PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 [36] 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Տրիբուն
08.12.2011, 15:25
Մարդը շուտվանից էր քաղաքապետի պաշտոնի վրա աչք դրել։ Ո՞վ չգիտեր, որ ինքը ՀԱԿ-ի կողքին ա կանգնած ոչ ազնվագույն նկրտումներով։ Այ սրա համար էի պայթում, որ ինքը կանգնում ժողովրդավարությունից ու բարձր արժեքներից էր խոսում։

Զատո հենց տեսավ բան դուրս չի գալիս, սկսել ա անկախ իրանից ճիշտ բաներ ասել ....

Varzor
08.12.2011, 16:12
Մարդը շուտվանից էր քաղաքապետի պաշտոնի վրա աչք դրել։ Ո՞վ չգիտեր, որ ինքը ՀԱԿ-ի կողքին ա կանգնած ոչ ազնվագույն նկրտումներով։ Այ սրա համար էի պայթում, որ ինքը կանգնում ժողովրդավարությունից ու բարձր արժեքներից էր խոսում։
Բայց Զուրաբյան Արոն մեջներից ամենաթասիբով տղեն էր, ու ամենասկզբունքայինը: Իրոք որ Լևոնին նվիրված էր: Հետաքրքիր է, թե ինչ կնշանակե այն, որ նա էլ է Լևոնի դիմակը պատռված համարում :think
Համենայն դեպս այն ժամանակ, երբ Վանոյին, Լևոնին ինչ ասես ասում էին, նա չեր խորշում պատասախնելուց "Մեկա իմ ընկերներն են" (մասնավորապես Վանոյի պահով): Ու խոսքից հետ չէր կանգնում:
բայց ինչ խոսք` ժողովրդավարությունից խոսելը իրեն չի սազում :))

davidus
08.12.2011, 17:13
Բայց Զուրաբյան Արոն մեջներից ամենաթասիբով տղեն էր, ու ամենասկզբունքայինը: Իրոք որ Լևոնին նվիրված էր: Հետաքրքիր է, թե ինչ կնշանակե այն, որ նա էլ է Լևոնի դիմակը պատռված համարում :think
Համենայն դեպս այն ժամանակ, երբ Վանոյին, Լևոնին ինչ ասես ասում էին, նա չեր խորշում պատասախնելուց "Մեկա իմ ընկերներն են" (մասնավորապես Վանոյի պահով): Ու խոսքից հետ չէր կանգնում:

Լավ էլի, ի՞նչ թասիբ ու նվիրվածություն։ Մարդ կա պաշտոնին մնալու համար ում հետևում ասես որ չի տեղավորվի։ Ի՞նչ նվիրվածության մասին ա խոսքը, կամ ընկերությունը ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ՝ նեղ առումով։ Հիմա եթե մոտ ընկերներիցս մեկը ՕԵԿ մտնի, պիտի հրաժարվե՞մ իրենից։

Չէ, ուղղակի իրեն Կենտրոնը չէր հերիքում. ինքը քաղաքի վրա էր աչք դրել... :))

Varzor
08.12.2011, 17:28

Որքան ես եմ հիշում` կենտրոնի թաղապետ լինելն էլ մեծ արդյունք կլիներ իր համար` ձեռից առան:
Վերջին ընտրություններին (Զուրաբյանի) ընկերներով գործակցում էինք նրա շտաբի հետ: Ու իրեցն էլ ասեցինք, որ պարտվելու էն, "չհավատացին"` լավ էլ զգում էին:
Իսկ դրանից առաջ ընտրությունների աշխատել էինք Զուրաբյանի դեմ :) Քեն չէր պահել :)
Բայց ինքը պաշտոնի էր ուզում մնալ ոչ միայն իր համար, այլ նաև իր պաշտոնավարումից օգտվողների համար:

Խոսքս չի գնում քաղաքական հայացքների մասին: Ասում էին "վանոն հացագործ է", ասում էր "Մեկ է, իմ ընկերն է և ես նրան պաշտպանում եմ":
իսկ Լևոնին նվիրվածությունը, տարօրինակ կերպով դեռ շատ ու շատ ՀՀՇ-ականների մոտ եմ տեսել: Ցանկացած պարագայում ասում են "Մեր Լևոնը լավն է, ճիշտ է, դուք իրեն չեք հասկանում" ու մեիշտ պատրաստ են նրա խոսքին հետևելու: Ժամանակին Զուրաբյանն էլ էր այդ շարքում:

davidus
10.12.2011, 11:39
Լեւոն Զուրաբյանի նամակը` Ֆինանսների նախարարին (http://zham.am/index.php?lid=am&pageName=ughighxosq&id=131509443)

Հայաստանի Հանրապետության

Ֆինանսների նախարար`

Պարոն Վ.Գաբրիելյանին

Հայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:

Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները.

1. ԱՊՀ 1992թ. մարտի 13-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի սպասարկման սկզբունքների եւ մեխանիզմների մասին» համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ ձեռնարկած միջոցառումները,

2. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուների թիվը, նրանց կողմից ներդրված դրամական միջոցների ընդհանուր գումարը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ,

3. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշման կատարման ընթացքի մասին տվյալներն (ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված ու փոխհատուցված գումարները, փոխհատուցում ստացած ավանդատուների թիվը եւ որոշման կատարումը բնութագրող այլ տվյալներ) ըստ տարիների,

4. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի կողմից տրված 1000 ռուբլիանոց սերտիֆիկատների քանակը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ եւ դրանց մարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները,

5. նախկին ԽՍՀՄ պետական ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց թիվը, այդ թվում` ապահովագրված անչափահասների թիվը, համապատասխանաբար նրանց համար կատարված ապահովագրավճարների գումարը, վերադարձված ապահովագրական ընդհանուր գումարը եւ դրանք ստացած ապահովագրվածների թիվը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ` ըստ ապահովագրության տեսակների:

Հուսով եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված ժամկետում մեզ կներայացնեք պահանջվող տեղեկությունները:

Հարգանքով,

Լևոն Զուրաբյան, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող

Մեկը լինի հարցնի, թե ի՞նչ ես անում էդ թվերը։ Աչքիս հաջորդ հանրահավաքի ելույթի տեքստն են արդեն կազմում։

zanazan
14.12.2011, 13:07
Ազնավուր. Դա թարգմանական սխալ է (http://www.lragir.am/armsrc/country-lrahos57663.html)
հետաքրքիր ա , կոնկրետ որ բառն են սխալ տարգմանել որ սենց նախադասություններ են ստացել?

«Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, կառավարությունը երկիրը զրկում է սեփական երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի», - երգչի խոսքերը մեջբերում է Life Showbiz-ը:

թե միայն հարցը ցեղասպանություն բառն է?

Տրիբուն
14.12.2011, 13:38

Ծերից-ծեր սխալ են թարգմանել: Իրականում Ազնավուրն ասել ա հետևյալը. «Ներկայումս իմ երկիրը ծաղկում է: Ես դրանով հպարտանում եմ: Հայաստանի իշխանությունները լայն հնարավորություններ են տվել երկրին շնչել, և կառավարությունը մեծ տեղ է տալիս երիտասարդներին, որոնք սփյուռքից վերադառնում են Հայաստան: Սա ոչ թե քաղաքական այլ մշակութային ու պատմական լուրջ խնդիր էր, ու կառավությունն այն հաջողությամբ լուծել է»:

davidus
17.12.2011, 10:58
Կոնգրեսն ուշացել է (http://www.lragir.am/armsrc/country57831.html)

Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Ազատություն ռադիոկայանի եթերում քաղաքական ուժերին առաջարկել է մշակել միասնական պլատֆորմ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, երկրում ազատ եւ արդար ընտրության նպատակով:

Ընդ որում, նա չի բացառել համագործակցությունը ոչ ՀՅԴ-ի, ոչ Ժառանգության, ոչ էլ կոալիցիոն կուսակցությունների հետ: Իսկ ամենակարեւորը՝ նա փորձել է վերացնել գլխավոր խոչընդոտը, որը նախկինում թույլ չէր տալիս ստեղծել միասնական պլատֆորմ: Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսն այդ գործում չի հավակնում առաջնորդության:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե նոր Ընտրական օրենսգիրքն արդեն ընդունվել է այս տարվա գարնանը, եւ ոչ ոք չի պատրաստվում այն փոխել: Մյուս կուսակցություններն առայժմ չեն արձագանքել առաջարկին, թերեւս այն համարելով հնացած:

Նման առաջարկով պետք էր հանդես գալ մինչ նոր օրենսգրքի ընդունումը, սակայն այդ ժամանակ Կոնգրեսը Սերժ Սարգսյանին առաջարկեց երկխոսություն: Ողջ ամառ Կոնգրեսը զբաղված էր երկխոսությամբ եւ արդյունքում ոչինչ չստացավ, փոխարենը կորցրեց ժամանակ:

Հիմա իսկապես ուշ է, եւ առաջնորդությունից հրաժարվելն էլ չի օգնի: Չի օգնի նաեւ ժողովրդական ճնշումը կիրառելու խոստումը՝ ժամանակը բաց է թողնվել: Եւ ավելի լավ է պլատֆորմ ստեղծել ուրիշ բանի համար: Ասենք, ընտրությունների բոյկոտ նման Ընտրական օրենսգրքի պարագայում: Կամ էլ, ընտրություններին դիտորդների համատեղ խմբերի ձեւավորում: Կամ էլ նույնիսկ ընդդիմության միասնական ճակատ՝ եթե պետք է երազել, ուրեմն՝ մինչեւ վերջ:

Ես համոզված եմ, սա ևս մի հստակ պլանավորված քաղաքական քայլ է, որը էլի բացի կոնգրեսից ոչ ոք չի հասկանում։
Ընտրություններին մի քանի ամիս բան ա մնացել մարդիկ նո՞ր են ուզում ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախաձեռնություն ցուցաբերել։ Գործը վերին էշելոններից իջել ա ներքև ու արդեն Շարմազանովի մակարդակով են սկսել հա՞ ՀԱԿ-ին պասլատ անել։

Տրիբուն
17.12.2011, 11:26
Կոնգրեսն ուշացել է (http://www.lragir.am/armsrc/country57831.html)

Ես համոզված եմ, սա ևս մի հստակ պլանավորված քաղաքական քայլ է, որը էլի բացի կոնգրեսից ոչ ոք չի հասկանում։
Ընտրություններին մի քանի ամիս բան ա մնացել մարդիկ նո՞ր են ուզում ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախաձեռնություն ցուցաբերել։ Գործը վերին էշելոններից իջել ա ներքև ու արդեն Շարմազանովի մակարդակով են սկսել հա՞ ՀԱԿ-ին պասլատ անել։

Բայց դու ինչ մի հատ երրորդ ուժ դուրս եկար ;)

Ապեր, մենք մարտ ամսից պարում-մարում էինք, երկխոսությամբ նախ նախագահական արտահերթ ընտրությունների էինք հասնում, մարտի մեկի հավաստիացմանը ծափ էինք տալիս, ելույթ-մելույթ, ԲՀԿ-ին օդային համբույրններ :D Կարճ ասած լիքը գործ կար անելու: Ու էս թեմայով մի հատ անեգդոտ եմ ուզում հիշացնեմ.

Էն որ հերը հաաառփած մտնում ա տուն, հազիվ պատը գրկած ուզում ա դիվանին հասնի, մեկ էլ երեխան վազելով գալիս ա, ասում ա.
- պապ, մի հատ թիթեռ կնկարես
էս հերը պատը բռնած ասում ա.
- արա, պապան հիմա էսքան գործը թողնի, քո համար թիթեռ նկարի՞

Հա, քնաի չեմ մոռացել - 6% :D:D

Տրիբուն
17.12.2011, 11:28
Մեֆն էր չէ՞, խելոք դեմքերով նկարներ հավաքում:

http://www.lragir.am/upld_img/132404158294.JPG

:D:D Էս խեղճ տղուն, լուրջ եմ ասում, Լևոնը ԱԺ-ի տեղը վերջում գժանոց ա ուղարկելու:

davidus
17.12.2011, 15:35

Բարձր հարթակներից հնչեցվում էր էն միտքը, թե պիտի «քաղաքակիրթ, պատշաճ» պայքարի բոլոր հնարավոր միջոցները սպառվեն, նոր դիմեն ճնշումների։ Ու նաև հիշում եմ էդ թեզը պաշտպանողների բոցաշունչ ելույթները տարբեր զլմ-ներով, հստակ քաղաքական հաշվարկների մասին հիշեցումները։ Մդա... իսկ դու ասում ես երրորդ ուժ... :D

Հ.Գ. Տրիբուն ջան, արի ռեալիստ լինենք։ Ժառանգությունից որ հաստատ շատ ձայն կհավաքի ՀԱԿ-ը։ Ամեն դեպքում ես 10-12%-ի արանքում եմ տատանվում։ :))

Տրիբուն
18.12.2011, 19:21

Ընգեր, բայց հերթական ընտրություններին մասնակցելը շատ լուրջ քաղաքական հաշվարկ ա, ու ահավոր ուժեղ ճնշում ա: Բա ինչ մի հատ շախմատային քայլ ա :D Նեց մի հատ քայլ ա, որ մենակ ՀԱԿ-ն ա հերթական ընտրություններին մասնակցելու:

Հ.Գ. Տրիբուն ջան, արի ռեալիստ լինենք։ Ժառանգությունից որ հաստատ շատ ձայն կհավաքի ՀԱԿ-ը։ Ամեն դեպքում ես 10-12%-ի արանքում եմ տատանվում։ :))

Չէ, 6% ու վերջ: Քո խաթեր կարամ մի տոկոս ավել գրեմ: :ok

Ընգեր, էս պահի դրությամբ ՀԱԿ-ը հազիվ էտքանով էլ մտնի ԱԺ, իսկ Ժառանգությունը, ցավոք սրտի, ընդհանրապես չի մտնելու: ՀԱԿ-ին Սերոժը, մատուցած ծառայությունների դիմաց, տալու ա Ժառանգության տեղերը:

davidus
18.12.2011, 22:27

Տրիբուն ջան, որ Ժառանգությունը չի մտնելու ԱԺ, էդ էսօրվա դրությամբ չափից ավելի պարզ ա: Ու հետաքրքիր կլինի էն ժամանակ լսել Ս.Սաֆարյանի իրա քաշից ծանր փրթածները. լյուստրացիայի մասին օրենք, էլ չգիտեմ ինչ, չափից ավելի պատասխանատու հայտարարություններ-մեկնաբանություններ: Ժառանգությունից մենակ Զարուհուն եմ չափից ավելի հարգում զուտ իր սկզբունքայնության համար, բայց ոչ որպես քաղաքական գործչի:

Ինձ ուղղակի շատ հետաքրքիր ա, թե ՀԱԿ-ը ոնց ա էլի ժողովուրդ հավաքելու, երբ կհայտարարի, որ ընտրությունները կեղծված էին, բայց տարբեր գերխելացի թեզերով կհիմնավորի իր ԱԺ մտնելը ու մանդատ ստանձնելը:

Տրիբուն
19.12.2011, 09:24

Վայ քու տունը շինվի, մի երկու հազար հոգի կհավաքվի ու խելոք դեմքով մի բան կբլթցնեն էլի: Խոսքի, որ պայքարը ԱԺ-ում շարունակելու համար իրենց 5 հոգանոց խումբը հեսա իմփիչմենթ ա սկասելու :D

Դաշնակներն էլ ուղարկեցին ՀԱԿ-ին գրողի ծոցը: :(

Կոնգրեսը թող միանա ՀՅԴ պլատֆորմին (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos57863.html)

Նա հարց է բարձրացնում, թե ինչու հանկարծ ՀԱԿ-ը, թողնելով արտահերթ ընտրությունների թեման, սկսել է խոսել Ընտրական օրենսգրքից, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն ու Ժառանգությունը դեռ մեկ տարի առաջ էին բարձրացնում փոփոխությունների հարցը, իսկ ՀԱԿ-ն իրենց չաջակցեց: Հովհաննիսյանը նաեւ պատճառ չի գտնում ՀԱԿ ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկվող պլատֆորմին միանալու համար, նշելով, որ ՀՅԴ պլատֆորմն արդեն գոյություն ունի, եւ ՀԱԿ-ը կարող է միանալ դրան:

Էն ժամանակ, որ ժառանգությունն ու դաշնակները էս պլատֆորմն էին ստեղծում, ՀԱԿ-ը երկխոսության մոլուցքի մեջ սաղին «երկխոսության չուզողներ» անվանեց, քիչ էր մնում ազգի դավաճան հաներ - էլ երրորդ ուժ, էլ նախանձներ, էլ մարգինալացվածներ, էլ աշխարհիս բոլոր մեղքեր .... վստահեք մեզ, հավատացեք մեր իմաստուն առաջնորդին, ինքը շախմատ ա խաղում ...

ԱԺ ընտրություններ ժամանակ ՀԱԿ-ի օգտին դաժե Զուրաբյան Լևոնը չի քվեարկելու, որ պրծնի էս դարդից մի ձևի :D

davidus
19.12.2011, 22:51
ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը (http://www.azatutyun.am/content/article/24427167.html)

Կոնգրեսը, հիշեցնենք, անցած շաբաթ հայտարարեց, որ պատրաստակամ է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հարցը խորհրդարանում, ստանալ միջազգային հանրության աջակցությունը եւ հասնել օրենսդրական փոփոխությունների:

Իշխող Հանրապետական կուսակցությունն անմիջապես բացառեց նման հեռանկարը` հայտարարելով, թե Ընտրական օրենսգիրքը արդեն իսկ փոփոխված է: «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները հայտարարեցին, որ կողմ են ազատ ու արդար ընտրություններին, բայց ռեալ չհամարեցին իրենց կուսակցության մասնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած գործընթացներին:

Խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգության» խմբակցության ղեկավարը Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Կոնգրեսից որեւէ առաջարկ չեն ստացել: Երբ կոնկրետ առաջարկ ստանան, քննարկեն:

Իսկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անցած շաբաթավերջին հայտարարել էր` ինչո՞ւ պիտի Դաշնակությունը Կոնգրեսի առաջարկին միանա, թող Կոնգրեսը միանա իրենց առաջարկած պրոեկտներին:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի այս հայտարարություններին` նշեց. - «Իշխանությունների պատասխանը ընդամենը վկայակոչում է այն, որ նրանք իսկապես սիստեմատիկ կեղծարարությամբ են զբաղվել եւ պատրաստվում են նույն բանը անել այս ընտրություններին: Այսինքն որեւէ ուրիշ բան այս իշխանություններից մենք չէինք էլ սպասում: Իսկ մնացած քաղաքական ուժերի արձագանքը ես համարում եմ այս պահին շատ նորմալ»:

Նրա դիտարկմամբ, նշված ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկը միանշանակորեն չի հրաժարվել միասնական պլատֆորմի գաղափարից:

Ի պատասխան Վահան Հովհաննիսյանի հարցադրմանը, թե երբ մեկուկես տարի առաջ Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միավորեցին ուժերը` պայքարելու նոր Ընտրական օրենսգրքի համար, ինչո՞ւ էր ՀԱԿ-ը հեգնանքով ու ծաղրանքով վերաբերում եւ այդպես էլ չմիացավ դրան` Զուրաբյանը նշեց. - «Մեր դիրքորոշումը այս հարցում պահպանվել է: Մենք անիմաստ ենք համարում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպված քննարկումներին, որը թույլ է տալիս իշխանություններին լեգիտիմացնել այդ քննարկումները եւ ցույց տալ, որ իբր նրանց կողմից մշակված Ընտրական օրենսգրքի մեջ կա նաեւ ընդդիմության ներդրումը: Խոսքը լրիվ այլ գործընթացի մասին է, գործընթաց, որում հավասար համագործակցության հետեւանքով կմշակվի ընդհանուր պլատֆորմ, որը արդեն կներկայացվի հանրությանը, որը թույլ կտա արդեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա»:

Դաշնակցության ներկայացուցիչը նաեւ հայտարարել էր, որ Կոնգրեսի` հատկապես վերջին ժամանակների նախաձեռնությունները ավելի շատ հակված են տպավորություն թողնել` ռեալ արդյունք բոլորովին չխոստանալով: Ի պատասխան Կոնգրեսի համակարգողը կոչ արեց զերծ մնալ փոխադարձ կշտամբանքներից. - «Ընտրությունների արդար եւ օրինական անցկացմամբ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը պետք է աշխատեն կենտրոնանալ պրակտիկ քայլերի վրա, եւ ճիշտ կլինի, որ մենք, այս գործընթացի հաջողությունը ապահովելու համար, զերծ մնանք փոխադարձ կշտամբանքներից»:

Հարցին` ընդդիմադիր ուժերի արձագանքը հույս ներշնչո՞ւմ է, թե պլատֆորմի ստեղծումը հնարավոր է, Զուրաբյանը արձագանքեց. - «Այս արձագանքը այս պահին որեւէ խոչընդոտ չի ստեղծում նման գործընթացի ծավալման համար… Կարող ենք գտնել այդ արձագանքների մեջ ինչ-որ պրոբլեմներ, բայց ոչ մի լուրջ խոչընդոտ քաղաքական ուժերի դիրքորոշման առումով ես չեմ տեսնում: Կարեւոր է սկսել համախմբումը այս ուղղությամբ: Եթե այդ պրոցեսը թափ հավաքի, ուրեմն վստահ եղեք, որ հետագայում շատ անսպասելի ուժերի աջակցությունն է հնարավոր դառնալու»:

Անկեղծ ներողություն եմ խնդրում նրանից, ում կարող ա խոսքերս վիրավորեն, բայց պիտի ասեմ. էս տղեն հոգեկան հիվանդ ա։ Թավով ու կարմիրով ընդգծած մասին հատկապես ուշադրություն դարձրեք։ Սա կարո՞ղ ա համարվել սթափ բանականության տեր մարդու խոսք (միտք)։ Փաստորեն էն նախաձեռնությունը որը իշանությունն ա նախաձեռնել (ներառյալ խորհրդարանական ընդդիմությունը) էդ ի սկզբանե քըխ ա, այ բայց որ կոնգրեսն ա նախաձեռնում (դիտավորյալ անտեսելով էն հանգամանքը, որ ակամա նույն էդ իշխանության միջոցով ա հնարավոր միայն էդ պլատֆորմին իրավական ուժ տալ), էդ արդեն լրիվ ուրիշ բան ա, քանի որ դա հնարավորություն ա տալու ժողովրդական ճնշում գործադրել։

Զարմանալի ա էլի՝ ինչ մակարդակի կարա հասնի մարդկային ցինիզմը։ Ինչո՞վ ա էս կարգի բարբաջանքը ու մարդկանց տխմարի տեղ դնող քարոզը զիջում Գալուստ Սահակյանի հռետորաբանությանը։

Kuk
20.12.2011, 00:51
Կներեք՝ թեմայից շեղվեմ. տղեք, ափսոս չի՞ էդ էներգիան, գրառելու պոտենցիալը, պահեք էլի, դեմը ընտրություններ ա լիքը, մի վատնեք էդ ռեսուրսը, որ մի քանի ամսից մտնենք կարգին ցբխենք իրար :))

Mephistopheles
20.12.2011, 06:10
Մեֆն էր չէ՞, խելոք դեմքերով նկարներ հավաքում:

http://www.lragir.am/upld_img/132404158294.JPG

:D:D Էս խեղճ տղուն, լուրջ եմ ասում, Լևոնը ԱԺ-ի տեղը վերջում գժանոց ա ուղարկելու:

Մեֆն էլ չի հավաքում Տրիբուն ջան, Մեֆն արդեն ունի բոլորը

Mephistopheles
20.12.2011, 06:13
ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը (http://www.azatutyun.am/content/article/24427167.html)

Անկեղծ ներողություն եմ խնդրում նրանից, ում կարող ա խոսքերս վիրավորեն, բայց պիտի ասեմ. էս տղեն հոգեկան հիվանդ ա։ Թավով ու կարմիրով ընդգծած մասին հատկապես ուշադրություն դարձրեք։ Սա կարո՞ղ ա համարվել սթափ բանականության տեր մարդու խոսք (միտք)։ Փաստորեն էն նախաձեռնությունը որը իշանությունն ա նախաձեռնել (ներառյալ խորհրդարանական ընդդիմությունը) էդ ի սկզբանե քըխ ա, այ բայց որ կոնգրեսն ա նախաձեռնում (դիտավորյալ անտեսելով էն հանգամանքը, որ ակամա նույն էդ իշխանության միջոցով ա հնարավոր միայն էդ պլատֆորմին իրավական ուժ տալ), էդ արդեն լրիվ ուրիշ բան ա, քանի որ դա հնարավորություն ա տալու ժողովրդական ճնշում գործադրել։

Զարմանալի ա էլի՝ ինչ մակարդակի կարա հասնի մարդկային ցինիզմը։ Ինչո՞վ ա էս կարգի բարբաջանքը ու մարդկանց տխմարի տեղ դնող քարոզը զիջում Գալուստ Սահակյանի հռետորաբանությանը։

Դավ ջան, ես չգիտեմ դու ուրիշ երկրների (դեմոկրատական) քաղաքական անցուդարձերին հետևում ես թե չէ, բայց ասեմ՝ ամեն տեղ նույնն ա, եթե չասեմ ավելի վատ ու ցինիկ… պրոբլեմն ուրիշ տեղ ա…

davidus
20.12.2011, 09:40

Մեֆ, ես մեծապես փաթեթավորած ունեմ, թե ուրիշ տեղ ոնց ա. մեր դարդ ու ցավն էլ ա մեզ հերիք։ Ես չեմ ուզում, որ մերոնք էլ սկսեն մրցել ցինիկության աստիճանով։

Պրոբլեմը հաստատ ուրիշ տեղ ա։ Էլի եմ մի անգամ ասել. սաղ էն «Հ» տառի առկայությունն ա Լևոնի գլխավորած կառույցներում... նավսած ա էդ տառը Մեֆ ջան... :D

davidus
20.12.2011, 09:44
Կներեք՝ թեմայից շեղվեմ. տղեք, ափսոս չի՞ էդ էներգիան, գրառելու պոտենցիալը, պահեք էլի, դեմը ընտրություններ ա լիքը, մի վատնեք էդ ռեսուրսը, որ մի քանի ամսից մտնենք կարգին ցբխենք իրար :))

ՀԱԿ-ի տակտիկան ա ապեր։ Կափարիչը մի փոքր բաց ենք թողնում, որ ներսում ճնշումը շատ չմեծանա ու «կանտրոլ»-ի տակից դուրս չկա։ Մարդ էս, մեկ էլ տեսար կրիտիկական մասսա հավաքվեց, կընկնենք կրակը... :D

Տրիբուն
20.12.2011, 11:46

Տենց մի ասա, հիմիկվանից պետք ա ցբխել, որ հետո տհաճ սյուրպրիզներ չլինեն: :D

Տրիբուն
20.12.2011, 11:50
ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը (http://www.azatutyun.am/content/article/24427167.html)

Անկեղծ ներողություն եմ խնդրում նրանից, ում կարող ա խոսքերս վիրավորեն, բայց պիտի ասեմ. էս տղեն հոգեկան հիվանդ ա։ Թավով ու կարմիրով ընդգծած մասին հատկապես ուշադրություն դարձրեք։ Սա կարո՞ղ ա համարվել սթափ բանականության տեր մարդու խոսք (միտք)։ Փաստորեն էն նախաձեռնությունը որը իշանությունն ա նախաձեռնել (ներառյալ խորհրդարանական ընդդիմությունը) էդ ի սկզբանե քըխ ա, այ բայց որ կոնգրեսն ա նախաձեռնում (դիտավորյալ անտեսելով էն հանգամանքը, որ ակամա նույն էդ իշխանության միջոցով ա հնարավոր միայն էդ պլատֆորմին իրավական ուժ տալ), էդ արդեն լրիվ ուրիշ բան ա, քանի որ դա հնարավորություն ա տալու ժողովրդական ճնշում գործադրել։

Զարմանալի ա էլի՝ ինչ մակարդակի կարա հասնի մարդկային ցինիզմը։ Ինչո՞վ ա էս կարգի բարբաջանքը ու մարդկանց տխմարի տեղ դնող քարոզը զիջում Գալուստ Սահակյանի հռետորաբանությանը։

Ընգեր, Մեֆը շատ ճիշտ ասում, նորմալ քաղաքաական գործընթաց ա - Սերժի շեստյոռկա կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, ամեն ձև հիմա պայքարում ա ՀՅԴ-ին ու Ժառանգությանը մինչև վերջ չեզոքացնելու համար: Ինչքան շատ չեզոքացնի էտ հարիֆներին, էնքան շատ թուլափայ կստանա Սերժից :D Բայց, առավելագույնը 7% :D Եթե հիմա էս էլ չանեն, վաբշե կարող ա խորհրդարան չմտնեն:

Mephistopheles
20.12.2011, 23:28
Մեֆ, ես մեծապես փաթեթավորած ունեմ, թե ուրիշ տեղ ոնց ա. մեր դարդ ու ցավն էլ ա մեզ հերիք։ Ես չեմ ուզում, որ մերոնք էլ սկսեն մրցել ցինիկության աստիճանով։

Պրոբլեմը հաստատ ուրիշ տեղ ա։ Էլի եմ մի անգամ ասել. սաղ էն «Հ» տառի առկայությունն ա Լևոնի գլխավորած կառույցներում... նավսած ա էդ տառը Մեֆ ջան... :D

Ապեր չեմ ասում իրանց դարդով տապակվես, ուղղակի ասում եմ որ իրանց մոտ էլ ա նույն բանը, բայց արդյունքն ա տարբեր… կարանք այբուբենն էլ փոխենք, կարանք հիերոգլիֆներով էլ գրենք, նույնն ա լինելու… մենք միշտ նույն բանից ենք բողոքում, հավատա սովետի վախտով էլ բողոքի տեքստը նույնն էր, սովետից առաջ էլ… անուններն եին տարբեր…

Mephistopheles
20.12.2011, 23:33
ՀԱԿ-ի տակտիկան ա ապեր։ Կափարիչը մի փոքր բաց ենք թողնում, որ ներսում ճնշումը շատ չմեծանա ու «կանտրոլ»-ի տակից դուրս չկա։ Մարդ էս, մեկ էլ տեսար կրիտիկական մասսա հավաքվեց, կընկնենք կրակը... :D

ապեր ՀԱԿ-ն էլ որ չլինի էլի բան չենք անելու, ամբողջ քաղաքական դաշտն էլ ներողություն որ խնդրի ու հեռանա ասպարեզից, էլի բան չենք անելու… ավելի վատ ա լինելու սենց գոնե մեկի վրա կարանք մեղքը գցենք, քրֆենք… Սերոժն էլ որ գնաց էլի բան չի փոխվելու… մենք՝ հայերս փոփոխությունը լավ չենք տանում…

Varzor
21.12.2011, 12:32

Էդ ժամանակ կսկսենք Ամերիկայից բողոքել :D

davidus
21.12.2011, 18:33
ապեր ՀԱԿ-ն էլ որ չլինի էլի բան չենք անելու, ամբողջ քաղաքական դաշտն էլ ներողություն որ խնդրի ու հեռանա ասպարեզից, էլի բան չենք անելու… ավելի վատ ա լինելու սենց գոնե մեկի վրա կարանք մեղքը գցենք, քրֆենք… Սերոժն էլ որ գնաց էլի բան չի փոխվելու… մենք՝ հայերս փոփոխությունը լավ չենք տանում…

Քաղաքացիներից ներողություն խնդրելը միակ բանն ա, որին ժողովուրդը ամենաքիչն ա սպասում կամ որը ժողովրդին ամենաքիչն ա հուզում։ Մարդիկ ակնկալում են կամք, վճռականություն, սկզբունքներ, մի քիչ (շատ չէ) ազնվություն, գործողություններ, վերջիվերջո արդյունքներ։ Սրանցից ո՞րն ենք մենք տեսել մեր քաղաքական դաշտում առ այսօր։ Կարաս գոնե մի քաղաքական ուժի ցույց տաս, որ եթե ոչ բոլորը, ապա սրանցից գոնե մի քանիսը ցուցաբերել ա։ Ո՞նց կարող ա բողոքող չլինի, եթե էս երկրի ստեղծված օրվանից իշխանությունները սեփական քաղաքացիներին հարստահարել, թալանել, ծեծել, ջարդել, սպանել են, իսկ ընդդիմություն կոչվածները խաբել, քցել, կուտ տվել ու վերջինիս արդյունքում ԱԺ-ում են հայտնվել։ Ու դու ուզում ես, որ բողոքող չլինի՞։ Ապեր, դու հաստա՞տ էդ ես ուզում։

voter
21.12.2011, 19:57
Հա, ակումբի քաղաքականություն բաժինը «մարել ա», որտև մեկն ինձ էս պահին էստեղի քննարկումները ոչ մի կերպ չեն հետաքրքրում: Էդ ՀԱԿ-ից էլ ա, մեզնից էլ ա: Բայց ավելի շատ մեզնից ա :aha

Եթե շարունակեք ամեն ինչ մի թեմայում - այս թեմայում, քննարկել առանց դասակարգելու, պարզ է մի առ ժամանակ անց ամբողջ բաժինը կսահմանափակվի մեկ թեմաով։

Պետք է ամեն հնարավոր թեման առանձին ստեղծել իսկ այս թեման փակել, քանի որ սա ընդհամենը ֆեյսբուքի տպավորություն է ստեղցում, երկար ու անընթեռնելի....

Chuk
21.12.2011, 20:03

Ճիշտ ես :)
Միայն թե փորձը ցույց ա տալիս, որ «քաղաքականություն» բաժնում գրեթե ցանկացած թեմա վերածվում է սրա նման մի թեմայի:

Mephistopheles
21.12.2011, 23:47
Քաղաքացիներից ներողություն խնդրելը միակ բանն ա, որին ժողովուրդը ամենաքիչն ա սպասում կամ որը ժողովրդին ամենաքիչն ա հուզում։ Մարդիկ ակնկալում են կամք, վճռականություն, սկզբունքներ, մի քիչ (շատ չէ) ազնվություն, գործողություններ, վերջիվերջո արդյունքներ։ Սրանցից ո՞րն ենք մենք տեսել մեր քաղաքական դաշտում առ այսօր։ Կարաս գոնե մի քաղաքական ուժի ցույց տաս, որ եթե ոչ բոլորը, ապա սրանցից գոնե մի քանիսը ցուցաբերել ա։ Ո՞նց կարող ա բողոքող չլինի, եթե էս երկրի ստեղծված օրվանից իշխանությունները սեփական քաղաքացիներին հարստահարել, թալանել, ծեծել, ջարդել, սպանել են, իսկ ընդդիմություն կոչվածները խաբել, քցել, կուտ տվել ու վերջինիս արդյունքում ԱԺ-ում են հայտնվել։ Ու դու ուզում ես, որ բողոքող չլինի՞։ Ապեր, դու հաստա՞տ էդ ես ուզում։

Դավ ջան չեմ ուզում որևէ ուժի աջակից որպես պատասխանել քեզ…

կամք- սա ներքևում նշածներից չշեղվելն ա

վճռականություն- կարծում եմ ակնարկում ես վճռական քայլերի գնալը Մարտի 1-երին (երկուսին էլ)… ապեր հայը հայի արյուն չի թափելու… վերջ… ով ուզում ա լինի, ում արյունն ուզում ա լինի… ըլնի դա Դոդի, Սերժի, Ռոբի, Լֆիկի… չի լինելու… մոռացեք… արյամբ երկիր չեն սարքում, արյամբ երկրի ու պետականության կառուցումը կարաս հետաձգես… եթե կգտնվի տենց ուժ որը հային կհանի հայի դեմ հանուն իշխանության/իշխանափոխության… միակ սրբությունը սա է… սա է այն սահմանը որից չենք անցնելու… եթե իշխանությունն անցել ա, դա դեռ չի նշանակում որ որևէ քաղաքական ուժ կարա իրան իրավունք տա անցնել էդ սահմանը…

սկզբմունք- անցնցում իշխանափոխություն, ուժային մեթոդների բացառում, բացառապես քաղաքական մեթոդներով՝ այն է երկխոսություններով, դաշինքներով, պլատֆորմների շուրջ համագործակցելով, հանրահավաքներով, պիկետներով, երթերով, դատերով բողոքի ակցիաներով… սրանից լավ սկզբմունք ե՞ս ուզում Դավ ջան… ժողովրդի մասնակցությամբ իհարկ է…

ազնվություն- ի՞նչ ազնվություն ենք ակնկալում… "ազնվության" դրսևորումները միշտ էլ որակվել են ամեն ինչ բացի ազնվությունից, ընդ որում բացասական որակումներով…

գործողություններ- քաղաքական ուժի գործողությունները կարող են լինել միայն քաղաքական, ոչ ուժային… հանի ուժային մեթոդները ուկտեսնես թե ինչ քաղաքական մեթոդներ և ումով կարելի է իրականացնել… քաղաքական ուժի գործողությունների միակ գրավականը հասարակություն/ժողովուրդն ա… ուրիշ չկա… ի՞նչ գործողություն կարող է անել քաղաքական ուժն առանց ժողովրդի, որ պահանջենք…

արդյունքներ- կլինեն եթե մենք բոլորս ընդունենք վերը նշված սկզբմունքները անկախ նրանից թե որ քաղաքական ուժը դրան կհետևի և որը ոչ… չեն հետևի, թող դուրս մնան գործընթացներից… ժողովրդի ակտիվությունը մնում ա միակ հաստատուն գրավականը… քաղաքական ուժերով պատճառաբանել պասիվությունը նշանակում ա պարտվել և ընդունել պարտությունդ… մի տարբերությամբ միայն, որ ասում ես "ես չեմ պարտվել, իրանք են պարտվել", բայց գերանը մտնում ա մեր "մեջ"

davidus
22.12.2011, 01:09
Դավ ջան չեմ ուզում որևէ ուժի աջակից որպես պատասխանել քեզ…

Վայ Մեֆ, վայ... համ ասում ա չեզոք եմ պատասխանում, համ էլ ՀԱԿ-ի (չ)գործողություններն ա լղոզում... ապեր ես ՀԱԿ-ի մասին ինչ որ բան գրե՞լ եմ: :D Բայց հեսա կգրեմ: :))

կամք- սա ներքևում նշածներից չշեղվելն ա

Այո: Եվ հատկապես սկսած գործը նպատակին հասցնելու իրական պատրաստակամություն: Հռետորաբանությունն ու շարունակաբար կրկնվող տաֆտալոգիկ քարոզները մի կողմ... Ունե՞նք սրա օրինակը:

վճռականություն- կարծում եմ ակնարկում ես վճռական քայլերի գնալը Մարտի 1-երին (երկուսին էլ)… ապեր հայը հայի արյուն չի թափելու… վերջ… ով ուզում ա լինի, ում արյունն ուզում ա լինի… ըլնի դա Դոդի, Սերժի, Ռոբի, Լֆիկի… չի լինելու… մոռացեք… արյամբ երկիր չեն սարքում, արյամբ երկրի ու պետականության կառուցումը կարաս հետաձգես… եթե կգտնվի տենց ուժ որը հային կհանի հայի դեմ հանուն իշխանության/իշխանափոխության… միակ սրբությունը սա է… սա է այն սահմանը որից չենք անցնելու… եթե իշխանությունն անցել ա, դա դեռ չի նշանակում որ որևէ քաղաքական ուժ կարա իրան իրավունք տա անցնել էդ սահմանը…

Բացարձակ, ես ոչ արյան մասին էի ասում, ոչ էլ սրա նրա գլուխը ջարդելու: Վճռականությունը սեփական քաղաքական հայտարարություններին համարժեք, համապատասխան գործողությունների իրականացնում ա: Ունե՞նք նմանօրինակ քաղաքական ուժ:

սկզբմունք- անցնցում իշխանափոխություն, ուժային մեթոդների բացառում, բացառապես քաղաքական մեթոդներով՝ այն է երկխոսություններով, դաշինքներով, պլատֆորմների շուրջ համագործակցելով, հանրահավաքներով, պիկետներով, երթերով, դատերով բողոքի ակցիաներով… սրանից լավ սկզբմունք ե՞ս ուզում Դավ ջան… ժողովրդի մասնակցությամբ իհարկ է…

ազնվություն- ի՞նչ ազնվություն ենք ակնկալում… "ազնվության" դրսևորումները միշտ էլ որակվել են ամեն ինչ բացի ազնվությունից, ընդ որում բացասական որակումներով…

Մեֆ, դու չգիտեմ ոնց, բայց ես սկզբունքը էս պարագայում այլ եմ պատկերացնում: Եթե դու գնում ես երեք գլխանի դևին «հիմնահատակ» (կոնտեքստի հետ չի բռնում, բայց էս բառը հատուկ եմ գրում) ոչնչացնելու, ու մեկ էլ սկսում ես էդ երեք գլուխներից մեկի հետ իբր խաղեր տալ, քեզ դու դիմացիններին համոզելով, որ եթե քեզ հաջողվի էդ գլուխներից մեկին էլ մնացածների դեմ լարել, ապա դա արդեն իսկ հաղթանակ է, էս արդեն սկզբույքայնություն չի: Էն երկու գլուխը կտրելու դեպքում էլ էդ դևը պակաս վտանգտավոր չի դառնում: Էս ա սկզբունքը, որ եթե գնում էս էդ անտերին սատկացնելու, ուրեմն պիտի գնաս էդ անտերին սատկացնելու, ոչ թե սկսես բոլորին համոզել, որ դևը փիսո ա դառել էն երկու գլուխը կտրելուց հետո: Իսկ սա արդեն նշածս մյուս կատեգորիան ա, ազնվությունը, որ քաղաքական ուժը իր մեջ էնքան քաջություն ա գտնում, որ կարողանում ա իր ընտրազանգվածին մատուցի այն, ինչ ունի իրականում: Ոչ թե բարձրագույն մաթեմատկայով սկսում ա քողարկել իր իսկ խղճուկ կարգավիճակը:

գործողություններ- քաղաքական ուժի գործողությունները կարող են լինել միայն քաղաքական, ոչ ուժային… հանի ուժային մեթոդները ուկտեսնես թե ինչ քաղաքական մեթոդներ և ումով կարելի է իրականացնել… քաղաքական ուժի գործողությունների միակ գրավականը հասարակություն/ժողովուրդն ա… ուրիշ չկա… ի՞նչ գործողություն կարող է անել քաղաքական ուժն առանց ժողովրդի, որ պահանջենք…

Ապեր արի մի հատ գազի գործի մասին հիշեցնեմ ու անցնենք առաջ:

արդյունքներ- կլինեն եթե մենք բոլորս ընդունենք վերը նշված սկզբմունքները անկախ նրանից թե որ քաղաքական ուժը դրան կհետևի և որը ոչ… չեն հետևի, թող դուրս մնան գործընթացներից… ժողովրդի ակտիվությունը մնում ա միակ հաստատուն գրավականը… քաղաքական ուժերով պատճառաբանել պասիվությունը նշանակում ա պարտվել և ընդունել պարտությունդ… մի տարբերությամբ միայն, որ ասում ես "ես չեմ պարտվել, իրանք են պարտվել", բայց գերանը մտնում ա մեր "մեջ"

Նպատակին հասնում են բազմաթիվ այլ ենթանպատակները իրականացնելով: Բայց եթե քաղաքական ուժը խոսում ա գլխավոր նպատակի մասին, բայց ոչ մի կերպ չի նշում, թե ոնց, ինչ կոնկրետ քայլերով կարելի ա հասնել դրան, փոխարենը զբաղված ա միայն իրան հասկանալի «ռազմավարություններով» ու «մարտավարություններով», ապա մեկը ես հակված չեմ էդ ուժին վստահելու, նույնիսկ եթե չլիներ էն կանխատրամադրվածությունը, որը իմ դեպքում կա:
Քաղաքական ուժը պահանջում ա մարդկանց մասնակցություն, ՍՏԱՆՈՒՄ Ա էդ մասնակցությունը, բայց չգիտես ինչի իրեն միշտ մի 50 հազար հոգի պակասում ա՝ կիրտիկական մասսայի համար: Բայց հենց մարդ չի հավաքվում նստացույցի համար, տեղում սկսում են բողոքել մարդկանց սակավությունից: Տպավորություն ա ստեղծվում, թե էդ ուժը առանձնապես չի ձգտում էն նպատակին, վերջնական արդյունքին, որը ի սկզբանե հայտարարել էր: Իրան մենակ մարդկանց ներկայությունն ա պետք, որ մարդամեկը բավարարի Հայաստանի ամենահզոր ընդիմությունը լինելու ֆանտազիաները:

Ժողովրդի ակտիվությունը մենակ ժողովրդից կախված չի Մեֆ: Ժողովուրդը պետք ա գոնե կես տոկոս վստահություն ունենա, որ նույնիսկ մի հոգու մասնակցությունը շատ կարևոր ա: Բայց էսօր էդ կես տոկոսն էլ չկա, որովհետև ինչքան մարդ ուզում ա հավաքվի, մարդկանց ուղարկում են տուն՝ «հաջորդ հանրահավաքի ժամանակ, որը ի դեպ տեղի կունենա ******* -ին, մենք կդնենք վերջնական հաղթանակի սկիզբը»-ով ու «մենք գիտենք ինչ ենք անում, վստահեք մեզ»-ով: Էսքանից հետո ի՞նչ ակտիվություն ես ակնկալում Մեֆ: Կարա՞ս երեք անգամից գուշակես, թե քանի հոգի կավելանա վերջնական հաղթանակի սկիզբը դնելու արարողակարգին, եթե նույինսկ էդ հայտարարված արարողակարգի փոխարեն մարդկանց գլխին Վիքիլիքսյան բացահայտումներ են կարդում, որի մասին ժողովրդի կեսը կյանքում չի լսել, իսկ մյուս կեսի տանձին էլ չի:

Mephistopheles
23.12.2011, 04:20
Վայ Մեֆ, վայ... համ ասում ա չեզոք եմ պատասխանում, համ էլ ՀԱԿ-ի (չ)գործողություններն ա լղոզում... ապեր ես ՀԱԿ-ի մասին ինչ որ բան գրե՞լ եմ: :D Բայց հեսա կգրեմ: :))

Այո: Եվ հատկապես սկսած գործը նպատակին հասցնելու իրական պատրաստակամություն: Հռետորաբանությունն ու շարունակաբար կրկնվող տաֆտալոգիկ քարոզները մի կողմ... Ունե՞նք սրա օրինակը:

Բացարձակ, ես ոչ արյան մասին էի ասում, ոչ էլ սրա նրա գլուխը ջարդելու: Վճռականությունը սեփական քաղաքական հայտարարություններին համարժեք, համապատասխան գործողությունների իրականացնում ա: Ունե՞նք նմանօրինակ քաղաքական ուժ:

Մեֆ, դու չգիտեմ ոնց, բայց ես սկզբունքը էս պարագայում այլ եմ պատկերացնում: Եթե դու գնում ես երեք գլխանի դևին «հիմնահատակ» (կոնտեքստի հետ չի բռնում, բայց էս բառը հատուկ եմ գրում) ոչնչացնելու, ու մեկ էլ սկսում ես էդ երեք գլուխներից մեկի հետ իբր խաղեր տալ, քեզ դու դիմացիններին համոզելով, որ եթե քեզ հաջողվի էդ գլուխներից մեկին էլ մնացածների դեմ լարել, ապա դա արդեն իսկ հաղթանակ է, էս արդեն սկզբույքայնություն չի: Էն երկու գլուխը կտրելու դեպքում էլ էդ դևը պակաս վտանգտավոր չի դառնում: Էս ա սկզբունքը, որ եթե գնում էս էդ անտերին սատկացնելու, ուրեմն պիտի գնաս էդ անտերին սատկացնելու, ոչ թե սկսես բոլորին համոզել, որ դևը փիսո ա դառել էն երկու գլուխը կտրելուց հետո: Իսկ սա արդեն նշածս մյուս կատեգորիան ա, ազնվությունը, որ քաղաքական ուժը իր մեջ էնքան քաջություն ա գտնում, որ կարողանում ա իր ընտրազանգվածին մատուցի այն, ինչ ունի իրականում: Ոչ թե բարձրագույն մաթեմատկայով սկսում ա քողարկել իր իսկ խղճուկ կարգավիճակը:

Ապեր արի մի հատ գազի գործի մասին հիշեցնեմ ու անցնենք առաջ:

Նպատակին հասնում են բազմաթիվ այլ ենթանպատակները իրականացնելով: Բայց եթե քաղաքական ուժը խոսում ա գլխավոր նպատակի մասին, բայց ոչ մի կերպ չի նշում, թե ոնց, ինչ կոնկրետ քայլերով կարելի ա հասնել դրան, փոխարենը զբաղված ա միայն իրան հասկանալի «ռազմավարություններով» ու «մարտավարություններով», ապա մեկը ես հակված չեմ էդ ուժին վստահելու, նույնիսկ եթե չլիներ էն կանխատրամադրվածությունը, որը իմ դեպքում կա:
Քաղաքական ուժը պահանջում ա մարդկանց մասնակցություն, ՍՏԱՆՈՒՄ Ա էդ մասնակցությունը, բայց չգիտես ինչի իրեն միշտ մի 50 հազար հոգի պակասում ա՝ կիրտիկական մասսայի համար: Բայց հենց մարդ չի հավաքվում նստացույցի համար, տեղում սկսում են բողոքել մարդկանց սակավությունից: Տպավորություն ա ստեղծվում, թե էդ ուժը առանձնապես չի ձգտում էն նպատակին, վերջնական արդյունքին, որը ի սկզբանե հայտարարել էր: Իրան մենակ մարդկանց ներկայությունն ա պետք, որ մարդամեկը բավարարի Հայաստանի ամենահզոր ընդիմությունը լինելու ֆանտազիաները:

Ժողովրդի ակտիվությունը մենակ ժողովրդից կախված չի Մեֆ: Ժողովուրդը պետք ա գոնե կես տոկոս վստահություն ունենա, որ նույնիսկ մի հոգու մասնակցությունը շատ կարևոր ա: Բայց էսօր էդ կես տոկոսն էլ չկա, որովհետև ինչքան մարդ ուզում ա հավաքվի, մարդկանց ուղարկում են տուն՝ «հաջորդ հանրահավաքի ժամանակ, որը ի դեպ տեղի կունենա ******* -ին, մենք կդնենք վերջնական հաղթանակի սկիզբը»-ով ու «մենք գիտենք ինչ ենք անում, վստահեք մեզ»-ով: Էսքանից հետո ի՞նչ ակտիվություն ես ակնկալում Մեֆ: Կարա՞ս երեք անգամից գուշակես, թե քանի հոգի կավելանա վերջնական հաղթանակի սկիզբը դնելու արարողակարգին, եթե նույինսկ էդ հայտարարված արարողակարգի փոխարեն մարդկանց գլխին Վիքիլիքսյան բացահայտումներ են կարդում, որի մասին ժողովրդի կեսը կյանքում չի լսել, իսկ մյուս կեսի տանձին էլ չի:

Դավ ջան, իսկ ես ՀԱԿ-ի մասին ակնարկ անգամ արած կա՞մ… սրանք ստանդարտ քաղաքական տեղնոլոգիաներ են ապեր, ես ոչ մի բան ոչ հորինել եմ ոչ էլ ենթադրել… եթե քաղաքականությամբ ես զբաղվում դրանք պիտի որ տարօրինակ չթվա…

ի՞նչ ինկատի ունես երբ ասում ես "համարժեք, համապատասխան գործողությունների իրականացում" … սա այնքան լայն հասկացություն ա… ցանկացած միտք, ստատեգիա, ծրագիր քաղաքականության մեջ ունի ինքնուրույն "կյանք" ու "գիտակցություն" որովհետև դրանց զարգացման վրա ազդող գործոնները շատ-շատ են… մի անգամ սրա մասին գրել եմ… քաղաքականության մեջ պլանավորել-ու-իրականացնել կապը տենց ուղիղ չի ապեր, ոչ մի տեղ տենց բան չկա… ծրագիրը ներդրվում ա ու քաղաքական գործիչները հետևում են նրան այն հույսով որ իրենց քաղաքական հաշվարկները հարաբերականորեն ճիշտ դուրս կգան, բայց և պատրաստ լինելով ճկունություն ցուցաբերել ու ադապտացվել նոր քաղաքական իրավիճակին…

ես կուզենայի որ ճիշտ հասկանայինք քաղաքականությունը որպես հարաբերվելու, պայքարելու, նպատակներն իրականացնելու միջոց որպեսզի մեր սպասելիքներն ու պահանջները համարժեք լինեն գոյություն ունեցող քաղաքական ուժերից (ոչ իշխանություններից քանի որ նրանք ունեն ահռելի քաղաքական լծակներ)…

…իսկ ժողովրդի բողոքն ու ակտիվությունը ընդդիմությունից կախված չպիտի լինի… կարա՞ս 10 անգամից գուշակես թե ժողովրդի ակտիվությունն ու բողոքն ինչի հետևանք ա…

davidus
23.12.2011, 11:34

Մեֆ, պարզ չի՞, թե ինչ ա նշանակում քաղաքական հայտարարություններին "համարժեք, համապատասխան գործողությունների իրականացում"։ Եթե հայտարարում ես, որ անելու ես էսինչ բանը, ուրեմն պիտի անես էդ բանը, եթե հայտարարում ես, որ պահանջներիդ չբավարարման դեպքում դիմելու ես որոշակի քայլերի, պիտի դիմես քայլերի։ Էդ քո ասած «ճկունությունը» ունիվերսալ չի, պանացեա չի, որ քաղաքական ուժի բոլոր կեղտոտ խաղերին դրանով ատմազկա տաս։ Էդ նույն քո ասած ճկունության արդյունքու՞մ չի, որ քաղաքական ուժը գնաց «երկխոսության», որի արդյունքում հերիք չի իրան պասլատ արեցին, մի հոգի էլ էս պահի դրությամբ նստած ա։ Էֆֆեկտ ա չէ՞։ Նույն էդ ճկունության արդյունքում չի, որ էսօր քաղաքական ուժը օրենսդրական բարեփոխումների պլատֆորմ (ինչ ապուշ բառ ա մեր մեջ ասած) ստեղծելու մասին հայտարարություն ա անում, բայց չգիտես ինչի էլ քաղաքական ուժ չմնաց, որ բաց տեքստով չղժժար էդ հայտարարության վրա։ Էսօր էդ քո ասած ճկունությունը ի՞նչ որակ ա տվել քաղաքական ուժին, ինչ դրական հետևանք կամ արդյունք ա ապահովել։ Ի՞նչ ա շահել էդ ուժը էսօրվա քաղաքական իրավիճակին ադապտացվելով։ Իշխանափոխության ռեալ հնարավորությունը ԱԺ-ում մի տասը քոսոտ տեղ ունենալու հետ փոխե՞լն ա էդ ադապտացման ու ճկունության արդյունքը։ Եթե էս ա, ուրեմն ես էլ դու էլ արի մի հատ հավեսով փաթեթավորած ունենանք նման ճկունությունն ու ադապտացումը։

Եթե քաղաքական ուժից պահանջես միայն այն, ինչին ինքը ունակ ա, ապա էդ ուժը կյանքում պրոգրես չի ապրի, կլճանա, չի զարգանա։ Պահանջները պիտի միշտ ավելի շատ լինեն, որպեսզի գոնե մինիմալները բավարարվեն, էլ չեմ ասում, որ էդ պահանջները բավարարելու դեպքում քաղաքական ուժը մեծ քաղաքական դիվիդենտներ ա շահում, որը կյանքում ոչ փողով կարաս գնես, ոչ ընտրացուցակ կեղծելով։ Էդ վստահությունն ա։

…իսկ ժողովրդի բողոքն ու ակտիվությունը ընդդիմությունից կախված չպիտի լինի… կարա՞ս 10 անգամից գուշակես թե ժողովրդի ակտիվությունն ու բողոքն ինչի հետևանք ա…

Էդ դու ես տենց մտածում Մեֆ, որ ընդդիմությունից պիտի կախված չլինի։ Ինչքան ուզում ա ժողովուրդը դժգոհ լինի իշխանություններից, մինչև համախմբող, ընդհանրացնող ուժ չլինի, որը կայծ տա, ոչ մի փոփոխություն էլ չի լինի։ Ժողովրդի ինքնակազմակերպումը լավագույն դեպքում կբերի հեղափոխության, իսկ վատագույն դեպքում քաղաքացիական պատերազմի, որոնցից ոչ մեկն էլ ընդունելի չի։

Ապեր, եթե ընդդիմությունը ժողովրդի ակտիվության հետ զրոյական առնչություն ունի, ապա էլ ում «բան»-ին ա ընդհանրապես ընդդիմություն կոչվածը։ Նրա գոյությունը չպետք ա սահմանափակվի մենակ նրանով, որ հանրահավաք անի ու էդ հանրահավաքին ընդամենը հիշեցնի, որ ինքը ընդդիմություն ա։

Mephistopheles
24.12.2011, 04:26

Դավ ջան, արի անդրադառնանք ժողովրդական բողոքի ակունքներին… բողոքև, ընդվզումն ու ակտիվությունները հիմնականում առաջանում են պայմանների դեմ՝ անարդար դատական սիստեմ, կոռուպցիա, տնտեսական պայմաններ և այլն… շարժումը առաջանում ա էս պայմաններին որպես արձագանք, իսկ ընդդիմությունը, կամ քաղաքական ուժերը էս լարվածությունը քաղաքական տեխնոլոդիաների միջոցով թուլացնելն ու չեզոքացնելն է… քաղաքական ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը ժողովրդին չպետգք ա ակտիվացնեն, դա նրանց խնդրի մեջ չի մտնում… շարժումը մնում ա, ակտիվությունը մնում ա, իսկ քաղաքական ուժերը գալիս ու գնում են… մեր՝ ժողովրդի պահանջը կարող է լինել միայն իշխանությունից, հենց մենակ էն պատճառով որ իշխանությանը մենք վճարում ենք մեր գրպանից, նրանք ունեն մեր կյանքի վրա ազդող բոլոր լծակները, բայց չեն անում, նրանք տառացիորեն գողանում են ժողովրդից, դրա համար քո նկարագրած բուռն պահանջները պետք ա ներկայացվի իշխանությանը… սա ասելով չեմ ուզում ասել թե ընդդիմությունից սպասելիքներ չպետք ա լինի… ասածս էն ա որ քաղաքական ուժերը կամ քաղաքական ընդդիմությունը չի կարա, կամ չպետք ա շարժում ստեղծի կամ ժողովուրդ ակտիվացնի…

որպես՝ case study վերցնենք ասենք ԱՄՆ-ի tea party շարժումը… ես դրանց տանել չեմ կարող, մունդառ ժողովուրդ են, բայց ի՞նչն ա հետաքրքիր… սրանք կազմակերպեցին բողոքի ակցիաներ, ժողովներ ու կազմակերպված նամակային հարձակումներ իրենց սենատորների ու ներկայացուցիչների դեմ… բավականին վոկալ դարձան… արդյունքում շատ քաղաքական գործիչներ, հիմնականում ծայրահեղ հանրապետականներ, ավետարանական ուղղվածության քաղգործիչներ սկսեցին պայքարել էդ շարժման ղեկը՝ ներկայացուցչությունը վերցնել իրենց ձեռքը… բայց շատ շատերը չկարողացան ներկայացնել ու հեռացան, որովհետև tea party-ական գաղափարական հիմքերը շատ ռադիկալ են ու անգամ ծայրահեղ հանրապետականները դժվարություն են ունենում նրանց հետ համաձայնվել, որովհետև կկորցնեն չափավոր հանրապետականների էլեկտորատը…

Հունաստանում՝ բողոքը՝շարժումն ու ակտիվությունը ներքևից ա սկսել և ուղղված ա իշխանություններին իսկ քաղաքական ուժերը ամեն ինչ անում են էդ լարվածությունը թուլացնելու համար… դու էլ գիտես ինչ միջոցներով են դա անում… Իտալիայում նույնը…

բողոքը պետք ա ուղղված լինի իշխանությանը այլ ոչ թե քաղաքական ուժերին… մեր մոտ ժողովուրդը պասիվ ա ոչ թե նրա համար որ իշխանությունը սաղ հարցերը լուծել ա, այլ որովհետև ընդդիմությունից ա դժգոհ, արդյունքում իշխանությունը վերարտադրվում ա ու գնալով ավելի ա կոռումպացվում…

ես 10000% համոզված եմ որ եթե մեզ մոտ ակտիվություն լիներ, ապա երկխոսությունն իր արդյունքը կտար… երկխոսությունը մեր պրոբլեմների հանգուցալուծման միակ ձևն ա, ինչ էլ որ լինի, վերջում պիտի երկխոսենք… սրան ալտերնատիվ չկա… էս սկզբմունքը ընկած ա պետականության հիմքում, Դավ ջան… ըստ էության պետականությունը՝ կազմակերպված պետական միավորը դա ընդհանուր համաձայնություն ա հասարակության մեջ բոլոր հարցերը լուծել քաղաքական ճանապարհով, բացառելով, կամ գոնե մինիմումի հասցնելով առճակատումները… չունեցանք սա, պետություն չի լինի՝ այսինքն կլինի, ուղղակի ժողովրդի համար չի լինի, իսկ Հայաստանի պայմաններում կործանարար կլինի…

ես ուղղակի ուզում եմ որ քաղաքական պրոցեսներին փորձեք նայել նաև էս պտիզմայի միջով… գիտեմ չեք ընդունում, բայց փորձեք…

Վիշապ
24.12.2011, 10:11
Դավ ջան, արի անդրադառնանք ժողովրդական բողոքի ակունքներին… բողոքև, ընդվզումն ու ակտիվությունները հիմնականում առաջանում են պայմանների դեմ՝ անարդար դատական սիստեմ, կոռուպցիա, տնտեսական պայմաններ և այլն… շարժումը առաջանում ա էս պայմաններին որպես արձագանք, իսկ ընդդիմությունը, կամ քաղաքական ուժերը էս լարվածությունը քաղաքական տեխնոլոդիաների միջոցով թուլացնելն ու չեզոքացնելն է…

Ու քանի որ հիմա այդ լարվածությունը չկա, ապա դա նշանակում է, որ «ընդդիմությունը» իր «խնդիրը» փայլուն է կատարել: :D Մնաց ես հասկանամ, հիմա մեր ժողովրդից լրացուցիչ ակտիվություն պահանջվու՞մ է, որ ընդդիմությունը թուլացնել-չեզոքացնելու գորՁեր ունենա, թե՞ Նոր Տարին անցնի, նոր: :8

davidus
24.12.2011, 13:00

Բողոքն առաջանում է ոչ բնականոն ու անարդար կառավարման արդյունքում, դա պարզից էլ պարզ ա։ Շարժումը հանդես ա գալիս որպես դրա հետևանք, ԲԱՅՑ... Մեֆ, գալիս ա մի պահ, երբ էդ շարժումը սկսում ա համակարգվել, ու էստեղ ա, որ ի հայտ ա գալիս ընդդիմությունը՝ նոր, թե հին, էդ էական չի։ Պարտադիր չի, որ էդ շարժման պարագլուխները հանրահավաքում հայտարարեն, թե ընդդիմություն են, նոր պարզ դառնա, որ ծնվել է մի նոր ընդդիմություն։ Նրանց հայտարարություններից էլ ա արդեն հասկանալի քաղաքական դիրքորոշումը։ Եթե շարժումը չհամակարգվեց, ապա էդ շարժումը կանգնացնելը իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Կազմակերպված ու անկազմակերպ բանակների տիպիկ օրինակ ա։ Ստեղ քննարկելու ու բացահայտելու առանձնապես բան չկա։
Իսկ հիմա անցնենք էս վերջին մտքիդ։ Մեֆ, հլը մի հատ հստակ, առանց լղոզումների ներկայացրու, թե ինչ ես պատկերացնում, երբ ասում ես, թե քաղաքական ուժերը պիտի թուլացնեն էդ լարվածությունը (տեխնոլոգիան հլը մի կողմ)։ Պարզ ա, որ իշխանական քաղաքական ուժերը պիտի իրանց ճղեն էդ լարվածությունը թուլացնելու համար, բայց ընդդիմությունը ինչի պիտի թուլացնի էդ լարվածությունը, քանի իր նպատակին չի հասել։ Էս ինչ նոր հեծանիվ հայտնագործեցիր Մեֆ։ Եթե ընդդիմությունը իր ձեռքին չունենա էդ ամենաուժեղ կոզրը, որը կոչվում ա ժողովրդի բողոք, մասսայական բողոքի միջոցառումներ, վերջիվերջո անհնազանդություն, էլ ում ա պետք էդ ընդդիմությունը։ Չէ, ուրիշ ձևակերպում տանք. ով շան տեղ կդնի էդ ընդդիմությանը, եթե նույն էդ ընդդիմությունը ատամները թափած շուն էլ չարժի։ Ոչ մի իշխանություն դիմացինի սիրուն աչքերի ու վիկիլիքսյան մեջբերումներ անելու կարողության խաթեր համար չի զիջի իր աթոռը։ Մոռացի էդ բանը։ Ընդդիմության կողմից լարվածությունը թուլացնելով ու չեզոքացնելով իշխանությունը կմնա իր տեղում, ընդդիմություն էլ կհայտնվի էնտեղ, որտեղ իրա իսկական տեղն ա։

քաղաքական ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը ժողովրդին չպետգք ա ակտիվացնեն, դա նրանց խնդրի մեջ չի մտնում… շարժումը մնում ա, ակտիվությունը մնում ա, իսկ քաղաքական ուժերը գալիս ու գնում են…

:o Ապեր, պատրաստի կերակուր ուտելուց ոչ մեկ էլ չի հրաժարվի։ Բայց էդ կերակուրը նախ և առաջ սարքել ա պետք։ Եթե ժողովուրդը մենակ կարողանար էդ կերակուրը սարքել, ինքը մի հատ մեծ փայտ կմտցներ էն ցանկացածի հետևը, ով կուզենար առանց մատը մատին խփելու օգտվել կերակուրից։

մեր՝ ժողովրդի պահանջը կարող է լինել միայն իշխանությունից, հենց մենակ էն պատճառով որ իշխանությանը մենք վճարում ենք մեր գրպանից, նրանք ունեն մեր կյանքի վրա ազդող բոլոր լծակները, բայց չեն անում, նրանք տառացիորեն գողանում են ժողովրդից, դրա համար քո նկարագրած բուռն պահանջները պետք ա ներկայացվի իշխանությանը… սա ասելով չեմ ուզում ասել թե ընդդիմությունից սպասելիքներ չպետք ա լինի… ասածս էն ա որ քաղաքական ուժերը կամ քաղաքական ընդդիմությունը չի կարա, կամ չպետք ա շարժում ստեղծի կամ ժողովուրդ ակտիվացնի…

Լավ հա Մեֆ, եթե ընդդիմությունից պահանջ չես կարող ունենալ, նշանակում ա թողնում ես, որ ինքը որոշի, թե դու ինչ ես ուզում իշխանություններից։ Ու էս դեպքում էլ ժողովուրդը պիտի սկսի աղոթել, որ ընդդիմությունը էնքան բարեխիղճ գտնվի, որ իր բողոքների հնարավորինս մեծ մասը տեղ հասցնի։ Մեֆ, ախր աբսուրդ ա։ Ժողովրդի բողոքը տեղ հասցնողը ընդդիմություն ա։ Իմ ասած բուռն պահանջները ինդդիմություն ա ներկայացնում իշխանությանը։ «Սպասելիքներ ընդդիմությունից» պահը վերջն էր... :D

որպես՝ case study վերցնենք ասենք ԱՄՆ-ի tea party շարժումը… ես դրանց տանել չեմ կարող, մունդառ ժողովուրդ են, բայց ի՞նչն ա հետաքրքիր… սրանք կազմակերպեցին բողոքի ակցիաներ, ժողովներ ու կազմակերպված նամակային հարձակումներ իրենց սենատորների ու ներկայացուցիչների դեմ… բավականին վոկալ դարձան… արդյունքում շատ քաղաքական գործիչներ, հիմնականում ծայրահեղ հանրապետականներ, ավետարանական ուղղվածության քաղգործիչներ սկսեցին պայքարել էդ շարժման ղեկը՝ ներկայացուցչությունը վերցնել իրենց ձեռքը… բայց շատ շատերը չկարողացան ներկայացնել ու հեռացան, որովհետև tea party-ական գաղափարական հիմքերը շատ ռադիկալ են ու անգամ ծայրահեղ հանրապետականները դժվարություն են ունենում նրանց հետ համաձայնվել, որովհետև կկորցնեն չափավոր հանրապետականների էլեկտորատը…

Հունաստանում՝ բողոքը՝շարժումն ու ակտիվությունը ներքևից ա սկսել և ուղղված ա իշխանություններին իսկ քաղաքական ուժերը ամեն ինչ անում են էդ լարվածությունը թուլացնելու համար… դու էլ գիտես ինչ միջոցներով են դա անում… Իտալիայում նույնը…

Որպես քեյս-սթադի. Հայաստանի Հանրապետություն։ 2011թ. գարուն։ Ընդդիմություն, քաղաքացիների հզոր աջակցություն, հզոր շարժում, տակը համարյա թրջած իշխանություն։Այնուհետ գերխելացի քաղաքական հաշվարկներ, տարատեսակ ռազմավարություններ, լարվածության թուլացում ու չեզաքացում։ Սրա արդյունքում՝ ընդդրմություն, որից էլ ոչ ոք չի վախենում, ավելին, սկի բանի տեղ էլ չեն դնում (իշխանության մասին ա խոսքը)։

Մեֆ ջան, արի մի հատ սկզբից սկսի համոզել, որ ընդդիմության կողմից շարժումը նման կերպով թուլացնելը այլընտրանք չուներ։

բողոքը պետք ա ուղղված լինի իշխանությանը այլ ոչ թե քաղաքական ուժերին… մեր մոտ ժողովուրդը պասիվ ա ոչ թե նրա համար որ իշխանությունը սաղ հարցերը լուծել ա, այլ որովհետև ընդդիմությունից ա դժգոհ, արդյունքում իշխանությունը վերարտադրվում ա ու գնալով ավելի ա կոռումպացվում…

Մեֆ, իշխանությունը ինչի քաղաքական ուժ չի։ :D Իսկ թե ինչի ա ժողովուրդը իրավմամբ դժգոհ ընդդիմությունից, էդ թող քաղգիգանտները մտածեն, որովհետև մեր հասարակ մահկանացու ուղեղներին հասու չի, թե ինչ ա իրականում թաքնված առաջին հայացքից պարզունակ թվածող քաղաքական գործընթացների տակ։

ես 10000% համոզված եմ որ եթե մեզ մոտ ակտիվություն լիներ, ապա երկխոսությունն իր արդյունքը կտար… երկխոսությունը մեր պրոբլեմների հանգուցալուծման միակ ձևն ա, ինչ էլ որ լինի, վերջում պիտի երկխոսենք… սրան ալտերնատիվ չկա… էս սկզբմունքը ընկած ա պետականության հիմքում, Դավ ջան… ըստ էության պետականությունը՝ կազմակերպված պետական միավորը դա ընդհանուր համաձայնություն ա հասարակության մեջ բոլոր հարցերը լուծել քաղաքական ճանապարհով, բացառելով, կամ գոնե մինիմումի հասցնելով առճակատումները… չունեցանք սա, պետություն չի լինի՝ այսինքն կլինի, ուղղակի ժողովրդի համար չի լինի, իսկ Հայաստանի պայմաններում կործանարար կլինի…

Մեֆ, ես չեմ հասկանում, դուք էս ժողովրդից էլ ի՞նչ եք ուզում։ Ակտիվ չէ՞ր էս ժողովուրդը գարնանը, հարյուր հազարով կանգնած չէ՞ր ընդդիմության կողքին։ Պրոսպեկտում մարդկանց հոսքի ծերը չէր երևում։ Ի՞նչ անի էս ժողովուրդը դրանից ավել։ Գար ու կանգներ երկխոսության տեղի պատուհանների տա՞կ։ Հանրահավաքի ժամանակ նույն էդ ժողովուրդը «չլիազորե՞ց» հակին երկխոսությունը սկսելու՝ չնայած լիքը մարդ բաց տեքստով դեմ էր արտահայտվում դրան։ Էլ ի՞նչ պիտի աներ սրանից ավել ժողովուրդը։ Ի՞նչ ակտիվություն ես դու ուզում։ Երկխոսությունը տենց խայտառակ ձևով պռավալ տալուց հետո էլ պիտի գայի՞ն օպերա նստացույց անեի՞ն։

Մեֆ, մեջբերմանս մնացած մասը փիլիսոփայություն ա (բառիս ոչ բացասական իմաստով)։ Դրա ժամանակը շուտվանից անցել ա, ու հստակ գործողություններ են պետք հիմա։
Բան չմնաց։ Ընդամենը մի քանի ամիս։ Ու հետո կերևա, թե ոնց ա ՀԱԿ-ը մի քանի հոգով նախագահի իմպիչմենթ նախաձեռնելու։ Ու սա միակ ճիշտ ճանապարհն ա։

Սահակիչ
24.12.2011, 22:47
Ցանկացած պետություն, անկախ ուղղվածությունից՝ բռնապետություն է:

Varzor
26.12.2011, 11:11
Ցանկացած պետություն, անկախ ուղղվածությունից՝ բռնապետություն է:
Չէ, տենց չկպավ: Բառերը հստակ տարանջատվում են ու տարբեր իմաստներ ունեն: Նոր գաղափարներ ես հորինում? :)
Ամեն պետություն բռնապետություն չի, ամեն բռնապետոյթուն` պետություն չի:

Rammer
26.12.2011, 16:09
«Շարժումները չեն կարող վախկոտ մարդիկ ղեկավարել»

Հարցազրույց Շանթ Հարությունյանի հետ

- Ըստ «Էկոնոմիստի»` 2010թ. համեմատ այս տարի ՀՀ-ում ժողովրդավարության առումով որեւէ փոփոխություն չի արձանագրվել, եւ ՀՀ-ն դարձյալ դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքին: Ձեր կարծիքով` որքանո՞վ է այս գնահատականը համապատասխանում իրականությանը:

- Արտասահմանյան կազմակերպությունների, հանդեսների կողմից տրված նման գնահատականներն ինձ քիչ են հետաքրքրում: Ավելի շատ ես դրանք ընդունում եմ ի գիտություն, որովհետեւ նրանց չափանիշները պայմանավորված են իրենց շահերով: Եթե նրանք ինչ-որ երկրի ռեժիմի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, բնականաբար, իրենք այդ գնահատականները կներկայացնեն ավելի բացասական երանգով, եւ` հակառակը: Ի՞նչ է նշանակում` անցած տարվա համեմատ: Ռեժիմը հո չի՞ փոխվել ՀՀ-ում, որ ավելի լավ կամ վատ արդյունք լիներ: Այնպես որ` չեմ կարծում, թե փոփոխություն պետք է լիներ նախորդ տարվա համեմատ:

- Ձեր կարծիքով` գործող ռեժիմը չի՞ կարող դրական կամ բացասական փոփոխություններ արձանագրել: ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, օրինակ, հայտարարել է, որ` շնորհիվ Սերժ Սարգսյանի, այս տարի հանդուրժողականություն է հաստատվել երկրում:

- Այս երկրում ի՞նչ է կատարվում, որ իրենք էլ հանդուրժող են եղել: Ի՞նչ է անում ընդդիմությունը: Ոչ մի բան էլ չի կատարվել երկրում: Եվ եթե ՀՀ-ում ընդդիմությունը չգործի, իրենք ոչ միայն ավելի հանդուրժող կլինեն, այլեւ` ավելի դեմոկրատ: Որովհետեւ այդ պարագայում` աթոռի պայքար կլինի, կոնֆլիկտ կունենան իրար հետ եւ կհայտարարեն, որ դա դեմոկրատիայի դրսեւորում է: Հնարավոր կլիներ խոսել հանդուրժողականության մասին, եթե «Մարտի 1»-ի նման զարգացումներ տեղի ունենային ՀՀ-ում, ու սպանություններ չլինեին: Այդ ժամանակ կարող էին ասել` մենք հիմա ավելի հանդուրժող ենք, դրա համար զոհեր չեղան: Բայց եթե ընդդիմության առաջնորդն ասում է` եկեք երկխոսենք, իշխանությունն ասում է` այո, դա եղավ հանդուրժողականությո՞ւն: Եթե ասեին` ոչ, կլինեին չհանդուրժո՞ղ: Վատն այն է, որ այսօրվա իշխանությունները կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել: Եթե Հայաստանում իրական ընդդիմություն լիներ, նրանք իրավունք չէին ունենա հանդուրժողականության մասին խոսելու: Դա իշխանությունների կողմից ծաղր է` ուղղված հասարակությանը, նրանք ձեռք են առնում սեփական ժողովրդին: Ու դրա իրավունքը, կրկնում եմ` վաստակել են:

- Ինչո՞վ:

- Որովհետեւ հասարակությունն ինքն էլ է հանդուրժող, եւ քանի որ հասարակությունը հանդուրժում է այս իշխանությանը, իրենք էլ` օգտվելով դրանից, ծաղրում են` ասում են` մենք ավելի հանդուրժող ենք, թե չէ` կտայինք-կսպանեինք, բայց չենք սպանում:

- Բայց հասարակությունը բազմաթիվ անգամներ ապացուցել է իր անհանդուրժողականությունը: Գուցե խնդիրը առաջնորդների՞ մեջ է:

- Չգիտեմ, թե ովքեր են շրջանառության մեջ դրել այդ խոսակցությունները, բայց դա կեղծ պատճառ է: Դա, կարծում եմ` հատուկ ծառայությունների կողմից ներդրված միտք է, եւ ամեն հասարակության մեջ չէ, որ այն կարող է նման տարածում գտնել: Դա վախկոտ, թույլ, պայքարողականությունից զուրկ որակներով օժտված հասարակության համար է, որը փրկօղակ է փնտրում իր անգործությունը, վախկոտությունը հիմնավորելու համար: Փողոց դուրս եկող հասարակության միջից են ծնվում առաջնորդները: Այնպես չէ, որ ինքնաթիռով պետք է, ասենք, դոկտոր-պրոֆեսորի կոչումով, քաղաքագիտական փորձերով հարուստ առաջնորդ բերեն ու իջեցնեն հրապարակ: Լիդերները պայքարի ընթացքում են ծնվում: Հիշում եմ 1988թ.: Ճիշտ է` «Ղարաբաղ կոմիտեն» ամեն ինչ անում էր, որպեսզի լիդերներ չկայանային, բայց միեւնույն է` առաջանում էին: Ազատության հրապարակում խումբ-խումբ մարդիկ էին հավաքվում 10 հոգով, մեկը սկսում էր իր խոսքով առաջնայնություն վերցնել այդ 10 հոգու մեջ: Բոլորը նրան լսում էին, սկսում էին նրան հարցեր տալ: Հետո ինչ-որ մեկն ասում էր` ինչո՞ւ այդ ամենը հարթակից չես ասում: Բայց որպես կանոն` «Ղարաբաղ» կոմիտեն` շարժումը վերահսկողության տակ պահելու համար նման մարդկանց ճանապարհը փակում էր: Այսինքն` եթե չվերցնենք հայ ժողովրդի շատ հին ժամանակների պատմությունը, կարող ենք դասեր քաղել հայ ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմությունից: Լիդերներն ինքնաբուխ են ծնվում: Երբ իշխանությունը փոխելու հարց կա, այդ ժամանակ լիդերը պետք է այլ որակներ ունենա` խիզախություն, համարձակություն, անձնազոհություն, անձնուրացություն...: Եթե օրենքներ ընդունելու համար է լիդեր պետք, ապա նրա պարագայում ավելի կարեւոր կլինեին գիտելիքները, քան նրա համարձակությունն ու անձնուրացությունը, որովհետեւ օրենքներ գրելու համար խիզախ, համարձակ ու անձնուրաց պետք չէ լինել: Պիտի նա խելոք նստի ու գրի: Բայց հասարակությունն ավելի քիչ է հակված անձնուրաց ու խիզախ մարդկանց լիդեր ճանաչել: Ինքն ավելի շատ իր փոխարեն գործ անող մարդ է փնտրում: Բայց այդպիսի լիդերներով իշխանափոխություն չեն անում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը կանգնի ու նման համարձակ կոչ անի` կասեն` էս ի՞նչ ավանտյուրիստ ա: Ու դա բոլորին ձեռնտու է, իրենք ուզում են զգուշավորության սահմաններում շարժվեն, ուզում են գնան հանրահավաքի, մի երկու բան լսեն, գնան տուն ու ասեն` բա ի՞նչ անենք:

- Իսկ ի՞նչ պետք է անի ժողովուրդը, եթե հարթակում գտնվողները հորդորում են գնալ տուն:

- Տուն ուղարկվողները կարող է չգնան տուն, մնան հրապարակում ու շվացնեն տուն ուղարկողներին: Այսինքն` ժողովրդի միջից մեկը պետք է բարձրանա հարթակ ու ասի` չենք գնում, մյուսներն էլ պետք է միանան նրան: Իսկ նրանց տուն ուղարկողները պետք է հաջորդ օրը գան ու տեսնեն, որ հարթակը զբաղեցված է: 1988թ. շարժման լիդերները` Իգոր Մուրադյան, Վաչե Սարուխանյան, նրանք բոլորն այդ ընթացքում փոխվեցին: Եկավ մի պահ, որ իրենք այլեւս հասարակությանը չէին բավարարում: Նրանք կամ պիտի բավարարեին հասարակության պահանջը, որպեսզի դուրս չմնային, կամ պիտի դուրս մնային, ինչպես որ եղավ: Եթե հասարակությունը հոգնած է, ծույլ է, անհավատ է` բնականաբար, ինքը պետք է պատճառներ փնտրի: Հասարակությունը պետք է իր համար լիդերներ գտնի:

Rammer
26.12.2011, 16:11
- 2007թ. հասարակությունն իր համար առաջնորդ ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին:

- Ավելի լավ տարբերակ չունենալուց էր, որ նրան ընտրեց, բայց ընտրեց: Դրա համար եմ ասում` լիդերի չափանիշներն ուրիշ են: Այն չափորոշիչներով, որով հասարակությունն իր համար լիդեր է ընտրում, նրանք ընդունակ չեն այսօրվա իրավիճակում որեւէ բան փոխել` լինի Լ. Տեր-Պետրոսյանը, թե մեկ ուրիշը: 1988թ. հունիսին բոլորը գոռում էին` «Ղարաբաղը մերն է», բայց ոչ ոք կոնկրետ գործողություն չէր անում: Հունիսի 15-ին պետք է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստ լիներ: Հինգ ընկերներով որոշեցինք հացադուլ անել` ընդառաջ այդ նիստին, որպեսզի Ղարաբաղի հարցը մտցնեն նիստի օրակարգ: Ղարաբաղ կոմիտեից մարդիկ էին գալիս ու մեզ չէին թողնում հացադուլ անենք: Հացադուլի առաջին գիշերը` հունիսի 3-ին, Խաչիկ Ստամբոլցյանը, Արմեն Մազմանյանը ու էլի շատերը ինձ ասում էին` պրովոկացիա ես անում, ինչո՞ւ ես հացադուլ անում: Ասում էին` քո պատճառով տանկերը կգան ժողովրդի վրա, եւ այլն: Ասում էի` բոլորս Ղարաբաղն ուզում ենք, բայց քայլ չենք անում: Մենք մեր պահանջները դրեցինք ու հացադուլ արեցինք: ԿԳԲ-ից էլ մարդիկ էին գալիս ու ասում էին` եթե մի բան լինի, քեզ կուղարկենք այնտեղ, որտեղից եկել ես, եւ այլն: Մայրս` իմանալով ԿԳԲ-ի սպառնալիքները, եկավ, խնդրեց, որպեսզի դադարեցնեմ, ու սպառնաց, որ չդադարեցնելու դեպքում` թույն կխմի: Ես էլ ասացի, որ եթե հացադուլ չանեմ` կինքնահրկիզվեմ: Եվ մայրս ԿԳԲ-ի տղաներին ասաց, որ ես իսկապես դա կանեմ ու ավելի լավ է հացադուլ անեմ: Ու եթե մեզ ԿԳԲ-ն պետության անունից էր խանգարում հացադուլ անել, շարժման ակտիվիստները դա անում էին ժողովրդի անունից: Բայց մենք չենթարկվեցինք նրանց ու շարունակեցինք հացադուլը: Հետո` շարժման ակտիվիստները մեր պահանջները բարձրաձայնեցին, ու մենք հասանք նրան, որպեսզի Գերագույն խորհրդի նիստում Ղարաբաղի հարցը մտնի ու դրական լուծում ստանա: Հասարակությանը թվաց, թե դա Ղարաբաղ կոմիտեի շնորհիվ էր, բայց այդպես չէր: Տարբեր փուլերում տարբեր լիդերներ են լինում: Բայց այդ ժամանակ ոչ միայն մեր թշնամին (տվյալ դեպքում` պետությունը), այլ հենց Ղարաբաղն ուզողների շարքն էր մեզ մեղադրում պրովոկացիայի մեջ ու մեզ շանտաժ էին անում: Ասում էին` եթե պայքարը տանեք անվնասության սահմաններում, այսինքն` ոչ ձեզ վնասեք, ոչ թշնամուն, ոչ մի արդյունքի չեք հասնի: Լիդերությունը միայն լավ հռետորությունը չէ: Իսկ այսօր լիդեր լինելու չափանիշը դարձել է լավ հռետորական ջիղ ունենալը: Դա էլ ամբիցիա է` նորմալ է, բայց կան իրավիճակներ, որ միայն դա քիչ է. անձնազոհության, անձնուրացության, խիզախության որակները կարեւոր են երբեմն: Գիտնական լինելը չափանիշ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի համապատասխանում հեղափոխության առաջնորդի չափանիշներին: Հեղափոխական մարդը չի կարող հայտարարի, թե` ես այսօր գնում եմ տուն, որովհետեւ երեխայիս ծնունդն է: Այսօր բոլորը հայտարարում են, թե լիդեր չկա: Թող իրենց միջից ընտրեն: Ումի՞ց է դժգոհում: Ի՞նչ է` լիդերը նա է, որ կրակեցին, ասաց` ժողովուրդ, փախանք տո՞ւն: Ժողովուրդը 2007-ին այդպիսի լիդեր ընտրեց: Ժողովուրդն իր դեմքով ու իր նմանությամբ է ընտրել 2007թ. իր լիդերին: Իշխանություններն էլ ասացին` դե Լեւոնն է, էլի, իր ձեւով կգա իր հարցերը վերեւների հետ կլուծի... Այդպիսի ժողովրդից ի՞նչ ես ուզում: Լ. Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասել` մարտի 1-ի ժողովուրդն իրենը չէր: Իր ժողովուրդը ոչ մի ակտիվ ու ագրեսիվ քայլերի չի գնացել: Նրանք չէին կարող քայլ կատարել: Իրենցից շատերն ասում են` իշխանափոխության պահեր են եղել 2008թ. փետրվարի 26-ին, մարտի 1-ին, բայց Լեւոնը դեմ է եղել, չի թողել: Ինձ չի հետաքրքրում, որ Լեւոնը դեմ է եղել, եթե իրենք արել են այնպես, ինչպես Լեւոնն է ասել, ես էլ ասում եմ, որ իր ժողովուրդը` հանձինս իր առաջնորդի, վախկոտություն է դրսեւորել: Վախկո՞տ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել: Ես այնտեղ մարդիկ գիտեմ, ովքեր լավ էլ համարձակ են, բայց փաստացի իրենք խիզախությունը չեն ցուցաբերել: Օրինակ, Կարեն Դեմիրճյանն ու Ստեփան Դեմիրճյանն ընտրություններից հետո բողոքեցին արդյունքներն ու դրանով բավարարվեցին: Բայց եթե Լ. Տեր-Պետրոսյանը խոսում է հեղափոխության մասին, ու նման իրավիճակ ստեղծվելու դեպքում կեսից գնում է տուն, ապա ես կարող եմ հայտարարել, որ լիդերի պատճառով, թե լիդերով հանդերձ` այդ շարժումը վախկոտություն է ցուցաբերել: Նման շարժումները չեն կարող վախկոտ մարդիկ ղեկավարել: Նապոլեոնն ասում էր` ոչխարների հոտ առաջնորդող առյուծը ոչխարներին դարձնում է առյուծներ, իսկ առյուծներին առաջնորդող ոչխարը առյուծներին դարձնում է ոչխարներ: Դա ես չեմ ասել, Նապոլեոնն է ասել: Էլ ի՞նչ ասեմ:

- Գուցե խնդիրը որդեգրած մարտավարությա՞ն մեջ է: Լ. Տեր-Պետրոսյանն, օրինակ, քաղաքագիտական վերլուծություն է կատարել եւ եկել է այն եզրահանգման, որ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ի հետ համագործակցելով` կարելի է հասնել հեղափոխության:

- Ենթադրենք` համագործակցեցին, ու ՀԱԿ-ը եթե պետք է ԱԺ-ում 10 տեղ ունենա, համագործակցելու դեպքում` 20-ն ունեցավ, հետո՞: Ես հեղափոխության մասին եմ խոսում: ՀԱԿ-ը կապ չունի Հայաստանի հեղափոխական գործընթացների հետ: ՀԱԿ-ը երկու տարի ՀՀԿ-ին համագործակցության կոչ էր անում` չստացվեց, հիմա էլ կոալիցիոն մյուս գործընկերոջն են կոչ անում: Ոչ մի նոր բան չկա նրանց գործելաոճում, ու չեմ հասկանում, թե ինչի աղմուկ բարձրացավ ԲՀԿ-ին կոչ անելու դեպքում: Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ին համագործակցության կոչ անելու դեպքում դա այդպես սենսացիա չդարձրին: Այդ մարդը նախագահին համագործակցության կոչ արեց, բայց մամուլը դրանից անակնկալի չեկավ, սպասում էին` կլինի՞, թե՞ ոչ: Երկու տարի էր` Եղիազար Այնթափացու անունից համագործակցելու կոչ էր անում, չէ՞: Հիմա էլ կարող է երկու-երեք ամիս հետո Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության կոչ անի, էլի պիտի ասեն` տեսե՞ք` ի՜նչ ուժեղ քայլ արե՞ց:

Rammer
26.12.2011, 16:12
Այսինքն` դա համարում եք սխա՞լ մարտավարություն` հեղափոխություն իրականացնելու համար:

- Բայց այդ մարդիկ` ՀԱԿ-ը, հեղափոխության հետ կապ չունեն: Լեւոնը չասա՞ց, որ 100 տարի էլ մնա, այստեղ հեղափոխություն չի լինելու: Եվ ինքն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ում հեղափոխություն չլինի, դրա համար էլ այդքան վստահ դա ասում է: Ինքն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ 100 տարի ՀՀ-ում հեղափոխություն չլինի, բայց ես ասում եմ, որ իրենք սխալվում են, որ իրենք հեղափոխության արդյունքում տանուլ են տալու:

- Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը:

- Նա դեռ խաղի մեջ չէ, ու ինձ թվում է, որ նա նույնիսկ նպաստելու է հեղափոխության իրականացմանը` անկախ իր կամքից: Քոչարյանը Լեւոնի նման չի գնալու հանրահավաք անի, եթե նա որոշի գալ, գալու է այնպես, ինչպես մի անգամ եկել է:

- Ռ. Քոչարյանին այն ժամանակ բերեցին, հիմա ո՞վ է բերելու:

- Պուտինը, բայց հուսով եմ` չի ստացվի: Հեղափոխությունը մահացու հարված է երեք նախագահների համար: Եվ ես ասում եմ, որ 2013թ. ՀՀ-ում ես կանեմ հեղափոխություն: Հասարակությունը պետք է որոշի` հեղափոխական առաջնո՞րդ է ուզում, թե՞ դատարկ ինտելիգենտիկներ: Եթե ուրիշ լիդեր չի կարողանում ընտրել, ուրեմն` թող այդպես թշվառության մեջ մնա: Քանի որ մեր հասարակությունը վախկոտ է, այդ վախի հաղթահարումն, ըստ էության, պետք է լինի առավել հալածանքի շնորհիվ: Այդ կոնդիցիան եղավ, ու Լեւոնն այն պարպեց մարտի 1-ով: Հասարակության այն հատվածը, որը պատրաստ է իրական փոփոխությունների, շատ լավ հասկանում են, որ այս ընդդիմությունը հեղափոխական չէ: Այն տղաները, որոնք մարտի 1-ին կռիվ էին անում` փայտով, քարով, շշերով, նրանք չեն կորել. նրանք տեսել են, որ լիդերն այն չէ, գնացել իրենց տներում սպասում են: Լեւոնի 4 տարվա գործունեությունն ապացուցել է, որ ինքը հեղափոխություն չի ուզում, ու նա դա ասաց նաեւ իր բերանով: Իսկ նրանք, ովքեր շարունակում են հավատալ նրան, նրանք ցանկալին իրականության տեղ են դնում` փախչելով իրականությունից ու իրական հեղափոխությունից: Եթե իրական հեղափոխություն անող մեկը գնա հարթակ, իրենք կթողնեն` կգնան տուն ու կասեն` էս ո՞վ ա: Ու որպեսզի իրենք հասարակության աչքին վախկոտ չերեւան, պիտի ցեխ շպրտեն այդ մարդու վրա: Հիմա իրենց շատ հարմար է, մարդիկ գործի վրա են. մեկն իշխանության վրա է աշխատում, մյուսն` ընդդիմության: Քաղաքական ֆիգուրաներ են, պիտի ինչ-որ ձեւով երեւան: Դա նրանց «փեշակն» է: Իշխանությունը ոչնչացնում է սեփական ժողովրդի արժանապատվությունը ու դրանում դերակատարում ունի նաեւ ընդդիմությունը: Դա շատ մեծ հարված է հասարակությանը: Երբ դու ժողովրդին տարիներով ասում ես` սրանք սրիկա են, դավաճան են, ու հետո հատ-հատ նրանց համագործակցության կո՞չ ես անում: Այն, որ դու անսկզբունքային ես` մեղքը քո վիզը, դա քո պրոբլեմն է, բայց ինչո՞ւ ես հասարակության արժանապատվությունը ոտնահարում:

Ժողովուրդը եկել է հրապարակ, որ կոալիցիոն ուժերից ձերբազատվի` անկախ նրանից` լա՞վն է, թե՞ վատը, նրանց թշնամի ես հայտարարել, ասել ես` նրանք մարտի 1-ին մարդ են սպանել, ի՞նչ փոխվեց այս 4 տարիների ընթացքում: Ի՞նչ է` հանրաքվե են անցկացրել, ու ժողովուրդը համաներո՞ւմ է հայտարարել մարտի 1-ի հանցագործներին: Ես, օրինակ, համոզված եմ, որ դա ռուսական հատուկ ծառայություններն են արել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կապ չունեն դրա հետ, բայց ինքն ասում էր` ԲՀԿ-ականները, ՀՀԿ-ականներն են արել: Դա իր գործն է, բայց թող հասարակության արժանապատվության հետ չխաղա: Մի կողմից` իշխանությունն է ոտնահարում ժողովրդի արժանապատվությունը, մյուս կողմից` ինքը: Ընդդիմությունը ժողովրդի ակտիվ հատվածի քթից բռնած պտտեցնում է մեծ շրջանակով ու տանում է իշխանության դրած տեղը` արժանապատվություն չունենալու հատվածի մեջ: Էլ ի՞նչ ասես, բան չկա ասելու: Ես ընդդիմությանը չեմ մեղադրում ճիշտ այնպես, ինչպես այս իշխանությանը: Եթե մեղադրում եմ, ապա նույն չափով: Ես նրանց համարում եմ ինձ թշնամի, իսկ թշնամուն ի՞նչ մեղադրեմ: Իմ հասարակության թշնամին իմ թշնամին է:

- Ի՞նչ կասեք գաղտնազերծման մասին օրենքի վերաբերյալ, ինչին դեմ է ոչ միայն իշխանությունը, նաեւ` ՀԱԿ-ի մեծ թվով գործիչներ:

- Շատ կուզենայի, որ եթե «Ժառանգությունը» սա անշահախնդիր է արել, ապա ցանկացած պարագայում չհրաժարվեր իր այդ նախաձեռնությունից եւ հետեւողական լիներ այս հարցում: Ես կուզենայի, որ գաղտնազերծվեին նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի գործերը: ՀԱԿ-ը, որը պետք է պայքարեր ու առաջինը կանգներ այդ օրինագծի կողքին, այսօր ասում է` պետք չէ գաղտնազերծել: Եթե իշխանության մեջ եղած մարդիկ, ովքեր եղել են գործակալներ` դեմ են, հասկանալի է, որովհետեւ կզրկվեն իրենց աթոռներից: Եթե ընդդիմության առաջնորդներն էլ են դա ասում, ուրեմն իրենք էլ իրենց ընդդիմության աթոռներից են վախենում: Այսինքն` ընդդիմադիր լինելը, ժողովրդի անունից հանդես գալն իրենց համար համարվում է աշխատանք: Ի՞նչ ասեմ: Ես վստահ եմ, որ հեղափոխություն լինի ՀՀ-ում, այդ արխիվները կբացվեն, ու եթե նրանք ամոթ ունենան, կթողնեն` կհեռանան: Այն մարդը, ով այսօր ասում է` պետք չի բացել, նա ամոթից կհեռանա, կփախչի ՀՀ-ից:

- Օրինակ, ՀԱԿ անդամ, ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ եթե երեք հոգի ծանոթանան այդ արխիվների հետ, հաստատ այլեւս չեն պնդի դրանց գաղտազերծման անհրաժեշտության մասին:

- Ինչի՞, ինքը ծանոթացել է: Երեւի ժամանակին ինքը երեք հոգու հետ գնացել ծանոթացել է: Ես կարծում, որ իշխանություններին էր պետք դա, ու հիմա նրանք Դ. Շահնազարյանի կոչով մի երեք հոգով այդ արխիվները կնայեն ու իրենց պոտենցիալ մրցակիցներին շանտաժի կենթարկեն: Սա պետք է Ռ. Քոչարյանի թիմին ոչնչացնելու համար: Եթե հիմա նաեւ սա հասարակության պահանջը լինի` ավելի կհեշտացնի այդ գործը:

- Իսկ ինչո՞ւ է ՀԱԿ-ը դրան դեմ:

- Որոշակի տգիտություն կա: Կամ էլ` չեն ուզում, որ իրենց «դոսյեները» բացվեն: Ովքեր տգետ չեն` շահագրգռված են այդ արխիվների գաղտնազերծմամբ: Եթե Դ. Շահնազարյանը մտածում է, որ առանց հանձնաժողովի կարելի է երեք հոգով նայել արխիվը, ուրեմն ինքը ԱԱԾ պետ եղած ժամանակ երեք հոգով նայել է: Եթե իր համար այդ մոտեցումն անընդունելի լիներ, նա երբեք նման բան չէր ասի: Ուրեմն` ընդունելի տարբերակ է համարում եւ արել է: Ըստ երեւույթին, ինքը նայել է, ու շատերին էլ փորձել է եւ փորձում է օգտագործել: Ոչ միայն նախկին գործակալներին, այլեւ հենց հիմա այնտեղ աշխատողներին, եւ այնտեղից ինֆորմացիա է ստանում: Դա նորմալ է, միայն հիմարը կարող է ձեռքի տակ «դոսյեներ» ունենալ ու չօգտագործել նրանց ռեսուրսները: Այսինքն` կամ մարդը գործակալ է եւ դրա համար է խուսափում դրանց գաղտնազերծումից, կամ էլ ունի նման գործակալների ցանց եւ չի ուզում իր գործակալական աղբյուրի հետ մեկտեղ բացահայտվել: Ուրիշ բացատրություն չեմ տեսնում: Երբ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն է խոսում դրա դեմ` հասկանալի է, նա ԱԱԾ պետ է, եւ ինքն այդ գործակալներով աշխատում է: Երբ Դ. Շահնազարյանն է ասում` դեմ եմ, լինելով ԱԱԾ նախկին պետ, ով հիմա հայտարարում է, թե պետք է կազմաքանդի ավազակապետությունը` չեմ հասկանում: Ինքը եղել է Հայաստանի թիվ մեկ գործակալը` լինելով ԱԱԾ պետ, եւ ինքը լավ գիտի, որ ուժային բոլոր կառույցները ծառայում են գործող իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը: Դ. Շահնազարյանն ասում է, որ այս իշխանությունները ավազակապետեր են, մոնղոլ-թաթարական են, եւ ուժային բոլոր կառույցները, բնականաբար, ծառայում են այս իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը, ինչի մասին իրենք եւս բազմիցս ասել են: Եթե իրենք դա արձանագրում են եւ ասում են, որ իշխանությունները բռնազավթել են իշխանությունը, ու եթե հիմա չեն ցանկանում բացահայտել այդ գործակալների ցանցը, ապա դա նշանակում է, որ իրենք ցանկանում են, որպեսզի այս ռեժիմը վերարտադրվի: Այս ռեժիմի բաղկացուցիչներից մեկը, բացի իշխանությունից, նաեւ ընդդիմությունն է: Որպես ռեժիմի ներկայացուցիչներ` իրենք հիմա պայքարում են ռեժիմի վերարտադրման համար, որպեսզի ԿԳԲ-ի արխիվները չբացվեն: Դ.Շահնազարյանը հենց դա է անում. նա ամեն ինչ անում է, որպեսզի ավազակապետական ռեժիմը միշտ վերարտադրվի:

168ժամ (http://168.am/am/articles/30574)

Varzor
26.12.2011, 16:36
Եվ ես ասում եմ, որ 2013թ. ՀՀ-ում ես կանեմ հեղափոխություն:

Շանթև լրիվ իր տարերքի մեջ է: Սպասում ենք 2013թ.-ին:?
Սովորության համաձայն Շանթի ասածները լինում են, ուղղակի մի 8-10 տարի ուշացումով :)) Ուստի հանգիստ կարող ենք սպասել 2021թ.-ին` մայաների կանաջն էլ կանչի ;)

Rammer
26.12.2011, 16:46
Varzor ջան եթե Շանթը իրա տարերքի մեջ լինի ուրեմն հեղափոխությունը կանի մինչև 2013-ը...

Varzor
26.12.2011, 16:59
Varzor ջան եթե Շանթը իրա տարերքի մեջ լինի ուրեմն հեղափոխությունը կանի մինչև 2013-ը...
Որ չխանգարեն` կանի ;)

Rammer
26.12.2011, 17:08
Որ չխանգարեն` կանի ;)

Պարզա որ խանգարելու են ու հիմա էլ խանգարում են, բայց կոնկրետ իմ համար պարզ ա որ ինքը անելու է...Ասում եմ ինքը ի նկատի ունեմ որպես լիդեր:

Varzor
26.12.2011, 17:26
Պարզա որ խանգարելու են ու հիմա էլ խանգարում են, բայց կոնկրետ իմ համար պարզ ա որ ինքը անելու է...Ասում եմ ինքը ի նկատի ունեմ որպես լիդեր:
Դե որպես լիդեր չգիտեմ, բայց դուխի հարցով պակաս չունի:

Տրիբուն
27.12.2011, 19:29
Ու քանի որ հիմա այդ լարվածությունը չկա, ապա դա նշանակում է, որ «ընդդիմությունը» իր «խնդիրը» փայլուն է կատարել: :D Մնաց ես հասկանամ, հիմա մեր ժողովրդից լրացուցիչ ակտիվություն պահանջվու՞մ է, որ ընդդիմությունը թուլացնել-չեզոքացնելու գորՁեր ունենա, թե՞ Նոր Տարին անցնի, նոր: :8

Փաստորեն ՀԱԿ-ը սրա համար էր ասում, որ պետք ա 200.000 մարդ գա հրապարակ միտինգի: Ուզում էր բիրիք լարվածությունը թուլացներ: :D Սրանից հետո սաղ միտինգներին գնալու եմ, մի հատ լաաաաավ թուլանամ, հանգստանամ, գնամ տուն:

Տրիբուն
27.12.2011, 19:45
Հավայիները հայտարարեցին… (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos58297.html)

Գլխավոր հավային պատասխանեց… (http://www.lragir.am/armsrc/country-lrahos58317.html)

Ու սենց ՀՀԿ-ն ինքը իրանով, հավեսով, առանց ավելորդ ջանքերի նորից մեծամասնություն ունեցավ ԱԺ-ում (http://www.tert.am/am/news/2011/12/27/hovik-abrahamyan/):

Գալիս ե՞ք գնանք միտինգի թուլանանք, լիցքաթափվենք, պարենք-մարենք :D

Տրիբուն
27.12.2011, 20:03
սկզբմունք- անցնցում իշխանափոխություն, ուժային մեթոդների բացառում, բացառապես քաղաքական մեթոդներով՝ այն է երկխոսություններով, դաշինքներով, պլատֆորմների շուրջ համագործակցելով, հանրահավաքներով, պիկետներով, երթերով, դատերով բողոքի ակցիաներով… սրանից լավ սկզբմունք ե՞ս ուզում Դավ ջան… ժողովրդի մասնակցությամբ իհարկ է…

Ապեր, նենց լավ, գրագետ, քաղաքականապես ճիշտ, մտածված, խելացի մտքեր ես հայտնում մեկ-մեկ, քեֆս բերում ես: Իրոք, պետք է համագործակցել դաշինքներով, պլատֆորմներով, ջան-ջան:

Ու էսքան բանն ասելուց հետո, ինչո՞վ քո դուրը չի գալիս ՀՀ իշխող կոալիցիան, դաշինքը ու էն պլատֆորմը, որի շուրջ իրանք համախմբվել են: Տես մի հատ ինչ խելոք, ազնիվ, վճռական բաներ են ասում, ու ինչ մի հատ արդյունքների ենք հասնում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ստորագրման համար հիմք է ընդունվել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության և համերաշխության մթնոլորտի ձևավորումը:
Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա:
Ըստ համաձայնագրի քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են ամեն ջանք գործադրել կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար, ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից, չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:
2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ` քաղաքական կոալիցիայի կողմեր) Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ ստեղծում են քաղաքական կոալիցիա հանուն`
-հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանություն ձևավորելու,
-ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու,
-իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու և իրականացնելու,
-նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ և իրատեսական բարեփոխումների իրականացման,
-Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու:
Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը և վճռականությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար և ստանձնում են քաղաքական պատասխանատվություն` իշխանության գործունեության համար:

2. Քաղաքական կոալիցիայի գործունեության սկզբունքները

Քաղաքական կոալիցիայի կողմերը, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց և Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ:
Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա:

3. Քաղաքական կոալիցիայի հիմնական ծրագրային առաջնահերթությունները

Քաղաքական կոալիցիայի հիմնական ծրագրային առաջնահերթություններն են`
-սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ավարտը, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձևավորումը,
-իշխանության թևերի միջև հակակշիռների և զսպումների լիարժեք համակարգի ձևավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումն օրենսդրությունում և քաղաքական համակարգում,
-արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովող, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող լիարժեք բազմակուսակցական համակարգի զարգացումը, խորհրդարանական ընդդիմության գործունեության հնարավորության ընդլայնումը և ամրապնդումը,
-քաղաքացիական հասարակության կայացման համար նպաստավոր պայմանների ապահովումը և հասարակական միավորումների ու կառույցների գործունեությունը խրախուսող ծրագրերի իրականացումը,
-խոսքի ազատության ամրապնդումը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը,
-ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում ապահովող միջոցառումների մշակումը և հետևողական իրագործումը, մասնավորապես, քաղաքական ուժերի դերակատարության հետևողական մեծացումը,
-պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրումը և կիրառումը,
-պետական կառավարման համակարգի արդյունավետության մեծացումը, այդ համակարգի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնումը, պաշտոնյաների նշանակման ժամանակ բարձր մասնագիտական կարողությունների և բարոյական որակների պահանջների կիրառումը, նրանց գործունեության հրապարակայնության և հաշվետվության ապահովումը,
-պետական ծառայության բարեփոխումների ավարտումը` ձևավորելով ազնիվ և արդյունավետ գործող կառավարման համակարգ, ապահովելով քաղաքական և տնտեսական շահերի տարանջատումը,
-տնտեսության կայուն և անվտանգ զարգացումը ստվերային տնտեսության դեմ պայքարի, բնակչության եկամուտների զգալի մեծացման և բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովմամբ, հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացմամբ,
- արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը,
- փոքր և միջին ձեռներեցության զարգացման հետևողական խթանումը,
-գյուղատնտեսության զարգացման Ազգային ծրագրի մշակումն ու իրագործումը,
- աղետի գոտու վերականգնման աշխատանքների ավարտը,
-պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծման խթանման միջոցով գործազրկության ծավալների էական կրճատումը, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձերի շարունակական բարձրացումը,
-աղքատության հաղթահարմանն ուղղված սոցիալական քաղաքականության իրականացումը` որպես աղքատության շեմ ընդունելով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը,
-Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների առանձնահատկությունների սահմանումն օրենքով և այդ մարմինների ձևավորումը,
-դատական օրենսգրքի ներդրումը` համակարգի գործունեությունը եվրոպական չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու, համակարգի անաչառության ու անկախության նկատմամբ հասարակության վստահության էական մեծացման նպատակով,
-համընդգրկուն և արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ` քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավմամբ,
-օրենքի գերակայության, հասարակական կարգ ու կանոնի լիարժեք ապահովումը, անպատժելիության բացառումը, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը,
- միջազգային հանրությանն առավել արդյունավետ ինտեգրումը,
-Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման միջոցով համազգային ներուժի ամբողջական հաշվառման և կիրառման մեխանիզմների արդյունավետության էական մեծացումը` ի շահ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի:

4. Քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների պարտավորությունները

Ըստ համաձայնագրի քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են ամեն ջանք գործադրել կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար, ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից, չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:

5. Քաղաքական կոալիցիայի գործունեության կազմակերպման կարգը

Հայեցակարգային և ռազմավարական նշանակության փաստաթղթերի նախագծերը ենթակա են նախնական քննարկման քաղաքական կոալիցիայի կողմերի միջև: Կողմերը պետք է ամեն ջանք գործադրեն միասնական դիրքորոշում ձևավորելու համար:
Քաղաքական կոալիցիայի կողմերից մեկի առաջարկությամբ, միասնական դիրքորոշման ձևավորման նպատակով կարող է քննարկման առարկա դառնալ Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
Քաղաքական կոալիցիայի գործունեության արդյունավետության ապահովման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, միջկուսակցական շփումների ապահովման և միասնական դիրքորոշումների ձևավորման նպատակով կողմերը, հավասար ներկայացվածությամբ, ստեղծում են կոալիցիայի համադրող խորհուրդ: Համադրող խորհրդի գործունեությունն իրականացվում է կանոնավոր պարբերականությամբ հրավիրվող նիստերի միջոցով:

6. Քաղաքական կոալիցիայի գործունեության ժամկետը

Սույն համաձայնագիրը սկսում է գործել ստորոգրման պահից և ուժի մեջ է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջև կայացած համաձայնությամբ:

Մի տող սխալ բան կարա՞ս գտնես էս պլատֆորմ, դաշինք, համագործակցության մեջ, ընգեր:

Զգու՞մ ես, որ հավայի նույն բանն ես կրկնում, ինչ-որ ասենք Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են ասում ու գրում: Դե պարոն Ծառուկյանի համար բան չեմ ուզում ասել, քանի որ ինքը հիմա ՀԱԿ-ի, այսինք Ձեր, քաղաքական կումիռն ա:

Մի հատ էլ վերջում Հայր Մերը ասեք, ու Տիգրան Սարգսյանին էլ կարաք համագործալկցության առաջարկ անեք - քաղաքական լուրջ շախմատային քայլ կլինի: Ու կարաք հետը գնաք ու ակտիվացած ու հրապարակ դուրս եկած ժողովրդին բաժանեք ձրի երեք շիշ ձեթը - ասեմ քեզ, լուրջ ակտիվություն ա մտցրել դա հասարակական կյանքում:

davidus
27.12.2011, 20:50
ՀՔԾ-ն մարտի 1-ի վերաբերյալ զեկույցում նոր բացահայտումներ չի ներկայացրել (http://www.azatutyun.am/content/article/24435036.html)

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեքշաբթի օրը հատուկ զեկույց է հրապարակել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվական հաղորդման մեջ ՀՔԾ-ն, մարտի 1-2-ի դեպքերը ներկայացնելով որպես «զանգվածային անկարգություններ», նշում է, որ մարտի 1-ի ուշ երեկոյան տարբեր հրազեններից առաջին կրակոցները արձակվել են «ամբոխի միջից», ամբոխի կողմից են նետվել առաջին նռնակներն ու այլ պայթուցիկ սարքերը, իսկ իրավապահների գործողությունները նպատակ են ունեցել «սաստել ամբոխին» եւ կանխել «զինված հարձակումները»:

Նախաքննական մարմնի հրապարակած փաստաթղթում ամրագրված է այն վարկածը, որ ե'ւ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի, ե'ւ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան պատճառները եղել են «զանգվածային անկարգությունների մասնակիցների» գործողությունները: Այսպես, ըստ փաստաթղթի, Համլետ Թադեւոսյանը զոհվել է «զանգվածային անկարգությունների մասնակիցների հերթական զինված հարձակումը կանխելու ընթացքում ժամը 21.15-ի սահմաններում Գրիգոր Լուսավորչի փողոցում անկարգության` դեռեւս չպարզված մասնակցի նետած պայթուցիկ սարքի պայթյունից ստացած վնասվածքներից»: Համաձայն զեկույցի` դրանից հետո, հաշվի առնելով ամբոխի հետ բախումների ժամանակ անձնակազմի կորուստների հնարավորությունը, ոստիկանական ուժերը նահանջել են դեպի Լեոյի փողոց, որտեղ էլ Տիգրան Աբգարյանը մահացու վիրավորվել է «զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկի կողմից իր ուղղությամբ արձակված ինքնաձիգի կրակոցից»: ՀՔԾ-ն արձանագրել է, որ այնտեղ է եղել ոստիկանության զորքերի դիպուկահարը, ով «նկատել է կրակող անձին», «կրակ է բացել հանցագործի ուղղությամբ», վիրավորել է ոտքից, բայց հանցագործին հաջողվել է փախչել, եւ նրա «անձը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»:

Ինչ վերաբերում է զոհված քաղաքացիական անձանց, ապա նախաքննական մարմինը նշում է, որ զոհվածներից առնվազն երկուսը` Գոռ Քլոյանն ու Զաքար Հովհաննիսյանը, «զանգվածային անկարգությունների կատարմանը» ներգրավվել են մեկ այլ զոհվածի` Արմեն Ֆարմանյանի կողմից: Ֆարմանյանը զեկույցում ներկայացված է որպես «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ներգրավմամբ եւ ֆինանսավորմամբ մարդկանց խմբեր հավաքագրած, զանգվածային անկարգությունների մասնակիցներին մետաղյա ձողեր ու վառելիքի շշեր բաժանած, նրանց գործողությունները ղեկավարած անձ»: Զաքար Հովհաննիսյանը, ըստ փաստաթղթի, անկարգությունների վայր է գնացել «ալկոհոլ օգտագործած վիճակում», եւ կեսգիշերին անհայտ անձի կողմից ստացել է հրազենային վնասվածքը:

Նախաքննական մարմինն ամրագրել է, որ Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի ու 4-րդ զոհի` Տիգրան Խաչատրյանի մահվան պատճառ դարձած «Չերյոմուխա-7» գազային նռնակի բեկորների վրա «առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար, այդ պատճառով էլ չի պարզվել կոնկրետ որ զենքից արձակված կրակոցի հետեւանքով են զոհվել նշված անձինք», թեեւ հայտնի է «Չերյոմուխա» կիրառած ոստիկանների շրջանակը:

Զոհերից առնվազն 5-ին հրազենային վնասվածքներ հասցրած անձանց պարզելու ուղղությամբ էլ որեւէ նորություն չկա: Բոլոր մահվան հանգամանքները նկարագրելուց հետո նախաքննական մարմինը նշում է, որ «ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը տրված են հանձնարարականներ մեղավորների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ»:

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն« ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս զեկույցը փաստում է, որ նախաքննական մարմինը մտադիր չէ բացահայտում իրականացնել եւ կատարել նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականը:

«Ավելին` այս զեկույցով նրանք նաեւ զոհերին ներկայացրել են որպես հանցագործներ: Զոհերին հանցագործներ ներկայացնելով` նրանք արդարացնում են նրանց զոհ լինելը, իսկ դա արդարացնելու որեւէ հիմք նրանք չունեն: Մարդը սպանվել է, եւ իրենք պարտավոր են բացահայտել սպանողներին: Նրանք որեւէ քայլ սպանությունների բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել: Ընդամենը իմիտացիա է», - ասաց Քոչարյանը:

Համաձայն եմ, սա ավելին է, քան պաշտոնական պասլատը հավաստիացումը։

Mephistopheles
28.12.2011, 01:53
Ապեր, նենց լավ, գրագետ, քաղաքականապես ճիշտ, մտածված, խելացի մտքեր ես հայտնում մեկ-մեկ, քեֆս բերում ես: Իրոք, պետք է համագործակցել դաշինքներով, պլատֆորմներով, ջան-ջան:

Ու էսքան բանն ասելուց հետո, ինչո՞վ քո դուրը չի գալիս ՀՀ իշխող կոալիցիան, դաշինքը ու էն պլատֆորմը, որի շուրջ իրանք համախմբվել են: Տես մի հատ ինչ խելոք, ազնիվ, վճռական բաներ են ասում, ու ինչ մի հատ արդյունքների ենք հասնում:

Մի տող սխալ բան կարա՞ս գտնես էս պլատֆորմ, դաշինք, համագործակցության մեջ, ընգեր:

Զգու՞մ ես, որ հավայի նույն բանն ես կրկնում, ինչ-որ ասենք Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են ասում ու գրում: Դե պարոն Ծառուկյանի համար բան չեմ ուզում ասել, քանի որ ինքը հիմա ՀԱԿ-ի, այսինք Ձեր, քաղաքական կումիռն ա:

Մի հատ էլ վերջում Հայր Մերը ասեք, ու Տիգրան Սարգսյանին էլ կարաք համագործալկցության առաջարկ անեք - քաղաքական լուրջ շախմատային քայլ կլինի: Ու կարաք հետը գնաք ու ակտիվացած ու հրապարակ դուրս եկած ժողովրդին բաժանեք ձրի երեք շիշ ձեթը - ասեմ քեզ, լուրջ ակտիվություն ա մտցրել դա հասարակական կյանքում:

Ապեր, հայաստանյան քաղաքական գործիչները նույնքան դուռակ, սրիկա ու մունդառ են ինչքան մնացած երկրներինը, բայց իրանց մոտ էտի աշխատում ա իսկ մեր մոտ ոչ… էս պարզ հարցը շատ բարդ պատասխան ունի որը մենք չենք ընդունում… ուրեմն սենց էլ մնալու ա… մեղադրելով սաղին շարունակելու ենք բողոքելով ապրել…

մեր քաղաքական գործիչներն ու իշխանությունները մեղավոր են որ դուռակ, սրիկա, կաշառակեր, հանցագործ ու մունդառ են, բայց մենք ենք մեղավոր որ իրանք ղեկավարում են էս երկիրը…

դուք ձեն չեք հանում իրանք էլ անում են… մենակ չասես 2008-ի ու 2011-ի Մարտի մեկին ակտիվ էր ժողովուրդը… քիչ ա, ամեն ժողովուրդ էլ կարա պոռթկա ու պոռթկում ա, բայց էտի հերիք չի…

երբ որ ժողովրդի գիտակից զանգվածը dismiss ա անում քաղաքական դաշտն ու իշխանություններին իրանք էլ գիտակից զանգվածին են dismiss անում. ի՞նչ սխալ բան կա ստեղ… ցավալի ա, բայց լոգիկայի սահմաններում ա…

եթե ժողովուրդն իրա տեղը չի գտնում երկրի քաղաքական ու սոցիալական կյանքում, ապա իրան իրա տեղը "ցույց են տալիս", մի շիշ ձեթով էլ բերանները փագում են…

պասիվ բողոքն ավելի վատ ա, քան ակտիվ ձախողումը… քանի որ պասիվ բողոքով մարդիկ բավարարվում են, իսկ ակտիվ ձախողումից գոնե սովորել հնարավոր ա…

ministr
28.12.2011, 01:55
Դե դրա համար էլ մարդիկ ընտրում են համեմատաբար հեշտ ու անվտանգ ճանապարհը՝ երկրից գնում են:

Mephistopheles
28.12.2011, 07:12
Բողոքն առաջանում է ոչ բնականոն ու անարդար կառավարման արդյունքում, դա պարզից էլ պարզ ա։ Շարժումը հանդես ա գալիս որպես դրա հետևանք, ԲԱՅՑ... Մեֆ, գալիս ա մի պահ, երբ էդ շարժումը սկսում ա համակարգվել, ու էստեղ ա, որ ի հայտ ա գալիս ընդդիմությունը՝ նոր, թե հին, էդ էական չի։ Պարտադիր չի, որ էդ շարժման պարագլուխները հանրահավաքում հայտարարեն, թե ընդդիմություն են, նոր պարզ դառնա, որ ծնվել է մի նոր ընդդիմություն։ Նրանց հայտարարություններից էլ ա արդեն հասկանալի քաղաքական դիրքորոշումը։ Եթե շարժումը չհամակարգվեց, ապա էդ շարժումը կանգնացնելը իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Կազմակերպված ու անկազմակերպ բանակների տիպիկ օրինակ ա։ Ստեղ քննարկելու ու բացահայտելու առանձնապես բան չկա։
Իսկ հիմա անցնենք էս վերջին մտքիդ։ Մեֆ, հլը մի հատ հստակ, առանց լղոզումների ներկայացրու, թե ինչ ես պատկերացնում, երբ ասում ես, թե քաղաքական ուժերը պիտի թուլացնեն էդ լարվածությունը (տեխնոլոգիան հլը մի կողմ)։ Պարզ ա, որ իշխանական քաղաքական ուժերը պիտի իրանց ճղեն էդ լարվածությունը թուլացնելու համար, բայց ընդդիմությունը ինչի պիտի թուլացնի էդ լարվածությունը, քանի իր նպատակին չի հասել։ Էս ինչ նոր հեծանիվ հայտնագործեցիր Մեֆ։ Եթե ընդդիմությունը իր ձեռքին չունենա էդ ամենաուժեղ կոզրը, որը կոչվում ա ժողովրդի բողոք, մասսայական բողոքի միջոցառումներ, վերջիվերջո անհնազանդություն, էլ ում ա պետք էդ ընդդիմությունը։ Չէ, ուրիշ ձևակերպում տանք. ով շան տեղ կդնի էդ ընդդիմությանը, եթե նույն էդ ընդդիմությունը ատամները թափած շուն էլ չարժի։ Ոչ մի իշխանություն դիմացինի սիրուն աչքերի ու վիկիլիքսյան մեջբերումներ անելու կարողության խաթեր համար չի զիջի իր աթոռը։ Մոռացի էդ բանը։ Ընդդիմության կողմից լարվածությունը թուլացնելով ու չեզոքացնելով իշխանությունը կմնա իր տեղում, ընդդիմություն էլ կհայտնվի էնտեղ, որտեղ իրա իսկական տեղն ա։

Հեծանիվ չկա Դավ, երբ լարվածությունը չի թուլանում, պետական համակարգը փլուզվում ա… Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում լարվածությունը թուլացվում ա իշխանափոխության, արտահերթ ընտրությունների ու հրաժարականների միջոցով (ներառյալ երկխոսություններ ու բանակցություններով) ու դա անում են քաղաքական ուժերը… արաբական երկրներում լարվածությունը չթուլացավ ու իրանց պետական համակարգը փլուզվեց… հիմա նոր ընտրությունների միջոցով փորձում են վերականգնել… Սիրիան էլ փլուզման ճամփին ա… բայց էն էլ ասեմ որ իրանք քաղաքական ուժեր չունեին որ ճնշումը թուլացնելու գործընթացներ սկսեին… Եգիպտոսում Մոհամմադ Ալ Բարադեյը մի մոմենտ մեջտեղ եկավ, բայց հետո կորավ…

Արաբական երկրներում իշխանափոխություն չի եղել, իրանց մոտ պետությունը փլուզվել ա…

Հայաստանը չի կարա թույլ տա որ պետական համակարգը փլուզվի… բացառված ա…

:o Ապեր, պատրաստի կերակուր ուտելուց ոչ մեկ էլ չի հրաժարվի։ Բայց էդ կերակուրը նախ և առաջ սարքել ա պետք։ Եթե ժողովուրդը մենակ կարողանար էդ կերակուրը սարքել, ինքը մի հատ մեծ փայտ կմտցներ էն ցանկացածի հետևը, ով կուզենար առանց մատը մատին խփելու օգտվել կերակուրից։

Ընդդիմության խնդիրը ժողովրդին բորբոքելն ու դուրս հանելը չի եթե դրա հիմքերը չկա… դու ընտրական պրոցեսները խառնում ես ընդդիմադիր գործունեության ու բողոքի ընդվզումների հետ… դրանք տարբեր բաներ են…

Լավ հա Մեֆ, եթե ընդդիմությունից պահանջ չես կարող ունենալ, նշանակում ա թողնում ես, որ ինքը որոշի, թե դու ինչ ես ուզում իշխանություններից։ Ու էս դեպքում էլ ժողովուրդը պիտի սկսի աղոթել, որ ընդդիմությունը էնքան բարեխիղճ գտնվի, որ իր բողոքների հնարավորինս մեծ մասը տեղ հասցնի։ Մեֆ, ախր աբսուրդ ա։ Ժողովրդի բողոքը տեղ հասցնողը ընդդիմություն ա։ Իմ ասած բուռն պահանջները ինդդիմություն ա ներկայացնում իշխանությանը։ «Սպասելիքներ ընդդիմությունից» պահը վերջն էր... :D

քո համար աբսուրդ ա թվում որովհետև դու էս տեսանկյունից ես նայում, այսինքն շարժումն ու ընդվզումը սկսում ա ընդդիմությունը… իսկ ես ասում եմ հակառակը ընդվզման պատճառները որ նայես կտեսնես որ ընդդիմությունը ինքն էլ առաջանում ա դրանց հետևանքով, բայց շարժման ամենակարևոր գործոնը մնում ա ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժը, այլ ընդդիմադիր ժողովուրդը… ուժերը գաիս-գնում են… շարժումը մնում ա եթե խնդիրները չի լուծվում ու կարող ա հասնի իրա կուլմինացիային՝ պատականության փլուզման… քաղաքական ուժն իրավունք չունի շարժումը վրածել սոցիալական բունտի ու պետության փլուզման…

Որպես քեյս-սթադի. Հայաստանի Հանրապետություն։ 2011թ. գարուն։ Ընդդիմություն, քաղաքացիների հզոր աջակցություն, հզոր շարժում, տակը համարյա թրջած իշխանություն։Այնուհետ գերխելացի քաղաքական հաշվարկներ, տարատեսակ ռազմավարություններ, լարվածության թուլացում ու չեզաքացում։ Սրա արդյունքում՝ ընդդրմություն, որից էլ ոչ ոք չի վախենում, ավելին, սկի բանի տեղ էլ չեն դնում (իշխանության մասին ա խոսքը)։

Մեֆ ջան, արի մի հատ սկզբից սկսի համոզել, որ ընդդիմության կողմից շարժումը նման կերպով թուլացնելը այլընտրանք չուներ։

2011-ի գարունը ընդվզում եղավ, իսկ ընդվզումը շարժում չի… եթե որպես քեյս ստադի ես նայում ապա էս քեյս ստադիից կարելի ա եզրակացնել որ եթե պոռթկումը վրածվեր շարժման, կլիներ նաև իշխանափոխություն՝ արտահերթ ընտրություններ… բայց քանի որ պոռթկաց ու մարեց, ձախողվեց նաև երկխոսությունը…

ապեր, դուք ընդդիմության մասին ավելի շատ եք մտածում, ավելի շատ եք քննադատում ու քննարկում քան թե երկրի պրոբլեմները՝ ձեր պրոբլեմները… մի հատ ընենց տպավորություն ա որ ընդդիմությունն ա էս ամեն ինչի գլխավոր մեղավորն ու դերակատարը…

Մեֆ, իշխանությունը ինչի քաղաքական ուժ չի։ :D Իսկ թե ինչի ա ժողովուրդը իրավմամբ դժգոհ ընդդիմությունից, էդ թող քաղգիգանտները մտածեն, որովհետև մեր հասարակ մահկանացու ուղեղներին հասու չի, թե ինչ ա իրականում թաքնված առաջին հայացքից պարզունակ թվածող քաղաքական գործընթացների տակ։

մի քչ վիճելի ա որ մեր իշխանությունները քաղաքական ուժ են… իսկ ինչ վերաբերվում ա ընդդիմությանը ապա մի հատ պարզ հարց տամ… ի՞նչ պտի աներ ընդդիմությունը Մարտի 1-երին որ չարեց ու դրա համար դու և բոլորդ մեղադրում եք…

Մեֆ, ես չեմ հասկանում, դուք էս ժողովրդից էլ ի՞նչ եք ուզում։ Ակտիվ չէ՞ր էս ժողովուրդը գարնանը, հարյուր հազարով կանգնած չէ՞ր ընդդիմության կողքին։ Պրոսպեկտում մարդկանց հոսքի ծերը չէր երևում։ Ի՞նչ անի էս ժողովուրդը դրանից ավել։ Գար ու կանգներ երկխոսության տեղի պատուհանների տա՞կ։ Հանրահավաքի ժամանակ նույն էդ ժողովուրդը «չլիազորե՞ց» հակին երկխոսությունը սկսելու՝ չնայած լիքը մարդ բաց տեքստով դեմ էր արտահայտվում դրան։ Էլ ի՞նչ պիտի աներ սրանից ավել ժողովուրդը։ Ի՞նչ ակտիվություն ես դու ուզում։ Երկխոսությունը տենց խայտառակ ձևով պռավալ տալուց հետո էլ պիտի գայի՞ն օպերա նստացույց անեի՞ն։

Ժողովրդից բան չեմ ուզում, ժողովուրդը պտի ուզի… ուզելն էլ գիտես ոնց ա լինում… մի հատ էլ անդրադառնամ… պոռթկունը, շարժում չի Դավ ջան… խառնում ես… ընտրություններին որ միահամուռ դուրս եկան դա դեռ չի նշանակում որ շարժում ա ձևավորվել… լավ սկիզբ ա, բայց շարժում չի… շարժումը լինում ա տևական… մեր մոտ միշտ էլ պոռթկում եղել ա…

երկխոսությունը պարտադրվեց երբ ժողովուրդը դուրս եկավ հանրահավաքի հազարներով, և դադարեց երբ գնաց տուն… կվերսկսեր եթե նորից դուրս գար… ստեղ 2 կարծիք լինել չի կարող… եթե երկխոսությանը դեմ եք ուրեմն որևէ քաղաքական ուժի չեք վստահում ով էլ որ լինի, ինչ կենսագրություն ու մաքրություն էլ որ ունենա… երկխոսության ալտերնատիվը արաբական վարյանտն ա… գնացեք արեք ստեղ ձեզ քաղաքական ուժ պետք չի, կխանգարի, կարող ա կոմպրոմիսի գնա, երկխոսի, կամ փորձի լարվածությունը թուլացնել ոնց որ Իսպանիայում, Իտալիայում…

Մեֆ, մեջբերմանս մնացած մասը փիլիսոփայություն ա (բառիս ոչ բացասական իմաստով)։ Դրա ժամանակը շուտվանից անցել ա, ու հստակ գործողություններ են պետք հիմա։
Բան չմնաց։ Ընդամենը մի քանի ամիս։ Ու հետո կերևա, թե ոնց ա ՀԱԿ-ը մի քանի հոգով նախագահի իմպիչմենթ նախաձեռնելու։ Ու սա միակ ճիշտ ճանապարհն ա։

քո ասած փիլիսոփայորեն եթե նայենք, ապա դու հարցի հիմքը սխալ ես դնում ու դրա համար էդ հիմքի վրա կառուցած տրամաբանությունը բերում ա նրան որ ընդդիմությունն ա մեղավոր էս ամեն ինչի մեջ, մինչդեռ քեզ իշխանությունն ա թալանում, կեղեքում, քո տնից հանում, գյուղերը դատարկում ու ժողովրդի վրա էլ կրակում…

Rammer
28.12.2011, 10:00
Ժող Զրադաշտը կարդացել եք? Հիշում եք այն պահը որ զրադաշտը սարերից իջնում անտառով գնալուց հանիդպում մի իմատսուն ծերուկի որը համոզում ա Զրադաշտին թե մնա իմ հետ այստեղ անտառում կծառայենք աստծուն ու սկսում ա հիմնավորել թե ինչու է դա ավելի լավ քան գնալ մարդկանց մեջ ապրել: Զրադաշտը մտքում ասում է արդյոք իմատունը չգիտի որ աստված մեռել է: Հիմա ես եմ ասում արդյոք չգիտեք որ Հայաստանում ընդիմությունը մեռել է, բայց դուք էլի հա հողից հանում տափ եք չեք թողում որ հոգին լուսավորվի...:)

zanazan
28.12.2011, 10:33

յաա, մեր ախպերը դարձի ա եկել, լեվոնախտը մանրից թողում ա :D

davidus
28.12.2011, 11:18
Հեծանիվ չկա Դավ, երբ լարվածությունը չի թուլանում, պետական համակարգը փլուզվում ա… Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում լարվածությունը թուլացվում ա իշխանափոխության, արտահերթ ընտրությունների ու հրաժարականների միջոցով (ներառյալ երկխոսություններ ու բանակցություններով) ու դա անում են քաղաքական ուժերը… արաբական երկրներում լարվածությունը չթուլացավ ու իրանց պետական համակարգը փլուզվեց… հիմա նոր ընտրությունների միջոցով փորձում են վերականգնել… Սիրիան էլ փլուզման ճամփին ա… բայց էն էլ ասեմ որ իրանք քաղաքական ուժեր չունեին որ ճնշումը թուլացնելու գործընթացներ սկսեին… Եգիպտոսում Մոհամմադ Ալ Բարադեյը մի մոմենտ մեջտեղ եկավ, բայց հետո կորավ…

Արաբական երկրներում իշխանափոխություն չի եղել, իրանց մոտ պետությունը փլուզվել ա…

Հայաստանը չի կարա թույլ տա որ պետական համակարգը փլուզվի… բացառված ա…

Մեֆ, ախր մենք լրիվ ուրիշ բանի մասին ենք խոսում, դու էլի ընկել պետականության հիմունքներ ես դասավանդում։ Ընկեր, ես մի հատ շատ պարզ հարց տվեցի։ Ինչի պիտի ընդդիմությունը թուլացնի լարվածությունը, եթե չի հասել իր նպատակին։ Չկա լարվածություն, չկա իշխանափոխություն։ Իսկ եթե քաղաքական ուժը ի սկզբանե մտադիր չի եղել իշխանափոխություն անել, ապա թող հենց սկզբից էլ ասեր, ոչ թե ավգյան ախոռները մաքրելու կոչեր աներ։

Ինչ վերաբերում ա արաբական աշխարհին։ Պետական համակարգը կոլապս ապրեց, որովհետև իշխանությունը էդ լարվածությունը թուլացնելու փոխարեն զենք քաշեց ժողովրդի վրա։ Ո՞վ ա մեղավոր, որ իշխանությունը դիմեց բռնի ու զենքի ուժի։ Ընդդիմությու՞նը... չէ ապեր, դժվար։ Էս դեպքում մենակ կարելի ա փառք ու պատիվ տալ էդ ընդդիմությաւնը, որ նույնիսկ հազարավոր զոհերի գնով մինչև վերջ ճակատժճակատի տվեց ու ստեղծեց իր երկրի համար նորմալ հանրապետություն դառնալու հնարավորությունը։

Ընդդիմության խնդիրը ժողովրդին բորբոքելն ու դուրս հանելը չի եթե դրա հիմքերը չկա… դու ընտրական պրոցեսները խառնում ես ընդդիմադիր գործունեության ու բողոքի ընդվզումների հետ… դրանք տարբեր բաներ են…

Ախպեր ջան, հազար ներողություն էլի... ուրեմն էս չորս տարի մենք ընտրակա՞ն պրոցեսների մեջ ենք։ Բա մի բերան շուտ ասեիր...

քո համար աբսուրդ ա թվում որովհետև դու էս տեսանկյունից ես նայում, այսինքն շարժումն ու ընդվզումը սկսում ա ընդդիմությունը… իսկ ես ասում եմ հակառակը ընդվզման պատճառները որ նայես կտեսնես որ ընդդիմությունը ինքն էլ առաջանում ա դրանց հետևանքով, բայց շարժման ամենակարևոր գործոնը մնում ա ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժը, այլ ընդդիմադիր ժողովուրդը… ուժերը գաիս-գնում են… շարժումը մնում ա եթե խնդիրները չի լուծվում ու կարող ա հասնի իրա կուլմինացիային՝ պատականության փլուզման… քաղաքական ուժն իրավունք չունի շարժումը վրածել սոցիալական բունտի ու պետության փլուզման…

Մեֆ, տեսնում ես, էս էլ արդեն որերորդ դեպքն ա, դու զանազանում ես ընդդիմադիր քաղաքական ուժ ու ընդդիմադիր ժողովուրդ հասկացությունները լայն կոնտեքստում։ Այնինչ ընդիմադիր ժողովուրդը վաղ թե ուշ կազմակերպվում ա որևէ քաղաքական ուժի մեջ ու դառնում ա էդ ուժի հիմքը, հենքը։ Ուժերը էլի որ գալիս գնում են, բայց ոնց էլ քցես-բռնես, էսօր էս ուժի կազմում, վաղը ուրիշ ուժի կազմում էդ նույն պայքարող ժողովուրդը կազմակերպվելու ա, ու ներկայանալու ա երկրին ու արտերկրին ընդդիմադիր ուժի դեմքով։ Քեզ թվում ա, թե ժողովուրդը պիտի պայքարի, բողոքի, իսկ ընդդիմութունը կողքից կանգնի ասի՝ «գյադեք էս յան գացեք, գյադեք էն յան գացեք»։ Ստեղ են ասում. տո լավ է... :D

2011-ի գարունը ընդվզում եղավ, իսկ ընդվզումը շարժում չի… եթե որպես քեյս ստադի ես նայում ապա էս քեյս ստադիից կարելի ա եզրակացնել որ եթե պոռթկումը վրածվեր շարժման, կլիներ նաև իշխանափոխություն՝ արտահերթ ընտրություններ… բայց քանի որ պոռթկաց ու մարեց, ձախողվեց նաև երկխոսությունը…

ապեր, դուք ընդդիմության մասին ավելի շատ եք մտածում, ավելի շատ եք քննադատում ու քննարկում քան թե երկրի պրոբլեմները՝ ձեր պրոբլեմները… մի հատ ընենց տպավորություն ա որ ընդդիմությունն ա էս ամեն ինչի գլխավոր մեղավորն ու դերակատարը…

Մեֆ, դու հիմա Լևոնի նման ինչ հինունոր տերմին ու տերմինալոգիա ասես որ չես բերի խառնես արանքը, որ ատմազկա տաս ՀԱԿ-ի չգործողություններին. ընդվզում, պոռթկում, շարժում, ջրբաժան, ճամփաբաժան, վերջնական հաղթանակի սկիզբ։ Փաստը մնում ա փաստ. կար ռեալ հնարավորություն նույնիսկ էս տարվա սկզբին, իսկ հիմա ոչ միայն չկա էդ հնարավորությունը, այլ նույնիսկ ԱԺ-ում լուրջ թվով մանդատ հավաքելու տեսանելի հույս էլ չկա։

մի քչ վիճելի ա որ մեր իշխանությունները քաղաքական ուժ են… իսկ ինչ վերաբերվում ա ընդդիմությանը ապա մի հատ պարզ հարց տամ…ի՞նչ պտի աներ ընդդիմությունը Մարտի 1-երին որ չարեց ու դրա համար դու և բոլորդ մեղադրում եք…

Ոչ թե մարտի մեկին, այլ մարտի մեկից հետո. ինքը մինչև հիմա պիտի իշխանությունը վերցրած լիներ։ Իրանցի փաստացի ոչ ոք ուրիշ բան էլ չի ուզում։

Ժողովրդից բան չեմ ուզում, ժողովուրդը պտի ուզի… ուզելն էլ գիտես ոնց ա լինում… մի հատ էլ անդրադառնամ… պոռթկունը, շարժում չի Դավ ջան… խառնում ես… ընտրություններին որ միահամուռ դուրս եկան դա դեռ չի նշանակում որ շարժում ա ձևավորվել… լավ սկիզբ ա, բայց շարժում չի… շարժումը լինում ա տևական… մեր մոտ միշտ էլ պոռթկում եղել ա…

Ինչ ա մեր ախպերը ասում, բան չեմ հասկանում։ Հիմա փաստորեն էս ամենը պիտի մի հատ էլ շարժման վերածվի, որ մենք դնենք վերջնական հաղթանակի վերջը։
Մեֆ, հլը մի հատ կհիշեցնե՞ս, թե ով էր խոսում օրեցօր դատարկվող Հայաստանի, օրեցօր սնանկացող ժողովրդի, օրեցօր քանդվող տնտեսության մասին։ Փաստորեն մեզ մինչև հիմա սուտ էին ասում, որ մենք ժամանակ չունենք։ Դուրս ա գալիս, ըստ քեզ, որ լավ էլ ունենք ու պիտի դեռ հասունանաք ու շարժում դառնանք։

երկխոսությունը պարտադրվեց երբ ժողովուրդը դուրս եկավ հանրահավաքի հազարներով, և դադարեց երբ գնաց տուն… կվերսկսեր եթե նորից դուրս գար… ստեղ 2 կարծիք լինել չի կարող… եթե երկխոսությանը դեմ եք ուրեմն որևէ քաղաքական ուժի չեք վստահում ով էլ որ լինի, ինչ կենսագրություն ու մաքրություն էլ որ ունենա… երկխոսության ալտերնատիվը արաբական վարյանտն ա… գնացեք արեք ստեղ ձեզ քաղաքական ուժ պետք չի, կխանգարի, կարող ա կոմպրոմիսի գնա, երկխոսի, կամ փորձի լարվածությունը թուլացնել ոնց որ Իսպանիայում, Իտալիայում…

Մեֆ, էդ ով ա ում պարտադրել երկխոսությունը։ ՀԱԿ-ը պարտադրեց ժողովրդին, չէ։ Համաձայն եմ։ Սրա մասին մի հազար անգամ ասել եմ։ Նույն էդ ժողովրդի մի ստվար զանգված բաց տեքստով դեմ էր արտահայտվում էդ երկխոսությանը, բայց էդ զանգվածին բանի տեղ չդրեցին, ասեցին՝ մենք գիտենք ինչ ենք անում, վստահեք մեզ։ Վստահեցին ապեր։ Ի՞նչ դուրս եկավ՝ ինքդ էլ լավ գիտես։

քո ասած փիլիսոփայորեն եթե նայենք, ապա դու հարցի հիմքը սխալ ես դնում ու դրա համար էդ հիմքի վրա կառուցած տրամաբանությունը բերում ա նրան որ ընդդիմությունն ա մեղավոր էս ամեն ինչի մեջ, մինչդեռ քեզ իշխանությունն ա թալանում, կեղեքում, քո տնից հանում, գյուղերը դատարկում ու ժողովրդի վրա էլ կրակում…

Մեֆ ջան, ինչքան դու ես պնդում, որ ես եմ հիմքը սխալ դնում, նույն կերպ էլ ես կարամ պնդեմ, որ դու ես սխալվում էն հարցում, որ ընդդիմությունը պիտի ընդամենը պրառաբի դեր կատարի ու պատասխանատվություն չկրի իր արած-չարածի համար։

Ընդդիմությունը մեղավոր չի, որ մեզ թալանում, կեղեքում են, բայց ընդդիմությունը մեղավոր ա նրանում, որ ունենալով ռեալ շանս էդ իրավիճակը ուղղելու չարեց էդ բանը։

Skeptic
28.12.2011, 12:19
Վերջերս «Մեկ Ազգի» շուրջ ծավալված քննարկումների թեմային անմիջականորեն առնչվող մի հատ իրադարձություն ա հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Խոսքը իսրայելական Բեյթ-Շեմեշ քաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին ա՝ ընդդեմ ծայրահեղական-ուղղափառ հրեաների կողմից աշխարհիկ կյանքով ապրողների ճնշմանը: Մի քանի օր առաջ տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվել ա տեսանյութ, որը պատմում ա ծայրահեղականներով բնակեցված թաղամասերում ժամանակակից կենսակերպով ապրողների ու նրանց ստորացումների մասին: Առավել մանրամասն՝ էստեղ (http://www.bbc.co.uk/news/world-middle-east-16342327) (անգլերեն)

Սա էլ տեսանյութն ա.

http://www.youtube.com/watch?v=dFm1tZkEuxI

Ոնց որ ասում են՝ գեղ չկա, որ շուն չլինի, ուղղակի որոշ գեղերի շներ ավելի կծան են: :[

Rammer
28.12.2011, 17:45
Ապեր, հայաստանյան քաղաքական գործիչները նույնքան դուռակ, սրիկա ու մունդառ են ինչքան մնացած երկրներինը, բայց իրանց մոտ էտի աշխատում ա իսկ մեր մոտ ոչ… էս պարզ հարցը շատ բարդ պատասխան ունի որը մենք չենք ընդունում… ուրեմն սենց էլ մնալու ա… մեղադրելով սաղին շարունակելու ենք բողոքելով ապրել…

մեր քաղաքական գործիչներն ու իշխանությունները մեղավոր են որ դուռակ, սրիկա, կաշառակեր, հանցագործ ու մունդառ են, բայց մենք ենք մեղավոր որ իրանք ղեկավարում են էս երկիրը…

դուք ձեն չեք հանում իրանք էլ անում են… մենակ չասես 2008-ի ու 2011-ի Մարտի մեկին ակտիվ էր ժողովուրդը… քիչ ա, ամեն ժողովուրդ էլ կարա պոռթկա ու պոռթկում ա, բայց էտի հերիք չի…

երբ որ ժողովրդի գիտակից զանգվածը dismiss ա անում քաղաքական դաշտն ու իշխանություններին իրանք էլ գիտակից զանգվածին են dismiss անում. ի՞նչ սխալ բան կա ստեղ… ցավալի ա, բայց լոգիկայի սահմաններում ա…

եթե ժողովուրդն իրա տեղը չի գտնում երկրի քաղաքական ու սոցիալական կյանքում, ապա իրան իրա տեղը "ցույց են տալիս", մի շիշ ձեթով էլ բերանները փագում են…

պասիվ բողոքն ավելի վատ ա, քան ակտիվ ձախողումը… քանի որ պասիվ բողոքով մարդիկ բավարարվում են, իսկ ակտիվ ձախողումից գոնե սովորել հնարավոր ա…

Մեֆ ջան ինչ ասում ես դրա հետ համաձայն եմ ու ավելի կոպիտ արժի ասել հայ ազգի մասին: Բայց ես կոնկրետ առաձնացնում եմ մեծամասնությունից մարտի մեկի մասնակիցներին: Չնայած ազգի նկարագիրը որոշվում ա մեծամասնությունով կամ նրա էլիտայով: Հիմա ինչ որայա ուզում եմ ասեմ ժողովրդի մասով համաձայն եմ: Բայց արդարություն համար պիտի նաև ասես որ էտ ուժը որ ղեկավարում էր էտ ընդիմադիր ժողովրդին ավելի վատ գտնվեց քան այդ ժողովուդրը: Ասում ես պիտի ժողովուդրը անընդհատ ճնշի եթե ժողովուդրը պիտի անընդհատ ճնշի էլ պարոն Տեր Պետրոսյանը ում ա պետք? Ու Դավիթը ճիշտ ա ասում որ ասում ա ժողովուրդը, մենք հավատացինք գնացինք Լևոնի հետևից հետո պարզվեց քո սիրած ճնշման գագաթնակետին որ էտ ամբողջ պրոցեսը թատորն էր իրա տաշ տմբլյով: Հիմա դու ժողովրդին ես քննադատում, մյուս մասն էլ , օրինակ Դավիթը,Լևոնին: Երկու կողմն էլ ճիշտ է...
Քո նշած ճանապարհը Մեֆ ջան աշխատում ա մենակ կայացած հասարակություններում, որ ժողովուդրը կամ էլիտան միշտ վերահսկում ա իշխանությանը ու ճնշում ա գործադրում: Հայաստանում նման բան չի կարող լինեն, միայն հեղափոխություն պիտի լինի որ փոփոխություն լինի:Մենակ հեղափոխությունով նրանավոր կլինի ազատվել էս ռուսական դրածո համաբալներից: Թե չէ ինչ Սեռժին ճնշես եթե շատ դավադիտ անես պողոսին կդնեն հետո էլ մեկ ուրիշ մեկին, բայց բովանդակությունը չի փոխվի ու ազատ անկախ Հայասատան տենց էլ չի լինի:

Տրիբուն
28.12.2011, 22:18

Ապեր, մենք մեղավոր ենք, որ իրանք ղեկավարում են երկիրը ու մենք կրկնակի մեղավոր ենք, որ մեր բողոքն ու պոռթկումն էլ էս ձևի ընդդիմությունն ա առաջնորդում: Նենց որ, Մեֆ ջան, նեդեմ իշխանությունների նանը, բայց նեդեմ էս պահին նաև ընդդիմության նանը, որը ոչ մի բանով չի տարբերվում դուռակ, սրիկա, կաշառակեր, հանցագործ ու մունդառ իշխանությունից: Վերջում էլ նեդեմ թուրքերի նանը:

Տրիբուն
28.12.2011, 22:23
Ու էս ընդդիմության դեմքը էսօր էս տղեն ա…
Ամենաճակատագրական ճակատամարտերի տարի (http://www.lragir.am/armsrc/country-lrahos58327.html)

........
- Իսկ որոնք էին ձախողումները:

- Եթե կարելի է դա ձախողում համարել, ապա կնշեմ հետեւյալը. ինչ-որ պահից իշխանությունները ճանապարհի կեսից հրաժարվեցին դեպի ժողովրդավարություն բանակցային անցման մոդելից ու դադարեցին կոմպրոմիսով հարցերը լուծելու քաղաքականությունը: Սա միայն մեկ բան է նշանակում՝ մեզ մարտահրավեր է նետած, որ հարցերը պետք է լուծենք ժողովրդի ճնշմամբ: Մենք այդ մարտահրավերն ընդունում ենք, եւ արդեն փետրվարից սկսելու ենք ժողովրդական ճնշման այն ալիքը, որն իշխանություններն իրենց գործողություններով են հրահրել:
.....

Էս տղուն հարցնում են ՀԱԿ-ի ձախողումը որն ա, ասում ա էն ա, որ իշխանությունները հրաժարվեցին երկխոսությունից :D Ընգեր, մտքի տիեզերական թռիչք ա: Պրիտոմ, մինչև էտ ասում ա, որ հաջողությունն անցած տարվա էն էր, որ իշխանությունների հետ երկխոսություն սկսեցինք: :D

Ու հետո, սենց միիիիի վախտ քննարկում ենք, թե ոնց ա լինելու, որ մարդիկ խոպան դեռ գնացած չեն լինելու, բերքահավաքն անցած ա լինելու, ցանքը դեռ սկսված չի լինելու, խիյար-պամիդոր, միտինգ ....... Լուրջ արդեն չեմ ջոգում, ում միտքն ու խոսքն ա ավելի զավեշտալի - ՀԱԿ-ինը, թե Հովիկիկինը, Գալուստինը, հարգարժան պարոն Ծառուկյանինը (ՀԱԿ-ի թանկագին խաթեր համար), ու ինչն ա ավելի ողորմելի - ավանդներ վերադարձնելու խոստումը, թե երեք շիշ ձեթ նաղդ բաժանելը:

Մեֆ ջան, մենք ավելի լավ ա չբողոքենք, պոռթկումն էլ պահենք մեջներս, մինչև բալքիմ մի հատ ուժեղ խոզի գրիպի վարակ ընգնի սրանց սաղի մեջ, սատկեն՝ պրծնենք - ՀՀԿ-վ, ԲՀԿ-ով, ՀԱԿ-ով, ՕԵԿ-ով, Դաշնակ-Ժառանգով ....

Mephistopheles
28.12.2011, 23:36
Մեֆ ջան ինչ ասում ես դրա հետ համաձայն եմ ու ավելի կոպիտ արժի ասել հայ ազգի մասին: Բայց ես կոնկրետ առաձնացնում եմ մեծամասնությունից մարտի մեկի մասնակիցներին: Չնայած ազգի նկարագիրը որոշվում ա մեծամասնությունով կամ նրա էլիտայով: Հիմա ինչ որայա ուզում եմ ասեմ ժողովրդի մասով համաձայն եմ: Բայց արդարություն համար պիտի նաև ասես որ էտ ուժը որ ղեկավարում էր էտ ընդիմադիր ժողովրդին ավելի վատ գտնվեց քան այդ ժողովուդրը: Ասում ես պիտի ժողովուդրը անընդհատ ճնշի եթե ժողովուդրը պիտի անընդհատ ճնշի էլ պարոն Տեր Պետրոսյանը ում ա պետք? Ու Դավիթը ճիշտ ա ասում որ ասում ա ժողովուրդը, մենք հավատացինք գնացինք Լևոնի հետևից հետո պարզվեց քո սիրած ճնշման գագաթնակետին որ էտ ամբողջ պրոցեսը թատորն էր իրա տաշ տմբլյով: Հիմա դու ժողովրդին ես քննադատում, մյուս մասն էլ , օրինակ Դավիթը,Լևոնին: Երկու կողմն էլ ճիշտ է...

Ապեր, մենք տարբեր ձևի ենք նայում էս ամեն ինչին… եթե հասարակական/ժողովրդական ճնշում չկա ոչ մի քաղաքական գործիչ ոչ մի բան չի կարող անել… խոսքս ստեղ Լևոնի մասին չի… քաղաքական ուժերի խնդիրը բողոքն իրա կուլմինացիային չհասցնելն ա, որովհետև դրա արդյունքը արաբական աշխարհն ա (նախանձով պետք չի նայել իրանց, հլա ժամանակ կա… որ հետևես կտեսնես)… մենք չենք կարա արաբական սցենար ունենանք… չի կարա… մենք չենք կարա իրար սպանենք անկախ ամեն ինչից… մի կողմը մեր երեխեքն են մյուս կողմն էլ մենք, ոստիկանն էլ (ինչքան էլ որ մունդառ եղավ, դրանից կարա մի հատ երեխա ծնվի որ ազգի հպարտություն լինի) մեր վերևի հարևանն ա, ընդդիմադիրն էլ իրա գուրը (բառացիորեն, իսկական ա)… չկա տենց պատճառ որ իրար գյուլլելը արդարացվի մեր պարագայում… ես չեմ կարող ընդունել որ Մարտի 1-ին ժողովուրդը "Լևոն Նախագահ" գոռալով հարձակվեր բանակի ու ոստիկանության վրա… էտի իմ համար քաղաքական, բարոյական ու ազգային կատաստրոֆա ա… իմ համար… էդ ժամանակ կարաս հաստատ համոզված լինես որ Ռոբին մեր ձեռով փոխարինում ենք Ռոբի քառակուսիով (եթե էնի զինված մարդկանց ա ուղղարկում անզեն ժողովրդին գյուլլելու, էսի անզեն ժողովրդին իրա անունը բերանները դնելով՝ հանուն իրա նախագահության ա ուղղարկում մինչև ատամները զինված զորքի դեմ… ճիշտն ասած ես չգիտեմ սրանցից որն ա ավելի վատը)…

ինձ թեկուզ քարկոծեք, բայց պտի ասեմ… երկխոսությունը սկսեց որովհետև ժողովուրդը դուրս եկա, իսկ Սերժը այնուամենայնիվ սպանդը բացառեց, ստեղ իրա "բարիյության" ֆակտորը ինչքանով ա աշխատել չգիտեմ, բայց փաստ էր որ սկսեց… ու պետք չի ասել "հենց սկզբից երկխոսությունը ձախողված էր" … չէ ապեր, մենք ենք որոշում ինչն ա աշխատում ինչը չէ… սա Հայաստանում շատ քիչ մարդ ա հասկանում սկսած քաղաքական գործիչներից վերջացրած մեկնաբաններից ու վերլուծաբաններից… օրինակներ շատ եմ բերել, բայց չեք ընդունում…

Քո նշած ճանապարհը Մեֆ ջան աշխատում ա մենակ կայացած հասարակություններում, որ ժողովուդրը կամ էլիտան միշտ վերահսկում ա իշխանությանը ու ճնշում ա գործադրում: Հայաստանում նման բան չի կարող լինեն, միայն հեղափոխություն պիտի լինի որ փոփոխություն լինի:Մենակ հեղափոխությունով նրանավոր կլինի ազատվել էս ռուսական դրածո համաբալներից: Թե չէ ինչ Սեռժին ճնշես եթե շատ դավադիտ անես պողոսին կդնեն հետո էլ մեկ ուրիշ մեկին, բայց բովանդակությունը չի փոխվի ու ազատ անկախ Հայասատան տենց էլ չի լինի:

ապեր, մեր հասարակությունը կայացման ճանապարհին ա ու դա ուղդեկցվում ա կորուստներով ու ձախողումներով… պետականության կառուցման ու հասարակության կայացման պրոցեսները դրանք զուգահեռ պրոցեսներ են Ռամ ջան, չես կարող մեկը կառուցել հետո մյուսը… եթե մենք էս խնդիրները լուծենք, ռուսները պրոբլեմ չեն լինի…

Տրիբուն
28.12.2011, 23:43
… մենք չենք կարա արաբական սցենար ունենանք… չի կարա… մենք չենք կարա իրար սպանենք անկախ ամեն ինչից… մի կողմը մեր երեխեքն են մյուս կողմն էլ մենք, ոստիկանն էլ

Սպանելը վատ բան ա - չուտել մարդու միս, խմել այծի կաթ :D

Անկախ ամեն ինչից մենք չենք կարա սպանենք, ու չպիտի սպանենք, բայց կարանք մուղամով լքենք երկիրը, ս....ներս քաշենք գնանք: Իտոգում մեկա երկիր չի մնալու:

Mephistopheles
29.12.2011, 00:15

Ինչ վերաբերում ա արաբական աշխարհին։ Պետական համակարգը կոլապս ապրեց, որովհետև իշխանությունը էդ լարվածությունը թուլացնելու փոխարեն զենք քաշեց ժողովրդի վրա։ Ո՞վ ա մեղավոր, որ իշխանությունը դիմեց բռնի ու զենքի ուժի։ Ընդդիմությու՞նը... չէ ապեր, դժվար։ Էս դեպքում մենակ կարելի ա փառք ու պատիվ տալ էդ ընդդիմությաւնը, որ նույնիսկ հազարավոր զոհերի գնով մինչև վերջ ճակատժճակատի տվեց ու ստեղծեց իր երկրի համար նորմալ հանրապետություն դառնալու հնարավորությունը։…

իմ բոլոր հարցերի պատասխանները դու ստեղ տվել ես Դավ ջան… սրանից ավելի պատկերավոր չէիր կարող ասել… չեմ ուզում անդրադառնամ էն հարցին թե ընդդիմության փառքի ու պատվի համար ով ա լինելու էդ հազարավոր զոհերը… Դավ, էսի ստատիստիկա չի, թիվ չի, մարդ ա, դու ես, ես եմ, քո ախպերն ա, երեխեն ա քուրն ա, որոնց ընդդիմությունն ուղղարկում ա մեռնելու…

Արաբական աշխարհում ընդդիմություն չի եղել, որ ժողովրդին տաներ բախումների ու դեռ չկա… դու լավ չես հետևել ու հետևում իրանց երկրում կատարվող գործընթացներին… Թունիսում իսլամիստները (չափավոր) եկան, իսկ Եգիպտոսում մուսուլմանական եղբայրությունը մի պատկառելի ուժ կազմեց խորհրդարանում… ի դեպ հեղափոխության ժամանակ նրանք ամենաակտիվը չեն եղել ու ոչ էլ սկսել են հեղափոխությունը… նրանք նույնիսկ կողքից կանգնած նայել են միառժամանակ… և նրանք եղել են այդ երկրների միակ կազմակերպված ու կառույցներով ալտերնատիվ ուժը…

էնպես որ դա հլա շատ մեծ հարց ա թե ում համար ա դա հնարավորություն և ինչ ձևի երկիր կառուցելու հնարավորություն ա…

…բայց անդրադառնամ մեր դեպքին ու արաբականի համեմատությանը… արաբական աշխարհում ընդդիմություն չի եղել, ընդդիմությունը բողոքի ալիք/շարժում չի բարձրացրել ու հեղափոխություն չի արել… արաբական գարուններից խոսելիս "քաղաքական ընդդիմություն" արտահայտությունն ամենևին էլ տեղին չի, ավելի շուտ դրա բացակայության, կամ եթե անգամ գոյություն ունի ապա ձախողման (Մոհամմադ Ալ Բարադեյ) հետևանք ա…

Mephistopheles
29.12.2011, 00:19
Սպանելը վատ բան ա - չուտել մարդու միս, խմել այծի կաթ :D

"հազար տարում, մարդակերը հազիվ մարդասպան դարձավ"… ապեր, ասա ով մեռնի…

Անկախ ամեն ինչից մենք չենք կարա սպանենք, ու չպիտի սպանենք, բայց կարանք մուղամով լքենք երկիրը, ս....ներս քաշենք գնանք: Իտոգում մեկա երկիր չի մնալու:

ոնց… ուրեմն ընտրությունը սպանելու կամ երկիրը լքելու մեջ ա՞… հետաքրքիրն էն ա որ սպանողը երկիրը չի լքի, լքողը չի սպանի…

Տրիբուն
29.12.2011, 00:20
Մեֆ, ընգեր, արդեն նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի թաքցնում, որ վիճակը զոռ ա: Աղքատությունը Հայաստանում 2008 թվին եղել ա 28%, 2009-ին 34%, 2010-ին 36%, 2011-ին արդեն Աստված գիտի ինչքան, իսկ բնակչության 77% -ը ապրում ա օրական մինչև 5 դոլար երկամտով: Մինչև 5 տարեկան երեխեքի 5%-ն էլ թերքաշ ա, այսինքն նորմալ չի սնվում: Ընգեր, ու դու ուզում ես, որ մենք 77%-ով, առավոտից իրիկուն երկխոսությանը նպաստելու համար ակտիվություն դրսևորե՞նք: Բա մեր երեխեքի օրական 5 դոլարը որդու՞ց տուն տանենք: Դրա համար էլ ձրի ձեթի հերթին ավելի շատ մարդ ա գնում, քան ՀԱԿ-ի տրնգիին:

Բա էլ ինչո՞վ ա արաբական աշխարհը մեզանից վատը: Ինչի՞ չպիտի իրանց հետ համեմատվենք: Բա ու՞մ հետ համեմատվենք, կուշտ ու տռզած եվրոպացիների՞, որոնք բողոքում են թոշակային տարիքը երկու տարով ավելացնելու դեմ, ու նրա դեմ որ պետական սոցիալական ծախսերը 600 միլիարդից կրճատվելու են ու դառնան 580 միլիարդ եվրո, խոսքի: Գնանք հերթական ընտրությունների՞ ու ձայն տանք ՀԱԿ-ի «Հարյուր կետ» կամ ՀՀԿ «Նժդեհ պապին չի մեռել» ծրագրերի օգտի՞ն ու հույս ունենանք ու քաղաքական ուժերը կհամագործակցեն որևէ խելամիտ պալտֆորմի շու՞րջ :D Կայֆավա՞տ եք ըլնում վրեքս, ընգեր:

Չէէէէէ, ապեր, ուտել մարդու միս, ժարիտ արած ձրի բաժանված ձեթով .... էս ա լուծումը .. պրիտոմ առաջինը ուտել մեզ չորս տարի հավայի տանող-բերողների միսը: Լևոնի միս եմ ուզում :D

Տրիբուն
29.12.2011, 00:27
"հազար տարում, մարդակերը հազիվ մարդասպան դարձավ"… ապեր, ասա ով մեռնի…

Մեռնի մուտիլովշիկը :D

ոնց… ուրեմն ընտրությունը սպանելու կամ երկիրը լքելու մեջ ա՞… հետաքրքիրն էն ա որ սպանողը երկիրը չի լքի, լքողը չի սպանի…

Չէ ապեր, մի փոր կուշտ փորով հաց ուտելու մեջ ա: :think

Ուրեմն, Մեֆ ջան, այ էտ չսպանողները, ասել ա թե բնակչության 90%-ը, եթե հնարավորություն ունենան, վաղը կփաթեթավորեն հայրենիքը սև թղթի մեջ, կարմիր բանձիկ կկապեն վրեն ու կքցեն կիևյան մոստից: Գիտես ինչի՞: Որովհետև դավադիտ են եղել հավայի կուտ ուտելուց: Դավադիր են եղել մուտիլովշիկներից, ամեն կողմից: Դավաիդր են եղել, որ նոր տարուց նոր տարի գնում են ու հերթ են կանգնում, որ մուֆթա ձեթ ստանան, ստանալուց էլ ամոթու գետինն են մտնում, որ հարևաններցի մարդ հանկարծ չտենա ..... մի բանի հետ մի կտոր հույս են կապում վերջապես, ու իրանց հավաքում տանում են կամ տրնգիի, կամ երկխոսության, կամ էլ բռի անտաշի հետ համագործակցության ......

Տրիբուն
29.12.2011, 00:34
Արաաաաա, ես ոնց եմ սրանցից զզվում .... ոնց ա վրես ազդել էտ Գյումրիում ձեթի հերթի էտ պատմությունը ... ուրեմն էս պոռնիկները մեզ ինչ օրի հասցնեն, որ վառթանչիկի պես վիժվածքը վերսալի պես հյուրնոցային համալիր սարքի Գյումրիում, իսկ էտ ժամանակ գյումրեցիների պես թասիբով ու հավեսով ժողովուրդը իրեք շիշ ձեթի համար իրար սպանի ու քֆուր տա ......

Վառթանչիկների հետ ե՞նք ուզում երկխոսենք, համագործակցենք, պլատֆորմենք ու ընտրություն կազմակերպենք ...

Chuk
29.12.2011, 00:56

Չէ, ձյաձս, ուզում ենք որ գյումրեցիքի, քո ու իմ պես թասիբով տղեքը հելնեն դրանց մաման լացացնեն: Բայց որ ամբողջովին չի ստացվում, ուրիշ սցենարներ ենք հորինում, մեր մեծ ախպեր:

Mephistopheles
29.12.2011, 01:27
Մեֆ, ընգեր, արդեն նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի թաքցնում, որ վիճակը զոռ ա: Աղքատությունը Հայաստանում 2008 թվին եղել ա 28%, 2009-ին 34%, 2010-ին 36%, 2011-ին արդեն Աստված գիտի ինչքան, իսկ բնակչության 77% -ը ապրում ա օրական մինչև 5 դոլար երկամտով: Մինչև 5 տարեկան երեխեքի 5%-ն էլ թերքաշ ա, այսինքն նորմալ չի սնվում: Ընգեր, ու դու ուզում ես, որ մենք 77%-ով, առավոտից իրիկուն երկխոսությանը նպաստելու համար ակտիվություն դրսևորե՞նք: Բա մեր երեխեքի օրական 5 դոլարը որդու՞ց տուն տանենք: Դրա համար էլ ձրի ձեթի հերթին ավելի շատ մարդ ա գնում, քան ՀԱԿ-ի տրնգիին:

Բա էլ ինչո՞վ ա արաբական աշխարհը մեզանից վատը: Ինչի՞ չպիտի իրանց հետ համեմատվենք: Բա ու՞մ հետ համեմատվենք, կուշտ ու տռզած եվրոպացիների՞, որոնք բողոքում են թոշակային տարիքը երկու տարով ավելացնելու դեմ, ու նրա դեմ որ պետական սոցիալական ծախսերը 600 միլիարդից կրճատվելու են ու դառնան 580 միլիարդ եվրո, խոսքի: Գնանք հերթական ընտրությունների՞ ու ձայն տանք ՀԱԿ-ի «Հարյուր կետ» կամ ՀՀԿ «Նժդեհ պապին չի մեռել» ծրագրերի օգտի՞ն ու հույս ունենանք ու քաղաքական ուժերը կհամագործակցեն որևէ խելամիտ պալտֆորմի շու՞րջ :D Կայֆավա՞տ եք ըլնում վրեքս, ընգեր:

Չէէէէէ, ապեր, ուտել մարդու միս, ժարիտ արած ձրի բաժանված ձեթով .... էս ա լուծումը .. պրիտոմ առաջինը ուտել մեզ չորս տարի հավայի տանող-բերողների միսը: Լևոնի միս եմ ուզում :D

ապեր տեղյակ եմ, ամեն ինչն էլ ճիշտ ես ասում, բայց ելքը իրար սպանելը չի… չեմ ուզում ասեմ ինչն ա, որ չներվայնանաս… իմ կարծիքով իհարկե

Rammer
29.12.2011, 01:27
Ապեր, մենք տարբեր ձևի ենք նայում էս ամեն ինչին… եթե հասարակական/ժողովրդական ճնշում չկա ոչ մի քաղաքական գործիչ ոչ մի բան չի կարող անել… խոսքս ստեղ Լևոնի մասին չի… քաղաքական ուժերի խնդիրը բողոքն իրա կուլմինացիային չհասցնելն ա, որովհետև դրա արդյունքը արաբական աշխարհն ա (նախանձով պետք չի նայել իրանց, հլա ժամանակ կա… որ հետևես կտեսնես)… մենք չենք կարա արաբական սցենար ունենանք… չի կարա… մենք չենք կարա իրար սպանենք անկախ ամեն ինչից… մի կողմը մեր երեխեքն են մյուս կողմն էլ մենք, ոստիկանն էլ (ինչքան էլ որ մունդառ եղավ, դրանից կարա մի հատ երեխա ծնվի որ ազգի հպարտություն լինի) մեր վերևի հարևանն ա, ընդդիմադիրն էլ իրա գուրը (բառացիորեն, իսկական ա)… չկա տենց պատճառ որ իրար գյուլլելը արդարացվի մեր պարագայում… ես չեմ կարող ընդունել որ Մարտի 1-ին ժողովուրդը "Լևոն Նախագահ" գոռալով հարձակվեր բանակի ու ոստիկանության վրա… էտի իմ համար քաղաքական, բարոյական ու ազգային կատաստրոֆա ա… իմ համար… էդ ժամանակ կարաս հաստատ համոզված լինես որ Ռոբին մեր ձեռով փոխարինում ենք Ռոբի քառակուսիով (եթե էնի զինված մարդկանց ա ուղղարկում անզեն ժողովրդին գյուլլելու, էսի անզեն ժողովրդին իրա անունը բերանները դնելով՝ հանուն իրա նախագահության ա ուղղարկում մինչև ատամները զինված զորքի դեմ… ճիշտն ասած ես չգիտեմ սրանցից որն ա ավելի վատը)…

ինձ թեկուզ քարկոծեք, բայց պտի ասեմ… երկխոսությունը սկսեց որովհետև ժողովուրդը դուրս եկա, իսկ Սերժը այնուամենայնիվ սպանդը բացառեց, ստեղ իրա "բարիյության" ֆակտորը ինչքանով ա աշխատել չգիտեմ, բայց փաստ էր որ սկսեց… ու պետք չի ասել "հենց սկզբից երկխոսությունը ձախողված էր" … չէ ապեր, մենք ենք որոշում ինչն ա աշխատում ինչը չէ… սա Հայաստանում շատ քիչ մարդ ա հասկանում սկսած քաղաքական գործիչներից վերջացրած մեկնաբաններից ու վերլուծաբաններից… օրինակներ շատ եմ բերել, բայց չեք ընդունում…

ապեր, մեր հասարակությունը կայացման ճանապարհին ա ու դա ուղդեկցվում ա կորուստներով ու ձախողումներով… պետականության կառուցման ու հասարակության կայացման պրոցեսները դրանք զուգահեռ պրոցեսներ են Ռամ ջան, չես կարող մեկը կառուցել հետո մյուսը… եթե մենք էս խնդիրները լուծենք, ռուսները պրոբլեմ չեն լինի…

Հա ես լրիվ համաձայն եմ քո հետ որ ժողովրդական ճնշում պիտի լինի ու ոչ մեկ էլ դա չի ժխտում: Բայց այդ ճնշումը չի կարող ուղղորդել կամ չի ուզում ուղղորդել Լևոնը էդքան բան: Իսկ թե դու կողմ ես հեղափոխությունը թե ոչ դա լրիվ այլ հարցա : Բայց վերլուծություններից զատ ժամանակը ու կյանքը ինքը ապացուցեց որ հեղափոխությանը այլընտարք չկա: Որպեսզի մենք շանս ունենք պետականություն կամ հասարակություն կառուցել պիտի հեղափոխություն լինի: Դրանից հետո կերևա մենք որպես ազգ կձևավորվենք թե կձուլվնք կգնանք... Ես քո բերած փաստարկները հասկանւոմ եմ որ մենք քիչ ենք որ թշնամիներ ունենք և այլն, բայց դառը իրականությւոն այն է որ հեղափոխությունով միայն կարա լինի: Բայց էտ հեղափոխությունը նորից եմ ասում չի լինելու Սեռժի, նա ով պայքարի թիրախ ընտրում ա Սեռժին ուրեմն խաբումա ժողովրդին...Սեռժը ուղակի միջանկյալ օղակ ա...

dvgray
29.12.2011, 02:16

գիտե՞ս ինչ կա: էտ հեղափոխություն կամ երկխոսական անցումը, դա եղել ա բազմաթիվ անգամներ մարդկության պատմության մեջ: մնում ա հասկանանք. թե մենք հիմա մարդկային հասարակագիտական զարգացման որ մի փուլում ենք, ու այդ փուլի օրենքները որոնք են:
այ սրա մասին է պետք բանավիճել: նախ հասկանալ տեսական նյութը նոր այն նստացնել պրակտիկի վրա:
իմ կարծիքով /ես սա էլի եմ ասել/, հայ հասարակությունը հիմա գտնվում է վաղ ֆեոդալականից դեպի միջին ֆեոդալական կարգեր անցման ժամանակաշրջանում: դա ռեալություն է, ուզենք թե չուզենք:
հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, այդ անցման ժանակաշրջանի օբեկտներից մեկն է: շատ աննշան մի օբեկտ: ժամանակին ձիերը/հիմա մերսեդեսները/ անգամ ավելի մեծ կշիռ ունեցող օբեկտներ էին /են/: ու իրանից ավելի մեծ պահանջներ դնել, դա նշանակում է, առնվազն խոսակցությունը վերածել թեմուրնոցի ղժղժոցի:
այդ փուլի համար հատուկ են ֆեոդալների ամրապնդումը ու իրանց իշխանույան խորացումը, միևնույն ժամանակ նաև կենտրոնական իշխանության հզորացումը ու այդ նույն ֆեոդալներին կողմից կենտրոնի թրի տակով անցկացնելը: դա է կատարվում հիմա Հայաստանում:

իսկ ժողովուրդը /այսպես ասած… / այդ ամենի օբեկտ է ընդամենը: կգա ժամանակ, երբ ֆեոդալիզմը կթեվակոխի իր վերջնական փուլ, ու տեղի կունեն կամ բուրժուական հեղափոխություն կամ էլ խաղաղ անցում դեպի կապիտալիզմ: բայց հիմա դրա մասին խոսելը դեռ շատ վաղ է:
այդ էտապները անցնելը անխուսափելի է:
դեռ բուրժուան ֆեոդալի ձեռը խաղալիք է, ու իրա ունեցած չունեցածը գտնվում է ֆեոդալի լիակատար իշխանության տակ: իսկ ֆեոդալները քիչ քիչ մտնում են կենտրոնական իշխանության տակ:

ու էս դրության մեջ ժողովրդի մասին խոսք ասելը… ԱՆԻՄԱՍՏ ՄԻ ԲԱՆ է : դու տեսել էս՞, ասենք Շեքսպիրի մոտ- ԺՈՂՈՎՈՒՐԴ… ;)
էտպեսի խաղացող չկա ,
:)

Mephistopheles
29.12.2011, 07:07

Ռամ ջան, պատրա՞ստ ենք մենք քո ասած հեղափոխության գինը վճարելու, ո՞րն ա էդ գինը, որևէ մեկը գիտի՞… էդ գինը որ վճարեցինք ստանալու ե՞նք մեր ուզածը… և վերջում ո՞վ կարա իրա վրա էդ պատասխանատվությունը վերցնի՝ վերցնել ասելով ես հասկանում եմ էն որ ձախողման դեպքում ինքը կարանա դզի վիճակը… իսկ տենց մարդ 1000 տարի էլ անցնի չի գալու… սենց ասեմ, Հիտլերն ինչո՞վ պատասխանատու եղավ… մենակ "ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը" ասելով չի, ո՞նց ա էդ լինելու… թուքի դեմ չենք գնում կռվելու որ տենց հեշտ ասվի… հեն ա Ժիրոն էլ ա ասում "Մենք գերին չենք դառնալու անցնցում իշխանափոխության" … իմիջայլոց "անցնցում իշխանափոխության" գաղափարը ՀԱԿ-ինն ա ու եթե ՀԱԿ-ը հեղինակություն չունի, ապա պետք չի հետևել էդ գաղափարին… որևէ մեկը չի ստիպում ժողովրդին "անցնցում իշխանափոխության" սկզբմունքը որդեգրել…

տենց չի որ սրանց լարում ես ու հնարավորություն ա ստեղծվում…

Rammer
29.12.2011, 10:05

Ես քո հետ համաձայն եմ որ հայ "քաղաքացին" այսօր ադեկվատ չի իրականությանը: Բայց հենց դրա համար էլ ասում եմ ժողովուդր էլի ոչ թե քաղաքացի: Քաղաքացի դեռ պիտի կերտվի դեռ պիտի դառնա,,,Բայց որպեսզի շանս լինի դառնալու պիտի հեղափոխություն լինի: Հիմա հնարավոր ընթացքը այնպես լինի որ հեղափոխությունը լինի ոչ թե արյունալի լինի գունավոր, բայց չեմ կարծում որ այսօրվա Ռուսաստանը առանց արյան դուրս կգա իր վերջին ֆորպոստից: Դրա համար խնդիր պիռի չդրվի էլի արյունով թե առանց...

davidus
29.12.2011, 10:06
իմ բոլոր հարցերի պատասխանները դու ստեղ տվել ես Դավ ջան… սրանից ավելի պատկերավոր չէիր կարող ասել… չեմ ուզում անդրադառնամ էն հարցին թե ընդդիմության փառքի ու պատվի համար ով ա լինելու էդ հազարավոր զոհերը… Դավ, էսի ստատիստիկա չի, թիվ չի, մարդ ա, դու ես, ես եմ, քո ախպերն ա, երեխեն ա քուրն ա, որոնց ընդդիմությունն ուղղարկում ա մեռնելու…

Մենակ էս տարի հարազատներիցս երեք ընտանիք ճանապարհել եմ արտերկիր, որոնք, հաստատ համոզված եմ, երբեք էլ չեն վերադառնալու։ Նույն քույրս ա, ախպերս, ախպորս երեխեն... ոչ մի տարբերություն։ Արի դու քաղ.հասարակություն կառուցի, իսկ ես տապակվեմ էն հույսով, որ ինձ կարող ա տարիներ հետո հաջողվի էդ մարդկանց երեսը գոնե տեսնել։ Իսկ եթե ավելի ռեալ, ապա փաթաթած ունենամ էդ հույսը. հարազատներս կողքս չեն։

Էս պահի դրությամբ արդեն պետականության պահպանման խնդրի կա, իսկ դու (անձամբ քեզ ի նկատի չունեմ) 70 էջանոց հիմնավորում ես բերում, որ իշխանությունները քըխ են, երկիրդ դատարկվում ա, մարդկանց իրանց գյուղից հանում վտարում են, դու երկխոսում ես, պաշտոնական հավաստիացում ես ստանում։

Ինչ ասեմ ապեր, արա ընենց, ոնց պատկերացնում ես... բայց մի բողոքի, որ կողքդ մարդ չկա կանգնած։ Եթե կողքդ մարդ չի կանգնում, էդ առաջին հերթին քո մեղավորությունն ա, այլ ոչ թե նրա, ում ուզում ես, որ կողքդ կանգնի։

Rammer
29.12.2011, 10:24
Ռամ ջան, պատրա՞ստ ենք մենք քո ասած հեղափոխության գինը վճարելու, ո՞րն ա էդ գինը, որևէ մեկը գիտի՞… էդ գինը որ վճարեցինք ստանալու ե՞նք մեր ուզածը… և վերջում ո՞վ կարա իրա վրա էդ պատասխանատվությունը վերցնի՝ վերցնել ասելով ես հասկանում եմ էն որ ձախողման դեպքում ինքը կարանա դզի վիճակը… իսկ տենց մարդ 1000 տարի էլ անցնի չի գալու… սենց ասեմ, Հիտլերն ինչո՞վ պատասխանատու եղավ… մենակ "ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը" ասելով չի, ո՞նց ա էդ լինելու… թուքի դեմ չենք գնում կռվելու որ տենց հեշտ ասվի… հեն ա Ժիրոն էլ ա ասում "Մենք գերին չենք դառնալու անցնցում իշխանափոխության" … իմիջայլոց "անցնցում իշխանափոխության" գաղափարը ՀԱԿ-ինն ա ու եթե ՀԱԿ-ը հեղինակություն չունի, ապա պետք չի հետևել էդ գաղափարին… որևէ մեկը չի ստիպում ժողովրդին "անցնցում իշխանափոխության" սկզբմունքը որդեգրել…

տենց չի որ սրանց լարում ես ու հնարավորություն ա ստեղծվում…

Մեֆ ջան ցավդ տանեմ ՀԱԿ-ին մոռացի ընգեր...Դու երևի Հայաստանում չես դրա համար լավ չես զգում հայ իրականությունը: Չկա ՀԱԿ էլ ապեր քո պատկերացրած որ Հայասատանում կարա իշխանափթխություն անի: Միակ ճանապարհը եթե նման բան լինի դա այն է որ Մոսկվան ասի Սեռժին փոխեք Լևոնով: Բայց կասկածում եմ որ ՀԱԿ-ը մոսկվայում այդքան քաշ ունի, քանի որ միջնորդը ընդմանենը Սմբատ Կարախանյանն է:
Հիտլերը իր կյանքով պատասխանատու եղավ: Ես Ժիրայր Սեֆիլյանին էլ չեն տեսնում որպես քաղաքական լիդեր, չեմ կարծում որ ինքը կարող է քաղաքական պայքար առաջնորդել, չնայած ինքը նման հայտ չի էլ ներկայացրել դեռ: Իսկ այն որ արդյոք կստանանք այն ինչ ուզում ենք իմ կարծիքով այո, եթե դա լինի իրական պրոցես և ոչ թե բեմականցաված ներկայացում ու ոչ լիդերը քցի ժողովորդին ոչ էլ հակառակը: Մեֆ ջան ես նորից եմ ասում հարցը իշխանափոխությունը չի միայն: Իշխանափոխությունը ընդամենը առաջին փոքր քայլն է: Հազար անգամ իշխանափոխություն արա, եթե չի փոխվում արժեհամակարգը ուղակի դեմքեր պիտի փոխվեն, եթե Սեռժի տեղը պետք է լինի Լևոն Զուրաբյան անունով մեկը որը էլի պիտի նշանկաված լինի Մոսկվայից դա անիմաստ գործողություն է: Իմ համար իշխանափոխությունը չի նպատակ, այլ Ազատ Անկախ Հայաստանը:

zanazan
29.12.2011, 10:53
առաջարկում եմ ատոմային ռումբ ստեղծենք, կամ գոնե հայտարարենք ամբողջ աշխարհին որ հիմա ջանք ու եռանդ չենք խնայում դրա համար ու հեսա ուր որա ստանալու ենք գեր հզոր ատոմային ռումբ ու առաջինը քցելու ենք թուրքեր վրա..
էտ վախտ կարողա բախտներս բերի, ամերիկացիք հարձակվեն մեր վրա, իշխանությանը/ու ոչ միայն/ ցխեն, իրանց մարդուն դնեն ու ասեն սրանից հետւ մեր արժեհամակարքով եք ապրելու...
Ես ավելի իրատեսական եմ տեսնում այս սցենարը մոտակա 30 տարում քան վերը նշված բազմաթիվ, տարատեսակ, ռազմահայրենասիրաճաճանչափայլ տեսակետները...

Rammer
29.12.2011, 11:00
Հա Մեֆ ջան մոռացա գրեմ ամենակարևորը տենց մարդ կա ու չի եկել ոչ էլ բերել են, այլ ծնվել է Հայաստնումւ ու ամբողջ կյանքը պայքարել է ազատ անկախ Հայաստանի համար: Ես որպես հեղափոխության լիդեր տեսնում եմ Շանթ Հարությունյանին: Ուրիշ քաղ. գործիչ չեմ տեսնում:

Chuk
29.12.2011, 11:09

Շանթին շատ եմ հարգում, քո հումորն էլ շատ եմ գնահատում :))

Rammer
29.12.2011, 11:12
Շանթին շատ եմ հարգում, քո հումորն էլ շատ եմ գնահատում :))

Չուկ ջան հումոր չեմ անում լրիվ անկեղծ գրել եմ...

Chuk
29.12.2011, 11:17
Չուկ ջան հումոր չեմ անում լրիվ անկեղծ գրել եմ...
Գիտեմ Էդ ջան :) Ես էլ էդ գրառումով իմ վերաբերմունքն էի արտահայտում քո ասածին, որի իրավունքն ունեմ:

Էդ, չգիտեմ ոնց ասեմ: Շանթը զիլ տիպ ա: Իսկապես զիլ տիպ ա: Ու ֆսյո: Ինքը լիդեր չի, առավելագույնը կարող ա փոքր խմբի լիդեր լինի՝ ստանալով էդ փոքր խմբի համակրանքը, մի քիչ ավելի մեծ խմբի լիդեր չի կարող լինել: Սա որպես նենց անառարկելի տեսակետ չեմ ներկայացնում, որտև դե մեկ էլ տեսար ու սխալվում եմ: Բայց մինչև հիմա իրա գործունեությունն ուսումնասիրելով էդ կարծիքն ունեմ: Թող որ սխալված լինեմ, մենակ ուրախ կլինեմ: Բայց նաև խորհուրդ եմ տալիս իրա անձի շուրջը հեքիաթային երազանքների ամրոց չսարքել, լրիվ չտարվել, որտև էդ դեպքում կարող ա հետո մի հատ էլ էդտեղ մեծ հիասթափություն ունենաք:

zanazan
29.12.2011, 11:24

Եթե էս մարդու ռեկլամով Էդոն զբաղվի մեծ խմբի լիդեր չէ գերտերությունների թագավոր էլ կարա լինի..

Chuk
29.12.2011, 11:26
Եթե էս մարդու ռեկլամով Էդոն զբաղվի մեծ խմբի լիդեր չէ գերտերությունների թագավոր էլ կարա լինի..
Զբաղվում ա, մենակ ստեղ չէ, ֆեյսում էլ ա զբաղվում: Նաև էնդեղի գործունեությունն ու մարդկանց վերաբերմունքն էլ ա հաշվի առնված մեկնաբանությանս մեջ ;) Նաև էդ գովազդն ա հաշվի առնված: Բայց դե էլի եմ ասում. ոչ մի հավակնություն չունեմ կարծելու, որ անսխալական եմ: Թող որ սխալված լինեմ: Մենակ ուրախ կլինեմ:

Rammer
29.12.2011, 11:27
Գիտեմ Էդ ջան :) Ես էլ էդ գրառումով իմ վերաբերմունքն էի արտահայտում քո ասածին, որի իրավունքն ունեմ:

Էդ, չգիտեմ ոնց ասեմ: Շանթը զիլ տիպ ա: Իսկապես զիլ տիպ ա: Ու ֆսյո: Ինքը լիդեր չի, առավելագույնը կարող ա փոքր խմբի լիդեր լինի՝ ստանալով էդ փոքր խմբի համակրանքը, մի քիչ ավելի մեծ խմբի լիդեր չի կարող լինել: Սա որպես նենց անառարկելի տեսակետ չեմ ներկայացնում, որտև դե մեկ էլ տեսար ու սխալվում եմ: Բայց մինչև հիմա իրա գործունեությունն ուսումնասիրելով էդ կարծիքն ունեմ: Թող որ սխալված լինեմ, մենակ ուրախ կլինեմ: Բայց նաև խորհուրդ եմ տալիս իրա անձի շուրջը հեքիաթային երազանքների ամրոց չսարքել, լրիվ չտարվել, որտև էդ դեպքում կարող ա հետո մի հատ էլ էդտեղ մեծ հիասթափություն ունենաք:

Չուկ ախպեր ես որտեղ եմ հեքիաթ գրել ? :) Մեֆը ասեց լիդեր չեմ տեսնում ես էլ կոնկրետ անուն նշեցի: Ես չգիտեմ թե դու ինչի ես նման եզրակցության եկել: Բայց երբ Շանթ մի բան նախաձեռնում է ԿԳԲ, իշխանությունը և ընդիմություն ամեն կերպ բլոկ են փորձել անել, քանի որ իրական մրցակից չեն կարող թույլ տալ որ լինի...Մնացածը քո իրավունքը լրիվ հարգում եմ ընգեր:

Rammer
29.12.2011, 11:30
Եթե էս մարդու ռեկլամով Էդոն զբաղվի մեծ խմբի լիդեր չէ գերտերությունների թագավոր էլ կարա լինի..

Zanazan ջան ռեկլամ չեմ անում այլ ասում եմ թե ում եմ տեսնում լիդեր: Ուզում եմ որ մարդիկ ովքեր ստեղ կամ այլ տեղ հավաքավծ են ու մտահոգ են իրանք էլ կարդան, իմանան, ճանաչեն, եզրակցություններ անեն: Դրա մեջ վատ բան կա?

Chuk
29.12.2011, 11:33
Չուկ ախպեր ես որտեղ եմ հեքիաթ գրել ? :) Մեֆը ասեց լիդեր չեմ տեսնում ես էլ կոնկրետ անուն նշեցի: Ես չգիտեմ թե դու ինչի ես նման եզրակցության եկել: Բայց երբ Շանթ մի բան նախաձեռնում է ԿԳԲ, իշխանությունը և ընդիմություն ամեն կերպ բլոկ են փորձել անել, քանի որ իրական մրցակից չեն կարող թույլ տալ որ լինի...Մնացածը քո իրավունքը լրիվ հարգում եմ ընգեր:
Լավ, Էդ ջան :)
Ուղղակի ես նման կարծիք չունեմ:

Կարճ ուրիշ բան կասեմ. Շանթի հայացքների մեծ մասը չեմ կիսում, բայց ռեալ քայլեր անի, հետևողների շարքում կլինեմ :)

zanazan
29.12.2011, 12:06
Zanazan ջան ռեկլամ չեմ անում այլ ասում եմ թե ում եմ տեսնում լիդեր: Ուզում եմ որ մարդիկ ովքեր ստեղ կամ այլ տեղ հավաքավծ են ու մտահոգ են իրանք էլ կարդան, իմանան, ճանաչեն, եզրակցություններ անեն: Դրա մեջ վատ բան կա?
էնքան վատ բան կա, ինչքան որ ցանկացած ռեկլամի մեջ..
եթե ավելի լուրջ Չուկի ասածին ինչքան ոտ ու ձեռք ունեմ դրանցով կողմ եմ..թող ռեալ քայլեր անի..

Rammer
29.12.2011, 12:24
էնքան վատ բան կա, ինչքան որ ցանկացած ռեկլամի մեջ..
եթե ավելի լուրջ Չուկի ասածին ինչքան ոտ ու ձեռք ունեմ դրանցով կողմ եմ..թող ռեալ քայլեր անի..

Ապեր ես ռեկլամ չեմ անում այլ անկեղծ շարադրում եմ իմ համոզմունքները, որը հիմնված է կոնկրետ հոդվածների, աշխատությոնների վրա: Ռեկլամը ենթադրում որ կա պատվիրատու ու ռեկլամ տվողը հհետպնդում ա նեղ անձնական շահ: Ես պատվիրատու չունեմ, ոչ էլ ինձ ինչ-որ մեկը փող ա տվել: Իսկ շահը այն է ինչ համընդհանուրը ունենալ նորմալ երկիր: Դա է շարժառիթը:

Varzor
29.12.2011, 13:44
Ես քո հետ համաձայն եմ որ հայ "քաղաքացին" այսօր ադեկվատ չի իրականությանը: Բայց հենց դրա համար էլ ասում եմ ժողովուդր էլի ոչ թե քաղաքացի: Քաղաքացի դեռ պիտի կերտվի դեռ պիտի դառնա,,,Բայց որպեսզի շանս լինի դառնալու պիտի հեղափոխություն լինի: Հիմա հնարավոր ընթացքը այնպես լինի որ հեղափոխությունը լինի ոչ թե արյունալի լինի գունավոր, բայց չեմ կարծում որ այսօրվա Ռուսաստանը առանց արյան դուրս կգա իր վերջին ֆորպոստից: Դրա համար խնդիր պիռի չդրվի էլի արյունով թե առանց...
Դե գունավերն արդեն վաղուց արել են` երկնագույն հեղափոխությունը Հայատանում վաղուց է սկսվել ու դեռ շարունակվում է :))

Varzor
29.12.2011, 14:00
Հազար անգամ իշխանափոխություն արա, եթե չի փոխվում արժեհամակարգը ուղակի դեմքեր պիտի փոխվեն, եթե Սեռժի տեղը պետք է լինի Լևոն Զուրաբյան անունով մեկը որը էլի պիտի նշանկաված լինի Մոսկվայից դա անիմաստ գործողություն է: Իմ համար իշխանափոխությունը չի նպատակ, այլ Ազատ Անկախ Հայաստանը:
Իսկ ինչի հաշվին է փոփոխվում արժեհամակարգը? Քաղաքական գիտակցության? Քաղաքացիական գիտակցության? ժողովրդական գիտակցության? Օրենքների կիրարկման?
Դու պատասխանի, իսկ ես ասեմ, որ այդ ամենից էլ կախված է, ու ավելի շատ կախված է նպատակաուղղված կառավարումից ու սովորույթի ուժից:
Իսկ ինչպես ես պատկերացնում իրական ազատ ու անկախ Հայաստանը?

Varzor
29.12.2011, 14:13
Գիտեմ Էդ ջան :) Ես էլ էդ գրառումով իմ վերաբերմունքն էի արտահայտում քո ասածին, որի իրավունքն ունեմ:

Էդ, չգիտեմ ոնց ասեմ: Շանթը զիլ տիպ ա: Իսկապես զիլ տիպ ա: Ու ֆսյո: Ինքը լիդեր չի, առավելագույնը կարող ա փոքր խմբի լիդեր լինի՝ ստանալով էդ փոքր խմբի համակրանքը, մի քիչ ավելի մեծ խմբի լիդեր չի կարող լինել: Սա որպես նենց անառարկելի տեսակետ չեմ ներկայացնում, որտև դե մեկ էլ տեսար ու սխալվում եմ: Բայց մինչև հիմա իրա գործունեությունն ուսումնասիրելով էդ կարծիքն ունեմ: Թող որ սխալված լինեմ, մենակ ուրախ կլինեմ: Բայց նաև խորհուրդ եմ տալիս իրա անձի շուրջը հեքիաթային երազանքների ամրոց չսարքել, լրիվ չտարվել, որտև էդ դեպքում կարող ա հետո մի հատ էլ էդտեղ մեծ հիասթափություն ունենաք:

Չուկ ջան, ընդհանուր առմամբ քեզ հետ համամիտ եմ:
Բայց դրան էլ լուծում կա:
Շանթը կարող է լինել մարդկանց փոքր խմբի լիդեր: Բայց դա պիտի լինեն "հատոււկ" մարդիկ` մարդիկ, որոնք իրենց հերթին հանդիսանում եմ ավելի, շատ ավելի մեծ խմբերի լիդերներ ;) Ու հարցը լուծված է:
Ի դեպ այդ տեխնոլոգիան Հայաստանում մի անգամ արդեն հաջող օգտագործել են: Ղարաբաղ կոմիտեում համեմատաբար նորեկ ԼՏՊ-ն կարողացավ սկզբից կոմիտեում լիդերի կարգավիճակ ստանալ, որի արդյունքում դարձավ մեր առաջին և առայժմ միակ արդար ընտրված նախագահը ;)
Սակայն մեր հայկական սկզբունքի համաձայն մեծ խմբի լիդեր հանդիսացող մարդը իրենից վերև ոչ մեկին չի ուզում տեսնել` դժվար է լիդեր "պրիզնատ գալիս", համ էլ "ինչի ես ինչ պակաս եմ, որ առանձին ու մենակ էլ գլուխ չհանեմ" տարբերակն էլ օտար չի մեր հայ լիդերներին:

Բայց դե տեսականորեն հնարավոր է, մնում է գործնականը:

Chuk
29.12.2011, 14:21
Շանթը կարող է լինել մարդկանց փոքր խմբի լիդեր: Բայց դա պիտի լինեն "հատոււկ" մարդիկ` մարդիկ, որոնք իրենց հերթին հանդիսանում եմ ավելի, շատ ավելի մեծ խմբերի լիդերներ ;) Ու հարցը լուծված է:
Վարզոր ջան, անկեղծ ասած էս թեման չեմ ուզում շարունակել՝ Շանթի նկատմամբ հարգանքից ելնելով: Դրա համար շատ կարճ կասեմ. չեմ կարծում, որ Շանթը էդ կարգի մարդկանց խմբի լիդեր կարող ա լինել: Բայց նորից ու նորից կրկնում եմ. կարող ա սխալվում եմ: Կարող ա սխալ ա իմ՝ իրա նկատմամբ պատկերացումը:

Rammer
29.12.2011, 14:30
Իսկ ինչի հաշվին է փոփոխվում արժեհամակարգը? Քաղաքական գիտակցության? Քաղաքացիական գիտակցության? ժողովրդական գիտակցության? Օրենքների կիրարկման?
Դու պատասխանի, իսկ ես ասեմ, որ այդ ամենից էլ կախված է, ու ավելի շատ կախված է նպատակաուղղված կառավարումից ու սովորույթի ուժից:
Իսկ ինչպես ես պատկերացնում իրական ազատ ու անկախ Հայաստանը?

Արդեն ասել եմ որ իմ կարծիքով Հայաստանում արժեհամակարգի փոփոխություն հնարավոր է միայն հեղափոխությամբ: Մնացած բոլոր ճանապարհնրըե սպառվել են:
Իսկ ես պատեկարցնում եմ ժողովրդավարական արժեքների`ազատության,եղբայրության և հավասարության վրա խարսախված պետություն:

Chuk
29.12.2011, 14:36

Էդ ջան, «սպառված տարբերակ» արտահայտությանդ իմաստը հասկանում ու չեմ համաձայնվում:
Իրականում արժեհամակարգի ամեն պահի փոփոխությունը խայտառակ նկատելի ա:
Վկան հենց էսօր նախագահականի դիմաց բնապահպանների ցույցը:

Tig
29.12.2011, 14:46

Բա որ կառավարության շենքի դիմաց տեսնեիր... բա երթըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըը.......

Chuk
29.12.2011, 14:50
Բա որ կառավարության շենքի դիմաց տեսնեիր... բա երթըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըըը.......
Յութուբում նայեցի, տպավորիչ էր :)

Varzor
29.12.2011, 15:03
Վարզոր ջան, անկեղծ ասած էս թեման չեմ ուզում շարունակել՝ Շանթի նկատմամբ հարգանքից ելնելով: Դրա համար շատ կարճ կասեմ. չեմ կարծում, որ Շանթը էդ կարգի մարդկանց խմբի լիդեր կարող ա լինել: Բայց նորից ու նորից կրկնում եմ. կարող ա սխալվում եմ: Կարող ա սխալ ա իմ՝ իրա նկատմամբ պատկերացումը:
Այ իզուր ես տենց կարծում, որովհետև նախադեպը եղել է: Մի պահ մի քանի հազար եռանդուն ու մարտական տրամադրված երիտասարդներ սպասում են Շանթի "ստարտ"-ին, սակայն Շանթն ասեց, որ դեռ ժամանակը չի եկել, դեռ ուժերը հավասար չեն ու պետք է սպասել:
Բայց համամիտ եմ, գրանդմաստեր Շանթին այս թեմայում "հանգիստ" թողենք ;)

Varzor
29.12.2011, 15:06
Արդեն ասել եմ որ իմ կարծիքով Հայաստանում արժեհամակարգի փոփոխություն հնարավոր է միայն հեղափոխությամբ: Մնացած բոլոր ճանապարհնրըե սպառվել են:
Իսկ ես պատեկարցնում եմ ժողովրդավարական արժեքների`ազատության,եղբայրության և հավասարության վրա խարսախված պետություն:
Հեղափոխությունով արժեհամակարգ փոխելը ահավոր վտանգավոր ու անկանխատեսելի գործ է: Նախատիպն ունենք` սովետական Հայաստանը: Արժեհաակարգերն այնպես փոխեցին, որ մինչև հիմա ճռռում ենք: Նույնը նաև շատ երկրներում` Եվրոպական, ԱՄՆ, Չինաստան, Իրան: Մինչև հիմա փոփոխությունների տակից դուրս չեն գալիս, դեռ նույնիսկ սկսել են պայքարել դրանց դեմ:
Ժողովրդական արժեքներ - հնարավոր են, բայց խիստ կասկածելի (ԻՀԿ)
Եղբայրություն - տենց բան հայերի մոտ լինում է միայն օրհասական պահերին, բայց ոչ խաղաղ ու բարգավաճ կյանքի ժամանակ:
Հավասարություն - այդպիսի բան ոչ մի տեղ երբեք չի եղել և չի լինի` մարդկայնի բնույթն է այդպիսին:

Բնականաբար այդ բոլորին արժե ձգտել, բայց դրանք անկախության ու ազատության բավարար պայմաններ են?
Հենա լիքը մանրապճեղ պետություններ կան` ժողովրդավար, եղբայրական ու իրավահավասար, բայց փաստացի այլ երկրների վասսալներն են` անկախ չեն, դե բնական է, որ ազատ էլ չեն:

Varzor
29.12.2011, 15:14
Էդ ջան, «սպառված տարբերակ» արտահայտությանդ իմաստը հասկանում ու չեմ համաձայնվում:
Իրականում արժեհամակարգի ամեն պահի փոփոխությունը խայտառակ նկատելի ա:
Վկան հենց էսօր նախագահականի դիմաց բնապահպանների ցույցը:
Ես էլ համաձայն չեմ, որ բոլոր տարբերակները սպառվել են: Զուտ մաթեմատիկորեն` բոլոր իրատեսական տարբերակները չենք էլ փորձել, ուստի այդպիսի բան չենք էլ կարող պնդել:
Այն, որ մի փորձից չի ստացվում, դա նույնպես չի նշանակում, որ տարբերակը պիտանի չէ, միգուցե փորձը հաջող չէր:

Արժեհամակարգի ձևավորումը ահավոր բազմատարր ու բազմագործոն գործընթաց է, բայց իրականում միանշանակ կառավարելի գործընթաց է: Ուղակի որևէ արժեհամակարգ ձևավորելու համար պետք է մի բանի վրա հիմնվելով սկսել կառուցումը:

Rammer
29.12.2011, 15:42
Էդ ջան, «սպառված տարբերակ» արտահայտությանդ իմաստը հասկանում ու չեմ համաձայնվում:
Իրականում արժեհամակարգի ամեն պահի փոփոխությունը խայտառակ նկատելի ա:
Վկան հենց էսօր նախագահականի դիմաց բնապահպանների ցույցը:

Արտ ջան դու ուզում ես ասել որ 2008 թվի շարժման շնորհիվ սկսվելա արժեհամակարգի փոփոխություն:
Համաձայն չեմ ընգեր: Հա ձեռքբերումներ եղել են հասարակության առումով, քաղաքական դաշտը մաքրվեց ու որոշ զանգվածներ ավելի կազմակրեպված դարձան բայց սա արժեհամակարգի փոփոխություն չէ ու ըստ էության նման խնդիր չի էլ դրվել Լևոնի կողմից: Այն ինչ տվել է այդ շարժումը տվել է ու սպառվել, ավել բան չկա ու արդեն համարյա 3 տարի ավելի շատ վնասում է քան օգուտ տալիս : Եթե նույնիսկ եղել է որոշ մարդնաց մոտ արժեհամակարգի, մտքի փոփոխությունը դա այնքան չնչի է որ պետության զարգացման ընթացի վրա ազդեցություն չունի:Հակառակ դեպքում միտինգնեռրին ավելի շատ մարդ կգնար, եթե դրանք` միտինգենր արժեհամակարգ փոխեր և ոչ թե նման անկում կլիներ: Պետության մեջ գոնե չնչին դրական տեղաշարժ կլիներ և ոչ թե հակառակը:
Հայաստանում ոչ մեկ երաշխիք չունի որ իր երեխան կգնա բանակ ու կենդանի կամ առողջ հետ կգա: Զոհված զինվոերնրի մայրերը բողոքի ցույց են անում 50 հոգի մարդա գնում: Էտ 50 հոգին զոհվածների մայրերն են և ոչ թե շարժման համակարիներն են դրա համար են եկել ցույից: Ինչ արժեհամակարգի խայտառակ փոփոխության մասին ես ասում ,դա է հենց ցույց է տալիս խայտառակ արժեհամակարգի առկայությունը:Դա ցույց է տաիս ոչ էս ժողովրդի համար նույնիսկ երեխան արժք չի:
Լեզվի մասին խայտառակ օրենքն են ընդւոնւմ 200 հոգի մարդա գնում: Պիտի 200.000 գնար, այ էտ դեպքում ես քո հետ կհամաձայնվեի որ Հայաստոնւմ արժեհամակարգի փոփխություն ա եղել: Իսկ եթե ասում ես որ 4 տարի պահանջվեց որ էտ 200 հոգին հավաքվի, որը էլի վիճելի է,ուրեմն միևնույն է այդ ճանապարհը անարդունվետ ու նման արտքագղթի պայմաննորում կործանող է:Իսկ սա հենց մեծ վնասն է, որովհետև շատ շատերը թեկուզ ակումբում հիասթափվեցն ու այլևս հույս չունեն որ երկորւմ հնարավոր է դրական փոփոխության հասնել ինչ մեթոդով ուզում ես: Սա ամենամեծ հարվածն է ժողովդրին: Քաղաքակնապես ակտիվ մասսան նվազել է, հիսաթափվել, որովհետև իրեն խաբված է զգում...Քանի որ մեզ չէին ասում որ ժողովուդր պիտի դուրսը քնես, հետո լավ ծեծ ուտես, բերդ նստես, եսիմ քանի զոհ տաս որ վերջում 4 տարի հետո անարդյուք ասենք 1000 հոգանոց բնապահանակն ակցիա անես:
Ես չեմ ասում որ հեղափոխություն միանշանակ կբերի դրան ինչի մասին խոսում ենք: Այլ ասում եմ միայն հնարավոր կլինի դրանից հետո երկիրը երկիր սարեքել, թե չէ հիմա գլաբոլաիզցոն դար է որ ոչ մի բան էլ չլինի մի 10 տարի հետո, եթե իհարկե Հայաստանում մարդ մնա մի քանի տասնյակ հոգով կավելա պիտկների մասնակիցներ թիվը ,դրա համար պետք չի Ծառուկյանին քաղաքական համագործակցույնա առաջարկ անել :))

Chuk
29.12.2011, 15:44
Արտ ջան դու ուզում ես ասել որ 2008 թվի շարժման շնորհիվ սկսվելա արժեհամակարգի փոփոխություն:
Ես տենց բան չեմ ասել :)

հ.գ. ուրիշ հարց, որ ես հենց տենց էլ մտածում եմ: Բայց իմ ասածը բոլորովին դրա մասին չէր:

Rammer
29.12.2011, 15:50
Հեղափոխությունով արժեհամակարգ փոխելը ահավոր վտանգավոր ու անկանխատեսելի գործ է: Նախատիպն ունենք` սովետական Հայաստանը: Արժեհաակարգերն այնպես փոխեցին, որ մինչև հիմա ճռռում ենք: Նույնը նաև շատ երկրներում` Եվրոպական, ԱՄՆ, Չինաստան, Իրան: Մինչև հիմա փոփոխությունների տակից դուրս չեն գալիս, դեռ նույնիսկ սկսել են պայքարել դրանց դեմ:
Ժողովրդական արժեքներ - հնարավոր են, բայց խիստ կասկածելի (ԻՀԿ)
Եղբայրություն - տենց բան հայերի մոտ լինում է միայն օրհասական պահերին, բայց ոչ խաղաղ ու բարգավաճ կյանքի ժամանակ:
Հավասարություն - այդպիսի բան ոչ մի տեղ երբեք չի եղել և չի լինի` մարդկայնի բնույթն է այդպիսին:

Բնականաբար այդ բոլորին արժե ձգտել, բայց դրանք անկախության ու ազատության բավարար պայմաններ են?
Հենա լիքը մանրապճեղ պետություններ կան` ժողովրդավար, եղբայրական ու իրավահավասար, բայց փաստացի այլ երկրների վասսալներն են` անկախ չեն, դե բնական է, որ ազատ էլ չեն:

Վարզոր ջան ինչ ես գրում լավ չեմ հասկանում...Ինչի Սովտական Հայաստան: Կարող է ի նկատի ունես որ մենք սովետից անկախացանք հեղփոխությամբ? Հույսով սա ի նկատի չունես, քանի որ հեղափոխություն չի եղել ու ոչ էլ արժեհամակարգ է փոխվել: Էսօր նույն փդած սովետական պարտված արժեհամակարգն ա...
Ամերիկան իրա ստեղծման օրվանից իրա արժեհամակաչգը չի փոխել ուղակի ժամանկաի ընթացում ավելի շատ է իրացրել իր իդելաները...
Ես նման երկրեր չգիտեմ, դու գիտես օրինակ բեր...

Rammer
29.12.2011, 15:54
Ես տենց բան չեմ ասել :)

հ.գ. ուրիշ հարց, որ ես հենց տենց էլ մտածում եմ: Բայց իմ ասածը բոլորովին դրա մասին չէր:

Հա Արտ չես գրել ճիշտ ա, բայց որ ասեի ոնց ա փոխվել դա պիտի ասեիր էն ինչ ասեցի դրա համար սկզբից ֆիքսեցի, ոնց որ երկու գրառում շահեցինք էլի...:)
Բայց լավ դու ինչի մասին էիր ասում??

Varzor
29.12.2011, 16:18
Վարզոր ջան ինչ ես գրում լավ չեմ հասկանում...Ինչի Սովտական Հայաստան: Կարող է ի նկատի ունես որ մենք սովետից անկախացանք հեղփոխությամբ? Հույսով սա ի նկատի չունես, քանի որ հեղափոխություն չի եղել ու ոչ էլ արժեհամակարգ է փոխվել: Էսօր նույն փդած սովետական պարտված արժեհամակարգն ա...
Ամերիկան իրա ստեղծման օրվանից իրա արժեհամակաչգը չի փոխել ուղակի ժամանկաի ընթացում ավելի շատ է իրացրել իր իդելաները...
Ես նման երկրեր չգիտեմ, դու գիտես օրինակ բեր...
Ոչ ի նկատի չունեմ սովետից անկախացումը, այլ հակառակը` Հայաստանի սովետականացումը: Արժեհամակարգերի այդպիսի ահռելի փոփոխություն, այդպիսի կարճ ժամանակում, ով գիտի իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը չէր տեսել: Ու բռնի ուժով սկսեցին քոքից փոխել համակարգը, և փաստացի մարդկանց մի ոչ փոքր հատվածին դա նույնիսկ ձեռնտու եղավ:
Ոնց չի փոխել ԱՄՆ-ն? Բա ստրկատիրության վերացումը? Մարդու ազատության պատկերացումները արժեհամակարգի մաս չեն? Բա սեքսուալ հեղափոխությունը? Հիպիական շարժումը? Դրանք արժեհամակարգ չեն փոխել?
Չինաստան - մշակությաին հեղափոխությունը:
Նիդելանդներ - Թմրամիջոցների վաճառքն ու օգատգործումն ազատականացնելը արժեհամակարգում փոփոխություններ չի մտցրել?
Գերմանիա - ֆաշիզմի պես արժեհամակարգի փոփոխությունը քիչ է?
...
Օրինակները հերիք են?
Ու փաստացի արժեհամակարգային որոշ փոփոխությունների դեմ հրով ու սրով պայքարեցին ու մինչև հիմա էլ պայքարում են:

Rammer
29.12.2011, 16:37

Վարզոր ջան դու քո ամենհաջորդ գրառման մեջ լրիվ հերքում ես ինքդ քեզ... :)
Ես նորից եմ ասում ԱՄՆ իրա հիմնադրման օրվանից վերցեր էլ Ազատության, Հավասարության և Եղբայրության իդելաները ու սկսել է կառուցել այդ արժեհամակարգը ընդյալնելով դրանց սահամանները ժամանակահատվին ու քաղաքցու պահանջներին համապատասխան: Ստրկության վերացում դա հավասրաության ձգտման հետևանքով էր: Եվ ոչ հակառակը, նույնը մնացած քո բերաց օրինակները...Այսինքի էլիտան ընտրում է իրեն պատկերացւոմներին համապատասխան արժեհամակրգ և սկսում է կառուցել պետությունը: Քո նշածները հետևանքներ են ...Հիմա տս որտեղ ես դու քեզ հերքում:Դու ասում ես որ հավասարութուն չկա ոչ մի տեղ, բա ինչ ամն-ում ստրուկ ստրկատեր հարաբերություններ են դեռ, թե ֆեոդալական հասակրագ ա? Բա ասում ես վերացվեց արժեհամակարգ փոխվեց...Համ ասում ես փոխվեց համ էլ ասում չփխովեց նույնն ա մնացել...

Ես որ ասւոմ էի օրիանկ բեր ես ի նկատի ունեի պետություն որ դավանում ա իմ նշված իդելաներին ու հզոր պետութւոյւն չի այլ գաղութ ա...բեր նման պետոթւայն օրինակ:

Chuk
29.12.2011, 16:52
Հա Արտ չես գրել ճիշտ ա, բայց որ ասեի ոնց ա փոխվել դա պիտի ասեիր էն ինչ ասեցի դրա համար սկզբից ֆիքսեցի, ոնց որ երկու գրառում շահեցինք էլի...:)
Բայց լավ դու ինչի մասին էիր ասում??
Ես խոսում էի փաստացի փոփոխության մասին: Փաստացի մթնոլորտի փոփոխության մասին: Էն մասին, որ էսօր կան պայքարող խմբեր: Նույն լեզվի օրենքի հարցով, որ ճիշտ ես, քիչ էին, բայց կային(ք), ու որոշակի արդյունքի հասան(ք) էլ, ճիշտ ա, ոչ էն արդյունքին, որը ցանկանում ենք: Խոսում էի էն մասին, որ վախի մթնոլորտն ավելի կտրված ա, քան տարիներ առաջ: Խոսում էի օրեցօր շատացող հասարակական նախաձեռնությունների մասին: Խոսում էի խոսքի մասին, որն էսօր բոլոր ոլորտերում ավելի համարձակ ա ու շատ ա, քան տարիներ առաջ էր: Ու սենց բաների մասին էի խոսում: Ավելի մանրամասն ու ավելի համակողմանի գրելուն էս պահին պատրաստ չեմ:

Ու ես չէի խոսում էս վիճակին հասնելու իմ պատկերացումների, իմ վերլուծությունների մասին, որովհետև իմ ասելիքի շրջանակում դա անէական էր: Հա, ես համարում եմ որ սրան հասնելում մեծ լումա ունի ՀԱԿ-ը: Բայց ես էդ չէի գրում ՀԱԿ-ի անունը թմբկահարելու համար ու չեմ էլ ուզում դա անել: Չեմ ուզում տարբեր պատճառներով. պատճառներից մեկն այն է, որ շատերն իմ հետ չեն համաձայնվի, իսկ ես էդ հարցով չեմ ուզում բանավեճի մեջ մտնեմ հիմա, մյուսն էն ա, որ ի վերջո էական չի թե ինչերի արդյունքում ենք հասել սրան, կարևորն էն ա, որ սա կա:

Ասում եմ նորից. ես ընդամենը արձանագրում էի, որ իրավիճակն ամենօր է փոխվում, որ արժեհամակարգն ամեն օր ա փոխվում ու դա չնկատելը դժվար ա: Թե ինչ պատճառներով, էդ արդեն ծավալուն ու լայն քննարկում ա, ու էս հարցի շրջանակում անկարևոր:

Rammer
29.12.2011, 18:01

Արտ ջան երևի զբաղված ես ու ես էլ հա ոնց որ սադրում եմ քեզ որ ինձ պատասխանես::)
Չեմ ուզում քեզ խանգարել բայց մյուս կողմից գիտեմ որ գրեմ դու էլ պիտի գրես, բայց չգրել էլ չեմ կարող: :) Այ սենց անկապ իրավիճակա ընգեր :) Էսօր ինչ -որ գրելս բռենլ ա էլի...
Ես քեզ հետ նախկին գրառման արդեն համաձայնվել էի որ որոշ չնչի փոփոխություններ լինելում են
ինչպես լավ այնպես վատ: Ու առանց քեզ հակադրվելու շարունակում եմ էլի:
Բայց գումարային ավելի վատ փոփոխություններ քան լավ, քանի որ Հայաստանը օր օրի ավելի թուլանում
Է բոլոր բնագավառներում: Ամեն փոփոխություն արժեհամակարգի փոփոխություն չէ: Պետության արժեհամակարգի փոփոխությունը լինում է կամ երբ ժողովրդի մեծամասնույթունը կամ էլիտան կամ իշխանույթւնոը փոխում են իրենց իդեալաները, իրենց մտածողությունը: Կախված թե որ մասն է փոխել, մնացածի անցուը կամ չանցումը` տարբեր է լինում: Երբ ժողովրդի մեծամասնութուն է փոխում անցումը լինում է ցնցումներով կամ անցնցում, երբեմն լինում են քաղաքացիական պատերազմներ: Երբ Էլիտան է փոխում լինում է հիմնականում անցնցում, երբ իշխանությունը ինքն է ռեֆորմացիա լինում , նույնպես ցնցումներ հիմնականում չեն լինում, ամենավատը կարող է ներքին հեղաշրջում լինել: Հայաստաւոմ ոչ ժողովդրի մեծամասնության մտածողություն ա փոխվել վերջին տարիներին, ոչ էլիտան ոչ էլ իշխնաւյթունը բովանդակային առումով: Հա ընդունում որ որոշ մարդկանց մոտ անձնապես փոփոխություներ եղան:Բայց դա պետության “զարգացման”վրա ոչ մի ազդեցություն չունի: Սրանով չեմ հակադրվում քեզ էլի:Ես ասում եմ որպեսզի փոխվի Հայաստանը պետք է դուրս գա ռուսական փդած արժեհամակարգից և ճանապարհը տեսնում եմ հեղափոխությունը, քանի որ մյուս ճանապարնհերը համարում եմ սպառված կամ էլ անարդյունավետ կործանարար:

Varzor
29.12.2011, 18:26
Վարզոր ջան դու քո ամենհաջորդ գրառման մեջ լրիվ հերքում ես ինքդ քեզ... :)

Ես նորից եմ ասում ԱՄՆ իրա հիմնադրման օրվանից վերցեր էլ Ազատության, Հավասարության և Եղբայրության իդելաները ու սկսել է կառուցել այդ արժեհամակարգը ընդյալնելով դրանց սահամանները ժամանակահատվին ու քաղաքցու պահանջներին համապատասխան: Ստրկության վերացում դա հավասրաության ձգտման հետևանքով էր: Եվ ոչ հակառակը, նույնը մնացած քո բերաց օրինակները...Այսինքի էլիտան ընտրում է իրեն պատկերացւոմներին համապատասխան արժեհամակրգ և սկսում է կառուցել պետությունը: Քո նշածները հետևանքներ են ...

Դու լրիվ խառնել ես թե գրառումներիս, և թե նախադասությունների հերթականությունը :))
Հերթով ու հնարավորինս հակիրճ
1. Հարցրեցի արժեհամակարգի ձևավորման և անկախության հասնելու միջոցների մասին:
քո պատասխանը

Արդեն ասել եմ որ իմ կարծիքով Հայաստանում արժեհամակարգի փոփոխություն հնարավոր է միայն հեղափոխությամբ: Մնացած բոլոր ճանապարհնրըե սպառվել են:
Իսկ ես պատեկարցնում եմ ժողովրդավարական արժեքների`ազատության,եղբայրության և հավասարության վրա խարսախված պետություն:
2. Ասացի, որ հեղափոխութուններով արժեհամակարգ փոխողները ռիսկի են գնացել և որոշ պետությունների մոտ անցանկալի հետևանքներ են մնացել:
Ու հետն էլ ասացի, որ քո պատկերացրած անկախության ճանապարհը իրական չի:
Ասացի, որ շատ կան փոքր երկրներ` օրինակներ նշեցի, որոնք այդ իդեալները դավանում են, բայց անկախ չեն
Քո պատասխանը

Վարզոր ջան ինչ ես գրում լավ չեմ հասկանում...Ինչի Սովտական Հայաստան: Կարող է ի նկատի ունես որ մենք սովետից անկախացանք հեղփոխությամբ? Հույսով սա ի նկատի չունես, քանի որ հեղափոխություն չի եղել ու ոչ էլ արժեհամակարգ է փոխվել: Էսօր նույն փդած սովետական պարտված արժեհամակարգն ա...
Ամերիկան իրա ստեղծման օրվանից իրա արժեհամակաչգը չի փոխել ուղակի ժամանկաի ընթացում ավելի շատ է իրացրել իր իդելաները...
Ես նման երկրեր չգիտեմ, դու գիտես օրինակ բեր...
3. Բերել եմ օրինակներ` երկրներ, որոնք հեղափոխական կամ օրենսդրական փոփոխություններով արժեհամակարգ են փոխել ու դա իրենց վնաս է հասցրել և փոփոխութոյւնների դեմ սկսել են պայքարել:

Հիմա ինչ կապ ունեն սրանք ԱՄՆ-ի վերցրած իդեալների հետ:? Ու դեռ ես եմ իմ գրածներին հակասում?
Իդեալները դրանք արժեհամակարգ չեն, այլ արժեհամակարգի հիմնատարրեր: Նույն Ազատության, Հավասարության և Եղբայրության իդեալների վրա կառուցվել են ծայրահեղ տարեր արժեհամակարգեր ունեցող պետություններ` ԱՄՆ և ԽՍՀՄ: Իդեալը դեռ արժեհամակարգ չի, կառավարման մոդելը նույնպես պարտադիր կեպրով արժեհամակարգ կամ դրա մի տարրը չի: Ինչ ֆեոդալիզմ? Ինչ ստրկատիրություն? Ես տենց բան եմ ասել?
Ինչպես թե իմ ասածները հետևանքներ են? Բա արժեհամակարգը որն է? Ֆաշիզմի գաղափարների վրա ժողովուրդ դաստիարակելը հենց արժեհամակարգի փոփոխություն չի? Սեռական ազատակաացման հասնելը արժեհամակարգի փոփոխություն չի?
Անկեղծ ասած, ինձ թվում է, որ դու խառնում ես արժեհամակարգ բառը մեկ այլ իմաստի հետ :paron

Ես որ ասւոմ էի օրիանկ բեր ես ի նկատի ունեի պետություն որ դավանում ա իմ նշված իդելաներին ու հզոր պետութւոյւն չի այլ գաղութ ա...բեր նման պետոթւայն օրինակ:
Բայց մենք հզորությունից ու գաղութությունից չէինք խոսում, այլ հեղափոխական ճանապարհով փոփոխված արժեհամակարգից ;)
Համ էլ մենակ իդեալներին դավանելը դեռ չի տալիս այդ բոլորը: Ինչ կապ ունի իդեալներին հետևելը հզորության կամ գաղութ լինելու հետ? Մերձբալթյան երկրները այդ իդեալներին դավանում էին, բայց թույլ էին ու գաղութացան:
Հիմա էլ են դավանում, գաղութ չեն, բայց էլի թույլ են: Մի խոսքով` վերացական միտք էր:

Rammer
29.12.2011, 18:31
Վարզոր ջան ես հիմա դուրս եմ գալիս դրա համար քեզ կպատասխանեմ ավելի ուշ...

Varzor
29.12.2011, 18:46
Վարզոր ջան ես հիմա դուրս եմ գալիս դրա համար քեզ կպատասխանեմ ավելի ուշ...
Ջանդ սաղ :)

Mephistopheles
29.12.2011, 20:58
Մենակ էս տարի հարազատներիցս երեք ընտանիք ճանապարհել եմ արտերկիր, որոնք, հաստատ համոզված եմ, երբեք էլ չեն վերադառնալու։ Նույն քույրս ա, ախպերս, ախպորս երեխեն... ոչ մի տարբերություն։ Արի դու քաղ.հասարակություն կառուցի, իսկ ես տապակվեմ էն հույսով, որ ինձ կարող ա տարիներ հետո հաջողվի էդ մարդկանց երեսը գոնե տեսնել։ Իսկ եթե ավելի ռեալ, ապա փաթաթած ունենամ էդ հույսը. հարազատներս կողքս չեն։

Էս պահի դրությամբ արդեն պետականության պահպանման խնդրի կա, իսկ դու (անձամբ քեզ ի նկատի չունեմ) 70 էջանոց հիմնավորում ես բերում, որ իշխանությունները քըխ են, երկիրդ դատարկվում ա, մարդկանց իրանց գյուղից հանում վտարում են, դու երկխոսում ես, պաշտոնական հավաստիացում ես ստանում։

Ինչ ասեմ ապեր, արա ընենց, ոնց պատկերացնում ես... բայց մի բողոքի, որ կողքդ մարդ չկա կանգնած։ Եթե կողքդ մարդ չի կանգնում, էդ առաջին հերթին քո մեղավորությունն ա, այլ ոչ թե նրա, ում ուզում ես, որ կողքդ կանգնի։

Դավ ջան, ախպերս, իմ ես չեմ ուզում ապացուցեմ որ իշխանությունը վատն ա… իմ ասածն էն ա որ մենք հարցին ուրիշ տեսանկյունից պետք ա մոտենանք, մեր վերաբերմունքը պտի փոխենք մեր պրոբլեմների նկատմամբ… պետականության հիմքը քաղհասարակությունն ա, այլ ոչ թե պատական կառույցները. դրանք էլ են անհրաժեշտ, բայց ուժեղ, տևական պետականության համար հասարակություն ա պետք… առանց դրա չի լինի…հեղափոխությունները չեն փոխում ոչինչ, հեղափոխությունները փոփոխությունների սիմպտոմն են, հեղափոխություն կլինի երբ որ հասարակությունը կփոխվի, իսկ վերնախավը չի ունենա ճկունություն վերափոխվելու…

դու կարծում ես որ սկսենք իրար ուտել ու գյուլլել, ռեշոտկեքը ջարդել, արտագաղթը պտի դադարի՞… ես 100% համոզված եմ որ ավելի մեծ թափ ա ստանալու ու եթե կապիտալն էսօր Հայաստանից դուրս ա գալիս, ապա էն ժամանակ փախնելու ա ամեն գնով… ուժով եկած իշխանությունը մաքրում ա իրա շուրջը ու չխառնենք սա "ավգյան ախոռների" հետ… էդ ժամանակ հիասթափությունն ավելի մեծ ա լինելու իսկ զոհերն իզուր… ես քեզ չեղած բան չեմ ասում Դավ ջան, էս տեսակի պրոցեսներ հիմա էլ կա շատ երկրներում… էլ չասեմ որ էս պրոցեսի ժամանակ մենք կարող ա մի հատ էլ պատերազմական գործողությունների մեջ ընկնենք (թող ոչ ոք չասի որ դա հնարավոր չի, որովհետև ոչ ոք չի կարող երաշխիք տալ որ դա չի լինի իսկ լինելու դեպքում պատասխանատվություն կրի)… մենք էս ծանրության տակ մնալու ոչ դեմոգրաֆիական ոչ էլ տնտեսական կարողություն ունենք…

մեր միակ ելքը պրոբլեմին ուղիղ նայելն ա, այսինքն արձագանքում ես պրոբլեմին ոչ թե քաղաքական ուժին… սաում եք "երկխոսությունն իսկզբանե տապալված էր", կամ "ավազակապետերի հետ ի՞նչ երկխոսես"… երկխոսության հաջողությունը մեզնից էր կախված, իսկ մենք դրան նայեցինք որպես մի պրոցես որը մեզնից կախված չի… 100 հազարներով որ հավաքվեինք տեսնեմ ո՞նց չէր լինելու, տեսնեմ ո՞նց իշխանությունը Մարտի 1-ի հաշվով սենց զեկույց կհրապարակեր… 2 ժամ փողոցում չենք ուզում կանգնել, բայց պատրաստ ենք շենքեր գրավել… տենց բան չի կարող լինել… եթե բանը հասնի շենքեր գրավելուն, ապա դա կանի նա ով էսօր հրապարակում ա, մնացածն իներցիայով են դուրս գալու Դավ ջան… ոնց որ միշտ ու ամեն տեղ ա եղել սենց դեպքերում…

ժամանակն ա որ հայելու մեջ նայենք բոլորս (ես էլ) ու գոնե ինքնրես մեզ ճիշտն ասենք առանց սրան-նրան մեղադրելու…

Mephistopheles
29.12.2011, 21:08
Հա Մեֆ ջան մոռացա գրեմ ամենակարևորը տենց մարդ կա ու չի եկել ոչ էլ բերել են, այլ ծնվել է Հայաստնումւ ու ամբողջ կյանքը պայքարել է ազատ անկախ Հայաստանի համար: Ես որպես հեղափոխության լիդեր տեսնում եմ Շանթ Հարությունյանին: Ուրիշ քաղ. գործիչ չեմ տեսնում:

ինչո՞վ ա լիդեր Ռամ ջան, ինքը ձեզ տանելու ա հեղափոխությա՞ն… այսինքն ինքը կարա ասի "դուք իրար հարձակվեք բանակի, ոստիկանական ուժերի վրա, ես պատասխան եմ տալիս" հա՞…

Բայց երբ Շանթ մի բան նախաձեռնում է ԿԳԲ, իշխանությունը և ընդիմություն ամեն կերպ բլոկ են փորձել անել, քանի որ իրական մրցակից չեն կարող թույլ տալ որ լինի...
…իսկական, մրցունակ և լավ քաղաքական գործիչները բլոկը ջարդում են ժողովրդի միջոցով… տենու՞մ ես Ռամ ջան, էլի ինչ որ մեկը մեղավոր ա… բա որ մինչև հիմա էդ տղեն չի դերսևորվել որտեղի՞ց գիտես որ լավն ա…

Տրիբուն
29.12.2011, 23:51
Ա..Զոհված զինվոերնրի մայրերը բողոքի ցույց են անում 50 հոգի մարդա գնում:
Լեզվի մասին խայտառակ օրենքն են ընդւոնւմ 200 հոգի մարդա գնում:
Զատո տես՞ել ես Երևան Սիթի ամեն օր ինչքան մարդ ա մտնում: Մինչև մտա դուրս եկա, որ երկու հատ լապուշկա առնեմ, քիչ էր մնում բնապահպանական աղետ դառնայի:

Տրիբուն
29.12.2011, 23:58
ժամանակն ա որ հայելու մեջ նայենք բոլորս (ես էլ) ու գոնե ինքնրես մեզ ճիշտն ասենք առանց սրան-նրան մեղադրելու…

Լուչշե չնայենք :D

Որ նայենք, տեսնելու ենք կոմպլեքսավորված կույսի, որը շալակն է առել մի քանի հազար տարվա քարահունջի ու յարխուշխտայի բեռը, ու փղերի հետ տրնգի է պարում ռուսական բալալայկայի տակ՝ թուրքական մուղամ երգելով: Ինչպիսի ողորմելի տեսարան :think

Mephistopheles
30.12.2011, 00:12

բարձրաձայն չէ ապեր, մտքում…

Mephistopheles
30.12.2011, 00:16
Զատո տես՞ել ես Երևան Սիթի ամեն օր ինչքան մարդ ա մտնում: Մինչև մտա դուրս եկա, որ երկու հատ լապուշկա առնեմ, քիչ էր մնում բնապահպանական աղետ դառնայի:

էտ ո՞վ էր ասում Հայաստան մարդ չի մնացել… մենակ Yerevan City-ի բնակչությունը ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչությանը 5 անգամ գերազանցում ա…

Varzor
30.12.2011, 03:25
ինչո՞վ ա լիդեր Ռամ ջան, ինքը ձեզ տանելու ա հեղափոխությա՞ն… այսինքն ինքը կարա ասի "դուք իրար հարձակվեք բանակի, ոստիկանական ուժերի վրա, ես պատասխան եմ տալիս" հա՞…
Ինքը չի ասում "Ես պատասխան եմ տալիս", ինքն առաջին շարքում ա հարձակվում ;)

…իսկական, մրցունակ և լավ քաղաքական գործիչները բլոկը ջարդում են ժողովրդի միջոցով… տենու՞մ ես Ռամ ջան, էլի ինչ որ մեկը մեղավոր ա… բա որ մինչև հիմա էդ տղեն չի դերսևորվել որտեղի՞ց գիտես որ լավն ա…
Ժողովրդի միջոցով բլոկ ջարդելու համար, նախ պիտի թողեն, որ էդ ժողովրդի աչքին երևա: Քանի տարի էր ԱԱ սև ցուցակներում?...
Լավ Մեֆ ջան, արի չմանրանանք ու չտարածվենք, ստեղ էդ տեղը չի ու դրա ժամանակն էլ չի ;)

Varzor
30.12.2011, 03:26
էտ ո՞վ էր ասում Հայաստան մարդ չի մնացել… մենակ Yerevan City-ի բնակչությունը ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչությանը 5 անգամ գերազանցում ա…
Դե Yerevan City-ի եկամուտներն էլ ոչ պաշտոնական տվյալներով գերազանցում են ՀՀ բյուջեն :))

Varzor
30.12.2011, 03:39
Զատո տես՞ել ես Երևան Սիթի ամեն օր ինչքան մարդ ա մտնում: Մինչև մտա դուրս եկա, որ երկու հատ լապուշկա առնեմ, քիչ էր մնում բնապահպանական աղետ դառնայի:
Թումանյանի քառյակներից չի?

Երևան Սիթի ամեն օր
հազար մարդ է մտնում նոր...

Բա վաղը ինչեր է կատարվելու...

Ի դեպ տեսնես, ինչի 31-ին ՀԱԿ-ը միտինգ չի կազմակերպում? համ էլ ձեռի հետ ապրանք կբերեն կդնեն: Համ կարգին փող կաշխատեն, համ էլ սովորական միտինգների համեմատ մի 10 անգամ շատ մարդ կգա: Գալիք ընտությունների սաղ ծախսերը մի օրում կհանեն, մի բան էլ ավել: Բայց ապրանքները պիտի ծախեն ԽՍՀՄ բանկի ավանդների ռուբլիների դիմաց: Մեկա "հաստատ" վերադարձնելու են :D

Ժողովուրդ լսել եք Ալիև-Սարգսյան միջադեպի մասին?
Ճիշտն ասած ինտերնետում կարդացել եմ, բայց ինչ-որ այդքան էլ արժանահավատ աղբյուր չէր:

Mephistopheles
30.12.2011, 03:52
Ինքը չի ասում "Ես պատասխան եմ տալիս", ինքն առաջին շարքում ա հարձակվում ;)

Հա՞ որ Վարզոր ջան… ինչի՞ առաջին շարքերում…

Ժողովրդի միջոցով բլոկ ջարդելու համար, նախ պիտի թողեն, որ էդ ժողովրդի աչքին երևա: Քանի տարի էր ԱԱ սև ցուցակներում?...
Լավ Մեֆ ջան, արի չմանրանանք ու չտարածվենք, ստեղ էդ տեղը չի ու դրա ժամանակն էլ չի ;)

Ապեր չէ… ցավդ տանեմ… չեն թողնում չկա…

բա հիմա էդ մարդն ինչո՞վ ա զբաղված…

Mephistopheles
30.12.2011, 03:55
Թումանյանի քառյակներից չի?

Երևան Սիթի ամեն օր
հազար մարդ է մտնում նոր...

Բա վաղը ինչեր է կատարվելու...

Ի դեպ տեսնես, ինչի 31-ին ՀԱԿ-ը միտինգ չի կազմակերպում? համ էլ ձեռի հետ ապրանք կբերեն կդնեն: Համ կարգին փող կաշխատեն, համ էլ սովորական միտինգների համեմատ մի 10 անգամ շատ մարդ կգա: Գալիք ընտությունների սաղ ծախսերը մի օրում կհանեն, մի բան էլ ավել: Բայց ապրանքները պիտի ծախեն ԽՍՀՄ բանկի ավանդների ռուբլիների դիմաց: Մեկա "հաստատ" վերադարձնելու են :D

Ժողովուրդ լսել եք Ալիև-Սարգսյան միջադեպի մասին?
Ճիշտն ասած ինտերնետում կարդացել եմ, բայց ինչ-որ այդքան էլ արժանահավատ աղբյուր չէր:

ապեր ձեթի հերթի ա ժողովուրդը, ինչ միտինգ… այ որ ձեթ բաժաներ երևի հնարավոր լիներ…

Varzor
30.12.2011, 04:04
Հա՞ որ Վարզոր ջան… ինչի՞ առաջին շարքերում…
Պայքարողների: Եթե ինքը հարձակում հախաձեռնի, ապա հաստատ առաջին շարքերում կլինի:

Ապեր չէ… ցավդ տանեմ… չեն թողնում չկա…
Ոնց չկա? Բա Հայրիկյանին ոնց չէին թողնում? Նավասարդյանին ոնց չէին թողնում? Նժդեհի պես մարդուն ոնց չթողեցին?
Փակում են հալածում են, անընդհատ խոչընդոներ են ստեղծում, որպեսզի մարդ չկարողանա իր ձայնն ու միտքը հրապարակայնորեն հնչեցնել, որպեսզի չկարողանա ազատ գործել:

բա հիմա էդ մարդն ինչո՞վ ա զբաղված…
Ճիշտն ասած վաղուցչեմ տեսել` չգիտեմ :pardon

Varzor
30.12.2011, 04:07
ապեր ձեթի հերթի ա ժողովուրդը, ինչ միտինգ… այ որ ձեթ բաժաներ երևի հնարավոր լիներ…
Չէ, կակռազ ձեթը բոլ-բոլ կա խանութներում, հիմա ապրանքի հերթի չեն, այլ դրամարկղների մոտ են հերթ կանգնում ;)
Այ ախպեր, ոնց որ ամերիկացի չլինես: Չեր մոտի սուպերմարկետներում ավելի բեթար չի? Վերջերս չէր "Սև ուրբաթը"` իրար էին ծեծում ու արյուլվիկ անում: Հաաա, դա երևի մարդու ազատության և օրենքի գերակայության ևս մեկ դրսևորում էր :D
Բա ուր մնացին ԱՄՆ վերին գաղափարները? Հենց բանը հասնում է $-ին ու ստամոքսին բոլոր գաղափարները անտեսվում են բռունցքի հարվածներով փոխարինվելով ;)

Chuk
30.12.2011, 11:49
Քաղաքական տարին ամփոփելիս...

Կարդալ 1 (http://www.nikolpashinyan.com/?p=2240)

Կարդալ 2 (http://www.nikolpashinyan.com/?p=2242)

davidus
30.12.2011, 19:56
Դավ ջան, ախպերս, իմ ես չեմ ուզում ապացուցեմ որ իշխանությունը վատն ա… իմ ասածն էն ա որ մենք հարցին ուրիշ տեսանկյունից պետք ա մոտենանք, մեր վերաբերմունքը պտի փոխենք մեր պրոբլեմների նկատմամբ… պետականության հիմքը քաղհասարակությունն ա, այլ ոչ թե պատական կառույցները. դրանք էլ են անհրաժեշտ, բայց ուժեղ, տևական պետականության համար հասարակություն ա պետք… առանց դրա չի լինի…հեղափոխությունները չեն փոխում ոչինչ, հեղափոխությունները փոփոխությունների սիմպտոմն են, հեղափոխություն կլինի երբ որ հասարակությունը կփոխվի, իսկ վերնախավը չի ունենա ճկունություն վերափոխվելու…

դու կարծում ես որ սկսենք իրար ուտել ու գյուլլել, ռեշոտկեքը ջարդել, արտագաղթը պտի դադարի՞… ես 100% համոզված եմ որ ավելի մեծ թափ ա ստանալու ու եթե կապիտալն էսօր Հայաստանից դուրս ա գալիս, ապա էն ժամանակ փախնելու ա ամեն գնով… ուժով եկած իշխանությունը մաքրում ա իրա շուրջը ու չխառնենք սա "ավգյան ախոռների" հետ… էդ ժամանակ հիասթափությունն ավելի մեծ ա լինելու իսկ զոհերն իզուր… ես քեզ չեղած բան չեմ ասում Դավ ջան, էս տեսակի պրոցեսներ հիմա էլ կա շատ երկրներում… էլ չասեմ որ էս պրոցեսի ժամանակ մենք կարող ա մի հատ էլ պատերազմական գործողությունների մեջ ընկնենք (թող ոչ ոք չասի որ դա հնարավոր չի, որովհետև ոչ ոք չի կարող երաշխիք տալ որ դա չի լինի իսկ լինելու դեպքում պատասխանատվություն կրի)… մենք էս ծանրության տակ մնալու ոչ դեմոգրաֆիական ոչ էլ տնտեսական կարողություն ունենք…

մեր միակ ելքը պրոբլեմին ուղիղ նայելն ա, այսինքն արձագանքում ես պրոբլեմին ոչ թե քաղաքական ուժին… սաում եք "երկխոսությունն իսկզբանե տապալված էր", կամ "ավազակապետերի հետ ի՞նչ երկխոսես"… երկխոսության հաջողությունը մեզնից էր կախված, իսկ մենք դրան նայեցինք որպես մի պրոցես որը մեզնից կախված չի… 100 հազարներով որ հավաքվեինք տեսնեմ ո՞նց չէր լինելու, տեսնեմ ո՞նց իշխանությունը Մարտի 1-ի հաշվով սենց զեկույց կհրապարակեր… 2 ժամ փողոցում չենք ուզում կանգնել, բայց պատրաստ ենք շենքեր գրավել… տենց բան չի կարող լինել… եթե բանը հասնի շենքեր գրավելուն, ապա դա կանի նա ով էսօր հրապարակում ա, մնացածն իներցիայով են դուրս գալու Դավ ջան… ոնց որ միշտ ու ամեն տեղ ա եղել սենց դեպքերում…

ժամանակն ա որ հայելու մեջ նայենք բոլորս (ես էլ) ու գոնե ինքնրես մեզ ճիշտն ասենք առանց սրան-նրան մեղադրելու…

Մեֆ, ինչպես միշտ կարաս նույն բանը ութ անգամ կրկնես, կրկնես էդ բանը լայն տեքստով ու ասածիդ դեմագոգիկ բնույթ տալով։ Ապեր, տեսականորեն շատ մտքերիդ հետ համաձայն եմ, մյուս մասի հետ էլ ճիշտ հակառակ կարծիքն ունեմ։

Նկատած կլինես, որ գրառումնեից ոչ մեկում ծեծել-ջարդել-փշրելու մասին խոսք չի եղել։ Խոսքը հիմնականում գնացել ա քաղաքական ուժերի անսկզբունքայնության մասին։ Խոսվել ա նրա մասին, որ քաղաքական ուժը, սեփական անգործությունը (կամ մի գուցե գործելու նկատմամբ վախը) փաթաթել ա ժողովրդի վզին։ Սրա մասին ա խոսքը մեֆ։ Իմիջիայլոց, դու էլ ես նույն բանը ակտիվ քարոզում. չգիտեմ, իրականում էդ կարծիքին էս թե չէ, բայց գրածդ մենակ դրա մասին ա վկայում։

Հարյուր-հազարավոր մարդկանց մասնակցության մասին ես ասում, բայց միշտ մոռանում ես էն պահը, որ էդ հարյուր-հազարավոր մարդկանց ուղարկեց տուն նույն էն ուժը, որին տենց անվերապահորեն վստահելու կոչեր էին անում։ Ես սրա մասին եմ ասում, Մեֆ։ Էն քաղաքական ուժը, որը ի զորու ԷՐ հարյուր-հազարավոր մարդկանց փողոց հանել, գնաց փաստացի գործարքի (դրա անունը երկխոսություն կդնես, թե առևտուր ԱԺ-ում տեղերի համար, էդ արդեն կարևոր չի)։ Թուլացրեց էն լարվածությունը, որի շնորհիվ էր հնարավոր թեկուզև չնչին բայց ՏԵՍԱՆԵԼԻ ու ԻՐԱԿԱՆ փոփոխություն անել։ Ու էսքանից հետո, քաղաքական ուժը ուղղակի իրավունք չունի դժգոհելու ժողովրդի քանակից, էդ թվում և դու Մեֆ, որովհետև եթե մի քաղաքական ուժը չի կարողանում ըստ էության, ռացիոնալ, նպատակային օգտագործել երկու հարյուր հազարանոց «բանակը», ինքը իրավունք չունի ղեկավարելու կես միլիոնանոցը։

Հայելիում տեսնում եմ մի սոված մի երկիր՝ աղքատ ու ամեն օր հարստահարվող բնակչությամբ։ Տեսնում եմ քաղաքական իբր տարաբևեռ ճամբարներ՝ մեկը մյուսին սրիկայությաբ ու իմպոտենտությամբ չզիջող։ Տեսնում եմ երեք միլիոն ժողովուրդ, որը ընդամենը ուզում ա, որ իրան հանգիստ տան ու թողեն, որ ինքն իր ձեռքով իր հացը վաստակի՝ թքած ունենալով ամենահետաքրքիր ու գերխելացի քաղաքական ուժի վրա։

Տրիբուն
30.12.2011, 22:24
էտ ո՞վ էր ասում Հայաստան մարդ չի մնացել… մենակ Yerevan City-ի բնակչությունը ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչությանը 5 անգամ գերազանցում ա…

Լըըըֆի՛կ, նախագա՛հ

Տրիբուն
31.12.2011, 00:08
Լըըըֆի՛կ, նախագա՛հ

Քիչ էր մնում անեծքով ավարտեի էս տարվա գրառումներս Ակումբում :D

Բոլորի Նոր Տարին շնորհավոր

Միշտ սենց համով-հոտով-հավեսով-ընգերական-ախպերական-առանց իրարից նեղանալու-առողջ-հաջողակ, հարգելի ակումբասերներ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Chuk
31.12.2011, 00:27

Էսօր Երիցյաններ մեկը մտնում էր՝ կնոջ հետ, տոչնի դու էիր: Գոռացի «Գնե՜լ, Գնե՜լ», ձեն չհանեցիր :)) Տեսնես դու՞ էիր:
Քո տարին էլ շնորհավոր մեծ ախպեր :)

Mephistopheles
02.01.2012, 01:35
1. Խոսքը հիմնականում գնացել ա քաղաքական ուժերի անսկզբունքայնության մասին։

2. Խոսվել ա նրա մասին, որ քաղաքական ուժը, սեփական անգործությունը (կամ մի գուցե գործելու նկատմամբ վախը) փաթաթել ա ժողովրդի վզին։

3. Հարյուր-հազարավոր մարդկանց մասնակցության մասին ես ասում, բայց միշտ մոռանում ես էն պահը, որ էդ հարյուր-հազարավոր մարդկանց ուղարկեց տուն նույն էն ուժը, որին տենց անվերապահորեն վստահելու կոչեր էին անում։

4. Էն քաղաքական ուժը, որը ի զորու ԷՐ հարյուր-հազարավոր մարդկանց փողոց հանել, գնաց փաստացի գործարքի (դրա անունը երկխոսություն կդնես, թե առևտուր ԱԺ-ում տեղերի համար, էդ արդեն կարևոր չի)։

5. Թուլացրեց էն լարվածությունը, որի շնորհիվ էր հնարավոր թեկուզև չնչին բայց ՏԵՍԱՆԵԼԻ ու ԻՐԱԿԱՆ փոփոխություն անել։ Ու էսքանից հետո, քաղաքական ուժը ուղղակի իրավունք չունի դժգոհելու ժողովրդի քանակից, էդ թվում և դու Մեֆ, որովհետև……

6. եթե մի քաղաքական ուժը չի կարողանում ըստ էության, ռացիոնալ, նպատակային օգտագործել երկու հարյուր հազարանոց «բանակը», ինքը իրավունք չունի ղեկավարելու կես միլիոնանոցը։

Դավ ջան, արդեն 4 տարի ա Հայաստանի վերլուծական դաշտում էս թավով գրված անորոշ հասկացություններն են թևածում առանց կոնկրետանալու թե ի՞նչ ինկատի ունեն այս ամենը ասելով… հենց մենակ "ռացիոնալ, նպատակային օգտագործել երկու հարյուր հազարանոց "բանակը" " արտահայտությունդ ի
՛նչ ա նշանակում եթե ոչ ծեծ ու ջարդ… բոլոր վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, որոնք քննադատել են ՀԱԿ-ի չեն մեկնաբանել թե ինչ ինկատի ունեն վերը նշված թավով գրվածները եթե ոչ ուժով գրավել իշխանությունը…

հետո էլ գրել ես

Ինչ վերաբերում ա արաբական աշխարհին։ Պետական համակարգը կոլապս ապրեց, որովհետև իշխանությունը էդ լարվածությունը թուլացնելու փոխարեն զենք քաշեց ժողովրդի վրա։ Ո՞վ ա մեղավոր, որ իշխանությունը դիմեց բռնի ու զենքի ուժի։ Ընդդիմությու՞նը... չէ ապեր, դժվար։ Էս դեպքում մենակ կարելի ա փառք ու պատիվ տալ էդ ընդդիմությաւնը, որ նույնիսկ հազարավոր զոհերի գնով մինչև վերջ ճակատժճակատի տվեց ու ստեղծեց իր երկրի համար նորմալ հանրապետություն դառնալու հնարավորությունը։ ……

ու դու ինձ ասում ես

Նկատած կլինես, որ գրառումնեից ոչ մեկում ծեծել-ջարդել-փշրելու մասին խոսք չի եղել։ ո՞նց չի եղել… բա ինչի՞ մասին ա եղել Դավ, սիրո ու եղբայրությա՞ն… Ապեր, կարաս անվերջ քննադատես ասելոը անսկզբմունքային ու ոչ ռացիոնալ, լարվածության "շնորհիվ էր հնարավոր թեկուզև չնչին բայց ՏԵՍԱՆԵԼԻ ու ԻՐԱԿԱՆ փոփոխություն անել", բայց երբ ասում ես որ ծեծել-ջարդել-փշրելու մասին խոսք չի, ուրեմն պիտի ասես թե ինչի մասին ա…

օրինակ Տրիբունն ասում ա որ միայն լոմով կա հայ ազգի փրկություն… համաձայն չեմ իրա հետ բացարձակապես, բայց ինքը հստակ ասում ա ինչ ա իրա տեսակետը…

իմիջայլոց "գնաց փաստացի գործարքի (դրա անունը երկխոսություն կդնես, թե առևտուր ԱԺ-ում տեղերի համար, էդ արդեն կարևոր չի)" մասին մի քանի բառ… հայերն իրենց պատմության մեջ միշտ էլ երկխոսել են ադրբեջանցիների, թուրքերի, արաբների ու մոնղոլների հետ, ի՞նչն ա պատճառը որ էսօր ներքին խնդիրները լուծելու համար հասարակական ճնշման տակ չպիտի երկխոսենք…

բա ի՞նչ ես ուզում անենք…

Տրիբուն
08.01.2012, 18:57

Դրա համար էլ թուրքերը, ադրբեջանցիները ու արաբները էսօր կայֆավատ են լինում, իսկ հայերը մնացել են էս մի կտոր քարքարոտ հողի վրա: Մենք իրանց հետ երկխոսել ենք, իրանց մեզ կզացրել են - դաշնակների թարմ երկխոսությունը երիտթուրքերի հետ վկա, Լևոնի երկխոսությունն էլ Սերժի հետ վրից:

Mephistopheles
11.01.2012, 07:10

Ապեր, պատմությունը որ նայենք կերևա… երկխոսությունը հավասարների միջև ա լինում… դու աղաչանք-պաղատանք հպատակության մասին ես ասում, ես երկխոսության… իսկ Լևոնի ու Սերժի երկխոսությունը չեղավ որովհետև մենք չուզեցինք… էլի եմ ասում, թող հլա 100 000-150 000 կանգներ հրապարակում տենամ ոնց չէր լինելու… բայց ասինք "մեկա չի լինի" ու քաշվեցինք մի կողմ… տիպիկ հայկական մոտեցում…

davidus
11.01.2012, 10:43
Դավ ջան, արդեն 4 տարի ա Հայաստանի վերլուծական դաշտում էս թավով գրված անորոշ հասկացություններն են թևածում առանց կոնկրետանալու թե ի՞նչ ինկատի ունեն այս ամենը ասելով… հենց մենակ "ռացիոնալ, նպատակային օգտագործել երկու հարյուր հազարանոց "բանակը" " արտահայտությունդ ի
՛նչ ա նշանակում եթե ոչ ծեծ ու ջարդ… բոլոր վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, որոնք քննադատել են ՀԱԿ-ի չեն մեկնաբանել թե ինչ ինկատի ունեն վերը նշված թավով գրվածները եթե ոչ ուժով գրավել իշխանությունը…

Մեֆ, ախր հարցը սխալ ես դնում։ Էս արդեն չորս տարի ա, որ նույն ՀԱԿ-ը «ապացուցում» ա, որ առանց էդ թավով նշածի էլ ա հնարավոր հասնել նպատակի։ վերլուծական դաշտը գրում ա նրա մասին, ինչի կարիքը կա։ Եթե կարիք չլիներ չէր գրի։ Երկու հարյուր հազարանոց բանակը նշանակում ա թերևս ամեն ինչ, բացի ծեծ ու ջարդից։ Երկու հարյուր հազարանոց բանակը նշանակում ա ճիշտ էդքան քվե, պայքարի դուրս եկած, քաղաքացիական կամք դրսևորող մարդկանց խումբ, որը պատրաստ ա հետևել էն ուժին, որը ներկայացնում ա իրա շահերը ու պատրաստ ա տեր կանգնել էդ բանակի պահանջներին։

հետո էլ գրել ես

...

ու դու ինձ ասում ես ո՞նց չի եղել… բա ինչի՞ մասին ա եղել Դավ, սիրո ու եղբայրությա՞ն… Ապեր, կարաս անվերջ քննադատես ասելոը անսկզբմունքային ու ոչ ռացիոնալ, լարվածության "շնորհիվ էր հնարավոր թեկուզև չնչին բայց ՏԵՍԱՆԵԼԻ ու ԻՐԱԿԱՆ փոփոխություն անել", բայց երբ ասում ես որ ծեծել-ջարդել-փշրելու մասին խոսք չի, ուրեմն պիտի ասես թե ինչի մասին ա…

օրինակ Տրիբունն ասում ա որ միայն լոմով կա հայ ազգի փրկություն… համաձայն չեմ իրա հետ բացարձակապես, բայց ինքը հստակ ասում ա ինչ ա իրա տեսակետը…

Մեֆ, եթե էդքան հավես ես արել ու փորփրել ես գրառումներս, բա էս մեկը ինչի չես նայել (կամ տեսել ես, չտեսնելու ես տվել)

....

Ժողովրդի ինքնակազմակերպումը լավագույն դեպքում կբերի հեղափոխության, իսկ վատագույն դեպքում քաղաքացիական պատերազմի, որոնցից ոչ մեկն էլ ընդունելի չի։

Մեֆ, ստեղ ծեծ ու ջարդը չընդունելու մասին բան գրած չի՞... ;)

իմիջայլոց "գնաց փաստացի գործարքի (դրա անունը երկխոսություն կդնես, թե առևտուր ԱԺ-ում տեղերի համար, էդ արդեն կարևոր չի)" մասին մի քանի բառ… հայերն իրենց պատմության մեջ միշտ էլ երկխոսել են ադրբեջանցիների, թուրքերի, արաբների ու մոնղոլների հետ, ի՞նչն ա պատճառը որ էսօր ներքին խնդիրները լուծելու համար հասարակական ճնշման տակ չպիտի երկխոսենք…

բա ի՞նչ ես ուզում անենք…

Ապեր, հայերը իրենց պատմության ընթացքում կարող ա նենեցների հետ էլ երկխոսած լինեն։ Խոսքը ոչ թե երկխոսությունը անընդունելի համարելու մասին ա խոսքը, այլ էն ֆորմատը, որով արվեց էդ երկխոսությունը։ Երկխոսությունը վատ բան չի, բայց պիտի իմանաս՝ ում հետ ինչի վերաբերյալ ես երկխոսում։ Հարյուր-հազար անգամ էս բանը գրել եմ, բայց դու էլի կպել ես երկխոսությունից։
Ասում ես ներքին խնդիրների լուծման համար։ Արի սկզբից պարզենք, թե երկխոսող կողմերից յուրաքանչյուրը ինչքանով էր պատրաստ էդ խնդիրների լուծմանը ու ինչ գնով։ Ու երկրորդ ամենակարևոր պահը. ապեր, երկխոսությունը հասարակական ճնշման արդյունք չի եղել։ Գոնե ստեղ էդ բանը մի ասա...

Տրիբուն
11.01.2012, 20:07
Ապեր, պատմությունը որ նայենք կերևա… երկխոսությունը հավասարների միջև ա լինում… դու աղաչանք-պաղատանք հպատակության մասին ես ասում, ես երկխոսության… իսկ Լևոնի ու Սերժի երկխոսությունը չեղավ որովհետև մենք չուզեցինք… էլի եմ ասում, թող հլա 100 000-150 000 կանգներ հրապարակում տենամ ոնց չէր լինելու… բայց ասինք "մեկա չի լինի" ու քաշվեցինք մի կողմ… տիպիկ հայկական մոտեցում…

Ապեր, հենց էտ ա, որ եթե նույնիսկ անունը դնում ես երկխոսություն, բայց անկհայտ ա, որ դու խնդրող կողմ ես, ապա դա ի սկզբանե արդեն երկխոսություն չի: Հայերի ու թուրքերի մեջ տեղի ունեցած զրիցները մենակ դու կարաս երկխոսություն անվանես - դա միշտ էլ եղել ա վիզը ծռածի կարգավիճակով թուրքերի ոտքը գնալ: Մենք մենակ էն ժամանակ ենք շահել, երբ գոնե մի քանի ֆիդայի ձեռը զենք ա վերցրել: Մնացած բոլոր «երկխոսությունների» ժամանակ, կլինի արաբի, թուրքի, թե մոնղոլի հետ, վիզներս ծռած գնացել ենք մոտները, որ եթե ուզում են կարան թողեն որ ապրենք, եթե չեն ուզում, կարան չթողնեն:

Այ տենց էլ էս անգամ Լևոնը գնաց - վիզը ծռած, հարյուր հազար ժողովրդին հոտի պես հետևից քցած - եթե ուզում են, բարի են, լավիկն են, պուպուշ են, կանեն արտահերթ, եթե քխա են, չեն անի: Այսինք, Լևոնը ալամ ժողովրդին ուզում էր իրա պես ոչխար սարքեր: Բայց ժողովուրդը չէր ուզում այլևս ոչխարի պես խնդրողի կարգավիճակում լինել, ու դրա համար էլ էլ չգնաց: Ժողվուրդը գնաց հարյուր հազարով մարտի 1-ին ու 17-ին, քանի որ պայմաններ էինք դնում Սերժի առաջ: Ժողովուդրը ուզում էր պաշտպաներ էտ պայմանները, այլ ոչ թե ոչխարի պես, հերթական անգամ գնար սուլթանի մոտ վիզը ծռելու:

Ապեր, ժողովուրդն իմաստուն ա, ժողովուրդը չի ուզում ոչխարի կարգավիճակում լինել, ու ժողովուրդը նախընտրում ա չմասնկացել կլոունադային, քան հերթական անգամ լինել խնդրողի կարգավիճակում, որ իրան էլի ոչխարի տեղ դնեն: Այ դրա համար էլ ժողովորդրը չգնաց - ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ ԻՄԱՍՏՈՒՆ ԺՈՂՈՎՈՒԴՐԸ, որը ժամանակին գրողի ծոցն ուղարկեց իրեն ոչխարացնել ցանկացող հերթական ծաղրածուին: Լևոնի երկխոսությունը դեռ իրա վրա շատ թանկ ա նստելու: Դու սպասի, բան չմնաց, որ տեսնես թե ժողովրդական պատիժը ոնց ա լինում - մարդիկ դաժե 300 դրամով ՕԵԿ-ին ձայն են տալու, ՀԱԿ-ին պրինցիպիալ չեն տալու: Ու հենց տենց էլ պիտի լինի, քանի որ ժողովոդրը դրանով ՀԱԿ-ին ասելու ա ՀԱԿ-ի իսկական գինը:

Mephistopheles
11.01.2012, 22:11
Մեֆ, ախր հարցը սխալ ես դնում։ Էս արդեն չորս տարի ա, որ նույն ՀԱԿ-ը «ապացուցում» ա, որ առանց էդ թավով նշածի էլ ա հնարավոր հասնել նպատակի։ վերլուծական դաշտը գրում ա նրա մասին, ինչի կարիքը կա։ Եթե կարիք չլիներ չէր գրի։ Երկու հարյուր հազարանոց բանակը նշանակում ա թերևս ամեն ինչ, բացի ծեծ ու ջարդից։ Երկու հարյուր հազարանոց բանակը նշանակում ա ճիշտ էդքան քվե, պայքարի դուրս եկած, քաղաքացիական կամք դրսևորող մարդկանց խումբ, որը պատրաստ ա հետևել էն ուժին, որը ներկայացնում ա իրա շահերը ու պատրաստ ա տեր կանգնել էդ բանակի պահանջներին։

Մեֆ, եթե էդքան հավես ես արել ու փորփրել ես գրառումներս, բա էս մեկը ինչի չես նայել (կամ տեսել ես, չտեսնելու ես տվել)

Մեֆ, ստեղ ծեծ ու ջարդը չընդունելու մասին բան գրած չի՞... ;)

Ապեր, հայերը իրենց պատմության ընթացքում կարող ա նենեցների հետ էլ երկխոսած լինեն։ Խոսքը ոչ թե երկխոսությունը անընդունելի համարելու մասին ա խոսքը, այլ էն ֆորմատը, որով արվեց էդ երկխոսությունը։ Երկխոսությունը վատ բան չի, բայց պիտի իմանաս՝ ում հետ ինչի վերաբերյալ ես երկխոսում։ Հարյուր-հազար անգամ էս բանը գրել եմ, բայց դու էլի կպել ես երկխոսությունից։
Ասում ես ներքին խնդիրների լուծման համար։ Արի սկզբից պարզենք, թե երկխոսող կողմերից յուրաքանչյուրը ինչքանով էր պատրաստ էդ խնդիրների լուծմանը ու ինչ գնով։ Ու երկրորդ ամենակարևոր պահը. ապեր, երկխոսությունը հասարակական ճնշման արդյունք չի եղել։ Գոնե ստեղ էդ բանը մի ասա...

Դավ ջան, եթե ասում ես որ ծեծ-ու-ջարդը չես ընդունում ուրեմն հենց այդպես էլ կընդունեմ ու կհասկանամ… ուրեմն մեր քաղաքական զինանոցից դա իսպառ դուրս է գալիս… լրիվ համաձայն եմ

երկխոսությունը, Դավ ջան, լինում ա հակառակորդների ու թշնամիների միջև… համակարծիք ու բարեկամ կողմերի միջև երկխոսության կարիք չկա, որովհետև երկխոսությունը ենթադրում ա կոմպրոմիս… շատ հաճախ մարդիկ երկխոսությունը որպես ուլիտմատում են ընկալում որը բախումների՝ ծեծ-ու-ջարդի առաջին քայլը կարա լինի… ինչքան էլ որ ուլտիմատում տաս, եթե քաղաքական գործիչ ես, ապա միշտ բանակցության տեղ պիտի թողնես, քանի որ քո խնդիրը պետք ա լինի խնդրի լուծումը…

մեկ էլ կուզեի լսել թե ի՞նչ ֆորմատով կուզենայիր որ ՀԱԿ-ը գնար երկխոսության… ասեմ որ մեր վերլուծական դաշտում երկխոսությանը դեմ էին մինչև ֆորմատի պարզ լինելը… այնպես որ նրանց համար ֆորմատը չէր պատճառը…

Դավ ջան անկեղծ ասեմ… բոլորը կարծում են որ ճիշտը Մարտի 1-ին մինչև վերջ գնալն ու թեկուզ հազարավոր զոհերի գնով "գործը" մինչև վերջ հասցնելն էր, բայց ոչ ոք բաց տեքստով դա չի ասում, խոսքս վերլուծական դաշտի մասին ա, իսկ մեր վերլուծական դաշտը չեզոք չի… անձամբ ես համարում եմ մեծագույն սխալ անզեն ժողովրդին "Լևոն Նախագահ" լոզունգը մերաններին ուղղարկել փամփուշտների դեմ…

բոլորի քննադատության ենթատեքստը ծեծ-ու-ջարդն ա Դավ ջան, հակառակ դեպքում քաղաքական դաշտը լցված կլիներ ալտերնատիվ գաղափարներով ու ՀԱԿ-ն էլ որպես քաղաքական ուժ չէր լինի…

Mephistopheles
11.01.2012, 22:54
Ապեր, հենց էտ ա, որ եթե նույնիսկ անունը դնում ես երկխոսություն, բայց անկհայտ ա, որ դու խնդրող կողմ ես, ապա դա ի սկզբանե արդեն երկխոսություն չի: Հայերի ու թուրքերի մեջ տեղի ունեցած զրիցները մենակ դու կարաս երկխոսություն անվանես - դա միշտ էլ եղել ա վիզը ծռածի կարգավիճակով թուրքերի ոտքը գնալ: Մենք մենակ էն ժամանակ ենք շահել, երբ գոնե մի քանի ֆիդայի ձեռը զենք ա վերցրել: Մնացած բոլոր «երկխոսությունների» ժամանակ, կլինի արաբի, թուրքի, թե մոնղոլի հետ, վիզներս ծռած գնացել ենք մոտները, որ եթե ուզում են կարան թողեն որ ապրենք, եթե չեն ուզում, կարան չթողնեն:

Այ տենց էլ էս անգամ Լևոնը գնաց - վիզը ծռած, հարյուր հազար ժողովրդին հոտի պես հետևից քցած - եթե ուզում են, բարի են, լավիկն են, պուպուշ են, կանեն արտահերթ, եթե քխա են, չեն անի: Այսինք, Լևոնը ալամ ժողովրդին ուզում էր իրա պես ոչխար սարքեր: Բայց ժողովուրդը չէր ուզում այլևս ոչխարի պես խնդրողի կարգավիճակում լինել, ու դրա համար էլ էլ չգնաց: Ժողվուրդը գնաց հարյուր հազարով մարտի 1-ին ու 17-ին, քանի որ պայմաններ էինք դնում Սերժի առաջ: Ժողովուդրը ուզում էր պաշտպաներ էտ պայմանները, այլ ոչ թե ոչխարի պես, հերթական անգամ գնար սուլթանի մոտ վիզը ծռելու:

Ապեր, ժողովուրդն իմաստուն ա, ժողովուրդը չի ուզում ոչխարի կարգավիճակում լինել, ու ժողովուրդը նախընտրում ա չմասնկացել կլոունադային, քան հերթական անգամ լինել խնդրողի կարգավիճակում, որ իրան էլի ոչխարի տեղ դնեն: Այ դրա համար էլ ժողովորդրը չգնաց - ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ ԻՄԱՍՏՈՒՆ ԺՈՂՈՎՈՒԴՐԸ, որը ժամանակին գրողի ծոցն ուղարկեց իրեն ոչխարացնել ցանկացող հերթական ծաղրածուին: Լևոնի երկխոսությունը դեռ իրա վրա շատ թանկ ա նստելու: Դու սպասի, բան չմնաց, որ տեսնես թե ժողովրդական պատիժը ոնց ա լինում - մարդիկ դաժե 300 դրամով ՕԵԿ-ին ձայն են տալու, ՀԱԿ-ին պրինցիպիալ չեն տալու: Ու հենց տենց էլ պիտի լինի, քանի որ ժողովոդրը դրանով ՀԱԿ-ին ասելու ա ՀԱԿ-ի իսկական գինը:

Ապեր, ժողովուրդը հիմա շրջաններում խմբերով մտնում ա ՕԵԿ, իհարկե էսի իմաստուն ժողովրդի շատ կարևոր հատկանիշներից մեկն ա, բայց ամենակարևորը էն հատկանիշն ա որ ինքը քաղաքական ուժին պատժելու համար իրան ա վատություն անում… թող տան, դրանից հաստատ Լևոնի համար շատ վատ ա լինելու, շատ թանկ ա նստելու… էս տրամաբանությունը ես էդքան էլ լավ չեմ հասկանում, բայց որ դու ես ասում, ընդունում եմ…

…դու էս ժողովրդով ե՞ս ուզում հեղափոխություն անես…

Տրիբուն
11.01.2012, 23:30

Էտ ո՞վ ասեց, որ ՕԵԿ-ին ձայն տալով ժողովուրդը իրան վառտություն ա անում, իսկ ասենք ՀԱԿ-ին ձայն տալով հանկարծ իրան լավություն ա անելու: Կարո՞ղ ա ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը ՀԱԿ-ինից վատն ա: :D Տես հեսա ինչ մի հատ փայլուն ծրագրով են հանդես գալու, ու ինչ կառկառուն դեմքեր են լինելու նախընտրական ցուցակում, ՀԱԿ-ը գլուխը պատին ա տվել:

Այ սենց մազալու բաներ, Մեֆ ջան - քաղաքակիրթ ու սահմանդրական հերթական ընտրությունների հասցրած շախմատասեր քաղաքական ուժը պիտի համակերպվի էտ քաղաքական խաղի կանոնններին: Իսկ ՀՀ-ում «հերթական ընտրություններ» կոչվող կրկեսում գլխավոր դերակատարներն են մի քանի թրաշված ու ինծիլիգենտ դեմքերը՝ ֆոնի համար, փողը՝ ընտրակաշառքի համար, ու հավայի բայց գեղեցիկ ծրագիրը՝ հոտին խոտ տալու համար:

Ապեր, հա, ու հենց էս ժողովուրդն էլ հեղափոխություն ա անելու: Թե ոնց ա անելու, չեմ իմանում, բայց մի ձևի անելու ա: :D

Ու հեղափոխության առաջին թիրախն էլ Լևոնն ու իրա պեսներն են լինելու, որոնք վերջնականապես հայտնվելու են քաղաքական ու պատմական աղբանոցում:

dvgray
11.01.2012, 23:38

Տրիբուն, բայց իսկապես կարծում ես որ ՀՀ-ում հեղափոխական պրոցեսների դաշտ կա, կամ այլ խոսքով ասած, հեղափոխական պրոցեսների հասունացում կա՞:
Հայաստանում մաքսիմում հիմա խնդրագրերի և ձեռք համբույրներն հասարակագիտական ժամանակաշրջան է ըստ ինձ: մաքսիմում "Նամակ ռուսաց//թուրքաց, պարսկաց, կամ նա խուդոյ կանեց հայաց թագավորին"…

Mephistopheles
12.01.2012, 00:38

Տրիբուն ջան, իմ արև, զուգահեռ իրականություն որ լիներ արժեր մի հատ փորձել… իսկ հեղափոխություն կարելի ա… փողով, ոնց որ ընտրությունների ժամանակ… փողին մուննաթ ապեր… կամ էլ մի շիշ ձեթով…

Mephistopheles
12.01.2012, 03:21
լավն ա ժող, կարդացեք…

http://lragir.am/armsrc/interview58689.html

Տրիբուն
12.01.2012, 21:57
Տրիբուն ջան, իմ արև, զուգահեռ իրականություն որ լիներ արժեր մի հատ փորձել… իսկ հեղափոխություն կարելի ա… փողով, ոնց որ ընտրությունների ժամանակ… փողին մուննաթ ապեր… կամ էլ մի շիշ ձեթով…

Ինչը՞ փորձել… ՕԵԿ-ին ձայն տալը՞ :P

Մեֆ ջան, դու ինչի ես ամեն ինչ հանգեցնում իրար մոռթելուն, այ ընգեր: Քո կարծիքով «երկխոսության» միակ այլընտրանքը իրար մոռթե՞ռլն էր, իսկ իրար չմոռթելու միակ այլընտրանքը, ՀԱԿ-ի հետ հերթական ընտրություններից մեկ օր առաջ արտահերթ ընտրություններ պահանջելով հերթական ընտրություններին գնա՞լն ա: :D Կալամբուռ: Այ էս օրի հասցրել մարդկանց:

Տրիբուն
12.01.2012, 22:05
Տրիբուն, բայց իսկապես կարծում ես որ ՀՀ-ում հեղափոխական պրոցեսների դաշտ կա, կամ այլ խոսքով ասած, հեղափոխական պրոցեսների հասունացում կա՞:
Հայաստանում մաքսիմում հիմա խնդրագրերի և ձեռք համբույրներն հասարակագիտական ժամանակաշրջան է ըստ ինձ: մաքսիմում "Նամակ ռուսաց//թուրքաց, պարսկաց, կամ նա խուդոյ կանեց հայաց թագավորին"…

Էս պահին չկա, բայց կլինի: Ջահել ժամանակվանից հիշում ես, որ ասում էին "Վերջին չմոն էլ կարա մի օր հետևից դանակով պիսկի" :D

Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Սիրիայում կարող ա էս օրի հասնի ամեն ինչ: Էտ Լևոնն ա որոշել, որ ինքը հիմա սենց սաղին քնացնելով Սերժին լավություն ա անում, բայց ինքն էլ չի իմանում, որ վաղը չէ մյուս օրվա կտրվածքով ինքը համ Սերժին ա վատություն անում, համ իրան: Երկուսին էլ իտոգում ոտատակ են տալու, բայց առաջինը Լևոնին: :D

Տրիբուն
12.01.2012, 22:06
Ժառանգություն եւ ՀՅԴ խմբակցությունները շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքի փոփոխություն համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ (http://www.lragir.am/armsrc/country-lrahos58757.html)

Mephistopheles
12.01.2012, 22:30
Ինչը՞ փորձել… ՕԵԿ-ին ձայն տալը՞ :P

Մեֆ ջան, դու ինչի ես ամեն ինչ հանգեցնում իրար մոռթելուն, այ ընգեր: Քո կարծիքով «երկխոսության» միակ այլընտրանքը իրար մոռթե՞ռլն էր, իսկ իրար չմոռթելու միակ այլընտրանքը, ՀԱԿ-ի հետ հերթական ընտրություններից մեկ օր առաջ արտահերթ ընտրություններ պահանջելով հերթական ընտրություններին գնա՞լն ա: :D Կալամբուռ: Այ էս օրի հասցրել մարդկանց:

ՕԵԿ-ին չէ, լոմին

բա ո՞րն ա Տրիբուն ջան… էս 4 տարի ա բոլորը"ոչ մորթային" տարբերակները քննադատվել ու գետնին ա հավասարեցվելը, իսկ տեղն ինչ են առաջարկե՞լ… այո Կալամբուռ…

…ոչ ոք չի ասում որ իրանք ինկատի ունեն որ պետք ա գնային իրար մոռթելու, բայց էդ էլ ինկատի ունեն, հակառակ դեպքում տեղն էսօր մի բան կլիներ…

ապացուցելու համար պետք ա բերվի մի տարբերակ/ստրատեգիա/տեխնոլոգիա որը որ ոչ մոռթ ա, ոչ երկխոսություն/բանակցություն ա, ոչ էլ դաշինքներ են…

Mephistopheles
13.01.2012, 05:31
լավն ա…
http://www.youtube.com/watch?v=DELHHPCQUL8&feature=youtube_gdata_player

davidus
13.01.2012, 09:37
երկխոսությունը, Դավ ջան, լինում ա հակառակորդների ու թշնամիների միջև… համակարծիք ու բարեկամ կողմերի միջև երկխոսության կարիք չկա, որովհետև երկխոսությունը ենթադրում ա կոմպրոմիս… շատ հաճախ մարդիկ երկխոսությունը որպես ուլիտմատում են ընկալում որը բախումների՝ ծեծ-ու-ջարդի առաջին քայլը կարա լինի… ինչքան էլ որ ուլտիմատում տաս, եթե քաղաքական գործիչ ես, ապա միշտ բանակցության տեղ պիտի թողնես, քանի որ քո խնդիրը պետք ա լինի խնդրի լուծումը…

Երկխոսություն իմ ու քո միջև էլ կարող ա լինի, Մեֆ, անպայման չի հակամարտող կողմեր լինեն։ Իսկ կոմպրոմիսը պարտադիր պայման չի, որովհետև նույն եկրխոսությունը կարելի ա կազմակերպել որևէ ընդհանուր հայտարարի գալու համար՝ ՆԱԽԱՊԵՍ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ։
Էս տեսական մասը։ Հիմա անցնենք իրականությանը։ Մեֆ, իշխանություն-ՀԱԿ երկխոսության մեջ ո՞րը (ի՞նչը) պետք ա լիներ, ըստ քեզ, կոմպրոմիսը։ Ու ո՞ր կողմից՝ ի՞նչ չափով։ ՀԱԿ-ը գնաց երկխոսության՝ իշխանություններին գահընկեց անելու դիրքորոշումով։ Սրա կոմպրոմիսը ո՞րն ա։ Ի՞նչ պիտի առաջարկեր սրան իշխանությունը, որ համարվեր փոխադարձ զիջում։ Տեղե՞ր ԱԺ-ում ՀԱԿ-ի համար։ Է՞ս ա էդ քո ասած խնդրի լուծումը։ Բոլորը գոհ են, բացի խնդրի իրական հասցեատերերից։

մեկ էլ կուզեի լսել թե ի՞նչ ֆորմատով կուզենայիր որ ՀԱԿ-ը գնար երկխոսության… ասեմ որ մեր վերլուծական դաշտում երկխոսությանը դեմ էին մինչև ֆորմատի պարզ լինելը… այնպես որ նրանց համար ֆորմատը չէր պատճառը…

Այո, դեմ էին մինչև ֆորմատի պարզ լինելը, որովհետը պարզից էլ պարզ էր, որ երկխոսությունը պայքարը լղոզելու, ոգևորությունը ու քո սիրած լարվածությունը թուլացնելու հիանալի միջոց էր, ինչը ձեռք էր տալիս բոլորին, բացի ժողովրդից։ Նույն կարծիքին եմ եղել ես ու հիմա էլ եմ։ Մինչ երկխոսությունը շատ ճիշտ կերպով դրվեցին պահանջները։ Բայց չգիտես ինչի ՀԱԿ-ը գնաց «ախպեր եկեք երկխոսենք, բայց առը հա, թե ձեր պահանջները ընդունվելու են» կարգավիճակով նվաստացմանը։ Էս ա, որ ինձ համար բացարձակ ընդունելի չի։ Դավիթ Հարությունյանի հայտարարությունից հետո ՀԱԿ-ը առաջինը պիտի իշխանություններին ուղարկեր գրողի ծոցը, եթե էդքան սկզբունքայնություն ուներ, ու ավելի թեժացներ պայքարը, ինչը մեր պայմաններում հաջողության հասնելու ՄԻԱԿ գրավականն ա։

Դավ ջան անկեղծ ասեմ… բոլորը կարծում են որ ճիշտը Մարտի 1-ին մինչև վերջ գնալն ու թեկուզ հազարավոր զոհերի գնով "գործը" մինչև վերջ հասցնելն էր, բայց ոչ ոք բաց տեքստով դա չի ասում, խոսքս վերլուծական դաշտի մասին ա, իսկ մեր վերլուծական դաշտը չեզոք չի… անձամբ ես համարում եմ մեծագույն սխալ անզեն ժողովրդին "Լևոն Նախագահ" լոզունգը մերաններին ուղղարկել փամփուշտների դեմ…

Մեֆ, եթե իմ անձնական կարծիքն ես ուզում իմանաս, ապա 2008-ին ՀԱԿ-ը պատրաստ չէր իշխանությունը վերցնլուն։ Հեղհեղուկ քաղաքական թիմ, ոչ հստակ նախընտրական ծրագիր («հասնել-անցնել Ամերիկային» ելևեջներով)։ Էս տեսակետից 2011-ը շատ ավելի նպաստավոր էր, որովհետև նույն հակը, ըստ ինձ, իշխանությունների հետ աշխատելու փորձ ուներ ու հստակ գիտեր, որ ժողովրդի վրա էլ զենք չի քաշվելու։

բոլորի քննադատության ենթատեքստը ծեծ-ու-ջարդն ա Դավ ջան, հակառակ դեպքում քաղաքական դաշտը լցված կլիներ ալտերնատիվ գաղափարներով ու ՀԱԿ-ն էլ որպես քաղաքական ուժ չէր լինի…

Մեֆ, ցանկացած խելացի գաղափար անզոր ա բետոնից պատի դեմ, քանի դեռ չի առաջարկում էդ պատը տապալելու կամ շրջանցելու ուղիները։ ՀԱԿ-ը սկզբում լավ էլ ռադիկալ հայտարարություններ էր անում՝ ավգյան ախոռները զորօրինակ։ Սրա հետևից ու հույսով չէ՞ր ժողովուրդը ազատության հրապարակում կանգնած։

Տրիբուն
13.01.2012, 17:51
ՕԵԿ-ին չէ, լոմին

բա ո՞րն ա Տրիբուն ջան… էս 4 տարի ա բոլորը"ոչ մորթային" տարբերակները քննադատվել ու գետնին ա հավասարեցվելը, իսկ տեղն ինչ են առաջարկե՞լ… այո Կալամբուռ…

…ոչ ոք չի ասում որ իրանք ինկատի ունեն որ պետք ա գնային իրար մոռթելու, բայց էդ էլ ինկատի ունեն, հակառակ դեպքում տեղն էսօր մի բան կլիներ…

ապացուցելու համար պետք ա բերվի մի տարբերակ/ստրատեգիա/տեխնոլոգիա որը որ ոչ մոռթ ա, ոչ երկխոսություն/բանակցություն ա, ոչ էլ դաշինքներ են…

Ասեմ, ապեր: Ուրեմս մինչև հիմա, սաղ անցած տարվա ընթացքում ՀԱԿ-ը բացի անիմաստ պահանջներ դնելուց, հավայի ժողովրդին տանել-բերելուց ու կանխավ անարդյունք երկխոսությունից բացի, ոչ մի բան չի արել: Սաղ էլ գլխանց ասում էին չէ՞, որ երկխոսությամբ ոչ մի արտահերթ կամ Սերժի հրաժարական չի լինելու, բացի ՀԱԿ-ից: Հիմա էլ ՀԱԿ-ը էլի անիմաստ խոսում, ժամանակ ա վատնում ու զահլայա տանում մի ուրիշ կանխավ անիմաստ «պահանջով»՝ արտահերթ ընտրություններով: Տաբուրետկին էլ ա պարզ չէ՞, որ արտահերթ հաստատ չի լինելու: Այսինք եթե ՀԱԿ-ը առաջ ա բռթում էս հարցը, պարզից էլ պարզ ա, որ էլի սաղիս հիմարացնում ա:

Բաաաաայց, ապեր, էս պահին կա մի հատ կոնկրետ քայլ, որին լուրջ կպնելով, ԱԺ ընտրություններից առաջ կարելի ա գոնե մի արդյունքի հասնել: Էտ 100%-ոց համամասնականի հարցն ա:

Ժառանգությունն ու դաշնակները օրենսդրական նախաձեռնությունը մտցրել են ԱԺ: ԱԺ-ն հանգիստ կարա մինչև ընտրություններ ԸՕ փոփոխությունները ընդունի: Բայց, ԱԺ-ն ու ՀՀԿ-ն սրան չեն գնա առանց ճնշումների: ՀԱԿ-ը հայտարարել ա որ ինքը ողջունում-աջակցում ա 100%-ոց համամասնականի ընդունման հարցին, ճ՞իտ ա: Ու ՀԱԿ-ը նաև հայտարարում ա, որ ինքը ունի ժողովրդական զանգվածների ամենամեծ աջակցությունը ի տարբերություն նույն ժառանգության ու դաշնակների, ճի՞շտ ա: Հիմա, ժառամգությունն ու դաշնակները ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների նախագիծն արդեն մտցրել են: Մնում ա ժողովրդական աջակցությունը, որը կարա ապահովի ՀԱԿ-ը:

Այ հիմա ՀԱԿ-ը պիտի իրա սաղ ռեսուրսներ ներդնի նրա մեջ, որ ապահովի էս նախաձեռնության ժողովրդական աջակցությունը:

Իսկ իրական աջակցությունն էսօր էն կլինի, որ հենց հունվարի ընթացքում, առանց ուշացնելու, հայտարարվի միտինգ ու միտինգի նպատակը լինի ԱԺ-ի առաջ ԸՕ-ում փոփոխություններ մտցնելու հարցը դնելը: Ու միտինգը կարա նաև երևթով գնա դեպի ԱԺ, ու մի քանի անգամ անի դա: Ոչ մեկը ոչ մեկի արյունը չի թափելու ԱԺ երթ անելու համար: Ստեղ տարրական կազմակերպության ու կամքի հարց ա ընդհամենը:

Բայց, ապեր, ես, արդեն ՀԱԿ-ին լաաաաավ իմանալով կարամ ասեմ - ՀԱԿ-ը իրա էգոիստության ու նախանձության պատճառով ոչ մի բան էլ չի անելու, ու սաղ թողնելու հայտարարությունների մակարդակի վրա: Չի անելու, քանի որ Լևոնի միակ նպատակն էն ա, որ սաղ իրա թրի տակով անցնեն: ՀԱԿ-ը արդեն մանթոյա նրանից, որ էս նախաձեռնությունը արդեն շատ երկար ժամանակ ա Ժառանգությունն ու դաշնակները առաջ են քաշել, իսկ Զուրաբյանը սրա մասին մենակ մի ամիս առաջ խոսեց: Այսինք, նախաձեռնությունը էլ հայրուր տոկոսով ՀԱԿ-ի ձեռքը չի: Իսկ քանի որ ՀԱԿ-ի էգոիստները չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ բացի իրանցից ուրիշ մեկն էլ կարող ա ռեալ ու իրականանալի նախաձեռնությամբ հանդես եկած լինի, ապա ՀԱԿ-ը հաստատ իրական աջակցություն Ժառանգությանն ու դաշնակների ցույց չի տալու:

Այսինքն, ՀԱԿ-ը մի քնաի հավայի հայտարարությունից ու Զուրբյանի մի քանի անմեղսունակ հարցազրույցից հետո, փետրվարին մի հատ միտինգ ա անելու, որտեղ էլի լսելու ենք Լևոնի անիմաստ ելույթն ու Նիկոլի հավայի ճղճղոցը: Իսկ 100%-ոց համամասնականին ռեալ չաջակցելը ՀԱԿ-ի շախմատասերները բացատրելու հերթական անիմաստ քաղաքական վերլուծությունենրով, որոնց վրա ժողովրդի մեծամասնությունը, այդ թվում նաև ես, թքած ունի:

Mephistopheles
13.01.2012, 23:10
Երկխոսություն իմ ու քո միջև էլ կարող ա լինի, Մեֆ, անպայման չի հակամարտող կողմեր լինեն։ Իսկ կոմպրոմիսը պարտադիր պայման չի, որովհետև նույն եկրխոսությունը կարելի ա կազմակերպել որևէ ընդհանուր հայտարարի գալու համար՝ ՆԱԽԱՊԵՍ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ։

սխալը հենց տեսական մասից ա սկսում… եթե ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ չունես, ինչի՞ շուրջ ես գալու ընդհանուր հայտարարի… առանց դիրքորոշման բանակցել չես կարող Դավ ջան… ես ու դու չենք բանակցում կամ երկխոսում, մեր խնդիրն ընդհանուր հայտարարի գալը չի Դավ ջան… իսկ բանակցությունները հենց տարբեր դիրքորոշումների շուրջ ընդհանուր հայտարարի գալն ա…

Էս տեսական մասը։ Հիմա անցնենք իրականությանը։ Մեֆ, իշխանություն-ՀԱԿ երկխոսության մեջ ո՞րը (ի՞նչը) պետք ա լիներ, ըստ քեզ, կոմպրոմիսը։ Ու ո՞ր կողմից՝ ի՞նչ չափով։ ՀԱԿ-ը գնաց երկխոսության՝ իշխանություններին գահընկեց անելու դիրքորոշումով։ Սրա կոմպրոմիսը ո՞րն ա։ Ի՞նչ պիտի առաջարկեր սրան իշխանությունը, որ համարվեր փոխադարձ զիջում։ Տեղե՞ր ԱԺ-ում ՀԱԿ-ի համար։ Է՞ս ա էդ քո ասած խնդրի լուծումը։ Բոլորը գոհ են, բացի խնդրի իրական հասցեատերերից։

կոմպրոմիսը հետևյալն ա… կամ ընտրություններով (բնական ա արդար) պարտվում կամ վերընտրվում եք, որի արդյունքում լարվածությունը թուլանում է (օրինակներ շատ կան), կամ էլ սոցիալական բունտի շնորհիվ ձեզ հեռացնում են ու դուք որակվելով կրիմինալ կանգնում եք դատարանի առաջ ու այսուհետ դադարում են որպես քաղաքական ուժ գույություն ունենալու (դրա օրինակներն էլ են շատ)… կհարկե սա հնարավոր ա միայն ակտիվ հասարակության շնորհիվ… բանակցությունների ենթատեքստը սա ա եղել…

Այո, դեմ էին մինչև ֆորմատի պարզ լինելը, որովհետը պարզից էլ պարզ էր, որ երկխոսությունը պայքարը լղոզելու, ոգևորությունը ու քո սիրած լարվածությունը թուլացնելու հիանալի միջոց էր, ինչը ձեռք էր տալիս բոլորին, բացի ժողովրդից։ Նույն կարծիքին եմ եղել ես ու հիմա էլ եմ։ Մինչ երկխոսությունը շատ ճիշտ կերպով դրվեցին պահանջները։ Բայց չգիտես ինչի ՀԱԿ-ը գնաց «ախպեր եկեք երկխոսենք, բայց առը հա, թե ձեր պահանջները ընդունվելու են» կարգավիճակով նվաստացմանը։ Էս ա, որ ինձ համար բացարձակ ընդունելի չի։ Դավիթ Հարությունյանի հայտարարությունից հետո ՀԱԿ-ը առաջինը պիտի իշխանություններին ուղարկեր գրողի ծոցը, եթե էդքան սկզբունքայնություն ուներ, ու ավելի թեժացներ պայքարը, ինչը մեր պայմաններում հաջողության հասնելու ՄԻԱԿ գրավականն ա։

…պայքարը լղոզվեց երբ երկխոսությունը չընդունվեց ու դրա փոխարեն ալտերնատիվ ստրատեգիա չառաջարկվեց, որովհետև չկա… դու խոսում ես ուլտիմատումից, դա երկխոսություն չի… ուլտիմատումներ եղել են երկխոսության նախապայմաններով, դա 4 տարի ասվել ա… այս այս այս բաները երկխոսելու դիմաց…

Մեֆ, եթե իմ անձնական կարծիքն ես ուզում իմանաս, ապա 2008-ին ՀԱԿ-ը պատրաստ չէր իշխանությունը վերցնլուն։ Հեղհեղուկ քաղաքական թիմ, ոչ հստակ նախընտրական ծրագիր («հասնել-անցնել Ամերիկային» ելևեջներով)։ Էս տեսակետից 2011-ը շատ ավելի նպաստավոր էր, որովհետև նույն հակը, ըստ ինձ, իշխանությունների հետ աշխատելու փորձ ուներ ու հստակ գիտեր, որ ժողովրդի վրա էլ զենք չի քաշվելու։

Մեֆ, ցանկացած խելացի գաղափար անզոր ա բետոնից պատի դեմ, քանի դեռ չի առաջարկում էդ պատը տապալելու կամ շրջանցելու ուղիները։ ՀԱԿ-ը սկզբում լավ էլ ռադիկալ հայտարարություններ էր անում՝ ավգյան ախոռները զորօրինակ։ Սրա հետևից ու հույսով չէ՞ր ժողովուրդը ազատության հրապարակում կանգնած։

եթե երկխոսությունը չի, բանակցությունները չեն, ապա ո՞րն ա պատը քանդելու ստրատեգիան… մի բան լավ պետք ա իմանանք… համակարգը կազմված ա ժողովրդից և ժողովրդի դերը էդ հակարգի փլուզման մեջ ամենամեծն ա… չինովնիկներին կարաս փոխես, բայց դրանից համակարգը չի փոխվելու…

եթե ինձ եք հարցնում ապա ձեր էս մոտեցումն ա պետք առաջին հերթին փոխել…

Mephistopheles
13.01.2012, 23:24
Ասեմ, ապեր: Ուրեմս մինչև հիմա, սաղ անցած տարվա ընթացքում ՀԱԿ-ը բացի անիմաստ պահանջներ դնելուց, հավայի ժողովրդին տանել-բերելուց ու կանխավ անարդյունք երկխոսությունից բացի, ոչ մի բան չի արել: Սաղ էլ գլխանց ասում էին չէ՞, որ երկխոսությամբ ոչ մի արտահերթ կամ Սերժի հրաժարական չի լինելու, բացի ՀԱԿ-ից: Հիմա էլ ՀԱԿ-ը էլի անիմաստ խոսում, ժամանակ ա վատնում ու զահլայա տանում մի ուրիշ կանխավ անիմաստ «պահանջով»՝ արտահերթ ընտրություններով: Տաբուրետկին էլ ա պարզ չէ՞, որ արտահերթ հաստատ չի լինելու: Այսինք եթե ՀԱԿ-ը առաջ ա բռթում էս հարցը, պարզից էլ պարզ ա, որ էլի սաղիս հիմարացնում ա:

Տրիբուն ջան, ֆուդամենտալ սխալը հենց ստեղից ա… դուք չուզեցիք բանակցությունները լինեն, դրանք էլ չեղան… ես ուրիշ մարդու չեմ կարող մեղադրել… Սաղ էլ գլխանց ասում էին չէ՞, որ երկխոսությամբ ոչ մի արտահերթ կամ Սերժի հրաժարական չի լինելու… այս էս արտահայտությունն ա որ 1-ը 1-ին նկարագրում ա մեր հոգեբանությունը… եթե չանես՝ չի լինի… էդ նույն պրիցիպով անգամ երեխա չես ունենա, կարաս ասես "մեկ ա չի լինելու" ու "բան" չանես… չի լինի ու հետո էլ կասես "տեսա՞ր ասում էի որ չի լինի"

թարգեք էս մարգարեությունները տղերք…

Բաաաաայց, ապեր, էս պահին կա մի հատ կոնկրետ քայլ, որին լուրջ կպնելով, ԱԺ ընտրություններից առաջ կարելի ա գոնե մի արդյունքի հասնել: Էտ 100%-ոց համամասնականի հարցն ա:

Ժառանգությունն ու դաշնակները օրենսդրական նախաձեռնությունը մտցրել են ԱԺ: ԱԺ-ն հանգիստ կարա մինչև ընտրություններ ԸՕ փոփոխությունները ընդունի: Բայց, ԱԺ-ն ու ՀՀԿ-ն սրան չեն գնա առանց ճնշումների: ՀԱԿ-ը հայտարարել ա որ ինքը ողջունում-աջակցում ա 100%-ոց համամասնականի ընդունման հարցին, ճ՞իտ ա: Ու ՀԱԿ-ը նաև հայտարարում ա, որ ինքը ունի ժողովրդական զանգվածների ամենամեծ աջակցությունը ի տարբերություն նույն ժառանգության ու դաշնակների, ճի՞շտ ա: Հիմա, ժառամգությունն ու դաշնակները ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների նախագիծն արդեն մտցրել են: Մնում ա ժողովրդական աջակցությունը, որը կարա ապահովի ՀԱԿ-ը:

ոչ մի արդյունք էլ չի լինելու մինչև չհասկանանք որ արդյունքի երաշխիքը մեր ակտիվությունն ա… մոռացեք ամեն ինչ…

Այ հիմա ՀԱԿ-ը պիտի իրա սաղ ռեսուրսներ ներդնի նրա մեջ, որ ապահովի էս նախաձեռնության ժողովրդական աջակցությունը:

Իսկ իրական աջակցությունն էսօր էն կլինի, որ հենց հունվարի ընթացքում, առանց ուշացնելու, հայտարարվի միտինգ ու միտինգի նպատակը լինի ԱԺ-ի առաջ ԸՕ-ում փոփոխություններ մտցնելու հարցը դնելը: Ու միտինգը կարա նաև երևթով գնա դեպի ԱԺ, ու մի քանի անգամ անի դա: Ոչ մեկը ոչ մեկի արյունը չի թափելու ԱԺ երթ անելու համար: Ստեղ տարրական կազմակերպության ու կամքի հարց ա ընդհամենը:

…բայց կլինի՞ որ… օրինակ ես ասում եմ մեկ ա ոչ մի բան չի լինի… ես 100000% համոզված եմ որ սա էլ չի ընդունվելու…

Բայց, ապեր, ես, արդեն ՀԱԿ-ին լաաաաավ իմանալով կարամ ասեմ - ՀԱԿ-ը իրա էգոիստության ու նախանձության պատճառով ոչ մի բան էլ չի անելու, ու սաղ թողնելու հայտարարությունների մակարդակի վրա: Չի անելու, քանի որ Լևոնի միակ նպատակն էն ա, որ սաղ իրա թրի տակով անցնեն: ՀԱԿ-ը արդեն մանթոյա նրանից, որ էս նախաձեռնությունը արդեն շատ երկար ժամանակ ա Ժառանգությունն ու դաշնակները առաջ են քաշել, իսկ Զուրաբյանը սրա մասին մենակ մի ամիս առաջ խոսեց: Այսինք, նախաձեռնությունը էլ հայրուր տոկոսով ՀԱԿ-ի ձեռքը չի: Իսկ քանի որ ՀԱԿ-ի էգոիստները չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ բացի իրանցից ուրիշ մեկն էլ կարող ա ռեալ ու իրականանալի նախաձեռնությամբ հանդես եկած լինի, ապա ՀԱԿ-ը հաստատ իրական աջակցություն Ժառանգությանն ու դաշնակների ցույց չի տալու:

Այսինքն, ՀԱԿ-ը մի քնաի հավայի հայտարարությունից ու Զուրբյանի մի քանի անմեղսունակ հարցազրույցից հետո, փետրվարին մի հատ միտինգ ա անելու, որտեղ էլի լսելու ենք Լևոնի անիմաստ ելույթն ու Նիկոլի հավայի ճղճղոցը: Իսկ 100%-ոց համամասնականին ռեալ չաջակցելը ՀԱԿ-ի շախմատասերները բացատրելու հերթական անիմաստ քաղաքական վերլուծությունենրով, որոնց վրա ժողովրդի մեծամասնությունը, այդ թվում նաև ես, թքած ունի:

առաջին ծիծեռնակն էլ արդեն կա… գոնե համբերեիր մի երկու գրառում հետո ասեիր…

Mephistopheles
14.01.2012, 00:13
Արթուր Բաղդասարյանի անունից օղի, հյութ և սուրճ է բաժանվել
Գրիշա Բալասանյան

11:53, 9 հունվարի, 2012

Ամանորից առաջ «Օրինաց երկիր» կուսակցության տարածքային գրասենյակները ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից մարզերում սննդամթերք են բաժանել: Մասնավորապես, Հրազդանում բաժանել են բնական հյութեր, իսկ Արմավիրի մարզի որոշ գյուղերում՝ տոպրակներ, որոնք մեջ եղել են 1 տուփ բնական հյութ, 2 տուփ սուրճ և 1 շիշ օղի:

ՕԵԿ-ականները Արթուր Բաղդասարյանի անունից պատրաստված բնական հյութի, սուրճի և օղու ամանորի «փաթեթներից» մեկն էլ ուղարկել էին լրագրողիս տուն:

Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ օղին «թանկանոց չի եղել», սակայն ինքը վերցրել է՝ առաջնորդվելով «Շնից մազ պոկելն էլ օգուտ է» ասացվածքով:

Նշենք, որ նվերները տալուց առաջ քաղաքացիներից վերցրել են նրանց անձնագրային տվյալները: Շատերն արդեն պարտավորված են իրենց զգում՝ մտածելով, որ օղին խմել են և պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց քվեն տան «Օրինաց երկիր» կուսակցությանը:

ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՕԵԿ-ի անունից ամանորի նվերներ իրոք բաժանվել են ՕԵԿ անդամներին և համախոհներին: Հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց կուսակիցներից անձնագրային տվյալներ վերցրել, մամուլի քարտուղարը պատասխանեց, թե նման բան չի եղել:

Ինչ վերաբերում է ոչ ՕԵԿ-ական ընտանիքիս անդամներին հյութ, օղի և սուրճ առաջարկելուն, Ս. Աբրահամյանը պատասխանեց, թե միգուցե նվերները, «սիմպատիայից» ելնելով, առաջարկել են նաև մեզ: «Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ վատ բան կա»,- ասաց ՕԵԿ մամուլի քարտուղարը:

Նա հավելեց, որ ՕԵԿ տարածքային գրասենյակները դիմել էին Երևանի կենտրոնական գրասենյակ, որպեսզի այն նվերներով ապահովի տարածքային գրասենյակներին:

Հետք.ամ

…ասում եք էլի…

Տրիբուն
15.01.2012, 23:32
Տրիբուն ջան, ֆուդամենտալ սխալը հենց ստեղից ա… դուք չուզեցիք բանակցությունները լինեն, դրանք էլ չեղան… ես ուրիշ մարդու չեմ կարող մեղադրել… Սաղ էլ գլխանց ասում էին չէ՞, որ երկխոսությամբ ոչ մի արտահերթ կամ Սերժի հրաժարական չի լինելու… այս էս արտահայտությունն ա որ 1-ը 1-ին նկարագրում ա մեր հոգեբանությունը… եթե չանես՝ չի լինի… էդ նույն պրիցիպով անգամ երեխա չես ունենա, կարաս ասես "մեկ ա չի լինելու" ու "բան" չանես… չի լինի ու հետո էլ կասես "տեսա՞ր ասում էի որ չի լինի"

Յանիմ էս ի՞նչ ես գրել որ:
Ընգեր, ոչ մի իրան հարգող մարդ իրան էշի տեղ դնողին չի վստահի, որ գնա ու աջակցի իրա սկսած երկխոսությանը: Ծաղրածուն միտինգին հայտարարեց, որ Սերժի մարտի մեկի հավաստիացումը ավելին է, քան մենք պահանջում ենք, մեր պայմանները բավարարված են, գնանք երկխոսենք: Ինքը որ սրիկայա, էտ չի նշանակում, որ մենք մեզ կարանք էշի տեղ դնենք - հավաստիցրել ա, սաղ լավ ա, գնանք երկխոսենք:

ոչ մի արդյունք էլ չի լինելու մինչև չհասկանանք որ արդյունքի երաշխիքը մեր ակտիվությունն ա… մոռացեք ամեն ինչ…

…բայց կլինի՞ որ… օրինակ ես ասում եմ մեկ ա ոչ մի բան չի լինի… ես 100000% համոզված եմ որ սա էլ չի ընդունվելու…

առաջին ծիծեռնակն էլ արդեն կա… գոնե համբերեիր մի երկու գրառում հետո ասեիր…

Իհարկե չի լինի: Քանի որ ՀԱԿ-ին անմեղսունակները արդեն սկսել են իրենց բլթոցները:

Առկա լարվածությունը բավարար է, որ ժողովուրդը դուրս գա փողոց. Արամ Մանուկյան (http://www.tert.am/am/news/2012/01/13/aram-manukyan17/)

«Մենք կարծում ենք, որ փետրվարի վերջին մարտի սկզբին ժողովրդի ակտիվությունը կնկատվի. մեր հաշվարկներով բավական պատճառներ կան լուրջ զանգվածներ փողոց դուրս բերելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կոնգրեսի առաջիկա անելիքներին, ասաց ՀԱԿ-ի մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
......
Մեր հարցին, թե Կոնգրեսի պայքարն ինչ նպատակ է ունենալու, Մանուկյանը պատասխանեց. «Առավելագույնը արտահերթ ընտրությունների անցկացում, նվազագույնը՝ արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպում»։
....
:D Ապեր, ու դու ուզում էիր սրանց սկսած երկխոսությանը մարդ աջակցե՞ր: Да броооось !!!!

Ուրմեն մայիս ամսին ընտրություններն ա, մենք մարտին դեռ դուրս ենք գալու փողոց որ արտահերթ ընտրություն պահանջենք: Ընգեր, ես չեմ, դու ես, դու կարա՞ս սրան աջակցես:

Իսկ էս թափանցիկ ու արդար ընտրությունների մասին Սերժն էլ ա խոսում, ՀՀԿ-ն էլ ա ծերից-ծեր խոսում: Մի բան հարցնեմ էլի - Սերժը մի քանի անգամ հավաստիացրել ա, որ ընտրությունները արդար ու թափանցիկ են լինելու, ինչի՞ են ՀԱԿ-ում կասկածում, որ այդպես չի լինլու: Կարո՞ղ ա մարտի մեկի բացահայտման հավաստիացումից պակաս հավաստիացում ա: Ասա, հավատացեք, վեր ընգեք տեղներդ ու սպասեք հերթական արդար ընտրություններին: Մեկա ժառանգության մի քանի տեղը ձեզ են տալու, մարմնավաճառներ:

davidus
16.01.2012, 00:40
սխալը հենց տեսական մասից ա սկսում… եթե ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ չունես, ինչի՞ շուրջ ես գալու ընդհանուր հայտարարի… առանց դիրքորոշման բանակցել չես կարող Դավ ջան… ես ու դու չենք բանակցում կամ երկխոսում, մեր խնդիրն ընդհանուր հայտարարի գալը չի Դավ ջան… իսկ բանակցությունները հենց տարբեր դիրքորոշումների շուրջ ընդհանուր հայտարարի գալն ա…

Մեֆ, արի բառախաղ չխաղանք: Դու կարող ես գնալ երկխոսության մի քանի դիրքորոշում, խնդրի լուծման մի քանի տարբերակ ունենալով, իսկ բանակցությունների ընթացքը (եթե էդքան դիվանագիտական միտք կա) ցույց կտա, թե կոնկրետ որ դիրքորոշումդ կարաս «հստակեցնես»:

կոմպրոմիսը հետևյալն ա… կամ ընտրություններով (բնական ա արդար) պարտվում կամ վերընտրվում եք, որի արդյունքում լարվածությունը թուլանում է (օրինակներ շատ կան), կամ էլ սոցիալական բունտի շնորհիվ ձեզ հեռացնում են ու դուք որակվելով կրիմինալ կանգնում եք դատարանի առաջ ու այսուհետ դադարում են որպես քաղաքական ուժ գույություն ունենալու (դրա օրինակներն էլ են շատ)… կհարկե սա հնարավոր ա միայն ակտիվ հասարակության շնորհիվ… բանակցությունների ենթատեքստը սա ա եղել…

Ապեր, եթե դու մինչև հիմա հավատում ես, որ էս քաղաքական իրավիճակում (ով ուզում ա հոր ու մոր արև երդում ուտի) արդար ու բնական ընտրություններ են լինելու, ես մենակ կարամ խնդրեմ քեզ, որ չհավատաս դրան: Էդ մտքիցդ, օրակարգիցդ հանի: Իսկ սոցիալական բունտը բռնություններով կամ բռնության սպառնալիքով չի՞ ուղեկցվելու: Բա քո համար բռնությունը ընդունելի չէր:
Ժամանակին Նալբանդյանին ձեռք էին առնում կովի տակ չեղած հորթ ման գալու արտահայտության համար: Հիմա փաստորեն, ըստ քեզ, ՀԱԿ-ը լավ էլ հորթ ուներ հա՞ թաքցրած իր կովի տակ, եթե արտաքինից վճռական կերպով գնում էր իշխանությունների հրաժարականը պահանջելու, բայց հույսը դրել էր բնական ա արդար ընտրությունների ու (ինձ համար անհասկանալի ձևակերպված) սոցիալական բունտի:

Կներես, բայց ես սա, իրոք, անմեղսունակություն եմ համարում: Ստեղ ոչ մի քաղաքական գիգանտիզմի բարդ տրամաբանավերլուծական հատկանիշների դրսևորման նշույլ էլ չկա: :))

…պայքարը լղոզվեց երբ երկխոսությունը չընդունվեց ու դրա փոխարեն ալտերնատիվ ստրատեգիա չառաջարկվեց, որովհետև չկա… դու խոսում ես ուլտիմատումից, դա երկխոսություն չի… ուլտիմատումներ եղել են երկխոսության նախապայմաններով, դա 4 տարի ասվել ա… այս այս այս բաները երկխոսելու դիմաց…

Էլի նույնը: Ապեր, ո՞վ ա մեղավոր, որ երկխոսությունը չընդունվեց ու ալտերնատիվ չառաջարկվեց: Էս հարցին հստակ պատասխանի: Ժողովրդից ընդամենը պահանջվում ա «այո» կամ «ոչ» ասելը: Եթե քաղաքական ուժը տեսնում ա, որ իր իսկ հավաքած բանակը չի ընդունում իր նախամտածված քայլը, ապա ինքը պիտի մեջտեղից կիսվի, բայց մի ելք գտնի: Բայց արի ու տես, որ երկխոսությունը ոչ միայն նույն էդ ժողովրդի պահանջը չէր, այլ այն նաև ամենաբռի կերպով փաթաթվեց ժողովրդի վզին:

Մեֆ, կներես ոչ հարցնում եմ, բայց եթե քեզ զոռով տանում են էնտեղ, որտեղ դու չես ուզում գնալ, ինչքանո՞վ կաջակցես էդ նախաձեռնությանը: էդ նախաձեռնողին չե՞ս ուղարկի մի հատ լավ հեռու վայրեր ու անցնես քո գործին:

եթե երկխոսությունը չի, բանակցությունները չեն, ապա ո՞րն ա պատը քանդելու ստրատեգիան… մի բան լավ պետք ա իմանանք… համակարգը կազմված ա ժողովրդից և ժողովրդի դերը էդ հակարգի փլուզման մեջ ամենամեծն ա… չինովնիկներին կարաս փոխես, բայց դրանից համակարգը չի փոխվելու…

եթե ինձ եք հարցնում ապա ձեր էս մոտեցումն ա պետք առաջին հերթին փոխել…

Չինովնիկների փոփոխության մասին հազար անգամ խոսվել ա, նույն բանն էլ ես եմ միշտ ասել: Բայց էս պարագայում խոսքը չինովնիկների մասին չի: Խոսքը քաղաքական ուժի «էլիտայի» ու էդ ուժի աջակցի միջև փոխըմբռնման պակասի, ինչպես նաև վերջինիս պատջառով գործընթացի անարդյունավետության «մեղքը» աջակիցների վրա բարդելն ա:

Պատին չես կարա խնդրես, որ քանդվի: Ինքը մեկա չի քանդվի: Չնայած առաջնորդը աստվածավախ մարդ ա, կարող ա աղոթի, Աստված ձենը լսի: Բայց իրականում կարելի ա մի հատ կվալտ վերցնել, ու ընկնել պատի վրա: Քաղաքական ուժի առաքելությունը հենց էստեղ ա, որ նա պետք ա ցույց տա, թե ինչն ա հանդես գալու էտ կվալտի տեսքով: Բայց էն, որ էդ կվալտը խնդրանք-պաղատանքը չի, էդ հաստատ ա. մեր դեպքում՝ հատկապես:

Mephistopheles
16.01.2012, 20:49
Յանիմ էս ի՞նչ ես գրել որ:
Ընգեր, ոչ մի իրան հարգող մարդ իրան էշի տեղ դնողին չի վստահի, որ գնա ու աջակցի իրա սկսած երկխոսությանը: Ծաղրածուն միտինգին հայտարարեց, որ Սերժի մարտի մեկի հավաստիացումը ավելին է, քան մենք պահանջում ենք, մեր պայմանները բավարարված են, գնանք երկխոսենք: Ինքը որ սրիկայա, էտ չի նշանակում, որ մենք մեզ կարանք էշի տեղ դնենք - հավաստիցրել ա, սաղ լավ ա, գնանք երկխոսենք:

Ապեր, երկրի 100%-ը ժողովուրդն ա… ամեն ինչ ժողովրդից ա սկսում, ժողովրդով ա արվում… ժողովուրդը երկրի կայացման ամենակարևոր-եթե չասենք միակ- ռեսուրսն ա… անգամ խալխը երկրներին տիրում ա էդ երկրի ներքին ռեսուրսի շնորհիվ … էսի կարաս կասկածի տակ չդնես Տրիբուն ջան, էսի աքսիոմա ա… մեր երկրի սիստեմը ստեղծվել ա մեր ժողովրդի գործուն մասնակցությամբ, կամ լուռ համաձայնությամբ ու փոխվելու ա միայն մեր ժողովրդի մասնակցությամբ, ոչ ոք չի կարա փոխի համակարգը… քաղաքական դաշտը, իշխանություններն ու քաղաքական ուժերը հետևանք են ոչ թե պատճառ… ես էլ իրանց չեմ կարա մեղադրեմ Տրիբուն ջան…

էսօրվա օրով ես որ նայում եմ քաղաքական դաշտին, ես կարամ մենակ ծաղրածուի կողքը կանգնեմ, ուրիշ ոչ մեկի, որովհետև իմ համար էշությունը տունը նստելն ա… որովհետև եթե տունը նստեմ, յա պտի երկրից դուրս գամ որ ընտանիքս պահեմ, յա էլ արթուր բաղդասարյանի զամբյուղը պտի վերցնեմ… էս ա տարբերակները մարդկանց զգալի մասի…

Ես խնդիր չունեմ որ չեք աջակցում, բայց մի էլ բողոքեք… ոչ ոք մեր ժողովրդի գլխին վերևից քաղաքական ուժեր չի իջացնում, նրանց ծնում է մայր հայաստանի պտղաբեր արգանդը…

Ուրմեն մայիս ամսին ընտրություններն ա, մենք մարտին դեռ դուրս ենք գալու փողոց որ արտահերթ ընտրություն պահանջենք: Ընգեր, ես չեմ, դու ես, դու կարա՞ս սրան աջակցես:

Իսկ էս թափանցիկ ու արդար ընտրությունների մասին Սերժն էլ ա խոսում, ՀՀԿ-ն էլ ա ծերից-ծեր խոսում: Մի բան հարցնեմ էլի - Սերժը մի քանի անգամ հավաստիացրել ա, որ ընտրությունները արդար ու թափանցիկ են լինելու, ինչի՞ են ՀԱԿ-ում կասկածում, որ այդպես չի լինլու: Կարո՞ղ ա մարտի մեկի բացահայտման հավաստիացումից պակաս հավաստիացում ա: Ասա, հավատացեք, վեր ընգեք տեղներդ ու սպասեք հերթական արդար ընտրություններին: Մեկա ժառանգության մի քանի տեղը ձեզ են տալու, մարմնավաճառներ:

Ապեր, քո հետ եղած կլինի չէ որ բան ես առնում, փողը տալիս ես բայց ապրանքը չեն տալիս, կամ ուշանում ա կամ թյուրիմացության պատճառով կամ դիտմամբ չեն ուղղարկում… ի՞նչ ես անում, գնում ես ստանալու չէ՞, հո չես ասում "ըհը էլի խաբին, սաղ խաբեբա են, ես էլ հետները գործ չունեմ, ինձ էշի տեղ ե՞ն դնում" … ընդհանուր առմամբ հա Տրիբուն ջան, էշի տեղ են դնում որովհետև գիտեն որ չես պահանջելու ապրանքը ու իրանց ռասչյոտը հենց դրա վրա ա…

էս էլ նույնն ա… պտի գնաս ստանաս քեզ խոստացածը, ոչ թե սպասես որ իրանք իրանց խոսքի տերը լինեն, մանավանդ իշխանությունները… էշի տեղ են դնում, որովհետը շատ լավ գիտեն որ կարան խոստանան, չանեն ու դու ոչ մի բան էլ չես անելու… շատ շատ բլոգում ես գրելու կամ էլ ՀԱԿ-ին ես մեղադրելու…

ապեր դաժե Ձմեռ Պապին նվեր չի բերում որ հետևողական պահանջիդ տեր չես կանգնում…

էսի սենց ա եղել մինչև հիմա ու սրանից հետո էլ ա սենց լինելու… ամբողջ աշխարհում…

Mephistopheles
16.01.2012, 21:56
Մեֆ, արի բառախաղ չխաղանք: Դու կարող ես գնալ երկխոսության մի քանի դիրքորոշում, խնդրի լուծման մի քանի տարբերակ ունենալով, իսկ բանակցությունների ընթացքը (եթե էդքան դիվանագիտական միտք կա) ցույց կտա, թե կոնկրետ որ դիրքորոշումդ կարաս «հստակեցնես»:

Դավ, ինչ գրում ես էդ էլ կարդում ենք էդ էլ հասկանում ենք… գրել ես մեծատառերով, ասել ա թե լավ ես մտածել ինչ ես գրել… հիմա էլ ասում ես "մի քանի տարբերակ ունենալով"… չէ ապեր ընդդիմությունը գնում ա ընդամենը մի տարբերակով, ապրանք չես ծախում որ էս չլինի էս կլինի… իշխանությանն առաջարկում են մի վարյանտ ու մնացածները ծնվում են կոմպրոմիսների արդյունքում…

…իսկ մի քանի դրքորոշումների համար պետք են մի քանի քաղաքական ուժեր, որովհետև դիրքորոշումը կոնկրետ խնդրի շուրջ ձևավորվում ա իրանց քաղաքական հայացքներից… Ժառանգներն ու դաշնակները, գումարած ազատ դեմոկրատները կարան իրանց դիրքորոշումներն արտահայտեն խնդրի շուրջ…

Ապեր, եթե դու մինչև հիմա հավատում ես, որ էս քաղաքական իրավիճակում (ով ուզում ա հոր ու մոր արև երդում ուտի) արդար ու բնական ընտրություններ են լինելու, ես մենակ կարամ խնդրեմ քեզ, որ չհավատաս դրան: Էդ մտքիցդ, օրակարգիցդ հանի: Իսկ սոցիալական բունտը բռնություններով կամ բռնության սպառնալիքով չի՞ ուղեկցվելու: Բա քո համար բռնությունը ընդունելի չէր:
Ժամանակին Նալբանդյանին ձեռք էին առնում կովի տակ չեղած հորթ ման գալու արտահայտության համար: Հիմա փաստորեն, ըստ քեզ, ՀԱԿ-ը լավ էլ հորթ ուներ հա՞ թաքցրած իր կովի տակ, եթե արտաքինից վճռական կերպով գնում էր իշխանությունների հրաժարականը պահանջելու, բայց հույսը դրել էր բնական ա արդար ընտրությունների ու (ինձ համար անհասկանալի ձևակերպված) սոցիալական բունտի:

Կներես, բայց ես սա, իրոք, անմեղսունակություն եմ համարում: Ստեղ ոչ մի քաղաքական գիգանտիզմի բարդ տրամաբանավերլուծական հատկանիշների դրսևորման նշույլ էլ չկա: :))

Ապեր ես պարզ գրել եմ ինչին էի հավատում Տրիբունի գրառման պատասխանի մեջ… ես հավատում էի որ ժողովրդի ճնշման տակ իրանք պտի ստիպված լինեն դա անել, որովհետև իրավունքն ու կրթութունը չեն տալիս այլ վերցնում են, "վճարում ես" ու գնում ստանում ես քո տքնաջան աշխատանքով… միամտությունը ստեղ ա Դավ ջան, էս արդեն 20 տարի ա սաղ ասում "մեկ ա չեն անելու" ու ձեռները ծալած նստում են… իսկ, Դավ ջան, ինչի՞ պտի ինչ որ մեկը քո համար ազատ ու արդար ընտրություններ կազմակերպի, եթե դու չես պահանջում, հետքրքրված չես… Երկխոսությունը հենց դրա շուրջն էր լինելու հրաժարական ու արտահերթ ընտրություններ… հետքրքրություն չեղավ՝ ժողովրդին հետաքրքիր չէր չեղավ… ոնց ուզում եք, տենց էլ արեք

դու չես կարա 20 տարի ձեն չհանես ու մի քանի ամսում սաղ կուտակված խնդիրները լուծես… մեր ամեն լռությունը մի հատ կանաչ լույս ա եղել իշխանություններին, մեր ամեն կաշառք ստանալը 3 հատ… իրանք մեզ տվել են էն ինչ ուզել ենք ու էն ինչի արժանի են համարել մեզ… մեր գործը պտի լիներ չհամաձայնվելը, չվերցնելը ու պահանջլը…

մենք էս համակարգի սյուներն ենք եղել ու դեռ մնում ենք…

իսկ սոցիալական բունտը քաղաքական ուժերը չեն կազմակերպում… սոցիալական բունտ լինում ա երբ սիտուացիան քաղաքական ուժերի կոնտրոլից դուրս ա գալիս ու երբ կենսական խնդիրները լուծում չեն ստանում, բանը գնում ա դրան… պետական համակարգը փլուզվում ա ու եթե ուշադիր ես կարդում գրածներս Դավ ջան ապա կտեսնես որ ես դա բացառում եմ ամեն գնով… ընդդիմությունը չի ասում "եթե չհրաժարվես, սոցիալական բունտ կանեմ"… ինքը միշտ էլ ասել ա "եթե խնդիրները չլուծվեն ապա իրավիճակը հսկողությունից դուրս կգա" էս նշանակում ա որ իրանք էլ չեն տիրապետի իրավիճակին…

Էլի նույնը: Ապեր, ո՞վ ա մեղավոր, որ երկխոսությունը չընդունվեց ու ալտերնատիվ չառաջարկվեց: Էս հարցին հստակ պատասխանի: Ժողովրդից ընդամենը պահանջվում ա «այո» կամ «ոչ» ասելը: Եթե քաղաքական ուժը տեսնում ա, որ իր իսկ հավաքած բանակը չի ընդունում իր նախամտածված քայլը, ապա ինքը պիտի մեջտեղից կիսվի, բայց մի ելք գտնի: Բայց արի ու տես, որ երկխոսությունը ոչ միայն նույն էդ ժողովրդի պահանջը չէր, այլ այն նաև ամենաբռի կերպով փաթաթվեց ժողովրդի վզին:

Մեֆ, կներես ոչ հարցնում եմ, բայց եթե քեզ զոռով տանում են էնտեղ, որտեղ դու չես ուզում գնալ, ինչքանո՞վ կաջակցես էդ նախաձեռնությանը: էդ նախաձեռնողին չե՞ս ուղարկի մի հատ լավ հեռու վայրեր ու անցնես քո գործին:

Երկխոսությանը որ ալտերնատիվ լիներ, մյուս քաղաքական ուժերը կառաջարկեին, կամ կառաջանար մի քաղաքական ուժ որը կաներ էդ առաջարկը… իսկ կարա՞ս ասես ժողովուրդն ինչ ա ուզում որ անենք… երկխոսություն չի ուզում, մոռթ չի ուզում, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը համարվում ա դավաճանություն, արտահերթ ընտրությունները մեկ ա չեն լինի… նստացույցն էլ, հավես չկա, մթոմ ինչ…

Ես չեմ ուզում ասել որ ՀԱԿ-ի արածը լավ էր կամ ճիշտ էր… փաստն էն ա որ չի ընդունվել…

ում եմ մեղադրու՞մ… մեղավորը պարզ կլնի երբ որ ճիշտ լուծումը կառաջարկվի, բայց էս վայրկյանին ՀԱԿ-ին եմ մեղադրում որ ինքը քաղաքական երկխոսությունը մասսաներին՝ հասարակ ժողովրդին չկարողացավ հասցնել պատշաճ ձևով… բայց կա նաև ժողովրդի մի մաս որը ոչ թե չհասկացավ այլ չուզեց հասկանալ… ՀԱԿ-ին եմ մեղադրում որովհետև մենակ ինքն էր փորձում ու ձախողվեց… էս վերջին 4 տարվա կտրվածքով մեղավորը ՀԱԿ-ն ա, բայց իմ ստավկեն մեկ ա իրա վրա ա Դավ ջան…

էսօր կա ևս մեկ գործընթաց, ընտրությունների համամասնականի գործընթացը, որը ենթադրում եմ նույն կերպ չի ընդունվում "ժողովրդի" կողմից… ազնվորեն եթե ասեմ, դա եթե դրվելու ա ԱԺ, ապա չի անցնելու պարզ պատճառով՝ ձայների մեծամասնություն չի հավաքելու, բայց … բայց կա ևս մեկ ձև, դա էլի ժողովրդի ճնշման տակ էդ հարցը հրատապ դարձնելն ա, այսինքն եթե էս խնդրի մեջքին ժողովուրդը կանգնի էլի կարա դարձնի շրջադարձային կետ…

մյուս կողմից էլ եթե իշխանության հրաժարականն ու արտահերթ ընտրությունները դժվարությամբ ա տեղ հասնում 4 տարում, ապա համամասնական/մեծամասնական տարբերակների տարբերությունն ու ակտուալությունը մի քանի ամսում տեղ հասցնելը կարծում եմ հնարավոր չի…

Չինովնիկների փոփոխության մասին հազար անգամ խոսվել ա, նույն բանն էլ ես եմ միշտ ասել: Բայց էս պարագայում խոսքը չինովնիկների մասին չի: Խոսքը քաղաքական ուժի «էլիտայի» ու էդ ուժի աջակցի միջև փոխըմբռնման պակասի, ինչպես նաև վերջինիս պատջառով գործընթացի անարդյունավետության «մեղքը» աջակիցների վրա բարդելն ա:

Պատին չես կարա խնդրես, որ քանդվի: Ինքը մեկա չի քանդվի: Չնայած առաջնորդը աստվածավախ մարդ ա, կարող ա աղոթի, Աստված ձենը լսի: Բայց իրականում կարելի ա մի հատ կվալտ վերցնել, ու ընկնել պատի վրա: Քաղաքական ուժի առաքելությունը հենց էստեղ ա, որ նա պետք ա ցույց տա, թե ինչն ա հանդես գալու էտ կվալտի տեսքով: Բայց էն, որ էդ կվալտը խնդրանք-պաղատանքը չի, էդ հաստատ ա. մեր դեպքում՝ հատկապես:

Ապեր, էսքանից հետո արթուր բաղդասարյանը զամբյուղ ա բաժանում ու վերցնող կա… ու չի թաքցնում… ի՞նչ փոխըմբռնում ես ուզում Դավ, զամբյուղ բաժանե՞ն թե 5000 դրամ… թե ասֆալտ փռեն ու ձեթ բաժանեն…

Կվալտը դուք եք, Դավ ջան, սա թող կոպիտ չհնչի, բայց սա հենց էդպես էլ կա… դուք եք կվալտը, ուրիշ տեղ կվալտ ման մի եկեք, դուք եք սարքել էս համակարգը դուք էլ կարաք փլեք… ոչ ոք չի կարող սա անել ձեր փոխարեն… ոչ ոք չ ասում խնդրեք, ասում ենք պահանջեք

Տրիբուն
17.01.2012, 12:22
Ապեր, երկրի 100%-ը ժողովուրդն ա… ամեն ինչ ժողովրդից ա սկսում, ժողովրդով ա արվում… ժողովուրդը երկրի կայացման ամենակարևոր-եթե չասենք միակ- ռեսուրսն ա… անգամ խալխը երկրներին տիրում ա էդ երկրի ներքին ռեսուրսի շնորհիվ … էսի կարաս կասկածի տակ չդնես Տրիբուն ջան, էսի աքսիոմա ա… մեր երկրի սիստեմը ստեղծվել ա մեր ժողովրդի գործուն մասնակցությամբ, կամ լուռ համաձայնությամբ ու փոխվելու ա միայն մեր ժողովրդի մասնակցությամբ, ոչ ոք չի կարա փոխի համակարգը… քաղաքական դաշտը, իշխանություններն ու քաղաքական ուժերը հետևանք են ոչ թե պատճառ… ես էլ իրանց չեմ կարա մեղադրեմ Տրիբուն ջան…

Փաստորեն, ստեղից, իմ ու քո զրիցից, կարանք մի հատ եզրակացության գանք:

Քանի որ մեր երկրում ոչ մի բան չի փոխվում, ուրեմն մենք ունենք աշխարհի էրեսին ամենա սրիկա իշխանությունը, ամենա պոռնիկ ընդդիմությունը ու ամենա ոչխար ժողովուրդը՝ դեգրադացված արգանդով: :(

Բայց ես առաջին երկուսի հետ համաձայն եմ, վերջին կտորի հետ չեմ կարում համաձայնվել դեռ: Մենք ի բնե ոչխար չենք - մեզ սարսափելի ոչխարացրել են սրիկաներն ու պոռնիկները: Տենց էլ ա պատահում: Գերմանացիների պես ժողովուդրը Հիտլերի պես սրիկային սրբացրել էր քսան տարի: Հյուսիսային Կորեայի կորեացին էսօր անասնական կյանքով ա ապրում ու փառավորում ա իրան անասնացնողին, ի տարբերություն Հարավային Կորեայում ապրող կորեացու: Երկուսն էլ կորեացի են, չէ՞: Ժողովուրդը ստեղ մեղավոր չի: Համակարգն են ստեղծել սրիկաները՝ միայն սրիկաներին ծառայեցնելու համար: Իսկ պոռնիկներն էլ միշտ վաճառվել են սրիկաներին: Ու էս երկու կողմերը իրար լավ աջակցելով, ամեն կերպ պահում են համակարգը: Պարզ ա, որ սա երկար չի տևելու: Ուղղակի համակարգի քանդելը ինչքան ուշ սկսվի, էնքան ավելի ցավոտ ա լինելու:

Քո կարծիքով ինչի՞ ա Լևոնի չորս տարի սաղիս ոչխարացրել, որ ոչ մի հեղափոխություն էլ չի լինելու: Ընկեր, ինքը համակարգի մի մասնիկն ա: Ընդդիմությունը սրիկաների համակարգի բաղկացուցիչ տարրն ա՝ դրա անբաժան մասը: Էս ընդդիմությունը էս համակարգի կենդանի մնալու գրավականներից մեկն ա, քանի որ էս համակարգի գոյությունն էլ էս ընդդիմութան կենդանի մնալու գրավականն ա: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, Դաշնակները, Ժառանգությունը - սրանք բոլորը էս համակարգը սյուներն են՝ ամեն մեկը իրա դերակատարումով:

Ի՞նչ պիտի անենք: Պիտի քանդենք: Էս պահին չենք կարում քանդենք, ուրեմն պիտի հանգիստ սպասենք հարմար պահին: Բայց էս պահին էս ուժերից որևէ մեկի կողքին կանգնելը նշանակում ա ամեն կերպ աջակցել համակարգին: Էսօր ընտրություններին գնալով ու ՀԱԿ-ին կամ Ժառանգությանը ձայն տալով, դու ձայնդ տալիս ես համակարգի գոյատևմանը, քանի որ համակարգն ինքն ա քո համար կազմակերպել էտ ընտրությունները, որ վերջում լեգալացնի իրա գոյությունը՝ իշխանությամբ ու ընդդիմությամբ:

Այնպես որ, եղբայր, դու ուզում ես կանգնի ծաղրածուի կողքը: Ես չեմ կանգնելու, ինքը իմ թշնամին ա:

Ու էս կենացի վրա մի հատ քաղցր տուշ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

http://www.youtube.com/watch?v=O0dBVJBu2WI

keyboard
17.01.2012, 13:08
Էթիկայի հանձնաժողով. Ի՞նչ կկարողանա պահանջել Լիլիթ Պետրոսյանը Սամվել Ալեքսանյանից

Անցյալ տարվա մայիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության` ի դեմս Արդարադատության նախարարության առաջարկը` ստեղծել Էթիկայի հանձնաժողով, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ամբիոնից հայտարարեց, որ այդ հանձնաժողովի գոյությունը ոչ թե կլուծի կոռուպցիայի խնդիրը, ինչպես որ դրա ստեղծման գաղափարի առանցքում է դրված, այլ կդառնա գործիք` մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկելու համար: Քննարկումները խորհրդարանում բավականին բուռն էին, բայց վիճահարույց օրինագիծն ընդունվեց` դրանով իսկ մի քանի հարյուր պաշտոնատար անձիք պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնել էթիկայի հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը կհամեմատի` արդյո՞ք դրանք միմյանց համապատասխանում են:

Անցած շաբաթ ՀՀ նախագահի հրամանագրով հանձնաժողովի կազմը հաստատվեց։
Նրանք են` ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը:

Կարելի է ենթադրել, որ հանձնաժողովն արդեն անցել է գործի, թեև` նույնիսկ տեղակայվելու վայր էլ դեռ չունի, ու հանրությանը դեռ հայտնի չեն ամենակարևոր բաները`
1. Ո՞ր արժանիքների համար են երաշխավորված հենց այս մարդիկ;
2. Որո՞նք են գործունեության որոշակի շրջանակները;
3. Ովքե՞ր են այն պաշտոնյաները, որոնք համարվում են բարձրաստիճան ու պարտավոր են, փաստորեն, բացի ՊԵԿ-ից, իրենց եկամուտները հաշվետու դարձնել նաև «էթիկայիններին»:

Հանրությունն այժմ քննարկում է նաև հանձնաժողովի անաչառ լինել-չլինելու հարցը, անկախ լինել-չլինելու հարցը և բավականին կլորիկ աշխատավարձը` 600- 680 հազար դրամ։

Առաջինի պահով փոքր-ինչ բացատրություններ տրվեցին (անդամները պետք է լինեն քաղաքականությունից հեռու, անկախ անձինք, որոնք որևէ կուսակցության չեն պատկանում), թեև անհասկանալի բաներ ևս մնացին` մասնավորապես` իսկ ո՞ր արժանիքների շնորհիվ նրանց հնարավորություն կընձեռվի անմիջականորեն ծանոթանալ մեր պաշտոնյաների ունեցած-չունեցածին ու հարկ եղած ժամանակ էլ վերջիններիս համար ոչ ցանկալի հետևություններ անել:

Ի վերջո, արդյո՞ք համարժեք է, երբ իր գոյությամբ ու գործունեությամբ անհայտ մարդը, ասել է թե (թող վիրավորական չհնչի` փաստն ենք արձանագրում)` մինչ այս կշիռ չունեցող անձը, հնարավորություն ունենա լուծել այնպիսի լուրջ ու սպասված խնդիր, ինչն է կոռուպցիայի դեմ պայքարը, ու լինել այդ պաշտոնում, փաստորեն, հավասարը հավասարի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այնպես, որ կարողանա իրականացել իր վրա դրված գործառույթը, ոչ մի կերպ չկաշկանդվել և այլն:

Ավելին. եթե, ենթադրենք, էթիկայի հանձնաժողովի անդամն իսկապես վեր լինի այն ամենից, ինչ ներկայացրեցինք, ու հայտնաբերի, որ օլիգարխ-պատգամավորներից կամ նախարարներից մեկը իր ներկայացրած եկամուտների հայտարարգրում մի բան այլ չէ գրել, պակասեցրել է կամ ընդհանրապես մոռացել, ի՞նչ է լինելու այդ դեպքում: Արդյո՞ք հանձնաժողովի անդամն ունի այն լիազորությունը, որ նման փաստերով դիմի դատախազություն –ոստիկանություն: Կամ, առավել ևս` բարձրաձայնելով այդ ամոթալի իրողությունը` հրապարակավ պահանջի մեղավորի հրաժարականը:

Լավ, չասեք նախօրոք ենք ասում` սպասենք արդյունքների։
Իսկ հիմա առաջ անցնեք ու տեսնենք, թե ովքե՞ր են այն հաջողակները, որոնք համարվում են բարձրաստիճան պաշտոնյա ու որոնց դեմ էլ ուղղված է լինելու, փաստորեն, մեր նորաստեղծ հանձնաժողովի հանրությանն անհայտ անդամների գործունեությունը:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրանք են. «Հանրապետության Նախագահը, վարչապետը, ԱԺ պատգամավորները, ՍԴ անդամները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, ԿԲ նախագահն ու նրա տեղակալը և ԿԲ խորհրդի անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, ՎՊ նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, ՍԴ աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, ԱԱԽ քարտուղարը, Նախագահի խորհրդականները և օգնականները, ԱԺ նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաև Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը»:

Ցուցակը, ինչպես տեսնում ենք, բավականին ծավալուն է: Սրանից էլ ավելի ծավալուն են դառնում այն հարցերը, որոնք բարձրաձայնելիս ակամայից հարց է ծագում` ինչպե՞ս հասնել արդարության մի երկրում, որտեղ օրենքով ամրագրված է, որ պատգամավորը պետք է զբաղվի մտավոր, այլ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց մեր պատգամավորների մեծ մասը տնօրինում են Հայաստան-աշխարհի ձեռնարկությունների, հանքերի, գործարանների, խանութների և մնացածի առյուծի չափաբաժինը:

Այժմ, հարգելի հանրություն, այս սպասելիքը ունենալու ենք մասնավորապես նորաստեղծ էթիկայի հանձնաժողովի փխրուն անդամ Լիլիթ Պետրոսյանից, ով, փաստորեն, կարող է, ստուգելով ասենք ԱԺ անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գույքն ու ունեցվածքը, բարձրաձայնել ու ըստ այդմ էլ պահանջել, որ նա վայր դնի իր պատգամավորական մանդատը, քանի որ YEREVAN CITY խանութների ու Natali Pharm դեղատների ցանցը, Շիրակի մարզում վերջերս բացված շաքարի գործարանը ու էլի շատ ու շատ գերշահույթ-եկամուտ ապահովող ձեռնարկություններ ու գործարաններ (էլ չենք խոսում Հայաստան շաքարավազ ներկրելու 99 տոկոսից ավելի մենաշնորհը) իրենը չի… փաստաթղթերով:

Հանրությունը քննարկում է նաև մի շարք պատգամավորների` ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի, Վարդան Այվազյանի, Գագիկ Աբրահամյանի, Ռուբեն Հայրապետյանի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի, Վերսանդ Հակոբյանի, ՀՅԴ-ական Աշոտ Ափոյանի և այլոց բիզնեսների մասին, նախարարներ Հարություն Քուշկյանի ` առողջապահության ոլորտում ունեցած մենաշնորհի, Հրանուշ Հակոբյանի` հանքարդյունաբերության մեջ ունեցած մենաշնորհի, Արամ Հարությունյանի և այլոց բիզնեսների մասին… մի խոսքով` ցուցակը շատ հաստափոր է, ասելիքն էլ շատ: Կրկնում ենք` սա այն հանրության կարծիքն է, ում համար թափանցիկ պիտի դարձնի այդ ու այլ պաշտոնատարների գործունեությունը Էթիկայի հանձնաժողովը:
Ի՞նչ է անելու հանձնաժողովը նման, բոլորին հայտնի.. չասենք փաստերի հետ:

Այստեղ հավելենք, որ մենք ամբողջապես էթիկայի հանձնաժողովի կողմից ենք ու աջակից օրենքին. Սպասենք (կամ` ձեռքերս ծալած չսպասենք), որ կոռուպցիայի դեմ պայքարը տեսանելի ու ակնհայտ դառնա։

Հեղինակ` Լիա Խոջոյան
Աղբյուր` Panorama.am (http://www.panorama.am/am/economy/2012/01/16/ethics-committee-oligarchs/)

Ի՞նչ կասեք ժողովուրդ։

Varzor
17.01.2012, 13:08
Փաստորեն, ստեղից, իմ ու քո զրիցից, կարանք մի հատ եզրակացության գանք:
Քանի որ մեր երկրում ոչ մի բան չի փոխվում, ուրեմն մենք ունենք աշխարհի էրեսին ամենա սրիկա իշխանությունը, ամենա պոռնիկ ընդդիմությունը ու ամենա ոչխար ժողովուրդը՝ դեգրադացված արգանդով: :(
Բայց ես առաջին երկուսի հետ համաձայն եմ, վերջին կտորի հետ չեմ կարում համաձայնվել դեռ: Մենք ի բնե ոչխար չենք - մեզ սարսափելի ոչխարացրել են սրիկաներն ու պոռնիկները: Տենց էլ ա պատահում: Գերմանացիների պես ժողովուդրը Հիտլերի պես սրիկային սրբացրել էր քսան տարի: Հյուսիսային Կորեայի կորեացին էսօր անասնական կյանքով ա ապրում ու փառավորում ա իրան անասնացնողին, ի տարբերություն Հարավային Կորեայում ապրող կորեացու: Երկուսն էլ կորեացի են, չէ՞: Ժողովուրդը ստեղ մեղավոր չի: Համակարգն են ստեղծել սրիկաները՝ միայն սրիկաներին ծառայեցնելու համար: Իսկ պոռնիկներն էլ միշտ վաճառվել են սրիկաներին: Ու էս երկու կողմերը իրար լավ աջակցելով, ամեն կերպ պահում են համակարգը: Պարզ ա, որ սա երկար չի տևելու: Ուղղակի համակարգի քանդելը ինչքան ուշ սկսվի, էնքան ավելի ցավոտ ա լինելու:
Քո կարծիքով ինչի՞ ա Լևոնի չորս տարի սաղիս ոչխարացրել, որ ոչ մի հեղափոխություն էլ չի լինելու: Ընկեր, ինքը համակարգի մի մասնիկն ա: Ընդդիմությունը սրիկաների համակարգի բաղկացուցիչ տարրն ա՝ դրա անբաժան մասը: Էս ընդդիմությունը էս համակարգի կենդանի մնալու գրավականներից մեկն ա, քանի որ էս համակարգի գոյությունն էլ էս ընդդիմութան կենդանի մնալու գրավականն ա: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, Դաշնակները, Ժառանգությունը - սրանք բոլորը էս համակարգը սյուներն են՝ ամեն մեկը իրա դերակատարումով:
Ի՞նչ պիտի անենք: Պիտի քանդենք: Էս պահին չենք կարում քանդենք, ուրեմն պիտի հանգիստ սպասենք հարմար պահին: Բայց էս պահին էս ուժերից որևէ մեկի կողքին կանգնելը նշանակում ա ամեն կերպ աջակցել համակարգին: Էսօր ընտրություններին գնալով ու ՀԱԿ-ին կամ Ժառանգությանը ձայն տալով, դու ձայնդ տալիս ես համակարգի գոյատևմանը, քանի որ համակարգն ինքն ա քո համար կազմակերպել էտ ընտրությունները, որ վերջում լեգալացնի իրա գոյությունը՝ իշխանությամբ ու ընդդիմությամբ:
Այնպես որ, եղբայր, դու ուզում ես կանգնի ծաղրածուի կողքը: Ես չեմ կանգնելու, ինքը իմ թշնամին ա:

Շատ լավ ես ասում, համարյա ցենզուրայի մեջ :)
Բայց տենց ով է ասես կասի "պիտի քանդենք":
Է հա, քանդենք, բայց ոնց? երբ է գալու քո ասած "հարմար պահը": Ոնց անենք, որ սոված փորով ու դատարկ գրպանով կարողանանք "հանգիստ" սպասել? Եթե այդ պահը գա ոնց ենք գլխի ընկնելու, որ եկել է? Իսկ այդ ժամանակ էլի տարբեր մարդիկ չեն ասի "ես քանդողի կողքը չեմ կանգնի` իմ թշնամին է"? Ուրիշ սրիկաները նորից առիթից չեն օգտվի? Ու վերջապես Ռուսաստան ձաձան կթողի որ քանդենք? Թե իրանք շատ են ուզում, որ մենք լավ ապրենք?

Հարցերը շատ շատ են, բայց պատասխաններ չկա` հստակ ու իրատեսական պատասխաններ:
Ասում ենք "այսպես երկար չի տևի": Բայց որքան կտևի 20, 30 տարի? թե ասենք մի ամբողջ դար? Հենց հիմիկվա ցավն էլ էնա, որ ժողովրդի սթափ ու կշռադատված մտածող մասը պատային իրավիճակում է` եղած քայլերը տանում են դեպի վատթարացման, իսկ այլ քայլերի տարբերակներ ուղղակի չեն էլ գտնում:
Սա շատ վատ իրավիճակ է, քանի որ ոչ մի կերպ չի նպաստում "պայծառ ապագայի" գոնե մշուշոտ ուրվագծմանը:

Varzor
17.01.2012, 13:18
Աղբյուր` Panorama.am (http://www.panorama.am/am/economy/2012/01/16/ethics-committee-oligarchs/)
Ի՞նչ կասեք ժողովուրդ։

Դե ստեղ երկար ասելիք չկա` տուն-տունիկի հերթական սերայից է, ձեռի հետ էլ մի քանի "պուպուշ" չինովնիկի համար կարգին, ու ամենակարևորը օրինական աշխատավարձի ալիք է կպել: Ձեռի հետ էլ իշխանությունները ևս մեկ միջանկյալ լծակ են ստեղծել` ինֆորմացիա հավաքագրող ու տաք-տաք պահող, հալբաթ մի օր պետք կգա...

Տրիբուն
17.01.2012, 21:28
Սենց էլ պիտի լիներ:

Դաշնակներն արդեն մանրից յալվար են, քանի որ իրոք ժողովրդական աջակցություն ա պետք, որ ԱԺ-ն գոնե տեղից շարժվի 100% համամասնականն ընդունելու համար:

Քարտեզ են գծելու (http://www.armtimes.com/30842)

Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ մեզ հայտնեց, որ ծրագրում են խորհրդաժողով անել, որպեսզի մինչեւ ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգը վերացնելու օրինագծի քննարկումները արտախորհրդարանական ընդդիմությունը փաստի իր աջակցությունը գործընթացին: «Դա էապես կօգնի մեզ, որ մենք այստեղ` խորհրդարանում գործընթացներն ավելի արդյունավետ իրականացնենք: Նախնական մեր մոտեցումն այն է եղել, որ պետք է սկսել գործընթաց Աժ-ում, եւ այդ գործընթացը կթելադրի նաեւ զուգահեռ գործընթաց, որը կլինի ԱԺ-ից դուրս: Հիմա այդ զուգահեռ գործընթացն իրականացնելու իսկապես սկզբունքային որոշում ունենք, որ պետք է արվի, քայլերը կոնկրետ ինչպես կարվեն` խորհրդաժողով, ֆորում, դա չէ էականը, բայց որ գործընթաց պիտի կատարվի նաեւ զուգահեռ, դա հստակ է»,- ասաց Ռուստամյանը: Ըստ նրա, խորհրդաժողովը տեղի կունենա մինչեւ փետրվարի 6-ը, երբ ԱԺ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի: Քաղաքական ուժերն այդ հավաքի ժամանակ, ըստ Ռուստամյանի, խոսելու են նաեւ ճանապարհային քարտեզի մասին:

Բայց արտախորհրդարանական հիմնական ընդդիմադիր ուժը դեռ չի իմանում ինչ ա անելու: Ու չի էլ իմանալու, քանի որ երբեք չի իմացել:

Ե՞րբ է հանրահավաք լինելու

Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու 2012-ի փետրվարին` չբացառելով, որ քաղաքական իրավիճակի անսպասելի փոփոխությունից ելնելով` կարող է ավելի վաղ հրավիրվել: Երեկ ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանից հետաքրքրվեցինք` արդյոք Երեւանի քաղաքապետարան հայտ ներկայացվել է փետրվարին կայանալիք հանրահավաքի հետ կապված: Հայոցյանն ասաց, որ դեռ հայտ չի ներկայացվել: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, չբացառելով, որ Կոնգրեսի այս տարվա առաջին քաղխորհրդի նիստում, որ տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը` հունվարի 18-ին, հանրահավաքի հարցը քննարկվի, ասաց, որ կոնկրետ ոչինչ ասել չի կարող, քանի որ քաղխորհրդի նիստի օրակարգը դեռ ձեւավորված չէ: «Նիստում մենք քննարկելու ենք փետրվար-մարտ ամիսների մեր գործողությունները, առաջիկա մարտավարությունը, բայց հանրահավաքի օրը կորոշենք, թե` ոչ, չեմ կարող ասել»,- ասաց նա:

էշ մի սատկի գարուն կգա:

dvgray
17.01.2012, 23:13
Փաստորեն, ստեղից, իմ ու քո զրիցից, կարանք մի հատ եզրակացության գանք:

Քանի որ մեր երկրում ոչ մի բան չի փոխվում, ուրեմն մենք ունենք աշխարհի էրեսին ամենա սրիկա իշխանությունը, ամենա պոռնիկ ընդդիմությունը ու ամենա ոչխար ժողովուրդը՝ դեգրադացված արգանդով: :(

Բայց ես առաջին երկուսի հետ համաձայն եմ, վերջին կտորի հետ չեմ կարում համաձայնվել դեռ: Մենք ի բնե ոչխար չենք - մեզ սարսափելի ոչխարացրել են սրիկաներն ու պոռնիկները: Տենց էլ ա պատահում: Գերմանացիների պես ժողովուդրը Հիտլերի պես սրիկային սրբացրել էր քսան տարի: Հյուսիսային Կորեայի կորեացին էսօր անասնական կյանքով ա ապրում ու փառավորում ա իրան անասնացնողին, ի տարբերություն Հարավային Կորեայում ապրող կորեացու: Երկուսն էլ կորեացի են, չէ՞: Ժողովուրդը ստեղ մեղավոր չի: Համակարգն են ստեղծել սրիկաները՝ միայն սրիկաներին ծառայեցնելու համար: Իսկ պոռնիկներն էլ միշտ վաճառվել են սրիկաներին: Ու էս երկու կողմերը իրար լավ աջակցելով, ամեն կերպ պահում են համակարգը: Պարզ ա, որ սա երկար չի տևելու: Ուղղակի համակարգի քանդելը ինչքան ուշ սկսվի, էնքան ավելի ցավոտ ա լինելու:

Քո կարծիքով ինչի՞ ա Լևոնի չորս տարի սաղիս ոչխարացրել, որ ոչ մի հեղափոխություն էլ չի լինելու: Ընկեր, ինքը համակարգի մի մասնիկն ա: Ընդդիմությունը սրիկաների համակարգի բաղկացուցիչ տարրն ա՝ դրա անբաժան մասը: Էս ընդդիմությունը էս համակարգի կենդանի մնալու գրավականներից մեկն ա, քանի որ էս համակարգի գոյությունն էլ էս ընդդիմութան կենդանի մնալու գրավականն ա: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, Դաշնակները, Ժառանգությունը - սրանք բոլորը էս համակարգը սյուներն են՝ ամեն մեկը իրա դերակատարումով:

Ի՞նչ պիտի անենք: Պիտի քանդենք: Էս պահին չենք կարում քանդենք, ուրեմն պիտի հանգիստ սպասենք հարմար պահին: Բայց էս պահին էս ուժերից որևէ մեկի կողքին կանգնելը նշանակում ա ամեն կերպ աջակցել համակարգին: Էսօր ընտրություններին գնալով ու ՀԱԿ-ին կամ Ժառանգությանը ձայն տալով, դու ձայնդ տալիս ես համակարգի գոյատևմանը, քանի որ համակարգն ինքն ա քո համար կազմակերպել էտ ընտրությունները, որ վերջում լեգալացնի իրա գոյությունը՝ իշխանությամբ ու ընդդիմությամբ:

Այնպես որ, եղբայր, դու ուզում ես կանգնի ծաղրածուի կողքը: Ես չեմ կանգնելու, ինքը իմ թշնամին ա:

մի տարբերակ կա, որը էս իրավիճակում երևի բացառիկ աշխատող կլինի:
ժողովուրդը համատարած մտնում է ՀՀԿ ու բոլորով ձայնը տալիս են Սերժին:
լիակատար լեգիտիմություն ու լիակատար միակուսակցական սիստեմ: դա կարծում եմ համակարգը կազմաքանդելու լավագույն ձևն է այս իրավիճակում:

բայց կրկին հարց է ծագում: մեր ինչին՞ է պետք այդ կազմաքանդումը:

ինչներիս՞ է պետք արդար, դեմոկրատական ընտրություննները:

Mephistopheles
18.01.2012, 01:32

Ապեր չէ, ես չեմ ասում ոչխար ենք, ես ասում եմ որ էս պրոցեսը ընթացքի մեջ ա 1965-ից… արանքում կորուստներ են լինում, տեղատվություններ, բայց ընթացքի մեջ ա… ավելի ճիշտը որ ասեմ ես դեմ եմ էն մոտեցմանը որ դուք ունեք, էն որ նկարագրում եք… ես ուզում եմ որ հարցը ճիշտ դրվի ու պատասխանը ճիշտ տեղ փնտրվի… դուք ձեր տեսակետն ունեք ես էլ իմը ու հենց դրանով էլ ոչխար չենք…

…եթե ոչխար լինեինք, էս խոսակցությունը պտի չլիներ…

Հիմա Հիտլերին ու հյուսիսային Կորեային… Տրիբուն ջան, դու ո՞նց ես համեմատում մեզ դրանց հետ… Հիտլերը խարիզմատիկ դիկտատոր էր որն այնուամենայնիվ մի բան տալիս էր ժողովրդին ու իրանց նվաստացած ինքնասիրությունը ինչ որ տեղ տեղն էր բերել… այս ասելով ես չեմ ուզում իրա արածներն արդարացնել, բայց փաստը մնում ա փաստ … հյուսիսային կորեան ընդհանրապես արտաքին աշխարհից կտրված ա, ոչ գազ, ոչ լույս ոչ ինտերնետ, ոչ էլ գնալ-գալ որևէ մեկի հետ… հիմա մի հատ ինձ ասա Սերոժն ա խարիզմատիկ առաջնորդ որ մեզ մեր ինքնասիրությունը վերականգնում ա ու մենք էլ ոչխարանում ենք՝ խաբվում ենք, թե՞ երկիրն ա մեկուսացած որ խաբար չենք ինչ ա կատարվում ու էշանում ենք…

…մեղավոր ենք բոլորս… ես էլ…

Համակարգի կենդանի մնալու գրավականը ժողովուրդն ա Տրիբուն ջան, մենք… մեզ են թալանում որ ձեն չենք հանում, մեզնից են ձեներ առնում որ ծախում ենք, մենք ենք կաշառք տալիս որ իրանք էլ վերցնում են հերիք չի մի հատ էլ պահանջում են, մեզ ծեծում են ձեններս կտրում ենք, տներից հանում են ձեն չենք հանում, հանողների կողքին էլ մարդ չի կանգնում, զինվորները մեռնում են, ծնողները վախում են ձեն հանեն, հանողների կողքին էլ կանգնող չկա… համակարգն էս ա, ցավդ տանեմ… պատկերացրա էդ ի՞նչ ժողովուրդ ա որին սրիկաներն ու պոռնիկներն են ոչխարացնում…

…ու հետաքրքիրա էս սիստեմը ո՞նց ես ուզում քանդես, էդ ի՞նչ հարմար պահի ես ուզում սպասել… ինչքա՞ն երկար ես ուզում սպասենք ու ինչի՞ն ենք սպասելու (էս հարցերը տալիս եմ որովհետև Լևոնը որ ասում եր գնացեք տուն, հաջորդ հանրահավաքը 20 օրից, մենք կարծես շատ անհամբեր էինք լինում, բայց հիմա դու մեզ ասում ես որ պտի անորոշ ժամանակով սպասենք չգիտեմ ինչին ու չգիտեմ ում… էսի աչքիս դու մեզ պասլատ ես անում ընգեր)…եթե ուզում ես համակարգը քանդես ու չմասնակցես իրա լեգալացմանը, առաջին հերթին ճիշտ կլիներ երևի հրաժարվել վերը նշվածներից, ապեր, ու մասնակցել ընտրություններին… էս երկրում ամեն ինչն էլ, յա ընդդիմությունն ա կազմակերպում, յա իշխանությունը, յա էլ իշխանության մեջ գտնվող օլիգարխները ու էս ամեն ինչի մեջ ընտրություններն ամենավտանգավորն ա՞…

…սպասենք ապեր, բայց գիտես չէ՞, ինչքան երկար ես սպասում, էնքան հարմար առիթը հեռանում ա…

Տրիբուն
19.01.2012, 00:51

Ապեր, մի քանի ապաշնորհի ու մի ծախու թուլամորթի պատճառով, վերջին չորս տարում մենք արդեն մի քանի հարմար առիթ բաց ենք թողել: Փան մը չէ ... էսքան սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք :P

Կսպասենք գոնե մինչև էս սերնդի «քաղաքական գործիչները» բոլորով հավի-խոզի գրիպից հեռանան դժոխք :D

Կսպասենք գոնե մի քիչ մեր դուխն էլ տեղը կա, մի քիչ էլ սերունդը առաջադիմի ու կալբաս-ջիպ-ախռաննիկ-թաթուլ մակարդակից մի երկու սանտիմ բարձրանա:

Կարճ ասած, դու ճիշտ էիր, սպասում ենք քաղաքացիական հասարակության կայացմանը: :D

Իսկ իրականում, Մեֆ ջան, էս պահին բան չեմ կարա ասեմ առ այն, թե ինչը երբ ու ոնց կլինի: Կարող ա ոչ մի բան էլ չլինի, ու մի քսան տարի հետո Հայաստան էլ չլինի: Կարողա վաղը հեղափոխություն լինի: Կարող ա 2012-ին դեկտեմբերին ալամ աշխարհով ջհանդամի գյոռը գնանք:

էս պահին մի իրական բան կարամ ասեմ - 2012-ի ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվելու մինչև այժմ տեղի ունեցած ընտրություններից, քանի որ ոչ մի օբյեկտիվ գործոն չկա, որը կստիպի իշխանություններին այլ տիպի ընտրություններ կազմակերպել: Ու չկա նաև որևէ ուժ, որը որևէ տեսակի ժողովրդական շարժում կարա առաջնորդի ու դրա դեմն առնի: Դրա համար էլ ազգովի ոչ մի բան էլ չենք անում: Ուղարկում ենք գրողի ծոցը բոլորին՝ իրենց ընտրություններով: Էս իմ անձնական ընտրությունն ա:

Տրիբուն
19.01.2012, 00:57
մի տարբերակ կա, որը էս իրավիճակում երևի բացառիկ աշխատող կլինի:
ժողովուրդը համատարած մտնում է ՀՀԿ ու բոլորով ձայնը տալիս են Սերժին:
լիակատար լեգիտիմություն ու լիակատար միակուսակցական սիստեմ: դա կարծում եմ համակարգը կազմաքանդելու լավագույն ձևն է այս իրավիճակում:

Էս էլ ա տարբերակ: Ըստ էության էսօր բոլորով ՀՀԿ-ին ձայն տալը նշանակում ա ոչ մեկին ձայն չտալ, կամ բոյկոտել ընտրությունները: Կամ էլ ասել «էս մեզ ձե՞ռ եք առնում, դե հիմա տեսեք ձեռ առնելը ոնց ա լինում»:

Մի հատ անեգդոտ եմ հիշել:

Մեկը մի հատ ժողով ա կազմակերպում, ու սկսում ա հավաքվածներին տառականի դեղ ռեկլամ անել: Ասում ա.
- Բռնում ես տառականին, բացում ես աջ աչքը, ու 2 միլիգրամ էս դեղից կաթացնում ես աչքի մեջ: Բաց ես թողնում, ու տառականը երկու ժամից սատկում ա:
Ժողովդրի մեջից մեկը հարցնում ա.
- Որ տառականին բռնեմ, չե՞մ կարա մի անգամից ոտս դնեմ վրեն, տրորեմ:
Ասում ա.
- Տենց էլ կարաս անես:
:D :D :D

բայց կրկին հարց է ծագում: մեր ինչին՞ է պետք այդ կազմաքանդումը:

ինչներիս՞ է պետք արդար, դեմոկրատական ընտրություննները:

Պռոստը կայֆ ա :D

Դիվի ջան, սզբի համար պետք ա, որ գոնե ինքներս մեր համար պարզենք - իսկ մենք իրավունք ունե՞նք մարդ կոչվելու, թե ոչ:

Mephistopheles
19.01.2012, 01:09
ինձ թվում ա լուծումը եվրատեսիլի մեջ ա… սերոժի ու քոչի կնիկներին ենք ուղղարկում հայաստանը ներկայացնելու… անվտանգության երաշխիքի կարիք էլ չկա… թող "ղարաբաղցին" երգը երգեն… ուր էլ լինես իմ բարեեե՜՜՜կաաա՜մ

dvgray
19.01.2012, 09:26
Պռոստը կայֆ ա :D

Դիվի ջան, սզբի համար պետք ա, որ գոնե ինքներս մեր համար պարզենք - իսկ մենք իրավունք ունե՞նք մարդ կոչվելու, թե ոչ:
հենց էտ ա որ կա, մնացել ա պռոսը կայֆը… մի կաթիլ մեղր ա դառել լրիվ… //
իսկ մարդ ասելով ինչ՞ կամ ով՞ կամ ում՞ ինկատի ունես: հյումանը մարդ էր կոչվում նաև նախնադարում, ստրկադարում, ֆեոդարում, միջնադարում ու տարբեր ցածրումեծ դարերում…

/Մեֆի իրեք կետի /կամ իրեք մատի/ պատենդ եմ առնելու ;) /

dvgray
19.01.2012, 09:28
ինձ թվում ա լուծումը եվրատեսիլի մեջ ա… սերոժի ու քոչի կնիկներին ենք ուղղարկում հայաստանը ներկայացնելու… անվտանգության երաշխիքի կարիք էլ չկա… թող "ղարաբաղցին" երգը երգեն… ուր էլ լինես իմ բարեեե՜՜՜կաաա՜մ
բաքվեցիք տրադիցիոն լրիվ ուրիշ ԲԱՆ են սիրում: կարծում եմ ավելի լավ ա Տիգրան Սարգսյան - Արմեն Գևորգյան երկյակին ուղարկել, հետո էլ մի դաստա դամքաշի համար կոմայգու/՞՞/ միասեռներից…

Varzor
20.01.2012, 18:46
հենց էտ ա որ կա, մնացել ա պռոսը կայֆը… մի կաթիլ մեղր ա դառել լրիվ… //

Հին Հայկական կայֆերից է. քանդելու բան լինի` քանդենք.
- Եկենք սա քանդենք` լավը չի, քըխ է:
- Ինչով քանդենք, ոնց քանդենք ?
- Դե գըլը սկզբից որոշենք որ քանդելու ենք, հետո կտեսնենք ոնց ենք անում ու ինչով: Մի բան կճարենք: Մասնավորապես առաջին պոկած կտորով կխփենք մյուս կտոները կպոկենք: Դրա համար պետք է մի ձև առաջին կտորը պոկենք: Վերջի վարյանտ միասնական ուժերով` մեր առողջության հաշվին, միասնական ուժերով:
- Իսկ տեղն ինչ ենք սարքելու?
- Ավելի պուպուշ ու լավ բան:
- Բայց ինչով ու ոնց ենք սարքելու?
- Դե էն առաջին պոկած կտորի հիման վրա մեր առողջության հաշվին` միասնական ուժերով:
- Բայց էդ առաջին կտորը քըխ բանի կտորը չէր? Ոնց կալերի է դրա միջոցով պուպուշ բան սարքել?
- Ոնց են ուրիշները սարքել? Մենք էլ կսարքենք:
...
Իսկ այդ ընթացքում, որոշ մարդիկ փաթթած ունենալով քանդելու կամ չքանդելու անորոշ քննարկումը նստած սպասում են որոշակի գործիքների ու տեխնոլոգիաների զարգացմանը: Այ հենց էդ լավ օրերը գան` կքանդվի էլ, կսարքվի էլ ;)

Chuk
20.01.2012, 19:35
Ասեմ, ապեր: Ուրեմս մինչև հիմա, սաղ անցած տարվա ընթացքում ՀԱԿ-ը բացի անիմաստ պահանջներ դնելուց, հավայի ժողովրդին տանել-բերելուց ու կանխավ անարդյունք երկխոսությունից բացի, ոչ մի բան չի արել: Սաղ էլ գլխանց ասում էին չէ՞, որ երկխոսությամբ ոչ մի արտահերթ կամ Սերժի հրաժարական չի լինելու, բացի ՀԱԿ-ից: Հիմա էլ ՀԱԿ-ը էլի անիմաստ խոսում, ժամանակ ա վատնում ու զահլայա տանում մի ուրիշ կանխավ անիմաստ «պահանջով»՝ արտահերթ ընտրություններով: Տաբուրետկին էլ ա պարզ չէ՞, որ արտահերթ հաստատ չի լինելու: Այսինք եթե ՀԱԿ-ը առաջ ա բռթում էս հարցը, պարզից էլ պարզ ա, որ էլի սաղիս հիմարացնում ա:

Բաաաաայց, ապեր, էս պահին կա մի հատ կոնկրետ քայլ, որին լուրջ կպնելով, ԱԺ ընտրություններից առաջ կարելի ա գոնե մի արդյունքի հասնել: Էտ 100%-ոց համամասնականի հարցն ա:

Ժառանգությունն ու դաշնակները օրենսդրական նախաձեռնությունը մտցրել են ԱԺ: ԱԺ-ն հանգիստ կարա մինչև ընտրություններ ԸՕ փոփոխությունները ընդունի: Բայց, ԱԺ-ն ու ՀՀԿ-ն սրան չեն գնա առանց ճնշումների: ՀԱԿ-ը հայտարարել ա որ ինքը ողջունում-աջակցում ա 100%-ոց համամասնականի ընդունման հարցին, ճ՞իտ ա: Ու ՀԱԿ-ը նաև հայտարարում ա, որ ինքը ունի ժողովրդական զանգվածների ամենամեծ աջակցությունը ի տարբերություն նույն ժառանգության ու դաշնակների, ճի՞շտ ա: Հիմա, ժառամգությունն ու դաշնակները ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների նախագիծն արդեն մտցրել են: Մնում ա ժողովրդական աջակցությունը, որը կարա ապահովի ՀԱԿ-ը:

Այ հիմա ՀԱԿ-ը պիտի իրա սաղ ռեսուրսներ ներդնի նրա մեջ, որ ապահովի էս նախաձեռնության ժողովրդական աջակցությունը:

Իսկ իրական աջակցությունն էսօր էն կլինի, որ հենց հունվարի ընթացքում, առանց ուշացնելու, հայտարարվի միտինգ ու միտինգի նպատակը լինի ԱԺ-ի առաջ ԸՕ-ում փոփոխություններ մտցնելու հարցը դնելը: Ու միտինգը կարա նաև երևթով գնա դեպի ԱԺ, ու մի քանի անգամ անի դա: Ոչ մեկը ոչ մեկի արյունը չի թափելու ԱԺ երթ անելու համար: Ստեղ տարրական կազմակերպության ու կամքի հարց ա ընդհամենը:

Բայց, ապեր, ես, արդեն ՀԱԿ-ին լաաաաավ իմանալով կարամ ասեմ - ՀԱԿ-ը իրա էգոիստության ու նախանձության պատճառով ոչ մի բան էլ չի անելու, ու սաղ թողնելու հայտարարությունների մակարդակի վրա: Չի անելու, քանի որ Լևոնի միակ նպատակն էն ա, որ սաղ իրա թրի տակով անցնեն: ՀԱԿ-ը արդեն մանթոյա նրանից, որ էս նախաձեռնությունը արդեն շատ երկար ժամանակ ա Ժառանգությունն ու դաշնակները առաջ են քաշել, իսկ Զուրաբյանը սրա մասին մենակ մի ամիս առաջ խոսեց: Այսինք, նախաձեռնությունը էլ հայրուր տոկոսով ՀԱԿ-ի ձեռքը չի: Իսկ քանի որ ՀԱԿ-ի էգոիստները չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ բացի իրանցից ուրիշ մեկն էլ կարող ա ռեալ ու իրականանալի նախաձեռնությամբ հանդես եկած լինի, ապա ՀԱԿ-ը հաստատ իրական աջակցություն Ժառանգությանն ու դաշնակների ցույց չի տալու:

Այսինքն, ՀԱԿ-ը մի քնաի հավայի հայտարարությունից ու Զուրբյանի մի քանի անմեղսունակ հարցազրույցից հետո, փետրվարին մի հատ միտինգ ա անելու, որտեղ էլի լսելու ենք Լևոնի անիմաստ ելույթն ու Նիկոլի հավայի ճղճղոցը: Իսկ 100%-ոց համամասնականին ռեալ չաջակցելը ՀԱԿ-ի շախմատասերները բացատրելու հերթական անիմաստ քաղաքական վերլուծությունենրով, որոնց վրա ժողովրդի մեծամասնությունը, այդ թվում նաև ես, թքած ունի:
Բարլուս ապեր :) Էս էլ քո հերթական տիտանական կանխատեսման մասին.

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ ՀԱԿ-ն իր ընտրական պլատֆորմում բարձրացրել է 100 տոկոսան համամասնական ընտրակարգին աննելու հարցը և մշակել է նաև իր ծրագիրը: Նա շեշտեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամ է աջակցել ՀՅԴ-ի և «Ժառանգության»` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությանը, և այն օրերին, երբ ԱԺ-ն քննարկելու է այդ օրենսդրական փաթեթը իրենք հանրահավաքներ են անցկացնելու:
Աղբյուր՝ 1in (http://1in.am/arm/armenia_politics_55416.html)

Մեկ էլ ավելացնեմ, որ գրառմանդ էս պահը հրաշալին էր.

ՀԱԿ-ը արդեն մանթոյա նրանից, որ էս նախաձեռնությունը արդեն շատ երկար ժամանակ ա Ժառանգությունն ու դաշնակները առաջ են քաշել, իսկ Զուրաբյանը սրա մասին մենակ մի ամիս առաջ խոսեց: Այսինք, նախաձեռնությունը էլ հայրուր տոկոսով ՀԱԿ-ի ձեռքը չի:
Կարճ, որովհետև երկար գրելն անիմաստ եմ համարում, արձանագրեմ, որ ՀԱԿ-ն ամեն կերպ թասիբի գցեց ժառանգներին ու դաշնակներին, որ էս քայլերն անեն ու ամեն ինչ արեց հնարավոր համագործակցության համար ու էսօր նաև դրա շնորհիվ հետաքրքիր զարգացումների ենք ականատես:

Mephistopheles
20.01.2012, 21:46

Մի նկատառում միայն… եթե ժողովուրդը չի աջակցելու էս գործընթացին, ոչինչ էլ չի լինի… էս քաղաքական ուժերն էնքանով են ուժ ինչքանով որ հետևներում մարդ կա կանգնած…

ըստ էության եթե ժողովուրդը հետաքրքրություն չի ցուցաբերում, ապա ՀՀԿ-ն ԱԺ-ում այնուամենայնիվ կդնի հարցը քվեարկման ու հաստատ չի անցնի անգամ եթե ԲՀԿ-ն էլ կողմ քվեարկի… ու դրանով հարցը կհամարվի փակված, մի պարզ պատճառով որ քաղաքական ուժերը ոչինչ էլ չեն կարող անել…

Հարցը վերջում գալիս է նրան թե Փետրվարի 17-ի հանրահավաքը ինչքանով է մարդաշատ լինելու, ինչքանով է ակտիվ լինելու և ինչ է ասվելու… Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվության ու քաղաքական ուժերի կարողության միակ բարոմետրը հանրահավաքներն են ու նրանց մարդաշատությունը… էսի ոչ ոք թող չփորձի ժխտել… ՀՀԿ-ում հենց սրան են նայում…

մյուս կողմից էլ "հավաքված" քաղաքական ուժերն (խոսքս էս վերջինի մասին է) ինչքանով են անկեղծ… դաշնակների ու ժառանգների անկեղծությանը ես մեղմ ասած կասկածում եմ… քանի որ նրանք ինչքան էլ անհամաձայնություններ որ ունեցան իշխանությունների հետ, մանդատները վայր չդրեցի հենց ձեր ասած Մարտի 1-ի ալիքի ժամանակ երբ ԱԺ-ի 15%-ը եթե մանդատները վայր դներ հաստատ էսօր քաղաքական լրիվ ուրիշ գործընթացների մեջ կլինեինք… էտի նաղդ էր, բայց չարեցին իրանց որոշակի ամբիցիաներից ելնելով ու էսօր ես երաշխիք չունեմ որ նույն ամբիցիաներից ելնելով նրանք վերջում՝ ընտրություններից հետո նույնը չեն անի… հենց մենակ էն որ նրանք էսօր որևէ ժողովրդական զանգվածի չեն տիրապետում ու ոչ էլ անհանգստացած են դրանով (եթե ունենային, հիմա փողոցում կլինեին, դրա փորձերը նրանք արել են) ինձ հիմք ա տալիս մտածելու որ իրանք մանդատային խնդիրներ են լուծում…

… ի վերջո, Մարտի 1-ից հետո դաշնակները կոալիցիա կազմեցին (մեր ամենախայտառակ ու արյունալի ընտրություններից հետո), իսկ կոալիցիայից դուրս գալն ամենևին էլ չառնչվեց երկրում տիրող ճգնաժամին… իսկ ժառանգությունը ոչ միայն մասնակցեց Սերժի թագադրմանը, այլև մի քանի անգամ հայտարարելով մանդատներից հրաժարման մասին ոչ միայն չհրաժարվեց, նույնիսկ Րաֆֆին իր հրաժարականի դիմումը հետ վերցրեց…

Տրիբուն
20.01.2012, 23:53
Բարլուս ապեր :) Էս էլ քո հերթական տիտանական կանխատեսման մասին.

Տիտանական կանխատեսումն ուժի մեջ ա: Քանի որ տիտանական կանխատեսումն ասում ա.

Այսինքն, ՀԱԿ-ը մի քնաի հավայի հայտարարությունից ու Զուրբյանի մի քանի անմեղսունակ հարցազրույցից հետո, փետրվարին մի հատ միտինգ ա անելու, որտեղ էլի լսելու ենք Լևոնի անիմաստ ելույթն ու Նիկոլի հավայի ճղճղոցը: Իսկ 100%-ոց համամասնականին ռեալ չաջակցելը ՀԱԿ-ի շախմատասերները բացատրելու հերթական անիմաստ քաղաքական վերլուծությունենրով, որոնց վրա ժողովրդի մեծամասնությունը, այդ թվում նաև ես, թքած ունի:

էս պահին տեսել ենք միայն Զուրաբյանի անմեղսունակ հարցազրույցը ու ՀԱԿ-ի հավայի հայտարարությունը, որոնք ի միջի այլոց ապացուցել ա տիտանական կանխատեսումն ամբողջությամբ, ըստ որի լինելու ա 1. ՀԱԿ-ի հայտարարություն; 2. Զուրաբյանի հարցազրույց; 3. Փետրվարին մի հատ միտինգն էլ կլինի էլի ու էտ օրն էլ կլսես ՀԱԿ-ի անիմաստ քաղաքական վերլուխությունները - արդեն օրն ու ժամը համարյա ասել են:

Ի՞նչ պրոբլեմ ես տեսնում ընգեր: Կարո՞ղ ա ինչ-որ իմ բան ուրիշ ձև ա եղել, ես խաբար չեմ:

Փաստը նրանում ա, որ իրական համագործակցություն ու ուժերի համատեղում չի լինելու: Իսկ գլխավոր կանխատեսումների կանխատեսումը, իրա չորս կետերով, հուսով եմ պատիցդ չես պոկել: Էս պահի դրությամբ ՀԱԿ-ի ԱԺ-ում տեղերի պրոգնոզս պահում եմ 7%-ի վրա: Դու այ էս տիտանական կանխատեսումից նեղվի: :D

Տրիբուն
20.01.2012, 23:58
Լավ ա, գոնե ՉԻ-ն էլ ակսել մի երկու ռեալ բան գրել: Բայց դե իրանք էլ հասկանում, որ թուլամորթ եսասերները տենց բան մեկա չեն անի:

Միասնական հանրահավաքը հասունանում է (http://www.chi.am/index.cfm?objectid=B18D7A00-42AD-11E1-9BE1F6327207157C)

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը փաստորեն Երեւանում կարգին գաստրոլներ է տվել։ Չէ, խնդիրն այն չէ, որ ՕԵԿ ներկայացուցիչները նրան հայավարի «ֆռցրել են», թե իբր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համար սահմանադրական փոփոխություններ են պետք, նա էլ հավատացել է ու հետագա հանդիպումների ժամանակ սկսել բռունցքներով թմբկահարել սեղանները։ Եվրոպացի չինովնիկները սովորաբար հեշտությամբ հավատում են միայն այն պնդումներին, որոնց ցանկանո՛ւմ են հավատալ։ Խնդիրն այն է, որ քնած ժամանակ պատահաբար ծառից ցած ընկած արջուկի կերպարանքով հերթական եվրոչինովնիկը ժամանում է Հայաստան, եւ ընդդիմությունը սկսում է դարդերը պատմել նրան` հետն էլ նեղանալով, որ նա պատշաճ ուշադրություն չի դարձնում իրենց գանգատներին։

Ընդդիմությունը (տվյալ դեպքում` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն) երեւի մտածում էր, որ իրադարձությունները կզարգանան հետեւյալ սցենարով. իրենք Պրեսկոտին բացատրում են, որ մեծամասնական ընտրակարգը «կեղծիքների բուն է», Պրեսկոտն իր հերթին ճնշում է գործադրում Սերժ Սարգսյանի վրա, վերջինս չարաչար զղջում է, դարձի գալիս, եւ Հայաստանում ժողովրդավարությունը միանգամից հսկայական առաջընթաց է արձանագրում։ Ցավոք` այդպես չեղավ. Պրեսկոտը շատ պարզ հասկացնել տվեց, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում մեր խորհրդարանի ձեւավորման մեխանիզմը, եւ այդ հարցը Հայաստանի քաղաքական ուժերը պիտի որոշեն։ Մեծ հաշվով` ճիշտ է ասում։ Եթե ընդդիմադիր բոլոր ուժերը կողմ են մեծամասնական ընտրակարգի վերացմանը, բայց չեն կարողանում այդ հարցը լուծել, էլ ինչո՞ւ են հույսեր կապում առաջիկա ընտրությունների հետ, եւ ի՞նչ նշանկություն ունի, թե ինչ ընտրակարգով են անցկացվելու ընտրությունները։ Պարզ ասած` արտաքին ճնշումներով չէ, որ Հայաստանում պիտի ինչ-որ բան փոխվի։ Իշխանությունների նկատմամբ գործադրվելիք ճնշումը պիտի ներսից լինի։

Բայց ինչպե՞ս։ Շատ պարզ։ Ի՞նչն է խանգարում, օրինակ, որ առաջիկայում ընդդիմությունը բռնի ու միասնական հանրահավաք կազմակերպի այդ հարցով։ Ազգագրական համույթներն ու «տաշի-տուշին»` Դաշնակցության կողմից, ժողովուրդը` Կոնգրեսի կողմից, ժողովրդին ձեռքով բարեւելը` «Ժառանգության» կողմից, իսկ եթե «Ազատ դեմոկրատներն» էլ մասնակցեն` զուգարանների հարցն էլ կլուծվի, եւ այդ միասնական հանրահավաքի դեմն առնել չի լինի։ Շուրջօրյա պետք չէ (գիշերները իրար վնաս կտան), բայց միասնական հզոր հանրահավաքը հաստատ շատ ավելի մեծ օգուտ կբերի գործին, քան տասնհինգ Պրեսկոտ` միասին վերցրած։ Վերջին հաշվով` «Պապն ու շաղգամը» հեքիաթի իմաստը հենց այն է, որ շաղգամը հողից հանել հնարավոր է միայն համատեղ աշխատանքով` անկախ մասնակիցների «քաշային կատեգորիաներից»։ Այլ հարց է, որ այդ հեքիաթն ավելի շատ ոչ թե ժողովրդական իմաստության, այլ հիմարության մասին է (որովհետեւ կարող էին «էն գլխից» բոլորը միասին քաշել, եւ ոչ թե ամեն անգամ ձախողվելուց հետո նորանոր ուժեր ներգրավել)։ Ինչեւէ։

Այդ հանրահավաքն, ի դեպ, նաեւ հոգեբանական մեծ նշանակություն կունենար, եւ դրան հաստատ միայն ընդդիմադիր ուժերը չէ, որ կմասնակցեին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ՀՀԿ-ից արդեն ձայներ են հնչում, թե իրենք որոշել են միայնակ մասնակցել ընտրություններին եւ հասնել բացարձակ հաղթանակի (այսինքն` 50 տոկոսից ավելի հավաքել)։ Այսինքն` օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել, որ ՀՀԿ-ից բացի բոլորը մի թեթեւ «ուժի ցուցադրում» կազմակերպեն։ Եթե իսկապես այդ ուժերը ցանկանում են, որ Հայաստանն անցնի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, այլեւս ձեւ չկա. միայն համաժողովրդական ճնշմամբ է հնարավոր այս իշխանություններին ինչ-որ բան պարտադրել։ Պահն էլ շատ հարմար է, հենց որ այդ հարցը մտնում է Ազգային ժողովի օրակարգ, ընդդիմությունն Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում, ապա երթով շարժվում Բաղրամյան պողոտա` իր ձայնը պատգամավորներին լսեցնելու միանգամայն ազնիվ մղումով։ Հավատացնում ենք` հաստատ կլսեն։ Ու միանգամից գլխի կընկնեն, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, պետք է ընդամենը օրենքում մի քանի կետ փոխել։

Միայն մի վերապահում. պետք է այնպես անել, որ այս ամենը հանկարծ Պրեսկոտի ականջը չընկնի։ Թե չէ մեկ էլ տեսար` բռունցքով հարվածեց սեղանին ու հայտարարեց, թե հանրահավաքները դեմ են ժողովրդավարական նորմերին, որովհետեւ Անգլիայում մի անգամ 17-րդ դարում այդպիսի հուզումներ են եղել, եւ արդյունքում իշխանությունը փոխվել է։

Տրիբուն
21.01.2012, 00:04
հենց էտ ա որ կա, մնացել ա պռոսը կայֆը… մի կաթիլ մեղր ա դառել լրիվ… //
իսկ մարդ ասելով ինչ՞ կամ ով՞ կամ ում՞ ինկատի ունես: հյումանը մարդ էր կոչվում նաև նախնադարում, ստրկադարում, ֆեոդարում, միջնադարում ու տարբեր ցածրումեծ դարերում…

/Մեֆի իրեք կետի /կամ իրեք մատի/ պատենդ եմ առնելու ;) /

Դիվ ջան, հաստատ բիոլոգիական իմաստով ի նկատի չունեմ:

Մարդ՝ ժամանակակից իմաստով, որը հասկանում ա իրա իրավունքները ու պաշտպանում ա դրանք: Մենք հիմա էն փուլում ենք, երբ ընհամենը գլխի ենք ընկել, որ աշխարհիս երեսին նաև իրավուքներ կան: Մնաց նաև հասկանալը, թե ինչ ասել է իրավունք, ու հետո էտ իրավունքն իրացնելը դրանք պաշտպանելու միջոցով:

Բայց ընգերական փիլիսոփայելու ողջ ներուժս վաղուց վատնել եմ: Իմ համար հայկական հարաբերությունները հիմա շատ պարզ մակարդակի վրա են: Կան ղզլբաշներ ու կան հարիֆներ: Ղզլբաշնեչը հարիֆներին ճնշում են, բայց հարիֆները շատ են: Պետք ա շատով ղզլբաշների գլուխը ջարդել:

Տրիբուն
21.01.2012, 00:10
Ինչպիսի անիմաստ քվերակություն: (http://www.a1plus.am/am/index/voting#) Երեկ ՀՀԿ-ն հազիվ 2% էր, էսօր արդեն 32% ա: Մի օրում ում կարան քվերակացրել են: Ու սրա արդյունքներով ինչ-որ մեկը պիտի եզրահանգումներ անի:

Varzor
21.01.2012, 00:55

Մեր մոտ էն Բժիշկ Այբոլիտի մեջի տառականի սերիան է` իրականում թույլ, փոքր ու փոքրաթիվ միջատները ահաբեկել են ու իշխում եմ ավելի ուժեղ ու թվապես գերակշռող մյուս արարածներին: Ու տրամաբանորեն իրավիճակի ելքը գալիս է ոչ թե քանակական միավորումից, այլ ընդամենը մի միջատակեր ճնճղուկից` մեծ ու հզոր չի, բայց տեղին է ու սոված ;)

Varzor
21.01.2012, 00:57
Ինչպիսի անիմաստ քվերակություն: (http://www.a1plus.am/am/index/voting#) Երեկ ՀՀԿ-ն հազիվ 2% էր, էսօր արդեն 32% ա: Մի օրում ում կարան քվերակացրել են: Ու սրա արդյունքներով ինչ-որ մեկը պիտի եզրահանգումներ անի:
Ոչ միայն անիմաստ է, այլև թերի` "ոչ մեկին չեմ տալու ձայնս, դրանց մերը քրիսթմս" տարբերակը բացակայում է:

Chuk
21.01.2012, 16:32
Տիտանական կանխատեսումն ուժի մեջ ա: Քանի որ տիտանական կանխատեսումն ասում ա.
Տիտանական կռուտիտ ու սեփական կանխատեսումների հաճախ սխալ լինելը տեսնելու քաղաքական կամքի բացակայություն :)

Chuk
21.01.2012, 16:53
Մի նկատառում միայն… եթե ժողովուրդը չի աջակցելու էս գործընթացին, ոչինչ էլ չի լինի… էս քաղաքական ուժերն էնքանով են ուժ ինչքանով որ հետևներում մարդ կա կանգնած…

ըստ էության եթե ժողովուրդը հետաքրքրություն չի ցուցաբերում, ապա ՀՀԿ-ն ԱԺ-ում այնուամենայնիվ կդնի հարցը քվեարկման ու հաստատ չի անցնի անգամ եթե ԲՀԿ-ն էլ կողմ քվեարկի… ու դրանով հարցը կհամարվի փակված, մի պարզ պատճառով որ քաղաքական ուժերը ոչինչ էլ չեն կարող անել…

Հարցը վերջում գալիս է նրան թե Փետրվարի 17-ի հանրահավաքը ինչքանով է մարդաշատ լինելու, ինչքանով է ակտիվ լինելու և ինչ է ասվելու… Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվության ու քաղաքական ուժերի կարողության միակ բարոմետրը հանրահավաքներն են ու նրանց մարդաշատությունը… էսի ոչ ոք թող չփորձի ժխտել… ՀՀԿ-ում հենց սրան են նայում…

մյուս կողմից էլ "հավաքված" քաղաքական ուժերն (խոսքս էս վերջինի մասին է) ինչքանով են անկեղծ… դաշնակների ու ժառանգների անկեղծությանը ես մեղմ ասած կասկածում եմ… քանի որ նրանք ինչքան էլ անհամաձայնություններ որ ունեցան իշխանությունների հետ, մանդատները վայր չդրեցի հենց ձեր ասած Մարտի 1-ի ալիքի ժամանակ երբ ԱԺ-ի 15%-ը եթե մանդատները վայր դներ հաստատ էսօր քաղաքական լրիվ ուրիշ գործընթացների մեջ կլինեինք… էտի նաղդ էր, բայց չարեցին իրանց որոշակի ամբիցիաներից ելնելով ու էսօր ես երաշխիք չունեմ որ նույն ամբիցիաներից ելնելով նրանք վերջում՝ ընտրություններից հետո նույնը չեն անի… հենց մենակ էն որ նրանք էսօր որևէ ժողովրդական զանգվածի չեն տիրապետում ու ոչ էլ անհանգստացած են դրանով (եթե ունենային, հիմա փողոցում կլինեին, դրա փորձերը նրանք արել են) ինձ հիմք ա տալիս մտածելու որ իրանք մանդատային խնդիրներ են լուծում…

… ի վերջո, Մարտի 1-ից հետո դաշնակները կոալիցիա կազմեցին (մեր ամենախայտառակ ու արյունալի ընտրություններից հետո), իսկ կոալիցիայից դուրս գալն ամենևին էլ չառնչվեց երկրում տիրող ճգնաժամին… իսկ ժառանգությունը ոչ միայն մասնակցեց Սերժի թագադրմանը, այլև մի քանի անգամ հայտարարելով մանդատներից հրաժարման մասին ոչ միայն չհրաժարվեց, նույնիսկ Րաֆֆին իր հրաժարականի դիմումը հետ վերցրեց…
Մեֆ ջան, ծերից-ծեր եմ համաձայն, չկա մի բառ, որին առարկեմ:

Բայց հիմա գանք հերթով: Դաշնակներին մեղմ ասած չեմ վստահում, չեմ վստահում նաև ժառանգներին: Ավելին, սրանց էսօր չեմ համարում լուրջ քաղաքական ուժեր, չնայած որ դաշնակներն իրենց 3-4 տոկոս ստաբիլ էլեկտորատը շարունակում են պահպանել:

Ու նորից շարունակում ա, իսկապես, հրամայական մնալ ժողովրդի մեծ զանգվածի ակտիվության ապահովումը, լուրջ խնդիրների հասնելու համար: Դեռ 2008-ից էս խնդիրը կա: Ինչքան էլ, որ մեր Տրիբունն ու Վիշապը, ուրիշները գրեն, որ իբր ՀԱԿ-ը ամեն ինչ արեց, որ մարդիկ իրանցից «յան տան», իրականությունը լրիվ ուրիշ ա. ամեն ինչ արեցին, որ մարդիկ համախմբվեն, շատանան, հասկանան իրանց դերը, նշանակությունը ու տենց բաներ: Չէր ստացվում: Ու դեռ էն ժամանակվանից մարդկանց ոտի կանգնացնելու համար հնարավոր տարբերակներից մեկը համարվեց մյուս ուժերի հետ, ինչքան էլ որ անլուրջ ուժեր են, համախմբվելու, գոնե ինչ-որ հարցերի շուրջ, հնարավորությունը:

Դրա պատճառը շատ պարզ է: Ինչքան էլ, որ Ժառանգությունն առանձին վերցրած հզոր ուժ չէ, դաշնակները հզոր ուժ չեն, բայց ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ հնարավոր համախմբումը ինչ-որ կոնկրետ հարցեր լուծելու համար կարող էր ժողովրդի ինչ-որ հատվածին ոգևորվելու առիթ տար, ինչը կբերեր իրանց ոտի կանգնելուն: Ընդ որում խոսքը չի գնում Ժառանգության կամ ՀՅԴ-ի համակրի մասին, այլ էն մարդկանց մասին, որ ոչ սրան, ոչ նրան, ոչ էլ ՀԱԿ-ին են համակրում, բայց երբ տեսնեին, որ սրանք մի սեղանի մոտ են նստում, կարող ա ոգևորվեին:

Էդ համախմբումը չէր լինում: ՀԱԿ-ը բազմիցս նման առաջարկներ արեց, պատասխանը նույն ձևի էր. «ՀԱԿ-ն ուզում ա պապա լինի, բայց մենք իրան պապա պռիզնատ չենք գալիս»: Իրա հերթին ՀԱԿ-ը չէր միանում սրանց էս կամ էն ակցիային (անկախ իմ վերաբերմունքից էդ ակցիաների նկատմամբ, արձանագրենք, որ չէր միանում), էս կամ էն պատճառաբանությունը բերելով կամ էլ ընդհանրապես չանդրադառնալով էդ հարցին:

Փաստացի էդ համախմբումը չէր ստացվում: Ի վերջ վերջերս ՀԱԿ-ը փոխեց իր քաղաքական գիծը, հնարավորինս բաց էս ուժերին ասելով. «Տղերք, նախաձեռնեք, ես եկող ու միացող եմ որպես հասարակ զինվոր: Պապա լինելու հավակնություն չունեմ:»

Հիշենք, դրանից կարճ ժամանակ առաջ ՀԱԿ-ը հանդես էր եկել ընտրությունների կազմակերպման ձևի նախաձեռնությամբ, դա կար նաև ՀԱԿ-իշխանություն երկխոսության սեղանին, դա հետո ավելի կոնկրետ հրապարակվեց առանձին տեսքով: Էդտեղ գլխավոր կետերից մեկը հենց մեծամասնականի բացառումն էր: Ժառանգների ու դաշնակների մի շարք ներկայացուցիչներ սկսեցին հանդես գալ հայտարարություններով, որ դա ժամանակավրեպ ա: Քանի որ ասվածը կրկնել շատերն են սիրում, էդ կարծիքը նաև էս ֆորումում հնչեցվեցին, չասենք ում կողմից, որպես սեփական կարծիք:

Բայց հետո, երբ ՀԱԿ-ը սկսեց «թասիբի գցել» ու ակնհայտ հայտարարեց, որ «ախպեր, համաձայն եմ պապա չլինել», հանկարծ դաշնակներն ու ժառանգները հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ, մոռանալով, որ դա ժամանակավրեպ ա: Ըստ էության ստեղծվեց պլատֆորմ, որ հնարավորություն էր տալիս ինչ-որ հարցի շուրջ համախմբվել էսօրվա ընդդիմադիր հիմնական խաղացողներին, բացի Ժիրոյի Սարդարապատից, որտև սրանք իրանց սխալ հաշվարկների պատճառով հայտարարել էին «ոչ մի ընտրություն» ու հիմա ինչքան էլ մանթո են, չեն կարող հակառակն ասել, սխալ կհասկացվեն: Էսպիսով դարձավ մի պլատֆորմ, որտեղ համախմբվել կարող էին ժառանգները, դաշնակները, ՀԱԿ-ն, ու ինչքան էլ որ տարօրինակ կարող ա թվալ, նորաստեղծ, բայց արդեն իրենից որոշակի բան ներկայացնող ազատ դեմոկրատներն, ինչպես նաև մի քանի մանր-մունր ուժեր:

Էս համախմբան հնարավորությունը կարող ա ստեղծի էնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հասարակության ավելի լայն զանգվածների ոտի կանգնացնել:

Այսպիսով ես դեռ ընդամենը խոսում եմ հետաքրքիր զարգացումներին ու ակտիվության հնարավորության մասին: Կլինի դա, թե չէ, անհայտ ա:

Անհայտ ա, որտև օրինակ Տրիբուն ձյաս երկու օր առաջ խոսում էր, որ ՀԱԿ-ի միակ ճիշտ քայլը կլիներ էդ առիթով հանրահավաքներ կազմակերպելը, բայց հաստատ չի անի: Այսինքն թվում էր թե Տրիբուն ձյաիս ակնկալիքը հենց դա էր ՀԱԿ-ից: Բայց հիմա, երբ ՀԱԿ-ը ասում ա, որ անելու ա դա (ու անելու ա, էդ կոնկրետ իմ համար ակնհայտ էր նաև Տրիբուն ձյաի հակառակը ասելու դեպքում), նույն Տրիբուն ձյան խոսքը շուռ ա տալիս, ու ինքը հաստատ ոչ միայն չի մասնակցելու, այլև իր կարծիքով խոչընդոտելու է, այլ կերպ ասած իր համոզմունքները փորձելու է տարածել իր մտերիմ շրջապատում ու փորձի նպաստել, որ ուրիշներն էլ չմասնակցեն: Այ էսպիսի պարադոքսալ հասարակություն ունենք, պարադոքսալ հասարակություն, որտև նույն կերպ իրեն ոչ միայն Տրիբունն է պահում, այլ ուրիշ շատերը, հասարակության լայն զանգված:

Հետևաբար էսօր կանխատեսել, թե էս հետաքրքիր զարգացումների ինչի կբերեն շատ դժվար է: Բայց կարևորն այն է, որ էս պահին կա շանս, հնարավորություն, տարբերակ, ու դա լավ է:

Chuk
21.01.2012, 17:13
Ինչպիսի անիմաստ քվերակություն: (http://www.a1plus.am/am/index/voting#) Երեկ ՀՀԿ-ն հազիվ 2% էր, էսօր արդեն 32% ա: Մի օրում ում կարան քվերակացրել են: Ու սրա արդյունքներով ինչ-որ մեկը պիտի եզրահանգումներ անի:
Փորձը ցույց է տալիս, որ ինտերնետային նման հարցումների մեծամասնությունը իրական պատկեր ցույց չեն տալիս, կամ այլ կերպ ասած անիմաստ են, մի քանի պատճառով.

1. Քիչ թե շատ կարող են իրականին մոտ արդյունք ցույց տալ ակումբի տիպի կայքերի հարցումները, որտեղ կարող են քվեարկել միայն գրանցված ու որոշակի ակտիվություն ցուցաբերած մասնակիցները, այլ կերպ ասած կեղծ քվեարկությունը ավելի է դժվարանում: Բայց որպես կանոն նման կայքերը չեն ապահովում լայն հասարակական բաշխվածության պատկեր ու նման կայքերում քվեարկության արդյունքները, կոպիտ ասած, միայն սոցիալական որոշակի խմբի պատկերի արտահայտում են:

2. Կայքերի մի մասում հեշտ է ընդամենը տեխնիկական հնարավորություններով կեղծել քվեարկության արդյունքները, ու անկախ նրանից թե ով է կեղծում, մեկ է՝ պատկերը սխալ է:

3. Սոցիալական ու լրատվական կայքերում առաջարկված քվեարկությունները, փորձը ցույց են տալիս, որ հիմնականում արտահայտում են տվյալ քվեարկությունն առաջարկած խմբի, անհատի, կամ կայքի հիմնական ընթերցողի, շրջապատի կարծիքը, դիրքորոշումը, ինչը էականորեն տարբերվում է ընդհանուր հասարակական պատկերից:

4. Սոցիալական ցանցերում ու նման կայքերում առաջարկված քվեարկությունները երբ հայտնի են դառնում այս կամ այն քաղաքական ուժի որևէ ակտիվ համակրի, նրանք փորձում են անմիջապես սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով քվեարկացնել իրենց էլեկտորատին (մասնավորապես այդպես են անում ՀԱԿ-ն ու ժառնագությունը), կամ էլ դիմում են նաև այսպես կոչված ֆեյք փրոֆայլների (կեղծ հաշիվներ) օգտագործմանը (այդպես են, մասնավորապես, կարծես թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն):

Ու այս պարագայում կարծես թե իսկապես անիմաստ բան են դառնում ինտերնետում հարցումներն ու քվեարկությունները, սակայան մի շարք լրատվական կայքեր, մասնավորապես, այժմ նման հարցումները կազմակերպում են PR նպատակով, որովհետև դա հրաշալի տարբերակ է նոր ընթերցողներ կայք բերելու համար:

Mephistopheles
21.01.2012, 22:23
Մեֆ ջան, ծերից-ծեր եմ համաձայն, չկա մի բառ, որին առարկեմ:

Բայց հիմա գանք հերթով: Դաշնակներին մեղմ ասած չեմ վստահում, չեմ վստահում նաև ժառանգներին: Ավելին, սրանց էսօր չեմ համարում լուրջ քաղաքական ուժեր, չնայած որ դաշնակներն իրենց 3-4 տոկոս ստաբիլ էլեկտորատը շարունակում են պահպանել:

Ու նորից շարունակում ա, իսկապես, հրամայական մնալ ժողովրդի մեծ զանգվածի ակտիվության ապահովումը, լուրջ խնդիրների հասնելու համար: Դեռ 2008-ից էս խնդիրը կա: Ինչքան էլ, որ մեր Տրիբունն ու Վիշապը, ուրիշները գրեն, որ իբր ՀԱԿ-ը ամեն ինչ արեց, որ մարդիկ իրանցից «յան տան», իրականությունը լրիվ ուրիշ ա. ամեն ինչ արեցին, որ մարդիկ համախմբվեն, շատանան, հասկանան իրանց դերը, նշանակությունը ու տենց բաներ: Չէր ստացվում: Ու դեռ էն ժամանակվանից մարդկանց ոտի կանգնացնելու համար հնարավոր տարբերակներից մեկը համարվեց մյուս ուժերի հետ, ինչքան էլ որ անլուրջ ուժեր են, համախմբվելու, գոնե ինչ-որ հարցերի շուրջ, հնարավորությունը:

Դրա պատճառը շատ պարզ է: Ինչքան էլ, որ Ժառանգությունն առանձին վերցրած հզոր ուժ չէ, դաշնակները հզոր ուժ չեն, բայց ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ հնարավոր համախմբումը ինչ-որ կոնկրետ հարցեր լուծելու համար կարող էր ժողովրդի ինչ-որ հատվածին ոգևորվելու առիթ տար, ինչը կբերեր իրանց ոտի կանգնելուն: Ընդ որում խոսքը չի գնում Ժառանգության կամ ՀՅԴ-ի համակրի մասին, այլ էն մարդկանց մասին, որ ոչ սրան, ոչ նրան, ոչ էլ ՀԱԿ-ին են համակրում, բայց երբ տեսնեին, որ սրանք մի սեղանի մոտ են նստում, կարող ա ոգևորվեին:

Էդ համախմբումը չէր լինում: ՀԱԿ-ը բազմիցս նման առաջարկներ արեց, պատասխանը նույն ձևի էր. «ՀԱԿ-ն ուզում ա պապա լինի, բայց մենք իրան պապա պռիզնատ չենք գալիս»: Իրա հերթին ՀԱԿ-ը չէր միանում սրանց էս կամ էն ակցիային (անկախ իմ վերաբերմունքից էդ ակցիաների նկատմամբ, արձանագրենք, որ չէր միանում), էս կամ էն պատճառաբանությունը բերելով կամ էլ ընդհանրապես չանդրադառնալով էդ հարցին:

Փաստացի էդ համախմբումը չէր ստացվում: Ի վերջ վերջերս ՀԱԿ-ը փոխեց իր քաղաքական գիծը, հնարավորինս բաց էս ուժերին ասելով. «Տղերք, նախաձեռնեք, ես եկող ու միացող եմ որպես հասարակ զինվոր: Պապա լինելու հավակնություն չունեմ:»

Հիշենք, դրանից կարճ ժամանակ առաջ ՀԱԿ-ը հանդես էր եկել ընտրությունների կազմակերպման ձևի նախաձեռնությամբ, դա կար նաև ՀԱԿ-իշխանություն երկխոսության սեղանին, դա հետո ավելի կոնկրետ հրապարակվեց առանձին տեսքով: Էդտեղ գլխավոր կետերից մեկը հենց մեծամասնականի բացառումն էր: Ժառանգների ու դաշնակների մի շարք ներկայացուցիչներ սկսեցին հանդես գալ հայտարարություններով, որ դա ժամանակավրեպ ա: Քանի որ ասվածը կրկնել շատերն են սիրում, էդ կարծիքը նաև էս ֆորումում հնչեցվեցին, չասենք ում կողմից, որպես սեփական կարծիք:

Բայց հետո, երբ ՀԱԿ-ը սկսեց «թասիբի գցել» ու ակնհայտ հայտարարեց, որ «ախպեր, համաձայն եմ պապա չլինել», հանկարծ դաշնակներն ու ժառանգները հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ, մոռանալով, որ դա ժամանակավրեպ ա: Ըստ էության ստեղծվեց պլատֆորմ, որ հնարավորություն էր տալիս ինչ-որ հարցի շուրջ համախմբվել էսօրվա ընդդիմադիր հիմնական խաղացողներին, բացի Ժիրոյի Սարդարապատից, որտև սրանք իրանց սխալ հաշվարկների պատճառով հայտարարել էին «ոչ մի ընտրություն» ու հիմա ինչքան էլ մանթո են, չեն կարող հակառակն ասել, սխալ կհասկացվեն: Էսպիսով դարձավ մի պլատֆորմ, որտեղ համախմբվել կարող էին ժառանգները, դաշնակները, ՀԱԿ-ն, ու ինչքան էլ որ տարօրինակ կարող ա թվալ, նորաստեղծ, բայց արդեն իրենից որոշակի բան ներկայացնող ազատ դեմոկրատներն, ինչպես նաև մի քանի մանր-մունր ուժեր:

Էս համախմբան հնարավորությունը կարող ա ստեղծի էնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հասարակության ավելի լայն զանգվածների ոտի կանգնացնել:

Այսպիսով ես դեռ ընդամենը խոսում եմ հետաքրքիր զարգացումներին ու ակտիվության հնարավորության մասին: Կլինի դա, թե չէ, անհայտ ա:

Անհայտ ա, որտև օրինակ Տրիբուն ձյաս երկու օր առաջ խոսում էր, որ ՀԱԿ-ի միակ ճիշտ քայլը կլիներ էդ առիթով հանրահավաքներ կազմակերպելը, բայց հաստատ չի անի: Այսինքն թվում էր թե Տրիբուն ձյաիս ակնկալիքը հենց դա էր ՀԱԿ-ից: Բայց հիմա, երբ ՀԱԿ-ը ասում ա, որ անելու ա դա (ու անելու ա, էդ կոնկրետ իմ համար ակնհայտ էր նաև Տրիբուն ձյաի հակառակը ասելու դեպքում), նույն Տրիբուն ձյան խոսքը շուռ ա տալիս, ու ինքը հաստատ ոչ միայն չի մասնակցելու, այլև իր կարծիքով խոչընդոտելու է, այլ կերպ ասած իր համոզմունքները փորձելու է տարածել իր մտերիմ շրջապատում ու փորձի նպաստել, որ ուրիշներն էլ չմասնակցեն: Այ էսպիսի պարադոքսալ հասարակություն ունենք, պարադոքսալ հասարակություն, որտև նույն կերպ իրեն ոչ միայն Տրիբունն է պահում, այլ ուրիշ շատերը, հասարակության լայն զանգված:

Հետևաբար էսօր կանխատեսել, թե էս հետաքրքիր զարգացումների ինչի կբերեն շատ դժվար է: Բայց կարևորն այն է, որ էս պահին կա շանս, հնարավորություն, տարբերակ, ու դա լավ է:

Ազատ Դեմոկրատները, ոնց որ Սեդրակյանի ամերիկայում են ասում՝ full of shit… նոր են ու սպասելիքներն են մեծ, բայց իրականում ժամանակի ընթացքում փսկելու են եթե չհստակեցնեն թե ինչ են անելու… ես ուշադիր հետևում եմ դրանց բոլոր ելույթներին ու մինչև էսօր իրանք իրանց "դասագրքերից" հատվածներ են կարդում որոնք էսօրվա կյանքի հետ որևէ առնչություն չունեն՝ Հայաստանի… Րաֆֆին էլ տենց սկսեց, ազատ, թափանցիկ ֆլան ֆստան, վերջում էլ ասեց, ես եմ սարքել էս կուսակցությունը, իմն ա, սաղդ ռադ եղեք… միայն օրինակի համար եթե ասեմ ապա հայաստանի ամենալիբերալ գործիչն անգամ պատրաստ չի ղարաբաղի հարցի լուծմանը և թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերությանը, հենց մենակ էս հարցերում ամենալիբերալ հայաստանցի քաղգործիչը ամենաշատը կնայվի մեղմ պահպանողական՝ ձենը Բուշին կտար, սենց ասեմ…

իսկ էն Հրապարակի խմբագրականը, ընդհանրապես դավաճանություն ա համարվում… բայց ուրախ եմ որ գրվել ա՝ անչափ…

իրականում եթե համամասնականի հարցը դրվի խորհրդարանում ու չանցնի և դրա վրա դաշնակներն ու ժառանգները վայր դնեն մանդատները Փետրվարի 17 հանրահավաքի (մարդաշատ) ֆոնի վրա, ապա մի բան կարա լինի… իմ կասկածները մնում են Ժառանգները խառնված են իրանց տեղերի հաշվով ու իշխանափոխությունն իրանց համար տեղերը պահելու ձև ա, բայց միևնույն ժամանակ էլ չեն ուզում լրիվ խզեն հարաբերությունները իշխանության հետ, մնալով խորհրդարանում ու ապահովելով իշխանության համար կենսական նոմինալ ընդիմադիր ուժի գոյությունը… դաշնակների հարցում մի քիչ տարբեր ա. եթե ժառանգները համ էլ ժողովրդի վրա են խաղում (իրավապաշտպանական գործողություններով) ապա դաշնակներն իրանց դիրքորոշումը հենում են զուտ իշխանական խաղերի ոլորտում… իրանք շատ լավ էլ գիտեն որ Սերժի իշխանությունը դժվար թե երկար լինի, համենայն դեպս նա իրանից հետո "սերունդ չի թողնելու"… ինքը վերջինն ա, քոչարյանն այլևս շանս չունի գալու… և էդ ֆոնի վրա իրանք իրանց պահում են սպասողա/կիսա/կառուցողա/ընդդիմադիր դիրքերում, այսինքն իշխանությանն ասում են "տղերք եէթե իսկականից համը դուրս գա մենք ձեր կողքին ենք", բայց թռած են ակնթարթային… իրանց իշխանափոխությունը չի հետաքրքրում, իրանց հետաքրքրում ա իրանց ունեցվածքը…

մի խոսքով, բոլորդ հանրահավաքի… հաստատ մի երկու ժամ կանգնելով բան չեք կորցնի… ձեր ներդրման դիմաց եթե ոչ մի բան էլ չլինի ապա զենքները ձեռներս ռուսաստանում կոզակների բեմ կռվելւ կա ու կա

Տրիբուն
21.01.2012, 22:54
Տիտանական կռուտիտ ու սեփական կանխատեսումների հաճախ սխալ լինելը տեսնելու քաղաքական կամքի բացակայություն :)

Կարա՞ս ասես, թե կոնկրետ որ պահով ա կռուտիտը: Ապեր, վատ ես սովորել ընդհանուր ձևակերպումներով կարծիք ներկայացնել:

Տրիբուն
21.01.2012, 23:12
Անհայտ ա, որտև օրինակ Տրիբուն ձյաս երկու օր առաջ խոսում էր, որ ՀԱԿ-ի միակ ճիշտ քայլը կլիներ էդ առիթով հանրահավաքներ կազմակերպելը, բայց հաստատ չի անի: Այսինքն թվում էր թե Տրիբուն ձյաիս ակնկալիքը հենց դա էր ՀԱԿ-ից: Բայց հիմա, երբ ՀԱԿ-ը ասում ա, որ անելու ա դա (ու անելու ա, էդ կոնկրետ իմ համար ակնհայտ էր նաև Տրիբուն ձյաի հակառակը ասելու դեպքում), նույն Տրիբուն ձյան խոսքը շուռ ա տալիս, ու ինքը հաստատ ոչ միայն չի մասնակցելու, այլև իր կարծիքով խոչընդոտելու է, այլ կերպ ասած իր համոզմունքները փորձելու է տարածել իր մտերիմ շրջապատում ու փորձի նպաստել, որ ուրիշներն էլ չմասնակցեն: Այ էսպիսի պարադոքսալ հասարակություն ունենք, պարադոքսալ հասարակություն, որտև նույն կերպ իրեն ոչ միայն Տրիբունն է պահում, այլ ուրիշ շատերը, հասարակության լայն զանգված:

Էս ինչ մի հատ ժամանակ ու էներգիա ես վատնել Տրիբունին մեկնաբանելու վրա, ապեր :D

Ապեր, թող իրանք հանրահավաքը կազմակերպեն, ու թող չմասնակցողն էլ ես լինեմ: Իսկ Տրբունը ՀԱԿ-ի հայտարարություններին, ինչպես նաև ՀԱԿ-դաշնակներ-ժառանգություն պոտենցիալ համագործակցությանը չվստահելու լիքը պատճառներ ունի: Եթե մարդիկ հերթական ընտրություններից վեց ամիս առաջ դեռ երկխոսում էին արտահերթի շուրջ, իսկ հիմա էլ ԱԺ վերջին նստաշրջանից առաջ արված հայտարարությունից մի ամիս հետո նոր-նոր ուզում են մի հատ միտինգ անեն, որ ԱԺ-ին համոզեն կամ չհամոզեն, որ համամասնակնի հարցը ԱԺ-ում քննարկվի, ուրեմն պարզից էլ պարզ ա, որ ոչ մեկն առանձնապես լուրջ չի ուզում պայքարի 100% համամասնականի համար: Կներես, բայց դառը փորձն ա ցույց տալիս, որ իմպոտենտները չորս տարում ոչ մի բան չեն արել, ո՞նց կարան տակի մնացած երկու ամսում մի բան անեն:

Բայց ասեմ, շանս ունեն բոլորը դեմքները պարզելու - բոլորը - համ ՀԱԿ-ը, համ դաշնակները, համ Ժառանգությունը, համ էլ նույնիսկ ԲՀԿ-ն: Մի փոքր շանս ունեն: Էտ մի վերջին շանսը, որ արագ ու էֆեկտիվ համախմբվեն ու գոնե մի հարցի լուծում պարտադրեն ՀՀԿ-ին ու Սերժին: Ու շատ արագ: Եթե չարեցին, ուրեմն իմացի ՀՀԿ-ն սաղին կոլեկտիվ փաթեթավորելու ա: Ու էտ շանսը շատ լավ գրված ա ՉԻ-ի էն դրածս հոդվածում:

Իսկ էն որ հասարոկությունը այլևս ցանկություն չունի աջակցելու որևէ գաղափարի կամ գործընթցի, հասարակության պարադոքսալությունից չի գալիս, քաղաքական ուժերի ծախվածությունից ու իմպոտենտությունից ա գալիս: Պատճառահետևանքային կապը թարս ես տեսնում: Էտ պարադոսալության պատճառներից մեկն էլ նաև հենց ՀԱԿ-ի գործունեությունն ա:

Մի հատ անեգդոտ եմ հիշել էս թեմայով:

Մեկի երեխեն հորը հարցնում ա.
- Պա՛պ, ընձուղտի վիզը ինչի՞ ա տենց երկար:
Էս հերը մտածում ա, ու ասում ա.
- Բա մի հատ նայի դրա գլուխն ուրա:

:D:D Կարճ ասած, ընգեր, ժողովրդին ու հասարակությանը մեղադրելն ամենա հեշտ գործն ա: Ընգեր, հաղթանակի դափիները բաժին են հասնում առաջնորդներին, այնպես ինչպես պարտության պատասխանատվությունն էլ պիտի կրեն առաջնորդները - հասարակությունն ու ժողովուրդը տուտ նիպրիչոմ:

Chuk
21.01.2012, 23:54
Կարա՞ս ասես, թե կոնկրետ որ պահով ա կռուտիտը: Ապեր, վատ ես սովորել ընդհանուր ձևակերպումներով կարծիք ներկայացնել:
Գնել ջան, չգիտեմ լավ թե վատ եմ սովորել, բայց մեր մեջ ասած նաև քեզնից եմ սովորել: Կռուտիտի պահն էլ ինչ-որ չափով ձևակերպել էի մեջբերածդ գրառման հաջորդ գրառման մեջ, որում արձագանքել էի Մեֆին, էն նույն գրառման, որի համապատասխան հատվածը մեջբերել ես դու ու պատասխանել էս գրառմանդ հաջորդ գրառմանը մեջ :hi

Chuk
22.01.2012, 00:00
Կարճ ասած, ընգեր, ժողովրդին ու հասարակությանը մեղադրելն ամենա հեշտ գործն ա: Ընգեր, հաղթանակի դափիները բաժին են հասնում առաջնորդներին, այնպես ինչպես պարտության պատասխանատվությունն էլ պիտի կրեն առաջնորդները - հասարակությունն ու ժողովուրդը տուտ նիպրիչոմ:
Տրիբուն ձյա, իմ գրառման մեջ ժողովրդին ուղղված մեղադրանք գտնելը բարդ գործ էր, բայց հաջողացրիր: Պարզապես նշեմ՝ սխալ հաջողացրիր: Ես ընդամենը գրել էի, որ պարադոքսալ ա: Առնվազն իմ համար: Ու նորից եմ ասում:

Ապեր էդ հիասթափությունն ու մնացած ամեն ինչը հասկանալի են: Կապ չունի տեղին են, թե անտեղի: Հասկանալի են:
Բայց երբ որ Պողոսն ասում ա, որ «Պետրոսի միակ ճիշտ քայլը կլինի H քայլը, բայց վստահ եմ, որ Պետրոսը դա չի անի», հետո Պետրոսը ասում ա. «Ես անելու եմ H քայլը», ու Պողոսը ուրիշ խոսքեր ա գտնում Պետրոսի էդ քայլը սխալ ներկայացնելու համար, դա արդեն հիասթափության արդյունք չեմ համարում, այլ ընդամենը ամեն գնով հակադրվելու արտահայտում: Ու դա իմ համար պարադոքսալ ա: Քո համար եթե պարադոքսալ չի, ապա ջերմ պրիվետներ, ուրեմն էս հարցում էլ ենք մենք տարբեր մտածում, որի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում :hi

dvgray
22.01.2012, 06:47
Դիվ ջան, հաստատ բիոլոգիական իմաստով ի նկատի չունեմ:

Մարդ՝ ժամանակակից իմաստով, որը հասկանում ա իրա իրավունքները ու պաշտպանում ա դրանք: Մենք հիմա էն փուլում ենք, երբ ընհամենը գլխի ենք ընկել, որ աշխարհիս երեսին նաև իրավուքներ կան: Մնաց նաև հասկանալը, թե ինչ ասել է իրավունք, ու հետո էտ իրավունքն իրացնելը դրանք պաշտպանելու միջոցով:

Բայց ընգերական փիլիսոփայելու ողջ ներուժս վաղուց վատնել եմ: Իմ համար հայկական հարաբերությունները հիմա շատ պարզ մակարդակի վրա են: Կան ղզլբաշներ ու կան հարիֆներ: Ղզլբաշնեչը հարիֆներին ճնշում են, բայց հարիֆները շատ են: Պետք ա շատով ղզլբաշների գլուխը ջարդել:

հասկանալի է, Տրիբուն ջան, որ բիլոգիական չեն: Սակայն սրանք իրականում հասարակագիտական հարցեր են: ոչ փիլիսոփայական:
Մարդկային, Երկրային, Տիեզերական կյանքը, զարգացումները ունեն երկու անկախ առանցքներ - տարածությունը և ժամանակը:
եթե մենք ժամանակային դիագրամի վրա գտնվուն ենք զարգացման /տիեղերական լեզվով ասած - ընդարձակման :)/ ավելի վաղ մասում, քան ասենք անգլիացիք, դրանից տիեզերական առանցքների հերը անիծել պետք չէ. այլ ընդամենը ապրել համապատասխանորեն, համաչափորեն ՄԵՐ ժամանակային տիրույթին:
թե չէ իհարկե անասունություն կլինի, եթե դիտարկենք թե ինչքան անկատար են ամազոնում բնակվող ցեղերը 21 դարի Նյու-Յորքյան նյութափոխանակման ստանդարտներով… իսկ ավելի մեծ անասունություն է իստ իս այդ ցեղերին միանգամից կաստյում հագցնելը ու Մոցրատ լսել տալը: իմ ասածը ընդամենը սա է:
մեր կենսագրությունա մեջ համարյա 1500 տարիի գափ է, համարյա դատարկ տարածություն…

Mephistopheles
22.01.2012, 07:29
Էն օրը մեր կոնստրուկտորի հետ խոսում էինք մի պատից որը պտի քանդվի… տերն ասում ա "էսքան տարի կանգնած ա եղել էլի կկանգնի, եփե մինչև հիմա չի փլվել ինչի պտի փլվի (39 թվից)… կոնստրւկտորը մի հատ բան ասեց … եթե մինչև հիմա չի փլվել, ապա դա չի նշանակում որ չի փլվելու, էն որ փլվելու ա դա հաստատ ա ու ամեն օրը կամ ամեն երկրաշարժ, քամի եթե չի փլում ապա դա նշանակում ա որ շանսերն ավելի էն մեծանում որ փլվելու ա եթե ոչինչ չանես… ռուսական ռուլետկի պես ամեն խալաստոյ կրակելուց հետո հավանականությունը մեծանում ա 1/6-ից դառնում ա 1/1-ի…

հիմա մերն ա… էն որ էս սիստեմը պտի փլուզվի դա 100% ա ուղղակի հարցն էն ա թե ոնց կփլուզվի, տուրուդմփոցով, ընտրություններով թե տնտեսության փլուզմամբ, ղարաբաղի պատերազմով թե ոնց… կարող ա էս ընտրություններն էլ Տրիբունի ասածի պես անցնի՝ ոնց որ միշտ, բայց դա նշանակում ա որ փլուզման հավանականությունը գնալով ավելի ա մեծանում, որովհետև սիստեմը սխալ ա՝ չաշխատող ա…

Տրիբուն
22.01.2012, 16:04
Տրիբուն ձյա, իմ գրառման մեջ ժողովրդին ուղղված մեղադրանք գտնելը բարդ գործ էր, բայց հաջողացրիր: Պարզապես նշեմ՝ սխալ հաջողացրիր: Ես ընդամենը գրել էի, որ պարադոքսալ ա: Առնվազն իմ համար: Ու նորից եմ ասում:

Ապեր էդ հիասթափությունն ու մնացած ամեն ինչը հասկանալի են: Կապ չունի տեղին են, թե անտեղի: Հասկանալի են:
Բայց երբ որ Պողոսն ասում ա, որ «Պետրոսի միակ ճիշտ քայլը կլինի H քայլը, բայց վստահ եմ, որ Պետրոսը դա չի անի», հետո Պետրոսը ասում ա. «Ես անելու եմ H քայլը», ու Պողոսը ուրիշ խոսքեր ա գտնում Պետրոսի էդ քայլը սխալ ներկայացնելու համար, դա արդեն հիասթափության արդյունք չեմ համարում, այլ ընդամենը ամեն գնով հակադրվելու արտահայտում: Ու դա իմ համար պարադոքսալ ա: Քո համար եթե պարադոքսալ չի, ապա ջերմ պրիվետներ, ուրեմն էս հարցում էլ ենք մենք տարբեր մտածում, որի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում :hi

Ապեր, ես մեղավոր եմ, որ Պետրոսը հինգ տարի ա զբաղված ա նրանով մի բան ասում ա, ուրիշ բան անում ա, հետո երրորդ բանն ա ասում, ու անում ա չորրորդ բանը: Տառապանքս փորձ ունի: Դրա համար էլ Պետրոսն ինչ էլ որ հիմա ասի, մեռնեմ չեմ հավատա: :D

Chuk
22.01.2012, 16:46

Ես էլ ընդամենը հենց էդ պարադոքսալությունն էի արձանագրում, որ ըստ էության դու պարզապես արդեն շատ վաղուց չես նայում ՀԱԿ-ը ինչ ա ասում ու անում: Այսինքն դու սխալ ես համարելու ու ներկայացնելու ՀԱԿ-ի ցանկացած քայլը, անկախ նրանից, դա կլինի ճիշտ քայլ, թե սխալ քայլ: Ու էդ ես չասեցի, էդ դու ասեցիր, հենց նոր:

Tig
22.01.2012, 20:31
Մի քիչ շեղվենք ամեն ինչից... :))

http://www.youtube.com/watch?v=JtEcRhZmB9A&feature=related

Տրիբուն
29.01.2012, 01:13
Ես էլ ընդամենը հենց էդ պարադոքսալությունն էի արձանագրում, որ ըստ էության դու պարզապես արդեն շատ վաղուց չես նայում ՀԱԿ-ը ինչ ա ասում ու անում: Այսինքն դու սխալ ես համարելու ու ներկայացնելու ՀԱԿ-ի ցանկացած քայլը, անկախ նրանից, դա կլինի ճիշտ քայլ, թե սխալ քայլ: Ու էդ ես չասեցի, էդ դու ասեցիր, հենց նոր:

Ես ասեցի, էն էլ ոնց ասեցի: Ու հիմա էլ հաստատում եմ, որ ասել եմ, ու մի անգամ էլ ասելու եմ: Ես չեմ կարա մի գրամ վստահեմ մի քաղաքական ուժի, որը ասում ա.

1. Սերժը լեգիտիմ չի, բայց մենք իրա հետ երկխոսում ենք
2. Պայքարում ենք օլիգարխների ու կրիմինալի դեմ, բայց ամենա օլիգարխ ու կրիմինալ կուսակցության հետ ուզում ենք համագործակցել
3. Պահանջում ենք արտահերթ ընտրություններ, բայց պատրաստվում ենք հերթականին
4. Պահանջում ենք 100%-ոց համամասնական, բայց քննարկում ենք մեծամասնական թեկնածուների հարցը

Մեռնեմ սրանց սահմանդարական պայքարի ջատագով ջանին: Հեսա սահմանադրորեն ԱԺ ընտրություններ են լինելու, իրանց ուզածի պես: Իմ նման քաղաքացին էլ մի հատ ուսումնասիրելու ա ՀԱԿ-ի գաղափարական հենքը - տենամ էտ 18 կուսակցությունները «Ազատություն»-ից ու «Լիբերալ կուսակցություն»-ից մինչև «Պահպանողականներ», չերեզ «Քրիստոնեա-ժողովրդավարներ», ո՞նց են մի հատ ընդհանուր գաղափարական համաձայնության գալու: :D

Mephistopheles
29.01.2012, 01:29

Ապեր, հարց չկա, եթե երկխոսություն ու շուրջօրյա նստացույց/հանրահավաքները արտահերթ ընտրությունների համար, որը լրիվ սահմանադրական ա, չես ընդունում, ուրեմն պտի գնաս հերթականի արանքում էլ "պայքարես" համամասնական թե մեծամասնական bullshit-ի համար… կամ էլ քաշվես ղրաղ մարջինալացվես…

ապեր, ուրիշ տարբերակ չկա… հեն ա քո ատելի ՀԱԿ-ը քաշվեց մի կողմ, տես ովքեր առաջ եկան դաշնակ-ժառանգ իրանց ապուշ մեծահամամասնականով որի տակ դաժե դոդը ստորագրեց… ավելի վատ… առաջ եկան ուժեր որոնք ընտրազանգված չունեն՝ շատ քիչ ա ու բավարար չի փոփոխության համար որոնք են դաշնակ-ժառանգները և դոդը որն ունի "բավարար ընտրազանգված" (you know what I mean) ու բավականին շատ "ռեսուրս" պերեվառոտ անելու համար որին դաժե դաշտնակ-ժառանգները կարող ա միանան ու վրեդ սաղացնեն որպես իշխանափոխություն, արդյունքում էլ Ռոբը բազմի գահին, իվերջո դոդն էլ դաշնակներն էլ Ռոբի քարտերն են, իսկ ժառանգները ՕԵԿ-ից շատ բանով չոն տարբերվի… սա իհարկե եթե ՀԱԿ-ը Փետրվարին մարդ չկարանա հավաքի…

so good luck ընգեր… մեր ընտրությունը էս ա… եթե ուրիշ կա ասա…

Տրիբուն
29.01.2012, 01:59

Չէ չկա: Կարամ չէ՞ գնամ իմ ուզած կուսակցությանը ձայն տամ էտ ընտրությունների ժամանակ: Վրես խոսակցություն չի գա, չէ՞:

Ուրիշի տեղն էլ չգիտեմ, որ ասեմ: Բայց մի հատ իմացող կար, չորս տարի զահլեքս տարավ: Կարաս ասես խի՞:

Որ խիյարը շուտ աճի:

Մեֆ ջան, что за разговоры ? Թող կայֆավատ լինենք էլի: Մի քիչ շուտ ենք սկսել, բայց բան ու գործ չունենալուց ա: Տես հեսա ՀԱԿ-ի մեջից քանի հոգի ա դուրս գալու ցուցակներում չհայտնվելու պատճառով: Տես ԲՀԿ-ն ինչքան ա հավայի բլթցնելու, բայց հետո էլի փիսիկ դառած ոնց ա գնալու խազեինի ոտը: Ժառանգներին ոնց ենք սաղովի քցելու: ՀԱԿ-ը ոնց ա իրա 7%-ի համար հետույքը պատռելով ԱԺ մտնելու, որ Ժառանգության տեղը եվրոպաներում ման գա մեկ ու մեջ: Ուշքս գնում ա սահմանադրական ընտրությունների համար:

Ինչի հետևից ես ընկել, ընգեր - ժառանգներն ու դաշնակները Ռոբինն են, էս են, էն են: ՀՀԿ-ն արդեն ասել ա ով քանի տեղ պիտի ունենա: Թե դրանից մի գրամ ուրիշ ձև լինի e-bay ով քեզ նվեր կառնեմ կուղարկեմ: :D

Իմ ախպեր, թարգի: Քաղաքականությունը Հայաստանում սպանվել ա, չկա, նիխտ, յոխ .... Գալուստը ինչ բերնից պատահական թռցրեց, էտ էլ քաղաքականությունն ա ... ուրեմն մի տեղ լսել ա, որ տենց ա լինելու, ու պատահական մեզ ասում ա .... :D

Mephistopheles
29.01.2012, 02:11

Աբոռտը ընգեր, հիշի աբոռտը ամերիկայում… իրանից մի բան չի ներկայացնում, բայց պռեզիդենտական խնդիր ա դառել… ինչի՞, կհարցնես… որին ես կասեմ, որովհետև յանկիների մի խփնված ու զգալի հատված ընդամենի մի՝ աբոռտի խնդրի շուրջ ա քվեարկում… հայերն էլ՝ ցեղասպանության…

չի կարա անվերջ ոչինչ չփոխվի ապեր, պիստալետը միշտ խալաստոյ չի կարա կրակի եթե մեջը թեկուզ մի հատ փամփուշտ կա… ու հավատա կա

Տրիբուն
29.01.2012, 02:13
Հեսա, A1+ը հարցում ա արել, ու ՀԱԿ-ը արդեն կրել աազատ, արդար, թափանցիկ ու սահմանդարական ընտրությունները: Շնորհավորում եմ :D

Ո՞ւմ եք ընտրելու (http://www.a1plus.am/am/social/2012/01/28/survey)

Եթե ԱԺ ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ո՞ւմ ձայն կտայիք։
«Ա1+»-ն արդեն երկու շաբաթ է անց էր կացնում հարցում այս թեմայով։ Պատկերն այսպիսին է.

ԲՀԿ 31.3%
ՕԵԿ 8.8%
ՀՀԿ 15.5%
ՀՅԴ 2.6%
ՀԱԿ 35.9%
«Ժառանգություն» 3.5%
Այլ ուժի 1.4%
Դժվարանում եմ պատասխանել 1.0%

Հարցմանը մասնակցել է 8858 հոգի։

http://www.a1plus.am/content/301x168/3dd9b572d2cf5dcd3cd425a4f217f103.jpg

Mephistopheles
29.01.2012, 02:15
Հեսա, A1+ը հարցում ա արել, ու ՀԱԿ-ը արդեն կրել աազատ, արդար, թափանցիկ ու սահմանդարական ընտրությունները: Շնորհավորում եմ :D

ամենաշատը ինտերնետ հարցումների եմ հավատում, որովհետև կաղծել անհնար ա

Varzor
29.01.2012, 17:14
ամենաշատը ինտերնետ հարցումների եմ հավատում, որովհետև կաղծել անհնար ա
Կարողա շատ նեղվես, որ ասեմ՝ սխալվում ես: Ընենց են "կեղծում"՝ տեխնիկապես դասավորում են :))

Mephistopheles
29.01.2012, 21:30
Կարողա շատ նեղվես, որ ասեմ՝ սխալվում ես: Ընենց են "կեղծում"՝ տեխնիկապես դասավորում են :))

Վարյանտ չկա որ կեղծեն ապեր… ո՞նց… օրինակ էս վերջերս մի տեղ տրեսա որ ամենաշատը արդար ընտրություններով ամենաշատը հետաքրքրված են նախ ԲՀԿ-ն, հետո Ազատ Դեմոկրատները, հետո ՀՀԿ հետո ՕԵԿ-ը… համապատասխանաբար 28.5%, 25%, 18% և 15%… ՀԱԿ, դաշնակ-ժառանգ միասին 12%

իրական պատկեր ա…

davidus
30.01.2012, 10:27
Ոնց էի կարոտել էս գզվռտոցը։ :))

Իմ կարծիքով էս պահին տեղական իշխանիկների ինստիտուտը իշխանության վերարտադրության պրոցեսում դեռևս իրեն արդարացնում ա։ Ամբողջությամբ համամասնականին անցնելը ձեռք ա տալիս բոլորին, բացի ՀՀԿ-ից։ Էս պարզից էլ պարզ ա։ ԲՀԿ-ն ինչքան էլ ուզում ա մարզերում բարեգործություն անի։ Հենց հարցը հասավ տեղական իշխանիկ ընտրելուն, միևնույնն ա, անցնելու ա ՀՀԿ-ի թեկնածուն։ Թե դաշնակները, թե ժառանգները և թե մնացած «ընդդիմադիրները» շատ լավ հասկանում են, որ անցնելով 100% համամասնականին իրենք շատ ավելի մեծ շանսեր ունեն «շատով» մտնելու ԱԺ, քան ներկայիս պարագայում։
Ու հիմա (համենայն դեպս ինձ համար) խիստ ծիծաղելի ա թվում այն, որ 100% համամասնականին անցնելու էս նախաձեռնությունները փորձում են սաղացնել ժողովրդավարական վեհ գաղափարների հետ։ Սա հնարավոր ա ճիշտ ա Տանզանիայում, բայց մեզ մոտ ընդամենը ԱԺ-ի մանդատի կռիվ ա, ընդ որում անթաքույց։

Chuk
30.01.2012, 10:37
Դավ ջան, սա ժողովրդավարական վեհ գաղափարներով փաստարկվող հարց չի:
Հա, կարող ա ես մի քիչ էդքան էլ մանրամասն չեմ նայել փաստարկները, բայց ինչքան նայել եմ «ժողովրդավարությամբ» չի հիմնավորվում համամասնականի անցնելը, այլ հենց քաղաքական խնդիր լինելով: Որտև ժողովրդավարության տեսանկյունից երկու տիպն էլ, թե համամասնականը, թե մեծամասնականը, կարող են գոյություն ունենալ՝ ժողովրդավարության սկզբունքներին չհակասելով:

Ուրիշ հարց, որ բոլորս էլ լավ հասկանում ենք, թե էսօր մեծամասնականով ովքեր են անցնելու ու ոնց են անցնելու: Ուրիշ հարց, որ փորձը ցույց ա տալիս, որ մեծամասնականով անցածների մեծ մասը ուղղակի չեն զբաղվում օրենսդիր աշխատանքով, իրենք էլ ընտրված են լինում ընտրակեղծիքների մեքենայի միջոցով:

Ու հա, իհարկե էս պահին ՀՀԿ-ից բացի բոլոր քաղաքական ուժերին ձեռ ա տալիս, որ մեծամասնանը հանվի: Ու հա, հենց ձեռ ա տալիս ավելի շատ մանդատ ստանալու, ավելի շատ ներկայացված լինելու համար: Բա քաղաքական ուժի խնդիրներից մեկն էլ, գուցե ամենակարևորը, ընտրվելն ա, ներկայացված լինելն ա, իշխանության հասնելն ա: Ստեղ ինչ-որ տարօրինակ բան կա՞: Իմ կարծիքով՝ չէ, չկա:

Օրինակ ինքս համարում եմ, որ մեծամասնական ընտրակարգի պահպանումը լավ բան կլիներ, եթե ընտրությունների արդարության հարցը լուծված լիներ: Բայց ներկա պայմաններում տասը ձեռով կողմ եմ մեծամասնականի վերացմանը:

davidus
30.01.2012, 11:01
Ու հա, իհարկե էս պահին ՀՀԿ-ից բացի բոլոր քաղաքական ուժերին ձեռ ա տալիս, որ մեծամասնանը հանվի: Ու հա, հենց ձեռ ա տալիս ավելի շատ մանդատ ստանալու, ավելի շատ ներկայացված լինելու համար: Բա քաղաքական ուժի խնդիրներից մեկն էլ, գուցե ամենակարևորը, ընտրվելն ա, ներկայացված լինելն ա, իշխանության հասնելն ա: Ստեղ ինչ-որ տարօրինակ բան կա՞: Իմ կարծիքով՝ չէ, չկա:

Չէ, ոչ մի տարօրինակ բան էլ չկա, հատկապես տեսության մեջ։ Բայց, ոնց ասում են, արի ընդհանուր մեր իրականությունը գնահատենք։ Անցած հինգ տարիների ընթացքում ընդդիմադիրները (դաշնակներն էլ հետը) քանի օրենսդրական նախաձեռնություն են ցուցաբերել, որոնց վերաբերյալ գոնե բացասական կարծիքներ չեն եղել։ Ոչ մի Արտակ ջան, զրո։ ՄԻ քիչ ծիծաղելի ա, բայց պիտի ասեմ. էսքան ժամանակ միակ ընդունելի օրինագիծը որ ներկայացրել են պատգամավորները, էդ ժամային գոտիների վերաբերյալ օրինագիծն ա։ Բայց թարսի պես Գալուստ Սահակյանն ա դա ներկայացրել։

Հիմա, եթե ընդդիմադիր կոչվածները (օեկ, դաշնակ, հակ, ժառանգ... ոչ մի կապ չունի) պիտի էնքան որ մանդատ ստանան ու գաջի մեշոկի ներկայություն ապահովեն ԱԺ-ի դահլիճում, ապա մեզ համար հաստատ ոչ մի տարբերություն չկա, թե ընդդիմությունը հինգ հոգով ա էնտեղ, թե տասը, մեծամասնական կա, թե չկա։ Արդյունքը միևնույնն ա զրոյական ա, քանի որ էդ ընդդիմության նպատակը ի սկզբանե եղել ա ընդամենը ԱԺ մանդատ ստանալը։

Chuk
30.01.2012, 11:15

Դավ ջան, մեր էսօրվա ամբողջ ԱԺ-ն ա անգործունակ, իմ կարծիքով, բացառությամբ ժառանգության: Իսկ բացասական կարծիքի առկայությունը բոլորովին պարտադիր չի, որ նշանակի, որ եղած օրենսդրական նախաձեռնությունը վատն ա: Հակառակը, իմ երազած ԱԺ-ն էն ԱԺ-ն, որտեղ համ պատգամավորները միմյանց նախաձեռնությունների մասին բացասական կարծիքներ կազմելով կքննարկեն, համ էլ մենք, այլ ոչ թե կլինի մեծամասնականով ու համամասնականով կեղծիքով մեծամասնություն հավաքած ինչ-որ ուժ, որը լուռ բացասական կարտահայտվի ընդդիմության ցանկացած նախաձեռնության, առաջարկի, կարծիքի մասին, ոչ թե որտև գաղափարապես համաձայն չի լինի, այլ որտև «տենց ա պետք»: Ինչ-որ շատ խառը գրեցի, բայց կարծում եմ կհասկացվի, թե ինչ եմ ուզում ասել:

Բայց մենք արդեն շեղվեցինք, ոնց-որ: Որովհետև եթե նույնիսկ այսօրվա ընդդիմադիրները ոչ մի բան չեն անում, էդ չի նշանակում, որ չեն էլ անելու: Մենք ընդամենը խոսում էինք մեխանիզմ գտնելու մասին, որն ավելի կդժվարացնի կեղծիքներով ԱԺ մտնելը:

Mephistopheles
30.01.2012, 21:13

բացարձակապես համաձայն չեմ Չուկ… Ժառանգությունը քաղաքական գործունեություն չի ծավալում… նա ծավալում ա միայն իրավապաշտպանական գործունեութոյւն… նրա օրենսդրական գործունեությունը ես մեծ հարցականի տակ եմ դնում ելնելով նրանց մոտեցումից Ղարաբաղի հարցի կարգավորման նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքից… ըստ իրենց նրանք լիբերալ դեմոկրատական գաղափարների կրող են, բայց իրենց մոտեցումն իրենց նտեղը նկարագրում է որպես ազգային պահպանողական (պռի տօմ թունդ)… նույնը ես կասեի ազատ դեմոկրատների համար (ելնելով Կոկոբելյանի տեսակետներից)

Ղարաբաղի հարցը դա էն 800 փաունդանոց գորիլլան ա սենյակում, որին ոչ ոք չի նկատում… կամ չի ուզում նկատի…

Mephistopheles
30.01.2012, 21:24
Ընտրությունների ելքի վրա կարա ազդի միայն մեկ գործոն, մեր պարագային, դա ոտքի կանգնած ժողովուրդն ա… աշխարհում չկա, չի եղել ու չի էլ լինի սրանից ավելի ուժեղ գործwն…

… եթե Փետրվարի 17-ին ու դրանից հետո հասարակական ակտիվություն չզգացվեց ընտրությունների նկատմամբ, ապա ես եթե լինեմ ՀՀԿ-ի տեղը կանցնեմ 10000% համամասնականի ու կասեմ "ձեր կարծիքով հաղթելու ե՞ք… ժողովուրդն իմ կողմից ա դրա համար էլ դուրս չի գալիս… հաղթելու են, խելքին աշեցեք"… մանավանդ որ պասիվության դեպքում բավական հիմքեր կան որ ձայները վաճառվելու են, իսկ ավելի "առողջ" մասը ընդդիմության իննադու ձայնը տալու ա ՀՀԿ-ին… այսպես ասած պատժելու են ընդդիմությանը…

Տրիբուն
30.01.2012, 21:24
Ղարաբաղի հարցը դա էն 800 փաունդանոց գորիլլան ա սենյակում, որին ոչ ոք չի նկատում… կամ չի ուզում նկատի…

Մեֆ, էս դու դեռ Լևոնի երկու տարի առաջվա ելույթի դոզի տակ ես ?? :o

Ընգեր, հետաքրքիր ա, որ ասենք ՀԱԿ-ը ժառանգության նման հինգ հոգով մտնի ԱԺ, ինչպիսի քաղաքական գործունեություն պիտի ծավալի, բայց Ղարաբաղի հարցում հավայի լացուկոցից ? :D

Կամ ինչ կապ ունի ստեղ լիբերալ դեմոկրատակ գաղափարախոսությունը ? :o Կարող ա էտ գաղափարակխոսությունը պարտադիր ասում ա, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելը դեմոկրատիային դեմ ա ??

Տրիբուն
30.01.2012, 21:29

Լավ բան ես ասում, գիտես ? Մի ձևի պետք ա էսի հասցնել Սերժին: :D

Բայց ապեր, ՀՀԿ-ն սենց բան չի անի, ոչ թե այն պատճառով որ վախենում ա ժողովրդական շարժումից կամ հավայի ընդդիմությունից, որը բուռն սահմանդարական պայքար ա ծավալել, այլ քանի որ վախենում ա իրա հիմնական մրացակից ԲՀԿ-ից, որի հետ հարցերը - և համագործակցությունը, և հակասությունները - միշտ էլ հակասահմանադրական են եղել:

Տրիբուն
30.01.2012, 21:30
Հատկապես այ էս հայտարարության ֆոնի վրա

Վարդան Օսկանյանի հայտարարությունը (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos59509.html)

Mephistopheles
30.01.2012, 21:39
Մեֆ, էս դու դեռ Լևոնի երկու տարի առաջվա ելույթի դոզի տակ ես ?? :o

Ընգեր, հետաքրքիր ա, որ ասենք ՀԱԿ-ը ժառանգության նման հինգ հոգով մտնի ԱԺ, ինչպիսի քաղաքական գործունեություն պիտի ծավալի, բայց Ղարաբաղի հարցում հավայի լացուկոցից ? :D

Կամ ինչ կապ ունի ստեղ լիբերալ դեմոկրատակ գաղափարախոսությունը ? :o Կարող ա էտ գաղափարակխոսությունը պարտադիր ասում ա, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելը դեմոկրատիային դեմ ա ??

Լևոնի ելույթը 2 տարի առաջ էր, իսկ Ղարաբաղի կոնֆլիկտը 22 տարի ա կա ու սառած չի…

ապեր, Ղարաբաղի հարցը էտի իմ համար քաղաքական ուժի ադեկվատության ու լրջության չափանիշն ա… Ղարաբաղի հարցը էտի էն հարցն ա որ կարա մի օրվա մեջ տակնուվրա անի Հայկական ամբողջ քաղաքական դաշտը, հասարակությունը, ու պետական ու հասարակական կառույցները… եթե ազերին մի 2 կմ առաջանա էս ա լինելու…

Լիբ-դեմ.-ը կապ ունի սրա հետ ու շատ մեծ, էդ գաղափարների կրողները սովորաբար կողմ են լինում կոնֆլիկտների լուծման քաղաքական մեթոդներին և ունենում են ճկուն դիրքորոշումներ… նրանք դա չունեն … ստատուս քվոն լուծում չի, էտի պիստալետի էն բառաբանն ա որի մեջ կա մի հատ փամփուշտ ու մենք մինչև հիմա խալաստոյ կրակում ենք… ստատուս քվոն մենք չենք պահում, որ դրա վրա հույս դնենք… ինչի՞ եմ էս սաղ ասում, որովհետև էն ուժը որը սա չի ընդունում, նա քաղաքականությամբ չի զբաղվում, ազնիվ չի, կամ էլ չի հասկանում ինչի հետ գործ ունի…

Mephistopheles
30.01.2012, 21:47
Լավ բան ես ասում, գիտես ? Մի ձևի պետք ա էսի հասցնել Սերժին: :D

Բայց ապեր, ՀՀԿ-ն սենց բան չի անի, ոչ թե այն պատճառով որ վախենում ա ժողովրդական շարժումից կամ հավայի ընդդիմությունից, որը բուռն սահմանդարական պայքար ա ծավալել, այլ քանի որ վախենում ա իրա հիմնական մրացակից ԲՀԿ-ից, որի հետ հարցերը - և համագործակցությունը, և հակասությունները - միշտ էլ հակասահմանադրական են եղել:

Սերժը գիտի, բռատ… ու անում ա…

էդ հայտարարության ֆոնի վրա լրիվ համաձայն եմ… բայց եթե մարդ դուրս չեկավ…

ընդհանրապես սիրուն չի որ մարդ ինքն իրան մեջբերում ա անում բայց պտի անեմ… Մեֆիստոֆելն ասում էր…

……

ապեր, ուրիշ տարբերակ չկա… հեն ա քո ատելի ՀԱԿ-ը քաշվեց մի կողմ, տես ովքեր առաջ եկան դաշնակ-ժառանգ իրանց ապուշ մեծահամամասնականով որի տակ դաժե դոդը ստորագրեց… ավելի վատ… առաջ եկան ուժեր որոնք ընտրազանգված չունեն՝ շատ քիչ ա ու բավարար չի փոփոխության համար որոնք են դաշնակ-ժառանգները և դոդը որն ունի "բավարար ընտրազանգված" (you know what I mean) ու բավականին շատ "ռեսուրս" պերեվառոտ անելու համար որին դաժե դաշտնակ-ժառանգները կարող ա միանան ու վրեդ սաղացնեն որպես իշխանափոխություն, արդյունքում էլ Ռոբը բազմի գահին, իվերջո դոդն էլ դաշնակներն էլ Ռոբի քարտերն են, իսկ ժառանգները ՕԵԿ-ից շատ բանով չոն տարբերվի… սա իհարկե եթե ՀԱԿ-ը Փետրվարին մարդ չկարանա հավաքի…

հասարակության պասիվության դեպքում իշխանափոխության ու համակարգի քանդման միակ միջոցը դառնում ա պերեվառոտը…

Տրիբուն
30.01.2012, 21:55
Լևոնի ելույթը 2 տարի առաջ էր, իսկ Ղարաբաղի կոնֆլիկտը 22 տարի ա կա ու սառած չի…

Ինչ վատ ա ? Ինչից ես դժգոհ ? Կիպրոսի կեսն էլ թուրքերը 40 տարի առաջ են գրավել:

ապեր, Ղարաբաղի հարցը էտի իմ համար քաղաքական ուժի ադեկվատության ու լրջության չափանիշն ա… Ղարաբաղի հարցը էտի էն հարցն ա որ կարա մի օրվա մեջ տակնուվրա անի Հայկական ամբողջ քաղաքական դաշտը, հասարակությունը, ու պետական ու հասարակական կառույցները… եթե ազերին մի 2 կմ առաջանա էս ա լինելու…

Լիբ-դեմ.-ը կապ ունի սրա հետ ու շատ մեծ, էդ գաղափարների կրողները սովորաբար կողմ են լինում կոնֆլիկտների լուծման քաղաքական մեթոդներին և ունենում են ճկուն դիրքորոշումներ… նրանք դա չունեն … ստատուս քվոն լուծում չի, էտի պիստալետի էն բառաբանն ա որի մեջ կա մի հատ փամփուշտ ու մենք մինչև հիմա խալաստոյ կրակում ենք… ստատուս քվոն մենք չենք պահում, որ դրա վրա հույս դնենք… ինչի՞ եմ էս սաղ ասում, որովհետև էն ուժը որը սա չի ընդունում, նա քաղաքականությամբ չի զբաղվում, ազնիվ չի, կամ էլ չի հասկանում ինչի հետ գործ ունի…

Փաստորեն, ով վռազ թուրքերի հետ լեզու գտնի լիբերալ ա, ոչ չէ, լիբերալ չի :B Մեֆ, դու դեմք ես: Իսկ եթե նույն հարցին թուրքերի տեսանկյունից նայես, իրանց մեջ ոնց ես որոշելու ով ա լիբերալ, ով ոչ:

Կամ ասենք դու ճիշտ ես, ու ՀԱԿ-ը իրա Լևոնով ու Ղարաբաղի հարցի լուծման տարբերակով լիբերալ ա: Բա ՀԱԿ-ում էտ դեպքում ինչ գործ ունեն ասենք <Ազգային վերածնունդ>, <Հանրապետություն>, <Պահպանողական>, <Հայրենիք ու պատիվ> ու <Հայոց հայրենիք> կուսակցությունները: Սրանք ինչ են ? Լիբերալ են, պահպանողական են, թունդ ազգային են .... կամ էլ իրանք էլ իրանցից խաբար չեն, ոնց որ դու խաբար չես հայկական քաղաքական իրողություններից ու մինչև հիմա կուսակցություններին բաժանում ես լիբերալ ազատականների ու ազգային պահպանողականների:

Ընգեր, Հայաստանում քաղաքական կուսակցությունները բաժանվում են երկու խմբի - նրանք ովքեր լափում են, ու նրանք, ովքեր ուզում են լափել:

Mephistopheles
30.01.2012, 22:17
Ինչ վատ ա ? Ինչից ես դժգոհ ? Կիպրոսի կեսն էլ թուրքերը 40 տարի առաջ են գրավել:

ապեր, Կիպրոսի ստատգուս քվոն թուրքերն իրանք են պահում ոչ թե իրանց փոխանեն ուրիշները… եթե հայերն էլ թուրքերի չափ քաշ ունենային, կհամաձայնվեի… բեյց դե ստեղ են սել՝ հավե սագին նայում ա, քամակն ա ճղում…

Փաստորեն, ով վռազ թուրքերի հետ լեզու գտնի լիբերալ ա, ոչ չէ, լիբերալ չի :B Մեֆ, դու դեմք ես: Իսկ եթե նույն հարցին թուրքերի տեսանկյունից նայես, իրանց մեջ ոնց ես որոշելու ով ա լիբերալ, ով ոչ:

Ապեր, չեմ ասում վռազ գնան լեզու գտնեն, բայց որ գտնելու են դա 10000% ա, հարցն էն ա ինչքան վնասով… էդ նույնը թուրքերին ա վերաբերվում՝ գտնելու են հարցն էն ա ինչքան վնասով… ու քաղաքական ուժը որ էսի չի հասկանում, կամ էս սկզբմունքով չի առաջնորդվում, ինքը լափելու համար ա ստեղծված…

Կամ ասենք դու ճիշտ ես, ու ՀԱԿ-ը իրա Լևոնով ու Ղարաբաղի հարցի լուծման տարբերակով լիբերալ ա: Բա ՀԱԿ-ում էտ դեպքում ինչ գործ ունեն ասենք <Ազգային վերածնունդ>, <Հանրապետություն>, <Պահպանողական>, <Հայրենիք ու պատիվ> ու <Հայոց հայրենիք> կուսակցությունները: Սրանք ինչ են ? Լիբերալ են, պահպանողական են, թունդ ազգային են .... կամ էլ իրանք էլ իրանցից խաբար չեն, ոնց որ դու խաբար չես հայկական քաղաքական իրողություններից ու մինչև հիմա կուսակցություններին բաժանում ես լիբերալ ազատականների ու ազգային պահպանողականների:

ՀԱԿ-ը գաղափարական դաշինք չի… երկրորդն էլ եթե գաղափարապես նույնն են, կամ շատ մոտ թող միանան, ոնց որ կարծում եմ ԱզատԴեմ-երն ու ժառանգները… ու թող ծավալեն իրենց ազգանպաստ գործունեությունը… եթե կարան…

Ընգեր, Հայաստանում քաղաքական կուսակցությունները բաժանվում են երկու խմբի - նրանք ովքեր լափում են, ու նրանք, ովքեր ուզում են լափել:

իսկ ո՞վ կարա էսի դզի Տրիբուն ջան

Mephistopheles
30.01.2012, 22:51

Իսկ եթե նույն հարցին թուրքերի տեսանկյունից նայես, իրանց մեջ ոնց ես որոշելու ով ա լիբերալ, ով ոչ:

… նույն ձևով… ու հենց տենց էլ կա… էն ուժերը որոնք կողմ են Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել ու Ղարաբաղի հարցը լուծել ներառյալ ցեղասպանության ընդունումը, նրանք լիբերալ դեմոկրատական գաղափարների իրական կրող են…

Chuk
30.01.2012, 23:48
բացարձակապես համաձայն չեմ Չուկ… Ժառանգությունը քաղաքական գործունեություն չի ծավալում… նա ծավալում ա միայն իրավապաշտպանական գործունեութոյւն… նրա օրենսդրական գործունեությունը ես մեծ հարցականի տակ եմ դնում ելնելով նրանց մոտեցումից Ղարաբաղի հարցի կարգավորման նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքից… ըստ իրենց նրանք լիբերալ դեմոկրատական գաղափարների կրող են, բայց իրենց մոտեցումն իրենց նտեղը նկարագրում է որպես ազգային պահպանողական (պռի տօմ թունդ)… նույնը ես կասեի ազատ դեմոկրատների համար (ելնելով Կոկոբելյանի տեսակետներից)

Ղարաբաղի հարցը դա էն 800 փաունդանոց գորիլլան ա սենյակում, որին ոչ ոք չի նկատում… կամ չի ուզում նկատի…
Համաձայն եմ, որ Ժառանգությունն ավելի շատ իրավապաշտպան գործունեություն ա իրականացնում, քան օրենսդիր, բայց համաձայն չեմ, որ օրենսդրական գործունեություն ընդհանրապես չի իրականացնում: Այլ հարց, որ ԱԺ-ում մասնակցության չափաքանակը, ինչպես նաև կոալիցիայի որդեգրած ուղեգիծը բառիս բուն իմաստով չեզոքացնում, զրոյի է հավասարացնում իրենց այդ ուղղությամբ աշխատանքը: Բայց ես շարունակում եմ կարծել, որ առնվազն համեմատական առումով իրենք ավելի լավ են պատրաստված ու ի վիճակի նման գործունեություն իրականացնել, քան ներկայիս ԱԺ-ի 99 տոկոսը:

Հասկանում եմ նաև Ղարաբաղի հարցով քո մոտեցումը, բայց համաձայն չեմ: Դրանով չի որոշվում այս կամ այն ուժի օրենսդրական գործունեություն ծավալելու ունակությունն ու ձևը:

Տրիբուն
30.01.2012, 23:59
Սերժը գիտի, բռատ… ու անում ա…

էդ հայտարարության ֆոնի վրա լրիվ համաձայն եմ… բայց եթե մարդ դուրս չեկավ…

ընդհանրապես սիրուն չի որ մարդ ինքն իրան մեջբերում ա անում բայց պտի անեմ… Մեֆիստոֆելն ասում էր…

Ապեր, դիցուկ դու Սերժն ես, ես էլ ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով: Ու դիցուկ լիքը մարդ դուրս եկավ փողոց, գնաց Ազատության Հրապարակ ու ազատորեն իրա կամքն ու կարծիքը արտահայտեց ու նույնքան ազատորեն լսեց Լևոնի հերթական ելույթը: Կարաս ասես, դրանից հետո ես ու դու ինչի պիտի արդար ու ազատ ընտրություններ անցկացնենք ? Կարող ա առաջին անգամ ենք տեսնելու Ազատության Հրապարակում ազատորեն կամք ու կարծիք արտահայտողների: Ասենք մի անգամ մի 500 հոգի ա եղել հրապարակում, մյու անգամ մի 100.000 հոգի, ու ասենք փետրվարին էլ լինի մի 150.000 հոգի: Էս մարդիկ գաաաան, սիրուն, հավեսով պահանջեն արդար ընտրություններ, լսեն Լևոնի ճոռոմաբանությունը, կամ մեկ ուրիշի ճղճղոցը: Սերժը ինչից դրդված պիտի արդար ու ազատ ընտրություններ կազմակերպի ? Պռոստը տակ ? Հասարակության բարձր ակտիվությունն ու քաղաքացիական գիտակցությունը տեսնելով ?

Եղբայր, Հայաստանում հասարակության հավայի ակտիվությունը արդեն վաղուղ ապացուցել ա իր անպետքությունը: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել <հավայի> տերմինի վրա: Էս նշանակում ա, որ էն ակտիվությունը որն ուզում են ՀԱԿ-ն ու Լևոնը ոչ մեկի տանձին չի: Կթողնեն մի քանի հոգի կգնան տխուր հանրահավաքներին ու կպահանջեն արդար ընտրություններ: ՀԱԿ-ն էլ դա կներկայացնի որպես իր ընտրազանգված: Ուզում ես ընտրազանգված լինել ? Մեկը ես չեմ ուզում:

Գիդես քաղբանտարկյալներին ազատելը, ազատության հրապարակը գրոհով գրավելը, երկխոսությունը պռոստը տակ էր: Էտ բոլորը ապահովելու են էն ֆոնը, որով ՀՀԿ-ն մեծամասնություն ա ունենալու, Սերժն էլ վերընտրվելու ա: Ու էս ամենի կնքահայրը լինելու ա ՀԱԿ-ը իրա Լևոնով, որը գժական կատարեց իրա գործը ծիպա ընդդիմություն խաղալով:

Այնպես, որ խնդրում եմ սրանից հետո ոչ մի ուրիշ ընդդիմադիր կուսակցության չվարկաբեկել, քանի որ ամենավարկաբեկվածն էսօր ՀԱԿ-ն ա: Ոչ մի ընդդիմադիր կուսակցություն նենց չի ապահովել Սերժի նախագահությունը ինչպես ՀԱԿ-ը: Ոչ մեկը նենց գեղարվեստորեն ընդդիմություն չի եղել, ոնց որ ՀԱԿ-ը, որ համ Սերժին պահեր նախագահ, համ էլ ֆիրմաչների աչքերին դեմոկրատիայի ֆոն փչեր երկրի համար:

Տրիբուն
31.01.2012, 00:00
… նույն ձևով… ու հենց տենց էլ կա… էն ուժերը որոնք կողմ են Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել ու Ղարաբաղի հարցը լուծել ներառյալ ցեղասպանության ընդունումը, նրանք լիբերալ դեմոկրատական գաղափարների իրական կրող են…

Կլինի էտ դեպքում ջուրը չտեսած չբոբիկանանք, ու սպասենք մինչև թուրքերը կդառնան լիբերալ-դեմոկրատ, ու հետո նոր մենք դառնանք :D

Mephistopheles
31.01.2012, 02:43
Համաձայն եմ, որ Ժառանգությունն ավելի շատ իրավապաշտպան գործունեություն ա իրականացնում, քան օրենսդիր, բայց համաձայն չեմ, որ օրենսդրական գործունեություն ընդհանրապես չի իրականացնում: Այլ հարց, որ ԱԺ-ում մասնակցության չափաքանակը, ինչպես նաև կոալիցիայի որդեգրած ուղեգիծը բառիս բուն իմաստով չեզոքացնում, զրոյի է հավասարացնում իրենց այդ ուղղությամբ աշխատանքը: Բայց ես շարունակում եմ կարծել, որ առնվազն համեմատական առումով իրենք ավելի լավ են պատրաստված ու ի վիճակի նման գործունեություն իրականացնել, քան ներկայիս ԱԺ-ի 99 տոկոսը:

Հասկանում եմ նաև Ղարաբաղի հարցով քո մոտեցումը, բայց համաձայն չեմ: Դրանով չի որոշվում այս կամ այն ուժի օրենսդրական գործունեություն ծավալելու ունակությունն ու ձևը:

Ճիշտն ասած իրանց օրենսդրական կոմպետենտությունը հասկանալու համար երևի ավելի ճիշտ կլինի նայել իրանց քվեարկության վիճակագրությանը… անձամբ ես դրն չեմ տիրապետում ու մեծ հաճույքով աչքի կանցկացնեի, բայց քանի որ չկա ես դատում եմ եղածով… էն որ իրանք 99%-ից դա դեռ շատ բան չի նշանակում, իրանց մենակ աթոռն ավելի բարձր կոմպետենտություն ունի քան իրանք, չարժե նշաձողն իջացնել էդ աստիճանի…

Չուկ ջան, ես գիտեմ որ Ղարաբաղի հարցում ես մենակ եմ տենց մտածում, բայց երբ որ մի քաղաքական ուժ ասում ա "ընդունենք Ղարաբաղի անկախությունը, հետո մեր բոլոր կապերը կլինեն լեգալ (աստված գիտի թե հիմա որ "լեգալ" չի ինչով ա վատ), իսկ բանակցությունների պետք ա գնալ որ պատերազմ չսկսի"… կոպիտ բառեր չեմ ուզում օգտագործել, բայց էսի քաղաքական գործչի խոսք չի… ամոթ ա…

Mephistopheles
31.01.2012, 03:20
Ապեր, դիցուկ դու Սերժն ես, ես էլ ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով: Ու դիցուկ լիքը մարդ դուրս եկավ փողոց, գնաց Ազատության Հրապարակ ու ազատորեն իրա կամքն ու կարծիքը արտահայտեց ու նույնքան ազատորեն լսեց Լևոնի հերթական ելույթը: Կարաս ասես, դրանից հետո ես ու դու ինչի պիտի արդար ու ազատ ընտրություններ անցկացնենք ? Կարող ա առաջին անգամ ենք տեսնելու Ազատության Հրապարակում ազատորեն կամք ու կարծիք արտահայտողների: Ասենք մի անգամ մի 500 հոգի ա եղել հրապարակում, մյու անգամ մի 100.000 հոգի, ու ասենք փետրվարին էլ լինի մի 150.000 հոգի: Էս մարդիկ գաաաան, սիրուն, հավեսով պահանջեն արդար ընտրություններ, լսեն Լևոնի ճոռոմաբանությունը, կամ մեկ ուրիշի ճղճղոցը: Սերժը ինչից դրդված պիտի արդար ու ազատ ընտրություններ կազմակերպի ? Պռոստը տակ ? Հասարակության բարձր ակտիվությունն ու քաղաքացիական գիտակցությունը տեսնելով ?

Ապեր, էս հարցը մենակ Սերժի ու ժողովրդի հարց չի որ ըտենց գծային ես նայում… մենք՝ համենայն դեպս ես քաղաքական գործիչ չեմ ու լավ չգիտեմ թե Հայաստանի իշխանության վրա ինչ գործոններ են ազդում, բայց հաստատ կարամ ասեմ որ դրանցից մեկն ու ամենակարևորը ժողովուրդն ա, Ղարաբաղն ու տնտեսությունը, Ռուսաստանի ներքին ու արտաքին վիճակը… հիմա եթե փորձենք հասկանալ կամ թվարկել թե էս ուժերն ինչ լծակներով են ազդում իշխանության վրա կհասկանանք թե ինչ ա նշանակում 150, 000 մարդ հրապարակում… ծավալուն թեմա ա, բայց կարևոր ա, ուղղակի ես չեմ կարա ծավալվեմ… Հայաստանի ժողովուրդը երբ էլ որ ոտքի ա կանգնել, միշտ էլ արդյունք ա եղել սկսած 1965-ից, սրա տակ ես ստորագրում եմ… ոտի կանգնած ժողովրդին ա լիդեր հայտնվում, ոչ թե նստածին…

Եղբայր, Հայաստանում հասարակության հավայի ակտիվությունը արդեն վաղուղ ապացուցել ա իր անպետքությունը: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել <հավայի> տերմինի վրա: Էս նշանակում ա, որ էն ակտիվությունը որն ուզում են ՀԱԿ-ն ու Լևոնը ոչ մեկի տանձին չի: Կթողնեն մի քանի հոգի կգնան տխուր հանրահավաքներին ու կպահանջեն արդար ընտրություններ: ՀԱԿ-ն էլ դա կներկայացնի որպես իր ընտրազանգված: Ուզում ես ընտրազանգված լինել ? Մեկը ես չեմ ուզում:

Հավայի ակտիվություն չի լինում Տրիբուն ջան, լինում կարճատև և երկարատև… դժվար չի գուշակելը որ երկարատևն ավելի արդյունավետ ա…

մենք ունենք մի քանի վարյանտ լինել

1. որևէ ուժի ընտրազանգված
2. քվեն վաճառող ընտրազանգված
3. զանգված

Գիդես քաղբանտարկյալներին ազատելը, ազատության հրապարակը գրոհով գրավելը, երկխոսությունը պռոստը տակ էր: Էտ բոլորը ապահովելու են էն ֆոնը, որով ՀՀԿ-ն մեծամասնություն ա ունենալու, Սերժն էլ վերընտրվելու ա: Ու էս ամենի կնքահայրը լինելու ա ՀԱԿ-ը իրա Լևոնով, որը գժական կատարեց իրա գործը ծիպա ընդդիմություն խաղալով:

ապեր, Սերժն ընտրվելու ա ՀՀԿ-ն էլ մեծամասնություն ա կազմելու ա որովհետև we don't give a shit, այլ ոչ թե որ Լևոնը, Րաֆֆին կամ Վահան Հովհաննեսյանը "գժական կատարում են իրանց գործը ծիպա ընդդիմություն խաղալով" … որովհետև մենք պատրաստ ենք "ձեններս տանք" նրան ով մեզ թալանում ա, սպանում ա ու երկրից վռնդում ա ինչ ա թե ընդդիմությանը վնաս տանք որ ուզեց կամ չուզեց կամ չկարացավ իշխանափոխություն անի… ռացիոնալ ու ճիշտ չի ապեր…

Այնպես, որ խնդրում եմ սրանից հետո ոչ մի ուրիշ ընդդիմադիր կուսակցության չվարկաբեկել, քանի որ ամենավարկաբեկվածն էսօր ՀԱԿ-ն ա: Ոչ մի ընդդիմադիր կուսակցություն նենց չի ապահովել Սերժի նախագահությունը ինչպես ՀԱԿ-ը: Ոչ մեկը նենց գեղարվեստորեն ընդդիմություն չի եղել, ոնց որ ՀԱԿ-ը, որ համ Սերժին պահեր նախագահ, համ էլ ֆիրմաչների աչքերին դեմոկրատիայի ֆոն փչեր երկրի համար:

ապեր ուզում ես ասել որ եթե ՀԱԿ-ը չլիներ Սերժը կարող ա նախագահ չլինե՞ր, թե՞ ավելի քիչ գեղարվեստական էր լինելու… ապեր անցած 10 տարիներին Սերժից ավելի վատ, արյունարբու ու ստահակ նախագահ ենք ունեցել որն ընտրվել և մնացել ա Լեոնարդո դա Վիչիի գեղարվեստականության մակարդակով ու շնորհվել ա ամենամեծ լեգիտիմությամբ ու դրանում իր գեղարվեստական ու գործուն մասնակցությունն են ունեցել էն ուժերը որին դու խնդրում ես որ չվարկաբեկեմ… ապեր կհարգեմ խնդրանքդ, բայց ես չեմ իրանց վարկաբեկում, էդ իրանք են իրանց վարկաբեկում… Մեֆիստոֆելի գրածը մարդ չի կարդում…

Գալաթեա
31.01.2012, 03:26
Մեֆիստոֆելի գրածը մարդ չի կարդում…

Ես կարդում եմ :oy

Mephistopheles
31.01.2012, 03:30
Կլինի էտ դեպքում ջուրը չտեսած չբոբիկանանք, ու սպասենք մինչև թուրքերը կդառնան լիբերալ-դեմոկրատ, ու հետո նոր մենք դառնանք :D

Ապեր թուրքերը կարող ա մի 200 տարի անասուն էլ մնան, ադրբեջանցիներն էլ էշ՝ հիմա ինչ, մենք էլ էշ ու անասուն մնան՞ք… իսկ չի լինի՞ ուրիշ ժողովրդի նայենք… չի լինի՞ իրանք մեզ նայեն… իմիջայլոց Ղարաբաղի հարցի լուծումը պրագմատիկ մոտեցում ա պահանջում, ցանկացած իր երկրի շահերից ելնող ու դրանք հասկացող քաղաքական ուժը դա կհասկանա անգամ եթե դա իր համոզմունքներին ու գաղափարներին դեմ ա… պարտադիր չի որ ԼիբԴեմ լինես, ուղղակի ԼիբԴեմ-ը դա գիտակցաբար ա ընդունում իսկ մնացածը չուզելով, կամ չեն ընդունում…

Mephistopheles
31.01.2012, 03:35
Ես կարդում եմ :oy

Գալ ջան, դու իմ համար մարդ չես… դու անձեռակերտ ես ու ոչ միայն իմ համար, բառիս բուն իմաստով… որովհետև ես ինչքան էլ անտակտ, լպիրշ ու անբարտավան եմ եղել դու մեկ ա ինձ ընդունել ես ոնց որ կամ ու չես վռնդել… what more can I ask?

Varzor
31.01.2012, 13:29
Վարյանտ չկա որ կեղծեն ապեր… ո՞նց… օրինակ էս վերջերս մի տեղ տրեսա որ ամենաշատը արդար ընտրություններով ամենաշատը հետաքրքրված են նախ ԲՀԿ-ն, հետո Ազատ Դեմոկրատները, հետո ՀՀԿ հետո ՕԵԿ-ը… համապատասխանաբար 28.5%, 25%, 18% և 15%… ՀԱԿ, դաշնակ-ժառանգ միասին 12%

իրական պատկեր ա…

Մեֆ ջան, ախր դու ու ես ունց ակրող ենք խոսել իրական պատկերի մասին? ;)

Varzor
31.01.2012, 14:33
Ընգեր, Հայաստանում քաղաքական կուսակցությունները բաժանվում են երկու խմբի - նրանք ովքեր լափում են, ու նրանք, ովքեր ուզում են լափել:
Էդ ինչի որտեղ տենց չի? Երևույթը նույնն է, ձևակերպումներն են տարբեր.
1. Նրանք, որոնք լափում են, մեկ էլ նրանք, որ չեն հասցրել - 90-ականների ՀՀ
2. Նրանք ովքեր լափում են, նրանք ովքեր էլի են ուզում` նախկինը քիչ էր, բայց իրենց հերթը չի - ներկայիս ՀՀ
3. Նրանք ովքեր լափում են, բայց փայ են հանում նաև նրանց, ովքեր նախկինում էին լափում ու իրենց էին փայ հանում` հերթով տեղերով փոխվում են, կախված իրավիճակից ու պայմանավորվածություններից - "քաղաքակիթ" երկրների ցանկ:

Էդ որ մի երկրում են իշխանության ձգտում բարոյական ու ազգանվեր վեհ գաղափարներով տոգորված?

Varzor
31.01.2012, 14:46
Հավայի ակտիվություն չի լինում Տրիբուն ջան, լինում կարճատև և երկարատև… դժվար չի գուշակելը որ երկարատևն ավելի արդյունավետ ա…

Ախպեր ջան, ես պահը չեմ հասկանում:
Հիմա մեր ցարյոկների համար ինչ տարբերություն, թե 150.000 մարդը ինչ ժամանակով են լռված Ազատության հրապարակում` 1օր, թե 1 տարի? Է ինչքան ուզում եմ թող լռվեն, դրանից ինչ է փոխվելու?
Սենց ասեմ. ուզում ես տանկը մենակով հրել, ինչ կապ ունի որքան ժամանակ կհրես? Է հա հրի: Եթե կիրառածդ ուժը բավարար չի տանկը տեղից շարժելու համար` սաղ կյանքդ հավայի կհրես: Շատ շատ տանկի ներկը կմաշացնես :)

Պետք է համարժեք ուժ կիրառել, որպեսզի հաստահետույքագլուխներին կարողանաս տեղից շարժել: Ու այդ պարագայում ուղղակի իմաստ չեմ տեսնում անիմաստ տեղը Լյովչիկի "խելացի" մտքերը երկարատև լսելու համար: մանավանդ, որ հենց նույն "ընտրազանգվածը" երկար ժամանակ նույն բանը լսելուց ձանձրանում է ու հավեսը կորցնում` պասիվանում:
Ոպրես կանոն այդպիսի իներտ իրաիճակներում ժողովուրդը սիրում է կտրուկ ու մեծ լայնույթով փոփոխություններ (91-ը վկա) ու այդպիսի պարագայում նույնիսկ հետագայինմասին չի էլ մտածում (88-ին ով էր մտածում, որ մի 2 տարի հետո ուտելու հաց չի լիննի?) Այնպես որ հիմա մաքուր տուպիկային, իներտ ու Տրիբուն ձյաի ասած հավայի վիճակ է` որքան էլ պատի տակ լոքշ կանգնենք, մեկա աշխատանք չենք գտնի, մինչև չփնտրենք:

տանկը տեղից շարժելու համար առնվազն պետք է ուրիշ տանկ, քանի որ մենակ մեծ քանակով տանկի հախից չես գա (բա որ կրակեց կամ ճզմեց?): Իսկ այս պարագայում ինչ տանկ, մի քոսոտ ջորի էլ չունենք:

Տրիբուն
31.01.2012, 20:50
Ապեր թուրքերը կարող ա մի 200 տարի անասուն էլ մնան, ադրբեջանցիներն էլ էշ՝ հիմա ինչ, մենք էլ էշ ու անասուն մնան՞ք… իսկ չի լինի՞ ուրիշ ժողովրդի նայենք… չի լինի՞ իրանք մեզ նայեն… իմիջայլոց Ղարաբաղի հարցի լուծումը պրագմատիկ մոտեցում ա պահանջում, ցանկացած իր երկրի շահերից ելնող ու դրանք հասկացող քաղաքական ուժը դա կհասկանա անգամ եթե դա իր համոզմունքներին ու գաղափարներին դեմ ա… պարտադիր չի որ ԼիբԴեմ լինես, ուղղակի ԼիբԴեմ-ը դա գիտակցաբար ա ընդունում իսկ մնացածը չուզելով, կամ չեն ընդունում…

Այո ապեր, անասունի հետ անասունի լեզվով, էշի հետ՝ էշի: Ուրիշ ժողովրդին պիտի նայենք, քանի որ Ղարաբաղի հարցը կարծեմ ուրիշ ժողովրդի հետ ա - ներքին հայկական հարց չի: Ու էտ ուրիշ ժողովուրդն էլ, ցավոք սրտի, լիբերալ ազատական իսպանացի, իռլանադացի կամ շվեդ ու նորվեգիացի չի ... ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԹՈՒՐՔ Ա, ընգեր .. խաբա՞ր ես ...

Բա դու ո՞նց ես ուզում, որ թուրքերը մնան անասուն, իսկ մենք բարի փերիի պես իրանց պրագմատիկ փոխզիջում առաջարկե՞նք: Ընգեեեեեեեեեր.... ՀՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՊ ... մեր երեխեքի անվգտանգության մասին ա խոսքը ու ստեղ ոչ մեկը լիբերալ, ազատական ու ազգայնական չի խաղում ....... եթե դու ուզում եմ երկու եքա-զռլամա անասունի հետ լիբերալ ազատականություն խաղաս, էտ քո գործն ա... մենք չենք ուզում ...

Տրիբուն
31.01.2012, 21:01
Հավայի ակտիվություն չի լինում Տրիբուն ջան, լինում կարճատև և երկարատև… դժվար չի գուշակելը որ երկարատևն ավելի արդյունավետ ա…

Լավ ես գրել, ապեր: Ուղղեմ ինքս ինձ - լինում ա նաև երկարատև հավայի :D Երկարատև հավայի պայքարի փայլուն օրինակ է ՀԱԿ-ի առաջնորդած մեր պայքարը: Սկսում ենք ավգյան ախոռներից, տաս հոգու գլուխ ուտելուց հետո թեթև անցում ենք անում դեպի ղարաբաղյան ստռաշիլկեն, հետո արաբներին ղուրբան մեզ մի անգամ էլ քցում ենք քուչեքը, որ պարզենք, որ քուչից պիտի գնանք նախագահի ոտքը երկխոսելու, որ ինքը հրաժարական տա, որի տեղի չունենալուց հետո սահուն անցում ենք կատարում դեպի արտահերթ ընտրրությունների պահանջը՝ նոր տարուց առաջ, բայց հանկարծ նոր տարուց հետո էտ պահանջը դառնում ա ոչ իրատեսական:

Դու որ իմ տեղը լինես, որ Լևոն Զուրբյանը ձեռդ ընկնի, ի՞նչ կանես :D Ես մի հատ հավայի չափալախ կտայի էս ձեռառնոցիի համար:

Հարցին, թե արդյոք այս որոշումով ՀԱԿ-ը չի հրաժարվում արտահերթ խորհրդարանական ըտրությունների գաղափարից, Զուրաբյանն ասաց, որ այդքան էլ իրատեսական չէ խոսել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Ապեր, ՀԱԿ-ին ողջ կազմով պետք ա ուղարկել հոգեբուժարան: Բա սա պոռնկություն չի՞:

davidus
31.01.2012, 21:07
Ապեր, ՀԱԿ-ին ողջ կազմով պետք ա ուղարկել հոգեբուժարան: Բա սա պոռնկություն չի՞:

Տրիբուն ջան, բայց մարդը ճիշտ ա ասել։ Ուղղակի ժամանակի զգացողությունն ա կորցրել։ Էդ պիտի աշնանը ասեր ...

Տրիբուն
31.01.2012, 21:46
Տրիբուն ջան, բայց մարդը ճիշտ ա ասել։ Ուղղակի ժամանակի զգացողությունն ա կորցրել։ Էդ պիտի աշնանը ասեր ...

Ժամանակաի խփած չիպն էլ են հոգեբուժարանում դզում: Կամ գոնե դեղերով հիվանդին չեզոքացնում են, որ հասարակության համար վտանգ չներկայացնի:

Տրիբուն
31.01.2012, 21:50
Էն Հաագայի դատից ի՞նչ կա: Իբր ՀԱԿ-ը դրանով Քոչարյանին չեզոքացնում էր: Հավայի պայքարի ու մուտիլովկի ևս մի փայլուն օրինակ:

Ծաղր ՀԱԿ-ի հասցեին (http://1in.am/arm/armenia_analysis_57429.html)

Mephistopheles
01.02.2012, 02:25
Այո ապեր, անասունի հետ անասունի լեզվով, էշի հետ՝ էշի: Ուրիշ ժողովրդին պիտի նայենք, քանի որ Ղարաբաղի հարցը կարծեմ ուրիշ ժողովրդի հետ ա - ներքին հայկական հարց չի: Ու էտ ուրիշ ժողովուրդն էլ, ցավոք սրտի, լիբերալ ազատական իսպանացի, իռլանադացի կամ շվեդ ու նորվեգիացի չի ... ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԹՈՒՐՔ Ա, ընգեր .. խաբա՞ր ես ...

Ապեր էս լավա որ սենց դուխով ենք, բայց լիբդեմ-ությունը մեզ ա պետք իրանց պետք չի ու ընդհանրապես լիբդեմ-ությունն էդքան կարևոր չի ինչքան պրագմատիզմը… իմ արգումենտը պրագմատիզմն ա… իրանք իրանց քայլերի համար են քաշում մենք մեր… ու պրագմատիզմ չի նշանակում որ դու իրանց տալիս ես էն ինչ իրանք են ուզում քանի որ դու պրագմատիկ ես, իսկ իրանք ունենում են էն ինչ ուզում են քանի որ իրանք պրագմատիկ չեն…

Բա դու ո՞նց ես ուզում, որ թուրքերը մնան անասուն, իսկ մենք բարի փերիի պես իրանց պրագմատիկ փոխզիջում առաջարկե՞նք: Ընգեեեեեեեեեր.... ՀՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՊ ... մեր երեխեքի անվգտանգության մասին ա խոսքը ու ստեղ ոչ մեկը լիբերալ, ազատական ու ազգայնական չի խաղում ....... եթե դու ուզում եմ երկու եքա-զռլամա անասունի հետ լիբերալ ազատականություն խաղաս, էտ քո գործն ա... մենք չենք ուզում ...

ես ուզում եմ որ թուրքերն էլ լինեն պրագմատիկ, մենք էլ… իմ բաժինն իմ պրագմատիկ լինելն ա, իրանցը՝ իրանց ով որ չեղավ պրագմատիկ նա տուժելու ա… հայրենասիրությունն իմ համար պրագմատրիզմով ա չափվում…

OK ընգեր ՀՈ՛Պ… առաջ չեմ գնում հենց ստեղ էլ կանգնում եմ… դե հիմա դու Մեֆիստոֆելին կասես թե ոնց ես "մեր երեխեքի անվգտանգությունն" ապահովելու էդ երկու "եքա-զռլամա անասունից" … հիշացնեմ որ ռուսներից զզվում ես, եվրոպացիք էլ գոմիկ են, որի հետ համաձայն եմ, երկուսի խերն էլ տեսել ենք… ստատուս քվոն ո՞նց ես պահելու… մենակ պրագնատիկ բաներ ասա… "պահենք ինչքան կարանք, հետո կտենանք ինչ կլնի" տենց բաներ մի ասա, որովհետև խոսքը "մեր երեխեքի անվգտանգությունն"…

…ես անսահման ժամանակ ունեմ… կարամ սպասեմ…

Mephistopheles
01.02.2012, 08:13
Մեֆ ջան, ախր դու ու ես ունց ակրող ենք խոսել իրական պատկերի մասին? ;)Ո՞նց չէ Վարզոր ջան, բացում ես ցանկացած կայք, ընդեղ հարցում կա ու ցույց ա տալի թե որ ուԺի րեյթինգն ինչքան ա… հետո ֆեյսբուքը կա… լրիվ ճիշտ են

Տրիբուն
01.02.2012, 12:08
Ապեր էս լավա որ սենց դուխով ենք, բայց լիբդեմ-ությունը մեզ ա պետք իրանց պետք չի ու ընդհանրապես լիբդեմ-ությունն էդքան կարևոր չի ինչքան պրագմատիզմը… իմ արգումենտը պրագմատիզմն ա… իրանք իրանց քայլերի համար են քաշում մենք մեր… ու պրագմատիզմ չի նշանակում որ դու իրանց տալիս ես էն ինչ իրանք են ուզում քանի որ դու պրագմատիկ ես, իսկ իրանք ունենում են էն ինչ ուզում են քանի որ իրանք պրագմատիկ չեն…

ես ուզում եմ որ թուրքերն էլ լինեն պրագմատիկ, մենք էլ… իմ բաժինն իմ պրագմատիկ լինելն ա, իրանցը՝ իրանց ով որ չեղավ պրագմատիկ նա տուժելու ա… հայրենասիրությունն իմ համար պրագմատրիզմով ա չափվում…

OK ընգեր ՀՈ՛Պ… առաջ չեմ գնում հենց ստեղ էլ կանգնում եմ… դե հիմա դու Մեֆիստոֆելին կասես թե ոնց ես "մեր երեխեքի անվգտանգությունն" ապահովելու էդ երկու "եքա-զռլամա անասունից" … հիշացնեմ որ ռուսներից զզվում ես, եվրոպացիք էլ գոմիկ են, որի հետ համաձայն եմ, երկուսի խերն էլ տեսել ենք… ստատուս քվոն ո՞նց ես պահելու… մենակ պրագնատիկ բաներ ասա… "պահենք ինչքան կարանք, հետո կտենանք ինչ կլնի" տենց բաներ մի ասա, որովհետև խոսքը "մեր երեխեքի անվգտանգությունն"…

…ես անսահման ժամանակ ունեմ… կարամ սպասեմ…

Ոնց մինչև հիմա պահել եմ, այ տենց էլ պահելու եմ: Կարող ա հիմա պահած չի ? Էսի միակ պրագմատիկ ու արդեն տարիներով ապացուցված վիճակն ա: Սրանից ավելի պրագմատիկ բան ես ուզում ? Բա քո ասածն ինչ ա ? Պրագմատիկ կերպով թուրքերին լիբերալ լուծում առաջարկենք, իրանք էլ համաձայնվեն ?? Կարաս էտ լուծմանդ ձևը մի հատ ասես, առանց Լևոնից մեջբերումների ?

Ինչ-որ դու ասում ես գեղեցիկ թեորիա ա, որի հետ եթե շատ ես ուզում կարամ նույնիսկ համաձայնվեմ: Իսկ այն ինչ կա, կոնկրետ ու ապացուցված իրականությունն ա: Մենակ չասես, մինչև հիմա պահել ենք, բայց էլ չենք կարա պահենք բլա բլա բլա ... Լևոնից էտ սաղ լսել ենք, հոգնել ենք ու զզվել ենք .... էլի եմ ասում, քո ասածները գեղեցիկ բառեր են, իսկ էս պահի ստատուս քվոն կոնկրետ գոյություն ունեցող փաստ ա, որը պահվել ա քսան տարի, ու կարա պահվի էլի քսան տարի, կամ քսան հազար տարի: Իսկ էտ լիբերալ-պրագմատիկ-լևոնական խաղերը ընգեր ընդհեմանը բառեր են, բառեր, բառեր ...... ես տեսածիս ավելի եմ հավատում, քան հավայի լսածիս ... իսկ տեսածս էս պահին էն ա, որ թուրքերը խնդրողի դերում են, իսկ մենք թելադրողի, ես չեմ ուզում կրկնել պատմական նույն սխալը ու թուրքերի դեմը էլի խնդրողի դերում լինել ... դրա դառը փորձը ունենք ...

Varzor
01.02.2012, 13:18
Ո՞նց չէ Վարզոր ջան, բացում ես ցանկացած կայք, ընդեղ հարցում կա ու ցույց ա տալի թե որ ուԺի րեյթինգն ինչքան ա… հետո ֆեյսբուքը կա… լրիվ ճիշտ են
Էէէ~, ախպեր, ամերիկյան քաղաքակրթությունը մանրից վրադ վատ է անդրադառնում:
Այ ցավտ տանեմ, նույնիսկ ստեղ Հայաստանում ապրելով ու էդ քո ասած "վիճակագրությունները" իմանալով փողոց ես դուրս գալիս, մարդկանց հետ շփվում ես ու զգում ես որ էլի ճիշտ չի` չես կարող ոչ մի կոնկրետ եզրահանգման գալ:
Ու դու քո 8000 մղոնից մի քանի սայթ նայելով ճիշտ ու սխալ ես ուզում հասկանալ? Ձև չունես Մեֆ, մի ալարի, գարունն արի հայրենիք` ինքդ կտեսնես:

ՀՀ տարածքում չեն գործում միջին վիճակագրական եվրոպացու ու ամերիկացու ուղեղին (ի դեպ առաջիններն ավելի բարձր պլանկա ունեն, չնայած որ ոնց եք ասում` գոմիկ են :)) ) հասկանալի ու ընկալելի վիճակագրա-մաթեմատիկական ու տնտեսական կանոնները:
Հայաստանում կուսակցության իրական ռեյտինգը նույնիսկ հենց կուսակցությունը չգիտի: Իսկի կուսակցության անդամների վրա գարանտիա չկա, որ չեն գնա ուրիշին ընտրեն: Այ ախպեր, ստեղ մեկի վստահված անձը հակառակորդի համար թերթիկներ ա լցնում, դու ասում ես "ֆացեբուք...ռեյտինգ...": Իրական ռեյտինգը միգուցե կարող են հասկանալ նկարիչները, սակայն իրենք էլ դրա մեջ չեն խորանում :)

Chuk
01.02.2012, 15:43
Էէէ~, ախպեր, ամերիկյան քաղաքակրթությունը մանրից վրադ վատ է անդրադառնում:
Վարզոր ջան, ներող խառնվելու համար, բայց իմ կարծիքով դժվար չէր Մեֆի գրածի սարկազմը տեսնելը ;)

Varzor
01.02.2012, 17:55
Վարզոր ջան, ներող խառնվելու համար, բայց իմ կարծիքով դժվար չէր Մեֆի գրածի սարկազմը տեսնելը ;)
Ճիշտն ասած առաջին գրառումը http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2320028&viewfull=1#post2320028
սակրազմի նման չէր, դրանից հետո
http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2320157&viewfull=1#post2320157
http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2320824&viewfull=1#post2320824
պնդում է, արդեն հեչ նման չի ստացվում ...
Բայց դե որ Ամենատորն ասում է ... ուրեմն մի բան գիտի :)

Տրիբուն
01.02.2012, 18:22
Ուրախացանք, կապիկների պես թռչկոտեցինք, համագործակցեցինք ու վերադարձանք դառը իրականությանը - Հայաստանում մի հատ առյուծ կա, Սերժ Ազատիչ Մեծը, մնացածը իրանց մեծ չափերի կատվազգիների տեղ դնող փիսիկներ են, քանի հատ ուզում են առյուծի ու հովազի ոսկեզօծ արձան շարեն վրեքը:

ԲՀԿ-ն «չդիմացավ» (http://www.lragir.am/armsrc/comments59592.html)

davidus
01.02.2012, 18:46

Կազմաքանդե՛նք բուրգը բոլոր հնարավոր միջոցներով...

Տրիբուն
01.02.2012, 19:14
Կազմաքանդե՛նք բուրգը բոլոր հնարավոր միջոցներով...

Կազմաքանդենք:

Բայց իտոգում սաղ պայքարը իրա քաղբանտարկյալներով ու տրնգիներով բերելու ա նրան, որ ԱԺ-ում Ժառանգությունը փոխարինվելու ա ՀԱԿ-ով - ինչպիսի ձեռքբերում:

Տրիբուն
01.02.2012, 23:25
Ախր մի հատ մեջները նորմալը չկա, իմ արև - ինչ մի հատ տխուր ու զզվելի վիճակ ա: Էսքան տխուր ու զզվելի դեռ ոչ մի նախընտրական ժամանակաշրջան չէր եղել: Թալանչի, կեղտոտ, անթրաշ, անլվա, անսկզբունքային, խաբեբա, սրիկա քաղաքական կուսակցություններ ու տրորված ու ոտատակ տված ժողովուրդ:

Դե խնդրեմ, սկզբունքայնության հաջորդ վառ օրինակը:

Կոնգրեսը քննարկել է մեծամասնականի հարց (http://www.lragir.am/armsrc/country-lrahos59623.html)

Ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն ուղղված ջանքերին զուգահեռ, քաղխորհուրդը որոշել է քննարկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը:

Սենց էլ պիտի լիներ էլի: Ո՞վ էր կասկածում:

Հայտարարում ենք, որ քանդում ենք ավազակապետությունը, բայց ուզում ենք երկխոսել գլխավոր ավազակապետի հետ:
Հայտարարում ենք, որ պայքարում քրեաօլիգարխիկ համակարգի հետ, բայց ուզում ենք համագործակցել գլխավոր քերաօլիգարխի հետ:
Հայտարարում ենք, որ պահանջելու ենք արտահերթ ընտրություններ, բայց պատրաստվում ենք հերթականին:
Հայտարարում ենք, որ պահանջելու ենք 100%-ոց համամասնականի համար, բայց քննարկում ենք մեծամասնական թեկնածուների հարցը:

ՀԱԿ-ի ապագա ԱԺ-ում տեղերի պրոգնոզս մի տոկոսով էլ եմ իջեցնում, մինչև 6%: Այսինքն հազիվ, ծերը ծերին պիտի ԱԺ մտնի:

ԲՀԿ վերջին թսսսսսսսսսսսս-երից հետո, ապագա ԱԺ տեսքն էլ մոտավորապես կլինի հետևյալը:
ՀՀԿ 58%
ԲՀԿ 24%
ՀԱԿ 6%
ՕԵԿ 6%
ՀՅԴ 5%

Էս ողջ պատկերն ա լինելու, համամասնական-մեծամասնականով, քանի որ ՀՀԿ 58%-ի մեջ մտնում են նաև անկուսակցական ապերոները, որոնք անցնելու են մեծամասնական տեղերով:

davidus
02.02.2012, 01:01
Ախր մի հատ մեջները նորմալը չկա, իմ արև - ինչ մի հատ տխուր ու զզվելի վիճակ ա: Էսքան տխուր ու զզվելի դեռ ոչ մի նախընտրական ժամանակաշրջան չէր եղել: Թալանչի, կեղտոտ, անթրաշ, անլվա, անսկզբունքային, խաբեբա, սրիկա քաղաքական կուսակցություններ ու տրորված ու ոտատակ տված ժողովուրդ:

Դե խնդրեմ, սկզբունքայնության հաջորդ վառ օրինակը:

Կոնգրեսը քննարկել է մեծամասնականի հարց (http://www.lragir.am/armsrc/country-lrahos59623.html)

Հետաքիրքի ա, թե էդտեղ ի՞նչ կա քննարկելու ընդհանրապես: Էդ ո՞ր մեկն ա «պատրաստ» ՀԱԿ-ից մեծամասնականով անցնելու: ՄԻ քիչ իրատես եղեք էլի... արդեն հեռվից էլ ա երևում, որ էս վերջին «գործընթացները» ընդամենը պայքարի իմիտացիա են: ՀԱԿ-ը ոչ մի բան էլ չի պատրաստվում անելու, ավելին... արդեն չի էլ կարող: Ու էս ասում եմ առանց սուբյեկտիվության: Ափսոս էր, իրոք, շատ ափսոս:

Հ.Գ. Գզվռտոցի պաշտոնական սկիզբը դրված է:

Mephistopheles
02.02.2012, 02:39
Ոնց մինչև հիմա պահել եմ, այ տենց էլ պահելու եմ: Կարող ա հիմա պահած չի ? Էսի միակ պրագմատիկ ու արդեն տարիներով ապացուցված վիճակն ա: Սրանից ավելի պրագմատիկ բան ես ուզում ? Բա քո ասածն ինչ ա ? Պրագմատիկ կերպով թուրքերին լիբերալ լուծում առաջարկենք, իրանք էլ համաձայնվեն ?? Կարաս էտ լուծմանդ ձևը մի հատ ասես, առանց Լևոնից մեջբերումների ?

Ինչ-որ դու ասում ես գեղեցիկ թեորիա ա, որի հետ եթե շատ ես ուզում կարամ նույնիսկ համաձայնվեմ: Իսկ այն ինչ կա, կոնկրետ ու ապացուցված իրականությունն ա: Մենակ չասես, մինչև հիմա պահել ենք, բայց էլ չենք կարա պահենք բլա բլա բլա ... Լևոնից էտ սաղ լսել ենք, հոգնել ենք ու զզվել ենք .... էլի եմ ասում, քո ասածները գեղեցիկ բառեր են, իսկ էս պահի ստատուս քվոն կոնկրետ գոյություն ունեցող փաստ ա, որը պահվել ա քսան տարի, ու կարա պահվի էլի քսան տարի, կամ քսան հազար տարի: Իսկ էտ լիբերալ-պրագմատիկ-լևոնական խաղերը ընգեր ընդհեմանը բառեր են, բառեր, բառեր ......

մերսի ախպերս, այնուամենայնիվ "օրհնվի էն սհաթը որ ռսի ոտը մտավ հայաստան"… այ սրա համար էլ էսօրվա "պուտինի ակումբ" սուտի լուրին հավատացողը շատ ա… մարդիկ անհավանական ոչինչ չեն տեսնում… OK ընգեր ինձ համոզեցիր, ըլնենք ոչ պրագմատիկ, ոնց որ մինչև հիմա ենք պահել ընենց էլ հետո պահենք… էն էլ ասեմ, լուծման տարբերակը Լևոնինը չի, ինքը նոր բան չի ասում… իրա ասածը դարերով փորձված մեր տիպի կոնֆլիկտների լուծումն ա առանց պատերազմի… ինքը հայտնագործություն չի անում…

Րուսական ռուլետկան վատ բան ա, վերջգում մեկ ա կրակելու ա, մինչև հիմա որ կռիվ չի սկսել չի նշանակում որ էլ չի լինելու… կա՞ մեկը որ կարա իրա վրա պատասխանատվություն վերցնի ու ասի որ չի սկսելու էս վիճակով… չկա… լիբերալից ավելի պրագմատիզմ ա պետք… չունեցանք՝ խաղաղ կյանք չի լինելու…

մենք ուզենք չուզենք գալու ենք էդ տարբերակին, կարաս չկասկածես Տրիբուն ջան… դու շատ լավ գիտես… փոխզիջումային տարբերակ, ճամփեքը բացվում են կոմունիկացիաները քաշվում են, գազատար, նավթատար, Ղարաբաղի շրջակա տարածքներից տալիս ենք. Լաչին-շահումյան-Ղարաբաղի ստատուսի համար տարին մի անգամ գայալաջի, Ղարաբաղը-Լաչին-շահումյան մնում ա հայկական, հայերի կոնտրոլի տակ… եվրոպացոց էսի ձեռ ա տալի, դաժե թուրքերին ա ձեռ տալի, ադրբեջանցիք չեն ուզում, ռուսները վսյո տակի պոչ են խաղացնում… մենք էլ դե քանի ռուսները պոչ են խաղացնում, մենք էլ էդ պոչին նստած էս-յան-էն-յան ենք գնում… ռուսաստանը որ համոզվի/համաձայնվի, ադրբեջանի ու հայաստանի վրա ճնշումը հեշտ ա… տարբերակն էս ա… take it or leave it… էս ա՝ կամ էլ պատերազմ…

իմ ասածը թեորիա չի ապեր… պրագմատիզմն ա որ պտի հարցը լուծի, հակառակ դեպքում գնալով ավելի ենք կոմպլեքսավորվելու, ես քեզ փաստ եմ ասում … Լևոնին դիր մի կողմ…
մինչև հիմա մենք չենք պահել ու սրանից հետո էլ եթե պահվի մենք չենք պահելու ու հավերժական չես կարա պահես… մենք էլ մինչև հիմա չենք մեռել, հո չի՞ նշանակում որ էլ չենք մեռնի… էս տեմպերով ոնց որ մենք ենք "զարգանում" պատերազմն անխուսափելի ա… գիտեմ չեք վախում… համենայն դեպս ինձ պառադի զենքերով խաբելը դժվար ա, ոչ էլ ռուսների "ստրոյ-բատ"-ն ա մեզ գարանտիա…

ես տեսածիս ավելի եմ հավատում, քան հավայի լսածիս ... իսկ տեսածս էս պահին էն ա, որ թուրքերը խնդրողի դերում են, իսկ մենք թելադրողի, ես չեմ ուզում կրկնել պատմական նույն սխալը ու թուրքերի դեմը էլի խնդրողի դերում լինել ... դրա դառը փորձը ունենք ...

Լիոնի փղերը վկա… էդ ո՞րդեղ ես տենց բան տենում ուստա, ասա մենք էլ նայենք… Տրիբուն please… ես էդ տարիքը չունեմ որ հավատամ թե 78,785,548 միլիոնանոց թուրքիային մենք ինչ որ բան պտի թելադրենք… լավ ջանդամ, կարան՞ք գոնե թելադրենք հետ էթան Ալտայսկի կռայ… շարունակեք թելադրել… դառը փորձերի վրա կարա մի հատ դառը փորձ էլ ավելանա, դառը փորձերին թիվ ու հաշիվ չկա, եթե ուզում ես բոլորը մեկ-մեկ համտեսես՝ պաժալստա չուզողն էլ թող Մեֆիստոֆելն ըլնի…

Mephistopheles
02.02.2012, 02:51
Էէէ~, ախպեր, ամերիկյան քաղաքակրթությունը մանրից վրադ վատ է անդրադառնում:
Այ ցավտ տանեմ, նույնիսկ ստեղ Հայաստանում ապրելով ու էդ քո ասած "վիճակագրությունները" իմանալով փողոց ես դուրս գալիս, մարդկանց հետ շփվում ես ու զգում ես որ էլի ճիշտ չի` չես կարող ոչ մի կոնկրետ եզրահանգման գալ:
Ու դու քո 8000 մղոնից մի քանի սայթ նայելով ճիշտ ու սխալ ես ուզում հասկանալ? Ձև չունես Մեֆ, մի ալարի, գարունն արի հայրենիք` ինքդ կտեսնես:

ՀՀ տարածքում չեն գործում միջին վիճակագրական եվրոպացու ու ամերիկացու ուղեղին (ի դեպ առաջիններն ավելի բարձր պլանկա ունեն, չնայած որ ոնց եք ասում` գոմիկ են :)) ) հասկանալի ու ընկալելի վիճակագրա-մաթեմատիկական ու տնտեսական կանոնները:
Հայաստանում կուսակցության իրական ռեյտինգը նույնիսկ հենց կուսակցությունը չգիտի: Իսկի կուսակցության անդամների վրա գարանտիա չկա, որ չեն գնա ուրիշին ընտրեն: Այ ախպեր, ստեղ մեկի վստահված անձը հակառակորդի համար թերթիկներ ա լցնում, դու ասում ես "ֆացեբուք...ռեյտինգ...": Իրական ռեյտինգը միգուցե կարող են հասկանալ նկարիչները, սակայն իրենք էլ դրա մեջ չեն խորանում :)

Ապեր ինտերնետային հարցումները ամենաճշգրիտն ա, որովհետև էդ կնոպկեն մենակ մի հատ մարդ մի անգամ կարա սեղմի… ո՞նց կարա մի մարդը միաժամանակ երկու հատ կնոպկա սեղմի, էն էլ կոմպյուտերի… ինտերնետային կայեքրի հարցումներն ու վիճակագրությունը ամենաճիշտն ա ընգեր, ամենահավաստին…

Mephistopheles
02.02.2012, 02:56
Ուրախացանք, կապիկների պես թռչկոտեցինք, համագործակցեցինք ու վերադարձանք դառը իրականությանը - Հայաստանում մի հատ առյուծ կա, Սերժ Ազատիչ Մեծը, մնացածը իրանց մեծ չափերի կատվազգիների տեղ դնող փիսիկներ են, քանի հատ ուզում են առյուծի ու հովազի ոսկեզօծ արձան շարեն վրեքը:

ԲՀԿ-ն «չդիմացավ» (http://www.lragir.am/armsrc/comments59592.html)

ոնց որ հասկացա Սերժն ու Դոդը հիմա տեղաշորի մեջ պառկած, "երկար գիշերից" հետո հավեսով ծխում են…

dvgray
02.02.2012, 09:04
Ախր մի հատ մեջները նորմալը չկա, իմ արև - ինչ մի հատ տխուր ու զզվելի վիճակ ա: Էսքան տխուր ու զզվելի դեռ ոչ մի նախընտրական ժամանակաշրջան չէր եղել: Թալանչի, կեղտոտ, անթրաշ, անլվա, անսկզբունքային, խաբեբա, սրիկա քաղաքական կուսակցություններ ու տրորված ու ոտատակ տված ժողովուրդ:

ինչ ընտրության /կամ նախրնտրության :D/ մասին ա խոսքը գնում; ուրեմն երբևէ Հայաստանում ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ա եղել, մենք էլ խաբար չենք էղել հա? :)
եթե ճիշտ արգումենտներ տեղադրես, ապա կտեսնես, որ ամեն ինչ էլ նորմալ ա, դաժե նորմալագույն... աբեր ֆեոդալիզմի ժամանակաշրջան ու ընտրություն ասվածը - նոնսենս է; էտ ընտրություն կոչվող ներկայացումը Հայաստանում - դա եվրոպական բեմադրություն է, որը իրանք կազմակերպում են հենց իրանց ժողովրդների աչքին թոզլամշ անելու համար - ընդամենը;

ՀԱԿ-ի ապագա ԱԺ-ում տեղերի պրոգնոզս մի տոկոսով էլ եմ իջեցնում, մինչև 6%: Այսինքն հազիվ, ծերը ծերին պիտի ԱԺ մտնի:

ԲՀԿ վերջին թսսսսսսսսսսսս-երից հետո, ապագա ԱԺ տեսքն էլ մոտավորապես կլինի հետևյալը:
ՀՀԿ 58%
ԲՀԿ 24%
ՀԱԿ 6%
ՕԵԿ 6%
ՀՅԴ 5%

Էս ողջ պատկերն ա լինելու, համամասնական-մեծամասնականով, քանի որ ՀՀԿ 58%-ի մեջ մտնում են նաև անկուսակցական ապերոները, որոնք անցնելու են մեծամասնական տեղերով:

իսկ մի հատ անձեռակերտ-կուսակրոնականան հարց էլի ; էս տեղերի-տոկոսների քանակով Հայաստանում ինչ որ բան ա որոշվում?
դու վստահ կարաս ասես, որ էս դեպուտատական տեղանունները ինչ որ ֆունկցիոնալ կատարում ունեն իրենց մանդատի հետ կապված???
սրանք էլ ոնց որ էտ ֆեոդալների համար կազմակերպված մրցամարտեր լինեն, որտեղ երևում ա թե ով ինչքան լավ զորք ու թվանք ունի ընդամենը; բայց հերիք ա բատկա -ցարը ասի լռեք ու սսկվեք, բոլոր մրցամարտի համար խփած վրանները վայրկյանական հավաքվում են; ու սենց ա եղել հայ բոլոր 3 ցար-բատկեքի օրոք;
Թե դու ուրիշ կարծիքի ես ?

Mephistopheles
02.02.2012, 22:14
Լավ ես գրել, ապեր: Ուղղեմ ինքս ինձ - լինում ա նաև երկարատև հավայի :D Երկարատև հավայի պայքարի փայլուն օրինակ է ՀԱԿ-ի առաջնորդած մեր պայքարը: Սկսում ենք ավգյան ախոռներից, տաս հոգու գլուխ ուտելուց հետո թեթև անցում ենք անում դեպի ղարաբաղյան ստռաշիլկեն, հետո արաբներին ղուրբան մեզ մի անգամ էլ քցում ենք քուչեքը, որ պարզենք, որ քուչից պիտի գնանք նախագահի ոտքը երկխոսելու, որ ինքը հրաժարական տա, որի տեղի չունենալուց հետո սահուն անցում ենք կատարում դեպի արտահերթ ընտրրությունների պահանջը՝ նոր տարուց առաջ, բայց հանկարծ նոր տարուց հետո էտ պահանջը դառնում ա ոչ իրատեսական:

Ապեր ըստ քեզ դիվանին նստելն էլ ա ակտիվություն, բայց ես "ըստ"-երը մի կողմ եմ թողնում…

Դու որ իմ տեղը լինես, որ Լևոն Զուրբյանը ձեռդ ընկնի, ի՞նչ կանես :D Ես մի հատ հավայի չափալախ կտայի էս ձեռառնոցիի համար:

ապեր, դու գիտես թե ես քեզ ինչքան եմ հարգում ու քո խաթեր չափալախ էլ կտամ, քացով քամակին էլ կխփեմ, բալաբոս էլ կտամ քյալլին ու հլա ակնոցն էլ կհանեմ, շուշեքին կթքեմ ու հետ տեղը կդնեմ… Լևոնին էլ ինչ կուզես կանեմ իրա մուշտուկով… բայց դրանից Սերժն ու իրա զույգ ախպրտինքը մեկա շարունակելու են քեզ անել էն ինչ ես քո խաթր պտի զույգ Լևոններին անեի, հլա մի բան էլ ավել…

ես ավելի լավ առաջարկ ունեմ, արի էթանք Սաշիկի քամակը պաչենք որ թագավոր ախպոր մոտ մեր համար բարեխոսի, բալքիմ Կնդոյի ձեռի տակ իրա աշխատակազմում մեզ տեղ տան, որ գոյություններս պաշտպանենք մինչև "հարմար առիթ ըլնի" հեղափոխություն անենք…

ո՞նց ա ընգեր…

Տրիբուն
03.02.2012, 00:18
մերսի ախպերս, այնուամենայնիվ "օրհնվի էն սհաթը որ ռսի ոտը մտավ հայաստան"… այ սրա համար էլ էսօրվա "պուտինի ակումբ" սուտի լուրին հավատացողը շատ ա… մարդիկ անհավանական ոչինչ չեն տեսնում… OK ընգեր ինձ համոզեցիր, ըլնենք ոչ պրագմատիկ, ոնց որ մինչև հիմա ենք պահել ընենց էլ հետո պահենք… էն էլ ասեմ, լուծման տարբերակը Լևոնինը չի, ինքը նոր բան չի ասում… իրա ասածը դարերով փորձված մեր տիպի կոնֆլիկտների լուծումն ա առանց պատերազմի… ինքը հայտնագործություն չի անում…

Րուսական ռուլետկան վատ բան ա, վերջգում մեկ ա կրակելու ա, մինչև հիմա որ կռիվ չի սկսել չի նշանակում որ էլ չի լինելու… կա՞ մեկը որ կարա իրա վրա պատասխանատվություն վերցնի ու ասի որ չի սկսելու էս վիճակով… չկա… լիբերալից ավելի պրագմատիզմ ա պետք… չունեցանք՝ խաղաղ կյանք չի լինելու…

մենք ուզենք չուզենք գալու ենք էդ տարբերակին, կարաս չկասկածես Տրիբուն ջան… դու շատ լավ գիտես… փոխզիջումային տարբերակ, ճամփեքը բացվում են կոմունիկացիաները քաշվում են, գազատար, նավթատար, Ղարաբաղի շրջակա տարածքներից տալիս ենք. Լաչին-շահումյան-Ղարաբաղի ստատուսի համար տարին մի անգամ գայալաջի, Ղարաբաղը-Լաչին-շահումյան մնում ա հայկական, հայերի կոնտրոլի տակ… եվրոպացոց էսի ձեռ ա տալի, դաժե թուրքերին ա ձեռ տալի, ադրբեջանցիք չեն ուզում, ռուսները վսյո տակի պոչ են խաղացնում… մենք էլ դե քանի ռուսները պոչ են խաղացնում, մենք էլ էդ պոչին նստած էս-յան-էն-յան ենք գնում… ռուսաստանը որ համոզվի/համաձայնվի, ադրբեջանի ու հայաստանի վրա ճնշումը հեշտ ա… տարբերակն էս ա… take it or leave it… էս ա՝ կամ էլ պատերազմ…

իմ ասածը թեորիա չի ապեր… պրագմատիզմն ա որ պտի հարցը լուծի, հակառակ դեպքում գնալով ավելի ենք կոմպլեքսավորվելու, ես քեզ փաստ եմ ասում … Լևոնին դիր մի կողմ…
մինչև հիմա մենք չենք պահել ու սրանից հետո էլ եթե պահվի մենք չենք պահելու ու հավերժական չես կարա պահես… մենք էլ մինչև հիմա չենք մեռել, հո չի՞ նշանակում որ էլ չենք մեռնի… էս տեմպերով ոնց որ մենք ենք "զարգանում" պատերազմն անխուսափելի ա… գիտեմ չեք վախում… համենայն դեպս ինձ պառադի զենքերով խաբելը դժվար ա, ոչ էլ ռուսների "ստրոյ-բատ"-ն ա մեզ գարանտիա…

Լիոնի փղերը վկա… էդ ո՞րդեղ ես տենց բան տենում ուստա, ասա մենք էլ նայենք… Տրիբուն please… ես էդ տարիքը չունեմ որ հավատամ թե 78,785,548 միլիոնանոց թուրքիային մենք ինչ որ բան պտի թելադրենք… լավ ջանդամ, կարան՞ք գոնե թելադրենք հետ էթան Ալտայսկի կռայ… շարունակեք թելադրել… դառը փորձերի վրա կարա մի հատ դառը փորձ էլ ավելանա, դառը փորձերին թիվ ու հաշիվ չկա, եթե ուզում ես բոլորը մեկ-մեկ համտեսես՝ պաժալստա չուզողն էլ թող Մեֆիստոֆելն ըլնի…

Լավ որ քո ձեռով ես գրել, որ ադրբեջանցիք չեն ուզում: Բայց լավ որ տոշնի գիտես, որ թուրքերին ձեռ ա տալիս: Էրդողանն անձա՞մբ ա քեզ ասել, որ իրանց ձեռ ա տալիս: Իմ հիշելով, թուրքերը վերջին անգամ նույնիսկ իրենց ստորագրած արձանագրությունը չվավերացրեցին, պայման դնելով, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ղարաբաղը մեջը, ու զորքերը հանի գրավյալ բոլոր տարածքներից՝ Ղարաբաղը մեջը:

Այ սաղ հարցը սրանում ա, Մեֆ ջան, որ լիբերալիզմ, բաց սահմաններ, նավթատար, գազատար, երկաթգիծ, հարևանների հետ ազատ անցուդարձ, քյաբաբ-խորոված, ես էլ եմ լավ հասկանում, եղբայր: Բայց խնդրին միայն հայկական «լիբերալիզմով» չի կարելի նայել: Խնդրի մյուս կողմում կանգնած են երկու այլ եղբայր երկիր, որոնցից մեկը ահավոր մեծ ու ուժեղ ու ծիպա եվրոպական դեմքով, բայց իրականում բռի, անտաշ ու միայն ուժն ընդունող, իսկ մյուսը նույպիսի անտաշ, բայց առանց եվրոպական դեպքի:

Ապեր, մի վարկյան չկասկածես, որ եթե Ադրբեջանը վաղը հետ ստանա Ղարաբաղի կողքի տարածքները ու իրա դիրքերը նպաստավոր լինեն, տեղում կհարձակվի համ Ղարաբաղի վրա համ Սյունիքի ու ոչ մի եվրոպական երաշխիք մեզ չի պաշտպանի, ոնց որ մինչև հիմա ողջ պատմության ընթացքում չի պաշտպանել: Դե իսկ ռուսների մասին կարծիքս սաղից լավ գիտես:

Տրիբուն
03.02.2012, 00:22
իսկ մի հատ անձեռակերտ-կուսակրոնականան հարց էլի ; էս տեղերի-տոկոսների քանակով Հայաստանում ինչ որ բան ա որոշվում?
դու վստահ կարաս ասես, որ էս դեպուտատական տեղանունները ինչ որ ֆունկցիոնալ կատարում ունեն իրենց մանդատի հետ կապված???
սրանք էլ ոնց որ էտ ֆեոդալների համար կազմակերպված մրցամարտեր լինեն, որտեղ երևում ա թե ով ինչքան լավ զորք ու թվանք ունի ընդամենը; բայց հերիք ա բատկա -ցարը ասի լռեք ու սսկվեք, բոլոր մրցամարտի համար խփած վրանները վայրկյանական հավաքվում են; ու սենց ա եղել հայ բոլոր 3 ցար-բատկեքի օրոք;
Թե դու ուրիշ կարծիքի ես ?

Բացարձակ ոչ մի բան էլ չի որոշում: Ու էս պատկերը, որ ես ներկայացրել եմ, չեմ ներկայացրել որպես ընտրությունների արդյունք: Ներկայացրել եմ որպես Սերժի գեղանկարչության արդյունք, որի հետ ՀԱԿ-ը ու մնացած «ընդդիմադիրները» պիտի գլուխները կախ համաձայնվեն, քանի որ շեֆեը-պապան-քերոբը-խազեինը տենց ա ասել: Էս սահմանադրական պայքարի տրամաբանական արդյունքն ա:

Էս պատկերը Սերժին ապահովելու ա անդարդուցավ թալանի շարունակություն, իսկ մնացյալ աշխարհին մի թեթև ներկայացնելու ֆոն, որտեղ Սերժի ճորտերը ներկայացված են տարբեր լոգոներով ու յառլիկներով - ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ ......

Տրիբուն
03.02.2012, 00:32
Ապեր ըստ քեզ դիվանին նստելն էլ ա ակտիվություն, բայց ես "ըստ"-երը մի կողմ եմ թողնում…

Դիվանին նստելը պասիվություն ա: Բայց դա նույնպիսի պասիվություն ա, ինչպիսին Ազատության Հրապարակում տրնգի պարելը մի քանի հարյուր հոգով: Արդյունքը լրիվ նույնն ա: Բայց քանի որ ես պարելուց լավ չեմ, դրա համար էլ մնում եմ նստած դիվանի վրա: Խոսքի գնացի տրնգի պարեցի, դրանից ի՞նչ ա փոխվում: Մինչև հիմա ի՞նչ ա փոխվել: Այ քանի որ մինչ հիմա բոլոր տրնգիների, նույնիսկ 100.000-ոց, արդյունքը եղել ա նույնը, ավելի ու ավելի շատ մարդիկ են որոշել նստած մնալ դիվանին:

Ապեր, ինձ մի համոզի որ ՀԱԿ-ի հետևից փողոց դուրս գալը ակտիվություն ա: Էտ ակտիվություն չի, էտ սեփական անձին ձեռ առնելը: Իսկ ես սեփական անձիս լուրջ եմ վերաբերվում: :B

ապեր, դու գիտես թե ես քեզ ինչքան եմ հարգում ու քո խաթեր չափալախ էլ կտամ, քացով քամակին էլ կխփեմ, բալաբոս էլ կտամ քյալլին ու հլա ակնոցն էլ կհանեմ, շուշեքին կթքեմ ու հետ տեղը կդնեմ… Լևոնին էլ ինչ կուզես կանեմ իրա մուշտուկով… բայց դրանից Սերժն ու իրա զույգ ախպրտինքը մեկա շարունակելու են քեզ անել էն ինչ ես քո խաթր պտի զույգ Լևոններին անեի, հլա մի բան էլ ավել…

ես ավելի լավ առաջարկ ունեմ, արի էթանք Սաշիկի քամակը պաչենք որ թագավոր ախպոր մոտ մեր համար բարեխոսի, բալքիմ Կնդոյի ձեռի տակ իրա աշխատակազմում մեզ տեղ տան, որ գոյություններս պաշտպանենք մինչև "հարմար առիթ ըլնի" հեղափոխություն անենք…

ո՞նց ա ընգեր…

Հետույքային ա: Առանց քո էտ առաջարկության էլ ՀԱԿ-ը արդեն էտ քո առաջարկությունով լրիվ շարժվել ա - երկխոսության տենչանքը վկա: Իսկ ես քամակ պաչելու ցանկություն չունեմ, դրա համար էլ նստած եմ դիվանին, որ հանկարծ ՀԱԿ-ի մտքով չանցնի ինձ էլ գրանցի իրա շարքերը, որոնց առանց իրանց կարծիքը հարցնելու, գողդունց, մուղամով տանում են քամակ պաչելու: :P Երկխոսության տենչանքը վկա:

Ապեր, թե քանի հոգի ա լուրջ ընդունում ՀԱԿ-ին կտեսնենք փետրվարյան առաջին հանրահավաքի օրը: Իսկ թե որքան պլոճիկ ունի ՀԱԿ-ը կտեսնենք Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո:

Ով փետրվարի 18-ին գնա հանրահավաքի քրեաօլիգարխիկ համակարգ ա :hands

Chuk
03.02.2012, 00:39
Ով փետրվարի 18-ին գնա հանրահավաքի քրեաօլիգարխիկ համակարգ ա :hands
Ինչ լավ ա, որ մեր հանրահավաքը ամսի 17-ին ա, ոչ թե 18-ին, թե չէ անկապ տեղը մեր Տրիբունի քֆուրի տակ էինք ընկնելու :))

Ով փետրվարի 17-ին հանրավահաքի չեկավ, քրեաօլիգարխիկ համակարգ ա :hands

Mephistopheles
03.02.2012, 00:59
Լավ որ քո ձեռով ես գրել, որ ադրբեջանցիք չեն ուզում: Բայց լավ որ տոշնի գիտես, որ թուրքերին ձեռ ա տալիս: Էրդողանն անձա՞մբ ա քեզ ասել, որ իրանց ձեռ ա տալիս: Իմ հիշելով, թուրքերը վերջին անգամ նույնիսկ իրենց ստորագրած արձանագրությունը չվավերացրեցին, պայման դնելով, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ղարաբաղը մեջը, ու զորքերը հանի գրավյալ բոլոր տարածքներից՝ Ղարաբաղը մեջը:

Թուրքերին ձեռ ա տալիս, բայց չեն ուզում, իրանք պրագմատիկ են ոչ թե լիբերալ, իրանք ահագին երկար քաղաքական փորձ ունեն ու հասկանում են որ ինչքան էլ ուժեղ լինես, մեկ ա վրեդ մի հատ լծակ կգտնեն… ինչքան էլ իրանք տենց պահանջներ ներկայացնեն, մեկ ա հասկանում են խնդրի լուծման պրագմատիզմը… էդ ճանապարհներն ու կոմունիկացիաներն իրանց ավելի են պետք տնտեսապես ու ազդեցության տեսակետից քան Ղարաբաղն իրա սազ տարածքով… նույնն էլ մեզ… Մեզ էլ են պետք դրանք նույն բանի համար…

Այ սաղ հարցը սրանում ա, Մեֆ ջան, որ լիբերալիզմ, բաց սահմաններ, նավթատար, գազատար, երկաթգիծ, հարևանների հետ ազատ անցուդարձ, քյաբաբ-խորոված, ես էլ եմ լավ հասկանում, եղբայր: Բայց խնդրին միայն հայկական «լիբերալիզմով» չի կարելի նայել: Խնդրի մյուս կողմում կանգնած են երկու այլ եղբայր երկիր, որոնցից մեկը ահավոր մեծ ու ուժեղ ու ծիպա եվրոպական դեմքով, բայց իրականում բռի, անտաշ ու միայն ուժն ընդունող, իսկ մյուսը նույպիսի անտաշ, բայց առանց եվրոպական դեպքի:

Ապեր, "հայկական լիբերալիզմը" ամենաշատը կարա լինի թունդ պահպանողականից մի քիչ թույլ… ես հույսս դրա հետ չեմ կապում, այլ կապում եմ պրագմատիզմի հետ… ուղղակի հասկանանք որ էդ սևով նշածներս նույնպես անվտանգության երաշխիք են ու մեր բանակից ոչ պակաս որտեղ իրար մեր քրֆելու համար կարան գյուլլեն, կամ էլ անհասկանալի պատճառներով ծեծելով սպանել իսկ սպանողը չբռնվի… էդ արատները կարաս դզես, բայց դրանից էդքան չի բարձրանա ինչքան թվում ա…

Ապեր, մի վարկյան չկասկածես, որ եթե Ադրբեջանը վաղը հետ ստանա Ղարաբաղի կողքի տարածքները ու իրա դիրքերը նպաստավոր լինեն, տեղում կհարձակվի համ Ղարաբաղի վրա համ Սյունիքի ու ոչ մի եվրոպական երաշխիք մեզ չի պաշտպանի, ոնց որ մինչև հիմա ողջ պատմության ընթացքում չի պաշտպանել: Դե իսկ ռուսների մասին կարծիքս սաղից լավ գիտես:

եթե հենց ընենց տաս կհարձակվի, բայց ես կարծես թե տանց բան չեմ առաջարկում, ես առաջարկում եմ փոխզիջում… մի բան իրանք են զիջում մի բան էլ մենք… հերթով էտապ առ էտապ…

Vaio
03.02.2012, 01:07
ՀՀԿ 58%, ԲՀԿ 24%, ՀԱԿ 6%, ՕԵԿ 6%, ՀՅԴ 5%

Դաշնակների անցնելը կասկածելիա!
ՀԱԿ-ը 6%-ից ավելի շատ կհավաքի:
ՕԵԿ-ի %-ային շանսերը ավելի լավա, քան ՀՅԴ-ինը (դա քո մոտ երևումա):

Mephistopheles
03.02.2012, 01:09
Դիվանին նստելը պասիվություն ա: Բայց դա նույնպիսի պասիվություն ա, ինչպիսին Ազատության Հրապարակում տրնգի պարելը մի քանի հարյուր հոգով: Արդյունքը լրիվ նույնն ա: Բայց քանի որ ես պարելուց լավ չեմ, դրա համար էլ մնում եմ նստած դիվանի վրա: Խոսքի գնացի տրնգի պարեցի, դրանից ի՞նչ ա փոխվում: Մինչև հիմա ի՞նչ ա փոխվել: Այ քանի որ մինչ հիմա բոլոր տրնգիների, նույնիսկ 100.000-ոց, արդյունքը եղել ա նույնը, ավելի ու ավելի շատ մարդիկ են որոշել նստած մնալ դիվանին:

Ապեր, ինձ մի համոզի որ ՀԱԿ-ի հետևից փողոց դուրս գալը ակտիվություն ա: Էտ ակտիվություն չի, էտ սեփական անձին ձեռ առնելը: Իսկ ես սեփական անձիս լուրջ եմ վերաբերվում: :B

Ապեր, ես չեմ ուզում քեզ համոզեմ որ ՀԱԿ-ին հետևես… ես դրան միակ ակտիվություն չեմ համարում… ուղղակի ասում եմ որ քո քննադատական էներգիան ՀԱԿ-ին ուղղելով Սերոժին գահից չես գցի, եթե ավելի չպնդացնես տեղը…

Հետույքային ա: Առանց քո էտ առաջարկության էլ ՀԱԿ-ը արդեն էտ քո առաջարկությունով լրիվ շարժվել ա - երկխոսության տենչանքը վկա: Իսկ ես քամակ պաչելու ցանկություն չունեմ, դրա համար էլ նստած եմ դիվանին, որ հանկարծ ՀԱԿ-ի մտքով չանցնի ինձ էլ գրանցի իրա շարքերը, որոնց առանց իրանց կարծիքը հարցնելու, գողդունց, մուղամով տանում են քամակ պաչելու: :P Երկխոսության տենչանքը վկա:

Ապեր, թե քանի հոգի ա լուրջ ընդունում ՀԱԿ-ին կտեսնենք փետրվարյան առաջին հանրահավաքի օրը: Իսկ թե որքան պլոճիկ ունի ՀԱԿ-ը կտեսնենք Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո:

Ով փետրվարի 18-ին գնա հանրահավաքի քրեաօլիգարխիկ համակարգ ա :hands

Ապեր ՀԱԿ-ը թող իրա բաժին քամակը ինքը պաչի կամ մտածի… ես մեր մասին եմ խոսում… Սերոժը և էս վարչակարգը էն մարդիկ են որոնց անգամ արհամարելու համար չես կարա մեջքով շուռ գաս՝ կհաքնեն, հաքնում են ու առաջ էլ են հաքել…

Հանրահավաքին կարա ոչ ոք էլ չգնա… ուղղակի քաղաքական ուժերին "պատժելը" ռացիոնալ չի… փղի նկար ճղելու պես ա…

Տրիբուն
03.02.2012, 01:21
Ինչ լավ ա, որ մեր հանրահավաքը ամսի 17-ին ա, ոչ թե 18-ին, թե չէ անկապ տեղը մեր Տրիբունի քֆուրի տակ էինք ընկնելու :))

Ինչ լավ ա, որ օրերն էլ եմ արդեն խառնում: Փաստորեն հետաքրքրությունը լրիվ կորել ա: :P

Mephistopheles
03.02.2012, 01:27
Տրիբուն ջան, իմ ասածն էն չի որ քո կանխատեսումները չեն լինի… ինձ սխալ մի հասկացի… ուզում եմ ասել որ սենց հավերժ չի կարա գնա ու մենք չենք կարա համբերությամբ սպասենք որ իրա "խոդով" վարի գնա, ոչ էլ կարանք "ամեն գնով" վարի տանք սրանց… մեր ընտրություններն էնքան շատ չեն ինչքան թվում ա… ժողովրդի ակտիվությունը մնում ա միակ գեներատորը… պասիվ ժողովրդից հազիվ ազատ դեմոկրատներ ծնվեն, ժառանգություն ծնվի…

մեր ինտելեկտուալները պետք ա առավել զգայուն լինեն՝ պրագմատիկ…

Տրիբուն
03.02.2012, 01:28
Թուրքերին ձեռ ա տալիս, բայց չեն ուզում, իրանք պրագմատիկ են ոչ թե լիբերալ, իրանք ահագին երկար քաղաքական փորձ ունեն ու հասկանում են որ ինչքան էլ ուժեղ լինես, մեկ ա վրեդ մի հատ լծակ կգտնեն… ինչքան էլ իրանք տենց պահանջներ ներկայացնեն, մեկ ա հասկանում են խնդրի լուծման պրագմատիզմը… էդ ճանապարհներն ու կոմունիկացիաներն իրանց ավելի են պետք տնտեսապես ու ազդեցության տեսակետից քան Ղարաբաղն իրա սազ տարածքով… նույնն էլ մեզ… Մեզ էլ են պետք դրանք նույն բանի համար…

Արի, ընգերական, դու թուրքերի տեղը մի խոսա էլի: Կարող ա իրանց իմացած պրագմատիզմը քո իմաված պրագմատիզմից ահագին տարբերվում ա:

Ապեր, "հայկական լիբերալիզմը" ամենաշատը կարա լինի թունդ պահպանողականից մի քիչ թույլ… ես հույսս դրա հետ չեմ կապում, այլ կապում եմ պրագմատիզմի հետ… ուղղակի հասկանանք որ էդ սևով նշածներս նույնպես անվտանգության երաշխիք են ու մեր բանակից ոչ պակաս որտեղ իրար մեր քրֆելու համար կարան գյուլլեն, կամ էլ անհասկանալի պատճառներով ծեծելով սպանել իսկ սպանողը չբռնվի… էդ արատները կարաս դզես, բայց դրանից էդքան չի բարձրանա ինչքան թվում ա…

Այ դրա համար էլ մինչև պրագմատիզմ ու լիբերալիզմ խաղալը թուրքերի հետ պետք ա բանակը բանակ սարքել, ոչ թե բանակը գաղութ սարքածների հետ լիբերալ երկխոսություն սկսել ու ԱԺ-ում տեղերի բազարներ անել:

եթե հենց ընենց տաս կհարձակվի, բայց ես կարծես թե տանց բան չեմ առաջարկում, ես առաջարկում եմ փոխզիջում… մի բան իրանք են զիջում մի բան էլ մենք… հերթով էտապ առ էտապ…

Արի դու ադրբեջանցիների տեղը մի խոսա էլի: Դու փոխզիջում ես առաջարկում, իրանք փոխզիջում չեն ուզում: Ուրիշ առաջարկներ ունե՞ս: Թե՞ Ալիևն ասել ա եկեք փոխզիջենք, մենք էլ քամակ ենք խաղացնում:

Մեֆ, դու նենց բաներ ես ասում, ոնց որ հազար տոկոսով գիտես թե թուրքերն ու ադրբեջանցիներն ինչ են ուզում: Ընգեր, մի հատ պատմության էջերը թերթի ու մի հատ ադրբեջանցիների ու թուրքերի վերջին տարիների հռետորաբանությանն ավելի ուշադիր նայի - տես իրանց վրից լիբերալիստական պրագմատիզմի, փոխզիջման, սիրո, գուգուրանքի մի գրամ հոտ գալիս ա թե՞ չէ:

Տրիբուն
03.02.2012, 01:32
Տրիբուն ջան, իմ ասածն էն չի որ քո կանխատեսումները չեն լինի… ինձ սխալ մի հասկացի… ուզում եմ ասել որ սենց հավերժ չի կարա գնա ու մենք չենք կարա համբերությամբ սպասենք որ իրա "խոդով" վարի գնա, ոչ էլ կարանք "ամեն գնով" վարի տանք սրանց… մեր ընտրություններն էնքան շատ չեն ինչքան թվում ա… ժողովրդի ակտիվությունը մնում ա միակ գեներատորը… պասիվ ժողովրդից հազիվ ազատ դեմոկրատներ ծնվեն, ժառանգություն ծնվի…

մեր ինտելեկտուալները պետք ա առավել զգայուն լինեն՝ պրագմատիկ…

Այ էտ պրագմատիզմը էսօր թելադրում ա չգնալ ամեն Գ ու Բ - ի հետևից .. հազար ներողություն ...