PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 [33] 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Mephistopheles
06.10.2011, 20:52
Ես իսկականից հավատում եմ, որ տունը նստելն ընդհանրապես լավ բան չի - երկար որ տունը նստելուց կարելի ա սովից կամ ձանձրույթից սատկել:

Իսկ կոնկրետ էս դեպքում, անկեղծ ասում եմ, որ տունը չնստելու միակ այլընտրանքը ՀԱԿ-ին միանալն ա: Իսկ ես ՀԱԿ-ին այլևս չեմ ուզում միանալ, քանի որ իմ ՀԱԿ-ին միանալը կնաշանակի, որ.

- արդարացնում եմ ՀԱԿ-ի քառամյա անգործությունը
- արդարացնում եմ ՀԱԿ-ի այս տարվա մարտյան ոգևորությունը սպանելը
- հավատում եմ, որ երկխոսության առաջարկով դիմելը ու դրան գնալը ճիշտ էր
- հավատում եմ ՀԱԿ-ի սաղ մուտիլովկեքին, ներռայալ 96-ը, 98-ը, ավանդները, գազը, Հաագան, ղարաբաղի ստռաշիլկեն
- հավատում եմ, որ առաջին չորս կետերից հետո, ու հերթական ԱԺ ընտրություններից հինգ ամիս առաջ, իմ կամ ուրիշի տանը չնստելով արտահերթ որևէ բան կլինի
- հավատում եմ, որ ԲՀԿ-ի հետ պետռք ա հաշվի նստել
- հավատում եմ, որ մենք պիտի սաղ կյանքներս մնանք ռուսի քամակում

Իսկ, ինչպես գիտես, իմ եղբայր, ես սրանցից ոչ մեկը ոչ արդարացնում եմ, ոչ էլ որևէ մեկին հավատում եմ: Այնպես որ, անկղծանում եմ ու ասում եմ, որ տունը նստելով, մեկը ես, ՀԱԿ-ին պատժում եմ վերը նշված կետերի համար: Ինչ մնում ա իշխանություններին պատժելուն, ապա, ինչպես արդեն ասել եմ, ՀԱԿ-ը դա չի արել, չի անում, ու ակնհայտորեն չի ուզում անել - այնպես որ, նորից, տնից դուրս գալու ոչ մի իմաստ չեմ տեսնում, քանի դեռ, ինշալլահ, հայոց քաղաքական արգանդը չի ծնել գաղափարապես թարմ, ազնիվ քաղաքական նոր ուժ, առանց հին, փդած, կոռումպացված, մուտիլովշիկ դեմքերի: Երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ, ես նույն սխալը կրկնել չեմ ուզում:

So, փաստորեն ավելի լավ ա Սերժը ու իրա հետևորդները և վիճակը սենց մնա քան Լևոնը մի 3-4 տարով…

ապեր, ես էլ անկեղծանամ… եթե մի 10 տարի էլ էս ռեժիմն եղավ, մենք վիճակը փոխելու ռեսուրս այլևս չենք ունենա… սերունդն ակնհայտ դեգրադացվում ա…

aragats
06.10.2011, 20:54
Ի՞նչ ա նշանակում՝ թիվը բացարձակ մի վերցրու... եթե գա մի ժամանակ, որ մեր բյուջեի համար մեկ միլիարդը թիվ չլինի, ու էն կարգի թիվ չլինի, որ սկսենք ժողովրդին բաժանել, ապա մի խորին համոզմամբ էդ ժամանակ արդեն ոչ Լևոնը սաղ կլինի, ոչ էլ էս պլանը առաջարկողները կլինեն սթափ բանականությն տեր։
Էդ անտեր թիվը ախր բերանով ենք ասում. բայց մի վարկյան մտքում ՌԵԱԼ գոնե պատկերացնու՞մ ենք, թե էդ ինչ թիվ ա։

:)Այդքան էլ դժվար չի՝ դոլլարը մի քանի տարի հետո սովետի փողի նման կարժեզրկվի, այ են ժամանակ « կբաժանեն » ::think

Mark Pauler
06.10.2011, 20:58
Meph, քո դիրքից լավ չի երևում: Դարդ մի արա` երևակայության խաղ ա: Նույն ձևի երևակայության խաղա ոնց որ ԼՏՊ-ին ես տեսնում, որպես ապագա նախագահ, ու դրա ղեկավարության օրոք զարգացող Հայաստան, ամերիկաներից երջանիկ հետ էկող հայեր.....

Mephistopheles
06.10.2011, 21:19

Մարկ ջան, ստեղից երևում ա որ ձեր երկիրը մի 10 տարի էլ կարող ա սրանք ղեկավարեն……

53104 53105 53106 53107

այսինքն, սա լինում ա ձ(մ)եր դեմքը…

մնացած հեքիաթներն ուրիշներին կպատմեք

Varzor
06.10.2011, 21:48

Լավ ես ասում` ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ոչ քոնը, որում չգիտես ինչից ելնելով (ապեր, կարող հայ ես? :D) փորձում ես ճիշտ ու սխալ ջոկես, չեղած տեղն էլ ազգի կեսին սուտասան ես հանում:
Մի հատ տես քո երկրի ղեկավարներըն քանի հոգու գլուխ են կերել, քանի երկիր են թալանել ու սնանկացրել, քանի ազգի են ցեղասպանություն արել, հետո նոր խոսա:
Մեր ցավը մեր գլուխը, բայց ձերը` աշխարհի գլուխը ;)

Mephistopheles
06.10.2011, 22:02

հայ չեմ… ես էդ դեմք(եր)ը չեմ ընդունում… դու ընդունում ես ուրեմն հայը դու ես, սերժն-ու-սաշիկն են

Mark Pauler
06.10.2011, 22:02
Մարկ ջան, ստեղից երևում ա որ ձեր երկիրը մի 10 տարի էլ կարող ա սրանք ղեկավարեն……

53104 53105 53106 53107

այսինքն, սա լինում ա ձ(մ)եր դեմքը…

մնացած հեքիաթներն ուրիշներին կպատմեք

իմ այիբները իմ երեսին որ շպրտում ես, խի շարքը մինչև վերջ չես ասում???

Ես ասեմ էլ ինչ թերություններ ունեմ -5310853109531105311153112

Mephistopheles
06.10.2011, 22:06
իմ այիբները իմ երեսին որ շպրտում ես, խի շարքը մինչև վերջ չես ասում???

Ես ասեմ էլ ինչ թերություններ ունեմ -5310853109531105311153112

էս մարդիկ պաշտոնական Հայաստանը չեն ներկայացնում… իրանք պայմանագրեր չեն ստորագրում քո անունից…

ասեմ եթե տեղյակ չես

Varzor
06.10.2011, 22:33
հայ չեմ… ես էդ դեմք(եր)ը չեմ ընդունում… դու ընդունում ես ուրեմն հայը դու ես, սերժն-ու-սաշիկն են

Դե Սերժիկն ու Սաշիկն էլ են հայ, Նուպագաձին էլ ա հայ ... :D
Դու աչքիս խաբար չես, սաղ աշխարհն էլ հայ ա, ուղղակի միլիարդներով բռակ ենք տվել ;) (Խոսքի հեղինակային իրավունքը պատկանում է Վ. Պետրոսյանին!)

Varzor
06.10.2011, 22:34
էս մարդիկ պաշտոնական Հայաստանը չեն ներկայացնում… իրանք պայմանագրեր չեն ստորագրում քո անունից…
ասեմ եթե տեղյակ չես

բայց շարքի վերջին տղեն րա ճշտի համար դատված տղայա, ու իրա վրով վատը չունեմ ասելու, չեմ էլ լսել, ուղղակի աբիդնիյա, որ հասարակական զուգարանի կողքին ա կանգնած :(

Mark Pauler
06.10.2011, 22:40
էս մարդիկ պաշտոնական Հայաստանը չեն ներկայացնում… իրանք պայմանագրեր չեն ստորագրում քո անունից…

ասեմ եթե տեղյակ չես

Մեֆ, կարողա դու հայաստանից չես փախել ԱՄՆ??? Կարող ա դու լուսնից ես ընգել ըտեղ???
Մեռան դրանք մինչև 1998 թ-ը ծախելով... ծախելով... ծախելով... Ինձ էլ ծախեցին, քեզ էլ .... Շատ էլ, որ ես պնդաճակատ էի ...
Հիմա էլ սրանք են մեզ ծախում...
Չգիտեմ, թե սրանց ինչքան կդիմանամ: Քեզ էլ գնալու համար չեմ քննադատում, այլ հեռվից մեծ-մեծ խոսալու:

Մեֆ, կարո՞ղ ա դու Հառլեմում սևամորթներին քրֆել ես, քեզ ծեծել են, ուղեղի ցնցում ես ստացել ու հիմա մոտդ ամնեզիա ա???
Լրիվ մոռացե՞լ ես, թե մեր գլխին ինչեր ա բերել լևոնը:

Mark Pauler
06.10.2011, 22:48
բայց շարքի վերջին տղեն րա ճշտի համար դատված տղայա, ու իրա վրով վատը չունեմ ասելու, չեմ էլ լսել, ուղղակի աբիդնիյա, որ հասարակական զուգարանի կողքին ա կանգնած :(

Իսկ լավ բան ինչ ես լսել???
Այսինքն խի եմ հարցնում... Մոռացել էի, որ հայկական քաղաքական կերպարների ռեյտինգը ոչ թե կատարած դրական գործերով ա գնահատվում, այլ թե ով ինչքան քիչ վատ բան ունի արած:

Mephistopheles
06.10.2011, 22:48
Չե խի հերթ կանգնեմ, ձեր դեմոկրատիկ սկզբունքի համաձայն կամ վիճակահանություն կամ քվեարկություն :D
Ամոթ ա, Մեֆ, չի կարելի մարդկանց դառը հիշողությունները ալեկոծել ասելով որ սուտ է:
Մեկը լինի քեզ հարցնող: Ոնց ես հասել օվկիանոսից այնկողմ? Լավ կյանքից ես գնացել, թե գնալուց քեզ չեն էլ հարցրել (ընտրելու իրավունք չունեիր :D)

էսի քո համար GREEN CARD չի որ ուզում ես վիճակահանություն անես , ոչ էլ ընտրություն ա որ քվեարկես (մի քվեարկող էլ ըլնե՞ք… "պարի՛ր թե կարող ես"-ից բացի երևի ուրիշ բանի համար քվեարկած չլինեք)…

… դուք ում որ մեղադրում եք, էսօր հրապարակում հարթակի վրա են… իսկ գողացողները կամ փախել են, կամ իշխանության մեջ են, կամ էլ օլիգարխ են… էս ա իմ ասածը…

էլի ասեմ… եթե համաձայն լինեի հետդ երևի իմ ԱՄՆ-ում լինելը խնդիր չլիներ քո համար չէ՞…

Mephistopheles
06.10.2011, 22:56
բայց շարքի վերջին տղեն րա ճշտի համար դատված տղայա, ու իրա վրով վատը չունեմ ասելու, չեմ էլ լսել, ուղղակի աբիդնիյա, որ հասարակական զուգարանի կողքին ա կանգնած :(

իսկ էն "ճշտի համար դատված տղի" համար դու մի անհանգստացի ապեր… ինքն էնքան ջոգող տղա ա որ ջոգում ա ում կողքն ա կանգնել… ինքն իրա ճշտի համար նստել ա ապեր, ինքը ճշտի արժեքը մեզնից-քեզնից էլ լավ գիտի…

Mephistopheles
06.10.2011, 23:01
Մեֆ, կարողա դու հայաստանից չես փախել ԱՄՆ??? Կարող ա դու լուսնից ես ընգել ըտեղ???
Մեռան դրանք մինչև 1998 թ-ը ծախելով... ծախելով... ծախելով... Ինձ էլ ծախեցին, քեզ էլ .... Շատ էլ, որ ես պնդաճակատ էի ...
Հիմա էլ սրանք են մեզ ծախում...
Չգիտեմ, թե սրանց ինչքան կդիմանամ: Քեզ էլ գնալու համար չեմ քննադատում, այլ հեռվից մեծ-մեծ խոսալու:

Մեֆ, կարո՞ղ ա դու Հառլեմում սևամորթներին քրֆել ես, քեզ ծեծել են, ուղեղի ցնցում ես ստացել ու հիմա մոտդ ամնեզիա ա???
Լրիվ մոռացե՞լ ես, թե մեր գլխին ինչեր ա բերել լևոնը:

Մարկ, դու ում որ մեղադրում ես գողության ու թալանի մեջ, էսօր հարթակի վրա ա ու ոչ միլիոնատեր ա, ոչ օլիգարխ ա, ոչ էլ "պատգամավոր"… գնացեք ձեր հաշիվներն ընդեղ պարզեք…

…էս ա ասածս…

Mephistopheles
06.10.2011, 23:02
Իսկ լավ բան ինչ ես լսել???
Այսինքն խի եմ հարցնում... Մոռացել էի, որ հայկական քաղաքական կերպարների ռեյտինգը ոչ թե կատարած դրական գործերով ա գնահատվում, այլ թե ով ինչքան քիչ վատ բան ունի արած:

Ղարաբաղի ազատագրումը բացասական գործ ա՞… թե՞ ինքը տեղյակ չէր…

Տրիբուն
07.10.2011, 08:53
Մարկ ջան, ստեղից երևում ա որ ձեր երկիրը մի 10 տարի էլ կարող ա սրանք ղեկավարեն……

53104 53105 53106 53107

այսինքն, սա լինում ա ձ(մ)եր դեմքը…

մնացած հեքիաթներն ուրիշներին կպատմեք

Գտիր հինգ տարբերություն, ապեր :D

53113 53114 53115 53116 53117

Տրիբուն
07.10.2011, 08:58
So, փաստորեն ավելի լավ ա Սերժը ու իրա հետևորդները և վիճակը սենց մնա քան Լևոնը մի 3-4 տարով…

ապեր, ես էլ անկեղծանամ… եթե մի 10 տարի էլ էս ռեժիմն եղավ, մենք վիճակը փոխելու ռեսուրս այլևս չենք ունենա… սերունդն ակնհայտ դեգրադացվում ա…

Իսկ ավելի լուրջ, Մեֆ ջան, չէ, հեչ լավ չի, ու 10 տարին շատ ես ասում, 5-ն էլ ա հերիք, կամ ավելի ճիծտ, արդեն ուշ ա:

Բա իմ ասածն էլ էտ ա ընգեր, որ ՈՒՇ ա, ՈՒՇ ա .... երկխոսության ժամանակ չկա, ղարաբաղի ստռաշիլկով ժողովրդին վախացնելու ժամանակ չկա, Սերժին պետք ա ոչ թե վաղը հանել երկխոսությամբ, այլ պետք էր երեկ չէ առաջի օրը հանել` լոմով: Բա ես ի՞նչ եմ քամակս պատառոտում, ընկեր:

Սաղ հարցը նրանում ա, Մեֆ ջան, որ ՀԱԿ-ն ու Լևոնը բացարձակ դա չեն ուզում անել - իրանց լրիվ ձեռ ա տալիս Սերժը, քանի որ Սերժի օրոք իրանք միակ ընդդիմությունն են: Սերժին էլ լրիվ ձեռ ա տալիս ՀԱԿ-ը, քանի որ ինքը ՀԱԿ-ի ընդդիմությամբ մինչև երկու սռոկի վերջը նախագահ ա մնալու: Իմ ախպեր, էս իմ ու քո դրած դեմքերը իրար հետ ԱԺ-ում «պայքարելու են» վաղը: Այ դրա համար էլ ոչ մի միանալու կամ չմինալաու, տունը նստելու կամ տնից դուրս գալու խնդիր չեմ տեսնում:

Ձայնալար
08.10.2011, 10:25
Մոդերատորական: Թվով 13 գրառումներ ջնջվել են: Տուգանայիններ չեմ տվել էս անգամ (դեռ երեկվա ֆուտբոլի ազդեցության տակ եմ), հուսով եմ սենց զզվելի մթնոլորտի ականատես այլևս չեմ լինի այս թեմայում: Հարգեք զմիմյանս:

Վիշապ
08.10.2011, 20:38
Ես՝ այս պահին դիվանի վրա վեր ընկած Վիշապս, որը գարեջրի թեթև ազդեցությունից կորցրել է քաղաքական կողմնորոշումը, հայտարարում եմ.

1. Ես դատապարտում եմ «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմայի ֆուկ անելը անհայտ ուժերի կողմից;
2. Վերոհիշյալ թեմայի ակնհայտ ոչ լևոնանպաստ լինելը ինձ իրավունք է տալիս կասկածել, որ թեման ֆուկ անող անհայտ ուժերը լևոնանպաստ ուժեր են;
3. Հաշվի առնելով, որ ակումբ.ամ-ի ամեն մի անդամ չունի թեմաներ ֆուկ անելու լիազորորություն (օրինակ ես չունեմ), ապա ես կարծում եմ, որ վերոհիշյալ թեման ֆուկ է արվել այն անդամի կողմից, որն օժտված է թեմաներ ֆուկ անելու կարողությամբ, իսկ այդպիսին կարող են լինել օրինակ մոդերատորները, չնայած չի բացառվում արտաքին ուժերի կողմից սայթ սողորսկելու ու դավադիր ջնջումներ անելու հնարավորությունը;
4. Ելնելով վերոհիշյալ կետերից, ես պահանջում եմ ակումբի իշխանություններից.
ա) Անմիջապես, երկու ամսվա ընթացքում հայտնաբերել և պատժել մեր բոլորի կողմից շատ սիրված թեման ֆուկ անողին;
բ) Առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին վերականգնել թեման իր մեջ պարունակվող բոլոր հակալևոնական գրառումներով հանդերձ;
գ) Բացատրություն տալ, թե ինչու է ֆուկ արվել թեման և ինչու ժողովուրդը նախապես չի տեղեկացվել թեմայի ֆուկ արվցվելու հավանական լինելու վերաբերյալ;
դ) Ձեռնամուխ լինել սիված թեմաների հետագա նույնատիպ անհայտացումները հնարավորինս բացառելու միջոցառումների սկիզբ դնելուն...:8
5. Ես մաքսիմալիստ չեմ ու եթե դուք չեք կատարում իմ պահանջները, ապա ջհանդամը կատարեք;
6. Հաջորդ տուֆտաբանությունս կլինի հերթական գարեջրախմությունիցս անմիջապես հետո, եթե մինչև այդ արտառոց պատահարներ չլինեն:

Վիշապենց կենտրոնական դիվանանոթբուքասենյակ:

Ձայնալար
09.10.2011, 12:22
Վերևի գրառումը քաղաքական հայտարարություններից տեղափոխել եմ այստեղ: Ճիշտն ասած զարմացած եմ, որ թեմայի «ֆուկ լինելը» միանգամից կապում ես մութ ուժերի հետ, այնինչ կարող էիր, մի նախադասությամբ ՊՄ-ով կամ ցանկացած համապատասխան թեմայում հարցնել, թե ինչ ա եղել թեմայի հետ: Եվ դա առավել ադեկվատ ռեակցիա կլիներ, իմ կարծիքով, քանի որ Ակումբում ակտիվ թեմաները առանց բացատրության «ֆուկ» անելու պրակտիկա չկա և չի եղել: Չկա նաև մարդկանց լռեցնելու, բերանը փակելու պրակտիկա՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, քանի դեռ գրառումները չեն անցել վիրավորանքի, անձնական հարթության և այլ՝ կանոնադրությամբ սահմանված, սահմաններ: Դրանում համոզվելու համար պարզապես պետք ա թերթել թեմաները, որոնց ամենաակտիվ ու ամենահակալևոնական մասնակիցներից մեկը դու ես Վիշապ ջան, ու քանի որ բացի ամենաակտիվից նաև ամենակարգապահներից ես, գրեթե երբեք քո գրառումները մոդերատորական միջամտության չեն ենթարկվում:

Հիմա այն մասին, թե ինչպես անհետացավ թեման: Երբ երեկ առավոտյան գրեցի մոդերատորականը, որ թեման բացեմ, պատահաբար սեղմեցի մի կոճակի, որը անտեսանելի է դարձնում թեման սովորական օգտագործողների համար, անմիջապես նկատեցի և սեղմեցի թեման բացելու կոճակը, մտածելով, որ նախորդ գործողությունս չեղարկվեց: Սակայն պարզվում է, որ այն չէր չեղարկվել, բայց ես ու ղեկավարությանմյուս անդամները տեսնում էինք թեման ինչպես և առաջ: Միայն այսօր տեսա, որ Moonwalker-ը հարցնում ա թե ինչի առանց մուտք գործելու չի տեսնում թեման, անմիջապես շտկեցի, հետո տեսա Վիշապի գրառումը:

Chuk
09.10.2011, 12:36
Ես՝ այս պահին դիվանի վրա վեր ընկած Վիշապս, որը գարեջրի թեթև ազդեցությունից կորցրել է քաղաքական կողմնորոշումը, հայտարարում եմ.

1. Ես դատապարտում եմ «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմայի ֆուկ անելը անհայտ ուժերի կողմից;
2. Վերոհիշյալ թեմայի ակնհայտ ոչ լևոնանպաստ լինելը ինձ իրավունք է տալիս կասկածել, որ թեման ֆուկ անող անհայտ ուժերը լևոնանպաստ ուժեր են;
3. Հաշվի առնելով, որ ակումբ.ամ-ի ամեն մի անդամ չունի թեմաներ ֆուկ անելու լիազորորություն (օրինակ ես չունեմ), ապա ես կարծում եմ, որ վերոհիշյալ թեման ֆուկ է արվել այն անդամի կողմից, որն օժտված է թեմաներ ֆուկ անելու կարողությամբ, իսկ այդպիսին կարող են լինել օրինակ մոդերատորները, չնայած չի բացառվում արտաքին ուժերի կողմից սայթ սողորսկելու ու դավադիր ջնջումներ անելու հնարավորությունը;
4. Ելնելով վերոհիշյալ կետերից, ես պահանջում եմ ակումբի իշխանություններից.
ա) Անմիջապես, երկու ամսվա ընթացքում հայտնաբերել և պատժել մեր բոլորի կողմից շատ սիրված թեման ֆուկ անողին;
բ) Առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին վերականգնել թեման իր մեջ պարունակվող բոլոր հակալևոնական գրառումներով հանդերձ;
գ) Բացատրություն տալ, թե ինչու է ֆուկ արվել թեման և ինչու ժողովուրդը նախապես չի տեղեկացվել թեմայի ֆուկ արվցվելու հավանական լինելու վերաբերյալ;
դ) Ձեռնամուխ լինել սիված թեմաների հետագա նույնատիպ անհայտացումները հնարավորինս բացառելու միջոցառումների սկիզբ դնելուն...:8
5. Ես մաքսիմալիստ չեմ ու եթե դուք չեք կատարում իմ պահանջները, ապա ջհանդամը կատարեք;
6. Հաջորդ տուֆտաբանությունս կլինի հերթական գարեջրախմությունիցս անմիջապես հետո, եթե մինչև այդ արտառոց պատահարներ չլինեն:

Վիշապենց կենտրոնական դիվանանոթբուքասենյակ:
Կարծում եմ, որ սա կատարյալ դեմագոգիա է: Մասնավորապես առաջին գրառման մեջ գրվածը, որ իբր հայտարարության հեղինակը կորցրել է քաղաքական կողմնորոշումը: Եթե նա իսկապես կորցրել է քաղաքական կողմնորոշումը, ապա առնվազն տարօրինակ է հայտարարության մեջ «ֆուկ» բառի կիրառումը, որն ակնհայտորեն հնչում է ակումբի ադմինիստրատորի, այսինքն իմ մականվան նման՝ «Չուկ-ֆուկ»: Կարծում եմ, որ սա հաշվարկված ու դիտավորյալ ընտրված տերմին է, գաղտնագրված է ու օգտագործվում է ընթերցողին նեյրոլինգվիստիկ ծրագրավորման միջոցով ակումբի ադմինիստրատորի դեմ տրամադրելու համար: Հաջորդ կետում թեև առերևույթ չեզոքացնում է, ու փորձում վարկած առաջ քաշել, որ իբր «արտաքին ուժերն էլ կարող էին սայթ սողոսկել», այնուամենայնիվ այն ունի հստակ ուրվագիծ ու «բոչկա է գլորում» ակումբի ղեկավար կազմի վրա: Սրանով փաստում եմ, որ առաջին նախադասությունն իրականությունը չի համապատասխանում ու հայտարարություն տարածող դիվաններ քշողների կուսակցության ներկայացուցիչն ամենևին չէր կորցրել իր քաղաքական կողմնորոշումը:

հ.գ. Հայտարարությունը քննարկվեց նույնքան դատարկ ոճով, որքան քննարկվում են մի շարք մարդկանց կողմից ՀԱԿ հայտարարությունները:

Վիշապ
09.10.2011, 13:02
:D ...
Օյ, կներեք։:8

Կարգին էլ մեկնաբանել եք իմ տուֆտաբանությունը:good Ստիպված եմ բացատրել, որ այն պարզապես կատակ էր, հումարախառն նմանակ անելու փորձ էր, որը ըստ վերի գրածների, փաստորեն ձախողվեց։ Երեկվա հրապարակային ցնդաբանոցու համեմատ երևի իմ գրածը կարգին լուրջ բան է թվացել:))
Ինչևէ շնորհակալ եմ անիմաստ ուշադրության համար։:P
Բա ինշշշ կա՞ ազատատենչ պայքարող ժողովդրից…

Chuk
09.10.2011, 13:16

;)

հ.գ. Հայտարարությունը քննարկվեց նույնքան դատարկ ոճով, որքան քննարկվում են մի շարք մարդկանց կողմից ՀԱԿ հայտարարությունները:
Սա իմ գրառման ներքևի՝ սպիտակ, չերևացող հատվածն էր:
Նաև հավելեմ, որ իմ գրառումն էլ էր կատակային ոճի: Եթե քո գրառումը «ձեռ էր առնում» ՀԱԿ-ի գործելաոճն ու հայտարարությունները, ապա իմ գրառումը «ձեռ էր առնում» ՀԱԿ-ի գործելաոճին ու հայտարարություններին արվող պատասխաններին ;)

Vaio
09.10.2011, 13:39
ՀԱԿ-ը դադարեցնում է նստացույցը (հանրահավաքը) :

Հազիվ էլ էսքանը Լևոնչիկից, էս չի ձեր սիրած ԱՄԵՆԱՅՆ Ընդդիմադիրը...

Հալալա Սերժ Սարգսյանին, կարումա ընդդիմադիրներին քաշի իրա կողմը!!!

Chuk
09.10.2011, 13:43

Մեջբերումներ ու նման բաներ անելիս ցանկալի է կոնտեկստից չկտրել:

Այո, ՀԱԿ-ը հայտարարել էր 7 օրյա նստացույց ու այն տեղի ունեցավ (իրականում 8 օր՝ որոշակի պատճառներով): երեկ նստացույցն առժամանակ դադարեցվեց, սակայն հեռու չէ ժամանակը, երբ ՀԱԿ-ը հայտարարելու է ոչ թե մեկշաբաթյա, այլ անժամկետ նստացույցի մասին, դրան ներգրավվելու է ավելի շատ մարդկանց ու հասնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Վիշապ
09.10.2011, 13:48
;)

Սա իմ գրառման ներքևի՝ սպիտակ, չերևացող հատվածն էր:
Նաև հավելեմ, որ իմ գրառումն էլ էր կատակային ոճի: Եթե քո գրառումը «ձեռ էր առնում» ՀԱԿ-ի գործելաոճն ու հայտարարությունները, ապա իմ գրառումը «ձեռ էր առնում» ՀԱԿ-ի գործելաոճին ու հայտարարություններին արվող պատասխաններին ;)

Հա… պարզապես ինձ թվում է քոնը այդքան էլ «չբռնեց»։ Չնայած, որ ասում ես, թող այդպես լինի, մեկ է դրանից բան չի փոխվում։:pardon

Chuk
09.10.2011, 13:55
Հա… պարզապես ինձ թվում է քոնը այդքան էլ «չբռնեց»։ Չնայած, որ ասում ես, թող այդպես լինի, մեկ է դրանից բան չի փոխվում։:pardon
Վիշ ջան, մեր ըմբոստ ախպեր, ես վստահ պնդում եմ, որ եթե դու համարում ես, որ քո գրառումն է «բռնել», ապա դու բացարձակ հեռու ես օբյեկտիվությունից, չես կշռել ոչ երեկվա ելույթներն ու որոշումը, ոչ ՀԱԿ-ի նախորդ գործունեությունը, այս պահին շրջապատված ես ՀԱԿ-ի ու Լևոնի նկատմամբ ատելության թանձր մշուշով ու ոչինչ չես նկատում ու ըբռնում այնպես, ինչպես պետք է:

Հարգանքիս հավաստիքը :hi

Ժողովուրդ ջան, ես առաջիկա օրերին աշխատելու եմ քննարկումների մեջ չմտնել:
Կասեմ կարճ. ՀԱԿ-ը 20 օրից նոր հանրահավաք է անցկացնելու: Այդ ընթացքում ինքն այլ անելիք ունի: Իսկ մինչ այ իրեն հակառակորդ «ընդդիմադիր» ուժերին տրված է ժամանակ վայրահաչելու ու իբր «օբյեկտիվ» վերլուծություններ անելու համար: Նրանց ես բարի ժամանց եմ ցանկանում:

voter
09.10.2011, 14:39
Մեջբերումներ ու նման բաներ անելիս ցանկալի է կոնտեկստից չկտրել:

Այո, ՀԱԿ-ը հայտարարել էր 7 օրյա նստացույց ու այն տեղի ունեցավ (իրականում 8 օր՝ որոշակի պատճառներով): երեկ նստացույցն առժամանակ դադարեցվեց, սակայն հեռու չէ ժամանակը, երբ ՀԱԿ-ը հայտարարելու է ոչ թե մեկշաբաթյա, այլ անժամկետ նստացույցի մասին, դրան ներգրավվելու է ավելի շատ մարդկանց ու հասնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին:

ՀԱԿի մեղմ թևը հեղափախական թևին յոթ օր ժամանակ տվեց, որ նստացույցը անեն ու եթե շատ են ուզում ու կարող են հզոր շարժման վերածեն։
Դրանից էլ Նիկոլը ամեն օր գոռում էր, որ հերիքա նստեք տունն եկեք հրապարակ։

Շարժմանը միացողների քանակը ու ուժգնությունը չիրականացավ ու ինչքան էլ ժամանակ խնդրեցին մեկ է «մեղմ թևն» ասեց մի օր էլ ու հերիք ա հիմա բոլորդ հավաքվեք ու գնացեք տուն, ով չլսի ի չգնա նրա մ....ասին կասենք, որ սերժանտական ա...

Իսկ որ ժամանակը հեռու չէ երբ ՀԱԿը անժամկետ նստացույց կհայտարատի, արդեն վստահություն չի ներշնչում...

Բենզինը պրծավ, էլ մատոռը յուղ ա վառում դրանից էլ որոշեցին շատ չվնասվելու համար անջատեն...

Վիշապ
09.10.2011, 14:42
Վիշ ջան, մեր ըմբոստ ախպեր, ես վստահ պնդում եմ, որ եթե դու համարում ես, որ քո գրառումն է «բռնել», ապա դու բացարձակ հեռու ես օբյեկտիվությունից, չես կշռել ոչ երեկվա ելույթներն ու որոշումը, ոչ ՀԱԿ-ի նախորդ գործունեությունը, այս պահին շրջապատված ես ՀԱԿ-ի ու Լևոնի նկատմամբ ատելության թանձր մշուշով ու ոչինչ չես նկատում ու ըբռնում այնպես, ինչպես պետք է:
Ինչպես պետք է ու՞մ։ Էլի սկսեցի՞ր «ես խելոք եմ, դու դեբիլ ես» խրատաքարոզչական ակնարկներդ։

Հարգանքիս հավաստիքը :hi
Այ էսի չի բռնում վերևինի հետ, ներևինի հետ էլ չի բռնում՝

Իսկ մինչ այ իրեն հակառակորդ «ընդդիմադիր» ուժերին տրված է ժամանակ վայրահաչելու ու իբր «օբյեկտիվ» վերլուծություններ անելու համար։
ՀԱԿ–ը ապրիորի ամենալավն ու ամենախելոքն է, իսկ մնացածը տխմարներ են։ Էս չի՞ ընդհամենը ասածդ։ Էս չի՞ Լևոնի ասածը։ Իր «ասուլիսի» հիմնական մեխն էլ էդ չէ՞ր՝ սահմանադրություն, օրենք, ամեն ինչ լավ ա, մենակ կադրերին ա պետք փոխել, իրենք ինքն ու իր կողքին կանգնածներն էլ հենց այդ բաղձալի կադրերն են, որ կան։ Իրենք կգան ու քիչ կլափեն։ Էս չի՞ ողջ «գաղափարախոսությունը»։
Ի՞նչ ես լոլոներ կարդում։
Կարճ ասած իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե ՀԱԿ–ը սկսի սրել իրավիճակը, ապա ես նրանց ցրող ոստիկաններին ոչ թե կմեղադրեմ, այլև հնարավոր է, որ աջակցեմ էլ։

Chuk
09.10.2011, 14:45
Կարճ ասած իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե ՀԱԿ–ը սկսի սրել իրավիճակը, ապա ես նրանց ցրող ոստիկաններին ոչ թե կմեղադրեմ, այլև հնարավոր է, որ աջակցեմ էլ։
Վայրկյան անգամ չեմ կասկածում ;)

Chuk
09.10.2011, 14:46
ՀԱԿի մեղմ թևը հեղափախական թևին յոթ օր ժամանակ տվեց, որ նստացույցը անեն ու եթե շատ են ուզում ու կարող են հզոր շարժման վերածեն։
Դրանից էլ Նիկոլը ամեն օր գոռում էր, որ հերիքա նստեք տունն եկեք հրապարակ։

Շարժմանը միացողների քանակը ու ուժգնությունը չիրականացավ ու ինչքան էլ ժամանակ խնդրեցին մեկ է «մեղմ թևն» ասեց մի օր էլ ու հերիք ա հիմա բոլորդ հավաքվեք ու գնացեք տուն, ով չլսի ի չգնա նրա մ....ասին կասենք, որ սերժանտական ա...

Իսկ որ ժամանակը հեռու չէ երբ ՀԱԿը անժամկետ նստացույց կհայտարատի, արդեն վստահություն չի ներշնչում...

Բենզինը պրծավ, էլ մատոռը յուղ ա վառում դրանից էլ որոշեցին շատ չվնասվելու համար անջատեն...
Հնարավոր համարում եմ, որ դրսից այդպես է երևում, բայց իրականությանը չի համապատասխանում:
Ինչևէ: Ես ունեմ մի ստանդարտ արտահայտություն. ժամանակը ցույց կտա:

Առայժմ ժամանակն իմ գրեթե բոլոր ասածները ցույց տվել է, մնացածն էլ ցույց կտա: Այլ հարց, որ անգամ ակնհայտ բաները երբեմն այլ կերպ են մեկնաբանվում:

Elmo
09.10.2011, 14:52
սակայն հեռու չէ ժամանակը, երբ ՀԱԿ-ը հայտարարելու է ոչ թե մեկշաբաթյա, այլ անժամկետ նստացույցի մասին, դրան ներգրավվելու է ավելի շատ մարդկանց ու հասնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին:

ուհու: տիեզերական չափանիշներով 6 տարին ի՞նչ ա որ, պահ, ակնթարթ: Հեռու չէ այն օրը երբ էլ Սերժ սարգսյանը նախագահ չի լինի, ընդամենը 6 տարի:

Chuk
09.10.2011, 14:56
ուհու: տիեզերական չափանիշներով 6 տարին ի՞նչ ա որ, պահ, ակնթարթ: Հեռու չէ այն օրը երբ էլ Սերժ սարգսյանը նախագահ չի լինի, ընդամենը 6 տարի:
Վազգ ջան, սարկազմդ ընդունեցի, հասկացա, մեղմ ու ներողամիտ ժպտացի, պատասխանում եմ: Ոչ, հավանաբար այս տարի: Ծայրահեղ դեպքում, կախված մոբիլիզացիայի արդյունավետությունից, հաջորդ տարվա սկզբին:

Elmo
09.10.2011, 14:57
1. Հայ Ազգային Կոնգրեսի եւ սեպտեմբերի 30-ի բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հայտնի պահանջներով տեղի ունեցած շուրջօրյա նստացույցի եւ ամենօրյա հանրահավաքների մեկշաբաթյա միջոցառումն այսօր բոլորեց 8-րդ օրը։ Ութ օր շարունակ շուրջ հազար մարդ գիշերեց վրաններում, իսկ հազարի չափ էլ գիշերներն անցկացրեց Ազատության հրապարակի նստարանների կամ օպերայի շենքի աստիճանների վրա։ Ամենօրյա երեկոյան հանրահավաքներին մասնակցեց հարյուր հազարից ավելի քաղաքացի։

էս հազարը ո՞նց են հաշվել չէմ հասկանում: Ընդհանրապես հարյուր հազար քաղաքացի մի տեղ հավաքված տեսել ա՞ էս գրողը: Հրյուր հազար մարդը ըսկի հանրապետության հրապարակում չէս տեղավորի, նույնիսկ 5 օպերայի հրապարակ չի հերիքի էդքան մարդ տեղավորելու համար: Իսկ հազար մարդ ոնց ուզում ես արա չի տեղավորվի 60(էս թիվն էլ ա կասկածելի) վրանում:

Elmo
09.10.2011, 14:58
Վազգ ջան, սարկազմդ ընդունեցի, հասկացա, մեղմ ու ներողամիտ ժպտացի, պատասխանում եմ: Ոչ, հավանաբար այս տարի: Ծայրահեղ դեպքում, կախված մոբիլիզացիայի արդյունավետությունից, հաջորդ տարվա սկզբին:

Չուկ եթե Սերժը հրաժարական տա, ես քեզ ուսերիս եմ դնելու ու պարեմ ուրախությունից: Մի արկղ էլ կիլիկիա եմ առնելու նստենք խմենք էդ առիթով: Խոստանում եմ:

Chuk
09.10.2011, 14:59
էս հազարը ո՞նց են հաշվել չէմ հասկանում: Ընդհանրապես հարյուր հազար քաղաքացի մի տեղ հավաքված տեսել ա՞ էս գրողը: Հրյուր հազար մարդը ըսկի հանրապետության հրապարակում չէս տեղավորի, նույնիսկ 5 օպերայի հրապարակ չի հերիքի էդքան մարդ տեղավորելու համար: Իսկ հազար մարդ ոնց ուզում ես արա չի տեղավորվի 60(էս թիվն էլ ա կասկածելի) վրանում:
Վազգ ջան, ամենևին չեմ հակաճառում քեզ, որ այդ հարյուր հազարն ուռճացված է: Ես էլ եմ կարծում, որ ուռճացված է:
Սակայն փաստում եմ, որ նախադասությունները կարդալիս լավ չես ընկալում դրանց իմաստը: Ասում է, ոչ թե հանրահավաքներից մեկին եղել է այդքան մարդ, այլ ասվում է, որ ամենօրյա երեկոյան հանրահավաքներին մասնակցել է այդքան մարդ: Շատ նորմալ, հասկանալի, գրագետ հայերեն նախադասություն է, որը նշանակում է, որ 8 օրվա հանրահավաքներին ընդհանուր մասնակցել է այդքան մարդ, ընդհանուր, այլ ոչ թե առանձին որևէ մեկին:

Chuk
09.10.2011, 15:00
Չուկ եթե Սերժը հրաժարական տա, ես քեզ ուսերիս եմ դնելու ու պարեմ ուրախությունից: Մի արկղ էլ կիլիկիա եմ առնելու նստենք խմենք էդ առիթով: Խոստանում եմ:
Առաջարկն ընդունված է :) Շնորհակալ եմ :)
Բայց կնախընտրեի, որ մինչ այդ էլ գարեջրի սեղանի շուրջ նստենք, որովհետև կարոտցել եմ :)

Elmo
09.10.2011, 15:02

թող տարվա կտրվածքով հաշվեն բա, ավելի մեծ թիվ կստացվի: Նույն հայլուրային տակտիկան ա, դրա համար եմ շեշտում: Իրանք էլ գնանկում էին ցույց տալիս նույն լոգիկայով: Ասում էին Հայաստանում գները ընկել են, օրինակ պոմիդորն ու կարտոֆիլը դեկտեմբերին ավելի թանկ էին քան օգոստոսին, հետո թեթև բայց էին ասում, որ անցած տարվա օգոստոսի համեմատ ֆսյո ժե ավելի թանկ են:

Varzor
09.10.2011, 15:03
Իսկ լավ բան ինչ ես լսել???
Այսինքն խի եմ հարցնում... Մոռացել էի, որ հայկական քաղաքական կերպարների ռեյտինգը ոչ թե կատարած դրական գործերով ա գնահատվում, այլ թե ով ինչքան քիչ վատ բան ունի արած:
Լավ բանը շարժման տղերքը կպատմեն, ես անձամբ չեմ տեսել

Elmo
09.10.2011, 15:04
Առաջարկն ընդունված է :) Շնորհակալ եմ :)
Բայց կնախընտրեի, որ մինչ այդ էլ գարեջրի սեղանի շուրջ նստենք, որովհետև կարոտցել եմ :)

Անպայման, մանավան որ ոչ քաղաքական նվաճում (https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0B53CcPWZS1l5MDdmYjcyNTUtMWIxZS00NThlLWFmMjYtYWRkMGM0NTA3YmQ1&hl=en_US)ունեմ, կարելի ա թեթև թացացնել:

Varzor
09.10.2011, 15:08
էսի քո համար GREEN CARD չի որ ուզում ես վիճակահանություն անես , ոչ էլ ընտրություն ա որ քվեարկես (մի քվեարկող էլ ըլնե՞ք… "պարի՛ր թե կարող ես"-ից բացի երևի ուրիշ բանի համար քվեարկած չլինեք)…
… դուք ում որ մեղադրում եք, էսօր հրապարակում հարթակի վրա են… իսկ գողացողները կամ փախել են, կամ իշխանության մեջ են, կամ էլ օլիգարխ են… էս ա իմ ասածը…
էլի ասեմ… եթե համաձայն լինեի հետդ երևի իմ ԱՄՆ-ում լինելը խնդիր չլիներ քո համար չէ՞…

Էդա պարիմ, երգիրներին քվերակում են հիմնականում անչափահասները, իսկ ինչքան ես գիտեմ երկուսս էլ էդ տարիքից դուրս ենք եկել :D
Ես ոչ մի քվեարկության էլ չեմ մասնակցում որպեսընտրող, սկսած 2003թ.-ից, ուզում ա հերթ կանգնելու քվեարկություն լինի՝ ՀՀ-ում արդար ընտրություններ նույնիսկ տանը չեն լինում :D
Ինձ հետ համաձայն ես կամ համաձայ չես, միևնույն է՝ ԱՄՆ-ում ես, ու դա ինձ համար գործոն ա, հարազատ ախպերս էլ որ լինի, երկրից դուրս գնա ապրի, միևնույն ա հայրենիքի դարդերի մասին որ խոսա, էլի լուրջ չեմ ընդունի :)

Բայց միևնույն է հետաքրքիր է, թե ինչ են մտածում իրենց հայրենիքի ճակատագրիմասին հեռավոր գաղթականները ;)

Chuk
09.10.2011, 15:08
թող տարվա կտրվածքով հաշվեն բա, ավելի մեծ թիվ կստացվի: Նույն հայլուրային տակտիկան ա, դրա համար եմ շեշտում: Իրանք էլ գնանկում էին ցույց տալիս նույն լոգիկայով: Ասում էին Հայաստանում գները ընկել են, օրինակ պոմիդորն ու կարտոֆիլը դեկտեմբերին ավելի թանկ էին քան օգոստոսին, հետո թեթև բայց էին ասում, որ անցած տարվա օգոստոսի համեմատ ֆսյո ժե ավելի թանկ են:
Վազգ, եթե ճիշտ եմ հիշում, էս թեմայով մի անգամ էլ ենք խոսել ու ես մի անգամ էլ քեզ ասել, որ ես էլ եմ համաձայն, որ ՀԱԿ-ը ավելի մեծ թվաքանակ է ասում, քան լինում են հանրահավաքներին: Բայց նաև ասել եմ, որ սա ընդունելի տարբերակ է այն պարագայում, երբ իշխանությունը ասում է ոչ թե երկու, այլ շատ ավելի անգամ քիչ թիվ՝ նույն հանրահավաքների համար: Նաև ես իմ համար մեխանիզմ ունեմ, այդ թվերի միջինը հաշվելու:

Ինչևէ: Սա նոր հարց չէ ու սրանով չի որ պետք է հեղինակություն ձեռք բերի, կամ էլ հակառակը, հեղինակազրկվի ՀԱԿ-ը: Այո՛, թվերը իսկապես քարոզչական բնույթ են կրում:
Սակայն ակցիայի մասնակիցների իրական թիվը, կարծում եմ, որ այնքան էլ ուռճացված չէ:

Ես ամեն օր եղել եմ հրապարակում: Իմ դիտարկումներն այսպիսին են. անգամ բուն հանրահավաքներին մարդկանց թվաքանակն այնքան չէր, ինչքան ցանկալի էր, որ լինի: Սակայն Ազատության հրապարակում մշտապես եղել է շարժ, ու ի թիվս պարզապես հետաքրքրվողների այստեղ անընդհատ եկել են համախոհներ, որոնց մի մասը մնացել է 5 րոպե, մյուս մասը 2 ժամ, մյուս մասն ավելի երկար: Ու Ազատության հրապարակ եկած համախոհների թիվը, այո, հեռու չէր 100 հազարից:

Chuk
09.10.2011, 15:10
Անպայման, մանավան որ ոչ քաղաքական նվաճում (https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0B53CcPWZS1l5MDdmYjcyNTUtMWIxZS00NThlLWFmMjYtYWRkMGM0NTA3YmQ1&hl=en_US)ունեմ, կարելի ա թեթև թացացնել:
Շնորհավոր Վազգ ջան :) Մնացածը ռեալ խմելուց :))

Varzor
09.10.2011, 15:12
իսկ էն "ճշտի համար դատված տղի" համար դու մի անհանգստացի ապեր… ինքն էնքան ջոգող տղա ա որ ջոգում ա ում կողքն ա կանգնել… ինքն իրա ճշտի համար նստել ա ապեր, ինքը ճշտի արժեքը մեզնից-քեզնից էլ լավ գիտի…

:D
Դե քոն նման տղեն, որ ասում ա՝ չեմ անհանգստանա:
Նույն ձևի Կամոն էլ նստավ, Շահումյանը կյանքը տվեց: Իրանք էլ ին ջոգում ում կողքն են կանգնած, բայց պարզվեց որ սաղ աշխարհը չէր ջոգում: Ինչ ասեմ, միշտ էլ սրիկաները կարողանում են մարդկանց ազնիվ նկրտումներն օգտագործել սեփական շահերի համար:
Միշտ չի, որ ճշմարտությունից տուժվածը գիտակցում է իրականություն ու այդ ճշմարտության արժեքը: Բայց դե այս պարագայում բան չեմ կաորղ ասել՝ տեղյակ չեմ :)

Varzor
09.10.2011, 15:14
Մարկ, դու ում որ մեղադրում ես գողության ու թալանի մեջ, էսօր հարթակի վրա ա ու ոչ միլիոնատեր ա, ոչ օլիգարխ ա, ոչ էլ "պատգամավոր"… գնացեք ձեր հաշիվներն ընդեղ պարզեք…
…էս ա ասածս…

Էդ հարթակի վրա կանգնածները ունեն կարգին հոգեպահուստներ, նախկինում օլիգարխ էլ էին, պատգամավոր էլ էին :) Նույնսիկ նախագահ ու վարչապետ էին ;)

Varzor
09.10.2011, 15:16
Ղարաբաղի ազատագրումը բացասական գործ ա՞… թե՞ ինքը տեղյակ չէր…
Ղարաբաղի ազատագրման հարցում ՀՀՇ-ի որոշ անդամներ ավելի շատ խանգարել են, քան թե օգնել: Կարողա էդ տղերքը Լևոնի հրամանով են գնացել կամ իրա սիրուն աչքերի համար: Իրանց համար մեկ էր, թե օվ ա իշխանավորը՝ հայրենիքն էր կանչում:

Varzor
09.10.2011, 15:17
Գտիր հինգ տարբերություն, ապեր :D

53113 53114 53115 53116 53117

Տրիբուն ջան, 5 հատ չի կարող գտնել, մանավանդ ձախից 4-րդը :D
Արա, բայց ինչ ռոժեր են :D Լրիվ Որոգայթ 2 :D

Տրիբուն
09.10.2011, 15:40
Վազգ ջան, սարկազմդ ընդունեցի, հասկացա, մեղմ ու ներողամիտ ժպտացի, պատասխանում եմ: Ոչ, հավանաբար այս տարի: Ծայրահեղ դեպքում, կախված մոբիլիզացիայի արդյունավետությունից, հաջորդ տարվա սկզբին:

Անպատասխանատու հայտարարություններ մի արա :P

Կամ արի, էս գրածդ էլ կպցնենք իմ «Չորս կետերի» կողքը: :D

Տրիբուն
09.10.2011, 15:42
Չուկ եթե Սերժը հրաժարական տա, ես քեզ ուսերիս եմ դնելու ու պարեմ ուրախությունից: Մի արկղ էլ կիլիկիա եմ առնելու նստենք խմենք էդ առիթով: Խոստանում եմ:

Ես մի արկղ կոնյակ եմ խոստանում, իրա զակուսկեղենով::D

Տրիբուն
09.10.2011, 15:44
Վազգ ջան, ամենևին չեմ հակաճառում քեզ, որ այդ հարյուր հազարն ուռճացված է: Ես էլ եմ կարծում, որ ուռճացված է:
Սակայն փաստում եմ, որ նախադասությունները կարդալիս լավ չես ընկալում դրանց իմաստը: Ասում է, ոչ թե հանրահավաքներից մեկին եղել է այդքան մարդ, այլ ասվում է, որ ամենօրյա երեկոյան հանրահավաքներին մասնակցել է այդքան մարդ: Շատ նորմալ, հասկանալի, գրագետ հայերեն նախադասություն է, որը նշանակում է, որ 8 օրվա հանրահավաքներին ընդհանուր մասնակցել է այդքան մարդ, ընդհանուր, այլ ոչ թե առանձին որևէ մեկին:

Փաստորեն, ՀՀ ոստիկանության թվերը օրական հանրահավաքների մասնակիցների վերաբերյալ մոտավորես ճիշտ են դուրս գալիս:

Elmo
09.10.2011, 15:46
Ես մի արկղ կոնյակ եմ խոստանում, իրա զակուսկեղենով::D

Դզեց, ես գնամ հայ աստվածներին աղոթեմ, որ հրաժարականը իրականություն դառնա: Հին արիական աստվածների մեջ արտահերթ ընտրությունների կամ հրաժարականաի ասված կա՞ր: Լեռնեցին ու՞ր ա, երբ իրա կարիքը սեցն զգացվում ա, չեմ հասկանում:

Chuk
09.10.2011, 15:51
Անպատասխանատու հայտարարություններ մի արա :P

Կամ արի, էս գրածդ էլ կպցնենք իմ «Չորս կետերի» կողքը: :D
Քեզ էլ եմ մեղմ ու ներողամիտ ժպտում :)
Առաջին հերթին ես հայտարարություն չեմ արել, այլ գրել եմ իմ կարծիքը: Երկրորդ, ի տարբերություն շատերի, ես միշտ պատրաստ եմ ընդունել իմ սխալ կարծիքը, սխալ հաշվարկը, եթե կարծիքս կամ հաշվարկս սխալ են լինում, և վերջապես երրորդ, ինձ հետ խոսելիս տեղին չէ «անպատասխանատու» բառը:

հ.գ. Կպցնել կարող ես ;)

Chuk
09.10.2011, 15:51
Ես մի արկղ կոնյակ եմ խոստանում, իրա զակուսկեղենով::D
Եթե իմ համար է, նախընտրում եմ Կիլիկիա՝ մեկ արկղ կոնյակի գումարին համապատասխան:

Chuk
09.10.2011, 16:00
Փաստորեն, ՀՀ ոստիկանության թվերը օրական հանրահավաքների մասնակիցների վերաբերյալ մոտավորես ճիշտ են դուրս գալիս:
Ինտելեկտուալ, տրամաբանող մարդկանց կողմից հնչեցված նախադասության նման կերպ ներկայացումը ինձ մշտապես զարմացրել է: Գնել, գրածդ որևէ տրամաբանության չի ենթարկվում, եթե սարկազմ էր, ապա ըստ իս խիստ անհաջող, եթե հումոր էր, ապա ըստ իս խիստ անհաջող, եթե հետևություն էր, ապա ըստ իս խիստ չմտածված ;)

Տրիբուն
09.10.2011, 16:06
Հանրահավաքը բացել է Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է. (http://www.lragir.am/armsrc/country53924.html3) «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սկսել ա, սկսել ա, սկսել ա»:

30/09/201

Ոնց սկսվավ, տենց էլ կտրվավ ... :( ՀԱԿ-ի ջրբաժանը Երևանի բարձրահարկերի սովետի վախտվա ջրամատակարարումն ա հիշեցնում - լվացքը չսկսած ջրերը կտրվում էին:

Աննպատակ, անիմաստ, անարդյունք, անհետևանք, սաղ նույն բանի մասին, հովհարային ..... ու պայթած, պայթաաաաած, տրաքաաաած բանաձև վերջում (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54417.html) - (1) ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն ա; (2) ոստիկանները մեզ չցրեցին, քանի որ դուխները չհերիքեց (դե ոնց ասե, որ ոստիկանների տանձին չի ցրելը, իսկ Սերժին լրիվ ձեռ ա տալիս դեմոկրատական ֆոնը - հավաքվեք, երգեք պարեք, ուզում եքե գիշերը քնեք, ձեռի հետ էլ արտահերթ պահանջեք ... ); (3) գլխաքանակը վատը չէր, մի տաս հազար էս կողմ, մի քսան հազար էն կողմ, հաշիվ չի; (4) մենք մեզ խելքո պահեցինք, ու կեցցե'ն մեր դեմոկրատական իշխանությունները, որոնք արտոնեցին առաջին ու վերջին հանրահավաքները. մենք որ խելոք չլինեինք, իրան արտոնողը չէին; (5) մի հատ էլ բուլիժնիկ երրորդ ուժերի բախչեն; (6) պահանջում ենք Սերժի հրաժարականը ու (7) այս պահանջը նշելու համար քսան օրից հավաքվում ենք տրնգիի ..... ու էսքան բան:

Ուֆ, ինչ ասեմ, ՀԱԿ-ը մարտ ամիսը ձեռից բաց թողեց ու հիմա հնձում ա իրա ցանածը - պասիվ ու հիասթափված ժողովուրդ, որը ՀԱԿ-ին այլևս լուրջ չի ընդունում` իրա 15 կետերով, երկխոսությամբ, ու նույնիսկ 7 օրանոց շուրջօրյա հանրահավաքով:

ՀԱԿ-ի բանաձևում Տիգրանին բաց թողնելու մասին ինչի՞ ոչ մի բան չկար: Գյոզալ երկխոսությունը քամուն տվին Տիգրանի համար, որ հիմա գոնե մի բառ չասե՞ն: Թե՞ էլ ակտուլ չի:

Տրիբուն
09.10.2011, 16:18
Ինտելեկտուալ, տրամաբանող մարդկանց կողմից հնչեցված նախադասության նման կերպ ներկայացումը ինձ մշտապես զարմացրել է: Գնել, գրածդ որևէ տրամաբանության չի ենթարկվում, եթե սարկազմ էր, ապա ըստ իս խիստ անհաջող, եթե հումոր էր, ապա ըստ իս խիստ անհաջող, եթե հետևություն էր, ապա ըստ իս խիստ չմտածված ;)

Չէ ապեր, ութ օրում 100.000-ը անում ա, օրական միջինը 12.500: Ոստիկանությունն էլ միշտ 5000 ա ասում: Բայց դե մեր նման տղեքի համար յոթ-ութ հազար էս կողմ էն կողմ, նշանակություն չունի: Ու իմ համար էլ լրիվ մեկ ա:

Ամեն դեպքում, Չուկ ջան, թիվ չեմ ուզում հաշվել - թվերը հաշվում են ՀԱԿ-ը, որը իրա նախընտրական գլխաքանակն ա ցույց տալիս, ու Ոստիանությունը, որը ՀԱԿ-ի նախընտրական գլխաքանակը նվազեցնում ա: Շատ նորմալ պրոցես ա` լրիվ նախընտրական տրամաբանության շրջանակներում:

ՀԱԿ-ը արդեն իրան հայտարարել ա միակ քաղաքական ուժ: Դեմ չեմ, ՀԱԿ-ը իրոք համակիրների սոլիդ բանակ ունի` մնացած «ընդդիմադիրներից» մեծ ու հուսով եմ ավելի կազմակերպված:

Բայց, հաշի առնելով (1) հայկական ընտրական բոլոր գործոնները, ավելի դուխով Սերժ, Լֆիկ, Դոդ, Քոչ, Մուկ .. (2) ՀԱԿ-ի ընդհանուր առմամբ բառադի վիճակը, թուլամորթությունը, մուտիլովշիկությունը, իմպոտենտությունը, (3) իմ նմանների առկայությունը, որոնք ՀԱԿ-ին պատժելու են ընտրությունների ժամանակ, (4) «սկսվել ա»-ի ոնց սկսվել էր, տենց էլ ավարտվելը - հերթական ԱԺ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի ստացած ձայների պրոգնոզս ևս մեկ անգամ իջեցնում եմ մինչև 12%:

Տրիբուն
09.10.2011, 16:22
Այ սրանց սաղին հենց էս ա հասնում - արհամարանք, որ հասկանան իրանց ոչնչությունը ու սատկեն դրանից:

Արտակարգ պատահար Երեւանում (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54346.html)

ՕԵԿ եւ ՀՀԿ օրինակները կարող են որոշակի դաս լինել այլ գործիչների համար, որ նրանք այլեւս զգուշանան ասուլիսներից եւ ներկայանան միայն այն դեպքում, երբ ցինիզմով, մեծամտությամբ կամ “դուրաչոկությամբ” լեցուն դատարկաբանության փոխարեն, հանրության որեւէ շերտի ասելու կոնկրետ բան կունենան:

Chuk
09.10.2011, 16:33
Ապրես, ձյաձ, վերջին գրառման համար: Թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողներն ըստ էության գիտեն, թե ում ա պետք արհամարհել: Ու թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողները գիտեն, որ ՀԱԿ-ին պետք չի արհամարհել ու չեն արհամարհում: Չես արհամարհում անգամ դու՝ այստեղ քննարկելով:

Ինչևէ:

Նախորդ գրառումներիդ միայն մեկ արձագանք. Սկսե՛լ ա: Սկսել ա 4 տարի առաջ ու շարունակվում ա մինչև հիմա: ՈՒ հասնելու ա հաղթական ավարտին: Քո հետ կամ առանց քեզ, բայց նաև քո համար:

հ.գ. Չեմ անդրադառնում նաև հիրավի անտրամաբանական հաշվարկիդ:

Varzor
09.10.2011, 17:04
Ես մի արկղ կոնյակ եմ խոստանում, իրա զակուսկեղենով::D
Ես էլ քելեխի միսն եմ խոստանում :D

Varzor
09.10.2011, 17:06
Դզեց, ես գնամ հայ աստվածներին աղոթեմ, որ հրաժարականը իրականություն դառնա: Հին արիական աստվածների մեջ արտահերթ ընտրությունների կամ հրաժարականաի ասված կա՞ր: Լեռնեցին ու՞ր ա, երբ իրա կարիքը սեցն զգացվում ա, չեմ հասկանում:
Չէ, տենց աստված չկար, բայց շուտով կլինի :D Եկեք ականատես լինենք, թե ինչպես է կերտվում պատմությունը և թարմացվում դիցարանը :D

Varzor
09.10.2011, 17:17
ոստիկանները մեզ չցրեցին, քանի որ դուխները չհերիքեց (դե ոնց ասե, որ ոստիկանների տանձին չի ցրելը, իսկ Սերժին լրիվ ձեռ ա տալիս դեմոկրատական ֆոնը - հավաքվեք, երգեք պարեք, ուզում եքե գիշերը քնեք, ձեռի հետ էլ արտահերթ պահանջեք ... );
Դե անհամները նույնիսկ Վանուշ Խանամիրյանին հաշվի չառան, իսկ էդ մարդը բացարակ քաղաքականության մեջ չէր, իրանցի պոզիտիվ մարդ էլ ման գաս չես գտնի: Համ էլ իշխանությունները ֆուտբոլային հաղթանակի աֆֆեկտի տակ էին, հեչ հավես չունէին մանրուքներով զբաղվելու՝ հաղթանակն ավելի մեծ է, քան բոլոր ՀԱԿ-երը միասին ;)
Այսինքն միանգամից 4 (5) նպաստեց նրան, որ 7 օրվա տեղը 8 օր մնան՝ սարկոզի, Խանամիրյան, ֆուտբոլ, հաղթանակի բերկրանք, ուրախ տրամադրություն:
Բայց ակնհայտ ՀԱԿ-ի ականջինն վերևից շշնջացել էին, որ "Էսօր տրամներս լավա, բայց մի առիթավորվեք՝ ասել էինք 7, էս մի օրն էլ ձեզ փեշքեշ, բայց ոչ ավելի": ՈւՀԱԿ-ը արագի մեջ "որոշեց", որ հերիք է ;)
Ի դեպ ֆուտբոլի հանդիպմանը ֆանատների մի մասը կազմակերպված կերպով գնաց հենց օպերայի բակից (ոչ հրապարակից)՝ դա նույնպես անիմաստ տեղը չեր կազմակերպված:

Բայց ասեմ, երեկ Լևոնի հայտարաության ժամանակ (դադարեցնելու մասին) նայում էին մարդկանց դեմքերին, ու հասկանում, որ պարտված ու հուսահատվող մարդկանց դեմքեր են: Որքա՜ն եմ տեսել այդպիսի դեմքեր ....

Chuk
09.10.2011, 17:27
Դե անհամները նույնիսկ Վանուշ Խանամիրյանին հաշվի չառան, իսկ էդ մարդը բացարակ քաղաքականության մեջ չէր, իրանցի պոզիտիվ մարդ էլ ման գաս չես գտնի:
Թող հողը թեթև լինի Վանուշ Խանամիրյանի վրա: Լավ էր պարում, վարպետ էր: Թող Աստված լուսավորի նրա հոգին:

Սա հուզումնալից պահը: Իսկ հիմա գանք այն քաղաքականին, որին մեզ բերին անբարոյականները:

Վանուշ Խանամիրյանը մի անգամ չի, որ օգտագործվել ա իշխանությունների կողմից: Նրան օգտագործում էին քաղաքական գովազդներում, ինքը փիառ էր անում: Չեմ քննարկում, նրան հարկադրու՞մ էին, թե՞ ինքն էր այդ համոզմունքներին: Դա իր ու բացառապես իր խնդիրն էր:

Սակայն կատարվեց մի նողկալի բան, որը դեռ չէր եղել, համենայն դեպս ես չէի նկատել: Վանուշին օգտագործեցին նաև իր մահվանից հետո: Օգտագործեցին իշխանությունները՝ ՀԱԿ-ի վրա ցեխ շպրտելու ու սևացնելու համար: Սա անբարոյականություն է, ուրիշ ոչինչ:

Արամ Մանուկյանը հանրահավաքին պաշտոնապես հայտարարել է, որ երբ իշխանության ներկայացուցիչները եկել են բանակցելու Խանամիրյանի հուղարկավորության հետ կապված, իրենց կողմից եղել է միայն ու միայն ընդառաջում, պատրաստակամ են եղել ճանապարհ բացել ու պատվով կազմակերպել, նաև մասնակցել Խանամիրյանի հուղարկավորությանը: Սակայն իշխանության խնդիրը դա չէր լուծում. իշխանության խնդիրը այդ պահին մահացած արվեստագետին օգտագործելով ՀԱԿ-ին սևացնել փորձելն էր, ինչն էլ արին:

Այն, որ ՀԱԿ-ը ընդառաջ է գնացել Խանամիրյանի հուղարկավորությունն օժանդակելու խնդրանքին ես իմացել եմ շատ ավելի վաղ, քան հայտարարվել է, շատ ավելի վաղ, անգամ, քան լրատվամիջոցները տարածել են իշխանության ստահոդ վարկածը:

Կրկնում եմ. դա անբարոյականություն է, և հուսով եմ որ բանական կգտնվեք ու այդ անբարոյական ստին չեք հավատա:

Բայց ասեմ, երեկ Լևոնի հայտարաության ժամանակ (դադարեցնելու մասին) նայում էին մարդկանց դեմքերին, ու հասկանում, որ պարտված ու հուսահատվող մարդկանց դեմքեր են: Որքա՜ն եմ տեսել այդպիսի դեմքեր ....
Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող պնդում: Ես եղել եմ հրապարակում այդ պահին ու այնտեղ միայն հանգիստ, հավասարակշռված ու վստահ դեմքեր էին: Ավելին, բոլորը գիտակցում ու հասկանում էին, որ ճիշտ ընթացքով ենք գնում: Մեկ անգամ ևս խնդրում եմ, որպեսզի ՀԱԿ համախոհների ու ակցիաների մասնակիցների անունից բաներ չխոսես:

Վիշապ
09.10.2011, 17:38
Այո՛, թվերը իսկապես քարոզչական բնույթ են կրում:
Լավ, է՞։ Բա մինչև հիմա գիտեինք թե տենց դիշովի քարոզներ մենակ ավազակապետական վարչախումբն է անում։ Իսկ կա՞ մի բան, որը քարոզչական բնույթ չի կրում, հետաքրքիր է։

Ես ամեն օր եղել եմ հրապարակում: Իմ դիտարկումներն այսպիսին են. անգամ բուն հանրահավաքներին մարդկանց թվաքանակն այնքան չէր, ինչքան ցանկալի էր, որ լինի: Սակայն Ազատության հրապարակում մշտապես եղել է շարժ, ու ի թիվս պարզապես հետաքրքրվողների այստեղ անընդհատ եկել են համախոհներ, որոնց մի մասը մնացել է 5 րոպե, մյուս մասը 2 ժամ, մյուս մասն ավելի երկար: Ու Ազատության հրապարակ եկած համախոհների թիվը, այո, հեռու չէր 100 հազարից:
Տեսնես ո՞նց ես ջոկել հետաքրքրվողներին համախոհներից։ Երևի համախոհները մի երկու րոպե կանգնել ու «այո՜» են գոռացել ու էդ պահին դու նրանց հատ հատ հաշվել ես ու համ էլ տեսել ես, որ ամեն օր «այո՜» գոռացողների դեմքերը փոխվում են։ :)) Լո՛–գի՛–կա՛։

Varzor
09.10.2011, 17:40
Կրկնում եմ. դա անբարոյականություն է, և հուսով եմ որ բանական կգտնվեք ու այդ անբարոյական ստին չեք հավատա:
Բնավ չեմ վիճի, չեմ բացառում, որ իշխանությունները օգտագործում են նաև այդ մեթոդները: Նրանցից միշտէլ սպասելի է ;)
Բայց ասեմ, որ իշխանությունների ստահոդ վարկածը չեն ներկայացրել, այլ ներկայացրել եմ իրականությունը՝ Խանամիրյանին տարան օպերայի գլխավոր շքամուտքից, իսկ այդ ժամանակ Ազատության հրապարակում հավաքված էին մարդիք, որոնցից քչերը միացան թաղաման թափորին:
Ինչ վերաբերվում ա Խանամիրյանի PR-ին,ապա նրան ոչ հարկադրում էին, ոչ էլ այդ համոզմունքին էր, ուղղակի շատ բարի լինելով չէր մերժում :)

Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող պնդում: Ես եղել եմ հրապարակում այդ պահին ու այնտեղ միայն հանգիստ, հավասարակշռված ու վստահ դեմքեր էին: Ավելին, բոլորը գիտակցում ու հասկանում էին, որ ճիշտ ընթացքով ենք գնում: Մեկ անգամ ևս խնդրում եմ, որպեսզի ՀԱԿ համախոհների ու ակցիաների մասնակիցների անունից բաներ չխոսես:
Դե ինչ ասեմ Չուկ ջան, դու ասա "հանգիստ, հավասարակշռված ու վստահ դեմքեր", իսկ ես տեսնեմ "պարտված ու հուսահատվող մարդկանց դեմքեր": Քոհամար հանգիստ են, իմ համար՝ հուսահատ: Նայած ով ոնց ա զգում:
Ու մի խնդրիր չանել մի բան, որը արդեն իսկ չեմ արել: Ես մասնակիցների անունից չեմ խոսում, ես խոսում եմ իմ տեսածի մասին, իմ զգացածն եմ ներկայացնում: Ի՞նչ կապ ունեն իմ զգացումներն ու տրամաբանությունը հավաքի մասնակիցների հետ:

Հ.Գ.
Չուկ հիշու՞մ ես, որ ասեցիր "հոկտեմբերին կակտիվանան", ես էլ ասեցի, որ հոկտեմբերին ֆուտբոլային կրքերն են ակտիվանալու ավելի մեծ թափով ու խլացնելու են քաղաքականը:
Արդեն իսկ սկսվել ա ասածս, մի 2 օրից էլ արդեն ոչ մեկը մոտակա մի 2 ամիսը չի հիշի Լևոնին, եթե նույնիսկ նա մյուս հավաքվածների հետ գիշերները քնի հրապարակում՝ վրանի տակ, ինչը իմ կարծիքով ավելի տրամաբանական ու հոգեբանորեն հզոր քայլ կլիներ, մի քիչ էլ տղամարդկային ;)

Chuk
09.10.2011, 17:41
Տեսնես ո՞նց ես ջոկել հետաքրքրվողներին համախոհներից։ Երևի համախոհները մի երկու րոպե կանգնել ու «այո՜» են գոռացել ու էդ պահին դու նրանց հատ հատ հաշվել ես ու համ էլ տեսել ես, որ ամեն օր «այո՜» գոռացողների դեմքերը փոխվում են։ :)) Լո՛–գի՛–կա՛։
Ինչպիսի՜ լուրջ գրառում, ինչպիսի՜ լուրջ վերլուծություն իմ գրածի :))

Վիշապ ջան, արի մանկապարտեզի տարիքի նման մեկնաբանությունները թողնենք վաղ անցյալում, լա՞վ: Երկուսս էլ մեծ մարդիկ ենք ու դու էլ լավ գիտես, որ բոլորովին դժվար չէ ասենք 5 րոպեյով քո հետ կանգնած խոսողի, կողքինիդ հետ կանգնած խոսողի քաղաքական հայացքները որոշելը: Այո, Վիշ ջան, այնտեղ նաև իմ այնպիսի ընկերներ են եկել ու 5 րոպեից ավելի մնացել, ովքեր քեզնից ոչ պակաս հիասթափված են ու տվյալ պահին ՀԱԿ-ի համակիր չեն: Ու ցանկացած բանական մարդ ունակ է այդպիսիքին տարանջատել համախոհներից, այնպես որ խնդրում եմ, քո «տրամաբանական» սարկազմիկ անիմաստ գրառումները քեզ պահիր: Լա՞վ, մեր ըմբոստ եղբայր ;)

Chuk
09.10.2011, 17:51
Հ.Գ.
Չուկ հիշու՞մ ես, որ ասեցիր "հոկտեմբերին կակտիվանան", ես էլ ասեցի, որ հոկտեմբերին ֆուտբոլային կրքերն են ակտիվանալու ավելի մեծ թափով ու խլացնելու են քաղաքականը:
Արդեն իսկ սկսվել ա ասածս, մի 2 օրից էլ արդեն ոչ մեկը մոտակա մի 2 ամիսը չի հիշի Լևոնին, եթե նույնիսկ նա մյուս հավաքվածների հետ գիշերները քնի հրապարակում՝ վրանի տակ, ինչը իմ կարծիքով ավելի տրամաբանական ու հոգեբանորեն հզոր քայլ կլիներ, մի քիչ էլ տղամարդկային ;)
Ինչ լավ ա, որ ասածս հիշում ես:
Հիշու՞մ ես, որ ես այն ժամանակ ասացի, որ ակումբում քննարկումները հիմա ակտիվ չեն, որովհետև քննարկման հիմնական հարթակներն են փոխվել, հիմա ավելի շատ սոցիալական կայքերում են: Բայց նաև ասացի, որ հոկտեմբերին, ցավոք սրտի, ակտիվանալու է նաև ակումբի քննարկումները:

Այժմ եթե դու ազնիվ մարդ ես, պետք է խոստովանես, որ թեև դեռ միայն սկիզբն է հոկտեմբերի, բայց անգամ ակումբն ակտիվացավ: Լրատվամիջոցները ծայրեծայր ՀԱԿ-ի մասին էին խոսում: Բոլոր քաղ. գործիչները ՀԱԿ-ի մասին էին խոսում, բոլոր քաղ. ուժերը ՀԱԿ-ի մասին էին խոսում: Իսկ սոց. ցանցերն ուղղակի պայթում էին քաղաքականության, ու մասնավորապես ՀԱԿ նստացույցի մասին քննարկումներից, այդ թվում թե դրական, թե բացասական: Այնպես որ իմ առաջին «կանխագուշակումն» իրականացավ: Մինչդեռ հոկտեմբերը դեռ միայն նոր է սկսվել ;)

Ինչևէ: Ցավում եմ, բայց առաջիկա 20 օրերին ավելի շատ լսելու ենք ՀԱԿ-ի մասին, քան ՀԱԿ-ից ենք բան լսելու, թեև ՀԱԿ-ից էլ կլսենք: Բայց դա չի նշանակում որ ակտիվությունն ավարտվել է: Ակտիվությունը, ինչպես և նախանշել էի, միայն սկսվել ա ;)

Վիշապ
09.10.2011, 18:16
Ինչպիսի՜ լուրջ գրառում, ինչպիսի՜ լուրջ վերլուծություն իմ գրածի :))

Վիշապ ջան, արի մանկապարտեզի տարիքի նման մեկնաբանությունները թողնենք վաղ անցյալում, լա՞վ: Երկուսս էլ մեծ մարդիկ ենք ու դու էլ լավ գիտես, որ բոլորովին դժվար չէ ասենք 5 րոպեյով քո հետ կանգնած խոսողի, կողքինիդ հետ կանգնած խոսողի քաղաքական հայացքները որոշելը: Այո, Վիշ ջան, այնտեղ նաև իմ այնպիսի ընկերներ են եկել ու 5 րոպեից ավելի մնացել, ովքեր քեզնից ոչ պակաս հիասթափված են ու տվյալ պահին ՀԱԿ-ի համակիր չեն: Ու ցանկացած բանական մարդ ունակ է այդպիսիքին տարանջատել համախոհներից, այնպես որ խնդրում եմ, քո «տրամաբանական» սարկազմիկ անիմաստ գրառումները քեզ պահիր: Լա՞վ, մեր ըմբոստ եղբայր ;)

Հա, ենթադրում եմ, որ 5 րոպեում փաստորեն մի քանի հազար հոգու խոսքեր հասցրել ես գրանցել։ Դե ճիշտ էի ասում էլի՝«այո՜» բղավողներին ես հաշվել:)) Համ էլ ես ինձ հիասթափված չեմ զգում, ընդհակառակը՝ ուրախ եմ, որ արկածախնդիր անտաղանդների քարոզչությունը մեր ժողովդրի վրա ավելի ու ավելի քիչ է ազդում՝

Իմ դիտարկումներն այսպիսին են. անգամ բուն հանրահավաքներին մարդկանց թվաքանակն այնքան չէր, ինչքան ցանկալի էր, որ լինի:

Փա՛ռք Աստծուն։

Elmo
09.10.2011, 18:33
Չէ, տենց աստված չկար, բայց շուտով կլինի :D Եկեք ականատես լինենք, թե ինչպես է կերտվում պատմությունը և թարմացվում դիցարանը :D

չէ չէ մի վռազի, ինքը ջրբաժանի աստվածն ա:
Տեսա՞ր ոնց մարդը սեպտեմբերին իշխանությունների պորտը տեղը դրեց ու 7 օր շարունակ Սերժի հրաժարականը պանաջեց: Պարզապես հին աստվածերենով հրաժարական բառի փոխարեն երկխոսություն, զուգարան բառերն են օգտագործել: ես արդեն իմ վրա զգում եմ բարեփոխումները: Ու ընդհանրապխես ամեն անգամ երբ Լևոնազդը պահանջներ ա ներկայացնում իշխանություններին, թաթար մոնղել ա անվանում, ահագին ժողովրդի վիճակը լավանում ա: Էլ չեմ խոսում երկխոսության մասին: Այ մարդ էդ ի՞նչ լավ էինք ապրում էդ երկխոսության օրերին, անձմբ ես իմ վրա ահագին զգացել եմ էդ օրերի հաճույքը: Փողին փող չէին ասում, օլիգարխներին հասարակ ժողովուրդը էնքան էր ծեծել ու հալածել, որ սաղ իրանց ունեցվածքը ծախել ու սովորական էին ապրում: Ո՞նց էս տմարդի իշխանությունները բռնեցին դադարեցրեցին գյոզալ երկխոսությունը:

Chuk
09.10.2011, 18:49
Վիշապ ջան, արի մանկապարտեզի տարիքի նման մեկնաբանությունները թողնենք վաղ անցյալում, լա՞վ:
...

Հա, ենթադրում եմ, որ 5 րոպեում փաստորեն մի քանի հազար հոգու խոսքեր հասցրել ես գրանցել։ Դե ճիշտ էի ասում էլի՝«այո՜» բղավողներին ես հաշվել:))
Փաստորեն Չլավ :(

Համ էլ ես ինձ հիասթափված չեմ զգում, ընդհակառակը՝ ուրախ եմ, որ արկածախնդիր անտաղանդների քարոզչությունը մեր ժողովդրի վրա ավելի ու ավելի քիչ է ազդում՝

Փա՛ռք Աստծուն։
Ապեր, եթե դու ուզում ես քեզ հույս տաս, որ ՀԱԿ-ի համակիրները պակասում են, ապա խնդրում եմ դրա համար սխալ կոնտեքստով մի մեջբեր իմ խոսքերը: Իսկ էնպես, ասեմ կարծ. մտքիդ ծերով էլ չանցկացնես, որ Հայաստանում պակասելու են պայքարող քաղաքացիները:

Ես չեմ հասկանում, թե դա ինչ երազանք ա, բայց քո ու քո նմանների էդ երազանքն իրագործման ենթակա չի ;)

Վիշապ
09.10.2011, 18:59

:D Իսկապես թարկեմ, ճիշտ ես ասում, մանկապարտեզ է:

Չամիչ
09.10.2011, 19:23
Սկսե՛լ ա: Սկսել ա 4 տարի առաջ ու շարունակվում ա մինչև հիմա: ՈՒ հասնելու ա հաղթական ավարտին: Քո հետ կամ առանց քեզ, բայց նաև քո համար:

Կարելի ա իմանալ հաղթանակը ո՞նց ես պատկերացնում: Նկատի ունեմ ի՞նչ հաղթանակի մասին ա խոսքը, ընտրություններում հաղթելու մասին ա՞ խոսքը:

Որ ասում ես քո համար, կպարզաբանե՞ս, կոնկրետ,ինձ համար ի՞նչ ա լինելու:

Varzor
09.10.2011, 19:32
Ինչ լավ ա, որ ասածս հիշում ես:
Հիշու՞մ ես, որ ես այն ժամանակ ասացի, որ ակումբում քննարկումները հիմա ակտիվ չեն, որովհետև քննարկման հիմնական հարթակներն են փոխվել, հիմա ավելի շատ սոցիալական կայքերում են: Բայց նաև ասացի, որ հոկտեմբերին, ցավոք սրտի, ակտիվանալու է նաև ակումբի քննարկումները:
Այժմ եթե դու ազնիվ մարդ ես, պետք է խոստովանես, որ թեև դեռ միայն սկիզբն է հոկտեմբերի, բայց անգամ ակումբն ակտիվացավ: Լրատվամիջոցները ծայրեծայր ՀԱԿ-ի մասին էին խոսում: Բոլոր քաղ. գործիչները ՀԱԿ-ի մասին էին խոսում, բոլոր քաղ. ուժերը ՀԱԿ-ի մասին էին խոսում: Իսկ սոց. ցանցերն ուղղակի պայթում էին քաղաքականության, ու մասնավորապես ՀԱԿ նստացույցի մասին քննարկումներից, այդ թվում թե դրական, թե բացասական: Այնպես որ իմ առաջին «կանխագուշակումն» իրականացավ: Մինչդեռ հոկտեմբերը դեռ միայն նոր է սկսվել ;)
Ինչևէ: Ցավում եմ, բայց առաջիկա 20 օրերին ավելի շատ լսելու ենք ՀԱԿ-ի մասին, քան ՀԱԿ-ից ենք բան լսելու, թեև ՀԱԿ-ից էլ կլսենք: Բայց դա չի նշանակում որ ակտիվությունն ավարտվել է: Ակտիվությունը, ինչպես և նախանշել էի, միայն սկսվել ա ;)
Էդ ես երբ եմ առիթ տվել ազնվությանս վրա կասկածելու համար? ;) Իհարկե քաղաքական քննարկումներն ակտիվացել են :)
Բայց մինչև ֆուտբոլի հաղթանակի օրը: Հիմա ավելի շատ թեսոցիալական կայքերում, թեմամուլում և թեհեռուստատեսությամբ խոսում են ֆուտբոլից: Իռլանդիայի հետ խաղում էլ որ հաղթենք (հուսով եմ՝ կհաղթենք :) ) մոտավորապես մի 2ամիս ՀԱԿ-ի մասին էլ չենք էլ լսի, հետո էլ ձմեռ, Ամանոր, Սուրբ ծնունդ ... հասանք գարուն՝ հերթական ընտրություններ :)

Հա, ճիշտես նկատել, մինչև ամսվա վերջ ավելի շատ կքննարկենք, քան թե ակտիվ գործողություններ կտեսնենք, կամ էլ գոնե գործողությունների մոտակա պլան, բայց դե դa էլ է ձեր ընտրությունը :)

Chuk
09.10.2011, 19:37
Կարելի ա իմանալ հաղթանակը ո՞նց ես պատկերացնում: Նկատի ունեմ ի՞նչ հաղթանակի մասին ա խոսքը, ընտրություններում հաղթելու մասին ա՞ խոսքը:

Որ ասում ես քո համար, կպարզաբանե՞ս, կոնկրետ,ինձ համար ի՞նչ ա լինելու:
Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:

Ոչ, Չամիչ ջան, խոսքը ընտրություններում հաղթելը չէ: Ընդհանրապես ընտրություններում հաղթելը հարաբերական հասկացություն է: Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը: Ու ընտրությունների նման հաղթանակը, այսինքն չկեղծված ընտրությունների հասնելը, ոչ թե վերջնական հաղթանակ է, այլ ընդամենը հանգրվան պայքարի ճանապարհին, որովհետև դրանից հետո դեռ իշխանության եկած ուժին պետք է պարտադրել ստեղծել պետության՝ վերևում նշածս մոդելը:

Ու այստեղ էլ հստակեցնեմ, որ էդ վերևում նշածս մոդելը բացարձակ տեսքով չի կարող լինել: Երբ ասում ենք, որ ուզում ենք օրենքի իշխանություն, հստակ հասկանում ենք, որ դա չի կարող լինել իդեալական: Աշխարհում չկա որևէ երկիր, որևէ համակարգ, որևէ կառույց, որտեղ բացարձակ օրենքի իշխանություն լինի, ամեն տեղ էլ ինչ-որ չափով օրենքը խախտվում է: Բայց այ կա սահման, որից էս կողմ դու քեզ օրենքով պաշտպանված ես զգում, այն կողմում՝ պաշտպանված չես զգում: Ուրեմն ես խոսում եմ այն սահմանի մասին, որում թե՛ ես, թե՛ դու մեզ օրենքով պաշտպանված կզգանք: Ու մեր մեծ մասն իրենց օրենքով պաշտպանված կզգան:

Վերջին հարցիդ, կարծում եմ, արդեն իսկ պատասխանել եմ: Կարծում եմ կհամաձայնվես, որ երբ այսպիսի պետություն կառուցենք, երբ հասնենք այդ հանգրվանին, դու կհասկանաս, թե քեզ դրանից ինչ է լինելու:

Եվս մեկ հստակեցում: Նման վերջնակա հաղթանակի, վերջնագծի չեն հասնում ո՛չ մեկ տարում, ո՛չ էլ 5 տարում:
Էնպես որ ավարտեմ 88-ի, ապա 2008-ի ապա հիմիկվա լոզունգով. պայ-քա՛ր, պայ-քա՛ր, մինչև վե՛րջ:

Chuk
09.10.2011, 19:41
Հիմա ավելի շատ թեսոցիալական կայքերում, թեմամուլում և թեհեռուստատեսությամբ խոսում են ֆուտբոլից:
Գուցե պատճառը իմ ֆուտբոլով չհետաքրքրվելը, իսկ քաղաքականությամբ հետաքրքրվելն է, սակայն իմ շուրջն ամենուրեք քաղաքական քննարկումներն ավելի շատ են, թե ռեալ կյանքում, թե համացանցում: Սակայն ես չեմ վիճում, որ տղերքի փայլուն հաղթանակը (նույնիսկ ես, ֆուտբոլից բան չհասկացողս վերջին 15 րոպեն նայել ու հպարտությամբ եմ լցվել) լայն արձագանք է գտել, տեղին արձագանք է գտել ու քննարկվում է ու ճիշտ է անում: Միայն թե, ի տարբերություն քեզ, ես այդ երկու քննարկումները չէի փորձի դնել նույն հարթության մեջ ;)

Varzor
09.10.2011, 19:42
Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:
Փաստորեն սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալստյանը :D
Բայց գոնե հանուն հաջորդ հարյուրամյակի սերունդների հարկավոր է պայքարել :)

Varzor
09.10.2011, 19:44

չեմ դնում մի հարթւթյան մեջ իմաստային տեսանկյունից, բայց հո զանգվածայնության առումով կարող եմ? ;)
Ֆուտբոլիստների հաղթանակը տոնելուն քաղաքի փողոցներում այնքան մարդ էր հավաքվել, որ եթե ազգային հավաքականը արտահերթ պահանջեր՝ տեղում կստանար :)
Ու ընդ որում չէին խանգարում ոչ ցուրտը, ոչ իշխանությունները ոչ էլ քաղաքական կողմնորոշումները, անձերի խնդիր էլ չկար ;)

Chuk
09.10.2011, 19:44
Փաստորեն սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալստյանը :D
Բայց գոնե հանուն հաջորդ հարյուրամյակի սերունդների հարկավոր է պայքարել :)
Ոչ, Վարզոր ջան: Սպասում են տանը դիվանին նստածները, իսկ մենք առանց Քրիստոսին սպասելու փորձում ենք դա անել ու անելու ենք ;)

Varzor
09.10.2011, 19:46
Ոչ, Վարզոր ջան: Սպասում են տանը դիվանին նստածները, իսկ մենք առանց Քրիստոսին սպասելու փորձում ենք դա անել ու անելու ենք ;)
Ես գրել էի "ենք", ոչ թե "եք" ;)
Կանեք՝ կուրախանաք, ես էլ ձեզ հետ միասին, ձեզ համար նույնպես :)

Կարեն Կանտարով
09.10.2011, 19:53
Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:

Ոչ, Չամիչ ջան, խոսքը ընտրություններում հաղթելը չէ: Ընդհանրապես ընտրություններում հաղթելը հարաբերական հասկացություն է: Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը: Ու ընտրությունների նման հաղթանակը, այսինքն չկեղծված ընտրությունների հասնելը, ոչ թե վերջնական հաղթանակ է, այլ ընդամենը հանգրվան պայքարի ճանապարհին, որովհետև դրանից հետո դեռ իշխանության եկած ուժին պետք է պարտադրել ստեղծել պետության՝ վերևում նշածս մոդելը:

Ու այստեղ էլ հստակեցնեմ, որ էդ վերևում նշածս մոդելը բացարձակ տեսքով չի կարող լինել: Երբ ասում ենք, որ ուզում ենք օրենքի իշխանություն, հստակ հասկանում ենք, որ դա չի կարող լինել իդեալական: Աշխարհում չկա որևէ երկիր, որևէ համակարգ, որևէ կառույց, որտեղ բացարձակ օրենքի իշխանություն լինի, ամեն տեղ էլ ինչ-որ չափով օրենքը խախտվում է: Բայց այ կա սահման, որից էս կողմ դու քեզ օրենքով պաշտպանված ես զգում, այն կողմում՝ պաշտպանված չես զգում: Ուրեմն ես խոսում եմ այն սահմանի մասին, որում թե՛ ես, թե՛ դու մեզ օրենքով պաշտպանված կզգանք: Ու մեր մեծ մասն իրենց օրենքով պաշտպանված կզգան:

Վերջին հարցիդ, կարծում եմ, արդեն իսկ պատասխանել եմ: Կարծում եմ կհամաձայնվես, որ երբ այսպիսի պետություն կառուցենք, երբ հասնենք այդ հանգրվանին, դու կհասկանաս, թե քեզ դրանից ինչ է լինելու:

Եվս մեկ հստակեցում: Նման վերջնակա հաղթանակի, վերջնագծի չեն հասնում ո՛չ մեկ տարում, ո՛չ էլ 5 տարում:
Էնպես որ ավարտեմ 88-ի, ապա 2008-ի ապա հիմիկվա լոզունգով. պայ-քա՛ր, պայ-քա՛ր, մինչև վե՛րջ:

Պայքարի վերջնական փուլին հասնելու համար կա 3 մեթոդ՝
1. միանալ ազգային թշնամուն:
2. կազմակերպել հերթական մարտի 1 ի ու հոկտեմբերի 27 ի դեպքերը:
Կամ իմ մեթոդը՝
3. Կոալիցիայի կադրերում ու Ղեկավարության Աթոռներում ունենանք մեր մարդիքն:
Չուկ,եթե թույլ տա՞ս ասեմ ինչպես:
Հա մի բան էլ,գիտեք ո՞ր Ղեկավարությունը Ընդիմության հսկումով իր ձեռքի մեջ է պահում զանգվածին....

ՈՒստի եվ պետք էր ՀԱԿ ն միացնել Սոցիալիստական Կոմկուսի հետ ,կամ Ստալինիզմ?

Տրիբուն
09.10.2011, 20:23
...
Ապեր, եթե դու ուզում ես քեզ հույս տաս, որ ՀԱԿ-ի համակիրները պակասում են, ապա խնդրում եմ դրա համար սխալ կոնտեքստով մի մեջբեր իմ խոսքերը: Իսկ էնպես, ասեմ կարծ. մտքիդ ծերով էլ չանցկացնես, որ Հայաստանում պակասելու են պայքարող քաղաքացիները:

Ես չեմ հասկանում, թե դա ինչ երազանք ա, բայց քո ու քո նմանների էդ երազանքն իրագործման ենթակա չի ;)

Չուկ ջան, ՀԱԿ-ի համակիրները չեն պակասում, ճիշտ ես, նրանք այնքան են, որքան պետք է ցանկացած քաղաքական ուժին կենդանի մնալու համար: ՀԱԿ-ի ողջ տխմար բանաձևից կարող եմ համաձայնվել մասնակիորեն միայն մի դրույթի հետ - ՀԱԿ-ը միակ կենդանի «ընդդիմադիր» ուժն ա: Բայց սա ոչ մի աղերս չունի համաժողովրդական շարժման, հասարակության լայն շերտերի նկրտումների իրացման հետ:

Էտ ՀԱԿ-ի հետ պայքարող քաղաքացիները հերիքելու են միայն նրան, որ ՀԱԿ-ին հասցնեն ԱԺ դուռը, ոչ մի սանտիմ սրանից ավելի: Ու քանի որ էս քաղաքական ուժը լայն զանգվածներին այլևս ոչ մի բանով չ կարողանում հետաքրքրել, Լևոնի քարոզներն էլ բոլորին հոգնեցրել ու զզվեցրել են, հորինեցին «ավանդների վերադարձ» աֆյոռան, նույն-նույն ՕԵԿ-ի ոճով: Ոչ մի նոր բան, ոչ մի թարմություն, ոչ մի առաջարկ ժողովրդին, որը կարա իմ նմանին դիվանի վրից հանի ու ուղարկի հրապարակ: Լևոնի քարոզներն ու Նիկոլի ոգևորված բղավոցը էլ ոշշշշ մի բա, բացարձակապես:

ՀԱԿ-ը նախընտրական պայքարը վատ չի սկսել, բայց մի քիչ շուտ ա սկսել - ինչպես միշտ Լևոնի գենիալնի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ակնկալվող ոգևորությունն ավարտվեց խորագույն ապատիայով - ավելի վատ քան մարտից հետո էր:

Տրիբուն
09.10.2011, 20:26
Ապրես, ձյաձ, վերջին գրառման համար: Թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողներն ըստ էության գիտեն, թե ում ա պետք արհամարհել: Ու թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողները գիտեն, որ ՀԱԿ-ին պետք չի արհամարհել ու չեն արհամարհում: Չես արհամարհում անգամ դու՝ այստեղ քննարկելով:

Ինչևէ:

Նախորդ գրառումներիդ միայն մեկ արձագանք. Սկսե՛լ ա: Սկսել ա 4 տարի առաջ ու շարունակվում ա մինչև հիմա: ՈՒ հասնելու ա հաղթական ավարտին: Քո հետ կամ առանց քեզ, բայց նաև քո համար:

Չորս տարի առաջ սկսել ա Լևոնին նախագահ կարգելու չհաջողված պրոցեսը, որին բոլորս միացել ենք ավգյան ախոռները մաքրելու թեզին հավատալով: Թուլամորթության ու անվճռականության պատճառով մեռած «սկսել ա»-ն ավարտվելու գոնե ՀԱԿ-ին ԱԺ ճխտելով:

Ո էս հաստատ առանց ինձ, ու իմ համար բացարձակապես ոչինչ:

zanazan
09.10.2011, 21:08
Ոչ, Վարզոր ջան: Սպասում են տանը դիվանին նստածները, իսկ մենք առանց Քրիստոսին սպասելու փորձում ենք դա անել ու անելու ենք ;)
Տենաս Լյովիկն էլ ա քո:think չափ հավատում?:think

Ձայնալար
09.10.2011, 22:08
:D ...
Օյ, կներեք։:8

Կարգին էլ մեկնաբանել եք իմ տուֆտաբանությունը:good Ստիպված եմ բացատրել, որ այն պարզապես կատակ էր, հումարախառն նմանակ անելու փորձ էր, որը ըստ վերի գրածների, փաստորեն ձախողվեց։ Երեկվա հրապարակային ցնդաբանոցու համեմատ երևի իմ գրածը կարգին լուրջ բան է թվացել:))
Ինչևէ շնորհակալ եմ անիմաստ ուշադրության համար։:P
Բա ինշշշ կա՞ ազատատենչ պայքարող ժողովդրից…

Վիշապ ջան, գրառմանդ հումորապարոդյայոտ շերտը ջոգած ա, ըստ իս, բավական հաջող է ստացվել: Բայց պատասխանել եմ գրառմանդ լուրջ շերտին, որի առկայությունը չեմ կարծում թե կժխտես: Հաստատ էս գրառումը կատարելիս չէիր մտածում, թե երևի Ձայը խմած վախտ պատահաբար անտեսանելի ա սարքել, այլ ավելի շատ հակված էիր կարծելու, որ մոդերներից մեկը չարանենգորեն թեման ֆուկ ա արել: Երե սխալվում եմ, կներես, կոլեգա, բայց ես տենց եմ կարծում:

Chuk
09.10.2011, 22:28
Չուկ ջան, ՀԱԿ-ի համակիրները չեն պակասում, ճիշտ ես, նրանք այնքան են, որքան պետք է ցանկացած քաղաքական ուժին կենդանի մնալու համար: ՀԱԿ-ի ողջ տխմար բանաձևից կարող եմ համաձայնվել մասնակիորեն միայն մի դրույթի հետ - ՀԱԿ-ը միակ կենդանի «ընդդիմադիր» ուժն ա: Բայց սա ոչ մի աղերս չունի համաժողովրդական շարժման, հասարակության լայն շերտերի նկրտումների իրացման հետ:

Էտ ՀԱԿ-ի հետ պայքարող քաղաքացիները հերիքելու են միայն նրան, որ ՀԱԿ-ին հասցնեն ԱԺ դուռը, ոչ մի սանտիմ սրանից ավելի: Ու քանի որ էս քաղաքական ուժը լայն զանգվածներին այլևս ոչ մի բանով չ կարողանում հետաքրքրել, Լևոնի քարոզներն էլ բոլորին հոգնեցրել ու զզվեցրել են, հորինեցին «ավանդների վերադարձ» աֆյոռան, նույն-նույն ՕԵԿ-ի ոճով: Ոչ մի նոր բան, ոչ մի թարմություն, ոչ մի առաջարկ ժողովրդին, որը կարա իմ նմանին դիվանի վրից հանի ու ուղարկի հրապարակ: Լևոնի քարոզներն ու Նիկոլի ոգևորված բղավոցը էլ ոշշշշ մի բա, բացարձակապես:

ՀԱԿ-ը նախընտրական պայքարը վատ չի սկսել, բայց մի քիչ շուտ ա սկսել - ինչպես միշտ Լևոնի գենիալնի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ակնկալվող ոգևորությունն ավարտվեց խորագույն ապատիայով - ավելի վատ քան մարտից հետո էր:
Ապեր, էլի վերադառնանք մեր յուղ ու բրնձին ու նորից գրեմ են, բացատրեմ էն, ինչկ մի անգամ չի որ գրել եմ, մի անգամ չի, որ բացատրել եմ:

Համաժողովրդական շարժում չի նշանակում հոսք, որի մեջ է ողջ ժողովուրդը: Դա նշանակում է հոսք, որի մեջ են բոլոր շերտերի մարդիկ: Ու մեր շարժումը համաժողովրդական է, որովհետև շարժման մեջ են բոլոր սոցիալական խավերից, տարիքային խմբերից, սեռային խմբերից, կրթական ցենզի, տարածաշրջանային և այլ խմբերը ներկայացնող մարդիկ: Վերջ: Վերջակետ: Իսկ ողջ ժողովուրդը երբևէ չի կարող նույն հոսքի մեջ լինել, դա ուտոպիա ա:

Այդ համաժողովրդական շարժման մասնակիցները դեռ կապացուցեն, որ իրենք էնքան են, որ հեղափոխություն են անելու: Էն, որ որոշակի մոբիլիզացիայի խնդիր ունի ՀԱԿ-ը, ոչ մեկս չի հերքում: Բայց ոգևորությունը չի կոտրվել, ապատիայի մասին խոսք չկա: Ու դա բարեբախտաբար: Որովհետև ապատիան կործանարար է ոչ թե լոկ ՀԱԿ-ի կամ ՀԱԿ համախոհների, համաժողվրդական շարժման մասնակիցների համար, այլ բոլորիս, այդ թվում քո համար: Գնել, իմ բարեկամ, հասկացիր հասարակ բան. քեզ, ինձ, ոչ մեկիս ձեռ չի տալիս ապատիան, դադարի՛ր դրա մասին «երազելը»:

Ու դուխդ էլ մի գցի, իմ ընկեր, հաղթելու ենք ;) Գլուխդ բարձր ապեր, ինչքան էլ հիասթափված լինես, ինչքան էլ հուսահատված լինես, ես ու լիքը ուրիշներս դուխներս տեղն ա, վճռականություններս տեղն ա, չենք ընկրկելու: Չմտածես, ախպերս, լավ ա լինելու ;)

Չամիչ
09.10.2011, 22:55
Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը

Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը:

Օրենքի իշխանությունը ո՞վ պիտի հաստատի, Լեւոն Տեր Պետրոսյա՞նը, կխնդրեի նշել այն գործոնները որոնցով նա շահել է քո վստահությունը:

Լեւոն Տեր Պետրոսյանը արդեն եղել է իշխանության ղեկին եւ իր կառավարման օրոք ապացուցել է, որ արժանի չէ վստահության: Եթե կարող էր ինչ որ լավ բան անել Հայաստան պետության համար, ապա թող աներ, չէ՞ որ ստացել էր այդ հնարավորությունը:

Կխնդրեի նշել այն գործոնները որոցով առաջնորդվելով դու լցվում ես վստահությամբ եւ գնում ես այդ առաջնորդի հետեւից, համաձայն որոնց դու հայտարարում ես, որ գործելու է օրենքի իշխանությունը:

Chuk
09.10.2011, 23:01

Չամիչ ջան, եթե մի փոքր հույս ունենայի, որ եթե ներկայացնեմ իմ տեսակետները, քո դիրքորոշումը գոնե մեկ միլիմետր կկարողանամ փոխել, ապա չէի ալարի ու նորից կգրեի այն ամենն, ինչը ֆորումում ու մասնավորապես այս թեմայում բազմիցս գրել եմ: Բայց քանի-որ ունեմ այդ համոզվածությունը, ապա փասս, հրաժարվում եմ քո համար ասուլիս անցկացնել ու պատասխանել քո հարցադրումներին:

Կսահմանափակվեմ ևս մեկ անգամ շեշտելով իմ համար մի ֆունդամենտալ գաղափար. իմ պայքարն անձերի համար չէ ու անձերի դեմ չէ, ի տարբերություն քեզ ու շատերի ես ոչ անձատյաց եմ, ոչ էլ անձապաշտ, ու իմ համոզմունքներն ու սկզբունքները, իմ գիտակցությունն ու տրամաբանությունը ասում են մեկ պարզ բան. անգամ տականքը կարող է լավ շարժում առաջնորդել, դեպի լավը տանող ուղի բացել: Բայց սա չի նշանակում, որ Լևոնին ես տականք եմ համարում: Ես ընդամենը ասում եմ, որ ԱՆԳԱՄ տականքը դա կարող էր անել, հետևաբար խնդրում եմ, քո անձնատյացությունն ու ամեն ինչ լոկ անձերով պայմանավորելն իմ գլխին մի՛ փաթաթիր:

Չամիչ
09.10.2011, 23:16

Նախ սկսենք հետեւյալից, կխնրեի չվիրավորել եւ անհիմն չմեղադրել: Ինչի՞ց եզրակացրիր, կամ ինչից որոշեցիր, որ ես անձատյաց եմ, կամ էլ անձապաշտ եմ, կխնդրեի բերել կոնկրետ հիմնավորումներ, համաձայն որոնց դու եկել ես այն եզրահանգման, որ ես անձապաշտ եմ կամ անձատյաց:

Դու գնում ես, մի խմբավորման հետեւից, որը ունի առաջնորդ, ես էլ ուզում եմ պարզել, որո՞նք են այն հիմնավոր գործոնները, որոնք քեզ օգնել են վստահությամբ համակվել այդ խմբավորամ եւ նրա առաջնորդի նկատմամբ:

Հարցը տալիս եմ լրիվ անկեղծ: Ուզում եմ պարզել, ինձ համար բացահայտել այն ինչը միգուցե ես չեմ հասկանում: Պատասխան կա՞, եթե կա, ապա կխնդրեի պատասխանել:

Mephistopheles
09.10.2011, 23:52
Ժող ջան, կարող ենք քննարկել ՀԱԿ-ի սխալները, քննադատել ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ… ու լավ էլ կանենք… հարցը իմ համար դա չի… էս պրոցեսից ՀԱԿ-ն իր դասերը պիտի քաղի մենք էլ մերը…

ինձ ուղղակի մի բան ա անհանգստացնում… էն ուրախությունն ու խրախճանքը, որ տիրում ա էս "պարտության" շուրջ… պրոբլեմն անգամ պարտության շուրջ խրախճանքը չի, եթե դա լիներ երկու քաղաքական ուժերի միջև, երբ մի ուժ պարտվում ա մյուսը հաղթում ու երկուսն էլ ունենում են որոշակի քանակությամբ հետևորդներ– ազնիվ հետևորդներ…

…բայց մենք էսօր ուրախանում ենք ոչ թե ինչ որ մի ուժի հաղթանակի համար, այլ ինչ որ մի ուժի պարտության համար որն ըստ էության նշանակում ա, որ էս ռեժիմը ոչ միայն կարող ա հարատևի, այլ նաև ամրապնդվի ու դատելով մեր հասարակության տենդենցներից, կարող ա հարատևի ու փաստորեն դառնա Հայաստանում հնարավոր միակ կառավարման սիստեմը…

(1) արտագաղթը ըստ էության արդեն ոչ միայն ընդդիմությանն ա անհանգստացնում, այլ նաև սփյուռքին. (2) Հայաստանում եստ էության երկու կոպեկով ցանկացած բողոքի բերան հեշտությամբ կարելի ա փակել… ոսկերիչներ, տաքսիստներ, վրացական համարանիշներ, բուտկեք… մնացածնե էլ դուք ասեք… միակ մարդիկ որ դեռ ոտքի են դրանք Մարտի 1-ի ու զոհված զինվորների ծնողներն են, էն էլ երևի ոչ բոլորը ու նրանց մեջքին ովքեր են կանգնած, էդ էլ հայտնի չի… մեն մենակներն են… էդքան մարդկանց տներից դուրս հանեցին, փողոցները գցեցին…

Լավ եք անում ուրախանում եք ժողովուրդ ջան, խնդիր չկա, պարտությունը պարտություն ա… թեկուզ ժամանակավոր… ուղղակի հաղթողն ո՞վ ա… ասեք իմանամ ես էլ ձեզ միանամ… թե դիլխոր պպզենք ու ծխենք…

Կարեն Կանտարով
10.10.2011, 08:04
Պայքարի վերջնական փուլին հասնելու համար կա 3 մեթոդ՝
1. միանալ ազգային թշնամուն:
2. կազմակերպել հերթական մարտի 1 ի ու հոկտեմբերի 27 ի դեպքերը:
Կամ իմ մեթոդը՝
3. Կոալիցիայի կադրերում ու Ղեկավարության Աթոռներում ունենանք մեր մարդիքն:
Չուկ,եթե թույլ տա՞ս ասեմ ինչպես:
Հա մի բան էլ,գիտեք ո՞ր Ղեկավարությունը Ընդիմության հսկումով իր ձեռքի մեջ է պահում զանգվածին....

ՈՒստի եվ պետք էր ՀԱԿ ն միացնել Սոցիալիստական Կոմկուսի հետ ,կամ Ստալինիզմ?

Սոցիալիզմը հաղթելու է,ես չեմ ասի իմ մեթոդները,կասեմ միայն՝ բաժանիր եվ տիրիր…

Chuk
10.10.2011, 10:53
Նախ սկսենք հետեւյալից, կխնրեի չվիրավորել եւ անհիմն չմեղադրել: Ինչի՞ց եզրակացրիր, կամ ինչից որոշեցիր, որ ես անձատյաց եմ, կամ էլ անձապաշտ եմ, կխնդրեի բերել կոնկրետ հիմնավորումներ, համաձայն որոնց դու եկել ես այն եզրահանգման, որ ես անձապաշտ եմ կամ անձատյաց:

Դու գնում ես, մի խմբավորման հետեւից, որը ունի առաջնորդ, ես էլ ուզում եմ պարզել, որո՞նք են այն հիմնավոր գործոնները, որոնք քեզ օգնել են վստահությամբ համակվել այդ խմբավորամ եւ նրա առաջնորդի նկատմամբ:

Հարցը տալիս եմ լրիվ անկեղծ: Ուզում եմ պարզել, ինձ համար բացահայտել այն ինչը միգուցե ես չեմ հասկանում: Պատասխան կա՞, եթե կա, ապա կխնդրեի պատասխանել:
Ամենևին վիրավորելու միտք չեմ ունեցել: Նման եզրահանգման եկել եմ հենց քո գրառումներից, ըստ որոնց դու ուղղակի «տանել չես կարողանում» Տեր-Պետրոսյանին և զուտ այդ անձի հետ պայմանավորված արդեն իսկ վատ վերաբերմունք ունես շարժման նկատմամբ:

Շատ լավ: Արի այսպես: Ես ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ոչ շատ ծավալուն, այլ հակիրճ ներկայացնել, թե ինչու եմ հավատում, որ ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ունակ է առաջնորդել շարժման այն փուլը, որում գտնվում ենք, և որը վերջնականում բերելու է հաղթական ավարտին:

Ես դա անելու եմ ցանկացած դեպքում, անկախ այս հարցիս հնչեցրածդ պատասխանիցդ: Սակայն քանի որ ասացիր, որ ես քեզ անհիմն եմ մեղադրել, ես խնդրում եմ հիմա անկեղծ պատասխանել հարցիս. ինչպե՞ս ես վերաբերվում Տեր-Պետրոսյանին: Չունե՞ս նրա նկատմամբ չափազանց վատ, ատելության ձգտող վերաբերմունք: Խնդրում եմ պատասխանել անկեղծ, նաև հիշելով, որ առկա են քո հին գրառումները:

Magic-Mushroom
10.10.2011, 11:22
Չուկ ջան ես ի սրտե ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հոգով ձեր հետ եմ հանրահավաքում,ափսոս չեմ կարող ներկա գտնվել,հիմա Ամստերդամում եմ,չես ասի շատ մարդ կա եւ հնարավորություն կա ինտերնետով ուղիղ եթերով դիտել,կամ լսել,շնորհակալություն:

Chuk
10.10.2011, 11:26

Շնորհակալ եմ մաղթանքի համար:
Հայտարարված 7-օրյա նստացույցը ավարտվել է: Իրականում այն ձգվեց 8 օր, որովհետև հավանաբար սկզբից հաշվի չէր առնվել, որ 7-րդ օրը Հայաստանն ապրելու է ֆուտբոլային կյանքով ու նպատակահարմար չէր ավարտի համար նախատեսված մեծ ու հզոր հանրահավաքն այդ օրն անել:

Հաջորդ հանրահավաքը հոկտեմբերի 28-ին է, որտեղ կուրվագծվեն պայքարի հետագա, կոնկրետ քայլերը:
Մինչ այդ ՀԱԿ-ն, ըստ ամենայնի, աշխատանք ունի կատարելու Երևանի համայնքներում ու մարզերում, մոբիլիզացնելու համակիրներին:

Մարդկանց քանակը բավական շատ էր, բայց ոչ այնքան, որքան որ ես կուզեի տեսնել:

Կարեն Կանտարով
10.10.2011, 12:20

Կարելի է ՞ միանալ ձեր պայքարին,եվ ի՞նչու է ՀԱԿ ը կոչվում Հայոց Ազգային Կոնգրես:

Քեռուս հետ եմ գալու…

Չամիչ
10.10.2011, 14:29
ինչպե՞ս ես վերաբերվում Տեր-Պետրոսյանին: Չունե՞ս նրա նկատմամբ չափազանց վատ, ատելության ձգտող վերաբերմունք: Խնդրում եմ պատասխանել անկեղծ, նաև հիշելով, որ առկա են քո հին գրառումները:

Որեւէ անձի հանդեպ ատելություն ունենալը լրիվ անիմաստ եմ համարում: Ամեն մարդ էնպիսին է ինչպիսին, որ կա: Որեւէ անձի հանդեպ ատելություն երբեւէ չեմ ունեցել եւ չեմ էլ ունենա: Անկեղծ ասած այնքան էլ չհասկացա, թե իմ վերաբարմունքը Լեւոն Տեր Պետրոսյանի անձի նկատմամբ ի՞նչ կապ ուներ իմ հարցի էության հետ: Չափազանց քիչ եմ հետաքրքրված Լեւոն Տեր Պետրոսյան անձով, վերաբերմունք, առհասարակ չունեմ: Ինձ հետաքրքիր է, որո՞նք են այն ծանրակշիռ գործոնները, որոնց առկայությունը քեզ ստիպում է հավատալ, որ կոնգրեսի հաղթանակի դեպքում երկրում տիրելու է օրենքի իշխանությունը:

Chuk
10.10.2011, 14:36
Ինձ հետաքրքիր է, որո՞նք են այն ծանրակշիռ գործոնները, որոնց առկայությունը քեզ ստիպում է հավատալ, որ կոնգրեսի հաղթանակի դեպքում երկրում տիրելու է օրենքի իշխանությունը:
Չամիչ ջան, ուրեմն մի անգամ էլ հստակեցնեմ. ոչ մեկի հաղթանակը չի կարող նշանակել, որ տիրելու ա օրենքի իշխանություն: Կարծել, որ կոնկրետ ինչ-որ մեկին իշխանության բերելով հաստատվելու է այդ օրենքի իշխանությունը ինքնախաբեություն է: Դու չես կարող գտնել իմ որևէ գրառում, որտեղ ես նման միտք եմ արտահայտել, հետևաբար քո հարցը ես որակում եմ, որպես իմ գրածների կամ չհասկանալ, կամ խեղաթյուրել:

Հարց երկրորդ. ինչու՞ ես կարծում, թե ես քեզ պետք է հաշվետու լինեմ, թե ինչու՞ եմ համարում, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժումը հանգրվան է օրենքի իշխանության հաստատելու ճանապարհին: Դու նվազ անգամ քո համար շա՞նս թողել ես, որ իմ ասածները քեզ կարող են համոզել, եթե ես մանրամասն փաստարկեմ, թե՞ ուղղակի խոսացնում ու քո կարծիքով փորձում ես ցույց տալ իմ համոզմունքների սնանկությունը: Խնդրում եմ այս հարցերին ևս հնարավորինս ազնիվ ու անկեղծ պատասխանել:

Չամիչ
10.10.2011, 14:52
Չամիչ ջան, ուրեմն մի անգամ էլ հստակեցնեմ. ոչ մեկի հաղթանակը չի կարող նշանակել, որ տիրելու ա օրենքի իշխանություն: Կարծել, որ կոնկրետ ինչ-որ մեկին իշխանության բերելով հաստատվելու է այդ օրենքի իշխանությունը ինքնախաբեություն է: Դու չես կարող գտնել իմ որևէ գրառում, որտեղ ես նման միտք եմ արտահայտել, հետևաբար քո հարցը ես որակում եմ, որպես իմ գրածների կամ չհասկանալ, կամ խեղաթյուրել:

Հարց երկրորդ. ինչու՞ ես կարծում, թե ես քեզ պետք է հաշվետու լինեմ, թե ինչու՞ եմ համարում, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժումը հանգրվան է օրենքի իշխանության հաստատելու ճանապարհին: Դու նվազ անգամ քո համար շա՞նս թողել ես, որ իմ ասածները քեզ կարող են համոզել, եթե ես մանրամասն փաստարկեմ, թե՞ ուղղակի խոսացնում ու քո կարծիքով փորձում ես ցույց տալ իմ համոզմունքների սնանկությունը: Խնդրում եմ այս հարցերին ևս հնարավորինս ազնիվ ու անկեղծ պատասխանել:

Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը

Չուկ ջան, սրանք հենց քո խոսքերն են: Տվյալ պահին դու սատարում ես քաղաքական կոնկրետ ուժի, հետեւաբար, Հայաստանում օրենքի իշխանություն հաստատվելու հույսերը կապում ես հենց այդ ուժի իշխանության գալու հետ: Եթե էտպես չի՞, ապա ինչպե՞ս է:

Իսկ ես քեզ խնդրել ե՞մ, որ դու ինձ հաշվետու լինես: Ես ունեմ հարց, որի պատասխանը ինձ չափազանց հուզում է, եվ սա ասնում եմ ամենայն անկեղծությամբ, եթե քո պատվից վեր ես համարում ինձ պատասխան տալը, ապա հենց էտպես էլ ասա:

Նորից եմ շեշտում, այն հարցը, որը արդեն քանի անգամ տալիս եմ ինձ չափազանց հուզում է, ես անկեղծորեն սպասում եմ քո պատասխանին:

Chuk
10.10.2011, 15:08

Պատվիցս վեր չի, պարզապես իմ փորձը ինձ հուշում է, որ անիմաստ խոսակցություն է: Խնդիրն այն է, որ «երկուսս էլ լավ գիտենք, որ քաղաքական հարցերում մեր մոտեցումները տարբեր են»: Չակերտների մեջ բերված խոսքերը ոչ ավել, ոչ պակաս, այլ հենց քո խոսքերն են, որոնք ասել ես ինձ ընդամենը 2 տարի առաջ 2009 թ.-ի հենց հոկտեմբեր ամսվա կեսերին: Դա մոտավորապես այն ժամանակներն էին, երբ դու ինձ և էլի մի քանի ակումբականների «մեղադրում» էիր, որ իբր «լևոննականներով վրա ենք տվել» ու որ «եթե իմանայիր որ լևոնականներ ենք, նույնիսկ չէիր խոսի», ինչպես նաև «ցինիկաբար» արդարացնում էիր քաղաքական գործիչների ձերբակալությունները (մարտի 1-ի դեպքերի հետ կապված) ու պնդում, որ նրանք «պետական հեղաշրջման փորձ են արել» ու պետք է ձերբակալվեին: Այդ ամենը, ինչպես նաև քննարկումների ընդհանուր ոճը, դիմացինների փաստարկները բացարձակապես չլսելը ու անտեսելը ինձ տվել ենք հիմք թե՛ հասկանալու անձամբ Լևոնի նկատմամբ վերաբերմունքդ, թե՛ ՀԱԿ համակիրների նկատմամբ վերաբերմունքդ (որոնք քո համար ոչ այլ ինչ են, քան «լևոնականներ»), թե իրականում մեր մոտիվացիան հասկանալ չուզելդ:

Անկախ այս ամեն ինչից ես վերևում գրել էի, որ հարցերիդ կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ու կպատասխանեմ քիչ անց, սակայն ոչ թե քննարկման մեջ մտնելու միտումով (ես հրաշալի գիտեմ, որ թեկուզ չփաստարկված, բայց իմ բոլոր փաստարկները «հակափաստարկվելու» են), այլ ընդամենը իմ ասելիքն ասելու ու մի կողմ քաշվելու համար, քանի որ տվյալ պահին քո հետ այդ հարցով քննարկման մեջ մտնելն արդյունավետ ու ինձ պետքական չեմ համարում:

Վիշապ
10.10.2011, 15:19
Վիշապ ջան, գրառմանդ հումորապարոդյայոտ շերտը ջոգած ա, ըստ իս, բավական հաջող է ստացվել: Բայց պատասխանել եմ գրառմանդ լուրջ շերտին, որի առկայությունը չեմ կարծում թե կժխտես: Հաստատ էս գրառումը կատարելիս չէիր մտածում, թե երևի Ձայը խմած վախտ պատահաբար անտեսանելի ա սարքել, այլ ավելի շատ հակված էիր կարծելու, որ մոդերներից մեկը չարանենգորեն թեման ֆուկ ա արել: Երե սխալվում եմ, կներես, կոլեգա, բայց ես տենց եմ կարծում:

Ձայ ջան միակ բանը որ մտածել եմ սա է՝ «յանի էս ու՞ր ա մեր թեման», բայց քանի որ ոչ մի ապացույց չունեմ, ուստի և կարծիքդ, որից ես ինձ բնավ վատ չեմ զգում, թող մնա անփոփոխ։ ;) Կարող եմ քաղաքական ոչ կոռեկտության համար տուգանքներ վճարել, գարեջուր, բան... Համենայն դեպս եթե ինքս ինձ ստիպեի մտածել, թե ինչ պատճառով է թեման անհայտացել, գրառումը չէր ստացվի։

Չամիչ
10.10.2011, 15:34
Պատվիցս վեր չի, պարզապես իմ փորձը ինձ հուշում է, որ անիմաստ խոսակցություն է: Խնդիրն այն է, որ «երկուսս էլ լավ գիտենք, որ քաղաքական հարցերում մեր մոտեցումները տարբեր են»: Չակերտների մեջ բերված խոսքերը ոչ ավել, ոչ պակաս, այլ հենց քո խոսքերն են, որոնք ասել ես ինձ ընդամենը 2 տարի առաջ 2009 թ.-ի հենց հոկտեմբեր ամսվա կեսերին: Դա մոտավորապես այն ժամանակներն էին, երբ դու ինձ և էլի մի քանի ակումբականների «մեղադրում» էիր, որ իբր «լևոննականներով վրա ենք տվել» ու որ «եթե իմանայիր որ լևոնականներ ենք, նույնիսկ չէիր խոսի», ինչպես նաև «ցինիկաբար» արդարացնում էիր քաղաքական գործիչների ձերբակալությունները (մարտի 1-ի դեպքերի հետ կապված) ու պնդում, որ նրանք «պետական հեղաշրջման փորձ են արել» ու պետք է ձերբակալվեին: Այդ ամենը, ինչպես նաև քննարկումների ընդհանուր ոճը, դիմացինների փաստարկները բացարձակապես չլսելը ու անտեսելը ինձ տվել ենք հիմք թե՛ հասկանալու անձամբ Լևոնի նկատմամբ վերաբերմունքդ, թե՛ ՀԱԿ համակիրների նկատմամբ վերաբերմունքդ (որոնք քո համար ոչ այլ ինչ են, քան «լևոնականներ»), թե իրականում մեր մոտիվացիան հասկանալ չուզելդ:

Անկախ այս ամեն ինչից ես վերևում գրել էի, որ հարցերիդ կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ու կպատասխանեմ քիչ անց, սակայն ոչ թե քննարկման մեջ մտնելու միտումով (ես հրաշալի գիտեմ, որ թեկուզ չփաստարկված, բայց իմ բոլոր փաստարկները «հակափաստարկվելու» են), այլ ընդամենը իմ ասելիքն ասելու ու մի կողմ քաշվելու համար, քանի որ տվյալ պահին քո հետ այդ հարցով քննարկման մեջ մտնելն արդյունավետ ու ինձ պետքական չեմ համարում:

Շնորհակալություն, որ այդ պատվին արժանացրիր, կսպասեմ պատասխանիդ, բայց կրկին չմոռացար վիրավորել եւ ցինիկ անվանել,ամեն մարդ իրավունք ունի ցանկացած թեմայով իր տեսակատն ունենալ եւ այն արտահայտել, եթե կարծիքները բախվում են եւ չեն համընկնում չի նշանակում, որ պետք է անցնել անձնական վիրավորանքների:

h_jak
10.10.2011, 15:38
Պատվիցս վեր չի, պարզապես իմ փորձը ինձ հուշում է, որ անիմաստ խոսակցություն է: Խնդիրն այն է, որ «երկուսս էլ լավ գիտենք, որ քաղաքական հարցերում մեր մոտեցումները տարբեր են»: Չակերտների մեջ բերված խոսքերը ոչ ավել, ոչ պակաս, այլ հենց քո խոսքերն են, որոնք ասել ես ինձ ընդամենը 2 տարի առաջ 2009 թ.-ի հենց հոկտեմբեր ամսվա կեսերին: Դա մոտավորապես այն ժամանակներն էին, երբ դու ինձ և էլի մի քանի ակումբականների «մեղադրում» էիր, որ իբր «լևոննականներով վրա ենք տվել» ու որ «եթե իմանայիր որ լևոնականներ ենք, նույնիսկ չէիր խոսի», ինչպես նաև «ցինիկաբար» արդարացնում էիր քաղաքական գործիչների ձերբակալությունները (մարտի 1-ի դեպքերի հետ կապված) ու պնդում, որ նրանք «պետական հեղաշրջման փորձ են արել» ու պետք է ձերբակալվեին: Այդ ամենը, ինչպես նաև քննարկումների ընդհանուր ոճը, դիմացինների փաստարկները բացարձակապես չլսելը ու անտեսելը ինձ տվել ենք հիմք թե՛ հասկանալու անձամբ Լևոնի նկատմամբ վերաբերմունքդ, թե՛ ՀԱԿ համակիրների նկատմամբ վերաբերմունքդ (որոնք քո համար ոչ այլ ինչ են, քան «լևոնականներ»), թե իրականում մեր մոտիվացիան հասկանալ չուզելդ:

Անկախ այս ամեն ինչից ես վերևում գրել էի, որ հարցերիդ կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ու կպատասխանեմ քիչ անց, սակայն ոչ թե քննարկման մեջ մտնելու միտումով (ես հրաշալի գիտեմ, որ թեկուզ չփաստարկված, բայց իմ բոլոր փաստարկները «հակափաստարկվելու» են), այլ ընդամենը իմ ասելիքն ասելու ու մի կողմ քաշվելու համար, քանի որ տվյալ պահին քո հետ այդ հարցով քննարկման մեջ մտնելն արդյունավետ ու ինձ պետքական չեմ համարում:

Լավա չասիր, կդառնամ նախագահ հետո հարցերին կպատասխանեմ :)

Լսել եմ ՀԱԿ-ը թատերական շրջագայությունա պլանավորում Եվրոպայում, ճիշտա?

Chuk
10.10.2011, 15:43
Օրենքի իշխանությունը ո՞վ պիտի հաստատի, Լեւոն Տեր Պետրոսյա՞նը, կխնդրեի նշել այն գործոնները որոնցով նա շահել է քո վստահությունը:

Այսպիսով անդրադառնամ հարգելի Չամիչի բուն հարցերին: Առաջին հարցն է, թե «օրենքի իշխանություն ո՞վ պիտի հաստատի», հարցը շարունակվում է Տեր-Պետրոսյանի՝ նման իշխանություն հաստատելու կարողանալը կասկածի տակ դնելով, որի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ իբր ես ասում եմ, որ հեսա «Լևոնը գալիս ու օրենքի իշխանություն ա հաստատում»: Նման բան չկա: Հարցադրումը կոռեկտ չէր, իմ՝ տրված հարցին պատասխանը միայն կարող էր ենթադրել հարցի շարունակության շեշտադրման համար:

Այսպիսով: Ո՞վ պիտի օրենքի իշխանություն հաստատի: Ե՛ս: Այո՛, Չամիչ ջան, օրենքի իշխանությունը պետք է հաստատեմ ես ու միայն ես: Բայց ոչ մենակ, որովհետև ես դա մենակ չեմ կարող անել: Ես մենակ կարող եմ վերցնել գետնին նետված կոնֆետի մեկ կամ հարյուր թղթերն ու նետեմ աղբամանը, բայց դրանից երևանի փողոցները չեն մաքրվի: Փողոցները մաքրելու համար պետք է, որ էդ թղթերը վերցնողներն ու նետողները շատ լինեն: Ուրեմն օրենքի իշխանությունը պետք է հաստատենք ես, Պողոսն ու Պետրոսը, ինչպես նաև Մարտիրոսն ու Բարդուղիմեոսը ու հազարավոր այլ քաղաքացիներ: Մեր երկիրն այսօր այնպիսի իրավիճակում է, որ միայն ընտրությունը, ինչ-որ մեկին, անկախ իր որակական հատկանիշներից, իշխանության բերելը, դեռ օրենքի իշխանություն հաստատելու խնդիրը չի լուծում: Դա լինում է դեռ միայն ու միայն առաջին քայլը:

Մեր նման երկրում օրենքի իշխանություն հաստատելու համար երկար ու դժվարին ճանապարհ ա պետք անցնել: Ընդ որում՝ ճանապարհները տարբեր կարող են լինել, բայց մեկը մյուսից երկար ու դժվարին: Ո՞րն է այն ճանապարհը, որն ուզում ենք անցնել ես ու ՀԱԿ հազարավոր համակիրները: Քարտեզը մոտավորապես այսպիսին է.
ա) Ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացին զգում է իր պատասխանատվությունը երկրում ընթացող պրոցեսների համար, ձեռները չի լվանում ու քաշվում մի կողմ: Խոսքը բոլոր քաղաքացիների մասին չէ, որովհետև դա, ցավոք, ուտոպիա է, այլ մի բավարար քանակի, որը ունակ է լուծել առաջադրված խնդիրը,
բ) Այդ գիտակցությանը հասած քաղաքացիների մոբիլիզացայի, անշտապ, բայց համառ ու վստահ քայլերի, շարունակական բողոքի ցույցերի, համախմբման միջոցով հասնել գործող ոչ օրինակարգ իշխանության հեռացմանը (այլ կերպ ասած հրաժարականին կամ իմպիչմենտին),
գ) Նոր ընտրությունների կազմակերպման ժամանակ կարողանալ կրկին նույն գիտակցությանը հասած քաղաքացիների օգնությամբ ապահովել այդ ընտրությունների ազատ և արդար լինելը, զերծ պահել կեղծիքներից, ստեղծել հնարավորություն, որ առանց կաշառքներով քվեների, ազնիվ ձայներով ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը ստացած գործիչը կամ քաղաքական ուժը գա իշխանության, ըստ այդմ ձևավորվի օրինակարգ (լեգիտիմ) իշխանություն:

Սա, եթե կուզես, ճանապարհային քարտեզ է: Բայց քարտեզ է, որը կարող է ճշգրիտ չգործել: Կարող են լինել փոփոխություններ: Օրինակ մեկ հնարավորություն. հասնում ենք արտահերթ ընտրությունների, բայց չենք կարողանում ապահովել նոր ընտրությունների արդար անցկացումը: Այդ դեպքում ստիպված ենք լինում գնալ ետ և նորից հասնել արտահերթ ընտրությունների, այս անգամ այդ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու համար նոր մեխանիզմներ, նոր եռանդ ու նոր ջանք գործադրելով:

Բայց կա մի հստակ գիտակցություն. Անգամ այս քայլերն անցնելու դեպքում մենք դեռ հասած չենք լինելու օրենքի իշխանությանը, որովհետև նոր եկած իշխանավորը, հաշվի առնելով մեր երկրում ընդունված բարքերը, շատ արագ, անկախ իր բարոյական հատկանիշներից, անցյալից ու այլ հանգամանքներից, կարող է արագորեն վերածվել օրենքը խախտող մի նոր ստահակի, ով կփորձի դիզել հարստություն, իշխանության բերել իր մերձավորներին, ստեղծել նոր քրեօլիգարխիկ բուրգ:

Սրա համար պետք է մի հստակ գիտակցություն, որ անգամ արդար և թափանցիկ ընտրություններից հետո քաղաքացիական բարձր գիտակցությամբ քաղաքացին իրավունք չունի նստել տանը ու որոշել, որ գործն ավարտված է: Դրանից հետո քաղաքացին պետք է շարունակի նույն համառությամբ մնալ փողոցում, անմիջապես, առանց հապաղելու բողոքի ցույցեր կազմակերպելով բոլոր վատ երևույթների դեմ, դա կլինի բանակում, ոստիկանությունում, արդարադատության համակարգում, առողջապահության թե բնապահպանության, քաղաքաշինության թե այլ ոլորտում՝ էական չէ: Այդ ակտիվ քաղաքացին, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնություններն ու ստեղծվելիք կառույցները պետք է անմիջապես պահանջեն օրենքին համապատասխան պատժի ենթարկել ցանկացած իշխանավորի, ով խախտել է օրենքը, չարաշահել է դիրքը, հանցանք է գործել: Եթե տվյալ իշխանավորը չպատժվի, պետք է պահանջել նրանից վերադասի անգործության վերացումը: Ու այսպես շղթայաձևի մինչև վարչապետ ու նախագահ, անհրաժեշտության դեպքում, այո, նորից պահանջելով նախագահի հրաժարականը, եթե անգամ դա այն նախագահն է, որին դու ես ընտրել, որից հետո նոր ընտրությունների կազմակերպում, նոր եկած վարչախմբի վրա նույն ակտիվ վերահսկողության սահմանումով: Այդ վերահսկողության գործում, ինչպես ասացի, իրենց դերը պետք է ունենան ակտիվ քաղաքացիներն ու քաղաքացիական խմբերը, լրագրողները, լրատվամիջոցները, արհմիությունները, քաղաքացիական նախաձեռնությունները ու նման այլ մարմիններ, որոնք իրար հետ կազմում են քաղաքացիական հասարակություն:

Ճանապարհը, մեր ընտրած խրթին ճանապարհը սա ա: Սա կարող ա տևել տասից ավելի տարիներ, բայց այլ ելք չկա: Մենք համբերատար ենք: Մենք համառ ենք: Մենք վճռական ենք ու գնալու ենք մինչև վերջ:

Այսքանն այն մասին, թե ո՞վ պետք է ստեղծի օրենքի իշխանություն: Հաջորդ հարցերիդ պատասխանները, մասնավորապես Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի մասին՝ հաջորդիվ:

Chuk
10.10.2011, 16:40
Օրենքի իշխանությունը ո՞վ պիտի հաստատի, Լեւոն Տեր Պետրոսյա՞նը, կխնդրեի նշել այն գործոնները որոնցով նա շահել է քո վստահությունը:

Լեւոն Տեր Պետրոսյանը արդեն եղել է իշխանության ղեկին եւ իր կառավարման օրոք ապացուցել է, որ արժանի չէ վստահության: Եթե կարող էր ինչ որ լավ բան անել Հայաստան պետության համար, ապա թող աներ, չէ՞ որ ստացել էր այդ հնարավորությունը:

Կխնդրեի նշել այն գործոնները որոցով առաջնորդվելով դու լցվում ես վստահությամբ եւ գնում ես այդ առաջնորդի հետեւից, համաձայն որոնց դու հայտարարում ես, որ գործելու է օրենքի իշխանությունը:

Այսպիսով, ինչքան էլ որ չեմ ուզում, գանք կոնկրետ անձերին ու անձին:

Վերևում շարադրածս մոդելը ենթադրում է անձերից վեր կանգնել: Սա չի նշանակում, թե անձերը անկարևոր են ու կարող ես ցախավելի պոչի հետևից գնալ, օրինակ, սա նշանակում է միայն, որ ցանկացած քաղաքական ուժի ժողովուրդն ունակ է օգտագործել իր շահերի համար:

Այս պահի մեր համակ մեկ խնդիրը ազատ ընտրություններն են՝ ընդ որում արտահերթ: Կա ուժ, որը մեզ տանում է դրան, անկախ նրանից, որ ոմանք համաձայն չեն դրան ու կարծում են, որ ՀԱԿ-ի պայքարը ԱԺ-ի աթոռների համար է, ինչն իմ կարծիքով ուղղակի ծիծաղելի է: Ինչևէ: Այս ուժ կոչվում է ուժ միայն ու միայն մեկ պատճառով. ինքն այս պահին մեզ՝ քաղաքացիների մի ստվար հատվածի, կարողացել է համոզել, որ ինքն իրականացնողն է վերևում նշածս մոդելի, որ ինքը պատրաստ է տանել մեզ այդ ուղղությամբ:

Հավատացրել է: Կա երկու հնարավոր դեպք. իրենք մեզ խաբում են ու իրենց իրական նպատակներն այլ են, կամ էլ իրենք իսկապես ուզում են դա անել: Բայց անկախ իրենց մոտիվացիայից իրենք ստիպված են անել այն, ինչը մեզ հրապարակային խոստացել են, որովհետև իրենց ուժը մենք ենք, իրենք չունեն վարչական լծակներ, իրենք չունեն տնտեսական լծակներ: Իրենց միակ զենքը մենք ենք, ու եթե իրենք ուզում են մնալ քաղաքական դաշտում, իրենք մեզ պետք է առաջնորդեն իրենց նախանշած ուղով, ու, ի դեպ, անկախ ցանկացած գնահատականներից իրենք դա անում են ու իմ գնահատմամբ՝ լավ են անում: Ճանապարհը, ինչպես ասում եմ, դժվար է, բայց որ դրանով ընթանում ենք ակնհայտ է տեսնել կարողացող յուրաքանչյուր մարդու համար. սա իմ համոզմունքն է: Անգամ ԱԺ եթե մտնեն, ոչ մեծամասնությամբ, ինչպես «գուշակում են» ոմանք, ապա նրանք մեկ է լծակներ չեն ստանում, կորցնում են իրենց քաղաքական դեմքը, դա իրենց ձեռ չի տալիս, նրանք չեն ստանա ոչ տնտեսական, ոչ վարչական լծակ, արագորեն կկորցնեն իրենց միակ ուժը՝ ժողովրդին: Հետևաբար դա ուղղակի չի կարող լինել իրենց ընտրած ուղին: Իսկ եթե անգամ լինի, ոչինչ, քավ լիցի, մեր համախմբումը կա ու մենք կկարողանանք հաղթահարել նաև այդ խոչընդոտը:

Այսպիսով ես ներկայացրի իմ համոզմունքը, որ ըստ էության էական չի, թե ով է առաջնորդում այդ շարժումը, եթե կան գիտակից մարդկանց վերահսկողությունն, իսկ այդպիսին կա: Ես վստահ պնդում եմ. ՀԱԿ-ի ոչ մի որոշում չի կայացվում առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Բոլոր որոշումներից առաջ լայնորեն ուսումնասիրվում է հասարակության ու հատկապես ՀԱԿ համակիրների կարծիքները, միջինացվում ու կայացվում որոշում, որը մեզ համար ընդունելի է: Իսկ քաղաքական ուժը, եթե ինքն իշխանություն չի, պետք է հաշվի նստի առաջին հերթին իր համակիրների, երկրորդ հերթին՝ իր պոտենցիալ համակիրների հետ, այլ ոչ թե հակակիրների: Երբ կգա իշխանության, այո, նա ՊԱՐՏԱՎՈՐ կլինի հաշվի նստել բոլորի, բոլոր քաղաքացիների կարծիքների հետ, որովհետև դա իր առաջնային պարտականությունն է:

Ես նորից վստահ պնդում եմ. ՀԱԿ համակիրների կարծիքը հստակորեն հաշվի է առնվում, ու դա էլ բերում է նրան, որ շարժումը եթե ոչ ամբողջովին, ապա գլխավորապես շարժվում է մեր ուզած, մեր թելադրած, մեր ակնկալած հունով: Բերեմ ամենավերջին ու ամենափոքրիկ օրինակը. նստացույցի դադարեցումը ամբողջովին տեղավորվում էր ՀԱԿ հիմնական համակիրների համոզմունքների ու ցանկությունների շրջանակում, բոլորն էլ, կամ մեծ մասն էլ հասկանում էին, որ մեր առջև դրված խնդիրը փայլուն կատարվել է ու մինչ հաջորդ փուլը դադար է պետք: Դա ոչ թե ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի անհատական որոշումն էր, այլ ընդհանուր որոշում էր, ընդհանուր ցանկությունների ու պատկերացումների ի կատար ածում:

Սակայն այս ամենը չի նշանակում, թե ՀԱԿ համակիրները ու մասնավորապես ես գնում ենք ուժի հետևից, մարդու հետևից, ում չենք վստահում: Ճիշտ հակառակը: Իհարկե մեր շարքերում էլ կան այսպես կոչված «հակալևոնականներ», կան մարդիկ, ովքեր ուզում են, որ Լևոնը դուրս գա քաղաքականությունից ու մեզ միավորում է վերևում նշածս համոզմունքները, բայց մեր մեծ մասը համակրում է թե՛ Տեր-Պետրոսյանին, թե ընդհանուր քաղաքական թիմը:

Ասում ես, որ իբր Տեր-Պետրոսյանն իր կառավարման ժամանակ ապացուցել է, որ արժանի չէ վստահության: Ու՞մ համար է ապացուցել: Քո՞ համար: Է, էդպես համարիր: Իմ երազած երկիրն այն երկիրն է, որտեղ մարդն ունի նաև մտքի ազատություն, ուրեմն դու իրավունք ունես մտածել ինչպես ուզում ես, համարես ինչպես ուզում ես: Բայց երբ ասում ես որ ապացուցել է, տպավորություն է ստեղծվում, որ բոլորի համար է ապացուցել: Մինչդեռ ճիշտ հակառակն է ապացուցել օրինակ ինձ ու իմ նման շատերին: Տեր-Պետրոսյանի մասին առանձին թեմա կա ու ես չեմ պատրաստվում այստեղ խոսել նրա մասին, կսահմանափակվեմ մի քանի փաստերի շարադրմամբ.
1. Տեր-Պետրոսյանն այն մարդն է, նաև ում գլխավորությամբ մենք հասանք մեր պետության մեծագույն արժեքին, անկախությանը,
2. Տեր-Պետրոսյանն այն նախագահն է, ում նախագահության տարիներին, չնայած բոլոր դժվարություններին, ինչպիսին էր աղետի գոտու գոյությունը, փախստականները, փաստացի շրջափակումը և այլն, մենք կարողացանք հաղթել պատերազմում ու նվաճեցինք Արցախի դե ֆակտո ազատությունը: Ոչ մեկը չի պատրաստվում միայն Տեր-Պետրոսյանին վերագրել այդ անկախությունը, բայց ուղղակի անթույլատրելի է նրա դերի թերագնահատումը. առանց նախագահի գործուն մասնակցության, վարած քաղաքականության, օգտագործած դիվանագիտական հնարքների, նաև բանակի հետ համագործակցության չէր կարող լինել այդ հաղթանակը,
3. Տեր-Պետրոսյանն այն նախագահն է, որի նախագահության տարիներին տարածաշրջանում առաջինը ունեցանք նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսին է էլեկտրաէներգիայի ամբողջական մատակարարումը, տնտեսությունը աճի կայուն հարթակի վրա դնելը: Այստեղ արժի նշել Ատոմակայանը, որի բացմանը հասնելը ուղղակի փայլուն մի բան էր, սոսկալի դժվար, բայց որը հաջողացվեց,
4. Տեր-Պետրոսյանն այն նախագահն էր, ում նախագահության տարիներին Ազգային ժողովը, դատարանն ու պետությունը դե ֆակտո իրարից անջատ էին, ում նախագահության տարիներին նախարարներն ու վարչապետները ոչ թե խամաճիկներ էին, ովքեր շարժվում էին նախագահի ասածով, այլ յուրաքանչյուրը անհատականություն (անկախ այդ նույն նախարարներից ու վարչապետներից յուրաքանչյուրի մասին մեր ունեցած կարծիքի): Նաև այն նախագահն էր, ում նախագահության տարիներին ԱԺ-ն ոչ թե կոճակ սեղմողների հարթակ էր, այլ բուռն քննարկմուների անցկացման վայր, քննարկումներ, որոնց արդյունքում էին ծնվում որոշումները, պատգամավորներ, որոնց մեծ մասն անհատականություններ էին: Այդ որոշումների մեջ էին այնպիսի կարևոր որոշումները, ինչպիսին էր, օրինակ, բոլոր դպրոցները հայկական սարքելը, որն այսօրվա ԱԺ-ում կոճակ սեղմողների անհոգության պատճառով արագորեն ի չիք դարձավ:

Սրանք փաստեր են, որոնց դուք կարող եք հակադրել «մութ ու ցուրտ» տերմինով, որը ես անվանում եմ հաղթանակի ու հպարտության տարիներ, որովհետև դրանք մեր ժողովրդի անկոտրումության վկայականն էին: Այո՛, ես ձեզնից պակաս զրկանքներ չեմ ունեցել այդ տարիներին, իմ ծնողները մեջքերը ձեր ծնողների մեջքերից պակաս չի ծռվել ու կորացել, բայց մենք նվնվան ազգ չենք, մենք գիտենք պատերազմի գինը, մենք գիտենք հաղթանակի գինը, մենք գիտենք հաղթահարել դժվարություններն ու տոկալ, հասկանալով դրանց պատճառները (վերևում դրանք էլ շարադրեցի):

Այսքանով ես համարում եմ, որ, սիրելի իմ Չամիչ, քո հարցերին տվել եմ առավել քան սպառիչ պատասխաններ: Դու կարող ես համաձայնվել իմ հետ, կարող ես չհամաձայնվել (դու չես համաձայնվելու, ես դա գիտեմ), դա քո ու միայն քո խնդիրն է: Ես չեմ պատրաստվում այս շարադրածս քննարկել: Ինչպես արդեն ասել եմ, ես ընդամենը շարադրում եմ իմ համոզմունքները:

Վիշապ
10.10.2011, 16:46
...
Այսպիսով: Ո՞վ պիտի օրենքի իշխանություն հաստատի: Ե՛ս: Այո՛, Չամիչ ջան, օրենքի իշխանությունը պետք է հաստատեմ ես ու միայն ես: Բայց ոչ մենակ, որովհետև ես դա մենակ չեմ կարող անել: Ես մենակ կարող եմ վերցնել գետնին նետված կոնֆետի մեկ կամ հարյուր թղթերն ու նետեմ աղբամանը, բայց դրանից երևանի փողոցները չեն մաքրվի: Փողոցները մաքրելու համար պետք է, որ էդ թղթերը վերցնողներն ու նետողները շատ լինեն: Ուրեմն օրենքի իշխանությունը պետք է հաստատենք ես, Պողոսն ու Պետրոսը, ինչպես նաև Մարտիրոսն ու Բարդուղիմեոսը ու հազարավոր այլ քաղաքացիներ: Մեր երկիրն այսօր այնպիսի իրավիճակում է, որ միայն ընտրությունը, ինչ-որ մեկին, անկախ իր որակական հատկանիշներից, իշխանության բերելը, դեռ օրենքի իշխանություն հաստատելու խնդիրը չի լուծում: Դա լինում է դեռ միայն ու միայն առաջին քայլը:
...

Չուկ ախպեր, ինձ թվում է ըդգծել եմ այն գաղափարախության մեխը, որը շարունակ թմբկահարում ես, եթե սխալվում եմ՝ ասա։ Ուրեմն դու, ու քեզ նման հազարավոր մարդիկ օրենքի իշխանություն չեն կարող հաստատել։ Օրենքի իշխանություն կարող են հաստատել միայն այն մարդիկ, որոնք աշխատում են իշխանությունը ներկայացնող մարմիններում։ Դու ու քեզ նման հազարավոր մարդիկ կարող են աջակցել իշխանություն դառնալու հավակնություն ունեցող թեկնածուների, որ նրանք դառնան իշխանություն։ Ներկայիս «Ժողովդրի իշխանություն» մոդելը ինձ թվում է սա է, որը և իրականում աշխատում է, չնայած դու ու էլի շատերը (երևի) կարծում եք, որ չի աշխատում։ Թյուր տպավորություն է ստեղծվում, թե ժողովդրի մեծամասնությունը ուզում է խոսքի Լևոնին, բայց անցնում է խոսքի Սերժը։ Իսկ այն մոդելը որը դու առաջարկում ես, այսինքն կրկնում ես միկորֆոնով գոռգոռացողներից մասնավորապես Նիկոլին, ենթադրում է, որ դու ու քեզ նման հազարավորները իրենցից իդեալական ինքնակառավարվող հասարակություն են ներկայացնում, իսկ այդպիսին չի կարող լինել։ Իդեալական հասարակությանը իշխանություններ առհասարակ պետք չեն։ Դու ու քեզ նման հազարավորները չեք կարող փոխարինել կամ վերահսկել ազգային ժողովին, կառավարությանը, ոստիկանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարաններին, տարբեր վարչությունների, որպեսզի ստեղծեք կամ հաստատեք օրենքի իշխանություն։ Դու ու քեզ նման հազարավորները կարող եք հավաքվել նախագահականի դիմաց ու պահանջել խոսքի նախագահի հրաժարականը, ու եթե հարյուր հազարից ավել լինեք, Սերժը կարող է և զորք հանելուց վախենա էլ, ու հրաժարվի, իսկ տեղը կնստի նա, ում որ դու ու քեզ նման հարյուր հազարավորներ աջակցում են, և այդ նա–ն կամ օրենքի իշխանություն կհաստատի, կամ էլ չէ, կամ էլ տպավորություն կստեղծի, որ հաստատել է։ Իսկ դու քո կողքին կունենաս հարյուր հազարավորներ, եթե այն մարդիկ, որոնք իշխանություն դառնալու հավակնություններ ունեն, այդ հարյուր հազարավորներին կարողանան համոզել, որ իրենք այդ հարյուր հազարավորների կյանքը կարող են լավացնել։

Chuk
10.10.2011, 16:51

Մհեր, ես իմ գրառման մեջ ինչ գրել եմ, հստակ եմ գրել ու այն տարընթերցել հնարավոր չէ: Մինչդեռ կարծում եմ, որ դու տարընթերցել ես:
Այսպիսով, իմ գրառումն ու իմ «գծած» մոդելը ցույց են տալիս, որ ժողովուրդը օրենքի իշխանությունը հաստատում է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ստեղծելու միջոցով, այլ ոչ թե կառավարման խնդիրն իր վրա վերցնելով:

Ինչ վերաբերում ա «իդեալական» ձևակերպումներիդ, ապա կարող եմ ասել հերթական անգամ. իդելականությունը, ցանկացած պարագայում, ցանկացած խնդրում, ցանկացած համակարգում, ցանկցած սխեմայում, ցանկացած մոդելում, ցանկացած միջավայրում, ցանկացած հարթությունում, ցանկացած գաղափարախոսությունում ու ցանկացած այլ բաներում ուտոպիա է ու ուրիշ ոչինչ: Ես երբևէ չեմ խոսել որևէ իդեալական բանի մասին:

Վերահսկողության նման մեխանիզմներ, ոչ իդեալական աստիճանի, ստեղծել հնարավոր է ի հեճուկս բոլոր թերահավատների:

Վիշապ
10.10.2011, 17:39

:)
Ժողովուրդը չի կարող վերահսկողության մեխանիզմներ ստեղծել։ Վերահսկողության մեխանիզմները թելադրվում են Սահմանադրությամբ կամ Օրենքով։ Ժողովուրդը կարող է աջակցել իշխանության հավակնություններ ունեցող կամ արդեն իշխանություն ներկայացնող անձի կամ կուսակցության, որը իր ծրագրով առաջարկում է համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ստեղծելուն ուղղված սահմանադրական կամ օրենսդրական փոփոխություններ։ Այսինքն դա իրականում կառավարման խնդիր է, որը ժողովուրդը չի կարող լուծել, հակառակ պարագայում էլի գնում ենք իդեալական ինքակառավարվող հասարակության մոդելին։

Chuk
10.10.2011, 19:12

Ես ասել էի, որ քննարկման մեջ չեմ մտնելու, բայց ևս մի բան ասեմ: Ի՞նչ սահմանադրություն ու օրենք ես մեջ գցել: Դրանով ակնարկու՞մ ես, որ իմ ասածը սահմանադրության ու օրենքի շրջանակում չի՞: Վիշ, կներես, պարզ եմ խոսելու: Տեսնում եմ ընդամենը երկու հնարավոր տարբերակ. կամ դիտավորյալ խեղաթյուրում ես ու այլ բան ես ասում, ինչ-որ կարծիք ձևավորելու համար, կամ էլ գրածս ուշադիր չես կարդացել. երրորդ տարբերակը չկա:

Իմ գրառման մեջ հստակ շարադրված էր վերահսկողության մեխանիզմ ստեղծելու ալգորիթմը, ու դա ամբողջովին տեղավորվում է ոչ միայն Հայաստանի օրենքների ու սահմանադրության մեջ, այլև անմիջականորեն բխում է մարդու հիմնարար իրավունքներից: Քո ասած՝ իշխանություն ներկայացնող անձի կամ կուսակցության առաջարկած վերահսկողության մեխանիզմները որևէ առնչություն չունեն իմ գրառման հետ, իմ գրածի, իմ ներկայացրած մոդելի հետ: Ամենաչնչին անգամ առնչություն չունեն: Լրիվ ուրիշ բանից ես խոսում:

Որպեսզի ավելի ընկալելի լինի իմ ասածը ես բերում եմ փոքր օրինակ և սրանով դադարեցնում եմ այդ քննարկումը: Դիցուք որևէ պետական հիմնարկի ղեկավարն աշխատողին հեռացրել է աշխատանքից, բայց ոչ թե աշխատանքային կանոնների համապատասխան, այլ որովհետև նրան դուր չի եկել աշխատողի աչքերի կամ մաշկի գույնը, կրոնական կամ քաղաքական կողմնորոշումը, կամ նման այլ պատճառով: Այս մարդը դիմել է դատարան, դատավորը որոշում է կայացրել հօգուտ տնօրենի: Մի պարզ ու սովորական անարդար իրավիճակ: Այդ մարդը անմիջապես պատմությունը դարձնում է հրապարակային, քաղաքացիական հասարակության ինստիտուտները անմիջապես ակտիվանում են (դրանք կլինեն արհմիություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, իրավապաշտպան կազմակերպություններ, անհատ բարձր քաղաքացիական գիտակցությամբ անձինք, թե ինչ, էական չէ), պատմությունը զետեղվում է մամուլում, սկսվում են բողոքի ցույցեր թե՛ դատարանի, թե՛ տվյալ հիմնարկի տնօրենի դեմ, այդ թվում պիկետներ, երթեր, գուցե լոկալ գործադուլներ և այլն, հարցը արագորեն հասարակական հնչեղություն է ստանում ու առավել բարձր դիրք գրավողները ՍՏԻՊՎԱԾ ԵՆ լինում զբաղվել այդ հարցով, հարցին արդար լուծում տալ, պատժել մեղավորներին, վերականգնել տվյալ անձի իրավունքները: Եթե չեն զբաղվում, ապա բողոքի ալիքը դառնում է ընդգրկուն ու արդեն ուղղված է լինում նաև հարցով չզբաղվողների դեմ, լինում է ավելի մարդաշատ, պահանջվում է արդեն ոչ միայն այն անձի իրավունքների վերականգնումն ու մեղավորների պատժումը, այլև անգործություն անողների համապատասխան պատիժները: Սա էլ արդյունք չտալու դեպքում շղթայական ռեակցիայով գնում ենք մինչև նախագահի հրաժարական:

Դու կարող ես սա համարել իդեալական կամ չգիտեմ ինչ, դա քո գործն է: Ես գիտեմ, որ ներկայումս քեզ համոզել չեմ կարող, որովհետև ասողին լսող է պետք, իսկ դու ներկայումս լսող չես, այլ առարկող: Հետևաբար կարող ես համարել ինչ ուզում ես, սակայն վստահորեն պնդում եմ, որ սա գործող մեխանիզմ է, սա գործող սխեմա է ու սրան կարելի է հասնել: Իսկ հասնելու համար պետք է ընդամենը ունենալ վճռականություն, համբերություն, հաստատակամություն, կամք, համախոհների բանակ: Այս պահին ՀԱԿ-ի համախոհների բանակը հույս ներշնչում է, որ սրան կարող ենք հասնել, կրկնում եմ, ի հեճուկս բոլոր թերահավատների:

Մի անգամ էլ հավելում. այս ամենը լիովին համապատասխանում է սահմանադրությանն ու օրենքներին, բխում է մարդու հիմնարար իրավունքներից, քաղաքացիական հասարակության վառ, բայց սովորական արտահայտում է:

Վիշապ
10.10.2011, 20:46
Չուկ, ընկալելու խնդիր ես չունեմ, ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ ես ասում, ու ես պատասխանում եմ հենց նրան, ինչը որ դու ասում ես, և ինչը դու չես ուզում ընկալել:)) Քո բերած օրինակի վրա նորից կրկնեմ` դլյա ասոբը նեպոնյատլիվիխ.
Ուրեմն եթե ենթադրում ես հասարակության մեծամասնությունը կոնկրետ անարդարության վրա ըմբոստանում ու լցվում է փողոցները, ապա սա հասարակության իդեալականացում է, այսինքն ենթադրվում է, որ հասարակության մեծամասնությունը արդար է և պատրաստ է անարդարության դեմ պայքարել, բայց օ դաժան ճակատագիր, այդպիսի արդար հասարակությանը բաժին են ընկել անարդար դատավորներ ու գիշատիչ տնօրեններ, որոնք կարելի է ենթադրել, փոքրամասնություն են:)) Նման հասարակության պարագայում իշխանությունները չեն կարող անարդար լինել, նրանք առնվազն պիտի սրբեր լինեն: Այսինքն կարելի է ենթադրել, որ դու սկզբից առաջարկում ես հասարակությանը «դարձի բերել», սեր ու արդարություն քարոզել, իսկ մնացյալը ինքնին կստացվի: Ինչ խոսք, տարբերակ է, ուղղակի դրա համար ոչ թե Հայ Ազգային Կոնգրես էր պետք, այլ Հայ Քրիստոնեա-դեմոկրատական եկեղեցի... նու սկբունքորեն կարելի էր գոնե միավորվել Խոսրով Հարությունյանի կուսակցության շուրջ:

Mephistopheles
10.10.2011, 21:39

իշխանությունը հասարակության արդյունք ա Վիշ ջան, ոչ թե հակառակը… եթե հասարակությունը չի ընդվզում անարդարության դեմ, անարդարությունը, կամ ասենք կամայականությունը բուն ա դնում… իշխանությունից չես կարող սպասել որ նա անհատի կամ հասարակության շահերը պաշտպանի ամենաարդար ձևով ինչքան էլ որ իշխանություններն "ազգընտիր" լինեն… հասարակությունը միշտ պետք ա ճնշման լծակ ունենա իշխանությունների վրա, դա ա քիչ թե շատ ապահովում արդարությունը…

Վիշապ
10.10.2011, 22:19
իշխանությունը հասարակության արդյունք ա Վիշ ջան, ոչ թե հակառակը…

Իշխանությունը արդյունք չի, միջոց է՝ հասարկության կազմակերպման ու զարգացման համար: Հասարակությունը կարիք ունի իշխանության:

եթե հասարակությունը չի ընդվզում անարդարության դեմ, անարդարությունը, կամ ասենք կամայականությունը բուն ա դնում…
Կամայականությունը անիշխանության ու անկազմակերպվածության արդյունք է:

իշխանությունից չես կարող սպասել որ նա անհատի կամ հասարակության շահերը պաշտպանի ամենաարդար ձևով ինչքան էլ որ իշխանություններն "ազգընտիր" լինեն…
Իշխանությունից հենց այդ է պետք սպասել:

հասարակությունը միշտ պետք ա ճնշման լծակ ունենա իշխանությունների վրա, դա ա քիչ թե շատ ապահովում արդարությունը…
Եթե իշխանությունը ընկնում է հասարակության ճնշման տակ, ապա այդպիսի իշխանությունը պարտվում է: Արդարություն չկա, կան փոխհամաձայեցված շահեր: Յուրաքանչյուր ոք արդարության իր բանաձևն ունի:

Chuk
10.10.2011, 22:22
Չուկ, ընկալելու խնդիր ես չունեմ, ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ ես ասում, ու ես պատասխանում եմ հենց նրան, ինչը որ դու ասում ես, և ինչը դու չես ուզում ընկալել:)) Քո բերած օրինակի վրա նորից կրկնեմ` դլյա ասոբը նեպոնյատլիվիխ.
Ուրեմն եթե ենթադրում ես հասարակության մեծամասնությունը կոնկրետ անարդարության վրա ըմբոստանում ու լցվում է փողոցները,
Քո իսկ բառերով. դլյա ասոբը նեպոնյատլիվիխ. ոչ մեկը չի օգտագործել «հասարակության մեծամասնություն» տերմինը:

Այլ մեկնաբանելիք չունեմ: Ես վստահ եմ, որ դու ընկալելու խնդիր չունես, բայց ունես ընկալել չուզելու խնդիր:

Mephistopheles
10.10.2011, 22:46
Իշխանությունը արդյունք չի, միջոց է՝ հասարկության կազմակերպման ու զարգացման համար: Հասարակությունը կարիք ունի իշխանության:

հասարակությանը իշխանությունը չի կազմակերպում, եթե տենց լիներ հասարակական, կամ ոչ պետական կազմակերպություններ չէին լինի… իշխանությունը պատականության ատրիբուտ ա ու կրում ա այն դեմքն ինչպիսին որ հասարակությունն ա, այսինքն հասրակական կազմակերպվածության արդյունք… ամբողջ աշխարհում ամենադեմոկրատական երկրներում գորություն ունեն զարգացած հասարակական կազմակերպություններ որոնց միակ գործը մարդուն իշխանությունից պաշտպանելն է…

Կամայականությունը անիշխանության ու անկազմակերպվածության արդյունք է:

OK… ասենք անպատժելություն, սա էլ կամայականության տեսակ է… եթե օրենքը սելեկտիվ ա գործում դրան ասում են անպատժելիություն կամայականություն… իշխանության օրոք էլ սա շատ լավ գործում է…

Իշխանությունից հենց այդ է պետք սպասել:
իշխանությունը պետության շահերն ա պաշտպանում, որը միանշանակ անհատի կամ հասարակական շահի հետ չի համընկնում… եթե պետք ա օրինակ, ասա բերեմ…

Եթե իշխանությունը ընկնում է հասարակության ճնշման տակ, ապա այդպիսի իշխանությունը պարտվում է: Արդարություն չկա, կան փոխհամաձայեցված շահեր: Յուրաքանչյուր ոք արդարության իր բանաձևն ունի:

եթե պարտվում ա ուրեմն ձևավորվում են նոր իշխանություններ որը ճկունություն կցուցաբերի ու կկարողանա համադրել, փոխզիջոււմներով, պետական ու հասարակական շահը… իշխանության պարտությունը պրոբլեմ չի, բոլոր իշխանություններն էլ (դեմոկրատական երկրներում) ի վերջո պարտվում են արաշ ճամանակ անց, բայց հաղթում է հասարակությունը և ձևավորվում է նոր իշխանություններ… ընտրությունները հենց դրա համար են…

կասկած չկա որ "Յուրաքանչյուր ոք արդարության իր բանաձևն ունի", բայց կիրառվում է մի բանաձև ու հասարակության համար դա պիտի լինի ընդունելի…

Վիշապ
10.10.2011, 23:07
Քո իսկ բառերով. դլյա ասոբը նեպոնյատլիվիխ. ոչ մեկը չի օգտագործել «հասարակության մեծամասնություն» տերմինը:

Այլ մեկնաբանելիք չունեմ: Ես վստահ եմ, որ դու ընկալելու խնդիր չունես, բայց ունես ընկալել չուզելու խնդիր:

Չուկ ջան, դու տերմիններ օգտագործելուց կարող ես և զերծ մնալ, բայց ասելիքդ արտահայտի այն, ինչ՝ տերմինները: Եթե կարծում ես, որ «մեծամասնություն»-ը չափազանված տերմին է, և ասենք մի քանի հազար մարդը բավարար են վերահսկողական գործառույթներ իրականացնելու և երկրում արդարություն հաստատելու համար, ապա ես համարում եմ, որ այդ մի քանի հազար մարդը իրենց ձեռքն են վերցնում երկրի իշխանությունը ու նոր կառավարման մոդել են ստեղծում: Թե՞ կարծում ես, որ այդ մի քանի հազարը օրեկան մի դատարանի դռնից մյուսն են վազում, մի տնօրենի գրասենյակից մյուսը, Լֆիկի տնից Դոդի տուն, գրանցում են երկրում տեղի ունեցող բոլոր անարդարությունները և այլն, մի խոսքով անորսալի վրիժառուներ են և պայքարում են այն մյուս մի քանի հազար անարդարների դեմ:
Քո պատկերացումները, որոնք ես կարծում եմ ոչ մի աղերս չունեն ԼՏՊ և մյուսների պատկերացումների հետ, տեղով ուտոպիա են, որ կան, որոնց իրականացման խնդիրները դու կապում ես մարդկանց հիմար լինելու հետ, այսինքն մարդիկ չեն հասկանում, որ նման կերպ կարելի է լավ բանի հասնել, թե չէ վաղուց կստեղծեին այդ վերահսկողական մեխամիզմը: Սա է քո ասածը: Դուրս է գալիս, որ «կրիտիկական զանգված» ստեղծելու համար ընդհամենը խելացի և արդարամիտ մարդկանց պակաս կա, ինչն էլ և պահանջվում էր ապացուցել:))

Վիշապ
10.10.2011, 23:12
իշխանությունը պետության շահերն ա պաշտպանում, որը միանշանակ անհատի կամ հասարակական շահի հետ չի համընկնում… եթե պետք ա օրինակ, ասա բերեմ…

Հա, բեր: Մեկ էլ խնդրում եմ սահմանիր, թե ինչ բան է պետություն:

Mephistopheles
10.10.2011, 23:15
Հա, բեր: Մեկ էլ խնդրում եմ սահմանիր, թե ինչ բան է պետություն:

…սոցապահովությունն… Low income housing-ը… սրանք պետության և իշանությունների վրա միանշանակ բեռ են…

http://en.wikipedia.org/wiki/State_%28polity%29

Վիշապ
10.10.2011, 23:28
…սոցապահովությունն… Low income housing-ը… սրանք պետության և իշանությունների վրա միանշանակ բեռ են…

Աչքիս դու էլ տերմինների հետ խնդիր ունես: Սոց ապահովությունն ու ... էդ քո ասածը դրանք խնդիրներ են, մասնավորապես որոնց լուծման համար էլ գոյություն ունի պետությունը: Ոնց որ ասես երեխաներին սովորեցնելը ուսուցիչների համար բեռ է, կամ քար տաշելն ու իրար վրա դնելը պատշարների համար բեռ է... Պետության հիմնական ֆունկցիան սեփական քաղաքացիների համար հարմար ու ապահով բնակություն ապահովելն է: Բայց քանի որ պետական շատ աշխատողներ քեզ նման են մտածում...

Վիշապ
10.10.2011, 23:52
Մեֆ իմիջայլոց, նոր զգացի, որ քո ու Չուկի հայացքները անարխիստական են...:))
Մի քիչ լիկբեզ եղեք՝ http://en.wikipedia.org/wiki/Anarchism, լիքը հոգեհարազատ բաներ ինձ թվում է կգտնեք:

Mephistopheles
11.10.2011, 00:05

Ապեր տերմինի խնդիր չկա… ուղղակի դու մտածում ես որ ազնիվ իշխանությունները ժողովրդի հարցերը լուծելու են ու ժողովրդին այլևս բան չի մնում անելու քան իմանալ օրենք ու կիրառել… տենց բան չկա, չի եղել ու չի լինի… դժբախտաբար…

հասարակության և իշխանության նաև պետության շահերը միշտ էլ բախման մեջ են են որովհետև իշխանությունները գործելու համար փողի կարիք ունեն և այդ փողը պիտի ժողովրդից հարկերի տեսքով հավաքեն… մարդիկ հարկեր տալ չեն սիրում, դրա համար անվերջ հարկեր չես բարձրացնի ուրեմն պիտի կտրես սոցապահովությունից, պատական բժշկությունից, թոշակներից և այլն… սա էլ քեզ հասարակության և իշխանության հակասություն…

հասարակության տարբեր շերտեր սրան տարբեր մոտեցումներ են ցույց տալիս և սա էլ ստեղծում է անհատի "իշխանությունից պաշտպանվելու" անհրաժեշտությունը…

Mephistopheles
11.10.2011, 00:16
Մեֆ իմիջայլոց, նոր զգացի, որ քո ու Չուկի հայացքները անարխիստական են...:))
Մի քիչ լիկբեզ եղեք՝ http://en.wikipedia.org/wiki/Anarchism, լիքը հոգեհարազատ բաներ ինձ թվում է կգտնեք:

ապեր, ես ոչ մի իշխանության քարտ բլանշ չեմ տա… ուզում ա դա Լևոնը լինի, ՀԱԿ-ը լինի թե տեր մեր Հիսուս Քրիստոսը…

ի հակադրություն ինձ դու կարծում ես որ կլինի մի իշխանություն, որի օրոք ժողովուրդը վերջապես կարա հանգիստ խղճով աշխատի ու ոչ մի բանի մասին չմտածի… տենց բան չկա… օրինակներն էլ կան… Ուկրաինա, Ղրղզստան ու շատ հնարավոր ա որ դրան միանան նաև որոշ արաբական երկրներ…

ես չեմ ուզում որ իշխանություն չլինի, ես ուզում եմ որ իշխանությունները լինեն մշտական հասարակական մոնիտորինգի տակ գումարած 3 ճյուղերի անկախությունը…

ես դեմոկրատիան համարում եմ մշտական պրոցես, իսկ դու համրում ես կայացած վիճակ…

Կարեն Կանտարով
11.10.2011, 04:28
կա մի անարդարություն,վերնախավը շատ թոշակ է ստանում,իսկ շարքային քաղաքացին սօված է մնում:
Դէ ԼԱՎ Ա,ես եդպես չեմ թօղնի:

Վիշապ
11.10.2011, 08:09
Ապեր տերմինի խնդիր չկա… ուղղակի դու մտածում ես որ ազնիվ իշխանությունները ժողովրդի հարցերը լուծելու են ու ժողովրդին այլևս բան չի մնում անելու քան իմանալ օրենք ու կիրառել… տենց բան չկա, չի եղել ու չի լինի… դժբախտաբար…
Ոչ, ես մտածում եմ, որ իշխանությունների խնդիրն է ժողովդրի հարցերը լուծել, և նրանք պիտի համապատասխանաբար կառավարեն այնպես, որ ժողովուրդը ավելի ու ավելի հարմար ապրի, իսկ օրենքը դա կանոնակարգող միջոց է, մասնավորապես վերջին խնդիրը լուծելու համար, օրենքի կիրառման ապահովումն էլ կատարվում է լրացուցիչ վերահսկողական մեխամիզմներով, որոնցից մեկը մասնավորապես ոստիկանությունն է, իսկ դու սաղ թարս ես մտածում, և ես ենթադրում եմ, որ եթե կարծում ես «տենց բան չկա, չի եղել ու չի լինի» ապա անիմաստ պիտի համարես պետության գոյությունը, հետևաբար և անարխիստական հայացքներ ունես:

հասարակության և իշխանության նաև պետության շահերը միշտ էլ բախման մեջ են են որովհետև իշխանությունները գործելու համար փողի կարիք ունեն և այդ փողը պիտի ժողովրդից հարկերի տեսքով հավաքեն… մարդիկ հարկեր տալ չեն սիրում, դրա համար անվերջ հարկեր չես բարձրացնի ուրեմն պիտի կտրես սոցապահովությունից, պատական բժշկությունից, թոշակներից և այլն… սա էլ քեզ հասարակության և իշխանության հակասություն…

հասարակության տարբեր շերտեր սրան տարբեր մոտեցումներ են ցույց տալիս և սա էլ ստեղծում է անհատի "իշխանությունից պաշտպանվելու" անհրաժեշտությունը…

Էս միտքդ ենթադրում է որ պետություն ասելով նկատի ունես իշխանություններ, և որոնք էլ ժողովդրի թշնամիներն են այսպես թե այնպես: If so, then please refer to here: http://en.wikipedia.org/wiki/Anarchism

Վիշապ
11.10.2011, 08:17
ապեր, ես ոչ մի իշխանության քարտ բլանշ չեմ տա… ուզում ա դա Լևոնը լինի, ՀԱԿ-ը լինի թե տեր մեր Հիսուս Քրիստոսը…
Իսկ ինչպես կարտահայտվի քո այդ քարտ բլանշ չտալը: Չլինի՞ հրապարակում կանգնելով, ծափ տալով ու «այո» գոռալով: Ինձ շատ հետաքրքիր է:

ի հակադրություն ինձ դու կարծում ես որ կլինի մի իշխանություն, որի օրոք ժողովուրդը վերջապես կարա հանգիստ խղճով աշխատի ու ոչ մի բանի մասին չմտածի… տենց բան չկա… օրինակներն էլ կան… Ուկրաինա, Ղրղզստան ու շատ հնարավոր ա որ դրան միանան նաև որոշ արաբական երկրներ…

Ես ոչ թե կարծում եմ, որ այդ իշխանությունը ինքն իրեն կհայտնվի, այլ ես կարծում եմ, որ նախ նպատակները ճիշտ է պետք ձևակերպել, որպեսզի այդ դառնա շատերի նպատակ, որ հետո արդարացվեն այդ նպատակին հասնելու միջոցները: Կարծ ասած ռացիոնալիզմ եմ ուզում:

ես չեմ ուզում որ իշխանություն չլինի, ես ուզում եմ որ իշխանությունները լինեն մշտական հասարակական մոնիտորինգի տակ գումարած 3 ճյուղերի անկախությունը…

ես դեմոկրատիան համարում եմ մշտական պրոցես, իսկ դու համրում ես կայացած վիճակ…
Ես չգիտեմ, թե դու ինչպես ես պատկերացնում հասարակական մոնիտորինգը, որ խնդրեմ, կպարզաբանե՞ս: Իմ կարծիքով հասարակությունը մոնիտորինգ չի կարող իրականացնել, հասարակությունը կարող է միայն բողոքել: Մոնիտորինգի համար պրոֆեսիոնալիզմ է պետք:

Chuk
11.10.2011, 08:25
Չուկ ջան, դու տերմիններ օգտագործելուց կարող ես և զերծ մնալ, բայց ասելիքդ արտահայտի այն, ինչ՝ տերմինները: Եթե կարծում ես, որ «մեծամասնություն»-ը չափազանված տերմին է, և ասենք մի քանի հազար մարդը բավարար են վերահսկողական գործառույթներ իրականացնելու և երկրում արդարություն հաստատելու համար, ապա ես համարում եմ, որ այդ մի քանի հազար մարդը իրենց ձեռքն են վերցնում երկրի իշխանությունը ու նոր կառավարման մոդել են ստեղծում: Թե՞ կարծում ես, որ այդ մի քանի հազարը օրեկան մի դատարանի դռնից մյուսն են վազում, մի տնօրենի գրասենյակից մյուսը, Լֆիկի տնից Դոդի տուն, գրանցում են երկրում տեղի ունեցող բոլոր անարդարությունները և այլն, մի խոսքով անորսալի վրիժառուներ են և պայքարում են այն մյուս մի քանի հազար անարդարների դեմ:
Քո պատկերացումները, որոնք ես կարծում եմ ոչ մի աղերս չունեն ԼՏՊ և մյուսների պատկերացումների հետ, տեղով ուտոպիա են, որ կան, որոնց իրականացման խնդիրները դու կապում ես մարդկանց հիմար լինելու հետ, այսինքն մարդիկ չեն հասկանում, որ նման կերպ կարելի է լավ բանի հասնել, թե չէ վաղուց կստեղծեին այդ վերահսկողական մեխամիզմը: Սա է քո ասածը: Դուրս է գալիս, որ «կրիտիկական զանգված» ստեղծելու համար ընդհամենը խելացի և արդարամիտ մարդկանց պակաս կա, ինչն էլ և պահանջվում էր ապացուցել:))
Կասեմ շատ կարճ. եթե ինչ-որ մի բանը քո պատկերացումներից դուրս են, էդ դեռ չի նշանակում, որ դրանք ուտոպիա են:
Քաղաքացիական հասարակության մոդելը, որի մասին խոսում եմ, լրիվ իրատեսական է:

Բայց քեզ բարի քննարկումներ, թե՛ ես, թե՛ դու մեր ասելիքներն ասել ենք, անընդհատ նույն բանը կրկնելով (ընդ որում, իմ գնահատականով, դու հակաճառում ես զուտ հակաճառած լինելու համար, հակառակ դեպքում ավելի «խելոք» հակափաստարկներ կբերեիր) ոչ մի նոր բան չենք ասի, ոչ մի բանի չենք հասնի:

Կրկնում եմ չգիտեմորերորդ անգամ. հասնելու ենք նշածս մեթոդի ի հեճուկս բոլոր թերահավատների:

Chuk
11.10.2011, 08:28
Մեֆ իմիջայլոց, նոր զգացի, որ քո ու Չուկի հայացքները անարխիստական են...:))
Մի քիչ լիկբեզ եղեք՝ http://en.wikipedia.org/wiki/Anarchism, լիքը հոգեհարազատ բաներ ինձ թվում է կգտնեք:
Դու կամ.
1. չես հասկանում իմ ասածը
2. չես ուզում հասկանալ
3. հասկանում ես, բայց դիտմամբ խեղաթյուրում ես

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե էս երեքից որն է: Ընդամենը ֆիքսում եմ, որ իմ ասածներին համեմատություն անարխիզմ բերելը ցույց է տալիս ասելիք չունենալդ, որովհետև միայն «հանճարեղ ուղեղը» կարող էր նման «հանճարեղ» համեմատություն անել:

Mephistopheles
11.10.2011, 09:05
Ոչ, ես մտածում եմ, որ իշխանությունների խնդիրն է ժողովդրի հարցերը լուծել, և նրանք պիտի համապատասխանաբար կառավարեն այնպես, որ ժողովուրդը ավելի ու ավելի հարմար ապրի, իսկ օրենքը դա կանոնակարգող միջոց է, մասնավորապես վերջին խնդիրը լուծելու համար, օրենքի կիրառման ապահովումն էլ կատարվում է լրացուցիչ վերահսկողական մեխամիզմներով, որոնցից մեկը մասնավորապես ոստիկանությունն է, իսկ դու սաղ թարս ես մտածում, և ես ենթադրում եմ, որ եթե կարծում ես «տենց բան չկա, չի եղել ու չի լինի» ապա անիմաստ պիտի համարես պետության գոյությունը, հետևաբար և անարխիստական հայացքներ ունես:

ապեր ժողովուրդը միատարր էլէմնետ չի որ ասես " ժողովդրի հարցերը լուծել" ու պրծնի… ժողովուրդը կազմված է տարբեր եկամտի տեր խավերից ու նաև ինտելեկտուալ կարողությունների տեր խավերից… իշխանությունները պարտավոր են բոլորին բավարարել, բայց նման բան համարյա չի լինում ու տուժում են շատ հաճախ անպաշտպան խավերը ընդհուպ մինչև միջին խավն է տուժում… էդ խավերը օրենքի ձևավորման վրա պետք է ազդեն… ոստիկանությունն էստեղ բան չի կարող անել… ոստիկանությունը ամեն օրենք չի կարող պարտադրել՝ իրավունք չունի… նրա քործառույթների մեջ հիմնականում անվտանգությունն է…

չգիտեմ դու ստեղ որտեղ ես անարխիա տեսնում…

Էս միտքդ ենթադրում է որ պետություն ասելով նկատի ունես իշխանություններ, և որոնք էլ ժողովդրի թշնամիներն են այսպես թե այնպես: If so, then please refer to here: http://en.wikipedia.org/wiki/Anarchism

չի ենթադրում Վիշ ջան դու ես տենց հասկանում… երբ անհատին իշխանությունից պաշտպանում ես, դա չի նշանակում որ իշխանությունը քո թշնամին է… այս դեպքում այդպես չի

Mephistopheles
11.10.2011, 09:16
Իսկ ինչպես կարտահայտվի քո այդ քարտ բլանշ չտալը: Չլինի՞ հրապարակում կանգնելով, ծափ տալով ու «այո» գոռալով: Ինձ շատ հետաքրքիր է:

դրա մեխանիզմների ստեղծմամբ… քաղաքացիական հասարակության ձևավորմամբ… քաղհասարակությունը դեմոկրատիայի հարատևման երաշխիքներից մեկն ա… որտեղ որ դեմոկրատիա կա էնտեղ կա քաղհասարակություն… առայժմ ուրիշ մեխանիզմ չկա, եթե կա ցույց տուր…

Ես ոչ թե կարծում եմ, որ այդ իշխանությունը ինքն իրեն կհայտնվի, այլ ես կարծում եմ, որ նախ նպատակները ճիշտ է պետք ձևակերպել, որպեսզի այդ դառնա շատերի նպատակ, որ հետո արդարացվեն այդ նպատակին հասնելու միջոցները: Կարծ ասած ռացիոնալիզմ եմ ուզում:

ապեր եթե քո քո նպատակին հասնելու միջոցները պետք է արդարացման կարիք ունենան ապա միանշանակ կարող եմ ասել որ դրանք շատ վատ մեթոդներ են… ու հետո էդ նույն իշխանությանը նույն արդարացված մեթոդներով էլ կվերացնեն… նպատակը չի արդարացնում միջոցները… Նաիրի Հունանյանն էլ էր փորձում լավ ձևակերպեր իր նպատակները, մարդիկ ժողովրդի մասին էին մտածում… տենց բան չկա… ավտորիտար մենտալիտետ ա…

Ես չգիտեմ, թե դու ինչպես ես պատկերացնում հասարակական մոնիտորինգը, որ խնդրեմ, կպարզաբանե՞ս: Իմ կարծիքով հասարակությունը մոնիտորինգ չի կարող իրականացնել, հասարակությունը կարող է միայն բողոքել: Մոնիտորինգի համար պրոֆեսիոնալիզմ է պետք:

քաղհասարակություն

Կարեն Կանտարով
11.10.2011, 09:28
Վիշապ,դու կողմ ե՞ս,որ արեվմտյան Հայաստանի վրով՝ Քուրդիստան լինի՞:

Չուկ,կ՞ա Քուրդիստանի մասին թեմա:

Կարեն Կանտարով
11.10.2011, 09:30
կա մի անարդարություն,վերնախավը շատ թոշակ է ստանում,իսկ շարքային քաղաքացին սօված է մնում:
Դէ ԼԱՎ Ա,ես եդպես չեմ թօղնի:

Լեվոնը կօգնի այդ պայքարում՞

Տրիբուն
11.10.2011, 09:48
Հըմ ... ահագին լավ բաներ ես գրել էս երկու պոստերում, բայց քանի որ Վիշապ հոպարն արդեն գաղափարական պալեմիկայի մեջ ա մտել, ապա ինքս չեմ ցանակնում անդրադառնալ նույն հարցերին՝ զագհլա չտանելու համար: Մտեքրդ լավն են, խելոք են, սիրուն են, հնչում են, արդար են ....... բայց էս մտքերի հիմքում ընկած են մի շարք մոլորություններ, իմ եղբայր ... ու որ խնդրի գլոբալ գաղափարական կողմին չանդրադառնանք, անցնենց իմ սիրած գործին, այն է, առանձին մտքերի սնանկությանը ...

Այսպիսով ես ներկայացրի իմ համոզմունքը, որ ըստ էության էական չի, թե ով է առաջնորդում այդ շարժումը, եթե կան գիտակից մարդկանց վերահսկողությունն, իսկ այդպիսին կա: Ես վստահ պնդում եմ. ՀԱԿ-ի ոչ մի որոշում չի կայացվում առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Բոլոր որոշումներից առաջ լայնորեն ուսումնասիրվում է հասարակության ու հատկապես ՀԱԿ համակիրների կարծիքները, միջինացվում ու կայացվում որոշում, որը մեզ համար ընդունելի է: Իսկ քաղաքական ուժը, եթե ինքն իշխանություն չի, պետք է հաշվի նստի առաջին հերթին իր համակիրների, երկրորդ հերթին՝ իր պոտենցիալ համակիրների հետ, այլ ոչ թե հակակիրների: Երբ կգա իշխանության, այո, նա ՊԱՐՏԱՎՈՐ կլինի հաշվի նստել բոլորի, բոլոր քաղաքացիների կարծիքների հետ, որովհետև դա իր առաջնային պարտականությունն է:

Ես նորից վստահ պնդում եմ. ՀԱԿ համակիրների կարծիքը հստակորեն հաշվի է առնվում, ու դա էլ բերում է նրան, որ շարժումը եթե ոչ ամբողջովին, ապա գլխավորապես շարժվում է մեր ուզած, մեր թելադրած, մեր ակնկալած հունով: Բերեմ ամենավերջին ու ամենափոքրիկ օրինակը. նստացույցի դադարեցումը ամբողջովին տեղավորվում էր ՀԱԿ հիմնական համակիրների համոզմունքների ու ցանկությունների շրջանակում, բոլորն էլ, կամ մեծ մասն էլ հասկանում էին, որ մեր առջև դրված խնդիրը փայլուն կատարվել է ու մինչ հաջորդ փուլը դադար է պետք: Դա ոչ թե ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի անհատական որոշումն էր, այլ ընդհանուր որոշում էր, ընդհանուր ցանկությունների ու պատկերացումների ի կատար ածում:

Հիմա, ՀԱԿ-ը հաշվի ա առնում ժողովրդի կարծիքը, թե՞ միայն իր համակիրների կարծիքը:

Եթե ՀԱԿ-ը տենց վստահաբար ոչ մի որոշում չի կայացրել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ապա փաստորեն ժողովուրդը, այդ թվում ես, Վիշապը, Պողոսը, Ժորիկը, որոնք վերջին կես տարում ՀԱԿ-ի ոչ մի միտինգի չեն գնացել, փիս ցանկանում էին, որ ՀԱԿ-ը երկխոսություն սկսի իշխանությունների հետ: Բայց ինչպես տեսանք, ժողովրդի մեծամասնությունը նույնիսկ ՀԱԿ-ի վերջին՝ հետերկխոսական միտինգներին մասնակցելու չնչին ցանկություն չունեցավ:

Եթե ՀԱԿ-ը հաշվի է առել միայն իր համակիրների կարծիքը, ապա սա շատ նեղ կուսակցական շահերի համընկնում է, որի հետ ժողովուրդը ոչ մի կապ չունի: Նույն կերպ կան համակիրներ ասենք ՕԵԿ-ի, որոնք անկեղծորեն հավատում են ՕԵԿ-ի ծրագրային դրույթներին, որ ՕԵԿ-ը իշխանություն լինելու դեպքում հաստատելու է լիարժեք օրինական երկիր - մենակ կուսակցության անունն արդեն ինչ ասես արժի: Բա ինչ ասեն ԲՀԿ համակիրները, որոնք համ բարգավաճ երկիր են կառուցում, համ էլ ժամանակ առ ժամանակ քեշ փող են ստանում իրենց կուսակցությունից: :D

Այնպես որ եղբայր, հարցը հետևյալումն է - ՀԱԿ-ը իր որոշումներում ոչ միայն հաշվի չի առել ժողովրդի կարծիքը, այլ մեծապես թքած է ունեցել ժողովորդի կարծիքի վրա: Վկան երկխոսությունից հետո ժողովորդի «լայն զանգվածներն են», որոնք մասնակցեցին ՀԱԿ-ի ութօրյա հանրահավաքներին:

Իսկ ես կասեմ ավելին - ՀԱԿ-ն իր այս տեսքով ու կազմով ուղղակի ի վիճակի չի որևէ որոշում կայացնել, որտեղ հաշվի են առնվում տարբեր կարծիքներ, ներառյալ ՀԱԿ քաղխորհրդի կարծիքը: ՀԱԿ-ում որոշումների կայացման մի մեխանիզմ կա, ու էտ մեխանիզմը կոչվում ա «Լևոնը տենց ասեց, ուրեմն տենց պիտի լինի»: ՀԱԿ-ի կազմից վերջին մի քանի վերջին սեփական ասելքին ունեցողների հեռանալուց հետո, ՀԱԿ-ում ու քաղխորհրդում մնացել են միայն Լևոնի խամաճիկները, որոնք գլուխները կախ պեչատում են Լևոնի բոլոր որոշումները՝ երկխոսություն, 15 կետ, 3 կետ, 8 կետ, տրինգի, տուն, հրապարակ, տրնգի ..... ՀԱԿ-ի ներսում չկա դեմոկրատական այն մեխանիմզը, որ ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորություն է տալիս, էլ ու՞ր մնաց ժողովրդի կարծիքը հաշվի առնելը: Իսկ ՀԱԿ-ի վերջին մի քանի ամսվա հռետորաբանությունն ու վերջին բանաձևը այս հարցի վերջակետն են դնում - բացի ՀԱԿ-ից ու Լևոնից ուրիշ մարդ չկա:

Այնպես որ եղբայր, ես բուռն սիմպատիա ունեմ քո արտահայտած բոլոր մտքերի նկատմամբ - ժողովուրդ, պայքար, արդարություն ...... բայց ես ու իմ նման շատերը, որոնք նույնպես իրավուն ունեն իրենց կոչել «ժողովուրդ», այդ նպատակների իրացման համար որպես միջոց ՀԱԿ-ին այլևս վաղուց բացարձակապես չեն տեսնում: Ես չեմ վիճի այն հարցի շուրջ, թե ինչ բարի ու մեծ նպատակներ ունի ՀԱԿ-ը ու անձմաբ Լևոնը, բայց արդեն բացարձակն համոզմամբ կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժմամբ ու մեթոդներով, անձամբ քո բարի նպատակնեը երբեք իրակնություն չեն դառնալու ոչ հիմա, ոչ էլ քո ասած երկար տարիների ու լուրջ պայքարի արդյունքում:

Chuk
11.10.2011, 09:57
Տրիբուն, Վիշապի գրառումները ես ինքս որակում եմ սնանկ ու համարում եմ, որ գրառումներ էին զուտ հակաճառելու համար:

Նույնը քո գրառմանն է վերաբերվում, ես դրան չեմ արձագանքում, հնչեցրածդ հարցերին չեմ պատասխանում, որովհետև նախապես ասել էի, որ քննարկման մեջ չեմ մտնելու: Ես ամեն ինչ հստակ գրել եմ, ու քո գրառման մեջ չկա հարց, որին ես ՀՍՏԱԿ այդ գրառումում անդրադարձած չլինեմ: Ընդհանուր առմամբ քո պատասխանն էլ էր սնանկ: Այսքանը:

Տրիբուն
11.10.2011, 10:09

Այ սենց էլ դու, Լևոնը ու ՀԱԿ-ը հաշվի եք առնում ժողովրդի կարծիքը: :ok Մաղթում եմ հաջողություն:

Մենակ ավանդները ժողովրդին գաղափարապես բաժանելուց ձեն կհանենք, ընգերական: Մենք էլ ենք «ժողովուրդ» էլի:

Chuk
11.10.2011, 10:31

Ապեր, ուզում ես հավատա, ուզում ես չէ, ես անկախ չպատասխանելուց կարդում եմ իմ այդ գրառման արձագանքներն, ընդ որում շատ ուշադիր: Ու եթե ես տեսնեմ, որ այդ պատասխաններում կա իսկապես լուրջ բան, ոչ թե ուղղակի անպայման հակաճառում, ես դա ոչ միայն հաշվի կառնեմ, այլև կմտնեմ խորը քննարկման մեջ, անհրաժեշտության դեպքում ընդունելով իմ գրածի համպատասխան հատվածի «սնանկություն», եթե այդպիսին լինի: Սակայն ես ԴԵՌ չեմ տեսել որևէ նման լուրջ արձագանք: ԻՆչու՞ եմ ասել, որ չեմ մտնելու քննարկման մեջ: Որովհետև իմ համար կռահելի էին մասնավորապես հենց քո ու Վիշապի կողմից ԱՆՊԱՅՄԱՆ արձագանքները, բայց որոնք լինելու էին դեմագոգիկ բնույթի, չէին համպատասխանելու իմ գրածներին, կտրած էին լինելու կոնտեքստից, խեղաթյուրած էին լինելու իմաստը, չէին լինելու իրական հակափաստարկ: Գուցե իմ նախատրամադրվածությունից էր, չգիտեմ, բայց ես ուշադիր կարդացել ու դրանից բացի բան չեմ տեսել:

Իսկ ՀԱԿ-ին ու ինձ «կարծիք հաշվի չառնելու» մեջ մեղադրելուց առաջ սովորիր ինքդ հաշվի առնել կարծիքը ու հակառակ տեսակետները կարդալ ոչ թե անպայման հակաճառելու համար (երբեմն դատարկության աստիճան սնանկ տարբերակով), այլ նաև դիմացինին հասկանալու համար:

Կարեն Կանտարով
11.10.2011, 10:32
,,Երեվում է Ակումբի քյորփեն ես եմ,իմ խոսքը ՝օսնավանի չէ,,

Պարոնայք,ձեզ բարի ժամանց,ձուտօ նե պօլիտիկօ

davidus
11.10.2011, 10:35
հասարակությանը իշխանությունը չի կազմակերպում....

Էլի սկսվեցին անհիմն պնդումները։ Եթե իշխանությունը հասարակությանը չկազմակերպեր, ամենաիսկական քաոս կտիրեր։ Հասարակության կազմակերպման մեջ պետք ա հասկանալ թե ուժային կառույցները, թե սոց ուղվածություն ունեցող գերատեսչությունները։

Եթե դու ցանկանում ես, որ իշխանությունը հասարակության չկազմակերպի, էդ հլը չի նշանակում, թե դա իրականում էդպես էլ պիտի լինի։

իշխանությունը պետության շահերն ա պաշտպանում, որը միանշանակ անհատի կամ հասարակական շահի հետ չի համընկնում… եթե պետք ա օրինակ, ասա բերեմ…

Սկզբից հստակեցրու քո համար, թե ինչ ես հասկանում պետություն, իշխանություն, անհատ, հասարակություն ու հասարակության շահ ասելով, հետո նոր որոշի, իշխանությունը ում շահերն են պաշտպանում։

Հ.Գ. Եթե մի բանի անունը տեսություն ա, էդ դեռ չի նշանակում որ ինքը պիտի ցնդաբանություն լինի։

Վիշապ
11.10.2011, 10:48
Տրիբուն, Վիշապի գրառումները ես ինքս որակում եմ սնանկ ու համարում եմ, որ գրառումներ էին զուտ հակաճառելու համար:

Նույնը քո գրառմանն է վերաբերվում, ես դրան չեմ արձագանքում, հնչեցրածդ հարցերին չեմ պատասխանում, որովհետև նախապես ասել էի, որ քննարկման մեջ չեմ մտնելու: Ես ամեն ինչ հստակ գրել եմ, ու քո գրառման մեջ չկա հարց, որին ես ՀՍՏԱԿ այդ գրառումում անդրադարձած չլինեմ: Ընդհանուր առմամբ քո պատասխանն էլ էր սնանկ: Այսքանը:

Քանի որ այսպես անկեղծացանք, ապա ես կարծում եմ որ քո գրառումները լրիվ տուֆտա, անիմաստ ու դատարկ գրառումներ են։ Առհասարակ այն ինչ որ դու ասում ես, աբսուրդ է, սուտ և զառանցանք։ Մաղթում եմ բարի քննարկումներ:))

Chuk
11.10.2011, 11:07

Ես հասկանում եմ քո հոգեվիճակը, ոչինչ, կանցնի ;)

Mephistopheles
11.10.2011, 11:50
Էլի սկսվեցին անհիմն պնդումները։ Եթե իշխանությունը հասարակությանը չկազմակերպեր, ամենաիսկական քաոս կտիրեր։ Հասարակության կազմակերպման մեջ պետք ա հասկանալ թե ուժային կառույցները, թե սոց ուղվածություն ունեցող գերատեսչությունները։

Եթե դու ցանկանում ես, որ իշխանությունը հասարակության չկազմակերպի, էդ հլը չի նշանակում, թե դա իրականում էդպես էլ պիտի լինի։

ես չգիտեի որ բանակը, կամ ոնց որ դու ես ասում "ուժային կառույցներն" ու "սոցուղղվածություն ունեցող գերատեսչությունները" դրանք հասարակական կազմակերպություններ են և ֆինանսավորվում են անդամավճարներով…

հասարակական կազմակերպությունները ներկայացնում ու պաշտպանում են հասարակության որոշակի շերտի շահերը… հասարակությունը սենց ա կազմակերպվում… իշխանությունները հասարակությունը չեն կազմակերպում, բացի ավտորիտար համակարգերում… իշխանությունները "չեն սիրում" հասարակական կազմակերպություններին… ասեմ եթե տեղյակ չես…

Սկզբից հստակեցրու քո համար, թե ինչ ես հասկանում պետություն, իշխանություն, անհատ, հասարակություն ու հասարակության շահ ասելով, հետո նոր որոշի, իշխանությունը ում շահերն են պաշտպանում։

Հ.Գ. Եթե մի բանի անունը տեսություն ա, էդ դեռ չի նշանակում որ ինքը պիտի ցնդաբանություն լինի։

հասարակությունը միատարր չի, բազմաշերտ է ու դրանց շահերն էլ անընդհատ բախման մեջ են… յուրաքանչյուր խավ ձգտում է մաքսիմում ազդեցություն ունենալ իշխանության ձևավավորման վրա դրան համապատասխան իշխանությունների 3 ճյուղերի վրա ուղղակի կամ անուղղակի … ըստ դրա էլ իշխանությունները գործում են… իսկ պետությունը կարդա ստեղ կիմանաս ինչ ա http://en.wikipedia.org/wiki/State_%28polity%29

հ.գ. տեսությունները ցնդաբանություններ չեն, դրանք երևույթի բացատրություն են փաստերի միջոցով…

davidus
11.10.2011, 11:56
ես չգիտեի որ բանակը, կամ ոնց որ դու ես ասում "ուժային կառույցներն" ու "սոցուղղվածություն ունեցող գերատեսչությունները" դրանք հասարակական կազմակերպություններ են և ֆինանսավորվում են անդամավճարներով…

:D :D :D

Մեջ բեր գրառմանս այն հատվածը, որտեղ ես ուժայիններին NGO-շնիկներ եմ ասել...

հասարակական կազմակերպությունները ներկայացնում ու պաշտպանում են հասարակության որոշակի շերտի կամ խավի շահերը… հասարակությունը սենց ա կազմակերպվում…

Այո, ՈՐՈՇԱԿԻ ՇԵՐՏԸ միայն... ՀԿ սեկտորը չի կարող ողջ հասարակությունը կազմակերպի, ինչքան էլ որ շատ «ցանկանա»։

հասարակությունը միատարր չի, բազմաշերտ է ու դրանց շահերն էլ անընդհատ բախման մեջ են… յուրաքանչյուր խավ ձգտում է մաքսիմում ազդեցություն ունենալ իշխանության ձևավավորման վրա դրան համապատասխան իշխանությունների 3 ճյուղերի վրա ուղղակի կամ անուղղակի … ըստ դրա էլ իշխանությունները գործում են… իսկ պետությունը կարդա ստեղ կիմանաս ինչ ա http://en.wikipedia.org/wiki/State_%28polity%29

Ի տարբերություն քեզ, ես պետությունը հասկանալու համար վիկիպեդիա չեմ կարդում։ ու էսքան գրածդ ոչ մի կապ չուներ նրա հետ, թե դու վերևում ինչ էիր ասում ու ես դրան ինչ պատասխան էի գրել։

հ.գ. տեսությունները ցնդաբանություններ չեն, դրանք երևույթի բացատրություն են փաստերի միջոցով…

Տեսությունը, հենց հաստատվում ա փաստերով, դառնում ա գիտություն, իմ հասարակագետ ախպեր... :))

Տրիբուն
11.10.2011, 12:11
Իսկ ՀԱԿ-ին ու ինձ «կարծիք հաշվի չառնելու» մեջ մեղադրելուց առաջ սովորիր ինքդ հաշվի առնել կարծիքը ու հակառակ տեսակետները կարդալ ոչ թե անպայման հակաճառելու համար (երբեմն դատարկության աստիճան սնանկ տարբերակով), այլ նաև դիմացինին հասկանալու համար:

Չուկ ջան, պայքարի դուրս եկած քաղաքական ուժը իրա համակիրներով, դուք եք - այսինքն դուք պիտի հաշվի առնենք իմ ու իմ նմանների կարծիքը, եթե ուզում եք գոնե ԱԺ-ում երկու կոպեկի տեղ ունենաք: Իսկ ես կարամ փաթթած ունենամ բոլոր կարծիքները:

Իսկ ինչ վերաբերվում ա իմ հակաճառելու սնակությանը, ապա ես բացարձակ չեմ հակաճառել, այլ, ինչպես միշտ, արձանագրել եմ փաստերը - Համաժողովրդական ֆորումները վկա:

Տրիբուն
11.10.2011, 12:16
Իսկ ընդհանուր առմամբ, չեմ ջոգում ու՞ր ենք վռազում: ՀԱԿ-ը չի վռազում, Սերժը չի վռազում, դաժե Քոչը չի վռազում: Եկեք հանգիստ սպասենք մեր ավանդներին: :D Կարծեմ էս միակ նորությունն էր պայքարի վերջին լուրջ հանգրվանից հետո:

даю руку на отсечение - ՀԱԿ-ին բան չի մնացել, իրա պայքարով ու մուտիլովկեքով, մկան վազքը մինչև մարագն ա:

Տրիբուն
11.10.2011, 12:32
ՀԱԿ-ի ուտոպիան

Մինչեւ չձեւակերպես, թե ինչ ես ուզում (http://www.lragir.am/armsrc/interview54497.html)

..........
Զարուհի, այդպես էլ չասացիք, ի՞նչ ասել է մշակութային, սահմանադրական հեղափոխություն:

Եկեք տարանջատենք իշխանափոխություն և հեղափոխություն տերմինները: Իշխանափոխությունը կլինի արդարացված այն պարագայում, երբ տեղի ունենա հեղափոխություն մարդկանց մտածելակերպի, արժեհամակարգի և ապրելակերպի մեջ: Իշխանության փոփոխության պայմաններում անգամ, եթե հանրությունը իրավագիտակից չէ և ապրում է ոչ սահմանդրական արժեքներով, կունենանք նույն պատկերը, ինչ տեղի ունեցավ 98-ին: Այսինքն` դեմոկրտական իշխանությունը նորից կհեռացվի` չլինելով հենց բուն այդ հանրույթի արժեհամակարգի կրողը: Այդ իսկ պատճառով սահմանադրական հեղափոխությունը պետք է կատարվի իշխանափոխությունից առաջ: Եվ մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվողներն ու վերլուծաբանները հանում, գումարում, բաժանում, բազմապատկում և փորձում են կանխատեսել, թե ինչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում, սահմանադրական հեղափոխությունն ընթանում է՝ կայուն հող նախապատրաստելով իշխանափոխության համար։
..............
Այսինքն վաղը մենք այլ ընտրություններ, այլ որակ ենք ունենալու, և ավելի գիտակից քաղաքացի, որը մի քանի հազար դրամով էլ ձայն չի՞ վաճառի:

Մեր խնդիրը հենց դա է, ֆինանսական և ուժային կառույցներին հակազդել տեքստերով:

Իսկ եթե ընտրություննրից առաջ ժողովրդին ասենք Ժան Ժակ Ռուսո բաժանե՞նք, որ սաղովի կարդանք, կրթվենք: :D

Mephistopheles
11.10.2011, 12:35
:D :D :D

Մեջ բեր գրառմանս այն հատվածը, որտեղ ես ուժայիններին NGO-շնիկներ եմ ասել...

ուժային կառույցները կամ սոսգերատեսչությունները հասարակություն չեն կազմակերպում… ոնց որ դու ես ասում
Հասարակության կազմակերպման մեջ պետք ա հասկանալ թե ուժային կառույցները, թե սոց ուղվածություն ունեցող գերատեսչությունները։ բանակը, ոստիկանությունը հասարակություն չեն կազմակերպում…

Այո, ՈՐՈՇԱԿԻ ՇԵՐՏԸ միայն... ՀԿ սեկտորը չի կարող ողջ հասարակությունը կազմակերպի, ինչքան էլ որ շատ «ցանկանա»։
դու ի՞նչ ինկատի ունես "ողջ հասարակությունը կազմակերպել" ասելով… հասարակությունը կազմակերպվում ա ըստ շահի…

Ի տարբերություն քեզ, ես պետությունը հասկանալու համար վիկիպեդիա չեմ կարդում։ ու էսքան գրածդ ոչ մի կապ չուներ նրա հետ, թե դու վերևում ինչ էիր ասում ու ես դրան ինչ պատասխան էի գրել։

շատ վատ ես անում որ չես նայում… կապն էլ որ ուզենաս կտեսնես… ես քեզ սրանից ավել չեմ կարող օգնել…

Տեսությունը, հենց հաստատվում ա փաստերով, դառնում ա գիտություն, իմ հասարակագետ ախպեր... :))

գիտությունը բնագավառ ա … առանց փաստի տեսություն գոյություն չունի… դրան վարկած են ասում՝ հիպոթեզ…

Արէա
11.10.2011, 12:40
Իսկ եթե ընտրություննրից առաջ ժողովրդին ասենք Ժան Ժակ Ռուսո բաժանե՞նք, որ սաղովի կարդանք, կրթվենք: :D

Մարդկանց տրամադրվածությունը տեսնելով արդեն կասկածում եմ, որ անգամ 100 տոկոսանոց արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կհավաքի բավարար քանակությամբ քվե:
Սա ցավով եմ ասում:

Mephistopheles
11.10.2011, 12:43
Մարդկանց տրամադրվածությունը տեսնելով արդեն կասկածում եմ, որ անգամ 100 տոկոսանոց արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կհավաքի բավարար քանակությամբ քվե:
Սա ցավով եմ ասում:

թող 100% արդար ընտրություն լինի ու թող ՀԱԿ-ը չանցնի… մենակ թող արդար լինի…

h_jak
11.10.2011, 12:44
Մարդկանց տրամադրվածությունը տեսնելով արդեն կասկածում եմ, որ անգամ 100 տոկոսանոց արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կհավաքի բավարար քանակությամբ քվե:
Սա ցավով եմ ասում:

Որ 100 տոկոսանոց արդար ընտրություններ լինի հակ-ը մի հրապարակ` մոտավոր 50 ձայն կհավաքի որը իրան ավելի քան բավարարա.

Վիշապ
11.10.2011, 13:27
ուժային կառույցները կամ սոսգերատեսչությունները հասարակություն չեն կազմակերպում… ոնց որ դու ես ասում բանակը, ոստիկանությունը հասարակություն չեն կազմակերպում…

դու ի՞նչ ինկատի ունես "ողջ հասարակությունը կազմակերպել" ասելով… հասարակությունը կազմակերպվում ա ըստ շահի…

Հասարակական կազմակերպությունների գոյությունը, նրանց ավելացմանն ու զարգացմանն ուղղված պայմանները էլի ապահովում է պետությունը։ Օրինակ մեր պետությունը ձևականորեն ալյա դեմոկրատիա ցուցադրելու համար ունի համապատասխան օրենքներն ու նախագծերը։ Բայց իշխանությունները իրականում լրջորեն չեն զբաղվում դրանով, դրա համար էլ մեր ՀԿ–ները ողբալի վիճակում են։ Իսկ քո ասած ժողովուրդը ինչքան էլ ինքնաբխվի, առանց օժանդակության ու համապատասխան պայմանների ՀԿ չի կարող ձևավորել, ավելի շուտ հեղափախություն կանի, քան թե ՀԿ կանի։ Իմիջայլոց, ՀՀ–ում օրենքը ունդունվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք կարող ես նայել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1295) Իսկ մինչև էդ մենք երկու ՀԿ ունեինք, մեկը Վանոյինն էր, մյուսը՝ Վազգենինը...

Chuk
11.10.2011, 13:29
Չուկ ջան, պայքարի դուրս եկած քաղաքական ուժը իրա համակիրներով, դուք եք - այսինքն դուք պիտի հաշվի առնենք իմ ու իմ նմանների կարծիքը, եթե ուզում եք գոնե ԱԺ-ում երկու կոպեկի տեղ ունենաք: Իսկ ես կարամ փաթթած ունենամ բոլոր կարծիքները:

Իսկ ինչ վերաբերվում ա իմ հակաճառելու սնակությանը, ապա ես բացարձակ չեմ հակաճառել, այլ, ինչպես միշտ, արձանագրել եմ փաստերը - Համաժողովրդական ֆորումները վկա:
Ապեր, ես ու դու ես հարթակում քննարկում ենք որպես հավասարներ: Ոչ ես եմ ԱԺ գնում, ոչ դու: Ու ստեղ մեզնից ամեն մեկը մյուսի կարծիքը պետք ա հավասար հաշվի առնի: Եթե կարծում ես, որ ես պիտի քո կարծիքը հաշվի առնեմ, դու իմը՝ չէ, ուրեմն քո հետ խոսելու բան չունեմ: Պատի հետ խոսելն ավելի հետաքրքիր կլինի, էդ պարագայում, քան քո հետ:

հ.գ. Գլուխ մի հարթուկի, դու ոչ մի փաստ չես արձանագրել, այլ լրիվ «հավայի» հակաճառել ես:

հ.գ.2. Այս գրառմանս մեջ օգտագործած շեշտադրումները, բառերը տգեղ են, բայց ըստ արժանվույն են:

Chuk
11.10.2011, 13:34
Ու ընդհանրապես սովորական ա, բազմիցս համոզվել եմ, բավական ա, որ համբերությունս հերիքի ու փաստարկված որոշակի հիմնավորումներ բերեմ, ամանէժան տարբերակով դրանից կոնտեքստից կտրվում են ինչ-որ հատվածներ, դրանց վրա կառուցվում սին հակափաստարկ ու հետո շարունակվում է նույն, հայ իրականության համար սովորական դատարկ զրույցները, դատարկ մեղադրանքները ու ընդհանրապես՝ ԴԱՏԱՐԿ ՄԻՏՔԸ:

Ասում եմ հանգիստ, վստահ, որ ճիշտ եմ ասում:

Իմ «ընդդիմախոսներին» առաջարկում եմ հստակ ու իմ նման գրել մոդել, որն ըստ իրենց կարող է երկրում փոփոխություն իրականացրել: Այդ մոդելը կլինի լավը, կգովեմ, կլինի սնանկ, ցույց կտամ սնանկությունը: Դե ի՞նչ, դատարկ խոսելու փոխարեն կարո՞ղ եք անել:

Վիշապ
11.10.2011, 13:40

Մի երկու հատ դատարկ միտք ցույց տուր։

Ասում եմ հանգիստ, վստահ, որ ճիշտ եմ ասում:
Բայց ոնց որ կասկածելով ես ասում...

Իմ «ընդդիմախոսներին» առաջարկում եմ հստակ ու իմ նման գրել մոդել, որն ըստ իրենց կարող է երկրում փոփոխություն իրականացրել: Այդ մոդելը կլինի լավը, կգովեմ, կլինի սնանկ, ցույց կտամ սնանկությունը: Դե ի՞նչ, դատարկ խոսելու փոխարեն կարո՞ղ եք անել:
Դու մոդել չես գրել, ծաղկացնելով կրկնել ես Նիկոլի խոսքերը հազարավոր համակիրների բանակի մասին, որ ընդհամենը շատ մարդ է պետք համախմբել, որ ինչ–որ խնդիր լուծվի։ Ես համաձայն եմ, գեղ կանգնի գերան կկոտրի, բայց մարդկանց համախմբելը դա գործի մեծ մասն է, ինչի (համախմբելու) մոդելը դու չես գրել։ Երբ որ կգրես, այ էդ ժամանակ լավը կլինի կգովեմ, կլինի տուֆտաբանություն, հատ հատ ցույց կտամ տուֆտաբանությունը։

Տրիբուն
11.10.2011, 13:40
Ապեր, ես ու դու ես հարթակում քննարկում ենք որպես հավասարներ: Ոչ ես եմ ԱԺ գնում, ոչ դու: Ու ստեղ մեզնից ամեն մեկը մյուսի կարծիքը պետք ա հավասար հաշվի առնի: Եթե կարծում ես, որ ես պիտի քո կարծիքը հաշվի առնեմ, դու իմը՝ չէ, ուրեմն քո հետ խոսելու բան չունեմ: Պատի հետ խոսելն ավելի հետաքրքիր կլինի, էդ պարագայում, քան քո հետ:

հ.գ. Գլուխ մի հարթուկի, դու ոչ մի փաստ չես արձանագրել, այլ լրիվ «հավայի» հակաճառել ես:

հ.գ.2. Այս գրառմանս մեջ օգտագործած շեշտադրումները, բառերը տգեղ են, բայց ըստ արժանվույն են:

Բայց դու ՀԱԿ-ի համակիր ես, ու ստեղ ամեն ձևի ՀԱԿ-ի դիրքորոշումն ես ներկայացնում: Գրառմանդ մեջ էլ գրել էիր, որ ՀԱԿ-ը հաշվի ա առնում ժողովրդի ու իրա համակիրների կարծիքը, ամեն ձև: Դու էլ երևի ՀԱԿ-ի այլ համակիրների նման աջակցելու ես ՀԱԿ-ին հաջորդ ընտրությունների ժամանակ: Ես էլ գրել էի, որ ժողովրդի կարծիքը, այդ թվում նաև իմ նման պատից բեթար ժողովրդի կարծիքը հաշվի բացարձակապես չի առնվում: Փաստն էլ հենց ՀԱԿ-ի ստեղծած համաժողովրդական ֆորումն ա: Դու իմ կարծիքը սին ես համարում, չնայած ես բացարձակապես համոզված եմ իմ իրավացիության մեջ, Լևոնի սիրած Վիքիլիքսը վկա:

Ես ՀԱԿ-ի ու քո կարծիքը, օրինակ իմ պատից բեթար լինելու կամ դիվանին պառկած լինելու մասին հաշվի չեմ առնում, ու լավ եմ անում, քանի որ դիքորոշում չունեմ, ոչ մի քաղաքական ուժի չեմ համակրում, բոլոր քաղաքական ուժերի վրա թքած ունեմ, ու ամենաշատը ՀԱԿ-ի վրա իրա կարծիքով, մեթոդով, ֆորումներով, երկխոսությամբ, ավանդներով ու ցուցակներով, պահանջներով, արտահերթով ու հերթականով ....

Chuk
11.10.2011, 13:42
Դու մոդել չես գրել, ծաղկացնելով կրկնել ես Նիկոլի խոսքերը հազարավոր համակիրների բանակի մասին, որ ընդհամենը շատ մարդ է պետք համախմբել, որ ինչ–որ խնդիր լուծվի։ Ես համաձայն եմ, գեղ կանգնի գերան կկոտրի, բայց մարդկանց համախմբելը դա գործի մեծ մասն է, ինչի (համախմբելու) մոդելը դու չես գրել։ Երբ որ կգրես, այ էդ ժամանակ լավը կլինի կգովեմ, կլինի տուֆտաբանություն, հատ հատ ցույց կտամ տուֆտաբանությունը։
Շնորհակալություն: Սրան էլ սպասում էի:

Արձանագրում եմ. հակաճառել ես հակաճառելու համար, ունակ չես որևէ այլ տարբերակ առաջարկել:
Ունենայիր՝ կգրեիր:
Ունենայիր, կընդունեիր, որ իմ նշած տարբերակը թեկուզ քո կարծիքով անիրականանալի, բայց տարբերակ է:

Նորից շնորհակալություն:

Mephistopheles
11.10.2011, 13:43
Հասարակական կազմակերպությունների գոյությունը, նրանց ավելացմանն ու զարգացմանն ուղղված պայմանները էլի ապահովում է պետությունը։ Օրինակ մեր պետությունը ձևականորեն ալյա դեմոկրատիա ցուցադրելու համար ունի համապատասխան օրենքներն ու նախագծերը։ Բայց իշխանությունները իրականում լրջորեն չեն զբաղվում դրանով, դրա համար էլ մեր ՀԿ–ները ողբալի վիճակում են։ Իսկ քո ասած ժողովուրդը ինչքան էլ ինքնաբխվի, առանց օժանդակության ու համապատասխան պայմանների ՀԿ չի կարող ձևավորել, ավելի շուտ հեղափախություն կանի, քան թե ՀԿ կանի։ Իմիջայլոց, ՀՀ–ում օրենքը ունդունվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք կարող ես նայել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1295) Իսկ մինչև էդ մենք երկու ՀԿ ունեինք, մեկը Վանոյինն էր, մյուսը՝ Վազգենինը...

ես կասկած չունեմ որ մեր օրենքներն ապահովում են ՀԿ-ների գոյությունը, բայց ՀԿ-ն ըստ էության "իշխանությունների դեմ" է, ավելի ճիշտ ոչ թե դեմ այլ տվյալ ՀԿ անդամների շահերն է պաշտպանում որն էլ բախվում է իշխանության շահերի հետ շատ հաճախ, դրա համար էլ մեր իշխանությունները շահագռգռված չեն դրանց իրակացմամբ… ֆինանսավորման հարցն էլ է կարևոր…

անկախ այն բանից թե իշխանափոխություն կամ հեղափոխություն կլինի թե ոչ, եթե ՀԿ-ները չկայանան, մենք նույն խնդրի առջև ենք կանգնելու… եթե ՀԿ-նրը կայանան, ապա "ինքնաբուխ ինքնակազմակերպման" խնդիր չի լինի… դա արդեն կարվի ավելի կոորդինացված…

Chuk
11.10.2011, 13:45
Բայց դու ՀԱԿ-ի համակիր ես, ու ստեղ ամեն ձևի ՀԱԿ-ի դիրքորոշումն ես ներկայացնում: Գրառմանդ մեջ էլ գրել էիր, որ ՀԱԿ-ը հաշվի ա առնում ժողովրդի ու իրա համակիրների կարծիքը, ամեն ձև:
Ես ներկայացնում եմ ինձ ու միայն ինձ:
Այդ թվում երբ ասում եմ, որ ՀԱԿ-ը հաշվի է առնում, դա նորից իմ տեսակետն է, որն, ինչպես ցանկացած այլ տեսակետ, կարող է սխալ լինել: Բայց առայժմ ես վստահ եմ, որ ճիշտ է:

Մի թաքնվիր իմ՝ ՀԱԿ-ի համակիր լինելու հետևում: Անկախ նրանից, թե ես որ քաղաքական ուժին եմ համակրում ես քաղաքական գործիչ չեմ, չեմ եղել ու չեմ լինի, քո հետ, այս ֆորումում և այլուր իմ ցանկացած կարծիք կարգավիճակով քեզ հավասար քաղաքացու կարծիք է:

Վիշապ
11.10.2011, 13:46
Շնորհակալություն: Սրան էլ սպասում էի:

Արձանագրում եմ. հակաճառել ես հակաճառելու համար, ունակ չես որևէ այլ տարբերակ առաջարկել:
Ունենայիր՝ կգրեիր:
Ունենայիր, կընդունեիր, որ իմ նշած տարբերակը թեկուզ քո կարծիքով անիրականանալի, բայց տարբերակ է:

Նորից շնորհակալություն:

Ես հենց այդ էլ փորձել եմ ասել, որ քո տարբերակը անիրականանալի է։

Վիշապ
11.10.2011, 13:47
ես կասկած չունեմ որ մեր օրենքներն ապահովում են ՀԿ-ների գոյությունը, բայց ՀԿ-ն ըստ էության "իշխանությունների դեմ" է, ավելի ճիշտ ոչ թե դեմ այլ տվյալ ՀԿ անդամների շահերն է պաշտպանում որն էլ բախվում է իշխանության շահերի հետ շատ հաճախ, դրա համար էլ մեր իշխանությունները շահագռգռված չեն դրանց իրակացմամբ… ֆինանսավորման հարցն էլ է կարևոր…

Ապեր, իշխանության շահերը մի հատ կասե՞ս որոնք են։

Տրիբուն
11.10.2011, 13:48
Իմ «ընդդիմախոսներին» առաջարկում եմ հստակ ու իմ նման գրել մոդել, որն ըստ իրենց կարող է երկրում փոփոխություն իրականացրել: Այդ մոդելը կլինի լավը, կգովեմ, կլինի սնանկ, ցույց կտամ սնանկությունը: Դե ի՞նչ, դատարկ խոսելու փոխարեն կարո՞ղ եք անել:

Ի հարկե ոչ: Որ դա էլ մենք անենք, ուրեմն ասպարեզում եղած բոլոր քաղաքական ուժերին, Լևոնի գլխավորությամբ, պետք ա վառել: Մենք ո՞վ ենք, որ մոդել ներկայացնենք: Մենք կարանք կամ հավանենք կամ չհավանքենք մեզ ներկայացրած մոդելը: Էս չի՞ ներկայացուցչական դեմոկրատիան, որ ՀԱԿ-ը ուզում ա կառուցի: Իսկ մինչև այդ առկա քաղաքական ուժերի ներկայացրած մոդելները ոնց ուզենանք ընենց պիտի չհավանքենք, դուրներս չեկածն էլ ամեն ձևի ասենք, պետքն եղած պահին էլ հայհոյենք: Իսկ եթե մենք հիմարներս գիգանտ ՀԱԿ-ի ոչ մի բանը չենք հավանում, էտ վաբշե մեր պրոբլեմը չի, էտ ՀԱԿ-ի պրոբլեմն ա, որ պոտենցիալ ընտրողներ ու հանրահավաքներին մասնակիցներ ա կորցնում, ու դարդ ա անում, որ ժողովուրդն այլևս թքած ունի իրա ու իրա պայքարի վրա: Կեցցե՛ դեմոկրատիան:

ՀԱԿ-ի վեհաշունչ կորիզն ու ակտիվը, կարա ինչքան ուզում ա հավանի իրա իդեալին ու ինչքան ուզում ա պայքարի իրա հետ միասին՝ հետագա հարյուրամյակում Հայաստանի փայլուն ապագան կառուցելու համար, էտ լրիվ իրանց գործն ա: Ես կարամ համակրեմ միայն ձեր՝ համակիրներիդ հավատին:

davidus
11.10.2011, 13:49
ուժային կառույցները կամ սոսգերատեսչությունները հասարակություն չեն կազմակերպում… ոնց որ դու ես ասում բանակը, ոստիկանությունը հասարակություն չեն կազմակերպում…

հիմնավորի...

դու ի՞նչ ինկատի ունես "ողջ հասարակությունը կազմակերպել" ասելով… հասարակությունը կազմակերպվում ա ըստ շահի…

Ու՞...

շատ վատ ես անում որ չես նայում… կապն էլ որ ուզենաս կտեսնես… ես քեզ սրանից ավել չեմ կարող օգնել…

Չէ, շնորհակալություն անկողծ օգնության համար, բայց ի տարբերություն որոշների ես շուտվանից եմ սկսել տեսությունը, գրքի վրա գրածը տարբերել իրականությունից ու դրանք կյանքի կոչելու դժվարություններից։ Ես էլ իմ կողմից քեզ բարի ընթերցումներ կարող եմ ցանկանալ, էսքանը։

գիտությունը բնագավառ ա … առանց փաստի տեսություն գոյություն չունի… դրան վարկած են ասում՝ հիպոթեզ…

խնդրում եմ, արի մի փիլիսոփայի էլի, հատկապես որ լավ չի ստացվում... տեսությունը հենց դրա համար էլ կոչվում ա տեսություն, քանի որ ինքտ տեսական ա, միայն թղթի վրայա... տեսությունը զարգացնելով կատարում են փորձեր (գիտափորձեր), որոնց արդյունքում հերքվում կամ հաստատվում ա տվյալ տեսության իրավացիությունը...

Chuk
11.10.2011, 13:50
Ի հարկե ոչ: Որ դա էլ մենք անենք, ուրեմն ասպարեզում եղած բոլոր քաղաքական ուժերին, Լևոնի գլխավորությամբ, պետք ա վառել: Մենք ո՞վ ենք, որ մոդել ներկայացնենք: Մենք կարանք կամ հավանենք կամ չհավանքենք մեզ ներկայացրած մոդելը: Էս չի՞ ներկայացուցչական դեմոկրատիան, որ ՀԱԿ-ը ուզում ա կառուցի: Իսկ մինչև այդ առկա քաղաքական ուժերի ներկայացրած մոդելները ոնց ուզենանք ընենց պիտի չհավանքենք, դուրներս չեկածն էլ ամեն ձևի ասենք, պետքն եղած պահին էլ հայհոյենք: Իսկ եթե մենք հիմարներս գիգանտ ՀԱԿ-ի ոչ մի բանը չենք հավանում, էտ վաբշե մեր պրոբլեմը չի, էտ ՀԱԿ-ի պրոբլեմն ա, որ պոտենցիալ ընտրողներ ու հանրահավաքներին մասնակիցներ ա կորցնում, ու դարդ ա անում, որ ժողովուրդն այլևս թքած ունի իրա ու իրա պայքարի վրա: Կեցցե՛ դեմոկրատիան:

ՀԱԿ-ի վեհաշունչ կորիզն ու ակտիվը, կարա ինչքան ուզում ա հավանի իրա իդեալին ու ինչքան ուզում ա պայքարի իրա հետ միասին՝ հետագա հարյուրամյակում Հայաստանի փայլուն ապագան կառուցելու համար, էտ լրիվ իրանց գործն ա: Ես կարամ համակրեմ միայն ձեր՝ համակիրներիդ հավատին:
Շնորհակալություն:
Դու ևս ապացուցում ես այն, ինչը ես էի ասում:

Այլ կերպ ասած որ դուք՝ քաղաքացիներդ, ինքներդ ձեզ համար էլ չեք պատկերացնում թե իրավիճակից ոնց կարելի է դուրս գալ, առաջարկված տարբերակներն էլ առանց խորանալու հերքում եք՝ չափից ավելի մակերեսային դիտարկելով:

Շնորհակալություն: Ես հենց դա էի ուզում ապացուցել:

Մնացած գրածներդ խոսքեր են ու միայն խոսքեր:

Տրիբուն
11.10.2011, 13:52
Ես ներկայացնում եմ ինձ ու միայն ինձ:
Այդ թվում երբ ասում եմ, որ ՀԱԿ-ը հաշվի է առնում, դա նորից իմ տեսակետն է, որն, ինչպես ցանկացած այլ տեսակետ, կարող է սխալ լինել: Բայց առայժմ ես վստահ եմ, որ ճիշտ է:

Ապրես…

Դե պատկերացրու, որ դու լինելով ՀԱԿ-ի համակր արտահայտում ես քո կարծիքը, բա ես ոնց եմ արտահայտում միայն ու միայն իմ կարծիքը` ոչ մեկի համակիրը չլինելով: :D

Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին - ՀԱԿ-ը ու անձամբ Լևոնը ոչ միայն իր գործողություններում ու ընդունած որոշումներում հաշվի չի առել ժողովրդի, հնարավոր է նաև իր անդամների ու համակրների կարծիքը, այլ մեծապես թքած է ունեցել դրա վրա, վստահ լինելով որ իր տխմար քաղաքական հաշվարկները ինքնաբերաբար կիրականան, ու դրա անունն էլ դրել ա շախմատ:

Курам на смех ..

Տրիբուն
11.10.2011, 13:55
Շնորհակալություն:
Դու ևս ապացուցում ես այն, ինչը ես էի ասում:

Այլ կերպ ասած որ դուք՝ քաղաքացիներդ, ինքներդ ձեզ համար էլ չեք պատկերացնում թե իրավիճակից ոնց կարելի է դուրս գալ, առաջարկված տարբերակներն էլ առանց խորանալու հերքում եք՝ չափից ավելի մակերեսային դիտարկելով:

Շնորհակալություն: Ես հենց դա էի ուզում ապացուցել:

Մնացած գրածներդ խոսքեր են ու միայն խոսքեր:

Եթե շատ ես ուզում, կարաս թերթես Ակումբի քառամյա էջերն ու հաստատ մի քանի տեղ կգնտես հայտնի լոմի տեսությունը, իրա բոլոր ենթատեսություններով: :P

Ապեր, մեր պատկերացում չունենալը ոչ մեկին վնաս չի տալիս, իսկ այ ՀԱԿ-ի պատեկարացում չունենալը կամ էտ պատկերացման մեր չհասկանալն ու չընդունելը առաջին հերթնի վնասում են ՀԱԿ-ին, իսկ երկրորդ հերթին վնասում են ողջ ժողովրդին, քանի որ մեկ անգամ ևս ապացուցվում ա, որ ժողովրդի իրական շահերը ներկայացնող ընդդիմադիր քաղաքական ուժ Հայաստանում ցավոք սրտի չկա:

Chuk
11.10.2011, 13:56
Ապրես…

Դե պատկերացրու, որ դու լինելով ՀԱԿճի համակր արտահայտում ես քո կարծիքը, բա ես ոնց եմ արտահայտում միայն ու միայն իմ կարծիքը ոչ մեկի համակիրը չլինելով: :D

Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին - ՀԱԿ-ը ու անձամբ Լևոնը ոչ միայն իր գործողություններում ու ընդունած որոշումներում հաշվի չի առել ժողովրդի, հնարավոր է նաև իր անդամների ու համակրների կարծիքը, այլ մեծապես թքած է ունեցել դրա վրա, վստահ լինելով որ իր տխմար քաղաքական հաշվարկները ինքնաբերաբար կիրականան, ու դրա անունն էլ դրել ա շախմատ:

Курам на смех ..
Իմ գրառման շատ փոքրիկ հատվածն էր վերաբերվում կոնկրետ ՀԱԿ-ին: Դիցուք ես սխալվում եմ ու ՀԱԿ-ի նպատակներն այլ են, ոչ թե այն, ինչ ես պատկերացնում եմ:

Սակայն դու չես բերել որևէ իրական հակափաստարկ, թե ինչ այլընտրանք կա իմ գծած պայքարի սխեմային, ինչով է այն անիրականանալի (ուշադրություն՝ անիրականանալի, ոչ թե շատ վատ):

Ու քանի դեռ չես բերել ու էդ ասպեկտով չես անդրադարձել հարցին, ես փաստում եմ, որ քո գրառումները զրո գրոշի արժեք անգամ չունեն:

Chuk
11.10.2011, 13:57
Եթե շատ ես ուզում, կարաս թերթես Ակումբի քառամյա էջերն ու հաստատ մի քանի տեղ կգնտես հայտնի լոմի տեսությունը, իրա բոլոր ենթատեսություններով: :P

Լոմի տեսությունդ ենթադրում ա, որ ինչ-որ մեկը գալիս ա, մեզ կազմակերպում ա, մենք էլ կազմակերպված գնում ենք, ջարդում ենք իշխանությունների գլուխները, պատժում բոլորին ու մեր կազմակերպչին կարգում «թագավոր»: Դա՞ է լոմիդ տեսությունը:

davidus
11.10.2011, 14:03
Իսկ եթե մենք հիմարներս գիգանտ ՀԱԿ-ի ոչ մի բանը չենք հավանում, էտ վաբշե մեր պրոբլեմը չի, էտ ՀԱԿ-ի պրոբլեմն ա, որ պոտենցիալ ընտրողներ ու հանրահավաքներին մասնակիցներ ա կորցնում, ու դարդ ա անում, որ ժողովուրդն այլևս թքած ունի իրա ու իրա պայքարի վրա:

Էս նույն բանը հազար անգամ տարբեր առիթներով ասել ու գրել եմ...

«մենք սենց ենք պայքարում. ուզում ես ուզի, չես ուզում՝ դու դիվան քշող ես».... :(

Chuk
11.10.2011, 14:08
Էս նույն բանը հազար անգամ տարբեր առիթներով ասել ու գրել եմ...

«մենք սենց ենք պայքարում. ուզում ես ուզի, չես ուզում՝ դու դիվան քշող ես».... :(
Դավ, դու երբևէ հնարավորություն տվե՞լ ես ինքդ քեզ, որ ՀԱԿ-ի այս կամ այն քայլը դիտարկես լավ լույսի տակ:
Երբևէ փորձե՞լ ես ձայնդ ՀԱԿ-ում լսելի դարձնել:

Ապեր, չասես, որ ինձ ես ասել: Իմ պատասխանները ես տվել եմ որպես Չուկ, անկախ նրանից հավանել ու ընդունել ես, թե ոչ: Ես էս ֆորումում գրառում անող մարդ եմ, ոչ ՀԱԿ եմ, ոչ բան, ոչ էլ ՀԱԿ մտնում դուրս եմ գալիս: Ու էդպես էս ֆորումում ցանկացած գրառում անող: Ես հարցնում եմ. ՀԱԿ քո կարծիքը փորձել ես հասցնել:

Ես չեմ մանևրի. իմ հարցերով բերում եմ նրան, որ ՀԱԿ-ը ոչ մի պարագայում չէր կարող քեզ բավարարել, անգամ եթե քո ուզած քայլերն աներ, որովհետև ՀԱԿ-ի անելու դեպքում դրանք «Վատն էին լինելու»: Սխալվու՞մ եմ:

Տրիբուն
11.10.2011, 14:35
Իմ գրառման շատ փոքրիկ հատվածն էր վերաբերվում կոնկրետ ՀԱԿ-ին: Դիցուք ես սխալվում եմ ու ՀԱԿ-ի նպատակներն այլ են, ոչ թե այն, ինչ ես պատկերացնում եմ:

Սակայն դու չես բերել որևէ իրական հակափաստարկ, թե ինչ այլընտրանք կա իմ գծած պայքարի սխեմային, ինչով է այն անիրականանալի (ուշադրություն՝ անիրականանալի, ոչ թե շատ վատ):

Ու քանի դեռ չես բերել ու էդ ասպեկտով չես անդրադարձել հարցին, ես փաստում եմ, որ քո գրառումները զրո գրոշի արժեք անգամ չունեն:

Փաստ մեկ - Համաժողովրդկան ֆորումը, որտեղ պիտի հաշվի առնվեր ժողովրդի կարծիքը, չիրականացավ, ու դա ընդունել ես նաև դու
Փաստ երկու - ՀԱԿ-ից հեռացան մի քանի առանցքային դեմքեր, որոնք որպես հեռանալու պատճառներից մեկը նշեցին միանձնյա որոշումներ ընդունելու մեխանիզմը ՀԱԿ-ի ներսում
Փաստ երեք - վերը նշվաի վերաբերյալ ՀԱԿ-ի անդամի զրույցը յանկիի հետ, որը գգրվել էր Վիքիլիքսում, որին այքան սիրում է հղումներ անել Լևոնը, ու մի ամբողջ ելույթ նվիրեն դրան
Փաստ չորս - Ոչ մի անգամ երկխոսության առաջարկը չի դրվել քնննարկամ ու ոչ մեկի հետ չի հավաձայնեցվել ու նույնիսկ ՀԱԿ համակիր թերթերը հարցում չեն կազմակերպել հասկանալու հաար, թե ինչ են մարդիկ մտածում երկխոսության մասին
Փաստ հինգ - ՀԱԿ-ի հանրահավաքներին հիմա ավելի քիչ մարդ ա կա, քան այս տարվա մարտին, մինչև երկխոսությունը սկսվելը
Փաստ վեց - 15 պահանջները, որոնք իբր դրվել էին քվերակության ու ընդունվել, չքացել են, առանց քվեարկության, կամ նվազեցվել են ինչ-որ անհասկանալի պահանջների
Ու սենց շարունակ: Բայց ես գիտեմ, որ ՀԱԿ-ի ոճով դու հիմա կասես, որ սրանք իրականությանը չեն համապատասխանում, ու սին են:

davidus
11.10.2011, 14:37
Դավ, դու երբևէ հնարավորություն տվե՞լ ես ինքդ քեզ, որ ՀԱԿ-ի այս կամ այն քայլը դիտարկես լավ լույսի տակ:
Երբևէ փորձե՞լ ես ձայնդ ՀԱԿ-ում լսելի դարձնել:

Իսկ կա դրա կարիքը կամ անհրաժեշտությունը։ Հարյուր անգամ ՀԱԿ-ի բեմահարթակից հայտարարվել ա «առաջնորդներին անվերապահ վստահելու» պարտադրանքը։ Ու քեզ թվում ա, որ իմ ձայնը, որը պահանջելու էր էդ բեմի վրա կանգնած պարագլուխների մեծամասնությանը քացիով վտարելուն, պիտի լսելի դառնար։
Չուկ, գրածդ զավեշտ էլ չի, ձեռք առնելուն նման մի բան ա։
Դու, ու համոզված եմ, նաև ՀԱԿ-ի ղեկավար կազմի տրամաբանող մասը շատ լավ հասկանում ա, որ ինձ նման օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախատրամադրվածություն ունեցող զանգվածին մենակ ճառեր ասելով չես գրավի։ Եղել ա՞ որևէ քայլ էս ուղղությամբ։ ՈՉ ՄԻ, ապեր, ՈՉ ՄԻ... բացի ինձ ու իմ նմաններին դիվան քշող, պատերի տակ բամբասող, իներտ, տո չգիտեմ էլ ինչ մասսա ասելուց ուրիշ ոչ մի բան չի արվել մեզ էլ ներգրավվելու... Ու էսքանից հետո ինձ ասում ես ձայնդ լսելի՞ դարձրու։ Բայց չես զգում, որ մի հատ շատ տրամաբանական հարց ա առաջանում... на *** нужен такой ужин... :esim

Ապեր, չասես, որ ինձ ես ասել: Իմ պատասխանները ես տվել եմ որպես Չուկ, անկախ նրանից հավանել ու ընդունել ես, թե ոչ: Ես էս ֆորումում գրառում անող մարդ եմ, ոչ ՀԱԿ եմ, ոչ բան, ոչ էլ ՀԱԿ մտնում դուրս եմ գալիս: Ու էդպես էս ֆորումում ցանկացած գրառում անող: Ես հարցնում եմ. ՀԱԿ քո կարծիքը փորձել ես հասցնել:

Բայց երբ ես ինձ տեսել ՀԱԿ-ին մեսիջ ուղարկելուց քեզ դիմեմ։ Չէ, Արտակ ջան, ես քեզ նման նեղություն չեմ տա։

Ես չեմ մանևրի. իմ հարցերով բերում եմ նրան, որ ՀԱԿ-ը ոչ մի պարագայում չէր կարող քեզ բավարարել, անգամ եթե քո ուզած քայլերն աներ, որովհետև ՀԱԿ-ի անելու դեպքում դրանք «Վատն էին լինելու»: Սխալվու՞մ եմ:

Գրառման առաջին մասում իմ ցանկացած քայլերից մեկը արդեն նշել եմ։ Հիմա դու ասա, ունա՞կ (ավելի շուտ՝ ցանկություն ունի՞) ա ՀԱԿ-ը իր «առաջնորդների» մեծամասնությանը վռնդի իր շարքերից։ Մարդիկ մենակ դրանց երեսներին նայելուց են քրֆում, ուզում ես մի հատ էլ դրանց ասածը լսեն։

Տենս ինչ վատ իրավիճակ ա ստեղծվել։ ՀԱԿ-ի ծերակույտի գերակշիռ մասի նկատմամբ ձևավորված ա խիստ բացասական մթնոլորտ։ Ու փոխանակ նախ և առաջ ապաշխարելու, Տրիբունի ասած՝ անկեղծանալու, եկավ սկսեց քննադատել իշխանությունների, որոնց գործած հանցանքները իր կատարածից ավել չէին։ Ու, հետաքրքիր ա, թե ՀԱԿ-ի որ գործողություններին պիտի հավանություն տրվի, եթե դրանք ի սկզբանե հիմնված են եղել կեղծիքի, մեծամտության վրա, ինչը ՀԱԿ-ը իր իսկ գործողություններով ապացուցեց (Ավգյան ախոռները որպես օրինակ)։ Խոսում են մի բան, գործողությունները լրիվ այլ են։

Ես չեմ, դու ես. դու սրան ի՞նչ գնահատական կտաս։

Տրիբուն
11.10.2011, 14:40
Լոմի տեսությունդ ենթադրում ա, որ ինչ-որ մեկը գալիս ա, մեզ կազմակերպում ա, մենք էլ կազմակերպված գնում ենք, ջարդում ենք իշխանությունների գլուխները, պատժում բոլորին ու մեր կազմակերպչին կարգում «թագավոր»: Դա՞ է լոմիդ տեսությունը:

Չէ

Լոմի տեսությունը էն ա, որ եթե մեկին անվանում ես ավազակ, հետո չես երկխոսում, իսկ երկխոսությունից առաջ ու հետո տրնգի չես պարում, այլ բոլոր միջոցներով հասնում ես ավազակից ազատվելուն: Ջարդ ու փշուր անելու ու թագավոր մասին խոսք չկա:

Երկարաժամկետ նստացույցն ու շուրջօրյա հանրահավաքներն ըստ էության լոմի տեսության իրականացումն են, բայց այլևս ուշ է: ՈՒ քանի որ ՀԱԿ-ը ինքն էլ գիտի, որ ամեն ինչ արել ա որ ուշ լինի, ու էլ ոչ մեկը ՀԱԿ-ի ոչ մի ասածն ու արածը լուրջ չի ընդունում, ՀԱԿ-ի դեքում այլևս նույնիսկ լոմի տեսությունն ա ֆանտաստիկա: ՀԱԿ-ը այլևս գոյություն չունի, կամ ունի իրա 12%-ով, ԱԺ-ում, այլն էլ հերթական ԱԺ ընտրությունենրով:

Chuk
11.10.2011, 14:40
Փաստ մեկ - Համաժողովրդկան ֆորումը, որտեղ պիտի հաշվի առնվեր ժողովրդի կարծիքը, չիրականացավ, ու դա ընդունել ես նաև դու
Փաստ երկու - ՀԱԿ-ից հեռացան մի քանի առանցքային դեմքեր, որոնք որպես հեռանալու պատճառներից մեկը նշեցին միանձնյա որոշումներ ընդունելու մեխանիզմը ՀԱԿ-ի ներսում
Փաստ երեք - վերը նշվաի վերաբերյալ ՀԱԿ-ի անդամի զրույցը յանկիի հետ, որը գգրվել էր Վիքիլիքսում, որին այքան սիրում է հղումներ անել Լևոնը, ու մի ամբողջ ելույթ նվիրեն դրան
Փաստ չորս - Ոչ մի անգամ երկխոսության առաջարկը չի դրվել քնննարկամ ու ոչ մեկի հետ չի հավաձայնեցվել ու նույնիսկ ՀԱԿ համակիր թերթերը հարցում չեն կազմակերպել հասկանալու հաար, թե ինչ են մարդիկ մտածում երկխոսության մասին
Փաստ հինգ - ՀԱԿ-ի հանրահավաքներին հիմա ավելի քիչ մարդ ա կա, քան այս տարվա մարտին, մինչև երկխոսությունը սկսվելը
Փաստ վեց - 15 պահանջները, որոնք իբր դրվել էին քվերակության ու ընդունվել, չքացել են, առանց քվեարկության, կամ նվազեցվել են ինչ-որ անհասկանալի պահանջների
Ու սենց շարունակ: Բայց ես գիտեմ, որ ՀԱԿ-ի ոճով դու հիմա կասես, որ սրանք իրականությանը չեն համապատասխանում, ու սին են:
Ես քո «փաստերին» չեմ անդրադառնում, որովհետև ես ասում եմ «տանձ», դու ասում ես «խնձոր»:

Կրկնում եմ հարցս. Սակայն դու չես բերել որևէ իրական հակափաստարկ, թե ինչ այլընտրանք կա իմ գծած պայքարի սխեմային, ինչով է այն անիրականանալի (ուշադրություն՝ անիրականանալի, ոչ թե շատ վատ):

Կրկնում եմ. պայքարի սխեման, այլ ոչ թե էն, ինչ անում ա ՀԱԿ-ը:

Chuk
11.10.2011, 14:45
Իսկ կա դրա կարիքը կամ անհրաժեշտությունը։ Հարյուր անգամ ՀԱԿ-ի բեմահարթակից հայտարարվել ա «առաջնորդներին անվերապահ վստահելու» պարտադրանքը։ Ու քեզ թվում ա, որ իմ ձայնը, որը պահանջելու էր էդ բեմի վրա կանգնած պարագլուխների մեծամասնությանը քացիով վտարելուն, պիտի լսելի դառնար։
Չուկ, գրածդ զավեշտ էլ չի, ձեռք առնելուն նման մի բան ա։
Դու, ու համոզված եմ, նաև ՀԱԿ-ի ղեկավար կազմի տրամաբանող մասը շատ լավ հասկանում ա, որ ինձ նման օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախատրամադրվածություն ունեցող զանգվածին մենակ ճառեր ասելով չես գրավի։ Եղել ա՞ որևէ քայլ էս ուղղությամբ։ ՈՉ ՄԻ, ապեր, ՈՉ ՄԻ... բացի ինձ ու իմ նմաններին դիվան քշող, պատերի տակ բամբասող, իներտ, տո չգիտեմ էլ ինչ մասսա ասելուց ուրիշ ոչ մի բան չի արվել մեզ էլ ներգրավվելու... Ու էսքանից հետո ինձ ասում ես ձայնդ լսելի՞ դարձրու։ Բայց չես զգում, որ մի հատ շատ տրամաբանական հարց ա առաջանում... на *** нужен такой ужин... :esim

Բայց երբ ես ինձ տեսել ՀԱԿ-ին մեսիջ ուղարկելուց քեզ դիմեմ։ Չէ, Արտակ ջան, ես քեզ նման նեղություն չեմ տա։

Գրառման առաջին մասում իմ ցանկացած քայլերից մեկը արդեն նշել եմ։ Հիմա դու ասա, ունա՞կ (ավելի շուտ՝ ցանկություն ունի՞) ա ՀԱԿ-ը իր «առաջնորդների» մեծամասնությանը վռնդի իր շարքերից։ Մարդիկ մենակ դրանց երեսներին նայելուց են քրֆում, ուզում ես մի հատ էլ դրանց ասածը լսեն։

Տենս ինչ վատ իրավիճակ ա ստեղծվել։ ՀԱԿ-ի ծերակույտի գերակշիռ մասի նկատմամբ ձևավորված ա խիստ բացասական մթնոլորտ։ Ու փոխանակ նախ և առաջ ապաշխարելու, Տրիբունի ասած՝ անկեղծանալու, եկավ սկսեց քննադատել իշխանությունների, որոնց գործած հանցանքները իր կատարածից ավել չէին։ Ու, հետաքրքիր ա, թե ՀԱԿ-ի որ գործողություններին պիտի հավանություն տրվի, եթե դրանք ի սկզբանե հիմնված են եղել կեղծիքի, մեծամտության վրա, ինչը ՀԱԿ-ը իր իսկ գործողություններով ապացուցեց (Ավգյան ախոռները որպես օրինակ)։ Խոսում են մի բան, գործողությունները լրիվ այլ են։

Ես չեմ, դու ես. դու սրան ի՞նչ գնահատական կտաս։

Ապեր, եթե պայքար ա ու էն ֆորմատով, որով գնում ա ՀԱԿ-ը, դու չես ընտրում, դատավոր չես դառնում «սա փիս մարդ ա, չպետք ա մեզ հետ լինի»: Հարևան թեմայում Կարապետիչի մասին էիր գրել, ուրեմն եթե Կարապետիչը, ում նկատմամբ վերաբերմունքս լավ գիտես, ՀԱԿ-ին միանա, ՀԱԿ-ն իրան պետք ա ընդունի: Իսկ վերջնական խոսքը ՀԱԿ-ի համակիր ժողովրդինն ա, ով էսօր, փաստացի ընդունում ա էդ մարդկանց, ու քո «ճաշակը», քո էս կամ էն մարդու մասին ունեցած կարծիքն արդեն էական չի դառնում:

Դու ի վերջո ՀԱԿ-ին շանս չես տալիս «քեզ հասնելու», ուրեմն չունես նաև տեղ պահանջելու, որ «քեզ հասնի»:

Դավ, ընտրությունը քոնն ա, չես ընդունում ՀԱԿ-ին, տո լավ ես անում, բայց էդ չի նշանակում, որ ինքը քեզ «չի ուզել հասնել», դու իրան չես թողել:

Chuk
11.10.2011, 14:48
Լոմի տեսությունը էն ա, որ եթե մեկին անվանում ես ավազակ, հետո չես երկխոսում, իսկ երկխոսությունից առաջ ու հետո տրնգի չես պարում, այլ բոլոր միջոցներով հասնում ես ավազակից ազատվելուն: Ջարդ ու փշուր անելու ու թագավոր մասին խոսք չկա:
Հիմա ամեն դեպքում «բոլոր միջոցներո՞վ», թե՞ «երկխոսությունն արգելվում ա»:
Որտև ավազակի հետ իր հեռանալու շուրջ բանակցելը ևս «բոլոր միջոցներից» մեկն ա:

Ասում ես «արդեն ուշ ա», ո՞նց ա որոշվում ուշ լինելը:
Երկրի վիճա՞կն ա լավացել: Արդեն կարելի՞ ա չպայքարել: Հանձնվե՞նք:
Ուշը ո՞րն ա:
Ես ՀԱԿ-ի մասին չէի ասում, հարցնում էի քո ընտրած տարբերակը, թե ոնց կարելի ա հասնել նորմալ երկրի, դու էլի գնացիր ՀԱԿ-ին, հիշեցնելով «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ա» խոսքերը:

davidus
11.10.2011, 16:08
Ապեր, եթե պայքար ա ու էն ֆորմատով, որով գնում ա ՀԱԿ-ը, դու չես ընտրում, դատավոր չես դառնում «սա փիս մարդ ա, չպետք ա մեզ հետ լինի»: Հարևան թեմայում Կարապետիչի մասին էիր գրել, ուրեմն եթե Կարապետիչը, ում նկատմամբ վերաբերմունքս լավ գիտես, ՀԱԿ-ին միանա, ՀԱԿ-ն իրան պետք ա ընդունի: Իսկ վերջնական խոսքը ՀԱԿ-ի համակիր ժողովրդինն ա, ով էսօր, փաստացի ընդունում ա էդ մարդկանց, ու քո «ճաշակը», քո էս կամ էն մարդու մասին ունեցած կարծիքն արդեն էական չի դառնում:

Այո, Արտակ ջան, այո... այ էն ժամանակ, երբ ՀԱԿ-ը ընտրություններին զոռով կհաղթահարի 5%-ի շեմը, էն ժամանակ թող բացի իրենից ոչ ոքի չմեղադրի, թե ոնց եղավ, որ ԱԺ-ում ստացավ մի քանի քոսոտ տեղ, այլ ոչ թե ծանրակշիռ փոքրամասնություն։ Փոխանակ ամեն մի ձայնի վրա դողալու, մեր քաղգիգանտները սեփական քթից էն կողմ բան չեն տեսնում։ Իրանց թվում ա, թե՝ հեսա-հեսա 40-50% քվե են հավաքելու։ Ոչինչ, էս պարագայում, թերևս, սպասելուց ավելի լավ ապացույց էս ամենին չի լինի։ Չնայած համոզված եմ, որ կոտրած տաշտակի դիմաց կանգնելուց էլ ՀԱԿ-ը ում ասես որ չի մեղադրի, մենակ թե չխոստովանի սեփական իմպոտենտությունը։

Դու ի վերջո ՀԱԿ-ին շանս չես տալիս «քեզ հասնելու», ուրեմն չունես նաև տեղ պահանջելու, որ «քեզ հասնի»:

ՀԱԿ-ը էնպես պիտի անի, որ էս իր մոտ գնամ, ոչ թե իրեն ինձ մոտ թողնեմ։

Դավ, ընտրությունը քոնն ա, չես ընդունում ՀԱԿ-ին, տո լավ ես անում, բայց էդ չի նշանակում, որ ինքը քեզ «չի ուզել հասնել», դու իրան չես թողել:

Միանշանակ, ընտրությունը բոլորինս ա. չեմ ընդունում, բայց դա չի նշանակում, որ ինքը ինձ ուզեցել է հասնել, ես չեմ թողել։

Տրիբուն
11.10.2011, 16:24
Ես քո «փաստերին» չեմ անդրադառնում, որովհետև ես ասում եմ «տանձ», դու ասում ես «խնձոր»:

Կրկնում եմ հարցս. Սակայն դու չես բերել որևէ իրական հակափաստարկ, թե ինչ այլընտրանք կա իմ գծած պայքարի սխեմային, ինչով է այն անիրականանալի (ուշադրություն՝ անիրականանալի, ոչ թե շատ վատ):

Կրկնում եմ. պայքարի սխեման, այլ ոչ թե էն, ինչ անում ա ՀԱԿ-ը:

Ապեր, իմ էսօրվա գրածները, որոնք դու սնանկ ես անվանել վերաբերվում էին ՀԱԿ-ի կողմից ժողովրդի կարծիքը հաշվի առնելուն, ես պայքարի սխեմայի մասին ոչ մի բան չեմ ասել:

Որ ուզում ես իմանաս, շատ էլ գոհ եմ սխեմայից, հատկապես եթե ավանդները վերադարձնեն: Իմ բերած փաստերը վերաբերվում են քո գովերգած ՀԱԿ-ի կողմից ժողովրդի ու համակիրների կարծիքը լիովին հաշվի առնելուն:

Chuk
11.10.2011, 16:57

Փաստորեն ես սխալ եմ հիշում, որ դու անդրդադարձել էիր իմ «ծավալուն» գրառումներին, որտեղ քո մատի փաթաթան դարձրած ավանդների մասին, մասնավորապես, ոչ մի բառ չկար: Հա՜.. բա ախպեր ջան, այ սենցն եք, խոսեք դեսից-դենից... շարունակիր նույն ոճով, մեր ախպեր, իմ համար քո հետ էս թեման սպառված ա, քանի որ համոզվեցի, որ իրական ասելիք չունես:

Mephistopheles
11.10.2011, 19:14
հիմնավորի...

հիմնավորելու բան չկա… կարդա իրանց պարտականությունները կիմանաս…

Ու՞...

շահի

խնդրում եմ, արի մի փիլիսոփայի էլի, հատկապես որ լավ չի ստացվում... տեսությունը հենց դրա համար էլ կոչվում ա տեսություն, քանի որ ինքտ տեսական ա, միայն թղթի վրայա... տեսությունը զարգացնելով կատարում են փորձեր (գիտափորձեր), որոնց արդյունքում հերքվում կամ հաստատվում ա տվյալ տեսության իրավացիությունը...

գնա ցանկացած գիտնականի հարցրու քեզ կասի տեսությունն ինչ ա… իզուր մի վիճի… վարկածը տեսության հետ մի խառնի… ու իզուր մի վիճի չիմացածդ բանի մասին…

davidus
11.10.2011, 20:08
հիմնավորելու բան չկա… կարդա իրանց պարտականությունները կիմանաս…

Հիմնավորելու շատ բան կա։ Էդ օրենքներն ու պարտականությունները քեզնից լավ գիտեմ, դրա համար էլ պահանջում եմ, որ դու քո պնդումը հիմնավորես, որ պետությունը հասարակություն չի կազմակերպում։

գնա ցանկացած գիտնականի հարցրու քեզ կասի տեսությունն ինչ ա… իզուր մի վիճի… վարկածը տեսության հետ մի խառնի… ու իզուր մի վիճի չիմացածդ բանի մասին…

Ես չունեմ ոչ մեկից ոչ մի բան հարցնելու. երկրորդ անգամ եմ կրկնում. դու քո խոսքերի իրավացիությունը ապացուցի։

Հ.Գ. Ուրիշներին չիմացության մեջ մեղադրելուց առաջ սեփական իմացությունն ա պետք ստուգել, որ ծիծաղի առարկա չդառնաս։

Mephistopheles
11.10.2011, 23:34
Հիմնավորելու շատ բան կա։ Էդ օրենքներն ու պարտականությունները քեզնից լավ գիտեմ, դրա համար էլ պահանջում եմ, որ դու քո պնդումը հիմնավորես, որ պետությունը հասարակություն չի կազմակերպում։

ուզում ես ասել բանակը, կամ ոստիկանությունը հասարակություն ա կազմակերպու՞մ… հասարակության ո՞ր խավի ու ինչպես… բանակը հասարակական, քաղաքական գործերին ու կյանքին խառնվելու իրավունք չունի ո՞նց պիտի կազմակերպի… կամ ոստիկանությունը ի՞նչ հասարակական կազմակերպչական գործառույթ ունի…

… հասարակության ո՞ր շերտը կամ խավն են կազմակերպում… կարծում եմ համաձայն ես որ հասարակությունը միատարր չի…

ես հիմնավորելու բան չունեմ, դու պիտի հիմնավորես որ դրանք հասարակության կազմակերպչական խնդիր են լուծում

Ես չունեմ ոչ մեկից ոչ մի բան հարցնելու. երկրորդ անգամ եմ կրկնում. դու քո խոսքերի իրավացիությունը ապացուցի։

Հ.Գ. Ուրիշներին չիմացության մեջ մեղադրելուց առաջ սեփական իմացությունն ա պետք ստուգել, որ ծիծաղի առարկա չդառնաս։

1000 անգամ էլ նույն հարցը տաս պատասխանը նույնն ա լինելու… ես չեմ տվել տեսության սահմանումը… դա գիտական աշխարհում ընդունված տերմին է… հավանականության տեսություն, էվոլյուցիան տեսություն…

... տեսությունը հենց դրա համար էլ կոչվում ա տեսություն, քանի որ ինքտ տեսական ա, միայն թղթի վրայա... տեսությունը զարգացնելով կատարում են փորձեր (գիտափորձեր), որոնց արդյունքում հերքվում կամ հաստատվում ա տվյալ տեսության իրավացիությունը... սրա համար եմ ասում մի հար գիտնականից հարցրու… ինձնից չէ… ես սրա մեջ շահ չունեմ…
կարաս էս նույն ոգով շարունակես Դավ ջան, դու ինձ վնաս չես անում…

Mephistopheles
11.10.2011, 23:47
Ապեր, իշխանության շահերը մի հատ կասե՞ս որոնք են։

"իշխանության համար շահեկան" է որ չլինեն ծերեր, աղքատներ, գործազուրկներ, հանցագործներ… հասարակության այս շերտերը իշխանության բյուդջեի համար անհատույց ծախսեր են, բայց այս մարդիկ կազմում են հասարակության մի զգալի մաս և նրանց շահերը պետք է պաշտպանվեն… միևնույն ժամանակ միջին խավը որը հիմնական հարկատուն է և կազմում է, նորմալ երկրներում, ամբողջ հասարակության կորիզը նույնպես պայքարում է իր շահերի համար, էլ չասած հարուստների մասին…

"իշխանությունը կուզենար" որ երկիրը կազմված լիներ հարուստ ու ջահել մարդկանցից, քանի որ այս դեպքում իշխանությունն անխափան կգործի…

Վիշապ
12.10.2011, 08:34
"իշխանության համար շահեկան" է որ չլինեն ծերեր, աղքատներ, գործազուրկներ, հանցագործներ… հասարակության այս շերտերը իշխանության բյուդջեի համար անհատույց ծախսեր են, բայց այս մարդիկ կազմում են հասարակության մի զգալի մաս և նրանց շահերը պետք է պաշտպանվեն…

Ապեր, իսկական ոնց որ մեր իշխանություններում աշխատող պաշտոնյա լինես քո «տրամաբանական» գաղափարախոսությամբ: Փաստորեն լավ էլ հասկանում ես մեր իշխանությունները դարդն ու ցավը, մնում է հասկանալ, թե էլ ինչու ես նրանց դեմ պայքարում:))

Հետաքրքիր է, եթե ասենք ծերը պատկառելի քանակությամբ ակցիաներ ու ակտիվներ ունի տարբեր բանկերում ու ձեռնարկություններում, նա էլ է՞ անհատույց ծախս իրենից ներկայացնում: Իսկ եթե ծերը իր ողջ կյանքում նորմալ հարկեր է վճարել, նա էլ է՞ անհատույց ծախս, թե՞ դու տվյալ պահի առումով ես խոսում:)) Այսինքն էդ պահին ինքը էլ պետք չի պետությանը էլի, հա՞: Ապեր, ես կնախընտրեմ, որ քեզ նման կոմսոմոլական «քաղաքացիական»-ները իմ շահերը չպաշտպանեն, երբ ես ծեր լինեմ: :))
Օրինակ որոշ դեպքերում հանցագործները գաղությում աշխատելիս ավելի շատ օգուտ են տալիս պետությանը, քան ազատության մեջ թրև գալիս: Այսինքն ասածդ ինչ-որ վերացական անորոշություն է, որով յանի դու ուզում ես ապացուցել, որ հասարակությունը պետական իշխանավորներից ավելի շատ է մտածում աղքատների մասին, այսինքն էլի գալիս ենք «արդար մեծամասնության» գաղափարին: Դու կարդացի՞ր անարխիայի մասին:

Իսկ առհասարակ, իշխանության համար շահեկան է, երբ իշխանությունները ներկայացնող անձինք ստանում են բարձր աշխատավարձ ու վայելում են հարգանք: Իսկ դրա համար էդքան էլ պատրադիր չի, որ երկրում չլինեն ծերեր, աղքատներ, գործազուրկներ և հանցագործներ:

"իշխանությունը կուզենար" որ երկիրը կազմված լիներ հարուստ ու ջահել մարդկանցից, քանի որ այս դեպքում իշխանությունն անխափան կգործի…
Ոնց որ ասես, ճարտարապետը կուզենար, որ բոլոր շենքերը արդեն կառուցված լինեին, որ ինքը «անդարդ» աշխատեր:)) Քո ասածը դրախտն է, իսկ դրախտում իշխանությունների կարիք չկա: Եթե երկրում պրոբլեմներ չկան, ի՞նչ նպատակներ է հետապնդելու իշխանությունը, կարող ե՞ս ասել:
Դու որ գրառումներ ես անում, միշտ հիշիր Լևոնի խոսքերը՝

Տո անիծվի այն օրը, երբ ես քաղաքականություն մտա:

Վիշապ
12.10.2011, 09:58
ուզում ես ասել բանակը, կամ ոստիկանությունը հասարակություն ա կազմակերպու՞մ… հասարակության ո՞ր խավի ու ինչպես… բանակը հասարակական, քաղաքական գործերին ու կյանքին խառնվելու իրավունք չունի ո՞նց պիտի կազմակերպի… կամ ոստիկանությունը ի՞նչ հասարակական կազմակերպչական գործառույթ ունի…

Ուզում ա ասի, որ օրինակ զինապարտության օրենքը, զինապարտներին երկու տարով ծառայեցնելը կամ ասենք հասարակական կարգը պահպանելը, կարգազացներին պատժելը հասարակության կազմակերպման ձևեր են։ Բանակն ու ոստիկանությունը դա այս պահին ծառայություն անցկացնող մարդկանց բազմությունները չեն, բանակն ու ոստիկանությունը պետական կառույցներ են։ Իսկ օրինակ եթե պատերազմ սկսվեց, ապա համաձայն գործող օրենքի բոլոր զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիները մասնակցում են զորահավաքին ու համալրում են բանակը, ու տեղ քո սաղ հասարակական գործերը մնում են բորտին։ Այնպես որ wikipedia կարդա։

Mephistopheles
12.10.2011, 11:42
Ապեր, իսկական ոնց որ մեր իշխանություններում աշխատող պաշտոնյա լինես քո «տրամաբանական» գաղափարախոսությամբ: Փաստորեն լավ էլ հասկանում ես մեր իշխանությունները դարդն ու ցավը, մնում է հասկանալ, թե էլ ինչու ես նրանց դեմ պայքարում:))

Հետաքրքիր է, եթե ասենք ծերը պատկառելի քանակությամբ ակցիաներ ու ակտիվներ ունի տարբեր բանկերում ու ձեռնարկություններում, նա էլ է՞ անհատույց ծախս իրենից ներկայացնում: Իսկ եթե ծերը իր ողջ կյանքում նորմալ հարկեր է վճարել, նա էլ է՞ անհատույց ծախս, թե՞ դու տվյալ պահի առումով ես խոսում:)) Այսինքն էդ պահին ինքը էլ պետք չի պետությանը էլի, հա՞: Ապեր, ես կնախընտրեմ, որ քեզ նման կոմսոմոլական «քաղաքացիական»-ները իմ շահերը չպաշտպանեն, երբ ես ծեր լինեմ: :))
Օրինակ որոշ դեպքերում հանցագործները գաղությում աշխատելիս ավելի շատ օգուտ են տալիս պետությանը, քան ազատության մեջ թրև գալիս: Այսինքն ասածդ ինչ-որ վերացական անորոշություն է, որով յանի դու ուզում ես ապացուցել, որ հասարակությունը պետական իշխանավորներից ավելի շատ է մտածում աղքատների մասին, այսինքն էլի գալիս ենք «արդար մեծամասնության» գաղափարին: Դու կարդացի՞ր անարխիայի մասին:

Իսկ առհասարակ, իշխանության համար շահեկան է, երբ իշխանությունները ներկայացնող անձինք ստանում են բարձր աշխատավարձ ու վայելում են հարգանք: Իսկ դրա համար էդքան էլ պատրադիր չի, որ երկրում չլինեն ծերեր, աղքատներ, գործազուրկներ և հանցագործներ:

Ոնց որ ասես, ճարտարապետը կուզենար, որ բոլոր շենքերը արդեն կառուցված լինեին, որ ինքը «անդարդ» աշխատեր:)) Քո ասածը դրախտն է, իսկ դրախտում իշխանությունների կարիք չկա: Եթե երկրում պրոբլեմներ չկան, ի՞նչ նպատակներ է հետապնդելու իշխանությունը, կարող ե՞ս ասել:
Դու որ գրառումներ ես անում, միշտ հիշիր Լևոնի խոսքերը՝

պետության վրա հասարակության որոշ շերտեր բեռ են… չարժե սրա դեմ արգումենտներ ման գալ… հենց մեկը մեր երկրից փախած քաղաքացիների մի մասն ա էդ բեռը… մի հատ զարթնի քնիցդ, կարող ա երազ ես տենում որտեղ սաղ բիձեքը ակցիաներ ու ակտիվներ ունեն բանկերում, իսկ հանցագործներն էլ iphone են սարքում բանտերում…

ոչ ոք չի ասում որ պեք չի ծերեր լինեն, կամ էդ ծերերը ժամանակին հարկեր չեն վճարել, բայց կա մի խավ որի շահերը պաշտպանված չեն ու առաջին հարվածի տակ իրանք են ընկնում… տնտեսական կամ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ հենց էդ խավերն ու միջին խավի մի մասն ա ընկնում հարվածի տակ…

մի քիչ մտածի ինչ ես գրում…

ճարտարապետի համար իդեալական ա երբ մարդիկ հարուստ են ու ոչ մի շենք չկա սարքած…

Mephistopheles
12.10.2011, 12:07
Ուզում ա ասի, որ օրինակ զինապարտության օրենքը, զինապարտներին երկու տարով ծառայեցնելը կամ ասենք հասարակական կարգը պահպանելը, կարգազացներին պատժելը հասարակության կազմակերպման ձևեր են։

սխալ ա ասում… էդ օրենքները հասարակության բոլոր շերտերի համար նույնն են… հասարկությունը կազմակերպվում ա ըստ հասարակական շերտի, խավի ու նրանց շահի… հարուստի, միջին խավի ու աղքատի (պարզեցվախ եմ ասում) շահերը ինչքան էլ ընդհանուր լինեն, հիմանականում տարբեր են… զինապարտության մասին օրենքը կապ չունի

Բանակն ու ոստիկանությունը դա այս պահին ծառայություն անցկացնող մարդկանց բազմությունները չեն, բանակն ու ոստիկանությունը պետական կառույցներ են։ Իսկ օրինակ եթե պատերազմ սկսվեց, ապա համաձայն գործող օրենքի բոլոր զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիները մասնակցում են զորահավաքին ու համալրում են բանակը, ու տեղ քո սաղ հասարակական գործերը մնում են բորտին։ Այնպես որ wikipedia կարդա։

սովետը վաղուց ա փլվել, Վիշ բայց դու դեռ էդ մենտալիտետն ունես… էս քո գրածն ի՞նչ կապ ունի հասարակության կազմակերպման հետ…

davidus
12.10.2011, 12:07
ուզում ես ասել բանակը, կամ ոստիկանությունը հասարակություն ա կազմակերպու՞մ… հասարակության ո՞ր խավի ու ինչպես… բանակը հասարակական, քաղաքական գործերին ու կյանքին խառնվելու իրավունք չունի ո՞նց պիտի կազմակերպի… կամ ոստիկանությունը ի՞նչ հասարակական կազմակերպչական գործառույթ ունի…

Եթե բանակն ու ոստիկանությունը հասարակություն չկազմակերպեին, հիմա մարդիկ փողողում իրար կերել պրծել էին (էս քեզ պատկերավոր ներկայացում)։ Իրականում, բանակի, ուժային կառույցների դերը հասարակության անվտանգությունը պահպանելն ա, ինչը կազմակերպվում ա նրանց օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում։ Ես չգիտեմ, թե էլ ոնց քեզ բացատրեմ, որ հասկանաս. պետությունը հասարակության համար մեկ կազմակերպիչն ա։
Քո պատկերացմամբ, երևի, հասարակություն կազմակերպելը դա մի քանի հոգի հավաքելն ա, որոնք ինքնամոռաց կերպով պիտի գոռան՝ մահ դելֆիններին, նանք վտանգ են մեր էկոհամակարգի համար... կամ նման բաներ։

Եթե սենց ես պատկերացնում հասարակություն կազմակերպելը, ապա անկեղծ ցավում եմ ու երևի հիասթափեցնեմ քեզ. մենակ դա չի։ Ասել Վիշապի՝ wikipedia կարդա , հնարավոր ա էնտեղ գրած լինի։

… հասարակության ո՞ր շերտը կամ խավն են կազմակերպում… կարծում եմ համաձայն ես որ հասարակությունը միատարր չի…

Պետության գերակայությունն էլ բոլորի նկատմամբ հենց էն ա, որ ինքը կազմակերպում ա ոչ թե հասարակության որևէ ծերտ, այլ ԱՄԲՈՂՋ հասարակությունը։ Սրա համար թե ռեսուրսներ ունի և թե իշխանական լծակ։

ես հիմնավորելու բան չունեմ, դու պիտի հիմնավորես որ դրանք հասարակության կազմակերպչական խնդիր են լուծում

Հակառակը պնդելուց էլ են պետք փաստեր ու հիմնավորումներ։ Մենակ հակառակվելը՝ հակառակվելու համար հետաքրքիր չի։

1000 անգամ էլ նույն հարցը տաս պատասխանը նույնն ա լինելու… ես չեմ տվել տեսության սահմանումը… դա գիտական աշխարհում ընդունված տերմին է… հավանականության տեսություն, էվոլյուցիան տեսություն…
սրա համար եմ ասում մի հար գիտնականից հարցրու… ինձնից չէ… ես սրա մեջ շահ չունեմ…
կարաս էս նույն ոգով շարունակես Դավ ջան, դու ինձ վնաս չես անում…

:zagar Սուրճ կուզե՞ս...

Mephistopheles
12.10.2011, 12:48
Եթե բանակն ու ոստիկանությունը հասարակություն չկազմակերպեին, հիմա մարդիկ փողողում իրար կերել պրծել էին (էս քեզ պատկերավոր ներկայացում)։ Իրականում, բանակի, ուժային կառույցների դերը հասարակության անվտանգությունը պահպանելն ա, ինչը կազմակերպվում ա նրանց օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում։ Ես չգիտեմ, թե էլ ոնց քեզ բացատրեմ, որ հասկանաս. պետությունը հասարակության համար մեկ կազմակերպիչն ա։
Քո պատկերացմամբ, երևի, հասարակություն կազմակերպելը դա մի քանի հոգի հավաքելն ա, որոնք ինքնամոռաց կերպով պիտի գոռան՝ մահ դելֆիններին, նանք վտանգ են մեր էկոհամակարգի համար... կամ նման բաներ։
Եթե սենց ես պատկերացնում հասարակություն կազմակերպելը, ապա անկեղծ ցավում եմ ու երևի հիասթափեցնեմ քեզ. մենակ դա չի։ Ասել Վիշապի՝ wikipedia կարդա , հնարավոր ա էնտեղ գրած լինի։

ապեր ես չգիտեմ դու կազմակերպված հասարակություն տեսել ես թե չէ, բայց բանակը ոչ մի լումա չունի հասարակության կազմակերպման մեջ… հասարակության կազմակերպումը իրավունքի ու օրենքի մասին ա… իրավունքը օրենքից գերակա ա… օրենքի կիրառումը կարա հակասի իրավունքին կամ ընդհանուր հասարակական շահին… օրինակ Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդվեց լրիվ օրենքի տառին համաձայն ու ոչ ոք ոչինչ չկարողացավ անել… իրականում մենք կորցրինք հոգևոր, մշակութային ու պատմաչարտարապետական կառույց… եթե ունենայիր զարգացած հասարակական կազմակերպություն, դա թույլ չէր տրվի… Լոս Անջելեսում դու նման բան չես կարող անել անգամ եթե օրենքը թույլ տա… ու սենց շատ օրինակներ կան…

բանակը քո իրավունքի հարցերով չի զբաղվում… թույլ ու անկազմակերպ հասարակությունը ուժեղ բանակ չունի ու չի կարա ունենա… քո իրավունքները սկսում ա էն պահից երբ օրենքներ են սկսում ընդունվել ու ինչքան ազդեցություն ունես դու էդ օրենքի ձևավորման ու ընդունման վրա…

Պետության գերակայությունն էլ բոլորի նկատմամբ հենց էն ա, որ ինքը կազմակերպում ա ոչ թե հասարակության որևէ ծերտ, այլ ԱՄԲՈՂՋ հասարակությունը։ Սրա համար թե ռեսուրսներ ունի և թե իշխանական լծակ։

Հակառակը պնդելուց էլ են պետք փաստեր ու հիմնավորումներ։ Մենակ հակառակվելը՝ հակառակվելու համար հետաքրքիր չի։

ճիշտ մեխին խփիր ընգեր… մերսի… դրա համար էլ տենց հեշտ տարածքը հայտարարում են "գերակա շահ" ու մարդկանց տներից հանում են ու դուրս շպրտում քո խոսքերով ասած "հասարակության ծերտ"-ին… դե չզարմանաս ինչի ա սենց

մի հատ ամերիկացի դիվանագետ իր եզրակացության մեջ էր ասել "կարծես հայերը դեմ չեն այս դրվածքի"

:zagar Սուրճ կուզե՞ս...

դու իմ խմած սուրճից չունես ապեր…

davidus
12.10.2011, 13:45
ապեր ես չգիտեմ դու կազմակերպված հասարակություն տեսել ես թե չէ, բայց բանակը ոչ մի լումա չունի հասարակության կազմակերպման մեջ… հասարակության կազմակերպումը իրավունքի ու օրենքի մասին ա… իրավունքը օրենքից գերակա ա… օրենքի կիրառումը կարա հակասի իրավունքին կամ ընդհանուր հասարակական շահին… օրինակ Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդվեց լրիվ օրենքի տառին համաձայն ու ոչ ոք ոչինչ չկարողացավ անել… իրականում մենք կորցրինք հոգևոր, մշակութային ու պատմաչարտարապետական կառույց… եթե ունենայիր զարգացած հասարակական կազմակերպություն, դա թույլ չէր տրվի… Լոս Անջելեսում դու նման բան չես կարող անել անգամ եթե օրենքը թույլ տա… ու սենց շատ օրինակներ կան…

Դու լրիվ ուրիշ բաների մասին ես խոսում։ Դու արդեն խոսում ես օրենքի ու հասարակության մի շերտի (կամ ամբողջ) ցանկության համապատասխանության մասին, ինչը հասարակություն կազմակերպել չի դեռ։

Իսկ ինչ վերաբերում ա օրենքին ու իրավունքին պետության մասնակցությանը, ապա քեզ ընդամենը մի մեջբերում կներկայացնեմ, մնացածը թող մնա քո երևակայությանը.

ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

Հոդված 3. ...
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
...

բանակը քո իրավունքի հարցերով չի զբաղվում… թույլ ու անկազմակերպ հասարակությունը ուժեղ բանակ չունի ու չի կարա ունենա… քո իրավունքները սկսում ա էն պահից երբ օրենքներ են սկսում ընդունվել ու ինչքան ազդեցություն ունես դու էդ օրենքի ձևավորման ու ընդունման վրա…

Սաղ խառնում ես իրար, ստեղից-ընդեղից խառըխշտիկ մեջբերումներ ես անում։ Բանակը ու ոստիկանությունը (տեսության մասին ա խոսքը, իրավունքի) ապահովում են ու կազմակերպում են իմ անվտանգության իրավունքը՝ մեկը ներքին, մյուսը արտաքին։ Ազգային ժողովը ապահովում ա օրենսդրական դաշտի ձևավորմանը և պետության կառավարմանը մասնակից լինելու իմ իրավունքը, կառավարությունը (նախագահը) ապահովում է սեփականությունս տնօրինելու, տիրապետելու ու օգտագործելու իրավունքը, տնտեսական գործունեության իրականացնելու իրավունքը։

Էլ ո՞րը ասեմ։
Դու էլի շարունակելու՞ ես պնդել, որ պետությունը իմ իրավունքի կրողը չի...

ճիշտ մեխին խփիր ընգեր… մերսի… դրա համար էլ տենց հեշտ տարածքը հայտարարում են "գերակա շահ" ու մարդկանց տներից հանում են ու դուրս շպրտում քո խոսքերով ասած "հասարակության ծերտ"-ին… դե չզարմանաս ինչի ա սենց

մի հատ ամերիկացի դիվանագետ իր եզրակացության մեջ էր ասել "կարծես հայերը դեմ չեն այս դրվածքի"

Նախ ծերտ չի, շերտ ա, ամենահասարակ տառասխալ։ Երկրորդ. էդ որ հասարակության կարծիքը էդքան հարգող երկիր տեսած մարդ ես, կարաս ինձ ասես, թե ինչի ԱՄՆ էս տասը տարի ա զորքերը դուրս չի բերում Իրաքից ու Աֆղանստանից, մեռավ ավատարիդ մեջի տղեն իրան կոտորելով, ասելով՝ դուրս հանեք զորքերը Վիետնամից, ինչի՞ չհանեցին. անպայման պիտի գլխով թաղվեին էն բանի մեջ, նո՞ր հանեին։ Կարգին կազմակերպված հասարակություն ա չէ՞ ԱՄՆ-ի հասարակությունը... էս դեպքում էլ խոսքը գնում ա ոչ թե մարդկանց կացարանից զրկելու, այլ հազարավոր զինվորներին դեպի մահ տանելու մասին։ Բա ու՞ր ա էդ կազմակերպված հասարակությունդ, ինչի՞ իր կարծիքը չի պարտադրում աշխարհի ամենադեմոկրատ երկրումդ։

Ցավալի ա, որ սեփական երկրում ձայն բարձրացնել չկարողացողը փորձում ա մեկ այլ երկրի հասարակությանը սովորեցնել, թե որն ա ճիշտը։ Զավեշտ ա էս, զավեշտ։ Արդուկի manual-ի մեջ շորերը հագած վիճակում արդուկ անելու մասին արգելքը մտցնելը, քո իսկ տրամաբանությամբ, կազմակերպված հասարակության առկայության մասին դեռ չի վկայում։

դու իմ խմած սուրճից չունես ապեր…

Ինչ ունեմ էն եմ առաջարկում. եթե քիմքիդ հավան չի, կարամ էդ էլ չտամ. դու գիտես...

Վիշապ
12.10.2011, 15:44
պետության վրա հասարակության որոշ շերտեր բեռ են… չարժե սրա դեմ արգումենտներ ման գալ… հենց մեկը մեր երկրից փախած քաղաքացիների մի մասն ա էդ բեռը… մի հատ զարթնի քնիցդ, կարող ա երազ ես տենում որտեղ սաղ բիձեքը ակցիաներ ու ակտիվներ ունեն բանկերում, իսկ հանցագործներն էլ iphone են սարքում բանտերում…
Սա քո տեսակետն է ընդհամենը, որը հիմնված է պետության մասին քո պատկերացումների վրա։ Կարելի է ենթադրել, որ պետությունը քեզ համար դա իշխանություններն են ու բյուջեն։ Իհարկե էդ կտրվածքով կարելի է շերտավորել քաղաքացիներին ըստ նրանց բեռ լինել չլինելու, նաև ըստ քաղաքական հայացքների, Լևոնի շուրջը հավաքվելու–չհավաքվելու, սկզբունքորեն դիսկրիմինացիայի շունչը արդեն այստեղ զգացվում է։

ոչ ոք չի ասում որ պեք չի ծերեր լինեն, կամ էդ ծերերը ժամանակին հարկեր չեն վճարել, բայց կա մի խավ որի շահերը պաշտպանված չեն ու առաջին հարվածի տակ իրանք են ընկնում… տնտեսական կամ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ հենց էդ խավերն ու միջին խավի մի մասն ա ընկնում հարվածի տակ…

Ուզում ես ասել, որ եթե կա խավ, որի շահերը պաշտպանված չեն, ապա նրանց շահերը պիտի իրենք պաշտպանեն անդամակցելով ՀԿ–ներին, հա՞:) Այսինքն աղքատ, գործազուրկ թոշակառուն պիտի անդամավճար տա ՀԿ–ին որ ՀԿ–ն իր շահերը պաշտպանի, քանի որ Մեֆիստոֆելեսը կարծում է, թե այլ կերպ նրանք անպաշտպան են, քանի որ պետության վրա բեռ են, և մերժված են բոլորի կողմից։:))

մի քիչ մտածի ինչ ես գրում…
Ասա է...:D

ճարտարապետի համար իդեալական ա երբ մարդիկ հարուստ են ու ոչ մի շենք չկա սարքած…
Ահա, ու այդ մարդիկ քարանձավներում են ապրում կամ դեզերի տակ, կամ էլ ծառերի վրա։ Դա դեռ մի կողմ։ Ճարտարապետի համար նպատակային է շենքեր սարքելը, իսկ իշխանությունների համար ի՞նչը պիտի նպատակային լինի, եթե բոլոր մարդիկ հարուստ են ու հավերժ երիտասարդ։

Տրիբուն
12.10.2011, 15:48
Հիմա ամեն դեպքում «բոլոր միջոցներո՞վ», թե՞ «երկխոսությունն արգելվում ա»:
Որտև ավազակի հետ իր հեռանալու շուրջ բանակցելը ևս «բոլոր միջոցներից» մեկն ա:

Ասում ես «արդեն ուշ ա», ո՞նց ա որոշվում ուշ լինելը:
Երկրի վիճա՞կն ա լավացել: Արդեն կարելի՞ ա չպայքարել: Հանձնվե՞նք:
Ուշը ո՞րն ա:
Ես ՀԱԿ-ի մասին չէի ասում, հարցնում էի քո ընտրած տարբերակը, թե ոնց կարելի ա հասնել նորմալ երկրի, դու էլի գնացիր ՀԱԿ-ին, հիշեցնելով «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ա» խոսքերը:

Երկխոսությունն արգելվում ա: Ու դու ինքդ էլ տեսար, ու հույս ունեմ ՀԱԿ-ն էլ տեսվա, թե ինչ հիմարություն էր երկխոսությունը, ու ինչպես այն ոչ մի բանի չհանգեցրեց: Կարծեմ հազար անգամ մեկը ես ասել եմ, որ երկխոսությունը ֆուֆլոյա ու ոչ մի բանի չի հանգեցնելու:

Իսկ ուշ ա, քանի որ ՀԱԿ-ը ողջ ժողովրդական ոգևորություն պոտենցիալը վատնեց հավայի երկխոսության վրա, ու այժմ ՀԱԿ-ին այլևս քիչ մարդ ա վստահում, իսկ հերթական ընտրություններին, որոնք ոչ մի բանով նախորդ ընտրություններից չեն տարբերվելու, մնացել ա մի քանի ամիս:

Այսպիսով ՀԱԿ-ը արեց ամեն ինչ որ ուշ լինի, ու ամեն ինչ մնա այնպես ինչպես կար: Եզրակացնում եմ, որ հետևապես ՀԱԿ-ի ու իշխող կոալիցիայի նպատակների ու ցանկությունների մեջ ըստ էության ոչ մի տարբերություն չկա:

Հանձնվել պետք չի, բայց հավայի քաղաքական ուժին համակրել էլ պետք չի - քաղաքական ուժի, որը ամեն ինչ անում ա, որ մեր պայքարի ոգին սպանի ու ավազակապետությունը հարատևի:

Տրիբուն
12.10.2011, 15:49
Փաստորեն ես սխալ եմ հիշում, որ դու անդրդադարձել էիր իմ «ծավալուն» գրառումներին, որտեղ քո մատի փաթաթան դարձրած ավանդների մասին, մասնավորապես, ոչ մի բառ չկար: Հա՜.. բա ախպեր ջան, այ սենցն եք, խոսեք դեսից-դենից... շարունակիր նույն ոճով, մեր ախպեր, իմ համար քո հետ էս թեման սպառված ա, քանի որ համոզվեցի, որ իրական ասելիք չունես:

Բլթցրիր: Ավանդներին ես անդրադարձել եմ հավեսի համար, պռոստը կայֆ ա: Իսկ քո ծավալուն գրառումից առանձնացրել եմ, կրկնում եմ, միայն ու միայն «ՀԱԿ-ի կողմից ժողովրդի կարծիքը լիովին հաշվի առնվելու» մասին:

Chuk
12.10.2011, 15:54
Երկխոսությունն արգելվում ա: Ու դու ինքդ էլ տեսար, ու հույս ունեմ ՀԱԿ-ն էլ տեսվա, թե ինչ հիմարություն էր երկխոսությունը, ու ինչպես այն ոչ մի բանի չհանգեցրեց: Կարծեմ հազար անգամ մեկը ես ասել եմ, որ երկխոսությունը ֆուֆլոյա ու ոչ մի բանի չի հանգեցնելու:
Նույն տրամաբանությամբ եթե մեկը սոխառածը մի անգամ վառում ա, կարելի է «բանաձև ընդունել», որ սոխառածը ֆուֆլո ա :))

Իսկ ուշ ա, քանի որ ՀԱԿ-ը ողջ ժողովրդական ոգևորություն պոտենցիալը վատնեց հավայի երկխոսության վրա, ու այժմ ՀԱԿ-ին այլևս քիչ մարդ ա վստահում, իսկ հերթական ընտրություններին, որոնք ոչ մի բանով նախորդ ընտրություններից չեն տարբերվելու, մնացել ա մի քանի ամիս:
:))
Մինչև երկխոսությունը դու չէիր վստահում ՀԱԿ-ին, հիմա էլ չես վստահում:
Մինչև երկխոսությունը ես վստահում էի ՀԱԿ-ին, հիմա էլ եմ վստահում:
Մինչև այսօր առաջ իմ ընկեր Արսենը որևէ միտինգի չի մասնակցել, իսկ ընդամենը երկու ժամ առաջ ինձ ասաց, որ այսուհետ մտնելու ա պայքարի մեջ ու մասնավորապես գա ՀԱԿ-ի հանրահավաքներին:
Մինչև վերջին նստացույցը ոմն Պողոս, հավանաբար, մասնակցել է ՀԱԿ-ի միջոցառումներին, իսկ այժմ հիասթափված է ու էլ չի մասնակցի:

ՀԱԿ-ի համակիրները շարունակում են շատ մնալ, մի անհանգստացիր նրանց ու ՀԱԿ-ի համար ;)

Այսպիսով ՀԱԿ-ը արեց ամեն ինչ որ ուշ լինի, ու ամեն ինչ մնա այնպես ինչպես կար: Եզրակացնում եմ, որ հետևապես ՀԱԿ-ի ու իշխող կոալիցիայի նպատակների ու ցանկությունների մեջ ըստ էության ոչ մի տարբերություն չկա:
Ո՞վ ա ասում, որ ուշ էր: Դու՞: Կներես, համոզիչ չի:
Նստացույցը գարնանը լիներ գիշերը մնացողները լինելու էին նույնքան, ինչքան հիմա:

Հանձնվել պետք չի, բայց հավայի քաղաքական ուժին համակրել էլ պետք չի - քաղաքական ուժի, որը ամեն ինչ անում ա, որ մեր պայքարի ոգին սպանի ու ավազակապետությունը հարատևի:
Չեմ անդրադառնում քաղաքական ուժի մասին գնահատականիդ:
Համաձայնվում եմ մտքիդ. «Հանձնվել պետք չի»: Իսկ ի՞նչ ես անում որպես «չհանձնված» մարդ, բացի ՀԱԿ-ին «պատժելուց» :))

Chuk
12.10.2011, 16:00
Բլթցրիր: Ավանդներին ես անդրադարձել եմ հավեսի համար, պռոստը կայֆ ա: Իսկ քո ծավալուն գրառումից առանձնացրել եմ, կրկնում եմ, միայն ու միայն «ՀԱԿ-ի կողմից ժողովրդի կարծիքը լիովին հաշվի առնվելու» մասին:
Ուրեմն արի մի անգամ էլ հիշենք ինչ ա եղել, որովհետև ես չեմ ուզում քեզ հակադարձեմ «բլթցրիր» տիպի բառերով, չնայած ունեմ դրա տեղը ;)

Եղավ հետևայլը: Չամիչը ինձ հարց հղեց, թե ո՞վ երկիրը բերելու օրենքի իշխանության և ինչու՞ եմ կարծում, որ Լևոնը այն մարդն է, որ դա կանի:
Ես ծավալուն անդրադարձա, հիմնավորելով, որ բերողը ոչ թե ՀԱԿ-ն ու Լևոնն են, այլ ժողովուրդը ու ներկայացրի սխեման, նաև հիմնավորելով, որ ՀԱԿ-ը չի կարող անել այլ բան, քան այս պահի ժողովրդի այդ պահանջները կատարելը: Ներկայացրի մոդել, որին առարկելու բան չունենալով առարկեցիք դու ու Վիշապը: Վիշապը, այդ թվում, գերազանցեց ՀՀԿ-ական պատգամավորներին, հայտարարելով, որ հասարակական ու քաղաքացիական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաների կազմակերպումը ոչ այլ ինչ են քան հակասահմանադրական: Դու, անտեսելով որ իմ ողջ ասածն էն ա, որ ժողովուրդն ա այդ պայքարը տանող ա, իսկ ՀԱԿ-ը թեկուզ և կազմակերպող, բայց գործիք ա, անցար քո հին երգին, ըստ որի «ՀԱԿ-ը քխ ա, իրան պատժել ա պետք»:

Սա էր վերջին օրվա բուռն ու տգեղ մեր բանավեճի ամփոփ տարբերակը: Հետևաբար ես իսկապես համարում եմ, որ այդ թեմայով ՔՈ ՀԵՏ այլևս խոսելիք չունեմ, քանի դեռ չես վերանայել քո հայացքներն ու ասելիքը:

Տրիբուն
12.10.2011, 16:10
Նույն տրամաբանությամբ եթե մեկը սոխառածը մի անգամ վառում ա, կարելի է «բանաձև ընդունել», որ սոխառածը ֆուֆլո ա :))

Չէ ապեր, նույն տրամաբանությամբ, եթե ակնհայտ ա, որ հազար ներողություն, քաք ուտելը վատ բան ա, չի կարելի ժողովրդին համոզել, որ եկեք էս մի անգամը փորձենք, կարող ա համով քաք լինի: Սա այն դեպքում, երբ լիքը մարդ կպած ասում էր, որ քաքը մնում ա քաք, ու պետք չի անպայման բերանը տանել, որ հասկանաս, որ տհաճ համ ունի:

:))
Մինչև երկխոսությունը դու չէիր վստահում ՀԱԿ-ին, հիմա էլ չես վստահում:
Մինչև երկխոսությունը ես վստահում էի ՀԱԿ-ին, հիմա էլ եմ վստահում:
Մինչև այսօր առաջ իմ ընկեր Արսենը որևէ միտինգի չի մասնակցել, իսկ ընդամենը երկու ժամ առաջ ինձ ասաց, որ այսուհետ մտնելու ա պայքարի մեջ ու մասնավորապես գա ՀԱԿ-ի հանրահավաքներին:
Մինչև վերջին նստացույցը ոմն Պողոս, հավանաբար, մասնակցել է ՀԱԿ-ի միջոցառումներին, իսկ այժմ հիասթափված է ու էլ չի մասնակցի:

Միանգամայն իրավացի ես, չէի վստահում, քանի որ ականատեսը եղա, թե ինչպես մարտյան ոգևորության ալիքը սպանվեց ՀԱԿ-ի կողմից, ու ինչպես 15 պահանջները նվիրվեցին Սերժին հանուն երկխոսության, որի շուրջ բազարները ձգվեցին յոթ ամիս,ո ր բերջում պարզ դառնա, որ երկխոսությունն այլևս անիմաստ է: Այնպես որ, ՀԱԿ-ը ու բոլոր երկխոսասերները թող իրենց պահեն իրենց շախմատը, ու ախմախ ու անիմաստ քայլերը վրեքսներս սաղացնելու փորձեր չանեն:

ՀԱԿ-ի համակիրները շարունակում են շատ մնալ, մի անհանգստացիր նրանց ու ՀԱԿ-ի համար ;)

Իսկ թե որքան են ՀԱԿ-ի շարքերը, չեմ ուզում պատասխանել; Իմ կարխօքով գնալով ավելի ու ավելի քիչ են դառնում, ու գնալով ավելի են պակասելու: Ու որքան մոտենան ընտրությունները այնքան ՀԱԿ-ի համակիրների թիվը մոտենալու է առավելագույն 12%-ին:

Ո՞վ ա ասում, որ ուշ էր: Դու՞: Կներես, համոզիչ չի:
Նստացույցը գարնանը լիներ գիշերը մնացողները լինելու էին նույնքան, ինչքան հիմա:

Ժամանակն ա ասում, տատս չի ասում: Եթե դու նայում ես երկրի զարգացմանը հազարմյա կտրվածքով, քո գործն ա: ես նայում եմ էսօր ու վաղը կտրվածքով, քանի որ երկիրը էհենց էսօր ա դատարկվում:

Ապեր, ակնհայտ ա, որ մարտյան հանրահավաքներին ահավոր մեծ ոգևորություն էր, որը չկար վերջին հանրահավաքներին; Ոնց ուզում ես ինքդ քեզ ու մեզ համոզի, որ ՀԱԿ-ի պայքարող ու հավատարին ակտիվը շատ էլ ոգևորված ա: Մի քանի հոգով ոչ մի բան էլ չեք կարա անեք - ժողովուրդ ա պետք: Իսկ ժողովուրդ, որը կար մարտին, այլևս չկա: Այնպես որ տեսականորեն, մարտին, մինչ հավայի երկխոսությունը, ավելի շատ մարդ կմնար ու կպայքարեր, քան երկխոսության աֆյոռայի ակնհայտ դառնալուց հետո:

Չեմ անդրադառնում քաղաքական ուժի մասին գնահատականիդ:
Համաձայնվում եմ մտքիդ. «Հանձնվել պետք չի»: Իսկ ի՞նչ ես անում որպես «չհանձնված» մարդ, բացի ՀԱԿ-ին «պատժելուց» :))

Միայն ու միայն պատժելու եմ: Էս իմ քաղաքացիական դիրքորոշումն ա: Դեմ բան ունես՞: Կարծեմ պայքարում ենք հանուն նրա, որ մարդիկ իրենց կամքը ու կարծիքը ազատ արտահայտելու իրավուն ունենան: Իսկ իմ կարծիքը հետևյալն է - ՀԱԿ-ը ապացուցել է իր ապաշնորհությունն ու մուտիլովշիկությունը, ու ՀՀ սահմանադրությամբ ինձ օժտված իրավունքով, ես ընտրություններին ձայնս ավելի շուտ կտամ ՀՀԿ-ին քան ՀԱԿ-ին, քանի որ տվյալ պահին կարծում եմ, որ նման ապաշնորհ ու իմպոտենտ քաղաաքական ուժի իշխանության գալու դեպքում երկրի վիճակ կարող ա ավելի վատանա… Բայց քնաի որ ՀՀԿ-ն էլ այլանդակ ու կոռումպացված կուսակցություն ա, երևի բոլորին դեմ քվերակեմ: Իսկ եթե բոլորին դեմ չլինի, ապա ընտրությունները կբոյկոտեմ… Կարճ ասած, դեռ վերջնականապես չեմ որոշել, բայց երևի 91 թվից հետո առաջին անգամ նույնիսկ ընտրություններին չմասնակցեմ իմ անձնական արհամարանքը հայկական քաղաքական դաշտի նկատմամբ արտահայտելու համար:

Իսկ որպես անհատ քաղաքացի, հանուն երկրիս փայլուն ապագայի աշխատում եմ, ապրում եմ, Հայաստանը չեմ լքում, օրենքները չեմ խախտում .....

Տրիբուն
12.10.2011, 16:17
Ուրեմն արի մի անգամ էլ հիշենք ինչ ա եղել, որովհետև ես չեմ ուզում քեզ հակադարձեմ «բլթցրիր» տիպի բառերով, չնայած ունեմ դրա տեղը ;)

Եղավ հետևայլը: Չամիչը ինձ հարց հղեց, թե ո՞վ երկիրը բերելու օրենքի իշխանության և ինչու՞ եմ կարծում, որ Լևոնը այն մարդն է, որ դա կանի:
Ես ծավալուն անդրադարձա, հիմնավորելով, որ բերողը ոչ թե ՀԱԿ-ն ու Լևոնն են, այլ ժողովուրդը ու ներկայացրի սխեման, նաև հիմնավորելով, որ ՀԱԿ-ը չի կարող անել այլ բան, քան այս պահի ժողովրդի այդ պահանջները կատարելը: Ներկայացրի մոդել, որին առարկելու բան չունենալով առարկեցիք դու ու Վիշապը: Վիշապը, այդ թվում, գերազանցեց ՀՀԿ-ական պատգամավորներին, հայտարարելով, որ հասարակական ու քաղաքացիական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաների կազմակերպումը ոչ այլ ինչ են քան հակասահմանադրական: Դու, անտեսելով որ իմ ողջ ասածն էն ա, որ ժողովուրդն ա այդ պայքարը տանող ա, իսկ ՀԱԿ-ը թեկուզ և կազմակերպող, բայց գործիք ա, անցար քո հին երգին, ըստ որի «ՀԱԿ-ը քխ ա, իրան պատժել ա պետք»:

Սա էր վերջին օրվա բուռն ու տգեղ մեր բանավեճի ամփոփ տարբերակը: Հետևաբար ես իսկապես համարում եմ, որ այդ թեմայով ՔՈ ՀԵՏ այլևս խոսելիք չունեմ, քանի դեռ չես վերանայել քո հայացքներն ու ասելիքը:

Չուկ ջան, չունես մի խոսա:

Ի տաբերություն քաղաքկան ուժերի կամ համակիրների, ես ինձ երբեք վիրավորված ու ընկճված չեմ զգա այն բանից, որ ասենք դու իմ հետ բանավեճի մեջ մտնելու ցանկություն այլևս չունես: Թող մտածեն նրանք, ովքեր պայքարում կամ համակրում են ինչ-որ մեկին, բայց կորցնում եմ իմ նման շարքային հարիֆների համակրանքը:

Իսկ ասելքիս չեմ վերանայելու քանի որ, գոնա այս պահին ամուր մնում եմ իմ այն պարզ կարծիքին, որ ՀԱԿ-ի պես քաղաքկան ուժի ներկա գործունեությունը մեր կյանքի վրա ավելի բացասական ազդեցություն ա ունենալու, քան նույնիսկ արդեն ապականված ու փչացած ՕԵԿ-ի պես քաղաքական ուժի գործունեությունը:

Chuk
12.10.2011, 16:23
Միայն ու միայն պատժելու եմ: Էս իմ քաղաքացիական դիրքորոշումն ա: Դեմ բան ունես՞: Կարծեմ պայքարում ենք հանուն նրա, որ մարդիկ իրենց կամքը ու կարծիքը ազատ արտահայտելու իրավուն ունենան:
Գրառմանդ մնացած հատվածին չեմ արձագանքում, քանզի նախորդ գրածիս մեկ տառ անգամ ավելացնելու չկա ու արդեն «պատասխանած» ա:

Այս մասով: Չէ, Գնել ջան, դեմ չեմ էն առումով, որ դու ես «քո գլխի տերը», քո իրավունքն ա անել էն, ինչն ուզում ես, մանավանդ եթե դա չի հակասում երկրի օրենքներին ու բարոյականության նորմերին: Ես կարծում եմ, որ քո այս դիրքորոշումը այդ երկու կետերին էլ չի հակասում, հետևաբար ինչ ուզում ես՝ արա:

Սակայն ես պատժել բառդ առնում եմ չակերտների մեջ մի տեղ, չեմ առնում՝ այլ տեղ ու ասում կարծիքս հետևյալ տեսքով. իմ կարծիքով դու «կպատժես» ՀԱԿ-ին ու կպատժես քեզ:

Ցավոք, իմ կարծիքով, մեր հասարակության մտավորական խավը ներկայացնող մի հատվածն, այդ թվում դու, անցյալի սխալներից դաս չեն առնում ու փորձում են կրկնել նույն սխալը: Մասնավորապես այդ «պատժել» տերմինը առաջին անգամ հայրենի քաղաքական դաշտի երկնակամարում թևածեց ոչ հեռավոր 1996 թ.-ին, երբ մի շարք խելոք, բանիմաց, գիտակ ու մտավորական մարդիկ հայտարարում էին, որ պատժում են էլի նույն Տեր-Պետրոսյանին: Նրանք ասում էին, որ ուզում են, որ Լևոնն անցնի, բայց թող քթին ուտի, նոր անցնի, ու այդ «պատժելու» համար ձայն էին տալիս Վազգեն Մանուկյանին, ում չէին ուզում տեսնել նախագահ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի: Մտավորականների այս խավն իսկապես եղել է այն ժամանակ: Խնդրում եմ, որ ոչ մեկը խոսքերս չաղավաղեն, հնարավոր արձագանքն իմանալով հատուկ ֆիքսում եմ. բոլոր մտավորականները չէին, որ այսպես էին մտածում ու գործում, շատերը անկեղծորեն ձայն են տվել Վազգեն Մանուկյանին, շատերն էլ նման մտքեր չեն ունեցել ու նորից անկեղծորեն ձայն են տվել Տեր-Պետրոսյանին: Արդյունքում եղավ էն, ինչ եղավ: Ավելի շատ «պատժվեց» Լևոնը, թե մենք բոլորս, այդ թվում «պատժողները», թողնում եմ յուրաքանչյուրի դատին, ընդամենը ցավով արձանագրելով, որ պատմությունը կրկնվում է: Միայն թե այս անգամ փորձելու ենք ձեզ չթողնել նույն սև գործն անել: Այսքանը:

Տրիբուն
12.10.2011, 16:25
Ուրեմն արի մի անգամ էլ հիշենք ինչ ա եղել, որովհետև ես չեմ ուզում քեզ հակադարձեմ «բլթցրիր» տիպի բառերով, չնայած ունեմ դրա տեղը ;)

Եղավ հետևայլը: Չամիչը ինձ հարց հղեց, թե ո՞վ երկիրը բերելու օրենքի իշխանության և ինչու՞ եմ կարծում, որ Լևոնը այն մարդն է, որ դա կանի:
Ես ծավալուն անդրադարձա, հիմնավորելով, որ բերողը ոչ թե ՀԱԿ-ն ու Լևոնն են, այլ ժողովուրդը ու ներկայացրի սխեման, նաև հիմնավորելով, որ ՀԱԿ-ը չի կարող անել այլ բան, քան այս պահի ժողովրդի այդ պահանջները կատարելը: Ներկայացրի մոդել, որին առարկելու բան չունենալով առարկեցիք դու ու Վիշապը: Վիշապը, այդ թվում, գերազանցեց ՀՀԿ-ական պատգամավորներին, հայտարարելով, որ հասարակական ու քաղաքացիական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաների կազմակերպումը ոչ այլ ինչ են քան հակասահմանադրական: Դու, անտեսելով որ իմ ողջ ասածն էն ա, որ ժողովուրդն ա այդ պայքարը տանող ա, իսկ ՀԱԿ-ը թեկուզ և կազմակերպող, բայց գործիք ա, անցար քո հին երգին, ըստ որի «ՀԱԿ-ը քխ ա, իրան պատժել ա պետք»:

Քանի որ բանը սրան հասավ, ես էլ էլի մոջբերում եմ իմ պատասխանը գոր Չամիչին արված գրառմանը, որտեղ սևով սպիտակի վրա գրել եմ, որ չեմ անդրադառնալու քո ողջ գրածին, այլ միայն առանձին մտքերի սնանկությանը: Այդ առանձին մտքերը առնչվում էին, հենց այն բանին, թե ինչպես ու որքանով է ՀԱԿ-ը հաշվի առել ու հաշվի առնում ժողովորդի կարծիքն ու ցանկությունները:

Հըմ ... ահագին լավ բաներ ես գրել էս երկու պոստերում, բայց քանի որ Վիշապ հոպարն արդեն գաղափարական պալեմիկայի մեջ ա մտել, ապա ինքս չեմ ցանակնում անդրադառնալ նույն հարցերին՝ զագհլա չտանելու համար: Մտեքրդ լավն են, խելոք են, սիրուն են, հնչում են, արդար են ....... բայց էս մտքերի հիմքում ընկած են մի շարք մոլորություններ, իմ եղբայր ... ու որ խնդրի գլոբալ գաղափարական կողմին չանդրադառնանք, անցնենց իմ սիրած գործին, այն է, առանձին մտքերի սնանկությանը ...

Այսպիսով ես ներկայացրի իմ համոզմունքը, որ ըստ էության էական չի, թե ով է առաջնորդում այդ շարժումը, եթե կան գիտակից մարդկանց վերահսկողությունն, իսկ այդպիսին կա: Ես վստահ պնդում եմ. ՀԱԿ-ի ոչ մի որոշում չի կայացվում առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Բոլոր որոշումներից առաջ լայնորեն ուսումնասիրվում է հասարակության ու հատկապես ՀԱԿ համակիրների կարծիքները, միջինացվում ու կայացվում որոշում, որը մեզ համար ընդունելի է: Իսկ քաղաքական ուժը, եթե ինքն իշխանություն չի, պետք է հաշվի նստի առաջին հերթին իր համակիրների, երկրորդ հերթին՝ իր պոտենցիալ համակիրների հետ, այլ ոչ թե հակակիրների: Երբ կգա իշխանության, այո, նա ՊԱՐՏԱՎՈՐ կլինի հաշվի նստել բոլորի, բոլոր քաղաքացիների կարծիքների հետ, որովհետև դա իր առաջնային պարտականությունն է:

Ես նորից վստահ պնդում եմ. ՀԱԿ համակիրների կարծիքը հստակորեն հաշվի է առնվում, ու դա էլ բերում է նրան, որ շարժումը եթե ոչ ամբողջովին, ապա գլխավորապես շարժվում է մեր ուզած, մեր թելադրած, մեր ակնկալած հունով: Բերեմ ամենավերջին ու ամենափոքրիկ օրինակը. նստացույցի դադարեցումը ամբողջովին տեղավորվում էր ՀԱԿ հիմնական համակիրների համոզմունքների ու ցանկությունների շրջանակում, բոլորն էլ, կամ մեծ մասն էլ հասկանում էին, որ մեր առջև դրված խնդիրը փայլուն կատարվել է ու մինչ հաջորդ փուլը դադար է պետք: Դա ոչ թե ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի անհատական որոշումն էր, այլ ընդհանուր որոշում էր, ընդհանուր ցանկությունների ու պատկերացումների ի կատար ածում:

Հիմա, ՀԱԿ-ը հաշվի ա առնում ժողովրդի կարծիքը, թե՞ միայն իր համակիրների կարծիքը:

Եթե ՀԱԿ-ը տենց վստահաբար ոչ մի որոշում չի կայացրել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ապա փաստորեն ժողովուրդը, այդ թվում ես, Վիշապը, Պողոսը, Ժորիկը, որոնք վերջին կես տարում ՀԱԿ-ի ոչ մի միտինգի չեն գնացել, փիս ցանկանում էին, որ ՀԱԿ-ը երկխոսություն սկսի իշխանությունների հետ: Բայց ինչպես տեսանք, ժողովրդի մեծամասնությունը նույնիսկ ՀԱԿ-ի վերջին՝ հետերկխոսական միտինգներին մասնակցելու չնչին ցանկություն չունեցավ:

Եթե ՀԱԿ-ը հաշվի է առել միայն իր համակիրների կարծիքը, ապա սա շատ նեղ կուսակցական շահերի համընկնում է, որի հետ ժողովուրդը ոչ մի կապ չունի: Նույն կերպ կան համակիրներ ասենք ՕԵԿ-ի, որոնք անկեղծորեն հավատում են ՕԵԿ-ի ծրագրային դրույթներին, որ ՕԵԿ-ը իշխանություն լինելու դեպքում հաստատելու է լիարժեք օրինական երկիր - մենակ կուսակցության անունն արդեն ինչ ասես արժի: Բա ինչ ասեն ԲՀԿ համակիրները, որոնք համ բարգավաճ երկիր են կառուցում, համ էլ ժամանակ առ ժամանակ քեշ փող են ստանում իրենց կուսակցությունից: :D

Այնպես որ եղբայր, հարցը հետևյալումն է - ՀԱԿ-ը իր որոշումներում ոչ միայն հաշվի չի առել ժողովրդի կարծիքը, այլ մեծապես թքած է ունեցել ժողովորդի կարծիքի վրա: Վկան երկխոսությունից հետո ժողովորդի «լայն զանգվածներն են», որոնք մասնակցեցին ՀԱԿ-ի ութօրյա հանրահավաքներին:

Իսկ ես կասեմ ավելին - ՀԱԿ-ն իր այս տեսքով ու կազմով ուղղակի ի վիճակի չի որևէ որոշում կայացնել, որտեղ հաշվի են առնվում տարբեր կարծիքներ, ներառյալ ՀԱԿ քաղխորհրդի կարծիքը: ՀԱԿ-ում որոշումների կայացման մի մեխանիզմ կա, ու էտ մեխանիզմը կոչվում ա «Լևոնը տենց ասեց, ուրեմն տենց պիտի լինի»: ՀԱԿ-ի կազմից վերջին մի քանի վերջին սեփական ասելքին ունեցողների հեռանալուց հետո, ՀԱԿ-ում ու քաղխորհրդում մնացել են միայն Լևոնի խամաճիկները, որոնք գլուխները կախ պեչատում են Լևոնի բոլոր որոշումները՝ երկխոսություն, 15 կետ, 3 կետ, 8 կետ, տրինգի, տուն, հրապարակ, տրնգի ..... ՀԱԿ-ի ներսում չկա դեմոկրատական այն մեխանիմզը, որ ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորություն է տալիս, էլ ու՞ր մնաց ժողովրդի կարծիքը հաշվի առնելը: Իսկ ՀԱԿ-ի վերջին մի քանի ամսվա հռետորաբանությունն ու վերջին բանաձևը այս հարցի վերջակետն են դնում - բացի ՀԱԿ-ից ու Լևոնից ուրիշ մարդ չկա:

Այնպես որ եղբայր, ես բուռն սիմպատիա ունեմ քո արտահայտած բոլոր մտքերի նկատմամբ - ժողովուրդ, պայքար, արդարություն ...... բայց ես ու իմ նման շատերը, որոնք նույնպես իրավուն ունեն իրենց կոչել «ժողովուրդ», այդ նպատակների իրացման համար որպես միջոց ՀԱԿ-ին այլևս վաղուց բացարձակապես չեն տեսնում: Ես չեմ վիճի այն հարցի շուրջ, թե ինչ բարի ու մեծ նպատակներ ունի ՀԱԿ-ը ու անձմաբ Լևոնը, բայց արդեն բացարձակն համոզմամբ կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժմամբ ու մեթոդներով, անձամբ քո բարի նպատակնեը երբեք իրակնություն չեն դառնալու ոչ հիմա, ոչ էլ քո ասած երկար տարիների ու լուրջ պայքարի արդյունքում:

Ավելցանեմ, որ գրառումս սկսել եմ նրանից, որ գովերգել եմ ընդհանուր առմամբ գրառումներդ:

Chuk
12.10.2011, 16:51
Ավելցանեմ, որ գրառումս սկսել եմ նրանից, որ գովերգել եմ ընդհանուր առմամբ գրառումներդ:
Գնել ջան, անկեղծ շնորհակալ եմ, որ գրառումս «հիմնականում գովերգել» ես, սակայն հիշեցնում եմ նորից, որ իմ ամբողջ ասածն էլ էն ա, որ դու իմ գրառումից կտրել ես այն հատվածը, որն իմ գրառման մեխը չէր ու դրա իբր սնանկությունը ցույց տալով, անկախ քո ձևակերպումներից փորձել ես «բացասական լույսի տակ» ներկայացնել իմ ողջ գրառումը: Ես բազմիցս հորդորեցի անդրադառնալ սխեմային, այն բուն ասելիքին, որն իմ գրառման մեխն էր, դու շարունակեցիր նույն ոգով: Ինչևէ, սա է ողջ պատմությունն ու ողջ խոսակցությունն էլ թեմայում պահպանված է:

Ինչևէ, անգամ այդ հատվածին արձագանքդ իմ գնահատմամբ «ադեկվատ» չէր: Երկու բառ. երբ ՀԱԿ-ը կներկայացնի իշխանության գալու դեպքում անելիք քայլերի ծրագիրը, ինքը պետք է հաշվի առնի ժողովրդի լայն զանգածների կարծիքները, փորձելով հստակ լուծումներ առաջարկել հասարակությունում առկա բոլոր խնդիրներին և այլն: Սակայն երբ խոսում ենք տվյալ պահի պայքարի մարտավորության մասին, իսկ այնտեղ հենց դրա մասին էի խոսում, ապա իհարկե պետք է հաշվի առնի առաջին հերթին իր այն համախոհների կարծիքը, ովքեր մասնակցելու են: Կներես, կոպիտ ասեմ. դու ո՞վ ես, որ քո կարծիքից ելնելով նստացույց հայտարարի կամ նստացույցը դադարեցնի, եթե ինքդ չես մասնակցելու: Ու սա էնքան պարզ բան ա, որ ուղղակի զարմանալ կարելի ա, որ քո պես մտածել կարողացող մարդը էդ եքա անիմաստ գրառումն արել ա:

Եվ շարունակում եմ ասել. այդ իմ գծած սխեմայի ու գրառման համատեքստում ՀԱԿ-ի ու Լևոնի քննարկումը ընդամենը թեմայից շեղում է, ու ես դրա պատճառը գնահատում եմ միայն մեկ կերպ. անպայման անհրաժեշտ է հակաճառել ու չընդունել դիմացինի ասածի իրավացիությունը, բայց մյուս կողմից տվյալ դեպքում դժվար էր դա չընդունելնն ու ավելի լավ հակափաստարկ գտնելը:

Վիշապ
12.10.2011, 20:52
... Ներկայացրի մոդել, որին առարկելու բան չունենալով առարկեցիք դու ու Վիշապը:
Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս առարկեցինք, առարկելու բան չունենալով: Ասեցինք՝ «մենք առարկում ենք քեզ», հա՞ ու էլ բան չասեցինք:))
Եթե այստեղ կա մեկը, որը առարկելու բան չունի բայց առարկում է, ապա դա դու ես նմանատիպ գրառումներով՝

Տրիբուն, Վիշապի գրառումները ես ինքս որակում եմ սնանկ ու համարում եմ, որ գրառումներ էին զուտ հակաճառելու համար:

Նույնը քո գրառմանն է վերաբերվում, ես դրան չեմ արձագանքում, հնչեցրածդ հարցերին չեմ պատասխանում, որովհետև նախապես ասել էի, որ քննարկման մեջ չեմ մտնելու: Ես ամեն ինչ հստակ գրել եմ, ու քո գրառման մեջ չկա հարց, որին ես ՀՍՏԱԿ այդ գրառումում անդրադարձած չլինեմ: Ընդհանուր առմամբ քո պատասխանն էլ էր սնանկ: Այսքանը:

Մի հատ նմանատիպ գրառում ցույց տուր, որ ես կամ Տրիբունը արել ենք, բացի էն մեկից, որը դուրդ չեկավ::P

Վիշապը, այդ թվում, գերազանցեց ՀՀԿ-ական պատգամավորներին, հայտարարելով, որ հասարակական ու քաղաքացիական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաների կազմակերպումը ոչ այլ ինչ են քան հակասահմանադրական: ...
Այստեղ դու պղծել ես ստերի աստվածներին:)) Մի հատ խնդրում եմ ցույց տուր իմ այդ հայտարարությունը, որտեղ ես նման բան եմ ասել:

voter
12.10.2011, 21:54
ՀԱԿը արդեն թեմայից դուրս ա, հեսա եսքան քննարկում եք նույնիսկ առանձին թեմա ստեղծելու կարիք, ցանկություն չի առաջանում ...:B

Եթե մեկը էլ անելիք չունի կամ չի կարողանում, տեղը փորձում է լցնել խոսքերով ու յուղ վառելով ՀԱԿն արդեն տարուց ավել ա յուղ ա վառում....

Chuk
12.10.2011, 22:17
Վիշապ, երկար-բարակ չեմ գրելու, որովհետև ամենն ասված է:
Ընդամենը շատ կարճ: Իմ գրառման մեջ գծած մոդելը կամ այսպես կոչված վերահսկողության մեխանիզմը հենց «հասարակական ու քաղաքացիական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաների կազմակերպումն» էին, պարզապես առավել մանրամասն գրած: Ահա դրան դու արձագանքել ես.

:)
Ժողովուրդը չի կարող վերահսկողության մեխանիզմներ ստեղծել։ Վերահսկողության մեխանիզմները թելադրվում են Սահմանադրությամբ կամ Օրենքով։ Ժողովուրդը կարող է աջակցել իշխանության հավակնություններ ունեցող կամ արդեն իշխանություն ներկայացնող անձի կամ կուսակցության, որը իր ծրագրով առաջարկում է համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ստեղծելուն ուղղված սահմանադրական կամ օրենսդրական փոփոխություններ։
ինչը թարգմանված նշանակում է, որ հասրակական ու քաղաքացիական ինստիտուտներն, ինչպես նաև ժողովրդի ակցիաների կազմակերպումը «չեն թելադրվում սահմանադրությամբ կամ օրենքով», ինչը լրիվ նույնն ա, որ դու դրանք որակում ես «հակասահմանադրական»՝ գերազանցելով ՀՀԿ-ական պատգամավորներին:

Իհարկե դու քո գրառման մեջ ներմուծել էիր որոշ տերմիններ, որ «սղացնես» գրածդ, լրիվ վերանալով իմ գրառման բովանդակությունից ու «վերահսկողության մեխանիզմին» այլ, իմ ասածին չհամապատասխանող իմաստ հաղորդելով, այլ կերպ ասած խեղաթյուրելով իմ ասածը: Բայց բարեբախտաբար իմ գրառումն էլ է տեղում ու այնտեղից պարզ երևում է, թե ինչն եմ անվանում վերահսկողության մեխանիզմ:

Varzor
12.10.2011, 22:36
ՀԱԿը արդեն թեմայից դուրս ա, հեսա եսքան քննարկում եք նույնիսկ առանձին թեմա ստեղծելու կարիք, ցանկություն չի առաջանում ...:B
Եթե մեկը էլ անելիք չունի կամ չի կարողանում, տեղը փորձում է լցնել խոսքերով ու յուղ վառելով ՀԱԿն արդեն տարուց ավել ա յուղ ա վառում....
Չէ, 90-ականների մազութն ա վառում :D
Ամեն դեպքում սենց բաներ էլ կան
http://k4500.com/news/911-armyanskij-nacionalnyj-kongress-ili-evrejskij.html
;)

Վիշապ
12.10.2011, 23:07
Վիշապ, երկար-բարակ չեմ գրելու, որովհետև ամենն ասված է:
Ընդամենը շատ կարճ: Իմ գրառման մեջ գծած մոդելը կամ այսպես կոչված վերահսկողության մեխանիզմը հենց «հասարակական ու քաղաքացիական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաների կազմակերպումն» էին, պարզապես առավել մանրամասն գրած: Ահա դրան դու արձագանքել ես.

ինչը թարգմանված նշանակում է, որ հասրակական ու քաղաքացիական ինստիտուտներն, ինչպես նաև ժողովրդի ակցիաների կազմակերպումը «չեն թելադրվում սահմանադրությամբ կամ օրենքով», ինչը լրիվ նույնն ա, որ դու դրանք որակում ես «հակասահմանադրական»՝ գերազանցելով ՀՀԿ-ական պատգամավորներին:

Իհարկե դու քո գրառման մեջ ներմուծել էիր որոշ տերմիններ, որ «սղացնես» գրածդ, լրիվ վերանալով իմ գրառման բովանդակությունից ու «վերահսկողության մեխանիզմին» այլ, իմ ասածին չհամապատասխանող իմաստ հաղորդելով, այլ կերպ ասած խեղաթյուրելով իմ ասածը: Բայց բարեբախտաբար իմ գրառումն էլ է տեղում ու այնտեղից պարզ երևում է, թե ինչն եմ անվանում վերահսկողության մեխանիզմ:

Ախ քո գծած այսպես կոչված վերահսկողության մեխանի՜զմը... Պարոն Չուկը ՀԿ-ներն ու ցույցերը համարում է վերահսկողության մեխանիզմ: Իսկ քանի որ դա Չուկն է համարում, ապա դա այդպես է և քննարկման ենթակա չէ:
Կրկնում եմ: Վերահսկողության մեխանիզմները թելադրվում են Սահմանադրությամբ կամ Օրենքով: ՀԿ-ները կամ ցույցերը վերահսկողության մեխանիզմ չեն, չնայած դու կարող ես նաև դրանք ժողովդրի իշխանության իրականացման ձևեր էլ համարել: Պետությունն ինքն է վերահսկողություն սահմանում ՀԿ-ների, ցույցերի, ակցիաների նկատմամբ, ու որպեսզի քեզնից բաներ չհնարես, ապա լիկբեզ անցկացրու, բարի եղիր կարդալ մեր երկրի օրենքներն ու Սահմանադրությունը: Իրավունքների պատշպանությունն ու վերահսկողությունը դրանք տարբեր բաներ են, չնայած երևի թե շուտով կսկսենք «վերահսկողություն» բառի ստուգաբանությունը վերանայել::))

Mephistopheles
13.10.2011, 01:13
………։

……

ձեր երկուսի գրառմանը մի գրառումով պատասխանեմ…

եկեք տեսականից անցնենք գործնականի… ես մի քանի հատ case study ներկայացնեմ՝ մեկին էլ անձամբ եմ մասնակից եղել (կարելի է ասել գործող անձ եմ եղել)

1. Ranch Palos Verdes-ում Դոնալդ Թրամփը վերցնում ու մի հատ հսկա ամերիկյան դրոշակ է տնկում՝ իր հողամասի վրա… բոլորս էլ գիտենք ով է Թրամփը՝ Միլիարդատեր է որ ամբողջ այդ քաղաքի այդ շրջանը կարող է առնել իր փողով… քաղաքապետարանից մի հատ սիրուն նամակ ուղղարկեցին որ դրոշակն իջացնի… սկսեց հայրենասիրական bullshit-ները, բայց ասսացին մինչև էսինչ թվի էսինչ օրը հանած չեղար գալիս ենք հետևիցդ… հանել տվին…

ես էդ շրջանում տուն ունեմ նախագծած ու լավ գիտեմ դրանց օրենքները… HOA (home owner association) հաստատում է այդ շրջանի տների մեծությունը, բարձրությունը, տեսքը, օգտագործվող նյութերը (երեսապատման) և քաղաքային իշխանություններն ընդունում են դրանք… HOA հզոր լծակ ունի էդ շրջանի բոլոր օրենքների վրա և շատ բան կարող է թոիյլ տալ կամ արգիլել…

2. South Pasadena հասնող 710 Freeway պիտի անցներ քաղաքի միջով 30 տարի առաջ, բայց տեղի բնակիչների համառ պայքարի ու դիմադրության պատճառո մինչև հիմա չի շարունակվում… 710 Freeway- հենց այդտեղ էլ վերջանում է… Freeway-ը ֆեդերալ նշանակության օբյեկտ է

3. LA-ում արդեն գոյություն ունեցող 2 յունիթին ավելացում էինք անում. 2 հարկանիին երրորդ հարկ էր ավելանում ու օրենքն ասում էր որ եթե երրորդ հարկ ես ավելացնում ապա գոյություն ունեցող շենքը 1 ոտք պիտի կտրես, որն ըստ էության ընհանուր վիճակը ոչ միայն չի բարելավվում և որևէ ազդեցություն չունի պլանիրովկայի վրա… և քանի որ չունի ապա ստեղծվում է չարդարացված ծախսեր… մի խոսքով օրենքի կիրառումը չարդարացբված ծախս է բացում… երկար բանավեճերից հետո նրանք համաձայնեցին որ օրենքի կիրառումը չի արդարացվում ու ասացին որ հարևանների համաձայնության դեպքում իրենք օրենքով կշրջանցեն օրենքը…

City attorney-ին ներկա էր մեր հանդիպմանը շինարարական բաժնի աշխատակիցների հետ ու երբ լսեց որ մտադիր ենք դատարան տանել անմիջապես մեջտեղը գտնելու ջանքեր թափեց… մի պարզ բանի համար՝ քաղաքային իշխանությունները բյուդջե չունեն նման դատերի համար… ընկերս էր ասել ու ասաց եթե վստահ ես քո գործի իրավացիության մեջ ապա կաշխատի… աշխատեց…

ու այսպես հազարավոր դեպքեր… ու ոնց որ տեսնում եք բոլորն էլ իրավունքի հարցեր են բայց զորքն ու ոստիկանությունը որևէ կերպ չի առնչվել և ոչ մի խնդրի հետ…

քաղաքացիական հասարակություն կազմող էլեմոնտները (արհմիություններ, կամավոր խմբեր, սոցիալական և հասարակական կազմակերպություններ և այլն) հանդիսանում են իշխանության ու հասարակության կապը, որը անընդհատ պիտի գործի… առանց սրանց, ինչքան էլ ազգընտիր իշխանություններ ունենանք վերածվելու է դիկտատուրայի, իշխանությունը պարզապես անհաղորդ է մնում… 5 տարին մեկ ընտրություններին մասնակցելը չի նշանակում որ քաղաքացին մասնակցում է երկրի կառավարմանն ու օրենքի ձևավորմանը…

…իսկ ուժային կառույցներին որքան քիչ խառնեն այնքան լավ…

մի հատ Ոստիկանապետ (անունը չեմ հիշում) մի շատ լավ բան ասաց "երբ անվտանգությունը դառնում է ազատությունից ու իրավունքից ավելի առաջնային, երկիրը վերածվում է դիկտատուրայի"

Վիշապ
13.10.2011, 08:05
ձեր երկուսի գրառմանը մի գրառումով պատասխանեմ…

Ապեր, մեզ մոտ էլ օրինակ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միություն կա, հենց ՃՈ-ի հետ խնդիր է լինում, զանգահարում ես, կամ նամակ գրում ես, քեզ ամեն ձևի support անում են, եթե բանը դատարանին է հասնում, իրենց ներկայացուցիչը գալիս քո իրավունքները պաշտպանում է օրենքի շրջանակներում:
Օրինակ, ֆինանսական հաշտարար ունենք, որը սպառողների իրավունքներն է պաշտպանում ու նույն կերպ եթե քեզ թալանված ես զգում, ապա զանգում ես, ամեն ձևի support անում են օրենքի շրջանակներում, իմիջայլոց հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Ու տենց մարդու իրավունքների պաշտպան ունենք, երեխաների իրավունքների պաշտպան ունենք, բնապահպանական, առողջապահական, ազգափրկչական, ու լիքը ՀԿ-ներորոնց մեծ մասը պետական այս կամ այն կառույցն է հիմնադրել: Թեժ գծեր կան համարյա բոլոր նախարարություններում: Չեմ հասկանում ինչու՞մն է ձեր բողոքը կամ ի՞նչ նոր մոդելներ եք գծում, առաջարկում, վերլուծում:
Կեցցե՛ Սերժ Սարգսյանը:

davidus
13.10.2011, 09:02
ձեր երկուսի գրառմանը մի գրառումով պատասխանեմ…

եկեք տեսականից անցնենք գործնականի… ես մի քանի հատ case study ներկայացնեմ՝ մեկին էլ անձամբ եմ մասնակից եղել (կարելի է ասել գործող անձ եմ եղել)

1. Ranch Palos Verdes-ում Դոնալդ Թրամփը վերցնում ու մի հատ հսկա ամերիկյան դրոշակ է տնկում՝ իր հողամասի վրա… բոլորս էլ գիտենք ով է Թրամփը՝ Միլիարդատեր է որ ամբողջ այդ քաղաքի այդ շրջանը կարող է առնել իր փողով… քաղաքապետարանից մի հատ սիրուն նամակ ուղղարկեցին որ դրոշակն իջացնի… սկսեց հայրենասիրական bullshit-ները, բայց ասսացին մինչև էսինչ թվի էսինչ օրը հանած չեղար գալիս ենք հետևիցդ… հանել տվին…

Երևանում, եթե նույն կերպ փորձես որևէ ապօրինի բան կառուցել, ապա նախ մի անգամ ՔՎՀՀ-ից (քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն) տեսուչ ա գալիս, զգուշացնում, որ առանց թույլտվության մատդ մատիդ չխփես, իսկ չենթարկվելու դեպքում տեխնիկայով գալիս են, հողին հավասարացնում ապօրինի կառույցը։ Ստեղ ուրիշ խնդիր ա, թե հնարավորա մեջտեղը-ծանոթ-քավոր-մորքուր խառնեն, լղոզեն գնա։ Բայց դա մասսայական չի, հատուկենտ ա։

ես էդ շրջանում տուն ունեմ նախագծած ու լավ գիտեմ դրանց օրենքները… HOA (home owner association) հաստատում է այդ շրջանի տների մեծությունը, բարձրությունը, տեսքը, օգտագործվող նյութերը (երեսապատման) և քաղաքային իշխանություններն ընդունում են դրանք… HOA հզոր լծակ ունի էդ շրջանի բոլոր օրենքների վրա և շատ բան կարող է թոիյլ տալ կամ արգիլել…

Ես միայն կարամ ողբամ էն օրենսդրության վրա, որտեղ որևէ իրավաբանական անձ (անկախ կազմակերպաիրավական ձևից) կարա հզոր լծակ ունենա օրենքի վրա։
Եթե տվյալ շրջանում քաղաքաշինության կանոնակարգումը իրականացնում են ոչ թե մունիցիպալ իշխանությունները, այլ որևէ կազմակերպություն (լինի դա միություն կամ այլ լիազորված խմբավորում), դա դեռ չի նշանակում, որ մենք գործ ունենք կազմակերպված հասարակության հետ։ Երևանում էլ, ինչպես շատ քաղաքներում, աղբահանությունը, կանաչապատումը իրականացնում են մասնավոր կազմակերպությունները։ Սա կազմակերպված հասարակության նշան ա՞։

2. South Pasadena հասնող 710 Freeway պիտի անցներ քաղաքի միջով 30 տարի առաջ, բայց տեղի բնակիչների համառ պայքարի ու դիմադրության պատճառո մինչև հիմա չի շարունակվում… 710 Freeway- հենց այդտեղ էլ վերջանում է… Freeway-ը ֆեդերալ նշանակության օբյեկտ է

Էս առումով բան չունեմ ասելու. լավ են արել։ Բայց միակողմանի էլ չի։ ՉԵմ եղել էդտեղ, բայց կարելի ա եզրակացնել, որ տեղանքը թույլ ա տվել էդ մայրուղին շրջանցիկ սարքել։ Հայաստանում մենք էս առումով ավելի կաշկանդված ենք։ Մեր տեղանքը մեզ թույլ չի տալիս կառուցվող ճանապարհը ուզածդ չափով երկարացնես, ձգես, շրջանցիկ սարքես։ Պարզ օրինակ. ողջ Նոր Նորքը քաղաքի կենտրոնին կապող ընդամենը մի ճանապարհ կա։ Ու եթե հանկարծ էդ ճանապարհի վրա թեթև ՃՏՊ ա լինում, ողջ մասիվի երթևեկությունը կաթվածահար ա լինում։ ՈՒ ընենց չի, որ հնարավորություն կա մասիվից նոր ճանապարհ իջեցնելու քաղաքի կենտրոնի կողմ ու չեն անում։ Իսկ եթե լուծում էլ գտնվի, ու դրա համար անհրաժեշտ լինի մի քնաի տուն ապամոնտաժել (պարտադիր փոխհատուցմամբ), ես հաստատ չեմ մեղադրի, եթե էդ տարածքը հանրային գերակա շահ համարվի ու մի քանիսին էլ զոռով հանեն իրենց տներից (նորից եմ կրկնում՝ պարտադիր համարժեք փոխհատուցմամբ)։

3. LA-ում արդեն գոյություն ունեցող 2 յունիթին ավելացում էինք անում. 2 հարկանիին երրորդ հարկ էր ավելանում ու օրենքն ասում էր որ եթե երրորդ հարկ ես ավելացնում ապա գոյություն ունեցող շենքը 1 ոտք պիտի կտրես, որն ըստ էության ընհանուր վիճակը ոչ միայն չի բարելավվում և որևէ ազդեցություն չունի պլանիրովկայի վրա… և քանի որ չունի ապա ստեղծվում է չարդարացված ծախսեր… մի խոսքով օրենքի կիրառումը չարդարացբված ծախս է բացում… երկար բանավեճերից հետո նրանք համաձայնեցին որ օրենքի կիրառումը չի արդարացվում ու ասացին որ հարևանների համաձայնության դեպքում իրենք օրենքով կշրջանցեն օրենքը…

City attorney-ին ներկա էր մեր հանդիպմանը շինարարական բաժնի աշխատակիցների հետ ու երբ լսեց որ մտադիր ենք դատարան տանել անմիջապես մեջտեղը գտնելու ջանքեր թափեց… մի պարզ բանի համար՝ քաղաքային իշխանությունները բյուդջե չունեն նման դատերի համար… ընկերս էր ասել ու ասաց եթե վստահ ես քո գործի իրավացիության մեջ ապա կաշխատի… աշխատեց…

ու այսպես հազարավոր դեպքեր… ու ոնց որ տեսնում եք բոլորն էլ իրավունքի հարցեր են բայց զորքն ու ոստիկանությունը որևէ կերպ չի առնչվել և ոչ մի խնդրի հետ…

Նախ ես չեմ հավատում, որ քաղաքաշինական նման նորմերը ՕՐԵՆՔԻ մեջ են ամրագրված։ Հայաստանում յուրաքանչյուր համայնք ինքն է հաստատում իր գլխավոր հատակագիծը և քաղաքաչաշինական նորմերն էլ կարգավորվում են քաղաքաշինության նախարարության սահմանած ձևաչափերով։ Էս դեպքում ցանկացած համայնքի ղեկավար, հիմնավորելով իր գործողություները փորձագիտական եզրակացություններով, հանգիստ կարող ա էդ հարցը բարձրացնի ու որոշում կայացնի. կոնկրետ դեպքի համար՝ կոնկրետ լուծում։
Չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց մեզ մոտ խոշոր համայնքների աշխատակազմի պատադիր ստորաբաժանումներից մեկը հանդիսանում ա իրավաբանական բաժինը, որտեղ իրավաբանների թիմ ա աշխատում, ու պարտականությունն ա դատարանում ներկայացնել համայնքի շահերը։

քաղաքացիական հասարակություն կազմող էլեմոնտները (արհմիություններ, կամավոր խմբեր, սոցիալական և հասարակական կազմակերպություններ և այլն) հանդիսանում են իշխանության ու հասարակության կապը, որը անընդհատ պիտի գործի… առանց սրանց, ինչքան էլ ազգընտիր իշխանություններ ունենանք վերածվելու է դիկտատուրայի, իշխանությունը պարզապես անհաղորդ է մնում… 5 տարին մեկ ընտրություններին մասնակցելը չի նշանակում որ քաղաքացին մասնակցում է երկրի կառավարմանն ու օրենքի ձևավորմանը…

քո ասած քաղհասարակության էլեմենտները հանդիսանում են հասարակություն-իշխանությունների ալտերնատիվ կապ, ոչ թե դրանք միակն են։ Սրանց հարաբերությունները իշխանությունների հետ լրիվ այլ իրավական հարթության վրա են, քան հասարակ քաղաքացիներինը։ Շատ պարզ օրինակ. հարյուր հատ ՀԿ կարող ա իրան ճղի գլխներից մեծ ծրագրեր ներկայացնի, ելույթներ-չգիտեմ էլ ինչեր, բայց սրանց իշխանությունները կարողա սկի չընդունեն էլ, ու ունեն դրա իրավունքը։ Իսկ սրան հակառակ, ամենահասարակ քաղաքացին կարող ա գա համայնքապետարան, ու ասի՝ շենքիս կոյուղին խցնավել ա, արագ եկեք մաքրեք։ Ու համապատասխան ծառայությունը պիտի վազելով գնա էդ մարդու շենքի կոյուղին մաքրելու։ Զգում ես չէ իրավահարաբերությունների մակարդակների տարբերությունը։

Ճիշտ հասկացի ասածս, ես որևէ կերպ չեմ նսեմացնում ՀԿ սեկտորի դերը, բայց դրա աստվածացումն էլ կատեգորիկ կերպով չեմ ընդունում։ ՀԿ սեկտորը չի կարող միանձնյա համարվել հասարակության շարժիչ ուժ։

…իսկ ուժային կառույցներին որքան քիչ խառնեն այնքան լավ…

Ուժային կառույցները խառնվում են էնտեղ, որտեղ պետք ա։ Դու կյանքում չես տեսնի, որ բանակը խառնվի «ազատություն դելֆիններին» հասարակական նախաձեռնության ակցիաներին։

մի հատ Ոստիկանապետ (անունը չեմ հիշում) մի շատ լավ բան ասաց "երբ անվտանգությունը դառնում է ազատությունից ու իրավունքից ավելի առաջնային, երկիրը վերածվում է դիկտատուրայի"

Վատ բան չի ասել, բայց պետք չի մոռանալ, որ անվտանգությունն էլ ա համարվում մարդու իրավունքներից մեկը, ու պետք չի դասակարգում մտցնել իրավունքների մեջ։ Բոլոր իրավունքներն էլ միևնույն ուժը պիտի ունենան։

Տրիբուն
13.10.2011, 09:49
Մուֆթա կոլեկտիվ մի բլթցրեք :D Հայաստանում օրենսդրական դաշտի ու հավասարակշռության մեխանիզմների խնդիր չկա: Սահմանդարությունը բավականին լավն ա, օրենքներն էլ ահագին լավն են, որոշ մանր մունր թերություններով, որոնք մանրից կարելի ա ուղղել: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նման երկրներում հազարավոր լրացումներ ու փոփոխություններ են անում օրենքներում ու սահմանադրության մեջ` իրավիճակից ու դեպքերի զարգացումից կախված:

Հայաստանի պրոբլեմը էն ա, որ էտ օրենքները իշխանական ղզլբաշները անխնա բռնաբարում են, իսկ մինչև հիմա եղած ընդդիմություններն էլ առիթ-անառիթ հաճույքով պառկում են բռնաբարողներ տակ - մեկը` կոալիցիայով, երկրորդը` փողով, երրորդը` երկխոսությամբ: Հայաստանում կեղտոտ սերնդի խնդիր կա, սերունդ, որը մինչև հիմա իրա վրա վայրի, կոռումպացված, մաֆիոզ ու անլվա ռուսների ու կոմունիզմի ազդեցությունն ա կրում, ու էտ սերունդն ա էսօր համ իշխանություն, համ էլ ընդդիմություն: Մինչև սրանք սաղ կոլեկտիվ չսատկեն, Հայաստանում բան չի դզվելու:

Տրիբուն
13.10.2011, 10:06
Գնել ջան, անկեղծ շնորհակալ եմ, որ գրառումս «հիմնականում գովերգել» ես, սակայն հիշեցնում եմ նորից, որ իմ ամբողջ ասածն էլ էն ա, որ դու իմ գրառումից կտրել ես այն հատվածը, որն իմ գրառման մեխը չէր ու դրա իբր սնանկությունը ցույց տալով, անկախ քո ձևակերպումներից փորձել ես «բացասական լույսի տակ» ներկայացնել իմ ողջ գրառումը: Ես բազմիցս հորդորեցի անդրադառնալ սխեմային, այն բուն ասելիքին, որն իմ գրառման մեխն էր, դու շարունակեցիր նույն ոգով: Ինչևէ, սա է ողջ պատմությունն ու ողջ խոսակցությունն էլ թեմայում պահպանված է:

Այո, կոնտեքստից կտրել եմ այդ հատվածը, Չուկ ջան, ու ճիշտ եմ արել, քանի որ հենց այդ հատվածն է գլխավոր մոլորության պատճառը, ու քանի որ հենց այդ հատվածի պատճառով է, որ ամեն ինչ վատ է:

Բանը հենց նրանում է, որ ՀԱԿ-ը իր բոլոր անիմաստ ու աննպատակ քայլերը, այդ թվում անիմաստ ու անարդյունք երկխոսությունը, հիմնավորում է նրանով, որ «դրանք լիովին համաձայնեցված են ժողովրդի հետ, ու հենց դա է բխում ժողովրդի շահերից»: Իսկ գոնե ես, բացարձակապես համոզված եմ, որ ՀԱԿ-ի, գոնե մարտից սկսված բոլոր գործողությունները, բացարձակապես հաշվի չեն առել ոչ ժողովրդի, ոչ էլ նույնիսկ իր համակիրների ու անդամների ցանկությունները: Ու էտ խաբեությամբ, որ իբր հաշվի առնվել «ժողովրդի կարծիքը», ՀԱԿ-ը սաղիս տարել ա երկխոսության, որը ավարտվել ա ոչինչով, չնայած դեռ մարտ-ապրիլին գրեթե բոլորը, բացի Լևոնից ու Լևոնի մի քանի ֆանատներից, ասում էին, որ երկխոսությունը ոչինչի չի բերելու:

Բայց ՀԱԿ-ը, ամեն անգամ կրկնելով, որ ինքը հաշվի առանում ժողովրդի կարծիքը, ըստ էության, իր սեփական սխալների ու մորթապաշտության պատասխանատվությունը դնում ա ժողովրդի վրա: Այ դրա համար էլ, ես ու իմ նմանները փաթեթավորել ենք ՀԱԿ-ին, ու բաց աում ենք - ՀԱԿ-ը, որպես «միակ ընդդիմություն» իմ, իմ նման հազարավորների, որոնք նույնպես ժողովուրդ են, կարծիքը ու ցանկությունները հաշվի չի առնում, ու քանի որ չկա այլ լուրջ ընդդիմադիր ուժ, իսկ մենք էլ ոչ մի այլընտրանք չենք առաջարկում, ինչպես արդեն դու ես նշել, ապա մեզ մնում է, սահմանադրությամբ մեզ օժտված իրավունքով, գնալ հերթական ընտրություններին, որոնք մեզ բարեհաջող կերպով ՀԱԿ-ը հասցրեց իրա ղարաբաղյան ստռաշիլկով ու երկխոսությամբ, ու ձայնը տալ, կամ չտալ լավ կամ վատ ծրագիր ներկայացնող քաղաքական ուժին:

Իսկ ինչպես գիտես, սահմանադրական պայքարի գլխավոր ջատագովը հենց ՀԱԿ-ն էր, այսինքն, մենք չենք շեղվել ՀԱԿ-ի առաջնորդած պայքարի ոգուց, ու ընդհամենրը իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքը…

h_jak
13.10.2011, 10:17
Մուֆթա կոլեկտիվ մի բլթցրեք :D Հայաստանում օրենսդրական դաշտի ու հավասարակշռության մեխանիզմների խնդիր չկա: Սահմանդարությունը բավականին լավն ա, օրենքներն էլ ահագին լավն են, որոշ մանր մունր թերություններով, որոնք մանրից կարելի ա ուղղել: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նման երկրներում հազարավոր լրացումներ ու փոփոխություններ են անում օրենքներում ու սահմանադրության մեջ` իրավիճակից ու դեպքերի զարգացումից կախված:

Հայաստանի պրոբլեմը էն ա, որ էտ օրենքները իշխանական ղզլբաշները անխնա բռնաբարում են, իսկ մինչև հիմա եղած ընդդիմություններն էլ առիթ-անառիթ հաճույքով պառկում են բռնաբարողներ տակ - մեկը` կոալիցիայով, երկրորդը` փողով, երրորդը` երկխոսությամբ: Հայաստանում կեղտոտ սերնդի խնդիր կա, սերունդ, որը մինչև հիմա իրա վրա վայրի, կոռումպացված, մաֆիոզ ու անլվա ռուսների ու կոմունիզմի ազդեցությունն ա կրում, ու էտ սերունդն ա էսօր համ իշխանություն, համ էլ ընդդիմություն: Մինչև սրանք սաղ կոլեկտիվ չսատկեն, Հայաստանում բան չի դզվելու:

Համաձայն եմ , որ Հայաստանում օրենքը լավ էլ գործումա ու բոլորի համար, թերությունները մանր մունր չեն , կան շատ մեծ թերություններ բայց դա կուղղվի հաստատ, հարցը էնա որ մարդիք չեն հավատում օրենքին ու չեն փորձում իրենց շահերը պաշտպանել, փոխանակ գնան իրենց խանութը օրինականացնեն, պայմանագիր կնքեն որ առխային աշխատեն, սպասում էն թե երբ էն գալու բուդկեն հանեն ու գնում էն հրապարակում բողոքի ակցիա անում թե խի հանեցին. Ես նամնօրինակ բան ինձ չզիճող համարող վարորդներին եմ ասում. - Դու ալարում էս մարգատելդ միացնես ես պիտի տոռմուզ տամ քեզ զիջեմ?

Ասածս ինչա պայքարենք օրենքով և որենքի սահմաններում.

Chuk
13.10.2011, 10:26
Բանը հենց նրանում է, որ ՀԱԿ-ը իր բոլոր անիմաստ ու աննպատակ քայլերը, այդ թվում անիմաստ ու անարդյունք երկխոսությունը, հիմնավորում է նրանով, որ «դրանք լիովին համաձայնեցված են ժողովրդի հետ, ու հենց դա է բխում ժողովրդի շահերից»: Իսկ գոնե ես, բացարձակապես համոզված եմ, որ ՀԱԿ-ի, գոնե մարտից սկսված բոլոր գործողությունները, բացարձակապես հաշվի չեն առել ոչ ժողովրդի, ոչ էլ նույնիսկ իր համակիրների ու անդամների ցանկությունները: Ու էտ խաբեությամբ, որ իբր հաշվի առնվել «ժողովրդի կարծիքը», ՀԱԿ-ը սաղիս տարել ա երկխոսության, որը ավարտվել ա ոչինչով, չնայած դեռ մարտ-ապրիլին գրեթե բոլորը, բացի Լևոնից ու Լևոնի մի քանի ֆանատներից, ասում էին, որ երկխոսությունը ոչինչի չի բերելու:
Սենց հայտնի արտահայտություն կա. «Չգիտե՛ս, մի՛ խոսի»: ՎԵրաձևակերպեմ գոնե էսպես. «Չգիտես, ԳՈՆԵ վստահ մի պնդի»:
Գնել ջան, դու իսկապես չես պատկերացնում էն, ինչից խոսում ես ;)

Chuk
13.10.2011, 10:29
Ախ քո գծած այսպես կոչված վերահսկողության մեխանի՜զմը... Պարոն Չուկը ՀԿ-ներն ու ցույցերը համարում է վերահսկողության մեխանիզմ: Իսկ քանի որ դա Չուկն է համարում, ապա դա այդպես է և քննարկման ենթակա չէ:
Կրկնում եմ: Վերահսկողության մեխանիզմները թելադրվում են Սահմանադրությամբ կամ Օրենքով: ՀԿ-ները կամ ցույցերը վերահսկողության մեխանիզմ չեն, չնայած դու կարող ես նաև դրանք ժողովդրի իշխանության իրականացման ձևեր էլ համարել: Պետությունն ինքն է վերահսկողություն սահմանում ՀԿ-ների, ցույցերի, ակցիաների նկատմամբ, ու որպեսզի քեզնից բաներ չհնարես, ապա լիկբեզ անցկացրու, բարի եղիր կարդալ մեր երկրի օրենքներն ու Սահմանադրությունը: Իրավունքների պատշպանությունն ու վերահսկողությունը դրանք տարբեր բաներ են, չնայած երևի թե շուտով կսկսենք «վերահսկողություն» բառի ստուգաբանությունը վերանայել::))
Ապեր, դեմքի խելոք արտահայտությամբ սենց հանճարեղ բաներ մի գրի էլի: Մի քանի անգամ բացատրել եմ, թե ոնց ա էդ վերահսկողությունն իրականացվում, եթե դու չես հասկանում, ապա դա կրկնում եմ, երեք տարբերակից մեկն է.
ա) դու չես հասկանում
բ) չես ուզում հասկանալ
գ) հասկանում ես, բայց խեղաթյուրում ես

Ու նորից եմ կրկնում, բացարձակ կարևոր չէ, թե հատկապես որ դեպքն է էս երեքից:
Ու քո գրածը ուղիղ իմաստով նշանակում էր, որ քաղաքացիական ու հասարակական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաները հակասահմանադրական են:

ՎԵՐՋ, այսքանը ;)

Տրիբուն
13.10.2011, 10:31
Սենց հայտնի արտահայտություն կա. «Չգիտե՛ս, մի՛ խոսի»: ՎԵրաձևակերպեմ գոնե էսպես. «Չգիտես, ԳՈՆԵ վստահ մի պնդի»:
Գնել ջան, դու իսկապես չես պատկերացնում էն, ինչից խոսում ես ;)

Քեզ ա թվում: Կարող ավելի լավ եմ պատկերացնում, ու շատ ավելի տեղեկացված եմ, քան դու կարծում ես: Ու կարող ա շատ ավելի քիչ բան եմ ասում ու գրում, քան իրականում գիտեմ:

Chuk
13.10.2011, 10:39
Քեզ ա թվում: Կարող ավելի լավ եմ պատկերացնում, ու շատ ավելի տեղեկացված եմ, քան դու կարծում ես: Ու կարող ա շատ ավելի քիչ բան եմ ասում ու գրում, քան իրականում գիտեմ:
Ուրեմն իմացածդ թերի ա, որտև ես ՀԱԿ աշխատելու սկզբունքը շատ լավ գիտեմ, գիտեմ տարբեր խմբերի հետ հանդիպումները, կարծիքները լսելը, քննելը, գիտեմ իրանց շտաբերի աշխատելու ձևերը (մի քանի չնչին բացառություններով), գիտեմ սոցիալական ցանցերում քննարկումներին հետևելը, կարծիքները լսելն ու միջինացնելը, գիտեմ նաև, որ որոշ դեպքերում այո՛, Լևոնը իր որոշման վրա պնդում է, սակայն հիմնականում անցնում է ընդհանուր մշակված ծրագիրը: Եթե քո իմացածը սրան հակառակ է, ապա ուղղակի սխալ ես ինֆորմացված:

davidus
13.10.2011, 12:56
Մուֆթա կոլեկտիվ մի բլթցրեք :D

Զատո կոլեկտիվ ենք բլցնում.... :P

Հայաստանում օրենսդրական դաշտի ու հավասարակշռության մեխանիզմների խնդիր չկա: Սահմանդարությունը բավականին լավն ա, օրենքներն էլ ահագին լավն են, որոշ մանր մունր թերություններով, որոնք մանրից կարելի ա ուղղել: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նման երկրներում հազարավոր լրացումներ ու փոփոխություններ են անում օրենքներում ու սահմանադրության մեջ` իրավիճակից ու դեպքերի զարգացումից կախված:

Հայաստանի ոչ օրենսդրական դաշտն ա լավը, ոչ էլ Սահմանադրությունը։ Կարգին քաղ.օրենսգիրք չունենք... ի՞նչ օրենսդրության մասին ա խոսքը։

Հայաստանի պրոբլեմը էն ա, որ էտ օրենքները իշխանական ղզլբաշները անխնա բռնաբարում են, իսկ մինչև հիմա եղած ընդդիմություններն էլ առիթ-անառիթ հաճույքով պառկում են բռնաբարողներ տակ - մեկը` կոալիցիայով, երկրորդը` փողով, երրորդը` երկխոսությամբ: Հայաստանում կեղտոտ սերնդի խնդիր կա, սերունդ, որը մինչև հիմա իրա վրա վայրի, կոռումպացված, մաֆիոզ ու անլվա ռուսների ու կոմունիզմի ազդեցությունն ա կրում, ու էտ սերունդն ա էսօր համ իշխանություն, համ էլ ընդդիմություն: Մինչև սրանք սաղ կոլեկտիվ չսատկեն, Հայաստանում բան չի դզվելու:

Հայաստանի պրոբլեմը Հայոց «Ազատ Որմնադիրների բաց օթյակն» (http://hayaryakanch.wordpress.com/2011/06/26/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%B8%D6%80%D5%B4%D5%B6%D5%A1/) ա.... :D

Վիշապ
13.10.2011, 13:53
Ու քո գրածը ուղիղ իմաստով նշանակում էր, որ քաղաքացիական ու հասարակական ինստիտուտները, ինչպես նաև ժողովրդի բողոքի ակցիաները հակասահմանադրական են:

ՎԵՐՋ, այսքանը ;)
Մի պահ ենթադրենք թե իմ գրածը դա էր նշանակում։ Այսինքն ես աննպատակ ու անհիմն դուրս եմ տվել։ Դուրս է գալիս որ դու էլ հավատացել ես, որ ես կարող եմ նման բան ասել:)) Դա վկայում է դիմացինին ճանաչելու քո թշվառ ունակությունների մասին։ Բայց ես կարծում եմ, որ վերջինս չի համապատասխանում իրականությանը, հետևաբար կարծում եմ, որ չի համապատասխանում նաև նախորդը, ու հետևաբար երևի գլխի կընկնես թե ես ինչ եմ կարծում, չնայած իմ կարծիքը քո տանձին չի լինի։ :))

Տրիբուն
13.10.2011, 16:14
Հայաստանի ոչ օրենսդրական դաշտն ա լավը, ոչ էլ Սահմանադրությունը։ Կարգին քաղ.օրենսգիրք չունենք... ի՞նչ օրենսդրության մասին ա խոսքը։

Ուղղում եմ սխալս - լավը չի, բայց էսօր բավարար ա, եթե նորմալ կիրառվի: Բայց պրոբլեը հենց նրա մեջ ա, որ կիրառողները ոտից գլուխ բռնաբարում են դաժե քչից շատից նորմալ օրենքները:

Տրիբուն
13.10.2011, 16:16
Ուրեմն իմացածդ թերի ա, որտև ես ՀԱԿ աշխատելու սկզբունքը շատ լավ գիտեմ, գիտեմ տարբեր խմբերի հետ հանդիպումները, կարծիքները լսելը, քննելը, գիտեմ իրանց շտաբերի աշխատելու ձևերը (մի քանի չնչին բացառություններով), գիտեմ սոցիալական ցանցերում քննարկումներին հետևելը, կարծիքները լսելն ու միջինացնելը, գիտեմ նաև, որ որոշ դեպքերում այո՛, Լևոնը իր որոշման վրա պնդում է, սակայն հիմնականում անցնում է ընդհանուր մշակված ծրագիրը: Եթե քո իմացածը սրան հակառակ է, ապա ուղղակի սխալ ես ինֆորմացված:

Կներես, մոռացել էի, որ ՀԱԿ-ը միշտ ճիշտ ա, ու մենակ ՀԱԿ-ի ու ՀԱԿ-ի համակիրների արածն ու իմացածն ա լիարժեք: Ղալաթ եմ արել, գլուխս պատին եմ տվել ...

Chuk
13.10.2011, 16:28
Ղալաթ եմ արել, գլուխս պատին եմ տվել ...
Վերջապես միակարծիք ենք :))

dvgray
13.10.2011, 16:59
գլուխս պատին եմ տվել ...
վերջապես հասկացա՞ր :)

Հ.Գ. ափսոս էր գլուխը

Mephistopheles
13.10.2011, 22:55
Երևանում, եթե նույն կերպ փորձես որևէ ապօրինի բան կառուցել, ապա նախ մի անգամ ՔՎՀՀ-ից (քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն) տեսուչ ա գալիս, զգուշացնում, որ առանց թույլտվության մատդ մատիդ չխփես, իսկ չենթարկվելու դեպքում տեխնիկայով գալիս են, հողին հավասարացնում ապօրինի կառույցը։ Ստեղ ուրիշ խնդիր ա, թե հնարավորա մեջտեղը-ծանոթ-քավոր-մորքուր խառնեն, լղոզեն գնա։ Բայց դա մասսայական չի, հատուկենտ ա։

Երևանի քաղաքաշինական վիճակը ինձ լրիվ հակառակն ա ասում… քո ասածը ափաշքյարա անճշտություն ա

Ես միայն կարամ ողբամ էն օրենսդրության վրա, որտեղ որևէ իրավաբանական անձ (անկախ կազմակերպաիրավական ձևից) կարա հզոր լծակ ունենա օրենքի վրա։
Եթե տվյալ շրջանում քաղաքաշինության կանոնակարգումը իրականացնում են ոչ թե մունիցիպալ իշխանությունները, այլ որևէ կազմակերպություն (լինի դա միություն կամ այլ լիազորված խմբավորում), դա դեռ չի նշանակում, որ մենք գործ ունենք կազմակերպված հասարակության հետ։ Երևանում էլ, ինչպես շատ քաղաքներում, աղբահանությունը, կանաչապատումը իրականացնում են մասնավոր կազմակերպությունները։ Սա կազմակերպված հասարակության նշան ա՞։

գրածս լավ չես կարդում… գրել եմ "հզոր լծակ ունեն"… չեմ գրել իրենք են կազմում շին նորմերն ու օրենքները, առավել ևս քաղաքաշինական նորմերը… բայց նրանք լծակ և իրավասություն ունեն մերժելու ու առանց իրենց հաստատման չի կարող լինել… քաղաքն իրենցն է, իրենք են ապրում այնտեղ ու բյուդջեն լցնում…

Էս առումով բան չունեմ ասելու. լավ են արել։ Բայց միակողմանի էլ չի։ ՉԵմ եղել էդտեղ, բայց կարելի ա եզրակացնել, որ տեղանքը թույլ ա տվել էդ մայրուղին շրջանցիկ սարքել։ Հայաստանում մենք էս առումով ավելի կաշկանդված ենք։ Մեր տեղանքը մեզ թույլ չի տալիս կառուցվող ճանապարհը ուզածդ չափով երկարացնես, ձգես, շրջանցիկ սարքես։ Պարզ օրինակ. ողջ Նոր Նորքը քաղաքի կենտրոնին կապող ընդամենը մի ճանապարհ կա։ Ու եթե հանկարծ էդ ճանապարհի վրա թեթև ՃՏՊ ա լինում, ողջ մասիվի երթևեկությունը կաթվածահար ա լինում։ ՈՒ ընենց չի, որ հնարավորություն կա մասիվից նոր ճանապարհ իջեցնելու քաղաքի կենտրոնի կողմ ու չեն անում։ Իսկ եթե լուծում էլ գտնվի, ու դրա համար անհրաժեշտ լինի մի քնաի տուն ապամոնտաժել (պարտադիր փոխհատուցմամբ), ես հաստատ չեմ մեղադրի, եթե էդ տարածքը հանրային գերակա շահ համարվի ու մի քանիսին էլ զոռով հանեն իրենց տներից (նորից եմ կրկնում՝ պարտադիր համարժեք փոխհատուցմամբ)։

տեղանքը թույլ է տալիս և մայրուղին էլ չի շրջանցել քաղաքը… ուղղակի մայրուղին հենց այդտեղ կանգ է առել… պատճռը հետևյալն է. տան տերերը չեն ուզում որ իրենց տները քանդեն, հարևանները չեն ուզում որ իրենց տան կողքով մայրուղի անցնի քանի որ դա իրենց տան գինն է գցում, որն էլ իր հերթին ամբողջ քաղաքի հողատարածքների ու շինությունների գինն է գցում, հետևաբար հարկերը քչանում են… հակառակ արգումենտն էլ կա որ մայրուղին բիզնես կբերի, բայց բնակիչները համոզված չեն որ "լավ" բիզնեսներ կգան և դրա պատճառով էլ համայնքը կփլուզվի…

Նախ ես չեմ հավատում, որ քաղաքաշինական նման նորմերը ՕՐԵՆՔԻ մեջ են ամրագրված։ Հայաստանում յուրաքանչյուր համայնք ինքն է հաստատում իր գլխավոր հատակագիծը և քաղաքաչաշինական նորմերն էլ կարգավորվում են քաղաքաշինության նախարարության սահմանած ձևաչափերով։ Էս դեպքում ցանկացած համայնքի ղեկավար, հիմնավորելով իր գործողություները փորձագիտական եզրակացություններով, հանգիստ կարող ա էդ հարցը բարձրացնի ու որոշում կայացնի. կոնկրետ դեպքի համար՝ կոնկրետ լուծում։
Չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց մեզ մոտ խոշոր համայնքների աշխատակազմի պատադիր ստորաբաժանումներից մեկը հանդիսանում ա իրավաբանական բաժինը, որտեղ իրավաբանների թիմ ա աշխատում, ու պարտականությունն ա դատարանում ներկայացնել համայնքի շահերը։

Քաղաքաշիանական նորմերն ամրագրված են Municipal Zoning Code-երում… ստեղ էդ կառույզները բարդ են (երևի կլինի գտնել համարժեքը), բայց ստեղի էականը էն ա որ չնայած քաղաքային իշխանություններն ընտրովի են ու շինարարական բաժինը նշանակովի, HOA-ը կամ տարբեր տեսակի կազմակերպություններ մեծ ազդեցություն ունեն օրենքների ու նորմերի ոչ միայն կիրառման այլ նաև որ ամենակարևորն է ձևավորման մեջ…

քո ասած քաղհասարակության էլեմենտները հանդիսանում են հասարակություն-իշխանությունների ալտերնատիվ կապ, ոչ թե դրանք միակն են։ Սրանց հարաբերությունները իշխանությունների հետ լրիվ այլ իրավական հարթության վրա են, քան հասարակ քաղաքացիներինը։ Շատ պարզ օրինակ. հարյուր հատ ՀԿ կարող ա իրան ճղի գլխներից մեծ ծրագրեր ներկայացնի, ելույթներ-չգիտեմ էլ ինչեր, բայց սրանց իշխանությունները կարողա սկի չընդունեն էլ, ու ունեն դրա իրավունքը։ Իսկ սրան հակառակ, ամենահասարակ քաղաքացին կարող ա գա համայնքապետարան, ու ասի՝ շենքիս կոյուղին խցնավել ա, արագ եկեք մաքրեք։ Ու համապատասխան ծառայությունը պիտի վազելով գնա էդ մարդու շենքի կոյուղին մաքրելու։ Զգում ես չէ իրավահարաբերությունների մակարդակների տարբերությունը։

Ճիշտ հասկացի ասածս, ես որևէ կերպ չեմ նսեմացնում ՀԿ սեկտորի դերը, բայց դրա աստվածացումն էլ կատեգորիկ կերպով չեմ ընդունում։ ՀԿ սեկտորը չի կարող միանձնյա համարվել հասարակության շարժիչ ուժ։

Միակը չի բայց ամենաէֆեկտիվն ա… անձը ամենաշատը ամնալավ իշխանությունների դեպքում կարող է օրենքի կիրառման շրջանակներում իր հասանելիքը ստանա, բայց խնդիրն ավելի բարդ է քան կոյուղի մաքրելը… օրենքի կիրառումից բացի կա օրենքի ձևավորման վրա ազդելու և ուղղորդելու խնդիր, որտեղ օրենքը կձևավորվի տվյալ "խմբի" (սոցիալական կամ այլ հատկանիշների) շահերին համապատասխան, կամ գոնե չի ոտնահարի…

Ուժային կառույցները խառնվում են էնտեղ, որտեղ պետք ա։ Դու կյանքում չես տեսնի, որ բանակը խառնվի «ազատություն դելֆիններին» հասարակական նախաձեռնության ակցիաներին։

իսկ ո՞վ ա որոշում որտեղ ա պետք Դավ… լավ ա որ դելֆինների ազատության ակցիային չեն մասնակցում ու լավ կլիներ որ ընտրություններին էլ չխառնվեին ինչպես նաև այլ հասարակական ակցիաներին… կարմիր բերետավորները ամեն տեղ են…

Վատ բան չի ասել, բայց պետք չի մոռանալ, որ անվտանգությունն էլ ա համարվում մարդու իրավունքներից մեկը, ու պետք չի դասակարգում մտցնել իրավունքների մեջ։ Բոլոր իրավունքներն էլ միևնույն ուժը պիտի ունենան:

էդ արդեն ձեզնից ա կախված թե որն ա առաջնահերթ … բայց մի բան ավելացնեմ, անվտանգությունը միշտ էլ հանդիսացել ա ազատության ու իրավունքի սահմանափակման գործիք…

Mephistopheles
13.10.2011, 23:09
Մուֆթա կոլեկտիվ մի բլթցրեք :D Հայաստանում օրենսդրական դաշտի ու հավասարակշռության մեխանիզմների խնդիր չկա: Սահմանդարությունը բավականին լավն ա, օրենքներն էլ ահագին լավն են, որոշ մանր մունր թերություններով, որոնք մանրից կարելի ա ուղղել: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նման երկրներում հազարավոր լրացումներ ու փոփոխություններ են անում օրենքներում ու սահմանադրության մեջ` իրավիճակից ու դեպքերի զարգացումից կախված:

Ապեր, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում օգտագործում են օրենքը դրա համար էլ փոփոխում են… մեր մոտ փոփոխում են որովհետև Եվրոպան ա ասում… որ ճիշտն ասեմ, որտեղի՞ց գիտենք որ լավն ա… փորձել ե՞ք…

Հայաստանի պրոբլեմը էն ա, որ էտ օրենքները իշխանական ղզլբաշները անխնա բռնաբարում են, իսկ մինչև հիմա եղած ընդդիմություններն էլ առիթ-անառիթ հաճույքով պառկում են բռնաբարողներ տակ - մեկը` կոալիցիայով, երկրորդը` փողով, երրորդը` երկխոսությամբ: Հայաստանում կեղտոտ սերնդի խնդիր կա, սերունդ, որը մինչև հիմա իրա վրա վայրի, կոռումպացված, մաֆիոզ ու անլվա ռուսների ու կոմունիզմի ազդեցությունն ա կրում, ու էտ սերունդն ա էսօր համ իշխանություն, համ էլ ընդդիմություն: Մինչև սրանք սաղ կոլեկտիվ չսատկեն, Հայաստանում բան չի դզվելու:

մենակ էդ չի Տրիբուն ջան, ավելի խորն ա… նոր սերունդը, հնից շատ բանով չի տարբերվում… նույն սովետա-գաղութատիրական մոտեցումն ա…

Տրիբուն
13.10.2011, 23:12
վերջապես հասկացա՞ր :)

Հ.Գ. ափսոս էր գլուխը

Ափսոս էր, քանի որ գլուխս պատին տալով նաև տեսողությունս եմ կորցրել: Չորս տարվա մեջ չեմ նկատել, որ շախմատիստի առաջնորդած շարժման արդյունքում.

1. Ղարաբաղի հարցը, որ երեք տարի առաջ մի քանի մասվա ընթացքում պիտի լուծված լիներ, արդեն վաղուց լուծվել ա
2. Քոչարյանին Հաագայում դատել են ու արդեն երկու տարի ա նստած ա
3. Գազի դատը շահել ենք ու գազի գներն իջել են
4. Համաժողովրդական ֆորում ենք հիմնել, որը ծափահարություններով, երգ ու պարով, հավատով ու երջանիկ դեմքերով պահանջել ա, որ Սերժը հավաստիացնի, ու դրանից հետո պահանջել ա երկխոսություն սկսել
4. Սերժի հավաստիացումից հետո մարտի մեկի բոլոր մեղավորները բացահայտվել են ու հիմա նստած են, իսկ ԵԽԽՎ-ն, ոչ թե մարտի մեկի էջը փակված ա համարել, այլ շնորհավորել ա հայ ժողովրդին արդար/թափանցիկ քննություն ու դատ անցկացնելու համար
5. Երկխոսություն ենք սկսել, որը հանգեցրել ա նախ արտահերթ նախագահական, ապա ԱԺ ընտրությունների
6. Արտահերթ նախագահականով Լևոնը նախագահ ա դառել, ՀԱԿ-ն էլ ԱԺ-ում մեծամասնություն ա
7. Բոլորի սովետի ժամանակվա խնայբանկում ունեցած ավանդները մեկին հազար հարաբերությամբ վերադարձրել են, ու ներողություն են խնդրել ուշացնելու համար
8. Ու վերջապես, ես արդեն վաղուց երջանիկ ու հարուստ ապրում եմ աշխարհի ամենաարդար, օրինական ու հզոր երկրում, որտեղ ոչ մի մաֆիոզ օլիգարխ ու իրա ախռաննիկ չկա, ու նույնիսկ քաղբանտարկյալ չկա
10. Մի շաբաթ առաջ էլ, ուրախություններիս էնքան չափ չկար, որ ութ օր ու գիշեր ուրախությունից ժողովուրդը տուն չէր գնում ու շուրջօրյա նշում էր էս բոլոր ձեռքբերումները

Այ սենց էլ էն գյոզալ Քոչարյանի նախագահության ժամանակ, իմ նման կույրերը չէին նկատում կովկասյան վագր Հայաստանի երկնիշ տնտեսական աճը: Թե էտ տղուն ինչի՞ դատեցին Հաագայում ու նստացրեցին, էլ ձենը դուրս ի գալիս, քաղաքականությունից լրիվ կտրվեց, կորավ գնաց:

Elmo
14.10.2011, 00:18
Տրիբուն ջան մի քանի կետ մառացար
լրացնեմ
մարտի 1-ի զոհերի ընտանիքները 1 000 000 -ական դոլար փոխհատուցում ստացան
Ա1+ը վերականգնեց եթերը:
բացօդյա, փողոցային առևտուրը օրինականացրել են
ՀՀ նվազագույն աշխատավարձը արդեն 200 դոլար ա

Կարճ ասած ցուցակը ստեղ ա
1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.

2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.

3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100000 դոլար.

4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, եւ վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.

5. Ի կատարումն Եւրոդատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, եւ ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.

6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.

9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.

11. Սահմանել կարեւորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձեւավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը եւ սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առեւտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.

12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.

15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

Varzor
14.10.2011, 03:54
Այ սենց էլ էն գյոզալ Քոչարյանի նախագահության ժամանակ, իմ նման կույրերը չէին նկատում կովկասյան վագր Հայաստանի երկնիշ տնտեսական աճը: Թե էտ տղուն ինչի՞ դատեցին Հաագայում ու նստացրեցին, էլ ձենը դուրս ի գալիս, քաղաքականությունից լրիվ կտրվեց, կորավ գնաց:

բա ախպեր ջան, մենք այլ չափողականությունում ենք ապրոմ, որտեղ ամեն ինչն ինվերտված ա :D

Varzor
14.10.2011, 03:56
Տրիբուն ջան մի քանի կետ մառացար
լրացնեմ
մարտի 1-ի զոհերի ընտանիքները 1 000 000 -ական դոլար փոխհատուցում ստացան
Ա1+ը վերականգնեց եթերը:
բացօդյա, փողոցային առևտուրը օրինականացրել են
ՀՀ նվազագույն աշխատավարձը արդեն 200 դոլար ա

Դրախտում սաղ հայերը Օպերա են մնում ու Օպերայի մոտ կաֆեներ դնում ... :D

Ես ձեր թված կետերը ոնց որ էդ երգի շարունակությունը լինեն :D

Տրիբուն
14.10.2011, 10:35

Ճիշտ ա, մոռացել էի: Ու վաբշե մենք պոլնի հաղթանակած ենք, ու շախմատի համաշխարհային ռեյտինգի երկրորդ տեղում գտնվողը արդեն հաստատեց դա:

Կոնգրեսը դուրս եկավ հաղթանակած (http://www.lragir.am/armsrc/interview54535.html)

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ
.....
Իշխանությունները մի բան են հասկացել, որ հասել են մի սահմանի, երբ մեր պահանջների կատարումն այլեւս ընկալում են որպես իրենց դիրքերի խարխլում:
.........
սա ֆանտաստիկ երեւույթ է, Տեր-Պետրոսյանն իր ելույթներով կրթում է ժողովրդին, բարձրացնում նրա գիտակցությունը մի նոր մակարդակի վրա
......
Մյուս ձեռքբերումը: Մեզ համար կարեւոր էր կոտրել մարտի 1-ի ջարդից հետո ժողովրդի մեջ առաջացած վախի մթնոլորտը:
.......
Եթե հաշվի առնենք, որ իշխանությունների կողմից կիրառվեցին իրենց վարկը խայտառակող աննախադեպ քայլեր, ապա բավական հզոր արդյունք էր: Ի վերջո, դեռ առավելագույն վիճակում չէ մեր մոբիլիզացիոն ռեսուրսը. մարդիկ արտագնա աշխատանքներից վերադառնում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ու մինչեւ մյուս տարվա ապրիլ այստեղ են:
...
-Գնալով հզորացել ենք, մեծացրել ինչպես ազատության սահմանները, այնպես էլ համակիրների մեր բազան, մինչ դեռ իշխանությունների ճամբարում ակնհայտ ճեղքվածքներ են եւ բարոյազրկում:

Հատկապես դուրս եկած պահերն եմ առանձնացրել.
-իշխանությունները սարսափած են, լացները վրեքն ա տվել, ու եթե հանկարծ մի հավայի պահանջ էլ կատարեն, քանդվելու են ու փախնեն երկրից
-ժողովուրդը կրթվում ա
-ժողովրդի վախը չափում են
-ամառը շոգ ա ու մարդիկ արձակուրդ են դրա համար են քիչ, աշունը արտագնա աշխատանքի են, դրա համար ա քիչ, դե ձմեռն էլ երևի պիտի ցուրտ լինի ...
-վերջում էլ մի հատ մտավոր ֆանտաստիկ մաստուրբացիա - մենք շատացել ենք, իրանք քշացել են, բարոյազրկվել են, քայքայվել են, բայց մինչև հիմա իշծանության են....

Զուրաբյանին էլ տանում, բայց անկեղծ էս տղու համար ցավում եմ - կիրթ, գրագետ, ու նաև երևի ազնիվ տղայա, բայց Լևոնի ազդեցությունից չի կարում ու չի կարանալու դուրս գա, ու ստիպված ա լինելու ինքնարդարացնող բլթոցներ հորինել` մեկը մյուիսց բեթար, էս էլ արդեն որերորդ անգամ:

Տրիբուն
14.10.2011, 10:38
Իսկ ՀԱԿ-ը արդեն չի էլ թաքցնում, որ իր միջոցառումների միակ նպատակը նախընտրական գկխաքանակ հաշվելն ու ապահովելն է

Կոնգրեսի քաղխորհրդի նիստը (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54584.html)

Հայ Ազգային Կոնգրեսը հոկտեմբերի 12-ին կայացած քաղխորհրդի նիստում քննարկել է Ազատության հրապարակում անցկացրած ութօրյա շուրջօրյա հանրահավաքների ընթացքը, տարածքային կառույցների ու կուսակցությունների կատարած աշխատանքը:

Բացի այդ, քննարկվել է նաեւ շուրջօրյա հանրահավաքների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք անելիքների ծրագիրը:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսին անդամակից կուսակցությունների գերակշիռ մասը շատ դրական են գնահատում շուրջօրյա հանրահավաքը:

«Նրանք ընդգծում են, որ դրանով ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, հզորացել են Հայ Ազգային Կոնգրեսի դիրքերը, ընդլայնվել համակիրների բազան, ինչպես նաեւ ավելի պարզ դարձրել եւ Կոնգրեսի ունեցած ռեսուրսները այս պայքարում, եւ իշխանության կողմից իշխանության խոչընդոտման ռեսուրսները, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ հաշվարկել հետագա քայլերը»,- ասաց նա:

davidus
14.10.2011, 13:18
Երևանի քաղաքաշինական վիճակը ինձ լրիվ հակառակն ա ասում… քո ասածը ափաշքյարա անճշտություն ա

Արի հլը Երևանի թաղերով ման գանք, տես քանի հոգի իր տարածքի֊կառույցի համար քեզ սեփականության վկայական չի ներկայացնի։ Ասածս ափաշքյարա անճշտություն որակելուց առաջ կարելի էր գոնե մի անգամ սեփական փորձով ուսումնասիրել դա. ոչ թե թերթերից կարդալ։

գրածս լավ չես կարդում… գրել եմ "հզոր լծակ ունեն"… չեմ գրել իրենք են կազմում շին նորմերն ու օրենքները, առավել ևս քաղաքաշինական նորմերը… բայց նրանք լծակ և իրավասություն ունեն մերժելու ու առանց իրենց հաստատման չի կարող լինել… քաղաքն իրենցն է, իրենք են ապրում այնտեղ ու բյուդջեն լցնում…

Դու շատ պարզ գրել ես.

HOA հզոր լծակ ունի էդ շրջանի բոլոր օրենքների վրա և շատ բան կարող է թոիյլ տալ կամ արգիլել…

Սրա լավ չկարդալը ո՞րն ա։ Ինչ գրել ես, էն էլ կարդում ենք։ Դու էլ խո ՀԱԿ-ը չես, մի բան ասում ես, հետո էլ՝ մենք էդ ի նկատի չունեինք։ :D

տեղանքը թույլ է տալիս և մայրուղին էլ չի շրջանցել քաղաքը… ուղղակի մայրուղին հենց այդտեղ կանգ է առել… պատճռը հետևյալն է. տան տերերը չեն ուզում որ իրենց տները քանդեն, հարևանները չեն ուզում որ իրենց տան կողքով մայրուղի անցնի քանի որ դա իրենց տան գինն է գցում, որն էլ իր հերթին ամբողջ քաղաքի հողատարածքների ու շինությունների գինն է գցում, հետևաբար հարկերը քչանում են… հակառակ արգումենտն էլ կա որ մայրուղին բիզնես կբերի, բայց բնակիչները համոզված չեն որ "լավ" բիզնեսներ կգան և դրա պատճառով էլ համայնքը կփլուզվի…

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը, որով անցնում էր Սևան-Դիլիջան մայրուղին (հայտնի Դիլիջանի պավառոտների ամենաբարձր կետում), թունելի բացվելուց հետո գտնվում ա քայքայման եզրին։ Հիմա, եթե ձեր մոտ մարդիկ ճանապարհի աղմուկ չլսելու համար են կռիվ անում, մեզ մոտ մարդիկ բառիս բուն իմաստով լաց են լինում, որ մեքենաների հոսքը կտրվել ա իրենց համայնքից ու իրենք էլ ի վիճակի չեն գոնե ճանապարհի վրա կանգնած առևտուր անելու։
Բա, եղբայր, քաղհասարակություն կառուցելուց առաջ մարդկանց որոշակի կենսամակարդակ ա պետք ապահովել։

Քաղաքաշիանական նորմերն ամրագրված են Municipal Zoning Code-երում… ստեղ էդ կառույզները բարդ են (երևի կլինի գտնել համարժեքը), բայց ստեղի էականը էն ա որ չնայած քաղաքային իշխանություններն ընտրովի են ու շինարարական բաժինը նշանակովի, HOA-ը կամ տարբեր տեսակի կազմակերպություններ մեծ ազդեցություն ունեն օրենքների ու նորմերի ոչ միայն կիրառման այլ նաև որ ամենակարևորն է ձևավորման մեջ…

:D :D Մեֆ, ուզում ես ասես՝ էդ կազմակերպությունը կարա օրենքին դեմ գնա, հա՞։ Code-ը, եթե չեմ սխալվում, մեզ մոտ համարժեք է օրենսգրքին։ Իսկ երբևէ չես մտածել, որ օրենսգիրքը ինքն է այդ հնարավորությունը ստեղծում, որտեսզի քո նշած միավորումները իրավունք ունենան որոշակի կանոնակարգման գործառույթ իրականացնել։ Էլի եմ կրկնում, ես կողբամ էն օրենսդրության վրա, որտեղ որևէ իրավաբանական անձ պետք է վիճարկի ու թույլատրի օրենքի դրույթը կատարել-չկատարելը։

Միակը չի բայց ամենաէֆեկտիվն ա… անձը ամենաշատը ամնալավ իշխանությունների դեպքում կարող է օրենքի կիրառման շրջանակներում իր հասանելիքը ստանա, բայց խնդիրն ավելի բարդ է քան կոյուղի մաքրելը… օրենքի կիրառումից բացի կա օրենքի ձևավորման վրա ազդելու և ուղղորդելու խնդիր, որտեղ օրենքը կձևավորվի տվյալ "խմբի" (սոցիալական կամ այլ հատկանիշների) շահերին համապատասխան, կամ գոնե չի ոտնահարի…

Ես դա որպես օրինակ բերեցի։ Քո նշած ՀԿ-ները կարող են ԸՆԴԱՄԵՆԸ օրենքների նախագծեր ներկայացնել կառավարություն, որը կարող ա դիտարկվի, կարող ա և ոչ։ Երեք տարուց ավել էդ ոլորտում եմ աշխատել, լավ գիտեմ, թե ինչ ա մեզ մոտ նշանակում օրենքի նախագիծ ներկայացնելը կառավարություն։ Կառավարությունը, լավագույն դեպքում կարող ա պատվեր տա որևէ ՀԿ-ի , որ վերջինս փորձագիտական մակարդակով որևէ հետազոտություն անցկացնի ու համակարգված ներկայացնի։ Բայց էդ նախագծի հետագա ճակատագիրը էլ ՀԿ-ն չի տնօրինում։ Մեզ մոտ սենց ա։

իսկ ո՞վ ա որոշում որտեղ ա պետք Դավ… լավ ա որ դելֆինների ազատության ակցիային չեն մասնակցում ու լավ կլիներ որ ընտրություններին էլ չխառնվեին ինչպես նաև այլ հասարակական ակցիաներին… կարմիր բերետավորները ամեն տեղ են…

Որոշում ա երկրիդ օրենսդրությունը, ու շատ հստակ կերպով ա որոշում։ Ոչ ես եմ որոշում, որ դու, ոչ էլ առավել ես քո բարի ցանկությունները։ Նշածդ քրեորեն պատժելի արարք ա։

էդ արդեն ձեզնից ա կախված թե որն ա առաջնահերթ … բայց մի բան ավելացնեմ, անվտանգությունը միշտ էլ հանդիսացել ա ազատության ու իրավունքի սահմանափակման գործիք…

ՉԷ, եղբայր, չէ... եթե ես սկսեցի իմ կարճ ուղեղով որոշել, թե որ իրավունքն ա մյուսից գերակա, էս երկիրը կվերածվի բառդակի... առավել ևս, որ հիմա էլ բռնել ա դրա ուղին։

Mephistopheles
14.10.2011, 22:34
Արի հլը Երևանի թաղերով ման գանք, տես քանի հոգի իր տարածքի֊կառույցի համար քեզ սեփականության վկայական չի ներկայացնի։ Ասածս ափաշքյարա անճշտություն որակելուց առաջ կարելի էր գոնե մի անգամ սեփական փորձով ուսումնասիրել դա. ոչ թե թերթերից կարդալ։։

որեմն օրենքներն են շատ վատը… թուղթն էլ կարող է անօրինական լինել… եթե օրինական է դա դեռ չի նշանակում որ իրավունք չի խախտվում… սեփականության վկայականն ուրիշ է շինարարության օրինականությունն ուրիշ է և օրինականության իրավականությունն ուրիշ է… դրա օրինակներն էլ կան…

Դու շատ պարզ գրել ես.

Սրա լավ չկարդալը ո՞րն ա։ Ինչ գրել ես, էն էլ կարդում ենք։ Դու էլ խո ՀԱԿ-ը չես, մի բան ասում ես, հետո էլ՝ մենք էդ ի նկատի չունեինք։ :D

էդ լծակները նրանց օրենքով է տրվում… նրանք ոչ միայն որոշիչ մասնակցություն ունեն օրենքի և նորմերի ձևավորման մեջ այլև նրանց լծակներ են տրամադրված ազդելու օրենքի վրա… օրինակ՝ Design Review Board, Planning commision… և այլն, սրանք տեղի են ունենում բնակիչների անմիջական մասնակցությամբ

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը, որով անցնում էր Սևան-Դիլիջան մայրուղին (հայտնի Դիլիջանի պավառոտների ամենաբարձր կետում), թունելի բացվելուց հետո գտնվում ա քայքայման եզրին։ Հիմա, եթե ձեր մոտ մարդիկ ճանապարհի աղմուկ չլսելու համար են կռիվ անում, մեզ մոտ մարդիկ բառիս բուն իմաստով լաց են լինում, որ մեքենաների հոսքը կտրվել ա իրենց համայնքից ու իրենք էլ ի վիճակի չեն գոնե ճանապարհի վրա կանգնած առևտուր անելու։
Բա, եղբայր, քաղհասարակություն կառուցելուց առաջ մարդկանց որոշակի կենսամակարդակ ա պետք ապահովել։

ապեր, երկու վարյանտ ունեն գյուղացիները, կամ կգնան պետական դռները կլացեն, կամ էլ կկազմեն մի հատ բազմամարդ կազմակերպություն ու կսկսեն ճնշում բանեցնել իշխանությունների վրա… չեմ կարծում որ էդ ճանապարհը մենակ իրենց է պետք, կլինեն այլ մարդկանց խմբեր ու կազմակերպություններ որոնք կներգրավվեն այդ պայքարի մեջ… մեխանիզմը սա է, բայց թե դա ինչքանով է իրականանալի ես չեմ կարող ասել՝ չեք իմանա մինչև չփորձեք… քաղհասարակությունն ինքնանպատակ չի, դա ձեզ պիտի օգնի որ խնդիր լուծեք… ամենաէֆեկտիվ ձևն է եթե ուզում եք դեմոկրատական երկիր ունենալ…

:D :D Մեֆ, ուզում ես ասես՝ էդ կազմակերպությունը կարա օրենքին դեմ գնա, հա՞։ Code-ը, եթե չեմ սխալվում, մեզ մոտ համարժեք է օրենսգրքին։ Իսկ երբևէ չես մտածել, որ օրենսգիրքը ինքն է այդ հնարավորությունը ստեղծում, որտեսզի քո նշած միավորումները իրավունք ունենան որոշակի կանոնակարգման գործառույթ իրականացնել։ Էլի եմ կրկնում, ես կողբամ էն օրենսդրության վրա, որտեղ որևէ իրավաբանական անձ պետք է վիճարկի ու թույլատրի օրենքի դրույթը կատարել-չկատարելը։

Օրենքը միշտ էլ կարելի է վիճարկել ընդհուպ մինչև հասնել դրա փոփոխմանը … news flush ապեր, օրենքը, նորմերը, դրանք ավետարան չեն որ փոխել չլինի… մենք գնալու էինք այդ քայլին եթե մեր իրավունքը խախտվեր՝ այն է չարդարացված ծախսեր…

Ես դա որպես օրինակ բերեցի։ Քո նշած ՀԿ-ները կարող են ԸՆԴԱՄԵՆԸ օրենքների նախագծեր ներկայացնել կառավարություն, որը կարող ա դիտարկվի, կարող ա և ոչ։ Երեք տարուց ավել էդ ոլորտում եմ աշխատել, լավ գիտեմ, թե ինչ ա մեզ մոտ նշանակում օրենքի նախագիծ ներկայացնելը կառավարություն։ Կառավարությունը, լավագույն դեպքում կարող ա պատվեր տա որևէ ՀԿ-ի , որ վերջինս փորձագիտական մակարդակով որևէ հետազոտություն անցկացնի ու համակարգված ներկայացնի։ Բայց էդ նախագծի հետագա ճակատագիրը էլ ՀԿ-ն չի տնօրինում։ Մեզ մոտ սենց ա։

ես նախագծեր կազմելու ու ներկայացնելու մասին չեմ խոսում, ես խոսում եմ լծակների մասին որոնք կարող են ազդել օրենքի ձևավորման վրա… օրինակ National Rifle Assoցiation-ը ցանկացած զենքի դեմ օրենք տապալում է որովհետև բազմամարդ են, կազմակերպված ու տեղական կամ ընդհանուր ընտրությունների ժամանակ ընտրական քվեների վրա ազդեցություն ունեն, գումարած ունեն իրենց լոբբիստները որոնք օր ու գիշեր աշխատում են… NRA-ը երբեք նախագծեր չի ներկայացնում, ոչ էլ կազմում է… Նույնը HOA-ը, նրանք օրենքի կամ նորմերի ծրագրեր չեն կազմում, այլ ուսումնասիրում են եղածը և որոշում թե ինչքանով է դա համապատասխանում իրենց համայնքի շահերին և ըստ դրա որոշում աջակցել թե ոչ… NRA-ի լծակն անուղղակի է. HOA-ինը ուղղակի…

Որոշում ա երկրիդ օրենսդրությունը, ու շատ հստակ կերպով ա որոշում։ Ոչ ես եմ որոշում, որ դու, ոչ էլ առավել ես քո բարի ցանկությունները։ Նշածդ քրեորեն պատժելի արարք ա։

իսկ երկրիդ օրենսդրությունը որտեղից ա գրվում ու ընդունվում… ինչ որ ձևով դա պիտի կապվի՞ իմ ու քո հետ, թե՞ դա լրիվ անկախ վերևից իջեցված մի հատ սուրբ կարգադրություն ա որը վիճարկման ենթակա չի…

պատժելի արարք ա՞, դե պատժեք…

ՉԷ, եղբայր, չէ... եթե ես սկսեցի իմ կարճ ուղեղով որոշել, թե որ իրավունքն ա մյուսից գերակա, էս երկիրը կվերածվի բառդակի... առավել ևս, որ հիմա էլ բռնել ա դրա ուղին

ապեր երկիրդ առանց էն էլ բարդակի ա վերածվել հենց էդ պատճառով որ քո փոխարեն իրանք են որոշում թե ինչն ա քո համար առաջնայինը… ու դրա համար էլ մի հատ սիրուն արտահայտություն ունեն "պետական, կամ հանրային գերակա շահ" որից հանրությունն ու պետությունը միայն տուժել ա…

ապեր երկիրը քոնն ա, վերցրու…

davidus
14.10.2011, 22:51
Գրածդ էն կարգի վարդագույն դեմագոգություն ա, որ մարդ չի էլ ուզում պատասխանի: Բայց վաղը, խոստանում եմ, կետ առ կետ անդրադառնել վարդագույն ցանկություններիդ:

Mephistopheles
14.10.2011, 23:34
Գրածդ էն կարգի վարդագույն դեմագոգություն ա, որ մարդ չի էլ ուզում պատասխանի: Բայց վաղը, խոստանում եմ, կետ առ կետ անդրադառնել վարդագույն ցանկություններիդ:

…ես քեզ փաստ եմ գրել, Դավ…

davidus
15.10.2011, 09:31
Չուկ, էս էլ որերորդ դեպքն ա։ Մի հատ երկար պոստ եմ գրում, բազմաթիվ մեջբերումներով, վերջում սեղմում եմ պատասխանել, գրում ա «login» եղեք, դրանից հետո էլ գրում ա՝ բարի գալուստ, դատարկ (սպիտակ) էջ ա բերում ու ամբողջ գրածս կորում ա։ :angry

Գրածդ էն կարգի վարդագույն դեմագոգություն ա, որ մարդ չի էլ ուզում պատասխանի: Բայց վաղը, խոստանում եմ, կետ առ կետ անդրադառնել վարդագույն ցանկություններիդ:

Մեֆ, նույն բանը երկու ամգամ գրելու համար ներվ ու ժամանակ չունեմ, ներող։ Բայց մի երկու բան կարճ ասեմ.

Դու կոնկրետ խառնում ես օրենքը մնացած ստորադաս իրավական ակտերի հետ։ Ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ինքը որոշելու,. թե արդյոք նպատակահարմանր ա իր համար կիրառել օրենքը թե չէ։ Էդ աբսուրդ ա։ Դա օրինական երկրի մասին չի խոսում։

Էն Դիլիջանի ոլորանների գրածդ մասը սպանեց. առաջարկում եմ մի անգամ էլ դու ինքդ կարդաս գրածդ ու քեզ հարց տաս. գոնե հավատում ես գրածիդ թե չէ։ 1.7 կմ թունելը փակել, շարունակել երթևեկել 8կմ-ից ավել խիստ վտանգավոր ոլորաններով, քանի որ էդ գյուղի բնակիչները տենց են ուզում...

Օրենքը փոփոխելու իրավունքը պատկանում ա միայն պառլամենտին, էս ա, ոնց ուզում ես ընդունի, կամ քո իրավունքների խախտում համարի։ Ու էդ շատ լավա, որ մենակ պառլամենտը օրենք փոփոխելու իրավունք ունի։

Mephistopheles
15.10.2011, 14:09
Չուկ, էս էլ որերորդ դեպքն ա։ Մի հատ երկար պոստ եմ գրում, բազմաթիվ մեջբերումներով, վերջում սեղմում եմ պատասխանել, գրում ա «login» եղեք, դրանից հետո էլ գրում ա՝ բարի գալուստ, դատարկ (սպիտակ) էջ ա բերում ու ամբողջ գրածս կորում ա։ :angry

Մեֆ, նույն բանը երկու ամգամ գրելու համար ներվ ու ժամանակ չունեմ, ներող։ Բայց մի երկու բան կարճ ասեմ.

Դու կոնկրետ խառնում ես օրենքը մնացած ստորադաս իրավական ակտերի հետ։ Ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ինքը որոշելու,. թե արդյոք նպատակահարմանր ա իր համար կիրառել օրենքը թե չէ։ Էդ աբսուրդ ա։ Դա օրինական երկրի մասին չի խոսում։

Էն Դիլիջանի ոլորանների գրածդ մասը սպանեց. առաջարկում եմ մի անգամ էլ դու ինքդ կարդաս գրածդ ու քեզ հարց տաս. գոնե հավատում ես գրածիդ թե չէ։ 1.7 կմ թունելը փակել, շարունակել երթևեկել 8կմ-ից ավել խիստ վտանգավոր ոլորաններով, քանի որ էդ գյուղի բնակիչները տենց են ուզում...

Օրենքը փոփոխելու իրավունքը պատկանում ա միայն պառլամենտին, էս ա, ոնց ուզում ես ընդունի, կամ քո իրավունքների խախտում համարի։ Ու էդ շատ լավա, որ մենակ պառլամենտը օրենք փոփոխելու իրավունք ունի։

Դավ, օրենսդիրներին ընտրում է ժողովուրդը, բայց ընտրություններից հետո մարդիկ պետք է լծակներ ունենան օրենսդիրների ձևավորման վրա ազդելու… դու չես կարող թողնել որ 5 տարվա ընթացքում նրանք օրենքներ ընդունեն առանց քո իմացության ու ազդեցության… և անգամ ընդունելուց հետո քաղաքացին պետք է իրավունք ունենա վիճարկելու օրենքի սահմանադրական լինելը… մարդն իր վիճարկումը պիտի իրավունք ունենա հասցնելու միչև սահմանադրական դատարան ու վիճարկել օրենքի սահամանադրականությունը… հակառակ դեպքում նույն դիկտատուրան կլինի ինչ որ հիմա է … դեմոկրատական երկիր կառուցելու համար միայն օրինապահ լինելը հերիք չի…

մարդու ազատությունն ու իրավունքը ամեն ինչից վեր է… դրանք են բարեկեցություն ապահովելու միջոցները…

Chuk
15.10.2011, 14:34
Չուկ, էս էլ որերորդ դեպքն ա։ Մի հատ երկար պոստ եմ գրում, բազմաթիվ մեջբերումներով, վերջում սեղմում եմ պատասխանել, գրում ա «login» եղեք, դրանից հետո էլ գրում ա՝ բարի գալուստ, դատարկ (սպիտակ) էջ ա բերում ու ամբողջ գրածս կորում ա։ :angry
Կազմակերպվեք, իմ դեմ ակցիաներ սկսեք՝ «Չուկ հեռացիր» գոռալով:

Իսկ եթե լուրջ, ապա login լինելուց սեղմիր «Հիշել» չռթիկը: vBull-ի էս վերսիան էլ նենց ա սարքած, որ բրոուզերի քեշում պահում ա չկատարածդ գրառումը:

Վիշապ
15.10.2011, 14:47
ՀՀ Սահմանադրությունը և օրենքները վատն են և փաստացի ապահովվում են մի քանի հոգու իշխանությունը, ինչն է գործնականում ապացուցվում է։ Ժողովուրդը չի կարող ստեղծել, կազմակերպել ինչ–որ վերահսկողական մեխամիզմներ, ժողովուրդն ինքը կառավարման օբյեկտ է։ Ժողովուրդը կարող է պարզապես օգտագործել այն հնարավորությունները և մեխանիզմները, որոնք տրվում են իշխանությունների կողմից և որոնք նախատեսված են օրենքով։ Այօրվա մեխանիզմները թույլիկ են և ընդհամենը ծառայում են որպես վարչական ստորին օղակների կամ մասնավոր ծառայություններ մատուցողների ֆինանսական վերահսկում՝ վերևինների համար։ Արդյունքում թուլանում են ստորին օղակների դիրքերը և ամրապնդվում են իշխանությունների դիրքերը։ Մասնավոր հատվածը ամբողջությամբ ենթարկվում է իշխանությունների քմահաճույքին և դիլետանտիզմին։ Կան հաջողված բիզնեսներ, որոնց մեծամասնությունը ընտրովի հովանավորվածության արդյունք են։ Կան որոշներ, որոնք ստացվել են միմիայն նախաձեռնողի բացառիկ ճարպկության, հնարամտության ու վերևների հետ լեզու գտնելու, բայց ոչ օրենքի ու համապատասխան մեխանիզմների շնորհիվ։
Ժողովուրդը միայն մի բան կարող է անել՝ փոխել իշխանությունը։ Բայց ժողովուրդը կարող է իշխանությունը փոխել միայն այն դեպքում, եթե այլընտրանքը տեսնի։ Այսինքն կարելի է ասել, որ այլընտրանքը (կողքի թեմաներից մեկում նկարագրված՝ Այլը) կարող է դառնալ իշխանություն, եթե ժողովդրին կարողանա ցույց տալ ճանապարհը, համոզել որ դա լավ ճանապարհ է։ Այսօր այդ այլընտրանքը չկա, ինչքան էլ մի քանի ողորմելիներ իրենց ամպագոռգոռ ու ճոռոմ ձևերով ներկայացնեն որպես այլընտրանք, իրենց գործելաոճով միևնույն է ամրապնդում են Սերժի ու Տիկոյի իշխանությունը ու վերջում էլ հայտվում են նրանց մանկլավիկների դերում։
Իշխանությունը փոխել միայն իշխանությունը փոխելու համար, կամ «արդար ընտրություններ անցկացնելու համար» տուֆտա, դատարկ գաղափար է և այդ գաղափարով երբեք ժողովուրդը չի միավորվի, երբեք իշխանությունը չի փոխվի։ Իսկ այլընտրանքային գաղափարներ դեռևս չկան, քաղաքական դաշտում եղածները անգաղափար ու հոգնած մեռնում են։ Առանց միսիայի ու նպատակների ռեսուրսները առ ոչինչ են։ «Օրենքի երկիր» հասկացությունը դատարկ հասկացություն է, կարևոր է սահմանել թե ինչի համար են օրենքները։ Այսօրվա ՀՀ–ում օրենքների մեծ մասը գործում են։
Իմ համբալ կարծիքով (in my humble opinion)։

davidus
15.10.2011, 18:17
Դավ, օրենսդիրներին ընտրում է ժողովուրդը, բայց ընտրություններից հետո մարդիկ պետք է լծակներ ունենան օրենսդիրների ձևավորման վրա ազդելու… դու չես կարող թողնել որ 5 տարվա ընթացքում նրանք օրենքներ ընդունեն առանց քո իմացության ու ազդեցության… և անգամ ընդունելուց հետո քաղաքացին պետք է իրավունք ունենա վիճարկելու օրենքի սահմանադրական լինելը… մարդն իր վիճարկումը պիտի իրավունք ունենա հասցնելու միչև սահմանադրական դատարան ու վիճարկել օրենքի սահամանադրականությունը… հակառակ դեպքում նույն դիկտատուրան կլինի ինչ որ հիմա է … դեմոկրատական երկիր կառուցելու համար միայն օրինապահ լինելը հերիք չի…

մարդու ազատությունն ու իրավունքը ամեն ինչից վեր է… դրանք են բարեկեցություն ապահովելու միջոցները…

Օրենսդիրը պետք է էնքան քաղաքականապես հասուն լինի, որ իրա համար ամենամեծ վախը հաջորդ ընտրություններին չընտրվելը լինի: Դու, ես ու հատկապես Պողոսը ոչ մի իրավունք չունի պահանջել յուրաքանչյուր քաղաքացուց, որ նրանք ամենօրյա պայքարի մեջ լինեն իրենց «իրավունքների» համար: Մարդը աշխատում ա, հարկերը մուծում ա ու մեծ հաշվով թքած ունի, թե ով ում կփոխարինի:

Էդ ասածդ 5 տարվա խնդիրնել ա լուծված առանց քո միջամտության: Եթե չես մոռացել, գոյություն ունի ընդդիմություն հասկացությունը, որի հիմնական խնդիրն ա բացահաըտել գործող իշխանության թերությունները, դրանից շահել քաղաքական դիվիդենտներ ու մեծացնել իր մասնաբաժինը, կամ, ավելի բարեհաջող դեպքում, վերցնել իշխանությունը:

Ներկայումս ՀՀ-ում քաղաքացուն իրավունք տրված ա վիճարկել օրենքի դրույթի սահմանադրականությունը, բայց եթե հիշում ես, ստեղ խոսքը ոչ թե օրենքը վիճարկելու, այլ դրա կիրառելու մասին ա՝ ըստ հայեցողության:

ՄԵֆ, տերմինները մի խառնի իրար: Ազատությունը իրա հերթին էլ ա իրավունք, բնածին (բնատուր): ՄԻ քանի պոստ առաջ ասեցի, որ իրավունքների մեջ դասակարգում դու չի, որ պիտի դնես: Դրանք բոլորը իրար հավասար են:

davidus
15.10.2011, 18:20
Կազմակերպվեք, իմ դեմ ակցիաներ սկսեք՝ «Չուկ հեռացիր» գոռալով:

Չուկ ջան, մենք ավելի վերազգային խնդիրներով թույլ տուր զբաղվեք, օր՝ ավանդները հաշվենք... թե չէ քեզ գահընկեց անելու համար մեզ հլը պետք ա ակումբում քաղհասարակությունը հաստատուն հիմքերի վրա դնել... :))

Varzor
16.10.2011, 21:45
Արի հլը Երևանի թաղերով ման գանք, տես քանի հոգի իր տարածքի֊կառույցի համար քեզ սեփականության վկայական չի ներկայացնի։ Ասածս ափաշքյարա անճշտություն որակելուց առաջ կարելի էր գոնե մի անգամ սեփական փորձով ուսումնասիրել դա. ոչ թե թերթերից կարդալ։
Է ինչի սեփականության իրավունք ասես ցույց կտան, նույնիսկ նույն գույքի վերաբերյալ մի քանի հոգով :D

որեմն օրենքներն են շատ վատը… թուղթն էլ կարող է անօրինական լինել… եթե օրինական է դա դեռ չի նշանակում որ իրավունք չի խախտվում… սեփականության վկայականն ուրիշ է շինարարության
օրինականությունն ուրիշ է և օրինականության իրավականությունն ուրիշ է… դրա օրինակներն էլ կան…
Ոչ թե օրենքն է վատը, այլ դրա կիրարկման մեխանիզմները և կառույցները: Միշտ էլ քավութայն նոխազ կգտնվի:

Ի դեպ երեքշաբթի օրը էլի կադաստրում էի: Ասում են պիտի լուծարեն ու նոր կադաստր ստեղծեն` մարզային 10 + երևանի թաղային: Ու պիտի օնլայն աշխատեն: Դրա համար այս տարվա սկզբին 1.200.000 Եվրոյանոց օգնություն են ստացել: Բնական է, որ լուծարում-վերակազմավորումը այդ գումարը կարգին կմաշացնի, վերջում օնլայնի փող չի մնա: Ու ցավն էնա, որ նման խնդրին լուծում տալը ինչ-որ արտասահմանյան ֆիրմայի են հանձնարարել (կարծեմ շվեդական): Ահավոր ա, ստրատեգիական ինֆորմացիան տալիս են ուրիշի ձեռը :pardon

Մեր պետական հիմնակներում ողբալի վիճակ է, մանավանդ ինֆորմացիոն պահոցների և ինֆորմացիայի ճշտգրտության ու լիարժեքության առումով, ուղղակի մասնագիտական էթիկայից ելնելով չեմ կարող մանրանալ :angry

Mephistopheles
17.10.2011, 21:35
Օրենսդիրը պետք է էնքան քաղաքականապես հասուն լինի, որ իրա համար ամենամեծ վախը հաջորդ ընտրություններին չընտրվելը լինի: Դու, ես ու հատկապես Պողոսը ոչ մի իրավունք չունի պահանջել յուրաքանչյուր քաղաքացուց, որ նրանք ամենօրյա պայքարի մեջ լինեն իրենց «իրավունքների» համար: Մարդը աշխատում ա, հարկերը մուծում ա ու մեծ հաշվով թքած ունի, թե ով ում կփոխարինի:

Օրենսդիրը երբ քաղաքականապես հասունանում է նա մշտական կապի մեջ է լինում իր ընտրողի հետ… կազմակերպությունների միջաջոցով… բայց քանի որ ընտրողը մեծ հաշվով թքած ունի, թե ով ում կփոխարինի և քո ասած "քաղաքական հասունությունը" հատուկ չէ և ոչ մի քաղաքական գործչի որ դեմ է առնում "մեծ հաշվով թքած ունեցող" քաղաքացու, ունենում ենք Հայաստան…

դու 5 տարի քուն մտի տես դրանից հետո կճանաչե՞ս երկիրը թե չէ…

Էդ ասածդ 5 տարվա խնդիրնել ա լուծված առանց քո միջամտության: Եթե չես մոռացել, գոյություն ունի ընդդիմություն հասկացությունը, որի հիմնական խնդիրն ա բացահաըտել գործող իշխանության թերությունները, դրանից շահել քաղաքական դիվիդենտներ ու մեծացնել իր մասնաբաժինը, կամ, ավելի բարեհաջող դեպքում, վերցնել իշխանությունը:

այ հենց ստեղ ա քո սխալը… ընդդիմությունը խնդիրը օրենսդրական չի, այլ երկրի զարգացման քաղաքական ուղու ընտրությոն ու ալտերնատիվի մեջ է… օրենքները որոշ սոցիալական կամ այլ խմբերի ձեռնտու են իսկ որոշներին ոչ տարբեր մակարդակներով… քաղաքական ընդդիմությունը կարող է անդրադառնալ միայն այն օրենքներին որոնք գլոբալ առումով են ազդում երկրի քաղաքական ուղղության վրա…

Ներկայումս ՀՀ-ում քաղաքացուն իրավունք տրված ա վիճարկել օրենքի դրույթի սահմանադրականությունը, բայց եթե հիշում ես, ստեղ խոսքը ոչ թե օրենքը վիճարկելու, այլ դրա կիրառելու մասին ա՝ ըստ հայեցողության:

ապեր, եթե ժամանակ գտնես մի հատ սա կարդա http://hetq.am/arm/articles/3546/ ու ասա անձը որը քո ասելով ավելի էֆեկտիվ է "կոյուղին" մաքրելու գործում, ինչպես պիտի պայքարի սրա դեմ… սա իշխանության ու եկեղեցու սերտաճում է…

ՄԵֆ, տերմինները մի խառնի իրար: Ազատությունը իրա հերթին էլ ա իրավունք, բնածին (բնատուր): ՄԻ քանի պոստ առաջ ասեցի, որ իրավունքների մեջ դասակարգում դու չի, որ պիտի դնես: Դրանք բոլորը իրար հավասար են:

OK եթե ուզում ես կարող ենք ասել անվտանգության ու ազատության իրավունք… դրանից խնդիրը չի փոխվի… եթե անվտանգությունը գերակա իրավունք է քեզ համար ապա ազատության քո իրավունքը սահմանափակվում է և երկիրը վերածվում է բռնապետության…

Mephistopheles
17.10.2011, 23:04
ՀՀ Սահմանադրությունը և օրենքները վատն են և փաստացի ապահովվում են մի քանի հոգու իշխանությունը, ինչն է գործնականում ապացուցվում է։ Ժողովուրդը չի կարող ստեղծել, կազմակերպել ինչ–որ վերահսկողական մեխամիզմներ, ժողովուրդն ինքը կառավարման օբյեկտ է։ Ժողովուրդը կարող է պարզապես օգտագործել այն հնարավորությունները և մեխանիզմները, որոնք տրվում են իշխանությունների կողմից և որոնք նախատեսված են օրենքով։ Այօրվա մեխանիզմները թույլիկ են և ընդհամենը ծառայում են որպես վարչական ստորին օղակների կամ մասնավոր ծառայություններ մատուցողների ֆինանսական վերահսկում՝ վերևինների համար։ Արդյունքում թուլանում են ստորին օղակների դիրքերը և ամրապնդվում են իշխանությունների դիրքերը։ Մասնավոր հատվածը ամբողջությամբ ենթարկվում է իշխանությունների քմահաճույքին և դիլետանտիզմին։ Կան հաջողված բիզնեսներ, որոնց մեծամասնությունը ընտրովի հովանավորվածության արդյունք են։ Կան որոշներ, որոնք ստացվել են միմիայն նախաձեռնողի բացառիկ ճարպկության, հնարամտության ու վերևների հետ լեզու գտնելու, բայց ոչ օրենքի ու համապատասխան մեխանիզմների շնորհիվ։
Ժողովուրդը միայն մի բան կարող է անել՝ փոխել իշխանությունը։ Բայց ժողովուրդը կարող է իշխանությունը փոխել միայն այն դեպքում, եթե այլընտրանքը տեսնի։ Այսինքն կարելի է ասել, որ այլընտրանքը (կողքի թեմաներից մեկում նկարագրված՝ Այլը) կարող է դառնալ իշխանություն, եթե ժողովդրին կարողանա ցույց տալ ճանապարհը, համոզել որ դա լավ ճանապարհ է։ Այսօր այդ այլընտրանքը չկա, ինչքան էլ մի քանի ողորմելիներ իրենց ամպագոռգոռ ու ճոռոմ ձևերով ներկայացնեն որպես այլընտրանք, իրենց գործելաոճով միևնույն է ամրապնդում են Սերժի ու Տիկոյի իշխանությունը ու վերջում էլ հայտվում են նրանց մանկլավիկների դերում։
Իշխանությունը փոխել միայն իշխանությունը փոխելու համար, կամ «արդար ընտրություններ անցկացնելու համար» տուֆտա, դատարկ գաղափար է և այդ գաղափարով երբեք ժողովուրդը չի միավորվի, երբեք իշխանությունը չի փոխվի։ Իսկ այլընտրանքային գաղափարներ դեռևս չկան, քաղաքական դաշտում եղածները անգաղափար ու հոգնած մեռնում են։ Առանց միսիայի ու նպատակների ռեսուրսները առ ոչինչ են։ «Օրենքի երկիր» հասկացությունը դատարկ հասկացություն է, կարևոր է սահմանել թե ինչի համար են օրենքները։ Այսօրվա ՀՀ–ում օրենքների մեծ մասը գործում են։
Իմ համբալ կարծիքով (in my humble opinion)։

սրա համար արժե և պարտադիր է… սա է ամեն ինչի հիմքը… ամեն ինչը չէ այլ ամեն ինչի հիմքը… եթե սա չեղավ, մնացածի մասին անգամ երազելն է ավելորդ… քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման հիմնական գործիքը դա ընտրությունն է ու եթե դա համարվում է տուֆտա, դատարկ գաղափար ուրեմն այդ երկիրը տուֆտա երկիր է

մնացածների մասին որ գրել ես, կարելի է վիճել, համաձայնվել, կամ չհամաձայնվել,

davidus
18.10.2011, 10:13
Օրենսդիրը երբ քաղաքականապես հասունանում է նա մշտական կապի մեջ է լինում իր ընտրողի հետ… կազմակերպությունների միջաջոցով…

Բացարձակ սուտ։

այ հենց ստեղ ա քո սխալը… ընդդիմությունը խնդիրը օրենսդրական չի, այլ երկրի զարգացման քաղաքական ուղու ընտրությոն ու ալտերնատիվի մեջ է… օրենքները որոշ սոցիալական կամ այլ խմբերի ձեռնտու են իսկ որոշներին ոչ տարբեր մակարդակներով… քաղաքական ընդդիմությունը կարող է անդրադառնալ միայն այն օրենքներին որոնք գլոբալ առումով են ազդում երկրի քաղաքական ուղղության վրա…

Հարգելի իմ քաղաքագիտության գիտակ, քաղաքական ուղին ընտրելու ու կիրառելու համար առաջին գործիքները օրենքներն են ու օրենսդրությունն է։ Եթե էս պարզ բանը դու չես կարում պատկերացնես, մնացած ասածդներ ընդամենն քարոզ են։

ապեր, եթե ժամանակ գտնես մի հատ սա կարդա http://hetq.am/arm/articles/3546/ ու ասա անձը որը քո ասելով ավելի էֆեկտիվ է "կոյուղին" մաքրելու գործում, ինչպես պիտի պայքարի սրա դեմ… սա իշխանության ու եկեղեցու սերտաճում է…

Տեղյակ եմ... պայքարելու ձև ես ուզում ասե՞մ... գիշերով մտնում են, ինչ կա չկա ավիրում են, դուրս են գալիս։ Եթե ավելի լավ տարբերակ գիտես, ասա..

OK եթե ուզում ես կարող ենք ասել անվտանգության ու ազատության իրավունք… դրանից խնդիրը չի փոխվի… եթե անվտանգությունը գերակա իրավունք է քեզ համար ապա ազատության քո իրավունքը սահմանափակվում է և երկիրը վերածվում է բռնապետության…

Գոնե մի քիչ ամոթ ունեցի ու գրածներս մի խեղաթյուրի... ցույց տուր մի գրառում, որտեղ ես անվտանգությունը ազատությունից գերակա եմ դասել։ Ընդհակառակը, միշտ ասել եմ, որ բոլոր իրավունքները իրար հավասար են, ու ոչ ոք չի կարող դրանց միջև տարբերակում դնել՝ ըստ կարևորության։

Varzor
18.10.2011, 10:56
սրա համար արժե և պարտադիր է… սա է ամեն ինչի հիմքը… ամեն ինչը չէ այլ ամեն ինչի հիմքը… եթե սա չեղավ, մնացածի մասին անգամ երազելն է ավելորդ… քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման հիմնական գործիքը դա ընտրությունն է ու եթե դա համարվում է տուֆտա, դատարկ գաղափար ուրեմն այդ երկիրը տուֆտա երկիր էմնացածների մասին որ գրել ես, կարելի է վիճել, համաձայնվել, կամ չհամաձայնվել,

Ընդհանուր առմամբ ճիշտ ես. եթե ժողովրդավարության ուղին ընտրած երկրում չեն հավատում ընտրություններին, ուրեմն տուֆտա երկիր ա:
Բայց կան երկրներ, որ ընտրություն ընդհանրապես չկա` ժողովրդավարական չեն ու ընտրությունները համարում են տուֆտա դատարկ գաղափար, բայց հեչ էլ տուֆտա երկրներ չեն ;)

Varzor
18.10.2011, 11:02
ապեր, եթե ժամանակ գտնես մի հատ սա կարդա http://hetq.am/arm/articles/3546/ ու ասա անձը որը քո ասելով ավելի էֆեկտիվ է "կոյուղին" մաքրելու գործում, ինչպես պիտի պայքարի սրա դեմ… սա իշխանության ու եկեղեցու սերտաճում է…

Մեֆ ջան, դա ոչ թե եկեղեցու ու իշխանությունների սերտաճում է, այլ օլիգարխների համագործակցություն :D
Օլիգարխներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ` իշխանա-ավազակային և հոգևոր-ավազակային :D

Հ.Գ.
Փաստորեն դեկաններն էլ են կարողանում Ծաղկաձորում օբյեկտներ սարքեն: Հալալա ԵՊՀ-ի աշխատավարձ տվողներին :D

Վիշապ
18.10.2011, 21:27
սրա համար արժե և պարտադիր է… սա է ամեն ինչի հիմքը… ամեն ինչը չէ այլ ամեն ինչի հիմքը… եթե սա չեղավ, մնացածի մասին անգամ երազելն է ավելորդ… քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման հիմնական գործիքը դա ընտրությունն է ու եթե դա համարվում է տուֆտա, դատարկ գաղափար ուրեմն այդ երկիրը տուֆտա երկիր է

մնացածների մասին որ գրել ես, կարելի է վիճել, համաձայնվել, կամ չհամաձայնվել,

Չեմ կարծում որ ամեն ինչի հիմքը արդար ընտրություններն են: Արդար ընտրությունները ինչքան որ «հիմք» են, այդքան էլ հետևանք են լավ Սահմանադրության ու օրենքների: Հիմքը իմ կարծիքով նպատակների ճիշտ ձևակերպումն է և ռեսուրսների ճիշտ օգտագործումն է: «Արդար ընտրություններ»-ը համարել որպես նպատակ, նշանակում է յուղ վառել: Ու առհասարակ, նման է, որ դու մենեջմենթից բան չես հասկանում:tease

Varzor
18.10.2011, 21:51

Վայց Վիշապ ախպեր, ախր մենակ օրենքը չի է, էդ օրենքը կիրարկել է պետք, պահպանել է պետք: Ինչքան ուզում են օրենքները լավը լինեն, միևնույն է, եթե չես պահելու:
ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսգրքերը վատն էին? Բայց արի ու տես, որ ոչ ամեն ինչն էր ըստ սահմանադրության և օրենսգրքի: Ճիշտ է մեծ մասը պահպանվում էր ու լավ կիրառվում, բայց դե մարդու իրավունքի տեսանկյունից դիտված որոշակի հանգուցային դրույթներ այդպես էլ մնում էին թղթի վրա:

Բայց միանշանակ քեզ հետ համամիտ եմ, որ հիմքը պիտի լինի օրենսդրական դաշտը: Մի բան պիտի լինի տակը, որի վրա հենվելով սկսես կառուցել շենքը? Հո միանգամից 2-րդ հարկից չես սկսի սարքել: Արդար ընտրությունները չեն կարող գերակա նպատակ լինել, որովհետև դրանք դեռ չեն նշանակում գործող օրենսդրական ու իրավական դաշտ: Դրա փսրձն արդեն ունենք` 90-ականներ, երբ արդարագույն ընտրություններից հետո երկիրը հայտվեց իրավական քաոսում:

Մարդիք մտածում են, թե էդ որ մի անարդար իշխանությունը պիտի արդար օրենքներ ընդունի:? բայց արի ու տես, որ մեր անարդարները որոշակի օրենսդրական դրական միջամտույթուններ են կատարել, որոնք սակայն մեծամասամբ մնում են թղթի վրա: Բայց ամեն դեպքում ցանկացած կառավարման խնդրի համար առաջին տեղում են այդ կառավարման համար անհրաժեշտ կանոնների և կառավարվող համակարգի առանձին օղակների միջև փոխկապակցված գործողության սահմանումը: Պետության պարագայում դա օրենսրուդթյունն է (մեր պարագայում սա իր մեջ ներառում է նաև սահմանադրույթունը` որպես գերագույն օրենք), իսկ համակարգի օղակներն են պետական և ոչ պետական կառույցները, պաշտոնյաները, անհատները (քաղաքացի և ոչ քաղաքացի):

Ուղղակի ստեղ "հավի ու ձվի" պատմությունն ա: Որնա սկզբից լինում լավ օրենքը, թե արդար ընտրությունները? Սովորաբար համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս որ` ոչ մեկը, ոչ էլ մյուսը:
Իրական հերթականությունը մոտավորապես այսպիսին է ստացվում` 1. հեղաշրջում, 2. օրենքների ձևավորում, 3. արդար ընտրություններ` ամուր օրենսդրական և իրավական դաշտի հիմքի վրա:
բայց մեր պարագայում մի քիչ այլ է: Ունենք, թեև ոչ կատարյալ, բայց սահմանադրություն, ունենք օրենսգրքեր:
Հիմա մնում ա հերթականության հետևյալ մուտացիան` 1. հեղաշրջում` կոշտ, բայց հնարավորինս խաղաղ, 2. գոյություն ունեցող օրենսդրական և իրավական դաշտի վերամշակում, լրացում, շտկում 3. արդար ընտրություններ:
Չեմ բացառում, որ թեև շատ փոքր հավանականությամբ, բայց հնարավոր է նաև հետևյալ հաջորդականությունը. 1. արդար ընտրություններ, 2. օրենսդրական դաշտի վերամշակում: Համենայն դեպս ինձ թվում է, որ Մեֆը և ՀԱԿ-ի շատ համակիրներ այս տարբերակի կողմնակիցներն են, ինչը այդքան էլ իրատեսական չի` պատմության մեջ նախադեպը չեմ տեսնում:
Բայց այս հաջորդականությունը` 1. օրենսդրական և իրավական դաշտի վերամշակում, լրացում 2. արդար ընտրություններ, Իմ հոռե-լավա-օբյեկտիվատեսական կարծիքով :D ամենահավանականն է ՀՀ-ում, սակայն դրա համար անհրաժեշտ նախադրյալները դռևս չեմ տեսնում:

Վիշապ
18.10.2011, 23:09
Վայց Վիշապ ախպեր, ախր մենակ օրենքը չի է, էդ օրենքը կիրարկել է պետք, պահպանել է պետք: Ինչքան ուզում են օրենքները լավը լինեն, միևնույն է, եթե չես պահելու:

Օրենքը այնքանով է լավը, ինչքանով որ դժվար է այն խախտելը: Օրենքը հենց դրանով է տարբերվում բարի ցանկությունից:

ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսգրքերը վատն էին?
Ոչ թե վատն էին, այլ խայտառակ վատն էին: Եթե լավը լինեին, ապա՝
1. Քիչ կխախտվեին
2. Կապահովվեին զարգացում և ոչ թե ճահճացում
3. Սովետը չէր քանդվի

Օրենքները երկրի դեմքն են, երկրի մասին դատում են երկրի օրենքներով ու սահմանադրությամբ: Չի կարող լավ օրենքներ ունեցող երկիրը վատը լինել և հակառակը:

Mephistopheles
18.10.2011, 23:33
Չեմ կարծում որ ամեն ինչի հիմքը արդար ընտրություններն են: Արդար ընտրությունները ինչքան որ «հիմք» են, այդքան էլ հետևանք են լավ Սահմանադրության ու օրենքների: Հիմքը իմ կարծիքով նպատակների ճիշտ ձևակերպումն է և ռեսուրսների ճիշտ օգտագործումն է: «Արդար ընտրություններ»-ը համարել որպես նպատակ, նշանակում է յուղ վառել: Ու առհասարակ, նման է, որ դու մենեջմենթից բան չես հասկանում:tease

Ապեր, հայերեն եմ գրել, հիմք ա՝ գործիք… դու կարաս շատ սիրուն սահմանադրություն ունենաս, բայց եթե արդար ընտրություններ չես անում, սաղ ջուրն ա գնում… ու արդար ընտրությունից ա սկսում ամեն ինչը… ընտրություններով ա որոշվում ով և ինչ սահմանադրություն ա գրվելու…

երկիրը երբ որ ազատվում ա դիկտատուրայից, առաջին բանը որ անում ա, դա ընտրություններ ա անցկացնում, ոչ թե սահմանադրություն ա գրում…

Վիշ ջան, երկիրը քամփընի չի ապեր որ մենեջ անես… քամփընին լրիվ ուրիշ ձև ա աշխատում, դրա միակ նպատակը տիրոջ, կամ հիմնադիրի եկամուտն ա՝ ամեն ինչ արվում ա դրա համար, մարդկանց վարձելն ու աշխատավարձեր տալը… իսկ երկիրը ճիշտ հակառակը իշխանություններն ամեն ինչ պետք ա անեն ժողովրդի համար… էդ ժողովուրդն ա նրանց վարձել՝ աշխատանքի ընդունել… ընենց որ քո "մենեջերիալ սկիլերդ" ստեղ տեղին չի… էսի ցեխ չի…

Mephistopheles
18.10.2011, 23:36
Ընդհանուր առմամբ ճիշտ ես. եթե ժողովրդավարության ուղին ընտրած երկրում չեն հավատում ընտրություններին, ուրեմն տուֆտա երկիր ա:
Բայց կան երկրներ, որ ընտրություն ընդհանրապես չկա` ժողովրդավարական չեն ու ընտրությունները համարում են տուֆտա դատարկ գաղափար, բայց հեչ էլ տուֆտա երկրներ չեն ;)

դրանք երկրներ չեն Վարզոր ջան, դրանք ինչ որ մեկի տերիտորիան ա, որ քեզ լավության կարգով թողում ա ապրես, անկախ նրանից թե ինչքան լավ… անձամբ ես ոչ համարում եմ դրանք երկրներ ոչ էլ կուզենամ ապրել տենց երկրներում…

Varzor
18.10.2011, 23:46
Օրենքը այնքանով է լավը, ինչքանով որ դժվար է այն խախտելը: Օրենքը հենց դրանով է տարբերվում բարի ցանկությունից:
Չկպավ ախպերս: Նախ իդեալիստական առումով` այն, ինչը խախտվում է, օրենք չէ :D
Պետական օրենքը խախտելը հեչ էլ դժվար չի: Դժվարությունը կայանում է ոչ թե խախտելու, այլ խախտման հետևանքները մարսելու` օրենքի կիրառումը մարսելու հետ:
Քո ասածը եթերային հասկացողություն է: Երկրում կա ոչ միայն օրենսդիր, այլև գործադիր: Այ հենց գործադիրն էլ պատասխանատու է օրենքի կիրառման համար: Եթե գործադիրը մատը մատին չխփեց` ինչ ասես կարող է լինել, բացի օրինական երկրից, որքան ել լավը լինեն օրենքները: բան չունեմ ասելու օրենքը կարգավորում և սահմանում է նաև գործադիրի վրա ազդակների մեխանիզմը, բայց դա չի նշանակում որ ուժի դեմ թղթե շերեփով են դուրս գալիս:

Ոչ թե վատն էին, այլ խայտառակ վատն էին: Եթե լավը լինեին, ապա՝
1. Քիչ կխախտվեին
2. Կապահովվեին զարգացում և ոչ թե ճահճացում
3. Սովետը չէր քանդվի
Կարդացել ես, թե զուտ տրամաբանորեն ես ասում? ;)
Սովետի ճահճացման և քանդման պատճառը ոչ թե օրենքներն էին, այլ դրանց ոչ լիարժեք կիրառումը: Բացի դրանից ռեժիմը կիրառում էր ակնհայտ անօրինական (օրենքով չամրագրված) մեթոդներ: Որպես օրինակ` օրենքով որ յուրաքանչյուր մարդ կաորղ էր հարել ցանկացած կուսակցության, սակայն իրականությունում կար միայն մեկ կուսակցություն ու փորձվեր մեկը 2-րդը բացեր:
Կամ. սեփկանության իրավունքը ամրագրված էր օրենքով, ու ասեմ որ սեփականության ոտնահարման դեպ պայքարը հիանալի էր տարվում: Բայց փաստաից մեծ սեփականություն ունենալն արդեն իսկ անօրինական գործունեության կասկածներ էր ստեղծում (ինչը իրականում մեծամասամբ այդպես էլ կար) իր տհաճ հետևանքներով:

Օրենքները երկրի դեմքն են, երկրի մասին դատում են երկրի օրենքներով ու սահմանադրությամբ: Չի կարող լավ օրենքներ ունեցող երկիրը վատը լինել և հակառակը:
Հո հռետորական մտքեր չեն :) Ում համար երկիրն ա վատ, ում համար էլ օրենքը: Էդ լավ ու վատի չափողական մեծությունները կասես?

Հիմա ոնց պիտի դատես մի երկրին,մ որի օրենքները քեզ համար անընդունելի են բայց իր քաղաքացիների համար հոյակապ օրենքներ են, կյանքն էլ կայֆավատ ա?
բա խեղճ Բրիտանիան ինչ անի, որ սահմանադրություն չունի? Թյու, ինչ ախմախ ու հետամնաց երկիր են, իսկի սահմանադրություն չունեն, որ իրանց մասին մի բան դատենք :))
Վիշ ջան, ամեն մեը չափում ա իր արշինով` ամեն երկիր մյուսին գնահատում է իր ունեցածի համեմատությամբ:
Օրինակ ես կասեի, որ ամեն երկրի մասին կարելի է դատել ըստ նրա քաղաքացիների համընդհանուր վիճակի և օրենքների պահպանման աստիճանի:
Միշտ չի, որ օրենքն ընդունելի է թեկուզ հենց նույն երկրի քաղաքացու համար, բայց նա կամ բողոքում է այդ օրենքի դեմ, կամ էլ ստիպված հնազանդվում, դե երրոդ տարբերակն էլ տհաճ հետևանքներ է ունենում, եթե օրենքի պահպանումը խիստ է:
Իրականում օրենքի որակական հատկությունների մասին կարելի է դատել միայն այս երեք հարթությունների համակցությամբ և հարաբերակցությամբ, ընդ որում ժամանակի որոշակի երկարության հատվածում: Օրենքի կիրառման հետանքները (դրական կամ բացասական) երևում են կամ մեկ օրում կամ տարիներ հետո:

Վիշապ
18.10.2011, 23:50
Ապեր, հայերեն եմ գրել, հիմք ա՝ գործիք… դու կարաս շատ սիրուն սահմանադրություն ունենաս, բայց եթե արդար ընտրություններ չես անում, սաղ ջուրն ա գնում… ու արդար ընտրությունից ա սկսում ամեն ինչը… ընտրություններով ա որոշվում ով և ինչ սահմանադրություն ա գրվելու…

երկիրը երբ որ ազատվում ա դիկտատուրայից, առաջին բանը որ անում ա, դա ընտրություններ ա անցկացնում, ոչ թե սահմանադրություն ա գրում…
Լոլոներ մի կարդա, մի հատ երկիր ցույց տուր, որը ազատվել է դիկտատուրայից ընտրությունների միջոցով:

Վիշ ջան, երկիրը քամփընի չի ապեր որ մենեջ անես… քամփընին լրիվ ուրիշ ձև ա աշխատում, դրա միակ նպատակը տիրոջ, կամ հիմնադիրի եկամուտն ա՝ ամեն ինչ արվում ա դրա համար, մարդկանց վարձելն ու աշխատավարձեր տալը… իսկ երկիրը ճիշտ հակառակը իշխանություններն ամեն ինչ պետք ա անեն ժողովրդի համար… էդ ժողովուրդն ա նրանց վարձել՝ աշխատանքի ընդունել… ընենց որ քո "մենեջերիալ սկիլերդ" ստեղ տեղին չի… էսի ցեխ չի…
Մի հատ հլը հաստ տառերովները կարդա: Էդ իշխանությունները առանց մենեջ անելու հետաքրքիր է, ո՞նց են ամեն ինչ անում ժողովդրի համար: Ապեր եթե ես երկիրը ցեխի հետ եմ խառնում, ապա դու իշխանություններին ժողովդրի վրա սիրահարված ռոմեոների հետ ես խառնում, որոնք ժողովդրի համար ամեն ինչ անում են, սկսած կոֆե դնելուց վերջացրած ինտիմ մասաժ անելով:

Varzor
18.10.2011, 23:51
դրանք երկրներ չեն Վարզոր ջան, դրանք ինչ որ մեկի տերիտորիան ա, որ քեզ լավության կարգով թողում ա ապրես, անկախ նրանից թե ինչքան լավ… անձամբ ես ոչ համարում եմ դրանք երկրներ ոչ էլ կուզենամ ապրել տենց երկրներում…
Դե դու ասա, որ երկրներ չեն, իսկ այդ երկրի քաղաքացին սաղ օրը կայֆավատ ա լինում ու քո ու իմ նմանների վրա էլ սաղ օրը ղժում ա :pardon
Դու համարես, չհամարես, բայց առանձին պետություններ են, իրենց սահմաններով ու միջազգային ավելի մեծ հեղինակությամբ:
Թե չէ քեզ թվում ա, որ քո ապրած երկիրը ինչ-որ մեկի (կամ մի քանիսի) տերիտորիան չի? Ախպեր, էս ինչ ռոզվի եք նայում կյանքին ...

Տեսնում ես? Այս գնահատականները ոչ մի չափողական-մաթեմատիկական հիմնավորում չունեն, ընդամենը սուբյեկտիվ և զգայական են: Գործնականում ոչ մի լիարժեք փաստարկ չես կարող բերել թե ինչու դրանք "երկիր չեն", բացի քո անձնական ու սուբյեկտիվ դրույթներից :)

Varzor
19.10.2011, 00:00
Լոլոներ մի կարդա, մի հատ երկիր ցույց տուր, որը ազատվել է դիկտատուրայից ընտրությունների միջոցով:
Մի հատ հլը հաստ տառերովները կարդա: Էդ իշխանությունները առանց մենեջ անելու հետաքրքիր է, ո՞նց են ամեն ինչ անում ժողովդրի համար: Ապեր եթե ես երկիրը ցեխի հետ եմ խառնում, ապա դու իշխանություններին ժողովդրի վրա սիրահարված ռոմեոների հետ ես խառնում, որոնք ժողովդրի համար ամեն ինչ անում են, սկսած կոֆե դնելուց վերջացրած ինտիմ մասաժ անելով:

Չե խի? Հեսա կբերեն Մերձբալթյան երկրների, Լեհաստանի ու էլի նախկին մի քանի լագերային երկրների օրինակները :D

Mephistopheles
19.10.2011, 00:02
Բացարձակ սուտ։

խի՞… ամեն տարի սենատորները չերեզ Հայ Դատ մեզ են կապնվում "համայն կալիֆորնիահայությանը", էլ չեմ ասում որևէ զգայուն օրենքի ընդունման համար ինչքան դեբատներ ու բացատրական աշխատանքներ են գնում…

Հարգելի իմ քաղաքագիտության գիտակ, քաղաքական ուղին ընտրելու ու կիրառելու համար առաջին գործիքները օրենքներն են ու օրենսդրությունն է։ Եթե էս պարզ բանը դու չես կարում պատկերացնես, մնացած ասածդներ ընդամենն քարոզ են։

եթե քաղաքական ուժը փոխվում ա ընտրությունների արդյունքում, ապա դա չի նշանակում որ բոլոր օրենքները պիտի փոխվեն… եղած օրենքներով էլ է կարելի քաղաքական կուրսը փոխել…

Տեղյակ եմ... պայքարելու ձև ես ուզում ասե՞մ... գիշերով մտնում են, ինչ կա չկա ավիրում են, դուրս են գալիս։ Եթե ավելի լավ տարբերակ գիտես, ասա..

Վա՞յ… բա ես կարծում էի կարելի ա գնալ քաղաքապետարան ու էն "կոյուղու" սկզբմունքով լուծել էդ հարցը, նամանավանդ որ տենց դեպքերը "մասսայական չի, հատուկենտ ա"…

ապեր էսքան գրում ենք թե հասարակության համար ո՞ր միջոցներն են ավելի էֆֆեկտիվ իշխանությունների ու օրնքներ վրա ազդելու, վերջգում պարզվում ա "գիշերով մտնում են, ինչ կա չկա ավիրում են, դուրս են գալիս։"…

Գոնե մի քիչ ամոթ ունեցի ու գրածներս մի խեղաթյուրի... ցույց տուր մի գրառում, որտեղ ես անվտանգությունը ազատությունից գերակա եմ դասել։ Ընդհակառակը, միշտ ասել եմ, որ բոլոր իրավունքները իրար հավասար են, ու ոչ ոք չի կարող դրանց միջև տարբերակում դնել՝ ըստ կարևորության։

Ապեր ես անամոթ մարդ եմ, ամոթ-աբուռ չունեմ… բայց դու մեկ ա իմ գրածը սխալ ես կարդում… գրել եմ եթե… դու էլ ասա իմ համար հավասար են, ես էլ կասեմ տենց բան չի կարող լինել, քանի որ անվտանգություն ընենց պետք ա կազմակերպվի որ մարդու ազատությանը չխանգարի

Վիշապ
19.10.2011, 00:02
Սովետի ճահճացման և քանդման պատճառը ոչ թե օրենքներն էին, այլ դրանց ոչ լիարժեք կիրառումը:...
Ստիպված եմ օրինակ բերել:
Օրինակ.
Oրենք1: ՀՀ նախագահը պարտավոր է մտածել ժողովդրի բարօրության մասին:
Oրենք2. ՀՀ կառավարությունը պարտավոր է ամեն ինչ անել ժողովդրի սոցիալական կենսամակարդակը բարելավվելու համար:

Պարտկերացնու՞մ ես այս օրենքները որ կատարվեն ինչքան լավ կլինի ամեն ինչ:
Չգիտեմ, հասկանալի է՞, թե՞ չէ:
Իսկ դու կարդացել ե՞ս ՀԽՍՀ օրենքները: Կարող ե՞ս ասել, եթե դրանք այդքան լավն էին, ինչու են փոխվել: