Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
Առաջին հերթին ֆիքսենք, որ կոշտ դիրքն ի ցույց դնելու տարբերակները շատ են: Ասենք կարելի է հանրահավաք անել ու ասել, քանի դեռ սենց ու նենց՝ էսպես ու էնպես: Մի ուրիշ տարբերակն էլ էն ա, որ գնում ես դեմը կանգնում ես ու ասում ես. «արա՛, լսի քեզ ինչ եմ ասում, կամ սենց ու նենց, կամ էլ էսպես ու էնպես»: Հիմա ընտրվել ա դիմացը կանգնելու տարբերակը ու դա չի նշանակում կոշտ դիրքերից հրաժարվել:
Լրիվ համաձայն եմ, որ տարբերակները շատ են... կարող էր լիներ նաև երրորդը՝ պաշտոնական հայտարարության տեսքով (առանց հանրահավաքի ու դեմ առ դեմ կանգնելու). քանի փակի տակ մարդ կա՝ երեք մատի կոմբինացիա ձեզ, թե դեմքներիդ նույնիսկ նայող կլինի։ Տարբերակ ա չէ։ Ավելի ռեալ ու ավելի հավակնոտ, քան դեմ դիմաց կանգնես, ասես, սրանք էլ «հորս արև» ասեն, բայց դրանից բան չփոխվի։
Ներկայիս գործելակերպը ԴՈՒ կոշտ ես համարում, ես` հայկական այբուբենի 9-րդ և 29-րդ տառերը։ Ամեն մեկս մեր տեսանկյունից ենք նայում, ու հեչ պարտադիր չի, որ դա իրականում բացարձակ լինի։
Կոշտ դիրքիր հրաժարում կլինի, եթե շարունակեն երկխոսության առանցքային հարցերի քննարկումը: Իսկ երկխոսություն-բանակցությունը ունի երկու կետ.
1. Արտահերթ ընտրություններ
2. իշխանության առաջարկած թեմա
Նախորդ հանդիպմանը էդ թեմաներից ոչ մեկով չի խոսվել: Ենթադրվում է, որ էս անգամ էլ: Չնայած որ լուրջ հավաստիացումների դեպքում, որ Տիկոյին հեսա կթողնեն, ինչ-որ տեղ հնարավոր ա որ խոսեն, բայց չեմ կարծում: Կրկնում եմ ապեր, դե ֆակտո էս պահին երկխոսություն չի շարունակվում, դե ֆակտո էդ առումով բանակցումը էս պահին առկախված ա, իսկ էն որ նույն մարդիկ են հանդիպում, որպեսզի հասնեն Տիկոյի ազատմանը, էդ ոչինչ չի նշանակում:
Ոնց եմ սիրում, որ մարդիկ իրենց բերանով են ասում էն, ինչ ուզում եմ լսել։
Արտակ ջան, բա եթե էս ամբո՜՜՜՜՜ղջը (հատուկ չեմ ալարել բացականչական նշան եմ դրել :))) ըստ էության չի, բա էլ ու՞մ ա պետք... ինչի՞ ես(ք) վրդովվում, որ մարդիկ էս երկխոսությունը դերասանություն ու բեմականացում են համարում, արդյունավետ չեն համարում։ Հանդիպում են, խոսում են ոչ ըստ օրակարգի, ոչ դրված խնդիրների վերաբերյալ արդեն երկրորդ հանդիպումն ա։
Ես ես գործընթացը (նույնիսկ հաշվի չառնելով սուբյեկտիվությունս) լուրջ չեմ կարա համարեմ։
Հ.Գ. Հա, ի դեպ ուզում եմ շնորհավորեմ, ՀՀՇ-ի շարքերը կամաց-կամաց զտվում են։ Անկեղծ ուրած եմ։
Արտակ ջան, բա եթե էս ամբո՜՜՜՜՜ղջը (հատուկ չեմ ալարել բացականչական նշան եմ դրել :))) ըստ էության չի, բա էլ ու՞մ ա պետք... ինչի՞ ես(ք) վրդովվում, որ մարդիկ էս երկխոսությունը դերասանություն ու բեմականացում են համարում, արդյունավետ չեն համարում։ Հանդիպում են, խոսում են ոչ ըստ օրակարգի, ոչ դրված խնդիրների վերաբերյալ արդեն երկրորդ հանդիպումն ա։
Ինչ արած, նորից կրկնեմ:
Ըստ էության էս պահին մենք խոսում ենք ոչ երկխոսության մասին, իսկ դու ասում ես, թե ոնց երկխոսությանը լուրջ վերաբերվեն:
Ապեր, երկխոսությունը կվերսկվի միայն ու միայն բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակված լինելու կամ շուտափույտ ազատման մասին հավաստիացում ստացած լինելու դեպքում:
Իսկ թե դու կամ Պողոսը լուրջ կվերաբերվեն թե անլուրջ, ես ու Պետրոսը լուրջ կվերաբերվեն, թե անլուրջ, վերջին հաշվով էնքան էական չի, ինչքան վերջնական արդյունքը:
հ.գ. Եթե հստակեցնես, թե ինչ նկատի ունես ՀՀՇ շարքերի զտում ասելով ես այդ ուղղությամբ թեման հնարավոր է, որ շարունակեմ, ու որոշ հարցադրումներ անեմ:
Ինչ արած, նորից կրկնեմ:
Ըստ էության էս պահին մենք խոսում ենք ոչ երկխոսության մասին, իսկ դու ասում ես, թե ոնց երկխոսությանը լուրջ վերաբերվեն:
Ապեր, երկխոսությունը կվերսկվի միայն ու միայն բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակված լինելու կամ շուտափույտ ազատման մասին հավաստիացում ստացած լինելու դեպքում:
Էդ ես ու դու ենք դա հասկանում, երրորդը կարող ա էս ամենը էդպես միանշանակ չընկալի։ Սաղ կռիվս բանակցությունների սեղանին նստելն ա՝ ոչ ըստ էության հարցերի շուրջ։ Էսքանը։
հ.գ. Եթե հստակեցնես, թե ինչ նկատի ունես ՀՀՇ շարքերի զտում ասելով ես այդ ուղղությամբ թեման հնարավոր է, որ շարունակեմ, ու որոշ հարցադրումներ անեմ:
Մոտավորապես սրա։ (http://www.aravot.am/am/articles/politics/96738/view)
Էդ ես ու դու ենք դա հասկանում, երրորդը կարող ա էս ամենը էդպես միանշանակ չընկալի։ Սաղ կռիվս բանակցությունների սեղանին նստելն ա՝ ոչ ըստ էության հարցերի շուրջ։ Էսքանը։
Դավ ջան, է թող չհասկանան: Կարևորը վերջնական արդյունքն ա:
Իսկ էնպես... ապեր, արի ռեալ նայենք.. էս երկխոսությանը դեմ են բոլոր նրանք, ովքեր էսպես թե էնպես ՀԱԿ-ին են դեմ: Չերկխոսեր, ուրիշ բան աներ, էդ ուրիշ բանին էին դեմ արտահայտվելու: Նենց որ, ճիշտն ասած, երկխոսությունը չհասկացողների կամ դրան դեմ լինողների մեծագույն մասին հումորով եմ վերաբերվում:
Մոտավորապես սրա։ (http://www.aravot.am/am/articles/politics/96738/view)
Գիտեմ որ դրա մասին ես:
Ուզում էի հասկանալ, թե զտել ասելով ինչ ես հասկանում, ու ՀՀՇ-ն ա մաքրվու՞մ, թե՞ հակառակը, մաքուրները ՀՀՇ-ից են դուրս գալիս:
Ինչևէ: Երկու տեսակետն էլ ինքս չեմ հասկանում:
Ասեմ ինչի:
Ժողովրդի մեծ մասի մեջ բավական վատ վերաբերմունք ա եղել Արարատ Զուրաբյանի նկատմամբ ու ահագին լավ վերաբերմունք Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ, բավական վատ վերաբերմունք Քոքոբելյանի նկատմամբ, բավական լավ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ:
Բայց հիմա ՀՀՇ-ին ատողները հրճվում են բոլոր էդ 4-ի դուրս գալուց, ու ասում «Ըհը, կարգին տղերքը ՀՀՇ-ից հեռանում են», մոռանալով, որ մի քիչ առաջ իրանք էին ասենք նույն Արարատին քֆրտում: Իսկ ՀՀՇ համակիրները ճիշտ հակառակը, ասում են «ՀՀՇ-ն մաքրվում ա», ճիշտ ա, ստեղ մի քիչ ավելի արդար ա վերաբերմունքը, որովհետև շատերն են ցավ ապրում Ալեքսանդր Արզումանյանի ու Կարապետ Ռուբինյանի դուրս գալու համար, էդ թվում՝ ես:
Ի դեպ մի հատ շատ բնութագրիչ պատմություն: Ծանոթ տղերքից մեկն ասում էր. «Արա, ո՞նց կարա ՀՀՇ-ն լավ կուսակցություն լինի, եթե դրա նախագահը Արարատ Զուրաբյանն ա: Այ եթե Արարատին ՀՀՇ-ից հանեն, կարող ա նորմալ կուսակցություն դառնալու շանս լինի, այ էդ ժամանակ կհավատամ, որ իրանք իսկապես արժեքների ու գաղափարների համար են..»: Երբ որ Արարատը հակասություններ ունեցավ ՀՀՇ-ի հետ ու դուրս եկավ (կամ պայմաններ ստեղծեցին դուրս գալու), նույն էդ տղեն հրճվանքով ասում էր. «Ախպեր, տեսնու՞մ ես, էդ կուսակցություն չի: Մի հատ կարգին տղա կար, դրան էլ հանին..»:
Դավ ջան, է թող չհասկանան: Կարևորը վերջնական արդյունքն ա:
:aha 2012 հերթական։ Մեծ հաճույքով կգրեի՝ սպասենք կտեսնենք, բայց չեմ կարա... ժամանակը հաստատ մեր օգտին չի։
Գիտեմ որ դրա մասին ես:
Ուզում էի հասկանալ, թե զտել ասելով ինչ ես հասկանում, ու ՀՀՇ-ն ա մաքրվու՞մ, թե՞ հակառակը, մաքուրները ՀՀՇ-ից են դուրս գալիս:
Ինչևէ: Երկու տեսակետն էլ ինքս չեմ հասկանում:
Ասեմ ինչի:
Ժողովրդի մեծ մասի մեջ բավական վատ վերաբերմունք ա եղել Արարատ Զուրաբյանի նկատմամբ ու ահագին լավ վերաբերմունք Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ, բավական վատ վերաբերմունք Քոքոբելյանի նկատմամբ, բավական լավ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ:
Բայց հիմա ՀՀՇ-ին ատողները հրճվում են բոլոր էդ 4-ի դուրս գալուց, ու ասում «Ըհը, կարգին տղերքը ՀՀՇ-ից հեռանում են», մոռանալով, որ մի քիչ առաջ իրանք էին ասենք նույն Արարատին քֆրտում: Իսկ ՀՀՇ համակիրները ճիշտ հակառակը, ասում են «ՀՀՇ-ն մաքրվում ա», ճիշտ ա, ստեղ մի քիչ ավելի արդար ա վերաբերմունքը, որովհետև շատերն են ցավ ապրում Ալեքսանդր Արզումանյանի ու Կարապետ Ռուբինյանի դուրս գալու համար, էդ թվում՝ ես:
Ի դեպ մի հատ շատ բնութագրիչ պատմություն: Ծանոթ տղերքից մեկն ասում էր. «Արա, ո՞նց կարա ՀՀՇ-ն լավ կուսակցություն լինի, եթե դրա նախագահը Արարատ Զուրաբյանն ա: Այ եթե Արարատին ՀՀՇ-ից հանեն, կարող ա նորմալ կուսակցություն դառնալու շանս լինի, այ էդ ժամանակ կհավատամ, որ իրանք իսկապես արժեքների ու գաղափարների համար են..»: Երբ որ Արարատը հակասություններ ունեցավ ՀՀՇ-ի հետ ու դուրս եկավ (կամ պայմաններ ստեղծեցին դուրս գալու), նույն էդ տղեն հրճվանքով ասում էր. «Ախպեր, տեսնու՞մ ես, էդ կուսակցություն չի: Մի հատ կարգին տղա կար, դրան էլ հանին..»:
Նշածդ չորս անձանցից մենակ Ռուբինյանի վերաբերյալ բացասական կարծիք չունեմ։ Մնացածի մասին՝ ավելի լավա չասեմ... Արզումանյանի մասին հատկապես։
Մնաց պապին... :))
Չգիտեմ Դավ ջան, բնական ա, որ տարբեր մարդկանց, գործիչների մասին տարբեր կարծիքներ ունենանք, բայց ուղղակի նշեմ, որ անձամբ ես Արզումանյանի Ալիկի նկատմամբ միշտ դրական կարծիք եմ ունեցել: Ավելին, իմ դիտարկումները ցույց են տալիս, որ իրա նկատմամբ շատ-շատերն են դրական վերաբերմունք ունեցել, այդ թվում մարդիկ, ովքեր ՀԱԿ-ին, ՀՀՇ-ին, Լևոնին չեն համակրում:
Mephistopheles
23.08.2011, 13:59
Նախ մեր ժողովուրդը էդքան պրմիտիվ չի, որ ամեն մի «երկիրը փլվու՜մ է, կործանվու՜մ ենք» տիպի վերամբարձ հիսթերիաները հալած յուղի տեղ ընդունած պանիկայի մեջ ընկնի ու լցվի փողոցները։ Եթե ժողովուրդը փլուզում ու կործանում զգար, ապա առանց պանիկովսկիների լոզունգների էլ կլցվեր փողոց։ Երկրորդ՝ ժողովուրդը էդքան պրիմիտիվ չի, որ «Սերժիկ հենց հիմա հեռացի՛ր» գոռա առանց հաշվի առնելու, թե ովքեր են Սերժիկին պոտենցիալ փոխարինողները և ինչեր են նրանք առաջարկում ի տարբերություն Սերժիկի։ Երրորդ՝ եթե Սերժիկն է երկրի կործանման պատճառը, ապա առնվազն տարօրինակ է Սերժին պոտենցիալ փոխարինիչ հանդիսացող ուժի հայտարարությունը առ այն, որ ինչ–որ անհայտ ուժեր օգտվելով Սերժի երկրից բացակայությունից քխ բաներ են անում։
իսկ Սեժն ի՞նչ է առաջարկում ապեր, մի հատ կասե՞ս իմանանք… էդ ի՞նչ ա արել էս 3 տարվա մեջ որ փոխարինող չեք կարում ճարեք… երկրները մի մարդու պատճառով չեն կործանվում, ոչ ոք տենց բան չի ասել…
Մեֆ, սաղ մի կողմ, «էդ տեսակին» էդ որտե՞ղ ես հանդիպել, եթե գաղտնիք չի։
ստեղ էլ ընդեղ էլ, մի քանի հոգու էլ ստիպված վռնդել ենք…
Հեսա հերթական ընտրությունները որ գան, ապա կտեսնենք, թե որ կողմից ով ինչքան ռեսուրսներով է ներկայանում ու ինչ է անում։ Կարող է՞ քո նշած «ակտիվ փոքրամասնությանը» չենք նկատել նախորդ ընտրություններին, թե՞ սա մի նոր «ակտիվ փոքրամասնություն» է։ Եթե դու Սերժի կողմից ներկայացողներին ժողովուրդ չես համարում, կամ ժողովրդից դուրս ես համարում, ապա բոլշեվիկյան ու կոմսոմոլական գաղափարները քեզ էլ են հասել։ Իմիջայլոց «by default» թողնելն ու անտարբեր լինելը ևս դիրքորոշում է։ «Մեկա Սերժն ա լինելու» ասելն ու դրա հետ համակերպվելը ևս դիրքորոշում է։ Դու կարող ես ծաղրել այդ դիրքորոշումը համարելով դա «սխալ» կամ «թուլամորթ» դիրքորշում, որովհետև ինքդ այդ դիրքորոշման վրա ազդեցություն չունես։ Բայց քաղաքական ուժը չի կարող այդ դիրքորոշման հետ հաշվի չնստել, որովհետև այդ դիրքորոշումը հենց քաղաքական ուժի գործունեության անմիջական թեման է։ Քաղաքական ուժի գործունեության սպեկտրը հենց ժողովդրի մեջ է, եթե ժողովդրի արձագանքը արտարբերությունն է, ապա նշանակում է քաղաքական ուժի հրամցրածը իրենից արժեք չի ներկայացնում։ The Customer is always right. Չնայած դա հակասում է կոմունիստական լոզունգներին, որ ժողովուրդը և կուսակցությունը նույնն են (Народ и партия едины!): Ինչքան հասկանում եմ, կոմունիստական գաղափարախոսությունը դեռ չի մեռել կամ վերջինիս ուրվականները դեռևս ֆռֆռում են շատերի սրտում։
ապեր քանի՞ անգամ պիտի գրեմ էս բանը որ էլ տենց բան չասես…
ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը…
հիմա էս ֆոնի վար ինչ ուզում ես ասա ու ոնց ուզում ես արդարացի, իշխանությունը փոխանցվելու է նրանց ովքեր այսօր ակտիվ են, անկախ թե որ ուժին են հարում…
իմիջայլոց "by default" թողնողներին ու անտարբերներին բանի տեղ դնող չկա… գիտես չէ՞… նրանց չեն էլ ծաղրում, եթե ծաղրեն կլինի դիրքորոշում… իրանց չեն նկատում… ես նանց թուլամորթ չեմ ասում, ասում եմ իներտ մասսա, նեյտրոն… էդ դիրքորոշման վրա ազդելն անիմաստ է որովհետև այդ զանգվածի փոխարեն իշխանությունը մեռելներին ու բացականերին ա օգտագործում, դե ֆակտո դրաձնելով մեռելներին ու բացականերին ավելի ազդեցիկ քան կենդանի "չեզոքներին"…
մի քիչ կոպիտ եմ գրել, բայց վիրավորելու նպատակով չէ…
համաձայն եմ, բայց The Customer is always right. պրինցիպը չի աշխատում քաղաքականության, արվեստի, գրականության ու գիտության մեջ … սա պատվերով համերգ չի, բաներ կա որ Customer-ն ինչքան էլ որ ուզի չի լինի…
թե կոմունիզմը ոնց եկավ մտավ էս խոսակցության մեջ, անհասկանալի է…
իսկ Սեժն ի՞նչ է առաջարկում ապեր, մի հատ կասե՞ս իմանանք… էդ ի՞նչ ա արել էս 3 տարվա մեջ որ փոխարինող չեք կարում ճարեք… երկրները մի մարդու պատճառով չեն կործանվում, ոչ ոք տենց բան չի ասել…
Համենայն դեպս Ղարաբաղի շուտափույթ «փոխզիջումներ» չի առաջարկում` հակառակ որոշ «փոխարինիչների» անզուսպ ցանկությունների։ «Փոխարինիչի» համապատասխան ելույթների տեղը ինձ թվում է գիտես, կարդալու ու վերհիշելու համար։ Մյուս հարցերում ավելի լավ է ինքդ նշիր «երեք տարբերություն» որոնց համար իմաստ ունի դուրս գալ ու լցվել փողոցները։ Համ էլ ձեռի հետ ՊՌ կանես:))
ստեղ էլ ընդեղ էլ, մի քանի հոգու էլ ստիպված վռնդել ենք…
Լավա, լավա… ես էլ կարծում էի պարզապես «համակրում ես», դու մի ասա, վռնդում–ընդունում էլ ես…:good
ապեր քանի՞ անգամ պիտի գրեմ էս բանը որ էլ տենց բան չասես…
ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը…
հիմա էս ֆոնի վար ինչ ուզում ես ասա ու ոնց ուզում ես արդարացի, իշխանությունը փոխանցվելու է նրանց ովքեր այսօր ակտիվ են, անկախ թե որ ուժին են հարում…
Իսկ ես քեզ խնդրել ե՞մ նկատի ունենալ, թե էլ ում կարելի է աջակցել…:think կարծեմ դա իմ որոշելիքն է ինչ–որ մեկին աջակցելը կամ չաջակցելը :esim Ինչ վերաբերում է իշխանությունը «փոխանցվելուն», ապա ես իմ անտարբերությամբ կանաչ լույս եմ ձեզ (ակտիվ փոքրամասնությանը) տալիս, go ahead! :P
իմիջայլոց "by default" թողնողներին ու անտարբերներին բանի տեղ դնող չկա… գիտես չէ՞… նրանց չեն էլ ծաղրում, եթե ծաղրեն կլինի դիրքորոշում… իրանց չեն նկատում… ես նանց թուլամորթ չեմ ասում, ասում եմ իներտ մասսա, նեյտրոն… էդ դիրքորոշման վրա ազդելն անիմաստ է որովհետև այդ զանգվածի փոխարեն իշխանությունը մեռելներին ու բացականերին ա օգտագործում, դե ֆակտո դրաձնելով մեռելներին ու բացականերին ավելի ազդեցիկ քան կենդանի "չեզոքներին"…
մի քիչ կոպիտ եմ գրել, բայց վիրավորելու նպատակով չէ…
Բացարձակ բաներ ես ասում, երրորդ դեմքով ու սխալ։ Դու ավելի լավ է նայի, թե ով է ավելի շատ «միջազգային հանրության» կարծիքը հաշվի առնում՝ սեփական ժողովդրինը փաթաթած ունենալով… օյ, չէ… կներես սխալվեցի, ամենաշատ համակիրներ ունեցող ուժը… ինչ–որ վերջերս փոքրամասնություն է դարձել, չնայած «դա էն ակտիվ փոքրամասնությունն ա»… մի խոսքով։
համաձայն եմ, բայց The Customer is always right. պրինցիպը չի աշխատում քաղաքականության, արվեստի, գրականության ու գիտության մեջ … սա պատվերով համերգ չի, բաներ կա որ Customer-ն ինչքան էլ որ ուզի չի լինի…
Իյա… բա ինձ էլ թվում էր, թե «ակտիվ ժողովուրդը» ոնց ուզի, տենց էլ լինելու է…:8 Ամեն դեպքում ժողովդրի հետ, ժողովդրի համար… արյա, էս ուրիշ լոզունգ էր… :8
թե կոմունիզմը ոնց եկավ մտավ էս խոսակցության մեջ, անհասկանալի է…
Կոմունիզմ (http://en.wikipedia.org/wiki/Communists#Marxism)կարդա, ինձ թվում է ընդհանուր բաներ կգտնես այդ գաղափարախոսության ու ասածներիդ մեջ, գուցե նաև շատ հոգեհարազատ բաներ էլ գտնես, նաև կհստակեցնես հայացքներդ։ ;)
Չէ, Տիկոյին բաց չեն թողել:
Հավանաբար այսօրվա հանդիպումը ևս ըստ էության չի լինելու երկխոսության շարունակում, այլ լինելու է ևս մեկ անգամ պահանջ դնելու օր՝ Տիկոյին ազատելու համար: Չեմ բացառում, որ երաշխավորումներ ստանալու դեպքում նաև անդրադառնան երկխոսության իրական թեմային:
...
Ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի և իշխանական կոալիցիայի երկխոսության ավելի քան հինգ ժամ տևած վեցերորդ հանդիպումը: Հանդիպումից հետո ՀԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ քննարկվել է օգոստոսի 9-ի միջադեպը և դրա հետ կապված զարգացումները:
«Քննարկման արդյունքում կոնգրեսը վստահություն ունի, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցն արագորեն կկարգավորվի»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով`
առկա է ընդհանրական մոտեցում, որ իրավական համակարգը գործել է ոչ խտրական, և աշխատանքային խումբը համոզմունք ունի, որ իրավական համակարգը շարունակելու է գործել նույն կերպ:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/23/hakcoalition1/)
Անձամբ իմ համար առավել ցանկալի ու ընդունելի կլիներ, որ երկխոսությունը շարունակվեր Տիգրանի ազատվելուց հետո:
Mephistopheles
23.08.2011, 20:59
Համենայն դեպս Ղարաբաղի շուտափույթ «փոխզիջումներ» չի առաջարկում` հակառակ որոշ «փոխարինիչների» անզուսպ ցանկությունների։ «Փոխարինիչի» համապատասխան ելույթների տեղը ինձ թվում է գիտես, կարդալու ու վերհիշելու համար։ Մյուս հարցերում ավելի լավ է ինքդ նշիր «երեք տարբերություն» որոնց համար իմաստ ունի դուրս գալ ու լցվել փողոցները։ Համ էլ ձեռի հետ ՊՌ կանես:))
Շուտափույթ Լուծում, փոխզիջում չէ… եթե լուծումը որոշ մարդկանց համար դա "պարտությունն" ա ուրեմն այդ մարդիկ բարդույթներ ունեն որ պետք է հաղթահարվի… ապեր սա անձնական մի ընդունի դու ես բոլորս որպես քաղաքացի իհարկե կարող ենք պահանջել "ոչ մի զիջում" տարբերակը… խոսքս քաղաքական գործիչների մասին է… արտաքին խնդիրները, դժբախտաբար, ձայների մեծամասնությամբ չի լուծվում… թե մեր 3 միլիոնը "ոչ մի զիջում" պահանջ ունի, նրանցն էլ 80 միլիոնն ունի գումարած 8 միլիոն… դու պիտի ուրախ լինես որ "ձայների մեծամասնությամբ չի"… բայց արի Ղարաբաղի հարցը մի կողմ թողնենք…
Լավա, լավա… ես էլ կարծում էի պարզապես «համակրում ես», դու մի ասա, վռնդում–ընդունում էլ ես…:good
բա ինչ անեմ, ճակատը պաչե՞մ, թե՞ քաշվեմ ղրաղ իրենք անեն
Իսկ ես քեզ խնդրել ե՞մ նկատի ունենալ, թե էլ ում կարելի է աջակցել…:think կարծեմ դա իմ որոշելիքն է ինչ–որ մեկին աջակցելը կամ չաջակցելը :esim Ինչ վերաբերում է իշխանությունը «փոխանցվելուն», ապա ես իմ անտարբերությամբ կանաչ լույս եմ ձեզ (ակտիվ փոքրամասնությանը) տալիս, go ahead! :P
ես քեզ տենց բան ասել ե՞մ… ասել ե՞մ գնա սրա կամ նրա հետևից… ասել եմ
ինձ ե՞ս հարցնում… ում ուզում ես, բացի ձեր տան կահույքից… իմիջայլոց ես որ ասում եմ աջակցել ինկատի չունեմ ամբողջ օրն ընկնես փողոցները, թռուցիկ բաժանես կամ անդամ լինես… ոչ ոք տենց ակտիվությամբ չի կարա 24/7 ուղղակի, երբ օգնության կարիք ա լինում ներկայանում ես…
էսի քեզ եմ գրել մի 2 գրառում վերև… ապեր եթե շարունակելու ես էս տեսակի "հարգանքի" արժանացնել, չեմ պատասխանի գրառումներիդ… արի վրես կայֆավատ մի եղի էլի, խնդրում եմ ուղղակի… ասա դեմագոգ, կոմունիստ, կոմսոմոլ…
Բացարձակ բաներ ես ասում, երրորդ դեմքով ու սխալ։ Դու ավելի լավ է նայի, թե ով է ավելի շատ «միջազգային հանրության» կարծիքը հաշվի առնում՝ սեփական ժողովդրինը փաթաթած ունենալով… օյ, չէ… կներես սխալվեցի, ամենաշատ համակիրներ ունեցող ուժը… ինչ–որ վերջերս փոքրամասնություն է դարձել, չնայած «դա էն ակտիվ փոքրամասնությունն ա»… մի խոսքով։
եթե Սերժին ինկատի ունես ապա ճիշտ ես… ընտրությունները "իրենք" վավերացրին… Սերժն իր գահով մեկ «միջազգային հանրության»-ն ա պարտական, տենց չի՞… ո՞վ ա ավելի շատ օգտագործել «միջազգային հանրության» խաղաքարտը… ՀԱԿ-ը հայտարարությունից բացի «միջազգային հանրության»-ից մի բան ստացել ա՞… ես դեմ չեմ «միջազգային հանրության» խաղաքարտի օգտագործմանը, Օբաման էլ ա օգտագործել, բայց երկրի շահերը ծախել չես կարող… երկրի հաշվին չէ…
Կոմունիզմ (http://en.wikipedia.org/wiki/Communists#Marxism)կարդա, ինձ թվում է ընդհանուր բաներ կգտնես այդ գաղափարախոսության ու ասածներիդ մեջ, գուցե նաև շատ հոգեհարազատ բաներ էլ գտնես, նաև կհստակեցնես հայացքներդ։ ;)
ապեր որ կուզես իմանալ Ամերիկան ու Եվրոպան ավելի շատ ընդհանուր բաներ ունեն Մարքսիզմի, սոցիալիզմի ու կոմունիստական գաղափարների հետ քան թե Սովետն ա ունեցել… Մարքսիզմը կապիտալիզմի մեկնաբանման միակ տեսությունն ա ու բոլոր առաջադեմ մարդիկ էդ գաղափարների կրող են… ասում եմ որ իմանաս… մարքսիզմ լենինիզմ ես Հայաստանի դպրոցում էլ ինստիտուտում էլ անցել եմ, գումարած ԱՄՆ-ում urban planing-ի պատմության դասին էլ ենք անցել… պարտադիր ա…
ապեր, ըտենց լինքեր մի դիր էլի…
Շուտափույթ Լուծում, փոխզիջում չէ…
Անպայմա՛ն, շուտափույթ կլուծեք, Սերժի անհապաղ հրաժարականից հետո... կներես, այս պահին այսքանը::pardon
Ժողովուրդը չի խնդրել: Բայց պայքարող ժողովուրդն իրա համաձայնությունը տվել ա: Ավելին, ոչ միայն համաձայնությունը տվել ա, այլև ստանձնել ա երկու դեր.
1. Վերահսկողի դեր
2. Թիկունքի դեր
Ապեր, ուրեմն ողջույներս «պայքարող ժողովրդին»: Ուրեմն ՀԱԿ-ը թող սրանից հետո խոսա միայն ու միայն պայքարող ժողովրդի անունից, թիկունքը պինդ զգա ու լրիվ վերահսկված լինի: Հատկապես թող վերահսկված լինի, քանի որ «պայքարող ժողովուրդը» շաբաթը երկու օր, առանձին ալիքով, որը մենակ «պայքարող ժողովորդի» համար ա, ուղիղ եթերով տեսնում ա, թե ինչն ա պետք վերահսկել:
Ու այ տենց պինդ թիկունքով և լիարժեք վերահսկված ՀԱԿ-ին մաղթում ենք հաջողություն «արտահերթ» ընտրությունների ժամանակ, որը տեկի կունենա 130 էջանոց ընթերցանությունից հետո:
հ.գ. Գրածդ կետերից յուրաքանչյուրն ընթացքում ա:
Չէ հա: Գրածս կետերից մեկն էլ «ուղիղ եթերով երկխոսություն» թեմայով էր: Է՞ս էլ ա ընթացքի մեջ: Կարո՞ղ ա մենակ ձեր՝ «պայքարող ժողովրդի» ալիքներով են ցույց տալիս:
Ապեր, թարգի, դու ավելի լավ ա համակերպվի «պայքարող ժողովորդին» առաջնորդող միակ ու անփոխարինելի քաղաքական ուժի դեմքի ու դերի փոփոխության հետ: Մի հատ լավ անեգդոտ եմ հիշել էս թեմայով: Էն որ մեկը ռակ ա լինում, ցեխի վաննա են նշանակում: Հարցնում ա. «Բժիշկ, էտ օգնու՞մ ա», բժիշկը ասում ա. «չէ, չի օգնում, բայց կամաց-կամաց հողին կսովորես»: Այ, ՀԱԿ-ի թաղման օրը մանրից Զուրաբյանը արդեն ուզում ա ասի:
Կոալիցիան լավ է հիմնավորել (http://www.lragir.am/armsrc/country52112.html)
Հարցին, թե այլեւս արմատական ընդդիմություն չեք, Զուրաբյանը նշեց. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն: Մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխությունների ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»:
Դե հիմա բոլորին խնդրում եմ կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի այ էս ասածը, ու տեսնել թե ինչ չափերի կարող է հասնել դեմագոգիան:
Լևոն Տեր-Պետրոսյան. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք» (http://www.1in.am/arm/armenia_politics_3080.html)
«Շատ պարզ բան է ընդդիմությունը. դա սովորական ժողովրդավարական պետություններին հատուկ ինստիտուտ է, և ես կերազեի, որ մենք էլ լինենք սովորական ժողովրդավարական պետություն, որտեղ, այո, եթե չհասնեինք իշխանության, հանգիստ օրինական ճանապարհով, օրենքների շրջանակում իրականացնեինք մեր առաքելությունը: Իսկ ի՞նչ է այդ առաքելությունը. նորից հսկողության մի մեխանիզմ է, որը թույլ չի տալիս իշխանություններին գնալ կամայականությունների: Բայց ես կարծում եմ, որ իսկապես կա արմատական ընդդիմություն և կա կառուցողական ընդդիմություն: Կառուցողական ընդդիմությունն այն ընդդիմությունն էր, որի մասին քիչ առաջ խոսեցի, այսինքն` օրինական ժողովրդավարական պետության մեջ այն ընդդիմությունը, որը բավարար ձայներ չի հավաքում իշխանություն կազմելու համար, բնականորեն դառնում է ընդդիմություն, և նրա գործունեությունն իսկապես կառուցողական է խորհրդարանում և, եթե մամուլն ու հեռուստատեսությունն ազատ են, բնական է, նաև մամուլում և հեռուստատեսությունում: Արմատական ե՞րբ է դառնում ընդդիմությունը. ստիպված դառնում է այն ժամանակ, երբ որ այդ իշխանությունը լեգիտիմ չէ: Հնարավոր չէ կառուցողական ընդդիմություն ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում: Որովհետև այդ դեպքում երկրի գլխավոր խնդիրը դառնում է ոչ լեգիտիմ իշխանությունը լեգիտիմի վերածելու խնդիրը, որին մենք լծվել ենք այս երեք տարի: Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետև չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին և այդպիսին լինելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Իմացա՞ք: :[ Այ էսքան էժան, ու էսքան զզվելի ա մեր արդեն չգիտեմ ինչպիսի ընդդիմությունը, որը երկխոսության մոլուցքի մեջ արդեն ինքն էլ չի իմանում թե ինչ ա բարբաջում:
Տրիբուն ձյաս, մի հատ էլ ցուցակ չկազմի ՀԱԿ-ի տասնյակ հազարավոր համակիրների ու հատ-հատ անունները կարդա ու ասի «այ իրանց անունից»: Ապեր, չեմ սիրում, որ բառերից ես կախվում: Լավ են, անում՝ ժողովրդի անունից են խոսում: Ունեն դրա իրավունքը:
հ.գ. Լյովիկ Զուրաբյանի էսօրվա ասածը՝ արմատական ընդդիմության մասին, իմ կարծիքով բլթոց էր: Բայց դե հրաշալի առիթ էր քո համար՝ բառերից կախվելու համար:
Մարդ կա բառերից է կախվում, մարդ էլ կա՝
Էն քաղաքացին, որ շաբաթներով զբաղված է միայն դիվան քշելով եւ սեփական ձվերը մերսելով, ահա այդ քաղաքացին կանխորոշում է հետագա զարգացումների ընթացքը, երկխոսության, արտահերթ նախագահական ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, նույնիսկ էկոլոգիական խնդիրների ճակատագիրը, Հայաստանի Հանրապետության ապագան:
Նիկոլ Փաշինյան - Օգոստոս 19, 2011 (http://www.armtimes.com/27384)
Մե՜ֆ, այ Մեֆ, բա իմացա՞ր ինչից է կախված Հայաստանի ապագան:aaa
Հ.Գ. Կարծում եմ, հոդվածագիրը պարզ գրել է, որ համենայն դեպս իրենցից բան կախված չի, կամ համարյա թե...::pardon
Մարդ կա բառերից է կախվում, մարդ էլ կա՝
Մե՜ֆ, այ Մեֆ, բա իմացա՞ր ինչից է կախված Հայաստանի ապագան:aaa
Հ.Գ. Կարծում եմ, հոդվածագիրը պարզ գրել է, որ համենայն դեպս իրենցից բան կախված չի, կամ համարյա թե...::pardon
:))
Ապեր, ներող, չեմ ուզում համեմատեմ կամ ուրիշ բան, բայց Թևոյին հիշեցի: Ինքն էլ ա սխալ մեկնաբանություններով մեջբերումներ անում:
Mephistopheles
24.08.2011, 09:51
Մարդ կա բառերից է կախվում, մարդ էլ կա՝
Մե՜ֆ, այ Մեֆ, բա իմացա՞ր ինչից է կախված Հայաստանի ապագան:aaa
Հ.Գ. Կարծում եմ, հոդվածագիրը պարզ գրել է, որ համենայն դեպս իրենցից բան կախված չի, կամ համարյա թե...::pardon
…բայց լավ ա գրել…
Ապեր, ուրեմն ողջույներս «պայքարող ժողովրդին»: Ուրեմն ՀԱԿ-ը թող սրանից հետո խոսա միայն ու միայն պայքարող ժողովրդի անունից, թիկունքը պինդ զգա ու լրիվ վերահսկված լինի: Հատկապես թող վերահսկված լինի, քանի որ «պայքարող ժողովուրդը» շաբաթը երկու օր, առանձին ալիքով, որը մենակ «պայքարող ժողովորդի» համար ա, ուղիղ եթերով տեսնում ա, թե ինչն ա պետք վերահսկել:
Ու այ տենց պինդ թիկունքով և լիարժեք վերահսկված ՀԱԿ-ին մաղթում ենք հաջողություն «արտահերթ» ընտրությունների ժամանակ, որը տեկի կունենա 130 էջանոց ընթերցանությունից հետո:
Չէ հա: Գրածս կետերից մեկն էլ «ուղիղ եթերով երկխոսություն» թեմայով էր: Է՞ս էլ ա ընթացքի մեջ: Կարո՞ղ ա մենակ ձեր՝ «պայքարող ժողովրդի» ալիքներով են ցույց տալիս:
Ապեր, թարգի, դու ավելի լավ ա համակերպվի «պայքարող ժողովորդին» առաջնորդող միակ ու անփոխարինելի քաղաքական ուժի դեմքի ու դերի փոփոխության հետ: Մի հատ լավ անեգդոտ եմ հիշել էս թեմայով: Էն որ մեկը ռակ ա լինում, ցեխի վաննա են նշանակում: Հարցնում ա. «Բժիշկ, էտ օգնու՞մ ա», բժիշկը ասում ա. «չէ, չի օգնում, բայց կամաց-կամաց հողին կսովորես»: Այ, ՀԱԿ-ի թաղման օրը մանրից Զուրաբյանը արդեն ուզում ա ասի:
Դե հիմա բոլորին խնդրում եմ կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի այ էս ասածը, ու տեսնել թե ինչ չափերի կարող է հասնել դեմագոգիան:
Իմացա՞ք: :[ Այ էսքան էժան, ու էսքան զզվելի ա մեր արդեն չգիտեմ ինչպիսի ընդդիմությունը, որը երկխոսության մոլուցքի մեջ արդեն ինքն էլ չի իմանում թե ինչ ա բարբաջում:
Ապեր իսկ էս Լևոնի ասածը երբա եղել աշքովս չի ընգել?
Ապեր իսկ էս Լևոնի ասածը երբա եղել աշքովս չի ընգել?
Լևոն Տեր-Պետրոսյան. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք» (http://www.1in.am/arm/armenia_politics_3080.html)
29.11.2010
Տրիբուն ձյաս, մի հատ էլ ցուցակ չկազմի ՀԱԿ-ի տասնյակ հազարավոր համակիրների ու հատ-հատ անունները կարդա ու ասի «այ իրանց անունից»:
Չէ, տենց մանրամասն կարիք չկա, շնորհակալություն: Մեկա մեծ մասի անունները ինձ ոչինչ չեն ասի:
Բայց լավ կանի ասի «ՀԱԿ-ի համակիրների կամ անդամների անունից»: Չե՞ս կարծում, որ դա ճշմարտությանն ավելի մոտ կլինի:
Լավ են, անում՝ ժողովրդի անունից են խոսում: Ունեն դրա իրավունքը:
Ապեր, ուրեմն եթե ՀԱԿ-ը լավ ա անում ու իրան իրավունք ա վերաբերվում ժողովրդի անունից երկխոսել ու երկխոսությունը ներկայացնել որպես ժողովրդի միակ ու անփոխարինելի բաղձանք, ապա Սերժն էլ լավ ա անում, որ իրան համարում ա ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված նախագահ, ՀՀԿ-ն էլ լավ ա անում, որ իրան համարում ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված պառլամենտական մեծամասնություն:
Այ, ամեն ինչ այսքան պարզ է: Երկխոսասերներին այնպիսի վերաբերմունք, որին իրենք իրենց արժանացրել են:
Ապեր, չեմ սիրում, որ բառերից ես կախվում:
Ինչի՞: Որ Լևոնը իրա երեք տարվա ելույթներում Սերժից մեջբերումներ ա անում ու կախվում ա բառերից վատ ա՞: Ու բառերից չեմ կախվում, քանի որ կոնկրետ էտ բառերը, լուրջ բովանդակային իմաստ ունեին: Ես համոզված եմ, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ ա ՀԱԿ-իշխանություններ երկխոսությանը, ու չեմ ուզում, որ մեկը իմ ու իմ մնամ մտածողների անունից երկխոսի, պատասխանատվությունը դնի իմ վրա` ինձ անվանելով ժողովուրդ, իսկ վերջնական ու անխուսափելի ձախողման պատճառ էլ համարի իմ պասիվությունը: Պասիվ եմ, քանի որ չեմ սատարում երկխոսություն կոչվող գործընթացը, ու ոչ մեկը իրավունք չունի ինձ «դիվանի վրա նստած գրողի» ծիպա բացասական կարգավիճակ կպցնի: Ես համարում եմ, որ երկխոսությունը խաբեություն ա, համարում եմ որ ՀԱԿ-ի վերջին մի քանի ամսվա քայլերը անբարոյականություն են:
հ.գ. Լյովիկ Զուրաբյանի էսօրվա ասածը՝ արմատական ընդդիմության մասին, իմ կարծիքով բլթոց էր: Բայց դե հրաշալի առիթ էր քո համար՝ բառերից կախվելու համար:
Բլթոց, որը նորից ու նորից, արդեն որերորդ անգամ, լիքրժեք ապացուցեց, թե ինչ ա ՀԱԿ-ի ուզած-երազածը:
Ու կներես, եթե նույնիսկ ասենք ես տեսականորեն հավատում եմ երկխոսությանը, ո՞նց հավատամ էտ երկխոսության մասնակցին, որը սենց առանցքային հարցում կարա սենց բլթոց իրան թույլ տա: Ինչո՞վ ա վերջին հաշվով Զուրաբյանն իրա բլթոցով տարբերվում Գալուստից իրա բլթոցներով:
Mephistopheles
26.08.2011, 06:24
Ապեր, ուրեմն եթե ՀԱԿ-ը լավ ա անում ու իրան իրավունք ա վերաբերվում ժողովրդի անունից երկխոսել ու երկխոսությունը ներկայացնել որպես ժողովրդի միակ ու անփոխարինելի բաղձանք, ապա Սերժն էլ լավ ա անում, որ իրան համարում ա ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված նախագահ, ՀՀԿ-ն էլ լավ ա անում, որ իրան համարում ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված պառլամենտական մեծամասնություն:
Տրիբուն ջան, իրավունք վերապահելու հարցով (ժողովրդի անունից) իշխանությունն ու ՀԱԿ-ը լրիվ տարբեր իրավական հարթություններում են… իշխանությունները ժողովրդի անունից պարտքեր են վերցնում, որը հետո ժողովուրդն ա տալու, պատերազմներ են ուղղարկում որոնք ժողովուրդն ա ֆինանսավորում ու զոհվում մի խոսքով իրա ամեն քայլի համար ժողովուրդը վճարում ա…… ընդդիմության դեպքում ոչ, ընդդիմությունը միշտ էլ ասել ա ու ասում ա որ ժողովուրդը ուզում է էս կամ էն և փորձում ա դա ժողովրդի միջոցով պարտադրել իշխանությանը… կոնկրետ ՀԱԿ-ի դեպքում ՀԱԿ-ն ասում ա "ժողովուրդը չի ընդունում այս իշխանություններին և պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ ու ձևավորել օրինական՝ լեգիտիմ իշխանություն" … դու դեմ ե՞ս սրան Տրիբուն ջան… քեզ արտահերթ ընտրությունները (ազատ արդար և թափանցիկի մասին ա խոսքը) ձեռ չի տալի՞ս… դու կարծում ես օրինական իշխանություն ձևավորելու ուրիշ ձև կա՞… աշխարհ տեսած մարդ ես, բառիս բուն իմաստով, ո՞նց ես ուզում ժողովրդի ձենը տեղ հասնի…
Ինչի՞: Որ Լևոնը իրա երեք տարվա ելույթներում Սերժից մեջբերումներ ա անում ու կախվում ա բառերից վատ ա՞: Ու բառերից չեմ կախվում, քանի որ կոնկրետ էտ բառերը, լուրջ բովանդակային իմաստ ունեին: Ես համոզված եմ, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ ա ՀԱԿ-իշխանություններ երկխոսությանը, ու չեմ ուզում, որ մեկը իմ ու իմ մնամ մտածողների անունից երկխոսի, պատասխանատվությունը դնի իմ վրա` ինձ անվանելով ժողովուրդ, իսկ վերջնական ու անխուսափելի ձախողման պատճառ էլ համարի իմ պասիվությունը: Պասիվ եմ, քանի որ չեմ սատարում երկխոսություն կոչվող գործընթացը, ու ոչ մեկը իրավունք չունի ինձ «դիվանի վրա նստած գրողի» ծիպա բացասական կարգավիճակ կպցնի: Ես համարում եմ, որ երկխոսությունը խաբեություն ա, համարում եմ որ ՀԱԿ-ի վերջին մի քանի ամսվա քայլերը անբարոյականություն են:
Տրիբուն ջան, ստեղ իրավունքի հարց չկա, ստեղ կա քաղաքացիական դիրքորոշման հարց, որը ունենալ կամ չունենալն ա իրավունք, որը ոչ ոք չի վիճարկում… հիմա դու ունես քո դիրքորոշումը, նրանք իրենցը… դու իրանց ես քննադատում, նրանք քեզ… սրանից չես կարող բողոքել, կարաս պաշտպանես դիրքորոշումդ, իրանց վրա էլ ծիծաղես, բայց սխալ կլինի ասել "ոչ մեկը իրավունք չունի"կարգավիճակ կպցնի, որովհետև ունեն դու էլ ունես ու կպցնում ես… ու լավ ես անում
…ապեր, ո՞րդից գիտես որ երկխոսությունը խաբեություն ա… մի քանի "լուսավոր գլուխ վերլուծաբան" որոշել են որ էս սաղը ԱԺ-ի տեղերի համար ա, մենք էլ գլուխներս մտցրել ենք որ տենց ա ու սարքել ենք Կիկոսի մահը… ես առայժմ ոչ մի ապացույց չունեմ որ խաբեություն ա… կարող ա, բայց առայժմ ես հիմքեր չունեմ հավատալու… վերլուծաբաններին էլ հարգում եմ…
Բլթոց, որը նորից ու նորից, արդեն որերորդ անգամ, լիքրժեք ապացուցեց, թե ինչ ա ՀԱԿ-ի ուզած-երազածը:
Ու կներես, եթե նույնիսկ ասենք ես տեսականորեն հավատում եմ երկխոսությանը, ո՞նց հավատամ էտ երկխոսության մասնակցին, որը սենց առանցքային հարցում կարա սենց բլթոց իրան թույլ տա: Ինչո՞վ ա վերջին հաշվով Զուրաբյանն իրա բլթոցով տարբերվում Գալուստից իրա բլթոցներով:
ապեր, եթե հայկական քաղաքական դաշտը լիներ ազնիվ, անարատ, մաքուր զուլալ քաղաքական դաշտ, ես կհասկանայի վիշտդ ու հիասթափությունդ… բայց անգամ դեմոկրատական երկրների ստանդարտներով էս "արմատական/ոչ արմատական" ընդդիմություն լինելու հարցը էն կատաստրոֆիկ անհամապատասխանությունը չի սենց շոկի մեջ ենք ընգել ու մեզ խաբված ենք զգում…
իրականում երկու Լևոններն էլ կարող են ճիշտ լինել, որովհետև ՀԱԿ-ի արմատական լինել/չլինելը միայն իրենց դիրքորոշումից չի կախված… օրինակ… ՀԱԿ-ը 2008-ից ասում էր երկխոսություն արտահերթ ընտրությունների շուրջ, որը բանկանաբար ենթադրում ա Սերժի հրաժարական… 2008-ին Սերժը լսել անգամ չեր ուզում էդ տարբերակը ու զբաղված էր ընդդիմությանը բերդերը լցնելով, ծեծելով… նույնիսկ ընդդիմության գոյությունը չէր ընդունում… էս պայմաններում ՀԱԿ-ը արմատական ա, որովհետև նման պահանջ էն ժամանակ որևէ քաղաքական ուժ չէր ներկայացնում, բացի ժառանգներից որոնք վսյո տակի մանդատները պահում էին… էս վիճակում ՀԱԿ-ը արմատական ա,( բայց իրականում էս տասակի պահանջը արմատական չի համարվում)… ժամանակի ընթացքում ՀԱԿ-ի դիրքորոշումը շատ-շատերին դուր չեկավ, ասենք Ժիրայր Սեֆիլյանին ու մի շարք այլ քաղգործիչների, որոնք համարեցին որ բանակցելը սխալ ա պետք ա գնալ պրեսսինգի, սրա համեմատ ՀԱԿ-ի դիրքորոշումն արդեն այնքան էլ արմատական չի, Ժիրոն ստեղծեց ավելի արմատական բևեռ ու ՀԱԿ-ը ըստ էության շարժվեց կենտրոն… արաբական գարուններից հետո, հայկական տնտեսական ձմեռից հետո, միջազգային հանրության վերաբերմունքը ավտորիտար երկրների նկատմամբ փոխվելուց հետո, մեր իշխանությունները հասկացան որ վսյո տակի չի լինում ու սկսեցին զիջել ու արաբական աշխարհի ֆոնի վրա ՀԱԿ-ը համարվեց կառուցողական ընդդիմություն… տենց չի՞…
էսօր իրանք երկխոսում են էն հարցերի շուրջ որոնք հնչեցվել են 2008-ին ՀԱԿ-ի կողմից… կհամաձայնվեն արտահերթ ընտրությունների շուրջ ՀԱԿ-ը կլինի կառուցողական ընդդիմություն… չեն համաձայնվի կդառնա արմատական… իսկ եթե ԱԺ-ի մի քանի աթոռով կհամարեն իրենց միսսիան ավատված՝ կլինեն G7… ու էսի իրանք մեզնից լավ գիտեն
…եթե համաձայն չես հետս, ասա խի…
Տրիբուն ջան, իրավունք վերապահելու հարցով (ժողովրդի անունից) իշխանությունն ու ՀԱԿ-ը լրիվ տարբեր իրավական հարթություններում են… իշխանությունները ժողովրդի անունից պարտքեր են վերցնում, որը հետո ժողովուրդն ա տալու, պատերազմներ են ուղղարկում որոնք ժողովուրդն ա ֆինանսավորում ու զոհվում մի խոսքով իրա ամեն քայլի համար ժողովուրդը վճարում ա…… ընդդիմության դեպքում ոչ, ընդդիմությունը միշտ էլ ասել ա ու ասում ա որ ժողովուրդը ուզում է էս կամ էն և փորձում ա դա ժողովրդի միջոցով պարտադրել իշխանությանը… կոնկրետ ՀԱԿ-ի դեպքում ՀԱԿ-ն ասում ա "ժողովուրդը չի ընդունում այս իշխանություններին և պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ ու ձևավորել օրինական՝ լեգիտիմ իշխանություն" … դու դեմ ե՞ս սրան Տրիբուն ջան… քեզ արտահերթ ընտրությունները (ազատ արդար և թափանցիկի մասին ա խոսքը) ձեռ չի տալի՞ս… դու կարծում ես օրինական իշխանություն ձևավորելու ուրիշ ձև կա՞… աշխարհ տեսած մարդ ես, բառիս բուն իմաստով, ո՞նց ես ուզում ժողովրդի ձենը տեղ հասնի…
Իշխանությունները ժողովդրի անունից անում են, իսկ ընդդիմությունը ժողովդրի անունից ասում է, որովհետև պարզ է, չի կարող անել (դե իշխանություն չունի): Գտնել երեք տարբերություն դեմագոգ իշխանությունների ու դեմագոգ ընդդիմության միջև:
Մեֆ փաստորեն առաջիկա ընտրությունները արդար ու թափանցիկ են լինելու: Վայ, ինչ լյավա՜... Մանրից հեսա Գարեգին Ազարյանի ՊՌ-ն էլ կանես, խորհրդարանն էլ կլինի լեգիտիմ խորհրդարան, որովհետև այս անգամ կընտրվեն որոշ լևոնականներ::))
Ապեր, մեկը ես թքած ունեմ արտահերթ ընտրությունների վրա, ու ինձ արտահերթ ընտրությունները ձեռ չեն տալիս, որովհետև մեր՝ հարկատուներիս հաշվին հավայի ծախսեր են: Ինձ այնպիսի հերթական ընտրություններ էլ պետք չեն, որտեղ միակ և երևելի ընդդիմությունը իմ անունից ինչ ասես տուֆտում ա, որ դառնա իշխանություն, բայց դե քանի որ տուֆտելով իշխանություն դառնալու շանսեր չունի, ապա չի դառնում ու շարունակում է իմ անունից տուֆտել: Ընդհանրապես ներկա իրավիճակում հաշվի առնելով բոլոր «թեկնածուներին», կարելի է ընտրությունները ջրել, մեկ ա ընտրություններին համարյա մարդ չի գնալու: Ավելի շուտ մի 4-5 հազար հոգի կգնան հավատը սրտներում, ու դողդոջուն ձեռքով կընտրեն «ապագա լեգիտիմ իշխանություններին»:))
իրականում երկու Լևոններն էլ կարող են ճիշտ լինել, որովհետև ՀԱԿ-ի արմատական լինել/չլինելը միայն իրենց դիրքորոշումից չի կախված…
Ուաու... էս նոր տեխնոլոգիա է: Եթե ՀԱԿ-ի անդամներից մեկը մի բան է ասում, ապա նա ճիշտ է, իսկ եթե մյուս անդամը հակասող բան է ասում ապա նա էլ է ճիշտ, բայց միևնույն է, նախորդն էլ է մնում ճիշտ:
«- Դուք բոլորդ միլիցիայի՞ց եք, ֆանտա՜ստիկա» («ԴեԺավյու»)
Ու կներես, եթե նույնիսկ ասենք ես տեսականորեն հավատում եմ երկխոսությանը, ո՞նց հավատամ էտ երկխոսության մասնակցին, որը սենց առանցքային հարցում կարա սենց բլթոց իրան թույլ տա: Ինչո՞վ ա վերջին հաշվով Զուրաբյանն իրա բլթոցով տարբերվում Գալուստից իրա բլթոցներով:
Երկար բարակ խոսելու, էդ թվում գրառմանդ արձագանքելու զայլա չկա, ուղղակի էս մի բանը դնեմ.
Արմատակա՞ն է Կոնգրեսը, թե ոչ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը կոալիցիայի հետ հինգերորդ ռաունդի հանդիպումից հետո, օգոստոսի 23-ին հայտարարել էր, թե Կոնգրեսն արմատական ընդդիմություն երբեք չի եղել, այլ եղել է արմատական փոփոխությունների կողմնակից:
Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այդ թեմային, որը մամուլում եւ սոցցանցերում բավական բուռն քննարկումների տեղիք էր տվել, Լեւոն Զուրաբյանն ասել է հարցի վերաբերյալ իր անձնական պատկերացումը: Նրա խոսքով, ըստ իր պատկերացման, աշխարհում ռադիկալ ընդդիմություն է համարվում այն ընդդիմությունը, որը զենքով պայքարում է իշխանության դեմ: Լեւոն Զուրաբյանը բերել է թալիբանի օրինակը: “Եթե դա նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, ապա մենք արմատական չենք”, ասել է Զուրաբյանը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ եզրույթի վերաբերյալ ինչ որ առիթով խոսել է նաեւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հայտարարել էր. “…Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել”:
Լեւոն Զուրաբյանն ասում է, որ եթե դա նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, ուրեմն այո` Կոնգրեսը արմատական ընդդիմություն է եւ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել լեգիտիմ իշխանություն:
Աղբյուր՝ Լրագիր (http://www.lragir.am/armsrc/country-lrahos52245.html)
Իսկ թե ով ինչքան է խոսքերից կամ ուրիշ բաներից կախվում՝ իր անձնական գործն է: Բարի՛ քննարկումներ:
4-րդ... չէ, ավելի շուտ 3-րդ դասարանի մակարդակի կռուտիտ... ավելի լավ էր ընդհանրապես չարձագանքեր, քան մի անգամ էլ սենց «բլթացներ»։
Երբ որ պատասխանում էր կոնկրետ տրված հարցին, թող սկզբից ճշտեր, թե ինչ «իմաստով» են հարցնում, հետո նոր պատասխաներ, թե չէ ընկել մանկամսուրային մտածելակերպի՝ «ապէ, ես քեզ որ ասի համբալ, ի նկատի ունեի՝ էն ուժեղ, դուխով թասիբով տղեքին էլի....» կարգի հիմարություններ են դուրս տալիս։
Ինձ միշտ թվացել էր, թե խելքը գլխին տղա ա։

Լավ էլի, Դավ :))
Էնքան որ մի բանի կպնեք: Մարդը շատ հասկանալի ու նորմալ ասել ա, թե ինքը ինչ ա հասկանում արմատական ընդդիմություն ասելով ու շատ նորմալ ու հասկանալի բացատրել, թե ինչի ա իրա ասածը տարբերվում Տեր-Պետրոսյանի ասածից... ի դեպ... իմ կարծիքով լրիվ անտեղի, որտև կարծում եմ, որ յուրաքանչյուր մտածող մարդ առանց իրա բացատրության էլ իրա էս ասածը կհասկանար... ուրիշ հարց, որ ոմանց խոսելու նյութ ա պետք՝ ստացել են :))

Բա մի երկու տեղ վերև գրել էիր, որ էդ մարդը բլթցրել է։ Հիմա պարզվում է, «շատ նորմալ, հասկանալի… »։ Աչքիս պիտի ներողություն խնդրես Զուրաբյանից։ Մեկ էլ Տեր–Պետրոսյանին (մնացածներին չհաշված) է պետք բացատրել, որ արմատական ընդդիմությունը էդի էն չի, ինչը ինքը պատկերացնում է։
Չնայած էս սաղ ջհանդամ։ Ջրբաժանի՞ց ինչ կա։ Կարող ա՞ սեպտեմբերին պայքարը մտնի վճռական փուլ։

Արա, դե վերջն ենք էլի մենք, վերջը :))
Ապեր, հատուկ քո համար նորից կրկնեմ. Զուրաբյանը բլթցրել ա: Իմ կարծիքով բլթցրել ա: Որտև իմ համար արմատական ընդդիմությունը զենքը ձեռին ընդդիմությունը չի: Բայց էդ չի նշանակում, որ պետք ա ինձ դոդի բախչեքը գցեի ու չհասկանայի, թե ինքն ինչ նկատի ունի:
Իսկ ջրբաժանի պահով ապեր... քեզ ի՞նչ:
Լավ էլի, Դավ :))
Էնքան որ մի բանի կպնեք: Մարդը շատ հասկանալի ու նորմալ ասել ա, թե ինքը ինչ ա հասկանում արմատական ընդդիմություն ասելով ու շատ նորմալ ու հասկանալի բացատրել, թե ինչի ա իրա ասածը տարբերվում Տեր-Պետրոսյանի ասածից... ի դեպ... իմ կարծիքով լրիվ անտեղի, որտև կարծում եմ, որ յուրաքանչյուր մտածող մարդ առանց իրա բացատրության էլ իրա էս ասածը կհասկանար...
Չէ էլի... :))
Ինձ համար էլ էր նորություն, որ արմատական ընդդիմութունը պիտի զենքը ձեռքին լինի։ Ու հեչ պատտադիր չի, որ յուրաքանչյուր մտածող անհատ կարողանա տարբերել «արմատական ընդդիմություն» եզրույթի տարբեր դրսևորումները, ու հատկապես այն, թե ինչ ա ի նկատի ունեցել ինքը։
ուրիշ հարց, որ ոմանց խոսելու նյութ ա պետք՝ ստացել են :))
Պահ, թե չէ չէս ուզում որ խոսեն էլի... :)) :))

Ուզում եմ, ինչի չեմ ուզում Դավ ջան: Բայց իմաստավորված: Թե չէ էս կարգի բաներից մի այլ կարգի հոգնել եմ...
Արա, դե վերջն ենք էլի մենք, վերջը :))
Ապեր, հատուկ քո համար նորից կրկնեմ. Զուրաբյանը բլթցրել ա: Իմ կարծիքով բլթցրել ա: Որտև իմ համար արմատական ընդդիմությունը զենքը ձեռին ընդդիմությունը չի: Բայց էդ չի նշանակում, որ պետք ա ինձ դոդի բախչեքը գցեի ու չհասկանայի, թե ինքն ինչ նկատի ունի:
Իսկ ջրբաժանի պահով ապեր... քեզ ի՞նչ:
Հեչ, պարզապես կուզեի իմանալ, գուցե նոր ստուգանաբություննե՞ր կան «ժրբաժան», «պայքար», «վճռական», «արմատական», «հաղթել» և այլ բառերի համար: Որ ինձ քաղաքական պրոցեսներից անջրպետված չզգամ էլի... թե չէ ինչքան կարելի է դիվան քշել::8
Իմիջայլոց, կոալիցիայի ջրբաժանային պատասխանը շատ հուզիչ էր՝
Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ: (http://tert.am/am/news/2011/08/26/coalition/)
«Դու ինչ չե՛ս սիրում, դու ինձ դավաճանու՛մ ես :noti» (ինչ-որ մի ապուշ սերիալից):
Հ.Գ. Չուկ ջան, քննարկում ենք ուժին, որ ուժը կենդանի մնա, դժգոհու՞մ ես: Իրականում ոչ թեմա կա, ոչ էլ ասելիք:
Հեչ, պարզապես կուզեի իմանալ, գուցե նոր ստուգանաբություննե՞ր կան «ժրբաժան», «պայքար», «վճռական», «արմատական», «հաղթել» և այլ բառերի համար: Որ ինձ քաղաքական պրոցեսներից անջրպետված չզգամ էլի... թե չէ ինչքան կարելի է դիվան քշել::8
Իմիջայլոց, կոալիցիայի ջրբաժանային պատասխանը շատ հուզիչ էր՝
«Դու ինչ չե՛ս սիրում, դու ինձ դավաճանու՛մ ես :noti» (ինչ-որ մի ապուշ սերիալից):
Հ.Գ. Չուկ ջան, քննարկում ենք ուժին, որ ուժը կենդանի մնա, դժգոհու՞մ ես: Իրականում ոչ թեմա կա, ոչ էլ ասելիք:
Ապեր, մի քննարկի, տեսնեմ կմեռնի՞ ;)
Իրականում դեռ շատ ես քննարկելու ու «քննարկելու», բայց լրիվ ուրիշ պատճառով:
Երկար բարակ խոսելու, էդ թվում գրառմանդ արձագանքելու զայլա չկա, ուղղակի էս մի բանը դնեմ.
Աղբյուր՝ Լրագիր (http://www.lragir.am/armsrc/country-lrahos52245.html)
Իսկ թե ով ինչքան է խոսքերից կամ ուրիշ բաներից կախվում՝ իր անձնական գործն է: Բարի՛ քննարկումներ:
Գալուստ Սահակյանը վերլուծեց Սերժի ՀՀԿ համագումարի վերջին բլթոցը ու բացատրեց թե ով ինչ ի նկատի ունի ու ինչը ոնց ա պետք հասկանալ: Մի ժամանակ էլ նույն ձևով Օսկանյանը օրը մեջ իրա ու Քոչարյանի բլթոցներին էր պատասխանում: Եթե էս ի նկատի ունեիք, ուրեմն սենց հասկացեք, էէէէն մեկը ի նատի ունեիք, էս մյուսը հասկացեք, իսկ եթե ոչ մեկն էլ ի նկատի չունեիք, ուրեմն թարգմանությունն էր սխալ: :D
Տաֆտալոգիա, դոմագոգիա, սոփեստություն ......
Ապեր, որ ասում եմ նույն զիբիլն են նեղանում ես: Իսկ «զայլա չկա»-ներով մանրից ՀԱԿ համակիր երիտասարդությունը ձգտում է նմանվել բազեներին: Այ էտ նույն ձևով էլ բազեները Սերժին ու ՀՀԿ-ին են սիրում - նույքան անմնացորդ ու անձնուրաց, առանց որևէ այլընտրանք ընդունելու, մեկ ու մեջ էլ հավայի քննդատելով Սերժ Ազատիչին (կամ Լևոն Հակոբիչին), որ դեմոկրատիայի ձև տան: Իրար արժանի երկխոսողներ: Իսկ ինձ ու իիմ նմաններին մնում ա միայն հանդես գալ կրկեսի հանդիսատեսի դերում, որտեղ գլխավոր ծաղրածուն սիամական երկվորիակ է:
Իսկ «զայլա չկա»-ներով մանրից ՀԱԿ համակիր երիտասարդությունը ձգտում է նմանվել բազեներին: Այ էտ նույն ձևով էլ բազեները Սերժին ու ՀՀԿ-ին են սիրում - նույքան անմնացորդ ու անձնուրաց, առանց որևէ այլընտրանք ընդունելու, մեկ ու մեջ էլ հավայի քննդատելով Սերժ Ազատիչին (կամ Լևոն Հակոբիչին), որ դեմոկրատիայի ձև տան: Իրար արժանի երկխոսողներ:
Ծափեր Տրիբուն, ծափե՜ր...
Ամոթ ա, ապեր:
Mephistopheles
26.08.2011, 22:28
Ժող, խի՞ եք կպել էդ արմատական/ոչ արմատականից… էտի 1000երորդական հարց ա… հայաստանի քաղաքական դաշտում քանի՞ հատ գործող ընդդիմություն կա որ որոշեք որն ա արմատական որը ոչ… էդ հասկացությունը հարաբերական ա…
ասեք ում հետ եք համեմատում ասեմ արմատական ա թե չէ… կարաք համեմատության համար բերեք ուրիշ երկրների ընդդիմություններին

հարցը էն չի, թե ինչ "սահմանման" տակ է մտնում, այլ այն է, որ նայած թե քամին որ կողմից է փչում /նախագահականից, ռուսաստանից,… արաբստանից… կարևոր չէ/ էն կողմից էլ թռվռում են:
էսքան անսկզբունք, սկի գեղամյանը չէր եղել…
Տրիբուն ջան, իրավունք վերապահելու հարցով (ժողովրդի անունից) իշխանությունն ու ՀԱԿ-ը լրիվ տարբեր իրավական հարթություններում են… իշխանությունները ժողովրդի անունից պարտքեր են վերցնում, որը հետո ժողովուրդն ա տալու, պատերազմներ են ուղղարկում որոնք ժողովուրդն ա ֆինանսավորում ու զոհվում մի խոսքով իրա ամեն քայլի համար ժողովուրդը վճարում ա…… ընդդիմության դեպքում ոչ, ընդդիմությունը միշտ էլ ասել ա ու ասում ա որ ժողովուրդը ուզում է էս կամ էն և փորձում ա դա ժողովրդի միջոցով պարտադրել իշխանությանը… կոնկրետ ՀԱԿ-ի դեպքում ՀԱԿ-ն ասում ա "ժողովուրդը չի ընդունում այս իշխանություններին և պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ ու ձևավորել օրինական՝ լեգիտիմ իշխանություն" … դու դեմ ե՞ս սրան Տրիբուն ջան… քեզ արտահերթ ընտրությունները (ազատ արդար և թափանցիկի մասին ա խոսքը) ձեռ չի տալի՞ս… դու կարծում ես օրինական իշխանություն ձևավորելու ուրիշ ձև կա՞… աշխարհ տեսած մարդ ես, բառիս բուն իմաստով, ո՞նց ես ուզում ժողովրդի ձենը տեղ հասնի…
Տրիբուն ջան, ստեղ իրավունքի հարց չկա, ստեղ կա քաղաքացիական դիրքորոշման հարց, որը ունենալ կամ չունենալն ա իրավունք, որը ոչ ոք չի վիճարկում… հիմա դու ունես քո դիրքորոշումը, նրանք իրենցը… դու իրանց ես քննադատում, նրանք քեզ… սրանից չես կարող բողոքել, կարաս պաշտպանես դիրքորոշումդ, իրանց վրա էլ ծիծաղես, բայց սխալ կլինի ասել "ոչ մեկը իրավունք չունի"կարգավիճակ կպցնի, որովհետև ունեն դու էլ ունես ու կպցնում ես… ու լավ ես անում
…ապեր, ո՞րդից գիտես որ երկխոսությունը խաբեություն ա… մի քանի "լուսավոր գլուխ վերլուծաբան" որոշել են որ էս սաղը ԱԺ-ի տեղերի համար ա, մենք էլ գլուխներս մտցրել ենք որ տենց ա ու սարքել ենք Կիկոսի մահը… ես առայժմ ոչ մի ապացույց չունեմ որ խաբեություն ա… կարող ա, բայց առայժմ ես հիմքեր չունեմ հավատալու… վերլուծաբաններին էլ հարգում եմ…
Ապեր, իշխանությունն էլ հենց նրա համար ա, որ ժողովրդի անունից պարքտեր վերցնի, ու ընդհանրապես գործի ժողովրդի անունից: Իսկ քո՞ դուրը ինչը չի գալիս: Տեսա՞ր ԱՄՆ պարտքը ուր հասավ ու քիչ էր մնում ինչի բերեր :D
Հիմա ենթադրենք ՀԱԿ-ը ժողովրդի անունից ուզում արտահերթ ընտրություններ: Ուզում ես կոնկրետ իմ կարծիքը՞ իմանալ արտահերթ ընտրությունների կամ այլ կերպ ասած իշխանափոխության մասին: Ես ուզում եմ արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն: :D
Ուզու՞մ ես իմանաս ինչի էտ դեպքում պալաժիտ արած ունեմ ՀԱԿ-ին իրա քաղաքական գործընթացով: Պռոստը կայֆ ա: :D Այ էս «պռոստը կայֆ»-ն էլ իմ քաղաքական դիրքորոշումն ա:
Մեֆ, մի քանի լուսավոր գլուխը, այդ թվում նաև իմ լուսապայծառ ու փայլաշատ գլուխը, երկխոսությունից շատ ավելի առաջ էին հանգել այն կարծիքին, որ ՀԱԿ-ը իրա դեմագոգիայով ու մուտիլովկայով լավագույն դեպքում ԱԺ տեղերի ա հասնելու, եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ ձգտում ա այլ, ավելի վեհ բաների: Դրա համար էլ լուսավոր գլուխները, ի տարբերություն մութ վաղ-միջնադարում մնացած գլուխների, հանգել են այն պարզագույն եզրակացության, որ «պալաժիտ արած ունեմ բոլոր քաղաքական ուժերին» մոտեցումը ամենա ազգանվեր մոտեցումն ա էս պահին, քանի որ իշխանություններին աջակցելու ցանկություն չունենք, բայց իշխանության պոտենցիալ այլընտրանք էլ ջանք ու եռանդ չի խնայում, որ ապացուցի, որ ինքն էլ ոչ մի բանով էտ իշխանություններից չի տարբերվում:
ապեր, եթե հայկական քաղաքական դաշտը լիներ ազնիվ, անարատ, մաքուր զուլալ քաղաքական դաշտ, ես կհասկանայի վիշտդ ու հիասթափությունդ… բայց անգամ դեմոկրատական երկրների ստանդարտներով էս "արմատական/ոչ արմատական" ընդդիմություն լինելու հարցը էն կատաստրոֆիկ անհամապատասխանությունը չի սենց շոկի մեջ ենք ընգել ու մեզ խաբված ենք զգում…
իրականում երկու Լևոններն էլ կարող են ճիշտ լինել, որովհետև ՀԱԿ-ի արմատական լինել/չլինելը միայն իրենց դիրքորոշումից չի կախված… օրինակ… ՀԱԿ-ը 2008-ից ասում էր երկխոսություն արտահերթ ընտրությունների շուրջ, որը բանկանաբար ենթադրում ա Սերժի հրաժարական… 2008-ին Սերժը լսել անգամ չեր ուզում էդ տարբերակը ու զբաղված էր ընդդիմությանը բերդերը լցնելով, ծեծելով… նույնիսկ ընդդիմության գոյությունը չէր ընդունում… էս պայմաններում ՀԱԿ-ը արմատական ա, որովհետև նման պահանջ էն ժամանակ որևէ քաղաքական ուժ չէր ներկայացնում, բացի ժառանգներից որոնք վսյո տակի մանդատները պահում էին… էս վիճակում ՀԱԿ-ը արմատական ա,( բայց իրականում էս տասակի պահանջը արմատական չի համարվում)… ժամանակի ընթացքում ՀԱԿ-ի դիրքորոշումը շատ-շատերին դուր չեկավ, ասենք Ժիրայր Սեֆիլյանին ու մի շարք այլ քաղգործիչների, որոնք համարեցին որ բանակցելը սխալ ա պետք ա գնալ պրեսսինգի, սրա համեմատ ՀԱԿ-ի դիրքորոշումն արդեն այնքան էլ արմատական չի, Ժիրոն ստեղծեց ավելի արմատական բևեռ ու ՀԱԿ-ը ըստ էության շարժվեց կենտրոն… արաբական գարուններից հետո, հայկական տնտեսական ձմեռից հետո, միջազգային հանրության վերաբերմունքը ավտորիտար երկրների նկատմամբ փոխվելուց հետո, մեր իշխանությունները հասկացան որ վսյո տակի չի լինում ու սկսեցին զիջել ու արաբական աշխարհի ֆոնի վրա ՀԱԿ-ը համարվեց կառուցողական ընդդիմություն… տենց չի՞…
էսօր իրանք երկխոսում են էն հարցերի շուրջ որոնք հնչեցվել են 2008-ին ՀԱԿ-ի կողմից… կհամաձայնվեն արտահերթ ընտրությունների շուրջ ՀԱԿ-ը կլինի կառուցողական ընդդիմություն… չեն համաձայնվի կդառնա արմատական… իսկ եթե ԱԺ-ի մի քանի աթոռով կհամարեն իրենց միսսիան ավատված՝ կլինեն G7… ու էսի իրանք մեզնից լավ գիտեն
…եթե համաձայն չես հետս, ասա խի…
Ասա խի, ասա խի .....
չեմ ասի ... չեմ ասի .... :D
Մեֆ, Չուկը զայլա չունի, իսկ դու զայլա ես տանում: :P
Ընգեր, ի՞նչ ա նշանակում «կառուցողական ընդդիմություն»: Էս հիմա արմատական ա, թե՞ արմատական չի :D ՄԻ հատ պետք ա Զորբայանից հարցնել: Հեսա ԼՏՊ հացին վայիս ա ըլնելու շուտով` տարբեր տեսակի տերմիններին իրա բացատրությունները տալով:
Լավ խոսքի ինքը իրանով կառուցողական ա: Շատ բարի: Խոսքի տենց կառուցողական ընդդիմություններ, որոնք վեշնի նախագահի հրաժարական են «պահանջել», ՀԱԿ-ի պահանջածի պես, լիքը ունեցել ենք: Ինչի՞ վրա ես տնեց զարմացել ու ուրախացել: Եվս մեկ կառուցողականի ստեղծմա՞ն: Կարո՞ղ ա, որ շատ լինեն էս կառուցողականները, միասին մի հատ մեծ ու սիրուն բան կառուցեն: Կամ ասենք, մալադեց ՀԱԿ-ին, կառուցողական ընդդիմություն համարվեց արաբական աշխարհի ֆոնի վրա, ընգեր ջան, դրանից խոսքի քեզ ու ինձ ի՞նչ: Հայաստանը դարձավ սահմանադրական երկիր ու ավազակապետությունը քանդվե՞ց:
Կարանք ՀԱԿ-ին շնորհավորենք կառուցողական կոչումը ստանալու կապակցության, հաջողություն մաղթենք հետագա երկխոսություններում, ու ասենք բարի ճանապարհ, կամ ավելի շուտ «ս...իրդ քաշի ըստուց, հընգեր»:
Ժող, խի՞ եք կպել էդ արմատական/ոչ արմատականից… էտի 1000երորդական հարց ա… հայաստանի քաղաքական դաշտում քանի՞ հատ գործող ընդդիմություն կա որ որոշեք որն ա արմատական որը ոչ… էդ հասկացությունը հարաբերական ա…
ասեք ում հետ եք համեմատում ասեմ արմատական ա թե չէ… կարաք համեմատության համար բերեք ուրիշ երկրների ընդդիմություններին
Ապեր, մենք չենք համեմատում, համեմատությունն արդեն արված ա - թալիբանի: :D
Ծափեր Տրիբուն, ծափե՜ր...
Ամոթ ա, ապեր:
Ամոթը խանութում ա, որ տկլոր հավ են ծախում:
Մի նեղացի, բայց դու պատվով կրում ես ՀԱԿ-ի բազե կոչումը, կարաս կամ հպարտանաս դրանով, կամ էլ սրտիդ մոտիկ ուրիշ ճնջուղ ընտրես: :P
Ժող, խի՞ եք կպել էդ արմատական/ոչ արմատականից…
Որտև էդ մարդկանց խոսելու բան ա պետք, Մեֆ ջան: Ինչ-որ բան ա պետք, որ կախվեն: Որևէ լեզվի սայթաքում կամ վատ ձևակերպված միտք, որևէ սխալ միտք, որևէ սխալ քայլը հրաշալի առիթ են իրանց համար ոգևորվելու ու թափ առած «քլնգելու»: Էդ մարդկանց խասյաթն ա: Երեք տարի առաջ էլ նույն ոգևորությամբ ճիշտ հակառակը, նույն էդ ուժի ամեն ինչը պաշտպանում ու հերոսացնում էին: Գնացովի եկովի, ոչ հաստատուն մարդիկ են, ովքեր հիմա չեն խորշում իրանց ընկերներին նույնացնել բազեների հետ: Զզվելի ա: Բայց դե ինչ արած, իրանց ընտրությունն ա:
Mephistopheles
26.08.2011, 22:48
հարցը էն չի, թե ինչ "սահմանման" տակ է մտնում, այլ այն է, որ նայած թե քամին որ կողմից է փչում /նախագահականից, ռուսաստանից,… արաբստանից… կարևոր չէ/ էն կողմից էլ թռվռում են:
էսքան անսկզբունք, սկի գեղամյանը չէր եղել…
կակ ռազ հարցը հենց էտ ա… տենց ըլնի ես էլ բոյով տղա եմ … եթե գաճաճ մեկի հետ համեմատես…

Փաստորեն, եթե ՀԱԿ-ը սև կղանքի հետ համեմատած կառշնվի ա, դու դրանից գոհ ես:
Որտև էդ մարդկանց խոսելու բան ա պետք, Մեֆ ջան: Ինչ-որ բան ա պետք, որ կախվեն: Որևէ լեզվի սայթաքում կամ վատ ձևակերպված միտք, որևէ սխալ միտք, որևէ սխալ քայլը հրաշալի առիթ են իրանց համար ոգևորվելու ու թափ առած «քլնգելու»: Էդ մարդկանց խասյաթն ա: Երեք տարի առաջ էլ նույն ոգևորությամբ ճիշտ հակառակը, նույն էդ ուժի ամեն ինչը պաշտպանում ու հերոսացնում էին: Գնացովի եկովի, ոչ հաստատուն մարդիկ են, ովքեր հիմա չեն խորշում իրանց ընկերներին նույնացնել բազեների հետ: Զզվելի ա: Բայց դե ինչ արած, իրանց ընտրությունն ա:
Ապեր, ինչ անենք, ՀԱԿ-ը համայն հայությանը հայտնի բաներից խոսում ա 83 էջով, իշխանությունները հավայի էջերին պատասխանում են նույնքան հավայի 130 էջով, հավայի ելույթները ուղեկցվում են հավայի հակաելույթներով, Համաժողովրդական ֆորումներ են ստեղծվում, որոնք միաձայն քվերակում են երկխոսության ու տրնգիի օգտին, մենք էլ էտքան հավայի ջուր ծեծոցիի մեջ մի հատ ուրախանալու բան ենք գտնում: Որ Գալուստը բլթցնի, իրան էլ կքլնգենք, մեր համար տարբերություն չկա:

Ես քո հետ երկխոսությունս համարում եմ առկախված:
Mephistopheles
26.08.2011, 23:04
Փաստորեն, եթե ՀԱԿ-ը սև կղանքի հետ համեմատած կառշնվի ա, դու դրանից գոհ ես:
…սև կղանքին ցույց տուր կասեմ ինչ գույն ա ՀԱԿ-ը…
…փաստորեն դու գերադասում ես սովից մեռնես քան թե քո չսիրած ճաշն ուտես …
Չուկ, անկախ քո թռչունի տեսակից, դու մեկա իմ ընկերն ես :D Էտ Մեֆի սիրած քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի: Ու ասեցի, բազեն դուրդ չի գալիս, կարաս ավելի վեհ թռչուն ընտրես: Բայց ես պիտի անկեղծ քեզ ասեմ, որ ինձ սարսափելի անհանգստացնում ա քո նման տղու անմնացորդ նվիրվածությունը ինչ-որ քաղաքական ուժին, ուզում ա ՀԱԿ-ը լինի ուզում ա ՃՎԶ-ն:
Իսկ զզվել պետք ա ոչ թե իրարից, այլ նրանից որոնք կարող ա պատճառ հանդիսանան, որ ես ու դու իրարից զզվենք :D
Ես քո հետ երկխոսությունս համարում եմ առկախված:
Խի՞, մարդ եմ բռնել բաց չեմ թղնու՞մ:
Չուկ, անկախ քո թռչունի տեսակից, դու մեկա իմ ընկերն ես :D Էտ Մեֆի սիրած քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի: Ու ասեցի, բազեն դուրդ չի գալիս, կարաս ավելի վեհ թռչուն ընտրես: Բայց ես պիտի անկեղծ քեզ ասեմ, որ ինձ սարսափելի անհանգստացնում ա քո նման տղու անմնացորդ նվիրվածությունը ինչ-որ քաղաքական ուժին, ուզում ա ՀԱԿ-ը լինի ուզում ա ՃՎԶ-ն:
Իսկ զզվել պետք ա ոչ թե իրարից, այլ նրանից որոնք կարող ա պատճառ հանդիսանան, որ ես ու դու իրարից զզվենք :D
Տրիբուն, ինչպես արդեն ասել եմ, իմ՝ քո հետ երկխոսությունն առկախված է:
Այսուհանդերձ ասեմ: Բնական է, անկախ քո ցանկացած տաֆտալոգիկ համեմատությունից մեր ընկերության հետ դա կապ չունի: Այսուհանդերձ հստակեցնեմ, որ էն, ինչը դու «անմնացորդ նվիրվածություն» ես անվանում, իրականում կոչվում ա գաղափարական ամուր հենք, որը, ինչպես ցավով համոզվել եմ, դու ևս չես ընկալում, որովհետև ինչպես ժամանակի ընթացքում պարզել եմ, դու պահի տակ ոգևորվող, պահի տակ հիասթափվող, իրական գաղափարական ամուր հենք չունեցող տեսակից ես, ինչն ինձ ավելի խիստ ա անհանգստացնում, քան քեզ՝ քո իմ մասին կազմած կարծիքը: Անհանգստացնում ա, որովհետև քո նման մարդու պոտենցիալը գաղափարական ամուր հենքի դեպքում անգնահատելի կլիներ ու հիմա, փաստորեն, կորում ա երկար-բարակ, բայց իրականում դատարկ գրառումների թոհուբոհում: Հասկացի՛ր վերջապես, որ պետք ա խորամուխ լինել, ոչ թե պահի տրամադրությամբ դատել: Հասկացիր, որ միանշակությունների աշխարհում չենք ապրում: Ես պատահական չգրեցի, որ դու երեք տարի առաջ նույն կերպ պաշտպանում էիր այս ուժին: Այո՛, էն ժամանակ էլ հանկարծ մեկը փորձվեր թարս բան ասեր Լևոնի կամ համաժողովրդական շարժման հասցեին, նույն ջանասիրությամբ «կքլնգեիր» էդ մարդուն: Էն ժամանակ հիանում էի, կարծելով թե զուտ գաղափարական է... է՜խ, ինչքա՜ն էի սխալվում... ափսո՜ս...
…սև կղանքին ցույց տուր կասեմ ինչ գույն ա ՀԱԿ-ը…
Թալիբան, որ շատ հեռու չգնանք: :P Համ էլ ՀԱԿ-ի տերմինաբանությանը մետ լինենք:
…փաստորեն դու գերադասում ես սովից մեռնես քան թե քո չսիրած ճաշն ուտես …
Շատ սխալվում ես, կղանք ընդունելուց հրաժարվելը, անկախ կղանքի գույնից, դեռ չի նշանակում, որ ես հացադուլ եմ հայտարարում:
Ու վերջին հաշվով, եթե ինչ որ ժամանակ էլ ուտելու բան չկա, կարելի ա մի քիչ էլ սոված մնալ, բան չի լինի: Յանիմ որ չորս տարի ա կառշնվի կղանքի ենք նայում՝ սևի իշխանության պարագայում, դրանից փորներս կշտանու՞մ ա: Իտոգում էլ հիմա երկու գույնն էլ բերել դրենք են իրար կողք, որ նմանությունները սաղիս աչքը ծակեն:
Տրիբուն, ինչպես արդեն ասել եմ, իմ՝ քո հետ երկխոսությունն առկախված է:
Այսուհանդերձ ասեմ: Բնական է, անկախ քո ցանկացած տաֆտալոգիկ համեմատությունից մեր ընկերության հետ դա կապ չունի: Այսուհանդերձ հստակեցնեմ, որ էն, ինչը դու «անմնացորդ նվիրվածություն» ես անվանում, իրականում կոչվում ա գաղափարական ամուր հենք, որը, ինչպես ցավով համոզվել եմ, դու ևս չես ընկալում, որովհետև ինչպես ժամանակի ընթացքում պարզել եմ, դու պահի տակ ոգևորվող, պահի տակ հիասթափվող, իրական գաղափարական ամուր հենք չունեցող տեսակից ես, ինչն ինձ ավելի խիստ ա անհանգստացնում, քան քեզ՝ քո իմ մասին կազմած կարծիքը: Անհանգստացնում ա, որովհետև քո նման մարդու պոտենցիալը գաղափարական ամուր հենքի դեպքում անգնահատելի կլիներ ու հիմա, փաստորեն, կորում ա երկար-բարակ, բայց իրականում դատարկ գրառումների թոհուբոհում: Հասկացի՛ր վերջապես, որ պետք ա խորամուխ լինել, ոչ թե պահի տրամադրությամբ դատել:
Ապեր, ուրեմն քո էտ գովերգած ամուր գաղափարական հենքով, կոմունիստները մի քանի միլիոն մարդու գլուխ կերան, քանի որ իրենք էլ կարծում, որ բացի կոմունիստներից այլ գաղափարական հենքեր չեն կարող լինել, ու բոլոր մնացածները, որոնք ոչ կոմունիստ են, ամուր գաղափարական հենք չունեցող տեսակից են:
Իսկ ես, ի տարբերություն որոշ ամուր գաղափարական հենքերի, դինամիկ փոփոխվող աշխարհում ու հարաբերություններում, նախընտրում եմ համապատասխանեցնել գաղափարախոսությունս ընթացիկ գորխընթացների հետ, այլ ոչ թե անմնացորդ կապված մնալ մի ուժի հետ, որին պաշտպանել եմ, բայց որն իր գործողություններով ապացուցել է իր իմպոտենտությունը, լավագույն դեպքում, իսկ մարմնավաճառությունը, վատագույն դեպքում:
Հասկացիր, որ միանշակությունների աշխարհում չենք ապրում: Ես պատահական չգրեցի, որ դու երեք տարի առաջ նույն կերպ պաշտպանում էիր այս ուժին: Այո՛, էն ժամանակ էլ հանկարծ մեկը փորձվեր թարս բան ասեր Լևոնի կամ համաժողովրդական շարժման հասցեին, նույն ջանասիրությամբ «կքլնգեիր» էդ մարդուն: Էն ժամանակ հիանում էի, կարծելով թե զուտ գաղափարական է... է՜խ, ինչքա՜ն էի սխալվում... ափսո՜ս...
Սոփեստությամբ ես զբաղված եղբայր: դու շատ լավ գիտես, որ ես արդեն երեք տարի ա ասում ու կրկնում եմ նույն բանը - ՀԱԿ-ը բացի ԱԺ մի քանի տեղից ոչինչի չի հասնելու, քանի որ վերածվել ա հայկական դասական կուսակցության իրա բոլոր թերություններով: Մի քանի ավել մարդով միտինգ անելը, դեռ ոչինչ չի նշանակում:
Կարող եմ մենակ մի սխալ ընդունել, որ վերջին մարտի մեկին մի պահ մտածեցի, որ կարող ա սխալվել եմ, ու կարող ա իրոք ՀԱԿ-ը մի բան անի: Բայց չէ, ՀԱԿ-ը մի անգամ ևս, ու շատ ավելի հզոր ձևով ինձ համոզեց, որ ոչ մի բանով չի տարբերվում մնացած հավայի ուժերից: Կան որոշ ձևական տարբերություններ, տրնգի, քաղբանտարկյալ, երկխոսություն - բայց էությունը բացարձակապես նույնն է: Նույն կերպ էլ լինելու է ՀԱԿ-ի մուտքը ԱԺ, ձևը բավականին սիրուն ա լինելու, հնարավոր ա արտահերթ ձևով, բայց էությունը մնալու ա նույնը:
Ապեր, ուրեմն քո էտ գովերգած ամուր գաղափարական հենքով, կոմունիստները մի քանի միլիոն մարդու գլուխ կերան, քանի որ իրենք էլ կարծում, որ բացի կոմունիստներից այլ գաղափարական հենքեր չեն կարող լինել, ու բոլոր մնացածները, որոնք ոչ կոմունիստ են, ամուր գաղափարական հենք չունեցող տեսակից են:
Իսկ ես, ի տարբերություն որոշ ամուր գաղափարական հենքերի, դինամիկ փոփոխվող աշխարհում ու հարաբերություններում, նախընտրում եմ համապատասխանեցնել գաղափարախոսությունս ընթացիկ գորխընթացների հետ, այլ ոչ թե անմնացորդ կապված մնալ մի ուժի հետ, որին պաշտպանել եմ, բայց որն իր գործողություններով ապացուցել է իր իմպոտենտությունը, լավագույն դեպքում, իսկ մարմնավաճառությունը, վատագույն դեպքում:
Ցավում եմ, Տրիբուն ձյա, սակայն քո գրառումը ամենաչնչին առնչություն անգամ չուներ իմ գրառման հետ:
1. Իմ գրառումը ոչ մի կերպ չէր հուշում, որ գաղափարական հենքը 1-ն է, մի տեսակի ու դրանից բացի ոչինչ չկա,
2. Իմ գրառումը ոչ մի կերպ չէր հուշում, որ գաղափարական հենքը չի կարող տրանսֆորմացիաների ենթարկվել:
Սակայն, եթե գաղափարական հենքը մի վայրկյանում պտտվում է 180 աստիճանով, դա նշանակում է, որ այդ հենքն ամուր չէր: Ավելին ասեմ, ճիշտ է, այդ 180 աստիճանով շրջվելը սովորաբար վատ է, ցույց է տալիս տիրոջ ոչ հաստատուն բնավորությունը, բայց ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ հակառակը, դա դրական բան է:
Ու նորից կկրկնեմ նախորդ գրառմանս մեջ գրածը, այս անգամ նշելով թավով.
Հասկացի՛ր վերջապես, որ պետք ա խորամուխ լինել, ոչ թե պահի տրամադրությամբ դատել: Հասկացիր, որ միանշակությունների աշխարհում չենք ապրում:
Այս անգամ ես այս տողերը քեզ հղում եմ՝ իմ գրառման մեկնանաբանությանդ համատեքստում, որովհետև դու նորից խորամուխ չեղար, պահի տակ դատեցիր, ու միանշանակ դիտարկեցիր:

Եթե 15 կետերը մի վարկյանում դառնում են 3, նման հզոր ու միակ քաղաքական ուժի մոտ, իսկ սպասվելիք ու գրեթե հայտարարված ջրբաժանը հետաձգվում է, էլի մի վարկյանում ու մի ելույթով, ապա կներես ապեր, ես ինձ իրավունք եմ վերապահում 360 ստճանով էլ փոխել դիրքորոշումս էտ քաղաքական ուժի նկատմամբ, ու լավ եմ անում: Իմ հեղհեղուկ գաղափարական հենքից գոնե ոչ մեկը չի տուժում, իսկ ՀԱԿ-ի գործողություններից մի քանի սերունդ ա տուժելու:
Սոփեստությամբ ես զբաղված եղբայր: դու շատ լավ գիտես, որ ես արդեն երեք տարի ա ասում ու կրկնում եմ նույն բանը - ՀԱԿ-ը բացի ԱԺ մի քանի տեղից ոչինչի չի հասնելու, քանի որ վերածվել ա հայկական դասական կուսակցության իրա բոլոր թերություններով: Մի քանի ավել մարդով միտինգ անելը, դեռ ոչինչ չի նշանակում:
Կարող եմ մենակ մի սխալ ընդունել, որ վերջին մարտի մեկին մի պահ մտածեցի, որ կարող ա սխալվել եմ, ու կարող ա իրոք ՀԱԿ-ը մի բան անի: Բայց չէ, ՀԱԿ-ը մի անգամ ևս, ու շատ ավելի հզոր ձևով ինձ համոզեց, որ ոչ մի բանով չի տարբերվում մնացած հավայի ուժերից: Կան որոշ ձևական տարբերություններ, տրնգի, քաղբանտարկյալ, երկխոսություն - բայց էությունը բացարձակապես նույնն է: Նույն կերպ էլ լինելու է ՀԱԿ-ի մուտքը ԱԺ, ձևը բավականին սիրուն ա լինելու, հնարավոր ա արտահերթ ձևով, բայց էությունը մնալու ա նույնը:
Ինձ հրաշալի հայտնի է քո «անսխլականության սինդրոմը»: Ես գրում էի մինչև 2008-ի մարտի 1-ի մասին ու կարծում եմ, որ դու գիտես այդ մասին: Իսկ դու անսխալական չես, ավելին, քո քաղաքական վերլուծությունները որպես կանոն սխալ են, իսկ քո այդ ԱԺ-ի մասին թեզը մի բոլ ձանձրացրել ա:
Ցավում եմ, Տրիբուն ձյա, սակայն քո գրառումը ամենաչնչին առնչություն անգամ չուներ իմ գրառման հետ:
1. Իմ գրառումը ոչ մի կերպ չէր հուշում, որ գաղափարական հենքը 1-ն է, մի տեսակի ու դրանից բացի ոչինչ չկա,
2. Իմ գրառումը ոչ մի կերպ չէր հուշում, որ գաղափարական հենքը չի կարող տրանսֆորմացիաների ենթարկվել:
Սակայն, եթե գաղափարական հենքը մի վայրկյանում պտտվում է 180 աստիճանով, դա նշանակում է, որ այդ հենքն ամուր չէր: Ավելին ասեմ, ճիշտ է, այդ 180 աստիճանով շրջվելը սովորաբար վատ է, ցույց է տալիս տիրոջ ոչ հաստատուն բնավորությունը, բայց ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ հակառակը, դա դրական բան է:
Ու նորից կկրկնեմ նախորդ գրառմանս մեջ գրածը, այս անգամ նշելով թավով.
Հասկացի՛ր վերջապես, որ պետք ա խորամուխ լինել, ոչ թե պահի տրամադրությամբ դատել: Հասկացիր, որ միանշակությունների աշխարհում չենք ապրում:
Այս անգամ ես այս տողերը քեզ հղում եմ՝ իմ գրառման մեկնանաբանությանդ համատեքստում, որովհետև դու նորից խորամուխ չեղար, պահի տակ դատեցիր, ու միանշանակ դիտարկեցիր:
Եթե 15 կետերը մի վարկյանում դառնում են 3, նման հզոր ու միակ քաղաքական ուժի մոտ, իսկ սպասվելիք ու գրեթե հայտարարված ջրբաժանը հետաձգվում է, էլի մի վարկյանում ու մի ելույթով, ապա կներես ապեր, ես ինձ իրավունք եմ վերապահում 360 ստճանով էլ փոխել դիրքորոշումս էտ քաղաքական ուժի նկատմամբ, ու լավ եմ անում: Իմ հեղհեղուկ գաղափարական հենքից գոնե ոչ մեկը չի տուժում, իսկ ՀԱԿ-ի գործողություններից մի քանի սերունդ ա տուժելու:
Ապեր, իսկ եթե դու տենց ընդունակ ես խորամուխ լինել, ապա խորամուխ եղիր ավելի գլոբալ հարցերի մեջ, ոչ թե մեկ կամ երկու քաղբանտարկյալի բռնելու ու բաց թողնելուց քաղաքական գործընթաց սարքի: Եթե տենց խորը նայենք, ապա դուրս ա գալիս, որ մի հոգու բռնված լինելու պատճառով, ես պահին արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունները, որոնք պիտի տեղի ունենային երկխոսության արդյունքում, վտանգի տակ են դրված: Իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի փրկությունը արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունների մեջ ա: Դե ջոգի դեմագոգիայի մակարդակը - ՀՀ ապագան էս պահին կախված ա մի հոգու նախնական կալանքի տակ գտնվելուց: Խժժժալտ չի գալիս դրա վրա??
Mephistopheles
26.08.2011, 23:36
Ապեր, իշխանությունն էլ հենց նրա համար ա, որ ժողովրդի անունից պարքտեր վերցնի, ու ընդհանրապես գործի ժողովրդի անունից: Իսկ քո՞ դուրը ինչը չի գալիս: Տեսա՞ր ԱՄՆ պարտքը ուր հասավ ու քիչ էր մնում ինչի բերեր :D
Հիմա ենթադրենք ՀԱԿ-ը ժողովրդի անունից ուզում արտահերթ ընտրություններ: Ուզում ես կոնկրետ իմ կարծիքը՞ իմանալ արտահերթ ընտրությունների կամ այլ կերպ ասած իշխանափոխության մասին: Ես ուզում եմ արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն: :D
Ուզու՞մ ես իմանաս ինչի էտ դեպքում պալաժիտ արած ունեմ ՀԱԿ-ին իրա քաղաքական գործընթացով: Պռոստը կայֆ ա: :D Այ էս «պռոստը կայֆ»-ն էլ իմ քաղաքական դիրքորոշումն ա:
Մեֆ, մի քանի լուսավոր գլուխը, այդ թվում նաև իմ լուսապայծառ ու փայլաշատ գլուխը, երկխոսությունից շատ ավելի առաջ էին հանգել այն կարծիքին, որ ՀԱԿ-ը իրա դեմագոգիայով ու մուտիլովկայով լավագույն դեպքում ԱԺ տեղերի ա հասնելու, եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ ձգտում ա այլ, ավելի վեհ բաների: Դրա համար էլ լուսավոր գլուխները, ի տարբերություն մութ վաղ-միջնադարում մնացած գլուխների, հանգել են այն պարզագույն եզրակացության, որ «պալաժիտ արած ունեմ բոլոր քաղաքական ուժերին» մոտեցումը ամենա ազգանվեր մոտեցումն ա էս պահին, քանի որ իշխանություններին աջակցելու ցանկություն չունենք, բայց իշխանության պոտենցիալ այլընտրանք էլ ջանք ու եռանդ չի խնայում, որ ապացուցի, որ ինքն էլ ոչ մի բանով էտ իշխանություններից չի տարբերվում:
ես դրա հետ խնդիր չունեմ Տրիբուն ջան, բայց մի մոռացի որ ժողովրդի անունից պարտք վերցնողը 50%-ից ավել ձեն պտի ունենա ներմալ ընտրությունների արդյունքում…
ապեր, փաստորեն դուրս ա գալիս որ լուսավոր գլուխները հավաքվել են ու երկար ուսումնասիրություններից հետո հանգել են «պալաժիտ արած ունեմ բոլոր քաղաքական ուժերին»… ապեր ես մեծ հարցականի տակ եմ դնում իրանց վերլուծական կարողությունները… էտի նույնն ա որ գնաս բժշկի ու վրեդ թեսթեր անելուց հետո, սաղ անալիզներդ ստուգելուց հետո ասեն "ախպեր ջան, մենք քեզ ուղարկում ենք երրորդ մասի սնխչի Վարդուշ տոտայի մոտ, էս ա մեր բուժում"…
լուսավեր գլուխները կարող ա և "ճիշտ" վերլուծություն են արել, բայց հաստատ սխալ եզրակացության են եկել. ոչ թե «պալաժիտ արած ունեմ բոլոր քաղաքական ուժերին»-ն ա էդ դիրքորոշումը այլ «պալաժիտ արած ունեմ որ իմ վրա պալաժիտ են անում ու պտի անեն»… Հայաստանի ժամանակակից պատմությունը հենց դրա մասին ա ու չարժե գլուխ գովալ "պալաժիտ" անելու համար ու ինչ որ ուժերի վախացնել, որովհետև դրա հետևանքների զոհը "պալաժիտ" անողն ա լինելու… տենց եղել ա ու միշտ էլ լինելու ա …
Ընգեր, ի՞նչ ա նշանակում «կառուցողական ընդդիմություն»: Էս հիմա արմատական ա, թե՞ արմատական չի :D ՄԻ հատ պետք ա Զորբայանից հարցնել: Հեսա ԼՏՊ հացին վայիս ա ըլնելու շուտով` տարբեր տեսակի տերմիններին իրա բացատրությունները տալով:
Լավ խոսքի ինքը իրանով կառուցողական ա: Շատ բարի: Խոսքի տենց կառուցողական ընդդիմություններ, որոնք վեշնի նախագահի հրաժարական են «պահանջել», ՀԱԿ-ի պահանջածի պես, լիքը ունեցել ենք: Ինչի՞ վրա ես տնեց զարմացել ու ուրախացել: Եվս մեկ կառուցողականի ստեղծմա՞ն: Կարո՞ղ ա, որ շատ լինեն էս կառուցողականները, միասին մի հատ մեծ ու սիրուն բան կառուցեն: Կամ ասենք, մալադեց ՀԱԿ-ին, կառուցողական ընդդիմություն համարվեց արաբական աշխարհի ֆոնի վրա, ընգեր ջան, դրանից խոսքի քեզ ու ինձ ի՞նչ: Հայաստանը դարձավ սահմանադրական երկիր ու ավազակապետությունը քանդվե՞ց:
ապեր ես ոչ զարմացած եմ աչ վշտացած եմ ոչ էլ ուրախացել եմ… իմ համար սա 1000երորդական հարց ա … ես պարզ գրել եմ էն գրառման մեջ որին դու պատասխանել ես …
էսօր իրանք երկխոսում են էն հարցերի շուրջ որոնք հնչեցվել են 2008-ին ՀԱԿ-ի կողմից… կհամաձայնվեն արտահերթ ընտրությունների շուրջ ՀԱԿ-ը կլինի կառուցողական ընդդիմություն… չեն համաձայնվի կդառնա արմատական… իսկ եթե ԱԺ-ի մի քանի աթոռով կհամարեն իրենց միսսիան ավատված՝ կլինեն G7… ու էսի իրանք մեզնից լավ գիտեն
Կարանք ՀԱԿ-ին շնորհավորենք կառուցողական կոչումը ստանալու կապակցության, հաջողություն մաղթենք հետագա երկխոսություններում, ու ասենք բարի ճանապարհ, կամ ավելի շուտ «ս...իրդ քաշի ըստուց, հընգեր»:
ոչ մի բան էլ չեք կարա անեք ապեր… էսի արդեն հավվայի հոխորտանք էր ընգեր… դուք տենց բան կարանայիք անեիք Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահ չէր ըլնի, էս ԲՏ օլիգարխները էսքան հաբռգած չէին լինի… ոնց որ ասում են save it… ասող եք իշխանությանը ասեք, կամ ո՞վ ա ասելու…
Եթե 15 կետերը մի վարկյանում դառնում են 3, նման հզոր ու միակ քաղաքական ուժի մոտ, իսկ սպասվելիք ու գրեթե հայտարարված ջրբաժանը հետաձգվում է, էլի մի վարկյանում ու մի ելույթով, ապա կներես ապեր, ես ինձ իրավունք եմ վերապահում 360 ստճանով էլ փոխել դիրքորոշումս էտ քաղաքական ուժի նկատմամբ, ու լավ եմ անում: Իմ հեղհեղուկ գաղափարական հենքից գոնե ոչ մեկը չի տուժում, իսկ ՀԱԿ-ի գործողություններից մի քանի սերունդ ա տուժելու:
Մի կողմ թողնենք, որ 15 կետը 3 չի դառել, 15 կետերը դեռ կատարվելու են, ավելի ճիշտ՝ կոնցեպտը, ավելի ճիշտ օրինակարգ իշխանության հաստատումը, երկրում օրինականության վերականգնումը ու ՀԱԿ-ի ողջ գործունեությունը դրան ա ուղված: Բայց դա մի կողմ թողնենք: Նույն խոսակցությունը միլիոն անգամ տանելը ձանձրալի ա, ու եթե դու էդքան ազատ ժամանակ ունես ամեն անգամ դա կրկնելու, ապա ես՝ ոչ:
Անդրադառնամ երկրորդ մասին. իհարկե դու իրավունք ունես 360 չէ, 580 աստիճանով էլ շրջվես: Միայն թե եթե դու խորամուխ չես լինում պրոցեսներում ու պահի ազդեցությամբ շրջվում ես, դառնում ես իսկապես հեղհեղուկ գաղափարների կրող: Անշուշտ հնարավոր եմ համարում, որ հաշվի առել ես ու ես եմ սխալվում, բայց առայժմ իմ բոլոր դիտարկումները հակառակն են ցույց տալիս ու ես ունեմ իմ ուրույն կարծիքը:
Եվ եթե դու հանդգնում ես ինձ համեմատել երիտասարդների հետ, ովքեր աչքի են ընկնում գաղափարների բացակայությամբ և/կամ կարիերիստությամբ, ապա ես էլ ինձ լիարժեք իրավունք եմ տալիս արդեն փակագծերը բացած ասելու. լսի՛ր, Տրիբուն ձյա, ես քեզ շատ եմ հարգում, բայց արի խոստովանենք, դու էնքան էլ լավ չես հասկանում թե ինչ ա կատարվում ու շատ հեղհեղուկ ա քո գաղափարական հենքը: Ընդամենը էդքան բան: Մի նեղացիր:
Ինձ հրաշալի հայտնի է քո «անսխլականության սինդրոմը»: Ես գրում էի մինչև 2008-ի մարտի 1-ի մասին ու կարծում եմ, որ դու գիտես այդ մասին: Իսկ դու անսխալական չես, ավելին, քո քաղաքական վերլուծությունները որպես կանոն սխալ են, իսկ քո այդ ԱԺ-ի մասին թեզը մի բոլ ձանձրացրել ա:
Ապեր, ես էլ ձանձարցել եմ Լևոնի նույն բանի մասին ելույթները չորս տարի լսելուց, ու տարին իրեք անգամ այդպես էլ պարզ չդարձած պայքարի ռազմավարությունը փոխելուց - ղարաբաղ, արմատական, չարմատական, 15 կետ, 3 կետ, 83 էջ, քաղբանտրակյալ, կա, չկա, ջուր կա, չկա, տրնգիի աշխարհագրական դիրք, գազ, Հաագա, 100 կետ, գաղտնի երկխոսություն, թափանցիկ երկխոսություն, ուղիղ եթեր, չէ զապիսով եթեր, հարցազրույցով, կամ առանց հարցազրույցի, արտոնված, չարտոնված ............ Մի քիչ էլ դու ձանձրացի: Ինձանից ձանձրանալուց գոնե վնաս չկա, իսկ այ Լևոնի ու ՀԱԿ-ի տաֆտալոգիայից բոլորս ենք տուժելու:
Իսկ ԱԺ-ի մասին թեզը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը, Ազարյանի ականջը կանչի:
Mephistopheles
26.08.2011, 23:45
Եթե 15 կետերը մի վարկյանում դառնում են 3…
արտահերթ ընտրությունները 15-ը 0 կդարձնի Սերժն էլ կհրաժարվի… էտ ա նշանակում արտահերթ ընտրություններ… արտահերթ ընտրություններ նշանակում ա Սերժը պտի հրաժարական տա… նշանակում ա որ իշխանություններն ընդունում են իրանց վերջնական ձախողումը…
Բա գիտես խի են տենց վիզ դրած դեմ կանգնում…
ես ինձ իրավունք եմ վերապահում 360 ստճանով էլ փոխել դիրքորոշումս էտ քաղաքական ուժի նկատմամբ, ու լավ եմ անում: փաստորեն գալիս ես նույն դիրքորոշման…
«Գաղափարական հենք»՝ էտը խառաշո::think
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները` գաղափարական հենքի վրա (http://www.aysor.am/am/news/2011/08/12/vazgen-safaryan/)
Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի ներքաղաքական խնդիրներից և նշեց, որ սկսվել է ներքաղաքական զարգացումների ակտիվ փուլ, և ամեն կուսակցություն ցանականում է այս դաշտում իր ուժերը դասավորել:
Ըստ նրա, պետք է ձևավորել ձախ ուժերի դաշտ, դաշինք: «Փորձում ենք ձևավորել ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք, որն առավել ընդգրկուն կերպով կներկայացի ձախակենտրոն դաշտը»:
Բանախոսն ընդգծեց, որ կենտրոնից դեպի ձախ միտված ուժերի և Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ այժմ քննարկում են կատարվում և մինչև սեպտեմբեր կձևավորվի այն դաշտը, որտեղ այն ուժերը որոնք իրենց գտնում են սոցիալիստական դաշտում` կհամախմբվեն:
«Առաջիկա պառլամենտական ընտրութունները պետք է լինեն գաղափարական հենքի վրա ձևավորված դաշոտւմ»,- շեշտեց Առաջադիմական միացյալ կոմկուսի ղեկավարը:
Խոսելով վերջին շրջանում իշխանություն-ընդդիմություն երկխոսության շուրջ` նա նկատեց, որ դա «երկխոսություն է հանուն իշխանության»:
«Այս երկխոսությունը չի կարող լուրջ գործընթաց լինել ժողովրդի սոցիալ-տնտեսկան խնդիրների լուծման ուղղությամբ, որովհետև այնտեղ քննարկվող հարցերը հեռու են սոցիալական թեմաներից»,- նշեց նա:
Մի կողմ թողնենք, որ 15 կետը 3 չի դառել, 15 կետերը դեռ կատարվելու են, ավելի ճիշտ՝ կոնցեպտը, ավելի ճիշտ օրինակարգ իշխանության հաստատումը, երկրում օրինականության վերականգնումը ու ՀԱԿ-ի ողջ գործունեությունը դրան ա ուղված: Բայց դա մի կողմ թողնենք: Նույն խոսակցությունը միլիոն անգամ տանելը ձանձրալի ա, ու եթե դու էդքան ազատ ժամանակ ունես ամեն անգամ դա կրկնելու, ապա ես՝ ոչ:
Անդրադառնամ երկրորդ մասին. իհարկե դու իրավունք ունես 360 չէ, 580 աստիճանով էլ շրջվես: Միայն թե եթե դու խորամուխ չես լինում պրոցեսներում ու պահի ազդեցությամբ շրջվում ես, դառնում ես իսկապես հեղհեղուկ գաղափարների կրող: Անշուշտ հնարավոր եմ համարում, որ հաշվի առել ես ու ես եմ սխալվում, բայց առայժմ իմ բոլոր դիտարկումները հակառակն են ցույց տալիս ու ես ունեմ իմ ուրույն կարծիքը:
Եվ եթե դու հանդգնում ես ինձ համեմատել երիտասարդների հետ, ովքեր աչքի են ընկնում գաղափարների բացակայությամբ և/կամ կարիերիստությամբ, ապա ես էլ ինձ լիարժեք իրավունք եմ տալիս արդեն փակագծերը բացած ասելու. լսի՛ր, Տրիբուն ձյա, ես քեզ շատ եմ հարգում, բայց արի խոստովանենք, դու էնքան էլ լավ չես հասկանում թե ինչ ա կատարվում ու շատ հեղհեղուկ ա քո գաղափարական հենքը: Ընդամենը էդքան բան: Մի նեղացիր:
Ապեր, արի իմ հասկանալու ունակությունը քննարկման առարկա մի դարձրում: Ես իմ հասնականալու ունակությամբ կիսվում եմ Ակումբի մի քանի սահմանափակ թվով անդամների ու հնարավոր ա կողքից մի քանի կարդացողների հետ, ինձ շախմատ խաղացող Չերչիլի տեղ չեմ դրել, ու ակտիվ քաղաքական գործունեություն ծաբալելու ցանկություն էլ չունեմ:
Իսկ հարցերը խորությամբ ընկալելու սեփական ունակությունդ էլ մի գերագնհատատի:
Չեմ հիշում փիլիսոփայի անունը, ֆրանսիացի ու 18-րդ դարի, մի լավ բան ա ասել «այն միտքը, որը չի կարող արտահայտվել պարզ բառերով, ոչ մի արժեք չունի, ու պետք է դեն նետվի», կամ մոտավորեպս սենց մի բան: Այնպես որ, սպանեցիք ձեր շախմատներով, բարդ քաղաքականությամբ, որը միայն դուք եք հասկանում, ու շատ խորը խորիմաստությամբ ու գաղափարին մշատական հավատարմությամբ: Հավատա, դրանք իմ համար զրոյական արժեք ունեցող սոփեստություններ են, ու ոչ ավելին, արված մարդկանց կողմից, որոնք իրենց սիրած քաղաքական ուժի իմպոտենտությունը կարող են բացատրել միայն ուրիշների անհասկացողությանը հղումներ տալով:
արտահերթ ընտրությունները 15-ը 0 կդարձնի Սերժն էլ կհրաժարվի… էտ ա նշանակում արտահերթ ընտրություններ… արտահերթ ընտրություններ նշանակում ա Սերժը պտի հրաժարական տա… նշանակում ա որ իշխանություններն ընդունում են իրանց վերջնական ձախողումը…
Այո՛, բոլորս դեպի արտահերթ ընտրություննե՛ր: Իմիջայլոց, բա որ Սերժը չհրաժարվի...՞:8
ես դրա հետ խնդիր չունեմ Տրիբուն ջան, բայց մի մոռացի որ ժողովրդի անունից պարտք վերցնողը 50%-ից ավել ձեն պտի ունենա ներմալ ընտրությունների արդյունքում…
…
Մեֆ իմ իմանալով քո սիրած քաղաքական ուժն ա երկխոսում հիմա էտ պարտք վերցնողի հետ, ինձանից ի՞նչ ես ուզում: Կարող ա երկխոսությունը պարտքի մասին ա, կամ պակասացնում ա մեր պարտքը, կամ նոր պարտքեր վերցնելու ցանկությունը: Պետաական պարտքը շատ բարդ հարց ա լայն զանգվածների համար, մի քիչ իջի ու հասի շաքարավազի ու կաթնամթերքի վերջին թռիչքային թանկացումներին: Ես ինձ ավելի շատ ա հուզում:
Mephistopheles
26.08.2011, 23:56
Այո՛, բոլորս դեպի արտահերթ ընտրություննե՛ր: Իմիջայլոց, բա որ Սերժը չհրաժարվի...՞:8
դու որ պահանջես չի հրաժարվի… այսինքն ընդեղից որտեղից դու ես պահանջում, չի հրաժարվի … ինքն էլ պալաժիտ արած ունի տենց բաների վրա… ինքն էլ ա դուխով տղա…

Ապեր, սպասի, քաղբանտարկյալ ունենք, էլի, ես պահին մեկա սենց թե նենց չենք երկխոսում արտահերթ ընտրությունների մասին: Սերժի հրաժարականը հիմա կախված ա Ալիկ Սարգսյանի բարեհաճությունից - եթե տղուն բաց թողեց, կերխոսենք ու հրաժարական կտա, բաց չթողեց, չենք երկխոսի ու հրաժարական չի տա:

ճիշտ ա, բայց 83 կարդալուց հետո կհրաժարվի :D Բայց ասում են, Սերժը լավ կարդալ չի իմանում:
դու որ պահանջես չի հրաժարվի… այսինքն ընդեղից որտեղից դու ես պահանջում, չի հրաժարվի … ինքն էլ պալաժիտ արած ունի տենց բաների վրա… ինքն էլ ա դուխով տղա…
Իսկ մի հարց էլ, եթե կարելի է: Ասենք պահանջեցինք, Սերժը հրաժարական տվեց: Ու՞մ խորհուրդ կտաք ընտրել արտահերթ ընտրություններին և ինչու:
Mephistopheles
27.08.2011, 00:06
Մեֆ իմ իմանալով քո սիրած քաղաքական ուժն ա երկխոսում հիմա էտ պարտք վերցնողի հետ, ինձանից ի՞նչ ես ուզում: Կարող ա երկխոսությունը պարտքի մասին ա, կամ պակասացնում ա մեր պարտքը, կամ նոր պարտքեր վերցնելու ցանկությունը: Պետաական պարտքը շատ բարդ հարց ա լայն զանգվածների համար, մի քիչ իջի ու հասի շաքարավազի ու կաթնամթերքի վերջին թռիչքային թանկացումներին: Ես ինձ ավելի շատ ա հուզում:
քեզանից բան չեմ ուզում ապեր, ես քեզանից բան ուզել ե՞մ… երկխոսությունը նրա համար ա որ պարտք վերցնողը ժողովրդի մանդատն ունենա, թույլատվություն ունենա… ու էտի մենակ արդար ընտրությունների միջոցով ա հնարավոր… ուրիշ ձև մարդկային քաղաքակրթությունը չի գտել… շաքարի ու կաթնամթերքի գինն էլ վրեն…
Ապեր, արի իմ հասկանալու ունակությունը քննարկման առարկա մի դարձրում: Ես իմ հասնականալու ունակությամբ կիսվում եմ Ակումբի մի քանի սահմանափակ թվով անդամների ու հնարավոր ա կողքից մի քանի կարդացողների հետ, ինձ շախմատ խաղացող Չերչիլի տեղ չեմ դրել, ու ակտիվ քաղաքական գործունեություն ծաբալելու ցանկություն էլ չունեմ:
Ապեր, արի կլինի դեմագոգիա մի արա: Հիմա ասեմ դեմագոգիադ որն ա: Ուրեմն ես քո հասկանալու ունակություններին չէի կպել, քանի դեռ չէիր կպել իմ անձին, ինձ համեմատելով տարատեսակ բազեների հետ: Ու իմացիր, ինչքան ինձ կհամեմատես բազեների ու ուրիշ նման բաների հետ, ինչքան խոսակցությունը կբերես անձնական հարթություն, էնքան էլ ես կանեմ: Ու էդքանից հետո էլ դեմագոգիկ կերպով շուռ մի տուր հա, որ դու քո համար «խախանդ խաղում» էիր, փիս Չուկն եկավ ու քո ունակություններին կպավ: Տո՛ լավ արեց: Էլի ա անելու, բայց միայն որպես արձագանք, եթե նորից կանես: Պայմանավորվեցի՞նք:
Mephistopheles
27.08.2011, 00:08
Իսկ մի հարց էլ, եթե կարելի է: Ասենք պահանջեցինք, Սերժը հրաժարական տվեց: Ու՞մ խորհուրդ կտաք ընտրել արտահերթ ընտրություններին և ինչու:
շատ կա … Թևանյանին, կամ էլ ձեր տան դիվանին… Թևանյանը քո հոգուն ա մոտ, դիվանն էլ մարմնիդ… Վիշ please…
ապեր, փաստորեն դուրս ա գալիս որ լուսավոր գլուխները հավաքվել են ու երկար ուսումնասիրություններից հետո հանգել են «պալաժիտ արած ունեմ բոլոր քաղաքական ուժերին»… ապեր ես մեծ հարցականի տակ եմ դնում իրանց վերլուծական կարողությունները… էտի նույնն ա որ գնաս բժշկի ու վրեդ թեսթեր անելուց հետո, սաղ անալիզներդ ստուգելուց հետո ասեն "ախպեր ջան, մենք քեզ ուղարկում ենք երրորդ մասի սնխչի Վարդուշ տոտայի մոտ, էս ա մեր բուժում"…
լուսավեր գլուխները կարող ա և "ճիշտ" վերլուծություն են արել, բայց հաստատ սխալ եզրակացության են եկել. ոչ թե «պալաժիտ արած ունեմ բոլոր քաղաքական ուժերին»-ն ա էդ դիրքորոշումը այլ «պալաժիտ արած ունեմ որ իմ վրա պալաժիտ են անում ու պտի անեն»… Հայաստանի ժամանակակից պատմությունը հենց դրա մասին ա ու չարժե գլուխ գովալ "պալաժիտ" անելու համար ու ինչ որ ուժերի վախացնել, որովհետև դրա հետևանքների զոհը "պալաժիտ" անողն ա լինելու… տենց եղել ա ու միշտ էլ լինելու ա …
Ինչ վեհ ու խորիմաստ վերլուծություններ են, Մեֆ ջան: Մենակ դու ու Չուկը կարաք սենց խորությամբ ընկալեք քաղաքական գործընթացները:
Մտովդ երբեք չի անցե՞լ, որ Հայաստանի ժամանակակից պատմությունը կարա լինի նաև այլ բանի մասին. Որ ասենք քսան տարի հետո Հայաստանում շնչելու օդ ու խմելու մաքուր ջուր չի մնալու, քանի որ ազգովի լծված ենք անտառներ կտրելու ու քաղցրահամ ջրի աղբյուրները քամեջ անելու գործին: Կարող ա սաղս պիտի մի կուսակցության անդա՞մ լինենք` կանաչների: Կարող ա էս պահին նախագահի հրաժարականը պահանջոլւ տեղը պետք ա մի հատ մեծ միտին ագնել ու Խոսրովի անտառն ու Սևանը կրծքով պաշտպանել:
Ջոգի ինչքան հավայի, բայց գեղեցիկ բաներ կարելի ա գրել Հայաստանի ժամանակակից պատմության մասին:
Կարամ հեսա մի քանի հոգի արիացի կանչեմ, ու քեզ իրանց տեսակետը ներկայացնեն Հայաստանի ժամանակակից պատմության մասին, ու դու էտ ժամամնակ կիմանաս, որ Հայաստանի ժամանակակից պատմությունը, համայն մարդկության ժամանակակից պատմությունն ա, ու մեր գլխավոր խնդիրը ոչ թե Խոսրովի անտառն ա, այլ Ամազոնի ջունգլիներն են:
Իսկ մի հարց էլ, եթե կարելի է: Ասենք պահանջեցինք, Սերժը հրաժարական տվեց: Ու՞մ խորհուրդ կտաք ընտրել արտահերթ ընտրություններին և ինչու:
օրինակ կարելի ա դիտարկել Լեւոն Զուրաբյանին: իմիջայլոց, ինքը ով՞ ա, խաբար եք :8: էս հանդիպումներին տեսա, լավ կաստյում էր հագել… կողմնակի եկամուտ ունի՞ :8 . թե՞ իրա կոստյումը մեծն Լևոնից ա մնացել
ու վաբշե ասած էս մարդը ինչ՞ ա անում, որ սենց արխային սաղ օրը միտինգ ա անում, երկխոսում ու տրիգի պարում: որտեղի՞ց ա ապրուստ "հայթայթում" :o
Ապեր, արի կլինի դեմագոգիա մի արա: Հիմա ասեմ դեմագոգիադ որն ա: Ուրեմն ես քո հասկանալու ունակություններին չէի կպել, քանի դեռ չէիր կպել իմ անձին, ինձ համեմատելով տարատեսակ բազեների հետ: Ու իմացիր, ինչքան ինձ կհամեմատես բազեների ու ուրիշ նման բաների հետ, ինչքան խոսակցությունը կբերես անձնական հարթություն, էնքան էլ ես կանեմ: Ու էդքանից հետո էլ դեմագոգիկ կերպով շուռ մի տուր հա, որ դու քո համար «խախանդ խաղում» էիր, փիս Չուկն եկավ ու քո ունակություններին կպավ: Տո՛ լավ արեց: Էլի ա անելու, բայց միայն որպես արձագանք, եթե նորից կանես: Պայմանավորվեցի՞նք:
Ապեր, կարաս ինձ կպնես ինչքան սիրտդ ուզում ա, ու կարաս ունակություններս թերագնհատաես յուրաքանչյուր գրառմանդ առաջին տողում, ցանկացած թեմայում: Բացարձակ պրոբլեմ չունեմ դրա հետ, եթե դա քեզ, ՀԱԿ-ին , երկխոսությանը, իշխանափոխությանը, սահմանդարական կարգի վերականգնմանը, 15 կետերի կատարմանը ու վերջապես համաժողովրդական ֆորումի կայացմանը գոնե մի գրամ օգուտ ա տալիս:
Ես, իմ գրառման մեջ չէի պահանջել որ դու իմ ունակություններից չկպնես ու ոչ մի գրամ ինձ վիրավորված չէի զգացել: Պռոստը ուզում էի ասել, որ իմ ունակությունների սահմանափոլության մասին, քո գրառման արդյունքում, իմանում են միայն Ակումբի անդամներն ու այցելուները, ու ՀՀ ներկայի ու ապագայի վրա դա ոչ մի կերպ չի ազդում: Ի միջի այլոց, իմ ներկայի ու պագայի վրա էլ չի ազդում:
Mephistopheles
27.08.2011, 00:21
Ինչ վեհ ու խորիմաստ վերլուծություններ են, Մեֆ ջան: Մենակ դու ու Չուկը կարաք սենց խորությամբ ընկալեք քաղաքական գործընթացները:
Մտովդ երբեք չի անցե՞լ, որ Հայաստանի ժամանակակից պատմությունը կարա լինի նաև այլ բանի մասին. Որ ասենք քսան տարի հետո Հայաստանում շնչելու օդ ու խմելու մաքուր ջուր չի մնալու, քանի որ ազգովի լծված ենք անտառներ կտրելու ու քաղցրահամ ջրի աղբյուրները քամեջ անելու գործին: Կարող ա սաղս պիտի մի կուսակցության անդա՞մ լինենք` կանաչների: Կարող ա էս պահին նախագահի հրաժարականը պահանջոլւ տեղը պետք ա մի հատ մեծ միտին ագնել ու Խոսրովի անտառն ու Սևանը կրծքով պաշտպանել:
Ջոգի ինչքան հավայի, բայց գեղեցիկ բաներ կարելի ա գրել Հայաստանի ժամանակակից պատմության մասին:
Կարամ հեսա մի քանի հոգի արիացի կանչեմ, ու քեզ իրանց տեսակետը ներկայացնեն Հայաստանի ժամանակակից պատմության մասին, ու դու էտ ժամամնակ կիմանաս, որ Հայաստանի ժամանակակից պատմությունը, համայն մարդկության ժամանակակից պատմությունն ա, ու մեր գլխավոր խնդիրը ոչ թե Խոսրովի անտառն ա, այլ Ամազոնի ջունգլիներն են:
ապեր, 10 տարի պալաժիտ են արել որ էսօր սենց ա… ու դու ուզում ես էդ պրինցիպը որպես դիրքորոշում արդարացնես… արդարացրա… բայց ասեմ որ կարիք չկա, անցած 10 տարին դրա մասին ա խոսում… ի՞նչ կարիք կա մի հատ էլ որդեգրել էդ նույն դիրքորոշումը…
դու չես կարա ապացուցես որ պալաժիտ անելը ճիշտ դիրքորոշում ա… դա նմանվում ա արդարացման… իսկ էտի արդեն նշանակում ա որ դու էլ գիտես դրա սխալ լինելը…
ապեր, մենք էլ հիմար չենք ու հասկանում ենք որ միշտ էլ ձախողման շանսեր կան ու միշտ էլ լինելու են, բայց ալտերնատիվ դիրքորոշումն իմ համար անընդունելի ա…
Ապեր, կարաս ինձ կպնես ինչքան սիրտդ ուզում ա, ու կարաս ունակություններս թերագնհատաես յուրաքանչյուր գրառմանդ առաջին տողում, ցանկացած թեմայում:
Ներող ապեր, բայց ես դրա կարիքը չունեմ: Հատկապես ինձ ինչ-որ չափով հարազատ մարդկանց հետ կապված: Հակառակը, իմ խնդիրն ա փորձել հասկացնել, որ չի կարելի ընկերներին ու հարազատ մարդկանց էդ կարգի էժանագին համեմատություններ անել, իմ խնդիրն ա փորձել քննարկումներում անձական հարթության բերելը բացառել: Արդեն ասացի: Ես անձնականով միայն կպատասխանեմ, այլ ոչ թե «նախահարձակ» կլինեմ: Բայց դե լիահույս եմ, որ դրա կարիքն էլ հետայսու չի լինի:
հ.գ. Հայաստանի ցանկացած քաղաքացի, նույնիսկ սեփական վարքով, կարող ա ազդի Հայաստանի ապագայի վրա: Ուտոպիստական ա հնչում: Ռեալ չի թվում: Բայց էս էն գիտակցությունն ա, որ եթե շատերի մոտ արմատավորվի, շատ բան կփոխվի:
Mephistopheles
27.08.2011, 00:29
իրար կպնել չկա… կպնելուց էլ նեղանալ չկա…
Հարսնաքար չենք սարքում ստեղ…
ապեր, 10 տարի պալաժիտ են արել որ էսօր սենց ա… ու դու ուզում ես էդ պրինցիպը որպես դիրքորոշում արդարացնես… արդարացրա… բայց ասեմ որ կարիք չկա, անցած 10 տարին դրա մասին ա խոսում… ի՞նչ կարիք կա մի հատ էլ որդեգրել էդ նույն դիրքորոշումը…
դու չես կարա ապացուցես որ պալաժիտ անելը ճիշտ դիրքորոշում ա… դա նմանվում ա արդարացման… իսկ էտի արդեն նշանակում ա որ դու էլ գիտես դրա սխալ լինելը…
ապեր, մենք էլ հիմար չենք ու հասկանում ենք որ միշտ էլ ձախողման շանսեր կան ու միշտ էլ լինելու են, բայց ալտերնատիվ դիրքորոշումն իմ համար անընդունելի ա…
Մեֆ, եթե դու կարաս սենց անբեկանելի ձևով ընդունես, որ կարելի ա.
1. Հայտարարել, որ Հայաստանի միակ փրկությունը իշխանափոխությունն ա
2. Հայտարարել, որ էս իշխանությունները ավազակապետություն են
3. Իշխանությունների առաջ 15 պայման դնել
4. Էտ պայմանները դարձնել 3, որ երկխոսություն սկսվի
5. Երկխոսությունը համարել առաջին կետի իրականացման միակ ձև, այսինք ՀՀ փրկության միակ ձև
6. Հետո մի հոգու բռնվելով ու բաց չթողնվելով երկխոսություը դադարեցնել, ու փաստորեն հարցականի տակ դնել ՀՀ փրկությունը
Ուրեմն ես ինձ լրիվ իրավունք եմ վերապահում պալաժիտ արած ունենալ:
Ապեր, դու հավատում ես, չէ՞, որ երկխոսությունը բերելու ա արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունների, ու Հայաստանը դրանից հետո մանրից դառնալու ա նորմալ երկիր: Բա, եթե հավատում ես, ոնց ես սաղ ազգի ճակատագիրը կախվածության մեջ դնում մի հոգի ՀԱԿ ակտիվիստի ձրբակալված դնելու հետ: Բա հետո սերունդները չեն հարցնի, էտ ո՞վ էր էտ տղեն, որի պատճառով ՀՀ ապագա սերունդները զրկվեցին փայլուն ապագայից:
Ընգեր, ամբողջ հարցը նրանում ա, որ ՀԱԿ-ը ինքն էլ չի հավատում իրա ասածներին ու արածներին, ու վիզ դրած ատմազկեք ա ման գալիս: Այ էտ դեմագոգիան էլ ես պալաժիտ արած ունեմ:
շատ կա … Թևանյանին, կամ էլ ձեր տան դիվանին… Վիշ please…
Մեֆ, հավայի ու աննպատակ կոչերը ծնում են հավայի ու աննպատակ հարցեր: Ես արտահերթ ընտրություններ չեմ ուզում, որովհետև ոչ Թևանյանը ոչ էլ մեր տան դիվանը պատրաստ չեն ընտրություններին::P Սերժի հրաժարականը պահանջելու թեմա էլ չեմ տեսնում: Մարդը սաղ Լևոնի ուզածով արել ա, հիմա եթե որոշ բաներ այնպես չեն ստացվել, ինչպես որ շատերս կուզեինք, և որոշ ժամկետներ էլ չեն պահպանվել, ապա ոչ ոք էլ անսխալական չի ու պետք չի պահի տրամաբանությամբ ու միանշանակ դատել: Պետք է խորամուխ... (թե՞ խորամուղ:think) լինել ու հասկանալ, որ կարևորագույն պրոցեսներ են ընթանում ու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և արմատական իշխանությունները ամեն ինչ անում են Հայաստանը ամենակարճ ուղիով դեպի ժողովրավարություն տանելու համար: Դրա համար պետք է զինվել համբերությամբ ու ակտիվորեն աջակցել Նախագահին: Այն մարդիկ, որոնք տանը նստած դիվան են քշում ու փաղաքշում են սեփական, ներողություն արտահայտությանս համար՝ ամորձինները և չեն աջակցում Նախագահին, ապա այդ մարդիկ չեն նպաստում Հայաստանի արագ զարգացմանն ու դեմոկրատացմանը և դրանով խոսակցությունների ու քննադատությունների առիթ են ստեղծում ամեն տեսակի իշխանություն ձգտող արկածախնդիր, մութ ու խավար ուժերի համար, դրանով իսկ կանխորոշելով Հայաստանի Հանրապետության թշվառ ապագան: Այնպես որ առա՜ջ, առա՜ջ Հայաստան, մինչև վե՛րջ:
Ներող ապեր, բայց ես դրա կարիքը չունեմ: Հատկապես ինձ ինչ-որ չափով հարազատ մարդկանց հետ կապված: Հակառակը, իմ խնդիրն ա փորձել հասկացնել, որ չի կարելի ընկերներին ու հարազատ մարդկանց էդ կարգի էժանագին համեմատություններ անել, իմ խնդիրն ա փորձել քննարկումներում անձական հարթության բերելը բացառել: Արդեն ասացի: Ես անձնականով միայն կպատասխանեմ, այլ ոչ թե «նախահարձակ» կլինեմ: Բայց դե լիահույս եմ, որ դրա կարիքն էլ հետայսու չի լինի:
հ.գ. Հայաստանի ցանկացած քաղաքացի, նույնիսկ սեփական վարքով, կարող ա ազդի Հայաստանի ապագայի վրա: Ուտոպիստական ա հնչում: Ռեալ չի թվում: Բայց էս էն գիտակցությունն ա, որ եթե շատերի մոտ արմատավորվի, շատ բան կփոխվի:
Ապեր, բազենրը քո համար էտքան էժանագի՞ն են: Գիտես, որ իրանք էլ հայ երիտասարդներ, որ հնարավոր ա համոզմունքներ ունեն, որ կարող ա ինձանից ու քեզանից պակաս չեն մտածում Հայաստանի փայլուն ապագայի մասին: Գիտե՞ս, որ իրանք էլ էն ժողովուրդը, որի անունից էսօր ՀԱԿ-ը երկխոսում ա էն իշխանության հետ, որին սատարում են բազեները: Ես չեմ հասկանուն, թե ինչի ես տենց վիրավորվել բազեների հետ ՀԱԿ երիտասարդներին համեմատելուց: Հաշվի ՀԱԿ երիտասարդությունը նաև երկխոսում ա բազեների հետ, իրանց մեծ եղբայրների օրինակով: Իսկ թռչունի լեզուն հասկանալու համար, պետք ա նույն ձևի թռչուն լինել:
:P
երկու կետ հստակեցնեմ
5. Երկխոսությունը համարել առաջին կետի իրականացման միակ ձև, այսինք ՀՀ փրկության միակ ձև
Երբևէ չի ասվել, որ երկխոսությունը միակ ձևն ա: Ավելին, բազմիցս ասվել ա, որ կախված ա իշխանության կամքից: Եթե չանեն, ստիպված այլ կերպ ենք անելու: Ասվել ա, որ սա փորձ ա անցնցում իշխանափոխություն իրականացնելու, փորձ, որը ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆՔ անել: Սակայն օրինակարգ իշխանության ձևավորմանը հասնելու այլ ձևեր էլ կան, ձևեր, որոնք ինչ-ինչ պատճառներով այնքան էլ ցանկալի չեն:
6. Հետո մի հոգու բռնվելով ու բաց չթողնվելով երկխոսություը դադարեցնել, ու փաստորեն հարցականի տակ դնել ՀՀ փրկությունը
6.ա) երկխոսություն չի դադարացվել, այլ առկախվել ա մինչև Տիգրանի բաց թողնվելը
6.բ) հարցը 1 հոգին չի, հարցը սկզբունքն ա, հարցն էն ա, որ ստացվում ա, որ քեզնից պատանդ են պահում ու հետդ երկխոսում: Էդ պարագայում երկխոսությունը ավտոմատ դառնում ա ֆիկտիվ: Այո, դու ու շատերը վաղուց էին ասում, որ երկխոսությունը ֆիկտիվ ա, բայց իրականում դեռ կա հնարավորություն, որ այն ֆիկտիվ չլինի:
Ապեր, բազենրը քո համար էտքան էժանագի՞ն են: Գիտես, որ իրանք էլ հայ երիտասարդներ, որ հնարավոր ա համոզմունքներ ունեն, որ կարող ա ինձանից ու քեզանից պակաս չեն մտածում Հայաստանի փայլուն ապագայի մասին: Գիտե՞ս, որ իրանք էլ էն ժողովուրդը, որի անունից էսօր ՀԱԿ-ը երկխոսում ա էն իշխանության հետ, որին սատարում են բազեները: Ես չեմ հասկանուն, թե ինչի ես տենց վիրավորվել բազեների հետ ՀԱԿ երիտասարդներին համեմատելուց: Հաշվի ՀԱԿ երիտասարդությունը նաև երկխոսում ա բազեների հետ, իրանց մեծ եղբայրների օրինակով: Իսկ թռչունի լեզուն հասկանալու համար, պետք ա նույն ձևի թռչուն լինել:
:P
ԲԼԹ
Հապավումը բացվում է Բազեների Լեզվի Թարգմանիչ: Կթարգմանես, կհասկանամ, իրանց հետ երկխոսելուց:
Mephistopheles
27.08.2011, 00:41
Մեֆ, հավայի ու աննպատակ կոչերը ծնում են հավայի ու աննպատակ հարցեր: Ես արտահերթ ընտրություններ չեմ ուզում, որովհետև ոչ Թևանյանը ոչ էլ մեր տան դիվանը պատրաստ չեն ընտրություններին::P Սերժի հրաժարականը պահանջելու թեմա էլ չեմ տեսնում: ……… Այնպես որ առա՜ջ, առա՜ջ Հայաստան, մինչև վե՛րջ:
Բա խի՞ էիր հարցնում… քո համար մեկ չի՞…
Բա խի՞ էիր հարցնում… քո համար մեկ չի՞…
Մեկ ա, մեկ ա, Մեֆ ջան, քանի դեռ արտահերթ ընտրությունների վտանգ չկա, ապա մեկ ա::))
Mephistopheles
27.08.2011, 01:00
Մեֆ, եթե դու կարաս սենց անբեկանելի ձևով ընդունես, որ կարելի ա.
1. Հայտարարել, որ Հայաստանի միակ փրկությունը իշխանափոխությունն ա
2. Հայտարարել, որ էս իշխանությունները ավազակապետություն են
3. Իշխանությունների առաջ 15 պայման դնել
4. Էտ պայմանները դարձնել 3, որ երկխոսություն սկսվի
5. Երկխոսությունը համարել առաջին կետի իրականացման միակ ձև, այսինք ՀՀ փրկության միակ ձև
6. Հետո մի հոգու բռնվելով ու բաց չթողնվելով երկխոսություը դադարեցնել, ու փաստորեն հարցականի տակ դնել ՀՀ փրկությունը
Ուրեմն ես ինձ լրիվ իրավունք եմ վերապահում պալաժիտ արած ունենալ:
Ապեր, դու հավատում ես, չէ՞, որ երկխոսությունը բերելու ա արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունների, ու Հայաստանը դրանից հետո մանրից դառնալու ա նորմալ երկիր: Բա, եթե հավատում ես, ոնց ես սաղ ազգի ճակատագիրը կախվածության մեջ դնում մի հոգի ՀԱԿ ակտիվիստի ձրբակալված դնելու հետ: Բա հետո սերունդները չեն հարցնի, էտ ո՞վ էր էտ տղեն, որի պատճառով ՀՀ ապագա սերունդները զրկվեցին փայլուն ապագայից:
Ընգեր, ամբողջ հարցը նրանում ա, որ ՀԱԿ-ը ինքն էլ չի հավատում իրա ասածներին ու արածներին, ու վիզ դրած ատմազկեք ա ման գալիս: Այ էտ դեմագոգիան էլ ես պալաժիտ արած ունեմ:
1. համաձայն եմ
2. համաձայն եմ
3, 4, առաջին 3 պահանջները եղել են 2008-ից երկխոսություն սկսելու համար իսկ մնացած 13-ը պահանջները երկխոսության արդյունքում կլուծվեն ես դրանց վրա էդքան չէի կենտրոնանա,
5. միակը չի հայտարարված այլ նախընտրելին ա որի համար պետք ա արվի ամեն հնարավոր բան… մյուս ձևը՝ գիտես
6. էտի բացահայտ ճնշում ա ու լավ են արել որ դադարեցրել են… երկխոսության պատասխանատվությունը մենակ ՀԱԿ-ի վրա չի…
ապեր դու իրավունք ունես առանց էս պայմանների էլ պալաժիտ անել… դա խնդիր չի… խնդիրն էն ա թե քո պալաժիտ անելն ինչքանով ա արդարացված, էֆեկտիվ ու ռացիոնալ…
չեն հավատում այլ հույս ունեն, հավանական են համարում… սրանք տարբեր բաներ են… եթե հավատային ոնց որ դու ես ասում ապա երկխոսելու նախապայմաններ պտի չլիներ… չեն հավատում դրա համար էլ ցանկացած ճնշման հակազդում են…
…եթե իշխանություններին պետք չի երկխոսությունը, ուրեմն Տիգրանին բաց չեն թողնի… էդ ժամանակ ուրիշ ծրագրի ընթացք կտրվի…
Mephistopheles
27.08.2011, 01:03
Մեկ ա, մեկ ա, Մեֆ ջան, քանի դեռ արտահերթ ընտրությունների վտանգ չկա, ապա մեկ ա::))
տժժում ես վրես էլի…
Ապեր, սպասի, քաղբանտարկյալ ունենք, էլի, ես պահին մեկա սենց թե նենց չենք երկխոսում արտահերթ ընտրությունների մասին: Սերժի հրաժարականը հիմա կախված ա Ալիկ Սարգսյանի բարեհաճությունից - եթե տղուն բաց թողեց, կերխոսենք ու հրաժարական կտա, բաց չթողեց, չենք երկխոսի ու հրաժարական չի տա:
Բայց հլը խորացեք. Տիգրան Առաքելյանի գլխի հարվածը ոստիկանի քթին ինչպիսի բախտորոշ պահ էր, որը արձանագրվեց Հայաստանի Հանրապետության պատմության ոլորաններում: Այսպիսի ճակատագրական պահեր համաշխարհային պատմության մեջ տեղի են ունեցել, չէ՞, ասենք՝ Ամերիկայի հայտնաբերման մեջ, Խաչակիրների արշավանքի ժամանակ, Բյուզանդիայի անկման ընթացքում, Երկրորդ Համաշխարհայինն էլ չէ՞ սկսվեց այսպիսի ջրբաժաններից, ասում են Բենիտո Մուսսոլինիին փոքր ժամանակ մայրը մի հատ դաստիարակչական ապտակ է հասցրել, որից էլ սկիզբն են առել նրա ֆաշիստական հայացքները, և որոնք էլ պատճառ հանդիսացան մեծ ու գլոբալ ողբերգությունների... Մի խոսքով մի այնպիսի դետերմինացված-քաոտիկ համակարգի համար, ինչպիսին Հայաստանն է, այդ գլխի հարվածը քթին, իսկական «թիթեռնիկի էֆեկտ» էր: Ճակատագիրը չխղճաց մեզ և այս անգամ...
տժժում ես վրես էլի…
Մեֆ, էն կակազողի անեկդոտը հիշում ես չէ՞: Ես քո վրա չեմ տժում, ես ընդհամենը պաշտպանվում եմ:
Բա հետո սերունդները չեն հարցնի, էտ ո՞վ էր էտ տղեն, որի պատճառով ՀՀ ապագա սերունդները զրկվեցին փայլուն ապագայից:
Ապեր երիտասարդը ի՞նչ մեղավոր ա: Սաղ առանց դնչկալ շունն ա մեղավոր ու սերունդների առաջ ինքն ա պատասխան տալու: Օձի(որ դրախտի խնձորը կերցրեց) անեծքի մի կոպիան տարածելու են էդ շան վրա ու բոլորս շարունակենք մեր առօրյաով ապրել:
Mephistopheles
27.08.2011, 23:52
Մեֆ, էն կակազողի անեկդոտը հիշում ես չէ՞: Ես քո վրա չեմ տժում, ես ընդհամենը պաշտպանվում եմ:
ումի՞ց…
Ապեր, բազենրը քո համար էտքան էժանագի՞ն են: Գիտես, որ իրանք էլ հայ երիտասարդներ, որ հնարավոր ա համոզմունքներ ունեն, որ կարող ա ինձանից ու քեզանից պակաս չեն մտածում Հայաստանի փայլուն ապագայի մասին: Գիտե՞ս, որ իրանք էլ էն ժողովուրդը, որի անունից էսօր ՀԱԿ-ը երկխոսում ա էն իշխանության հետ, որին սատարում են բազեները: Ես չեմ հասկանուն, թե ինչի ես տենց վիրավորվել բազեների հետ ՀԱԿ երիտասարդներին համեմատելուց: Հաշվի ՀԱԿ երիտասարդությունը նաև երկխոսում ա բազեների հետ, իրանց մեծ եղբայրների օրինակով: Իսկ թռչունի լեզուն հասկանալու համար, պետք ա նույն ձևի թռչուն լինել:
:P
Ճիշտն ասած չեմ բացառում, որ բազեների մեջ նորմալ տղերք կան, բայց ամենա առաջին բազեից հիշում եմ, որ ավելի շուտ բազե բառի մեջ "ա"-ն պետք էր փոխարինել "ո"-ով որ իմաստը ճիշտ լիներ:
Սենց ասեմ բազեի մասնակիցներից միմասը ուղղակի կայֆավատ են լինում, մի մասը իշխանություններին են սապոնվում, մի մասը պատվեր են կատարում, մի մասն էլ` բոլորը միասին: Մայն մի չնչին մասն էր, որ դիտարկեւմ էր բազեն որպես երիտասարդության միավորման և աշխուժացման ևս մի լավ տաբերակ: բայց դատելով մասնակիցների մեծամասնության պահվածքից ու նկրտումներից, այդ փոքր մասը միանշանակ սխալվում էր:
Թռչունի լեզուն հասկանալու փոխարեն, ավելի հաճելի և ակտուալ է թռչնի համը իմանալը ;)
6. էտի բացահայտ ճնշում ա ու լավ են արել որ դադարեցրել են… երկխոսության պատասխանատվությունը մենակ ՀԱԿ-ի վրա չի…
Մենակ չասես, մեկ էլ ժողովրդի վրայա: Բա էլ ու՞մ վրայա երկխոսության պատասխանատվությունը: Կարո՞ղ ա տատս էր էսքան ժամանակ բոլոր միջոցներով ձգտում երկխոսության, կամ կարո՞ղ ա ես եմ երկխոսությունը, նույնիսկ մինչև երկխոսությունը սկսվելը համարել փայլուն ու աննախադեպ գործընթաց, որին մնացած բոլոր երրորդ ուժերը կամ խանգարում են կամ էլ նվազագույնը խանդով են վերաբերվում, քանի որ դուրս են մնացել գործընթացից ու մարգինալացվել են:
Այ տենց, ոնց իրանցից դավոլնի սկսել են, թող տենց էլ իրանցից դավոլնի հասցնեն ավարտին:
ապեր դու իրավունք ունես առանց էս պայմանների էլ պալաժիտ անել… դա խնդիր չի… խնդիրն էն ա թե քո պալաժիտ անելն ինչքանով ա արդարացված, էֆեկտիվ ու ռացիոնալ…
Ապեր, հերիք ա կպնես իմ պալաժիտ արած ունենալուն: Ես պալաժիտ արած ունեմ ՀԱԿ-ին ու իշխանություններին, ու հատկապես ՀԱԿ-ին: Դա բացարձակ չի նշանակում, որ ես պալաժիտ արած ունեմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, պատմական ու մնացած բոլոր գեղեցիկ գործընթացերը: Ես հայրենասեր մարդ եմ շատ ու շատ այլ ՀՀ հայրենասեր քաղաքացիների նման ցավում եմ իմ երկրի համար: Բայց իմ ցավալը բոլորովին չի նշանակում, որ պիտի աջակցեմ ինչ-որ, ԻՄՀԿ, հավայի, անիմաստ, աննպատակ ու էգոիստական գործընթացի, որը տեղի ա ունենում առանց իմ ու իմ նման հազարավորների կարծիքը հաշվի առնելու - Համաժողովրդական ֆորումը վկա:
Իսկ ո՞նց կնայես նրան, որ հանդես գամ հակընդեմ հայցով, ու հայտարարեմ, որ բոլոր նրանք, ովքեր աջակցում են ՀԱԿ-իշխանություններ երկխոսությանը պալաժիտ արած ունեն հայրենիքը իրա բոլոր ակտուալ պրոբլեմներով, քանի որ, մինչ նրանք հավայի երկխոսում են ու մի հատ «քաղբանտարկյալ» են բռնում կամ բաց թողնում, ՀՀ ողջ բնակչությունը հերթական անգամ թանկացած շաքարավազի պատճառով բռնում ա գաղթի ճամփան: Էսօր մեր դեմի հարևանն էլ սաղ ընտանիքին հավաքեց ու քոչեց Սիբիր:
Mephistopheles
31.08.2011, 06:27
Մենակ չասես, մեկ էլ ժողովրդի վրայա: Բա էլ ու՞մ վրայա երկխոսության պատասխանատվությունը: Կարո՞ղ ա տատս էր էսքան ժամանակ բոլոր միջոցներով ձգտում երկխոսության, կամ կարո՞ղ ա ես եմ երկխոսությունը, նույնիսկ մինչև երկխոսությունը սկսվելը համարել փայլուն ու աննախադեպ գործընթաց, որին մնացած բոլոր երրորդ ուժերը կամ խանգարում են կամ էլ նվազագույնը խանդով են վերաբերվում, քանի որ դուրս են մնացել գործընթացից ու մարգինալացվել են:
Այ տենց, ոնց իրանցից դավոլնի սկսել են, թող տենց էլ իրանցից դավոլնի հասցնեն ավարտին:
բոլոր միջոցներով չէ, պայման ա եղել, խախատել են՝ նրանք էլ առկախել են… կարող ա՞ պտի շարունակեին… փայլուն գործընթաց ա եթե կողմերը պահպանում են կանոնները…
OK եթե բանակցություններով չեք ուզում ճգնաժամից դուրս գալ, բա ի՞նչ ձևով եք ուզում դուրս գալ… կարա՞ք մի հատ բացատրեք հասկանամ… իսկ ուժերը մարջինալացված են որովհետև առավոից իրիկուն նվնվալուց բացի ուրիշ բան չեն բաշարում… մենակ քննադատելն արդեն չի դզում…
Ապեր, հերիք ա կպնես իմ պալաժիտ արած ունենալուն: Ես պալաժիտ արած ունեմ ՀԱԿ-ին ու իշխանություններին, ու հատկապես ՀԱԿ-ին: Դա բացարձակ չի նշանակում, որ ես պալաժիտ արած ունեմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, պատմական ու մնացած բոլոր գեղեցիկ գործընթացերը: Ես հայրենասեր մարդ եմ շատ ու շատ այլ ՀՀ հայրենասեր քաղաքացիների նման ցավում եմ իմ երկրի համար: Բայց իմ ցավալը բոլորովին չի նշանակում, որ պիտի աջակցեմ ինչ-որ, ԻՄՀԿ, հավայի, անիմաստ, աննպատակ ու էգոիստական գործընթացի, որը տեղի ա ունենում առանց իմ ու իմ նման հազարավորների կարծիքը հաշվի առնելու - Համաժողովրդական ֆորումը վկա:
բա ի՞նչ ա նշանակում ապեր, կարող ա՞ Հայաստանում ինչ որ ուրիշ քաղաքական գործընթացներ են ընթանում որ տեղյակ չեմ… կարող ա և կա ես ըդտեղ չեմ… եթե կա ասա իմանամ… ինչքան ես գիտեմ, բավականին շատ գործընթացներ կան քաղաքական դաշտից դուրս, բայց դրանցով շատ մարդ հետաքրքրված չի ու ասեմ որ ՀԱԿ-ը կապ չունի դրանց հետ…
ՀԱԿ- վրա ջհաննամը, բայց որ ասում ես իշխանության վրա պալաժիտ արած ունեմ, նշանակում ա որ դու անտարբեր ես… դե իրանք էլ ինչ ուզում անում են… կարա՞ս մի հատ ինձ բացատրես թե էդ պալաժիտ անելը ինչով ա էֆեկտիվ, ռացիոնալ, կամ բխում քաղաքացու շահերից… ես չեմ ուզում որ արդարացնես քո էդ դիրքորոշումը, դրա կարիքը չկա… ես ուզում եմ որ դրա ռացիոնալը ինձ բացատրես… թե չե ես դեմ չեմ…
Իսկ ո՞նց կնայես նրան, որ հանդես գամ հակընդեմ հայցով, ու հայտարարեմ, որ բոլոր նրանք, ովքեր աջակցում են ՀԱԿ-իշխանություններ երկխոսությանը պալաժիտ արած ունեն հայրենիքը իրա բոլոր ակտուալ պրոբլեմներով, քանի որ, մինչ նրանք հավայի երկխոսում են ու մի հատ «քաղբանտարկյալ» են բռնում կամ բաց թողնում, ՀՀ ողջ բնակչությունը հերթական անգամ թանկացած շաքարավազի պատճառով բռնում ա գաղթի ճամփան: Էսօր մեր դեմի հարևանն էլ սաղ ընտանիքին հավաքեց ու քոչեց Սիբիր:
սովորական կնայեմ ու կասեմ "դե հիմա բացատրի թե արտահերթ ընտրությունները ինչով են ոչ ակտուալ, կամ լեգիտիմ իշխանությունն ինչով ա վնաս Հայաստանին… "
կամ էլ կասեմ, "բացի արտահերթ ընտրություններից, օլիգարխիկ համակարգի փլուզումից ուրիշ ի՞նչ ակտուալ հարց կա Հայաստանում… էդ բոլոր հարցերը՝ շաքարը, արտագաղթը էս համակարգի հետևանք ա… տենց չի՞… ի՞նչ ուրիշ ակտուալ հարցով ես ուզում որ զբաղվենք"
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ «ՖԱՍԱԴԱՅԻՆ» Է (http://aravot.am/am/articles/politics/96893/view)
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ երկխոսության քողի տակ պաշտոնական եւ ընդդիմադիր կողմերը այդպես էլ ներքին համաձայնության չեկան ապագա նախագահական ընտրությունների գործընթացի, նախագահի անձի շուրջ:
- Ի սկզբանե դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք ունեիք երկխոսության վերաբերյալ:
- Ես երկխոսության վերաբերյալ, կարելի է ասել, որեւէ զգացմունքային վերաբերմունք չունեի: Ավելին, ի սկզբանե գտնում էի, որ երկխոսությունն ինքնին մեկ հարցի է նվիրված: Այն խնդիրները, որոնք հրապարակվեցին՝ իբրեւ երկխոսության թեմա, բնավ էլ այդպիսիք չէին եւ չդարձան: Եվ ի սկզբանե, եւ, առավել եւս, հիմա ես համոզված եմ, որ երկխոսության նպատակը ֆասադային է: Բուն նպատակը հետեւում էր՝ պաշտոնական եւ ընդդիմադիր կողմերը պետք է ներքին համաձայնության գային առաջիկա նախագահական ընտրություններում ապագա նախագահի թեկնածուի շուրջ, իսկ մնացյալը երկխոսության շուրջ խոսակցություններ են:
- Դատելով երկխոսության առնչությամբ Ձեր մոտեցումից՝ փաստորեն կարելի է ենթադրել, որ նախագահի անձի շուրջ համաձայնության չե՞ն եկել:
- Այս ամբողջի մեջ ինձ համար տարօրինակ բաներ շատ կան: Հենց ի սկզբանե ինձ համար տարօրինակ էր, որ ՀԱԿ-ի լիդերը հայտարարում էր, թե երկխոսության բուն փաստը շատ ավելի կարեւոր է: Այսինքն՝ երկրում արդեն բոլոր հարցերը լուծվել են, քանի որ երկխոսություն արդեն հնարավոր է: Թե ի՞նչ հարցեր էին լուծվել, ինչպե՞ս էին լուծվել եւ այլն՝ սրանք շատ երկրորդական էին դառնում, բուն
երկխոսության փաստը՝ առաջնային: Անկեղծ ասած, եթե այդպիսին էր դիրքորոշումը, հիմա ինձ համար շատ տարօրինակ է ՀԱԿ-ի զգուշավորությունը կամ երկխոսությունը դադարեցնելու, ձգձգելու, չգիտեմ՝ հեռանկար ծրագիրը ո՞րն է, բայց այս պահին երկխոսությունը կարծես թե ընդհատելու միտումը: Եթե երկխոսության բուն փաստն այդքան կարեւոր էր, դրան արդեն հասել էին, ինչո՞ւ պիտի հիմա դադարեցնեին, եւ այդ «բուն փաստը», «կարեւորագույն խնդիրը» դուրս գար ընդհանրապես: Երկխոսությանը ներկայացվեցին ինչ-որ փաթեթներ, որոնցում իշխանությունն ավելի շատ պատասխանում է ՀԱԿ-ի առաջադրած խնդիրներին, ոչ թե իր ծրագիրն է առաջարկում, ՀԱԿ-ը՝ ինքը, որոշ հարցերում՝ վերլուծություններ, որոշներում հայտարարություններ արեց, բայց այս բոլորը հիմա երկրորդական են դարձել, երկխոսության բուն փաստն անգամ երկրորդական է դարձել՝ ես այս ամենից ուղղակի ենթադրում եմ, որ նախագահի ընտրության պրոցեսի, գուցե նաեւ անձի ընտրության շուրջ համաձայնություն չի կայացվել:
- Այս ընթացքն ի՞նչ ցույց տվեց՝ իշխանությո՞ւնն էր ավելի անկեղծ իր պահվածքով եւ նկրտումներով, թե՞ ՀԱԿ-ը:
- Ես կարծում եմ՝ ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը:
- Ի՞նչ եք կարծում, աշնանը քաղաքական զարգացումներն ի՞նչ ընթացք կստանան:
- Դե, հիմա խոսում են հանրահավաքային ձեւին վերադառնալու մասին: Հետո, կարծում եմ, նորից կսկսեն ավազակապետական եւ մոնղոլ-թաթարական տերմինալոգիայի ակտիվացումը:
Այժմ ակնհայտ է, որ Ազգային ժողովի եւ առավել եւս՝ նախագահական արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն արդեն հրապարակից դուրս է գալիս: Բայց ընտրություններից մի քիչ առաջ, այնուհանդերձ, ներքին պայմանավորվածություններ կլինեն, որից հետո ավազակապետական եւ մոնղոլ-թաթարական տերմինալոգիան կդադարի ակտիվ լինելուց, եւ կլինեն հանուն երկրի՝ կառուցողական ծրագրերի շուրջ բանակցություններ, հավանական են խոսակցությունները, որ ՀԱԿ-ը Ազգային ժողովում կունենա ընդդիմադիր թեւ ու այդպիսով կհավասարակշռի:
- Իսկ այս ամենում ո՞րն է հասարակության տեղը, դերը, շահը:
- Ես չեմ տեսնում: Կարծում եմ, որ հասարակությունը շատ հստակ հետեւություն արեց. այսօր արտագաղթի տեմպերն են էլ ավելի ակտիվանում, քաղաքականության, դիրքորոշումների շուրջ մարդկանց հետաքրքրություններն են նվազում՝ կապի եւ հետեւելու առումով: Մարդիկ պարզապես հետեւություն արեցին, որ այս բոլորը խաղեր են, որտեղ անձային ու անձնային հարցեր են որոշվում, ոչ թե երկրի եւ բնակչության խնդիրների շուրջ լուրջ մտահոգություններ, ծրագրեր կան կամ դրանց իրականություն դարձնելու ռեալ հեռանկարներ: Մարդիկ ռեալ՝ յուրաքանչյուրն ինքն իր ճակատագիրն է փորձում տնօրինել՝ անկախ երկրի ներքին տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլ զարգացումներից:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հ.Գ. «Մենք Խառատյանին շատ ենք հարգում, բայց Խառատյանը գլուխը պատովն է տվել:»
(Մի խումբ մոլի լևոնականներ)
- Տիկին Խառատյան, իսկ կա՞ որևէ օբյեկտիվ պատճառ, որը Ձեզ թույլ է տալիս ենթադրել, որ նստել էին պայմանավորվեին ու նախագահի անձ որոշեին:
- Դե հա, հասկանում եք, ես պատշգամբում նստած էի, հանկարծ օդը լուսավորվեց ու ես մթնոլորտից զգացի էդ մասին:
- Իսկ այնուամենայնիվ ո՞րն է տրամաբանությունը, որ իշխանությունը պետք է ՀԱԿ-ի հետ նման բան քննարկեր: Նշանակում է ՀԱԿ-ն արդեն էնքան ուժ է ձեռք բերել, որ նրա հետ իշխանությունը պարտավորված է նստել ու քննարկել նախագահի հարցը: Այսինքն իշխանությունը կասկածի՞ տակ էր դնում, որ կարող է իր թեկնածուով առաջ գնա..
- Դե բոլորովին պարտադիր չի, որ պատճառը դա լինի, որ նախագահի թեկնածուի հարցը քննարկեն, ուղղակի հասկանում եք, ես սուրճի բաժակ էի նայում...
- Կարծու՞մ եք, որ անձի մասին ներքին, գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերելու համար պետք է նման պատվիրակություններ կազմեին ու հրապարակային՝ այլ թեմայով երկխոսության իմիտացիա ստեղծեին...
- Դե հասկանում եք, մեկ հոգով սուրճ խմելը լավ ա, բայց ինը հոգով ավելի լավ ա:
- Տիկին Խառատյան, իսկ ինչու՞ այդ իմիտացիոն երկխոսության ժամանակ ՀԱԿ-ի բերած լավ կամ վատ փաստարկներին հակափաստարկներն իշխանությունը չի հրապարակում, եթե պրոցեսն այդպիսին էր, ինչպես ներկայացնում եք, ու արդեն ձախողվել է, ՀԱԿ-ն էլ իր մասնակցությունն առկախել է: Չէ՞ որ ստացվում է, եթե դեռ չեն հրապարակել՝ խոսուն է:
- Գիտեք, ես դեռ այդ թեմայով սուրճ չեմ խմել:
....ՀԱԿ- վրա ջհաննամը ...
Էս պահը իրոք որ սրտաբուխ ստացվեց մոտդ :D

Չուկ ջան, քո տարրերքի մեջ ես: Ի դեպ սատիրիկ, նույնիսկ ծաղրական մոտեցումդ տիկին Խառատյանի ասածներին, միանշանակն կիսում եմ :)
Էս գրառումը քաղաքական հումոր թեման էլ կզարդարեր :)
Բայց ժողովուրդ, ինչ-որ չեք զգում, որ իշխանությունները սկսել են ավելի դուխով խոսել, իսկ ՀԱԿ-ը ավելի մեղմ ու զգուշավոր (դե պարզա, բա որ էլի բռնեն :D )
Մենակ այն, որ Գալուս Սահակյանը բացահայտ հայտատարում է, որ "երկխոսութոյւնը պետք էր ՀԱԿ-ին քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար" արդեն իսկ պատահական չի:
Ասել է, թե "Որ հանկարծ ՀԱԿ-ի վարկանիշը չընկնի, մի պարտիա շախմատ քցենք, որ կողքից նայեն ու իմանան, որ ՀԱԿ-ն էլ ա կարգին խաղացող":
Ոնց որ պարտիայի փայլուն կոմբինացիաները սկսում են մանրից երևան գալ ;)

Տիկին Խառատյանին խայտառակ ձևի հարգում եմ, առանց որևէ սարկազմի: Բայց դա չի նշանակում, որ իր մի շարք «քաղաքական վերլուծություններ» (խոսքը մենակ էս հարցազրույցի մասին չի) ընդամենը «մատից հոտ քաշելու ֆենոմենի» արտահայտումներ չեն:

Անկեղծ ասած ոչ էս, ոչ էլ էն կողմում հռետորաբանության որևիցե փոփոխություն չեմ նկատել:
Չնայած չէ: Նկատել եմ: ՀԱԿ մի շարք ներկայացուցիչներ ավելի ու ավելի ագրեսիվ են սկսել խոսել: Բայց նենց չի, որ հռետորաբանության կտրուկ փոփոխություն կա:
Իսկ այ որ իշխանության պատասխանը ՀԱԿ-ի հիմնավորումներին համառորեն չի հրապարակվում, լավ եմ տեսնում:
Bujak2012
01.09.2011, 13:59
բացի արտահերթ ընտրություններից, օլիգարխիկ համակարգի փլուզումից ուրիշ ի՞նչ ակտուալ հարց կա Հայաստանում… էդ բոլոր հարցերը՝ շաքարը, արտագաղթը էս համակարգի հետևանք ա… տենց չի՞… ի՞նչ ուրիշ ակտուալ հարցով ես ուզում որ զբաղվենք"
Չուկ ջան լիովին համաձայն եմ քո հետ: Օլիգարխիկ համակարգի փլուզումից բացի Հայաստանոում ուրիշ ակտուալ հարց էս պահին չկա: Բայց արի մի փոքր վերլուծություն անենք:
Ակումբում այս պահին գրանցված է 7561 անդամ: Քաղաքականություն բաժնում քննարկություններին ակտիվորեն մասնակցում են մոտ 15-20 մարդ: Մի այդքան էլ իմ նմաններ, ակտիվորեն հետևում են քննարկումներին: Փաստորեն քաղաքականությունը հետաքրքրում է 30-40 հոգու, լավ կրկնապատկենք, թող լինի 70-80 հոգի: Այսինքն Ակումբի անդամների 1 տոկոսը, իսկ եթե հաշվի առնենք, որ ինտերնետից օգտվում են համեմատաբար ակտիվ մարդիկ, պատկերը այնքան էլ տպավորիչ չէ:
Փորձենք պարզել ինչու այս ծանր պայմաներում մարդիկ չէն հետաքրքրվում քաղաքականությամբ: 1995թ սկսած մարդիկ գնացել են ընտրությունների և ականատես են եղել լցոնումների, ծեծ ու ջարդի, ընտրության արդյունքների կեղծման և այլ այլանդակությունների, որոնք ընտրությունից ընտրություն ավելի են լկտիացել: Սարսափելին այդ այլանդակությունները չեն, սարսափելին դրանց անպատժելիությունն է: Մարդիկ կորցրել են հավատը: Եվ այդ հավատի կորուստի հետևանքը մեր այսօրվա իրականություննա:
Հիմա մի պահ պատկերացնենք, որ 40 օրից ընտրությունա: Ինչա սպասվում: դոդի, լֆիկի, նեմեցի և մնացած հերոսների ախռանիկները ինչպես միշտ մի 400-500 հազար ձայն, ծեծով ջարդով հարմարեցնում են, արդյունքները պարզա, ընդիմությունը ցույցեր, բողոքներ և այլն և ունենում ենք էն ինչ, որ ունենք:
Կա արդյոք լուծում:
Իմ կարծիքով կա և նման իրավիճակում միակը:
Ընտրության օրվանից 10 օր առաջ, անկախ նրանից հերթական թէ արտահերթ, Հանրապետության բոլոր հիվանդանոցները պետք է լցված լինեն կոտրած ոտքերով ախռանիկներով և ակտիվ ընտրակեղծարարներով: Այո, այո բառիս բուն իմաստով կոտրած ոտքերով, չնայած չէին խանգարի նաև կոտրած ձեռքերը:
Որն է իմաստը: Շատ պարզ, քվիարկությունից 10 օր առաջ ընտրակաշառք բաժանող համակարգը վերանում է, քվիարկության օրը բռնարարքեր կատարողները չկան, լցոնման մասնագետները չկան և ամենակարևորը՝ մարդիկ գիտակցում են, որ դրանց դեմ խաղ կա, որ դրանք ընդամենը սովորական մահկանացուներ են, որոք էտ օրը կոտրած ոտ ու ձեռով հիվանդանոցում պառկած են: Եվ անտարբերության և անելության հոգեբանական վիճակը փոխվում է հույսի և հավատի վիճակով:
Եվ մարդիկ գնում են ընտրության, և կունենանք էն, ինչին , որ իրոք արժանի ենք:

Համաձայն եմ, որ այս պահին քաղաքականությամբ հետաքրքրվողները այնքան շատ չեն, ինչքան որ ցանկալի է, որ լինեն: Ցանկալի է՝ երկրի ներկայիս վիճակում:
Սակայն թվերի հետ համաձայն չեմ:
Շատ չխորանալու համար փաստեմ, որ ակումբի քաղաքականություն բաժինն այնքան լուրջ բան չէ, որ այդտեղի ակտիվությունը հաշվելով (ընդ որում՝ սխալ, որովհետև հաշվելիս պետք է հաշվի առնել ոչ թե գրանցված մասնակիցների քանակը, այլ ակտիվ մասնակիցների, այլ բաժիններին հետևող մասնակիցների) հնարավոր լինի դա տարածել ողջ հասարակության վրա:

Առանց նշելու, տեսակետին համաձայն եմ թե ոչ, փաստեմ, որ համարում եմ գոյություն ունենալու լիարժեք իրավունք ունեցող տեսակետ: Սակայն ովքե՞ր են լինելու այդ ջարդող-փշրողները: Կոպիտ ասած, եթե ինչ-որ մեկն իմ վրա է հույսը դնում, ես փաս: Թող հույս դնողն ինքը զբաղվի, նոր կորոշեմ, իրեն միանալ, թե ոչ:
Bujak2012
01.09.2011, 14:37

Չուկ ջան 1988թ ես 26 տարեկան էի: Երբ ԿԳԲ-ում ինձ ասացին՝ դու գրագետ տղա ես, լավ հասկանուն ես, որ էս երկրում ընենցա, որ կարողա քեզ հիմա թողենք գնաս տուն ու տենաս տնեցիք չկան, ուրեմն՝ քեզ խելոք պահի: Չուկ ջան ես հերոս չէի և հիմա էլ հերոս չեմ, ուղղակի ունեի երազանք՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ: ՈՒ իմ պես շատերը փաս չգնացինք: ՈՒ ունեցանք էն, ինչ, որ ունեցանք` ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ:
բացի արտահերթ ընտրություններից, օլիգարխիկ համակարգի փլուզումից ուրիշ ի՞նչ ակտուալ հարց կա Հայաստանում… էդ բոլոր հարցերը՝ շաքարը, արտագաղթը էս համակարգի հետևանք ա… տենց չի՞… ի՞նչ ուրիշ ակտուալ հարցով ես ուզում որ զբաղվենք"
Չուկ ջան լիովին համաձայն եմ քո հետ: Օլիգարխիկ համակարգի փլուզումից բացի Հայաստանոում ուրիշ ակտուալ հարց էս պահին չկա: Բայց արի մի փոքր վերլուծություն անենք:
Ակումբում այս պահին գրանցված է 7561 անդամ: Քաղաքականություն բաժնում քննարկություններին ակտիվորեն մասնակցում են մոտ 15-20 մարդ: Մի այդքան էլ իմ նմաններ, ակտիվորեն հետևում են քննարկումներին: Փաստորեն քաղաքականությունը հետաքրքրում է 30-40 հոգու, լավ կրկնապատկենք, թող լինի 70-80 հոգի: Այսինքն Ակումբի անդամների 1 տոկոսը, իսկ եթե հաշվի առնենք, որ ինտերնետից օգտվում են համեմատաբար ակտիվ մարդիկ, պատկերը այնքան էլ տպավորիչ չէ:
Փորձենք պարզել ինչու այս ծանր պայմաներում մարդիկ չէն հետաքրքրվում քաղաքականությամբ: 1995թ սկսած մարդիկ գնացել են ընտրությունների և ականատես են եղել լցոնումների, ծեծ ու ջարդի, ընտրության արդյունքների կեղծման և այլ այլանդակությունների, որոնք ընտրությունից ընտրություն ավելի են լկտիացել: Սարսափելին այդ այլանդակությունները չեն, սարսափելին դրանց անպատժելիությունն է: Մարդիկ կորցրել են հավատը: Եվ այդ հավատի կորուստի հետևանքը մեր այսօրվա իրականություննա:
Հիմա մի պահ պատկերացնենք, որ 40 օրից ընտրությունա: Ինչա սպասվում: դոդի, լֆիկի, նեմեցի և մնացած հերոսների ախռանիկները ինչպես միշտ մի 400-500 հազար ձայն, ծեծով ջարդով հարմարեցնում են, արդյունքները պարզա, ընդիմությունը ցույցեր, բողոքներ և այլն և ունենում ենք էն ինչ, որ ունենք:
Կա արդյոք լուծում:
Իմ կարծիքով կա և նման իրավիճակում միակը:
Ընտրության օրվանից 10 օր առաջ, անկախ նրանից հերթական թէ արտահերթ, Հանրապետության բոլոր հիվանդանոցները պետք է լցված լինեն կոտրած ոտքերով ախռանիկներով և ակտիվ ընտրակեղծարարներով: Այո, այո բառիս բուն իմաստով կոտրած ոտքերով, չնայած չէին խանգարի նաև կոտրած ձեռքերը:
Որն է իմաստը: Շատ պարզ, քվիարկությունից 10 օր առաջ ընտրակաշառք բաժանող համակարգը վերանում է, քվիարկության օրը բռնարարքեր կատարողները չկան, լցոնման մասնագետները չկան և ամենակարևորը՝ մարդիկ գիտակցում են, որ դրանց դեմ խաղ կա, որ դրանք ընդամենը սովորական մահկանացուներ են, որոք էտ օրը կոտրած ոտ ու ձեռով հիվանդանոցում պառկած են: Եվ անտարբերության և անելության հոգեբանական վիճակը փոխվում է հույսի և հավատի վիճակով:
Եվ մարդիկ գնում են ընտրության, և կունենանք էն, ինչին , որ իրոք արժանի ենք:
Ճիշտա ես արդեն չեմ մտնում այդ 15-20 հոգու նույնիսկ 70-80 հոգու մեջ, սակայն պիտի գրեմ, ես մի ժամանակ ակտիվ մասնակցում էի քննարկմանը, ինչի? որովհետև մտավախություն ունեի որ Լևոնը իրա ՀՀՇ-ով կարողա երկիրը քանդի. ինչի հիմա չեմ մասնակցում քննարկումներին? Որովհետև 1. արդեն մտավախությունս անցելա 2. գրառումներս լինում են "մի տեսակ" ու մոդերները նկատողություն են տալիս ու ջնջում գրածներս. 3. Անիմաստ տեղը օլիգարխներին քննադատելու և/կամ նախանձելու տեղը աշխատում եմ, այնպես եմ աշխատում որ ես և իմ ընտանիքը լավ ապրի, անկախ օլիգարխների քանակից, մոնոպոլիաից բխող թանկացումներից և այլն...
Չուկ ջան 1988թ ես 26 տարեկան էի: Երբ ԿԳԲ-ում ինձ ասացին՝ դու գրագետ տղա ես, լավ հասկանուն ես, որ էս երկրում ընենցա, որ կարողա քեզ հիմա թողենք գնաս տուն ու տենաս տնեցիք չկան, ուրեմն՝ քեզ խելոք պահի: Չուկ ջան ես հերոս չէի և հիմա էլ հերոս չեմ, ուղղակի ունեի երազանք՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ: ՈՒ իմ պես շատերը փաս չգնացինք: ՈՒ ունեցանք էն, ինչ, որ ունեցանք` ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ:
Ճիշտ եք արել, որ փաս չեք գնացել: Ու էլի կան փաս չգնացողներ, ովքեր էդ անկախ Հայաստանը կսարքեն օրինական պետություն:
Միայն թե հասկանանք մի պարզ ճշմարտություն. տարբերակները կարող են միլիոնը լինել, միայն թե կոնկրետ տարբերակներն իրականցողներ են պետք:
2. գրառումներս լինում են "մի տեսակ" ու մոդերները նկատողություն են տալիս ու ջնջում գրածներս.
Տվյալ մասնակիցը նորից փորձում է պատրանք ստեղծել, որ իր ինչ-որ գրառումներ ջնջվել են այլախոհության համար, ինչը լկտի սուտ է:

Բայց յանի ով բան ասեց մոդերին? Ես ընդհամենը ասացի որ քաղաքական թեմաներով չեմ կարում անհուզում խոսել և ստացվում է "մի տեսակ" գրառում. Նայի դուք կրկին իմ գրածների մեջ ետին մտքեր եք ման գալիս, ինչի? որ գրեմ Լևոնը լավնա մի 100 հատ շնորհակալություն կդնեք տակը չէ?

Ոչ, ես շնորհակալություն կդնեմ քո գրառման տակ, եթե գրես, որ Քոչարյանն է «լավը», բայց համ էլ դա հիմնավորած լինես:
Իսկ մնացյալը... եթե ինչ-որ մեկին դուր է գալիս ինչ-որ բան ակնարկելը, իսկ հետո իրեն «դոդի բախչեք» գցելը, թե ես ուրիշ բան եմ ասել, դա իր սեփական գործն է:

Նորից սառկազմ և վիրավորանք, այ հենց այդ պատճառով էլ այս թեմայում գրառումներ չեմ անում և ասում եմ ուղիղ այս թեմայում բանավիճելու կուլտուրան 0-յական մակարդակի վրայա.
Տիկին Խառատյանին խայտառակ ձևի հարգում եմ, առանց որևէ սարկազմի: Բայց դա չի նշանակում, որ իր մի շարք «քաղաքական վերլուծություններ» (խոսքը մենակ էս հարցազրույցի մասին չի) ընդամենը «մատից հոտ քաշելու ֆենոմենի» արտահայտումներ չեն:
Չուկ, այ Չուկ… մի հատ լևոնական կանխատեսում եմ արել ու իրականացել է, պատկերացնու՞մ ես: Էդ Խառատյանի հարցազրույցը, որ մեջ բերել եմ, տես էդ գրառման տակի մասում ի՞նչ կա, սպիտակ ֆոնտերով:))

Միանգամայն համամիտ եմ :)
Չուկ, այ Չուկ… մի հատ լևոնական կանխատեսում եմ արել ու իրականացել է, պատկերացնու՞մ ես: Էդ Խառատյանի հարցազրույցը, որ մեջ բերել եմ, տես էդ գրառման տակի մասում ի՞նչ կա, սպիտակ ֆոնտերով:))
Լավ ես կանխատեսում, հիմա ինչ? պատրաստ ես երկխոսությանը ? :))
Չուկ, այ Չուկ… մի հատ լևոնական կանխատեսում եմ արել ու իրականացել է, պատկերացնու՞մ ես: Էդ Խառատյանի հարցազրույցը, որ մեջ բերել եմ, տես էդ գրառման տակի մասում ի՞նչ կա, սպիտակ ֆոնտերով:))
սովետի վերջերում մի վրացական ֆիլմ նկարվեց - "ПОКАЯНИЕ" : այստեղ շատ բան ֆոնային առումով այդ ֆիլմն է հիշեցնում: աուռայի առումով:
դա ընդանուր առմամբ լևոնականնեի բնորոշ ոճն է: Սպանել - հերոսացնելով:
-հիշիր վանոյականների ու վազգենա-լևոնաանների ոճիրները ու մարդասպանությունները:
բոլոր միջոցներով չէ, պայման ա եղել, խախատել են՝ նրանք էլ առկախել են… կարող ա՞ պտի շարունակեին… փայլուն գործընթաց ա եթե կողմերը պահպանում են կանոնները…
OK եթե բանակցություններով չեք ուզում ճգնաժամից դուրս գալ, բա ի՞նչ ձևով եք ուզում դուրս գալ… կարա՞ք մի հատ բացատրեք հասկանամ… իսկ ուժերը մարջինալացված են որովհետև առավոից իրիկուն նվնվալուց բացի ուրիշ բան չեն բաշարում… մենակ քննադատելն արդեն չի դզում…
Ճգնաժամի՞ց: Էս դու ես մտածել, թե՞ մի տեղից լսել ես: Որտե՞ղ ես ճգնաժամ տեսնում, ապեր: Նախագահը նույնիսկ մարտի մեկը լիովին բացահայտելու հավաստիացում ա արել: Նախագահը թույլ ա տվել, որ ահագին մարդ Ազատության հրապարակում արտոնված տրնգի պարի: Նախագահը նույնիսկ բոլոր քաղբանտարկյալներին համաներեց: Ի՞նչ ճգնաժամ: :D
Մարգինալացվածները բացի նվնվալուց ուրիշ բան չեն բաշարում, իսկ ՀԱԿ-ը բաշարեց մի քանի ռաունդով երկխոսել: Ծափեր: :D
բա ի՞նչ ա նշանակում ապեր, կարող ա՞ Հայաստանում ինչ որ ուրիշ քաղաքական գործընթացներ են ընթանում որ տեղյակ չեմ… կարող ա և կա ես ըդտեղ չեմ… եթե կա ասա իմանամ… ինչքան ես գիտեմ, բավականին շատ գործընթացներ կան քաղաքական դաշտից դուրս, բայց դրանցով շատ մարդ հետաքրքրված չի ու ասեմ որ ՀԱԿ-ը կապ չունի դրանց հետ…
Որ դու տեղյակ չես, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում ոչ մի ուրիշ գործընթաց տեղի չի ունենում: Առանձին անհատներ ու կուսակցություններ, այդ թվում ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն կամաց-կամաց պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Խոսքի հերթական, կամ խոսքի արտահերթ: Խոսքի երկխոսության արդյունքում տեղի ունեցած, կամ խոսքի առանց երկխոսության: Արդեն հայտնի է ԿԸՀ կազմն ու ԿԸՀ նախագահի անունը: Որոշ անհատներ արդեն հայտարարել են, որ դնելու են իրենց թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: Ես օրինակ սպասում եմ, թե մեր ընտրատարածքում մեծամասնականով ովքեր են առաջարդվելու: Հույս ունեմ, որ կլինեն արժանի թեկնածուներ, լուրջ ծրագրերով ու կլինի բաց ու ազնիվ մրցակցություն:
Իսկ երկխոսությունը ում համար գործընթաց է, ում համար էլ կլոունադա: Ռաոււնդ մեկ, երկխոսում ենք երկխոսելու տեղի մասին, հետո ժամի մասին, հետո 83 էջ, հետո 130 էջ: Հետո տներով; Քանի՞ ամիս առաջ էինք հայտարարել որ ուզում ենք երկխոսել - յոթ: Քանի՞ ամիս անց առկախեցինք, կամ դեռ լրիվ չառկախեցինք երկխոսությունը: Քանի՞ ամիս մնաց հերթական ԱԺ ընտրություններին - յոթ:
Մեֆ, մի հատ բան հարցնեմ: Խոսքի ասենք երկխոսության չկար: ՀԱԿ-ը կարա՞ր պռոստը իրա 83 էջանոց գլուխգործոցը ներկայացներ իշխանություններին ու հանրությանը, թե՞ պիտի պարտադիր պատվիրակությունով տար պատվիրակության բուռը:
ՀԱԿ- վրա ջհաննամը, բայց որ ասում ես իշխանության վրա պալաժիտ արած ունեմ, նշանակում ա որ դու անտարբեր ես… դե իրանք էլ ինչ ուզում անում են… կարա՞ս մի հատ ինձ բացատրես թե էդ պալաժիտ անելը ինչով ա էֆեկտիվ, ռացիոնալ, կամ բխում քաղաքացու շահերից… ես չեմ ուզում որ արդարացնես քո էդ դիրքորոշումը, դրա կարիքը չկա… ես ուզում եմ որ դրա ռացիոնալը ինձ բացատրես… թե չե ես դեմ չեմ…
Իսկ կարա՞ս ասես երկխոսությունը ինչով ա բխում քաղաքացու շահերից: Կամ ինչո՞վ ա, կամ ինչո՞վ էր եֆեկտիվ. էջերի քանակո՞վ, տված հարցազրույցների բովանդակությա՞մբ, հանգած արդյունքներո՞վ:
սովորական կնայեմ ու կասեմ "դե հիմա բացատրի թե արտահերթ ընտրությունները ինչով են ոչ ակտուալ, կամ լեգիտիմ իշխանությունն ինչով ա վնաս Հայաստանին… "
կամ էլ կասեմ, "բացի արտահերթ ընտրություններից, օլիգարխիկ համակարգի փլուզումից ուրիշ ի՞նչ ակտուալ հարց կա Հայաստանում… էդ բոլոր հարցերը՝ շաքարը, արտագաղթը էս համակարգի հետևանք ա… տենց չի՞… ի՞նչ ուրիշ ակտուալ հարցով ես ուզում որ զբաղվենք"
Խոսրովի անտառի հարցը: :D Մի անգամ ասել եմ: Հա, ուզում ես Երևանի տրանսպորտային ցանցի բարելավումն էլ կարաս առաջնային համարես:
Հընգեր, հերիք ա գլխիս նույն բանի մասին դասախոսության կարդաս: Քեզ ոչ մեկը չի ասել ստեղ, որ ոչ լեգիտիմ իշխանությունը լավ բան ա, ու օլիգարխիկ համակարգն էլ տնտեսական զարգացման ամենաժամանակակից մոդելն ա: Կամ չես ուզում հասկանալ, կամ չես կարողանում հասկանալ, թե քեզ ինչ են ուզում ասել:
Էս վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացները երեք եզրակացության են հանգեցնում.
1. ՀԱԿ-ում բոլորը անմեղսունակ են, քանի որ անկեղծ հավատում են, որ Սերժը ու իրա ամբողջ համակարգը (Նեմեց. Լֆիներով, Հովիկներով, Լիսկաներով, Ալիկներով և այլն), ողջ երկրի ադմինիստրատիվ ու ուժային լծակներն ու մի քանի տասնյակ միլիարդ դոլարը թողած, հրաժարական են տալու ու արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունները երկնագույն եզրագծով սկուտեղի վրա, երկխոսության արդյունքում, բերելու են ու դնեն ՀԱԿ-ի ոտքերի առաջ: Ու քանի որ իրենք դրան հավատում են, անկեղծորեն էտ համոզմունքը ներկայացնում են իրենց համակաիրներին, կամ իրենց ասելով ժողովրդին:
2. ՀԱԿ-ում բոլորը քաղաքական ռոմանտիկներ են, քանի որ հավատում են, որ Սերժի գլխին երկնային իմաստություն ա հանկարծ իջել, ու քանի որ, եթե արտոնեց Ազատության հրապարակային տրնգին ու բաց թողեց քաղբանտարկյալներին, մեկ էլ հավաստիացրեց որ մարտի մեկի գծով սաղ լավ ա լինելու, կարող ա նաև վերջում բոլորիցս ներողություն խնդրի չորս տարի մեզ պատճառած չարչարանքների համար, գնա թքի սեփական ախպոր երեսին երկիրը անխնա թալանելու համար, ու գնա կախվի նախագահականի դիմաց, երկխոսության արդյունքում:
3. ՀԱԿ-ում բոլորը քաղաքական ժուլիկներ են, քանի որ իրենք էլ գիտեն ու գիտեին որ նման բան երկխոսության արդյունքում չի կարող լինել, բաց ժողովրդին հավայի յոթ ամիս համոզեցին, որ երկխոսությունը փայլուն գործընթաց է:
Եթե առաջին երկու կետերը ՀԱԿ-ին կարելի ա ներել, քանի որ ռոմանտիզմն ու անմեղսունակությունը քրեորեն դատապարտելի արարքներ չեն, ապա երրորդի համար ՀԱԿ-ին ներել չի կարելի: Իսկ ես ավելի շատ հակված եմ, որ ՀԱԿ-ը երրորդն ա:
Դու՞ ինչ կարծիքի ես:
Եթե ասես, որ սրանցից ոչ մեկն ա, խնդրում եմ մի հատ էլ կներկայացնես, թե մենք ինչի ենք հասել վերջին երեք-չորս ամիսների ընթացքում՝ հերթական ԱԺ ընտրություններից յոթ ամիս առաջ, որոնք մեզ ևս մեկ քայլով մոտեցրել են, էտ քո ասած «արտահերթ ընտրություններին ու օլիգարխիկ համակարգի փլուզմանը»:
Եթե ասես, որ սեպտեմբերին իշխանությունները եթե պատասխան չտան, ապա արդեն ՀԱԿ-ը այլ միջոցներին կդիմի, ուրիշ հարց կտամ - էտ դեպքում ինչի՞ ՀԱԿ-ը յոթ ամիս երկխոսություն պարացրեց, ու չդիմեց էտ միջոցներին մարտ ամիսն, երբ ոգևորությանը ալիքը գագաթնակերտին էր հասել: Երևի լուրջ ապասում էր, որ երկխոսությունը արդյունք կտա: Իսկ եթե սպասում եր, որ երկխոսությունը արդյունք կտա, ապա նորից հանգում ենք վերը նշված երեք կետերին:
Կարճ ասած, Մեֆ ջան, Չուկը ինչքան էլ ինձու բազերին չսիրի, ինչպես արդեն ասել եմ, հավայի երևույթները ինձ բացարձակապես չեն հուզում, դրա համար էլ պալաժիտ արած ունեմ քո համար քաղաքական գործընթաց իսկ իմ համար ցիրք համարվող պրոցեսները, ու քանի դեռ չի ապացուցվել հակառակը, ապա ԱԺ-ում մի քանի տեղ ունենալու թեզը մնում ա ուժի մեջ, ով իրանց ոնց ուզում ա ճղի, ու ով ոնց ուզում ա համոզի, որ ՀԱԿ-ը շատ ավելի վեհ նպատակներով էր պայքարում: Սենց պայքարի արդյունքը դրանից ավել չի կարող լինել:
Ապեր, դու ո՞նց ես ուզում վերջանա մի մրցակցությունը, որտեղ ՀԱԿ-ի սիրած շախմատային խաղատախտակի մի կողմում նստած ա ասենք, Լևոն Արոնյանը, իսկ մյուս կողմում, ասենք, Մայք Թայսոնը: Ոնց ուզում ես քցի բռնի, վերջում Թայսոնի ասածով ա լինելու, եթե նույնիսկ Արոնյանը համ սևերով ինքը խաղա, համ էլ սպիտակներով:
Mephistopheles
02.09.2011, 00:57
Ճգնաժամի՞ց: Էս դու ես մտածել, թե՞ մի տեղից լսել ես: Որտե՞ղ ես ճգնաժամ տեսնում, ապեր: Նախագահը նույնիսկ մարտի մեկը լիովին բացահայտելու հավաստիացում ա արել: Նախագահը թույլ ա տվել, որ ահագին մարդ Ազատության հրապարակում արտոնված տրնգի պարի: Նախագահը նույնիսկ բոլոր քաղբանտարկյալներին համաներեց: Ի՞նչ ճգնաժամ: :D
Մարգինալացվածները բացի նվնվալուց ուրիշ բան չեն բաշարում, իսկ ՀԱԿ-ը բաշարեց մի քանի ռաունդով երկխոսել: Ծափեր: :D
Որ դու տեղյակ չես, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում ոչ մի ուրիշ գործընթաց տեղի չի ունենում: Առանձին անհատներ ու կուսակցություններ, այդ թվում ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն կամաց-կամաց պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Խոսքի հերթական, կամ խոսքի արտահերթ: Խոսքի երկխոսության արդյունքում տեղի ունեցած, կամ խոսքի առանց երկխոսության: Արդեն հայտնի է ԿԸՀ կազմն ու ԿԸՀ նախագահի անունը: Որոշ անհատներ արդեն հայտարարել են, որ դնելու են իրենց թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: Ես օրինակ սպասում եմ, թե մեր ընտրատարածքում մեծամասնականով ովքեր են առաջարդվելու: Հույս ունեմ, որ կլինեն արժանի թեկնածուներ, լուրջ ծրագրերով ու կլինի բաց ու ազնիվ մրցակցություն:
Իսկ երկխոսությունը ում համար գործընթաց է, ում համար էլ կլոունադա: Ռաոււնդ մեկ, երկխոսում ենք երկխոսելու տեղի մասին, հետո ժամի մասին, հետո 83 էջ, հետո 130 էջ: Հետո տներով; Քանի՞ ամիս առաջ էինք հայտարարել որ ուզում ենք երկխոսել - յոթ: Քանի՞ ամիս անց առկախեցինք, կամ դեռ լրիվ չառկախեցինք երկխոսությունը: Քանի՞ ամիս մնաց հերթական ԱԺ ընտրություններին - յոթ:
Մեֆ, մի հատ բան հարցնեմ: Խոսքի ասենք երկխոսության չկար: ՀԱԿ-ը կարա՞ր պռոստը իրա 83 էջանոց գլուխգործոցը ներկայացներ իշխանություններին ու հանրությանը, թե՞ պիտի պարտադիր պատվիրակությունով տար պատվիրակության բուռը:
Իսկ կարա՞ս ասես երկխոսությունը ինչով ա բխում քաղաքացու շահերից: Կամ ինչո՞վ ա, կամ ինչո՞վ էր եֆեկտիվ. էջերի քանակո՞վ, տված հարցազրույցների բովանդակությա՞մբ, հանգած արդյունքներո՞վ:
Խոսրովի անտառի հարցը: :D Մի անգամ ասել եմ: Հա, ուզում ես Երևանի տրանսպորտային ցանցի բարելավումն էլ կարաս առաջնային համարես:
Հընգեր, հերիք ա գլխիս նույն բանի մասին դասախոսության կարդաս: Քեզ ոչ մեկը չի ասել ստեղ, որ ոչ լեգիտիմ իշխանությունը լավ բան ա, ու օլիգարխիկ համակարգն էլ տնտեսական զարգացման ամենաժամանակակից մոդելն ա: Կամ չես ուզում հասկանալ, կամ չես կարողանում հասկանալ, թե քեզ ինչ են ուզում ասել:
Էս վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացները երեք եզրակացության են հանգեցնում.
1. ՀԱԿ-ում բոլորը անմեղսունակ են, քանի որ անկեղծ հավատում են, որ Սերժը ու իրա ամբողջ համակարգը (Նեմեց. Լֆիներով, Հովիկներով, Լիսկաներով, Ալիկներով և այլն), ողջ երկրի ադմինիստրատիվ ու ուժային լծակներն ու մի քանի տասնյակ միլիարդ դոլարը թողած, հրաժարական են տալու ու արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունները երկնագույն եզրագծով սկուտեղի վրա, երկխոսության արդյունքում, բերելու են ու դնեն ՀԱԿ-ի ոտքերի առաջ: Ու քանի որ իրենք դրան հավատում են, անկեղծորեն էտ համոզմունքը ներկայացնում են իրենց համակաիրներին, կամ իրենց ասելով ժողովրդին:
2. ՀԱԿ-ում բոլորը քաղաքական ռոմանտիկներ են, քանի որ հավատում են, որ Սերժի գլխին երկնային իմաստություն ա հանկարծ իջել, ու քանի որ, եթե արտոնեց Ազատության հրապարակային տրնգին ու բաց թողեց քաղբանտարկյալներին, մեկ էլ հավաստիացրեց որ մարտի մեկի գծով սաղ լավ ա լինելու, կարող ա նաև վերջում բոլորիցս ներողություն խնդրի չորս տարի մեզ պատճառած չարչարանքների համար, գնա թքի սեփական ախպոր երեսին երկիրը անխնա թալանելու համար, ու գնա կախվի նախագահականի դիմաց, երկխոսության արդյունքում:
3. ՀԱԿ-ում բոլորը քաղաքական ժուլիկներ են, քանի որ իրենք էլ գիտեն ու գիտեին որ նման բան երկխոսության արդյունքում չի կարող լինել, բաց ժողովրդին հավայի յոթ ամիս համոզեցին, որ երկխոսությունը փայլուն գործընթաց է:
Եթե առաջին երկու կետերը ՀԱԿ-ին կարելի ա ներել, քանի որ ռոմանտիզմն ու անմեղսունակությունը քրեորեն դատապարտելի արարքներ չեն, ապա երրորդի համար ՀԱԿ-ին ներել չի կարելի: Իսկ ես ավելի շատ հակված եմ, որ ՀԱԿ-ը երրորդն ա:
Դու՞ ինչ կարծիքի ես:
Եթե ասես, որ սրանցից ոչ մեկն ա, խնդրում եմ մի հատ էլ կներկայացնես, թե մենք ինչի ենք հասել վերջին երեք-չորս ամիսների ընթացքում՝ հերթական ԱԺ ընտրություններից յոթ ամիս առաջ, որոնք մեզ ևս մեկ քայլով մոտեցրել են, էտ քո ասած «արտահերթ ընտրություններին ու օլիգարխիկ համակարգի փլուզմանը»:
Եթե ասես, որ սեպտեմբերին իշխանությունները եթե պատասխան չտան, ապա արդեն ՀԱԿ-ը այլ միջոցներին կդիմի, ուրիշ հարց կտամ - էտ դեպքում ինչի՞ ՀԱԿ-ը յոթ ամիս երկխոսություն պարացրեց, ու չդիմեց էտ միջոցներին մարտ ամիսն, երբ ոգևորությանը ալիքը գագաթնակերտին էր հասել: Երևի լուրջ ապասում էր, որ երկխոսությունը արդյունք կտա: Իսկ եթե սպասում եր, որ երկխոսությունը արդյունք կտա, ապա նորից հանգում ենք վերը նշված երեք կետերին:
Կարճ ասած, Մեֆ ջան, Չուկը ինչքան էլ ինձու բազերին չսիրի, ինչպես արդեն ասել եմ, հավայի երևույթները ինձ բացարձակապես չեն հուզում, դրա համար էլ պալաժիտ արած ունեմ քո համար քաղաքական գործընթաց իսկ իմ համար ցիրք համարվող պրոցեսները, ու քանի դեռ չի ապացուցվել հակառակը, ապա ԱԺ-ում մի քանի տեղ ունենալու թեզը մնում ա ուժի մեջ, ով իրանց ոնց ուզում ա ճղի, ու ով ոնց ուզում ա համոզի, որ ՀԱԿ-ը շատ ավելի վեհ նպատակներով էր պայքարում: Սենց պայքարի արդյունքը դրանից ավել չի կարող լինել:
Ապեր, դու ո՞նց ես ուզում վերջանա մի մրցակցությունը, որտեղ ՀԱԿ-ի սիրած շախմատային խաղատախտակի մի կողմում նստած ա ասենք, Լևոն Արոնյանը, իսկ մյուս կողմում, ասենք, Մայք Թայսոնը: Ոնց ուզում ես քցի բռնի, վերջում Թայսոնի ասածով ա լինելու, եթե նույնիսկ Արոնյանը համ սևերով ինքը խաղա, համ էլ սպիտակներով:
Ապեր դու իմ հարցը չես հասկանում… ասենք թե ճիշտ ես ասում… ՀԱԿ-ում սաղ անմեղսունակ, քաղաքական ռոմանտիկ ու ժունիկ են միաժամանակ, ի՞նչ դիրքորոշում ես ուզում մարդիկ բռնեն, ինչ ես ուզում մարդիկ անեն… գնան տունը նստեն, շախմատ խաղան, պիվա խմեն, սնդվիչ ուտեն… ի՞նչ պտի անի էսօր ջոգող քաղաքացին, որը հասկանում ա որ սաղ խաբեություն ա…
պետք չի ամեն անգամ նույն բանը ապացուցել… դրա կարիքը չկա… բոլորս էլ քո դիրքորոշումը գիտենք հասկացել ենք
Չուկ, այ Չուկ… մի հատ լևոնական կանխատեսում եմ արել ու իրականացել է, պատկերացնու՞մ ես: Էդ Խառատյանի հարցազրույցը, որ մեջ բերել եմ, տես էդ գրառման տակի մասում ի՞նչ կա, սպիտակ ֆոնտերով:))
Մալադեց Վիշապ ջան, առաջընթաց ա: Ընդհանրապես, փաստորեն քանի-որ կանխատեսումներդ մասնակիորեն ստացվում են (մասնակիորեն, որովհետև չի ասվել, որ տիկին Խալաթյանը գլուխը պատովը տա, այլ ասվել է, որ իրա ասածը նման էր մատից հոտ քաշելու, սուրճի բաժակ նայելու ու նման բաների), առաջարկում եմ վաղուց ի վեր չստացվող քաղաքական վերլուծություններ անելու փոխարեն զբաղվել միայն ու միայն նոստրադամուսական կանխատեսումներով, ես էլ անունդ կփոխեմ ու կդնեմ «Վիշապ՝ Պայծառատես»:
Իսկ մինչ կողմնորոշվես, առաջարկում լրջորեն ու անկեղծ, առանց թեման փոխելու, ուղիղ պատասխանել կոնկրետ հարցի:
Տիկին Խառատյանը ասում է, որ նստել էին բանակցության, որ որոշեն հաջորդ նախագահի անձը: Հարգելիդ իմ Վիշապ, տեսնու՞մ ես որևէ օբյեկտիվ պատճառ, որը նման ենթադրություն անելու տեղիք է տալիս, ընդհանրապես, նման հանճարեղ միտքը հնարավո՞ր համարում ես: Նորից եմ խնդրում, պատասխանիր կոնկրետ, ուղիղ, առանց սար ու ձոր ընկնելու: Հարցը կոնկրետ է:

Օյ… ինչ–որ մեկը վերջերս դժգոհում էր որ մարդիկ բառերից են կախվում։ Դա մի կողմ։ Առնվազն տարակուսելի է, որ փաստորեն կարելի է հեգնել մեկի ասածները ու հետո հայտարարել այդ մեկի նկատմամբ «խայտառակ հարգանքի» մասին։ Երևի «հարգանք» բառի ստուգանաբության մեջ է նաև պետք ճշգրտումներ մցնել։ Կամ գուցե «խայտառակ», կամ «սարկազմ» բառերի ստուգաբանությունն է պետք վերանայել։ Լևոնին (Տեր–Պետրոսյան) չմոռանաք «ափդեյթ» անել:))
Ինչ վերաբերում է հարցիդ. Ուրեմն որևէ օբյեկտիվ պատճառ, որ մարդիկ նստել էին բանակցության, որ որոշեն հաջորդ նախագահի անձը, իհարկե չեմ տեսնում։ Բանակցությունները անտարակույս, արտահերթ ընտրությունների շուրջ էին։ Իսկ ինչպե՞ս կարող են արտահերթ ընտրությունները վերաբերվել նախագահի անձին։ Ոչ մի կերպ։ Մեզ մոտ ընտրությունները նախագահի անձի հետ որևէ առնչություն չունեն, որովհետև նախագահի անձի փոփոխությունը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Հետևաբար Խառատյանը այդ մասով սխալվել է։
Հ.Գ. Անունս փոխելու լիազորություններ դու չունես, հորոխպեր։ Դրա համար ոտքերդ յորղանիդ գյորա պարզիր։
Օյ… ինչ–որ մեկը վերջերս դժգոհում էր որ մարդիկ բառերից են կախվում։ Դա մի կողմ։ Առնվազն տարակուսելի է, որ փաստորեն կարելի է հեգնել մեկի ասածները ու հետո հայտարարել այդ մեկի նկատմամբ «խայտառակ հարգանքի» մասին։ Երևի «հարգանք» բառի ստուգանաբության մեջ է նաև պետք ճշգրտումներ մցնել։ Կամ գուցե «խայտառակ», կամ «սարկազմ» բառերի ստուգաբանությունն է պետք վերանայել։ Լևոնին (Տեր–Պետրոսյան) չմոռանաք «ափդեյթ» անել:))
Ինչ վերաբերում է հարցիդ. Ուրեմն որևէ օբյեկտիվ պատճառ, որ մարդիկ նստել էին բանակցության, որ որոշեն հաջորդ նախագահի անձը, իհարկե չեմ տեսնում։ Բանակցությունները անտարակույս, արտահերթ ընտրությունների շուրջ էին։ Իսկ ինչպե՞ս կարող են արտահերթ ընտրությունները վերաբերվել նախագահի անձին։ Ոչ մի կերպ։ Մեզ մոտ ընտրությունները նախագահի անձի հետ որևէ առնչություն չունեն, որովհետև նախագահի անձի փոփոխությունը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Հետևաբար Խառատյանը այդ մասով սխալվել է։
Ես ցավում եմ, որ դու չունես էն ընկալում, որ ամեն մարդ բացարձակ չի: Հրանուշ Խառատյանին ես իսկապես շատ եմ հարգում, էն մարդկանցից ա, ում հետ կարելի ա ճանապարհ գնալ: Սակայն էդ չի նշանակում, որ ինքն ամենուր անսխալական ա ու էդ չի նշանակում, որ եթե ինքը սուրճ նայելու մակարդակի բան ա ասում, էդ մասին չպետք ա բարձրաձայնվի, մանավանդ, որ տեսնում ես, որ էդ սուրճի բաժակի մակարդակի խոսքը հիացած լսողներ կան:
Ինչ վերաբերվում ա քո դիրքորոշմանը, ապա ասեմ իմ կարծիքը. ես վստահ եմ, որ դու էլ լավ հասկանում ես, որ Խառատյանի էդ հարցազրույցը օդ էր: Հրաշալի ես հասկանում: Սակայն քեզ դուր են գալիս բոլոր էն մարդիկ, ովքեր քննադատում են ՀԱԿ-ին, հատկապես եթե նախկինում կամ նաև հիմա ՀԱԿ-ի համակիր են եղել: Հետևաբար դու չես կարող պարզապես հիացած չմեջբերել նման հարցազրույցները, թեկուզ հասկանալով, որ օդ է: Ինչ արած: Դա քո գործն է, ես քո խոսքի ազատության դեմ ոչինչ չունեմ ;)
հ.գ. Հարգանք բառի ստուգաբանություն մեջ ճշգրտում մտցնել պետք չէ: Քեզ է պետք սովորել բառերի նշանակություններն ու իմաստները:
…ես վստահ եմ, որ դու էլ լավ հասկանում ես, որ Խառատյանի էդ հարցազրույցը օդ էր: Հրաշալի ես հասկանում: …
Չուկ, դու կարող ես վստահ լինել, որ ես ընդհակառակը՝ ոչինչ չեմ հասկանում։ Մասնվորապես վերջերս ինձ երկար–բարակ բացատրում էիր, որ հասկանամ… Հիմա ես չգիտեմ, ըստ քո ասածների ես լավ էլ ամեն ինչ հասկանում ե՞մ, թե՞ ոչ մի բան էլ չեմ հասկանում:))
Ապեր, իմ անկեղծ կարծիքով Խառատյանի հարցազրույցը օդ չէր ու ինչքան կարդացել եմ՝ Խառատյանի և ոչ մի խոսք էլ ինձ օդ չի թվացել ու ինքը շատ խելացի ու հավասարակշռված տիկին է։ Որ ճիշտը ասեմ, ապա քո հեգնալից հիմնավորումներն են ինձ օդ թվում, օրինակ՝ թե բա խի՞ իշխանությունները իրենց 130 էջանոց հակափաստարկները չեն հրապարակում։ Է չեն հրապարակում, որովհետև պիտի որ տուֆտություն լինի, է պարզ չի՞։ Կամ գուցե դեռ չկան էլ այդ հակափաստարկները։ Բայց դա ի՞նչ կապ է։ Փաստն այն է, որ ոմանք հայտարարում են թե «մարտի մեկին ժողովդրի վրա կրակած Սերժ Սարգսյանը» (իրենց բառերով) իրեն ինչ–որ փաստարկներ դեմ տալուց հետո կարող է հրաժարական տալ ու արտահերթ ընտրություններ նշանակել ու դեռ արդար էլ անցկացնել:)) Ու իրենք երկուստեք հրեշտակի թևեր առած ճախրում են դեպի բանակցությունների սեղան ու ձևեր են մտածում թե ոնց անեն որ ամեն ինչ արդար լինի, իսկ հարիֆ ժողովուրդն էլ չի հասկանում թե իրեն ինչ պայծառ ապագա է սպասվում, որպեսզի աջակցի այս ամենին ու չհեռանա երկրից։
Որ ճիշտը ասեմ, ապա քո հեգնալից հիմնավորումներն են ինձ օդ թվում, օրինակ՝ թե բա խի՞ իշխանությունները իրենց 130 էջանոց հակափաստարկները չեն հրապարակում։ Է չեն հրապարակում, որովհետև պիտի որ տուֆտություն լինի, է պարզ չի՞։ Կամ գուցե դեռ չկան էլ այդ հակափաստարկները։ Բայց դա ի՞նչ կապ է։ Փ
Չէ, իհարկե քո իրավունքն ա էդ օդ համարելը: Մենակ թե մի քիչ ուղեղի շարիկները շարժելու դեպքում ավելի լավ կարելի ա հենց էս քո գրածը հաշվի առնելով եզրակացնել ու հասկանալ, թե իրականում ինչ ա տեղի ունենում:
Ինչ վերաբերվում ա, որ «հավատում ենք...».. Ապեր, ուզում ա միլիոն անգամ ասվի, բանի տեղ չեք դնելու, ձեր ասածը կրկնելու եք՝ առանց խորանալու: Մինչդեռ միլիոն անգամ է ասվել, որ ընդամենը փորձ է արվում հնարավորինս խաղաղ ձևով էդ հարցը լուծել: Ոչ մեկս երբևէ պատրանք չենք ունեցել, որ անպայման երկխոսությունը բերելու է դրան: Բայց հնարավորություն կար ու դեռ կա: Ու քանի դեռ էդ հնարավորությունը հերքում ես՝ առանց քննելու, ընդամենը կանխակալ ու ոչ օբյեկտիվ ես, ուրիշ ոչինչ:
հ.գ. Իմ ուղիղ ու շատ պարզ հարցին քո սարկազմով պատասխանը ևս մեկ ապացույցն է քո կանխակալության ու իմ վերևում գրածների ճիշտ լինելու:

Ուրեմն անշարժ ուղեղի շարիկների տեսությունդ, որ գեներացրել ես սեփական շարիկներդ տատանման մեջ դնելով, արի մի փաթաթիր ուրիշի վզին։ Տենց ցանկացած մարդ կարող է իր «ճիշտը» փաթաթել այլոց վզին, իր ճիշտը հիմնավորելով սեփական ուղեղի շարիկների իբր թե շարժման մեջ գտնվելու, իսկ մյուսներինը՝ անշարժ վիճակում գտնվելու «փաստով»։
Մնացածի վերաբերյալ Տրիբունը մանրամասներով ասել է, ես ավելացնելու չունեմ։ Եթե տենց «խայտառակ» հարգելու ունակ ես, ապա հարգիր ուրիշների կարծիքները ու մի վիզ դիր փոխել դրանք քո ուզածով, որովհետև միևնույն է, շատ ապաշնորհ ես այդ գործում։

Ներողություն, սակայն ես մեկը քո կարծիքը փոխելու ամենանվազ ցանկություն անգամ չունեմ, հետևաբար փորձ անգամ չեմ արել: Խնդրում եմ ուրիշի խոսքի իրավունքը հարգելուդ դեմագոգ կոչն անելուց առաջ հարգել նաև իմ կարծիքներ արտահայտելու իրավունքն ու հասկանալ, որ քեզնից ոչ պակաս դրանք շարադրելու իրավունք ունեմ: Իսկ գուցե և ավելի իրավունք ունեմ, որովհետև իմ ամբողջ կյանքում պայքարել եմ ուրիշների նման խոսքի ազատության համար, ու մեկը քեզ էլ իմ ստեղծած կայքում այդպես ազատ արտահայտվելու հնարավորություն եմ տվել: Երբ որ կսովորես տարանջատել կարծիք արտահայտելն արգելելը կարծիքին հակաճառելու ու հակաբաներ ասելուց, կարող ենք այս թեմայով խոսելը շարունակել:
…Երբ որ կսովորես տարանջատել կարծիք արտահայտելն արգելելը կարծիքին հակաճառելու ու հակաբաներ ասելուց, կարող ենք այս թեմայով խոսելը շարունակել:
Արգելելու մասին կարծես թե խոսք չի գնացել։ «Երբ որ կսովորես» արտահայտությունը դիմացինին տհասի տեղ դնելու ակնարկ է։
Խնդրում եմ ուրիշի խոսքի իրավունքը հարգելուդ դեմագոգ կոչն անելուց առաջ հարգել նաև իմ կարծիքներ արտահայտելու իրավունքն ու հասկանալ, որ քեզնից ոչ պակաս դրանք շարադրելու իրավունք ունեմ:
Իմ կարծիքով պարզապես կարծիք արտահայտելը բավականին տարբերվում է դիմացինին «խելքի բերելու», «հասկացնելու» ուղղվածություն ունեցող արտահայտություններից, որոնք հազիվ թե տեղավորվեն «պարզապես կարծիք» բնորոշման տիրույթում։
Օրինակ՝ «միլիոն անգամ ասվի, բանի տեղ չեք դնելու, ձեր ասածը կրկնելու եք՝ առանց խորանալու», «մի քիչ ուղեղի շարիկները շարժելու դեպքում ավելի լավ կարելի ա», խրատական արտահայտություններ են, և կրկին ակնարկում են դիմացինին տհասի տեղ դնելը։
«առաջարկում եմ վաղուց ի վեր չստացվող քաղաքական վերլուծություններ անելու փոխարեն զբաղվել միայն ու միայն նոստրադամուսական կանխատեսումներով … Իսկ մինչ կողմնորոշվես…»՝ սա հեգնախառն թելադրանք է։
«ես վստահ եմ, որ դու էլ լավ հասկանում ես… Հրաշալի ես հասկանում»՝ սա գլուխը մտցնելու արտահայտություն է։
Թեպետ, անկեղծորեն եթե ասեմ, ապա ես քո գրածներից որոշ բաներ սովորում եմ տարանջատել, ճիշտ է՝ ոչ այն, ինչ դու նկատի ունես։
Վիշ ջան, թարգում եմ անպտուղ զրույցը: Դեմագոգիկ ձևակերպումներիդ ադեկվատ արձագանքը կլիներ գրառումներդ տող առ տող նման կերպով ներկայացնելն ու ցույց տալը, որ դու նույն բանն ես անում, դիմացինից «պահանջելով» դա չանել, բայց դա կլինի ժամանակիս անիմաստ սպանում:
Mephistopheles
02.09.2011, 23:14
Վիշ, այ Վիշ… հիմա որ Սոս Սարգսյանին որպես դերասան սիրում ենք ուրեմն 1991-ին պտի նախագահ ընտրեի՞նք կամ ասենք եթե Ջիվան Գասպարյանի դուդուկ նվագելը սիրում ենք ուրեմն փողոցից պտի կտրենք տանք իրա՞ն… կամ եթե ողորմածիկ Մսրյանը շատ լավ Պագանինի ա խաղում ուրեմն Չոռնիի կողքը կանգնելը արդարացված ա՞…
no way ապեր… նույնն էլ Խառատյանը… եթե ինքը շատ լավ ազգագրագետ ա, դա անհիմն մեղադրանքը չի արդարացնում… Սոսի Ձորի Միրոն սիրում եմ, բայց Սոս նախագահի թեկնածուն սրտովս չի…
…իմիջայլոց եթե մարդիկ մեղադրում են որևէ մեկի ինչոր բան արած լինելու համար ապա հենց իրանք էլ պարտավոր են դա ապացուցել, այլ ոչ թե մեղադրվող կողմը պիտի արդարանա, իսկ մեղադրողը կարա հենց ընենց օդի մեջ մեղադրի (սովետական սիստեմ ա)… ոնց որ նկատել ես մեղադրանքները բազմազան են … ԱԽՔ-ացում, նախագահի անձի շուրջ համաձայնություն, ԱԺ-ի տեղերի համար բազար… ու հլա էլի կա… քո կարծիքով որևէ քաղաքական ուժ պարտավոր ա արդարանալ եթե որևէ ակտուալ փաստ չկա՞… hell no բռատ…
Mephistopheles
02.09.2011, 23:37
………
Ինչ վերաբերում է հարցիդ. Ուրեմն որևէ օբյեկտիվ պատճառ, որ մարդիկ նստել էին բանակցության, որ որոշեն հաջորդ նախագահի անձը, իհարկե չեմ տեսնում։ Բանակցությունները անտարակույս, արտահերթ ընտրությունների շուրջ էին։ Իսկ ինչպե՞ս կարող են արտահերթ ընտրությունները վերաբերվել նախագահի անձին։ Ոչ մի կերպ։ Մեզ մոտ ընտրությունները նախագահի անձի հետ որևէ առնչություն չունեն, որովհետև նախագահի անձի փոփոխությունը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Հետևաբար Խառատյանը այդ մասով սխալվել է։
…………։
Վիշ քեզ միամիտի տեղ մի դիր էլի ապեր… Խառատյանն ասել ա…
Եվ ի սկզբանե, եւ, առավել եւս, հիմա ես համոզված եմ, որ երկխոսության նպատակը ֆասադային է: Բուն նպատակը հետեւում էր՝ պաշտոնական եւ ընդդիմադիր կողմերը պետք է ներքին համաձայնության գային առաջիկա նախագահական ընտրություններում ապագա նախագահի թեկնածուի շուրջ, իսկ մնացյալը երկխոսության շուրջ խոսակցություններ են:
…ապագա թեկնածուի շուրջ ընդդիմադիր կողմերի բանակցությունը ընտրական թեմայից չի որ ասում ես, եթե իհարկե միասնական թեկնածուով են հանդես գալու… Խառատյանը ափաշքյարա մեղադրանք ա ներկայացնում որ սւոտ են ասում ՀԱԿ-ում… էսի ինքը պտի ապացուցի եթե ինքը հրապարակային դեմք ա ու ինտերվյու ա տալիս… հիմավոր պտի խոսա անգամ եթե կարծիք ա հայտնում…
Mephistopheles
03.09.2011, 04:55
բացի արտահերթ ընտրություններից, օլիգարխիկ համակարգի փլուզումից ուրիշ ի՞նչ ակտուալ հարց կա Հայաստանում… էդ բոլոր հարցերը՝ շաքարը, արտագաղթը էս համակարգի հետևանք ա… տենց չի՞… ի՞նչ ուրիշ ակտուալ հարցով ես ուզում որ զբաղվենք"
Չուկ ջան լիովին համաձայն եմ քո հետ: Օլիգարխիկ համակարգի փլուզումից բացի Հայաստանոում ուրիշ ակտուալ հարց էս պահին չկա: Բայց արի մի փոքր վերլուծություն անենք:
Ակումբում այս պահին գրանցված է 7561 անդամ: Քաղաքականություն բաժնում քննարկություններին ակտիվորեն մասնակցում են մոտ 15-20 մարդ: Մի այդքան էլ իմ նմաններ, ակտիվորեն հետևում են քննարկումներին: Փաստորեն քաղաքականությունը հետաքրքրում է 30-40 հոգու, լավ կրկնապատկենք, թող լինի 70-80 հոգի: Այսինքն Ակումբի անդամների 1 տոկոսը, իսկ եթե հաշվի առնենք, որ ինտերնետից օգտվում են համեմատաբար ակտիվ մարդիկ, պատկերը այնքան էլ տպավորիչ չէ:
Փորձենք պարզել ինչու այս ծանր պայմաներում մարդիկ չէն հետաքրքրվում քաղաքականությամբ: 1995թ սկսած մարդիկ գնացել են ընտրությունների և ականատես են եղել լցոնումների, ծեծ ու ջարդի, ընտրության արդյունքների կեղծման և այլ այլանդակությունների, որոնք ընտրությունից ընտրություն ավելի են լկտիացել: Սարսափելին այդ այլանդակությունները չեն, սարսափելին դրանց անպատժելիությունն է: Մարդիկ կորցրել են հավատը: Եվ այդ հավատի կորուստի հետևանքը մեր այսօրվա իրականություննա:
Հիմա մի պահ պատկերացնենք, որ 40 օրից ընտրությունա: Ինչա սպասվում: դոդի, լֆիկի, նեմեցի և մնացած հերոսների ախռանիկները ինչպես միշտ մի 400-500 հազար ձայն, ծեծով ջարդով հարմարեցնում են, արդյունքները պարզա, ընդիմությունը ցույցեր, բողոքներ և այլն և ունենում ենք էն ինչ, որ ունենք:
Կա արդյոք լուծում:
Իմ կարծիքով կա և նման իրավիճակում միակը:
Ընտրության օրվանից 10 օր առաջ, անկախ նրանից հերթական թէ արտահերթ, Հանրապետության բոլոր հիվանդանոցները պետք է լցված լինեն կոտրած ոտքերով ախռանիկներով և ակտիվ ընտրակեղծարարներով: Այո, այո բառիս բուն իմաստով կոտրած ոտքերով, չնայած չէին խանգարի նաև կոտրած ձեռքերը:
Որն է իմաստը: Շատ պարզ, քվիարկությունից 10 օր առաջ ընտրակաշառք բաժանող համակարգը վերանում է, քվիարկության օրը բռնարարքեր կատարողները չկան, լցոնման մասնագետները չկան և ամենակարևորը՝ մարդիկ գիտակցում են, որ դրանց դեմ խաղ կա, որ դրանք ընդամենը սովորական մահկանացուներ են, որոք էտ օրը կոտրած ոտ ու ձեռով հիվանդանոցում պառկած են: Եվ անտարբերության և անելության հոգեբանական վիճակը փոխվում է հույսի և հավատի վիճակով:
Եվ մարդիկ գնում են ընտրության, և կունենանք էն, ինչին , որ իրոք արժանի ենք:
Բուժակ ջան, ով որ ոտ ու ձեռ պիտի ջարդի արդեն երկրի գլխին են նստած… և եթե նոր ոտ-ու-ձեռ ջարդող պիտի գտնենք որ դրանց ոտ-ու-ձեռը ջարդի, նշանակում ա մի ախռաննիկին փոխարինում ենք մյուսով…
ես կարծում եմ որ մեր խնդիրը ոտ-ու-ձեռ ջարդողներից ազատվելն ա ու նենց որ դրանք էլ "չաճեն"… սա շատ բարդ խնդիր ա ու մի անգամից լուծել հնարավոր չի… պահանջվում ա երկարատև աշխատանք… նախ պիտի հասկանանք որ մի հարվածով չի լինի… օրինակ՝ կաշառակերությունը վերացնելու համար միայն կաշառակերին վերացնելը քիչ է կաշառատուին էլ պետք է վերացնել… և մի ցավալի փաստ կաշառակիրության առիթով, 1in.am անցորդներին հարցնում էր թե երբևէ կաշառք տվե՞լ եք, շատ աննշան մասն ասաց որ տվել են…
Վիշ, այ Վիշ… հիմա որ Սոս Սարգսյանին որպես դերասան սիրում ենք ուրեմն 1991-ին պտի նախագահ ընտրեի՞նք կամ ասենք եթե Ջիվան Գասպարյանի դուդուկ նվագելը սիրում ենք ուրեմն փողոցից պտի կտրենք տանք իրա՞ն… կամ եթե ողորմածիկ Մսրյանը շատ լավ Պագանինի ա խաղում ուրեմն Չոռնիի կողքը կանգնելը արդարացված ա՞…
no way ապեր… նույնն էլ Խառատյանը… եթե ինքը շատ լավ ազգագրագետ ա, դա անհիմն մեղադրանքը չի արդարացնում… Սոսի Ձորի Միրոն սիրում եմ, բայց Սոս նախագահի թեկնածուն սրտովս չի…
…իմիջայլոց եթե մարդիկ մեղադրում են որևէ մեկի ինչոր բան արած լինելու համար ապա հենց իրանք էլ պարտավոր են դա ապացուցել, այլ ոչ թե մեղադրվող կողմը պիտի արդարանա, իսկ մեղադրողը կարա հենց ընենց օդի մեջ մեղադրի (սովետական սիստեմ ա)… ոնց որ նկատել ես մեղադրանքները բազմազան են … ԱԽՔ-ացում, նախագահի անձի շուրջ համաձայնություն, ԱԺ-ի տեղերի համար բազար… ու հլա էլի կա… քո կարծիքով որևէ քաղաքական ուժ պարտավոր ա արդարանալ եթե որևէ ակտուալ փաստ չկա՞… hell no բռատ…
Չհասկացա, թե Սոս Սարգսյանը ոնց եկավ ու խառնվեց էս թեմային: Համ էլ ո՞վ է ում սիրում ու ասում բերեք դնենք գլխներիս::unsure Ինչ վերաբերում է «մեղադրանքներին», ապա ինչ-որ հուզիչ բաներ ես ասում ՀԱԿ-ի անմեղության ու կուսության մասին: Շատ ես ուզում, հայց ներկայացրու դատարան ու պաշտպանիր ՀԱԿ-ի բարի համբավը::)) Իսկ «անհիմն» «մեղադրանքրերի» մասով, օրինակ ինչու ՀԱԿ-ը ապացուցե՞ց, որ ասենք՝ Սերժը ծախել է Ղարաբաղը, կամ ապացուցե՞ց, որ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը արդեն որոշում է կայացրել ու պիտի բեկումներ լինեին ու հիմա Ղարաբաղը սկուտեղի վրա պիտի հանձնած լինեինք: Թե՞ սուտ եմ ասում: Զահլա չունեմ լևոնների ելույթներից մեջ բերելու, այնպես որ մի հայց էլ իմ դեմ կարող ես ներկայացնել: :P Կամ վերջին վարյանտ Մեֆ, կարելի է ասել «սու՛տ ես ասում», «դեմագոգիայով ես զբաղված», «ասածներդ խեղաթյուրում են իրականությունը»... ու տենց հեշտ ու հանգիստ դու ճիշտ դուրս կգաս:;)
Վիշ քեզ միամիտի տեղ մի դիր էլի ապեր… Խառատյանն ասել ա…
Ախպերս, եթե դու կարծում ես, որ ես միամիտ չեմ, ապա խնդրում եմ էլի, մառախուղ մի արա փլիզ...:oy Համ էլ կախվեցիք Խառատյանի էդ մի նախադասությունից, որ իբր դա սուտ է, որ մնացած նախադասություններն էլ յանի ավտոմատ իմաստազրկվում են: Բայց դե խո տենց չի, ա՛յ ձեր... ցավը տանեմ::))
Mephistopheles
04.09.2011, 03:14
Չհասկացա, թե Սոս Սարգսյանը ոնց եկավ ու խառնվեց էս թեմային: Համ էլ ո՞վ է ում սիրում ու ասում բերեք դնենք գլխներիս::unsure
Բացատրեմ… երբ որ մի մարդու որոշ գործունեություն սիրում ես ապա դա մեխանիկորեն չի վավերացնում նրա բորոլ մտքերն ու գործողությունները… այսինքն քո կանխատեսումը թե Խառատյանին հարգում ենք , բայց դեմ ենք նրա այդ մտքին կամ գնահատականին, նորմալ երևույթ է… բա որ դեմ են հո չեն ասելու "դե որ լավ ազգրագետ ա ուրեմն ինչ էլ ասի ճիշտ է"…
Ինչ վերաբերում է «մեղադրանքներին», ապա ինչ-որ հուզիչ բաներ ես ասում ՀԱԿ-ի անմեղության ու կուսության մասին: Շատ ես ուզում, հայց ներկայացրու դատարան ու պաշտպանիր ՀԱԿ-ի բարի համբավը::)) Իսկ «անհիմն» «մեղադրանքրերի» մասով, օրինակ ինչու ՀԱԿ-ը ապացուցե՞ց, որ ասենք՝ Սերժը ծախել է Ղարաբաղը, կամ ապացուցե՞ց, որ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը արդեն որոշում է կայացրել ու պիտի բեկումներ լինեին ու հիմա Ղարաբաղը սկուտեղի վրա պիտի հանձնած լինեինք: Թե՞ սուտ եմ ասում: Զահլա չունեմ լևոնների ելույթներից մեջ բերելու, այնպես որ մի հայց էլ իմ դեմ կարող ես ներկայացնել: :P Կամ վերջին վարյանտ Մեֆ, կարելի է ասել «սու՛տ ես ասում», «դեմագոգիայով ես զբաղված», «ասածներդ խեղաթյուրում են իրականությունը»... ու տենց հեշտ ու հանգիստ դու ճիշտ դուրս կգաս:;)
մեղավորին էլ չես կարող մեղադրել մի բանի մեջ որ չի արել, կամ դեռ չի արել, կամ էլ հիմքեր չունես որ ընթացքի մեջ է… OK?… լավ է անում մեղադրում է, ուղղակի լինելով հրապարակային ու հասարակական դեմք նա պետք է հիմնավորի, պիտի ասի ինչի հիման վրա է նա նման եզրակացության հանգել… դատական հայցը թող քոչարյան ու իր fanclub-ի սիրահարները ներկայացնեն (տարօրինակ է որ քո գլխում նման գաղափար է առաջացել…) Սերժի հարցով "սուտ" չէ բայց եթե ապացույցներ, կամ հիմնավորումներ ես ուզում տեսնել, ապա ոչ միայն Լևոնմի ելույթները պիտի քրքրես այլև վերջին 3 տարվա Սերժի ստորագրած "թղթերն" ու համաձայնագրերը, ինչպես նաև հայ-թուրքական գիտանականների հանձնաժողովին համաձայնվելը. դրա շուրջ մեկնաբանություններել են եղել… բայց միայն այն փաստը որ նա առանց առարկության ստորագրում էր դրանք և որ դա անում էր Հայաստանում ներքին քաղաքական, տնտեսական ու ֆինանսական լարվածության պայմաններում ու իր լեգիտիմության խիստ դեֆիցիտի պայմաններում, ապա դա ինձ հիմք է տալիս մտածելու որ նա զիջումների է գնացել իր աթոռը պահելու համար… նա մոտիվ, պատճառ ունի դա անելու և ոչ միայն նա այլև նրա շրջապատը… Կարող ես Ուիքիկիկսն էլ փորփրել, այնտեղ շատ հստակ նկարագրվում է թե ինչ են մտածում մեր մասին և ինչպես են վերաբերվում մեզ ու "Նախագահին"… ես հիմքեր ունեմ մտածելու որ Սերժը Ղարաբաղի հարցում զիջումների է գնացել (ծախելու մասին կարելի է երկար վիճել, բայց դա "տավառ-ձենգի-տավառ" սկզբմունքով չի լինում…)… և կարծում եմ որ այսօրվա իր հոխորտանքները ոչնչով հետ չի բերի այն ինչ ինքը ստորագրել է…
«սու՛տ ես ասում», «դեմագոգիայով ես զբաղված», «ասածներդ խեղաթյուրում են իրականությունը»… սա իմ բառապաշարը չի, դու էլ գիտես ումն է… եթե Խառատյանը, կամ որևէ մեկը հիմնավորի, կամ ներկայացնի նման գործարքի մոտիվները, ես լուրջ կքննարկեմ… եթե կա՝ բեր…
Ախպերս, եթե դու կարծում ես, որ ես միամիտ չեմ, ապա խնդրում եմ էլի, մառախուղ մի արա փլիզ...:oy Համ էլ կախվեցիք Խառատյանի էդ մի նախադասությունից, որ իբր դա սուտ է, որ մնացած նախադասություններն էլ յանի ավտոմատ իմաստազրկվում են: Բայց դե խո տենց չի, ա՛յ ձեր... ցավը տանեմ::))
Մառախուղ չկա բռատ ուղղակի պտի աչքերդ լվաս… Խառատյանի այդ միտքը իր ինտերվյուի մեխն է, դա նախադասություն չի միայն… չենք ասում սուտ է ասում, ասում ենք հիմքեր չունի նման բան ասելու, ոչ էլ ապացույց ունի… ես էլ կավելացնեմ՝ մոտիվները չի բացահայտում… խի՞ հավատամ իրա ասածին, ջիգյարդ ուտեմ… որովհետև ինքն ա ասում դրա համա՞ր…
...բայց միայն այն փաստը որ նա առանց առարկության ստորագրում էր դրանք և որ դա անում էր Հայաստանում ներքին քաղաքական, տնտեսական ու ֆինանսական լարվածության պայմաններում ու իր լեգիտիմության խիստ դեֆիցիտի պայմաններում, ապա դա ինձ հիմք է տալիս մտածելու որ նա զիջումների է գնացել իր աթոռը պահելու համար… նա մոտիվ, պատճառ ունի դա անելու և ոչ միայն նա այլև նրա շրջապատը… Կարող ես Ուիքիկիկսն էլ փորփրել, այնտեղ շատ հստակ նկարագրվում է թե ինչ են մտածում մեր մասին և ինչպես են վերաբերվում մեզ ու "Նախագահին"… ես հիմքեր ունեմ մտածելու որ Սերժը Ղարաբաղի հարցում զիջումների է գնացել (ծախելու մասին կարելի է երկար վիճել, բայց դա "տավառ-ձենգի-տավառ" սկզբմունքով չի լինում…)… և կարծում եմ որ այսօրվա իր հոխորտանքները ոչնչով հետ չի բերի այն ինչ ինքը ստորագրել է…
Ասածիդ աբսուրդը երևի դու չես կարողանում պատկերացնել: Քո ասածով դուրս է գալիս հետևյալը՝ ներքին քաղաքական, տնտեսական լարվածության պայմաններում արտաքին զիջումներ անելով փաստորեն կարելի է իշխանությունը կայունացնել:)) Այսինքն քո ժողովուրդը դժգոհ է, պրոբլեմներ ունի, ու հենց դու դրսերքին զիջումներ ես անում, ապա մարդիկ սկսվում են, ձենները կտրում են: Երևի վախենում են, որ շատ բողոքեն, ապա իրենց էլ կզիջես, կպրծնես:)) Կամ Սերժի շրջապատին ձեռնտու է, երբ Հայաստանը զիջումներ է անում, դրանից նրանց եկամուտները ավելանում են: Ասածիցդ կարելի է եզրակացնել, որ դու համոզված ես, որ Սերժին աթոռի վրա պահում է ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ՝ «միջազգային հանրությունը»: Ու առհասարակ Հայաստանում նախագահը ընտրվում է «միջազգային հանրության» կողմից: Իսկ Հայաստանի ժողովուրդը Սերժի իշխանության վրա որևէ ազդեցություն չունի, այսինքն եթե Սերժը զիջումների գնա, ապա ժողովուրդը ոչինչ էլ չի կարող անել: Մնացած մտքերիդ չեմ ուզում անդրադառնալ, անիմաստ է:
Ապեր դու իմ հարցը չես հասկանում… ասենք թե ճիշտ ես ասում… ՀԱԿ-ում սաղ անմեղսունակ, քաղաքական ռոմանտիկ ու ժունիկ են միաժամանակ, ի՞նչ դիրքորոշում ես ուզում մարդիկ բռնեն, ինչ ես ուզում մարդիկ անեն… գնան տունը նստեն, շախմատ խաղան, պիվա խմեն, սնդվիչ ուտեն… ի՞նչ պտի անի էսօր ջոգող քաղաքացին, որը հասկանում ա որ սաղ խաբեություն ա…
պետք չի ամեն անգամ նույն բանը ապացուցել… դրա կարիքը չկա… բոլորս էլ քո դիրքորոշումը գիտենք հասկացել ենք
Ջոգող քաղաքացին պիտի իրա տունը պահի, ոնց կարա, ու դրանով գոնե մի հատ ՄԵԾ գործ կանի - չի լքի Հայաստանը ու երկիրը չի դատապարտի վերջնական դատարկման, մի բան որը ամեն ձև անում են իշխանությունները, ու որին ամեն ձև նպաստում ա ՀԱԿ-ը: Եթե ՀԱԿ-ը դրան չի նպաստել, ապա ինչի՞ ա վերջին տարիներին Հայաստանը գնալով ավելի շատ մարդ լքում: Աբսուրդ ա, բայց ՀԱԿ-ը, ունենալով լայ զանգվածների աջակցությունը, իրա անգործունակությամբ, իմպոտենտությամբ, անկարողությամբ, անվճռականությամբ, նաև ինչ-որ տեղ խաբեությամբ նպաստել ա Սերժի ու սերժական համակարգի իշխանության մնալուն ու այդ համակարգի ամրապնդվելուն: Վերջին ամուր քարը իշխանական համակարգի լեգիտիմացման հիմքում դրեց երկխոսությունը: Իսկ ամուր սերժական համակարգն էլ հանգեցնում ա նրան, որ Հայաստանը դատարկվում ա:
Ջոգող քաղաքացին նաև կպատժի իրեն հուսախաբ արած քաղաքական ուժին, ու կուղարկի գրողի ծոցը ՀԱԿ-ին, ու ընտրությունների ժամանակ ձայն չի տա ՀԱԿ-ին: Հայոց պատմությունը երկար ա, ջհանդամ թե հինգ տարի էլ հավայի իշխանություններ չենք ունենա: Բայց մի հավայի իշխանությանը մի ուրիշ հավայիով փոխարինելու պատճառ չեմ տեսնում: Իսկ ՀԱԿ-ը իր գործունեությամբ անըդհատ ապացուցում ա, որ ինքը ոչ մի բանով չի տարբերվում իշխանություններց - հենց նույն չկայացած համաժողովրդական ֆորումն ու «թափանցիկ» երկխոսությունը դրա վառ ապացույցն են:
Ջոգող քաղաքացին, իմ կարծիքով, կանի միակ ռացիոնալ քայլը հիմա Հայաստանում - կբոյկոտի բոլոր քաղաքական գործընթացները, անկախ այն բանից թե որ քաղաքական ուժն ա էտ գործընթացենրի հետևում կանգնած, իշխանական թե ընդդիմադիր: Մի հատ խելոք մարդ, չեմ հիշում երբ ու ոնց բայց մոտավորապես ասել ա հետևյալը «բռակալները չեն վախենում ընդվզումից, բայց սարսափում են անտարբերությունից»:
Այսինքս, ամփոփելով կարամ ասեմ, որ ջոգող քաղաքացին պիտի պալաժիտ արած ունենա: Ի՞նչ քաղաքական գործընթացին մասնակցության մասին է խոսքը, եթե քաղաքական գործընթաց որպես այդպիսին ուղղակի գոյություն չունի: Փաթեթավորել բոլորին, ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Դաշնակ, Ժառանգ, ՀԿԿ, ԱԺԿ, ԱԺՄ ............... նրանք միայն դրան են արժանի: Հայկական քաղաքական դաշտը հիմա գտնվում ա մի սերունդի ձեռքը, որը մեր հետ, ժողովրդի մեծամասնության հետ, ոչ մի առնչություն չունի: Եթե չենք կարողանում հեռացնել բոլորին ուժով, քանի որ «Ղարաբաղի հարց ունենք», ապա պիտի գոնե արհամարելով սպասեն մինչև կամ հիվանդությունից սատկեն, կամ էլ իրենց մահով ծերությունից մեռնեն:
Չէ, իհարկե քո իրավունքն ա էդ օդ համարելը: Մենակ թե մի քիչ ուղեղի շարիկները շարժելու դեպքում ավելի լավ կարելի ա հենց էս քո գրածը հաշվի առնելով եզրակացնել ու հասկանալ, թե իրականում ինչ ա տեղի ունենում:
Համամիտ եմ: Որևէ ուժին երդվյալ պաշտպանելու փոխարեն, կարելի է ժամանակ առ ժամանակ շարժել շարիկները: Պրիտոմ բոլոր շարիկները, համ գանգատուփում գտնվող համ ել ոտքերի մեջտեղում: :D
Ինչ վերաբերվում ա, որ «հավատում ենք...».. Ապեր, ուզում ա միլիոն անգամ ասվի, բանի տեղ չեք դնելու, ձեր ասածը կրկնելու եք՝ առանց խորանալու: Մինչդեռ միլիոն անգամ է ասվել, որ ընդամենը փորձ է արվում հնարավորինս խաղաղ ձևով էդ հարցը լուծել: Ոչ մեկս երբևէ պատրանք չենք ունեցել, որ անպայման երկխոսությունը բերելու է դրան: Բայց հնարավորություն կար ու դեռ կա: Ու քանի դեռ էդ հնարավորությունը հերքում ես՝ առանց քննելու, ընդամենը կանխակալ ու ոչ օբյեկտիվ ես, ուրիշ ոչինչ:
Ես կասեի, ամեն ինչ արվում է հնարավորինս խաղաղ ձևով ոչ մի հարց էլ չլուծել: Ժամանակ ձգելն ու հերթական ընտրություններին մնացած ժամանակը ապացուցում է, որ բացի մեկ հարցից, որն է «Սերժը նախագահ, ՀԱԿ-ը ԱԺ-ում տանելի տեղերի քանակով», ուրիշ հարց չկա, ու չի կարող լինել: Ու բան չմնաց, որ դա ապացուցվի: Կառկախվի երկխոսությունը, թե չի առկախվի, բացարձակապես ոչինչ այլևս չի նշանակում, քանի որ գործի է դրվել ուժերի ուժը՝ ժամանակը: Իսկ այն, որ ՀԱԿ-ը նույնիսկ երկխոսություն առկախելու դեպքում վճռական ոչինչ չի անելու, նույնիսկ օղորմածիկ տատուս ա պարզ: Մի քանի օրից կլինի, արդեն որերորդ հանրահավաքը, որը կորոշի, էս էլ արդեն որերոդ անգամ, հետագա քայլերը, որոնք արդեն միևնույնն է որոշված են: Կարող ա նույնիսկ համաժողովրդական ֆորումը քվեարկի էլ էտ քայլերից մեկի օգտին:
Մի անգամ էլ հարցնեմ, քանի՞ ամիս կորցրեց, արդյունքում անպտուղ երկխոսությունը: Քանի՞ ամիս մնաց ԱԺ հերթական ընտրությունների մեկնարկին:
Իսկ երկխոսության ֆուֆլոն, սենց մի դռբից առկախելով, դժվար Լևոնը սպանի - էտ գաղափարի մեջ ահագին ռեսուրս ա ներդրվել: Այնպես որ, հանրահավաքային որոշակի աժիտոաժից հետո, երկխոսությունը կվերսկսվի:
Ե՞րբ են նշանակել միակ «քաղբանտարկյալի» դատը: Էս քանի օրը, չէ՞: Կարծեմ արագացված տեմպերով են դատն անում, ու փաստաբաններին նույնիսկ իրենց ուզած ժամանակը չեն տվել, որ գործի նյութերին ծանոթանան: Դե Տիգրանին դժվար բռնեն ու մի քանի տարի տան (Աստված ոչ անի): Ես ակնկալում եմ, որ պայմանական են տալու (կարող ա դրամական տուգանք էլ նշանակեն) ու դատարանի դահլիճից բաց կթողնեն: Դե իսկ դա էլ կներկայացվի, որպես ժողովրդական ճնշման հերթական լուրջ հաղթանակ, ու երկխոսությունը կշարունակվի:
Ինչպես հարգարժան Զուրաբյանը նշեց. (http://www.lragir.am/armsrc/interview52404.html)
Սեպտեմբերը 30 օրից է բաղկացած, ու դա տալիս է մեզ ճկունություն՝ որոշելու, թե կոնկրետ երբ ինչ է արվելու: Դա նաեւ իշխանություններին է տալիս ժամանակ՝ կողմնորոշվելու:
Այնպես որ, կեցցե' երկխոսությունը, որը շուտով կվերականգնվի: Արդյունքում մեկ ու կես, կամ երկու ամիս էլ դրված կլինի նորին մեծություն ժամանակի ոտքերի առաջ:
Ցավալին այն էլ, որ նույնիսկ այս ամենի տեղի ունենալուց հետո էլ ՀԱԿամոլները կպահանջեն, որ մարդիկ ապացուցեն, որ երկխոսությամբ ՀԱԿ-ը լրիվ ուրիշ բան էր ուզում, բայց ուրիշ բան տեղի ունեցավ: :(
Դե ինչ ասեմ, թող մեկն էլ ինձ ապացուցի, որ ասենք Քոչարյանը մարտի մեկին Երևանում արյուն թափելով ամեն կերպ չէր ձգտում Ղարաբաղը փրկել թուրքերից - խոսքի օրինակ:
Mephistopheles
05.09.2011, 01:49
]Ջոգող քաղաքացին պիտի իրա տունը պահի, ոնց կարա, ու դրանով գոնե մի հատ ՄԵԾ գործ կանի - չի լքի Հայաստանը ու երկիրը չի դատապարտի վերջնական դատարկման, [/B]մի բան որը ամեն ձև անում են իշխանությունները, ու որին ամեն ձև նպաստում ա ՀԱԿ-ը: Եթե ՀԱԿ-ը դրան չի նպաստել, ապա ինչի՞ ա վերջին տարիներին Հայաստանը գնալով ավելի շատ մարդ լքում: Աբսուրդ ա, բայց ՀԱԿ-ը, ունենալով լայ զանգվածների աջակցությունը, իրա անգործունակությամբ, իմպոտենտությամբ, անկարողությամբ, անվճռականությամբ, նաև ինչ-որ տեղ խաբեությամբ նպաստել ա Սերժի ու սերժական համակարգի իշխանության մնալուն ու այդ համակարգի ամրապնդվելուն: Վերջին ամուր քարը իշխանական համակարգի լեգիտիմացման հիմքում դրեց երկխոսությունը: Իսկ ամուր սերժական համակարգն էլ հանգեցնում ա նրան, որ Հայաստանը դատարկվում ա:
Ջոգող քաղաքացին նաև կպատժի իրեն հուսախաբ արած քաղաքական ուժին, ու կուղարկի գրողի ծոցը ՀԱԿ-ին, ու ընտրությունների ժամանակ ձայն չի տա ՀԱԿ-ին: Հայոց պատմությունը երկար ա, ջհանդամ թե հինգ տարի էլ հավայի իշխանություններ չենք ունենա: Բայց մի հավայի իշխանությանը մի ուրիշ հավայիով փոխարինելու պատճառ չեմ տեսնում: Իսկ ՀԱԿ-ը իր գործունեությամբ անըդհատ ապացուցում ա, որ ինքը ոչ մի բանով չի տարբերվում իշխանություններց - հենց նույն չկայացած համաժողովրդական ֆորումն ու «թափանցիկ» երկխոսությունը դրա վառ ապացույցն են:
Ջոգող քաղաքացին, իմ կարծիքով, կանի միակ ռացիոնալ քայլը հիմա Հայաստանում - կբոյկոտի բոլոր քաղաքական գործընթացները, անկախ այն բանից թե որ քաղաքական ուժն ա էտ գործընթացենրի հետևում կանգնած, իշխանական թե ընդդիմադիր: Մի հատ խելոք մարդ, չեմ հիշում երբ ու ոնց բայց մոտավորապես ասել ա հետևյալը «բռակալները չեն վախենում ընդվզումից, բայց սարսափում են անտարբերությունից»:
Այսինքս, ամփոփելով կարամ ասեմ, որ ջոգող քաղաքացին պիտի պալաժիտ արած ունենա: Ի՞նչ քաղաքական գործընթացին մասնակցության մասին է խոսքը, եթե քաղաքական գործընթաց որպես այդպիսին ուղղակի գոյություն չունի: Փաթեթավորել բոլորին, ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Դաշնակ, Ժառանգ, ՀԿԿ, ԱԺԿ, ԱԺՄ ............... նրանք միայն դրան են արժանի: Հայկական քաղաքական դաշտը հիմա գտնվում ա մի սերունդի ձեռքը, որը մեր հետ, ժողովրդի մեծամասնության հետ, ոչ մի առնչություն չունի: Եթե չենք կարողանում հեռացնել բոլորին ուժով, քանի որ «Ղարաբաղի հարց ունենք», ապա պիտի գոնե արհամարելով սպասեն մինչև կամ հիվանդությունից սատկեն, կամ էլ իրենց մահով ծերությունից մեռնեն:
Շներհակալ եմ Տրիբուն ջան, հստակ շարադրել ես դիրքորոշումդ ու չնայած ես դրա հետ համաձայն չեմ, բայց գնահատում եմ ուղիղ ասված խոսքը…
էն խելոք մարդու հետ էդքան էլ համաձայն չեմ… անտարբերությունից կարա երկիրը փուլ գա, բռնապետն էլ հետը, բայց անտարբերությամբ բռնապետին չես հեռացնի երկրից… բացի դրանից հեռանալը պալաժտ անելու ու անտարբեր լինելու ամենալավ ձևն ա…
Ուքիլիքսում մի հատ լավ բան էին գրել, ավտոյի համարների հաշվով, որ հստակ ցույց է տալիս մարդու որ խավից լինելը… գրել էին "Հավանաբար հայերը հակված են ընդունել (եւ աջակցել) այս համակարգը…" սա է անտարբերության արդյունքը… մեզ սենց են տեսնում ու կասեի սխալ չեն տեսնում… վատ չէր լինի որ մենք էլ երբեմն-երբեմն կարողանայինք ինքներս մեզ կողքից դիտել…
Mephistopheles
05.09.2011, 02:07
Ասածիդ աբսուրդը երևի դու չես կարողանում պատկերացնել: Քո ասածով դուրս է գալիս հետևյալը՝ ներքին քաղաքական, տնտեսական լարվածության պայմաններում արտաքին զիջումներ անելով փաստորեն կարելի է իշխանությունը կայունացնել:)) Այսինքն քո ժողովուրդը դժգոհ է, պրոբլեմներ ունի, ու հենց դու դրսերքին զիջումներ ես անում, ապա մարդիկ սկսվում են, ձենները կտրում են: Երևի վախենում են, որ շատ բողոքեն, ապա իրենց էլ կզիջես, կպրծնես:)) Կամ Սերժի շրջապատին ձեռնտու է, երբ Հայաստանը զիջումներ է անում, դրանից նրանց եկամուտները ավելանում են: Ասածիցդ կարելի է եզրակացնել, որ դու համոզված ես, որ Սերժին աթոռի վրա պահում է ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ՝ «միջազգային հանրությունը»: Ու առհասարակ Հայաստանում նախագահը ընտրվում է «միջազգային հանրության» կողմից: Իսկ Հայաստանի ժողովուրդը Սերժի իշխանության վրա որևէ ազդեցություն չունի, այսինքն եթե Սերժը զիջումների գնա, ապա ժողովուրդը ոչինչ էլ չի կարող անել: Մնացած մտքերիդ չեմ ուզում անդրադառնալ, անիմաստ է:
էտի դու ես տենց հասկացել ապեր… իրականում սա նշանակում ա զիջումերի փոխարեն ստանում ես վարկեր, աչք են փակում քո ժողովրդի դեմ կատարած բռնությունների վրա, այսինքն թույլ են տալիս բռնի ուժով ճնշել խռովությունը և վերացնել ընդդիմադի շարժումները, որի արդյունքում մնում ես իշխանության… Հայաստանն իր պատմության մեջ շատ է այս սկզբմունքն օգտագործել, ինչի՞ վրա ես տենց զարմացած… սա զիջում պարտադրելու կլասիկ ձև է… ես չեմ հորինել… փաստերն էլ կան…
Սերժի շրջապատը իշխանությունն ամեն գնով է ուզում պահել, ներառյալ Ղրաբաղյան հարցում զիջումների, որովհետև եթե իշխանությունը զիջեն "եկամուտը կպակասի"…
Կներես ապեր ես սա ուրախությամբ չեմ ասում, բայց Հայաստանում ժողովուրդը չի մասնակցում, կամ չի կարողանում մասնակցել երկրի իշխանությունների չևավորմանը… հիշիր թե վերջին անգամ երբ է Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորվել… իսկ "դրսեքը" վարկ ու "պռախոդ են" տալիս իշխանությունը զավթածներին դրանով էլ վրաները լծակներ ստեղծում… և ժողովրդի ֆակտորի բացակայության դեպքում "դրսեքի" 5% ազդեցությունն արդեն որոշխչ է դառնում… հասկացա՞ր ապեր…
զիջումները մի անգամից չեն լինում… լինում են մաս-մաս ժամանակի ընթացքում ու մի օր նկատում ես որ բան չի մնացել ձեռքդ…
մնացած մտքերիս էլ լավ ես արել որ չես անդրադարձել… եթե բան չես կարող ասել ավելի լավ է չանդրադառնաս…
Աբսուրդ ա, բայց ՀԱԿ-ը, ունենալով լայ զանգվածների աջակցությունը, իրա անգործունակությամբ, իմպոտենտությամբ, անկարողությամբ, անվճռականությամբ, նաև ինչ-որ տեղ խաբեությամբ նպաստել ա Սերժի ու սերժական համակարգի իշխանության մնալուն ու այդ համակարգի ամրապնդվելուն:
"զալատիե սլավա" Տրիբուն …ովիչ :)) հիմա , մի քանի բառեր հեռացնելուց հետո կստանանք հետևյալ արտահայտությունը
ՀԱԿ-ը խաբեությամբ նպաստել ա Սերժի ու սերժական համակարգի իշխանության մնալուն ու այդ համակարգի ամրապնդվելուն:
:) այսինքն էն, ինչի մասին վլադիմիր իլչը /տո եստ ես/, արդեն քանի ամիս ա ասում եմ:
որ Լևոնը մեյդան մտավ որ Սերոժին նախագահ կարգի: քոչը չէր կարա մնար: Լևոնը չէր կարա նստեր/դու էլ գիտես թե ինչու/:
մնում էր վիշապի երեք գլուխներից ամենաթույլը - լիդեռրշիփի առումով - Սերոժը :)): ու տղեքը /իրեքով / փայլուն խաղարկեցին "գնդակը" ու հլա մի բան էլ վերջում շախմատի ձին կոխին ջահանգիրյանմանների էն հայտնի տեղը /սա էլ որպես ձեռի տակով արած մի քայլ/:
հիմա ահագին մարդ արդեն իրականում սերոժին հավանում ա/ոչ իշխանական մարդիկ/ ու սերոժը , եթե տերը /այսինքն մասկվան/ կամենա մի սռոկ էլ հանդիստ կնստի: չնայած իմ հոգեբանական անալիզը ինձ ասում ա որ ինքը դա հեչ էլ չի ուզում ու ինքը երազում ա գնա էլի իրա հին- ֆունկցիանեռ գործերից որևէ մեկին: ինչը ինքը շատ լավ ա անում իմիջայլոց :)
Եթե չենք կարողանում հեռացնել բոլորին ուժով, քանի որ «Ղարաբաղի հարց ունենք», ապա պիտի գոնե արհամարելով սպասեն մինչև կամ հիվանդությունի
ց սատկեն, կամ էլ իրենց մահով ծերությունից մեռնեն:
աբեր, արի ավելի լավ ա աղոթենք, որ սրանց բան չլինի: էն չինական պատումին երևի ծանոթ կլինես պառավի ու իրա անեծեցքի մասին :))
էտի դու ես տենց հասկացել ապեր… իրականում սա նշանակում ա զիջումերի փոխարեն ստանում ես վարկեր, աչք են փակում քո ժողովրդի դեմ կատարած բռնությունների վրա, այսինքն թույլ են տալիս բռնի ուժով ճնշել խռովությունը և վերացնել ընդդիմադի շարժումները, որի արդյունքում մնում ես իշխանության… Հայաստանն իր պատմության մեջ շատ է այս սկզբմունքն օգտագործել, ինչի՞ վրա ես տենց զարմացած… սա զիջում պարտադրելու կլասիկ ձև է… ես չեմ հորինել… փաստերն էլ կան…
Սերժի շրջապատը իշխանությունն ամեն գնով է ուզում պահել, ներառյալ Ղրաբաղյան հարցում զիջումների, որովհետև եթե իշխանությունը զիջեն "եկամուտը կպակասի"…
Կներես ապեր ես սա ուրախությամբ չեմ ասում, բայց Հայաստանում ժողովուրդը չի մասնակցում, կամ չի կարողանում մասնակցել երկրի իշխանությունների չևավորմանը… հիշիր թե վերջին անգամ երբ է Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորվել… իսկ "դրսեքը" վարկ ու "պռախոդ են" տալիս իշխանությունը զավթածներին դրանով էլ վրաները լծակներ ստեղծում… և ժողովրդի ֆակտորի բացակայության դեպքում "դրսեքի" 5% ազդեցությունն արդեն որոշխչ է դառնում… հասկացա՞ր ապեր…
զիջումները մի անգամից չեն լինում… լինում են մաս-մաս ժամանակի ընթացքում ու մի օր նկատում ես որ բան չի մնացել ձեռքդ…
մնացած մտքերիս էլ լավ ես արել որ չես անդրադարձել… եթե բան չես կարող ասել ավելի լավ է չանդրադառնաս…
Բլա բլա բլա... Դու ավելի լավ է ՀԻՇԻՐ թե 96 ընտրություններին ո՞վ էր Լևոնին պռախոդ տվեց, որ ԲՌԴՄ-ները լցնի քաղաք: Չլինի՞ Ելցինը, թե՞ Բիլ Քլինթոնը, թե՞ Ժակ Շիրակը: Իմիջայլոց ես այդ ժամանակ Սովետաշենի զորամասում կուրսանտ էի: Իսկ զորամասի հրամանատար Հայկազ Բաղմանյանը մեջներս դաշնակներ էր որոնում: Երբ որ ընտրություններին ամբողջ զորամասով մի մարդու պես ընտրեցինք Լևոնին, որովհետև պարոն գնդապետի մատը այդ վանդակն էր ցույց տալիս, «դրսերքի» դիտորդներին այդ նույն ժամանակ պասլատ էին արել ու ներս չէին էլ թողել: Մի երկուսին էլ բրթբրթել կամերաները ձեռներից առել էին: Ու մի երկու փափկասուն արտասահմանցի դիտորդուհիներ համարյա թե լացում էին չոլերի մեջ կանգնած: Ու դա երևի այն պատճառով, որ դրսերքը «վարկ» ու «պառախոդ» էին տվել հա՞ Լևոնին:D Թե չէ Հայկազի դուխը էդքան չէր հերիքի քաղաք զորք իջեցնելու համար, տեսնես ինչի՞ց պիտի վախենար: Ապեր, «դրսերքը» ինչքան ես գիտեմ, սովորաբար սիրում են «գունավոր հեղափախություններ» հովանավորել, ոչ թե բռնակալներին աննպատակ վարկեր տալ:
Հ.Գ. Տեսնես ում ի՞նչ էր զիջել Լևոնը::think
էն խելոք մարդու հետ էդքան էլ համաձայն չեմ… անտարբերությունից կարա երկիրը փուլ գա, բռնապետն էլ հետը, բայց անտարբերությամբ բռնապետին չես հեռացնի երկրից… բացի դրանից հեռանալը պալաժտ անելու ու անտարբեր լինելու ամենալավ ձևն ա…
Մեֆ ջան, իմ անտարբերությունը, մի անգամէ լ եմ կրկնում, ոչ թե երկրի նկատմամբ ա, այլ երկիրը բռնաբարողների ու այդ բռնաբարողների կամա թե ակամա աջակցողների: Անտարբերությունն այս ենթատեքստում նշանակում է ոչ մի ուշադրություն չդարձնել, թե ինչ են բարնաջում ու մեզ հրամցնում այդ ուժերը: Օրինակ, վերջերս ՀՀ Կառավարությունը գյուղատնտեսության աջակցության ռազմավարություն ընդունեց, դրանից առաջ Սերժը կոռուպցիայի դեմ էր պայքարում, երկու օր առաջ ճշգրիտ մեքենաշինության զարգացման հայեցակարգ ընդունեցին, հետո ՃՈ պետին բռնեցին - դու էս ամենին ո՞նց ես վերաբերվում: Պալաժիտ արած ունես, չէ՞, քանի որ հասկանում ես, որ սաղ հավայի ա: Բայց հիմքեր ունե՞ս ապացուցելու, որ օրինակ Սերժը հոգու խորքում չի ուզում, որ Հայաստանում կոռուպցիա չլինի: Չես կարա ապացուցես, բայց հասկանում ես, որ միևնույնն ա Սերժի ամեն ասածը ֆուֆլոյա:
Այ նույն կերպ էլ ես վերաբերվում եմ երկխոսությանը: Անալիզ անելով ՀԱԿ-ի վերջին երեք տարվա մուկ տշելը՝ սկսած Ղարաբաղի մոռացված ստռաշիլկից, վերջացրած համաժողովրդական ֆուֆլոյով ու Հաագայի դատարանով, Զուրաբյանն ու ԼՏՊ ինչքան էլ ինձ համոզեն, որ երկխոսությամբ իրենք ուզում են արտահերթ նախագահական ընտրությունների հասնել, ես մեկա ասելու եմ. «Դա գրեթե նույն բանն ա, ինչ Սերժի կոռուպցիայի դեմ պայքարելը, քանի որ գլխանց համ ՀԱԿ-ը գիտի, որ արտահերթ նախագահական չի լինելու, համ էլ Սերժը գիտի, որ կոռուպցիայի դեմ չի պայքարելու»:
Ուքիլիքսում մի հատ լավ բան էին գրել, ավտոյի համարների հաշվով, որ հստակ ցույց է տալիս մարդու որ խավից լինելը… գրել էին "Հավանաբար հայերը հակված են ընդունել (եւ աջակցել) այս համակարգը…" սա է անտարբերության արդյունքը… մեզ սենց են տեսնում ու կասեի սխալ չեն տեսնում… վատ չէր լինի որ մենք էլ երբեմն-երբեմն կարողանայինք ինքներս մեզ կողքից դիտել…
Ցավում եմ, բայց հնարավոր ա, որ շատ էլ ճիշտ են գրել: Էտ դեպքում, առավել ևս, երկխոսությունը ոչինչ չի փոխում, բացի այն բանից, որ մենք ևես մեկ անգամ ընդունեցինք այս իշխանական համակարգը, նրա գոյությունը, նրա գործոն լինելը, նրա մեր համար բախտորոշ որոշումներ կայացնելու իրավունքը, ու մեզ լիարժեք կախման մեջ դրեցինք Սերժի տրամադրություննից - կուզի կերկխոսի, չի ուզի, չի երկխոսի, կուզի արտահերթ ԱԺ կանի, չի ուզի չի անի, կուզի մարդ կբռնի, չի ուզի չի բռնի, կուզի բաց կթողնի, չի ուզի ........ ու սենց շարունակ:
Ու էս սաղ ֆոնի վրա, ՀԱԿ-ի պադլիզ պադխալիմությունը Սերժին ավելի ու ավելի ա խորացնում իմ այն համոզմունքը, որ ՀԱԿ-ՀՀԿ, Լևոն-Սերժ տարբերությունները սահմանային են ու զոտ ձևական: Բովանդակային առումով նույն զահրումարն են:
Բացառված չէ նաև, որ, օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսություն
Սրանից ավելի վատ բան գրել ու հայտարարել հնարավոր չէր: Ես զարմանում եմ, որ մարդիկ կան, որ էս հայտարարությունից հետո էլ դեռ շարունակում են հավատալ ՀԱԿ-ի որևէ ասածին կամ արածին:
Դե իսկ վերջակետն էլ դրվեց Զուրաբյանի կողմից:
Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն: Եղել ենք այս երկրում արմատական փոփոխությունների ջատագող, իսկ դա եղել ենք միշտ
Դու զգա մենակ սրանց պադլիզի մակարդակը: Ամեն ինչ անում են, որ գոնե մի ձևով համ իրանց դեմքը պահեն, համ էլ հասնեն իրանց մուրազին՝ ԱԺ տեղերին:
Սերժի շրջապատը իշխանությունն ամեն գնով է ուզում պահել, ներառյալ Ղրաբաղյան հարցում զիջումների, որովհետև եթե իշխանությունը զիջեն "եկամուտը կպակասի"…
Կներես ապեր ես սա ուրախությամբ չեմ ասում, բայց Հայաստանում ժողովուրդը չի մասնակցում, կամ չի կարողանում մասնակցել երկրի իշխանությունների չևավորմանը… հիշիր թե վերջին անգամ երբ է Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորվել… իսկ "դրսեքը" վարկ ու "պռախոդ են" տալիս իշխանությունը զավթածներին դրանով էլ վրաները լծակներ ստեղծում… և ժողովրդի ֆակտորի բացակայության դեպքում "դրսեքի" 5% ազդեցությունն արդեն որոշխչ է դառնում… հասկացա՞ր ապեր…
Մեֆ, քո կարծիքով նորությու՞ն ես գրել:
Ո՞վ չգիտի սրա մասին:
Ընգեր, բայց դու կարծում ես, որ երկխոսությու՞նն ա ժողովրդին մասնակից դարձնելու երկրի իշխանությունների ձևավորմանը: Եթե նույնիս, տեսականորեն, վաղը արտահերթ ԱԺ լինի, ԿԸՀ նախագահ Ազարյանը հանկարծ սատանայից հրեշտակի՞ ա վերածվելու, թե՞ Լֆիկը ու իրա նմանները էլ փող ու ախռաննիկ չեն խառնելու ընտրություններին: Թե սպասելու ենք ՀԱԿ-ը հայտարարի ընտրությունները արդար ու թափանցիկ էին, թե ոչ:
Գիտե՞ս ինչից եմ սարսափում: Նրանից, որ վաղը թե հանկարծ ԱԺ արտահերթ լինի, ու ՀԱԿ-ը իրան բավարարող տեղերով (30%-ով) մտնի ԱԺ, ՀԱԿ-ը կարող ա ԱՊՀ դիտորդական առաքելության կամ ԵԱՀԿ պատվիրակության պես հայտարարի, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին, ու ավելի ազատ ու թափանցիկ էին քան նախոդր ընտրությունները: Ու կպարզվի, որ մենք կարգին երկկր դարձանք, երկխոսության արդյունքում:
Վիշ, այ Վիշ… հիմա որ Սոս Սարգսյանին որպես դերասան սիրում ենք ուրեմն 1991-ին պտի նախագահ ընտրեի՞նք կամ ասենք եթե Ջիվան Գասպարյանի դուդուկ նվագելը սիրում ենք ուրեմն փողոցից պտի կտրենք տանք իրա՞ն… կամ եթե ողորմածիկ Մսրյանը շատ լավ Պագանինի ա խաղում ուրեմն Չոռնիի կողքը կանգնելը արդարացված ա՞…
Զատո էնքան էինք սիրում Լևոնի մեռած լեզուների իմացությունը, որ մինչև հիմա մտքներից դուրս չի գալիս :D
Ջահել, ես ջահել, չես հիշում: Ռեյգանին մոռացել ես, թե ԱՄՆ-ում ոնց ընտերցին ու քանի անգամ? :))
Փաթեթավորել բոլորին, ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Դաշնակ, Ժառանգ, ՀԿԿ, ԱԺԿ, ԱԺՄ ............... նրանք միայն դրան են արժանի:
Է, ախպեր ջան, համ ասում ես "տուն պահեն", ահեմ էլ ասում ես "փաթեթավորել": Ախր ցավն էլ հենց նրանումն է, որ շատերի համար տուն պահելու միջոցը հենց ապափաթեթավորելն ա` ջոգող քաղաքացին մեղավոր չի, որ փաթեթավորողներին լավ չեն նայում, գործ չեն տալիս և այլն: Գոնե առերես պիտի նաև ապափաթեթավորի ու հենց դրանից էլ իրենց մարդիք վատ են զգում:
Համամիտ եմ: Որևէ ուժին երդվյալ պաշտպանելու փոխարեն, կարելի է ժամանակ առ ժամանակ շարժել շարիկները: Պրիտոմ բոլոր շարիկները, համ գանգատուփում գտնվող համ ել ոտքերի մեջտեղում: :D
Սա հակասում է սրան.
Ես կասեի, ամեն ինչ արվում է հնարավորինս խաղաղ ձևով ոչ մի հարց էլ չլուծել: Ժամանակ ձգելն ու հերթական ընտրություններին մնացած ժամանակը ապացուցում է, որ բացի մեկ հարցից, որն է «Սերժը նախագահ, ՀԱԿ-ը ԱԺ-ում տանելի տեղերի քանակով», ուրիշ հարց չկա, ու չի կարող լինել: Ու բան չմնաց, որ դա ապացուցվի: Կառկախվի երկխոսությունը, թե չի առկախվի, բացարձակապես ոչինչ այլևս չի նշանակում, քանի որ գործի է դրվել ուժերի ուժը՝ ժամանակը: Իսկ այն, որ ՀԱԿ-ը նույնիսկ երկխոսություն առկախելու դեպքում վճռական ոչինչ չի անելու, նույնիսկ օղորմածիկ տատուս ա պարզ: Մի քանի օրից կլինի, արդեն որերորդ հանրահավաքը, որը կորոշի, էս էլ արդեն որերոդ անգամ, հետագա քայլերը, որոնք արդեն միևնույնն է որոշված են: Կարող ա նույնիսկ համաժողովրդական ֆորումը քվեարկի էլ էտ քայլերից մեկի օգտին:
Մի անգամ էլ հարցնեմ, քանի՞ ամիս կորցրեց, արդյունքում անպտուղ երկխոսությունը: Քանի՞ ամիս մնաց ԱԺ հերթական ընտրությունների մեկնարկին:
Իսկ երկխոսության ֆուֆլոն, սենց մի դռբից առկախելով, դժվար Լևոնը սպանի - էտ գաղափարի մեջ ահագին ռեսուրս ա ներդրվել: Այնպես որ, հանրահավաքային որոշակի աժիտոաժից հետո, երկխոսությունը կվերսկսվի:
Ե՞րբ են նշանակել միակ «քաղբանտարկյալի» դատը: Էս քանի օրը, չէ՞: Կարծեմ արագացված տեմպերով են դատն անում, ու փաստաբաններին նույնիսկ իրենց ուզած ժամանակը չեն տվել, որ գործի նյութերին ծանոթանան: Դե Տիգրանին դժվար բռնեն ու մի քանի տարի տան (Աստված ոչ անի): Ես ակնկալում եմ, որ պայմանական են տալու (կարող ա դրամական տուգանք էլ նշանակեն) ու դատարանի դահլիճից բաց կթողնեն: Դե իսկ դա էլ կներկայացվի, որպես ժողովրդական ճնշման հերթական լուրջ հաղթանակ, ու երկխոսությունը կշարունակվի:
Ինչպես հարգարժան Զուրաբյանը նշեց. (http://www.lragir.am/armsrc/interview52404.html)
Այնպես որ, կեցցե' երկխոսությունը, որը շուտով կվերականգնվի: Արդյունքում մեկ ու կես, կամ երկու ամիս էլ դրված կլինի նորին մեծություն ժամանակի ոտքերի առաջ:
Ցավալին այն էլ, որ նույնիսկ այս ամենի տեղի ունենալուց հետո էլ ՀԱԿամոլները կպահանջեն, որ մարդիկ ապացուցեն, որ երկխոսությամբ ՀԱԿ-ը լրիվ ուրիշ բան էր ուզում, բայց ուրիշ բան տեղի ունեցավ: :(
Դե ինչ ասեմ, թող մեկն էլ ինձ ապացուցի, որ ասենք Քոչարյանը մարտի մեկին Երևանում արյուն թափելով ամեն կերպ չէր ձգտում Ղարաբաղը փրկել թուրքերից - խոսքի օրինակ:
Ես կարծում եմ, որ դու քո ուղեղի շարիկները շարժելու դեպքում նման բաներ չէիր գրի:
Կետ առ կետ պատասխանել չեմ ուզում: Ինձ հոգնեցրել է քո անընդհատ կրկնվող, ոչ մի նոր բան չասող գրառումներին արձագանքելը:

ՀԱԿ-ի հայտարարությանը հար ու նման գրառում: Ավելիին արդեն վաղուց չեմ էլ սպասում:
Mephistopheles
05.09.2011, 20:19
Բլա բլա բլա... Դու ավելի լավ է ՀԻՇԻՐ թե 96 ընտրություններին ո՞վ էր Լևոնին պռախոդ տվեց, որ ԲՌԴՄ-ները լցնի քաղաք: Չլինի՞ Ելցինը, թե՞ Բիլ Քլինթոնը, թե՞ Ժակ Շիրակը: Իմիջայլոց ես այդ ժամանակ Սովետաշենի զորամասում կուրսանտ էի: Իսկ զորամասի հրամանատար Հայկազ Բաղմանյանը մեջներս դաշնակներ էր որոնում: Երբ որ ընտրություններին ամբողջ զորամասով մի մարդու պես ընտրեցինք Լևոնին, որովհետև պարոն գնդապետի մատը այդ վանդակն էր ցույց տալիս, «դրսերքի» դիտորդներին այդ նույն ժամանակ պասլատ էին արել ու ներս չէին էլ թողել: Մի երկուսին էլ բրթբրթել կամերաները ձեռներից առել էին: Ու մի երկու փափկասուն արտասահմանցի դիտորդուհիներ համարյա թե լացում էին չոլերի մեջ կանգնած: Ու դա երևի այն պատճառով, որ դրսերքը «վարկ» ու «պառախոդ» էին տվել հա՞ Լևոնին:D Թե չէ Հայկազի դուխը էդքան չէր հերիքի քաղաք զորք իջեցնելու համար, տեսնես ինչի՞ց պիտի վախենար: Ապեր, «դրսերքը» ինչքան ես գիտեմ, սովորաբար սիրում են «գունավոր հեղափախություններ» հովանավորել, ոչ թե բռնակալներին աննպատակ վարկեր տալ:
Հ.Գ. Տեսնես ում ի՞նչ էր զիջել Լևոնը::think
Ապեր, Տվչությունը լինում է ընտրություններից հետո ոչ թե առաջ… երբ որ "բողկերն" արդեն կերած ես լինում, իրենք դա օգտագործում են քո դեմ… ԼՏՊ-ին էլ են "պռախոդ" տվել ու ես կարող եմ ասել որ նա հասկացել էր դրա գինը… 96-ի իրադարձությունները եթե դատենք քո ասածներից ու "հիշողությունից" (որնց ճշմարտացիությանն ի դեպ ես չեմ կասկածում ) ապա դու 2008-ի չպետք է ԼՏՊ-ին աջակցեիր… իմ կարծիքով դու է, որ ունես հիշողության blockage… ես չեմ ուզում խորանալ 96-ի դեպքերի մեջ, այն ժամանակ շատ բաներ են եղել… խոսքն այսօր 2008-ին և նրանից հետո եղած ժամանակաշրջանի մասին է…
Mephistopheles
05.09.2011, 20:46
Մեֆ ջան, իմ անտարբերությունը, մի անգամէ լ եմ կրկնում, ոչ թե երկրի նկատմամբ ա, այլ երկիրը բռնաբարողների ու այդ բռնաբարողների կամա թե ակամա աջակցողների: Անտարբերությունն այս ենթատեքստում նշանակում է ոչ մի ուշադրություն չդարձնել, թե ինչ են բարնաջում ու մեզ հրամցնում այդ ուժերը: Օրինակ, վերջերս ՀՀ Կառավարությունը գյուղատնտեսության աջակցության ռազմավարություն ընդունեց, դրանից առաջ Սերժը կոռուպցիայի դեմ էր պայքարում, երկու օր առաջ ճշգրիտ մեքենաշինության զարգացման հայեցակարգ ընդունեցին, հետո ՃՈ պետին բռնեցին - դու էս ամենին ո՞նց ես վերաբերվում: Պալաժիտ արած ունես, չէ՞, քանի որ հասկանում ես, որ սաղ հավայի ա: Բայց հիմքեր ունե՞ս ապացուցելու, որ օրինակ Սերժը հոգու խորքում չի ուզում, որ Հայաստանում կոռուպցիա չլինի: Չես կարա ապացուցես, բայց հասկանում ես, որ միևնույնն ա Սերժի ամեն ասածը ֆուֆլոյա:
Տրիբուն ջան, այ հենց էս ա որի նկատմամբ անտարբերությունը բերում ա էս սիստեմի խորացմանն ու արմատավորմանը… հանցագործի նկատմամբ անտարբերությունը միշտ էլ բերել ա հանցագործության շատացման, լկտիացման ու "մեր դեմ խաղ չկա"-ի իրականացմանը… հենց դրա նկատմամբ չպետք ա լինել անտարբեր… անտարբեր նշանակում ա ցանկացած "լուծում" ինձ ձեռ ա տալիս, կամ իմ համար տարբերություն չունի…
իհարկե, ոչ ոք էլ չի հավատում քո նշված կառավարական "որոշումներին", բայց կարաս անտարբերությամբ չհավատալ, որն էլ իրանց ձեռներն ազատում ա, և կարաս "տարբեր" չհավատալ այսինքն ակտիվ "չհավատալ կամ հավատալ"… էս ա որ երկիրը կփաղի, կկառուցի ու կսկսեն հաշվի նստել մեր հետ… ես սա չեմ հորինել ապեր ամբողջ աշխարհում միշտ էլ տենց ա եղել … երեխուդ կերած "բողկերի նկատմամբ եթե մի անգամ անտարբեր եղար (կամ չտենալու տվիր), հառորդ անգամ դժվար ա լինելու դեմն առնել ու եթե շարունակաբար դա անես, դառնալու ա ավելի-ու-ավելի դժվար և իվերջո անհնար… ու էսի էրեխի մասին ա խոսքը…
Այ նույն կերպ էլ ես վերաբերվում եմ երկխոսությանը: Անալիզ անելով ՀԱԿ-ի վերջին երեք տարվա մուկ տշելը՝ սկսած Ղարաբաղի մոռացված ստռաշիլկից, վերջացրած համաժողովրդական ֆուֆլոյով ու Հաագայի դատարանով, Զուրաբյանն ու ԼՏՊ ինչքան էլ ինձ համոզեն, որ երկխոսությամբ իրենք ուզում են արտահերթ նախագահական ընտրությունների հասնել, ես մեկա ասելու եմ. «Դա գրեթե նույն բանն ա, ինչ Սերժի կոռուպցիայի դեմ պայքարելը, քանի որ գլխանց համ ՀԱԿ-ը գիտի, որ արտահերթ նախագահական չի լինելու, համ էլ Սերժը գիտի, որ կոռուպցիայի դեմ չի պայքարելու»:
ապեր, երկխոսությունը ես չեմ համարում որ միանշանակ բերելու ա արտահերթ ընտրությունների… դրանք կարող են ունենալ 2 և ավելի ելքեր ու չեմ կարծում ինչ որ մեկը պատրանքներ ունի թե երկխոսությունից միանշանակ արտահերթ, ազնիվ և արդար ընտրություններ են լինելու, բայց քաղաքական գործիչը կամ ուժը կարող է դա պնդել եթե նա ամեն ինչ անում է այդ ուղղությամբ ու արդյունք չի տալիս… չես կարող ասել "մեկա չի լինի" ու անցնես ծայրահեղ միջոցների… չես կարող, սխալ ա… որովհետև միշտ էլ կա էս հարցը "իսկ դու փորձել ե՞ս որ չի եղել" …
Ցավում եմ, բայց հնարավոր ա, որ շատ էլ ճիշտ են գրել: Էտ դեպքում, առավել ևս, երկխոսությունը ոչինչ չի փոխում, բացի այն բանից, որ մենք ևես մեկ անգամ ընդունեցինք այս իշխանական համակարգը, նրա գոյությունը, նրա գործոն լինելը, նրա մեր համար բախտորոշ որոշումներ կայացնելու իրավունքը, ու մեզ լիարժեք կախման մեջ դրեցինք Սերժի տրամադրություննից - կուզի կերկխոսի, չի ուզի, չի երկխոսի, կուզի արտահերթ ԱԺ կանի, չի ուզի չի անի, կուզի մարդ կբռնի, չի ուզի չի բռնի, կուզի բաց կթողնի, չի ուզի ........ ու սենց շարունակ:
հնարավոր չէ ապեր, հաստատ ճիշտ են գրել, որովհետև վերը նշած քո դիրքորոշումը
անտարբերությունը, մի անգամէ լ եմ կրկնում, ոչ թե երկրի նկատմամբ ա, այլ երկիրը բռնաբարողների ու այդ բռնաբարողների կամա թե ակամա աջակցողների հենց էդ ա նշանակում, տենց ա կարդացվում ու արդյունքը դա ա լինում…
… 96-ի իրադարձությունները եթե դատենք քո ասածներից ու "հիշողությունից" (որնց ճշմարտացիությանն ի դեպ ես չեմ կասկածում ) ապա դու 2008-ի չպետք է ԼՏՊ-ին աջակցեիր… իմ կարծիքով դու է, որ ունես հիշողության blockage…
Մեֆ ջան, 2008-ին ես էլ էի քո պես մտածում, որ՝
... որ նա հասկացել էր դրա գինը
Հետո մի քիչ ուշոտ նոր ջոկեցի, թե ի՞նչ հասկանալ, ի՞նչ գին, ի՞նչ ծակ մեշոկ... :))
Mephistopheles
05.09.2011, 21:18
Մեֆ, քո կարծիքով նորությու՞ն ես գրել:
Ո՞վ չգիտի սրա մասին:
ապեր գրել եմ որպես Վիշապի էս
………… գրառման պատասխան … որ ասում ես "ո՞վ չգիտի" ասեմ ապեր՝ Վիշապը չգիտի, դրա համար էլ գրել եմ… ու որ գրել եմ
սա զիջում պարտադրելու կլասիկ ձև է… ես չեմ հորինել… փաստերն էլ կան… կարող եմ ավելացնել որ քո նշած իմ տեքստին էլ ա վերաբերվում…
Ընգեր, բայց դու կարծում ես, որ երկխոսությու՞նն ա ժողովրդին մասնակից դարձնելու երկրի իշխանությունների ձևավորմանը: Եթե նույնիս, տեսականորեն, վաղը արտահերթ ԱԺ լինի, ԿԸՀ նախագահ Ազարյանը հանկարծ սատանայից հրեշտակի՞ ա վերածվելու, թե՞ Լֆիկը ու իրա նմանները էլ փող ու ախռաննիկ չեն խառնելու ընտրություններին: Թե սպասելու ենք ՀԱԿ-ը հայտարարի ընտրությունները արդար ու թափանցիկ էին, թե ոչ:
Գիտե՞ս ինչից եմ սարսափում: Նրանից, որ վաղը թե հանկարծ ԱԺ արտահերթ լինի, ու ՀԱԿ-ը իրան բավարարող տեղերով (30%-ով) մտնի ԱԺ, ՀԱԿ-ը կարող ա ԱՊՀ դիտորդական առաքելության կամ ԵԱՀԿ պատվիրակության պես հայտարարի, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին, ու ավելի ազատ ու թափանցիկ էին քան նախոդր ընտրությունները: Ու կպարզվի, որ մենք կարգին երկկր դարձանք, երկխոսության արդյունքում:
ապեր ես իլյուզիաներ չունեմ երկխոսությունից ոչ էլ կարծում եմ որ մարդիկ հրեշտակներ են դառնալու երկխոսության արդյունքում, առավել ևս որ երկխոսությունը կարա "ժողովրդին մասնակից դարձնի երկրի իշխանությունների ձևավորմանը:" սա նենց բան ա որ ժոովուրդը պտի անի… օրինակ՝ ԱՄՆ-ում աբորտը պրեզիդենտական ընտրությունների թեմա ա ու մարդ կարող ա չընտրվի եթե էդ հարցի շուրջ միանշանակ դիրքորոշում ունենա… և ինչի՞ ա դա տենց որովհետև կա մի հսկա զանգված ԱՄՆում single issue voter-ի որոնք հենց էս հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշման վրա են իրենց ընտրությունը կայացնում… մենակ ԱՄՆ-ում ա աբերտը ընտրությունների խնդիր… ասելիքս էն ա որ ժողովուրդը պետք ա դարձնի խնդիր, ոչ մի բան ինքնին խնդիր չի կարող լինել…
ապեր ես չեմ կարծում որ դրանք հրեշտակ են դառնալու, էդքան միամիտ չեմ, բայց հավատում եմ որ եթե ժողովուրդն ուզի կարա դրանց ստիպի կամ հեռանալ, կամ էլ արդար ընտրություններ անցկացնել… իրենք գիտեն ոնց անցկացնել, բայց չեն ուզում… ու ասեմ դա միայն ժողովուրդը կարա անի, ուրիշ ոչ ոք… և ուրիշ ոչ ոք չպիտի անի…
ապեր էս վերջին պարբերությունդ շատ դժվար բան ես ասում… ես էս պարբերությունը դիտում եմ քո մնացած գրառումների կոնտեքստում ու կարող եմ թերևս հարցով պատասխանել… եթե արտահերթ ընտրությունների ընթացքում մարդիկ ունենան էն դիրքորոշումն ինչ որ դու ես ասում, դա նշանակում ա որ ընտրություններին պիտի չմասնակցեն և մասնակցողներն էլ ՀԱԿ-ի իննադու պտի ձայները ուրիշին տան (պատժելու համար) և դրա արդյունքում արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը ունենա 30% և դրանից պակաս ձայներ, եսկարա՞մ, իրավունք ունե՞մ իրենցից պահանջելու որ չհամաձայնվեն էդ մանդատների հետ… կարա՞ ՀԱԿ-ն ասի որ կեղծվել են ընտրությունները… դու կարա՞ս ասես "բա որ ասում էի"… կամ ի՞նչ բարոյական և իրավական հիմք ունի ՀԱԿ-ը դրա հետ չհամաձայնվելու…
քո ասածը ճիշտ լկինի եթե ՀԱԿ-ն ունենա ձայների մեծամասնություն և անի էն ինչ որ դու ես կանխատեսում… էդ ժամանակ ես իմ բոլոր գրառումների համար ներողություն կխնդրեմ, բոլորից հատկապես քեզանից ու Վիշապից… ես արդեն մի անգամ ասել եմ Տրիբուն ջան, եթե տենց բան անեն ուրեմն G7-են… կեղծված ընտրություններին օրինական ես չեմ կարող ասել ու պաշտպանել…
ապեր գրել եմ որպես Վիշապի էս գրառման պատասխան … որ ասում ես "ո՞վ չգիտի" ասեմ ապեր՝ Վիշապը չգիտի, դրա համար էլ գրել եմ… ու որ գրել եմ կարող եմ ավելացնել որ քո նշած իմ տեքստին էլ ա վերաբերվում…
:hands Մնում է պարզենք որ մի արտահայտության մասին է խոսքը, այն որ Սերոժը դրսերքին զիջումներ անելով իշխանություն է պահու՞մ, թե՞ էն որ ՀՀ ժողովուրդը «չի կարողանում մասնակցել իշխանությունների ձևավորմանը»:
Mephistopheles
06.09.2011, 00:24

…երկուսին էլ… ապեր գնա քո գրառումը կարդա…

մի հատ դու կարդա քո գրառումը, իմը, Տրիբունինը ու տես «Մեֆ, քո կարծիքով նորությու՞ն ես գրել: Ո՞վ չգիտի սրա մասին» ընդհանուր հարցից հետո դրա մասնավորեցումը կապ ունի՞ «Վիշապի էս » մի գրառման հետ:
ապեր ես իլյուզիաներ չունեմ երկխոսությունից ոչ էլ կարծում եմ որ մարդիկ հրեշտակներ են դառնալու երկխոսության արդյունքում, առավել ևս որ երկխոսությունը կարա "ժողովրդին մասնակից դարձնի երկրի իշխանությունների ձևավորմանը:" սա նենց բան ա որ ժոովուրդը պտի անի… օրինակ՝ ԱՄՆ-ում աբորտը պրեզիդենտական ընտրությունների թեմա ա ու մարդ կարող ա չընտրվի եթե էդ հարցի շուրջ միանշանակ դիրքորոշում ունենա… և ինչի՞ ա դա տենց որովհետև կա մի հսկա զանգված ԱՄՆում single issue voter-ի որոնք հենց էս հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշման վրա են իրենց ընտրությունը կայացնում… մենակ ԱՄՆ-ում ա աբերտը ընտրությունների խնդիր… ասելիքս էն ա որ ժողովուրդը պետք ա դարձնի խնդիր, ոչ մի բան ինքնին խնդիր չի կարող լինել…
ապեր ես չեմ կարծում որ դրանք հրեշտակ են դառնալու, էդքան միամիտ չեմ, բայց հավատում եմ որ եթե ժողովուրդն ուզի կարա դրանց ստիպի կամ հեռանալ, կամ էլ արդար ընտրություններ անցկացնել… իրենք գիտեն ոնց անցկացնել, բայց չեն ուզում… ու ասեմ դա միայն ժողովուրդը կարա անի, ուրիշ ոչ ոք… և ուրիշ ոչ ոք չպիտի անի…
...
Թե ասա ինչի եմ կարդում քո գրառումները... Մի հատ տես Լևոնն ինչ է ասում երկխոսության մասին (քո ոճով մեջբերում եմ).
Երկխոսությունը մեզ համար ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության և ընդդիմության փոխըմբռնման ճանապարհով երկրի աղետալի վիճակից դուրս գալու լավագույն հնարավորություն. ուրիշ ոչինչ։ Մնացյալը սև կատու է, որը ոմանք զուր փնտրում են մութ սենյակում։ (http://www.tert.am/am/news/2011/05/31/rally9/)
Այնպես որ դու սխալ ես ապեր: Թե մի բան անող կա, ապա դա ՀԱԿ-ն է, իսկ լավագույն բանը որ կարելի է անել, դա երկխոսելն է: Դու քեզ Լևոնից խելացի մի համարիր:
քո ասածը ճիշտ լկինի եթե ՀԱԿ-ն ունենա ձայների մեծամասնություն և անի էն ինչ որ դու ես կանխատեսում… էդ ժամանակ ես իմ բոլոր գրառումների համար ներողություն կխնդրեմ, բոլորից հատկապես քեզանից ու Վիշապից… ես արդեն մի անգամ ասել եմ Տրիբուն ջան, եթե տենց բան անեն ուրեմն G7-են… կեղծված ընտրություններին օրինական ես չեմ կարող ասել ու պաշտպանել…
Իսկ դու ո՞նց ես իմանալու ընտրությունները կեղծված էին թե չէ:
Էս պահին բոլո հիմքերը կան երնթադրելու, որ արդար ընտրություններ չեն լինելու - ԿԸՀ կազմը, ԿԸՀ նախագահը, ԸՕ վերջին թերի փոփոխությունները, ղզլբաշների հեսկողության տակ գտնվող ֆինասական ու ադմինիստրատիվ լծակները: Ըստ էության, իրավիճակը ճիշտ նույնն է ինչ 2008 թվին, մի տարբերությամբ - ԼՏՊ-ն այլևս չունի այն աջակցությունն ու հավատը իր նկատմամբ, ինչ ուներ վերջին նախագահական ընտրություններից առաջ - ես ու Վիշապը քեզ օրինակ:
Եվ այսպես, ո՞նց ենք իմանալու ընտրությունները կեղծված էին, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ «արմատական» ընդդիմությունը մեզ պիտի հուշի, ինչպես միշտ: Դուրս ա գալիս, որ մենք ընտրություններից հետո տեսականոր ունենալու ենք հետևյալ իրավիճակները.
1. ՀԱԿ-ը հաղթելու ա ընտրություններում, ու սուբյեկտիվորեն սա դիրտարկվելու ա որպես արդար ընտրությունների հետևանք: Ես օրինակ կհամաձայնվեմ նման ելքի հետ, քանի որ ենթադրում եմ, որ լիարժեք արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ին շատ քիչ մարդ ձայն կտա: Այսինք, այս դեպքում (արդար ընտրությունների դեպքում) սկզբունքային է ոչ թե ՀԱԿ-ի հաղթանակը, այլ ՀՀԿ պարտությունը:
2. ՀԱԿ-ը ստանալու մինչև 30%, ու հայտարարելու ա, որ երկխոսությունը հանգեցրեց բավականին արդար ընտրությունների, ու պայքարը տեղափոխվում ա ԱԺ:
3. ՀԱԿ-ը ստանալու ա մինչև 30% ու հայտարարելու ա, որ ընտրությունները ազատ ու արդար չէին, բայց դաշնակների նման համաձայնվելու ա ԱԺ-ում իրա տեղերի հետ:
4. ՀԱԿ-ը ստանալու ա մինչև 30% ու հայտարարելու ա, որ ընտրությունները ազատ ու արդար չէին, ու հրաժարվելու ա իրա տեղերից ԱԺ-ում, ու պայքարը շարունակելու ա հրապարակներում:
Կետ 2-ը և 3-ը կլինեն քո ասած հարյուր տոկոսանոց G7-ության ապացույցը:
Կետ 4-ը կլինի ՀԱԿ նապատակների անկեղծության ապացույցը:
Կետ 1-ը տեսականորեն հնարավոր կլինի, եթե ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ու իրա հետ ասոցացված ղզլբաշ ուժերը ոչ մի ազդեցություն չունենան ընտրությունների ընթացքի վրա, որը տեղի կունենա միայն եթե ԱԺ ընտրությունները լինեն նախագահական ընտրություններից հետո: Իսկ նախագահական ընտրություններն էլ լինեն այնքան արդար ու թափանցիկ, որ Սերժը նախագահ չընտրվի: Իսկ սա էլ կլինի այն դեպքում, եթե ԸՕ-ն ռադիկալ փոխվի ու ԿԸՀ փոխվի: Իսկ սա էլ կլինի այն դեպքում, եթե ԱԺ-ում բոլորը հրեշտակ դառնան ու հաջորդ մեկ կամ երկու ամսվա ընթացքում էս բոլոր փոփոխություններն իրականացնեն: Դու սա հնարավո՞ր ես համարում: Ես համարում եմ անհնար: Դրա համար էլ սրանում ինձ համոզողներին մեղադրում եմ խաբեության մեջ: Իսն նարքն ովքեր սրան հավատում են կամ ռոմանտիկ են, կամ անմեղսունակ:
Հետևապես, Մեֆ ջան, եթե ԱԺ ընտրությունները լինեն նախագահական ընտրություններից առաջ, ու ՀԱԿ-ը չբոյկոտի էտ ընտրությունները, ուրեմն ՀԱԿ-ը գնում ա կետեր 2, 3, 4 -ի հետևից; Իսկ քանի որ մինչև հիմա ՀԱԿ-ը հսկայական նեռվեր ու ռեսուրսներ ա ծախսել քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունենալու համար, ապա կետ 4-ը դժվար իրականանա: Այսինքն, իմ ախպեր, տակը մնում են միայն կետ 2-ը և կետ 3-ը, որոնք մեր դեպքում G7-ությունն ապացուցող կետերն էին:
Ինչ ա ստացվում Մեֆ ջան, եթե երկխոսությունը չի բերում նախ արտահերթ նախագահական ընտրությունների, ապա ողջ պրոցեսը դառնում ա անիմաստ: Իսկ այն, որ երկխոսությունը դրան չի բերելու, կարծեմ դու էլ ես ընդունում: Ուրեմն մնաց Չուկի ասած տարբերակը, որ բոլոր խաղաղ միջոցները սպառելուց հետո ՀԱԿ-ը կդիմի ավելի կոշտ ու վճռական միջոցների, որ պարտադրի արտահերթ նախագահական ընտրությունները, քանի որ սա է ՀԱԿ-ի կողմից հայտարարվել որպես առաջնային: Այ ելքի հետ համաձայնվելու դեպքում ՀԱԿ-ը մեղադրվում է կետեր 2 և 3-ի հետևից գնալու մեջ, անկախ այն բանից թե ինչ գեղեցիկ պրոցեսներ, ելույթներ ու հայտարարություններ կլինեն մինչև այդ կետերի իրականություն դառանալը:
Մնաց մի հարց, ՀԱԿ-ը կդմի՞ կոշտ և վճառական միջոցների, թե ոչ: Եսիմ: Բայց ՀԱԿ-ի պլոճիկի հաստությունը իմանալով կարամ ասեմ, որ ՀԱԿ-ը ամեն ինչ կանի, որ առկախված երկխոսությունը վերսկսվի: Եթե չվերսկսվի, ՀԱԿ-ի վճառական գործողությունները կլինեն ռեգուլյար միտինգները, արդեն արտոնված ազատության հրապարակի տրնգիով, կամ էլ մեկ ու մեջ չարտոնված, ու սա կլինի իբր բուռն պայքար, բայց իրականում ԱԺ նախընտրական պայքարի ֆոն ու գլխաքանակի հաշվում, որ ԱԺ ընտրություններին մաքսիմում տեղեր պոկեն ղզլբաշներից:
Չհոգնաք ժովողուրդ?
Նույնիսկ ՀԱԿ-ն ու իշխանությունները պաուզա վերցրին, մի քիչ "բարխտնի" հանգստանալու համար :)
ՄԻ քիչ շունչ քաշեք, մի 2 ամսից սաղ իրա տեղը կընկնի:
Ի դեպ ես իմ կարծիքը չեմ փոխել` լիովին համոզված եմ, որ ոչ մի արտահերթ էլ չի լինի:
Mephistopheles
06.09.2011, 21:36

Տրիբուն ջան, մինչև հիմա ո՞նց եք իմացել որ կեղծված են եղել… առաջին անգամը չի լինելու եթե լինի… կարծում եմ շատ հեշտ ա իմանալը…
դու ասում ես որ ՀԱԿ-ն էլ էն աջակցությունն ու ձայները չունի, դու ու Վիշապն էլ ինձ օրինակ… սա նշանակում ա որ եթե արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն ՀԱԿ-ը լավագույն դեպքում 30%… չէ՞… դե եթե էդպես ա ՀԱԿ-ն ի՞նչ իրավունք ունի 4րդ կետով գնալու… չես կարծու՞մ որ դա արդեն G7-ա… քո ասածով եթե լինի 2 ու 3-ն են դառնում ճիշտ քայլ… տենց չի՞…
եթե ՀԱԿ-ը մեծամասնություն լինի բայց համաձայնվի իմպոտենտ փոքրամասնությանը ապա դա արդեն կլինի խելագարություն կամ G7, բայց դու արդեն հիմիկվանից ասում ես որ ձեն չես տալու ու շատ մարդիկ չեն տալու, ու՞մ ա ՀԱԿ-ը հանելու փողոց… ի՞նչը բոյկոտի…
մյուս կողմից էլ եթե ոչ ոք ձայն չի տալու ՀԱԿ-ին, ի՞նչ իրավունքով մենք կարանք իրանցից պահանջել որ փողոց դուրս գան… հենա Կարապետիչից պահանջեք որ փողոց դուրս գա, էն էլ ձեն չի հավաքում ու իրա վրա իսկականից կլասիկ ձևով պալաժիտ արած ունեն…
ապեր, երկխոսությունը կամ կբերի արտահերթ ընտրությունների կամ կլինի ջրբաժան ու էս ամեն ինչը կախված է թե ինչքան մարդ ա հետաքրքրված էս ամեն ինչով (ԱՄՆ-ի օրինակով)… չկա մարդ՝ չկա շարժում… դուք արդեն ասել եք որ պալաժիտ արած ունեք… ու շատ-ու-շատ մարդիկ էլ պալաժիտ արած ունեն… հնարավոր է, նույնիսկ համոզված մ որ շատ արդարացված է ձեր պալաժիտ անելը, բայց ի՞նչ եք արդյունքի եք սպասում…
մի հատ էլ սրա վրով անցի եթե ժամանակ ունես… ստեղ նորություն չկա, համոզված եմ որ սա բոլորն էլ գիտեին, ուղղակի սա փաստացի ապացույց ա այլ ոչ թե ասեկոսե…
Wikileaks-ի համաձայն, երկու տարի առաջ՝ 2009 թվականի փետրվարին, իշխող Հանրապետական կուսակացության ներկայացուցիչ, ներկայումս Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպմանը բացահայտ խոսել է Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան հակասության մասին:
Նիկոյանի խոսքով, նախագահ Սարգսյանը անձամբ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին այն բանից հետո, երբ Ազգային ժողովում կոալիցիոն դաշնակիցներ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Դաշնակցությունը վճռականորեն քննադատել ու հրապարակավ դեմ են արտահայտվել կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ Նիկոյանի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասել է. - «Դուք կարող եք վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է նաեւ Ձեզ հետ նախագահ բերեք»:
«Տպավորությունն այնպիսին է, կարծես Սերժ Սարգսյանը չի հանդուրժելու Քոչարյանի շարունակական քաղաքական մանեւրները՝ Սարգսյանի կառավարության դեմ, եւ եթե այս հեռակա քաղաքական պատերազմները շարունակվեն, դա կարող է վերածվել լայնածավալ առճակատման», - Վաշինգտոն ուղարկված հեռագրում գրել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:
Վերջինիս հետ զրույցում Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը ներկայացրել է իր գնահատականը եւ պնդել, թե չնայած Սերժ Սարգսյանի ընդդիմությանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար, եթե իրապես նման մտադրություն ունենա: Իր կողմից ամերիկացի դիվանագետը մանրամասնել է. - «Կոալիցիայի ներսում «Բարգավաճ Հայաստան»-ը լիովին ընկալվում է որպես Քոչարյանի գործիք, Դաշնակցությունը չնայած ավելի անկախ է, սակայն նաեւ ավելի սերտ կապեր ունի Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի հետ: «Օրինաց երկիր»-ը թվում է, թե հիմա Սարգսյանի ճամբարում է, սակայն այս կուսակցության առաջնորդն արդեն ապացուցել է, որ միշտ պատրաստ է համաձայնել, եթե որեւէ մեկն ավելի ձեռնտու առաջարկ անի: Իշխող Հանրապետականը լիովին նախագահի եւ վարչապետի թիկունքում է, այդուամենայնիվ, Հանրապետականի էլիտայում էլ կարող են ի հայտ գալ խորքային ճաքեր, հենց որ խաղաքարտերը բացվեն», - գրել է Փենինգթոնը:
Զրույցում հանրապետական Նիկոյանը վստահեցրել է, թե կառավարությունը մաքսային եւ հարկային դաշտում վերահսկում է օլիգարխներին, որոնց պատկանում են ամենաշահութաբեր բիզնեսները ներմուծման ոլորտում: Պատգամավորի խոսքով, իշխանությունները չեն կարող ուղիղ պայքար մղել նրանց դեմ, այդ իսկ պատճառով օգտագործում են հսկիչ դրամարկղային մեքենաների խաղարկության կտրոնները՝ որպես նրանց ստվերային բիզնեսը բացահայտելու գործիք:
Ասվածն ապացուցելու համար Նիկոյանը բերել է իր հարազատներից մեկի օրինակը, որը դեղատան սեփականատեր է: Նախկինում, նշել է Նիկոյանը, դեղատները հարկային մարմիններին ներկայացնում էին վաճառքի ընդհանուր ծավալների կեսը միայն, մյուս կեսը պահում էին ստվերում: Հսկիչ դրամարկղային կտրոնների եւ խաղարկությունների ներդրումից հետո դա անհնարին է դարձել, որովհետեւ գնորդները պահանջում են իրենց կտրոնները: Մյուս կողմից, ըստ Նիկոյանի, այս մեխանիզմը հնարավորություն է տվել իշխանություններին համադրել տեղեկությունները եւ որոշ ժամանակ անց պատկերացում կազմել, օրինակ, դեղերի բիզնեսով զբաղվող Սամվել Ալեքսանյանի կողմից ներկրվող ապրանքների իրական ծավալի մասին ու ըստ այդմ էլ նրանից հարկեր գանձել:
Հեռագրի ավարտին Փենինգթոնը նշում է, որ կուլիսների ետեւում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ շարունակվող պայքարը արդեն դուրս է եկել հազիվ նշմարվող ակնարկների ու շշուկների մակարդակից եւ դարձել քաղաքի՝ ամենավատ պահվող գաղտնիքներից մեկը: «Այդուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում, ցույց է տվել, որ նա կարողացել է գոնե առայժմ իր կողմում պահել այդ կուսակցությունը», - գրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ու հավելել. - «Եթե Նիկոյանի ներկայացրած տեղեկություններ ճիշտ են, շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հակադրության մեջ է մտել Քոչարյան հետ, եւ վերջինս նահանջել է: Սա նաեւ մտահոգիչ է, քանի որ ցույց է տալիս, թե որքան դժվարին կարող են դառնալ այս երկուսի հարաբերությունները»:
«Մենք կարծում ենք, որ Քոչարյանը դեռեւս կսպասի իր համար բարենպաստ ժամանակների, թերեւս, երբ առաջիկա տնտեսական-ֆինանսական ճգնաժամը վերջնականապես կհարվածի վարչապետ ու նախագահ Սարգսյանների վարկանիշներին, եւ հետո արդեն առավել վճռական քայլեր կձեռնարկի` որոշ չափով իշխանության վերադառնալու համար», - Վաշինգտոն ուղարկված փաստաթղթում գրել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարը:
Վերջերս դաշնակները սկսեցին իրենց "հանրահավաքային արշավը" եթե հավատանք այն ինչ գրված է, ապա շատ հնարավոր է որ քոչարյանը մտնի խաղի մեջ ու պատահական չի որ իր վերջին P.S.-ի հանդիպման ժամանակ Արծվին մինասյանը խոսում էր կառավարությանը անվստահություն հայտնելու մասին ու հասրակական ճնշումը բարձրացնելու մասին… եթե ժողովուրդը կողքից կանգնելու նայելու ա, ապա քոչարյանի վերադարձը հավանական ա… իմիջայլոց քոչարյանը կողմնակիցներ ունի նաև որոշ "ընդդիմադիր" շրջանակներում ևս
ես կարծում եմ որ ՀԱԿ-ը սրա վրա ա խաղացել ու խաղում… առճակատումը կտաներ էդ երկուսի կոնսոլիդացմանը, որը կարող էր բերել bloodbath-ի և կամ մանևրում ես, դրանով խորացնելով էդ երկուսի հակասությունը, բայց միևնույն ժամանակ փորձում պահպանել ընտրազանգվածդ, որը քեզանից "կտրուկ" գործողություններ ա պահանջում…
էս վերջին Wikileaks-ի բացահայտումների ֆոնի վրա միգուցե արժե վերանայել ՀԱԿ-ի քայլերը, հայտարարություններն ու առաջարկները Սերժին և վերարժեվորել դրանք…
Ժող, ամեն ինչ ձեզնից ա կախված, էսօր շատ ինֆորմացիա կա ասպարեզում ու էն տեսակի ինֆորմացիա որոնք մեր ականջների համր չեն նախատեսված եղել և դուք պիտի որոշեք ձեր դիրքորոշումը…
Տրիբուն ջան, ես կարծում եմ որ մանդատների հարց չկա ու չի եղել…
Moonwalker
06.09.2011, 22:21
Մոդերատորական. թեմայից դուրս զրուցարանային գրառումները ջնջվել են:
http://www.youtube.com/watch?v=vUsTmBa5nrk&feature=player_embedded
ապեր, երկխոսությունը կամ կբերի արտահերթ ընտրությունների կամ կլինի ջրբաժան ու էս ամեն ինչը կախված է թե ինչքան մարդ ա հետաքրքրված էս ամեն ինչով (ԱՄՆ-ի օրինակով)…
Հաստա՞տ:
Ես էլ քեզ ասում եմ, որ երկխոսությունը արտահերթ նախագահական ընտրություններին չի բերելու, ջրբաժանա էլ չի լինելու: Գիտես ինչի՞: Որովհետև, ի տարբերություն քեզ, հավատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: :P
ԼՏՊ ելույթից ...Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից…
Ի միջո այլոց, Լևոնը մայիսի 28-ին համ էլ ասեց.
Հայաստանում այլեւս ոչ մի քաղբանտարկյալ երբեք չի լինելու
Եթե հետը կապ կա, ասեք, թող քիչ բլթցնի:
http://www.youtube.com/watch?v=vUsTmBa5nrk&feature=player_embedded
Աչք ցավացնող, հավայի, ոչինչ չասող նախընտրական ռոլիգ:

Ապրես:
Էս ինչ մի հատ երկու հատ միջազգային հանրության կարծիքներ են մեջտեղ գալիս:
Wikileaks. Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ին համոզել է անհապաղ լուծել Ղարաբաղի հարցը (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos52762.html)
...... Մեր տպավորությունն այն է, որ ԼՏՊ-ն անկեղծ չէ այն հարցում, որ իր անազնիվ հռետորաբանությունը եւ մանեւրումը պայմանավորված են եղել ընդդիմադիր բողոքող զանգվածներին փողոցներից ցրելու հանգամանքով, որպեսզի ՀՀ կառավարության համար ավելի ընդարձակ մանեւրելու հնարավորություն ստեղծվի ԼՂ եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում լավագույն լուծմանը հասնելու նպատակով: Մեր տեսակետն այն է, որ ԼՏՊ-ն տեսել է, որ զանգվածային հանրահավաքներին աջակցությունն ամեն ամիս կրճատվում է, եւ այսպիսով ճարահատյալ դեմքը փրկելու համար տակտիկա է որոնել: Ամիսներ շարունակ խիստ մերժողական ռազմավարությանը դիմած գործողություններից հետո ձեռնունայն մնալով` ԼՏՊ-ն որոշել է ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով եւ մեծ տերությունների մեքենայությունների մասին դավադրությունների տեսություններ մոգոնել իր քաղաքական նահանջը քողարկելու համար: Հանրահավաքի իր ելույթը քաղաքական մանիպուլյացիայի ակտ էր, եւ հակասում էր իր իսկ կողմից տարիներ շարունակ կիրառված` ԼՂ եւ Թուրքիայի վերաբերյալ հարցերում պրագմատիզմի քաղաքականությանը: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հարցի վերաբերյալ իր իրական մոտեցումները այն տեսակետներն են, որոնք նա արտահայտել է Դեսպանին մասնավոր զրույցում: Այժմ նա ապացուցում է, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները` հանուն սեփական քաղաքական շահի, եւ անկասկած նա նույն բանը նորից կաներ, եթե համոզված լիներ, որ դա կարող է նրան օգնել թուլացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը:
- Մինչդեռ մենք կարող ենք կասկածել, որ Տեր-Պետրոսյանը կարող էր իրեն նույնքան վատ դրսեւորել, ինչպես ներկայիս իշխանությունները, եթե ինքը լիներ իշխանության (անշուշտ, նա այդպես էլ արել է իշխանության եղած ժամանակ), իրականում այս տարի ընտրողների իրավունքը ոտնահարողը իշխող ռեժիմն է եղել: Չնայած իրենց առաջնորդի կողմից անկեղծության պակասին, հենց ԼՏՊ-ին աջակցողներն են, որ մնում են ներկայիս կառավարությունից օտարված եւ նրան ընդդիմացած: ....
Mephistopheles
07.09.2011, 21:55
Էս ինչ մի հատ երկու հատ միջազգային հանրության կարծիքներ են մեջտեղ գալիս:
Wikileaks. Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ին համոզել է անհապաղ լուծել Ղարաբաղի հարցը (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos52762.html)
լրիվ կարդացի… ըստ էության միայն Յովանավիչի եզրակացությունն էր որ նորություն էր… բայց կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել (իհարկե եթե թարգմանությունը ճիշտ է արված)
դատելով Յովանովիչի գնահատականներում տեղ գտած բառերի ընտրությունից, որոնք են՝ "անազնիվ հռետորաբանություն", "ճարահատյալ դեմքը փրկելու համար", "ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով", "դավադրությունների տեսություններ մոգոնել" (look who's talking about honesty!!!!), ԼՏՊ-ն ԱՄՆ-ի և մասնավորապես Յովանովիչի անձնական սպասումները չի արդարացրել… սովորաբար նման էմոցիոնալ լեքսիկոն դիվանագիտության մեջ չեն օգտագործում և կամ սխալ են թարգմանել կամ էլ ԼՏՊ-ն Յովանովիչին "սյուրպրիզ է" արել և ինչ որտեղ "outsmart" է արել… էլի եմ գրում սա կարծիք է…
ըստ էության Յովանովիչը հաշվարկել էր որ ԼՏՊ-ն կգնա բուռն ահնրահավաքների ու Սերոժի վրա ճնշում կբանեցնի, որից էլ հենց իրենք կօգտվեն ու Սերոժին ստորագրել կտան բաներ որոնք սովորական կայուն ու հանգիստ պայմաններում նա չէր անի… այսինքն ԼՏՊ-ն դադարեցնելով հանրահավաքներն ու ակտիվ ակցիաները խանգարել է ԱՄՆ-ին, այսինքն զրկել է նրան Սերոժի վրա ճնշման լծակից, դրա համար էլ ԼՏՊ-ի "դադարը" Յովանովիչին այդ աստիճան խրտնեցրել է (հավանական եմ համարում որ սա Յովանովիչի "անձնական" պրոյեկտն է եղել և նա վիզ է առել այն իրականացնելու համար)… ըստ էության ԼՏՊ առանց սուտ ասելու խաբել է Յովանովիչին… ասել է կաջակցեմ Ղարաբաղյան հարցի լուծմանն ու կդադարեցնեմ հանրահավաքները հնարավորություն տալով Սերժին մանևրել ու արել է, Սերժն էլ մանևրել է… հստակ է որ ԱՄՆ/Եվրոպա ուզել են ունենալ ակտիվ հանրահավաքային ԼՏՊ որպես լծակ, բայց ոչ լեգիտիմ Սերժ… (պատահական չի որ Յովանովիչն իր 2009-ի գնահատականներում ԼՏՊ-ին խորամանկ ու մի քանի քայլ առաջ մտածող է անվանել)
Իմ անձնական կարծիքով ԼՏՊ-ն շատ ճիշտ է "խաղացել"…Յովանովիչը փորձված և լավ դիվանագետ է, բայց քաղաքական գործիչ չէ, իսկ ԼՏՊ-ն երկուսն էլ և շատ էլ լավը՝ respect…
Իհարկե սրանք ԼՏՊ-ն արեց որոշակի գին վճարելով, այն է ժոովրդի մի որոշակի զանգվածին հիասթափեցնելով և իր վարկանիշը էապես վնասելով… բայց դե ամեն բան ունի իր գինը, նա որոշեց այսպես "վճարել"… անձամբ ես կարծում եմ որ շատ ճիշտ է արել… ուղղակի ցավում եմ որ չհասկացված է մնում…
ԼՏՊ-ն երբեք սուտ չի ասել ժողովրդին այս 3 տարվա ընթացքում, համենայն դեպս կարդալով Wikileaks-ի գաղտնազերծումները հետևելով քաղաքական իրադարձություններին ու նրա քայլերին/ելույթներին չեմ կարծում որ խաբել է… ինքը շատ էլ լավ կարողացել է ազդել իրադարձությունների վրա և իվնաս պետականության չի արել…
P.S. ուշագրավ ևս մի արտահայտություն Յովանովիչի եզրակացությունից "վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները` հանուն սեփական քաղաքական շահի"… պարզ երևում է որ ԼՏՊ-ն ներվի է կպել… "սեփական տեսակետները վաճառելու հանուն քաղաքական շահի" տեսակետից ԱՄՆ/Եվրոպան աշխարհի "չեմպիոններ" են ուղղակի չէին սպասում որ Հայաստանի նամ երկրում ընդունակ են խաղալու նույն խաղն ինչ որ նրանք մեր գլխին են խաղացել դարեր շարունակ…
իմ կարծիքով Յովանովիչն արդարանում էր Պետդեպի առջև իր իսկ ստանձնած պարտականությունը ձախողելու համար, մեղքը բարդելով "վաճառող", "մոգոնող" և "անազնիվ" ԼՏՊ-ի վրա…
…շատ հնարավոր է որ ես սխալ եմ մեկնաբանում, կամ ԼՏՊ-ի ՆԼԾ-ից կուրացել զոմբիացել եմ՝ չի բացառվում, բայց որ ԱՄՆ/Եվրոպա ուզում էին Սերոժից անհարկի զիջումներ կորզել օգտագործելով ԼՏՊ-ին ու շարժումը և այդ մոտեցումը ձախողվել է, դա փաստ է… և դա արեվել է ԼՏՊ-ի քայլերի արդյունքում ու "խոստովանում" են հենց իրենք…
P.P.S. ռոլիկն իմ դուրն էլ չեկավ… սկիզբը շատ ֆլաշի էր ու կեսից բոլոր գործողությունները դադարում են ու մի հատ նկար շարունակաբար սառած մնում ա անհասկանալի երաժշտության տակ… 9-ի դեզայնն էլ ոնց որ մանակական հաղորդման դեզայն լիներ… մույլտիկից…
...
…շատ հնարավոր է որ ես սխալ եմ մեկնաբանում, կամ ԼՏՊ-ի ՆԼԾ-ից կուրացել զոմբիացել եմ՝ չի բացառվում...
Կամ էլ հնարավոր է, որ ՀԱԿ գրասենյակի աշխատող ես, բայց կարծում ես, թե դու ճարտարապետ ե՞ս::))
Հ.Գ. Ինչքան հասկացա գրածիցդ, ԼՏՊ-ն փաստորեն ամերիկացիների ինադու Սերժի թասիբն է պահել հա՞: Սատանան տանի... Ոնց որ հնդկական կինո լինի:
Mephistopheles
07.09.2011, 22:26
Հաստա՞տ:
եսի՞մ… հլա 100% չեմ կարող ասել որովհետև սպասում եմ որ դու ապացուցես որ պալաժիտ անելն ավելի լավ ա ազդում իրադարձությունների վրա քան թե գործնականում դրանց մասնակցելը… այլ խոսքով ասած բացակա լինելն ավելի ներկա է քան ներկա գտնվելը… դու սենց բաներից լավ ես Տրիբուն ջան ու կասկած չունեմ որ կապացուցես…
Ես էլ քեզ ասում եմ, որ երկխոսությունը արտահերթ նախագահական ընտրություններին չի բերելու, ջրբաժանա էլ չի լինելու: Գիտես ինչի՞: Որովհետև, ի տարբերություն քեզ, հավատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: :P
Ի միջո այլոց, Լևոնը մայիսի 28-ին համ էլ ասեց.
Եթե հետը կապ կա, ասեք, թող քիչ բլթցնի:
ջրբաժանը հեղափոխություն չի ոչ էլ սոցիալական բունտ… ես չգիտեմ իրենք ինչեր կարող են անել և ինչ է հնարավոր անել, բայց կան ձևեր աննախադեպ ճնշում գործադրելու օրինականության սահմաններում… ուղղակի հարց ա թե ինչքանով ա դա հնարավոր Հայաստանում…
Mephistopheles
07.09.2011, 22:30
Կամ էլ հնարավոր է, որ ՀԱԿ գրասենյակի աշխատող ես, բայց կարծում ես, թե դու ճարտարապետ ե՞ս::))
Հ.Գ. Ինչքան հասկացա գրածիցդ, ԼՏՊ-ն փաստորեն ամերիկացիների ինադու Սերժի թասիբն է պահել հա՞: Սատանան տանի... Ոնց որ հնդկական կինո լինի:
գրածս տեով մեկնաբանություն ա Վիշ ջան, ուզում ես մի հատ էլ մեկնաբանությունը մեկնաբանե՞մ… պարզ սխեմ ա ՀԱԿ-ի բողոքի ալիքն ուզել են Սերոժի վրա որպես ճնշում օգտագործել ու չի ստացվել … Սերոժի թասիբը չէ պետականության…

Քո գրածը քո դուրը գալիս է՞: Կլինի՞ ԼՏՊ-ի ելույթներից մեջբերումներ չանեմ, քո ասածներին հակասող, զահլա չկա:
Էս տողերդ՝
ԼՏՊ-ն երբեք սուտ չի ասել ժողովրդին այս 3 տարվա ընթացքում, համենայն դեպս կարդալով Wikileaks-ի գաղտնազերծումները հետևելով քաղաքական իրադարձություններին ու նրա քայլերին/ելույթներին չեմ կարծում որ խաբել է… ինքը շատ էլ լավ կարողացել է ազդել իրադարձությունների վրա և իվնաս պետականության չի արել…
Որ կարդում եմ, ոնց որ դատարանում խուլիգանին արդարացնող ճառ լինի:)) Տղան լավ բան է ուզեցել անել, դիտմաբ չի արել, բարի սրտով է արել... Թարկեմ...
Mephistopheles
07.09.2011, 23:05
Քո գրածը քո դուրը գալիս է՞: Կլինի՞ ԼՏՊ-ի ելույթներից մեջբերումներ չանեմ, քո ասածներին հակասող, զահլա չկա:
Էս տողերդ՝
Որ կարդում եմ, ոնց որ դատարանում խուլիգանին արդարացնող ճառ լինի:)) Տղան լավ բան է ուզեցել անել, դիտմաբ չի արել, բարի սրտով է արել... Թարկեմ...
OK ապեր, քո վերսիան ասա… ի՞նչ պտի աներ ԼՏՊ-ն որ ճիշտ լիներ…
(look who's talking about honesty!!!!)
:hands
Իմ անձնական կարծիքով ԼՏՊ-ն շատ ճիշտ է "խաղացել"…Յովանովիչը փորձված և լավ դիվանագետ է, բայց քաղաքական գործիչ չէ, իսկ ԼՏՊ-ն երկուսն էլ և շատ էլ լավը՝ respect…
Հա բա ոնց, դիվանագիտությունը քաղաքականության հետ կապ չունի, իսկ ԼՏՊ-ն առանձի առանձին, մատենադարանի և ՊԱԿ-ի պադվալներում յուրացրել է թե քաղաքական և թե դիվանագիտական հոյակապ դպրոցների ողջ կուրսը: Հա, բա ոնց այդպիսի դպրոց անցած մարդու համեմատմ իրոք որ Յովանովիչը շատ փոքր է ;)
… սովորաբար նման էմոցիոնալ լեքսիկոն դիվանագիտության մեջ չեն օգտագործում և կամ սխալ են թարգմանել կամ էլ ԼՏՊ-ն Յովանովիչին "սյուրպրիզ է" արել և ինչ որտեղ "outsmart" է արել… էլի եմ գրում սա կարծիք է…
Ապեր, դեսպանի նամակները դիվանագիտություն չեն, որտեղ պետք ա դիվանագիտական նորմեր պաշտպանել: Սրանք ներքին կարգով իրա վերադասին տեղեկատվության տրամադրում ա: Իսկ տենց դեպքերում գրում են այն, ինչ մտածում են, այլ ոչ թե դիվանիկ-դիվանիկ են խաղում: Կարող ա հիմա էլ ասենք, որ Մարի Յովանովիչը Քլինթոնին խաբում ա, քանի որ Սերժի կողմից ա ?? :D
Բայց էս մեջբերածս մասը, հարցի մի կողմն ա: Մյուս կողմը էն ա, որ երեք տարի առաջ Ղարաբաղի հարցը տենց էսօր էգուց լուծվելու առաջ կանգնած չէր, ոնց որ Լևոնն էր մեզ համոզում: Ընդհամենը Լևոնը ամերիկացիներին համոզում էր, որ իրանք խառնվեն ու արագացնեն լուծումը, քանի որ Լևոնի կարծիքով էտ պահին ամենահարմար պահն էր: Այսինքն Լևոնը իրա երազանքներն ու զրիցները յանկիների հետ խառնել էր իրականության հետ:
.... 2008թ. նոյեմբերի 7-ին ..... ԼՏՊ-ն հայտարարեց, որ եկել է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման պահը, եւ որ ԱՄՆ-ը պետք է բաց չթողնի այդ եզակի հնարավորությունը Հարավային Կովկասում հարաբերությունները ջերմացնելու եւ նախքան ԱՄՆ հաջորդ վարչակարգի իշխանության գալը կոնֆլիկտը լուծելու համար: ԼՏՊ-ն նշեց, որ կարգավորման համար պայմանները հասունացել են, եւ ԱՄՆ-ի կողմից վճռորոշ ներգրավվածությունը կարող է կողմերին լուծման հանգեցնել:
Այ սենց հետաքրքիր պահեր են ջրի էրես դուրս գալիս մեր շախմատիստի վերաբերյալ:
ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2008 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ (http://www.levonpresident.am/?catID=20&contID=377)
Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։
Էս մոտակա ամիսները արդեն ուղիղ 36 ամիս ա դառել: Այնպես որ, իմ ախպեր, ԱՄՆ դեսպանի երեք տարի առաջ արած եզրակացությունը ԼՏՊ մասին այսօր էլ նույնքան ակտուալ է:
Ամիսներ շարունակ խիստ մերժողական ռազմավարությանը դիմած գործողություններից հետո ձեռնունայն մնալով` ԼՏՊ-ն որոշել է ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով եւ մեծ տերությունների մեքենայությունների մասին դավադրությունների տեսություններ մոգոնել իր քաղաքական նահանջը քողարկելու համար:
եսի՞մ… հլա 100% չեմ կարող ասել որովհետև սպասում եմ որ դու ապացուցես որ պալաժիտ անելն ավելի լավ ա ազդում իրադարձությունների վրա քան թե գործնականում դրանց մասնակցելը… այլ խոսքով ասած բացակա լինելն ավելի ներկա է քան ներկա գտնվելը… դու սենց բաներից լավ ես Տրիբուն ջան ու կասկած չունեմ որ կապացուցես…
Մեֆ ջան, ես ապացուցելու ոչինչ չունեմ, քանի որ ոչ մի գործողության չեմ դիմում: Ինչպես արդեն ասել եմ, ես սպասում եմ, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն իրանց մահով մեռնեն :D Իսկ այն բանից հետո երբ ՀԱԿ-ը իրա մահով կմեռնի, իսկ դա կլինի երբ ՀԱԿ-ը իրա դեմը քցած թուլափայով կհայտնվի ԱԺ-ում, էտ ժամանակ էլ հուսով եմ կծնվեն քաղաքական ուժեր, որոնք հաշվի կառնեն նաև ՀԱԿ-ի սխալները: Իմ նապատակը հիմա խաբեությունը, անվճառականությունը, թուլամորթությունը, եսասիրությունը նկատելն ու դրա մասին իմ նեղ ակումբային շրջապատում կիսվելն ա:
ջրբաժանը հեղափոխություն չի ոչ էլ սոցիալական բունտ… ես չգիտեմ իրենք ինչեր կարող են անել և ինչ է հնարավոր անել, բայց կան ձևեր աննախադեպ ճնշում գործադրելու օրինականության սահմաններում… ուղղակի հարց ա թե ինչքանով ա դա հնարավոր Հայաստանում…
Ապեր, ջրբաժանը մի հատ հավայի տերմին ա, ներմուծված ՀԱԿ-ի կողմից, որ հնչեղ լինի, բայց ըստ էության ոչինչ էլ չլինի: Թող ջրբաժանը քո ասելով հեղափոխություն չլինի: Թող ինչ ուզում ա էտ էլ լինի: Բայց դու կտենաս, որ էտ էլ չի լինելու: Ջրբաժան կոչվածը ոչ մի բանով չի տարբերվելու ՀԱԿ-ի ստանդարտ միտինգներից, որտեղ էս անգամ ուղղակի ավելի բարձր են գոռալու «Սերժի՛կ հեռացիր», մի բան որը արդեն չորս տարի ա գոռում ենք: Նախընտրական վալակիդա, որը ի վերջո հանգեցնելու ա նրանց, որ մոտակա ամիսներին մեզ ասելու են «Ցավոք էս աներեսները չկատարեցին հրաժարականի մեր պահանջները ու չհեռացան, հիմա բոլորս դեպի ԱԺ ընտրություննները, խոսքի, մեկ էլ տեսար արտահերթ»:
գրածս տեով մեկնաբանություն ա Վիշ ջան, ուզում ես մի հատ էլ մեկնաբանությունը մեկնաբանե՞մ… պարզ սխեմ ա ՀԱԿ-ի բողոքի ալիքն ուզել են Սերոժի վրա որպես ճնշում օգտագործել ու չի ստացվել … Սերոժի թասիբը չէ պետականության…
Պետականության, որը ոնց որ մի ժամանակ ավազակապետություն էր:
Բա էն միջազգային հանրության ճնշումների մասին զրիցները ու՞ր մնացին: Թե՞ մենակ Լևոնն ա ճիշտ պահը ջոգում, երբ ա պետականության մասին պետք մտածել, երբ պետք չի: Բա էտքան պետականության մասին մտածում են, ինչի՞ են մեր երկրի երկրորդ նախագահի գործերը ուղարկել Հաագային դատարան: Բա 2008 թվին որ «մանվել-մանվել» էին գոռում, որ մեր թիկունքը պաշտպանի, Ղարաբաղ հարց չկա՞ր:
Ու զգու՞մ ես էս գրածդ ինչքան ա հիշացնում Օսկանյանի «կեղտոտ լվացքը դուրս չտանելու» ու դաշնակների «դրսից տղա չբերելու» մասին բարբաջանքներին:
P.P.S. ռոլիկն իմ դուրն էլ չեկավ… սկիզբը շատ ֆլաշի էր ու կեսից բոլոր գործողությունները դադարում են ու մի հատ նկար շարունակաբար սառած մնում ա անհասկանալի երաժշտության տակ… 9-ի դեզայնն էլ ոնց որ մանակական հաղորդման դեզայն լիներ… մույլտիկից…
Մեֆ, անկեղծ ասած հոլովակը դրել էի ռեակցիաները ստուգելու համար: Օրինակ ոչ մի վայրկյան չէի կասկածում Տրիբունի ռեակցիայի վրա...
Հիմա մի փոքր հստակեցնեմ: Հոլովակը պաշտոնական հոլովակ չի, սարքել ա ՀԱԿ համակիրներից մեկը: Ոնց-որ օրինակ ես դնեմ ու առանց ՀԱԿ-ին ասելու հոլովակ սարքեմ ու Յություբում տեղադրեմ:
հ.գ. Որպես սիրողական աշխատանք իմ դուրը հոլովակը գալիս է:
Վիքիլիքսի մասին: Մի կողմից արված հրապարակումները անհետաքրքիր են, որովհետև մինչև էս պահը չի եղել որևէ հրապարակում, որևի ինֆորմացիա, որն իմացած չլինեինք, մյուս կողմից շատ հետաքրքիր էին, որովհետև մեր իմացածների մի մասը փաստացի ա ապացուցվում, մյուս մասը տեսնում ենք, որ մեր նկատածները եթե անգամ փաստացի չի ապացուցվում, ապա գոնե ուրիշներն էլ են՝ օտար աչքով նույն բանը նկատել:
Հետաքրքիր է նաև նրանով, որ փաստացի տեսնում ենք, որ ԱՄՆ քաղաքականությունը գլխավորապես ուղղված է եղել Սերժ Սարգսյանին իշխանություն բերելու վրա, և նրանք որպես կանոն վատ են վերաբերվել ՀԱԿ-ին, որովհետև այն չի տեղավորվել իրենց հաշվարկների մեջ: Ստիպված են եղել հաշվի առնել, բայց փորձել են հնարավորինս անտեսել կամ չեզոքացնել:
Այ էսքան կարճ մի տպավորություն:
Օրինակ ոչ մի վայրկյան չէի կասկածում Տրիբունի ռեակցիայի վրա...
Աչք չավացնքող ու ոչինչ չասող չի՞: :D
Աչք չավացնքող ու ոչինչ չասող չի՞: :D
Չէ :) Իմ համար
Գուցե :) Քո համար
Բայց քանի-որ «ՀԱԿ-ինն ա», անպայման բացասական գնահատականի ենթարկվելիք էր (օրինակ՝ «Աչք ցավացնող ու ոչինչ չասող ա»):
Հետաքրքիր է նաև նրանով, որ փաստացի տեսնում ենք, որ ԱՄՆ քաղաքականությունը գլխավորապես ուղղված է եղել Սերժ Սարգսյանին իշխանություն բերելու վրա, և նրանք որպես կանոն վատ են վերաբերվել ՀԱԿ-ին, որովհետև այն չի տեղավորվել իրենց հաշվարկների մեջ: Ստիպված են եղել հաշվի առնել, բայց փորձել են հնարավորինս անտեսել կամ չեզոքացնել:
Դե բնական է, ում "ագենտն" էր ԼՏՊ-ն, ով թողեց որ նա իշխանության գա? Իհարկե ԱՄՆ-ի "թշնամի" Ռուսաստանը (սկզբից ԽՍՀՄ-ն): Դրա համար էլ ավելի գերադասելի է, թեկուզ ռուսների հետ լավ, բայց ոչ ՊԱԿ-ի կողմից "հրահանգավորված" նախագահը: Բացի այդ մեր նախագահը ԱՄՆ-ը շատ է սիրում, մանավանդ Վեգասը :D

Նենց հավես կլիներ, որ ռուսական նման փաստաթղթերն էլ հրապարակվեին, ես էլ բերեի ստեղ ցույց տայի, տեսնեմ էդ ժամանակ ու՞մ «ագենտը» կսարքեիք ;)

Դե ԼՏՊ-ի հարցով որոշ բաներ առանց փաստաթղթերի էլ բավականին ակնհայտ են` ձերբակալում սովետական մամլիչ ռեժիմի կողմից, հետո փառքով-պատվով վերադարձ հայաստան: Այն պարագայում, որ Սիբիրի ձրի ուղեգրերը հաստատ չէին պակասել, էլ չեմ ասում, որ ՊԱԿ-ը հաստատ հատուկ մատենադարանի գիտաշխատողների համար նախատեսված դժբախտ պատահարների կազմակերպման հատորներ ուներ :D
Այս ամենն այնքան պարզ ու ակնհայտ էին, որ նույնիսկ անտեսվեցին :D Դե տենց է, եթե ուզում ես մի բան լավ թաքցնել, ապա դիր այն ամենաերևացող տեղում, քանի որ այդտեղ ոչ մեկի մտքով չի անցնի փնտրել:
Դե Սերժի ագենտությունը ավելի հետաքրքիր ա: Կարողա մարդը թավանա փագվում :D Ու ամեն անգամ տարբեր կողմի խաղացողներին :D
http://7or.am/archives/71713
Չէ :) Իմ համար
Գուցե :) Քո համար
Բայց քանի-որ «ՀԱԿ-ինն ա», անպայման բացասական գնահատականի ենթարկվելիք էր (օրինակ՝ «Աչք ցավացնող ու ոչինչ չասող ա»):
Ապեր, դա շատ մեղմ էր ասված, հենց մենակ նրա համար, որ ՀԱԿ-ինն էր: Դաշնակներինը կամ ԲՀԿ-ինը լիներ, վարկյան առ վարկյան քար ու քանդ էի անելու:

Ես վայրկյան անգամ չեմ կորցնի քեզ հաճույք պատճառելու համար, հետևաբար առաջարկում եմ վայրկյան առ վայրկյան քարուքանդ անել սա :))
http://www.youtube.com/watch?v=n_aVC9bihIw&feature=player_embedded

Լավն էր, գոնե աչք չէր ցավացնում: :D
Ավելի լուրջ, հավայի կլիպ ա էլի: Հատկապես…
25-րդ վարկյանին հայտարարում ա «Հայաստանի նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան» ու հետո մի անգամից էկրանին հայտնվում ա «Հայ ինքնություն»: Մի անգամից մտածում ես, որ մնացած նախագահները երևի ուզբեկ էին, ակմ Քոչարյանը ինքը կասկածներ ունի իրա ինքնության հետ կապված, դրա համար էլ առաջինը հենց դա են նշում:
30-35 վարկյաններին գրվում ա «Սփյուռք» ու սկսումա փողի շոտչիկ ֆռալ :D
42-րդ վարկյան «Ղարաբաղ խնդրի կարգավորում» .. ծիպա Քոչը արդեն կարգավորել պրծել ա սաղ
46-րդ վարկյան, էկրանին գրվում ա «Արտաքին քաղաքականություն» ... յարաբ, ինչ մի հատ նախագահ ունեինք, արտաքին քաղաքականությամբ էր զբաղվում .. :D Մնացած նաագահները, Հայաստանում ու այլուր արտաքին քաղաքականությունը չգիտեն ինչա:
Ընդհանուր առմամաբ, էտ անիմաստ մեսիջները, որ մեկ ու մեջ հայտնվում են էկրանին, լրիվ անտեղի էին: Սիրողական մակարդակի կլիպ ա, հանգիստ նույն ձևի կլիպ կարելի ա Բուռունդիի, Ղիմբաբվեի ու Թուրքմենստանի համար էլ նկարել, ու ոչ մի տարբերություն չի լինի, բայց դրոշներից:
Գո՞հ ես :love
Կարևորը դու գոհ լինես, ձյաձ :aha
Կարևորը դու գոհ լինես, ձյաձ :aha
Ես դժգոհ եմ: Քանի որ ՀԱԿ-ին հավատալով, ենթադրում էի, որ կլիպներ սարքելու ու իր հայկական ինքնությունը հաստատելու փոխարեն պիտի դատված Քոչարյան տեսնեի: Քոչարյանին, որը հեսա կմասնակցի խորհրդարանական ընտրություններին ու դրա մեջ կներդնի իրա սաղ լափած միլիարդները ու ժողովրդին մի անգամ էլ երեք մատանոց կոմբինացիա ցույց կտա:
Դժգոհ եմ նաև, որ հաջորդ միտինգը, որը իբր ավազակապետության անհապաղ հրաժարականն ա պահանջելու արտոնվել ա, ու արտոնվել ա նրանց կողմից, ում հրաժարականը միտինգը պահանջելու ա:
Դժգոհ եմ, որ «Կոնգրեսը որոշել է հաճախակիացնել հանրահավաքներն ու բողոքի զանգվածային ակցիաները, մոբիլիզացնել հասարակությանը՝ ավազակապետական ռեժիմի դեմ պայքարի համար՝ պահանջելով նրանց անվերապահ հրաժարականը» այն ժամանակ, երբ էտ ավազակապետության ընտրություններին մնացել ա վեց ամիս, իսկ նախորդ վեց ամիսներին ավազակապետությունը հրաշքով վերածվել էր բանակցային կողմի:
Նենց որ, ապեր, ես գոհ լինելու շատ քիչ պատճառներ ունեմ, բացի նրանից, որ գոհ եմ, որ ՀԱԿ-ից զզվում եմ այնքան որքան իշխանություններից ու հոգեպես հանգիստ եմ դրա համար:
Դժգոհ եմ, որ «Կոնգրեսը որոշել է հաճախակիացնել հանրահավաքներն ու բողոքի զանգվածային ակցիաները, մոբիլիզացնել հասարակությանը՝ ավազակապետական ռեժիմի դեմ պայքարի համար՝ պահանջելով նրանց անվերապահ հրաժարականը» այն ժամանակ, երբ էտ ավազակապետության ընտրություններին մնացել ա վեց ամիս, իսկ նախորդ վեց ամիսներին ավազակապետությունը հրաշքով վերածվել էր բանակցային կողմի:
Ավազակապետությունը դեռ էլի կարող ա վերածվի բանակցող կողմի՝ առանց դադարելու ավազակապետություն լինել:
Ավելին, բանակցության սեղանին նստած իր երեսին էլ նորից կասվի, որ ինքն ավազակապետություն ա:
Իսկ քո դժգոհ լինելը վախենում եմ որ չփարատվի անգամ արտահերթ նախագահական ընտրության պարագայում:

Մի հատ որ ՀԱԿ-ի հայտարարությունները ուշադիր կարդաս, կտեսնես, որ բանակցելուց «իշխանության» հետ են բանակցում, իսկ չբանակցելուց «ավազակապետության» հետ չեն բանակցում :D Այ սենց Սերժը կերպարանափոխվում ա, երկխոսությանը իրա մոտ կամ հեռու գտնվելուց կախված: ՀԱԿ-ն ա էլ արագ կերպարանափոխովում արմատականից ոչ արմատակն, նույն բանից կախված:
Ապեր, թող արտահերթ նախագահականը լինի, էն ժամանակ կչափենք իմ դժգոհության աստիճանը: Դու վախեցի նրանից, որ արտահերթ ոչ մի բան չլինելու դեպքում էլ քո գոհունակության աստիճանը չի փոխվելու:
Դու վախեցի նրանից, որ արտահերթ ոչ մի բան չլինելու դեպքում էլ քո գոհունակության աստիճանը չի փոխվելու:
Չեմ վախենում, Տրիբուն ձյա, ես դժգոհ կլինեմ արտահերթ չլինելուց ցանկացած դեպքում: Բայց փոխարենը օբյեկտիվությունս կփորձեմ չկորցնել ու իրական գնահատել իրավիճակը ու հասկանալ, թե ինչքանով էր օրինաչափ չլինելը: Բայց դե ՀԱԿ-ի հետ միասին ամեն ինչ անելու եմ, որ լինի: Իսկ այ եթե մի օր դադարեցի ինձնից հասանելիք նվազագույնն անել, այ էն ժամանակ կդժգոհեմ՝ ինձնից: Ամեն դեպքում չեմ փորձի պատասխանատվությունը միակողմանի գցել «առաջնորդներիս» վրա:
Դե ԼՏՊ-ի հարցով որոշ բաներ առանց փաստաթղթերի էլ բավականին ակնհայտ են` ձերբակալում սովետական մամլիչ ռեժիմի կողմից, հետո փառքով-պատվով վերադարձ հայաստան: Այն պարագայում, որ Սիբիրի ձրի ուղեգրերը հաստատ չէին պակասել, էլ չեմ ասում, որ ՊԱԿ-ը հաստատ հատուկ մատենադարանի գիտաշխատողների համար նախատեսված դժբախտ պատահարների կազմակերպման հատորներ ուներ :D
Այս ամենն այնքան պարզ ու ակնհայտ էին, որ նույնիսկ անտեսվեցին :D Դե տենց է, եթե ուզում ես մի բան լավ թաքցնել, ապա դիր այն ամենաերևացող տեղում, քանի որ այդտեղ ոչ մեկի մտքով չի անցնի փնտրել:
Դե Սերժի ագենտությունը ավելի հետաքրքիր ա: Կարողա մարդը թավանա փագվում :D Ու ամեն անգամ տարբեր կողմի խաղացողներին :D
Լևոնի մասով լրիվ համաձայն եմ: իսկ Սերոժը՞…
Սերոժը կարծեմ ժամանակին Կևրկովի չայ եփողն էր: Իսկ Կևորկովի չայ եփողը ուղղակի չէր կարա չեկիստ չլիներ: ինքը շատ ավելի բարձրարժեք չեկիստ ա, յա տակ դումայու ;)

Ինչի՞ կարողա ղումարով Կ?որկովին 5 տարի չայ եփել եր կրվել :D
Է ախպեր ջան, ՉԿ-ն դեռ մեր շարքերում է, Լենինն էլ չի մեռել՝ սատկել ա :D
Բայց փոխարենը օբյեկտիվությունս կփորձեմ չկորցնել ու իրական գնահատել իրավիճակը ու հասկանալ, թե ինչքանով էր օրինաչափ չլինելը: Բայց դե ՀԱԿ-ի հետ միասին ամեն ինչ անելու եմ, որ լինի:
Ապեր, ես ավելի քան համոզված եմ, որ դու էլ ՀԱԿ-ն էլ շատ օբյեկտիվ ու օրինաչափ բացատրություններ կգտնեք, թե ինչի արտահերթ ոչինչ տեղի չունեցավ: Զատո բացատրություն ինչքան ուզում ես լսում ենք միտինգից միտինգ: Չեմ զարմանա, եթե էտ օրինաչափ բացատրություններն արդեն իսկ կան:
Իսկ պատասխանատվությունը միայն ու միայն առաջնորդների վրա է, քանի որ առաջնորդն է համոզել իրեն վստահել, հավատալ, հետևել: Իսկ եթե առաջնորդին այլևս չեն վստահում, իսկ վստահողների քանակը վաղվա միտինգին կերևա, ապա դա առաջնորդի պրոբլեմն է այլ ոչ թե չվստահողների:
Ի միջո այլոց, քանի չեմ մոռացել - Քոչարյանի տեսահոլովակը ամեն դեպքում ՀԱԿ-ի տեսահոլովակից ավելի օգտակար ա :D Քանի որ, գոնե արտահերթ ԱԺ ընտրություններին Սերժը կգնա միայն այն դեպքում, եթե զգա որ Քոչարյան+ԲՀԿ+Դաշնակներ եռյակից վտանգ կա: Իսկ դա հիմա Սերժին սպառնացող միակ իրական վտանգն ա, քանի որ «արմատականները» երկխոսությամբ ու քաղբանտարկյալ ազատելով են զբաղված:
Այնպես որ, առաջ Քոչարյան :(
Ապեր, ես ավելի քան համոզված եմ, որ դու էլ ՀԱԿ-ն էլ շատ օբյեկտիվ ու օրինաչափ բացատրություններ կգտնեք, թե ինչի արտահերթ ոչինչ տեղի չունեցավ:
Ապ ջան, նույն՝ ցածր մակարդակի պատասխան չտամ, չէ՞ ;)
Իսկ պատասխանատվությունը միայն ու միայն առաջնորդների վրա է, քանի որ առաջնորդն է համոզել իրեն վստահել, հավատալ, հետևել: Իսկ եթե առաջնորդին այլևս չեն վստահում, իսկ վստահողների քանակը վաղվա միտինգին կերևա, ապա դա առաջնորդի պրոբլեմն է այլ ոչ թե չվստահողների:
Հիմնական պատասխանատվությունը, նման պրոցեսների դեպքում, առաջնորդների վրա ա, անշուշտ: Բայց պատասխանատվությունը «միայն ու միայն» առաջնորդների վրա գցելը, ոչ այլ ինչ է, քան սեփական պատասխանատվության զգացում չունենալը: Մեր հասարակությունում տարածված ախտ է: Սակայն հուրախություն բոլորիս կա նաև սեփական պատասխանատվություն ունեցողների, այսպես ասած «1+» գաղափար կրողների բանակ ;)
Իսկ վստահողների քանակը, հա ապեր, վաղը նորից կերևա ;)
Նենց հավես կլիներ, որ ռուսական նման փաստաթղթերն էլ հրապարակվեին, ես էլ բերեի ստեղ ցույց տայի, տեսնեմ էդ ժամանակ ու՞մ «ագենտը» կսարքեիք ;)
Ռուսական վիքիլիքս հլը չկա, բայց էս խոսքիս վրա մի հատ էլ մոտավորապես էս թեմատիկայով վիքիլիքս.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները 2008 թվականի գարնանը համոզված էին, որ Հայաստանում դրանից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունները անցել են առանց լուրջ խախտումների: Այս մասին 2008-ի մարտին Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունում գրել են Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
Ամերիկացի դիվանագետները նշել են, որ մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած օրերին մի շարք հանդիպումներ են կազմակերպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ` Հայաստանում ստեղծված իրադրությունը քննարկելու համար:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի չորրորդ դեպարտամենտի ղեկավար Իգոր Գրոմիկոն մեզ փոխանցեց, թե Ռուսաստանի կառավարությունը շարունակում է մնալ այն համոզմանը, որ փետրվարի 19-ի հայաստանյան ընտրություններն անցել են առանց լուրջ խնդիրների: Գրոմիկոն, վերահաստատելով Ռուսաստանի աջակցությունը Սարգսյանի հաղթանակին, միաժամանակ նշեց, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Հաաստանում ծավալվող իրադարձություններին` գերադասելով պարզապես ուշադրությամբ հետեւել դրանց», - ասված է Wikileaks-ի կողմից գաղտնազերծված հաղորդագրությունում:
Ռուսաստանի արտգործնախարարության Հայաստանի բաժնի ղեկավար Սերգեյ Վինոգրադովն էլ ամերիկացի դիվանագետներին փոխանցել է, թե «Տեր-Պետրոսյանի կազմակերպած բողոքի ակցիաները հիմնազուրկ էին»: «Փետրվարի 19-ի ընտրություններին հետեւել է ռուսաստանցի 160 դիտորդ, որոնցից 23-ը մաս են կազմել ԵԱՀԿ-ի առաքելությանը` գոհունակություն հայտնելով ընտրությունների ընթացքից», - նշել է ռուս դիվանագետը` հավելելով, թե ինքը եւս դիտորդների թվում էր եւ այցելելով 16 տեղամասեր` որեւէ լայնածավալ կեղծիքի ականատես չի դարձել:
Վինոգրադովը նաեւ տեղեկացրել է ամերիկացի դիվանագետներին, որ ընտրություններից երեք օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է Մոսկվա, սակայն այդ այցը կրել է անձնական բնույթ, եւ «արտգործնախարարությունն ու Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը որեւէ կապ չեն ունեցել նախկին նախագահի մոսկովյան հանդիպումների հետ»:
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` Վինոգրադովը, ըստ Մոսկվայում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների, նշել է. - «Քոչարյանի ռուսամետ քաղաքականությունը, որն ուղեկցվում էր Պուտինի հետ հաճախակի խորհրդակցություններով, կշարունակվի նաեւ Սարգսյանի օրոք»:
Wikileaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթից, սակայն, պարզ է դառնում, որ ԱՊՀ-ի խնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետների կարծիքները Մոսկվայի դիվանագիտական շրջանակներում առկա այս մոտեցումներից տարբերվում էին:
Փաստաթղթում մեջբերված են ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի խոսքերը. - «Ռուսաստանը Սարգսյանին Քոչարյանի հաջորդի դերում ընդունել է այլ ընտրություն չունենալու պատճառով: Ի տարբերություն Քոչարյանի` առավել հավանական է, որ Սարգսյանը փորձի պահել աշխարհքաղաքական հավասարակշռությունը` պակաս ռուսամետ մոտեցումներ ցուցաբերելով»:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/politics-lrahos52841.html)
Էն, որ «բողոքի ակցիաները» հիմնազուրկ չէին, գիտենք բոլորս: Էդ լոլոները թող ուրիշ տեղ պատմեն: Բայց ստեղ ուրիշ բան ա հետաքրքիր, փաստորեն, եթե էս փաստաթղթերին հավատում ենք, ստացվում ա, որ Լևոնը չուներ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի աջակցությունը: Ա՛յ-ա՛յ-ա՛յ, իսկ մեր մտքի գիգանտները ի՜նչ վերլուծություններ էին անում ու ՀԱԿ-ին ու Լևոնին մեկ Ռուսաստանի ագենտ էին ներկայացնում, մեկ Ամերիկայի... ա՛յ-ա՛յ-ա՛յ... տենց էլ չհասկացան, որ մենք հրեամասոն ենք, ուրիշ ոչինչ:
հ.գ. Ոնց եմ սիրում խոհանոցային բամբասանքի մակարդակի էդ զրույցները :)) Ախր շատ զվարճալին են:
Ի միջո այլոց, քանի չեմ մոռացել - Քոչարյանի տեսահոլովակը ամեն դեպքում ՀԱԿ-ի տեսահոլովակից ավելի օգտակար ա :D (
Հա, ապ ջան, քանի չեմ մոռացել, մի անգամ էլ կրկնեմ, որ իմ դրած տեսահոլովակը ՀԱԿ-ի համակիրներից մեկի սարքածն ա:
Ու էս հատուկ եմ գրում, որովհետև սա գալիս ա ցույց տալու, ևս մեկ անգամ, ՀԱԿ-ի համակիրների այսպես ասած «նվիրվածությունը» պայքարին ու ՀԱԿ-ին: Դժվար թե Հայաստանում երկրորդ նման օրինակը լինի քաղաքական ուժի, որի շարքային համակիրները, ովքեր որևէ կերպ ներկայացված չեն ղեկավար կազմում, խորհուրդներում, անգամ ակտիվիստների խմբերում, իրենց կողմից նման քայլեր անեն: Սոցիալական ցանցերին հետևողները երևի թե ամեն հանրահավաքից առաջ, իրադարձությունների ժամանակ տեսնում են բազում պաստառներ, ձևավորումներ, հոլովակներ, երգեր, կլիպեր, թռուցիկային ոճի ձևավորումներ, գրական ստեղծագործություններ, լոզունգներ ու նման բաներ, որոնք սխալմամբ ենթադրում են, թե ՀԱԿ-ն ա պատրաստում: Այնինչ դրանք պատրաստում են, ուղղակի, իրենց «+1» ներդրումն ունենալու համար, պայքարին թեկուզ չնչին բանով նպաստելու համար շարքային համակիրները, այդ թվում՝ նկարիչներ, դիզայներներ, սիրողներ, գրողներ, լրագրողներ, վարսավիրներ, առևտրականներ և այլն:
Սա ինչի՞ համար եմ ասում: Ուղղակի: Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տամ, որ ՀԱԿ-ն ունի համակիրների հզոր բանակ, համակիրների, որոնք ունեն սեփական պատասխանատվության զգացմունք ու սովորել են ամեն ինչը ուրիշների հույսին չթողնել: Մանրու՞ք են պաստառներ ու նման բաներ պատրաստելը... յուրաքանչյուր ոք կարող է այդպես կարծել, ես էլ ներողամիտ կժպտամ :)
Mephistopheles
09.09.2011, 01:08
Ապեր, դեսպանի նամակները դիվանագիտություն չեն, որտեղ պետք ա դիվանագիտական նորմեր պաշտպանել: Սրանք ներքին կարգով իրա վերադասին տեղեկատվության տրամադրում ա: Իսկ տենց դեպքերում գրում են այն, ինչ մտածում են, այլ ոչ թե դիվանիկ-դիվանիկ են խաղում: Կարող ա հիմա էլ ասենք, որ Մարի Յովանովիչը Քլինթոնին խաբում ա, քանի որ Սերժի կողմից ա ?? :D
Դիվանագիտություն ա Տրիբուն ջան, համենայն դեպս դրանք անձնական նամակներ չեն անձնական հարաբերությունների մասին… տոնայնությունն ու բառերի ընտրությունն ա տարբեր ապեր, իրա գրածից զգացվում ա, որ անձնական խնդիր ունի… Յովանովիչը հստակ ցույց ա տալիս որ ինքը սպասելիքներ ուներ որոնք չեն իրականացել… առնվազն տարօրինակ ա որ Յովանովիչի նման դիվանագետը տենց վրդոհված ա ԼՏՊ-ի "ծախվածությունից" "անսկզբմունքայնությունից" ու "անազնվությունից" երբ ինքն անազնվության ու անսկզբմունքայնության դասեր կարա տա ցանկացածին… օրինակների պակաս կարծում եմ չկա… եթե կա ապեր ասա բերեմ…ընենց որ էն լեզվով որ Յովանովիչն ա գրել, ես կարծում եմ որ իրան ոչ թե նեղացրել ա ԼՏՊ-ի ասածը այլ էն որ իրա հաշվարկները ԼՏՊ-ի հարցում սխալ են դուրս եկել… նամանավանդ որ հակասություն կա երբ ասում ա ԼՏՊ-ն իր քաղաքական շահի համար ու ՍՍ-ի վարկը գցելու համար ամեն ինչ կանի, մինչդեռ Հոկտեմբերի 17-ի դիրքորոշումը լրիվ հակառակն ա ապացուցում… ըստ էության ԼՏՊ-ն ՍՍ-ին մանևրելու տեղ տվեց, տուժեց քաղաքականապես… ինչի՞ց ա դժգոհ… կարող ա՞ որ ասել ա ԱՄՆ-ը անբարոյական ա… իրանց շատ ավելի ազդեցիկ մարդիկ շատ ավելի վատ որակումներ են տվել, բայց իրանք խնդիր չեն ունեցել դրանց հետ համագործակցել ու ես կասեի, անկողին մտնել…
Բայց էս մեջբերածս մասը, հարցի մի կողմն ա: Մյուս կողմը էն ա, որ երեք տարի առաջ Ղարաբաղի հարցը տենց էսօր էգուց լուծվելու առաջ կանգնած չէր, ոնց որ Լևոնն էր մեզ համոզում: Ընդհամենը Լևոնը ամերիկացիներին համոզում էր, որ իրանք խառնվեն ու արագացնեն լուծումը, քանի որ Լևոնի կարծիքով էտ պահին ամենահարմար պահն էր: Այսինքն Լևոնը իրա երազանքներն ու զրիցները յանկիների հետ խառնել էր իրականության հետ:
հարցի ո՞ր կողմն ա ապեր… ի՞նչն ա քեզ տենց շոկի մեջ գցել… որ ամերիկան պիտի ավելի ակտիվ մասնակցություն ունենա՞ թե որ Ղարաբաի հարցը պետք ա լուծվի կամ որ պահն ա եկել…
Էս մոտակա ամիսները արդեն ուղիղ 36 ամիս ա դառել: Այնպես որ, իմ ախպեր, ԱՄՆ դեսպանի երեք տարի առաջ արած եզրակացությունը ԼՏՊ մասին այսօր էլ նույնքան ակտուալ է:
ի՞նչն ա ակտուալ ապեր… իրանք իրանց երկրի շահերից ելնելով են աշխատում, մենք էլ մեր…
Mephistopheles
09.09.2011, 01:28
Մեֆ ջան, ես ապացուցելու ոչինչ չունեմ, քանի որ ոչ մի գործողության չեմ դիմում: Ինչպես արդեն ասել եմ, ես սպասում եմ, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն իրանց մահով մեռնեն :D Իսկ այն բանից հետո երբ ՀԱԿ-ը իրա մահով կմեռնի, իսկ դա կլինի երբ ՀԱԿ-ը իրա դեմը քցած թուլափայով կհայտնվի ԱԺ-ում, էտ ժամանակ էլ հուսով եմ կծնվեն քաղաքական ուժեր, որոնք հաշվի կառնեն նաև ՀԱԿ-ի սխալները: Իմ նապատակը հիմա խաբեությունը, անվճառականությունը, թուլամորթությունը, եսասիրությունը նկատելն ու դրա մասին իմ նեղ ակումբային շրջապատում կիսվելն ա:
Տրիբուն ջան, դու հայաստանյան քաղաքական դաշտն ավելի լավ գիտես քան ես, հլա մի հատ ինձ ասա քանի՞ տասնյակ անգամներ են թուլափայ գցել քաղաքական գործիչների դեմը (դրանք մինչը հիմա էլ կան… վազգեններ, արտաշներ, սադոյաններ ) ազդարարելով դրանց մահը և քանի հատ քաղաքական ուժ ա ծնվել դրա հետևանքով ու հաշվի առել այդ "սխալները"… մեկի անունը տուր… ճիշտ հակառակը, ապեր, թուլափայ լափլելը դառել ա նորմ ու էդ են սովորել… 13 տարի քաղաքական գործիչ "փչացնելով" են զբավել իշխանությունները ու եթե քո ասածով լիներ հիմա հայկական քաաքական երկնակամարում փայլուն քաղաքական գործիչներ պտի շողշողային…
մեզնից ո՞վ ա միամիտ Տրիբուն ջան, ե՞ս որ կարծում եմ պետք ա էսօրվա քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցել որ հնարավոր լինի մաքսիմում արագ ու էֆֆեկտիվ արդյունքի հասնել մեր ունեցած քաղաքական ուժերով թե՞ դու որ սպասում ես որ ՀԱԿ-ը մեռնի թունավորվելով իրա առաջ նետված թուլափայն ուտելուց հետո և որից հետո պտի ծնվեն նոր քաղաքական ուժեր որ կսովորեն ՀԱԿ-ի սխալներից…
Ապեր, ջրբաժանը մի հատ հավայի տերմին ա, ներմուծված ՀԱԿ-ի կողմից, որ հնչեղ լինի, բայց ըստ էության ոչինչ էլ չլինի: Թող ջրբաժանը քո ասելով հեղափոխություն չլինի: Թող ինչ ուզում ա էտ էլ լինի: Բայց դու կտենաս, որ էտ էլ չի լինելու: Ջրբաժան կոչվածը ոչ մի բանով չի տարբերվելու ՀԱԿ-ի ստանդարտ միտինգներից, որտեղ էս անգամ ուղղակի ավելի բարձր են գոռալու «Սերժի՛կ հեռացիր», մի բան որը արդեն չորս տարի ա գոռում ենք: Նախընտրական վալակիդա, որը ի վերջո հանգեցնելու ա նրանց, որ մոտակա ամիսներին մեզ ասելու են «Ցավոք էս աներեսները չկատարեցին հրաժարականի մեր պահանջները ու չհեռացան, հիմա բոլորս դեպի ԱԺ ընտրություննները, խոսքի, մեկ էլ տեսար արտահերթ»:
ապեր, կարծում եմ չես պնդի չէ՞ որ քո ասածը 100% անոց ա (մենակ եած բանն ա 100%)… կասես՝ օրինակ 99% ա հավանականությունը… OK ես կարծում եմ որ արժե գնալ էդ 1%-ի հետևից, անի որ պալաժիտ անելը 100% ձախողում ա (սա արդեն եղած բան ա դրա համար էլ ասում եմ 100%)…
Mephistopheles
09.09.2011, 01:51
Պետականության, որը ոնց որ մի ժամանակ ավազակապետություն էր:
իշխանությունը պետության հետ չես կարող նույնացնել, պետության գոյության ընթացքում կարան լինեն տարբեր տեսակի իշխանություններ… ռուսներն ու իրանը քեզ օրինակ…
Բա էն միջազգային հանրության ճնշումների մասին զրիցները ու՞ր մնացին: Թե՞ մենակ Լևոնն ա ճիշտ պահը ջոգում, երբ ա պետականության մասին պետք մտածել, երբ պետք չի: Բա էտքան պետականության մասին մտածում են, ինչի՞ են մեր երկրի երկրորդ նախագահի գործերը ուղարկել Հաագային դատարան: Բա 2008 թվին որ «մանվել-մանվել» էին գոռում, որ մեր թիկունքը պաշտպանի, Ղարաբաղ հարց չկա՞ր:
ապեր միջազգային հանրության ճնշումները տարբեր հարցերի շուրջ կարան լինեն ու քաղաքական գործիչը էն ա որ էդ ճնշուները ճիշտ ա օգտագործում… ճնշումները տենց միանշանակ չեն… մի տեսակի չի… դրանք տարատեսակ են ու շախկապված… օրինակ ԱՄՆ-ը ՍՍ-ի վրա ժաղովրդավարության հարցով ճնշումներ ա բանեցնում Ղարաբաի հարցով զիջում կորզելու համար… իրականում իրանք շատ լավ իմացել են որ Սերժը չի ընտրվել. ասել են բողոքել են, բայց ընդունում են իրա նախագահ լինելը ու շարունակում ժողովրդավարական հարցերով ճնշումները պահել… ճնշումները լինում են արտաքին վարկերի, վարկանիշի ու նաև երկրի ներսում գտնվող դժգոհությունների ու ընդդիմության միջացով… ԱՄՆ-ը սրանք ուզում էր օգտագործել Սերժի վրա ճնշելու ու Ղարաբաղի հարցով զիջում կորզելու համար… ֆինանսապես Հազարամյակի Մարտհրավերի կասեցումը մի հատ լավ սիգնալ էր, իսկ ներքի դժգոհգության հարցում իրանք ուզում էին և են օգտագործել ՀԱԿ-ին, բայց ՀԱԿ-ը որոշեց կասեցնել որ չխանգարի ոնց որ խոստացել էր… իմ կարծիքով ճիշտ ա արել… դաժե շատ ճիշտ…
ապեր քաղաքական դաշտում դու օգտվում ես էն լծակներից որոնք հասանելի են ու չեն հակասում քո պրիցիպներին… իսկ մանվելի հարցով ավելի լավ ա ազգային հերս մանվելին հարցնեք թե ոնց ա որ խոստում ա տալիս ու հետո քամակը բացում ու Քոչին դեմ տալիս… բոլորս էլ կխաբվեինք եթե մանվելի նման "հերոսը" տենց հավաստիացում տար… կորող ա՞ դու կասկածեիր 2008-ին…
Ու զգու՞մ ես էս գրածդ ինչքան ա հիշացնում Օսկանյանի «կեղտոտ լվացքը դուրս չտանելու» ու դաշնակների «դրսից տղա չբերելու» մասին բարբաջանքներին:
չեմ զգում ապեր, ո՞նց ա հիշացնում… մի հատ ասա իմանամ…
Mephistopheles
09.09.2011, 03:22
http://www.azatutyun.am/content/article/24322340.html
OK ապեր, քո վերսիան ասա… ի՞նչ պտի աներ ԼՏՊ-ն որ ճիշտ լիներ…
Մեզ համար ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետև այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից։
Հիմա օրինակ համեմատենք.
Երկխոսությունը մեզ համար ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության և ընդդիմության փոխըմբռնման ճանապարհով երկրի աղետալի վիճակից դուրս գալու լավագույն հնարավորություն. ուրիշ ոչինչ։ Մնացյալը սև կատու է, որը ոմանք զուր փնտրում են մութ սենյակում։
Մեֆ ջան, այս հարցում ես համամիտ եմ Տրիբունի հետ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2279707&viewfull=1#post2279707), լավագույն բանը, որ ԼՏՊ-ն կարող էր անել, կարող է անել, կկարողանա անել, դա ռադ ըլնելն է::pardon
Մեֆ ջան, այս հարցում ես համամիտ եմ Տրիբունի հետ, լավագույն բանը, որ ԼՏՊ-ն կարող էր անել, կարող է անել, կկարողանա անել, դա ռադ ըլնելն է::pardon
ծերուկը լրիվ դարձել է անտանելի…
Mephistopheles
10.09.2011, 04:57
Հիմա օրինակ համեմատենք.
Մեֆ ջան, այս հարցում ես համամիտ եմ Տրիբունի հետ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2279707&viewfull=1#post2279707), լավագույն բանը, որ ԼՏՊ-ն կարող էր անել, կարող է անել, կկարողանա անել, դա ռադ ըլնելն է::pardon
Վիշ ջան եթե կարծում ես որ մի հատ եսիմինչ անհամապատասխանություն ես գտել որ լրիվ խարաբ ա անում ամեն ինչը, ասեմ ապեր՝ չէ, էս էդ չի… իհարկե ամենալավ ձևը երկխոսությունն ա ու մնաում ա ամենալավը, բայց նաև իրականությունն էլ էն ա որ գործ ունենք "սրանց" հետ… այնուամենայնիվ դա չի նշանակում որ փորձել պերք չի… ես կասեի պարտադիր ա… մի անգամ ասել եմ՝ առանց փորձելու չես կարող ասել չեղավ… ուղղակի իրավունք չունես… բոլոր միջոցները պետք ա սպառել…
ինչ վերաբերվում ա նրան որ ռադ ըլնեն… ռադ արեք ապեր, ոչ թե սպասեք որ ռադ ըլնեն… յանիմ էն 10 տարին որ չկար դորդուբեշ եք արել, հիմա էլ խանգարում ա՞… լա՜վ էլի, բա որ ռադ չեղավ ի՞նչ եք անելու…

Մեֆ ջան, տենց Սերժն էլ տենց երևելի ու եսիմինչ մի սխալներ թույլ չի տալիս: Ինքնել է շատ լավ բաներ ուզում անել, ասենք Թուրքիայի սահման, Ղարաբաղի հարց, կոռուպցիա, տնտեսություն և այլ թեմաներով, բայց դե նաև իրականություն կա, բան կա: Էդ չի նշանակում, որ փորձել պետք չի: Գուցե թողենք մարդուն փորձի, հը՞: Ի՞նչ ենք հիսթերիայի մեջ ընկել «Հայաստանը կործանվում է» թեմայով:
Ծերուկի գոհարները լսեք:
http://www.youtube.com/watch?v=_BH5OPjk7mc&feature=player_embedded#!
...անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը... :hands

Ապեր, վաղն էլ պարզ կդառնա, որ պետք ա փորձել նաև ԱԺ-ում պայքարել հանուն սահմանադրական կարգի հաստատման: Մենք ասե՞լ ենք թող չփորձեն: Թող ինչքան սիրտները քաշում ա փորձեն: Կարան տարբեր պոզաներով փորձեն. Սերժը, իմ իմանալով, ահագին առաջադեմ մարդ ա՝ ըմբռնումով կմոտենա: Ու որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ուժեղանում է փորձելու ցանկությունը:
Մենակ շատ փորձելուց արդեն քարկապ են ընգնում:
Նիկոլ Փաշինյանի ելույթից վերջին հանրահավաքում - Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, որովհետեւ առկա է երկիր եւ ժողովուրդ, որն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ կա իշխանությունը զավթած խունտա, որն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրները եւ հենց ինքն է թիվ մեկ խնդիրը, զարգացման ամենամեծ խոչընդոտը:
Ու քանի որ իշխանությունն ի վիճակի չէ լուծել երկրի եւ ժողովրդի պրոբլեմները, ժողովուրդն ինքը իր ձեռքով պետք է լուծի իշխանության պրոբլեմը: Հեղափոխությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է,
ԼՏՊ ելույթից վերջին հանրահավաքում - Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով, ես ամենեւին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում։
Յարաբ, տենաս սրանց ուզածն ի՞նչ ա:
Սաղ հեչ, 30%-ի բազարը մանրից էլի մեջտեղ ա հելնում ...
ԼՏՊ ելույթից - Ես նկատի ունեմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ ՀՀ Սահմանադրական դատարանի վրա գործադրված ճնշումներին վերաբերող տեղեկությունները եւ մանավանդ այն սենսացիոն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գնահատականներով, 2008թ. նախագահական ընտրություններում ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել
Մեֆ, ԼՏՊ ելույթը լրիվ կարդացի՞ր: Իմացար չէ՞, որ Հայաստանում նախագահական, ԱԺ ու Երևանի ավագանու ընտրությունները կեղծվել են: Ապեր, էսի լուրջ նորությունուն էր: ԼՏՊ էն եւլույթից հետո, երբ մի տարի առաջ բացահայտեց, որ Հայաստանում կոռուպցիա կա, էս վերջին ելույթը ամենասենսացիոնն էր: Լավ չի վիճակը երկրրում, ընգեր - կոռուպցիա կա, ընտրությունները կեղծվում են, բաաաա՞:
Պատեկարացնում եմ, թե հավաքված ՀԱԿ համակիրների բազմությունը ինչպիսի ոգևորությամբ է լսել ԼՏՊ ելույթի հատկապես ԵԱՀԿ ԺՄԻԳ, ԵՀՀՎ, ՊետԴեպ, ՀԺ, ՉԶՎ, ԽԶՄ մեջբերումներով, թվերոոոով, փաստական տվյալներոոոոով ... ապեր, արտակարգ ելույթ էր: Պատրաստվեք հեղափոխության, բայց մի մոռացեք, որ.
ԼՏՊ ելույթից - Եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության եւ Կոնգրեսի երիտասարդության միջեւ տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ լինելով վերջինիս ընթացքից։ Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։
Ապեր, եթե երկխոսության վիժեցումը բերելու ա հեղափոխության, բոլորս պիտի խորին շնորհակալության հայտնենք իշխանություններին երկխոսությունը վիժեցնելու համար :D Ծերուկն իրոք անտանելի է դառնում:
ինչ վերաբերվում ա նրան որ ռադ ըլնեն… ռադ արեք ապեր, ոչ թե սպասեք որ ռադ ըլնեն… յանիմ էն 10 տարին որ չկար դորդուբեշ եք արել, հիմա էլ խանգարում ա՞… լա՜վ էլի, բա որ ռադ չեղավ ի՞նչ եք անելու…
Ապեր, մենք պացիֆիստ ենք, բռնություն չենք սիրում, հո ծեծելով ռադ չե՞նք անելու: Մենք թքել ենք վրեքը - դա էլ ռադ անելու մի ձև ա: Կոնկրետ իմ համար իրանք պռոստը գոյություն չունեն, ինչը՞ ռադ անեմ:
Տասը տարի ա թքած ունեինք ՕԵԿ, ԱԺՄ, Դաշնակների վրա, հիմա էլ թքած ունենք ՕԵԿ, ԱԺՄ, Դաշնակ, ՀԱԿ վրա: Մեկով ավելի, մեկով պակաս ... բացարձակապես ոչ մի տարբերություն: Իսկ թե մենք ինչ ենք անելու, էտ թող մենք իմանանք ապեր:
My World My Space
10.09.2011, 10:39

բանակցելու ենք..... :B:D
Ծերուկի գոհարները լսեք:
http://www.youtube.com/watch?v=_BH5OPjk7mc&feature=player_embedded#!
...անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը... :hands
Ու դրանից հետո, հաջորդ հանրահավաքը սեպտեմբերի 23-ին, ու մեկ էլ անհամբեր սպասում ենք, որ «քաղբանտարկյալին» բաց թողնեն, ու մենք վերսկսենք երկխոսությունը - էն իշխանությունների 130 էջանոց պատասխանը չենք կարդացել դեռ :D
Ապ ջան, նույն՝ ցածր մակարդակի պատասխան չտամ, չէ՞ ;)
Դե ապեր, դուք՝ շախմատաիստներդ, չեք կարող իջնել մեր՝ ռամիկներիս մակարդակին: Ձեր պատասխանները միշտ պետք ա համեմաված լինեն գեղեցիկ, բայց անիմաստ տերմինններով, ԵԽԽՎ ու ԵԱՀԿ մեջբերումներով, շախմատային քայլերով: Ձեր աշխարհն ուրիշ ա - բարձր ինտելեկտուալ, հոգևոր, գիտակից ... դուք միշտ ճիշտ եք ու օբյեկտիվ, ձեր բացատրությունենրը միշտ հիմնավոր են: Ես ձեզ շնորհավորում եմ, ու հաջողություն եմ մաղթում նախընտրական պայքարում:
Հիմնական պատասխանատվությունը, նման պրոցեսների դեպքում, առաջնորդների վրա ա, անշուշտ: Բայց պատասխանատվությունը «միայն ու միայն» առաջնորդների վրա գցելը, ոչ այլ ինչ է, քան սեփական պատասխանատվության զգացում չունենալը: Մեր հասարակությունում տարածված ախտ է: Սակայն հուրախություն բոլորիս կա նաև սեփական պատասխանատվություն ունեցողների, այսպես ասած «1+» գաղափար կրողների բանակ ;)
Իսկ վստահողների քանակը, հա ապեր, վաղը նորից կերևա ;)
Տեսա՞ր քանակը: Ինչ ես կարծում, 30%-ին կձգեք ԱԺ-ում, թե՞ չէ:
Իսկ մեր պատասխանատվության զգացումը, թող մեզ մնա: Ես դեմ եմ իմ պատասխանատվության զգացումը իմ համար անհասկանալի «1+» -ով բանաձևով գնահատելուն: Իմ խորը պատասխանատվության զգացումը ինձ հուշում ա, որ ճիշտը «-1»-ն ա: Ու ընդհանուր առմամբ, խնդրում եմ այլևս իմ պատասխանատվության զգացումի հետ կապված մեկնաբանություններ չանել:
Սա ինչի՞ համար եմ ասում: Ուղղակի: Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տամ, որ ՀԱԿ-ն ունի համակիրների հզոր բանակ, համակիրների, որոնք ունեն սեփական պատասխանատվության զգացմունք ու սովորել են ամեն ինչը ուրիշների հույսին չթողնել: Մանրու՞ք են պաստառներ ու նման բաներ պատրաստելը... յուրաքանչյուր ոք կարող է այդպես կարծել, ես էլ ներողամիտ կժպտամ :)
Չուկ ջան, երդվում եմ բոլոր սրբություններով, ես իրոք ուրախ եմ ձեր համար: Հնարավոր ա, որ իրոք բավականին հետաքրքիր քաղաքական ուժ ա ձևավորվում: Էտ ուժը ահագին լուրջ հասարակական աջակցություն ունի: Իրոք կարող ա լուրջ քանակով մտնի ԱԺ ու ահագին հետաքրքիր քաղաքական գործընթացների ականատես լինենք ԱԺ-ում: Ապեր, ես երբևէ սրան դեմ բան ասե՞լ եմ: Չէ:
Բայց եկեք իրերը կոչենք իրենց անուններով - մենք ի դեմս ՀԱԿ-ի էսօր գործ ունենք բավականին հետաքրքիր ընդդիմադիր քաղական ուժի, այլևս ըստ էության կուսակցության հետ, որը այլ կուսակցությունների ու քաղաքական ուժերի նման, պայքարում է քաղաքական դաշտում իրեն հասանելիք տեղի համար: Այդ պայքարի ընթացքում օգտագործում է բավականին պոպուլիստական հռետորաբանություն - սահմանադրական պայքար, ավազակապետություն, կոռուպցիա, բլա բլա բլա - որը համարում եմ շատ նորմալ:
Էս համատեքստում պետք ա դիրատրկել նաև էտ քաղաքական ուժի «արտահերթ» պահանջները: Ալամ աշխարհում էլ, ԱԺ-ում չներկայացված ուժերը ցանկանում են ժամ առաջ հայտնվել էտ ԱԺ-ում: Մեկ դա ստացվում է, մեկ դա չի ստացվում:
Ողջունում ենք էտ քաղաքական ուժին ու մաղթում ենք երկար քաղաքական կյանք: Մեր մոխրագույն իրականությունը իորք թարմ գույների կարիք ունի: ՀԱԿ-ը չլիներ, էսօր ինչի՞ց էինք զրուցելու:
Ու այնուամենայնիվ, իմ ախպեր, ընդունենք նաև, որ տարբեր պատճառներով կան նաև էտ քաղաքական ուժին չվստահողներ ու չսատարողներ, կամ էտ քաղաքական ուժից հիասթափվածներ, որոնք, ըստ ամենայնի, մեծ թիվ են կազմում, ու իրավունք ունեն դրա մասին բարձրաձայնել ու քննադատել: Կան նար մարդիկ, որոնք էտ քաղաքական ուժին համարում են ներկա իշխանությունների կյանքի երկարացման ու հավերժացման հիմնական մեղավորներից մեկը, ու մեղադրում են էտ քաղաքական ուժին էսասիրության, անվճռականության, որոշ դեպքերում խաբեության մեջ: Մեկը ես: Կարող ա սխալվում եմ: Ու թող սխլված լինեմ: Իրավունք ունե՞մ:
Ուրեմնս ՀԱԿ-ի քայլերը շախմատային քայլեր են, դրանում ես վերջնականապես համոզվեցի.
Հիմա նորից քաղբանտարկյալին բաց կթողնեն,նորից կերկխոսեն, հետո էլի մի հատ դեբոշ կլինի, էլի քաղբանտարկյալ կստեղծեն, հետո էլի առկախում, էլի քաղբանտարկյալին բաց կթողնեն,մի հատ էլ երկխոսություն ու քայլերի(դիրքի) 3 անգամ կրկնության արդյունքում կգրանցվի ոչ ոքի.
Արդյունքում կունենանք ևս մի քանի հազար այս երկրից ու ամեն ինչից լրիվ հիասթափված մարդ..
Աստված տա սխալվեմ..էհ
Ու այնուամենայնիվ, իմ ախպեր, ընդունենք նաև, որ տարբեր պատճառներով կան նաև էտ քաղաքական ուժին չվստահողներ ու չսատարողներ, կամ էտ քաղաքական ուժից հիասթափվածներ, որոնք, ըստ ամենայնի, մեծ թիվ են կազմում, ու իրավունք ունեն դրա մասին բարձրաձայնել ու քննադատել: Կան նար մարդիկ, որոնք էտ քաղաքական ուժին համարում են ներկա իշխանությունների կյանքի երկարացման ու հավերժացման հիմնական մեղավորներից մեկը, ու մեղադրում են էտ քաղաքական ուժին էսասիրության, անվճռականության, որոշ դեպքերում խաբեության մեջ: Մեկը ես: Կարող ա սխալվում եմ: Ու թող սխլված լինեմ: Իրավունք ունե՞մ:
Ապ ջան, քո խաթեր համար մեկ անգամ ևս կխոստովանեմ, որ կան այդ ուժին տարբեր պատաճառներով չվստահողներ ու չսատարողներ, այդ ուժից հիասթափվածենր ու այդպիսիք մեծ թիվ են կազմում:
Ես երբևէ դրա հակառակը չեմ ասել:
Բայց արի ընդունենք նաև, որ էդ բոլոր չվստահողներն ու չսատարողները, հիասթափվածները որևէ այլ բևեռ չձևավորելով ու անիմաստ ու հավայի քննադատություններով (խոսքը հատկապես վերաբերվում ա տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իբր քաղ. վերլուծաբաններին ու քաղ. գործիչներին) նպաստում են ոչ միայն իշխանության երկարակյացությանը, այլև իրենց եսասիրությամբ, անվճռականությամբ, իրենք իրենց խաբելով, թուլամորթությամբ ու մնացած բաներով նպաստում են, որ իրենց չվստահած ուժը, որին չեն սատարում, որից հիասթափված են ու որին օրուգիշեր քլնգում են, շարունակի մնալ թերևս ամենահզոր ուժը երկրում: Ոչ թե որովհետև իր համակիրների բնակչության մեծ մասն են, այլ որովհետև իր համակիրների մոբիլիզացված են, ի տարբերություն էդ բոլոր հիասթափվածների, չվստահող ու չստարողների, ովքեր իրենց կրավորական կեցվածքը արդարացնում են էդ ուժի իբր ծախվածությամբ, բայց իրենք իրենց մատը մատին չեն տալիս, չեն կարողանում ունենալ սեփական պատասխանատվության զգացողություն:
հ.գ. Քանակը տեսա, ապեր: Գոհ եմ քանակից: Շուտով ավելի կշատանա: Ու կհերիքի իշխանափոխություն անելուն: Ի հեճուկս բոլոր կրավորական կեցվածք ընդունածների:
... այլև իրենց եսասիրությամբ, անվճռականությամբ, իրենք իրենց խաբելով, թուլամորթությամբ ու մնացած բաներով նպաստում են...:
Իսկ կարելի՞ է ասել հետևյալը՝
Այդ «ուժը», իր եսասիրությամբ, անվճռականությամբ, ինքն իրեն խաբելով, թուլամորթությամբ ու մնացած բաներով նպաստում է, որ մարդիկ իրեն չվստահեն։

Ապեր, մի կրկնի Տրիբունի գրածները: Թե՞ շնորհակալություն էիր հայտնել, բայց չէիր կարդացել ինչ ա գրել: Պարզաբանեմ. ես հակադարձել էի Տրիբունի՝ քո շնորհակալությամբ գրառմանը հենց Տրիբունի խոսքերով: Հիմա դու էլի ի՞նձ ես վերադարձնում: Է.. ասա՛: Ոչ ոտերդ ենք բռնել, ոչ ձեռներդ, ոչ էլ բերաններդ ենք փակել: Ինչքան ուզում ես՝ ասա: Եթե սպասում էիր իմ թույլտվությանը, ապա ես քեզ սրտանց արտոնում ու թույլատրում եմ սրտիդ ուզածիդ չափ ասել ;) Բայց հաշվի առ, որ ես էլ հակադարձելու եմ :aha

Թենք յու։ Իրար հակադարձենք մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ։:P Էդ ուժը արդեն 4 տարի միալար նույն բանը կրկնելու փոխարեն լավ կլինի սկսի նախընտրական կտեր տալ, բալքիմ դրանից մի բան դուրս գա։

Ապեր, մոնոպոլիա ա, հիմա կտերի ներկրմամբ ուրիշներն են զբաղվում: ՀԱԿ-ը կտերի փոխարեն ներկայացնում ա իրավիճակն ու իր անելիքը ու առաջարկում միանալ իրան պայքարում: Քեզ չի՞ համոզում: Չե՞ս միանում: Ինչ արած: Քեզ բարի բախտ:

Եթե ներկայացրած իրավիճակն ու իր անելիքը ինձ ադեկվատ ու խելամիտ թվային, ապա դու ինձ հիմա բարի բախտ մաղթելու հաճույքը չէիր վայելի։:friends:

Հասկանում եմ Վիշապ ջան: Պարտադիր չի որ հավատամ, որ դու կանխատրամադրված չես եղել, կամ ուշադիր չես քննել, բայց հասկանում եմ քեզ: Ու քանի որ այլ ուժեր էլ թարսի պես չեն փորձում քեզ մոբիլիզացնել (կամ էլ փորձում են՝ չի ստացվում, կամ էլ՝ կարողացել են մոբիլիզացնել ոչ մի բան չանելու), ապա ինձ, ինչքան էլ ցավալի է, այս ենթատեքստում մնում է միայն բարի բախտ մաղթել քեզ, ընդ որում՝ առանց սարկազմի, միայն սրտանց:
Գտեք 5 տարբերություն :D
http://tt4a.ru/image-584D_4E6BCCA9.jpghttp://tt4a.ru/image-C0C7_4E6BCDB8.jpg
տարբերություններ ինչքան ուզես: եթե ֆիլմը նայել ես, ապա դժվար թե չհամաձայնես, որ մինչև էտ կապիկի դեռ շատ ճանապարհ կա անցնելու: մանավանդ էն մոմենտը, երբ կապիկը բանտից հրաժարվում ա դուրս գալ…
Mephistopheles
11.09.2011, 05:53
Մեֆ ջան, տենց Սերժն էլ տենց երևելի ու եսիմինչ մի սխալներ թույլ չի տալիս: Ինքնել է շատ լավ բաներ ուզում անել, ասենք Թուրքիայի սահման, Ղարաբաղի հարց, կոռուպցիա, տնտեսություն և այլ թեմաներով, բայց դե նաև իրականություն կա, բան կա: Էդ չի նշանակում, որ փորձել պետք չի: Գուցե թողենք մարդուն փորձի, հը՞: Ի՞նչ ենք հիսթերիայի մեջ ընկել «Հայաստանը կործանվում է» թեմայով:
Հա՞ որ Վիշ… թույլ չի տալի՞ս… կարող ա՞ Սահակաշվիլիի սխալներից ա որ վիճակը քանի գնում վատանում ա… այսինքն կարող ա և չի վատանում ուղղակի ինձ ա թվում…
Երկրի նախագահը չի փորձում ապեր, այլ անում ա, որովհետև սաղ լծակներն իրա ձեռն ա… ճիշտ համեմատություն չի…
Mephistopheles
11.09.2011, 06:42
Ապեր, վաղն էլ պարզ կդառնա, որ պետք ա փորձել նաև ԱԺ-ում պայքարել հանուն սահմանադրական կարգի հաստատման: Մենք ասե՞լ ենք թող չփորձեն: Թող ինչքան սիրտները քաշում ա փորձեն: Կարան տարբեր պոզաներով փորձեն. Սերժը, իմ իմանալով, ահագին առաջադեմ մարդ ա՝ ըմբռնումով կմոտենա: Ու որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ուժեղանում է փորձելու ցանկությունը:
Տրիբուն ջան, դու շատ հետաքրքիր մոտեցում ունես… ասում ես վաղն էլ կասեն էս հետո կասեն էն ու սենց քո ուզած պլանը գծում դնում ես դեմներս… ես հիմա ի՞նչ վիճեմ, ասեմ չէ տենց չի լինելու՞… ես ապագայի շուրջ չեմ կարող վիճել՝ սխալ ա… կարաս ներկայի շուրջ վիճես…
դու ասում ես "ապագան սենց ա լինելու, դրա համար էլ հիմա սենց ա"… հետևից ես գալիս…
Յարաբ, տենաս սրանց ուզածն ի՞նչ ա:
Տրիբուն ջան, իրանք յարաբ ուզում են իշխանափոխություն անեն ու իրանց ստրատեգիան շարունակաբար ճշտում են ելնելով իրավիճակից (էսի սուտի բան չի… միշտ էլ տենց ա եղել)… ես կուզենայի իմանալ յարաբ դուք ինչ եք ուզում… մենակ չասես "ռադ ըլնեն գնան", էսի պատասխան չի… ի՞նչ ես ուզում ասենք ապեր, դեմ լինե՞նք, թե հիանանք ասենք էս ի՞նչ ճիշտ բան եք ուզում…
Սաղ հեչ, 30%-ի բազարը մանրից էլի մեջտեղ ա հելնում ...
ես էլ ասում եմ 45% ա որովհետև Լևոնը 1945-ին ա ծնվել… կարող ա՞ սխալ եմ ասում…
Մեֆ, ԼՏՊ ելույթը լրիվ կարդացի՞ր: Իմացար չէ՞, որ Հայաստանում նախագահական, ԱԺ ու Երևանի ավագանու ընտրությունները կեղծվել են: Ապեր, էսի լուրջ նորությունուն էր: ԼՏՊ էն եւլույթից հետո, երբ մի տարի առաջ բացահայտեց, որ Հայաստանում կոռուպցիա կա, էս վերջին ելույթը ամենասենսացիոնն էր: Լավ չի վիճակը երկրրում, ընգեր - կոռուպցիա կա, ընտրությունները կեղծվում են, բաաաա՞:
ապեր կարծում եմ սուտ ա ասում, ֆռռցնում ա ժողովրդին իրա քաղաքական շահերի համար… չեմ հավատգում… տենց բան որ լիներ հիմա ժողովուրդը դուրս էր թափել, չէ՞… կոռուպցիան, կեղծված ընտրությունները երկրի վատ վիճակը, դրանք լուրջ բաներ են… տենց նորությունները ստուգելը հեշտ ա…
Պատեկարացնում եմ, թե հավաքված ՀԱԿ համակիրների բազմությունը ինչպիսի ոգևորությամբ է լսել ԼՏՊ ելույթի հատկապես ԵԱՀԿ ԺՄԻԳ, ԵՀՀՎ, ՊետԴեպ, ՀԺ, ՉԶՎ, ԽԶՄ մեջբերումներով, թվերոոոով, փաստական տվյալներոոոոով ... ապեր, արտակարգ ելույթ էր: Պատրաստվեք հեղափոխության, բայց մի մոռացեք, որ.
Ապեր, եթե երկխոսության վիժեցումը բերելու ա հեղափոխության, բոլորս պիտի խորին շնորհակալության հայտնենք իշխանություններին երկխոսությունը վիժեցնելու համար :D Ծերուկն իրոք անտանելի է դառնում:
ապեր, ծերուկի ելույթը դու էլ ես կարդում… կարդում են բոլորը, քննարկում են բոլորը, կարծիք ունեն բոլորը… դրա համար չարժե ասել պալաժիտ արած ունեմ… պալաժիտ որ անում ես, էլ դրա մասին չես խոսում ու դրա գոյության մասին ոչ էլ իմանում ես… բայց ոնց որ տեսնում եմ լավ էլ խոսում եք, ուղղակի համակիրները հրապարակ են գնում ու խոսում, իսկ մնացածներն էլ առանց հրապարակ գնալու… հիմա թե հեղափոխություն կլինի, թե իշխանափոխություն կլինի, թե ինչ կլինի ես չգիտեմ, հետո կերևա, բայց մի բան հաստատ ա, որ եթե մի բան եղավ իրանք են անելու…
ինչ ուզում ես ասա… էդ ելույթն ավելի շատ ա քաղաքական աժիոտաժ ու եղանակ փոխում քան թե որևէ այլ բան…
Mephistopheles
11.09.2011, 06:52
Ապեր, մենք պացիֆիստ ենք, բռնություն չենք սիրում, հո ծեծելով ռադ չե՞նք անելու: Մենք թքել ենք վրեքը - դա էլ ռադ անելու մի ձև ա: Կոնկրետ իմ համար իրանք պռոստը գոյություն չունեն, ինչը՞ ռադ անեմ:
խի՞… ուրիշից կարելի ա՞ պահանջել , ասեմք Լևոնից…
Տրիբուն ջան, բայց դուք ի՜նչ լավ ընդդիմադիր ժողովուրդ եք օլիգարխների համար… գտած բան եք… ես շատ կուզենայի օլիգարխ լինեի… ես ձեր կաշն կքերթեի, ձեզ կթալանեի, դուք ինձ կառհամարեիք, ու իմ վրա պալաժիտ արած կլինեիք… իհարկե էդ "դարդին", ցաշիկն ու լֆիկը հազիվ են դիմանում, բայց որ նայում ես թե ի՜նչ փողեր են գալիս էդ առհամարանքներից, ակամայից պալաժիտ ես անում էդ առհամարանքների վրա…
Տասը տարի ա թքած ունեինք ՕԵԿ, ԱԺՄ, Դաշնակների վրա, հիմա էլ թքած ունենք ՕԵԿ, ԱԺՄ, Դաշնակ, ՀԱԿ վրա: Մեկով ավելի, մեկով պակաս ... բացարձակապես ոչ մի տարբերություն: Իսկ թե մենք ինչ ենք անելու, էտ թող մենք իմանանք ապեր:
էս հարցում չեմ վիճի, տարբերություն չկա, ոնց կա տենց էլ մնում ա…
Mephistopheles
11.09.2011, 06:54
բանակցելու ենք..... :B:D
բանակցելու համար քաշդ չի հերիքում ընգեր…
Mephistopheles
11.09.2011, 07:14
տարբերություններ ինչքան ուզես: եթե ֆիլմը նայել ես, ապա դժվար թե չհամաձայնես, որ մինչև էտ կապիկի դեռ շատ ճանապարհ կա անցնելու: մանավանդ էն մոմենտը, երբ կապիկը բանտից հրաժարվում ա դուրս գալ…
Դիվ ապեր, ուրիշ մեկն ասեր մի կերպ կհասկանայի, բայց ոչ դու ոչ էլ ես էդ հարցում ասելիք չենք կարող ունենալ… Նիկոլը հանցագործների հետ ա նստել ոչ թե կապիկի նման իրա տեսակի հետ…

ես ինկատի ունեմ ընդանրապես ՄԱՐԴՈՒՆ, և ոչ կոնկևետ ինչ-որ մեկին: դա հենց կարծեմ այդ ֆիլմի մեսեջներից մեկն էր /գոնե իմ համար/
My World My Space
11.09.2011, 09:00
բանակցելու համար քաշդ չի հերիքում ընգեր…
Աշկիդ չափը խաբում ա, հընգեր, քաշիս մամենդով...
համ էլ էդ քո հարցի պատասխանն էր, ոչ թե իմ ցանկությունը....:B
հույս ունեմ Ձեր նետտո-բրուտոոն կհերիքի....;)
Հասկանում եմ Վիշապ ջան: Պարտադիր չի որ հավատամ, որ դու կանխատրամադրված չես եղել, կամ ուշադիր չես քննել, բայց հասկանում եմ քեզ: Ու քանի որ այլ ուժեր էլ թարսի պես չեն փորձում քեզ մոբիլիզացնել (կամ էլ փորձում են՝ չի ստացվում, կամ էլ՝ կարողացել են մոբիլիզացնել ոչ մի բան չանելու), ապա ինձ, ինչքան էլ ցավալի է, այս ենթատեքստում մնում է միայն բարի բախտ մաղթել քեզ, ընդ որում՝ առանց սարկազմի, միայն սրտանց:
Ես հանուն ՀԱԿ-ի՝ կերակրատաշտից օգտվելու մանդատների մոբիլիզացվելու ցանկություններ չունեմ: Չնայած ՀԱԿ-ի անդամները կարող են ներկայացնել, թե նպատակները վեհ են ու պայծառ, և արդար են ինչպես «բարի լոտո»-ն: Մյուս կողմից էլ, իմ տպավորություններով, Լևոնն էլ մի այնպես բուռն ցանկություններ չունի ինձ ու իմ նմաններին մոբիլիզացնելու: Թե չէ ըստ երևույթին նորից ստիպված պիտի Չարենց կարդա ու կրակն ընկի իր հավաքած ժողովրդի ձեռը: Իսկ այսպես լավ է՝ ծափահարող ու «Լևոն Նախագահ» գոչող անմեղ ու անշառ զանգված, հաջորդ դասախոսությունը տեղի կունենա այսինչ օրը, այսինչ ժամին, բարի երթ: Ես վաղուց ասել եմ, այս վիճակը ծերուկին դուր է գալիս, նա բավարարում է սեփական ամբիցիաները, թքած ունի սաղիս վրա: Պատահական չի, որ դասախոսությունների մեծ մասը նվիրված են Հայաստանի նորագույն պատմությանը ու իր չկայացած հաղթանակին: Նա 4 տարի է դասախություններով փորձում է ապացուցել բոլորին, որ ինքն է հաղթել ընտրություններում, բայց իրենից գողացել են նախագահի պաշտոնը: Ու քանի որ ինքը՝ մեծագույն դիվանագետը չի դարձել նախագահ, ապա էլ ուրիշ ոչ ոք չի կարող լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները ու մենք շուտով բոլորով կգլորվենք անդունդը, հա՜ հա՜ հա՜ (Fantomas): Բայց դե մի կողմից էլ հանկարծ ու մի հրաշքով նախագահ դառնա ու այն պրոբլեմները, որոնց համար նա քննադատում է իշխանություններին, մնան, ինչ խայտառակ բան կստացվի, ստիպված նույն ինքաարդարացնող դասախոսությունները պիտի ամեն ամիս կրկնի հեռուստացույցով: Որևէ նոր պետական ծրագրե՞ր, նոր գաղափարնե՞ր... մոռացեք:
Հա՞ որ Վիշ… թույլ չի տալի՞ս… կարող ա՞ Սահակաշվիլիի սխալներից ա որ վիճակը քանի գնում վատանում ա… այսինքն կարող ա և չի վատանում ուղղակի ինձ ա թվում…
Երկրի նախագահը չի փորձում ապեր, այլ անում ա, որովհետև սաղ լծակներն իրա ձեռն ա… ճիշտ համեմատություն չի…
Դե փաստորեն Լևոնի բլթերը եսիմ ինչ մի անհամապատասխանություն չեն, իսկ Սերժի սխալները խայտառակ սխալներ են: Լևոնական տրամաբանություն է: Ես խո այլ բան չէ՞ի ասում: Իսկ Լևոնը քանի որ իշխանություն չունի, ապա ոչինչ էլ չի կարող անել: Իսկ նա, ով ոչինչ չի անում, չի կարող սխալվել: Շտո ի տրեբովալոս դակազած:
Mephistopheles
11.09.2011, 13:07

Լևոնին հլա մի կողմ թող Վիշ, դու իրա արածների համար չես վճարում… Բայց Սերժի բոլոր հարածների համար դու քո գրպանից ես վճարում… մի հատ ուշադիր նայի ինչ ա կատարվում ու հետո պատկերացրու որ վճարում ես… եթե քեզ դուր ա գալիս, ուրեմն իմացի, աշխարհում ոչ ոք խնդիր չունի դրա հետ…
Վիշ, կարա՞ս ինձ ասես քո իդեալի քաղաքական գործչի անունը, որ իմանանք էդ ում հետ ես համեմատում… թե չէ անուն ես կպցնում, մենք էլ չգիտենք ինչ ասենք…
Mephistopheles
11.09.2011, 13:15
Աշկիդ չափը խաբում ա, հընգեր, քաշիս մամենդով...
համ էլ էդ քո հարցի պատասխանն էր, ոչ թե իմ ցանկությունը....:B
հույս ունեմ Ձեր նետտո-բրուտոոն կհերիքի....;)
դե որ հերիքում ա քաշդ՝ գնա բանակցի
Mephistopheles
11.09.2011, 13:53
…… Որևէ նոր պետական ծրագրե՞ր, նոր գաղափարնե՞ր... մոռացեք:
Վիշ, հլա արի նորը մի կողմ թողնենք… կարա՞ս ասես հինը որն ա, կամ ովքեր են էդ հնի կրողները
Մեֆ, նույն հարցը անընդհատ կրկնում ենք։ Եթե իշխանությունը վատն է, ապա դրանից չի բխում, որ ընդդիմությունը լավն է։ Այնպես որ միայն իշխանության վատ լինելը օգտագործել որպես միակ կոզր՝ իշխանության գալու համար, նշանակում է մարդկանց դնել էշի տեղ։ Քյասար միայն գարշոկների տեղափոխությունից մեջի պարունակության հոտը չի փոխվում։
Ես հանուն ՀԱԿ-ի՝ կերակրատաշտից օգտվելու մանդատների մոբիլիզացվելու ցանկություններ չունեմ:
Հա՜ ախպյերս :))
Դու մոբիլիզացվի անգործության՝ ներկա կերակրատաշտից օգտվողների համար ;)
Մեֆ, նույն հարցը անընդհատ կրկնում ենք։ Եթե իշխանությունը վատն է, ապա դրանից չի բխում, որ ընդդիմությունը լավն է։ Այնպես որ միայն իշխանության վատ լինելը օգտագործել որպես միակ կոզր՝ իշխանության գալու համար, նշանակում է մարդկանց դնել էշի տեղ։ Քյասար միայն գարշոկների տեղափոխությունից մեջի պարունակության հոտը չի փոխվում։
Դե որ հա կրկնում ես, ես էլ հա կրկնեմ:
Ոչ մեկը չի ասում պայքարի, որտև ընդդիմությունը լավն ա: Ասում են պայքարի, որովհետև պայքարելն անհրաժեշտ ա էս վիճակից դուրս գալու համար: Ներկա ընդդիմությունը կգա իշխանության ու իրան նույն կերպ, կամ այլ կերպ, բայց վատ կպահի, պայքարի իրանց դեմ:
Իսկ կրավորական կեցվածքով տանը նստելն ու ընդդիմության վատ լինելով պայմանավորել չպայքարելը ընդամենը աչքկապոցի ա: Որտև տենց էսպես թե էնպես «վատն ա մնում» ;)
հ.գ. ոչ մեկը նաև չի ասում միացիր ՀԱԿ-ին: Ախպեր, ՀԱԿ-ը վատն ա, ուրիշ բանի միացեք: Բայց ձեր արածը սաղին անուն կպցնելն ա:

կարծում եմ սա շատ սխալ մոտեցում է: հասարակական օրգանիզմը, դա նույպես "օրգանիզմ" է: ինչպես գիտենք կենդանի օրգանիզմի դեպքում բժշկի կարևորագույն պատվիրանն է ՝ մի վնասիր: այսինքն եթե վստահ չես թե ինչ ես անում, ավելի լավ է ոչինչ չանես: սա բժշկության աքսիոման է:
նուjնը պետք է գործի նաև հասարակական օրգանիզմի դեպքում:
եթե չգիտես թե ինչ ես անում, ու վստահ չես քո արածի իրավացիության մեջ, ապա իրավունք չունես ԲԱՆ ԱՆԵԼՈՒ:
այնպես որ չի կարելի մարդկանց մղել կամ մեզադրել , որ ոչինչ չեն անում: ավելին: լրիվ հակառակը: քո և Մեֆի օպոնենտներն են ճիշտ, երբ ՀԱԿ-ին մեղադրում են սիրողական, հաճախ նաև լակոտական "բուժմական միջամտության" մեջ: ու բոլորին էլ պարզ է, որ դա արվում է հանուն "ավելի բարձր պաշտոնների ու ավելի բարձր աշխատավարձի"
ոչ մեկ չի կարա "համոզի". որ ասենք Ջահանգիրյանը ուզում ա մեր հասարակությանը "բուժի":
Mephistopheles
11.09.2011, 19:39
Մեֆ, նույն հարցը անընդհատ կրկնում ենք։ Եթե իշխանությունը վատն է, ապա դրանից չի բխում, որ ընդդիմությունը լավն է։ Այնպես որ միայն իշխանության վատ լինելը օգտագործել որպես միակ կոզր՝ իշխանության գալու համար, նշանակում է մարդկանց դնել էշի տեղ։ Քյասար միայն գարշոկների տեղափոխությունից մեջի պարունակության հոտը չի փոխվում։
Վիշ դու բոլոր հարցերին նույն պատասխանն ես տալիս, դրա համար կրկնություն ա ստացվում… ես հարցրել եմ
կարա՞ս ասես հինը որն ա, կամ ովքեր են էդ հնի կրողները
ինձ թվում ա պարզ հարց եմ տվել…
խի՞… ուրիշից կարելի ա՞ պահանջել , ասեմք Լևոնից…
Տրիբուն ջան, բայց դուք ի՜նչ լավ ընդդիմադիր ժողովուրդ եք օլիգարխների համար… գտած բան եք… ես շատ կուզենայի օլիգարխ լինեի… ես ձեր կաշն կքերթեի, ձեզ կթալանեի, դուք ինձ կառհամարեիք, ու իմ վրա պալաժիտ արած կլինեիք… իհարկե էդ "դարդին", ցաշիկն ու լֆիկը հազիվ են դիմանում, բայց որ նայում ես թե ի՜նչ փողեր են գալիս էդ առհամարանքներից, ակամայից պալաժիտ ես անում էդ առհամարանքների վրա…
էս հարցում չեմ վիճի, տարբերություն չկա, ոնց կա տենց էլ մնում ա…
Տրիվիալ բաներ մի ասա, սիրուն չի: Կարծեմ մեկը ես եմ առավոտից իրիկուն բողոքում, որ օլիգարխները մեր կաշին քեռթում են, իսկ Լևոնը հավայի ելույթները ա ունենում: Ու էլի զահլա ես տանում մեղադրանքներով, թե իբր մենք պալաժիտ արած ունենք: Վերջին անգամ եմ կրկնում, ԵՍ ՊԱԼԱԺԻՏ ԱՐԱԾ ՈՒՆԵՄ ՀԱԿ-ԻՆ, ՈՒ ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐԸ: Օլիգարխներին ատում եմ, ու ամեն ձև դեմները պայքարում եմ, սահմանադրության շրջանակներում: Օրինակ, բոյկոտել եմ Լֆիկի խանութները ու ընդեղից առևտուր չեմ անում: Էս ավելի օգտակար ա, քան Լևոնի հավայի ելույթը ԵԽԽՎ թվերով լսելը:
Ձեռի հետ էլ ակնարկ էն մտքիդ, որ Լևոնի ելույթները քաղաքական դաշտում փոփոխություններ են առաջ բերում: Մեֆ ջան, ոչ մի ճռթս էլ առաջ չեն բերում: Մի հատ հաշվի թե Լևոնը մինչև օրս քանի ելույթ ա ունեցել: Որ դրանք փոփոխություն առաջ բերեին հիմա լուսավոր ու երջանիկ ապագայում կապրեինք: Լևոնի ելույթները հանգեցրել են մի բանին, իմ ախպեր - Սերժը մինչև հիմա նախագահ ա, ԿԸՀ կազմ ա հաստատել ու վաղը ԱԺ ընտրություններ է կազմակերպելու: Եթե Լևոնի ելույթը սրանից ավել բան ա սկզբունքորեն հանգեցրել, կոխի աչքս:
բանակցելու համար քաշդ չի հերիքում ընգեր…
Զատո Լևոնի ու Արթուր Բաղդասարյանի համ քաշն ա հերիքում համ էլ երեսի պնդությունը: ;)
Mephistopheles
11.09.2011, 19:48
կարծում եմ սա շատ սխալ մոտեցում է: հասարակական օրգանիզմը, դա նույպես "օրգանիզմ" է: ինչպես գիտենք կենդանի օրգանիզմի դեպքում բժշկի կարևորագույն պատվիրանն է ՝ մի վնասիր: այսինքն եթե վստահ չես թե ինչ ես անում, ավելի լավ է ոչինչ չանես: սա բժշկության աքսիոման է:
նուjնը պետք է գործի նաև հասարակական օրգանիզմի դեպքում:
եթե չգիտես թե ինչ ես անում, ու վստահ չես քո արածի իրավացիության մեջ, ապա իրավունք չունես ԲԱՆ ԱՆԵԼՈՒ:
այնպես որ չի կարելի մարդկանց մղել կամ մեզադրել , որ ոչինչ չեն անում: ավելին: լրիվ հակառակը: քո և Մեֆի օպոնենտներն են ճիշտ, երբ ՀԱԿ-ին մեղադրում են սիրողական, հաճախ նաև լակոտական "բուժմական միջամտության" մեջ: ու բոլորին էլ պարզ է, որ դա արվում է հանուն "ավելի բարձր պաշտոնների ու ավելի բարձր աշխատավարձի"
ոչ մեկ չի կարա "համոզի". որ ասենք Ջահանգիրյանը ուզում ա մեր հասարակությանը "բուժի":
…և ինչքան ա "հիվանդը" պատրաստ սպասե՞լ… էն տեսակի "հիվանդ" ոնց որ մեր երկիրն ա, 100% բուժում չկա, ոչ էլ ժամանակ կա… այլ կա հավանական բուժումներ որոնցից մի բան պտի ընտրես՝ հավանական լավ տարբերակը և հավանական ա որ կլավանաս… և կամ էլ չես լավանա ու կշարունակես նորից փնտրել…
եթե չգիտես թե ինչ ես անում, ու վստահ չես քո արածի իրավացիության մեջ, ապա իրավունք չունես ԲԱՆ ԱՆԵԼՈՒ
Հե-հե-հե :))
Իսկ ով ասեց, որ ինչ-որ մեկը վստահ չի իր արածի իրավացիության մեջ: Ճիշտ հակառակը՝ վստահ է, որ միայն պայքարով կարելի է ինչ-որ մի բանի հասնել: Եթե նույնիսկ «կեղտոտ մարդկանց» առաջնորդությամբ ես պայքարում, իսկ էդ մարդկանց բերելուց ու նրանց հնարավոր վատ քայլեր անելու դեպքում էլ պետք ա պայքարես իրանց դեմ:
Շարունակական պայքարը դրական ելք ապահովող միակ միջոցն ա:
Ինչ-որ մի պահի որևէ անիմաստ արդարացմամբ ձեռքերը ծալած նստելը ընդամենը ինքնախաբություն կարող ա լինի, այլ ոչ դրական ելք ապահովող: Դա միջոց ա, որ ներկա հոռի բարքերը շարունակվեն: Դա նպաստել ա: Ուրիշ ոչինչ:
Mephistopheles
11.09.2011, 23:36
Տրիվիալ բաներ մի ասա, սիրուն չի: Կարծեմ մեկը ես եմ առավոտից իրիկուն բողոքում, որ օլիգարխները մեր կաշին քեռթում են, իսկ Լևոնը հավայի ելույթները ա ունենում: Ու էլի զահլա ես տանում մեղադրանքներով, թե իբր մենք պալաժիտ արած ունենք: Վերջին անգամ եմ կրկնում, ԵՍ ՊԱԼԱԺԻՏ ԱՐԱԾ ՈՒՆԵՄ ՀԱԿ-ԻՆ, ՈՒ ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐԸ: Օլիգարխներին ատում եմ, ու ամեն ձև դեմները պայքարում եմ, սահմանադրության շրջանակներում: Օրինակ, բոյկոտել եմ Լֆիկի խանութները ու ընդեղից առևտուր չեմ անում: Էս ավելի օգտակար ա, քան Լևոնի հավայի ելույթը ԵԽԽՎ թվերով լսելը: :
Ապեր եթե կրկնում ես, գոնե ճիշտ կրկնի…
Մեֆ ջան, իմ անտարբերությունը, մի անգամէ լ եմ կրկնում, ոչ թե երկրի նկատմամբ ա, այլ երկիրը բռնաբարողների ու այդ բռնաբարողների կամա թե ակամա աջակցողների: Անտարբերությունն այս ենթատեքստում նշանակում է ոչ մի ուշադրություն չդարձնել, թե ինչ են բարնաջում ու մեզ հրամցնում այդ ուժերը…
……Այսինքս, ամփոփելով կարամ ասեմ, որ ջոգող քաղաքացին պիտի պալաժիտ արած ունենա: Ի՞նչ քաղաքական գործընթացին մասնակցության մասին է խոսքը, եթե քաղաքական գործընթաց որպես այդպիսին ուղղակի գոյություն չունի: Փաթեթավորել բոլորին, ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Դաշնակ, Ժառանգ, ՀԿԿ, ԱԺԿ, ԱԺՄ ............... նրանք միայն դրան են արժանի: Հայկական քաղաքական դաշտը հիմա գտնվում ա մի սերունդի ձեռքը, որը մեր հետ, ժողովրդի մեծամասնության հետ, ոչ մի առնչություն չունի: Եթե չենք կարողանում հեռացնել բոլորին ուժով, քանի որ «Ղարաբաղի հարց ունենք», ապա պիտի գոնե արհամարելով սպասեն մինչև կամ հիվանդությունից սատկեն, կամ էլ իրենց մահով ծերությունից մեռնեն:
… այլ խոսքով ասած սրան ասում են երկրի վրա պալաժիտ անել. որովհետև երբ երկրում բեսպրեդել ա, երկրի զարգացման ու մարդկանց կյանքի վրա ազդող բոլոր լծակները "երկիրը բռնաբարողների" ձեռն ա և դու պալաժիտ արած ունես իրանց վրա, այսինքն քո խոսքերով ասած "անտարբեր ես" դրան ասում են երկրի նկատմամբ անտարբեր լինել… Եթե Դիվի օրինակի վրա բացատրեմ սենց ա լինում՝ եթե հիվանդությունդ արհամարում ես, կամ պալաժիտ արած ունես ուրեմն պալաժիտ արած ունե քո, կամ ամենաքիչը մարմնիդ ու առողջությանդ վրա, իսկ դու գիտես որ հիվանդության արհամարումը բերում ա դրա խորացմանը, վերջում էլ դրանից մեռնում ես (աստված չանի)…
Բայց բառերից չեմ ուզում կախվեմ ու ասեմ որ քո պայքարը օլիգարխների դեմ ողջունելի ա, չնայած դրան պայքար ասելուց առաջ պետք ա, գազդ, ջուրդ, լույսդ, հեռախոսդ անջատես, բեզին չլցնես, հարկերդ չտաս, տրանսպորտից էլ չօգտվես գումարած գոնե մի 10 ընտանիքի համոզես որ քո պես անեն, կասեմ պալաժիտ ես արել…
Ձեռի հետ էլ ակնարկ էն մտքիդ, որ Լևոնի ելույթները քաղաքական դաշտում փոփոխություններ են առաջ բերում: Մեֆ ջան, ոչ մի ճռթս էլ առաջ չեն բերում: Մի հատ հաշվի թե Լևոնը մինչև օրս քանի ելույթ ա ունեցել: Որ դրանք փոփոխություն առաջ բերեին հիմա լուսավոր ու երջանիկ ապագայում կապրեինք: Լևոնի ելույթները հանգեցրել են մի բանին, իմ ախպեր - Սերժը մինչև հիմա նախագահ ա, ԿԸՀ կազմ ա հաստատել ու վաղը ԱԺ ընտրություններ է կազմակերպելու: Եթե Լևոնի ելույթը սրանից ավել բան ա սկզբունքորեն հանգեցրել, կոխի աչքս
Հայաստանի քաղաքական դաշտը երբեք էսքան ակտիվ չի եղել էսքան երկար ժամանակ… իշխանությունը երբեք էսքան թույլ չի եղել… սրա մասին տարբեր կարծիքներ կարան լինեն… և քանի որ պատասխանը միանշանակ չի ուրեմ շարժում կա… բոլոր ուժերն ու թերթերը երկխոսություն ու Լևոնի ճառ են քննարկում… ես չեմ ասում լավն ա է դամեն ինչը թե չէ, ենթադրենք վատ ա, բայց էդ ա քաղաքական դաշտն էսօր լցնում…
…և ինչքան ա "հիվանդը" պատրաստ սպասե՞լ… էն տեսակի "հիվանդ" ոնց որ մեր երկիրն ա, 100% բուժում չկա, ոչ էլ ժամանակ կա… այլ կա հավանական բուժումներ որոնցից մի բան պտի ընտրես՝ հավանական լավ տարբերակը և հավանական ա որ կլավանաս… և կամ էլ չես լավանա ու կշարունակես նորից փնտրել…
Աբրես ... հիմա էս պահին հիվանդին ոչ մի հավանական բուժում չի առաջարկվում ... առաջարկվում ա բնությանը անհայտ դեղամիջոց` երկխոսություն, որը հիվանդի կարծիքով ավելի ա խորացնելու հիվանդությունը ու արագացված մահվան ա հանգեցնելու: Դե իսկ հիվանդը ուզում ա ինքը իրանով մի քիչ էլ ապրի:
Ապեր եթե կրկնում ես, գոնե ճիշտ կրկնի…
… այլ խոսքով ասած սրան ասում են երկրի վրա պալաժիտ անել. որովհետև երբ երկրում բեսպրեդել ա, երկրի զարգացման ու մարդկանց կյանքի վրա ազդող բոլոր լծակները "երկիրը բռնաբարողների" ձեռն ա և դու պալաժիտ արած ունես իրանց վրա, այսինքն քո խոսքերով ասած "անտարբեր ես" դրան ասում են երկրի նկատմամբ անտարբեր լինել… Եթե Դիվի օրինակի վրա բացատրեմ սենց ա լինում՝ եթե հիվանդությունդ արհամարում ես, կամ պալաժիտ արած ունես ուրեմն պալաժիտ արած ունե քո, կամ ամենաքիչը մարմնիդ ու առողջությանդ վրա, իսկ դու գիտես որ հիվանդության արհամարումը բերում ա դրա խորացմանը, վերջում էլ դրանից մեռնում ես (աստված չանի)…
Բայց բառերից չեմ ուզում կախվեմ ու ասեմ որ քո պայքարը օլիգարխների դեմ ողջունելի ա, չնայած դրան պայքար ասելուց առաջ պետք ա, գազդ, ջուրդ, լույսդ, հեռախոսդ անջատես, բեզին չլցնես, հարկերդ չտաս, տրանսպորտից էլ չօգտվես գումարած գոնե մի 10 ընտանիքի համոզես որ քո պես անեն, կասեմ պալաժիտ ես արել…
Հայաստանի քաղաքական դաշտը երբեք էսքան ակտիվ չի եղել էսքան երկար ժամանակ… իշխանությունը երբեք էսքան թույլ չի եղել… սրա մասին տարբեր կարծիքներ կարան լինեն… և քանի որ պատասխանը միանշանակ չի ուրեմ շարժում կա… բոլոր ուժերն ու թերթերը երկխոսություն ու Լևոնի ճառ են քննարկում… ես չեմ ասում լավն ա է դամեն ինչը թե չէ, ենթադրենք վատ ա, բայց էդ ա քաղաքական դաշտն էսօր լցնում…
Մեֆ ջան, իմ ու քո զրիցը արդեն երկխոսությունից էլ հավայի ա դարձել վաղուց, ու համատեղ ջանքերով մենք էտ հավայիությունը հասցնում ենք աննախադեպ մասշտաբների:
Ընգեր, մենք իրար չենք հասկանում, ավելի լավ ա քարգենք: Չենք հասկանում, քանի որ կա մոտեցումների սկզբունքային տարբերություն:
Քո տեսանկյունից, եթե ես ճիշտ եմ հասկացել քեզ - երկրի վրա պալաժիտ արած չունենալը նշանակում ա միանալ ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկի պայքարին, ու քանի որ բացի ՀԱԿ-ից դու ուրիշ գործող ուժ չես տեսնում, ապա միանալ ՀԱԿ-ին: Ու քանի որ ՀԱԿ-ի պայքարը էսօր հանգեցրել ա երկխոսության, ապա սիրել, հարգել ու աջակցել երկխոսությանը:
Իմ տեսանկյունից, եթե ես ինձ ճիշտ եմ հասկանում - երկրում էս պահին ոչ մի քաղաքական ուժ չկա, որը իրական պայքար ա տանում Հայաստանում սահմանդրական կարգը վերականգնելու ուղղությամբ, ու բոլորը, այդ թվում ՀԱԿ-ը, հետապնդում են մի դարավոր, ազզգային ազատագրական նպատակ՝ անշառուփարձանք, առանց ավելրոդ ցնցումների ու պատասխանատվության մոտենալ լափին: Տվյալ պարագայում ես նախընտրում եմ պալաժիտ արած ունենալ էտ քաղաքական ուժերին:
Քո իմ գլխին կարդացած դասախոսությունները օլիգարխների ու մնացած երևույթների վերաբերյալ տրիվիալ են, քանի որ, չես հավատա, բայց ես իրավիճակը քեզանից ավելի լավ եմ հասկանում, ու ողջ խորությամբ: Բայց, ի տարբերություն քեզ, արձանագրում եմ, որ ՀԱԿ-ի վերջին տարիների գործունեություւնը հանգեցրել ա Հայաստանում բացասական երևույթների խորացմանը, ավազակապետության ամրապնդմանը: Դե իսկ ներկա գործընթացներն էլ հանգեցնոլւ են նրան, որ ավազակապետությունը հարատևելու ա, մեկ տարբերությամբ, որ դրա մաս ա կազմելու շուտով նաև ՀԱԿ-ը:
Հիմա իմ ու իմ նմանների մասնակացության մասին - մենք երեք տարվա ապատիայից հետո, հազարավոր քաղաքացիներով, ևս մեկ անգամ էս տարվա մարտի մեկին ոտքի կանգնեցին ու պատրաստ էինք վճռական գործողությունների, ի դեմս քաղաքացիական անհնազանդության: Միակ բանը որ պակասում էր, դա որևէ քաղաքական ուժի, տվյալ դեպքում ՀԱԿ-ի կողմից էտ անհնազանդության կազմակերպումն ու իրականացումն էր: Դե գիտես, ՀԱԿ-ում լուրջ քաղաքական գործիչներ են հավաքված: Փոխարենը տվյալ քաղաքկան ուժը յոթ ամիս տանել բերելուց հետո, մի քնաի օր առաջ հայտարարեց, որ մենք դեռ պատրաստ ենք շարունակել երկխոսությունը, սիրել զ՛միմիյանս, հաջորդ հանրահավաքը անել ամսվա վերջին, ցիտել ԵԽԽՎ-ին:
Հիմա քեզ սենց մի հատ հարց, իմ ախպեր: Եթե հոկտեմբերի վերջին ոչ մի արտահերթի մասին ի վերջո ոչ մի որոշում չլինի.
1. Ի՞նչ պիտի անի ՀԱԿ-ը
2. Եթե ասես ջրբաժան, ապա ի՞նչ ա դա կոնկրետ նշանակում
3. Եթե ասես ուրիշ բան, խնդրում եմ մանրամասն բացատրել
Խնդրում եմ պատասխանենրում ՀԱԿ-ոտ հավայի բառակապակցություններ չներառել - «մոբիլիզացիա», «ակտիվ սահմանադրական պայքար», «ծավալեն բուռն գործունեություն», բլա բլա բլա
Mephistopheles
12.09.2011, 20:58

Տրիբուն ջան, արի ես ավելի պարզեցնեմ իմ ասածը… ակտիվությունն ալտերնատիվ չունի… պասիվությունը, կամ "արհամարելով սպասեն", "ոչ ոքի չեմ աջակցի" դիրքորոշումներ չեն, առավել ևս ակտիվությանն ալտերնատիվ… սա ինձ ոչ ոք չի կարող համոզել… հիմա թե դու "արհամարելով սպասեն", "ոչ ոքի չեմ աջակցի"-ից ի՞նչ դրական արդյունքներ ես սպասում, դժվար ա անգամ կռահել… ես նույնիսկ չեմ էլ հարցնի… դրանից դրական արդյունք չկա ու չի կարող լինել… կասկած չկա որ դու, և ես կասեի, բոլորդ էլ ինձնից լավ գիտեք Հայաստանի վիճակը, դուք այս ամենը միջից գիտեք, բայց ես ձեզ "հորդորում եմ" նայել ձեզ օտարի աչքերով՝ կողքից… ո՞վ գիտի միգուցե հստակություն կմտցնի էս ամենի մեջ…
3 հարցերիդ մոմենտով էլ պատասխանեմ Տրիբուն ջան…
1. Հակ-ի անելիքները կախված ա հրապարակում հավաքված մարդկանց քանակից… ես միանշանակ չեմ կարող ասել թե ինչ է հնարավոր անել, բայց կարամ ասեմ որ դա ֆակտոր ա… էլի ուզում եմ համեմատել ԱՄՆ-ի աբորտի խնդրի հետ…
2. էդ էլ կոնկրետ չեմ կարող ասել, կախված ա հավաքվածների քանակից-նորից- բայց կարծում եմ էն ինկատի ունեն ինչ որ դուք էս տարվա Մարտի 1-ին ակնկալում էիք որ պիտի աներ…
3. ուրիշ ոչ մի բան…
ամփոփեմ Տրիբուն ջան… չկա ակտիվություն՝ չկա գործընթաց, չկա լիդեր, չկա փոփոխություն… ու չի կարող լինել…

Այ սենց, քո պես էլ ՀԱԿ-ն ա մտածում - չեմ իմանում, չեմ կարա ասեմ, ակտիվություն ենք ուզում, վախտը կգա բարին հետը, հետո կտեսնենք ինչ ենք անելու: Դե հիմա երեք հարց էլ
1. Էս տարվա մարտի մեի ակտիվության ու դրանից հետոյվա հանրահավաքի ակտիվության հետ ի՞նչ արեցին, որ հիմա ակտիվության պակաս ունեն:
2. Խոսքի, քաղաքացի Պողոսը ուզում ա ակտիվ լինի, ի՞նչպես դրսևորի քաղաքացի Պողոսը իր ակտիվությունը սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում:
Սիրելի հայրենակիցներ սեպտեմբերի 9-ին ժամը 19.00-ին
Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսը հրավիրում է
հանրահավաք եւ երթ
- Երկխոսությունն առկախված է. մեր անելիքները
Հանրահավաքի մասին իրազեկումն ընդունված է ի գիտություն քաղաքապետարանի թիվ 10 որոշմամբ
3. Քաղաքացի Պողոսին կբացատրե՞ս, թե անելիքների վերաբերյալ ինչ ա որոշվել:
Բոլորին շնորհավորում եմ թեմայի 500-րդ էջին հասնելու կապակցությամբ: Էսքան հավայի մուկ մենակ մենք կարայինք տշեինք:
Չուկ, էս Ակումբի ռեկորդ ա, թե՞ չէ: Որ 1000-ին հասնենք նվերներ լինելու՞ են - խոսքի, մեկ գրառում ես անում դու, մյուսը քո փոխարեն անում ա ադմինը, կամ, կատարիր երկու օֆտոպ գրառում ցանկացած թեմայում առանց տուգանվելու:
1. Էս տարվա մարտի մեի ակտիվության ու դրանից հետոյվա հանրահավաքի ակտիվության հետ ի՞նչ արեցին, որ հիմա ակտիվության պակաս ունեն:
Էս տարվա մարտի 1-ի ակտիվությունը հնարավորություն տվեց որոշակի պահանջներ դնել ու ստանալ էդ պահանջների կատարումը: Չեմ քննարկում այդ պահանջների բնույթը, քանի որ դրանց օգտակարության ու անօգտակարության մասին ես ու դու տարբեր կարծիքներ ունենք ու բազմիցս քննարկել ենք՝ իրար չհամոզելով: Նոր ակտիվությունը հնարավորություն ա տալու նոր պահանջներ ներկայացնելու, որոնք այդ մարդկանց քանակի ու վճռականության շնորհիվ ունենալու են կատարվելու մեծ շանս: Այս անգամ պահանջը լինելու է իշխանության անվերապահ հրաժարականն ու նոր՝ արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Դրան հասնել-չհասնելը կախված է լինելու մարդկանց քանակից ու կատարվող քայլերից: Հնարավոր գործողությունների մեջ կարող են մտնել
- նստացույցերը
- երթերը
- ավտոերթերը
- պիկետները
- նոր համակիրների ներգրավվումը
- պետական ապարատների աշխատողներին հրապարակային քարոզչությամբ ՀԱԿ-ի կողմը ներգրավվելը
- քարոզչության միջոցով հասարակության մեջ իշխանության սնանկությունը ու ժողովրդի քայլերի ճիշտ լինելը համոզելը
- բոյկոտները, այդ թվում հնարավոր է դասադուլներ ու գործադուլներ (համապատասխան մոբիլիզացիայի պարագայում)
- և այլն
(ծանոթացում՝ սրանք բոլորը սահմանդրական եղանակ են)
2. Խոսքի, քաղաքացի Պողոսը ուզում ա ակտիվ լինի, ի՞նչպես դրսևորի քաղաքացի Պողոսը իր ակտիվությունը սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում:
Քաղաքացի Պողոսն ունի իր ակտիվությունը դրսևորելու բազում տարբերակներ: Ինքը կարող է մասնակցել ոչ ՀԱԿ-ի կազմակերպած տարբեր ցույցերին, օրինակ բանակում զոհվածների հարազատների կազմակերպած բողոքի պիկետներին: Քաղաքացի Պողոսն ունի նաև հնարավորություն մասնակցլե ՀԱԿ-ի գործունեությանը, իսկ ՀԱԿ-ի հիմնական գործունեությունն այդ ընթացքում լինելու է ժողովրդին մոբիլիզացնելը: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ոչ միայն զբաղվել ՀԱԿ-ի ասածների տարածմամբ ու իր շրջապատի մարդկանց համոզելով մասնակցել ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումներին, այլև ներգրավվել անմիջապես ՀԱԿ-ի ակտիվիստ խմբերի մեջ, մասնակցել տարբեր տեսակի հանդիպումների բնակիչների հետ, ՀԱԿ-ի թռուցիկների ու իրազեկող պլակատների տարածմանը: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի որևէ գրասենյակ գնալու ու նման գործերին մասնակցելու ցանկություն հայտնելու դեպքում քաղաքացի Պողոսին կընդունեն գրկաբաց, ուրախացած:
3. Քաղաքացի Պողոսին կբացատրե՞ս, թե անելիքների վերաբերյալ ինչ ա որոշվել:
Որոշվել ա ինտենսիվացնել հանրահավաքները ու փորձել մոբիլիզացնել հնարավորինս շատ քաղաքացիների, հանրահավաքները դարձնել առավել հաճախակի ու առավել մարդաշատ, ինչը հնարավորություն է տալու պահանջել ու ստանալ պահանջածը: Իսկ պահանջվելու է իշխանության անվերապահ հրաժարականը:
Հնարավոր գործողությունների մեջ կարող են մտնել
- նստացույցերը
- երթերը
- ավտոերթերը
- պիկետները
- նոր համակիրների ներգրավվումը
- պետական ապարատների աշխատողներին հրապարակային քարոզչությամբ ՀԱԿ-ի կողմը ներգրավվելը
- քարոզչության միջոցով հասարակության մեջ իշխանության սնանկությունը ու ժողովրդի քայլերի ճիշտ լինելը համոզելը
- բոյկոտները, այդ թվում հնարավոր է դասադուլներ ու գործադուլներ (համապատասխան մոբիլիզացիայի պարագայում)
- և այլն
(ծանոթացում՝ սրանք բոլորը սահմանդրական եղանակ են)
Ահագին լավ գործողություններ են: Իշխանափոխական չեն ի հարկե, նախընտրական են, բայց միևնույնն է լավն են: Ուրիշ բան, որ ես ավելի քան համոզված եմ, որ ՀԱԿ-ը սրանցից ոչ մեկով անշառուփորձանք «հաճախակիացած» հանրահավաքները չի փոխարինի: Դե իսկ լավագույն դեպքում կվերսկսի երկխոսությունը, որը հետո մի անգամ էլ կընդհատվի:
Քաղաքացի Պողոսն ունի իր ակտիվությունը դրսևորելու բազում տարբերակներ: Ինքը կարող է մասնակցել ոչ ՀԱԿ-ի կազմակերպած տարբեր ցույցերին, օրինակ բանակում զոհվածների հարազատների կազմակերպած բողոքի պիկետներին: Քաղաքացի Պողոսն ունի նաև հնարավորություն մասնակցլե ՀԱԿ-ի գործունեությանը, իսկ ՀԱԿ-ի հիմնական գործունեությունն այդ ընթացքում լինելու է ժողովրդին մոբիլիզացնելը: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ոչ միայն զբաղվել ՀԱԿ-ի ասածների տարածմամբ ու իր շրջապատի մարդկանց համոզելով մասնակցել ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումներին, այլև ներգրավվել անմիջապես ՀԱԿ-ի ակտիվիստ խմբերի մեջ, մասնակցել տարբեր տեսակի հանդիպումների բնակիչների հետ, ՀԱԿ-ի թռուցիկների ու իրազեկող պլակատների տարածմանը: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի որևէ գրասենյակ գնալու ու նման գործերին մասնակցելու ցանկություն հայտնելու դեպքում քաղաքացի Պողոսին կընդունեն գրկաբաց, ուրախացած:
Որոշվել ա ինտենսիվացնել հանրահավաքները ու փորձել մոբիլիզացնել հնարավորինս շատ քաղաքացիների, հանրահավաքները դարձնել առավել հաճախակի ու առավել մարդաշատ, ինչը հնարավորություն է տալու պահանջել ու ստանալ պահանջածը: Իսկ պահանջվելու է իշխանության անվերապահ հրաժարականը:
Դե իսկ էսքան գրածիդ մեջ ոչ մի նոր բան չկար, բացի մոբիլիզացնելուց: :D Իդեալական նախընտրական քարոզարշավ: Չուկ ջան, քաղաքացի Պողոսը աչքիս դեռ չի կողմնորոշվել, թե ում ա ձայն տալու ԱԺ ընտրությունների ժամանակ: :P ՀԱԿ-ի ակտիվիստներին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք, իսկ մենք քաղաքացի Պողոսներս, մինչև պլակատ նկարելը, էտ պլակատով քսան օրը մեկ միտինգի գնալն ու թռուցիկ տարածելը, ահագին ուրիշ բան ունենք անելու: Սենց պլակատ, թռուցիկ, մոբիլիզացիա, միտինգ ... քսան տարի ա սրանից մի գրամ ավելի բան չեմ տեսել, ու ցավոք հիմա էլ չեմ տեսնում, ոչ զահլա ունի Պողոսը, ոչ էլ հավատում ա պլակատի ու թռուցիկի զորությանը:
Հիմա պապան էսքան գործը թողնի, գա քո համար թիթեռ նկարի՞: :D :D
Ահագին լավ գործողություններ են: Իշխանափոխական չեն ի հարկե, նախընտրական են, բայց միևնույնն է լավն են: Ուրիշ բան, որ ես ավելի քան համոզված եմ, որ ՀԱԿ-ը սրանցից ոչ մեկով անշառուփորձանք «հաճախակիացած» հանրահավաքները չի փոխարինի: Դե իսկ լավագույն դեպքում կվերսկսի երկխոսությունը, որը հետո մի անգամ էլ կընդհատվի:
Դե իսկ էսքան գրածիդ մեջ ոչ մի նոր բան չկար, բացի մոբիլիզացնելուց: :D Իդեալական նախընտրական քարոզարշավ: Չուկ ջան, քաղաքացի Պողոսը աչքիս դեռ չի կողմնորոշվել, թե ում ա ձայն տալու ԱԺ ընտրությունների ժամանակ: :P ՀԱԿ-ի ակտիվիստներին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք, իսկ մենք քաղաքացի Պողոսներս, մինչև պլակատ նկարելը, էտ պլակատով քսան օրը մեկ միտինգի գնալն ու թռուցիկ տարածելը, ահագին ուրիշ բան ունենք անելու: Սենց պլակատ, թռուցիկ, մոբիլիզացիա, միտինգ ... քսան տարի ա սրանից մի գրամ ավելի բան չեմ տեսել, ու ցավոք հիմա էլ չեմ տեսնում, ոչ զահլա ունի Պողոսը, ոչ էլ հավատում ա պլակատի ու թռուցիկի զորությանը:
Եթե քաղաքացի Պողոսը չի հավատում էդ ամեն ինչին ու չի ընկալում, որ միայն +1-երով, իր անմիջական ներգրավվածությամբ ա հնարավոր փոփոխությունների հասնել, ու միայն էդ փոփոխությունների հասնելուց հետո ա, որ կարող ա քաղաքական միջավայրն էնպիսին լինի, որ նստենք, զուտ գաղափարական իմաստով ընտրենք ԱԺ պատգամավորներ ու նախագահներ, ապա դա իհարկե ցավալի ա (թե՛ իր՝ քաղաքացի Պողոսի համար, թե՛ մեր, հանրության մնացած ներկայացուցիչների համար), սակայն սարսափելի չի, որովհետև եթե քաղաքացի Պողոսը դեռ չի եկել էդ գիտակցության, քաղաքացի Պետրոսն եկել ա ու իրանից հասանելիքն անում ա:

Կներես, իմ ախպեր, դու քաղաքացի Պողոսին ասում ես «դարձի ՀԱԿ-ի համակիր»
Հնարավոր գործողությունների մեջ կարող են մտնել
- նոր համակիրների ներգրավվումը
Պողոսի տանձին չի համակիր լինելը, ու իրա տանձին չի նաև էտ պոտենցիալ համակրվողի անունը ՀԱԿ-ա, թե ուրիշ բան: Պողոսին չորս տարի ա իշխանափոխություն էին խոստանում, Պողոսը իրան ճղելով ակտիվ միտինգների էր գնում, Պողոսը «հիմա-հիմա» էր գոռում, Պողոսը վեց ամիս առաջ էլի հավատաց «հիմա-հիմա»-ին, էլի գնաց միտինգի, էլի ոգևորված ասեց, որ իշխանափոխություն ա ուզում, էլի գոռաց որ ատում ա Սերժին ու իշխանություններին ու օլիգարխներին ու վաբշե ղզլբաշներին, ու Պողոսին ասեցին «հավատա ծարավիդ, վստահիր ՀԱԿ-ին, թող ՀԱԿ-ը երկխոսի»: Պողոսից էլ ի՞նչ ես ուզում: Ուզում ես թազուց համակիր դառնա՞: Խնդալու չի էտ համակիր դառնալո պահը քո համար:
Համակիր դառնում են նախընտրական փուլի մասնակից կուսակցություններին, այլ ոչ թե իշխանափոխություն անողին կամ ավազակապետությունը քանդողին: Պողոսը ավազակապետությունը քանդելուն ա միացել, ոչ թե համակրել ա ինչ-որ մեկին: Եթե բանը համակրելուն ա հասել, Պողոսը չի կարա զինվոր սպանողների գործը պարտակող Ջահանգիրյանին համակրի: Որոշ Պողոսներ դաժե մութ ու ցուրտն են մինչև հիմա հիշում, ու չեն կարում համակրեն ռուբիլնիկն անջատող էլեկտրիկ Լևոնին:
Կհասկնա՞ս միտքս ապեր:
Այ թե որտեղ ա թաղված շան գլուխը: Պայքարը, շարժումը, ավազակապետությունը քանդելը հանգել ա ՀԱԿ կուսակցության քաղաքական ամբիցիաներին, որոնք պիտի իրականան կամ երկխոսությամբ, կամ էլ առանց դրա, համակիրների մի քիչ ավել կամ մի քիչ պակաս թվով: Համաժողովրդական շարժումը վերածվեց զուտ կուսակցական պայքարի: Այ դրա համար էլ, դու շատ ճիշտ ասում ես «ՀԱԿ-ին համակիրներ են պետք»: Այ դրա համար էլ, ապեր, ՀԱԿ-ը չի կարա ունենա այլևս էտ համակիրներին: Ու այ դրա համար էլ ոչ մի արտահերթ բան տեղի չի ունենալու, ու ամեն ինչ հանգելու իմ սիրած ու քո չսիրած ԱԺ տեղերին:
Կներես, իմ ախպեր, դու քաղաքացի Պողոսին ասում ես «դարձի ՀԱԿ-ի համակիր»
Բնավ:
Ես քաղաքացի Պողոսին ոչինչ չեմ ասում: Դու հարցնում ես, թե ինքն ինչ պետք ա անի, եթե ուզում ա էս ընթացքում ակտիվ լինի, ես էլ քո հարցին պատասխանում եմ:
Քաղաքացի Պողոսը կարող ա, իր ընտրությամբ, «պալաժիտ արած» ունենալ ՀԱԿ-ին էլ, իշխանությանն էլ ու ընդհանրապես ում որ ուզում ա:
Ես կարծում եմ, որ քաղաքացի Պողոսը դրական ելք ստանալու համար պետք ա պայքարի: Պայքարի ուղին՝ իր ընտրության վրա ա: Դու հարցնում ես ՀԱԿ-ի հետ պայքարելու համար ինչ պետք ա անի, ես քո կոնկրետ հարցին պատասխանում եմ: Ինչի՞ ես հետո խեղաթյուրում ու պատասխանս ընդհանրացնում:
Ինչի՞ ես հետո խեղաթյուրում ու պատասխանս ընդհանրացնում:
Չեմ խեղաթյուրում, Չուկ ջան: Դու չէի՞ր գրել «նոր համակրրների ներգրավում»: Ես էլ ենթադրեցի, որ Պողոսին առաջարկվում ա մասնակցել ՀԱԿ-ի նոր համակիրների ներգարվվման գործին: Կներես, որ սխալ եմ ենթադրել: Փաստորեն Պողոսը կարա ՀԱԿ-ի հետ մասնակցի նաև դաշնակցության նոր համակիրների ներգրավման գործին: Պողոսին ասեմ, ահագին կուրախանա:

Խեղաթյուրում ես:
Նախ դու երկու գրառումներ կպցնում ես իրար, մինչդեռ դրանք առանձին բաներ են:
Նոր համակիրների ներգրավվումը ցանկացած քաղաքական ուժի համար խնդիր է, ոչ միայն նախընտրական ժամանակում, այլև դրանից դուրս: Բայց այստեղ չէր խոսվում քո բերած օրինակի՝ քաղաքացի Պողոսի մասին: Հետևաբար տանել ու դա կապել այն գրառմանս քո կողմից «անազնիվ» էր:
Ավելին, իմ այդ ցանկում դա գրված էր միայն որպես հնարավոր (այլ ոչ պարտադիր) ընթացք:
Ավելին, խոսվում էր ոչ թե քաղաքական ուժին համակիր դառնալու, այլ ժողովրդական գործընթացներին, բողոքի ակցիաներին: Եվ այո՛, այդ բողոքի ակցիաներին կարող են ներգրավվել համակիրենր անգամ ՀՅԴ-ից, իսկ արդեն ընտրությունների կայացման ժամանակ գնան ու ընտրեն դաշնակ Վահանին:
Ավելին, խոսվում էր ոչ թե քաղաքական ուժին համակիր դառնալու, այլ ժողովրդական գործընթացներին, բողոքի ակցիաներին:
Լավ-լավ, խեղաթյուրում եմ:
Բայց իմացած լինես, որ ժողովրդական գործընթացներին ու բողոքի ակացիաներին համակիր չեն դառնում, մասնակից են դառնում: Իսկ համակրում են ուժին, ոչ թե բողոքի ակցիային:
Զուրաբյանից լավ բան չես սովորի ապեր - մի բան ասում ենք, հետո ազգովի տակից դուրս ենք գալիս:

Լավ, ինչ արած, էս անգամ քեզ բառերից կախվելու մեջ մեղադրելու փոխարեն (չնայած արածդ հենց էդ ա), ուղղակի կխոստովանեմ, որ սխալ բառ էի օգտագործել: Մենակ թե ասածիս իմաստը դրանից չի փոխվում: