PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 [32] 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Mephistopheles
27.09.2011, 10:05
:D
Ինչը պիտի իմ համար վատ լինի?
Հարցերին էլ հորինելով չեմ պատասխանում, այլ տրամաբանական վերլուծությամբ և առկա փաստերի հիման վրա:
Էդ խի տենց միանգամից վրդովվեցիր? take it easy ;)

ԻՆչպիսին են պատկերացնում օրինական պետությունը, որը պիտի գլխավորի նախկին պետական հանցագործը? Ինչ կլինի ներկայիս պետական հանցագործների հետ? Ներում է շնորհվելու, թե բոլորին դատելու են? Եթե դատելու են, ապա ինչու ենք կարծում որ իրենք հիմար են ու գլուխները կախ դատվելու են? Չեն պայքարելու?

ՄԻ հատ կարա՞ս «առկա փաստերի» հիման վրա ապացուցես որ Լևոնը պետական հանցագործ ա

Varzor
27.09.2011, 10:24
ՄԻ հատ կարա՞ս «առկա փաստերի» հիման վրա ապացուցես որ Լևոնը պետական հանցագործ ա
1. 1996թ. միջադեպերը, քո կարծիքով պետական հանցագործություն չեն? Դրանք փաստեր չեն?
2. ՀՀ տարածքում գտնվող պետական գույքի (գործարաններ, հանքեր և այլ): Միթե ՀՀ նախագահը այդ ամենից տեղյակ չէր? Տեղյակ չէր, քանի որ մարդիք դրա մասին ոչ խոսում էին, ոչ էլ բարձրաձայնում?
3. Արշակ Սադոյանի սիրած մազութի թեման, որը տենց էլ տակովն արին
4. 90-ականների սկզբին եղած, բայց չտրամադրված էլ. հոսանքը:
5. Հայկական բանակի առաջխաղացումը դադարեցնելու հրամանը` հրամանը տրվել էր նախագահի կողմից, այն դեպքում, երբ մեր "սիրելի" նախագահը հաստատ այնքան չի հասկանում ռազմական ստրատեգիայից, որքան հասկանում էին մեր առաջատար հրամանատարները:
6. Նախիջևանից բառիս բուն իմաստով փախչող ադրբեջանցիների հոսքի կանգնեցումը` արհեստականորեն Նախիջևանը պահպանվեց Ադրբեջանի համար:
7. ՀՅԴ անդամների ձերբակալություններն ու հալածանքները
8. Քաղաքական և տնտեսական սպանություններ
9. ՀԱԲ-ի անդամների ձերբակալությունը և սպանությունները
...

Մենակ չասես, որ նախագահն այս ամենից տեղյակ չէր, չեր իմանում, դրա հետ կապ չուներ և այլն նմանատիպ փչոցներ: Ոնց կարող է նախագահը չիմանալ մի բանի մասին, որի մասին խոսում են բալար Չուկի ի չսիրած բիսեդկաներում, լրատվամիջոցներում?
Ոնց կարող է կապ չունենալ, եթե իմացել է, ու ոչ մի միջոց չի ձեռնարկել դա կանխելու համար? Չէ որ հանդիսանում էր պատերազմող երկրի ղեկավարը և գլխավոր հրամանատարը?
Ինչա, Վանոն իրա ընկերը չէր, Հրանտ Բագրատյանը իր հետ ոչ մի կապ չուներ? ՀՀՇ-ի հետ էլ կապ չուներ?

Փաստերն այնքան շատ են, որ թվարկելու համար օրեր են պետք: Այլ հարց է, որ տվյալ փաստերը չեն քքնվել, դրանց ընթացք չի տրվել, մի մասն էլ բարդվել է սրա-նրա վրա: Հիմա ինչ?
Եթե տանը (գյուղում, մարզում, երկրում) հանցագործություններ են կատարվում և ղեկավարն իմանալով միջոցներ չի ձեռնարկում, ինքն ըստ ինքյան, եթեոչ գլխավոր մեղավոր, ապա հանցակից չի դառնում?

Chuk
27.09.2011, 10:40

Բա որ ասում եմ բիսեդկի բամբասանքի մակարդակ ա :))

davidus
27.09.2011, 10:45
Բա որ ասում եմ բիսեդկի բամբասանքի մակարդակ ա :))

Բա էդ դեպքում Սերժից ի՞նչ ենք ուզում... իրա վրա բացի բիսեդկի մակարդակի զրույցներից ուրիշ «գործ» կա՞։

Եթե առաջնորդվենք քո տրամաբանությամբ, ապա էսօրվա իշխանությունների վրա բացի բիսեդկի մակարդակի զրույցներից ուրիշ ոչ մի կեղտ չկա, ու ՀԱԿ-ի մեղադրանքները ընդամենը փուչ խոսակցություններ են։

Lion
27.09.2011, 10:50
Բա որ ասում եմ բիսեդկի բամբասանքի մակարդակ ա :))

Այսինքն էդ ամեն ինչը... չի եղել :o

Chuk
27.09.2011, 10:52
Բա էդ դեպքում Սերժից ի՞նչ ենք ուզում... իրա վրա բացի բիսեդկի մակարդակի զրույցներից ուրիշ «գործ» կա՞։

Եթե առաջնորդվենք քո տրամաբանությամբ, ապա էսօրվա իշխանությունների վրա բացի բիսեդկի մակարդակի զրույցներից ուրիշ ոչ մի կեղտ չկա, ու ՀԱԿ-ի մեղադրանքները ընդամենը փուչ խոսակցություններ են։
Դավ ջան, Վարզորի գրած ցանկի ցանկացած կետի արձագանք եղել է թե՛ այս ֆորումում, թե՛ ֆորումից դուրս, այդ թվում բավական բարձր մակարդակով: Էնտեղ իսկապես չկա որևէ պետական հանցագործության մասին ՓԱՍՏ:

Սերժից ուզում ենք, որ դադարեցնի արտոնություններ տալ օլիգարխներին, որ պաշտոնյաները չունենան դիրքի չարաշահմամբ արտոնություններ, որ ընտրությունները զանգվածաբար չկեղծվեն և այլն (գրածս ցուցակը շատ հակիրճ է): Եթե Սերժը սրանք ապահովի, ես Սերժից կուզեմ միայն մեկ բան. մնալ նախագահի պաշտոնում: Նման բաներ եղել են նաև Լևոնի ժամանակ (ոչ այս մակարդակով): Նույնը ես իրանից էի ուզելու (եթե այն տարիներին այս տարիքին լինեի): Իսկ եթե որևէ մեկը այդ պահանջներս չի կատարում, ես ուզում եմ իրան հեռացնել, բերել նորին ու վրան ճնշումս չդադարեցնելով պահանջնել սրանց իրականացումը:

davidus
27.09.2011, 11:55

Այո, ճիշտ ես, փաստ չկա, ճիշտ այնպես, ինչպես ոչ մի փաստ չկա էսօրվա էս կեղտոտ իրականության համար որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու համար։ Չնայած ամեն կողմից տարատեսակ հանցագործությունների մասին ենք բարձրաձայնուն ու սրան նրան մեղադրում։ Համենայն դեպս էդ փաստերին լայն մասսաները, բացի նույն բիսեդկի կարգի զրույցներից այն կողմ, չէն տիրապետում։ Սա զուտ ելնելով քո մատնանշած ՓԱՍՏԱՑԻ-ով պիտակավորումից։

Ինչ վերաբերում ա պետական հանցագործությանը. պետական հանցագործություն ա համարվում պաշտոնյայի՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ յուրաքանչյուր գործողություն, որի արդյունքում քաղաքացու մի մազը կծռվի, բյուջեից 1 դրամ կպակասի, պետական սեփականությոն համարվող գույքը առանց երկար բարակ մտածելու կոպեկներով կմասնավորեցվի, կաշառակերությունը կբարգավաճի... ու մի շարան այսպիսի գործողություններ։ Թե՞ պետական դավաճանություն ա համարվում մենակ շպիոնությունը։ Չէ ապեր, պետական հանձագործությունը մենակ դա չի։ Ու ոչ ոք թող չփորձի ՀՀ նախագահներից որևիցե մեկին շատ կամ քիչ չափով համարի պետական հանցագործ։ Պետական հանցագործությունը չափ ու սահման չի ճանաչում։ Ու դրա ապացուցման համար Հաագայի դատարանի կարծիքը պետք չի։ Ցանկացած մեր խոսակցության ժամանակ մենք շեշտը հստակ դնում ենք ժողովրդի կամաարտահայտության վրա։ Իսկ դրանից ավելի մեծ «դատավճիռ» քաղաքական գործչի համար չպիտի լինի (անկախ նրանից, թե քանի հոգի ա զբաղվում սև ու սպիտակ PR-ով,սևացնելով ու արդարացնելով)։ Ժողովուրդը ապուշ չի, ու թող ոչ մի իրա արևին շախմատ խաղացող չփորձի ժողովրդի աչքի տեսածը, ապրածը վերաիմաստավորել ու նոր լույսի ներքո ներկայացնել։ Սա առնվազն անբարոյականություն ա ու էլ մի այլ կարգի ակնհայտ ու զզվանք առաջացնող։

Կներես էլի, Չուկ ջան, որ հարցնում եմ. բա էդ դեպքում ինչի ա ՀԱԿ-ը «սերժիկ հեացիր» ու «լևոն նախագահ» գոռում։ Եթե պահանջ ունենք, ապա պահանջները ներկայացնենք, ինչի էինք սկզբից ավազակապետության կազմաքանդման մասին դեմագոգում, իսկ հետո արդեն կտրուկ փոխում պահանջները։

Հիմա, փաստորեն, եթե Սերժը, էս ամեն գրածիդ իմիտացիա ստեղծի, ու դու էլ ՓԱՍՏԱՑԻ ապացույց չունենաս, որ դա ընդամենը իմիտացիա էր, ի՞նչ ես անելու (պարզ ա, խոսքս քեզ չի ուղղված)։

Արտակ ջան, հազար անգամ գրել եմ, բայց էս գարնանից արդեն վերջնականապես համոզվեցի, որ ՀԱԿ-ը իրոք էսօր իր անելիքը հստակ չի պատկերացնում, ես կասեի՝ բացարձակ չի պատկերացնում։ Ոչինչ չասող ելույթները հլը մի կողմ... Ի՞նչ ա ուզում էդ կառույցը. 2008-ին ես շատ պարզ տեսնում էի, թե ինչ ա ուզում։ Ու գործողություններն էլ էին դա ցույց տալիս։ Բայց էսօր, ՀԱԿ-ը բացի մուտիլովչիկությունից ուրիշ բան չի անում. ու սա իսկականից ակնհայտ ա, Արտակ ջան, համոզված եմ, որ դու էլ ես սա տեսնում։ ՀԱԿ-ը մի հատ մեծ կաթսայով փլավ ա եփել, ու հիմա ինքը չի կարողանում իր եփած փլավը մինչև վերջ ուտի։ Հազարներով մարդիկ անկեղծորեն հավատում են էդ կառույցին, պայքարում են իրենք ուժերի ներածի չափով, բայց արդյունքում բացի հանրահավաքում <հիմա, այո, լևոն նախագահ, սերժիկ ես քո ***> գոռալուց ու ելույթ լսելուց ուրիշ բան չեն ստանում։ Երեք տարին չափազանց երկար ժամանակ էր, որպեսզի գոնե մի փոքր շոշափելի արդյունք տեսնեինք ԲՈԼՈՐՍ։ Բայց չգիտես ինչի էդ արդյունքը մենակ ՀԱԿ-ն ա տեսնում, իսկ արդյունքի բացակայության մասին բարձրաձայնողը՝ իշխանության ջրաղացին ջուր լցնող։

Իմ գնահատմամբ, ՀԱԿ-ը էսօր ուղղակի պատրաստ չի իշխանությունը ամբողջությամբ վերցնելու, ու ժամանակը ձգելու և ԱԺ ընտրություններին խորհրդարան մտնելու կռիվները դրա վառ ապացույցն են։ ՀԱԿ-ի գերակա խնդիրը ժողովրդի մեծաքանակությամբ իշխանութունների աչքը վախացնելն է, որ քիչ կեղծեն ընտրությունները։ Առավելագույնը, ինչ ներկա պահին ի զորու է ՀԱԿը, սա է...

Varzor
27.09.2011, 12:57
Բա որ ասում եմ բիսեդկի բամբասանքի մակարդակ ա :))
հա դե, բա ոնց ;) ԶԼՄ-ներն ու նույնիսկ Ազգային ժողովը, ՊՆ բարձրաստիճան զինվորականները, ի տարբերություն Մեծն Չուկի զբաղված են բիսեդկի մակարդակի բամբասանքներով:
Չենք մոռանում, չէ, որ կան նաև կառավարական բիսեդկաներ ;)

Varzor
27.09.2011, 13:01
Բա էդ դեպքում Սերժից ի՞նչ ենք ուզում... իրա վրա բացի բիսեդկի մակարդակի զրույցներից ուրիշ «գործ» կա՞։

Եթե առաջնորդվենք քո տրամաբանությամբ, ապա էսօրվա իշխանությունների վրա բացի բիսեդկի մակարդակի զրույցներից ուրիշ ոչ մի կեղտ չկա, ու ՀԱԿ-ի մեղադրանքները ընդամենը փուչ խոսակցություններ են։

Յա, բա տենց բան են ասում, ոնց կարող ա Լևոնի պես արդար, անկաշառ, գրագետ ու մաքուր մարդու ասածները համարել բիսեդկի բամբասանք? ;) Ինչպիսի անհարգալից վերաբերմունք (միանում եմ :D) ՀՀ առաջին նախագահի խոսքի նկատմամբ :D
Բաս սա http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2291426&viewfull=1#post2291426 չես կարդացել? (մանավանդ երկրոդ պարբերությունը) :))

Varzor
27.09.2011, 13:05
Այսինքն էդ ամեն ինչը... չի եղել :o
Չէ որտեղից ա եղել?
Ուղղակի ազգովի քնել ու երազներ ենք տեսել, բայց լավ է ժամանակին արթնացրեց մեզ ԼՏՊ-ն, թե չէ չէինք կարողանում իրականությունը երազից տարբերել :D
Տեսնես ինչի է էդ անպիտան երազների մեջ անընդհատ Լևոնի պես սուրբ մարդը բոբոյի դերում հանդես գալիս? Մի հատ կարգին երազահան չունեք? ԲԻՍԵԴԿՈՒՄ նստենք, մեջը նայենք, տեսնենք ինչա նշանակում հրեշտակին բոբո տենալը :D

davidus
27.09.2011, 14:15
Յա, բա տենց բան են ասում, ոնց կարող ա Լևոնի պես արդար, անկաշառ, գրագետ ու մաքուր մարդու ասածները համարել բիսեդկի բամբասանք? ;) Ինչպիսի անհարգալից վերաբերմունք (միանում եմ :D) ՀՀ առաջին նախագահի խոսքի նկատմամբ :D

ՀՀՇ-ի անվան մեկ այլ մեկնաբանություն ինքը ժողովուրդն է կնքել։ Էնպես որ ես առանձնապես ավելացնելու բան չունեմ։ Դու ինչի չես տեսել թե Սերժը ինչ էնտուզիազմով ու ոգևորությամբ ա խոսում։ Բա Լևոնին հավատանք, սրան չէ :love

Բաս սա http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2291426&viewfull=1#post2291426 չես կարդացել? (մանավանդ երկրոդ պարբերությունը) :))

Դե հիմա էդ մարդն էլ տենց ա մտածում, բան չես կարա անես։ Էնպես չի, որ մեր վրա դրած ա Լևոնի սև ՊՌ անելը ու մեր խնդիրն ա Չուկին համոզելը, որ ինքը սխալվում ա... :))

Varzor
27.09.2011, 14:35
ՀՀՇ-ի անվան մեկ այլ մեկնաբանություն ինքը ժողովուրդն է կնքել։ Էնպես որ ես առանձնապես ավելացնելու բան չունեմ։
Հա, Իսրայել Հակոբ-Կոխյանը նույնիսկ եթերում բացեց ՀՀՇ հապավումը: Բայց կարծես թ ՀԱԿ-ը որդեգրել է այդ հապավման բուն իմաստը :D

Դու ինչի չես տեսել թե Սերժը ինչ էնտուզիազմով ու ոգևորությամբ ա խոսում։ Բա Լևոնին հավատանք, սրան չէ :love
Դե Սերժը դեռ լևոն չի, դեռ շատ աթղթից կարդում :D Բայց կարևորը դեռ զակատ ուտելու ու պարտք վերցնելու վերաբերյալ լռում ա :D

Դե հիմա էդ մարդն էլ տենց ա մտածում, բան չես կարա անես։ Էնպես չի, որ մեր վրա դրած ա Լևոնի սև ՊՌ անելը ու մեր խնդիրն ա Չուկին համոզելը, որ ինքը սխալվում ա... :))
Դե, ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում Չուկն ինքը ամեն ինչ տեղը կբերի (եթե արդեն իսկ չի արել), բայց դժվար թե ընդունի: Հաստատ ՀԱԿ-ի ձախողումների համար հիմնավորում կգտնի և այդ հիմնավորման մեջ մեծ դեր կունենանք մենք` դիվանին նստածներս ;)

Chuk
27.09.2011, 14:45
Այո, ճիշտ ես, փաստ չկա, ճիշտ այնպես, ինչպես ոչ մի փաստ չկա էսօրվա էս կեղտոտ իրականության համար որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու համար։ Չնայած ամեն կողմից տարատեսակ հանցագործությունների մասին ենք բարձրաձայնուն ու սրան նրան մեղադրում։ Համենայն դեպս էդ փաստերին լայն մասսաները, բացի նույն բիսեդկի կարգի զրույցներից այն կողմ, չէն տիրապետում։ Սա զուտ ելնելով քո մատնանշած ՓԱՍՏԱՑԻ-ով պիտակավորումից։
Ինչի՞ չկա: Կա, բիսեդկի մակարդակից էն կողմ մեղադրանքների տոպրակ կա՝ կոնկրետ հիմնավորումներով: Անտեսելով առկա վերաբերմունքը կոնկրետ փաստաթղթերի վերաբերյալ ես մի քանիսը կմատնանշեմ.
- Քոչարյանին ՀԱԱԳԱՅԻ դատարան հանձնելու համար մեղադրանքների փաթեթ, որն ուղարկված է ՀԱԱԳԱ,
- Նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող մեղադրանքներ, այդ թվում փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ Սերժն ուղղակի իրավունք չուներ առաջադրվել, որ չեն ապահովվել նախընտրական հավասար պայմանները, որ ընտրությունները կեղծվել են, այդ ամենը ներկայացված ՍԴ, որի որոշումը, բոլորս ենք հիշում, կայացվել է արտակարգ դրության պայմաններում,
- Վերջերս երկխոսության շրջանակներում ՀԱԿ-ի պատրաստած փաթեթը, որում մանրամասն շարադրված է թե՛ վերևում գրածս, թե՛ այլ բաներ,
- Փաստահավախ խմբի ու մասնավորապես փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների զեկույցները,
և այլն:

Սրանք արդեն բիսեդկի բամբասանքի մակարդակ չեն, ի տարբերություն մազութի մասին հավայի խոսակցություններին ու նման բաներին, Վարզորի նշած անհստակ կետերին (այս մասնակիցն, օրինակ, գրել է «1996թ. միջադեպերը, քո կարծիքով պետական հանցագործություն չեն? Դրանք փաստեր չեն?» և մնում է ընդամենը կռահել թե այս մարդն ինչ է ուզում ասել: Եթե ուզում է ասել, որ ընտրությունները կեղծվել են, դա մի թեմա է, եթե ուզում է ասել, որ բախում է տեղի ունեցել, այլ թեմա է, կրկնում եմ, անհստակ ու ոչինչ չասող կետ, ինչպես և ասենք երկրորդ կետը, որտեղ անհստակ գրում է « ՀՀ տարածքում գտնվող պետական գույքի (գործարաններ, հանքեր և այլ):» Գույքի՞ ինչ: Էս կիսատ նախադասությամբ էդ մարդն ի՞նչ ա ուզում ասել: Օրինակ իմ մոտ տպավորություն ա, որ քուչում ինչ-որ բան ա լսել, բայց լրիվ չի լսել, դրա համար ինչքանը լսել ա, գրել ա, առանց նախադասության ավարտի լսելու, որ հետո կրկնի):

Ապեր, ես դեմ չեմ, Վարզորի հնարավոր նկատի ունեցած ցանկացած հարցը թող քննարկման առարկա դառնա, ավելին, թող քննության առարկա դառնա, երբ որ մեր դատարանները կլինեն անաչառ: Բայց առայժմ դրանք բիսեդկի մակարդակի զրույցներ ու օդի մեջ մեղադրանքներ են, որոնք կարող են ունենալ միայն մեկ նպատակ. այսօրվա իրականությունից մեզ շեղել:

Ինչ վերաբերվում ա պատասխանատվությանը, ապա ի սեր Աստծու, իմ նպատակը չի Սերժին պատասխանատվության ենթարկելը: Ես ուզում եմ, որ երկրումս օրենք գործի: Այսօր անօրինականության հետ ես շփվում եմ ամեն քայլի, անօրինական է եղել իր ընտրությունը, դրա համար ես պահանջում եմ իր հրաժարականը, այլ ոչ թե իրան դատարանի առաջ կանգնացնելն ու պատասխանատվության կանչելը: Եթե այնուամենայնիվ ինքը օրինական կարգեր կհաստատի, ես պատրաստ եմ նաև սպասել հերթական ընտրություններին, այլ ոչ թե ակնկալել ու ձգտել արտահերթին, իսկ հերթականին ձեն կտամ նրան, ում կուզեմ: Բայց էսօր դա ռեալ չի:

Ինչ վերաբերում ա պետական հանցագործությանը. պետական հանցագործություն ա համարվում պաշտոնյայի՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ յուրաքանչյուր գործողություն, որի արդյունքում քաղաքացու մի մազը կծռվի, բյուջեից 1 դրամ կպակասի, պետական սեփականությոն համարվող գույքը առանց երկար բարակ մտածելու կոպեկներով կմասնավորեցվի, կաշառակերությունը կբարգավաճի... ու մի շարան այսպիսի գործողություններ։ Թե՞ պետական դավաճանություն ա համարվում մենակ շպիոնությունը։ Չէ ապեր, պետական հանձագործությունը մենակ դա չի։ Ու ոչ ոք թող չփորձի ՀՀ նախագահներից որևիցե մեկին շատ կամ քիչ չափով համարի պետական հանցագործ։ Պետական հանցագործությունը չափ ու սահման չի ճանաչում։ Ու դրա ապացուցման համար Հաագայի դատարանի կարծիքը պետք չի։ Ցանկացած մեր խոսակցության ժամանակ մենք շեշտը հստակ դնում ենք ժողովրդի կամաարտահայտության վրա։ Իսկ դրանից ավելի մեծ «դատավճիռ» քաղաքական գործչի համար չպիտի լինի (անկախ նրանից, թե քանի հոգի ա զբաղվում սև ու սպիտակ PR-ով,սևացնելով ու արդարացնելով)։ Ժողովուրդը ապուշ չի, ու թող ոչ մի իրա արևին շախմատ խաղացող չփորձի ժողովրդի աչքի տեսածը, ապրածը վերաիմաստավորել ու նոր լույսի ներքո ներկայացնել։ Սա առնվազն անբարոյականություն ա ու էլ մի այլ կարգի ակնհայտ ու զզվանք առաջացնող։

Ապեր, ցանկացած հանցագործություն ու ցանկացած գործողություն ա չափ ու սահման ճանաչում:
Առանց խորանալու կասեմ շատ կարճ. մի բան ա, օրինակ, երբ խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրում ես ու բախման հետևանքով 10 զոհ ա լինում, իսկ դրան նախորդած ա լինում նախագահի պրովակացիաները (օրինակ կրակող ցուցարների մասին հայտարարումը, որը հետո չի հաստատվում), մեկ այլ բան ա ԱԺ շենքը գրավող, պատգամավորներ, ԱԺ նախագահ ու փոխնախագահ ծեծող ժողովրդի ցրելն՝ առանց որևէ զոհի: Եթե որևէ մեկը սրանք ուզում ա նույնացնի, դա իր գործն ա, բայց սրանք չեն ու չեն կարող լինել նույնական:

Կներես էլի, Չուկ ջան, որ հարցնում եմ. բա էդ դեպքում ինչի ա ՀԱԿ-ը «սերժիկ հեացիր» ու «լևոն նախագահ» գոռում։ Եթե պահանջ ունենք, ապա պահանջները ներկայացնենք, ինչի էինք սկզբից ավազակապետության կազմաքանդման մասին դեմագոգում, իսկ հետո արդեն կտրուկ փոխում պահանջները։

Ապեր, դու ի՞մ հետ ես խոսում, թե՞ ՀԱԿ-ի:
Ես գոռում եմ «Սերժիկ հեռացիր» ու «Լևոն նախագահ», որովհետև տեսնում եմ դրա անհրաժեշտությունը: Բայց կրկնում եմ, եթե Սերժիկը երկիրն օրինական դաշտ կբերի, ես իմ քայլերը կվերագանահատեմ:

Հիմա, փաստորեն, եթե Սերժը, էս ամեն գրածիդ իմիտացիա ստեղծի, ու դու էլ ՓԱՍՏԱՑԻ ապացույց չունենաս, որ դա ընդամենը իմիտացիա էր, ի՞նչ ես անելու (պարզ ա, խոսքս քեզ չի ուղղված)։

:))
Եթե կարճ, ապա ես ու մյուսներն ունակ ենք գնահատել ու տարբերել իմիտացիան իրականից:

Արտակ ջան, հազար անգամ գրել եմ, բայց էս գարնանից արդեն վերջնականապես համոզվեցի, որ ՀԱԿ-ը իրոք էսօր իր անելիքը հստակ չի պատկերացնում, ես կասեի՝ բացարձակ չի պատկերացնում։ Ոչինչ չասող ելույթները հլը մի կողմ... Ի՞նչ ա ուզում էդ կառույցը. 2008-ին ես շատ պարզ տեսնում էի, թե ինչ ա ուզում։ Ու գործողություններն էլ էին դա ցույց տալիս։ Բայց էսօր, ՀԱԿ-ը բացի մուտիլովչիկությունից ուրիշ բան չի անում. ու սա իսկականից ակնհայտ ա, Արտակ ջան, համոզված եմ, որ դու էլ ես սա տեսնում։ ՀԱԿ-ը մի հատ մեծ կաթսայով փլավ ա եփել, ու հիմա ինքը չի կարողանում իր եփած փլավը մինչև վերջ ուտի։ Հազարներով մարդիկ անկեղծորեն հավատում են էդ կառույցին, պայքարում են իրենք ուժերի ներածի չափով, բայց արդյունքում բացի հանրահավաքում <հիմա, այո, լևոն նախագահ, սերժիկ ես քո ***> գոռալուց ու ելույթ լսելուց ուրիշ բան չեն ստանում։ Երեք տարին չափազանց երկար ժամանակ էր, որպեսզի գոնե մի փոքր շոշափելի արդյունք տեսնեինք ԲՈԼՈՐՍ։ Բայց չգիտես ինչի էդ արդյունքը մենակ ՀԱԿ-ն ա տեսնում, իսկ արդյունքի բացակայության մասին բարձրաձայնողը՝ իշխանության ջրաղացին ջուր լցնող։

Իմ գնահատմամբ, ՀԱԿ-ը էսօր ուղղակի պատրաստ չի իշխանությունը ամբողջությամբ վերցնելու, ու ժամանակը ձգելու և ԱԺ ընտրություններին խորհրդարան մտնելու կռիվները դրա վառ ապացույցն են։ ՀԱԿ-ի գերակա խնդիրը ժողովրդի մեծաքանակությամբ իշխանութունների աչքը վախացնելն է, որ քիչ կեղծեն ընտրությունները։ Առավելագույնը, ինչ ներկա պահին ի զորու է ՀԱԿը, սա է...
Դավ ջան, չեմ ուզում քննարկել քո՛ գնահատականները, որովհետև դրանք իսկապես քո՛ գնահատականներն ու պատկերացումներն են: Որ մեկս ենք ճիշտ, ցույց կտա ժամանակը, ինչպես միշտ: Այս հատվածում ուղղակի ուզում եմ ասել, որ ես քո գնահատականներին բոլորովին համաձայն չեմ ;)

Chuk
27.09.2011, 14:49
Դե, ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում Չուկն ինքը ամեն ինչ տեղը կբերի (եթե արդեն իսկ չի արել), բայց դժվար թե ընդունի: Հաստատ ՀԱԿ-ի ձախողումների համար հիմնավորում կգտնի և այդ հիմնավորման մեջ մեծ դեր կունենանք մենք` դիվանին նստածներս ;)
Վարզոր ջան, շատ կարճ, ես հասկանում եմ, որ դու խոցված ես, իմ խոսքերը բիսեդկայի ոճ համարելուց, իսկ խոցվածությունդ գալիս ա ներքուստ ասածիս իրավացիությունը զգալուց, բայց փորձիր հնարավորինս քիչ «կախվել» իմ անունից կամ մականունից ու խոսքերից: Չուկը (էդ ես եմ) ի տարբերություն բաժնում գրառումներ անող շատերի ունակ ա իր սխալները տեսնելու դեպքում դրանք խոստովանել ու բազմիցս արել ա, ի տարբերություն էդ նույն շատերի, որ զգալուց ու հասկանալուց հետո բացել են կռուտիտների շտեմարանը: Հիշի՛ր, որ քո հակառակորդն ամեն դեպքում ես չեմ ու հեչ կարիք չկա ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան խոսելուց էլի ինձ հիշել ու քո հին խոցվածությունը ;)

Varzor
27.09.2011, 15:00

Չուկ ջան, հաստատ խոցված չեմ, քանի որ միանշանակ սպասում էի քո նմանատիպ ռեակցիային ;) Ես գիտեմ, և նույնիսկ համոզված եմ, որ դու իմ հակառակորդը չես: Անունիցդ կախվելու բնավ մտադրություն չեմ ունեցել, սակայն եթե կոնտեքստից այդպես է ստացվել, ներող` նպատակադրված չեմ արել: Ասեմ, որ չեմ էլ մտածում, որ սխալներդ չես ընդունի, ինչպես և ինքս առանց քաշվելու ընդունում եմ իմ սխալները:
ՄԻ խոսքով` անցանք :)

Varzor
27.09.2011, 15:19
(այս մասնակիցն, օրինակ, գրել է «1996թ. միջադեպերը, քո կարծիքով պետական հանցագործություն չեն? Դրանք փաստեր չեն?» և մնում է ընդամենը կռահել թե այս մարդն ինչ է ուզում ասել: Եթե ուզում է ասել, որ ընտրությունները կեղծվել են, դա մի թեմա է
Հենց էդ էլ ին նկատի ունեի, իսկ են գրածդ "բախումը" ոնց որ եվրոմիության փաղաքշական զեկույցից լինի: Եթե ԱԺ դարպասները կոտրելը ու ԱԺ-ն գրոհով վերցնելն ու պատգամավորներին ծեծելը ուղղակի բախում է, ապա թող այդպես լինի:

ՀՀ տարածքում գտնվող պետական գույքի (գործարաններ, հանքեր և այլ):» Գույքի՞ ինչ: Էս կիսատ նախադասությամբ էդ մարդն ի՞նչ ա ուզում ասել: Օրինակ իմ մոտ տպավորություն ա, որ քուչում ինչ-որ բան ա լսել, բայց լրիվ չի լսել, դրա համար ինչքանը լսել ա, գրել ա, առանց նախադասության ավարտի լսելու, որ հետո կրկնի):

Ընդունեցի, նախադասությունս կիսատ է (պատճառները տվյալ դեպքում էական չեն): Լրացնեմ, որ հասկանաս, որ մեր քուչի զրուցները Ամենայն հավանականությամբ քո հագով չեն :)
ՀՀ տարածքում գտնվող պետական գույքի մսխում-յուրացում, թալանում: Սենց հասկանալի ա չէ?: Չնայած, ինձ թվում է, լավ էլ հասկացել էիր, թե խոսքն ինչի մասին է, ոնց էլ չլնի բիսեդկեքից ականջիդ հասած կլիներ ;)

Ինչ վերաբերվում ա պատասխանատվությանը, ապա ի սեր Աստծու, իմ նպատակը չի Սերժին պատասխանատվության ենթարկելը: Ես ուզում եմ, որ երկրումս օրենք գործի: Այսօր անօրինականության հետ ես շփվում եմ ամեն քայլի, անօրինական է եղել իր ընտրությունը, դրա համար ես պահանջում եմ իր հրաժարականը, այլ ոչ թե իրան դատարանի առաջ կանգնացնելն ու պատասխանատվության կանչելը: Եթե այնուամենայնիվ ինքը օրինական կարգեր կհաստատի, ես պատրաստ եմ նաև սպասել հերթական ընտրություններին, այլ ոչ թե ակնկալել ու ձգտել արտահերթին, իսկ հերթականին ձեն կտամ նրան, ում կուզեմ: Բայց էսօր դա ռեալ չի:
Ես քեզանից բան չեմ հասկանում ախպեր, համ ասում ես "ուզում եմ օրինական հանրապետություն" համ էլ ասում ես "նպատակ չունեմ մեղավորներին ու հանցագործներին պատասխանատվության ենթարկել":
Բա լավ, ոնց ա լինում օրինական պետությունը? Օրինականությունն ինչպես է հաստատվում և արտահայտվում? Քաղաքական համաներման միջոցով? Եթե Սերժի գործերն ուղարկել են ՀԱԱԳԱ, ապա իրոք կարիք կան նրան դատարանի առաջ կանգնացնելու: Թե ընտրությունների կեղծումը կամ թեկուզ և դրա մեղադրանքը արժանի չեն դատավարության? Միթե նրա միայն հեռանալը բավարար է, որպեսզի երկիրը դառնա օրինավոր?

Ապեր, ցանկացած հանցագործություն ու ցանկացած գործողություն ա չափ ու սահման ճանաչում:
Առանց խորանալու կասեմ շատ կարճ. մի բան ա, օրինակ, երբ խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրում ես ու բախման հետևանքով 10 զոհ ա լինում, իսկ դրան նախորդած ա լինում նախագահի պրովակացիաները (օրինակ կրակող ցուցարների մասին հայտարարումը, որը հետո չի հաստատվում), մեկ այլ բան ա ԱԺ շենքը գրավող, պատգամավորներ, ԱԺ նախագահ ու փոխնախագահ ծեծող ժողովրդի ցրելն՝ առանց որևէ զոհի: Եթե որևէ մեկը սրանք ուզում ա նույնացնի, դա իր գործն ա, բայց սրանք չեն ու չեն կարող լինել նույնական:

Դու էդ ժամանակ որտեղ էիր?
Այս անգամ ԱԺ ու քաղաքապետարան չգրոհեցին, որովհետև իշխանությունները անգործության չէին մատնվել ու նախօրոք միջոցներ էին ձեռնարկել պետակլան հաստատությունները պաշտպանելու համար: Ինչը չարեցին 96-ին, երևի զորք չունէին, կամ էլ հավես չունէին, կամ էլ մտածված էր:
Ես էլ ասում եմ, որ իմ աչքով եմ տեսել տեսագրությունը, թե ինչպես են ցուցարարների խորքից առաջ վազում մի խումբ մարդիք ու ոչ միայն կրակում, այլև նռնակներ են նետում զինվորների վրա: Զինվերներն էլ պատասխանում էին ցուցարարների գլխավերևում ոչ մարտական փամփուշտներով, բայց շենքերի տանքներից երկու ուղղությամբ էլ չգիտես ովքեր էին կրակում` թե զինվորների և թե ցուցարարների վրա:
Թե հիմա դրանում ով է մեղավոր և ով է անմեղ` դա իմ որոշելու խնդիրը չի, որ կանգնեմ ասեմ ՀԱԿ-ն էր մեղավոր, թե իշխանությունները: Բայց ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ լավ պլանավորված, երկուստեք համաձայնեցված և իշխանության սադրանքներով կազմակերպված երևույթ էր: Ինչպես և իշխանությունների իմացությամբ և սադրանքով եղի ունեցավ 96-ի գրոհը բախումը: Նույնիկս այդ ժամանակվա տեսագրություններում է երևում, թե ինչպես է սադրիչ խումբը մոտենում դարպասներին:
Մեկ էլ մեր ողորմածիկ սպարապետի բառերը փաստ չեն "Թեկուզ մեկն էլ 100% ձայն հավաքի, իրան ովա թողնում պրեզիդենտ դառնա?": Սա ինչ է, փաստ չի? Այդպիսի նախադասությունը ուղակի մեսիջ չի անարդարությունից բողոքողներին? Այդ հայտարարությունը նախագահը չի լսել? ԹԵ համամիտ չէր? Բա որ համամիտ չէր, ինչու չարձագանքեց?

Սենց ասեմ. 96-ի ընտրությունների կեղծված լինելու վերաբերյալ վավերագրական փաստերն իրենց ահռելիությամբ ուղղակի անհամադրելի են 2008թ.-ի կեղծիքների վերաբերյալ, բիսեդկի մակարդակից բարձրացած և հանրահավաքային մակարդակի հասած ճոռոմ արտահայտութունները: Բայց Քոչարյանի վարչակարգը դրանք ՀԱԱԳԱ չուղարկեց, դե որովհետև այդպես էին պայմանավորվել:

davidus
27.09.2011, 15:22
Ինչի՞ չկա: Կա, բիսեդկի մակարդակից էն կողմ մեղադրանքների տոպրակ կա՝ կոնկրետ հիմնավորումներով: Անտեսելով առկա վերաբերմունքը կոնկրետ փաստաթղթերի վերաբերյալ ես մի քանիսը կմատնանշեմ.

Սրանք արդեն բիսեդկի բամբասանքի մակարդակ չեն......

Չուկ, դու էս օրինակները հնարավորություն ունես բերելու, որովհետև էս հարցերով զբաղվող ա եղել։ Ուզում եմ հիշեցրած լինել, որ հանկարծ չմոռանաս, հարազատ ջան, որ էն ժամանակ, եթե որևէ մեկը փորձեր զբաղվեl մութ անկյունները փորփրելով, ապա նրա դիակը ոստիկանական տաբելային զենքից ստացած հրազնային վնասվածքով կգտնեին Հրազդանի կիրճի ծայրերից մեկում։ Ու սրա ապացույցները բազմազան են. սկսած անթաքույց տեռորից ու մահափորձերից, վերջացրած հարևանիս գնած կադիլակով, որը երկու տարի անց բռնագրավվեց՝ նախկինում իր բեռնախցիկում բարձրաստիճան ոստիկանի դիակ տեղափոխելու պատճառով։

Էնպես որ, Արտակ ջան, եթե էս ամենի մասին էկրանից չի խոսվել կամ մամուլում չի պտվել, ապա դեռ չի նշանակում, որ չի եղել։ Սա ևս մեկ հիանալի ապացույց ա էն բանի, թե ինչքան «դեմոկրատ ու ազատական» էինք մենք էն երանելի թվերին։

:))
Եթե կարճ, ապա ես ու մյուսներն ունակ ենք գնահատել ու տարբերել իմիտացիան իրականից:

Բայց քեզ փաստե՞ր պետք չեն։ Համոզված եմ, որ դրանք չես գտնի։

Lion
27.09.2011, 15:28
Chuk, բայց չասեցիր - էդ ամեն ինչը... չի եղել?

Varzor
27.09.2011, 15:32
Chuk, բայց չասեցիր - էդ ամեն ինչը... չի եղել :o
Ընդամենը ասեց, որ նախադասություններս, սովորությանս համաձայն երկար և ծավալուն չէին, ծամած չէին, նաև ակնհայտ կիսատ էին :) բայց չգիտես ինչու շատերը հասկացան, թե ես ինչ ի նկատի ունեի :pardon

Chuk
27.09.2011, 15:48
Chuk, բայց չասեցիր - էդ ամեն ինչը... չի եղել?
Եղել ա Մհեր ջան, 96 թ.-ին ընտրություն ա եղել, գործարան էլ ա եղել, նույնիսկ եղել ա էն, որ Արշակ Սադոյանը հավայի խոսել ա մազութի մասին, և այլն:

Varzor
27.09.2011, 15:55
Եղել ա Մհեր ջան, 96 թ.-ին ընտրություն ա եղել, գործարան էլ ա եղել, նույնիսկ եղել ա էն, որ Արշակ Սադոյանը հավայի խոսել ա մազութի մասին, և այլն:
Ինչպես նաև եղել են տարվա բոլոր ամիսները, շաբաթվա օրերը և օրվա ժամերը :D
Ընտրակեղծիքն էլ է եղել, գործարանների մսխելն էլ է եղել, անկախ Արշակ Սադոյանի խոսքի արժեքից, մազութն էլ է եղել (բայց տեղ չի հասել :pardon)

Lion
27.09.2011, 15:56
Դե ուրիշ ես, էլի, լրիվ Լևոնի հայտնի "Ներողության" ոճի մեջ պատասխանեցիր - որ համ պետք եղած դեպքում ասի, որ իր անցյալի համար ներողություն խնդրելա, համ էլ պետք եղած դեպքում էլ ասի, որ, չէ, ինքը ուրիշ առիթովա ներողություն խնդրել...

Chuk, առանց "Սադոյանին խառնելու", ուղղակի, "հա" կամ "չէ", պատասխանիր, այդ հարցը կարծում եմ շատերի համար է կարևոր...

Chuk
27.09.2011, 16:00
Ընդամենը ասեց, որ նախադասություններս, սովորությանս համաձայն երկար և ծավալուն չէին, ծամած չէին, նաև ակնհայտ կիսատ էին :) բայց չգիտես ինչու շատերը հասկացան, թե ես ինչ ի նկատի ունեի :pardon
Ոչ, չէի կարող հասկանալ ;) Կարող էի կռահել ու կռահել էի (թեև 96-ի ընտրությունների հաշվում կասկածում էի կոնկրետ որ պահը նկատի ունես, ընտրություննե՞րը, թե՞ հետագան, թե՞ երկուսն իրար հետ): Իսկ մնացածը կռահել էի, որտև մեր բակում էլ բիսեդկա կա, մեր ու հարևանների տներում էլ խոհանոց կա: Հա, Վարզոր ջան, ես քո բոլոր հարցադրումները համարում եմ բիսեդկի խոսակցության մակարդակի, որն, ի դեպ, առաջին անգամ շեշտադրեմ, որ որպես դրական կամ բացասական չեմ նշում, այլ որպես անվանում, որովհետև դրանք հենց էդպիսին են: Որովհետև դրանք զուտ օդի մեջ խոսակցություններ են: Որովհետև քո բերած հարցերի մի մասը վիճելի ա (օրինակ 96-ի ընտրախախտումների չափը, որ կողմի իրականացրած լինելը), մի մասն ընկալման խնդիր ա, մի մասն էլ հավայի խոսակցություն՝ ինչպես Սադոյանի հայտնի մազութի հեքիաթը: Բայց կրկնում եմ, սրանք բոլորը ընդամենն էսօրվա իրականությունից մեզ շեղել կարող են, ու ոչ ավել:

Կրկնեմ համենայն դեպս նորից. ես դեմ չեմ քո ակնարկած դեպքերից յուրաքանչյուրը քննարկման, անգամ քննության նյութ սարքելուց, բայց այժմ դրա պատեհ ժամանակը չի: Իսկ քննությունը, իրավական հարթությունում, այսօրվա համակարգը հաշվի առնելով կարող եմ արժանահավատ համարել միայն ու միայն օրինակարգ իշխանության հաստատումից ու արդար դատական համակարգ հիմնելուց հետո:

Սակայն իմ տեսակետն էն ա, որ մենք պետք է կարողանանք հասնել օրինակարգ իշխանության հաստատմանը ու նոր էջով օրինականության հաստատմանն ու ամրապնդմանը: Ես կարծում եմ, որ օրինակարգ իշխանության ստեղծումից հետո ՊԵՏՔ ՉԻ հատ առ հատ քննել նախկինում եղած բոլոր մեղադրանքները, այլ միայն դրանցից ամենա«սարսափելիները»: Օրինակ իմ համար էդպիսին է մարտի 1-ի դեպքը, բայց ես բոլորովին չեմ հավակնում լինել որոշողը, թե որն ա ամենա«սարսափելին»: Դա պետք ա լինի առաջին հերթին հասարակական պահանջ, և ի սեր Աստծու, եթե հասարակական պահանջը կլինի քննել այսպես կոչված «մազութի գործը», իմ գնահատականով՝ հնարովի գործը, ապա ես կլինեմ պահանջողների ու փողոցում կանգնածների շարքում, ով կպահանջի այդ հարցի բաց, թափանցիկ, հրապարակային ու արդան քննարկում:

Կրկնում եմ. էսօր նորից էդ խնդրին անդրադառնալու պահը չի, պետք ա առաջ գնալ:

Chuk
27.09.2011, 16:01
Դե ուրիշ ես, էլի, լրիվ Լևոնի հայտնի "Ներողության" ոճի մեջ պատասխանեցիր - որ համ պետք եղած դեպքում ասի, որ իր անցյալի համար ներողություն խնդրելա, համ էլ պետք եղած դեպքում էլ ասի, որ, չէ, ինքը ուրիշ առիթովա ներողություն խնդրել...

Chuk, առանց "Սադոյանին խառնելու", ուղղակի, "հա" կամ "չէ", պատասխանիր, այդ հարցը կարծում եմ շատերի համար է կարևոր...
Մհեր, գնա ֆռֆռա, ես քո մոտ հարցաքննության չեմ ու չունեմ քո հարցին պատասխանելու: Լա՞վ:

Varzor
27.09.2011, 16:40
Ոչ, չէի կարող հասկանալ ;) Կարող էի կռահել ու կռահել էի (թեև 96-ի ընտրությունների հաշվում կասկածում էի կոնկրետ որ պահը նկատի ունես, ընտրություննե՞րը, թե՞ հետագան, թե՞ երկուսն իրար հետ): Իսկ մնացածը կռահել էի, որտև մեր բակում էլ բիսեդկա կա, մեր ու հարևանների տներում էլ խոհանոց կա: Հա, Վարզոր ջան, ես քո բոլոր հարցադրումները համարում եմ բիսեդկի խոսակցության մակարդակի, որն, ի դեպ, առաջին անգամ շեշտադրեմ, որ որպես դրական կամ բացասական չեմ նշում, այլ որպես անվանում, որովհետև դրանք հենց էդպիսին են: Որովհետև դրանք զուտ օդի մեջ խոսակցություններ են: Որովհետև քո բերած հարցերի մի մասը վիճելի ա (օրինակ 96-ի ընտրախախտումների չափը, որ կողմի իրականացրած լինելը), մի մասն ընկալման խնդիր ա, մի մասն էլ հավայի խոսակցություն՝ ինչպես Սադոյանի հայտնի մազութի հեքիաթը: Բայց կրկնում եմ, սրանք բոլորը ընդամենն էսօրվա իրականությունից մեզ շեղել կարող են, ու ոչ ավել:
Չէի էլ կասկածում որ կռահել ես :) Դե եթե դու համարում ես, որ իմ հարցադրումմները բիսեդկի մակարդակի են, ապա քո հռետորաշունչ պատասխանները ինձ ավելի շատ ՍՄԿԿ համագումարների ճառեն են հիեշցնում, որոնցում ասում էին բարձրաձայնում էին այնպիսի բաների մասին, որոնց թյուր լինելու վերաբերյալ վստահ էին համագումարի բոլոր մասնակիցները, բայց միևնույն է ծափահարում էին, իսկ այդ ընթացքում բիսեդկաներում հասունանում էր անկախության ձգտումը ու գործընթացը: Տեսար որը արդյունք տվեց? համագումարի ճառերը, թե բիսեդկի զրուցները? Պատասխանը ինքդ գիտես :)
Իսկ նախընտրական խախտումների մասին ուղղակիորեն արտահայտվել է Վ. Սարգսյանը, արտահայտությունն արդեն իսկ մեջ եմ բերել: Հուսով եմ չես հերքի, որ արել է այդ արտահայտությունը և որ այն նշանակում է, որ ընտրությունները ֆալսիֆիկացվել են:

Կրկնեմ համենայն դեպս նորից. ես դեմ չեմ քո ակնարկած դեպքերից յուրաքանչյուրը քննարկման, անգամ քննության նյութ սարքելուց, բայց այժմ դրա պատեհ ժամանակը չի: Իսկ քննությունը, իրավական հարթությունում, այսօրվա համակարգը հաշվի առնելով կարող եմ արժանահավատ համարել միայն ու միայն օրինակարգ իշխանության հաստատումից ու արդար դատական համակարգ հիմնելուց հետո:
Միանշանակ համամիտ եմ` հաստատենք օրինական կարգեր, հետո սկսենք քաղել այդ կարգերի արդյունքները, այդ թվում և մեղավորներին տանք ՕՐԵՆՔՈՎ հասանելի պատիժները, իսկ սխալ մեղադրվածներին ՕՐԻՆԱԿԱՆ արդարացնենք:

Սակայն իմ տեսակետն էն ա, որ մենք պետք է կարողանանք հասնել օրինակարգ իշխանության հաստատմանը ու նոր էջով օրինականության հաստատմանն ու ամրապնդմանը: Ես կարծում եմ, որ օրինակարգ իշխանության ստեղծումից հետո ՊԵՏՔ ՉԻ հատ առ հատ քննել նախկինում եղած բոլոր մեղադրանքները, այլ միայն դրանցից ամենա«սարսափելիները»: Օրինակ իմ համար էդպիսին է մարտի 1-ի դեպքը, բայց ես բոլորովին չեմ հավակնում լինել որոշողը, թե որն ա ամենա«սարսափելին»: Դա պետք ա լինի առաջին հերթին հասարակական պահանջ, և ի սեր Աստծու, եթե հասարակական պահանջը կլինի քննել այսպես կոչված «մազութի գործը», իմ գնահատականով՝ հնարովի գործը, ապա ես կլինեմ պահանջողների ու փողոցում կանգնածների շարքում, ով կպահանջի այդ հարցի բաց, թափանցիկ, հրապարակային ու արդան քննարկում:
Կրկնում եմ. էսօր նորից էդ խնդրին անդրադառնալու պահը չի, պետք ա առաջ գնալ:
Հա քո համար մարտի մեկի դեպքերն են ամենասարսափելին, իմ համար էլ են դրանք սարսափելի, բայց անցած 20 տարիների ընթացքում, մանավանդ առաջին 10-նամյակի տարիներին տեղի ունեցած միջադեպերը պակաս սարսափելի չեն: Իսկ այդ "սարսափելության" դասակարգումը քրեական օրենսգրքում վաղուց դրված է և դասակարգվում է հոդվածներով և ազատազրման տարիներով:
Հիմա եթե հասարակական պահանջ չլինի ինչ-որ մեկի սպանությունը քննելը, ուրեմն չպիտի քննեն??? Էս ինչ ա գրում?, Էս ինչ եմ կարդում? Էս ինչ եմ մտածում...?
Ոստիկանությունն ու դատախազությունը առաջին հերթին պիտի բավարարեն ոչ թե հասարակական պահանջները, այլ օրենքի պահանջները, իսկ հասարակական պահանջների բավարարման համար անհրաժեշտ օրենքները կընդունի պատկան մարմինը` ԱԺ-ն:
Թե չէ հիմա, որ ժողովուրդը պահանջի, որ Վանոյին չենք դատելու, ինչ? գործը կարճելու են? Քաղաքական և տնտեսական սպանությունները նույնպես պիտի հասարակական պահանջով քննվեն? Պետական ունեցվածքի հափշտակումները նույնպես? Թե հասարակությանը դրանք չեն հետաքրքրում?: Օրենքը պարտավոր է կատարել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու արդարացի և օրինական պահանջը: Եթե թեկուզ մեկ մարդ հայց ներկայացնի մազութի գործով այն ՊԱՐՏԱՎՈՐ են քննել , առանց հասարակական պահանջին սպասելու:

Չեմ ասում, թե անընդհատ ետ նայենք ու առաջ չգնանք, բայց առանց անցածը հիշելու առաջընթաց չի լինում: Հիմնվելով անցյալի վրա, ապրում ենք ներկայում և մտածում ենք ապագայի մասին:

Chuk
27.09.2011, 16:51
Վարզոր, առանց գրածներիդ անդրադառնալու ևս մեկ հստակեցում անեմ ու էս թեման փորձեմ շրջանցել, որովհետև ես համարում եմ, որ հիմա այդ քննարկման պահը չի:
Երբ ասում եմ, որ պարտադիր չի ամեն ինչը քննել նկատի ունեմ էն, որ օրինակ եթե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա բոլորովին պարտադիր չի գտնել ու պատժել անկախության տարիներին կաշառք վերցրած ու կաշառք տված բոլոր անձանց: Ավելի կարևոր է կարողանալ հասնել նրան, որ նոր կաշառքներ չլինեն: Բայց այ ամենաաղմկահարույց դեպքերը պետք է քննել: Ու սա անկախ նրանից, որ քրեական օրենսգիրքը ենթադրում է, որ պետք է դատվեն բոլոր կաշառակերները:

Varzor
27.09.2011, 17:00

Չե ախպեր ջան, որ կղմից էլ նայենք, միևնույն է մազաչափ համամիտ չեմ քո տեսակետին: Ինչ է նշանակում "ապա բոլորովին պարտադիր չի գտնել ու պատժել անկախության տարիներին կաշառք վերցրած ու կաշառք տված բոլոր անձանց:"?? Եթե այդպիսի փաստերըհայտնի են, ապա ինչն է խանգարում քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի փաստերի վրա? Փաստորեն քրեական օրենսգրքի տեսանկյունցի հետադարձում չպիտի ունենանք? Էդա քո պատկերացրած օրինական երկիրը?
Դե ինչ ասեմ, քանի ՀԱԿ-ը իշխանության չի եկել, որքան կարող ենք օգուտ քաղենք այն հանգամանիքց, որ հետո մեր օրինախախտումները "ջրվելու են", որովհետև հազիվ թե լինեն ավելի ազմկահարույց, քան օրիգարխների կատարածները :D
Գտնում եմ, որ այս թեմայով ինձ լիովին պարզ է քո դիրքորոշումը և այլևս այս առումով քննարկումը շարունակելու իմաստ չեմ տեսնում :)

Տրիբուն
27.09.2011, 20:35
Էս կլոունին ասեք քիչ խոսա էլի, առանց էն էլ ամեն խոսացածը մի հատ բլթոց ա - Գալուստի մի քիչ ինծիլիգենտ, ակնոցավոր ու թրաշված տեսակն ա

Ժողովուրդը պետք է նորից մտնի խաղի մեջ. Լևոն Զուրաբյան (http://www.tert.am/am/news/2011/09/27/zurabyan/)

«Չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ մեկը, որն ունի պատրանք, թե իշխանությունները պատրաստ են որևէ զիջման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ իրենք իշխանություններին մինչև այս ամսվա վերջ էին ժամանակ տվել արտահերթ ընտրությունների հարցում որոշում կայացնելու համար: Ըստ նրա՝ իշխանությունները պատրաստ էին զիջման գնալ ՀԱԿ-ի գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո, բայց հիմա ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին, և հիմա գտնում են, որ այլևս զիջումների կարիք չկա:

«Իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը, ուստի այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը պետք է նորից մտնի խաղի մեջ և իշխանություններին իր ձայնը հասցնի լրիվ ուղիղ ձևով՝ հանրահավաքների բազմամարդությամբ, վճռականությամբ և կոնկրետ գործողություններով»,- հայտարարեց նա՝ կոչ անելով ժողովրդին սեպտեմբերի 30-ին ներկայանալ հանրահավաքին: Զուրաբյանի խոսքով՝ գալիք հանրահավաքը կրկին դառնալու է ժողովրդի ինքնակառավարման ֆորում, որը կորոշի ընդդիմության հետագա ծրագրերը: Նա նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով»,- ասաց նա՝ կոչ անելով իրենց համակիրներին առաջարկություններ ներկայացնել զանգվածային միջոցառումների ծրագրերի մշակման առումով:

Կոնգրեսի համակարգողը նշեց, որ իշխանություններն իրենք են որոշում, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները: Ըստ նրա՝ եթե իշխանությունները քաղաքակիրթ են, սկսում են բանակցություններ: «Չեմ կարծում, որ մեր իշխանությունները կընտրեն քաղաքացիական պատերազմի և արյունահեղության ճանապարը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մենք հո չե՞նք ուզում այս իշխանությունների հետ վարվել Քադաֆիի նման. Զուրաբյան (http://www.tert.am/am/news/2011/09/27/zurabyan3/)

«Երկխոսությունը այսօր որպես իրավիճակի լուծման գործիք, չի գործում, այն գնացել է երկրորդ պլան»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ երկխոսության այժմ չաշխատող գործիքը իրենք չեն կարող դեն նետել, բայց պարտավոր են ավելի հզոր կամ ազդեցիկ գործիքներ կիրառել:

«Մենք հո չենք ցանկանում այս իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես Լիբիայի ժողովուրդը՝ Քադաֆիի հետ: Մենք նման պլաններ չունենք»,- շարունակեց Լևոն Զուրաբյանը՝ չբացառելով, որ իրենք կշարունակեն երկխոսությունը: Զուրաբյանն ասաց, որ ինքը չի կարող նշել, թե կոնկրետ ինչ քայլ են իրենք սպասում իշխանությունից, ապա ավելացրեց. «Բայց դա պետք է լինի մի քայլ, որը ամբողջ հասարակությանն ապացուցում է, որ ռեժիմը գնում է դեպի Հայաստանի ժողովրդավարացում, բայց դա պետք է աներկբա լինի»:

Ըստ Զուրաբյանի՝ իր պայքարում ՀԱԿ-ը ազատ է ընտրելու Հայաստանի սահմանադրությամբ թույլատրված ճնշումների զինանոցի գործիքները: Ինչ վերաբերում է բախումների հնարավորությանը, նա նշեց. «Մենք մեր կողմից երաշխավորում ենք մեր գործողությունների բացառապես խաղաղ ընթացքը»:

Ժողովուդրը ակտիվացավ, ակտիվությունը տարանք երկխոսության: Երկխոսող մյուս կողմը մեզ պասլատ արեց, մենք հիմա էլի ուզում ենք, որ ժողովուրդը ակտիվանա, բայց Քադաֆի չենք անելու, այլ էլի գնալու ենք երկխոսության: Երկխոսություը որպես գործիք այսօր չի գործում, բայց մենք պատրաստ ենք գնալ երկխոսության, ու վերջում, մենք ուզում ենք երկխոսել, բայց չգիտենք թե իշխանություններից կոնկրետ ինչ ենք ուզում: Արա բա ինչի՞ մասին եք երկխոսում, որ դուք էլ չգիտեք, թե ձեր ուզածն ինչ ա: Արա, էս ովքե՞ր ենք, արա:

Ու էս որերոդ անգամն են ժողովրդից ուզում, որ ժողովուրդը իրանց տեղը առաջարկություններ ներկայացնի զանգվածային միջոցառումների մասին: Հանուն ինչի՞, որ էլի գնան երկխոսությա՞ն: Ժողովուրդը երկխոսություն ա ուզում, ախպեր, գնացեք երկխոսեք, ձեր ցավն էլ տանեմ:

Տրիբուն
27.09.2011, 20:40
Մարտի մեկի մասին ԵԽԽՎ հայտարարությունից հետո, երկրորդ ապտակը ՀԱԿ-ին սիրված միջազգային հանրության կողմից, ամեն ձև: Երկխոսեք, լավ բան ա, իրար արժան եք ...

Լևոն Տեր-Պետրոսյանն է ժառանգություն թողել այս դժվար իրավիճակը. Գերմանիայի դեսպան (http://www.tert.am/am/news/2011/09/27/ambassador/)

Նախկին նախագահն է այս դժվար իրավիճակը որպես ժառագնություն թողել Հայաստանին: Նման համոզմունք այսօր հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը` «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» քննարկման ընթացքում` նշելով, որ Հայաստանի պատգամավորների հետ մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել, որտեղ ևս ընդգծվել է, որ նախկին նախագահն է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար:

«Ես առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ լսել եմ, որ նա անընդհատ քննադատում է բոլոր ընտրությունները: Ես ասացի նրա խորհրդականներից մեկին` իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանն է մասնակցել, իսկ ի՞նչ կասեք այն միջադապերի մասին, որոնք տեղի են ունեցել 1994-1997 թվականներին: Նրա խորհրդականն ինձ հարցրեց, թե ով է ինձ նման տեղեկություն տրամադրել ու ասաց, որ իմ ինֆորմացիան սխալ է: Սակայն ես կարծում եմ, որ պետք է անկեղծ լինել ընդունելու քննադատությունը»,- նկատեց դեսպանը:

Նրա խոսքով` օլիգարխիկ երևույթների թեման ցավոտ է, սակայն «այն ժամանակվա քաղաքականության արդյունքում հիմք դրվեց այն գործընթացի, որ տնտեսությունն օլիգոպոլացվեց»:

Այո, անկեղծ լինել..... էս ա մեր ուղածը, այ ...... , թե չէ հավայի ջեբում գազեր թողնել ինչքան ուզում ես քսան տարի ա լսում ենք ... այ երկխոսողներր..

Տրիբուն
27.09.2011, 20:42
Վարզոր, առանց գրածներիդ անդրադառնալու ևս մեկ հստակեցում անեմ ու էս թեման փորձեմ շրջանցել, որովհետև ես համարում եմ, որ հիմա այդ քննարկման պահը չի:
Երբ ասում եմ, որ պարտադիր չի ամեն ինչը քննել նկատի ունեմ էն, որ օրինակ եթե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա բոլորովին պարտադիր չի գտնել ու պատժել անկախության տարիներին կաշառք վերցրած ու կաշառք տված բոլոր անձանց: Ավելի կարևոր է կարողանալ հասնել նրան, որ նոր կաշառքներ չլինեն: Բայց այ ամենաաղմկահարույց դեպքերը պետք է քննել: Ու սա անկախ նրանից, որ քրեական օրենսգիրքը ենթադրում է, որ պետք է դատվեն բոլոր կաշառակերները:

Չարաչար սխալվում ես, ՊԱՐՏԱԴԻՐ Ա, քանի որ նոր կաշառակերությունը առաջանում ա անպատժելիության պատճառով, ու ոչ մի նոր կաշառակերի չես կարող համոզել, որ ինքը կպատժվի, եթե մինչև հիմա ոչ մի հին կաշառակեր չի պատժվել:

Mephistopheles
27.09.2011, 20:52
1. 1996թ. միջադեպերը, քո կարծիքով պետական հանցագործություն չեն? Դրանք փաստեր չեն?
2. ՀՀ տարածքում գտնվող պետական գույքի (գործարաններ, հանքեր և այլ): Միթե ՀՀ նախագահը այդ ամենից տեղյակ չէր? Տեղյակ չէր, քանի որ մարդիք դրա մասին ոչ խոսում էին, ոչ էլ բարձրաձայնում?
3. Արշակ Սադոյանի սիրած մազութի թեման, որը տենց էլ տակովն արին
4. 90-ականների սկզբին եղած, բայց չտրամադրված էլ. հոսանքը:
5. Հայկական բանակի առաջխաղացումը դադարեցնելու հրամանը` հրամանը տրվել էր նախագահի կողմից, այն դեպքում, երբ մեր "սիրելի" նախագահը հաստատ այնքան չի հասկանում ռազմական ստրատեգիայից, որքան հասկանում էին մեր առաջատար հրամանատարները:
6. Նախիջևանից բառիս բուն իմաստով փախչող ադրբեջանցիների հոսքի կանգնեցումը` արհեստականորեն Նախիջևանը պահպանվեց Ադրբեջանի համար:
7. ՀՅԴ անդամների ձերբակալություններն ու հալածանքները
8. Քաղաքական և տնտեսական սպանություններ
9. ՀԱԲ-ի անդամների ձերբակալությունը և սպանությունները
...

Մենակ չասես, որ նախագահն այս ամենից տեղյակ չէր, չեր իմանում, դրա հետ կապ չուներ և այլն նմանատիպ փչոցներ: Ոնց կարող է նախագահը չիմանալ մի բանի մասին, որի մասին խոսում են բալար Չուկի ի չսիրած բիսեդկաներում, լրատվամիջոցներում?
Ոնց կարող է կապ չունենալ, եթե իմացել է, ու ոչ մի միջոց չի ձեռնարկել դա կանխելու համար? Չէ որ հանդիսանում էր պատերազմող երկրի ղեկավարը և գլխավոր հրամանատարը?
Ինչա, Վանոն իրա ընկերը չէր, Հրանտ Բագրատյանը իր հետ ոչ մի կապ չուներ? ՀՀՇ-ի հետ էլ կապ չուներ?

Փաստերն այնքան շատ են, որ թվարկելու համար օրեր են պետք: Այլ հարց է, որ տվյալ փաստերը չեն քքնվել, դրանց ընթացք չի տրվել, մի մասն էլ բարդվել է սրա-նրա վրա: Հիմա ինչ?
Եթե տանը (գյուղում, մարզում, երկրում) հանցագործություններ են կատարվում և ղեկավարն իմանալով միջոցներ չի ձեռնարկում, ինքն ըստ ինքյան, եթեոչ գլխավոր մեղավոր, ապա հանցակից չի դառնում?

որ ասում եմ հորինելու ես, ճիշտ եմ ասում էլի… հենց էդ 9 կետերն են որ ապացուցման կարիք ունեն…

Mephistopheles
27.09.2011, 21:19
Չարաչար սխալվում ես, ՊԱՐՏԱԴԻՐ Ա, քանի որ նոր կաշառակերությունը առաջանում ա անպատժելիության պատճառով, ու ոչ մի նոր կաշառակերի չես կարող համոզել, որ ինքը կպատժվի, եթե մինչև հիմա ոչ մի հին կաշառակեր չի պատժվել:

Ընգեր, դժվար բան ես ասում… համաձայն եմ որ չպատժվելը բերում ա անպատժելիության, բայց մյուս կողմից էլ չես կարող "մսաղաց" սարքել… կարծում եմ պետք ա բերեն "իրավական, հարկային դաշտ" ու հեռացնեն իշխանական համակարգից հնարավորինս… իհարկե քրեական հանցագործություն արածներին միանշանակ պիտի դատեն և առանձնակի մեծ չափերի կաշառակիրության համար էլ պիտի դատվեն, բայց ետ վերադարձնելու ու ներվելու մեխամնիզն էլ պետք ա աշխատի… հակառակ դեպքում դրանք իրանց անվտանգության միակ երաշխիքը տեսնելու են իշխանության մնալու մեջ ու ամեն ձև, միջոց չեն խնայելու իշխանությունը պահելու համար…

շատ նուրբ հարց ա… միանշանակ մոտեցում չես կարող ցուցաբերել…

Lion
27.09.2011, 21:28
Մհեր, գնա ֆռֆռա, ես քո մոտ հարցաքննության չեմ ու չունեմ քո հարցին պատասխանելու: Լա՞վ:

Կներես, ապեր, եթե իմ հարցը քեզ նեղսրտեց :( Ես չէի ուզում նման արդյունք ստանալ...

Mephistopheles
27.09.2011, 21:45
Էս կլոունին ասեք քիչ խոսա էլի, առանց էն էլ ամեն խոսացածը մի հատ բլթոց ա - Գալուստի մի քիչ ինծիլիգենտ, ակնոցավոր ու թրաշված տեսակն ա

Ժողովուդրը ակտիվացավ, ակտիվությունը տարանք երկխոսության: Երկխոսող մյուս կողմը մեզ պասլատ արեց, մենք հիմա էլի ուզում ենք, որ ժողովուրդը ակտիվանա, բայց Քադաֆի չենք անելու, այլ էլի գնալու ենք երկխոսության: Երկխոսություը որպես գործիք այսօր չի գործում, բայց մենք պատրաստ ենք գնալ երկխոսության, ու վերջում, մենք ուզում ենք երկխոսել, բայց չգիտենք թե իշխանություններից կոնկրետ ինչ ենք ուզում: Արա բա ինչի՞ մասին եք երկխոսում, որ դուք էլ չգիտեք, թե ձեր ուզածն ինչ ա: Արա, էս ովքե՞ր ենք, արա:

Ու էս որերոդ անգամն են ժողովրդից ուզում, որ ժողովուրդը իրանց տեղը առաջարկություններ ներկայացնի զանգվածային միջոցառումների մասին: Հանուն ինչի՞, որ էլի գնան երկխոսությա՞ն: Ժողովուրդը երկխոսություն ա ուզում, ախպեր, գնացեք երկխոսեք, ձեր ցավն էլ տանեմ:

ապեր, իմ անձնական կարծիքն ասեմ… լսեցի Զուրաբյանի ասուլիսը…

ժողովուրդը ոչ մի սպասելիք չուներ երկխոսությունից ու թքած ուներ դրա վրա, կար մի մասսա որ լուրջ էր մոտենում և կար հավանականության տոկոս որ մի բանի հնարավոր էր հասնել, բայց միշտ էլ ասվել ա ու այդպես էլ կա որ երկխոսությամբ հարցեր լուծելն ամենալավ տարբերակն ա ու ինչքան էլ ժողովուրդը դրան չհավատա նորմալ քաղաքական ուժը չի կարա այդ տարբերակը անտեսի… ոչ ոք էլ չի ասել որ դա միակ տարբերակն ա, բայց ամենացանկալին ա… ընդդիմությունը շատ բաների հետ գործ ունի, շատ ֆակտորների հետ պտի հաշվի նստի որոնք իրար հակասում են ու իրար դեմ են աշխատում, բայց ինքը դրանց հետ պիտի աշխատի… դրա համար էլ շատ հաճախ ընդդիմությունը կորուստներ ա տվել և դժվար ա իմ համար ասել թե էդ կորուստներն ինչքանով են արդարացված… մի մասը տվել ա իր արդյունքը մի մասը ոչ…

էդքան էլ միանշանակ չի որ եթե ժողովուրդ ես հավաքում ուրեմն պտի գրոհես, հակառակ դեպքում մի հավաքի, կամ խի ես հավաքում… տենց որ լինի՝ ընդդիմությանը ընդամենը մի հատ շանս ա տրվում՝ կամ հաղթում ես, կամ պարտվում, ոնց որ Վազգենը… եթե հաղթում ես՝ սաղ քեզ ա լինում (ընտրաթեթիկին մենակ մի մարդու անուն ա լինում), իսկ եթե պարտվում ես՝ ամեն ինչ ես կորցնում (ընտրաթեթիկին մենակ մի մարդու անուն ա լինում)… ստեղ ծրագիր/պլան չկա… դրանից հետո բոլորդ գնում եք տուն

մենակ մի բան ա անվիճելի… էսօր կամ դուրսն ես կամ ներսը… դուրսն ես հավանականություն կա որ մի բան կփոխվի՝ ներսում ես հաստատ բան չի փոխվի… դուրսն ես ընդդիմության կողքին ես՝ ներսն ես Սերժի կողքին ես… անկախ նրանից թե ինչ գաղափարներ ես դավանում և ինչքանով ա քո ակտիվությունն ու ոչ ակտիվությունը արդարացված… մեջտեղը տեղ չկա, ոսկե միջին գոյություն չունի…

ձեզնից ա կախված… երրորդ ուղի չկա…

Mephistopheles
27.09.2011, 21:50
Մարտի մեկի մասին ԵԽԽՎ հայտարարությունից հետո, երկրորդ ապտակը ՀԱԿ-ին սիրված միջազգային հանրության կողմից, ամեն ձև: Երկխոսեք, լավ բան ա, իրար արժան եք ...

Այո, անկեղծ լինել..... էս ա մեր ուղածը, այ ...... , թե չէ հավայի ջեբում գազեր թողնել ինչքան ուզում ես քսան տարի ա լսում ենք ... այ երկխոսողներր..

լրիվ համաձայն եմ… բայց էդ ապտակը կարելի ա հետ վերադարձնել… կամ ՀԱԿ-ի իննադու դուրս չենք գա ու կուլ կտանք ապտակներն ու կմարսենք Մարտի 1-ը, կամ էլ էլ դուրս գանք ու տեսնենք ինչ ա հնարավոր անել…

Mephistopheles
27.09.2011, 22:05
Լևոն Տեր-Պետրոսյանն է ժառանգություն թողել այս դժվար իրավիճակը. Գերմանիայի դեսպան

15:12 • 27.09.11

Նախկին նախագահն է այս դժվար իրավիճակը որպես ժառագնություն թողել Հայաստանին: Նման համոզմունք այսօր հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը` «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» քննարկման ընթացքում` նշելով, որ Հայաստանի պատգամավորների հետ մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել, որտեղ ևս ընդգծվել է, որ նախկին նախագահն է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար:

«Ես առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ լսել եմ, որ նա անընդհատ քննադատում է բոլոր ընտրությունները: Ես ասացի նրա խորհրդականներից մեկին` իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանն է մասնակցել, իսկ ի՞նչ կասեք այն միջադապերի մասին, որոնք տեղի են ունեցել 1994-1997 թվականներին: Նրա խորհրդականն ինձ հարցրեց, թե ով է ինձ նման տեղեկություն տրամադրել ու ասաց, որ իմ ինֆորմացիան սխալ է: Սակայն ես կարծում եմ, որ պետք է անկեղծ լինել ընդունելու քննադատությունը»,- նկատեց դեսպանը:

Նրա խոսքով` օլիգարխիկ երևույթների թեման ցավոտ է, սակայն «այն ժամանակվա քաղաքականության արդյունքում հիմք դրվեց այն գործընթացի, որ տնտեսությունն օլիգոպոլացվեց»:

Tert.am

Մի հատ լրագրող չկա՞ր ասեր հեր Շմիդտ՝ այ *** դուք չե՞ք ստորագրել էդ բոլոր ընտրությունների օրինականության տակ, Լևոնինն էլ հետը… դուք չե՞ք ասում որ Մարտի 1-ի էջը փակված ա առանց մարդասպաններին բռնելու… Լևոնը եթե կեղզծել ա, ապա 2 հատ ա կեղծել մի հատ արդար ա արել, իսկ դուք բոլորի տակ եք ստորագրել 9 անարդարի տակ… խորհրդականը պտի ասեր "ո՞վ ա ասում կեղծվել են… գնացեք ձեր գնահատականները կարդացեք" կարան ախիվից հանեն աչքը կոխեն հենց իրանց ստորագրությունը…

ինչ վերաբերվում ա օլիգարխիային ապա դա Լևոնի ժամանակ ա սկսել, բայց Լևոնը չի սկսել, Լևոնն օլիգարխիկ համակարգ չի կառուցել… տենց լիներ ինքն էսօր օլիգարխ կլիներ իր շրջապատի հետ միասին…

Varzor
28.09.2011, 09:44
որ ասում եմ հորինելու ես, ճիշտ եմ ասում էլի… հենց էդ 9 կետերն են որ ապացուցման կարիք ունեն…
:D մեռա խնդալուց :D
Ապացուցման կարիք ունի նաև այն, որ դու դու ես: ՀԱնկարծ անձնագիրդ ցույց չտաս, քանի որ այդ դեպքում էլ պիտի ապացուցես, որ այն ոչ միայն կեցծ չէ, այլ որ այն քոնն է :D
1. Արդեն իսկ ապացուցված է` առկա են տեսագրություններն այն բանի, թե ինչպես է ողորմածիկ սպարապետը շեշտում, որ ոչ մեկին էլ չեն թողնի նախագահ դառնա, եթե նույնիսկ 100% ձայն հավաքի: Ու վաբշե էլի կիսատ ես կարդում: Այդ մասին արդեն մի քանի անգամ գրել եմ:
2. :D հեսա կարտասվեմ, փաստորեն մի քանի վաուչերով հսկայական գործարաններ սեփականաշնորհելն ու վաճառելը պետական գույքի մսխում չի? Ապեր գոնե էդ թեմայով պետք է լռեիր: Դրա ամսին գիտեն ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում` առնեղների մեջ իրենք էլ կային: ՄԻ կոնկրետ օրինակ բերեմ` Կոմիտասի պողոտայի վրայի լողի դպրոցը սեփականաշնորհվեց ընդամենը մի քանի հազար դոլարով (յանի աճուրդ էր): Մենակ այդ շենքի պատուհանների ապակիների արժեքը մի քանի անգամ գերազանցում էր այդ գումարը: Սա մի կաթիլն է մսխումների ծովում:
3. Դե ես այս հարցով քեզ ինչ ասեմ? Արշակ Սադոյանին դիմի, թե հեռուստատեսությամբ, ուղիղ եթերում այդ ինչ թվեր էր կարդում ամիսներ շարունակ?
4. Հոսանքի պահով բազառ չանես, Երևանում լույս չկար, բայց չգիտես որտեղի լևի լույս էին ծախում ;) Երևի ՀՀՇ-ի մտքի առկայծումներից առաջացած թափառող հոսանքներն էին: Հետաքրքիր ա, չեղած լույսը ոնց էին ծախում ?
5. Դե ինչ ասեմ, եթե նունիսկ դրանից տեղյակ չես: Անձամբ կարող եմ ծանոթացնել այն մարդկանց հետ, որոնց հասած են եղել առնվազն մի քանի կիլոմետր ավելի առաջ դիրքերի, քան հիմա գտնվում է մեր բանակի դիրքերը, նույնիսկ հրամանով ետ են վերադարձրել արդեն իսկ զբաղեցրած ու նպաստավոր դիրքերը, որոնք զբաղեցրել էին հայ մարտիկների արյան գնով:
6. Էս մասին Խաչիկ Ստամբոլցյանն է պատմել լրագրողներին, գնա թերթեր կարդա ;)
7. :D Աբսուրդի ես հասնում արդեն, Վահան Հովհաննիսյանին հարցրու, թե ինքը որտեղ էր նստած, և ինչու:
8. Դե հա, "Բաղդադում ամեն ինչ կարգին է" :D
9. Այ էս թեմայով էլ մի քիչ վիդեոարքխիվեր նայի ու էլի թերթեր կարդա` հին:

Քո մերժողականությունը հասնում է անտանելի մակարդակների: Յուրաքանչյուր Հայաստանում ապրած և ապրող մարդ անձամբ քեզ կհաստատի թվածս կետերից առնվազն մեկը, բայ ավելի շուտ համարյա բոլորը: Թող մի կետում էլ ես սխալված լինեմ ;)

Varzor
28.09.2011, 09:52
ինչ վերաբերվում ա օլիգարխիային ապա դա Լևոնի ժամանակ ա սկսել, բայց Լևոնը չի սկսել, Լևոնն օլիգարխիկ համակարգ չի կառուցել… տենց լիներ ինքն էսօր օլիգարխ կլիներ իր շրջապատի հետ միասին…
Խի քո ջոգելով տենց չի? Մի հատ Լուսինը ԱՄՆ-ը թող ու ստեղ նայի: Ներկայիս օլիգարխների սերմերը երբ են գցվել` Լ**կ, Դ*դ, Գ*զո (ի դեպ հիմա էլ Լևոնի պատճառով տփում են), Ճոյ*, Գերմանացի :D...
Ինչքան հիշում էմ սրանք մինչև 98թ-էլ կային:
Հա, որոշները անցել են, որոշները նոր են հայտնվել, որոշ հին գայլերին կերան նոր գայլերը (ավելի շուտ բորենիները բորենիներին :D ): Մեկ էլ լավ հիշում եմ էն Տեր Հուսիկին` Մայ Աթոռ Սուրբ ՀՀՇ-ն :D

Mephistopheles
28.09.2011, 10:01
:D մեռա խնդալուց :D
Ապացուցման կարիք ունի նաև այն, որ դու դու ես: ՀԱնկարծ անձնագիրդ ցույց չտաս, քանի որ այդ դեպքում էլ պիտի ապացուցես, որ այն ոչ միայն կեցծ չէ, այլ որ այն քոնն է :D
1. Արդեն իսկ ապացուցված է` առկա են տեսագրություններն այն բանի, թե ինչպես է ողորմածիկ սպարապետը շեշտում, որ ոչ մեկին էլ չեն թողնի նախագահ դառնա, եթե նույնիսկ 100% ձայն հավաքի: Ու վաբշե էլի կիսատ ես կարդում: Այդ մասին արդեն մի քանի անգամ գրել եմ:
2. :D հեսա կարտասվեմ, փաստորեն մի քանի վաուչերով հսկայական գործարաններ սեփականաշնորհելն ու վաճառելը պետական գույքի մսխում չի? Ապեր գոնե էդ թեմայով պետք է լռեիր: Դրա ամսին գիտեն ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում` առնեղների մեջ իրենք էլ կային: ՄԻ կոնկրետ օրինակ բերեմ` Կոմիտասի պողոտայի վրայի լողի դպրոցը սեփականաշնորհվեց ընդամենը մի քանի հազար դոլարով (յանի աճուրդ էր): Մենակ այդ շենքի պատուհանների ապակիների արժեքը մի քանի անգամ գերազանցում էր այդ գումարը: Սա մի կաթիլն է մսխումների ծովում:
3. Դե ես այս հարցով քեզ ինչ ասեմ? Արշակ Սադոյանին դիմի, թե հեռուստատեսությամբ, ուղիղ եթերում այդ ինչ թվեր էր կարդում ամիսներ շարունակ?
4. Հոսանքի պահով բազառ չանես, Երևանում լույս չկար, բայց չգիտես որտեղի լևի լույս էին ծախում ;) Երևի ՀՀՇ-ի մտքի առկայծումներից առաջացած թափառող հոսանքներն էին: Հետաքրքիր ա, չեղած լույսը ոնց էին ծախում ?
5. Դե ինչ ասեմ, եթե նունիսկ դրանից տեղյակ չես: Անձամբ կարող եմ ծանոթացնել այն մարդկանց հետ, որոնց հասած են եղել առնվազն մի քանի կիլոմետր ավելի առաջ դիրքերի, քան հիմա գտնվում է մեր բանակի դիրքերը, նույնիսկ հրամանով ետ են վերադարձրել արդեն իսկ զբաղեցրած ու նպաստավոր դիրքերը, որոնք զբաղեցրել էին հայ մարտիկների արյան գնով:
6. Էս մասին Խաչիկ Ստամբոլցյանն է պատմել լրագրողներին, գնա թերթեր կարդա ;)
7. :D Աբսուրդի ես հասնում արդեն, Վահան Հովհաննիսյանին հարցրու, թե ինքը որտեղ էր նստած, և ինչու:
8. Դե հա, "Բաղդադում ամեն ինչ կարգին է" :D
9. Այ էս թեմայով էլ մի քիչ վիդեոարքխիվեր նայի ու էլի թերթեր կարդա` հին:

Քո մերժողականությունը հասնում է անտանելի մակարդակների: Յուրաքանչյուր Հայաստանում ապրած և ապրող մարդ անձամբ քեզ կհաստատի թվածս կետերից առնվազն մեկը, բայ ավելի շուտ համարյա բոլորը: Թող մի կետում էլ ես սխալված լինեմ ;)
Դե ուրեմն դատի տվեք, ընգերոջդ, Վահանին, արշակ սադոյանին մեկ էլ «թերթերը» վերցրեք գնացեք դատի տվեք Լևոնին… Նեմեցը կօգնի ձեզ… ինքն էլ ա Լևոնից վառված… Լևոնի վրա ատամ ունեցող շատ կա վկայի պակաս չի լինի

Chuk
28.09.2011, 10:08
Չարաչար սխալվում ես, ՊԱՐՏԱԴԻՐ Ա, քանի որ նոր կաշառակերությունը առաջանում ա անպատժելիության պատճառով, ու ոչ մի նոր կաշառակերի չես կարող համոզել, որ ինքը կպատժվի, եթե մինչև հիմա ոչ մի հին կաշառակեր չի պատժվել:
Գնել ջան, կարծեմ ինձնից լավ գիտես որ ՀՀ բնակչությանը գերակշիռ մեծամասնությունը այս կամ այն կերպ առնչվել ա կաշառակերությանը, այդ թվում.
- Երեխուն ինսիտիտուտ ընդունելու համար,
- Գայիշնիկի ձեռից պրծնելու համար,
- Աշխատավայր բժշկի թուղթ ներկայացնելու համար,
- Չեմ շարունակում, որտև շատ երկար ա, հետևաբար և այլն:

Ու քանի որ ՊԱՐՏԱԴԻՐ Ա, կսկսենք ՔԵԶՆԻՑ ;)

zanazan
28.09.2011, 10:56
պտտվիր,պտտվիր կառուսել...(մենակ չասեք օֆֆտոպ ա, ուղղակի կապ ունի թեմայի գրեթե բոլոր գրառումների հետ)

h_jak
28.09.2011, 11:09
Դե ուրեմն դատի տվեք, ընգերոջդ, Վահանին, արշակ սադոյանին մեկ էլ «թերթերը» վերցրեք գնացեք դատի տվեք Լևոնին… Նեմեցը կօգնի ձեզ… ինքն էլ ա Լևոնից վառված… Լևոնի վրա ատամ ունեցող շատ կա վկայի պակաս չի լինի

Քո ցինիզմը Հայաստանի 90-ականների դաժան կյանքի նկատմամբ այնքան բարկացրեց , որ չկարողացա զայրույթս զսպել և որոշեցի պատասխանել. Դու այդ ցինիկ վերաբերմունքով վիրավորեցիր ՀՀ-ի 90 տոկոս բնակչությանը, որոնք հազիվ կարողացան գոյատևել այդ տարիներին, առանց լույսի, գազի, հեռախոսի, գիշերվա 3-ից հերթի կանգնելով հացի խանութներում և նավթի հերթերում, որոնք անելանելի վիճակից ելնելով դաշնամուր էին վառում, գիրք էին վառում իրենց երեխաներին տաքացնելու համար, մինչ դեռ ոմանք`ՀՀՇ-ն թալանում էր հայ ժողովրդի` տարիներով ձեռք բերված հարստությունները` կոպեկներով վաճառելով հսկայական գործարանները. Ես ուրիշ ասելիք չունեմ , ցավում եմ, որ հայրենիքումս ինձ հետ համատեղ ապրող թալանչիներ և նրանց պաշտպանողներ կան.

Varzor
28.09.2011, 11:44

Հարգելիս, դա իմ գործը չի, ու ես էլ իմ ուժերից վեր գործեր չեմ բռնում :)
Ճիշտ ես ասում, Լևոնի վրա ատամ ունեցող շատ կա, հաստատ վկայի պակաս չի լինի (համարյա 2.5 մլն վկա ;) )
Բայց հանրապետության նախկին նախագահի դեմ դատական գործ բացելը, հաշվի առնելով նաև այն, որ ներկայիս ընդիմության ղեկավարն է, կարող է ցնցում լինել առանց այն էլ ցուկցվանգի մեջ գտնվող քաղաքական դաշտը:
Հաղար հատ իրավական ու հասարակական կազմակերպություններ ունենք, որոնք տեղներից իրար չեն գալիս: Հետո, օրենքի տեսանկյունից անհրաժեշտ են փաստեր, բայց այդ "փաստերի" ում ասես ստորագրությունները կգտնենք, բացի նախագահի ստորագրությունից: Իսկ իրեն անտեղյակ մարդու տեղ դնելը Լևոնի մոտ լավ է ստացվում "Հա պարտավոր էի իմանալ, բայց դե մարդ եմ սխալվել եմ, ներող եղեք, չեմ իմացել ...": Ի դեպ նախկին նախագահի դեմ արդար դատավարությունը ջրի երես կհանի այնպիսի փաստեր, որոնց հետևանքով ստիպված կլինեն մի այնպիսի մեծ դատ սկսել, որը կկոչվի "ՀՀ-ն ընդդեմ մի քանի հրյուրի կամ հազարի" ու շատ շատերը, որոնք հիմա էլ են տզրուկի պես ծծում ժողովրդի արյունը, ուղղակի կընկնեն հարվածի տակ: Դրա համար էլ ներկայիս իշխանավորներից և նույնիսկ պաշտենյաների համարյա ոչ ոք այդ քայլին չի գնա: Դա գիտակցելով անիմաստ եմ համարում որևէ քայլ կատարել Լևոնին պատժելու ուղղությամբ, քանի որ հենց գլխից բոլոր քայլերը կհայտնվեն փակուղում և դատապարտված են ձախողմեն, էլ չեմ ասում, որ նախաձեռնողները կհայտնվեն տարբեր կարգավիճակներով մահացածների ցանկում:
Շունը շան թաթ չի կծի, ներկայիս օրենքն էլ ԼՏՊ-ին չի դատի: Իսկ ես գիտեմ, որ եթե պայքարում հաղթելու ճանապարհ չունեմ (չեմ տեսնում, լծակներ ու միջոցներ չունեմ), ապա չեմ սկսի այդ պայքարը:

Հ.Գ.
Սովորաբար երկրի նախկին նախագահներին քրեական պատասխանատվության է ենթարկում հեղաշրջում կատարած և նախկին ռեժիմի հետ նույն կերամանից չկերած քաղաքական ուժը` իր արդարությունը ցույց տալու համար: Իսկ րավահաջորդները այդպիսի քայլերի չեն դիմում` նույն պարանով են կապված, մեկը կընկնի, մյուսին էլ հետը կարող է քարշ տալ անդունդ:

Varzor
28.09.2011, 12:37

Չէ ինչ ես ասում? Միթե այդպիսի բաներ են եղել? ;) Այդ ամենն ընդամենը ժողովրդի հիվանդ երևակայության կամ խմբային երազատեսթւայն արդյունք էր :D

h_jak
28.09.2011, 12:56
Չէ ինչ ես ասում? Միթե այդպիսի բաներ են եղել? ;) Այդ ամենն ընդամենը ժողովրդի հիվանդ երևակայության կամ խմբային երազատեսթւայն արդյունք էր :D

Հա Մեֆի ասելով բան էլ չի եղել, երևի երազ էր. Ամեն անգամ երբ ինչ-որ առիթով մտնում եմ պադվալ ու տեսնում եմ կանաչ նաֆթավառը, կամ սև նավթի կանեստռը մի պահ աչքերիս առաջ է գալիս այդ տարիների ընդհանրացված մի պատկեր ու հազիվ եմ փորձում զսպել արցունքներս, մեկ մեկ էլ չի ստացվում.

Գեա
28.09.2011, 18:20

Մեֆի ասելով չի եղել , որովհետև ինքը ոչ էստեղ ա եղել էդ թվերին ոչ էլ տեսել է այդ ամենը, դե որ մարդը չի տեսել ոնց հավատա , որ չինական հրեշտակի թևերկպցրած Լևոն դյան տենց բանա արել: Մթոմ խի եք ծանր տանում, հաշվեք տենց բան չեք կարդացել , պրծնի գնա ...

Տրիբուն
28.09.2011, 18:28
Գնել ջան, կարծեմ ինձնից լավ գիտես որ ՀՀ բնակչությանը գերակշիռ մեծամասնությունը այս կամ այն կերպ առնչվել ա կաշառակերությանը, այդ թվում.
- Երեխուն ինսիտիտուտ ընդունելու համար,
- Գայիշնիկի ձեռից պրծնելու համար,
- Աշխատավայր բժշկի թուղթ ներկայացնելու համար,
- Չեմ շարունակում, որտև շատ երկար ա, հետևաբար և այլն:ա

Ու քանի որ ՊԱՐՏԱԴԻՐ Ա, կսկսենք ՔԵԶՆԻՑ ;)

Սկսի ապեր:

Բայց եթե իմ նման կաշառատուին ու երեխուն ինստիտուտ ընդունելու համար կաշառք տված կաշառատուին ուզում ես նույնացնել ասենք Գագիկ Ջհանգիրյանի նման կաշառակերի հետ, ընդունի բերակամական ողջույններս:

Ապեր, ստեղ հարցը բռնվողների քանակին ու պատժի ձևի չի վերաբերվում, հարցը վերաբերվում ա սկզբունքին: Սկզբունքը մեկն ա - հանցագործությունը պիտի պատժվեր, պիտի պատժվի հիմա, ու պիտի պատժվի ապագայում: Մինչև հիմա չի արվել, դրա համար էլ կեղտի մեջ ենք: Եթե ապագայում էլ չենք ուզում անել, ուրեմն մնալու ենք կեղտի մեջ:

Իսկ ՀՀ բնակչության գերակշիռ մասը, եթե ոչ ողջ բնակչությունը, մինչև հիմա առնչվել ա կաշառքի հետ, քանի որ կաշառաքն ու կոռուպցիան դարձել են ապրելակերպ, ու բնաչությանը ստիպողաբար են ներքաշել դրա մեջ` ընտրության հնարավորություն չթողնելով: Իսկ դա արել հենց նրանք, ովքեր չեն պատժվել ու ոնց որ հասկանում եմ, չեն էլ պատժվելու:

Տրիբուն
28.09.2011, 18:59
Մի հատ լրագրող չկա՞ր ասեր հեր Շմիդտ՝ այ *** դուք չե՞ք ստորագրել էդ բոլոր ընտրությունների օրինականության տակ, Լևոնինն էլ հետը… դուք չե՞ք ասում որ Մարտի 1-ի էջը փակված ա առանց մարդասպաններին բռնելու… Լևոնը եթե կեղզծել ա, ապա 2 հատ ա կեղծել մի հատ արդար ա արել, իսկ դուք բոլորի տակ եք ստորագրել 9 անարդարի տակ… խորհրդականը պտի ասեր "ո՞վ ա ասում կեղծվել են… գնացեք ձեր գնահատականները կարդացեք" կարան ախիվից հանեն աչքը կոխեն հենց իրանց ստորագրությունը…

ինչ վերաբերվում ա օլիգարխիային ապա դա Լևոնի ժամանակ ա սկսել, բայց Լևոնը չի սկսել, Լևոնն օլիգարխիկ համակարգ չի կառուցել… տենց լիներ ինքն էսօր օլիգարխ կլիներ իր շրջապատի հետ միասին…

Մեֆ, ինչ ես խառնվել իրար, կարծեմ եմ դու ես միջազգային հանրությանը ահագին լուրջ ընդունում, ու մի վախտ մեզ համոզում, որ մենք իրանցից կախված ենք ու պիտի հաշվի նստենք: Դե հիմա հաշվի ենք նստում ընգեր: Ես Գերմանիայի դեպսանին հավատում եմ, Լևոնը քըխ ա:

Chuk
28.09.2011, 19:29
Բայց եթե իմ նման կաշառատուին ու երեխուն ինստիտուտ ընդունելու համար կաշառք տված կաշառատուին ուզում ես նույնացնել ասենք Գագիկ Ջհանգիրյանի նման կաշառակերի հետ, ընդունի բերակամական ողջույններս:
Մեծ ախպեր, ներող, բայց էդ դու ես նույնացրել: Ես հստակ գրել էի, մեջբերում եմ.

Երբ ասում եմ, որ պարտադիր չի ամեն ինչը քննել նկատի ունեմ էն, որ օրինակ եթե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա բոլորովին պարտադիր չի գտնել ու պատժել անկախության տարիներին կաշառք վերցրած ու կաշառք տված բոլոր անձանց: Ավելի կարևոր է կարողանալ հասնել նրան, որ նոր կաշառքներ չլինեն: Բայց այ ամենաաղմկահարույց դեպքերը պետք է քննել: Ու սա անկախ նրանից, որ քրեական օրենսգիրքը ենթադրում է, որ պետք է դատվեն բոլոր կաշառակերները:
Ախպերս, ես ենթադրում էի, որ քո դեպքը «բոլորի» մեջ ա, իսկ Ջհանգիրյանի դեպքը «ամենաաղմկահարույցների»: Եթե դու հակառակն ես կարծում, ապա ինձ մի մեղադրի նույնացնելու մեջ, այլ քեզ: Եթե իմ նման ես կարծում, խոստովանի որ հավայի իմ գրածին հակաճառեցիր:

Mephistopheles
28.09.2011, 19:56
Մեֆ, ինչ ես խառնվել իրար, կարծեմ եմ դու ես միջազգային հանրությանը ահագին լուրջ ընդունում, ու մի վախտ մեզ համոզում, որ մենք իրանցից կախված ենք ու պիտի հաշվի նստենք: Դե հիմա հաշվի ենք նստում ընգեր: Ես Գերմանիայի դեպսանին հավատում եմ, Լևոնը քըխ ա:

Էլի եմ լուրջ ընդունում ապեր, բայց դա չի նշանակում որ համաձայն եմ իրանց ասածների հետ… ու որ էդ տեսակի լուրջ ազդեցություն ունեցող կազմակերպությունները էդ տեսակի վերաբերմունք ունեն մեր երկրի նկատմամբ (ընտրությունները համարում են միջազգային նորմերի համաձայն ու եզրակացություններ ստորագրում, հետո էլ ասում են որ էդ սաղն էլ կեզծված են եղել)…

…էդ նստումը լավ ասիր… նստելով չի լինի ընգեր կանգնել ա պետք…

դու գերմանիայի ո՞ր ասածին ես հավատում Տրիբուն ջան՝ էն որ ասում ա սաղ ընտրություններն էլ կեղծված են եղե՞լ, թե հիմնականում եղել են մեր վրա վերցված պարտավորությունների համաձայն… ի դեպ Լևոնի կեղծած ընտրություններն իրանք էլ են համարել միջազգային նորմերի համաձայն… ստեղ ուղղակի հարց ա իրանք Լևոնին են ուզում վարկաբեկե՞լ թե իրենք իրենց…

Mephistopheles
28.09.2011, 20:04
Քո ցինիզմը Հայաստանի 90-ականների դաժան կյանքի նկատմամբ այնքան բարկացրեց , որ չկարողացա զայրույթս զսպել և որոշեցի պատասխանել. Դու այդ ցինիկ վերաբերմունքով վիրավորեցիր ՀՀ-ի 90 տոկոս բնակչությանը, որոնք հազիվ կարողացան գոյատևել այդ տարիներին, առանց լույսի, գազի, հեռախոսի, գիշերվա 3-ից հերթի կանգնելով հացի խանութներում և նավթի հերթերում, որոնք անելանելի վիճակից ելնելով դաշնամուր էին վառում, գիրք էին վառում իրենց երեխաներին տաքացնելու համար, մինչ դեռ ոմանք`ՀՀՇ-ն թալանում էր հայ ժողովրդի` տարիներով ձեռք բերված հարստությունները` կոպեկներով վաճառելով հսկայական գործարանները. Ես ուրիշ ասելիք չունեմ , ցավում եմ, որ հայրենիքումս ինձ հետ համատեղ ապրող թալանչիներ և նրանց պաշտպանողներ կան.

դե դրա համար էլ ասում եմ դատի տուր, հեն ա կանգնած ա ընդեղ… Վարզորի ասելով 2.5 միլիոն էլ վկա ունեք, Յովանովիչն էլ ասել ա որ Լևոնն անազնիվ մարդ ա, Շմիդտն էլ ասել ա որ Լևոնի ժամանակ են առաջացել օլիգարխները ու ընտրություններն էլ կեղծել ա… 10 տարի էլ չկար, կարայիք շտկեիք կյանքը…

…իսկ եթե չեք կարում, ուրեմն պետք չի հավայի խոսալ…

Mephistopheles
28.09.2011, 20:08
Հարգելիս, դա իմ գործը չի, ու ես էլ իմ ուժերից վեր գործեր չեմ բռնում :)
Ճիշտ ես ասում, Լևոնի վրա ատամ ունեցող շատ կա, հաստատ վկայի պակաս չի լինի (համարյա 2.5 մլն վկա ;) )
Բայց հանրապետության նախկին նախագահի դեմ դատական գործ բացելը, հաշվի առնելով նաև այն, որ ներկայիս ընդիմության ղեկավարն է, կարող է ցնցում լինել առանց այն էլ ցուկցվանգի մեջ գտնվող քաղաքական դաշտը:
Հաղար հատ իրավական ու հասարակական կազմակերպություններ ունենք, որոնք տեղներից իրար չեն գալիս: Հետո, օրենքի տեսանկյունից անհրաժեշտ են փաստեր, բայց այդ "փաստերի" ում ասես ստորագրությունները կգտնենք, բացի նախագահի ստորագրությունից: Իսկ իրեն անտեղյակ մարդու տեղ դնելը Լևոնի մոտ լավ է ստացվում "Հա պարտավոր էի իմանալ, բայց դե մարդ եմ սխալվել եմ, ներող եղեք, չեմ իմացել ...": Ի դեպ նախկին նախագահի դեմ արդար դատավարությունը ջրի երես կհանի այնպիսի փաստեր, որոնց հետևանքով ստիպված կլինեն մի այնպիսի մեծ դատ սկսել, որը կկոչվի "ՀՀ-ն ընդդեմ մի քանի հրյուրի կամ հազարի" ու շատ շատերը, որոնք հիմա էլ են տզրուկի պես ծծում ժողովրդի արյունը, ուղղակի կընկնեն հարվածի տակ: Դրա համար էլ ներկայիս իշխանավորներից և նույնիսկ պաշտենյաների համարյա ոչ ոք այդ քայլին չի գնա: Դա գիտակցելով անիմաստ եմ համարում որևէ քայլ կատարել Լևոնին պատժելու ուղղությամբ, քանի որ հենց գլխից բոլոր քայլերը կհայտնվեն փակուղում և դատապարտված են ձախողմեն, էլ չեմ ասում, որ նախաձեռնողները կհայտնվեն տարբեր կարգավիճակներով մահացածների ցանկում:
Շունը շան թաթ չի կծի, ներկայիս օրենքն էլ ԼՏՊ-ին չի դատի: Իսկ ես գիտեմ, որ եթե պայքարում հաղթելու ճանապարհ չունեմ (չեմ տեսնում, լծակներ ու միջոցներ չունեմ), ապա չեմ սկսի այդ պայքարը:

Հ.Գ.
Սովորաբար երկրի նախկին նախագահներին քրեական պատասխանատվության է ենթարկում հեղաշրջում կատարած և նախկին ռեժիմի հետ նույն կերամանից չկերած քաղաքական ուժը` իր արդարությունը ցույց տալու համար: Իսկ րավահաջորդները այդպիսի քայլերի չեն դիմում` նույն պարանով են կապված, մեկը կընկնի, մյուսին էլ հետը կարող է քարշ տալ անդունդ:

բա ու՞մ գործն ա… 2.5 միլիոն վկա ունես ու չես կարու՞մ դատի տաս… ո՞վ պտի անի…

Varzor
29.09.2011, 00:57
բա ու՞մ գործն ա… 2.5 միլիոն վկա ունես ու չես կարու՞մ դատի տաս… ո՞վ պտի անի…
Այն մարդը (մարդիկ) որոնք ունակ են նմանատիպ դատական պրոցես նախաձեռնելու, որոնք ունակ են նյութեր նախապատրաստելու ու դրանք ներկայացնելու գործում, նաեւ իրավաբաններ ու իրավագետներ, իրավապահներ եւ այլն: Նա? այդ մարդիք պիտի ունենան իրենց սկսած պայքարը ավարտին հասցնելու լծակներ, ովքեր տեսնում են նմանատիպ դատում հաղթելու ճանապարհները, ովքեր այնքան քաշ կունենան, որ անհետ չեն կորի կամ դժբախտ պատահարի զոհ դառնան: Նորից կրկնեմ.
դա իմ գործը չի, ու ես էլ իմ ուժերից վեր գործեր չեմ բռնում
Նաեւ ես կոմպիտենտ չեմ նման հարցերում նախաձեռնություն դրսեւորելու՝ ինչից չեմ հասկանում (դատաիրավական պրոցեսների նախապատրաստումից եւ վարումից)՝ քիթս չեմ խոթի:
Նույն քո տրամաբանությամբ կարող եմ ասել, որ մարտի մեկին ոչ մի հանցագործությու պետական մարմինների կողմից չի կատարվել: Բայց միթե դա հարգալից կիլնի այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց հանդեպ՞ ՄԻթե հարգալից կլինի իր կամքը բարձրաձայնող ժողովրդի հանդեպ?
Պետք է ընդամենը տարրական հարգանք եւ չվիրավորել ժողովրդի առանց այն էլ դաժան հիշողությունները: Նույնը դու դրսեւորիր:

Հիմա դու ինչի՞ Սերժին դատի չես տալիս ;)

Տրիբուն
29.09.2011, 02:18
Մեծ ախպեր, ներող, բայց էդ դու ես նույնացրել: Ես հստակ գրել էի, մեջբերում եմ.

Ախպերս, ես ենթադրում էի, որ քո դեպքը «բոլորի» մեջ ա, իսկ Ջհանգիրյանի դեպքը «ամենաաղմկահարույցների»: Եթե դու հակառակն ես կարծում, ապա ինձ մի մեղադրի նույնացնելու մեջ, այլ քեզ: Եթե իմ նման ես կարծում, խոստովանի որ հավայի իմ գրածին հակաճառեցիր:

Հիմի ո՞վ ա բառերից կախվում, այ չուկչա :D:D

Չուկ ջան, ես էլ դու էլ, լավ հասկանում ենք, որ ոչ բոլորի տակ, դու հասկանում ես կոնկրետ այն հայտնի փչացածներին, որոնք այսօր, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, հայտնվել են բարիկադների հակառակ կողմում: Եթե Ջհանգիրյանը, կամ իրա նման էլի մի քանի խուրդա (թեկուզև լավ իրավաբան), էսօր ՀԱԿ-ի կողմն են անցել, ուրեմն իրանք խելքները գլուխներն են հավաքել, կարող ա սրբացել են, մեղքերի թողություն են խնդրել ու ստացել, ինքնախարազանմամբ են զբաղվել, ու այլևս պատժի ենթակա չեն: Ես էս հարցի շուրջ չեմ ցանկանում ծավալվել, քանի որ հասկանում եմ, որ բացարձակ արդարություն, որպես այպիսին, ընդհանրապես գոյություն չունի: Բայց գտնում եմ, որ մենք, որպես անկախ քաղաքացիներ, պիտի զերծ մնանք քաղաքական դաշտում դասավորությունների հիման վրա եզրակացություններ անելուց, ու ունենանք սկզբունքային դիրքորոշում, այն է.

- ավազակների ու թալանչիների հետ չեն երկխոսում
- ավազակներին ու թալանչիներին պատժում են

Թե որքանով ա էս ամեն ինչը իրականանալի, ընգեր, ինձ քիչ ա հետաքրքրում. ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքացի եմ, որը հիմնարար հոգևոր ու նյութական պահանջմունքներ ունի:

Չուկ ջան, հասկացի, ընգեր, զզվել ենք սաղս համատարած դեմագոգիայից, համատարած մուտիլովկեքից: Նոր բան ենք ուզում: Էս ազգը նոր որակի պահանջ ունի: Թաղվել ենք հնի, անլվայի ու անթրաշի մեջ ու չենք կարողանում դրանից դուրս գալ: Երկխոսությունը նաև զզվելի ա այնքանով, որ մի կողմում Սերոժն ա, մյուս կողմում Լևոնը - հին են ու փդած ամեն առումով. մենթալիտետով, վարք ու բարքով, պատկերացումներով, պահանջներով: Բառերը ոչինչ են այլևս - սութի դեմոկրատական կտերը համոզիչ չեն, մեկ ա տակը սաղ քյաք ա:

Ոնց ֆռում ես հինգ տարվա մեջ ոչ մի բան ֆունդամենտալ առումով չի փոխվել - դեմքերը նույնն են, խնդիրները նույնն են, փղերի ռուսամոլությունը նույնն ա, բարդույթները նույնն են, հռետորաբանությունը նույնն ա, գործողություննեները նույնն են, դաժե մուտիլովկեն ա նույնը: Գոնե թազա մուտիլովկա հորինեն, էլի թարմություն կլինի, էտ էլ չեն կարում անեն:

Ախր, ապեր, երկիրը նագլի դառը վիճակում ա - կատակ բան չի. արտաքին պարտքը մեզ ուտում ա, տնտեսությունը դոդի լահմաջոյանոց ա, պետական կառավարումը վուլկանիզացիայի կառավարման մակարդակի ա, էսօրվա արտագաղթի մոտ 15 թիվը մուրազ ա ....... ու էս ֆոնի վրա, կակոյ նիբուծ միջակություն, ի դեմս Զուրաբյանի, ուզում ա երկխոսել կակոյ նիբուծ ոչնչության հետ, ի դեմս Հարությունյանի:

Տրիբուն
29.09.2011, 02:21
դե դրա համար էլ ասում եմ դատի տուր, հեն ա կանգնած ա ընդեղ… Վարզորի ասելով 2.5 միլիոն էլ վկա ունեք, Յովանովիչն էլ ասել ա որ Լևոնն անազնիվ մարդ ա, Շմիդտն էլ ասել ա որ Լևոնի ժամանակ են առաջացել օլիգարխները ու ընտրություններն էլ կեղծել ա… 10 տարի էլ չկար, կարայիք շտկեիք կյանքը…

…իսկ եթե չեք կարում, ուրեմն պետք չի հավայի խոսալ…

Մեֆ, դու ի՞նչ ես ուզում մեզանից, հընգեր :D:D

Երկխոսող հավայի մուկ տշողներին առավոտից իրիգուն պաշտպանում ես, ոնց որ երկնքից աստղեր են իջեցրել, մենք էլ հրաժարվուըմ ենք դրանք ընդունել, մեզ էլ դրած մեղադրում ես հավայի խոսալու մեջ: Ընգեր, որ կարանայինք դատի տայինք, հիմա էս սաղ երկխոսողները մարդա քսան տարի նստած կլինեին: Որ թողել ենք երկխոսում են, ուրեմն չենք կարացել դատի տանք վախտին…

Mephistopheles
29.09.2011, 02:29
Այն մարդը (մարդիկ) որոնք ունակ են նմանատիպ դատական պրոցես նախաձեռնելու, որոնք ունակ են նյութեր նախապատրաստելու ու դրանք ներկայացնելու գործում, նաեւ իրավաբաններ ու իրավագետներ, իրավապահներ եւ այլն: Նա? այդ մարդիք պիտի ունենան իրենց սկսած պայքարը ավարտին հասցնելու լծակներ, ովքեր տեսնում են նմանատիպ դատում հաղթելու ճանապարհները, ովքեր այնքան քաշ կունենան, որ անհետ չեն կորի կամ դժբախտ պատահարի զոհ դառնան: Նորից կրկնեմ.
դա իմ գործը չի, ու ես էլ իմ ուժերից վեր գործեր չեմ բռնում
Նաեւ ես կոմպիտենտ չեմ նման հարցերում նախաձեռնություն դրսեւորելու՝ ինչից չեմ հասկանում (դատաիրավական պրոցեսների նախապատրաստումից եւ վարումից)՝ քիթս չեմ խոթի:
Նույն քո տրամաբանությամբ կարող եմ ասել, որ մարտի մեկին ոչ մի հանցագործությու պետական մարմինների կողմից չի կատարվել: Բայց միթե դա հարգալից կիլնի այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց հանդեպ՞ ՄԻթե հարգալից կլինի իր կամքը բարձրաձայնող ժողովրդի հանդեպ?
Պետք է ընդամենը տարրական հարգանք եւ չվիրավորել ժողովրդի առանց այն էլ դաժան հիշողությունները: Նույնը դու դրսեւորիր:

Հիմա դու ինչի՞ Սերժին դատի չես տալիս ;)

ապեր 2.5 միլիոնի մեջ 10 հոգի մարդ չեք կարու՞մ գտնել… տարօրինակ ա… մեկը ես գիտեմ… Վահան Իշխանյան, Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան, Նեմեց Ռուբո, Քոչարյան… չեմ ասում դու արա, բայց պայքարի…

հակառակ դեպքում ասելու եմ որ սաղ սուտ ա

Mephistopheles
29.09.2011, 02:33

Բան չեմ ուզում ընգեր… ասա ու՞մ պաշտպանեմ ախպերս… իմ արև կպաշտպանեմ…

zanazan
29.09.2011, 09:07
ապեր 2.5 միլիոնի մեջ 10 հոգի մարդ չեք կարու՞մ գտնել… տարօրինակ ա… մեկը ես գիտեմ… Վահան Իշխանյան, Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան, Նեմեց Ռուբո, Քոչարյան… չեմ ասում դու արա, բայց պայքարի…

հակառակ դեպքում ասելու եմ որ սաղ սուտ ա
էն որ չինացիք 1.5 միլլիառդ-ի մեջից 11 հոգի ֆուտբոլիստ չեն կարում հանեն ետ տարօրինակ չի?
Թվարկածտ մարդկիկ ու էլի շատերը հենց ուզենան թփռտալ, յա գլխից կհանեն (քանի որ թույլ են) յա էլ յուղոտ հոտվածներ կան պահած,առխիվից կհանեն ու կմցնեն համապատասխան անցքերը...
Էտ կոռուպցիան ել Լևոնը չի ծնել (ինչքան ել ուզում ա ատեմ ետ մարդուն)..դա մեր մեջ մեր հին ու բարի սովետն ա սերմանել, դա մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ ա նստած, որ եթե ուզեում ես տվյալ կառույցը/մարդը իրա գործը լավ անի(էն ինչ պարտավոր ա անել օրենքով), ապա պիտի մաղարիչ անես, ինչի մեծությունը կախված էտ գործից ու անողի ստամոքսից...իսկ եթե անողը օրենքով պարտավոր չի դա անել , արդեն ծնվում ա Տրիբունի ասած "ամենաաղմկահարույց" դեպքը..

Varzor
29.09.2011, 09:29

Էլի ծիծաղս եկավ :))
Ոչ թե պիտի գտնենք 10 հոգու, այլ իրենք պիտի նախաձեռնող լինեն: Քո նշած ցաննկի մեջ երու հոգի արդեն իսկ վաղուց ձենները կտրել են` կամ իրանցը ստացան, կամ էլ հասկացան, որ էդքան թափ չունեն: մենակ չասես, որ Վազգեն Մանուկյանը վախտին չի դիմել դատարան, Գերմանացին էլ պնդում ա, որ եթե իրեն դատի տան, ապա դատարանում կապացուցի, որ Լևոնը հանցագործ ա: Այսինքն` ինքը չի ուզում նախահարձակ լինել, բայց որ իրա վրա հարձակվեն` կպաշտպանվի: "Տարօրինակ" չես համարում, որ պետական պաշտոնյան ԶԼՄ-ներին հայտարարում ա, որ ինքը կարող ա նախկին նախագահին ասածները դատարանում ապացուցի, բայց դրան ոչ ոք ընթացք չի տալիս և չի խորանում? Էս երկրու արդեն համատարած անվստահություն ա արդարադատության համակարգի նկատմամբ, ոչ մեկը չի ուզում իրա վիզը դնի գիլյոտնինի տակ` հույս ունենալով, որ կպլստա:

Հ.Գ.
Թարսի պես մեր երկրում ոչ մի կնիկ դեռ չի կանգնել ասել, որ նախկին կոմ գործող նախագահներից որևէ մենկն իր հանդեպ սեռական ոտնձգություններ ա կատարել, թե չէ գոնե Բլին Քլինթոնի դատավարության նման մի տիկնիկային թատրոն էլ մենք կտենայինք:

Varzor
29.09.2011, 09:31
Բան չեմ ուզում ընգեր… ասա ու՞մ պաշտպանեմ ախպերս… իմ արև կպաշտպանեմ…
Ու հետաքրքիր ա, բացի բառերից էլ ինչպես կարող ես պաշտպանել? Էսօր Հայաստանում պաշտպանության կարիք ունի միան և միայն հասարակ ժողովուրդը` ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ իշխանություները:
Բայց արի ու տես, որ 20 տարվա բառերի պաշտպանությունը ոչ մի օգուտ չի տվել, ավելին` հասել ենք էս օրվան:

Varzor
29.09.2011, 09:42
էն որ չինացիք 1.5 միլլիառդ-ի մեջից 11 հոգի ֆուտբոլիստ չեն կարում հանեն ետ տարօրինակ չի?
Թվարկածտ մարդկիկ ու էլի շատերը հենց ուզենան թփռտալ, յա գլխից կհանեն (քանի որ թույլ են) յա էլ յուղոտ հոտվածներ կան պահած,առխիվից կհանեն ու կմցնեն համապատասխան անցքերը...
Էտ կոռուպցիան ել Լևոնը չի ծնել (ինչքան ել ուզում ա ատեմ ետ մարդուն)..դա մեր մեջ մեր հին ու բարի սովետն ա սերմանել, դա մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ ա նստած, որ եթե ուզեում ես տվյալ կառույցը/մարդը իրա գործը լավ անի(էն ինչ պարտավոր ա անել օրենքով), ապա պիտի մաղարիչ անես, ինչի մեծությունը կախված էտ գործից ու անողի ստամոքսից...իսկ եթե անողը օրենքով պարտավոր չի դա անել , արդեն ծնվում ա Տրիբունի ասած "ամենաաղմկահարույց" դեպքը..

Հենց ամբողջ ցավն էլ ենա, որ շատերին թվում ա, որ կոռուպցիան մինչև Լևոնը չի եղել: Լևոինց առաջ, նրա ժամանակ և նրանից հետո տեղի ունեցած կոռուպցիայի մակարդակը բառերով չի չափվում, այլ ֆինանսական հոսքով, որը անձամբ ես ոչ մի կերպ չեմ կարող գնահատել: Բայց վատն են ա, որ կաշառք են վերցնում իրենց պարտականությունները կատարելու համար:
Միանգամայն համամիտ եմ, որ սովետական "մանր թալանը" ժառանգելով, որը դարձել էր առօրյա, կենսակերպ, այն ավելի ենք խոշորացրել: Ու քանի որ ժամանակին մրադիկ դրան նորմալ էին նայում, հիմա էլ կան շատ-շատերը, որոնք այդ "ապրանքա-ծառայողական-դրամական" հարաբերությունները համարում են պիտանի, նորմալ և ընդունելի: Դե ոնց համոզես էն մարդուն, որ մի քանի հազար դոլար փող ատվել, որ երեխուն բանակից ազատի, որ կաշառքը վատ ա? Իրա համար բանակը ավելի վատ ա, քան իր տված կաշառքը: Կամ քանի վարորդ են պատրաստ կատարած խախտման համար վճարել 5-ակի, 10-նակի վավելի մեծ տուգանք, գայիշնիկին վճաևվելիք կաշառքի դիմաց?
Այդ իսկ պատճառով կաշառքի հետ առնչվում է ժողովրդի համարյա ցանկացած երկայացուցիչ, իսկ խոոր պետական պաշտոնյաները, նախկին, թե գործող, ակամայից ոչ միայն առնչվել են կաշառքի հետ, այլ նաև համապատասխան փաստաթղթային հետքեր են թողել իրենց արարքների վերաբերյալ, իսկ այդ հետքերը "աչքի լույսի պես" պահպանվում են բոլոր մասնակիցների կողմից: Այս պահին ոչ մի քաղաքական ուժ չի հանդգնի նախկին և գործող պետական հանցագործներին պատասխանատվության կարնչել` կամ թույլ են, կամ էլ իրենք էլ կան էդ կեղտի մեջ: Ուստի ձև են բռնել թե "Բաղդադոնւմ ամեն ինչ կարգին է..."
Իսկ օվկիանոսի այն ափից ամեն ինչ այլ կերպ է դիտվում:
Ռոբինզոնի կինոյի մեջ ոնց ա ասում Ուրբաթը "Բա ինչու Աստված չսպանի Սատանա? Աաա, Սատանա ուժեղ?": Նույն տրամաբանությունն էլ ստեղ ա :)

Chuk
29.09.2011, 09:49
Հիմի ո՞վ ա բառերից կախվում, այ չուկչա :D:D
Դու, ցավդ տանեմ, մեր էստոնացի բարեկամ:
Ու հակաճառում ես, առանց խորանալու, առանց փորձելու հասկանալ, թե դիմացինդ ինչ ա ասում:
Ինչևէ, գրառումդ չեմ կարդում, էսօր էդքան ժամանակ չունեմ, գործեր կան, որ պետք ա հասցնեմ: Ուղղակի մի անգամ էլ ասեմ. ես նշեցի սկզբունքը, դու չհասկացար կամ չհասկանալու տվեցիր, ես ավելի առարկայական կոնկրետ օրինակներով քեզ ցույց տվեցի: Մնացածը՝ գնա մտածի, իմաստ ուներ հավայի հակաճառե՞լ, առանց խորանալու, թե՞ ոչ:

Mephistopheles
29.09.2011, 19:56
Էլի ծիծաղս եկավ :))
Ոչ թե պիտի գտնենք 10 հոգու, այլ իրենք պիտի նախաձեռնող լինեն: Քո նշած ցաննկի մեջ երու հոգի արդեն իսկ վաղուց ձենները կտրել են` կամ իրանցը ստացան, կամ էլ հասկացան, որ էդքան թափ չունեն: մենակ չասես, որ Վազգեն Մանուկյանը վախտին չի դիմել դատարան, Գերմանացին էլ պնդում ա, որ եթե իրեն դատի տան, ապա դատարանում կապացուցի, որ Լևոնը հանցագործ ա: Այսինքն` ինքը չի ուզում նախահարձակ լինել, բայց որ իրա վրա հարձակվեն` կպաշտպանվի: "Տարօրինակ" չես համարում, որ պետական պաշտոնյան ԶԼՄ-ներին հայտարարում ա, որ ինքը կարող ա նախկին նախագահին ասածները դատարանում ապացուցի, բայց դրան ոչ ոք ընթացք չի տալիս և չի խորանում? Էս երկրու արդեն համատարած անվստահություն ա արդարադատության համակարգի նկատմամբ, ոչ մեկը չի ուզում իրա վիզը դնի գիլյոտնինի տակ` հույս ունենալով, որ կպլստա:

Հ.Գ.
Թարսի պես մեր երկրում ոչ մի կնիկ դեռ չի կանգնել ասել, որ նախկին կոմ գործող նախագահներից որևէ մենկն իր հանդեպ սեռական ոտնձգություններ ա կատարել, թե չէ գոնե Բլին Քլինթոնի դատավարության նման մի տիկնիկային թատրոն էլ մենք կտենայինք:

այսինքն, էն ինչ որ ասում էիր՝ պետական հանցագործ ֆլան-ֆստան, ուղղակի խոսում էիր՝ հենց-ընենց, կպավ-կպավ…

Տրիբուն
29.09.2011, 21:35
Դու, ցավդ տանեմ, մեր էստոնացի բարեկամ:
Ու հակաճառում ես, առանց խորանալու, առանց փորձելու հասկանալ, թե դիմացինդ ինչ ա ասում:
Ինչևէ, գրառումդ չեմ կարդում, էսօր էդքան ժամանակ չունեմ, գործեր կան, որ պետք ա հասցնեմ: Ուղղակի մի անգամ էլ ասեմ. ես նշեցի սկզբունքը, դու չհասկացար կամ չհասկանալու տվեցիր, ես ավելի առարկայական կոնկրետ օրինակներով քեզ ցույց տվեցի: Մնացածը՝ գնա մտածի, իմաստ ուներ հավայի հակաճառե՞լ, առանց խորանալու, թե՞ ոչ:

Ապեր, ես ընդհանրապես չեմ սպասում, որ դու կկարդաս իմ գրառումը, այնպես ինչպես Համաժողովրդական Ֆորումը չի սպասում, որ ՀԱԿ-ը կլսի իր ձայնը:

Rammer
30.09.2011, 16:10
Ապեր, ես ընդհանրապես չեմ սպասում, որ դու կկարդաս իմ գրառումը, այնպես ինչպես Համաժողովրդական Ֆորումը չի սպասում, որ ՀԱԿ-ը կլսի իր ձայնը:

Ձաձ բայց էտ դեպքում խի ես էդքան գրում որ գիտես չի կարդալու Չուկը...:)

Chuk
30.09.2011, 16:21
Ապեր, ես ընդհանրապես չեմ սպասում, որ դու կկարդաս իմ գրառումը, այնպես ինչպես Համաժողովրդական Ֆորումը չի սպասում, որ ՀԱԿ-ը կլսի իր ձայնը:
Սպասես թե չսպասես, էսօր արդեն կարդացի՝ արդեն ժամանակ կար: Ձյաձս, իմ էն գրառման հետ, որին դու հավայի հակաճառել էիր, չգիտեմ, չհասկանալով ասածս թե չհասկանալու տալով, էս նոր գրառումդ որևէ կապ չուներ: Լավ էիր գրել, լավ բաներ էիր գրել, թե՞ չէ, էդքան էական չի: Էականն էն ա, որ իսկապես կապ չուներ: Էականն էն ա, որ չգիտես ինչի կան մի քանի հոգի, էդ թվում դու, որ արդեն որոշել եք, որ ՀԱԿ-ն ինչ անի, վատ ա անում ու պետք ա քննադատել: Քանի որ ակամայից նենց ա ստացվել, որ ես հիմնականում ՀԱԿ-ի տեսակետները պաշտպանողի դերում եմ հանդես գալիս, էդ նույն բանը որոշել եք իմ դեպքում: Կապ չունի, թե ես ինչ եմ գրում, ինչ եմ ասում: Էդ նույն բանը կարող ա դու էլ ես ասել ասենք մի քանի րոպե առաջ, բայց քանի որ ես եմ գրել, առանց խորանալու, հավայի հակաճառում եք: Սրա ապացույցն էն ա, որ ճիշտ իմ ասածը դու գրել էիր իմ գրառումիցդ երկու գրառում հետո, գրառում, որին հակաճառել էիր (խոսքը քեզ ու Ջհանգիրյանին նույնականացնելու մասին ա): Էդ, իմ գնահատմամբ, լավ մոտեցում չի: Ես ու իմ գրառումները՝ ջհանդամ: Վատն էն ա, որ էդ մոտեցումը ցուցաբերում եք քաղաքական գործընթացների դեպքում, ինչը շատ վատ ա: Ես ինձ չեմ ուզում դնել օբյեկտիվի ու ամեն ինչ հասկացողի տեղը: Բայց ես գոնե փորձում եմ լինել օբյեկտիվ ու ամեն ինչը կշռել, ոչ թե միանգամից նույն ոճով հակադարձեմ: Գուցե սխալվու՞մ եմ: Գուցե իրականում փորձու՞մ ես հասկանալ ու վերլուծում ես: Չգիտեմ: Կարող ա: Կարող ա ասենք իմ գրառումներն էլ քո մոտ են նույն տպավորությունն առաջացնում: Ամեն դեպքում հորդորում եմ. մի դատիր միանգամից, մի հակադարձիր միանգամից, փորձիր հասկանալ:

Ես, անկախ էսօրվա հանրահավաքի ասելիքից, գիտեմ թե մոտավորապես ինչ ես դու գրելու: Զարմացրու ինձ: Կարո՞ղ ես:

Old
30.09.2011, 16:35
Այն մարդը (մարդիկ) որոնք ունակ են նմանատիպ դատական պրոցես նախաձեռնելու, որոնք ունակ են նյութեր նախապատրաստելու ու դրանք ներկայացնելու գործում, նաեւ իրավաբաններ ու իրավագետներ, իրավապահներ եւ այլն: Նա? այդ մարդիք պիտի ունենան իրենց սկսած պայքարը ավարտին հասցնելու լծակներ, ովքեր տեսնում են նմանատիպ դատում հաղթելու ճանապարհները, ովքեր այնքան քաշ կունենան, որ անհետ չեն կորի կամ դժբախտ պատահարի զոհ դառնան: Նորից կրկնեմ.
դա իմ գործը չի, ու ես էլ իմ ուժերից վեր գործեր չեմ բռնում
Նաեւ ես կոմպիտենտ չեմ նման հարցերում նախաձեռնություն դրսեւորելու՝ ինչից չեմ հասկանում (դատաիրավական պրոցեսների նախապատրաստումից եւ վարումից)՝ քիթս չեմ խոթի:
Նույն քո տրամաբանությամբ կարող եմ ասել, որ մարտի մեկին ոչ մի հանցագործությու պետական մարմինների կողմից չի կատարվել: Բայց միթե դա հարգալից կիլնի այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց հանդեպ՞ ՄԻթե հարգալից կլինի իր կամքը բարձրաձայնող ժողովրդի հանդեպ?
Պետք է ընդամենը տարրական հարգանք եւ չվիրավորել ժողովրդի առանց այն էլ դաժան հիշողությունները: Նույնը դու դրսեւորիր:

Հիմա դու ինչի՞ Սերժին դատի չես տալիս ;)

Դե Սերժը նախագահ ա, զատո փոխարենը Քոչարյանին են դատի տալիս հեսա արդեն 4 տարի ա: ՀԱԿ-ը չունի 2,5 միլլիոն վկա, ու դրա փոխարեն որոշել ա 2,5 միլլիոն էջ բողոք գրի... :)

Տրիբուն
30.09.2011, 20:25
Ես, անկախ էսօրվա հանրահավաքի ասելիքից, գիտեմ թե մոտավորապես ինչ ես դու գրելու: Զարմացրու ինձ: Կարո՞ղ ես:

Զգուշ եղեք, որ մի շաբաթ մրսելուց հետո էլի երկխոսության դուռը ձեզ չտանեն: Լևոնի ողջ ելույթը մի կողմ դրած, մեկա արդեն հետաքրքիր չի, Արամ Սարգսյանի ելույթի էս մի կտորը ու Լևոնի ելույթի էս մի կտորը հերիք ա, որ մեկը ես ՀԱԿ-ի ցանկացած միջոցառմանը լուրջ չվերաբերվեմ:

.....օգնեք Կոնգրեսին, քվեարկեք Կոնգրեսի օգտին...

Նկատի ունենալով, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ։

Խեղճ ժողովուրդ, հույսով ու հավատով վրաններ ա տեղդարում, որ մի քանի հավայի դեմք հայտնվեն ԱԺ-ում մի քանի այլ հավայի դեմքերի կեղքին:

Varzor
01.10.2011, 00:07
այսինքն, էն ինչ որ ասում էիր՝ պետական հանցագործ ֆլան-ֆստան, ուղղակի խոսում էիր՝ հենց-ընենց, կպավ-կպավ…
Գոնե դու ինքդ քո գրածից բան հասկանում ես?

Mephistopheles
01.10.2011, 01:39
Գոնե դու ինքդ քո գրածից բան հասկանում ես?ինձ թվում ա մենակ դու չես հասկանում…

Վիշապ
01.10.2011, 12:11
...Խեղճ ժողովուրդ, հույսով ու հավատով վրաններ ա տեղդարում, որ մի քանի հավայի դեմք հայտնվեն ԱԺ-ում մի քանի այլ հավայի դեմքերի կեղքին:
Ինչ էլ մի խեղճ ժողովուրդ է: Հեսա իրենք հաղթելու են, ու այդ ժամանակ ու իմ ու քո հալը կտեսնես:

Chuk
01.10.2011, 12:32
Զգուշ եղեք, որ մի շաբաթ մրսելուց հետո էլի երկխոսության դուռը ձեզ չտանեն: Լևոնի ողջ ելույթը մի կողմ դրած, մեկա արդեն հետաքրքիր չի, Արամ Սարգսյանի ելույթի էս մի կտորը ու Լևոնի ելույթի էս մի կտորը հերիք ա, որ մեկը ես ՀԱԿ-ի ցանկացած միջոցառմանը լուրջ չվերաբերվեմ:

Խեղճ ժողովուրդ, հույսով ու հավատով վրաններ ա տեղդարում, որ մի քանի հավայի դեմք հայտնվեն ԱԺ-ում մի քանի այլ հավայի դեմքերի կեղքին:
Ցավոք չզարմացա:
Ինչևէ:

Այսուհետ ամեն օր նստացույցին զուգահեռ ժամը 3-ից մեկնարկելու են հանրահավաքային շքերթները: Ինձ Ազատության հրապարակում տեսնել ցանկացողներին հիշեցնում եմ, որ հեռախոսահամարս անփոփոխ է:

հ.գ. Ազատության հրապարակում ենք սկսում ազատության կերտումը: Միացի՛ր:

h_jak
01.10.2011, 14:45
Վիշ ջան որ հրաշք լինի ու հաղթեն սաղի վիճակնա վատ լինելու ոչ թե մենակ մեր. Բայց ինչը պիտի հաղթեն? քաղաքական շախմատ կոչվածը? Շախմատ խաղալ գիտեն որ հաղթեն, էլի հնձելու էն, էլի բացահայտումների պահանջներ ու տենց շարունակ միչև Լևոնական ցեղատեսակը մտցվի կարմիր գրքի մեջ որպես վիմիռայուշիյ վիդ.

Տրիբուն
01.10.2011, 16:59
Ցավոք չզարմացա:
Ինչևէ:

Այսուհետ ամեն օր նստացույցին զուգահեռ ժամը 3-ից մեկնարկելու են հանրահավաքային շքերթները: Ինձ Ազատության հրապարակում տեսնել ցանկացողներին հիշեցնում եմ, որ հեռախոսահամարս անփոփոխ է:

հ.գ. Ազատության հրապարակում ենք սկսում ազատության կերտումը: Միացի՛ր:

Բայց, ո՞վ ասեց, որ ես ուզում էի քեզ զարմացնել: Սկի ես ինքս չեմ զարմանում իմ վրա: Սկի ՀԱԿ-ը ինքը իրա վրա չի զարմանում:

Բայց Չուկ, լուրջ, ի՞նչ ես ակնկալում, ասենք իմ նման հիասթափված քաղաքացուց - որ հեսա բանդեռլոգի պես վերև ներքև կթռվռամ ու կուրախանա՞մ, որ ՀԱԿ-ը հերթական ԱԺ ընտրություններից հինգ ամիս առաջ որոշեց մեկ շաբաթով շուրջօրյա հանրահավաքներ անել, ու վազելով կգնամ հանրահավաքի՞, որ Զուրաբյանը ավելի վստահորե՞ն թարմացնի իր երկխոսության առաջարկը Հարությունյանին:

Նյեեեետ, ապեր: Ես քեզ մարտի 17-ի հանրահավաքից հետոյվա գարեջրախմության ժամանակ խոստացա, որ ՎԵՐՋ, ՀԱԿ-ը իմ համար այլևս գոյություն չունի - ուզում ա շուրջօրյա հանրահավաք անի, ուզում ա ողջ կազմով հացադուլ հայտարարի: Ես ևս մեկ անգամ հիասթափության ենթարկվելու ուժ ու առողջություն չունեմ, քանի որ գիտեմ, որ էս հանրահավաքների վերջ կամ լինելու ա «շնորհակալություն, որ ապացուցեցեիք ձեր ուժը ու որ մեր հետ էիք», «շոնրհակալություն, որ ստիպեցիք, որ մեր հետ էլի գնան երկխոսության», «շնորհակալություն, որ մեր հետ եք, քվերակեք մեր օգտին»: Սաղ հանգելու ա ՀԱԿ-օ օգտին ԱԺ հերթականի, կամ ֆանտաստիկ սցենարի դեպքում արտահերթի ժամանակ քվեարկելուն: Ես էլ մեկա ՀԱԿ-ի օգտին չեմ քվերակելու: Կամ կարող ա, հայկական ազգային ազատագրական ավանդույթներին համապատասխան, հանուր ախպեր-ընգերութան, քվերակեմ: Խոսքի, արժի էտքան բանի համար մուֆթա հետույքս թրջեմ:

Մենակ չասես, կոնկրետ գործողություն էիր ուզում, հեսա քեզ կոնկրետ գործողություն: Ես ՀԱԿ-ից էլ վաբշե ոչ մի բան չեմ ուզում, թող չորս տարի հետաձգված կոնկրետ գործողությունն իրանց պահեն: Թող գնան ու երկխոսեն: Արդեն Լևոնը երգեց էլի «Սերժին ղուրբան ըլնեմ» մուղամը - «Տիգրան Առաքելյանը ասել ա, որ իրան չնայեն, գնան ու երկխոսեն» ...... էս տղուն էլ տվին փուռը, հանուն երկխոսության: Կարգին մոլորյալ հայրենասեր ա, բայց արժե՞ր, որ հանուն երկխոսության էտ տղեն նստեր, հետո հանուն իրա երկխոսությունը դադարեցվեր, հետո էլի հանուն երկխոսության տղեն դատվի:

Ապեր, ես ՀԱԿ-ի անկեղծությանը միայն մի դեպքում կհավատամ - եթե ողջ կազմով խառակիրի անեն հրապարակում, կամ իրանց քցեն պոյեզի տակ: Կարան, ու լավ կանեն, Սերժին ու Քոչարյանին էլ վերցնեն հետները:

dvgray
01.10.2011, 17:11
Կամ կարող ա, հայկական ազգային ազատագրական ավանդույթներին համապատասխան, հանուր ախպեր-ընգերութան, քվերակեմ:
ուրեմն քո էսքան ասած-չասածտ հավայի բանա ա հա՞: բանը որ հասավ "տալուն", Ջահանգիրյանին էս "տալու" հա՞ /քվետ/:
Աբեր, եվրոպա տեսած մարդ ես… գոնե քեզնից - չէի սպասում… :8

Տրիբուն
01.10.2011, 17:16
Ինչ էլ մի խեղճ ժողովուրդ է: Հեսա իրենք հաղթելու են, ու այդ ժամանակ ու իմ ու քո հալը կտեսնես:

Դու էլ ես վախեցա՞ծ, ապեր: :D

Ուրեմն, մի վախեցի ու հիշի մեծերին:

1830 թվին, ֆրանսիական արդեն որերորդ հողափոխության օրերին Տալեյրանը ծառային կանչում ա ու ասում ա.
- լսու՞մ ես, զանգերը խփում են, մենք հաղթում ենք
- մենք ո՞վ
- իսկ թե ով ենք մենք, ես քեզ կասեմ վաղը

Տրիբուն
01.10.2011, 17:24
ուրեմն քո էսքան ասած-չասածտ հավայի բանա ա հա՞: բանը որ հասավ "տալուն", Ջահանգիրյանին էս "տալու" հա՞ /քվետ/:
Աբեր, եվրոպա տեսած մարդ ես… գոնե քեզնից - չէի սպասում… :8

Ապեր, ես համ եվրոպան ու ամերքան եմ տեսել, համ էլ խորը ասիան .... էս պահին էլ այրապոռտ լռվել եմ յոթ ժամով :D

Բայց եվրոպան մի կողմ, ախպերութունը մի կողմ: Համ էլ որ մեր ընգերներին գոռձ տվին ՀԱԿ-ի իշխանության գալուց հետո, կարող ա մեզ էլ փայ հասնի: Թե՞ դու փային էլ ես դեմ: ;)

dvgray
01.10.2011, 17:35

ես փային դեմ չէի լինի մի պայմանի դեպքում միայն, եթե հայտարարվի, որ գնում են էտ փային տիրանան: դարեր առաջ ո՞նց էր: ասում էին գնանք գրավենք ու թալանը ձերն ա:

չնայած կարող ա՞ իրար մեջ ըտենց էլ ասում են: բայց մեկ ա, թող մեզ էլ ասեն, որ գնում են գրավեն: …օբեկտները ու պաշտոնները…

հետո, եթե լավ ես հիշում, առաջին անգամ որ լևոնականները գրավեցին, իրանց "հետևակին" մի մեծ ֆիգ ցույց տվին: փայից քիչ միչ մենակ հեծելազորին հասավ: իսկ փղերին ցեղասպան արին…
:B

Տրիբուն
01.10.2011, 17:50

Հենա արդեն ասել են էլի, խի էլ ասելը ուրիշ ի՞նչ ձևովա լինում: Պռոստը, «լրիվ խլելու ենք»-ի փոխարեն ասել են «էկեք ընգերական կիսվենք, ձեր ջանին մեռնեմ»: Երկխոսություն, ոչ մաքսիմալիզմին, խելամիտ փոխզիջում ... էլ կիսվել խնդրվելը ո՞նց ա լինում: «Էկեք կիսվենք հիմա, թե չէ սադիստն ակտիվացել ա, ու վաղը սաղիս ձեռից իսկականից սաղ կխլի»: Յանիմ էս Քոչարյանի վերջին հայտարարությունը ՀԱԿ-ի «ակտիվանալու» հետ ոչ մի կապ չունի էլի: ՀԱԿ-ը ղուրբան լինի Քոչարյանին. որ սադիստից եիկկողմանի մրսելը չլիներ, Սերժը ՀԱԿ-ին վաղուց էր գրողի ծոցն ուղարկել:

Elmo
01.10.2011, 18:02
Արժե Քոչարյանին ձայն տալ. որպես միակ շիտակ տղա, էսքան խաբեբաների ու ծաղրածուների մեջ: Մարդը ոչ թուրքերի հետ էր ախպերություն սկսելու փորձեր անում, ոչ Ղարաբաղի հարցում էր զիջումների գնում, ոչ էլ սուրբ էր ձևանում: Մի բան անելուց առաջ էլ զգուշացնում էր:

Չամիչ
01.10.2011, 19:01
ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը ահագին նմանվում է աղանդավորների վարած քաղաքականությանը: Ընկնում են դռնեդուռ, կամ շենքից շենք ինչ որ գրքույկներ կամ թերթեր են բաժանում: Հանրահավաք եք անում՝ արեք: Ամեն հանրահավաքից առաջ դռնեդուռ ընկնելը, գրքույկներ թերթեր բաժանելը, բարձրախոսով՝ կես ժամ տեվողությամբ հանրահավաքին միանալու կոչ անելը ո՞րս ա: Չնայած, որ հազիվ թե էլ փորձ անեն մեր շենքին մոտենալ, էնպիսի բուռն հակազդման հանդիպեցին, որ չեմ կարծում թե այլեւս երեւան: Իշխանափոխություն, հա՝ իշխանափոխություն, արդեն գլուխներս զրնգում ա էտ իշխանափոխություն բառից: Գոնե ազնիվ լինեն իրերը իրենց անունով կոչեն՝ աթեռապաշտություն, աթոռամոլություն:

Վիշապ
01.10.2011, 19:14
Դու էլ ես վախեցա՞ծ, ապեր: :D

Ուրեմն, մի վախեցի ու հիշի մեծերին:

1830 թվին, ֆրանսիական արդեն որերորդ հողափոխության օրերին Տալեյրանը ծառային կանչում ա ու ասում ա.
- լսու՞մ ես, զանգերը խփում են, մենք հաղթում ենք
- մենք ո՞վ
- իսկ թե ով ենք մենք, ես քեզ կասեմ վաղը

Չեմ վախենում, ձանձրույթից յանի հանաք արի:)) Ըստ հրապարակից եկող ձայների, մենք էրեկ ենք հաղթել: Իսկ թե ով ենք մենք, մենք վաղուց գիտենք:

Վիշապ
01.10.2011, 19:26
Ինձ թվում է, «հաղթած» ժողովուրդը շուտով «Ռոբերտ, հեռացի՛ր» է գոռալու, մեկ ու մեջ էլ՝ «(գոնե) Սերժի՛կ, Նախագա՛հ»...

«Քոչարյանը երբեք ժողովրդի համակրանք չի ունեցել եւ չի էլ ունենա»,-ասաց Առաջին նախագահը՝ նկատի ունենալով, Քոչարյանի երեկվա հայտարարության այն հատվածը, թե ինքը կվերադառնա քաղաքականություն, երբ կլինի հասարակական պահանջարկ։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ինչքան հիմար կամ մազոխիստ պետք է լինի ժողովուրդը, որ պահանջի Քոչարյանի վերադարձը մարտիմեկյան սպանդից հետո։ Նա գտնում է, որ Քոչարյանին որեւէ կուսակցություն հենարան չի լինի, քանի որ սա կլինի Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվություն ստանձնում։

«Քոչարյանը պրոբլեմ չի ժողովրդի համար, եթե պրոբլեմ է՝ միայն Սերժ Սարգսյանի համար»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա հայտարաեց, որ Քոչարյանի թեման փակված է եւ խորհուրդ տվեց մոռանալ նրան։ Նա նաեւ Քոչարյանին դժբախտ մարդ համարեց, քանի որ «չի կարողանում հանգիստ քնել»։ (http://www.a1plus.am/am/politics/2011/10/01/levon-terpertrosyan)

Վիշապ
01.10.2011, 19:36
Երբեմն ինչքան սիմվոլիկ է ինքը իրականությունը՝

Ազատության հրապարակի հարթակից այսօր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց մի տեղեկատվությամբ:
Նա նշեց, որ այս պահին Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում տեղի է ունենում «Դոն Կիխոտ» ներկայացումը, որի հանդիսատեսը ապրում է մի այլ կյանքով եւ այլ արժեքներով ու նրան չեն հետաքրքրում իր շուրջ կատարվող իրադարձությունները: «Նրանք ոչ միայն կույր են ձեւանում, այլեւ ստիպում են, որ մնացածներն էլ կուրանան»,- հայտարարեց նա:

«Դոն Կիխոտ»-ը չի կուրացնում, այլ հակառակը՝ աչքերն է բացում, որ լավ ճանաչեն ջրաղացների դեմ պայքարող արկածախնդիրներիդ: Հարգանքներս «Դոն Կիխոտ» նայող ժողովրդին:

Չամիչ
01.10.2011, 19:48
Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում տեղի է ունենում «Դոն Կիխոտ» ներկայացումը, որի հանդիսատեսը ապրում է մի այլ կյանքով եւ այլ արժեքներով ու նրան չեն հետաքրքրում իր շուրջ կատարվող իրադարձությունները:

Ժողովուրդը շատ լավ էլ ամեն ինչ նկատում է: Ցավոք սրտի ժողովրդի մի մասը բավական միամիտ է, չի նկատում, որ վատի մասին խոսացողին դարձնում է «լավը» ու նստացնում գլխին: Եթե վատի մասին խոսում ես ավտոմատ դառնում ես լա՞վը:Միշտ էլ շատ հեշտ է օգտագործել նրանց, որոնք չեն զգում, որ գործիքն են եւ օգտագործվում են:

Chuk
02.10.2011, 10:57
Էստեղ գրառումներ են եղել, որոնց ուզում եմ թունդ ու թունոտ պատասխաններ տալ: Ու ունեմ տեղ նման պատասխաններ տալու, բայց չեմ անելու: Չեմ անելու, որովհետև անկախ ձեր գրածից ու ձեր ասածից իմ թիրախը դուք չեք, իմ էներգիան ձեր վրա չի, որ պետք է վատնվի, իմ ժամանակը այստեղի խոհանոցային զրույցների վրա չի, որ պետք է վատնվի:

Տղերք ու աղջկերք, հասկացեք վերջապես, որ պետք է պայքարել: Պետք է ամեն կերպ ու ամեն ձևով պայքարել: Հիմա ժամանակը չի խոհանոցային բամբասանքի մակարդակով ենթադրելու, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում տեղեր ա ուզում ու դրանով արդարացնել չպայքարելը: Հասկացեք, որ եթե մենք՝ ժողովուրդս, ունենք արժանապատվությունը, մենք մեր երկիրը ուզուրպացրածներին պետք ա ցույց տանք մեր անհամաձայնությունը ցանկացած ճանապարհով: Ցույց տալու ճանապարհը հիմա Ազատության հրապարակն ա: Ցույց տալու տեղը հիմա Ազատության հրապարակն ա: Տղերք, ձեր թասիբն ու տղամարդկությունը չեն պակասելու, եթե մի կողմ թողնելով ձեր՝ ՀԱԿ-ի մասին պատկերացումները, գաք ու միանաք պայքարին: Հակառակը, ավելանալուն են: Հակառակը, դրանով ցույց եք տալու, որ թասիբ էլ ունեք, տղամարդկություն էլ ունեք: Դուք դրանով ինձ կամ կոնգրեսին չի, որ լավություն եք անելու, այլ առաջին հերթին ինքներդ ձեզ: Ախր հասկացեք, որ չպայքարելով էս վարչակարգը չի փոխվելու: Ախր հասկացեք, որ էդ պայքարելն անհրաժեշտություն ա: Ախր հասկացեք, որ ցանկացած տարբերակով չպայքարելը վարչակարգի հիմքը պնդացնել ա, ախր հասկացեք, որ մենք խնդիրներ ունենք լուծելու, որոնք պետք է լուծենք բոլորովս: ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՔ: ԲՈԼՈՐՈՎՍ: Արա՛, ոտի կանգնեք: Այլևս ժամանակը չի խոհանոցներում քչփչալու:

Այս օրերին ես թերևս այս թեմայով այստեղ այլևս չեմ խոսելու: Ընտրությունը ձերն ա: Ընտրությունը կոնգրեսի ու իշխանության մեջ չի, այլ պայքարի ու չպայքարի: Ընտրությունը արժանապատվության ու ստրկացմանը ենթարկվելու մեջ ա: Կատարեք ճիշտ ընտրություն: Կատարեցի՞ք, գրկաբաց եք ընդունվելու: Չկատարե՞ք... ինչ արած, մեր պայքարի արդյունքում դուք էլ կշահեք ու ես, մեկը ես, դրա համար մենակ կուրախանամ: Բարին ընդ ձեզ:

Elmo
02.10.2011, 11:57
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ինչքան հիմար կամ մազոխիստ պետք է լինի ժողովուրդը, որ պահանջի Քոչարյանի վերադարձը մարտիմեկյան սպանդից հետո։

Դիտավորյալ ա՞ սենց բաներ ասում, թե՞ անմտածված, չգիտեմ, բայց ինք, Վանոն, կամ իրա թիմից ցանկացածը Քոչարյանից լավը չի, ու ժողովուրդը իրանց վերադարձը պահանջում ա:

Askalaf
02.10.2011, 18:27
Ինքս ոչ ՀԱԿ անդամ եմ, ոչ էլ ինչ–որ անձնական շահեր ունեմ կապված ՀԱԿ–ի իշխանության գալու հետ։

ԲԱ՛ՅՑ, 100 ձեռով կողմ եմ էն ամենին ինչ անում ա ՀԱԿ–ը։ Եթե ինչ–որ բան էլ սխալ ա անում, ապա միայն իր հանրահավաքներին գնացող ժողովուրդը կարա ստիպի անել էնպես, ոնց որ ինքնա ուզում։
Իսկ կողքից կծմծելն ու չարախնդալը թույլ մարդու արարք է ըստ իս։

Յուրաքանչյուրս մի բան պետք ա հասկանանք. եթե ուզում ենք, որ մեր կյանքում ինչ որ բան փոխվի, ուրեմն դրա համար պետք ա պայքարել։ Հակառակ դեպքում պետքա գլուխը կախել ու ուտել էն «լափը», որը որ կհրամցնեն։ Ես իհարկե հասկանում եմ, որ շատերին դա այսպես ասած «ձեռա տալիս» ու դրանից ավել բան պետք էլ չի։ Ուստի ընտրությունը յուրաքանչյուրի ձեռքումա։

Ազատության հրապարակ գնացողները նրանք են, որ պատրաստ են պայքարել ու վաստակել ընտրելու և ինչու չէ իշխելու իրավունքը։
Ներկա պահին ՀԱԿ–ն է նրանց առաջնորդում, բայց եթե ապագայում ՀԱԿ–ն իրեն չպահի ժողովրդի ծառայի պես, ապա այդ նույն հրապարակ գնացողներն արդեն կկարողանան (ինքնուրույն կամ մեկ այլ ուժի առաջնորդությամբ) աշխատեցնել նրանց փոխարինելու մեխանիզմը։

ՀԱԿ–ի կողմնակից չեմ, քանի որ ՀԱԿ–ում կան էնպիսի «դեմքեր», որոնք ներկա իշխանազավթներից պակասը չեն կամ էլ թե չէ հակառակ իրենց ունակությունների են հայտնվել ՀԱԿ–ի «վերվախավում», ավելին ասեմ. կնախընտրեի, որ մեր ակտիվ քաղաքացիներին առաջնորդեր ոչ թե տարիքն առած գիտնականը, այլ երիտասարդ ու ԼԱՎ կրթություն ստացած քաղաքագետը։ Բայց ամեն անցնող օրը մեր կյանքից ա գնում ու պետք չի սպասել, թե երբ կգա «հայերի սահակաշվիլին», պետքա օգտագործել ընձեռված առիթը` շուրջօրյա հանրահավաքները, ակտիվ գործել ու պահանջատեր լինել սկսելով հենց ՀԱԿ–ից:

Mephistopheles
02.10.2011, 20:19
ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը ահագին նմանվում է աղանդավորների վարած քաղաքականությանը: Ընկնում են դռնեդուռ, կամ շենքից շենք ինչ որ գրքույկներ կամ թերթեր են բաժանում: Հանրահավաք եք անում՝ արեք: Ամեն հանրահավաքից առաջ դռնեդուռ ընկնելը, գրքույկներ թերթեր բաժանելը, բարձրախոսով՝ կես ժամ տեվողությամբ հանրահավաքին միանալու կոչ անելը ո՞րս ա: Չնայած, որ հազիվ թե էլ փորձ անեն մեր շենքին մոտենալ, էնպիսի բուռն հակազդման հանդիպեցին, որ չեմ կարծում թե այլեւս երեւան: Իշխանափոխություն, հա՝ իշխանափոխություն, արդեն գլուխներս զրնգում ա էտ իշխանափոխություն բառից: Գոնե ազնիվ լինեն իրերը իրենց անունով կոչեն՝ աթեռապաշտություն, աթոռամոլություն:

ըտենց բուռն ՀՀԿ-ին հակազդեք որ գալիս ձեր պասպորտներն են հավաքում, վրայի տվյալներն են գրանցում անօրինական… թե չէ ՀԱԿ-ի կամավոր էրեխեքին հակազդելը հերոսություն չի…

Mephistopheles
02.10.2011, 20:22
Դիտավորյալ ա՞ սենց բաներ ասում, թե՞ անմտածված, չգիտեմ, բայց ինք, Վանոն, կամ իրա թիմից ցանկացածը Քոչարյանից լավը չի, ու ժողովուրդը իրանց վերադարձը պահանջում ա:

Էլմօ ջան, իզուր մի չարչարվի… մեջտեղում տեղ չկա … յա դուրսն ես , յա ներսը… ինչ ուզում ես գրի կամ սերժի կողքին ես կամ էլ ՀԱԿ-ի…

Elmo
02.10.2011, 20:36
Էլմօ ջան, իզուր մի չարչարվի… մեջտեղում տեղ չկա … յա դուրսն ես , յա ներսը… ինչ ուզում ես գրի կամ սերժի կողքին ես կամ էլ ՀԱԿ-ի…

Ոնց որ ուրվագծվում ա մարդ, որից համ Սերժն ա վախենում, համ էլ ՀԱԿ-ը, ու աչքիս էս վերջին իրադարձությունները էդ մարդու վախից են սենց կտրուկ զարգանում:
http://7or.am/wp-content/uploads/2011/09/cur.jpg

Mephistopheles
02.10.2011, 20:43

Ապեր, 7օր որ մի քիչ քիչ կարդաս, էդ ուրվագիծը կանհետանա…

Elmo
02.10.2011, 21:00
Ապեր, 7օր որ մի քիչ քիչ կարդաս, էդ ուրվագիծը կանհետանա…

ես մենակ նկարներն եմ նայում: Արխիվով որ հետ գնաս, շատ դիպուկ էլ նկարել են:

Վիշապ
02.10.2011, 21:06
Փաստորեն «պայքար-պայքար» անվան տակ ոմանք նախընտրական քարզարշավը կարող են և ժամանակից շուտ սկսել ու դրանով չխախտել ընտրական օրենսգրքի որևէ հոդված: Դե պայքարում են, խո չե՞ն քարոզում:)) Եվ նույնիսկ ցինիկաբար օգտագործելով «արժանապատվություն», «տղամարդկություն», «թասիբ», «ազատություն» բառերը:
Վերջին կուտը լսեցի՞ք: Ոչ մի նոր բան չկար, կրկին ավանդների մասին էր՝ Ավանդները կվերադարձնեն եղած գումարի քառապատիկի չափով (http://www.a1plus.am/am/politics/2011/10/02/ltp): :D

Varzor
02.10.2011, 22:08
ինձ թվում ա մենակ դու չես հասկանում…
Ոնց ջոկում եմ, քեզ էս կյանքում շատ բաներ մենակ թվում ա ;)

Varzor
02.10.2011, 22:12
Ապեր, ես ՀԱԿ-ի անկեղծությանը միայն մի դեպքում կհավատամ - եթե ողջ կազմով խառակիրի անեն հրապարակում, կամ իրանց քցեն պոյեզի տակ: Կարան, ու լավ կանեն, Սերժին ու Քոչարյանին էլ վերցնեն հետները:
Նույնիսկ այդ պարագայում էլ կարելի է չհավատալ, որովհետև չենք ջոկի, թե դրանք որտեղ են ուզում եմզ քցած լինեն :D

Varzor
02.10.2011, 22:17
Ինձ թվում է, «հաղթած» ժողովուրդը շուտով «Ռոբերտ, հեռացի՛ր» է գոռալու, մեկ ու մեջ էլ՝ «(գոնե) Սերժի՛կ, Նախագա՛հ»...
Այ էս պահը, մոտս դեժավյու ա առաջացնում

Քոչարյանի երեկվա հայտարարության այն հատվածը, թե ինքը կվերադառնա քաղաքականություն, երբ կլինի հասարակական պահանջարկ։
նույն բառերը լսել եմ Լևոնից, Քոչարյանի 2-րդ ընտրություներից առաջ, մոտավորապես այսպես
"Ես կվերադառնամ, երբ ինձ կխնդրեն...", բայց չասեց, թե կոնկրետ ով պիտի խնդրի, քանի որ հենց այդ ժամանակ 50, տոլի 60 քաղաքական և հասարակական կազմակերպություներ խնդրական նամակով դիմել էին Լևոնին, որ ցերադառնա քաղաքական դաշտ: Փաստորեն 2008-ին խնդրողը խնդրեց, ու էդ խնդրողը նախորդներից չէր, մնում ա երեք անգամից գուշակենք, թե ով էր ;)

Varzor
02.10.2011, 22:23
Տղերք, ձեր թասիբն ու տղամարդկությունը չեն պակասելու, եթե մի կողմ թողնելով ձեր՝ ՀԱԿ-ի մասին պատկերացումները, գաք ու միանաք պայքարին: Հակառակը, ավելանալուն են: Հակառակը, դրանով ցույց եք տալու, որ թասիբ էլ ունեք, տղամարդկություն էլ ունեք: Դուք դրանով ինձ կամ կոնգրեսին չի, որ լավություն եք անելու, այլ առաջին հերթին ինքներդ ձեզ:
Էս թազա չինական էժանագին կտերից ա?
Իմ թասիբը հաստատ կընկնի, թեկուզ հենց իմ սեփական աչքերում, էլ չեմ ասում, որ էրեխուս, ծնողներիս ու շրջապատիս մարդկանց աչքերի մեջ էլ չեմ կարողանա առանց գլուխս կախելու նայեմ: Ես գնամ ուն կանգնեմ էն մարդկանց կողքին, օգնեմ իշխանության գալ այն մարդկանց, ովքեր որ ..... բերանս բացել ես տալիս?
Ախր, թարսի պես ոմանց որ անձամբ, մի քիչ չճանաչեի, մի գուցե և հավատայի, բայց թարսի պես մի քիչ ճանաչում եմ ու չեմ հավատում, որ իրանք ուզում են օրինավոր ու ժողովրդավար երկրի կառուցման համար պիտանի լինել:

Varzor
02.10.2011, 22:26
Ապեր, 7օր որ մի քիչ քիչ կարդաս, էդ ուրվագիծը կանհետանա…
Էնքան ես կարդացել, որ տարելա ... ԱՄՆ :)) Տնաշեն, մի պուճուր երկիր ենէ, ավտոն թափոց գհազ ես տալիս, սահմանը անցնում ես, ինչը կարդանք? Քոռ ենք, շուրջներս նայում ենք չենք տեսնում ինչա կատարվում? Նույն էդ "ջոջերի" հետ անմիջական շփվողները մեր հարևան-բարեկան-ծանոթները չեն? Թե գիտես մենակ ֆորումով ենք մտքեր փոխանակում ու yuotube-ով ենք տսնում Հայաստանը?

Chuk
02.10.2011, 23:03
Ժող, հոգնած եմ, դրա համար չեմ ընկնում աղբյուրներ փնտրեմ, կարճ ասեմ:

Ուրեմն վաղվա 6:30-ի հանրահավաքի ֆորմատը փոքր-ինչ փոխվում ա: Փոխվում ա էն իմաստով, որ առաջարկվել ա գրավոր հարցեր հղվեն Լևոն Տեր-Պետրոսյանին, որոնց ինքը կպատասխանի ելույթի ժամանակ: Ասածս էն ա, որ եթե լուրջ հարցեր ունեք, բայց հանրահավաքի չեք կարող գալ, ես կարող եմ փոխանցել, մեկ է լինելու եմ Ազատության հրապարակում:

Միայն զգուշացնեմ, որ անլուրջ ու հավայի հարցերի փոխանցող չեմ դառնալու;

Varzor
02.10.2011, 23:15

Հարց համար 1.:
Պարոն Տեր-Պետրսյան, ՀԱԿ-ի քաղաքական հաղթանակից հետո, ինչ քայլեր են ձեռնարկվելու 1991-98թթ, 1998-2008թ և 2008թ.-ից առ այսօր երկրում կատարված քաղաքական և տնտեսական ծանր հանցագործությունների բացահայտման և մեղավորների պատժման ուղղությամբ? Արդյոք այդպիսի ենթածրագիր ունի ՀԱԿ-ը և արդյոք ընդհանրապես նախատեսում է անդրադառնալ այդ հարցին?
Կանխավ... շնորհակալություն կռուտիտի համար :D

Հ.Գ.
Չուկ ջան, հարցս իրոք որ ակտուալ է, քանի որ ոնց հասկանում ենք առաջին պատժվողները լինելու են ներկայիս իշխանավորները և մարտի 1-ի մեղավորները: Իսկ այ մյուսներին, ինչ են անելու? Չէ որ այդ հանցագործությունների բացահայտումը ոչ միայն օրենքի ջրաղացին է ջուր լցնում, այլև երկրի բյուջեին: Երկուսի կարիքն էլ մեր երկիրը շատ ունի:

Chuk
02.10.2011, 23:19
Նոր ՖԲ-ում տեսա, լրիվ մոռացել էի: Հարցերը կարելի է հղել նաև էլեկտրոնային տարբերակով.

Ձեր հարցերը կարող եք ուղարկել levonpresident2008@gmail.com հասցեին, թվիթել @ancongress կամ ուղարկել sms 093 130515 (մինչև վաղը 17:00)
Հաշվի առնելով սա ես չեղարկում եմ իմ առաջարկը: Կփոխանցեմ միայն մինչև այս գրառումս արված՝ Վարզորի հարցը:

Chuk
02.10.2011, 23:29
Չուկ ջան, հարցս իրոք որ ակտուալ է, քանի որ ոնց հասկանում ենք առաջին պատժվողները լինելու են ներկայիս իշխանավորները և մարտի 1-ի մեղավորները: Իսկ այ մյուսներին, ինչ են անելու? Չէ որ այդ հանցագործությունների բացահայտումը ոչ միայն օրենքի ջրաղացին է ջուր լցնում, այլև երկրի բյուջեին: Երկուսի կարիքն էլ մեր երկիրը շատ ունի:
Ես չեմ քննարկում ու չեմ էլ ուզում քննարկել քո հարցի ակտուալ լինել-չլինելու հարցը: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված է առաջարկ, հարցեր ստացողն ինքն է լինելու, պատասխանողն ինքն է լինելու, ակտուալություն, կարևորություն և այլ բաներ որոշողն ինքն է լինելու: Ես ուզեցի կամուրջ դառնալ ու փոխանցել քաղաքացիներին հուզող հարցերը, հետո տեսա, որ այդ մասին էլ են հոգացել: Այսուհանդերձ քանի-որ խոստացել էի, քո հարցը կարող եմ փոխանցել: Սակայն հաշվի առնելով, որ ես վաղը հրապարակ կհասնեմ հավանաբար 6-ից հետո, իսկ ըստ հաղորդագրության կարծես թե հարցերը դասակարվելու են մինչև 17:00 ստացվածները, որպեսզի հարցդ վաղն ուշադրությունից չվրիպի առաջարկում եմ այն ուղարկել նաև այլ տարբերակով (վերևի գրառման մեջ նշել եմ): Կրկնում եմ. ես ինքս չեմ պատրաստվում քո հետ քննարկել հարցիդ ակտուալությունը, պետք չի ինձ ուղղված նման պնդում անել:

Varzor
02.10.2011, 23:38

Ինձ ճիշտ չհասկացար: Ոչ թե աում, էի, որ դու համարում ես հարցս անակտուալ ու տենց պնդում ես արել :), այլ ուզուm էի ասել, որ կատակ չեմ անում ու լուրջ հարց եմ տալիս: Բնականաբար քանի որ հարցս քեզ չի ուղղված
Շատ շնորհակալ եմ, որ կփոխանցես, որովհետև ես նույնիսկ 18:30-ին աշխատանքի եմ լինելու:

Տրիբուն
03.10.2011, 09:30
Փաստորեն «պայքար-պայքար» անվան տակ ոմանք նախընտրական քարզարշավը կարող են և ժամանակից շուտ սկսել ու դրանով չխախտել ընտրական օրենսգրքի որևէ հոդված: Դե պայքարում են, խո չե՞ն քարոզում:)) Եվ նույնիսկ ցինիկաբար օգտագործելով «արժանապատվություն», «տղամարդկություն», «թասիբ», «ազատություն» բառերը:
Վերջին կուտը լսեցի՞ք: Ոչ մի նոր բան չկար, կրկին ավանդների մասին էր՝ Ավանդները կվերադարձնեն եղած գումարի քառապատիկի չափով (http://www.a1plus.am/am/politics/2011/10/02/ltp): :D

Իսկ դու չե՞ս ուզում մաս կազմել «համաժողովրդական, քաղաքացիական ֆորումի» (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54000.html): Ասում են, էս մի ֆորումը լուրջ տարբերվելու է էէէէն մի ֆորումից, որը կոչվում էր «հասարակության ինքնակառավարման ֆորում» (http://www.anc.am/am/speeches/66/494/): :D Մի շաբաթով կարաս բնապահպանություն ու առողջապահություն թեմաներով քննարկումների մասնակցես:

Էս սաղ հեչ, բավ որ ասում էի ԲՀԿ-ն իմ իդեալն ա, վրես խնդրում էիք:

Տեր-Պետրոսյանը անդրադարձել է նաեւ ԲՀԿ-ին, (http://www.lragir.am/armsrc/country-lrahos53978.html) ասելով, որ ԲՀԿ-ն չի հաշտվում կոալիցիայում կրտսեր եղբոր դերի հետ: Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ն որակել է «հայաստանածին» կուսակցություն, որը ձեւավորվել է բնականորեն, իր առաջնորդի տնտեսական կարողությունների եւ մի ռեգիոնալ հատվածում՝ Կոտայքի մարզում ունեցած ազդեցության շնորհիվ: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք պետք է ավելի շատ հաշվի նստեն ԲՀԿ-ի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն կուսակցություն է .....

Աչքիս տղեքին համ էլ փող ա պետք ..... :D:D

Տրիբուն
03.10.2011, 09:37
ըտենց բուռն ՀՀԿ-ին հակազդեք որ գալիս ձեր պասպորտներն են հավաքում, վրայի տվյալներն են գրանցում անօրինական… թե չէ ՀԱԿ-ի կամավոր էրեխեքին հակազդելը հերոսություն չի…

Մի հատ կիսվի, թե էս որտեղ ես տենց բան տեսել:

Ես՝ ՀՀ քաղաքացիս, երդվում եմ բոլոր սրբություններով, ներառյալ ՀՀ դրոշը, գերբը ու սուրբ Գրիգոր Լուսավորիչի արևը, որ ոչ իմ, ոչ էլ երբևե իմ հարազատներից ու ծանոթներից որևէ մեկի պասպորտը ոչ մի ՀՀԿ-ական երբեք չի վերցրել ու ոչ մի տվյալ չի գրանցել: Մնում ա ասեմ, որ բոլոր ընտրություններն էլ եղել են արդար ու թափանցիկ: :D

Մեֆ ջան, հավայի բաներին շատ մի հավատա - ընտրությունները պասպորտ հավաքելով չեն կեղծվում: Ընտրությունների արդյունքները ոնց ուզում ես նկարվում են ԿԸՀ-ում:

Տրիբուն
03.10.2011, 09:46
Ինքս ոչ ՀԱԿ անդամ եմ, ոչ էլ ինչ–որ անձնական շահեր ունեմ կապված ՀԱԿ–ի իշխանության գալու հետ։

ԲԱ՛ՅՑ, 100 ձեռով կողմ եմ էն ամենին ինչ անում ա ՀԱԿ–ը։ Եթե ինչ–որ բան էլ սխալ ա անում, ապա միայն իր հանրահավաքներին գնացող ժողովուրդը կարա ստիպի անել էնպես, ոնց որ ինքնա ուզում։
Իսկ կողքից կծմծելն ու չարախնդալը թույլ մարդու արարք է ըստ իս։

Յուրաքանչյուրս մի բան պետք ա հասկանանք. եթե ուզում ենք, որ մեր կյանքում ինչ որ բան փոխվի, ուրեմն դրա համար պետք ա պայքարել։ Հակառակ դեպքում պետքա գլուխը կախել ու ուտել էն «լափը», որը որ կհրամցնեն։ Ես իհարկե հասկանում եմ, որ շատերին դա այսպես ասած «ձեռա տալիս» ու դրանից ավել բան պետք էլ չի։ Ուստի ընտրությունը յուրաքանչյուրի ձեռքումա։

Ազատության հրապարակ գնացողները նրանք են, որ պատրաստ են պայքարել ու վաստակել ընտրելու և ինչու չէ իշխելու իրավունքը։
Ներկա պահին ՀԱԿ–ն է նրանց առաջնորդում, բայց եթե ապագայում ՀԱԿ–ն իրեն չպահի ժողովրդի ծառայի պես, ապա այդ նույն հրապարակ գնացողներն արդեն կկարողանան (ինքնուրույն կամ մեկ այլ ուժի առաջնորդությամբ) աշխատեցնել նրանց փոխարինելու մեխանիզմը։

ՀԱԿ–ի կողմնակից չեմ, քանի որ ՀԱԿ–ում կան էնպիսի «դեմքեր», որոնք ներկա իշխանազավթներից պակասը չեն կամ էլ թե չէ հակառակ իրենց ունակությունների են հայտնվել ՀԱԿ–ի «վերվախավում», ավելին ասեմ. կնախընտրեի, որ մեր ակտիվ քաղաքացիներին առաջնորդեր ոչ թե տարիքն առած գիտնականը, այլ երիտասարդ ու ԼԱՎ կրթություն ստացած քաղաքագետը։ Բայց ամեն անցնող օրը մեր կյանքից ա գնում ու պետք չի սպասել, թե երբ կգա «հայերի սահակաշվիլին», պետքա օգտագործել ընձեռված առիթը` շուրջօրյա հանրահավաքները, ակտիվ գործել ու պահանջատեր լինել սկսելով հենց ՀԱԿ–ից:

Եղբայր, գնահատում ու հարգում եմ դիրքորոշումդ:

Բայց, մեկը ես, ով ամեն առիթով մասնակցել ա ՀԱԿ հանրահավաքներին ու կոնկրետ պահին էլ պատրաստ ա եղել ավելի ջերմ ու ակտիվ մասնակցել ՀԱԿ-ի «միջոցառումներին», ոչ մի դեպքում այլևս թույլ չեմ տա, որ ինձ տանեն հանրահավաքի ու բազմագույն կտեր տան, որ արդյունքում կողքից երկխոսություն վերսկսելու առաջարկներ ներկայացնեն ծիպա ավազակապետներին, իսկ ԲՀԿ-ին էլ համարեն պոտենցիալ դաշնակից, որի հետ պետք ա հաշվի նստել:

Հենց էս պահին ՀԱԿ-ի հանրահավաքներին մասնակցող մոտ ընկերներ ու շատ մոտ հարազատներ ունեմ, բայց անձամբ ինքս փաթթած ունեմ ՀԱԿ-ին իրա «պայքարով», ու ոչ մի պահանջ ՀԱԿ-ից չունեմ:

Ի միջի այլոց, ՀԱԿ-ի արդեն ակնհայտորեն չհաջողվող շուրջօրյա ֆորումի ու երկխոսություն մուրալու ֆոնի վրա, ՀԱԿ-ի ապագա ԱԺ-ում տեղերի պրոգնոզս իջեցնում եմ առավելագույն 30-ից 17%-ի:

zanazan
03.10.2011, 09:46
Աչքիս տղեքին համ էլ փող ա պետք ..... :D:D
Մոտս նենց տպավորություն ա, որ ԼՏՊ-ն հասկացել ա որ վերջնականապես կորցրել ա ամեն ինչ, ու սկսել ա աջ ու ձախ մուրալ..նորից երկխոսություն ա մուրում(թե բա վաայ, Տիկոն էր զանգե գաղութից, ասեց սաղ լավա ախպերներ, կարաք առանց ինձ բազառը տանեք)

Chuk
03.10.2011, 09:47
Մի հատ կիսվի, թե էս որտեղ ես տենց բան տեսել:

Ես՝ ՀՀ քաղաքացիս, երդվում եմ բոլոր սրբություններով, ներառյալ ՀՀ դրոշը, գերբը ու սուրբ Գրիգոր Լուսավորիչի արևը, որ ոչ իմ, ոչ էլ երբևե իմ հարազատներից ու ծանոթներից որևէ մեկի պասպորտը ոչ մի ՀՀԿ-ական երբեք չի վերցրել ու ոչ մի տվյալ չի գրանցել: Մնում ա ասեմ, որ բոլոր ընտրություններն էլ եղել են արդար ու թափանցիկ: :D

Մեֆ ջան, հավայի բաներին շատ մի հավատա - ընտրությունները պասպորտ հավաքելով չեն կեղծվում: Ընտրությունների արդյունքները ոնց ուզում ես նկարվում են ԿԸՀ-ում:
Ընտրությունները անձնագրերով մասամբ կեղծվում են: Հավաքվում են անձնագրային տվյալներ, տարածվում են շշուկներ, ստեղծվում է վախի մթնոլորտ, ոչ այնքան գիտակ խավը վախենում ու դրանից դրդված կատարում է իր ընտրությունը: Սա կեղծիքի մեխանիզմներից է, որը գործել է:

Տրիբուն
03.10.2011, 09:53
Ժող, հոգնած եմ, դրա համար չեմ ընկնում աղբյուրներ փնտրեմ, կարճ ասեմ:

Ուրեմն վաղվա 6:30-ի հանրահավաքի ֆորմատը փոքր-ինչ փոխվում ա: Փոխվում ա էն իմաստով, որ առաջարկվել ա գրավոր հարցեր հղվեն Լևոն Տեր-Պետրոսյանին, որոնց ինքը կպատասխանի ելույթի ժամանակ: Ասածս էն ա, որ եթե լուրջ հարցեր ունեք, բայց հանրահավաքի չեք կարող գալ, ես կարող եմ փոխանցել, մեկ է լինելու եմ Ազատության հրապարակում:

Միայն զգուշացնեմ, որ անլուրջ ու հավայի հարցերի փոխանցող չեմ դառնալու;

Գժական գաղափար ա, եթե մի պահ մոռանանք, որ «դժվար» հարցերին պատասխաններ չեն տրվելու:

Հետաքրքիր ա, թե ինչի՞ նույն ասուլիսը չի տրվում հենց լրատվամիջոցներին, որտեղ հենց լրագրողներ մի անգամից հարցերը կուղղեն ԼՏՊ-ին ու տեղում էլ պատասխանները կստանան:

Տրիբուն
03.10.2011, 09:59
Փաստորեն «պայքար-պայքար» անվան տակ ոմանք նախընտրական քարզարշավը կարող են և ժամանակից շուտ սկսել ու դրանով չխախտել ընտրական օրենսգրքի որևէ հոդված: Դե պայքարում են, խո չե՞ն քարոզում:)) Եվ նույնիսկ ցինիկաբար օգտագործելով «արժանապատվություն», «տղամարդկություն», «թասիբ», «ազատություն» բառերը:
Վերջին կուտը լսեցի՞ք: Ոչ մի նոր բան չկար, կրկին ավանդների մասին էր՝ Ավանդները կվերադարձնեն եղած գումարի քառապատիկի չափով (http://www.a1plus.am/am/politics/2011/10/02/ltp): :D

Աաաաա. էս է նոր կարդացի ... :D

....
Նա հիշեցրեց, որ իր նախընտրական ծրագրում այդ մասին հատուկ կետ է նշել` բնակչության խորհրդային ավանդներն առաջարկել է ձևակերպել որպես պետական պարտատոմսեր: «Դա Բագրատյանի փայլուն գաղափարն է: Գրքույկը պետք է վերածվի պարտատոմսի`յուրաքանչյուր ավանդատուին տա իր ավանդի չափով պարտատոմս»,- ասաց նա` ընդգծելով, որ դա այն ժամանակվա հաշվարկով հավասար է 1 միլիարդ դոլարի:

«Մեր արտաքին պարտքը 4 միլիարդ է, դրան թող գումարվի 1 միլիարդ դոլար: Երկիրը դրանով չի փլվի»,- ասաց նա` նկատելով, թե 20 տարում այդ գումարը կարող է մարվել: «Սրանով լուծվում է իրավական ու բարոյական խնդիր, կվերականգնվեր սոցիալական արդարությունը»,- խոսքը եզրափակեց ՀԱԿ առաջնորդը:

Էն որ բնակչությանը պարտատոմսեր տալը ավանդների փոխարեն արտաքին պարտք չի դառնում, ներքին պարտք ա դառնում, ջահնադամին, բայց որ երք տարի լացում էինք, որ արտաքին պարտքը մեզ ուտում ա, իսկ հիմա ասում ենք, «թող 1 միլիարդով էլ ավելանա, բան չի լինի», էս արդեն Տիգրան Սարգսյանին ախպերության առաջարկ ա :ok

Chuk
03.10.2011, 10:01
Գժական գաղափար ա, եթե մի պահ մոռանանք, որ «դժվար» հարցերին պատասխաններ չեն տրվելու:

Հետաքրքիր ա, թե ինչի՞ նույն ասուլիսը չի տրվում հենց լրատվամիջոցներին, որտեղ հենց լրագրողներ մի անգամից հարցերը կուղղեն ԼՏՊ-ին ու տեղում էլ պատասխանները կստանան:
Որտև եթե լրագրողներին տար, դու կգրեիր.

Գժական գաղափար ա, եթե մի պահ մոռանանք, որ «դժվար» հարցերին պատասխաններ չեն տրվելու:

Հետաքրքիր ա, թե ինչի՞ չի ուզում պատասխանի ժողովրդի հարցերին, այլ լրագրողների, որոնք տալու են ստանդարտ հարցեր:

zanazan
03.10.2011, 10:10
Ներկա պահին ՀԱԿ–ն է նրանց առաջնորդում, բայց եթե ապագայում ՀԱԿ–ն իրեն չպահի ժողովրդի ծառայի պես, ապա այդ նույն հրապարակ գնացողներն արդեն կկարողանան (ինքնուրույն կամ մեկ այլ ուժի առաջնորդությամբ) աշխատեցնել նրանց փոխարինելու մեխանիզմը։

Ապեր նաղդը թողած նիսիայի հետևից էս ընգել? Հենա ՀԱԿը արդեն ժողովրդի ծառայի պես իրան չի պահում, էլ ինչի ապագայի մասին խոսում..պայքարի հիմիկվանից ՀԱԿի դեմ..
1.ասում ա ժողովուրդ, լռվեք տեղներդ, դուք շախմատ խաղալ չգիտեք, թողեք ես խախամ դրանց մատ անեմ..
2.չէ, չստացվեց, երկխոսություն ենք սկսում...ձեր գործը չի, ես գիտեմ ինչ եմ անում...
3.չէ, էլի չստացվեց, հեսա տալիս ենք սաղի բերանները ջարդենք, մեր պուճուր ախպորը նստցրել են
4.լավ ելի, աղաչում եմ, եկեք երկխոսենք էլի, մենակ էլ պոճկեքիս մի խփեք
հլա մի ասա որ մի կետն ա տերն ժողովրդի հրամանով կատարվել(լավ, գոնե աջակցությամ)
Իմ հիշելով ժողովուրդը ուրիշ բան էր ուզում(առնվազն երկխոսությունը սկսելուց առաջ, իսկ դրանից հետո շիվար սպասում էր ինչ պիտի լինի)

Տրիբուն
03.10.2011, 10:13
Որտև եթե լրագրողներին տար, դու կգրեիր.

Մուտիտ ես անում, իմ չուկչա եղբայր :love Ես տենց բան ուղղակի չէի կարա ասեի, քանի որ .. եթե լրագրողներ լինեն, հարցերից ոչ մեկը չի կարա խուսափի: Իսկ Լևոնը մինչև հիմա գոնե մի հատ լիարժեք հարցազրույց լրատվամիջոցներին չի տվել:

Chuk
03.10.2011, 10:17

Մուտիտ ես անում: Բայց ես քո հետ լեզվակռվի մեջ մտնելու մտադրություն չունեմ:

Chuk
03.10.2011, 10:24
3.չէ, էլի չստացվեց, հեսա տալիս ենք սաղի բերանները ջարդենք, մեր պուճուր ախպորը նստցրել են
4.լավ ելի, աղաչում եմ, եկեք երկխոսենք էլի, մենակ էլ պոճկեքիս մի խփեք
Այս երկու կետերն իրար լիովին հակասում են: Չի կարող երկխոսությունը կասեցրած կողմը երկխոսություն խնդրել: Այսպիսով կամ դու ընդունում ես, որ երկխոսության կասեցման համար դիտավորյալ իշխանությունը նստացրել ա Տիգրանին ու ՀԱԿ-ը հիմա ելք ա փնտրում երկխոսությունն վերսկսելու համար, կամ էլ ընդունում ես, որ դրա համար չի նստացրել ուրեմն ՀԱԿ-ը խնդրելու չունի, որտև իշխանությունն էսպես թե էնպես ուզում էր էդ երկխոսությունը:

Ինչ վերաբերվում ա ժողովրդի ուզածին, ապա ժողովուրդն իր ուզածը ՀԱԿ-ին փոխանցում ա Ազատության հրապարակում: Տարբեր մարդկանց բազմոցին նստած ասածներով ՀԱԿ-ը չպետք է առաջնորդվի: Արի Ազատության հրապարակ, ասա ասելիքդ, քեզ լսող կլինի:

Varzor
03.10.2011, 10:41
Ընտրությունները անձնագրերով մասամբ կեղծվում են: Հավաքվում են անձնագրային տվյալներ, տարածվում են շշուկներ, ստեղծվում է վախի մթնոլորտ, ոչ այնքան գիտակ խավը վախենում ու դրանից դրդված կատարում է իր ընտրությունը: Սա կեղծիքի մեխանիզմներից է, որը գործել է:
Չուկ, չկպավ, դա կեղծիք չի, այլ բռնության, գիտակցության վրա ազդելու, վախ տարածելու միջոցով մարդկանց գործողություների ուղորդում է` մարդկանց դրդում են, բայց չեն կեղծում:
Ոնց կարա կեղծիք լինի, եթե մարդը իրա ձեռով էդ անտեր թուղթը գցում ա արկղի մեջ?
Կեղծիքը են ա, որ արկղի միջ պարունակութունը չի համապատասխանում հայտարարած թվերին: Կեղծիքն են ա, որ արկղի պարունակությունը չի համապատասխանում քվերակողների քանակին:

Chuk
03.10.2011, 10:43

Թող լինի բռնություն:

Varzor
03.10.2011, 10:45
Մուտիտ ես անում, իմ չուկչա եղբայր :love Ես տենց բան ուղղակի չէի կարա ասեի, քանի որ .. եթե լրագրողներ լինեն, հարցերից ոչ մեկը չի կարա խուսափի: Իսկ Լևոնը մինչև հիմա գոնե մի հատ լիարժեք հարցազրույց լրատվամիջոցներին չի տվել:

Որովհետև կան հարցեր, որոնց ԼՏՊ-ն չի կարող ժողովրդահաճո պատասխաններ տալ ;) Հիմա իրան հարցազրույց պետք չի, այ երբ որ կբորշեն գործի մեջ` լիքը կտա, մեկա արդեն եղանակ չի փոխի :)
Չնայած, կարողա այդ դեպքում էլ չտա` կարիքն էլ չի լինի:

Varzor
03.10.2011, 10:52
Թող լինի բռնություն:
Միանշանակ բռնություն ա, և ֆիզիկական և բարոյական և հոգեբանական: Ու ասեմ, որ գյուղերում հիմնականում այդ տակտիկան է կիրառվում.
"Եթե X անձը ձեր գյուղում չհավաքի անհրաժեշտ քանակով ձայներ, ապա ջուրը կկտրենք, պարարտանյութը չենք տա ..." ու էլի նման բոբոբ հայտարարություններ, որոնք ահավոր մեծ ազդեցություն են ունենում իր չարքաշ աշխատանքով ապրող գյողացու վրա, որի համար իր հողը մեկ շաբաթ ուշ ջրելը հավասար է այդ տարի պարտքերի մեջ խրվելուն կամ ընդհանրապես ողջ բերքի կորստին` սոված նստելուն:
Ասում եմ. քանի առկա է հացի խնդիրը, միշտ էլ կգտնվեն մարդիք, որ դա կշահարկեն իրենց հարցերը լուծելու համար:

zanazan
03.10.2011, 10:54
Այս երկու կետերն իրար լիովին հակասում են: Չի կարող երկխոսությունը կասեցրած կողմը երկխոսություն խնդրել: Այսպիսով կամ դու ընդունում ես, որ երկխոսության կասեցման համար դիտավորյալ իշխանությունը նստացրել ա Տիգրանին ու ՀԱԿ-ը հիմա ելք ա փնտրում երկխոսությունն վերսկսելու համար, կամ էլ ընդունում ես, որ դրա համար չի նստացրել ուրեմն ՀԱԿ-ը խնդրելու չունի, որտև իշխանությունն էսպես թե էնպես ուզում էր էդ երկխոսությունը:

ապեր դե տրամաբանորեն ճիշտ էս չի կարող, բայց արի ու տես որ ՀԱԿ-ի արածը տրամաբանությունից դուրս ա..
Հիմա ուզում ես ասել որ ՀԱԿը չասեց որ Տիկոին նստցրել եք ու մինչեվ բաց չթողեք երկխոսությունը առկախված է??
Ու նաև ուզում ես ասել որ հիմա ՀԱԿը երկխոսություն չի ուզում(ավելի շուտ մուրում)??
Ուզում եմ հասկանալ որ մի ասածս էր սխալ? էն որ ետ 2 -ը իրար հակասում են ես ել եմ հասկանում, ու կարծում եմ բոլորն են հասկանում...

Ինչ վերաբերվում ա ժողովրդի ուզածին, ապա ժողովուրդն իր ուզածը ՀԱԿ-ին փոխանցում ա Ազատության հրապարակում: Տարբեր մարդկանց բազմոցին նստած ասածներով ՀԱԿ-ը չպետք է առաջնորդվի: Արի Ազատության հրապարակ, ասա ասելիքդ, քեզ լսող կլինի:
ապեր նախ ասեմ որ բազմոցին նստածն ել ա ժողովուրդ , ուզես թե չուզես...ու մի գուցե ինձնից ու քեզնից ել ավելի խելացի , հենց մենակ նրա համար որ բազմոցին ա նստած...
Ազատության հրապարակ եկել եմ, ամեն անգամ պետք չի էտ ասել են մտքով որ յանիմ չես գալիս խոսալու տեղ չունես...բայց ամեն գալուց որոշում եմ որ էլ չեմ գալու..շաբաթ օրը եկել էի համոզվելու, որ պայքարը մեռած ա, նենց չի որ ժողովուրդը պայքարում ա ես ել անտեղյակ թիկնել եմ բազմոցին, համոզվեցի...
Իսկ պայքարը չի մեռել որտև երկրում ամեն ինչ ուղղվել ա, ու բողոքողներ չկան...պայքարը զոռով մեռցրել ա հենց ԼՏՊ-ն..
երկար բարակ չեմ ուզում քո հետ վիճել Չուկ, անձամբ քեզ չեմ ճանաչում, ուղակի անկեղծ ափսոսում եմ որ դեռ հավատում ես ու ռեսուրս ես ծախսում անիմաստ տեղը..սխալ չհասկանաս, անիմաստ չեմ համարում պայքարը, անիմաստ եմ համարում ԼՏՊ-ի հետ պայքարը , ավելին ԼՏՊ-ի ֆոռմատով պայքարը..

Chuk
03.10.2011, 11:01
ապեր դե տրամաբանորեն ճիշտ էս չի կարող, բայց արի ու տես որ ՀԱԿ-ի առրածը տրամաբանությունից դուրս ա..
Հիմա ուզում ես ասել որ ՀԱԿը չասեց որ Տիկոին նստցրել եք ու մինչեվ բաց չթողեք երկխոսությունը առկախված ??
Ու նաև ուզում ես ասել որ հիմա ՀԱԿը երկխոսություն չի ուզում??
Ուզում եմ հասկանալ որ մի ասածս ա սխալ? էն որ ետ 2 -ը իրար հակասում են ես ել եմ հասկանում, ու կարծում եմ բոլորն են հասկանում...
Սխալն էն ա, որ երկխոսության դադարեցումը ձեռ էր տալիս իշխանությանը, ու դրա համար ստեղծեցին հիմքեր, հրաշալի իմանալով ՀԱԿ-ի սկզբունքայնությունը: ՀԱԿ-ի համար երկխոսությունը մնում է հնարավորություն, բայց ոչ միակ փափագած բան: Երկխոսությունը հնարավոր գործիք ա, որը ՀԱԿ-ը փորձում ա օգտագործել:

ապեր նախ ասեմ որ բազմոցին նստածն ել ա ժողովուրդ , ուզես թե չուզես...ու մի գուցե ինձնից ու քեզնից ել ավելի խելացի , հենց մենակ նրա համար որ բազմոցին ա նստած...
Ազատության հրապարակ եկել եմ, ամեն անգամ պետք չի էտ ասել են մտքով որ յանիմ չես գալիս խոսալու տեղ չունես...բայց ամեն գալուց որոշում եմ որ էլ չեմ գալու..շաբաթ օրը եկել էի համոզվելու, որ պայքարը մեռած ա, նենց չի որ ժողովուրդը պայքարում ա ես ել անտեղյակ թիկնել եմ բազմոցին, համոզվեցի...
Իսկ պայքարը չի մեռել որտև երկրում ամեն ինչ ուղղվել ա, ու բողոքողներ չկան...պայքարը զոռով մեռցրել ա հենց ԼՏՊ-ն..
երկար բարակ չեմ ուզում քո հետ վիճել Չուկ(), անձամբ քեզ չեմ ճանաչում, ուղակի անկեղծ ափսոսում եմ որ դեռ հավատում ես ու ռեսուրս ես ծախսում անիմաստ տեղը..սխալ չհասկանաս, անիմաստ չեմ համարում պայքարը, անիմաստ եմ համարում ԼՏՊ-ի հետ պայքարը , ավելին ԼՏՊ-ի ֆոռմատով պայքարը..
Ես չեմ պատրաստվում վիճել: Միայն ասեմ, որ ես եմ ափսոսում բոլոր նրանց համար, ովքեր պայքարը համեմում են անձերում ու հուսահատվում պայքարից, հրաժարվում են պայքարից:

Իսկ պայքարը թաղողներին կոչ եմ անում նորից նույն ջուրը չմտնել: Ես արդեն երեք տարի ա լսում եմ, որ իբր պայքարը մեռել ա, բայց նորից էդ թաղողները էդ պայքարից են խոսում: Պայքարը երբեք չի կարող մեռնել, կլինի ՀԱԿ-ի հետ, կլինի Լևոնի հետ, թե առանց իրանց, որովհետև մենք մինչև վերջ պայքարելու ենք, անկախ նրանից հուսահատվողներ կլինեն, թե ոչ:

Varzor
03.10.2011, 11:10
Էն որ բնակչությանը պարտատոմսեր տալը ավանդների փոխարեն արտաքին պարտք չի դառնում, ներքին պարտք ա դառնում, ջահնադամին, բայց որ երք տարի լացում էինք, որ արտաքին պարտքը մեզ ուտում ա, իսկ հիմա ասում ենք, «թող 1 միլիարդով էլ ավելանա, բան չի լինի», էս արդեն Տիգրան Սարգսյանին ախպերության առաջարկ ա :ok
Է հա, պարտատոմսերը կտան` ՀՀ դրամով, հետո նորից դրամը "զիբիլ" կսարքեն ու կսկսեն պարտատոմսերը մարել` նորից քցվողի դերում կլինի ժողովուրդը:
Երկրում մի քանի մարդ կան, որ առանց իրանց մեծ նեղություն տալու մի քանի տարում արտաքին պարտքը կփակեն, բայց արի ու տես, որ հերիք չի չեն անում, հլը մի բան էլ ուզում են մեծացնել` հարսի ո*ով փսուն լավություն անեն :D

Askalaf
03.10.2011, 11:43
Կարծում եմ,

որ եթե ՀԱԿ–ը իրոք ուզում է, որ իր շարքերը համալրեն նոր զանգվածներ ու պայքարը ավելի լայնածավալ լինի, ապա պետք է բացահայտ հայտարարի իր քայլերի հաջորդականությունը իշխանափոխությունից հետո։
Ասենք մոտավորապես այսպես.

Քայլ 1. 100 տոկոսանոց կադրային փոփոխություններ նախևառաջ ոստիկանությունում և մնացյալ ուժային կառույցներում։
Քայլ 2. 1991թ. ի վեր բոլոր «հնչեղ» սպանությունների նոր հետաքննության անցկացում՝ հասարակական հսկողության ներքո։
Քայլ 3. Օլիգարխիայի «կուլակաթափ» – ժողովրդից խլածը՝ ժողովրդին կարգախոսով։
Քայլ 4. Մանր և միջին բիզնեսի ազատում հարկերից՝ մինիմում 2 տարի ժամանակով։
...
...
...

Varzor
03.10.2011, 11:50

Էդ կարելի է հասկանալ սենց.
1. Բոլոր պաշտոններում դնել այն մարդկանց, որոնք նվիրված կլինեն ԼՏՊ-ին (Կարելի է 100%-ով փոփոխություն համարել?)
2. Վերանայել հնչեղ սպանությունները, սակայն սկսել ժամանակագրական հետընթացով` ամենավերջինից, մինչև առաջինը: Ու այդ գործընթացը չի հասնի մինչև ՀՀՇ-ական ժամանակները:
3. Գողը գողից գողացավ, Աստված տեսավ` ասեց "Էլի, ինչպես միշտ...: Այսինքն կուլակաթափ անեն, որ իրենք դառնան նոր կուլակներ?
4. իշխանավորներն ու իրենց բոլոր ծանոթ բարեկամները կդառնան մանր ու միջին բիզնեսների տերեր: Իսկ թե հաշվի առնենք, որ օլիգարխնքերին կուլակաթափ անելուց հետո խոշոր բիզնես համարյա չի մնա, ապա էդ նույնն է, թե համարյա ամբողջ բիզնեսը ազատել հարկերից: Հետաքրքիր է, թե ինչով են երկիր պահելու: Կուլակաթափի փողերով 2 տարի պիտի ապրենք?

h_jak
03.10.2011, 12:17

Էդ քո ասածը իրագործելը նշանակումա վերադառնալ 90-ականների մթությանը, սովին և անելանելի վիճակին որին հայ ժողովուրդը երկրորդ անգամ չի դիմանա. Համել օրինակ եթե ինձ մաքսայինի պետի պաշտոն էլ խոստանա ես չեմ կանգնի դրա կողքը ու իմն նման լիքը մարդիք կան, իսկ նա ով խոստումներից հետո պիտի կանգնի ՀԱԿ-ի կողքին, արդեն կանգնածա, ավելի շուտ նստածա Օպերայի բակում.

Elmo
03.10.2011, 12:48
http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/tents

Քարակերտցի Տոնական Կարապետյանը հավելեց, որ առանց հաղթանակի մտադրություն չունեն ետ վերադառնալ: «Ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա:

էս խեղճ մարդը գոնե կուրսի ա՞ որ 4 օրից իրան ՀԱԿ-ն ա տուն ճամփելու, որովհետև շուրջօրյա հանրահավաքը 7 օրով էր հայտարարված:

Varzor
03.10.2011, 13:02
http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/tents
էս խեղճ մարդը գոնե կուրսի ա՞ որ 4 օրից իրան ՀԱԿ-ն ա տուն ճամփելու, որովհետև շուրջօրյա հանրահավաքը 7 օրով էր հայտարարված:

Դե հազիվ օբյեկտատերերից ու իշխանություններից 7 օրվա դաբրո են կարացել ստանան ;)
Բայց ես մասը "միանշանակ" ճշմարտություն ա

հրապարակի մոտակայքում շարունակում են փակ մնալ բոլոր սրճարանները, այդ թվում՝ զուգարանները, իսկ մարզերը մայրաքաղաքին կապող տրանսպորտը չի աշխատում:

Ընդամենը հակառակ մայթում ամեն ինչ էլ աշխատում ա, ճիշտ ա մարզային տրանսպորտը (մանավանդ մոտիկ մարզերինը) իրոք որ վերջին օրերին վատ ա աշխատում, բայց ընդհանրապես չի բացակայում, մանավանդ ուսանողականանները: Իսկ Ազատության հրապարակի մոտակայքում, եթե նույնիսկ ուրիշ պատճառ չլիներ, մենակ ստրախովկի համար օբյեկտները կարելի էր փակել (թալան, անկարգություն և այլ նմանատիպ ոչ քաղաքական, բայց ամբոխի հետ առնչվող բաներ):

Ի դեպ տեսել եք ինչ լավ վրաններ են? Հետաքրաիր ա, որտեղից են էդքան ճարել: Ինչքան գիտեմ դրանք էժան չեն :)

zanazan
03.10.2011, 13:20
Ի դեպ տեսել եք ինչ լավ վրաններ են? Հետաքրաիր ա, որտեղից են էդքան ճարել: Ինչքան գիտեմ դրանք էժան չեն :)
Էլ մի..լավն էլ կա վատն էլ, խառը մառը բաներ են,Ուկրաինաի նման չի որ բոլորը միագույն,միատեսակ ու լրիվ նոր լինեն...

էս խեղճ մարդը գոնե կուրսի ա՞ որ 4 օրից իրան ՀԱԿ-ն ա տուն ճամփելու, որովհետև շուրջօրյա հանրահավաքը 7 օրով էր հայտարարված:
լավա գոնե ճամփելու են, թե չէ կարող ա ձեն չհանեն սաղ կյանք ըտեղ ել ապրի :D (քարերով խփել չկա):D

Chuk
03.10.2011, 13:28
http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/tents

էս խեղճ մարդը գոնե կուրսի ա՞ որ 4 օրից իրան ՀԱԿ-ն ա տուն ճամփելու, որովհետև շուրջօրյա հանրահավաքը 7 օրով էր հայտարարված:
Վազգ ջան, իրականում կարող ա 4 օրից պրծնի նստացույցը, իսկ կարող ա և չպրծնի, էդ լիքը բաներից ա կախված: Ամեն դեպքում էդ 7 օրը սխալ մեկնաբանել պետք չի: 7 օր անց նույն Ազատության հրապարակում որոշվելու ա հետագա անելիքը, ու հեչ բացառված չի, որ կարող ա որոշումը լինի շարունակել նստացույցը:

Chuk
03.10.2011, 13:29
Ի դեպ տեսել եք ինչ լավ վրաններ են? Հետաքրաիր ա, որտեղից են էդքան ճարել: Ինչքան գիտեմ դրանք էժան չեն :)
Հա, տեսել ենք: Վրանների մեծ մասն ինքնաշեն են:

Varzor
03.10.2011, 13:50
Հա, տեսել ենք: Վրանների մեծ մասն ինքնաշեն են:
Չուկ ջան դե էլի տես: Ու ցույց տուր "մեծ մաս" ինքնաշեն վրանները:
http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/tents

Varzor
03.10.2011, 13:51
Վազգ ջան, իրականում կարող ա 4 օրից պրծնի նստացույցը, իսկ կարող ա և չպրծնի, էդ լիքը բաներից ա կախված: Ամեն դեպքում էդ 7 օրը սխալ մեկնաբանել պետք չի: 7 օր անց նույն Ազատության հրապարակում որոշվելու ա հետագա անելիքը, ու հեչ բացառված չի, որ կարող ա որոշումը լինի շարունակել նստացույցը:
Ու ինձ թվում ա, որ կշարունակվի, բայց թե ինչքան` չեմ կարող ենթադրել:

Chuk
03.10.2011, 13:55
Չուկ ջան դե էլի տես: Ու ցույց տուր "մեծ մաս" ինքնաշեն վրանները:
http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/tents
Ապեր, երեկոյան արի Ազատության հրապարակ, իրար հետ շրջենք, նայի, հետո կգաս ստեղ կգրես, մեծ մասն ինքնաշեն էր, թե ոչ:
Ու ստեղ խնդիրն էն չի, որ ինքնաշեն են կամ առած են: Կարող ա սաղ էլ թանգանոց բաներ են: Խնդիրն էն ա, որ ամեն ինչից, առանց ավելի կոնկրետ իմանալու, խորանալու, բամբասանքային նյութ եք սարքում:

Ամեն դեպքում եթե որոշես գալ, ասա, PM-ով համարս կտամ, կզանգես, կտեսնենք իրար:

Varzor
03.10.2011, 14:20

Ասածիս իմաստը չիասացար: Այ կապ չուներ հանրահավաքի հետ" Իմաստը ոչ թե այն է, թե որտեղից են ճարել և ով է փողը տվել, այլ այն, որ ուղղակի լավ վրաններ են, դրանցում կարելի է կարգին ապրել :D
Թե չէ բամբասանք հա բամբասանք ;)
Չե չուկ ջան, եթե գամ էլ երեկոյան 19:00-ց հետո: Բայց ազատության հրապարակ չեմ գա` ստրախովկա չունեմ :))

Տրիբուն
03.10.2011, 16:39
Վազգ ջան, իրականում կարող ա 4 օրից պրծնի նստացույցը, իսկ կարող ա և չպրծնի, էդ լիքը բաներից ա կախված: Ամեն դեպքում էդ 7 օրը սխալ մեկնաբանել պետք չի: 7 օր անց նույն Ազատության հրապարակում որոշվելու ա հետագա անելիքը, ու հեչ բացառված չի, որ կարող ա որոշումը լինի շարունակել նստացույցը:

Բայց ավելի հավանական ա, որ կվերսկվսի երկխոսությունը: Կամ չի բացառվում, և կա հավանականություն, քանի որ միշտ կա հավանականություն ու ոչինչ չի բացառվում, որ նստացույցի արդյունքը կլինի այն, որ Տիգրանը կմնա ճաղավանդակների հետևում, իսկ սկզբունքային ՀԱԿ-ը ազգին փրկելու երկխոսական բեռը նորից կվերցին իր վրա:

Հատկապես որ Կոալիցիան այսօր որոշում կկայացնի (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54049.html)

Մի անգամ էլ հեսա կբացենք էն դուռը, որը դքի վրա անըդհատ ճռում ա բաց ու փակ լինելուց, հետո մի անգամ էլ կփակենք, կարող ա մի հատ էլ կիսաբաց անենք ու ազգովի կգնանք հերթական ԱԺ-ին - պայքար, պայքար մինչև վերջ:

Chuk
03.10.2011, 16:42

Ձյաձս, չեմ մեկնաբանում կարծիքդ:
Ասում եմ. այլ բան ես ուզում, արի հրապարակ ու պահանջի այլ բանը: Պետք ա գործոն դառնալ, ոչ թե կողքից «ճռռալ»:

Տրիբուն
03.10.2011, 16:47
Ձյաձս, չեմ մեկնաբանում կարծիքդ:
Ասում եմ. այլ բան ես ուզում, արի հրապարակ ու պահանջի այլ բանը: Պետք ա գործոն դառնալ, ոչ թե կողքից «ճռռալ»:

Ապեր, ո՞վ ա ասել, որ ես այլ բան եմ ուզում: Ես ՀԱԿ-ից ոշշշշշ մի բան չեմ ուզում, կամ ուզում այնքան որքան ուզում եմ ասենք ՀՀԿ-ից կամ ՕԵԿ-ից: Իսկ ՀԱԿ-ի մասին ճռում եմ, քանի որ ազատության հրապարակում էսօր իրանք են վրան խփում, տատս չի խփում: Համաձայնվի, որ քաղաքի կենտրոնում վրան խփելը լուրջ ճռալու թեմայա, անկախ այն բանից ճռացողը վրանի մեջ ա, թե չէ:

Չուկ, Լևոնն ասել ա՞, թե քանի վրան հետոյա լինելու իշխանափոխությունը: :D Չէ լուրջ: Կամ գոնե ասել ա՞, քանի վրանով ա բազար անում երկխոսություն սկսել-չսկսելը:

Askalaf
03.10.2011, 16:49
Էդ կարելի է հասկանալ սենց.
1. Բոլոր պաշտոններում դնել այն մարդկանց, որոնք նվիրված կլինեն ԼՏՊ-ին (Կարելի է 100%-ով փոփոխություն համարել?)

Նախևառաջ ասեմ, որ գրել էի «ասենք մոտավորապես այսպես», այսինքն չեմ գրել թե հենց էդպես էլ ուզում եմ որ լինի։
Հաջորդը՝ կուզենայի հենց ՀԱԿ–ից ստանալ իրենց քայլերի հաջորդականությունը։
Ինչ վերաբերում է նվիրված մարդկանց նոր պաշտոններում նշանակելուն, ապա ամբողջ աշխարհում էլ նման պրակտիկա գործում է, սակայն ի տարբերություն ՀՀ–ի ուրիշ տեղերում առաջին հերթին նայում են ծանոթի ու նվիրված մարդու մասնագիտական պատրաստվածությանը, այլ ոչ թե նվիրվածության աստիճանին։
Կուզեի որ հենց դա տեղ գտնի մեզանում, որ ցանկացած պաշտոն ստացողի մասնագիտական կրթությունն ու հմտությունները պետք է 100 տոկոսանոց համապատասխանեն տվյալ պաշտոնի պահանջներին, իսկ նշանակումն էլ կատարվի օրենքի տառին համաձայն։

2. Վերանայել հնչեղ սպանությունները, սակայն սկսել ժամանակագրական հետընթացով` ամենավերջինից, մինչև առաջինը: Ու այդ գործընթացը չի հասնի մինչև ՀՀՇ-ական ժամանակները:

Ո՛չ, թող սկսեն բոլորինը միաժամանակ։

3. Գողը գողից գողացավ, Աստված տեսավ` ասեց "Էլի, ինչպես միշտ...: Այսինքն կուլակաթափ անեն, որ իրենք դառնան նոր կուլակներ?

Ո՛չ, կուլակաթափ անեն ու մարեն ասենք ՀՀ արտաքին պարտքը, մարդկանց ավանդները հետ վերադարձնեն։

4. իշխանավորներն ու իրենց բոլոր ծանոթ բարեկամները կդառնան մանր ու միջին բիզնեսների տերեր: Իսկ թե հաշվի առնենք, որ օլիգարխնքերին կուլակաթափ անելուց հետո խոշոր բիզնես համարյա չի մնա, ապա էդ նույնն է, թե համարյա ամբողջ բիզնեսը ազատել հարկերից: Հետաքրքիր է, թե ինչով են երկիր պահելու: Կուլակաթափի փողերով 2 տարի պիտի ապրենք?

Կարծում եմ, որ պետք է սկսել նրանից, որ ասենք անհատ ձեռներեց «դառնալը» պետք է լինի ընդամենը մեկ–երկու ժամվա գործ, իսկ հարկեր չվճարելը կվերաբերի նոր բացված անհատ ձեռնարկատիրություններին միայն։

Էդ քո ասածը իրագործելը նշանակումա վերադառնալ 90-ականների մթությանը, սովին և անելանելի վիճակին որին հայ ժողովուրդը երկրորդ անգամ չի դիմանա.

Չեմ բռնանում կանխագուշակմնադ վրա, բայց ըստ իս կունենանք նկարագրածիդ լիովին հակառակ պատկերը։

Համել օրինակ եթե ինձ մաքսայինի պետի պաշտոն էլ խոստանա ես չեմ կանգնի դրա կողքը ու իմն նման լիքը մարդիք կան, իսկ նա ով խոստումներից հետո պիտի կանգնի ՀԱԿ-ի կողքին, արդեն կանգնածա, ավելի շուտ նստածա Օպերայի բակում.

Եվ պետք էլ չի, որ ինչ որ պաշտոն ստանալու համար գնաս Ազատության հրապարակ։ Առանց այդ էլ նմանների պակաս չկա ՀԱԿ վերնախավում։
Ազատության հրապարակ գնացող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնում է, որպեսզի ստիպի իշխանություններին հարգելու իր իրավունքները և ծառայելու իրեն համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների, իսկ ՀԱԿ–ին էլ օգտագործում է որպես գործիք՝ սկսած հենց ՀԱԿ–ի առաջնորդից։

h_jak
03.10.2011, 16:50
Ձյաձս, չեմ մեկնաբանում կարծիքդ:
Ասում եմ. այլ բան ես ուզում, արի հրապարակ ու պահանջի այլ բանը: Պետք ա գործոն դառնալ, ոչ թե կողքից «ճռռալ»:

Կլինի ես գամ գոռամ "Լևոն հեռացիր, հանգիստ թող ժողովրդին" ? Ես էլ դա եմ ուզում.

Chuk
03.10.2011, 16:53
Կլինի ես գամ գոռամ "Լևոն հեռացիր, հանգիստ թող ժողովրդին" ? Ես էլ դա եմ ուզում.
Ապեր, ես քո քաղաքացիական իրավունքները քննարկող անձը չեմ: Ինձ չի վերաբերվում թե դու ինչ ես ուզում անել, ուզածդ անու՞մ ես, թե՞ ոչ: Դու ազատ քաղաքացի ես (կամ գոնե կարծում ես, որ այդպիսին ես), դու քո երկրում պաշտպանված ես ոստիկանության կողմից (դա քո կարծիքն ա), ուրեմն իրացրու քո սահմանադրական իրավունքն ինչպես ուզում ես: Ես դրա հետ որևէ առնչություն չունեմ:

h_jak
03.10.2011, 16:58
Եվ պետք էլ չի, որ ինչ որ պաշտոն ստանալու համար գնաս Ազատության հրապարակ։ Առանց այդ էլ նմանների պակաս չկա ՀԱԿ վերնախավում։
Ազատության հրապարակ գնացող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնում է, որպեսզի ստիպի իշխանություններին հարգելու իր իրավունքները և ծառայելու իրեն համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների, իսկ ՀԱԿ–ին էլ օգտագործում է որպես գործիք՝ սկսած հենց ՀԱԿ–ի առաջնորդից։

Ասում եք գործիք, գործիք, բայց վոնց տենում եմ Լևոնականներն են Լևոնի գործիքը, վոնց ուզում վռցնումա, ինչ ուզում անումա. Յանի իրան շատ էլ ձեռա տալիս գործք-գործիք, նախագահ դառնա, հեչ էլ թե ժանգոտած չի. Ես մի բան գիտեմ, հայաստանում տենց գործիք չկա որ սաղի բոլտերը ձգի, էսոր Լևոնականներին ձեռ չի տալիս ՀՀկ-ն , որ Լևոնը դառավ նախագահ վաղն էլ ՀՀԿ-նա գնալու Օպերայում նստացույց անի Լևոնի դեմ. Նենց որ պարապ բանով էք զբաղված իմ հայ ժողովրդի Լևոնականներ.

h_jak
03.10.2011, 16:59

Փաստորեն չիլինի :D

Տրիբուն
03.10.2011, 17:00

Ախր ամեն ինչ շատ լավ ես ասում, բացի վերջին պահից: Ես քո հետ լրիվ կհամաձայնվեի, եթե ՀԱԿ-ը մարտյան բողոքի հուժկու ալիքը չմեռցներ ու չտաներ դեպի երկխոսություն: Իսկ այս իշխանությունները ոչ ի երկխոսությամբ մեր իրավունքները չեն պատրաստվում հարգել: Ու հիմա էլ ժողովրդին հավաքելու ու շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու ընթացքում էլ ՀԱԿ-ը իշխանության կողմը երկխոսական ռեվերանսներ անելու առիթը բաց չի թողնում: Դու ուզում ես որ քո մասնակցությունը կանգի երկխոսության, ես չեմ ուզում, եղբայր: Դրա համար էլ ուղարկել եմ գրողի ծոցը ՀԱԿ-ին իրա բոլոր միջոցառումներով, ու այլևս ռամանտիկ երազների գիրկը չեմ ընկնելու «....քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնում է, որպեսզի ստիպի իշխանություններին հարգելու իր իրավունքները և ծառայելու իրեն համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների....»: Կեցցե ՀՀ քաղաքացին, որը գնահատում ու հասկանում է իր սահմանադրական իրավունքները, բայց ՀԱԿ-ի առաջնորդած շարժումն ու հորինած մեթոդները մի անգամ էլ էտ ժողովրդին ցավալիորեն հիասթափեցնելու են:

Մարդ կա չի գնում ՀԱԿ հանրահավաքին, որ Հայաստանում ապրելու հույսը վերջնականապես չկորցնի: :think

Chuk
03.10.2011, 17:00
Փաստորեն չիլինի :D
Այո, չի լինի, որովհետև դուխդ չի հերիքի:

Տրիբուն
03.10.2011, 17:02
Փաստորեն չիլինի :D

Մոդայից հետ ես ընկել: Գնա Լևոնին առաջարկի, որ երկխոսեք իրա հեռանալու մասին:

Տրիբուն
03.10.2011, 17:09
Ի միջի այլոց, Լևոնի քաղաքական իդեալը լուրջ մտքեր ա սկսել արտահայտել:

Քոչարյանը վերադարձի բարոյական և քաղաքական իրավունք ունի. Գագիկ Ծառուկյան (http://www.1in.am/arm/armenia_politics_35892.html)

- Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որն, ի դեպ, չբացառեց նաև 2-րդ նախագահը` իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետևություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում՝ լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:

- Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:

- Շատ նորմալ և աշխատանքային:

- Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը տեղի է ունենում ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:

- Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ և գործող նախագահին, և 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները...

Լևոնը, որ մի քիչ էլ ԲՀԿ-ին շիրա տա, ԲՀԿ-ն էս քանի օրը անկեղծ կհայտարարի որ Քոչարյանին ա սատարելու, ու այդ ժամանակ կկայանա ՀԱԿ-ի երազանքը՝ երկխոսություն, որը ի վերջո կհանգեցնի ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիային: :P

Կարեն Կանտարով
03.10.2011, 17:14
Կներեք որ մեջ եմ մտնում,բայց ես հավատում եմ Լեվոնին,իսկ Մարտի մեկի դեպքը Հանրապետականների սարգածն է`վարկաբեկելու համար Հայ Ազգային Կոնգրեսին;
Հարգանքներս.....

Elmo
03.10.2011, 17:18
Ընդամենը հակառակ մայթում ամեն ինչ էլ աշխատում ա, ճիշտ ա մարզային տրանսպորտը (մանավանդ մոտիկ մարզերինը) իրոք որ վերջին օրերին վատ ա աշխատում, բայց ընդհանրապես չի բացակայում, մանավանդ ուսանողականանները:

Ի միջայլոց էսօր առավոտյան եմ Ջերմուկից եկել ու ավտոբուսով եմ եկել: Ոչ մի տեղ չեն կանգնացրել, ու չեն խանգարել քաղաք մտնել: Ճիշտ ա, Նորագավիթի պոստում ինչ-որ աշխուժություն կար(պետավտոտեսուչներ էին կանգնած ու մի 2 մեքենա կար կանգնացրած), բայց մեքենաների հոսքը դեպի քաղաք շարունակվում էր:

Askalaf
03.10.2011, 19:05
Ասում եք գործիք, գործիք, բայց վոնց տենում եմ Լևոնականներն են Լևոնի գործիքը, վոնց ուզում վռցնումա, ինչ ուզում անումա. Յանի իրան շատ էլ ձեռա տալիս գործք-գործիք, նախագահ դառնա, հեչ էլ թե ժանգոտած չի. Ես մի բան գիտեմ, հայաստանում տենց գործիք չկա որ սաղի բոլտերը ձգի, էսոր Լևոնականներին ձեռ չի տալիս ՀՀկ-ն , որ Լևոնը դառավ նախագահ վաղն էլ ՀՀԿ-նա գնալու Օպերայում նստացույց անի Լևոնի դեմ. Նենց որ պարապ բանով էք զբաղված իմ հայ ժողովրդի Լևոնականներ.

Հարգելի h_jak, որ ուշադիր կարդայիր նախորդ գրածներս, կհասկանայիր որ ՀԱԿ–ի ու առավել ևս ԼՏՊ–ի հետ ոչ մի առնչություն չունեմ ու էդ «լևոնական» պիտակդ էլ հեչ տեղին չէ։

Ի գիտություն բազմոց քշողների ասեմ, որ Ազատության հրապարակում գտնվող ՀՀ ակտիվ քաղաքացին նոր–նոր է սովորում «գործիքին» տիրապետել, էնպես որ մինչև լիովին գործիքին տիրապետելը, ընթացքում շատ սխալներ են հնարավոր, ընդհուպ մինչև էն, որ էդ գործիքը կարող է նաև վնասել իրեն աշխատեցնողին։ Բայց էդ ոչինչ, դրանից միայն ՀՀ ակտիվ քաղաքացու գործիքին տիրապետելու հմտությունը կավելանա։
Ես քեզ հետ եմ ՀՀ ակտիվ քաղաքացի։

Ախր ամեն ինչ շատ լավ ես ասում, բացի վերջին պահից: Ես քո հետ լրիվ կհամաձայնվեի, եթե ՀԱԿ-ը մարտյան բողոքի հուժկու ալիքը չմեռցներ ու չտաներ դեպի երկխոսություն: Իսկ այս իշխանությունները ոչ ի երկխոսությամբ մեր իրավունքները չեն պատրաստվում հարգել: Ու հիմա էլ ժողովրդին հավաքելու ու շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու ընթացքում էլ ՀԱԿ-ը իշխանության կողմը երկխոսական ռեվերանսներ անելու առիթը բաց չի թողնում: Դու ուզում ես որ քո մասնակցությունը կանգի երկխոսության, ես չեմ ուզում, եղբայր: Դրա համար էլ ուղարկել եմ գրողի ծոցը ՀԱԿ-ին իրա բոլոր միջոցառումներով, ու այլևս ռամանտիկ երազների գիրկը չեմ ընկնելու «....քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնում է, որպեսզի ստիպի իշխանություններին հարգելու իր իրավունքները և ծառայելու իրեն համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների....»: Կեցցե ՀՀ քաղաքացին, որը գնահատում ու հասկանում է իր սահմանադրական իրավունքները, բայց ՀԱԿ-ի առաջնորդած շարժումն ու հորինած մեթոդները մի անգամ էլ էտ ժողովրդին ցավալիորեն հիասթափեցնելու են:

Մարդ կա չի գնում ՀԱԿ հանրահավաքին, որ Հայաստանում ապրելու հույսը վերջնականապես չկորցնի: :think

Տրիբուն ջան, համաձայն եմ որ ՀԱԿ–ն իր շահերն ունի ու ձգտում է իր շահերին համապատասխան ղեկավարել ժողովրդական ակտիվ զանգվածներին։
Ու քեզ նման առողջ դատողությամբ մարդիկ են, որ պետք է ներկա գտնվեն հանրահավաքներին ու չթողնեն, որ ՀԱԿ–ը վերածվի ՀՀԿ–ի։
Եթե հանրահավաքին ներկայացած ՀՀ ակտիվ քաղաքացին մի բան է ուզում, իսկ ՀԱԿ–ը մի այլ բան է փորձում պարտադրել, ապա ՀՀ ակտիվ քաղաքացու անելիքն էլ հենց այն է, որ ասի «հոպ» ես դա չեմ ուզում, ես ուզում եմ էն մյուսը – ով ուզում է լինի նրան պարտադրողը...
ՀՀ ակտիվ քաղաքացին հենց նրա համար է պայքարում, որ իր կամքը գերիշխի, այլ ոչ թե ՀՀԿ–ի կամ ՀԱԿ–ի։

Mephistopheles
03.10.2011, 19:47
…ժող ձեր ո՞ր նախագահն ա ձեր հետ սենց խոսել… գնացեք լսեք… ձեր հետ ա խոսում…

Mephistopheles
03.10.2011, 19:55
96-ին երբ ամբոխը ներխուժեց ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասեց՝ շեֆ, պետք է կրակել (լրացվում է)

- 2008թ. Մարտի 1-ը շատերը համեմատում են 96 թ. սեպտեմբերի 26-ի դեպքերի հետ:

- Համեմատությունը տեղին է ընդամենը մեկ պարագայում, որ տեղի են ունեցել ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ցույցեր,
Մարտի 1-ին տեղի ունեցածը աննախադեպ է, այդպիսի բռնություն ժողովրդի նկատմամբ 20 տարվա մեջ չի եղել, փաստ, որն արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում:
96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկեք իմ հետևից:

20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերը և այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանը այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան:

Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասեց՝ շեֆ, պետք է կրակել, ասեցի՝ ոչ մի դեպքում, սպասեք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, ես մտածեցի ու ասացի՝ կրակել միայն օդ, և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ, գոյություն չունի: Իսկ Մարտի 1-ին կա 10 սպանված, հարյուրավոր վիրավորներ, և հիմա եկեք այս իրադարձություններն իրար հետ համեմատեք, ովքեր համեմատում են, նրանք այս մարդասպանների փաստաբաններն են:

- Ճի՞շտ է, որ դուք տեղյակ չեք եղել Շուշիի ազատագրումից

- Եթե Ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է, ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչև այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ դրանց նման կուրծք ծեծողը չեմ, որ Ղարաբաղն եմ ազատագրել: Թող ասեն, թե ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից, Քելբաջարի, Լաչինի ազատագրումից, թող ասեն, դա չէ կարևորը, ինձ համար կարևորն այն է, որ Շուշին ազատագրված է: Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է` ով ուզում է այդ հաղթանակին թող տեր կանգնի:

- Պարոն Տեր-Պետրոսյան, Ձեր ժամանակ էլ են եղել քաղբանտարկյալներ՝ հանձինս Դաշնակցության: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

- Այս հարցին ես շատ եմ պատասխանել, էլի կպատասխանեմ, բայց չկարծեք, որ այն փակվելու է: Դաշնակցական քաղբանտարկյաներ ասելով, նկատի ունեն «Դրոյի գործը» և «31-ի գործը»: Բացվել էր նարկոտիկի տեղափոխման գործ, մենք Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությամբ բացահայտեցինք, որ այնտեղ գործում է մի հզոր տեռորիստական խումբ, հետո պարզվեց, որ նրանք դաշնակցականներ են: Եթե նրանք քաղբանտարկյալ էին, ապա ինչու Դաշնակցությունը չազատեց նրանց անգամ իր իշխանության օրոք:
Մի բան էլ ասեմ ու ավարտեմ` Դրոյի գործը բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ 31-ի գործը բացահայտել և ամբողջ քննությունը վարել է ներքին գործերի նախարար Սերժիկ Սարգսյանը:

- Պարոն Նախագահ, Ձեր ելույթներից մեկում անդրադառնալով առկախված երկխոսությանը՝ նշել եք, որ ի սկզբանե ձեզ համար հայտնի է եղել, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնի ցանկալի արդյունքի և պետք է ժողովրդական ճնշում: Հաշվի առենլով սա, ինչու եք ուզում շարունակել երկխոսությունը, ո՞րն է երկխոսությունը վերսկսելու նպատակը:

- Սկսեմ վերջից` ի սկզբանե պարզ է` մենք էլ, իշխանությունն էլ գիտենք որ երկրում առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Իհարկե, մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե մենք քաղաքական գործոն չլինեինք, ուժ չլինեինք, ոչ ոք մեզ հետ հաշվի չէր նստի: Եթե մեր թիկունքում ժողովրդի ճնշումը չլինի, որևէ մեկը մեզ հետ հաշվի չի նստի, մենք ուժ ենք ներկայացնում միայն ձեզանով առանց ձեզ մենք ոչինչ ենք:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ջավախքի խնդրին:

- Ոչ քաղաքական բնույթ ունեցող խնդիրները պետք է լուծվեն ժամանակի ընթացքում: Վրաստանն այս պահին մեզնից շատ ավելի օրինական, կարգ ու կանոն ունեցող պետություն է, նույնիսկ Սաակաշվիլու վերջին գործողությունը եկեղեցիների ազատություն ապահովելու համար, շատ ազնիվ է, թեև դժվարություներ ունեցող իր ժողովրդի հետ: Բայց նա հաստատակամ է, և դա կթեթևացնի հայ ժողովրդի հոգսերը: Ավելի դժվար էր 90-ականներին, ճանապարհները փակ էին, բայց դա խտրականություն չէր, ամբողջ Վրաստանն էր ապրում ցրտի ու մթի մեջ, առևտուրը կանգնած էր, Ջավախքի առևտուրն էլ կաթ ու միս էր: Այդ ամբողջը փլվեց, ընկան ծանր վիճակի մեջ, բայց սա խտրականության արդյունք չէ: Մեր երկու երկրներում էլ մի քանի նախագահներ փոխվեցին, բայց այս հարցում բոլորն էլ ճիշտ էին գործել՝ թույլ չէին տվել, որ սոցիալական դժգոհությունները վերածվեն քաղաքական խնդրի: Վրաստանի և Հայաստանի միջև նրբազգացությունը պետք է լինի, որ երբեք տարաձայնություն չառաջանա:

- Ինչո՞ւ չեք խոսում Ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած սխալներից, մասնավորապես՝ ատոմակայանի փակման մասին:

- Երեկ էլ եմ խոսել իմ իշխանության տարիներին վերագրվող ավանդների թալանի մասին և շեշտել, որ դա կատարվել է Գարբաչովի և Պավլովի կողմից:
Ինչ վերաբերում է ատոմակայանի փակմանը՝ ե՞րբ է փակվել ատոմակայանը,փակվել է 1989թ. հունվարին, դե հիմա հիշեք՝ այդ թվականին ես և «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները որտեղ էինք: Ինչպես եք պատկերացնում՝ մենք «Բուտիրկայում» կամ «Մատրոսկայի տիշինայում» նստած փակեինք ատոմակայանը: Ատոմակայանը փակվել է ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այն ժամանակվա Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Հարությունյանը և Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահը Ֆադեյ Սարգսյանը որոշում են կայացրել փակել ատոմակայանը: Դա ասելով՝ ես չեմ ուզում մեղադրել այդ մարդկանց, ասել, որ սխալ է, կարծում եմ՝ 88-ի երկրաշարժից հետո ինչ կառավարություն էլ լիներ, չէր կարող չփակել ատոմակայանը: Երբ պարզվեց, որ ատոմակայանը գտնվում էր սեյսմակայուն գոտում, խելագար պետք է լինել ատոմակայանը չփակելու համար:

1in.am

Տրիբուն
03.10.2011, 20:27
…ժող ձեր ո՞ր նախագահն ա ձեր հետ սենց խոսել… գնացեք լսեք… ձեր հետ ա խոսում…

Կարանք մենակ կարդանք ? :D

Համ էլ ինքը հիմա նախագահ չի, իսկ նախագահ եղած ժամանակ էս հարցում բավականին ժուժկալ էր:

Մեֆ, ԽՍՀՄ խնայբանկում ավանդ չունես ? Գնա, ապեր, գրանցում են սաղին: Որ նախագահն ա էսքան ժամանակ ավանդատու հաշվառել ?

Ազատության հրապարակում հաշվառում են ավանդներ ունեցող քաղաքացիներին (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54070.html)

Ես ահագին ավանդ ունեմ: Իմն էլ հետ կտան, թե պաչտադիր պիտի Ազատության Հրապարակում գրանցվեմ ? Կարող ա էս քցողները վաղը խտրականություն դնեն ավանդատուների մեջ - հրապարակում գրանցված ավանդատուներ ու հրապարակում չգրանցված ավանդատուներ: :P

Էս մառազմը ինչ-որ աղոտ Հաագայի դատի ու գազի գործով ստորագրահավաքն ա հիշացնում: Հավայի ստորագրեք, գլխաքանակ ցույց տանք, հետո կամ էշը կսատկի կամ էշատերը:

Տրիբուն
03.10.2011, 20:32
ՀՀ քաղաքական դաշտի ամենաակտուալ թեման - ում պլոճիկն ա ավելի պինդ :B

Կոալիցիան առայժմ կսպասի (http://www.lragir.am/armsrc/country54072.html)

Քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի հայտարարությունը երկխոսության շարունակման վերաբերյալ

Այսօր տեղի ունեցավ մեր աշխատանքային խմբի քննարկումը, որին, հանրապետությունից բացակայության պատճառով, ներկա չէին Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետևողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը և դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու և լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել:

Միևնույն ժամանակ չենք կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեֆ, այ Մեֆ, մի հատ ախպերական հարց եմ տալիս, ու ընգերական սար ու ձոր չընկնես:

Կոալիցիայի էս հայտարարությունից հետո, եթե ամսի յոթին, կամ ասենք դրանից մի քանի օր հետո, ՀԱԿ-ը էս շուրջօրյա հանրահավաքները դադարեցնի ու գնա էլի կոալիցիայի հետ երկխոսի, դու ՀԱԿ-ի մասին ինչ կմտածես ?

Mephistopheles
03.10.2011, 20:45
Կարանք մենակ կարդանք ? :D

Համ էլ ինքը հիմա նախագահ չի, իսկ նախագահ եղած ժամանակ էս հարցում բավականին ժուժկալ էր:

Մեֆ, ԽՍՀՄ խնայբանկում ավանդ չունես ? Գնա, ապեր, գրանցում են սաղին: Որ նախագահն ա էսքան ժամանակ ավանդատու հաշվառել ?

Ազատության հրապարակում հաշվառում են ավանդներ ունեցող քաղաքացիներին (http://www.lragir.am/armsrc/country-lrahos54070.html)

Ես ահագին ավանդ ունեմ: Իմն էլ հետ կտան, թե պաչտադիր պիտի Ազատության Հրապարակում գրանցվեմ ? Կարող ա էս քցողները վաղը խտրականություն դնեն ավանդատուների մեջ - հրապարակում գրանցված ավանդատուներ ու հրապարակում չգրանցված ավանդատուներ: :P

Էս մառազմը ինչ-որ աղոտ Հաագայի դատի ու գազի գործով ստորագրահավաքն ա հիշացնում: Հավայի ստորագրեք, գլխաքանակ ցույց տանք, հետո կամ էշը կսատկի կամ էշատերը:

կարաք… օրինակ ես՝ միայն կարդում եմ, կամ էլ լսում… ավանդ էլ չունեմ ընգեր… ավանդազուրկ եմ…

Տրիբուն
03.10.2011, 20:48
Տրիբուն ջան, համաձայն եմ որ ՀԱԿ–ն իր շահերն ունի ու ձգտում է իր շահերին համապատասխան ղեկավարել ժողովրդական ակտիվ զանգվածներին։
Ու քեզ նման առողջ դատողությամբ մարդիկ են, որ պետք է ներկա գտնվեն հանրահավաքներին ու չթողնեն, որ ՀԱԿ–ը վերածվի ՀՀԿ–ի։
Եթե հանրահավաքին ներկայացած ՀՀ ակտիվ քաղաքացին մի բան է ուզում, իսկ ՀԱԿ–ը մի այլ բան է փորձում պարտադրել, ապա ՀՀ ակտիվ քաղաքացու անելիքն էլ հենց այն է, որ ասի «հոպ» ես դա չեմ ուզում, ես ուզում եմ էն մյուսը – ով ուզում է լինի նրան պարտադրողը...
ՀՀ ակտիվ քաղաքացին հենց նրա համար է պայքարում, որ իր կամքը գերիշխի, այլ ոչ թե ՀՀԿ–ի կամ ՀԱԿ–ի։

Եղբայր, իմ նմանները հանգել են այն եզրակացության, որ իրենք մանիպուլյացիաների են ենթարկվում անողնաշարավորների կողմից: Ես գոռոզ չեմ, հանուն ընդհանուր շահի կարող եմ թույլ տար, որ ինձ մանիպուլյացիայի ենթարկեն, բայց միայն ոչ անողնաշարավորները, որոնք մարտյան հանրահավաքի բազմամարդությունից ու ոգևորությունից այնքան էին վախեցել, որ ափալ-թափալ ժողովրդին տուն էին ուղարկում, որ հանկարծ իրենց վրա մի գրամ պատասխանատվություն չվերցնեն:

Ես ինչ-որ տեղ նույնիսկ համոզված եմ, որ ՀԱԿ-ին հանրահավաքային բազմամարդություն պետք չի, քանի որ իրենք էլ են վախենում, որ իրավիճակը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից: Իրանց պետք ա էնքան մարդ, որ կենդանության նշաններ ցույց տան ու կոալիցիային համոզեն վերդառանալ երկխոսության: Բայց կոալիցիայում էլ, ինչպես տեսնում ենք, հավայի մուկ տշողներ չեն հավաքվել:

Չկա կոնկրետ իրավիճակներում կոնկրետ հարցերի պատասխաններ:

1. Ասենք, ինչ ենք անելու, եթե յոթ օր հետո երկխոսությունը չվերսկսվի ու մեր պահանջները չկատարվեն? Էս պահանջները պահենք մտքում:

2. Ինչ պիտի անենք, եթե երկխոսությունը վերսկսվի, բայց չհանգեցնի արտահերթ ոչ մի բանի?

ՀԱԿ-ը ասում ա, ժողովուրդը կորոշի: Դե կներեք, ախպերություն, ժողովուրդը ձեր համար Արիստոտել չի: Ժողովրդին առաջնորդում եք, համ էլ խնդրում եմ որոշեք, թե ինչ ենք անելու, որ մեկը ես իմանամ ուզում եմ միանալ, թե ոչ: Թե չէ մինչև էս պահը մենակ մի բանի ենք շուրջօրյա սպասում, որ երկխոսությունը վերսկսվի ու պատրաստ ենք փոխզիջման: Ապեր, ես դրան պատրաստ չեմ: Ավելի լավ ա ոչինչ չպահանջեմ, քան թե հետո իմ անունից ինչ-որ մեկը երկխոսության արդյունքում իմ պահանջածը փոխզիջի:

Հիմա, վերհիշենք պահանջները - էն մարտի մեկի 15 պահանջներից ինչ կա ? Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ու Ալիկ Սարգսյանի հրաժարականը պահանջում ենք, թե ոչ (Սերժինը դեռ մի կողմ դնենք) ? Թե էս արդեն փոխզիջել ենք, խաբար չենք եղել ?

Mephistopheles
03.10.2011, 20:55
ՀՀ քաղաքական դաշտի ամենաակտուալ թեման - ում պլոճիկն ա ավելի պինդ :B

Մեֆ, այ Մեֆ, մի հատ ախպերական հարց եմ տալիս, ու ընգերական սար ու ձոր չընկնես:

Կոալիցիայի էս հայտարարությունից հետո, եթե ամսի յոթին, կամ ասենք դրանից մի քանի օր հետո, ՀԱԿ-ը էս շուրջօրյա հանրահավաքները դադարեցնի ու գնա էլի կոալիցիայի հետ երկխոսի, դու ՀԱԿ-ի մասին ինչ կմտածես ?

շատ բարդ հարց ես տալիս ընգեր… դժվար ա միանշանակ պատասխանելը… նայած ինչքան մարդ կհավաքվի հրապարակում… անձամբ ես հիմա սպասում եմ ՀԱԿ-ի պատասխանին…

I'm not gonna gamble ապեր… բացառված չի որ շատ վատ կարծիք ունենամ…

h_jak
03.10.2011, 20:55
Այո, չի լինի, որովհետև դուխդ չի հերիքի:

Դուխս հաստատ չի հերիքի, բայց խելքս հերիքումա որ հիմա տանն եմ իմ ընտանիքի կողքին, ոչ թե օպերայի բակում, հա լեզուս չի ֆռում ասեմ Ազատության հրապարակ որովհետև հիմա այդ հրապարակը կոնսլագերա հիշացնում. Ես իրոք լուրջ մի հարց ունեմ, այդտեղ հավաքվածնեը աշխատանք ունեն? եթե ունեն ապա իրենց ՀՀԿ-ական տնօրեններին ինչպես էն պատճառաբանում իրենց բացակայությունը աշխատանքից.

h_jak
03.10.2011, 21:15
Հարգելի h_jak, որ ուշադիր կարդայիր նախորդ գրածներս, կհասկանայիր որ ՀԱԿ–ի ու առավել ևս ԼՏՊ–ի հետ ոչ մի առնչություն չունեմ ու էդ «լևոնական» պիտակդ էլ հեչ տեղին չէ։

Ի գիտություն բազմոց քշողների ասեմ, որ Ազատության հրապարակում գտնվող ՀՀ ակտիվ քաղաքացին նոր–նոր է սովորում «գործիքին» տիրապետել, էնպես որ մինչև լիովին գործիքին տիրապետելը, ընթացքում շատ սխալներ են հնարավոր, ընդհուպ մինչև էն, որ էդ գործիքը կարող է նաև վնասել իրեն աշխատեցնողին։ Բայց էդ ոչինչ, դրանից միայն ՀՀ ակտիվ քաղաքացու գործիքին տիրապետելու հմտությունը կավելանա։
Ես քեզ հետ եմ ՀՀ ակտիվ քաղաքացի։

Հարգելիս ես կոնկրետ քեզ ի նկատի չունեի ասելով Լևոնական, դա իմ համար Լևոնի կամ ՀԱԿ-ի օգտին խոսացող մարդու կերպարա. Երևի մի քիչ սխալա ընդհանրացնելը, բայց ինչևէ ներողամիտ եղեք. Իսկ հիմա անցնեմ բուն թեմային. Իմ համար Լևոնի կողքը կանգնած մարդիք ոչ թե ակտիվ մարդիք են այլ պարապ, թամբալ, կամ էլ ծեր մարդիք են բիսեդկում նարդի խաղալուց և բամբասելու հոգնել են, գնացել են զբաղվեն. Գործունյա, ակտիվ ապրելակերպով մարդը չի գնա ականջները կախի, տուֆտալոգիա լսի. Ես վարկյան առաջ ուզում եմ աշխատանքից տուն գնամ, իմ ընտանիքի երեխաներիս ու կնոջս կողքին լինեմ, լևոնականները երազում են նստացույց լինի գնան լռվցնեն.

Հ.Գ. Ես կարծում եմ որ ցանկացած մարդ իրենից հետո պիտի թողնի որոշ աժեքներ, հետևաբար կյանքը շատ կարճ է որպիսի զբաղվենք հիմար բաներով.

erewanski
04.10.2011, 02:55
Ամեն քաղաքացի արժանի է ապրել իր իսկ ստեղծած երկրում
Ուրեմն ով ենք մենք, որ շարունակում ենք մեր պապերի թույլ տված սխալը , լուռ համաձայնելով ներքին թշնամու ամեն քայլին
Մենք ուժեղ ենք մեզնով, մենք ուժեղ ենք մեր երիտասարդությամբ ու ինչ է պետք նոր երկիր կառուցելու համար հրապարակ ? խնդրեմ այն լի է վրաններով , կողմնակիցներ , խնդրեմ նրանք բույն են դրել այդ վրաններում , առաջնորդ... մի փորձիր փնտրել նրան առաջնորդիր ինքդ քեզ , գնալոց ազատության հրապարակ մենք ոչ թե կողակից ենք դառնում ԼՏՊ-ին, այլ ցույց ենք տալիս մեր ազգի ,հասարակության ուժը

Վիշապ
04.10.2011, 08:07
Նոր երկիր կառուցելու համար չեն կուտակվում այն մարդու շուրջը, որը բնավ էլ նոր երկիր կառուցելու ցանկություններ ու առավել ևս գաղափարներ չունի (Ասուլիսը (http://lragir.am/armsrc/country-lrahos54069.html) վկա): Վրանները ոչ գաղափարներ են, ոչ տանկեր են, ոչ էլ համախմվելու նշան են: Ստվար մարդակույտը առանց գաղափարների իրենից լուրջ ուժ չի կարող ներկայացնել:

h_jak
04.10.2011, 08:42
Ամեն քաղաքացի արժանի է ապրել իր իսկ ստեղծած երկրում
Ուրեմն ով ենք մենք, որ շարունակում ենք մեր պապերի թույլ տված սխալը , լուռ համաձայնելով ներքին թշնամու ամեն քայլին
Մենք ուժեղ ենք մեզնով, մենք ուժեղ ենք մեր երիտասարդությամբ ու ինչ է պետք նոր երկիր կառուցելու համար հրապարակ ? խնդրեմ այն լի է վրաններով , կողմնակիցներ , խնդրեմ նրանք բույն են դրել այդ վրաններում , առաջնորդ... մի փորձիր փնտրել նրան առաջնորդիր ինքդ քեզ , գնալոց ազատության հրապարակ մենք ոչ թե կողակից ենք դառնում ԼՏՊ-ին, այլ ցույց ենք տալիս մեր ազգի ,հասարակության ուժը

Էսքն հուզումնալից տեքստ գրելու փոխարեն կարաիր գրեիր` Լևոնական +1

Տրիբուն
04.10.2011, 10:22
կարաք… օրինակ ես՝ միայն կարդում եմ, կամ էլ լսում… ավանդ էլ չունեմ ընգեր… ավանդազուրկ եմ…

շատ բարդ հարց ես տալիս ընգեր… դժվար ա միանշանակ պատասխանելը… նայած ինչքան մարդ կհավաքվի հրապարակում… անձամբ ես հիմա սպասում եմ ՀԱԿ-ի պատասխանին…

I'm not gonna gamble ապեր… բացառված չի որ շատ վատ կարծիք ունենամ…

Իմ ավանդազուրկ ախպեր, ես քո տեղը լինեի, արդեն սարսափելի վատ կարծիք կունենայի, հատկապես վերջին «ասուլիսից» հետո:

Ուրեմն, ինչ ասեց ամփոփ Լևոնը իրա ասուլիսի ժամանակ.

1. 96-ին ինքը, Վանոն ու Վազգենը անմեղ հրեշտակներ էին, սաղ Սերժն էր մեղավոր: :D

2. Սահմանադրական կարգի վերականգնում նշանակում է մանրամասն ու ուշադիր կարդալ Սահմանադրությունը: :ok

3. Կոռուպցիան կարելի նվազեցնել լավագույն դեպքում կիսով չափ, դու դա անելու համար պետք ա 76 պատգամավորի ուղարկել տուն:

4. Ռուսաստանի քամակը շանտ պինդ ենք բռնել, լավ ենք արել ու շարունակելու ենք ավելի խորանալ էտ քամակի մեջ:

5. Քոչարյանն ընգած ա Մոսկվայի դնռերը, բայց մենք էլ պակաս ընգած չենք նույն դռները:

6. Լևոն Զուրաբյանը իմ հետնորդն ա:

7. Եթե նախագահ դառնամ, մենակ առաջին շարքերի հետ եմ շփվելու մեկ ու մեջ, քանի որ երկրորդ շարքից սկսված կյանքի համար վտանգավոր ա:

Ու էս ամբողջ կավարդակի ֆոնի վրա, միակ «ռեալ» բանը որ ՀԱԿ-ը ժողովրդին առաջարկել ա դա ավանդները վերադարձնելն ա՝ ութ տարի առաջվա ՕԵԿ-ի նման: Դարիս մեծագույն մուտիլովկեքից մեկը, քանի որ ցանկացած քիչ թե շատ գրագետ մարդ հասկանում ա, որ ավանդները երբեք չեն վերադարձվելու: Կամ եթե վերադարձվեն, ապա դա լինելու ա ինչ-որ սիմվոլիկ փոխհատուցում:

Chuk
04.10.2011, 10:25
Տրիբուն, ամոթ ա, էդ աստիճանի պարզունակացնելը կամ պարզունակ ընկալելը քո ինտելեկտին հարիր չի: Ուշքի եկ: Հերիք ա առանց խորանալու անիմաստ մեկնաբանես: Քեզ չի սազում: Քեզ չեն սազում են էն գովասանքները, որոնք քեզ էս թեմայում են տրվում: Դու այլ կալիբրի մարդ ես: Ուշքի եկ: Ամոթ ա, եղբայր, եղբայրաբար եմ ասում: ՔԵԶ չի՛ սազում:

Mephistopheles
04.10.2011, 10:33

Ապեր կարդացել եմ սաղ, բայց քո մեկնաբանությունը մի քիչ շեղված ա, ոնց որ Նյուտոնի օրենքը ներկայացնես սենց. Եթե խնձորը ընգել ա գլխիդ որեմն խնձորի ծառի տակ ես նստած…

Տրիբուն
04.10.2011, 10:37
Տրիբուն, ամոթ ա, էդ աստիճանի պարզունակացնելը կամ պարզունակ ընկալելը քո ինտելեկտին հարիր չի: Ուշքի եկ: Հերիք ա առանց խորանալու անիմաստ մեկնաբանես: Քեզ չի սազում: Քեզ չեն սազում են էն գովասանքները, որոնք քեզ էս թեմայում են տրվում: Դու այլ կալիբրի մարդ ես: Ուշքի եկ: Ամոթ ա, եղբայր, եղբայրաբար եմ ասում: ՔԵԶ չի՛ սազում:

Ապեր, իմ ինտելեկտը ու հասցեիս ուղղված ամոթանքները հանգիստ թող, ու ինքդ քո համար քննարկման առարկա դարձրու մեծն շախմատիստի ինտելեկտը ու ազնվության աստիճանը:

«էկավ մոտս ասեց, շեֆ ջան, պըդի կրակենք, ասի չէ, արա, տենց բան չանեք, հետո էկավ ասեց, չէ, շեֆ պըդի կրակվի, ասի, լավ գնա օդ կրակի ... Վանոն ու Վազգենն էլ տեղում չէին, պռոստը տարածքում էին ......... » .. էս ա դեմագոգի իրական դեմքը ...... «հիմնարկում կան բաժիններ, եթե մի բաժնի պետք մաքուր ա, էտ բաժնում կոռուպցիան հիսուն տոկոս կնվազի» .. էս ա Լևոնի ինտելեկտի մակարդակը:

Chuk
04.10.2011, 10:41

Ես քեզ երկու օր առաջ խնդրեցի եզրակացություններ անելիս չշտապել: Դու նորից շտապում ես: Դու հիմա հիմա գրառումից առանձնացնում ես «ամոթ» ու «ինտելեկտ» բառերը, անտեսելով ասելիքը: Դա էլ քեզ սազական չի, Գնել, ու նորից եղբայրաբար եմ ասում: Ասում եմ, որովհետև խոսողները շատ են, բայց ամեն խոսողի խոսացածը չի, որ ցավոտ ա: Մարդիկ կան, ում ուղղակի կարող եմ անտեսել: Բայց մարդիկ կան, ում ասածների համար ցավում եմ, թե՛ որտև իր շուրթերից էդ չմտածված բաներ լսելն է ցավոտ, թե՛ հենց իր համար: Դու՛ էդ մարդկանցից ես:

Ինչևէ: Սրանով ավարտում եմ, դադարեցնում եմ քո հասցեին նման ռեպլիկներն ու հորդորները՝ լսելով հորդորդ: Սա վերջինն էր: Իսկ եզրակացություն անել կամ չանելը քո ու միայն քո գործն է:

Տրիբուն
04.10.2011, 10:44
Ապեր կարդացել եմ սաղ, բայց քո մեկնաբանությունը մի քիչ շեղված ա, ոնց որ Նյուտոնի օրենքը ներկայացնես սենց. Եթե խնձորը ընգել ա գլխիդ որեմն խնձորի ծառի տակ ես նստած…

Մեֆ ջան, կապրենք կտեսնենք ....

Կամ հույս ունեմ, որ չենք տեսնի :D քանի որ էս դեմագոգներն ու մուտիլովշիկները, որ իշխանության էկան, կարող ա վիճակն ավելի փիս լինի ... մի միլիարդ էս կողմ, մի միլիարդ էն կողմ ... արտաքին պարտքն ենք մեծացնում, որ ավանդատուների փողերը վերադարձնենք ... իմ արև, քու արև, Մեֆ .. էլ բան չունեն մտածելու ու առաջարկելու, դու սրանց առաջարկաի մակարդակը նայի .. եկեք հրապարակ, ձեր խնայգրքույկներով, ինվենտարիզացիա ենք անում ...

Chuk
04.10.2011, 10:47
Հ.գ. Սերժիկ Սարգսյանը ունի հրապարակային ելույթներ ունենալու բոլոր հնարավորությունները: Դե թող դուրս գա ու հերքի Լևոնի խոսքերը: Թող գա ու ասի, որ ոչ, նման սցենար առաջարկողն ինքը չէր, որ ինքը չէր կազմակերպողը: Թող կանգնի ու ասի: Չէ՞ որ ունի դրա հնարավորությունը:

հ.գ.2. Երկխոսությունը վերսկսելու առաջարկը մերժվել է: Ես հույս ունեմ, որ մեր գերտրամաբանողները կհիշեն, որ ընդամենը մի քանի օր առաջ իշխանության պատվիրակությունն իբր ցանկություն էր հայտնում երկխոսությունը շարունակելու, ու հույս ունեմ, որ գոնե հիմա կմտածեն ու կհասկանան, որ իշխանությանը ձեռ չէր տալիս երկխոսությունը շարունակել, որովհետև տուպիկ էին ընկել, որովհետև ստիպված էին լինելու հրապարակել մեղադրանքների հակափաստարկները, որն իրենց ծիծաղելի վիճակի մեջ էր դնելու, բոլորիդ տեսանելի դարձնելով, որ երկխոսությունն իրապես ունի նպատակ արտահերթ ընտրությունների հասնելու, որ սա իմիտացիա չի: Ու հենց դա է պատճառը, որ մինչ այսօր այդ հակափաստարկները հրապարակված չեն, թեև եթե իրական հակափաստարկներ էին, իրենց ձեռ էր տալու հրապարակելը: Մի խոսքով: Տրամաբանող մարդը կտրամաբանի: Մյուսները առանց խորանալու նորից կկրկնեն հին հեքիաթները:

Տրիբուն
04.10.2011, 10:52
Ես քեզ երկու օր առաջ խնդրեցի եզրակացություններ անելիս չշտապել: Դու նորից շտապում ես: Դու հիմա հիմա գրառումից առանձնացնում ես «ամոթ» ու «ինտելեկտ» բառերը, անտեսելով ասելիքը: Դա էլ քեզ սազական չի, Գնել, ու նորից եղբայրաբար եմ ասում: Ասում եմ, որովհետև խոսողները շատ են, բայց ամեն խոսողի խոսացածը չի, որ ցավոտ ա: Մարդիկ կան, ում ուղղակի կարող եմ անտեսել: Բայց մարդիկ կան, ում ասածների համար ցավում եմ, թե՛ որտև իր շուրթերից էդ չմտածված բաներ լսելն է ցավոտ, թե՛ հենց իր համար: Դու՛ էդ մարդկանցից ես:

Ինչևէ: Սրանով ավարտում եմ, դադարեցնում եմ քո հասցեին նման ռեպլիկներն ու հորդորները՝ լսելով հորդորդ: Սա վերջինն էր: Իսկ եզրակացություն անել կամ չանելը քո ու միայն քո գործն է:

Իմ եզրակացությունը մեկն ա, իմ ախպեր, ես ավելի շուտ եմ հասկացել, որ ամեն ինչ այնպես չի, ինչ մենք ակնկալում էինք, քան դու, բայց մի օր դու էլ կհասկանաս: Հնարավոր ա, որ պատճառներն ավելի խորն են, քան ես եմ պատկերացնում, ու կապված են մեր ազգային նկարագրի հետ, ու ՀԱԿ-ը ստեղ վաբշե նիպրիչոմ:

Իսկ իրերը պետք է կոչել իրենց անուններով, անկախ այն բանից, թե որքան բարի են վերջնական նպատակները: Լևոնը մուտիլովշիկ ա ու դեմագոգ ա, եթե նույնիսկ հոգու խորքում երզաում ա Հայաստանի փայլուն ապագայի մասին:

Չուկ ջան, չես հավատան, բայց ես էս ամբողջ սվորայի մեջ սրտանց սիրում ու հարգում եմ քեզ ու քո նմաններին: Անկեղծ, մեր Արմիշի նման հազար հոգի մարդ լիներ Հայաստանում, էս օրի չէինք լինի: Բայց հարցը դրանում չի, իմ ախպեր: Հարցը նրանում ա, որ ես դուրս եմ եկել ռոմանտիկ երազանքների գրկից, իսկ դու քնել մնացել ես էտ գրկում:

Chuk
04.10.2011, 11:01

Ճիշտ հակառակը, մեր եղբայր, ճիշտ հակառակը: Դու ընդամենը ընկել ես հուսահատության ճահիճը, որը յուրահատուկ ա նրանով, որ դրանից դուրս գալը դժվար ա, քանի գնում, էնքան ավելի ես թաղվում՝ կորցնելով իրականության զգացումն ու ամեն ինչը պատկերացնելով սև լույսի տակ: Ի հակադրություն քեզ ես ու հազարավորները իրականությունում ենք, ոչ թե ավելոր երազանքներով ու ռոմանտիկ պատկերացումներով, այլ պայքարելու անհրաժեշտության հստակ գիտակցությամբ ու պատրաստակամությամբ:

Տրիբուն, քեզնից լավ գիտեմ, որ այս պայքարը կարող է արդյունք չտալ, որ առերևույթ կարող ենք պարտվել:
Քեզնից լավ գիտեմ, որ առաջնորդների հաշվարկները հաճախ կարող են սխալ լինել, ավելին, առաջնորդների նպատակները կարող են այլ լինել:
Ուրեմն գիտցիր, որ հասել ենք էն գիտակցության աստիճանին, որ գիտենք, որ միայն մի ելք կա ու դա պայքարելն ա: Անընդհատ: Անդադրում:
Որևէ պատճառաբանությամբ պայքարից հրաժարումը համարում ենք թուլություն: Որևէ պատճառով պայքարից հրաժարումը համարում ենք աչքկապոցի ու ինքնախաբեություն:
Ու երբե՛ք մտքիդ ծերով անգամ չանցկացնես, որ էդ հազարավոր մարդկանցից ավելի զգոն ու ուշադիր ես, որ իբր զարթնել ու տեսել ես դաժան իրականությունը: Այդ հազարավոր մարդիկ քեզնից ավելի համառ են, քեզնից ավելի նպատակասլաց են, քեզնից ավելի զգոն են, քեզնից ավելի կորովի են, քեզնից ավելի ուշադիր են: Դա գիտցի՛ր: Քո դատողությունը, որ դու զարթնել ես «ռոմանտիկ երազանքներից» ինքնախաբեություն է, այլ ոչինչ: Ու էս ամենը գրում եմ, որովհետև դու էլ իմ համար ես հարազատ մարդ, ում հարգում ու սիրում եմ, դա էլ գիտցիր:

Տրիբուն
04.10.2011, 11:09
Հ.գ. Սերժիկ Սարգսյանը ունի հրապարակային ելույթներ ունենալու բոլոր հնարավորությունները: Դե թող դուրս գա ու հերքի Լևոնի խոսքերը: Թող գա ու ասի, որ ոչ, նման սցենար առաջարկողն ինքը չէր, որ ինքը չէր կազմակերպողը: Թող կանգնի ու ասի: Չէ՞ որ ունի դրա հնարավորությունը:

հ.գ.2. Երկխոսությունը վերսկսելու առաջարկը մերժվել է: Ես հույս ունեմ, որ մեր գերտրամաբանողները կհիշեն, որ ընդամենը մի քանի օր առաջ իշխանության պատվիրակությունն իբր ցանկություն էր հայտնում երկխոսությունը շարունակելու, ու հույս ունեմ, որ գոնե հիմա կմտածեն ու կհասկանան, որ իշխանությանը ձեռ չէր տալիս երկխոսությունը շարունակել, որովհետև տուպիկ էին ընկել, որովհետև ստիպված էին լինելու հրապարակել մեղադրանքների հակափաստարկները, որն իրենց ծիծաղելի վիճակի մեջ էր դնելու, բոլորիդ տեսանելի դարձնելով, որ երկխոսությունն իրապես ունի նպատակ արտահերթ ընտրությունների հասնելու, որ սա իմիտացիա չի: Ու հենց դա է պատճառը, որ մինչ այսօր այդ հակափաստարկները հրապարակված չեն, թեև եթե իրական հակափաստարկներ էին, իրենց ձեռ էր տալու հրապարակելը: Մի խոսքով: Տրամաբանող մարդը կտրամաբանի: Մյուսները առանց խորանալու նորից կկրկնեն հին հեքիաթները:

Տեսնում ես միայն այն, ինչը ցանկանում ես տեսնել:

Անկախ այն բանից, թե ինչ կմեկնաբանի Սերժը, կամ կմեկնաբանի, թե չի մեկնաբանի, ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, թե ով էր իրական տերը 96-ին: Վազգենի հայտնի հայտարարությունը, Լևոնի չընտրվելու վերաբերյալ, մենկաբանությունների կարիք չունի: Երկրորդ, Լևոնը ասեց, որ հինգ հազար մարդ էր հավաքված: Ապեր, էտ օրը մեկն էլ ես եմ կանգած եղել ԱԺ-ի դիմաց: եդթե էտ օրը հինգ հազար մարդ էր հավաքված, ուրեմն ՀԱԿ-ի բոլոր հանրահավաքներին միասին հինգ հարյուր մարդ էլ չի հավաքվել:

Ու վերջում - բոլոր նորմալ տրամաբանող մարդիկ երկխոսության մասին եղել միայն մի կարծիքի, որ այն ոչ մի բանի չի հանգեցնի ի վերջո: Իսկ թե ում պատճառով ու ինչպես դադարեցվեց երկխոսությունը, էտ մեզ չի հետաքրքրում: Փաստը նրանում է, որ երկխոսության նախաձեռնությունը ՀԱԿ-ին էր, որը հանուն դրա իր 15 պահանջները դարձրեց մեկ ու կես պահանջ, ու հետո ընկավ իր իսկ սարքած ծուղակի մեջ: Իշխանությունները կորցնելու ոչինչ չունեն, նրանք ի սկզբանե հայտարարել են, որ արտահերթ ոչ մի բանի պատճառ ու առիթ չեն տեսնում, ու ինչպես տեսնում ենք, իրենց ասածի տերն են - անկախ այն բանից, կա երկխոսություն, թե չկա, հակափաստարկներ հրապարակվել են, թե չեն հրապարակվել: «Իշխանությունները կընկնեին ծիծաղելի վիճակի մեջ» ... Չուկ, էս մտքիցդ ծիծաղս գալիս ա, իմ ախպեր - մեր իշխանությունները առանց այն էլ սարսափելի ծիծաղելի են, մի քիչ ավել ու պակասը իրանց ոչ մի բան: Էս իշխանությունները ամեն օր երկիրը տանում են կործանման, ի՞նչ ծիծաղելի վիճակի մեջ ընկնելու մասին ա խոսքը: Կարծում ես իրանց տանձի՞ն ա դա: Սերժի ամեն ասուլիսն ու ելույթը մի հատ ՄԵԾ ծիծաղելի վիաճկ ա ինքը իրանով էլի, հերիք չի՞:

Գործ ունենք փաստերի ու արդյունքների հետ, որոնք ավելի քան խոսուն են. ՀԱԿ-ի հռետորաբանությունը չի փոխվել, ՀԱԿ-ը նորից երկխոսության առաջարկով դիմեց իշխանություններին, իշխանությունները պասլատ արեցին ՀԱԿ-ին իր «անօրինական» հանրահավաքներով, ու հերթական ԱԺ ընտրություններին մնացել է հինգ ամիս: Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ ՀԱԿ-ը ամեն ինչ շատ մտածված ու ճիշտ էչ անում, ապա իշխանությունները ՀԱԿ-ի այդ «ճիշտ» մտածածը լավագույնս օգտագործեցին ժամանակ ձգելու համար:

Իսկ ինչ մնում ա քո տրամաբությանը, այս հարցում եղբայր, դու միայն տեսնում ես մի տրամաբանություն - ՀԱԿ-ը իր բոլոր քայլերում աներկբա ճիշտ ա, նույնիսկ եթե աարդյունքը ոչ մի բողկս էլ չի:

Կոալիցիան երկխոսության մասին ասեց իրա ասելիքը, տեսնենք, թե ինչ կպատասխանի ՀԱԿ-ը այսօր կամ վաղը: Հույս ունեմ, կդադարեցնեն հանրահավաքները ու գրկաբաց կգնան երկխոսելու :D Չնայած, քամակ խաղացնելու լավ առիթ ա, կարելի ա մի քիչ էլ Սերոժի նեռվերն ուտել, այնպես ինչպես ինքն ա ՀԱԿ-ինը ուտում հիմա:

Chuk
04.10.2011, 11:19
Տրիբուն, էն որ 96-ի ուժայինների գործողությունների համար 1 պատասխանատուն եղել ա Սերժիկը, անձամբ ինձ հայտնի էր վաղուց, մինչև երեկվա ասուլիսը: Ես շատ լավ գիտեմ թե՛ Վազգենի, թե՛ Վանոյի հայտնի հայտարարություններն ու մասնակցության չափը: Գիտեմ նաև, որ անկախ նրանից Սերժիկն էր թե ով, ոստիկանության այդ օրվա քայլերն եղել են համարժեք (ի դեպ Լևոնն էլ էր դա ասում): Գիտեմ նաև թե ինչ ընտրակեղծիքներ են եղել ու դրանցում գիտեմ նաև Վազգեն Մանուկյանի կեղծիքների չափը: Գիտեմ նաև, որ Վազգենն ու Սերժը էդ ժամանակ սարքեցին Լևոնի գլխին (որոշակի պատճառներից ելնելով Վազգենի անունը չի տրվում): Գիտեմ շատ բաներ, շատ բաներ եմ համադրել: Իսկ այ դու ունես ընդամենը մեկ պատկերացում ու չես ուզում դրանից էն կողմ մի բան նայես:

Լևոնն երեկ խոսել է ուժային գործողությունների համակարգման մասին ու միայն դրա մասին: Ու այդ գործողությունները համակարգել է Սերժիկ Սարգսյանը, կրկնում եմ, դե թող վեր կենա ու հերքի:

Ինչ վերաբերում ա երկխոսությանը, ես արդեն ինչ պետք էր գրել եմ ու շարունակում եմ պնդել, որ տրամաբանող ու տրամաբանել ուզող մարդը ավելի խորը կքննի երկխոսությունը, քան դու ես արել քո գրառման մեջ, ու կգա լրիվ այլ եզրահանգումների:

Տրիբուն
04.10.2011, 11:30
Ճիշտ հակառակը, մեր եղբայր, ճիշտ հակառակը: Դու ընդամենը ընկել ես հուսահատության ճահիճը, որը յուրահատուկ ա նրանով, որ դրանից դուրս գալը դժվար ա, քանի գնում, էնքան ավելի ես թաղվում՝ կորցնելով իրականության զգացումն ու ամեն ինչը պատկերացնելով սև լույսի տակ: Ի հակադրություն քեզ ես ու հազարավորները իրականությունում ենք, ոչ թե ավելոր երազանքներով ու ռոմանտիկ պատկերացումներով, այլ պայքարելու անհրաժեշտության հստակ գիտակցությամբ ու պատրաստակամությամբ:

Տրիբուն, քեզնից լավ գիտեմ, որ այս պայքարը կարող է արդյունք չտալ, որ առերևույթ կարող ենք պարտվել:
Քեզնից լավ գիտեմ, որ առաջնորդների հաշվարկները հաճախ կարող են սխալ լինել, ավելին, առաջնորդների նպատակները կարող են այլ լինել:
Ուրեմն գիտցիր, որ հասել ենք էն գիտակցության աստիճանին, որ գիտենք, որ միայն մի ելք կա ու դա պայքարելն ա: Անընդհատ: Անդադրում:
Որևէ պատճառաբանությամբ պայքարից հրաժարումը համարում ենք թուլություն: Որևէ պատճառով պայքարից հրաժարումը համարում ենք աչքկապոցի ու ինքնախաբեություն:
Ու երբե՛ք մտքիդ ծերով անգամ չանցկացնես, որ էդ հազարավոր մարդկանցից ավելի զգոն ու ուշադիր ես, որ իբր զարթնել ու տեսել ես դաժան իրականությունը: Այդ հազարավոր մարդիկ քեզնից ավելի համառ են, քեզնից ավելի նպատակասլաց են, քեզնից ավելի զգոն են, քեզնից ավելի կորովի են, քեզնից ավելի ուշադիր են: Դա գիտցի՛ր: Քո դատողությունը, որ դու զարթնել ես «ռոմանտիկ երազանքներից» ինքնախաբեություն է, այլ ոչինչ: Ու էս ամենը գրում եմ, որովհետև դու էլ իմ համար ես հարազատ մարդ, ում հարգում ու սիրում եմ, դա էլ գիտցիր:

Բայց դու իիիիինչ լավն ես :love Ափսոս «պաչիկի» սմայլիկ չկա ստեղ :P

Չուկ ջան, ես ինձ ոչ մեկից ավել խելոքի ու հեռատեսի տեղ չեմ դրել: Ես մի պրոբլեմ ունեմ - Հայաստանը էսօր տնտեսապես, քաղաքականապես, բարոյահոգեբանորեն, նույնիսկ էկոլոգիապես կանգնած ա աղետի եզրին: Հայաստանին էսօր պետք ա ՇԱԱԱԱԱՏ լուրջ կառավարում, ու ՇԱԱԱԱՏ լուրջ համակարգային փոփոխությունները: Ու պետք ա այսօր, ՊԵՏՔ ԷՐ ԵՐԵԿ ու ԵՐԵԿ ՉԷ ԱՌԱՋԻ ՕՐԸ: Իսկ մենք չորս տարի զբաղվել ենք դեմագոգիայով, ու հիմա էլ շարունակում ենք անել նույնը: Հայաստանին փոփոխությունները պետք են հիմա ու ռադիկալ: Ինձ պետք չի հիմա ապացուցել երկար բարակ, թե ինչ երկար ու դժվարին ճանապարհ ա պետք անցնել նորմալ երկիր կառուցելու համար: Իմ ախպեր, ես էտ լավ գիտեմ: Բայց էտ երկար ու դժվար ճանապարհի սկիզբը պետք ա դրվի (դրվեր) կտրուկ ու կոնկրետ: Իսկ մենք ռեվերանսներ ենք անում ԲՀԿ կողմը ու երկխոսություն ենք խաղում, ու «տրամաբանում ենք», թե որ շախմատային քայլն էր ավելի ճիշտ, ավանդատու ենք հաշվում, որ գլխաքանակ ապահովենք:

Չուկ, ես ահագին հետույքային երկրներ եմ տեսել, նույն պրոբլեմներով: Ու էտ երկրները մնացել են ճահճի մեջ վերջնականապես ու անդառնալիորեն: Ու էտ երկրներում էլ եղել են ու կան լիքը լավ ու ոգևորված ջահելներ, բարձր ինտելեկտով, որոնք ուզում են մի բան փոխել, ու ոչինչ այլևս չեն կարողանում անել: Սիրիիան քեզ օրինակ, իմ ախպեր: Ու սաղ նրանից ա, որ նրանք վճռականորեն ու կտրուկ իրավիճակը չեն փոխել այն ժամանակ, երբ պետք էր դա անել: Սպասել են, երկխոսել են, բանակցել են, ու ի վերջո ավելի են ամրացրել սեփական ղզլբաշների դիրքերը:

Իմ ախպեր, ես հարցականի տակ չեմ դնում պայքարի մասնակիցների ազնվությունը, նպատակների անկեղծությունը: Ես մի բանի համար չեմ մասնակցում հիմա պայքարին - ես համոզված եմ, որ պայքարն իր այս տեսքով ու մեթոդներով ոչ միայն ոչինչ չի փոխում, այլ հակառակը, ավելիա ամրացնում Սերժի ոի ղզլբաշների դիրքերը: Ու ես դրա մասին ասել եմ դեռ երկու տարի առաջ, իսկ արդյունքների հետ բախվում ենք հիմա, ու հենց այսօր.
- Քոչարյանը կարող ա վերդառնա, անկախ Հաագայի դատի մուտիլովկից
- ԲՀԿ-ին նույնիսկ ՀԱԿ-ն ա արդեն համարում լուրջ կուսակցություն, անկախ առաջնորդի ամենահոռի օլիգարխը լինելուց
- Սերժը նախագահ աշխատեց արդեն համարյա մի լրիվ սռոկ
- նույն բանը արեց ԱԺ-ն իրա մկով
- կառավարությունը իր ողջ կազմով աշխատեց, անկապ եվնուխի տնտեսական ձախողումներից
- մենթ Ալիկը էնքան ա հաբռգել, որ արդեն բացեիբաց խոսում ա բոլորիս օրորոցում խեղդելու մասին
- ամեն ինչ գնում ա հերթական ընտրությունների, որոնք եթե նախորդներից ավելի վատը չլինեն, ավելի լավը հաստատ չեն լինելու:

Mephistopheles
04.10.2011, 11:31
Մեֆ ջան, կապրենք կտեսնենք ....

Կամ հույս ունեմ, որ չենք տեսնի :D քանի որ էս դեմագոգներն ու մուտիլովշիկները, որ իշխանության էկան, կարող ա վիճակն ավելի փիս լինի ... մի միլիարդ էս կողմ, մի միլիարդ էն կողմ ... արտաքին պարտքն ենք մեծացնում, որ ավանդատուների փողերը վերադարձնենք ... իմ արև, քու արև, Մեֆ .. էլ բան չունեն մտածելու ու առաջարկելու, դու սրանց առաջարկաի մակարդակը նայի .. եկեք հրապարակ, ձեր խնայգրքույկներով, ինվենտարիզացիա ենք անում ...

դեմագոգիա չկա ընգեր… հարցերին ինչի՞ չես նայում… Հայաստանում (ու ոչ միայն Հայաստանում) մի ահագին մասսա կա որ մտածում ա Լևոնն ա փակել ատոմակայանը, 500-ից ավել մարդ ավանդներն ա հետ ուզում, մի կյանք մարդ կարծում ա Լևոնը խաբար չէր ճակատում ինչ ա կատարվում, մարդիկ որոնք սահմանադրական կարգ չգիտեն ինչ ա… ու հաստատ գիտեմ որ էն 700 հարցի մեջ էլ մի կյանք մարդ "մազութի գործից" կհարցնեն, էլէկրեակնությունը հողին տալու մասին կհարցնեն, կոնյակի գործարանի մասին կհարցնեն, կասեն էդ ո՞նց ա որ պատերազմի ժամանակ մութ էր, ցուրտ էլ ու ուտելիք չկար…

էս հարցերին ի՞նչ պատասխան ես ուզում… մեկ միլիարդի համար էլ ասեմ, եթե վճարունակ ես էկոնոմիկադ հնարավորին չափով ակտիվացնես էդ փողը մեծ բան չի, բայց էսօրվա օրով էտի կարող ա նույնիսկ կատաստրոֆիկ լինի… դու էկոնոմիստ ես գիտես վճարունակությունն ինչ ա նշանակում… Հունաստանի պրոբլեմը հիմա հենց էդ ա…

ընգեր, վարյանտ չկա որ ես Սերոժին կամ Ռոբին համարեմ Լևոնից գերադասելի… էդ բանը կյանքում չեմ կարա… մեջտեղն էլ տեղ չկա…

Տրիբուն
04.10.2011, 11:41
Տրիբուն, էն որ 96-ի ուժայինների գործողությունների համար 1 պատասխանատուն եղել ա Սերժիկը, անձամբ ինձ հայտնի էր վաղուց, մինչև երեկվա ասուլիսը: Ես շատ լավ գիտեմ թե՛ Վազգենի, թե՛ Վանոյի հայտնի հայտարարություններն ու մասնակցության չափը: Գիտեմ նաև, որ անկախ նրանից Սերժիկն էր թե ով, ոստիկանության այդ օրվա քայլերն եղել են համարժեք (ի դեպ Լևոնն էլ էր դա ասում): Գիտեմ նաև թե ինչ ընտրակեղծիքներ են եղել ու դրանցում գիտեմ նաև Վազգեն Մանուկյանի կեղծիքների չափը: Գիտեմ նաև, որ Վազգենն ու Սերժը էդ ժամանակ սարքեցին Լևոնի գլխին (որոշակի պատճառներից ելնելով Վազգենի անունը չի տրվում): Գիտեմ շատ բաներ, շատ բաներ եմ համադրել: Իսկ այ դու ունես ընդամենը մեկ պատկերացում ու չես ուզում դրանից էն կողմ մի բան նայես:

Ապեր, դու ինձանից լավ գիտես, որ ես էլ թքած ունեցել այն բանի վրա, թե ինչ էր տեղի ունեցել 96-ին, ու անկեղծորեն միացել եմ պայքարին՝ հավատալով «ավգյան ախոռները մաքրելու» թեզին: Չնայած էտ օրը դուբինկով մեջքիս ուտողներից մեկն էլ ես եմ եղել, ուսանող էի, ու զարմանալիորեն մեր լավագույն դասախոսներից մեկը, որը հիմա թունդ հանրապետական ա: :D
Այնպես որ, իմ ախպեր, պետք չի իմ երեսով տալ այն փաստը, որ ես դրանից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Լավ էլ տեսնում եմ: Բայց չեմ ընդունում այդ համատեքստում արվող խաբեությունը: Ի՞նչ ա գնում Լևոնից ընդունել ու խոստովանել իր սխալները: Չե՞ս կարծում, որ մեզ էսօր հենց էտ ա պակասում, որ իմ նմանները հիասթափվել են ամեն ինչից:

Ինչ վերաբերում ա երկխոսությանը, ես արդեն ինչ պետք էր գրել եմ ու շարունակում եմ պնդել, որ տրամաբանող ու տրամաբանել ուզող մարդը ավելի խորը կքննի երկխոսությունը, քան դու ես արել քո գրառման մեջ, ու կգա լրիվ այլ եզրահանգումների:

Ես էլ շարունակում եմ պնդել իմ տրամաբանությունը, քանի որ երկխոսությունը մաթեմատիկա չի, ու տարբեր կողմերով կարելի ա տրամաբանել: Իմ տրամաբանությունը մեկն ա - նայում ենք երկխոսության նպատակներին ու որոշակի ընդունելի ժամանակային կտրվածում նայում ենք, թե էտ նպատակներից քանիսն ենք հասել: Իմ համար ընդունելի ժամանակային կտրվածքը հերթական ԱԺ ընտրությունների օրն ա: Կարող ա դու հարյուր տարվա կտրվածքով ես ուզում տրամաբանել, եղբայր, քո գործն ա: Բայց իմ հիշելով երկխոսության նպատակների մեջ դրված էին կոնկրետ նպատակներ, որոնք տեղավորվում են ժամանակային իմ կտրվածքում:

Կարող դու էլի ասես, որ ամեն ինչ ավում էր, որ սպառվեն բոլոր խաղաղ միջոցները: Ես էլ քեզ ասում եմ, արի մի քիչ էլ սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի եթե երկխոսությունը չվերականգնվի, ու ինչ կլինի, եթե երկխոսությունը վերականգնվի: Աբսուրդը նրանում է, որ երկու դեպքում էլ ոչինչ չի լինելու:

Chuk
04.10.2011, 11:42
Տրիբուն, արի մի քիչ ավելի խորքային նայենք, որովհետև քո ասած «մենք չորս տարի զբաղվել ենք դեմագոգիայով» արտահայտությունը սխալ ա:

Արի էս պահին չանդրադառնամ վերջին 4 տարուն: Անդրադառնում եմ 1996-2007 թթ.-ին: Կամ թե կուզես՝ 1994-2007: Արդյո՞ք այդ ընթացքում դեմագոգիայով չէր զբաղված ընդդիմադիր դաշտը ու արդյո՞ք հենց ընդդիմադիր դաշտի (կամ՝ նաև ընդդիմադիր դաշտի) պատճառով չէր, որ թաղվեցինք ճահճի մեջ, հասանք էս վիճակին: Տեսնու՞մ էինք ելք, երբ 2007-ին ԱԺ ընտրություններ էին, թե արդեն համակերպվել էինք էս վիճակի հետ, որովհետև տեսնում էինք, որ ընդդիմադիր ուժերը գալիս ճոռոմ խոսում ու արագ հեռանում են: Արդյո՞ք արդեն հուսահատության մթնոլորտ չէր ու որևէ նշմարում էինք արդյո՞ք: Սրանք հռետորական հարցեր են, մի պատասխանիր, որովհետև երկուսս էլ լավ գիտենք, որ ոչ, չկար: Մենք այլևս ելք չէինք տեսնում: Տեսած ելքն էլ նույնն էր՝ փրկչի սպասում:

Դու կարող ես վերջին 4 տարին էլ կոչել դեմագոգիա: Քո իրավունքն է: Բայց չնկատել ու չտեսնել, որ էդ 4 տարում հավաքվել է մարդկանց խումբ, կուռ խումբ, մեծ խումբ, որը տեսնում ու ամեն օրր է պայքարում այս համակարգի դեմ՝ կուրություն է, ուրիշ ոչինչ: Որովհետև էս 4 տարում մեր սերուցքը հավաքվել է: Ձյաձ, չգիտեմ ոնց ասեմ, որ հասկանաս: Մենք պայքարելու ենք: Էդ Ազատության հրապարակում էսօր հավաքված մարդիկ պայքարելու են մինչև վերջ, անկախ Լևոնի ու ՀԱԿ-ի, Սերժի ու Քոչի, ԱԽՔ-ի ու Գեղամյանի գոյությունից: Ու սա դեմագոգիա չի, սա հստակ ձեռքբերում ա ու մեծ ձեռքբերում ա: Ու էսօր կա երկու տարբերակ. կամ գալ ու կանգնել այդ մարդկանց կողքին (ոչ թե Լևոնի կամ ՀԱԿ-ի), կամ էլ զբաղվել դեմագոգիայով ու ասել, որ «զարթնել եք ռոմանտիկ երազներից»: Ռոմանտիկ երազը ու պայքարից հիասթափվելը աչքկապոցի են: Պետք է հասկանալ, որ պայքարել է պետք:

Մեծ հաշվով քո կամ իմ պայքարի մեջ լինել-չլինելուց բան չի փոխվում: Ձյաձ, բայց հասկացի էս պարզ ճշմարտությունը. 50000 հոգի իմ պես մտածեն ու գան Ազատության հրապարակ, վիճակը փոխելու են: 500000 հոգի քո պես մտածեն ու պայքարից հրաժարվեն՝ երկրի վիճակը չի փոխվելու: Ուրեմն ինչքան էլ մեզնից ամեն մեկից, մեծ հաշվով, բան չի կախված, բայց մեկ ա իրավունք չունենք հիասթափվելու ու հուսահատվելու: Որտև մեզնից ամեն մեկը էս երկրի համար պատասխանատու ա ու պետք ա դա հստակ հասկանա: Պետք ա իրա վրա վերցնի պատասխանատվության բեռը: Չարեցի՞ր, հետո հնարավոր ելքն իրավունք չունես գցել որևէ մեկի վրա: Էսօր դեմագոգիայով զբաղվելով տանը նստելու ժամանակը չի: Հասկացի, որ երկիրը սարսափելի վիճակում ա հենց միայն էն պատճառով, որ արտագաղթը դեռ կանգ չի առնում: Ու դրա դեմ մենակ ես ու դու ենք, որ կարող ենք առնել: Ժամանակը չի հիմա մի կողմ քաշվել ու նայել, արտագաղթի մեջ մեղադրելով Սերժին կամ Լևոնին: Մեղավորը մենք, միայն մենք ենք, ես ու դու: Ու էս գրառումս կարդացող ամեն մեկը: Ուրեմն ուժ գտեք ձեր մեջ հաղթահարելու ձեր ատելությունը, ձեր հուսահատությունը, ձեր հիասթափությունը, ձեր անտարբերությունը ու մյուս բաները: Սա ա բանալին, ուրիշ բան չկա: Հերիք ա դեմագոգիայով զբաղվենք: Պայքարելու ժամանակն ա:

Mephistopheles
04.10.2011, 11:49
Տեսնում ես միայն այն, ինչը ցանկանում ես տեսնել:

Անկախ այն բանից, թե ինչ կմեկնաբանի Սերժը, կամ կմեկնաբանի, թե չի մեկնաբանի, ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, թե ով էր իրական տերը 96-ին: Վազգենի հայտնի հայտարարությունը, Լևոնի չընտրվելու վերաբերյալ, մենկաբանությունների կարիք չունի: Երկրորդ, Լևոնը ասեց, որ հինգ հազար մարդ էր հավաքված: Ապեր, էտ օրը մեկն էլ ես եմ կանգած եղել ԱԺ-ի դիմաց: եդթե էտ օրը հինգ հազար մարդ էր հավաքված, ուրեմն ՀԱԿ-ի բոլոր հանրահավաքներին միասին հինգ հարյուր մարդ էլ չի հավաքվել:

Ու վերջում - բոլոր նորմալ տրամաբանող մարդիկ երկխոսության մասին եղել միայն մի կարծիքի, որ այն ոչ մի բանի չի հանգեցնի ի վերջո: Իսկ թե ում պատճառով ու ինչպես դադարեցվեց երկխոսությունը, էտ մեզ չի հետաքրքրում: Փաստը նրանում է, որ երկխոսության նախաձեռնությունը ՀԱԿ-ին էր, որը հանուն դրա իր 15 պահանջները դարձրեց մեկ ու կես պահանջ, ու հետո ընկավ իր իսկ սարքած ծուղակի մեջ: Իշխանությունները կորցնելու ոչինչ չունեն, նրանք ի սկզբանե հայտարարել են, որ արտահերթ ոչ մի բանի պատճառ ու առիթ չեն տեսնում, ու ինչպես տեսնում ենք, իրենց ասածի տերն են - անկախ այն բանից, կա երկխոսություն, թե չկա, հակափաստարկներ հրապարակվել են, թե չեն հրապարակվել: «Իշխանությունները կընկնեին ծիծաղելի վիճակի մեջ» ... Չուկ, էս մտքիցդ ծիծաղս գալիս ա, իմ ախպեր - մեր իշխանությունները առանց այն էլ սարսափելի ծիծաղելի են, մի քիչ ավել ու պակասը իրանց ոչ մի բան: Էս իշխանությունները ամեն օր երկիրը տանում են կործանման, ի՞նչ ծիծաղելի վիճակի մեջ ընկնելու մասին ա խոսքը: Կարծում ես իրանց տանձի՞ն ա դա: Սերժի ամեն ասուլիսն ու ելույթը մի հատ ՄԵԾ ծիծաղելի վիաճկ ա ինքը իրանով էլի, հերիք չի՞:

Գործ ունենք փաստերի ու արդյունքների հետ, որոնք ավելի քան խոսուն են. ՀԱԿ-ի հռետորաբանությունը չի փոխվել, ՀԱԿ-ը նորից երկխոսության առաջարկով դիմեց իշխանություններին, իշխանությունները պասլատ արեցին ՀԱԿ-ին իր «անօրինական» հանրահավաքներով, ու հերթական ԱԺ ընտրություններին մնացել է հինգ ամիս: Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ ՀԱԿ-ը ամեն ինչ շատ մտածված ու ճիշտ էչ անում, ապա իշխանությունները ՀԱԿ-ի այդ «ճիշտ» մտածածը լավագույնս օգտագործեցին ժամանակ ձգելու համար:

Իսկ ինչ մնում ա քո տրամաբությանը, այս հարցում եղբայր, դու միայն տեսնում ես մի տրամաբանություն - ՀԱԿ-ը իր բոլոր քայլերում աներկբա ճիշտ ա, նույնիսկ եթե աարդյունքը ոչ մի բողկս էլ չի:

Կոալիցիան երկխոսության մասին ասեց իրա ասելիքը, տեսնենք, թե ինչ կպատասխանի ՀԱԿ-ը այսօր կամ վաղը: Հույս ունեմ, կդադարեցնեն հանրահավաքները ու գրկաբաց կգնան երկխոսելու :D Չնայած, քամակ խաղացնելու լավ առիթ ա, կարելի ա մի քիչ էլ Սերոժի նեռվերն ուտել, այնպես ինչպես ինքն ա ՀԱԿ-ինը ուտում հիմա:

Ապեր, տրամաբանող մարդիկ էսօր տունն են որովհետև Լևոնը կա, իսկ անացած 10 տարիներին էլ տանն էին որովհետև Լևոնը չկար… սրա տրամաբանությունը չկա ընգեր… տունը նստած տրամաբանող մարդը երկիր չի սարքի, իշխանություն չի փոխի, բայց դուրս եկող "անտրամաբանական մարդը" ամեն ինչ էլ կանի… էսի աքսիոմա ա…

եթե էդ տրամաբանող մարդիկ ու քաղգործիչները տենց լավ գիտեին երկխոսության վերջն ու ժողովրդի վերաբերմունքը երկխոսության նկատմամբ, թող հանեին ժողովրդին, հեղափոխությունն անեին Լևոնն էլ մնար փշալարերից կախված… ու՞ր էին էն ժամանակ և ուր են հիմա…

կամ հայաստանում տրամաբանող մարդ չկա, կամ էլ տրամաբանողները հրապարակում են… երրորդ վարյանտ չկա… Հայաստանն էսօր երկբևեռ ա… կամ սերժի կողմն ես կամ էլ իրան դեմ ես, հրապարակում ես…

Տրիբուն
04.10.2011, 11:57
դեմագոգիա չկա ընգեր… հարցերին ինչի՞ չես նայում… Հայաստանում (ու ոչ միայն Հայաստանում) մի ահագին մասսա կա որ մտածում ա Լևոնն ա փակել ատոմակայանը, 500-ից ավել մարդ ավանդներն ա հետ ուզում, մի կյանք մարդ կարծում ա Լևոնը խաբար չէր ճակատում ինչ ա կատարվում, մարդիկ որոնք սահմանադրական կարգ չգիտեն ինչ ա… ու հաստատ գիտեմ որ էն 700 հարցի մեջ էլ մի կյանք մարդ "մազութի գործից" կհարցնեն, էլէկրեակնությունը հողին տալու մասին կհարցնեն, կոնյակի գործարանի մասին կհարցնեն, կասեն էդ ո՞նց ա որ պատերազմի ժամանակ մութ էր, ցուրտ էլ ու ուտելիք չկար…

էս հարցերին ի՞նչ պատասխան ես ուզում… մեկ միլիարդի համար էլ ասեմ, եթե վճարունակ ես էկոնոմիկադ հնարավորին չափով ակտիվացնես էդ փողը մեծ բան չի, բայց էսօրվա օրով էտի կարող ա նույնիսկ կատաստրոֆիկ լինի… դու էկոնոմիստ ես գիտես վճարունակությունն ինչ ա նշանակում… Հունաստանի պրոբլեմը հիմա հենց էդ ա…

ընգեր, վարյանտ չկա որ ես Սերոժին կամ Ռոբին համարեմ Լևոնից գերադասելի… էդ բանը կյանքում չեմ կարա… մեջտեղն էլ տեղ չկա…[/QUOTE]

Ապեր, ես դաժե մեր քուչի բիսետկի Հովոյին եմ Ռոբից ու Սերոժից գերադասելի համարում, ուր մնաց Լևոին չհամարեմ :D Հեր բան չլինի, գրել կարդալ գիտի Լևոնը մարդավարի, ի տարբերություն կոմսոմոլի շոֆեռների:

Բայց, ապեր, էս երկիրը Սերժով, Քոչով ու Լևոնով չի սկսել, ու իրանցով չի ավարտվում: Կասես մեջտեղը չկա: Տո չկա, ջհանդամին լինի Մեֆ: :D Չկա, քանի որ Սերժին, Քոչին ու Ռոբին լրիվ դզում ա, որ մենակ իրանք իրեքով են ֆոնն ապահովում: Ապեր, չորս կողմից սաղ փակել են, ջոգու՞մ ես: Իշխանական ադմինիստրատիվ մասը Սերժոն իրա ձեռն ա վերցրել, իշխանական ֆինսական մասը Քոչի ձեռի տակ ա, ընդդիամադիր ողջ զանգվածն էլ փաստացի Լևոնի ձեռն ա: Մենք էլ հավայի մեջտեղները ֆռֆռում ենք, մուկ ենք տշում: Մենակ չսկսես, էլի, ախպոր պես, դե թող մեջտեղ գան, էս անեն, էն անեն: Քեզանից լավ գիտեմ, որ իսան չկա մեջները: Բայց որ ուրիշ իսան չկա, էս մի չիսանին մինալու ցանկություն չունեմ:

Ապեր, Հայոց ոսկեդարը կսկսվի էն ժամանակ, երբ սրանք կոդլով մեջտեղից դուրս գան: Ու դրա համար հիմա երկու ձև ա:
1. Քացով սաղի կոճերին, բայց սրա համար դուխ ա պետք, մենք էլ չունենք:
2. Արհամարանք, ներառյալ, արհամարում ենք ընդդիմությանը իրա հանրահավաքներով, ու իշխանությանը իրա ընտրություններով - փաստացի բոյկոտում ենք ամեն ինչ: Թող գնան իրա լափեն, ինչքան ուզում են:
................
Հ.Գ. Արա, բայց մենք ահագին կորած ավանդ ունենք խնայբանկում: Կարո՞ղ ա բեսերը իսկականից սկսեն ավանդները հետ տալ, ու ես բորտին մնամ: :D

Varzor
04.10.2011, 12:02
Նախևառաջ ասեմ, որ գրել էի «ասենք մոտավորապես այսպես», այսինքն չեմ գրել թե հենց էդպես էլ ուզում եմ որ լինի։
Հաջորդը՝ կուզենայի հենց ՀԱԿ–ից ստանալ իրենց քայլերի հաջորդականությունը։
Հենց սկզբունքների, ոչ թե ցուցակի վերաբերյալ էլ տեսակետ եմ հայտնել ;)

Ինչ վերաբերում է նվիրված մարդկանց նոր պաշտոններում նշանակելուն, ապա ամբողջ աշխարհում էլ նման պրակտիկա գործում է, սակայն ի տարբերություն ՀՀ–ի ուրիշ տեղերում առաջին հերթին նայում են ծանոթի ու նվիրված մարդու մասնագիտական պատրաստվածությանը, այլ ոչ թե նվիրվածության աստիճանին։
Կուզեի որ հենց դա տեղ գտնի մեզանում, որ ցանկացած պաշտոն ստացողի մասնագիտական կրթությունն ու հմտությունները պետք է 100 տոկոսանոց համապատասխանեն տվյալ պաշտոնի պահանջներին, իսկ նշանակումն էլ կատարվի օրենքի տառին համաձայն։
Նախ րենքը տառ չունի, բայց տարր` ունի:
Իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ում կադրային "սով" է` բոլոր ոլորտներում, ընդ որում առանց առանձնացնելու պետական և մասնավոր սեկտորները: Պրակտիկորեն բոլոր հիմնարկներում աշխատում են իրենց մասնագիտությանը որակապես և գիտելիքներով անհամապատասխան մարդիք: Ինչպես ասում են` ինչ ունենք, էդքանով յոլա ենք գնում: Առավել ևս ուժային կառույցներում դժվար թե կարողանան ապահովել բավարար քանակով մասնագիտական լիարժեք կադրեր: Ու արդյունքում, ավելի կարևորելով անձնական վստահությունը, քան մասնագիտական կադրերը, պաշտոններ կստատան մասնագիտությանն անհամապատասան գիտելիքների տեր մարդիկ: Էլի բորշ կլինի:
Ի դեպ թող քեզ չթվա, որ արտասահմանում շեշտը դրվում է հենց մասնագիտական ունակությունների վրա: Ամեն տեղ էլ ԽԾԲ-ն կա` մի տեղ քիչ, մի տեղ շատ: Բայց ՀՀ-ում առանց դրա ապրելն ուղղակի անհնար է դարձել: Ու դա իշխանությունները չի, որ սերմանել են, դա կար նույնսկ ԽՍՀՄ տարիներին, ՄԻջնադարում, նախնադարում և այլն :Մեծապես ազգային խառնվածքի հարց է:

Ո՛չ, թող սկսեն բոլորինը միաժամանակ։
:))
Անիրականանանլի գաղափար: Ոչ էդքան դատավոր ունենք, ոչ քննիչ, ոչ էլ նույնսկ օպերներ :) Անհնար է 5 հոգով 6 երգ երգելը (մենակ Եռանկյունու տղերքի մոտ է ստացվել :) )

Ո՛չ, կուլակաթափ անեն ու մարեն ասենք ՀՀ արտաքին պարտքը, մարդկանց ավանդները հետ վերադարձնեն։
Դա շատ լավ գաղափար է, ես էլ եմ այդպես կարծում: Բայց այդ պարագայում խոշոր բիզնեսմենները կվերանան, իսկ երկրի տնտեսության շահերին դա վնաս է, ուստի շուկայի կանոններից թելադրված պիտի առաջանան նոր խոշոր ձեռնարկատերեր: Բայց ովքեր կլինեն դրանք? ;)

Կարծում եմ, որ պետք է սկսել նրանից, որ ասենք անհատ ձեռներեց «դառնալը» պետք է լինի ընդամենը մեկ–երկու ժամվա գործ, իսկ հարկեր չվճարելը կվերաբերի նոր բացված անհատ ձեռնարկատիրություններին միայն։
Ախպերս, դու աչքիս չես պատկերացնում, թե ին վիճակում են պետական ռեեստրներն ու ՊԵԿ-ը :)
Մենակ դառնալով չի, լիքը հարցեր կան: Էդքան հեշտ որ ասում ես, գոնե պատկերացնում ես, թե պետական մարմիններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում?
Հո ՀԱԿ-ը չի կարա միանգամից այդ գործընթացները բարելավի? Դա ուղղակի անհնար է:
Իսկ ինչ վերաբերվում է նոր ձեռներեցներին հարկերից ազատելուն, ապա դա բորշից էլ բեթար բաների կբերի: ԷԼ չեմ ասում, որ արդեն նախկինում ԱՁ գրանցվածները, մինչև գործընթացի սկիզբը կապագրանցվեն ու նորից կվերագրանցվեն` հարկերից ազատվելու համար:
Ուտոպիա ու ոչ այլ մի բան: Սովորաբար հարկային քաղաքականությունը ոլորտային է լինում` տարբեր ոլորտները հերթով ոտի հանելու, ինչպես նաև նորերը ստեղծելու համար: Ոչ թե "մանրերին ազատենք", "մեծերին կախենք": Բա երկրիդ գանձարանը դիակների վաճառքից ստացված գումարներով ենք լցնելու?

Տրիբուն
04.10.2011, 12:02
Ա
կամ հայաստանում տրամաբանող մարդ չկա, կամ էլ տրամաբանողները հրապարակում են… երրորդ վարյանտ չկա… Հայաստանն էսօր երկբևեռ ա… կամ սերժի կողմն ես կամ էլ իրան դեմ ես, հրապարակում ես…

Այ Ստալին :D

Քեզ ո՞վ ասեց: Ես Սերժին դեմ եմ, ու հիմա Պակիստանում եմ, խոսքի ... մեղա մեղա ... ոչ մեկին չեմ ցանկանում .. :D

Հմոզեցիր, հենց գնացի տուն, գնալու եմ հրապարակ: Մենակ վախենամ, դեմ առնեմ երկխոսության երկրորդ սեթի, առաջին ռաունդին:

Chuk
04.10.2011, 12:04
1. Քացով սաղի կոճերին, բայց սրա համար դուխ ա պետք, մենք էլ չունենք:
2. Արհամարանք, ներառյալ, արհամարում ենք ընդդիմությանը իրա հանրահավաքներով, ու իշխանությանը իրա ընտրություններով - փաստացի բոյկոտում ենք ամեն ինչ: Թող գնան իրա լափեն, ինչքան ուզում են:
Մի պահ ենթադրենք, թե իսկապես քո ասած էս երկու տարբերակն ա, ուրիշը չկա: Իրականում կա, ու գրել եմ՝ էդ անընդհատ պայքարելն ա:

Բայց լավ, ենթադրում ենք: Ուրեմն.

1. Քացով սաղի կոճերին տալը չի գործի, որտև տենց իսան չկա, որ կազմակերպի, դիվանին նստած խոսողներն էլ էդքան դուխ չունեն, որ անեն,
2. Արհամարհելն էլ չի գործի, որտև ես ու իմ նման հազարավոր մարդիկ չեն արհամարհելու ՀԱԿ-ին, քանի որ ընդհանուր առմամբ ճիշտ են համարում գործունեությունը ու սխալ են համարում քո էս տարբերակները, ու քանի դեռ չի եղել իշխանափոխություն լինելու ա զանգված, որը չի արհամարհելու ՀԱԿ-ին այլ գնալու ա իրա հետևից: Ընտրությունները բոյկոտելն էլ չի աշխատի, որովհետև կան լիքը կամազուրկներ, ովքեր նույնիսկ տոտալ բոյկոտ կազմակերպելու փորձի դեպքում կգնան ընտրությունների, մնացածն էլ կնկարվի, ու սա էլ չի անցնի:

Ըստ այդմ, եթե դու ճիշտ ես, ու եթե համարում ես որ մենակ էս երկու տարբերակն ա, դա նշանակում ա, որ դու համակերպվել ես, որ վիճակը չի փոխվելու:

Բայց բարեբախտաբար կա իրական փոփոխության հասնելու տարբերակը, դա անընդհատ պայքարն ա, տվյալ պահին՝ Ազատության հրապարակում: Վեր կացեք, քո նման մտածող տաս հազար հոգով եկեք էնդեղ, պնդեք հակառակ դիրքորոշում, անցկացրեք ձեր տեսակետը:

Varzor
04.10.2011, 12:04
Փաստորեն չիլինի :D
Միանշանակ կփորձեն ծեծել ;)

Varzor
04.10.2011, 12:07
Կներեք որ մեջ եմ մտնում,բայց ես հավատում եմ Լեվոնին,իսկ Մարտի մեկի դեպքը Հանրապետականների սարգածն է`վարկաբեկելու համար Հայ Ազգային Կոնգրեսին;
Հարգանքներս.....

Դե որ սարքած էր` էդ միանշանակ, բայց արդյոք երկուստեք համաձայնեցված չէր?
Ի դեպ Լևոնի որ ասածինես հավատում: Տնաշեն հայաստանի կեսը հավատում ա, կեսը չի հավատում կեսն էլ` հավատացնում ա :D

Varzor
04.10.2011, 12:08
Ի միջայլոց էսօր առավոտյան եմ Ջերմուկից եկել ու ավտոբուսով եմ եկել: Ոչ մի տեղ չեն կանգնացրել, ու չեն խանգարել քաղաք մտնել: Ճիշտ ա, Նորագավիթի պոստում ինչ-որ աշխուժություն կար(պետավտոտեսուչներ էին կանգնած ու մի 2 մեքենա կար կանգնացրած), բայց մեքենաների հոսքը դեպի քաղաք շարունակվում էր:
Սա ևս հաստատում է այն , որ տրանսպորտի վատ աշխատելը ուղղակի կապ չունի հանրահավաքի հետ:

Տրիբուն
04.10.2011, 12:09
Դու կարող ես վերջին 4 տարին էլ կոչել դեմագոգիա: Քո իրավունքն է: Բայց չնկատել ու չտեսնել, որ էդ 4 տարում հավաքվել է մարդկանց խումբ, կուռ խումբ, մեծ խումբ, որը տեսնում ու ամեն օրր է պայքարում այս համակարգի դեմ՝ կուրություն է, ուրիշ ոչինչ: Որովհետև էս 4 տարում մեր սերուցքը հավաքվել է: Ձյաձ, չգիտեմ ոնց ասեմ, որ հասկանաս: Մենք պայքարելու ենք: Էդ Ազատության հրապարակում էսօր հավաքված մարդիկ պայքարելու են մինչև վերջ, անկախ Լևոնի ու ՀԱԿ-ի, Սերժի ու Քոչի, ԱԽՔ-ի ու Գեղամյանի գոյությունից: Ու սա դեմագոգիա չի, սա հստակ ձեռքբերում ա ու մեծ ձեռքբերում ա: Ու էսօր կա երկու տարբերակ. կամ գալ ու կանգնել այդ մարդկանց կողքին (ոչ թե Լևոնի կամ ՀԱԿ-ի), կամ էլ զբաղվել դեմագոգիայով ու ասել, որ «զարթնել եք ռոմանտիկ երազներից»: Ռոմանտիկ երազը ու պայքարից հիասթափվելը աչքկապոցի են: Պետք է հասկանալ, որ պայքարել է պետք:

Մեծ հաշվով քո կամ իմ պայքարի մեջ լինել-չլինելուց բան չի փոխվում: Ձյաձ, բայց հասկացի էս պարզ ճշմարտությունը. 50000 հոգի իմ պես մտածեն ու գան Ազատության հրապարակ, վիճակը փոխելու են: 500000 հոգի քո պես մտածեն ու պայքարից հրաժարվեն՝ երկրի վիճակը չի փոխվելու: Ուրեմն ինչքան էլ մեզնից ամեն մեկից, մեծ հաշվով, բան չի կախված, բայց մեկ ա իրավունք չունենք հիասթափվելու ու հուսահատվելու: Որտև մեզնից ամեն մեկը էս երկրի համար պատասխանատու ա ու պետք ա դա հստակ հասկանա: Պետք ա իրա վրա վերցնի պատասխանատվության բեռը: Չարեցի՞ր, հետո հնարավոր ելքն իրավունք չունես գցել որևէ մեկի վրա: Էսօր դեմագոգիայով զբաղվելով տանը նստելու ժամանակը չի: Հասկացի, որ երկիրը սարսափելի վիճակում ա հենց միայն էն պատճառով, որ արտագաղթը դեռ կանգ չի առնում: Ու դրա դեմ մենակ ես ու դու ենք, որ կարող ենք առնել: Ժամանակը չի հիմա մի կողմ քաշվել ու նայել, արտագաղթի մեջ մեղադրելով Սերժին կամ Լևոնին: Մեղավորը մենք, միայն մենք ենք, ես ու դու: Ու էս գրառումս կարդացող ամեն մեկը: Ուրեմն ուժ գտեք ձեր մեջ հաղթահարելու ձեր ատելությունը, ձեր հուսահատությունը, ձեր հիասթափությունը, ձեր անտարբերությունը ու մյուս բաները: Սա ա բանալին, ուրիշ բան չկա: Հերիք ա դեմագոգիայով զբաղվենք: Պայքարելու ժամանակն ա:

Նկատում եմ մարդկանց մեծ ու կուռ խումբը, ընդում ու գնահատում եմ ոգևորությունդ, հարգում եմ, քանի որ արժանի ա հարգանքի, ու քանի որ նպատակներդ անկեղծ են ու բարի:

Բայց մնում եմ իմ կարծիքին - պայքարն իրա ասյ ձևով ու այդ առաջնորդությամբ գնում ա լավագույն դեպքում փակուղի, իսկ վատագույն դեպքում ավելի ա ամրացնում ղզլբաշների դիրքերը: Եւկու դեպքում էլ, երկարաժամկետ կտրվածքում, հետևանքները ժողովրդի համար բացասական են լինելու:

Varzor
04.10.2011, 12:10
…ժող ձեր ո՞ր նախագահն ա ձեր հետ սենց խոսել… գնացեք լսեք… ձեր հետ ա խոսում…
Ինձ խոսքերը չեն պետք, այլ գործերը ;) Ամեն մարդու խոսք չի, որ արժեք ունի:

Varzor
04.10.2011, 12:15
Դուխս հաստատ չի հերիքի, բայց խելքս հերիքումա որ հիմա տանն եմ իմ ընտանիքի կողքին, ոչ թե օպերայի բակում, հա լեզուս չի ֆռում ասեմ Ազատության հրապարակ որովհետև հիմա այդ հրապարակը կոնսլագերա հիշացնում. Ես իրոք լուրջ մի հարց ունեմ, այդտեղ հավաքվածնեը աշխատանք ունեն? եթե ունեն ապա իրենց ՀՀԿ-ական տնօրեններին ինչպես էն պատճառաբանում իրենց բացակայությունը աշխատանքից.
Էդ հլը լավ ա, բա էդ մարդկանց տան գործերը? Ընտանելան պարտականությունները? Լրիվ Եհովայի վկաների դվիժենի են անում :D

Ներսես_AM
04.10.2011, 12:18
Տնտեսագետ չեմ, բայց էս ավանդների պահը լրիվ կինո ա: Ասենք հիմա Սերժը որ ասի եկեք մի միլիարդ պարտք վերցնենք սաղի թոշակներն ու աշխատավարձերը մի տաս տարով եռապատկենք, նորմա՞լ բան ա էտ: Վերանալով տրվող գնահատականներից ու պիտակներից, իմ դիլետանտ տնտեսագիտական կարծիքով http://umood.livejournal.com/12881.html լավ նկարագրած ա ինչ կլինի հետո:

Mephistopheles
04.10.2011, 12:25
Այ Ստալին :D

Քեզ ո՞վ ասեց: Ես Սերժին դեմ եմ, ու հիմա Պակիստանում եմ, խոսքի ... մեղա մեղա ... ոչ մեկին չեմ ցանկանում .. :D

Հմոզեցիր, հենց գնացի տուն, գնալու եմ հրապարակ: Մենակ վախենամ, դեմ առնեմ երկխոսության երկրորդ սեթի, առաջին ռաունդին:

էլ մի սկսի… իմ ախպերներ հանրապետականները չեն երկխոսելու… քո խաթեր համար… Լևոնն ուզի էլ չի կարա երկխոսի…

Mephistopheles
04.10.2011, 12:32
Տնտեսագետ չեմ, բայց էս ավանդների պահը լրիվ կինո ա: Ասենք հիմա Սերժը որ ասի եկեք մի միլիարդ պարտք վերցնենք սաղի թոշակներն ու աշխատավարձերը մի տաս տարով եռապատկենք, նորմա՞լ բան ա էտ: Վերանալով տրվող գնահատականներից ու պիտակներից, իմ դիլետանտ տնտեսագիտական կարծիքով http://umood.livejournal.com/12881.html լավ նկարագրած ա ինչ կլինի հետո:

Ներսես ջան, եթե երկրի էկոնոմիկան քայքայված ա պարտք էլ կարող ա չկարողանաս վերցնել, բայց երբ էկոնոմիկադ կսկսի աճ ցույց տալ՝ զարգանալ, ապա երկրի վճարունակությունը թույլ կտա պարտքն ավելացնել… օրինակ Դոդի Գագոն եթե բանկից պարտք վերցնի 1000 դոլար, իրան կտան որովհետև ինքը վճարունակ ա՝ շատ փող ա աշխատում… ինձ չեն տա նույն փողը կամ մույնիսկ ավելի քիչը՝ ես շատ փող չեմ աշխատում…

Let him scratch his balls, ապեր: Երկխոսի, չերկխոսի ... ինձ ու քեզ ի՞նչ: Դու էն ասա, ու՞մ ես ձայնդ տալու ԱԺ ընտրություններին: ԲՀԿ-ի մասին ի՞նչ կարծիքի ես: Լևոնն ասեց լավ կուսակցություն ա:

Տրիբուն
04.10.2011, 12:40
Ներսես ջան, եթե երկրի էկոնոմիկան քայքայված ա պարտք էլ կարող ա չկարողանաս վերցնել, բայց երբ էկոնոմիկադ կսկսի աճ ցույց տալ՝ զարգանալ, ապա երկրի վճարունակությունը թույլ կտա պարտքն ավելացնել… օրինակ Դոդի Գագոն եթե բանկից պարտք վերցնի 1000 դոլար, իրան կտան որովհետև ինքը վճարունակ ա՝ շատ փող ա աշխատում… ինձ չեն տա նույն փողը կամ մույնիսկ ավելի քիչը՝ ես շատ փող չեմ աշխատում…

Մեֆ, ավելի լավ ա էս հարցի շուրջ մեկնաբանություններ չանենք: Յուրաքանչյուր մեկնաբանություն կլինի ի վնաս ՀԱԿ-ի, կամ ցանկացած այլ մեկի, ով կասի, որ ավանդները վերադարձնելու ա:

Պարազ ասեմ - չկա ալամ աշխարհում մի երկիր, որ իր հաշվեկշռի վրա կվերցնի պարտավորություններ ի դեմս արդեն շատ վաղուց լիկվիդացված ակտիվերի: Ավելին, դրանք ակտիվներ էին, որցն համար պատասխանտվություն էր կրում ըստ էության մեկ այլ պետություն, ԽՍՀՄ-ը, որն արդեն վաղուց գոյություն չունի:

Միակ ձևը, զուտ տեսականորեն, դա այն ա, որ ասենք Հայաստանը դառնում ա Շվեյցարիայի պես հարուստ երկիր, ու որպես բարի կամքի դրսևորում իրա ողջ մնացած ավանդատու քաղաքացիներին որոշակի փոխտացում ա տալիս, ինչ-որ տեսականորեն հաշվարկված կուրսով, կամ ֆիսված գումարի չափով:

Մնացածը, սաղ մուտիտ ա - որպես պարտատոմսեր ձևակերպենք, պետական պարտքը մեծացնենք, բլա բլա բլա ....

h_jak
04.10.2011, 12:43
Էդ հլը լավ ա, բա էդ մարդկանց տան գործերը? Ընտանելան պարտականությունները? Լրիվ Եհովայի վկաների դվիժենի են անում :D

Խնդում էս, բայց հեսա ձմեռը որ կարտոշկեն կդառնա 1000 դրամ , գյուղացուն հարցնես խիա թանգացել, ասելուա դե ես լուրջ գործով էի զբաղված, օպերայի հայաթում նստած էի , ժամանակ չեղավ կարտոշկեն հավաքեմ, մնաց փչացավ, դրա համար էլ հիմա թանգ եմ ծախում, թող քաղաքացին էլ մի քիչ քիչ ուտի. Այ էսա հիմիկվա իրավիճակը, ոչ մեկ իրա գործով չի զբաղվում, սաղ իրանց հայկական մեծագույն քթերը մտցնւմ էն ուրիշ գործերի մեջ` հիմնականում քաղաքականության.

Varzor
04.10.2011, 13:45
Հ.գ. Սերժիկ Սարգսյանը ունի հրապարակային ելույթներ ունենալու բոլոր հնարավորությունները: Դե թող դուրս գա ու հերքի Լևոնի խոսքերը: Թող գա ու ասի, որ ոչ, նման սցենար առաջարկողն ինքը չէր, որ ինքը չէր կազմակերպողը: Թող կանգնի ու ասի: Չէ՞ որ ունի դրա հնարավորությունը:
Քանի որ Ս.Ս.-ն այդ ժամանակ ԱԱԾ նախագահն էր (ասել է թե ՊԱԿ-ի ղեկավարը` Պետական անվտանգության ծառայության), ուստի չի էլ բացառվում, որ ցանկություն ունեցած լինի կիրառել կոշտ միջոցներ պետական անվտանգությունը պաշտպանելու համար:
Իսկ այն, որ զոհեր չեղան` երջանիկ պատահականություն էր, մեկ անգամ չի եղել, որ ծեծելով մարդ են սպանել:
Իսկ թե ինչու չի հերքում? չգիտեմ ... երևի հերքելու բա էլ չկա:) Հիմա ինչ որ ԼՏՊ-ն ասեր "հա, Սերժի, կրակեք" էլի մեղավորը առաջարկողն էր լինելու? Ստեղ են ասել` նախաձեռնությունը պատժելի է :D

Varzor
04.10.2011, 13:48
Տրիբուն, էն որ 96-ի ուժայինների գործողությունների համար 1 պատասխանատուն եղել ա Սերժիկը, անձամբ ինձ հայտնի էր վաղուց, մինչև երեկվա ասուլիսը: Ես շատ լավ գիտեմ թե՛ Վազգենի, թե՛ Վանոյի հայտնի հայտարարություններն ու մասնակցության չափը: Գիտեմ նաև, որ անկախ նրանից Սերժիկն էր թե ով, ոստիկանության այդ օրվա քայլերն եղել են համարժեք (ի դեպ Լևոնն էլ էր դա ասում): Գիտեմ նաև թե ինչ ընտրակեղծիքներ են եղել ու դրանցում գիտեմ նաև Վազգեն Մանուկյանի կեղծիքների չափը: Գիտեմ նաև, որ Վազգենն ու Սերժը էդ ժամանակ սարքեցին Լևոնի գլխին (որոշակի պատճառներից ելնելով Վազգենի անունը չի տրվում): Գիտեմ շատ բաներ, շատ բաներ եմ համադրել: Իսկ այ դու ունես ընդամենը մեկ պատկերացում ու չես ուզում դրանից էն կողմ մի բան նայես:

Լևոնն երեկ խոսել է ուժային գործողությունների համակարգման մասին ու միայն դրա մասին: Ու այդ գործողությունները համակարգել է Սերժիկ Սարգսյանը, կրկնում եմ, դե թող վեր կենա ու հերքի:

Ինչ վերաբերում ա երկխոսությանը, ես արդեն ինչ պետք էր գրել եմ ու շարունակում եմ պնդել, որ տրամաբանող ու տրամաբանել ուզող մարդը ավելի խորը կքննի երկխոսությունը, քան դու ես արել քո գրառման մեջ, ու կգա լրիվ այլ եզրահանգումների:
Տնաշեն, էդքան բան գիտես ու դեռ մեծ պաշտոն չունես? :D

Varzor
04.10.2011, 13:58
հաստատ գիտեմ որ էն 700 հարցի մեջ էլ մի կյանք մարդ "մազութի գործից" կհարցնեն, էլէկրեակնությունը հողին տալու մասին կհարցնեն, կոնյակի գործարանի մասին կհարցնեն, կասեն էդ ո՞նց ա որ պատերազմի ժամանակ մութ էր, ցուրտ էլ ու ուտելիք չկար…

Ախպեր հերիք ա մի բանից խոսաս, որ խաբար չես.
1. լույս կար, անի որ լեվի ծախվում էր, սիկ ինչի չէին տալիս? Էդ արդեն հարցնելու բան չի, որովհետև ուղեղով մարդը պատասխանը արդեն վաղուց գիտի:
2. մազութը հենց Վրաստանից լեվի ծախում էին
3. Կոնյակի գործարանի մենակ պատերը ու գույքը, էլ չեմ ասում պահեստի 100 տարուց ավելի հնության կոնյակներն արդեն իսկ իրա գումարից ավել էին (մի հատ կասես, թե ԱՄՆ-ում 1լ 100 տարեկան կոնյակն ինչ արժի? Իսկ Երևանում դրանցի մի 30-40 տոննայից ավել կար: Ավելի երիտասարդ կոնյակներն էլ կային, թե չէ որտեղից էին արտադրում, եթե սպիրտ չունեին?)
4. Ուտելիքի հարցը երկակի է: Կար, բայց բավարար չէր, բայց էդ անբավարարն էլ չեր հասնում: Ախպեր ջան խանութում հաց չկար, գնում ռեստորաններից էինք առնում: Էդ ոնց էին ռեստորանները հաց ճարում, եթե չկար?

վարյանտ չկա որ ես Սերոժին կամ Ռոբին համարեմ Լևոնից գերադասելի… էդ բանը կյանքում չեմ կարա… մեջտեղն էլ տեղ չկա…
Միանշանակ ճիշտ ես: հակառակն էլ է ճիշտ` ոնց պիտի Լևոնին գերադասելի համարեմ Սերժիկից կամ Ռոբից?
Անձամբ իմ համար նույն ք*քն ա, տարբեր գարշոկներում, տարբեր գույնի, ջրիկության ու հոտավետության:

Varzor
04.10.2011, 14:03
Ներսես ջան, եթե երկրի էկոնոմիկան քայքայված ա պարտք էլ կարող ա չկարողանաս վերցնել, բայց երբ էկոնոմիկադ կսկսի աճ ցույց տալ՝ զարգանալ, ապա երկրի վճարունակությունը թույլ կտա պարտքն ավելացնել… օրինակ Դոդի Գագոն եթե բանկից պարտք վերցնի 1000 դոլար, իրան կտան որովհետև ինքը վճարունակ ա՝ շատ փող ա աշխատում… ինձ չեն տա նույն փողը կամ մույնիսկ ավելի քիչը՝ ես շատ փող չեմ աշխատում…
Գագոն 1000 դոլար բանկից չի վերցնի, Ավելի շուտ բանկը իրանից կվերցնի :D

Varzor
04.10.2011, 14:04
Խնդում էս, բայց հեսա ձմեռը որ կարտոշկեն կդառնա 1000 դրամ , գյուղացուն հարցնես խիա թանգացել, ասելուա դե ես լուրջ գործով էի զբաղված, օպերայի հայաթում նստած էի , ժամանակ չեղավ կարտոշկեն հավաքեմ, մնաց փչացավ, դրա համար էլ հիմա թանգ եմ ծախում, թող քաղաքացին էլ մի քիչ քիչ ուտի. Այ էսա հիմիկվա իրավիճակը, ոչ մեկ իրա գործով չի զբաղվում, սաղ իրանց հայկական մեծագույն քթերը մտցնւմ էն ուրիշ գործերի մեջ` հիմնականում քաղաքականության.
Էդ հարցին Լևոնը վաղուց լուծում տվել ա` հարևաններից պարտք վերցրեք, զակատները կերեք :D

davidus
04.10.2011, 14:49
Տնտեսագետ չեմ, բայց էս ավանդների պահը լրիվ կինո ա: Ասենք հիմա Սերժը որ ասի եկեք մի միլիարդ պարտք վերցնենք սաղի թոշակներն ու աշխատավարձերը մի տաս տարով եռապատկենք, նորմա՞լ բան ա էտ: Վերանալով տրվող գնահատականներից ու պիտակներից, իմ դիլետանտ տնտեսագիտական կարծիքով http://umood.livejournal.com/12881.html լավ նկարագրած ա ինչ կլինի հետո:

Ես, որ էսքան ժամանակ ՀԱԿ-ին քլնգելուց նրան ոչ մի անգամ էժանության մեջ չեմ մեղադրել, հիմա ձեռքս խղճիս վրա դրած ասում եմ. էս ավանդների շուրջ իրարանցումը ամենաէժան ու բարոյազուրկ արարքն էր, որ ՀԱԿ-ը կարող էիր իրեն թույլ տալ։

Մի պահ պետական պարտքն էլ հլը դնենք մի կողմ։ Այ խելոքներ, դուք ո՞նց եք պատկերացնում կարճ ժամկետում էս տրաքած տնտեսության մեջ մեկ միլիարդ դոլարի բաց թողումը։ Ոչ մեկ չի՞ մտածել, թե ինչ աներևակայելի (բառիս ամենադաժան իմաստով) ինֆլյացիայի առաջ ենք կանգնելու։ Ի՞նչ... սկսելու ենք պամիդորը կիլոն 2000 դրամո՞վ առնել։ Նույն էդ չքավորի ու թոշակառուի վրա չի՞ անդրադառնալու էս ամենը։ Ու ամենավատը էն ա, որ էս ասածներս իրանք չափից ավելի լավ էն հասկանում։ Ուղղակի զզվելի ա... բառեր չեմ գտնում ասելու։

Ինչ էլ ասած լինեինք ՀԱԿ-ի հասցին, այնուամենայնիվ ոչ մի դեպքում չէինք կարողանում սրանց համեմատել գեղամնայի ու օեկ-ի նման ընդդիմության ներկայացուցիչների։ Բայց արի ու տես, որ քվեի համար ստորանալն էլ ա, փաստորեն, բարոյական։
Ասում էին՝ ՀԱԿ-ը երբեք չի «արթուրիկանա»։ Ինչի «արթուրիկանալը» մենակ Սերժի ձեռք սեղմելո՞վ ա, արթուրիկի դիշովի տրյուկները օգտագործելը (շատ լավ հասկանալով, որ լրիվ օդ ա) «արթուրիկանալ» չի՞։

Chuk
04.10.2011, 15:22
Ես, որ էսքան ժամանակ ՀԱԿ-ին քլնգելուց նրան ոչ մի անգամ էժանության մեջ չեմ մեղադրել, հիմա ձեռքս խղճիս վրա դրած ասում եմ. էս ավանդների շուրջ իրարանցումը ամենաէժան ու բարոյազուրկ արարքն էր, որ ՀԱԿ-ը կարող էիր իրեն թույլ տալ։
Դավ ջան, քանի որ տնտեսագետ չեմ, քննարկման մեջ չեմ մտնում, չնայած ինչքանով որ հասկանում եմ՝ շատ լավ ծրագիր ա ու իրագործելի: Բայց կրկնում եմ. իմը չի, չեմ մտնում քննարկման մեջ: Ուղղակի մեջբերում եմ անում Տեր-Պետրոսյանի 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրից.

Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետա­կան պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվա­կանին ընդունված օրենքով.
Ասածս էն ա, որ անկախ քո գնահատականներից եթե պիտի «քլնգեիր», ապա պիտի քլնգեիր ողջ ընթացքում, նոր բան չի ասել, նոր բան չի արվում (էդ համատեքստում):

Սակայն նաև հավելեմ: Վերջին օրերին Ազատության հրապարակում անցկացվում է այսպես կոչված ֆորում, որի ժամանակ քննարկվում են ՀԱԿ-ի տարբեր ծրագրերն ու հայեցակարգերը: Այդ թվում գործում է տնտեսական հանձնաժողովի ֆորումը: Մարդիկ հավաքվում են, ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկում են էդ խնդիրները, տալիս են հարցերը, առաջարկում իրենց մոտեցումները: Եթե իսկապես սա մի սարսափելի ծրագիր է, ապա տնտեսագետներին առաջարկում եմ կարողանալ հնար գտնել ու ժամը 3-ից 6-ը մասնակցել էդ քննարկումներին, ներկայացնել այս ծրագրի անիրականանալի կամ կործանարար լինելը: Ես վստահ եմ, որ ձեր խոսքը լսելի կդառնա: Գուցե նրանք ձեզ կհամոզեն, որ իրականանալի ու լավ ծրագիր է, գուցե հակառակը: Կամ էլ կարող է լինել մասնագիտական բանավեճ ու ոչ մեկը մյուսին չհամոզի: Սակայն ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի ՀԱԿ-ը պատրաստ է լսել ձեր կարծիքը ու ստեղծել է լսելի լինելու պլատֆորմը: Առաջարկից, հնարավորությունից օգտվելը կամ չօգտվելը մեզնից յուրաքանչյուրի գործն է, սակայն կարծում եմ, որ ճիշտը օգտվելն է:

davidus
04.10.2011, 15:39
Դավ ջան, քանի որ տնտեսագետ չեմ, քննարկման մեջ չեմ մտնում, չնայած ինչքանով որ հասկանում եմ՝ շատ լավ ծրագիր ա ու իրագործելի: Բայց կրկնում եմ. իմը չի, չեմ մտնում քննարկման մեջ: Ուղղակի մեջբերում եմ անում Տեր-Պետրոսյանի 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրից.

Ասածս էն ա, որ անկախ քո գնահատականներից եթե պիտի «քլնգեիր», ապա պիտի քլնգեիր ողջ ընթացքում, նոր բան չի ասել, նոր բան չի արվում (էդ համատեքստում):

Մեղքս չեմ թաքցնի և կասեմ, որ նախ՝ չեմ կարդացել 2008-ի նախընտրական ծրագիրը, ու բնականաբար էդ կետին էլ ծանոթ չէի։ Բայց էդ հարցին հենց հիմա ընթացք տալը, Արտակ ջան, դրա էությունը չի փոխում։ Խոսքը լուրջ գումարների մասին ա, որը ստեղծելու են մեր նման հասարակ քաղաքացիների կաշին քերթելով, կամ մեր սերունդների վրա ներկայիս պարտքը բազմապատկելով։ Միլիարդի մասին ա խոսքը։ ոչնչությունից միլիարդ ստեղծելը, կհամաձայնես, որ հեշտ բան չի. առավել դժվար ա էդ գումարը ստեղծելու արդյունքում առաջացած հետևանքները մարելը։

Սակայն նաև հավելեմ: Վերջին օրերին Ազատության հրապարակում անցկացվում է այսպես կոչված ֆորում, որի ժամանակ քննարկվում են ՀԱԿ-ի տարբեր ծրագրերն ու հայեցակարգերը: Այդ թվում գործում է տնտեսական հանձնաժողովի ֆորումը: Մարդիկ հավաքվում են, ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկում են էդ խնդիրները, տալիս են հարցերը, առաջարկում իրենց մոտեցումները: Եթե իսկապես սա մի սարսափելի ծրագիր է, ապա տնտեսագետներին առաջարկում եմ կարողանալ հնար գտնել ու ժամը 3-ից 6-ը մասնակցել էդ քննարկումներին, ներկայացնել այս ծրագրի անիրականանալի կամ կործանարար լինելը: Ես վստահ եմ, որ ձեր խոսքը լսելի կդառնա: Գուցե նրանք ձեզ կհամոզեն, որ իրականանալի ու լավ ծրագիր է, գուցե հակառակը: Կամ էլ կարող է լինել մասնագիտական բանավեճ ու ոչ մեկը մյուսին չհամոզի: Սակայն ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի ՀԱԿ-ը պատրաստ է լսել ձեր կարծիքը ու ստեղծել է լսելի լինելու պլատֆորմը: Առաջարկից, հնարավորությունից օգտվելը կամ չօգտվելը մեզնից յուրաքանչյուրի գործն է, սակայն կարծում եմ, որ ճիշտը օգտվելն է:

Արտակ ջան, դու շատ լավ գիտես իմ՝ ՀԱԿ-ում ձայնի լսելիության վերաբերյալ կարծիքը։ Ցավոք, էս ընթացքում կարծիքս չեմ փոխել, հատկապես, որ դրա համար ցուցաբերված ոչ մի նպաստավոր գործողություն, նույինկ՝ ջանք, չեմ տեսել։
Գիտեմ, որ էս դիրքորոշումը կոնկրետ դու ոչ մի կերպ չես արդարացնի, բայց դե ես էլ արդարանալու կարիք չունեմ։

Հ.Գ. Իմ հիշելով՝ քեզ պատմել եմ ՀԱԿ-ում գազի գործով կայացած «ժողովի» ընթացքի ու արդունքում կայացված որոշման մասին։ Ըստ իս, մինչ էսօր առանձնապես բան չի փոխվել՝ այս առումով։

Chuk
04.10.2011, 15:44
Միլիարդի մասին ա խոսքը։ ոչնչությունից միլիարդ ստեղծելը, կհամաձայնես, որ հեշտ բան չի. առավել դժվար ա էդ գումարը ստեղծելու արդյունքում առաջացած հետևանքները մարելը։
Դավ ջան, եթե չեմ սխալվում ոչ մեկը չի ասել, որ հեշտ ա: Բայց կրկնում եմ. սա իմ քննարկելու հարցը չի, ես էդ հարցի քննարկման համար կոմպետենտ չեմ: Ի տարբերություն հայ շատերի ես չեմ սիրում ինձ գիտակի տեղ դնել բոլոր ոլորտներում ու մտնել մի մասնագիտական թեմայի քննարկման մեջ, որից իմ ընկալումը ոչ թե մասնագիտական, այլ զուտ տրամաբանական է:

Արտակ ջան, դու շատ լավ գիտես իմ՝ ՀԱԿ-ում ձայնի լսելիության վերաբերյալ կարծիքը։ Ցավոք, էս ընթացքում կարծիքս չեմ փոխել, հատկապես, որ դրա համար ցուցաբերված ոչ մի նպաստավոր գործողություն, նույինկ՝ ջանք, չեմ տեսել։
Գիտեմ, որ էս դիրքորոշումը կոնկրետ դու ոչ մի կերպ չես արդարացնի, բայց դե ես էլ արդարանալու կարիք չունեմ։
Դավ ջան, արդարացնել-չարդարացնելու խնդիր չի: Խնդիրն էն ա, որ ձայնը լսելի ա թե չէ կարող էիր համոզվել էդ ֆորումին մասնակցելով, ոչ թե իրենցից հեռու կարծիքդ գրելով:

Հ.Գ. Իմ հիշելով՝ քեզ պատմել եմ ՀԱԿ-ում գազի գործով կայացած «ժողովի» ընթացքի ու արդունքում կայացված որոշման մասին։ Ըստ իս, մինչ էսօր առանձնապես բան չի փոխվել՝ այս առումով։
Եսիմ Դավ ջան: Չհիշեցի:

h_jak
04.10.2011, 15:44
Մի պահ պետական պարտքն էլ հլը դնենք մի կողմ։ Այ խելոքներ, դուք ո՞նց եք պատկերացնում կարճ ժամկետում էս տրաքած տնտեսության մեջ մեկ միլիարդ դոլարի բաց թողումը։ Ոչ մեկ չի՞ մտածել, թե ինչ աներևակայելի (բառիս ամենադաժան իմաստով) ինֆլյացիայի առաջ ենք կանգնելու։ Ի՞նչ... սկսելու ենք պամիդորը կիլոն 2000 դրամո՞վ առնել։ Նույն էդ չքավորի ու թոշակառուի վրա չի՞ անդրադառնալու էս ամենը։ Ու ամենավատը էն ա, որ էս ասածներս իրանք չափից ավելի լավ էն հասկանում։ Ուղղակի զզվելի ա... բառեր չեմ գտնում ասելու։

Կարա պարտք էլ չվերցնի, սկսելույա հիմիկվա գործարանատերերի ձեռից գործարանները վերցնել, հետո ինչպես սովետական ժամանակվա գույքը, այնպես էլ սա բաժանելույա ժողովրդին վաուչեռների տեսքով ու ասենք 1 ռուբլիի դիմաց 100.000 դրամանոց վաուչեռով, ՀՀ դրամը արժեզրկելույա ու իրա ախպերությունով սկսեն առնել ժողովրդի վաուչեռները լավագույն դեպքում 1000 դրամով, ու արդեն պատրաստա լինելու նոր օլիգառխիկ խմբի արդարացումը, թե իբր արդար կերպով առել ենք այս կամ այն գործարանը.

Ախր ոնց չեք հիշում և նմանեցնում նրա ասածները 90-ականներին նրա արածի հետ.

Տրիբուն
04.10.2011, 17:07
Սակայն նաև հավելեմ: Վերջին օրերին Ազատության հրապարակում անցկացվում է այսպես կոչված ֆորում, որի ժամանակ քննարկվում են ՀԱԿ-ի տարբեր ծրագրերն ու հայեցակարգերը: Այդ թվում գործում է տնտեսական հանձնաժողովի ֆորումը: Մարդիկ հավաքվում են, ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկում են էդ խնդիրները, տալիս են հարցերը, առաջարկում իրենց մոտեցումները: Եթե իսկապես սա մի սարսափելի ծրագիր է, ապա տնտեսագետներին առաջարկում եմ կարողանալ հնար գտնել ու ժամը 3-ից 6-ը մասնակցել էդ քննարկումներին, ներկայացնել այս ծրագրի անիրականանալի կամ կործանարար լինելը: Ես վստահ եմ, որ ձեր խոսքը լսելի կդառնա: Գուցե նրանք ձեզ կհամոզեն, որ իրականանալի ու լավ ծրագիր է, գուցե հակառակը: Կամ էլ կարող է լինել մասնագիտական բանավեճ ու ոչ մեկը մյուսին չհամոզի: Սակայն ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի ՀԱԿ-ը պատրաստ է լսել ձեր կարծիքը ու ստեղծել է լսելի լինելու պլատֆորմը: Առաջարկից, հնարավորությունից օգտվելը կամ չօգտվելը մեզնից յուրաքանչյուրի գործն է, սակայն կարծում եմ, որ ճիշտը օգտվելն է:

Լավ, ես համոզվեցի, շատ լավ ու իրականանալի ծրագիր ա :D Էլ ինչը՞ քննարկենք, մարդիկ արդեն հրապարակում խնայբանկի գրքուկկներն են հաշվառում: Ասենք, ես այլևս բացարձակ կասկածի տակ չեմ դնում ՀԱԿ- ու կոնկրետ Լևոնի էս ծրագրային դրույթը: Անհամբեր սպասում եմ փողերիս: Դաժե օղորմածիկ տատուս գրքույկներն եմ պահել :D Կտան չէ՞: Թե կարող ա ասեն օղորմածիկներին պետական պարտատոմս չի հասնում: Խեղճ տատի ....

davidus
04.10.2011, 18:47
Ժողովուրդ, բայց ախր զավեշտը ուրիշ տեղ ա. լավ, մի պահ պատկերացրեք, որ դուք եք երկրի ղեկին (նախագահ, վարչապետ. էս դեպքում կապ չունի)։ Ու լինելով էս սատկած տնտեսությամբ երկրի ղեկին, սաղ դարդ ու ցավը թողած, մեռած գիտությամբ, կրթությամբ, ինֆրակառույցներով ու մնացած «ոչ կարևոր» ոլորտներից զուրկ երկրում բռնում ժողովրդին մեկ միլիարդ փող եք բաժանում։

Մեկը ես հրաժարականի դիմում կգրեմ, բայց չեմ ստորագրի էդ որոշման տակ։ Նման հիմարությունը, զուտ տնտեսական առումով, 100 հատ օլիգարխի ներկայությունից վատ ա։
Էս երկրում էնքան ասպարեզներ կան, որ կարելի ա ասել՝ կործանվել են։ Ու սրանց փրկելու տեղը ժողովրդին «հա՞ց ու տեսարաննե՞ր» ենք բաժանում։ Լավ էլի...

zanazan
04.10.2011, 19:54

ապե մարդը օրինական կաշառք ա տալիս, ու ոչ իրա գրպանից, ինչ էք դրե ուրիշ բաներ քննարկում...

Varzor
04.10.2011, 20:05
Ու սրանց փրկելու տեղը ժողովրդին «հա՞ց ու տեսարաննե՞ր» ենք բաժանում։ Լավ էլի...
Դե Դավ ջան, էդ հաց ու տեսարան պրյոմը հին աշխարհի վախտվանից կարգին աշխատում ա ;) Ու ի դեպ բոլոր երկրներում բավականին լավ կիրառվել է այս կամ այն ժամանակ: Մասնավորապես ժողովրդավարական երկրներում:
Շատ մարդիկ էսօրվա նաղդ չոր հացը չեն ուզում փոխեն վաղվա նիսյա կալբասի հետ: Բայց արի ու տես որ մարդ կա, որ նույնիսկ վաղվա չոր հացին էլ ա համաձայն, մենակ թե մի բանի հույս ունեննա, որովհետև ներկայիս իրավիճակից ընդհանրապես են հույսները կտրել:

zanazan
04.10.2011, 20:06
http://tert.am/am/news/2011/10/04/levonterpetrosyan/

Ուզում եմ խոսել ևս մի խնդրի շուրջ, որը ոչ ընդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ էլ Հայոց փառապանծ Հանրապետությունը չի կարող լուծել, դա զուգարանների խնդիրն է:

Առաջին իսկ օրը մենք այս հարցը բարձրացրինք՝ դիմեցինք քաղաքապետարանին, ոստիկանությանը, ասեցին` կլուծենք այդ խնդիրը, թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց մինչև հիմա լուծում են: Ես համոզված եմ, որ Երևան մտնող բոլոր ճանապարհների բլոկադան իրականացվում է Սերժ Սարգսյանի հրամանով, որ այս սրճարանները փակվել են Սերժ Սարգսյանի հրամանով, բայց ուզում եք` ինձ գնդակահարեք, ուզում եք չէ՝ ես չեմ հավատում, որ զուգարանները փակվել են Սերժ Սարգսյանի հրամանով: Ես հիմա՝ որպես Սերժի հին ընկեր, որի հետ տասը տարվա ճանապարհ եմ անցել, և այդ տասը տարվա ընթացքում էլ ու դրանից հետո էլ երբեք ոչ մի անձնական խնդրանքով չեմ դիմել: Հիմա դիմում եմ, Սերժ, խնդրում եմ, բաց զուգարանները: Սերժ, ապացուցիր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել: Այլապես ամոթ, է մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև»:
Ուզում ես խայտառակվել ամբողջ աշխարհի առջև, մի հապաղիր, միացիր պայքարին...
Ամոթ ա ապե, խոսքեր չկան...

Varzor
04.10.2011, 20:29
http://tert.am/am/news/2011/10/04/levonterpetrosyan/
Ուզում ես խայտառակվել ամբողջ աշխարհի առջև, մի հապաղիր, միացիր պայքարին...
Ամոթ ա ապե, խոսքեր չկան...

Հա, բա ոնց երկրի նախագահին սարքել են զուգարան բացող :D
Ախր էդ ով լինի, որ զուգարանները բաց անի? Որ մի օբյեկտի տերը համաձայն կլինի? Ամենադեմը հենց նույն օբյեկտի հավաքարարը կլինի :D

Փաստորեն "Սերժիկ հեռացիր"-ը փոփոխվել է` "Սերժիկ զուգարանը բաց": Հետո էլ կասեն "թուղթ տուր", "ջուրը քաշի" :D
Լևոն պապին լրիվ խելքը թռցրել ա? Թե էս էլ իրա կայֆավատ լինելու թազա ձևերից ա? :D

zanazan
04.10.2011, 20:42

Հույսով եմ 2-րդը..բայց նույնիսկ էտ դեպքում ապեր, ամոթ ա էլի..մի 1000 $ փող չունեն մի հատ շարժական զուքարան բերեն դնեն?

Chuk
04.10.2011, 20:44
Լավ, ես համոզվեցի, շատ լավ ու իրականանալի ծրագիր ա :D
Իհարկե, ձյաձս, մենք սովոր ենք բոլորին մեղադրել, որ մեր կարծիքը հաշվի չեն առնում: Որ մեզ խաբում են... ա՜խ այդ սրիկաները:

Բայց հիմա, երբ ՀԱԿ-ը կոնկրետ դուռ ա բացել, որ դու քո կարծիքը հայտնես ու լսելի լինես... դու պատասխանում ես ցինիկ ու սարկազմային գրառումով: Դա ա, ոչ ավելին: Քո մտքի ծերով էլ չի անցնի գնալ ու լսելի դառնալ: Դու դավաճանել ես քո մականվանը: Այժմ պատերի տակ քչփչալն է մոդա, հետևից խոսելը: Կանգնեք դեմներն ասեք, հնարավորությունն ունեք: Ինչու՞ չեք անում: Վախենու՞մ ես, որ կհիմնավորեն, որ դա ռեալ ծրագիր ա: Եթե վստահ ես, որ ռեալ չի, վախենալու չունես:

Mephistopheles
04.10.2011, 20:51
Մեֆ, ավելի լավ ա էս հարցի շուրջ մեկնաբանություններ չանենք: Յուրաքանչյուր մեկնաբանություն կլինի ի վնաս ՀԱԿ-ի, կամ ցանկացած այլ մեկի, ով կասի, որ ավանդները վերադարձնելու ա:

Պարազ ասեմ - չկա ալամ աշխարհում մի երկիր, որ իր հաշվեկշռի վրա կվերցնի պարտավորություններ ի դեմս արդեն շատ վաղուց լիկվիդացված ակտիվերի: Ավելին, դրանք ակտիվներ էին, որցն համար պատասխանտվություն էր կրում ըստ էության մեկ այլ պետություն, ԽՍՀՄ-ը, որն արդեն վաղուց գոյություն չունի:

Միակ ձևը, զուտ տեսականորեն, դա այն ա, որ ասենք Հայաստանը դառնում ա Շվեյցարիայի պես հարուստ երկիր, ու որպես բարի կամքի դրսևորում իրա ողջ մնացած ավանդատու քաղաքացիներին որոշակի փոխտացում ա տալիս, ինչ-որ տեսականորեն հաշվարկված կուրսով, կամ ֆիսված գումարի չափով:

Մնացածը, սաղ մուտիտ ա - որպես պարտատոմսեր ձևակերպենք, պետական պարտքը մեծացնենք, բլա բլա բլա ....

Ապեր, դու ճիշտ ես ասում, բայց համ էլ սխալ ես ասում… ճիշտ ես ասում որովհետև technically հանց տենց էլ կա, բայց… երբ դառնում ես երկրի նախագահ դու ավտոմատիկ ժառանգում՝ որդեգրում ես էդ երկրի բոլոր պրոբլեմները… էդ մասսան որ առաջացավ 20 տարի առաջ, դեռ կա ու կոնկրետ հարցով ու խնդրով եկել են, դիմել… բացի դրանից քո երկրում կա մի հատված որն իրեն կողոպտված ա զգում ու դու չես կարող նրանց ասել "ես չեմ գողացել ու ոչ էլ կարամ տամ" խնդիրը կա, պետք ա լուծում տրվի…

Հարցի վրից չես կարա թռնես… նույն ձևի էլ էսօրվա իշխանությունների արածը ժառանգում ա հաջորդը ու ինչքան էլ խնդիրների համար արդարացում ունենա մեկա լուծումն ինքն ա տալու… նույնն էլ Օբաման ա՝ ոչ մի պատերազմ ինքը չի սկսել ու ոչ էլ կրիզիսն ա ինքն արել, բայց որ չի լուծվում, ինքն ա մեղավոր լինում…

Mephistopheles
04.10.2011, 20:56
Ախպեր հերիք ա մի բանից խոսաս, որ խաբար չես.
1. լույս կար, անի որ լեվի ծախվում էր, սիկ ինչի չէին տալիս? Էդ արդեն հարցնելու բան չի, որովհետև ուղեղով մարդը պատասխանը արդեն վաղուց գիտի:
2. մազութը հենց Վրաստանից լեվի ծախում էին
3. Կոնյակի գործարանի մենակ պատերը ու գույքը, էլ չեմ ասում պահեստի 100 տարուց ավելի հնության կոնյակներն արդեն իսկ իրա գումարից ավել էին (մի հատ կասես, թե ԱՄՆ-ում 1լ 100 տարեկան կոնյակն ինչ արժի? Իսկ Երևանում դրանցի մի 30-40 տոննայից ավել կար: Ավելի երիտասարդ կոնյակներն էլ կային, թե չէ որտեղից էին արտադրում, եթե սպիրտ չունեին?)
4. Ուտելիքի հարցը երկակի է: Կար, բայց բավարար չէր, բայց էդ անբավարարն էլ չեր հասնում: Ախպեր ջան խանութում հաց չկար, գնում ռեստորաններից էինք առնում: Էդ ոնց էին ռեստորանները հաց ճարում, եթե չկար?

Միանշանակ ճիշտ ես: հակառակն էլ է ճիշտ` ոնց պիտի Լևոնին գերադասելի համարեմ Սերժիկից կամ Ռոբից?
Անձամբ իմ համար նույն ք*քն ա, տարբեր գարշոկներում, տարբեր գույնի, ջրիկության ու հոտավետության:

Ըհն Տրիբուն ջան, նոր էինք խոսում հարցերից… ինչքան էլ պատասխանեն, մեկ ա էլի նույն բանը կրկնելու են… Օբամայի ծննդյան վկայականի պես… բացատրում են շարժիչը ոնց ա աշխատում, վերջում հարցնում են "բա ձիերը որտեղի՞ց են կապելու"…

… ու էս բոլոր հարցերին քաղաքական գործիչը համբերատար պիտի պատասխանի 100001-երորդ անգամ…

Mephistopheles
04.10.2011, 21:16
Ժողովուրդ, բայց ախր զավեշտը ուրիշ տեղ ա. լավ, մի պահ պատկերացրեք, որ դուք եք երկրի ղեկին (նախագահ, վարչապետ. էս դեպքում կապ չունի)։ Ու լինելով էս սատկած տնտեսությամբ երկրի ղեկին, սաղ դարդ ու ցավը թողած, մեռած գիտությամբ, կրթությամբ, ինֆրակառույցներով ու մնացած «ոչ կարևոր» ոլորտներից զուրկ երկրում բռնում ժողովրդին մեկ միլիարդ փող եք բաժանում։

Մեկը ես հրաժարականի դիմում կգրեմ, բայց չեմ ստորագրի էդ որոշման տակ։ Նման հիմարությունը, զուտ տնտեսական առումով, 100 հատ օլիգարխի ներկայությունից վատ ա։
Էս երկրում էնքան ասպարեզներ կան, որ կարելի ա ասել՝ կործանվել են։ Ու սրանց փրկելու տեղը ժողովրդին «հա՞ց ու տեսարաննե՞ր» ենք բաժանում։ Լավ էլի...

Զավեշտ չկա Դավ, ոչ ոք չի առաջարկում կարևոր ոլորտները թողնել ու փող բաժանել ավանդատուներին… եթե մի խնդրով զբաղվում ես ապա դա չի նշանակում որ մնացած խնդիրները ուշադրությունից դուրս են…

կարող ա և իրա ասած սիստեմը չաշխատի, փոխարենը լրիվ ուրիշ կերպ էդ հարցը լուծվի, խնդիրն էստեղ էն ա որ այդ հարցն ակտուալ են դարձնում ու անուշադրության չեն մատնում…

նույն ձևով կարելի ա աղետի գոտուն վերաբերվել… 88-ի երկրաշարժը հո Լևոնի ժամանակ չեղա՞վ… ինչ պարտավոր են հիմա սաղին տուն բաժանեն, էն էլ ձրի, նամանավանդ որ խոստումն էլ ինքը չի տվել… կասեք նաւյն բանը չի… լավ էլ նույնն ա մարդիկ մի շաբաթվա մեջ դարձան աղքատ՝ ոչ մի բանի տեր…

Տրիբուն
04.10.2011, 21:22
Բայց հիմա, երբ ՀԱԿ-ը կոնկրետ դուռ ա բացել, որ դու քո կարծիքը հայտնես ու լսելի լինես... դու պատասխանում ես ցինիկ ու սարկազմային գրառումով: Դա ա, ոչ ավելին: Քո մտքի ծերով էլ չի անցնի գնալ ու լսելի դառնալ: Դու դավաճանել ես քո մականվանը: Այժմ պատերի տակ քչփչալն է մոդա, հետևից խոսելը: Կանգնեք դեմներն ասեք, հնարավորությունն ունեք: Ինչու՞ չեք անում: Վախենու՞մ ես, որ կհիմնավորեն, որ դա ռեալ ծրագիր ա: Եթե վստահ ես, որ ռեալ չի, վախենալու չունես:

Ապեր, ես որ ամեն բաց դռնից ներս մտնեի ու մուֆթա կարծիք հայտնեի, հիմա ինձ կարծիք հայտնելու համար ոչ մեկը մի կոպեկ փող չէր տա: :P Այնպես որ, փոշմանեցի, ձեր բաժանած ավանդները էլ չեմ ուզում, թող ՀԱԿ-ին մնա կոնկրետ իմ փայ ավանդը: Իսկ ես փոխարենը իմ կարծիքը իրենց մուֆթա չեմ հայտնի: :D

Ի միջի այլոց, էէէէն համաժողովրդական ֆորումի ժամանակ հավաքած առաջարկներն ինչ եղան? Արխիվացվեցին, թե մի օր օգտագործվելու են ի վերջո

Մի հատ էլ ի միջի այլոց - հենց նոր կարդացի Քաղաքացիական ֆորումի անդրանիկ նիստի զեկուցումների սղագրությունը:

Տնտեսական ոլորտ

Բանախոս՝ Վահագն Խաչատրյան

Արոտավայրերի բացակայությունը անասնապահության լրջագույն խոչնդոտներից մեկն է, քանի որ տեղի օլիգարխները գնել են բոլոր հեղերը և գյուղացին տեղ չունի : Օրինակ Արմավիրի մարզում տեղի հարուստները հարկ չեն վճարում, իսկ գյուղացին հարկերի բեռի տակ դադարում է գյուղատնտեսությամբ զբաղվել :

Չորս դրամից ջուրը հասել է փաստացիորեն ութ դրամի , հետո բարձրացել է մինչև 11 դրամ , իսկ ջուրը փաստացիորեն անբավ է: Այսինքն տրվող ծառայությունը չի համապատասխանում որակին:

Գյուղացուց հողերը առգրավվել են, և իրավիճակը այսօր առավել է վատթարացել այն իմաստով , որ այդ հողերը վերցրել են օլիգարխները և հարկ չեն տալիս:

Նշվել են այն գյուղական հողերը որոնք պատկանում են այս կամ այն քրեական հեղինակությանը կամ օլիգարխին:

Նշվել է նաև, որ հողերը քիչ են սակայն ծախսերը շատ :

գյուղացիական կոպերատիվների ստեղծումը կքչացնի ծախսերը: Գյուղացին մնում է հողի սեփականատեր և որոշող անձ:

Պետությունը պետք է դոտացնի գյուղացուն, վարկերի տոկոսադրույքը պետք է իջնի, գյուղացուն տրվող վարկը պետք է դառնա 3-5 տոկոս:

Պետք է բարելավել գյուղացիների օրենքների իմացության մակարդակը , կոոպերացիան չպետք է վնասի փոքր տնտեսություններին:

Սառնարանները գտնվում են օլիգարխների ձեռքում և ձմեռային գինը թելադրում են նրանք:

Գյուղատնտեսական ապրանքների , պարարտանյութերի մոնոպոլացում, դրամի արժևորումը արհեստական է:

40-60% ստվերի վերացումի կբերի բյուջեի կրկնապատկման : Սա իր հերթին կլուծի սոցիալական պրոբլեմներ:

· Լողացող կուրսի ապահովումը

· Ներդրումային հնարավորությունների ապահովում

· Դոլլարի արհեստական արժեզրկումը բերեց տնտեսության շատ ճյուղերի վերացման (ոսկի, ադամանդներ), քանի որ ապրանքները թանգացան

· Տնտեսական քաղաքականությունը կապվում է քաղաքական իրավիճակի հետ և որպեսզի ընդդիմության ասածները իրականություն չդառնա, գնում են աբսուրդ քայլերի

· Հարկային հստակ քաղաքականություն

Վերջին կետը շատ լուրջ ա - Հարկային հստակ քաղաքականություն :think

zanazan
04.10.2011, 21:24
նույն ձևով կարելի ա աղետի գոտուն վերաբերվել… 88-ի երկրաշարժը հո Լևոնի ժամանակ չեղա՞վ… ինչ պարտավոր են հիմա սաղին տուն բաժանեն, էն էլ ձրի, նամանավանդ որ խոստումն էլ ինքը չի տվել… կասեք նաւյն բանը չի… լավ էլ նույնն ա մարդիկ մի շաբաթվա մեջ դարձան աղքատ՝ ոչ մի բանի տեր…
ապեր իրա ժամանակ չեղավ, բայց "օգուտները" ինքը հավաքեց,եթե նույնիսկ կերածի կեսի չափ ուտեր , ընդեղ անտուն մարդ չէր մնա, եկած օգնությունը ենքան ա եղել, որ 3 հատ գյումրի կսարքեին իրա հարակից գյուղերով հանդերց..ենքան ափաշքյարա էին գողանում , որ օգնություն տվողն էլ էր էշանում...

Տրիբուն
04.10.2011, 21:52
Ապեր, դու ճիշտ ես ասում, բայց համ էլ սխալ ես ասում… ճիշտ ես ասում որովհետև technically հանց տենց էլ կա, բայց… երբ դառնում ես երկրի նախագահ դու ավտոմատիկ ժառանգում՝ որդեգրում ես էդ երկրի բոլոր պրոբլեմները… էդ մասսան որ առաջացավ 20 տարի առաջ, դեռ կա ու կոնկրետ հարցով ու խնդրով եկել են, դիմել… բացի դրանից քո երկրում կա մի հատված որն իրեն կողոպտված ա զգում ու դու չես կարող նրանց ասել "ես չեմ գողացել ու ոչ էլ կարամ տամ" խնդիրը կա, պետք ա լուծում տրվի…

Հարցի վրից չես կարա թռնես… նույն ձևի էլ էսօրվա իշխանությունների արածը ժառանգում ա հաջորդը ու ինչքան էլ խնդիրների համար արդարացում ունենա մեկա լուծումն ինքն ա տալու… նույնն էլ Օբաման ա՝ ոչ մի պատերազմ ինքը չի սկսել ու ոչ էլ կրիզիսն ա ինքն արել, բայց որ չի լուծվում, ինքն ա մեղավոր լինում…

Մեֆ, ուրեմն, էս հարցի լուծումը, այն ձևով ինչպես առարկվում ա հնարավոր չի ոչ technically, ոչ morally, ոչ physically, ոչ ecologically, ու ոչ էլ նույնիսկ sexually:

Շատ չխորանանք, ինչպես մեր պապերն էին ասում <էշ նստելը մի գործ ա, էշից իջնելը` երկու>: Այ սենց էլ էս դեպքում, իմ ախպեր. պետական պարտք ձևավորելը մի գործ ա, պարտքի սպասարկումը` երկու:

Նույնիսկ կարանք մի կողմ դնենք այն փաստը, որ ալամ աշխարհում կա ընդունված ոսկյա օրենք - պետական պարտքի մեծացման հաշվին կատարվող ծախսերը պետք է ուղղվեն միայն զարգացման ծրագրերին, այսինք ինվեստիցիաներին - ենթակառուցվածքների զարգացմանը: Բայց դե, էս էլ ջհանդամին, մենք արդեն երրորդ տարին ա պետական պարտքը, ու հատկապես արտաքին պարտքը կտրուկ մեծացնելու հաշվին ընթացիկ ծասեր ենք անում, այսինքն, ըստ էության գոյատևում ենք: Ապեր, մի միլարդ դոլարը, եթե նույնիսկ ենթադրենք, որ ինչ-որ մի խելոք նստել ու կոնկրետ հաշվել ա էս գումարը, ահռելի թիվ ա էն երկրի համար, որի ՀՆԱ-ն հազիվ 9 միլիարդ ա, իսկ արտաքին պարտքը 2008 թվի ՀՆԱ 18%ից արդեն հասել ա 40%-ի:

Ներող, զահլա տանելու համար: Ասածս էն ա, որ ոնց էլ հացրին նայես, ու ի միջի այլոց Դավիդուսն էլ ահագին հետաքրքիր արգումենտներ ներկայացրեց, ավանդների վերադարձնելու կտով ժողովրդական զանգվածներ մոբիլիզացնելը, արդյունքում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու - կամ վերջում ասելու են <ժողովուրդ, ներող, ղալաթ ենք արել, որ տենց բան ենք ասել>, կամ որ ավելի վատ ա, իրոք մի անկապ մեխանիզմ են մշակելու, որը կարող ա առանց այն էլ կատաստրոֆիկ ֆիսկալ վիճակը կանգնեցնի կրախի առաջ:

Բայց ես էս հարցին էլ չեմ անդրադառնալու - ինքը իրանով կմեռնի մի օր - հիմա մի բան էր տղեքը բլթցրին էլի:

Ինձ ուրիշ հարց ա հուզում: Ինչի ՀԱԿ-ը մերժեց երկխոսության գնալու իշխանությունների անկեղծ առաջարկը (http://www.lragir.am/armsrc/politics54131.html) ? Հիմի բա ինչ պիտի անենք ?

Mephistopheles
04.10.2011, 23:13

ապեր, հա… բայց հարցին պիտի պատասխան տրվի… դու ի՞նչ կասեիր… կամ ո՞ր պատասխանը քեզ կգոհացներ…

էսկալացիա… ապեր, ինձ ինչի՞ ես հարցնում… ես կողմ եմ օրինական ճանապարհներով ճնշումը մեծացնել… 10 000 մարդը մի ճնշում ա, 100 000 մարդը մի ճնշում ա, 200 000 մարդը մի ուրիշ ճնշում ա… մարդ հավաքվեց, կլինի՝ չի հավաքվի, չի լինի…

դու ի՞նչ կանեիր…

Mephistopheles
04.10.2011, 23:24
ապեր իրա ժամանակ չեղավ, բայց "օգուտները" ինքը հավաքեց,եթե նույնիսկ կերածի կեսի չափ ուտեր , ընդեղ անտուն մարդ չէր մնա, եկած օգնությունը ենքան ա եղել, որ 3 հատ գյումրի կսարքեին իրա հարակից գյուղերով հանդերց..ենքան ափաշքյարա էին գողանում , որ օգնություն տվողն էլ էր էշանում...

Զանազան ջան, դու ո՞ր թվին ես ծնվել… ապեր դու կամ շատ ջահել ես ու չգիտես թե երկրաշարժի օգնությունները երբ և ոնց են մտել Հայաստան, կամ էլ էնքան ծեր ես որ սաղ թվերն իրար ես խառնել…

zanazan
05.10.2011, 08:26
Զանազան ջան, դու ո՞ր թվին ես ծնվել… ապեր դու կամ շատ ջահել ես ու չգիտես թե երկրաշարժի օգնությունները երբ և ոնց են մտել Հայաստան, կամ էլ էնքան ծեր ես որ սաղ թվերն իրար ես խառնել…
ապեր սենց խելոք թեզեր ու ենթադրություններ կեթաս քո ընգերների հետ կանես, երբ որ մեկի հետ ես խոսում ում չես ճանաչում, մասնավորապես իմ հետ, խոսա բուն թեմայից..
հիմա ասա խնդրեմ գրածիցս ոնց ենթադրեցիր որ թվերը խառնում եմ?

Տրիբուն
05.10.2011, 10:08
ապեր, հա… բայց հարցին պիտի պատասխան տրվի… դու ի՞նչ կասեիր… կամ ո՞ր պատասխանը քեզ կգոհացներ…

Մոտավորապես սենց - «ժողովուրդ ջան, որ փող լինի կբարձրացնենք նպաստները, թոշակները ու բյուջետայինների աշխատավարձերը՝ առաջին հերթին ուսուցիչների: Տակի մնացածով էլ արդեն վրեքներս հավաքված պարտքերը պիտի տանք, որ դուք ու ձեր երեխեքը դեֆոլտի տակ չմնաք: Ախպերական մտքներիցդ հանեք, որ ավանդ եք հետ ստանալու:»

Չկրկնես, որ մի պրոբլեմի առկայությունը չի բացառաում այլ պրոբլեմների լուծման հնարավորությունը - դա պարզ տրամաբանություն ա: Աշխարհում կա նաև մի ուրիշ հասկացողություն, որը կոչվում ա իրատեսություն: Ու եթե քո առաջարկը իրատեսական չի, ապա դու կամ տգետ ես, կամ խաբեբա ես, կամ դեմագոգ ես: Նորից հանգում ենք անկեղծության թեզին:

էսկալացիա… ապեր, ինձ ինչի՞ ես հարցնում… ես կողմ եմ օրինական ճանապարհներով ճնշումը մեծացնել… 10 000 մարդը մի ճնշում ա, 100 000 մարդը մի ճնշում ա, 200 000 մարդը մի ուրիշ ճնշում ա… մարդ հավաքվեց, կլինի՝ չի հավաքվի, չի լինի…

դու ի՞նչ կանեիր…

Խառակիրի, արդեն ասել եմ :D Լուրջ էսկալացիայի համար Լևոնը պիտի ինքնահրկիզվի, Մեֆ ջան:

Բայց որ ճիշտն ասեմ, էսօրվա դրությամբ, այսինքնս էրեկվա ՀԱԿ-ի «կոշտ» պատասխանից հետո, մտքովս ոչ մի բան չի անցնում: Ենթադրենք ՀԱԿ-ի հանրահավաքին լիքը լիքը մարդ ա հավաքվում ու գոռում ա «Սերժիկ հեռացիր», քանի՞ գրամ ա դա Սերժիկի տանձին լինելու: Մեր ղզլբաշներին ցինիկությունն իմանալով, խելքս բան չի կտրում: Բայց ասեմ քեզ, գոնե արտահերթ ԱԺ-ի հավանականություն կա, մի քսան տոկոս: Էտ էլ կախված նրանից, թե Ռոբն ու ԲՀԿ-ն իրանց ոնց կպահեն: Չարություն արեցին, կլինի արտահերթ ԱԺ, չարեցին՝ չի լիլնի:

Մեֆ ջան, այնպես ինչպես մենք ենք սաղ ժողովրդով սովորել խաղաղ ու սիրուն գնալ հանրահավաքնեի ու բողոքել, այնպես էլ իշխանություններն են սովորել, որ մենք խաղաղ ու սիրուն պիտի գնանք հանրահավաքների: Ուշադրություն դարձրու, որ ոչ մի բան չի փոխվում տարիների ընթացքում - մենք հավաքվում ենք, իրանք ասում են մի հավաքվեվք, նույն ձևի ծիպա ճամփա են փակում, ու նույն ձևի զուգարանը կակա են սարքում: Զուգարանային հարաբերություններ են:

Chuk
05.10.2011, 10:25
Ինձ ուրիշ հարց ա հուզում: Ինչի ՀԱԿ-ը մերժեց երկխոսության գնալու իշխանությունների անկեղծ առաջարկը (http://www.lragir.am/armsrc/politics54131.html) ? Հիմի բա ինչ պիտի անենք ?
Ճի՞շտ եմ հիշում, որ ընդամենը երեկ հարց էիր հղել, «բա որ ՀԱԿ-ը ժողովրդին ուղարկի տուն ու վերսկսի երկխոսությունը, ի՞նչ կանեք»: Իհարկե ճիշտ եմ հիշում: Սա ի՞նչ ա նշանակում: Ապեր, նշանակում ա մի բան, որ դու տվյալ պահին գնահատում ես ոչ թե ՀԱԿ-ի քայլերի ճիշտ կամ սխալ լինելը, այլ ցանկացած քայլ ներկայացնում ես սխալ: Իսկ դա գիտես չէ՞, որ առաջին հերթին օբյեկտիվության բացակայության մասին ա խոսում:

Varzor
05.10.2011, 10:28
Հույսով եմ 2-րդը..բայց նույնիսկ էտ դեպքում ապեր, ամոթ ա էլի..մի 1000 $ փող չունեն մի հատ շարժական զուքարան բերեն դնեն?
Փող ունեն, զուգարան չունեն :D

Տրիբուն
05.10.2011, 10:31
Ճի՞շտ եմ հիշում, որ ընդամենը երեկ հարց էիր հղել, «բա որ ՀԱԿ-ը ժողովրդին ուղարկի տուն ու վերսկսի երկխոսությունը, ի՞նչ կանեք»: Իհարկե ճիշտ եմ հիշում: Սա ի՞նչ ա նշանակում: Ապեր, նշանակում ա մի բան, որ դու տվյալ պահին գնահատում ես ոչ թե ՀԱԿ-ի քայլերի ճիշտ կամ սխալ լինելը, այլ ցանկացած քայլ ներկայացնում ես սխալ: Իսկ դա գիտես չէ՞, որ առաջին հերթին օբյեկտիվության բացակայության մասին ա խոսում:

Չուկ ջան, քանի դեռ արտահերթ նախագահական ընտրություններ չեն եղել, ՀԱԿ-ի սաղ արածները by default սխալ են: ՀԱԿ-ի ճշտի համար մենակ Սերժը կարա մի բան անի հիմա :D

Varzor
05.10.2011, 10:48
Ըհն Տրիբուն ջան, նոր էինք խոսում հարցերից… ինչքան էլ պատասխանեն, մեկ ա էլի նույն բանը կրկնելու են… Օբամայի ծննդյան վկայականի պես… բացատրում են շարժիչը ոնց ա աշխատում, վերջում հարցնում են "բա ձիերը որտեղի՞ց են կապելու"…
… ու էս բոլոր հարցերին քաղաքական գործիչը համբերատար պիտի պատասխանի 100001-երորդ անգամ…
Մեֆ ջան ակնհայտորեն թքած ունեմ թե Լևոնի և թե նրա պատասխանների վրա: Իմ սեփական ապրած կյանքը ոչ մի պ**նիկի զզավակ չի կարա ինձ հակառակը ներկայացնի: Ու մեկ էլ թո էդ քան տղամարդկություն ունենա, ու ուխոդ չլինի պատասխանատվությունից: Ոնց կարող է ղեկավարը տեղյակ չլինիել, թե ինչ է կատարվում այս փոքրիկ երկրում? Իսկ եթե այդքան տղամարդկություն չունի, թող յուբկա հագնի, անունն էլ փոխի, գոնի կիմանանք ընդիմության ղեկավարը կին ա, մեղմ կարտահայտվենք իրա հասցեին:
Ու էլի եմ ասում, ով ուզում ա լինի թքած ունեմ իրա բոլոր պատասխանների վրա, եթե այդ ինչ-որ մեկը պիտի փորձի ինձ ապացուցել, որ ես սխալ եմ տեսել, որ ես ուրիշ կյանք եմ ապրել, որ մածունը սևա և նմանատիպ տուֆտա դեմագոգիկ համոզումներ կատարի:
Փաթթած ունեմ բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական գործիչներին, որոնք կարող են այդ հարցերին օբյեկտիվ պաասխաններ տալ, որովհետև դրանցում մենակ սուբյեկտի գործոն ա եղել: Դու գիտես, թե ոնց են մարդիք ստեղ ապրել? Էդ ոնցա ա, որ քրեական հեղինակության թաղմանը Երևանը 3 օր անռանց անջատումների լույս ուներ, օդային բլոկադան բացել էին (ինչ գույնի ու ազգի մարդ ասես եկել էր ինքնաթիռներով):
Էդ լույսը Լևոնի քամակից էր հանկարծ հայտնվել?
Հերիք ա ազգի կեսին լոխի տեղ դնեք: Ստորագրությունս նայի, կհասկանաս որ դա չի անցնի: Ու ամեն ինչ չի, որ կարող եմ կանգնել ու բացահայտ բացեիբաց հայտարարել, որովհետև ոչ դրա ժամանակն է, ոչ էլ էդքան պաշտպանվածություն ունեմ: Հաստատ Օբաման չի գա մեջքիս կանգնի, ոչ էլ դու և ակումբի անդամների մեծամասնությունը: Ուղղակի բախտի բերմամբ, թե դժբախտաբար շատ աբն եմ տեսել, լսել:

Հ.Գ.
Հերիք ա տաք թախտին նստած ՀՀ կյանքի մասին մեկնաբանություններ անես ինչ որ Քոռբուի խոսքերի հիման վրա, դրանով դու վիարվորում ես ժողովրդի մի ստված զանգվածի, եթե ոչ բացարձակ մեծամասնության գիտակցությունը, ինքնասիրությունը և դառը հիշողությունները:

Varzor
05.10.2011, 11:01
ապեր իրա ժամանակ չեղավ, բայց "օգուտները" ինքը հավաքեց,եթե նույնիսկ կերածի կեսի չափ ուտեր , ընդեղ անտուն մարդ չէր մնա, եկած օգնությունը ենքան ա եղել, որ 3 հատ գյումրի կսարքեին իրա հարակից գյուղերով հանդերց..ենքան ափաշքյարա էին գողանում , որ օգնություն տվողն էլ էր էշանում...

Չե ինչ ես ասում, էդ ով ա ասում, որ աղետի գոտու շինանյութով մարդիք իրանց համար վիլաներ ու օբյեկտներ են սարքել? Տենց բան չկա, այդ հարցին 100001 անգամ արդեն պատասխանել է Մեծն Քոռբուն:
Ընենց տպավորություն ա, որ մարդկանց բառիս բուն իմաստով հիմարի տեղ են ուզում դրած լինեն, առանց ամաչելու: Էն որ ավանդների սառեցման հետևանքով բանկերումմնացած կանխիկ գումարները լցնեւմ էին սեփական գրպանները` չի եղել, սուտ է: Էն համբալ Տեր-Հուսկին էլ (Մայ Աթոռ Սուրբ ՀՀՇ) նույնիսկ ճակատ գնացող վառելիքից ու սննդից էլ նալոգ եր վերցնում` չի եղել, սուտ է:

Էէէ, ախպեր ջան, ազգին ավելի շատ են վնաս տալիս ակնհայտ հանցագործությունները հերքողները, քան թե այդ հանցագործությունները կատարողները: Դե կատարողը որ ատկազ ա գալիս` տրամաբանական ա, բայց որ տուժածն ա սկսում արդադացնել կատարողին ու հետն էլ մեղադրում է մեսադրողներին` էդ արդեն չգիտեմ, թե ոնց ա անվանվում:

Varzor
05.10.2011, 11:05
Զանազան ջան, դու ո՞ր թվին ես ծնվել… ապեր դու կամ շատ ջահել ես ու չգիտես թե երկրաշարժի օգնությունները երբ և ոնց են մտել Հայաստան, կամ էլ էնքան ծեր ես որ սաղ թվերն իրար ես խառնել…

Էկրաշարժի օգնությունը չի դադարել ՀՀ մտնելուց ընդհուպ մինչև 2000-ականները` տարբեր հիմնադրամներից ու կազմակրպություններից:
Հա, առաջին օգնությունը մտել է դեռ սովետի ժամանակ, մի մասը պահսետավորվել է, մի մասը սովետական փտած պաշտոնյաների ու ժողովդի մեջ առկա տականքի կողմից յուրացվել է, բայց հո Լևոնի ժամանակվա միլիոնները հերիք էին, որ գոնե Գյումրիում անտուն մարդ չմնար: Գոնե խաբար ես, թե քանի միլիոն մենակ ԼԻՆՍԻ հիմնադրամն ա տվել? Խաբար ես ինչ արժեր 90-ականներին մի շենք կառուցելը?
Անտեղի մի խոսա, կգնաս գյումրի, կմտնես մարդկանց տները ու կհարցնես, ոնց էլ չլնի մի բան կպատմեն:

Chuk
05.10.2011, 11:23
Չուկ ջան, քանի դեռ արտահերթ նախագահական ընտրություններ չեն եղել, ՀԱԿ-ի սաղ արածները by default սխալ են: ՀԱԿ-ի ճշտի համար մենակ Սերժը կարա մի բան անի հիմա :D
Այս գրառումը ինձ տալիս է հիմք պնդելու, որ մինչև արտահերթ նախագահական ընտրությունները քո բոլոր գրառումները մերկապարանոց, միակողմանի և օբյեկտիվությունից զուրկ են :)

davidus
05.10.2011, 12:09
Զավեշտ չկա Դավ, ոչ ոք չի առաջարկում կարևոր ոլորտները թողնել ու փող բաժանել ավանդատուներին… եթե մի խնդրով զբաղվում ես ապա դա չի նշանակում որ մնացած խնդիրները ուշադրությունից դուրս են…

Ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ 2011 թվականի պետբյուջեի ծախսերը հաշվարկված եմ մոտ 2.7 մլդ դոլար։ Ու մենք 3 մլդ բյուջե ունեցող երկրում 1 մլդ փող ենք բաժանում։
Մի տեսակ ազգային-ազատագրական զարթոնք ապրեցի...

h_jak
05.10.2011, 13:48
Մեֆ ջան ակնհայտորեն թքած ունեմ թե Լևոնի և թե նրա պատասխանների վրա: Իմ սեփական ապրած կյանքը ոչ մի պ**նիկի զզավակ չի կարա ինձ հակառակը ներկայացնի: Ու մեկ էլ թո էդ քան տղամարդկություն ունենա, ու ուխոդ չլինի պատասխանատվությունից: Ոնց կարող է ղեկավարը տեղյակ չլինիել, թե ինչ է կատարվում այս փոքրիկ երկրում? Իսկ եթե այդքան տղամարդկություն չունի, թող յուբկա հագնի, անունն էլ փոխի, գոնի կիմանանք ընդիմության ղեկավարը կին ա, մեղմ կարտահայտվենք իրա հասցեին:
Ու էլի եմ ասում, ով ուզում ա լինի թքած ունեմ իրա բոլոր պատասխանների վրա, եթե այդ ինչ-որ մեկը պիտի փորձի ինձ ապացուցել, որ ես սխալ եմ տեսել, որ ես ուրիշ կյանք եմ ապրել, որ մածունը սևա և նմանատիպ տուֆտա դեմագոգիկ համոզումներ կատարի:
Փաթթած ունեմ բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական գործիչներին, որոնք կարող են այդ հարցերին օբյեկտիվ պաասխաններ տալ, որովհետև դրանցում մենակ սուբյեկտի գործոն ա եղել: Դու գիտես, թե ոնց են մարդիք ստեղ ապրել? Էդ ոնցա ա, որ քրեական հեղինակության թաղմանը Երևանը 3 օր անռանց անջատումների լույս ուներ, օդային բլոկադան բացել էին (ինչ գույնի ու ազգի մարդ ասես եկել էր ինքնաթիռներով):
Էդ լույսը Լևոնի քամակից էր հանկարծ հայտնվել?
Հերիք ա ազգի կեսին լոխի տեղ դնեք: Ստորագրությունս նայի, կհասկանաս որ դա չի անցնի: Ու ամեն ինչ չի, որ կարող եմ կանգնել ու բացահայտ բացեիբաց հայտարարել, որովհետև ոչ դրա ժամանակն է, ոչ էլ էդքան պաշտպանվածություն ունեմ: Հաստատ Օբաման չի գա մեջքիս կանգնի, ոչ էլ դու և ակումբի անդամների մեծամասնությունը: Ուղղակի բախտի բերմամբ, թե դժբախտաբար շատ աբն եմ տեսել, լսել:

Հ.Գ.
Հերիք ա տաք թախտին նստած ՀՀ կյանքի մասին մեկնաբանություններ անես ինչ որ Քոռբուի խոսքերի հիման վրա, դրանով դու վիարվորում ես ժողովրդի մի ստված զանգվածի, եթե ոչ բացարձակ մեծամասնության գիտակցությունը, ինքնասիրությունը և դառը հիշողությունները:

Վարզ ջան աչքիս մենակ ես ու դու էնք էդ վատ երազը տեսել, մեկել մի քանի հոգի մեր երազից, մնացածը այդ տարիների առոք փառոք ապրում էին գերարագ զարգացող Հայաստանում, համենայնդեպս լևոնի անկոտրուն պաշտպանությունը լևոնականների կողմից դա էն վկայում, չնայած գյուղացուն ինչ կա, ոնց թրիք էր վառում նենց էլ շանունակումա, ես քաղաքաբնակների վրա եմ զարմանում. Ոբշմ էլի լացացրեց էս թեման

Տրիբուն
05.10.2011, 14:02
Այս գրառումը ինձ տալիս է հիմք պնդելու, որ մինչև արտահերթ նախագահական ընտրությունները քո բոլոր գրառումները մերկապարանոց, միակողմանի և օբյեկտիվությունից զուրկ են :)

Չէ, այդ գրառումը քեզ պետք է հիմք տար ընդունելու, որ ՀԱԿ-ի բոլոր ասածներն ու արածները այլևս անիմաստ ու աննպատակ են: :D

davidus
05.10.2011, 15:23
Վերջին կետը շատ լուրջ ա - Հարկային հստակ քաղաքականություն :think

Ոնց ա երևում, որ բանասեր ա եղել տեքստը կազմողը։ Տնտեսագետը կգրեր՝ Հստակ հարկային քաղաքականություն (առանց ավելորդ լիրիկայի)... :))

h_jak
05.10.2011, 16:34
Տեսեք թե ինչ են մտածում նորմալ մարդիք լևոնականների մասին.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OVGOdlbISpM

Sagittarius
05.10.2011, 20:32
Տեսեք թե ինչ են մտածում նորմալ մարդիք լևոնականների մասին.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OVGOdlbISpM

իսկ դու նորմալ մարդ ես, թե նորմալ ԲՈՒՅՍ

Mephistopheles
05.10.2011, 20:39
Մոտավորապես սենց - «ժողովուրդ ջան, որ փող լինի կբարձրացնենք նպաստները, թոշակները ու բյուջետայինների աշխատավարձերը՝ առաջին հերթին ուսուցիչների: Տակի մնացածով էլ արդեն վրեքներս հավաքված պարտքերը պիտի տանք, որ դուք ու ձեր երեխեքը դեֆոլտի տակ չմնաք: Ախպերական մտքներիցդ հանեք, որ ավանդ եք հետ ստանալու:»

wrong answer ընգեր, երբեք, երբեք տենց բան չես կարող ասել, անկախ ամեն ինչից… մարդը բացատրեց որ ինքը չի կերել ու ասաց որ մի բան կանի… միգուցե պետք չէր այդքան մանրանալ, բայց ճիշտ ա արել…

Չկրկնես, որ մի պրոբլեմի առկայությունը չի բացառաում այլ պրոբլեմների լուծման հնարավորությունը - դա պարզ տրամաբանություն ա: Աշխարհում կա նաև մի ուրիշ հասկացողություն, որը կոչվում ա իրատեսություն: Ու եթե քո առաջարկը իրատեսական չի, ապա դու կամ տգետ ես, կամ խաբեբա ես, կամ դեմագոգ ես: Նորից հանգում ենք անկեղծության թեզին:

OK… տեսնենք ինչ ընթացք կունենա… ինչ վերաբերվում ա անկեղծության թեզին… անկեղծության չափանիշը ճշմարտությունը կամ իրատեսությունը չի Տրիբուն ջան, այլ զուտ այն ինչ մտքին կա այն էլ ասում է անկեղծորեն… Ժիրայր Սեֆիլյանն էլ ա անկեղծ, Րաֆֆին էլ… Վարզորն էլ ա անկեղծ…

այ h_jak-ն անկեղծ չի, ինքն իր ընտանիքը ԱՄՆ-ի նպաստների հաշվին ա պահում, բայց ստեղ բարոյականություն ա քարոզում ու սրան-նրան էլ սուտ ասելու մեջ ա իրա արևին ուզում բռնացրած լինի…

իսկ եթե անկեղծ ապա մենք թերևս պատրաստ չենք իրականությունը/ճշմարտգությունը լսելու… ամեն անգամ չի որ դա ականջի համար հաճելի ա… ոնց որ ասում են can you handle the truth?… ես ինձ չեմ առանձնացնում… ես էլ պատրաստ չեմ… անկեղծ…

Խառակիրի, արդեն ասել եմ :D Լուրջ էսկալացիայի համար Լևոնը պիտի ինքնահրկիզվի, Մեֆ ջան:

Բայց որ ճիշտն ասեմ, էսօրվա դրությամբ, այսինքնս էրեկվա ՀԱԿ-ի «կոշտ» պատասխանից հետո, մտքովս ոչ մի բան չի անցնում: Ենթադրենք ՀԱԿ-ի հանրահավաքին լիքը լիքը մարդ ա հավաքվում ու գոռում ա «Սերժիկ հեռացիր», քանի՞ գրամ ա դա Սերժիկի տանձին լինելու: Մեր ղզլբաշներին ցինիկությունն իմանալով, խելքս բան չի կտրում: Բայց ասեմ քեզ, գոնե արտահերթ ԱԺ-ի հավանականություն կա, մի քսան տոկոս: Էտ էլ կախված նրանից, թե Ռոբն ու ԲՀԿ-ն իրանց ոնց կպահեն: Չարություն արեցին, կլինի արտահերթ ԱԺ, չարեցին՝ չի լիլնի:

Մեֆ ջան, այնպես ինչպես մենք ենք սաղ ժողովրդով սովորել խաղաղ ու սիրուն գնալ հանրահավաքնեի ու բողոքել, այնպես էլ իշխանություններն են սովորել, որ մենք խաղաղ ու սիրուն պիտի գնանք հանրահավաքների: Ուշադրություն դարձրու, որ ոչ մի բան չի փոխվում տարիների ընթացքում - մենք հավաքվում ենք, իրանք ասում են մի հավաքվեվք, նույն ձևի ծիպա ճամփա են փակում, ու նույն ձևի զուգարանը կակա են սարքում: Զուգարանային հարաբերություններ են:

ապեր, ասենք Լևոնը գալիս ա հրապարակ, ժողովրդից ներողություն ա խնդրում, մտնում ա վրանն ու ինքնասպան ա լինում… հետո՞…

Mephistopheles
05.10.2011, 20:47
Ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ 2011 թվականի պետբյուջեի ծախսերը հաշվարկված եմ մոտ 2.7 մլդ դոլար։ Ու մենք 3 մլդ բյուջե ունեցող երկրում 1 մլդ փող ենք բաժանում։
Մի տեսակ ազգային-ազատագրական զարթոնք ապրեցի...

ապեր, էս էկոնոմիկայով, հա… էսօր անես տքո ասածը կլինի… բայց եթե էկոնոմիկադ սկսի զարգանալ, կամ միտումներ ցույց տա էդ ժամանակ 1 մլդ լրիվ ուրիշ արժեք կունենա… թիվը բացարձակ մի վերցրու…

Վիշապ
05.10.2011, 20:53
...
ապեր, ասենք Լևոնը գալիս ա հրապարակ, ժողովրդից ներողություն ա խնդրում, մտնում ա վրանն ու ինքնասպան ա լինում… հետո՞…
Հետո բոլոր մուտիլովչիկները օրինակ են վերցնում: Օրինակ Չուկի տված էլ. հասցեով հարց եմ ուղարկել, տեսնես ե՞րբ եմ ստանալու պատախանները: Թե՞ Լևոնը հարցերի 7%-ին պատասխանեց ու հոգնեց ընդմիշտ:
Սաղ հեչ, տեսնես Սերժը բացել ա՞ Օպերայի կողքի զուգարանները, որ միակ ուժը այնտեղ քա... հոգա բնական կարիքները: Թե՞ պամպերսներով են ֆռֆռում:
Իմիջայլոց Մեֆ, դու կարդացի՞ր Լևոնի ասուլիսը, դուրդ եկա՞վ, հոգեհարազատ է՞ր:

Mephistopheles
05.10.2011, 20:58

Ես թևանյանի հոդվածներն եմ կարդում ապեր…

h_jak
05.10.2011, 21:04
իսկ դու նորմալ մարդ ես, թե նորմալ ԲՈՒՅՍ

Ինչ որա եմ համենայնդեպս լևոնական չեմ.

Վիշապ
05.10.2011, 21:08
Ես թևանյանի հոդվածներն եմ կարդում ապեր…

Թևանյանը պրագմատիկ տղա է թվում, օրինակ փոփոխությունների հարմար առիթ է համարում առաջիկա հերթական ընտրությունները: Մեկ էլ տեսար թեկնածությունը դրեց, իրեն ձայն չես տա՞, Մեֆ:;)

Mephistopheles
05.10.2011, 21:18

ո՞նց չեմ տա… բա ու՞մ տամ… ու կոչ եմ անում բոլորին որ Թևանյանին տան…

բայց ինչու՞ արտահերթին չի ուզում դնի… հերթականը բոլորն ասում են որ կեղծվելու ա… հաաա՜՜՜ հասկացա… իրան իմ ձենը, կամ որևէ մեկի ձենը պետք չի… ինքն իր ձայներն ուրիշ տեղից կարող է ստանալ…

Վիշապ
05.10.2011, 21:36

Արտահերթով թող Լևոնը ընտրվի::P :D

Տրիբուն
05.10.2011, 21:51
իսկ եթե անկեղծ ապա մենք թերևս պատրաստ չենք իրականությունը/ճշմարտգությունը լսելու… ամեն անգամ չի որ դա ականջի համար հաճելի ա… ոնց որ ասում են can you handle the truth?… ես ինձ չեմ առանձնացնում… ես էլ պատրաստ չեմ… անկեղծ…

Մեֆ, տեսնու՞մ ես, այ սենց էլ կարող ա Սերժն ու Քոչարյանն են մտածում, որ թերևս մենք պատրաստ չենք դեմոկրատիայի ու լիարժեք օրինական երկրում ապրելու - can you handle democracy ? Բայց էն, որ էսօր ամբողջ ազգը չի հավաքվում ու չի գնում հրապարակ, կարող ա պատճառներից մեկն էլ այն է, որ Լևոնը ոչ մի կերպ չի անկեղծանում, ընդհակառակը, սկսել ենք ավելի ու ավելի շատ մուտիլվկեք լսել - 96-ը սաղ սերժի վրա բարդելը՝ մեկ, ավանդները ՝ երկու, իսկ այսօրվա ելույթում ել պարզվեց որ Հայաստանում թալանն ու գռեհիկությունը սկսվել ա ուղիղ 98 թվից, ու ոչ մի օր շուտ.

«Այսպիսի թալան սեփական ժողովրդի նկատմամբ, ինչպիսին իրականացնում են Հայաստանի իշխանությունները սկսած 1998 թվականից, տո ոչ մոնղոլներն են արել մեր ժողովրդի ժ նկատմամբ, ոչ պարսիկները, ոչ ոք չի արել», հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասելով, որ արտագաղթի ամենամեծ պատճառը կոռուպցիան է, որ թալանում են ամեն քաղաքացու, թալանում են քաղաքացու գրպանից:
Սա ավելի շուտ նմանվում ա Լևոնի նախընտրական PR-ի, քան համաժողովրդական պայքարի: Ավելի լավ ա ոչինչ չասել, քան ասել, որ ամեն ինչ 98-ից սկսվեց: Ես օրինակ մտածում եմ, որ ինձ էշի տեղ են ուզում դնել, քանի որ այն ժամանակ երբ Վանոյի թուլեն իրան վերջին սրիկայի պես էր պահում, իսկ Երջանիկ Աբգարյանի ուսանող թուլին ինստիտուտում կուրսի բումաժնիկ էին ասում, ես արդեն հասուն ուսանող էի: Թող չանկեղծանա ու չասի, որ իրա կուսակից Աբգարյանը դրեց մաքսայինում թալանի հիմքերը, բայցև ակնհայտ մուտիլովկա անել, ու սաղ բարդել 98-ի վրա, չի կարելի:

ապեր, ասենք Լևոնը գալիս ա հրապարակ, ժողովրդից ներողություն ա խնդրում, մտնում ա վրանն ու ինքնասպան ա լինում… հետո՞…

Ճոխ թաղում կանենք, ահավոր լիքը մարդ կհավաքվի, ու էտքան մարդով ջղայնացած կգնանք ու կցխենք ղզլբաշների գլուխը: Մի օրում սաղ հարցերը կլուծվեն:

Տրիբուն
05.10.2011, 22:02
Արդեն իրոք ամեն ինչ զզվելի է դառնում - դեմքերը նույնը, ասածները նույնը, չարածները նույնը - ոչ մի բան չի փոխվում, ոնց որ "День Сурка"-ն նայենք, արա:
«Ժառանգությունը» կմիանա՞ ՀԱԿ-ին (http://www.a1plus.am/am/politics/2011/10/05/raffi-hovannisyan)

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Ազատության հրապարակ եւ ողջունել Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին։

Նա մոտեցել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրանք առանձնազրույց են ունեցել։

«Այս հրապարակը պատկանում է բոլորին եւ եկել եմ զրուցելու իմ համաքաղաքացիների հետ»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ «Ժառանգությունը» կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին եւ այդ հարցը պատրաստ է քննարկել ինչպես քաղաքական բոլոր ուժերի, այնպես էլ ժողովրդի հետ։

Տենաս որ ուժերին ի նկատի ունի, կամ ժողովրդի հետ ոնց ա քննարկելու ?? Արա, խի են սրանք էսքան անկապ, արա ??

Տրիբուն
05.10.2011, 22:16
Ի միջի այլոց, օգոստի 2-ի հանրահավաքում Լևոնը հայտարարեց.

Վերջում ուզում եմ ձեզ հիշեցնել նախորդ հանրահավաքում արված իմ հետեւյալ հայտարարությունը, որն այսօր էլ ուժի մեջ է. եթե առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։

Էս վերջին մի քանի օրերին անհապաղ հրաժարականի պահանջ ինչ-որ մեկը ՀԱԿ-ից լսել ա, թե՞ չէ: Երկու ամիսն անցավ ոնց որ:

Mephistopheles
05.10.2011, 22:46
Մեֆ, տեսնու՞մ ես, այ սենց էլ կարող ա Սերժն ու Քոչարյանն են մտածում, որ թերևս մենք պատրաստ չենք դեմոկրատիայի ու լիարժեք օրինական երկրում ապրելու - can you handle democracy ? Բայց էն, որ էսօր ամբողջ ազգը չի հավաքվում ու չի գնում հրապարակ, կարող ա պատճառներից մեկն էլ այն է, որ Լևոնը ոչ մի կերպ չի անկեղծանում, ընդհակառակը, սկսել ենք ավելի ու ավելի շատ մուտիլվկեք լսել - 96-ը սաղ սերժի վրա բարդելը՝ մեկ, ավանդները ՝ երկու, իսկ այսօրվա ելույթում ել պարզվեց որ Հայաստանում թալանն ու գռեհիկությունը սկսվել ա ուղիղ 98 թվից, ու ոչ մի օր շուտ.

Սա ավելի շուտ նմանվում ա Լևոնի նախընտրական PR-ի, քան համաժողովրդական պայքարի: Ավելի լավ ա ոչինչ չասել, քան ասել, որ ամեն ինչ 98-ից սկսվեց: Ես օրինակ մտածում եմ, որ ինձ էշի տեղ են ուզում դնել, քանի որ այն ժամանակ երբ Վանոյի թուլեն իրան վերջին սրիկայի պես էր պահում, իսկ Երջանիկ Աբգարյանի ուսանող թուլին ինստիտուտում կուրսի բումաժնիկ էին ասում, ես արդեն հասուն ուսանող էի: Թող չանկեղծանա ու չասի, որ իրա կուսակից Աբգարյանը դրեց մաքսայինում թալանի հիմքերը, բայցև ակնհայտ մուտիլովկա անել, ու սաղ բարդել 98-ի վրա, չի կարելի:

Ճոխ թաղում կանենք, ահավոր լիքը մարդ կհավաքվի, ու էտքան մարդով ջղայնացած կգնանք ու կցխենք ղզլբաշների գլուխը: Մի օրում սաղ հարցերը կլուծվեն:

Համոզեցիր ընգեր… տունը նստելն ավելի ճիշտ ա քան հանրահավաքներին մասնակցելը…

…բայց մինչև համոզվելս մի հատ կարա՞ս անկեղծանաս ու ինձ ասես… իսկականից հավատում ե՞ս որ տունը նստելն ամենալավ ստրատեգիան ա ու դրանից կարող ա մի բան փոխվի…

davidus
06.10.2011, 08:14
ապեր, էս էկոնոմիկայով, հա… էսօր անես տքո ասածը կլինի… բայց եթե էկոնոմիկադ սկսի զարգանալ, կամ միտումներ ցույց տա էդ ժամանակ 1 մլդ լրիվ ուրիշ արժեք կունենա… թիվը բացարձակ մի վերցրու…

Ի՞նչ ա նշանակում՝ թիվը բացարձակ մի վերցրու... եթե գա մի ժամանակ, որ մեր բյուջեի համար մեկ միլիարդը թիվ չլինի, ու էն կարգի թիվ չլինի, որ սկսենք ժողովրդին բաժանել, ապա մի խորին համոզմամբ էդ ժամանակ արդեն ոչ Լևոնը սաղ կլինի, ոչ էլ էս պլանը առաջարկողները կլինեն սթափ բանականությն տեր։
Էդ անտեր թիվը ախր բերանով ենք ասում. բայց մի վարկյան մտքում ՌԵԱԼ գոնե պատկերացնու՞մ ենք, թե էդ ինչ թիվ ա։

Տրիբուն
06.10.2011, 10:10
Համոզեցիր ընգեր… տունը նստելն ավելի ճիշտ ա քան հանրահավաքներին մասնակցելը…

…բայց մինչև համոզվելս մի հատ կարա՞ս անկեղծանաս ու ինձ ասես… իսկականից հավատում ե՞ս որ տունը նստելն ամենալավ ստրատեգիան ա ու դրանից կարող ա մի բան փոխվի…

Ես իսկականից հավատում եմ, որ տունը նստելն ընդհանրապես լավ բան չի - երկար որ տունը նստելուց կարելի ա սովից կամ ձանձրույթից սատկել:

Իսկ կոնկրետ էս դեպքում, անկեղծ ասում եմ, որ տունը չնստելու միակ այլընտրանքը ՀԱԿ-ին միանալն ա: Իսկ ես ՀԱԿ-ին այլևս չեմ ուզում միանալ, քանի որ իմ ՀԱԿ-ին միանալը կնաշանակի, որ.

- արդարացնում եմ ՀԱԿ-ի քառամյա անգործությունը
- արդարացնում եմ ՀԱԿ-ի այս տարվա մարտյան ոգևորությունը սպանելը
- հավատում եմ, որ երկխոսության առաջարկով դիմելը ու դրան գնալը ճիշտ էր
- հավատում եմ ՀԱԿ-ի սաղ մուտիլովկեքին, ներռայալ 96-ը, 98-ը, ավանդները, գազը, Հաագան, ղարաբաղի ստռաշիլկեն
- հավատում եմ, որ առաջին չորս կետերից հետո, ու հերթական ԱԺ ընտրություններից հինգ ամիս առաջ, իմ կամ ուրիշի տանը չնստելով արտահերթ որևէ բան կլինի
- հավատում եմ, որ ԲՀԿ-ի հետ պետռք ա հաշվի նստել
- հավատում եմ, որ մենք պիտի սաղ կյանքներս մնանք ռուսի քամակում

Իսկ, ինչպես գիտես, իմ եղբայր, ես սրանցից ոչ մեկը ոչ արդարացնում եմ, ոչ էլ որևէ մեկին հավատում եմ: Այնպես որ, անկղծանում եմ ու ասում եմ, որ տունը նստելով, մեկը ես, ՀԱԿ-ին պատժում եմ վերը նշված կետերի համար: Ինչ մնում ա իշխանություններին պատժելուն, ապա, ինչպես արդեն ասել եմ, ՀԱԿ-ը դա չի արել, չի անում, ու ակնհայտորեն չի ուզում անել - այնպես որ, նորից, տնից դուրս գալու ոչ մի իմաստ չեմ տեսնում, քանի դեռ, ինշալլահ, հայոց քաղաքական արգանդը չի ծնել գաղափարապես թարմ, ազնիվ քաղաքական նոր ուժ, առանց հին, փդած, կոռումպացված, մուտիլովշիկ դեմքերի: Երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ, ես նույն սխալը կրկնել չեմ ուզում:

Varzor
06.10.2011, 20:14
Ի՞նչ ա նշանակում՝ թիվը բացարձակ մի վերցրու... եթե գա մի ժամանակ, որ մեր բյուջեի համար մեկ միլիարդը թիվ չլինի, ու էն կարգի թիվ չլինի, որ սկսենք ժողովրդին բաժանել, ապա մի խորին համոզմամբ էդ ժամանակ արդեն ոչ Լևոնը սաղ կլինի, ոչ էլ էս պլանը առաջարկողները կլինեն սթափ բանականությն տեր։
Էդ անտեր թիվը ախր բերանով ենք ասում. բայց մի վարկյան մտքում ՌԵԱԼ գոնե պատկերացնու՞մ ենք, թե էդ ինչ թիվ ա։
$1.000.000.000 - ինչ կա պատկերացնելու? Ավելի լավ է թղթի վրա գրվի, հետո բաժանենք բնակչության թվին ու կստանանք` մարդա $400: Է էղածն ինչ ա, որ մի 2 տարվա մնեջ չքերեն ժողովրդից? ;)