PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 [39] 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Mephistopheles
27.03.2012, 22:08
Մեֆ, քո ասածը գիտե?ս ոնց որ ինչ լինի: Ոնց որ ասենք, մի հատ քուչի հոտած ռեստորան լինի, որտեղ դու արդեն մի քանի անգամ մտել հաց ես կերել ու թունավորվել ես ու լուծ ես ընգել: Բայց էտ ռեստորան էլ չմտնելու փոխարեն, ասում ես, էլի մտնեմ, թունավորվեմ, լուծ ընգնեմ, գնամ սանէպիդ կայան բողոքեմ: Սանէպիդ կայանն էլ ամեն անգամ գալիս ա, էտ ռեստորանից իրա փայ փողն առնում ու գնում ա: Ու դու մյուս օրը էլի գնում ես էտ ռեստորանում հաց ուտելու ու լուծ ընգնելու: :D

էդքամ էլ տենց չեմ ասում Տրիբուն ջան… սխալ անալոգ ա

Նետ
28.03.2012, 01:26
Քվեարկություն ըստ Ա1+ ի։
http://www.a1plus.am/am/index/voting

Varzor
28.03.2012, 10:09
Քվեարկություն ըստ Ա1+ ի։
http://www.a1plus.am/am/index/voting
Նմանատիպ խիստ կողմնորոշված ռեսուրսներում ընթացող քվեարկություններն ուղղակի չեն կարող իրատեսական լինել:
Էդ նույնն ա, որ Ֆացեբոքում (Facebook :D) քվեարկություն անց կացնես "Որ սոցիալական ցանցի եք օգտվում? 1. Odnoklassnik, 2. Facebook, 3. vkontakte, ... , ոչ մեկից, դժվարանում եմ պատասխանել" :))

Տրիբուն
30.03.2012, 22:47
Η ομιλία (http://www.lragir.am/armsrc/country62525.html)

1. Սերժին գործից հանելու ենք
2. Սաղ բացահայտելու ենք
3. Սաղին լիքը-լիքը փող ենք տալու
4. Կրթությունն ու առողջապահությունը զարգացնելու ենք
5. Արդյունաբերությունն ու գյողատնտեսությունը խթանելու ենք
6. Ընտրությունները կարգավորելու ենք
7. Քխաներին գործից հանելու ենք

Սկզբունքորեն լավ նախընտրական խոստումներ են: Հատկապես փողերը բաժանելու պահն ա շատ դուրս գալիս: :ok

Մնաց մի երկու հարց: Որտեղի՞ց ենք փողերը վերցնելու, որ էսքան սաղին բաժանենք, ու տակի մանացածով էլ դեռ մի եկու բան էլ զարգացնենք ու խթանենք: Ո՞նց ենք կոնկրետ պայքարելու Հայաստանի տնտեսությունը ֆեոդալականացրած ու մոնոպոլացրած օլիգարխ-ղզլբաշների դեմ:

Կարճ ասած, Հայաստանի երկու առանցքային հիմնախնդիրների մասին, ըստ էության խոսք չկա: Դրանք են.

1. Գլոբալ առումով ֆիսկալ, իսկ կոնկրետ՝ հարկային քաղաքականությունը: Ումի՞ց, ինչքա՞ն ու ի՞նչ միջոցներով ենք հավաքագրելու պետության երմուտները, որ էս վերևի սիրուն-սիրուն կետերն իրականացնենք: Հայաստանը հարկեր/ՀՆԱ հարաբերակցությամբ նույնիսկ ԱՊՀ երկրների շարքում ա ամենաներքևում:

2. Տնտեսության բրուտալ մոնոպոլիզացիան: Էս մեջբերված կետը բացարձակ անիմաստ ու տխմար կետ ա, նույիսկ դպրոցականին ա պարզ.

17. Հակամենաշնորհային օրենսդրության մեջ սահմանել դրույթ, որի համաձայն տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհներին վերաբերող դեպքերի, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը։

Mephistopheles
30.03.2012, 23:15
Η ομιλία (http://www.lragir.am/armsrc/country62525.html)

1. Սերժին գործից հանելու ենք
2. Սաղ բացահայտելու ենք
3. Սաղին լիքը-լիքը փող ենք տալու
4. Կրթությունն ու առողջապահությունը զարգացնելու ենք
5. Արդյունաբերությունն ու գյողատնտեսությունը խթանելու ենք
6. Ընտրությունները կարգավորելու ենք
7. Քխաներին գործից հանելու ենք

Սկզբունքորեն լավ նախընտրական խոստումներ են: Հատկապես փողերը բաժանելու պահն ա շատ դուրս գալիս: :ok

Մնաց մի երկու հարց: Որտեղի՞ց ենք փողերը վերցնելու, որ էսքան սաղին բաժանենք, ու տակի մանացածով էլ դեռ մի եկու բան էլ զարգացնենք ու խթանենք: Ո՞նց ենք կոնկրետ պայքարելու Հայաստանի տնտեսությունը ֆեոդալականացրած ու մոնոպոլացրած օլիգարխ-ղզլբաշների դեմ:

Կարճ ասած, Հայաստանի երկու առանցքային հիմնախնդիրների մասին, ըստ էության խոսք չկա: Դրանք են.

1. Գլոբալ առումով ֆիսկալ, իսկ կոնկրետ՝ հարկային քաղաքականությունը: Ումի՞ց, ինչքա՞ն ու ի՞նչ միջոցներով ենք հավաքագրելու պետության երմուտները, որ էս վերևի սիրուն-սիրուն կետերն իրականացնենք: Հայաստանը հարկեր/ՀՆԱ հարաբերակցությամբ նույնիսկ ԱՊՀ երկրների շարքում ա ամենաներքևում:

2. Տնտեսության բրուտալ մոնոպոլիզացիան: Էս մեջբերված կետը բացարձակ անիմաստ ու տխմար կետ ա, նույիսկ դպրոցականին ա պարզ.

Տրիբուն ջան, մասնագետ չեմ, բայց դուրս շատ եկավ քո էս գրառումը… տեսնում եմ որ բանավեճ կարա ծավալվի որի մաս ես չեմ կարող կազմել… տնտեսագետ չեմ…

Տրիբուն
30.03.2012, 23:42
Տրիբուն ջան, մասնագետ չեմ, բայց դուրս շատ եկավ քո էս գրառումը… տեսնում եմ որ բանավեճ կարա ծավալվի որի մաս ես չեմ կարող կազմել… տնտեսագետ չեմ…

Ապեր, ստեղ բանավիճելու խնդրի չկա, ոչ էլ տնտեսագետ լինելու խնդիր կա: Պրյամոյ ու տուպոյ քաղաքականություն ա, լայն զանգվածներին ծիպա ՀԱԿ-ի կողմը քաշելու համար - գալիս ենք լիքը փող բաժնենք:

Տրիբուն
30.03.2012, 23:56
Նմանատիպ խիստ կողմնորոշված ռեսուրսներում ընթացող քվեարկություններն ուղղակի չեն կարող իրատեսական լինել:
Էդ նույնն ա, որ Ֆացեբոքում (Facebook :D) քվեարկություն անց կացնես "Որ սոցիալական ցանցի եք օգտվում? 1. Odnoklassnik, 2. Facebook, 3. vkontakte, ... , ոչ մեկից, դժվարանում եմ պատասխանել" :))

Կողմնորոշված ռեսու՞րս ես ասում: :D ՕԵԿ-ը երկրորդ տեղում ա (http://www.a1plus.am/am/index/voting):[ Ի վերջո, ամեն ինչի հետ կարելի ա համակերպվել էս ընտրությունների ընթացքում, բայց ՕԵԿ-ի 0,5% ից ավելի հետ համակերպվել չի կարելի:

http://s019.radikal.ru/i610/1203/fe/569499c82d09.jpg

Նետ
31.03.2012, 00:18
Նմանատիպ խիստ կողմնորոշված ռեսուրսներում ընթացող քվեարկություններն ուղղակի չեն կարող իրատեսական լինել:
Էդ նույնն ա, որ Ֆացեբոքում (Facebook :D) քվեարկություն անց կացնես "Որ սոցիալական ցանցի եք օգտվում? 1. Odnoklassnik, 2. Facebook, 3. vkontakte, ... , ոչ մեկից, դժվարանում եմ պատասխանել" :))Բա ի՞նչ. դաշտը թողնեն միայն Սոցիոլոգյան Ադիբեկի՞ն:)։ էս մարդիկ էլ իրենց մետրով են չափում հո չեն գնալու դհոլչու մետրը ուզեն:P։

Varzor
02.04.2012, 11:20
Բա ի՞նչ. դաշտը թողնեն միայն Սոցիոլոգյան Ադիբեկի՞ն:)։ էս մարդիկ էլ իրենց մետրով են չափում հո չեն գնալու դհոլչու մետրը ուզեն:P։
Դհոլչունը հլա լավա, չինական մետրերով են չափում: Դրանց վրա 1մ~100սմ :D
Խի դաշտ կա, որ թողեն կամ չթողեն? Այ ախպեր ով ոնց կարա, ինչով կարա գլուխը քորում ա ;)

Varzor
02.04.2012, 11:25
Կողմնորոշված ռեսու՞րս ես ասում: :D ՕԵԿ-ը երկրորդ տեղում ա (http://www.a1plus.am/am/index/voting):[ Ի վերջո, ամեն ինչի հետ կարելի ա համակերպվել էս ընտրությունների ընթացքում, բայց ՕԵԿ-ի 0,5% ից ավելի հետ համակերպվել չի կարելի:

Թվերը մի քիչ փոխվել են`

Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.3%
Ժառանգություն կուսակցություն 9.5%
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք 53.9%
Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցություն 3.8%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 0.4%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն 1.3%
Հայաստանի հանրապետական կուսակցություն 4.3%
Միավորված հայեր կուսակցություն 0.1%
Օրինաց երկիր կուսակցություն 9.8%
Ոչ մեկի 7.4%
Դժվարանում եմ պատասխանել 1.1%
ՀԱԿ-ի տոկոսներն էլ իջնում են, բայց դե 51%-ից ցածր չեն իջնի :D

Տրիբուն
05.04.2012, 01:21
Քվեարկություն ըստ Ա1+ ի։
http://www.a1plus.am/am/index/voting

A1+ը լավ կանի քվերակությունը շուտ փակի, արդյունքներն էլ ջնջի (http://www.a1plus.am/am/index/voting), թե չէ խայտառակ պատմության ա ստցավելու: :D

Էս պահի դրությամբ 3856 հարցման մասնակցից մոտ 20%-ը քվերակել են ՕԵԿ-ի օգտին: Փաստորեն ջեմն ու դուխին իրանց գործն անում են .:D

Mephistopheles
05.04.2012, 05:15
http://www.youtube.com/watch?v=4nkG6c7YW0U&feature=youtube_gdata_player

Lion
05.04.2012, 12:57
Իսկականից, էլի, որ Լևոնի իշխանության տարիները սենց չեն արդարացվում, ոնց որ քեզ, մեղմ ասած, մի տեսակ վատ ես զգում - տպավորություն է ստեղծվում, թե դա քո ապրած կյանքը չի, դու սխալ ես հասկացել, քո աչքի տեսածն ու մաշկի վրա զգացածը, սառած տունդ, մութ սենյակներդ ու մյուս զրկանքներդ չես ապպրել... սուտ են եղել???!!

dvgray
05.04.2012, 16:12
Սերժին պետք է հայտարարել թագավոր, ու էս բոլոր խեղկատակություններին /ընտրություններ. բուտիկ քանդել, էշ -էշ մամուլի ասուլիսներ... և այլն /վերջ տալ;
բոլորը պետք է երդվեն իրենց հավատարմությունը Թագավորակին ու անցնեն իրանց ուղղակի աշխատանքներին;
Ասենք ժիրոն եթե լավ ղինվորական է, ապա պաշպանության բանակում ստանա համապատասխան պաշտոն, եթե Խզմանյանը կինո նկարելու վարպետ է, ապա կինո նկարի;
Սերժը ապացուցել է, որ ինքը կարող է լինել լավ Թագավոր; ինքը բոլորին տեղ ա տալիս, չի նվաստացնում; ու վերեևի թվարկածներին էն տեղ կտա, ոնց որ բոլորին, ովքեր իրա հետ են;
սենց որ նայում եմ, էսքան լավ թագավոր երբևէ Հայաստանում չի եղել; Սերժը ապացուցել ա, որ ինքը արժանի ա թագավորական դինաստիա հիմնելու;

Ինքը նման չէ ոչ սադիստ ու կոմպլեկսների մեջ թաղված Քոչին, որ էլ ինքնահավան,գոռոզ ու իրա ժողովրդին ատող ու զզվող Լևոնին;

Հայաստանը մի գլուխ խնդիրներ կլուծի ու նորմալ զարգացման ուղի կնկնի, եթե անի էտ քայլը- որն է Սերժին թագավոր կարգելը;

Հ.Գ. Ինչ է, Միացյալ Թագավորությունը որ թագավորություն է, վատն է?, տարբերությւոն էն կլինի, որ մեր թագավորը կունենա իշխելու, կառավարելու ռեալ լծակներ, ինչպես որ ունի այժմ;

մեր հիմնական խնդիրը այն է, որ ինչ որ ունենք ռեալում, չի համապատասխանում նրան, ինչ որ ունենք "թղթի" վրա; դրանից է ամբողջ կաշան, թուրիմացությունների շղթան, ու ապուշությունների շղթան; իրական ապություն է այն թե ինչով է զբաղված մտածող ու կարող մարդկանց մի մասը Հայաստանում; ;)

dvgray
05.04.2012, 17:41
մեր հիմնական խնդիրը այն է, որ ինչ որ ունենք ռեալում, չի համապատասխանում նրան, ինչ որ ունենք "թղթի" վրա;

մենք հիմա գնել ենք կոստյում ֆրանսիական գերմոդայիկ թանկարժեք խանութից, որը սակայն մի քանի "ռազմեր" փոքր է մեր վրա, ու մեզ ճղում ենք որ մտնենք մեջը ու դրանով հելնենք մարդամեջ: դա շատ ցավացնող է, ու ... ծիծաղելի

մեզ ընդամենը պետք է մեր "ռազմերով /XXX/" կոտյում առնել: հա, մենք "չաղ" ենք, տձև, բայց մեր "ռազմերով" որ հագնվենք, գոնե ցավացնող չի լինի, ու տհաճության զգացմունք չի լինի հագած ժամանակ... համ մեր մոտ, համ էլ մեզ նայողների մոտ :D

իսկ տարիներ հետո, եթե շատ ֆիտնես անենք, ու նաև սովորենք լավ մաներաներին, ապա ինչու չէ, փող լինելու դեպքում նաև ֆրանսիական մոդելյոռների ժամանակակից կոստյումների մեջ կմտենք ու դրանք կհագնենք:

Mephistopheles
05.04.2012, 22:38
Իսկականից, էլի, որ Լևոնի իշխանության տարիները սենց չեն արդարացվում, ոնց որ քեզ, մեղմ ասած, մի տեսակ վատ ես զգում - տպավորություն է ստեղծվում, թե դա քո ապրած կյանքը չի, դու սխալ ես հասկացել, քո աչքի տեսածն ու մաշկի վրա զգացածը, սառած տունդ, մութ սենյակներդ ու մյուս զրկանքներդ չես ապպրել... սուտ են եղել???!!

Լիոն դու վաբշե մի խոսա :)… Լևոնի ժամանակ ա որ քո պաշտած ռուսների հետ մեր հարաբերությունները եղել են ամենաշահեկան պարտնյորական վիճակում… դրանից հետո սաղ վերածվել ա վասալային/արվարձանային հարաբերությունների… եթե իհարկե դա քեզ ավելի ա ձեռ տալիս վերջինը…

davidus
05.04.2012, 22:56
…ոչ ոք չի պնդում որ իրա ժամանակ փայլուն ա եղել, բայց հաշվի առնելով էն, որ Հայաստանը եղել ա պատերազմի մեջ, շրջափակման մեջ, երկրի սիստեմը կտրուկ փոխվել ա հանրային սեփականությունից դեպի մասնավոր սեփականություն, նախկին տնտեսական կապերի հօդս են ցնդել ու երկրի ֆինանսավորումը ուղղակի մի քանի օրվա մեջ դարձել ա 0, չհաշված երկրշարժը, որի արդյունքում երկրիդ երկրորդ քաղաքի կեսը եթե ոչ ավելին դարձավ փլատակ ու շրջանի շատ գյուղեր վերածվեցին ավերակների գումարած Սպիտակ քաղաքը ու եթե սրան էլ ավելացնենք ադրբեջանից եկած փախստականները, որոնք իրենց ունեցվածքով չեկան այլ ինչպես որ կարողացան փախան, ապա կարելի ա վստահ արձանագրել, որ ինքը մեր ամենալավ նախագահն ա եղել համենայն դեպս վերջին 80 տարում, որովհետև Ղարաբաղյան պատերազմը հաղթեց, տնտեսությունը 95-ին արդեն ոտքի էր կանգնած ու ձեր դրոշակ դարձրած "մութն-ու-ցուրտ" -ն արդեն գոյություն չուներ և ավելին Վրաստանը մեզնից էլեկտրաէներգիա էր առնում… ու թե ազնիվ լինեք ապա կնայեք նաև մեր հարևաններին որոնք շատ ավելի շահեկան պայմաններում ոչ միայն մեզնից ավելի վատ էին, այլ նաև տարածքներ կորցրին անվերադարձ…

…էնպես որ Լևոնից լավը դեռ չենք ունեցել …

Մեֆ, էսքանը գրելով հլը մի բան էլ դու՞ ես ուրիշին մեղադրում քուչի բամբասանքներով զբաղվելու մեջ: Գիտե՞ս որ գրածդ էլ ՀԱԿ-ի բեսեդկի խոսակցության մակարդակից բարձր չի:

Mephistopheles
05.04.2012, 23:04
Մեֆ, էսքանը գրելով հլը մի բան էլ դու՞ ես ուրիշին մեղադրում քուչի բամբասանքներով զբաղվելու մեջ: Գիտե՞ս որ գրածդ էլ ՀԱԿ-ի բեսեդկի խոսակցության մակարդակից բարձր չի:

ո՞ր մասն ա բամբասանք Դավ ջան… երկրաշարժի փլատայները չես տեսնու՞մ թե ազատագրված տարածքներով ու հայոց բանակով չեք էսօր հպարտանում, թե՞ 95-ից հետո լույս չկար, թե՞ փախստականներ չկային, թե՞ Վրաստանը տարածք չի կորցրել Ադրբեջանի հետ միասին… թե՞ հանրային սեփականական սիստեմից չանցանք մասնավորի… թե՞ ֆինանսավորվում էինք սովետի կողմից…

ասա գրածներիցս որն ա սուտ ու առանց փաստի… թերևս Վրաստանին էներգիա վաճառելը մի քիչ դժվար կլինի իմ համար փաստելը…

Lion
06.04.2012, 09:38
Չէ մի հա, Մեֆ, կարողա դու մեզնից լավ գիտես, թե այդ տարիներին Հայաստանում ինչ է կատարվել? Իսկ գուցե դու հենց այդ տարիներին ես Հայաստանից գնացել? Լևոնի մեղքերը հիշենք, հա? Հիշենք, արի հիշենք.

- Կեղծված երկու ընտրություններ: Հուսով եմ կհամաձայնես, որ իշխանության յուրացումը դա ծանրագույն պետական հանցագործություն է, մոտավորապես հավասար ասենք դիվերսիային կամ պետական դավաճանությանը: Հիմա քո սիրած Լևոնը 2 անգամ կատարեց այդ հանցագործությունը: Այսինքն, դու հիմա պաշտպանում ես մի մարդու, ով իմ պետականության դեմ 2 անգամ ծանրագույն հանցագործություն է կատարել: Քրեաիրավական առումով Լևոնի ու ասենք պետական դավաճանություն գործած մարդու արարքի մեջ որևէ տարբերություն չկա, երկու հանցագործություններն էլ ուղղված են պետության դեմ,
- Քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադրում: Ներկայիս ընդդիմադիրների սիրած երգն է, բայց չգիտես ինչու, երբ բանը հասնում է երևույթի արմատները դիտարկելուն, նրանք հաջողությամբ մոռանում են, թե ինչից սկիզբ առավ այս ամենը: Հիշեցնեմ, թե ինքդ կհաստատես, որ հենց Լևոնի իշխանության տարիներին դա սկսվեց?
- Վարկային միջոցների փոշիացում: Եվ կրկին` հին երգը "գլխավորի մասին": Բայց մի հարցնող լինի, որ եթե հիմա Հայաստանը ասենք 2 միլիարդ պարտք ունի, չէ որ Լևոնի իշխանության տարիներին էլ մոտ մեկ միլիարդ պարտք ունեինք: Հարց` ուր են էդ փողերը, ով է լափել? Ու պատասխանն էլի ակնհայտա` Լևոնը,
- Գաղափարական ցինիզմի հիմնադրում: Գալով իշխանության ազգային-գաղափարական հզոր զարթոնքի ալիքի վրա, Լևոնը իր իշխանության հենց առաջին իսկ ամիսներին շուռ եկավ ամեն մի ազգայինի` չտեսի ու տգետ մտավորականի համառությամբ, բերանը բաց ընդունելով ամեն մի ապազգայինը: Լևոնի համար ազգայինը դարձավ կեղծ կատեգորիա, չտես մտավորականը մատենադարանի խաղաղ սենյակներից հետո միանգամից պետական ապարատի գլուխ կանգնելուց հետո գլխապտույտ ապրեց, իրեն թվաց, թե այս 5.000-ամյա ժողովուրդը իր սեփականությունն է, որ ինքը ոնց ուզի, ինչ ուզի կանի: Արդյունք` Աշոտ Բլեյան, դպրոցական աղտոտված դասագրքեր, հասարակական խորը ապատիա, էլ որն ասեմ?
- Պետական գույքի տոտալ թալան: Գազանային, թալանի աստիճանի հասած սեփականաշնորհում, երբ ժողովրդի կամ, գոնե սենց ասենք, պետական սեփականությունը գրոշի գներով հասավ որոշ անհատների, մոնոպոլիաների հիմնադրում, սա էլ չկար Լևոնի տարիներին?
- Մասնավոր գույքի տոտալ թալան: Պետական դրամի կտրուկ արժեզրկում, ինչը հավասարժեք է քաղաքացիների գրպանից փողի ուղղակի գողության: Ասեմ, թե կհիշեք, թե դրամը ոնց փոշիացավ, բանկերը ոնց պայթեցին, բայց հետաքրքիր է, ում գրպանը գնացին այդ փողերը?
- Արտագաղթի աննախադեպ չափեր: Լևոնի իշխանության տարիների քաոսի արդյունքը եղավ արտագաղթը, երբ երկիրը հսկայական մարդկային կորուստներ կրեց, սա էլ կժխտվի?
- Եվ այլն, որի մեջ մտնում են մնացած ամեն ինչ, այդ թվում նաև չծնված երեխաները:

Մի խոսքով, Լևոնը մի մարդ է, որը ծաղկած և հզոր գաղափարական վերելքի մեջ գտնվող երկիր ու ազգ ընդունեց, իսկ վերջում իր հետևից թողեց փլատակներ: Սա չի Լևոնը, սա չի իր ազգին նյութական և հոգևոր ոլորտում թալանած այդ քաղաքական գործիչը, որի մասին հիմա լեգենդներ եք փորձում հյուսել?

Varzor
06.04.2012, 12:19
- Արտագաղթի աննախադեպ չափեր: Լևոնի իշխանության տարիների քաոսի արդյունքը եղավ արտագաղթը, երբ երկիրը հսկայական մարդկային կորուստներ կրեց, սա էլ կժխտվի?

Լիոն ձյա, ընդհանուր առմամբ հետդ համաիտ եմ: Բայց արտագաղթն ուներ նաև շատ այլ օբյեկտիվ պատճառնե, որոնք պետք չի անտեսել` արդարությունը չի լռում ;)
1. Պատերազմ էր - ցանկացած պատերազմի ժամանակ էլ արտագաղթ լինում է, մանավանդ որ բանակ ինքնակամ չեն ուզում գնալ ու զոռով են տանում: Էտի Լևոնի հետ կապ չուներ:
2. Սովետի վախտվանից շատերն ուղակի երազում էին Ամերիկաների ու Եվրոպաների մասին: Սահամնը բացվեց` թռան: Էսի էլ Լևոնի հետ կապ չունի:
3. Երկրից հոծ զանգվածներով արտագաղթեց կրիմինալ հասարակության մի ստվար հատված: Միմասը Վանոյի "թեթև" ձեռից, մյուս մասն էլ ավելի մեծ ախորժակի պատճառով: Ստեղ էլ երգրորդ մասի հետ Լևոնը կապ չունի:

Ու ասեմ, որ ամենաշատը գնացել են հենց 1-ին պատճառով:
Մինչև հիմա էլ մարդիկ կան, որ երգրից փախնում են մենակ բանակում չծառայելու համար:
Բայց ներկայիս արտագաղթի մեծագույն մասը միայն և միայն սոցիալական խնդրի հետևանք է: Այ սա է ահավոր: Փաստորեն պատերազմից ավելի քիչ մարդ փախավ, քան թե սոցիալականից: Ու ստեղ էլ Լևոնի կապ չունի:
Ամենամեծ սոցիալական արտագաղթը, հարաբերակցությամբ, տեղի է ունեցել 1998-2008թթ ընթացքում: Սա էլ հո դու գիտես, ես գիտեմ - բոլոր խելահաս ու ճշմարտությունը չխեղաթյուրող մարդիկ գիտեն:

Lion
06.04.2012, 12:49
Կա իհարկե ասածդ պահերը, ապեր, բայց համաձայնիր, որ թվարկածս բացասական երևույթները ևս խթանեցին արտագաղթը:

Ձայնալար
06.04.2012, 22:03
Մոդերատորական: Varzor-ի և Նետ-ի բանավեճի կոնֆլիկտային հատվածը ջնջվել է, տուգանայիններ չեմ տվել: Խնդրում եմ սույն մոդերատորականն ընդունել որպես նախազգուշացում: Հաջորդ անգամ կլինեն հետևանքներ՝ ընդհուպ մինչև ժամանակավոր արգելափակում, առանց հաշվի առնելու, թե ով է սկսել: Վիրավորական գրառում տեսնելու դեպքում խնդրում եմ օգտվել տեղեկացման համակարգից: Բոլորին մաղթում եմ հաճելի ժամանց և քաղաքակիրթ քննարկումներ: Թեման վերաբացվում է:

Mephistopheles
06.04.2012, 22:54
Ուրեմն սենց Լիոն ջան

Չէ մի հա, Մեֆ, կարողա դու մեզնից լավ գիտես, թե այդ տարիներին Հայաստանում ինչ է կատարվել? Իսկ գուցե դու հենց այդ տարիներին ես Հայաստանից գնացել? Լևոնի մեղքերը հիշենք, հա? Հիշենք, արի հիշենք.

- Կեղծված երկու ընտրություններ: Հուսով եմ կհամաձայնես, որ իշխանության յուրացումը դա ծանրագույն պետական հանցագործություն է, մոտավորապես հավասար ասենք դիվերսիային կամ պետական դավաճանությանը: Հիմա քո սիրած Լևոնը 2 անգամ կատարեց այդ հանցագործությունը: Այսինքն, դու հիմա պաշտպանում ես մի մարդու, ով իմ պետականության դեմ 2 անգամ ծանրագույն հանցագործություն է կատարել: Քրեաիրավական առումով Լևոնի ու ասենք պետական դավաճանություն գործած մարդու արարքի մեջ որևէ տարբերություն չկա, երկու հանցագործություններն էլ ուղղված են պետության դեմ,

Ասածդ սխալ չի, բայց Լևոնն ունեցել ա 1 արդար ու թափանցիկ ընտրություն, 2 կեղծված և իրա երկրորդ ժամկետը չավարտած հրաժարական ա տվել… Հայաստանի պատմության մեջ ինքը միակն ա որ ընտրվել ա… իրանից առաջ բոլոր ընտրութոյւնները կեղծվել են, իրանից հետո էլ են կեղծվել ու ավելի վատ… Սովետի ժամանակ կեղժիքի աստիճանն էնքան մեծ էր որ անգամ մարդիկ չգիտեին որ ընտրություն ինչ ձևով ա լինում…

- Քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադրում: Ներկայիս ընդդիմադիրների սիրած երգն է, բայց չգիտես ինչու, երբ բանը հասնում է երևույթի արմատները դիտարկելուն, նրանք հաջողությամբ մոռանում են, թե ինչից սկիզբ առավ այս ամենը: Հիշեցնեմ, թե ինքդ կհաստատես, որ հենց Լևոնի իշխանության տարիներին դա սկսվեց?

Քրեաօլիգարխիկ համակարգը սաղմնավորվել ա իրա ժամանակ, բայց ինքը չի արել-սրանք տարբեր բաներ են- եթե ինքն արած լիներ ապա իրա օգտին կաներ, հրաժարական չէր տա ու էսօր կլիներ օլիգարխ, բայց իրա հետ հրաժարական տված թիմն էսօր փողոցներում ֆռֆռում են առանց ախռաննիկի ու ոչ օլիգարխ են ոչ էլ եսիմինչ հարուստ…

- Վարկային միջոցների փոշիացում: Եվ կրկին` հին երգը "գլխավորի մասին": Բայց մի հարցնող լինի, որ եթե հիմա Հայաստանը ասենք 2 միլիարդ պարտք ունի, չէ որ Լևոնի իշխանության տարիներին էլ մոտ մեկ միլիարդ պարտք ունեինք: Հարց` ուր են էդ փողերը, ով է լափել? Ու պատասխանն էլի ակնհայտա` Լևոնը,

Վարկային միջոցներն էսօր են փոշիանում, իսկ իրա ղեկավարած տարիներին դրանցով շատ բաների համար են վճարել սկսած զենքից ու զինամթերքից, ցորենից, վառելիքից բռնած վերջացրած ամենավերջին անհրաժեշտության ապրանքներով… ապեր դու կարա՞ս հասկանաս որ երկիրը shut-down էր եղել… ու էտի իրա մեղքը չէր էդ վիճակով երկիրն ինչ ուղղությամբ ասես կարար գնար… կարայինք Ղարաբաղը կորցնել ու էդ բնակչությունը ոտով գար լցվեր հայաստան, շրջափակման մեջ ինչ հիվանդություն ու կրիմինալ ասես կարար լիներ ու բացառված չէր լինի որ զանգեզուրն էլ կորցնեինք երբ քաոսի գնար երկիրը…

էդ ամեն ինչը չի եղել ու դուք հիմա ասում եք "լևի լուս են գողասել" մազութ են կերել"…

- Գաղափարական ցինիզմի հիմնադրում: Գալով իշխանության ազգային-գաղափարական հզոր զարթոնքի ալիքի վրա, Լևոնը իր իշխանության հենց առաջին իսկ ամիսներին շուռ եկավ ամեն մի ազգայինի` չտեսի ու տգետ մտավորականի համառությամբ, բերանը բաց ընդունելով ամեն մի ապազգայինը: Լևոնի համար ազգայինը դարձավ կեղծ կատեգորիա, չտես մտավորականը մատենադարանի խաղաղ սենյակներից հետո միանգամից պետական ապարատի գլուխ կանգնելուց հետո գլխապտույտ ապրեց, իրեն թվաց, թե այս 5.000-ամյա ժողովուրդը իր սեփականությունն է, որ ինքը ոնց ուզի, ինչ ուզի կանի: Արդյունք` Աշոտ Բլեյան, դպրոցական աղտոտված դասագրքեր, հասարակական խորը ապատիա, էլ որն ասեմ?

այ ստեղ արդեն բլթցրել ես ընգեր… Լևոնը ազգային Գաղափարախոսությունն ահամարել կեղծ կատեգորիա… ու ճիշտ ա ասում, որովհետև էդ գաղափարախոսությունն էսօր ոչ ոք չի դավանում, չի ձևակերպում ու ոչ էլ հստակ բացատրվում ա թե դա ինչ ա… բոլոր փորձերը վերածվել են նացիստական դոկտրինի Հայկական անուններով (մի հատը տենց կարդացել էի, չեմ հիշում որտեղ էր)… մնացածներին չեմ անդրադառնա, ապեր… կոռռեկտ չի…

- Պետական գույքի տոտալ թալան: Գազանային, թալանի աստիճանի հասած սեփականաշնորհում, երբ ժողովրդի կամ, գոնե սենց ասենք, պետական սեփականությունը գրոշի գներով հասավ որոշ անհատների, մոնոպոլիաների հիմնադրում, սա էլ չկար Լևոնի տարիներին?

Պետական գույքի թալան եղել ա բոլոր նախկին սովետական երկրներում, թերևս բացի մերձբալթյան երկրներից քանի որ դրանց գույքի նախասովետական տերերը կային, բայց անուամենայնիվ էնդեղ էլ եղան որոշ բաներ… Հայաստանում անհնար էր, ես չգիտեմ որնց կարելի էր անել որ ավելի արդար լիներ սեփականաշնորհումը… ով էլ որ քննադատում էր և է նրանց արգումենտը մեկն է՝ պտի մնար պետական… բայց չեն հասկանում որ պետություննն այլևս միջոցներ չուներ տնտեսություն ու արդյունաբերություն կառավարելու…

- Մասնավոր գույքի տոտալ թալան: Պետական դրամի կտրուկ արժեզրկում, ինչը հավասարժեք է քաղաքացիների գրպանից փողի ուղղակի գողության: Ասեմ, թե կհիշեք, թե դրամը ոնց փոշիացավ, բանկերը ոնց պայթեցին, բայց հետաքրքիր է, ում գրպանը գնացին այդ փողերը?

էս էլ ես բլթցրել, որովհետև Սովետի ժամանակվանից հետո մարդիկ դարձան սեփականատեր, իսկ մասնավոր սեփականությունը թալանեց Ռոբը և Սերժը հանրային գերակա շահի քողի տակ… ու չգիտես ինչու սրա մասին հատկապես դու չես խոսում…

- Արտագաղթի աննախադեպ չափեր: Լևոնի իշխանության տարիների քաոսի արդյունքը եղավ արտագաղթը, երբ երկիրը հսկայական մարդկային կորուստներ կրեց, սա էլ կժխտվի?
Վարզորը լավ ա գրել, ավելացնելու բան չունեմ…

- Եվ այլն, որի մեջ մտնում են մնացած ամեն ինչ, այդ թվում նաև չծնված երեխաները:

…և այլն… պատերազմի ժամանակ շատ երեխա չի ծնվում…

Մի խոսքով, Լևոնը մի մարդ է, որը ծաղկած և հզոր գաղափարական վերելքի մեջ գտնվող երկիր ու ազգ ընդունեց, իսկ վերջում իր հետևից թողեց փլատակներ: Սա չի Լևոնը, սա չի իր ազգին նյութական և հոգևոր ոլորտում թալանած այդ քաղաքական գործիչը, որի մասին հիմա լեգենդներ եք փորձում հյուսել?

այ էս վերջին պարբերությունը ինձ ցավ ա պատճառում Լիոն ջան, որովհետև սրա մեջ ոչ միայն անճշտություն կա, այլ նաև ապերախտության էլեմենտ… Լևոնը երկիրը ստացավ ամենավատ ժամանակ, ամենադժվար հատվածում ու ես չգիտեմ թե դուք ի՞նչ սպասելիքներ եք ունեցել որ չի իրականացել… չնայած ասեմ որ սխալներ շատ են եղել, բայց դրանք եղել են սխալներ այլ ոչ թե դիտավորյալ արված պետական հանցագործություն կամ դավաճանություն ոնց որ դուք եք ասում… իհարկե կարելի էր շատ բաներ ավելի լավ անել, ռետրոսպեկտիվ միայն, բայց այդ օրը, այդ ժամին մեկը պետք է որոշում կայացներ ու սխալ որոշում չի կայացրել երկրի ընդհանուր ընթացքի մասով… սխալ ընթացքը չեք ճաշակել դրա համար էլ սա ձեզ սխալ է թվում…

Lion
06.04.2012, 23:40
Ասածդ սխալ չի, բայց Լևոնն ունեցել ա 1 արդար ու թափանցիկ ընտրություն, 2 կեղծված և իրա երկրորդ ժամկետը չավարտած հրաժարական ա տվել… Հայաստանի պատմության մեջ ինքը միակն ա որ ընտրվել ա… իրանից առաջ բոլոր ընտրութոյւնները կեղծվել են, իրանից հետո էլ են կեղծվել ու ավելի վատ… Սովետի ժամանակ կեղժիքի աստիճանն էնքան մեծ էր որ անգամ մարդիկ չգիտեին որ ընտրություն ինչ ձևով ա լինում…

Մերսի: Եվ այսպես, դու առաջարկում ես երկու անգամ պետության դեմ լրջագույն հանցագործություն կատարած անձին դատելու փոխարեն նորից ընտրել նախագահ? Ես քեզ ճիշտ հասկացա?

Քրեաօլիգարխիկ համակարգը սաղմնավորվել ա իրա ժամանակ, բայց ինքը չի արել-սրանք տարբեր բաներ են- եթե ինքն արած լիներ ապա իրա օգտին կաներ, հրաժարական չէր տա ու էսօր կլիներ օլիգարխ, բայց իրա հետ հրաժարական տված թիմն էսօր փողոցներում ֆռֆռում են առանց ախռաննիկի ու ոչ օլիգարխ են ոչ էլ եսիմինչ հարուստ…

Ինքնա արել, դա իր ստեղծած կառավարման սիստեմի արդյունքն էր, բայց... նույնիսկ եթե մի պահ ընդունենք էլ, որ չի արել - ավելի վատ, ուրեմն ինքը վատ պրեզիդենտ էր, չէր տիրապետում իր երկրի վիճակին ու... սենց մարդուն առաջարկում եք նորից ընտրել նախագահ?

Վարկային միջոցներն էսօր են փոշիանում, իսկ իրա ղեկավարած տարիներին դրանցով շատ բաների համար են վճարել սկսած զենքից ու զինամթերքից, ցորենից, վառելիքից բռնած վերջացրած ամենավերջին անհրաժեշտության ապրանքներով… ապեր դու կարա՞ս հասկանաս որ երկիրը shut-down էր եղել… ու էտի իրա մեղքը չէր էդ վիճակով երկիրն ինչ ուղղությամբ ասես կարար գնար… կարայինք Ղարաբաղը կորցնել ու էդ բնակչությունը ոտով գար լցվեր հայաստան, շրջափակման մեջ ինչ հիվանդություն ու կրիմինալ ասես կարար լիներ ու բացառված չէր լինի որ զանգեզուրն էլ կորցնեինք երբ քաոսի գնար երկիրը…

Չեմ հավատում, քանի որ էդ տարիներին էլ լիքը "գրանտային գործեր" էին կպցնում - հեշտա ամեն ինչ զենքի վրա գցել, բայց, սենց ասեմ - հաշվարկներ ունես, թե ընենց, աչքաչափով ասացիր...

այ ստեղ արդեն բլթցրել ես ընգեր… Լևոնը ազգային Գաղափարախոսությունն ահամարել կեղծ կատեգորիա… ու ճիշտ ա ասում, որովհետև էդ գաղափարախոսությունն էսօր ոչ ոք չի դավանում, չի ձևակերպում ու ոչ էլ հստակ բացատրվում ա թե դա ինչ ա… բոլոր փորձերը վերածվել են նացիստական դոկտրինի Հայկական անուններով (մի հատը տենց կարդացել էի, չեմ հիշում որտեղ էր)… մնացածներին չեմ անդրադառնա, ապեր… կոռռեկտ չի…

Ոչ մի բլթոց - ինքը կոնկրետնի սպանեց ազգային գաղափարախոսությունը, ժողովրդի հզոր պոռթքումը հասցրեց հիմիկվա սերիալային մակարդակին - այ դրա արմատներում հենց ինքնա կանգնած:

Պետական գույքի թալան եղել ա բոլոր նախկին սովետական երկրներում, թերևս բացի մերձբալթյան երկրներից քանի որ դրանց գույքի նախասովետական տերերը կային, բայց անուամենայնիվ էնդեղ էլ եղան որոշ բաներ… Հայաստանում անհնար էր, ես չգիտեմ որնց կարելի էր անել որ ավելի արդար լիներ սեփականաշնորհումը… ով էլ որ քննադատում էր և է նրանց արգումենտը մեկն է՝ պտի մնար պետական… բայց չեն հասկանում որ պետություննն այլևս միջոցներ չուներ տնտեսություն ու արդյունաբերություն կառավարելու…

Նույնիսկ եթե այլ տեղերում էլ է եղել, դա իրեն արդարացնում է? Ես գիտեմ, հնարավոր էր, հնարավոր էր, եթե որոշ ագահ մարդիկ իրենց ազգի մասին մի քիչ շատ մտածեին:

էս էլ ես բլթցրել, որովհետև Սովետի ժամանակվանից հետո մարդիկ դարձան սեփականատեր, իսկ մասնավոր սեփականությունը թալանեց Ռոբը և Սերժը հանրային գերակա շահի քողի տակ… ու չգիտես ինչու սրա մասին հատկապես դու չես խոսում…

Կրկին ոչ - թանկարժեքագույն օբյեկտները գրոշի գնով սեփականաշնորհվեցին - Սովետը պռիչոմ?

Վարզորը լավ ա գրել, ավելացնելու բան չունեմ…

Տես իմ պատասխանը իր գրածին:

…և այլն… պատերազմի ժամանակ շատ երեխա չի ծնվում…

Շատ երեխա չի ծնվում նաև, երբ երկիրը ու ժողովրդին տոտալ թալանում են, պետական ու մասնավոր գույքը` հափշտակում, երկրում վարում են հակազգային քաղաքականություն:

այ էս վերջին պարբերությունը ինձ ցավ ա պատճառում Լիոն ջան, որովհետև սրա մեջ ոչ միայն անճշտություն կա, այլ նաև ապերախտության էլեմենտ… Լևոնը երկիրը ստացավ ամենավատ ժամանակ, ամենադժվար հատվածում ու ես չգիտեմ թե դուք ի՞նչ սպասելիքներ եք ունեցել որ չի իրականացել… չնայած ասեմ որ սխալներ շատ են եղել, բայց դրանք եղել են սխալներ այլ ոչ թե դիտավորյալ արված պետական հանցագործություն կամ դավաճանություն ոնց որ դուք եք ասում… իհարկե կարելի էր շատ բաներ ավելի լավ անել, ռետրոսպեկտիվ միայն, բայց այդ օրը, այդ ժամին մեկը պետք է որոշում կայացներ ու սխալ որոշում չի կայացրել երկրի ընդհանուր ընթացքի մասով… սխալ ընթացքը չեք ճաշակել դրա համար էլ սա ձեզ սխալ է թվում…

Ապերախտություն? Իմ կողմից? Լևոնին? Էփած հավի ծիծաղը կգար - էդ տականքը ժողովրդի ամենասուրբ զգացմունքների հետ խաղաց, ազգային հզորագույն պոռթքումը հանգեցրեց ապատիայի, նա այնքան մեծություն չունեցավ, որ չհասկացավ, չգիտակցեց իր պատմական բացառիկ դերն ու նշանակությունը, այն թե ինչ մեծ բեռ էր ճակատագիրը դրել իր ուսերին, մեծ բեռ, հսկայական, գեղեցիկ ու պատվավոր դեր - 5.000-ամյա խելոք ու ստեղծագործ, հոգևոր հզոր պոռթքում ապրած ազգին առաջ տանելու ու նորանոր բարձունքների, նոր պոռթքումների ու վերելքների հասցնելու: Սա մեծ մի բեռ էր, բացառիկ պատմական շանս, որի տակ մեծ մարդիկ ավելի են մեծանում, իսկ ստորները` ոչնչանում են: Իսկ ինչ արեց ինքը??? Ինքը ողջ այդ դերը հասցրեց մի քանի հարյուր միլիոն դոլարի թալանի, հաբռգածության ու հղփացածության: Թող ոչ-ոք չվիրավորվի, իմ կարծիքն եմ ասում - ինձ համար Լևոնը պետական հանցագործություն կատարած մարդա, իսկ անձնական հարթությունում` ոչնչությունա, փուչ տեղ, սնափառ դատարկություն, մարդ, որը իբր իրան խելոքի տեղա դնում, բայց տարրական ուղեղ չունեցավ իր պատմական դերն ու նշանակությունը հասկանալու, էսա Լևոնը, ինձ համար ուրիշ Լևոն չկա...:(

Արէա
07.04.2012, 08:08
Համարյա հարյուր տոկոսով համաձայն լինելով ԼՏՊ-ի անձի մասին Lion-ի արտահայտած կարծիքին, ամեն դեպքում առաջիկա ընտրություններին ձայնս տալու եմ ՀԱԿ-ի օգտին, ու իմ շրջապատում քարոզարշավ եմ սկսելու նույն բանն անելու համար: Ներկա պարագայում այլ ելք չկա: Կամ պետք է լուռ ականատես լինենք Հայաստանի կործանմանը, կամ ինչ-որ բան անենք:

Լևոնը չափից շատ պարտավորություններ է վերցրել իր վրա: Չի կարող դրանց զգալի մասը չիրականացնել: Իսկ դրանցից ամեն մեկի իրականացումը փրկության քայլ է լինելու Հայաստանի համար:

Լևոնը կերել ա, գռփել ա, հարստահարել ա, կամ թողել ա որ ուտեն գռփեն ու հարստահարեն: Հիմա չի կարողանալու: Ոչ թե չի անելու, այլ չի կարողանալու:

Մենակ Նեմեցի հայտարարությունը, որ Լևոնի իշխանության գալու դեպքում ինքը կհեռանա Հայաստանից, ինձ ստիպում է քվեարկել ՀԱԿ-ի օգտին: Կարծում եմ Լֆիկն ու մյուսներն էլ են նույն կարծիքին: Այսինքն քվեարկելով ՀԱԿ-ի օգտին, քվեարկում եմ Նեմեցի, Լֆիկի, Լյովիկի, Միշիկի ու տենց մի հինգ հազար, կամ մի հիսուն հազար հոգու դեմ:

Այլ ելք չկա:

Mephistopheles
07.04.2012, 09:16
Մերսի: Եվ այսպես, դու առաջարկում ես երկու անգամ պետության դեմ լրջագույն հանցագործություն կատարած անձին դատելու փոխարեն նորից ընտրել նախագահ? Ես քեզ ճիշտ հասկացա?

Ինքնա արել, դա իր ստեղծած կառավարման սիստեմի արդյունքն էր, բայց... նույնիսկ եթե մի պահ ընդունենք էլ, որ չի արել - ավելի վատ, ուրեմն ինքը վատ պրեզիդենտ էր, չէր տիրապետում իր երկրի վիճակին ու... սենց մարդուն առաջարկում եք նորից ընտրել նախագահ?

Չեմ հավատում, քանի որ էդ տարիներին էլ լիքը "գրանտային գործեր" էին կպցնում - հեշտա ամեն ինչ զենքի վրա գցել, բայց, սենց ասեմ - հաշվարկներ ունես, թե ընենց, աչքաչափով ասացիր...

Ոչ մի բլթոց - ինքը կոնկրետնի սպանեց ազգային գաղափարախոսությունը, ժողովրդի հզոր պոռթքումը հասցրեց հիմիկվա սերիալային մակարդակին - այ դրա արմատներում հենց ինքնա կանգնած:

Նույնիսկ եթե այլ տեղերում էլ է եղել, դա իրեն արդարացնում է? Ես գիտեմ, հնարավոր էր, հնարավոր էր, եթե որոշ ագահ մարդիկ իրենց ազգի մասին մի քիչ շատ մտածեին:

Կրկին ոչ - թանկարժեքագույն օբյեկտները գրոշի գնով սեփականաշնորհվեցին - Սովետը պռիչոմ?

Տես իմ պատասխանը իր գրածին:

Շատ երեխա չի ծնվում նաև, երբ երկիրը ու ժողովրդին տոտալ թալանում են, պետական ու մասնավոր գույքը` հափշտակում, երկրում վարում են հակազգային քաղաքականություն:

Ապերախտություն? Իմ կողմից? Լևոնին? Էփած հավի ծիծաղը կգար - էդ տականքը ժողովրդի ամենասուրբ զգացմունքների հետ խաղաց, ազգային հզորագույն պոռթքումը հանգեցրեց ապատիայի, նա այնքան մեծություն չունեցավ, որ չհասկացավ, չգիտակցեց իր պատմական բացառիկ դերն ու նշանակությունը, այն թե ինչ մեծ բեռ էր ճակատագիրը դրել իր ուսերին, մեծ բեռ, հսկայական, գեղեցիկ ու պատվավոր դեր - 5.000-ամյա խելոք ու ստեղծագործ, հոգևոր հզոր պոռթքում ապրած ազգին առաջ տանելու ու նորանոր բարձունքների, նոր պոռթքումների ու վերելքների հասցնելու: Սա մեծ մի բեռ էր, բացառիկ պատմական շանս, որի տակ մեծ մարդիկ ավելի են մեծանում, իսկ ստորները` ոչնչանում են: Իսկ ինչ արեց ինքը??? Ինքը ողջ այդ դերը հասցրեց մի քանի հարյուր միլիոն դոլարի թալանի, հաբռգածության ու հղփացածության: Թող ոչ-ոք չվիրավորվի, իմ կարծիքն եմ ասում - ինձ համար Լևոնը պետական հանցագործություն կատարած մարդա, իսկ անձնական հարթությունում` ոչնչությունա, փուչ տեղ, սնափառ դատարկություն, մարդ, որը իբր իրան խելոքի տեղա դնում, բայց տարրական ուղեղ չունեցավ իր պատմական դերն ու նշանակությունը հասկանալու, էսա Լևոնը, ինձ համար ուրիշ Լևոն չկա...:(

Բա Սերժն ու Քոչն ինչ են… երևի ազգային հերոս ե՞ն…

Lion
07.04.2012, 14:33
Բա Սերժն ու Քոչն ինչ են… երևի ազգային հերոս ե՞ն…

Թե չգիտեի, թե դա ես ասելու... ինչ ուզում ես ասա :) Արձագանքեմ, թե ինքդ հասկացար պատասխանիդ աբսուրդը??!!

Նետ
07.04.2012, 20:39
Կարո՞ղ ենք իմանալ՝ ով է քո նախնտրած թեկնածուն, Լիոն ապեր։

Mephistopheles
08.04.2012, 00:06
Կարո՞ղ ենք իմանալ՝ ով է քո նախնտրած թեկնածուն, Լիոն ապեր։

Պուտինը

Mephistopheles
08.04.2012, 00:41
Մերսի: Եվ այսպես, դու առաջարկում ես երկու անգամ պետության դեմ լրջագույն հանցագործություն կատարած անձին դատելու փոխարեն նորից ընտրել նախագահ? Ես քեզ ճիշտ հասկացա?

ինքը պետական հանցագործ չի Լիոն ջան… կամ ապացուցի կամ էլ կանալնեռդ ճշտի… կամ էլ պատկերացրու ինչ կարար լիներ եթե Սոս Սարգսյանը կամ Պարույր Հայրիկյանը լիներ…

Ինքնա արել, դա իր ստեղծած կառավարման սիստեմի արդյունքն էր, բայց... նույնիսկ եթե մի պահ ընդունենք էլ, որ չի արել - ավելի վատ, ուրեմն ինքը վատ պրեզիդենտ էր, չէր տիրապետում իր երկրի վիճակին ու... սենց մարդուն առաջարկում եք նորից ընտրել նախագահ?

Ինքը չի արել, եթե արած լիներ ինքն էլ կօգտվեր… Ինքը օլիգարխ չի ու իրա հետ հրաժարական տվածներն օլիգարխներ չեն… բարդ բան չկա ստեղ Լիոն ջան…

Չեմ հավատում, քանի որ էդ տարիներին էլ լիքը "գրանտային գործեր" էին կպցնում - հեշտա ամեն ինչ զենքի վրա գցել, բայց, սենց ասեմ - հաշվարկներ ունես, թե ընենց, աչքաչափով ասացիր...

քո հավատալն էդքան էական չի քանի որ դրանք կարելի ա ճշտել ու ճշտվել են… եթե տենց բան կա իրա վրա կարան գործ բացեն… բայց ոչ ընդդիմադիր և ոչ էլ իշխանական որևէ ուժ էդ գաղափարը չի առաջ քաշում, բասի Սադոյանից,… էն էլ արդեն չի անում…

Ոչ մի բլթոց - ինքը կոնկրետնի սպանեց ազգային գաղափարախոսությունը, ժողովրդի հզոր պոռթքումը հասցրեց հիմիկվա սերիալային մակարդակին - այ դրա արմատներում հենց ինքնա կանգնած:

եթե ունենայիք սպանած չէր լինի… էդ ի՞նչ ազգային գաղափարախոսություն ա որ մի մարդ կարա սպանի… դե իրանից հետո զարգացնեիք…

Նույնիսկ եթե այլ տեղերում էլ է եղել, դա իրեն արդարացնում է? Ես գիտեմ, հնարավոր էր, հնարավոր էր, եթե որոշ ագահ մարդիկ իրենց ազգի մասին մի քիչ շատ մտածեին:

այլ տեղերում եղել ա, բայց իրանցն ավելի բարենպաստ պայմաններում ա եղել, իրանք ոչ պատերազմի մեջ են եղել (բացառությամբ Ադրբեջանի ու Վրաստանի) ոչ փախստականներ են ունեցել, ոչ էլ երկրաշարժից քարուքանդ եղած երկրորդ քաղաք ու դրա պատճառով անտուններ ու ինվալիդներ…

Կրկին ոչ - թանկարժեքագույն օբյեկտները գրոշի գնով սեփականաշնորհվեցին - Սովետը պռիչոմ?

Հայաստանում "թանկարժեքագույն" օբյեկտ մենակ Նաիրիտն ա եղել ու ատոմակայանը… մնացած գործարանների տեխնոլոգիիաները եղել են հին ու դրանցով հնարավոր չի եղել միջազգային շուկայի ստանդարտներին համաձայն արտադրանք ստեղծել… Սովետը սկի իրա լավ ժամանակներով տենց արտադրանք չէր տալիս, բացառությամբ մի քանի ապրանքից (ֆոտոապարատներ, դրանց լենզերը) ու հիմնականում հումք ա արտահանել… բոլոր ապրանքները ներքին սպառման համար են եղել ու սովետական ճամբարի երկրների համար…

Շատ երեխա չի ծնվում նաև, երբ երկիրը ու ժողովրդին տոտալ թալանում են, պետական ու մասնավոր գույքը` հափշտակում, երկրում վարում են հակազգային քաղաքականություն:

երկիրը շատ վատ վիճակի մեջ ա եղել, կարելի ա ասել աննկարագրելի վատ, բայց չեն թալանվել… թալանը հիմա ա…

Ապերախտություն? Իմ կողմից? Լևոնին? Էփած հավի ծիծաղը կգար - էդ տականքը ժողովրդի ամենասուրբ զգացմունքների հետ խաղաց, ազգային հզորագույն պոռթքումը հանգեցրեց ապատիայի, նա այնքան մեծություն չունեցավ, որ չհասկացավ, չգիտակցեց իր պատմական բացառիկ դերն ու նշանակությունը, այն թե ինչ մեծ բեռ էր ճակատագիրը դրել իր ուսերին, մեծ բեռ, հսկայական, գեղեցիկ ու պատվավոր դեր - 5.000-ամյա խելոք ու ստեղծագործ, հոգևոր հզոր պոռթքում ապրած ազգին առաջ տանելու ու նորանոր բարձունքների, նոր պոռթքումների ու վերելքների հասցնելու: Սա մեծ մի բեռ էր, բացառիկ պատմական շանս, որի տակ մեծ մարդիկ ավելի են մեծանում, իսկ ստորները` ոչնչանում են: Իսկ ինչ արեց ինքը??? Ինքը ողջ այդ դերը հասցրեց մի քանի հարյուր միլիոն դոլարի թալանի, հաբռգածության ու հղփացածության: Թող ոչ-ոք չվիրավորվի, իմ կարծիքն եմ ասում - ինձ համար Լևոնը պետական հանցագործություն կատարած մարդա, իսկ անձնական հարթությունում` ոչնչությունա, փուչ տեղ, սնափառ դատարկություն, մարդ, որը իբր իրան խելոքի տեղա դնում, բայց տարրական ուղեղ չունեցավ իր պատմական դերն ու նշանակությունը հասկանալու, էսա Լևոնը, ինձ համար ուրիշ Լևոն չկա...:(

էս 8րդ դասարամի շարադրությանը դժվար ա պատասխանել քանի որ փաստերով չես խոսում… ինչ ա արե՞լ որ… Ղարաբաղն ա ազատագրել… ուզում ես սրբագրի՞… պատերազմից հետո էկոնոմիկան ա վերականգնել… Ատոմակայանն ա վերաբացել, հողը բաժանել ա գյուղացուն (որն էսօր գյուղացու ձեռքից խլում են… թալանը էս ա) … Լիոն ջան, ես դեմ չեմ որ Լևոնին կոխես ցեխը հանես… խնդիր չկա… ուղղակի կոնկրետ փաստերով ու օբյեկտիվ խոսա… տենց որ լինի Չերչիլը Բրիտանիայի ամենավատ պրեմիեր մինիստրն ա եղել որովհետև իրա օրօք Լոնդոնը համարյա գետնին ա հավասարվել ու պատերազմից հետո ինքը նույնիսկ չընտրվեց… OK?

Mephistopheles
08.04.2012, 00:44
Թե չգիտեի, թե դա ես ասելու... ինչ ուզում ես ասա :) Արձագանքեմ, թե ինքդ հասկացար պատասխանիդ աբսուրդը??!!

չէ արձագանքի… հետաքրքիր ա ի՞նչ պտի ասես… եթե Լևոնը պետական հանցագործ ա, դավաճան ա ու դատարկություն ա, բա սրա՞նք ինչ են…

ես չեմ ասում Լևոնը աշխարհի ամենալավն ա… ես ասում եմ Լևոնը ձեր ունեցած ամենալավն ա … դու ինձ սրանում պտի համոզես…

Տրիբուն
08.04.2012, 13:43
Քոռանամ ես, ու էլի էկանք հազար կանգնենցինք Լևոնը Սերժից լավն ա, Սերժը Քոչից Լավն ա, Քոչը Լևոնից լավն ա բազարների վրա :[ Զզվելի չի՞ անըդհատ սև կղանքը շագանակագույն կղանքի հետ համեմատելը:

Իսկ գոնե մի անգամ կարելիա՞ փորձ անել գաղափարներ քննարկել: Թե՞ իմաստ չունի, քանի որ գաղափարական տեսանկյունից երեքն էլ նույն զիբիլն են եղել, կան ու կլինեն: Ամեն:

Elmo
08.04.2012, 14:34
Էս 4(ավել) տարին լրիվ ապացուցում ա «եղունգ ունես գլուխդ քորի, սրանց վրա հույս դնելու չի» ժողովրդի արտահայտությունը: Ով դեռ տարբերություն ա տեսնում Ժառանգության, Հակ-ի, ԲՀԿ-ի, կամ ՀՀԿ-ի մեջ, գուցե և ընտրության տարբերակներ ունի ու ընտրության գնալու ա: Գնալու ա ու հերթական անհույս ու անիմաստ ընտրությունն անի: Ես տարբերություն չեմ տեսել երբեք ու հիմա էլ չեմ տեսնում: Մեկը լծակավոր սրիկա ա ու էս պահին լծակներն օգտագործում ա սրիկայություն անելու համար, էն մյուսը՝ անլծակ սրիկա ա ու ամեն ինչ ասնում ա լծակները վերցնելու ու սրիկայություն անելու համար:
Էս ամեն ինչի մեջ ոչ գաղափար կա, ոչ ժողովրդի հանդեպ սրտացավություն ոչ էլ եղել ա: Մեզ ոչ մեկ չի խանգարել նորմալ անկախ ու հարուստ պետութոյւն լինել: Պատմության ընթացքում մի քանի անգամ անկախություն ենք նվաճել ու նվաճելուց հետո հաստատուն քայլերով գնացել դեպի վասալություն ու ներքին բառդակ, միսուտոցի: Հիմա էլ ա տենց: 20 տարվա ընթացքում հաջողացրեցինք իշխանական տներ ստեղծել, ժողովրդին ոտնահարել ու դառնալ ռուսաստանի վասալը: Հիմա մեր սաղ արտաքին պարտքերը ներեն, ԼՂՀ խնիրը լուծեն, կուլակաթափ անեն ու նոր ղեկավարություն դնեն, էլի 20 տարի անց մենք ստեղծելու ենք օլիգարխներ, իշխանիկներ, գույք պարտքի դիմացներ ու վասալացման նոր պայմանագիր հերթական գերտերության հետ, որովհետև երկրի ղեկավարությունը երկրի ունեցվածը գրավադրելով տալիքներ ա վերցրել:
Կարճ ասած դուք ձեզ լավ պահեք ժողովուրդ ջան, մեր գենը պետական մտածելակերպից ալերգիա ունի:

Lion
08.04.2012, 19:28
ինքը պետական հանցագործ չի Լիոն ջան… կամ ապացուցի կամ էլ կանալնեռդ ճշտի… կամ էլ պատկերացրու ինչ կարար լիներ եթե Սոս Սարգսյանը կամ Պարույր Հայրիկյանը լիներ…

Ըհը, ուրեմն էդ ամենը, որ ասացի, դեռ ապացուցման էլ կարիք ունի, հա? Ուրեմն դուրսա գալիս ես ու մենք էս երկրում չենք եղել այդ ժամանակ, հա, չենք իմացել այդ ամենը: Ուրեմն ինքը ճի կեղծել, հա, երկու ընտրություններ? Հալալա քո օբյեկտիվությանը, բան չունեմ ավելացնելու... :[

Ինքը չի արել, եթե արած լիներ ինքն էլ կօգտվեր… Ինքը օլիգարխ չի ու իրա հետ հրաժարական տվածներն օլիգարխներ չեն… բարդ բան չկա ստեղ Լիոն ջան…

Ինքնա արել, ապեր, էդ պարզից էլ պարզա - բավականա նայել, թե հիմիկվա բացասական երևույթների արմատները որ թվերից են գալիս:

քո հավատալն էդքան էական չի քանի որ դրանք կարելի ա ճշտել ու ճշտվել են… եթե տենց բան կա իրա վրա կարան գործ բացեն… բայց ոչ ընդդիմադիր և ոչ էլ իշխանական որևէ ուժ էդ գաղափարը չի առաջ քաշում, բասի Սադոյանից,… էն էլ արդեն չի անում…

Դեմագոգիա ես անում, ապեր, ու լավ գիտես, որ տենց դեպքերում գործ չեն բացում` ամենատարբեր պատճառներով: Բայց հո ճշմարտությունը բոլորդ գիտեն :)

եթե ունենայիք սպանած չէր լինի… էդ ի՞նչ ազգային գաղափարախոսություն ա որ մի մարդ կարա սպանի… դե իրանից հետո զարգացնեիք…

"ունենայիք"???!!! Դու քեզ հայ ժողովրդից դուրս ես դնում :o Այ քեզ բաաաաննն: Ազգային գաղափարախոսություն մենք ունեինք ու ինքը դա ոչ միայն չզարգացրեց, այլ` սպանեց:

այլ տեղերում եղել ա, բայց իրանցն ավելի բարենպաստ պայմաններում ա եղել, իրանք ոչ պատերազմի մեջ են եղել (բացառությամբ Ադրբեջանի ու Վրաստանի) ոչ փախստականներ են ունեցել, ոչ էլ երկրաշարժից քարուքանդ եղած երկրորդ քաղաք ու դրա պատճառով անտուններ ու ինվալիդներ…

Հեքիաթ, որը կոչվածա արդարացնելու հաբռգածների լափածի:

Հայաստանում "թանկարժեքագույն" օբյեկտ մենակ Նաիրիտն ա եղել ու ատոմակայանը… մնացած գործարանների տեխնոլոգիիաները եղել են հին ու դրանցով հնարավոր չի եղել միջազգային շուկայի ստանդարտներին համաձայն արտադրանք ստեղծել… Սովետը սկի իրա լավ ժամանակներով տենց արտադրանք չէր տալիս, բացառությամբ մի քանի ապրանքից (ֆոտոապարատներ, դրանց լենզերը) ու հիմնականում հումք ա արտահանել… բոլոր ապրանքները ներքին սպառման համար են եղել ու սովետական ճամբարի երկրների համար…

Սխալվում ես, ապեր - կային գործարաններ, որոնց գույքը երկաթի լոմի գնով վաճառվեց, կար հազար ու մեկ օբյեկտ և ուղղակի ցավալ կարելի է քո օբյեկտիվության մակարդակի վրա: Ինչ լավա, որ մենք էս երկրում ենք ապրել, թե չէ կկանգնեիք, մեր ապրածը, զգացածն ու տեսածը սխալ կհանեիք: Այս վեճից ավելի է ամրապնդվում զզվանքս Լևոնի նկատմամբ - ուրեմն սենց, եթե այդ ակնհայտը, թալանն ու գռփածը հիմի պռիզնատ չեք գալիս, որ իշխանության գաք, բնականաբար սա կսարքեք պետական քաղաքականություն ու կշարունակեք նույն ոճով, չէ որ այն ժամանակ սխալ չեք եղել: Կորչի Լևոնը, ուրիշ բան չեմ կարող ասել:

երկիրը շատ վատ վիճակի մեջ ա եղել, կարելի ա ասել աննկարագրելի վատ, բայց չեն թալանվել… թալանը հիմա ա…

Թալանել են, ապեր, թալանել են - մի քանի տարում առանց դրա մարդիկ չեն կարող միլիոններ դզել:

էս 8րդ դասարամի շարադրությանը դժվար ա պատասխանել քանի որ փաստերով չես խոսում… ինչ ա արե՞լ որ… Ղարաբաղն ա ազատագրել… ուզում ես սրբագրի՞… պատերազմից հետո էկոնոմիկան ա վերականգնել… Ատոմակայանն ա վերաբացել, հողը բաժանել ա գյուղացուն (որն էսօր գյուղացու ձեռքից խլում են… թալանը էս ա) … Լիոն ջան, ես դեմ չեմ որ Լևոնին կոխես ցեխը հանես… խնդիր չկա… ուղղակի կոնկրետ փաստերով ու օբյեկտիվ խոսա… տենց որ լինի Չերչիլը Բրիտանիայի ամենավատ պրեմիեր մինիստրն ա եղել որովհետև իրա օրօք Լոնդոնը համարյա գետնին ա հավասարվել ու պատերազմից հետո ինքը նույնիսկ չընտրվեց… OK?

Փաստերը մեր ժողովրդի ապրած կյանքնա, որ հիմա դու և քո նմանները, ուղղակիորեն վիրավորելով այդ ժողովրդին ու թքելով նրա վրա, փորձում եք հեքիաթ համարել: Ամեն մարդ ինքը թող որոշի, եթե դու ճիշտ ես, թող Լևոնին ձեն տա, իսկ եթե ոչ` թող չտա: Մնացածը դեմագոգիայա, ոչ ավել:

չէ արձագանքի… հետաքրքիր ա ի՞նչ պտի ասես… եթե Լևոնը պետական հանցագործ ա, դավաճան ա ու դատարկություն ա, բա սրա՞նք ինչ են…

ես չեմ ասում Լևոնը աշխարհի ամենալավն ա… ես ասում եմ Լևոնը ձեր ունեցած ամենալավն ա … դու ինձ սրանում պտի համոզես…

Արձագանքեմ... թեև հույս ունեի, թե հասկացած կլինես - ամեն ինչ պարզա, երբ Լևոնի մեղքերն իր դեմ եմ դնում, բան չունես ասելու և ընդամենը ասում ես - բա հիմիկվանները :)

Ի դեպ, ոնց հասկացա պոստիցդ, դու այդ տարիներին Հայաստանում չես եղել, կուշտ ու կուռ ամերիկաներում ես ապրել - կրկնում եմ նորից կկրկնեմ` դու բարոյական իրավունք չունես այդ մութ ու ցուրտ տարիների մասին խոսելու, առավել ևս` արդարացնելու լևոնական տարիները:

Իմ համար ամեն ինչ պարզա - ինքը տականքա: ես հիանալի հիշում եմ, թե 1998 թ-ի վիճակով ժողովուրդը ոնց էր ատում իրեն ու ինքը ոնց թքեց մարդկանց վրա, հեգնելով, թե. "...դեռ կխնդրեք, որ ես հետ գամ" - ես սովից կսատկեմ, բայց չեմ խնդրի, որ ինքը հետ գա, վստահ եմ, իմ նման լիքը մարդիկ կան: Դե իսկ ներկայիս պադխոդները, երբ հին սխալները ընդունելու և գլուխը կախ ներողություն խնդրելու փոխարեն փորձ է արվում մի ողջ ազգի էշի տեղ դնել, իր զգացածը, տեսածն ու իմացածը ինչ-որ աբսուրդ ("քրեական գործ հարուցեք", "ապացույց չունեք" և այլն) և իր բնույթով դեմագոգիկ պատճառաբանություններով փորձ է արվում արդարացնել - ավելի է խորացնում զզվանքը Լևոնի նկատմամբ և ավելի է ստիպում զգուշանալ նրա վերաարձից: Մարդը, որը չի ընդունում իր սխալները, սպառնում է մեզ կրկնել այդ կառավարման տարիները, մարդը, որը նման բացահայտ դեմագոգիայով է զբաղվում է փորձում է խաբել մի ամբողջ ազգի, անբարոյականա ու չի կարող ղեկավարել մի ամբողջ ժողովրդի, մարդը, որը երկու անգամ պետական հանցագործություն է կատարել, պետքա փտի բանտում, այլ ոչ թե ամենաբարձր պաշտոնին հավակնի - էսքան բան:

Mephistopheles
08.04.2012, 21:27
Ըհը, ուրեմն էդ ամենը, որ ասացի, դեռ ապացուցման էլ կարիք ունի, հա? Ուրեմն դուրսա գալիս ես ու մենք էս երկրում չենք եղել այդ ժամանակ, հա, չենք իմացել այդ ամենը: Ուրեմն ինքը ճի կեղծել, հա, երկու ընտրություններ? Հալալա քո օբյեկտիվությանը, բան չունեմ ավելացնելու... :[

Ինքնա արել, ապեր, էդ պարզից էլ պարզա - բավականա նայել, թե հիմիկվա բացասական երևույթների արմատները որ թվերից են գալիս:

Դեմագոգիա ես անում, ապեր, ու լավ գիտես, որ տենց դեպքերում գործ չեն բացում` ամենատարբեր պատճառներով: Բայց հո ճշմարտությունը բոլորդ գիտեն :)

"ունենայիք"???!!! Դու քեզ հայ ժողովրդից դուրս ես դնում :o Այ քեզ բաաաաննն: Ազգային գաղափարախոսություն մենք ունեինք ու ինքը դա ոչ միայն չզարգացրեց, այլ` սպանեց:

Հեքիաթ, որը կոչվածա արդարացնելու հաբռգածների լափածի:

Սխալվում ես, ապեր - կային գործարաններ, որոնց գույքը երկաթի լոմի գնով վաճառվեց, կար հազար ու մեկ օբյեկտ և ուղղակի ցավալ կարելի է քո օբյեկտիվության մակարդակի վրա: Ինչ լավա, որ մենք էս երկրում ենք ապրել, թե չէ կկանգնեիք, մեր ապրածը, զգացածն ու տեսածը սխալ կհանեիք: Այս վեճից ավելի է ամրապնդվում զզվանքս Լևոնի նկատմամբ - ուրեմն սենց, եթե այդ ակնհայտը, թալանն ու գռփածը հիմի պռիզնատ չեք գալիս, որ իշխանության գաք, բնականաբար սա կսարքեք պետական քաղաքականություն ու կշարունակեք նույն ոճով, չէ որ այն ժամանակ սխալ չեք եղել: Կորչի Լևոնը, ուրիշ բան չեմ կարող ասել:

Թալանել են, ապեր, թալանել են - մի քանի տարում առանց դրա մարդիկ չեն կարող միլիոններ դզել:

Փաստերը մեր ժողովրդի ապրած կյանքնա, որ հիմա դու և քո նմանները, ուղղակիորեն վիրավորելով այդ ժողովրդին ու թքելով նրա վրա, փորձում եք հեքիաթ համարել: Ամեն մարդ ինքը թող որոշի, եթե դու ճիշտ ես, թող Լևոնին ձեն տա, իսկ եթե ոչ` թող չտա: Մնացածը դեմագոգիայա, ոչ ավել:

Արձագանքեմ... թեև հույս ունեի, թե հասկացած կլինես - ամեն ինչ պարզա, երբ Լևոնի մեղքերն իր դեմ եմ դնում, բան չունես ասելու և ընդամենը ասում ես - բա հիմիկվանները :)

Ի դեպ, ոնց հասկացա պոստիցդ, դու այդ տարիներին Հայաստանում չես եղել, կուշտ ու կուռ ամերիկաներում ես ապրել - կրկնում եմ նորից կկրկնեմ` դու բարոյական իրավունք չունես այդ մութ ու ցուրտ տարիների մասին խոսելու, առավել ևս` արդարացնելու լևոնական տարիները:

Իմ համար ամեն ինչ պարզա - ինքը տականքա: ես հիանալի հիշում եմ, թե 1998 թ-ի վիճակով ժողովուրդը ոնց էր ատում իրեն ու ինքը ոնց թքեց մարդկանց վրա, հեգնելով, թե. "...դեռ կխնդրեք, որ ես հետ գամ" - ես սովից կսատկեմ, բայց չեմ խնդրի, որ ինքը հետ գա, վստահ եմ, իմ նման լիքը մարդիկ կան: Դե իսկ ներկայիս պադխոդները, երբ հին սխալները ընդունելու և գլուխը կախ ներողություն խնդրելու փոխարեն փորձ է արվում մի ողջ ազգի էշի տեղ դնել, իր զգացածը, տեսածն ու իմացածը ինչ-որ աբսուրդ ("քրեական գործ հարուցեք", "ապացույց չունեք" և այլն) և իր բնույթով դեմագոգիկ պատճառաբանություններով փորձ է արվում արդարացնել - ավելի է խորացնում զզվանքը Լևոնի նկատմամբ և ավելի է ստիպում զգուշանալ նրա վերաարձից: Մարդը, որը չի ընդունում իր սխալները, սպառնում է մեզ կրկնել այդ կառավարման տարիները, մարդը, որը նման բացահայտ դեմագոգիայով է զբաղվում է փորձում է խաբել մի ամբողջ ազգի, անբարոյականա ու չի կարող ղեկավարել մի ամբողջ ժողովրդի, մարդը, որը երկու անգամ պետական հանցագործություն է կատարել, պետքա փտի բանտում, այլ ոչ թե ամենաբարձր պաշտոնին հավակնի - էսքան բան:

Խնդիր չկա, ես ոնց որ հասկացա դու էական ապացույցներ չունես ու Սերժն ու Ռոբը քո համար ավելի նախընտրելի են… դու ընդհանրապես փաստերի հետ շատ զահլա չունես, ոչինչ ուղղակի լավ ա որ դու չես գրելու Հայոց պատմությունը… որ կուզես իմանաս ոչ էլ Հայաստանում ա գրվելու… հիմա պատմությունը գրելու ավելի օբյեկտիվ ձև կա…

… ինչևէ, ոչ ոք չի ուզում որ խնդրես ու ոչ էլ դրա կարիքը կա ուղղակի եթե դու պրիցիպիալ իրան չես ընտրելու որը որ քո իրավունքն ա ուրեմն ըստ էության Սերժը ընդունելի տարբերակ ա… եթե իհարկե Ժառանգույան վրա հույսեր չունես, որոնք մեղմ ասած մի քիչ ուրիշ օրակարգ ունեն…

Mephistopheles
08.04.2012, 21:43
Քոռանամ ես, ու էլի էկանք հազար կանգնենցինք Լևոնը Սերժից լավն ա, Սերժը Քոչից Լավն ա, Քոչը Լևոնից լավն ա բազարների վրա :[ Զզվելի չի՞ անըդհատ սև կղանքը շագանակագույն կղանքի հետ համեմատելը:

Իսկ գոնե մի անգամ կարելիա՞ փորձ անել գաղափարներ քննարկել: Թե՞ իմաստ չունի, քանի որ գաղափարական տեսանկյունից երեքն էլ նույն զիբիլն են եղել, կան ու կլինեն: Ամեն:

Ապեր, հաստատ դրա (Լևոն բան-ման) շուրջ չեմ ուզում բանավիճել անընդհատ, բայց… կարա՞ս մի հատ, կներես երկու հատ գաղափար ասես որ քննարկենք… չկա… էսօր Հայաստանում ոչ մի գաղափար էլ չկա բացի մեկից որը քննարկման նյութ կարա լինի… Էն էլ Լևոնինն ա… մյուսները մայմունությամբ են զբաղված… Լևոնն ունի գաղափար, որին դեմ են քաղաքական ուժերը, բայց ալտերնատիվ չեն առաջարկում… չկա…

Գաղափարը մենակ մարդկանց գլխում ու թղթի վրա չպիտի լինի… դա պիտի նաև գործածվի, որ թեսթը անցնի կամ չանցնի… ավտորիտար ռեժիմներում քաղափարներ չեն ծնվում, այլ կոնսերվացվում ա ու մինչև էդ ռեժիմը չվերանա, ոչ մի գաղափար արմատ չի տա…

…դրա համար էլ ասում եմ… էսօր Հայաստանի քաղաքական ուժերի առաջ ընդամենը մեկ խնդիր կա ակտուլ, դա ռեժիմը վերացնելն ա (իհարկե բոլորին չի որ սա ձեռ ա տալիս)… երբ որ Հայստանը կունենա բազմակենտրոն քաղաքական դաշտ, էն ժամանակ էլ կսկսենք քննարկել գաղափարները…

Lion
08.04.2012, 22:00
Խնդիր չկա, ես ոնց որ հասկացա դու էական ապացույցներ չունես ու Սերժն ու Ռոբը քո համար ավելի նախընտրելի են… դու ընդհանրապես փաստերի հետ շատ զահլա չունես, ոչինչ ուղղակի լավ ա որ դու չես գրելու Հայոց պատմությունը… որ կուզես իմանաս ոչ էլ Հայաստանում ա գրվելու… հիմա պատմությունը գրելու ավելի օբյեկտիվ ձև կա…

ինչևէ, ոչ ոք չի ուզում որ խնդրես ու ոչ էլ դրա կարիքը կա ուղղակի եթե դու պրիցիպիալ իրան չես ընտրելու որը որ քո իրավունքն ա ուրեմն ըստ էության Սերժը ընդունելի տարբերակ ա… եթե իհարկե Ժառանգույան վրա հույսեր չունես, որոնք մեղմ ասած մի քիչ ուրիշ օրակարգ ունեն…

Ըհը, այսինքն դու զում ես ասել, որ ես. "էական ապացույցներ չունեմ", որ այս ամենը իրոք եղել է, հա?

- Կեղծված երկու ընտրություններ: Հուսով եմ կհամաձայնես, որ իշխանության յուրացումը դա ծանրագույն պետական հանցագործություն է, մոտավորապես հավասար ասենք դիվերսիային կամ պետական դավաճանությանը: Հիմա քո սիրած Լևոնը 2 անգամ կատարեց այդ հանցագործությունը: Այսինքն, դու հիմա պաշտպանում ես մի մարդու, ով իմ պետականության դեմ 2 անգամ ծանրագույն հանցագործություն է կատարել: Քրեաիրավական առումով Լևոնի ու ասենք պետական դավաճանություն գործած մարդու արարքի մեջ որևէ տարբերություն չկա, երկու հանցագործություններն էլ ուղղված են պետության դեմ,
- Քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադրում: Ներկայիս ընդդիմադիրների սիրած երգն է, բայց չգիտես ինչու, երբ բանը հասնում է երևույթի արմատները դիտարկելուն, նրանք հաջողությամբ մոռանում են, թե ինչից սկիզբ առավ այս ամենը: Հիշեցնեմ, թե ինքդ կհաստատես, որ հենց Լևոնի իշխանության տարիներին դա սկսվեց?
- Վարկային միջոցների փոշիացում: Եվ կրկին` հին երգը "գլխավորի մասին": Բայց մի հարցնող լինի, որ եթե հիմա Հայաստանը ասենք 2 միլիարդ պարտք ունի, չէ որ Լևոնի իշխանության տարիներին էլ մոտ մեկ միլիարդ պարտք ունեինք: Հարց` ուր են էդ փողերը, ով է լափել? Ու պատասխանն էլի ակնհայտա` Լևոնը,
- Գաղափարական ցինիզմի հիմնադրում: Գալով իշխանության ազգային-գաղափարական հզոր զարթոնքի ալիքի վրա, Լևոնը իր իշխանության հենց առաջին իսկ ամիսներին շուռ եկավ ամեն մի ազգայինի` չտեսի ու տգետ մտավորականի համառությամբ, բերանը բաց ընդունելով ամեն մի ապազգայինը: Լևոնի համար ազգայինը դարձավ կեղծ կատեգորիա, չտես մտավորականը մատենադարանի խաղաղ սենյակներից հետո միանգամից պետական ապարատի գլուխ կանգնելուց հետո գլխապտույտ ապրեց, իրեն թվաց, թե այս 5.000-ամյա ժողովուրդը իր սեփականությունն է, որ ինքը ոնց ուզի, ինչ ուզի կանի: Արդյունք` Աշոտ Բլեյան, դպրոցական աղտոտված դասագրքեր, հասարակական խորը ապատիա, էլ որն ասեմ?
- Պետական գույքի տոտալ թալան: Գազանային, թալանի աստիճանի հասած սեփականաշնորհում, երբ ժողովրդի կամ, գոնե սենց ասենք, պետական սեփականությունը գրոշի գներով հասավ որոշ անհատների, մոնոպոլիաների հիմնադրում, սա էլ չկար Լևոնի տարիներին?
- Մասնավոր գույքի տոտալ թալան: Պետական դրամի կտրուկ արժեզրկում, ինչը հավասարժեք է քաղաքացիների գրպանից փողի ուղղակի գողության: Ասեմ, թե կհիշեք, թե դրամը ոնց փոշիացավ, բանկերը ոնց պայթեցին, բայց հետաքրքիր է, ում գրպանը գնացին այդ փողերը?
- Արտագաղթի աննախադեպ չափեր: Լևոնի իշխանության տարիների քաոսի արդյունքը եղավ արտագաղթը, երբ երկիրը հսկայական մարդկային կորուստներ կրեց, սա էլ կժխտվի?
- Եվ այլն, որի մեջ մտնում են մնացած ամեն ինչ, այդ թվում նաև չծնված երեխաները:

Հիանալի, ուղղակի աննման բան ես ասում: Չի եղել, ապեր, հորինում եմ, քանի որ. "էական ապացույցներ չունեմ" - անհնարինության աստիճան "օբյեկտիվ" ես, խոսք չունեմ - ի դեպ, ինչքան քեզ ու քո նմանների հետ զրուցում եմ, այնքան համոզվում եմ, որ Լևոնին ընտրելը մեծագույն մի սխալ է :)

Ի դեպ, կասես, "էական ապացույցներ" ունես, որ ՀՀ իշխանություններն հիմա այնքան վատն են, ինչքան դու ես այս ֆորումի ամեն անկյունում ասում?

Mephistopheles
08.04.2012, 22:02
Էս 4(ավել) տարին լրիվ ապացուցում ա «եղունգ ունես գլուխդ քորի, սրանց վրա հույս դնելու չի» ժողովրդի արտահայտությունը: Ով դեռ տարբերություն ա տեսնում Ժառանգության, Հակ-ի, ԲՀԿ-ի, կամ ՀՀԿ-ի մեջ, գուցե և ընտրության տարբերակներ ունի ու ընտրության գնալու ա: Գնալու ա ու հերթական անհույս ու անիմաստ ընտրությունն անի: Ես տարբերություն չեմ տեսել երբեք ու հիմա էլ չեմ տեսնում: Մեկը լծակավոր սրիկա ա ու էս պահին լծակներն օգտագործում ա սրիկայություն անելու համար, էն մյուսը՝ անլծակ սրիկա ա ու ամեն ինչ ասնում ա լծակները վերցնելու ու սրիկայություն անելու համար:
Էս ամեն ինչի մեջ ոչ գաղափար կա, ոչ ժողովրդի հանդեպ սրտացավություն ոչ էլ եղել ա: Մեզ ոչ մեկ չի խանգարել նորմալ անկախ ու հարուստ պետութոյւն լինել: Պատմության ընթացքում մի քանի անգամ անկախություն ենք նվաճել ու նվաճելուց հետո հաստատուն քայլերով գնացել դեպի վասալություն ու ներքին բառդակ, միսուտոցի: Հիմա էլ ա տենց: 20 տարվա ընթացքում հաջողացրեցինք իշխանական տներ ստեղծել, ժողովրդին ոտնահարել ու դառնալ ռուսաստանի վասալը: Հիմա մեր սաղ արտաքին պարտքերը ներեն, ԼՂՀ խնիրը լուծեն, կուլակաթափ անեն ու նոր ղեկավարություն դնեն, էլի 20 տարի անց մենք ստեղծելու ենք օլիգարխներ, իշխանիկներ, գույք պարտքի դիմացներ ու վասալացման նոր պայմանագիր հերթական գերտերության հետ, որովհետև երկրի ղեկավարությունը երկրի ունեցվածը գրավադրելով տալիքներ ա վերցրել:
Կարճ ասած դուք ձեզ լավ պահեք ժողովուրդ ջան, մեր գենը պետական մտածելակերպից ալերգիա ունի:

Էլմօ ջան, մինչև հիմա էդ պրինցիպով ենք շարժվել դրա համար չի եղել… երկիր կառուցելը կոլեկտիվ գործ ա… ընտրում ես քո ունեցած քաղաքական ուժերի միջից ոչ թե էն ուժերից որոնք գոյություն չունեն, այլ որ գոյություն ունեն… Ժառանգության, Հակ-ի, ԲՀԿ-ի, կամ ՀՀԿ-ի միջև… եթե չես ընտրում իշխանության ա գալիս ու մնում ամենազոռբա, սրիկա, կաշառակեր, վայրենի ուժը… էս էլ քեզ բարոմետր որոշելու թե դրանցից որն ա ամենավատը… մնացածներն քիչ վատ են…

ապեր, ձեր առաքինի կեցվածքն ու դիրքորոշումը քաղաքականությանը չխառնվելու ու ընտրությունները փատտած ունենալու պահով մեզ բերել ա նրան որ մենք ապրում ենք ամենաանարդար ու կոռումպացված հասարակության մեջ…

Mephistopheles
08.04.2012, 22:05
Ըհը, այսինքն դու զում ես ասել, որ ես. "էական ապացույցներ չունեմ", որ այս ամենը իրոք եղել է, հա?

- Կեղծված երկու ընտրություններ: Հուսով եմ կհամաձայնես, որ իշխանության յուրացումը դա ծանրագույն պետական հանցագործություն է, մոտավորապես հավասար ասենք դիվերսիային կամ պետական դավաճանությանը: Հիմա քո սիրած Լևոնը 2 անգամ կատարեց այդ հանցագործությունը: Այսինքն, դու հիմա պաշտպանում ես մի մարդու, ով իմ պետականության դեմ 2 անգամ ծանրագույն հանցագործություն է կատարել: Քրեաիրավական առումով Լևոնի ու ասենք պետական դավաճանություն գործած մարդու արարքի մեջ որևէ տարբերություն չկա, երկու հանցագործություններն էլ ուղղված են պետության դեմ,
- Քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադրում: Ներկայիս ընդդիմադիրների սիրած երգն է, բայց չգիտես ինչու, երբ բանը հասնում է երևույթի արմատները դիտարկելուն, նրանք հաջողությամբ մոռանում են, թե ինչից սկիզբ առավ այս ամենը: Հիշեցնեմ, թե ինքդ կհաստատես, որ հենց Լևոնի իշխանության տարիներին դա սկսվեց?
- Վարկային միջոցների փոշիացում: Եվ կրկին` հին երգը "գլխավորի մասին": Բայց մի հարցնող լինի, որ եթե հիմա Հայաստանը ասենք 2 միլիարդ պարտք ունի, չէ որ Լևոնի իշխանության տարիներին էլ մոտ մեկ միլիարդ պարտք ունեինք: Հարց` ուր են էդ փողերը, ով է լափել? Ու պատասխանն էլի ակնհայտա` Լևոնը,
- Գաղափարական ցինիզմի հիմնադրում: Գալով իշխանության ազգային-գաղափարական հզոր զարթոնքի ալիքի վրա, Լևոնը իր իշխանության հենց առաջին իսկ ամիսներին շուռ եկավ ամեն մի ազգայինի` չտեսի ու տգետ մտավորականի համառությամբ, բերանը բաց ընդունելով ամեն մի ապազգայինը: Լևոնի համար ազգայինը դարձավ կեղծ կատեգորիա, չտես մտավորականը մատենադարանի խաղաղ սենյակներից հետո միանգամից պետական ապարատի գլուխ կանգնելուց հետո գլխապտույտ ապրեց, իրեն թվաց, թե այս 5.000-ամյա ժողովուրդը իր սեփականությունն է, որ ինքը ոնց ուզի, ինչ ուզի կանի: Արդյունք` Աշոտ Բլեյան, դպրոցական աղտոտված դասագրքեր, հասարակական խորը ապատիա, էլ որն ասեմ?
- Պետական գույքի տոտալ թալան: Գազանային, թալանի աստիճանի հասած սեփականաշնորհում, երբ ժողովրդի կամ, գոնե սենց ասենք, պետական սեփականությունը գրոշի գներով հասավ որոշ անհատների, մոնոպոլիաների հիմնադրում, սա էլ չկար Լևոնի տարիներին?
- Մասնավոր գույքի տոտալ թալան: Պետական դրամի կտրուկ արժեզրկում, ինչը հավասարժեք է քաղաքացիների գրպանից փողի ուղղակի գողության: Ասեմ, թե կհիշեք, թե դրամը ոնց փոշիացավ, բանկերը ոնց պայթեցին, բայց հետաքրքիր է, ում գրպանը գնացին այդ փողերը?
- Արտագաղթի աննախադեպ չափեր: Լևոնի իշխանության տարիների քաոսի արդյունքը եղավ արտագաղթը, երբ երկիրը հսկայական մարդկային կորուստներ կրեց, սա էլ կժխտվի?
- Եվ այլն, որի մեջ մտնում են մնացած ամեն ինչ, այդ թվում նաև չծնված երեխաները:

Հիանալի, ուղղակի աննման բան ես ասում: Չի եղել, ապեր, հորինում եմ, քանի որ. "էական ապացույցներ չունեմ" - անհնարինության աստիճան "օբյեկտիվ" ես, խոսք չունեմ - ի դեպ, ինչքան քեզ ու քո նմանների հետ զրուցում եմ, այնքան համոզվում եմ, որ Լևոնին ընտրելը մեծագույն մի սխալ է :)

Ի դեպ, կասես, "էական ապացույցներ" ունես, որ ՀՀ իշխանություններն հիմա այնքան վատն են, ինչքան դու ես այս ֆորումի ամեն անկյունում ասում?

անընդհատ նույն բանը մի դիր… արդեն գրել ենք դրա պատասխանը… եթե Լևոնից հետո կամ առաջ ավելի լավ սիստեմներ եղած լինեին, կարող ա համաձայնվեի… հարցը համեմատական՝ ընդհանուր կոնտեքստի մեջ պտի նայես… OK?

Lion
08.04.2012, 22:10
Ոչ մի OK - Ես սկզբունքորեն դեմ եմ ամեն ինչ համեմատելու ու չարիքի փոքրագույնն ընտրելու տարբերակին: Չարիքը չարիքա, գողն էլ, կողոպտիչն էլ, ավազակն էլ, նույն բանն են ու պետք չի գողին ընտրել, զուտ նրա համար, որ մյուսը կողոպտիչ է և պետք չէ կողոպտչին ընտրել, զուտ նրա համար, որ մյուսը ավազակն է:

Լևոնը չարիք է արել այս ժողովրդին - վերջ, պարզ ու կոնկրետ, չարիք արած մարդուն նախագահ ընտրել առաջարկելն ուղղակի աբսուրդ է: Մնացածը քննարկման այլ հարցեր են, որոնք կոնկրետ իմ ու քո կողմից քննարկվող հարցի հետ այնքան էլ կապ չունեն...

Mephistopheles
08.04.2012, 22:18
:

Ի դեպ, կասես, "էական ապացույցներ" ունես, որ ՀՀ իշխանություններն հիմա այնքան վատն են, ինչքան դու ես այս ֆորումի ամեն անկյունում ասում?

Չէ չունեմ… հենց ընենց ասում եմ… կարծում եմ որ էս ֆորումում մենակ ես եմ տենց հենց ընենց խոսում… ապացույցներն ել հորինում եմ… ասենք Հայաստանի բնակչության թիվը 2 879 000 ես եմ հորինել…

քո եփած հավի չի ծիծաղու՞մ հիմա Լիոն ջան, ծիծաղի ձենը մինչև Լոս ա հասնում, ո՞նց ա որ չես լսում

Mephistopheles
08.04.2012, 22:22
Ոչ մի OK - Ես սկզբունքորեն դեմ եմ ամեն ինչ համեմատելու ու չարիքի փոքրագույնն ընտրելու տարբերակին: Չարիքը չարիքա, գողն էլ, կողոպտիչն էլ, ավազակն էլ, նույն բանն են ու պետք չի գողին ընտրել, զուտ նրա համար, որ մյուսը կողոպտիչ է և պետք չէ կողոպտչին ընտրել, զուտ նրա համար, որ մյուսը ավազակն է:

եթե դեմ լինենք ու էդ սկզբմունքով ենք շարժվելու ուրեմն մեզ բաշին ա հասնելու չարյաց մեծագույնը… սա ապացուցման կարիք չունի… դու արդեն էդ երկրում ես ապրում…

Լևոնը չարիք է արել այս ժողովրդին - վերջ, պարզ ու կոնկրետ, չարիք արած մարդուն նախագահ ընտրել առաջարկելն ուղղակի աբսուրդ է: Մնացածը քննարկման այլ հարցեր են, որոնք կոնկրետ իմ ու քո կողմից քննարկվող հարցի հետ այնքան էլ կապ չունեն...

չարիք ա արե՞լ, դե դու էլ բարիք անողին բեր, կամ գոնե անունը տուր…

Lion
08.04.2012, 23:02
Լավ, ժողովուրդ ջան, սա ուղղակի կարծիքների փոխանակում էր - հուսով եմ ոչ-ոք չնեղվեց: Քվեարկեք ըստ Ձեր խղճի, հասկացածի և համոզմունքների, ամենայն բարիք բոլորին :)

Տրիբուն
08.04.2012, 23:16
…դրա համար էլ ասում եմ… էսօր Հայաստանի քաղաքական ուժերի առաջ ընդամենը մեկ խնդիր կա ակտուլ, դա ռեժիմը վերացնելն ա (իհարկե բոլորին չի որ սա ձեռ ա տալիս)… երբ որ Հայստանը կունենա բազմակենտրոն քաղաքական դաշտ, էն ժամանակ էլ կսկսենք քննարկել գաղափարները…

մմմմմ.. դրա համար ես երևի ուրախացել ԲՀԿ հետ համագործակցությամբ ... ռեժիմն եք վերացնում .....

Ապեր, գաղափարներ պիտի լինեն, որ քաղաքական դաշտ ձևավորվի: Դու ուզում ես ՀԱԿ-ն էլ գնա նստի ԱԺ-ում ասենք ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի կողքը ու մեկ էլ ՀՈՊ՝ գաղափարներ ծնվեցին..... երևի ՀԱԿ-ի համար երկու Ստեփան Դեմիրճյանն ա ծնցնելու էտ գաղփարները ...

Elmo
08.04.2012, 23:53
Էլմօ ջան, մինչև հիմա էդ պրինցիպով ենք շարժվել դրա համար չի եղել… երկիր կառուցելը կոլեկտիվ գործ ա… ընտրում ես քո ունեցած քաղաքական ուժերի միջից ոչ թե էն ուժերից որոնք գոյություն չունեն, այլ որ գոյություն ունեն… Ժառանգության, Հակ-ի, ԲՀԿ-ի, կամ ՀՀԿ-ի միջև… եթե չես ընտրում իշխանության ա գալիս ու մնում ամենազոռբա, սրիկա, կաշառակեր, վայրենի ուժը… էս էլ քեզ բարոմետր որոշելու թե դրանցից որն ա ամենավատը… մնացածներն քիչ վատ են…

ապեր, ձեր առաքինի կեցվածքն ու դիրքորոշումը քաղաքականությանը չխառնվելու ու ընտրությունները փատտած ունենալու պահով մեզ բերել ա նրան որ մենք ապրում ենք ամենաանարդար ու կոռումպացված հասարակության մեջ…

Մեֆ ջան ես ինձ դոմփող ընտրե՞մ: Հա դոմփող, որովհետև սաղի նպատակը ինձ(ժողովրդին) դոմփելն ա: Գնամ ու իմ հոժար կամքով ասեմ ՀՀԿ արի ինձ թալանի, կամ ՀԱԿ արի ինձ թալանի՞: Չէ ախպեր ջան, թող իրար միս ուտեն, մեջների ամենազոռբան մեկ ա հաղթելու ա գա դոմփի: Լավ ա ես գնամ միջոցներ ձեռնարկեմ, որ գոնե ընդհանուր ֆոնի վրա աննկատ մնամ ու չդոմփվեմ, կարանամ իմ գլուխը պահեմ: Այ հեց մի օր մի ուժ կհայտնվի, որի նպատակը դոմփելը չի, կվազեմ ու կընտրեմ իրան: Միտինգ էլ կանեմ, ծեծ էլ կուտեմ, նստացույց էլ կանեմ: Բայց հիմա ճիշտը հեռու մնալն ա: Սաղ 100 տարվա մեզ բելերիս քաջ ծանոթ փորձված խաբեբաներն են: Դրանցից ի՞նչ ընտրեմ, ինչի՞ ընտրեմ, ի՞նչ տրամաբանությամբ ընտրեմ:

Նետ
09.04.2012, 00:58
Ըհը, ուրեմն էդ ամենը, որ ասացի, դեռ ապացուցման էլ կարիք ունի, հա? Ուրեմն դուրսա գալիս ես ու մենք էս երկրում չենք եղել այդ ժամանակ, հա, չենք իմացել այդ ամենը: Ուրեմն ինքը ճի կեղծել, հա, երկու ընտրություններ? Հալալա քո օբյեկտիվությանը, բան չունեմ ավելացնելու... :Լիոն ջան բա կարո՞ղ ա մենք չենք եղել էդ ժամանակ երկրում. կամ էն հարյուր հազարավորները որոնք Ազատության հրապարակում էին։

Ինքնա արել, ապեր, էդ պարզից էլ պարզա - բավականա նայել, թե հիմիկվա բացասական երևույթների արմատները որ թվերից են գալիս:Ադամից ու եվայից ապեր։ մոտ 6400 տարի առաջ։

Բայց հո ճշմարտությունը բոլորդ գիտեն :)Բոլորը ո՞վ Լիոն ջան։ Նորից ասեմ՝ ես ու էլի էն հարյուրհազարավորները քո էս ճշմարտությունից անմասն ենք։Դա ճշմարտություն չի եղբայր այլ թերի ինֆորմացվածություն։

կային գործարաններ, որոնց գույքը երկաթի լոմի գնով վաճառվեց, Լիոն ջան հեչ էս հարցդ տալուց առաջ հարցրե՞լ ես ինքդ քեզ՝ զենքերը ի՞նչ փողերով էին գնվում.բանակը ինչո՞վ էր կերակրվում.Բյուդջետային աշխատավարձները որտեղի՞ց էին տալիս։ Նորից հիշենք միասին՝ ամբողջ համակարգը փլուզվել էր ու մի կարգին ոչ արդյունաբերություն կար ոչ էլ ձևավորված հարկային դաշտ։
Հնարավո՞ր համարում ես արդյոք որ էդ պայմաններում երկիրը անգամ կարող էր կործանվել։Բայց ոչ միայն չկործանվեց. այլ նաև պատերազմ հաղթեց։
Միթե չի կարելի ընդունել որ Լևոնը ոչ թէ ինքն էր դժվարացրել պայմաները. այլ իրե՛ն էին դժվար ժամանակներ բաժին ընկել։

Փաստերը մեր ժողովրդի ապրած կյանքնա, որ հիմա դու և քո նմանները, ուղղակիորեն վիրավորելով այդ ժողովրդին Էլ նորից չհիշեմ էլի ինձ ու հարյուր հազարավորներին։ :)

Իմ համար ամեն ինչ պարզա - ինքը տականքա: ես հիանալի հիշում եմ, թե 1998 թ-ի վիճակով ժողովուրդը ոնց էր ատում իրեն ու ինքը ոնց թքեց մարդկանց վրա, հեգնելով, թե. "...դեռ կխնդրեք, որ ես հետ գամ" - Սա գրեթե մարգարեական կանխատեսություն էր. որը որքան էլ ցավալի թվա շատերի համար ՝ կատարվեց։ Ժողովուրդը(կամ նրա զգալի զանգվածը) իրոք էսօր ասում. ա ՙԱրի ու մեզ ազատիր սրանց ձեռքից՚։ :(

Mephistopheles
09.04.2012, 05:19
մմմմմ.. դրա համար ես երևի ուրախացել ԲՀԿ հետ համագործակցությամբ ... ռեժիմն եք վերացնում .....

Ապեր, գաղափարներ պիտի լինեն, որ քաղաքական դաշտ ձևավորվի: Դու ուզում ես ՀԱԿ-ն էլ գնա նստի ԱԺ-ում ասենք ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի կողքը ու մեկ էլ ՀՈՊ՝ գաղափարներ ծնվեցին..... երևի ՀԱԿ-ի համար երկու Ստեփան Դեմիրճյանն ա ծնցնելու էտ գաղփարները ...

Դու իմ ո՞ր գրառման մեջ ես սեր նշմարել Դոդի Գագոյի կուսակցության նկատմամբ… փակագծերի մեջ գրել եմ (իհարկե բոլորին չի որ սա ձեռ ա տալիս)… եթե Դոդը հրաժարվի իրա իշխանական լծակներից, գործելաոճից ու դիրքերից ես կարծում եմ կարելի ա համագործակցել ռեժիմը քանդելու հարցում միայն… բայց ես վսրահ եմ որ չի անի, Օսկանյանը դրա համար ա դրած ընդեղ… եթե դու Օսկանյանի հարցազրույցները լսես կտեսնես որ իրա սկզբմունքը դա "ինչէ եղել է, եղել է բեդք է առաջ շարժվենք" (տես p.s.-ին տված իիր հարցազրույցը… ու էս քննադատական ելույթնորից ու վալակուշներից հետո իրանք վերջում կոալիցիա կարող ակազմեն ու Օսկանյանն իրա ոճով կար գա ու ասի "ինչէ եղել է, եղել է բեդք է առաջ շարժվենք"… ինքն արտասահմանի քաղաքական մշակույթին տիրապետում ա ու սա դրսի աչքին լավ կերևա, բայց մեր մոտ դա չի աշխատում… իմ կարծիքն էս ա ԲՀԿ-ի հաշվով…

…ինչ որ տեղ հնարավոր ա որ ՀՀԿ-ի մեծամասնությունը հնարավոր լինի միայն ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շնորհիվ, որը կնշանակի Ռոբը վերադարձել ա մասնակիորեն… իսկ կոալիցիան էնքանով ա հավանական որ ՀՀԿ-ին էլ ԲՀԿ-ին էլ ռեժիմի փլուզում ձեռ չի տալիս… պայքարը ԲՀԿ-ի համար թերևս կլինի հավաքել էն կրիտիկական քվեները որ կարանա Սերժի մեծամասնությունը հավանական դարձնի միայն կոալիցիայի դեպքում… Օսկանյանի առաքելությունը էս ա երևի…

Ես տենց բան չեմ ուզում… ես ուզում եմ որ դաշտն ապակենտրոնացվի… դրա հավանականությունը արտահերթ ընտրությունների միջոցով ավելի հավանական ա քան հերթականի… կոպիտ հեղափոխությունների դեպքում էլ ընտրությունը դառնում ա ազատ թափանցիկ, արդար, բայց ոչ կառուցողական, քանի որ գալիս ա մի ուժ որն ալտերնատիվ չունի… Վրաստանում վարդերի հեղափոխությունից հետո Սահակշվիլին 80% կարծեմ եկավ իշխանության… ազատ էլ, արդար էլ, բայց քայլ առաջ չէր ու դա չէր նշանակելու որ հետո էլ ա նույն ձևով լինելու… նա իշխանության եկավ հեղափոխության ալիքի վրա…

ընտրությունների, հատկապես արտահերթ, առավելությունը հենց սրա մեջ ա…

Mephistopheles
09.04.2012, 05:29
Մեֆ ջան ես ինձ դոմփող ընտրե՞մ: Հա դոմփող, որովհետև սաղի նպատակը ինձ(ժողովրդին) դոմփելն ա: Գնամ ու իմ հոժար կամքով ասեմ ՀՀԿ արի ինձ թալանի, կամ ՀԱԿ արի ինձ թալանի՞: Չէ ախպեր ջան, թող իրար միս ուտեն, մեջների ամենազոռբան մեկ ա հաղթելու ա գա դոմփի: Լավ ա ես գնամ միջոցներ ձեռնարկեմ, որ գոնե ընդհանուր ֆոնի վրա աննկատ մնամ ու չդոմփվեմ, կարանամ իմ գլուխը պահեմ: Այ հեց մի օր մի ուժ կհայտնվի, որի նպատակը դոմփելը չի, կվազեմ ու կընտրեմ իրան: Միտինգ էլ կանեմ, ծեծ էլ կուտեմ, նստացույց էլ կանեմ: Բայց հիմա ճիշտը հեռու մնալն ա: Սաղ 100 տարվա մեզ բելերիս քաջ ծանոթ փորձված խաբեբաներն են: Դրանցից ի՞նչ ընտրեմ, ինչի՞ ընտրեմ, ի՞նչ տրամաբանությամբ ընտրեմ:

Էլմո ջան, էդ ուժի իհայտ գալու նշանները որո՞նք են… ո՞նց ես իմանալու… որտեղի՞ց ես իմանալու որ էս ուժը հենց էն ա որի նպատակը անց որ դու ես ասում "դոմփելը չի"… ձեր միսսիան չի կայանում նրանում որ ձեր ձեները տաք չդոմփող ուժին, տենց ուժ չկա… ձեր միսսիան կայանում ա նրանում որ չթողնեք որ ձեզ դոմփեն… չեն դոմփում նրան ով չի թողնում՝ պաշտպանվում ա… իսկ պաշտպանվում ա ակտիվ մարդը, ոչ թե պասիվը…

…պասիվին ով հասնում դոմփում ա… եթե Նյուտոնը քաղաքագետ լիներ էս կլիներ իրա 4րդ օրենքը…

Լավ ա ես գնամ միջոցներ ձեռնարկեմ, որ գոնե ընդհանուր ֆոնի վրա աննկատ մնամ ու չդոմփվեմ, կարանամ իմ գլուխը պահեմ:

էս որոշել ես ՀՀԿ մտնե՞ս ընգեր… մի նեղացի Էլմո ջան, բայց ոնց որ տենց լինի… էսի ուռճացնում եմ ապեր, բայց հասարակության ոչ ակտիվ մասը հենց տենց ա հասկանում, դրա համար էլ ՕԵԿ-ն էսօր կարում ա մարդ հավաքի ու հանրահավաք անի, ԲՀԿ-ում գրանցվող կա ու հեչ կարևոր չի թե դրանք ոնց են մտնում…

Elmo
09.04.2012, 17:43
Էլմո ջան, էդ ուժի իհայտ գալու նշանները որո՞նք են… ո՞նց ես իմանալու… որտեղի՞ց ես իմանալու որ էս ուժը հենց էն ա որի նպատակը անց որ դու ես ասում "դոմփելը չի"… ձեր միսսիան չի կայանում նրանում որ ձեր ձեները տաք չդոմփող ուժին, տենց ուժ չկա… ձեր միսսիան կայանում ա նրանում որ չթողնեք որ ձեզ դոմփեն… չեն դոմփում նրան ով չի թողնում՝ պաշտպանվում ա… իսկ պաշտպանվում ա ակտիվ մարդը, ոչ թե պասիվը…

…պասիվին ով հասնում դոմփում ա… եթե Նյուտոնը քաղաքագետ լիներ էս կլիներ իրա 4րդ օրենքը…

Կակ մինիմում էդ ուժի գործողությունները ադեկվատ պետք է լինեն: ասենք 4 տարի մարդկանց անիրատեսական խոստումներով ու քթից բռնած ման չտան: էսօր որ մեկին ավազակապետ են ասում ու ՀՀՇ-ի Գևորիկին պատվիրակության կարգավիճակով ուղարկում են հանձնաժողովի՝ վաղը իրանք ՀՀՇ-ի Գևորիկի չդառնան ու երկխոսեն: Խոսքի էդ ուժի կազմում նախկին ընտրակեղծարարներ, հանցագործներ ու օլիգարխներ չպետք է լինեն: էդ ուժի նախընտրական ցուցակում հին ու շաբլոն թմբուկ զարկողների փոխարեն նոր ու աշխատելու պատրաստ կադրեր պետք է լինեն: Ու առհասարակ. էսօրվա ընդիմությունը(ավելի ճիշտ ոչ իշխանական կուսակցությունները) ավելի շատ իրար դեմ ա պայքարում քան իշխանությունների: Դրանից ինչ սպասես:

էս որոշել ես ՀՀԿ մտնե՞ս ընգեր… մի նեղացի Էլմո ջան, բայց ոնց որ տենց լինի… էսի ուռճացնում եմ ապեր, բայց հասարակության ոչ ակտիվ մասը հենց տենց ա հասկանում, դրա համար էլ ՕԵԿ-ն էսօր կարում ա մարդ հավաքի ու հանրահավաք անի, ԲՀԿ-ում գրանցվող կա ու հեչ կարևոր չի թե դրանք ոնց են մտնում…

Լավ ա ՀՀԿ մտնեմ ու հաստատ իմ տեղն ու կարգավիճակը իմանամ, քան թե Արթուր Բաղդասարյանի ընտրողների պես գլուխս պատեպատ խփեմ ու խաբված զգամ ինձ, կամ ՀԱԿ-ի հուսախաբ արած համակր լինեմ: Էլի էս պահին ՀՀԿ-ն գոնե ռեալ գործ կարա ցույց տա որ արել ա, բա մնացածը ի՞նչ ունեն արած:

Mephistopheles
09.04.2012, 20:39
Կակ մինիմում էդ ուժի գործողությունները ադեկվատ պետք է լինեն: ասենք 4 տարի մարդկանց անիրատեսական խոստումներով ու քթից բռնած ման չտան: էսօր որ մեկին ավազակապետ են ասում ու ՀՀՇ-ի Գևորիկին պատվիրակության կարգավիճակով ուղարկում են հանձնաժողովի՝ վաղը իրանք ՀՀՇ-ի Գևորիկի չդառնան ու երկխոսեն: Խոսքի էդ ուժի կազմում նախկին ընտրակեղծարարներ, հանցագործներ ու օլիգարխներ չպետք է լինեն: էդ ուժի նախընտրական ցուցակում հին ու շաբլոն թմբուկ զարկողների փոխարեն նոր ու աշխատելու պատրաստ կադրեր պետք է լինեն: Ու առհասարակ. էսօրվա ընդիմությունը(ավելի ճիշտ ոչ իշխանական կուսակցությունները) ավելի շատ իրար դեմ ա պայքարում քան իշխանությունների: Դրանից ինչ սպասես:

Լավ ա ՀՀԿ մտնեմ ու հաստատ իմ տեղն ու կարգավիճակը իմանամ, քան թե Արթուր Բաղդասարյանի ընտրողների պես գլուխս պատեպատ խփեմ ու խաբված զգամ ինձ, կամ ՀԱԿ-ի հուսախաբ արած համակր լինեմ: Էլի էս պահին ՀՀԿ-ն գոնե ռեալ գործ կարա ցույց տա որ արել ա, բա մնացածը ի՞նչ ունեն արած:

Ուժեղ բան ասիր ընգեր, ես սրան չեմ կարա պատասխանեմ…

davidus
10.04.2012, 11:28
ո՞ր մասն ա բամբասանք Դավ ջան… երկրաշարժի փլատայները չես տեսնու՞մ թե ազատագրված տարածքներով ու հայոց բանակով չեք էսօր հպարտանում, թե՞ 95-ից հետո լույս չկար, թե՞ փախստականներ չկային, թե՞ Վրաստանը տարածք չի կորցրել Ադրբեջանի հետ միասին… թե՞ հանրային սեփականական սիստեմից չանցանք մասնավորի… թե՞ ֆինանսավորվում էինք սովետի կողմից…

ասա գրածներիցս որն ա սուտ ու առանց փաստի… թերևս Վրաստանին էներգիա վաճառելը մի քիչ դժվար կլինի իմ համար փաստելը…

Բամբասանքը վերջին տաս հազարամյակում (մի քիչ քիչ ասեցի... հեսա Լիոնը կնեղանա) մարդամեկից ամենալավ ղեկավար-առաջնորդ չունենալու զրույցներն են։ Երկրաշարժի փլատակները շատ լավ տեսնում եմ, ու նաև հիշում եմ, որ մարդամեկի ժամանակ դրա վերացմանն ուղղված աշխատանքները էնքան չնչին էին, որ բացի կիսատ պռատ դոմիկ բաժանելուց ուրիշ բան համարյա չի արվել։ Ազատագրված տարածքներն էլ եմ շատ լավ տեսնում, ու նաև սեփական աչքերով եմ տեսել էդ ժամանակներում ՀՀ բանակում տիրող բառդակը։
96-ից հետո լույս կար, բայց գազ չկար։ Իսկ գազը երբ եղավ... ճիշտ ա, շատ ավելի ուշ...

Իսկ հանրային սեփականության անցնելու վերաբերյալ հիմնավորումները Լևոնին բացի խայտառակությունից ու սև փիառից ուրիշ ոչ մի դրական կողմ չեն ավելացնում։ Վաուչերները (այն է՝ կազմակերպված պետական թալանը, որը չքավոր ժողովրդի ձեռքից կլպեց տարավ վերջին ունեցվածքը), հողերի մասսայական մասնավորեցումը ու սոված գյուղացուն էդ հողի հետ մեն մենակ թողելը, հետո նույն էդ հողերը կամ կոպեկներով հետ առնելը կամ տասնամյակներով վարձակալության վերցնելը, Մեֆ ջան, մի կերպ չեն կարող ոչ որպես արդարացում հանդես գալ, ոչ էլ որպես դրական պետականաշինական գործընթաց։

Եթե քո իսկ գրած չափանիշներով գնահատենք, ապա ինչքան էլ ցավալի ա ինձ համար նշելը, բայց Քոչարյանը հազար գլուխ ավելի լավ ղեկավար ա եղել։

davidus
10.04.2012, 11:41
էս էլ ես բլթցրել, որովհետև Սովետի ժամանակվանից հետո մարդիկ դարձան սեփականատեր, իսկ մասնավոր սեփականությունը թալանեց Ռոբը և Սերժը հանրային գերակա շահի քողի տակ… ու չգիտես ինչու սրա մասին հատկապես դու չես խոսում…

:D :D :D Մեֆ, որ ասում եմ, թե մենակ էդ հիմար իբր «վերլուծականներ» կարդալով լիարժեք ինֆորմացիա չես ստանա, չես հավատում։ Քո ասած հանրային շահին անցնելը գիտե՞ս ինչով էր պայմանավորված։ Շատ հասարակ ու պարզ մի պայմանով. ուտելու ու թալանելու էլ բան չէր մնացել։ Արտադրական ենթակառուցվածքների (գործարաններ, ցեխեր և այլն) կոպեկներով արդեն սեփականաշնորհվել էին, ծախվել էին, ամենաագահ ձևթվ լափել էին։ Մնում էր մենակ լավ յուղոտ հողերը ու արդեն իսկ սեփականատեր ունեցող օբյեկտների խլոցին։

Varzor
10.04.2012, 12:19
Մենակ Նեմեցի հայտարարությունը, որ Լևոնի իշխանության գալու դեպքում ինքը կհեռանա Հայաստանից, ինձ ստիպում է քվեարկել ՀԱԿ-ի օգտին: Կարծում եմ Լֆիկն ու մյուսներն էլ են նույն կարծիքին: Այսինքն քվեարկելով ՀԱԿ-ի օգտին, քվեարկում եմ Նեմեցի, Լֆիկի, Լյովիկի, Միշիկի ու տենց մի հինգ հազար, կամ մի հիսուն հազար հոգու դեմ:
Այլ ելք չկա:
Դե այլ ելք չլինելու հետ համամիտ չեմ, բայց տեսակետդ լրիվ հասկանալի է:
Բայց որ Նեմեցը գնաց, Վանոն կամ Գրզոն հետ կգան` քո համար ինչ կփոխվի դրանից?
Կամ ինչի ես տենց վստահ, որ Լևոնը "հիմա չի կարողանալու"? Ինչն ա քեզ տենց վստահություն ներշնչում?

Varzor
10.04.2012, 12:41
ինքը պետական հանցագործ չի Լիոն ջան… կամ ապացուցի կամ էլ կանալնեռդ ճշտի… կամ էլ պատկերացրու ինչ կարար լիներ եթե Սոս Սարգսյանը կամ Պարույր Հայրիկյանը լիներ…
Դե անմեղության կանխավարկածի համաձայն` Սերժն էլ ոչ մի բան չի արել, ինչ ա արել? Ապացույց ունես?

Ինքը չի արել, եթե արած լիներ ինքն էլ կօգտվեր… Ինքը օլիգարխ չի ու իրա հետ հրաժարական տվածներն օլիգարխներ չեն… բարդ բան չկա ստեղ Լիոն ջան…
Դե լավա էլի, ինքը չի արել :))
Եղբայր երբ որ մի տանը, հիմնարկում, երկրում տեղի են ունենում վատ երևույթներ, ապա առաջին հերթին պատասխանատվություն է կրում ղեկավարը: Կարողա ինքը անձամբ վատ բան չանի, բայց մենակ են, որ վատ բաները չի կանխում որպես գերագույն ղեկավար ու գերագույն հրամանատար, որեմն առնվազն վատ ղեկավար ա: Իսկ եթե այդ "անկարողությունը" շարունակվում է մի քանի տարի ու նույնիսկ հասնում է կեղծված ընտրույթունների, ապա դա արդեն անկարողություն կամ վատ ղեկավարում չի, այլ մտածված ու գիտակցված քայլեր:

եթե ունենայիք սպանած չէր լինի… էդ ի՞նչ ազգային գաղափարախոսություն ա որ մի մարդ կարա սպանի… դե իրանից հետո զարգացնեիք…
Այ սետղ լիովին քեզ հետ համամիտ եմ:
Մենք ազգային գաղափարախոսությունից ունենք մենակ Եղեռն ու էլ ոչ մի բան: Գաղափարախոսություն չի եղել, Լևոնի ժամանակ չի ստեղծվել, հիմա էլ չկա:

Հայաստանում "թանկարժեքագույն" օբյեկտ մենակ Նաիրիտն ա եղել ու ատոմակայանը… մնացած գործարանների տեխնոլոգիիաները եղել են հին ու դրանցով հնարավոր չի եղել միջազգային շուկայի ստանդարտներին համաձայն արտադրանք ստեղծել… Սովետը սկի իրա լավ ժամանակներով տենց արտադրանք չէր տալիս, բացառությամբ մի քանի ապրանքից (ֆոտոապարատներ, դրանց լենզերը) ու հիմնականում հումք ա արտահանել… բոլոր ապրանքները ներքին սպառման համար են եղել ու սովետական ճամբարի երկրների համար…
Եղբայր տենց վստահ մի ասա: Առնվազն 10 գործարան կարող եմ նշել, որոնց արտադրանքը ոչ միայն մրցունակ է եղել, այլև նույնիսկ 90-ականներին արտադանք են տվել ու այդ արտադրանքը լևի վաճառել են:
Բայց ընդհանուր առմամբ ճիշտ ես` տեխնոլոգիաները հիմնականում հին էին, շուկան` սովետական ներքին սպառման:
Բայց հենց բացառություն կազմող հիմնարկներ էլ աշխատել են (լամպերի գործարան, ապակե տարրաների գործարան, չափիչ սարքերի գործարան և այլն):

երկիրը շատ վատ վիճակի մեջ ա եղել, կարելի ա ասել աննկարագրելի վատ, բայց չեն թալանվել… թալանը հիմա ա…
Մեֆ ջան պետական ունեցվածքի կոպեկներով սեփականաշնորհումը ու վաճառքը թալան չի? Բա ինչ ա?

Ատոմակայանն ա վերաբացել, հողը բաժանել ա գյուղացուն (որն էսօր գյուղացու ձեռքից խլում են… թալանը էս ա) …
Ատոմակայանի վերաբացումը ևս մեկ անգամ ցույց ա տալիս իրանց "անուղեղությունը": Էլ ինչ էին փակում, որ պիտի վերաբացեն? Կարաս բացատրես?
Կամ հողը տվել ա գյուղացուն, բայց ոչ մի պայման չի ապահովել էդ հողը մշակելու համար` տեխնիկա, ջուր, պարարտանյութ շուկա: Շատ շուստրի խոդա արել` լավություն ա իբր արել, բայց իրականում իրանց վրայից գյուղատնտեսության ոլորտի ամբող պատասխանատվությունը քցել են:

Արէա
10.04.2012, 13:36
Դե այլ ելք չլինելու հետ համամիտ չեմ, բայց տեսակետդ լրիվ հասկանալի է:
Բայց որ Նեմեցը գնաց, Վանոն կամ Գրզոն հետ կգան` քո համար ինչ կփոխվի դրանից?
Կամ ինչի ես տենց վստահ, որ Լևոնը "հիմա չի կարողանալու"? Ինչն ա քեզ տենց վստահություն ներշնչում?

Չի ներվելու իրեն այլևս ոչ մի կամայականություն: Իշխանության գալու դեպքում ամեն ինչ անելու է որպեսզի շահի ժողովրդի վստահությունը: Նա լավ գիտի թե ինչ հիշողություններ է թողել մարդկանց մոտ, ցանկացած սխալ քայլ այլևս աններելի է լինելու նրա համար:

Եթե հիմա ժողովուրդը չի համախմբվում գործող իշխանության դեմ, ապա նրա, հին խաղերը կրկնելու դեպքում ժողովուրդն արդեն ոտքի կկանգնի, երկրորդ անգամ նրան չի ներվելու ոչինչ: Ու նա էդ ամեն ինչը շատ լավ է հասկանում: Դրա համար եմ համոզված որ "հիմա չի կարողանալու":

h_jak
10.04.2012, 13:42
Varzor-ի գրառումը իմ համար շատ օգտավետ է, Մեֆի գրառումների համառոտագիրը ոնց որ լինի, կարդացի ու ջղայնացա, ջղայնացա ոչ թե նրա համար որ ես Լևոնին տանել չեմ կարում իսկ Մեֆը ամբողջ ուժով պաշտպանումա, այլ նրա համար որ եթե դրսից մեկը `որը 90-ականններին Հայաստանում չի եղել , կարդա կմտածի Լևոնը ինչ հերոսա եղել, ու ցավում եմ որ երկրագնդի վրա կան հայեր` բացի Լևոնի շնորհիվ կերածների, որոնք Լևոնի մասին լավն են ասում.

Varzor
10.04.2012, 14:40
… ես ասում եմ Լևոնը ձեր ունեցած ամենալավն ա …
Մեֆ, իրավիճակի հետույքայինությունն էլ հենց նրանումն է, որ դու ու էլի մարդիկ սենց են կարծում:
Ողբազ զքեզ, հայ ժողովուրդ, որ ունեցածդ ամենալավը պիտի Լևոնը լինի: Եթե սա է մեր արժեհամակարգը, սա է մեր քաղաքական դաշտը, որտեղ պիտի Լևոնը լավագույնը լինի եղածների մեջ, ուրեմն լավ էլ արժանի ենք էս անասուն տնտեսաքաղաքական վիճակին` տեղնա մեզ:

Varzor
10.04.2012, 15:04
անընդհատ նույն բանը մի դիր… արդեն գրել ենք դրա պատասխանը… եթե Լևոնից հետո կամ առաջ ավելի լավ սիստեմներ եղած լինեին, կարող ա համաձայնվեի… հարցը համեմատական՝ ընդհանուր կոնտեքստի մեջ պտի նայես… OK?
Մեֆ էդ նույնն ա, որ սովածխ մարդը մտնի մի ռեստորան փտած կարտոլ տան, մյուսում էլ փտած կատլետ տան, երրորդում էլ փտած խնձոր, ընտրույթուն կատարի ու ասի "քանի որ փտած կատլետից առաջ էլ հետո էլ ավելի վատ բան են ըվել, ապ ես նախընտրում եմ փտած կատլետը": Սենց ճիշտ ա? Ինչ տարբերություն փտած ինչ?
Հենց ցավն էլ նրանումն ա, որ փոխանակ լավին ձտգենք, չփտածին, ընտրում ենք փտած կատլետը յանի "դրանից առաջ ու հետո ավելի լավը չենք կերել": Հալալա սենց չափանիշներին:

Varzor
10.04.2012, 15:06
Չէ չունեմ… հենց ընենց ասում եմ… կարծում եմ որ էս ֆորումում մենակ ես եմ տենց հենց ընենց խոսում… ապացույցներն ել հորինում եմ… ասենք Հայաստանի բնակչության թիվը 2 879 000 ես եմ հորինել…

Մեֆ տենց էլ չասիր, թե որ թվին ես Հայաստանից գնացել ;)

Varzor
10.04.2012, 15:09
Լավ ա ՀՀԿ մտնեմ ու հաստատ իմ տեղն ու կարգավիճակը իմանամ, քան թե Արթուր Բաղդասարյանի ընտրողների պես գլուխս պատեպատ խփեմ ու խաբված զգամ ինձ, կամ ՀԱԿ-ի հուսախաբ արած համակր
լինեմ: Էլի էս պահին ՀՀԿ-ն գոնե ռեալ գործ կարա ցույց տա որ արել ա, բա մնացածը ի՞նչ ունեն արած:
Եղբայր, բա ՀՀԿ-ն էդ ինչ գործ ունի արած, որ մի հատ էլ ցույց տա?
Արի մանր-մունր բաներ չթվարկենք, այլխոսենք լուրջ փոփոխություններից, որոնք երկրի համար էական նշանակություն են ունեցել:

Varzor
10.04.2012, 15:28
Չի ներվելու իրեն այլևս ոչ մի կամայականություն: Իշխանության գալու դեպքում ամեն ինչ անելու է որպեսզի շահի ժողովրդի վստահությունը: Նա լավ գիտի թե ինչ հիշողություններ է թողել մարդկանց մոտ, ցանկացած սխալ քայլ այլևս աններելի է լինելու նրա համար:

Եթե հիմա ժողովուրդը չի համախմբվում գործող իշխանության դեմ, ապա նրա, հին խաղերը կրկնելու դեպքում ժողովուրդն արդեն ոտքի կկանգնի, երկրորդ անգամ նրան չի ներվելու ոչինչ: Ու նա էդ ամեն ինչը շատ լավ է հասկանում: Դրա համար եմ համոզված որ "հիմա չի կարողանալու":
Դե տենց չներող ենք, հիմա Սերժի կառավարությանը մի ներեք` արդեն 15 տարի ա հին խաղեր են կրկնում:

Ձայնալար
10.04.2012, 15:34
Varzor-ի գրառումը իմ համար շատ օգտավետ է, Մեֆի գրառումների համառոտագիրը ոնց որ լինի, կարդացի ու ջղայնացա, ջղայնացա ոչ թե նրա համար որ ես Լևոնին տանել չեմ կարում իսկ Մեֆը ամբողջ ուժով պաշտպանումա, այլ նրա համար որ եթե դրսից մեկը `որը 90-ականններին Հայաստանում չի եղել , կարդա կմտածի Լևոնը ինչ հերոսա եղել, ու ցավում եմ որ երկրագնդի վրա կան հայեր` բացի Լևոնի շնորհիվ կերածների, որոնք Լևոնի մասին լավն են ասում.

Վարզոր ախպե՞ր, էս սկսել ես համառոտ գրե՞լ ։))

Varzor
10.04.2012, 16:39
Վարզոր ախպե՞ր, էս սկսել ես համառոտ գրե՞լ ։))
Ձայ ջան, դե ոչ մի նոր միտք չկա արտայհայտելու, նոր միտք էլ չեն արտահայտում, որ դրանով ծավալվենք :D
Սաղ նույն բանն ա. "Փաթթենք", "ոչ, քաղաքական կամք և ակտիվություն...", "Լևոն տու-տու-տու", "Լևոնը դեռ հակը չի...", "Եթե Լևոնին չես ընտրում, ապա Սերժին ես ընտրում", "90-ականներին լուս չկար, հողանցում էին...", "Ով ասեց? չէին հողանցում, ուղղակի չկար, հա ինչանենք որ դուք եք գեսում աշխատել..."
Այ սենց կառուսելի մեջ ենք :D

h_jak
10.04.2012, 16:51
Վարզոր ախպե՞ր, էս սկսել ես համառոտ գրե՞լ ։))

Ես չասեցի որ Varzor-նա համառոտ գրում, այլ Մեֆի գրածներին պատասխանելով իրա գրառումը Մեֆի գրածների համառոտագիր էր դառել.

Vaio
10.04.2012, 17:05
ժողովուրդ ջան, թեթև տարեք ընտրությունները, միևնույննա, դրանից Ձեր աշխատավարձը (կենսաթոշակը) չի դառնա 1000$:

Ձայնալար
10.04.2012, 18:32
Ձայ ջան, դե ոչ մի նոր միտք չկա արտայհայտելու, նոր միտք էլ չեն արտահայտում, որ դրանով ծավալվենք :D
Սաղ նույն բանն ա. "Փաթթենք", "ոչ, քաղաքական կամք և ակտիվություն...", "Լևոն տու-տու-տու", "Լևոնը դեռ հակը չի...", "Եթե Լևոնին չես ընտրում, ապա Սերժին ես ընտրում", "90-ականներին լուս չկար, հողանցում էին...", "Ով ասեց? չէին հողանցում, ուղղակի չկար, հա ինչանենք որ դուք եք գեսում աշխատել..."
Այ սենց կառուսելի մեջ ենք :D

Բա մեր ջանը քար ա՞, որ 2007- ից ֆռում ենք էդ կառուսելի մեջ :))

Ես չասեցի որ Varzor-նա համառոտ գրում, այլ Մեֆի գրածներին պատասխանելով իրա գրառումը Մեֆի գրածների համառոտագիր էր դառել.

Գիտեմ, ընգեր, չմտածես գրածներդ նենգափոխում եմ, հումորը ուրիշ թեմայով էր, Վարզորը ջոգեց:

ժողովուրդ ջան, թեթև տարեք ընտրությունները, միևնույննա, դրանից Ձեր աշխատավարձը (կենսաթոշակը) չի դառնա 1000$:

Տենց ենք մտածում էլի, որ էս օրի ենք, կամ որ մեզ ճղում ենք աշխատավարձներս շատացնում ենք, բայց գնալով ավելի վատ ենք ապրում, որտև ավելի շատ ենք թալանվում:

Ձայնալար
10.04.2012, 19:19
Շատ հետաքրքիր նյութ ա՝ համարյա դասախոսություն, առաջարկում եմ նայել:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OxadDZMiuTI

Varzor
10.04.2012, 19:49
Բա մեր ջանը քար ա՞, որ 2007- ից ֆռում ենք էդ կառուսելի մեջ :))

Դե եթե վեստիբուլյար ապարատի խնդիր չունես ու սիրտդ չի խառնում` ֆռա, ձրի կառուսել ա :))
Ուղղակի ձանձրացնող ա:
Այ երբվանից գլխի ընկար, որ կառուսել ա?
Բա ինչի կառուսելը ֆռռացնողները գլխի չեն ընկնում? :pardon
Մի հատ "գաղտնիք" կա էս գալիք ընտրույթունների հետ կապված` արդյունքը կանխատեսելի է, ոչ մի բանով չի տարբերվում նախորդներից, բայց ես անգամ հույս կա, որ տղեն աղջկան կփրկի :))

Elmo
10.04.2012, 19:50
Ուժեղ բան ասիր ընգեր, ես սրան չեմ կարա պատասխանեմ…

ինչի՞ չես կարա, ասա... ասա օրինակ դու գիտեի՞ր որ
հիմա գոլդ համար գնելն առանց հերթ ա ու գինն էլ տեղում ճպցնում ա(մեկ ա ես 5 000 000 չունեմ որ դրանից օգտվեմ):
Հիմա կարաս 30 րոպեյում բիզնես գրանցես(նա ֆիգ գրանցեմ, եթե չեմ կարա զբաղվեմ բիզնեսով, որովեհտև սաղ խեխդած ա):
Հիմա հարկերի վճարումը հեշտացել ա(ոչինչ որ մենակ սովորական ժողովուրդն ա հարկ վճարում):
39 տեսակի հարկային հաշվետվության ներկայացում էլեկտրոնային եղանակով(էլի նույն զիբիլն ա, որովհետև հարկային հաշվետվություն մենակ հասարակ քաղաքացիներն են ներկայացնում)
Պետական մարմինների ստուգայցները կրճատվել են(բայց եթե մեկին բշտես 1 հատ ստուգայցն էլ ա հերիք)

Կարճ ասած իմաստը էն ա, որ ՀՀԿ-ն գոնե լափշա ունի ականջներիցս կախելու: Բա մնացածը բացի արդարանալու ի՞նչ ունեն անելու:

հեսա լոլոի վերջնական ցուցակը
http://esgitem.am/%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80.html

Varzor
10.04.2012, 19:58

1. Լևոնի ժամանակ բիզնեսն առանց գրանցելու էլ էի անում` փողը տալիս էիր ու անում, իսկ հիմա նույնիսկ գրանցելով էլ չես կարում նորմալ բիզնես անես:
2. Լևոնի ժամանակ հարկերը վճարվում էր ոչ թե բյուջեին, այլ կոնկրետ մարդկանց` ավելի հեշտ էր ու "ապահով"
3. Լևոնի ժամանակ հարկայի հաշվետվություն ներկայացնել պետք չէր` ոչ մեկի տանձին էլ չէր:
4. Պետական մարմինները ստուգայցեր չէին անում` դուզգյունի պետական մարմին չկար:

Բա լավ չէր էն ժամանակ? :))

Հա, հիմա լափշա են կախում` փաթեթավորումը սիրունացրել են, բայց մեջն էլի նույն փտած ապրանքն ա:
Ինձ ոչ փաթեթավորումն է պետք, ոչ էլ փտած ապրանքը: Ինձ նոր ապրանք է պետք` որակով, թեկուզ գորշ փաթեթավորմամբ, բայց նորը` ավելի վստահելի ու ավելի իրական: Էս փտած համակարգը իրա տարբեր Լևոնա-Ռոբա-Սերժական տաբերակներով ինձ պետք չի:

Ձայնալար
10.04.2012, 20:13
Դե եթե վեստիբուլյար ապարատի խնդիր չունես ու սիրտդ չի խառնում` ֆռա, ձրի կառուսել ա :))
Ուղղակի ձանձրացնող ա:
Այ երբվանից գլխի ընկար, որ կառուսել ա?
Բա ինչի կառուսելը ֆռռացնողները գլխի չեն ընկնում? :pardon
Մի հատ "գաղտնիք" կա էս գալիք ընտրույթունների հետ կապված` արդյունքը կանխատեսելի է, ոչ մի բանով չի տարբերվում նախորդներից, բայց ես անգամ հույս կա, որ տղեն աղջկան կփրկի :))

Ֆռցնողներից մեկն էլ դու ես էլի (մեկն էլ ես, երբ որ չեմ զլանում օգտվել ատրակցիոնից) նենց չի, որ մեկը ֆռցնում ա, մյուսները չեն կարում կանգնացնեն, բայց ասեմ էդ կառուսելի մեջ ահագին եղել են մարդիկ, որ օգուտ են քաղել, ահագին մարդիկ, որ իրանց ֆռալու ուղղությունը փոխել են՝ մեկը ես ահագին հարցերում կարծիքս փոխել եմ: Այ իսկ վերջին նախադասությանը եթե պատասխանեմ, կնստեմ կառուսել, բայց էս պահին գլուխս ֆռում ա :)) Ես առժամանակ բավարարվում եմ կառուսելի անխափան աշխատանքը ապահովելով :pardon

Varzor
10.04.2012, 20:20

:hands
Դե ֆռռացնում եմ որ թափը չկոտրի: Բա նստածներին հո իներցիայի չենք թողելու? :D
Էդ շատ լավա, որ կառուսելը քեզ օգուտել ա տվել, մանավանդ որ ահագին հարցերում կարծիք ես փոխել: Էդ նշանակում ա, որ առնվազն ունեցել ես էդ կարծիքը, նշանակում ա, որ հարցեր ես ունեցել, որոնց պատասխանները ստացել ես:
Ասում են ամենավատ վիճակն այն է, երբ դիմացինդ հարցեր չունի, ունի մենակ պատասխաններ:
Այ հիմա մեր մոտ էդ վիճակն ա` հարցերը լսում ենք, բայց պատասխանները տալիս ենք ըստ ճաշակի, նույնիսկ ստացածից բացի չտրված ու ուրիշ հարցերի ենք պատասխանում:
Իսկ կարծիքդ փոխելու անձամբ քեզ համար մի դրական տեղաշարժ եղել ա?

Ձայնալար
10.04.2012, 20:35

Դե ես ցանկացած բան սովորելը դրական տեղաշարժ եմ համարում:

Mephistopheles
10.04.2012, 22:10
Մեֆ, իրավիճակի հետույքայինությունն էլ հենց նրանումն է, որ դու ու էլի մարդիկ սենց են կարծում:
Ողբազ զքեզ, հայ ժողովուրդ, որ ունեցածդ ամենալավը պիտի Լևոնը լինի: Եթե սա է մեր արժեհամակարգը, սա է մեր քաղաքական դաշտը, որտեղ պիտի Լևոնը լավագույնը լինի եղածների մեջ, ուրեմն լավ էլ արժանի ենք էս անասուն տնտեսաքաղաքական վիճակին` տեղնա մեզ:

ապեր, ես սենց եմ մտածում… վերցրու 90-98-ը և 98-2012 ու տես որ ժամանակահատվածում ա եղել առաջընթաց ու ինչքան…

Mephistopheles
10.04.2012, 22:26
Մեֆ էդ նույնն ա, որ սովածխ մարդը մտնի մի ռեստորան փտած կարտոլ տան, մյուսում էլ փտած կատլետ տան, երրորդում էլ փտած խնձոր, ընտրույթուն կատարի ու ասի "քանի որ փտած կատլետից առաջ էլ հետո էլ ավելի վատ բան են ըվել, ապ ես նախընտրում եմ փտած կատլետը": Սենց ճիշտ ա? Ինչ տարբերություն փտած ինչ?
Հենց ցավն էլ նրանումն ա, որ փոխանակ լավին ձտգենք, չփտածին, ընտրում ենք փտած կատլետը յանի "դրանից առաջ ու հետո ավելի լավը չենք կերել": Հալալա սենց չափանիշներին:

Վարզոր ջան, ճիշտ ես ասում… եթե դուք տարբերություն չեք տեսնում ուժերի միջև ուրեմն ընտրություն չունեք… եթե գույն ու կոնտրաստ չեք տեսնում, երկիր չի լինելու…

որ ասես Սերժն ավելի լավն ա, կամ Քոչն ավելի լավն ա, կամ Րաֆֆին, Վահանը… մի խոսքով կարևոր չի… ես էլի կհասկանամ… բայց որ բոլորը լույնն ես տեսնում, ասելիք չունեմ…

Mephistopheles
10.04.2012, 22:36
Բամբասանքը վերջին տաս հազարամյակում (մի քիչ քիչ ասեցի... հեսա Լիոնը կնեղանա) մարդամեկից ամենալավ ղեկավար-առաջնորդ չունենալու զրույցներն են։ Երկրաշարժի փլատակները շատ լավ տեսնում եմ, ու նաև հիշում եմ, որ մարդամեկի ժամանակ դրա վերացմանն ուղղված աշխատանքները էնքան չնչին էին, որ բացի կիսատ պռատ դոմիկ բաժանելուց ուրիշ բան համարյա չի արվել։ Ազատագրված տարածքներն էլ եմ շատ լավ տեսնում, ու նաև սեփական աչքերով եմ տեսել էդ ժամանակներում ՀՀ բանակում տիրող բառդակը։
96-ից հետո լույս կար, բայց գազ չկար։ Իսկ գազը երբ եղավ... ճիշտ ա, շատ ավելի ուշ...

Իսկ հանրային սեփականության անցնելու վերաբերյալ հիմնավորումները Լևոնին բացի խայտառակությունից ու սև փիառից ուրիշ ոչ մի դրական կողմ չեն ավելացնում։ Վաուչերները (այն է՝ կազմակերպված պետական թալանը, որը չքավոր ժողովրդի ձեռքից կլպեց տարավ վերջին ունեցվածքը), հողերի մասսայական մասնավորեցումը ու սոված գյուղացուն էդ հողի հետ մեն մենակ թողելը, հետո նույն էդ հողերը կամ կոպեկներով հետ առնելը կամ տասնամյակներով վարձակալության վերցնելը, Մեֆ ջան, մի կերպ չեն կարող ոչ որպես արդարացում հանդես գալ, ոչ էլ որպես դրական պետականաշինական գործընթաց։

Եթե քո իսկ գրած չափանիշներով գնահատենք, ապա ինչքան էլ ցավալի ա ինձ համար նշելը, բայց Քոչարյանը հազար գլուխ ավելի լավ ղեկավար ա եղել։

Դավ ջան, Ես չեմ կարող անվերջ վիճել ակնհայտը ապացուցոլու համար որովհետև էսօր դա ոչինչ չի տալիս մարդկանց մի մասին որոնց համար փաստը արդեն կարևոր չի… ամեն ադմինիստրացիայի, կամ իշխանություն կարելի ա փնովել ու գովել… Լևոնի իշխանությանը կան մարդիկ որոնք փնովում են և կան մարդիկ որոնք գովում են… Կա՞ ստեղ մեկը որ կարա Քոչին գովա կամ Սրժին գովա… գովացեք… դու Դավ ջան, կարա՞ս գովաս…
դե ուրեմն ձենդ կարաս Քոչարյանին տաս, Կամ էլ Սերժիկին…

Mephistopheles
10.04.2012, 22:44
:D :D :D Մեֆ, որ ասում եմ, թե մենակ էդ հիմար իբր «վերլուծականներ» կարդալով լիարժեք ինֆորմացիա չես ստանա, չես հավատում։ Քո ասած հանրային շահին անցնելը գիտե՞ս ինչով էր պայմանավորված։ Շատ հասարակ ու պարզ մի պայմանով. ուտելու ու թալանելու էլ բան չէր մնացել։ Արտադրական ենթակառուցվածքների (գործարաններ, ցեխեր և այլն) կոպեկներով արդեն սեփականաշնորհվել էին, ծախվել էին, ամենաագահ ձևթվ լափել էին։ Մնում էր մենակ լավ յուղոտ հողերը ու արդեն իսկ սեփականատեր ունեցող օբյեկտների խլոցին։

փաստերն աղավաղում ես եղբայր… հողը գյուղացուն են բաժանաել մինչև 98-ը… Բագրատյանը շատ լավ վարչապետ ա եղել էն ժամանակների համար ու շատ լավ բաներ ա արել երկրի տնտեսության համար… Տրիբունին որ խնդրես, ինքը տնտեսագետ ա, ինքը քեզ կասի սաղ… ձեր ամենալավ ժամանակը եղել ա 95-98 թվերը որը եղել ա սովորական մարդու համար ամենալավ բիզնեսի ժամանակը…

Mephistopheles
11.04.2012, 00:21
Շատ հետաքրքիր նյութ ա՝ համարյա դասախոսություն, առաջարկում եմ նայել:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OxadDZMiuTI

Ձայ ջան, նայեցի լավն էր, շատ … ուղղակի մի նկատառում …

Ինքը շատ ճիշտ նկատեց որ 96-ին սկսեց ճգնաժամ, բայց ինքը կարծես չուզեց թե կարևոր չհամարեց կենտրոնանալ թե դա ինչ ճգնաժամ էր (միայն գաղափարական ասելը քիչ ա) ու մի անգամից թռավ "երկրորդ ավտարիտետին"…

էս մասը 96-98 շատ կարևոր ա… 96-ին Հայաստանն արդեն որոշակի տնտեսական աճ արձանագրել էր ու էդ ժամանակ աշխարհում էլ կար տնտեսական վերելք ու բավականին մեծ… այնուամենայնիվ մեր տնտեսական վերելքը իրա տեմպերով շատ շատ շատ հետ էր մնալու ընդհանուր վերելքից որը ըստ էության նշանակում ա հետընթաց… էն ժամանակվա իշխանությունը սա զգացել էր… իսկ ի՞նչն էր պատճառը որ մեր տեմպերը պտի ավելի դանդաղ լինեին… դա շարջափակումն էր ու ղարաբաղյան կոնֆլիկտը… 96-98 ամենալավ ժամանակն էր հանգուցալուծելու ղարաբաղյան կոնֆլիկտը, քանի որ ադրբեջանը հլա իրա նավթային ռեսուրսները չէր արտահանում ու ռազմական/տնտեսական տեսակետից զիբիլ էր… հենց դրա համար էլ էն ժամանակ էդ հարցը արագ թափ ստացավ ու եթե լուծվեր ու իշխանությունը հրաժարական չտար, մենք հիմա ուրիշ Հայաստան կունենայինք… Լևոնի օգտին պտի ասեմ որ ինքը փորձեց էս հարցի շուրջ դիսկուսիա ծավալել ու գրեց իրա "պատերազմ թե խաղաղությունը"… ու ինքը հանգուցալուծումն ուզում էր անպայման անել ժողովրդի համաձայնությամբ, որովհետև գիտեր որ ցանկացած հանգուցալուծում ինչքան էլ որ դա մեզ շահեկան լիներ, եթե արվում ա ժողովրդի թիկունքում համարվում ա կործանարար… ու ստեղ առաջացավ մի մեծ ճեղքվածք իշխանության մեջ… մնացածը բոլորդ էլ ինձնից լավ գիտեք ինչ եղավ… "հայրենասերները" եկան երկրի գլուխ… ի դեպ ասեմ, Վազգենն ու Դեմիրճյանն էլ էին ուզում իմ նշած հարցերը լուծել ուղղակի իրանց կարծիքով առանց հող հանձնելու…

էն ժամանակ իշխանությունը հասկասավ որ գաղափարական ճգնաժամը գալիս ա երբ տնտեսական ոլորտում էլ առաջխազացքն անհնար ա դառնում, իսկ դրա լուծումը իրանք տեսնում էին էդ հարցի լուծման ու ապաշրջափակման մեջ…

իսկ ինչ եղավ դրանից հետո, կամ ի՞նչ կարար լիներ… երբ որ երկիրն ունենում ա ծայրահեղ սահմանափակ ռեսուրսներ ու գտնվում ա դեֆակտո շրջափակման մեջ և ունենում ա ընդամենը մեկ կամ երկու գետնային կապ արտաքին աշխարհի հետ, ապա նրանք ովքեր կտիրանան այն սահմանափակ ռեսուրսներին ու մեկ երկու ճանապարհներին, նրանք էլ կդառնան երկրի տերը… իրականում երկիրն ուրիշ ուղությամբ չէր էլ կարող զարգանալ… մնացածը թե ինչպես ձևավորվեց, արդեն տեխնիկայի հարց է, բայց հնարավո՞ր էր առաջն առնել… 2000-2007 թվերին Հայաստանն իրականում տնտեսական աճ չի ունեցել… ֆորմալ առումով եղել ա , բայց կախված ա եղել դրսի տնտեսական աճից, այսինքն, բնակարանաշինության հաշվին ա եղել որի գնորդը հիմնականում դրսում ա եղել (չեմ կարծում Հայաստանում էդ քան շատ մարդ իվիճակի էր ֆինանսապես էլիտար բնակարան գնել… համենայն դեպս կառուցված բնակարաններն ավելի շատ էին քան ներքին շուկայում պահանջ կար)… դրան էլ եթե գումարես այն որ Հայաստանի ժողովրդի գնողունակության որ մասն էր կազմում արտաքին տրանսֆերները ապա պարզ կդառնա թե Հայաստանում ինչ տնտեսական աճ ա եղել…

Կրծում եմ որ Լավ կլինի որ Մանվելը սրա վրա կենտրոնանա… սա մեզ ավելի հստակ կասի թե ինչ ա պետք անել…

Ձայնալար
11.04.2012, 00:48
Մեֆ, բայց վերնագիրը «քրեաօլիգարխիկ համակարգեր» էր, ըստ այդմ կանգ առավ հենց էդ մասի վրա, քո ասածները, եթե էդ մանրամասնությամբ ներկայացներ, թեմայից դուրս կլիներ:

Mephistopheles
11.04.2012, 00:57
Մեֆ, բայց վերնագիրը «քրեաօլիգարխիկ համակարգեր» էր, ըստ այդմ կանգ առավ հենց էդ մասի վրա, քո ասածները, եթե էդ մանրամասնությամբ ներկայացներ, թեմայից դուրս կլիներ:

ճիշտ ես ասում, բայց դրա արմատներն ու շարջադարձային կետը, ինչպես նաև այլ ուղղությամբ զարգանալու խաչմերուկը եղել ա հենց էդ երկու տարում…

կարծում եմ էդ երկու տարին շատ կարևոր ա… ինձ հետաքրքրում ա թե ինչու՞ ստեղծվեց և կարա՞ր չստեղծվեր քան թե ինչ կառուցվածք ունի…

Mephistopheles
11.04.2012, 01:33
ինչի՞ չես կարա, ասա... ասա օրինակ դու գիտեի՞ր որ
հիմա գոլդ համար գնելն առանց հերթ ա ու գինն էլ տեղում ճպցնում ա(մեկ ա ես 5 000 000 չունեմ որ դրանից օգտվեմ):
Հիմա կարաս 30 րոպեյում բիզնես գրանցես(նա ֆիգ գրանցեմ, եթե չեմ կարա զբաղվեմ բիզնեսով, որովեհտև սաղ խեխդած ա):
Հիմա հարկերի վճարումը հեշտացել ա(ոչինչ որ մենակ սովորական ժողովուրդն ա հարկ վճարում):
39 տեսակի հարկային հաշվետվության ներկայացում էլեկտրոնային եղանակով(էլի նույն զիբիլն ա, որովհետև հարկային հաշվետվություն մենակ հասարակ քաղաքացիներն են ներկայացնում)
Պետական մարմինների ստուգայցները կրճատվել են(բայց եթե մեկին բշտես 1 հատ ստուգայցն էլ ա հերիք)

Կարճ ասած իմաստը էն ա, որ ՀՀԿ-ն գոնե լափշա ունի ականջներիցս կախելու: Բա մնացածը բացի արդարանալու ի՞նչ ունեն անելու:

հեսա լոլոի վերջնական ցուցակը
http://esgitem.am/%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80.html

դե ասում եմ ճիշտ ես ասում, էլի… ապեր, 5 տարի առաջ 5-10 000 դրամ էին բաժանում, Հրազդանում 5000, էս՝ խորհրդարանականում ձու ու պավիդլա են բաժանում… նախագահականին խոտ են դեմներս գցելու ու դու կարող ա էդ վախտ էլ ասես գոնե խոտ են տալիս…

ապեր, կյանքիդ մեռնեմ… քո ականջները լափշա կախելու համար չի, լսելու համար ա, աչքերն էլ տեսնելու… ես չեմ կարա քեզ ցույց տամ եթե չես տեսնում ու լսացնել եթե չես լսում…

դու ասում ես "կարամ հեշտ բիզնես բացեմ" բաց ապեր, Լևոնի իննադու բաց ու իրա քոռ աշկը կոխի թո տենա… ու էն վախտ ասա ցույց տալու բան ունեմ, կամ ունեն …

davidus
11.04.2012, 09:39
փաստերն աղավաղում ես եղբայր… հողը գյուղացուն են բաժանաել մինչև 98-ը… Բագրատյանը շատ լավ վարչապետ ա եղել էն ժամանակների համար ու շատ լավ բաներ ա արել երկրի տնտեսության համար… Տրիբունին որ խնդրես, ինքը տնտեսագետ ա, ինքը քեզ կասի սաղ… ձեր ամենալավ ժամանակը եղել ա 95-98 թվերը որը եղել ա սովորական մարդու համար ամենալավ բիզնեսի ժամանակը…

Մեֆ, բա իմ ասածն էլ հենց դա էր, նախորդ գրառման մեջ, որ հողը էն մութ ու ցուրտ տարիներին տվեցին գյուղացուն ու քաշվեցին մի կողմ։ Իսկ դու քեզ մի հատ նեղություն տուր, ու ման արի գտի, թե Բագրատյանը ո՞ր թվերին ա եղել վարչապետ, իսկ քո ասած ժամանակահատվածում՝ ովքե՞ր են եղել վարչապետ։ Բագրատյանը շատ լավ գիտնական ա, ու դա փաստ ա, բայց դա չի նշանակում, որ իր գիտելիքները ինքը հնարավորություն ա ունեցել կիրառել պրակտիկայում։ Նույն էդքան չարչրկված վաուչերների պատմությունը։ Որոշակի մարդկային ու մասնագիտական որակներ ա պետք նման խայտառակ տնտեսական պլան իրագործելու ու նույնքան խայտառակ ձևով էդ պլանը տապալելու համար։

Հ.Գ. Դե եթե ասում ես, որ մեր ամենալավ ժամանակը եղել ա 95-98 թվերը, երևի տենց էլ կա։ Դու ավելի լավ կիմանաս։ :))

davidus
11.04.2012, 09:44
Դավ ջան, Ես չեմ կարող անվերջ վիճել ակնհայտը ապացուցոլու համար որովհետև էսօր դա ոչինչ չի տալիս մարդկանց մի մասին որոնց համար փաստը արդեն կարևոր չի… ամեն ադմինիստրացիայի, կամ իշխանություն կարելի ա փնովել ու գովել… Լևոնի իշխանությանը կան մարդիկ որոնք փնովում են և կան մարդիկ որոնք գովում են… Կա՞ ստեղ մեկը որ կարա Քոչին գովա կամ Սրժին գովա… գովացեք… դու Դավ ջան, կարա՞ս գովաս…
դե ուրեմն ձենդ կարաս Քոչարյանին տաս, Կամ էլ Սերժիկին…

Մեֆ ջան, շատ ճիշտ ես, ակնհայտը ապացուցելու կարիք բացարձակ չկա։
Երկրորդ, էդ քեզ կարելի ա քաղգգանտին գովալ, անցած տարիների պատկերը ինչ-որ պաթետիկ «վերլուծություններով» լղոզել, ուրիշներին չի՞ կարելի :D

Mephistopheles
11.04.2012, 09:50

կարելի ա Դավ ջան, դե մի հատ սերժի ու քոչի տարիները "վերլուծի" , լղոզի կամ "իրական" պատկերը ներկայացրու… համբերւոթյամբ սպասում եմ…

h_jak
11.04.2012, 10:16
փաստերն աղավաղում ես եղբայր… հողը գյուղացուն են բաժանաել մինչև 98-ը… Բագրատյանը շատ լավ վարչապետ ա եղել էն ժամանակների համար ու շատ լավ բաներ ա արել երկրի տնտեսության համար… Տրիբունին որ խնդրես, ինքը տնտեսագետ ա, ինքը քեզ կասի սաղ… ձեր ամենալավ ժամանակը եղել ա 95-98 թվերը որը եղել ա սովորական մարդու համար ամենալավ բիզնեսի ժամանակը…

Բագրատյանը? Բագրատյանը իրա բերանովա ասել որ իր արածների 30%-նա համարում ճիշտ ու օգտավետ աշխատանք, եթե ինքնա ասում 30% ապա նա մինուսովա աշխատել ոչ թե 30%-ով.
Սովորական մարդու համար լավ բիզնեսն էլ առանց հերթի նավթ ու հաց ստանալն էր հետո դա մյուսների(էն մարդկանց որոնք իվիճակի չէին հերթ կանգնելու) վրա ծախելն էր. Եթե հիմա յոլլա ենք գնում էն ժամանակ ուղղակի մահվան դեմ էրէսներս պնդացրած գոյատևում էինք ավելի շուտ պահպանում էինք մեր ֆիզիկական գոյությունը ամենա անհավանական ձևերով, նոխկալիա հիշողություններ էն Լևոնի , ՀՀՇ-ի ու ընդհանրապես ստեղծված իրավիճակի մասին. 90-ականներից միչ օրս ունեցած բոլոր պաշտոնյաներին վառելա պետք, ու հերթով.

davidus
11.04.2012, 10:34
կարելի ա Դավ ջան, դե մի հատ սերժի ու քոչի տարիները "վերլուծի" , լղոզի կամ "իրական" պատկերը ներկայացրու… համբերւոթյամբ սպասում եմ…

Ի տարբերություն քեզ՝ ես ոչ ոքի վարդագույն լույսի տակ ներկայացնելու խնդիր չունեմ, Մեֆ ջան, ոչ ոքի չեմ համարում պատմության մեջ ամենաուժեղ առաջնորդ, ամենալավ նախագահ :D։ Դրա համար երևի սպասումդ չարդարացնեմ։ Ներող... անիմաստ ա։

Mephistopheles
11.04.2012, 10:47

Լավ, ոչ ոք լավ բան չի արե՞լ…

Elmo
11.04.2012, 15:11
դե ասում եմ ճիշտ ես ասում, էլի… ապեր, 5 տարի առաջ 5-10 000 դրամ էին բաժանում, Հրազդանում 5000, էս՝ խորհրդարանականում ձու ու պավիդլա են բաժանում… նախագահականին խոտ են դեմներս գցելու ու դու կարող ա էդ վախտ էլ ասես գոնե խոտ են տալիս…

ապեր, կյանքիդ մեռնեմ… քո ականջները լափշա կախելու համար չի, լսելու համար ա, աչքերն էլ տեսնելու… ես չեմ կարա քեզ ցույց տամ եթե չես տեսնում ու լսացնել եթե չես լսում…

դու ասում ես "կարամ հեշտ բիզնես բացեմ" բաց ապեր, Լևոնի իննադու բաց ու իրա քոռ աշկը կոխի թո տենա… ու էն վախտ ասա ցույց տալու բան ունեմ, կամ ունեն …

Մեֆ ջան ցուցակում բացառապես մուրաբա բաժանողներ են ու լափշա կախողներ: Ի՞նչ ընտրեմ ես, այ դա չեմ կարողանում հասկանալ: Գնամ ընտրեմ թե ո՞վ ա մուրաբա բաժանելու, 5000 դրամ բաժանելու ու հարկերը յուրացնելու: Ինչո՞վ էսօրվա մուրաբա բաժանողները քեզ չեն գոհացնում չեմ հասկանում: Կարող ա՞ ՀՀԿ-ն վատ ա երկիրը թալանում: Ինչի՞ էդ գործը տանք ասենք Միավորված Հայերին:

Varzor
11.04.2012, 17:23
ապեր, ես սենց եմ մտածում… վերցրու 90-98-ը և 98-2012 ու տես որ ժամանակահատվածում ա եղել առաջընթաց ու ինչքան…
վերցնում եմ`
1. 90-98, ավելի ճիշտ 91-98 ;)
91-94` պատերազմ էր ու առաջընթացի մասին խոսելը ծիծաղելի է: Զուտ տերիտորիալ տեսանկյունից ունենք առաջընթաց` տենց առաջընթաց արդեն 75 տարի էր չէինք ունեցել:
94-96` ժողովրդի մեջ օրեցօր աճող դժգոհություն իշխող վարչակարգի և մասնավորապես Լևոնի հանդեպ: Արդյունք` 96-ի նախագահական ընտրություններում հաղթում է այլ թեկնածու, սակայն ընտրեւթյունները կեղծվում են` առաջին կեղծիքը անկախ ՀՀ-ում: Սա էլ է առաջընթաց` բացասական: Ու շատ լուրջ բացասական առաջընթաց է, քանի որ հենց սրանից էլ ծնվել են մյուս կեղծիքները
96-98` ժողովրդական դժգոհությունը կամաց կամաց լցնում է համբերության բաժակը, արտաքին քաղաքականության մեջ լուրջ պարտություներ, չդադարող արտագաղթ, օլիգարխիկ երևույթների հստակ ձևավորում` ոլորտների բաշխում: Արդյունքում ԼՏՊ-ն նոր վարչապետ-փոխարինող է նախապատրաստում` Ռոբին, կայացնում է շատ խելացի ու կարգին որոշում` հեռանում է առանց ցնցումների, երկրին թողնելով ոչ մի բանով չբարելավված աղետի գոտի, ԼՂՀ հարցի բարդ վիճակ, $1.5մլրդ պետական պարտք: Նույն մարդը, որ 96-ին կեղծեց, 98-ին "մեղա եկավ" ու հեռացավ :D
2. 98-2012, ավելի լավ կլինի, որ բաժանենք երկու փուլի`
2.1 98-2008
Քրեաօլիգարխիկ վարչակարգի ներքին պայքար, հոկտեմբերի 27, ջրից չոր դուրս եկած օլիգարխիկ կլանների բարգավաճում, ոլորտների լճացում, պետական ունեցվածքի օտարման և յուրացման նոր ալիք, գների թանկացում, դրամի արժեվորում, որոշ գլխավոր փողոցների ասֆալտապատում, պետական ստրատեգիական ոլորտների վաճառք, մոնոպոլիաների խորացում: Նոր փոխարինողի նախապատրաստում` նախկինում ԼՏՊ-ի աջ թևերից Սերժիկ, ՊՆ, Վարչապետ: Ժողովրդի դժգոհության զգացողությունն արդեն բթացել է` դժգոհ լինելը արդեն սովորական հոգեվիճակ է, արտագաղթը մեկ աճում, մեկ նվազում է, բայց չի դադարում: Էլիտար շենքերի ու շինությունների աննախադեպ աճ, քաղաքի առանց այդ էլ խաթարված դեմքի ավելի կեղտոտում ու այլափոխում: Իրենց դուքսերի տեղ դրած օլիգարխներ, նոր գազամուղ, էշական արտաքին քաղաքականությունը` անդեմ ու անմշակույթ պեական ներկայացում, հերթական կեղծված ընտրություններ, 2008 մարտի 1
2.2 2008-2012
Անառակ որդու վերադարձը` ԼՏՊ-ն վերադառնում է, օդից սեփականացնում է ժողովրդական դժգոհության գերլարված պոտենցյալը, ժողովրդին հանում է փողոցներ, գցում գելի բերան, սկսում է երկխոսել, արտահերթ ընտրություններ է պահանջում, "դին ու բարի" ընդիմությունները դառնում են ֆուֆլո, ըմբոստացած ժողովրդի շարքերը նվազում են, տնտեսական ճգնաժամ, ԱԺ-ն լցվում է նոր կրծողներով ու տզրուկներով, ղումարբազ նախագահ, ղզլբաշ նախագահի ախպեր, ԼՏՊ-ն պատրաստվում է հերթականի, արտագաղթը չի նվազում, գնաճը նույնպես, աղքատների թիվն արդեն ահռելի չափերի է հասել ...

Ոտտեղ ես տեսնում առաջընթացը? Միակ լուրջ առաջընթացը դա հաղթանակն է Արցախյան պատերազմում, որում ԼՏՊ-ի դերը պետք չի գերագնահատել: Նույն Սերժիկն ու Ռոբիկն էլ իրենց չափով են դերեր խաղացել:

Սխալ բան կա?

Varzor
11.04.2012, 17:30
Վարզոր ջան, ճիշտ ես ասում… եթե դուք տարբերություն չեք տեսնում ուժերի միջև ուրեմն ընտրություն չունեք… եթե գույն ու կոնտրաստ չեք տեսնում, երկիր չի լինելու…
որ ասես Սերժն ավելի լավն ա, կամ Քոչն ավելի լավն ա, կամ Րաֆֆին, Վահանը… մի խոսքով կարևոր չի… ես էլի կհասկանամ… բայց որ բոլորը լույնն ես տեսնում, ասելիք չունեմ…
Ընգեր, ես ինչ ես ասում? Ես ասել եմ "տարբերություն չեմ տեսնում"? քո համար փտած կատլետի ու փտած կարտոլի մեջ տարբերություն չկա?
Ուղղակի հարցը նրանումն է` արդյոք այդ տարբերություններն էական են? Նորմալ մարդու համար ուտելու տեսանկյունից փտած կարտոլի ու կատլետի մեջ տարբերություն չկա` մեկա չի ուտելու: Մենակ պիտի այնքան սոված ու ճարահատյալ լինի, որ ուտի:
Եղբայր ոնց կարելի է վատերի մեջ լավին փնտրել: "Սերժն ավելի լավն ա ..." Ինչով? Աղբի մեջ լավ ու վատ լինում է? Պետական հանցագործների մեջ լավ ու վատ լինում է? Էս ինչ ես ասում?
Հիտլերն էր ավելի լավը, թե Աթաթուրքը? Կարաս որոշես?
Արդեն աբսուրդ բաներ ես ասում: Այո, բոլորն էլ նույն են, նույնն են նրանով, որ բոլորն էլ մեր երկրի համար վատ են, բոլորն էլ պիտի հեռանան, ոչ մեկն էլ ժողովրդին բարիք չի բերել: Էդ տեսանկյունից նույնն են:
Հիմա ինչ? Ընգնես սկսեմ հաշվել, թե ինձ ովա ավելի քիչ վնաս տվել ու ասեմ "էսի լավնա"?? Ոնց կարելի է?
Չարյաց փոքրագույն եմ ընտրելու? Ենթադրենք, բայց դրանից "չարյանք" չի դառնա "բարյանք":

Հ.Գ.
Տենց էլ չասիր, թե որ թվին ես ՀՀ-ից գնացել ;)

Արէա
11.04.2012, 17:34
Չարյաց փոքրագույն եմ ընտրելու? Ենթադրենք, բայց դրանից "չարյանք" չի դառնա "բարյանք":

Ամեն դեպքում չարյաց փոքրագույնին կարելի է ընտրել, երբ գիտես, որ հակառակ դեպքում չարյաց մեծագույնն է նստելու գլխիդ:

Varzor
11.04.2012, 17:38
Լավ, ոչ ոք լավ բան չի արե՞լ…
Չէ, ինչու արել են, ուղղակի էդ արած լավը աչքներիս չի գալիս, քանի որ վատը ավելի շատ են արել, մինչև հիմա էլ անում են:
Լավ արածները թվարկեմ, դու էլ վատ արածները... չէ հակառակը` ես էդքան կարճ գրողը չեմ :))

Varzor
11.04.2012, 17:43
Ամեն դեպքում չարյաց փոքրագույնին կարելի է ընտրել, երբ գիտես, որ հակառակ դեպքում չարյաց մեծագույնն է նստելու գլխիդ:
Դա նույնպես մոտեցում է, բայց ստեղ հարցը նրանումն է, թե ով է իրականում չարյաց մեծագույնը, իսկ ով փոքրագույնը: Քանի որ երկուսն էլ "չարյանք" են, ապա շատ հնարավոր է, որ խառնենք ու հանկարծ ու փոքրագույնի տեղը մեծագույնը ընտրենք (ինչ իմանաս, թե ինչ դիմակ են հագել ու ինչ ունեն մտքներին չարյանք ;) ): Թե հույս ունենք, որ գալիք չարյանք կլինեն փոքրագույնը?
Ժողովուրդը իմաստուն է` "մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը", հա, մեկ էլ առակը արքայի համար աղոթող կնոջ "... ես անիծեցի ու քո հայրը մեռավ, իրենից հետո եկար դու` ավելի դաժան ու անողոք: Դրա համար էլ օրհնում եմ քեզ, որ չմեռնես ու քեզանից հետո քո որդին չգա ..."
Ոնց տեսնում ես` ժողովուրդը դարերի խորքից հուշում է ;)

Mephistopheles
11.04.2012, 21:26
Մեֆ ջան ցուցակում բացառապես մուրաբա բաժանողներ են ու լափշա կախողներ: Ի՞նչ ընտրեմ ես, այ դա չեմ կարողանում հասկանալ: Գնամ ընտրեմ թե ո՞վ ա մուրաբա բաժանելու, 5000 դրամ բաժանելու ու հարկերը յուրացնելու: Ինչո՞վ էսօրվա մուրաբա բաժանողները քեզ չեն գոհացնում չեմ հասկանում: Կարող ա՞ ՀՀԿ-ն վատ ա երկիրը թալանում: Ինչի՞ էդ գործը տանք ասենք Միավորված Հայերին:

OK, ապեր, մի մասնակցեք, եթե դրանից ավելի լավ ա լինելու, կամ ավելի քիչ վատ ուժ ա լինելու… ինձ համոզեցիք…

Mephistopheles
11.04.2012, 21:27
վերցնում եմ`
1. 90-98, ավելի ճիշտ 91-98 ;)
91-94` պատերազմ էր ու առաջընթացի մասին խոսելը ծիծաղելի է: Զուտ տերիտորիալ տեսանկյունից ունենք առաջընթաց` տենց առաջընթաց արդեն 75 տարի էր չէինք ունեցել:
94-96` ժողովրդի մեջ օրեցօր աճող դժգոհություն իշխող վարչակարգի և մասնավորապես Լևոնի հանդեպ: Արդյունք` 96-ի նախագահական ընտրություններում հաղթում է այլ թեկնածու, սակայն ընտրեւթյունները կեղծվում են` առաջին կեղծիքը անկախ ՀՀ-ում: Սա էլ է առաջընթաց` բացասական: Ու շատ լուրջ բացասական առաջընթաց է, քանի որ հենց սրանից էլ ծնվել են մյուս կեղծիքները
96-98` ժողովրդական դժգոհությունը կամաց կամաց լցնում է համբերության բաժակը, արտաքին քաղաքականության մեջ լուրջ պարտություներ, չդադարող արտագաղթ, օլիգարխիկ երևույթների հստակ ձևավորում` ոլորտների բաշխում: Արդյունքում ԼՏՊ-ն նոր վարչապետ-փոխարինող է նախապատրաստում` Ռոբին, կայացնում է շատ խելացի ու կարգին որոշում` հեռանում է առանց ցնցումների, երկրին թողնելով ոչ մի բանով չբարելավված աղետի գոտի, ԼՂՀ հարցի բարդ վիճակ, $1.5մլրդ պետական պարտք: Նույն մարդը, որ 96-ին կեղծեց, 98-ին "մեղա եկավ" ու հեռացավ :D
2. 98-2012, ավելի լավ կլինի, որ բաժանենք երկու փուլի`
2.1 98-2008
Քրեաօլիգարխիկ վարչակարգի ներքին պայքար, հոկտեմբերի 27, ջրից չոր դուրս եկած օլիգարխիկ կլանների բարգավաճում, ոլորտների լճացում, պետական ունեցվածքի օտարման և յուրացման նոր ալիք, գների թանկացում, դրամի արժեվորում, որոշ գլխավոր փողոցների ասֆալտապատում, պետական ստրատեգիական ոլորտների վաճառք, մոնոպոլիաների խորացում: Նոր փոխարինողի նախապատրաստում` նախկինում ԼՏՊ-ի աջ թևերից Սերժիկ, ՊՆ, Վարչապետ: Ժողովրդի դժգոհության զգացողությունն արդեն բթացել է` դժգոհ լինելը արդեն սովորական հոգեվիճակ է, արտագաղթը մեկ աճում, մեկ նվազում է, բայց չի դադարում: Էլիտար շենքերի ու շինությունների աննախադեպ աճ, քաղաքի առանց այդ էլ խաթարված դեմքի ավելի կեղտոտում ու այլափոխում: Իրենց դուքսերի տեղ դրած օլիգարխներ, նոր գազամուղ, էշական արտաքին քաղաքականությունը` անդեմ ու անմշակույթ պեական ներկայացում, հերթական կեղծված ընտրություններ, 2008 մարտի 1
2.2 2008-2012
Անառակ որդու վերադարձը` ԼՏՊ-ն վերադառնում է, օդից սեփականացնում է ժողովրդական դժգոհության գերլարված պոտենցյալը, ժողովրդին հանում է փողոցներ, գցում գելի բերան, սկսում է երկխոսել, արտահերթ ընտրություններ է պահանջում, "դին ու բարի" ընդիմությունները դառնում են ֆուֆլո, ըմբոստացած ժողովրդի շարքերը նվազում են, տնտեսական ճգնաժամ, ԱԺ-ն լցվում է նոր կրծողներով ու տզրուկներով, ղումարբազ նախագահ, ղզլբաշ նախագահի ախպեր, ԼՏՊ-ն պատրաստվում է հերթականի, արտագաղթը չի նվազում, գնաճը նույնպես, աղքատների թիվն արդեն ահռելի չափերի է հասել ...

Ոտտեղ ես տեսնում առաջընթացը? Միակ լուրջ առաջընթացը դա հաղթանակն է Արցախյան պատերազմում, որում ԼՏՊ-ի դերը պետք չի գերագնահատել: Նույն Սերժիկն ու Ռոբիկն էլ իրենց չափով են դերեր խաղացել:

Սխալ բան կա?

սխալ բան չկա ապեր… թերի ա…

Mephistopheles
11.04.2012, 21:42
Ընգեր, ես ինչ ես ասում? Ես ասել եմ "տարբերություն չեմ տեսնում"? քո համար փտած կատլետի ու փտած կարտոլի մեջ տարբերություն չկա?
Ուղղակի հարցը նրանումն է` արդյոք այդ տարբերություններն էական են? Նորմալ մարդու համար ուտելու տեսանկյունից փտած կարտոլի ու կատլետի մեջ տարբերություն չկա` մեկա չի ուտելու: Մենակ պիտի այնքան սոված ու ճարահատյալ լինի, որ ուտի:
Եղբայր ոնց կարելի է վատերի մեջ լավին փնտրել: "Սերժն ավելի լավն ա ..." Ինչով? Աղբի մեջ լավ ու վատ լինում է? Պետական հանցագործների մեջ լավ ու վատ լինում է? Էս ինչ ես ասում?
Հիտլերն էր ավելի լավը, թե Աթաթուրքը? Կարաս որոշես?
Արդեն աբսուրդ բաներ ես ասում: Այո, բոլորն էլ նույն են, նույնն են նրանով, որ բոլորն էլ մեր երկրի համար վատ են, բոլորն էլ պիտի հեռանան, ոչ մեկն էլ ժողովրդին բարիք չի բերել: Էդ տեսանկյունից նույնն են:
Հիմա ինչ? Ընգնես սկսեմ հաշվել, թե ինձ ովա ավելի քիչ վնաս տվել ու ասեմ "էսի լավնա"?? Ոնց կարելի է?
Չարյաց փոքրագույն եմ ընտրելու? Ենթադրենք, բայց դրանից "չարյանք" չի դառնա "բարյանք":

Հ.Գ.
Տենց էլ չասիր, թե որ թվին ես ՀՀ-ից գնացել ;)

Արէան շատ ճիշտ բան ա ասել…

ընտրությունը երբեք չի լինելու լավի ու վատի միջև, ոչ էլ լավի ու շատ լավի միջև… ընտրությունը միշտ էլ լինելու է վատի և ավելի վատի միջև…

Varzor
12.04.2012, 18:56
սխալ բան չկա ապեր… թերի ա…
Դե լրացրու, թող լիարժեք լինի, կամ հնարավորինս լիաժեք:

Արէան շատ ճիշտ բան ա ասել…
ընտրությունը երբեք չի լինելու լավի ու վատի միջև, ոչ էլ լավի ու շատ լավի միջև… ընտրությունը միշտ էլ լինելու է վատի և ավելի վատի միջև…
Դէ էդ տրամաբանությամբ` ընտրություններն ում տանձին են պետք? Անընտհատ վատերի մեջ ընտերլը կայֆա տալիս? Մազոխիստ ենք ինչա?

Mephistopheles
13.04.2012, 05:30
Դե լրացրու, թող լիարժեք լինի, կամ հնարավորինս լիաժեք:

Տրիբունին խոսք եմ տվել որ էլ էդ հարցերով քննարկումներ չեմ անելու… միայն գաղափարախոսության շուրջ… բայց որ նայես անցած գրառումները, ընդեղ ինչքան որ իմացել եմ գրել եմ, էլի կա, բայց փաստերին չեմ տիրապետում… չունեմ…

Դէ էդ տրամաբանությամբ` ընտրություններն ում տանձին են պետք? Անընտհատ վատերի մեջ ընտերլը կայֆա տալիս? Մազոխիստ ենք ինչա?

պարտավոր չես իմ ասածն ընդունել Վարզոր ջան… նայի ուրիշ երկրներում… երբեք չի լինում լավ թեկնածու և վատ թեկնածու ու ձեզ էլ ասեն "ո՞րն եք ուզում" կամ չի լինում նենց որ "էս մեկը լավն ա, բայց էս մեկն ավելի լավն ա, չէ էս մեկն ավելի լավն ա" … էսի սուպերմարկետ չի որ լավից լավը ման գաս… թեկնածուներն ամենաարդար ընտրությունների ժամանակ, ամենաարդար երկրում պետք ա բավարարեն հասարակության բոլոր շերտերի պահանջները, իսկ դրանք միշտ էլ հակասական են…

…ընենց որ, բռատ… էս ա քո ընտրությունը…

Varzor
13.04.2012, 13:05
… թեկնածուներն ամենաարդար ընտրությունների ժամանակ, ամենաարդար երկրում պետք ա բավարարեն հասարակության բոլոր շերտերի պահանջները, իսկ դրանք միշտ էլ հակասական են…
Այ հենց ստեղ քո հետ համամիտ չեմ: Յուաքանչյուր թեկնածուի խնդիրն այն է, որ կարողանա հասարակության հնարավոիրնս շատ անդամների համոզել, որ ինքը կարող է բավարարել իրենց շահերը: Ու դա հաստատ չի նշանակում, որ բոլոր երտերի պահանջները պիտի բավարարի: Ու ստեղ ընտրում ես ոչ թե նրան, ով ավելի քիչ շահ ա բավարարում, այլ նրան ով ավելի շատ ա բավարարում` ավելի լավն ա, ավելի օգտակար, ավելի համոզիչ, ավելի վստահելի և այլն: Իսկ այս հատկությունները համեմատելիս հոռետեսական մեթոդով չեն առաջնորդվում: Հո չես ընտրում նրան, ով ավելի քիչ է վնաս տալու? Ընտրում ես նրան, ով որ կարծում ես աավելի շատ է օգուտ տալու:

…ընենց որ, բռատ… էս ա քո ընտրությունը…
Սա իմ ընտրությունը չի, սա ձեր ընտրույթունն ա` դուք եք ընտրել ժողովրդավարական տարբերակը: Ես բազմիցս ասել եմ ու կասե, որ ներկա գործող ընտրական համակարգը իր ժողովրդավարական սկզբունքներով ինձ համար ընդունելի չի, ուստի լիարժեք իրավունք ունեմ պնդելու, որ ես ընտրություն չկատարելու շատ ավելի լուրջ պատճառներ ունեմ, քան թեկնածուների միջև ընտրություն կատարելու խնդիրն է:

Հ.Գ.
Մեֆ, փաստորեն գաղտնիք է հա, թե երբ ես գնացել Հայաստանից

keyboard
19.04.2012, 20:26
ՌեփԼուրերը վերջապես ազատվեց Աքարմազյան Հայկի ճիրաններից: Դիմավորեք ԲՀԿ-ի ծյունինգ արած տարբերակը, ավելի լավն ա, քան նախորդը :))

http://www.youtube.com/watch?v=9olPwIDz2qM&context=C47478aaADvjVQa1PpcFP_XBTFIGq8_f0NI1HRTEXei6xr79n3XkM=

Նայում եմ ու մտածում, տեսնես, որ էդ զենքի պատմությունը չլիներ, Ծառուկյանի էլ որ? մասից էին կախվելու :[
Էդ կուսակցությունը ինձ ոչ փողա տվել, ոչ գիտի ես ով եմ, ոչ էլ ես էդ կուսկցության անդամ եմ, բայց մեկա ես ուզում եմ հավատամ,մեծ հույս ունեմ, որ էդ կուսակցություննա ինչ-որ բան փոխելու էս երկրում, եթե իհարկե ինչ-որ բան փոխվելույա: Ես ուզում եմ վստահ լինեմ, համոզված, որ Ծառուկյանը հաստատ արտուրիկի քայլը չի անի ինչ-որ մեկի մոտ սապոն վերցրած վազելու տրբերակով ու Ծառուկյանը "դոդ"-ից դառավ պարոն Ծառուկյնան, բայց շատերը տենց էլ մականունավոր մնացին:
Ուղղակի էս պարագայում կուսակցության մոտոցումը իմ համար անհասկանալի էր, է զենք կար մոտըասեիք կա, յանիմ ինչ կա դրա մեջ, ինքը իրավունք ունի զենք կրելու ու էդ ժողովրդի մեջ թե 10 ուզող ունի 100 չուզող ունի, բա մարդը էդքան մարդկանց մեջա, որ ուզենան վատություն անեն չպաշտպանվի?
Զարմանում եմ, չեմ հասկանում իրանց բռնած էդ պազիացիան, բայց դե ուրեմն ճիշտը տենց էր իրանց համար:

Varzor
20.04.2012, 12:40

ԻՀԿ սխալվում ես հետևյալում.
1. Զենք կրելու իրավունքը ՀՀ-ում սահմանված չի: Ինքնապաշտպանական նպատակով կարելի է կրել միայն տրավմատիկ զենքեր, իսկ մարտական զենքեր կրելու թույլատվություն ունեն միայն ուժային կառույցների ներկայացուցիչները, այնլ էլ միայն իրենց տաբելայաին զենքը ու ոչ ամեն տեղ: Հասարակական վայրերում զինված ման գալ չի կարելի: Իսկ պարոն Ծառուկյանը, որքանով գիտեմ, ուժային կառույցի ներկայացուցի չէ, միայն որսորդ իության անդամ է:
Հա, վայ մոռացել էի` ընտրողների ձայների որսի էր ելել :D
Է ես ու դու էլ լիքը չուզողներ կարող ա ունենանք: Հիմա ինչ? Զենքը վրեքս խփած կարանք հանգիստ ման գանք հերիք չի, դեռ մի հատ էլ հրապարակայնորեն միամիտ ցուցադրենք? Պարզ չի, թե դրանից հետո որտեղ կարող է հայտնվենք?
Հարցը հենց նրանումն է, որ երկիրը բարգավաճեցնելու ու օրենքը կայունացնելու մասին խոսող մարդը հենց էդ խոսերը արտասանելու ժամանակ փաստացի խախտում է օրենքը: Այ հենեց դա է հարցը:

Ընդհանուր առմամ ճիշտ ես` էդ ով չգիտիտի, որ Ծառուկյանւ զենք(եր) ունի? Բայց սա, օրինակ, մեծն Ամենատորը կորակեր որպես բեսեդկի մակարդակի տեղեկություն: Բայց սա արդեն բեսեդկի մակարդակի չի, այլ փաստացի իրողություն, որի ականատեսները հազարավոր մարդիկ են: Չնայած ոնց որ կան մարդիկ, որ հերքում են 90-ականներին ՀՀՇ-ական վարչակազմի "ջանքերով" և ԼՏՊ գլխավորությամբ ժողովրդին բաժին հասած առհավիրքները, այնպես էլ կարող են մի քանի տարի հետո հանգիստ հերքել այս միջադեպը: Չնայած ինչի մի քանի տարի հետո? Հենա հիմա էլ լիքը "Վերտու-Նագաններին" հավատացողներ կան:

keyboard
20.04.2012, 18:30

Աշոտ ջան, ծառուկյանի գովքը անելու համար չեմ գրել գրառումս ու ասեմ,որ էդ նկարողի ու իմ ու քո պռոստո ասածը, որ դա մարտական զենքա կարա և չհամապատասխանի իրականությանը ասած քեզ պնեվմատիկ զենք լինի, բայց դե էդ էլ հեչ, կարևորն ենա, որ բան կա խոսում ենք էլի, թեման լինի թեման :D

Varzor
20.04.2012, 18:50

Ախր ԲՀԿ-ն հենց ինքն է նպաստում նրան, որ լուն դավա սարքվի: Է պնեվմատիկ էր` թող ասեն պնևմատիկ էր: Ինչի են ասում "հեռախոս", Օսկանյանն էլ հակասում է, թե "զենք էր էլի"?
Ինչի են ժողովրդին փորձում խաբել? Չէ որ ամեն ինչ ակնհայտ երևում է: Ախր Ծառուկյանը թարսի պես ծխող էլ չի, որ գոնե ասեին "ջաջիգալկա է, սամսեմ ուրիշ ջաջիգալկա" :D
Էլի եմ ասում` ստեղ հարցերը երկուսն են.
1. Ինչի պիտի քաղաքական գործիչը ներկայանա ընտրողների հետ հանդիպման զենքով, թեկուզ պնևմապտիկ? Որ մի նորմալ քաղաքական գործիչն իրեն տենց բան թույլ կտա?
2. Ինչի ներկայանալուց ու միամիտ "պալիտ" լինելուց հետո խաբում են հենց այն ժողովրդին, որին մի քիչ առաջ համոզում էին, որ իրենք ազնիվ են ու արդար? Դե արի դրանից հետո հավատա իրենց ազնվությանն ու արդարությանը, եթե աչքիդ տեսածը փորձում են քեզ հետ համոզել, իբր "դու սխալ ես տեսել` տեսողական խաբկանք է եղել մոտդ" :))

Մի խոսքով` ԲՀԿ-ի առաջնորդը սև PR արեց իր կուսակցությանը զինված ներկայանալով, առավել ևս դրանից հետո հերքելով զենքի գոյության փաստը:

Mephistopheles
21.04.2012, 05:22
Այ հենց ստեղ քո հետ համամիտ չեմ: Յուաքանչյուր թեկնածուի խնդիրն այն է, որ կարողանա հասարակության հնարավոիրնս շատ անդամների համոզել, որ ինքը կարող է բավարարել իրենց շահերը: Ու դա հաստատ չի նշանակում, որ բոլոր երտերի պահանջները պիտի բավարարի: Ու ստեղ ընտրում ես ոչ թե նրան, ով ավելի քիչ շահ ա բավարարում, այլ նրան ով ավելի շատ ա բավարարում` ավելի լավն ա, ավելի օգտակար, ավելի համոզիչ, ավելի վստահելի և այլն: Իսկ այս հատկությունները համեմատելիս հոռետեսական մեթոդով չեն առաջնորդվում: Հո չես ընտրում նրան, ով ավելի քիչ է վնաս տալու? Ընտրում ես նրան, ով որ կարծում ես աավելի շատ է օգուտ տալու:

մարդու աչքին սովորաբար երևում են էն բաները որոնք իրանց դուր չեն գալիս… մարդիկ միշտ էլ դրա վար են կենտրոնանում…

Սա իմ ընտրությունը չի, սա ձեր ընտրույթունն ա` դուք եք ընտրել ժողովրդավարական տարբերակը: Ես բազմիցս ասել եմ ու կասե, որ ներկա գործող ընտրական համակարգը իր ժողովրդավարական սկզբունքներով ինձ համար ընդունելի չի, ուստի լիարժեք իրավունք ունեմ պնդելու, որ ես ընտրություն չկատարելու շատ ավելի լուրջ պատճառներ ունեմ, քան թեկնածուների միջև ընտրություն կատարելու խնդիրն է:

OK ապեր… պնդի ինչքան կուզես… համոզված եմ որ շատ լուրջ են պատճառներդ… ուրեմն դու կապրես էն տեսակի երկրում որը քո փոխարեն կորոշենք "մենք"… ընենց որ դու վաբշե ոչ էլ պետք ա խոսաս, կուտես էն ճաշը որ կդենեն դեմդ…

Elmo
22.04.2012, 11:22
Աշոտ ջան, ծառուկյանի գովքը անելու համար չեմ գրել գրառումս ու ասեմ,որ էդ նկարողի ու իմ ու քո պռոստո ասածը, որ դա մարտական զենքա կարա և չհամապատասխանի իրականությանը ասած քեզ պնեվմատիկ զենք լինի, բայց դե էդ էլ հեչ, կարևորն ենա, որ բան կա խոսում ենք էլի, թեման լինի թեման :D

Իմ համար սաղ կուսակցություններն են նույնը ու սաղ կուսակցության առաջնորդները: Համարյա համոզված եմ, որ լիքը կուսակցության առաջնորդեր զենք են կրում: Հարցը դրանում չի, հարցը նրանում ա, որ զենքը բացահայտվելուց հետո մարդը կարար կանգներ ու անկեղծ ասեր հա, զենք ա, (պնեվմատիկ կամ մարտական, էական չի) ու կրում եմ իմ անվտանգության կամ չգիտեմ էլ ինչ նպատակով: Բայց կանգնել ու կռուտիտ անել, թե դա վերտու հեռախոս ա.... դա արդեն մարդկան ավանակի տեղ դնել ա կոչվում:

Ասենք նույն բանը Տիգրան Սարգսյանի հարբած ելույթից հետո տեղի ունեցավ: Վարչապետը կարար տղավարի կանգներ ասեր ժողովուրդ ջան միջոցառումը ոչ պաշտոնական էր, ես էլ ձեր պես մսից ու արյունից եմ սարգած ու ես էլ ձեր պես խմում եմ մեկ մեկ: Հիմա էդ օրն էլ խմած էի, ի՞նչ վատ բան եմ արել: Աղջիկ ե՞մ բռնաբարել, մարդ ե՞մ ծեծել, քֆուր ե՞մ տվել: Հարբած մի քիչ բառերը փաթ տալով խոսացել եմ էլի, հիմա ի՞նչ: Բայց չարեց, հելավ ասեց ձայնային խոտան էր, ու հենց էդ ստելու ու մարդկանց էշի տեղ դնելու համար եմ ես դատապարտում իրան: Իսկ խմած լինել ու զենք կրել բոլորն էլ իրավունք ունեն:

keyboard
22.04.2012, 11:37

Վազգեն ջան, մ ասածն էլ հենց դա էր, որ կուսակցության բռնած ու վարած քաղաքականությունը էդ պատահարի հետ կապված անհասկանալի էր, ես էլ եմ կողմ, որ կանգնեին ասեին հա զենքա, անվտանգության համարա, հո ձեռը բռնած չէր կամ ասենք մարդ չխփեց դրանով, բայց դե ամեն դեպքքում միանշանակ իրանք իրանց ձեռքով այսպեսասած կեղտ լցրեցին իրանց վրա, հետն էլ ժողովրդին խաբեցին: Դե հիմա Աստված իրանց հետ, ես շատ եմ ուզում հավատամ, որ իրանք մի բան կփոխեն, կապրենք կերևա:

Elmo
22.04.2012, 20:07

Բոլորն էլ փոխող են, եթե մեծամասնություն հավաքեն, բայց էդ փոփոխությունը զուտ անձերի փոփոխություն ա լինելու: Իսկ ինչո՞վ են զբաղված լինելու էդ անձերը գալով իշխանության: Առանց կասկածի կարող եմ ասել որ նույն բանով, ինչով որ իրենց նախորդներն են զբաղվել: Ուտելու են բյուջեն, օլիգարխների բիզնեսի մեջ փայ մտնելով աչք են փակելու հարկերի չվճարման ու տնտեսական մրցակության բոլոր կանոնների խախտելու վրա: Ոստիկանությանը օգտագործելու ժողովրդի դեմ, ինչպես նաև պահակ են կաննացնելու իրենց բուծիկների կողքը ու շարունակելու են ուտել սփյուռքից եկած փողերը: Դրասի ինվեստորներին քցելու մասին էլ չխոսամ:

Հիմա եթե անձերը պետք ա փոխվեն, բայց երևույթներն ու էդ անձերի զբաղմունքը մնա նույնը՝ պետք էլ չի որ փոխվեն:

Եթե անձերը փոխվելով պետք է գործողություններն էլ փոխվեն՝ պատրաստ եմ նույնիսկ անձնապես ինձ ամենաատելի մարդկանց ձայնս տալ:

Բայց արի նայենք ո՞վ կա էլի: Ծառուկյանը.., չեմ կարծում որ մարդը մանր հարցերում խաբելով հանդերձ կարա մեծ հարցերը թափանցիկ լուծի: Այսինքն եթե զենքը աչքներովս տեսնում ենք, մեզ ասում են չէէէ Վերտու ա, ուրեմն վաղը կասեն չէէէ, սաղ օլիգարխները հարկ են վճարում, չէէէ երկրում արտագախթ չկա ու տենց բաներ...:
ՀԱԿ-ի մասին ավելորդ եմ համարում խոսալ, բոլորն էլ իրենց ժամանակին ամենաբարձր պաշտոնները զբաղեցրել են ու ոչ մի տարբերություն չեմ տեսել իրանց պաշտոնավարման տարիների ու հիմիկվա մեջ: Անձերն ուրիշ էին, գործողությունները՝ նույնը:
Ժառանգությունը անձամբ իմ համար ոնց որ ճապոնական կուսակցություն լինի: Ոչ մի բան չեմ հասկանում իրանց ասածներից, ոչինչ չեմ հասկանում իրենց ծրագրերից ու առհասարակ, ոնց որ.... ասենք Րաֆիի 15 պահանջները հացադուլի ժամանակ ո՞վ ա հասկացել, ինձ բացատրեք: Իրանք տարօրինակ են:
Դաշնակները արդեն էնքան են գույն փոխել, որ մարդ չի ուզում լսի իրանց մասին:
ՕԵԿ-ը մուրաբա բաժանելով, իրա ցինիզմով ու ակնհայտ ձայն փոշիացնելու քաղաքականությամբ էսօր հայտնվել ա ողորմելի վիճակում:
էն մանր մունրներին չանրադառնամ, ալարում եմ գրեմ:

Varzor
23.04.2012, 13:35
OK ապեր… պնդի ինչքան կուզես… համոզված եմ որ շատ լուրջ են պատճառներդ… ուրեմն դու կապրես էն տեսակի երկրում որը քո փոխարեն կորոշենք "մենք"… ընենց որ դու վաբշե ոչ էլ պետք ա խոսաս, կուտես էն ճաշը որ կդենեն դեմդ…
Այ հենց ստեղ էլ սխալվում ես` ես իմ բոլոր ռեսուրսները օգատգործում եմ սեփական ռեցեպտով ճաշ եփելու ու ուտելու համար: Ու ճաշը եփելու համար օգտագործում եմ շուկայում առկա մթերքները` այդ թվում նաև ժողովրդավարությունը: Եթե վերջինս շատ է փտած, ապա դրանից կարելի է արաղ քաշել ;)
Ու դու էլ էդ պատրանքով ապրի, որ իմ փոխարեն պիտի բան որոշես :D
Հա, բա ոնց? Մոռանում ես ասեմ, որ ՀԱԿ-ը ձեր փոխարեն էնքան որոշեց, որ արտահերթը ՀԱԿմեջ արեց, երկխոսությունն էլ ձեզ ղուրբան: Մանակ չասես, որ էդ էլ էիք դուք որոշել, այն էլ իմ փոխարեն :D
Իսկ ես արդեն իմ համար որոշել եմ` թող ես լոխ չլինեմ, թող մի խումբ մարդիկ էլ կարծեն, թե իրենք եղանակ են ստեղծելու ու ի փոխարեն որոշում են կայացնում: Էդ կարիծից իմ համար բան չի փոխվում, հետևաբար այդ մարդկանց որոշուը քոռ կոպեկի արժեք էլ չունի ;)

Mephistopheles
23.04.2012, 20:43

ապեր, աչքիս դու չեզոք զոնայում ես ապրում…

ես իհարկե ինձ ինկատի չունեմ, բայց դու կամ իշխանության հՀայաստանում ես ապրելու, կամ է ընդդիմության… էդ երկուսից մեկն ու մեկն ա երկիրը ղեկավարելու… տենց չի՞… խոսքս ՀԱԿ-ի մասին չի մենակ…

դու ոչ արտահերթ ես ուզում, ոչ հերթական, ոչ էլ զինված հեղափոխություն… ի՞նչ ես ուզում… ինչ որ ճիշտ ես գտնում էդ էլ պտի անես ու դրա համապատասխան էլ արդյունք ա լինելու… սովորական բան եմ ասում

Varzor
25.04.2012, 16:21
ապեր, աչքիս դու չեզոք զոնայում ես ապրում…
Համ բա ոնց` չեզոք գոտում եմ ապրում :))
Չեզոք զոնաներ կան, որ մարդ ինքն է իր համար ստեղծում ;) (կամ հորինում :pardon)

ես իհարկե ինձ ինկատի չունեմ, բայց դու կամ իշխանության հՀայաստանում ես ապրելու, կամ է ընդդիմության… էդ երկուսից մեկն ու մեկն ա երկիրը ղեկավարելու… տենց չի՞… խոսքս ՀԱԿ-ի մասին չի մենակ…
Հա ճիշտ ես ասում` երկուսից մեկն ու մեկն է ղեկավարելու: Իսկ քանի որ ինձ համար տարբերություն չկա, թե որը կղեկավարի, դրա համար էլ միևնույն է
Միևնույն է այնքանով, որ ոչ մեկից էլ ոչ մի դրական փոփոխություն չեմ սպասում ու չեմ էլ ակնկալում, քանի որ համարում եմ, որ դեմոկրատական սխալ սկզբունքների (կոնկրետ այս ժամանակահատվածում, իմ երկրի ու իմ ժողովրդի համար սխալ եմ համարում) հիման վրա ձևավորված ցանկացած կառավարություն, ներկայիս իրավիճակում ոչ մի բան էլ երկրում չի փոխի:

դու ոչ արտահերթ ես ուզում, ոչ հերթական, ոչ էլ զինված հեղափոխություն… ի՞նչ ես ուզում… ինչ որ ճիշտ ես գտնում էդ էլ պտի անես ու դրա համապատասխան էլ արդյունք ա լինելու… սովորական բան եմ ասում
Մեֆ էլի հորինում ես? Ես ասել եմ, թե զինված հեղափոխութոյւն չեմ ուզում? :angry
Տնաշեն, ես ասում եմ` դեմ եմ ներկա տուֆտա ու աննպատակ դեմոկրատական հասարակարգին և ուզում եմ այն փոխարինել միապետական համակարգով: Ու քանի որ միապետը թագադրվում է, գլուխները թռչում են, ուրեմն դա պիտի լինի միայն և միայն զինված կարգով:
Բայց քանի որ ներկա ժամանակում անտեղի ու ոչ պատեհ եմ համարում զինված հեղափոխությունը, ուստի ձեռնպահ եմ մնում որևէ գործողությունից` մինչև պահը կհասունանա: Ու հավատա` հաստատ էդ պահը գալու է:
Ավելի պարզ ու հասարակ ձևակերպեմ միտքս.
Քանի որ դեմ եմ դեմոկրատական սկզբունքներով ձևավորվող կառավարման մոդելներին, ուստի չեմ էլ ուզում մասնակցել ցանկացած միջոցառման և գործընթացի, որը բխում է կամ հենվում է տվյալ սկզբունքներից:
Ես կողմ եմ միապետական համակարգին, իսկ ժողովրդավարությունից միապետության անցնելու համար, այն էլ օլիգարխիկ ռեժիմի պայմաններում զինված հեղափոխութուն է պետք, ընդ որում ոչ թե համաժողովրդական, այլ մի քանի հարյուր լավ սպառազինված նվիրյալները բավարար են: Բայց քանի որ ներկա իրավիճակում անպատեհ եմ համարում զինված հեղափոխությունը, ուստի նստել եմ թախտին սպասում եմ վախտին ;)

Mephistopheles
27.04.2012, 01:14
Այ հենց ստեղ էլ սխալվում ես` ես իմ բոլոր ռեսուրսները օգատգործում եմ սեփական ռեցեպտով ճաշ եփելու ու ուտելու համար: Ու ճաշը եփելու համար օգտագործում եմ շուկայում առկա մթերքները` այդ թվում նաև ժողովրդավարությունը: Եթե վերջինս շատ է փտած, ապա դրանից կարելի է արաղ քաշել ;)
Ու դու էլ էդ պատրանքով ապրի, որ իմ փոխարեն պիտի բան որոշես :D
Հա, բա ոնց? Մոռանում ես ասեմ, որ ՀԱԿ-ը ձեր փոխարեն էնքան որոշեց, որ արտահերթը ՀԱԿմեջ արեց, երկխոսությունն էլ ձեզ ղուրբան: Մանակ չասես, որ էդ էլ էիք դուք որոշել, այն էլ իմ փոխարեն :D
Իսկ ես արդեն իմ համար որոշել եմ` թող ես լոխ չլինեմ, թող մի խումբ մարդիկ էլ կարծեն, թե իրենք եղանակ են ստեղծելու ու ի փոխարեն որոշում են կայացնում: Էդ կարիծից իմ համար բան չի փոխվում, հետևաբար այդ մարդկանց որոշուը քոռ կոպեկի արժեք էլ չունի ;)

ապեր, արի մի հատ հասարակ բան ասեմ… եթե դու չես ընտրում, ապա քո փոխարեն են ընտրում… կամ էլ քո եթե լավագույն դեպքում քո քվեն հաշվում են չեղած, ուրեմն հաշվում են նրանցն ովքեր ընտրել են ու սաղ բազարները ընտրողների միջև ա լինելու…

Mephistopheles
27.04.2012, 01:20
Համ բա ոնց` չեզոք գոտում եմ ապրում :))
Չեզոք զոնաներ կան, որ մարդ ինքն է իր համար ստեղծում ;) (կամ հորինում :pardon)

Հա ճիշտ ես ասում` երկուսից մեկն ու մեկն է ղեկավարելու: Իսկ քանի որ ինձ համար տարբերություն չկա, թե որը կղեկավարի, դրա համար էլ միևնույն է
Միևնույն է այնքանով, որ ոչ մեկից էլ ոչ մի դրական փոփոխություն չեմ սպասում ու չեմ էլ ակնկալում, քանի որ համարում եմ, որ դեմոկրատական սխալ սկզբունքների (կոնկրետ այս ժամանակահատվածում, իմ երկրի ու իմ ժողովրդի համար սխալ եմ համարում) հիման վրա ձևավորված ցանկացած կառավարություն, ներկայիս իրավիճակում ոչ մի բան էլ երկրում չի փոխի:

Մեֆ էլի հորինում ես? Ես ասել եմ, թե զինված հեղափոխութոյւն չեմ ուզում? :angry
Տնաշեն, ես ասում եմ` դեմ եմ ներկա տուֆտա ու աննպատակ դեմոկրատական հասարակարգին և ուզում եմ այն փոխարինել միապետական համակարգով: Ու քանի որ միապետը թագադրվում է, գլուխները թռչում են, ուրեմն դա պիտի լինի միայն և միայն զինված կարգով:
Բայց քանի որ ներկա ժամանակում անտեղի ու ոչ պատեհ եմ համարում զինված հեղափոխությունը, ուստի ձեռնպահ եմ մնում որևէ գործողությունից` մինչև պահը կհասունանա: Ու հավատա` հաստատ էդ պահը գալու է:

Ավելի պարզ ու հասարակ ձևակերպեմ միտքս.
Քանի որ դեմ եմ դեմոկրատական սկզբունքներով ձևավորվող կառավարման մոդելներին, ուստի չեմ էլ ուզում մասնակցել ցանկացած միջոցառման և գործընթացի, որը բխում է կամ հենվում է տվյալ սկզբունքներից:
Ես կողմ եմ միապետական համակարգին, իսկ ժողովրդավարությունից միապետության անցնելու համար, այն էլ օլիգարխիկ ռեժիմի պայմաններում զինված հեղափոխութուն է պետք, ընդ որում ոչ թե համաժողովրդական, այլ մի քանի հարյուր լավ սպառազինված նվիրյալները բավարար են: Բայց քանի որ ներկա իրավիճակում անպատեհ եմ համարում զինված հեղափոխությունը, ուստի նստել եմ թախտին սպասում եմ վախտին ;)

Չեմ հորինում ապեր, գրել եմ, որ չես ուզում զինված հեղափոխություն… սուտ ա՞…

ներկայումս Հայաստանում դեմոկրատական հասարականգ գոյություն չունի, իսկ եթե ուզում ես միապետություն ուրեմն էլի մի բան պտի անես… ամենաքիչը պտի ապացուցես որ միապետականն ավելի լավն ա… ես էլ եմ կողմ միապետականին… եթե միապետը ես եմ լինելու, բայց ոչ մեկի չեմ կարում համոզեմ…

իմ մոտ սենց կասկածներ կան, որ երբ ասում ես միապետականը լավն ա դու ի նկատի ունես որ միապետը դու ես լինելու…

վաբշե-տո, միապետության էլ կարելի ա անցնել, մենակ դրա համար էլ պետք ա ընտրություններ անցկացնել… ազատ արդար և թափանցիկ…

ապեր ես ո՞նց կարամ քո խոսքերին չհավատամ… ընենց հիմնավորված ես ասում որ մեռելին էլ կհամոզես…

Տրիբուն
27.04.2012, 01:27
ապեր, արի մի հատ հասարակ բան ասեմ… եթե դու չես ընտրում, ապա քո փոխարեն են ընտրում… կամ էլ քո եթե լավագույն դեպքում քո քվեն հաշվում են չեղած, ուրեմն հաշվում են նրանցն ովքեր ընտրել են ու սաղ բազարները ընտրողների միջև ա լինելու…

Մեֆ ջան, կներես որ խառնվում եմ ձեր հետաքրքիր զրիցին, բայց եթե դու ճիշտ ես, որ եթե ասենք Վարզորը չի ընտրում, ապա իրա փոխարեն ընտրում են, ապա Հայաստանում ամեն անգամ ընտրությունների մասնակցութունը պիտի լիներ 100%: Բայց ինչպես գիտենք դա այդպես չի: Ընտրություններին մասնակցությունը լինում ա մոտ 70%: Այսինք, էն ընտրություններին չմասնկացածները 30%-ի մեջ են: Այնպես որ, եղբայր, տենց բան չկա, որ եթե չես մասնկացում, ապա քո տեղն անպայման ընտրում են:

Mephistopheles
27.04.2012, 02:27

ապեր, տեքնիքալիտիների մեջ ես խորանում… է դու ի՞նչ գիտես որ իրա ձենը 30%-ի մեջ ա մտնում… եթե չես ընտրում ու չես ստուգում, չես էլ իմանա, չէ՞… ու ես չասեցի անպայման իրա փոխարեն ընտրում են… ասել եմ նաև
լավագույն դեպքում քո քվեն հաշվում են չեղած

ապեր ուզում եմ ասել որ չընտրելը կեզծարարության օգտին ա…

Mephistopheles
27.04.2012, 02:41
«Ժառանգություն»-ը պատրաստ է նաեւ ապստամբության (http://www.azatutyun.am/content/article/24560011.html)

Ժողովրդի ձայնը խլողը «պատասխան է տալու» (http://www.azatutyun.am/content/article/24561615.html)
ազատություն ռ/կ

Հես ա… սրանք հայտարարություններ են որոնք ըստ էության ենթադրում են բավականին լուրջ հետընտրական մասնակցություն…

Varzor
27.04.2012, 11:59
Հես ա… սրանք հայտարարություններ են որոնք ըստ էության ենթադրում են բավականին լուրջ հետընտրական մասնակցություն…
Սրանք ինչպես միշտ փուչիկ հայտարարություններ են, որոնք ըստ էության ոչ մի բան էլ չեն ենթադրում :))

Varzor
27.04.2012, 12:01
ապեր, արի մի հատ հասարակ բան ասեմ… եթե դու չես ընտրում, ապա քո փոխարեն են ընտրում… կամ էլ քո եթե լավագույն դեպքում քո քվեն հաշվում են չեղած, ուրեմն հաշվում են նրանցն ովքեր ընտրել են ու սաղ բազարները ընտրողների միջև ա լինելու…
:D
Դե եդ երազներով էլ ապրեք, յանի դուք բան եք ընտրում, յանի ձեր քվեն արժեք ունի...
Աշխարհում տենց բան չկա, չի եղել ու չի էլ լինի:

Varzor
27.04.2012, 12:07
Չեմ հորինում ապեր, գրել եմ, որ չես ուզում զինված հեղափոխություն… սուտ ա՞…
Մեֆ ջան, մշուշա թե մառախլապատ? :)
Պարզ չեմ գրել?

Ես կողմ եմ միապետական համակարգին, իսկ ժողովրդավարությունից միապետության անցնելու համար, այն էլ օլիգարխիկ ռեժիմի պայմաններում զինված հեղափոխութուն է պետք, ընդ որում ոչ թե համաժողովրդական, այլ մի քանի հարյուր լավ սպառազինված նվիրյալները բավարար են:
Էդ նշանակումա չեմ ուզում? Տո լավ էլ ուզում եմ, բայց ոչ հիմա: Երբ որ ժամանակը կգա ցանկություններս կիրականացնեմ` մասնակից կլինեմ այդ գործընթացին ;)

Միապետը հաստատ ես չեմ ուզում լինել` բավարար հիմնավորումներ առայժմ չունեմ:
Ու ոնց ես պատկերացնում ժողովրդավարական եղանակով միապետության անցնելու գործընթցաը? Յանի հազարավոր մարդիկ, իրենք իրենց ձեռքով վայր դնեն իշխանություն ու փող վաստակելու մեխանիզմերը? Յանի դու երբևիցե ինքնակամ կհանձնվես միապետի ողորմությանը?
Մեռելներին համոզելու կարիք չունեմ, ընդհանրապես համոզելու կարիք չունեմ: Ես ընդամենը իմ կարծիքն ու տեսակետներն եմ արտահայտում: Եթե համախոհներ կունենամ` ավելի լավ:

Ինչի ակումբում մեռել կա?

Varzor
27.04.2012, 12:10
Մեֆ ջան, կներես որ խառնվում եմ ձեր հետաքրքիր զրիցին, բայց եթե դու ճիշտ ես, որ եթե ասենք Վարզորը չի ընտրում, ապա իրա փոխարեն ընտրում են, ապա Հայաստանում ամեն անգամ ընտրությունների մասնակցութունը պիտի լիներ 100%: Բայց ինչպես գիտենք դա այդպես չի: Ընտրություններին մասնակցությունը լինում ա մոտ 70%: Այսինք, էն ընտրություններին չմասնկացածները 30%-ի մեջ են: Այնպես որ, եղբայր, տենց բան չկա, որ եթե չես մասնկացում, ապա քո տեղն անպայման ընտրում են:
Ես ոնց հասկացա Մեֆը ի նկատի ունի, որ էն մնացած 30-ի փոխարեն հետակա ճակատագրի ընտրությունը կատարում են 70-ը:
Յանի ուզումա ասի, որ եթե չեմ մասնակցում, ապա մասնակցողը իմ փոխարեն որոշում է իմ հետագա ճակատագիրը :esim

Mephistopheles
27.04.2012, 20:24
Սրանք ինչպես միշտ փուչիկ հայտարարություններ են, որոնք ըստ էության ոչ մի բան էլ չեն ենթադրում :))

ես էլ եմ ասում փուչիկ ա… ուղղակի երբ Նիկոլը 30 վայրկյանից ա խոսում, լավ տժում-ղժում ենք, բայց մարդիկ ապստամբության կոչ են անում ափաշքյարա, լամպուշկի տեղ դնող չկա… խի՞

Mephistopheles
27.04.2012, 20:26
:D
Դե եդ երազներով էլ ապրեք, յանի դուք բան եք ընտրում, յանի ձեր քվեն արժեք ունի...
Աշխարհում տենց բան չկա, չի եղել ու չի էլ լինի:

դժվար ա վիճել մի մարդու հետ որի համար փաստը արժեք չունի… դու կարաս նույն ձևով գրավիտացիան էլ ժխտես…

Mephistopheles
27.04.2012, 20:36
Մեֆ ջան, մշուշա թե մառախլապատ? :)
Պարզ չեմ գրել?

Էդ նշանակումա չեմ ուզում? Տո լավ էլ ուզում եմ, բայց ոչ հիմա: Երբ որ ժամանակը կգա ցանկություններս կիրականացնեմ` մասնակից կլինեմ այդ գործընթացին ;)

Միապետը հաստատ ես չեմ ուզում լինել` բավարար հիմնավորումներ առայժմ չունեմ:
Ու ոնց ես պատկերացնում ժողովրդավարական եղանակով միապետության անցնելու գործընթցաը? Յանի հազարավոր մարդիկ, իրենք իրենց ձեռքով վայր դնեն իշխանություն ու փող վաստակելու մեխանիզմերը? Յանի դու երբևիցե ինքնակամ կհանձնվես միապետի ողորմությանը?
Մեռելներին համոզելու կարիք չունեմ, ընդհանրապես համոզելու կարիք չունեմ: Ես ընդամենը իմ կարծիքն ու տեսակետներն եմ արտահայտում: Եթե համախոհներ կունենամ` ավելի լավ:

Ինչի ակումբում մեռել կա?

էս հարցը ավելի շուտ ես քեզ պետք ա տամ… կարող ա չես տենում որ աշխարհիս էրեսին էլ քո իմացած միապետություն չի մնում, սաղ հերթով, ինքնակամ թե կամովի դուրս են գալիս շարքից…

հա ախպերս, երբ որ ժամանակը գա դու մասնակցի… ստեղ ոչ ոք չի կասկածում որ էդ ժամանակները գալու են… բա խի՞ չես ուզում միապետ ըլնես… դու եղի միապետ, Լիոնն էլ քո հավատարիմ զորավարը կլնի, շախմատի դոսկի վրա…

ես միապետության անցնելու պրոցեսը ընդհանրապես չեմ պատկերացնում ուղղակի առաջարկում եմ, որտև էսօր ընտրությունները սիստեմ փոխելու ավելի հավանական ձև ա քան քո ասած հեղափոխությունը…

Varzor
27.04.2012, 20:55
դժվար ա վիճել մի մարդու հետ որի համար փաստը արժեք չունի… դու կարաս նույն ձևով գրավիտացիան էլ ժխտես…
Ապեր գրավիտացիան որ ժխտեմ, միևնույն է` չեմ կարող թռչել, գրավիտացիան հակազդում է: Բայց քո ասած "փաստերը" կյանքում հավեսով էլ ժխտում են, ու դեռ դրանից հակազդեցություն չեն ստացել ;)
Մեկ էլ "Գրավենք Ուոլ Սթրիթը" շարժումը ժողովրդավարական չէր չէ?
1. Ըստ հասարակական կարծիքի Իռլանդիայի բնակչութւյան բացարձակ մեծամասնությունը դեմ էր Եվրոմիությունից վարկ վերցնելուն, բայց մեկ է վերցրին` էտի ժողովրդավարակն էր չէ?
2. Իսպանիայում, Հունաստանում, ժողովրդի մեծամասնությունը դեմ էին որոշ բարեփոխումների և ծախեսրի կրճատումների, բայց ով բանի տեղ դրեց? Իչի քաղաքական ուժերը իրենց քվետ տված մարդկանց հարցերը մի քոռ կոպեկի տեղ չդրին? Ժողովրդավար են դրա համար?
3. Բելգիայում մի քանի ամիս շարունակ կառավարություն չէր ձևավորվում, որովհետև ժողովուրդը փաթթած ուներ: Հետո ինչ եղավ? Ժողովրդավարություն :))
4. Քուվեյթի միապետը ամեն տարի իր երկրում մի $10մլրդ ուղղակի նվեր է տալիս տարբեր ձևերով` առանց այնդ էլ նորմալ ապրող ժողովրդին: Փու, ամոթ էդ անժողովրդավար հետամնաց երկրին :D
...
Էլի գրեմ? թե մեկա սրանք քո համար փաստեր չեն?

Varzor
27.04.2012, 21:02
էս հարցը ավելի շուտ ես քեզ պետք ա տամ… կարող ա չես տենում որ աշխարհիս էրեսին էլ քո իմացած միապետություն չի մնում, սաղ հերթով, ինքնակամ թե կամովի դուրս են գալիս շարքից…
հա ախպերս, երբ որ ժամանակը գա դու մասնակցի… ստեղ ոչ ոք չի կասկածում որ էդ ժամանակները գալու են… բա խի՞ չես ուզում միապետ ըլնես… դու եղի միապետ, Լիոնն էլ քո հավատարիմ զորավարը կլնի, շախմատի դոսկի վրա…
ես միապետության անցնելու պրոցեսը ընդհանրապես չեմ պատկերացնում ուղղակի առաջարկում եմ, որտև էսօր ընտրությունները սիստեմ փոխելու ավելի հավանական ձև ա քան քո ասած հեղափոխությունը…
:think
Ինչքան հիշում եմ մեր մոլորակում ոչ Իրաքը ինքնակամ հրաժարվեց, ոչ Լիբիան, ոչ Թունիսը, ոչ էլ խոսքի Եգիպտոսը: Մեր մոլորակում այդ բոլոր երկրներին "օգնում" էր թոթափել դիկտատորական լուծը ԱՄՆ-ը իրա մանրապճեղ թաշախուստով հանդերձ: Արա, ես մեր մոլորակի ԱՄՆ-ը ախր շատ ժողովրդավարասեր երկիր է, ախր էլ որ մի երկիրը իրա զինվորի արյան գնով, իրա քաղաքացու վճարած հարկերի հաշվին կգնա, որ ուրիշին գերությունից ազատի: Սուրբ են է, Վատկինաը դրա մասին Գիտի?
Փաստորեն ես ուրիշ մոլորակից եմ: Մեֆ ձեր մոլորակում ՀՀ-ն ոնց ա ապրում? Արժի տեղափոխվեմ ըտեղ, թե չէ? :))

Ի տարբերություն իրանց թույն ժողովրդավարական առաջնորդների տեղ դրած որոշ քաղաքական ոչնչությունների, ես քաջ գիտակցում եմ, որ իմ պատկերացրած միապետին համապատասխան ունակություներ չունեմ: Լինոից խի կախվար յանի :angry :)) Է կարողա իրոք որ լավ զորական լինի: Քեզ էլ գործ կճարեմ ախպեր ջան, հեչ չմտածես` հետ կգաս հայրենիք, կլինես այն ուժը, որը ժողովրդին անընդհատ կհիշեցնի, թե ինչի պատճառով մենք հրաժարվեցինք ժողովրդավարությունից :))

Մեֆ ջան, պետք չի որ դու պատկերացնես միապետության անցնելու պրոցեսը: Դու աջակցում ես քո պատկերացրած ու նախընտրած պրոցեսին, ես էլ կաջակցեմ իմ նախընտրած ու պատկերացրած պրոցեսին երբ այն կընթանա:
Իսկ պատկերացնում եմ միայն զինված հեղաշրջման միջոցով :pardon

Mephistopheles
27.04.2012, 21:29
Ապեր գրավիտացիան որ ժխտեմ, միևնույն է` չեմ կարող թռչել, գրավիտացիան հակազդում է: Բայց քո ասած "փաստերը" կյանքում հավեսով էլ ժխտում են, ու դեռ դրանից հակազդեցություն չեն ստացել ;)
Մեկ էլ "Գրավենք Ուոլ Սթրիթը" շարժումը ժողովրդավարական չէր չէ?
1. Ըստ հասարակական կարծիքի Իռլանդիայի բնակչութւյան բացարձակ մեծամասնությունը դեմ էր Եվրոմիությունից վարկ վերցնելուն, բայց մեկ է վերցրին` էտի ժողովրդավարակն էր չէ?

իռնադիայի ժողովուրդն ընտրել ա իրա իշխանությանը որը որոշել ա պարտք վերցնի ելնելով տնտեսական իրավիճակից… հասարակական կարծիքը դեմ ա, բայց ուրիշ ելք իրանք չունեն… կարան չվերցնեն ու վարի գնան… դրա համար եմ ասում որ ընտրությունը անհրաժեշտություն ա…

2. Իսպանիայում, Հունաստանում, ժողովրդի մեծամասնությունը դեմ էին որոշ բարեփոխումների և ծախեսրի կրճատումների, բայց ով բանի տեղ դրեց? Իչի քաղաքական ուժերը իրենց քվետ տված մարդկանց հարցերը մի քոռ կոպեկի տեղ չդրին? Ժողովրդավար են դրա համար?

նույնը ստեղ… չես անի բարեփոխում, վարի կեթաս… ու էդ փոփոխությունները ցանկալի ա որ անեն էն իշխանությունները որոնք ընտրված են, հակառակ դեպքում չի լինի… էս նույն տնտեսական ճգնաժամերը եղան նաև արաբական երկրներում ուտես ընդեղներն ինչ եղավ (չնայած դու դրանց ասում ես "ամերիկան ա արել", բայց տենց չի, դրա համար ասում եմ որ լավ ծանոթանաս նոր խոսենք)

3. Բելգիայում մի քանի ամիս շարունակ կառավարություն չէր ձևավորվում, որովհետև ժողովուրդը փաթթած ուներ: Հետո ինչ եղավ? Ժողովրդավարություն :))

հա ինչ… ինչ եղավ…

4. Քուվեյթի միապետը ամեն տարի իր երկրում մի $10մլրդ ուղղակի նվեր է տալիս տարբեր ձևերով` առանց այնդ էլ նորմալ ապրող ժողովրդին: Փու, ամոթ էդ անժողովրդավար հետամնաց երկրին :D

Քուվեյթը նավթից բացի ուրիշ բան չունի, չի արտադրում, չի արտահանում… սրանք իրանց ծախած նավթի հաշվին են ապրում, էսի թագավորի շնորհքը չի... ըստ էության Քուվեյթը նավթի պոմպ ա ոչ թե երկիր նույնն էլ Սաուդի արաբիան, էմիրատները… սրանց տնտեսությունը մոնախիայի արդյունք չի… 2009-ին էմիրատների էկոնոմիկայի 85%-ից ավելին նավթի վրա ա հիմնված եղել, հիմա աշխատում են ալյումի ու տարբեր մետաղներ էլ արտահանեն… խելոք են կարում են իրանց էկոնոմիկան աշխարհի շուկայական էկոնոմիկայի հետ համահունչ աշխատացնեն, բայց էսի թագավորության արդյունք չի…

Էլի գրեմ? թե մեկա սրանք քո համար փաստեր չեն?

էլի չէ, ճիշտ օրինակ բեր…

Mephistopheles
27.04.2012, 21:38
:think
Ինչքան հիշում եմ մեր մոլորակում ոչ Իրաքը ինքնակամ հրաժարվեց, ոչ Լիբիան, ոչ Թունիսը, ոչ էլ խոսքի Եգիպտոսը: Մեր մոլորակում այդ բոլոր երկրներին "օգնում" էր թոթափել դիկտատորական լուծը ԱՄՆ-ը իրա մանրապճեղ թաշախուստով հանդերձ: Արա, ես մեր մոլորակի ԱՄՆ-ը ախր շատ ժողովրդավարասեր երկիր է, ախր էլ որ մի երկիրը իրա զինվորի արյան գնով, իրա քաղաքացու վճարած հարկերի հաշվին կգնա, որ ուրիշին գերությունից ազատի: Սուրբ են է, Վատկինաը դրա մասին Գիտի?
Փաստորեն ես ուրիշ մոլորակից եմ: Մեֆ ձեր մոլորակում ՀՀ-ն ոնց ա ապրում? Արժի տեղափոխվեմ ըտեղ, թե չէ? :))

Ի տարբերություն իրանց թույն ժողովրդավարական առաջնորդների տեղ դրած որոշ քաղաքական ոչնչությունների, ես քաջ գիտակցում եմ, որ իմ պատկերացրած միապետին համապատասխան ունակություներ չունեմ: Լինոից խի կախվար յանի :angry :)) Է կարողա իրոք որ լավ զորական լինի: Քեզ էլ գործ կճարեմ ախպեր ջան, հեչ չմտածես` հետ կգաս հայրենիք, կլինես այն ուժը, որը ժողովրդին անընդհատ կհիշեցնի, թե ինչի պատճառով մենք հրաժարվեցինք ժողովրդավարությունից :))

Մեֆ ջան, պետք չի որ դու պատկերացնես միապետության անցնելու պրոցեսը: Դու աջակցում ես քո պատկերացրած ու նախընտրած պրոցեսին, ես էլ կաջակցեմ իմ նախընտրած ու պատկերացրած պրոցեսին երբ այն կընթանա:
Իսկ պատկերացնում եմ միայն զինված հեղաշրջման միջոցով :pardon

էս 3 երկրների դիկտատորները իրանց սաղ փողը, ունեցվածքը, կրթությունը, ապրելաձևը ու նաև ինչ որ տեղ հպատակությունը արևմտյան ա եղել, որի խաթր արևմուտքը իրանց լրիվ սատարել ա… ոտից գլուխ, բայց գալիս ա մի պահ որ արդեն ոչ ոք ոչ մի բան չի կարա անի երբ իրանց հասարակությունն աոտի կանգնում… ասում եմ լավ չգիտես դրանց պատմությունը… մի վիճի… դու ասում ես "սաղ ամերիկան ա արել" ու էդ ամեն ինչը հենց դրա լույսի տակ ես նայում… դու գիտե՞ս ինչ խառնվել էին խառնվել, սրանք ստեղ… ամերիկան սրան չի օգնել… լրիվ հակառակը, վախում էին կարծիք հայտնել, իրանք տրադիցիոն մուբարաքին էին պաշտպանում, բայց ափաշքյարա տենում էին որ մարդը տակիս չի կարում դուրս գա ու մուբարաքի հեռացումը հեչ էլ արևմուտքին ձեռ չէր տալիս… դե հիմա նայի ովքեր են պրեզիդենտի թեկնածուները…

ամեն երկիր իրա գյորա ա ժողովրդավարություն կառուցում… իրա ժողովրդի ու էդ ժողովրդի ընտրությանը գյորա…

ստեղ վիճելու բան էլ չկա…

Varzor
27.04.2012, 21:39
իռնադիայի ժողովուրդն ընտրել ա իրա իշխանությանը որը որոշել ա պարտք վերցնի ելնելով տնտեսական իրավիճակից… հասարակական կարծիքը դեմ ա, բայց ուրիշ ելք իրանք չունեն… կարան չվերցնեն ու վարի գնան… դրա համար եմ ասում որ ընտրությունը անհրաժեշտություն ա…
Մեֆ, խի ես կողդ պնդել? Ժողովուրդը իր կառավարությանն ընտրել է, հիմա էդ կառավարությունը ժողովրդի կամքին դեմ բաներ է անում: Մարդինք չեն կարող փոխել կառավարությանը? Բա մենք խի ենք ուզում մերոնց փոխել? լավ կյանքից?
Նույն Իռլանդիայի քաղքական ու պետական գործիչներից շատերը համամիտ էին ժողովրդի կարծիքի հետ, բայց համակարգը ավելի ուժեղ դուրս եկավ, ավելի ճիշտ եվրոմիությունը:

նույնը ստեղ… չես անի բարեփոխում, վարի կեթաս… ու էդ փոփոխությունները ցանկալի ա որ անեն էն իշխանությունները որոնք ընտրված են, հակառակ դեպքում չի լինի… էս նույն տնտեսական ճգնաժամերը եղան նաև արաբական երկրներում ուտես ընդեղներն ինչ եղավ (չնայած դու դրանց ասում ես "ամերիկան ա արել", բայց տենց չի, դրա համար ասում եմ որ լավ ծանոթանաս նոր խոսենք)
Ով ասեց? Եթե կան ընկերություններ, որոնք էդ նեղ մաջալին թքած ունեն երկրի վիճակի վրա ու միլիարդանոց գործարքներ են կնքում ու թոփ մենեջերներին մի քանի զրոյով տոկոսներով բոնուսներ են վճարում, ապա պետությունը իրանցից պարտք, հարկ, նվեր վերցնելու փոխարեն ժողովրդի հացն է կտրում, թե "գոտիներդ ձգեք"? Էսի ժողովրդավարություն է? Ես ինչքան հիշում եմ ժողովրդավարությունը ժողովրդի կարծիքի հիման վրա էք կառուցում: Ու նույնիսկ եթե ժողովուրդը սխալվում է, իրավունք չկա նրան զրկելու իր կամքի կատարումից: Եթե չես կաորղանում համոզել, որ ժողովուրդը սխալ է, ուրեմն պիտի կատարես իրա պահանջը, թեկուզ սխալ պահանջը: Հակառակ դեպքում` սա բռնացում է: Ընդ որում քչերը բռնանում են իրենց իսկ ընտրած շատերի վրա: Հերիք չի բռնբանում են, դեռ սաղ ազգին էլ սխալ են հանում: Էտ ա ժողովրդավարությունը? Ես արդեն խճճվեցի :))

հա ինչ… ինչ եղավ…
Էն եղավ, որ ոնց որ ջոգում եմ տեղյակ չես ;) ոնց ինքդ ես ասում` մամւոլ կարդա:

Քուվեյթը նավթից բացի ուրիշ բան չունի, չի արտադրում, չի արտահանում… սրանք իրանց ծախած նավթի հաշվին են ապրում, էսի թագավորի շնորհքը չի... ըստ էության Քուվեյթը նավթի պոմպ ա ոչ թե երկիր նույնն էլ Սաուդի արաբիան, էմիրատները… սրանց տնտեսությունը մոնախիայի արդյունք չի… 2009-ին էմիրատների էկոնոմիկայի 85%-ից ավելին նավթի վրա ա հիմնված եղել, հիմա աշխատում են ալյումի ու տարբեր մետաղներ էլ արտահանեն… խելոք են կարում են իրանց էկոնոմիկան աշխարհի շուկայական էկոնոմիկայի հետ համահունչ աշխատացնեն, բայց էսի թագավորության արդյունք չի…
Էտի յանի հիմնավորում ա հա?
Խի քիչ կան նավթային երկրներ? Ռուսաստանի բյուջեի 60%-ն էլ են էներգակիրները տալիս: Հետո? բա ինչի տենց լավ բաներ չեն անում իերնց ժողովրդի համար?
Զգում ես որ լավ էլ թագավորի շնորքն ա ;)

էլի չէ, ճիշտ օրինակ բեր…
Էլ պետք չի, շատ ես յանկիացել :(

Varzor
27.04.2012, 21:42
էս 3 երկրների դիկտատորները իրանց սաղ փողը, ունեցվածքը, կրթությունը, ապրելաձևը ու նաև ինչ որ տեղ հպատակությունը արևմտյան ա եղել, որի խաթր արևմուտքը իրանց լրիվ սատարել ա… ոտից գլուխ, բայց գալիս ա մի պահ որ արդեն ոչ ոք ոչ մի բան չի կարա անի երբ իրանց հասարակությունն աոտի կանգնում… ասում եմ լավ չգիտես դրանց պատմությունը… մի վիճի… դու ասում ես "սաղ ամերիկան ա արել" ու էդ ամեն ինչը հենց դրա լույսի տակ ես նայում… դու գիտե՞ս ինչ խառնվել էին խառնվել, սրանք ստեղ… ամերիկան սրան չի օգնել… լրիվ հակառակը, վախում էին կարծիք հայտնել, իրանք տրադիցիոն մուբարաքին էին պաշտպանում, բայց ափաշքյարա տենում էին որ մարդը տակիս չի կարում դուրս գա ու մուբարաքի հեռացումը հեչ էլ արևմուտքին ձեռ չէր տալիս… դե հիմա նայի ովքեր են պրեզիդենտի թեկնածուները…

ամեն երկիր իրա գյորա ա ժողովրդավարություն կառուցում… իրա ժողովրդի ու էդ ժողովրդի ընտրությանը գյորա…

ստեղ վիճելու բան էլ չկա…
Ապեր, Թունիսի ու Եգիպտոսի պահով չեմ կարող շատ ծավալվել` ինֆոս քիչ է:
Իսկ Լիբայի պահով` հաստատ մի քիչ շատ է ԶԼՄ-ում եղածից: Ընենց որ կասեմ, որ է մեկի հարցում հաստատ սխալ ես: Լիբիայում ընդամենը միջցեղային պատերազմներն են, որոնք էս արդեն 3000 տարի ա ընթանում են` փոխնիփոխ հաջողություններով:

Mephistopheles
27.04.2012, 22:18
Մեֆ, խի ես կողդ պնդել? Ժողովուրդը իր կառավարությանն ընտրել է, հիմա էդ կառավարությունը ժողովրդի կամքին դեմ բաներ է անում: Մարդինք չեն կարող փոխել կառավարությանը? Բա մենք խի ենք ուզում մերոնց փոխել? լավ կյանքից?
Նույն Իռլանդիայի քաղքական ու պետական գործիչներից շատերը համամիտ էին ժողովրդի կարծիքի հետ, բայց համակարգը ավելի ուժեղ դուրս եկավ, ավելի ճիշտ եվրոմիությունը:

ժողովրդավարություն չի նշանակում տնտեսական հարցերը դնում ես հանրաքվեի ու որոշումը իրականացնում… տենց կարաս բժշկական հարցերն էլ դնես հանրաքվեի… ժողովրդավարության պրիցիպը էդ չի… դրա համար էլ տենց ես կարծում…

Ով ասեց? Եթե կան ընկերություններ, որոնք էդ նեղ մաջալին թքած ունեն երկրի վիճակի վրա ու միլիարդանոց գործարքներ են կնքում ու թոփ մենեջերներին մի քանի զրոյով տոկոսներով բոնուսներ են վճարում, ապա պետությունը իրանցից պարտք, հարկ, նվեր վերցնելու փոխարեն ժողովրդի հացն է կտրում, թե "գոտիներդ ձգեք"? Էսի ժողովրդավարություն է? Ես ինչքան հիշում եմ ժողովրդավարությունը ժողովրդի կարծիքի հիման վրա էք կառուցում: Ու նույնիսկ եթե ժողովուրդը սխալվում է, իրավունք չկա նրան զրկելու իր կամքի կատարումից: Եթե չես կաորղանում համոզել, որ ժողովուրդը սխալ է, ուրեմն պիտի կատարես իրա պահանջը, թեկուզ սխալ պահանջը: Հակառակ դեպքում` սա բռնացում է: Ընդ որում քչերը բռնանում են իրենց իսկ ընտրած շատերի վրա: Հերիք չի բռնբանում են, դեռ սաղ ազգին էլ սխալ են հանում: Էտ ա ժողովրդավարությունը? Ես արդեն խճճվեցի :))

ո՞ր երկրի մասին ես խոսում…

դու ժողովրդավարույան մասին շատ աղոտ պատկերացում ունես ու դա գիտե՞ս ինչ նման ա… նման ա նրան որ գնաս մեխանիկի մոտ ու իրան ասես թե ինչ գործիք օգտագործի, ինչը փոխի, ում վարձի ու դա անես որովհետև դու ես փողը տալիս… կարաս, բայց մեքենայից ինքն ա հասկանում ու դու իրան ընտրել ես որովհետև ինքը լավ մեխանիկ ա ու որոշել ես որ փողդ իրան ես տալու… դու իրան ընտրել ես, որ մեքենադ սարքի, ոչ թե տառացիորեն անի էն ինչ դու իրան կասես…

Էն եղավ, որ ոնց որ ջոգում եմ տեղյակ չես ;) ոնց ինքդ ես ասում` մամւոլ կարդա:

կարդում եմ ու դա որևէ կերպ թագավորության հետ չի առնչվում… իրանք ունեն 2 տարբեր ֆրանսիախոս ու հոլադախոս բնակչություն ու կարող ա նույնիսկ կիսվեն… հետո՞… կարտծում ես պտի ըլներ մի հատ թագավոր ու գար սաղին մյասառուբկեն կոխեր որ երկիրը մնար միասի՞ն…

Էտի յանի հիմնավորում ա հա?
Խի քիչ կան նավթային երկրներ? Ռուսաստանի բյուջեի 60%-ն էլ են էներգակիրները տալիս: Հետո? բա ինչի տենց լավ բաներ չեն անում իերնց ժողովրդի համար?
Զգում ես որ լավ էլ թագավորի շնորքն ա ;)

Ռուսաստանում դեմոկրատիա չի ապեր, ընդեղ կոռումպացված ավտորիտարիզմ ա…

ես չեմ ասում որ իրանց էկոնոմիկան վատն ա, դաժե շատ էլ լավն ա, բայց դա ավելի շատ իրանց նավթի ու արևմտյան ինվեստմենթների արդյունք ա… Ճապոնյան վաբշե հանածո չունի ոչ էլ տերիտորիա, Վերցրու հարավային կորեան, հնդկաստանը, բրազիլիան… անգամ չինաստանը երբ ազատայանացրեց իրա տնտեսությունը, ինչ որ տեղ նաև սիստեմը, բայց ավելի քիչ, տես ինչ տնտեսություն ունեցան…

Mephistopheles
28.04.2012, 04:51
http://www.youtube.com/watch?v=C4900JOEr4U&feature=youtube_gdata_player

Հետաքրքիր բան ա ասում էն սիպտակ մազերով մարդը… ինքը դեմ ա կաշառք վերցնելուն ու դեմ քվեարկելուն (այսինքն, կաշառքին ոչ համապատասխան)… ասում ա համ կաշառք ես վերցնում, համ էլ խաբում ես, դա կրկնակի անբարոյականություն ա… հետաքրքիր մենտալիտետ ա… եթե վատ բան ես արել ու կաշառք ես վերցրել ուրեմն ճիշտը մինչև վերջ հանցանքին "հավատարիմ" մնալն ա՞… ըստ էության եթե մարդը վերցրել ա կաշառք ու չի քվեարկել կաշառքին համապատասխան, ապա դա կաշառք չի (1), իսկ որն ա լավը կաշառք վերցնել ու խղճի դեմ ստորագրել ու "հավատարիմ" մնալ հանցավոր պայմանավորվածությանը՞ (2)… կարելի ա սենց օրինակ բերել, վարձու մարդասպանը փող ա վերցնում որ մարդ սպանի, բայց վերջին րոպեին խիղճը չի տալիս որ սպանի մարդուն, էս մարդը բարոյական մարդ ա՞ թե անբարոյական ա որ փողն առել ա ու չի արել… եթե պիստալետը պահեր քո գլխին դու ո՞ր մարդը կուզեիր դա լիներ…

ճիշտն ասեմ… ես հիացած չեմ էդ կարգախոսով, բայց ցավով պտի ասեմ որ էդ կարգախոսն էլ իր պատճառներն ունի…

չգիտեմ որտեղ էր քարոզարշավը, ասում էր բիձեքն ու պառավները ներքևն էին, իսկ ջահելությունը շենքերի պատուհաններից էին նայում…

dvgray
28.04.2012, 17:03

աշխարհումս չկա մի ԲԱՆ. որ մարդը իվիճակի չլինի բերել բարոյական դաշտ ու բացատրել դրա անհևաժեշտությունը... անգամ գիրք գրողներ կան, ովքեր Հիտլերին ու Ստալինին են դարձնում բարոյական, բանական կերպարներ...
հիմա քո ասածը ինչ է, որ օրինակ ես բերում վարձու մարդասպանի վրա... Ասածտ են ա, որ եթե ասենք Հիտլերը հրաման տար, որ են վերջին 5 հոգուն Օցվենցիմում չսպանեին գազայն խցիկում, բանվականին բարոյական քայլ արած կլինե՞ր :o
սենց օրինակներ բերել հայկական իրականության վրա ու փորձել շեղել Գանգեսի հունը... միամտություն է:
ով որ կաշառքը վերցնում է, նա հոգբանորեն արդեն կզած է: ու միշտ էլ անօրինական քայլ անողները գտվում են կզած վիճակում, ու իրանց պահում են այսպես ասած շառից փորձանքից հեռու" հոգեբանությամբ: ու ինքը քվեախցում եթե անգմամ մի տոկոս վտանգ տեսնի իրան սպառնացող, կգնա "փորձանքից հեռու" տարբերակով, այսինքն կընտրի նրան, ում համար որ կաշառվել է: ես օրինակ որ իմ վրա եմ մտածում, ապա զգում մ որ հաստատ սենց կանեի: ու թքած ամեն ինչի վրա: ՎԱԽԸ ամենաուժեղ գործոններից մեկն ա, որ շարժել ա ու շարժում ա մարդկությանը... իսկ վախերից ամենասարսափազդում- անտեսանելի ՎԱԽՆ ա. են վախը, որը չգիտես թե որտեզից ա գալիս: ասում են չէ, որ եթե վախը ջանդ մտավ, ապա էլ դուսր գալ չկա, մինչև վախտ չբռնեն :D:
հիմա մեր իրականությունում էտ վախի վրա է կառուցված մեր ամբողջ 1000-ամյա "մենեջմենթը": մտիր ցանկացած հայ օջախ, ու կլսես - "բալա ջան, գործ չունես, դրանք հրեշ են..." և այլ նմանատիպ բաներ:
իշխանություն գործելավորճը Հայաստանը ներքին ղեկավարելու իմաստով ընտրված է ՎԱԽԻ տեխնալոգիան- սկսած Լևոնի օրվանից մինչ "պայծառ ապագա":
...
իմիջայլոց, էտ Պուշկինը որ ասել ա, որ հայը - վախկոտ ա... և այլն... ապա թող իրա ռուսներին նայի :D

Varzor
28.04.2012, 19:43
ժողովրդավարություն չի նշանակում տնտեսական հարցերը դնում ես հանրաքվեի ու որոշումը իրականացնում… տենց կարաս բժշկական հարցերն էլ դնես հանրաքվեի… ժողովրդավարության պրիցիպը էդ չի… դրա համար էլ տենց ես կարծում…
Բա որնա իրական ժողովրդավարությունը? :o
Ես ինչքան գիտեմ` ժողովրդի իշխանությունն ա: Էլ ինչ իշխանությունը, եթե ժողովուրդը իրավունք չունի որոշելու իր երկրի ճակատագիրը: Կարողա էդ վերցրած պարտքերը կառավարության անդամնեը իրանց ջեբից են տալու? Ժողովուրդը չի փակելու:

ո՞ր երկրի մասին ես խոսում…
Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Պորտոիգալիա, Իսպանիա ...

դու ժողովրդավարույան մասին շատ աղոտ պատկերացում ունես ու դա գիտե՞ս ինչ նման ա… նման ա նրան որ գնաս մեխանիկի մոտ ու իրան ասես թե ինչ գործիք օգտագործի, ինչը փոխի, ում վարձի ու դա անես որովհետև դու ես փողը տալիս… կարաս, բայց մեքենայից ինքն ա հասկանում ու դու իրան ընտրել ես որովհետև ինքը լավ մեխանիկ ա ու որոշել ես որ փողդ իրան ես տալու… դու իրան ընտրել ես, որ մեքենադ սարքի, ոչ թե տառացիորեն անի էն ինչ դու իրան կասես…
Հա, բա ոնց, ժողովրդավարությունից մեկ դու մեկ էլ յանկիները մենակ ունեք պատկերացումներ :))
Սխալ օրինակ ես բերում: Մեխանիկին կարող եմ փոխել ցանկացած պահի, իսկ կառավարությունը` ոչ:
Հիմա հակառակ օրինակը բերեմ` մեխանիկը որոշել է մեքենադ վերանորոգել բանկից վարկ վերցնելով ու էդ վարկն էլ էլի դու պիտի փակես: կարողա դու չես ուզում, որ քո անունից վարկ վերցնի ու մեքենան նորոգի:
կարողա ուրիշ մեխանկի ավելի էժան գներով ա անում:

կարդում եմ ու դա որևէ կերպ թագավորության հետ չի առնչվում… իրանք ունեն 2 տարբեր ֆրանսիախոս ու հոլադախոս բնակչություն ու կարող ա նույնիսկ կիսվեն… հետո՞… կարտծում ես պտի ըլներ մի հատ թագավոր ու գար սաղին մյասառուբկեն կոխեր որ երկիրը մնար միասի՞ն…
Չես հասկացել, թե ինչ եմ ասում: Ասածս էն էր, որ նույնիսկ մի քանի ամիս կառավարություն չեր ընտրվում նրա համար, որ ժողովուրդըը ոչ մեին չէր վստահում, թեկնածուներն էլ չէին առաջադրվում: Ինչ էր եղել? Դեմոկրատական համակարգը չէր բավարարում? ;) Իսկ իրականում ամիսներ շարունակ երկիրը ապրեց առանց կառավարության ու ոչ մի պրոբլեմ էլ չունեցավ: Որովհետև իրականում երկրի կյանքը էդ կառավարությունը չէր կառավարում:
Այ էդ եղավ: Իսկ էդ ով որ կառավարում էր, ստացվեց, որ փաստացի թքած ունի ծողովրդի կարծիք վրա էլ, ընտրել չընտրելու վրա էլ:

Ռուսաստանում դեմոկրատիա չի ապեր, ընդեղ կոռումպացված ավտորիտարիզմ ա…
ես չեմ ասում որ իրանց էկոնոմիկան վատն ա, դաժե շատ էլ լավն ա, բայց դա ավելի շատ իրանց նավթի ու արևմտյան ինվեստմենթների արդյունք ա… Ճապոնյան վաբշե հանածո չունի ոչ էլ տերիտորիա, Վերցրու հարավային կորեան, հնդկաստանը, բրազիլիան… անգամ չինաստանը երբ ազատայանացրեց իրա տնտեսությունը, ինչ որ տեղ նաև սիստեմը, բայց ավելի քիչ, տես ինչ տնտեսություն ունեցան…
Ախր խի էս ալիքները խառնում? :8
Ես ինչ եմ ասում, դու ինչ:
Ասում եմ` Արաբական երկրի միապետը ժողովրդին միլիարդավոր նվերներ է տալիս: Դու հակաճառում ես, թե նավթ ունի, դրա համար: Ես էլ ասում եմ` ռուսաստանն էլ նավթ ունի, Վենեսուելան էլ ունի, բո ինչի չեն տալիս?
Ես դեմոկրատիայի մասին բան ասել եմ? Հենց կակռազ այնպիսի երկրների օրինակներ եմ բերել, որոնք ավտորիտար դիկտատուրայի ձեռքում են: Իսկ միապետությունը ավտորիտար դիկտատուրայի դրսևորումներից մեկն է:

Սխալ օրինակներ մի բեր: Խոսքս գնում էր կառավարության կողմից ստացված եկամուտների հաշվին բնակչությանը փայ հանելուց: Ու էդ առկա է միայն միապետական և դիկտատորական ռեժիմներով որոշ երկրներում: Այսինքնղեկավարը լավը եղավ` ժողովուրդը կօգտվի: Ու ստացվում է, որ դա ոչ թե կառավարման ձևի-մոդելի շնոհրիվ է, ալ ղեկավարի շնորհքն է:

Mephistopheles
04.05.2012, 22:59
Ու էդքանից հետո քեֆ ուրախությունը շարունակվել ա՝ էլ ոչխարը ո՞նց ա լինում:

ստեղ են ասում՝ "Հանրապետականից փիս վառված եմ"

Sagittarius
04.05.2012, 23:00
Ու էդքանից հետո քեֆ ուրախությունը շարունակվել ա՝ էլ ոչխարը ո՞նց ա լինում:

ախր նման մասշատբի միջոցառումների ժամանակ փուչիկներում պետք է օգտագործվի ոչ դյուրավառ նյութեր. ես վստահ եմ, որ նման նյութեր գոյություն կունենան:

armen9494
04.05.2012, 23:07
ախր նման մասշատբի միջոցառումների ժամանակ փուչիկներում պետք է օգտագործվի ոչ դյուրավառ նյութեր. ես վստահ եմ, որ նման նյութեր գոյություն կունենան:

Եթե չեմ սխալվում, ըտենց ավելի թանկ ա նստում:

Գեա
04.05.2012, 23:22
Չէ հաստատ ինչ որ մի տեղ. ինչ որ բան սխալ է:
Լավ ասենք ՀՀԿ-ն թքած ուներ էս ամեն ինչի վրա, լավ ասենք "երգիչ երգչուհի" կոչված հոտը պետք է բառաչեր , որովհետև հրաման էդպես էր, բա՞ ժողովուրդը ... էդքանից հետո մարդիկ կարողացե՞լ են մնալ ու ... ցնկցնկալ թաթայա-արամեա ու չգիտեմ էլ ինչա-աղբախառն երգերի տակ:Այ քեզ ջահելություն...էս ինչ մասսայական փսիխոզ ա ,մեկդ ասեք, որ սխալ ինֆո ա , թե չէ ինֆարկտ եմ ստանում:
Սարոյան ջան ականջդ կանչի.
_Է~յ, ո՞վ կա այստեղ...

Tig
04.05.2012, 23:28
Տենաս ո՞ր մի "հանճարի" ուղեղին ա փչել ջրածնով փուչիկ փչի:

Աթեիստ
04.05.2012, 23:29
Ոչ մի կերպ չեմ կարում հասկանամ, վախենալով նման «միջոցառումներին» գնացող ժողովրդին։
Ինչո՞վ կարելի ա վախեցնել 16 տարեկան երիտասարդին (այվածք ստացածների մեջ լիքն են)։
Ի՞նչ ունի նա կորցնելու։ Ես վարձով եմ մնում, լիքը վարկ եմ փակում (կորցնելու հաստատ շատ բան ունեմ), բայց ամեն տեղ արտահայտում եմ վերաբերմունքս ՀՀԿ-ի ու իրանք ղեկավարների հանդեպ։ Ու ինքնըստինքյան ինձ չեն «հրավիրի» նման միջոցառումների։
Մի՞ թե ես ազգի մեջ էդքան շատ են անթասիբները, վախկոտները։ Տխուր ա։ Զզվելի ա։ Հերիք ա։

Էսօր իմ աչքով եմ տեսել մի երիտասարդի (մի 16 տարեկան), որը կիթառը պայտանն ուսին գցած քայլում էր, պատյանի վրա էլ հհկ-ի դրոշը։ Մեղմ ասած զարմացել էի։ Հանրապետական ըլնեմ։

aragats
04.05.2012, 23:57
Տենաս ո՞ր մի "հանճարի" ուղեղին ա փչել ջրածնով փուչիկ փչի:

Ջրածնով ավելի լավ ա թռնում, երեվի ավելի էժան ա հելիումից, եթե իսկապես ջրածին ա եղել:think

Mephistopheles
04.05.2012, 23:59
Էլ պայթացրին, էլ վառեցի, էլ կրակեցին, էլ ծեծեցին, էլ երկրից վռնդեցին… էլ ի՞նչ անեն որ չգնաք իրանց ավտոբուսներով իրանց հանրահավաքին…

մեղավորը Լևոնն ա

Mephistopheles
05.05.2012, 00:01
Ջրածնով ավելի լավ ա թռնում, երեվի ավելի էժան ա հելիումից, եթե իսկապես ջրածին ա եղել:think

բա էն դթում գլուխներու՞մ ինչ ա եղել… ջրածի՞ն թե հելիում

aragats
05.05.2012, 00:04
բա էն դթում գլուխներու՞մ ինչ ա եղել… ջրածի՞ն թե հելիում

Դթում գլուխներում «««սերժյում»»» ա եղել;)

Գալաթեա
05.05.2012, 00:06
Մենակ զոռով տրնգիի ժամանակ ողջակեզ լինելն էր պակաս, էդ էր տեսանք:
Վերջը՞:

Bruno
05.05.2012, 00:16
մեկդ ասեք, որ սխալ ինֆո ա , թե չէ ինֆարկտ եմ ստանում:

Ցավոք ճիշտ ա ինֆոն:

Հետաքրքիր ա, ինչի՞ վրա են ուրախանում:

http://www.youtube.com/watch?v=9uhyW4FL8cg&feature=channel&list=UL

Rammstein
05.05.2012, 00:22
ՀՀԿ-ն հանրահավաքների նոր ֆորմատ ա մշակել, ժողովրդին կենդանի ձեւով ա ցույց տալիս, թե իրա ընտրվելուց հետո ինչ ա լինելու: :D

Եթե ճիշտն ասեմ, մի կաթիլ չեմ խղճում էս հանրահավաք կաշառքով բերված կամ ոչխարի հոտի նման քշելով բերված տուժածներին (ուղղակի չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչը կարա դրդի գնալ ՀՀԿ-ի միտինգին, դե բնականաբար բացի լրագրողներից ու որոշ արտառոց դեպքերից): Երեւի դաժան բան եմ ասում, չգիտեմ, բայց արդեն էն վիճակն ա, որ իրոք տենց եմ համարում:

Mephistopheles
05.05.2012, 00:28
,մեկդ ասեք, որ սխալ ինֆո ա , թե չէ ինֆարկտ եմ ստանում:
...

սխալ ինֆո ա… մեկ էլ գյուղերի դատարկվելը ակտուալ չի ըստ մեր Պռեզիդենտի որն էսօր "մտավորականների" հետ հանդիպման ժամանակ ասաց

Mephistopheles
05.05.2012, 00:30
ուշադիր Ձայնալարի քոմենթը կարդացեք…

Ու էդքանից հետո քեֆ ուրախությունը շարունակվել ա՝

Գալաթեա
05.05.2012, 00:34
Լուրերով մատուցածն ա կայֆ... ԱՄԵՆԱկարևոր շեշտը դրվում ա նրա վրա, որ նախագեն իր ելույթն ընդհատելով գնացել ա հիվանդատես:
Ոչինչ, որ պայթյունի ժամանակ ու անմիջապես հետո շարունակում էր իրա թղթի մեջ բստրածը կարդալ:
Ոչինչ որ, հինգից տասնվեց տարեկան էրեխեքի վրա շորերն ու մաշկը մեկ էին էղել:

Mephistopheles
05.05.2012, 00:39
Լուրերով մատուցածն ա կայֆ... ԱՄԵՆԱկարևոր շեշտը դրվում ա նրա վրա, որ նախագեն իր ելույթն ընդհատելով գնացել ա հիվանդատես:
Ոչինչ, որ պայթյունի ժամանակ ու անմիջապես հետո շարունակում էր իրա թղթի մեջ բստրածը կարդալ:Ոչինչ որ, հինգից տասնվեց տարեկան էրեխեքի վրա շորերն ու մաշկը մեկ էին էղել:

տենցը մի հատ մեր մոտ էլ կար… ասին "mister president America is under attac" … դրանից հետո դեբիլը 4 րոպե նստած երեխեքին հեքիաթ էր կարդում…

Գալաթեա
05.05.2012, 00:42
տենցը մի հատ մեր մոտ էլ կար… ասին "mister president America is under attac" … դրանից հետո դեբիլը 4 րոպե նստած երեխեքին հեքիաթ էր կարդում…

Հիշում եմ էդ դաունի հայացքը ...Մուրի կինոյում եմ տեսել:
Լավ զուգահեռ էր:

Աթեիստ
05.05.2012, 01:05
Էսօր իմ աչքով եմ տեսել մի երիտասարդի (մի 16 տարեկան), որը կիթառը պայտանն ուսին գցած քայլում էր, պատյանի վրա էլ հհկ-ի դրոշը։ Մեղմ ասած զարմացել էի։ Հանրապետական ըլնեմ։

Փաստորեն էլի տեսնող ա եղել (http://www.facebook.com/photo.php?fbid=397571700283212&set=p.397571700283212&type=1&ref=nf)՛
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/s720x720/292117_397571700283212_100000911554594_1130115_280157651_n.jpg

Գալաթեա
05.05.2012, 01:07
Կլառնետ լիներ՝ կհասկանայի:

Ներսես_AM
05.05.2012, 01:09
Լուրերով մատուցածն ա կայֆ... ԱՄԵՆԱկարևոր շեշտը դրվում ա նրա վրա, որ նախագեն իր ելույթն ընդհատելով գնացել ա հիվանդատես:
Ոչինչ, որ պայթյունի ժամանակ ու անմիջապես հետո շարունակում էր իրա թղթի մեջ բստրածը կարդալ:
Ոչինչ որ, հինգից տասնվեց տարեկան էրեխեքի վրա շորերն ու մաշկը մեկ էին էղել:

Ավելի բեթար, պայթյունից ահագին հետո ա եկել, կարդացել ու գնացել։ Ընթացքում էլ դրա մասին բան չի ասել։ :[

Հայկօ
05.05.2012, 01:11

Դե իրան երևի չէին ասել, որ տենց բան ա եղել:

Mephistopheles
05.05.2012, 01:11
Ավելի բեթար, պայթյունից ահագին հետո ա եկել, կարդացել ու գնացել։ Ընթացքում էլ դրա մասին բան չի ասել։ :[

դե էս մարդն էլ ի՞նչ անի որ իրան հանենք…

Տրիբուն
05.05.2012, 01:16
Ոչ մի կերպ չեմ կարում հասկանամ, վախենալով նման «միջոցառումներին» գնացող ժողովրդին։
Ինչո՞վ կարելի ա վախեցնել 16 տարեկան երիտասարդին (այվածք ստացածների մեջ լիքն են)։
Ի՞նչ ունի նա կորցնելու։ Ես վարձով եմ մնում, լիքը վարկ եմ փակում (կորցնելու հաստատ շատ բան ունեմ), բայց ամեն տեղ արտահայտում եմ վերաբերմունքս ՀՀԿ-ի ու իրանք ղեկավարների հանդեպ։ Ու ինքնըստինքյան ինձ չեն «հրավիրի» նման միջոցառումների։
Մի՞ թե ես ազգի մեջ էդքան շատ են անթասիբները, վախկոտները։ Տխուր ա։ Զզվելի ա։ Հերիք ա։

Էսօր իմ աչքով եմ տեսել մի երիտասարդի (մի 16 տարեկան), որը կիթառը պայտանն ուսին գցած քայլում էր, պատյանի վրա էլ հհկ-ի դրոշը։ Մեղմ ասած զարմացել էի։ Հանրապետական ըլնեմ։

Իսկ ավելի սարսափելի ա, երբ էտ անթասիբությունը խթանվում ա ինչ-որ 30 վարկյանանոց առյուծով:

Տրիբուն
05.05.2012, 01:20
Մենակ զոռով տրնգիի ժամանակ ողջակեզ լինելն էր պակաս, էդ էր տեսանք:
Վերջը՞:

Վերջը: 30 վարկյանով հեշտ բռկվող ջրածինը փոխվում է երջանկացնող մարիխուանայի ծխով, փակ կաբինկում (էս 30 վարկյանի պատճառով ես խելագարվելու եմ :( ), որից հետո դուրս ես գալիս, կայֆի տակ ժպտում ես ու էլի գնում ես զոռով տրինգիի, էն հույսով որ էս անգամ կարող ա առանց տանջելու սպանեն:

Freeman
05.05.2012, 01:20
Ջրածնով ավելի լավ ա թռնում, երեվի ավելի էժան ա հելիումից, եթե իսկապես ջրածին ա եղել:think

News.am-ում կարդացի, որ մեթան ա եղել,էդ հեչ վստահելի աղբյուր չի, բայց դե մեթանն էլ ա օդից թեթև:

Աթեիստ
05.05.2012, 01:27
Սենց դեպքերում ընտրում են ամենաէժան տարբերակը՝ սովորական բնական գազ (էն որ բալոնները լիցքավորում են ու տանը վառում)։ Թե չէ հիմա արի մեթան ճարի. հենա պատրաստի օդից թեթև գազ ա, հեչ էլ թե մի թեթև պայթուցիկ չի։

Տրիբուն
05.05.2012, 01:28
Պետք ա ՀՀԿ-ին համոզել, որ սենց հանրահավաք-համերգներ շուտ-շուտ անեն, ու պետք ա սաղով գնանք: Որ շատ լինենք, շատ փուչիկ կբերեն: Բալքիմ մի օր էլ մի հատ նամուսով պայթյուն լինի, իրանք սատկեն: Հանրահավաքի ժողովրդի կեսն էլ կգնա, բայց դե ի՞նչ-տարբերություն ուր ենք գնում, Նառիլըսկ, Օմըսկ, թե Դրախտըսկ կամ Դժողքըսկ…

Mephistopheles
05.05.2012, 01:29
Վերջը: 30 վարկյանով հեշտ բռկվող ջրածինը փոխվում է երջանկացնող մարիխուանայի ծխով, փակ կաբինկում (էս 30 վարկյանի պատճառով ես խելագարվելու եմ :( ), որից հետո դուրս ես գալիս, կայֆի տակ ժպտում ես ու էլի գնում ես զոռով տրինգիի, էն հույսով որ էս անգամ կարող ա առանց տանջելու սպանեն:

Տրիբուն ջան, եթե մարդը 30 վայրկյանի չափ չի կարում գոնե քաջ ձևանա ու մի հատ fucking պտիշկա դնի, ուրեմն արժի բենզինը լցնել ու վառել սաղիս…

ճիշտն ասեմ էդ "30 վայրկյանը" սկսում եմ ընդունել ու համարել որ էսօր շատ ակտուալ ա… գիտեմ ինչ ես ասելու…

Շինարար
05.05.2012, 01:33
Փաստորեն էլի տեսնող ա եղել (http://www.facebook.com/photo.php?fbid=397571700283212&set=p.397571700283212&type=1&ref=nf)՛
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/s720x720/292117_397571700283212_100000911554594_1130115_280157651_n.jpgԱթեիստ ջան, հանրապետականի դրոշը գոլդ համարի, բռփեչ պռիչոսկի ալա Հրեշտակների դպրոցը, ճկութին մատանու հավասար վերջն ա: Հլա արի Կիրովակա՜ն: Զըզվ:

Նետ
05.05.2012, 01:37
Չէ հաստատ ինչ որ մի տեղ. ինչ որ բան սխալ է:
Լավ ասենք ՀՀԿ-ն թքած ուներ էս ամեն ինչի վրա, լավ ասենք "երգիչ երգչուհի" կոչված հոտը պետք է բառաչեր , որովհետև հրաման էդպես էր, բա՞ ժողովուրդը ... էդքանից հետո մարդիկ կարողացե՞լ են մնալ ու ... ցնկցնկալ թաթայա-արամեա ու չգիտեմ էլ ինչա-աղբախառն երգերի տակ:Այ քեզ ջահելություն...էս ինչ մասսայական փսիխոզ ա ,մեկդ ասեք, որ սխալ ինֆո ա , թե չէ ինֆարկտ եմ ստանում:
Սարոյան ջան ականջդ կանչի.
_Է~յ, ո՞վ կա այստեղ...Ասեմ թէ ինչ է: Բանն այն է. որ էդ ժողովրդին քշել բերել են ՛՛Գրանդ Քենդիից՛՛ ու ոչ միայն, Ու նա նրանց այնտեղ պահելու ձևն էլ գիտեն: Այսինքն. ժողովրդի ձեռքից հավաքում են իրենց տաբեային անցաթղթերը ու դրանք տալիս են միայն «համերգի» վերջում:Իր կարգի մեջ՝ ներա . բացակա են անում, ու թող մեկը հանարծ վերջում տեղը չլինի... ցտեսություն աշխատանք:

Mephistopheles
05.05.2012, 01:42
Ս. Սարգսյան. «Աղոթենք եւ պահպանենք սառնասրտություն»

00:15 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

Տրիբուն
05.05.2012, 01:43
դե էս մարդն էլ ի՞նչ անի որ իրան հանենք…

Կանգնեն ու ՀՀԿ ողջ կազմով շալվարներն իջացանեն ու չիշիկ անեն հրապարակի մեջտեղը:

Բայց դե, դա էլ Գալուստը կներկայացնի որպես բնակչության բնական աճը կամ գարնանը բերքատվությունը խթանելուն ուղղված նանոտեխնոլոգիա, որը իր վերջին «Գյումրին սարքենք տեխնոպարկ» գիտական հետազոտության մեջ հայտնագործել ա Տիգրան Սարգսյանը, ակադեմիկոս Վարդանչիկի հետ լավ պիվա խմելու արդյունքում ռեստորանի հետևի բախչում շռելուց ու նանարների հետ շնանալուց հետո:

Գալաթեա
05.05.2012, 01:44
Ս. Սարգսյան. «Աղոթենք եւ պահպանենք սառնասրտություն»

00:15 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

Մեղավորը փուչիկի գործարանն ա՞ տեսնես դւրս գալու, թե՞ ռեզինի գյուտ անողը:

Mephistopheles
05.05.2012, 01:46
Մեղավորը փուչիկի գործարանն ա՞ տեսնես դւրս գալու, թե՞ ռեզինի գյուտ անողը:

մեղավորը մենք ենք… մենք… մեղավորը մեկ էլ Սերժի հերն ա որ էդ ռեզինը չի քաշել… ուփս… կներեք… խոսքով ընգա…

Chuk
05.05.2012, 01:48

Լիլ, արդեն լայնորեն շրջանառության մեջ են գցել պայթյունի վարկածը, որ ինչ-որ երեխա սիգարետով պայթացրել ա: Ու վախեմ, որ էդ երեխուն են վերցնելու քավության նոխազ սարքեն, թքած, որ փող են խնայել, որ պայթյունավտանգ փուչիկը տենց հրապարակ ա բերվել և այլն...

Մեֆ, չես կարա է ասես:
Սերժիկը եթե չլիներ, նախագեն Սաշիկը կարար լիներ:

Mephistopheles
05.05.2012, 01:51

No ապեր, իրանք էլ չեն կարա ասեն ով ա մեղավոր… դաժե եթե մի հատ երեխա կամ եթիմ բռնեն ու վրեն սարքեն… փուչիկը բոմբ չի որ տենց տրաքի… վերջ… not this time

Գալաթեա
05.05.2012, 01:52
Հոպպա:

http://www.slaq.am/arm/news/58797/

Տրիբուն
05.05.2012, 01:53
Մեղավորը փուչիկի գործարանն ա՞ տեսնես դւրս գալու, թե՞ ռեզինի գյուտ անողը:

Մեղավոր էր պատահական պատճառը, որը ինք էլ պատճառ էր այլ պատահարի, որը պատահական հետևանք էլ այլ պատճառի, որը պատճառ էր այլ պատահական հետևանքի, քանի որ բոլոր պատահականություններն ի վերջո ունեն պատճառահետևանքային կապ, ու պարտադիր չի, որ պատճառն ու հետևանքը իրար հաջորդեն ճշգրիտ ժամանակագրական հերթականությամբ:

Բայց մեր իրականության մեջ պատճառահետրանքային բոլոր հաջորդականությունները ունենում են մեկ հետույքային հետևանք - տուժում ենք մենք ու հերթական անգամ պատահականորեն բացահայտում ենք ինքներս մեր ոչխարությունը, երբ բոլոր պատճառներն ու հետևանքները պիտի ոչխարի հոտին ուղղեին գերագույն-գլխավոր պատճառի ուղղակի և ֆիզիկական ոչնչացմանը, բակց հոտը հոտ չէր լինի, եթե իր դեմն այդ պահին նետած խոտից բացի ուրիշ բան տեսներ, նույնիսկ իր նման խոտակերների ֆիզիկական ոչնչացումը այրման միջոցով՝ հենցը խոտը ուտելու պահին:

Chuk
05.05.2012, 01:54
Հոպպա:

http://www.slaq.am/arm/news/58797/
Տեսնես բնապահպաննե՞րն են արել, թե՞ լևոնականները :))

Գալաթեա
05.05.2012, 01:55
Տեսնես բնապահպաննե՞րն են արել, թե՞ լևոնականները :))

Եթե մուշտուկով են պայթացրել՝ լևոնականները, իսկ եթե ծառի բոցավառված ճյուղով՝ կանաչները:

Նետ
05.05.2012, 01:56
Ս. Սարգսյան. «Աղոթենք եւ պահպանենք սառնասրտություն»

00:15 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:Փուչիկ պայթեցնելը հանցնք ա::o

Mephistopheles
05.05.2012, 01:57
Մեֆ, չես կարա է ասես:
Սերժիկը եթե չլիներ, նախագեն Սաշիկը կարար լիներ:

Սաշիկն աբորտ եղած բայց փրկվածն ա… վարյանտ չկա

Chuk
05.05.2012, 01:57
Փուչիկ պայթեցնելը հանցնք ա::o

Փուչիկը ջրածնով կա ուրիշ այրվող գազով լցնելն ա հանցանք: Բայց բացառված չի, որ հայտարարեն, որ ինչ-որ մեկը անզգուշորեն կրակի հետ ա խաղացել՝ վտանգի տակ դնելով շատերի կյանքը:

Mephistopheles
05.05.2012, 02:00
Մեղավոր էր պատահական պատճառը, որը ինք էլ պատճառ էր այլ պատահարի, որը պատահական հետևանք էլ այլ պատճառի, որը պատճառ էր այլ պատահական հետևանքի, քանի որ բոլոր պատահականություններն ի վերջո ունեն պատճառահետևանքային կապ, ու պարտադիր չի, որ պատճառն ու հետևանքը իրար հաջորդեն ճշգրիտ ժամանակագրական հերթականությամբ:

Բայց մեր իրականության մեջ պատճառահետրանքային բոլոր հաջորդականությունները ունենում են մեկ հետույքային հետևանք - տուժում ենք մենք ու հերթական անգամ պատահականորեն բացահայտում ենք ինքներս մեր ոչխարությունը, երբ բոլոր պատճառներն ու հետևանքները պիտի ոչխարի հոտին ուղղեին գերագույն-գլխավոր պատճառի ուղղակի և ֆիզիկական ոչնչացմանը, բակց հոտը հոտ չէր լինի, եթե իր դեմն այդ պահին նետած խոտից բացի ուրիշ բան տեսներ, նույնիսկ իր նման խոտակերների ֆիզիկական ոչնչացումը այրման միջոցով՝ հենցը խոտը ուտելու պահին:
ընգեր քո հետ մի բան ա եղել… որսից վերադառնալուց հետո սենց մի տեսակ փիլիսոփայորեն ես մոտենում ու հանգավորված ես գրում… խեր ըլնի…

Տրիբուն
05.05.2012, 02:03
Փուչիկը ջրածնով կա ուրիշ այրվող գազով լցնելն ա հանցանք: Բայց բացառված չի, որ հայտարարեն, որ ինչ-որ մեկը անզգուշորեն կրակի հետ ա խաղացել՝ վտանգի տակ դնելով շատերի կյանքը:

Նայած երբ ես փուչիկը այրվող գազով լցնում: Եթե ՀՀԿ-ի հանրահավաքին ա, ապա հանցագործություն չի - նժդեհական հոգու ճիչ ա: ՀՀԿ հանրահավաքին փուչիկները կարելի ա նաև լցնել վառոդով, պլաստիդով, հարստացված ուրանով վերջապես: Հանցագարծություն ա հանուն հայրենիքի տեղի ունեցած պայթունի արդյունքում անզգուշորեն այրվելը:

Կարդա սահմանադրությունը, ուսանո՛ղ:

Mephistopheles
05.05.2012, 02:03
հիվանդանոցում, մի աղջիկ դիմել է ՀՀ նախագահին եւ ասել, որ իր կարծիքով՝ սա սադրանք էր ՀՀԿ-ի դեմ, եւ խնդրել պարզել հանգամանքները:

Սլաք.ամ

Լֆիկի "աղջիկներից" կլինի… կույս էլ կլինի…

Գալաթեա
05.05.2012, 02:09
Ինչ խոխմա պատմություն ա բայց:
Վովան ասում ա որ մի բըռջ պրոֆեսիոնալներ սաղ քշեր աշխատելու են, որ հասկանան ինչ ա էղել, ու մեկ էլ մի աչոնիկ նախագա ձաձային ասում ա՝ Ես կարծում եմ, պարոն նախագա, որ այդ պայթյունը դիվերսիա էր ձեր դեմ:

Rammstein
05.05.2012, 02:12
Սենց դեպքերում ընտրում են ամենաէժան տարբերակը՝ սովորական բնական գազ (էն որ բալոնները լիցքավորում են ու տանը վառում)։ Թե չէ հիմա արի մեթան ճարի. հենա պատրաստի օդից թեթև գազ ա, հեչ էլ թե մի թեթև պայթուցիկ չի։

Քիմիայից հեռու եմ, բայց ինչքան գիտեմ բալոնները լիցքավորում են պրոպանով կամ բութանով, որոնք օդից ծանր են: Իսկ բնական գազը, այո, մեթանն է ու օդից թեթեւ է, բայց դա խողովակներով եկող գազն է, դրանով բալոն չեն լիցքավորում, միայն` ՀՀԿ-ի փուչիկ:
Անվտանգ լինելու համար կարծեմ պետք ա հելիումով լիցքավորել փուչիները:

Վիդեոներից մեկում մի աղջիկ ասում էր, որ իրենց զգուշացնում էին, որ փուչիկների մոտ չծխեն: Փաստորեն լավ էլ գիտեին, թե ինչ ա իրանց փուչիկների մեջ:

Տրիբուն
05.05.2012, 02:13
ընգեր քո հետ մի բան ա եղել… որսից վերադառնալուց հետո սենց մի տեսակ փիլիսոփայորեն ես մոտենում ու հանգավորված ես գրում… խեր ըլնի…

Հոգնած եմ ու ջղայն:

Հոգնած եմ, քանի որ խառն էի:

Ջղայն եմ, քանի որ որսի ժամանակ պրակտիկորեն հասկացա, որ նույնիսկ արոտավայրում իր համար խախանդ արածող հոգնած երկարամազ ճեմաոչխարին (գիտական անվանումը lassus intonsum ambulantem oves) սատկացնելու համար պահանջվում է անռվազն մոտ 20 րոպե: Իսկ կենդանու այս տեսակն այքան հեզ է, որ նրան սպանելու համար հրացան էլ պետք չի, բավական է միայն խրոխտ հայացքը ու մեկ կտրուկ ճիչ. «սատկի», նույնիսկ հայերեն արտասանած:

Իսկ մենք՝ զ՛փուչիկասերներս, ուզում ենք հզար գլխանի դեվին, որը նաև գիտի սպիտակ փուչիկներով գայթակղելով կուլ տալ այրված կապկանմաններին, սպանել 30 վարկյանանոց պծիչկով:

Mephistopheles
05.05.2012, 02:17

you got it… ապեր… ուղղակի թեսթն ինչքան պարզացնում ենք էնքան բարդ ա ընկալվում ու անլուծելի…

Mephistopheles
05.05.2012, 02:22
Ժող, բայց էս ընտրությունների ամենատպավորիչ եզրափակող հանրահավաքը Հանրապետականինը եղավ… ոչ Էմփիռեյը ոչ փամբուկչյանը ըսենց հրավառություն ու դվիժենի չարին որնց որ հանրապետականի մի հատ փուչիկը…

Նաիրուհի
05.05.2012, 09:07
ՀՀԿ-ն հանրահավաքների նոր ֆորմատ ա մշակել, ժողովրդին կենդանի ձեւով ա ցույց տալիս, թե իրա ընտրվելուց հետո ինչ ա լինելու: :D

Եթե ճիշտն ասեմ, մի կաթիլ չեմ խղճում էս հանրահավաք կաշառքով բերված կամ ոչխարի հոտի նման քշելով բերված տուժածներին (ուղղակի չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչը կարա դրդի գնալ ՀՀԿ-ի միտինգին, դե բնականաբար բացի լրագրողներից ու որոշ արտառոց դեպքերից): Երեւի դաժան բան եմ ասում, չգիտեմ, բայց արդեն էն վիճակն ա, որ իրոք տենց եմ համարում:

Ավետ ջան, ես օրինակ մազից եմ պրծել: Հա, կաթված չստանաք, գնացել էի էդ միծինգին :oy
Այգու երեխեքով Թեղուտի մեծ պաստառն առած գնացել էինք, որ սերժիկի ելույթի ժամանակ բացենք կանգնենք, էն էլ իմացանք՛ 8-ին նոր գալու է: Լավ էր՛ որոշեցինք նյարդերս ևս մեկ ժամ բռնաբարության ու մշակութային շոկի ենթարկելու տեղը դուրս գալ հրապարակից ու մի ժամ հետո վերադառնալ:
Տեղը պահելու համար մնացած մեր երեխեքն ամեն ինչ տեսել էին, էն կարգի վախեցած ու շոկի մեջ հետ եկան, որ անպատմելի էր ուղղակի, մի երկուսն էլ թեթև տուժել էին. պայթյունը հենց մեր կանգնած տեղի կողքն էր եղել:
Գրողը տանի, հրապարակից ընդամենը մի քանի մետր վերև՝ Արամի փողոցի խաչմերուկում կանգնած էինք, բայց էդ անասուն տաշի-տմբըլը գոնե մի պահ չդադարեց, որ գոնե կասկածեինք, թե հրապարակում ինչ-որ արտառոց բան է կատարվում... Մարդիկ խմբերով դուրս էին գալիս, մենք էլ ծիծաղում էինք, թե սաղը համերգի համար էին եկել, սերժիկի գալու ժամանակն է, դրա համար էլ ցրվում են...
Անասուն են լրիվ, ի՞նչ ասես, բա էդ հաղորդավար կոչվածները, որ չեն զլացել հայտարարել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել...

Elmo
05.05.2012, 10:40
մեղավորը մենք ենք… մենք… մեղավորը մեկ էլ Սերժի հերն ա որ էդ ռեզինը չի քաշել… ուփս… կներեք… խոսքով ընգա…

Ախպերս էս ազգը միշտ սրիկա կգտնի իրան ղեկավար սարքելու համար, դու դրա մասին միանհանգստացի: Կարող ա ցինիկ բան եմ ասում, բայց էդ վառված երեխեքի ծնողներն էլ են ՀՀԿ ընտրելու, դրանում կասկած չունեմ:

mnowak
05.05.2012, 11:36
Խոսք չունեմ ... ձեռքըս ճար լիներ հենց հիմա կհրաժարվեի էս երկրի քաղաքացիությունից ու կհանձնվեր թեկուզ Վրաստանին ... էնտեղ գոնե պրոպանով հագեցված փուչիկներով ու մարդաշատ վայրերում նման բաներ չեն անում ...

ես ուզում էի ընտրությունների գնամ ... բայց իմանալով էն թե ինչա լինելու դա տալիսա մտածելու առիթ ...

aragats
05.05.2012, 11:40
Փուչիկների մեջ ոնց որ ջրածին չէր, պայթյունից հետո մնացած փուչիկների թռնելուց ջրածնով լցածի տպավորություն չէր::think

Եթե բնական գազն ավելի թեթեւ ա՞ դա կլինի::think

Գեա
05.05.2012, 11:52
Չէ հաստատ ինչ որ բան ծռվել է:
Ասում են մեթանով է լցված եղե՞լ: Երեկ, երբ կադրերն էինք նայում, մի պրոֆեսիոնալ աչք ուշադիր նայելուց հետո էդ կասկածը հայտնեց, չհավատացի, վրա տվեցի, թե լավ հասկացանք , որ անասուն են, բայց հո էդքան դաուն անասուն չեն, որ մեթանով լիցքավորեն փուչիկները ու տանեն մտցնեն մարդկանց մեջ:
Լսել եմ Վովան էս գիշեր չի քնել, քրտնաջան սպասել է, թե ով ի՞նչ խելքը գլխին սուտ վերսիա կհորինի: Թո~ւ, մթոմ դժվար է պարզել, թե ի՞նչն ինչո՞ց է, պարզից էլ պարզ Է... Գնացեք փուչիկ փչողներին հարցրեք, թե ինչո՞վ են լցրել ու խի՞ են պայթող գազ լցրել: Պատասխանն էլ է պարզից պարզ, ինչքան փող տվել են, էդքանի էլ լցրել են`ջրածինը ու առավել ևս մեթանը հելումից մի քանի անգամ էժան են ( մեթանի պարագայում չի բացառվում, որ հայռուսգազարտ ախպերության նվերնն ա եղել):Մնում է պարզել, միջոցառման կազմակերպիչներն ու փող տվողները ովքեր են, որ ժողովրդի կաշվի հաշվին էկոնոմիա են արել,հը՞ն, եկանք հասանք համապատասխան շտաբ , դե հիմա սաղին բռնեք, թե կարաք ու մեթանով լցրած փուչիկներ պայթացրեք գլխներին:
Երեկ լսեցի նախագահը խոստացավ աղոթել ու անհրաժեշտության դեպքում արտերկրից ամենալավ մասնագետներին հրավիրել, տեսնես էդ մարդը տեղյա՞կ է թե՞ արտերկրում ամենալավ պլաստիկ վիրաբույժները ի՞նչ փողեր են պահանջում: Էդ էլ հո Թաթան ու Արման Հովանիսյանը չեն, որ հենց վրաները նայես, տակները լցրած հրապարակում ցնկցնկիչ աշխատեն:
Ինչ ասեմ,ժողովուրդ ջան չհավատաք, դրանց բերած մասնագետները հաստատ մեթանով լցնող պրոկտոլոգներ են լինելու: Ճար ունեք, ձեր էրեխեքի բուժումը սեփական ուժերով կազմակերպեք, ու դա էլ ձեզ դաս լինի, որ ուշադիր լինեք ու չթողեք, որ էրեխեքը հանուն թաթայախառն շոուբզի միտինգներ լցնեն:
ՀԳ Աղոթելու հետ կապված էլ մի բան ունեմ ասելու...
պ. նախագահ, մենք կաղոթենք, բայց դու հանկարծ նման բան չանես, էրեխեքը մեղք են , վերևում աստված կա, կբարկանա...վերջը, երևի նրա համբերություն էլ սահման ունի...

Եկվոր
05.05.2012, 11:57
Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես էլ եմ …զայրույթով լեցուն (վայ քու արա:) ), բայց հանուն արդարամտության ուզում եմ ասել՝ «ա մոժետ խատելի կակ լուչշե, ա պալուչիլըս…»

keyboard
05.05.2012, 12:07
Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես էլ եմ …զայրույթով լեցուն (վայ քու արա:) ), բայց հանուն արդարամտության ուզում եմ ասել՝ «ա մոժետ խատելի կակ լուչշե, ա պալուչիլըս…»
Ապեր, տենց բաներ մի ասա, քլունգների հարվածներին չէս դիմանա::D
Եթե Լևոնի հավաքի ժամանակ տենց բան լիներ, հիմի ստե գիտես ինչեր կգրեին, որ 100 տոկոս սադրանքա, որ Սերոժնա կազմակերպել, Լևոնը նոր երկնքից իջել էր էդ հավաքին ու մեկել...
Բայց քանի որ Սերոժի վախտովա եղել, ուրեմն վսյո օն վինօվեն վօվսեխ բոժիխ գրեխախ:
Ժողովուրդ, էդքան ծախսից հետո էդ 100 փուչիկի մեջի գազի թանկից էժանից խոսալը ռեալ չի էլի, պռոստո մի բան կա դուք տենում եք են ինչ ուզում եք...
Վոբշեմ ես սխալ եմ, դուք ճիշտ, զահլա չունեմ:

Գեա
05.05.2012, 12:11
լավն էին ուզում,ուրեմն պետք է անվտանգության կանոների էլեմենտար պահանջը կատարեին ... հենց բանն էլ նրանում է, որ ամենայն հավանականությամբ ուղղակի անգրագետ մեռնում են ...

Ձայնալար
05.05.2012, 12:58
Ապեր, տենց բաներ մի ասա, քլունգների հարվածներին չէս դիմանա::D
Եթե Լևոնի հավաքի ժամանակ տենց բան լիներ, հիմի ստե գիտես ինչեր կգրեին, որ 100 տոկոս սադրանքա, որ Սերոժնա կազմակերպել, Լևոնը նոր երկնքից իջել էր էդ հավաքին ու մեկել...
Բայց քանի որ Սերոժի վախտովա եղել, ուրեմն վսյո օն վինօվեն վօվսեխ բոժիխ գրեխախ:
Ժողովուրդ, էդքան ծախսից հետո էդ 100 փուչիկի մեջի գազի թանկից էժանից խոսալը ռեալ չի էլի, պռոստո մի բան կա դուք տենում եք են ինչ ուզում եք...
Վոբշեմ ես սխալ եմ, դուք ճիշտ, զահլա չունեմ:

Հով ջան, դժբախտ պատահարներ միշտ էլ լինում են, հարցը նրանում ա, թե ոնց են մարդիկ իրանց պահում էդ սիտուացիայում: Ամեն ինչին ձև կա, դեպքը եղավ, թող հարթակից ներկայացնեին կատարվածը, ժողովուրդին բացատրեին, որ այլև վտանգ չի սպառնում ոչմեկին, խնդրեին միջանցք բացել տուժածներին հեռացնելու համար, ու ասեին, որ մարդիկ մնան իրենց տեղերում խառնաշփոթ ու խցանումներ չառաջացնելու համար: Հետո պետք ա պարբերաբար տեղեկություններ հայտնեին տուժածների վիճակի մասին՝ գոնե ասեին, որ բոլորը բարեհաջող հասցվել են հիվանդանոցներ ու բժիշկների հսկողության տակ են, հետո Սերոժը որ եկավ խոսալու, պետք ա խոսքը դրանից սկսեր, վստահեցներ, որ բոլոր տուժածներին պատշաճ բուժօգնություն ա տրվելու ու որ պարզելու են կատարվածի պատճառները հետագայում բացառելու համար: Ու էս ամենինչը ահավոր պարզ ա: Իսկ էս անասունները, քանի որ էդ ժողովրդին զոռով, խաբելով, վախացնելով են բերել էդ միջոցառմանը, մի մասն էլ էկել ա զուտ համերգ լսելու համար, էդ պահին իրանց միակ խնդիրը եղել ա ամեն գնով նենց անել, որ ժողովուրդը հանկարծ չցրվի: Այդ իսկ պատճառով, քեֆ ուրախությունը շարունակվել ա, Նազենին ասել ա, որ ոչ մի արտառոց բան չի պատահել, Սերոժն էլ իրա նախօրոք անգիր արած տեքստից չի շեղվել:

Քանի որ Լևոնից խոսացիր, ասեմ, որ ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ բազմիցս պատահել ա, որ մարդ ա վատացել. միանգամից ելույթները դադարել են, ժողովրդին խնդրել են միջանցք բացել, շտապօգնության աշխատողներին կանչել են մոտեցել են օգնություն են ցույց տվել ու միայն դրանից հետո, հայտնել են, որ ամեն ինչ արդեն նորմալ ա, մարդը իրան լավ ա զգում ու հանրահավաքը շարունակվել ա:

Elmo
05.05.2012, 13:13

Մի փուչիկը 8000 դրամով են հելիումով լցնում, իսկ բնական գազը համարյա անվճար ա: Ընդեղ մի 500 փուչիկ կար ու էդքանը լիցքավորելը հեչ էլ կոպեկներ չէր արժենա:

Աշխարհի բոլոր երկրներում արգելվում ա օդից ու հելիումից բացի ցանկացած այլ գազով փուչիկ լցնել: Հրապարակային միջոցառում կազմակերպելիս գոնե 10-րդ դասարանի կրթույամբ ու անվտանգության տարրական կանոնների իմացությամբ մարդիկ հրավիրել: Միշտ կլինի մեկը ով սիգարետով փուչիկ պայթացնելու ցակնություն կունենա, կամ պատահաբար կրակ կմոտեցին փուչիկին:

Միջադեպից հետո գոնե պետք ա ժողովդրին դիմեին ու կազմակերպեին տուժածների հոսքը, խուչապը մեղմեին ոչ թե երգ ու տաշի անեին:

Իմ կարծիքով նախագահը պետք է բարձրանար բեմ, խոսր միջադեպի մասին, դիմեր ժողովրդին, խնդրեր օգնել ու կազմակերպված գործողությունների գնալ, հետո առանց նախընտրական ճառ արտասանելու գնար հիվանդանոցներ:

Ոստիկանությունը արդեն ձերբակալած պետք է լիներ փուչիկները լիցքավորողին ու մի 1000 անգամ էլ հայտարարեր հեռուստատեսությամբ, որ ոչ մեկ իրա տան միջոցառման ժամանակ գազով փուչիկ չտանի տուն ու տա երեխեքի ձեռքը: Ասենք ծնունդի տորթի մոմից դրանք կարան պայթեն:

keyboard
05.05.2012, 13:42

Բագ ջան, քեզ լրիվ հասկանում ու ընդունում եմ գրածդ, ճիշտ ես, բայց երևի կհամաձայնես, որ սառը ուղեղով էդքանը դատելը ու հասկանալը ավելի հեշտա, քան ասենք էդ իրավիճակում առհասարակ միանգամից կոմղմնորոշվելը: Բագ ջան, ես էլ կարամ նույն ձևով ասեմ ու հակասեմ քեզ ասելով, որ դրա մասին չի խոսվոլ ու չի բարձրաձայվել, հազար ու մի այլևայլ պատճառներից ու հանգամանքներից ելնելով: Միանշանակություն կա քո գրածում, էլի եմ ասում համամիտ եմ, որտև էս իշխանություններից ու սրանցից ամեն ինչ սպասելիա, ուղղակի ես չեմ ուզում աչքերս փակ ասեմ իմ ասելիքը ու չեմ ուզում տեսնեմ են ինչ ինձ ցույց են տալիս, ես ուզում եմ տեսնեմ էն ինչ կա:
Ոնց ասում են անցած լինի, անչափ ուրախ եմ, որ գոնե զոհ չկա: Թե հիմա ստիպխելով են բերել, թե ինքնակամ են եկել, մեկա հայ են, մեզնից են, վատը չեմ ցանկանում ոչմեկի:
Մեծ հույս ունեմ, որ լուրջ բան ոչմեկի մոտ չի լինի, բոլորն էլ շուտ կապաքինվեն:

Վազգեն ջան, գրառմանդ մեջ իդեալականություն եմ տեսնում, իդեալական ու հրաշալի բաներ ես ասում,ես էլ մեծ ոգևորությամբ ու եռանդով լցված կլինեի, եթե հավաքներն ու միտինգները կամզակերպվեին անվտանության նոռմերով, հրշեջներով եսիմ ինչերով, բայց եղբայր մենք դեռ դրան չենք հասել, լավա, որ ես ու դու դա գիտակցում ենք, երրորդն էլ կարդում իրա համար վերլուծությունա անում, բայց դե ասել Մեֆ-ի ամեն մարդ իրա խելքի գոյորայա անում անելիքը:
Տա Աստված, որ քո մտածածն ու իմացածը մի օր մեր երկրում էլ իրականութոյւն դառնա:

Գալաթեա
05.05.2012, 13:51

Իսկ մինչ այդ զոռով քարշ տրված միտինգները բացի անօգնական զայրույթից նաև սաղ-սաղ վառվելու սարսափ կառաջացնեն:

keyboard
05.05.2012, 13:57
Իսկ մինչ այդ զոռով քարշ տրված միտինգները բացի անօգնական զայրույթից նաև սաղ-սաղ վառվելու սարսափ կառաջացնեն:
Լավ էլի Լիլ, նույն բանը անընդհատ ասելու ինչ կարիք կա? Ես հո չեմ ասում լավա, ես ասում եմ աննորմալա, բայց որ կոպեկի մի կողմին եք նայում այ դա չեմ ընդունում: Մի քանի բան էլ կասեի, բայց անկեղծ չեմ ուղում օրս ստեղ կոմպի դեմը անցկացնեմ ու 2008-ից մինչև էսօր գրածներս նորից ջրի երես հանեմ:

Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը եւ կանենք մոտ ապագայում»,- ասվում է Հովիկ Աբրահամյանի մեկանբանությունում:

Է ջոգել են, գոնե ասում են, փառք Աստծո, ժողովուրդ ձեր գրածները տեղ հասավ::D

Elmo
05.05.2012, 14:06
Վազգեն ջան, գրառմանդ մեջ իդեալականություն եմ տեսնում, իդեալական ու հրաշալի բաներ ես ասում,ես էլ մեծ ոգևորությամբ ու եռանդով լցված կլինեի, եթե հավաքներն ու միտինգները կամզակերպվեին անվտանության նոռմերով, հրշեջներով եսիմ ինչերով, բայց եղբայր մենք դեռ դրան չենք հասել, լավա, որ ես ու դու դա գիտակցում ենք, երրորդն էլ կարդում իրա համար վերլուծությունա անում, բայց դե ասել Մեֆ-ի ամեն մարդ իրա խելքի գոյորայա անում անելիքը:
Տա Աստված, որ քո մտածածն ու իմացածը մի օր մեր երկրում էլ իրականութոյւն դառնա:

Չէի ասի թե իդեալական բաներ եմ նկարագրել: Տարրական մինիմումն եմ գրել:

Տարրական ֆայմը հերիք չի՞ հասկանալու համար որ ընդհանուր ծավալով 10 կենցաղային բալոն գազի չափ գազը փուչիկում լցրած չեն տալիս երեխեքի ձեռքը: Լավ ա նռնակ բան չեն տվել, հետո մեկը առանց հասկանալու օղակը ձգեր՝ ընկնեին օղակ ձգողին ման գաին՝ նռնակ բաժանողի մասին մոռացած: Դրա համար իդեալական մտածելակերպ պետք չի:

Տարրական չի՞ որ երկրի նախագահը ամբիոնից ելույթ ունենալով մի ամբոխի առաջ, որից 144-ը վառված էսկողմ էնկողմ են վազում, մի մասը խուճապահար փորձում ա դուր պրծնի, շտապ օգնության մեքնենաներն էլ 10-15 հատով մարդկանց են հավաքում, գոնե թղթից ելույթը ռոբոտի պես չկարդա ու իջնի: Գոնե մի բան ասի, մի հատ պարզ մարդկային նախադասություն կազմի ինքնուրույն ու ասի «ժողովուրդ խնդրում եմ խուճապի չմատնվել, մասնակցել տուժածներին օգնություն ցույց տալու գործընթացին, չլքել հրապարակը, որպեսզի խցանումներ չստեղծվեն, իսկ ես իմ ելույթը դադարեցնում եմ, որպեսզի շտապ գնամ հիվանդանոցներ տուժածներին տեսակցության»:

Կամ Շեռլոկ Հոլմսին պետք ա՞ վերակենդանացնենք, որ կարողանա ասի թե փուչիկները գազով լիցքավորողը նաղդ մեղավոր ա, եկեք իրան բռնենք պատասխանատվության ներկայացնենք:

Թե՞ ես եմ իդեալական խելքի տեր մարդ, որ էսքան պրիմիտիվ բաները կարողանում եմ հասկանամ:

Kuk
05.05.2012, 14:14
Չեմ կարում հասկանամ՝ ինչ կապ ունի ՀԱԿ-ը։ Եթե ՀԱԿ-ի միտինգը լիներ, սենց կասեին, նենց կասեին։ Փաստերը թողել ընգել են ՀԱԿ-ի հետևից։ Տրամաբանություն եմ ասել է։
Մեկ էլ նույնչափ անտրամաբանական ա, ու ես ոչ մի կերպ չեմ կարում ահսկանամ, թե ինչ կապ ունի նախընտրական քարոզարշավը, նախընտրական քարոզչական հանդիպումները համերգ կոչված թյուրիմացությւոնների, պոռնիկ հաղորդավարների ու մոստի տակի պուտանկեքի ճղճղոցների հետ։

Rammstein
05.05.2012, 14:18
Մի փուչիկը 8000 դրամով են հելիումով լցնում, իսկ բնական գազը համարյա անվճար ա: Ընդեղ մի 500 փուչիկ կար ու էդքանը լիցքավորելը հեչ էլ կոպեկներ չէր արժենա:

Չէ հա, 8000 չի, կարծեմ 1000-2000 դրամ ա: Բայց մեկ ա, մի երեք զրոյով ավելի թանկ ա, քան մեթանը ու երեւի միլիոն դրամից ավել խնայել են դրա վրա:

Տեսնեք էսքանից հետո գոնե մի 100,000 կովի գլխում մարդկային ուղեղի մնացորդները կարթնանա՞ն:

Elmo
05.05.2012, 14:20
Հովիկ աբրահամյանին կռուտիտ մտածելու համար վարչապետ են նշանակելու: «ժողովրդին ցրելը հանցագործություն կլիներ, դրա համար համերգը շարունակել ենք, որ չցրվեն: Որ ցրվեին խցանումներ կառաջանար ու շտապ օգնության մեքենաները չէին կար հասնեին տեղ»:
նախ բոլորը արդեն խուճապահար լքում էին հրապարակը: Երկրորդը ժողովուրդը կոբռա օձ չի, որ նվագեն լռվի տեղը: Կարելի էր մարդավարի ասել ժողովուրդ ճամփա տվեք շտապ օգնությանը: Ու դա պետք է ասեր երկրի նախագահը:
Նազենին ցինիկավարի ասում էր ով վառված ա գնացեք ժամի տակ, թող օգնեն ձեզ, իսկ մենք շարունակում ենք մեր տոնական համերգը, ոչինչ չի կարող մեր տրամադրությունը փչացնել:

Elmo
05.05.2012, 14:21
Չէ հա, 8000 չի, կարծեմ 1000-2000 դրամ ա: Բայց մեկ ա, մի երեք զրոյով ավելի թանկ ա, քան մեթանը ու երեւի միլիոն դրամից ավել խնայել են դրա վրա:

Տեսնեք էսքանից հետո գոնե մի 100,000 կովի գլխում մարդկային ուղեղի մնացորդները կարթնանա՞ն:

Ընկերս ձուկ էր առել, որ փչում էին հելիումով, ու օդով գնում էր: Ռադիոկառավարվող բան...: Դրան 8000-ով էին փչում:

Artgeo
05.05.2012, 14:21
Էն, որ ռեշյոտկաներով փակել են ու չեն թողնում մարդկանց դուրս գալ, լրիվ հերիք ա:

Kuk
05.05.2012, 14:46
Մեկը լինի էս 1ին.ամ-ին հարցնի՝ էս 4։09 - 4։10 հատվածում ինչի՞ ա կտրվում, ի՞նչ ա էդ պահին եղել, որ կտրվել հանվել ա։ Չլինի՞ էն այրված աղջիկը դռների մեջ հանդիպում ա պաշտոնյաներին ու մտքի եկածն ասում ա, հազիվ են փրկում իրավիճակը, հը՞։

http://www.youtube.com/watch?v=96_ud5j1AC4&feature=relmfu

Գալաթեա
05.05.2012, 15:06
Ժող, կարող ա՞ իմանաք, էսօրվա շաթդըֆաքափ-ի օրենքի մեջ քաղաքով մեջ կպցրած/տնգցրած նախընտրական պաստառ/բիլբորդները չեն մտնո՞ւմ:

Universe
05.05.2012, 15:09
ասա այ տապոռներ երեկվա փուչիկներից ոչ մի հատ չի մնացե՞լ, վերցրեք հետազոտեք էլի, ընգել ստեղ ընդեղ պարզում եք, թե մեջը ինչ կար ու ինչ չկար: Միանշանակ մեթան չեր կարող լինել... որովհետև դրա գները շատ թանկ են, մի քանի անգամ ավելի, քան ցանկացած այլ գազով...

murmushka
05.05.2012, 15:16
Մի ժամ առաջ գնացել էի Պռոշյանի վրայի հիվանդանոցը, որտեղ վառված երեխաների ծնողները անիծում էին իրենք իրենց, որ թողեցին իրենց երեխաներին զաստավիտով տանեն ՀՀԿ հանրահավաքին: Սարսափելի տեսարան էր, նրանք ասում էին, որ վառվածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Գոնե հիմա հասկանանք, որ այս աշխարհում ստիպողաբար որևէ բան անել պետք չէ, եթե մարդ կամավոր գնում է նույնիսկ ՀՀԿ հանրահավաքին թող գնա, իսկ զաստավիտի դեպքում, նա ամբողջ կյանքում անիծելու է ինքն իրեն ստրուկ լինելու համար, էլ չեմ ասում հնարավորության դեպքում վրեժ է լուծելու ստրկատիրոջից...
աղբյուրը՝ https://www.facebook.com/#!/arakel.semirjyan

Chuk
05.05.2012, 15:21
Բագ ջան, քեզ լրիվ հասկանում ու ընդունում եմ գրածդ, ճիշտ ես, բայց երևի կհամաձայնես, որ սառը ուղեղով էդքանը դատելը ու հասկանալը ավելի հեշտա, քան ասենք էդ իրավիճակում առհասարակ միանգամից կոմղմնորոշվելը:
Հով, ուրեմն էդ պահին էնդեղ էր համարյա ողջ հանրապետական էլիտան: Ու եթե էդ հանրապետական իշխողները բոլորն իրար հետ չեն կարողանում նման «մեղմ» իրավիճակում սառը կողմնորոշվել, ուրեմն թող Ս-երը քաշեն հենց հիմի, որտև եթե ավելի լուրջ բան լինի, իրանք առավել ևս չեն կարողանալու սառը կողմնորոշվել:

Chuk
05.05.2012, 15:25
Ժող, կարող ա՞ իմանաք, էսօրվա շաթդըֆաքափ-ի օրենքի մեջ քաղաքով մեջ կպցրած/տնգցրած նախընտրական պաստառ/բիլբորդները չեն մտնո՞ւմ:
Մտնում են: Անպայման պիտի հանված լինեին:

Kuk
05.05.2012, 15:29
Հով, ուրեմն էդ պահին էնդեղ էր համարյա ողջ հանրապետական էլիտան: Ու եթե էդ հանրապետական իշխողները բոլորն իրար հետ չեն կարողանում նման «մեղմ» իրավիճակում սառը կողմնորոշվել, ուրեմն թող Ս-երը քաշեն հենց հիմի, որտև եթե ավելի լուրջ բան լինի, իրանք առավել ևս չեն կարողանալու սառը կողմնորոշվել:

Լավ էլի, Չուկ, ինչ միանշանակություն ես ասում, իդեալական մտածելակերպ ա քո մոտ առհասարակ.. Խուճապի ժամանակ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը իրավունք չունի հա՞ մի երկու զակազ տված երգ լսի, շատ միանշանակ մարդ դուրս եկար դու առհասարակ:

Kuk
05.05.2012, 15:31
Մտնում են: Անպայման պիտի հանված լինեին:

Գիշերը 1-ին Ֆրանսիայի Հրապարակում տեղադրված գովազդային վահանակի վրա ՀՀԿ-ի գովազդն էր գնում: Իսկ Նուշիկյանի պաստառներն էսօր էլ լիքն են կենտրոնում:

Kuk
05.05.2012, 15:32
Բա ո՞ւր ա նունե եսայանը, չի գալի՞ս ասի՝ մասնակիցներն են մեղավոր, թող էնտեղ չլինեին, չէին վառվի:

murmushka
05.05.2012, 15:37
Արթ ջան, դեռ նոր են արթնանում, կամաց կամաց բոլորն էլ կխոսեն
Մենք խոնարհվում ենք համերգը վարողների և արտիստների պրոֆեսիոնալության առաջ. Դավիթ Հարությունյան
աղբյուր՝ http://tert.am/am/news/2012/05/05/davit-harutyunyan/

Claudia Mori
05.05.2012, 15:40
Ժող, կարող ա՞ իմանաք, էսօրվա շաթդըֆաքափ-ի օրենքի մեջ քաղաքով մեջ կպցրած/տնգցրած նախընտրական պաստառ/բիլբորդները չեն մտնո՞ւմ:

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է: 18հոդված, ՀՀ ընտրական օրենսգիրք: Լիլ ջան խախտում է համարվում իրավական տեսանկյունից, բայց իրանք իրանց ապահովագրել են այդ հարցին ուղղակի չանդրադառնալով Ընտրական օրենսգրքում ու պատասխանատվության մեխանիզմներ չսահմանելով կոնկրետ այդ հարցով: Ի դեպ այս դեպքում պետք է տուգանել բոլորին:

Kuk
05.05.2012, 15:42
Արթ ջան, դեռ նոր են արթնանում, կամաց կամաց բոլորն էլ կխոսեն
Մենք խոնարհվում ենք համերգը վարողների և արտիստների պրոֆեսիոնալության առաջ. Դավիթ Հարությունյան
աղբյուր՝ http://tert.am/am/news/2012/05/05/davit-harutyunyan/

Թող խոնարհվեն..

Կամ երգում ես, կամ երկրից գնում

Գաղտնիք չէ, որ երգիչ Արման Հովհաննիսյան այսօր Հայաստանում ամենաբարձր վարձատրվող եւ ամենամեծ պահանջարկ ունեցող արտիստներից մեկն է: Եվ զարմանալի չէր, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում եզրափակիչ համերգ-հանրահավաքին նախատեսված էր նաեւ նրա ելույթը: Ցավոք սրտի, նույն օրը Արմանի հորեղբոր թաղումն էր եւ երգիչը դիմել է համերգի կազմակերպիչներին եւ հայտնել, որ չի կարող այդ օրը ելույթ ունենալ՝ սգի մեջ լինելու պատճառով: Ինչին պատասխան է ստացել, որ չերգելու դեպքում, կարող է հենց նույն օրը իրերը հավաքել եւ լքել երկիրը: Ի վերջո երգիչը ստիպված մասնակցել է չարաբաստիկ համերգին

http://www.hraparak.am/2012/05/04/arman-hovhannisyan/

Chuk
05.05.2012, 15:43
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է: 18հոդված, ՀՀ ընտրական օրենսգիրք: Լիլ ջան խախտում է համարվում իրավական տեսանկյունից, բայց իրանք իրանց ապահովագրել են այդ հարցին ուղղակի չանդրադառնալով Ընտրական օրենսգրքում ու պատասխանատվության մեխանիզմներ չսահմանելով կոնկրետ այդ հարցով: Ի դեպ այս դեպքում պետք է տուգանել բոլորին:

Չէ, ինչի՞ բոլորին:

Բիլբորդերը ու նման բաները քաղաքական ուժը չի որ տեղադրում ա, ինքը պատվիրում ա: Տվյալ կազմակերպությունները պետք ա արագորեն զբաղվեին դրանք հեռացնելով:
Սովորական պաստառներն այս անգամ չեն փակցվել ուր ասես, այլ հատուկ դրանց համար նախատեսված ցուցատախտակների վրա: Համենայն դեպս Երևանում այդպես է: Ու կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է զբաղվեր դրանք արագորեն հավաքելով:

Չգիտեմ օրենքի տեսակետից ոնց է, բայց կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե այդպիսի մեխանիզմ սահմանված լիներ:

keyboard
05.05.2012, 15:44
Լավ էլի, Չուկ, ինչ միանշանակություն ես ասում, իդեալական մտածելակերպ ա քո մոտ առհասարակ.. Խուճապի ժամանակ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը իրավունք չունի հա՞ մի երկու զակազ տված երգ լսի, շատ միանշանակ մարդ դուրս եկար դու առհասարակ:
Բառերիցս կախվելու ու ցիտելու փոխարեն իմաստ արտահայտող մի նախադասություն գրի:
Ասեմ իմանաս, որ հենց էդ միանշանակություննա, որ չի թողում ոչ մի ուրիշ բան վերլուծվի ու մտածվի, էնքանա որ Սերոժի հանդեպ լցվածա ժողովուրդը, դրա համար էլ հիմի որ Աստված չանի մի բնական աղետ լինի, ասելու են էլի Սերժնա մեղավոր:
Զաստավիտով են տարել թե սիրելով ու խնդրելով հաստատ վառելու համար չեն տարել ու հաստատ ոչ մեկ չէր ուզի որ իրա "գովազդի" ժամանակ տենց միջադեպ լիներ:
ՀՀԿ ում իմ հորոխպոր տղեքը չեն անդամագրված կամ էլ ինձ փող չեն տալիս, բայց ես ինչքան էլ իրանց չուզենամ ինձ ծիծաղի առարկա չեմ սարքի ասեմ, որ ժողովրդին տարել էին վառեն, ամոթա

Kuk
05.05.2012, 15:45
Հավատա, ես ձեր ծնված օրվա...

Ասում եք հավատա, տո դուք ինչ գիտեք, թե հավատքն ինչ ա, այ ես ձեր ապաշնորհ... Ամենակեխտոտ բերոնով տղամարդը կուզեի լինեի էս պահին, որ մտքիս եկածը շպրտեՅի ես ամեն ինչի մեղավորների երեսին: Ախր գիտեք իմ օրը քանի մարդու եք գցել ...Ախր դուք գիտեք ինչ ա կյանքի գինը, ինչ ա ապրելը, ինչ ա արևն ու անձրևը տարբերելը: Ախր դուք գիտեք ինչ ա ոչ թե թարախ այլ մաքուր օդ շնչելը, Դուք չգիտեք է ինչ ա Աստծուն ճանաչելը, տեսնելը: Այ պի... Դուք դաժե ձեր կյանքը չեք գնահատում, ուր մնաց ուրիշներիը:

Ձեզ համար մեկ ա ում հետ ինչ կպատահի: Դուք ծալած ունեք ձեր ժողովրդին, ուրեմն դուք շատ հանգիստ ծալած ունեք նաև ձեր որձ կամ էգ ճտերին՝ ձեր երեխեքին: Ինչի եք ապրում մենակ աչքի խաբկանքով: Ինչը կարա ձեզ կյանքում զգացնել տա ձեր տավար եսից բացի ուրիշներին էլ տեսնելը, հաշվի առնելը:

Ախր դուք ինչ իրավունքով եք բռնանում ուրիշի կամքի վրա: Ախր ձեզ ով ա թույլ տվել ջահել երեխեքին դասից ստիպեք հանեք ու ձեր մկնաժողովին տանեք, ով եք դուք, ինչի եք ձեզ խաբում, դրա կայֆը որն ա: Ես չեմ հասկանա, բայց դուք կանկրետնի կայֆավատ եք լինում ռույլին նստած մարշուտկայի շոֆերի պես: Պասաժիրներն կարտոշկի մեշոկների տեղ դրած լիքը լցրել եք հետևը ու ոտներդ դրել եք գազին քշում եք ձեր ադրենալինի համար: Բայց արա ով եք դուք. անթրաշ գարշահոտ վարորդներ: Ցավալին էն ա որ էդ կարտոշկեքը իրենք իրենց ոտքով են լցվել ձեր ԳԱԶԱՆԸ:

Դուք պատասխան եք տալու... Օրենքի ուժով չէ... Օրենքի ուժ գոյություն չունի, էդ ձեր տուֆտած միֆերից ա, ձեր խաբկանքներից ա... դուք պատասխան եք տալու առաջինը էսքան մարդկանց սթրեսների համար ինձնից սկսած, դուք պատասխան եք տալու հրաշքով փրկված ցանկացած մարդու կյանքի, զգացողությունների ու ինքնամեղադրումների համար, դուք պատասխան եք տալու տուժածների վախի ու ընկճվածության համար, դուք պատասխան եք տալու նրանց այրվածքների ու խանձված ամեն մազի համար, դուք պատասխան եք տալու նրանց հետագա ցանկացած սպիի համար: Եթե նրանց մեջ մարդիկ եղան, որ շաքար ստացան, իմացեք, էդ հիվանդությունները ձեր խղխճին ա...
Սկսեք աղոթել, գնացեք հիվանդանոց, լվացեք էդ ջահելների ոտքերի ջուրը ու խմեք, որ գոնե ողջ են մնացել, գնացեք քավեք ձեր մեղքերը, գնացեք վերջապես ձեր իրական դեմքը փորձեք տեսնել... տեսեք, փորձեք ձեր դեմքի մեջ լույս տեսնել, հենց տեսաք մենք էլ կփրկվենք...

Հաա, մոռացա առանձնահատուկ եմ ասում... Հատիկ-Հատիկ հանրային պատասխան են տալու էն դեկաններն ու ռեկտորները, որոնք իրենց ուսանողներին ստիպողաբար հանել ուղարկել էին ցույցի մեկը քրոջս ֆակուլտետի դեկանը ԵՊՏՀ Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի երկրորդ կուրսի էն յոթ-ութ ուսանողների այրվածքների համար... Ու նրա համար թե ինչի էր քրոջս անուն ազգանունն էլ ուղարկվողների ցուցակում...

NARE-PENLINE

http://penline.livejournal.com/13852.html

Chuk
05.05.2012, 15:46
Բառերիցս կախվելու ու ցիտելու փոխարեն իմաստ արտահայտող մի նախադասություն գրի:
Ասեմ իմանաս, որ հենց էդ միանշանակություննա, որ չի թողում ոչ մի ուրիշ բան վերլուծվի ու մտածվի, էնքանա որ Սերոժի հանդեպ լցվածա ժողովուրդը, դրա համար էլ հիմի որ Աստված չանի մի բնական աղետ լինի, ասելու են էլի Սերժնա մեղավոր:
Զաստավիտով են տարել թե սիրելով ու խնդրելով հաստատ վառելու համար չեն տարել ու հաստատ ոչ մեկ չէր ուզի որ իրա "գովազդի" ժամանակ տենց միջադեպ լիներ:
ՀՀԿ ում իմ հորոխպոր տղեքը չեն անդամագրված կամ էլ ինձ փող չեն տալիս, բայց ես ինչքան էլ իրանց չուզենամ ինձ ծիծաղի առարկա չեմ սարքի ասեմ, որ ժողովրդին տարել էին վառեն, ամոթա

Վա՜յ, Հով, նոր նկատեցի, որ Կուկը քո արձագանքն իմ գրածին արդեն տեղադրել էր, քեզնից շուտ :))

Լավ էլի, Չուկ, ինչ միանշանակություն ես ասում, իդեալական մտածելակերպ ա քո մոտ առհասարակ.. Խուճապի ժամանակ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը իրավունք չունի հա՞ մի երկու զակազ տված երգ լսի, շատ միանշանակ մարդ դուրս եկար դու առհասարակ:

Kuk
05.05.2012, 15:50
Բառերիցս կախվելու ու ցիտելու փոխարեն իմաստ արտահայտող մի նախադասություն գրի:
Ասեմ իմանաս, որ հենց էդ միանշանակություննա, որ չի թողում ոչ մի ուրիշ բան վերլուծվի ու մտածվի, էնքանա որ Սերոժի հանդեպ լցվածա ժողովուրդը, դրա համար էլ հիմի որ Աստված չանի մի բնական աղետ լինի, ասելու են էլի Սերժնա մեղավոր:
Զաստավիտով են տարել թե սիրելով ու խնդրելով հաստատ վառելու համար չեն տարել ու հաստատ ոչ մեկ չէր ուզի որ իրա "գովազդի" ժամանակ տենց միջադեպ լիներ:
ՀՀԿ ում իմ հորոխպոր տղեքը չեն անդամագրված կամ էլ ինձ փող չեն տալիս, բայց ես ինչքան էլ իրանց չուզենամ ինձ ծիծաղի առարկա չեմ սարքի ասեմ, որ ժողովրդին տարել էին վառեն, ամոթա

Անկախ սերժի նկատմամբ վերաբվերմունքից, փաստն էն ա, որ տարել են զոռով, նաև փաստ ա, որ վառվել են երեխեքը: Չգիտեմ՝ ով ա ասում՝ վառելու համար են տարել, ով ա ասում՝ պատահմամբ են վառել, ու չգիտեմ, թե քո ամոթն ում ա վերաբերում, բայց հուշեմ, որ հենց իշխանական մամուլն էր տարածում տեղեկություններ, որ ինչ որ աղջիկ եկել ու իրա նախագեյին ասել ա՝ տեր իմ, սա սադրանք էր, գտի՛ր մեղավորին և փրկեա մեզ ի չարեն: Մոտավորապես սենց մի բան էր: Հիմա կհստակեցնե՞ս,թ ե ամոթն ում ա վերաբերում առհասարակ ու միանշանակ:

Chuk
05.05.2012, 15:50
Բառերիցս կախվելու ու ցիտելու փոխարեն իմաստ արտահայտող մի նախադասություն գրի:
Ասեմ իմանաս, որ հենց էդ միանշանակություննա, որ չի թողում ոչ մի ուրիշ բան վերլուծվի ու մտածվի, էնքանա որ Սերոժի հանդեպ լցվածա ժողովուրդը, դրա համար էլ հիմի որ Աստված չանի մի բնական աղետ լինի, ասելու են էլի Սերժնա մեղավոր:
Զաստավիտով են տարել թե սիրելով ու խնդրելով հաստատ վառելու համար չեն տարել ու հաստատ ոչ մեկ չէր ուզի որ իրա "գովազդի" ժամանակ տենց միջադեպ լիներ:
ՀՀԿ ում իմ հորոխպոր տղեքը չեն անդամագրված կամ էլ ինձ փող չեն տալիս, բայց ես ինչքան էլ իրանց չուզենամ ինձ ծիծաղի առարկա չեմ սարքի ասեմ, որ ժողովրդին տարել էին վառեն, ամոթա
Հիմա կետ առ կետ: Ինձ իմաստով նախադասություն գրելու խորհուրդ տալուց առաջ փորձի ուղեղդ շարժել ու մտածել, թե դիմացինդ ինչ ա գրել:
Պարզ ա, որ վառելու համար չէին տարել ու պարզ ա, որ առաջին հերթին սա ՀՀԿ-ի համար էր վատ: Բայց խոսում էինք ոչ թե նրանից, թե ինչի են տարել (տարել էին մասովկա ապահովելու համար, տարել էին մեծ մասին հարկադրաբար), այլ խոսում էինք նրանից, թե ոնց իրենց պետք է պահեին ստեղծված իրավիճակում: Իրավիճակ, որը ծրագրված չի եղել, դժբախտ պատահար է:

Դու ասում էիր, որ էդ իրավիճակում դժվար է սառը կողմնորոշվել:
Ես ասում եմ, որ եթե երկրի ղեկավարությունը նման իրավիճակում չի կարողանում սառը կողմնորոշվել, ուրեմն թող Ս-ը քաշի, որովհետև ավելի դժվար իրավիճակում առավել ևս չի կարողանա սառը կողմնորոշվել: Հիմա հասկացա՞ր:

keyboard
05.05.2012, 15:56

Ես ուղեղս շարժելու կարիք չունեմ, որ քո գրածը հասկանամ, էդ դու պիտի մտածելու տեղ ունենաս ու հասկանաս, որ ստեղ երկիրը ղեկավարելու ճիշտ ու գրական կոչեր անել սաղն էլ կարան, էս ուրիշ բանից եմ խոսում դու անընդհատ ինձ բերում հրամցնում ես քո ասածը: Ով ուզումա թող Ս-ը քաշի, մեկա էն ով էլ գալույա սրանցից բեթարա ըլնելու:
Հիմի էլի կսկսվի ցիկլը, որ մարդիկ գերգաղափարներ են ներկայացնում, որ սենց էր պետք անել, նենց էր պետք անել:
2008-ի մարտի 1-ից տենում եմ ով ինչա անում ու ինչ կարար աներ:
Էլ չեմ անդրադառնալու էս գրառումներին, զահլա չունեմ, դուք էք սաղին Ս արեք, նստեք ղեկավարեք

Claudia Mori
05.05.2012, 15:56
Չէ, ինչի՞ բոլորին:

Բիլբորդերը ու նման բաները քաղաքական ուժը չի որ տեղադրում ա, ինքը պատվիրում ա: Տվյալ կազմակերպությունները պետք ա արագորեն զբաղվեին դրանք հեռացնելով:
Սովորական պաստառներն այս անգամ չեն փակցվել ուր ասես, այլ հատուկ դրանց համար նախատեսված ցուցատախտակների վրա: Համենայն դեպս Երևանում այդպես է: Ու կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է զբաղվեր դրանք արագորեն հավաքելով:

Չգիտեմ օրենքի տեսակետից ոնց է, բայց կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե այդպիսի մեխանիզմ սահմանված լիներ:

Ես չասեցի կուսակցությանը պետք է պատժել, ասեցի բոլորին, քանի որ բոլորի պլակատներն էլ մնացել են, ու կասկածում եմ, որ տեղադրողներին ասել են՝ գիտես ընտրությունից մի օր առաջ կհանես, իսկ ինչ վերաբերում է օրինական տեղերին մասիվում արի քեզ լիքը անօրինական տեղեր ցույց տամ՝ շենքերի պատերին ու այլ հասարակական պատերին ու դատարկ ցուցանակներ դրանց կողքին;)

Իսկ օրենքը հստակ մեխանիզմ չի սահմանել, դա հաստատ եմ ասում, մեխանիզմ էլ չկա, որ ընտրություններից հետո մաքրեն այդ պաստառները, այնպես որ ժողովուրդ ջան, ցավակցում եմ բոլորիս:

Kuk
05.05.2012, 15:58
Բագ ջան, քեզ լրիվ հասկանում ու ընդունում եմ գրածդ, ճիշտ ես, բայց երևի կհամաձայնես, որ սառը ուղեղով էդքանը դատելը ու հասկանալը ավելի հեշտա, քան ասենք էդ իրավիճակում առհասարակ միանգամից կոմղմնորոշվելը: Բագ ջան, ես էլ կարամ նույն ձևով ասեմ ու հակասեմ քեզ ասելով, որ դրա մասին չի խոսվոլ ու չի բարձրաձայվել, հազար ու մի այլևայլ պատճառներից ու հանգամանքներից ելնելով: Միանշանակություն կա քո գրածում, էլի եմ ասում համամիտ եմ, որտև էս իշխանություններից ու սրանցից ամեն ինչ սպասելիա, ուղղակի ես չեմ ուզում աչքերս փակ ասեմ իմ ասելիքը ու չեմ ուզում տեսնեմ են ինչ ինձ ցույց են տալիս, ես ուզում եմ տեսնեմ էն ինչ կա:
Ոնց ասում են անցած լինի, անչափ ուրախ եմ, որ գոնե զոհ չկա: Թե հիմա ստիպխելով են բերել, թե ինքնակամ են եկել, մեկա հայ են, մեզնից են, վատը չեմ ցանկանում ոչմեկի:
Մեծ հույս ունեմ, որ լուրջ բան ոչմեկի մոտ չի լինի, բոլորն էլ շուտ կապաքինվեն:

Ապեր փաստորեն սերժը շոկի մեջ ա եղել, չի կարողացել սառը գլխով դատել ու տենց տաք գլխով շոկի մեջ ելույթ ա ունեցել, չի կարողացել առհասարակ միանգամից կոմղմնորոշվել: Ապե դե պատերազմ տեսած տղա ա, էնքան բան ա տեսել, աչքը վախեցած ա:

keyboard
05.05.2012, 15:58
Անկախ սերժի նկատմամբ վերաբվերմունքից, փաստն էն ա, որ տարել են զոռով, նաև փաստ ա, որ վառվել են երեխեքը: Չգիտեմ՝ ով ա ասում՝ վառելու համար են տարել, ով ա ասում՝ պատահմամբ են վառել, ու չգիտեմ, թե քո ամոթն ում ա վերաբերում, բայց հուշեմ, որ հենց իշխանական մամուլն էր տարածում տեղեկություններ, որ ինչ որ աղջիկ եկելու իրա նախագեյին ասել ա՝ տեր իմ, սա սադրանք էր, գտի՛ր մեղավորին և փրկեա մեզ ի չարեն: Մոտավորապես սենց մի բան էր: Հիմա կհստակեցնե՞ս,թ ե ամոթն ում ա վերաբերում առհասարակ ու միանշանակ:
Որ էդքանը չես հասկացել, ավելացնելու ու հստակեցնելու ոչինչ չունեմ` առհասարակ ու միանշանակ ;)

Chuk
05.05.2012, 15:59
Ես ուղեղս շարժելու կարիք չունեմ, որ քո գրածը հասկանամ, էդ դու պիտի մտածելու տեղ ունենաս ու հասկանաս, որ ստեղ երկիրը ղեկավարելու ճիշտ ու գրական կոչեր անել սաղն էլ կարան, էս ուրիշ բանից եմ խոսում դու անընդհատ ինձ բերում հրամցնում ես քո ասածը: Ով ուզումա թող Ս-ը քաշի, մեկա էն ով էլ գալույա սրանցից բեթարա ըլնելու:
Հիմի էլի կսկսվի ցիկլը, որ մարդիկ գերգաղափարներ են ներկայացնում, որ սենց էր պետք անել, նենց էր պետք անել:
2008-ի մարտի 1-ից տենում եմ ով ինչա անում ու ինչ կարար աներ:
Էլ չեմ անդրադառնալու էս գրառումներին, զահլա չունեմ, դուք էք սաղին Ս արեք, նստեք ղեկավարեք
Դու գոնե էնքանը ջոկու՞մ ես, որ ես երկրորդ գրառումն եմ անում քեզ արձագանք, ու որ դու ես արդեն քանի էջ ա թեման շուռ տալիս ուրիշ ուժի, ՀԱԿ-ի վրա: Ուշքի եկեք, էսօրվա իշխանությունը, էս դեպքի պատասխանատուն ՀԱԿ-ը չի: Հանրապետականն ա պատասխանատուն, իրան ենք քննարկում: Թե՞ ինչ-որ բանով քեզ տհաճ ա, որ Ս-ին ասում ենք Ս եղի :))

Գալաթեա
05.05.2012, 15:59
Էլի նայում եմ վիդեոները ու հավատս չի գալիս, թե ոնց են էդ բեմի ճիճուները պայթյունից անմիջապես հետո ինչքան ուժ ունեն տուֆտում: Փաստորեն ստեղ դա կոչվում ՝է պրոֆեսինալի՞զմ:
Վայ կներեք էլի, որ չեմ խոնարհվում, վախենում եմ էդ պահին մեթանով լցված փուչիկ տրաքի մեջքիս:

Chuk
05.05.2012, 16:01
Ես չասեցի կուսակցությանը պետք է պատժել, ասեցի բոլորին, քանի որ բոլորի պլակատներն էլ մնացել են, ու կասկածում եմ, որ տեղադրողներին ասել են՝ գիտես ընտրությունից մի օր առաջ կհանես, իսկ ինչ վերաբերում է օրինական տեղերին մասիվում արի քեզ լիքը անօրինական տեղեր ցույց տամ՝ շենքերի պատերին ու այլ հասարակական պատերին ու դատարկ ցուցանակներ դրանց կողքին;)

Իսկ օրենքը հստակ մեխանիզմ չի սահմանել, դա հաստատ եմ ասում, մեխանիզմ էլ չկա, որ ընտրություններից հետո մաքրեն այդ պաստառները, այնպես որ ժողովուրդ ջան, ցավակցում եմ բոլորիս:
Կարինե ջան, եթե դատարկ ցուցանակ ա, կողքը պատին կպցրած պլակատ, էդ էլ ուրիշ խախտում պետք ա համարված լիներ ավելի շուտ պատժված լիներ:
Իսկ մեխանիզմները լավ չի, որ չկան:

Kuk
05.05.2012, 16:03
Դու գոնե էնքանը ջոկու՞մ ես, որ ես երկրորդ գրառումն եմ անում քեզ արձագանք, ու որ դու ես արդեն քանի էջ ա թեման շուռ տալիս ուրիշ ուժի, ՀԱԿ-ի վրա: Ուշքի եկեք, էսօրվա իշխանությունը, էս դեպքի պատասխանատուն ՀԱԿ-ը չի: Հանրապետականն ա պատասխանատուն, իրան ենք քննարկում: Թե՞ ինչ-որ բանով քեզ տհաճ ա, որ Ս-ին ասում ենք Ս եղի :))

Հա ապե, տհաճ ա, որտև ով էլ գա, իրանից վատն ա լինելու, եղա՞վ: Սաղ սերժից վատն են, սա՛ղ:

murmushka
05.05.2012, 16:03
պարզապես կարդացեք Կուկի դրած լինկի մեկնաբանությունները, և եթե ճիշտ են տեղեկությունները ուրեմն չգիտեմ ինչի մասին ենք մենք այստեղ քննարկում, չեմ հասկանում, էսքանից հետո դեռ պիտի ապացուցենք, կամ բացատրենք՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ մարդ, ով երեխա ունի, ոնց կարա բացատրի կամ փորձի հասկանալ նրան, ով ԲՌՆԻ ուժով իր երեխային տանում է հանրահավաքի ու ՉԻ ԱՊԱՀՈՎ տարրական անվտանգությունը, ոնց կարելի է՞

Kuk
05.05.2012, 16:04
Որ էդքանը չես հասկացել, ավելացնելու ու հստակեցնելու ոչինչ չունեմ` առհասարակ ու միանշանակ ;)

Հա բռատ, դե իդեալականորեն ու միանշանակորեն առհասարակ մտածող մարդիկ ենք, որտեղի՞ց հասկանանք, որ սաղ սերժից վատն են:

keyboard
05.05.2012, 16:04
Դու գոնե էնքանը ջոկու՞մ ես, որ ես երկրորդ գրառումն եմ անում քեզ արձագանք, ու որ դու ես արդեն քանի էջ ա թեման շուռ տալիս ուրիշ ուժի, ՀԱԿ-ի վրա: Ուշքի եկեք, էսօրվա իշխանությունը, էս դեպքի պատասխանատուն ՀԱԿ-ը չի: Հանրապետականն ա պատասխանատուն, իրան ենք քննարկում: Թե՞ ինչ-որ բանով քեզ տհաճ ա, որ Ս-ին ասում ենք Ս եղի :))
Ապեր, ես էնքան եմ ջոկում, որ դու չես ջոկում, որ ես ջոկում եմ ;), ինձ որ տհաճ լիներ Ս-ի Ս ըլնելը, հաստատ դու են մարդը չես ումից կքաշվեմ կամ կվախենամ էդքանն ասեմ, մեկը ես միշտ էլ կողմ եմ եղել իրան Ս անելուն:
Հա հանրապետականն ա պատասխանատուն, տենց էլ պիտի լիներ, իրա կազմակերխածն էր, կարողա ես լինեի պատասխանատու:
Յանիմ դու էլ բան ասիր, իմ մի գրառման մեջ տեսել ես, որ ես ասեմ հանրապետականը կամ սերոժը մեղավոր չի, դե որ էդքանը չէս ջոկել էլ ինչ աեմ, բարի քննարկումներ, ասել քեզ

Գալաթեա
05.05.2012, 16:06
պարզապես կարդացեք Կուկի դրած լինկի մեկնաբանությունները, և եթե ճիշտ են տեղեկությունները ուրեմն չգիտեմ ինչի մասին ենք մենք այստեղ քննարկում, չեմ հասկանում, էսքանից հետո դեռ պիտի ապացուցենք, կամ բացատրենք՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ մարդ, ով երեխա ունի, ոնց կարա բացատրի կամ փորձի հասկանալ նրան, ով ԲՌՆԻ ուժով իր երեխային տանում է հանրահավաքի ու ՉԻ ԱՊԱՀՈՎ տարրական անվտանգությունը, ոնց կարելի է՞

Արմին ջան, մեծ աշխարհ ա, ինչ ասես պատահում ա:
Համ էլ պետք ա մեր սեփական էրեխու մաշկը հալվի կպնի ոսկորներին, որ տեղ հասնի, չէ՞: Խալխի էրեխեն մեզ ի՞նչ:

Kuk
05.05.2012, 16:08
Ապեր, ես էնքան եմ ջոկում, որ դու չես ջոկում, որ ես ջոկում եմ ;), ինձ որ տհաճ լիներ Ս-ի Ս ըլնելը, հաստատ դու են մարդը չես ումից կքաշվեմ կամ կվախենամ էդքանն ասեմ, մեկը ես միշտ էլ կողմ եմ եղել իրան Ս անելուն:
Հա հանրապետականն ա պատասխանատուն, տենց էլ պիտի լիներ, իրա կազմակերխածն էր, կարողա ես լինեի պատասխանատու:
Յանիմ դու էլ բան ասիր, իմ մի գրառման մեջ տեսել ես, որ ես ասեմ հանրապետականը կամ սերոժը մեղավոր չի, դե որ էդքանը չէս ջոկել էլ ինչ աեմ, բարի քննարկումներ, ասել քեզ

Ապեր, համ ասումե ս՝ ով էլ գա, սրանցից բեթար ա լինելու, համ էլ ասում ես, որ քեզ տհաճ չի սրանց Ս անելուն: Սրանից բեթար լինելը քեզ տհաճ չի՞:

Elmo
05.05.2012, 16:08
Ներվերից ֆեյբուքիս account-ը անջատել եմ: Ոնց են դզում փչում ու մարդկանց աչքի առաջ եղածը իրանց ձևով փաթեթավորում ու ներկայացնում: Արդեն բեմի անուղեղ կապիկների առաջ խոնարհվում են:

Գալաթեա
05.05.2012, 16:10
Ներվերից ֆեյբուքիս account-ը անջատել եմ: Ոնց են դզում փչում ու մարդկանց աչքի առաջ եղածը իրանց ձևով փաթեթավորում ու ներկայացնում: Արդեն բեմի անուղեղ կապիկների առաջ խոնարհվում են:

Իրանք էն գլխից խոնարհված են, Վազգեն ջան: Էդ իրանց իսխոդնի պալաժենին ա:

Chuk
05.05.2012, 16:11
Ապեր, ես էնքան եմ ջոկում, որ դու չես ջոկում, որ ես ջոկում եմ ;), ինձ որ տհաճ լիներ Ս-ի Ս ըլնելը, հաստատ դու են մարդը չես ումից կքաշվեմ կամ կվախենամ էդքանն ասեմ, մեկը ես միշտ էլ կողմ եմ եղել իրան Ս անելուն:
Հա հանրապետականն ա պատասխանատուն, տենց էլ պիտի լիներ, իրա կազմակերխածն էր, կարողա ես լինեի պատասխանատու:
Յանիմ դու էլ բան ասիր, իմ մի գրառման մեջ տեսել ես, որ ես ասեմ հանրապետականը կամ սերոժը մեղավոր չի, դե որ էդքանը չէս ջոկել էլ ինչ աեմ, բարի քննարկումներ, ասել քեզ
Բա էլ ի՞նչ ես շուռ տալիս թեման:
Բա էլ ի՞նչ հանճարեղ նախադասություն ես ասում «դժվար ա նման իրավիճակում սառը կողմնորոշվելը», կարծես սաղ աշխարհում առաջին անգամն ա արտակարգ իրավիճակ ու նման միջոցառման ժամանակ չէր կարելի ավելի սառը ու նպատակային, ճիշտ քայլեր անել:
Բա էլ ի՞նչ ես կարծիքներ հայտնողներին մեղադրում միակողմանի լինելու մեջ:
Բա էլ ինչի՞ ես միակողմանի:
Բա էլ ի՞նչ էիր իմ գրածին, որը քո հասցեին որևէ բան չէր պարունակում, պատասխանում վիրավորական ձևակերպումով «Բառերիցս կախվելու ու ցիտելու փոխարեն իմաստ արտահայտող մի նախադասություն գրի»: Թե չէ կարող ա նենց քո անիմաստ գրածին պատասխանելուց ուրիշի խոսքերը ցիտեի, հա՞:

Էսքանի համար էլ ասում եմ, որ չես ջոկում, ու որ ադեկվատ չես ոչ իրավիճակին, ու որ գրառումներդ ադեկվատ չեն քննարկմանը: Քեզ բարի քննարկումներ: Զահլես գնաց:

murmushka
05.05.2012, 16:23
Ֆեյսբուքյան քննադատներին Ավետ Բարսեղյանը հետեւյալ մեսիջն է ուղարկում.”Ուզում եմ հասկանան, որ իմ եւ Նազենիի գերպրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ Լեյլա Սարիբեկյանի, ով առաջինը իր վրա վերցրեց այդ հարվածը, արժանի է միայն հպարտության եւ գովեստի”:
աղբյուր՝ http://henaran.am/archives/99007
իսկ Դուք ոչ մի կերպ չեք ուզում հասկանալ էս տղու ԳԵՐՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ

Kuk
05.05.2012, 16:24
Բա էլ ի՞նչ ես շուռ տալիս թեման:
Բա էլ ի՞նչ հանճարեղ նախադասություն ես ասում «դժվար ա նման իրավիճակում սառը կողմնորոշվելը», կարծես սաղ աշխարհում առաջին անգամն ա արտակարգ իրավիճակ ու նման միջոցառման ժամանակ չէր կարելի ավելի սառը ու նպատակային, ճիշտ քայլեր անել:
Բա էլ ի՞նչ ես կարծիքներ հայտնողներին մեղադրում միակողմանի լինելու մեջ:
Բա էլ ինչի՞ ես միակողմանի:
Բա էլ ի՞նչ էիր իմ գրածին, որը քո հասցեին որևէ բան չէր պարունակում, պատասխանում վիրավորական ձևակերպումով «Բառերիցս կախվելու ու ցիտելու փոխարեն իմաստ արտահայտող մի նախադասություն գրի»: Թե չէ կարող ա նենց քո անիմաստ գրածին պատասխանելուց ուրիշի խոսքերը ցիտեի, հա՞:

Էսքանի համար էլ ասում եմ, որ չես ջոկում, ու որ ադեկվատ չես ոչ իրավիճակին, ու որ գրառումներդ ադեկվատ չեն քննարկմանը: Քեզ բարի քննարկումներ: Զահլես գնաց:

Չուկ էդ ինձ էր գրել, քեզ չէր գրել։ Այ էդ ա է, լրիվ լևոնական ես, ոնց ա զգացվում որ ՀԱԿ-ի վերջին միտինգներին էլ ներկա ես եղել, լրիվ զոմբի վիճակ ա մոտդ, ինչը ոնց ուզում տենց հասկանում ես, փոխանակ հասկանաս նենց, ոնց հովիկ աբրահամյանն ու դավիթ հարությունյանն են ասում, այն էէ էդ իրավիճակում համերգ անելը, ծափեր պահանջելը, ռեշոտկեքը պլոմբելն ու մարդկանց՝ տարածքը լքել արգելելը, դրանից հետո ելույթ ունենալն ու պատահարի մասին կես բառ չասելը լրիվ նորմալ ա, ապե դե խառնվել են իրար մարդիկ, ճիշտ ա՝ մի թեթև տաքություն նույնիսկ չեն զգացել սեփական մաշկի վրա, բայց հեռվից տեսել են, թե մարդիկ ոնց են վառվում, բա կխառնվեն իրար, բա ինչ կանեն։ Դե ամեն մարդ մի ձև ա խառնվում իրար, մեկը սկսում ա երգել, մեկը սկսում ա ծափեր ուզել, մյուսը տաք գլխով ելույթ ա ունենում։

movsal08
05.05.2012, 16:25
Մեր քոլեջից էլ զոռով տանում էին ես երկու ոտս դրեցի մի կոշիկի մեջ ու ասեցի ամեն շան միտինգ/համերգին չեմ գնում...
Դե իրանքել տեղե տեղին հոտ կազմեցին հովիվնել (քոլեջի տնօրենը) առաջներն ընգած գնաց:
Լավա երեխեքը չեն տուժել բայց ինքը պայթել ա :hands Մինասյանը:[

Հ.գ. Ովքեր կարդացել են Ա. Բելյաևի Օդավաճառը՝ Վաճալականը տլաքվեց:hands:D

Chuk
05.05.2012, 16:28
Չուկ էդ ինձ էր գրել, քեզ չէր գրել
Հա էլի, բայց երբ որ ես էդ գրառումը կարդացի, իմ գրառումն էր մեջբերած: Կամ հետո արագ փոխել ա, կամ էլ ես եմ սխալ նկատել: Ամեն դեպքում իմ ամենաշատ ջղայնանալուս պատճառն էդ էր, էնպես որ էդ հատվածով ներող Հով:

keyboard
05.05.2012, 16:32
Հա էլի, բայց երբ որ ես էդ գրառումը կարդացի, իմ գրառումն էր մեջբերած: Կամ հետո արագ փոխել ա, կամ էլ ես եմ սխալ նկատել: Ամեն դեպքում իմ ամենաշատ ջղայնանալուս պատճառն էդ էր, էնպես որ էդ հատվածով ներող Հով:

:D ապեր, վռազ չեմ փոխել, Կուկի ասածն եմ մեջբերել, հաստատ :D ներել չներելու բան չկա, առխային: Էս էլ զարմացա, ինչի հենց էդ գրառումս :D

Գեա
05.05.2012, 16:50
Արմ նյուզի լուրերը նայեցի , էլի ներվայնացա : Հոգեճմլիկ պատմություն Վարուժանի անվան դպրոցի հերոս ուսուցչուհու ինքնզոհ արարքի մասին, մենակ մի բան չհասկացա,թե դպրոցականները ինչ գործ ունեն քաղաքական միտինգում...էս ենք , մենակ նկարահանելիս երևա որ հրապարակը լիքն ա : երբ պետք է մի քիչ մեծանանք, ախր խի եք թողել որ ձեր երեխեքին վերցնեն տանեն քաղաքական միտինգի: Այս ազգը լրիվ խելքը թռցրել ա, գոնե սա դաս լինի ապագայի համար...տեսնես Վարուժանի անվան դպրոցի հերոս ուսուցչուհին ռիսկ կանի նախագահական ընտրություններին ընդառաջ 15-16 տարեկան ընտրությունների հետ իրական կապ չունեցող երեխեքին զոռով տանել միտինգի, մենակ թե դիրեկտորի կողմից նկատողություն չստանա, տեսնես Վարուժանի դպրոցի դիրեկտորը էլի կստիպի ինքնազոհ դասատուին, որ... Տեսնես ՀՀԿ շտաբից էլի կկանչեն դիրեկտորին ու կպարտադրեն , որ նա ստիպի ինքնազոհ դասատուին, որ..... մի խոսքով:
Աչքիս էս առակի դասը էն լինի, որ էլ փուչիկ չտեսնենք, որովհետև բալը թանկա :

armen9494
05.05.2012, 19:23
Ախր չեմ հասկանում, ի՞նչ են կպել փուչիկը սիգարետով տրաքցնողին ման գալիս :esim
Էդ ի՞նչ կապ ունի, թե ով ա եղել, ինքը մեղավորը չի: Մեղավորը դյուրավառ գազով փուչիկ լիցքավորողն ա:
Ախր եթե դաժե պարզվի, որ ոչ թե սիգարետով ա մեկը պայթացրել, այլ ինադու կողքից կրակել ա էդ փուչիկների վրա, մեկ ա՝ էդ փաստը փուչիկ լցնողին չի ազատում պատասխանատվությունից: Ոնց որ մինը տակդ դնես, էդ մին տրաքացնող պուլտերը սաղին բաժանես, հետո որ մեկը տրաքացրեց, ընգնես էդ վառված հետույքովդ դրան ման գաս :sad

Տրիբուն
05.05.2012, 20:48
Լավ էլի Լիլ, նույն բանը անընդհատ ասելու ինչ կարիք կա? Ես հո չեմ ասում լավա, ես ասում եմ աննորմալա, բայց որ կոպեկի մի կողմին եք նայում այ դա չեմ ընդունում: Մի քանի բան էլ կասեի, բայց անկեղծ չեմ ուղում օրս ստեղ կոմպի դեմը անցկացնեմ ու 2008-ից մինչև էսօր գրածներս նորից ջրի երես հանեմ:

Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը եւ կանենք մոտ ապագայում»,- ասվում է Հովիկ Աբրահամյանի մեկանբանությունում:

Է ջոգել են, գոնե ասում են, փառք Աստծո, ժողովուրդ ձեր գրածները տեղ հասավ::D

Հովիկ Աբրահամյանը գլուխը մի քսան անգամ պատին ա տվել, ու թող մի հազար հատ էտ փուչիկներից առնի տանի իրանց տուն ու տա իրա երեխեքի ու թոռների ձեռ թող խաղան:

Ուրեմն, թռնող փուչիկների մեջ լցվող գազը պարտադիր սերտիֆիկացվող գազա ա, որը կառավարության որոշումով պարտադիր որակի ստուգում ու սերտիֆիկացում ա անցնում: Ուրեմն տենց փուչիկներ եղել են նաև նախորդ ԱԺ ու նախագահական ընտրությունների ժամանակ ու էն ժամանակ գազը անցել ա որակի ստուգում ու սերտիֆիկացեվել ա, ու նոր թույլատրվել ա սերտիֆիկացնող կազմակերպություններին փուչիկները գազալցնել: Իսկ էս անգամ, ոչ մի կազմակերպություն չի դիմել գազ սերտիֆիկացնելու համար համապատասխան կազմակերպությանը: Էս ասում եմ հազար տոկոսանոց ինֆո, քանի որ փիս մոտիկ մարդ ունեմ աշխատող էտ ոլորտում:

Կարճ ասած, համբալները ասել են թռնող փուչիկ ա պետք, ու ինչքան շատ էնքան լավ: Անասուններն էլ ինչ խելքներին էժան բթռել ա, էն էլ լցրել են մեջը: Անասունությունը անվտանգության միջոցառումների հետ ոչ մի կապ չունի: Ոչ մեկը միջոցառմանը տանկով, գռանատով, ատոմային բոմբով չի եկել: Պայթել են ՀՀԿ-ի սպիտակ փուչիկները երևի իրանց տխմար լոզունգով վրեն:

Տրիբուն
05.05.2012, 21:00
Մտնում են: Անպայման պիտի հանված լինեին:

Հա՞ որ…
:think

Իմ հիշելով չեն մտնում: Օրենքով դրանք հանվում են ընտրություններից հետո մի քանի (չեմ հիշում քանի) օրվա ընթացքում:

Claudia Mori
05.05.2012, 21:02
Հովիկ Աբրահամյանը գլուխը մի քսան անգամ պատին ա տվել, ու թող մի հազար հատ էտ փուչիկներից առնի տանի իրանց տուն ու տա իրա երեխեքի ու թոռների ձեռ թող խաղան:

Ուրեմն, թռնող փուչիկների մեջ լցվող գազը պարտադիր սերտիֆիկացվող գազա ա, որը կառավարության որոշումով պարտադիր որակի ստուգում ու սերտիֆիկացում ա անցնում: Ուրեմն տենց փուչիկներ եղել են նաև նախորդ ԱԺ ու նախագահական ընտրությունների ժամանակ ու էն ժամանակ գազը անցել ա որակի ստուգում ու սերտիֆիկացեվել ա, ու նոր թույլատրվել ա սերտիֆիկացնող կազմակերպություններին փուչիկները գազալցնել: Իսկ էս անգամ, ոչ մի կազմակերպություն չի դիմել գազ սերտիֆիկացնելու համար համապատասխան կազմակերպությանը: Էս ասում եմ հազար տոկոսանոց ինֆո, քանի որ փիս մոտիկ մարդ ունեմ աշխատող էտ ոլորտում:

Կարճ ասած, համբալները ասել են թռնող փուչիկ ա պետք, ու ինչքան շատ էնքան լավ: Անասուններն էլ ինչ խելքներին էժան բթռել ա, էն էլ լցրել են մեջը: Անասունությունը անվտանգության միջոցառումների հետ ոչ մի կապ չունի: Ոչ մեկը միջոցառմանը տանկով, գռանատով, ատոմային բոմբով չի եկել: Պայթել են ՀՀԿ-ի սպիտակ փուչիկները երևի իրանց տխմար լոզունգով վրեն:

Տրիբուն ջան կարո՞ղ ես ասել որոշման համարն ու թիվը

armen9494
05.05.2012, 21:38
տեսնես Վարուժանի անվան դպրոցի հերոս ուսուցչուհին ռիսկ կանի նախագահական ընտրություններին ընդառաջ 15-16 տարեկան ընտրությունների հետ իրական կապ չունեցող երեխեքին զոռով տանել միտինգի, մենակ թե դիրեկտորի կողմից նկատողություն չստանա, տեսնես Վարուժանի դպրոցի դիրեկտորը էլի կստիպի ինքնազոհ դասատուին, որ... Տեսնես ՀՀԿ շտաբից էլի կկանչեն դիրեկտորին ու կպարտադրեն , որ նա ստիպի ինքնազոհ դասատուին, որ.....

Վատը էնա, որ հենց ըտենց էլ լինելու ա մյուս ընտրություններին:(

Տրիբուն
05.05.2012, 21:44
Տրիբուն ջան կարո՞ղ ես ասել որոշման համարն ու թիվը

Համարը չգիտեմ, բայց կա Կառավարության որոշում արտադրանքի ու ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին: Որոշմանը կից կա սերտիֆիկացման կարգ ու սերտիֆիկացվող ապրանքների ցանկը: Առանձին ցանկով նաև ներմուծող ապրանքնեն են հաստատվում, որոնք պիտի պարտադիր սերտիֆիկացվեն ու դրանց մեջ մտնում ա աերոզոլային գազային միջոցներ: Իսկ էտ հելիում գազը փուչիկ լցնելու համար իրա սարքով հենց աերոզոլային գազային միջոց ա:

Մանրամասները քիփիս հետ չեմ քննարկել ու հույս ունեմ, որ նորմալ իրավաբքնենր կլինեն, որոնք մի հատ լավ կտնտղեն էտ հարցը ու նենց չի ստացվի, որ գործը կշինեն մի հոգի կողքի վրա հանգիստ կանգնած ծխողի վրա: Մի բան կարամ ասեմ հաստատ, որ էտ քիփս ասեց, որ անցած անգամ սաղ բերել էին որակի ստուգման ու սերտիֆիկացման, իսկ էս անգամ ու արդեն ահագին ժամանակ ա ոչ մի կազմակերպություն դիմած չի եղել: