PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 [34] 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Mephistopheles
19.10.2011, 00:17
Օրենքը այնքանով է լավը, ինչքանով որ դժվար է այն խախտելը: Օրենքը հենց դրանով է տարբերվում բարի ցանկությունից:

այսինքն օրենքը ըստ էության պիտի ձգտի լինել անհարին խախտելու համա՞ր… դու կարաս օրենք ընդունես որ մարդը ցանկացած տեղից կարա ճանապարհն անցնի. կարծում եմ համարյա անհնար ա էդ օրենքը խախտելը… լավ օրենք ա՞…օրենքը լավ ու վատ լինելը կախված ա լրիվ ուրիշ բանից…

իսկ օրենքի ու բարի ցանկությունների ամենաակնհայտ տարբերությունը էն ա որ օրենքը պարտադիր է, իսկ բարի ցանկությունները ոչ…

Ոչ թե վատն էին, այլ խայտառակ վատն էին: Եթե լավը լինեին, ապա՝
1. Քիչ կխախտվեին
2. Կապահովվեին զարգացում և ոչ թե ճահճացում
3. Սովետը չէր քանդվի

1. էսօր էլ ա խախտվում օրենքը ուրեմն վատն ա՞… պռի տոմ նույն ժողովրդի կողմից…
2. էսօրվա օրենքն էլ ա լավը, բա ինչի՞ չի զարգանում…
3. Սովետը դրա համար չի քանդվել… Սովետում օրենքները չեն կիրառվել,

Օրենքները երկրի դեմքն են, երկրի մասին դատում են երկրի օրենքներով ու սահմանադրությամբ: Չի կարող լավ օրենքներ ունեցող երկիրը վատը լինել և հակառակը:

կարա… կարաս ունենաս լավ օրենք ու չկիրառես… կլինի լավ օրենքներով վատ երկիր…

Mephistopheles
19.10.2011, 00:22
Ստիպված եմ օրինակ բերել:
Օրինակ.
Oրենք1: ՀՀ նախագահը պարտավոր է մտածել ժողովդրի բարօրության մասին:
Oրենք2. ՀՀ կառավարությունը պարտավոր է ամեն ինչ անել ժողովդրի սոցիալական կենսամակարդակը բարելավվելու համար:

Պարտկերացնու՞մ ես այս օրենքները որ կատարվեն ինչքան լավ կլինի ամեն ինչ:
Չգիտեմ, հասկանալի է՞, թե՞ չէ:
Իսկ դու կարդացել ե՞ս ՀԽՍՀ օրենքները: Կարող ե՞ս ասել, եթե դրանք այդքան լավն էին, ինչու են փոխվել:

…որովհետև հանրային սեփականության համակարգից անցել ենք մասնավոր սեփականության ու ազատ շուկայական համակարգի… մեղմ ասած երկիրը գլխի վրա շուռ են տվել… շատ բաներ որ քաջալերվում է ազատ շուկայական հարաբերություններում, նախկինում համարվում էր քրեական հանցագործություն… կոշիկ կարել ու ծախելը

Վիշապ
19.10.2011, 00:31
այսինքն օրենքը ըստ էության պիտի ձգտի լինել անհարին խախտելու համա՞ր… դու կարաս օրենք ընդունես որ մարդը ցանկացած տեղից կարա ճանապարհն անցնի. կարծում եմ համարյա անհնար ա էդ օրենքը խախտելը… լավ օրենք ա՞…օրենքը լավ ու վատ լինելը կախված ա լրիվ ուրիշ բանից…

Ոչ միայն դրա համար:D Օրենքը նաև պիտի տխմար չլինի ու նպատակ ունենա::P

իսկ օրենքի ու բարի ցանկությունների ամենաակնհայտ տարբերությունը էն ա որ օրենքը պարտադիր է, իսկ բարի ցանկությունները ոչ…

Տխմար օրենքները հաճախ մնում են թղթի վրա որպես բարի ցանկություններ: Շատ մարդիկ էլ կարդում են ու ասում՝ ինչ լավ օրենք է, ափսոս չի գործում:

1. էսօր էլ ա խախտվում օրենքը ուրեմն վատն ա՞… պռի տոմ նույն ժողովրդի կողմից…
Հա, վատն ա:

2. էսօրվա օրենքն էլ ա լավը, բա ինչի՞ չի զարգանում…
Կրկնում եմ, վատն ա:

3. Սովետը դրա համար չի քանդվել… Սովետում օրենքները չեն կիրառվել,
Կրկնում եմ, որովհետև վատն են եղել:

կարա… կարաս ունենաս լավ օրենք ու չկիրառես… կլինի լավ օրենքներով վատ երկիր…
Կրկնում եմ, այն օրենքը, որը դու չես կարողանում կիրառել, տխմար օրենք է: Ոնց որ ասես՝ ես մի հրաշալի բահ ունեմ, բայց նրանով հող փորել չեմ կարողանում: Ես շատ լավ մագնիտաֆոն ունեմ, բայց այն չի նվագում: Ես շատ լավ գրիչ ունեմ, բայց այն չի գրում: Մի չտեսնված ատրճանակ ունեմ, բայց այն չի կրակում ու նման այլ «խելացի» մտքեր:

Հ.Գ. Փաստորեն ոմանք էսօրվա Ազգային Ժողովի մասին բավականին էլ լավ կարծիքի են, զի նրանց թողարկած օրենքները լավն են համարում: Կեցցե՛ մեր Ազգային Ժողովը:))

Mephistopheles
19.10.2011, 00:32
Դե դու ասա, որ երկրներ չեն, իսկ այդ երկրի քաղաքացին սաղ օրը կայֆավատ ա լինում ու քո ու իմ նմանների վրա էլ սաղ օրը ղժում ա :pardon
Դու համարես, չհամարես, բայց առանձին պետություններ են, իրենց սահմաններով ու միջազգային ավելի մեծ հեղինակությամբ:
Թե չէ քեզ թվում ա, որ քո ապրած երկիրը ինչ-որ մեկի (կամ մի քանիսի) տերիտորիան չի? Ախպեր, էս ինչ ռոզվի եք նայում կյանքին ...

Տեսնում ես? Այս գնահատականները ոչ մի չափողական-մաթեմատիկական հիմնավորում չունեն, ընդամենը սուբյեկտիվ և զգայական են: Գործնականում ոչ մի լիարժեք փաստարկ չես կարող բերել թե ինչու դրանք "երկիր չեն", բացի քո անձնական ու սուբյեկտիվ դրույթներից :)

ճիշտ ես ասոմ… իրանց եթե ձեռ ա տալիս, բան չեմ կարող ասել…

…ինձ չի թվում, ապեր տենց էլ կա մի քանի հոգու տերիտորիան չի… դավադրությունների տեսություններին չեմ հավատում

Varzor
19.10.2011, 00:43
Ստիպված եմ օրինակ բերել:
Օրինակ.
Oրենք1: ՀՀ նախագահը պարտավոր է մտածել ժողովդրի բարօրության մասին:
Oրենք2. ՀՀ կառավարությունը պարտավոր է ամեն ինչ անել ժողովդրի սոցիալական կենսամակարդակը բարելավվելու համար:

Պարտկերացնու՞մ ես այս օրենքները որ կատարվեն ինչքան լավ կլինի ամեն ինչ:
Դու արդե իսկ պատասխանեցիր խնդիրն :)
Այո, օրենքը պիտի կատարվի, որ լավը լինի: Թե չէ մեր օրենքում գրածա, որ ընտրությունները կարելի է կեղծել և դրա համար պատիժ ճի հասնում? կամ գրածա, որ դատավորը պիտի կաշառք վերցնի ու անարդար որոշում կայացնի?
Էդ քո նշած մտքերը մեր սահմանադրությունում չկան?

Հոդված 2
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
...
Հոդված 5
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
...
Հոդված 14.1
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Ներկայուս համարյա ծայրից ծայր խախտվում է հենց մայր օրենքը` սահմանադրությունը, էլ ուր մնաց դուստր ու որդի օրենքները:

Չգիտեմ, հասկանալի է՞, թե՞ չէ:
Իսկ դու կարդացել ե՞ս ՀԽՍՀ օրենքները: Կարող ե՞ս ասել, եթե դրանք այդքան լավն էին, ինչու են փոխվել:
Էն էլ ոնց եմ կարդացել :D
Մեր ներկա գործող օրենսդրություն հիմքը հենց ԽՍՀՄ օրենքն է: Իհարկէ օրենքը ստատիկ և կարծրացած չէ, այն ենթարկվել է փոփոխությունների, լրացումների, ինչպես նաև որոշ հոտվածներ հանվել են:
Նույնիսկ սահմանադրությունում շատ բաներ ընդհանուր են:
Փոփոխություններն անխուսափելի էին` ռեժիմ էր փոփոխվել և որոշակի սկզբունքային դրույթներ, մասնավորապես կապված հանրային սեփականության հետ:
Հըլը տես, թե որքան վաղուց են հայերը մտածել սահմանադրության մասին, հույնիսկ ԱՄՆ-ից ու ֆրանսիայից առաջ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1356
Դե սովետինը կարդա, տես կարողա վատա գրած?

Глава 1. Политическая система
Статья 1. Союз Советских Социалистических Республик есть
социалистическое общенародное государство, выражающее волю и
интересы рабочих, крестьян и интеллигенции, трудящихся всех наций
и народностей страны.
Статья 2. Вся власть в СССР принадлежит народу. Народ
осуществляет государственную власть через Советы народных
депутатов, составляющие политическую основу СССР.
Все другие государственные органы подконтрольны и подотчетны
Советам народных депутатов.
Статья 3. Организация и деятельность Советского государства
строятся в соответствии с принципом демократического централизма:
выборностью всех органов государственной власти снизу доверху,
подотчетностью их народу, обязательностью решений вышестоящих
органов для нижестоящих. Демократический централизм сочетает
единое руководство с инициативой и творческой активностью на
местах, с ответственностью каждого государственного органа и
должностного лица за порученное дело.
Статья 4. Советское государство, все его органы действуют на
основе социалистической законности, обеспечивают охрану
правопорядка, интересов общества, прав и свобод граждан.
Государственные и общественные организации, должностные лица
обязаны соблюдать Конституцию СССР и советские законы.
Статья 5. Наиболее важные вопросы государственной жизни
выносятся на всенародное обсуждение, а также ставятся на
всенародное голосование (референдум).

http://www.hist.msu.ru/ER/Etext/cnst1977.htm

Համարյա կրկնություն ա :D

Mephistopheles
19.10.2011, 00:49
Ոչ միայն դրա համար:D Օրենքը նաև պիտի տխմար չլինի ու նպատակ ունենա::P

Կաշառք չտալու օրենքն էդքան տխմար օրենք ա՞ որ չեն կիրառում… թե՞ ճանապարհա տրանսպորտային կանոններն են էդքան տխմար, որ ոչ միայն սովիտաի ժամանակ չէնին կիրառում այլև հիմա չեն կիրառում…

Տխմար օրենքները հաճախ մնում են թղթի վրա որպես բարի ցանկություններ: Շատ մարդիկ էլ կարդում են ու ասում՝ ինչ լավ օրենք է, ափսոս չի գործում:

տես ճանապարհատրանսպորտային ու կաշառակերության մասին օրենքնեը…

Հա, վատն ա:

ճանապարհատրանսպորտային ու կաշառակերության մասին օրենքնեը վատն ե՞ն

Կրկնում եմ, վատն ա:

օլիգարխ՝ մենաշնորհ չլինելու մասին օրենքը վատն ա՞

Կրկնում եմ, որովհետև վատն են եղել:
որտեղի՞ց գիտես որ վատն են եղել եթե չեն կիրառվել…

Կրկնում եմ, այն օրենքը, որը դու չես կարողանում կիրառել, տխմար օրենք է: Ոնց որ ասես՝ ես մի հրաշալի բահ ունեմ, բայց նրանով հող փորել չեմ կարողանում: Ես շատ լավ մագնիտաֆոն ունեմ, բայց այն չի նվագում: Ես շատ լավ գրիչ ունեմ, բայց այն չի գրում: Մի չտեսնված ատրճանակ ունեմ, բայց այն չի կրակում ու նման այլ «խելացի» մտքեր:

Հ.Գ. Փաստորեն ոմանք էսօրվա Ազգային Ժողովի մասին բավականին էլ լավ կարծիքի են, զի նրանց թողարկած օրենքները լավն են համարում: Կեցցե՛ մեր Ազգային Ժողովը:))

կրկնում եմ ճանապարհատրանսպորտային ու կաշառակերության մասին օրենքնեը տխմար ե՞ն ու էլի մի շարք օրենքներ… կամ ասես հրաշալի բահ ունեմ, բայց չեմ օգտագործում, կամ մագնիտագոն ունեմ, բայց չեմ նվագում… հարցը ստեղ ավելի կիրառելու մեջ ա քան լավի ու վատի… վատ բահով այնուամենայնիվ հող կարելի է փորել…

…քո օրենսդիրներն այսօր անօրեն են հասել այդտեղ, այսինքն ընտրական օրենցգրքի ոտնահարմամբ և խախտմամբ… ստեղից պետք ա սկսես…

Varzor
19.10.2011, 00:50
ճիշտ ես ասոմ… իրանց եթե ձեռ ա տալիս, բան չեմ կարող ասել…
…ինձ չի թվում, ապեր տենց էլ կա մի քանի հոգու տերիտորիան չի… դավադրությունների տեսություններին չեմ հավատում

Դե դու մի հավատա, բայց ոնց կա` տենցա:
Ապեր ձեր երկրում կան կորպորացաիներ, որոնց եկամուտը գերազանցում է կառավարության (հանկարծ չխառնես պետության բյուջեի հետ, այն շաաատ մեծ է :D ) բյուջեն, իսկ դու ասում ես "չեմ հավատում":
Դա դավադրությունների տեսություն չի, այլ իրականություն: Քո կարծիքով Մորգաններն ու Ռոքֆելերները օդ են ցնդել, թե իրանց փողերը ու իշխանությունը նվեր են տվել?
Էդ ձեր երկրում չեն քաղաքներումանկառավարելի կրիմինալ թաղամասերը? թե ռեզերվացիաները ձեր մոտից տեղափոխել են լուսնի վրա?
Ինչի ՀՀ-ն էդ վիճակում չի հիմա? Ամեն տարածք ունի իրա "իշխանը" (որին չեն ուտում, որովհետև ձուկ չի :D), որը ոչ մի սեփականատիրական փասատթղթեր չունենալով կարողանում ա որոշել, թե ով ոնց և որտեղ կարող է ապրել:
Ուղղակի ձեր մոդ դա այնքան նուրբ ու ճկուն ա արվում, որ մարդիք դա չեն զգում: Ու տեղ ոչ մի դավադրություն էլ չկա` աշխարհն է այդպիսին:

Varzor
19.10.2011, 00:55
Ոնց որ ասես՝ ես մի հրաշալի բահ ունեմ, բայց նրանով հող փորել չեմ կարողանում: Ես շատ լավ մագնիտաֆոն ունեմ, բայց այն չի նվագում: Ես շատ լավ գրիչ ունեմ, բայց այն չի գրում: Մի չտեսնված ատրճանակ ունեմ, բայց այն չի կրակում ու նման այլ «խելացի» մտքեր:

Չէ ախպեր ջան, էդ նույնը չի: Այ սենց ա
"Ունեմ փոս փորելու ձեռնարկ և ուղեցույց, բայց բահ չունեմ, կամ էլ ունեմ բայց բահ բռնող չունեմ, կամ էլ ունեմ, բայց փորփղ չունեմ, կամ էդ էլ ունեմ, բայց չեմ կարում սչ մի կերպ համոզեմ, ստիպեմ որ փորի"
"Ես ունեմ մի շատ լավ մագնիտոֆոն, բայց դրա համար կասետ չունեմ` ուրեմն իմ մագնիտոֆոնը տուֆտա մագնիտոֆոն է"
"Ես շատ լավ գրիչ ունեմ, բայց գրաճանաչ մարդ չկա, որ գրի` տուֆտա գրիչ ա"
"Չտեսնված ատրճանակ ունեմ, բայց բոլորը զենք բռնելուց հրաժարվում են` անպիտան ատրճանակ է"

Mephistopheles
19.10.2011, 01:12
Դե դու մի հավատա, բայց ոնց կա` տենցա:
Ապեր ձեր երկրում կան կորպորացաիներ, որոնց եկամուտը գերազանցում է կառավարության (հանկարծ չխառնես պետության բյուջեի հետ, այն շաաատ մեծ է :D ) բյուջեն, իսկ դու ասում ես "չեմ հավատում":
Դա դավադրությունների տեսություն չի, այլ իրականություն: Քո կարծիքով Մորգաններն ու Ռոքֆելերները օդ են ցնդել, թե իրանց փողերը ու իշխանությունը նվեր են տվել?
Էդ ձեր երկրում չեն քաղաքներումանկառավարելի կրիմինալ թաղամասերը? թե ռեզերվացիաները ձեր մոտից տեղափոխել են լուսնի վրա?
Ինչի ՀՀ-ն էդ վիճակում չի հիմա? Ամեն տարածք ունի իրա "իշխանը" (որին չեն ուտում, որովհետև ձուկ չի :D), որը ոչ մի սեփականատիրական փասատթղթեր չունենալով կարողանում ա որոշել, թե ով ոնց և որտեղ կարող է ապրել:
Ուղղակի ձեր մոդ դա այնքան նուրբ ու ճկուն ա արվում, որ մարդիք դա չեն զգում: Ու տեղ ոչ մի դավադրություն էլ չկա` աշխարհն է այդպիսին:

ապեր, դու հեչ ամերիկայում եղել ե՞ս…

Varzor
19.10.2011, 01:20
ապեր, դու հեչ ամերիկայում եղել ե՞ս…
Մի քանի անգամ արդեն ասել եմ` ոչ, բայց եղողներին գիտեմ (ձեր քամբախ երկրում քույրս ա ապրում, արդեն իրա երկիրն էլ ա :( )
Իսկ մեջբերածս ինֆորմացիաները նաև հանրային աղբյուրներից են` քո սիրած ԶԼՄ-ներից :)

Mephistopheles
19.10.2011, 02:14

Մերսի ախպերս

Վիշապ
19.10.2011, 08:42
Դու արդե իսկ պատասխանեցիր խնդիրն :)
Այո, օրենքը պիտի կատարվի, որ լավը լինի: Թե չէ մեր օրենքում գրածա, որ ընտրությունները կարելի է կեղծել և դրա համար պատիժ ճի հասնում? կամ գրածա, որ դատավորը պիտի կաշառք վերցնի ու անարդար որոշում կայացնի?
Էդ քո նշած մտքերը մեր սահմանադրությունում չկան?

Օրենքը գործիք է: Իսկ գործիքի լավ ու վատ լինելը որոշվում է նրա արտադրողականությամբ և ոչ թե տեսքով: Ես չեմ խոսում կոնկրետ հոդվածների մասին, որոնք քեզ ու էլի այլոց լավն են թվում: Ես խոսում եմ օրենքների հավաքածուների մասին, որոնք ընդհանուր վատն են:

Ներկայուս համարյա ծայրից ծայր խախտվում է հենց մայր օրենքը` սահմանադրությունը, էլ ուր մնաց դուստր ու որդի օրենքները:

Համարյա ծայրից ծայր չի խախտվում: Որ հոդվածները որ իշխանություններին ձեռք են տալիս և որով իրենք կարողանում են խախտել մյուս հոդվածները ու մնալ անպատիժ, ապա կատարվում են: Որոնք էլ որ չեն կատարվում, ապա որևէ դրանց խախտման համար Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսվող վերահսկող, պատժող մեխամիզմները ողորմելի են: Հենց դրանով էլ վատն են մեր սահմանարություննն ու օրենքները: Իսկ դու բերում ես առանձին կետեր ու ասում՝ տե՞ս ինչ լավն են:

Էն էլ ոնց եմ կարդացել :D
Մեր ներկա գործող օրենսդրություն հիմքը հենց ԽՍՀՄ օրենքն է: Իհարկէ օրենքը ստատիկ և կարծրացած չէ, այն ենթարկվել է փոփոխությունների, լրացումների, ինչպես նաև որոշ հոտվածներ հանվել են:
Նույնիսկ սահմանադրությունում շատ բաներ ընդհանուր են:
Փոփոխություններն անխուսափելի էին` ռեժիմ էր փոփոխվել և որոշակի սկզբունքային դրույթներ, մասնավորապես կապված հանրային սեփականության հետ:
Հըլը տես, թե որքան վաղուց են հայերը մտածել սահմանադրության մասին, հույնիսկ ԱՄՆ-ից ու ֆրանսիայից առաջ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1356
Դե սովետինը կարդա, տես կարողա վատա գրած?

http://www.hist.msu.ru/ER/Etext/cnst1977.htm

Համարյա կրկնություն ա :D
Փաստորեն միապետությունը ապահովվող մեխանիզմներ ունեցող սահմանադրության մեջ եթե գրած է, որ երկրի իշխանությունը պատկանում է ժողովդրին, ապա դու բավարարված ես:)) Կարդացել ես, բայց թե ի՞նչ ես հասկացել...

Վիշապ
19.10.2011, 08:49
Կաշառք չտալու օրենքն էդքան տխմար օրենք ա՞ որ չեն կիրառում… թե՞ ճանապարհա տրանսպորտային կանոններն են էդքան տխմար, որ ոչ միայն սովիտաի ժամանակ չէնին կիրառում այլև հիմա չեն կիրառում…
Նախ կաշառք չտալու օրենք ես չգիտեմ:)) Ճանապարհատրանսպորտային կաննոններ էլ չգիտեմ, գիտեմ ճանապարհային երթևեկության կանոններ, որոնք, անունից էլ է բխում որ կանոններ են, և ոչ թե օրենք: Կանոնները չեն կիրառում, պահպանում են: Մի խոսքով... wikipedia կարդա ու հիշի Լևոնի խոսքերը՝ «անիծվի այն օրը...»

davidus
19.10.2011, 09:10
խի՞… ամեն տարի սենատորները չերեզ Հայ Դատ մեզ են կապնվում "համայն կալիֆորնիահայությանը", էլ չեմ ասում որևէ զգայուն օրենքի ընդունման համար ինչքան դեբատներ ու բացատրական աշխատանքներ են գնում…

Հա, ճիշտ ա, երբ ընտրություններին քվե ա պետք լինում, դիմում են... համաձայն եմ..

եթե քաղաքական ուժը փոխվում ա ընտրությունների արդյունքում, ապա դա չի նշանակում որ բոլոր օրենքները պիտի փոխվեն… եղած օրենքներով էլ է կարելի քաղաքական կուրսը փոխել…

Սենց անմտածված բան մենակ դու կարող էիր ասել... որտե՞ղ ա գրած, որ բոլոր օրենքները պիտի փոխվեն։ Քաղաքական ուժի ծրագրերի մեջ ա մտնում թոշակի բարձրացումը, ավելի մեղմ հարկային քաղաքականությունը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, սպառողական զամբյուղի կարգավորումը... ԷՍ ԱՄԵՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ։ Եթե էլի մեկնաբանելու կարիք կա, ասա...

Վա՞յ… բա ես կարծում էի կարելի ա գնալ քաղաքապետարան ու էն "կոյուղու" սկզբմունքով լուծել էդ հարցը, նամանավանդ որ տենց դեպքերը "մասսայական չի, հատուկենտ ա"…

ապեր էսքան գրում ենք թե հասարակության համար ո՞ր միջոցներն են ավելի էֆֆեկտիվ իշխանությունների ու օրնքներ վրա ազդելու, վերջգում պարզվում ա "գիշերով մտնում են, ինչ կա չկա ավիրում են, դուրս են գալիս։"…

Դե ծայրահեղ դեպքում դու էլ կարող ես մի հատ վանտուզ վերցնել ու սկսել կոյուղի մաքրել, ինչ ա եղել որ... ընդունելի տարբերակ ա։ Գրածս հենց ապացուցումա, որ քո էդ սուտի հասարակական կառույցները ամենաանարդյունավետ միջոցներն են, հատկապես մեր իրականության համար։

Ապեր ես անամոթ մարդ եմ, ամոթ-աբուռ չունեմ… բայց դու մեկ ա իմ գրածը սխալ ես կարդում… գրել եմ եթե… դու էլ ասա իմ համար հավասար են, ես էլ կասեմ տենց բան չի կարող լինել, քանի որ անվտանգություն ընենց պետք ա կազմակերպվի որ մարդու ազատությանը չխանգարի

Դու գոնե քո գրածից բան հասկանու՞մ ես։ Եթե անվտանգությունն ու ազատությունը իրար հավասար են, ապա սա ենթադրում ա, որ անվտանգությունը չպիտի սահմանափակի ազատությունը։ Ի՞նչ նոր հեծանիվ հորինեցիր որ...

Varzor
19.10.2011, 12:16
Օրենքը գործիք է: Իսկ գործիքի լավ ու վատ լինելը որոշվում է նրա արտադրողականությամբ և ոչ թե տեսքով: Ես չեմ խոսում կոնկրետ հոդվածների մասին, որոնք քեզ ու էլի այլոց լավն են թվում: Ես խոսում եմ օրենքների հավաքածուների մասին, որոնք ընդհանուր վատն են:
Չեմ ժխտում :) Օրենքը նույնպես գործիք է: Բայց գործիքի արտադրողականությունը գնահատել այդ գործիքը շահագործող ապաշնորհ բանվորի կարողություններով ուղղակի սխալ է: Նույն լավ գործիքը տաս տարբեր մարդկանց ձեռքը` տարբեր արդյունքներ կստանաս: Հիմա ովա մեղավոր, որ մենք կամազ ունենք, փայց փոխադրածներս մի մեշոկ կարտոլ ա կամ էլ շոֆեր չունենք? :D

Համարյա ծայրից ծայր չի խախտվում: Որ հոդվածները որ իշխանություններին ձեռք են տալիս և որով իրենք կարողանում են խախտել մյուս հոդվածները ու մնալ անպատիժ, ապա կատարվում են: Որոնք էլ որ չեն կատարվում, ապա որևէ դրանց խախտման համար Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսվող վերահսկող, պատժող մեխամիզմները ողորմելի են: Հենց դրանով էլ վատն են մեր սահմանարություննն ու օրենքները: Իսկ դու բերում ես առանձին կետեր ու ասում՝ տե՞ս ինչ լավն են:
Դրա համար էլ գրել եմ "համարյա": Ես էլ գիտեմ, որ բոլոը չեն խախտվում: Ճիշռտն ասած չեմ տեսնու, թե որտեղ ես տեսնում պատժող մեխանիզմների ողորմելիությունը: Թղթի վրա ամեն ինչ կարգին է, բայց գործնականը` ողորմելի:
Ու խոսքս չի գնում մենակ առանձին կետերի մասին: Ընդհանուր առմամբ իդեալական օրենքներ չեն լինում, դրա համար էլ օրենսդիրները միշտ ել գործ գտնում են անելու :) Օրենքը չի կարող լինել կարծրացած: Այսօր լավ է, վաղը` անբավարար, վատ կամ թերի: Հիմա եթե ՀՀ-ում բերես ու միանգամից ներդրման դնես աշխարհի լավագույն օրենսդրական պրակտիկան, միևնույն է արդյունքները մեղ ասած լավը չեն լինի:

Փաստորեն միապետությունը ապահովվող մեխանիզմներ ունեցող սահմանադրության մեջ եթե գրած է, որ երկրի իշխանությունը պատկանում է ժողովդրին, ապա դու բավարարված ես:)) Կարդացել ես, բայց թե ի՞նչ ես հասկացել...
Էդ որտեղ ես տեսնում միապետության ապահովող մեխանիզմներ? Բան չունեմ ասելու ԽՍՀՄ սահմանադրության մեջ հստակ նշված էր, որ իշխանության գլխավոր կարգավորող քաղաքական ուժը միակ և անկրկնելի պարտիան է, որը եհնվում է զանգվածների կարծիքի և պահանջների վրա: Բայց սա ևս մեկ վառ օրինակն է այն բանի, որ թուղթն ու գործը իրար չեն բռնում:
Սոցիալիստական կառավարման միակ ձևը կոմունիզմը չի ;) Ու պետք չի օրենքների մասին դատել դրանց վատ կիրառմամբ: Նույն իրավական բարձր զարգացվածությամբ համարվող երկրներում, որոնցում օրենսդրական դաշտը համեմատաբար համասեռ է, ստանում են արբեր արդյունքներ: Ի վերջո պետական կառավարման խնդիրը մենակ գործիքների ստեղծումը չի, այլ նաև դրանց արդյուանվետ կիրառման պայմանների ստեղծումը, արդյուանվետ կիրառումը և ըստ պատշաճի շահագործումը:
Իսկ թե ինչ եմ հասկացել ԽՍՀՄ օրենքներից, դա հարցի ուրիշ կողմն է: Համենայն դեպս նախկին օրենքներց որոշներն ինձ ավելի են դուր գալիս քան "քաղաքակիրթ" երկրների օրենքները:

Varzor
19.10.2011, 12:19
Նախ կաշառք չտալու օրենք ես չգիտեմ:)) Ճանապարհատրանսպորտային կաննոններ էլ չգիտեմ, գիտեմ ճանապարհային երթևեկության կանոններ, որոնք, անունից էլ է բխում որ կանոններ են, և ոչ թե օրենք: Կանոնները չեն կիրառում, պահպանում են: Մի խոսքով... wikipedia կարդա ու հիշի Լևոնի խոսքերը՝ «անիծվի այն օրը...»
Վիշապ ջան, կա կաշառակերությունը դատապարտող օրենք` դրա համար պատիժ է հասնում օրենքով: Իսկ կանոնների խախտման համար նախատեսված են պատիժներ` էլի օրենքով ;)

Varzor
19.10.2011, 12:25
Եթե անվտանգությունն ու ազատությունը իրար հավասար են, ապա սա ենթադրում ա, որ անվտանգությունը չպիտի սահմանափակի ազատությունը։ Ի՞նչ նոր հեծանիվ հորինեցիր որ...
Այ ես պահը պարադոքսային ա: Իրականում` որքան փոքր է ազատությունը, այնքան մեծ է անվտանգությունը և նաև մեծ է վտանգի հավանականությունը :D
Պարզ օրինակ. եթե մարդուն թույլ չեն տալիս, որ տնից դուրս գա, ապա հաստատ արտաքին միջավայրի պտանգներից լրիվ պաշտպանված է: Բայց փոխարենը վտանգ ա, որ թույլ չտվողը ուրիշ բաներ էլ կանի ;)

Տիպիկ սովետի օրինակն ա` փակ էինք, բայց ներսում ավելի շատ վախենալու բան ունեինք:

Chuk
19.10.2011, 13:49
Օրենքը այնքանով է լավը, ինչքանով որ դժվար է այն խախտելը: Օրենքը հենց դրանով է տարբերվում բարի ցանկությունից:
Ապեր, «լոլոներ մի կարդա»: Հա, ճիշտ միտք ես ասում, ինչքան դժվար է խախտելը տվյալ օրենքը, էնքան լավն ա: Բայց անգամ ամենադժվար խախտվող օրենքն ա խախտելի, եթե օրենքի խախտման հետևողը «թույլատրում ա խախտել» օրենքը: Ու անգամ ամենահեշտ խախտվող օրենքի խախտման հետևողը եթե իր գործը լավ կատարի, էդ օրենքը խախտելն ավելի դժվար կլինի, քան «ամենադժվար խախտվող օրենք» խախտելը՝ վատ հսկողության դեպքում:

Այլ կերպ ասած կարևորն էն ա, թե տվյալ օրենքին ոնց են հետևում, ինչ հասարակարգ ու ինչ ղեկավար կազմ ա գործում:

Ամենաախմախ օրենքներով էլ, իրապես կիրառման դեպքում, կարելի ա լավ պայմաններ ստեղծել (օրինական պայմաններ):

davidus
19.10.2011, 14:41
Այ ես պահը պարադոքսային ա: Իրականում` որքան փոքր է ազատությունը, այնքան մեծ է անվտանգությունը և նաև մեծ է վտանգի հավանականությունը :D:

Եթե դու էդպես ես մտածում, դա դեռ չի նշանակում, որ իրականությունը դա է։ Ազատության ցանկացած սահմանափակում, ընդհակառակը, հանգեցնում է վտանգի ավելացման, որովհետև չգիտես, թե էդ կուտակված դժգոհությունը երբ ու որտեղ դուրս կպոռթկա։

Վիշապ
19.10.2011, 20:13
Վիշապ ջան, կա կաշառակերությունը դատապարտող օրենք` դրա համար պատիժ է հասնում օրենքով: Իսկ կանոնների խախտման համար նախատեսված են պատիժներ` էլի օրենքով ;)

Ես գիտեմ, որ այդպիսի հոդված կա քրեական օրենսգրքում: Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված են վարչական տույժեր: Ուղղակի հետաքրքիր է, որ դուք գովերգում եք մի բան, որը իր անունով չեք կարողանում կոչել: Ես վստահ եմ որ ոչ դու, ոչ է Մեֆիստոֆելեսը չեք կարդացել «կաշառք չտալու» օրենքը, որոնվհետև այն զավեշտ է պարզապես: Մեջբերում եմ՝

Հոդված 311. Կաշառք ստանալը

....

5. Հանցագործություն չի համարվում պաշտոնատար անձի կողմից, առանց նախնական պայմանավորվածության, որպես նվեր գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ գույքային այլ օգուտ ստանալը՝ իր լիազորությունների մեջ մտնող, արդեն կատարված գործողության (անգործության) համար, եթե նվերի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Ո՞վ կարող է ապացուցել նախնական պայմանավորվածությունը: ՀՀ-ում ամենատարածված կաշառքի չափերը տեսնես ինչքա՞ն են::P

Հոդված 312. Կաշառք տալը

...

4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:

Իմա՝ «Ես չէի տալիս, ինքը ուզեց»...

Չնայած... շատերին ձեռնտու է կաշառքը, արագ ու էժան ստանալու իրենց ուզածը, որովհետև մեխանիզմներն են այդպիսին: Իսկ մեխանիզմները կարգավորվում են ինչո՞վ, օրենքով: Իսկ դուք հեքիաթներ պատմեք օրենք կիրառող, օրենքին հետևող արդար հասարակության մասին: Ինձ թվում է, գալիք ԱԺ ընտրություններում դուք ձեր ձայնը կտաք ներկայիս խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև օրենսդիր իշխանության աշխատանքը կարծես թե ձեզ դուր է գալիս:

Վիշապ
19.10.2011, 20:33
Օրինակ «ճանապարհատրանսպորտային կանոնների» մասին: Արագությունը գերազանցելու համար ՃՈ տեսուչը կանգնեցնում է մեքենան: Նվազագույն տույժը 10000 դրամ է (11-20 կմ/ժ գերազանցում՝ բնակավայրից դուրս): ՃՈ տեսուչը պիտի մի քանի րոպե բլանկ լրացնի, ու քանի որ նույն խախտումը կրկնվելու դեպքում տույժը փոխվում է, ապա պարտավոր է ստուգել նախկինում խախտում արվե՞լ է, թե՞ ոչ: Քանի որ միջոց չունի տեղում ստուգելու, ապա պիտի վերցնի վարորդական վկայականդ, քեզ տա ժամանակավոր փոխարինող փաստաթուղթ, իսկ հետո դու պիտի գնաս ու վկայականդ «փոսի գայիից» վերցնես ու տույժիդ չափը կոռեկցիա արվի ըստ կարիքի: Տեսեք ինչքան գործողություններ են: Իսկ դու տեղում՝
- ախպերս կներես, չէի նկատել որ գերազանցել եմ, մի բան արա գնամ,
- Դե լավ աբեր, արի ռեմեն կգրենք էս անգամ,
- Մերսի ցավդ տանեմ...

Ձևական խոսակցության ընթացքում տալիս ես հինգ հազար դրամ, ինքը «գրում է», այսինքն դնում է գրպանը, իրար ժպտում ու հաջողություն, որը տևում է մեկ րոպե, ոչ ավելին: Շահում է ոստիկանը, շահում եք դուք:P Իսկ խախտվում է ձեր բոլորի կողմից շատ սիրված օրենքը: Բայց դուք միևնույն է, շարունակեք հեքիաթները մեր բարի օրենքների մասին:

Mephistopheles
19.10.2011, 23:26
Ես գիտեմ, որ այդպիսի հոդված կա քրեական օրենսգրքում: Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված են վարչական տույժեր: Ուղղակի հետաքրքիր է, որ դուք գովերգում եք մի բան, որը իր անունով չեք կարողանում կոչել: Ես վստահ եմ որ ոչ դու, ոչ է Մեֆիստոֆելեսը չեք կարդացել «կաշառք չտալու» օրենքը, որոնվհետև այն զավեշտ է պարզապես: Մեջբերում եմ՝

Ո՞վ կարող է ապացուցել նախնական պայմանավորվածությունը: ՀՀ-ում ամենատարածված կաշառքի չափերը տեսնես ինչքա՞ն են::P

Իմա՝ «Ես չէի տալիս, ինքը ուզեց»...

Չնայած... շատերին ձեռնտու է կաշառքը, արագ ու էժան ստանալու իրենց ուզածը, որովհետև մեխանիզմներն են այդպիսին: Իսկ մեխանիզմները կարգավորվում են ինչո՞վ, օրենքով: Իսկ դուք հեքիաթներ պատմեք օրենք կիրառող, օրենքին հետևող արդար հասարակության մասին: Ինձ թվում է, գալիք ԱԺ ընտրություններում դուք ձեր ձայնը կտաք ներկայիս խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև օրենսդիր իշխանության աշխատանքը կարծես թե ձեզ դուր է գալիս:

օրենքը չենք գովերգում, ուղղակի ասում ենք օրենքը չի պատճառը որ երկրում կաշառակերություն կա… եթե լավը չի օրենքը, ապա կիրառելուց բացերը մեջտեղ կգա… եթե օրենքը "լավը" լիներ էլի կվերցնեին կաշառք… ու ես համոզված եմ որ անգամ քո ասելով անկատար օրենքն անգամ խախտվում է, բոլոր կաշառակերներն էլ փողը գլխանց են վերցնում ու մինիմում աշախատավարձի 10000000-ապատիկը, տվողներն էլ տալուց գոհ են որովհետև օրենքն ու կանոններն են շրջանցում…

ես կընդունեի քո ասածը եթե օրենքն ու կանոնները կիրառեին ու վիճակը սա լիներ… լավ, կարմիր լույսի տակո՞վ խի են անցնում, կամ չնախատեսված տեղից ինչի՞ են անցնում, կարող ա՞ վատ օրենք ա կարմիր լույսին կանգնելը, մանավանդ որ անվտանգության մասին է խոսքը…

Mephistopheles
20.10.2011, 00:02
Օրինակ «ճանապարհատրանսպորտային կանոնների» մասին: Արագությունը գերազանցելու համար ՃՈ տեսուչը կանգնեցնում է մեքենան: Նվազագույն տույժը 10000 դրամ է (11-20 կմ/ժ գերազանցում՝ բնակավայրից դուրս): ՃՈ տեսուչը պիտի մի քանի րոպե բլանկ լրացնի, ու քանի որ նույն խախտումը կրկնվելու դեպքում տույժը փոխվում է, ապա պարտավոր է ստուգել նախկինում խախտում արվե՞լ է, թե՞ ոչ: Քանի որ միջոց չունի տեղում ստուգելու, ապա պիտի վերցնի վարորդական վկայականդ, քեզ տա ժամանակավոր փոխարինող փաստաթուղթ, իսկ հետո դու պիտի գնաս ու վկայականդ «փոսի գայիից» վերցնես ու տույժիդ չափը կոռեկցիա արվի ըստ կարիքի: Տեսեք ինչքան գործողություններ են: Իսկ դու տեղում՝
- ախպերս կներես, չէի նկատել որ գերազանցել եմ, մի բան արա գնամ,
- Դե լավ աբեր, արի ռեմեն կգրենք էս անգամ,
- Մերսի ցավդ տանեմ...

Ձևական խոսակցության ընթացքում տալիս ես հինգ հազար դրամ, ինքը «գրում է», այսինքն դնում է գրպանը, իրար ժպտում ու հաջողություն, որը տևում է մեկ րոպե, ոչ ավելին: Շահում է ոստիկանը, շահում եք դուք:P Իսկ խախտվում է ձեր բոլորի կողմից շատ սիրված օրենքը: Բայց դուք միևնույն է, շարունակեք հեքիաթները մեր բարի օրենքների մասին:

ապեր, որ քնելու լինեմ կասեմ կգաս էս հեքիաթը կպատմես թե ոնց է տեխնոլոգիայի պակասը ստեղծել կոռուպցիոն համակարգ Հայաստանում…

հ.գ. իսկ հնարավոր չի՞ վարորդական իրավունքի տվյալները վերցնել ոչ թե օրիգինալը… տուգանել միայն տվյալ պահի խախտման համար, եթե չեն կարողանում ստուգել տեղում, իսկ մի շաբաթվա ընթացքում նամակ կուղղարկեն տույժիդ չափի կոռեկցիայով…

Mephistopheles
20.10.2011, 00:11
Հա, ճիշտ ա, երբ ընտրություններին քվե ա պետք լինում, դիմում են... համաձայն եմ..

Սենց անմտածված բան մենակ դու կարող էիր ասել... որտե՞ղ ա գրած, որ բոլոր օրենքները պիտի փոխվեն։ Քաղաքական ուժի ծրագրերի մեջ ա մտնում թոշակի բարձրացումը, ավելի մեղմ հարկային քաղաքականությունը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, սպառողական զամբյուղի կարգավորումը... ԷՍ ԱՄԵՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ։ Եթե էլի մեկնաբանելու կարիք կա, ասա...

Դե ծայրահեղ դեպքում դու էլ կարող ես մի հատ վանտուզ վերցնել ու սկսել կոյուղի մաքրել, ինչ ա եղել որ... ընդունելի տարբերակ ա։ Գրածս հենց ապացուցումա, որ քո էդ սուտի հասարակական կառույցները ամենաանարդյունավետ միջոցներն են, հատկապես մեր իրականության համար։

Դու գոնե քո գրածից բան հասկանու՞մ ես։ Եթե անվտանգությունն ու ազատությունը իրար հավասար են, ապա սա ենթադրում ա, որ անվտանգությունը չպիտի սահմանափակի ազատությունը։ Ի՞նչ նոր հեծանիվ հորինեցիր որ...

ես ուզում եմ մի հատ պարզեցնենք բանավեճը գալով հիմնական խնդրին որն է. ժողովուրդը պիտի ընտրություններով և այլ մեխանիզմներով ուղղակի և անուղղակիորեն մասնակցի իշխանության ձևավորմանն ու երկրի կառավարմանը, ժողովուրդը պիտի ընտրություններով և այլ մեխանիզմներով ուղղակի և անուղղակիորեն մասնակցի օրենքի ձևավորմանը երկրում և ժողովուրդը պիտի ուղղակի և անուղղակիորեն վերահսկողություն ունենա օրենքների կիրառման վրա…

…համաձայն ե՞ս էս սրա հետ թե չէ…

Վիշապ
20.10.2011, 00:26
ապեր, որ քնելու լինեմ կասեմ կգաս էս հեքիաթը կպատմես թե ոնց է տեխնոլոգիայի պակասը ստեղծել կոռուպցիոն համակարգ Հայաստանում…

հ.գ. իսկ հնարավոր չի՞ վարորդական իրավունքի տվյալները վերցնել ոչ թե օրիգինալը… տուգանել միայն տվյալ պահի խախտման համար, եթե չեն կարողանում ստուգել տեղում, իսկ մի շաբաթվա ընթացքում նամակ կուղղարկեն տույժիդ չափի կոռեկցիայով…

Մեֆ մի տուֆտի էլի, գնա օրենք կարդա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1392&lang=arm)
.....
Հոդված 264. Իրեր եւ փաստաթղթեր վերցնելը

.....

Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար սույն օրենսգրքին համապատասխան կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձեւով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչեւ գործի վերաբերյալ որոշում կայացնելը եւ տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է արվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում, իսկ ժամանակավոր թույլտվության գործողությունը երկարաձգվում է մինչեւ գանգատարկման համար սահմանված ժամկետի լրանալը, կամ գանգատի առթիվ որոշման ընդունումը:

Mephistopheles
20.10.2011, 00:39
Մեֆ մի տուֆտի էլի, գնա օրենք կարդա:

հիմա ի՞նչ ես ուզում ասել… էս օրենքը ստիպում ա որ մարդիկ կաշառք տա՞ն… վատ օրենքը կաշառակերությունը չի արդարացնում…

Վիշապ
20.10.2011, 08:23
հիմա ի՞նչ ես ուզում ասել… էս օրենքը ստիպում ա որ մարդիկ կաշառք տա՞ն… վատ օրենքը կաշառակերությունը չի արդարացնում…
Չէ ի՞նչ ես ասում, օրենքը չի ստիպում որ կաշառք տան, նույնիսկ օրենքով կաշառք տալը արգելված է:)) Բայց օրենքներ կան, որ պարզապես ասում են՝
«խախտի՜ր ինձ, խախտի՜ր ինձ» անհագ մարմնավաճառի պես... Եվ դրա համար էլ մենք սիրում ենք օրենքը::))

Ընդհանրապես ցանկացած խնդիր լուծելու համար պարտադիր և անհրաժեշտ պայման է խնդրի դրվածքը ճիշտ դնել: Եթե խնդրի դրվածքը ճիշտ ես դնում, դա արդեն մեկ քայլ առաջ է դեպի լուծում: Իսկ եթե խնդրի դրվածքը սխալ ես դնում, դա կարող է քեզ ավելի հեռացնել խնդրի լուծումից: Ժողովդրին կարելի է ճիշտ կողմնորոշել, դա արդեն մեկ քայլ առաջ է: Ժողովրդին կարելի է նաև ապակողմնորոշել, հեռացնելով խնդրի լուծումից, բայց միարժամանակ հրապարակում անընդհատ հայտարարել դեպի կործանում գնալու մասին: Դասական ԿԳԲշնիկի, մուտիլովշիկի գործողություններ են չէ՞, կամա թե ակամա գեղամյանականություն: Սա հենց այնպես, ուղղակի մտքովս անցավ:

davidus
20.10.2011, 19:08
ես ուզում եմ մի հատ պարզեցնենք բանավեճը գալով հիմնական խնդրին որն է. ժողովուրդը պիտի ընտրություններով և այլ մեխանիզմներով ուղղակի և անուղղակիորեն մասնակցի իշխանության ձևավորմանն ու երկրի կառավարմանը, ժողովուրդը պիտի ընտրություններով և այլ մեխանիզմներով ուղղակի և անուղղակիորեն մասնակցի օրենքի ձևավորմանը երկրում և ժողովուրդը պիտի ուղղակի և անուղղակիորեն վերահսկողություն ունենա օրենքների կիրառման վրա…

…համաձայն ե՞ս էս սրա հետ թե չէ…

Է հա, բայց էս ամենը ի՞նչ կապ ուներ մեր բանավեճի հետ, որտեղ դու հստակ պնդում էիր, որ ժողովրդի կազմակերպման գործում պետության դերը Ճ-րդ կարգի ա:
Ընդհանուր բաներ ես գրել, ոնց որ մեր Սահմանադրության առաջին հոդվածը:

davidus
20.10.2011, 19:18
Տղերք, լավ ու վատ օրենքը օրեքնի կիրառման արդյունքում ա երևում: ՀՀ-ում կան օրենքներ, որոնց կիրառումը ցույց ա տվել դրանց թերությունը, բայց օրենքներ էլ կան, որոնց չկիրառումը (հարկերի մասին օրենքը՝ խոշոր ու գերխոշոր կազմակերպությունների դեպքում) կյանքում ցույց էլ չի տա դրանց անկատարությունը:

Ամենավատ օրենքի կիրառման դեպքում էլ հնարավոր ա հասնել կարգուկանոնի, ու էս դեպքում գալիս ա ժամանակ, որ օրենսդրական փոփոխություննրը ոչ թե հրատապ պահանջ են դառնում, այլ տրամաբանական շարունակություն՝ օրենսդրության՝ որպես զարգացող օրգանիզմի: Շեշտը դնել միայն օրենքի կատարելության վրա՝ հավասարազոր ա անմեղսունակության (ոչ մեկին վիրավորել չեմ ցանկանում): Օրենքը գրվում ա նրա համար, որ այն պարտադիր լինի բոլորի համար ու կիրառվի յուրաքանչյուրի դեպքում: Մնացածը զուտ տեխնիկական հարցեր են: Եթե ամենալավ գրված օրենքն էլ չի կիրառվում, առանց խղճի խայթ զգալու կարելի է այդ օրենքը օգտագործել զուգարանում՝ համապատասխան գործողության համար: Իսկ օրենքի կիրառման համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնց ձեռքբերման համար որոշ ազգեր հարյուրամյակներ են «ծախսել»:

Մեր դեպքում, իմ խորին համոզմամբ, էդ հարյուրամյակները պետք չեն, որովհետև բազմիցս ապացուցել ենք, որ օտար երկրում մենք դառնում ենք շատ ավելի օրինավոր, քան այդ նույն երկրի բնիկ քաղաքացին: Էնպես որ մեզ ընդամենը քաղաքական կամք ա պետք օրենսդրությունը կիրարկելու: Մեզ սրան ա պետք հասնել: Մնացածը, նորից եմ կրկնում, ՄԱՆՐ տեխնիկական հարցեր են:

Mephistopheles
20.10.2011, 20:40
Չէ ի՞նչ ես ասում, օրենքը չի ստիպում որ կաշառք տան, նույնիսկ օրենքով կաշառք տալը արգելված է:)) Բայց օրենքներ կան, որ պարզապես ասում են՝
«խախտի՜ր ինձ, խախտի՜ր ինձ» անհագ մարմնավաճառի պես... Եվ դրա համար էլ մենք սիրում ենք օրենքը::))

Ընդհանրապես ցանկացած խնդիր լուծելու համար պարտադիր և անհրաժեշտ պայման է խնդրի դրվածքը ճիշտ դնել: Եթե խնդրի դրվածքը ճիշտ ես դնում, դա արդեն մեկ քայլ առաջ է դեպի լուծում: Իսկ եթե խնդրի դրվածքը սխալ ես դնում, դա կարող է քեզ ավելի հեռացնել խնդրի լուծումից: Ժողովդրին կարելի է ճիշտ կողմնորոշել, դա արդեն մեկ քայլ առաջ է: Ժողովրդին կարելի է նաև ապակողմնորոշել, հեռացնելով խնդրի լուծումից, բայց միարժամանակ հրապարակում անընդհատ հայտարարել դեպի կործանում գնալու մասին: Դասական ԿԳԲշնիկի, մուտիլովշիկի գործողություններ են չէ՞, կամա թե ակամա գեղամյանականություն: Սա հենց այնպես, ուղղակի մտքովս անցավ:

հա էլի… մարդը որ կնգան դավաճանում ա, մեղավոր չի քանի որ էդ մարմնավաճառի վրա գրած ա «խախտի՜ր ինձ, խախտի՜ր ինձ» … Վիշ ապեր, քունս դեռ չի տանում…

իմ դիտարկումնրը մի քիչ տարբեր էն էդ առումով … մի բան որ ալարում ես, կամ չես ուզում անել, մարդ ես ման գալիս որ մեղքը բարդես վրան… էսի նոր պրակտիկա չի…

Mephistopheles
20.10.2011, 20:46
Է հա, բայց էս ամենը ի՞նչ կապ ուներ մեր բանավեճի հետ, որտեղ դու հստակ պնդում էիր, որ ժողովրդի կազմակերպման գործում պետության դերը Ճ-րդ կարգի ա:
Ընդհանուր բաներ ես գրել, ոնց որ մեր Սահմանադրության առաջին հոդվածը:

ժողովրդի կազմակերպման հարցում իշխանությունները կարող են նպաստել կամ խոչնդոտել, բայց ոչ կազմակերպել… հասարակությունը կազմակերպվում է ըստ շահերի, հետաքրքրությունների, մասնագիտության, տարիքի ու շատ այլ ֆակտորների, կամ դրանց համադրության…

Վիշապ
20.10.2011, 20:57
Տղերք, լավ ու վատ օրենքը օրեքնի կիրառման արդյունքում ա երևում: ՀՀ-ում կան օրենքներ, որոնց կիրառումը ցույց ա տվել դրանց թերությունը, բայց օրենքներ էլ կան, որոնց չկիրառումը (հարկերի մասին օրենքը՝ խոշոր ու գերխոշոր կազմակերպությունների դեպքում) կյանքում ցույց էլ չի տա դրանց անկատարությունը:

Ամենավատ օրենքի կիրառման դեպքում էլ հնարավոր ա հասնել կարգուկանոնի, ու էս դեպքում գալիս ա ժամանակ, որ օրենսդրական փոփոխություննրը ոչ թե հրատապ պահանջ են դառնում, այլ տրամաբանական շարունակություն՝ օրենսդրության՝ որպես զարգացող օրգանիզմի: Շեշտը դնել միայն օրենքի կատարելության վրա՝ հավասարազոր ա անմեղսունակության (ոչ մեկին վիրավորել չեմ ցանկանում): Օրենքը գրվում ա նրա համար, որ այն պարտադիր լինի բոլորի համար ու կիրառվի յուրաքանչյուրի դեպքում: Մնացածը զուտ տեխնիկական հարցեր են: Եթե ամենալավ գրված օրենքն էլ չի կիրառվում, առանց խղճի խայթ զգալու կարելի է այդ օրենքը օգտագործել զուգարանում՝ համապատասխան գործողության համար: Իսկ օրենքի կիրառման համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնց ձեռքբերման համար որոշ ազգեր հարյուրամյակներ են «ծախսել»:

Մեր դեպքում, իմ խորին համոզմամբ, էդ հարյուրամյակները պետք չեն, որովհետև բազմիցս ապացուցել ենք, որ օտար երկրում մենք դառնում ենք շատ ավելի օրինավոր, քան այդ նույն երկրի բնիկ քաղաքացին: Էնպես որ մեզ ընդամենը քաղաքական կամք ա պետք օրենսդրությունը կիրարկելու: Մեզ սրան ա պետք հասնել: Մնացածը, նորից եմ կրկնում, ՄԱՆՐ տեխնիկական հարցեր են:

Իմ կարծիքով ասել, թե օրինակ այսօրվա սահմանադրությունով կարելի է ավտորիտարիզմից ազատվել, կամ ամենավատ օրենքները կարելի է կիարառել և լավ արդյունքներ ստանալ, իրավական ու քաղաքական տեսակետից կատարյալ անգրագիտություն է: Ոչ մեկի վիրավորել չեմ ցանկանում: Ինքս իրավագետ կամ քաղաքագետ չեմ, ու դասական դիլետանտ եմ այս ասպարեզում, բայց տարրական տրամաբանությունը ինձ հուշում է, որ օրենքի «ճիշտ» լինելը ստորադասելը օրենքի կիրառման պրակիկային նշանակում է պղծել իրավագիտությունը:)): Օրենքի կիրառման մեխանիզմներն էլ են կարգավորվում օրենքով:
Ասել թե օրենքի լավ ու վատ լինելը այդքան կարևոր չէ, ինչքան օրենքին հետևելն ու այն պահպանելը նշանակում է հիմնվել անհատների մարդկայնության, արդարամտության, բարության, ու նման այլ պայծառ հատկանիշների վրա: Այդ պարագայում օրենքի կարիքը ընդհանրապես կարելի է վիճարկել: Օրենքը հենց նրա համար է, որպեսզի հնարավորինս բացառվի մարդկային ֆակտորի ազդեցությունը հասարակության կազմակերպման, կառավարման ու զարգացման ձևերի վրա, այսինքն կյանքը քաոսից բերվի կառավարելի, վերահսկելի, կանխատեսելի վիճակի: Իսկ վատ օրենքը մեկը կարող է չխախտել, մյուսը քիչ խախտել, էն մեկը միշտ խախտել, որովհետև վատ օրենքը արդյունավետ կերպով չի կարողանում բացառել խախտման հնարավորությունները: Չգիտեմ, հասկանալի եմ ասում, թե չէ: Իսկ էն քաղաքական ուժերը, որոնք էսօրվա դրությամբ ասում են, որ ահա մենք կգանք ու էս սահմանադրության ու էս օրենքների պայմաններում լավ կաշխատենք ու չենք գռփի, մեզ համակարգային փոփոխություններ պետք չեն, ապա՝
ա. անգաղափար մեռնում են,
բ. զբաղվում են դեմագոգիայով,
դ. նպատակները հենց գռփելն է:

Հ.Գ. Օտար երկրում (կախված երկրից) մենք դառնում ենք օրինավոր, որովհետև օրինախախտ լինել պարզապես չենք կարող: Էդ օտար երկրի օրենքներն ու սահմանադրությունը համեմատեք այն օտար երկրի օրենքների ու սահմանադրության հետ, որտեղ մասնավորապես մենք լկտիանում ենք ու մեզ լիքը բաներ ենք թույլ տալիս:

Վիշապ
20.10.2011, 21:00
հա էլի… մարդը որ կնգան դավաճանում ա, մեղավոր չի քանի որ էդ մարմնավաճառի վրա գրած ա «խախտի՜ր ինձ, խախտի՜ր ինձ» … Վիշ ապեր, քունս դեռ չի տանում…

իմ դիտարկումնրը մի քիչ տարբեր էն էդ առումով … մի բան որ ալարում ես, կամ չես ուզում անել, մարդ ես ման գալիս որ մեղքը բարդես վրան… էսի նոր պրակտիկա չի…

Քունդ չի տանում, ինքդ քեզ հեքիաթներ պատմիր արդար ու բարի հասարակության մասին, որտեղ ակտիվ քաղաքացիները վերահսկում են իշխանություններին::P

Mephistopheles
20.10.2011, 21:07
Քունդ չի տանում, ինքդ քեզ հեքիաթներ պատմիր արդար ու բարի հասարակության մասին, որտեղ ակտիվ քաղաքացիները վերահսկում են իշխանություններին::P

քունս չի տանում ինչի՞ պատմեմ ապեր,… իրականությանն ինչ ա եղե՞լ որ… արդար չէ ակտիվ…

Վիշապ
20.10.2011, 21:18
քունս չի տանում ինչի՞ պատմեմ ապեր,… իրականությանն ինչ ա եղե՞լ որ… արդար չէ ակտիվ…

Քունդ չի տանում, արի մի ամիս օպերայի հայաթում միծինգ արա ապեր: Կարող ա ակտիվ հասարակություն հավաքվի շուրջդ: Ոնց տեսնում եմ կողի թեմայի վիդեոներում, ձախողակ, բայց ակտիվ «արդարամիտները» աղաղակում են, այդպես էլ մարդ չի հավաքվում: Մեր հասարակությունը նման է, որ չի ուզում նման թշվառները գան ու գոյություն ունեցող օրենքները փորձեն կիրառել, մասնավորապես ես վստահ եմ, որ չեն կարող:

Mephistopheles
20.10.2011, 21:28
Իմ կարծիքով ասել, թե օրինակ այսօրվա սահմանադրությունով կարելի է ավտորիտարիզմից ազատվել, կամ ամենավատ օրենքները կարելի է կիարառել և լավ արդյունքներ ստանալ, իրավական ու քաղաքական տեսակետից կատարյալ անգրագիտություն է: Ոչ մեկի վիրավորել չեմ ցանկանում: Ինքս իրավագետ կամ քաղաքագետ չեմ, ու դասական դիլետանտ եմ այս ասպարեզում, բայց տարրական տրամաբանությունը ինձ հուշում է, որ օրենքի «ճիշտ» լինելը ստորադասելը օրենքի կիրառման պրակիկային նշանակում է պղծել իրավագիտությունը:)): Օրենքի կիրառման մեխանիզմներն էլ են կարգավորվում օրենքով:
Ասել թե օրենքի լավ ու վատ լինելը այդքան կարևոր չէ, ինչքան օրենքին հետևելն ու այն պահպանելը նշանակում է հիմնվել անհատների մարդկայնության, արդարամտության, բարության, ու նման այլ պայծառ հատկանիշների վրա: Այդ պարագայում օրենքի կարիքը ընդհանրապես կարելի է վիճարկել: Օրենքը հենց նրա համար է, որպեսզի հնարավորինս բացառվի մարդկային ֆակտորի ազդեցությունը հասարակության կազմակերպման, կառավարման ու զարգացման ձևերի վրա, այսինքն կյանքը քաոսից բերվի կառավարելի, վերահսկելի, կանխատեսելի վիճակի: Իսկ վատ օրենքը մեկը կարող է չխախտել, մյուսը քիչ խախտել, էն մեկը միշտ խախտել, որովհետև վատ օրենքը արդյունավետ կերպով չի կարողանում բացառել խախտման հնարավորությունները: Չգիտեմ, հասկանալի եմ ասում, թե չէ: Իսկ էն քաղաքական ուժերը, որոնք էսօրվա դրությամբ ասում են, որ ահա մենք կգանք ու էս սահմանադրության ու էս օրենքների պայմաններում լավ կաշխատենք ու չենք գռփի, մեզ համակարգային փոփոխություններ պետք չեն, ապա՝
ա. անգաղափար մեռնում են,
բ. զբաղվում են դեմագոգիայով,
դ. նպատակները հենց գռփելն է:

Հ.Գ. Օտար երկրում (կախված երկրից) մենք դառնում ենք օրինավոր, որովհետև օրինախախտ լինել պարզապես չենք կարող: Էդ օտար երկրի օրենքներն ու սահմանադրությունը համեմատեք այն օտար երկրի օրենքների ու սահմանադրության հետ, որտեղ մասնավորապես մենք լկտիանում ենք ու մեզ լիքը բաներ ենք թույլ տալիս:

Վիշ, Դավը ճիշտ ա ասում… ոչ ոք օրենքի լավ լինելու անհրաժեշտությունը չի ժխտում, բայց համատարած ապօրինություններն ու կաշառակերությունը կապել օրենքների վատ լինելու հետ, սխալ է… օրենքը միշտ էլ անկատար է լինելու ինչ էլ որ անես, ինչ էլ լինի օրենքը մի բաց կամ անկատարություն կունենա քանի որ հասարակությունը դինամիկ է… միայն օրենքի կիրառման դեպքում այն կարող է հղկվել, մշակվել ու բարելավվեր… եթե օրենքը չի կիրառվում, ի՞նչ տարբերություն լավն է այն թե վատը…

քո կարծիքով կաշառակերությունն ու կոռումպացված համակարգը Հայաստանում էն քո գրած օրենքի պատճառով է՞… թե՞ երթևեկության (կամ որ ավելի շատ ա դուրդ կգալիս ասեմ "ճանապարհատրանսպորտային") կանոններն են մեղավոր որ ճանապարհը ով ոնց ուզում անցնում է… թե՞ ընտրական օրենսգիրքն է խայտառակ ընտրությունների պատճառը… 91-ին էդ օրենսգիքն ավելի վատը չէր, ոչ էլ մերձբալթյան երկրներն ավելի լավ ընտրական օրենսգիրք ունեին…

հ.գ. ուզում ես Իրանի սահմանադրությունը համեմատենք ԱՄՆ-ի հե՞տ… իմիջայլոց օրինապահ ենք դառնում մի երկեու սերունդ հետո

Mephistopheles
20.10.2011, 21:33
Քունդ չի տանում, արի մի ամիս օպերայի հայաթում միծինգ արա ապեր: Կարող ա ակտիվ հասարակություն հավաքվի շուրջդ: Ոնց տեսնում եմ կողի թեմայի վիդեոներում, ձախողակ, բայց ակտիվ «արդարամիտները» աղաղակում են, այդպես էլ մարդ չի հավաքվում: Մեր հասարակությունը նման է, որ չի ուզում նման թշվառները գան ու գոյություն ունեցող օրենքները փորձեն կիրառել, մասնավորապես ես վստահ եմ, որ չեն կարող:

… ապեր, ակտիվություն չի լինի, Սերոժը կմնա… ո՞վ ա տուժելու… կողի թեմայի մարդի՞կ… կմանան սրանք գոյություն ունեցող օրենքներով… ոնց որ տեսնում եմ սա ք(ձ)եզ լլրիվ ձեռ ա տալիս…

Chuk
20.10.2011, 21:56
Մեր Վիշապ ախպերը ճիշտ ա ասում: Սաղ օրենքն ա մեղավոր... ես դրա՛ մերը: Փոխենք օրենքը, լավ կլինի:
Թե չէ, ախպեր, ասենք որ ընտրությունների ժամանակ լցոնումներ էին անում, մարդկանց ծեծում էին, ահաբեկում էին, ախպեր, հո չես կարծում, օրենք էին խախտում: Չէ, մեր օրենքը էդ թույլատրում էր, ես էդ օրենքի մերը: Ու վափշե, որ ուզում եք իմանաք, անարդար մարդ էս երկրում չկա, էդ մեր օրենքն ա իրանց էդ հնարավորությունը տալիս, ես էդ օրենքի տիրու-տիրու-տիրու մերը :))

Վիշապ
20.10.2011, 22:09
Վիշ, Դավը ճիշտ ա ասում… ոչ ոք օրենքի լավ լինելու անհրաժեշտությունը չի ժխտում, բայց համատարած ապօրինություններն ու կաշառակերությունը կապել օրենքների վատ լինելու հետ, սխալ է…

Իսկ հետաքրքիր է, ինչի՞ հետ ես կապում: Համատարած տականքներ են չէ՞ շուրջ բոլորը, որ համատարած օրենքներ են խախտում: Թե՞ Սերժ Սարգսյանը պիտի ամեն օր հետևի, որ ոստիկանները հետևեն, որ մարդիկ ճանապարհը միայն հետիոտնային անցումով անցնեն:

քո կարծիքով կաշառակերությունն ու կոռումպացված համակարգը Հայաստանում էն քո գրած օրենքի պատճառով է՞… թե՞ երթևեկության (կամ որ ավելի շատ ա դուրդ կգալիս ասեմ "ճանապարհատրանսպորտային") կանոններն են մեղավոր որ ճանապարհը ով ոնց ուզում անցնում է… թե՞ ընտրական օրենսգիրքն է խայտառակ ընտրությունների պատճառը… 91-ին էդ օրենսգիքն ավելի վատը չէր, ոչ էլ մերձբալթյան երկրներն ավելի լավ ընտրական օրենսգիրք ունեին…

Դու որ ասում ես կոռումպացված համակարգ, ի՞նչ ես հասկանում: Ինձ թվում է, հասկանում ես այօրվա իշխանություններում գտնվող բոլոր անձանց: Ու կարելի է կարծել, որ եթե Լևոնը, Նիկոլը, ու մյուսները գան իշխանության, ապա համակարգը «կմաքրվի» ըստ քեզ: 91-ին ռեժիմ չկար ու ընտրություններն էլ վերջին հաշվով ձևականություն էին, մարդիկ ընտրեցին ըստ սիմպատիայի, իսկ ըստ սիմպատիայի՝ ամենալավ միկրոֆոն բռնողը, լակոնիկ շարժումներ անողը, ամենաշատ լեզուներ իմացողն ու ամենաճոռոմ բառեր օգտագործողը Լևոնն էր:

Օրենքը ապեր, հրահանգի պես մի բան է: Ու ինչպես վատ հրահանգը, կամ վատ հրամանը ոչ մի լավ բանի չի բերում, այդպես էլ օրենքն է: Պարզապես ոմանք ինչքան հասկանում եմ, օրենք ասելիս արդեն դրական բան են հասկանում, ասենք՝ կարգուկանոն, դեմոկրատիա, արդարություն... Մեֆ իսկ օրենքը կարո՞ղ է անարդար լինել, ի՞նչ ես կարծում: Թե՞ բոլոր օրենքները արդար են: Անարդար օրենքը պահպանե՞լն է լավ, թե՞ արդար օրենքը խախտելը::P

Վիշապ
20.10.2011, 22:16
Մեր Վիշապ ախպերը ճիշտ ա ասում: Սաղ օրենքն ա մեղավոր... ես դրա՛ մերը: Փոխենք օրենքը, լավ կլինի:
Թե չէ, ախպեր, ասենք որ ընտրությունների ժամանակ լցոնումներ էին անում, մարդկանց ծեծում էին, ահաբեկում էին, ախպեր, հո չես կարծում, օրենք էին խախտում: Չէ, մեր օրենքը էդ թույլատրում էր, ես էդ օրենքի մերը: Ու վափշե, որ ուզում եք իմանաք, անարդար մարդ էս երկրում չկա, էդ մեր օրենքն ա իրանց էդ հնարավորությունը տալիս, ես էդ օրենքի տիրու-տիրու-տիրու մերը :))

Չէ ապեր, փոխենք անձանց, և տեղը դնենք պուպուշների, որոնք չեն ծեծում ու չեն ահաբեկում: Ասենք Լևոնին: :P 96 թվի ընտրությունների ժամանակ օրենքը ավելի վատն էր բայց հո չէր կիրառվում հո չէր կիրառվում...

Chuk
20.10.2011, 22:19

Այ ապրես, մեր ախպեր, որ 96 թիվը հիշեցրիր: Չեմ գնահատում, երբվա օրենքն էր ավելի լավը (լավ ասելով հիմնականում հասկանում եմ հնարավորինս շատ դեպքեր ու նրբություններ հաշվի առնելը), բայց վստահ պնդում եմ, մեր ախպեր, որ եթե 96 թ.-ին օրենքը խստագույնս կիրառվեր, եթե չլինեին այդ օրենքի ոտնահարման դեպքերը, ուզում ա հիմիկվա օրենքից տաս անգամ ավելի վատ օրենք լիներ, դու մեկ ա, հիմա էդ օրինակը բերելու կարիք չէիր ունենա:

Իսկ եթե անկեղծ, ապա դեռևս մի տեսակ չեմ ուզում հավատամ, որ դու քո գրառումները լուրջ ես անում: Անկեղծ հույս ունեմ, որ էդ մտքերդ ընդամենը «ներվեր ուտելու» համար են ու դու տենց բաներ չես մտածում ;)

Վիշապ
20.10.2011, 22:26

Ճիշտն ասած, ես նույնը ձեր մասին եմ մտածում:))
Ապեր, իսկ դու փորձու՞մ ես ինքդ քեզ հարց տալ, թե ու՞մ է պետք օրենքի կիրառելը և ինչի՞ համար: Էն էլ խստագույն: Չլինի՞ դժոխքում հայտվելուց պիտի վախենան չկիրառողները, թե՞ խղճի խայթից կմեռնեն: Հլը լավ մտածի, կարող ա՞ շահերի խնդիր կա: Իսկ եթե շահերի խնդիր կա, ապա ինչի՞ պատճառով են շահերը այնպես ոչ բալանսավորված, որ մեկին նույն օրենքը ձեռք է տալիս կիրառելը իսկ մյուսին՝ ճիշտ հակառակը:

Chuk
20.10.2011, 22:34

Վիշ ջան, գնացինք «փիլիսոփայություն»:
Ապեր, արի սենց սիտուացիա պատկերացնենք: Մի առու, չորս տուն, ամեն տանը մի ընտանիք ու մի պտղատու այգի: Առուն բարակ ա: Բայց բոլորը պետք է իրենց այգին ջրեն: Լուծումը գտնվում ա: Նստում ու պայմանավորվում են, որ օրը մեկն ա այգին ջրելու: Ամեն ինչ լավ ա, բայց մի օր առաջին տան տերը տանը փորձեր ա անում ու հանկարծ հրազեն ա հայտնաբերում: Վայ քո արա... դրանով կարա կրակի, մարդ սպանի: Ու առուն թեքում ա իրա այգուն՝ հարևաններին էլ ասում ա. ֆսյո, ախպեր, ես զենք ունեմ, մեկդ շշկռվավ, սպանելու եմ: Օրե՞նքն էր վատը, թե՞ ուղղակի մեկը անազնիվ ձև գտավ էդ օրենքի վրա վերին բարձունքից թքած ունենալու: Հուշեմ. աներկբա երկրորդ տարբերակն ա: Էն երեք տների տերերն ինչ են անելու.. տարբերակները շատ են... տները թողնել ու ուրիշ տեղ գնալ ապրելուց մինչև իրենք էլ զենք ճարել փորձելն ու նույնն անելն, կամ, որ ամենալավն ա, երեքով իրար գլուխ հավաքվել, համախմբվել, զենքի դեմ հակազենք գտնելով օրենքը խախտողին կամ չեզոքացնելը կամ պարտադրելը, որ էլ չխախտի օրենքը, որտև ճիշտ ա, ամեն մեկն էլ կարող ա գայթակղություն ունենա մենակ տնօրինել առվին, բայց եթե մի պահ գիտակցես, թե էդ ինչքան վատ հետևանքներ կարող ա ունենալ՝ Քադաֆիի նման մի օր սատկացվելուց մինչև հարևանիդ քեզնից ուժեղանալը, կամ աղջկադ կողքի ծառի տակ մենակ բռնացնելն ու բռնաբարելը ու էլի եսիմ ինչեր: Չշարունակե՞մ, չէ՞, երևի արդեն հասկացար, թե ինչքան կարևոր է, որ անգամ փոքրիկ կանոններին հետևեն:

Վիշապ
20.10.2011, 22:50

Շատ հուզիչ պատմություն էր... եթե հավատանք նման պատմություններ պատմողներին, ապա Ռոբը հիմա պիտի ՀԱԱԳԱյում դատված լիներ, Սերժն էլ լքած լիներ երկիրը :)) Իրականում օրինակդ օրենքի, ավելի շուտ պատմությանդ մեջ՝ պայմանավորվածության անկատարության մեջ է: Որովհետև եթե պայմանավորված լինեին նաև, որ եթե որևէ մեկը զենք է հայտնաբերում ու դրա միջոցով տիրանում է ջրին, ապա հաջորդ զենք հայտնաբերողը անմիջապես սպանում է առաջինին, իսկ մյուս երկուսը դրա համար չեն մեղադրում սպանողին:
Իսկ դու էլի ազնվություն, արդարություն, բարություն խառնում ես քաղաքական ու իրավական կատեգորիաների հետ:

Mephistopheles
20.10.2011, 22:51
Իսկ հետաքրքիր է, ինչի՞ հետ ես կապում: Համատարած տականքներ են չէ՞ շուրջ բոլորը, որ համատարած օրենքներ են խախտում: Թե՞ Սերժ Սարգսյանը պիտի ամեն օր հետևի, որ ոստիկանները հետևեն, որ մարդիկ ճանապարհը միայն հետիոտնային անցումով անցնեն:
…կապում եմ, հարմարվողականության ու անօրինության նկատմամդ հասարակական հադուրժողականության հետ…

Դու որ ասում ես կոռումպացված համակարգ, ի՞նչ ես հասկանում: Ինձ թվում է, հասկանում ես այօրվա իշխանություններում գտնվող բոլոր անձանց: Ու կարելի է կարծել, որ եթե Լևոնը, Նիկոլը, ու մյուսները գան իշխանության, ապա համակարգը «կմաքրվի» ըստ քեզ: 91-ին ռեժիմ չկար ու ընտրություններն էլ վերջին հաշվով ձևականություն էին, մարդիկ ընտրեցին ըստ սիմպատիայի, իսկ ըստ սիմպատիայի՝ ամենալավ միկրոֆոն բռնողը, լակոնիկ շարժումներ անողը, ամենաշատ լեզուներ իմացողն ու ամենաճոռոմ բառեր օգտագործողը Լևոնն էր:

կոռումպացված համակարգը դա այն համակարգն է որն առանց կաշառակերության չի կարող գոյություն ունենալ, այսինքն եթե կաշառակերությունը վերացվի այդ համակարգը կդադարի գոյություն ունենալ… յուրաքանչյուր կաշառք հասնում է մինչև նախագահը և նրանց հարստացման աղբյուրը կաշառքն ու թալանն է… դրա համար իմ համար դժվար է հավատալ որ որոշ օղակներից բարձր ազնիվ մարդ կարող է լինել եթե այդ մարդը չի հրաժարվում իր պաշտոնից…

մարդկանց մի մասը, մգուցե մի զգալի մասը, միշտ էլ սիմպատիայով է քվեարկելու…

Օրենքը ապեր, հրահանգի պես մի բան է: Ու ինչպես վատ հրահանգը, կամ վատ հրամանը ոչ մի լավ բանի չի բերում, այդպես էլ օրենքն է: Պարզապես ոմանք ինչքան հասկանում եմ, օրենք ասելիս արդեն դրական բան են հասկանում, ասենք՝ կարգուկանոն, դեմոկրատիա, արդարություն... Մեֆ իսկ օրենքը կարո՞ղ է անարդար լինել, ի՞նչ ես կարծում: Թե՞ բոլոր օրենքները արդար են: Անարդար օրենքը պահպանե՞լն է լավ, թե՞ արդար օրենքը խախտելը::P

ապեր, դու օրենքը կիրառելուց հետո կարաս ասես որ այն վատն է OK՞… դու ասում ես որ խախտվում է ուրեմն վատն է, տենց բան չես կարող ասել, քո ասելով դուրս ա գալիս որ կաշառակերը մեղավոր չի օրենքն ա վատը… այ երբ որ կկիրառես ու դրա հետևանքները հակառակ էֆեկտ կտան էն ժամանակ ասա վատն են…

…ես կարծում եմ ու վերևն էլ գրել եմ որ օրենքը կարող է լինել անկատար ու կարող եմ ավելացնել նաև անարդար… կան ակընհայտ անարդար օրենքներ որոնք չարժե նույնիսկ կիրառել (քարկոծման պատժի իրականացում Իրանում) որպեսզի հետո չեննթարկվել ու վիճարկել… անարդարության աստիճաններ կան քարկոծումն ու քո պնդմամբ կաշառակերության մասին օրենքը. մեկը պետք չի կիրառել որ իմանաս վատն ու անարդար է, մյուսը թերըս արժե կիրառել որպեսզի բացերը մեջտեղ գան…

Chuk
20.10.2011, 22:52
Շատ հուզիչ պատմություն էր... եթե հավատանք նման պատմություններ պատմողներին, ապա Ռոբը հիմա պիտի ՀԱԱԳԱյում դատված լիներ, Սերժն էլ լքած լիներ երկիրը :)) Իրականում օրինակդ օրենքի, ավելի շուտ պատմությանդ մեջ՝ պայմանավորվածության անկատարության մեջ է: Որովհետև եթե պայմանավորված լինեին նաև, որ եթե որևէ մեկը զենք է հայտնաբերում ու դրա միջոցով տիրանում է ջրին, ապա հաջորդ զենք հայտնաբերողը անմիջապես սպանում է առաջինին, իսկ մյուս երկուսը դրա համար չեն մեղադրում սպանողին:
Իսկ դու էլի ազնվություն, արդարություն, բարություն խառնում ես քաղաքական ու իրավական կատեգորիաների հետ:
Լոլ :))

Լավ, ապեր, դե դու գնա կատարյալ օրենքի փնտրտուքով զբաղվի, իսկ ես քեզ խոսք եմ տալիս. գտիր ամենալավ հաշվարկված, հնարավորինս ամեն ինչ հաշվի առնող օրենքը, ու մի օր ես կգտնեմ դա խախտելու ճանապարհը:

Իսկ էնպես, քեզ թողնում եմ քո «լոլոների» հետ ;)

Վիշապ
20.10.2011, 23:09

Ապեր, ինձ թվում է, երկար փնտրտուքից հետո կհոգնես ու կհամակերպվես օրենքի հետ:P

Վիշապ
20.10.2011, 23:32
…կապում եմ, հարմարվողականության ու անօրինության նկատմամդ հասարակական հադուրժողականության հետ…

Հասարակությունը ոչ միայն հանդուրժում է, այլև մասնակցում է անօրինականություններին: Համակարգային խնդիրներ են::pardon

կոռումպացված համակարգը դա այն համակարգն է որն առանց կաշառակերության չի կարող գոյություն ունենալ, այսինքն եթե կաշառակերությունը վերացվի այդ համակարգը կդադարի գոյություն ունենալ… յուրաքանչյուր կաշառք հասնում է մինչև նախագահը և նրանց հարստացման աղբյուրը կաշառքն ու թալանն է… դրա համար իմ համար դժվար է հավատալ որ որոշ օղակներից բարձր ազնիվ մարդ կարող է լինել եթե այդ մարդը չի հրաժարվում իր պաշտոնից…

:hands Ոնց որ Ջորջ Բուշի աֆորիզմներից կարդամ: Փաստորեն սկզբից պետք է կաշառակերությունը վերացնել, որի արդյունքում կվերանա կոռումպացված համակարգը:

ապեր, դու օրենքը կիրառելուց հետո կարաս ասես որ այն վատն է OK՞… դու ասում ես որ խախտվում է ուրեմն վատն է, տենց բան չես կարող ասել, քո ասելով դուրս ա գալիս որ կաշառակերը մեղավոր չի օրենքն ա վատը… այ երբ որ կկիրառես ու դրա հետևանքները հակառակ էֆեկտ կտան էն ժամանակ ասա վատն են…
Ես օրենք կիրառող չեմ, ես օրենքին հնազանդ, օրենքը հարգող տղա եմ... ախպեր:apeape

…ես կարծում եմ ու վերևն էլ գրել եմ որ օրենքը կարող է լինել անկատար ու կարող եմ ավելացնել նաև անարդար… կան ակընհայտ անարդար օրենքներ որոնք չարժե նույնիսկ կիրառել (քարկոծման պատժի իրականացում Իրանում) որպեսզի հետո չեննթարկվել ու վիճարկել… անարդարության աստիճաններ կան քարկոծումն ու քո պնդմամբ կաշառակերության մասին օրենքը. մեկը պետք չի կիրառել որ իմանաս վատն ու անարդար է, մյուսը թերըս արժե կիրառել որպեսզի բացերը մեջտեղ գան…

Հիմա մենք ո՞նց իմանանք, որ օրենքն է պետք կիրառել, որը՝ ոչ: Կարող ե՞ս մի հատ լիստ ուղարկել, որտեղ կթվարկես այն օրենքները, որոնք դու կարծում ես, որ արդար են և արժէ կիրառել:)) Բարդակ, պօլնի խոդ... Որ ասում եմ անարխիստներ եք, չեք հավատում:

Տրիբուն
21.10.2011, 00:31
Օրինասեր ախպերներ, դու դարդ արեք, որ մեզ զոռով ու անդառնալիորեն մտցնում են ռուսի քամակն այնպես, որ մինչև ժամանակների վերջն այնտեղից էլ դուրս չգանք:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը (http://www.lragir.am/armsrc/economy-lrahos54846.html)

Ինտեգրվում ենք ամենակոռումպացված, ամոնաշովինիստ, ամենաանարդյունավետ, ամենահիվանդ ու նարկոման տնտեսությանը, ու ուրախանում ենք, կապիկի պես վերև-ներքև ենք թռչկոտում:

Վարչապետը պարզաբանել է (http://www.lragir.am/armsrc/economy-lrahos54925.html)

Կարծում եմ` սա պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որի վրա մեր մասնագետներն աշխատում են 1993 թվականից։ 1993-ին մենք եկել էինք նման համաձայնության և ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվավերացվեց։

Մենք էլ գիտեինք էս քսան տարի ա Եվրոպային ենք ինտեգրվում: Բայց արի ու տես, որ գնում ենք Պուծինի երազած եվրասիական միության (իմա նոր տիպի ԽՍՀՄ-ի) մեջ մտնելու ուղղությամբ: Յոխլար-մոխլար, սրանից արտահերթ իշխանափոխությունն էլ չի փրկի:

Տրիբուն
21.10.2011, 00:57
Ազատ, արդար, դեմոկրատական ընտրությունների ու իշխանությունները-ապստամբներ երկխոսության արդյունքում Քադաֆին հրաժարական տվեց ու ինքնասպանություն գործեց :(

Կադաֆին զոհվել է (http://www.lragir.am/armsrc/politics54957.html)

Իսկ այդ ընթացքում Հայաստանում ազատ արձակեցին բոլոր քաղբանտարկյալներին (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54931.html) ու մի քանի գիգանտ շախմատային քայլից ու քաղաքացիական ֆորումի մի քանի հանդիպումներից (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54941.html) հետո երկրում հաստատվեց սահմանդրական կարգ: (http://www.lragir.am/armsrc/country54878.html) Սահմանդրական կարգն էլ արդեն մանրից ՀԱԿ-ին ցույց ա տալիս իրա սահմանադրական գինը` խոսացած կամ վաստակած, մեր համար մեկ ա:

http://www.lragir.am/upld_img/131902139395.JPG

Վերջում Կոնգրեսը հայտարարություն արեց, (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54965.html) որում ինչպես միշտ փայլեց անգրագիտությամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել Ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան։

Տղեքը շախմատ են խաղում ու չգիտեն, որ ոստիկանությունը կալանավորում ա, չի ազատազրկում: Ազատազրկում ա դատարանը` մեղքը հաստատելուց հետո:

One_Way_Ticket
21.10.2011, 01:16
ճանապարհը ով ոնց ուզում անցնում է…
Մեֆ, մի անգամ ասիր, հավես չարի գրեմ, բայց երկրորդ անգամ չդիմացա։
Վերջին անգամ ե՞րբ ես Երևանում եղել։
Մարդկանց մեծամասնությունը վաղուց արդեն փողոցն անցնում է զեբրայով, կանաչ լույսին սպասելով։
Ի տարբերություն շատ եվրոպական երկրների, ի դեպ։

Mephistopheles
21.10.2011, 04:10
Հասարակությունը ոչ միայն հանդուրժում է, այլև մասնակցում է անօրինականություններին: Համակարգային խնդիրներ են::pardon

ուրեմն վատ օրենքի խնդիր չի… դու համակարգ ասելով ինչ ես հասկանում…

:hands Ոնց որ Ջորջ Բուշի աֆորիզմներից կարդամ: Փաստորեն սկզբից պետք է կաշառակերությունը վերացնել, որի արդյունքում կվերանա կոռումպացված համակարգը:

ընդեղ տենց բան ե՞մ գրել ուստա… հայերեն գրել եմ թե կոռումպացված համակարգը որն ա (իմ ձևակերպումը չի… )… վերացնելու ձևերն էլ երկրից երկիր կարա տարբեր լինի…

Բուշի ասածները քո համար կարող ա աֆորիզմա ապեր, մեզ մոտ դրան ասում են stand up comedy

Ես օրենք կիրառող չեմ, ես օրենքին հնազանդ, օրենքը հարգող տղա եմ... ախպեր:apeape

դու վատ օրենքին էլ ե՞ս հնազանդ ու հարգող թե որոշում ես որն ա լավը նրան էլ ենթարկվում ես…

Հիմա մենք ո՞նց իմանանք, որ օրենքն է պետք կիրառել, որը՝ ոչ: Կարող ե՞ս մի հատ լիստ ուղարկել, որտեղ կթվարկես այն օրենքները, որոնք դու կարծում ես, որ արդար են և արժէ կիրառել:)) Բարդակ, պօլնի խոդ... Որ ասում եմ անարխիստներ եք, չեք հավատում:

դրա էքսպրտը դու ես ընգեր, դու կազմի լիստը դու ես մի գլուխ համոզում սաղիս որ օրենքները վատն են դրա համար էլ բարդակ ա… ես ասում եմ կիրառի, օրինապահ եղի կիմանաս ընթացքում որն ա լավը… հիմա անարխիստը ո՞վ ա Վիշապ ջան…

Mephistopheles
21.10.2011, 04:18
Մեֆ, մի անգամ ասիր, հավես չարի գրեմ, բայց երկրորդ անգամ չդիմացա։
Վերջին անգամ ե՞րբ ես Երևանում եղել։
Մարդկանց մեծամասնությունը վաղուց արդեն փողոցն անցնում է զեբրայով, կանաչ լույսին սպասելով։
Ի տարբերություն շատ եվրոպական երկրների, ի դեպ։

ապրեք… խոսքս հետ եմ վերցնում…

Վիշապ
21.10.2011, 08:26
Օրինասեր ախպերներ, դու դարդ արեք, որ մեզ զոռով ու անդառնալիորեն մտցնում են ռուսի քամակն այնպես, որ մինչև ժամանակների վերջն այնտեղից էլ դուրս չգանք:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը (http://www.lragir.am/armsrc/economy-lrahos54846.html)

Ինտեգրվում ենք ամենակոռումպացված, ամոնաշովինիստ, ամենաանարդյունավետ, ամենահիվանդ ու նարկոման տնտեսությանը, ու ուրախանում ենք, կապիկի պես վերև-ներքև ենք թռչկոտում:

Վարչապետը պարզաբանել է (http://www.lragir.am/armsrc/economy-lrahos54925.html)

Մենք էլ գիտեինք էս քսան տարի ա Եվրոպային ենք ինտեգրվում: Բայց արի ու տես, որ գնում ենք Պուծինի երազած եվրասիական միության (իմա նոր տիպի ԽՍՀՄ-ի) մեջ մտնելու ուղղությամբ: Յոխլար-մոխլար, սրանից արտահերթ իշխանափոխությունն էլ չի փրկի:

Ախպեր, ոչինչ, թող վատը լինի այդ պայմանագիրը, կարևորն այն է, որ կողմերը այդ պայմանագրի կետերը պահպանեն և կիրառեն::8

Վիշապ
21.10.2011, 08:45
ուրեմն վատ օրենքի խնդիր չի… դու համակարգ ասելով ինչ ես հասկանում…

Համակարգ ասելով հասկանում եմ հենց համակարգ: Համակարգը չգիտե՞ս ինչ է, համակարգիչ, համակարգող, այ օրինակ երբ Սերժը Տիկոյի վրա ջղայնանում ա, ասում ա՝ հլը մի հատ համակարգի՛ քեզ, արա՛:angry:
Պետական կառավարման համակարգ: որը սահմանվում է սահմանադրությամբ և/կամ օրենքներով: Օրինակ Հայաստանի կառավարման համակարգի նկարագրությունը սզբից սկսվում է այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:», ու հետո լիքը կայֆեր-կայծեր որոնք թույլ են տալիս ավտարիտետին այնուամենայնիվ փաթաթած ունենալ ժողովդրին: Երկար-բարակ չեմ ուզում գրել, ինքդ կարդա ու մտածիր:

ընդեղ տենց բան ե՞մ գրել ուստա… հայերեն գրել եմ թե կոռումպացված համակարգը որն ա (իմ ձևակերպումը չի… )…
Իսկ ու՞մ ձևակերպումն է: Իսկ դու սեփական ձևակերպում ունե՞ս, թե «ըստ քեզ» հարցերին միշտ հղվում ես խորհրդավոր աղբյուրներին:

դու վատ օրենքին էլ ե՞ս հնազանդ ու հարգող թե որոշում ես որն ա լավը նրան էլ ենթարկվում ես…
Ըստ Սահմանադրության, ես օրենքի նկատմամբ խտրականություն դնելու իրավունք չունեմ: Այ ըմ ը թեյբլ:))

դրա էքսպրտը դու ես ընգեր, դու կազմի լիստը դու ես մի գլուխ համոզում սաղիս որ օրենքները վատն են դրա համար էլ բարդակ ա… ես ասում եմ կիրառի, օրինապահ եղի կիմանաս ընթացքում որն ա լավը… հիմա անարխիստը ո՞վ ա Վիշապ ջան… Ես «բարդակը» դրա պահով չասեցի...

Chuk
21.10.2011, 08:52
:))

Էս «քննարկումը» մի այլ կարգի բացում ա: Ինչևէ, կոնկրետ գրառումների էլ չեմ ուզում արձագանքել, ուղղակի անիմաստ ա, որտև մեկ ա, ում ուղղված են, էդ մարդիկ կամ ասածներիդ մասին իսկի չեն էլ մտածում, կամ էլ դիտավորությամբ խեղաթյուրում են՝ կամային ու ասածիդ հետ որևէ առնչություն չունեցող մեկնաբանություններով:

Պարզապես էս ողջ պատմությունն ինձ հիշեցրեց մեր իշխանություններին: Սրանք էլ են, հենց մեղադրվում են որևէ բանը վատ կազմակերպելու մեջ, անմեղ մանկան դեմք ընդունած անմեղսունակ հայտարարություն են անում, որ ախր իրենք շատ լավն են, ուղղակի.. էդ անտեր օրենքներն էին վատը ու հիմա հարկավոր է դրանք փոփոխել, լավացնել, բարեփոխել: Ու սկսու՜մ են բարեփոխելը... ափսոս, որ ինչքան էլ բարեփոխում են, մեկ է էդ օրենքները մնում են թղթին գրված, որտև ինչպես պարզ է ցանկացած իրապես մտածել կարողացող մարդու, մեր խնդիրները ոչ թե օրենքների վատը կամ անկատար լինելուց են (որոնք իսկապես հաճախ վատը կամ անկատար են), այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունից, դրանց վրա այլ, օրենքներից չբխող պատճառներով թքած ունենալուց: Բայց դե մեր իշխանական հանցագործները, ովքեր իրենց անմեղսունակի տեղ են դնում, օրենքի անկատարությունից են ճամարտակում :)

Ցանկացած զուգահեռ անցկացնելը թողնում եմ ընթերցողներին:

Վիշապ
21.10.2011, 09:49

Օրենքը գրողը իշխանությունն է։ Ոնց գրում է այդպես էլ իրականացնում է։ «Որևէ բանը կազմակերպելը» դրանք օրենքներ մտցնել է, որոշումներ ընդունել է, հրամաններ տալ է։
Ոչ մեկ չի ասել իշխանությունները պուպուշ են, օրենքը վատն է։ Դեմագոգիայով ես զբաղված։

Chuk
21.10.2011, 11:39
Դեմագոգիայով ես զբաղված։
Բացում ա :))
Արդեն քանի էջ ա դեմագոգիա ա անում, հիմա ինձ ա ասում :))

davidus
21.10.2011, 16:57
ժողովրդի կազմակերպման հարցում իշխանությունները կարող են նպաստել կամ խոչնդոտել, բայց ոչ կազմակերպել… հասարակությունը կազմակերպվում է ըստ շահերի, հետաքրքրությունների, մասնագիտության, տարիքի ու շատ այլ ֆակտորների, կամ դրանց համադրության…

Մեֆ, լավ էլի... կառավարությունը մի հատ «Բազե» ա կազմակերպում, մի քանի հազար մարդ ա տեղում հավաքվում... ո՞նց էղավ որ չի կազմակերպում...

davidus
21.10.2011, 17:18
Իմ կարծիքով ասել, թե օրինակ այսօրվա սահմանադրությունով կարելի է ավտորիտարիզմից ազատվել, կամ ամենավատ օրենքները կարելի է կիարառել և լավ արդյունքներ ստանալ, իրավական ու քաղաքական տեսակետից կատարյալ անգրագիտություն է: Ոչ մեկի վիրավորել չեմ ցանկանում: Ինքս իրավագետ կամ քաղաքագետ չեմ, ու դասական դիլետանտ եմ այս ասպարեզում, բայց տարրական տրամաբանությունը ինձ հուշում է, որ օրենքի «ճիշտ» լինելը ստորադասելը օրենքի կիրառման պրակիկային նշանակում է պղծել իրավագիտությունը:)): Օրենքի կիրառման մեխանիզմներն էլ են կարգավորվում օրենքով:
Ասել թե օրենքի լավ ու վատ լինելը այդքան կարևոր չէ, ինչքան օրենքին հետևելն ու այն պահպանելը նշանակում է հիմնվել անհատների մարդկայնության, արդարամտության, բարության, ու նման այլ պայծառ հատկանիշների վրա: Այդ պարագայում օրենքի կարիքը ընդհանրապես կարելի է վիճարկել: Օրենքը հենց նրա համար է, որպեսզի հնարավորինս բացառվի մարդկային ֆակտորի ազդեցությունը հասարակության կազմակերպման, կառավարման ու զարգացման ձևերի վրա, այսինքն կյանքը քաոսից բերվի կառավարելի, վերահսկելի, կանխատեսելի վիճակի: Իսկ վատ օրենքը մեկը կարող է չխախտել, մյուսը քիչ խախտել, էն մեկը միշտ խախտել, որովհետև վատ օրենքը արդյունավետ կերպով չի կարողանում բացառել խախտման հնարավորությունները: Չգիտեմ, հասկանալի եմ ասում, թե չէ: Իսկ էն քաղաքական ուժերը, որոնք էսօրվա դրությամբ ասում են, որ ահա մենք կգանք ու էս սահմանադրության ու էս օրենքների պայմաններում լավ կաշխատենք ու չենք գռփի, մեզ համակարգային փոփոխություններ պետք չեն, ապա՝
ա. անգաղափար մեռնում են,
բ. զբաղվում են դեմագոգիայով,
դ. նպատակները հենց գռփելն է:

Հ.Գ. Օտար երկրում (կախված երկրից) մենք դառնում ենք օրինավոր, որովհետև օրինախախտ լինել պարզապես չենք կարող: Էդ օտար երկրի օրենքներն ու սահմանադրությունը համեմատեք այն օտար երկրի օրենքների ու սահմանադրության հետ, որտեղ մասնավորապես մենք լկտիանում ենք ու մեզ լիքը բաներ ենք թույլ տալիս:

Վիշապ ջան, էդքան էլ ճշմարտանման չի: զուտ օրինակ. ենթադրենք բռնաբարություն կատարելու համար տալիս են 50 տարի: Ակնհայտ ա չէ, որ ոչ մի երկրում էսքան շատ չեն տալի, որովհետև առաջին հայացքից էլ երևում ա, որ պատիժը համաչափ չի հանցանքին: Բայց սա ինչ կապ ունի էս սխալ օրենքի հոդվածի կիրառման հետ, եթե նույնիսկ 10 տարվա դեպքում (փաստի հիման վրա) Նոյեմբերյանի քաղաքապետի տղեն բռնաբարության համար չի նստում, բայց մի հատ անտեր մարդու գլխին ողջ խստությամբ կիրառվում ա պատիժը: Էս ա խնդիրը:

Մեր օրենսդրության անկատարության առումով ես քեզ հետ կհամաձայնվեմ էն դեպքում, եթե դու ինձ կարողանաս ապացուցել, որ մեր օրենսդրության մեջ բացթողումն ու թերությունը ավելի շատ են, քան ուժեղ կողմերը: Իմ համոզմամբ, հաստատ էդպես չի: Փայլուն օրենսդրություն չունենք, բայց հաստատ էնքան վատը չի, որ մեր դժբախտությունների պատճառը մենակ դրա վրա բարդենք:

Մտածելակերպի հարց ա, կարելի ա մտածել, թե ոնց օրենքի անցքերը փակել, միևնույն ժամանակ կարելի ա պրպտել, թե ոնց անցք գտնել, որ դրանով շրջանցել օրենքը: Քո ասած ստորադասության հարց հատկապես չկա, որովհետև պարզ ա, որ ինչքան կարևոր ա օրենքի կիրառելը, էնքան կարևոր ա էդ օրենքի հասարակայնորեն ընդունելիությունը (այսինքն՝ կատարելությունը): Մի բան էլ կարելի ա ի նկատի ունենալ, որ նույն օրենքնրը մարդիկ են գրում, այսինքն՝ մարդկային ֆակտորը ի սկզբանե դրված ա օրենքի հիմքում (մուսուլմանական երկրներում գողության համար ձեռք կտրելը՝ վառ օրինակ):

Օրենքի վերահսկողության մասին. նույն մեր սահմանադրության մեջ հստակ գրված ա, որ ՀՀ իշխանության բարձրագույն մարմինները (բառացի նախագահ չաեսմ :)) ) պատասխանատում են երկրում օրինականության և օրենսդրության կիրառման համար: Հիմա, եթե էս մարդիկ, որոնք կարելի ա ասել գլխով են պատասխանատու օրենքի կիրարկման համար, չէն պահպանում ամենահասարակ օրենքի տառը, էլ ումից պիտի պահանջես քաոսի կազմակերպում ու մնացած բարի ցանկությունները: Չի կարող նման բան լինել. ցանկացած ստորադաս հետևում ու կրկնորինակում ա վերադասին (մեծամասամբ): Վերևինը անօրեն ա, ինքն էլ առանձնապես չի ձգտում օրինականության. ու սենց հիերարխիայով իջնում ա մինչև մեզ, հասարակ քաղաքացիներիս:

Քաղաքական ուժի առումով ավելի լավա լռեմ, որովհետև քեզնից շատ չեմ հավատում էդ ասողներին:

Վիշապ
21.10.2011, 20:22
Վիշապ ջան, էդքան էլ ճշմարտանման չի: զուտ օրինակ. ենթադրենք բռնաբարություն կատարելու համար տալիս են 50 տարի: Ակնհայտ ա չէ, որ ոչ մի երկրում էսքան շատ չեն տալի, որովհետև առաջին հայացքից էլ երևում ա, որ պատիժը համաչափ չի հանցանքին: Բայց սա ինչ կապ ունի էս սխալ օրենքի հոդվածի կիրառման հետ, եթե նույնիսկ 10 տարվա դեպքում (փաստի հիման վրա) Նոյեմբերյանի քաղաքապետի տղեն բռնաբարության համար չի նստում, բայց մի հատ անտեր մարդու գլխին ողջ խստությամբ կիրառվում ա պատիժը: Էս ա խնդիրը:
Եթե ինքդ քեզ «ճիշտ» հարցեր տաս, ապա կգտնես պատճառը։ Օրինակ.
(կոնկրետ գործին ծանոթ չեմ, պնդումներս վերացական են)
Իսկ ո՞վ է շահագրգռված, որ քաղաքապետը նստի, արդյո՞ք գործը կազմող քննիչները ու դատավորը շահագրգռված են, որ արդար դատ լինի...
Ի՞նչն է պատճառը որ նրանք արդարացնում են մեղավորին, մեղադրում են անմեղին...
Ի՞նչն է պատճառը, որ նրանք այդ ամենը անելով հանդերձ ամենաքիչը մնում են իրենց պաշտոններում
Զուտ բարոյական տեսակետից անշուշտ մարդկային խնդիրներ են՝ փող են կերել, կամ քաղաքապետը իրենց ընկերն է կամ բարեկամը, փոխադարձ լիքը շահեր ու պարտավորություններ ունեն և այլն, ու միարժամանակ թքած ունեն անտեր մարդկանց վրա....
Բայց քաղաքական ու իրավական տեսակետից նրանք փաստորեն իշխանության ավելցուկություն ունեն, որևէ վերահսկողության օղակ բացի նախագահից նրանց վրա չկա, իսկ նախագահը եթե տեսականորեն էլ ուզենա նրանց վերահսկել, չի կարող, քանի որ քաղաքապետերն ու դատավորները պարզապես շատ են:
Ինչու է այդպես, որովհետև մեր սահմանադրությունը իրականում ոչ թե անկախ, իրար հակակշռող ու հավասար իշխանություն ունեցող կառույցներ է նախատեսում, այլ իրականում ուղղահայաց իշխանություն։ Դա երևում է թե պրակտիկայում և թե կերևա եթե դու վերցնես սահմանադրությունը որպես մոդել, ստորին օողակներում դեֆեկտներ մոդելավորես ու տեսնես թե այդ դեֆեկտները տվյալ համակարգում ինչքան երկար ժամանակ գոյություն ունենալու շանսեր ունեն։
Ինչու՞ են ընտրությունները կեղծվում, որովհետև չկա մի գործոն, որը շահագրգռում է իրավապահներին հայտնաբերել այդ կեղծողներին ու հատ հատ պատժել բացի իրավապահների 200000 դրամ աշխատավարձից։ Իսկ իրենք իրենց հանցավոր անգործության համար հաստատ ավելի շատ են վաստակում և ավելի շատ կախվածություն են ունենում վերևներից որոնք էլ կեղծողներն են կամ շահագրգիռ մարդիկ, և որոնք էլ փոխարենը աչք են փակում ստորադասի հանցավոր անգործության վրա, այսինքն գործ ունենք փոխադարձ շահերի հետ, որոնց համար որևէ արգելող մեխանիզմ օրենքով չի նախատեսվում։
Գուցե բա՞րդ եմ խոսում...
Ես նորից կրկնում եմ, ես չեմ ասում կոնկրետ օրենքներ առանձին–առանձին վատն են, նրանք վատն են որպես ամբողջություն։ Ես չեմ ասում, որ ասենք բռնաբարողին 10 տարի տվող օրենքը վատն է։

Մեր օրենսդրության անկատարության առումով ես քեզ հետ կհամաձայնվեմ էն դեպքում, եթե դու ինձ կարողանաս ապացուցել, որ մեր օրենսդրության մեջ բացթողումն ու թերությունը ավելի շատ են, քան ուժեղ կողմերը: Իմ համոզմամբ, հաստատ էդպես չի: Փայլուն օրենսդրություն չունենք, բայց հաստատ էնքան վատը չի, որ մեր դժբախտությունների պատճառը մենակ դրա վրա բարդենք:
Եթե ամփոփեմ իմ կարծիքը մեր դժբախտությունների պատճառների մասին, ապա այն հետևյալն է՝
Պատճառ 1. Իշխանությունները լավ չեն աշխատում, որովհետև ներկա համակարգը որով նրանք աշխատում են, նրանց չի մոտիվացնում, այլ ընդհակառակը՝ հղփացնում է։ Համակարգային փոփոխությունների մասին ներկա իշխանությունները չեն մտածում ու հազիվ թե մտածեն;
Պատճառ 2. Ներկա համակարգը և օրենքները վատն են, որովհետև համակարգի պատասխանատուները, օրենսդիրը և գործադիրը վատ են աշխատում ու բաղկացած են անհաջող կադրերից (անազնիվ, տգետ)։ Կադրային փոփոխությունների մասին ներկա իշխանությունները առանձնապես չեն մտածում իրենք էլ հազիվ թե իրենց փոխեն։
Պատճառ 3. ամենակարևորը՝ գոյություն չունի ազգային–պետական նպատակ։

Իսկ օրենքի վրա ես կենտրոնանում եմ զուտ մեկ պատճառով՝ ես կարծում եմ, որ այն պնդումները թե մեր օրենքներն ու սահմանադրությունը լավն են (կամ շատ վատը չեն) պարզապես իշխանության մեջ գտնվող անձինք են վատը, պետք է նրանց փոխել և ամեն ինչ լավ կլինի, սխալ պնդումներ են։ Քանի գաղափարները չեն փոխվել, անձերի փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն բերելու։ Թեկուզ և դա լինի ժողովդրի ճնշման միջոցով։ Հետhեղափոխական իներցիան բավականին երկար է տևում, և մարդիկ մինչև ջոկում են, որ բան չի փոխվել, ստահակները օգտվում են այնքան, ինչքան որ պետք է։
Լավ է որ մեր ժողովուրդը հիմա դատարկ խոսքերին այլևս այդպես չի հավատում ինքան առաջ էր։ Դատարկ խոսքերին հավատացողներից մեկն էլ ես էի։

Տրիբուն
21.10.2011, 21:31
Ախպեր, ոչինչ, թող վատը լինի այդ պայմանագիրը, կարևորն այն է, որ կողմերը այդ պայմանագրի կետերը պահպանեն և կիրառեն::8

Հոպար, էտ պայմանաբիրը մի կետ ունի, որը պիտի կատարվի, ու էտ կետը կոչվում ա <Ռուսը ոնց ասեց, տենց էլ պըտի ըլնի>: Ինձ չես հավատում, Պուծինին հարցրա:

Տրիբուն
21.10.2011, 21:38
:))

Էս «քննարկումը» մի այլ կարգի բացում ա: Ինչևէ, կոնկրետ գրառումների էլ չեմ ուզում արձագանքել, ուղղակի անիմաստ ա, որտև մեկ ա, ում ուղղված են, էդ մարդիկ կամ ասածներիդ մասին իսկի չեն էլ մտածում, կամ էլ դիտավորությամբ խեղաթյուրում են՝ կամային ու ասածիդ հետ որևէ առնչություն չունեցող մեկնաբանություններով:

Պարզապես էս ողջ պատմությունն ինձ հիշեցրեց մեր իշխանություններին: Սրանք էլ են, հենց մեղադրվում են որևէ բանը վատ կազմակերպելու մեջ, անմեղ մանկան դեմք ընդունած անմեղսունակ հայտարարություն են անում, որ ախր իրենք շատ լավն են, ուղղակի.. էդ անտեր օրենքներն էին վատը ու հիմա հարկավոր է դրանք փոփոխել, լավացնել, բարեփոխել: Ու սկսու՜մ են բարեփոխելը... ափսոս, որ ինչքան էլ բարեփոխում են, մեկ է էդ օրենքները մնում են թղթին գրված, որտև ինչպես պարզ է ցանկացած իրապես մտածել կարողացող մարդու, մեր խնդիրները ոչ թե օրենքների վատը կամ անկատար լինելուց են (որոնք իսկապես հաճախ վատը կամ անկատար են), այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունից, դրանց վրա այլ, օրենքներից չբխող պատճառներով թքած ունենալուց: Բայց դե մեր իշխանական հանցագործները, ովքեր իրենց անմեղսունակի տեղ են դնում, օրենքի անկատարությունից են ճամարտակում :)

Ցանկացած զուգահեռ անցկացնելը թողնում եմ ընթերցողներին:

Չուկ ջան, ալիքները մի խառնի: Էս պաին մի այլ կարգի բացում ա մենակ Լևոնը, իսկ ամենաանմեղսունակ հայտարարությունները անում ա ՀԱԿ-ը: Ստեղի գրառում անողներս հրեշակներ ենք ՀԱԿ-ի մոտ:

Ամենամազալուն էն ա, որ Լևոնը մի օր բլթցրեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ քաղաքական վերադասավորումներ ու զարգացումներ են լինելու: Ու քանի որ ՀԱԿ-ի հետ կապված ոչ մի զարգացում ուղղակի չի կարող լինել, ոչ հեկտեմբերին, ոչ նոյեմբերին, ոչ էլ երբևէ, ապա ողջ ընդդիմադիր մամուլը առավոտից իրիկուն սպասում ա, որ դմբլդոխը էնքան դուխ ունենա, որ կոալիցիայից դուրս կգա, ու դա ներկայացնեն որպես լուրջ քաղաքական զարգացում ու Լևոնի հերթական գիգանտ կանխատեսում :D Այ էսի ա մի այլ կարգի բացում ... մի ուրիշ կարգի ա բացում ...

Դու էն ասա, էս քաղաքացիական ֆորումի ժամանակ ժողովրդին էլի կրթելուն են, թե՞ վախն են չափելու:

Վիշապ
21.10.2011, 22:19
Հոպար, էտ պայմանաբիրը մի կետ ունի, որը պիտի կատարվի, ու էտ կետը կոչվում ա <Ռուսը ոնց ասեց, տենց էլ պըտի ըլնի>: Ինձ չես հավատում, Պուծինին հարցրա:

Ես գիտեմ, ուղղակի մեր «օրենքային» թեմայի շրջանակներում էի:)) Մարդ կա ասումա՝ օրենքը թեկուզ վատը լինի, բայց որ կիրառվի, ապա՝ լավ կլինի: Ես էլ պայմանագրի վրա եմ օրինակը բերում թարմ-թարմ:

davidus
22.10.2011, 00:13
Եթե ինքդ քեզ «ճիշտ» հարցեր տաս, ապա կգտնես պատճառը։ Օրինակ.
(կոնկրետ գործին ծանոթ չեմ, պնդումներս վերացական են)
Իսկ ո՞վ է շահագրգռված, որ քաղաքապետը նստի, արդյո՞ք գործը կազմող քննիչները ու դատավորը շահագրգռված են, որ արդար դատ լինի...
Ի՞նչն է պատճառը որ նրանք արդարացնում են մեղավորին, մեղադրում են անմեղին...
Ի՞նչն է պատճառը, որ նրանք այդ ամենը անելով հանդերձ ամենաքիչը մնում են իրենց պաշտոններում
Զուտ բարոյական տեսակետից անշուշտ մարդկային խնդիրներ են՝ փող են կերել, կամ քաղաքապետը իրենց ընկերն է կամ բարեկամը, փոխադարձ լիքը շահեր ու պարտավորություններ ունեն և այլն, ու միարժամանակ թքած ունեն անտեր մարդկանց վրա....
Բայց քաղաքական ու իրավական տեսակետից նրանք փաստորեն իշխանության ավելցուկություն ունեն, որևէ վերահսկողության օղակ բացի նախագահից նրանց վրա չկա, իսկ նախագահը եթե տեսականորեն էլ ուզենա նրանց վերահսկել, չի կարող, քանի որ քաղաքապետերն ու դատավորները պարզապես շատ են:
Ինչու է այդպես, որովհետև մեր սահմանադրությունը իրականում ոչ թե անկախ, իրար հակակշռող ու հավասար իշխանություն ունեցող կառույցներ է նախատեսում, այլ իրականում ուղղահայաց իշխանություն։ Դա երևում է թե պրակտիկայում և թե կերևա եթե դու վերցնես սահմանադրությունը որպես մոդել, ստորին օողակներում դեֆեկտներ մոդելավորես ու տեսնես թե այդ դեֆեկտները տվյալ համակարգում ինչքան երկար ժամանակ գոյություն ունենալու շանսեր ունեն։
Ինչու՞ են ընտրությունները կեղծվում, որովհետև չկա մի գործոն, որը շահագրգռում է իրավապահներին հայտնաբերել այդ կեղծողներին ու հատ հատ պատժել բացի իրավապահների 200000 դրամ աշխատավարձից։ Իսկ իրենք իրենց հանցավոր անգործության համար հաստատ ավելի շատ են վաստակում և ավելի շատ կախվածություն են ունենում վերևներից որոնք էլ կեղծողներն են կամ շահագրգիռ մարդիկ, և որոնք էլ փոխարենը աչք են փակում ստորադասի հանցավոր անգործության վրա, այսինքն գործ ունենք փոխադարձ շահերի հետ, որոնց համար որևէ արգելող մեխանիզմ օրենքով չի նախատեսվում։
Գուցե բա՞րդ եմ խոսում...
Ես նորից կրկնում եմ, ես չեմ ասում կոնկրետ օրենքներ առանձին–առանձին վատն են, նրանք վատն են որպես ամբողջություն։ Ես չեմ ասում, որ ասենք բռնաբարողին 10 տարի տվող օրենքը վատն է։

Էս ինչ մի խորանալ խորացար :)) Ամեն ինչ շատ ավելի պարզ ա. պաշտոնյան գիտակցված խախտում ա օրենքը, ոչ թե նրա համար, որ օրենքը թույլ ա տալիս, այլ նրա համար, որ վերահսկողին մի հատ պատիվ տալով, մուծվելով, կիսվելով գլուխը ավելորդ գլխացավանքից կազատի: Պարզ մեխանիզմ ա շատ:

Նախագահը դատավորին ուղղակի չի վերահսկում. գոյություն ունի հատուկ կառույց, որը հենց զբաղվում ա դատավորների կայացրած վճիռների ուսումնասիրությամբ. ինչքան շատ դատավոր, էնքան մեծ ապարատ: Ընենց որ դատավորների շատ լինելը հաստատ թեմա չի:

Պետական կառավարումը ինքնին ենթադրում է կառավարման մակարդակների առկայություն, որը թերություն չէ: Չկա մի խոշոր կազմակերպություն, որը չունենա իշխանության ուղղահայաց տարանջատում. սա նարմալ բան ա: Խնդիրը էդ մակարդակների անհարկի մեծ թվի մեջ ա, որի արտահայտումն ա բյուրոկրատիան:

Վիշապ, էս ընտրությունների պահով լրիվ բոմբեցիր. ինչ ա նշանակում գործոն լինի, որ հայտնաբերվի ընտրակեղծիքը: Եթե ոստիկանապետը ուղղակի հրաման ա տալիս էդ ամենի վրա աչք փակել, հլը մի բան էլ սատարել, էլ ինչ մոտիվացիայի մասին ա խոսքը: Եթե ոստիկանը նույն իր համակարգում էդքան բարոյազրկված չզգա, ոնց որ հիմա ա, ինքը 150 հազարով էլ իր հասանելիքը կանի: Ստեղ փողը ամենաորոշիչը չի:

Բարդ խոսելու պահով. դու կարող ա էս կերպ էս պատկերացնում իրերի դասավորվածությունը, բայց անպայման չի, որ իրականում դա էդպես լինի:

Եթե ամփոփեմ իմ կարծիքը մեր դժբախտությունների պատճառների մասին, ապա այն հետևյալն է՝
Պատճառ 1. Իշխանությունները լավ չեն աշխատում, որովհետև ներկա համակարգը որով նրանք աշխատում են, նրանց չի մոտիվացնում, այլ ընդհակառակը՝ հղփացնում է։ Համակարգային փոփոխությունների մասին ներկա իշխանությունները չեն մտածում ու հազիվ թե մտածեն;
Պատճառ 2. Ներկա համակարգը և օրենքները վատն են, որովհետև համակարգի պատասխանատուները, օրենսդիրը և գործադիրը վատ են աշխատում ու բաղկացած են անհաջող կադրերից (անազնիվ, տգետ)։ Կադրային փոփոխությունների մասին ներկա իշխանությունները առանձնապես չեն մտածում իրենք էլ հազիվ թե իրենց փոխեն։
Պատճառ 3. ամենակարևորը՝ գոյություն չունի ազգային–պետական նպատակ։

1. Ֆանտաստիկ բան ես գրել. մարդին իշխանության ղեկին են, դրանից ավել էլ ի՞նչ մոտիվացիա ա պետք իրանց: Իրանք սեփական պատկերացումներով են կառուցում երկիրը, սրանից ավել էլ ինչ կարող են ուզել: ՉԵմ ասում թե գրպանները չեն հաստացնելու, դա բնական ա աշխարհի բոլոր ծայրերում, բայց գրպան հաստացնելու էլ ձև կա ու սահման:
2. Կառավարման երկրորդ մակարդակում համարյա բոլորն էլ հաջող կադրեր են. խոսքը փոխնախարարների ու տեղակալների մասին ա: Բայց էս մարդկանց կարծիքը զրո ա դառնում, երբ վերևից մի հատ հրաման ա գալիս, որ էս տեղում էսինչ մակերեսով հողը պիտի օտարվի էսինչի օգտին: Դե թող գնա ու փոխնախարարը կամ տեղակալը հետևը ճղի: Կարո՞ղ ա ինչ-որ բան անի: Նայում ես նույն նախարարության ներսում, վարչություն կա, որ աշխատողներին հեռվից մատով են ցույց տալիս, բայց վարչություն էլ կա բացի կոֆե դնելուց ուրիշ բանի ունակ չի: Այսինքն՝ կադրերի անոկարությունը միանշանակ չի:
3. ազգային-պետական նպատակ (գաղափարախոսություն) ունենալու համար ժողովուրդը նախ պիտի պատրաստ լինի դրան: Հիմա դու քեզ մի հատ հարցրու. մենք պատրա՞ստ ենք էդ գաղափարախոսությունը ունենալու:

Իսկ օրենքի վրա ես կենտրոնանում եմ զուտ մեկ պատճառով՝ ես կարծում եմ, որ այն պնդումները թե մեր օրենքներն ու սահմանադրությունը լավն են (կամ շատ վատը չեն) պարզապես իշխանության մեջ գտնվող անձինք են վատը, պետք է նրանց փոխել և ամեն ինչ լավ կլինի, սխալ պնդումներ են։ Քանի գաղափարները չեն փոխվել, անձերի փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն բերելու։ Թեկուզ և դա լինի ժողովդրի ճնշման միջոցով։ Հետhեղափոխական իներցիան բավականին երկար է տևում, և մարդիկ մինչև ջոկում են, որ բան չի փոխվել, ստահակները օգտվում են այնքան, ինչքան որ պետք է։
Լավ է որ մեր ժողովուրդը հիմա դատարկ խոսքերին այլևս այդպես չի հավատում ինքան առաջ էր։ Դատարկ խոսքերին հավատացողներից մեկն էլ ես էի։

Կան անձեր, ու կան «անձեր»: Անձերի փոփոխությունից, համաձայն եմ, որ ոչ մի բան չի փոխվի, բայց կան մի որոշ թվով «անձեր», որոնց փոխարինելը ուրիշներով, որոնց նախորդներից տարբերվում են գոնե մի քիչ սկզբունքայնությամբ, համեմատաբար անկախ են, իշխանության հասնելու համար սրա-նրա հետևը չեմ մտել, կգանգեցնի համակարգային փոփոխությունների: Ու դրանցից ահեմակարևորերից մեկը էսօր հայաստանում նախագահն ա: ՀԵռու մի գնա, վերևից հարևանին նայի: Հլը մի պահ վերանանք նրան ցույց տրվող արևմտյան աջակցությունից. փաստացի ապացուցե՞ց, որ մի ծաղկով լավ էլ գարուն ա գալիս:

Mephistopheles
22.10.2011, 02:17
Համակարգ ասելով հասկանում եմ հենց համակարգ: Համակարգը չգիտե՞ս ինչ է, համակարգիչ, համակարգող, այ օրինակ երբ Սերժը Տիկոյի վրա ջղայնանում ա, ասում ա՝ հլը մի հատ համակարգի՛ քեզ, արա՛:angry:
Պետական կառավարման համակարգ: որը սահմանվում է սահմանադրությամբ և/կամ օրենքներով: Օրինակ Հայաստանի կառավարման համակարգի նկարագրությունը սզբից սկսվում է այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:», ու հետո լիքը կայֆեր-կայծեր որոնք թույլ են տալիս ավտարիտետին այնուամենայնիվ փաթաթած ունենալ ժողովդրին: Երկար-բարակ չեմ ուզում գրել, ինքդ կարդա ու մտածիր:

ապեր պարզ հարց եմ տվել, որը մի տողանոց պատասխան ուներ… ընգար սարեր ձորեր… ու հարցրել էի որ ճշտեմ նույն բանի մասին ենք խոսում… ի՞նչը կարդամ մտածեմ ապեր…

Իսկ ու՞մ ձևակերպումն է: Իսկ դու սեփական ձևակերպում ունե՞ս, թե «ըստ քեզ» հարցերին միշտ հղվում ես խորհրդավոր աղբյուրներին:

Transparency International-ի էդքան էլ բանից բեխաբար կազմակերպություն չի ոչ էլ խորհրդավոր ա… խի պտի ունենայի՞… ես իրանց ձևակերպման հետ համաձայն եմ… իսկ դու քոնն ունե՞ս…

Ըստ Սահմանադրության, ես օրենքի նկատմամբ խտրականություն դնելու իրավունք չունեմ: Այ ըմ ը թեյբլ:))

մի դիր… վիճարկի…

Mephistopheles
22.10.2011, 02:44
Մեֆ, լավ էլի... կառավարությունը մի հատ «Բազե» ա կազմակերպում, մի քանի հազար մարդ ա տեղում հավաքվում... ո՞նց էղավ որ չի կազմակերպում...

դրան հասարակության կազմակերպել չեն ասում Դավ ջան… մարդկանց իրար գլխի հավաքելով չի… մարդիկ պետք ա հնրավորություն ունենան իրենք կազմակերպվելու… դրա օրինակ կարա լինի Մարիամ Սուխուդյանը, "Չենք Լռելու"-ն, արհմիություններ… հայաստանում դրանք դեռ թույլ են… Բազեները պիոներների մնացորդներն են…

Mephistopheles
22.10.2011, 03:11
Էս ինչ մի խորանալ խորացար :)) Ամեն ինչ շատ ավելի պարզ ա. պաշտոնյան գիտակցված խախտում ա օրենքը, ոչ թե նրա համար, որ օրենքը թույլ ա տալիս, այլ նրա համար, որ վերահսկողին մի հատ պատիվ տալով, մուծվելով, կիսվելով գլուխը ավելորդ գլխացավանքից կազատի: Պարզ մեխանիզմ ա շատ:

Նախագահը դատավորին ուղղակի չի վերահսկում. գոյություն ունի հատուկ կառույց, որը հենց զբաղվում ա դատավորների կայացրած վճիռների ուսումնասիրությամբ. ինչքան շատ դատավոր, էնքան մեծ ապարատ: Ընենց որ դատավորների շատ լինելը հաստատ թեմա չի:

Պետական կառավարումը ինքնին ենթադրում է կառավարման մակարդակների առկայություն, որը թերություն չէ: Չկա մի խոշոր կազմակերպություն, որը չունենա իշխանության ուղղահայաց տարանջատում. սա նարմալ բան ա: Խնդիրը էդ մակարդակների անհարկի մեծ թվի մեջ ա, որի արտահայտումն ա բյուրոկրատիան:

Վիշապ, էս ընտրությունների պահով լրիվ բոմբեցիր. ինչ ա նշանակում գործոն լինի, որ հայտնաբերվի ընտրակեղծիքը: Եթե ոստիկանապետը ուղղակի հրաման ա տալիս էդ ամենի վրա աչք փակել, հլը մի բան էլ սատարել, էլ ինչ մոտիվացիայի մասին ա խոսքը: Եթե ոստիկանը նույն իր համակարգում էդքան բարոյազրկված չզգա, ոնց որ հիմա ա, ինքը 150 հազարով էլ իր հասանելիքը կանի: Ստեղ փողը ամենաորոշիչը չի:

Բարդ խոսելու պահով. դու կարող ա էս կերպ էս պատկերացնում իրերի դասավորվածությունը, բայց անպայման չի, որ իրականում դա էդպես լինի:

1. Ֆանտաստիկ բան ես գրել. մարդին իշխանության ղեկին են, դրանից ավել էլ ի՞նչ մոտիվացիա ա պետք իրանց: Իրանք սեփական պատկերացումներով են կառուցում երկիրը, սրանից ավել էլ ինչ կարող են ուզել: ՉԵմ ասում թե գրպանները չեն հաստացնելու, դա բնական ա աշխարհի բոլոր ծայրերում, բայց գրպան հաստացնելու էլ ձև կա ու սահման:
2. Կառավարման երկրորդ մակարդակում համարյա բոլորն էլ հաջող կադրեր են. խոսքը փոխնախարարների ու տեղակալների մասին ա: Բայց էս մարդկանց կարծիքը զրո ա դառնում, երբ վերևից մի հատ հրաման ա գալիս, որ էս տեղում էսինչ մակերեսով հողը պիտի օտարվի էսինչի օգտին: Դե թող գնա ու փոխնախարարը կամ տեղակալը հետևը ճղի: Կարո՞ղ ա ինչ-որ բան անի: Նայում ես նույն նախարարության ներսում, վարչություն կա, որ աշխատողներին հեռվից մատով են ցույց տալիս, բայց վարչություն էլ կա բացի կոֆե դնելուց ուրիշ բանի ունակ չի: Այսինքն՝ կադրերի անոկարությունը միանշանակ չի:
3. ազգային-պետական նպատակ (գաղափարախոսություն) ունենալու համար ժողովուրդը նախ պիտի պատրաստ լինի դրան: Հիմա դու քեզ մի հատ հարցրու. մենք պատրա՞ստ ենք էդ գաղափարախոսությունը ունենալու:

Կան անձեր, ու կան «անձեր»: Անձերի փոփոխությունից, համաձայն եմ, որ ոչ մի բան չի փոխվի, բայց կան մի որոշ թվով «անձեր», որոնց փոխարինելը ուրիշներով, որոնց նախորդներից տարբերվում են գոնե մի քիչ սկզբունքայնությամբ, համեմատաբար անկախ են, իշխանության հասնելու համար սրա-նրա հետևը չեմ մտել, կգանգեցնի համակարգային փոփոխությունների: Ու դրանցից ահեմակարևորերից մեկը էսօր հայաստանում նախագահն ա: ՀԵռու մի գնա, վերևից հարևանին նայի: Հլը մի պահ վերանանք նրան ցույց տրվող արևմտյան աջակցությունից. փաստացի ապացուցե՞ց, որ մի ծաղկով լավ էլ գարուն ա գալիս:

ամեն ինչի հետ համաձայն եմ բացի 3րդ կետից… ընդհանուր նպատակներ կարող ենք ունենալ, բայց ոչ քաղափարախոսություն…

Վիշապ
22.10.2011, 09:50
Էս ինչ մի խորանալ խորացար :)) Ամեն ինչ շատ ավելի պարզ ա. պաշտոնյան գիտակցված խախտում ա օրենքը, ոչ թե նրա համար, որ օրենքը թույլ ա տալիս, այլ նրա համար, որ վերահսկողին մի հատ պատիվ տալով, մուծվելով, կիսվելով գլուխը ավելորդ գլխացավանքից կազատի: Պարզ մեխանիզմ ա շատ:

Այսինքն օրենքը չխախտելը, կամ օրենքի պահանջը կատարելը ավելորդ գլխացավա՞նք է պաշտոնյայի համար, որ ստիպված վերևներին պատիվ է տալիս::think էս ինչ մի գլխացավանք օրենքներ ունենք:))

Նախագահը դատավորին ուղղակի չի վերահսկում. գոյություն ունի հատուկ կառույց, որը հենց զբաղվում ա դատավորների կայացրած վճիռների ուսումնասիրությամբ. ինչքան շատ դատավոր, էնքան մեծ ապարատ: Ընենց որ դատավորների շատ լինելը հաստատ թեմա չի:

Ահա, ուղղակի չի վերահսկում, պարզապես արդարադատության խորհուրդը, որը բաղկացած է Նախագահի ու ԱԺ կողմից նշանակված դատավորներից ու իրավաբաններից, նախագահին է ներկայացնում դատավորների ցանկը, որ նախագահը հաստատի: ՀՀ Սահմանադրությունը ասում է՝

Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:
Դու խելացի տղա ես երևում, կարո՞ղ ես ասել, թե Սահմանադրության այդ որ հոդվածներն են և այդ որ օրենքներն են, որ երաշխավորում են Դատարանների անկախությունը: Ես օրինակ միամիտս առնվազն 20 Նախագահի հիշատակում եմ տեսնում Սահմանադրության դատական իշխանության մասին գլխում: Թե՞ դա կապ չունի՝

Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին:

Իսկ եթե չենթարկվե՞ն...

Դատավորը և սահմնադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության: Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահը կամ սահմանադրական դատարանի նախագահը:

Փաստորեն դատավոր ձերբակալելը ահագին գլխացավանք է, տեսնես ինչի՞ց պիտի վախենա մեր անկախ դատավորը:

Վիշապ, էս ընտրությունների պահով լրիվ բոմբեցիր. ինչ ա նշանակում գործոն լինի, որ հայտնաբերվի ընտրակեղծիքը: Եթե ոստիկանապետը ուղղակի հրաման ա տալիս էդ ամենի վրա աչք փակել, հլը մի բան էլ սատարել, էլ ինչ մոտիվացիայի մասին ա խոսքը: Եթե ոստիկանը նույն իր համակարգում էդքան բարոյազրկված չզգա, ոնց որ հիմա ա, ինքը 150 հազարով էլ իր հասանելիքը կանի: Ստեղ փողը ամենաորոշիչը չի:

Բարդ խոսելու պահով. դու կարող ա էս կերպ էս պատկերացնում իրերի դասավորվածությունը, բայց անպայման չի, որ իրականում դա էդպես լինի:

Օքեյ... փաստորեն ոստիկանապետին փոխում ենք, տեղը մի հատ բարոյական ոստիկանապետ ենք նշանակում ու երկրում կոռուպցիան կրճատվում է 50%:-ով: Այսինքն այս հարցով դու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն ես:
Իսկ ոստիկանապետը նման հրաման է տալիս զուտ այն պատճառով, որ ինքը տականք է, ուրիշ պատճառ չունի նա այդ անելու::))
Չնայած ես չեմ բացառում որ ես իսկապես «բոմբում» եմ, կարող է պարզապես հիմար հիմար խոսում եմ, իրականում ամեն ինչ շատ պարզ է, խնդիրներն էլ են շատ պարզ, մնում է հասկանալ, թե ինչու մենք չունենք շատ պարզ լուծումներ՝ շատ պարզ խնդիրների համար::P

1. Ֆանտաստիկ բան ես գրել. մարդին իշխանության ղեկին են, դրանից ավել էլ ի՞նչ մոտիվացիա ա պետք իրանց: Իրանք սեփական պատկերացումներով են կառուցում երկիրը, սրանից ավել էլ ինչ կարող են ուզել: ՉԵմ ասում թե գրպանները չեն հաստացնելու, դա բնական ա աշխարհի բոլոր ծայրերում, բայց գրպան հաստացնելու էլ ձև կա ու սահման:
Ճիշտ ես ասում, իշխանություն ունենալը արդեն ահագին մեծ մոտիվացիա է: Բայց Իշխանության ղեկին հասնելը մի այիբ է, այն պահելը՝ երկու այիբ: Խոշոր բարեփոխումներ անելու ցանկությունը կարող է ահագին ջանքեր պահանջել, մեծ պատասխանատվություն, անինքնավստահ լինելու դեպքում՝ կասկածելի արդյուքներ... իսկ ներկա համակարգով դրական զարգացումներ ապահովելու համար էլ ավելի մեծ ջանքեր են պահանջվում: Դա էլ դեմոտիվացնող գործոններից մեկն է:

2. Կառավարման երկրորդ մակարդակում համարյա բոլորն էլ հաջող կադրեր են. խոսքը փոխնախարարների ու տեղակալների մասին ա: Բայց էս մարդկանց կարծիքը զրո ա դառնում, երբ վերևից մի հատ հրաման ա գալիս, որ էս տեղում էսինչ մակերեսով հողը պիտի օտարվի էսինչի օգտին: Դե թող գնա ու փոխնախարարը կամ տեղակալը հետևը ճղի: Կարո՞ղ ա ինչ-որ բան անի: Նայում ես նույն նախարարության ներսում, վարչություն կա, որ աշխատողներին հեռվից մատով են ցույց տալիս, բայց վարչություն էլ կա բացի կոֆե դնելուց ուրիշ բանի ունակ չի: Այսինքն՝ կադրերի անոկարությունը միանշանակ չի:
Իհարկե միանշանակ չի կադրերի անկարությունը, մի վաչության մեջ լավ կադրեր կան, մյուսում՝ անհաջող են, բայց արդյունքում էդ երկու վարչությունների տվսծ արդյունքերը առանձնապես շատ չեն տարբերվում: Հենց տարբերվեն, վերևները կսկսեն խառնվել:)) Անհաջող կադրերն ու անհաջող համակարգը իրար լրացնում են: Դրա համար էլ համ իշխանությունները պիտի փոխվեն համ համակարգը: Այսինքն իշխանության պիտի գան մարդիկ, որոնց նպատակը համակարգը փոխեն է, ու հենց այդ նպատակի համար էլ լիքը ժողովուրդ տեսականորեն պիտի կկանգնի նրանց մեջքին:)) Բայց դե քանի որ մեր ժողովուրդը համակարգային փոփոխություններ չի ուզում, զի համարում է որ օրենքները հիմնականում լավն են, կադրերն են անհաջող, իսկ մյուս կողմից էլ չգիտի թե որտեղ են հաջող կադրերը, ապա արդյունքում ստացվում է, որ ներկայիս վիճակը այն առավելագույնն է որ մենք կարող են ունենալ:))

3. ազգային-պետական նպատակ (գաղափարախոսություն) ունենալու համար ժողովուրդը նախ պիտի պատրաստ լինի դրան: Հիմա դու քեզ մի հատ հարցրու. մենք պատրա՞ստ ենք էդ գաղափարախոսությունը ունենալու:

Ժողովուրդը միշտ պարտաստ է ու ժողովրդի պատրաստ լինելուն ոչ մեկ չի էլ նայում, թերևս բացի Լևոն Տեր-Պետրոսյանից ու էլի անհույս անճարներից, որոնք իրենց անճարությունը քողարկում են, մահանա բերելով թե ժողովուրդը պատրաստ չի: Մենք պատրաստ ենք նպատակներ ունենալու, եթե իսկապես այդ նպատակները ամբողջի շահերից են ու ճիշտ են սահմանված:

Կան անձեր, ու կան «անձեր»: Անձերի փոփոխությունից, համաձայն եմ, որ ոչ մի բան չի փոխվի, բայց կան մի որոշ թվով «անձեր», որոնց փոխարինելը ուրիշներով, որոնց նախորդներից տարբերվում են գոնե մի քիչ սկզբունքայնությամբ, համեմատաբար անկախ են, իշխանության հասնելու համար սրա-նրա հետևը չեմ մտել, կգանգեցնի համակարգային փոփոխությունների: Ու դրանցից ահեմակարևորերից մեկը էսօր հայաստանում նախագահն ա: ՀԵռու մի գնա, վերևից հարևանին նայի: Հլը մի պահ վերանանք նրան ցույց տրվող արևմտյան աջակցությունից. փաստացի ապացուցե՞ց, որ մի ծաղկով լավ էլ գարուն ա գալիս:

Ճիշտ ես ասում: Ամբողջովին համամիտ եմ: Էսօր նախագահն ա, որովհետև Սահմանադրությամբ ահագին բան կախված է նախագահից: Դրա համար էլ մենք սպասում ենք, թե երբ է գալու մեր երազած նախագահը, սպիտակ ձիու վրա նստած, որը իր հետ կբերի համակարգային փոփոխություններ և կբարելավի օրենսրդական, դատական, հարկային, ոստիկանական և մնացած այլ համակարգերը:))

Chuk
22.10.2011, 11:01
Էս պաին մի այլ կարգի բացում ա մենակ Լևոնը, իսկ ամենաանմեղսունակ հայտարարությունները անում ա ՀԱԿ-ը: Ստեղի գրառում անողներս հրեշակներ ենք ՀԱԿ-ի մոտ:
Ապեր, դու էլ ես ինձ հիմա բացում քո ՀԱԿ-ի մասին երգով :))
Ուրեմն եթե ինձ ես պատասխանում, պիտի ՀԱԿ-ի անուն տա՞ս, է՞դ ա որևէ գրառման ասելիքը հասկանալու մակարդակդ ;)
Կոնկրետ էդ գրառման ու էս վերջին քննարկման համատեքստում ի՞նչ ՀԱԿ ես խառնում, մեր ախպեր, թազա երգ սովորի ;)

Տրիբուն
22.10.2011, 11:12

Կներես, սրանից հետո քեզ պատասխանելուց միայն քո որպիսությունը կհարցնեմ: Թեմայի անունն էլ էեկք փոխենք դնենք «Ինշ կա չկա, ախպերութուն»:

Չուկ ջան, ո՞նց ես իմ ախպեր:

Թազա երգս էլ էս ա. «Մեր ձայները, ձեր ձայներից ավել ա, չես հավատում, ԿԸՀ-ից հարցրա»:

Varzor
22.10.2011, 13:22
Եթե դու էդպես ես մտածում, դա դեռ չի նշանակում, որ իրականությունը դա է։ Ազատության ցանկացած սահմանափակում, ընդհակառակը, հանգեցնում է վտանգի ավելացման, որովհետև չգիտես, թե էդ կուտակված դժգոհությունը երբ ու որտեղ դուրս կպոռթկա։ Դե դրա համար էլ գրել եմ` պարադոքսային է:
Ախր հաջորդ նախադասությունն էլ եմ գրել ;)
Ես խոսում եմ փաստերով` փոքր ազատության պայմաններում մեր ժողովուրդն իրեն անվտանգ էր զգում, մինչև չպայթեց այնպես, որ ավելի մեծ վտանգի մեջ ընկանք :pardon

Varzor
22.10.2011, 13:23
Ես գիտեմ, որ այդպիսի հոդված կա քրեական օրենսգրքում: Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված են վարչական տույժեր: Ուղղակի հետաքրքիր է, որ դուք գովերգում եք մի բան, որը իր անունով չեք կարողանում կոչել: Ես վստահ եմ որ ոչ դու, ոչ է Մեֆիստոֆելեսը չեք կարդացել «կաշառք չտալու» օրենքը, որոնվհետև այն զավեշտ է պարզապես: Մեջբերում եմ՝
Պահ, պահ ոնց կլինի, քրեական բառը պիտի պարտադիր շետենք հա? Ախպեր ջան էդ քո վարչական տույժերը սահմանվում են օրենքի համաձայն ;) Ու ինչից վերցրիր, որ չեմ կարդացել?

Ո՞վ կարող է ապացուցել նախնական պայմանավորվածությունը: ՀՀ-ում ամենատարածված կաշառքի չափերը տեսնես ինչքա՞ն են::P
Դե նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնբելով մարդիք բարձրացնում են նաև կաշառք վերցնելու ու չդատվելու շեմը :D
Բայց որ մտքներին տեղ լինի, հա էլ կապացուցեն, որ շորթել ա, կամ նախնական պայմանավորվալ է` հիմա տեխնիկայի դար ա ;)

Չնայած... շատերին ձեռնտու է կաշառքը, արագ ու էժան ստանալու իրենց ուզածը, որովհետև մեխանիզմներն են այդպիսին: Իսկ մեխանիզմները կարգավորվում են ինչո՞վ, օրենքով: Իսկ դուք հեքիաթներ պատմեք օրենք կիրառող, օրենքին հետևող արդար հասարակության մասին: Ինձ թվում է, գալիք ԱԺ ընտրություններում դուք ձեր ձայնը կտաք ներկայիս խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև օրենսդիր իշխանության աշխատանքը կարծես թե ձեզ դուր է գալիս:
Ես իմ ձայնը ոչ մեկին էլ չեմ տալու, որովհետև թքած ունեմ ցանկացած տեսակի ընտրությունների վրա: Սակայն քեզ հետ համամիտ եմ, որ մր երկրում ապրող շատ մարդկանց ձեռնտու է կաշառքների կիրառման համակարգը: Այդ մասին նույնիսկ արտահայտվել եմ թեմայում:

Հ.Գ.
Իմ գրությունն ընդամենը փաստում էր այդպիսի օրենքների առկայությունը, ոչ թե դրանց որակը կամ խելամտությունը ;)

Varzor
22.10.2011, 13:24
ապեր, որ քնելու լինեմ կասեմ կգաս էս հեքիաթը կպատմես թե ոնց է տեխնոլոգիայի պակասը ստեղծել կոռուպցիոն համակարգ Հայաստանում…
հ.գ. իսկ հնարավոր չի՞ վարորդական իրավունքի տվյալները վերցնել ոչ թե օրիգինալը… տուգանել միայն տվյալ պահի խախտման համար, եթե չեն կարողանում ստուգել տեղում, իսկ մի շաբաթվա ընթացքում նամակ կուղղարկեն տույժիդ չափի կոռեկցիայով…
Մեֆ ջան, հեսա շուտով, տակավին այս տարվա վերջից կամ մյուսի սկզբից ՃՈ յուրաքանչյուր հերթապահ հաշվարկի մոտ կլինեն դյուրակիր համակարգիչներ` միացված կենտրոնացված տվյալների պահոցին, որից էլ կիմանան այդ մեքենայի և նրա վարորդի վերաբերյալ բոլո անհրաժեշտ տվյալները (համակարգը նույնիսկ կարող է համակցվել անձնագրային և այլ ծառայությունների հետ, օրինակ ԴԱՀԿ ;))
բայց քո ասածի չի անցնի, որովհև մարդիք կսկսեն կեղծ փաստաթղթերով երթևեկել ;)

Varzor
22.10.2011, 13:25
Չէ ի՞նչ ես ասում, օրենքը չի ստիպում որ կաշառք տան, նույնիսկ օրենքով կաշառք տալը արգելված է:)) Բայց օրենքներ կան, որ պարզապես ասում են՝
«խախտի՜ր ինձ, խախտի՜ր ինձ» անհագ մարմնավաճառի պես... Եվ դրա համար էլ մենք սիրում ենք օրենքը::))
Վիշ ջան, համամիտ եմ քեզ հետ այն հարցում, որ կան օրենքները որոնք կան հնարավոր չէ չխախտել, կամ էլ եթե հակում ունես` չես կարող չօգտվել այդ հնարավորությունից:
Սա գիտես ինչի նմանա է? Ենթադրենք շենքի մուտով բարձրանում ես ու տեսնում ես, որ հարևանիդ դուռը բաց է: հո չես մտնում տուն ու մի բան վերցնում? Բայց կան մարդիք, որոնք պատրաստ են դա կատարելու:
Այսինքն` վատ կամ թերի օրենքը բաց դուռն է, ներս մտնողը` հանցավոր հակում ունեցողը կամ ճար չունեցողը, իսկ այդ դուռը փակելու համար պիտի
1. առաջին հերթին մեկը արանագրի, որ դուռը բաց է և չի փակվում
2. պիտի դուռը փակելու միջոց օգտագործվի` կողպեք կամ դրա դման մի բան:
Հիմա ինչ? Կողեքն ավելացրեց անվտանգության աստիճանը, բայց երբևիցե հնարավոր չի վերացնել ռիսկն ամբողջությամբ:

Varzor
22.10.2011, 13:26
Ապեր, ինձ թվում է, երկար փնտրտուքից հետո կհոգնես ու կհամակերպվես օրենքի հետ:P
:D
Կամ էլ չի համակերպվի ու կհատնվի կամ իշխանության շարքերում կամ էլ բանտում?

Տրիբուն
22.10.2011, 13:59
Ճիշտ ես ասում: Ամբողջովին համամիտ եմ: Էսօր նախագահն ա, որովհետև Սահմանադրությամբ ահագին բան կախված է նախագահից: Դրա համար էլ մենք սպասում ենք, թե երբ է գալու մեր երազած նախագահը, սպիտակ ձիու վրա նստած, որը իր հետ կբերի համակարգային փոփոխություններ և կբարելավի օրենսրդական, դատական, հարկային, ոստիկանական և մնացած այլ համակարգերը:))

Հոպարինյո, ծայրահեղացնել պետք չի, բայց իրոք անձերից շատ բան ա կախված, հատկապես եթե ինստիտուտներն ու համակարգը դեռևս լիարժեք կայացած չեն: Սովետի ժամանակները արևելյան երվրոպայի բոլոր երկրների սահմանդրություններն ու օրենքները պադգոնկա էր արած ԽՍՀՄ կոմկուսի ցանկությունների տակ: Բայց կար Չեխոսլովակիա, որտեղ համեմատաբար նորմալ էր ամեն ինչ, ու կար Ռումինիա իրա Չաուշեսկուով, որտեղ համատարած թալան էր:

Կոնկրետ մեր դեպքում սպիտակ ձիու վրա նստած, թուր կեծակիով նախագահ կարող ա պետք չի, բայց հաստատ պետք ա նախագահ, որի աշխարհայացքը իրա շոֆեռ ախպոր բիզնեսից մի քիչ ավելի լայն ա: Վերջին հաշվով նախագահն ու կառավարությունն են հիմնականում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս, ու վերջում էլ իրենք են հիմնականում գործում էտ օրենքների շրջանակներում: Հիմա ոնց ուզում ես քցի բռնի, Լֆիկը, Սաշիկը, Սերժիկը ու երկիրը մնացած ռուլիտ անողները սկզբի համար օրենք գրող չեն, իսկ հետո էլ, եթե իրանց տեղը նույնիսկ մի քանի հոգի խելոք մարդ նորմալ օրենք էլ գրեն, դրանք օրենքը փաթեթավորող են:

Ես ՀՀ օրենսդրությունն ու իրավական դաշտը լրիվ մանրամասներով չգիտեմ, բայց մի կողմից օրենսդրական դաշտում հաստատ դեռ բացեր կան, մյուս կողմից էլ, եթե նույնիսկ գործող թերիոտ օրենքների շրջանակներում աշխատեն նորմալ մարդիկ՝ սկսած նախագահից, ԱՀԱԳԻՆ բան կդզվի:

Վիշապ
23.10.2011, 08:12
Վիշ ջան, համամիտ եմ քեզ հետ այն հարցում, որ կան օրենքները որոնք կան հնարավոր չէ չխախտել, կամ էլ եթե հակում ունես` չես կարող չօգտվել այդ հնարավորությունից:
Սա գիտես ինչի նմանա է? Ենթադրենք շենքի մուտով բարձրանում ես ու տեսնում ես, որ հարևանիդ դուռը բաց է: հո չես մտնում տուն ու մի բան վերցնում? Բայց կան մարդիք, որոնք պատրաստ են դա կատարելու:
Այսինքն` վատ կամ թերի օրենքը բաց դուռն է, ներս մտնողը` հանցավոր հակում ունեցողը կամ ճար չունեցողը, իսկ այդ դուռը փակելու համար պիտի
1. առաջին հերթին մեկը արանագրի, որ դուռը բաց է և չի փակվում
2. պիտի դուռը փակելու միջոց օգտագործվի` կողպեք կամ դրա դման մի բան:
Հիմա ինչ? Կողեքն ավելացրեց անվտանգության աստիճանը, բայց երբևիցե հնարավոր չի վերացնել ռիսկն ամբողջությամբ:
Արի մի քիչ ձևափոխենք օրինակդ, որովհետև ինձ թվում է՝ համեմատությունդ ու իրական սցենարը մի քիչ տարբեր են, մոյւս կողմից էլ բարոյախոսական երանգներ ես մտցրել:

Բաց է ոչ թե հարևանի դուռը, այլ շենքի բոլոր բնակիչների համար ընդհանուր ամբարի դուռը, և դու հաստատ գիտես, որ շենքի կառավարիչը ամեն օր գյոզերով մտնում ու հավեսով վերցնում է բոլորի բաժնից: Մոտավորապես այդպես:

Վիշապ
23.10.2011, 08:27
Հոպարինյո, ծայրահեղացնել պետք չի, բայց իրոք անձերից շատ բան ա կախված, հատկապես եթե ինստիտուտներն ու համակարգը դեռևս լիարժեք կայացած չեն: Սովետի ժամանակները արևելյան երվրոպայի բոլոր երկրների սահմանդրություններն ու օրենքները պադգոնկա էր արած ԽՍՀՄ կոմկուսի ցանկությունների տակ: Բայց կար Չեխոսլովակիա, որտեղ համեմատաբար նորմալ էր ամեն ինչ, ու կար Ռումինիա իրա Չաուշեսկուով, որտեղ համատարած թալան էր:

Կոնկրետ մեր դեպքում սպիտակ ձիու վրա նստած, թուր կեծակիով նախագահ կարող ա պետք չի, բայց հաստատ պետք ա նախագահ, որի աշխարհայացքը իրա շոֆեռ ախպոր բիզնեսից մի քիչ ավելի լայն ա: Վերջին հաշվով նախագահն ու կառավարությունն են հիմնականում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս, ու վերջում էլ իրենք են հիմնականում գործում էտ օրենքների շրջանակներում: Հիմա ոնց ուզում ես քցի բռնի, Լֆիկը, Սաշիկը, Սերժիկը ու երկիրը մնացած ռուլիտ անողները սկզբի համար օրենք գրող չեն, իսկ հետո էլ, եթե իրանց տեղը նույնիսկ մի քանի հոգի խելոք մարդ նորմալ օրենք էլ գրեն, դրանք օրենքը փաթեթավորող են:

Ես ՀՀ օրենսդրությունն ու իրավական դաշտը լրիվ մանրամասներով չգիտեմ, բայց մի կողմից օրենսդրական դաշտում հաստատ դեռ բացեր կան, մյուս կողմից էլ, եթե նույնիսկ գործող թերիոտ օրենքների շրջանակներում աշխատեն նորմալ մարդիկ՝ սկսած նախագահից, ԱՀԱԳԻՆ բան կդզվի:
Իհարկե անձերից շատ բան է կախված: Եթե երկրի սահմանադրությունը փաստացի սպասարկում է նախագահի շահերը, ապա միմիայն նախագահի անձից է կախված երկրի վիճակը: նախագահը կարող է երկիրը բարդակ սարքել, ինքն էլ ողջ ժամանակ զբաղվել խրախճանքներով, կարող է և առավոտից իրիկուն զբաղվել երկրի մենեջմենթով: Եթե հավես ունենա՝ լավ կաշխատի, չունենա՝ ոչ մեկ չի կարող ասել՝ «վատ ես աշխատում», որովհետև նախագահ է, ինչ կուզի՝ կանի::P
Հիմա չեխերի բախտը մի քիչ բերել էր, բայց ռումինների բախտը չէր բերել: Ես հո ուրիշ բան չեմ ասում, ասում եմ՝ սպասենք բախտին, հալբաթ բախտներս բերի մի հատ պուպուշ նախագահ ռաստվի (Սերժից հետո), ասենք Քոչարյանը հետ գա ու փրկի մեզ:)) Թե չէ համակարգային փոփոխություննե՜ր, սահմանադրությու՜ն, գաղափարնե՜ր, օրենքնե՜ր, բլա բլա բլա, ո՞վ հավես ունի էսքան նստի մտածի մի այնպիսի ժողովդրի համար, ինչպիսին մենք ենք...

Տրիբուն
23.10.2011, 11:56
Ես հո ուրիշ բան չեմ ասում, ասում եմ՝ սպասենք բախտին, հալբաթ բախտներս բերի մի հատ պուպուշ նախագահ ռաստվի (Սերժից հետո), ասենք Քոչարյանը հետ գա ու փրկի մեզ:

Քոչարյանը Հաագայում նստած չի՞: :P

Տրիբուն
23.10.2011, 12:17
Բայց մեր պայքարը օլիգարխիայի ու ավազակապետության դեմ աննախադեպ ա: Մարդկության պատմության մեջ սենց պայքար չի գրանցվել:

ՀԺ-ին դատում են, ՀԱԿ-ը հայտարարություն ա անում ու դատապարտում ա, մենք ազգովի փող ենք հավաքում որ մուծվենք օլիգարխներին: (http://www.armtimes.com/28842)

Հետո բռնում են Գասպարիին, ՀԱԿ-ը դատապարտում ա ու պահանջում ա ազատել, մենք ազգովի փող ենք հավաքում, որ Գասպարիին գրավի դիմաց ազատեն: (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55048.html)

Զավեշտ ............ բոլոր կողմերից ժողովրդի վրա տժում են ու կայֆավատ են լինում: Ով լինի սրանց տեղը որ հրաժարակն տա կամ հեռանա. հենա խելոք ու շատ ընդդիմադիր ձևով մուծվում ենք էլի:

Տրիբուն
23.10.2011, 12:40
Թե չէ համակարգային փոփոխություննե՜ր, սահմանադրությու՜ն, գաղափարնե՜ր, օրենքնե՜ր, բլա բլա բլա, ո՞վ հավես ունի էսքան նստի մտածի մի այնպիսի ժողովդրի համար, ինչպիսին մենք ենք...

Ով հավես ունի՞: Քաղաքացիական ֆորումը, ընգեր: Իսկ հիմնական համակարգային փոփոխությունը հանուն որի քաղաքացիական ֆորումը պետք ա պայքարի, դա ընդմիշտ, հավիտյանս հավիտենից բաց զուգարաններն են:

Ինչո՞ւ դուրս չեք գալիս այն կուսակցությունից, որի անդամը ժողովրդին զրկում է զուգարանից ու ջրից. Փաշինյանը՝ Արզումանյանին (http://www.tert.am/am/news/2011/10/22/pashinyan-arzumanyan2/)

davidus
23.10.2011, 16:06
դրան հասարակության կազմակերպել չեն ասում Դավ ջան… մարդկանց իրար գլխի հավաքելով չի… մարդիկ պետք ա հնրավորություն ունենան իրենք կազմակերպվելու… դրա օրինակ կարա լինի Մարիամ Սուխուդյանը, "Չենք Լռելու"-ն, արհմիություններ… հայաստանում դրանք դեռ թույլ են… Բազեները պիոներների մնացորդներն են…

Բա էլ ինչով ա, Մեֆ, որ իրար գլխի հավաքելով չի: Եթե մարդիկ իրենց ցանկությանբ չեն գնում, ապա դա, իրոք, հավաքվել չի. բայց ինչ կասես էն մարդկանց մասին, որ լավ էլ հաճույքով գնում են: Մեկ ասում ես՝ մարդկանց կազմակերպող ապետք, մեկ էլ ասում ես՝ մարդիկ պիտի իրենք իրենց կազմակերպվեն: Մեֆ, երկու պոստում ութ տարբեր բաներ ես ասում, բան չեն հասկանում գրածներիցդ:

davidus
23.10.2011, 16:41
Այսինքն օրենքը չխախտելը, կամ օրենքի պահանջը կատարելը ավելորդ գլխացավա՞նք է պաշտոնյայի համար, որ ստիպված վերևներին պատիվ է տալիս::think էս ինչ մի գլխացավանք օրենքներ ունենք:))

100%... որովհետև, ինչպես բոլոր դեպքերում, օրենքի պահանջ կատարելը միշտ էլ ավելի դժվար ա, քան շրժանցելը ու դրա համար պատիվ տալը: Սրանում որոշակի մեղք ունի հենց մեր քննաչկած օրենքի անկատարությունը, բայց հաստատ ամենակարևոր գործոնը չի:

Ահա, ուղղակի չի վերահսկում, պարզապես արդարադատության խորհուրդը, որը բաղկացած է Նախագահի ու ԱԺ կողմից նշանակված դատավորներից ու իրավաբաններից, նախագահին է ներկայացնում դատավորների ցանկը, որ նախագահը հաստատի: ՀՀ Սահմանադրությունը ասում է՝

Դու խելացի տղա ես երևում, կարո՞ղ ես ասել, թե Սահմանադրության այդ որ հոդվածներն են և այդ որ օրենքներն են, որ երաշխավորում են Դատարանների անկախությունը: Ես օրինակ միամիտս առնվազն 20 Նախագահի հիշատակում եմ տեսնում Սահմանադրության դատական իշխանության մասին գլխում: Թե՞ դա կապ չունի՝

Իսկ եթե չենթարկվե՞ն...

Փաստորեն դատավոր ձերբակալելը ահագին գլխացավանք է, տեսնես ինչի՞ց պիտի վախենա մեր անկախ դատավորը:

Կարող ա քո համար տարօրինակ հնչի, բայց այո, դատավորը նախ և առաջ օժտված լինի անձեռնմխելիության որոշակի աստիճանով, որպեսզի անկողմնակալ ու անաչառ որոշումներ կայացնի, թեկուզ ի վնաս, օրինակ, ոստիկանության որևէ բարձր պաշտոնյայի, զինվորականի, կառավարության ներկայացուցչի: Դատավորը էնքան բարձր վարկ պիտի ունենա, որ իր համար օրենք խախտելը ուշունցի նման մի բան լինի, ճիշտ էնպես, ոնց որ ոստիկանի վրայից պագոն պոկելը:

Ընդհանրապես, ոչ մի օրենսդրություն չպիտի հիմնված լինի վախի վրա. պիտի լինի պատասխանատվության և պատժի համարժեք մեխանիզմ, որը նաև որոշակի հնարավորություն տա ինքն իրեն զարգանալու, կատարելագործվելու:

Օքեյ... փաստորեն ոստիկանապետին փոխում ենք, տեղը մի հատ բարոյական ոստիկանապետ ենք նշանակում ու երկրում կոռուպցիան կրճատվում է 50%:-ով: Այսինքն այս հարցով դու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն ես:
Իսկ ոստիկանապետը նման հրաման է տալիս զուտ այն պատճառով, որ ինքը տականք է, ուրիշ պատճառ չունի նա այդ անելու::))
Չնայած ես չեմ բացառում որ ես իսկապես «բոմբում» եմ, կարող է պարզապես հիմար հիմար խոսում եմ, իրականում ամեն ինչ շատ պարզ է, խնդիրներն էլ են շատ պարզ, մնում է հասկանալ, թե ինչու մենք չունենք շատ պարզ լուծումներ՝ շատ պարզ խնդիրների համար::P

Փաստորեն չՕքեյ... ցավոււմ եմ, որ ասածս սենց հասկացար... սրան կանդրադառնամ գրառման վերջում՝ անձերին վերաբերող մասում:

Ճիշտ ես ասում, իշխանություն ունենալը արդեն ահագին մեծ մոտիվացիա է: Բայց Իշխանության ղեկին հասնելը մի այիբ է, այն պահելը՝ երկու այիբ: Խոշոր բարեփոխումներ անելու ցանկությունը կարող է ահագին ջանքեր պահանջել, մեծ պատասխանատվություն, անինքնավստահ լինելու դեպքում՝ կասկածելի արդյուքներ... իսկ ներկա համակարգով դրական զարգացումներ ապահովելու համար էլ ավելի մեծ ջանքեր են պահանջվում: Դա էլ դեմոտիվացնող գործոններից մեկն է:

Փաստորեն համաձայուն ես, որ այնուամենայնիվ, անձերից շատ բան է կախված, քանի որ նույն քո ասած ջանքերը պահանջվում են և պատասխանատվությունը դրված է հենց ղեկավար անձերի վրա: Ու ցանկության դեպքում նույն այդ անձերը միանգամայն օրինական միջոցներ կգտնեն իրենց առաջ դրված խնդիրները ու ծրագրերը իրականացնելու:

Իհարկե միանշանակ չի կադրերի անկարությունը, մի վաչության մեջ լավ կադրեր կան, մյուսում՝ անհաջող են, բայց արդյունքում էդ երկու վարչությունների տվսծ արդյունքերը առանձնապես շատ չեն տարբերվում: Հենց տարբերվեն, վերևները կսկսեն խառնվել:)) Անհաջող կադրերն ու անհաջող համակարգը իրար լրացնում են: Դրա համար էլ համ իշխանությունները պիտի փոխվեն համ համակարգը: Այսինքն իշխանության պիտի գան մարդիկ, որոնց նպատակը համակարգը փոխեն է, ու հենց այդ նպատակի համար էլ լիքը ժողովուրդ տեսականորեն պիտի կկանգնի նրանց մեջքին:)) Բայց դե քանի որ մեր ժողովուրդը համակարգային փոփոխություններ չի ուզում, զի համարում է որ օրենքները հիմնականում լավն են, կադրերն են անհաջող, իսկ մյուս կողմից էլ չգիտի թե որտեղ են հաջող կադրերը, ապա արդյունքում ստացվում է, որ ներկայիս վիճակը այն առավելագույնն է որ մենք կարող են ունենալ:))

Չէ, տենց չի: Ոնց որ կադրդրն են, էդպես էլ ստացված արդյունքն է: Չեմ ուզում մատնացույց անել որևէ կոնկրետ կառույցի, բայց հավատա, խելացի ու գրագետ կադրդրով ապահովված յուրաքանչյուս ստորաբաժանում ապահովում է մինիմում բավարար աշխատանքային արդյունք, ինչը չես կարող ասել ծյոծյաներով ու ձյաձյաներով, 25 տարեկանում արդեն պառավացած «աղջիկներով» ու իրենց նախարարի տեղ դրած գյադեքով լցված բաժինների մասին: Բայց ասեմ, ասածիդ պատճառահետևանքային կապը ճիշտ ա, քանի որ եթե համակարգը փոխվում ա էն կերպ, ոնց որ ես ու դու ենք պատկերացնում, ապա էդ կադրդրը ինքնըստինքյան դուրս են թռնում արանքից, որովհետև ուղղակի չեն կարողանում հանձնել քաղծառայողի հերթական ատեստավորումը:

Ընդհանրապես, մի հատ կարելի ա հստակեցնել, թե համակարգային փոփոխություն ասելով ինչ ենք հասկանում: Համակարգային փոփոխությունների մեջ ինչի օրենսդրական բարեփոխումները չե՞ն մտնում ;)

Ժողովուրդը միշտ պարտաստ է ու ժողովրդի պատրաստ լինելուն ոչ մեկ չի էլ նայում, թերևս բացի Լևոն Տեր-Պետրոսյանից ու էլի անհույս անճարներից, որոնք իրենց անճարությունը քողարկում են, մահանա բերելով թե ժողովուրդը պատրաստ չի: Մենք պատրաստ ենք նպատակներ ունենալու, եթե իսկապես այդ նպատակները ամբողջի շահերից են ու ճիշտ են սահմանված:

Համար առաջին մոլորությունն ա, թե ժողովուրդը միշտ պատրաստ ա: Չկա տենց բան. լավագույն դեպքում ժողովուրդը կարող ա տարիներ ի վեր կուտակած դժգոհություն ունենա, բայց ՊԱՏՐԱՍՏ լինել, ու համպատրաստից սահմանադրական ճանապարհով հեղափոխություն անել, հաստատ չի կարող: Շահերն ու նպատակները ի սկզբանե մարդկանց մեջ կան, բայց էդ շահերը հավաքող ու ի մի բերող ա պետք: Ու սա հաստատ երկու օրվա գործ չի: Բայց էդ ընենց էլ չի, որ դրա համար մի 4 տարի ա պետք էլի:

Ճիշտ ես ասում: Ամբողջովին համամիտ եմ: Էսօր նախագահն ա, որովհետև Սահմանադրությամբ ահագին բան կախված է նախագահից: Դրա համար էլ մենք սպասում ենք, թե երբ է գալու մեր երազած նախագահը, սպիտակ ձիու վրա նստած, որը իր հետ կբերի համակարգային փոփոխություններ և կբարելավի օրենսրդական, դատական, հարկային, ոստիկանական և մնացած այլ համակարգերը:))

Անցանք անձերին:

Եթե ուզում ես իմանաս, Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները էապես կրճատվել են: Սա զուտ օրենսդրական մասով.
Հիմա ոստիկանապետի մասին. Դու լուրջ կարծում ես, որ ոստիկանապետը դասվում ա իմ ասած են չակերտավոր «անձերի»շարքին: Ապեր, ոստիկանապետի, մեր հանրապետությունում, նախագահի համար առաջին կամակատարներից մեկն ա: Ո՞նց ես պատկերացնում, որ զուտ անձի փոփոխությամբ համակարգում հնարավոր լինի կոռուպցի ա կրճատել: Չնայած, եթե խիստ վարդագույն ակնոցներով նայենք, հնարավոր ա, որովհետև նախագահը դժվար իջնի էն մակարդակի, որ ասի, թե մի հատ քրջոտ թաղի հեղինակության մի բռնի, կամ վրի գործը փակի: Բայց իրականում էնպես ա էսօր, որ էդ թաղի հեղինակությունը քվե ա ապահովում, դրա համար էլ «լուռ համաձայությամբ» նախագահը փաստացի կողմա արտահայտվում էդ կոռուպցիայի բարգավաճմանը:

Վիշապ
23.10.2011, 22:33
100%... որովհետև, ինչպես բոլոր դեպքերում, օրենքի պահանջ կատարելը միշտ էլ ավելի դժվար ա, քան շրժանցելը ու դրա համար պատիվ տալը: Սրանում որոշակի մեղք ունի հենց մեր քննաչկած օրենքի անկատարությունը, բայց հաստատ ամենակարևոր գործոնը չի:

Զարմանալի բան ես ասում: Փաստորեն ստացվում է, որ օրենքի պահանջ կատարելը քաղաքացու շահերից չի բխում, քանի որ այն ավելի դժվար է, քան խախտելը:)) Եթե «դժվար»-ը նկատի ունես կոնկրետ մարդկանց համար, ապա դա կրկին ապացուցում է, որ տվյալ օրենքը ձևական հիմքի վրա է դրված:

Կարող ա քո համար տարօրինակ հնչի, բայց այո, դատավորը նախ և առաջ օժտված լինի անձեռնմխելիության որոշակի աստիճանով, որպեսզի անկողմնակալ ու անաչառ որոշումներ կայացնի, թեկուզ ի վնաս, օրինակ, ոստիկանության որևէ բարձր պաշտոնյայի, զինվորականի, կառավարության ներկայացուցչի: Դատավորը էնքան բարձր վարկ պիտի ունենա, որ իր համար օրենք խախտելը ուշունցի նման մի բան լինի, ճիշտ էնպես, ոնց որ ոստիկանի վրայից պագոն պոկելը:

Ինձ համար տարօրինակ է հնչում Սահմանադրություն, որի հաշվարկը անհատի բարոյականությունն է: Այսինքն եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով անբարոյական մեկը հայտնվում է դատավորի աթոռին, կամ նախկինում բարոյական դատավորը հանկարծ որոշում է այլասեռվել, ապա նրա դեմ խաղ չկա: Սա կրկին վկայում է չհաշվարկված, ձևական դրույթների մասին:

Ընդհանրապես, ոչ մի օրենսդրություն չպիտի հիմնված լինի վախի վրա. պիտի լինի պատասխանատվության և պատժի համարժեք մեխանիզմ, որը նաև որոշակի հնարավորություն տա ինքն իրեն զարգանալու, կատարելագործվելու:

Երևի ուզում ես ասել պիտի հիմնված լինի փոխադարձ շահերի վրա: Պիտի լինի պատժի մեխանիզմ՝ նույնն է թե պիտի լինի վախեցնելու մեխանիզմ:

Փաստորեն համաձայուն ես, որ այնուամենայնիվ, անձերից շատ բան է կախված, քանի որ նույն քո ասած ջանքերը պահանջվում են և պատասխանատվությունը դրված է հենց ղեկավար անձերի վրա: Ու ցանկության դեպքում նույն այդ անձերը միանգամայն օրինական միջոցներ կգտնեն իրենց առաջ դրված խնդիրները ու ծրագրերը իրականացնելու:
Ցանկությունը պետք է մոտիվացնել-խթանել, իսկ անգործությունը պետք է պատժել: Բուլկու ու մտրակի քաղաքականությունը ինքդ շատ լավ գիտես:

Ընդհանրապես, մի հատ կարելի ա հստակեցնել, թե համակարգային փոփոխություն ասելով ինչ ենք հասկանում: Համակարգային փոփոխությունների մեջ ինչի օրենսդրական բարեփոխումները չե՞ն մտնում ;)
Մտնում են, ինչպես նաև մտնում են սահմանադրական փոփոխությունները, պետական կառավարման ձևի հորիզոնականացումը, փոխադարձ օղակների ավելացումը և այլն:

Համար առաջին մոլորությունն ա, թե ժողովուրդը միշտ պատրաստ ա: Չկա տենց բան. լավագույն դեպքում ժողովուրդը կարող ա տարիներ ի վեր կուտակած դժգոհություն ունենա, բայց ՊԱՏՐԱՍՏ լինել, ու համպատրաստից սահմանադրական ճանապարհով հեղափոխություն անել, հաստատ չի կարող: Շահերն ու նպատակները ի սկզբանե մարդկանց մեջ կան, բայց էդ շահերը հավաքող ու ի մի բերող ա պետք: Ու սա հաստատ երկու օրվա գործ չի: Բայց էդ ընենց էլ չի, որ դրա համար մի 4 տարի ա պետք էլի:

Ես չեմ ասում, թե ժողովուրդը պատրաստ սպասում է հրամանի, ես ասում եմ ժողովուրդը միշտ պատրաստ է բարեփոխումների, եթե դրանք առաջարկող ու ճանապարհ ցույց տվող կա այնպես, որ ժողովուրդը հավատա: Ժողովրդին էշի տեղ դնող պոպուլիստները հաշիվ չեն:

Եթե ուզում ես իմանաս, Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները էապես կրճատվել են:
Ցույց տուր այդ «էապես»-ը, իմ կարծիքով բոլորովին էլ «էապես» չեն, ես կասեի առանձնապես չեն կրճատվել:

Հիմա ոստիկանապետի մասին. Դու լուրջ կարծում ես, որ ոստիկանապետը դասվում ա իմ ասած են չակերտավոր «անձերի»շարքին: Ապեր, ոստիկանապետի, մեր հանրապետությունում, նախագահի համար առաջին կամակատարներից մեկն ա: Ո՞նց ես պատկերացնում, որ զուտ անձի փոփոխությամբ համակարգում հնարավոր լինի կոռուպցի ա կրճատել: ...
Ես նման բան ե՞մ ասել... Դա դու ես ասում: Եթե բոլորը նախագահի կամակատերներն են, և ուրեմն նախագահը եթե բարոյական մեկը լինի, ապա ահագին բան կարող է փոխել դեպի դրականը: Այդպես է ստացվում ձեր գրածներից, և ինչի հետ ես մասամբ համաձայն եմ, ուղղակի իմ ասածն այն է, որ անձի բարոյականության վրա հաշվարկված համակարգը տուֆտա համակարգ է: Սա այն է, ինչ ես ասում եմ մի քանի էջ:

davidus
23.10.2011, 22:35
Վաղը... :)

Mephistopheles
23.10.2011, 23:03
Բա էլ ինչով ա, Մեֆ, որ իրար գլխի հավաքելով չի: Եթե մարդիկ իրենց ցանկությանբ չեն գնում, ապա դա, իրոք, հավաքվել չի. բայց ինչ կասես էն մարդկանց մասին, որ լավ էլ հաճույքով գնում են: Մեկ ասում ես՝ մարդկանց կազմակերպող ապետք, մեկ էլ ասում ես՝ մարդիկ պիտի իրենք իրենց կազմակերպվեն: Մեֆ, երկու պոստում ութ տարբեր բաներ ես ասում, բան չեն հասկանում գրածներիցդ:

ապեր ամեն կազմակերպություն իր անդամների ընդհանուր շահերից ելնելով ա կազմակերպվում… Սերժի սարքածը՝ Սերժի շահերից ու մնացածների սպասելիքներից ու կընկալիքներից ա կազմակերպվում… եթե կա հասարակության մեջ տենց շերտ, դրանք կազմակերպվելու են տենց… և ունենալու որոշակի լծակներ իշխանության ու օրենսդրության ձևավորման վրա, բայց քանի որ սերժն ա սարքել, կարաս կռահես թե ինչ լծակներ կունենան ու ինչ հեշտությամբ կկիրառեն դրանք և ում դեմ… իհարկո ֆորմալ տեսակետից իրանք կազմակերպություն են, բայց եթե Սերժը գնաց իրանք էլ հետն են գնալու… բայց իմ թվարկածները, բոլոր իշխանությունների դեպքում են նույն խնդրի հետևից գնում… տարբեր բան չկա գրած Դավ

ես խոսում եմ հասարակության ազդեցության մասին օրենսդրության, իշխանության ու օրենքի կիրառման վրա, որովհետև համոզված եմ որ ամենալավ օրենքների դեպքում էլ եթե հասարակությունը չունեցավ էդ լծակները, ադրյունքը նույնն է լինելու…

Varzor
24.10.2011, 10:14
Արի մի քիչ ձևափոխենք օրինակդ, որովհետև ինձ թվում է՝ համեմատությունդ ու իրական սցենարը մի քիչ տարբեր են, մոյւս կողմից էլ բարոյախոսական երանգներ ես մտցրել:
Բաց է ոչ թե հարևանի դուռը, այլ շենքի բոլոր բնակիչների համար ընդհանուր ամբարի դուռը, և դու հաստատ գիտես, որ շենքի կառավարիչը ամեն օր գյոզերով մտնում ու հավեսով վերցնում է բոլորի բաժնից: Մոտավորապես այդպես:

Թեկուզ քո օրինակով: Հիմա օվա մեղավոր, որ ինքը վերցնում ա բոլորի բաժնից? Միակ տարբերակը մի քանի բնակչի մոտ բանալի ունենալն է, որպեսզի միանձնայ մուտք ամբար չլինի:
Բայց եթե շենքի կառավարիչն էնքան թափ ունի, որ կարող է այդ զամոկն էլ կոտրել, էնքան թափ ունի, որ իրա դեմ ոչ մեկը դուրս չի գա, որովհետև գիտակցում է որ կպարտվի, էնքան կա, որ շենքի բնակիչներից ոմանք աշխատում են իր համար, իր տարածից փայ ունեն, իր բարեկամներն են և այլն?:
Ինչքան էլ ամբարի դռան վրա գրված լինի "Մուտքի միայն առնվազն զույգերով-եռյակներով և այլն": Խնդիը օրենքներն ու կանոնները չեն, այլ դրանց հետ միասին նաև օրենքը պահպանողները:
Եթեամբարի դռան մոտ կանգնացնում ես պահակ, որին շենքի կառավարիչը ամեն գողոնից փայ է տալիս, ապա էլի տարբերակներ չունես: Ու քանի ամբարը պահպանողները և ամբարից գողություն անողներին պատժելու կոչվածները փայ են մտնելու կամ էլ կաշառք են ստանալու, հնարավոր չի ամբարը միայն օրեքներով ու կանոններով պաշտպանել:

davidus
24.10.2011, 10:15
Զարմանալի բան ես ասում: Փաստորեն ստացվում է, որ օրենքի պահանջ կատարելը քաղաքացու շահերից չի բխում, քանի որ այն ավելի դժվար է, քան խախտելը:)) Եթե «դժվար»-ը նկատի ունես կոնկրետ մարդկանց համար, ապա դա կրկին ապացուցում է, որ տվյալ օրենքը ձևական հիմքի վրա է դրված:

Չէ, ուղղակի օրենքով շարժվելը շատ դեպքերում հանգեցնում ա տվյալ անձի համար ոչ ցանկալի արդյունքի։ Օրինակ. չորս հարկանի շենքի վերջին հարկի մի լավ փողատեր ապրող ուզում ա տանիքին քարից մի հարկ էլ ավելացնի։ Օրենքը ասում ա, որ էդտեղ բացի թեթև կոնստրուկցաներից ուրիշ ոչ մի շինարարություն չի թույլատրվում (մանսարդի կարգի մի բան)։ Բայց դե էս մեր փողատերը շատ ա ուզում իր գլխին մի հարկ էլ ունենա, ու սրան-նրան մաղարիչ անելով, բերանը փակել տալով կառուցում ա իր քարից հինգերորդ հարկը։ Հիմա կարաս ասես, թե ստեղ որն ա օրենքի մեղքը, որը կոնկրետ արգելում ա շենքի գլխին մի հարկ էլ ավելացնել։ Թե՞ օրենքը վատն ա, ու պիտի թողի ամեն մեկին իր շենքի գլխին ուզածի չափ գլխից դուրս շինարարություն անի։

Ինձ համար տարօրինակ է հնչում Սահմանադրություն, որի հաշվարկը անհատի բարոյականությունն է: Այսինքն եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով անբարոյական մեկը հայտնվում է դատավորի աթոռին, կամ նախկինում բարոյական դատավորը հանկարծ որոշում է այլասեռվել, ապա նրա դեմ խաղ չկա: Սա կրկին վկայում է չհաշվարկված, ձևական դրույթների մասին:

Իսկ ով ասեց,որ դատավորի դեմ խաղ չկա։ Լավ էլ կա։ Ընթացակարգերը շատ լավ էլ սահմանված են։ Պարզապես, երբ հերթը հասնում ա գործին, երբ պիտի սկսեն դատավորի տակը փորելը, սկսվում ա մաղարիչների ու կաշառքների մեխանիզմի աշխատանքը, ինչի արդյունքում գործը լղոզվում ա, իսկ հասարակութան աչքին էլ երևում ա, թե դատավորների վրա չեն կարողանում։ Լավ էլ կարողանում են... փող աշխատել։ Էս դեպքում էլ, լրիվ ճիշտ ես, օրենքն ա մեղավոր, որ դատավորը կաշառք ա տալիս ու իր վրա բացած գործը լղոզում ա։

Երևի ուզում ես ասել պիտի հիմնված լինի փոխադարձ շահերի վրա: Պիտի լինի պատժի մեխանիզմ՝ նույնն է թե պիտի լինի վախեցնելու մեխանիզմ:

Ինչ ուզում էի ասել, հստակ ասել եմ։ ։)

Ցանկությունը պետք է մոտիվացնել-խթանել, իսկ անգործությունը պետք է պատժել: Բուլկու ու մտրակի քաղաքականությունը ինքդ շատ լավ գիտես:

:esim Հա բայց սա ի՞նչ կապ ուներ...

Ես չեմ ասում, թե ժողովուրդը պատրաստ սպասում է հրամանի, ես ասում եմ ժողովուրդը միշտ պատրաստ է բարեփոխումների, եթե դրանք առաջարկող ու ճանապարհ ցույց տվող կա այնպես, որ ժողովուրդը հավատա: Ժողովրդին էշի տեղ դնող պոպուլիստները հաշիվ չեն:

Ճիշտն ասած գրածդ այլ կերպ էր ընկալվում։

Ցույց տուր այդ «էապես»-ը, իմ կարծիքով բոլորովին էլ «էապես» չեն, ես կասեի առանձնապես չեն կրճատվել:

Վարչապետին նշանակելը, գլխավոր դատախազին նշանակելը, ԿԲ-ի ղեկավարին նշանակելը... Էլի ասե՞մ։ Էս ամենը հիմա ԱԺ-ն ա անում։

Ես նման բան ե՞մ ասել... Դա դու ես ասում: Եթե բոլորը նախագահի կամակատերներն են, և ուրեմն նախագահը եթե բարոյական մեկը լինի, ապա ահագին բան կարող է փոխել դեպի դրականը: Այդպես է ստացվում ձեր գրածներից, և ինչի հետ ես մասամբ համաձայն եմ, ուղղակի իմ ասածն այն է, որ անձի բարոյականության վրա հաշվարկված համակարգը տուֆտա համակարգ է: Սա այն է, ինչ ես ասում եմ մի քանի էջ:

Անձի բարոյականությունից շատ բան ա կախված, նույնիսկ ամենաանբարո համակարգը կարող ա ընդունելի տեսք ստանա, եթե ղեկավարը բարոյական լինի։ Պարզ օրինակ. ժամանակին ֆեոդալներին էր պատկանում առաջին գիշերի իրավունքը։ Բայց նույն այդ իշխանը շատ հանգիստ կարող էր չօգտվել այդ իրավունքից, չէ՞։ ՈՒ եթե չի օգտվում, բազմապատիկ անգամ բարձրանում ա ժողովրդի աչքին։ Ապեր, անձը շատ բան ա փոխում կառավարման համակարգում։ Օրենքը չի կարող սահմանել անխտիր բոլոր այն նորմերը, որոնք պետք է ապահովեն պետական կառավարման գործունեությունը իրականացնելիս։ Իսկ այն բացերը, որոնք օրենքը պարզապես չի էլ կարող սահմանել, կարգավորվում են բացառապես տվյալ ղեկավարի աշխարհայացքով, բարոյականության աստիճանով ու սկզբունքայնությամբ։

Varzor
24.10.2011, 10:24
Զարմանալի բան ես ասում: Փաստորեն ստացվում է, որ օրենքի պահանջ կատարելը քաղաքացու շահերից չի բխում, քանի որ այն ավելի դժվար է, քան խախտելը:)) Եթե «դժվար»-ը նկատի ունես կոնկրետ մարդկանց համար, ապա դա կրկին ապացուցում է, որ տվյալ օրենքը ձևական հիմքի վրա է դրված:
Պատկերացրու տենց էլ կա` ժողովրդի ներկայացուցիչների մեջ քիչ չեն այն մարդիք, որոնց ձեռնտու է օրենքի խախտումը, քան թե պահպանումը:
Սենց մի օրինակ բերե, նախկինում էլի խոսել ենք այդ մասին: Ընկերներիցս մեկն ուզում է իր բնակարանը մեծացնել` տանիքի վրա ևս մեկ հարկ բարձրացնելով: Իր բոլոր հարևանները ժամանակին դա արել են, հիմա "ինքն ինչով ա ուրիշից պակաս?" բայց չեն թողում, ու կաշառք ա որոշել տալ: Ու այդ կաշառքը հաստատ կվերցնեն, որովհետև այդ գործին անկաշառ մարդուն չեն պահի` վերևները փող չի հասցնում: Ստացվում է` կա պահանջարկ օրենքը խախտելու, կա նաև առաջարկ ;)
Ոնց կարողա դատավորը հրաժարվի այնպիսի կաշառքից, որը գերազանցում է իր մի քանի տարվա աշխատավարձը?
Իրականում կաշառքի չափն է որոշում, թե որքան մարդ կդրժի բարոյակա նորմերին և/կամ կգնա ռիսկի օրենքը խախտելու: Նույնիսկ ամենաօրինապաշտ երկրներում կաշառքը չի վերացվել ու չի էլ վերանա: ՄԻշտ էլ կգտնվեն գայթակղվողներ կամ ստիպվածներ:
Փաստացի ստացվում է, որ նույնիսկ լավ օրենքի պայմաններում միշտ էլ խախտումն ունի իր արժեքը` որքան պատիճները խիստ են և պատժողները հետևողական, այնքան ավելի մեծ է խախտման "փոխհատուցման"` կաշառքի չափը:

Ինձ համար տարօրինակ է հնչում Սահմանադրություն, որի հաշվարկը անհատի բարոյականությունն է: Այսինքն եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով անբարոյական մեկը հայտնվում է դատավորի աթոռին, կամ նախկինում բարոյական դատավորը հանկարծ որոշում է այլասեռվել, ապա նրա դեմ խաղ չկա: Սա կրկին վկայում է չհաշվարկված, ձևական դրույթների մասին:

Իսկ քո կարծիքով որը պետք է լինի հիմնական շարժառիթը սահմանադրական օրենքի? Վախը?
Վախը լինում է միայն պատիժների նկատմամբ, որոնք սահմանադրությամբ չեն սահմանվում, այլ օրենքներով: Բայց դա էլ բավարար չէ, անհրաժեշտ է հետևողական պատժող:
Տենց սահմանադրություն գիտես, որ բարոյականության և տվյալ պետության քաղաքացիների համար ընդունելի արժեքների վրա չի կառուցված?

Varzor
24.10.2011, 10:34
ապեր ամեն կազմակերպություն իր անդամների ընդհանուր շահերից ելնելով ա կազմակերպվում… Սերժի սարքածը՝ Սերժի շահերից ու մնացածների սպասելիքներից ու կընկալիքներից ա կազմակերպվում… եթե կա հասարակության մեջ տենց շերտ, դրանք կազմակերպվելու են տենց… և ունենալու որոշակի լծակներ իշխանության ու օրենսդրության ձևավորման վրա, բայց քանի որ սերժն ա սարքել, կարաս կռահես թե ինչ լծակներ կունենան ու ինչ հեշտությամբ կկիրառեն դրանք և ում դեմ… իհարկո ֆորմալ տեսակետից իրանք կազմակերպություն են, բայց եթե Սերժը գնաց իրանք էլ հետն են գնալու… բայց իմ թվարկածները, բոլոր իշխանությունների դեպքում են նույն խնդրի հետևից գնում… տարբեր բան չկա գրած Դավ
Մեֆ ջան, ոնց որ ասում են "Շողոքորթ գառը 7 մոր կաթա ուտում": Սրանց մեծ մասը եղել են թե Լևոնի ժամանակ, թե Ռոբի և թե հիմա կան, հետո էլ կլինեն, եթե իրանք իրար չուտեն:

ես խոսում եմ հասարակության ազդեցության մասին օրենսդրության, իշխանության ու օրենքի կիրառման վրա, որովհետև համոզված եմ որ ամենալավ օրենքների դեպքում էլ եթե հասարակությունը չունեցավ էդ լծակները, ադրյունքը նույնն է լինելու…
Մեֆ ջան, ք կարծիքով որոնք են այդ լծակները, որ մենք չունենք? Օրինակ ձեր մոտ ԱՄՆ-ում ինչ լծակներ ունեք?
Ես մի հատ լավ դասական լծակ գիտեմ` լոմը: Մնացածները արդեն ժամանակի վարիացիաներ են:

Վիշապ
24.10.2011, 16:23
Չէ, ուղղակի օրենքով շարժվելը շատ դեպքերում հանգեցնում ա տվյալ անձի համար ոչ ցանկալի արդյունքի։ Օրինակ. չորս հարկանի շենքի վերջին հարկի մի լավ փողատեր ապրող ուզում ա տանիքին քարից մի հարկ էլ ավելացնի։ Օրենքը ասում ա, որ էդտեղ բացի թեթև կոնստրուկցաներից ուրիշ ոչ մի շինարարություն չի թույլատրվում (մանսարդի կարգի մի բան)։ Բայց դե էս մեր փողատերը շատ ա ուզում իր գլխին մի հարկ էլ ունենա, ու սրան-նրան մաղարիչ անելով, բերանը փակել տալով կառուցում ա իր քարից հինգերորդ հարկը։ Հիմա կարաս ասես, թե ստեղ որն ա օրենքի մեղքը, որը կոնկրետ արգելում ա շենքի գլխին մի հարկ էլ ավելացնել։ Թե՞ օրենքը վատն ա, ու պիտի թողի ամեն մեկին իր շենքի գլխին ուզածի չափ գլխից դուրս շինարարություն անի։

Ցույց տուր թե այդ որ օրենքն է այդպիսի բան ասում։ Ըստ քաղաքաշինության մասին օրենքի համայնքի ղեկավարը թե շինարարության թույլտվություն է տալիս, թե վերահսկողություն է իրականացնում, թե սահմանում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը։ Ու առհասարակ քաղաքաշինության մասին օրենքը հերթական խայտառակությունն է։ Փողատերին ընհամենը հասնում է համայնքի ղեկավարի հետ լեզու գտնել։ Համայնքի ղեկավարը ընտհամենը պիտի կառավարության լիազորի հետ լեզու գտնի։ Ու վերջ։

Վարչապետին նշանակելը, գլխավոր դատախազին նշանակելը, ԿԲ-ի ղեկավարին նշանակելը... Էլի ասե՞մ։ Էս ամենը հիմա ԱԺ-ն ա անում։

Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝

4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

9) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

Դու կարող ես համարել, որ ԱԺ–ն ա անում։

Անձի բարոյականությունից շատ բան ա կախված, նույնիսկ ամենաանբարո համակարգը կարող ա ընդունելի տեսք ստանա, եթե ղեկավարը բարոյական լինի։ Պարզ օրինակ. ժամանակին ֆեոդալներին էր պատկանում առաջին գիշերի իրավունքը։ Բայց նույն այդ իշխանը շատ հանգիստ կարող էր չօգտվել այդ իրավունքից, չէ՞։ ՈՒ եթե չի օգտվում, բազմապատիկ անգամ բարձրանում ա ժողովրդի աչքին։ Ապեր, անձը շատ բան ա փոխում կառավարման համակարգում։ Օրենքը չի կարող սահմանել անխտիր բոլոր այն նորմերը, որոնք պետք է ապահովեն պետական կառավարման գործունեությունը իրականացնելիս։ Իսկ այն բացերը, որոնք օրենքը պարզապես չի էլ կարող սահմանել, կարգավորվում են բացառապես տվյալ ղեկավարի աշխարհայացքով, բարոյականության աստիճանով ու սկզբունքայնությամբ։

Հակառակը նայի... կարող է համակարգը այնպիսին է, որ անձը հղփանում է տվյալ համակարգում, և հակառակը՝ հղփացածը կուռկուռի ձագ է դառնում նման համակարգում։
Ես նորից ասում եմ, եթե բարոյականությունից ենք խոսում, ապա եթե մենք՝ հայաստանցիներս բոլորս բարոյական լինեինք, ապա մեզ օրենքը պետք չէր լինի։ Կաշխատեինք մեկս մեկիս համար, կսիրեինք իրար ու Հայաստանը կնմանվեր Եհովայի վկաների գրքերի կազմերին նկարած պատկերներին։ Բարոյականությունը քաղաքական ու իրավական կատեգորիա չի։ Կառավարման որևէ խնդրում եթե հղում է արվում բարոյականությանը, ապա համակարգի թերի լինելու վառ ապացույց է։

Mephistopheles
24.10.2011, 22:52
Մեֆ ջան, ոնց որ ասում են "Շողոքորթ գառը 7 մոր կաթա ուտում": Սրանց մեծ մասը եղել են թե Լևոնի ժամանակ, թե Ռոբի և թե հիմա կան, հետո էլ կլինեն, եթե իրանք իրար չուտեն:

Ճիշտ ես ասում, դա էլ կա և դա էլ պատճառներից մեկն ա որ ես դրան հասարակության կազմակերպում չընդունեմ…

Մեֆ ջան, ք կարծիքով որոնք են այդ լծակները, որ մենք չունենք? Օրինակ ձեր մոտ ԱՄՆ-ում ինչ լծակներ ունեք?
Ես մի հատ լավ դասական լծակ գիտեմ` լոմը: Մնացածները արդեն ժամանակի վարիացիաներ են:

ապեր գրել եմ որոնք են լծակներ հանդիսանում, ու գրել եմ որ հասարակությունը դա միատարր զանգված չի ու ըստ դրա էլ լծակները տարբեր են… շատ կան ապեր, հասարակական կազմակերպություններ, կամավորական խմբեր, լօբբինգ, HOA հա էլ կա…

ապեր, ես լոմից խոսել չեմ սիրում, որովհետև ես լոմ ձեռս չեմ առնի, բայց մի բան հաստատ գիտեմ՝ լոմի մասին սերենադներ երգել չկա, կամ վերցնում անում ես կամ էլ չես խոսում ընդհանրապես… խոսողները լոմ վերցնող չեն…

Varzor
25.10.2011, 13:17

Դա արդեն Գյուլնազ տատիկի մանուկ ժամանակվա հնացած հեքիաթների է: Ոչ մի հասրակական կազմակերպություն կամ կամավորական խումբ չունի քաղաքական և տնտեսական լծակներ, որպեսզի կարողանա մի բան փոխել: Դե դուք հազար կամավորով հավաքվեք ու Լֆիկի պիտբուլների հետ քյալա տվեք` համ փող ունեն, համ զենք, համ էլ էնքան լծակներ, որ ոմ մի խելոք մարդ իրա գլիխց ձեռք չի քաշել:
Ոնց հասկանում ես ֆուֆլո լծակներն են, այսինքն` լլծակներ չեն: Խոսքը և բարոյական նորմը երբեք լծակ չի կարող լինել, երբ դուրս ես գալիս զինված ու անբարոյական տնտեսվարող սուբյեկտների դեմ: Հակառակ դեպքում հանցագործությունների կանխումը ոչ թե սպեցնազով կանեին, այլ Մայր Թերեզայի նկարով :D

Դե ես քո չափ նրբազգաց ու բարձրաճաշակ տղա չեմ, լոմից չեմ քաշվում :)) Բայց լոմն էլ որպես լծակ վերցնում են մենակ այն ժամանակ, երբ շուռ տալու ենթակա բեռի քաշը չի գերազանցում լոմի ու լոմը բռնողի հնարավորությունները: Լոմով տանկ շուռ չեն տալիս: Դրա համար կամ շատ լոմավորներ են պետք, կամ շատ ավելի մեծ լծակ ու լծակ հրողներ կամ էլ վերամբարձ կռունկ :)

Մի խոսքով. Իմ անձնական կարծիքով ժողովրդական բողոքի ձայնի ու հասարակական-բարոյական նորմերի վրա հենվելով երկիրը կարգի բերելուն հավատացողները զուր ժամանակ են ծախսում ու ջուր են ծեծում:

Chuk
25.10.2011, 13:36
Հարցին թե Սերժ Սարգսյանի հրաժարակնին հասնելու համար կօգտագործվե՞ն արդյոք հերթական ընտրություննները, Զուրաբյանը պատասխանեց. «Եթե բանը հասնի դրան, ապա դա ևս կօգտագործվի»:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_39061.html)

Էստեղ Տրիբուն ձյան գլուխն ուղղում, հետո բարձրացնում ա, ու հպարտ ասում. «տեսա՞ք, որ ամեն ինչ գնում էր հերթական ընտրություններին մասնակցելուն ու ԱԺ մտնելուն» :))

Չէ, ապեր, չտեսանք :) Էս նույն նախադասությունը ես քեզ ասել եմ ամիսներ առաջ ;)

հ.գ. Առաջ եմ ընկնում, էլի :))

Mephistopheles
25.10.2011, 14:22
Դա արդեն Գյուլնազ տատիկի մանուկ ժամանակվա հնացած հեքիաթների է: Ոչ մի հասրակական կազմակերպություն կամ կամավորական խումբ չունի քաղաքական և տնտեսական լծակներ, որպեսզի կարողանա մի բան փոխել: Դե դուք հազար կամավորով հավաքվեք ու Լֆիկի պիտբուլների հետ քյալա տվեք` համ փող ունեն, համ զենք, համ էլ էնքան լծակներ, որ ոմ մի խելոք մարդ իրա գլիխց ձեռք չի քաշել:
Ոնց հասկանում ես ֆուֆլո լծակներն են, այսինքն` լլծակներ չեն: Խոսքը և բարոյական նորմը երբեք լծակ չի կարող լինել, երբ դուրս ես գալիս զինված ու անբարոյական տնտեսվարող սուբյեկտների դեմ: Հակառակ դեպքում հանցագործությունների կանխումը ոչ թե սպեցնազով կանեին, այլ Մայր Թերեզայի նկարով :D

Հայաստանում դա հեքիաթ ա, դեռ ու կմնա հեքիաթ քանի որ դուք տենց եք մտածում… եթե չեք հավատում որ մի բան կարաք անեք, չեք անի… հարմարվել եք…

Դե ես քո չափ նրբազգաց ու բարձրաճաշակ տղա չեմ, լոմից չեմ քաշվում :)) Բայց լոմն էլ որպես լծակ վերցնում են մենակ այն ժամանակ, երբ շուռ տալու ենթակա բեռի քաշը չի գերազանցում լոմի ու լոմը բռնողի հնարավորությունները: Լոմով տանկ շուռ չեն տալիս: Դրա համար կամ շատ լոմավորներ են պետք, կամ շատ ավելի մեծ լծակ ու լծակ հրողներ կամ էլ վերամբարձ կռունկ :)

Մի խոսքով. Իմ անձնական կարծիքով ժողովրդական բողոքի ձայնի ու հասարակական-բարոյական նորմերի վրա հենվելով երկիրը կարգի բերելուն հավատացողները զուր ժամանակ են ծախսում ու ջուր են ծեծում:

դե չզարմանաս Սաշիկն ինչի ա պատգամավոր… հլա մի հատ էլ գլուխ ե՞ս գովում…

Varzor
25.10.2011, 14:52
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_39061.html)
Էստեղ Տրիբուն ձյան գլուխն ուղղում, հետո բարձրացնում ա, ու հպարտ ասում. «տեսա՞ք, որ ամեն ինչ գնում էր հերթական ընտրություններին մասնակցելուն ու ԱԺ մտնելուն» :))
Չէ, ապեր, չտեսանք :) Էս նույն նախադասությունը ես քեզ ասել եմ ամիսներ առաջ ;)
հ.գ. Առաջ եմ ընկնում, էլի :))

Դե լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է ;)
Փաստորեն դու նույնիսկ Զուրաբյանից ես առաջ ընկել :) Որքան լավ կլիներ, որ նրա տեղում դու լինեիր` գոնե մարդավարի կհասկանայի ու կհավատայի :)

Chuk
25.10.2011, 15:04

Առաջ ընկնելը նկատի չունեի, որ Զուրաբյանից եմ առաջ ընկել ;)
Նկատի ունեի, որ չեմ սպասում Տրիբունը գա գրի, ես պատասխանեմ, մեկ ա իրա գրածն էլ է ակնհայտ, իմ պատասխանն էլ:
Որովհետև իր կարծիքով իր տրամաբանության շարունակությունն է գնում ու հաստատվում, իսկ ես ընդունում եմ պրոցեսներն էնպիսին, ինչպես կան: Ու իրականում վաղուց է ակնհայտ, որ եթե հնարավոր չլինի հասնել արտահերթ ընտրությունների, ապա հերթական ընտրությունների ֆակտորը պետք է կիրառվի: Սա էնքան պարզ բան ա, որ ավելի պարզ չգիտեմ ոնց գրեմ: Էդ ոչ ես եմ մոգոնել, ոչ Զուրաբյան Լևոնը:

Ամբողջ խնդիրն էն ա, որ հրաժարականի հասնելու հնարավորություն ՄԻՇՏ կա:
Այլ հարց, որ մարդկանց քանակը ինձ տվյալ պահին շուտափույթ դրան հասնելու մեծ հույսեր չի տալիս, ինչ չի նշանակում, որ հույս չկա, իսկ վճռականություն միշտ կա ;)

Varzor
25.10.2011, 15:10
Հայաստանում դա հեքիաթ ա, դեռ ու կմնա հեքիաթ քանի որ դուք տենց եք մտածում… եթե չեք հավատում որ մի բան կարաք անեք, չեք անի… հարմարվել եք…
դե չզարմանաս Սաշիկն ինչի ա պատգամավոր… հլա մի հատ էլ գլուխ ե՞ս գովում…

Մեֆ ջան, մենակ հայաստանում չի երազ: Էդ որ ԱՄՆ-ում ժամանակին պրոֆմիությունները դվիժենի էին անում ով էր մեջքներին կանգնած? Մոռացել ես, թե չգիտես?
Ոչ մի կազմակերպություն ինքնին միայն որպես կազմակերպություն, որքան էլ բազմաքանակի լինի, իրենից քաղաքական-տնտեսական ուժ չի կարող ներկայացնել: Ամեն ինչ կախված է այդ կազմակերպության անդամներից և զեկավարներից: ՄԻջազգայի պրակտիկան նույնպս ցուցյ է տալիս դա: Բազմաթիվ են ՄԱԿ-ի պես հսկայական կազմակերպության որոշումները տանձին չդնելու դեպքերը: Ու ՄԱԿ-ն էլ հո հասարակական չի? Քաղաքական և ռազմականացված թեքումով կառույց է: Իսկ ովա բանի տեղ դրել եսքան ժամանակ հսկայական Կարմի խաչին? Երբ ձեռ չի տալիս, որքան էլ ուզումա Կարմիր Խաչը կոկորդը ճղի` լսող չկա:
Հենա թարմ ու ակհյատ դեպք: Եվրոմիությունում պարենային հատուկ ծրագիր կա, որը նախատեսված է չունեվոր և աղքատ մարդկանց կերակրելու համար: Ամբողջ ծրագրի արժեքը հիմա մոտ 450մլն եվրո է, ինչպես ասեց այդ ծրագրի նախագահը` ամեն եվրոպացուց տարեկան 1 եվրո: Բայց արի ու տես աջ ու ձախ միլիարդներ են քամուն տալիս, բայց ուզում են էդ ծրագիրը կրճատել, յանի խնայողությամբ են զբաղված: ՄԻնչդեռ այն կերակրում է 18.000.000 !!! մարդկանց: Հանաք թիվ չի, մանավանդ են պայմաններում, որ Եվրոմիության աղքատների թիվը արդեն հասնում է 80մլն-ի` Եվրոպայի ամենամեծ երկրի բնակչության չափ:
Դե թող հա ասեն հասարակական կառույցները, թող գոռան: Մեկա` կտրում են ծրագիրը:

Սաշիկը պատգամավոր ա, որովհետև թափը էդքան ներել ա, եթե որևէ հասարակական կառույցի թափը ներեր, որ Սաշիկին մանդատից զրկեին, ապա կզրկեին:
Ախպեր չեմ հասկանում, մեծ տղա ես, մինչև հիմա չես հասկացել, որ ուժն է ծնում իրավունքը? Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Իսկ ուժը խոսքի ու թղթերի մեջ չի: Թղթե շերեփի պատմությունը հո հայերը լավ գիտեն:
90-ականների հաղթական պատերազմը ոչ թե խոսքերի, այլ ուժի դրսևորման արդյունք էր: Այ հիմա Ալիևը մենակ խոսում ա, ինչն ա ավելանում? Նույնիսկ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերը և Մինսկի խմբի փաստաթղթերը արդեն 20 տարի է ոչինչ չեն փոխել:

Varzor
25.10.2011, 15:13
Առաջ ընկնելը նկատի չունեի, որ Զուրաբյանից եմ առաջ ընկել ;)
Նկատի ունեի, որ չեմ սպասում Տրիբունը գա գրի, ես պատասխանեմ, մեկ ա իրա գրածն էլ է ակնհայտ, իմ պատասխանն էլ:
Էդ ես ի նկատի ունեի, որ Զուրաբյանից ես առաջ ընկել, բայց Տրիբունի պահով էլ էի ջոկել "Դե լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է" ;)
Ուղղակի ուզում էի ասել, որ դու Զորաբյանից շուտ ես ասել այդ մասին :)

Որովհետև իր կարծիքով իր տրամաբանության շարունակությունն է գնում ու հաստատվում, իսկ ես ընդունում եմ պրոցեսներն էնպիսին, ինչպես կան: Ու իրականում վաղուց է ակնհայտ, որ եթե հնարավոր չլինի հասնել արտահերթ ընտրությունների, ապա հերթական ընտրությունների ֆակտորը պետք է կիրառվի: Սա էնքան պարզ բան ա, որ ավելի պարզ չգիտեմ ոնց գրեմ: Էդ ոչ ես եմ մոգոնել, ոչ Զուրաբյան Լևոնը:

Ամբողջ խնդիրն էն ա, որ հրաժարականի հասնելու հնարավորություն ՄԻՇՏ կա:
Այլ հարց, որ մարդկանց քանակը ինձ տվյալ պահին շուտափույթ դրան հասնելու մեծ հույսեր չի տալիս, ինչ չի նշանակում, որ հույս չկա, իսկ վճռականություն միշտ կա ;)

Զուտ տրամաբանական տեսանկյունից միանշանակ համամիտռ եմ քեզ հետ: Եթե չի ստացվում արտահերթ ստանալ, ապա պիտի փորձես հերթականին ստանալ այն, ինչի ձգտում ես:
Բայց իրականության տեսանկյունից ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ոչ միայն արտահերթ չի լինի, այլև հերթականի ժամանակ նախագահը չի փոխվի (նույնիսկ կողմ էլ չեմ, որ փոխվի ու ԼՏՊ-ն դառնա, գոնե մի կարգին մարդ լիներ ...)

Chuk
25.10.2011, 15:17
Էդ ես ի նկատի ունեի, որ Զուրաբյանից ես առաջ ընկել, բայց Տրիբունի պահով էլ էի ջոկել "Դե լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է" ;)
Ուղղակի ուզում էի ասել, որ դու Զորաբյանից շուտ ես ասել այդ մասին :)

Զուտ տրամաբանական տեսանկյունից միանշանակ համամիտռ եմ քեզ հետ: Եթե չի ստացվում արտահերթ ստանալ, ապա պիտի փորձես հերթականին ստանալ այն, ինչի ձգտում ես:
Բայց իրականության տեսանկյունից ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ոչ միայն արտահերթ չի լինի, այլև հերթականի ժամանակ նախագահը չի փոխվի (նույնիսկ կողմ էլ չեմ, որ փոխվի ու ԼՏՊ-ն դառնա, գոնե մի կարգին մարդ լիներ ...)
Հերթականի ժամանակ շատ ավելի դժվար ա նախագահ փոխելը, քան արտահերթի:
Բայց նաև հեշտ ա ժողովրդին մոբիլիզացնելն ու ընտրությունների կեղծումից հետո, օրինակ, ավելի հուժկու ակցիաներ անելը: Սա ասում եմ, որովհետև վստահ եմ, որ կկեղծվեն հերթականի դեպքում: Իսկ եթե չկեղծվեն... է ավելի լավ, մեր ուզածն էլ էդ ա: Թող չկեղծվեն ու ժողովրդի ընտրյալները գնան ԱԺ (մոտակա ընտրությունները ԱԺ-ն ա, ոչ թե նախագահականը):

Varzor
25.10.2011, 15:33

Դե ԱԺ հաստատ կմտնեն ՀԱԿ-ականները, բայց հաստատ այնքան աթոռ չեն զբաղեցնի, որ եղանակ ստեղծեն: Բայց Լևոնի կողքին կանգնածներին այդքան էլ շատ մարդ չի ընտրի ;) նույնիսկ ավելի քիչ կընտրեն, քան մինչև ԼՏՊ-ի կողքը կանգնելն էին քվեարկում նրանց օգտին:

Իսկ դու կարծում ես, որ բոլոր պատգամավորներն են կեղծիքով ընտրված? ԱԺ-ում հիմա էլ կան արդար ընտրված պատգամավորներ: Ուղղակի նայած, թե արդարությունը որ դաշտում ես նայում` իրավական, թե բարոյական ;)

Իսկ նախագահականը լրիվ հեքիաթ ա :)
:) Վրաստանի արտահերթը վկա :D
Բայց տեսականորեն տենց ա: Եթե հասել ես արտահերթի, նշանակում է ժողովրդական բողոքի ձայնը կան այնքան է հզորացել, որ էլ իշխանությունը չի դիմադրում, կամ էլ արտահերթ պահանջողը իշխանությունից ուժեղ ա: Բայց երրորդ տարբերակն էլ Սաբակաշվիլին ցույց տվեց` արտահերթ կերպով վերընտրվեց :D

Մինանշանակ կեղծվելու են` թե ԱԺ և թե նախագահական ընտրությունները: Չնայած ԼՏՊ-ն մի հարվածով փոշիացրեց բազմաթիվ մանրաճուճուլ թեկնածուների ու կուսակցությունների կռճոնած ձայնիկները: Ու դրա արդյունքում թեկնածուների ու կուսակցությունների քանակը խիստ կրճատվելու է, որը նշանակում է որ եթե կեղծեն էլ, ապա ավելի քիչ են կեղծելու: Չնայած ինձ թվում է, որ ԼՏՊ-ն եկել է հենց նրա համար, որ իր հանդեպ ունեցած ժողովրդական մեծ զզվանքի հետևանքով ՀՀԿ-ն ու Սերժը այս անգամ մաթեմատիկորեն արդար կերպով ընտրվեն (սա էլ արդար չի, որովհետև մարդիք կընտրեն չարյաց փոքրագույնը, բայց դե իրավական տեսանկյունից արդար է)

Mephistopheles
26.10.2011, 05:22
Մեֆ ջան, մենակ հայաստանում չի երազ: Էդ որ ԱՄՆ-ում ժամանակին պրոֆմիությունները դվիժենի էին անում ով էր մեջքներին կանգնած? Մոռացել ես, թե չգիտես?
Ոչ մի կազմակերպություն ինքնին միայն որպես կազմակերպություն, որքան էլ բազմաքանակի լինի, իրենից քաղաքական-տնտեսական ուժ չի կարող ներկայացնել: Ամեն ինչ կախված է այդ կազմակերպության անդամներից և զեկավարներից: ՄԻջազգայի պրակտիկան նույնպս ցուցյ է տալիս դա: Բազմաթիվ են ՄԱԿ-ի պես հսկայական կազմակերպության որոշումները տանձին չդնելու դեպքերը: Ու ՄԱԿ-ն էլ հո հասարակական չի? Քաղաքական և ռազմականացված թեքումով կառույց է: Իսկ ովա բանի տեղ դրել եսքան ժամանակ հսկայական Կարմի խաչին? Երբ ձեռ չի տալիս, որքան էլ ուզումա Կարմիր Խաչը կոկորդը ճղի` լսող չկա:
Հենա թարմ ու ակհյատ դեպք: Եվրոմիությունում պարենային հատուկ ծրագիր կա, որը նախատեսված է չունեվոր և աղքատ մարդկանց կերակրելու համար: Ամբողջ ծրագրի արժեքը հիմա մոտ 450մլն եվրո է, ինչպես ասեց այդ ծրագրի նախագահը` ամեն եվրոպացուց տարեկան 1 եվրո: Բայց արի ու տես աջ ու ձախ միլիարդներ են քամուն տալիս, բայց ուզում են էդ ծրագիրը կրճատել, յանի խնայողությամբ են զբաղված: ՄԻնչդեռ այն կերակրում է 18.000.000 !!! մարդկանց: Հանաք թիվ չի, մանավանդ են պայմաններում, որ Եվրոմիության աղքատների թիվը արդեն հասնում է 80մլն-ի` Եվրոպայի ամենամեծ երկրի բնակչության չափ:
Դե թող հա ասեն հասարակական կառույցները, թող գոռան: Մեկա` կտրում են ծրագիրը:

Սաշիկը պատգամավոր ա, որովհետև թափը էդքան ներել ա, եթե որևէ հասարակական կառույցի թափը ներեր, որ Սաշիկին մանդատից զրկեին, ապա կզրկեին:
Ախպեր չեմ հասկանում, մեծ տղա ես, մինչև հիմա չես հասկացել, որ ուժն է ծնում իրավունքը? Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Իսկ ուժը խոսքի ու թղթերի մեջ չի: Թղթե շերեփի պատմությունը հո հայերը լավ գիտեն:
90-ականների հաղթական պատերազմը ոչ թե խոսքերի, այլ ուժի դրսևորման արդյունք էր: Այ հիմա Ալիևը մենակ խոսում ա, ինչն ա ավելանում? Նույնիսկ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերը և Մինսկի խմբի փաստաթղթերը արդեն 20 տարի է ոչինչ չեն փոխել:

իհարկե հերիքում ա ապեր, որովհետև ինքը մենակը բոլորից ուժեղ ա ու սաղին փաթթած ունի… իրան ոչ ոք չի ընտրել, ինքը ուզել ա, դառել ա պատգամավոր… այսիքն դու ինձ ասում ես որ Սաշիկն ավելի ուժեղ ա քան 3 միլիոն մարդը… ու զարմանում ես որ ես դրա տրամաբանությունը չեմ հասկանում… ապեր ճիշտ ես նկատել, ես մեծ տղա եմ ու չեմ հասկանում ոնց ա լինում որ մի բուռ ԲՏ-երք ավելի ուժեղ են լինում քան ժողովուրդը… դեբիլ եմ ապեր, ես դա չեմ հասկանա

h_jak
26.10.2011, 09:36
Կներեք որ մեջ եմ ընգնում. Հլը նայեք http://www.youtube.com/watch?v=bABXRUoDs5M&feature=related

davidus
26.10.2011, 13:40
Ցույց տուր թե այդ որ օրենքն է այդպիսի բան ասում։ Ըստ քաղաքաշինության մասին օրենքի համայնքի ղեկավարը թե շինարարության թույլտվություն է տալիս, թե վերահսկողություն է իրականացնում, թե սահմանում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը։ Ու առհասարակ քաղաքաշինության մասին օրենքը հերթական խայտառակությունն է։ Փողատերին ընհամենը հասնում է համայնքի ղեկավարի հետ լեզու գտնել։ Համայնքի ղեկավարը ընտհամենը պիտի կառավարության լիազորի հետ լեզու գտնի։ Ու վերջ։

Ոչ թե օրենքը, այլ նորմերը... օրենք ասելով ի նկատի էի ունեցել հենց սա։ Համայնքի ղեկավարը չի կարող թույլ տալ մի բան, որը արգելվում ա քաղաքաշինական նորմերով։ Էս իրա գլխին կոնկրետ թեմայա։ Ու ստեղ էլգ գալիս հանգում ենք իմ ասածին (դու էլ ես դա գրել)՝ լեզու գտնելուն (կլինի կաշառք, մաղարիչ, պատիվ տալ թե ինչ, կապ չունի)։ Դու հիմա ինձ ուզում ես ապացուցես, որ չկա վերահսկողության մեխանիզմ, ես էլ քեզ ասում եմ՝ ոչ, շատ լավ էլ կա, բայց չի գործում։

Դու կարող ես համարել, որ ԱԺ–ն ա անում։

Իսկ ինչու՞ համարեմ, եթե շատ պարզ ու հստակ գրված է, այլ խնդիր ա, որ չի գործում։ Իսկ ինչի՞ չի գործում... ճիշտ ա, օրենքն ա մեղավոր։

Հակառակը նայի... կարող է համակարգը այնպիսին է, որ անձը հղփանում է տվյալ համակարգում, և հակառակը՝ հղփացածը կուռկուռի ձագ է դառնում նման համակարգում։
Ես նորից ասում եմ, եթե բարոյականությունից ենք խոսում, ապա եթե մենք՝ հայաստանցիներս բոլորս բարոյական լինեինք, ապա մեզ օրենքը պետք չէր լինի։ Կաշխատեինք մեկս մեկիս համար, կսիրեինք իրար ու Հայաստանը կնմանվեր Եհովայի վկաների գրքերի կազմերին նկարած պատկերներին։ Բարոյականությունը քաղաքական ու իրավական կատեգորիա չի։ Կառավարման որևէ խնդրում եթե հղում է արվում բարոյականությանը, ապա համակարգի թերի լինելու վառ ապացույց է։

Դու աչքիս գրածս չես կարդում։

Օրենքը չի կարող սահմանել անխտիր բոլոր այն նորմերը, որոնք պետք է ապահովեն պետական կառավարման գործունեությունը իրականացնելիս։ Իսկ այն բացերը, որոնք օրենքը պարզապես չի էլ կարող սահմանել, կարգավորվում են բացառապես տվյալ ղեկավարի աշխարհայացքով, բարոյականության աստիճանով ու սկզբունքայնությամբ։

Varzor
26.10.2011, 17:11
իհարկե հերիքում ա ապեր, որովհետև ինքը մենակը բոլորից ուժեղ ա ու սաղին փաթթած ունի… իրան ոչ ոք չի ընտրել, ինքը ուզել ա, դառել ա պատգամավոր… այսիքն դու ինձ ասում ես որ Սաշիկն ավելի ուժեղ ա քան 3 միլիոն մարդը… ու զարմանում ես որ ես դրա տրամաբանությունը չեմ հասկանում… ապեր ճիշտ ես նկատել, ես մեծ տղա եմ ու չեմ հասկանում ոնց ա լինում որ մի բուռ ԲՏ-երք ավելի ուժեղ են լինում քան ժողովուրդը… դեբիլ եմ ապեր, ես դա չեմ հասկանա

Մեֆ դեբիլ չես, Ամերիկացի ես ;)
Եթե քո ասածով լիներ, ապա աշխարհում գոյություն չէին ունենա բռնապետություններ: Մի խումբ ՎԲՏ-երք ամբողջ ցարական ռուսաստանի 150մլն մարդուն էին պահում բռնապետական ռեժիմով, իսկ դու ասում ես 3 մլն :)
Նույն Ֆրանսիան, Անգլիան, նույնիսկ ԱՄՆ-ը բռնապետների ձեռքում չէին? Ինչի քիչ էին? Ուղղակի ժամանակի ընթացքում ժողովուրդը ուզած-չուզած դիմեց քո չսիրած լոմի օգնությանը:

Հա, ինքդ էլ ապացուցում ես, որ ինքն այնքան ուժեղ ա, որ ինքն իրեն դրաձրել ա պատգամավոր, դարձրել ա օլիգարխ: Բնական է հասկանում ենք, որ ինքը մենակ չի էդքան բանը արել:
Ներկայիս օլիգարխների ամբողջ ուժը միայն ֆինանսների ու աննամուսության մեջ է:
Պատկերացրու ես գանցել եմ Ազատության հրապարակ` ցույցի, վրանի տակ եմ: Իմ գործատուն բնական է ինձ կհեռացնի աշխատանքից, ես կմնամ անաշխատանք, կզրկվեմ եկամուտներից, հարցականի տակ կդնեմ ընտանիքիս կեցությունը: Արդյոք ես պատրաստ եմ այդ զոհողությանը? Իհարկե` ՈՉ: Քանի որ գիտեմ, որ արդեն իսկ շատ մարդիկ պատրաստ չեն այդ զոհողությանը, ուստի ժողովրդական ցասումը չի կենտրոնանա մի ուղղությամբ, արդյունք չի տա ու որպես հետևանք կտուժեմ նաև ես, իմ ընտանիքը:

Տեսար ոնց են ուժեղ?
Ամենաբարձրը գոռում են նրանք, ում ձենը տաք տեղից ա ագալիս, մեկ էլ արդեն տեղն ենքան ցուրտ ա, որ արդեն թքաց ունի, թե ինչ կլինի: Մեկ էլ այն ավանտյուրիստները, որոնք ցանկացած խժդժությունից օգուտ են կարողանում քաղել:

Տրիբուն
26.10.2011, 20:40
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_39061.html)

Էստեղ Տրիբուն ձյան գլուխն ուղղում, հետո բարձրացնում ա, ու հպարտ ասում. «տեսա՞ք, որ ամեն ինչ գնում էր հերթական ընտրություններին մասնակցելուն ու ԱԺ մտնելուն» :))

Չէ, ապեր, չտեսանք :) Էս նույն նախադասությունը ես քեզ ասել եմ ամիսներ առաջ ;)

հ.գ. Առաջ եմ ընկնում, էլի :))

Տրբունը մի քանի ժամ առաջ պատահական կարդաց Զուրաբյանի հերթական ախմախությունը, ու ոչինչ էլ չէր ուզում ասել:

Բայց քանի որ բանը սրան հասավ, ապա ասեմ «հերթական ընտրություններով հասնել Սերժի հրաժարականին» տխմարաբանությունը մենակ Զուրաբյանի շուրթերից կարելի էր լսել: Այ հայ ժողովուրդ, կարող ա ես եմ չինացի դառել, հայերեն չեմ կարում կարդամ, որևէ մեկը կարա? ինձ բացատրի, թե ինչ ա նշանակում «հասնել նախագահի հրաժարականին հերթական ընտրություններով»:

Հերթական ընտրություններով ընտրվում են, չեն ընտրվում, վերընտրվում են, չեն վերընտրվում .. հրաժարական չեն տալիս ... Еперный Театр ..

Chuk
26.10.2011, 20:45

Ընտրություններով, հերթական կամ արտահերթ, կարողանում են հասնել ժողովրդի մոբիլիզացիայի, որը հետո կարելի ա կիրառել այլ քաղաքական պրոցեսների համար, որոնք կարող են հանգեցնել հրաժարականի: Ի դեպ տեղեկացնեմ, որ Ազգային Ժողովի պատգամավորների ընտրություններում նախագահ չեն ընտրում ;)

Տրիբուն
26.10.2011, 20:55

Ապեր, ուրեմն Զուրբայնի ասածը ախմախություն էլ չէր, էշություն էր:

davidus
26.10.2011, 21:05
Ընտրություններով, հերթական կամ արտահերթ, կարողանում են հասնել ժողովրդի մոբիլիզացիայի, որը հետո կարելի ա կիրառել այլ քաղաքական պրոցեսների համար, որոնք կարող են հանգեցնել հրաժարականի:

Արտակ ջան, ես շուտվանից եմ սովոր նրան, որ ՀԱԿ-ը, բառիս բուն իմաստով, մանիպուլյացիայի ա ենթարկում իր համակիրներին, բայց գոնե սենց բաց տեքստով չի ասում: Դու իրո՞ք կարծում ես, որ ժողովրդի մոբիլիզացիան թույլատրելի ա կիրառել ԱՅԼ քաղաքական պրեցեսների համար:

Chuk
26.10.2011, 21:06
Ապեր, ուրեմն Զուրբայնի ասածը ախմախություն էլ չէր, էշություն էր:
Հմմ :)

Չեմ խորանում դա է լավ տարբերակ, թե չէ: Էդպես հեռու կգնանք, զայլա չկա: Ընդամենը հարց. դու կարծու՞մ ես, որ ընտրությունների ժամանակ քարոզարշավի տված հնարավորություններն օգտագործելով, այդ թվում հասանելիք հեռուստաժամերը, հնարավո՞ր չի քարոզչություն անել, ժողովրդին մոբիլիզացնել, ու ստեղծված ներուժն օգտագործել քաղաքական այլ նպատակներով, այլ խնդիրների բարձրաձայնման համար:

Chuk
26.10.2011, 21:07
Արտակ ջան, ես շուտվանից եմ սովոր նրան, որ ՀԱԿ-ը, բառիս բուն իմաստով, մանիպուլյացիայի ա ենթարկում իր համակիրներին, բայց գոնե սենց բաց տեքստով չի ասում: Դու իրո՞ք կարծում ես, որ ժողովրդի մոբիլիզացիան թույլատրելի ա կիրառել ԱՅԼ քաղաքական պրեցեսների համար:
Նայած այլ ասելով ինչ ես հասկանում: Ես հասկանում եմ սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան ու ասում եմ, այո:

davidus
26.10.2011, 21:30
Նայած այլ ասելով ինչ ես հասկանում: Ես հասկանում եմ սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան ու ասում եմ, այո:

Չէ, ստեղ հիմնական շեշտը ԱՅԼ-ի վրա չէր, այլ էն մոբիլիզացիան ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ: :)

Տրիբուն
26.10.2011, 21:31
Հմմ :)

Չեմ խորանում դա է լավ տարբերակ, թե չէ: Էդպես հեռու կգնանք, զայլա չկա: Ընդամենը հարց. դու կարծու՞մ ես, որ ընտրությունների ժամանակ քարոզարշավի տված հնարավորություններն օգտագործելով, այդ թվում հասանելիք հեռուստաժամերը, հնարավո՞ր չի քարոզչություն անել, ժողովրդին մոբիլիզացնել, ու ստեղծված ներուժն օգտագործել քաղաքական այլ նպատակներով, այլ խնդիրների բարձրաձայնման համար:

Ես կարծում եմ, որ չորս տարվա իմպոտենտությունից հետո ոչ մի տեսակի վիագրա չի օգնում .. մնում ա միայն երկխոսելը .....

Chuk
26.10.2011, 21:53
Շնորհակալություն, Գնել ջան, ես հասկանում եմ հարցին պատասխանելուց խուսափելու պատճառդ :)

Mephistopheles
27.10.2011, 02:12
Մեֆ դեբիլ չես, Ամերիկացի ես ;)
Եթե քո ասածով լիներ, ապա աշխարհում գոյություն չէին ունենա բռնապետություններ: Մի խումբ ՎԲՏ-երք ամբողջ ցարական ռուսաստանի 150մլն մարդուն էին պահում բռնապետական ռեժիմով, իսկ դու ասում ես 3 մլն :)
Նույն Ֆրանսիան, Անգլիան, նույնիսկ ԱՄՆ-ը բռնապետների ձեռքում չէին? Ինչի քիչ էին? Ուղղակի ժամանակի ընթացքում ժողովուրդը ուզած-չուզած դիմեց քո չսիրած լոմի օգնությանը:

Հա, ինքդ էլ ապացուցում ես, որ ինքն այնքան ուժեղ ա, որ ինքն իրեն դրաձրել ա պատգամավոր, դարձրել ա օլիգարխ: Բնական է հասկանում ենք, որ ինքը մենակ չի էդքան բանը արել:
Ներկայիս օլիգարխների ամբողջ ուժը միայն ֆինանսների ու աննամուսության մեջ է:
Պատկերացրու ես գանցել եմ Ազատության հրապարակ` ցույցի, վրանի տակ եմ: Իմ գործատուն բնական է ինձ կհեռացնի աշխատանքից, ես կմնամ անաշխատանք, կզրկվեմ եկամուտներից, հարցականի տակ կդնեմ ընտանիքիս կեցությունը: Արդյոք ես պատրաստ եմ այդ զոհողությանը? Իհարկե` ՈՉ: Քանի որ գիտեմ, որ արդեն իսկ շատ մարդիկ պատրաստ չեն այդ զոհողությանը, ուստի ժողովրդական ցասումը չի կենտրոնանա մի ուղղությամբ, արդյունք չի տա ու որպես հետևանք կտուժեմ նաև ես, իմ ընտանիքը:

Տեսար ոնց են ուժեղ?
Ամենաբարձրը գոռում են նրանք, ում ձենը տաք տեղից ա ագալիս, մեկ էլ արդեն տեղն ենքան ցուրտ ա, որ արդեն թքաց ունի, թե ինչ կլինի: Մեկ էլ այն ավանտյուրիստները, որոնք ցանկացած խժդժությունից օգուտ են կարողանում քաղել:

դե ուրեմն սենց լավ ա… այսինքն լավ ա որովհետև կարա ավելի վատ լինի…

դու պատրաստ չես ու եղողներին էլ անվանում ես տաք տեղ գտած, անհուսալի կորուսյալ և ավանտյուրիստ…

ես անգամ փաստի առկայության դեպքում քեզ չեմ կարող ապացուցել…

Varzor
27.10.2011, 16:38

Այո, միշտ էլ լավ է, եթե կարող է ավելի վատ լինել: Ընդ որում կարող է ավելի վատ լինել սեփական սխալի պատճառով, ոչ թե ուրիշի:

Ես ոչ մեկին չեմ անվանել անհուսալի կորուսյալ, մի փչի, վատ վիճակում գտնվել և ներկայիս իխանությունների պատճառով կորցնելու բան չունեցող մարդիք անհույս կորուսյալ են???? Հո երևակայություն չունես...
Այո, ավանտյուրիստներն էլ քիչ չեն: Անձամբ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են իրավիճակից օգտվում: Այնպես որ` մենակ թերթ մի կարդա, մեկ-մեկ էլ քո աչքով տես ;)
Ես քո առջև ոչ մի հարց չեմ էլ դրել ու ոչ մի ապացույցի չեմ էլ սպասում :pardon

Mephistopheles
27.10.2011, 22:29

այ սրա մասին եմ խոսում էլի… ապեր սա աղավաղված մտածողություն ա… տենց ո՞նց կլինի…

OK ուղղում եմ մտցնում… մարդ որը արդեն թքաց ունի, թե ինչ կլինի:… էսի ուղիղ խոսք ա, չասես փչում եմ…

բանավիճում ենք ընգեր, ես փորձում եմ քեզ համոզել, որ լինի բանավեճ… չէ՞

Elmo
27.10.2011, 23:08
Ես մեր ժողովրդից բան չեմ հասկանում: Քանի կար ինչքան կրպակների պաշտպաններ, փողոցային առևտրի պաշտպաններ,կանաչապաշտպաններ, ճարտարատապետական տեսքի պաշտպաններ, շուն պաշտպանողներ, բոմժապաշտպաններ ու էսիմ ինչապաշտպաններ Կարեն Կարապետյանի ֆոյսբուքի էջը ՆԱՏՈ-ից բեթար ռմբակոծում էին: Հիմա ինչ ա հրաժարականի լուրեր ա պտտվում՝ այ մարդ էս ի՞նչ մի երկրպագուների բանակ ա աղերսում որ քաղաքապետը չգնա, թե չէ վարի ենք գնում, Երևանը անտեր ա մնում ու տենց բաներ: Ինչ եղան էն շնապաշտպանները մարդ չի հասկանում: Աչքիս նույն մարդիկ են, էն ա որ գրելու մանյա ունեն:

Chuk
27.10.2011, 23:24

Վազգ ջան, հիմնականում կազմակերպված ա, փիառ ա: Նույն մարդիկ չեն:

Mephistopheles
27.10.2011, 23:25

Էլմօ ջան, սոցցանցերին մի հավատա…

Varzor
28.10.2011, 00:06
այ սրա մասին եմ խոսում էլի… ապեր սա աղավաղված մտածողություն ա… տենց ո՞նց կլինի…
Բա ուրիշ ոնց կլինի? Եթե ձեռքդ փուշա մտել ու չես կարողանում հանել, լինում են, որ փուշն ավելի խորն ես մտցնում ավելորդ բզբզելով :) Այ հենց էդ վիճակն ա, ու եթե զգում ես, որ եդ փուշը հանող չես, ապա մի բզբզի ու դիմի ավելի ընդունակ կամ կոմպիտենտ մարդու: Թեթև մտած փուշն ավելի լավ ա, քան թե բզբզելով ավելի խորը մտածը, որովհետև համ ավելի ցավոտ ա, համ ավելի դժվար ա հանելը, համ էլ ավելի երկարատև :)

OK ուղղում եմ մտցնում… մարդ որը արդեն թքաց ունի, թե ինչ կլինի:… էսի ուղիղ խոսք ա, չասես փչում եմ…
մինչև վերջ "ուղղում" մտցրու` մեկ էլ արդեն տեղն ենքան ցուրտ ա, որ արդեն թքաց ունի, թե ինչ կլինի այսինքն` կորցնելու բան չունի այն առումով, որ ավելի վատ իր համար այլևս չի լինի ;)

բանավիճում ենք ընգեր, ես փորձում եմ քեզ համոզել, որ լինի բանավեճ… չէ՞
Մեֆ ջան, ախպեր ջան, ամեն կարծիքների ու մտքերի փոխանակում չի, որ բանավեճա:
Բայց եթե սիրտդ էդպես ա ուզում, կարող ենք բանավիճել :) Կարևորը դրական արդյունք լինի մեջը :)
Անձամբ ինձ համար շատ հետաքրքիր ա իմ Ամըրգացի ազգակիցների կարծիքն ու մտածելակերպը, քանի որ ոնց արդեն ասել եմ ես ել ձեր երկրում հարազատներ ունեմ, ու ուզում եմ հասկանալ, թե արդյոք նրանք տարիներ հետո ոնց են մտածելու? ԱՐդյոք հայրենիքի համար անվերադարձ կորսված են?

Varzor
28.10.2011, 00:14
Էլմօ ջան, սոցցանցերին մի հավատա…
Դե մեր ֆորումն էլ մի սոցցանց ա, հիմա ոնց կլինի իրար չհավատանք? :)

Մեֆ ջան, բա ում հավատանք? Կաշառված ու ծախված ԶԼՄ-ներին? Չկաշառված ու չծախված, հալածված, բայց արդեն չարացած ու ոչ այդքան օբյեկտիվ ԶԼՄ-ներին?
Նախկին կամ գործող ավազակապետերին իրենց ավազակախմբերի հետ միասին? Դե ադաթի համաձայն կնանիքին էլ չենք հավատում (կամ էլ լուրջ չենք ընդունում): Չուկի խորհրդով բիսեդկեքի զրուցներն էլ բանի տեղ չենք դնում: Տակը ինչ մնաց?
:)

Բայց եթե լուրջ, ապա քեզ հետ համամիտ եմ այն մասով, որ սոցցանցերի տարացվածությունն ու վարկանիշը հաշվի առնելով ինֆորմացիոն գործողությունների որոշակի հատվածը հետզհետե տեղափոխվում է սոցցանցեր, իսկ վերջիններիս իրենց տեղն են զիջում արդեն դասական ԶԼՄ-ները:
Դար բուն պատճառը կայանում է նրանում, որ ապագայի սերունդը ինտերնետում է "կախված", թերթ չի կարդում, TV համարյա չի նայում: Ու իրենց համար ինֆորմացիայի ամենահավաստի աղբյուրը ցանցն է: Քաղաքականությունը քայլում է ժամանակին համընթաց :)

Mephistopheles
28.10.2011, 00:25
մինչև վերջ "ուղղում" մտցրու` մեկ էլ արդեն տեղն ենքան ցուրտ ա, որ արդեն թքաց ունի, թե ինչ կլինի այսինքն` կորցնելու բան չունի այն առումով, որ ավելի վատ իր համար այլևս չի լինի ;)

Ապեր, ավելի վատացրիր… մարդ որը ոչինչ չունի կորցնելու, ամեն ինչի ընդունակ ա… դուրս ա գալիս նորմալ մարդը, ինչքան էլ վիճակը վատանա չպտի բողոքի

ո՞նց կլնի սենց ընգեր, բա մենք ի՞նչ իրավունք ունենք որևէ քաղաքական ուժից լիդերություն պահանջելու ու հլա մեղադրելու համար որ ծախվում են…

Mephistopheles
28.10.2011, 00:26
Դե մեր ֆորումն էլ մի սոցցանց ա, հիմա ոնց կլինի իրար չհավատանք? :)

Մեֆ ջան, բա ում հավատանք? Կաշառված ու ծախված ԶԼՄ-ներին? Չկաշառված ու չծախված, հալածված, բայց արդեն չարացած ու ոչ այդքան օբյեկտիվ ԶԼՄ-ներին?
Նախկին կամ գործող ավազակապետերին իրենց ավազակախմբերի հետ միասին? Դե ադաթի համաձայն կնանիքին էլ չենք հավատում (կամ էլ լուրջ չենք ընդունում): Չուկի խորհրդով բիսեդկեքի զրուցներն էլ բանի տեղ չենք դնում: Տակը ինչ մնաց?
:)

Բայց եթե լուրջ, ապա քեզ հետ համամիտ եմ այն մասով, որ սոցցանցերի տարացվածությունն ու վարկանիշը հաշվի առնելով ինֆորմացիոն գործողությունների որոշակի հատվածը հետզհետե տեղափոխվում է սոցցանցեր, իսկ վերջիններիս իրենց տեղն են զիջում արդեն դասական ԶԼՄ-ները:
Դար բուն պատճառը կայանում է նրանում, որ ապագայի սերունդը ինտերնետում է "կախված", թերթ չի կարդում, TV համարյա չի նայում: Ու իրենց համար ինֆորմացիայի ամենահավաստի աղբյուրը ցանցն է: Քաղաքականությունը քայլում է ժամանակին համընթաց :)

ապեր էսի եղանակի տեսույան պես բան ա, հազար ու մի բան կարան ասեն… մինչև դուրս չգաս փողոց, տառացիորեն, չես իմանա

Varzor
28.10.2011, 00:36
Ապեր, ավելի վատացրիր… մարդ որը ոչինչ չունի կորցնելու, ամեն ինչի ընդունակ ա… դուրս ա գալիս նորմալ մարդը, ինչքան էլ վիճակը վատանա չպտի բողոքի
Մեֆ ջան, կամ ես մտքերս լավ չեմ ձևակերպում, կեմ էլ իրար չենք հասկանում, կամ էլ երկուսը միասին :)
Ի նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ներկա ռեժից այնքան տուժված են, որ պայքարի ելնելով ոչնչով չեն վատացնում իրենց վիճակը` տեղները ցուրտա, թքած ունեն, թե ինչ կլինի իրենց հետ, քանի որ արդեն ավելի վատ մենակ մեռնելը կլինի:
Այսինքն` կորցնելու բան չունի այն տեսնկյունից, որ իր համար էնքան վատ ա, որ արդեն դրանից վատ չեն կարող գլխին սարքել` ոչ չունեցած գործից կկտրեն, ոչ չունեցած հողի ջուրը կկտրեն և այլն:

ո՞նց կլնի սենց ընգեր, բա մենք ի՞նչ իրավունք ունենք որևէ քաղաքական ուժից լիդերություն պահանջելու ու հլա մեղադրելու համար որ ծախվում են…
Դե ես ոչ մի քաղաքական ուժի հանդեպ լիդերության պահանջներ երբեք չեմ ունեցել, քանի որ ինքս իմ կաշվի վրա զգացել եմ դրանց վերխուշկեքի հոգու փոքրությունն ու կեխտոտությունը:
Բայց դա չի նշանակում, որ չպիտի բան պահանջեն մյուսները, իսկ թե ինչ են պահանջում` ես հաստատ իրենցից լավ չեմ ասի :)
Նորից եմ կրկնում (չնայած ես թեմայում չեմ գրել :D) հայաստանին պետք է երիտասարդ քաղաքական ուժ, ընդ որում` երկրից դուրս ձևավորված, որը ես մեր տեղի գեյերի (գրական եմ գրում, որ չտուգանեն :D ) հետ օրթաղ չլինեն, թայֆա չսարքեն ու ավելի պարզ ու մաքուր նայեն հայրենիքին: Բայց դա երբ կլինի? 5-10 տարուց ոչ շուտ, երբ ստեղից 15-20 տարի առաջ գնացածների ժառանգները արդեն հասուն երիտասարդներ կլինեն:

Varzor
28.10.2011, 00:39
ապեր էսի եղանակի տեսույան պես բան ա, հազար ու մի բան կարան ասեն… մինչև դուրս չգաս փողոց, տառացիորեն, չես իմանա
Տո այ ցավդ տանեմ, դուրս ես գալիս` էլի չես իմանում: Նայած, թե որ քուչով կանցնես, որ թաղում հաց կուտես:
Արդեն վաղուց վստահելի մարդկանց անձնական շրջանակս գնալով նեղացել է, հասել շատ փոքր չափերի :pardon

Mephistopheles
28.10.2011, 00:41

:D դե ասա ամենվստահելի մարդուն մենակ հայելու մեջ ես տեսնում…

Դե էդքան մեծ հայելի տանը չունեմ :D

Elmo
28.10.2011, 13:26
Վազգ ջան, հիմնականում կազմակերպված ա, փիառ ա: Նույն մարդիկ չեն:

Նման ա, որովհետև տեքստերը միատեսակ են ու ասենք բազմահազարանոց խումբ չի էլի: Մի քանի տասնյակ մարդ/account ա երևի:

Տրիբուն
30.10.2011, 16:06
Wikileaks-ը, էէհհ.. կներեք... Լևոնի ելույթը կարդացի՞ք: (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55398.html)

Մե՜ֆ, այ Մե՜ֆ: Մեջբերումներ անե՞մ գրածներիցդ, որ ասում էիր սեպտեմբեր-հոկտեմբերին կամ մի բան կանեն, կամ էլ ջրբաժան, թե՞ դու արդեն ինձանից լավ ես հասկացել, որ հավայի համակրում-պաշտպանում ես այլանդակ,խաբեբա, ստոր քաղաքական ուժի:

Լևոնին, անձամբ ես հայտարարում եմ հայոց քաղաքական մեծագույն տականք: Սերժի ու Քոչի այլանդակությունը գոնե պարզ, գեղավարի, քոչվորական այլանդակություն ա: Լևոնի արածը մեծագույն պոռնկություն ա՝ ինծիլիգենտ շղարշի տակ: Չորս տարի ժողովրդի քնացնել, համոզել, պարացնել, ըստ էության ստորացնել, որ վերջում հայտարարի.

Անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է՝ նախընտրական փուլ։ Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային Ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը։

Մի բան, որ ավանակին էլ պարզ էր սկզբից: Փառք Աստծո, գոնե միտինգիներին էլ մարդ չի գնում:

Իսկ քանի որ շախմատիստը ոչ մի նոր բան, ոչ մի նոր գաղափար, ոչ մի թարմություն, բացի իրա պոռնիկ երկխոսությունից մոգոնել չէր կարող, ընկել ու գերեզմանից հանում ա ՕԵԿ-ի ու դաշնակների հավայի գաղափարները:

Խնայբանկում ավանդ ունեցողներին Կոնգրեսը ցուցակագրում է (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55399.html)

Ինչպես ձեզ հայտնի է, իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում, Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունն առաջարկել էր այդ մեխանիզմներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների եւ այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ, առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել երբեւէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին։

Անտանելի են :[

Ու սրանք կարող ա մի տաս տոկոսով ԱԺ մտնեն: Ոչ մի դեպքում: Ողջ քարոզչությունը ՀԱԿ-ի դեմ: Կորչի ՀԱԿ-ը: Խաբեբա տականքները ոչ մի բանով գող ավազակներից լավը չեն:

dvgray
30.10.2011, 17:02
Անտանելի են :[

Ու սրանք կարող ա մի տաս տոկոսով ԱԺ մտնեն: Ոչ մի դեպքում: Ողջ քարոզչությունը ՀԱԿ-ի դեմ: Կորչի ՀԱԿ-ը: Խաբեբա տականքները ոչ մի բանով գող ավազակներից լավը չեն:

էս ամենը ընդամենը նշանակում է, որ Սերոժը մի սռոկ էլ ա "նստելու": Խեղճ Սերոժ… ես վստահ եմ, որ ինքը մեծ ուրախությամբ օձիքը կազատեր էտ նախագահական "նստավայրից" ու մի հանգիստ գործի կանցներ - ասենք ԿԳԲ-ի պետ, կան պաշպանության մինիստր: Սակայն, կարծես թե "վերևներից" չեն թողնում :(
իսկ քանի որ Սերժը որպես էսպես ասած լիդերշիփ - նախագահ, շատ թույլ է, "վերևներից" Լևրոնի օձիքն էլ բաց չեն թողել, չնայած ինքը երազում է դրա մասին, ու հլա դեռ ինքը ընդիմությում-ընդիմություն ա խաղալու: այսինքն զբացվելու ա նրանով, որ հանկարծ ոչ մի նշույլ անգամ ընդիմադիր մասսա չհավաքվի Սերոժի դեմ, ու ինքը կազմակերպված ձեռի տակ ա պահելու էտ պոտենցիալ մասսան ու նրան ուժեղ վերահսկելու ա:

էս դեպքում այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են փոփոխություններ Հայաստանում /իսկ նրանք բավականին քիչ են քանակական առումով/ պետք է զբաղվեն նրանով, որ ապացուցեն Լևոնի, Սերժի ու Քոչի մեկ մարմնից ղեկավարվելը ու սնվելը:

չնայած, մյուս կողմից, ով որ ընդիմադիր քայլեր ա անում Լևոնից անկախ, նրան Սերժն ա կուպիտ անում: իսկ ինչպես գիտենք, չվաճառվող մարդիկ չկան, ընդամենը վաճառքի գինն է պետք համաձայնեցնել: :)

Chuk
30.10.2011, 19:17
Մե՜ֆ, այ Մե՜ֆ: Մեջբերումներ անե՞մ գրածներիցդ, որ ասում էիր սեպտեմբեր-հոկտեմբերին կամ մի բան կանեն, կամ էլ ջրբաժան, թե՞ դու արդեն ինձանից լավ ես հասկացել, որ հավայի համակրում-պաշտպանում ես այլանդակ,խաբեբա, ստոր քաղաքական ուժի:
Գնե՜լ, այ Գնե՜լ, մեջբերու՞մ անեմ գրածներիցդ, որ ասում էիր, թող կանգնեն ու ասեն, որ գնում են ԱԺ, կընդունեմ :))
Հա՜, չափից ավելի ուշ են ասել, վախտն անցել ա :cry

Mephistopheles
30.10.2011, 20:00
Wikileaks-ը, էէհհ.. կներեք... Լևոնի ելույթը կարդացի՞ք: (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55398.html)

Մե՜ֆ, այ Մե՜ֆ: Մեջբերումներ անե՞մ գրածներիցդ, որ ասում էիր սեպտեմբեր-հոկտեմբերին կամ մի բան կանեն, կամ էլ ջրբաժան, թե՞ դու արդեն ինձանից լավ ես հասկացել, որ հավայի համակրում-պաշտպանում ես այլանդակ,խաբեբա, ստոր քաղաքական ուժի:

Լևոնին, անձամբ ես հայտարարում եմ հայոց քաղաքական մեծագույն տականք: Սերժի ու Քոչի այլանդակությունը գոնե պարզ, գեղավարի, քոչվորական այլանդակություն ա: Լևոնի արածը մեծագույն պոռնկություն ա՝ ինծիլիգենտ շղարշի տակ: Չորս տարի ժողովրդի քնացնել, համոզել, պարացնել, ըստ էության ստորացնել, որ վերջում հայտարարի.

Մի բան, որ ավանակին էլ պարզ էր սկզբից: Փառք Աստծո, գոնե միտինգիներին էլ մարդ չի գնում:

Իսկ քանի որ շախմատիստը ոչ մի նոր բան, ոչ մի նոր գաղափար, ոչ մի թարմություն, բացի իրա պոռնիկ երկխոսությունից մոգոնել չէր կարող, ընկել ու գերեզմանից հանում ա ՕԵԿ-ի ու դաշնակների հավայի գաղափարները:

Խնայբանկում ավանդ ունեցողներին Կոնգրեսը ցուցակագրում է (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55399.html)

Անտանելի են :[

Ու սրանք կարող ա մի տաս տոկոսով ԱԺ մտնեն: Ոչ մի դեպքում: Ողջ քարոզչությունը ՀԱԿ-ի դեմ: Կորչի ՀԱԿ-ը: Խաբեբա տականքները ոչ մի բանով գող ավազակներից լավը չեն:

Տրիբուն ախպերս, քանի՞ անգամ եմ գրել որ ակտիվությանն ալտերնատիվ չկա ու նույնիսկ նշել եմ որ նույնիսկ կարևոր չի ինչ ուժի եթե ազնիվ են աջակցում…

ապեր բոլորն ասում էին որ երկխոսությունը սխալ ա ու պետք ա կտրուկ քայլերի գնալ, ու դու էլ ահագին վերլուծաբանների էիր մեջբերում Լրագրից, Խառատյանին, Բադալյանին, մի հատ Բալայան էլ կար… էլ չեմ ասում մնացածները որ հենց դրա պատճառով հեռացան. Ժիրոն և այլն… ու բոլորը մեղադրում էին, որ էս ամեն ինչը ԱԺ տեղերի համար ա, բայց երբ հայտարարվեց շուրջօրյա հանրանավաք, երկխոսությունը արդեն չեղյալ ոչ մեկն էլ չերևաց… քաղաքական ուժերից մի երկուսն եկան ասելու որ չենք միանում որովհետև մեկը հարթակի հետ խնդիրներ ուներ, մեկը գաղափարների, մեկը հին վրեժ էր լուծում…

ժողովուրդ էլ չհավաքվեց…

ու կհիշես երևի որ մի հատ էլ գրառում ունեի Տրիբուն ջան, որ եթե լինի ազատ արդար ընտրություններ ու ոն որ դու էս ուզում, սաղ դեմ քվեարկեն Լևոնին ու ՀԱԿ-ին ու նրանք չանցնեն կամ քիչ ձեն հավաքեն, ի՞նչ պիտի անի ՀԱԿ-ը՝ ընդունի՞ արդյունքները թե՞ չընդունի… հիմա նույնն էս դեպքում եղավ, հայտարարվեց որ արտահերթ ընտրություններն ու երկխոսությունները չեղյալ են … արեց էն ինչ որ ուզում էին… ու ըստ էության էդ գաղափարն էլ չընդունվեց, ոնց որ դու էիր ասում սաղ ջոգող տղերքը արեցին էն ինչ որ ջոգող տղերքն են անում, մնում են տանը ու ոչ մի ձև չեն աջակցում ոչ մեկին ու մեն ձև իրանց գլուխն են պահում… լավ են արել ապեր, բայց չենք կարող հետո կանգնենք ասնք "տեսա՞ր որ ասում էի ԱԺ-ի համար ա էս սաղը" …

Տրիբուն
30.10.2011, 20:22
Գնե՜լ, այ Գնե՜լ, մեջբերու՞մ անեմ գրածներիցդ, որ ասում էիր, թող կանգնեն ու ասեն, որ գնում են ԱԺ, կընդունեմ :))
Հա՜, չափից ավելի ուշ են ասել, վախտն անցել ա :cry

Ապրես, ինքդ քո հարցին պատասխանել ես:Առաջընթաց ա, բրավո:

Տրիբուն
30.10.2011, 20:30
Տրիբուն ախպերս, քանի՞ անգամ եմ գրել որ ակտիվությանն ալտերնատիվ չկա ու նույնիսկ նշել եմ որ նույնիսկ կարևոր չի ինչ ուժի եթե ազնիվ են աջակցում…

ապեր բոլորն ասում էին որ երկխոսությունը սխալ ա ու պետք ա կտրուկ քայլերի գնալ, ու դու էլ ահագին վերլուծաբանների էիր մեջբերում Լրագրից, Խառատյանին, Բադալյանին, մի հատ Բալայան էլ կար… էլ չեմ ասում մնացածները որ հենց դրա պատճառով հեռացան. Ժիրոն և այլն… ու բոլորը մեղադրում էին, որ էս ամեն ինչը ԱԺ տեղերի համար ա, բայց երբ հայտարարվեց շուրջօրյա հանրանավաք, երկխոսությունը արդեն չեղյալ ոչ մեկն էլ չերևաց… քաղաքական ուժերից մի երկուսն եկան ասելու որ չենք միանում որովհետև մեկը հարթակի հետ խնդիրներ ուներ, մեկը գաղափարների, մեկը հին վրեժ էր լուծում…

ժողովուրդ էլ չհավաքվեց…

ու կհիշես երևի որ մի հատ էլ գրառում ունեի Տրիբուն ջան, որ եթե լինի ազատ արդար ընտրություններ ու ոն որ դու էս ուզում, սաղ դեմ քվեարկեն Լևոնին ու ՀԱԿ-ին ու նրանք չանցնեն կամ քիչ ձեն հավաքեն, ի՞նչ պիտի անի ՀԱԿ-ը՝ ընդունի՞ արդյունքները թե՞ չընդունի… հիմա նույնն էս դեպքում եղավ, հայտարարվեց որ արտահերթ ընտրություններն ու երկխոսությունները չեղյալ են … արեց էն ինչ որ ուզում էին… ու ըստ էության էդ գաղափարն էլ չընդունվեց, ոնց որ դու էիր ասում սաղ ջոգող տղերքը արեցին էն ինչ որ ջոգող տղերքն են անում, մնում են տանը ու ոչ մի ձև չեն աջակցում ոչ մեկին ու մեն ձև իրանց գլուխն են պահում… լավ են արել ապեր, բայց չենք կարող հետո կանգնենք ասնք "տեսա՞ր որ ասում էի ԱԺ-ի համար ա էս սաղը" …

Տենում ես ինչ աննամուս ժողովուրդ ա, Մեֆ ջան: Չլսեց ՀԱԿ-ին, չգնաց նստացույցի: :D

Իրոք փառք Աստծո, որ մեր ժողովուրդը ինտուիտիվ էլ ա հասկացել, թե ինչը ինչոց ա: Չորս տարի հավայի տանել բելերուց ու հուժկու ոգևորությունը սպանելուց հետո, երկխոսություն ու կապիկություն անելուց հետո, ժողովրդին ընտրություններից հինգ ամիս առաջ կանչում են շուրջօրյա հանրահավաքի: Ոչ մեկը չգնաց, ու ԼԱՎ ԱՐԵՑ, արեց էն, ինչը մեկը ես ուզում էի. ՀԱԿ-ին ցույց տվեց իր տեղը:

Ու էլի եմ կրկնում Մեֆ, մի քիչ ամոթ ունեցեք ու ժողովրդին մի մեղադրեք: Ժողովուրդը ՀԱԿ-ի ու այլ մարմնավաճառների ձեռքը կրակը չի ընկել, որ ոնց ուզում են մանիպուլացնեն: Ժողովուդրը ամենահարմար պահին ցույց ա տվել բացարձակ ակտիվություն, բայց մարմնավաճառները էտ ակտիվությունն օգտագործել են իրենց նեղ, տականք, շահադիտական նպատակներով: Ժողովուրդը դառը փորձ ունի, ու պուտանկեքին էլ չի վստահում, ՕԵԿ, ՀԱԿ, դաշնակ ..... ծախու, անողնաշար:

Ուրիշ ինչ ակտիվություն էիր ուզում ժողովրդին: Ինչ անի դրանից ավելին: Մարտի մեկին զոհեր տվեց, չորս տարի միտինգերին քաշ էկավ, մի տարի առաջ էլի հարյուր հազարով ոտքի կանգնեց: Ուրիշ ի՞նչ անի, արաաաաաաա էս ժողովուրդը: Լևոնի ոտները լվա՞նք մի հատ ջուրը խմենք, որ էտ չբավարավածի շախմատային ամբիցիաներն իրականանան: Հերիք ա շինեք սաղիս ու ժողովրդին ձեր անկապություններով:

Տրիբուն
30.10.2011, 20:45
Մեֆ, այ Մեֆ, դու ախր լուրջ մարդ ես, սիրտդ հեռվից հեռու ցավում ա հայրենիքիդ համար: Մաքուր էղի խղճիդ առաջ, ու ընդունի, որ սխալ ես:

Արա, բայց ես ինքս իմ վրա զարմանում եմ .... էս ինչ մի հատ շախմատային կանխագուշակություններ եմ անում: Լևոնը տեղս չգիտի: :D

Ապեր, Նաստրադամուսը մոտս դասերի ա գալիս:

Ոչ մի սխալ իմ կանխագուշակություններում չկա, քանի որ կա գլխավոր կանխագուշակությունը - ԱԺ-ում տեղեր՝ Սերժի այս ու հաջորդ նախագահության դիմաց: Կարաս էս կանխագուշակությոնը տպես, կպցնես պատիդ, աչքիդ առաջ: Պրիտոմ, ԱԺ-ում տեղերը կարող են տրվել կամ արտահերթ կամ հերթական ձևով, որը էական չի:

Էս ա կարևորը Չուկ, մնացածը իմ համար էական չի, ուզում ես քսան անգամ մի միլիոն մարդով Ազատության Հրապարակում յարխուշտա պարի, ուզում ես էտ յարխուշտան պարի քվերակությամբ ու նստացույցով, ու ազատված քաղբանտարկյալների շնորհակալական ելույթների ու ծափերի ներքո:

Այնպես որ, ապեր, խնդրում եմ ինձ էլ չմեղադրել սխալվելու մեջ:

Ես համաձայն եմ: :D Ցանկացած ուրիշ ելքի դեպքում, ես բարձրաձայն նա՛խ Ակումբում, հետո արդեն անձամբ քեզ՝ մեր լավ ընկեր շանոթների ներկայությամբ, կասեմ «Չուկ ջան, ներող, էն բանից եմ կերել»: Բայց եթե չեղավ, նույն բանը դու ես ասելու:

Բայց ուզում եմ պայմանները հստակեցնել.

1. Սերժը մնալու ա նախագահ
2. Աժ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ էական չի, բայց ավելի շուտ հակված եմ հերթականին
3. ՀԱԿ-ը Աժ-ում ունենալու ա տեղեր, ու միանշանակ լինելու ա փոքրամասնություն
4. ՀՀԿ-ն ու Սերժը ընդհանուր առմամբ պահելու են իշխանությունը իրենց ձեռքում, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ միասին, թե առանց նրանց էական չի:

Ընդ որում, ես չորս կետերից սկզբունքային են կետ 1-ը ու կետ 2-ը, ու կետ 4-ի առաջին մասը, քանի որ իշխանափոխությունը կայացած կարեէլի համար միայն այս կետերի չիրականանալու դեպքում:

Քո Ակումբում «էն բանից եմ կերել» հայտարարություն անելու վերջնաժամկետը նշում եմ 2012թ. հունիսի տասը, այսինք հերթական ԱԺ ընտրություններից հետո, քանի որ միայն այդ պահին պարզ կլինի որ ես վերջնականապես ճիշտ եմ:

Իմ Ակումբում «էն բանից եմ կերել» հայտարարությունը կարվի ցանկացած պահի, երբ նշված որևէ կետերից մեկը չիրականանալը հարյուր տոկոսով կհաստատվի:

Այսինքն խոստացված իշխանափոխությունը փաստացի տեղի չի ունենալու: Ուրիշ բան կա՞, որ չեմ հիշում:

Համաձա՞յն ես, էս էլ որպես հավելված կցենք գլխավոր կանխագուշակության կողքը:

Պրիտոմ, Ազատության հրապարակում շատ մեծ թվաքանակով յարխուշտա պարելը կամ չպարելը, քաղերին ազատ արձակալեը կամ չարձակելը իրար աչքը չենք մտցնում: Ընթացքում դու կարաս հանգիստ ուրախանաս ՀԱԿ-ի հերթական միտինգով ու Լևոնի ելույթով, ես էլ կարամ ուրախանամ ելույթները տարբեր ձևերով քլնգելով ու ախմախ կանխագուշակություններ անելով, որոնք վերը նշված երեք կետերի վրա էականորեն չեն ազդում: :D

Օրինակ, կարամ ինչ-որ պահի հայտարարեմ, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայա կազմելու ու նաև նախարարական երեք պորտֆել ա ստանալու::D

Փաստորեն, ես կարամ ժամանակից շուտ ասեմ, որ Լևոնն ա «էն բանից կերել» .... :B

Chuk
30.10.2011, 20:55
Ես էլ մեջբերեմ էդ գրառմանը արձագանքս:

Ես համաձայն եմ: :D Ցանկացած ուրիշ ելքի դեպքում, ես բարձրաձայն նա՛խ Ակումբում, հետո արդեն անձամբ քեզ՝ մեր լավ ընկեր շանոթների ներկայությամբ, կասեմ «Չուկ ջան, ներող, էն բանից եմ կերել»: Բայց եթե չեղավ, նույն բանը դու ես ասելու:
Ոչ, հակառակ դեպքում ես նման բան չեմ ասելու, որովհետև ես հնարավոր համարում եմ, որ

1. Սերժը մնալու ա նախագահ
2. Աժ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ էական չի, բայց ավելի շուտ հակված եմ հերթականին
3. ՀԱԿ-ը Աժ-ում ունենալու ա տեղեր, ու միանշանակ լինելու ա փոքրամասնություն
4. ՀՀԿ-ն ու Սերժը ընդհանուր առմամբ պահելու են իշխանությունը իրենց ձեռքում, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ միասին, թե առանց նրանց էական չի:

Ի տարբերություն քեզ ես քննարկում եմ բոլոր հնարավոր սցենարները: Ավելին, նշված կետերի կատարումն անգամ պարտադիր չի որ նշանակի, որ քո «կանխագուշակումը» ճիշտ ա, ու պրոցեսները գնում են հենց սրա համար (մինչդեռ դու դա չես էլ քննարկի): Իսկ ինձ միլիոն տարի պետք չի, որ դու նման արտահայտություն անես: Պարզապես եթե պրոցեսների փոփոխման արդյունքում լրիվ այլ «կանխագուշակում» կանես, ես քեզ կհիշեցնեմ:

Տուն-տուն չենք խաղում, Տրիբուն ձյա:
Գրառմանս տակ նորից ստորագրում եմ:

Ինչևէ: Մոտ ենք արձանագրելուն, որ հասանք հերթական ընտրություններին, ինչը հնարավոր, գուցե և հավանական սցենարներից մեկն էր: Արդյո՞ք սա հիմք ա պնդելու համար, որ այլ տարբերակ հնարավոր չէր ու Տրիբունը «Բացառիկ պրագնոզ ա արել»: Բնականաբար ոչ: Ընդամենը կարող ենք արձանագրել, որ իր նշած սցենարը, ցավոք սրտի (ցավոք բոլորիս համար, որովհետև կարծում եմ, որ Տրիբունն էլ ուրախ կլիներ, եթե սխալված լիներ) դուրս է գալիս իրականացած սցենարը:

Բայց քաղաքականությունը միանշանակությունների «արվեստ» չի:
Ու ես կարծում եմ, որ շատ սխալ է միակողմանի ՀԱԿ-ին մեղադրելը: Ինչպես որ երբ ես ժողովրդին եմ մեղադրում, էլի սխալ է: Բայց կարծում եմ, որ պետք է ժողովրդին մեղադրողների ու ՀԱԿ-ին մեղադրողների կարծիքը հավասարակշռել:

Այդպես էլ ժողովրդի մեծամասնությունը կամ կրիտիկական զանգված ոտքի չկանգնեց ու սա փաստ է:
Հակառակը պնդողների հետ ես ուղղակի համաձայն չեմ:

Կրիտիկական զանգված եղել է միայն 2008-ի փետրվարի վերջին օրերին ու մարտի 1-ին ու հնարավոր է, որ կարելի էր այդ զանգվածն օգտագործելով բռնի ուժով վերցնել իշխանությունը: Ի՞նչ շահած կլինեինք... ոչ մեկս չի կարող պնդել: Բայց ես շարունակում եմ կարծել, որ այդ ժամանակ նման կերպ իշխանություն վերցնելու դեպքում շահած դուրս չէինք գալու:

Առայժմ այսքանը:

Չգիտեմ ով ոնց, իսկ մենք շարունակելու ենք պայքարելը: Ցանկացած ոք ընտրում է իր կեցվածքը, ու եթե կան մարդիկ, ովքեր ուզում են պայքարել ՀԱԿ-ի դեմ, խնդրեմ, ընտրությունն իրենցն է: Ես միայն կարող եմ ափսոսալ, որ այդ մարդկանց պայքարը իրական թիրախի դեմ չի:

Mephistopheles
30.10.2011, 22:27
Տենում ես ինչ աննամուս ժողովուրդ ա, Մեֆ ջան: Չլսեց ՀԱԿ-ին, չգնաց նստացույցի: :D

Իրոք փառք Աստծո, որ մեր ժողովուրդը ինտուիտիվ էլ ա հասկացել, թե ինչը ինչոց ա: Չորս տարի հավայի տանել բելերուց ու հուժկու ոգևորությունը սպանելուց հետո, երկխոսություն ու կապիկություն անելուց հետո, ժողովրդին ընտրություններից հինգ ամիս առաջ կանչում են շուրջօրյա հանրահավաքի: Ոչ մեկը չգնաց, ու ԼԱՎ ԱՐԵՑ, արեց էն, ինչը մեկը ես ուզում էի. ՀԱԿ-ին ցույց տվեց իր տեղը:

Ու էլի եմ կրկնում Մեֆ, մի քիչ ամոթ ունեցեք ու ժողովրդին մի մեղադրեք: Ժողովուրդը ՀԱԿ-ի ու այլ մարմնավաճառների ձեռքը կրակը չի ընկել, որ ոնց ուզում են մանիպուլացնեն: Ժողովուդրը ամենահարմար պահին ցույց ա տվել բացարձակ ակտիվություն, բայց մարմնավաճառները էտ ակտիվությունն օգտագործել են իրենց նեղ, տականք, շահադիտական նպատակներով: Ժողովուրդը դառը փորձ ունի, ու պուտանկեքին էլ չի վստահում, ՕԵԿ, ՀԱԿ, դաշնակ ..... ծախու, անողնաշար:

Ուրիշ ինչ ակտիվություն էիր ուզում ժողովրդին: Ինչ անի դրանից ավելին: Մարտի մեկին զոհեր տվեց, չորս տարի միտինգերին քաշ էկավ, մի տարի առաջ էլի հարյուր հազարով ոտքի կանգնեց: Ուրիշ ի՞նչ անի, արաաաաաաա էս ժողովուրդը: Լևոնի ոտները լվա՞նք մի հատ ջուրը խմենք, որ էտ չբավարավածի շախմատային ամբիցիաներն իրականանան: Հերիք ա շինեք սաղիս ու ժողովրդին ձեր անկապություններով:

Տրիբուն ջան, էս հարցի մասին ես էլի եմ ասել… ցանկացած տրիվիալ հարցի կարելի ա տալ ազգայի հրատապության ստատուս, եթե դրան հասարակությունն աջակցում ա… եթե չի ընդունվում հասարակության կողմից ամենակենսական հարցը դառնում ա երրոր-չորրորդական… ես համոզված եմ որ 100 000-200 000 մարդ եթե գար հրապարակ, մենք կունենային արտահերթ արդար ընտրություններ… 100%… բայց մեր հասարակությունը չընդունեց երկխոսությունը որը ընդունված պրակտիկա ա՝ դա քաղաքական գործիք ա… երկխոսությունը ոչ միայն հասարակության այլև քաղաքական բոլոր ուժերի կողմից որակվեց որպես դավաճանություն… որակվեց որպես մի ԱԺ-ի մի քանի տեղի համար բազար… հասարակությունը աջակցեց, երկխոսությունը տապալվեց…

քաղաքական ուժը երբ որ կարողանում ա հասարակութոյւնն ակտիվացնել, ինքը դա օգտագործում ա մաքսիմում զիջում կորզելու համար, այլ ոչ թե ուղղարկում ա կառավարական շենքեր գրավելու… էս ա քաղաքական գործչի գործը…

Ես համոզված եմ որ ՀԱԿ-ի նպատակը ԱԺ տեղերը չեն եղել, որովհետև դա ստանալու համար ավելի լավ առիթներ ա եղել (կարային սկսեին հենց Երևանի ընտրություններից), բայց ընդունենք ճիշտ ես ասում ՀԱԿ-ը ժողովրդին խաբեց ու տեղը ստացավ եսիմինչ… հիմա կարա՞ գա մի հատ քաղաքական ուժ ու էս ամեն ինչից "դասեր" քաղելով ճիշտ քայլեր անի… ոնց որ թե պարզ ա որ ժողովուրդը երկխոսություն չի ուզում, հեղափոխություն չի ուզում, քաղաքացիական անհնազանդություն չի ուզում… դաշտը բաց ա ու միշտ էլ բաց ա եղել… հիմա մեր երազանքի քաղաքական գործիչը սրա հետ պիտի աշխատի… մեր ունեցածն էս ա…

ես եթե Հայաստանի քաղաքացի լինեի իմ ստավկեն հլա կլիներ ՀԱԿ-ը, որովհետև ուրիշ ուժ չկա ու ես չեմ կարա քաղաքական դաշտից հեռանամ, թող քաղգործիչները հեռանան որ չեն կարում անեն…

Տրիբուն
30.10.2011, 22:58
Ուրեմն, իմ համար ու ժողովրդի բացարձակ մեծամասնության, այսինք վաղվա պոտենցիալ ընտրողների համար լրիվ մեկ ա, թե ՀԱԿ-ը ինչ փառահեղ նպատակներ ա ունեցել: Կարող ա ՀԱԿ-ը իրա հավայի ելույթներով, հայտարարություններով, երկխոսությամբ ու շախմատով ուզում էր վեցերորդ զգայարան ու քառաչափ տարածություն հայտնաբերել, կարող ա ուզում էր Մարս թռնել, միջմոլորակային կապեր հաստատել .... կարող ա ուզում էր ամազոնի անտառները փրկել ...... գործ ունենք կոնկրետ փաստերի ու արդյունքների հետ, առանց հավայի բարբաջանքների ...

Անհամբեր սպասում ենք հերթական ընտրություններին, երբ ՀԱԿ-ը վազելով Սերժի ձեռքից կվերցնի իրա դեմը քցած ու հալալ քրտինքով վաստակած թուլափայը ....

Ապրի Սերժը, ոջլոտներին դրանից ավել ոչ մի բան չի էլ հասնում: Լրիվ վաստակեցին ԵԽԽՎ-ի նիստերին մասնակցելու ինքնաթիռի մի քանի տոմսն ու կամանդիռովշնին:

Տրիբուն
30.10.2011, 23:29
Ձեզանից մարդ բան չի հասկանում: Մեկն ասում ա հասարակությունն ակտիվ չի, կրիտիկական զանգված չկա, չեն քաղաքականացնում, պասիվ են .... ... Լևոնն էլ հակառակն ա ասում ... Լևոնը էլի խաբու՞մ ա, արա .. :D

«Ավարտելով ելույթիս գրավոր մասը, ուզում եմ կիսվել ձեզ հետ` նկատի ունենալով այսօրվա հանրահավաքի մարդաշատությունը եւ էներգետիկան: Սա չափազանց ուրախալի երեւույթ է: Դուք, սիրելի ժողովուրդ, ամբողջ աշխարհին մի բան էլ ապացուցեցիք. մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` ժողովուրդները նորմալ երկրներում, սովորաբար, քաղաքականությամբ զբաղվում են ընտրությունից ընտրություն: Միակ ժողովուրդն եք, որ կարող է ընտրությունից հետո 4 տարի նույն էներգիայով, նույն բազմամարդությամբ պայքարել իր նպատակներին հասնելու համար: Ես էլի ասում եմ, չեմ չափազանցում, թող բերվի որեւէ այլ օրինակ: Այդպիսի երկիր չկա աշխարհում, այսպիսի ժողովուրդ չկա աշխարհում: Եւ մի բան էլ. եթե հիշում եք, մեր շարժումը սկսվեց 2007 թվականի հոկտեմբերի 26-ին հենց այս հրապարակում, երբ այստեղ տեղի ունեցավ մեր առաջին հանրահավաքը: 4 տարի 2 օր է անցել դրանից: Եւ այն հանրահավաքը այս հանրահավաքի մասնակիցների կեսն էլ չէր, այսինքն, մեր մեկնարկը 2007 թվականին շատ ավելի համեստ էր, քան այսօրվա մեկնարկը: Ես այս օրը հայտարարում եմ մեր վերջնական հաղթանակի ճանապարհի մեկնարկը: Եւ վստահ եմ, որ այս անգամ ժողովուրդը հաղթանակն իր ձեռքից բաց չի թողնելու: Ինչո՞ւ: Սա էլ հիմնավորեմ: Որովհետեւ` մի կողմից այս ժողովուրդն արդեն 4 տարի պայքարած ժողովուրդ է, իսկ մյուս կողմից` այս իշխանությունը 4 տարի առաջվա հզոր իշխանությունը չէ: Սա թույլ, երկու ոտքերից կաղ իշխանություն է, որը մի թեթեւ քամուց փլվելու է»

Արա, բա մի հատ թեթև քամի արա տենանք էլի, բա ի՞նչ էիր գնացել երկխոսում:

Ախր, էնքան են հավայի խոսացել, որ իրանք էլ են քարկապ ընկել իրանց ասածների ու արածների մեջ:

Chuk
30.10.2011, 23:34
Ուրեմն, իմ համար ու ժողովրդի բացարձակ մեծամասնության, այսինք վաղվա պոտենցիալ ընտրողների համար լրիվ մեկ ա, թե ՀԱԿ-ը ինչ փառահեղ նպատակներ ա ունեցել: Կարող ա ՀԱԿ-ը իրա հավայի ելույթներով, հայտարարություններով, երկխոսությամբ ու շախմատով ուզում էր վեցերորդ զգայարան ու քառաչափ տարածություն հայտնաբերել, կարող ա ուզում էր Մարս թռնել, միջմոլորակային կապեր հաստատել .... կարող ա ուզում էր ամազոնի անտառները փրկել ...... գործ ունենք կոնկրետ փաստերի ու արդյունքների հետ, առանց հավայի բարբաջանքների ...

Անհամբեր սպասում ենք հերթական ընտրություններին, երբ ՀԱԿ-ը վազելով Սերժի ձեռքից կվերցնի իրա դեմը քցած ու հալալ քրտինքով վաստակած թուլափայը ....

Ապրի Սերժը, ոջլոտներին դրանից ավել ոչ մի բան չի էլ հասնում: Լրիվ վաստակեցին ԵԽԽՎ-ի նիստերին մասնակցելու ինքնաթիռի մի քանի տոմսն ու կամանդիռովշնին:
Տրիբուն ջան, քո ու «ժողովրդի բացարձակ մեծամասնության» համար կարող ա բացարձակ մեկ լինի, թե ՀԱԿ-ն ինչ նպատակներ ա ունեցել: Մնում է հարց, թե ի՞նչ հեռանկար եք տեսնում դու ու «ժողովրդի բացարձակ մեծամասնությունը»: Դուք կարող եք ատել ՀԱԿ-ին, դու կարող ես ՀԱԿ-ի մասին հիմա ինչ ուզում ես գրես (ճիշտն ասած վերջին գրառումներիդ մեջ ատելությունից բացի ոչինչ չեմ տեսնում, իսկ ատելությունը, իմ կարծիքով, նաև սեփական փորձից ելնելով կարծում եմ, որ լավ խորհրդական չէ): Լավ, խնդիր չկա, բայց հետո՞: Հետո ի՞նչ:

Տրիբուն, ասենք ես էլ մտնում քո ու «ժողովրդի բացարձակ մեծամասնության» շարքերը, որոշում եմ, որ ՀԱԿ-ը մեզ խաբել ա, գցել ա: Բա հետո՞: Հետո ի՞նչ:

Ի՞նչ անենք: Եթե իսկապես «ժողովրդի բացարձակ մեծամասնությունը» այսօր թքած ունի ՀԱԿ-ի վրա, նշանակում ա քաղաքական դաշտում կա մեծ բաց, մեծագուն բաց, ու որևէ ՀԱԿ ի զորու չէ արգելել դա լցնելուն: Ո՞վ ու ի՞նչ գաղափարախոսությամբ կարող ա լցնի: Ի՞նչ պիտի առաջարկի, ի՞նչ պիտի անենք: Ես ասել եմ, ասել եմ երեք տարի առաջ, ասում եմ հիմա. թող գա որևէ այլ ուժ ու ինձ առաջարկի ռեալ այլընտրանք, այսինքն ոչ թե ուղղակի ասի «ՀԱԿ-ը սխալ ա անում», այլ ասի, թե ինչ ա պետք անել ու առաջնորդի, գնանք հետևից: Եթե իսկապես ՀԱԿ-ը հասել է քո նկարագրած սահմանին, ուրեմն նման ուժի գալուն ոչ մեկը, այդ թվում ՀԱԿ-ը չի կարող խանգարել: Բայց այ ի՞նչ պետք է առաջարկի այդ ուժը: Էդ հարցն ա, որի պատասխանն էդպես էլ չեք տալիս: Լոմն ու մնացած բաները, լավ, ընդունում եմ, տարբերակ են: Բայց տարբերակ են, եթե կա գործադրող: Ես ասում եմ. փաստ է, որ գործադրող չկա: Եթե սխալ եմ, թող ի հայտ գան: Թող ի հայտ գան վաղը: Վաղը չի լինի, թող մի ամիս հետո լինի: Թող լինի հերթական ընտրություններին կամ դրանից հետո: Թող երկու կամ երեք տարի հետո լինի: Ասում եմ, երբ էլ ի հայտ գա որևէ կոնկրետ բան առաջարկող, ես իր կողքին եմ:

Իսկ հիմա ի՞նչ անենք:

Իմ պատասխանը միանշանակ ա, Տրիբուն ձյա: Ի տարբերություն քեզ ու «ժողովրդի բացարձակ մեծամասնության» ես ուղղակի չեմ կարող ինքս ինձ համոզել ոչ մի բան չանել, ես պիտի բողոքեմ, պիտի պահանջեմ նախագահի հրաժարականը, պիտի պահանջեմ արդար ընտրություններ, պիտի պահանջեմ իմ իրավունքների հարգումը: Այսօր միակ հարթակը, որը ես տեսնում եմ պահանջելու համար՝ ՀԱԿ-ն է (չհաշված տարատեսակ լոկալ խնդիրներ լուծող խմբերը, ինչպիսիք են Թռչկանի ջրվեժի համար պայքարողները, բանակի ապօրինությունների դեմ պայքարողները և այլն, որոնց բոլորին հարգում եմ և պատրաստ եմ միանալ նրանց լոկալ բողոքներին, բայց միաժամանակ գիտակցելով, որ դրանք լոկալ խնդիրների լուծմանն են ուղղված, այլ ոչ թե գլոբալ, իսկ գլոբալ խնդիրների մասին բարձրաձայնման միակ հարթակը քիչ առաջ ասացի որն է):

Ու ես վստահ եմ, որ եթե իմ կողքին կանգնի 100000 հոգի, մենք հաղթելու ենք: Եթե անգամ դու ճիշտ ես ու ՀԱԿ-ն այլ նպատակներ է հետապնդում, այդ հարյուրհազարի առկայության դեպքում անելու է էն, ինչ մենք ենք ուզում: Ու ես ուրիշ լուծում չեմ տեսնում: Եթե տեսնում ես՝ ասա: Բայց զուտ ՀԱԿ-ի գործունեությունը առանց հեռահար ու կոնկրետ ձևակերպված նպատակների, հաջորդող գործողությունների սահմանման բոյկոտելը, ես որպես լուծում չեմ ընդունի:

Chuk
30.10.2011, 23:37
Ձեզանից մարդ բան չի հասկանում: Մեկն ասում ա հասարակությունն ակտիվ չի, կրիտիկական զանգված չկա, չեն քաղաքականացնում, պասիվ են .... ... Լևոնն էլ հակառակն ա ասում ... Լևոնը էլի խաբու՞մ ա, արա .. :D
Գնել ջան, մենք ասում ենք, որ առայժմ էնքան մարդ չի հավաքվում, որքանը կարող ա փոփոխություն պարտադրել (անմիջապես):
Լևոնն ասում ա, որ էնքան կանք, որ կարող են թեժացնել ու ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հասցնել մեր ուզած թվին: Ես էլ եմ գտնում, որ ՀԱԿ-ի համակիրների կորիզը մեծ կշիռ ունի: Վերջին հանրահավաքին իսկապես շատ էինք, ավելին, քան նստացույցին հաջորդած հանրավահաքին:
Մեր ասածների մեջ, այդ իմաստով, հակասություն չկա:

Լևոնն ինքն էլ բազմիցս ասել է, որ ցավոք կրիտիկական զանգված չի հավաքվում, բազմիցս կոչ է արել այդքան հավաքվել: Փաստորեն լավ չեն համոզել, իրենց տեսակետը այդքան մեծ զանգվածի համոզել չեն կարողացել: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է ;)

Տրիբուն
30.10.2011, 23:38
Բոլոր հարցերդ, անիմաստ հռետորականության պատճառով, թողնում եմ անպատասխան: Բայց պատասխանում եմ նույնպիսի հռետորական արտահայտությամբ, որը մի քանի անգամ գրել եմ Մեֆին - այլընտրանքի բացակայությունը չի պարտադրում առկա կեղտի ընտրություն:

Chuk
30.10.2011, 23:41

Գնել, հեշտ ա հարցերը որակել «հռետորաբական» ու դրանով կոծկել պատասխան չունենալը:
Սակայն դու պատասխանեցիր. քո պատասխանն էր, որ այլընտրանք չկա: Դա նշանակում է՝ հանձնվել հորձանուտին: Ես չեմ դատում դա ճիշտ մոտեցում է, թե ոչ: Ասում եմ՝ իմը չի: Ես նման կերպ չեմ կարող: Դու տենց ես ուզում անել, արա, ընտրության հարցում բոլորս ենք ազատ :) Բայց խոստովանիր, որ այլընտրանք չես տեսնում, լուռ ու միակողմանի մեղադրելուն զուգահեռ ;)

Տրիբուն
30.10.2011, 23:50

Տեսնում եմ, ու միշտ տեսել եմ:

Բոյկոտել բոլոր քաղաքական գործընթացներն ու արհամարել բոլոր քաղաքական ուժերին: Էս ա միակ ճիշտ քաղաքացիական դիքորոշումը: Սրա այլընտրանքն էն ա, որ թույլ տաս քեզ բոլորը էշի տեղ դնեն, այնպես ինչպես ՀԱԿ-ը, ու մնացած բոլորը, ու տանեն խելոք ընտրություններին, որ վերջում բոլորիս ցույց տան նույն երեք մատանոց կոմբինացիան՝ հիմար Լևոնական բացատրություններով:

Մի հատ երգ եմ նվիրում քեզ: Ռուսներից լավ մեկ մեկ ոչ մեկը կարճ ու կոնկրետ իրավիճակը չի բնութագրում:

http://www.youtube.com/watch?v=GDNpDfULQ7k

Chuk
31.10.2011, 00:04
Բոյկոտել բոլոր քաղաքական գործընթացներն ու արհամարել բոլոր քաղաքական ուժերին: Էս ա միակ ճիշտ քաղաքացիական դիքորոշումը: Սրա այլընտրանքն էն ա, որ թույլ տաս քեզ բոլորը էշի տեղ դնեն, այնպես ինչպես ՀԱԿ-ը, ու մնացած բոլորը, ու տանեն խելոք ընտրություններին, որ վերջում բոլորիս ցույց տան նույն երեք մատանոց կոմբինացիան՝ հիմար Լևոնական բացատրություններով:
Գնել ջան, ասածդ շատ ուժեղ ու հզոր գործիք ա: Ասում եմ առանց որևէ սարկազմի: Սակայն դա գործիք ա միայն աշխատելու դեպքում:

Օրինակ եթե առաջիկա ընտրություններին հայտնվի որևէ ուժ, որը իր վրա կվերցնի ընտրությունների տոտալ բոյկոտի կազմակերպումը, ես կմիանամ, էն էլ՝ մեծ սիրով: Բայց դա պետք է լինի իրական բոյկոտ, այլ ոչ ձևական:

Կա՞ նման բոյկոտելու հնարավորություն: Ի վերջո եթե ընտրում ենք գործիք, պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք դրա գործելու հնարավորությունը: Ճի՞շտ ա: Կարծում նույնը, մոտավորապես, դու ինձ ՀԱԿ-ի հետ կապված էիր ասում:

Օրինակ հիմա ես քննում եմ քո ասած տարբերակը ու կարծում եմ, որ առնվազն էս պահին ռեալ չի բոլոր ուժերին բոյկոտելը, քաղաքական բոլոր պրոցեսները բոյկոտելը: Հեչ որ չէ էն պատճառով, որ դա կազմակերպող չկա: Հեչ որ չէ էն պատճառով, որ ինչքան էլ ասում ես, որ ՀԱԿ-ին «ժողովրդի մեծամասնությունը» չի վստահում, մեկ է, ՀԱԿ-ին վստահող մեծ բազմություն կա, որը չի բոյկոտելու ՀԱԿ-ին: ՀՀԿ-ին չբոյկոտողներ էլ կան, շատ: Անգամ Քոչարյանին չբոյկոտողներ կան: Ինչքանո՞վ ա սա ռեալ գործիք տվյալ պահին: Ստացվում ա, որ ասենք բոյկոտում ենք ես ու դու, բայց իրանք էդպես էլ չեն բոյկոտվում: Բա ի՞նչ անենք:

Ընտրություններն առավել ևս: Էսօր մենք չգնանք ընտրությունների, մեկ է, կներկայացվի, որ գնացել ենք: Ընտրությունների իրական բոյկոտ կազմակերպելը չափազանց բարդ խնդիր է մեր երկրում, որտեղ կան լցոնումներ ու թվանկարչություն: Երևի թե ավելի բարդ խնդիր է, քան այդ նույն ընտրությունների արդարության ապահովումը, որտև արդարություն ապահովելուց գոնե քո մարդիկ ունես ներսում, ովքեր փորձում են խախտումների դեմն առնել, իսկ ստեղ էդ էլ չկան: Իհարկե հնարավոր է մեխանիզմներ մտածել, բան չեմ ասում, բայց դրա համար կազմակերպող է պետք: Ահա թե ինչու եմ ասում, որ եթե նորմալ կազմակերպեն՝ ուրախությամբ կմասնակցեմ: Հակառակը դեպքում դառնում է աչքկապոցի, հակառակ դեպքում դառնում է իշխանություններին հստակ վերարտադրման հնարավորություն նվիրել:

Էլի եմ ասում, նշածդ գործիքները հզոր գործիքներ են: Բայց եթե հնարավոր լինի կիրառել: Հնարավո՞ր է: Ռեա՞լ է:

Գնել ջան, չեմ ուզում հակաճառած լինեմ: Համոզիր ինձ, որ հնարավոր է, ես էլ քո հետ քո համոզմունքները տարածեմ: Լրիվ լուրջ եմ ասում:

Վիշապ
31.10.2011, 00:15
Եթե իմ կողքին հարյուր մարդ կանգնի, ես կդառնամ հարյուրապետ: Եթե իմ կողքին հազար մարդ կանգնի, ես կդառնամ հազարապետ: Եթե իմ կողքին տասնհինգ հազար մարդ կանգնի, ես կդառնամ խաչի կառոլ... էհ ինչ եմ ասում, հաստատ կդառնամ պատգամավոր: Եթե երեսուն հազար մարդ կանգնի, ապա ես կլինեմ Հայաստանի միակ և անկրկնելի ընդդիմությունը ու կուզեմ կբանակցեմ Սերժի հետ, կուզեմ՝ երեսուն հատ պահանջ կներկայացնեմ: Համ էլ ցանկացած ժամանակ Արագածի շուրջը յարխուշտա կպարենք: Եթե իմ կողքին հարյուր հազար մարդ կանգնի, ապա մենք մի ակնթարթում կնվաճենք Բաղրամյան պողոտան ու Սերժը ստիպված վեռտալյոտով գործի կգնա: Եթե իմ կողքին երկու հարյուր հազար մարդ կանգնեն... ապա ես կբանակցեմ Պուտինի հետ: Լավ կլինի ժողովուրդ ջան, ամեն ինչ կախված է ձեզնից, ձեր ցավը տանեմ... Հաղթելու՛ ենք... բլա բլա բլա... Մի խոսքով նախընտրական լոլոները համարում ենք բացված:))
Ժողովուրդս, իմ ժողովրդիկս, ժողովրդուլիկս... ուծի պուծի... Ուտեմ քո էներգետիկան... նվաճեմ համակրանքդ...:love

Mephistopheles
31.10.2011, 02:01
Ձեզանից մարդ բան չի հասկանում: Մեկն ասում ա հասարակությունն ակտիվ չի, կրիտիկական զանգված չկա, չեն քաղաքականացնում, պասիվ են .... ... Լևոնն էլ հակառակն ա ասում ... Լևոնը էլի խաբու՞մ ա, արա .. :D

Ես ճիշտ եմ ասում, Լևոնը՝ սխալ…

Mephistopheles
31.10.2011, 02:20
… այլընտրանքի բացակայությունը չի պարտադրում առկա կեղտի ընտրություն:

ապեր, ընտրությունը միշտ էլ լինելու ա կեղտերի միջից… էսի ես քեզ 100% եմ ասում… դժբախտաբար ընտրությունը երբեք էլ լավի ու վատի միջը չի լինելու… չենք ընտրելու, լինելու ա վատագույնը… դրա վկայությունն աշխարհի ամենալավ երկրներն են…

Բոյկոտել բոլոր քաղաքական գործընթացներն ու արհամարել բոլոր քաղաքական ուժերին: Էս ա միակ ճիշտ քաղաքացիական դիքորոշումը:

Տրիբուն ջան, տենց դիրքորոշում գոյություն չունի… չկա տենց բան ապեր… դա նշանակում ա աշխատունակ հատվածի մեծ մասն արտագաղթում ա, որը Սիբիր որն էլ աստված գիտի թե ուր, մի մասը սերտաճում ա Սերոժի հետ, մի մասը քյասիբ մուրալով շարունակում ա գոյատևել… էսի բոյկոտ չի… բոյկոտն ակտիվ քաղաքական գործունեություն ա և պահանջում ա լավ կազմակերպվածություն… ես 4 թաթերով կողմ եմ դրան…

Tirim-tim
31.10.2011, 09:39
Երևի նախորդ գրառումների հետ ընդհանրապես կապ չունի, բայց էսօր տեսա, ասեցի կիսվեմ

Ավստրիացի գիտնական, մարդաբան Ֆոն Լուշանը հայերին բնութագրում է որպես «պատմությանը հայտնի քաղաքականապես ամենահիմար ազգը, որը ոչ միայն ընդունակ չէ ինքն իրեն կառավարել, այլև` նորմալ կառավարվել ավելի կազմակերպված ազգերի կողմից»:

Lion
31.10.2011, 09:59
Է հա, որ ինչ? Անիմաստ և շովինիստական ոգով հագեցված կարծիք...

Արէա
31.10.2011, 10:18
Լավ էլ ճիշտ կարծիք ա Lion, ինչքան էլ անընդունելի ու խորթ լինի նման բնորոշումը, բայց վերջին քսան տարվա, ու ինչու չէ նաև դրանից առաջվա, դրանից 10 տարի առաջվա, դրանից 100 տարի առաջվա, դրանից 200 տարի առաջվա պատմությունը հենց սա ա ցույց տալիս:

Հ.Գ. իհարկե ամենահիմարի պահով չգիտեմ, գուցե ավելի հիմար ազգ էլ կգտնվի, բայց որ հիմարների շարքում ենք էդ հաստատ (իհարկե կառավարման առումով):

Varzor
31.10.2011, 12:39
Երևի նախորդ գրառումների հետ ընդհանրապես կապ չունի, բայց էսօր տեսա, ասեցի կիսվեմ

Ավստրիացի գիտնական, մարդաբան Ֆոն Լուշանը հայերին բնութագրում է որպես «պատմությանը հայտնի քաղաքականապես ամենահիմար ազգը, որը ոչ միայն ընդունակ չէ ինքն իրեն կառավարել, այլև` նորմալ կառավարվել ավելի կազմակերպված ազգերի կողմից»:

Փաստորեն ինքը ոչ միայն մարդաբան է, այլև կառավարման մասնագետ, մտավոր ունակությունների գիտակ:
Ասա այ տխմար, գնա քո կմախքների հետ խաղա, ինչ գործ ունես էշ-էշ դուրս են տալիս: Դե թող կանգնի ու նույն բանն ասի ասենք Վիկ Դարչինյանին :D

Բայց նախադասության երկրորդ մասն իրոք որ ավելի ճիշտ է և իր մեջ ներառում է նաև առաջին մասի պատասխանը: Հայերը երբեք չեն սիրել ուրիշների կողմից կառավարվելը, իսկ քանի որ վերջին հարյուրամյակների հայկական կառավարումը օտարների թելադրանքով է, դրա համար էլ մենք մեզ էլ չենք կարողանում կառավարել:
Ու մեկ էլ մի բան.
Քանի որ քաղաքականությունը պոռնկություն է, ապա շատ էլ լավ է, որ հայերը քաղաքական ամենահիմար ազգի տպավորություն են թողնում ;)
Հայ կառավարումը միշտ առաջնորդվել է և հիմնվել է բարոյական նորմերի վրա, և քանի որ քաղաքականությունում դա անթույլատրելի շքեղություն է, ապա հայերը երբեք քաղաքական ուժեղ կոմբինացիաներ չեն իրականացրել:

Lion
31.10.2011, 14:58

Այս յուրօրինակ կարծիքի հետ իհարկե արելի է համաձայնել, բայց շարունակում եմ պնդել, որ սա մեր ազգին տրված անիմաստ և հիմար պիտակավորում է:

Varzor
31.10.2011, 15:08
Այս յուրօրինակ կարծիքի հետ իհարկե արելի է համաձայնել, բայց շարունակում եմ պնդել, որ սա մեր ազգին տրված անիմաստ և հիմար պիտակավորում է:
Դե իհարկե հիմարություն է արել: Որ մի խելքը գլխին մարդը նորմալ կվերաբերվի որևիցէ մեկի արված նմանատիպ արտահայտությանը? ՄԻանգամից այդպես անգրագետ ու այդես պրիմիտիվ արտահայտվել մի ամբողջ ժողովրդի մասին` հիմարության նշան է, կամ էլ պատվերի :think չի բացառվում նույնիսկ անձնական ատելությունը ...

Արէա
31.10.2011, 16:08
Հայ կառավարումը միշտ առաջնորդվել է և հիմնվել է բարոյական նորմերի վրա

Մի՞շտ, ե՞րբ:

Varzor
31.10.2011, 16:14
Մի՞շտ, ե՞րբ:
Հեռավոր անցյալում :D
Այն ժամանակ, երբ իրոք ինքնուրույն պետություն ենք ունեցոլ: Նույնիսկ 18թ-ին ստեղծված պետությունն ավելի շատ բարոյական հիմունքների վրա էր ստեղծվել: Բնական պատճառ էր` օրենսդրությունը դեռևս զարգացած չէր, փորձ չկար:

Եթե բարոյական նորմերի վրա հիմնված կառավարում չունենայինք, ապա Հայակակն լեռնաշխարհու ատ վաղուց արդեն ոչ մի հայ չէր մնացել, հիմա էլ ՀՀ չէր լինի: Էն տակի մնացած բարոյականությունն է, որ դեռևս այս ազգին պահում է:

Արէա
31.10.2011, 16:32
Հեռավոր անցյալում :D
Իսկ որտեղից գիտես որ հեռավոր անցյալում կառավարիչներն ավելի բարոյական նորմերով էին շարժվում քան հիմա, ես կասեի լրիվ հակառակը: Բայց բարոյականության մասին չենք խոսում, խոսում ենք արդյունավետության մասին:
Տիգրան Մեծից էս կողմ կարելի է ասել արդյունավետ կառավարում չենք ունեցել, մի երկու բացառություններով, հիշի թեկուզ Արշակ թագավորին:

Դրանից հետո մեզ կառավարել են օտարները, հերիք չի մեզ չէինք կարողանում կառավարել, մի հատ էլ մեծամտաբար թքած ունեինք օտար կառավարողների օրենքների վրա: Հետո մի քանի հարյուր տարի հետո մի երկու տարով հնարավորություն ունեցանք ձեռքներս վերցնենք մեր կառավարումը, և ի՞նչ արեցինք, սկսեցինք քրքրել իրար, բոլշևիկ մենշևիկ, դաշնակ, հնչակ ու էլի ես ինչ գիտեմ ինչ զահրումար սկսեցինք խաղալ, մինչև ձեռքներիցս առան մեր իրավունքը, ու էլի սկսեցին օտարները կառավարել, հիմա էլ սկսեցինք ամեն գնով ազատվել էդ կառավարումից, ազատվեցինք, ու ի՞նչ արեցինք, սկսեցինք նորմալ կառավարել ու կառավարվե՞լ, չէ հա, կառավարողները սկսեցին լափել ժողովրդի ունեցվածքը, կառավարվողներն էլ էլի սկսեցին թքած ունենալ կառավարողի ստեղծած օրենքների վրա:

Եթե բարոյական նորմերի վրա հիմնված կառավարում չունենայինք, ապա Հայակակն լեռնաշխարհու ատ վաղուց արդեն ոչ մի հայ չէր մնացել, հիմա էլ ՀՀ չէր լինի:

Բայց ե՞րբ այ ցավդ տանեմ, 1500 տարի ինքնուրույն կառավարում չունեինք, բարոյական կառավարման մասին էլ չեմ խոսում: 2000 տարի առաջվա կառտավարումն ի՞նչ կապ ունի ժողովրդի գոյատևման հետ:

Varzor
31.10.2011, 16:44
Իսկ որտեղից գիտես որ հեռավոր անցյալում կառավարիչներն ավելի բարոյական նորմերով էին շարժվում քան հիմա, ես կասեի լրիվ հակառակը: Բայց բարոյականության մասին չենք խոսում, խոսում ենք արդյունավետության մասին:
Տիգրան Մեծից էս կողմ կարելի է ասել արդյունավետ կառավարում չենք ունեցել, մի երկու բացառություններով, հիշի թեկուզ Արշակ թագավորին:

Դրանից հետո մեզ կառավարել են օտարները, հերիք չի մեզ չէինք կարողանում կառավարել, մի հատ էլ մեծամտաբար թքած ունեինք օտար կառավարողների օրենքների վրա: Հետո մի քանի հարյուր տարի հետո մի երկու տարով հնարավորություն ունեցանք ձեռքներս վերցնենք մեր կառավարումը, և ի՞նչ արեցինք, սկսեցինք քրքրել իրար, բոլշևիկ մենշևիկ, դաշնակ, հնչակ ու էլի ես ինչ գիտեմ ինչ զահրումար սկսեցինք խաղալ, մինչև ձեռքներիցս առան մեր իրավունքը, ու էլի սկսեցին օտարները կառավարել, հիմա էլ սկսեցինք ամեն գնով ազատվել էդ կառավարումից, ազատվեցինք, ու ի՞նչ արեցինք, սկսեցինք նորմալ կառավարել ու կառավարվե՞լ, չէ հա, կառավարողները սկսեցին լափել ժողովրդի ունեցվածքը, կառավարվողներն էլ էլի սկսեցին թքած ունենալ կառավարողի ստեղծած օրենքների վրա:

Բայց ե՞րբ այ ցավդ տանեմ, 1500 տարի ինքնուրույն կառավարում չունեինք, բարոյական կառավարման մասին էլ չեմ խոսում: 2000 տարի առաջվա կառտավարումն ի՞նչ կապ ունի ժողովրդի գոյատևման հետ:

Շատ պարզ ձևով գիտեմ` մաքուր տրամաբանություն: Քանի որ օրենսդրական դաշտն այդքան զարգացած չէր, որքան ներկայումս, հասարակական զարգացումները նույնպես թույլ էին, ապա ամբողջ կառավարումն իրականացվում էր բուն վախի և հարգանքի ու հավատքի վրա: Վախը միշտ էլ կա, տակը մնաց հավատք ու հարգանք` երկուսն էլ բարոյական հիմքերի վրա դրված երևույթներ են: Համենայն դեպս ժամանակին մարդիք մեռնում էին իրենց իշխանի համար, իսկ հիմա քանի հոգի կմեռնի իր "իշխանի" համար? ;)

Էդ որտեղիցվերցրիր, որ 1500 տարի ինքնուրույն կառավարում չունեինք? Այն որ միասնական թագավորություն չկար, դա այդպես է: Բայց կար Կիլիկիա, Ուտիքի, Արցախի թագավորություններ, Զաքարյաններ և այլն: Տեղային ինքնակառավարման տեսանկյունից միանշանակ մեծ էր բարոյական կողմը` քրիստոնեական ուսմունքի բարոյականությունը և հայ ազատ գյուղացի բարոյականությունը:
Ժողովրդի գոյատևումնի պատմական բնօրրանում առանց բարոյական նորմերի անհնար է: Փաստեր բերեմ?
Ուր են Ասորեստանը, Հռոմը, Կարթագենը, Փյունիկիան...?
Նույնիսկ ունենալով հզոր պետութուններ կորցրին ամեն ինչ, որոշները նույնիսկ վերացան պատմական ասպարեզից` ձուլվեցին, անվանափոխվեցին, կրոնափոխվեցին և այլն:
Եթե չլիներ ժողովրդի գեներում նստած բարոյական գիտակցությունը, որի հիման վրա էլ մերթ ընդ մերթ իրականացվում էր բարոյական ղեկավարում, ապա հիմա մենք էլ անցած կլինեինք այդ ազգերի ու պետությունների շարքերը:

Արէա
31.10.2011, 16:54
Էդքան էլ լավ չեմ հասկանում ինչ ես ասում: Հավատք, հարգանք, վախը միշտ էլ կա: Ուզում ես ասել հայերի ուշքը գնում էր իրենց իշխանների համար, իշխաններն էլ թագավորների անունով էին երդվո՞ւմ: Ես ինչքան գիտեմ լրիվ հակառակ պատկերն ա եղել միշտ, իշխանները ատել են թագավորին, թագավորը իշխաններին, գյուղապետերը գյուղացիներին, գյուղացիները գյուղապետերին: Կառավարողը շատ տեղերում առաջին գիշերվա իրավունք ուներ, նրա կամքից էր կախված մարդու ապրել, չապրելը: Ի՞նչ բարոյականության մասին ա խոսքը, չեմ հասկանում:

Ասորեստանը, Հռոմը, Կարթագենը, Փյունիկիան անբարոյական մեռնում էին, հայերն էլ սուրբ է՞ին:
Բարոյականությունը կապ չունի, կամ ես իրոք ոչինչ չեմ հասկանում:

Վերևում նշված էդ անասունը, որ հայերին հիմար էր անվանում, շատ էլ ճիշտ էր ասում, մենք մեզ չենք կարողանում կառավարել, օտարների կառավարումն էլ չենք ուզում: Ու միշտ էլ տենց ա եղել:

Varzor
31.10.2011, 17:34

???
Միշտ էլ դժգոհություներ կան` ցանկացած վարչակարգում, բայց եթե կարդում ես նույնիսկ օտարների պատմածները հայերի մասին, ապա այդքան էլ քո ասածի նման չի ;)
Ինչ կա չհասկանալու? Վերադասի կողմից իրականացվող կառավարման արդյուանվետությունը կախված է մի քանի գործոնից:
1. Անձնական մտավոր ունակություններ և գիտելիքներ:
2. Անձնական բարոյական հատկանիշներ
3. Իր անձի հանդեպ ունեցած վախի գործոնը (վախենալով լսում են ու կատարում)
4. Իր անձի հանդեպ ունեցած հարգանքը (հարգում են` կատարում են): Սա ուղղակիորեն կապ ունի 1 և 2 կետերի հետ, ինչպես նաև ենթակաների ունեցած նույն հատկանիշների հետ:

Քրիստոնեական կորնի հիմքերի վրակառուցված կառավարումը նույնպես լրացուցիչ արդունավետություն է տալիս, քանի որ հենց ինքը կրոնը չի ընդունում ղեկավարի հանդեպ ընմոստություն, ինչպես նաև քարոզում է դժվարությունների հաղթահարում և անտրտունթություն ;)

Ի դեպ, որտեղից ես վերցրել, որ առաջին գիշերվա իրավուն է ունեցել հայ իշխանը???

Ասորեստանը, Հռոմը, Կարթագենը, Փյունիկիան անբարոյական մեռնում էին, հայերն էլ սուրբ է՞ին:
Բարոյականությունը կապ չունի, կամ ես իրոք ոչինչ չեմ հասկանում:
Ինչի տենց չի? Բարոյական կարգերի անկումն աննախադեպ աստիճանի էր հասել այդ երկրներում:
Հռոմի մասին էնքան գրված կա, որ կոնկրետ նշումներ կատարելն անիմաստ եմ համարում:
Կարթագենը` փյունիկյան մշակույքի կրողն ու հետևորդն էր, որը "համեմված" էր բազմաթիվ "նորամուծություններով":
Փյունիկյան "բարոյականության" մասին շատ վառ կերպով պատմված է թե Աստվածաշնչում, և թե Եգիպտական աղբյուրներում:
Ասորեստանի մասին էլ մենակ Շամիրամը հերիք չի? :D

Վերևում նշված էդ անասունը, որ հայերին հիմար էր անվանում, շատ էլ ճիշտ էր ասում, մենք մեզ չենք կարողանում կառավարել, օտարների կառավարումն էլ չենք ուզում: Ու միշտ էլ տենց ա եղել:

Համամիտ եմ այն մասի հետ, որ մենք մեզ չենք կարողանում կառավարել, ուրիշների կառավարումն էլ չենք ուզում` տակ չենք մնում:
Բայց ինքներս մեզ կառավարել չկարողանալը քաղաքական հիմարություն է, թե հակառալը?
Պատմությունը ցույց է տալիս, որ ամեն ժողովուրդ ունեցոլ է իր կառավարման, իր զոմբիացման ձևը: Դեմոկրատիա, Կոլիզեյում, Կոմունիզմ, Իսլամիզմ, Խաչակրություն և այլն: Բայց հայերին զոմբիացնելու ու հպատակեցնելու ձևեր տենց էլ չգտան: ՄԻակ ձևը` բռնությունն էր ու հայրենիքի սպառնալիքը:
Դե հիմա ասա, որևէ քաղաքական գաղափարով չզոմբիանալը հիմարության նշան է, թե հակառակը? :)

Արէա
31.10.2011, 17:42
Դե լավ, սենց խելացի խելացի քթներս տնկած ապրենք համատարած կեղտի մեջ, էն հիմար ազգերն էլ, անգլիացի, գերմանացի բան, թող էշ էշ, զոմբի զոմբի առոք փառոք ապրեն :(

Հ.գ. Առաջին գիշերվա իրավունքի մասին տեղեկություններ շատ կան 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրականության մեջ, եթե չեմ սխալվում "Վերք Հայաստանի" մեջ էլ կա դրա հիշատակությունը:

Varzor
31.10.2011, 18:12

Ու դա չի վերաբերվում ՀԱՅ իշխաններին ;)

Քթներս տնկած չենք ապրում, բայց փաստը մնում է փաստ: Էդ քո ասած գերմանացուն մի քանի անգամ այնքան են զոմբիացրել, որ համ համաշխարհային չարիքներ են գործել, համ էլ հետո իրենց չարագործությունների համար հերներն անիծել են:

Պաշտոնական տվյալներ եմ ասում. Եվրոմիության տարածքում ապրում է ավելի քան 80 մլն ընչազուրկ և աղքատ մարդ!!! Պատկերացնում ես ինչ թիվ ա? Ավելի շատ, քան Գերմանիայի բնակչությունը:
Փաստացի սրանք Եվրոպայի սև աշխատուժն են ու կեղտոտ գործեր կատարողները: Այսինքն` շահագործվողներն են ու գործող կամ պոտենցյալ հանցագործները:
Իսկ իրենք պետական միջոցները և Եվրոմիության միջոցները մսխում են ինչ-որ հիմար "մարդասիրական" նպատակներով: Ասենք` անվերադարձ օգնություններ են տալիս տարբեր "խելացի" պետություններին ու գաղութացնում դրանց:

Երևանի խանության ժամանակներում առաջին գիշերվա զզվելի "սովորույթը" եղել է մուսուլման այլասերված կառավարչիների մոտ: Այն իսկամական կանոններով նույնպես անթույլատրելի այլասերվածություն է:

Lion
31.10.2011, 18:42
Ժողովուրդ, կարծում եմ չարժե ինչ-որ մի հիվանդ անհատի անհիմն խոսքերը սարքել առիթ ու սկսել վիճել` անհիմն վատաբանելով մեր ազգը...

Varzor
31.10.2011, 18:44
Ժողովուրդ, կարծում եմ չարժե ինչ-որ մի հիվանդ անհատի անհիմն խոսքերը սարքել առիթ ու սկսել վիճել` անհիմն վատաբանելով մեր ազգը...
Լոն ջան, խնդիրը ոչ թե այդ մարդն է, այլ այն, որ մեր մեջ էլ կան մարդիկ, որ նրա հետ համամիտ են:

Արէա
31.10.2011, 19:00
Լոն ջան, խնդիրը ոչ թե այդ մարդն է, այլ այն, որ մեր մեջ էլ կան մարդիկ, որ նրա հետ համամիտ են:

Փաստորեն եթե մեկը մտածում ա որ մենք չենք կարողանում մեզ կառավարել, ոչ էլ ուզում ենք, որ ուրիշը կառավարի, դա խնդի՞ր ա: Ի՞նչ անենք, գոռանք գոչենք թե ինչ հոյակապ ազգ ունենք, թե ինչ բարձունքների ենք հասել կառավարման ասպարեզում որ խնդիր չլինի՞: Աչք փակենք ներկայի վրա ու տեղի անտեղի մեջբերենք թե հեռավոր անցյալներում ինչ մեծ մեծ գործեր ենք արե՞լ: Լավ, դա գիտենք, հիմա էսօրվա մասին ենք խոսում, եթե տվյալ կարծիքը սխալ եք համարում` հիմնավորեք, եթե ոչ, ուրեմն սթափ մտածողությունը խնդիր ե՞ք համարում:

Varzor
31.10.2011, 19:10

Իսկ որտեղ ես տեսնում սթափ մտածողություն այն բանում, որ մեկ ուրիշի քցած "կուտը" համարում ենք ճիշտ? Ամեն սև բան Օթելլո չէ: Ամեն ինչ չէ, որ ճշմարիտ թվալով ճշմարիտ է:
Խնդիրը նրանումն է, որ գիւտնականը, առավել ևս հնեաբանը բարոյական և մասնագիտական ոչ մի իրավունք չունի ԱՄԲՈՂՋ ազգի վերաբերյալ նմանատիպ արտահայտություն անել:
Եթե դա աներ քաղաքական մի տխմար, կամ ասենք մի հայատյաց, միգուցե տրամաբանական կլիներ (բայց ոչ ճիշտ): Բայց դա անում է գիտնականը, այն էլ մարդաբանը, որը զուտ մասնագիտական էթիկայից ելնելով այդպիսի կարծիք չպիտի հայտներ:

Ինչ ասել է "մենք չենք կարողանում մեզ կառավարել"?? կամ "չենք ուզում, որ ուրիշը կառավարի"?? Օրինակ շատ և շատ հայեր նորից ուզում են վերադառնալ Ռուսաստանի "գիրկը"` լավ ել ուզում են, որ ուրիշը կառավարի:
Բա որ չենք կարողանում ինքներս մեզ կառավարել ոնց ենք ինքներս մեզ այսպես հմուտ ու խելացի շահագործում? Առանց կառավարման ահագործում կա????

Իսկ եթե խոսքը գնում է այն մասին, որ Հայոց պետականությունը դեռևս չի կայացել և բազմիցս տուժել է վատ կատավարման հետևանքով, ապա մի հատ թող ուրիշ էդ քո ասած "պուպուշ" ասգերին նայեն:
Իրենց ով է կառավարում? ԱՄՆ-ը ովքեր են կառավարում? Նույն Ավստրիան? Գերմանիան? Անգլիան? Հո մենակ խոսելով չի?
Էդ ինչի, որ Ավստրիայում նացիոնալիստները հաղթեցին ընտրություններում միանգամից ամբողջ Եվրոպայում վայնասուն բարձրացրին ու ընտրությունները չեղյալ հայտարարեցին? ;)

Մենք լավ էլ կարողանում ենք մեզ կառավարել, այլ հարց է, որ ուրիշն է ուզում եմզ կառավարել, բայց այդպես էլ չկարողանալով անընդհատ բզբզում է, որ մեր սեփական կառավարումը անարդյունավետ լինի ու վատը դառնա :)

Արէա
31.10.2011, 19:17

Շատ երկար ես գրում Varzor ու շատ ես հեռանում բուն թեմայից.

1. մենք մեզ կառավարել չենք կարողանում (իմա. մինչև այս պահը չենք կարողացել) - հակառակ դեպքում մի քիչ ավելի լավ վիճակում կլինեինք այսօր, ու չէին լինի այն բոլոր արատավոր երևույթները որոնք անմիջապես վատ կառավարման արդյունք են:

2. չենք ուզում, որ մեզ կառավարեն ուրիշները (մինչև այս պահը չենք ուզեցել) - անկախության դարավոր ձգտումը վկա:

Որն ա էս երկու կետից սխալ:

Եթե մի էշի տղա ասում ա, որ մածունը սպիտակ ա, դու չես կարող չհամաձայնել, միայն էն պատճառով որ նա էշի տղա ա:

Varzor
31.10.2011, 19:30

Առաջին կետը սխալ է: Երկրի ընդհանուր տնտեսական վիճակը դեռ չի նշանակում, որ վատ կառավարում է: Որոշ մարդկանց աննախադեպ աճող կարողությունները վկա ;)
Քեզ և ինձ համար է վատ է: Քեզ և ինձ համար են անընդունելի որոշ երևույթներ:
Օրինակ. ցիգանի համար էլ արատավոր երևույթ է, երբ ձի գողանալու համար դատում են :pardon

Նախ և առաջ պետք է հստակ սահմանել` ինչ ասել է "վատ կառավարում"? Նշանակում է կառավարման միջոցով չհանել նախանշված արդյունքին: Իսկ ով ասեց, որ մեր իշխանավորները այդպիսի արդյունք են նախանշել? ;)

Արէա
31.10.2011, 19:34

Երկրի տնտեսական վիճակի մասին չի խոսքը:
Ինչի՞ արդյունքում են աճում որոշ մարդկանց կարողությունները, մինչև քո պատասխանելը ես պատասխանեմ. վատ կառավարման, համաձայն չե՞ս:

Varzor
31.10.2011, 19:36
Երկրի տնտեսական վիճակի մասին չի խոսքը:
Ինչի՞ արդյունքում են աճում որոշ մարդկանց կարողությունները, մինչև քո պատասխանելը ես պատասխանեմ. վատ կառավարման, համաձայն չե՞ս:
Միանշնակ` ՈՉ!!
Ոնց կարող է բիզնեսմենի կարողությունն աճել, եթե նա վատ է կառավարում? Միայն ուժեղ իշխանություն է նրան տալիս այդ հնարավորությունը: Իսկ վատ կառավարումով ուժեղ իշխանություն է լինում???
Թացը չորի հետ չխառնենք: Կառավարում հասկացողությունը շատ լայն է: Նարից եմ կրկնում. եթե կա որևէ համակարգ, որը նախատեսված է որևէ կոնկրետ արդյունքի հանելու համար, ապա այդ համակարգի վատ կառավարումը չի կարող բերել ցանկալի արդյունքի: Եթե մեր օլիգարխների ցանկալի արդյունքը միայն սեփական գրպանները լցնելն է, ապա նրան հոյակապ լուծում են այդ խնդիրը, լուծում են կառավարելով :)

Արէա
31.10.2011, 19:44

Լավ:
Ամեն դեպքում համաձայն չեմ, ամենաթողությունը համարել լավ կառավարման ձև, պատճառաբանելով որ կառավարողները նպատակ էլ չունեն վերացնելու այն, ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել: Ես լավ կառավարում ասելով հասկանում եմ առաջին հերթին երկրում օրենքի գերակայության հաստատումը, ինչը հիմա մեր մոտ հիմնականում չի գործում, ու անչափ կասկածում եմ, որ մոտ ժամանակներս` մի քանի հարյուր տարվա ընթացքում, երբևիցէ կգործի:

Varzor
31.10.2011, 19:49

Այ հիմա ընդունեցի, ընդունեցի ու հստակեցրի, թե խոսքը որ կառավարման մասին է գնում: Խոսքը գնում է ԺՈՂՈՎՐԴԱՆՊԱՍՏ կառավարման մասին ;)
Դե մի քանի հարյուր տարին չգիտեմ, բայց ասենք 90-ականների կեսերի հետ համեմատած շատ բաներ դեպի լավն են գնացել:
Մարդիկ կարողանում են բանկերին դատի տալ, դատերը շահել :D Եվրոդատարաններն են դիմում, ԱՊՊԱ-են ստանում :)
Օրենքի գերակայությունը տնտեսվարող որոշ սուբյեկտներին այդքան էլ ձեռնտու չէ, և ոչ միայն Հայաստանում: Ուղղակի մեկը մյուսի ճամփին օրենսդրական քար դնելով նպաստում եմ ժողովրդական կյանքի կայունացմանը ;)
Իսկ որպեսզի դա լինի, մեզ պետք է իշխանության ճեղքում` երկու բևեռների պիտի բաժանվեն: Ու իմ կարծիքով դա տեղի չի ունենում միայն դրսի ուժերի պատճառով:

Վիշապ
31.10.2011, 22:33
Լոն ջան, խնդիրը ոչ թե այդ մարդն է, այլ այն, որ մեր մեջ էլ կան մարդիկ, որ նրա հետ համամիտ են:

Բայց... պրինցիպի... ի՞նչն է սխալ ասել, մեր սաղ պատմությունը հիմարություններ են՝ իրար քցոցի, դավաճանություններ, պառակտումներ, օտարների հետևը մտնել... պետականության կորուստները իսկ ինչ են, եթե ոչ հիմարության արդյունք, մեր պատմության մեջ քանի՞ հայ թագավորի են խաբել գլուխները կերել՝ ասորիները, բյուզանդացիք, պարսիկները... մեր պամությունը որ կարդում ես, ոչ էն է խնդաս, ոչ լաս...

Իհարկե որպես մխիթարանք, կարելի է ասել՝ մենք շատ խելացի ենք, պարզապես դժբախտ ենք:))

Lion
01.11.2011, 08:42
Դե արի հակառակ կողմից գանք -

Բայց... պրինցիպի... ի՞նչն է սխալ ասել, մեր սաղ պատմությունը ոչ հիմարություններ են՝ հերոսություններ (Ավարայր, Սարդարապատ և այլն), ճիշտ հաշվարկված քաղաքական քայլեր (մ.թ.ա. 53, 885, 1198, 1988 և այլն), իշխանությունը նվիրվածություն (Վասակ Մամիկոնյան, Գնել Անձևացի և այլն), սեփական ուժերին ապավինում (Մաշտոց, հակաքաղկեդոն և այլն)... պետականության կորստի համար... պետք է պետականություն ունենալ, որը մենք կերտել ենք մի քանի անգամ, քանի թագավոր է համաշխարհային պատմության մեջ զոհ գնացել դավադրությանը?

Մեր պատմությունը կարդալուց, ոչ էն է խնդաս, ոչ էնա` լաս... այլ ընդամենը պետք է խելոք մտքեր քաղաես ու հպարտանաս :)

Հերիք է, պետք չէ ինքնաձաղկմամբ զբաղվել, ինքնաձաղկմամբ, որի հիմնական պատճառը սեփական և համաշխարհային պատմությունը չիմանալն է ու մակերեսային և օտարի կողմից համառորեն մեր վզին փաթաթվող հետևություններ անելն է:

Վիշապ
01.11.2011, 09:21

Լիոն, ես չեմ կարծում, որ ես քեզ կարող եմ համոզել այն՝ ինչի հակառակը քեզ մոտ մասնագիտություն կամ հոբբի է ստացվել: Իմ կարծիքով, մասնավորապես հերոսությունն ու նվիրվածությունը դրանք հիմարության հականիշներ չեն: Ես պարզապես դատում եմ ոչ թե կոնկրետ գործողություններով, այլ՝ արդյունքներով:Մեր պատմիչների գունագեղ նկարագրություններից ես հասկացել եմ հետևյալը՝ հայերը ճշտի սահմաններում անում էին մաքսիմալ հնարավորը, բայց ցավոք ճակատագիրը մեր օգտին չէր: Հա լավ մի երկու դեպք ունենք, Ծովից Ծով, Կիլիկիա, Տիգրան, Լևոն, Աշոտ, Համազասպ... Բայց զատո հիմա Անթալիայում հանգստանալը էժան ա...:think
Համ էլ մեր պատմության մեջ իմաստության ամենափայլուն դրսևորումը դա Այնթափցի Եղիազար անունով կաշառակեր, ծախու վիժվածքին Ամենայն հայոց Կաթողիկոսի կոչում տալն է եղել ու դրանով պարզվում է՝ հայոց եկեղեցին հզորացել է: Մոտավորապես մի այդպիսի հզոր եկեղեցի հիմա ունենք, բարձր արտադրական հզորությամբ: Երևի օրեկան մի տասը հազար մոմ են արտադրում:

Lion
01.11.2011, 09:32
Վիշապ ջան, նախապես հազար ներողություն, բայց քո նախավերջին պոստում ես նկատեցի դարերով մեր մեջ ներարկված ու հատկապես սովետի տարիներին խորը արմատ գտած ազգային թերարժեքության որոշակի տարրեր: Այդպես է եղել, մեզ նվաճած օտարները միշտ էլ ձգտել են այնպես անել, որ հայերը արհամարհեն իրենց անցյալը, դրանով չհարգելով իրենց նաև ներկայում և հույսերը կտրելով սեփական ուժերից ապագայում:

Ես պնդում եմ հակառակը - արմատապես սխալ է Հայաստանի հատկապես տարածքային կորուստները բացատրել մեր ազգի իբր հոգեբանական որևէ առանձնահատկությամբ (օրինակ` անմիաբանությամբ, քաջության բացակայությամբ, հաշտվողականությամբ և այլն): Ուղղակի հազարամյակների պատմության ուսումնասիրությունը մեզ բերում է այն հետևության, որ աշխարհում գրեթե հնարավոր չէ գտնել Հայաստանի նման մի երկրորդ տարածաշրջան, որտեղ մարդկության պատմության ընթացքում այդքան թվով պատերազմներ, ճակատամարտեր և ասպատակություններ տեղի ունեցած լինեն: Գրեթե հնարավոր չէ նշել նվաճման ուղին բռնած եվրասիական մի ցեղ, ժողովուրդ կամ պետություն, որը փորձած չլինի այս կամ այն ուժգնությամբ հարձակվել Հայաստանի վրա ու նվաճել այն, զավթել նրա տարածքի մի մասը կամ ասպատակել այն: Այս ամենը մեզ բերում է այն հետևությանը, որ, ընդհակառակը, դեռ հայ ժողովրդի գոյատևման հսկայական ուժի, տոկունության, ռազմիկների քաջության, կամքի և այլ դրական հատկանիշների շնորհիվ է, որ Հայ ժողովուրդը այդքան դժվարություններից հետո ներկայումս ունի անկախ պետություն: Մեզ հետ պատմական վազքուղում իրենց ուղին սկսած ազգերի մեծ մասը (օրինակ եգիպտացիները, ասորեստանցիները, մարերը, բաբելացիները և այլն) այսօր կամ գոյություն չունեն կամ չունեն անկախ պետություն: Մեզ հետ պատմական վազքուղում իրենց ուղին սկսած միայն չնչին թվով ազգեր կարող են հպարտանալ նման փաստով...

Տրիբուն
01.11.2011, 10:40
Տարօրինակ ա: :D Որքան էլ որ ընդունում եմ, որ Վիշապը ճիշտ ա, ու մենք ոչխարություններ անելու դարերով արմատավորված լուրջ փորձ ունենք, էս դեպքում անկեղծորեն համակրում եմ Լիոնի գրառումներին, քանի որ մեր ներկա դժբախտությունների պատճառներից մեկն էլ լուրջ թերաժեքության բարդույթն ա, որից պետք ա ազատվել:

Վերջին հաշվով, մեկ-մեկ անկեղծ ուզում եմ սիրել Լիոնի բոլոր փղերին, քանի որ իրոք, ինչի անըդհատ հիշել Արշակ երկրորդի էշությունը, եթե կարելի ա հիշել (թեկուզև սա լուրջ մուտիտ ա) ասենք Արտավազդի ու Որոդեսի ոտքերի տակ նետված Կրասոսի գլուխը:

Լիոն, երևի սկսեմ ռազմական տարեգրությունդ ուշադիր կարդալ, լուրջ: Լիքը հավայի բաներ ես գրել, բայց երևի մեզ էտ հիմա ավելի օգտակար ա, քան ինչ ոչ տխմար ավստրիացու բլթոցը քննարկելը: Մենակ ընգերական ռուսներին շատ մի սիրի…

Lion
01.11.2011, 11:04
Ես ռուս...ուհիներին եմ շատ սիրում, բայց դե էդ արդեն լրիվ ուրիշ պատմությունա :)

Իսկ եթե ավելի լուրջ, ապա, իրոք, մեզ պետք է ոտքի կանգնեցնել մեր ազգը, այդ թվում նաև հոգեբանական տեսակետից...

Varzor
01.11.2011, 11:10
Բայց... պրինցիպի... ի՞նչն է սխալ ասել, մեր սաղ պատմությունը հիմարություններ են՝ իրար քցոցի, դավաճանություններ, պառակտումներ, օտարների հետևը մտնել... պետականության կորուստները իսկ ինչ են, եթե ոչ հիմարության արդյունք, մեր պատմության մեջ քանի՞ հայ թագավորի են խաբել գլուխները կերել՝ ասորիները, բյուզանդացիք, պարսիկները... մեր պամությունը որ կարդում ես, ոչ էն է խնդաս, ոչ լաս...

Իհարկե որպես մխիթարանք, կարելի է ասել՝ մենք շատ խելացի ենք, պարզապես դժբախտ ենք:))
Էդ որ մի երկրի պատմությունը չի այդքան ողբալի? Մենակ երիտասարդ երկրներինը ;)
Դու մի հատ թռուցիկ նայի ասենք Անգլիայի, կամ Ֆրանսիայի պատմությունը: Տես թե քանի թագավորի գլուխ են կերել, որքքան են պառակտվել ու իրար դավաճանել, օտարների հետևը մտել և նմանատիպ այլ բաներ:
Բայց չգիտես ինչի իրենց ոչ մեկը չի ասում "քաղաքական հիմարներ": Գերմանացիք հիմար չէին, որ գնացին ընկան Սովետի երախը? Թե իտալիացի պատմությունն է ավելի լավ վիճակում:

Տարբերությունը նրանումն է, որ մենք որպես ավելի հին պետություն ավելի շատ ենք դարդ ու ցավ տեսել, քան ջահելները: ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում վերջին 200 տարում որևէ ռազմական գործողություն եղել է? (Բացի Ալ Կապոնեի հետ կռվելուց :D)

Այո, մենք խելացի ենք, նաև որոշակիորեն դժբախտ ենք: Բայց պատմությունը դինամիկ զարգացող երևույթ է: Եգիպտոսի պես գյոզալական պետությունը սարքել են քարկտիկի քար, Իտալիան ինքն էլ չի հասկանում ումն ա` Բերլուսկոնիինը, թե ուրիշինը?

Բայց պետք չի համեմատվել, որ ինքդ քեզ գնահատես: Վիշ ջան, դու էլ ես լավ հասկանում, որ մենք ավելիին ենք ընդունակ, բայց մեզ չեն թողում որ դրան հասնենք ;)

Varzor
01.11.2011, 11:20
Լիոն, ես չեմ կարծում, որ ես քեզ կարող եմ համոզել այն՝ ինչի հակառակը քեզ մոտ մասնագիտություն կամ հոբբի է ստացվել: Իմ կարծիքով, մասնավորապես հերոսությունն ու նվիրվածությունը դրանք հիմարության հականիշներ չեն: Ես պարզապես դատում եմ ոչ թե կոնկրետ գործողություններով, այլ՝ արդյունքներով:Մեր պատմիչների գունագեղ նկարագրություններից ես հասկացել եմ հետևյալը՝ հայերը ճշտի սահմաններում անում էին մաքսիմալ հնարավորը, բայց ցավոք ճակատագիրը մեր օգտին չէր: Հա լավ մի երկու դեպք ունենք, Ծովից Ծով, Կիլիկիա, Տիգրան, Լևոն, Աշոտ, Համազասպ... Բայց զատո հիմա Անթալիայում հանգստանալը էժան ա...:think
Համ էլ մեր պատմության մեջ իմաստության ամենափայլուն դրսևորումը դա Այնթափցի Եղիազար անունով կաշառակեր, ծախու վիժվածքին Ամենայն հայոց Կաթողիկոսի կոչում տալն է եղել ու դրանով պարզվում է՝ հայոց եկեղեցին հզորացել է: Մոտավորապես մի այդպիսի հզոր եկեղեցի հիմա ունենք, բարձր արտադրական հզորությամբ: Երևի օրեկան մի տասը հազար մոմ են արտադրում:

Վիշ ջան երևույթներին ճիշտ ես նայում, բայց չի նշանակում, որ մենակ հայերն են այդպես եղել: Մոռանում ես, որ Անթալիան հույներինն էր? ;)
Բոլոր ազգերի պատմական կյանքում եղել են անկումներ և թռիչքներ, հիմա մեր անկումային շրջանն է, բայց հուսով եմ, որ այն կավարտվի (շատ երկար տևեց :D): Մոնղոլների պես աշխարհակալ ազգը էսօր հավայի վերևնգած ա, ժամանակին ասում էին ԽՍՀՄ 16-րդ հանրապետություն, հիմա էլ ասում են ՉԺՀ հյուսիսային պրովինցիա` ռուսների հետ համատեղ ձեռնարկություն: Հիմա ինչ? Իրանց համարենք քաղաքականապես հիմար ազգ???
Իսպանիան աշխարհի կեսը տիրել էր, հիմա փող մուրում Գերմանիայից ու ֆրանսիայից: Հիմար են ազգովի?
Պարսկաստանում վախտին "շահնշահ" էին, հիմա դարձել են "չարնչար":
Լիովին համամիտ եմ քեզ հետ, որ կարևորը արդյունքն է, պայց պատմական ասպարեզում արդյունքները մի քանի տարում, նույնիսկ մի քանի տասնամյակում չեն ստացվում, եթե իհարկէ պահը չես բռնում: Հենա 90-ականներին բռնեցինք ու տարածքներ ազատագրեցինք: Կողքից էլ հասկացան, որ վտանգավոր ենք, որոշեցին քնցնեն, հիպնոս են անում, որ "դուք հիմար, թույլ, անպիտան ազգ եք, դուք ոչնչի չեք կարող հասնել առանց մեզ, դուք խեղճ եք, թույլ եք ..."
Ու պարզվում ա, որ հայերի մեջ բավականին շատ հիպնոսացած մարդիք կան:

Տրիբուն
01.11.2011, 22:51
ՀԱԿ-ը Զուրաբյանի շուրթերով շարունակում ա առիթ անառիթ բլթցնել, իսկ Սերոժը մառոզ ա սկսել անել .... :D Սաղին գորձից հանում .. հեսա ինքը իրան էլ ա հանելու ... ու հաղթելեեեեեեեեեեեենք .... :hands

Վիշապ
01.11.2011, 23:47
Էդ որ մի երկրի պատմությունը չի այդքան ողբալի? Մենակ երիտասարդ երկրներինը ;)
Դու մի հատ թռուցիկ նայի ասենք Անգլիայի, կամ Ֆրանսիայի պատմությունը: Տես թե քանի թագավորի գլուխ են կերել, որքքան են պառակտվել ու իրար դավաճանել, օտարների հետևը մտել և նմանատիպ այլ բաներ:
Բայց չգիտես ինչի իրենց ոչ մեկը չի ասում "քաղաքական հիմարներ": Գերմանացիք հիմար չէին, որ գնացին ընկան Սովետի երախը? Թե իտալիացի պատմությունն է ավելի լավ վիճակում:

Տարբերությունը նրանումն է, որ մենք որպես ավելի հին պետություն ավելի շատ ենք դարդ ու ցավ տեսել, քան ջահելները: ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում վերջին 200 տարում որևէ ռազմական գործողություն եղել է? (Բացի Ալ Կապոնեի հետ կռվելուց :D)

Այո, մենք խելացի ենք, նաև որոշակիորեն դժբախտ ենք: Բայց պատմությունը դինամիկ զարգացող երևույթ է: Եգիպտոսի պես գյոզալական պետությունը սարքել են քարկտիկի քար, Իտալիան ինքն էլ չի հասկանում ումն ա` Բերլուսկոնիինը, թե ուրիշինը?

Բայց պետք չի համեմատվել, որ ինքդ քեզ գնահատես: Վիշ ջան, դու էլ ես լավ հասկանում, որ մենք ավելիին ենք ընդունակ, բայց մեզ չեն թողում որ դրան հասնենք ;)
Փաստորեն մենք որպես ավելի հին պետություն (!!!) ավելի շատ փորձ ունենք, քան Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան... բայց հիմա մեր պրեզիդենտի ախպերը գեղերում ռեկետով ա զբաղված, վարչապետը եկեղեցու կալվածքներն ա հարկերից ազատում, խորհրդարանում մի քանի հոգի հավայի կնոպկա են սեղմում, միակ ու անկրկնելի ընդդիմությունը ամեն Աստծու օր հաղթում է ավազակապետությանը, իսկ ահա ջահել ու անփորձ երկրներում փաստորեն մարդիկ մեզնից մի տասը անգամ լավ են ապրում: Բայց մենք խելացի ենք: Ուղղակի դժբախտ ենք:
Ես համաձայն չեմ, որ մեր դժբախտությունը թերարժեքության բարդույթ ունենալն է: Իմ թշվառ կարծիքով մեր դժբախտությունը տգիտություն ու վախն է, չարությունն ու չկամությունն է: Դուք անունը դրեք սովետական թերարժեքության բարդույթ ու հպարտացեք հայոց լեռների առնականությամբ ու հայկական գեների հնամաշությամբ, սակայն դա բնավ չի խանգարում Սաշիկին գյուղերում զբաղվել ռեկետով::P

Chuk
01.11.2011, 23:52
իսկ Սերոժը մառոզ ա սկսել անել .... :D Սաղին գորձից հանում .. հեսա ինքը իրան էլ ա հանելու ... ու հաղթելեեեեեեեեեեեենք .... :hands
Կամ այլ կերպ ասած ուժերն ա կենտրոնացնում առաջիկա ընտրությունների համար, հստակ հասկանալով, որ իրա համար հեշտ չի լինելու ;)

Կարնո Սոսե
02.11.2011, 00:00
թեմայի հետ էդքան էլ կապ չունի, բայց կարծում եմ տեղին ա ու մեզ ճանաչելու տեսանկյունից շատ կարևոր
Դերենիկ Դեմիրճյան - ՀԱՅԸ

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային
արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:
Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես,
որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային
պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով`
ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից
աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է
թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան
բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան,
ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ
ծայրահեղության մեջ է: < …>
Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում
է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն: Վրե՞ժ ունի,
ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն
աշխատասիրություն: Ապա՞ տար տունդ ծառա: < … > Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ
գումար շինե, գնա, դուքան բաց անե: Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել
և ո՛չ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան,
երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ: Ազգը
տա, ինքը ուտի: Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրու: Եվ սա այն
գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած` հողը քանդում էր, չարչարվում,
մզվում, հոգին հանում: Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ: Այնպես է
հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի
թողնե: Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է:
Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից:
Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ
հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ
կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների
կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ
անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը
երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունըh
ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի
Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…
Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է
Գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց:
Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և
միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում:
Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են
տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է
գլխին: “Ապա ճշմարտությո՞ւնը”,– մտահոգվում է նա:
Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ,
հարվածող` նրա պես <…> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է
հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր, ր կկողոպտվի,
բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է:
Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է
հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու:
Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ,
ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա
նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛
պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական` անմիաբան է,
անտանելի, խռովարար:
Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն: Բայց իբրև “ական”` ծայրահեղական է: Իր
կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ:
Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից
ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց: < … >
Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար,
ներհակ, մաղձոտ, <…> անչափելի` իր վեհ թռիչքներում:
Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե,
դավե, վնասե: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ
ցեղը աշխարհիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր,
խոշտանգում, բնաջնջում… < … > “Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և
իմ վրեժը”: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ
խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ,
երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր
վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը:
Այսպե՛ս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է,
խստակյաց, բարի և ազատասեր:
Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն
է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ,
կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ
ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն:
Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ
զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր
կյանքի միակ պայմանից` ազատությունից:
“Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի
ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք
կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…”:

Տրիբուն
02.11.2011, 10:07
Կամ այլ կերպ ասած ուժերն ա կենտրոնացնում առաջիկա ընտրությունների համար, հստակ հասկանալով, որ իրա համար հեշտ չի լինելու ;)

Ընտրություններին մասնակցելը երբեք էլ հեշտ չի եղել, ու գտնում եմ, որ եթե դա այդպես է, ապա դա շատ նորմալ դեմոկրատական-քաղաքական պրոցես է: Բոլորն էլ պատրաստվում են ընտրություններին, այդ թվում նաև այժմ իշխանական կուսակցությունը:

Ի միջի այլոց, այն ինչ տեղի է ունենում ՀՀԿ ներսում շատ ավելի թափանցիկ ու դեմոկրատական է, քան ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները: Տեղի է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, մարդիկ որոշումներ են ընդունում, դուրս են գալիս ու ծրագրողներին հարցազրույց են տալիս ու հայտնում են իրենց ընդունած որոշումների մասին: Երկրի նախագահն էլ, որպես ՀՀԿ նախագահ, թողնում է իր գրասենյակն ու գնում է ՀՀԿ գրասենյակ, որտեղ մասնակցում է կուսակցության նիստին:

Մի հատ պարզ համեմատություն արեք ՀԱԿ քաղխորհրդի նիստերից հետո ինչ հայտարարություններ են արվում (քննարկվել են հետագա զարգացումներին առնչվող հարցե ու որոշվել են հետագա քայլերը :( ) ու ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից հետո ինչքան ասուլիս ա տրվում ամեն անգամ տարբեր կողմերից ու ոնց են մարդիկ բացեիբաց հայտարարում, թե ինչ որոշումներ են ընդունվել ու ինչպես:

Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա նոյեմբերի 14-ին (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55577.html)

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ առաջիկայում հրաժարական տա նաեւ փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գեւորգյանը: ՀՀԿ նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան նա ընդամենն ասաց. «Ոչ մի բան էլ չեմ բացառում»:

Սակայն նա ասել է, որ ՀՀԿ այս նիստում այդ հարցը չեն քննարկել. «Նման բան չի եղել, եւ մենք ուժերը կենտրոնացնում ենք միայն 2012թ-ի Աժ ընտրությունների վրա, որը ՀՀԿ-ն շատ է կարեւորում»:

Խոսելով իր հրաժարականի մասին, նա ասել է. «Այո նախագահն ինձ առաջարկեց լինել շտաբի պետ, ես էլ առաջարկեցի թողնել ԱԺ նախագահի պաշտոնը, որպեսզի զբաղվեմ նախընտրական գործերով»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, նոյեմբերի 14-ին կլինի ԱԺ նիստ, որտեղ ինքը կներկայացնի հրաժարականը: Իսկ մինչեւ նոյեմբերի 20-ն էլ կընտրվի Աժ նախագահ:

Ի միջի այլոց, չգիտեմ ով ում ա հիմար համարում, բայց Գալուս Սահակյանի խոսքը հազար անգամ ավելի մեծ կշիռ ունի, ու շատ ավելի հիմնավորված ա եղել մինչև հիմա, քան ՀԱԿ-ի ողջ կազմի խոսքը միասին վերցրած:

Գալուստ Սահակյանը արտահերթ ընտրությունների անցկացումը ծիծաղելի է համարում (http://www.panorama.am/am/politics/2011/06/06/g-sahakyan/)

Արտահերթ ընտրությունների հարցի քննարկումն անիմաստ է. Գալուստ Սահակյան (http://www.tert.am/am/news/2011/08/05/galust/)

ՀԱԿ-ի ապագա ԱԺ-ում տեղերի պրոգնոզս, էսօրվա դրությամբ, 12%-ից իջեցնում եմ 9%:

Տրիբուն
02.11.2011, 10:18
Փաստորեն մենք որպես ավելի հին պետություն (!!!) ավելի շատ փորձ ունենք, քան Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան... բայց հիմա մեր պրեզիդենտի ախպերը գեղերում ռեկետով ա զբաղված, վարչապետը եկեղեցու կալվածքներն ա հարկերից ազատում, խորհրդարանում մի քանի հոգի հավայի կնոպկա են սեղմում, միակ ու անկրկնելի ընդդիմությունը ամեն Աստծու օր հաղթում է ավազակապետությանը, իսկ ահա ջահել ու անփորձ երկրներում փաստորեն մարդիկ մեզնից մի տասը անգամ լավ են ապրում: Բայց մենք խելացի ենք: Ուղղակի դժբախտ ենք:
Ես համաձայն չեմ, որ մեր դժբախտությունը թերարժեքության բարդույթ ունենալն է: Իմ թշվառ կարծիքով մեր դժբախտությունը տգիտություն ու վախն է, չարությունն ու չկամությունն է: Դուք անունը դրեք սովետական թերարժեքության բարդույթ ու հպարտացեք հայոց լեռների առնականությամբ ու հայկական գեների հնամաշությամբ, սակայն դա բնավ չի խանգարում Սաշիկին գյուղերում զբաղվել ռեկետով::P

Տգիտությունը` հաստատ, վախը' երևի, չարությունն ու չկամությունը` մի քիչ չափազանցրել ես :D

Վիշապ ախպեր, թերաժեքության բարդույթին էլ պետք տարբեր կողմերից նայել: Թերարժեքության բարդույթ ա ոչ միայն առավոտ բարլուսով լաց ու կոցը` հայացքը դեպի Արարատը հառած, այլ նաև Քարահունջը ալամ աշխարհի առաջին տիեզերակայան համարելը: :) Ամեն մեկը մի ձևի բարդույթ ա - վայ ինչ դժբախտ ենք մենք, մեզ չեն հասկացել ու սաղ կողմերից քցել են, կամ էլ, արաաաաաաաա բայց էս ինչ դեմք ենք մենք, սաղ ծառերի վրա իրար էին ուտում, իսկ մենք տիեզերքն էինք ուսումնասիրում, բայց հիմա ժամանակ չկա որ մի հատ մեր նախնյաց հողերը Մարսի վրա կարգի բերենք: Սենց մի հատ բարդույթների կոմպլեքս:

Varzor
02.11.2011, 10:27
Փաստորեն մենք որպես ավելի հին պետություն (!!!) ավելի շատ փորձ ունենք, քան Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան... բայց հիմա մեր պրեզիդենտի ախպերը գեղերում ռեկետով ա զբաղված, վարչապետը եկեղեցու կալվածքներն ա հարկերից ազատում, խորհրդարանում մի քանի հոգի հավայի կնոպկա են սեղմում, միակ ու անկրկնելի ընդդիմությունը ամեն Աստծու օր հաղթում է ավազակապետությանը, իսկ ահա ջահել ու անփորձ երկրներում փաստորեն մարդիկ մեզնից մի տասը անգամ լավ են ապրում: Բայց մենք խելացի ենք: Ուղղակի դժբախտ ենք:
Ես համաձայն չեմ, որ մեր դժբախտությունը թերարժեքության բարդույթ ունենալն է: Իմ թշվառ կարծիքով մեր դժբախտությունը տգիտություն ու վախն է, չարությունն ու չկամությունն է: Դուք անունը դրեք սովետական թերարժեքության բարդույթ ու հպարտացեք հայոց լեռների առնականությամբ ու հայկական գեների հնամաշությամբ, սակայն դա բնավ չի խանգարում Սաշիկին գյուղերում զբաղվել ռեկետով::P
Վիշ ջան, չեմ ասի, թե քո նշած թերությունները ներկայումս առկա չեն: Բայց մոռանում ես, որ ռեժիմ ենք փոխել, ռեժիմ, որը գլխատեց ազգի ինտելիգենցիան ու դիմադրող ուժը, որը վիրահատական եղանակով հանեց մարդկանց մեջից շատ հատկանիշներ:
Ու կապ չունի, թե որքան հին ես: Ընդ որու ուզում եմ հիշեցնել, որ ռեժիմը պայքարով չենք փոխել, այլ այդպես ստացվել է` մեր կամքից անկախ: Իսկ առանց պայքարի ձեռք բերված ազատության արժեքը ոչ բոլորն են կարողանում հասկանալ: Որպես օրինակ կարող ես նայել ու տեսնել, թե ինչպիսի վիճակում են գտնվել քո ասած "լավ ապրող" երկրները ռեժիմ փոխելուց հետո: ԱՄՆ-ը անկախանալուց հետո որքան ժամանակ էր "Վայր արևմուտք"? Ֆրանսիայում քանի տարի էին իրար տալիս? Նույն գերմանիան իրա լավ ապրելով վերջին 100 տարում մի քանի անգամ ինքն իրա ղեկավարների խելքից կարգին լացել է: Ճապոնիան, Իտալիան, ....
Զուգահեռները շատ են: Մեր անցած ուղին ընդամենը 20 տարի է, որից 4-ը անց ենք կացրել պատերազմի պայմաններում, հիմա էլ չուծված կոնֆլիկտ ունենք: ՄԻ հատ ցույց տուր չլուծված կոնֆլիկտ ունեցող ու "լավ ապրող" ժողովուրդ:
Բայց տեղին եմ համարում մեջբերել Նժդեհի խոսքերը "Ամեն ազգ ունի իր տականքը, բայց հայի տականքն ագներազանցելի է": Էս էլ միակ ճշգրիտ պատասխանը այն հարցին, թե ինչու ենք մենա ավելի վատ վիճակում:
Իսկ տականքը միշտ էլ ժողովրդի համար ծանր իրավիճակում է ճարպակալում, մակաբույծի պես:

Տրիբուն
02.11.2011, 10:39
Էդ որ մի երկրի պատմությունը չի այդքան ողբալի? Մենակ երիտասարդ երկրներինը ;)
Դու մի հատ թռուցիկ նայի ասենք Անգլիայի, կամ Ֆրանսիայի պատմությունը: Տես թե քանի թագավորի գլուխ են կերել, որքքան են պառակտվել ու իրար դավաճանել, օտարների հետևը մտել և նմանատիպ այլ բաներ:
Բայց չգիտես ինչի իրենց ոչ մեկը չի ասում "քաղաքական հիմարներ": Գերմանացիք հիմար չէին, որ գնացին ընկան Սովետի երախը? Թե իտալիացի պատմությունն է ավելի լավ վիճակում:

Տարբերությունը նրանումն է, որ մենք որպես ավելի հին պետություն ավելի շատ ենք դարդ ու ցավ տեսել, քան ջահելները: ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում վերջին 200 տարում որևէ ռազմական գործողություն եղել է? (Բացի Ալ Կապոնեի հետ կռվելուց :D)

Այո, մենք խելացի ենք, նաև որոշակիորեն դժբախտ ենք: Բայց պատմությունը դինամիկ զարգացող երևույթ է: Եգիպտոսի պես գյոզալական պետությունը սարքել են քարկտիկի քար, Իտալիան ինքն էլ չի հասկանում ումն ա` Բերլուսկոնիինը, թե ուրիշինը?

Բայց պետք չի համեմատվել, որ ինքդ քեզ գնահատես: Վիշ ջան, դու էլ ես լավ հասկանում, որ մենք ավելիին ենք ընդունակ, բայց մեզ չեն թողում որ դրան հասնենք ;)

Մենք, որպես ավելի հին պետություն: Լավ ա հնչում, բայց իրականության հետ, ցավոք սրտի, ոչ մի առնչություն չունի:

Վարզոր ջան, պետության ժամանակակից իմաստով, մենք երբեք պետականություն չենք ունեցել: Լիոնի կայսրություններով, ու մի քանի թագավորով շատ մի տարվի: Դրանց պետություն համարելը, ու դրանց լինել չլինելով 21-րդ դարում դատողություններ անելը մոլորություն է:

Ժամանակակից իմաստով պետությունները սկսել են ձևավորվել 19-րդ դարի սկզբներին, իսկը այն ժամանակ, երբ մենք մի կողմից թուրքին հարկ էինք տալիս, մյուս կողմից էլ ռուսների ոտքն էինք օրհնում: Էն ռուսների, որոնք արդեն հազար տարվա գրեթե անընհատ «պետականության» պատմություն ունեն, բայց էսօր պետություն չունեն: Ստավեց աբսուրդ, բայց տենց էլ կա: :)

Ֆրանսիան ու ասենք Գերմանիան, ու նույնիսկ ասենք Ավստրալիան կամ Նոր Զելանդիան, մեզանից նոր չեն, մեզանից հին են, էն իմաստով, որ էսօրվա դրությամբ, նրանք արդեն նվազագույնը երկու հարյուր տարվա ժամանակակից պետություն կառուցելու էվոլյուցիա են անցել, իսկ մենք էտ ընթացքում Խաչատուր Աբովյան էինք կարդում:

Ավելին, նույն Ֆրանսիայի այսօրվա պետական-հասարակական հարաբերությունների հիմքում ընկած են հռոմեական իրավունքի սկզբունքները, երկուս ու կես հազար տարվա պատմությամբ՝ համեմված կաթոլիկության սկզբում ռեպրեսիվ, իսկ հետո պրոգրեսիվ նվաճողական քաղաքականությամբ: Իսկ մեր, կամ նույն ռուսների պետական-հասարակական հարաբերությունների հիմքում ընկած ա բյուզանդական-ուղղափառ տիպի բյուրոկրատական ծանր ապարատը՝ համեմված մոնղոլ-սելջուկյան թալան-կթոցիով:

Այնպես որ, շատ հեռուները գնալ ու տարբեր դժբախտությունների, սպնաված ու դավաճանված մի քանի թագավորի, իրար միս ուտող չորս իշխանի, եզո ջան երգող դժբախտ ռամիկի մեջ փնտրել պետք չի: Կան ռեալ օբյեկտիվ պատճառներ, թե ինչի ենք մենք էս օրի: Ու կան ռեալ ու կոնկրետ ճանապարհներ, թե ոնց ա պետք դուրս գալ էս օրից: Իսկ մեկը ես, գնալով համոզվում եմ, որ մեր համար պատմության ու ազգային նկարագրի վրա իբր կառուցվելիք պետությունը, ոչ մի ապագա չի ունենալու, քանի որ ըստ էության միշտ լինելու ա բյուզանդա-ռուսականա-ուղղափառ-բյուրոկրատական-մոնղոլա-թալանա-կոռումպացված տիպի: Մեզ երևի պետք ա լուրջ մշակութային խզում մեր անցյալի հետ: Կեցցե՛ն մեր պապերը, ղուրբան իրանց գերեզմըններին, բայց հերիք ա:

Varzor
02.11.2011, 11:10

Համաձայն եմ, որ ժամանակակից իմաստով մենք առավել երիտասարդ պետություն ենք, բայց որ ասում ես մենք պետականություն չենք ունեցել, մի փոքր համամիտ չեն հետդ: Հենց նույն հռոմի ժամանակ էլ պակաս պետություն չէինք, նույնիսկ որոշ հարցերում նախանձում էին: Ուղղակի կհամաձայնեմ քեզ հետ այն առումով, որ մեր հայկական պետությունները իրենց սկզբունքներով նման չեն եղել հարևան երկրներին: Բայց սա արդեն առանձին թեմա է :)

Համամիտ եմ, որ մեզ պետք չի շանր բյուրոկրատական ապարատայնի բյուզանդա-ռուսական համակարգը:
Համաձայն եմ, որ մեր այսօրվա վիճակի համար կան օբյեկտիվ պատճառներ (անցյալի բոլոր պատճառներն էլ կարելի է համարել օբյեկտիվ ;)` տեղի ունեցոծ փաստեր են), համաձայն եմ, որ կան կոնկրետ ճանապարհներ այս վիճակից դուրս գալու, բայց այս պահին դրանք իրականանալի չեն, ուստի ռեալ չեն:

Այ միանշանակ համամիտ չեմ, որ ազգային նկարագրի և պատմության վրա չենք կարող պետություն կառուցել: Բան չունեմ ասելու, մեր իրական պատմական ազգային նկարագիրը ներկայիս գազանային քաղաքակրթուայն պայմաններում մենակ կուլ գնալու համար է հարմար: Եթե բարոյականության վրա հիմնվելով փորձում ես պետություն կառուցել, դառնում ես սնունդ գիշատիչների համար: Ներկայիս աշխարհի քաղաքական և տնտեսական կառուցվածքը ինքնին թելադրում է, որ ազգային նկարագրերի ու արժեքների հիման վրա պետություն կառուցելը ոչ միայն անհոյւս գործ է, այլև բառիս բուն իմաստով անթույլատրելի: Ու չեն էլ թողում ;)

Միանշանակ համաձայն չեմ, որ մեզ խզում է պետք ամբողջ անցյալի հետ: Այն, որ հիմա համաշխարհային ազգային դեգրադացիաների և լղոզման քաղաքականություն է տարվում, դեռ չի նշանակում, որ այդպես է լինելու ընդմիշտ:
Անձամբ ես կարծում եմ, որ հաջորդ իսկ համաշխարհային տեխնոծին կամ անթրոպոգեն աղետի արդյունքում բառիս բուն իմաստով կվերանան ազգային և մշակութային նկարագիր չունեցող բոլոր ազգերն ու պետությունները: Ու կմնան նրանք, որոնք իրենք իրենց չեն մոռացել:
Քեզ թվում է պատահական է, որ հրեաները ամբողջ աշխարհի վզին գլոբալիզացիա են փաթաթում, բայց իրենք կամաց-կամաց փորձում են վերականգնել իրենց կորցրածը` այն կորցրածը, որը կապ չունի համահրեական մշտական ողբի հետ: Պետք է խելոք լինել և սովորել նաև ուրիշներից:
Խնդրեմ. ԱՄՆ-ը և Իսրայելը հրաժարվել են հետագայում ֆինանսավորել ՅՈՒՆԵՍԿՈ-ին: Իսկ ինչպիսի արժեքների պահպանությամբ էր զբաղվում այդ կառույցը ? ;) Պարզ զռում է, որ արդեն հուփ են տվել ու մանրից դիմազրկում են բազմաթիվ ժողովուրդներ, իսկ անդեմ ժողովուրդը պոտենցյալ ստրուկ է:

Տրիբուն
03.11.2011, 12:52
Ի միջի այլոց, այն ինչ տեղի է ունենում ՀՀԿ ներսում շատ ավելի թափանցիկ ու դեմոկրատական է, քան ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները: Տեղի է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, մարդիկ որոշումներ են ընդունում, դուրս են գալիս ու ծրագրողներին հարցազրույց են տալիս ու հայտնում են իրենց ընդունած որոշումների մասին: Երկրի նախագահն էլ, որպես ՀՀԿ նախագահ, թողնում է իր գրասենյակն ու գնում է ՀՀԿ գրասենյակ, որտեղ մասնակցում է կուսակցության նիստին:

Մի հատ պարզ համեմատություն արեք ՀԱԿ քաղխորհրդի նիստերից հետո ինչ հայտարարություններ են արվում (քննարկվել են հետագա զարգացումներին առնչվող հարցե ու որոշվել են հետագա քայլերը :( ) ու ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից հետո ինչքան ասուլիս ա տրվում ամեն անգամ տարբեր կողմերից ու ոնց են մարդիկ բացեիբաց հայտարարում, թե ինչ որոշումներ են ընդունվել ու ինչպես:

Դե խնդրեմ, խոսքերիս վառ ապացույցը :(

Տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը (http://www.lragir.am/armsrc/country-lrahos55633.html)

Հայ ազգային կոնգրեսում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի հերթական նիստը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերով, քննարկվել են ներքաղաքական վերջին ճգնաժամն ու Կոնգրեսի առաջիկա անելիքները:

Chuk
03.11.2011, 12:56
Տրիբուն ջան, պետք չի էդ աստիճանի դեմագոգիա անել:
ՀՀԿ խորհրդի նիստերից էլ բան չենք իմանում, եթե սենց հրաժարականների բաներ չեն լինում: Իսկ ՀԱԿ քննարկածները միշտ էլ իմանում ենք հարցազրույցներից, հանրահավաքներից ու այլ տեղերից, բնակաբար ոչ ամեն ինչը: Ու մենակ էն էր մնում պակաս, որ քաղ. խորհրդի նիստերն օնլայն հեռարձակեն :))
Հասկացանք, որ հա ուզում ես փնովես ՀԱԿ-ին, բայց գոնե իմաստավորված, էլի, եղբայր ;)

Տրիբուն
03.11.2011, 14:40

Լավ ա, որ չեմ ալարում:

Կոնգրեսի քաղխորհրդի նիստ

Մարտի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 17-ին կայացած հանրահավաքի արդյունքները, ինչպես նաև գալիք ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Տեղի ունեցավ Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողությունները՝ ուղղված օլիգարխիայի և մենաշնորհների հզորացմանը, մանր և միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը և անելիքները:

ՀԱԿ Քաղխորհրդի 2010 թ. օգոստոսի 25-ի նիստի մասին

Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաև սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը:

ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն

Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը հավանության է արժանացրել Կոնգրեսի սոցիալական հանձնախմբի պատրաստած «Առողջության պահպանման քաղաքականություն» հայեցակարգը: Քաղխորհուրդը որոշում է ընդունել առաջիկայում այն ներկայացնել հանրային քննարկման:

Իսկ թե ինչ ա հասարակությանը ներկայացվել միտինգներին, դրա մասին կարծիքս լավ գիտես: Լևոնի անիմաստ, սութի, աննպատակ, ելույթներն ու քարոզները: Իսկ վերջին մի քանի միտինգին, քանի որ էլ բացարձակ բան չունեն հասարակությանն ասելու, վիքիլիքս են դրած ցիտում ու ավանդատու են հավաքագրում: Էս չի՞ դրանց մակարդակը:

Ու ինչ ուզում են արած ու ասած լինեն, փաստը մնում ա փաստ: ՀԱԿ-ը արագ քայլով գնում ա գրողի ծոցը, այնտեց որտեղ իրան ուղարկում են, ու որտեղ,մեկը ես սպասում էի, որ պիտի գնա:

Chuk
03.11.2011, 14:47
Տրիբուն, լավ ա որ չես ալարում, կարող ես էլի չալարես, ավելի շատը մեջբերես :)
Բա իմ ասածն էլ էդ էր, որ էդքանը պետք ա ասեին ու մենակ էն էր պակաս, որ քաղ. խորհրդի նիստերի օնլայն հեռարձակում կազմակերպեն :))

հ.գ. Կարաս չալարես, ՀՀԿ-ինն էլ գտնես, զուտ քո համեմատության շրջանակում: Կարող ես նաև չալարես ու գտնես ՀԱԿ էն մամլո հաղորդագրությունները, որտեղ ասենք ասվում է, որ հայտարարության տեքստ են ընդունել, մեկ այլ հաղորդագրությամբ էլ կարդաս բոլոր լրատվականներում էդ հայտարարություն, կամ որ էսինչ ծրագիրն են հաստատել, ասենք առողջապահականը, հետո էդ ծրագիրը տարբեր լրատվականներում և այլն: Ապեր, էլի եմ ասում, ուզում ես ՀԱԿ-ին անընդհատ քննադատես ու կպնես, արա, ոչ մեկը ձեռքերդ չի բռնել: Բայց ավելի իմաստավորված արա, թե չէ նմանվում ես պղտոր գետում ձուկ բռնողին, մինչդեռ ինքդ էիր ասում, որ ՀԱԿ-ը անընդհատ իրան քննադատելու տեղ ա տալիս, այսինքն կարիք չունես սենց դատարկ բաներով քար գլորելու, ավելի լուրջ բաներ կարող ես գտնել ;)

Տրիբուն
03.11.2011, 15:14

Օնալյն հեռարձակում որ շատ ուզենան էլ չեն կարող կազմակերպել, քանի որտենց ՄԵԾ ու ԼՈՒՐՋ քաղաքական ուժը չորս տարում նույնիսկ հեռաւոստալիքի հարց չկարողացավ լուծի: Մի հատ հավայի արբանյակային հեռուստաալիք չկարացան բացեն, ու հեսա էլի լացելու են, որ իրանց չեն թողում տելեվիզորով մեկ ու մեջ ելույթ ունենան - պուտոները: Երևի դրա համար էլ էր համազգային մոբիլիացիա ու հանգանակություն պահանջվում:

Իսկ ՀՀԿ հետ համեատություններ էլ չեմ ուզում անեմ, ավելի լավ ա ուղղակի հավատամ ՀՀԿ անդամների ասածներին: Այ ոնց Գալուստը ասում էր, որ արտահերթ ոչ մի բան չի լինելու ու ՀԱԿ-ը մաստուրբացիայով ա զբաղված ու տենց էլ եղավ, տենց էլ հիմա Ռաֆիկն ա ասում թե ինչ պիտի լինի:

«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն հնարավոր չէ. կոալիցիոն հուշագիրը պահպանվելու է». ՀՀԿ-ական պատգամավոր (http://www.1in.am/arm/armenia_politics_40612.html)

ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբի այսօրվա հյուրը՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը, նկատեց, թե քաղաքապետի փոփոխության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, եւ համարում է, որ Տարոն Մարգարյանը ավելի վատ չի աշխատի, քան Կարեն Կարապետյանը:

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հազիվ թե կարողանան միանալ, նկատեց Ռ. Պետրոսյանը, քանի որ գաղափարական տարբեր կուսակցություններ են: Ռ. Պետրոսյանը նշեց, որ հաջորդ խորհրդարանում ՀԱԿ-ը «մի 10-15 տեղ կունենա»:

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հնարավոր համագործակցություն հնարավո՞ր է մինչև ընտրությունները՝ հարցին Ռ. Պետրոսյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ: Կոալիցիոն հուշագիրը մնալու է, իսկ ԲՀԿ-ն հետո կարող է գնալ ընտրությունների»:

ՀՀԿ-ական պատգամավորը չբացառեց, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնական ցուցակով գնան ընտրությունների:

Չուկ, ՀԱԿ-ին հերիք ա էս 10-15 տեղը, թե՞ իրա միս կուտեն էտ մի քանի տեղի համար: Արաաաաաաաաաա, բայց ՀԱԿ-ի ներսում ինչ մի հատ գզվռտոց ա լինելու ցուցակի առաջին տեղերի համար, իիիիիինչ մի հատ գզվռտոց ա լինելու: Ահագին կուրախանանք:

Varzor
03.11.2011, 16:05

Տո գզվռտոցը մի կողմ, դու ասա ՀԱԿ-ի որոշ անդամներ չհամալրեն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի շարքերը, կամ էլ նորից անկախ մայլեք դառան :D
Արդեն իսկ որոշակի տենդենց կա (անուններ չեմ տալիս, բայց հաստստ բան եմ ասում) և այդ տենդենցի պտուղների մասին շուտոց դուք էլ կլսեք;)

Varzor
03.11.2011, 16:13
1-ին լրատվականը արդեն էլ դեղին մամուլ չի, արդեն բորբոսնել ա ու յուղ ա վառում:

Տարոն Մարգարյանը կգլխավորի ՀՀԿ Երևանի «քրեական» շտաբը
Երևանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մեծ հեղինակություն է վայելում քրեական աշխարհում, առաջիկայում կսկսի ձևավորել Երևանի տարբեր վարչական շրջաններում ոչ պաշտոնական շտաբներ, որտեղ կհամակարգվեն մայրաքաղաքի քրեական հեղինակությունների աշխատանքները:

Տարոն Մարգարյանը փոխքաղաքապետի պաշտոնում հանդիպումներ է ունեցել թաղային և քրեական հեղինակությունների հետ` մասնավորապես Երևանի Շենգավիթ և Էրեբունի համայնքներում և ներկայացրել իր մոտեցումները «ընտրական գործընթացների» մասին։

Մեզ հայտնի է, որ առաջիկայում Հանրապետական կուսակցությունը Երևանի տարբեր շրջաններում կհիմնի ոչ պաշտոնական նախընտրական շտաբներ, որտեղ կհամակարգվեն քրեականների մասնակցությունը ընտրական աշխատանքներին։

աղբյուր (http://www.1in.am/arm/armenia_politics_40645.html)

Հետաքրքիր ա, թե ինչու հենց Շենգավիթ և Էրէբունի վարչական շրջաններում? Փաստորեն իրենք չգիտեն, որ Մարգարյանի համար հարազատ վայրեր են ու ինքն ինչ անի, որ այդ թաղամասների բնակչությունը "ավանդաբար" մեծ կապեր ունի քրեական աշխարհի հետ? :))
Հետաքրքիր է, հոդվածի հեղինակը գոնե մոտավոր պատկերացումներ ունի, թե ինչ ասել է "քրեական հեղինակություն" կամ "քրեական աշխարհում հեղինակություն վայելել"??? Կոմպրեսատոր է, հո լրագրող չի :D
Փաստորեն երբ հովիկ Հովիկ Աբրահամյանը կդառնա նախընտրական գլխավոր շտաբի պետ, ուրեմն ամենամեծ ավտարիտետն ինքն ա :D

Chuk
03.11.2011, 16:22
Իսկ ՀՀԿ հետ համեատություններ էլ չեմ ուզում անեմ...
:))

Ի միջի այլոց, այն ինչ տեղի է ունենում ՀՀԿ ներսում շատ ավելի թափանցիկ ու դեմոկրատական է, քան ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները: Տեղի է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, մարդիկ որոշումներ են ընդունում, դուրս են գալիս ու ծրագրողներին հարցազրույց են տալիս ու հայտնում են իրենց ընդունած որոշումների մասին: Երկրի նախագահն էլ, որպես ՀՀԿ նախագահ, թողնում է իր գրասենյակն ու գնում է ՀՀԿ գրասենյակ, որտեղ մասնակցում է կուսակցության նիստին:

Մի հատ պարզ համեմատություն արեք ՀԱԿ քաղխորհրդի նիստերից հետո ինչ հայտարարություններ են արվում (քննարկվել են հետագա զարգացումներին առնչվող հարցե ու որոշվել են հետագա քայլերը :( ) ու ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից հետո ինչքան ասուլիս ա տրվում ամեն անգամ տարբեր կողմերից ու ոնց են մարդիկ բացեիբաց հայտարարում, թե ինչ որոշումներ են ընդունվել ու ինչպես:
հա, Տրիբուն ձյա, համեմատություն հե՜չ չես ուզում անես, մենակ ծրագրողներին տված հարցազրույցներն ես կարդում :))

Varzor
03.11.2011, 16:29
:))
հա, Տրիբուն ձյա, համեմատություն հե՜չ չես ուզում անես, մենակ ծրագրողներին տված հարցազրույցներն ես կարդում :))
:))
Ես էլ գիտեմ, մենակ ես եմ տեսել ;)
Բայց ծրագրողներին ոչ թե հարցազրույց են տալիս, այլ զեկուցում են` ծրագրի իրականացման և կատարման մասին :)
Էս պահին ՀՀ գերագույն ծրագրողն ով է? :))

Տրիբուն
03.11.2011, 19:37
:))

հա, Տրիբուն ձյա, համեմատություն հե՜չ չես ուզում անես, մենակ ծրագրողներին տված հարցազրույցներն ես կարդում :))

ոչ թե չեմ ուզում անել ... այլ <էլ չեմ ուզում անել> այսինքն <այլևս չեմ ուզում անել>, քանի որ անհամեմատելի են: ՀՀԿ-ն անգրագետ, կիսագրագետ, թե խուլիգանավարի, գոնե ասում ա պարզ էն ինչ կա ու մտածում ա, ի տարբերություն շախմատիստի, որի խոսքերի ու խորագույն մտքերի իմաստն ու բովանդակությունը մենակ դու ես հասկանում:

Հա, մեկ էլ վիքիլիքսն ա հասկանում Լևոն Զուրաբյանի հետ միասին :D Չուկ բայց էտ համակրածդ քաղաքական ուժն իսկականից ինչ հավայի քաղաքական ուժ ա, բայց ..... ինչ հավայի ա, բայց ....

davidus
03.11.2011, 20:27
....ի տարբերություն շախմատիստի, որի խոսքերի ու խորագույն մտքերի իմաստն ու բովանդակությունը մենակ դու ես հասկանում:

Սրա մասին երևի արդեն տարի և ավել կլինի, որ ասվել-քննարկվել ա։ Հազար անգամ ասել եմ՝ ես սարից իջած չոբան մարդ եմ, բարձրագույն մաթեմատիկա չեմ հասկանում. ինձ պարզ, մարդավարի ասեք, որ մեր մածունը սև ա, ես էլ ասեմ՝ ճիշտ ա, սև ա, ես քեզ հավատում եմ։

Իսկ ինչ են իրականում հրամցնում. հաշվի առնելով գլոբալ տաքացումը և Ավստրիայում կլիմայի փոփոխությունը, ինչը մեծապես ազդել է այնտեղից ներկրվող անասնատեսակի մթերատու հատկանիշների վրա, ինչպես նաև Եվրոպայի խիստ վստահելի հանձնաժողովի կողմից ընդունված սննդի վերահսկմանը վերաբերող նոր ստանդարտները և կաթնամթերքի յուղայնության նոր պահանջները, պետք է փաստենք, որ տվյալ անասնատեսակից ստացված կաթնամթերքը, կրկնում եմ, մածունը, որը դարեր ի վեր համարվել է հայոց պետականության կայացման ու պահպանման կարևորագույն հիմքերից մեկը, վերջին ժամանակներում կարող է լինել ոչ այն գույնի, ինչ որ մենք բոլորս մտածում ենք։

Իսկ թե ի՞նչ ա նշանակում «ոչ այն գույնի», ապա սա լրացուցիչ մեկնաբանման կարիք ունի, ինչի վրա աշխատում ա մի հսկա կառույց՝ վերջինիս համակարգողի խիստ պրոֆեսիոնալ հսկողության ներքո։

Վերջնական պատասխանը, թե վերջապես ինչ գույնի պիտի լինի էդ անտեր մածունը, հետևյալն է՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ գույնի պիտի լինի մեր մածունը։

Բա, Տրիբուն ձյա, սենց բաներ...

Հ.Գ. Մենակ ՀՀԿ-ին մի գովի էլի... :D

Chuk
03.11.2011, 20:41
Տղերք, ախր ես ձեզ ոնց բացատրեմ, որ եթե ՀԱԿ-ը ձեզ չի կարողանում նենց ներկայացնել իրա անելիքը, որ դուք «հասկանաք», ավելի ճիշտ «հավատաք» ու «համակրեք», է այ մարդ մի՛ «հասկացեք», մի՛ «հավատացեք», մի՛ «համակրեք»:

Իմ հարցը ձեզ ուրիշ ա: Լավ: ՀԱԿ-ը բան չի անում: Ես էլ անիմաստ ու հավայի գրում եմ, որ իբր իրանց հասկանում եմ, հարց չկա: Բա դուք ելքը ո՞նց եք տեսնում: Ոչ մի կե՞րպ: Է գնացեք ձեր «ոչ մի կերպ»-ն արեք :)

հ.գ. Գնել, դեմագոգիա մի արա: Հենց վերջին գրառումդ էլի համեմատություն էր: Գիտե՞ս էդ բառի իմաստը: Եթե չէ, կարող եմ քո համար բառարանից մեջբերումներ անեմ ;)

Տրիբուն
03.11.2011, 20:52
Վերջնական պատասխանը, թե վերջապես ինչ գույնի պիտի լինի էդ անտեր մածունը, հետևյալն է՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ գույնի պիտի լինի մեր մածունը։

Չէ ապեր, վերջնական պատասխանի նախնական տարբերակը կներկայացվի հաջորդ հանրահավաքին, որը տեղի կունենա, վերնական պատասխանի նախնական քննարկումից ու հստակեցումից հետո:

Հ.Գ. Մենակ ՀՀԿ-ին մի գովի էլի... :D

Էս ՀՀԿ-ով սկսել եմ, հեսա անցնելու եմ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի գովքին, ու վերջում հատուկ շեշտելու եմ ՀՅԴ-ին: Սաաաաաղ պտի մտնեն ԱԺ, դաժե Տիգրան Կարապետիչը, բայց ՀԱԿ-ը պըտի չմտնի: :D

Տրիբուն
03.11.2011, 20:59
Տղերք, ախր ես ձեզ ոնց բացատրեմ, որ եթե ՀԱԿ-ը ձեզ չի կարողանում նենց ներկայացնել իրա անելիքը, որ դուք «հասկանաք», ավելի ճիշտ «հավատաք» ու «համակրեք», է այ մարդ մի՛ «հասկացեք», մի՛ «հավատացեք», մի՛ «համակրեք»:

Իմ հարցը ձեզ ուրիշ ա: Լավ: ՀԱԿ-ը բան չի անում: Ես էլ անիմաստ ու հավայի գրում եմ, որ իբր իրանց հասկանում եմ, հարց չկա: Բա դուք ելքը ո՞նց եք տեսնում: Ոչ մի կե՞րպ: Է գնացեք ձեր «ոչ մի կերպ»-ն արեք :)

ՀԱԿ-ը ինքը բան չի իմանում, որ մի հատ էլ մեզ ներկայացնի, մենք էլ հասկանանք:

Իսկ ելքը տեսնում եմ ՀԱԿ-ին քացու տակ քցելու մեջ - ոնց հասնի, աջ ու ձախ, ամեն ձև .... հասնում ա..... որ վերջնականապես ձախողվի, իսկ դա անխուսափելի ա, ավելի նագլիավարի եմ քացու տակ քցելու ..... իրանք են էտ ուզել, երկխոսողները ....

հ.գ. Գնել, դեմագոգիա մի արա: Հենց վերջին գրառումդ էլի համեմատություն էր: Գիտե՞ս էդ բառի իմաստը: Եթե չէ, կարող եմ քո համար բառարանից մեջբերումներ անեմ ;)

Լավ լավ .. համեմատել եմ , խոսքի, ու համեմատությունը ՀԱԿ-ի օգտին չէր: Ոնց քցում բռնում եմ, Գալուստի երկու անգրագետ տողը ճշմարտությանն ավելի մոտ են եղել, քան Լևոնի քսան էջանոց քարոզները:

Գալուստ ջան, կեցցե'ս, այ տենց միշտ խոսքիդ տերը լինես - չի լինելու արտահերթ ու վերջ, ուզում ա ՀԱԿ-ը իրան կոտորի, երկխոսի, պատեպատ տա, յարխուշտա պարի .......... :P Ռաֆիկին էլ մալադեց - ՀԱԿ-ին 10-15 տեղ, էն էլ եթե իրան մինչև վերջ սենց հլու-հնազանդ ու խելոք պահի ..... բայց ինձ որ լսեն .. երկու տեղ կտան .. մեկը Լևոնին, մյուսն էլ Նիկոլին .... :D Նիիիիիիկո'լ դեպուտատ, Նիիիիկո'լ դեպուտատ

Chuk
03.11.2011, 21:03
ՀԱԿ-ը ինքը բան չի իմանում, որ մի հատ էլ մեզ ներկայացնի, մենք էլ հասկանանք:

Իսկ ելքը տեսնում եմ ՀԱԿ-ին քացու տակ քցելու մեջ - ոնց հասնի, աջ ու ձախ, ամեն ձև .... հասնում ա..... որ վերջնականապես ձախողվի, իսկ դա անխուսափելի ա, ավելի նագլիավարի եմ քացու տակ քցելու ..... իրանք են էտ ուզել, երկխոսողները ....
Վայ քո արա :))
Ձյաձ, մի հատ էլ: ՀԱԿ-ը բան չի իմանում, հավայի ու անկապ խոսում ա, բան չի անում, համակիրներ էլ արդեն համարյա չունի դրա պատճառով: Ֆսյո, սաղ քո ասածն ա: ՀԱԿ-ին մոռացանք: Ինքը ԱԺ-ում 9 տոկոս չէ, 3 տոկոս էլ չի հավաքելու: Անցանք ՀԱԿ-ին:

Հիմա ելքը ո՞րն ա: ՀԱԿ-ն արդեն իրենից ոչինչ չներկայացնող ուժ ա ըստ քեզ, ինչի՞ ես իրան քացու տակ գցում: Լավ, հարց չկա, գցեցիր, քացու տակ քցեցիր ու վրեքով (իմ վրով էլ վրան գումարած) քայլեցիր:

Բա հետո՞, ախպերս: Ես քեզ էդ հետոն եմ հարցնում:

Վիշապ
03.11.2011, 21:11
Ժող, մի՛ չարչարվեք ու ամեն ինչ նորից գրեք, պարզապես քոփի-փեյսթ արեք այն, ինչ գրել եք ասենք կես տարի առաջ, մի տարի առաջ...:))

Օրինակ եմ ծառայում.

Տրիբուն ՋԱՆ։:hi

Ինչ էլ հավես ունես, երկար–բարակ վերլուծում ես թոշակառուի էլ ավելի երկար–բարակ «վերլուծությունը»։
Էս բալամուտները վերջին հաշվով նույնն են, ոնց որ ասենք հայաթի շախմատի սեղանի շուրջ մարդամեկը երեք տարի շարունակ շաբաթ–կիրակի շախմատ խաղալուց հերթական վերլուծականներ ներկայացի, որ ահա գարուն է գալու, և ամենայն հավանականությամբ անձրևներ են լինելու, և բոլոր վերլուծությունները վկայում են, որ կարկուտ էլ է լինելու, իսկ կարկուտը կազդի բերքատվության վրա, և մենք դրա համար միահամուռ կերպով ցանկանում ենք օրերի տաքացում, բայց նաև գիտակցում ենք, որ չափազանց արագ տաքացումը կբերի իր բացասական հետևանքները, դրա համար մենք հավասարակշռված ենք մեր ցանկությունների մեջ և մեր գործողությունների արդյունքում անշուշտ կլինի այդ տաքացումը ևս։ Իսկ տաքացումը կնպաստի բանջարաբոստանային կուլտուրաների հասունացմանը, որի պրոցեսի սկզբին մենք արդեն ընթացք տվել ենք։ Իսկ մեր հետևողական պայքարը ի վերջո կբերի նրան, որ կգա նաև աշունը և մենք կունենանք ցանկալի բերքահավաքը, քանի որ մենք ոչ մի տեղ չենք շտապում, թող սեզոնները շտապեն, եթե շտապելու բան ունեն։ Առնվազն մանկամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե կտրուկ գործողությունների արդյունքում կկարողանանք միանգամից հասնել բերքահավաքի սեզոնին։ Մենք պետք է հաշվի առնենք, որ բնությունն ինքը շտապել չի սիրում և ունի իր սեփական պահանջները։ Ուստի մենք զերծ ենք արկածախնդրությունից ու չմտածված քայլերից, մեր ամեն մի շաբաթ–կիրակի օրվա շախմատ խաղալը հաստատուն քայլերով մեզ մոտեցնում է բաղձալի շրջանին, և կարևոր է, որ մենք չկորցնենք մեր դիմացկունությունն ու անկասելիությունը։
Բլա բլա բլա, բլա բլա բլա.......

Ինչ Լևոնի կառավարման շրջանը, ինչ՝ Լևոնի ընդդիմադիր շրջանը. Ջուր ծեծոցի, դեմագոգիա, տուֆտաբանություններ, սեփական անձն ու ինքզինքը ճոռոմացնելու ու ցուցադրելու անսպառ մոլուցք, իսկ տակը՝ կեղտ, ճղճիմություն, ճահիճ, տոռմուզ...

Մարդիկ ինչքան որ Սերժի իշխանությունից են փախչում, էդքան էլ էս անտաղանդ, անհույս ճոռոմներից, երկուսն էլ մեր «ապագան» են։

Mephistopheles
03.11.2011, 21:15
Վայ քո արա :))
Ձյաձ, մի հատ էլ: ՀԱԿ-ը բան չի իմանում, հավայի ու անկապ խոսում ա, բան չի անում, համակիրներ էլ արդեն համարյա չունի դրա պատճառով: Ֆսյո, սաղ քո ասածն ա: ՀԱԿ-ին մոռացանք: Ինքը ԱԺ-ում 9 տոկոս չէ, 3 տոկոս էլ չի հավաքելու: Անցանք ՀԱԿ-ին:

Հիմա ելքը ո՞րն ա: ՀԱԿ-ն արդեն իրենից ոչինչ չներկայացնող ուժ ա ըստ քեզ, ինչի՞ ես իրան քացու տակ գցում: Լավ, հարց չկա, գցեցիր, քացու տակ քցեցիր ու վրեքով (իմ վրով էլ վրան գումարած) քայլեցիր:

Բա հետո՞, ախպերս: Ես քեզ էդ հետոն եմ հարցնում:

ապեր ոչ ոք ոչ մեկին էլ քացու տակ չի գցելու… եթե իշխանություններին քացու տակ չենք գցում, որը մեր փողերն են ձեռներիցս առնում, բիզնեսներն են փակում, երեխեքին սպանում, տներից ու երկրից հանում ուրեմն ոչ մեկին էլ չենք գցի քացու տակ…

Ինչի՞ եմ քացու տակ քցում: Պռոստը դզում ա: Չգիտե՞ս դարերով մեզ հասած ավանդույթ ա, հարիֆներին միշտ նեղել են անկապ տեղը: Սկզբունքորեն, ՀԱԿ-ին կարելիա ԱԺ-ում մի երկու ավել տեղ տալ. ավել կանեն, համոզեցիր:

Իսկ հետո, ԱԺ-ում, ինչպես հիմա, ՀՀԿ-ն կլինի մեծամասնություն, ԲՀԿ-ն երկրորդ տեղում, ՕԵԿ-ին կարան ՀԱԿ-ի չափ տեղ տան, ու երևի տենց էլ կլինի, քանի որ նույն գինն ունեն երկուսն էլ, դաշնակները իրանց հավայի արյան ծովով, դե Ժառանգությունն էլ հենց այնպես: :D

Իսկ դու ինչ-որ ուրիշ բա՞ն ես տեսնում: Մենակ չասես էլի, որ ոնց որ երկխոսությամբ հասանք արտահերթին ու 15 կետերին, տենց էլ հիմա հերթական ընտրություններով իմփիչմենթի ենք հասնելու: Լիիիիիքը մարդ ՀԱԿ-ից կղժա վրետ, որ հավատացել ես::D

Ես չէ, ապեր, ես լուրջ կընդունեմ հավատալդ, ընգերութուն ա վերջապես:

Տրիբուն
03.11.2011, 21:19
ապեր ոչ ոք ոչ մեկին էլ քացու տակ չի գցելու… եթե իշխանություններին քացու տակ չենք գցում, որը մեր փողերն են ձեռներիցս առնում, բիզնեսներն են փակում, երեխեքին սպանում, տներից ու երկրից հանում ուրեմն ոչ մեկին էլ չենք գցի քացու տակ…

Տո լա՞վ է: Էս երևի նորություն էր, փողերը ձեռներիցս առնում են: :D Տեսե՞լ ես Ամերիկա ու Եվրոպա ինչ մի հատ ճգնաժամ ա, սաղից ձեռից ամեն ինչ խլում են բառիս բուն իմաստով:

Ապեր, ավելի լավ ա փողերը ձեռներիցս առնեն, քան ինքնասիրությունն ու հույսը, Մեֆ ջան: Ավելի լավ ա բիզնեսները փակեն, քան իրեք միլիոն մարդու չորս տարի կերակրեն հավայի քարոզներով, քան էտքան մարդու ոգևորությունն ու հավատը հավասարացնեն երկխոսությանը: Փողերը քցողը, փողերը քցողի հետ երկխոսողից ոչ մի բանով վատը չի:

Chuk
03.11.2011, 21:21
ապեր ոչ ոք ոչ մեկին էլ քացու տակ չի գցելու… եթե իշխանություններին քացու տակ չենք գցում, որը մեր փողերն են ձեռներիցս առնում, բիզնեսներն են փակում, երեխեքին սպանում, տներից ու երկրից հանում ուրեմն ոչ մեկին էլ չենք գցի քացու տակ…
Մեֆ, ճիշտ ես:
Ես ուղղակի համառորեն փորձում եմ հասկանալ, թե Տրիբունը ասելիք ունի՞, տեսլակա՞ն ունի: Չեմ ասում դնի մարտավարություն ու ռազմավարություն մշակի, շարժում կամ կուսակցություն փորձի ստեղծել: Ընդամենը ուզում եմ հասկանալ, թե Տրիբունն ու մյուսները ի՞նչ որ բան պատկերացնում են, թե ի՞նչ ա պետք անել, ռեալ բան, ոչ թե երազային «լոմելու» ու «բոյկոտելու» տեսություններ, առանց կշռելու դրանց հնարավորությունները:

Որտև լավ, եթե իրանք ճիշտ են ու ՀԱԿ-ն իսկապես էդ վիճակին ա հասել, հարց չկա, որպես քաղաքական ուժ կպարտվի ՀԱԿ-ը: Բայց էդ պարտությունը ի՞նչ ա տալու Տրիբունին ու մյուսներին: Էդ պարտության դեպքում որևէ հեռանկար տեսնու՞մ են: Ինչ-որ սցենար պատկերացնու՞մ են: Ինչ-որ անելիք պատկերացնում են: Սրանք հարցեր են, որոնց Տրիբունենք համառորեն չեն պատասխանում, իմ մեջ արմատավորելով համոզմունք, որ չէ, ոչ մի բան էլ չեն պատկերացնում, ուղղակի իրանց դրել են «քացու տակ քցողի» տեղ:

Տրիբուն
03.11.2011, 21:32

Էտ դաժան ու ցավոտ պարտությունը հնարավորություն տալու, որ նոր ու թարմ ուժեր հայտնվեն քաղաքական դաշտում, որը մոնոպոլացվել ա ՀԱԿ-ի ու իրա «խարիզմատիկ» առաջնորդի կողմից:

Հաջորդիվ տես, մոնոպոլացման մասին մեր երկար բարակ քննարկումները:

Էտ դաժան ու ցավոտ պարտությունը մի հատ էլ դաժան դաս ա լինելու սաղիս համար, որ ամեն հավայի բլթոցնող խաբեբայի հետևից չի կարելի գնալ, հատկապես եթե ավանդ ա ուզում բաժանի :D

ՕԵԿ-ը մեզ դաս չեղավ, ոչինչ, ՀԱԿ-ը դաս կլինի: Դաժան ա, բայց երևի մեզ պետք ա: Ոչինչ, չասել մեր հարգարժան Լիոնի, մենք քսան հազար տարվա պետականության պատմություն ունենք, իրա դեպուտատներով, նախագահներով, նախարարներով, դիվան-տելեվիզորով, սոխով-մոխով: Մի հինգ տարի էս կողմ-էն կողմ, փան մը չէ, ջանըմ, կդիմանանք: Էս չորս տարվա մեջ, չնայած ՀԱԿ-ի կանխատեսումներին, չկործանվեցինք: Մի հատ վարչապետին լսի, լաաաաավ էլ զարգանում ենք: :D Լսե՞լ ես, ինչ-որ միջազգային ռեյտինգով չորս կետ առաջ ենք գնացել: :P

Կարճ ասած, ՀԱԿ-ը էնքան վատն ա, որ լուչշե ՀՀԿ-ն մնա իշխանության: Լևոնն էլ էնքաաաաան վատն ա, որ լուչշե Սերժը մնա նախագահ: Մեկա Լևոնն իրա ձեռով ամեն ինչ արել ա, որ հենց այդպես էլ լինի: Իսկ քանի որ էս պահին Սերժից լավ տղա մեյդանում չկա, ուրեմն առա՛ջ Հայաստան: :hands

Chuk
03.11.2011, 21:35
Էտ դաժան ու ցավոտ պարտությունը հնարավորություն տալու, որ նոր ու թարմ ուժեր հայտնվեն քաղաքական դաշտում, որը մոնոպոլացվել ա ՀԱԿ-ի ու իրա «խարիզմատիկ» առաջնորդի կողմից:

Հաջորդիվ տես, մոնոպոլացման մասին մեր երկար բարակ քննարկումները:
Հը՞ :o
Մոնոպոլիզացրե՞լ ա :o
Ապեր, մի վայրկյան, այսինքն էն որ ասում էիր, որ արդեն ՀԱԿ-ը ոչինչ ա, որ սաղ իրանից յան են տվել, որ մենակ Չուկն ա իրանց հասկանում, որ այլևս նույնիսկ ժողովրդի աջակցություն չունի, էդ լուրջ չէ՞ր ապեր: Փաստորեն ամեն դեպքում մոնոպոլիզացրե՞լ ա :o

Արա, բայց վերջն եք դուք :))

Տրիբուն
03.11.2011, 21:38

Բա, տենց էլ ա լինում: Կարդա դասականներին - Քաջ նազարը: Էնքան իրանց միակ ու անփոխարինելի ընդդիմության հայտարարեցին, որ իրանցից անկախ տենց էլ եղավ: Բայց էտ ընդդիմության քաշն էլ էնքան էր, ինչքան Քաջ Նազարինը: Հետո իրանք իրանց արածից ու ասածից մանթո, վազեցին խազեինի՝ Սերժի դուռը, ներողություն խնդրելու:

Chuk
03.11.2011, 21:43

Վերջն ես դու, Գնել :))
Խոսքս շուռ մի տուր: Հարց չկա, ապեր, ասենք ՀԱԿ-ը Քաջ Նազարի օրին ա :)) Հավատում եմ, ձյաձս, ի վերջո քո նման ականավոր վերլուծություններ անողին ո՞նց չհավատամ :))

Ախպեր, բայց հիմա կողմնորոշվի: Էս պահին ամեն դեպքում մոնոպոլիզացրե՞լ ա, թե՞ չէ:

Եթե մոնոպոլիզացրել ա, բացատրի, թե ո՞նց ես քացու տակ քցելու: Ու բացատրի, թե ո՞նց ստացվեց, որ քո պռագնոզներով էդ մոնոպոլիզացրած ընդդիմությունն արդեն առ ոչինչ ա:
Եթե չի մոնպոլիզացրել, բացատրի, թե ինչու՞ արդեն էս պահին էդ ուժերը չեն հայտնվում, ձեր սիրելու փրկիչ ուժերը, մեկ ա իրանց խանգարող չկա: Ու ընդհանրապես, էլ ի՞նչ իմաստ ունի քացու տակ քցելու:

Ապեր, խնդրում եմ, նորից պատասխանից չթռնես: Կոնկրետ հարցեր եմ տալիս:

Mephistopheles
03.11.2011, 21:45
Մեֆ, ճիշտ ես:
Ես ուղղակի համառորեն փորձում եմ հասկանալ, թե Տրիբունը ասելիք ունի՞, տեսլակա՞ն ունի: Չեմ ասում դնի մարտավարություն ու ռազմավարություն մշակի, շարժում կամ կուսակցություն փորձի ստեղծել: Ընդամենը ուզում եմ հասկանալ, թե Տրիբունն ու մյուսները ի՞նչ որ բան պատկերացնում են, թե ի՞նչ ա պետք անել, ռեալ բան, ոչ թե երազային «լոմելու» ու «բոյկոտելու» տեսություններ, առանց կշռելու դրանց հնարավորությունները:

Որտև լավ, եթե իրանք ճիշտ են ու ՀԱԿ-ն իսկապես էդ վիճակին ա հասել, հարց չկա, որպես քաղաքական ուժ կպարտվի ՀԱԿ-ը: Բայց էդ պարտությունը ի՞նչ ա տալու Տրիբունին ու մյուսներին: Էդ պարտության դեպքում որևէ հեռանկար տեսնու՞մ են: Ինչ-որ սցենար պատկերացնու՞մ են: Ինչ-որ անելիք պատկերացնում են: Սրանք հարցեր են, որոնց Տրիբունենք համառորեն չեն պատասխանում, իմ մեջ արմատավորելով համոզմունք, որ չէ, ոչ մի բան էլ չեն պատկերացնում, ուղղակի իրանց դրել են «քացու տակ քցողի» տեղ:

Ապեր հասկանալու բան չկա, էս ֆորումում հավաքվածները բոլորն էլ ազնիվ սրտացավ ունեն մեր երկրի նկատմամբ, բացի Լեռնիկից, ինչքան էլ իմ ուղեղին չնստի իրանց ասածները…

Վիրավորված են, շատ փիս որովհետև կարծում են որ էս անգամ էլ առիթը ձեռներիցս բաց թողեցինք ու ոչ "մեր" մեղքով այլ քաղաքական ուժի որը "ծախվեց իշխանություններին" ինչպես անցյալում ԱԺ տեղերի համար… անգամ քաղաքական վերլուծաբաններն են տենց վերլուծում…

ես տենց չեմ կարծում… ես կարծում եմ որ ամեն ինչ ընթացքի մեջ ա, լինելու են տեղատվություններ ու մակնթացություններ, բայց էլ նույնը չի լինելու, անկախ նարնից թե որ քաղաքական ուժը կմնա և որը կգնա… փոխվում ա հասարակությունը, փոխվում են քաղաքական ուժերը…

քաղաքականությունը նման չի ճարտարապետությանը որտեղ գծագրերը գծելով ու սպեցիֆիկացիաները կազմելոուց հետո սկսում ես շենքի շինարարությունն ու ավարտում ամենայն հավանականությամբ որ կկառուցվի այն ինչ նախագծվել ա որոշ համաձայնեցված շեղումներով (կանխատեսելի կամ անկանխատեսլի)… քաղաքականությունը մի քիչ նման ա գիտությանը, ծրագիրն ինքնին գաղափար ա որը ներմուծվում կամ դրվում ա շրջանառությոան մեջ ու քաղաքական ուժերը հետևում են դրա զարգացմանը հարմարեցնելով, փոխելով, փոխվելով իրենց ստրատեգիան, կազմն ու մնացած ատրիբուտները… 2008-ի ու այսօրվա քաղաքական դաշտը նույնը չի ու դա որևէ ուժից կախված չի… մենք քաղաքականությանը նայում ենք որպես ճարտարապետական նախագիծ որի իրականացման (կառուցման) համար պայմանները բավական երկար ժամանակ չեն փոխվում, միջին հաշվով…

Chuk
03.11.2011, 21:54
Ապեր հասկանալու բան չկա, էս ֆորումում հավաքվածները բոլորն էլ ազնիվ սրտացավ ունեն մեր երկրի նկատմամբ, բացի Լեռնիկից, ինչքան էլ իմ ուղեղին չնստի իրանց ասածները…

Վիրավորված են, շատ փիս որովհետև կարծում են որ էս անգամ էլ առիթը ձեռներիցս բաց թողեցինք ու ոչ "մեր" մեղքով այլ քաղաքական ուժի որը "ծախվեց իշխանություններին" ինչպես անցյալում ԱԺ տեղերի համար… անգամ քաղաքական վերլուծաբաններն են տենց վերլուծում…
Մեֆ, եթե ես լինեի էդ վիրավորվածը, էդ չէր նշանակի, որ ես ուղղակի պետք ա քրֆեմ ու երազեմ էդ ուժի կործանումը, ձեռի հետ էլ կպնեմ էդ ուժի համակրողներին: Առաջին խնդիրը ոչ թե որևէ ուժի հեռացնել կամ բերելը պետք ա լինի, այլ ելք նշմարելը ու դրա համար պայքարելը: Պայքարելն էլ չի նշանակում միտինգներին գնալ, հազար ու մի ձև կա: Ես ուզում եմ հասկանալ, թե էդ վիրավորվածներն ինչ են ուզում: Ի՞նչ ա ուզում Տրիբունը: Ի՞նչ ա ուզում Արզումանյան Ալիկը: Ի՞նչ ա ուզում Սեֆիլյան Ժիրոն: Ի՞նչ ա ուզում Պետրոսյան Մարինեն: Ու չեմ հասկանում: Որտև իրանք ասում են ՀԱԿ-ը քխ ա, բայց որ ասում ես, լավ, հարց չկա, քխ ա ու քխ բաներ ա անում: Բա հիմա ի՞նչ անենք: Իրանք ընդամենը մի պատասխան են տալիս. «Պու՛յ»: Ու մնում եմ շիվար կանգնած:

Տրիբուն
03.11.2011, 21:55
Վերջն ես դու, Գնել :))
Խոսքս շուռ մի տուր: Հարց չկա, ապեր, ասենք ՀԱԿ-ը Քաջ Նազարի օրին ա :)) Հավատում եմ, ձյաձս, ի վերջո քո նման ականավոր վերլուծություններ անողին ո՞նց չհավատամ :))

Ախպեր, բայց հիմա կողմնորոշվի: Էս պահին ամեն դեպքում մոնոպոլիզացրե՞լ ա, թե՞ չէ:

Եթե մոնոպոլիզացրել ա, բացատրի, թե ո՞նց ես քացու տակ քցելու: Ու բացատրի, թե ո՞նց ստացվեց, որ քո պռագնոզներով էդ մոնոպոլիզացրած ընդդիմությունն արդեն առ ոչինչ ա:
Եթե չի մոնպոլիզացրել, բացատրի, թե ինչու՞ արդեն էս պահին էդ ուժերը չեն հայտնվում, ձեր սիրելու փրկիչ ուժերը, մեկ ա իրանց խանգարող չկա: Ու ընդհանրապես, էլ ի՞նչ իմաստ ունի քացու տակ քցելու:

Ապեր, խնդրում եմ, նորից պատասխանից չթռնես: Կոնկրետ հարցեր եմ տալիս:

Ապեր, ես Լևոն Զուրաբյանը չեմ, բառերից մի կախվի :D

Հա հենց տենց, չորս տարի մոնոպոլացրել էր, քանի որ հավայի ընդդիմություն-ընդդիմություն էր խաղում, վերջում պարզվեց, որ փուչ էր: Էտքան բան:

Իսկ ես կարամ ինքս պռոգնոզ չանեմ, ավելի լավ ա Ռաֆիկ Պետրոսյանին հավատամ: :D Դու չես ուզում մի հավատա: Մի հինգ ամիսց կհաշվենք ՀԱԿ-ի տեղերը ԱԺ-ում:

Ապեր, ես իիիիինչ ուզեմ կարամ ասեմ, կարամ չասեմ, կարամ սխալվեմ, կարամ չսխալվեմ, կարամ հավայի խոսամ: Դու դրա մասին մի մտածի, դու մտածի, որ համակրածդ քաղաքական ուժը հեսա իմփիչմենթ ա անելու :D

Ես որ հիմա ասեմ էլ, Չուկ ջան, հազար ներողություն, ՀԱԿ-ն ուԼևոնը համայն մարդկության գիգանտագույն մտածողներն ու քաղաքական գործիչներն են, դրանից ՀԱԿ-ի թսիկ վիճակը չի լավանալու:

Ուզում ես, քո խաթեր ասեմ, ապեր - Ես սիրում եմ Լևոնին, իսկ Զուրաբյան Լևոնը մեր ժամանակների ամենագիգանտ ժամանակակից քաղաքական գործիչն ա: Իրանք շատ արդյունավետ երկխոսություն իրականացրեցին, ու ճգրիտ քաղաքական հաշվարկների միջոցով ստիպեցին իշխանություններին 2012 թվականի մայիսին անցկացել հերթական ԱԺ ընտրություններ, որտեղ ՀԱԿ-ը կստանա ձայների բացարակ մեծամասնություն ու իմփիչմենթի գործընթաց կսկսի: :think Լավ ա ?

Ի՞նչ ես ինձանից ուզում: Նենց ես կախվել հոնքերիցս, ոնց որ ես եմ մի քանի օր առաջ միտինգին ասել, ժողովուրդ սաղ ջրեք, գնում ենք հերթական ընտրություններին: :D

Տրիբուն
03.11.2011, 21:58
2008-ի ու այսօրվա քաղաքական դաշտը նույնը չի ու դա որևէ ուժից կախված չի…

Մեֆ, լրիվ նույնն ա, մի տարբեր դեմքերով .... բացարձակ ոչ մի տարբերություն

Եթե տարբերություն կա էլ, ապա վատ իմաստով: Հեսա ընտրություններին կտենաս ինչ ապատիայա լինելու: Ոգևորության ոչ մի նշույլ:

Chuk
03.11.2011, 22:00
Ի՞նչ ես ինձանից ուզում:
Ասեմ ինչ եմ ուզում, Գնել ջան: Դու իմ ավագ ընկերն ես: Ու ես ուզում եմ, որ իմ ավագ ընկերը ինձ հոդաբաշխ կերպով բացատրի ու հիմնավորի, թե ինչո՞վ ա ավելի ձեռնտու ներկա պահին իմ ՀԱԿ-ին չհամակրելը ու ՀԱԿ-ին բոյկոտելը:

Ինձ բացատրի, եթե ՀԱԿ-ի պայքարին չեմ միանում, ունե՞մ այլընտրանք էս պահին:
Ու եթե չունեմ, ինչո՞վ ա ավելի ճիշտ ոչինչ չանելն ինչ-որ բան անելուց:
Ընդ որում հղում եմ անում իմ հին գրառումներին, որոնցում ներկայացրել եմ իմ տեսակետը, որ անընդհատ պետք ա ակտիվ լինել, անընդհատ պրոցես ա պետք, որ հաղթանակի մի օրում չեն հասնում, որ պետք է քաղաքացիական հասարակություն ստեղծել:

Ահա ուրեմն, բացի լուռ հայհոյանքներից կա՞ որևէ հոդաբաշխ պատասխան, հիմնավորում:
Ապեր, ինչքան ուզում ես քրֆի ՀԱԿ-ին: Էդ քո իրավունքն ա: Բայց իմ հարցը, ուշադիր, էս պահին ՀԱԿ-ի հետ չի կապված: Այլ մեր անելիքի, հեռանկարի, հնարավորության, հույսի, եթե ՀԱԿ-ին տշում ենք:

Chuk
03.11.2011, 22:02
հ.գ. Տրիբուն, ու խնդրում եմ էլի, կոնկրետ հարցիս պատասխանես, ոչ թե էլի սկսես պատմել թե Լևոնն ու ՀԱԿ-ն ինչքան վատն են: Էդ համատեքստում Առաքելի գրածն ա տոչնի :))

Facebook-ի օգտատեր Առաքել Սեմիրջյանն իր էջում գրում է.

Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր` ինքն է դրել հրաժարականի հիմքերը: Այ եթե նա 1998-ին հրաժարական չտար, հիմա ո՞վ էր հրաժարական տվողը:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_society_40744.html)

Տրիբուն
03.11.2011, 22:09
Ասեմ ինչ եմ ուզում, Գնել ջան: Դու իմ ավագ ընկերն ես: Ու ես ուզում եմ, որ իմ ավագ ընկերը ինձ հոդաբաշխ կերպով բացատրի ու հիմնավորի, թե ինչո՞վ ա ավելի ձեռնտու ներկա պահին իմ ՀԱԿ-ին չհամակրելը ու ՀԱԿ-ին բոյկոտելը:

Ինձ բացատրի, եթե ՀԱԿ-ի պայքարին չեմ միանում, ունե՞մ այլընտրանք էս պահին:
Ու եթե չունեմ, ինչո՞վ ա ավելի ճիշտ ոչինչ չանելն ինչ-որ բան անելուց:
Ընդ որում հղում եմ անում իմ հին գրառումներին, որոնցում ներկայացրել եմ իմ տեսակետը, որ անընդհատ պետք ա ակտիվ լինել, անընդհատ պրոցես ա պետք, որ հաղթանակի մի օրում չեն հասնում, որ պետք է քաղաքացիական հասարակություն ստեղծել:

Ահա ուրեմն, բացի լուռ հայհոյանքներից կա՞ որևէ հոդաբաշխ պատասխան, հիմնավորում:
Ապեր, ինչքան ուզում ես քրֆի ՀԱԿ-ին: Էդ քո իրավունքն ա: Բայց իմ հարցը, ուշադիր, էս պահին ՀԱԿ-ի հետ չի կապված: Այլ մեր անելիքի, հեռանկարի, հնարավորության, հույսի, եթե ՀԱԿ-ին տշում ենք:

Չուկ ջան, չէ, չունես այլընտրանք: Ինչի պարտադիր ա ունենալը ??

Ապագայում մեր անելիքները/հեռանկարները հետևյալն են.
-ծովից ծով Հայաստան
-Դիլիջանը համաշխարհային ֆինանսական կենտրոն
-Գյումրին տեխնոպարկ ու օվկինոսային նավահանգիստ

Ինչով են սրանք վատ հեռանկարներ ? Կամ ինչով են ավելի պակաս իրականանալի, քան ասենք երկխոսության միջոցով նախագահի հրաժարականին հասնելը:

Chuk
03.11.2011, 22:11
Չուկ ջան, չէ, չունես այլընտրանք: Ինչի պարտադիր ա ունենալը ??
Ապեր, այլընտրանքի բացակայությունը նշանակում ա ընտրանքի առկայություն: Ու քանի որ ինքդ ես ասում, որ չկա, ընտրանքը, ուզես թե չուզես, ՀԱԿ-ն ա:
ՀԱԿ-ի ընտրանք չլինելը նշանակում ա ամեն ինչը թողնել ջրի հոսքին ու կողքից նայել, թե ավազակապետությունը ոնց ա շարունակում երկիրը վարի տալ: Դու ուզու՞մ ես կողքից նայել: Նայիր: Ես՝ չէ :)

Տրիբուն
03.11.2011, 22:27

Աաաաաա, այսինք ՀԱԿ-ը մեզ փրկելու ա ավազակապետությունից, ու երկիրը էլ վարի չի գնալու...ըըըմմմմմմ....... լուրջ ա...

Ոնց ա փրկելու ?? Երկխոսությամբ թե հերթական ընտրություններին մասնակցելով ? Կարող ա մի հատ էլ նախընտրական ծրագիր ներկայացնի ? Այ հենց ներկայացնի, մենք էլ կնայենք ում ծրագիրն ա մեզ ավելի շատ դուր գալիս, դրա օգտին էլ կքվեարկենք: Կարծեմ էս ա չէ հերթական ընտրությունների ողջ իմաստը ?? Էս էլ քեզ բազմաթիվ այլընտրանքների առկայություն:

Եկեք շնորհակալություն հայտնենք ՀԱԿ-ին, որ բարով խերով մեզ հասցրեց հերթական ԱԺ ընտրություններին, որտեղ մեր առջև դրված կլինեն մի շարք այլընտրանքներ, ու որոնց մեջ էլ մենք կկատարենք մեր ընտրությունը: Բա ասում ես այլընտրանք չկա:

Էն օրը ՀՀԿ-ի վերջին համագումարին Սերժի ելույթն էի կարդում: Մի հատ դու էլ կարդա, տես ինչ փայլուն ապագայա մեզ սպասվում: ԲՀԿ-ն էլ խոսատցել ա քաղաքացիական հասարակության կառուցման վրա կենտրոնացնի իր ուժերը: ՕԵԿ-ն էլ խոստացել ա ավանդները վերադարձնի - ով ավելի շատ ու ավելի շուտ կվերադարձնի ավանդները, ՀԱԿ-ը, թե ՕԵԿ-ը ???? Այլընտրանքնեեեեեր, այլընտրանքնեեեեեր ...

Չէ, բայց ես դեռ չեմ կողմնորոշվել ... ամեն դեպքում թեքվում եմ դեպի ծովից-ծով Հայաստանի կողմը :D Ինչ կարծիքի ես դաշնակների մասին: Իրանք համ էլ արդեն մի տարուց ավել ա ընտրական համակարգն են ուզում բարեփոխել: Այլընտրանք ա, էլի:

Chuk
03.11.2011, 22:32
Աաաաաա, այսինք ՀԱԿ-ը մեզ փրկելու ա ավազակապետությունից, ու երկիրը էլ վարի չի գնալու...ըըըմմմմմմ....... լուրջ ա...
Բա որ ասում եմ վերջն ես :))

Ապեր, ոչ ՀԱԿ-ը, ոչ ՀՀԿ-ն, ոչ ՕԵԿ-ը, ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ նույնիսկ ԲՀԿ-ն ոսկի ձկնիկներ չեն, որ փրկեն:

Ու եթե փրկող կա, էդ ես ու դու ենք: ՀԱԿ-ի տված հարթակն էլ էսօր միակ հարթակն ա, որտեղից մենք մեր քաղաքական խնդիրները բարձրաձայնում ենք: Ու էդ բարձրաձայնումը պետք ա շարունակվի էնքան, մինչև խնդիրները չլուծենք: Ուրիշ տարբերակ գիտե՞ս, ասա: Անիմաստ «լոմել» բառը չօգտագործես, էդ սերիան արդեն անցել ենք ու տեսել ենք, որ անիմաստ էիր ասում: Անցել ենք նաև «բոյկոտելու»-դ սերիան ու տեսել ենք, որ դա էլ էիր անիմաստ ասում: Ասա, թե հասարակական ակտիվությանն ի՞նչ այլընտրանք կա ու եթե ՀԱԿ-ի տված հարթակը չօգտագործենք, էդ ակտիվությունը որտեղ պետք ա դրսևորենք:

Mephistopheles
03.11.2011, 22:40
Մեֆ, լրիվ նույնն ա, մի տարբեր դեմքերով .... բացարձակ ոչ մի տարբերություն

նույնը չի Տրիբուն ջան, չի կարա նույնը լինի… բայց այ մենք կարող ա նույնը մնանք… աշխարհը շատ ա փոխվել, բայց մենք միշտ էլ նույնն ենք մնում

Եթե տարբերություն կա էլ, ապա վատ իմաստով: Հեսա ընտրություններին կտենաս ինչ ապատիայա լինելու: Ոգևորության ոչ մի նշույլ:

Չգիտեմ ընգեր, կարող ա հենց ըտենց էլ լինի, որովհետև երբ քաղաքական ուժը մեր ուզածի չի կարում անի, կամ մեր սպասելիքները չի արդարանում, մենք հեռանում ենք քաղաքական դաշտից փոխանակ մենք մնանք իսկ էդ ուժը հեռանա… իմ կարծիքով էսօր ընդամենը մի ուժ կա որին ժողովուրդ ա պետք, դա ՀԱԿ-ն ա չնայած իրա բոլոր սխալների ու ձախողումների… մնացածներն անդնառազվի են, մի անգամ որ չեն կարում յա մտնում են "որտեղ պետք ա" կամ էլ ընդհանրապես հեռանում են "աշխարհից" ժամանակ առ ժամանակ համբարձվելով…

Ապեր ես ՀԱԿ-ի գովքը չեմ անում… ՀԱԿ-ը երևի ավելի շատ սխալներ ա արել քան բոլոր քաղաքական ուժերը միասին վերցրած, բայց դրանք honest mistake-ներ են, իմ կարծիքով… իրանք ձեզ չեն ծախել ու սա հիմք ա որ ես իրանց համակրեմ

Տրիբուն
03.11.2011, 22:41
Բա որ ասում եմ վերջն ես :))

Ապեր, ոչ ՀԱԿ-ը, ոչ ՀՀԿ-ն, ոչ ՕԵԿ-ը, ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ նույնիսկ ԲՀԿ-ն ոսկի ձկնիկներ չեն, որ փրկեն:

Ու եթե փրկող կա, էդ ես ու դու ենք: ՀԱԿ-ի տված հարթակն էլ էսօր միակ հարթակն ա, որտեղից մենք մեր քաղաքական խնդիրները բարձրաձայնում ենք: Ու էդ բարձրաձայնումը պետք ա շարունակվի էնքան, մինչև խնդիրները չլուծենք: Ուրիշ տարբերակ գիտե՞ս, ասա: Անիմաստ «լոմել» բառը չօգտագործես, էդ սերիան արդեն անցել ենք ու տեսել ենք, որ անիմաստ էիր ասում: Անցել ենք նաև «բոյկոտելու»-դ սերիան ու տեսել ենք, որ դա էլ էիր անիմաստ ասում: Ասա, թե հասարակական ակտիվությանն ի՞նչ այլընտրանք կա ու եթե ՀԱԿ-ի տված հարթակը չօգտագործենք, էդ ակտիվությունը որտեղ պետք ա դրսևորենք:

Արի խոհափիլիսոփայական խորհուրդներդ քեզ պահի.... փրկելու ենք ես ու դու ... ինչ-որ մեկը ստեղ անմեղսունակ էր անվանում նրանց, ովքեր անմեղսունակ էին համարում երկխոսությամբ արտահերթ նախագահական ընտրություններին հասնելու մասին հայտարարողներին

....
ավելի լավ ա ՀԱԿ-ի անունից ներողություն խնդրի համայն հայ ժողովրդից :D
.....
Ես ու դու որ փրկող լինեինք, հիմա Շվեցարիայի պես երկրում էինք ապրում .... փրկում են քաղաքական ու պետական գործիչները:
.....

Իսկ լոմելու մասին ես մոռացել եմ: Ինչ լավ էր, որ տենց բան չեղավ: Հանկարծ որ լիներ ու Լևոնի պես դեմագոգը էլի իշխանության գար... ամաաաաաաաան ..... այ էտ ժամանակ իսկականից ք.քի մեջ կլինեինք: Սխալվել եմ լոմի պահով, հազար ներողություն- միայն ու միայն հերթական ընտրություններ - քաղաքակիրթ, առանց ցնցումների, ժամանակին ......... կկարդանք, կգնանք կկքվեարկենք

Mephistopheles
03.11.2011, 22:44
Մեֆ, եթե ես լինեի էդ վիրավորվածը, էդ չէր նշանակի, որ ես ուղղակի պետք ա քրֆեմ ու երազեմ էդ ուժի կործանումը, ձեռի հետ էլ կպնեմ էդ ուժի համակրողներին: Առաջին խնդիրը ոչ թե որևէ ուժի հեռացնել կամ բերելը պետք ա լինի, այլ ելք նշմարելը ու դրա համար պայքարելը: Պայքարելն էլ չի նշանակում միտինգներին գնալ, հազար ու մի ձև կա: Ես ուզում եմ հասկանալ, թե էդ վիրավորվածներն ինչ են ուզում: Ի՞նչ ա ուզում Տրիբունը: Ի՞նչ ա ուզում Արզումանյան Ալիկը: Ի՞նչ ա ուզում Սեֆիլյան Ժիրոն: Ի՞նչ ա ուզում Պետրոսյան Մարինեն: Ու չեմ հասկանում: Որտև իրանք ասում են ՀԱԿ-ը քխ ա, բայց որ ասում ես, լավ, հարց չկա, քխ ա ու քխ բաներ ա անում: Բա հիմա ի՞նչ անենք: Իրանք ընդամենը մի պատասխան են տալիս. «Պու՛յ»: Ու մնում եմ շիվար կանգնած:

Տրիբունը հեղափոխություն ա ուզում ու ես էդ կողմից իրա հետ լրիվ համաձայն եմ ուղղակի "գնի" հարցում ընդհանուր հայտարարի չենք գալիս…

ինչ վերաբերվում ա Ալիկին, Ժիրոյին, Մարինեին, Կարապետին ու կոկոբելյաններին ապա դու իրանց հասկանալու խնդիր պտի խունենաս… էդ իրանք պիտի իրանց ուզածը կարանան ընենց ձևակերպեն որ մարդիկ հասկանան, իրանք են ուզում քաղաքական դաշտ մտնեն իրանք էլ թող քամակները պատռեն ոնց ուզում են… մենակ նոր ուժ ասելով չի…

screw'm

Chuk
03.11.2011, 22:47
Արի խոհափիլիսոփայական խորհուրդներդ քեզ պահի.... փրկելու ենք ես ու դու ... ինչ-որ մեկը ստեղ անմեղսունակ էր անվանում նրանց, ովքեր անմեղսունակ էին համարում երկխոսությամբ արտահերթ նախագահական ընտրություններին հասնելու մասին հայտարարողներին
Հարց չկա, Տրիբուն ձյա, քո հրաժարականը (երկիրը փրկողների շարքից) ընդունված ա:

Հա, մինչև հիմա չենք փրկել («ես ու դու», որը տվյալ դեպքում ընդամենը այլաբանություն էր ու ակնարկում էր ժողովրդին կամ ժողովրդի այն ակտիվ հատվածին, ով պատրաստ ա իրա վրա վերցնել այդ դերը), բայց էդ չի նշանակում, որ հետո չենք փրկելու: Ապեր քո հետ, թե ուղղակի քո չհավատացող մեկնաբանությունների ներքո, էական չի:

Որտև եթե քո գրառման մեջ օգտագործված, բայց անթույլատրելի բառապաշարն օգտագործեմ, ապա անմեղսունակ են բոլոր նրանք, ովքեր հույսը դրել են, որ ինչ-որ մեկը պետք ա գա ու ժողովրդի համար նվաճի «փրկությունը», որտև ինքը պուպուշն ա, լավն ա, էնքա՜ն սիրուն ու բոյով ա: Հերիք ա հույսներդ դնեք փրկիչների վրա, եթե ինչ-որ բանի հնարավոր ա հասնել ապա միայն ու միայն ժողովրդի մասնակցությամբ ու ակտիվությամբ: Սա ասում եմ տվյալ քննարկման կոնտեքստից դուրս: Էական չի ՀԱԿ-ի հետ դրան կհասնենք, թե չէ: Կրկնում եմ. եթե երբևէ հասնելու ենք, ապա միայն ու միայն ժողովրդի մասնակցությամբ ու ակտիվությամբ: Հակառակը կարծողն էլ, դա էլ կրկնեմ, անմեղսունակ ա:

Տրիբուն
03.11.2011, 22:50
նույնը չի Տրիբուն ջան, չի կարա նույնը լինի… բայց այ մենք կարող ա նույնը մնանք… աշխարհը շատ ա փոխվել, բայց մենք միշտ էլ նույնն ենք մնում

Չգիտեմ ընգեր, կարող ա հենց ըտենց էլ լինի, որովհետև երբ քաղաքական ուժը մեր ուզածի չի կարում անի, կամ մեր սպասելիքները չի արդարանում, մենք հեռանում ենք քաղաքական դաշտից փոխանակ մենք մնանք իսկ էդ ուժը հեռանա… իմ կարծիքով էսօր ընդամենը մի ուժ կա որին ժողովուրդ ա պետք, դա ՀԱԿ-ն ա չնայած իրա բոլոր սխալների ու ձախողումների… մնացածներն անդնառազվի են, մի անգամ որ չեն կարում յա մտնում են "որտեղ պետք ա" կամ էլ ընդհանրապես հեռանում են "աշխարհից" ժամանակ առ ժամանակ համբարձվելով…

Ապեր ես ՀԱԿ-ի գովքը չեմ անում… ՀԱԿ-ը երևի ավելի շատ սխալներ ա արել քան բոլոր քաղաքական ուժերը միասին վերցրած, բայց դրանք honest mistake-ներ են, իմ կարծիքով… իրանք ձեզ չեն ծախել ու սա հիմք ա որ ես իրանց համակրեմ

Չեմ հիշում երբ, բայց մի տեղ ու մի օր, մոտ մի տարի առաջ գրել եմ, որ ՀԱԿ-ին ժողովուրդ պետք չի եղել ու հիմա էլ պատք չի: Որ պետք լիներ, երկխոսություն չէր խաղա: Իրան պետք էր Սերժի հետ լեզու գտնել: Սերժն էլ տարավ-բերեց ու ուղարկեց գրողի ծոցը: Ու ՀԱԿ-ը, ֆրանսերեն ասած, matvor եղավ:

Մեֆ ջան, օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում: Ազնիվ նպատակներով կարելի գողություն էլ անել, ու ասենք տանել գողոնի կեսը բաժանել աղքատներին, կամ եկեղեցում մոմ վառել: Գիտես չէ, իտալացի մաֆիոզները, honestly, ահավոր աստվածավախ են: Տենց կատեգորաիներ չկա, honest mistake: Նույն հաջողությամբ կարելի ա Սերժի, Քոչի, Մկան ու մնացած սաղի սխալները honest mistake անվանել, ու քաշվել մի յան:

Տրիբուն
03.11.2011, 22:53
Հարց չկա, Տրիբուն ձյա, քո հրաժարականը (երկիրը փրկողների շարքից) ընդունված ա:

Հա, մինչև հիմա չենք փրկել («ես ու դու», որը տվյալ դեպքում ընդամենը այլաբանություն էր ու ակնարկում էր ժողովրդին կամ ժողովրդի այն ակտիվ հատվածին, ով պատրաստ ա իրա վրա վերցնել այդ դերը), բայց էդ չի նշանակում, որ հետո չենք փրկելու: Ապեր քո հետ, թե ուղղակի քո չհավատացող մեկնաբանությունների ներքո, էական չի:

Որտև եթե քո գրառման մեջ օգտագործված, բայց անթույլատրելի բառապաշարն օգտագործեմ, ապա անմեղսունակ են բոլոր նրանք, ովքեր հույսը դրել են, որ ինչ-որ մեկը պետք ա գա ու ժողովրդի համար նվաճի «փրկությունը», որտև ինքը պուպուշն ա, լավն ա, էնքա՜ն սիրուն ու բոյով ա: Հերիք ա հույսներդ դնեք փրկիչների վրա, եթե ինչ-որ բանի հնարավոր ա հասնել ապա միայն ու միայն ժողովրդի մասնակցությամբ ու ակտիվությամբ: Սա ասում եմ տվյալ քննարկման կոնտեքստից դուրս: Էական չի ՀԱԿ-ի հետ դրան կհասնենք, թե չէ: Կրկնում եմ. եթե երբևէ հասնելու ենք, ապա միայն ու միայն ժողովրդի մասնակցությամբ ու ակտիվությամբ: Հակառակը կարծողն էլ, դա էլ կրկնեմ, անմեղսունակ ա:

Ապրես, փրկի:

Ես էլ մի հատ ձև գիտեմ փրկելու, առանց ՀԱԿ-ի .... բայց մարդու բան չեմ ասում, գաղտնի եմ պահում էլի ...

Mephistopheles
03.11.2011, 22:54
... փրկում են քաղաքական ու պետական գործիչները:
.....

ոչ ընգեր… երկիրը կազմված ա 99.99999% ժողովրդից ու 0.00001% քաղաքական ու պետական գործիչներից… եթե ամենալավ քաղաքական գործչին էլ էսօր բերենք, արդյունքները ձեզ չի բավարարի…

Հ.գ. երբ որ ասում ենք համակարգ ապա պետք ա լավ հասկանանք որ էդ համակարգի մի զգալի մասն էլ ժողովուրդն ա ու սփյուռքը որոնք մասնակցել են էս համակարգի ստոեղծմանն ու ամրապնդմանը սկսած երևի 1996-ից… ընենց որ մի հատ գործիչ կամ ուժ մի հատ իշխանափոխությամբ էս հարցը չի լուծի… բուրգի գագաթե եթե գիտենք որտեղ ա՝ Սերժի ոտերի տակ, ապա հիմքը մեր ոտերի տակն ա…

եթե ուժով ու արյամբ արեցիր, էտի մի անգամ ևս ամրացնելու ա համակարգի, ապացուցելով որ իշխանափոխության ու իշխանություն ձևավորելու միայն մի ձև կա…

Տրիբուն
03.11.2011, 22:55
Չուկ, հա, ի միջի այլոց, ես փրկիչներից ընդհանրապես բան չեմ խոսացել: Չգիտեմ ինչի ես կպած ինձ մեղադրում նրանում, որ ես փրկիչ եմ սպասում: Կարամ կարճ ասեմ, որ ոչ մի փրկիչ էլ չեմ սպասում: Դե, մեղա-մեղա, գլխավոր փրկիչից բացի, էլի:

Խոսքի ՀԱԿ-ից ընդհանրապես ոչ մի բան չեմ սպասում: Ինչ փրկել ? Դաժե մատաղ ուտելու չեմ գնա հետները, քու տունը շինվի:

Տրիբուն
03.11.2011, 22:58
ոչ ընգեր… երկիրը կազմված ա 99.99999% ժողովրդից ու 0.00001% քաղաքական ու պետական գործիչներից… եթե ամենալավ քաղաքական գործչին էլ էսօր բերենք, արդյունքները ձեզ չի բավարարի…

Հ.գ. երբ որ ասում ենք համակարգ ապա պետք ա լավ հասկանանք որ էդ համակարգի մի զգալի մասն էլ ժողովուրդն ա ու սփյուռքը որոնք մասնակցել են էս համակարգի ստոեղծմանն ու ամրապնդմանը սկսած երևի 1996-ից… ընենց որ մի հատ գործիչ կամ ուժ մի հատ իշխանափոխությամբ էս հարցը չի լուծի… բուրգի գագաթե եթե գիտենք որտեղ ա՝ Սերժի ոտերի տակ, ապա հիմքը մեր ոտերի տակն ա…

եթե ուժով ու արյամբ արեցիր, էտի մի անգամ ևս ամրացնելու ա համակարգի, ապացուցելով որ իշխանափոխության ու իշխանություն ձևավորելու միայն մի ձև կա…

Ապեր, եղավ .. կներես, սաղ ժողովրդով սխալվեցինք, գնացինք Սերժի հետ երկխոսելու: Հիմա էլ գոնե սաղ ժողովրդով ճշմարիտ ուղղու վրա ենք, գնում ենք հերթական ընտրությունների: Վատ ա ? Կարող ա ուրիշ բան ունես առաջարկելու ?

Chuk
03.11.2011, 22:59
Ապրես, փրկի:

Ես էլ մի հատ ձև գիտեմ փրկելու, առանց ՀԱԿ-ի .... բայց մարդու բան չեմ ասում, գաղտնի եմ պահում էլի ...
Օգնի, միասին փրկենք, ՀԱԿ-ին էլ ռադ անենք:

հ.գ. Բնականաբար մենակ քեզ նկատի չունեմ, այլ ընդամենը ասում եմ, որ եթե բոլորովս ոտի կանգնենք, ոչ միայն իշխանությանը, այլև ՀԱԿ-ին կարող ենք մեջտեղից վերացնել: Ու սա ա բանաձևը: Բոլորիս ակտիվությունը: Ասել, որ ՀԱԿ-ը էդ ակտիվությունը կոտրում ա ու նստել տանը, նշանակում ա ընդամենը... ակտիվությունը կոտրել, անկախ նրանից թե իրականում ով ա կոտրում: Իսկ դու իրանց ինադ (երբ ասում եմ դու, մենակ քեզ նկատի չունեմ) մի նստի տանը :)

Mephistopheles
03.11.2011, 23:01
Չեմ հիշում երբ, բայց մի տեղ ու մի օր, մոտ մի տարի առաջ գրել եմ, որ ՀԱԿ-ին ժողովուրդ պետք չի եղել ու հիմա էլ պատք չի: Որ պետք լիներ, երկխոսություն չէր խաղա: Իրան պետք էր Սերժի հետ լեզու գտնել: Սերժն էլ տարավ-բերեց ու ուղարկեց գրողի ծոցը: Ու ՀԱԿ-ը, ֆրանսերեն ասած, matvor եղավ:

Մեֆ ջան, օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում: Ազնիվ նպատակներով կարելի գողություն էլ անել, ու ասենք տանել գողոնի կեսը բաժանել աղքատներին, կամ եկեղեցում մոմ վառել: Գիտես չէ, իտալացի մաֆիոզները, honestly, ահավոր աստվածավախ են: Տենց կատեգորաիներ չկա, honest mistake: Նույն հաջողությամբ կարելի ա Սերժի, Քոչի, Մկան ու մնացած սաղի սխալները honest mistake անվանել, ու քաշվել մի յան:

ապեր երկխոսությունը միակ ձևն ա անցնցում իշխանափոխություն անելու, իսկ ընտրությունները օրինական իշխնություն ձևավորելու… եթե քաղաքական ուժը սա չի ընդունում, ուրեմն ազնիվ չի…

իսկ honest mistake-ն ամեն մարդու չես կպցնի… ջեբերը նայի՝ կերևա…

Mephistopheles
03.11.2011, 23:04
Ապեր, եղավ .. կներես, սաղ ժողովրդով սխալվեցինք, գնացինք Սերժի հետ երկխոսելու: Հիմա էլ գոնե սաղ ժողովրդով ճշմարիտ ուղղու վրա ենք, գնում ենք հերթական ընտրությունների: Վատ ա ? Կարող ա ուրիշ բան ունես առաջարկելու ?

ունեմ… եթում ենք սաղով ազատության հրապարակ ու պահանջում Սերոժի հրաժանրականը հաջորդ հանրահավաքին…

…կատակ եմ անում…

Տրիբուն
03.11.2011, 23:06
ապեր երկխոսությունը միակ ձևն ա անցնցում իշխանափոխություն անելու, իսկ ընտրությունները օրինական իշխնություն ձևավորելու… եթե քաղաքական ուժը սա չի ընդունում, ուրեմն ազնիվ չի…

իսկ honest mistake-ն ամեն մարդու չես կպցնի… ջեբերը նայի՝ կերևա…

Արամ Սարգսյանի ու Գագիկ Ջհանգիրյանի ջեբերը նայեցի, տեղը բերեցի, մերսի:

Ապեր, քաղաքկան ուժը կարա հայտարարի որ համաշխարհային սոցիալական արդարություն ա ուզում: Ասելն ու անելը տարբեր բաներ են: ՀԱԿ-ի ասածն ու արածը նույնն ա, ոնց որ Լիոնի Ապոպը հազար փղով մտնի հիմա Նյու-Յորք:

Լիոն ջան, կներես էլի, որ քո վրա հղումներ եմ անում: Ասել եմ չէ, նստած քո ռազմական տարեգրությունն եմ կարդում:

Տրիբուն
03.11.2011, 23:07
ունեմ… եթում ենք սաղով ազատության հրապարակ ու պահանջում Սերոժի հրաժանրականը հաջորդ հանրահավաքին…

…կատակ եմ անում…

Գժվել ես, Մեֆ ? Ուզում ես Լևոնը վախից ինֆարկտ ստանա ??

Տրիբուն
03.11.2011, 23:08
Օգնի, միասին փրկենք, ՀԱԿ-ին էլ ռադ անենք:

հ.գ. Բնականաբար մենակ քեզ նկատի չունեմ, այլ ընդամենը ասում եմ, որ եթե բոլորովս ոտի կանգնենք, ոչ միայն իշխանությանը, այլև ՀԱԿ-ին կարող ենք մեջտեղից վերացնել: Ու սա ա բանաձևը: Բոլորիս ակտիվությունը: Ասել, որ ՀԱԿ-ը էդ ակտիվությունը կոտրում ա ու նստել տանը, նշանակում ա ընդամենը... ակտիվությունը կոտրել, անկախ նրանից թե իրականում ով ա կոտրում: Իսկ դու իրանց ինադ (երբ ասում եմ դու, մենակ քեզ նկատի չունեմ) մի նստի տանը :)

Հավայի թասիբի մի քցի: Պիվով ֆուտբոլ .... էս ա ամենալավ գործը :D Եթե ֆուտբոլ չկա, լավագույն դեպքում կարելի ա Գալուստ Սահակյանի հարցազրույցները լսել - գոնե տոշնի կիմանանք, թե ինչ ա գլխներիս գալու:

Chuk
03.11.2011, 23:12
Չուկ, հա, ի միջի այլոց, ես փրկիչներից ընդհանրապես բան չեմ խոսացել:
Ես եմ ասում, Տրիբուն ձյա: Ավելի ճիշտ քո ասածները (ու ոչ միայն քո) որակում եմ էդպես: Ճի՞շտ, թե՞ սխալ: Ես կարծում եմ՝ ճիշտ, դու ասա՝ սխալ:

Ինչի՞ եմ տենց որակում: Որովհետև երբ ասում ես «էս ՀԱԿ-ը մեռնի գնա, բալքի մի ուժ ծնվի ուրիշ ձևի անի» ի վերջո փրկչի սպասել ա:
Ի՞նչ պետք ա անի էդ ուժը:
Ինչի՞ չի ծնվում էդ ուժը, եթե իսկապես ՀԱԿ-ն էդքան թուլացել ա:

Հա, ի դեպ վերջապես ասեմ էլի: Վերջերս շատերի մոտ ստացվեց էդ տրամադրությունը տարածել, որ իբր ՀԱԿ-ը ֆսյո, մեռել ա, էլ չկա, էլ համակիր չունի, էլ բլա՜, էլ բլու՜:
Ճիշտն ասած էդ պատճառով ահագին «լոմկա» էի: Ընկել է էդ հավայի խոսակցությունների տրամադրության տակ (խոսքը էս ֆորումի գրառումների ու քննարկումների մասին չի):
Արդյունքում գնացի հանրահավաքի, տեսա... որ վայ քո արա... էլի հավայի բլթցնում էին, ՀԱԿ-ն էլի էնքան համակիր ունի, որ Ազատության հրապարակը լցրել են: Ու էդ մարդկանց մեծ մասը դուխները տեղն են ու պատրաստ են մինչև վերջ գնալ: Հասկանու՞մ ես, որ միակ արժեքն այ էդ մարդկանց դուխն ա, միակ հնարավորությունն, էս պահին, երկիրն էս վիճակից հանելու, էդ մարդիկ են:

Հերթական ընտրություն, արտահերթ ընտրություն, երկխոսություն, լոմ ու մնացած բաները կախված պահից ճիշտ կամ սխալ տակտիկական գործիքներ են: Բայց միակ բանը, որն էդ գործիքներից որևէ մեկը կարող ա աշխատող սարքել, էդ մարդիկ են: Դրա համար ասում եմ. Տրիբուն, արի կողքս կանգնի: Արի էդ մարդկանց կողքին կանգնի: Որտև ՀԱԿ-ը չի, մենք ենք անելու:

Չես գալիս: Հարց չկա: Ընտրությունը քոնն ա: Առաջարկի ուրիշ ինչ անենք:
Ես ասել եմ, ասում եմ, ասելու եմ. կլինի քաղաքական ուժ, որն ավելի շատ մարդ կկարողանա հավաքել, որն ավելի ռեալ ծրագիր կառաջարկի, ես էդ ուժի կողքին կլինեմ: Եթե չկա, ուրեմն մեր ակտիվության կետը էս պահին Ազատության հրապարակն ա, ՀԱԿ-ի հետ:

Եվս մեկ բան. սարկազմով խոսում ես երկխոսության մասին: Այո՛, պռավալի գնաց, ՀԱԿ-ին էլ լիքը վնաս տվեց: Բայց ասել, որ երկխոսությունն ընդհանրապես չգործող բան ա, սխալ ա: Երկխոսությունը, բանակցությունը գործիք է, որը ճիշտ կիրառելու դեպքում կարող է արդյունավետ լինել, կախված հանգամանքներից կարող է արդյունավետ լինել: Այո՛, չեղավ: Այո՛, հաջորդ ընտրություններով կարող է չհաղթենք: Այո՛, կարող է պայքարը 10, 20, 30 տարի շարունակվել: Բայց էդ չի նշանակում, որ կարելի է պայքարը կանգնեցնել: Պայքարը կանգնեցնելուց ավելի սարսափելի բան չի կարելի մտածել:

Mephistopheles
03.11.2011, 23:18
Գժվել ես, Մեֆ ? Ուզում ես Լևոնը վախից ինֆարկտ ստանա ??

էդ չի՞ մեր ուզածը…:aha

Տրիբուն
03.11.2011, 23:30
Եվս մեկ բան. սարկազմով խոսում ես երկխոսության մասին: Այո՛, պռավալի գնաց, ՀԱԿ-ին էլ լիքը վնաս տվեց: Բայց ասել, որ երկխոսությունն ընդհանրապես չգործող բան ա, սխալ ա: Երկխոսությունը, բանակցությունը գործիք է, որը ճիշտ կիրառելու դեպքում կարող է արդյունավետ լինել, կախված հանգամանքներից կարող է արդյունավետ լինել: Այո՛, չեղավ: Այո՛, հաջորդ ընտրություններով կարող է չհաղթենք: Այո՛, կարող է պայքարը 10, 20, 30 տարի շարունակվել: Բայց էդ չի նշանակում, որ կարելի է պայքարը կանգնեցնել: Պայքարը կանգնեցնելուց ավելի սարսափելի բան չի կարելի մտածել:

Ընգեր, առանձին վերցրած, ասենք պլասկագուբցին էլ ա գործիք: Բայց պլասկագուբցիով, ասենք չես կարա թրաշվես :D

Բան չունեմ ասելու, կարելի ա փորձել, ու համոզվել: Հետո էլ մի քսան տարի սպասել, ու պլասկագուբցին դեն քցել, վերցնել դռելը ու մի հատ էլ դրանով փորձել թրաշվել: Ու սենց անվերջ կարաս թրաշիդ դեմ պայքարես:

Մնացած գարծներից չեմ անդրադառնում: Մարդկանց դուխի վրա նենց մի հատ քար են քցել, որ ասելու բան չկա էլ: Մի հատ ազգովի հոգեբան ա պետք, որ հանի սաղին էս վիճակից - էս ՀԱԿ-ի նանը նեդեմ:

Տրիբուն
03.11.2011, 23:32
էդ չի՞ մեր ուզածը…:aha

Չէ ընգեր, բա ով քարոզ կարդա ?

Mephistopheles
03.11.2011, 23:40
Չէ ընգեր, բա ով քարոզ կարդա ?

քարոզ կարդացող շատ կա… Րաֆֆին

Chuk
03.11.2011, 23:42
Մնացած գարծներից չեմ անդրադառնում: Մարդկանց դուխի վրա նենց մի հատ քար են քցել, որ ասելու բան չկա էլ: Մի հատ ազգովի հոգեբան ա պետք, որ հանի սաղին էս վիճակից - էս ՀԱԿ-ի նանը նեդեմ:
Ո՞վ ա ասում, որ մարդկանց դուխի վրա քար ա գցած: Սահակյան Գալու՞ստը: Թե՞ Ադիբեկյանը: Գուցե Սեֆիլյան Ժիրոն:

Ապեր, դու ի՞նչ գիտես էդ մարդկանց դուխի մասին: Դուխով լիքը մարդ կանգնած ա ՀԱԿ-ի կողքին:

Դուխաթափվածներ, հա, կան: Հետո ի՞նչ: Էլի կդուխավորենք: Իսկ կոնկրետ քեզ ասել եմ, էլի եմ ասում. դուխդ տեղը, ախպերս, հաղթելու ենք: Մեր դուխը տեղն ա: Ու գնալու ենք մինչև վերջ: Ուզում ես էս խոսքերս դատարկ որակի, ուզում ես ձևական, ուզում ես քարոզչական, բայց ժամանակը կգա ու քեզ կհիշացնեմ: Էնպես որ, դուխդ տեղը, չվախես:

Տրիբուն
03.11.2011, 23:50
քարոզ կարդացող շատ կա… Րաֆֆին
Չխամեմատես :D Րաֆֆին կարա հաց ուտի, կարա չուտի, կարա զաստավիտ անի ուրիշները ուտեն
Իսկ քարոզ մենակ Լևոնն ա կարդում .....

Կամ Մեֆ, խոսքի համ Լևոնն ա կարդում, համ էլ Րաֆֆին .. ինչ տարբերություն ? Մեկա արտահերթ ընտրություն չի եղել այնքանով, որքանով զ'հաց մեր հանապազօրը, մեզ այսօր չեն տվել, զ'պարտիս մերն էլ մեզ չեն թողել ..... :D

Mephistopheles
04.11.2011, 00:08

Լևոնինը լեկցիա ա… վատը չի ընգեր, տենց մի ասա…

Րաֆֆիինը օրիգինալ ա, մանավանդ վիդեոն…

davidus
04.11.2011, 00:51
Եվս մեկ բան. սարկազմով խոսում ես երկխոսության մասին: Այո՛, պռավալի գնաց, ՀԱԿ-ին էլ լիքը վնաս տվեց: Բայց ասել, որ երկխոսությունն ընդհանրապես չգործող բան ա, սխալ ա: Երկխոսությունը, բանակցությունը գործիք է, որը ճիշտ կիրառելու դեպքում կարող է արդյունավետ լինել, կախված հանգամանքներից կարող է արդյունավետ լինել: Այո՛, չեղավ: Այո՛, հաջորդ ընտրություններով կարող է չհաղթենք: Այո՛, կարող է պայքարը 10, 20, 30 տարի շարունակվել: Բայց էդ չի նշանակում, որ կարելի է պայքարը կանգնեցնել: Պայքարը կանգնեցնելուց ավելի սարսափելի բան չի կարելի մտածել:

Պիտի ասեմ... չեմ դիմանա: :))

Չուկ, տեսության ու գրքերի մեջ շատ լավ էլ աշխատող գործիք ա, ո՞վ ա ասում, որ երկխոսությունը հիմար բան ա: Չէ, բայց պիտի իմանաս, թե երբ ես էդ կիրառում: Երկխոսության հակառակ կողմը հենց սկզբից ասեց՝ հարց չկա, երկխոսենք, բայց էն ինչի շուրջ դուք եք ուզում երկխոսել, չի լինելու, անընդունելի ա. ավելի շուտ ծոծորակներդ կտեսնեք, քան թե օրակարգի ձեր թեման: ՈՒ փաստացի ապացուցեցին իրենց խոսքերը ու տեր կանգնեցին դրանց: Դե հիմա ասա, ինչքանո՞վ էր արդարացված երկխոսության գնալը: ՈՒ ստեղ գիտե՞ս որն ա սաստկացուցիչ հանգամանք, էն որ ՀԱԿ-ը շատ լավ գիտեր, որ իրան երեք մատի կոմբինացիա են ցույց տալու: Պիտի անպայման *ա* ուտե՞ս, որ համոզվես դրա՝ ուտելու պիտանի չլինելու մեջ: Սրանից ավելի շատ ա անմեղսունակության հոտ գալիս, Արտակ ջան: Ու՞մ էին խաբում կամ ու՞մ էին հաշիվ տալիս իրանց արածի համար: Բացարձակ ոչ մեկի. ու էդ քո ասած ժողովրդի առաջ պատասխանատու լինելը ընդամենը հեքիաթ ա: Փաստացի ոչ մեկի առաջ էլ պատասխանատու չեղան: Հիմա էլ հնձում են պտուղները: Բայց ոնց առաջ եմ ասել, հիմա էլ եմ ասում. ընտրությունների արդյունքում իրենց ակնկալած թվից բազմապատիկ քիչ ձայն հավաքելու մեջ ՀԱԿ-ը ում ասես ու ինչի ասես չի մեղադրի, բացի իրենից:

Իսկ պայքարը 10, 20, 30 տարի շարունակվելու փոխարեն կարելի ա ընդամենը փոխել էդ պայքարի առաջնորդներին էնպիսիններով, որոնք կաշիներից դուրս կգան էդ պայքարը հնարավորինս սեղմ ժամկետներում հաջողությամբ պսակելու համար, այլ ոչ թե սեփական հետույքի անվտանգության (ինչպես նաև հետագայուն իրեն իսկ արդարացնելու) համար կսկսեն բոլորին դեմքի խելացի արտահայտությամբ համոզել, որ պետք ա բոլոր միջոցները սպառել, նոր վճռական քայլերի... չէ, վերջնական հաղթանակի սկիզբը դնել:

Mephistopheles
04.11.2011, 03:25

Դավ ջան, երկխոսության, և ոչ միայն երկխոսության այլև ցանկացած նախաձեռնության հաջողությունը ուղիղ համեմատական ա Ազատության հրապարակում կանգնած մարդկանց քանակին… շատ մարդ՝ հաջող ելք, քիչ մարդ՝ ձախողում…