PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 [35] 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59

Mephistopheles
04.11.2011, 05:42
Չխամեմատես :D Րաֆֆին կարա հաց ուտի, կարա չուտի, կարա զաստավիտ անի ուրիշները ուտեն
Իսկ քարոզ մենակ Լևոնն ա կարդում .....

էսի ես կփոխարինեմ "կարա ուրիշի փոխարեն ուտի"-ով

davidus
04.11.2011, 09:14
Դավ ջան, երկխոսության, և ոչ միայն երկխոսության այլև ցանկացած նախաձեռնության հաջողությունը ուղիղ համեմատական ա Ազատության հրապարակում կանգնած մարդկանց քանակին… շատ մարդ՝ հաջող ելք, քիչ մարդ՝ ձախողում…

Ապեր, թող հավայի կռուտիտ չլինեն... թող ռեալ գնահատեին, թե ինչքան ա իրենց պոտենցիալը, թե չէ Պարույր Հայրիկյանն էլ, դու էլ կես միլիոնանոց ժողովրդով անցնցում իշխանափոխություն կանեք։ ՀԱԿ-ում շատ հստակ պետք ա հասկանային, որ գարնան հանրահավաքները իրենց պիկն են լինելու, ու դրանից ավել մարդ չի գալու։ Թող իրենց վերմակի չափ ոտքերը մեկնեին, այլ ոչ թե անամոթաբար հայտարարեն, թե ժողովուրդը մեզ չաջակցեց։ Շատ էլ լավ արեց. ժողովուրդը երկխոսություն չէր ուզում, ինչի՞ պիտի աջակցեր։
Սեփական իմպոտենտությունը ժողովրդի վզով փաթաթել պետք չի։

Տրիբուն
04.11.2011, 09:50
Դավ ջան, երկխոսության, և ոչ միայն երկխոսության այլև ցանկացած նախաձեռնության հաջողությունը ուղիղ համեմատական ա Ազատության հրապարակում կանգնած մարդկանց քանակին… շատ մարդ՝ հաջող ելք, քիչ մարդ՝ ձախողում…

Մեֆ, մարտի 1-ին քի՞չ մարդ կար ազատության հրապարակում, երբ հայտարարվեց 15 կետերի մասին: Մարտի 17-ին գիտե՞ս ինչքան մարդ կար հրապարակում, երբ հայտարարվեց, որ 15 կետերը մեկ ու կես են դառնում -պոոոոոոոոոոոոոոլնի մարդ: Գիտե՞ս խի մարդկանց թիվը գնալով պակասեց: Քանի որ մարդկանց էշի տեղ դրեցին ու ազատության հրապարակ մտնելն ու քաղբանտարկյալներին ազատելը ներկայացրեցին որպես դարի հաղթանակներ, ու էտ դարի հաղթանակները ամրապնդելու համար որոշեցին երկխոսել: Էտ շաաաաատ մարդիկ, չեն սիրում, որ իրանց էշի տեղ են դնում, ընգեր: Էտ շաաաատ մարդիկ, գիտեն, որ եթե մի միլիոն հոգով էլ հավաքվեն հրապարակում, բայց իրանց տանեն երկխոսության, ոչ մի բան էլ չի լինելու: Դրա համար էլ ուղարկեցին գրողի ծոցը ՀԱԿ-ին, իրա հանրահավաքներով, նստացույցով, երկխոսությամբ ու ելույթներով:

Այնպես որ, ստեղ պատճառահետևանքային կապը պետք ա հակառակ կողմից նայել: Երկխոսությունը չկայացավ ոչ թե այն պատճառով, որ քիչ մարդ էր հրապարակում, այլ հրապարակում քիչ մարդ էր, քանի որ ՀԱԿ-ը գնաց երկխոսության:

Մարդիկ վերջնականապես հասկացան, թե որն ա իրանց համակրած քաղաքական ուժի հիմնական նպատակը: Մարդիկ հասկացան, որ իշխանափոխություն ու համակարգային փոփոխությունները, որպես այդպիսին ՀԱԿ-ի նպատակը չեն: ՀԱԿ-ի մաքսիմում նպատակը, պռոստը Լևոնին նախագահ սարքելն էր, նվազագույն կորուստներով: Իսկ եթե դա տեղի չունեցավ, ապա գոնե, Սերժի հետ լեզու գտնելով ԱԺ-ում հնարավորս շատ տեղեր ձեռ քցելն ա: Բայց քանի որ դա էլ տեղի չի ունենում, ապա նպատակը դառավ, վերջին հանրահավաքից հետո, ԱԺ-ում գոնե մի քանի տեղ ունենալը:

Chuk
04.11.2011, 12:05
Պիտի ասեմ... չեմ դիմանա: :))

Չուկ, տեսության ու գրքերի մեջ շատ լավ էլ աշխատող գործիք ա, ո՞վ ա ասում, որ երկխոսությունը հիմար բան ա: Չէ, բայց պիտի իմանաս, թե երբ ես էդ կիրառում: Երկխոսության հակառակ կողմը հենց սկզբից ասեց՝ հարց չկա, երկխոսենք, բայց էն ինչի շուրջ դուք եք ուզում երկխոսել, չի լինելու, անընդունելի ա. ավելի շուտ ծոծորակներդ կտեսնեք, քան թե օրակարգի ձեր թեման: ՈՒ փաստացի ապացուցեցին իրենց խոսքերը ու տեր կանգնեցին դրանց: Դե հիմա ասա, ինչքանո՞վ էր արդարացված երկխոսության գնալը: ՈՒ ստեղ գիտե՞ս որն ա սաստկացուցիչ հանգամանք, էն որ ՀԱԿ-ը շատ լավ գիտեր, որ իրան երեք մատի կոմբինացիա են ցույց տալու: Պիտի անպայման *ա* ուտե՞ս, որ համոզվես դրա՝ ուտելու պիտանի չլինելու մեջ: Սրանից ավելի շատ ա անմեղսունակության հոտ գալիս, Արտակ ջան: Ու՞մ էին խաբում կամ ու՞մ էին հաշիվ տալիս իրանց արածի համար: Բացարձակ ոչ մեկի. ու էդ քո ասած ժողովրդի առաջ պատասխանատու լինելը ընդամենը հեքիաթ ա: Փաստացի ոչ մեկի առաջ էլ պատասխանատու չեղան: Հիմա էլ հնձում են պտուղները: Բայց ոնց առաջ եմ ասել, հիմա էլ եմ ասում. ընտրությունների արդյունքում իրենց ակնկալած թվից բազմապատիկ քիչ ձայն հավաքելու մեջ ՀԱԿ-ը ում ասես ու ինչի ասես չի մեղադրի, բացի իրենից:

Իսկ պայքարը 10, 20, 30 տարի շարունակվելու փոխարեն կարելի ա ընդամենը փոխել էդ պայքարի առաջնորդներին էնպիսիններով, որոնք կաշիներից դուրս կգան էդ պայքարը հնարավորինս սեղմ ժամկետներում հաջողությամբ պսակելու համար, այլ ոչ թե սեփական հետույքի անվտանգության (ինչպես նաև հետագայուն իրեն իսկ արդարացնելու) համար կսկսեն բոլորին դեմքի խելացի արտահայտությամբ համոզել, որ պետք ա բոլոր միջոցները սպառել, նոր վճռական քայլերի... չէ, վերջնական հաղթանակի սկիզբը դնել:
Դավ ջան, ասա, մի պահի մեջդ :))

Իսկ ընդհանրապես գրածիդ տրամաբանությունն ընդունելով կարձագանքեմ կարճ. վերադառնայինք նույն կետին, ես լինեի որոշողը, կգնայի երկխոսության:
Էն, որ իրանց (իշխանության) հռետորաբանությունն էդպիսին էր, ոչինչ չի նշանակում: Ու իրադարձությունները կարող էին զարգանալ տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Այ սա ա, որ դուք չեք ուզում տեսնել, ուզում եք տեսնել մենակ մի երեսը:

Ապեր, իսկ ինչ վերաբերվում ա ընտրություններին, ապա եթե քիչ ձայն կհավաքեն, ինչ արած: Գործը կբարդանա: Բայց չի կանգնի:

Ինչ վերաբերվում ա առաջնորդներին փոխելուն... ապեր, փոխեք: Ավելի ճիշտ եթե ՀԱԿ-ը քիչ ձեն ա հավաքելու, քո ասածի պես, էդ նշանակում ա, որ իրան քչերն են հիմա հավատում ու համակրում: Իսկ քանի որ գիտենք, որ ժողովրդի մեծամասնությունն իշխանությանը դեմ ա, ուրեմն ավտոմատորեն գալիս ենք էն եզրակացությանը, որ կա շատ մեծ զանգված, ով պատրաստ ա ընդունել ուրիշ առաջնորդների: Թող գան էդ առաջնորդները, խնդիր չկա: Ասել եմ, ասում եմ ու կասեմ. կգա մեկը, ով ավելի ռեալ ծրագիր կառաջարկի, ով ավելի շատ մարդ հավաքելու հայտ կներկայացնի, ես կողքին եմ: Ու ձեր նման չեմ ասի, անկախ որևէ պարագայից, էս աչքը շիլ ա, էն մեկն էլ վատ ա տեսնում, ուրեմն ինքն իր ծոծորակը կտեսնի, իսկ ինձ իր կողքին չի տեսնի: Ասում եմ. կկանգնեմ կողքին: Իսկ դու՞:

Chuk
04.11.2011, 12:08
ՀԱԿ-ում շատ հստակ պետք ա հասկանային, որ գարնան հանրահավաքները իրենց պիկն են լինելու, ու դրանից ավել մարդ չի գալու։
Էդ դու՞ ես որոշել :))
Դավ ջան, ՀԱԿ-ի հանրահավաքները ավելիին են հասնելու, քան գարնանն էր: Այո, վերջիններն ավելի քիչ էին, քան գարնանը: Բայց դու մոռանում ես, որ մինչև գարունն եղածներն էլ էին ավելի քիչ: Ապեր, կհասնենք, վախիլ մի: Իսկ կոնկրետ դու եթե չես ուզում միանալ, եթե էդ ուժի մեջ չես տեսնում քո համոզմունքների առաջ տանողին, մի միացիր ապեր: Ինձ ուղղակի հետաքրքիր ա, երբևէ որևէ մեկին կմիանա՞ս, թե՞ բոլորի ունքը ծուռ կլինի: Ժամանակը ցույց կտա:

Chuk
04.11.2011, 12:11
Մարդիկ վերջնականապես հասկացան, թե որն ա իրանց համակրած քաղաքական ուժի հիմնական նպատակը:
Գնել, մոռթած պահիր: Քո օրինակն ուրիշի վրա մի տարածի: Հիշում ես գարնան սկզբերի հանրահավաքները, որոնց իրար հետ էլ ենք եղել:
Ուրեմն քեզ հիմա վստահ ասում եմ. ապեր, վերջին հանրահավաքին այո, էնքան չկար մարդ, ինչքան գարնանը, բայց գրեթե էդքան կար: Էնպես որ իմացի, նոր խոսի էլի: Ու դեռ էլի ենք շատանալու:

davidus
04.11.2011, 12:30
Դավ ջան, ասա, մի պահի մեջդ :))

Ես գիտեմ, որ դու ինձ շատ ես սիրում... :D

Իսկ ընդհանրապես գրածիդ տրամաբանությունն ընդունելով կարձագանքեմ կարճ. վերադառնայինք նույն կետին, ես լինեի որոշողը, կգնայի երկխոսության:
Էն, որ իրանց հռետորաբանությունն էդպիսին էր, ոչինչ չի նշանակում: Ու իրադարձությունները կարող էին զարգանալ տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Այ սա ա, որ դուք չեք ուզում տեսնել, ուզում եք տեսնել մենակ մի երեսը:

Ապեր, էդ ՀԱԿ-ի հռետորաբանությունն ա, որ մինչև էսօր ոչ մի բան չի նշանակել, ու շարունակում ա ոչ մի բան չնշանակել։ Նրանց հռետորաբանությունը գործով ա ապացուցում իր ինչ որ բան նշանակել-չնշանակելը։ Ասել եմ, ու էլի եմ ասում՝ ՀԱԿ-ը գնաց երկխոսության սեփական հետևը ապահովագրելու համար։ Մարդ կա ասում ա՝ ժամանակ շահելու միջոց էր։ Ես չեմ բացառում դա, բայց մնում եմ իմ տեսակետին, քանի որ նույն ինքը ՀԱԿ-ը «վախեցել էր» իր իսկ հավաքած ժողովրդի քանակից ու անեմ վարկյան մտածում էր, որ էս ամենը կարող ա նույնիսկ իրանց վերահսկողությունից դուրս գա։ Դրա համար էլ քաղգիգանտը մատը թափ տալով հորդորում «սաստել կողքինին ծանրակշիռ խոսքով ու անվերապահ հետևել ու վստահել ՀԱԿ-ին, քանի որ իրենք գիտեն, թե ինչ են անում»։ Ճիշտ ես ասում, կարող էր և լրիվ ուրիշ կերպ զարգանալ։ Իշխանությունները կարող էին հենց սկզբից ՀԱԿ-ին ուղարկեին գրողի ծոցը։ Ես չպիտի էլ տեսնեմ էդ ձեր սիրած «խորքը», ես պիտի արդյունք տեսնեմ, որ հավատամ, ոգևորեմ, աջակցեմ։ Իսկ ինչ եմ ես տենսում՝ կլիոյով ՀՀԿ-ի տոմս ու ավանդների ցուցակագրում։ Հզոր ձեռքբերում ա, համաձայն եմ։

Ապեր, իսկ ինչ վերաբերվում ա ընտրություններին, ապա եթե քիչ ձայն կհավաքեն, ինչ արած: Գործը կբարդանա: Բայց չի կանգնի:

Բարդանալը մեղմ ասեցիր։ Այ էդ ժամանակ կերևա ՀԱԿ-ի սկզբոնքայնությունը, երբ մի հատ քաղխորհրդի նիստ կանեն՝ որոշելու, թե մտնելու են ԱԺ, թե հայտարարեն, որ իրենք 70% են հավաքել, բայց չգիտես ինչի 10%-ը հազիվ հաղթահարեցին։

Ինչ վերաբերվում ա առաջնորդներին փոխելուն... ապեր, փոխեք: Ավելի ճիշտ եթե ՀԱԿ-ը քիչ ձեն ա հավաքելու, քո ասածի պես, էդ նշանակում ա, որ իրան քչերն են հիմա հավատում ու համակրում: Իսկ քանի որ գիտենք, որ ժողովրդի մեծամասնությունն իշխանությանը դեմ ա, ուրեմն ավտոմատորեն գալիս ենք էն եզրակացությանը, որ կա շատ մեծ զանգված, ով պատրաստ ա ընդունել ուրիշ առաջնորդների: Թող գան էդ առաջնորդները, խնդիր չկա: Ասել եմ, ասում եմ ու կասեմ. կգա մեկը, ով ավելի ռեալ ծրագիր կառաջարկի, ով ավելի շատ մարդ հավաքելու հայտ կներկայացնի, ես կողքին եմ: Ու ձեր նման չեմ ասի, անկախ որևէ պարագայից, էս աչքը շիլ ա, էն մեկն էլ վատ ա տեսնում, ուրեմն ինքն իր ծոծորակը կտեսնի, իսկ ինձ իր կողքին չի տեսնի: Ասում եմ. կկանգնեմ կողքին: Իսկ դու՞:

Չուկ, ազատության հրապարակում կանգնածները կամ «սերժիկ հեռացիր» են գոռում, կամ «լևոն նախագահ»։ Դու հավատու՞մ ես, որ ես կարող եմ առաջնորդ փոխել։ ՀԱԿ-ում առաջնորդ կարա փոխվի միայն մի դեպքում՝ վերնախավում ներքին խլրտումների։ ՀԱԿ-ը հազար անգամ իր գործողություններով ապացուցել ա, որ ինքը փաթեթավորած ունի ժողովրդի կարծիքը, որին ինքը տենց կպած ուզում ա հանի ավգյան ախոռներից։

Իսկ էդ ով չի կանգնի նման առաջնորդի կողքին, որը բացի հստակ ծրագիր ունենալուց նաև էնքան սկզբունքային կլինի, որ գոնե սեփական պահանջներից հետ չկանգնի, գոնե չի խաբի իր հետևորդներին բարձր արվեստներով ու գիտություններով, թոզ չի փչի աչքներին։

davidus
04.11.2011, 12:37
Էդ դու՞ ես որոշել :))
Դավ ջան, ՀԱԿ-ի հանրահավաքները ավելիին են հասնելու, քան գարնանն էր: Այո, վերջիններն ավելի քիչ էին, քան գարնանը: Բայց դու մոռանում ես, որ մինչև գարունն եղածներն էլ էին ավելի քիչ: Ապեր, կհասնենք, վախիլ մի: Իսկ կոնկրետ դու եթե չես ուզում միանալ, եթե էդ ուժի մեջ չես տեսնում քո համոզմունքների առաջ տանողին, մի միացիր ապեր: Ինձ ուղղակի հետաքրքիր ա, երբևէ որևէ մեկին կմիանա՞ս, թե՞ բոլորի ունքը ծուռ կլինի: Ժամանակը ցույց կտա:

Իսկ ինչ կա որոշելու, եթե փաստը էդ ա ցույց տալի, երբ որ մեկ-երկու անգամ ջրբաժան հայտարարելու հույսով մարդիկ անընդհատ գալիս էին, բայց վերջում, չգիտես ինչի, էդ ժամկետը անընդհատ երկարում էր։ Ինչի պարզ չէր, որ շատ մարդ կեսից թքելու ա, ու գնա տուն, եթե սեփական աչքերով չտեսնի էն, ինչի համար ինքը եկել ա հերթական հանրահավաքին։ Մարդիկ ապուշ են երևի, որ չեն ընդունում հստակ պահանջների փոխարեն իրենց հրամցված պաշտոնական հավաստիացման կուտը։

Վերջին հարցիդ շատ շուտ պատասխանել եմ. :D

Իմ փրկիչը լինելու ա Քադդաֆիի նման քյալ դուխավիկ, տելախրաննիկներն էլ կին են լինելու։ :love

Chuk
04.11.2011, 12:43
Չուկ, ազատության հրապարակում կանգնածները կամ «սերժիկ հեռացիր» են գոռում, կամ «լևոն նախագահ»։ Դու հավատու՞մ ես, որ ես կարող եմ առաջնորդ փոխել։ ՀԱԿ-ում առաջնորդ կարա փոխվի միայն մի դեպքում՝ վերնախավում ներքին խլրտումների։ ՀԱԿ-ը հազար անգամ իր գործողություններով ապացուցել ա, որ ինքը փաթեթավորած ունի ժողովրդի կարծիքը, որին ինքը տենց կպած ուզում ա հանի ավգյան ախոռներից։

Իսկ էդ ով չի կանգնի նման առաջնորդի կողքին, որը բացի հստակ ծրագիր ունենալուց նաև էնքան սկզբունքային կլինի, որ գոնե սեփական պահանջներից հետ չկանգնի, գոնե չի խաբի իր հետևորդներին բարձր արվեստներով ու գիտություններով, թոզ չի փչի աչքներին։
Դավ, իմ արև չեմ հասկանում քեզ ու քո նման մտածողներին: Այ մարդ, համ ասում եք մարդիկ քչացել են, ՀԱԿ-ի համակիրները քչացել են, սենց-նենց, համ էլ ուզում եք որ հենց ՀԱԿ-ու՞մ առաջնորդ փոխվի:

Ապեր, եթե խնդիրը գալիս ա ՀԱԿ-ում փոփոխություն անելուն, էդ նշանակում ա, որ ՀԱԿ-ը շարունակում ա մնալ դոմինանտ ուժ: Հակառակ դեպքում ոչ թե ՀԱԿ-ում են առաջնորդ փոխում, այլ ՀԱԿ-ից դուրս նոր առաջնորդ են «ձեռք բերում»:

Ապեր, հիմա ՀԱ՞Կ, թե՞ չՀԱԿ: Կողմնորոշվեք, էլի:

Chuk
04.11.2011, 12:51
Մարդիկ ապուշ են երևի, որ չեն ընդունում հստակ պահանջների փոխարեն իրենց հրամցված պաշտոնական հավաստիացման կուտը։
Չի սազում, ապեր, նորմալ արտահայտվի: Քեզ ոչ մեկը չի թույլատրել ինձ ու իմ նման հազարավորներին ապուշ անվանել:

Ինչ վերաբերվում ա քեզ, ապեր, արի ճիշտն ասենք էլի. դու ՀԱԿ-ի դեմ իր կատարած քայլերի պատճառով չես լարվել, այլ ի սկզբանե լարված ես եղել, չես ընդունել: Ու դա ոչ թե որտև «իմաստուն» ես եղել, այլ որտև անձնական հակակրանք ես ունեցել շատերի նկատմամբ: Տենց չի՞:

Ապեր, իմ հետաքրքրությունը շարունակում ա մնալ նույնը. Ինձ ուղղակի հետաքրքիր ա, երբևէ որևէ մեկին կմիանա՞ս, թե՞ բոլորի ունքը ծուռ կլինի: Ժամանակը ցույց կտա:

davidus
04.11.2011, 13:11
Չի սազում, ապեր, նորմալ արտահայտվի: Քեզ ոչ մեկը չի թույլատրել ինձ ու իմ նման հազարավորներին ապուշ անվանել:

Չուկ, կակ ռազ ասում եմ, որ պետք չի էդ մարդկանց դնել ապուշի տեղ։ Էս ա ասածս։

Ինչ վերաբերվում ա քեզ, ապեր, արի ճիշտն ասենք էլի. դու ՀԱԿ-ի դեմ իր կատարած քայլերի պատճառով չես լարվել, այլ ի սկզբանե լարված ես եղել, չես ընդունել: Ու դա ոչ թե որտև «իմաստուն» ես եղել, այլ որտև անձնական հակակրանք ես ունեցել շատերի նկատմամբ: Տենց չի՞:

Իհարկե տենց ա, անձամբ իմ դեպքում էդպես էլ եղել ա, ու շարունակում ա մնալ։

Ապեր, իմ հետաքրքրությունը շարունակում ա մնալ նույնը. Ինձ ուղղակի հետաքրքիր ա, երբևէ որևէ մեկին կմիանա՞ս, թե՞ բոլորի ունքը ծուռ կլինի: Ժամանակը ցույց կտա:

Հենա պատասխանել ես էլի... :)

davidus
04.11.2011, 13:22
Դավ, իմ արև չեմ հասկանում քեզ ու քո նման մտածողներին: Այ մարդ, համ ասում եք մարդիկ քչացել են, ՀԱԿ-ի համակիրները քչացել են, սենց-նենց, համ էլ ուզում եք որ հենց ՀԱԿ-ու՞մ առաջնորդ փոխվի:

Բայց ի՞նչ հակասության խնդիր կա։ Էսօր «հիասթափվածների» մեծ մասի հիասթափության պատճառը հիմնականում սխալ քաղաքական կուրսն ա, որը միանձնյա վարում ա առաջնորդը։ Բայց խնդիրն էն ա, որ նույն առաջնորդի փոփոխությամբ ու ձեռնարկված գործողությունների արդյունքում գոնե մի փոքր արդյունք տեսնելու դեպքում էդ հիասթափվածները ոչ միայն կոգևորվեն, այլ կներգրավեն լիքը իներտ մասսայի։ Բայց էսօրվա դրությամբ բացի ՀԱԿ-ից էդ արդյունքնրը ոչ մեկը մարդավարի չի տեսնում, ու մենակ ՀԱԿ-ի հայտարարություններն են, որ բացահայտում են էդ արդյունքները։ Չուկ, արդյունքը պիտի էնքան ակնհայտ լինի. որ քոռ աչքով էլ տեսանելի լինի։

Ապեր, եթե խնդիրը գալիս ա ՀԱԿ-ում փոփոխություն անելուն, էդ նշանակում ա, որ ՀԱԿ-ը շարունակում ա մնալ դոմինանտ ուժ: Հակառակ դեպքում ոչ թե ՀԱԿ-ում են առաջնորդ փոխում, այլ ՀԱԿ-ից դուրս նոր առաջնորդ են «ձեռք բերում»:

Բայց ով ա քեզ ուզում համոզի, որ ՀԱԿ-ը էսօր «ընդդիմությունում» դոմինանտ չի։ Կա՞ տենց գրառում։ Ստեղ ոչ մեկ էլ չի ուրախանում դրա համար, որ ՀԱԿ-ը օր օրի ժողովուրդ ա կորցնում։ Կլիոմետրերով գրառումները վկա։ Բոլորն էլ սրտացավ են ու ափսոսում են, որ էդ մեծ գարնանային շարժումը, որից նույնիսկ ես էի ոգևորվել, սնեց պառազիտ կերպով քնացվեց։

Ապեր, հիմա ՀԱ՞Կ, թե՞ չՀԱԿ: Կողմնորոշվեք, էլի:

Ապեր, Լևոնի ղեկավարած կառույցների անվանումների «Հ» տառը ոնց որ խերով չի։ Լևոնի հետ կարելի ա նաև անունը փոխել։ :)

Varzor
04.11.2011, 14:04
Ապեր, այլընտրանքի բացակայությունը նշանակում ա ընտրանքի առկայություն: Ու քանի որ ինքդ ես ասում, որ չկա, ընտրանքը, ուզես թե չուզես, ՀԱԿ-ն ա:
ՀԱԿ-ի ընտրանք չլինելը նշանակում ա ամեն ինչը թողնել ջրի հոսքին ու կողքից նայել, թե ավազակապետությունը ոնց ա շարունակում երկիրը վարի տալ: Դու ուզու՞մ ես կողքից նայել: Նայիր: Ես՝ չէ :)

Չուկ ջան, քեզ հետ համամիտ եմ, որ այլընտրանք չունենալը շատ հետույքային իրավիճակ է` պատին ես դեմ առել:
Ոնց որ են ջհուդի անեկդոտը լինի.

համակենտրոնացման ճամբարում մի ջհուդ տեսնում է, որ յուսը տխուր նստած է, մոտենում նստում է կողքին.
- Ինչու ես տխուր?
- Դե սենց ասեմ, մենք հիմա երկու տարբերակն ունենք` կամ մեզ կսպանեն, կամ կփրկվենք: Եթե փրկվենք` լավ է, բայց եթե սպանվենք էլի 2 տարբերակ կա` կընկնեմ դրախտ կամ դժոխք: Եթե դրախտ` լավ է, բայց դժոխքում էլի 2 տարբերակի կա: Կամ ես կուտեմ սատանային, կամ նա ինձ: Եթե ես ուտեմ` նորմալ է, բայց եթե նա կերավ ինձ, ապա ես այլընտրանք չունեմ և ինձ ընթադմենը մի ելք է մնում: Դրա համր էլ տխուր եմ:

Բայց այընտրանք չունենալու պարագայում այլընտրանք հորինելն ավելի վատ է: Ահավոր է, երբ մարդը հույս է կապում մի բանի հետ, որն իրականում փուչ է: Խեղդվելուց փրփուրներից կախվելն ավելի տանջալի է: Ոնց ա լավ? Հանգիստ խեղդվել, թե փրփուրներից կախվելով տանջվել, հուսալ ու հուսախաբ ու տանջված խեղդվել?

Ֆիզիոլոգիական տեսանկյունից` երկուսն էլ նույնն են: Իսկ թե որն է ավելի լավ` Աստծո դատաստանին կիմանա խեղդվողը:
Այ ՀԱԿ-ի վրա հույս դնելը հենց փրփուրներից կախվելու հավասար եմ դիտարկում:

Varzor
04.11.2011, 14:05
իմ կարծիքով… իրանք ձեզ չեն ծախել ու սա հիմք ա որ ես իրանց համակրեմ

Մի ասա “հոպ”, քանի չես տեսել, թե ինչի մեջ ես թռել ;)

Chuk
04.11.2011, 14:09
Ապեր, Լևոնի ղեկավարած կառույցների անվանումների «Հ» տառը ոնց որ խերով չի։ Լևոնի հետ կարելի ա նաև անունը փոխել։ :)
Ապեր, չգիտեմ ոնց բացատրեմ: Լևոնի կողքը հավաքված մարդիկ, այսինքն պայքարող ակտիվ հատվածը Լևոն փոխելու խնդիր չի տեսնում: Մենք չենք փոխելու: Բայց եթե կան հիասթափվածների մեծ բանակ, ինչպես ասում ես(ք), ուրեմն կա նոր ուժի անհրաժեշտություն, նոր գործիչների անհրաժեշտություն, ու պետք ա դրանց սպասել, ոչ թե Լևոնին հանել էսօրվա ՀԱԿ համակիրների ձեռքերով:

Ասել եմ, կասեմ: ՀԱԿ-ն ու Լևոնը լիքը սխալներ են արել:
Բայց ընդհանուր գիծը ընդունելի ա: Ու մենք մեր առաջ նման խնդիր չենք դնում:

Եթե կոպիտ ասեմ, ապա մեզ պետք չի Լևոն փոխել նրա համար, որ մեզ միանան էն հիասթափվածները, ովքեր վաղն էլ ուրիշ բանից են հիասթափվելու ու սպասեն, որ մենք նոր փոփոխություն անենքՊ

Varzor
04.11.2011, 14:12
Բոլորն էլ սրտացավ են ու ափսոսում են, որ էդ մեծ գարնանային շարժումը, որից նույնիսկ ես էի ոգևորվել, սնեց պառազիտ կերպով քնացվեց։

Ախպեր, բոլորը չէ, ինձ հաստատ կարող ես սրտացավների ցուցակից ջնջել: Գարնանային շարժումն ինձ համար ակնհայտորեն ներկայացման առաջին արարն էր: Այն ինձ ևս մեկ անգամ հիշեցրեց հայ ժողովրդի մի առանձնահատկություն ևս` կարճ հիշողությունը: Ընդամենը 10 տարին բավարար եղավ, որ մարդիք գնան նրա ետևից, ում շատերը մի քանի տարի առաջ, եթե թույլ տային, իրենք իրենց ձեռքերով կխեղդեին:

Ոչ մի շարժում էլ չկար, շոու էր: Ցավալին այն է, որ մարդիկ զոհվեցին :(

Chuk
04.11.2011, 14:18
Այն ինձ ևս մեկ անգամ հիշեցրեց հայ ժողովրդի մի առանձնահատկություն ևս` կարճ հիշողությունը:
Ապեր, քեզ առաջարկում եմ մոռանալ «կարճ հիշողություն» տերմինը: Շարժմանը մասնակցածներին կարճ հիշողության մեջ մեղադրողներին կարելի ա մեղադրել ասենք «կարճ խելք» ունենալու մեջ, բայց դա սազական չի ոչ մի կողմին, ոչ մյուս: Էնպես որ առաջարկում եմ այդ տերմինը ուղղակի մոռանալ՝ նման քննարկումների համատեքստում:

Միշտ հիշիր, որ գուցե դու ես ամեն ինչը սխալ ընկալում, վերլուծում: Չի կարելի սենց մի զարկով մարդկանց կարճ հիշողություն ունեցող անվանել: Ապեր, եթե հիշողությունից խոսելու լինենք, էնքան բան կարող եմ քեզ հիշեցնել, որոնք, իմ կարծիքով, դու համապատասխան կերպ չես քննել ու զննել: Բայց պետք չի: Սիրուն չի: Մոռացիր էդ ախմախ տերմինը:

Chuk
04.11.2011, 14:24
«Մեր կուսակցությունը պետք է լինի այլընտրանք, կա մի մեծ զանգված, որը դժգոհ է Սերժ Սարգսյանից, մի զանգված էլ կա, որը դժգոհ է ՀԱԿ-ից։ Եթե մենք կարող ենք լինել այլընտրանք, ինչո՞ւ չօգտագործենք այդ հնարավորությունը»,- նշեց ԺԿ նախագահը:

Ըհըն, Կարապետիչն էլ ուզում ա այլընտրանք լինի, միացեք :))

Տրիբուն
04.11.2011, 14:46
Ըհըն, Կարապետիչն էլ ուզում ա այլընտրանք լինի, միացեք :))

Շնորհակալություն խորհրդի համար: Կարող ա և միանանք, կարող ա և չմիանանք: Կարող ա նայենք թե ուրիշները ոնց են միանում, կարող ա՝ չնայենք: Մենք ինչ ուզում ենք կարանք անենք, ի տարբերություն իրենց բոլոր թելերով ՀԱԿ-ի հետ կապածների:

Բայց մինչև մենք ինչ ուզում ենք անելը, թույլ տուր կարդալ անմեղսունակի հերթական բլթոցները:

Իշխանական ճամբարում պատերազմ է (http://www.lragir.am/armsrc/interview55711.html)

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ զրուցեցինք իշխանական ճամբարում վերջին ընթացքում կատարվող պաշտոնանկությունների ու վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի շեշտադրումների մասին:
.........
- Պաշտոնանկ արվածների հրաժարականը պահանջում էր նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը, նույնիսկ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում հրապարակված 15 կետանոց պահանջների մեջ էր դա գրված: Խոսվում է նաեւ այն բոլոր պաշտոնյաների հրաժարականների մասին, որոնց պաշտոնանկությունը եւս պահանջում էր Կոնգրեսը: Եթե այս պահանջը ի կատար ածվի, Սերժ Սարգսյանի հանդեպ հնարավո՞ր է վերաբերմունքը փոխեք՝ դրական առումով:

- Եկեք չմոռանանք ամենակարեւորը՝ այս բոլոր փոփոխություններն իրականում մեր շարժման ճնշման հետեւանք են: Եթե չլիներ մեր շարժումը, այս չորս տարիների ընթացքում մեր չդադարող ճնշումը, որը մտահոգում է օլիգարխիային, ապա ռեժիմի ներսում չէր առաջանա անվստահություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ չէր լինի նրա նկատմամբ դավադրությունը: Հենց այս հզոր շարժման տոկունությունն է պարտադրել դավադիրներին՝ փնտրել այլընտրանք Սերժ Սարգսյանին: Դա նշանակում է, որ իրականում շարժումն է թելադրում այս բոլոր գործընթացները: Ուստի, հենց շարժման ճնշման ներքո են կատարվում այս պրոցեսները, նաեւ իրականացվում են հրաժարականներ, որոնք մենք պահանջել ենք: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքին, ապա վերաբերմունքի փոփոխություն արդեն եղել ու միայն դեպի կոշտացում: Եթե նախկինում պատրաստ էինք իշխանության հետ համագործակցելով գնալ ՀՀ-ում ժողովրդավարական կարգերի հաստատման, ապա ռեժիմի մերժումից հետո ժողովրդավարության անցման շուրջ բանակցությունների հնարավորություն չենք տեսնում:
......

Արա, ինչ տղայա, ինչ տղայա է: Սերժի փորը ցավում ա առավոտները, ՀԱԿ-ի շարժման արդյունքն ա: Մկանը գործից հանում են, ՀԱԿ-ի պայքարի արդյունքն ա: Մինչև ՀԱԿ-ի 15 կետերը Հայաստանում ոչ մեկին գործից չէին հանում, հրաժարականներ չէին լինում, նախընտրական շրջանում էլ գզվռտոց չէր լինում:

Էս արդեն կլինիկայա .. :(

Տրիբուն
04.11.2011, 14:52
ՀՅԴ-ն ՀԱԿ-ին արդեն մի հատ տեղը դրեց՝ պոռոտախոսության համար: Ու իրոք, ՀՅԴ-ն մի տարի ա ինչ-որ ընտրական բարեփոխումների մասին ա խոսում, մինչ ՀԱԿ-ը 15 կետերն էր ջրում: ՈՒ հիմա հանկարծ ՀԱԿ-ը հայտնագործություն արեց - էկեք մինչև հերթական ընտրությունները բարելավենք ընտրական համակարգը: Ինչպիսի խելացի առաջարկ:

Մնաց ՕԵԿ-ն էլ մի հատ հայտարարությամբ հանդես գա ու ասի, որ գլխավոր ավանդ բաժանողն ինքը պըտի լինի, ոչ թե ՀԱԿ-ը: Ու մի հատ ջիգյարով գզեն իրար - չէ, ես պիտի ավանդները բաժանելը խոստանա, չէ, ես պիտի խոստանամ, չէ, ես արդեն ցուցակ եմ գրել, չէ, ես արդեն մի քիչ բաժանել եմ :D Իրար նման, ոչ մի բանով իրարից չտարբերվող, նույն ձևի ոջլոտ, կեղտոտ, անլվա, անիմաստ ..... արա, յաաաաաաաաաաաաաաախք ...

ՀՅԴ պատասխանն Արամ Մանուկյանին (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55723.html)

Ս.թ. նոյեմբերի 2-ին, հյուրընկալվելիս Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդես եկավ ՀՅԴ հասցեին զրպարտչական և բացահայտ ստահոդ հայտարարություններով: Դաշնակցությանն ուղղված մերկապարանոց մեղադրանքները պատասխանի արժանի չէին լինի, եթե պրն. Մանուկյանը չաղճատեր իրականությունը և դեպքերի իրական ընթացքը:

Մասնավորապես, պրն. Մանուկյանը պնդում է, որ իրենք առաջ են քաշել ընտրությունների արդար անցկացումն ապահովող չորս պայման, որին ՀՅԴ-ն չի միացել և իբրև թե չի աջակցում: Այդ պայմաններն են.

1. Քվեարկողների մատերի թանաքանշումը, որը կկանխի կրկնակի քվեարկությունը,

2. Ընտրությունների ընթացքի մոնիտորինգը,

3. Նկարահանումները,

4. Մասնակցության ցուցակների հրապարակումը:

Ի տարբերություն ՀԱԿ առաջնորդի, որը միայն վերջին հանրահավաքին է անդրադարձել ընտրությունների կազմակերպման որակին, ՀՅԴ-ն (և Ժառանգությունը) դեռևս մայիս ամսին ներկայացրել են ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ, որը շուրջ 20 դրույթ էր պարունակում, որոնք ընտրությունների կազմակերպումն ավելի արդար, ազատ և թափանցիկ կդարձնեին: Հիշենք առաջարկներից մի քանիսը.

1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ:

2. Փոխել ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը:

3. Բազմակի քվեարկությունների և լցոնումների բացառման նպատակով.

3.1. Քվեարկության մատյանների (քվեարկածների ստորագրություններով) հրապարակում (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները),

3.2. Քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում,

3.3. Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր ընտրողի անձնագրի սկանավորման և արխիվացման իրականացում,

4. Քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի զարգացման նպատակով.

4.1. Ներդնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք հաշվարկում են և հնարավորություն են տալիս ցանկացած պահի իմանալ քվետուփում առկա ծրարների (քվեարկության մասնակիցների) թիվը,

4.2. Փոփոխել քվեածրարների հաշվարկման կարգն ու հերթականությունը:

5. Նախընտրական քարոզչության սահմանման, հասանելիության և հավասարության ապահովման նպատակով.

5.1. Օրենքով ամրագրել, որ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակի իր մոնիթորինգի և վերհսկողության մեթոդիկան (ԵԱՀԿ-ի նման, թե ինչպես է գնահատում անկողմնակալությունը),

5.2. Սահմանել նախընտրական քարոզչություն հասկացությունը,

5.3. Սահմանել, որ նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6-ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առևտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը:

6. Թաքնված ընտրակաշառքների բացառման նպատակով օրենսդրորեն կարգավորել «բարեգործական» հիմնադրամների և կուսակցությունների գործունեությունը նախընտրական և ընտրական փուլերում:

7. Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրենսդրորեն արգելել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից պետական գույքի, ինչպես նաև պետական դիրքի օգտագործումը քարոզչական հնարավորությունների ընդլայնման համար:

Համեմատելով վերը նշված կետերը, կարող ենք նշել, որ ՀԱԿ առաջ քաշած պահանջներն, ավելի ամբողջական ու համակարգված, վաղուց բարձրաձայնվել էին ՀՅԴ կողմից, թերևս բացառությամբ մատերի թանաքոտման, որը Դաշնակցությունն առաջարկել էր փոխարինել ավելի քաղաքակիրթ՝ անձնագրերի սկանավորման տարբերակով: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ՀՀՇ առաջնորդը կա՛մ տեղյակ չէ նախընտրական գործընթացներից և քաղաքական ուժերի դիրքորոշումներից, կա՛մ նենգափոխում է դրանք:

Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն և նրա դուստր ձեռնարկություն ՀԱԿ-ը, փորձում են մոլորեցնել հայ հասարակությանն, իրենց ներկայացնելով որպես միակ «իրական» ընդդիմություն, կամ քաղաքական ուժ, որն ընդունակ է համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, իսկ «համաքաղաքացիական մոբիլիզացիա» ասելով ի նկատի ունեն միայն իրենց կուրորեն հետևելը:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Varzor
04.11.2011, 14:52
Ապեր, քեզ առաջարկում եմ մոռանալ «կարճ հիշողություն» տերմինը: Շարժմանը մասնակցածներին կարճ հիշողության մեջ մեղադրողներին կարելի ա մեղադրել ասենք «կարճ խելք» ունենալու մեջ, բայց դա սազական չի ոչ մի կողմին, ոչ մյուս: Էնպես որ առաջարկում եմ այդ տերմինը ուղղակի մոռանալ՝ նման քննարկումների համատեքստում:

Միշտ հիշիր, որ գուցե դու ես ամեն ինչը սխալ ընկալում, վերլուծում: Չի կարելի սենց մի զարկով մարդկանց կարճ հիշողություն ունեցող անվանել: Ապեր, եթե հիշողությունից խոսելու լինենք, էնքան բան կարող եմ քեզ հիշեցնել, որոնք, իմ կարծիքով, դու համապատասխան կերպ չես քննել ու զննել: Բայց պետք չի: Սիրուն չի: Մոռացիր էդ ախմախ տերմինը:

Տերմիների մեծ մասն այնքանով է ախմախ, որքանով որ անտեղի դրանք քննադատվում են կամ չեն հասկացվում: Ես հաստատ իմ քայլերի ու արածների համար պատասխան եմ տալիս ու եթե ինձ հիշեցնելու բան կա, ապա դրա համար համապատասխան պատասխան արդեն սիկ տվել եմ:

Ապեր ես էլ առաջարկում եմ չխառնել ու "տակտիշնի" բայց անհիմն չմեղադրել կարճ խելքի մեջ:
Կարճ հիշողությնա մասին ենքան հիմքեր ունեմ խոսելու, որ օրը չի հերիքի, որ թվարկեմ:
Դե հիմա ներկայացնում եմ իմ "ընկալածն ու վերլուծածը": Դե ձռքդ դիր խղ-իդ ու ասա, որն եմ սխալ ընկալում կամ վերլուծում:
Մեկը համարվում է ԲՏ, կամ ասենք դրա նման մի բան, վարկաբեկված ու "փչացած" անձնավորթություն: Ես ու դու նույնպես ընդունում էինք, որ նա այդպիսին է: Հետագա կյանքում այդ նզովյալը "ընդունում և գիտակցում է" իր մեղքերը, "տոգորվաում է" ազնիվ գաղափարներով` մեր ազնիվ գաղափարներով: Համոզված եմ, որ ոչ ես ոչ էլ դու հետ ոչ տալիք-առնելիք կունենանք, ոչ կողքը կկանգնենք, ոչ էլ առավել ևս կսարքենք մեր արդար գործի առաջնորդ ու մեր ղեկավար: Սխալ եմ ասում? Թե տենց չի?
Հերիքա լոլոներ կարդաք, անձամբ կուշտ եմ այն մարդկանցից, որոնք ժամանակին ԼՏՊ-ին բացահայտ ու անթաքույց ատում ու հայհոյում էին, իսկ հիամ "մոռացել" են ու իրա հետ գործ են բռնում:
Դու ինչպես կվերաբերվես այդպիսի մարդկանց նախաձեռնությանը ու սկսած գործին? Որքանով կհավատաս իրենց ազնվությանը?

Ու որքան էլ Չուկի նման ազնիվ տղեն ինձ ներկայացնում է, որ ես սխալ եմ ընկալում: Միևնույն է` չեմ հավատում ու չեմ վստահում: Խոսքս մ,ենակ ԼՏՊ-ին չի վերաբերվում, այլ ՀԱԿ-ի շատ ու շատ անդամների:
Մենակ էլի չասես, թե անձերի հետ եմ կապում: Տեսնում եմ, որ ժողովրդի տրամաբանական և ազնիվ մղումների վրա մի խումբ մարդիք, որոնք ոչ վստահություն են ներշնչում ոչ էլ արդեն իրենց խոսքն արժեք ունի, փորձում են օգտագործել, իբր թե ժողովրդի համար են ցավում: Այսինքն, ստեղ կոնկրետ մեկ կամ մի քանի անձանց խնդիրը չի, այլ երևույթի ու սկզբունքի հարց է: Տրամաբանության ու տղամարդու խոսքի հարց է: Պատիվը գետնին գցելու ու ժոպալիզուայն հարց է:
Հիմա ես չեմ, դու ես: Ինչ կասես այդ պարագայում? Երկու բան կա ասելու, որից ամենանշառը "կարճ հիշողությունն է", իսկ մյուսը ավելի վատ բնորոշում ունի: Նախընտրում եմ և հավատում եմ, որ գոնե երկրորդը չի` առաջինն է, "կարճ հիշողության" արդյունք է:

Chuk
04.11.2011, 14:58
Շնորհակալություն խորհրդի համար: Կարող ա և միանանք, կարող ա և չմիանանք: Կարող ա նայենք թե ուրիշները ոնց են միանում, կարող ա՝ չնայենք: Մենք ինչ ուզում ենք կարանք անենք, ի տարբերություն իրենց բոլոր թելերով ՀԱԿ-ի հետ կապածների:
Մի պահ ենթադրենք, որ էդ «բոլոր թելերով ՀԱԿ-ի հետ կապվածներ» արտահայտությունը ոչ թե բլթոց է, այլ ճիշտ բնորոշում:
Հարց չկա, ախպերս: Մենք բոլոր թելերով ՀԱԿ-ին ենք կապված: Դիցուք: Չեմ անդրադառնում, որ նման բնորոշումներ տալիս են, սովորաբար, սեփական արշինով չափելուց: Ենթադրում եմ, որ ճիշտ ես ասում ու ասում եմ, հարց չկա, ոնց ասես:

Դե ապացուցի, որ դու ինքդ կապված չես ու փորձիր քաղաքականությանը անդրադառնալ ՀԱԿ-ից դուրս :) Կտրի՛ր կապերդ: Կտրի՛ր թելերը: Հի՛-մա՛, հի՛-մա՛ :))

Վերջն ես, ապեր ;)

Chuk
04.11.2011, 15:02
Տերմիների մեծ մասն այնքանով է ախմախ, որքանով որ անտեղի դրանք քննադատվում են կամ չեն հասկացվում: Ես հաստատ իմ քայլերի ու արածների համար պատասխան եմ տալիս ու եթե ինձ հիշեցնելու բան կա, ապա դրա համար համապատասխան պատասխան արդեն սիկ տվել եմ:

Ապեր ես էլ առաջարկում եմ չխառնել ու "տակտիշնի" բայց անհիմն չմեղադրել կարճ խելքի մեջ:
Կարճ հիշողությնա մասին ենքան հիմքեր ունեմ խոսելու, որ օրը չի հերիքի, որ թվարկեմ:
Դե հիմա ներկայացնում եմ իմ "ընկալածն ու վերլուծածը": Դե ձռքդ դիր խղ-իդ ու ասա, որն եմ սխալ ընկալում կամ վերլուծում:
Մեկը համարվում է ԲՏ, կամ ասենք դրա նման մի բան, վարկաբեկված ու "փչացած" անձնավորթություն: Ես ու դու նույնպես ընդունում էինք, որ նա այդպիսին է: Հետագա կյանքում այդ նզովյալը "ընդունում և գիտակցում է" իր մեղքերը, "տոգորվաում է" ազնիվ գաղափարներով` մեր ազնիվ գաղափարներով: Համոզված եմ, որ ոչ ես ոչ էլ դու հետ ոչ տալիք-առնելիք կունենանք, ոչ կողքը կկանգնենք, ոչ էլ առավել ևս կսարքենք մեր արդար գործի առաջնորդ ու մեր ղեկավար: Սխալ եմ ասում? Թե տենց չի?
Հերիքա լոլոներ կարդաք, անձամբ կուշտ եմ այն մարդկանցից, որոնք ժամանակին ԼՏՊ-ին բացահայտ ու անթաքույց ատում ու հայհոյում էին, իսկ հիամ "մոռացել" են ու իրա հետ գործ են բռնում:
Դու ինչպես կվերաբերվես այդպիսի մարդկանց նախաձեռնությանը ու սկսած գործին? Որքանով կհավատաս իրենց ազնվությանը?

Ու որքան էլ Չուկի նման ազնիվ տղեն ինձ ներկայացնում է, որ ես սխալ եմ ընկալում: Միևնույն է` չեմ հավատում ու չեմ վստահում: Խոսքս մ,ենակ ԼՏՊ-ին չի վերաբերվում, այլ ՀԱԿ-ի շատ ու շատ անդամների:
Մենակ էլի չասես, թե անձերի հետ եմ կապում: Տեսնում եմ, որ ժողովրդի տրամաբանական և ազնիվ մղումների վրա մի խումբ մարդիք, որոնք ոչ վստահություն են ներշնչում ոչ էլ արդեն իրենց խոսքն արժեք ունի, փորձում են օգտագործել, իբր թե ժողովրդի համար են ցավում: Այսինքն, ստեղ կոնկրետ մեկ կամ մի քանի անձանց խնդիրը չի, այլ երևույթի ու սկզբունքի հարց է: Տրամաբանության ու տղամարդու խոսքի հարց է: Պատիվը գետնին գցելու ու ժոպալիզուայն հարց է:
Հիմա ես չեմ, դու ես: Ինչ կասես այդ պարագայում? Երկու բան կա ասելու, որից ամենանշառը "կարճ հիշողությունն է", իսկ մյուսը ավելի վատ բնորոշում ունի: Նախընտրում եմ և հավատում եմ, որ գոնե երկրորդը չի` առաջինն է, "կարճ հիշողության" արդյունք է:
Վարզոր ջան, գրառմանդ մեջ չկա հատված, որին պատասխանած չլինեմ՝ հենց քո հետ խոսելիս:

Էնպես որ շարունակում եմ կրկնել կոչս. մի՛ մեղադրիր մարդկանց «կարճ հիշողություն» ունենալու մեջ, զուտ են պատճառով, որ դու իրավիճակն այլ կերպ ես վերլուծում, քան նրանք: Հակառակ դեպքում նրանք էլ իրավունք կվաստակեն քեզ մեղադրելու «կարճ խելք» ունենալու մեջ, էլի հաշվի առնելով, որ դու այլ կերպ ես վերլուծում, քան իրանք, ու իրենք վստահ են, որ ճիշտ են վերլուծում: Դա պատիվ չի բերի ո՛չ մի կողմին, ո՛չ մյուս:

հ.գ. Ես քեզ կարճ խելք ունենալու մեջ չեմ մեղադրել, այլ ասել եմ, որ նման անպատասխանատու հայտարարությունը կարող է նման մեղադրանք հասցնելու բարոյական իրավունք տա մյուս կողմին, բայց մեկը ես այդ արժեքային համակարգը չեմ կրում, որ քեզ նման մեղադրանք հնչեցնեմ նման առիթով: Ես ընդունում եմ քո վերլուծածը՝ դրան չհամաձայնվելով, դա չկապելով ո՛չ քո խելքի, ո՛չ հիշողության, ո՛չ տրամաբանական ունակությանդ հետ:

davidus
04.11.2011, 15:03
Էս արդեն կլինիկայա .. :(

Ինձ գիտես ինչն ա ահավոր հետաքրքրում. էս տղեն հավատում ա ինքն իրա ասածներին։

Տրիբուն
04.11.2011, 15:03
Մի պահ ենթադրենք, որ էլ «բոլոր թելերով ՀԱԿ-ի հետ կապվածներ» արտահայտությունը ոչ թե բլթոց է, այլ ճիշտ բնորոշում:
Հարց չկա, ախպերս: Մենք բոլոր թելերով ՀԱԿ-ին ենք կապված: Դիցուք: Չեմ անդրադառնում, որ նման բնորոշումներ տալիս են, սովորաբար, սեփական արշինով չափելուն: Ենթադրում եմ, որ ճիշտ ես ասում ու ասում եմ, հարց չկա, ոնց ասես:

Դե ապացուցի, որ դու ինքդ կապված չես ու փորձիր քաղաքականությանը անդրադառնալ ՀԱԿ-ից դուրս :) Կտրի՛ր կապերդ: Կտրի՛ր թելերը: Հի՛-մա՛, հի՛-մա՛ :))

Վերջն ես, ապեր ;)

Կարամ կտրեմ, կարամ չկտրեմ: Ինչ ուզում եմ կարամ անեմ: Բայց քանի որ ամենաշատ բլթցնողը ՀԱԿ-ն ա էսօր, ՀԱԿ-ի բլթոցներն ենք քննարկում: Հատուկ քո խաթեր Կարապետիչից կարամ մեջբերում անեմ:

Կարապետիչը տեղեկություն ունի, թե ՀԱԿ-ին 17 մանդատ են խոստացել (http://www.tert.am/am/news/2011/11/04/karapetich2/)

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկություններ ունի, որ իշխանությունը նոր գումարման խորհրդարանում տասնյոթ մանդատ է խոստացել ՀԱԿ-ին:

«Այսօր խոսել, որ ՀԱԿ-ի պայքարը ըմբոստ է և անկանխատեսելի, այդպիսի բան չկա, նրանց կողմից համակարգվում է յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր քայլ։ Ունեն սցենար, ռեժիսոր, դա հաշվարկ է, և ոչ՝ պոռթկում: Իսկ ես կուզենայի, որ ժողովրդի կողմից ինքնաբուխ պոռթկում լիներ»,- ասաց Կարապետիչը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը:

«Մեր կուսակցությունը պետք է լինի այլընտրանք, կա մի մեծ զանգված, որը դժգոհ է Սերժ Սարգսյանից, մի զանգված էլ կա, որը դժգոհ է ՀԱԿ-ից։ Եթե մենք կարող ենք լինել այլընտրանք, ինչո՞ւ չօգտագործենք այդ հնարավորությունը»,- նշեց ԺԿ նախագահը:

Կարապետիր-Կարապետիչ, դեմք ա: Արա, դե ասա, էս քո համար ԱԼՄ-ն չի, որ ինչ գիտես, մի անգամից դրա մասին երգես: Կամ որ երգես էլ, մեկ ա քեզ դրա համար ադամանդ ոչ մեկը չի տալու:

Տրիբուն
04.11.2011, 15:07
Ինձ գիտես ինչն ա ահավոր հետաքրքրում. էս տղեն հավատում ա ինքն իրա ասածներին։

Ապեր, ես հոգեբան չեմ, բայց լսել եմ, որ կա տենց հոգեխանգարում, որ մեկը անըդհատ կրկնում ա մի հատ հավայի բան, ինքն էլ ա ասկում իրա ասածներին լուրջ հավատալ:

Կարճ ասած, էս տղեն, սկկսել ա ինքը իրան ահավոր լուրջ ընդունել: :o

davidus
04.11.2011, 15:09

Ի միջիայլոց, էն օրը Լիոնի խորհրդով Օրուլեի «Անասնաֆերմա»-ն կարդացի։ Լրիվ էս վիճակն ա։ Ժողովրդի հիշողության թեման էլ ա արծարծած։

Chuk
04.11.2011, 15:15
Ի միջիայլոց, էն օրը Լիոնի խորհրդով Օրուլեի «Անասնաֆերմա»-ն կարդացի։
Մերսի, լավ հիշացրիր :)
Ես էլ կակռազ մտածում էի, թե հիմա ինչ կարդամ :)

Varzor
04.11.2011, 16:26
Վարզոր ջան, գրառմանդ մեջ չկա հատված, որին պատասխանած չլինեմ՝ հենց քո հետ խոսելիս:

Էնպես որ շարունակում եմ կրկնել կոչս. մի՛ մեղադրիր մարդկանց «կարճ հիշողություն» ունենալու մեջ, զուտ են պատճառով, որ դու իրավիճակն այլ կերպ ես վերլուծում, քան նրանք: Հակառակ դեպքում նրանք էլ իրավունք կվաստակեն քեզ մեղադրելու «կարճ խելք» ունենալու մեջ, էլի հաշվի առնելով, որ դու այլ կերպ ես վերլուծում, քան իրանք, ու իրենք վստահ են, որ ճիշտ են վերլուծում: Դա պատիվ չի բերի ո՛չ մի կողմին, ո՛չ մյուս:

հ.գ. Ես քեզ կարճ խելք ունենալու մեջ չեմ մեղադրել, այլ ասել եմ, որ նման անպատասխանատու հայտարարությունը կարող է նման մեղադրանք հասցնելու բարոյական իրավունք տա մյուս կողմին, բայց մեկը ես այդ արժեքային համակարգը չեմ կրում, որ քեզ նման մեղադրանք հնչեցնեմ նման առիթով: Ես ընդունում եմ քո վերլուծածը՝ դրան չհամաձայնվելով, դա չկապելով ո՛չ քո խելքի, ո՛չ հիշողության, ո՛չ տրամաբանական ունակությանդ հետ:
Չուկ ջան, միգուցե գրառմանս որոշ հատվածների շուրջ նակինում ևս շատ ենք խոսել, բայց բուն կորիզի վերաբերյալ ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ քեզանից ոչ էլ հենց էն մարդկանցից, ումից որ խոսում եմ: ՄԻ եմայի ուրջ շատ խոսելը, դեռ չի նշանակում, որ դրան պատասխաններ են տրվել: Հետաքրքիր է, դու ոնց ես կարողանում պատասխան տալ մի երևույթի, որի հենց անմիջական մասնակիցներն ու սարքողներն իրենք չեն կարողանում լիարժեք պատասխան տալ:
Սաղ պատասխանները սահմանափակվում են "Դուք լիարժեք չեք վերլուծում իրավիճակը, ամեն ինչ չի, որ ստանդարտ տրամաբանությամբ է, պետք է հարցին այլ կողմից նայել ..." և նմանատիպ այլ անարժանահավատ ու գործնականում անվստահելի ու ոչինչ չասող պատասխաններ:
Ու պետք չի նույն հարթության վրա դնել կարճ խելքն ու կարճ հիշողությունը: Երկուսն էլ կարճ են, բայց տարբեր արժեք ունեն: Ու էլի եմ ասում, ես չեմ մեղադրում, այլ արձանագրում եմ փաստ և դրան տալիս եմ այդ անվանումը, քանի որ մյուս հնարավոր անվանումը չեմ ուզում տալ` բարեսիրտ եմ, լավատես ու այդ արժեքային համակարգը չունեմ ;)

Հարցս շատ կոնկրետ է:
Եթե դու ունես խնդիր և գաղափար, գալիս է մի կազմակերպություն-կառույց և առաջարկում է քեզ առաջնորդել այդ գաղափարի իրականացման գործում: Դու տեսնում ես, որ այդ կառույցը կառուցված է վստահություն չներշնչող երևույթների վրա (տես շեշտեմ` անձերի անուն չեմ տալիս), ինչպիսիք են կեղծավորությունը, շողոքորթությունը, խոսքից թռնելը, ազնվության պակասը և այլ նմանատիպ վատ երևությներ: Ու կապ չունի, թե այդ երևույնթրը կրողներն ովքեր են: Բայց այդ կառույցը պնդում է, որ ինքը գիտի և գիտակցում է իր բոլոր սխալները, ցավում է քո ցավով, տոգորված է քո գաղափարով: Ինչն է քեզ հիմքեր տալիս, որ այդ կառույցի մեջ տեսնես քո գաղափարների աջակից ու խնդիրների լուծման մասնակից (չեմ ասում գաղափարն իրականացնող ու խնդիր լուծող)?
Անձամբ ինձ` ոչ միայն վստահության հիմքեր չի տալիս, այլև հիմքեր է տալիս հակառակ բաները մտածելու` խաբում են, ծախու են, կեղծ են (այս բոլորը կամ-երով կամ և-երով):

Տես, ես չեմ ասում, թե ինչու ես սատարում իրենց կողմից "սատարվող" ազնիվ գաղափարներին ու շարժմանը: Ոնց կարող է ազնիվ մարդը չսատարել ազնիվ գաղափարներին? Բայց մակերեսորեն է միայն այդպես, իրականում կարող է, եթե իր ազնիվ գաղափարները շահարկվում են, դրանցով քողարկվում են բոլորովին այլ խնդիրների լուծման համար, որոնք ոչ մի առնչություն չունեն այդ գաղափարների հետ:

Հ.Գ.
Ես գիտեմ, որ քո տեսակետը դեռևս չի փոխվել, դրա համար էլ չեմ ակնկալում, որ կպատասխանես` դու կարիք չունես ինձ ինչ-որ բան ապացուցելու կամ ներկայացնելու առանց այդ էլ հասկանալի կարծիքդ:
Բայց հո մտածելու նյութ կտաm` անկախ եզրահանգմանդ արդյունքից:)

Chuk
04.11.2011, 16:31
Եթե դու ունես խնդիր և գաղափար, գալիս է մի կազմակերպություն-կառույց և առաջարկում է քեզ առաջնորդել այդ գաղափարի իրականացման գործում: Դու տեսնում ես, որ այդ կառույցը կառուցված է վստահություն չներշնչող երևույթների վրա (տես շեշտեմ` անձերի անուն չեմ տալիս), ինչպիսիք են կեղծավորությունը, շողոքորթությունը, խոսքից թռնելը, ազնվության պակասը և այլ նմանատիպ վատ երևությներ: Ու կապ չունի, թե այդ երևույնթրը կրողներն ովքեր են: Բայց այդ կառույցը պնդում է, որ ինքը գիտի և գիտակցում է իր բոլոր սխալները, ցավում է քո ցավով, տոգորված է քո գաղափարով: Ինչն է քեզ հիմքեր տալիս, որ այդ կառույցի մեջ տեսնես քո գաղափարների աջակից ու խնդիրների լուծման մասնակից (չեմ ասում գաղափարն իրականացնող ու խնդիր լուծող)?
Վազոր, եթե քեզ պատասխանը չի գոհացրել, էդ չի նշանակում, որ պատասխանը չի տրվել:

1. Ես համաձայն չեմ ՀԱԿ-ի կոնտեքստում քո տված բնորոշիչներին ու կարծում եմ, որ դրանք հիմնավորված չեն:
2. Անգամ ամենաստոր մարդը եթե առաջնորդի շարժումը, բայց դու տեսնես, որ դրանից կարելի է օգուտ քաղել ու ինքը քո ճնշման տակ անելու է լավը, ապա կարելի է գնալ հետևից:

Սրանք շատ ավելի մանրամասն ես գրել եմ, հիմնավորել եմ: Կապ չունի իմ տեսակետը ճիշտ է, թե սխալ: Կարող ես համաձայնվել, կարող ես չհամաձայնվել: Բայց ձև մի արա, որ իբր չեմ պատասխանել: Կրկնում եմ. ուրիշ հարց, որ իմ պատասխանը քեզ չի բավարարել: Դա քո ու միայն քո խնդիրն է տվյալ պարագայում, որովհետև ես ներկա պահին իմ առջև խնդիր չեմ դրել քեզ ապացուցելու իմ անհերքելի ճշմարտությունը:

Varzor
04.11.2011, 17:13
Վազոր, եթե քեզ պատասխանը չի գոհացրել, էդ չի նշանակում, որ պատասխանը չի տրվել:
Իսկ դա նշանակում է, որ ցանկացած վատ տրված կամ չտրված պատասխան կարելի է համարել տրված և գցել չգոհացնողների շարքը ;) Ծիպա "Ես հստակ ու սպառիչ, ամենակարևորը ճիշտ պատասխանեցի, բայց ինձանից գոհ չմնացին ու կտրվեցի": Ուսանողական տրյուկ ա, բավականին կիրառվող: Հա, ի դեպ մեկ մեկ էլ տրյուկ չի` ճշմարտություն ա: Կարելի ա ասյ վերջինին տակ էլ դասակարգել :)

1. Ես համաձայն չեմ ՀԱԿ-ի կոնտեքստում քո տված բնորոշիչներին ու կարծում եմ, որ դրանք հիմնավորված չեն:
???
Չուկ, ինչը հիմնավորված չի? Իրար մեր քրֆող ու ԲՏ համարող մարդիկ հավաքվել են ու ասում են "մենք լավն ենք, իրար քրֆելու ժամանակներն անցել ա, հիմա ոչ մեկն էլ ԲՏ-չի` սխալվել ենք"??? Ժոպալիզություն: Կեղծիք: Անթասիբություն:
Իմ ասած բնորոշիչներին համաձայն չես, խնդրեմ, չակերտների նախադասությանս դու բնորոշում տուր: Մենակ հանկարծ չասես, թե էդ նախադասությունն էլ հիմնավորված չի, թե չէ արդեն կոնկրետ անուններ կտամ ու առերես կհանդիպեցնեմ: Բայց դրանից բան կշահենք?

2. Անգամ ամենաստոր մարդը եթե առաջնորդի շարժումը, բայց դու տեսնես, որ դրանից կարելի է օգուտ քաղել ու ինքը քո ճնշման տակ անելու է լավը, ապա կարելի է գնալ հետևից:
Ստոպ! Հստակ գրել էի, որ քո չսիրած աձնավորման թեման դնում եմ մի կողմ: Խոսքս գնում է բացասական երևույթներով լեցուն և նաև դրանց վրա ձևավորված կառույց-կազմակերպության մասին: Որտեղ ստեղ տեսար ամենաստոր մարդուն? Ոչ մեկն էլ ամենաստորը չեն: Ավելին ասեմ, միգուցե ամենաստորը հեչ էլ իրենց շարքերում չի: Բայց բուն երևույթները առտկա են կառույցի ներսում և նույնիսկ նրա ձևավորման մեջ դեր են խաղացել:

Սրանք շատ ավելի մանրամասն ես գրել եմ, հիմնավորել եմ: Կապ չունի իմ տեսակետը ճիշտ է, թե սխալ: Կարող ես համաձայնվել, կարող ես չհամաձայնվել: Բայց ձև մի արա, որ իբր չեմ պատասխանել: Կրկնում եմ. ուրիշ հարց, որ իմ պատասխանը քեզ չի բավարարել: Դա քո ու միայն քո խնդիրն է տվյալ պարագայում, որովհետև ես ներկա պահին իմ առջև խնդիր չեմ դրել քեզ ապացուցելու իմ անհերքելի ճշմարտությունը:
Չուկ ջան, ես չեմ ասել, թե ընդհանրապես չես պատասխանել, բայց հո ամեն զրույց կամ քննարկում չի, որ կարելի է համարել հարցի պատասխան: Նույնիսկ պատասխանների մի քանի տարբերակի առաջարկը պատասխան չի:
Տենց որ լինի հարցին հարցով պատասխանելն էլ ա պատասխան: Կամ "չգիտեմ"-ը էլի պատասխան է:
Ես գիտեմ, որ դու քո առջևսեփական մտքերիդ ու գաղփարներիդ ճշմարտացիությունն ապացուցելու խնդիր չես դրել: Միայն այն, որ դու դրանց հետևում ես, ինձ համար հիմք է համարելու, որ առնվազն դու անձամբ դրանք ճշմարտացի ես համարում և համոզված ես դրանցում:
Բայց լավ, ոնց անենք?
Դու ասում ես, որ ժողովրդի բազմաքանակն աջակցությունն իրական օգուտ կապահովի ձեր պայքարում: Ընդունեցի - 1
Մենք նստել ենք դիվանին և չենք հասկանում, որ ձեր պայքարին մասնակցելով մենք մեզ էլ ենք օգուտ տալու (յանի մենք էդքանը չենք հասկանում` այլ կերպ ենք մտածում, դրա համար էլ դիվանին ենք նստած): Ընդունեցի - 2

Բա ոնց անենք, որպեսզի 2-ը լուծվի ու կատարվի 1-ը?

Միթե վատ կլինի, որ ասենք դու կամ քո համակիրներից ինչ-որ մեկը կարողան ինձ, Տրիբունին, Դավին ու էլի մի քնաի դիվանի ու ֆուտբոլով պիվի պիվով ֆուտբոլի սիրահարներին, "խելքի բերել" ու ևս մի քանի հոգով համալրել պայքարողների շարքերը: Ընդ որում մենք հաստատ ավելի "մոլի" կպայքարենք, որովհետև պայքարի այդ տարբերակին դեմ լինելով մտքափոխվեցինք` ընդունեցինք ճշմարիտ ուղին :)

Այ հենց էդա, որ անհասկանալի ա: Ասում եք "Դիվանին նստել եք, լավ չի, քանի որ չեք գիտակցում, որ մեր կռիվը նաև ձեր համար ա": Բայց հետն էլ ասում եք "Ես միտք չունեմ քեզ ապացուցելու, որ մեր կռիվն իրոք ձեր համարա":
Ոնց հասկանամ?

Chuk
04.11.2011, 17:26
Բարև Վարզոր ջան :) Ներող, ես նույն կարուսելը չանցնեմ: Էջիր թերթերը, հարցերիդ իմ պատասխանները կգտնես: Ու էդ տրյուկ-մրյուկ որակելդ ընդամենը տրյուկ ա, քո կարծիքով տենց կարող ես տպավորություն ստեղծել: Աստված քո հետ Վարզոր ջան: Համարիր որ չեմ պատասխանել ու ամեն տեղ էլ հայտարարի, որ չեմ պատասխանել: Ես սովոր եմ նման «ստերի» ;)

Varzor
04.11.2011, 18:08

Բարի իրիկվայան Չուկ ջան :))
Էլի նույն երգն եմ լսում: ՆՈրից կրկնեմ. Ես չեմ ասում, թե դու իմ բոլոր հարցերին չես պատասխանել: Որոշ հարցերն այնքան հստակ ու սպառիչ ես պատասխանել, որ դրանց նորից անդրադառնալ էլ ամոթ է :
:D Ու ում վրա եմ ուզումտպավորություն ստեղծել ? :D
Այո, համարում եմ, որ որոշ հարցերի այնուամենայնիվ չես պատասխանել: Ամենևին կարիք չունեմ ոչ մի տեղ դրա մասին հայտարարելու ու բարձրաձայնելու: Հո ՀԱԿ-ից չեմ?;)
Աստված քեզ հետ նույնպես (էս հո կրոն բաժնում չենք? :)))

Կոնկրետ վերջին տվածս հարցերի

Դու ասում ես, որ ժողովրդի բազմաքանակն աջակցությունն իրական օգուտ կապահովի ձեր պայքարում: Ընդունեցի - 1
Մենք նստել ենք դիվանին և չենք հասկանում, որ ձեր պայքարին մասնակցելով մենք մեզ էլ ենք օգուտ տալու (յանի մենք էդքանը չենք հասկանում` այլ կերպ ենք մտածում, դրա համար էլ դիվանին ենք նստած): Ընդունեցի - 2

Բա ոնց անենք, որպեսզի 2-ը լուծվի ու կատարվի 1-ը?

Միթե վատ կլինի, որ ասենք դու կամ քո համակիրներից ինչ-որ մեկը կարողան ինձ, Տրիբունին, Դավին ու էլի մի քնաի դիվանի ու ֆուտբոլով պիվի պիվով ֆուտբոլի սիրահարներին, "խելքի բերել" ու ևս մի քանի հոգով համալրել պայքարողների շարքերը: Ընդ որում մենք հաստատ ավելի "մոլի" կպայքարենք, որովհետև պայքարի այդ տարբերակին դեմ լինելով մտքափոխվեցինք` ընդունեցինք ճշմարիտ ուղին

Այ հենց էդա, որ անհասկանալի ա: Ասում եք "Դիվանին նստել եք, լավ չի, քանի որ չեք գիտակցում, որ մեր կռիվը նաև ձեր համար ա": Բայց հետն էլ ասում եք "Ես միտք չունեմ քեզ ապացուցելու, որ մեր կռիվն իրոք ձեր համարա":
Ոնց հասկանամ?
"պատասխանել" ես մեջբերածս գրությամբ: Հիմա ինչ? սա է քո պատասխանը? թե պատասխնը չի, պատասխանն ունես, բայց չես գրել? Իսկ եթե չունես? կամ դեռ չես մտածել? ;)

Այ էդ լավ չի, որ "ստերի" սովոր ես, որովհետև ստեղ սուտ ու ճիշտ չենք ման գալիս, այլ հարցերի պատասխաններ ենք փնտրում, կարծիքներ են փոխանակում ու վիճարկում, առաջարկներ ենք անում ...

Chuk
04.11.2011, 19:05
Վարզոր, ես մի անգամ չի որ գրել եմ, որ քաղաքական ուժի առաջնային նպատակներից մեկը համակիրների ձեռք բերումն ա: Ու հա, մեկը ես էլ կուզեի, որ համակիրները շատանան: Ախպեր, հիմա ի՞նչ անենք, որ քեզ, Տրիբունին ու մյուսներին չենք կարողանում համոզել: Դե չի ստացվում ու ֆսյո: Ոչինչ ապեր, տենց էլ ա լինում: Լավ չենք ներկայացնում ուրեմն: Ուրեմն քո համար համոզիչ չենք ներկայացնում: Բայց համենայն դեպս քաղաքական կուրս փոխել քեզ հաճոյանալու համար ՀԱԿ-ը չի անելու ու իրա մեծությունը դրանում ա կայանում, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում: Ընկեր, չես համակրում, մի համակրի: Չես հավատում, մի հավատա: Ես քեզ ներկայացրել եմ իմ տեսակետը, որ հնարավորինս շատ մարդկանց ոտքի կանգնելով ա հնարավոր խնդիրները լուծել: Չես համոզվե՞լ: Չե՞ս գտնում որ պետք ա ՀԱԿ-ին միանաս: Էդ քո գործն ա: Ես ասել եմ. քեզ համոզել ես չեմ կարող, ես էդ հարցում իմ անկարողությունը խոստովանում եմ: Ի՞նչ ես ուզում ինձնից դրանից ավել:

Ինչ վերաբերվում ա նոր համակիրներին, ապա անհոգ եղիր, նոր համակիրներ ու պայքարին միացողներ ՀԱԿ-ն ունի, ինչպես և ունի պայքարից նոր հիասթափվածներ:

Բայց ուզում եմ մի նախադասությունդ հատուկ ընդգծել. «Ընդ որում մենք հաստատ ավելի "մոլի" կպայքարենք, որովհետև պայքարի այդ տարբերակին դեմ լինելով մտքափոխվեցինք` ընդունեցինք ճշմարիտ ուղին»: Սրան պատասխանում եմ այ էս սմայլիկով՝ :D

Կոնկրետ դու, պայքարող լինեիր՝ կպայքարեիր: Տրիբունի անունն էլ կողքիդ մի դիր: Տրիբունն ի տարբերություն քեզ պայքարել ա: Ու վստահ եմ, որ երբ համոզվի որ այս կամ այն պայքարն արդյունավետ ա, էլի կպայքարի: Քո մասին նման բան ասել չեմ կարող:
Սա կոնկրետ քո մասին իմ կարծիքն ա: Ես չեմ կարծում որ դու երբևէ կարող ես ավելի լավ պայքարել, քան հրապարակում կանգնող մարդիկ: Ոչ միայն չեմ կարծում, այլև վստահ եմ:
Սխալվու՞մ եմ: Ես երբևէ չեմ բացառում իմ սխալվելու հավանականությունը: Այ երբ որ մի օր կպայքարես, էն ժամանակ կկարողանամ իմանալ, սխալվու՞մ էի, թե՞ չԷ: Լա՞վ:

Mephistopheles
04.11.2011, 23:09
Մեֆ, մարտի 1-ին քի՞չ մարդ կար ազատության հրապարակում, երբ հայտարարվեց 15 կետերի մասին: Մարտի 17-ին գիտե՞ս ինչքան մարդ կար հրապարակում, երբ հայտարարվեց, որ 15 կետերը մեկ ու կես են դառնում -պոոոոոոոոոոոոոոլնի մարդ: Գիտե՞ս խի մարդկանց թիվը գնալով պակասեց: Քանի որ մարդկանց էշի տեղ դրեցին ու ազատության հրապարակ մտնելն ու քաղբանտարկյալներին ազատելը ներկայացրեցին որպես դարի հաղթանակներ, ու էտ դարի հաղթանակները ամրապնդելու համար որոշեցին երկխոսել: Էտ շաաաաատ մարդիկ, չեն սիրում, որ իրանց էշի տեղ են դնում, ընգեր: Էտ շաաաատ մարդիկ, գիտեն, որ եթե մի միլիոն հոգով էլ հավաքվեն հրապարակում, բայց իրանց տանեն երկխոսության, ոչ մի բան էլ չի լինելու: Դրա համար էլ ուղարկեցին գրողի ծոցը ՀԱԿ-ին, իրա հանրահավաքներով, նստացույցով, երկխոսությամբ ու ելույթներով:

Այնպես որ, ստեղ պատճառահետևանքային կապը պետք ա հակառակ կողմից նայել: Երկխոսությունը չկայացավ ոչ թե այն պատճառով, որ քիչ մարդ էր հրապարակում, այլ հրապարակում քիչ մարդ էր, քանի որ ՀԱԿ-ը գնաց երկխոսության:

Մարդիկ վերջնականապես հասկացան, թե որն ա իրանց համակրած քաղաքական ուժի հիմնական նպատակը: Մարդիկ հասկացան, որ իշխանափոխություն ու համակարգային փոփոխությունները, որպես այդպիսին ՀԱԿ-ի նպատակը չեն: ՀԱԿ-ի մաքսիմում նպատակը, պռոստը Լևոնին նախագահ սարքելն էր, նվազագույն կորուստներով: Իսկ եթե դա տեղի չունեցավ, ապա գոնե, Սերժի հետ լեզու գտնելով ԱԺ-ում հնարավորս շատ տեղեր ձեռ քցելն ա: Բայց քանի որ դա էլ տեղի չի ունենում, ապա նպատակը դառավ, վերջին հանրահավաքից հետո, ԱԺ-ում գոնե մի քանի տեղ ունենալը:

Ապեր, երբ գնում ես երկխոսության պահանջելով արտահերթ ընտրություններ, ապա հստակ ասում ես, որ եթե չլինի ինչ կանես. այսինքն ըստ էության դու ասում ես որ եթե դու համաձայն չես արտահերթ արդար ընտրությունների ուրեմն էսքան ժողովուրդ որ հավաքված ա, կկրկնապատկվի ու էս անգամ դու ոչ էլ շանս կունենաս ընտրություններին մասնակցելու… սրա ի՞նչն ա ձեր համար անընդունելի…

…եթե էս վարյանտը չես ընդունում, ուրեմն ավելի ռադիկալ վարյանտ ես ընտրում, էդ նշանակում ա ընդհանրապես տուն չես գնում ու քո համար միշտ ձեր ասած "պիկ"-ն ա… ակտիվության աղբյուրը ոչ թե ընդդիմությունն ա այլ չլուծված պրոբլեմներն ու տիրող իրավիճակը…

Ես ոչ ընդունում եմ ոչ էլ հավատում եմ որ ժողովուրվդը դուրս չի գալիս որովհետև երկխոսությունը չի ընդունում… եթե դուրս չի գալիս ուրեմն հարմարվում ա էս սիստեմին, այսինքն համակարգին որի մի մասն էլ ինքն ա… ես սա վատ իմաստով չեմ ասում, ճիշտը եթե ասենք համակարգը ձևավորվել ա հասարակության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ ու եթե համակարգային փոփոխություն ենք ուզում ապա մենակ իշխանական համակարգից ազատվելը շատ բան չի նշանակում, կարևոր ա թե ոնց ես ազատվում ու ինչքան չես հանդուրժում…

ես կարծում եմ որ խնդիրը ոչ թե պտի լիներ ժողովրդին դուրս հանելը, այլ զսպելը… եթե իհարկե վիճակն անտանելի ա

ես չեմ ընդունում էն գաղափարը, որ ժողովրդին հանգստացրել ու տուն են ուղղարկել, խաբել են, որովհետև հենց էդ գաղափարն ընդունում ես ու սկսում ես տենց մտածել, ոչ մի բան չի լինում… սենց մենք կարանք մի 10 տարի էլ արդարանանք ու դրանից հետո արդեն կարիք էլ չի լինի փոխելու…

88-ին (ես չգիտեմ քանի հոգի ա հիշում)… մեր ֆորմալ պահանջներից և ոչ մեկը չկատարվեց, բայց ժողովուրդը տուն չգնաց ու հաղթեց… ի դեպ էն ժամանակ էլ էր Լևոնը…

Վիշապ
05.11.2011, 12:28
...
Հա, ի դեպ վերջապես ասեմ էլի: Վերջերս շատերի մոտ ստացվեց էդ տրամադրությունը տարածել, որ իբր ՀԱԿ-ը ֆսյո, մեռել ա, էլ չկա, էլ համակիր չունի, էլ բլա՜, էլ բլու՜:
Ճիշտն ասած էդ պատճառով ահագին «լոմկա» էի: Ընկել է էդ հավայի խոսակցությունների տրամադրության տակ (խոսքը էս ֆորումի գրառումների ու քննարկումների մասին չի):
Արդյունքում գնացի հանրահավաքի, տեսա... որ վայ քո արա... էլի հավայի բլթցնում էին, ՀԱԿ-ն էլի էնքան համակիր ունի, որ Ազատության հրապարակը լցրել են: Ու էդ մարդկանց մեծ մասը դուխները տեղն են ու պատրաստ են մինչև վերջ գնալ: Հասկանու՞մ ես, որ միակ արժեքն այ էդ մարդկանց դուխն ա, միակ հնարավորությունն, էս պահին, երկիրն էս վիճակից հանելու, էդ մարդիկ են:
...

Լավ միտք էր (ընդգծվածը), ափսոս ուրիշ կոնտեքստում: Փաստորեն դու գնացել, ահագին ապակողմնորոշված ու մոլորված մարդիկ ես տեսել հրապարակում ու ուրախացել ես (դու քո իմպրովիզացիան ունես, ես՝ իմը): Ու կարծում ես, որ հրապարակում հավաքված ամբոխն է, որ կարող է երկիրը «էս վիճակից հանել»: Դու աչքիս լրիվ լենինյան հեղափոխական ես, բանվորագյուղացիական շարժման ջատագով:

Chuk
05.11.2011, 14:55
Փաստորեն դու գնացել, ահագին ապակողմնորոշված ու մոլորված մարդիկ ես տեսել հրապարակում ու ուրախացել ես
Հերթական անգամ մտքերի խեղաթյուրում (ինչքան ուզում ես՝ անունը իմպրովիզ դիր)... է՜հ... եթե ասելիք չկա, ապա պետք ա էդպես ասվի: Ոչինչ, ասա:

Տրիբուն
05.11.2011, 18:32
Միթե վատ կլինի, որ ասենք դու կամ քո համակիրներից ինչ-որ մեկը կարողան ինձ, Տրիբունին, Դավին ու էլի մի քնաի դիվանի ու ֆուտբոլով պիվի պիվով ֆուտբոլի սիրահարներին, "խելքի բերել" ու ևս մի քանի հոգով համալրել պայքարողների շարքերը: Ընդ որում մենք հաստատ ավելի "մոլի" կպայքարենք, որովհետև պայքարի այդ տարբերակին դեմ լինելով մտքափոխվեցինք` ընդունեցինք ճշմարիտ ուղին :)

Մի հատ հստակեցում, էլի: Տրիբունը դիվանի վրա չի, սամալյոտի մեջ ա :) Ավելի շուտ ալյապորտներում ա:

Վարզոր ջան, Տրիբունը մի քիչ ուրիշ դեպք ա: Ի միջի այլոց, ինձ իրավունք եմ վերապահում նաև Վիշապի անունից ասել նույն բանը: Ես ահավոր ոգևորված միացալ եմ պայքարին, ու մենակ ես չէ, իմ շատ մտերիմ հարազատները ևս, բայց մի երկու տարի առաջ, իսկ ավելի կոնկրետ, այն բանից հետո, երբ Լևոնն առաջին անգամ մեյդան հանեց <ղարաբաղի ստռաշիլկեն>, հիասթափել եմ, ու հասկացել եմ, որ Լևոնի ու ՀԱԿ-ի նպատակները խիստ տարբերվում են իմ ու լայն զանգվածներին նպատակներից: Հասկացել եմ, որ Լևոնը մենակ մի բանով զբաղված - քնացնել շարժումը, պահել ու պահպանել ներկա համակարգը, հսկողության տակ պահել ընդդիմադիր էներգիան, ու շառից-փորձանքից հեռու, կտելով, խաբելով, զահլա տանելով, բերել սաղից հասցնել հերթական ընտրություններեին:

Ու ես սրա մասին ասել եմ դեռ երկու-երեք տարի առաջ, ու ինչպես տեսնում ենք հենց այդպես էլ տեղի ա ունենում: Այսինք, բացարձակ ոչ մի շանս չկա, որ ես ՀԱԿ-ին կամ Լևոնին այլևս երբևէ հավատամ: Ավելին, ամեն ինչ անելու եմ որ բոլորը հասկանան, թե որն էր ՀԱԿ-ի իրական նպատակը: Իսկ դա պարզ կդառնա հերթական ընտրություններից անմիջապես հետո:

davidus
05.11.2011, 22:31
.... Ուրեմն քո համար համոզիչ չենք ներկայացնում: Բայց համենայն դեպս քաղաքական կուրս փոխել քեզ հաճոյանալու համար ՀԱԿ-ը չի անելու ու իրա մեծությունը դրանում ա կայանում, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում:

Ուզում էի էս մասը քաղաքական հումորի բաժնում դնեի, բայց հազիվ ինձ զսպեցի... :D :D :D

Հ.Գ. Չուկ ջան, լավ էլի... լավ էլի... գոնե ստեղ աչքներիս թոզ մի փչի էլի:

Chuk
06.11.2011, 00:09
Ուզում էի էս մասը քաղաքական հումորի բաժնում դնեի, բայց հազիվ ինձ զսպեցի... :D :D :D

Հ.Գ. Չուկ ջան, լավ էլի... լավ էլի... գոնե ստեղ աչքներիս թոզ մի փչի էլի:
Դավ ջան, առխային տար «Քաղաքական հումոր» թեմա: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ լիքը մարդ կա, որ էդ գրառումս, կամ ավելի ճիշտ էդ միտքը հենց որպես հումոր էլ կընկալի: Էնպես որ դուխով տար, հաջողված գրառում կլինի այդ թեմայի համատեքստում ;)

Բայց նաև վի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ «Քաղաքական հումոր» թեմայում էդ գրառմանդ հնարավոր շնորհակալություն հայտնողների մեծ մասը կլիներ ՀԱԿ-ի համակիր, եթե ՀԱԿ-ն իսկապես պոպուլիզմով զբաղվեր, էդ թվում՝ դու: Ես նաև չեմ կասածում, որ կանցնի ժամանակ ու դու էլ դա կհասկանաս ;)

davidus
06.11.2011, 01:19

Ապեեր, էդ վերամբարձ տոնդ թարգի... դրանից մեկա ՀԱԿ-ի վեհությունն ու մեծությունը չեն շատանում: :)) Չեմ կարծում, թե քեզ թվում ա, որ մեկը ես շնորհակալություններ ստանալու համար եմ գրառում անում: ;)

Հ.Գ. Ասում ես՝ ավանդս երբ ե՞ս հետ տալու...

Տրիբուն
06.11.2011, 13:57

Գնա ՀԱԿ-ի մոտակա շտաբը, մտի ու հարցրա «խաբված ավանդատուների բաժինը»: Գրանցվի, ու հոգուտ խորքում խոստացի, որ ՀԱԿ-ի օգտին ես քվերակելու: :ok Ոչ մի պոպուլիզմ: Սա բացարձակ ալտրուիզմ ա:

Не тормози, գրանցվի !!!!!!!!!!!!!!!!!!!

Chuk
06.11.2011, 14:06
Ապեեր, էդ վերամբարձ տոնդ թարգի... դրանից մեկա ՀԱԿ-ի վեհությունն ու մեծությունը չեն շատանում: :)) Չեմ կարծում, թե քեզ թվում ա, որ մեկը ես շնորհակալություններ ստանալու համար եմ գրառում անում: ;)

Հ.Գ. Ասում ես՝ ավանդս երբ ե՞ս հետ տալու...
Դավ ջան, խնդիրը շնորհակալությունը չէր: Այստեղ շնորհակալություն ասելով ընդամենը նկատի ունեի այդ հարցում քեզ նման մտածողներին:
Տոնս էլ վերամբարձ չի, այլ ասում եմ էն, ինչ մտածում եմ: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ էլ պոպուլիզմով զբաղվում է՝ այս կամ այն չափով: ՀԱԿ-ինը բավական նվազագույն շեմ է, դասական իմաստով ինքը պոպուլիստ ուժ չի ու ես դրանում վստահ եմ, ու վստահ եմ նաև, որ լայն պոպուլիզմով զբաղվելու դեպքում իր համակիրների քանակը շատ ավելի մեծ կլիներ, բայց ՀԱԿ-ն այդ ուժը չի, որ նման պոպուլիզմով համակիրներ ձեռք բերի:

Ինչ վերաբերվում է ավանդների խնդրին, ապա այստեղ էլ, ճիշտն ասած, մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ այդ օրինակը բերելու ես: Ընդ որում հենց դա, չնայած այլ օրինակներ էլ կարող էիր բերել: Ինչևէ: Իմ դիրքորոշումը այդ խնդրի ուղղությամբ չի փոխվել ու կրկնում եմ նույնն, ինչ ասել եմ ժամանակին. ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցը քննարկելու համար: Դա զուտ մասնագիտական քննարկում է, որին ես ինձ չեմ կարող թույլատրել ներգրավվել, եթե խնդրի առարկան պատկերացնում եմ միայն ու միայն տրամաբանության, այլ ոչ մասնագիտական վերլուծության շրջանակում: Ասում եմ. զուտ տրամաբանորեն հասկանում եմ, որ նման ծրագիր հնարավոր է կատարել ու այն կարող է նաև շատ լավը լինի: Բայց սա զուտ տրամաբանորեն, ես դա պնդել, բնականաբար, չեմ կարող: Կարդացել նաև ֆորումում էդ մասին քո ու ուրիշների գրածները, ինչպես նաև ֆորումից դուրս այդ մասին որոշակի վերլուծական հոդվածներ, որոնք քո նման փորձել են համոզել այդ քայլի ոչ իրական լինելը, կամ լինելու դեպքում վնասակարությունը: Այդ բոլոր գրառումներն ու հոդվածները եղել են, իմ կարծիքով, բավական մակերեսային ու չեն կարողացել ինձ համոզել: Ես նաև կարծում եմ, որ ինչքան էլ քո ու շատերի համար տնտեսագիտությունը մասնագիտություն է, դուք ինքներդ կարող է սխալվեք այդ հարցի վերլուծությունում: Համենայն դեպս ես գիտեմ, որ շատ մարդիկ էլ, այդ թվում մասնագետներ, այդ ծրագիրը համարում են իրատեսական: Ավելին այս խնդրի մասին ասել, ես ուղղակի չեմ կարող: Ընդամենը ոչ կոմպետենտ կարծիք, հիմնված զուտ պարզ դիտարկումների ու տրամաբանության վրա, որը հանգիստ կարող է սխալ լինել:

Տրիբուն
06.11.2011, 14:26
Ավանդները ջհանդամին, մեկա չեն տալու :(

Էն ասեք, համաժողովրդական ֆորումից, Հաագայի դատից, ու գազի դատից ի՞նչ կա ...

Էս էլ հավայի պոպուլիզմ չէր, լուրջ մտածված գաղափարական քայլեր էին...

Տրիբուն
06.11.2011, 14:33
Մի անգամ էլ ավանդները ջհանդամին լինեն, մեկա չեն տալու :(

Էն շաաաաատ խելոք մարդիկ, որ վերլուծություններ էին անում, թե որքան իրատեսական է, որ Սերժը հեսա երկխոսությամբ հրաժարական տալու, սա՞ղ են ...

Իսկ էն շաաաատ խելոքը, որը սաղիս համոզում էր, որ հեսա երեք ամսվա ընթացքում Ղարաբաղի հարցով վճռական որոշումներ են լինու, քաղաքու՞մ ա ...

Իսկ էն շաաաաատ խելոք տղեն, որ ամիսը մեկ հայտարարում էր, որ իշխանությունները կործանման եզրին են, ու հեսա մի հատ թեթև քամի ենք անում, ու սաղ փուլ ա գալիս, հիմա որտե՞ղ ա քամի անում ....

Կարճ ասած, մասնակցեք նոյեմբրի 25-ի հանրահավաքին, որտեղ կքննարկվեն պայքարի հերթական հանգրվանի վերջնական հաղթանակի առաջին քայլի հետագա ռազմավարության նախնական նպատակները:

davidus
06.11.2011, 18:29
Դավ ջան, խնդիրը շնորհակալությունը չէր: Այստեղ շնորհակալություն ասելով ընդամենը նկատի ունեի այդ հարցում քեզ նման մտածողներին:
Տոնս էլ վերամբարձ չի, այլ ասում եմ էն, ինչ մտածում եմ: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ էլ պոպուլիզմով զբաղվում է՝ այս կամ այն չափով: ՀԱԿ-ինը բավական նվազագույն շեմ է, դասական իմաստով ինքը պոպուլիստ ուժ չի ու ես դրանում վստահ եմ, ու վստահ եմ նաև, որ լայն պոպուլիզմով զբաղվելու դեպքում իր համակիրների քանակը շատ ավելի մեծ կլիներ, բայց ՀԱԿ-ն այդ ուժը չի, որ նման պոպուլիզմով համակիրներ ձեռք բերի:

Ապեր, տենց էլ չկողմնորոշվեցի... հիմա պոպուլիզմով զբաղվու՞մ ա, թե՞ չէ: Էն անեկդոտը եղավ՝ թողեցի կես սանտիմետը մտցրին, սարքեցին մես մետր... :D

Արի մի հատ հստակեցնենք, թե ինչ ա նշանակում քո ասած դասական պոպուլիզմը, նույն ինքը՝ ամբոխավարությունը. վերջ թաթար-մոնղոլներին, ոչ դոդացմենը, մաքրենք հայրենական ախոռները, ես եմ քո գործիքը, արի ինձ «օգտագործի», մեր երկիրը արդեն ծախել են, Ղարաբաղը տվել ենք, վերջնական հաղթանակի երկրորդ սկիզբ, կլիոներով ՀՀԿ-ի տոմսեր, դաշնակների բոստանը քար գցել... էս ամենը պոպուլիզմ չի՞: Պիտի անպայման գլոբալ տաքացման դեմ պայքարն էլ մտցներին օրակարգ, որ դու նո՞ր համարեիր դա պոպուլիզմ: Լավ էլի...

Ինչ վերաբերվում է ավանդների խնդրին, ապա այստեղ էլ, ճիշտն ասած, մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ այդ օրինակը բերելու ես: Ընդ որում հենց դա, չնայած այլ օրինակներ էլ կարող էիր բերել: Ինչևէ: Իմ դիրքորոշումը այդ խնդրի ուղղությամբ չի փոխվել ու կրկնում եմ նույնն, ինչ ասել եմ ժամանակին. ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցը քննարկելու համար: Դա զուտ մասնագիտական քննարկում է, որին ես ինձ չեմ կարող թույլատրել ներգրավվել, եթե խնդրի առարկան պատկերացնում եմ միայն ու միայն տրամաբանության, այլ ոչ մասնագիտական վերլուծության շրջանակում: Ասում եմ. զուտ տրամաբանորեն հասկանում եմ, որ նման ծրագիր հնարավոր է կատարել ու այն կարող է նաև շատ լավը լինի: Բայց սա զուտ տրամաբանորեն, ես դա պնդել, բնականաբար, չեմ կարող: Կարդացել նաև ֆորումում էդ մասին քո ու ուրիշների գրածները, ինչպես նաև ֆորումից դուրս այդ մասին որոշակի վերլուծական հոդվածներ, որոնք քո նման փորձել են համոզել այդ քայլի ոչ իրական լինելը, կամ լինելու դեպքում վնասակարությունը: Այդ բոլոր գրառումներն ու հոդվածները եղել են, իմ կարծիքով, բավական մակերեսային ու չեն կարողացել ինձ համոզել: Ես նաև կարծում եմ, որ ինչքան էլ քո ու շատերի համար տնտեսագիտությունը մասնագիտություն է, դուք ինքներդ կարող է սխալվեք այդ հարցի վերլուծությունում: Համենայն դեպս ես գիտեմ, որ շատ մարդիկ էլ, այդ թվում մասնագետներ, այդ ծրագիրը համարում են իրատեսական: Ավելին այս խնդրի մասին ասել, ես ուղղակի չեմ կարող: Ընդամենը ոչ կոմպետենտ կարծիք, հիմնված զուտ պարզ դիտարկումների ու տրամաբանության վրա, որը հանգիստ կարող է սխալ լինել:

Արտակ ջան, համարյա նույն Տրիբունի ասածն էի գրելու: Իզուր չկրկնեմ: ՀԱԿ-ը նույն էդ ավանդներով, ինչպես արդեն մի անգամ ասել եմ, իրան լրիվ գցեց ցեխը՝ էդ առումով հավասարվելով Արթուրիկին... Բայց դե դա կապ չունի, դու շարունակի ինձ համոզել, որ ՀԱԿ-ը պուպուլիստ չի...

Chuk
06.11.2011, 20:53

Դավ ջան, ես էս թեմայով ինչ ասելու էի, արդեն ասել եմ:
Բայց մի հատ էլ էս հատվածին անդրադառնամ. ապեր, հոգնեցրիք էդ «իրեն ցեխը գցեց» տիպի բաներ ասելով: Հետաքրքիր ու զվարճալի զուգադիպությամբ էդ տիպի բնորոշումներ տալիս են միշտ նույն մարդիկ, ովքեր էսպես թե էնպես ի սկզբանե ՀԱԿ-ի հետ չեն եղել, կամ էլ վաղուց «հիասթափվել են»: Ապեր, ցեխը չի գցել հազարավոր մարդկանց համար, ու եթե դու կարծում ես որ դա պոպուլիզմ ու չիրականալի բան ա, էդ դեռ ապացուցված տեսություն չի, այլ ընդամենը քո կարծիքը: Օ՞ք:

davidus
06.11.2011, 21:16

Լրիվ Օք, Արտակ ջան... ընտրություններից հետո կերևա.. :)

Տրիբուն
07.11.2011, 09:24
Դավ ջան, ես էս թեմայով ինչ ասելու էի, արդեն ասել եմ:
Բայց մի հատ էլ էս հատվածին անդրադառնամ. ապեր, հոգնեցրիք էդ «իրեն ցեխը գցեց» տիպի բաներ ասելով: Հետաքրքիր ու զվարճալի զուգադիպությամբ էդ տիպի բնորոշումներ տալիս են միշտ նույն մարդիկ, ովքեր էսպես թե էնպես ի սկզբանե ՀԱԿ-ի հետ չեն եղել, կամ էլ վաղուց «հիասթափվել են»: Ապեր, ցեխը չի գցել հազարավոր մարդկանց համար, ու եթե դու կարծում ես որ դա պոպուլիզմ ու չիրականալի բան ա, էդ դեռ ապացուցված տեսություն չի, այլ ընդամենը քո կարծիքը: Օ՞ք:

Հազարավոև մարդիկ, երևի ԽՍՀՄ խնայբանկի քցված ավանդատռուներն են: :think Ըստ էության ՀՀ 40-ից բարձր տարիքի գրթեթե ողջ բնակչությունը: Դե իսկ բնակչության մյուս մասն էլ պատրաստ է հանուն քցված ավանդատուների պայքարել ու աջակցել ՀԱԿ-ին - ինչպիսի ալտրուիզմ: Մեր մեջ ասած, ես էլ եմ ՀԱԿ-ին էս խոստումի համար շատ սիրում, իմ ծնողներն էլ լիքը կորցրած փող ունեն խնայբանկում - իրոք գժական տեսություն ա:

Բայց սա տեսություն ա, որը կարա իրականանա, կարա չիրականանա: Այնպես ինչպես տեսականորեն հնարավոր էր երկխոսության առաջին ռաւոնդից հետո Սերժի ինքնասպանությունը: Դե տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Ու հազարավոր մարդիկ դրան հավատում էին: Ուրիշ հազարավորներն էլ ասում էին, որ դա ֆուֆլո տեսություն ա, ու չի կարա տենց բան իրականան: Բայց հազարավոր մարդիկ հավատում էին այդ տեսությանը, չնայած նույնիսկ տեսությունը հորինողն ինքը դրան չէր հավատում:

Ու ստեղ մնում ա մի կարծիք, որ էտ հազարավոր մարդիկ հավատում են ոչ թե տեսությանը, այլ նրան ով հորինում ա էտ բոլոր տեսությունները իրանց համար:

Chuk
07.11.2011, 11:09
Հազարավոև մարդիկ, երևի ԽՍՀՄ խնայբանկի քցված ավանդատռուներն են: :think Ըստ էության ՀՀ 40-ից բարձր տարիքի գրթեթե ողջ բնակչությունը: Դե իսկ բնակչության մյուս մասն էլ պատրաստ է հանուն քցված ավանդատուների պայքարել ու աջակցել ՀԱԿ-ին - ինչպիսի ալտրուիզմ: Մեր մեջ ասած, ես էլ եմ ՀԱԿ-ին էս խոստումի համար շատ սիրում, իմ ծնողներն էլ լիքը կորցրած փող ունեն խնայբանկում - իրոք գժական տեսություն ա:
Էլի իմ սիրելի նախադասությունը. ապեր, ուրիշին քո արշինով մի չափի:
Ապեր, էդ հազարավոր մարդիկ սեփական միտքն ունեցող, քեզնից ոչ պակաս, գուցե ավելի տրամաբանող մարդիկ են:
Ու իրանցից ոչ մեկն էլ ՀԱԿ-ի կողքին էդ ավանդների համար չի: Ապեր, որպես օրինակ, մեկը ես ավանդ ունեցել եմ, բայց էդ թղթերս տանել գրանցել մտքիս ծերով էլ չեմ անցկացնում:

Ինչ վերաբերվում ա ավանդների խնդրին, ապա մի անգամ էլ ասեմ. լիքը մասնագետներ կան, ովքեր դա իրականանալի ծրագիր են համարում, էնպես որ հերիք ա էլի քեզ ամենագետի տեղ դնես, էքսպերտի տեղ դնես ու քեզ ամենաանսխալական համարես:

Varzor
07.11.2011, 11:23
Վարզոր, ես մի անգամ չի որ գրել եմ, որ քաղաքական ուժի առաջնային նպատակներից մեկը համակիրների ձեռք բերումն ա: Ու հա, մեկը ես էլ կուզեի, որ համակիրները շատանան: Ախպեր, հիմա ի՞նչ անենք, որ քեզ, Տրիբունին ու մյուսներին չենք կարողանում համոզել: Դե չի ստացվում ու ֆսյո: Ոչինչ ապեր, տենց էլ ա լինում: Լավ չենք ներկայացնում ուրեմն: Ուրեմն քո համար համոզիչ չենք ներկայացնում: Բայց համենայն դեպս քաղաքական կուրս փոխել քեզ հաճոյանալու համար ՀԱԿ-ը չի անելու ու իրա մեծությունը դրանում ա կայանում, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում: Ընկեր, չես համակրում, մի համակրի: Չես հավատում, մի հավատա: Ես քեզ ներկայացրել եմ իմ տեսակետը, որ հնարավորինս շատ մարդկանց ոտքի կանգնելով ա հնարավոր խնդիրները լուծել: Չես համոզվե՞լ: Չե՞ս գտնում որ պետք ա ՀԱԿ-ին միանաս: Էդ քո գործն ա: Ես ասել եմ. քեզ համոզել ես չեմ կարող, ես էդ հարցում իմ անկարողությունը խոստովանում եմ: Ի՞նչ ես ուզում ինձնից դրանից ավել:
Քեզանից էլ բան չեմ ուզում :) Իմ հարցերի պատասխանները ստացա: Ի դեպ առաջին անգամը չի, որ սենց սպառիչ պատասխաններ եմ ստանում ;) Ու չեմ էլ ուզում, որ ՀԱԿ-ը քաղաքական կուրս փոխի ինձ հաճոյանալու համար: Ում որ պետք էր ժոպալիզել հաճոյանալ արդեն հաճոյացել են :)

Ինչ վերաբերվում ա նոր համակիրներին, ապա անհոգ եղիր, նոր համակիրներ ու պայքարին միացողներ ՀԱԿ-ն ունի, ինչպես և ունի պայքարից նոր հիասթափվածներ:
Իսկ քո կարծիքով ինչպիսին է հարաբերակցությունը` նորեկներ-հիասթափվածներ?

Բայց ուզում եմ մի նախադասությունդ հատուկ ընդգծել. «Ընդ որում մենք հաստատ ավելի "մոլի" կպայքարենք, որովհետև պայքարի այդ տարբերակին դեմ լինելով մտքափոխվեցինք` ընդունեցինք ճշմարիտ ուղին»: Սրան պատասխանում եմ այ էս սմայլիկով՝ :D
Հենց դրա համար էլ գրել էի :))

Կոնկրետ դու, պայքարող լինեիր՝ կպայքարեիր: Տրիբունի անունն էլ կողքիդ մի դիր: Տրիբունն ի տարբերություն քեզ պայքարել ա: Ու վստահ եմ, որ երբ համոզվի որ այս կամ այն պայքարն արդյունավետ ա, էլի կպայքարի: Քո մասին նման բան ասել չեմ կարող:
Սա կոնկրետ քո մասին իմ կարծիքն ա: Ես չեմ կարծում որ դու երբևէ կարող ես ավելի լավ պայքարել, քան հրապարակում կանգնող մարդիկ: Ոչ միայն չեմ կարծում, այլև վստահ եմ:
Սխալվու՞մ եմ: Ես երբևէ չեմ բացառում իմ սխալվելու հավանականությունը: Այ երբ որ մի օր կպայքարես, էն ժամանակ կկարողանամ իմանալ, սխալվու՞մ էի, թե՞ չԷ: Լա՞վ:
Ախպերս ամբագոռգոռ արտահայտությունները տեղը ստեղ չի, Ազատության հրապարակում է ;) Ես պայքարում եմ միայն արժեքավոր բաների համար ու լուրջ գնահատելով իրավիճակը, այլ ոչ թե մակերեսային իմացությամբ ջուր եմ լցնում մուտիլովկեքի ջրաղացին: Էնքան, ինչքան ժամանակին ես եմ պայքարել, իմ կարծիքով դժվար դրան հասած լինես հիմա:
Այո ես չեմ կարող ավելի տուֆտա լավ պայքարել, քան հրապարակում կանգնած մարդիկ, որովհետև քաղաքական օնանիզմով չեմ զբաղվում` պայքարեմ, որ հետո տարբեր տեղերում ասեմ, թե "ես պայքարել եմ, իսկ դուք դիվան եք քշել":
Նույն հաջողությամբ կարելի է գնալ ու փորձել մենակով հրել մի հատ տանկ, էն էլ առանց ակերի, հետո ասել, թե "ոչ մեկդ տեղներիցդ իրար չեկաք, իսկ ես մի 4 տարի է հրում եմ ու հեսա-հեսա տեղից շարժելու եմ ;)"
Հա էլ ասել եմ: Դուք հաղթեք ու օրինավոր երկիր կառուցեք, թող չուզողն էլ ես լինեմ :pardon

Տրիբուն
07.11.2011, 11:27
Ինչ վերաբերվում ա ավանդների խնդրին, ապա մի անգամ էլ ասեմ. լիքը մասնագետներ կան, ովքեր դա իրականանալի ծրագիր են համարում, էնպես որ հերիք ա էլի քեզ ամենագետի տեղ դնես, էքսպերտի տեղ դնես ու քեզ ամենաանսխալական համարես:

Անսխալական մենակ ՀԱԿ-ն ու Լևոնն են, Չուկ: Ինձ իրանց հետ մի խառնի:

Լիքը մասնագետ-իրավաբան-տնտեսագետ-քաղաքագետներ, սաղիցս ու կոնկրետ ինձանից շատ խելոք, Քոչարյանին արդեն Հաագյում նստած են տեսնում, գազի դատը շահած են տեսնում, երկխոսությունը կայացած են տեսնում, Սերժին հրաժարական տված են տեսնում, 15 կետերը կատարված են տեսնում, A1+-ը բացված են տեսնում, Ղարաբաղի հարցը լուծված են տեսնում, Հայ-թուրքական սահմանը բացված են տեսնում, արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ են տեսնում, վերջապես Լևոնին նախագահ են տեսնում: Էտ գիգանտ քաղաքագետ մասնագետները նաև ՀԺ դատից հետո ժողովրդից փող հավաքելն ու Լֆիկին տալը ու Գասպարիին գրավով դուրս հանելը կարան պայքարի հերթական հանգրվանի ձեռքբերում համարեն: Նույն էտ խելոքները կարան ավանդներն էլ արդեն վերադարձված կամ շուտով վերադարձվելիք տեսնեն:

Փաթթած ունեմ էտ մասնագետներին իրենց բոլոր մասնագիտական եզրակացություններով, ու իրանց մասնագիտական ունակություններով: Ոնց ուզում ես կարաս ինձ անվանես, իմ համար վաբշե մեկ ա: Բայց ես որպես քաղաքացի բոլոր էտ մասնագետներին անանում եմ պոպուլիստ խաբեբաներ, որոնք խաղում են ժողովրդի նյարդերի ու զգացմունքների հետ; Դրանք խաբեբաներ, էգոիստներ են: Կարճ ասած տականքներ: Տենց մասնագետներ ՕԵԿ-ում էլ էին լիքը չորս մի ութ տարի առաջ:

Ոչ մի գրամ ավանդ էտ խելոք մասնագետները ոչ մեկին չեն վերդարձնելու, քանի որ իրանք մինչև մասնագետ լինելը խաբեբաներ են: Կրկնում եմ, փաթթած ունեմ էտ մասնագետներին, իրանց կարծիքով, հայտարարություններով, տեսությամբ ու խոստումներով .... որպես ՀՀ քաղաքացի:

Chuk
07.11.2011, 11:31
Փաթթած ունեմ էտ մասնագետներին իրենց բոլոր մասնագիտական եզրակացություններով, ու իրանց մասնագիտական ունակություններով: Ոնց ուզում ես կարաս ինձ անվանես, իմ համար վաբշե մեկ ա: Բայց ես որպես քաղաքացի բոլոր էտ մասնագետներին անանում եմ պոպուլիստ խաբեբաներ, որոնք խաղում են ժողովրդի նյարդերի ու զգացմունքների հետ; Դրանք խաբեբաներ, էգոիստներ են: Կարճ ասած տականքներ: Տենց մասնագետներ ՕԵԿ-ում էլ էին լիքը չորս մի ութ տարի առաջ:
Հավայի քրֆելուց առաջ մտածելը լավ բան ա: Ինչևէ: Ընդամենը նշեմ, որ ես չէի խոսում հարթակում կանգնած մարդկանց, մասնագետների մասին: Այլ խոսում էի քո տիպի մարդկանց մասին, ովքեր քեզ հակառակ կարծիք ունեն: Բայց դե դու մեծն Տրիբունն ես, ով քո նման չի մտածում, պիտի քրֆես ;)

Տրիբուն
07.11.2011, 11:40

Ապրեն: Մենակ դու գիտես էտ մասնագետներին, որոնք ի դժբախտություն իրենց, իմ, մեծն Տրիբունիս կարծիքին հակառակ կարծիքն են ունեցել: Շնորհավորում եմ: Մեկը ես, ոչ մի հաշվարկ ու լուրջ վերլուծություն չեմ տեսել, բացի մարդկանց ցուցակագրելուց: ՀԱԿ-ում առկա միակ իրոք մասնագետը՝ Հրանտ Բագրատյանը, էս հարցում ձենը կտրել ա: Քանի որ ինքն էլ գիտի, որ եթե մի բան ասի, ապա պիտի ասի «հավյաններ սուս մնացեք, ու հավայի դուրս մի տվեք»:

Ու այո, ես քրֆելու եմ նրանց, ովքեր ոչ թե դժբախտություն են ունեցել իմ կարծիքին հակառակ կարծիք ունենալ, այլ նրանց, ովքեր էգոիստաբար ու խաբեությամբ, ժողովրդին կերակրում եմ հերթական հավայի պոպուլիզմով՝ ԱԺ-ում մի քանի ավել կամ պակաս տեղ ունենալու համար: Հենց տենց, քրֆում եմ ....

Varzor
07.11.2011, 11:42
Համենայն դեպս ես գիտեմ, որ շատ մարդիկ էլ, այդ թվում մասնագետներ, այդ ծրագիրը համարում են իրատեսական: Ավելին այս խնդրի մասին ասել, ես ուղղակի չեմ կարող: Ընդամենը ոչ կոմպետենտ կարծիք, հիմնված զուտ պարզ դիտարկումների ու տրամաբանության վրա, որը հանգիստ կարող է սխալ լինել:
Դե կան մասնագետներ և մասնատգետներ :)
Բայց ինչի չէ որ? Լավ էլ իրականանալի ծրագիր է` 1մլրդ վարկ ենք վերցնում, ավանդները տալիս ենք, հետո էլ էդ վարկը մնում է ժողովրդի վզով ու ինֆլյացիայի հետևանքով ժողովրդից էդ վերադարձված ավանդների կրկնակին քամում ենք` վարկը փակելու համար:
Ախր դա ծրագիր չի, էշության գագաթնակետն է: Թվաբանական տարրական գիտելիքներ են ընդամենը անհրաժեշտ այդ ծրագրի էշությունը հասկանալու համար:
Ոչինչց արժեք չի ստեղծվում: Ավանդենրը վերադարձնեն հո դրանով տնտեսթւոյւն չեն զարգացնելու?? Ով չգիտի, որ դա հավասար է շատ մարդկանց աշխատավարձները կտրուկ բարձրացնելուն` կտրուկ ինֆյլացիա և մեծ սպեկուլյացիա :D
Ավանդները (դրանք պետության պարտքն են քաղաքացիներին) պետական պարտքով չեն վերադարձնում: Ստացվում է որ պետությունը իր "բարոյական պարտքը" փակելու համար այն վերածում է իրկան ֆինանսական պարտքի, որը ծեծելով էլ կստանան, վաղ թե ուշ:
Ավանդների վերադարձը պիտի լինի փուլային և օլիգարխներից քամած պետական ռեզերվային եկամուտների հաշվին: Ու թող ԼՏՊ-ն ու իրա կողքը կանգնած մի քանի այլ հայվաններ հետ բերեն իրանց տարածը, այդ թվում և ավանդները: Թող ոնց *** կերել են, տենց էլ մարսեն: Ոնց որ ժամանակին Հրանտ բագրատյանի հասցեին ԼՏՊ-ն ասեց նուն արտահայտությունը ;)

Chuk
07.11.2011, 11:53
Ապրեն: Մենակ դու գիտես էտ մասնագետներին, որոնք ի դժբախտություն իրենց, իմ, մեծն Տրիբունիս կարծիքին հակառակ կարծիքն են ունեցել: Շնորհավորում եմ: Մեկը ես, ոչ մի հաշվարկ ու լուրջ վերլուծություն չեմ տեսել, բացի մարդկանց ցուցակագրելուց: ՀԱԿ-ում առկա միակ իրոք մասնագետը՝ Հրանտ Բագրատյանը, էս հարցում ձենը կտրել ա: Քանի որ ինքն էլ գիտի, որ եթե մի բան ասի, ապա պիտի ասի «հավյաններ սուս մնացեք, ու հավայի դուրս մի տվեք»:

Ու այո, ես քրֆելու եմ նրանց, ովքեր ոչ թե դժբախտություն են ունեցել իմ կարծիքին հակառակ կարծիք ունենալ, այլ նրանց, ովքեր էգոիստաբար ու խաբեությամբ, ժողովրդին կերակրում եմ հերթական հավայի պոպուլիզմով՝ ԱԺ-ում մի քանի ավել կամ պակաս տեղ ունենալու համար: Հենց տենց, քրֆում եմ ....
Գնել ջան, եթե չեմ սխալվում ծրագրի հեղինակը հենց Բագրատյանն ա :)
Ապեր, ու նորից կրկնեմ, որ դա, ի դեպ, նոր ծրագիր չի, այլ եղել ա դեռ 2008-ի նախընտրական ծրագրում: Կարող ես բացել կարդալ:

Վարզոր, մասնատգետներ ձևակերպումդ քեզ պահիր: Եթե նույն Տրիբունի մասնագիտական ունակությունների մասին չափազանց բարձր կարծիքի եմ, ապա քոնինի մասին՝ չափազանց ցածր: Վկան տարբեր ուղղություններում ակտիվ ու անգրագետ պնդումներդ, որոնք հետո «վայ ուշադիր չէի», կամ «հասարակական փորձ էի անում» ձևակերպումներով փորձում ես սղալես: Հայտնի ասացվածք կա. ասում ա «շուն մի հաչացրու»:

Տրիբուն
07.11.2011, 12:11
Գնել ջան, եթե չեմ սխալվում ծրագրի հեղինակը հենց Բագրատյանն ա :)
Ապեր, ու նորից կրկնեմ, որ դա, ի դեպ, նոր ծրագիր չի, այլ եղել ա դեռ 2008-ի նախընտրական ծրագրում: Կարող ես բացել կարդալ:

Ինձ թվում ա, սխալվում ես:

Իսկ էն որ սա նոր բան չի, ալամ աշխարհը գիտի: Մինչև ՀԱԿ-ի նախընտրական ծրագիր դառնալը, ՕԵԿ-ի նախընտրական ծրագիր ա եղել, դարձել ա նաև Կառավարության խրագիր ու մասնակիորեն իրականացվել ա, ավելի շուտ որպես սոցիալական աջակցության ծրագիր, քան ավանդների փախհատուցում:

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր (http://www.mss.am/avand/main.php?sec=avandner)

Հ. Խնայբանկի ավանդների վերադարձ լինելո՞ւ է, թե ոչ։ (http://www.gov.am/am/faq/item/37/)

Բնականաբար հայտարարությունները սկզբուն նույնքան պոպուլիստական էին, աբցյ այն ինչ իրականացվեց ահավոր հեռու էր այն բանից, ինչ խոստացվել էր: Դու դրա համար կային օբյեկտիվ պատճառներ:

Բայց ոչ մեկը մինչև հիմա իրան թույլ չէր տվել հայտարարել «մի միլիարդ դոլար արտաքին պարտքի վրա, էս կողմ-էն կողմ, մի մեծ բան չի, կտանք էլի»:

Chuk
07.11.2011, 12:15
Ինձ թվում ա, սխալվում ես:
Կարող ա և սխալվում եմ: Բայց եթե սխալվում եմ, ապա Լևոնին թազա պատճառ կունենաս «սուտասան» անվանելու, որովհետև ինքն ա ասել, որ Բագրատյանի ծրագիրն ա: Ինչևէ, հեսա փորձեմ սղագրությունը գտնել, դնել էստեղ:

Varzor
07.11.2011, 12:35
Վարզոր, մասնատգետներ ձևակերպումդ քեզ պահիր: Եթե նույն Տրիբունի մասնագիտական ունակությունների մասին չափազանց բարձր կարծիքի եմ, ապա քոնինի մասին՝ չափազանց ցածր: Վկան տարբեր ուղղություններում ակտիվ ու անգրագետ պնդումներդ, որոնք հետո «վայ ուշադիր չէի», կամ «հասարակական փորձ էի անում» ձևակերպումներով փորձում ես սղալես: Հայտնի ասացվածք կա. ասում ա «շուն մի հաչացրու»:
:D
Ու էլի :D
Ու մի անգամ էլ :D

Տենաս ում եմ ինչ ասում, ում հետ եմ խոսում .... :D Մեկը հարցնող լինի "Մանսագիտական կարողութոյւնների մասին բարձր կարծիքի եմ ..." Դու ասա քո կարծիքի մասին ինչ կարծիքի ես ? :D
Ամեն կարծիք չի, որ արտահայտողի համար գոնե պեռաշկու գին ունի: Ու էլի հայտնի ասացվածքներ կան, ուղակի չեմ մեջբերում` կարող անեղանաս ;)

Varzor
07.11.2011, 12:38
Կարող ա և սխալվում եմ: Բայց եթե սխալվում եմ, ապա Լևոնին թազա պատճառ կունենաս «սուտասան» անվանելու, որովհետև ինքն ա ասել, որ Բագրատյանի ծրագիրն ա: Ինչևէ, հեսա փորձեմ սղագրությունը գտնել, դնել էստեղ:

Բայց չուկը հաստատ ճիշտ ա ասում (ինչպես միշտ , թե այս անգամ :)) ): Հայտարարվել է, որ դա Բագրատյանի "հանճարեղ" մտահաղացումն է: Ընդ որում Բագրատյանն այդ առիթով լրագրողների հարցերին էլ է պատասխանել ասուլիսով:

Chuk
07.11.2011, 12:42
Կարող ա և սխալվում եմ: Բայց եթե սխալվում եմ, ապա Լևոնին թազա պատճառ կունենաս «սուտասան» անվանելու, որովհետև ինքն ա ասել, որ Բագրատյանի ծրագիրն ա: Ինչևէ, հեսա փորձեմ սղագրությունը գտնել, դնել էստեղ:
Գտա.
«Սա ունի ռադիկալ լուծում: Այդ ռադիկալ լուծումը առաջարկված է մեր կողմից: Դա... Ես չեմ ուզում դրա հեղինակային իրավունքն ինձ վերագրել: Դա Բագրատյանի գաղափարն էր, բայց ես լուրջ ուսումնասիրել եմ և տեսնում եմ՝ դա փայլուն գաղափար է:» (10:27-10:43)

http://www.youtube.com/watch?v=lo2BGQq-Uoc&feature=player_embedded#!

Varzor
07.11.2011, 13:06
Գտա.
[COLOR="#000080"]«Սա ունի ռադիկալ լուծում: Այդ ռադիկալ լուծումը առաջարկված է մեր կողմից: Դա... Ես չեմ ուզում դրա հեղինակային իրավունքն ինձ վերագրել: Դա Բագրատյանի գաղափարն էր, բայց ես լուրջ ուսումնասիրել եմ և տեսնում եմ՝ դա փայլուն գաղափար է:» (10:27-10:43)
Էդքան էլ ղորթ :)

Տրիբուն
07.11.2011, 14:22
Գտա.
«Սա ունի ռադիկալ լուծում: Այդ ռադիկալ լուծումը առաջարկված է մեր կողմից: Դա... Ես չեմ ուզում դրա հեղինակային իրավունքն ինձ վերագրել: Դա Բագրատյանի գաղափարն էր, բայց ես լուրջ ուսումնասիրել եմ և տեսնում եմ՝ դա փայլուն գաղափար է:» (10:27-10:43)

Լևոնը կարա շատ բան ասած լինի ու օդի մեջ կրակած լինի, ինչպես միշտ: Կարա վիքիլիքսից էլ մի հատ մեջբերում անի, եթե շաատ ուզում:

Հրանտ Բագրատյանը, ու ոչ մի լուրջ տնտեսագետ, մինչև օրս դեռ մի բառ կոնկրետ չի ասել, թե ոնց են ավանդները վերադրաձնելու: Հրանտ Բագրատյանը շատ հաճախ ասուլիսներ ա տալիս ու շատ տեղին վերլուծություններ ա անում, ու շատ տեղին քննադատում ներկա կառավարության գործունեությունը, ու միշտ շատ հիմնավորված: Բայց կոնկրետ ավանդների վերադարձի մասով, մի բառ մինչև հիմա չի ասել:

Եթե նույնիսկ դա ժամանակին մտելել ա ՀԱԿ-ի հարյուր քայլի մեջ, էլի արվել ա նույն պոպուլիստական նպատակներով:

Chuk
07.11.2011, 14:30

Գնել ջան, ես էլ անձամբ իր շուրթերից կարծես թե չեմ լսել ավանդների վերադարձի մասին: Բայց եթե գտնեմ նման բան, կամ հետագայում կասի, կխոսի, կպաշտպանի այդ տեսակետը, քեզ կհարցնեմ, հիմա՞ էլ ես համարում որ ինքը լուրջ տնտեսագետ ա, մտածու՞մ ես, որ գուցե իրականանալի ծրագիր ա, թե՞ ֆսյո, արդեն ինքն էլ անցավ պոպուլիստների շարքերը, որտև քո մտածածին հակառակ կարծիք ունի:

Varzor
07.11.2011, 14:50

Տրիբուն ձյա, բայց ես իմ աչքով եմ տեսել ու իմ ականջով եմ լսել, թե ոնա ա Բագրատյանը այդ թեմայով մեկանաբանություններ անում: Ոնց հասկանամ քո պնդումը?

Տրիբուն
07.11.2011, 14:55

Մեր մեջ ասած, մինչև Հրանտ Բագրատյանին հասնելը, առաջին անգամ սրա մասին Արթուր Բաղդասարյանն ա ասել: :D ՕԵԿ-ական Հրանտ Մարդգարյանն էլ դոշ տված առաջ էր տանում էս գաղափարը:

Ես Հրանտ Բանգրատյանին համարում եմ, կարող ա սխալվում եմ, Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկը: Բայց որ ինքն էլ սկսի նույն բանը նույն ձևով, Լևոնի պես, կտելով ու համոզելով առաջ տանի, կարծիքս կփոխեմ: Իրավունք ունե՞մ: Հրանտ Բագրատյանին ու Հրանտ Մարգարյանին կդնեմ նույն հարթության վրա, այնպես ինչպես հիմա նույն հարթության վրա եմ դրել Սերժին ու Լևոնին:

Տրիբուն
07.11.2011, 14:57
Տրիբուն ձյա, բայց ես իմ աչքով եմ տեսել ու իմ ականջով եմ լսել, թե ոնա ա Բագրատյանը այդ թեմայով մեկանաբանություններ անում: Ոնց հասկանամ քո պնդումը?

Հավատս չի գալիս: Գտեք դրեք, դեմս կարդամ: Լուրջ, կարող ա սխալվում եմ: Եթե նույնիսկ էս թեմայով մի բան էլ ասել ա, ուրեմն շատ չեզոք ու լղոզված: Բագրատյանը հըռը-կոբալի սենց բան չի բլթցնի - ավանդները կվերդարաձնենք, պետական պարտքն էլ թող մի միլիարդով ավելանա, մեծ բան չի: Պրիտոմ էս էն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, ու բարեկեցիկ եվրոպան, կանգնած են հենց պարտքային լուրջ պրոբլեմի առաջ: Երբ ակնհայտ ա, որ պետական պարտքի ախմախավարի մեծացումը ի վերջո կարա դեֆոլտի հանգեցնի: Երբ ակնհայտ ա, որ էսօր ամենաաղքատ երկրները նաև մեծ պարքային բեռով երկրներ են:

Chuk
07.11.2011, 14:57
Մեր մեջ ասած, մինչև Հրանտ Բագրատյանին հասնելը, առաջին անգամ սրա մասին Արթուր Բաղդասարյանն ա ասել: :D ՕԵԿ-ական Հրանտ Մարդգարյանն էլ դոշ տված առաջ էր տանում էս գաղափարը:
Գնել ջան, նույն բանն ասելով ի՞նչ նկատի ունես:
Գուցե ես ուշադիր չեմ եղել, բայց կարծես թե սենց մեխանիզմի մասին, առաջարկի մասին նախկինում չեմ լսել: Ավանդների վերադարձման խոստումներ շատ եմ լսել, խոսքս մեխանիզմի մասին ա: Սխալվու՞մ եմ, ճիշտ նույն բա՞նն էին առաջարկում:

davidus
07.11.2011, 15:01
Մեծ հաճույքով կկարդամ, թե ինչ ա ասել Բագրատյանը։ Բայց մեր մեջ ասած՝ ես էլ չեմ լսել, որ ինքը ավանդների թեմայով բան խոսա։ Էս ընենց բան ա, որ ԶԼՄ-ները մատի փաթաթան կսարքեին...

Տրիբուն
07.11.2011, 15:08
Գնել ջան, նույն բանն ասելով ի՞նչ նկատի ունես:
Գուցե ես ուշադիր չեմ եղել, բայց կարծես թե սենց մեխանիզմի մասին, առաջարկի մասին նախկինում չեմ լսել: Ավանդների վերադարձման խոստումներ շատ եմ լսել, խոսքս մեխանիզմի մասին ա: Սխալվու՞մ եմ, ճիշտ նույն բա՞նն էին առաջարկում:

Նախ ՀԱԿ-ը մեխանիզմ դեռ չի առաջարկել: Եթե քո կարխիքով ՀԱԿ-ի հարյուր քայլում գրված մեկ ու կես տողը ու Լևոնի ելույթը մեխանիզմ ա, չարաչար սխալվում ես:

38. Ավանդների վերադարձ. Պետությունը ԽՍՀՄ խնայբանկի ավանդները պետք է ձևակերպի որպես պետական պարտատոմս և դրանք մարի 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ՝ քան նախատեսված է գործող՝ 2005թ. ընդունված օրենքով։

Մեխանիզմ եմ ասել: :D Երկու անգամ շատ ու երկու անգամ արագ: Խոսքի, մեկը հարցնի ինչի՞ երկու անգամ, ու ասենք ոչ երեք կամ չորս անգամ, կամ խոսքի տաս կամ հարյուր անգամ: :D Այնպես որ, եթե մեխանիզմ ես տեսել ինչ-որ տեղ, ասա մենք էլ ծանոթանանք:

Ըստ էության քննարկում ենք ոչ թե մեխանիզմը, քանի որ այն գոյություն չունի, այլ թե ինչ ա առաջարիվում որպես արդյունք: Իսկ առաջարկվող արդյունքը երկու դեպքում էլ նույնն ա՝ «ավանդների վերադարձ»:

Տրիբուն
07.11.2011, 15:16
Մեծ հաճույքով կկարդամ, թե ինչ ա ասել Բագրատյանը։ Բայց մեր մեջ ասած՝ ես էլ չեմ լսել, որ ինքը ավանդների թեմայով բան խոսա։ Էս ընենց բան ա, որ ԶԼՄ-ները մատի փաթաթան կսարքեին...

Մի հատ թեթև գրաֆիկ միջազգայինների վերջին վերլուծթյուններից: Նայի ՀՀ արտաքին պարքտը ուր ա ճղում վերջին երեք-չորս տարում: Տաջիկստանին տվել անցել ենք արդեն: Մի երկու ամիսց կտպվի էս վերլուծությունը լրիվ, որտեղ էսի ներառված ա: Կասեմ կնայես:

53309

Chuk
07.11.2011, 15:18
Ըստ էության քննարկում ենք ոչ թե մեխանիզմը, քանի որ այն գոյություն չունի, այլ թե ինչ ա առաջարիվում որպես արդյունք: Իսկ առաջարկվող արդյունքը երկու դեպքում էլ նույնն ա՝ «ավանդների վերադարձ»:
Ես մասնավորապես նկատի ունեի մեթոդը, որը Լևոնն իր ելույթում ա ներկայացրել: Ոչ, արդյունքը չի կարևորը, այլ մեթոդը: Մեթոդներից մեկը կարող ա անիրատեսական լինի, մյուսն՝ իրատեսական: Սա ոչ միայն ավանդների դեպքում, այլ ցանկացած հարցի դեպքում: Դու քննարկում ես զուտ «ավանդների վերադարձը» թեզը, իսկ ես ասում եմ, որ տրամաբանորեն առաջարկված մեթոդն իրականանալի ա, իրատեսական ա: Չբացառելով, որ լինելու դեպքում կարող ա վնասներն ավելի շատ լինեն: Բայց էդ էլ արդեն «իմ խելքի բանը չի»: Ու մեր մեջ ասած ես ավելի առարկայական բանավեճ կուզեի տեսնել էս հարցով (ակումբում չէ, այլ ավելի բարձր մակարդակով): Ցավոք Հայաստանում հրապարակային բանավեճների կուլտուրա էդպես էլ չի մտնում:

Ի դեպ երեկ «Քաղաքացիական ֆորումի» շրջանակներում Ազատության հրապարակում քննարկվել ա «100 քայլ» ծրագիրը, բանախոսն էլ եղել ա Բագրատյանը: Ափսոս, չէի կարող գնալ ու չգիտեմ կոնկրետ ինչեր ա քննարկվել: Կարծում եմ ձայնագրություններ կլինեն, հենց գտնեմ, կտեղադրեմ:

davidus
07.11.2011, 15:28
Մի հատ թեթև գրաֆիկ միջազգայինների վերջին վերլուծթյուններից: Նայի ՀՀ արտաքին պարքտը ուր ա ճղում վերջին երեք-չորս տարում: Տաջիկստանին տվել անցել ենք արդեն: Մի երկու ամիսց կտպվի էս վերլուծությունը լրիվ, որտեղ էսի ներառված ա: Կասեմ կնայես:

53309

ՀՆԱ-ի (GDP) հետ ա չէ՞ համեմատությունը։ Ընտիր ա։ Եթե չեմ սխալվում, հենց մեր օրենսդրության մեջ ա ֆիքսված, որ 30%-ից ավելիի դեպքում արդեն ռիսկային ա համարվում։

Բայց լուրջ, ոնց ասում են՝ ջանս ցեց ընկավ. որտեղի՞ց կարող ենք գտնել Բագրատյանի էդ ասուլիսը (եթե իհարկե եղել ա տենց բան)։

Հ.Գ. Իսկ էդ 38-րդ կետից կոմկուսի համագումարի հոտ ա գալիս. «հասնել և անցնել ԱՄՆ-ին», «բնակչության թվով գերազանցել Չինաստանին», «սուրճի արտադրությամբ ջախջախել Եթովպիային»։ Լավ, բա մեկը չկա, որ հարցնի՝ իսկ ինչպե՞ս։

Varzor
07.11.2011, 15:30
Հավատս չի գալիս: Գտեք դրեք, դեմս կարդամ: Լուրջ, կարող ա սխալվում եմ: Եթե նույնիսկ էս թեմայով մի բան էլ ասել ա, ուրեմն շատ չեզոք ու լղոզված: Բագրատյանը հըռը-կոբալի սենց բան չի բլթցնի - ավանդները կվերդարաձնենք, պետական պարտքն էլ թող մի միլիարդով ավելանա, մեծ բան չի: Պրիտոմ էս էն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, ու բարեկեցիկ եվրոպան, կանգնած են հենց պարտքային լուրջ պրոբլեմի առաջ: Երբ ակնհայտ ա, որ պետական պարտքի ախմախավարի մեծացումը ի վերջո կարա դեֆոլտի հանգեցնի: Երբ ակնհայտ ա, որ էսօր ամենաաղքատ երկրները նաև մեծ պարքային բեռով երկրներ են:

Չեմ կարա տամ, որ կարդաս: Հեռուստատեսությամբ եմ տեսել:
Բայց հաստատ հիշում եմ, որ էդ "հանճարեղ" մտքի մասին չէր խոսքը գնու, այլ ասում էր որ իհարկե ավանդների վերադարձը հնարավոր է և դրա համար կան հստակ տնտեսական մեխանիզմներ: Ընդամենը այսքանը ու ոչ մի բառ Լևոնի բլթոցների մասին:
Անձամբ ես համարում եմ, որ Հրանտ Բագրատյանը բավականին լուրջ տնտեսագետ է ու որքան էլ Ջավադյանը նրան համարում է մասնագիտական կլմաքս ապրող, այնուամենայնիվ իմ անձնական կարծիքով Բագրատյանը հաստատ Ջավադյանից պակաս չի, դեռ մի բան էլ ավել է:

Տրիբուն
07.11.2011, 15:30
ՀՆԱ-ի (GDP) հետ ա չէ՞ համեմատությունը։

Հա .. :)

Բայց բացի նրանից որ ներկա մակարդակն արդեն 40%-ից ավել ա, երկու վատ միտում էլ կա.

- աճը շարունակվում ա
- արտաքին պարտքի մեծացման հաշվին սկսել են ընթացիկ ծախսեր անել, կապիտալի փոխարեն

Տրիբուն
07.11.2011, 15:36
]Ես մասնավորապես նկատի ունեի մեթոդը, որը Լևոնն իր ելույթում ա ներկայացրել:[/B] Ոչ, արդյունքը չի կարևորը, այլ մեթոդը: Մեթոդներից մեկը կարող ա անիրատեսական լինի, մյուսն՝ իրատեսական: Սա ոչ միայն ավանդների դեպքում, այլ ցանկացած հարցի դեպքում: Դու քննարկում ես զուտ «ավանդների վերադարձը» թեզը, իսկ ես ասում եմ, որ տրամաբանորեն առաջարկված մեթոդն իրականանալի ա, իրատեսական ա: Չբացառելով, որ լինելու դեպքում կարող ա վնասներն ավելի շատ լինեն: Բայց էդ էլ արդեն «իմ խելքի բանը չի»: Ու մեր մեջ ասած ես ավելի առարկայական բանավեճ կուզեի տեսնել էս հարցով (ակումբում չէ, այլ ավելի բարձր մակարդակով): Ցավոք Հայաստանում հրապարակային բանավեճների կուլտուրա էդպես էլ չի մտնում:

Ի դեպ երեկ «Քաղաքացիական ֆորումի» շրջանակներում Ազատության հրապարակում քննարկվել ա «100 քայլ» ծրագիրը, բանախոսն էլ եղել ա Բագրատյանը: Ափսոս, չէի կարող գնալ ու չգիտեմ կոնկրետ ինչեր ա քննարկվել: Կարծում եմ ձայնագրություններ կլինեն, հենց գտնեմ, կտեղադրեմ:

Չուկ ջան, Լևոնն իրա ելույթում բան չի ներկայացրել: Հավատա, մեխանիզմ, որպես այդպիսին, դեռ ոչ մեկը չի ներկայացրել: Որ ուզում ես իմանաս, միակ առկա մեխանիզմը, կառավարության ծրագիրն 2005 թե 2006 թվիԼ Բայց էս ուրիշ թեմայա: Մի ուրիշ ձևի ախմախ նախաձեռնություն էլ էն էր, դրա համար էլ մինչև հիմա տակից դուրս չեն գալիս ու 2013-ին սառացնելու են:

Լուրջ, անկեղծ, իմ արև, կուզենամ լսեմ թե Հրանտ Բագրատյանը կոնկրետ ինչ ա ասելու արդեն ասվածից ավելի, որպես մեխանիզմ: Թե չէ իսկականից Դավիդուսի սածան ա ստացվում - հասնել և անցնել ԱՄՆ-ին:

davidus
07.11.2011, 15:39
Հա .. :)

Բայց բացի նրանից որ ներկա մակարդակն արդեն 40%-ից ավել ա, երկու վատ միտում էլ կա.

- աճը շարունակվում ա
- արտաքին պարտքի մեծացման հաշվին սկսել են ընթացիկ ծախսեր անել, կապիտալի փոխարեն

Դրա համար ա մեր գիգանտը 101 մլրդ հեսա վզներիս փաթաթելու։ Պետությունը, փաստորեն, ներսի փողով իրա կարիքները սկի չի կարողանում հոգալ։ Ոչի՜նչ, հեսա կթունիսենք, Գագոյի, Սաշիկի, մյուսների գրպանները թափ կտանք ու... կբաժանենք ժողովրդի ավանդները։

Հ.Գ. Ես սիրում եմ վարչապետիս։ :love

Varzor
07.11.2011, 15:42
Ես մասնավորապես նկատի ունեի մեթոդը, որը Լևոնն իր ելույթում ա ներկայացրել: Ոչ, արդյունքը չի կարևորը, այլ մեթոդը: Մեթոդներից մեկը կարող ա անիրատեսական լինի, մյուսն՝ իրատեսական:

??
Էդ ոնց? Ես ինչքան գիտեմ երկուսն էլ կարևոր է: Բայց եթե անիրատեսական մեթոդով մարդը արդյունքի է հասնում, դա արդեն այլ օպերայից է :)

Chuk
07.11.2011, 15:43
Չուկ ջան, Լևոնն իրա ելույթում բան չի ներկայացրել: Հավատա, մեխանիզմ, որպես այդպիսին, դեռ ոչ մեկը չի ներկայացրել: Որ ուզում ես իմանաս, միակ առկա մեխանիզմը, կառավարության ծրագիրն 2005 թե 2006 թվիԼ Բայց էս ուրիշ թեմայա: Մի ուրիշ ձևի ախմախ նախաձեռնություն էլ էն էր, դրա համար էլ մինչև հիմա տակից դուրս չեն գալիս ու 2013-ին սառացնելու են:

Լուրջ, անկեղծ, իմ արև, կուզենամ լսեմ թե Հրանտ Բագրատյանը կոնկրետ ինչ ա ասելու արդեն ասվածից ավելի, որպես մեխանիզմ: Թե չէ իսկականից Դավիդուսի սածան ա ստացվում - հասնել և անցնել ԱՄՆ-ին:
Գնել, ես չեմ ասում ախմախություն ա, թե ախմախություն չի: Հարյուր անգամ ասել եմ, մի հատ էլ ասեմ. ես էդ կարգի դատողություններ անելու համար կոմպետենտ չեմ:

Բայց մեխանիզմ Լևոնը ներկայացրել ա: Ես մեխանիզմ ասելով նկատի չունեմ, որ քայլ առ քայլ ցույց տա, թե ինչ ա արվելու, այլ ընդհանուր կոնցեպտը: Ու զուտ տրամաբանորեն դա վստահ պնդում եմ, հնարավոր ա իրագործել: Ուրիշ հարց, որ ասած քո, կարող ա ախմախություն ա ու ավելի շատ վնաս տա, քան օգուտ:

Ինձ ավանդների հարցը հետաքրքրում ա ընդամենը մի տեսակետից. զզվում եմ չարչրկված թեմաներից: Ես գտնում եմ, որ էս թեման պետք ա հնարավորինս շուտ վերջնական փակել, ու դա անել կա՛մ ավանդների վերադարձման հստակ մեխանիզմ գտնելով ու անելով, կա՛մ հնարավորին կոնկրետ հիմնավորելով, որ դա կա՛մ իրատեսական չի, կա՛մ ձեռնտու չի ու այդ հարցը մեկընդմիշտ հանել օրակարգից: Սրա համար էլ ասում եմ, որ կուզեի հրապարակային քննարկում բանավեճ տեսնել՝ կարկառուն տնտեսագետների մասնակցությամբ:

Varzor
07.11.2011, 15:43
Հա .. :)
Բայց բացի նրանից որ ներկա մակարդակն արդեն 40%-ից ավել ա, երկու վատ միտում էլ կա.
- աճը շարունակվում ա
- արտաքին պարտքի մեծացման հաշվին սկսել են ընթացիկ ծախսեր անել, կապիտալի փոխարեն

Դե դրա հիմնական պատճառ այն է, որ դրսից փող բերելն ավելի էժան է նստում ֆինանսական կատռույցների վրա, քան թե ներսի միջոցների հաշվին տնտեսությունում ներդրումներ կատարելը: Ու սա հստակ այդպես է հատապես վարկավորման գործընթացներում:

Chuk
07.11.2011, 15:45
??
Էդ ոնց? Ես ինչքան գիտեմ երկուսն էլ կարևոր է: Բայց եթե անիրատեսական մեթոդով մարդը արդյունքի է հասնում, դա արդեն այլ օպերայից է :)
Ես կոնկրետ իրավիճակի մասին էի խոսում: Իսկ ընդհանրապես անշուշտ կարևոր են թե որդեգրած ուղիները, թե ակնկալվող արդյունքները: Բայց դա իմ էն գրառման ասելիքի հետ կապ չուներ:

Տրիբուն
07.11.2011, 15:49
Հա հեսա, Լևոնի մեխանիզմը :D

Բայց դրանով հանդերձ` ես չեմ ուզում ասել, որ ավանդների վերադարձի կամ այդ պարտքի փոխհատուցման հարցում մենք պետք է մեր ձեռքերը լվանանք: Այդպիսի բան մենք երբեք չենք ասել: Ես իմ նախընտրական ծրագրում այդ մասին հատուկ կետ եմ նշել, որը հետեւյալն է. «Բնակչության Խորհրդային ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով»:

2005 թվականին (գործող իշխանությունները) մի այդպիսի կիսատ-պռատ պոպուլիստական օրենք են ընդունել, որը մանր-մունր ավանդները մարում է, մասնավորապես` ամենաաղքատ խավերին, ինչ-որ կոպեկներ նրանց վճարվում են: Սա ծաղր է: Հարցն ունի ռադիկալ լուծում: Խնայբանկի գրքույկը պիտի վերածվի պարտատոմսի, այսինքն՝ «աբլիգացիայի»: Պետությունը թողարկում է «աբլիգացիաներ», եւ յուրաքանչյուր ավանդատուին տալիս է իր ավանդի չափով աբլիգացիա, որը չափվում է ամենակայուն փոխարժեքով` դոլարով. ավանդատուն գրքույկի փոխարեն պետք է ստանա համապատասխան դոլարի պարտատոմս, որը նույն դրամն է, փաստորեն: Այդպիսով, Հայաստանում ունենում ենք երկու դրամ, մեկը մեր սովորական դրամն է, մյուսն այն պարտատոմսն է, որը պետությունը պարտավոր է ձեզ վերադարձնել, վճարել: Ես հիմա կբացատրեմ դա` նաեւ մի պատմական օրինակով:

Հիշում եք ստալինյան «աբլիգացիաները»: Պատերազմից հետո խորհրդային ավերված տնտեսությունը վերականգնելու համար Ստալինը թողարկեց պարտատոմսեր՝ «աբլիգացիաներ»: Դրանք կամավոր «աբլիգացիաներ» չէին, այլ պարտադիր: Բոլոր աշխատողները՝ բանվորից սկսած` մինչեւ Խորհրդային Միության ղեկավարությունը, իրենց աշխատավարձի որոշակի տոկոս չէին ստանում, դրա դիմաց ստանում էին «աբլիգացիաներ»: 6-7 տարի այդ «աբլիգացիաները» թողարկվեցին՝ մինչեւ Ստալինի մահը: Հետո դրանք մնացին սառած, ոչ ոք չվճարեց: Անցան ժամանակները, Խորհրդային Միությունը վերականգնվեց, իսկ 60-ական թվականներին, երբ Խրուշչովը լուրջ տնտեսական ռեֆորմ անցկացրեց, ստեղծեց սովնարխոզներ, որով հանրապետությունները լուրջ տնտեսական ինքնուրույնություն ձեռք բերեցին, սկսեցին ծաղկել, արդյունաբերությունը՝ զարգանալ, արդեն հնարավորություն ստեղծվեց մարելու այդ «աբլիգացիաները», եւ Խրուշչովից սկսած` մոտ 20 տարի վիճակահանությամբ սկսեցին ամեն տարի որոշակի քանակով մարել այդ պարտքերը: Եւ ժամանակի ընթացքում, եթե, ասենք, այս համարում չկար ձեր «աբլիգացիայի» մարումը, ոչինչ, ոչ ոք դրանից չէր նեղանում, որովհետեւ վստահ էր՝ հաջորդ խաղարկման ժամանակ դա պիտի մարվի:

Այդ «աբլիգացիաները» լուրջ հարստություն էին: Մարդիկ կարողանում էին դրանք նաեւ վաճառել: Հիմա մենք ուզում ենք այդպիսի մի մեխանիզմ ստեղծել: 4.5 միլիարդ ռուբլին, Խորհրդային Միության վերջին տասնամյակների շուկայական փոխարժեքով, հավասար էր մոտ մեկ միլիարդ դոլարի: Հիշում եք՝ 5 ռուբլին 1 դոլար էր՝ շուկայական գներով (պաշտոնապես 75 կոպեկ էր մեկ դոլարը, բայց դա պաշտոնական կուրսն էր, երբեք շուկայական փոխարժեքը 5 ռուբլուց ցածր չի եղել մեկ դոլարի համար): 91 թվականին արդեն 1 դոլարը հավասար էր 30 ռուբլու: Բայց ես չեմ ասում՝ այդ փոխարժեքով փոխել:

Եթե այս 4.5 միլիարդը մենք փոխում ենք Խորհրդային Միության սովորական ժամանակաշրջանի շուկայական փոխարժեքով (1000 ռուբլին` 200 դոլար), ստացվում է ընդամենը 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ պետությունը այդ ավանդների դիմաց ժողովրդին պարտք է 1 միլիարդ դոլար: Սա մեծ բան չէ: Մեր արտաքին պարտքը 4 միլիարդ է, թող դրան գումարվի եւս 1 միլիարդ, դրանից այս երկիրը չի քանդվի, չի փլվի: Սա արդեն գրքույկ չէ, որի անվանական տիրոջը կարելի էր միայն վճարել, սա «աբլիգացիա», պարտատոմս է, որը ձեր ձեռքին է, եւ որը դուք հանգիստ կարող եք փոխանցել ձեր երեխաներին, կարելի է նաեւ վաճառել: Ես վստահ եմ՝ բանկերը կարող են դա գնել, որովհետեւ բանկերն ունեն սառած կապիտալ, իսկ ներդրումների դաշտ չունեն: Սրանով լուծվում է իրավական խնդիրը, լուծվում է նաեւ բարոյական խնդիրը: Հենց թողարկվեց այս պարտատոմսերը եւ բաժանվեց բոլոր ավանդատուներին, դա նշանակում է՝ պետությունը ստանձնեց իր պարտքը: Հիմա Հայաստանի պետությունն այդ պարտքը չի ստանձնել: Ահա այս խնդրի լուծման մեր պատկերացումը: Մենք ուրիշ պատկերացում չունենք:

Հ.Գ. Հայ ազգային կոնգրեսը վերջին օրերին Ազատության հրապարակում սկսել է խորհրդային խնայբանկերում ավանդներ ունեցող քաղաքացիների, նրանց ավանդների հաշվառում: Սա արվում է տվյալ խնդրի ֆինանսական ծավալների վերաբերյալ պատկերացում կազմելու եւ ՀՀ քաղաքացիներին ավանդների վերադարձի կոնկրետ ժամանակացույց ներկայացնելու համար: Բնականաբար` Հայ ազգային կոնգրեսի իշխանություն դառնալու պարագայում:

ՀԺ -
Հոկտեմբեր 8, 2011

Վերջին պարբերությունը ամենա ոչ պոպուլիստականն ա: Բայց դե ջահնադամ: Մնացած հաշվարկներն են սպանում - վեգալում ենք չորս միլարդը, էս ինչ կուրսով փոխում սարքում ենք մի միլաիրդ, աբլիգացի ենք տպում ու բաժնում ենք: Արա դաժե Խռուշչովն արեց, մենք ոնց կարող ա չանենք: Դե իսկ չորս միլիարդ պարտքի մեջ էլ մի միլարդ ավել պակասը մեզ չի կործանի:

Դե իսկ մեր բանկերն էլ պարզվում ա լիքը սառացրած կապիտալ ունեն, ու անհամբեր սպասում են, որ կառավարությունը աբլիգացի թողարկի, իրանք էլ վազեն ու ժողովրդից առնեն էտ աբլիգացիները ու քյաշ փողը բաժանեն ժողովրդին: Հիմիկվա կառավարությունն էլ էշ ա, չի իմանում որ էտքան սառած փող կա բանկերում, ու ինքը մինչև հիմա չի ջոգել, որ կարելի ա աբլիգացի տպել ու նաղդել բանկերի վրա: :D Լավ ա որ սաղ էլ հասկանում են, որ էնքան հիմար բան ա ասվել, որ չարժի դաժե քննարկման առարկա դարձնել:

Տրիբուն
07.11.2011, 15:50
Սրա համար էլ ասում եմ, որ կուզեի հրապարակային քննարկում բանավեճ տեսնել՝ կարկառուն տնտեսագետների մասնակցությամբ:

Ապրես: Ես էլ ....

Բայց, չենք տեսնելու, քանի որ ոչ մի լուրջ մարդ սենց քննարկման չի մասնակցի: Գլխանց իմանալով որ հավայի քննարկում ա լինելու: Իսկ քննարկումը հավայի ա լիենլու, քանի որ հարցն առաջ քաշած կողմը մի հատ հիմնական՝ անկյունաքարային գործոն ա առաջ քաշել էս հարցում, ու դա առաջ ա քաշել հասատակամ-անբեկանելի տոնով - «մի միլարդը փող չի, չորս միլիարդ պարտքի մեջ»: Էս էն դեպքն ա, որ գործ ունես տապոռ հայտարարության հետ ու քննարկման դաշտն, ըստ էության, բացակայում ա:

Էս ահավոր նմանվում ա Լիոնի հետ քննարկումներին: Լիոնն ասում ա հազար փիղ էր: Մենք ասում ենք հնարավոր չի: Լիոնն ասում ա, դե ապացուցեք որ հնարավոր չի: Կամ, Ապոպը հայ էր: Չո արա հայ չէր: Դե ապացուցի, որ հայ չէր: :D

Լիոն ջան, կներես, իսկականից քո ռազմական տարեգիրքը կարդում եմ ...... մեկ ու մեջ ....

Մի միլարդը փող չի: Չէ արա մեծ փող ա: Չէ, նատուռի մեծ փող չի: :)

davidus
07.11.2011, 15:58
Եթե այս 4.5 միլիարդը մենք փոխում ենք Խորհրդային Միության սովորական ժամանակաշրջանի շուկայական փոխարժեքով (1000 ռուբլին` 200 դոլար), ստացվում է ընդամենը 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ պետությունը այդ ավանդների դիմաց ժողովրդին պարտք է 1 միլիարդ դոլար: Սա մեծ բան չէ: Մեր արտաքին պարտքը 4 միլիարդ է, թող դրան գումարվի եւս 1 միլիարդ, դրանից այս երկիրը չի քանդվի, չի փլվի:

Ստեղ են ասել՝ հողերս գլխիդ։ Մեծ բան չի՞, կհանես գրպանիցդ կտաս...

Varzor
07.11.2011, 16:04
Ես կոնկրետ իրավիճակի մասին էի խոսում: Իսկ ընդհանրապես անշուշտ կարևոր են թե որդեգրած ուղիները, թե ակնկալվող արդյունքները: Բայց դա իմ էն գրառման ասելիքի հետ կապ չուներ:

Կռուտիտ մի եղի, քո գրածն ա :))

Ես մասնավորապես նկատի ունեի մեթոդը, որը Լևոնն իր ելույթում ա ներկայացրել: Ոչ, արդյունքը չի կարևորը, այլ մեթոդը: Մեթոդներից մեկը կարող ա անիրատեսական լինի, մյուսն՝ իրատեսական: Սա ոչ միայն ավանդների դեպքում, այլ ցանկացած հարցի դեպքում:
Ու խոսքս հենց այդ մտքին էլ վերաբերվում էր: Ոչ ավելի ;)

Chuk
07.11.2011, 16:05
Կռուտիտ մի եղի, քո գրածն ա

Ու խոսքս հենց այդ մտքին էլ վերաբերվում էր: Ոչ ավելի ;)
Կրկնում եմ, որ էն գրառման ասելիքի հետ դա կապ չուներ :) Իսկ մնացածը ոնց ուզում ես հասկացիր ու ընկալիր, եթե կուզես, որպես կռուտիտ լինել ընկալիր :)

Chuk
07.11.2011, 16:07
Ապրես: Ես էլ ....

Բայց, չենք տեսնելու, քանի որ ոչ մի լուրջ մարդ սենց քննարկման չի մասնակցի: Գլխանց իմանալով որ հավայի քննարկում ա լինելու: Իսկ քննարկումը հավայի ա լիենլու, քանի որ հարցն առաջ քաշած կողմը մի հատ հիմնական՝ անկյունաքարային գործոն ա առաջ քաշել էս հարցում, ու դա առաջ ա քաշել հասատակամ-անբեկանելի տոնով - «մի միլարդը փող չի, չորս միլիարդ պարտքի մեջ»: Էս էն դեպքն ա, որ գործ ունես տապոռ հայտարարության հետ ու քննարկման դաշտն, ըստ էության, բացակայում ա:

Էս ահավոր նմանվում ա Լիոնի հետ քննարկումներին: Լիոնն ասում ա հազար փիղ էր: Մենք ասում ենք հնարավոր չի: Լիոնն ասում ա, դե ապացուցեք որ հնարավոր չի: Կամ, Ապոպը հայ էր: Չո արա հայ չէր: Դե ապացուցի, որ հայ չէր: :D

Լիոն ջան, կներես, իսկականից քո ռազմական տարեգիրքը կարդում եմ ...... մեկ ու մեջ ....

Մի միլարդը փող չի: Չէ արա մեծ փող ա: Չէ, նատուռի մեծ փող չի: :)
Իսկ ես կարծում էի, որ լուրջ տնտեսագետը կարող է հիմնավորել, որ մեկ միլիարդը մեծ փող ա :)

Հա, բայց նաև կարծում եմ, որ համալիր ծրագրերի իրականացման դեպքում կարելի ա ձևեր գտնել 5 միլիարդն ավելի շուտ փակելու, քան 4 միլիարդը՝ այդ համալիր ծրագրերը չիրականացնելով: Այսինքն, կարճ ասած, կարծում եմ, որ քննարկելու բան կա: Ու ստեղ մենակ միլիարդների խնդիրը չի:

Lion
07.11.2011, 16:09

Ներված ես, ապեր, կարդա, հաստատ վնաս չի լինի, բայց... անալոգիադ կոնկրետ դեպքում հեչ տեղին չէր :)

Varzor
07.11.2011, 16:09
Կրկնում եմ, որ էն գրառման ասելիքի հետ դա կապ չուներ :) Իսկ մնացածը ոնց ուզում ես հասկացիր ու ընկալիր, եթե կուզես, որպես կռուտիտ լինել ընկալիր :)
Էէէ, էս ինչ շուտ ես նեղանում :)
Գրառմանըդ ընդհանուր ասելիքն իհարկե այլ բանի մասին էր, ես էլ ուղղակի արձագանքեցի միջանկայլ մտքին :)
Համ էլ Չուկ ջան, կռուտիտ լինելը այդքան էլ վատ բան չի, պետքն եղած տեղն էլ օգուտ ա, մանավանդ որ ՀԱԿ-ի միտինգներին ես մասնակցում ;)

Chuk
07.11.2011, 16:11

Ներող ցավդ տանեմ, բայց ես դժվար եմ պատկերացնում իմ՝ քեզնից նեղանալը ;)
Ընդամենը հասկացնում էի, որ մեկ ա, թե դու իմ գրածը ոնց ես հասկանում:

Varzor
07.11.2011, 16:13
Հա, բայց նաև կարծում եմ, որ համալիր ծրագրերի իրականացման դեպքում կարելի ա ձևեր գտնել 5 միլիարդն ավելի շուտ փակելու, քան 4 միլիարդը՝ այդ համալիր ծրագրերը չիրականացնելով: Այսինքն, կարճ ասած, կարծում եմ, որ քննարկելու բան կա: Ու ստեղ մենակ միլիարդների խնդիրը չի:
Չուկ ջան, համամիտ եմ: Բայց ստեղ մի "բայց" կա: Անուշադրության մի մատնեք "փակվել" բառը: Ինչ ա այն նշանակում? Նշանակում է, որ պետական միջոցներից, որոնք ստացվում են սեփական (տեղական) ռեսուրսների հաշվին, միջոցներ հանել երկրից դուրս:
Էդքան փակվող են, թող մաս-մաս ավանդները փակվեն հենց ժողովրդին, ոչ թե ինչ-որ Ջոնիկի կամ Մոյշայի: ՀԻմարություն չի ասել, որ "Ես փող կվերցնեմ Պողոսից, կփակեմ Պետրոսի պարտքը, հետո Պետրոսին աշխատացնելով կփակեմ Պողոսի պարտքը": Հանճարեղ է :)

Varzor
07.11.2011, 16:15
Ներող ցավդ տանեմ, բայց ես դժվար եմ պատկերացնում իմ՝ քեզնից նեղանալը ;)
Ընդամենը հասկացնում էի, որ մեկ ա, թե դու իմ գրածը ոնց ես հասկանում:
Ընդամենը շատ բարդ ես մտածում :)
Այ ախպեր, մի քիչ թեթև մտածի, հո ամեն բան չի, որ պիտի խորը վերլուծական մտքերով պատասխանես? Ասում, խոսում ծիծաղում ենք:
Հա, դե ես վաղուց եմ գլխի ընկել, որ դու էդքան էլ նեղացկոտ տղա չես :))

Տրիբուն
07.11.2011, 16:20
Իսկ ես կարծում էի, որ լուրջ տնտեսագետը կարող է հիմնավորել, որ մեկ միլիարդը մեծ փող ա :)

Հա, բայց նաև կարծում եմ, որ համալիր ծրագրերի իրականացման դեպքում կարելի ա ձևեր գտնել 5 միլիարդն ավելի շուտ փակելու, քան 4 միլիարդը՝ այդ համալիր ծրագրերը չիրականացնելով: Այսինքն, կարճ ասած, կարծում եմ, որ քննարկելու բան կա: Ու ստեղ մենակ միլիարդների խնդիրը չի:

Դե իհարկե կա: Եվ դա կարելի է քննարկել ասենք «Հայաստանի փայլուն ապագան հաջորդ հազար տարում» թեմայի շրջանակներում, կամ ինչպես են հայերը սկսել արտագնա աշխատանքի թռնել Վեներա: Համալիր շատ ծրագրեր կարելի ա քննարկել - գյումրին տեխնոպարկ, դիլիջանը համաշխարհային ֆինանսական կենտրոն ......... հայոց աշխարհ ...... Էտ կոնտեքստում, Չուկ ջան, քսան միլիարդն էլ փող չի: Բայց դե ստեղ խոսքը գնում ա ոչ թե համալիր, փայլուն, գլոբալ, գեղեցիկ, հոգեցունց քննարկումենրի մասին, այ այն մասին, որ ՀԱԿ-ը սկսել ա արդեն քաղաքացիներին գրանցել ու բառացի հայտարարում ա ..

Հայ ազգային կոնգրեսը վերջին օրերին Ազատության հրապարակում սկսել է խորհրդային խնայբանկերում ավանդներ ունեցող քաղաքացիների, նրանց ավանդների հաշվառում: Սա արվում է տվյալ խնդրի ֆինանսական ծավալների վերաբերյալ պատկերացում կազմելու եւ ՀՀ քաղաքացիներին ավանդների վերադարձի կոնկրետ ժամանակացույց ներկայացնելու համար: Բնականաբար` Հայ ազգային կոնգրեսի իշխանություն դառնալու պարագայում:

Մարդիկ քաղաքացի են հաշվառում: Ի՞նչ քննարկում: Իրանք արդեն քննարկել պրծել են, ու վստահ են որ փողերը բաժանելու են: :hands Ուռաաաաաաաաաա.. մեր փողերը բաժանելու են: Սատանեն ասում, հել գնա ՀԱԿ մոտակա գրասենյակ ու հաշվառվի - чем чер не шутит ...

Տրիբուն
07.11.2011, 16:22
Ներված ես, ապեր, կարդա, հաստատ վնաս չի լինի, բայց... անալոգիադ կոնկրետ դեպքում հեչ տեղին չէր :)

Լաաաաաաաաաաավ էլի Լիոն, կարաս գոնե մի անգամ ինձ հանգիստ թողնես: :D Շատ էլ տեղին էր - մի միլարդ դոլար ու հազար փիղ: Մի փիղը հազար դոլար ա գալիս: Արա, չէ .... ճիշտ ես... փղի գինը փիս քցել եմ: Լիոն ջան, без обид, սաղ ՀԱԿ-ն ա մեղավոր:

davidus
07.11.2011, 18:37
Իսկ ես կարծում էի, որ լուրջ տնտեսագետը կարող է հիմնավորել, որ մեկ միլիարդը մեծ փող ա :)

Ապեր, եթե նույնիսկ կանգնի ասի՝ հորս արև, մեծ փող ա, ես իրան ավելի շատ կհավատամ, քան էդ մերկապարանոց «մեկ միլիարդը ի՞նչ փող ա որ» հայտարարություններին։ Ախր էդ գումարը բերանով եք ասում է. հլը մի վարկյան պատկերացրեք. հազար հատ մեկ միլիոն. զգու՞մ եք ինչ ահռելի թիվ ա։ Ու վատն էն ա, որ էդ ահռելի թիվը ոչ թե ներդրման տեսքով ա ծախսվում, այլ բաժանվում ա «վերջնական սպառողին»։

Ստեղ տնտեսագետ պետք չի լինել, որպեսզի հասկանալ, որ էդ մեկ միլիարդը իրենից արդյունք չի ստեղծելու, որպեսզի հնարավոր լինի դրանով հետագայում նույն էդ միլիարդը փակվել։Սրա ներուժը ՀՀ-ն մոտակա տարիներին հազիվ թե ունենա։

Անցանք ԽՍՀՄ-ի օբլիգացիաներին։
Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան, միթե ձեր նման գիգանտին պարզ չի, որ Ձեր իսկ բերած օրինակում ԽՍՀՄ-ի քաղաքացիներին օբլիգացիաներ հատկացվել են իրենց իսկ ՓԱՍՏԱՑԻ կատարած աշխատանքի դիմաց, որը ՓԱՍՏԱՑԻ արդյունք ա տվել (բանվոր, կոլտնտեսական, ինժեներ... կապ չունի)։ Իսկ ՀՀ-ի դեպքում էդ փաստացի աշխատանքը չի եղել։ Ինչի՞ հիման վրա ես դու պետական պարտատոմսեր թողարկում։ Դրա իրավական հիմքը ո՞րն ա։ Ի՞նչ ես դու ստացել էդ պարտատոմսերի դիմաց։ Սովորաբար պարտատոմսերը գնելիս մարդիկ փող են վճարում դրանց համար՝ հետ ստանալով մայր գումարը և տոկոսներ։ Ու՞ր ա ստացածդ մայր գումարը, ո՞վ ա վճարել էդ օբլիգացիաներիդ համար։ ՈՒ ընդհանրապես, ու՞մ հետևով ես դու էդ փողը բաժանում։

Պետությունը պարտատոմսեր փողարկում ա հիմնականում կապիտալ ներդրումներ իրականացնելու համար, որոնք հետագայում պետք է հետ գնվեն։ Բա էս պարտատոմսերը ոնց են հետ գնվելու։ Սրա պատասխանը ինչ-որ մեկը տալու՞ ա, թե չէ։

Ու ընենց էլ մի դեմքի խելոք արտահայտությամբ ա էս ելույթը կարդում, որ մի պահ դաժէ սկսում ես հավատալ։ Ամոթ ա ուղղակի, մարդկանց էս կարգի ցնդաբանությամբ խաբել չի կարելի։

Varzor
07.11.2011, 18:57
Ապեր, եթե նույնիսկ կանգնի ասի՝ հորս արև, մեծ փող ա, ես իրան ավելի շատ կհավատամ, քան էդ մերկապարանոց «մեկ միլիարդը ի՞նչ փող ա որ» հայտարարություններին։ Ախր էդ գումարը բերանով եք ասում է. հլը մի վարկյան պատկերացրեք. հազար հատ մեկ միլիոն. զգու՞մ եք ինչ ահռելի թիվ ա։ Ու վատն էն ա, որ էդ ահռելի թիվը ոչ թե ներդրման տեսքով ա ծախսվում, այլ բաժանվում ա «վերջնական սպառողին»։

Ու ընենց էլ մի դեմքի խելոք արտահայտությամբ ա էս ելույթը կարդում, որ մի պահ դաժէ սկսում ես հավատալ։ Ամոթ ա ուղղակի, մարդկանց էս կարգի ցնդաբանությամբ խաբել չի կարելի։

Ու հլը դեռ ջհանդամ, թե ներդրում չիմկատարվում, բայց հետևանքները? Ուզում են էլի դոլարի գինը հասցնեն ամպերին, կարտոշինն էլ աստղերին?
Ու հետո էլ հարց ա, թե ում կաշին են քերքելու էդ նույն պարտքը փակելու համար ... պարզ չի?

Chuk
07.11.2011, 20:21
Ապեր, եթե նույնիսկ կանգնի ասի՝ հորս արև, մեծ փող ա, ես իրան ավելի շատ կհավատամ, քան էդ մերկապարանոց «մեկ միլիարդը ի՞նչ փող ա որ» հայտարարություններին։ Ախր էդ գումարը բերանով եք ասում է. հլը մի վարկյան պատկերացրեք. հազար հատ մեկ միլիոն. զգու՞մ եք ինչ ահռելի թիվ ա։ Ու վատն էն ա, որ էդ ահռելի թիվը ոչ թե ներդրման տեսքով ա ծախսվում, այլ բաժանվում ա «վերջնական սպառողին»։
:)) Դավ ջան, քո կարծիքով էդ թվաբանությա՞մբ ա, որ ես պետք ա մեկմիլիարդի մեծությունը հասկանայի :))
Դավ, երևի իմ գրառումներից էդպես էլ չհասկացվեց, որ ես ավանդների էս հարցը չեմ պաշտպանում, այլ ասում եմ, որ տեխնիկապես հնարավոր ա: Իսկ օգուտն ու վնասը սենց մակերեսային քննարկելով չի, որ կարող ենք որոշել:

davidus
07.11.2011, 20:56
:)) Դավ ջան, քո կարծիքով էդ թվաբանությա՞մբ ա, որ ես պետք ա մեկմիլիարդի մեծությունը հասկանայի :))

:D Ես սուս... բան չասեցի...

Դավ, երևի իմ գրառումներից էդպես էլ չհասկացվեց, որ ես ավանդների էս հարցը չեմ պաշտպանում, այլ ասում եմ, որ տեխնիկապես հնարավոր ա: Իսկ օգուտն ու վնասը սենց մակերեսային քննարկելով չի, որ կարող ենք որոշել:

Ապեր, բայց քեզ ո՞վ ա ինչ-որ բանում մեղադրել։ Չէ, ասում-խոսում ենք էլի... Չհանեցին էդ փողը բաժանեցին, մենք էլ մնացինք շիվար։
Տեխնիկապես հնարավոր ա, որ ես գեղասահորդ էլ դառնամ... ումի՞ց եմ պակաս :beee

Իսկ մակերեսային քննարկելու պահով մի հատ ընտիր ասացվածք կա. Не трожь гавно, вонять не будет.
Հիմա սրանն ա, արտաքինից էդքան ահավոր ա, բա որ փորփրենք, ինչ կլինի... :D

Elmo
08.11.2011, 00:12
Լաաաաաաաաաաավ էլի Լիոն, կարաս գոնե մի անգամ ինձ հանգիստ թողնես: :D Շատ էլ տեղին էր - մի միլարդ դոլար ու հազար փիղ: Մի փիղը հազար դոլար ա գալիս: Արա, չէ .... ճիշտ ես... փղի գինը փիս քցել եմ: Լիոն ջան, без обид, սաղ ՀԱԿ-ն ա մեղավոր:

Նայած փիղ: Անօդաչու փղերը օրինակ ավելի էժան են եղել:

Varzor
08.11.2011, 01:11
Էդ ավանդների "քամի" պահը դեռ թողենք մի կողմ: Շենքում բիսեդկում ինչ են խոսում?
Ինչ է ասում ՀԱԿ-ը իր առաջնորդի "ոսկեղեն" շուրթերով, ՍՍ-ի ներկայիս կադրային քաղաքականության վերաբերյալ? Արդյոք դրա մեջ վտանգ են տեսնում կայանալիք ընտրությունների համար, թե մենակ PR-են տեսնում?

Mephistopheles
08.11.2011, 01:21
Ավանդների հարցը լավ էլ ռեալ ա և՛ տնտեսապես և՛ քաղաքականապես…

քաղաքականապես. մոտ 500-ից ավել մարդ էր ստորագրել էդ հարցը որ տրվեց էդ իրիկուն… դա նշանակում ա մարդիկ կազմակերպված են ու եթե 500 ստորագրություն կա ապա դա էլ մինիմում 4 ով եթե բազմապատկես որպեսզի լինեն ընտանիք ապա հաշվի 4000-ից ավել մարդ կլինի գումարած էն դրական էֆֆեկտը որ կստեղծվի… սրանք պոտենցյալ ընտրողներ են որոնց հաշվի չի առնում մենակ էն քաղաքական գործիչը որը քաղաքական դաշտում "ուրիշ բաներով" ա զբաղված… էնպես որ ձեր տնտեսական հաշվարկները քաղաքական տեսակետից միայն ձեզ են վնասելու, էլ չասեմ որ հլա մի հատ էլ ուզում եք ասել "ջգուր խմի էդ փողերի վրից որովհետև հնարավոր չի"… եթե դուք ձեր երազանքի քաղաքական գործչից տենց պատասխաններ եք սպասում, ապա էդ քաղաքական գործիչը վաղուց եկել անցել գնացել ա ու իրա պոչին էլ երևի ինչ այլանդակ անուն ասես չեն կպցրել…

տնտեսական. բնական ա որ էս տնտեսական պայմաններում՝ օլիգարխիկ համակարգ, կոռումպացված իշխանական ու հասարակական համակարգ, շրջափակում և այլն 1 միլիարդը մեծ փող ա… բայց եթե վերը նշված հարցերի մի մասը լուծվի, ապա էդ փողն/պարտքն արդեն նույն ծանրությունը չի ունենա… ներկա պայմաններում մարդիկ իրանց ավանդները եթե ստատնան, ապա երկրից թռնելու են ամեն գնով, որովհետև էդ փողը ոչ կարաս ներդնես ոչ էլ բանկում պահել… հաստատ դրա վրա ահագին աչք կլինի… բայց եթե տնտեսությունը սկսի ակտիվանալ ու կենսունակ դառնալ, ապա մարդիկ էդ փողերն ամենաքիչը բանկում կպահեն, իսկ "միջին վիճակագրական հայը" կամ էդ փողի վրա վարկ կվերցնի ու բիզնես կբացի, կամ կներդնի մի ուրիշ գործարքի մեջ, մի խոսքով 1000 ու մի ձև կա էդ փողից հարկեր գեներացնելու որը և՛ իշխանությանն ա ձեռնտու և ավանդատուին… իհարկե 1 միլիարդը փող ա, պարտք ա, բայց էս դեպքում դա նաև փող ա բերում ու հավելյալ ակտիվացնում ա տնտեսությունը…

…իհարկե մի մասն էլ կարա քոռ-ու-փուչ անի…

անհնար ա՞

Varzor
08.11.2011, 01:42

Մեֆ ջան, 500 ստորագրությունը ահավոր, ահավոր չնչին թիվ է: Հայաստանում պրակտիկորեն չկար ընտանիք, որ բանկում փող չունենար: Մի մասը հասցրեցին տարբեր ճանապարհներով իրենց գումարի գոնե մի մասը հանել բանկերից: Բայց մեծ մասը կորցրին: Ոստի կորցրածներին կարելի է հաշվել տասնյակ, նույնիսկ հարյուր հազարներով, իսկ դու ասում ես "500...կազմակերպված..."
Ի դեպ համամիտ եմ, որ քաղաքական անբարոյական դաշտում ավանդների հարցի արծարծումով կարելի է մի քանի հազար ձայն էլ շահել: Սակայն տնտեսական առումով ահավոր անմիտ, նույնիսկ տգետ բան են առաջարկել:
Դրա պարզագույն մեխանիզմը կարդա http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2302897&viewfull=1#post2302897 ստեղ:
Հարսի հետևով փեսուն լավություն անելուն հավասար բան են առաջարկում: Նմանատիպ գումարի չափով էմիսիան դեպի սպառողների գրպանները անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Սարսափելի գնաճ, սղաճ, նույնիսկ արտագաղթ: Մարդիկ էդ փողերը կուտեն-կխմեն ու դրանից կշահեն միայն ծառայություն մատուցողներնն ու ապրանք վաճառողները: Սակայն դա շուկա չի ակտիվացնի, քանի որ փողերն անվերջ չեն:

Եթե պետությունը երբևէ կվերադարձնի այդ ավանդները (ինչում խիստ կասկածում եմ, համենայն դեպս առաջիկա 10 տարիների ընթացքում դա չեմ տեսնում), ապա դա պետք է կատարել փուլային տարեբերակով, մարմանդից, պետական եկամուտների հաշվին: Ի վերջո չպետք է մոռանալ, որ դա պետության պարտքն է իր քաղաքացիներին` պետությունը փող է պարտք ժողովրդին: Ու նույնիսկ դա կարելի է կատարել ավանդների դիամց պետական երկարաժամկետ չվաճառվող պարտատոմսերի թողարկմամբ և բաժանելով: ՄԻ խոսքով տնտեսագետներն ավելի գեղեցիկ և հասկանալի կբացատրեն, թե քանի ազնիվ և համեմատաբար ազնիվ միջոցներ կան այդ ավանդները վերադարձնելու համար: ԱՅնպիսի մեթոդներ, որոնք ռումբի բայթյունի կամ կվալտի հարվածի հետևանքներ չեն ունենա: Բայց ԼՏՊ-ի առաջարկած տարբերակը այդ դասին չեմ կարողանում դասել, նույնիսկ չլինելով մաստագետ-տնտեսագետ, ունենալով զուտ բազային տնտեսագիտական գիտելիքներ, մի քիչ էլ կյանքի ու աշխատանքային փորձից ելնելով:

Mephistopheles
08.11.2011, 03:40
Մեֆ ջան, 500 ստորագրությունը ահավոր, ահավոր չնչին թիվ է: Հայաստանում պրակտիկորեն չկար ընտանիք, որ բանկում փող չունենար: Մի մասը հասցրեցին տարբեր ճանապարհներով իրենց գումարի գոնե մի մասը հանել բանկերից: Բայց մեծ մասը կորցրին: Ոստի կորցրածներին կարելի է հաշվել տասնյակ, նույնիսկ հարյուր հազարներով, իսկ դու ասում ես "500...կազմակերպված..."
Ի դեպ համամիտ եմ, որ քաղաքական անբարոյական դաշտում ավանդների հարցի արծարծումով կարելի է մի քանի հազար ձայն էլ շահել: Սակայն տնտեսական առումով ահավոր անմիտ, նույնիսկ տգետ բան են առաջարկել:

Ապեր, 500-ն են կազմակերպված հարց տվել իրանց ձենն էլ լսվել ա, ավելի շատ լինեին ավելի բարձր կլիներ… ու ավելի ազդեցիկ… իրանք իրանց պրոբլեմը բերել են ու հստակ պատասխան են սպասում. ոչ մի վատ կամ անբարոյական բան չկա նրանց ձայնը շահելու համար լուծման տարբերակներ առաջարկել… անբարոյականը էն ա որ ասես "իմ մեղքով չի եղել, ես բան չեմ կարա անեմ … մոռացի էդ փողը"… ցանկացած իշխանություն որոշակի պատասխանատվություն ա կրում իր նախորդի վերցրած պատասխանատվությունների համար… էն պայմանագրերը որ ստորագրվում են այսօր, հետո եկողները պիտի աշխատեն դրա հետ… հակառակ դեպքում դառնում ես անլուրջ երկիր ու իշխանություն… բոլորս էլ գիտենք որ սովետն ա պատասխանատու, բայց չես կարող մարդկանց տուն ուղղարկել… իրանց հարցը պետք ա լուծում ստանա… և ինչքան էլ քիչ լինեն էդ մարդիկ, ինչքան էլ քիչ քվե նշանակեն՝ թեկուզ 1 քվե, իրավունք չունես մարդկանց չպատասխանելու…

ոչ ոք, ոչ ոքի չի խաբուն Վարզոր ջան, ու մարդիկ որ հերթագրվում են, ապա ըստ էության ասում են "հետևում ենք ձեզ… ուշադիր"

…ես կառաջարկեի որ բոլորն էլ տենց կազմակերպված լինեին…

Հարսի հետևով փեսուն լավություն անելուն հավասար բան են առաջարկում: Նմանատիպ գումարի չափով էմիսիան դեպի սպառողների գրպանները անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Սարսափելի գնաճ, սղաճ, նույնիսկ արտագաղթ: Մարդիկ էդ փողերը կուտեն-կխմեն ու դրանից կշահեն միայն ծառայություն մատուցողներնն ու ապրանք վաճառողները: Սակայն դա շուկա չի ակտիվացնի, քանի որ փողերն անվերջ չեն:

Եթե պետությունը երբևէ կվերադարձնի այդ ավանդները (ինչում խիստ կասկածում եմ, համենայն դեպս առաջիկա 10 տարիների ընթացքում դա չեմ տեսնում), ապա դա պետք է կատարել փուլային տարեբերակով, մարմանդից, պետական եկամուտների հաշվին: Ի վերջո չպետք է մոռանալ, որ դա պետության պարտքն է իր քաղաքացիներին` պետությունը փող է պարտք ժողովրդին: Ու նույնիսկ դա կարելի է կատարել ավանդների դիամց պետական երկարաժամկետ չվաճառվող պարտատոմսերի թողարկմամբ և բաժանելով: ՄԻ խոսքով տնտեսագետներն ավելի գեղեցիկ և հասկանալի կբացատրեն, թե քանի ազնիվ և համեմատաբար ազնիվ միջոցներ կան այդ ավանդները վերադարձնելու համար: ԱՅնպիսի մեթոդներ, որոնք ռումբի բայթյունի կամ կվալտի հարվածի հետևանքներ չեն ունենա: Բայց ԼՏՊ-ի առաջարկած տարբերակը այդ դասին չեմ կարողանում դասել, նույնիսկ չլինելով մաստագետ-տնտեսագետ, ունենալով զուտ բազային տնտեսագիտական գիտելիքներ, մի քիչ էլ կյանքի ու աշխատանքային փորձից ելնելով:

ապեր ես վերևում հատուկ նշեցի որ եթե վիճակը չփոխվի ապա սաղ cash են անելու փողերը ու թռնեն… բայց եթե վիճակները սկսեն լավանալ ու մարդիկ քիչ թե շատ սկսեն վստահություն ձեռք բերել, ապա էդ ավանդներն ինչ որ տեղ կարող ա նաև "ներդրում" լինի… կարող ա

ապեր, հասկանում եմ որ դժվար բան եմ ասում, բայց երբ որ սկզբից քեզ տրամադրում ես որ չի լինելու՝ ոչ մի լավ բան չի լինի… դու գիտես շատ "խելացի" ու "հավանական բան է՞ր" սովետից պահանջել, որ Ղարաբաղը Ադրբեջանից անջատեն ու միացնեն Հայաստանին… դու գիտես շատ խելացի բան է՞ր հարյուր-հազարներով ու միլիոններով հավաքվել Լուկիանովի ելույթի ժամանակ ու սպասել որ հես ա Ղարաբաղը տալու են… իհարկե ոչ, և ոչ էլ տվեցին, բայց ժողովուրդը մեկ ա շահեց, որովհետև հավատգում էր որ իրենից ա կախված ու միշտ ոտի վրա կանգնած մնաց, նույնիկ երկրաշարժից հետո… մարդ կար փլատակների տակից դուրս գալուց անմիջապես հետո հարցնում էր Ղարաբաղի հարցն ինչ եղավ…

արել ենք ապեր, ու կարանք էլի անենք… հավատա… I'm old enough to know better…

davidus
08.11.2011, 09:24
Ավանդների հարցը լավ էլ ռեալ ա և՛ տնտեսապես և՛ քաղաքականապես…

քաղաքականապես. մոտ 500-ից ավել մարդ էր ստորագրել էդ հարցը որ տրվեց էդ իրիկուն… դա նշանակում ա մարդիկ կազմակերպված են ու եթե 500 ստորագրություն կա ապա դա էլ մինիմում 4 ով եթե բազմապատկես որպեսզի լինեն ընտանիք ապա հաշվի 4000-ից ավել մարդ կլինի գումարած էն դրական էֆֆեկտը որ կստեղծվի… սրանք պոտենցյալ ընտրողներ են որոնց հաշվի չի առնում մենակ էն քաղաքական գործիչը որը քաղաքական դաշտում "ուրիշ բաներով" ա զբաղված… էնպես որ ձեր տնտեսական հաշվարկները քաղաքական տեսակետից միայն ձեզ են վնասելու, էլ չասեմ որ հլա մի հատ էլ ուզում եք ասել "ջգուր խմի էդ փողերի վրից որովհետև հնարավոր չի"… եթե դուք ձեր երազանքի քաղաքական գործչից տենց պատասխաններ եք սպասում, ապա էդ քաղաքական գործիչը վաղուց եկել անցել գնացել ա ու իրա պոչին էլ երևի ինչ այլանդակ անուն ասես չեն կպցրել…

տնտեսական. բնական ա որ էս տնտեսական պայմաններում՝ օլիգարխիկ համակարգ, կոռումպացված իշխանական ու հասարակական համակարգ, շրջափակում և այլն 1 միլիարդը մեծ փող ա… բայց եթե վերը նշված հարցերի մի մասը լուծվի, ապա էդ փողն/պարտքն արդեն նույն ծանրությունը չի ունենա… ներկա պայմաններում մարդիկ իրանց ավանդները եթե ստատնան, ապա երկրից թռնելու են ամեն գնով, որովհետև էդ փողը ոչ կարաս ներդնես ոչ էլ բանկում պահել… հաստատ դրա վրա ահագին աչք կլինի… բայց եթե տնտեսությունը սկսի ակտիվանալ ու կենսունակ դառնալ, ապա մարդիկ էդ փողերն ամենաքիչը բանկում կպահեն, իսկ "միջին վիճակագրական հայը" կամ էդ փողի վրա վարկ կվերցնի ու բիզնես կբացի, կամ կներդնի մի ուրիշ գործարքի մեջ, մի խոսքով 1000 ու մի ձև կա էդ փողից հարկեր գեներացնելու որը և՛ իշխանությանն ա ձեռնտու և ավանդատուին… իհարկե 1 միլիարդը փող ա, պարտք ա, բայց էս դեպքում դա նաև փող ա բերում ու հավելյալ ակտիվացնում ա տնտեսությունը…

…իհարկե մի մասն էլ կարա քոռ-ու-փուչ անի…

անհնար ա՞

Հանս Քրիստիան Անդերսեն. հատոր «Ճ», երկ «Զ»։

Տրիբուն
08.11.2011, 10:27
Երեկվա քաղաքացիական ֆորումի ժամանակ Հրանտ Բագրատյանը մի բան ասե՞ց, թե երբ են մեր ավանդները հետ տալու: Լուրջ եմ հարցնում: Ուղղակի կապս լավը չի, չեմ կարողանում ինքս նայել youtube-ում:

Mephistopheles
08.11.2011, 10:30
Երեկվա քաղաքացիական ֆորումի ժամանակ Հրանտ Բագրատյանը մի բան ասե՞ց, թե երբ են մեր ավանդները հետ տալու: Լուրջ եմ հարցնում: Ուղղակի կապս լավը չի, չեմ կարողանում ինքս նայել youtube-ում:

Հարց տվող չի եղել

Varzor
08.11.2011, 12:16
Ապեր, 500-ն են կազմակերպված հարց տվել իրանց ձենն էլ լսվել ա, ավելի շատ լինեին ավելի բարձր կլիներ… ու ավելի ազդեցիկ… իրանք իրանց պրոբլեմը բերել են ու հստակ պատասխան են սպասում. ոչ մի վատ կամ անբարոյական բան չկա նրանց ձայնը շահելու համար լուծման տարբերակներ առաջարկել… անբարոյականը էն ա որ ասես "իմ մեղքով չի եղել, ես բան չեմ կարա անեմ … մոռացի էդ փողը"… ցանկացած իշխանություն որոշակի պատասխանատվություն ա կրում իր նախորդի վերցրած պատասխանատվությունների համար… էն պայմանագրերը որ ստորագրվում են այսօր, հետո եկողները պիտի աշխատեն դրա հետ… հակառակ դեպքում դառնում ես անլուրջ երկիր ու իշխանություն… բոլորս էլ գիտենք որ սովետն ա պատասխանատու, բայց չես կարող մարդկանց տուն ուղղարկել… իրանց հարցը պետք ա լուծում ստանա… և ինչքան էլ քիչ լինեն էդ մարդիկ, ինչքան էլ քիչ քվե նշանակեն՝ թեկուզ 1 քվե, իրավունք չունես մարդկանց չպատասխանելու…
ոչ ոք, ոչ ոքի չի խաբուն Վարզոր ջան, ու մարդիկ որ հերթագրվում են, ապա ըստ էության ասում են "հետևում ենք ձեզ… ուշադիր"
...ես կառաջարկեի որ բոլորն էլ տենց կազմակերպված լինեին…
Մեֆ ջան արի հեքիաթներին շատ մի հավատա: Սովետն ա փողերը սառացրել, բայց կաշառքով միլիոնները բանկերից հանելը ով էր անում? Ուվ էր Ղազախստանից մեշոկներով, ինքնաթիռով սովետական փող բերում, որը ամբողջ սովետի տարածքում մենակ Հայաստանում էր անցնում? Ով ընենց արեց, որ նույնիսկ բանկում չմնացած փողերը դարձան զիբիլ?
Հիմա բացատրեմ այդ շատ պարզ մեխանիզմը.
Ավանդների սառեցման հետևանքով առաջացել էր փողի դիֆիցիտ: Որոշ անհատներ հսկայական քանակով փողեր հանեցին բանկերից, ոմանք էլ այդ փողերը ֆուռերով տարան "դուրս" ու ապրանք բերեցին: Հետո էլ միջինասիական երկրներից բառիս բուն իմաստով անապատի ավազի գնով (իրանց մոտ ջրի գին չեն ասում` ջուրը թանկ է :)) ) այնքան փող բերեցին Հայաստան, որ փողը դարձավ զիբիլ, բայց մինչև զիբիլ դառնալը ոմանք հասցրեցին այդ բերած փողերով այնքան բան գնել (մանավանդ ոսկի), որ արդեն իսկ թքած ունեին: Նույնիսկ կարող էին հանգիստ ավանդները վերադարձնել` արդեն իսկ արժեզրկված ռուբլով ու գլուխները ազատել այդ հարցից, բայց ենքան ագահ էին, որ դա էլ չարեցին:
Ավանդները վերադարձնելու վերաբերյալ առաջին անգամ չի որ հայտարարվում է, ծրագրեր են մշակվում, որոշումներ են կայացվում:
Իհարկե, պետությունը պարտավորություն ունի ժողովրդի հանդեպ ավանդների մասով: Բայց ՀԱԿ-ը ավելի շատ է պարտավորված: Ինչն էր խանգարում ԼՏՊ-ին իր այդ "հանճարեղ" առաջարկն իրականացնել մինչև 98թ-ը: Գիտելիքները?
Չեմ ասում, թե մարդկանց պրոբլեմների լուծումներ առաջարկելով նրանց համակրություն շահելը անբարոյականություն է ընդհանրապես: Դա նաբարոյականություն է, երբ առաջարկում են լուծում, որը չես անելու` քցում են, խաբում են:
Էդ նույնն ա, որ սոված մարդուն ասես "Արի, ես քեզ հաց կտամ, բայց նախքան դա դու պիտի օգնես, որ ես գամ իշխանության": Պարզ չի, որ կգա: Բայց եթե գիտես, որ իշխանության չես գա, ապա արժի ավելորդ տեղը սովածին հուսախաբ անել ու շահագործել?

ապեր ես վերևում հատուկ նշեցի որ եթե վիճակը չփոխվի ապա սաղ cash են անելու փողերը ու թռնեն… բայց եթե վիճակները սկսեն լավանալ ու մարդիկ քիչ թե շատ սկսեն վստահություն ձեռք բերել, ապա էդ ավանդներն ինչ որ տեղ կարող ա նաև "ներդրում" լինի… կարող ա
ապեր, հասկանում եմ որ դժվար բան եմ ասում, բայց երբ որ սկզբից քեզ տրամադրում ես որ չի լինելու՝ ոչ մի լավ բան չի լինի… դու գիտես շատ "խելացի" ու "հավանական բան է՞ր" սովետից պահանջել, որ Ղարաբաղը Ադրբեջանից անջատեն ու միացնեն Հայաստանին… դու գիտես շատ խելացի բան է՞ր հարյուր-հազարներով ու միլիոններով հավաքվել Լուկիանովի ելույթի ժամանակ ու սպասել որ հես ա Ղարաբաղը տալու են… իհարկե ոչ, և ոչ էլ տվեցին, բայց ժողովուրդը մեկ ա շահեց, որովհետև հավատգում էր որ իրենից ա կախված ու միշտ ոտի վրա կանգնած մնաց, նույնիկ երկրաշարժից հետո… մարդ կար փլատակների տակից դուրս գալուց անմիջապես հետո հարցնում էր Ղարաբաղի հարցն ինչ եղավ…
արել ենք ապեր, ու կարանք էլի անենք… հավատա… I'm old enough to know better…
Մեֆ ջան ընդունում ու հարգում եմ քո լավատեսությունն ու հավատը սեփական ազգիդ ուժերի նկատմամբ:
Բայց իրականությունն այլ է: Ղարաբաղը տվել էին Ադրբեջանի, որ հետո էլ տան հայերին ու իրար հետ կռտվացնեն` այդ ծրագիրը մոսկվան մշակած է եղել դեռ 20-ականներին: Ղարաբաղը պահանջում էինք սկսած 21թ-ից, բայց արի ու տես, որ ստացանք մենակ սովետի քանդվելուց հետո` երբ որ թողեցին: Հենա, չեչեններն էլ 20 տարի է իրենց բնական ու համամարդկային արժեքներով ընդունելի ազատությունն են ուզում, բայց ռուսները ոչ միան չեն տալիս այն, այլև գենոցիդ են անում:
Բան չունեմ ասելու, 88-ին սկսված շարժումը բավականին հզոր ազգային զարթոնք էր ու այն մեծապես նպաստեց մեր հաղթանակին` մեր տեղը ոչ մեկը չի կռվել: Ու երկրաշարից տուժածների մասին ասածդ նույնպես վկայում է այդ մասին:
Բայց պետք է իրատեսական նայել իրավիճակին: ՀԱԿ-ը սպառեց իրեն` կատարելով նախապես ծրագրված և իր վրա դրված ֆունկցիան - մեկ հարվածով վարկաբեկվեց ընդիմադիր քաղաքական ուժերի մի ստվար զանգված, մոնոպոլացվեց ընդիմությունը, արհեստականորեն խեղդվեց ժողովրդական ցասումը և տարվեց քնձռոտ ու դատապարտված երկխոսության և այլ նմանատիպ բաներ: Շախմատային պարտիայում միշտ էլ մինչև մատ լինելը կարելի է ոչ ոքի պայմանավորվել: Պարտիայի բլեֆի կուլմինացիան արդեն ետևում է:

Հվատում եմ, որ կանենք, բայց չեմ հավատում, որ ՀԱԿ-ը կանի, չեմ հավատում, որ մոտակա 5-10 տարում կանենք:

Mephistopheles
08.11.2011, 23:31
Մեֆ ջան արի հեքիաթներին շատ մի հավատա: Սովետն ա փողերը սառացրել, բայց կաշառքով միլիոնները բանկերից հանելը ով էր անում? Ուվ էր Ղազախստանից մեշոկներով, ինքնաթիռով սովետական փող բերում, որը ամբողջ սովետի տարածքում մենակ Հայաստանում էր անցնում? Ով ընենց արեց, որ նույնիսկ բանկում չմնացած փողերը դարձան զիբիլ?
Հիմա բացատրեմ այդ շատ պարզ մեխանիզմը.
Ավանդների սառեցման հետևանքով առաջացել էր փողի դիֆիցիտ: Որոշ անհատներ հսկայական քանակով փողեր հանեցին բանկերից, ոմանք էլ այդ փողերը ֆուռերով տարան "դուրս" ու ապրանք բերեցին: Հետո էլ միջինասիական երկրներից բառիս բուն իմաստով անապատի ավազի գնով (իրանց մոտ ջրի գին չեն ասում` ջուրը թանկ է :)) ) այնքան փող բերեցին Հայաստան, որ փողը դարձավ զիբիլ, բայց մինչև զիբիլ դառնալը ոմանք հասցրեցին այդ բերած փողերով այնքան բան գնել (մանավանդ ոսկի), որ արդեն իսկ թքած ունեին: Նույնիսկ կարող էին հանգիստ ավանդները վերադարձնել` արդեն իսկ արժեզրկված ռուբլով ու գլուխները ազատել այդ հարցից, բայց ենքան ագահ էին, որ դա էլ չարեցին:
Ավանդները վերադարձնելու վերաբերյալ առաջին անգամ չի որ հայտարարվում է, ծրագրեր են մշակվում, որոշումներ են կայացվում:
Իհարկե, պետությունը պարտավորություն ունի ժողովրդի հանդեպ ավանդների մասով: Բայց ՀԱԿ-ը ավելի շատ է պարտավորված: Ինչն էր խանգարում ԼՏՊ-ին իր այդ "հանճարեղ" առաջարկն իրականացնել մինչև 98թ-ը: Գիտելիքները?
Չեմ ասում, թե մարդկանց պրոբլեմների լուծումներ առաջարկելով նրանց համակրություն շահելը անբարոյականություն է ընդհանրապես: Դա նաբարոյականություն է, երբ առաջարկում են լուծում, որը չես անելու` քցում են, խաբում են:
Էդ նույնն ա, որ սոված մարդուն ասես "Արի, ես քեզ հաց կտամ, բայց նախքան դա դու պիտի օգնես, որ ես գամ իշխանության": Պարզ չի, որ կգա: Բայց եթե գիտես, որ իշխանության չես գա, ապա արժի ավելորդ տեղը սովածին հուսախաբ անել ու շահագործել?

Մեֆ ջան ընդունում ու հարգում եմ քո լավատեսությունն ու հավատը սեփական ազգիդ ուժերի նկատմամբ:
Բայց իրականությունն այլ է: Ղարաբաղը տվել էին Ադրբեջանի, որ հետո էլ տան հայերին ու իրար հետ կռտվացնեն` այդ ծրագիրը մոսկվան մշակած է եղել դեռ 20-ականներին: Ղարաբաղը պահանջում էինք սկսած 21թ-ից, բայց արի ու տես, որ ստացանք մենակ սովետի քանդվելուց հետո` երբ որ թողեցին: Հենա, չեչեններն էլ 20 տարի է իրենց բնական ու համամարդկային արժեքներով ընդունելի ազատությունն են ուզում, բայց ռուսները ոչ միան չեն տալիս այն, այլև գենոցիդ են անում:
Բան չունեմ ասելու, 88-ին սկսված շարժումը բավականին հզոր ազգային զարթոնք էր ու այն մեծապես նպաստեց մեր հաղթանակին` մեր տեղը ոչ մեկը չի կռվել: Ու երկրաշարից տուժածների մասին ասածդ նույնպես վկայում է այդ մասին:
Բայց պետք է իրատեսական նայել իրավիճակին: ՀԱԿ-ը սպառեց իրեն` կատարելով նախապես ծրագրված և իր վրա դրված ֆունկցիան - մեկ հարվածով վարկաբեկվեց ընդիմադիր քաղաքական ուժերի մի ստվար զանգված, մոնոպոլացվեց ընդիմությունը, արհեստականորեն խեղդվեց ժողովրդական ցասումը և տարվեց քնձռոտ ու դատապարտված երկխոսության և այլ նմանատիպ բաներ: Շախմատային պարտիայում միշտ էլ մինչև մատ լինելը կարելի է ոչ ոքի պայմանավորվել: Պարտիայի բլեֆի կուլմինացիան արդեն ետևում է:

Հվատում եմ, որ կանենք, բայց չեմ հավատում, որ ՀԱԿ-ը կանի, չեմ հավատում, որ մոտակա 5-10 տարում կանենք:

ապեր, եթե էս "ռեալիզմով" շարունակեք 5-10 տարի հետո ավելի դժվար ա լինելու, եթե ոչ անհնար… Քոչարյանի 10 տարիներին "ռեալիստորեն" մոտեցանք հարցերին, դրա համար էլ էսօր սենց ա… քո "ռեալիզմից", Տրիբունի ու Վիշապի "իննադից", Դավիդուսի ժամանակից շուտ "իմաստնանալուց" ու ընդհանրապես մեր ժողովրդի "շուստռիությունից" մեզ ոչ մի օգուտ չկա… փոխարենը էն վիդեոյի մեջի երեխեքի խելառ էնտուզիազմը (Չուկին ու Մուրմուշին էլ եմ մեջը գցում), թեկուզ անտրամաբանական ֆանատիկ լիբերալիզմը ավելի շատ ու դրական փոփոխություն կբերի մեր երկրին… ես կասեի մեր երկրի միակ փրկությունն ա…

…ես ճարտարապետ եմ ու մեր մասնագիտությունը իրական/ռացիոնալի ու ռոմանտիկ/իդեալիստի համատեղումն ա… մենք երկաթ, բետոն ու քարով ենք "բանաստեղծություններ" գրում ու եթե մեր մասնագիտության միջից հանենք իդեալիզմը մենք դառնում ենք աշխարհի ամենատաղտկալի մասնագիտության տեր մարդիկ (սրանց հարաբերությունները միշտ չի 50-50)… հիմա մերն ա՝ իդեալիզմն ու էնտուզիազմը, որ հանես դառնում ենք մի հատ պեսսիմիստ բողոքի մեքենա, որը թզբեխը ձեռը դիվանին նստած առավոտիից իրիգուն բեղերը ոլորելով բոլորից բողոքում ա ու հոգու խորքում համոզված ա որ ինքը "էն հարիֆը" որ իրան խաբեն…

օպտիմիսմն ու էնտուզիազմը կարող էն արդյունքը չտա որին այն ուղղված ա, բայց հաստատ մի դրական արդյունք կտա էնպես ինչպես որ պեսսիմիզմն ու ռեալիզմը ոչ միայն ոչ մի արդյունք չի տա այլ նաև կարող ա ավելի վատացնի…

davidus
09.11.2011, 09:31
Իդեալիզմի մասին.

Մեֆ, եթե Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն չես կարդացել, վերցրու անպայման կարդա։ «Իմաստնանալու» լավ միջոց ա, կօգնի։

Mephistopheles
09.11.2011, 23:56
Իդեալիզմի մասին.

Մեֆ, եթե Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն չես կարդացել, վերցրու անպայման կարդա։ «Իմաստնանալու» լավ միջոց ա, կօգնի։

ապեր, ավելի լավա որ դու կարդաս մի 10 տարի հետո որ ճիշտ հասկանաս… Փանջունին իդեալիզմի հետ էնքան կապ ունի ինչքան ավետարանը գիտության

Varzor
10.11.2011, 11:45
ապեր, ավելի լավա որ դու կարդաս մի 10 տարի հետո որ ճիշտ հասկանաս… Փանջունին իդեալիզմի հետ էնքան կապ ունի ինչքան ավետարանը գիտության
Մեֆ, կամ լավ չես կարդացել, կամ էլ կարդացել չես հասկացել: Sorry, բայց այդպիսի կարծիք եմ կազմում քո նախադասությունից:

davidus
10.11.2011, 13:18
ապեր, ավելի լավա որ դու կարդաս մի 10 տարի հետո որ ճիշտ հասկանաս… Փանջունին իդեալիզմի հետ էնքան կապ ունի ինչքան ավետարանը գիտության

Մեֆ, որ մի քիչ ուշադիր կարդաս, կարող ա պահի տակ հասկանաս, թե ինչ ա նշանակում ան*ռուգլուխ «հեղափոխականը»։

Mephistopheles
10.11.2011, 18:52
Մեֆ, որ մի քիչ ուշադիր կարդաս, կարող ա պահի տակ հասկանաս, թե ինչ ա նշանակում ան*ռուգլուխ «հեղափոխականը»։

Դե դու ճիշտ ես հասկացել «պահի տակ», դրա համար էլ Սաշիկը քո համար գերադասելի ա, որտեղ •ռնուգլուխը մեկ ա

Mephistopheles
10.11.2011, 21:02
Մեֆ, կամ լավ չես կարդացել, կամ էլ կարդացել չես հասկացել: Sorry, բայց այդպիսի կարծիք եմ կազմում քո նախադասությունից:

ապեր, ես էլ էս նկարներին նայելով եմ կարծիք կազմում թե դուք ոնց եք հասկացել… ծանոթության կարգով ասեմ որ սրանք ներկայացնում են Հայաստանը

53333

… նաև կարծում եմ որ "Ճպուռն ու Մրջյունը" և "Անխելք Մարդը" առակները ևս սխալ են հասկացվել…

davidus
10.11.2011, 21:46
Դե դու ճիշտ ես հասկացել «պահի տակ», դրա համար էլ Սաշիկը քո համար գերադասելի ա, որտեղ •ռնուգլուխը մեկ ա

:clap Բռավո, ապեր, բռավո... բուռն ծափահարություններ:

Եթե էսքան ժամանակ ընդամենը էս ես կարողացել հասկանալ, ուրեմն քեզ համար էդ գիրքը հաստատ ավելի բարդ կլինի:

Mephistopheles
10.11.2011, 22:37
:clap Բռավո, ապեր, բռավո... բուռն ծափահարություններ:

Եթե էսքան ժամանակ ընդամենը էս ես կարողացել հասկանալ, ուրեմն քեզ համար էդ գիրքը հաստատ ավելի բարդ կլինի:

ինքը բարդ գիրք ա, ապեր, էնքանով որ մարդկանց շատ հաճախ թվում ա թե հասկանում են, երբ կարողանում են մի քանի յուրովի զուգահեռներ անցկացնել ներկա իրականության հետ

davidus
11.11.2011, 09:16
ինքը բարդ գիրք ա, ապեր, էնքանով որ մարդկանց շատ հաճախ թվում ա թե հասկանում են, երբ կարողանում են մի քանի յուրովի զուգահեռներ անցկացնել ներկա իրականության հետ

Թույլ էր... :nea

davidus
11.11.2011, 10:21
Ա1+»-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
....

Նրանց հաշվարկները չիրականացան, թեեւ այդպես մտածելու որոշակի հիմքեր կարող էին ունենալ: Այսինքն, ցանկացած երկրում ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակահատվածը քաղաքական առումով համարվում է անապատ, իսկ հատկապես դա ճիշտ է Հայաստանի պարագայում, որտեղ ըստ էության, ընտրություններն են քաղաքականացնում ժողովրդին, եւ ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակաշրջանում որեւէ ընդդիմության, հատկապես եթե նա մշտական ահաբեկումների, ռեպրեսիաների եւ տարբեր տեսակի պրովոկացիաների է ենթարկվում, շատ դժվար է դիմանալ:

Հիմա իշխանությունը ստիպված է ընդունել մի փաստ, որ ընդդիմությունը կարողացավ այդ անապատն անցնել: Նրանք չկարողացան ջախջախել եւ ճնշել շարժումը: Սա նաեւ մեկ այլ բան ցույց տվեց՝ այն ռեժիմն ու օլիգարխիան, որը Սերժ Սարգսյանին բերեց իշխանության եւ որն ի դեմս նրա՝ տեսնում էր իր սեփականության, հարստության, ժողովրդին հարստահարելու գործընթացը շարունակելու երաշխավոր, այսուհետեւ կորցրել է անվերապահ հավատը Սերժ Սարգսյանի այդ կարողության նկատմամբ:

....

Աղբյուր (http://www.a1plus.am/am/politics/2011/11/10/levon-zurabyan)

...մնացածը էլ ուժ չունեի կարդալու։

Էս մեր գերխելացի ախպերը կարող ա՞ մոռացել ա, որ իրանց նպատակը ընտրությունից ընտրություն անապատը անցնելը չէր։ Համենայն դեպս իրենք էին էդպես ներկայացնում։ Բացի վերջին հայտարարություններից ոչ մի անգամ չենք հանդիպել ընտրությունից ընտրությունը դիմանալու թեզին, բայց մեկ էլ հոպ, դուրս ա գալիս, որի կարողացանք անցնել էդ դժվարին շրջանը։ Բա ուր կորան էն չարչրկված արտահերթը, հրաժարականը ու մնացած ոչ կարևոր պահանջները։

Տղերք, էս արդեն նույնիսկ մուտիլովկի դասական սահմանման մեջ էլ չի տեղավորվում։

Վիշապ
11.11.2011, 11:11

Դու մնացածը իզուր չես կարդացել:

Տվյալ «դեպքի» համար մի քիչ դժվար է տարբերակելը, մուտիլովկա է՞, թե՞ զառանցանք է՝

Եթե կոնգրեսի ազդեցության դաշտում գտնվում է ընդդիմադիր ընտրազանգվածի 95 տոկոսը, արդյո՞ք այդքան կարեւոր է փորձել մյուս 5 տոկոսն էլ միավորել: Իհարկե, եթե ստացվի, կանենք:
....
Մենք այսօր մեր առջեւ դրել ենք մեկ խնդիր՝ այն պահից, երբ տապալվեցին բանակցային ճանապարհով ժողովրդավարության անցման հնարավորությունները, մենք հայտարարել ենք, որ ժողովրդի միակ խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ այն պետք է ապահովել ժողովրդի ճնշման ներքո։ Սա մեր միակ խնդիրն է:
....
մենք անգամ փորձել ենք բանակցել ռեժիմի հետ, որովհետեւ իսկապես աշխարհի փորձն էլ ցույց է տվել, որ ժողովրդավարության անցման ամենալավ տարբերակը դա է:
...
Բայց եթե ռեժիմը հրաժարվում է, ուրեմն մենք այսօրվանից հայտարարում ենք, որ ժողովրդավարության միակ արգելակը Սերժ Սարգսյանն է, եւ մենք պետք է հասնենք նրա հրաժարականին ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Մենք ցանկացած քաղաքական գործընթաց օգտագործելու ենք այս նպատակով՝ ամեն ինչ անելու ենք, ամեն գործիք ուղղելու ենք այս նպատակի իրականացման համար:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին, եթե չկարողանանք արտահերթ ընտրությունների գործը գլուխ բերել, ապա միեւնույնն է, մենք հերթական ընտրություններն էլ օգտագործելու ենք միայն այդ նպատակով` Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու: Այսօր խնդիրների խնդիրը սա է:

Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Ու ինձ թվում է ծանր դեպք է: Առանց հեգնանքի եմ ասում:

davidus
11.11.2011, 11:51
Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ինձ թվում ա՝ մենք չենք հասկանում էս գործընթացների ողջ խորությունը։

Հ.Գ. էն 95%-ը էս ամեն ինչի կուլմինացիան էր։ Իրոք, ՀԱԿ-ը էսօր էդ 5%-ի խնդիրը հաստատ չունի։

Varzor
11.11.2011, 14:02
ապեր, ես էլ էս նկարներին նայելով եմ կարծիք կազմում թե դուք ոնց եք հասկացել… ծանոթության կարգով ասեմ որ սրանք ներկայացնում են Հայաստանը
… նաև կարծում եմ որ "Ճպուռն ու Մրջյունը" և "Անխելք Մարդը" առակները ևս սխալ են հասկացվել…

Դե Բուշի, Ռայզի ու Քլինթոնի ականջները կանչի :D
Սաղ աշխարն իրանց տուպոյ դեմքերի ու վարած քաղաքականության վրա էր ղժում, դու էլ էկել ես մեր "գյոզալների արիստոկրատ դեմքերին" ես բան ասում ;)

Varzor
11.11.2011, 14:07
...մնացածը էլ ուժ չունեի կարդալու։

Էս մեր գերխելացի ախպերը կարող ա՞ մոռացել ա, որ իրանց նպատակը ընտրությունից ընտրություն անապատը անցնելը չէր։ Համենայն դեպս իրենք էին էդպես ներկայացնում։ Բացի վերջին հայտարարություններից ոչ մի անգամ չենք հանդիպել ընտրությունից ընտրությունը դիմանալու թեզին, բայց մեկ էլ հոպ, դուրս ա գալիս, որի կարողացանք անցնել էդ դժվարին շրջանը։ Բա ուր կորան էն չարչրկված արտահերթը, հրաժարականը ու մնացած ոչ կարևոր պահանջները։

Տղերք, էս արդեն նույնիսկ մուտիլովկի դասական սահմանման մեջ էլ չի տեղավորվում։

Կարճ կարող էր ասել, որ "...մենք փորձեցին գործնականում ստուգել մեր թույլ ու աննպատակ լինելու գործոնը: Մտանք անապատ, խոստացանք ջրհոր փորել, չնայած գիտեինք, որ ջրհոր փորելու ոչ կարողություն ունենք, ոչ գործիք: Դե բնական է` չփորեցինք: Բայց հո անապատն անցանք: Ջհանդամ, թե հետներս եկածները տենց էլ ծարավ մնացին ..." :D

Տրիբուն
12.11.2011, 11:23
Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ինձ թվում ա՝ մենք չենք հասկանում էս գործընթացների ողջ խորությունը։

Հ.Գ. էն 95%-ը էս ամեն ինչի կուլմինացիան էր։ Իրոք, ՀԱԿ-ը էսօր էդ 5%-ի խնդիրը հաստատ չունի։

Տենաս ո՞ր տոկոսի մեջ եմ ասնեք ես մտնում::(

Տրիբուն
12.11.2011, 11:32
Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Ու ինձ թվում է ծանր դեպք է: Առանց հեգնանքի եմ ասում:
Ու էս ծանր դեպքը միակը չի:

Սերժ Սարգսյանը մաքրում է շրջապատը (http://www.lragir.am/armsrc/interview56112.html)

Հարցազրույց Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ
...............
Կգա հերթական ընտրությունների ժամանակը, ու եթե մինչ այդ հասած չենք լինի արտահերթի, ապա Հայ Ազգային Կոնգրեսը պարտավոր կլինի մասնակցել քաղաքական ցանկացած գործընթացի` այդ գործընթացն օգտագործելու համար՝ սեփական նպատակներին հասնելու:Այնպես որ, եթե ժողովուրդն ուզում է, որ վաղը արտահերթ ընտրություններ լինեն, ապա պետք է միայն մեկ բան անի. համախմբվելու է ու 200, 300 հազար հոգով գալու է Ազատության հրապարակ: Գալու է` ասելու, որ չի վստահում հերթական ընտրություններին եւ ուզում է արտահերթ ընտրություններ:
.............

Փաստորեն, ոչ մեկը չի ուզում արտահերթ ընտրություններ, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ իշխանությունները: Բայց դե մարդ ես, կարող ա ժողոովուրդն ուզում ա, ու եթե ուզում ա, պիտի բիրիքով գա Ազատության հրապարակ: Չէ, ախպեր, ժողովուրդն էլ չի ուզում, հանգիստ թողեք ժողովրդին, գնացեք ձեր հերթական ընտրություններն արեք, ընթացքում էլ երկխոսեք:

davidus
12.11.2011, 12:44
Տենաս ո՞ր տոկոսի մեջ եմ ասնեք ես մտնում::(

Ой, и тебя посчитали... :D

Կայֆը գիտես որն ա, որ իրանք ոչ մի կերպ չեն ուզում հաշված լինել, թե էդ իրանց ասած ընդդիմադիր զանգվածը ամբողջ հասարակություն քանի տոկոսն ա կազմում։ Մարդ ես, ընտրությունների ոչ բարեհաջող ելքի դեպքում գոնե տեղ կունենանք կռուտիտ լինելու՝ հղում անելով ընտրակեղծիքները, որոնք ՀԱԿ-ի 80% ձայները մոնղոլավարի սարքեցին 15-20%։

Փաստորեն, ոչ մեկը չի ուզում արտահերթ ընտրություններ, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ իշխանությունները: Բայց դե մարդ ես, կարող ա ժողոովուրդն ուզում ա, ու եթե ուզում ա, պիտի բիրիքով գա Ազատության հրապարակ: Չէ, ախպեր, ժողովուրդն էլ չի ուզում, հանգիստ թողեք ժողովրդին, գնացեք ձեր հերթական ընտրություններն արեք, ընթացքում էլ երկխոսեք:

Բացի սա, մինչ այդ հլը պիտի սահմանենք, թե վերջապես որն ա էն կրիտիկական մասսան, որը թույլ կտա հայտարարել, որ չենք վստահում էդ անտեր հերթականին, ու արտահերթ ենք ուզում։ 200 հազար հավաքվեցին, մի 50 հազար քիչ էր։ Բալքիմ մի 250 հազար հավաքվի ժողովուրդը, էլի մի 50 հազար պակասություն ա անելու, որովհետև արտահերթ պահանջելը էդ լուրջ քաղաքական գործընթաց ա, ու ինքը ՏՈՏԱԼ մոբիլիզացիա ա պահանջում։ Կհավաքվեք՝ կպահանջենք, չեք հավաքվի՝ հերթականի կգնանք, պառլամենտում իմպիչմենթ կանենք։

Հ.Գ. Չբռնե՞մ ընտրություններին ՀԱԿ-ին տամ ձենս։ Ընենց հետաքրքիր ա, թե ո՞նց են անհատ պատգամավորների հետ բանակցությունների արդյունքում/միջոցով Սերժին գահընկեց անելու։

Տրիբուն
12.11.2011, 13:46

Բայց հենց 300.000 հավաքվի, վտանգավոր ա, կարող ա Ղարաբաղին վնաս տանք, համ էլ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, հո արաբ չենք, ուրեմն պիտի գնանք երկխոսենք: Բայց հենց երկխոսենք ու էլի բան չեղավ, պիտի էլի հավաքվենք, ու հենց էլի հավաքվենք, էլի կգնանք երկխոսելու, ու սենց մի քանի անգամից հետո, կգնանք հերթական ընտրություններին ու իմփիչմենթ կանենք :D Կարճ ասած հավայի:

Հ.Գ. Չբռնե՞մ ընտրություններին ՀԱԿ-ին տամ ձենս։ Ընենց հետաքրքիր ա, թե ո՞նց են անհատ պատգամավորների հետ բանակցությունների արդյունքում/միջոցով Սերժին գահընկեց անելու։

Մենակ տենց բան չանսե, ղուրբան ..... :D

Էս պահի դրությամբ ես ՀՀԿ-ին եմ ձայնս տալու, որ վաբշե քաքմեջ լինի ամեն ինչ :P Համ էլ, ՀԱԿ-ի համար մի ձայն էս կողմ, երկու ձայն էն կողմ, ի՞նչ տարբերություն: Իրանք 95% ունեն: Իսկ եթե իրանք էտքան ձայն ունեն, ուրեմն իրենք հերթական ընտրությունների միջոցով կարող են դառնալ իշխանություն: Իսկ դե ցանկացած իշխանությանը պետք ա հակակշռի լուրջ ընդդիմությունը: Իսկ ես ուզում եմ, որ ընդդիմությունը ներկայացված լինի ԱԺ-ում: Իսկ էս պահին միակ լուրջ ընդդիմությունը ՀԱԿ-ին, կարա ՀՀԿ-ն լինի: Սկզբունքորեն ԲՀԿ-ն էլ վատ չի: Բայց այ ժառանգությանն ու դաշնակներին չեմ վստահում, իրանք արագ կծախվեն ՀԱԿ-ին: :D

Այ սենց մի հատ աբսուրդ Դավ ջան ....

davidus
12.11.2011, 17:49
Բայց այ ժառանգությանն ու դաշնակներին չեմ վստահում, իրանք արագ կծախվեն ՀԱԿ-ին: :D

Տրիբուն ջան, մի քիչ խիղճ ունեցի... էդ մարդը երկրորդ հացադուլին չի դիմանա... մեղկ ա։

Varzor
14.11.2011, 12:27
Բայց այ ժառանգությանն ու դաշնակներին չեմ վստահում, իրանք արագ կծախվեն ՀԱԿ-ին: :D

Դե Լևոն պապին դժվար թե թողի, որ դաշնակները հանգիստ շնչեն: Ստեղ հին վենտեդա է :D

Տրիբուն
14.11.2011, 13:36
Դե Լևոն պապին դժվար թե թողի, որ դաշնակները հանգիստ շնչեն: Ստեղ հին վենտեդա է :D

Չեմ իմանում Լևոն պապին ում ինչ կարա թողնի կամ չթողնի, բայց փաստորեն ...

Ծառուկյանի «հաջորդ դասը» (http://www.lragir.am/armsrc/country56180.html)

Իջեւանի քաղաքապետի ընտրությանը հաղթեց ԲՀԿ թեկնածուն: Երեւանից ու Աբովյանից ԲՀԿ-ն բավական ստվար «դեսանտ էր» իջեցրել Իջեւանում, պատգամավորներից, հասարակական կազմակերպություններից սկսած, վերջացրած «սպորտսմեններով»:

Ընտրատեղամասերում իրականացվել է հսկողություն, եւ ընտրությանն էլ ՀՀԿ-ն կարծես թե ակտիվ չի եղել իր թեկնածուին աջակցելու հարցում:

Իջեւանի քաղաքապետի ընտրությունը հատկանշական էր մի քանի առումներով: Նախ, «առանձին վերցրած» համայնքում կարծես թե կիրառվեց ընտրական որոշակի փորձ, ստուգվեցին ուժերն ու ընտրատեխնոլոգիաները: Երկրորդ հատկանշական պահն այն էր, որ կարծես թե փորձարկվեց ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության» տեղային փուլը, ՀՀԿ համեմատական պասիվության պայմաններում:

Սակայն առավել հետաքրքիրն այն էր, որ Իջեւանում կարծես թե տեղի ունեցավ «բոլոր կուսակցություններն ընդդեմ ՀՀԿ-ի» իրավիճակ:

Բանն այն է, որ ընտրությանը Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության եւ Ժառանգության ուժերն այս կամ այն կերպ աջակցում էին ԲՀԿ թեկնածուին: Այս հանգամանքը կարելի է կարեւորել մի շարք կողմերից: Նախ, որ Հայաստանի քաղաքական ուժերը, չնայած իրենց սուր տարաձայնություններին, փաստացի, կարող են «միավորվել» հանուն մի ընդհանուր նպատակի, ընտրական գործընթացներում:

Ճիշտ է, այդ նպատակն այս դեպքում կարող է թվալ խիստ տեղային՝ թույլ չտալ հանրապետական քաղաքապետին վերընտրվել, սակայն տվյալ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ հանուն նորմալ ընտրությունների անցկացման քաղաքական ուժերն իսկապես կարող են համագործակցել, եւ դրանից հրաժարվելու նրանց բերած պատճառաբանություններն անընդունելի են հասարակության համար:

Հաջորդ հատկանշական պահն այն էր, որ ՀՀԿ-ն առնաձնապես չդիմեց «ավանդական» մեթոդներին, հանուն իր թեկնածուի հաղթանակի: Փոխարենը, ՀՀԿ-ն կարող է նաեւ կշտամբել իր կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, եւ մյուս քաղաքական ուժերին, քաղաքապետի ընտրությանն «ավելորդ ակտիվություն» ցուցաբերելու համար:

Varzor
14.11.2011, 14:22
Իջևանի քաղաքապետիհարցը արդեն վաղուց շատ լուրջ էր ու սուր: Դժգոհություները ահավոր շատ էին, ձեռի հետ էլ մի քանի սկանդալային գործեր կային:
Բացի այդ կարող եմ ասել, որ Տավուշը երբեք էլ բացահայտ ՀՀԿ-ական չի եղել, չնայած տարածաշրջանում առկա զորամասերի "ընտրազանգվածը" ավելի մեծամասշտաբ քվերակությունների ժամանակ կարգին ֆորա է ապահովում:

davidus
14.11.2011, 18:07
Իջևանի քաղաքապետիհարցը արդեն վաղուց շատ լուրջ էր ու սուր: Դժգոհություները ահավոր շատ էին, ձեռի հետ էլ մի քանի սկանդալային գործեր կային:

Այո, որոշիչ հատկապես սա էր։ Իջևանում կհաղթեր ցանկացած ոք, բացի Վարուժանից։ Արդեն չեմ էլ հիշում, թե քանի տարի սուր հակասություններ կային ավագանու անդամների, քաղաքապետի ու հատկապես քաղաքացիների միջև։ Վերջին տարիներին քաղաքապետը կառավարում էր «ի հեճուկս» իր հակառակորդների, ու պարզ էր, որ էս ընտրություններին չի էլ անցնելու։ Ինձ թվում էր, թե թեկնածությունը չի էլ դնի։

Varzor
14.11.2011, 18:55

Հենց այս հանգամանքն էր, որ որոշիչ է եղել: Նույնիսկ ՀՀԿ շատ անդամներ բացահայտ կերպով կողմ չէին քաղաքապետին: Հարցերն արդեն անձնական հարթություն էին տեղափոխվել:
Ու հետո Իջևանը միակ քաղաքը չի, որտեղ ՀՀԿ-ական չի քաղաքապետը:

Տրիբուն
15.11.2011, 17:50
Այո, որոշիչ հատկապես սա էր։ Իջևանում կհաղթեր ցանկացած ոք, բացի Վարուժանից։ Արդեն չեմ էլ հիշում, թե քանի տարի սուր հակասություններ կային ավագանու անդամների, քաղաքապետի ու հատկապես քաղաքացիների միջև։ Վերջին տարիներին քաղաքապետը կառավարում էր «ի հեճուկս» իր հակառակորդների, ու պարզ էր, որ էս ընտրություններին չի էլ անցնելու։ Ինձ թվում էր, թե թեկնածությունը չի էլ դնի։

Ախր հարցը դրանում չի: Իջևոնի քաղաքապետը կարար վերջին վիժվածքը լիներ: Հարցը նրանում ա, որ ոչ մի «ընդդիմություն» գաղափարական ոչ մի արժեք չունի: Ու իրենց պետքն եղած պահին ում ուզես կպաշտպանեն, մենակ իրանց հարմա լինի:

Ընդդիմությունը ջերմանում է (http://www.lragir.am/armsrc/comments56292.html)

Իջեւանի քաղաքապետի ընտրությանը ԲՀԿ թեկնածուի հաղթանակից հետո, կամ դրան զուգահեռ, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԲՀԿ թեկնածուի օգտին են աշխատել նաեւ Հայ ազգային կոնգրեսի տեղական կառույցը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը:

Այդ քաղաքական ուժերը, որոնք երեքն էլ նոմինալ ընդդիմություն են, իսկ դրանցից առնվազն երկուսն էլ հանդես են գալիս իրական եւ գրեթե արմատական ընդդիմության դիրքից, կարծես թե պաշտոնապես չփորձեցին հերքել ԲՀԿ թեկնածուին աջակցած լինելու մասին տեղեկությունը:

Օրինակ, կարող էր չէ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել, որ տեղեկություններն այն մասին, թե Կոնգրեսի Իջեւանի կամ Տավուշի կառույցը աջակցել է ԲՀԿ թեկնածուին, չեն համապատասխանում իրականությանը: Կամ, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը կարող էր հայտարարել, որ տեղական կառույցին տրվել էր Իջեւանի քաղաքապետի ընտրությանը ինքնավար կողմնորոշման լիակատար իրավունք, ըստ տեղի իրողության առանձնահատկությունների:

Բայց, Կոնգրեսի կենտրոնական արձագանք կարծես թե չեղավ: Նույն կերպ, կենտրոնական արձագանք կարծես թե չեղավ ՀՅԴ-ից ու Ժառանգությունից:

Այնպիսի տպավորություն է, որ այդ կուսակցությունների ինքնասիրությունը շոյվում է տարածված այդ մտքից, որ իրենք աջակցել են ԲՀԿ թեկնածուին, որն էլ հաղթել է: Մինչդեռ, հանրությանն իսկապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե քաղաքական առումով ի վերջո ինչ դիրքորոշում են ունեցել երեք ուժերը Իջեւանի քաղաքապետի ընտրությանը` Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը:

Բանն այն է, որ երբ չկա այդ հարցում հստակ քաղաքական դիրքորոշման մասին հայտարարություն, ստացվում է, որ այդ երեք քաղաքական ուժերը, որ հանդես են գալիս Հայաստանի քաղաքական համակարգի արդիականացման հայտով կամ պահանջով, Իջեւանի քաղաքապետի ընտրությանը ներգրավված են եղել ստվերային տեղական նշանակության ինչ որ գործարքների մեջ, կամ դրանց տեղի ներկայացուցիչներն են այդ գործարքների մեջ մտել, խաղարկելով քաղաքական ուժի անունը:

Ի վերջո, հնարավոր է իհարկե, որ ասենք Կոնգրեսի տարածքային կառույցի ներկայացուցիչ Պողոս Պետրոսյանը աջակցեր ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանին, բայց ոչ որպես Կոնգրեսից աջակցություն ԲՀԿ-ին, այլ որպես իջեւանցի Պողոսի աջակցությունը իջեւանցի Վարդանին, որի հետ ընկեր է, հարեւան, բարեկամ կամ ծանոթ:

Նույնը կարող էր լինել ԲՀԿ-ական Վարդանի եւ որեւէ ժառանգականի կամ դաշնակցականի հարաբերության պարագայում:

Հենց դրա համար անհրաժեշտ է, որ այդ ուժերի կենտրոնական օրգանները հայտարարեն, թե որն է իրենց դիրքորոշումը որպես քաղաքական ուժ` նրանք որեւէ կերպ առնչություն ունեցե՞լ են ՏԻՄ Իջեւանի ընտրությանը, կամ, իրենց տեղի անդամներին որեւէ ներշրջաբերական հանձնարարական իջեցրե՞լ են, թե ամեն ինչ թողել են նրանց զուտ անձնական-մարդկային հայեցողությանը:

Վերջիվերջո, ՏԻՄ ընտրությունը քաղաքական մշակույթի կարեւոր բաղադրիչ է, թերեւս ոչ պակաս կարեւոր, քան համապետական ընտրությունը: Հետեւաբար, քաղաքական մշակույթի արդիականացման ջատագով ուժերը թերեւս պետք է համարժեք քաղաքական վարքագիծ դրսեւորեն, հատկապես երբ մամուլում աշխուժորեն շրջանառվում են իրենց դերակատարության մասին խոսակցություններ, վարկածներ:

Այլապես ստացվում է, որ երեք ընդդիմադիր ուժերը կոնկրետ պարագայում հայտնվել են ԲՀԿ հաջողության ստվերում եւ փորձում են զովանալ, կամ դատելով եղանակային ներկայիս պայմաններից` ԲՀԿ հետ տեղ են գտել արեւի տակ, ու փորձում են ջերմանալ:

Իսկ հասարակությունը փորձում է կռահել, թե ի վերջո ուր է այստեղ քաղաքականությունն ու ինչ քաղաքականություն է դա:

davidus
16.11.2011, 10:17
Ախր հարցը դրանում չի: Իջևոնի քաղաքապետը կարար վերջին վիժվածքը լիներ: Հարցը նրանում ա, որ ոչ մի «ընդդիմություն» գաղափարական ոչ մի արժեք չունի: Ու իրենց պետքն եղած պահին ում ուզես կպաշտպանեն, մենակ իրանց հարմա լինի:

Տրիբուն ջան, ասածդ հարցի լրիվ ուրիշ կողմն ա։ Մեր ասածը Վարուժանի ընտրվել-չընտրվելուն էր վերաբերում, իսկ քաղաքական ուժերի համագործակցությունը՝ սկզբունք, գաղափար, նպատակ... օօօ, էս լրիվ մութ անտառ ենք մտնում... :scare

davidus
16.11.2011, 17:34
Արամ Սարգսյանը դեռեւս չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները (http://www.azatutyun.am/content/article/24392804.html)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վաղաժամ է համարում հերթական խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցության առաջնորդը չի բացառում, որ առաջիկա 5 ամիսների ընթացքում իշխանությունները ստիպված լինեն գնալ արտահերթ ընտրությունների:

«Այդ հնարավորությունը միշտ կա: Եթե, ասենք, 72 միլիոնանոց Եգիպտոսում 100 հազարը ստիպում է Մուբարաքի նման մարդուն հրաժարական տալ, այստեղ այդ նույն քանակությունը բավարար է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները նախագահի հրաժարական պահանջի գործող իշխանությունից, եւ այդ գործընթացը իրական արդյունք տա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ընդդիմադիր գործիչը:

Հարցին, թե ինչը պիտի ստիպի իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Իշխանություններին ստիպելու համար հասարակական լայն զանգվածների մասնակցություն է պետք: Դրա համար Կոնգրեսի մարտավարությունը ավելի շատ մարդաշատություն ապահովելու վրա է: Բայց որպեսզի այդ ավելի շատ մարդաշատությունը ապահովվի, կան նաեւ քաղաքական պատրվակներ: Օրինակ, գարնանը այդ քաղաքական պատրվակները համընկան նաեւ հասարակության սոցիալական անբավարարվածության, ներքաղաքական իրավիճակների հետ, եւ հասարակությունը փողոց դուրս եկավ»:

«Նման պատրվակներ միանշանակ կլինեն», - շարունակեց նա: - «Բայց, ես ասում եմ` կա հարմար ժամանակաշրջան, կա ավելի լավ ժամանակաշրջան, որի դեպքում այդ գործընթացը ծավալելը կլինի արդյունավետ: Օրինակ, իմ կարծիքով, փետրվար ամիսը ամենահարմար ժամանակաշրջանն է այդ գործընթացները ծավալելու համար: Ու այստեղ շատ կարեւոր է նաեւ արտագնա ծանր աշխատանքով սեփական ապրուստը վաստակող մարդկանց մասնակցությունը: Իրենք ձմռանը` Նոր տարուց առաջ վերադառնում են տուն: Իսկ դա ահռելի թիվ է Հայաստանում: Հենց մեր Վիճպետվարչության տվյալներով, այդ քանակությունը 60-100 հազարի սահմանում է, որոնք գալիս ու գնում են: Ու պատկերացրեք, դրանից 30-40 հազարը մասնակցում է մեր հանրահավաքներին: Ու դա հստակ Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալն է: Գարնանային հանրահավաքների բազմամարդությունը նաեւ այդ մարդկանց մասնակցության արդյունքն էր»:

Արամ Սարգսյանի փոխանցմամբ, Հայ ազգային կոնգրեսը «պահում է իր քաղաքական ակտիվությունը», «թե' երկարաժամկետ, թե' կարճաժամկետ ծրագրերի համար մոտեցումներ ունի»:

....

Սարգսյանի համար իր վերջին պնդման լրացուցիչ հիմնավորում է դարձել արաբական երկրների փորձը. - «Երբ ժողովուրդը փողոցում էր, Մուբարաքն ասում էր` ես իմ թեկնածությունը չառաջադրեմ… Պիտի հասնել նրան, որ երբ ժողովուրդը փողոցում լինի, մինչեւ խորհրդարանական ընտրությունները, Հանրապետական կուսակցությունն ասի, որ ինքը` որպես կուսակցություն, այդ ընտրությանը չի մասնակցելու: Որովհետեւ ինքն իր մասնակցությամբ կասկած է առաջացնում երկրում արդար ընտրություններ անցկացնելու հարցում… Ես, իհարկե, չեմ հավատում, որ Հանրապետական կուսակցությունը նման բան կանի…»:

Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը հավելեց. - «Ես չեմ բացառում զարգացումների նման տարբերակ: Երբ իրենք կգան ու կասեն` այ, մենք, երկիրը սիրելով, չենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որ այս ժողովուրդը հավատա արդար ընտրություններին, որովհետեւ այս երկրի փրկությունը արդար ընտրություններն են, ինչը իրենք տարբեր ամբիոններից ասում են, այդ ժամանակ նոր ես կհավատամ իրենց ու կգնամ հերթական ընտրություններին: Հակառակ դեպքում մնացածը իմիտացիա է»:

Էս «մարդը» իրավունք ունի կուսակցություն ղեկավարի ու հետն էլ լինի ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Պարբերություն չկա, որ մի հատ հավեսով՝ շիզոֆրենիայի հասնող չափով բլթացրած չլինի։

Հ.Գ. Դե հիմա եկեք ու ինձ համոզեք, որ ՀԱԿ-ը ինքնամաքրման կարիք չունի։

Տրիբուն
17.11.2011, 14:59
Արամ Սարգսյանը դեռեւս չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները (http://www.azatutyun.am/content/article/24392804.html)

Էս «մարդը» իրավունք ունի կուսակցություն ղեկավարի ու հետն էլ լինի ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Պարբերություն չկա, որ մի հատ հավեսով՝ շիզոֆրենիայի հասնող չափով բլթացրած չլինի։

Հ.Գ. Դե հիմա եկեք ու ինձ համոզեք, որ ՀԱԿ-ը ինքնամաքրման կարիք չունի։

Մի կողմից կատագերգություն ա, մյուս կողմից ցինիկություն:

Վարչապետը խոսեց Սյունիքի մարզպետի հետ կապված դեպքի մասին (http://www.tert.am/am/news/2011/11/16/primeminister/)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված աղմուկին:

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել է իր վրա ու ցանկացել ծեծի ենթարկել։

«Այդ հարցի պատասխանը ՀՀ արդարադատության նախարարը հնչեցրեց դահլիճում։ ՔՕ 118 հոդվածի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել, և մենք պետք է սպասենք այդ գործի ավարտին, որից հետո նոր կտրվեն գնահատականներ»,- նշեց վարչապետը:

«Այդ դեպքում ինչո՞ւ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի դեպքից հետո քրեական գործ չհարուցվեց, բայց նա հեռացավ պաշտոնից, իսկ այս դեպքում քրեկան գործ է հարուցվել» լրագրողների դիտարկմանն ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշեց. «Այս դեպքը տարբերվում է նախորդ դեպքից, որովհետև մեկ այլ քրեական գործ էլ արդեն հարուցված էր` կապված հանքերի հետ, և դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք սպասել, քանի որ արդեն 2 քրեական գործ հարուցված ունենք»:

Ուրեմն արդեն երկու քրեական գործ կա հարուցված, բայց մարդը շարունակում ա մարզպետ մնալ, ու նույնիսկ ժամանակավոր պարտականություններից չեն ազատում: Ու դմբոն, հարցն էլ չի հասկանում, երբ ասում են ԳԲ-ին առանց քերական գործ հարուցելու գործից հանեցին, սրան ինչի չեն հանում: Ասում ա, սրա վրա երկու հատ քրեական գործ կա հարուցված, դրա համար չենք հանում: Փաստորեն, ինչքան շատ վրետ քրեական գործ հարուցված լինի, էնքան լավ, էնքան երկար կարաս աշխատես: :D

Նենց որ, Դավ ջան, ինչքան ՏՍ-ն իրավունք ունի վարչապետ լինել, այնքան էլ ԱՍ-ն իրավունք ունի կուսակցության նախագահ լինել: Իրար արժան են, դրա համար էլ ուզում էին իրար հետ լեզու գտնեին երկխոսությամբ: Բայց ոչինչ, լեզու կգտնեն առանց երկխոսության, հերթական ընտրություններով:

Տրիբուն
22.11.2011, 10:33
Հովիկ Աբրահամյանին ու Տիգրան Սարգսյանին չեն հավատում (http://www.lragir.am/armsrc/country-lrahos56638.html)

Վստահության հանրաքվե (http://www.lragir.am/armsrc/country56637.html)

Հանրային հեռուստաընկերության Առաջին հարցազրույց հաղորդաշարի նոյեմբերի 21-ի հյուրը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էր: Խոսելով առաջիկա քաղաքական զարգացումների եւ հերթական ընտրությանը Կոնգրեսի մասնակցության մասին, Զուրաբյանը հայտարարել է, որ երկխոսության թեման իրենց համար սպառված է եւ այլեւս հույս չեն կապում երկխոսության հետ ու պահանջում են Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը:

Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե մինչեւ խորհրդարանի հերթական ընտրություն չհաջողվի գործող խորհրդարանում ժողովրդի ճնշման ներքո բարձրացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, կամ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա այդ դեպքում խորհրդարանի հերթական ընտրությունը Կոնգրեսը վերածելու է Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվեի:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում «ամենայն հավանականությամբ կընդունվի հռչակագիր» Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավական հիմքերի մասին:

Էն որ լիքը անկապություններ ա դուրս տալիս անմեղսունակը, ոչինչ, սովորել ենք, բայց էն որ ՀԱԿ-ի քարոզարշավը՝ Սերժի հրաժարականի պահանջով, Հ1-ով ա լուսաբանվելու, նորություն էր:

Աչքիս Սերժը ՀԱԿ-ին մի քիչ էլ ԲՀԿ-ի հաշվին ա տեղեր տալու ԱԺ-ում: ՀԱԿ-ի պրոգնոզը ԲՀԿ-ի հաշվին ավելացնում ենք 3%-ով, ու վերջին 9%-ից դարձնում ենք 12%:

davidus
22.11.2011, 10:59
Հովիկ Աբրահամյանին ու Տիգրան Սարգսյանին չեն հավատում (http://www.lragir.am/armsrc/country-lrahos56638.html)

Էն որ լիքը անկապություններ ա դուրս տալիս անմեղսունակը, ոչինչ, սովորել ենք, բայց էն որ ՀԱԿ-ի քարոզարշավը՝ Սերժի հրաժարականի պահանջով, Հ1-ով ա լուսաբանվելու, նորություն էր:

Աչքիս Սերժը ՀԱԿ-ին մի քիչ էլ ԲՀԿ-ի հաշվին ա տեղեր տալու ԱԺ-ում: ՀԱԿ-ի պրոգնոզը ԲՀԿ-ի հաշվին ավելացնում ենք 3%-ով, ու վերջին 9%-ից դարձնում ենք 12%:

Ձյաձ Տրիբուն, պրիզման (մեր Չուկ ախպոր սիրած) փոխի մի պահ։ Հ1-ը այնուամենայնիվ մնում ա ամենամասսայական հեռուստաալիքը։ Հիմա. իսկ ինչու՞ ողջ Հայաստանը չտեսնի, թե ինչ ա խոսում մեր անմեղսունակը։ Իրականում, ինձ թվում ա, էս քայլով Սերժը էլ ավելի իջացրեց ՀԱԿ-ի տոկոսները, որովհետև քաղգիգանտ պետք չի լինել հասկանալու համար, որ ՀԱԿ-ը մեջտեղից էլ ճղվի, չի կարա խորհրդարանում իմպիչմենթի հարց նույնիսկ բարձրացնի։ Է խի՞ մի հատ բոլորը հավեսով չղժան որ էս կարգի հիմարության վրա։ Ի՞նչ պակաս Վիտամին-Կլուբ ու ուրիշ զահրումար ա։

Varzor
22.11.2011, 11:00

Իսկ որքան են գնահատում այդ հնարավորությունը Toto-ի մասնագետները ? :D
Եվ այսպես, պարտիան դեռ շարունակվում է, ամեն հաջորդ քայլին կողմերին ավելի քիչ ժամանակ է մնում :)

Տրիբուն
22.11.2011, 11:23
Ձյաձ Տրիբուն, պրիզման (մեր Չուկ ախպոր սիրած) փոխի մի պահ։ Հ1-ը այնուամենայնիվ մնում ա ամենամասսայական հեռուստաալիքը։ Հիմա. իսկ ինչու՞ ողջ Հայաստանը չտեսնի, թե ինչ ա խոսում մեր անմեղսունակը։ Իրականում, ինձ թվում ա, էս քայլով Սերժը էլ ավելի իջացրեց ՀԱԿ-ի տոկոսները, որովհետև քաղգիգանտ պետք չի լինել հասկանալու համար, որ ՀԱԿ-ը մեջտեղից էլ ճղվի, չի կարա խորհրդարանում իմպիչմենթի հարց նույնիսկ բարձրացնի։ Է խի՞ մի հատ բոլորը հավեսով չղժան որ էս կարգի հիմարության վրա։ Ի՞նչ պակաս Վիտամին-Կլուբ ու ուրիշ զահրումար ա։

Եղբայր Դավիդուս, շատ բարդարցրի Հայոց ահավոր պարզունակ քաղաքական հարաբերությունները, ավելի շուտ բազարը: :D Սերոժի համար միակ վտանգը ԲՀԿ-ն ու Քոչն են, իսկ իրա սիրած, փայփայած, երազած ընդդիմությանը Սերոժը հիմա ամեն կերպ առաջ ա բռթելու, որ հետո մի ձևի ԲՀԿ-ի քիչ տեղերը հիմնավորի:

Սաղ հարցը նրանում ա, որ էտ սառեցված երկխոսությունը իրականում կայացել պրծել ա, ու ավարտվել ա նրանով, որ ՀԱԿ-ը ԱԺ կմտնի էնքան տեղով, որքան Սերժը ճիշտ կհամարի բալանսը պահելու համար:

ՀԱԿ-ը նենց ձեռի հետ ռեվերանսներ արեց ԲՀԿ-ի կողմը, մարդ ես մեկ էլ տեսար տարբերակով, բայց ԲՀԿ-ի պասլատից հետո, մնաց էլի Սերժի հետ երկխոսության հույսին: «Խելացին» փաստորեն լուրջ քաղաքական գործիչ ա, լուրջ եմ ասում, ու շատ լավ ամեն ինչ հաշվարկում ա: Եթե մեկ-երկու ամիս առաջ ԲՀԿ-ն սաղ խաղաքարտերը բացեր, երկխոսությունը կկայանար ու արտահերթ ընտրություններ կլինեին: Բայց ՆԱ սպասեց ու ոչ մի բան չանելով պատային վիճակ ստեղծեց ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի համար: Իսկ հիմա, քանի որ Սերժը մինչև վերջ ԲՀԿ-ի վրա վստահ չի, Սերժը պիտի առաջ բռթի ՀԱԿ-ին վերջին պահին ԲՀԿ-ի մի քանի տեղերի հաշվին էլ ԱԺ մտցնելու հաշվարկով - արա տեսեք-տեսեք ինչ մի հատ ընդդիմություն ունենք, Հ1-ով իմ անվերապահ հրաժարականն ա պահանջում :D

Նենց որ, էս պահի դրությամբ, փաստացի միակ ընդդիմությունը ԲՀԿ-ն ա :oy

Բայց, սաղ պարզ կդառնա ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ: Եթե առյուծին մի անգամ էլ պոլնի փիսիկացրեցին, ուրեմն ՀԱԿ-ը ԱԺ կմտնի 9%-ով, եթե չփիսիկացրին, ուրմեն ՀԱԿ-ի բախտը բերեց՝ 12-15%:

davidus
22.11.2011, 11:58

Տիայր Տրիբուն... :D

Էն փաստը, որ էսօր ԲՀԿ-ն դեռ ամորֆ ա, էդ գիտենք։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ՀԱԿ-ն էլ ուզած-չուզած համաձայնվել ա գործարքին թելադրած պայմաններով։ Էս պայմաններում Սերժին շատ ավելի ձեռնտու ա ՀԱԿ-ի ձայներն էլ «կանտռոլի» տակ պահել, որովհետև եթե ՀԱԿ-ը էլի մի 200-250 հազար մարդ հավաքեց, ձայնի ինտոնացիան հաստատ փոխելու ա։ Նման կերպով ՀԱԿ-ի անմեղսունակին եթեր տալով ինքը ավելի ա արժեզրկում վերջինիս խոսքը։ Իսկ սա կարևորագույն նախապայման ա մեծ քանակով ժողովուրդ հավաքելը բացառելու համար։

Նույն ՀԱԿ-ի փորձը ցույց ա տվել, որ մարդիկ ոգևորվում են կոնկրետ գործողություններից ու կոնկրետ պահանջներից, էս տարվա գարունը զորօրինակ։ Ամեն հարմար առիթով ՀԱԿ-ի վրա սենց «հումորներ» անելով ինչքանո՞վ ա հնարավոր, որ ՀԱԿ-ը լայն զանգվածների մոտ պահպանի իր խոսքի ծանրակշիռությունը։ Մեկը ես միշտ համարել էի, որ Զուրաբյանը խելքը գլխին տղայա։ Բայց էս վերջին բոմբերից հետո հրապարակավ ներողություն եմ խնդրել դրա համար։ Էս էլ քեզ «-1»-ի տեսությունը։

Իսկ տոկոսների պահով մի հատ պարզ ճշմարտություն ասեմ. Սերժին շատ ավելի ձեռք ա տալիս չեղած տոկոսը բարձրացնելը, քան եղածը արձանագրելը։ Ու էս առումով ինչքան շատ «նվիրեց», էնքան շատ ա սանձերը ձգելու։

Elmo
22.11.2011, 20:26
էս էլ բուն հարցազրույցը:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OS4vkG90d-k

Վիշապ
22.11.2011, 22:27
"Կոնգրեսը ստեղծվել է երկիրը բարելավելու նպատակով, իսկ երկիրը շատ վատ վիճակում է, ես դա կարող եմ հիմնավորել":blin Ժող եթե «ընդդիմադիրը» արդեն փորձում է հիմնավորել, որ երկիրը շատ վատ վիճակում է, ուրեմն երկիրը փաստորեն էդքան էլ վատ վիճակում չի, թե չէ հիմնավորելու կարիքը չէր զգացվի:))

Varzor
23.11.2011, 10:50

Փաստորեն մարդիկ սեփական աչքեր, ականջներ ու մաշկ չունեն ու պիտի իրա հիմնավորումներով հասկանան որ երկիրը վատ վիճակում է:
Նույն հաջողությամբ նա կարող է հիմնավորել, որ այսօր ավելի ցուրտ է կամ ամռանը շոգ է եղել :D
Լրիվ քաջ նազարի պատմույթունն է "թող սարերը ձորերիցը բարձր լինեն" :D
Այ ավելի լավ կլինի, որ հիմնավորի, որ "Կոնգրեսը ստեղծվել է երկիրը բարելավելու նպատակով": Այ հենց այս հիմնավոումն է որ չունեն` մենակ բառերով է:

davidus
23.11.2011, 15:04
"Կոնգրեսը ստեղծվել է երկիրը բարելավելու նպատակով, իսկ երկիրը շատ վատ վիճակում է, ես դա կարող եմ հիմնավորել":blin

Ինձ թվում ա՝ դա միակ բանն ա, որ հիմնավորման կարիք հատկապես չունի։

Հ.Գ. Բառակախությամբ ենք զբաղվում... չի նայվում մի տեսակ..:))

Varzor
24.11.2011, 10:11
Հ.Գ. Բառակախությամբ ենք զբաղվում... չի նայվում մի տեսակ..:))
Բայց ախր էդ մարդիկ բացի բառերից ուրիշ բան չունեն: Էլ ինչը քննարկվի? :))

davidus
24.11.2011, 14:30
Բայց ախր էդ մարդիկ բացի բառերից ուրիշ բան չունեն: Էլ ինչը քննարկվի? :))

Միտքը.. :love

Varzor
24.11.2011, 16:18
Միտքը.. :love
Մտքի երեսի կողմը հենց բառերն են: Եթե երեսը զավեշտալի է ու անիմաստ, կարիք կա արդյոք աստառն էլ դիտել? ;)
Չնայած, կա, աստառն է հենց, որ մարմնին ավելի մոտ է, չնայած դրսից չի երևում: բայց իրենց բառերը (երեսը) այնքան է անիմաստ ու ցանցառ, որ արանքներից աստառն էլ է երևում :))

REAL_ist
25.11.2011, 20:23
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը. Լևոն Տեր-Պետրոսյան (http://tert.am/am/news/2011/11/25/ter-petrosyan/)

Ես էլ ասում եմ ինչ նպատակներով Զուրաբյանը Հ1-ով տվեց օլիգարխների անուններ, մոռանալով թիվ մեկ օլիգարխին՝ ԲՀԿ առաջնորդին:

Բա ուր մնացին գաղափարները, բա ուր մնաց վերջ «դոդացմանը» կարգախոսը :blin

Դեռ ինչ-որ մեկը կասկածումա, որ քաղաքականությունը անբարոյականությունա?:[

davidus
26.11.2011, 10:32
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը. Լևոն Տեր-Պետրոսյան (http://tert.am/am/news/2011/11/25/ter-petrosyan/)

Մի փոքր «վրիպում» ա արել. չգիտեմ գիտակցված, թե՝ չէ։

Պիտի ասեր՝ ՀԱԿ-Քոչարյան համագարծակցությունը (որն իրականությանն ավելի մոտ ա)։ Բայց դե էդքան պլոճիկ չունի, որովհետև մի երկու հատ հոտած ձու էր ստանալու ճակատին։

Զզվելի ա, զզվելի... :[

Հ.Գ. Հլը տեսեք ինչ խոսքերով ա ելույթը վերջացնում.

Մաղթում եմ՝ լավ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին և Սուրբ ծնունդը, ձեզ ցանկանալով ամենայն բարիք։ 2012 թվականը թող դառնա հույսի ու արժանապատվության վերականգնման և ձեր բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի։ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան»։

Փաստորեն, մնացածը ջհանդամ... Սերժն ա համար մեկ թշնամին... :D

Հ.Գ.Գ. Չուկին պիտի խնդրենք ֆորումում մի հատ էլ «յախքել» կնոպկա ավելացնի։ :))

Տրիբուն
28.11.2011, 14:44
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը. Լևոն Տեր-Պետրոսյան (http://tert.am/am/news/2011/11/25/ter-petrosyan/)

Ու վերջում, ձմեռը երեք ամիս ա, դիմացեք մինչև հաջորդ գարուն՝ նախորդ գարունը բարով խերով, անշառ ու փորձանք հորով մորով արեցինք:

Շնորհավոր նոր տարի ու սուրբ ծնունդ:

Գաաաագի՛կ, բարերա՛ր, Գաաաաագի՛կ, բարերա՛ր .....

Տրիբուն
28.11.2011, 15:37
Բա ուր մնացին գաղափարները, բա ուր մնաց վերջ «դոդացմանը» կարգախոսը :blin

Էսի փոխել սարքել ենք «առաջ դեպի դոդացում» :D Ու դոդացման պրոցեսը ՀԱԿ-ը սկսել ա իր ներսից, կոնկրետ առաջնորդից: Բայց Լևոնը դոդացմամբ գլխավոր հերոսին տվել անցել ա, քանի որ էս վերջին միտինգին նենց դոդ բաներ ասեց, որ դաժե գլխավոր հերոսը չի արձագանքում, ու չի էլ արձագանքելու:

Mephistopheles
29.11.2011, 01:49
Ես նորմալ եմ համարում… ցանկացած բեկոր եթե հնարավոր ա պոկել իշխանությունից, պետք ա արվի… տենց եղավ Գագիկ Ջահանգիրյանը, Գռզոն, կարար լիներ Մանվելը և ուրիշներ…

ըստ էության, ԲՀԿ-ն պիտի հստակ դիրքորոշում հայտնի… կամ միանում ա ՍՍ-ին, կամ Քոչարյանին որոնց երկուսի դեպքում էր արդեն հրապարակային ա դառնում որ ինքը դրսից ա ղեկավարվում ու կարելի ապամոնտաժել ցանկացած ժամանակ… կամ էլ որոշում ա ՀԱԿ-ի հետ որոշ համաձայնության գալ ու ցույց ա տալիս որ էնքան քաշ ունի որ որ կեղմը շուռ գա էդ կողմն էլ նժարը կթեքվի…

… խնդրում եմ, եկեք բարոյականության դասեր չսկսենք… ուղղակի վերլուծենք…

Mephistopheles
29.11.2011, 02:38
http://www.youtube.com/watch?v=iECsyK-Z2xE&feature=youtube_gdata_player

dvgray
29.11.2011, 09:02
Ես նորմալ եմ համարում… ցանկացած բեկոր եթե հնարավոր ա պոկել իշխանությունից, պետք ա արվի… տենց եղավ Գագիկ Ջահանգիրյանը, Գռզոն, կարար լիներ Մանվելը և ուրիշներ…

ըստ էության, ԲՀԿ-ն պիտի հստակ դիրքորոշում հայտնի… կամ միանում ա ՍՍ-ին, կամ Քոչարյանին որոնց երկուսի դեպքում էր արդեն հրապարակային ա դառնում որ ինքը դրսից ա ղեկավարվում ու կարելի ապամոնտաժել ցանկացած ժամանակ… կամ էլ որոշում ա ՀԱԿ-ի հետ որոշ համաձայնության գալ ու ցույց ա տալիս որ էնքան քաշ ունի որ որ կեղմը շուռ գա էդ կողմն էլ նժարը կթեքվի…

… խնդրում եմ, եկեք բարոյականության դասեր չսկսենք… ուղղակի վերլուծենք…
Մեֆ, կներես, բայց դու նմանվում ես մի մարդու, ով արդեն երեք օրվա մեռելին կենդանացնելու փորձեր է անում, բերանից արհեստական շնչառություն է տալիս, էլեկտրաշոկ է առաջարկում միացնել…
թող մեռելին հանգիստ թաղվի…
աբեր Լևոնը "բարով - խեռով" սպանեց շարժումն էլ, հեղափախական մասսայի հեղափոխական ոգին էլ, տո ջահանգիրյանի նորից դատախազ դառնալու երազանքներն էլ, գռզոյի բաբիռոզի վաղամեռիկ քվոտնան էլ … բջնի-սոդայաջուր գռռուպով, աբեր …
մեռած ա… աբեր…

Varzor
29.11.2011, 12:26
Ժողովուրդ, իսկ չեք մտածում, որ ՀԱԿ-ի նմանատիպ հայտարարույթուններն ուղղված են ԲՀԿ վարկաբեկմանը? Կարողա "խազեինը" ՀԱԿ-ի միջոցով ուզում ա ԲՀԿ-ի վրա մունաթ գալու ու գլխներին բամփելու թեմա ունենա?
ԲՆԿ-ն ասում ա, "ես անմեղ եմ", բայց որպես ապացույց ՀԱԿ-ի բարբաջանքն են դեմ տալիս, թե "չկա ծուխ, առանց կրակի":think

Բայց ես վերջերս ԼՏՊ-ի ցինիզմի մակարդակը նորից վերականգնվել է, համարյա նախագահ եղած ժամանակվա ցինիկությանն է հասել :))
Լսել եք "Բարև ձեզ հարգելի մրսած հայրենակիցներ: Թույլ տվեք ձեզ ևս կես ժամ մրսեցնել": Ու ամբոխի պատասխանը "Հա-հա-հա ...." :o
Լրիվ կայֆավատ ա լինում? Լավա չասեց "Բարև ձեզ <<հոգնած>> հայրենակիցներ"
Չնայած մի 4 տարի մրսացրել է, մի կես ժամն ինչ է որ չդիմանան?

Տրիբուն
29.11.2011, 17:28
Ես նորմալ եմ համարում… ցանկացած բեկոր եթե հնարավոր ա պոկել իշխանությունից, պետք ա արվի… տենց եղավ Գագիկ Ջահանգիրյանը, Գռզոն, կարար լիներ Մանվելը և ուրիշներ…

ըստ էության, ԲՀԿ-ն պիտի հստակ դիրքորոշում հայտնի… կամ միանում ա ՍՍ-ին, կամ Քոչարյանին որոնց երկուսի դեպքում էր արդեն հրապարակային ա դառնում որ ինքը դրսից ա ղեկավարվում ու կարելի ապամոնտաժել ցանկացած ժամանակ… կամ էլ որոշում ա ՀԱԿ-ի հետ որոշ համաձայնության գալ ու ցույց ա տալիս որ էնքան քաշ ունի որ որ կեղմը շուռ գա էդ կողմն էլ նժարը կթեքվի…

… խնդրում եմ, եկեք բարոյականության դասեր չսկսենք… ուղղակի վերլուծենք…

Փաստորեն, Մեֆ, եթե վաղը ՀՀԿ-ն սաղով հայտարարի, որ իրանք պոկվում են իշխանությունից, կարա՞նք հաջորդ ընտրություններին ձայներս տանք ՀՀԿ-ին, որ իրանք էլի իշխանության մնան, քանի որ իրանք արդեն փաստորեն մաքրված կլինեն :D

Ընգեր, դու ջոգու՞մ ես, ինչքան անկապ բան ես գրել: Ի՞նչ ա նշանակում իշխանությունից պոկվել: Եթե քո պատկերացմամք դա նշանակում ա կանգնել ու ասել, որ «Սերժն ու Քոչը քըխ են, մենք էլ չենք ուզում իրանց հետ լինենք», ապա չարաչար սխալվում ես: Դրա միջով մենք արդեն մի քանի անգամ անցել ենք՝ նույն դեմքերով, դրա համար էլ մինչև հիմա նույն կեղտի մեջ ենք: Լիքը մարդ ժամանակին Լևոնից պոկվեց ու միացավ հայրենասեր Վազգենին, որ ղարաբաղը «փրկի», հետո լիքը մարդ պոկվեց Վազգհենից, ու ռեսկի միացավ Քոչին, որ իրա կաշին փրկի, հետո լիքը մարդ պոկվեց Քոչից ու անցավ Սերժի տակը պառկելուն, որ կաշին երկրորդ անգամ փրկի, հիմա էլ ուզում ենք, որ լիքը մարդ պոկվի Սերժից ու Քոչից ու էլի անցնի Լևոնի տակ ..... ու սենց շարունակ ....

Հետո՞ ընգեր.... էի եևրի համակարգային բարեփոխում ա կոչվում հա՞:

Որ վաղը Լֆիկը կուսակցություն բացի ու մի քանի կիլո պեսոկ բաժանի ժողովրդին ու ահագին մարդու աչքի լուսյը դառնա, իրա պոկվե՞լն ես արդարացնելու: Էլ ո՞վ ես ուզում որ պոկվի, Նեմեցը՞, Ալրաղացա՞ը, Բուռնա՞շը .... որ մեկն ա ավելի շատ դուրդ գալիս: Բա որ սաղով պոկվեն ու միանան ՀԱԿ-ին, ջոգում ես ՀԱԿ-ը ինչ մի հատ կարգին քաղաքական ուժ կդառան, փողով-բանով .....

Ապեր, քո իմացած ՀԱԿ-ը իրա Լևոնով ամենափնթի ու պոռնիկ ուժը դուրս եկավ, որ չխորշեց Սերժին սիրահետելուց ու հետը երկխոսելուց, իսկ հիմա էլ ճարը կտրած ԲՀԿ-ի մոտ քոծություն ա ուզում անի, իսկ դու սրա անունը ուզում ես կարաս «համակարգային փոփոխություն» դնես:

dvgray
29.11.2011, 17:42

Տրիբուն ջան
Լևոնը ընդամենը մարդ ա ման գալի, որին կարա ջահանգիրյանենց սաղացնի ու ինքը իրա համար հանգիստ գնա իրա "սև" տուն, ընտանիքի հետ իրա միլիարդը վայեյել շարունակելու… մինչև ԿԳԲ-ից հաջորդ հանձնարարությունը: էս մեկը բարով-խեռով ավարտված համարվելու համար իրա շքախմբին պետք ա ինքը մի կերպ բավարարի: դաժե իրա թաշախուշտին վեկալողին կարողա մի մեծ նվեր տա, ասենք իրա մասին "պատմական՛ գիրք գրի: պատկերացնու՞մ ես նրանց ասնեք Դոդը առնի, ու Լևոնը Դոդի մասին ինչ խաչակիր գիրք կգրի… :D
Հիմա իրա "առաելությունից" մենակ էս ա մնացել կատարել

davidus
29.11.2011, 18:30
Փաստորեն, Մեֆ, եթե վաղը ՀՀԿ-ն սաղով հայտարարի, որ իրանք պոկվում են իշխանությունից, կարա՞նք հաջորդ ընտրություններին ձայներս տանք ՀՀԿ-ին, որ իրանք էլի իշխանության մնան, քանի որ իրանք արդեն փաստորեն մաքրված կլինեն :D

Շինիչ ա, չէ՞ :)) Մաքրե՛նք իշխանությունը իշխանության օգնությամբ։

Sagittarius
29.11.2011, 23:20
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը կարգի բերման առաջին լուրջ քայլը եղավ ՎիվաՍելի հայտնվելը, ոչ թե նրա համար որ Վիվասելը «պուպուշ» էր, վեհ գաղափարների էր հետևում, բարեգործություն էր իրականցնում, բնավ, ՎիվաՍելն էլ Արմենթելի նման շահույթ հետապնդող ընկուրություն ա ու Արմենթելից էլ ոչ պակաս շուկա էր մտնում առաջին հերթին շահույթի համար: Սակայն շուկայի գոյատևման համար կարևորագույն և ամենաառաջին նախադրյալը մրցակցություն ստեղծումն է:
Նույն է քաղաքական դաշտում՝ քանի չկա մրցակցություն, գաղափարների մասին խոսալը դատարկաբանություն է: Դա է անձամբ իմ միակ պատճառը բոլոր տեսակի ընդիմություններին աջակցելու, որոնք, ըստ իս, նպաստում են մրցակցության ձևավորմանը: Սակայն կաջակցեմ այնքան մինչև նժարները հավասարվեն, դրանից հետո կսկսեմ մյուս նժարին սեղմել: Եվ ստեղ ոչ մի ջամբար փոխելու մասին խոսք չկա, քանի որ ինչես ասեց, մինչև մրցակցություն չձևավորվի, գաղափարների մասին խոսելը ավելորդ է:

Սա մեր քաղաքական դաշտում ամեն տեսակ հնարավոր համագործակցությունների վերաբերյալ իմ կարծիքի մասին:

հ.գ. շատ մադրիկ մեր երկրում միշտ նախընտրում են նստել ծանր նժարին, մինչդեռ, հավասարակշռությունը վերականգնելու համար, պետք է նստել թեթև նժարին:

Mephistopheles
30.11.2011, 03:17
Փաստորեն, Մեֆ, եթե վաղը ՀՀԿ-ն սաղով հայտարարի, որ իրանք պոկվում են իշխանությունից, կարա՞նք հաջորդ ընտրություններին ձայներս տանք ՀՀԿ-ին, որ իրանք էլի իշխանության մնան, քանի որ իրանք արդեն փաստորեն մաքրված կլինեն :D

Ընգեր, դու ջոգու՞մ ես, ինչքան անկապ բան ես գրել: Ի՞նչ ա նշանակում իշխանությունից պոկվել: Եթե քո պատկերացմամք դա նշանակում ա կանգնել ու ասել, որ «Սերժն ու Քոչը քըխ են, մենք էլ չենք ուզում իրանց հետ լինենք», ապա չարաչար սխալվում ես: Դրա միջով մենք արդեն մի քանի անգամ անցել ենք՝ նույն դեմքերով, դրա համար էլ մինչև հիմա նույն կեղտի մեջ ենք: Լիքը մարդ ժամանակին Լևոնից պոկվեց ու միացավ հայրենասեր Վազգենին, որ ղարաբաղը «փրկի», հետո լիքը մարդ պոկվեց Վազգհենից, ու ռեսկի միացավ Քոչին, որ իրա կաշին փրկի, հետո լիքը մարդ պոկվեց Քոչից ու անցավ Սերժի տակը պառկելուն, որ կաշին երկրորդ անգամ փրկի, հիմա էլ ուզում ենք, որ լիքը մարդ պոկվի Սերժից ու Քոչից ու էլի անցնի Լևոնի տակ ..... ու սենց շարունակ ....

Հետո՞ ընգեր.... էի եևրի համակարգային բարեփոխում ա կոչվում հա՞:

Որ վաղը Լֆիկը կուսակցություն բացի ու մի քանի կիլո պեսոկ բաժանի ժողովրդին ու ահագին մարդու աչքի լուսյը դառնա, իրա պոկվե՞լն ես արդարացնելու: Էլ ո՞վ ես ուզում որ պոկվի, Նեմեցը՞, Ալրաղացա՞ը, Բուռնա՞շը .... որ մեկն ա ավելի շատ դուրդ գալիս: Բա որ սաղով պոկվեն ու միանան ՀԱԿ-ին, ջոգում ես ՀԱԿ-ը ինչ մի հատ կարգին քաղաքական ուժ կդառան, փողով-բանով .....

Ապեր, քո իմացած ՀԱԿ-ը իրա Լևոնով ամենափնթի ու պոռնիկ ուժը դուրս եկավ, որ չխորշեց Սերժին սիրահետելուց ու հետը երկխոսելուց, իսկ հիմա էլ ճարը կտրած ԲՀԿ-ի մոտ քոծություն ա ուզում անի, իսկ դու սրա անունը ուզում ես կարաս «համակարգային փոփոխություն» դնես:

Տրիբուն ջան, քաղաքականությունն էս ա, սրա ալտերնատիվը իրար գլուխ ջարդելն ա… ես դա չեմ կարող անել ու ոչ էլ առաջարկում եմ անել …ՀՀԿ-ն ինքն ա միայնակ իշխանություն ու հենց էդ էլ պրոբլեմն ա… մաքուր քաղաքական գործիչ էլ ման գալ պետք չի՝ չկա… մաքուր մարդ չկա ուր մնաց քաղաքական գործիչ լինի…

մեր քաղաքական դաշտը էս ա, քաղաքական գործիչներն էլ սրանք են… ծնվում են Հայասանում, կրթություն են ստանում Հայաստանում կուսությունից էլ զրկվում են ռուսաստանում… ի՞նչ քաղաքականություն ես ուզում վարել ապեր, ինչ որ կա դրանով էլ պտի աշխատես… կարող ա՞ կա չենք տենում Տրիբուն ջան… մենք մի հատ հասարակ բան չկարացանք հասկանայինք որ շարժումը Լևոնը չի ոչ էլ ՀԱԿ-ն ա որ հանգցնի կամ տուն ուղղարկի… շարժումն ընդամենը մի բան ա՝ պրոբլեմ ի նկատմամբ հասարակական արձագանք… քաղաքական ուժերն ու գործիչները դրանք միջանկյալ են…

…համակարգը մենակ վերևները չեն, համակարգի մեջ մտնում ա իշխանությունները, ժողովուրդն ու սփյուռքը (մեր դեպքում)… համակարգային փոփոխություն եք ուզում սրանք սաղ պտի փոխվեն… էս ամեն ինչը մոնոլիտ ա աշխատում դրա համար ա սենց…

եթե վաղը լֆիկներն ու լյովիկները առանձին կուսակցություն բացեն ու անջատվեն, ի՞նչ ես առաջարկում անել ապեր, եթե դրանք կարում են պեսոկով ու լոբիով կուսակցություն բացեն ու հսկա ընտրազանգված հավաքեն ես ու՞մ բողոքեմ… ո՞վ ա մեղավոր… բաժանողը՞ թե վերցնողը… թե երկուսը միասին… թե՞ ես էլ բաժանեմ…

Լևոնն աշխատում ա նրանով ինչ որ կա… չեղած բանով, կամ երազանքի քաղաքական գործիչներով վիդեոգեյմ կարաս խաղաս…

Մարդն անում ա էն ինչ որ կոչվում ա կազմաքանդել… մաս առ մաս պոկում ես դիսմենթըլ ես անում ոնց որ կարաս… սրանց ամբողջությունն ա կազմում համակարգ, իսկ առանձին-առանձին սրանք աշխարհի ոչ մի օլիգարխից ավելի վատը կամ լավը չեն…

Mephistopheles
30.11.2011, 03:31
Մեֆ, կներես, բայց դու նմանվում ես մի մարդու, ով արդեն երեք օրվա մեռելին կենդանացնելու փորձեր է անում, բերանից արհեստական շնչառություն է տալիս, էլեկտրաշոկ է առաջարկում միացնել…
թող մեռելին հանգիստ թաղվի…
աբեր Լևոնը "բարով - խեռով" սպանեց շարժումն էլ, հեղափախական մասսայի հեղափոխական ոգին էլ, տո ջահանգիրյանի նորից դատախազ դառնալու երազանքներն էլ, գռզոյի բաբիռոզի վաղամեռիկ քվոտնան էլ … բջնի-սոդայաջուր գռռուպով, աբեր …
մեռած ա… աբեր…

էդ ի՞նչ շարժում էր որ մի մարդ կարացավ հանգցնի… հանգցնում են, դուք էլ մի հանգեք… շարժումը հարյուր հազարավոր մարդիկ են, իսկ Լևոնը, կամ ՀԱԿ-ը կամ մնացած քաղաքական ուժերը կարելի ա մատների վրա հաշվել… ու դու համոզված ես հերիք չի, ինձ էլ համոզում ես որ Լևոնն ա հանգցրե՞լ… ավելի շուտ ես հակված կլինեի հավատալ որ շարժում ընդհանրապես չի եղել… վիրավորական ա…

Varzor
30.11.2011, 11:29
… ավելի շուտ ես հակված կլինեի հավատալ որ շարժում ընդհանրապես չի եղել… վիրավորական ա…
Ոնց որ մոտենում ես ճշմարտությանը ;)

voter
30.11.2011, 14:08
ԼՏՊ-ն Բարգաորոճողների օրինակով փորձում է ստիպել քաղաքական դաշտում առկա ուժերին հայտարարություններ անել, ընտրել սերժանտության, ռոբոտության կամ լևոնի վկայության միջև։

Բայց դրանից բան չի ստացվի, ոչինչ էլ ոչ մեկ չի ասի նույնիսկ ժառանգությունը ու դաշնակները, որոնք մթոմ ընդիմություն են։

Շատը կլղոզեն կամ կկրկնեն իրենց լյալյան, որ միայն ժողովրդի հետ ենք համագործակցում ու պատրաստվում ենք ընտրությունների ինքնուրույն - կինոն տենց էլ կպրծնի չսկսված։

Պարզ ասած սերժին իմպիչմենտ անելու հայտարարության տակ ստորագրություններ է ուզում հավաքի ԼՏՊ–ն, թե եկեք ստորագրեք, որ ԱԺում հայտնվելու դեպքում քվեարկելու էք սերժի իմպիչմենտի համար ու առաջինը ԲՀԿին են առաջարկում ստորագրել, քանի որ մտածում են հետո մեկա ԲՀԿն իր թեկնածուին է առաջարկելու նախագահական ընտրություններին ու դա կարողէ իրեն շահավետ լինել որ իմպիչմենտ լինի, նույնիսկ Վիվասելի Յիրիկյանն են արդեն ներկայացնում, որպես թեկնածու։

Դաշնակներին էլ կառաջարկեն, հետո ժառանգությանը բայց կասկածում եմ, որ որևէ մեկը կստորագրի...

Ինձ մոտ տպավորություն է, որ ՀԱԿի մաս կազմող ուժերը նույնպես պատրաստվում են մաս մաս գնալ ընտրությունների ամեն մեկն իր ցուցակով, հետո էլ ամեն մեկն իր նախագահացույով։

ԼՏՊն ինքն ասեց ՀԱԿում համագործակցելու հարցերում կոնսենսունս չկա ու դա կարևոր չի թե ում հետ համագործակցելու, փաստ է, որ կոնսենսուսը ՄՌԵԼ ա праверочни слово умер ու ԼՏՊն ինչ որ կերպ փորձում է դեռ միասնական մի թեմա, նպատակ ուղղություն գնտել ստորագրել տալ պարտավորություն մի բան միասին անելու հարցում....

Chuk
30.11.2011, 14:20
ԼՏՊն ինքն ասեց ՀԱԿում համագործակցելու հարցերում կոնսենսունս չկա ու դա կարևոր չի թե ում հետ համագործակցելու,
Մի երկու բառ այս մասին:
ՀԱԿ-ում կոնսենսունսի բացակայության առաջին դեպքն ու առաջին դրսևորումը չի սա, բայց ըստ էության առաջին դեպքն է, որ այսպես բարձրաձայնվում է, ու դա շատ լավ է: Նախկինում եղած անհամաձայնությունները հիմնականում մնացել են «սենյակներում», որոշում չի կայացվել, դրանց մասին իմացել են ոմանք, ակտիվ համակիրները և այլն, բայց հրապարակային դրանք քննարկման չեն դրել, ինչը, իմ խորին համոզմամբ, այնքան էլ ճիշտ չէր: (չնայած այստեղ պարտավոր եմ հիշատակել, որ եղել են դեպքեր, երբ ՀԱԿ-ի այս կամ այն գործիչը հրապարակային է հայտնել ՀԱԿ-ի հետ իր անհամաձայնությունն այս կամ այն հարցի հետ կապված):

Այժմ դրվում է, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ի բաց քաղաքականությունն ավելի բացացնելու հնարավորություն կա էս պահին:

Կանխատեսումները, որ այս անհամաձայնությունը կարող է բերել պառակտման իրատեսական չեմ համարում. կրկնում եմ, նման անհամաձայնություններ միշտ են եղել:
Նաև փոքր ինչ զվարճացնում են ՀԱԿ-ին հերթական անգամ «մեռցնելու» կարծիքները. դրանք արդեն 4-րդ տարին է, ինչ մնում են օդում:

Բարգավաճի հետ համագործակցելուն շատերն են դեմ, ՀԱԿ-ի համակիրներից: Ինքս չնայած հասկանում եմ, որ քաղաքական առումով դա կարող է լավ գործիք լինել, զուտ բարոյական առումով դեմ եմ դրան: Հետո ի՞նչ, որ դեմ եմ: Հրաշալի է, որ դեմ եմ: Հրաշալի է, որ ՀԱԿ-ում կա անհամաձայնություն, որ միատար չէ: Որ նրա համակիրներն էլ ամեն ինչը չի, որ ընդունում են: Այ երբ ամեն մի համակիր ամեն մի անհամաձայնության պատճառով կհեռանա, այ էդ ժամանակ կլինի «վերջը»: Բարեբախտաբար կա հոծ զանգված, համակիրների հոծ զանգված, ովքեր մնում են ու իրենց տեսակետներն էլ հրապարակայնացնում են՝ ազդելով ՀԱԿ-ի կուրսի վրա:

Տրիբուն
30.11.2011, 16:37
Տրիբուն ջան, քաղաքականությունն էս ա, սրա ալտերնատիվը իրար գլուխ ջարդելն ա… ես դա չեմ կարող անել ու ոչ էլ առաջարկում եմ անել …ՀՀԿ-ն ինքն ա միայնակ իշխանություն ու հենց էդ էլ պրոբլեմն ա… մաքուր քաղաքական գործիչ էլ ման գալ պետք չի՝ չկա… մաքուր մարդ չկա ուր մնաց քաղաքական գործիչ լինի…

մեր քաղաքական դաշտը էս ա, քաղաքական գործիչներն էլ սրանք են… ծնվում են Հայասանում, կրթություն են ստանում Հայաստանում կուսությունից էլ զրկվում են ռուսաստանում… ի՞նչ քաղաքականություն ես ուզում վարել ապեր, ինչ որ կա դրանով էլ պտի աշխատես… կարող ա՞ կա չենք տենում Տրիբուն ջան… մենք մի հատ հասարակ բան չկարացանք հասկանայինք որ շարժումը Լևոնը չի ոչ էլ ՀԱԿ-ն ա որ հանգցնի կամ տուն ուղղարկի… շարժումն ընդամենը մի բան ա՝ պրոբլեմ ի նկատմամբ հասարակական արձագանք… քաղաքական ուժերն ու գործիչները դրանք միջանկյալ են…

…համակարգը մենակ վերևները չեն, համակարգի մեջ մտնում ա իշխանությունները, ժողովուրդն ու սփյուռքը (մեր դեպքում)… համակարգային փոփոխություն եք ուզում սրանք սաղ պտի փոխվեն… էս ամեն ինչը մոնոլիտ ա աշխատում դրա համար ա սենց…

եթե վաղը լֆիկներն ու լյովիկները առանձին կուսակցություն բացեն ու անջատվեն, ի՞նչ ես առաջարկում անել ապեր, եթե դրանք կարում են պեսոկով ու լոբիով կուսակցություն բացեն ու հսկա ընտրազանգված հավաքեն ես ու՞մ բողոքեմ… ո՞վ ա մեղավոր… բաժանողը՞ թե վերցնողը… թե երկուսը միասին… թե՞ ես էլ բաժանեմ…

Լևոնն աշխատում ա նրանով ինչ որ կա… չեղած բանով, կամ երազանքի քաղաքական գործիչներով վիդեոգեյմ կարաս խաղաս…

Մարդն անում ա էն ինչ որ կոչվում ա կազմաքանդել… մաս առ մաս պոկում ես դիսմենթըլ ես անում ոնց որ կարաս… սրանց ամբողջությունն ա կազմում համակարգ, իսկ առանձին-առանձին սրանք աշխարհի ոչ մի օլիգարխից ավելի վատը կամ լավը չեն…

Չէ հա, ուրեմս էսի քաղաքականությունն ա, դե ընդունեք շնորհավորանքներս, ու եթե սրանից հետո մեկը Արթուր Բաղդասրայնի կամ Արտաշես Գեղամյանի հասցեին մի հատ վատ բան ասի, աչքն եմ կոխելու «քաղաքականությունն էս ա» արտահայտությունը: Նրանք փաստորեն մեծ քաղաքական գործիչներ էին, աշխատեցին նրա հետ՝ ինչ կար:

Ապեր, ինչն ա կազմաքանդում Լևոնը կարա՞ս ասես: Եթե ասենք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միանան, կարաս ասես ինչով ա էտ միացումը տարբերվելու ասենք ՀՀԿ-ԲՀԿ էսօրվա միացումից, ու ի՞նչն ա կազմաքանդված լինելու: Քո կարծիքով Սերժի նախագահ լինել-չլինե՞լն ա որոշիչ կազմաքանդման գործում:

Բա ուր մնաց մարտի մեկի փաստահավաքի տվյալները, որ ԲՀԿ-ի ախռաննիկները մենթերի ֆորմեքով կրակել են ժողովրդի վրա: Թե՞ արդեն մարտի մեի վրա էլ թքեցինք: Չնայած, տոշնի տենց էլ կա, թքել ենք - Լևոնը շատ էր հավանել Սերժի հավաստիացումը, որ հեսա մարտի մեկը բացահայտելու են: Այ տենց ապեր, հավաստիացում, երկխոսություն, վերջում էլ ԲՀԿ-ի հետ միասին կազմաքանդել:

Ապեր, Լևոնը իրա «կազմաքանդմամբ» նենց մի հատ աբսուրդի հասցրեց պայքարն ու շարժումը, որ էլ ասելու բան չի մնացել, քննարկելու բան չկա, խոսալու թեմա չկա, բացի մի բանից - Լևոնը էսօրվա քաղաքական դաշտի միակ վնասակար ներկայացուցիչն ա, իրա իբր ընդդիմադիր, բայց ըստ էության ԲՀԿ-ից ու Սերժից ոչ մի բանով չտարբերվող էությամն:

Ու ինչքան ճիշտ ա հենց մեկը իմ դիրքորոշումը, որ ՀԱԿ-ին էսօր մենակ պատժել ա հասնում: Ես էսօր ձայնս դաժե Արտաշես Գեղամյանին կտամ, ՀԱԿ-ին չեմ տա:

Ու եթե «էս քաղաքականություն ա», ուրեմն թքել եմ Լևոնի վրա, իրա քաղաքականությամբ: Լևոնի ՀԱԿ-ը երևի մինչև ընտրություններ էս կազմով չձգի, ու տենց էլ պիտի լինի: Եթե ՀԱԿ-ում մի քանի մաքուր մարդ ա մնացել, բացի մտավոր հաշմանդամ Զուրաբյանից, ապա սաղ թքելու են ու դուրս են գալու ՀԱԿ-ից, ու էտ հավայի «քաղաքական ուժից» ոչ մի բան չի մնալու - ինչքան ուզում են կարան հիմար հոդվածներ գրեն (http://lragir.am/armsrc/comments56886.html), ու իրանց գոյությունը ներկայացնեն որպես պայքարի հաղթանակ:

Ու իմացած լինես, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը չի կայանալու, քանի որ իրան քաղգիգատնտի տեղ դրած Լևոնը, հերթական անգամ կոպիտ սխալվեց իրա հաշվարկներում, ու թե երկխոսությունից հետո ՀԱԿ-ը կիսով չափ էր վարկաբեկված, ապա հիմա լրիվ ա վարկաբեկված: Չի կարա ԲՀԿ-ն համագործակցի ՀԱԿ-ի հետ, տենց բան չի լինելու: ԲՀԿ-ն փաթթած ունի ՀԱԿ-ին, հատկապես հիմա, երբ պարզ ա, որ ՀԱԿ--ը վերջնականապես ջրել ա իրա միակ ակտիվը՝ ժողովրդական զանգվածը:

Այնպես որ, վերջին իրադարձությունների լույսի ներքո, ապագա ԱԺ-ում ՀԱԿ-ի տեղերի պրոգնոզս իջեցնում եմ 7%:

Տրիբուն
30.11.2011, 16:42
Նաև փոքր ինչ զվարճացնում են ՀԱԿ-ին հերթական անգամ «մեռցնելու» կարծիքները. դրանք արդեն 4-րդ տարին է, ինչ մնում են օդում:

Ի՞նչ կա զվարճանալու: Ընդհակառակը՝ վախենալու ա փողոցում ժիվոյ քայլող «դիակ» տեսելը - սփրթնած, հիվանդոտ, ջրազրկված, աչքերի տակը փոս ընկած, շաբաթն իրեք անգամ պոչկեքն ու արունը մաքրում են, ինքը իրա գոյությունից մանթո, բայց արդեն չորս տարի ոտի վրա: :D

Ոչինչ, մի օր վերջնականապես կմեռնի, թաղմանն էլ գնացող չի լինի: :(

Chuk
30.11.2011, 16:44

Բարլուս, մեր պրագնոզ ախպեր :))

Տրիբուն
30.11.2011, 16:50
Բարլուս, մեր պրագնոզ ախպեր :))

Հարգանքներս երկխոսասեր ու ԲՀԿասեր ախպորը:

Մարտի մեկի հավաստիացումից ու ավանդներից ի՞նչ նորություն կա:

15 կետերից ու նախ արտահերթ նախագահական ընտրություններից ի՞նչ կա:

Chuk
30.11.2011, 16:52
Հարգանքներս երկխոսասեր ու ԲՀԿասեր ախպորը:

Մարտի մեկի հավաստիացումից ու ավանդներից ի՞նչ նորություն կա:

15 կետերից ու նախ արտահերթ նախագահական ընտրություններից ի՞նչ կա:
Տրիբուն ջան, քո կարծիքով «կոզրերով» ինձ լռացնու՞մ ես կամ նեղը գցու՞մ :))
ԲՀԿ-ի մասով նայիր նախորդ գրառումս:

Տրիբուն
30.11.2011, 16:56
Տրիբուն ջան, քո կարծիքով «կոզրերով» ինձ լռացնու՞մ ես կամ նեղը գցու՞մ :))
ԲՀԿ-ի մասով նայիր նախորդ գրառումս:

Բացարձակապես կոնկրետ քեզ նեղը քցելու իմաստ չեմ տեսնում, քանի որ հույս ունեմ, որ ՀԱԿ-ԲՀԿ ցուցակով պատգամավոր չես առաջադրվի:

Իմ դարդը շախմատասեր քաղգիգանտն ա, որի ԿըԶ-7 «երկխոսություն», ԾըԾ-9 «ԲՀԿաքոծությունի» շախմատային քայից հետո, խաղատախտակը հայտնվում է շախմատասերի հետույքում:

Chuk
30.11.2011, 17:06
Ձյաձ, բառապաշարդ նենց տհաճ ա, որ պատասխանելս չի գալիս :(

Ինչևէ:

Լևոնի՝ ԲՀԿ-ի ուղղությամբ արած քայլերը դուրս բոլորովին չեն գալիս: Չեն գալիս երկու տեսանկյունից
1. Զուտ մարդկային ու բարոյական չեմ ուզում այդ ուժին ուղղված որևէ ներում, համագործակցություն, սիրաշահում ու նման բան,
2. Էնպես ա ստացվում, որ դրա արդյունքում ՀԱԿ-ից նոր հիասթափվողներ կան, այսինքն ՀԱԿ-ը համակիրների ինչ-որ քանակի կորուստ կարող ա ունենա:

Այսուհանդերձ էդ քայլին միանշանակ նայելը ընդամենը նշանակում ա ոչ մի բանի ուշադրություն չդարձնել, որովհետև այսօր գնում են պրոցեսներ, նաև նույն Լևոնի ելույթի պատճառով, որը միանշանակ որոշակի պառակտում ա բերում իշխանական դաշտում, նախկին պայմանավորվածությունների չեղարկման ու նման բաների: Սա որոշակիորեն թուլացնում ա իշխանությանը, անկախ նրանից, թե ի վերջո ինչքանով է լուրջ ԲՀԿ-ՀՀԿ հակասությունը, ինչքանով են անկեղծ կամ ոչ անկեղծ որևէ մեկի հրապարակային հայտարարություններն ու այլն: Այդ պառակտումը մեզ (ՀԱԿ-ին չէ, ժողովրդին), միանշանակ ձեռնտու է: ՀԱԿ-ն արդյունքում կարող է նաև պարտված դուրս գալ, բայց ժողովուրդը այդ հակասություններից ու կռվաններից կարոող է շահած դուրս գա, եթե ճիշտ ուղորդվի ու ճիշտ քայլեր անի:

Էնպես որ, ձյաձ, դու շարունակիր քո «խորը» վերլուծություններն անելն ու հայհոյախառն տգեղ բառապաշարով գրառումներ անել, էդ թվում ձեռի հետ սարկազմով դիմելով (հեռակա) ոչ միայն քաղ. գործիչներին այլև ակումբային ընկերներիդ, իսկ պրոցեսները ընթանում են, ի հեճուկս քեզ ու քո նման հազարավորների, ոչ էնպես, ինչպես դուք կուզեիք, որտև էդպես էլ տեր չեք կանգնում ձեր խոսքին՝ լինելով մեծամասնություն: Արա, չես պատկերացնի ոնց կուզեի, որ քո նման բոլոր մտածողները ոտի կանգնած լինեին ու իրենց մտածածն առաջ տանեին, ինչքան էլ հետներդ լիքը հարցերում համաձայն չլինեմ:

Տրիբուն
30.11.2011, 17:10

Ավելի լավ ա հայհոյելով ուղիղ ասել այն ինչ մտածում ես, քան հերթական անգամ «ոչ միանշանակ» նայել պոռնկությանը:

Chuk
30.11.2011, 17:12
Ավելի լավ ա հայհոյելով ուղիղ ասել այն ինչ մտածում ես, քան հերթական անգամ «ոչ միանշանակ» նայել պոռնկությանը:
Ավելի լավ ա ոչ թե լուռ ու չարացած հայհոյել, այլ հնարավորինս օբյեկտիվ ու համակողմանի վերլուծել, հաշվի առնելով ամեն ինչը :)

Տրիբուն
30.11.2011, 17:13
Ի լրումն, իմ ընկերներին ես ոչ մի դեպքում չեմ վիրավորում, նույնիսկ եթե մինչև վերջ իրանց չեմ հասկանում, ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի: Իմ դիրքորոշւմը վերաբերվում ա կոնկրետ Լևոնին, ու եթե Լևոնը խոսում ա ամբողջ ՀԱԿ-ի անունից, ապա կոնկրետ ՀԱԿ-ին, որպես քաղաքական ուժի: Իսկ թե ով ա իրան դնում ՀԱԿ-ի կողքը, կամ իրան սերտորեն ասոցացնում ՀԱԿ-ի հետ, արդեն իրա գործն ա:

Տրիբուն
30.11.2011, 17:17
Ավելի լավ ա ոչ թե լուռ ու չարացած հայհոյել, այլ հնարավորինս օբյեկտիվ ու համակողմանի վերլուծել, հաշվի առնելով ամեն ինչը :)

Չուկ ջան, քո պրոգնոզասեր ախպերը օբյեկտիվորեն մինչև այս պահը չի սխալվել - նույնիսկ այն հարցում, որ վերջում որոշիչ ա լինելու ԲՀԿ դիրքորոշումը: Կարծեմ երկու տարի առաջ եմ ասել սրա մասին՝ նշելով որ դա դժբախտության գագաթնակետն ա լինելու: Իտոգում, ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ցանկացած քիչ թե շատ ՀԱԿ-ից, Լևոնից ու իրա քթի ծայրից այն կողմ տեսնողը կարող էր ենթադրել:

Այնպես որ, ապեր, մի նեղացի, սաղ հաշվի ա առնված: :D

Չարացած եմ նրա վրա, որ ամեն ինչ այնքան պարզ ու պրիմիտիվ դուրս եկավ: Չարացած եմ, որ իրականում իրենց էությամբ ու բովանդակությամբ ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը այդքան նման դուրս էկան:

Chuk
30.11.2011, 17:17
Ի լրումն, իմ ընկերներին ես ոչ մի դեպքում չեմ վիրավորում
Էդ դու՞ չէիր մի քիչ առաջ ինձ «ԲՀԿասեր ախպեր» ասում :)) Օրը ցերեկով սաղի դեմը քրֆում ա, հետո հետ ա կանգնում խոսքերից :beee

Անցանք:

Chuk
30.11.2011, 17:19
Չուկ ջան, քո պրոգնոզասեր ախպերը օբյեկտիվորեն մինչև այս պահը չի սխալվել - նույնիսկ այն հարցում, որ վերջում որոշիչ ա լինելու ԲՀԿ դիրքորոշումը: Կարծեմ երկու տարի առաջ եմ ասել սրա մասին՝ նշելով որ դա դժբախտության գագաթնակետն ա լինելու: Իտոգում, ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ցանկացած քիչ թե շատ ՀԱԿ-ից, Լևոնից ու իրա քթի ծայրից այն կողմ տեսնողը կարող էր ենթադրել:

Այնպես որ, ապեր, մի նեղացի, սաղ հաշվի ա առնված: :D

Չարացած եմ նրա վրա, որ ամեն ինչ այնքան պարզ ու պրիմիտիվ դուրս եկավ: Չարացած եմ, որ իրականում իրենց էությամբ ու բովանդակությամբ ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը այդքան նման դուրս էկան:
Տրիբուն ձյա, ես քո պրագնոզների մասին իմ դիրքորոշումը վաղուց եմ հայտնել: Դու ասում ես ամեն պահի մի բան, ու միշտ էլ դրանց մեջ ինչ-որ մի բանը կարող ա ճիշտ դուրս գալ:

Ապեր, ԲՀԿ-ից ամեն ինչ կախված չի: Խիստ հավանական է, որ շատ շուտով ԲՀԿ-ն ընդհանրապես դադարեցնի իր դերակատարումը քաղաքական դաշտում, վերջնակապես վերածվելով կցորդի: Թե ում, կերևա:

Տրիբուն
30.11.2011, 17:23

Գլխավոր պրոգնոզը չորս կետերն են, որ պիտի պատիդ խփած լինի :P Եթե մի բան ուրիշ ձև ա եղել, կոխեք աչքս:

Իսկ թե ով ում կցորդը կդառնա, էտ դեռ կտեսնենք: Վախենամ, որ ՀԱԿ-ից բան չմնա, որ դաժե կցորդ դառնա:

Chuk
30.11.2011, 17:27
Իսկ թե ով ում կցորդը կդառնա, էտ դեռ կտեսնենք: Վախենամ, որ ՀԱԿ-ից բան չմնա, որ դաժե կցորդ դառնա:
Քանի որ միշտ էլ ուզում եմ հնարավորինս օբյեկտիվ լինել, ասեմ, հա, հնարավոր է, որ ՀԱԿ-ից բան չմնա: Բայց այսօրվա վիճակում մեզնից որևէ մեկին ձեռ չի տալիս, որ ՀԱԿ-ը չմնա:

Ինչու՞: Որովհետև ճիշտ է ՀԱԿ-ի գործունեության արդյունքում կմնա էն պայքարող ուժը, ժողովուրդը, վճռական ժողովուրդը, ով պատրաստ է նախկինի պես պայքարելու, որովհետև կշարունակվի ՀԱԿ-ի սկսած՝ քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործը, բայց բավական երկար ժամանակ կտևի, մինչև նորից քաոսային շարժումն ուղղորդվի:

Ինչևէ: Քիչ հավանական է, որ ՀԱԿ-ից առաջիկայում բան չմնա: Ես ասել եմ ու նորից կասեմ. որոշ ժամանակ անց դու նորից լինելու ես մեր կողքին:

dvgray
30.11.2011, 17:57
էդ ի՞նչ շարժում էր որ մի մարդ կարացավ հանգցնի… հանգցնում են, դուք էլ մի հանգեք… շարժումը հարյուր հազարավոր մարդիկ են, իսկ Լևոնը, կամ ՀԱԿ-ը կամ մնացած քաղաքական ուժերը կարելի ա մատների վրա հաշվել… ու դու համոզված ես հերիք չի, ինձ էլ համոզում ես որ Լևոնն ա հանգցրե՞լ… ավելի շուտ ես հակված կլինեի հավատալ որ շարժում ընդհանրապես չի եղել… վիրավորական ա…
ախպար, չեմ հասկանում, էտքան բարդ ա հասկանա՞լը, որ էտ հազարավոր մարդիկ կոշկակար են, շինարար են, հավաքարար են, ճարտարապետ ու պետ են, ծրագրավորող ու դերասան են… իսկ քո ասած քաղաքական ուժերը հենց էն ուժեր են, որոնք վառում կամ հանգնցնում են շարժումը, որովհետև իրանց մասնագիտությունը դա է, իրանց "հացը" իրանք էն գործից են ստանում: ու ոնց որ կա լավ կոշկակար ու վատ կոշկակար, նույնպես էլ կա լավ ու վատ քաղ. գործիչ:
ոնց որ դու ասես, որ ոչ թե էներգետիկայի մասնագետներն են ապահովվում էլեկտրական հոսանքի մատակարարումը, այլ "ժողովուրդը": ու եթե էներգետիկն ասենք մի օր որոշեն դադարեցնել "լույսի" ստեղծումը, ուրեմն դու պիտի ասես ու ուղղակի "վիրավորական" է, որ ես ասում եմ որ էներգետիկներն են դա ստեղծել ու իրանք էլ "անջատել են լույսը:
քաղաքականության մեջ ընդամենը այն է տարբերությունը, որ երբեմն որպես նյութ-մատրեիալ մարդկանց-ժողովրդին-հասարակությանն են օգտագործում, ու ինչքան էլ դրանից խուսափես, մեկ է կուտը տալիս են ու մտցնում են իրանց ծրագրի-պրոեկտի մեջ:

Mephistopheles
30.11.2011, 22:50

Հա՞ որ Դիվ, քաղաքական ուժերը հենց էն ուժեր են, որոնք վառում կամ հանգնցնում են շարժումը, որովհետև իրանց մասնագիտությունը դա է՞… լավ ե՞ս մտածում Դիվ ջան… փաստորեն շինարարները, հավաքարարները, ճարտարապետներն ու պետերը իրանց համար խաղաղ աշխատում էին (փող) մեկ էլ հանկարծ քաղաքական ուժերը որոշեցին "վառել" հետո էլ "հանգցնե՞լ" … այսինքն ժողովուրդը ոչխարի հոտ ա ու ոչ մի պատճառ չունի՞ ընդվզելու և Լևոնն ա իրանց ոտի հանե՞լ… իսկ քեզ երբևէ չի թվացե՞լ որ էդ մարդիկ կարող ա կամ չեն աշխատել, կամ էլ աշխատել են արտասահմանում որ Հայաստանում տուն պահեն, պռի տոմ ոչ իրանց մասնագիտությամբ…

հա, ի դեպ քաղաքական ուժերի "մասնագիտությունը դա չի"

Շարժումը ժողովուրդն ա… ստեղ 2 կարծիք չի կարող լինել… քաղաքական ուժը կամ կուլ ա գնում էդ շարժմանը, կամ էլ ուղղորդում… անջատել-միացնել չկա… շարժումը վիկլյուչածելով չի միանում-անջատվում…

Mephistopheles
30.11.2011, 23:36
Չէ հա, ուրեմս էսի քաղաքականությունն ա, դե ընդունեք շնորհավորանքներս, ու եթե սրանից հետո մեկը Արթուր Բաղդասրայնի կամ Արտաշես Գեղամյանի հասցեին մի հատ վատ բան ասի, աչքն եմ կոխելու «քաղաքականությունն էս ա» արտահայտությունը: Նրանք փաստորեն մեծ քաղաքական գործիչներ էին, աշխատեցին նրա հետ՝ ինչ կար:

հենց էդ էլ կա Տրիբուն ջան, արթուրիկն ու արտաշը սխալ քաղաքականություն են վարել, սխալ մարդու հետ սխալ գործարք են արել արդյունքում էն են ինչ որ կան… հիմա թե եծ են թե փոքր են արդեն ես չեմ կարող ասել, բայց իրանք քաղաքական դաշտի վրա 0 ազդեցություն ունեն…

բա ո՞րն ա քաղաքականությունը… ժողովուրդ են հավաքում ու գնում են վերնախավը վռնդելու՞… էդ էլ կա, բայց վերջում էլի սկսելու են էս խաղերը խաղալ, սրան շրջանցել չկա… վարյանտ չկա, ապեր, միշտ էլ էս ա եղել… ալյանսներ, համագործակցություններ, իրար դեմ պայքար, ընտրություններ, ռեֆերենդումներ, երկխոսություններ… չես երկխոսելու բիրտ ուժի հետ ուրեմն պտի քյալլա տաս, պռի տոմ դրանից հետո էլի գալու ես երկխոսության, բայց ավելի դժվար, քանի որ էդ հոսած արունն ու տփոցները տենց հեշտ չեն ապաքինվում… Մարտի 1-ի դժբախտությունը, բացի մահերից, նաև էս ա…

Ապեր, ինչն ա կազմաքանդում Լևոնը կարա՞ս ասես: Եթե ասենք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միանան, կարաս ասես ինչով ա էտ միացումը տարբերվելու ասենք ՀՀԿ-ԲՀԿ էսօրվա միացումից, ու ի՞նչն ա կազմաքանդված լինելու: Քո կարծիքով Սերժի նախագահ լինել-չլինե՞լն ա որոշիչ կազմաքանդման գործում:

կարամ ասեմ ու մի անգամ ասել եմ… սիստեմը՝ համակարգը որի մեջ մտնում ենք ես և դու չնայած հազարավոր կիլոմետրերով իրարից հեռու ենք ու ինքը չի անելու այլ մենք, ինքը կարա ընդամենը կատալիզատոր լինի… կարող ա և ինքը չի, բայց հստակ ա որ մենակ ինքն ա կարում մարդկանց ակտիվացնի, համբերությունից հանի ու կոնտրովերսիալ բաներ ասի, եթե չի ասում ուրեմն մի անդրադարձեք նրա ասածներին ոնց որ չեք անդրադառնում արթուրին, արտաշին ու պարույրներին…մենք մինչև մեր վերաբերմունքը քաղաքականության, հասարակության ու երկրի նկատմամբ (ու մեր նկատմամբ) չփոխենք ոչ մի բան էլ չի լինի…

Բա ուր մնաց մարտի մեկի փաստահավաքի տվյալները, որ ԲՀԿ-ի ախռաննիկները մենթերի ֆորմեքով կրակել են ժողովրդի վրա: Թե՞ արդեն մարտի մեի վրա էլ թքեցինք: Չնայած, տոշնի տենց էլ կա, թքել ենք - Լևոնը շատ էր հավանել Սերժի հավաստիացումը, որ հեսա մարտի մեկը բացահայտելու են: Այ տենց ապեր, հավաստիացում, երկխոսություն, վերջում էլ ԲՀԿ-ի հետ միասին կազմաքանդել:

ոչ մի ուժ լեգիտիմություն չի ունենալու եթե Մարտի 1-ը շրջանցեց… ով ում հետ ուզում ա թող համագործակցի ու ինչքան քվե ուզում ա թող ստանա ու ինչքան էլ թափանցիկ ու արդար ընտրություններ էլ ուզում ա անցկացվի… վերջում երբ սկսեց աշխատել Մարտի մեկի հարցը պտի կանգնի իրա առաջ…

մի դեպքում միայն կարա էս հարցը վերանա… դա էն դեպքում երբ հասարակությունը կորցնի դրա նկատմամբ "հետաքրքրությունը"… իսկ էն փաստը որ դու դա չես մոռանում ու դեռ բոլոր թերթերը Լևոնին դեմ են տալիս թե "բա Մարտի 1-ն ու՞ր մնաց" արդեն իմ համար երաշխիք ա որ դա շրջանցելը բացառվում ա… գարանտը դուք եք ապեր… ու կարար լիներ բոզի տղա սփյուռքի կազմակերպությունները, որոնք մի բերան չբողոքեցին Մարտի 1-ի զոհերի հաշվով

Ապեր, Լևոնը իրա «կազմաքանդմամբ» նենց մի հատ աբսուրդի հասցրեց պայքարն ու շարժումը, որ էլ ասելու բան չի մնացել, քննարկելու բան չկա, խոսալու թեմա չկա, բացի մի բանից - Լևոնը էսօրվա քաղաքական դաշտի միակ վնասակար ներկայացուցիչն ա, իրա իբր ընդդիմադիր, բայց ըստ էության ԲՀԿ-ից ու Սերժից ոչ մի բանով չտարբերվող էությամն:

Ու ինչքան ճիշտ ա հենց մեկը իմ դիրքորոշումը, որ ՀԱԿ-ին էսօր մենակ պատժել ա հասնում: Ես էսօր ձայնս դաժե Արտաշես Գեղամյանին կտամ, ՀԱԿ-ին չեմ տա:

աբսուրդ չկա Տրիբուն ջան, երբ որ քաղաքականությունը սկսի աշխատել, այսինքն քաղաքական ուժերը կսկսեն ազդեցություն ունենալ երկրի քաղաքական մթնոլորտի ու քաղաքական ուղեգծի վրա էն ժամանակ էլ կկազմաքանդվի… կազմաքանդելը դա մոնոլիտությունից հրաժարվելն ա… ձենդ էլ ում ուզում ես տուր ապեր, դրանից մենակ կշահենք, անկախ էն բանից թե ինչ նպատակով ես դա անում… մենակ փող մի վեկալ էլի, ես գիտեմ դու նաղդ փող վեկալող ես, անընդհատ "արտագնա աշխատանքի մեջ ես"

Ու եթե «էս քաղաքականություն ա», ուրեմն թքել եմ Լևոնի վրա, իրա քաղաքականությամբ: Լևոնի ՀԱԿ-ը երևի մինչև ընտրություններ էս կազմով չձգի, ու տենց էլ պիտի լինի: Եթե ՀԱԿ-ում մի քանի մաքուր մարդ ա մնացել, բացի մտավոր հաշմանդամ Զուրաբյանից, ապա սաղ թքելու են ու դուրս են գալու ՀԱԿ-ից, ու էտ հավայի «քաղաքական ուժից» ոչ մի բան չի մնալու - ինչքան ուզում են կարան հիմար հոդվածներ գրեն (http://lragir.am/armsrc/comments56886.html), ու իրանց գոյությունը ներկայացնեն որպես պայքարի հաղթանակ:

Ու իմացած լինես, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը չի կայանալու, քանի որ իրան քաղգիգատնտի տեղ դրած Լևոնը, հերթական անգամ կոպիտ սխալվեց իրա հաշվարկներում, ու թե երկխոսությունից հետո ՀԱԿ-ը կիսով չափ էր վարկաբեկված, ապա հիմա լրիվ ա վարկաբեկված: Չի կարա ԲՀԿ-ն համագործակցի ՀԱԿ-ի հետ, տենց բան չի լինելու: ԲՀԿ-ն փաթթած ունի ՀԱԿ-ին, հատկապես հիմա, երբ պարզ ա, որ ՀԱԿ--ը վերջնականապես ջրել ա իրա միակ ակտիվը՝ ժողովրդական զանգվածը:

Այնպես որ, վերջին իրադարձությունների լույսի ներքո, ապագա ԱԺ-ում ՀԱԿ-ի տեղերի պրոգնոզս իջեցնում եմ 7%:

թող չհամագործակցեն ապեր, կարան իրար ուտեն էլ (քացով, դուբինկով խփել չկա… կրակել չկա) … եթե ԲՀԿ-ն իշխանական հենասյուն ա, ապա էդ հենասյունը պետք ա հեռացնել, որ փլուզվի… ես ստեղ անբարոյական ոչ մի բան չեմ տեսնում, ոչ էլ կարծում եմ որ ԲՀԿ-ին ինչ որ բաներ ներվելու… ներողը Լևոնւ չի, ՀԱԿ-ը չի… մենք ենք

Hayk Avetisyan
01.12.2011, 11:04
առանց զենքի կիրառման, տվյալ երկիրը կամաց կամաց կործանելու ամերիկյան դալլասի ծրագիրը
53541
հ.գ. ես մեղավոր չեմ որ ակումբում էսքան օպտիմիզացվում են նկարները...

Տրիբուն
01.12.2011, 14:09
թող չհամագործակցեն ապեր, կարան իրար ուտեն էլ (քացով, դուբինկով խփել չկա… կրակել չկա) … եթե ԲՀԿ-ն իշխանական հենասյուն ա, ապա էդ հենասյունը պետք ա հեռացնել, որ փլուզվի… ես ստեղ անբարոյական ոչ մի բան չեմ տեսնում, ոչ էլ կարծում եմ որ ԲՀԿ-ին ինչ որ բաներ ներվելու… ներողը Լևոնւ չի, ՀԱԿ-ը չի… մենք ենք

Հիմա հեռացնում ենք էտ հենասյունը, թե՞ ուզում ենք համագործակցել հետը :D

Իմ իմանալով ուզում ենք համագործակցել: Ուզում ես մի հատ էլ կարդա Լևոնի ելույթը:

Տրիբուն
01.12.2011, 14:13
Մեֆ, Նեմեցն ու Լֆիկն էլ են ցենտր տղեք, արի իրանց էլ հեռացնենք-համագործակցենք - իշխանական հենասյուներից ինչքան քիչ մնա, էնքան լավ: ;)

Ապեր, արդեն դու էլ չես ջոգում ինչ ես ասում - Լևոնախտը փիս տանում ա: Կներես անկեղծության համար:

Մարտի մեկը Լևոնը բարով խերով ջրել ա, հիմա էլ ուզում ա մարդասպանների հետ համագործակցի, ուզում ես կարաս դա մեծ քաղաքականույուն ներկայացնես: Ես պորբլեմ չունեմ, քանի որ գիտեմ որ սենց հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժի օրերը հաշված են:

Տրիբուն
01.12.2011, 14:29
Հա՞ որ Դիվ, քաղաքական ուժերը հենց էն ուժեր են, որոնք վառում կամ հանգնցնում են շարժումը, որովհետև իրանց մասնագիտությունը դա է՞… լավ ե՞ս մտածում Դիվ ջան… փաստորեն շինարարները, հավաքարարները, ճարտարապետներն ու պետերը իրանց համար խաղաղ աշխատում էին (փող) մեկ էլ հանկարծ քաղաքական ուժերը որոշեցին "վառել" հետո էլ "հանգցնե՞լ" … այսինքն ժողովուրդը ոչխարի հոտ ա ու ոչ մի պատճառ չունի՞ ընդվզելու և Լևոնն ա իրանց ոտի հանե՞լ… իսկ քեզ երբևէ չի թվացե՞լ որ էդ մարդիկ կարող ա կամ չեն աշխատել, կամ էլ աշխատել են արտասահմանում որ Հայաստանում տուն պահեն, պռի տոմ ոչ իրանց մասնագիտությամբ…

հա, ի դեպ քաղաքական ուժերի "մասնագիտությունը դա չի"

Շարժումը ժողովուրդն ա… ստեղ 2 կարծիք չի կարող լինել… քաղաքական ուժը կամ կուլ ա գնում էդ շարժմանը, կամ էլ ուղղորդում… անջատել-միացնել չկա… շարժումը վիկլյուչածելով չի միանում-անջատվում…

Այ հենց էս կարմիրով ընգծածս տողի համատեքստում խորհուրդ եմ տալիս կարդալ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը: Ոնց որ էս տղել են էլ ա ուզում խելքի գա: :D Ահագին հետաքրքիր բաներ ա ասում նաև նաև Լևոնի առաջ քաշած ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին, բայց վերջին միտքը ամենաշատնա դուրս եկել:

Որ այս երկրում առ այսօր փոփոխություններ չեն եղել` մեղավորը Կոնգրեսն է. Արամ. Զ. Սարգսյան (http://www.1in.am/arm/armenia_interview_46135.html)

.......... Որ երկրում փոփոխություններ չեն եղել առ այսօր` մեղավորը Հայ ազգային կոնգրեսն է իր քաղաքական որոշումներով: Ժողովուրդը իր մասնակցությունը միշտ բերել է, սա հրաշալի ժողովուրդ է, պատրաստ ժողովուրդ է, և ես համոզված եմ, որ այս ժողովուրդը զարմացնելու է թե՛ Հայ ազգային կոնգրեսին, թե՛ գործող իշխանությանը:

Mephistopheles
01.12.2011, 23:44
Մեֆ, Նեմեցն ու Լֆիկն էլ են ցենտր տղեք, արի իրանց էլ հեռացնենք-համագործակցենք - իշխանական հենասյուներից ինչքան քիչ մնա, էնքան լավ: ;)

Եթե կարաս, արա… համագործակցությունը մարդկանց իմյունիտի չի տալիս…

Ապեր, արդեն դու էլ չես ջոգում ինչ ես ասում - Լևոնախտը փիս տանում ա: Կներես անկեղծության համար: Տրիբուն ջան ջոկում եմ ինչ եմ ասում… սաղ աշխարհն ա էդ սկզբմունքով աշխատում, բացի մեզանից… մեզ էլ, վիդիծե լի, բարոյագանությունը թույլ չի տալիս… շատ բարոյական ենք…

ապեր, մենք մեր բոլոր դժբախտությունները կապում ենք մի մարդու հետ… սկզբից "փրկություննեինք" կապում, հիմա էլ "դժբախտությունները"… սրանք են Լևոնախտի ախտանիշները… մի ծայրահեղությունից մյուսն եք տանում… ես ընդամոննն ասում եմ որ Լևոնը շատ լավ քաղաքական գործիչ ա… ինքը հայտնագործություններ չի անում, այլ նորմալ երկրներում եղած քաղաքական կուլտուրան ա փորձում կիրառել… բայց ոնց որ երևում ա մենք "բարոյական բարդույթներ" ունենք քաղաքականության հետ…

…չեմ նեղանում Տրիբուն ջան… անկեղծությունը միայն գովելի ա… հետո ինչ որ իրար հետ պիվա չենք կարում խմենք

Մարտի մեկը Լևոնը բարով խերով ջրել ա, հիմա էլ ուզում ա մարդասպանների հետ համագործակցի, ուզում ես կարաս դա մեծ քաղաքականույուն ներկայացնես: Ես պորբլեմ չունեմ, քանի որ գիտեմ որ սենց հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժի օրերը հաշված են:

մի հատ էլ գրեմ…

ոչ մի ուժ լեգիտիմություն չի ունենալու եթե Մարտի 1-ը շրջանցեց… ով ում հետ ուզում ա թող համագործակցի ու ինչքան քվե ուզում ա թող ստանա ու ինչքան էլ թափանցիկ ու արդար ընտրություններ էլ ուզում ա անցկացվի… վերջում երբ սկսեց աշխատել Մարտի մեկի հարցը պտի կանգնի իրա առաջ…

մի դեպքում միայն կարա էս հարցը վերանա… դա էն դեպքում երբ հասարակությունը կորցնի դրա նկատմամբ "հետաքրքրությունը"… իսկ էն փաստը որ դու դա չես մոռանում ու դեռ բոլոր թերթերը Լևոնին դեմ են տալիս թե "բա Մարտի 1-ն ու՞ր մնաց" արդեն իմ համար երաշխիք ա որ դա շրջանցելը բացառվում ա… գարանտը դուք եք ապեր… ու կարար լիներ սփյուռքի կազմակերպությունները, որոնք մի բերան չբողոքեցին Մարտի 1-ի զոհերի հաշվով

Mephistopheles
02.12.2011, 00:02
Այ հենց էս կարմիրով ընգծածս տողի համատեքստում խորհուրդ եմ տալիս կարդալ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը: Ոնց որ էս տղել են էլ ա ուզում խելքի գա: :D Ահագին հետաքրքիր բաներ ա ասում նաև նաև Լևոնի առաջ քաշած ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին, բայց վերջին միտքը ամենաշատնա դուրս եկել:

Որ այս երկրում առ այսօր փոփոխություններ չեն եղել` մեղավորը Կոնգրեսն է. Արամ. Զ. Սարգսյան (http://www.1in.am/arm/armenia_interview_46135.html)

ապեր, ես էդ հարցազրույցը կարդացել եմ… իրա անձնական կարծիքն ա, նույնն էլ Մակեյանը… ես դրանց հետ խնդիր չունեմ, բայց երբ որ էդ մարդիկ ասում էին որ ժողովուրդը մասնակցում ա, կամ ժողովրդի անունից էին խոսում դուք բոլորդ ասում էիք որ իրանք իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու, սրանից առաջ նույն Արամ. Զ. Սարգսյանը մի հատ էլ էր հարցազրույց տվել ու ինչ ասես չասեցիք… բայց էսօր պարզվում ա որ ժողովուրդը միշտ էլ մասնակցել ա… հիմա մասնակցել ա՞ թե չէ… կարայի՞ն ժողովրդի անունից խոսային թե՞ չէ…

Mephistopheles
02.12.2011, 00:08
Հիմա հեռացնում ենք էտ հենասյունը, թե՞ ուզում ենք համագործակցել հետը :D

էս դեպքում դա նույն բանն ա

Իմ իմանալով ուզում ենք համագործակցել: Ուզում ես մի հատ էլ կարդա Լևոնի ելույթը:

Բադալյանի ասածը մի հատ էլ ասեմ… Ռուզվելտն ու Չերչիլը Ստալինի հետ համագործակցել են ու հլա մի բան էլ օգնել իրար… էդ երկուսն էլ համարվում են համաշխարհային քաղաքականության գիգանտ… կարաս 1000 անգամ կարդաս Լևոնի ելույթը, դրանից էս փաստը չի փոխվի…

davidus
02.12.2011, 09:25
Բադալյանի ասածը մի հատ էլ ասեմ… Ռուզվելտն ու Չերչիլը Ստալինի հետ համագործակցել են ու հլա մի բան էլ օգնել իրար…

Ես ինչքան հիշում եմ՝ Ռուզվելտն ու Չերչիլը չեն համագործակցել Ստալինի հետ Ստալինին գահընկեց անելու համար։

Տրիբուն
02.12.2011, 09:54
Եթե կարաս, արա… համագործակցությունը մարդկանց իմյունիտի չի տալիս…

Չէ հա, փաստորեն մինչև հիմա ՀՀԿ-ի հետ սերտորեն համագործակցող օլիգարխները իմունիտետ չեն ունեցել:

Ու խնդրում եմ մի հատ էլ կարդա Լևոնի ելույթը:

ԼՏՊ վերջին ելույթից - Այս առումով չպետք է անտեսել եւս մի կարեւոր հանգամանք։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ կերպով ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար։ Իշխանության եւ օլիգարխիայի հարաբերություններին ես հանգամանորեն անդրադարձել եմ իմ ելույթներից մեկում (15.10.2010), մասնավորապես նշելով հետեւյալը. «Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերեւս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Քավ լիցի, ես ամենեւին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետեւյալն է. դրե՛ք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, եւ նրանք կգործեն բոլորովին այլ կերպ»։ Ըստ այդմ, պետք է տարբերակված լինի նաեւ իշխանափոխությունից եւ օրենքի գերակայության հաստատումից հետո կոռումպացված իշխանավորների եւ օրինախախտ գործարարների նկատմամբ կիրառվելիք քաղաքականությունը։ Ինչպես նշել եմ նույն ելույթում, «Պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ»։

Էս էլ քեզ իմունիտետը: Լևոնի մի պահ մոռացավ, որ իշխանությունը հենց նույն օլիգարխներն են, ու հանկարծ էս պահին որոշեց առանձնանցնել Սաշիկին Սերժից, Լֆիկին Հովիկից, Նեմեցին Սերժից: Կամ հենց նույն Սերժին ու Քոչին, որորոն նույնպես օլիգարխներ ենք: Կարծես Հայաստանում տարբերություն կա օլիգարխների ու իշխանության միջև: Մուտիլովկա, Մեֆ ջան: Մեեեծ միոտիլովկա: Ու որ ամենավատն ա, Լևոնը ինքը արդեն լրիվ հակառակվում ա պայքարի ու շարժման գաղափարախոսությանն ու նպատակներին:

Տրիբուն ջան ջոկում եմ ինչ եմ ասում… սաղ աշխարհն ա էդ սկզբմունքով աշխատում, բացի մեզանից… մեզ էլ, վիդիծե լի, բարոյագանությունը թույլ չի տալիս… շատ բարոյական ենք…

ապեր, մենք մեր բոլոր դժբախտությունները կապում ենք մի մարդու հետ… սկզբից "փրկություննեինք" կապում, հիմա էլ "դժբախտությունները"… սրանք են Լևոնախտի ախտանիշները… մի ծայրահեղությունից մյուսն եք տանում… ես ընդամոննն ասում եմ որ Լևոնը շատ լավ քաղաքական գործիչ ա… ինքը հայտնագործություններ չի անում, այլ նորմալ երկրներում եղած քաղաքական կուլտուրան ա փորձում կիրառել… բայց ոնց որ երևում ա մենք "բարոյական բարդույթներ" ունենք քաղաքականության հետ…

Ապեր, հերիք ա սաղ աշխարհին մեր հետ խառնես: Հենց մեր քաղաքական համակարգը Ֆրանսիայի քաղաքական համակարգին կնմանվի, էն ժամանակ էլ սաղ աշխարհի հետ կհամեմատես: Իսկ հիմա մենք մեր համակարգով լավագույն դեպքում Սիրիա, Հորդանան, Ալժիր մակարդակի վրա ենք, սուլթանություն ապեր, ի՞նչ սաղ աշխարհ Մեֆ:

ՈՒ հենց պետք ա Լևոնի հետ կապել ամեն ինչ, ընգեր, քանի որ Լևոնը ինքն ա իրան մեջտեղ քցել չորս տարի առաջ ու ասել, որ ինքը եկել ա սաղիս փրկելու ու ավգյան ախոռները մաքրելու, ու հենց իրա անձով ա կապված եղել շարժման հզորությունը չորս տարի առաջ: Ցավոք սրտի, բայց տենց ա եղել: Բայց հիմա պարզ ա դառել, որ Լևոնը ըստ էության նույնպիսի անիմաստ ու ծախու քաղաքական գործիչ ա, իրա նեղ նպատակներով, ոնց որ մնացածը, ու ունի մի նպատակ, իրան վստահած մի քանի անիմաստ կերպարի ՀԱԿ-ից հասցնի ԱԺ: Էսքան բան: Ու շատ լավ ա, որ վերջին հանրահավքներին էլ մարդ չի գնում: Մարդիկ էլ Լևոնի հետ հույս չեն կապում, ընդամենը քննարկու են իրան: Այդ թվում նաև ես: Բան չկա, էս էլ հերթական փորձ էր բոլորիս համար: Ի միջի այլոց, շատ լավ կլինի, որ Լևոնն ու ԲՀԿ-ն ախպերանան - հազար տոկոսով կերևա Լևոնի իրական դեմքն ու նպատակները: Ափսոս որ դա տեղի չի ունենալու:

մի հատ էլ գրեմ…

ոչ մի ուժ լեգիտիմություն չի ունենալու եթե Մարտի 1-ը շրջանցեց… ով ում հետ ուզում ա թող համագործակցի ու ինչքան քվե ուզում ա թող ստանա ու ինչքան էլ թափանցիկ ու արդար ընտրություններ էլ ուզում ա անցկացվի… վերջում երբ սկսեց աշխատել Մարտի մեկի հարցը պտի կանգնի իրա առաջ…

մի դեպքում միայն կարա էս հարցը վերանա… դա էն դեպքում երբ հասարակությունը կորցնի դրա նկատմամբ "հետաքրքրությունը"… իսկ էն փաստը որ դու դա չես մոռանում ու դեռ բոլոր թերթերը Լևոնին դեմ են տալիս թե "բա Մարտի 1-ն ու՞ր մնաց" արդեն իմ համար երաշխիք ա որ դա շրջանցելը բացառվում ա… գարանտը դուք եք ապեր… ու կարար լիներ սփյուռքի կազմակերպությունները, որոնք մի բերան չբողոքեցին Մարտի 1-ի զոհերի հաշվով

Ապեր, Դիվի խոսքերը պիտի կրկնեմ, քաղաքական ուժերն են տալիս ուղղությունը ամեն ինչի, հասարակությունն ինքը իրանով չի կարա որոշումներ կայացնի, այլապես քաղաքական ուժերի գոյությունը դառնում է անիմաստ: Շարժումը սկսվեց Լևոնով, մատի մեկը տեղի ունեցավ հանուն շարժման, Լևոնը պիտի հետևողական լինի մարտի մեկի հարցում: Հասարակությունը կարա մարտի մեկը պահի իրա հոգու ու սրտի խորքում, ու մանթո մնա, բայց քաղաքկան ուժերն են էտ հարցը քաղաքականացնում, ոչ թե կոշկակար Վալոդը: Իսկ Լևոնի վերջջին ելույթենորւմ մարտի մեկը արդեն ջրվել ա, ԲՀԿ-ն համարյա հրեշտակների միություն ա դարձել, հերթական ընտրություններում մի քիչ ավել ձայն հավաքելն էլ դարձել ա գերնպատակ: Բան չունեմ ասելու, շարքային քաղաքական ուժի գործունեություն ու նպատակ ա: Դաշնակներն էլ են նույն բանը ուզում, ՕԵԿ-ն էլ ա նույն բանը ուզում, դաժե Պարույր Հայրիկյանն ա նույն բանը ուզում: Մաղթենք իրանց հաջողություն, ու պռոստը քննարկենք այլ քաղաքական ուժերի հետ նույն շարքում:

Տրիբուն
02.12.2011, 10:00
Բադալյանի ասածը մի հատ էլ ասեմ… Ռուզվելտն ու Չերչիլը Ստալինի հետ համագործակցել են ու հլա մի բան էլ օգնել իրար… էդ երկուսն էլ համարվում են համաշխարհային քաղաքականության գիգանտ… կարաս 1000 անգամ կարդաս Լևոնի ելույթը, դրանից էս փաստը չի փոխվի…

Կներես, նախ հիմար համեմատություն ա: Բայց ես էլ հիշեցնեմ, որ էտ համագործակցությունից հետո, դեռ 46 տարի էլ ԽՍՀՄ-ը մնաց աշխարհի գլխին չարիք; Ու էտ համագործակցությունը աշխատեց ընդամենը հինգ տարի, որ ազատվեն Հիտլերից, բայց մնաց ինքը Ստալինը: Այնպես որ, ապեր եթե դու ուզում ես որ կոնկրետ Սերժը հեռանա, բայց Լֆիկ-Նեմեց-Դեդորը մնան ևս 40 տարի, պաժալիստա:

Տրիբուն
02.12.2011, 10:02
ապեր, ես էդ հարցազրույցը կարդացել եմ… իրա անձնական կարծիքն ա, նույնն էլ Մակեյանը… ես դրանց հետ խնդիր չունեմ, բայց երբ որ էդ մարդիկ ասում էին որ ժողովուրդը մասնակցում ա, կամ ժողովրդի անունից էին խոսում դուք բոլորդ ասում էիք որ իրանք իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու, սրանից առաջ նույն Արամ. Զ. Սարգսյանը մի հատ էլ էր հարցազրույց տվել ու ինչ ասես չասեցիք… բայց էսօր պարզվում ա որ ժողովուրդը միշտ էլ մասնակցել ա… հիմա մասնակցել ա՞ թե չէ… կարայի՞ն ժողովրդի անունից խոսային թե՞ չէ…

Լավ, ասենք ժողովուրդը չի մասնակցել: Բա ո՞նց ա ՀԱԿ-ը մինչև հիմա կենդանի, ինչի՞ հաշվին: Հարցը նրանում ա, որ ժողովուդրը շատ էլ լավ ա մասնակցել, բայց էտ մասնակցությունը մսխվել ա, ջրվել ա, նույնիսկ ստորացվել ա երկխոսությամբ ու մարտի մեկի հավաստիացումը աչքներս կոխելով: Ատում եմ Լևոնին:

Mephistopheles
02.12.2011, 21:12
Ես ինչքան հիշում եմ՝ Ռուզվելտն ու Չերչիլը չեն համագործակցել Ստալինի հետ Ստալինին գահընկեց անելու համար։

իսկ ո՞վ ա տենց բան ասել

Վիշապ
02.12.2011, 23:03
Սերժի անտարբերությունից հուսահատված ռեվերանսներ Գագոյի ուղղությամբ, որոնք միաժամանակ լիքը աժիոտաժ են առաջացնում: Ինչ վատ ա՞, որ: Բա ի՞նչ անի, հո չի՞ սկսելու տարբեր հիմար նախընտրական ծրագրեր մոգոնել:)) Ավելի հեշտ է փող ունեցողներին գովազդել, ռեյծինգ բարձրացնել, հալբաթ մի քյար կլինի, Գագոն մեծահոգի մարդ ա, կարող ա ընդառաջի, ու ոչ թե Սերժի պես օգտագործի ու քցի: Մեկ էլ տեսար առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ն մեծամասնություն դարձավ, նախապատրաստվելը ճիշտ ա::))

Mephistopheles
03.12.2011, 07:39
Չէ հա, փաստորեն մինչև հիմա ՀՀԿ-ի հետ սերտորեն համագործակցող օլիգարխները իմունիտետ չեն ունեցել:

Ու խնդրում եմ մի հատ էլ կարդա Լևոնի ելույթը:

Էս էլ քեզ իմունիտետը: Լևոնի մի պահ մոռացավ, որ իշխանությունը հենց նույն օլիգարխներն են, ու հանկարծ էս պահին որոշեց առանձնանցնել Սաշիկին Սերժից, Լֆիկին Հովիկից, Նեմեցին Սերժից: Կամ հենց նույն Սերժին ու Քոչին, որորոն նույնպես օլիգարխներ ենք: Կարծես Հայաստանում տարբերություն կա օլիգարխների ու իշխանության միջև: Մուտիլովկա, Մեֆ ջան: Մեեեծ միոտիլովկա: Ու որ ամենավատն ա, Լևոնը ինքը արդեն լրիվ հակառակվում ա պայքարի ու շարժման գաղափարախոսությանն ու նպատակներին:

Ապեր, մի բան ասեմ էլի… դուք հասարակությունը/ժողովուրդն ու իշխանությունը իրարից լրիվ անջատ ու անկապ եք դիտում… դա տենց չի… իմունիտետ են ձեռք բերում, որովհետև ժողովուրդն էդ ամեն ինչին նայում ա անտարբեր երբեմն էլ նախանձով (ես ժողովրդին չեմ մեղադրում, քանի որ 1965-ից սկսած մեր ժողովուրդն արդեն մեշ փոփոխությունների ա ենթարկվել իհարկե ոչ առանց կորուստների)… Լևոնը, կամ Սերժը ի՞նչ խ***ս են որ պտի իմունիտետ բաժանեն եթե մենք չենք տալիս… գիտեմ ինչ ես ասելու "էս ժողովուրդը հելավ ոտի, ամեն ինչ արեց, իրան ուղղարկեցին տուն"… չէ ախպերս, doesn't work… մենք արդեն 20 տարի ա նույն բաներն ենք ասում, անունները փոխած… պետք ա հայացքներն ու ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե քաղ գործիչների վրա այլ պրոբլեմի վրա…

Ապեր, հերիք ա սաղ աշխարհին մեր հետ խառնես: Հենց մեր քաղաքական համակարգը Ֆրանսիայի քաղաքական համակարգին կնմանվի, էն ժամանակ էլ սաղ աշխարհի հետ կհամեմատես: Իսկ հիմա մենք մեր համակարգով լավագույն դեպքում Սիրիա, Հորդանան, Ալժիր մակարդակի վրա ենք, սուլթանություն ապեր, ի՞նչ սաղ աշխարհ Մեֆ:

ապեր քեզ պտի լավի հետ համեմատես ոչ թե վատի… էրեխի պես ենք, տենում ենք մեկը վատ բան ա անում ասում ենք "ուրեմն մենք էլ կարանք անենք"… Տրիբուն ջան, քո ասած երկրներն էլ իրար մորթելուց հետո վերջում պտի երկխոսեն, էսի 10000% ա… էսի նենց չի որ պրոբլեմը լուծելու 2 ձև կա ուժային կամ քաղաքական… ուժայինը պրոբլեմը չի լուծում այլ լուծումը հետաձգում ա մինչև թափած արունը չորանա վերքն էլ սպիանա ու հետո նստեն իրար հետ խոսալու… դու գիտես ինչի՞ ա որ երկխոսությունը չի ստացվում մեր մոտ, որովհետևը արանքում Մարտի 1-ի թափած արյունը կա ու կոծկելը… բայց երկխոսությունն ու քաղաքականությունը միակ ձևն ա բուժելու… չենք ընդունի էս պարզ ճշմարտությունը պետականություն ու երկիր չենք ունենա… կարաս ասես մուտիլովկա ա, բայց հլա հիշի մինչև մարտի 1-ը եթե լիներ երկխոսությունը կարող ա՞ ընդունելի չլիներ…

ՈՒ հենց պետք ա Լևոնի հետ կապել ամեն ինչ, ընգեր, քանի որ Լևոնը ինքն ա իրան մեջտեղ քցել չորս տարի առաջ ու ասել, որ ինքը եկել ա սաղիս փրկելու ու ավգյան ախոռները մաքրելու, ու հենց իրա անձով ա կապված եղել շարժման հզորությունը չորս տարի առաջ: Ցավոք սրտի, բայց տենց ա եղել: Բայց հիմա պարզ ա դառել, որ Լևոնը ըստ էության նույնպիսի անիմաստ ու ծախու քաղաքական գործիչ ա, իրա նեղ նպատակներով, ոնց որ մնացածը, ու ունի մի նպատակ, իրան վստահած մի քանի անիմաստ կերպարի ՀԱԿ-ից հասցնի ԱԺ: Էսքան բան: Ու շատ լավ ա, որ վերջին հանրահավքներին էլ մարդ չի գնում: Մարդիկ էլ Լևոնի հետ հույս չեն կապում, ընդամենը քննարկու են իրան: Այդ թվում նաև ես: Բան չկա, էս էլ հերթական փորձ էր բոլորիս համար: Ի միջի այլոց, շատ լավ կլինի, որ Լևոնն ու ԲՀԿ-ն ախպերանան - հազար տոկոսով կերևա Լևոնի իրական դեմքն ու նպատակները: Ափսոս որ դա տեղի չի ունենալու:

ինքն ասել ա "ինձ օգտագործեք որպես գործիք" ու ճիշտ ա որ նաև ասել ա ավգյան ախոռները կմաքրի, բայց չես կարծու՞մ որ մի քիչ միամտգություն ա մտածելը որ մեր անելիքը ստեղ մենակ իրան հավատալն ու վստահելն ա… էտի մի մարդու գործ չի, տենց բաներն ազգովի են անում … պայմանավորի իրա անձով Տրիբուն ջան, ու երբ որ բարով-խերով իրան կվերացնեք քաղաքական դաշտից, էն ժամանակ մեր սաղ պրոբլեմներն էլ կլուծվի, էլ չասեմ որ մի 10 տարի որ չկար եղածն ավելի էր խորանում… բայց էս ամեն ինչի խոխմը գիտե՞ս որն ա, էն որ իրա ոչնչացումն ու դեմքն ու նպատակի պարզումնել ենք ուզում որ ինքն անի՝ ուզում ենք ԲՀԿ-ի հետ ախպերանա

Ապեր, Դիվի խոսքերը պիտի կրկնեմ, քաղաքական ուժերն են տալիս ուղղությունը ամեն ինչի, հասարակությունն ինքը իրանով չի կարա որոշումներ կայացնի, այլապես քաղաքական ուժերի գոյությունը դառնում է անիմաստ: Շարժումը սկսվեց Լևոնով, մատի մեկը տեղի ունեցավ հանուն շարժման, Լևոնը պիտի հետևողական լինի մարտի մեկի հարցում: Հասարակությունը կարա մարտի մեկը պահի իրա հոգու ու սրտի խորքում, ու մանթո մնա, բայց քաղաքկան ուժերն են էտ հարցը քաղաքականացնում, ոչ թե կոշկակար Վալոդը: Իսկ Լևոնի վերջջին ելույթենորւմ մարտի մեկը արդեն ջրվել ա, ԲՀԿ-ն համարյա հրեշտակների միություն ա դարձել, հերթական ընտրություններում մի քիչ ավել ձայն հավաքելն էլ դարձել ա գերնպատակ: Բան չունեմ ասելու, շարքային քաղաքական ուժի գործունեություն ու նպատակ ա: Դաշնակներն էլ են նույն բանը ուզում, ՕԵԿ-ն էլ ա նույն բանը ուզում, դաժե Պարույր Հայրիկյանն ա նույն բանը ուզում: Մաղթենք իրանց հաջողություն, ու պռոստը քննարկենք այլ քաղաքական ուժերի հետ նույն շարքում:

…քաղաքական ուժերը կոչված են քաղաքական միջոցներով պրոբլեմը լուծելու… իրանք շատ մեծ լծակներ չունեն ուղղորդելու ու կարան ուղղորդեն կախված իրենց վերաբերմունքից պրոբլեմի նկատմամբ… ժողովուրդը ոտի ա կանգնում որովհետև կա պրոբլեմ, ոչ թե իրան ասել են կանգնի, ինքն էլ կանգնել ա… Դիվը սխալ ա ասում… Շարժումը Լևոնով չի սկսել… Լևոնն ո՞վ ա որ շարժում սկսի և ընդհանրապես մարդն ո՞վ ա որ շարժում սկսի… ենբ որ դու ասում ես շարժումն ինքն ա սկսել, դրանով ըստ էության ասում ես որ ժողովուրդը չի ջոգում ինքը լավ ա ապրում թե վատ… ոչխար ա… մեր ժողովուրվդը ոտի կանգնեց որովհետև պրոբլեմ ուներ ու մինչև հիմա էլ ունի…

Mephistopheles
03.12.2011, 07:43
Կներես, նախ հիմար համեմատություն ա: Բայց ես էլ հիշեցնեմ, որ էտ համագործակցությունից հետո, դեռ 46 տարի էլ ԽՍՀՄ-ը մնաց աշխարհի գլխին չարիք; Ու էտ համագործակցությունը աշխատեց ընդամենը հինգ տարի, որ ազատվեն Հիտլերից, բայց մնաց ինքը Ստալինը: Այնպես որ, ապեր եթե դու ուզում ես որ կոնկրետ Սերժը հեռանա, բայց Լֆիկ-Նեմեց-Դեդորը մնան ևս 40 տարի, պաժալիստա:

ոնց… փաստորեն ճիշտը կլիներ որ երկուսի դեմ էլ կռվեի՞ն… համ էն ա հրեշ համ էլ էն… ու կարծում ես որ էդ երկուսը իրար չէին միանա՞… դու ո՞նց ես պատկերացնում դա, թեկուզ տեսական…

… թե՞ կարծում ես որ Հիտլերից ազատվելուց հետո պտի սովետի վրա էլ հարձակվեին… ո՞րն ա չարյաց փոքրագույնը Տրիբուն ջան…

Mephistopheles
03.12.2011, 07:58
Լավ, ասենք ժողովուրդը չի մասնակցել: Բա ո՞նց ա ՀԱԿ-ը մինչև հիմա կենդանի, ինչի՞ հաշվին: Հարցը նրանում ա, որ ժողովուդրը շատ էլ լավ ա մասնակցել, բայց էտ մասնակցությունը մսխվել ա, ջրվել ա, նույնիսկ ստորացվել ա երկխոսությամբ ու մարտի մեկի հավաստիացումը աչքներս կոխելով: Ատում եմ Լևոնին:

ինչ, հիմա ինձ ուզում ես համոզել որ ժողովուրդը մասնակցել ա՞… դե ուրեմն ՀԱԿ-ը լրիվ ճիշտ էր անում որ ժողովրդի անունից էր խոսում, իսկ դուք իրա կողմնակիցներին անմեղսունակ էիք անվանում՝ այսինքն դեբիլ…

իմ կարծիքով իրականությունը էն ա որ բավարար քանակությամբ ժողովուրդ չհավաքվեց բանակցությունները իրականացնելու համար (իմ մեջ միշտ էլ էդ վախը կար)… ես 1000000% համոզված եմ, եթե այսօր 150 000 ժողովուրդ հավաքվի հրապարակում տիգրան առաքելյանը մի շաբաթից կազատվի ու բանակցությունները արագ ընթացքով առաջ կգնան…

ինչ վերաբերվում ա ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ապա իմ սեփական կարծիքն այստեղ կարող ա մի քիչ լկտի թվա, բայց կասեմ … ժողովրդի աջակցության վրա այլևս հույս դնել չի լինում, մարդիկ չեն հավատում ու չեն աջակցում ու միակ ձևը կազմաքանդելու դա օլիգարխների կուռ միասնության խափանումն ա, այսինքն ԲՀԿ-ն կեղծարարության հսկա ռեսուրս ունի ու էդ մեքենայի մի զգալի հատվածն ա ու նրան հեռացնելն ըստ էության կեղծարարության հավանականությունը նվացնել ա նշանակում…

davidus
03.12.2011, 10:32
Սերժի անտարբերությունից հուսահատված ռեվերանսներ Գագոյի ուղղությամբ, որոնք միաժամանակ լիքը աժիոտաժ են առաջացնում: Ինչ վատ ա՞, որ: Բա ի՞նչ անի, հո չի՞ սկսելու տարբեր հիմար նախընտրական ծրագրեր մոգոնել:))

Կտեսնես, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն մի հատ վերջնական հայտարարությամբ հանդես կգա, որտեղ հստակ կհայտնի իր հավատարմության մասին ու մնացյալը կորակի որպես վայրահաչոց։ ՈՒ էս առումով հետաքրքրությունն էլ կվերանա, աժիոտաժն էլ կդադարի։ Տեսնես հետո ինչ են մոգոնելու...

davidus
03.12.2011, 10:36
իսկ ո՞վ ա տենց բան ասել

Դե ուրեմն համագործակցելու կոնտեքստում չերչիլ-ռուզվելտ-ստալինյան փորձը Հակոբ Բադալյանի կողմից ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հետ համեմատելը առնվազն տեղին չէր, եթե չասենք ախմախություն էր։ Դու էլ ընենց հավեսով մեջբերում ես անում, ոնց որ ահավոր խելոք բան ա ասել։

Տրիբուն
03.12.2011, 11:51
ոնց… փաստորեն ճիշտը կլիներ որ երկուսի դեմ էլ կռվեի՞ն… համ էն ա հրեշ համ էլ էն… ու կարծում ես որ էդ երկուսը իրար չէին միանա՞… դու ո՞նց ես պատկերացնում դա, թեկուզ տեսական…

… թե՞ կարծում ես որ Հիտլերից ազատվելուց հետո պտի սովետի վրա էլ հարձակվեին… ո՞րն ա չարյաց փոքրագույնը Տրիբուն ջան…
Ընգեր, ես չեմ իմանում ով ում հետ կմիանար ու ինչ կաներ 70 տարի առաջ, ես գիտեմ էն ինչ կա հիմա: Ուզում եք ԲՀԿ-ի հետ միանաք, միացե՛ք: Մենակ ձեր միացումը Ռուզվելտով ու Չերչիլով մի արդարացրեք - թողեք մենք որոշենք թե որքան գեղեցիկ կամ զզվելի ա էտ միացումը: Շախմատը քիչ էր, հիմա էլ Լևոնին Ռուզվելտի հետ ենք ուզում համեմատել :D

Հաաաաաաաա, փաստորեն չարյաց փոքրագույնի տարբերակով ենք գնում: Դե էտ դեպքում, Մեֆ ջան, սկզբունքորեն Սաշիկն ավելի կարգին տղայա քան Գագոն :D Նեմեցն էլ ա նենց ոչինչ տղա, Լֆիկի համեմատությամբ, Գալուստն էլ կյանքում մարդու գլուխ չի կերել Ջհանգիրյանի համեմատությամբ, Շարմազանովն էլ ավելի խելոք տղայա քան Ստեփան Դեմիրճյանը, Նիկոյանն էլ ավելի քիչ կրիմինալ ու կոռումպացված ա քան Հովիկ Աբրահամյանը: Ամեն ինչ ուղղակի հրաշալի է:

Տրիբուն
03.12.2011, 12:02
ապեր քեզ պտի լավի հետ համեմատես ոչ թե վատի… էրեխի պես ենք, տենում ենք մեկը վատ բան ա անում ասում ենք "ուրեմն մենք էլ կարանք անենք"…

OK, ընգեր :D Ուրեմն, սրանից հետո համեմատվում ենք մենակ Գերմանիայի հետ :D Ու քանի որ մեր մոտ էլ քաղաքական դաշտը նույնքան հստակ է, որքան Գերմանիայում, քաղաքական հարաբերություններն էլ նույնքան պարզ են այնպես ինչպես Գերմանիյում, ժողովրդի կենսամակարդակն էլ գրեթե նույն մակարդակի վրա է, քաղաքացիական ու դատակ ինստիտուտները կայացած են, մոնոպոլիաներ ու կոռուպցիա չկա, ու միշտ տեղի են ունենում արդար ընտրություններ, ապա ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությունը գրեթե նույն բանն է, ինչ Գերմանիայում քրիստոնյա դեմոկրատների ու սոցիալ դեմոկրատների համագործակցությունը: ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն էլ ոնց որ ասենք լիբերալ դեմոկրատների ու սոցիալ դեմոկրատների համագործակցությունը լինի, ընդդեմ պահպանողականներ: :D

Մեֆ ջան, ոչքերս բացեցիր, մերսի, էս ինչ մի հատ գժական երկրում եմ ես ապրում, իմ ախպեր, սաղ լավ ա, երջանիկ ենք ու բախտավոր:

Ի՞նչ կարծիքի ես եղբայր, գաղափարական ո՞ր սկզբունքների շուրջ կարող են համագործակցել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. ավելի աջ ուղղվածության, թե՞ ձախ; պահպանողական, թե՞ լիբերալ մոտեցումները կգերակշռեն այս քաղաքական համագործակցության դեպքում:

Տրիբուն
03.12.2011, 12:09
Կտեսնես, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն մի հատ վերջնական հայտարարությամբ հանդես կգա, որտեղ հստակ կհայտնի իր հավատարմության մասին ու մնացյալը կորակի որպես վայրահաչոց։ ՈՒ էս առումով հետաքրքրությունն էլ կվերանա, աժիոտաժն էլ կդադարի։ Տեսնես հետո ինչ են մոգոնելու...

Չըռթ :D

Իրանք մոգոնելու բան չունեն, Սերժը իրանց տեղն ու քանակը մոգոնել ա արդեն: :D Կեթան ԱԺ, մի հինգ տարի էլ ընդեղ մի հինգ-վեց հոգով կնվնվան՝ արմատական ընդդիմության ֆոն կլինեն Սերժի համար, որ միջազգային հանրությունը գոհ լինի: Իսկ ՀԱԿ-ից ով ԱԺ չմտնի, դուռը շրխկացնելու ա ու դուրս ա գալու ՀԱԿ-ից, ու մի հատ էլ հարցազրույց ա տալու, որտեղ ասելու ա, որ ինքը սխալվել էր, կուտը կերել էր, բայց հիմա փոշմանել ա :D Դե էս էլ կներեկայացնենք որպես ՀԱԿ-ի հերթական մաքրվել, մինչև տակը մնան երկու լևոնները՝ շախմատիստն ու անմեղսունակը:

Արաաաաա, բայց ինչ մի հատ գզվռտոց ա լինելու ՀԱԿ-ում ցուցակի վերևի տեղերի համար, ինչ մի հատ գզվռտոց ա լինելու - ջաաաաաաաաաաաան ... լիքը կայֆավատ ենք լինելու: :hands

davidus
03.12.2011, 18:09
Արաաաաա, բայց ինչ մի հատ գզվռտոց ա լինելու ՀԱԿ-ում ցուցակի վերևի տեղերի համար, ինչ մի հատ գզվռտոց ա լինելու - ջաաաաաաաաաաաան ... լիքը կայֆավատ ենք լինելու: :hands

Պատկերացնու՞մ ես Շմայսին Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ... :D :D :D

Varzor
05.12.2011, 13:26
ոնց… փաստորեն ճիշտը կլիներ որ երկուսի դեմ էլ կռվեի՞ն… համ էն ա հրեշ համ էլ էն… ու կարծում ես որ էդ երկուսը իրար չէին միանա՞… դու ո՞նց ես պատկերացնում դա, թեկուզ տեսական…
… թե՞ կարծում ես որ Հիտլերից ազատվելուց հետո պտի սովետի վրա էլ հարձակվեին… ո՞րն ա չարյաց փոքրագույնը Տրիբուն ջան…
Ինչի հիտլերից ազատվելուց հետո չհարձակվեցին Սովետի վրա? Բացահայտ ռազմական հարձակում որ ուզենային էլ չէին կարող անել` Սպիտակն տան տանիքին կարմիր դրոշ կհայտնվեր: Բայց անբացահայտ կերպով մի 50 տարի հարձակվեցին ու վերջը հասան իրանց ուզածին: Ու հիմա էլ են հարձակվում: Ընենց չի, որ համակերպվել են: "Վտանգը" կա ու դրա դեմ անընդհատ պայքարում են, ձեռի հռտ էլ հսկայական գումարներ են աշխատում:

Mephistopheles
06.12.2011, 06:12
http://www.azatutyun.am/media/video/24410462.html

Տրիբուն
06.12.2011, 10:35
http://www.azatutyun.am/media/video/24410462.html

Գժական հարցազրույց ա, Ռուվելտ-Չերչիլ ոգով :D

Ընդհանուր գաղափարը հետևյլան ա - Լևոնն օգտագործում ա ԲՀԿ-ին ու ոչնչացնում ա Սերժին, հետո էլ ոչնչացնում ա ԲՀԿ-ին: Իտոգում, սաղ էշ են, էսքան բանը չեն հասկանում, նույնիսկ եթե իրենց դրա մասին բաց տեքստով ասում են, մենակ գիգանտ քաղաքական վերլուծաբան Լևոնն ա հասկանում: Ու Սերժը բարի կամքով հեսա ԲՀԿ-ին հանձնելու ա Լևոնին, ԲՀԿ-ն իրա բարի կամքով գնալու ա Լևոնի ոտքը, որ գոնե մի քիչ էլ իրա կյանքը երկարացնի, ու վերջում ինքնասպանություն գործի: :D

Ու խոսքի ոչ մի կերպ չի քննարկվում էն տարբերակը, որ անկախ Լևոնի «քաղաքական վերլուծությունից», ԲՀԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ Լևոնին ու ՀԱԿ-ին պասլատ արած ունեն, ու իրար մեջ լեզու կգտնեն ու մեջ-մեջ կանեն ԱԺ տեղերը, այնպես ինչպես մինչև հիմա գտել են, ու մի թուլափայ էլ կքցեն Լևոնի դեմը սենց լուրջ «քաղաքական վերլուծություններ» անելու համար: :D

Մի հատ էլ էս կարդանք:

Եթե Քոչարյանն ու ԲՀԿ-ն պայմանավորվեն (http://www.lragir.am/armsrc/comments57295.html)

......
Տեր-Պետրոսյանն այստեղ կարծես թե ավելի շատ փորձում է խառնել քաղաքական միջավայրը հնարավոր տարբերակների եւ շահերի բազմազանությամբ, այդպիսով լուծելով հատկապես երկխոսության անհաջող փորձից հետո ավելի ու ավելի շոշափելի կամ նկատելի դարձող, եւ իր համար թերեւս իշխանությունից էլ կարեւոր մի խնդիր՝ չմարգինալանալու, առնվազն մինչեւ խորհրդարանի ընտրություն Կոնգրեսի մարգինալացում թույլ չտալու խնդիրը:....

Mephistopheles
06.12.2011, 10:55
Գժական հարցազրույց ա, Ռուվելտ-Չերչիլ ոգով :D

Ընդհանուր գաղափարը հետևյլան ա - Լևոնն օգտագործում ա ԲՀԿ-ին ու ոչնչացնում ա Սերժին, հետո էլ ոչնչացնում ա ԲՀԿ-ին: Իտոգում, սաղ էշ են, էսքան բանը չեն հասկանում, նույնիսկ եթե իրենց դրա մասին բաց տեքստով ասում են, մենակ գիգանտ քաղաքական վերլուծաբան Լևոնն ա հասկանում: Ու Սերժը բարի կամքով հեսա ԲՀԿ-ին հանձնելու ա Լևոնին, ԲՀԿ-ն իրա բարի կամքով գնալու ա Լևոնի ոտքը, որ գոնե մի քիչ էլ իրա կյանքը երկարացնի, ու վերջում ինքնասպանություն գործի: :D

Ու խոսքի ոչ մի կերպ չի քննարկվում էն տարբերակը, որ անկախ Լևոնի «քաղաքական վերլուծությունից», ԲՀԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ Լևոնին ու ՀԱԿ-ին պասլատ արած ունեն, ու իրար մեջ լեզու կգտնեն ու մեջ-մեջ կանեն ԱԺ տեղերը, այնպես ինչպես մինչև հիմա գտել են, ու մի թուլափայ էլ կքցեն Լևոնի դեմը սենց լուրջ «քաղաքական վերլուծություններ» անելու համար: :D

Մի հատ էլ էս կարդանք:

Եթե Քոչարյանն ու ԲՀԿ-ն պայմանավորվեն (http://www.lragir.am/armsrc/comments57295.html)

թե չէ Հակոբի վերլուծությունն էլ բացարաձակ ճշմարտություն ա… կարծիք ա, ու բավականին էլ հավանական, բայց ոչ մի բանով ավելի հավանական չի… երկու Բադալյանները ունեն տրամագծորեն տարբեր կարծիքներ ու սրանում տարօրինակ բան չկա…

Մի բան ա հստակ, որ եթե էդքան տրիվիալ բան ա ասել ապա պիտի ամեն աստծո օր չքննարկեն… թող գնան Րաֆֆիի նամակը քննարկեն կամ էլ Հայրիկյանի մեջտեղ գալն ու հայտարարությունները քննարկեն…

Տրիբուն
06.12.2011, 11:25

Հակոբի վերլուծությունը գոնե ապացուցվում ա նրանով, որ գնալով Լևոնին մարդատեղ դնողների քանակը քչանում ա, ու դա հստակորեն արտահայտվում ա մինտինգերին գնացողների քանակով ու ԲՀԿ «արձագանքով»: Թե ով ա ճիշտ կերևա մոտ ժամանակներս, երբ ԲՀԿ-ն ու կոնկրետ խելացին ՀԱԿ-ին ու Լևոնին ցույց կտան իրենց իրական տեղը՝ պառաշի մոտ:

Իսկ թե ինչի մարդիկ միտինգներին էլ չեն գնում, դրա մասին արդեն հազար անգամ ասել ենք - ժողովուրդը չի սիրում, երբ իր էներգիան վատնում են ղարաբաղյան ստռաշիլկեքով ու երկխոսությամբ, իսկ Ազատության հրապարակում արտոնված տրնգին ներկայացնում են որպես դարիս հաղթանակ: Այ ժողովրդի վերաբերմունքը էտ հզոր հաղթանակաի նկատմամաբ ցույց տրվեց հենց նույն ժողովրդի տրինգիներին մասնակցության քանակով:

Մի բան ա հստակ, որ եթե էդքան տրիվիալ բան ա ասել ապա պիտի ամեն աստծո օր չքննարկեն… թող գնան Րաֆֆիի նամակը քննարկեն կամ էլ Հայրիկյանի մեջտեղ գալն ու հայտարարությունները քննարկեն…

Լևոնը ոչ թե տրիվիալ բան ա ասել, այլ այնքան ախմախ բան ա ասել, որ մարդիկ քննարկելու բան չունենալով քննարկում են ախմախությունը - ես ու դու էլ այդ թվում: Ու Լևոնի ասածի քննարկումը Ռաֆֆիի նամակի չքննարկումով թանկացնելը ուղղակի ծիծաղելի ա: Եթե հիշում ես սաղ երկիրը մի քանի ամիս Տիգրան Սարգսյանի կով կթելու դասախոսությունն էր քննարկում, բայց դրանից կովերի կաթնատվությունը չբարձրացավ: :D Մի կես տարի էլ Անժելա Սարգսյանին էր հայ ժողովուրդրը քննարկում, բայց Անժելա Սարգսյանը դրանից Մերլին Մոնրո չդարձավ ... ցավոք սրտի :)

Բայց իրականում կհամաձայնվեմ հետդ, որ Լևոնի ամեն ասածին իրոք արհեստականորեն մեծ ուշադրություն ա դարձվում բոլորիս կողմից: Դե ինչ անենք - քաղաքական դաշտը էնքան ամայացավ հենց նույն Լևոնի պատճառով, որ եթե վաղը Լևոնն ասի, որ մինչև ԱԺ ընտրություններ Քրիստոսի երկրորդ գալուստն ա լինելու ու իրա հետ ենք համագործակցելու, երևի էլի կդնենք ու լուրջ-լուրջ կքննարկենք: :D Այնուամենայնիվ, եղբայր իմ, եթե ուշադիր նայես վերջին ամիսների ու օրերի վերլուծություններ, ապա կտեսնես, որ Լևոնի ու ՀԱԿ-ին հատկացվող մամուլի քանակը գնալով ձգտում ա զրոյի: Հակոբը ճիշտ ա - Լևոնի մարգինալացումն անխուսափելի ա, ու դա տեսնելու ենք ԱԺ-ում ՀԱԿ-ի տեղերի քանակով: Ինչքա՞ն էի ասել - հա, 7% :ok

Varzor
06.12.2011, 12:57
Չուկին ասում էի, որ հոկտեմբերին ամենաակտիվ քննարկումները ֆուտբոլին են վերաբերվելու, չէր հավատում: Փաստը մնաց փաստ:
Շուտով հերթական ընտրույթուններին կհասնենք` համարյա 1 տարի է վստահորեն պնդում էի, որ ոչ մի արտահերթ էլ չի լինելու:

Հիմա էլ նոր բան եմ ասում` ՀԱԿ-ի որոշ անդամներ ընտրույթունների են գնալու առանձնացված կարգով:
Ոնց որ իմ "պրագնոզներն էլ" վատ չեն իրականանում: Իրականում պրագնոզ չեն, այլ ուղղակի մի քիչ ավել ինֆորմացիա կա ;)

davidus
06.12.2011, 13:42

Վարզոր ջան, ինչի մենք չգիտե՞նք, որ դու դեմք ես... Գիտենք, ո՞նց չգիտենք... :))

Varzor
06.12.2011, 14:26
Վարզոր ջան, ինչի մենք չգիտե՞նք, որ դու դեմք ես... Գիտենք, ո՞նց չգիտենք... :))
:))
Բա հո պրագնոզի մենաշնորհը մենակ ձերը չի :))

Ի դեպ, ոնց որ ասում են. "ցանկացած հանցագործություն ֆինանսական հետք է թողնում": Նույն սկզբունքով նաև քաղաքականության մեջ է: Եթե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ սկսում է վաճառել իր ունեցվածը, կամ դրա մի մասը ապա կարող է լինել 3 պատճառ
1. ֆուկ են անում
2. շուտով լիքը փող է պետք լինելու` քաղաքական "ներդրումներ" է կատարում իր կամ "խազեինի" գործերի համար:
3. մանրից ցվրվում է` քանի ֆուկ չեն արել կամ էլ ավելի վատ բան :D

Որոշ "խորիմաստ" ինֆորմացիայի "մանրակրկիտ" վերլուծությունը համադրելով վերը նշվածի հետ ահագին նոր բան ես իմանում :)

Տրիբուն
06.12.2011, 15:46
Ոնց որ իմ "պրագնոզներն էլ" վատ չեն իրականանում: Իրականում պրագնոզ չեն, այլ ուղղակի մի քիչ ավել ինֆորմացիա կա ;)

Մեր Բակը-1ը հիշեցի :D
- դու ինչի՞ դեպուտատ չես դառնում
- մեջք չունեմ

Տրիբուն
06.12.2011, 15:50
Բա հո պրագնոզի մենաշնորհը մենակ ձերը չի :))

Ընգեր ջան, դու որ Ակումբում գրանցվում էիր, պայմաններն ուշադիր կարդացե՞լ ես: Չե՞ս տեսել, որ քաղաքականության բաժնում մենակ մի հոգի կարա պրոգնոզ անի, ու ով ա էտ մեկը: :D
...................
Էխ, աշխարհ-աշխարհ, քաղաքականության բաժինն էլ ա մեռնում - ու սաղ Լևոնն ա մեղավոր:

Varzor
06.12.2011, 15:51
Մեր Բակը-1ը հիշեցի :D
- դու ինչի՞ դեպուտատ չես դառնում
- մեջք չունեմ

Դե էդ մեր ԲԱԿ-ը (ԲՀԿ+ՀԱԿ :D) հո պատահական չի հումոր արել?
Բա էս ինչ թույլ ակտիվություն է թեմայում ցուցաբերում ընդիմությունը? Ինչ-որ բան էք արել կամ ասել? :))

Varzor
06.12.2011, 15:55
Ընգեր ջան, դու որ Ակումբում գրանցվում էիր, պայմաններն ուշադիր կարդացե՞լ ես: Չե՞ս տեսել, որ քաղաքականության բաժնում մենակ մի հոգի կարա պրոգնոզ անի, ու ով ա էտ մեկը: :D
...................
Էխ, աշխարհ-աշխարհ, քաղաքականության բաժինն էլ ա մեռնում - ու սաղ Լևոնն ա մեղավոր:
:hands
Այդ կետը գրանցվելուց չկար, հետո են հանրաքվեով ավելացրել, իսկ հանրաքվեին ես չեմ մասնակցել: Բացի այդ Ակումբի ղեկավարությունը լեգիտիմ չէ (:D) ուստի իմ "պրագնոզելու" իրավունքների պաշտպանության համար հրավիրում եմ երկխոսության, ինչպես նաև զուգահեռաբար դիմում եմ բվերին ատյանի մոդերատորական դատարան :))
Իրոք որ տխրել է թեման, փոխարենը ակտիվացել են ավելի արդիական ու խելքին մոտիկ թեմաները :) Մասնավորապես հումորային: Դե սովորության համաձայն, ժողովուրդը քաղաքական ճգնաժամից ստացված սթրեսից դուրս է գալիս հումորի հաշվին :)

Chuk
06.12.2011, 18:23
Հա, ակումբի քաղաքականություն բաժինը «մարել ա», որտև մեկն ինձ էս պահին էստեղի քննարկումները ոչ մի կերպ չեն հետաքրքրում: Էդ ՀԱԿ-ից էլ ա, մեզնից էլ ա: Բայց ավելի շատ մեզնից ա :aha

Varzor
06.12.2011, 19:40
Հա, ակումբի քաղաքականություն բաժինը «մարել ա», որտև մեկն ինձ էս պահին էստեղի քննարկումները ոչ մի կերպ չեն հետաքրքրում: Էդ ՀԱԿ-ից էլ ա, մեզնից էլ ա: Բայց ավելի շատ մեզնից ա :aha
Ու նաև դու շատ զբաղված ես :)) Նույնիսկ գարեջրվելու մասին ես մոռացել ;)
Բայց անկեղծ ասած քեզ հետ համամիտ եմ: ՀԱԿ-ի ջանքերով ու ժողովրդի "թեթև" ձեռքով ակումբում քաղաքական քննարկումների կրակը թուլացել է (չի մարել, մի փոքր խայծ էլ լինի էլի կբորբոքվի` վառելիքի պակասի պարագայում խնայում ենք :)) )

Ուղղակի իմ քաղաքական-քննարկումային ինֆորմացիայի առյուծի բաժինը սկսել էի ստանալ ակումբից, դրա համար էլ ակտիվության նվազումը էդքան էլ սրտովս չի :pardon

Chuk
06.12.2011, 19:47
Նույնիսկ գարեջրվելու մասին ես մոռացել ;)
Վարզոր ջան, ոնց էլ հաշվում եմ հաջորդ շաբաթվա (էդ արդեն էս շաբաթն ա) վերջին օրերը երեքշաբթին չի, երեքշաբթին լավագույն դեպքում երկրորդ օրն ա շաբաաթվա :))

Varzor
06.12.2011, 19:51
Վարզոր ջան, ոնց էլ հաշվում եմ հաջորդ շաբաթվա (էդ արդեն էս շաբաթն ա) վերջին օրերը երեքշաբթին չի, երեքշաբթին լավագույն դեպքում երկրորդ օրն ա շաբաաթվա :))
:hands
Իմ համար շաբաթը չորեքշաբթիից-չորեքշաբթի է, քաի որ այդ օրերին ֆուտբոլ խաղալու եմ գնում :))
Դե լավ, մի կերպ կհամբերեմ մինչև նորմալ շաբաթվա վերջ:

Տրիբուն
06.12.2011, 22:26
Հա, ակումբի քաղաքականություն բաժինը «մարել ա», որտև մեկն ինձ էս պահին էստեղի քննարկումները ոչ մի կերպ չեն հետաքրքրում: Էդ ՀԱԿ-ից էլ ա, մեզնից էլ ա: Բայց ավելի շատ մեզնից ա :aha

Մեզանից ա: Պետք ա արագ փոխվել: :D

Չուկ, իմացա՞ր Լևոնը ինչ մի հատ հերթական հզոր շախմատային քայլ արեց: Հաղթեեեեել եեեեենք: Սերժի հրաժարականին բան չի մնացել, հեսա փետրվարի միտինգին նշելու ենք վերջնական հաղթանակը:
.......
Մեղա-մեղա, բա որ հանկարծ, ինձանից անկախ հենց նոր մարգարեություն արած լինեմ: :oy

Mephistopheles
07.12.2011, 00:39
Հակոբի վերլուծությունը գոնե ապացուցվում ա նրանով, որ գնալով Լևոնին մարդատեղ դնողների քանակը քչանում ա, ու դա հստակորեն արտահայտվում ա մինտինգերին գնացողների քանակով ու ԲՀԿ «արձագանքով»: Թե ով ա ճիշտ կերևա մոտ ժամանակներս, երբ ԲՀԿ-ն ու կոնկրետ խելացին ՀԱԿ-ին ու Լևոնին ցույց կտան իրենց իրական տեղը՝ պառաշի մոտ:

Իսկ թե ինչի մարդիկ միտինգներին էլ չեն գնում, դրա մասին արդեն հազար անգամ ասել ենք - ժողովուրդը չի սիրում, երբ իր էներգիան վատնում են ղարաբաղյան ստռաշիլկեքով ու երկխոսությամբ, իսկ Ազատության հրապարակում արտոնված տրնգին ներկայացնում են որպես դարիս հաղթանակ: Այ ժողովրդի վերաբերմունքը էտ հզոր հաղթանակաի նկատմամաբ ցույց տրվեց հենց նույն ժողովրդի տրինգիներին մասնակցության քանակով:

Լևոնը ոչ թե տրիվիալ բան ա ասել, այլ այնքան ախմախ բան ա ասել, որ մարդիկ քննարկելու բան չունենալով քննարկում են ախմախությունը - ես ու դու էլ այդ թվում: Ու Լևոնի ասածի քննարկումը Ռաֆֆիի նամակի չքննարկումով թանկացնելը ուղղակի ծիծաղելի ա: Եթե հիշում ես սաղ երկիրը մի քանի ամիս Տիգրան Սարգսյանի կով կթելու դասախոսությունն էր քննարկում, բայց դրանից կովերի կաթնատվությունը չբարձրացավ: :D Մի կես տարի էլ Անժելա Սարգսյանին էր հայ ժողովուրդրը քննարկում, բայց Անժելա Սարգսյանը դրանից Մերլին Մոնրո չդարձավ ... ցավոք սրտի :)

Բայց իրականում կհամաձայնվեմ հետդ, որ Լևոնի ամեն ասածին իրոք արհեստականորեն մեծ ուշադրություն ա դարձվում բոլորիս կողմից: Դե ինչ անենք - քաղաքական դաշտը էնքան ամայացավ հենց նույն Լևոնի պատճառով, որ եթե վաղը Լևոնն ասի, որ մինչև ԱԺ ընտրություններ Քրիստոսի երկրորդ գալուստն ա լինելու ու իրա հետ ենք համագործակցելու, երևի էլի կդնենք ու լուրջ-լուրջ կքննարկենք: :D Այնուամենայնիվ, եղբայր իմ, եթե ուշադիր նայես վերջին ամիսների ու օրերի վերլուծություններ, ապա կտեսնես, որ Լևոնի ու ՀԱԿ-ին հատկացվող մամուլի քանակը գնալով ձգտում ա զրոյի: Հակոբը ճիշտ ա - Լևոնի մարգինալացումն անխուսափելի ա, ու դա տեսնելու ենք ԱԺ-ում ՀԱԿ-ի տեղերի քանակով: Ինչքա՞ն էի ասել - հա, 7% :ok

ապեր, եթե Հակոբը ճիշտ ա ասում ուրեմն մենք պրոբլեմ ունենք, քանի որ էն ժողովուրդը որ ՀԱԿ-ից հետ ա կանգնում ըստ էության մարգինալացվում ա՝ դառնում ա չեզոք… Լևոնը 10 տարի մարգինալացված էր ու կարա էլի մի 10 տարի մարգինալացվի, պրոբլեմը դա չի… քաղաքական ուժերի մարգինալացումը էտի քաղաքական պրոցես ա՝ օրինաչափություն, բայց մեզ մոտ ինչն ա հատուկ որ նրանց հետ մարգինալացվում ա նաև ժողովուրդը… այսինքն չկա քաղաքական ուժ չկա բողոք… էս ա պրոբլեմը՝ ամեն տեղ էլ ուժերի քաղգործիչների մարգինալացում լինում ա, բայց ժողովուրդը չի մարգինալացվում, ժողովուրդն ա մարգինալացնողը…

Հակոբը ամեն ինչ էլ կարա գրի, բայց փաստը որ էս արդեն եսիմորերորդ հոդվածն ա գրում ԲՀԿ-ՀԱԿ-ի մասին արդեն պարզ երևում ա որ քննարկման նյութ ա…

տրիվիալ ա՝ մի քննարկեք… վերջ… ինչ բարդ բան կա… թող Հակոբն էլ չքննարկի…

Chuk
07.12.2011, 00:59
Մեզանից ա: Պետք ա արագ փոխվել: :D

Չուկ, իմացա՞ր Լևոնը ինչ մի հատ հերթական հզոր շախմատային քայլ արեց: Հաղթեեեեել եեեեենք: Սերժի հրաժարականին բան չի մնացել, հեսա փետրվարի միտինգին նշելու ենք վերջնական հաղթանակը:
.......
Մեղա-մեղա, բա որ հանկարծ, ինձանից անկախ հենց նոր մարգարեություն արած լինեմ: :oy
Հա, ձյաձ, եթե փոխվես ու իմ համար հետաքրքրիր դառնաս, կարող ա ես էլ ստեղի քննարկումներին մասնակցեմ, թե չէ էս պահին իսկապես հետաքրքիր չես (չի):

Տենց էլ չենք կարողանում, էլի, մեղքը էս կամ էն պահի ուրիշի վրա չգցել: Նայի, իմ ախպեր: Իմ համար քաղաքական անցուդարձը շարունակում ա նույն ձևի հետաքրքիր մնալ, ոնց-որ 3-4 տարի առաջ էր, բայց ես էդ հետաքրքրությունս, էս պահին, ակումբում չեմ կարողանում բավարարել (ուրիշ տեղեր լավ էլ բավարարում եմ, հետաքրքրիր քննարկումներ էլ եմ ունենում), հետաքրքիր չի իմ համար ասենք քո գրածները, որոնք վատը չեն, ուղղակի իմ համար կրկնություն են ու ինձ էլ հետաքրքիր չեն. պարզ մարդկային ինչ-որ մոտեցում: Ես հասկանում եմ, որ Տրիբուն ախպորս հետ կոնկրետ էս պահին խոսելու ու քննարկելու նոր բան չունեմ, մեր մոտեցումները փոխադարձ պարզ են, մենք միմյանց տեսակետները գիտենք, միմյանց չհամոզելու փաստն էլ գիտենք: Ես էս հարաբերությունը ռեալ գնահատում եմ, դու էլի Լևոնի վրա ես գցում: Ինչի՞: Որտև քեզ պետք ա «քավության նոխազ»: Մինչև Լևոնին «քավության նոխազ» դարձնելը քեզ «հերոս» էր պետք, 4 տարի առաջ իրան էլ էիր գտել, հետաքրքիր զուգադիպությամբ նույն Լևոնն էր: Ախպեր, հերիք ա էլի, մի քիչ էլ ձեր մեջ փնտրեք, հերիք ա «գեր» (չաղ չհասկանալ) մարդկանց փնտրեք ;)

Skeptic
07.12.2011, 03:26
Ժող., կներեք, որ ք-ք-ք-ք-քոմբո բրեյքեր (http://www.urbandictionary.com/define.php?term=C-C-C-C-Combo+breaker) եմ դառնում, բայց ավելի համապատասխան թեմա չգտա:

Էս վիդեոն նայելուց հետո մեջս մի տեսակ գորովալից զգացմունքներ են արթնանում մեր տեղական քաղաքական գործիչների հանդեպ.

http://www.youtube.com/watch?v=RenwNhL1Te0

Mephistopheles
07.12.2011, 05:13
Ժող., կներեք, որ ք-ք-ք-ք-քոմբո բրեյքեր (http://www.urbandictionary.com/define.php?term=C-C-C-C-Combo+breaker) եմ դառնում, բայց ավելի համապատասխան թեմա չգտա:

Էս վիդեոն նայելուց հետո մեջս մի տեսակ գորովալից զգացմունքներ են արթնանում մեր տեղական քաղաքական գործիչների հանդեպ.

Ապեր, էս ինչ ա՞ որ… դու հլա Րիկ Փերրիին տենաս, էլ չեմ ասում Հըրման Քեյնին… բայց Բաքմանը Կարապետիչին էլ ա տվել անցել…

http://www.youtube.com/watch?v=0ErP96pBybA&feature=related

http://www.youtube.com/watch?v=KAGGpK7bSWc

Varzor
07.12.2011, 11:44
Մինչև Լևոնին «քավության նոխազ» դարձնելը քեզ «հերոս» էր պետք, 4 տարի առաջ իրան էլ էիր գտել, հետաքրքիր զուգադիպությամբ նույն Լևոնն էր: Ախպեր, հերիք ա էլի, մի քիչ էլ ձեր մեջ փնտրեք, հերիք ա «գեր» (չաղ չհասկանալ) մարդկանց փնտրեք ;)
Չուկ ջան, համամիտ եմ, որ ամեն ինչ Լևոնի վրա բարդելը սխալ է: Յուրաքանչյուրս էլ մեր բաժին "մեղքն" ունենք: Ու ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնի որևէ մեկի մեքի բաժինը գնահատելու համար:
Սակայն մի բան պարզ է: Ռուսական ընտրությունները մեծապես ցույց տվեցին, թե մեր մոտ ինչ է տեղի ունենալու:
Մենակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ներկա քաղաքական իրավիճակում որևէ ելք գտնել: Արհեստական ստեղծված քաղաքական փակուղի է, այլընտրանքի բացակայություն:

Chuk
07.12.2011, 11:49
Արհեստական ստեղծված քաղաքական փակուղի է, այլընտրանքի բացակայություն:
Այլընտրանքի բացակայության միակ երաշխավորը համակերպվելն ա:
Չհամակերպվեցիր, արդեն այլընտրանք է: Թեկուզ չկարողանաս ուզածիդ հասնել էս պահին:

Chuk
07.12.2011, 11:52
հ.գ. ափսոս պրոյեկտներս, հետևաբար նաև ժամանակս չեն թույլատրել որ Ռուսաստանում եղածը նորմալ ուսումնասիրեմ, բայց ինչքան որ շատ թռուցիկ հետևել եմ, նկատել եմ, որ էնդեղ էլ որոշակի փոփոխություն կա, կան չհամակերպման օջախներ, ու կա իշխողների որոշակի (կապ չունի մեծ թե չափազանց փոքր) թուլացում: Ես չեմ սիրում ամեն ինչին նայել միանշանակությունների հայացքով:

Varzor
07.12.2011, 11:52
Այլընտրանքի բացակայության միակ երաշխավորը համակերպվելն ա:
Չհամակերպվեցիր, արդեն այլընտրանք է: Թեկուզ չկարողանաս ուզածիդ հասնել էս պահին:
Համաձայն եմ` ըտրություն միշտ էլ կարելի է գտնել, յալ հարց է արժե արդյոք այդ ընտրությունը կատարել? Ինչ կստանաս չհամակերպվելով? Միայն "այլընտրանք ունենալու" բավարարվածություն? Բա արդյունքը?

Skeptic
07.12.2011, 11:58
Աաաա, Քեյնինը չէի տեսել: :D

Իսկ Փերրիի աշխարհայացքը սըբանում ա: Պետք ա մեր իշխանություններին կոչ անել հետևել գործազրկության մակարդակը կրճատելու, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ամենաէֆեկտիվ մեթոդին.

http://www.youtube.com/watch?v=vfB4sqSRsPw

Chuk
07.12.2011, 11:59
Համաձայն եմ` ըտրություն միշտ էլ կարելի է գտնել, յալ հարց է արժե արդյոք այդ ընտրությունը կատարել? Ինչ կստանաս չհամակերպվելով? Միայն "այլընտրանք ունենալու" բավարարվածություն? Բա արդյունքը?
Արդյունքի հասնելու համար որպես նվազագույն պետք ա չհամակերպվես: Դու հակառակ կողմից ես գալիս: Ես ասում եմ չափազանց պարզ բան. համակերպվեցիր, փոփոխություն չի լինելու: Ուրեմն առաջնային նախապայմանը չհամակերպվելն ա: Այ չհամակերպվելուց հետո գալիս ա էդ չհամակերպվելը ռեալիզացնելու մեթոդի, ճանապարհի ընտրությունը: Ես գտնում եմ էսպես, դու գտնում ես էնպես, էդ էական չի: Դրանք նորմալ մարդկային հարաբերություններ, փոխհարաբերություններ են: Բայց այ էն պահին որ մեկնումեկս որևէ տարբերակ ընտրելու փոխարեն որոշում ենք, որ ոչ մի ճանապարհն էլ արդյունքի չի բերելու, վերադառնում ենք մեկնարկային կետ, այսինքն համակերպման կետ ու երաշխավորում փոփոխության չլինելը: Հիմա կոնկրետ էս պահին ինձ միլիոն տարի չի հետաքրքրում կոնկրետ քեզ համոզել եմ, որ իմ բռնած ուղին բերելու ա փոփոխության, թե ոչ: Ես իմ համար քննել ու ընտրել եմ էդ ճանապարհը ու գնում եմ դրանով: Մեկնարկային կետից անցել եմ: Լավ եմ անցել, թե չէ, մենակ ժամանակը ցույց կտա: Իսկ դու կարծես թե դեռ մեկնարկային կետում ես, այսինքն համակերպվածության դաշտում: Էդ իմ համար անընդունելի մոդել ա:

Varzor
07.12.2011, 14:13

Համամիտ եմ՝ տեղում նստած տեղ չես հասնի :)) Բայց համամիտ չեմ այն ձեւակերպման հետ, ր ես ոչինչ չեմ անում ուրեմն համակերպվել եմ: Սպասելը դեռ համակերպվել չի :)
Իմ մոտ մոտցումը այլ է, ոնց ասեցիր հակառակ կողմից եմ գալիս՝ արդյունք եմ ուզում, փնտրում եմ դրան հասնելու ճանապարհը, կամ էլ սպասում եմ հարմար "ավտոբուսի", որ իմ ուզած տեղը հասնեմ: Չի բացառվում նաեւ մի քանի տրանսպորտ փոխելով վերջնակետին հասնելը: Բայց դա չի նշանակում, որ տրանսպորտ չլինելուն չհամակերպվելուհամար պիտի նստեմ առաջին իսկ պատահածը կամ ոտքով ճամփա ընկնեմ: Երկուսն էլ ընդունելի է, սակայն կախված է իրավիճակից:
Հիմա դու ընտրել ես չհամակերպվելը որպես ելակետ՝ ցանկացած տարբերակով կանգառում սպասել չես ուզում ու ոտքով ճամփա ես ընկել: Վերջնակետը (ցանկացածդ արդյունքը) գիտես, բայց ճանապարհը չգիտե՞ս: Թե՞ գտնում ես, որ ճանապարհը ճիշտ ես ընտրել, բայց երկարությունն ու ընթացքը չգիտես:
Սա սկզբունքային տարբերություն է եւ բնավ վեճի առարկա չի կարող լինել: Նույնիսկ եթե երկու սկզբունքներից մեկն ընտրածը հասնում է արդյունքի, իսկ մյուսը ոչ, դեռ չի նշանակում որ սկզբունքը սխալ է:
Այ ինձ մի բան է հետաքրքրում՝ քո "պլանները":
Ինձ քվում է դու էլ ես հասկանում, որ արտահերթի "բումը" անցավ ու պիտի փորձենք ինչ-որ բան հերթականին փոխել: Այ ո՞նց ես տեսնում հերթականը: Ի՞նչ է պետք անել քո կարծիքով:

Տրիբուն
07.12.2011, 14:31
ապեր, եթե Հակոբը ճիշտ ա ասում ուրեմն մենք պրոբլեմ ունենք, քանի որ էն ժողովուրդը որ ՀԱԿ-ից հետ ա կանգնում ըստ էության մարգինալացվում ա՝ դառնում ա չեզոք… Լևոնը 10 տարի մարգինալացված էր ու կարա էլի մի 10 տարի մարգինալացվի, պրոբլեմը դա չի… քաղաքական ուժերի մարգինալացումը էտի քաղաքական պրոցես ա՝ օրինաչափություն, բայց մեզ մոտ ինչն ա հատուկ որ նրանց հետ մարգինալացվում ա նաև ժողովուրդը… այսինքն չկա քաղաքական ուժ չկա բողոք… էս ա պրոբլեմը՝ ամեն տեղ էլ ուժերի քաղգործիչների մարգինալացում լինում ա, բայց ժողովուրդը չի մարգինալացվում, ժողովուրդն ա մարգինալացնողը…

Հակոբը ամեն ինչ էլ կարա գրի, բայց փաստը որ էս արդեն եսիմորերորդ հոդվածն ա գրում ԲՀԿ-ՀԱԿ-ի մասին արդեն պարզ երևում ա որ քննարկման նյութ ա…

տրիվիալ ա՝ մի քննարկեք… վերջ… ինչ բարդ բան կա… թող Հակոբն էլ չքննարկի…

Ավելի լավ ա էս հարցազրույցը կարդա ...

Սա փակ համակարգ է, որ սկսում է փտել (http://www.lragir.am/armsrc/interview57359.html)

..... տեսակետ կա, որ ՀԱԿ-ի` ԲՀԿ-ին համագործակցության առաջարկը վկայում է քաղաքական խորը ճգնաժամի մասին, որ վերջին հաշվով քաղաքական դատարկություն է և չկա մի ուժ կամ կուսակցություն, որի համար հասարակական շահն է կարևոր ...
...........

Տրիբուն
07.12.2011, 14:52
Հա, ձյաձ, եթե փոխվես ու իմ համար հետաքրքրիր դառնաս, կարող ա ես էլ ստեղի քննարկումներին մասնակցեմ, թե չէ էս պահին իսկապես հետաքրքիր չես (չի):

Դե ապեր, եթե կարծում ես իմ կյանքի նպատակը քո համար հետաքրքիր դառնալն ա, ապա ես ինքս ինձանից լուրջ հիասթափված եմ: :D

Իսկ Ակումբի այս բաժնի անհետաքրքիր մթնոլորտը երևի պետք ա պայմանավորել ընդհանուր անհետաքրքրության մթնոլորտով ողջ երկրում, որն էլ պայմանավորված ա կա՛մ դեբիլությամբ, կա՛մ անբարոյականությամբ:

Դեբիլությամբ, քանի որ եթե քաղաքական դեմքերը կարծում էին որ երկխոսությամբ պիտի արտահերթ նախագահական ընտրություններ լինեին, ուրմեն դեբիլ էին: Եթե կարծում են, որ ԲՀԿ-ն երբևէ կհամագործակցի ՀԱԿ-ի հետ, որի մասին մտածելն արդեն անբարոյականություն ա, ապա նորից դեբիլ են: Իսկ եթե ի սկզբանե կարծում էին, որ ոչ առաջինը պիտի տեղի ունենար, ոչ էլ երկրորդն ա տեղի ունենալու, բայց դա ներկայացրել են ու ներկայացնում են որպես խնդիրների որոշակի լուծում, ապա անբարոյական են, քանի որ խաբում են:

Այ էս ամբողջ քաղաքական համատեքստում կարող ես դիտարկել իմ ոչ ադեկվատ ու անհետաքրքիր լինելը, որի համար ցավում եմ:

Տենց էլ չենք կարողանում, էլի, մեղքը էս կամ էն պահի ուրիշի վրա չգցել: Նայի, իմ ախպեր: Իմ համար քաղաքական անցուդարձը շարունակում ա նույն ձևի հետաքրքիր մնալ, ոնց-որ 3-4 տարի առաջ էր, բայց ես էդ հետաքրքրությունս, էս պահին, ակումբում չեմ կարողանում բավարարել (ուրիշ տեղեր լավ էլ բավարարում եմ, հետաքրքրիր քննարկումներ էլ եմ ունենում), հետաքրքիր չի իմ համար ասենք քո գրածները, որոնք վատը չեն, ուղղակի իմ համար կրկնություն են ու ինձ էլ հետաքրքիր չեն. պարզ մարդկային ինչ-որ մոտեցում: Ես հասկանում եմ, որ Տրիբուն ախպորս հետ կոնկրետ էս պահին խոսելու ու քննարկելու նոր բան չունեմ, մեր մոտեցումները փոխադարձ պարզ են, մենք միմյանց տեսակետները գիտենք, միմյանց չհամոզելու փաստն էլ գիտենք: Ես էս հարաբերությունը ռեալ գնահատում եմ, դու էլի Լևոնի վրա ես գցում: Ինչի՞: Որտև քեզ պետք ա «քավության նոխազ»: Մինչև Լևոնին «քավության նոխազ» դարձնելը քեզ «հերոս» էր պետք, 4 տարի առաջ իրան էլ էիր գտել, հետաքրքիր զուգադիպությամբ նույն Լևոնն էր: Ախպեր, հերիք ա էլի, մի քիչ էլ ձեր մեջ փնտրեք, հերիք ա «գեր» (չաղ չհասկանալ) մարդկանց փնտրեք ;)

Երբեք ու ոչ մի դեպքում սեփական անձի վրա ուրիշի մեղքը վերձնելու ցանկություն չեմ ունեցել ու չեմ ունենալու: Փառք Աստծո, մազոխիզմով չեմ տառապում: Ու պնդում եմ, ու պնդելու եմ - Այո, կա միայն ու միայն մեկ մեղավոր, ու մեղավորը նա է, ով ժամանակին հրապարակավ իր վրա է վերցրել պատասխանատվությունը ու կրկնել է մի քանի անգամ այդ փաստը վերջին երեք տարիներին:

Հարցը նրանում է, որ կան մարդիկ, որոնք կարող են հարմարվել ժամանակի հետ, ադապտացնել իրենց հայացքները ու նորովի նայել ամեն ինչին, ու կան մարդիկ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել կուռքերի ազդեցությունից:

Մի քիչ էլ իրար տանենք, ապեր, հեսա սաղովի գնում ենք մեկամսյա արձակուրդի: Մինչև ՀԱԿ-ի հաջորդ ղամազ հայտարարությունը կամ էլ հերթական անկապի հրաժարականը: :D

Ձայնալար
07.12.2011, 15:52
Մարդ մի բան չանի :D

Արսենյանը կտրուկ է` չի ընդունելու իշխող կուսակցության հրավերքը միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին: Ինքն իրեն տեսնում է բուրժուադեմոկրատական բեւեռում, որտեղ, ըստ նրա, նաեւ «Բարգավաճ Հայաստանն» է: Նա հույս ունի, որ այդ բեւեռը կկարողանա վերցնել նրանց ձայները, որոնք չեն սիրում իշխանությանը, բայց ՀԱԿ-ին էլ ձայն չեն տա։

http://www.a1plus.am/am/politics/2011/12/07/gurgen-arsenyan

Varzor
07.12.2011, 16:42
Մարդ մի բան չանի :D

http://www.a1plus.am/am/politics/2011/12/07/gurgen-arsenyan

Կարեւորը՝ եղեք հանդուգն !!! :)

Ձայնալար
07.12.2011, 17:00
Կարեւորը՝ եղեք հանդուգն !!! :)

Ոնց կասես :))

Varzor
07.12.2011, 17:06
Ոնց կասես :))
Էդ իմ խոսքերը չի, հոդվածի վերջին հատվածի ամփոփումն էր :)

Ձայնալար
07.12.2011, 23:03
Էդ իմ խոսքերը չի, հոդվածի վերջին հատվածի ամփոփումն էր :)

Հա, ես ասի կոչ ես անում ;Դ

Տրիբուն
08.12.2011, 09:09
ՀԱԿ-ի դագաղի վերջին մեխերը աչքիս ՀԱԿ-ի նախկին անդամներն են զարգելու: :D Տարօրինակ ա, բայց նույնիսկ Արարատ Զուրաբյանը կարա ճիշտ բաներ ասի:

Իշխանությունը ստացավ իր ուզածը. Կոնգրեսը հայտնվեց կոտրած տաշտակի առջև (http://www.1in.am/arm/tvprograms_realpolitik_47434.html)

.....
- Պարոն Զուրաբյան, Դուք այլևս Կոնգրեսի անդամ չեք, սակայն վերջինս շարունակում է մեր քաղաքական դաշտում դերակատարություն ունենալ: Ինչպե՞ս եք գնահատում Կոնգրեսի ներկա գործունեությունը, և ի վերջո, այն կուսակցությունները, որոնք մեկտեղվել են ՀԱԿ-ում, ի՞նչ այլ ֆորմատում կարող էին հանդես գալ:

- Ուզում եմ հաջողություն մաղթել ՀԱԿ-ին, և այն գործառույթները, որոնք այն իրականացնում է, ինձ համար մասամբ կարող են ընդունելի լինել, մասամբ՝ ոչ, և հենց դա է պատճառը, որ ես ՀԱԿ-ում չեմ: Սակայն ես հստակ համոզված եմ, որ ինչ-որ մի պահի ՀԱԿ-ը կդադարի գոյություն ունենալ, այնպես, ինչպես «Արդարություն» դաշինքը դադարեց գոյություն ունենալ: Բայց տեսեք, ինչ ենք մենք արել և ուր ենք մենք հասել. 2008 թ. գնացինք ընտրությունների, անմիջապես ընտրություններից հետո ունեցանք մարտի 1, կար շատ լուրջ հասարակական վերելք, կարելի էր ինչ-որ տեղ համեմատել 88-ի հետ, բայց մարտի 1-ից հետո եղան հիասթափություններ, ինչ-որ փոքրիկ վերելքներ, նաև կորուստներ, և վերջում մենք արձանագրեցինք, որ հաջողության ենք հասել, որովհետև քաղբանտարկյալներն ազատ են արձակվել: Ես չեմ կարծում, որ հաջողությունը դա էր, միգուցե շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանում 500 քաղբանտարկյալ լիներ, կամ ազգովի դառնայինք քաղբանտարկյալ, բայց իրականացնեինք այն ամենը, ինչ ցանկանում էինք, այ դա կլիներ մեր հաջողությունը: Անցյալ տարի, երբ «արաբական գարունը» քաղաքական վայրիվերումներ էր արձանագրում, Կոնգրեսին ևս մեկ հնարավորություն էր ընձեռվել համաժողովրդական ալիք բարձրացնել և այդ ալիքի վրա փորձել Հայաստանում ինչ-որ բան փոխել: Ցավոք սրտի, ինձ համար շատ անհասկանալի պատճառներով, Կոնգրեսը քաղաքական զարգացման մեկ այլ տարբերակ ընտրեց՝ գնաց երկխոսության: Երկխոսությունն էլ քաղաքականության մեջ շատ հասկանալի երևույթ է, սակայն ես կարծում եմ, որ այդ երկխոսության գնալու ժամանակահատվածը ճիշտ չէր ընտրված: Կարծում եմ՝ այն պահին, երբ հանրությունը նորից հավատ էր ձեռք բերել, որ հնարավոր են փոփոխություններ Հայաստանում, և շարժումը վերելք էր ապրում, պետք էր այդ վերելքը պահպանել, բայց Կոնգրեսի ղեկավարությունը մտածեց, որ հենց այդ պահին երկխոսելով իշխանության հետ, նրանից առավելագույն զիջումներ կկորզի: Միգուցե դա էր նրանց հաշվարկը, բայց դա տեղի չունեցավ, և իշխանությունները մի քանի քայլ արեցին ու դրանք էլ ծառայեցրին իրենց նպատակներին՝ միջազգային հանրության առջև ժողովրդավարական իմիջ ձեռք բերեցին, շատ հանգիստ փակեցին ու շրջեցին մարտի 1-ի էջը: Իշխանությունը ստացավ այն, ինչ ուզում էր ստանալ, և Կոնգրեսը հայտնվեց կոտրած տաշտակի առջև:

- Կոնգրեսը որոշեց արմատական քայլերի դիմել, անցկացվեցին շուրջօրյա հանրահավաքներ, բայց հանրությունը դրանից չխանդավառվեց, նրանց սպասումները չարդարացան, 2008-ի ալիքը չառաջացավ, և հոծ բազմություններ չեկան Ազատության հրապարակ: Ինչո՞վ եք դա բացատրում, ի վերջո, հանրությունն այսօր է՛լ ավելի է փոփոխություններ ուզում, քան 2008 թ. էր, Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում լեգիտիմ չի դարձել, մարդկանց սոցիալական վիճակն ավելի վատ է:

- Հանրությունը գործողությունների մեջ կեղծ երանգները շատ ավելի լավ է զգում, քան թվում է քաղաքական գործիչներին: Կոնգրեսի գործունեության արդյունքն է պատճառը, որ այդ համախմբումն այլևս գոյություն չունի:

........
- Մինչ մարտի 1-ը հարց էր հնչել, թե հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, և Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չեն բացառում: Ինձ համար նոնսենս է այն, ինչ-որ հիմա կատարվում է՝ սկզբունքների բացակայության արտահայտություն է սա: Ոչ մի բան չունեմ ասելու քաղաքական համագործակցության հնարավորության մասին, հնարավոր է քաղաքական համագործակցություն ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, և դա շատ նորմալ է, որովհետև ՀԱԿ-ը գաղափարական, քաղաքական սկզբունքներ չունեցող, իշխանության ձգտող ուժ է, և բնականաբար ԲՀԿ-ն էլ կցանկանա իշխանության իր փայաբաժինը պահպանել կամ ավելացնել, ինչպես որ հայտարարել են, և հնարավոր է, որ համագործակցությունը ստացվի: Բայց կարծում եմ, այստեղ պետք է մի բան հստակեցնել՝ եթե ժամանակ առաջ դու հայտարարում ես, թե այս մարդիկ հանցագործ են, մարտի 1 է եղել, ու նրանք ստացել են զենք ու կրակել ժողովրդի վրա, և հաջորդ պահին ասում ես, թե ես այդ մարդկանց հետ կարող եմ ընդհանուր ճանապարհով գնալ, ես էլ ի՞նչ ասեմ: Մնում է մի բան, որ Սերժ Սարգսյանին էլ հրավիրեն, տրիո կազմեն և հանգիստ շարունակեն այս գործընթացը, և կարծում եմ` շատ լավ կստացվի, որովհետև առաջին անգամ չէ, որ նրանք ապացուցել են, որ միմյանց հետ լեզու գտնելու հնարավորություն ունեն, քանզի ի վերջո նրանց բոլորի կնքահայրն ու արարիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ես և դուք չենք բերել Ռոբերտ Քոչարյանին և նշանակել վարչապետ, կամ ես ու դուք չէ, որ հանել ենք աշխատանքից Դավիթ Շահնազարյանին և Վանո Սիրադեղյանին ու միավորել երկու նախարարություն և Սերժ Սարգսյանին նշանակել սուպերնախարար: Այնպես որ, թող փորձեն, յուրաքանչյուրի քայլը իր արձագանքն է ունենալու հասարակության մեջ:
.....
Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժն է, ու փաստորեն ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել Քոչարյանի քաղաքական ուժի հետ ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար, այլ հանուն իշխանության գալու: Նմանատիպ գործընթացներին մասնակցելը ես անհեթեթություն եմ համարում, դրա համար էլ այնտեղ չեմ: Իսկ ժողովրդից կամ ինչ-որ մեկից նեղանալու մասին խոսելը իմաստ չունի, բայց դրան էլ կարող էի պատասխանել ու ասել, լավ, եղբայր, ենթադրենք` ես նեղացել եմ ժողովրդից ու մեկ տարի չեմ խոսել, իսկ 98-2008-ը դու ումի՞ց էիր նեղացել:
......

Chuk
08.12.2011, 10:04
Դե ապեր, եթե կարծում ես իմ կյանքի նպատակը քո համար հետաքրքիր դառնալն ա, ապա ես ինքս ինձանից լուրջ հիասթափված եմ: :D
Դե եթե դու իմ գրառումից նման եզրահանգման եկար, ապա ինչ ասեմ, էդ էլ քո ընկալման ձևն ա :)

Տրիբուն
08.12.2011, 10:52
Արարատ Զուրաբյանը դեռ մի կողմ, մարդիկ արդեն ուղղակի ծաղրով են վերաբերվում ՀԱԿ-ին ու Լևոնին :ok

«Առավոտ». Ինչ էլ անի ՀԱԿ-ը՝ քաղաքական և ստրատեգիական մտքի փայլատակում է (http://www.tert.am/am/news/2011/12/08/aravot/)

Բնականաբար, այն, ինչ անում է ՀԱԿ-ը՝ բոլոր դեպքերում հանճարեղ է և անկրկնելի։ Պահանջում են արտահերթ ընտրություններ՝ ճիշտ են անում, որովհետև ավազակապետական ռեժիմը օր առաջ պետք է կազմաքանդվի՝ հո չե՞նք համբերի մի քանի ամիս։ Համաձայն են հերթական ընտրությունների՝ դարձյալ հոյակապ է, որովհետև այդ ընտրությունները կբերեն Սերժ Սարգսյանի իմփիչմենթի։ Փնովում են «Բարգավաճ Հայաստանը»՝ իհարկե, իրավացի են, ի՞նչ լավ բան կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի հենարանը հանդիսացող կուսակցության մեջ։ Սիրաշահում են ԲՀԿ-ին՝ շատ նուրբ մարտավարական քայլ է, բա ի՞նչ եք ուզում, realpolitic է, անգամ սատանայի հետ կարելի է համագործակցել՝ սահմանադրական կարգը հաստատելու համար։ Ասվում է, որ Օբաման իդեալիստ է՝ բառիս լավագույն իմաստով, դա, անշուշտ, համապատասխանում է իրականությանը, որովհետև Ամերիկան ժողովրդավարության պատվարն է, ասվում է, որ ամերիկացիները անբարոյական են՝ դա էլ է, իհարկե, ճիշտ. ինչո՞ւ նյութապես և բարոյապես չեն աջակցում համաժողովրդական շարժմանը։ 2008-ի ընտրություններից առաջ ասվում էր, որ բոլոր օլիգարխները կբոմժանան. նրանք, ճիշտ է, չբոմժացան, բայց ոչինչ՝ 2013-ից հետո կբոմժանան։ Երկխոսամ են իշխանության հետ՝ շատ լավ է. չէ՞ որ երկխոսության միջոցով Սերժ Սարգսյանը հրաժարական կտա։ Դադարեցնում են երկխոսությունը, կրկին հրաշալի է՝ ավազակապետերի հետ ի՞նչ երկխոսություն։

Մի խոսքով, ինչ էլ անի ՀԱԿ-ը՝ քաղաքական և ստրատեգիական մտքի փայլատակում է, և բացի հիացմունքից, կիսաուշաթափվող հայացքներից և «օ-օ-օ՜» բացականչությունից՝ ոչ մի այլ ռեակցիա նորմալ մարդու մոտ չի կարող լինել։ Ճիշտ է, կան որոշ չարամիտ թերթեր, մեկնաբաններ կամ քաղաքական գործիչներ, որոնք երբեմն ինչ-որ կասկածներ են հայտնում կամ իրենց տարածքում զետեղում են կասկածողների տեսակետները։ Բայց ոչ ոք իրականում չի կասկածում, պարզապես այդպիսիները կատարում են ավազակապետության պատվերը, ծախվել են հանցավոր ռեժիմին։ Մի խոսքով, ոտքի կանգնած և բռունցքված ամբողջ հայ ժողովրդի թշնամիներ են։

Որքան մոտենալու են ընտրությունները, այնքան այս պարանոյիկ մոտեցումները հիմնական խաղացողների մոտ սրվելու են։ Առայժմ դա դրսևորվում է ոչ բոլորի մոտ։ Ես, օրինակ, հաճախ գրել եմ և հիմա էլ պնդում եմ, որ Հանրապետական կուսակցությունը իրականում ոչ մի կուսակցություն էլ չի՝ դա պաշտոնյաների և պետական նոմենկլատուրայի հավաքածու է՝ իշխանափոխություններից հետո Հանրապետականի «հզորությունից» ոչ մի բան չի մնա։ Սակայն ՀՀԿ անդամներից ոչ մեկից չեմ լսել, որ նրանք ինձ անձամբ կամ «Առավոտին» թշնամի համարեն։ Ոչ էլ ասել են, թե ես նրանց մասին վատ բաներ եմ գրում ՀԱԿ-ի պատվերով։

:D:D

Chuk
08.12.2011, 10:56
ՀԱԿ-ի դագաղի վերջին մեխերը աչքիս ՀԱԿ-ի նախկին անդամներն են զարգելու: :D Տարօրինակ ա, բայց նույնիսկ Արարատ Զուրաբյանը կարա ճիշտ բաներ ասի:

Իշխանությունը ստացավ իր ուզածը. Կոնգրեսը հայտնվեց կոտրած տաշտակի առջև (http://www.1in.am/arm/tvprograms_realpolitik_47434.html)
Արժեքավոր հարցազրույց է, կարելի է անվանել «դիմակի վերջնական պատռում», բայց դե ամեն մեկը յուրովի կարող ա մեկնաբանի ու նույնիսկ ինչ-որ մտքերի համաձայնվի :)

Chuk
08.12.2011, 11:05
Ակնհայտորեն 1in.am-ը՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, նոր ուղեգիծ ա բռնել: Բռնած կուրսն այսպիսին է. ներկայանալ որպես ՀԱԿ-ի գաղափարական հենքի կրող ու ներկայացնել ինֆորմացիա, որը կարող է վարկաբեկել ՀԱԿ-ին: Շատ պարզ հնարք է: Էդ հնարքը շահագործելու համար Արմանը պաշտոնապես վերջին ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ինքն արել ու շարունակելու է անել ՀԱԿ-ի քարոզչություն: Ասուլիսի այդ հատվածը լրատվամիջոցների մեծ մասը չլուսաբանեց, բայց դա լայնորեն լուսաբանվեց հենց առաջինով, ընթերցողների մոտ այդ պատրանքը ստեղծելու համար: Սրան հաջորդեց ՀԱԿ-ի կոշտ արձագանքը, որ Արման Բաբաջանյանն ու առաջին լրատվականը որևէ կապ չունեն ՀԱԿ-ի հետ, որ կա ՀԱԿ-ին աջակցող մամուլ, առաջինը դրանցից չի: Առաջին լրատվականում, որքան նկատեցի, այդ արձագանքն այդպես էլ չլուսաբանվեց, որովհետև ընթերցողներին մոլորեցնելու խնդիր կա:

Դավադրությունների տեսության մեջ չեմ ուզում խորանալ, բայց կան հարցեր, որոնք իմ համար դեռ չունեն պատասխաններ, մասնավորապես որտեղից են գոյանում առաջինի գումարները, ի վերջո եթե այդ լրատվությունը քաղաքում բազում գովազդային վահանակներ ունի, որոնք ահագին փող արժեն, ապա նրանք պետք է որ շահույթի համապատասխան աղբյուր ունենան, ինչը չի նշմարվում, ու սենց բազում հարցեր:

Մի խոսքով հետաքրքիր զարգացումներ են, ու կարծում եմ նույնիսկ «չարախնդացողներին» առավել ուշադիր լինելը չէր խանգարի: Ի վերջո նույն Արարատ Զուրաբյանը, ում հարցազրույցը առաջինում այդպես հրապարակվել է, Կոնգրեսին մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից այն բացառիկներից էր, ով ամեն ինչը հրապարակայնորեն կապում էր միայն ու միայն անձի հետ, Լևոնի հետ, հիացած էր նրանով, անձի պաշտամունք էր «խաղում»: Այսօր տրամագծորեն հակառակն է ասում, երբ արդեն «դիմակը պատռված է»: Սա նաև այն բացառիկներից էր, ում մասին բոլորը գիտեին, որ կոնկրետ պաշտոնի է ձգտում: Պաշտոնի ձգտելու կասկած կարող է շատերի հետ կապված է եղել, իսկ սրանը հստակ իմացել են:

Տրիբուն
08.12.2011, 11:25
........... «դիմակի վերջնական պատռում»...........

Դիմակի ճղում

http://www.lragir.am/upld_img/132247590545.JPG

Varzor
08.12.2011, 12:10
Հա, ես ասի կոչ ես անում ;Դ
Ես կոչ եմ անում՝ Կեցցե թագավորը :D մնացածն արդեն ավելորդ է

Ձայնալար
08.12.2011, 12:34
Ես կոչ եմ անում՝ Կեցցե թագավորը :D մնացածն արդեն ավելորդ է

Նախասիրություններդ չես փոխում փաստորեն :D

Varzor
08.12.2011, 12:41
Նախասիրություններդ չես փոխում փաստորեն :D
Առայժմ՝ ոչ: Ես կսպասեմ .... :D

davidus
08.12.2011, 15:08
Մի խոսքով հետաքրքիր զարգացումներ են, ու կարծում եմ նույնիսկ «չարախնդացողներին» առավել ուշադիր լինելը չէր խանգարի: Ի վերջո նույն Արարատ Զուրաբյանը, ում հարցազրույցը առաջինում այդպես հրապարակվել է, Կոնգրեսին մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից այն բացառիկներից էր, ով ամեն ինչը հրապարակայնորեն կապում էր միայն ու միայն անձի հետ, Լևոնի հետ, հիացած էր նրանով, անձի պաշտամունք էր «խաղում»: Այսօր տրամագծորեն հակառակն է ասում, երբ արդեն «դիմակը պատռված է»: Սա նաև այն բացառիկներից էր, ում մասին բոլորը գիտեին, որ կոնկրետ պաշտոնի է ձգտում: Պաշտոնի ձգտելու կասկած կարող է շատերի հետ կապված է եղել, իսկ սրանը հստակ իմացել են:

Մարդը շուտվանից էր քաղաքապետի պաշտոնի վրա աչք դրել։ Ո՞վ չգիտեր, որ ինքը ՀԱԿ-ի կողքին ա կանգնած ոչ ազնվագույն նկրտումներով։ Այ սրա համար էի պայթում, որ ինքը կանգնում ժողովրդավարությունից ու բարձր արժեքներից էր խոսում։