեցին, այ դրա համար մարդիկ զենք վերցրեցին ու գնացին պատերազմ: Թե չէ բարեկեցություն լիներ, ոչ ոք չէր գնա կռվելու «թքած էդ 2 կտոր հողի վրա» կմտածեին ու կնստեին տները:

Andard
10.03.2009, 13:12
Ի դեպ, մի կողմ դնելով անազնիվ իշխանավորներին, ՀՀ ընտրած տնտեսաքաղաքական մարտավարությունը համարում եմ տակտիկապես գրագետ իրագործված մարտավարություն:

ՀՀ ներկա տնտեսաքաղաքական մարտավարությունը համարում ես տակտիկապես գրագետ իրագործված մարտավարություն՞՞՞՞՞՞:angry:angry:angry
ՄԻթե Տիգրան Սարգսյանը "Դար" ակումբին հյուր է եկել անձամբ՞
Եթե իհարկե վերևի միտքդ հեգնանքով չես գրել, ապա այլևս չեմ կասկածում, որ ՏՍ-ն է բարեհաճել գրառում անելու այստեղ:
Հաջորդ տրամաբանական քայլը՝ նկատի առնելով Ձեր նախասիրությունները, պետք է լինի գրականություն բաժնում թեմա բացելը "Ներսես Շնորհալու ավանդը արդի տնտեսաքաղաքական մարտավարության մեջ" վերնագրով:
Խիղճ ունեցի, գոնե "տակտիկապես գրագետ իրագործված տնտեսաքաղաքական մարտավարության"-ն միջից քաղաքականը հանի,փեշքեշ արա Գալուստ Սահակյանին:

Arm2009
10.03.2009, 18:38
Ապեր, կոմպլիմենտներդ պահիր իշխանույթունների մարտավարության համար:

Ու մեծերին հարցրու, կպատմեն, որ Լևոնի նախագահ եղած տարիներին, մի բան էր տեղի ունենում, որ կոչվում էր Ղարաբաղի պատերազմ: Որի արդյքունքում հիմա Ղարաբաղի սահմանների վրա հայկական բանակ է կանգնած, ու ոչ թե ադրբեջանական:

Տրիբուն դու կարծես թե լավ իրատեղյակ ես անցյալին, բայց չգիտես ինչու ինձ թվում է որ լեվոնին վտարեցին հենց ղարաբաղի հարցով: Իսկ ինչ վերաբերվում է ամերիկյան կովկասյան ծրագրին` համատեղ եռյակ պետությունների միաժամանակ ըմբոստությանը Ռուսաստանի դեմ և ՆԱՏՕ-ին միացումը ի չիք դարձավ ի դեմս լևոն-պետրոսյան նախագահին հուշ դարձնելով: