PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Elmo
16.09.2008, 15:34
1. Միակողմանի պետք լինելով չեն «գրկախառնվում»
2.Մանվելը շատ ավելի վարկաբեկված ա, բայց շատ լավ գիտես, որ մանվելը կարող էր պետք գալ իր ուժով, իր մարդկանցո, երկրապահով, զենքով և այլն, իսկ տիգրանը ինչո՞վ կարող է օգտակար լինել շարժմանը: Շարժումը հո որբանոց չի, որ ում որտեղից քշեն գա միանա:

1. Ինքը վազելու ա Լևոնի գիրկը(իմ կարծիքով) իսկ գրկախառնվելը տեղի կունենա, եթե Լևոնն էլ իրան գրկաբաց ընդունի: Այ էդ մեկում համոզված չեմ:
2. Բագրատ ջան եթե շարժումը կոչվում ա Համաժողովրդական, ուրեմն պետք է ընդունի բոլորին, ովքեր ուզում են մասնակցել ու օգուտ տալ ժողովրդին: Այսինքն եթե վաղը ես որոշեմ գամ շարժմանը մասնացկեմ ինձ պետք ա հարցնեն «դու զենք, մարդ հեղինակություն կամ ազդեցություն ունե՞ս» հետո նոր թողնեն: Չէ որ գա պետք ա ընդունեն:

Ձայնալար
16.09.2008, 16:04
1. Ես էլ համոզված չեմ, ու Տիկոն էլ եթե համոզված չլինի չի թռնի գիրկը:
2. Օրինակ ոնց ես պատկերացնում, ասենք թոխմախի մհերին էլ ընդունեն, մխչյանի մկանն էլ՝ տեսական դեպքեր եմ ասում էլի: Նայած թե ընդունել ասելով ինչ ես հասկանում: Հա, միտինգի գնալ կթողեն, մուտքն ազատ ա, բայց ամբիոն բարձրանալ կարող են և պետք է չթողեն մարդկանց, ովքեր իրենց համբավով կվնասեն շարժմանը:

Elmo
16.09.2008, 16:14
2. Օրինակ ոնց ես պատկերացնում, ասենք թոխմախի մհերին էլ ընդունեն, մխչյանի մկանն էլ՝ տեսական դեպքեր եմ ասում էլի:

:) Անձամբ ես շատ մեծ տարբերություն չեմ տեսնում Թոխմախի մհերի ու Էջմիածինի մանվելի, Մխչյանի մկան ու Արշալույսի ճանճի մեջ:

Ձայնալար
16.09.2008, 16:23
:) Անձամբ ես շատ մեծ տարբերություն չեմ տեսնում Թոխմախի մհերի ու Էջմիածինի մանվելի, Մխչյանի մկան ու Արշալույսի ճանճի մեջ:

Տարբերությունը ակնհայտ ա՝ մեկի մասին ամբիոնից ինչ ասես ասվել ա, մյուսի մասին՝ ոչ: Մեկը ներուժ ունի շարժմանը աջակցելու, մյուսը՝ ոչ: Մեկին ժողովուրդը հարգում ա, որպես լավ մարդ (թվարկածների մասին չի :D ), մյուսի մեջ ուժ ա տեսնում կացինի դեմ կացինով պայքարելու, երորդի մասին, որ իմանա միացել ա շարժմանը կհիասթափվի: Ասածս ինչ ա, էն որ ասում ես համաժողովրդական ա ուրեմը բոլորին պետք ա ընդունի՝ տենց բան չկա:

Վարպետ
16.09.2008, 16:25
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Պատճառների մասին առաջին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո կտեղադրեմ:

Koms
16.09.2008, 16:27
գուցե սա իրոք այն երեույթն է, որի մասին ասվեց` "իշխանական բուրգը ճաքեր է տալիս..."

Վարպետ
16.09.2008, 16:29
Տեսնենք: Բայց հավանականությունը փոքր չէ:

Տրիբուն
16.09.2008, 16:32
ճիշտ ասած Վճռաբեկի նախագահի հրաժարականը շատ ավելի լուրջ երևույթ է, քան Տիգրանի հրաժարականն ու ՀՀԿ-ից դուրս գալը

Երվանդ
16.09.2008, 16:33
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Պատճառների մասին առաջին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո կտեղադրեմ:

Այյյ էս նորությունա:o

Ավելացվել է 2 րոպե անց
Ինչ որ բանա կատարվում իշխանության ներսում:think, Թորոսյանի հրա=արականի ֆոնին էս հրա=արականը արդեն ցույցա տալիս որ ինչ որ բան իրոք կատարվումա ու Թորոսյանի փոփոխությունն անկապ չէր:think

Koms
16.09.2008, 16:37
գուցե սա ինչ որ կապ ունի սեպտեմբերի 21-ի հավանական ամնիստիայի շրջանարվող լուրերի հետ?

Elmo
16.09.2008, 16:39
գուցե սա իրոք այն երեույթն է, որի մասին ասվեց` "իշխանական բուրգը ճաքեր է տալիս..."

Խի դժվար ա՞ նոր պաշտոնյաներ նշանակելը:

Աբելյան
16.09.2008, 16:39
իսկ ամնիստիան ինչ բան ա

Koms
16.09.2008, 16:39
ամնիստիա` համաներում

Վարպետ
16.09.2008, 16:41
Մանուկյանից որեւէ բան ճշտել այս պահի դրությամբ չի ստացվում: Բոլոր հարցերին հնչումի է միեւնույն պատասխանը` Նոու Քըմենթ: Բայց խոստանում են մի կես ժամից մի բան իմանալ:

Koms
16.09.2008, 16:43
ոնց որ հասկացա` իրոք գերլարված մթնոլորտ ա...

Վարպետ
16.09.2008, 16:43
Խի դժվար ա՞ նոր պաշտոնյաներ նշանակելը:
Պաշտոնյան միայն պաշտոնյա չի: Պաշտոնյան նաեւ որոշակի համակարգ ա` իր մտերիմներով, համակիրներով ու հավատարիմներով: Պաշտոնյայի հրաժարականն էլ քարոզչական առումով ծավալվելու լայն հնարավորություն է տալիս:

Elmo
16.09.2008, 16:43
իսկ ամնիստիան ինչ բան ա

Նախագահը իրավունք ունի տոն օրերին, ասենք անկախության օրվա առթիվ ներում շնորհի ու բաց թողնի, կամ ժամկետը կրճատի: Գուցե և ոչ տոն օրերին, բայց դրա մասին ես չգիտեմ: Դա կոչվում է համաներում(амнистия)

Երվանդ
16.09.2008, 16:45
գուցե սա իրոք այն երեույթն է, որի մասին ասվեց` "իշխանական բուրգը ճաքեր է տալիս..."

Չեմ կարծում, դ=վար թե, գուցե Քոչի ականջներն են?? կարծում եմ սա վերջնականապես ապացուցումա որ տարաձայնություններ կան իշխանական բուրգի ներսում, իսկ Սեր=ի հետ մենակ քոչը կարա տարաձայնություններ ունենա, իրան հավատարիմ մարդկանցով, կարծում եմ երկուսն էլ դրա հետա կապված:think

Ավելացվել է 2 րոպե անց
Արդեն սկսում եմ մտածել որ Քոչարյանը իրոք ձգտումա իշխանության, ու Լևոնը գիտի դրա մասին, դրանով եմ հակված բացատրել երեկվա Սեր=ամետ հանրահավաքը, եթե տենցա եթե իրոք դա ձգտումա վերադառնալ, լիովին հասկանում եմ շար=ման լիդերներին:think

Elmo
16.09.2008, 16:55

Երո ջան մի անգամ զոռով բերին քցին գահին, որ Ղարաբաղը չկորցնենք, նրան էլ դուր եկավ, մարդկանց սպանեց, մնաց պրեզիդենտ: Հիմա վերջ, արդեն ձեռից լծակները առել են, փողերն ա մնացել: Հո դրակոն չի տենց որոշի ու գա: Չի կարա, չուչլ մեռնում ա:

Տատ
16.09.2008, 16:57
Հո դրակոն չի տենց որոշի ու գա:
Ընչի՞ մենակ դրակոններն են որոշում ու ետ գալիս:

կներեք, չդիմացա:

Elmo
16.09.2008, 17:01
Ընչի՞ մենակ դրակոններն են որոշում ու ետ գալիս:

կներեք, չդիմացա:

:D Վայ Տատ ջան դե հումոր էլ կա ասածիս մեջ: Դրակոն ասելով ի նկատի ունեմ գերբնական կարողությունների տեր մարդ: Էդքան այլանդակություններից հետո իրոք գերբնական կարողություններ ա պետք, որ մարդը գա քաղաքական դաշտ ու հալած յուղի պես ընդունի իրան ժողովուրդը:

Երվանդ
16.09.2008, 17:04
Երո ջան մի անգամ զոռով բերին քցին գահին, որ Ղարաբաղը չկորցնենք, նրան էլ դուր եկավ, մարդկանց սպանեց, մնաց պրեզիդենտ: Հիմա վերջ, արդեն ձեռից լծակները առել են, փողերն ա մնացել: Հո դրակոն չի տենց որոշի ու գա: Չի կարա, չուչլ մեռնում ա:

Ապեր էտ երկու հրա=արականից արդեն պարզա որ տարաձայնություններ կան բուրգի ներսում, իսկ Սեր=ի հետ կարա տարաձայնություններ ունենա մենակ քոչը ուրիշ ոչ մեկ, նենց որ դա կասկածելի չի հաստատ 100 տոկոս քոչի քայլերն են:[

Տատ
16.09.2008, 17:04
:D Վայ Տատ ջան դե հումոր էլ կա ասածիս մեջ: Դրակոն ասելով ի նկատի ունեմ գերբնական կարողությունների տեր մարդ: Էդքան այլանդակություններից հետո իրոք գերբնական կարողություններ ա պետք, որ մարդը գա քաղաքական դաշտ ու հալած յուղի պես ընդունի իրան ժողովուրդը:
ինչպես Չտանք Նրա Անունը՞: գերբնական ուժերի Տեր-:

Elmo
16.09.2008, 17:11
Ապեր էտ երկու հրա=արականից արդեն պարզա որ տարաձայնություններ կան բուրգի ներսում, իսկ Սեր=ի հետ կարա տարաձայնություններ ունենա մենակ քոչը ուրիշ ոչ մեկ, նենց որ դա կասկածելի չի հաստատ 100 տոկոս քոչի քայլերն են:[

Գերագնահատում ես Երո ջան: Ինքը էդքան չկա:

Վարպետ
16.09.2008, 17:15
Ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքների վրա:
Առաջին` ինձ թվում է, որ մենք ընդհանրապես գերագնահատում ենք ցանկացած փսեվդոքաղաքական իրադարձություն, որը տեղի է ունենում իշխանության ներսում: Ես, ճանաչելով էդ մարդկանցից շատերին եւ նրան ինտելեկտուալ-քաղաքական կարողությունները անձամբ, վստահ եմ, էր մեր քուչում նույն մակարդակն է:
Երկրորդ` մենք հիմա բանավիճում ենք անիմաստ, որովհետեւ տեսականորեն հնարավոր է, որ Հ.Մանուկյանը հրաժարական է տվել ասենք այն պատճառով, որ նրա ձեռքից բիզնես են խլել, ու նա "բանալնը ի տուպը" նեղացել է:

Երվանդ
16.09.2008, 17:15
Գերագնահատում ես Երո ջան: Ինքը էդքան չկա:

Բա քո կարծիքով տարաձայնություններ ում միջև են Սեր=ի ու Թորոսյանի:o:D, թե տարաձայնությունների փաստն ես =խտում;)

Ավելացվել է 1 րոպե անց

Ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքների վրա:
Առաջին` ինձ թվում է, որ մենք ընդհանրապես գերագնահատում ենք ցանկացած փսեվդոքաղաքական իրադարձություն, որը տեղի է ունենում իշխանության ներսում: Ես, ճանաչելով էդ մարդկանցից շատերին եւ նրան ինտելեկտուալ-քաղաքական կարողությունները անձամբ, վստահ եմ, էր մեր քուչում նույն մակարդակն է:
Երկրորդ` մենք հիմա բանավիճում ենք անիմաստ, որովհետեւ տեսականորեն հնարավոր է, որ Հ.Մանուկյանը հրաժարական է տվել ասենք այն պատճառով, որ նրա ձեռքից բիզնես են խլել, ու նա "բանալնը ի տուպը" նեղացել է:

Ես կհամաձայնեի քո հետ եթե դա չլիներ Թորոսայնի հրա=արականի օրը, չեմ կարծում որ դա պատահականությունա:think

Elmo
16.09.2008, 17:17
Ես, ճանաչելով էդ մարդկանցից շատերին եւ նրան ինտելեկտուալ-քաղաքական կարողությունները անձամբ, վստահ եմ, էր մեր քուչում նույն մակարդակն է:

Հա հենց տենց: Դու ավելի լավ ասեցիր:

Վարպետ
16.09.2008, 17:19
Ես կհամաձայնեի քո հետ եթե դա չլիներ Թորոսայնի հրա=արականի օրը, չեմ կարծում որ դա պատահականությունա:think

Ամեն դեպքում տարաձայնության միակ պատճառը, որքան ես հասկանում եմ, օրվա համընկնումն է: Հիմա մի քիչ սպասում ենք, որ լուր գա` հասկանանք, թե էս ինչ եղավ:

Երվանդ
16.09.2008, 17:21
Ամեն դեպքում տարաձայնության միակ պատճառը, որքան ես հասկանում եմ, օրվա համընկնումն է: Հիմա մի քիչ սպասում ենք, որ լուր գա` հասկանանք, թե էս ինչ եղավ:

Ինչքան էլ նեղացրած լինեին վճռաբեկի նախագահին ինձ թվումա կսպասեր ու գոնե մի քանի օր, կամ ավելի շուտ կտար հրա=արականը, եսիմ տեսնենք:think

Elmo
16.09.2008, 17:22
Բա քո կարծիքով տարաձայնություններ ում միջև են Սեր=ի ու Թորոսյանի:o:D, թե տարաձայնությունների փաստն ես =խտում;)

Էլի ասե՞մ: Բայց հայերեն լավ չի հնչում, բեր ուսերեն գրեմ: "За любым троном кроется нечто более могущественное чем сам трон": Դրանք սաղ թելեր ունեն Երվանդ ջան: Տիկնիկային թատրոնի տիկնիկներին տեսել ե՞ս: Այ տենց թելեր: Մեկը քաշում ա էդ թելերը ու թելադրում ա ինչ անեն: Մենք ներկայացում ենք նայում: Ու քանի որ հեռու ենք էդ ամեն ինչից, թելերը չենք տենում, քաշողներն էլ թաքնված են հանդիսատեսից: Թե չէ սկի "հետաքրքիր" չէր լինի:

Վարպետ
16.09.2008, 17:22
Ինչքան էլ նեղացրած լինեին վճռաբեկի նախագահին ինձ թվումա կսպասեր ու գոնե մի քանի օր, կամ ավելի շուտ կտար հրա=արականը, եսիմ տեսնենք:think
Չամ կարա վիճեմ, ասածիդ մեջ կուռ տրամաբանություն կա, ամեն դեպքում:

Սելավի
16.09.2008, 17:24
Սերժը իր համար հերթական ընդիմություննա ստեղծում, էդ սցենարը փորձվածա հայաստանում ու իրան արդարացնումա:

Երվանդ
16.09.2008, 17:27
Էլի ասե՞մ: Բայց հայերեն լավ չի հնչում, բեր ուսերեն գրեմ: "За любым троном кроется нечто более могущественное чем сам трон": Դրանք սաղ թելեր ունեն Երվանդ ջան: Տիկնիկային թատրոնի տիկնիկներին տեսել ե՞ս: Այ տենց թելեր: Մեկը քաշում ա էդ թելերը ու թելադրում ա ինչ անեն: Մենք ներկայացում ենք նայում: Ու քանի որ հեռու ենք էդ ամեն ինչից, թելերը չենք տենում, քաշողներն էլ թաքնված են հանդիսատեսից: Թե չէ սկի "հետաքրքիր" չէր լինի:

Եսել ասում եմ էտ թելեր քաշող մեկը ՄԵՆԱԿ Քոչարյանը կարա լինի, ռուսերեն չեմ կարա ասեմ:D, դե լավ հա Թորոսյանից ինչ ընդիմություն:D

Elmo
16.09.2008, 17:30
Եսել ասում եմ էտ թելեր քաշող մեկը ՄԵՆԱԿ Քոչարյանը կարա լինի, ռուսերեն չեմ կարա ասեմ:D

Ինքը դրա համար շաաատ բութ ա ախր: Դու մի բան ընդունի, որ մարդը 10 տարի նախագահ աշխատելով հայերեն խոսալ չի սովորում, դրանից թել քաշող դուրս չի գա:

Վարպետ
16.09.2008, 17:34
Կարդացեք այս հարցազրույցը
Հայկական Ժամանակ, 27/06/2008

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՌՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի առօրյայի անբաժանելի մասն են դարձել քաղաքական դատավարությունները: Բնական է, որ այս ամենը չի կարող իր ազդեցությունը եւ հետեւանքները չունենալ: Ուստի ուշագրավ է պարզել, թե դատական համակարգի ղեկավարությունն ինչպես է տեսնում դատարանների ներկան եւ պատկերացնում ապագան: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ հարցազրույցը:

- Պարոն Մանուկյան, այսօր Հայաստանի դատարաններում ընթացող քաղաքական դատավարությունների ֆոնին դուք կարող եք գնահատել Հայաստանի դատարանների վիճակը:

- Քաղաքական դատավարությունների ֆոնը չգիտեմ, ես գիտեմ քրեական դատավարություններ, որոնք ընթանում են մեր դատարաններում, եւ որոնց մասին գրում է մամուլը: Ինչու եմ այս կերպ սկսում, որովհետեւ ես ի պաշտոնե իրավունք չունեմ որեւէ մեկնաբանություն տալ, բացի իրավական մեկնաբանությունից, ես ապաքաղաքականացված պաշտոնատար անձ եմ:

- Այլ կերպ հարցը ձեւակերպեմ. մարտի 1-ի գործերով դատավարությունների ֆոնին ինչպես եք գնահատում դատարանների վիճակը:

- Մամուլի հրապարակումներում բարձրացվող որոշ հարցերի հետ համաձայն եմ, որոշի հետ համաձայն չեմ: Կոնկրետ գործերի հետ կապված մեկնաբանություններ չեմ տա, որովհետեւ դուրս է իմ իրավասության շրջանակներից: Այդ գործերի մասին ես դատողություններ կանեմ միայն այն ժամանակ, երբ դրանք կլինեն վճռաբեկ դատարանում, եւ այդ դատողություններն էլ կլինեն ոչ հրապարակային: Մյուս կողմից` խնդիրների մեծ մասը ինձ համար գաղտնիք չէին, որովհետեւ դրանք եղել են մինչեւ այս դատերը: Մեր քրեական դատավարությունը ժառանգություն է սովետական ռեպրեսիվ քրեական դատավարությունից: Այդ իսկ պատճառով էլ այդ խնդիրները, որոնք ծագել են մեր հասարակության մեջ, մեր դատարաններում, նորություն չեն: Այն, որ ինձ համար տեսանելի է այդ ամենը, դա դեռ բավարար չէ` վիճակը շտկելու համար: Դրանք խնդիրներ են, որոնք կախված են ոչ միայն իմ կամքից, որպես վճռաբեկ դատարանի նախագահի, կամ այն դատավորների կամքից, որոնք քննում են այդ գործերը: Կան գլոբալ հարցեր, որոնք կախված են օրենսդիր մարմնի կամքից: Նույն կալանքի պրակտիկան, որը դատարաններում շատ վատ վիճակում է գտնվում, խաթարված պրակտիկայի եւ վատ օրենսդրության արդյունք է: Այս մասին երկար ժամանակ է` ընթանում են խոսակցություններ, սակայն ռեալ գործողություններ դեռեւս չեն կատարվել: Կարծում եմ, որ այս խնդրի կարգավորման հարցում խորհրդարանը գործ ունի անելու:

- Երբ դատավորը հանցանք կատարած անձի պատիժը մեղմ կամ խիստ է սահմանում, այլ հարց է, բայց ինչպես վարվել, երբ մարդիկ իրենց աչքի առաջ տեսնում են, որ դատարանում հնարավոր չէ դատավորին համոզել, որ մարդը ուղտ չէ: Մարդկանց դատարաններում դատում են ոստիկանների ցուցմունքների հիման վրա, այն ոստիկանների, որոնք բերման են ենթարկել տվյալ անձին: Դրանք այն ոստիկաններն են, որոնք շահագրգիռ են տվյալ անձի դեմ ցուցմունք տալ, հակառակ դեպքում իրենք են դառնում օրինախախտ: Ինչ կապ ունի այստեղ օրենսդրությունը, եթե հասարակությունը բախվել է մի համակարգի հետ, որը փաստացի մարդկանց ասում է, որ ինձ չի հետաքրքրում` դու ինչ ես արել կամ չես արել, դու պիտի նստես բանտում, եւ մարդը չի կարող դատարանում իրեն պաշտպանել:

- Ես այժմ փորձեմ ձեզ ապացուցել, որ դա իսկապես օրենքի հետ է կապված: Որքան ապացույցներն են բավարար, որպեսզի մարդուն դատապարտես, ինչպիսի ապացույցներ պետք է լինեն, որպեսզի մարդուն դատապարտես, այս խնդրի լուծումը չի կարելի թողնել միայն դատավորի ազնվության հույսին, որովհետեւ որքան էլ դատավորը ազնիվ լինի, այնուամենայնիվ, նա մարդ է եւ կարող է սուբյեկտիվ կարծիք ունենալ: Նույնիսկ ամենաանկողմնակալ դատավորը գործի քննության ժամանակ կարող է համակրանք ունենալ կողմերից մեկի նկատմամբ: Պետք է լինի մեխանիզմ, որը թույլ չի տա դատավորին որեւէ պատճառով շեղվել ճիշտ գծից, պիտի լինի ապացույցների մասին օրենքը: Մեր քրեական դատավարությունում ապացույցների մասը ամենախեղճն է: Այլ երկրներում ապացույցների մասին օրենքները մի քանի անգամ ավելի մեծ ծավալ ունեն, քան դատավարության մասին օրենքները, որոնք ընդամենը ընթացակարգերն են նախատեսում: Ապացույցների մասը ավելի բովանդակային պետք է լինի եւ պետք է ցույց տա, թե դատավորը ինչպես մարսի մեղադրողի եւ փաստաբանի` բեմականացված հանդեսի ժամանակ ներկայացվող նյութերը:

- Կարելի է եւս մեկ, ասենք` 1500 հոդվածներից բաղկացած նոր հաստափոր օրենք գրել, բայց ինչ օգուտ, եթե նույն դատավորը վաղը կարող է այդ նույն օրենքը թողնել մի կողմ եւ քաղաքական դրդապատճառներով անմեղ մարդկանց դատել:

- Եթե գրված օրենքները խախտում են, դա վատ է, ես ինչպես կարող եմ ասել, որ դա լավ է: Իսկ որն է արդարադատության կայացման երաշխիքը, դա նշանակում է, որ պետք է անկախացնեն դատական համակարգը: Օրենքները գրելուց զատ պետք է ռեալ հնարավորություններ ստեղծենք, որպեսզի դատական համակարգը լինի անկախ: Ես բազմիցս ասել եմ, թե ինչպես կարելի է դա անել: Ինձ մոտ մի փոքրիկ հույս դեռեւս կա, որ դա կարող ենք անել, որովհետեւ նախագահը հրապարակային հայտարարեց, որ ինքը պատրաստվում է առաջ քաշել դատավորների աշխատավարձերի բարձրացման խնդիրը:

- Նույն անձը, ում դուք անվանում եք նախագահ, հավանաբար Սերժ Սարգսյանին նկատի ունեք, իրեն թույլ է տալիս ասել, թե ինչպես պետք է ընթանա մարտի 1-ի գործով քննությունը, այն դեպքում, երբ նա նման լիազորություն չունի, որն է այստեղ հույսը, որ իրավիճակը կշտկվի:

- Ես որքան լսել եմ, նախագահը հրապարակային միայն մեկ բան է ասել, որ եթե կան քրեորեն պատժելի արարք գործած մարդիկ, պետք է պատժվեն: Ավել բան ես նախագահից չեմ լսել: Դա, ես կարծում եմ, նորմալ է, եւ ցանկացած քաղաքական գործիչ իրեն կարող է թույլ տալ նման բան ասել: Զարմանալի կլիներ, եթե հակառակը հայտարարվեր:

- Հայաստանի հասարակության գերակշռող մեծամասնությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին, դրանից առաջ եւ հետո, բայց այսօր դատարաններում ներկայացվում է կեղծ իրականություն` ինչ-որ քննիչների ձեռքով գրված, որի հիման դատավճիռներ են կայացվում, եւ մարդիկ են ազատազրկվում: Այս ամենի շնորհիվ մարդկանց գիտակցության մեջ դատարանի հեղինակազրկումից հետո ինչպես եք դատարանների հեղինակությունը բարձրացնելու:

- Ես կարծում եմ, որ դատավորի հեղինակությունը պետք է պայմանավորված լինի կոնկրետ գործով որոշում կայացնելուց: Ես չգիտեմ, թե թերթերում ինչպես է ներկայացվում: Դատավորը իրավունք չունի թերթերի, հասարակական քննարկումների ազդեցության տակ ընկնել: Նա պետք է գործը քննի ներկայացված կոնկրետ փաստերի սահմաններում: Եթե նա սկսեց մտածել, որ` այ, տեսեք, հասարակության մի մասը, թեկուզ մեծ մասը, այս գործով այսպես է կարծում, ուրեմն ես պետք է այսպես վճռեմ, որ հավատը դատարանի նկատմամբ բարձրանա, ապա մենք այլեւս դատարան չենք ունենա:

- Արդյոք հանրապետության ղեկավարությունը, տվյալ դեպքում` ի դեմս նաեւ ձեզ, գիտակցում է, թե ինչպիսի հարված է հասցվել դատական համակարգին այս` մարտի 1-ի գործերով դատերի արդյունքում, երբ մարդկանց աչքի առաջ համատարած կեղծիքներ են տեղի ունենում, քանի տարի եւ ինչ միջոցներով պետք է այս ամենի հետեւանքները վերացվեն:

- Ձեր հարցադրումը ավելի շատ քաղաքական մեկնաբանությունների կարիք ունի, ես չեմ ցանկանում այդ անել, որովհետեւ քաղաքական մեկնաբանություններ տալու իրավունք չունեմ: Միգուցե ընկերական շրջապատում քաղաքական հարցերի վերաբերյալ իմ տեսակետը կարտահայտեի` վստահ լինելով, որ դա հրապարակային չի դառնա: Բայց ես չեմ կարող հրապարակային պատասխանել քաղաքական հարցադրումներին:

- Մարտի 1-ից հետո դուք, որպես քաղաքացի եւ ընտանիքի հայր, ձեզ ավելի ապահով եք զգում, քան մինչ այդ, ձեր երեխաների ապագայի համար մտահոգությունը պակասել, թե ավելացել է:

- Իմ երեխաները պիտի ապրեն Հայաստանում եւ ինձանից հետո պետք է ամեն ինչ անեն, որ մեր երկիրն ավելի լավը կամ պակաս վատը դառնա:

- Մարտյան իրադարձությունները ձեզ մոտ ապահովության զգացողություն, թե մտահոգություն են առաջացրել:

- Ես ինձ ավելի վստահ եմ զգում: Իմ ժողովրդի նկատմամբ հարգանքն ավելի մեծացել է, որովհետեւ մենք համոզվեցինք, որ ունենք առողջ ժողովուրդ, որը կարող է իր խնդիրները բարձրացնել: Անկախ նրանից` ես կիսում եմ այդ գաղափարները, թե` ոչ, բայց մարդիկ ցույց տվեցին, որ կարող են կանգնել եւ պայքարել իրենց գաղափարների համար: Մյուս կողմից` ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը որքան էլ լուրջ խնդիրների առաջ կանգնի, իսկ մարտի 1-ի դեպքերը բավական ծանր խնդիրներ են առաջացրել մեր ժողովրդի համար, այնուամենայնիվ, ես տեսնում եմ մեր ժողովրդի իմաստությունը, որի շնորհիվ կկարողանա այս վիճակից դուրս գալ: Այսինքն` այս ամենին ես ավելի դրական եմ վերաբերվում, որովհետեւ տեսնում ենք, որ մեր հասարակությունը գործող օրգանիզմ է: Ավելի վատ է, երբ օրգանիզմը մեռած կամ լճացած է լինում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Artgeo
16.09.2008, 20:29
Ժող, նոր Վայլուրը ասեց, որ Պուտինի քարտուղարուհին Ադրբեջանում է և հանդիպել է նախագահ Ալիև փոքրին: :think Ինչ-որ բան կատարվում ա: Հետաքրքիրա, Սերյոժայի Ալիևին տալ առնելու հետ համահո՞ւնչ ա, թե՞ հակահունչ: Ասենք, էս մի կողմը ԱՄՆ-ն ա խառնվել, իսկ Ադրբեջանին Ռուսաստանն ա բզում... Բայց, աչքիս Ռուսաստանն ա բզում համ Հայաստանին, համ Ադրբեջանին, համ Թուրքիային, համ Իրանին: Ի՞նչ կասեք:

Հ.Գ. Ի դեպ, Հայաստան չի եղել, չէ՞ ռուսական արյունոտ արջը:

Վարպետ
16.09.2008, 20:35
Հ.Գ. Ի դեպ, Հայաստան չի եղել, չէ՞ ռուսական արյունոտ արջը:
Երբեւէ?

Norton
16.09.2008, 20:37
ՆՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

[18:26] 16 Սեպտեմբերի, 2008

Մի քանի ժամ առաջ հրաժարական է ներկայացրել ՀՀ մեկ այլ առանցքային պաշտոնյա՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը: Նրա հրաժարականը անսպասելի էր, եւ որեւէ կերպ չի մեկնաբանվում: ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը տեղեկացրեց, որ որեւէ պատճառաբանություն չկա դիմումում, կամ առայժմ այդ մասին չի խոսվում:

Մինչ նախագահի պաշտոնում նոր նշանակում լինի, դատարանի նախագահի պարտականությունները կկատարի պալատների նախագահներից մեկը՝ կամ քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանը, կամ քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
www.a1plus.am

Artgeo
16.09.2008, 20:45
Երբեւէ?
Պուտինը չէ, քարտուղարուհին՝ Մեդվեդևը: Կարծեմ չի եղել :think

Վարպետ
16.09.2008, 20:51
Պուտինը չէ, քարտուղարուհին՝ Մեդվեդևը: Կարծեմ չի եղել :think
Չէ հա, երբ հասցներ? Պուտինն ինքը, եթե չեմ սխալվում, ընդամենը մի անգամ ա եղել: Երբ Հայաստանը ՀԱՊԿ նախագահողն էր.. Մեկ էլ կարծեմ 1700-ամյակին? Էդ մեկը չեմ հիշում: Համ էլ իրանք էստեղ ինչու են գալիս? Հենա կկանչեն էլի:

Artgeo
16.09.2008, 20:56

Էդ եմ ասում, Ադրբեջան արդեն որերրորդ անգամ ա գնում, իսկ Հայաստան չի էլ եկել: :think Ինչո՞վ ա Հայաստանը տարբերվում Վրաստանից :think

Վարպետ
16.09.2008, 20:57
Էդ եմ ասում, Ադրբեջան արդեն որերրորդ անգամ ա գնում, իսկ Հայաստան չի էլ եկել: :think Ինչո՞վ ա Հայաստանը տարբերվում Վրաստանից :think
Արարատով, Վանա ծովակով, Բինգյոլա ջրերով:

Artgeo
16.09.2008, 21:00
Արարատով, Վանա ծովակով, Բինգյոլա ջրերով:
Ռուսաստանի համար եմ ասում :)

Վարպետ
16.09.2008, 21:03
Ռուսաստանի համար եմ ասում :)
Հա~, կոնյակով:) Լավ, իսկ եթե լուրջ, ապա Ռուսաստանը լիովին կարող է զոհել անկլավ հանդիսացող իր թերզարգացած գուբերնիան, մանավանդ այն դեպքում, երբ գուբերնիան կշարունակի հավատարիմ մնալ: Փոխարենը նա հաստատ կպահանջի ազատ հնարավորություն` ստանալ ոչ անկլավային գուբերնիաներ ի հաշիվ իր կոկորդում խրված ոսկորը մասնատելու:

Chuk
17.09.2008, 14:29
Իսկ մի՞գուցե պարոն Թորոսյանը վախենում է հայտնել իրականությունը` մեր հարցը զարմացրեց Շարմազանովին. ՚Ինչի՞ց է վախենում: Այս տարիների ընթացքում Տիգրան Թորոսյանը ապացուցել է, որ վախկոտ չէ: Մենք ժողովրդավարական երկիր ենք: Մարդիկ 350 հազարանոց միտինգներ են անում, չեն վախենում, Տիգրան Թորոսյանը վախենու՞մ է: Էդ 18-20 տարեկանները չեն վախենում գոռում են …., իսկ Տիգրան Թորոսյանը վախենո՞ւմ էՙ: Պարոն Շարմազանովը նկատի ուներ այն 18 տարեկաններին, որոնք փողոցներում այսօրն վանկարկում են ՚Լեւոն, նախագահՙ: Իսկ երբ նրան խնդրեցինք կրկնել, թե փողոցում ինչ են այսօր վանկարկում, նա սկսեց լիաթոք ծիծաղել եւ ասաց.՚Տարբեր բաներՙ:

Մեջբերում Ա1+-ի ռեպորտաժից:

Փաստորեն 350 հազարանոց միտինգներ ենք անում, համենայն դեպս ըստ Շարմազանովի:

Chuk
17.09.2008, 14:38
Ժող, ՀՀԿ-ական դառնալու համար հատուկ քննությու՞ն են տալիս :D

Արամ Մանուկյանը հանրապետականներին մեղադրեց Սերժ Սարգսյանին անմռունչ ենթարկվելու համար. ՚Եթե վաղը Սերժ Սարգսյանն արթնանա եւ որոշի, որ Թորոսյանը պետք է աշխատի ԱԺ նախագահի պաշտոնում, ապա բոլորդ կողմ կքվեարկեք այդ որոշման օգտինՙ: ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե իրենց կուսակցությունում այլախոհությունն ընդունվում է, եւ Սերժ Սարգսյանը իր որոշումները երբեք չի պարտադրում: ՚Կարո՞ղ եք տալ մեկ անդամի անուն, ով երբեւէ դեմ է եղել Սերժ Սարգսյանի կարծիքինՙ,- լրագրողների հարցին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. ՚Բոլորն էլ դեմ են եղելՙ, այնուհետեւ ավելացրեց. ՚Եւ դեմ են եղել եւ կողմՙ:
:D
Էլի մեջբերում Ա1+-ից:
Սրանք վերջն են....

Ներսես_AM
17.09.2008, 15:13
Ի դեպ հոդված Սահակաշվիլիի կյանքի մասին, :D
քցելա էլի ... :D

http://www.life.ru/news/36102

Ուրվական
17.09.2008, 16:52
Ի դեպ հոդված Սահակաշվիլիի կյանքի մասին, :D
քցելա էլի ... :D

http://www.life.ru/news/36102

Վայ քու, արա, էս ով ա, էս...

Ներսես_AM
17.09.2008, 16:59
Վայ քու, արա, էս ով ա, էս...
Այո այո հենց ինքը Միշիկոն :D

Վիշապ
17.09.2008, 17:52
Այո այո հենց ինքը Միշիկոն :D

Չարժե հալած յուղի տեղ դնել ամեն բամբասասեր կայքի հոդված, մանավանդ այնպիսի դրվագներով՝ կարծես գրողն ինքը իր նկարագրած մարդու կողքին է եղել, երբ վերջինս գործել է համապատասխան «մեղքերը»։ Հլը խորացեք, Սահակաշվիլին օգնություն է խնդրել գողականներից պատերազմում իրեն աջակցելու համար։ Տեսնես գողականները ինչո՞վ պիտի աջակցեին, տանկերո՞վ, հեռուստացույցով Սահակաշվիլուն բալետ անելո՞վ, թե պիստալետներով պիտի Սահակաշվիլու թիկունքը ապահովեին, երբ վերջինս սողալով մոտենում էր օսեթների խրամատներին…
Իսկ սեքսուալ դրամաներն ու պոռնոգրոֆիայի տարածելու մասին լոլոները դա նման թերթերի ու կայքերի կարելի է ասել միակ միջոցն են մեծ աուդիտորիա գրավելու համար, դե գովազդ է բան է, ձեռի հետ կկարդան։ Մեջը ոչ մի օգտակար բան չկա բացի ռուսի ասած «ֆուֆլո»–յից։ Այնպես որ ժամանակներդ մի վատնեք ու մի տրվեք տափակ ինֆորմացիոն հակաազդեցությանը։

Ներսես_AM
17.09.2008, 18:14

համաձայն եմ որ մեջ լիքը ճոխացրած բաներ կարա լինի,
բայց էտ գողերի պահով ահավոր սխալվում ես: Ռուսաստանի նման անասուն երկրում իրանք լավ էլ կարան պետք եղած ժամանակ հավեսօվ լիքը բան խառնեն իրար: ;)

Artgeo
17.09.2008, 23:36
Էնքա՜ն կրեմլական հոդվածներ կան էդ տիպի: Օրինակ Սահակաշվիլին աղջիկներ ա տանում Վանաձորից, իսկ Ադրբեջանից տղաներ: Ալիևի կնոջ հետույքնա կճմտում և Տիմոշենկոյի հետ սեռական կապ հաստատում: Վրատանում երիտասարդ տղաներ ա վերցնում, իսկ Հոլանդիայում պլան ծխում: Ռուսական քարոզչամեքենան չունի սահման ու բարոյականություն:

Վարպետ
17.09.2008, 23:40

Էս առումով չեմ կարող չհամաձայնել: Ակամայից հիշեցի գունավոր հեղափոխություններից անմիջապես հետո ռուսների նկարահանած "Յուլյա" "էրոտիկ" ֆիլմը, որը, մեղմ ասած, զզվելի էր: Ամաչում էլ եմ, որ նայել եմ, ուղղակի ահավոր հետաքրքիր էր, թե ինչի են ընդունակ:

Artgeo
18.09.2008, 00:37

Ես որ ասում եմ Ռուսասատնը Սահակաշվիլիի նախագահ դառնալուց հետո հետևողականորեն ձևավորում է Սահակաշվիլիի գժի ու ոչ ադեկվատ մարդու կերպարը, մարդիկ չեն հավատում: Մինչդեռ հիմա ես այդ քարոզչության հետևանքները տեսնում եմ: Ռուսական քարոզչության տակ գտնվող Հայաստանում գրեթե բոլորը կերել են էդ կուտը: Հա, չեմ ժխտում, որ Վրաստանում էլ են Միշային էքսցենտրիկ ու մի փոքր ինֆանտիլ համարում, նույնիսկ գիժ անվանողներ էլ կան, բայց մի տեսակ տաք են ասում էդ բառերը: :) Միշտ ասում են. «Գիժ ա, թե նոռմալ ա, մեր Միշկան ա»:

Իսկ հիմա նաենք, միայն վերջին մեկ ասվա ընթացքում միայն մեկ Կրեմլական լրատվամիջոցի կայքում գրվածը

Саакашвили разбомбил дом любовницы
10.09, 01:58 «Жизнь»

Михаил Саакашвили выместил зло на земляках своей любовницы Аланы Гаглоевой – он разбомбил ее родной дом.
http://news.mail.ru/politics/2007124/

Уголовное прошлое Саакашвили
03.09, 05:17 «Жизнь»

«Жизнь» публикует эксклюзивные факты о давних связях Президента Грузии с преступным миром
http://news.mail.ru/politics/1990229/et

Саакашвили пытался совершить самоубийство
11.08, 02:27 «Твой день»

По данным «Твоего ДНЯ», Михаил Саакашвили пытался наложить на себя руки, сочтя войну проигранной.
http://news.mail.ru/politics/1936745/et

Саакашвили напуган тем, что он натворил, считает психиатр-криминалист
16.08, 22:47 РИА «Новости»

«То, что он перед иностранным корреспондентом жует галстук, — рассказал Виноградов телеканалу, — говорит о высокой степени тревожности».
http://news.mail.ru/politics/1950551/

Супруга Михаила Саакашвили: «Гречка — это, оказывается, не подгоревший рис»
19.08, 02:03 «Комсомольская правда»

Сандра Рулофс о себе, муже и Грузии

Как говорится, муж да жена — одна сатана. Кто, как не супруга Саакашвили, знает все о его умонастроениях, привычках, амбициях.

Два года назад жена Михаила Николаевича, голландка Сандра Рулофс , написала мемуары. Ей тогда стукнуло 37 лет — самое время взяться за перо. Опус скромно назывался «Первая леди Грузии. Записки идеалистки». И в нем идеально отразились портреты Миши и его женушки.
http://news.mail.ru/politics/1954402/et

Մի քիչ անցյալից

Президент Грузии платит дешёвым армянским проституткам по $2000 за ночь

- Ничего, вот Саакашвили выиграет выборы, пригласит вас на инаугурацию. Подарит виноградник.

- У меня на это время Сильвио Берлускони записан. А к Саакашвили я не поеду. Нет желания работать с этим человеком. Его уровень ниже плинтуса. Все его развлечения - это поручить начальнику службы безопасности позвонить путанам не дороже 70 долларов и в перерывах между сеансами поить их коньяком.

- Откуда вы знаете?

- Я прописан в Ереване. Там все это знают. Между Арменией и Грузией безвизовый режим, и, когда в службе такси заказывают машину на Тбилиси, все знают, что это к Мише девочки едут. У него секс отлично поставлен. Личные сутенеры президента - ряд молодежных лидеров, представителей прозападных общественных контор - ездят в Ванадзор и Ереван, ищут ему женщин. У него страсть к страшным потрепанным дамочкам. Именно недорогим. Ценовой категории от 50 до 100 долларов. Миша у каждой берет телефон и не брезгует лично звонить. «Алло, это Миша». Девушка спрашивает: «Какой?» - «Твой друг из Тбилиси. Возьми такси, приезжай». Учитывая, что он любит сразу по две, то получается, что он лично знаком с каждой десятой девушкой легкого поведения в республике. За исполнение желаний президента и молчание каждая получает до 2000 долларов за ночь.

- А у него все в порядке с головой?

- Бывают аффекты. Напившись, он может приставать к первой леди другого государства. Известен случай, когда он на приеме делал пошлые намеки супруге президента Азербайджана Ильхама Алиева. Мы познакомились с Саакашвили в поствузовский период, когда он только стал депутатом. У него и тогда проявлялась резкая внезапная агрессия к женщинам. Что-то творилась в его штанах и голове одновременно. Вроде бы не пьяный, но под каким-то воздействием.

- Под каким?

- Квалифицированно могут определить только врачи. Например, наркологи или психиатры.
http://criminalnaya.ru/aferisti/-99/sarkiz.asatryan.786987_868i7uy86.JPG

Пока Саркис Георгиевич раскрывал свое видение внутриполитических проблем Грузии, презентация книги переросла в пионерский утренник.

http://eg.ru/daily/politics/9798/

"Развлечения Саакашвили все больше напоминают оргии Калигулы"

http://www.mk.ru/numbers/1693/article56412.htm

Այս ամենը մի տեղ հավաքված կարելի է նայել այստեղ http://www.compromat.ru/main/saakashvili/zhen.htm

Ու սա դեռ կրեմլական քարոզչության աղբի ամբողջական պատկերը չի:

Տրիբուն
18.09.2008, 10:03
Տղեն կարգին կայֆավատ ա լինում: Ի՞նչ եք ուզում:

Elmo
18.09.2008, 10:06
Տղեն կարգին կայֆավատ ա լինում: Ի՞նչ եք ուզում:

Գիտե՞ս միշտ կասկածել եմ ինքը գիժ ա, թե իրան «գժի տեղ ա դրել վանքի հավերն ա ուտում»:

Տրիբուն
18.09.2008, 10:21
Գիտե՞ս միշտ կասկածել եմ ինքը գիժ ա, թե իրան «գժի տեղ ա դրել վանքի հավերն ա ուտում»:
փաստորեն, դու էլ ես կերել ռուսական կտերը :P

Elmo
18.09.2008, 10:37
փաստորեն, դու էլ ես կերել ռուսական կտերը :P

Ինձ համար մեկ ա ում սուտն եմ կարդում: Համոզված չեմ, որ վրացական ու առավոլ ևս ամերիկյան լրատվամիջոցները կուտ չեն տալիս: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ստի տարածման համար ամեն ինչ արվում է: Մեթոդներն էլ են ռացիոնալ:

Տրիբուն
18.09.2008, 11:26

Ասմիմետրիկ տեղեկատվություն, հասկանում եմ:

Բայց նույնիսկ նման ասիմետրիայի պարագայում, կարելի է առանձնացել վստահելին անվստահելիից: Օրինակ, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հավատալ, որ Սահակաշվիլին զանգում է ինչ-որ մարմնավաճառի Վանաձորում, ու ասում է. «Պրիվետ, Միշանա Թիֆլիսին, ո՞նց ես կյանքուլ, ուտեմ մռութդ: Կգա՞ս էսօր մոտս »: «Հա կյանքս, հեսա մի հատ տաքսի վերցնեմ ու գամ: Ի՞նչ լավ ա չէ, որ վիզայի պրոբլեմ չկա»:

Արշակ
18.09.2008, 11:36

Դե հա, սենց տապոռ ձևով սարքած սուտը խելոք մարդը հենց սկզբից հասկանում է որ սուտ է, բանի տեղ չի դնում, իսկ ավելի պրոֆեսիոնալ ու «վստահելի» տեսք ունեցողների դեպքում խելոք մարդն էլ չի ջոկում։ Ու գոհա մնում, որ գոնե վստահելի տեսքով ամերիկյան մակարդակ կուտա կերել :))

Լավ, վոբշեմ անցած լինի, բանի տեղ մի դրեք բարբաջանքիս։ ;)

Elmo
18.09.2008, 11:58
Օրինակ, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հավատալ, որ Սահակաշվիլին զանգում է ինչ-որ մարմնավաճառի Վանաձորում, ու ասում է. «Պրիվետ, Միշանա Թիֆլիսին, ո՞նց ես կյանքուլ, ուտեմ մռութդ: Կգա՞ս էսօր մոտս »: «Հա կյանքս, հեսա մի հատ տաքսի վերցնեմ ու գամ: Ի՞նչ լավ ա չէ, որ վիզայի պրոբլեմ չկա»:

:D:D էդ լրիվ սպանում ա: Մեկ մեկ մասսայական ապատեղակտվական միջոցները ենքան են հրճվում սեփական հաջողությունից, որ իրանց կորցնում են, ու սկսում արդեն ակնհայտ ոչխարություններ դուրս տալ:

Koms
19.09.2008, 08:48
Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարեց իշխանությունների նոր կարգախոսը. “Մեր հարեւանները մեր հակառակորդները չեն եւ մենք պետք է աստիճանաբար մեր հարեւանների հետ հաստատենք բնականոն հարաբերություններ”:Իսկ սա արտաքին քաղաքականության կորդինալ փոփոխություն է նշանակում` ինչ կարծիքի եք?

Տրիբուն
19.09.2008, 12:17

Կոմս ջան, մենք արտաքին քաղաքականություն չենք ունեցել, որ հիմա էլ կորդինալ փոփոխության այն ենթարկենք: Ոնց հոսանքը տանում է, այպես էլ գնում ենք, ու արդեն հոսանքի մեջ, մի երկու հայտարարություն ենք անում, յանիմ գիտենք, թե ուր ենք գնում: Ոչ մի նոր բան այս հայտարարության մեջ չեմ տեսնում, ճիշտ ասած:

Ավելացվել է 1 րոպե անց
Դուք չգիտեմ ոնց, բայց իմ ներվերը էլ չի դիմանում.

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կա­պակ­­ցությամբ, ֆիզիկական կուլտուրայի ¢ սպորտի զարգացման գործում ներդրած նշա­նակալի ավանդի հա­մար Հայաստանի ազգային օլիմպիական կոմի­տեի նախագահ Գագիկ Կոլյայի ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՚Հայրենիքին մատուցած ծառայություն­նե­րի հա­մարՙ 1-ին աստիճանի մեդալով պարգ¢ատրելու մասին:

Koms
19.09.2008, 14:29
մենք արտաքին քաղաքականություն չենք ունեցել, որ հիմա էլ կորդինալ փոփոխության այն ենթարկենք: Ոնց հոսանքը տանում է, այպես էլ գնում ենք,.

Դե 10 տարի է, ինչ հետևյալ կարգախոսն էր. "մենք չունենք սահմաններ, այլ ունենք ճակատներ", իմ ասածը դա էր, իսկ երբ նմանատիպի կորդինալ ու կտրուկ փոփոխություններ են լինում հասարակության հոգեաբնության մեջ` բացասական հետեւանքներն իրենց շատ սպասեցնել չեն տա, հավատացաք եղեք` կտրուկ "բաներ" են փոխվելու...

Տրիբուն
19.09.2008, 14:31

ապեր, վապենամ կտրուկ բաներ փոխվելու ամբողջ աշխարհում

Մտահոգ
19.09.2008, 16:26
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, թե Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպայի ընտրական իշխանությունների Ասոցիացիայի կոնֆերանսում Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ընտրվել է Ասոցիացիայի նախագահ մեկ տարի ժամկետով: Կոնֆերանսի ժամանակ քննարկվել են ընտրությունների անցկացման անվտանգության, դրանցում իրավապահ մարմինների դերի, ընտրական տեղամասերի պաշտպանության, ընտրական փաստաթղթերի պահպանման, ընտրացուցակների ճշգրտության, քվեաթերթիկների ճիշտ հաշվարկի, իրավապհների եւ ընտրական հանձնաժողովների համագործակցության հետ կապված հարցեր: Ով ով, եթե ոչ Գարեգին Ազարյանը, կարող է սպառիչ պատասխաններ տալ նմանատիպ հարցերին:
lragir.am

էս եվրոպացիք լռիվ խևացել են...:angry:angry:angry
Պեսոկին էլ նշանակելու են Նոբելյան մրցանակ շնորհող հանձնաժողովի նախագահ:angry:angry:angry

Artgeo
19.09.2008, 17:55
Էսօր մարտի մեկի վիդեոն նայեցի :( Կան մարդիկ ու չմարդիկ...

Հայկօ
19.09.2008, 18:04
Նաև՝ կան մարդիկ, ու էլ չկան մարդիկ: Առնվազն 10 մարդ... :(

Kuk
19.09.2008, 18:33
Էսօր մարտի մեկի վիդեոն նայեցի :( Կան մարդիկ ու չմարդիկ...

Երկրորդը՞. էն որ կարճ ա տևում, տակից էլ երաժշտություն ա..

Artgeo
19.09.2008, 18:40
Երկրորդը՞. էն որ կարճ ա տևում, տակից էլ երաժշտություն ա..

49 րոպե 10 վարկյան: Էս նորն ա... :(

Kuk
19.09.2008, 18:48
49 րոպե 10 վարկյան: Էս նորն ա... :(

Հա, մի երկու օր առաջ նայեցի.. սադիստության գագաթնակետ.. Նայելուց հետո մտա էս թեմա, մի հատ շատ երկար գրառում արեցի, բայց հետո փոշմանեցի, քոփի արեցի կոմպիս մեջ, էս երկու օրը մի տեղ կդնեմ ակումբում:

Հայկօ
19.09.2008, 20:10
Խնդրում եմ՝ քաշելու հղում տվեք:

Kuk
19.09.2008, 20:14
Խնդրում եմ՝ քաշելու հղում տվեք:

Հայկօ ջան, ես դիսկով եմ նայել, չգիտեմ` որտեղ կա: Համ էլ խորհուրդ չեմ տա նայես. նյարդերդ ափսոսա:

Հայկօ
19.09.2008, 20:18
Kuk Ես էդ ամենը իրականում էլ եմ տեսել... Նյարդեր արդեն 6 ամիս ա՝ չունեմ :(

Kuk
19.09.2008, 20:21
Kuk Ես էդ ամենը իրականում էլ եմ տեսել... Նյարդեր արդեն 6 ամիս ա՝ չունեմ :(

Հայկօ, ես էլ եմ որոշ բաներ իրականում տեսել, բայց էդ նույն բանը նորից տեսնելուց էլի նյարդայնանում եմ: Իսկ էս նոր դիսկի մեջ կադրեր կան, որոնք չէի տեսել: Չեմ ուզում մեկնաբանել, էդ մասին գրել եմ երկարոտ, դեռ մտածում եմ` որտեղ դնել:

Տրիբուն
21.09.2008, 14:13

Ապեր, այ ստեղ էլ դիր

http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=22737

Էս թեման պիտի ակտիվ մնա այնքան ժամանակ, քանի դեռ տմարդիները արժանի պատիժը չեն ստացել

Kuk
21.09.2008, 14:24
Ապեր, այ ստեղ էլ դիր

http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=22737

Էս թեման պիտի ակտիվ մնա այնքան ժամանակ, քանի դեռ տմարդիները արժանի պատիժը չեն ստացել

Տրիբուն ջան, այնտեղ եմ դրել;) Ֆորումում արգելված ա էդ գրառումս տեղադրել;)

Hayk Avetisyan
21.09.2008, 15:48
Մի հարց ունեմ, շատեմ լսել որ ասում են էսինչ երկկրները ճանաչել են էսինչ երկրի անկախությունը բայց տվյալ երկիրը չի համարվում անկախ դա ոնց հասկանանք? հիմա ինչ. պիտի մինչև մոզամբիկ սաղ իրանց համաձայնությունը տան? որ ասեն հա ուրեմն անկախա:

Տրիբուն
21.09.2008, 15:59

Սկզբունքորեն մի ձև կա, եթե ընդունեցին ՄԱԿ, ուրեմն սուվերեն երկիր ես:

Hayk Avetisyan
21.09.2008, 16:04
Սկզբունքորեն մի ձև կա, եթե ընդունեցին ՄԱԿ, ուրեմն սուվերեն երկիր ես:

իսկ եթե խոսքը գնում ա էն երկրների հարաբերությունների մասին որոնք ՄԱԿ ում ոչմի ներկայացուցիչ չունեն, նշանակումա առաջին հարկի հարևանը պիտի գնա 7 րդ հարկի հարևանների հախ ու հաշիվը ինքնուրույն որոշի: Ուրեմն կարա լինի սիրուն աչքեր որի համար պիտի կողմնապահություն անեն կամ ընդհանուր շահեր:

Տրիբուն
21.09.2008, 16:10

եթե ՄԱԿ անդամ չեն, նշանակում է, որ միջազգային հանրությունն, իր ամբողջության մեջ, չի ճանաչում այդ երկրին, որպես երկիր: Հիմա էլ պիտի պարզենք թե ինչ է նշանակում երկիր: Ընկեր, բարդ հարց ա, խորանալ չարժի: Բայց փաստը մնում է փաստ, այսօր ՄԱԿ անվանգության խորհուրդը որոշում է, որ որևէ երկիր պիտի ընդունվի ՄԱԿ, ու գլխավոր անսամբլեան էլ դա հաստատում է: Եթե այսքան բանը տեղի չի ունենում, ուրեմն see you in the hell.

Ջուզեպե Բալզամո
22.09.2008, 21:42
ԱՄՆ Պետդեպը մեղադրել է Հայաստանի կառավարամետ ԶԼՄ-ներին հակասեմիտական տրամադրություններում։

Մասնավորապես, ԱՄՆ պետական դեպարտամենտի «2008 թվականին աշխարհում դավանանքի ազատության» մասին հրապարակված զեկույցում նշվում է. «2008 թվականի մայիսին «Հայոց աշխարհ» և «Գոլոս Արմենիի» կառավարամետ թերթերը հրապարակել են հակասեմիտական և հակամասոնական հարձակումներ պարունակող նյութեր, որոնք ուղղված էին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ ԱՄՆ պաշտոնական անձինք հարպարակայնորեն դատապարտել են այդ հարձակումները, ինչպես նաև կոչ են արել կառավարությանը վերջ տալ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կնոջ /ազգությամբ հրեա/ դեմ ուղղված այդ հարձակումներին, որոնք իրականացվել են նաև Հ1 Հայաստանի հանրային հեռուստաընկերության միջոցով», - ասվում է զեկույցում։

Թերթ.ամ 22.09.08

The_Ar
23.09.2008, 00:44
Իմ սիրելի Հայ ժողովուրդ ջան, մենք պետքա միասնական լինենք և ոչ թե պառակտվաց, որ թուրքը մարտի մեկը ցույց տա իրա ալիքներով, թե ոնց ենք մենք իրար կոտորում, ու ուրախանա!:angry

Մեր ուժը մեր միասնականուտյան մեջ է
Գարեգին Նժդեհ

Մարկիզ
23.09.2008, 00:47

Ներսում էլ թուրքեր կան: Համ էլ իրար չէին կոտորում: Մի քանի տականք «կոտորման» հրաման էին տվել այն ժողովրդին, ով պահանջում էր իր ոտնահարված իրավունքների եւ արժանապատվության վերականգնում…
Չէ՞…

Chuk
23.09.2008, 00:48
Իմ սիրելի Հայ ժողովուրդ ջան, մենք պետքա միասնական լինենք և ոչ թե պառակտվաց, որ թուրքը մարտի մեկը ցույց տա իրա ալիքներով, թե ոնց ենք մենք իրար կոտորում, ու ուրախանա!:angry
Կարևորը ոչ թե էն ա, որ Թուրքիան ցույց չտա, այլ էն, որ մարտի 1-եր չլինեն: Մարտի 1-երին նպաստող երևույթներից մեկը անտարբերությունն է, ինչի մասին թեմայում քննարկվում է: Այսինքն իրականում հենց այդ հարցն էլ քննարկվում է այստեղ:

The_Ar
23.09.2008, 00:50
2 Marquis
Ես քո հետ համաձայն չեմ, իմ կարծիքով ուրիշ բաներ ել եղել, բայց չեմ ուզում խորանալ ետ տեմայով, այլ ուզում եմ որ լինի մի ընդհանուր գաղապար որի շուրջ համախմբվի ամբողջ Հայ ժողովուրդը, oրինակ Ցեղակրոնը!!!

Chuk
23.09.2008, 00:52
Ես քո հետ համաձայն չեմ, իմ կարծիքով ուրիշ բաներ ել եղել, բայց չեմ ուզում խորանալ ետ տեմայով, այլ ուզում եմ որ լինի մի ընդհանուր գաղապար որի շուրջ համախմբվի ամբողջ Հայ ժողովուրդը, որինակ Ցեղակրոնը!!!
Հարգելով քո գաղափարները ես պիտի ասեմ, որ դու չես կարող չընդունել, որ անհնար է բոլորը միավորվեն մի գաղափարախոսության շուրջ, այն էլ ցեղակրոնության: Դա լա՞վ է, թե՞ վատ, ուրիշ խնդիր է, բայց դա ակնհայտ իրողություն է:

The_Ar
23.09.2008, 00:53

Ինձ մի հատ լիդեր ասա որ Նժդեհից հետո եղել է!

Մարկիզ
23.09.2008, 00:56
2 Marquis
Ես քո հետ համաձայն չեմ, իմ կարծիքով ուրիշ բաներ ել եղել, բայց չեմ ուզում խորանալ ետ տեմայով, այլ ուզում եմ որ լինի մի ընդհանուր գաղապար որի շուրջ համախմբվի ամբողջ Հայ ժողովուրդը, որինակ Ցեղակրոնը!!!
Դա այն չէ, ինչի շուրջ պետք է համախմբվի մեր ժողովուրդը՝ նորմալ երկիր կերտելու համար:
Բայց արդեն թեմայից շեղվում ենք: Եթե ուզում ես չհամաձայնվել իմ կարծիքի հետ եւ ունես քո արգումենտները, ցեղակրոնի ու նժդեհական գաղափարների հետ կապված, ապա կարող ես քո կարծիքը գրել համապատասխան թեմայում: Այդպիսին կարծում եմ կլինի բացված: Ես էլ քեզ կփորձեմ քո հետ բանավիճել եւ ապացուցել, որ նշածդ հնարավոր ուղին մեր համար լավագույնը չէ…

The_Ar
23.09.2008, 00:58

Հարց չկա ախպեր ջան!

Chuk
23.09.2008, 00:59
Ինձ մի հատ լիդեր ասա որ Նժդեհից հետո եղել է!

Եթե ես հիմա անգամ անուն տամ, դու չես ընդունի այն:
Ի դեպ Նժդեհը պապիս քավորն է, պապիս հերն էլ իրա ամենահավատարիմ մարդկանցից մեկն է եղել: Լրիվ լուրջ: Բայց նույնիսկ սա ինձ չի թույլատրում «աստվածացնել» Նժդեհին: Նժդեհը ունի թե՛ իր արժանիքները, թե՛ թերությունները: ԱՍել է թե խելոք մտքեր, թե հիմարություններ: Երբեմն էլ իր ասածներն իր նախորդ ասածներին հակասել են: Եվ նա բացարձակ լիդեր չի եղել, շատերը նրան չեն ընդունել: Բայց ես լիդերներից չէի խոսում, ես խոսում է գաղափարախոսությունից:

Այսօր նույնիսկ Նժդեհի գաղափարախոսությունն ընդունած կուսակցությունը այդ գաղափարախոսության կրողը չի: Ցեղակրոնությունը, իսկակական ցեղակրոնությունը գրեթե բացակայող երևույթ է: Լավագույն դեպքում՝ գեղեցիկ խոսք: Շատ քչերն են, որ ունեն, իսկապես ունեն այդ համոզմունքները:

Իսկ մեզ պետք է համախմբվել գաղափարների, ոչ թե գաղափարախոսությունների շուրջ, առաջնորդվել հայրենիքի, երկրի, քաղաքացիների շահերով, ունենալ հստակ քաղաքացիական գիտակցություն, հասնել սահմանադրական կարգի գործելուն:

The_Ar
23.09.2008, 01:05

Ես իրեն չեմ աստվացացնում ուղղակի իրա գրացների մեջ բացի ցիշտ բենրից ուրիշ բան չեմ տեսել.

Chuk
23.09.2008, 01:11
Ես իրեն չեմ աստվացացնում ուղղակի իրա գրացների մեջ բացի ցիշտ բենրից ուրիշ բան չեմ տեսել.

Ես աստվածացնելը չակերտների մեջ էի գրել, իմաստը հենց դա էր: Որովհետև անհնար է, որ ցանկացած մտածող սխալներ չունենա:

Բայց մենք շեղվեցինք, թեման անտարբերների մասին է: Ինչ-որ գաղափարի շուրջ միանալու հրամայականներից մեկն էլ այն է, որ կարողանանք կոտրել այդ անտարբերության պատնեշը: Երկրի քաղաքացին պիտի մտահոգ լինի իր երկրի ճակատագրով՝ անկախ իր քաղաքական կամ այլ հայացքներից, իր կրած գաղափարախոսությունից:

The_Ar
23.09.2008, 01:14

Ուզում ես պոխել աշխարհը՞ Սկսիր քեզանից
Կոնֆուցի
;)

Chuk
23.09.2008, 01:16
Ուզում ես պոխել աշխարհը՞ Սկսիր քեզանից
Կոնֆուցի
;)

Պատկերացրու որ դա իմ և շատ ուրիշների, այդ թվում այս ակումբից շատերի մոտ բավական հաջող ստացվում է :)

Վիշապ
23.09.2008, 21:14
Գեվորգ Ալթունյան… էս տղան վերջերս կաշվից դուրս է գալիս իշխանությունների բլթցած տուֆտաբանությունները կամ էլ քաղաքական տուֆտա քայլերը արդարացնելու համար, իսկ դա անում է ընդհամենը նրանով, որ հեքիաթ է պատմում երևակայական ինչ–որ մարդկաց մասին (ոչ մի հղում չի անում, ոչ մեկի անունը չի տալիս), որոնք Բարոն Սերժ Սարգսյանի խոսքերն են աղավաղում, հրճվում են որ մեր երկրի նկատմամբ ասենք ԱՄՆ–ն տնտեսական պատժամիչոցներ կարող է կիրառել ու սենց լիքը բլա–բլա–բլաներ… Ջղայնացա… Լավ կլինի որ Բարոն Նախագահը մի քիչ սահմանափակի իր խոսքը լրագրողների առաջ, որպեսզի ամեն մի ավելորդ քաղաքական կամ դիվանագիտական մտքից զուրկ երկիմաստ նախադասությունից չկառչեն ադրբեջանցի լրագրողները, ծաղկաքաղ չանեն, որից էլ ընդդիմադիր մի որևէ թերթ չչարախնդա ու Գեվորգ Ալթունյանն էլ հեռուստաեթերից մի ողջ ժողովրդի գլուխ չհարթուկի ու միտքը ավելորդ չծանրաբեռնի իր տարբեր տափակ համեմատություններով ու երևակայական մարդկանց մեղադրելով։:angry

dvgray
24.09.2008, 02:56

Վիշապ ջան: Շատ մի զարմացի: Արմենիաի շկոլան ա: էնքան են խորը մտնում էն անտեր տեղը, որ իրանք էլ իրանց հոտից զզվում են :D

Տրիբուն
24.09.2008, 08:53
Վիշապ ջան: Շատ մի զարմացի: Արմենիաի շկոլան ա: էնքան են խորը մտնում էն անտեր տեղը, որ իրանք էլ իրանց հոտից զզվում են :D
Բայց Ալթունյանը հատուկ դեպք ա: Ինքնասիրահարված, ամեն ինչ իմացող, ամեն ինչից հասկացող, ուզածդ բանը վերլուծող, ու տուֆտող-տուֆտող-տուֆտող: Նկատե՞լ եք, թե հայացքի ինչ լրջությամբ է թարթում աչքերը: Ամեն թարթելը քննարկվող երևույթի խորքային վերլուծության նոր իմպուլս է հաղորդում:

Artgeo
24.09.2008, 08:55

Կրեմլական Չուկչայի պլագիատա ;) Էն, որ Օդնակո :D

Տրիբուն
24.09.2008, 09:09
Կրեմլական Չուկչայի պլագիատա ;) Էն, որ Օդնակո :D
ապեր Օդնակոյի չհաջողված պարոդիայա

dvgray
24.09.2008, 15:19
Բայց Ալթունյանը հատուկ դեպք ա: Ինքնասիրահարված, ամեն ինչ իմացող, ամեն ինչից հասկացող, ուզածդ բանը վերլուծող, ու տուֆտող-տուֆտող-տուֆտող: Նկատե՞լ եք, թե հայացքի ինչ լրջությամբ է թարթում աչքերը: Ամեն թարթելը քննարկվող երևույթի խորքային վերլուծության նոր իմպուլս է հաղորդում:
:D ռսների մոտ իրա ավագ ձյաձան ա: Լեոնտև են չէ՞ իրան ասում: նույն ոճն ա: "Տելեվիզոռով" երկար նայել ա իրան, ու ոնց որ թե մի բան դրանից դուրս ա եկել :D

Koms
24.09.2008, 15:32
Հարգելով քո գաղափարները ես պիտի ասեմ, որ դու չես կարող չընդունել, որ անհնար է բոլորը միավորվեն մի գաղափարախոսության շուրջ, այն էլ ցեղակրոնության:
Իրոք այդպես էլ կա: Ինչ որ մի գործչի "գերաստվածացումը" /դիցուկ` Նժդեհի/` դա գերազանց փորձարկված մոդել է "խորհրդային" կուսակցական խոհանոցից: Ընդամենը` այդքանը:

Տրիբուն
24.09.2008, 15:39
Իրոք այդպես էլ կա: Ինչ որ մի գործչի "գերաստվածացումը" /դիցուկ` Նժդեհի/` դա գերազանց փորձարկված մոդել է "խորհրդային" կուսակցական խոհանոցից: Ընդամենը` այդքանը:
ինչու չէ նաև իտալացի ու գերմանացի նացիստների օրինակով
տարբեր այաթոլանների ու կադաֆիների ու սադամենրի մասին էլ չխոսենք..

Վիշապ
24.09.2008, 17:45
Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգությանը: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն մնալու Ադրբեջանի կազմում: Եթե մի օր հրաշք պատահի եւ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, շատ կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա:
Սա մեր Բարոն Նախագահի պատասխանից մի հատված BBC-ի թղթակցի հարցին։
Թվում է թե մեր հարգարժանը Ալիևին պարզապես ձեռ է առնում… մյուս կողմից էլ այս ցնդաբանությունը թե ադրբեջանցի, թե հայ լրագրողների մոտ տարբեր տեսակի ճաշեր եփելու հումք է դարձել։ Հիմա բա արժե՞ր առանց դիվանագիտական մտքի անկապ նախադասություններ կրակել ու անիմաստ բազարի թեմա սարքել։ Բա որ Ալիևն էլ կրակի, թե ինքը պատրաստ է ներդրումներ կատարել, թող հայերը զորքը սահմանից հեռացնեն ու սահմանը բացեն, որ ներդրումներով բեռնված մեքենաները կարողանան իրենց ներդրումները հասցնել Ղարաբաղի ժողովրդին… էս մարդը իր ոճը չի կարող փոխել, մոտավորապես նույն պատկերն էլ տարվա սկզբին էր, մարդկաց նիզաշտո ծեծում ու բանտ էին նստացնում ու առաջարկում էին հանդուրժող լինել :D
Թուուուուու՜…

Հ.Գ. Ահա խնդրեմ, ադրբեջանցիներն էլ լուրջ են ընդունել:fool
Ильхам Шабан: «Для армянского населения «Нагорного Карабаха» самым выгодным было бы участие в азербайджанских госпроектах по восстановлению разрушенной инфраструктуры на оккупированных территориях Азербайджана» (http://www.day.az/news/politics/131406.html)

dvgray
25.09.2008, 05:05
ըստ ինձ լավ վերլուծություն է

Շատ թաքնված ընդդիմություն

Երբ պաշտոնյան հրաժարական է տալիս («վերեւների» հրամանով, կամավոր, թե՝ ճնշման տակ), շատ բնական է, որ մարդկանց մոտ կարեկցանքի զգացում է առաջանում: Այդպես է, մասնավորապես, նախկին խորհրդային պետություններում, որտեղ «նաչալնիկ» լինելը նշանակում է տիրապետել բազմաթիվ օրինական եւ անօրինական բարիքների: Ուստիեւ կարեկից ժողովուրդը մտածում է՝ «բա ինչպես է այդ խեղճ մարդը ոտքով (առանց «պադավատի») քայլելու փողոցներով, ինչպես է անձամբ խանութներ մտնելու» եւ այլն: Անկախ նրանից, այդ «մտավախությունները» ճիշտ են, թե՝ սխալ, դա նորմալ մարդկային վերաբերմունք է: Բայց այստեղ էլ, երեւի, չարժե չափազանցությունների մեջ ընկնել՝ ենթադրելով, որ պաշտոնը թողնելու հաջորդ իսկ օրը մարդու մեջքին սպիտակ փետուրներով թեւեր են աճում:

Նման մոտեցումը պետք է էլ ավելի վերապահ լինի, երբ զուտ կենցաղայինից այդ վերաբերմունքը տեղափոխվում է քաղաքական ոլորտ: Այստեղ հնարավոր չէ խուսափել նախկին պաշտոնյայի արածներն ու չարածները գնահատելուց: Եվ երբ ընդդիմությունը (որն, ի դեպ, ինքն է մեծ մասամբ բաղկացած «նախկիններից») իր թիմակիցն է համարում այս կամ այն պատճառով պաշտոններից հեռացածներին, սկսում ես կասկածել, թե ո՞ր սկզբունքի հիման վրա է այդ թիմը ձեւավորվել: Չէ՞ որ Գագիկ Ջհանգիրյանը, Պարգեւ Օհանյանը, գեներալ Մանվելը տարիներ շարունակ իշխանության հետ որեւէ «անհաղթահարելի տարաձայնություն» չեն ունեցել եւ ավելին՝ հավատարմորեն ծառայում էին այն համակարգին, որի դեմ ընդդիմությունը անողոք պայքար է հռչակել: Ենթադրենք, նրանք գիտակցել են իրենց մեղքերը, բայց այդ ապաշխարանքը, հավանաբար, պետք է լինի հրապարակային: Սակայն դրա ակնարկն անգամ չկա:

Հենց այդ պատճառով էլ չեմ հավատում այն պնդումներին, որ վերջերս հրաժարական տված Տիգրան Թորոսյանը կամ Հովհաննես Մանուկյանը իշխանական համակարգում մի տեսակ ներքին, թաքնված ընդդիմություն էին: Միգուցե այնքան թաքնված էին, որ դա ոչ մեկի համար տեսանելի չէր: Հիմա եթե Լիսկային վերջապես հանեն աշխատանքից, եւ նա, այդ հանգամանքից սրտնեղելով, համալրի արմատական ընդդիմության շարքերը, վերջինիս ներկայացուցիչները կպնդե՞ն, որ Սյունիքի նախկին մարզպետը մեծ ժողովրդավար էր եւ անկաշառության մարմնավորում, եւ, իհարկե, նման բյուրեղապակյա մարդիկ չեն կարող աշխատել ավազակապետական ռեժիմի համակարգում: Լիսկան էլ կբարձրանա Մատենադարանի ամբիոն եւ կբացատրի, թե որքան վատ է եւ անբարոյական մարդկանց սպանելը, ծեծելը, բռնաբարելը, սեփականությունից զրկելը:

Կամ եթե Վարդանիկը ինչ-որ հրաշքով կրկին չդառնա Գյումրիի քաղաքապետ, ընդդիմությունը նշելո՞ւ է նրա աստվածավախությունը, ինչպես նաեւ այն, որ նա զուսպ եւ բարեկիրթ զավակ է դաստիարակել: Իսկ եթե Ալրաղացի Լյովը այլեւս պատգամավոր չլինի, կասե՞ն, որ անմակարդակ եւ քրեածին խորհրդարանում այլեւս տեղ չկա նման բարձր ինտելեկտուալների համար, փոխարենը Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ամբիոնը գրկաբաց սպասում է նրան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

http://new.aravot.am/am/articles/politics/0/view/all

Ես էլ մոտավորապես նույնն էի ասում այս վերջերս
;)

Վիշապ
25.09.2008, 09:24
ըստ ինձ լավ վերլուծություն է

Ես էլ մոտավորապես նույնն էի ասում այս վերջերս
;)

Դիվի, ես ինչ որ չեմ լսել թե ընդդիմությունը իր թիմակիցն է համարում պաշտոնից հեռացածներին, ու մասնավորապես Տիգրան Թորոսյանին ու Հովհաննես Մանուկյանին իր թիմակիցն է համարում… Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, կամ գեներալ Մանվելին, ապա վերջիններս պարզապես գործիք են, ոչ Գագիկ Ջհանգիրյանը և ոչ էլ Մանվելը երևելի քաղաքական հայացների տեր մարդիկ չեն, մեկը պարզապես դատական համակարգի վրա ազդելու լծակ էր, մյուսը՝ ուժային… այնպես որ այս «լավ» վերլուծությունը ջուր է պղտորում ուրիշ ոչինչ։

dvgray
25.09.2008, 15:16
Դիվի, ես ինչ որ չեմ լսել թե ընդդիմությունը իր թիմակիցն է համարում պաշտոնից հեռացածներին, ու մասնավորապես Տիգրան Թորոսյանին ու Հովհաննես Մանուկյանին իր թիմակիցն է համարում…
Խոսքը դնում է ոչ թե կայացած փաստի, այլ հնարավոր ելքերից մելի մասին:

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, կամ գեներալ Մանվելին, ապա վերջիններս պարզապես գործիք են, ոչ Գագիկ Ջհանգիրյանը և ոչ էլ Մանվելը երևելի քաղաքական հայացների տեր մարդիկ չեն, մեկը պարզապես դատական համակարգի վրա ազդելու լծակ էր, մյուսը՝ ուժային… այնպես որ այս «լավ» վերլուծությունը ջուր է պղտորում ուրիշ ոչինչ։
Գործի՞ք… դու համոզված ես՞ որ իրենք են հենց գործիքը :) արժե այս մասին լավ մտածել…
Ժամանակին սենց լիքը "գործիքներ" կային, որ հետո իրենք "գործիքավորեցին" այդպես մտածողներին:

Մանվելը վաղուց շատ մոտ է պաշպանության նախարարի աթոռին, Ջահանգիրյանը Գլխավոր Դատախազի: Քեզ թվում է իրենք այդքան ապու՞շ են /որ քաղ. հայացքներ չունեն, դա դու ինքտ ես ասում/ որ մտան մեյդան :) ու մեկը հիմա բանտում է:
Նույնը Սուքիասյանը: Անհամատեղելի մի բան է չէ՞ Սուքիասյան/Ծառուկյան, Նեմեց, Պեսոկ … և այլն / ու քաղաքական կայուն հայացքները :D:

Հոդվածը ընդամենը ոչ հիմիկվա իշխանություն , ոչ հիմիկվա ընդիմություն ներկայացնող մարդու կարծիք է, ու ես նրա հետ համակարծիք եմ:

Վիշապ
25.09.2008, 17:29
Խոսքը դնում է ոչ թե կայացած փաստի, այլ հնարավոր ելքերից մելի մասին:

Դիվի, եթե երևակայություններս սրենք, ապա լիքը հնարավոր ու անցանկալի ելքեր կմոգոնենք, դեմագոգիայի աստիճանին մուննաթ;)

Գործի՞ք… դու համոզված ես՞ որ իրենք են հենց գործիքը :) արժե այս մասին լավ մտածել…
Ժամանակին սենց լիքը "գործիքներ" կային, որ հետո իրենք "գործիքավորեցին" այդպես մտածողներին:

Մանվելը վաղուց շատ մոտ է պաշպանության նախարարի աթոռին, Ջահանգիրյանը Գլխավոր Դատախազի: Քեզ թվում է իրենք այդքան ապու՞շ են /որ քաղ. հայացքներ չունեն, դա դու ինքտ ես ասում/ որ մտան մեյդան :) ու մեկը հիմա բանտում է:
Նույնը Սուքիասյանը: Անհամատեղելի մի բան է չէ՞ Սուքիասյան/Ծառուկյան, Նեմեց, Պեսոկ … և այլն / ու քաղաքական կայուն հայացքները :D:

Հոդվածը ընդամենը ոչ հիմիկվա իշխանություն , ոչ հիմիկվա ընդիմություն ներկայացնող մարդու կարծիք է, ու ես նրա հետ համակարծիք եմ:
Այս «լավ» վերլուծությունը ամենապրիմիտիվ ձևով կարելի է կարճ գրել այսպես՝ ով էլ լինի՝ թալանելու է, ով էլ գա՝ մեկ է, մի խոսքով ունայնություն ամենեցուն։
Իմ կարծիքով Սուքիայանը բենզին–պեսոկի հետ տարբեր մակարդակներ են, Ջհանգիրյանը Աղվանի հետ նույնպես։
Իսկ թե այս կարծիքը արտահայտում է ոչ հիմիկվա իշխանություն , ոչ էլ հիմիկվա ընդիմություն ներկայացնող մարդը, ապա դա ոչ անհրաժեշտ և ոչ էլ բավարար հիմք է այդ մարդու կարծիքը դրական գնահատելու համար։ Արամ Աբրահամյանի սույն մտքերը ես համարում եմ էմոցիոնալ և քաղաքական հարթությունից դուրս մտքեր։ Մասնավորապես՝

Հենց այդ պատճառով էլ չեմ հավատում այն պնդումներին, որ վերջերս հրաժարական տված Տիգրան Թորոսյանը կամ Հովհաննես Մանուկյանը իշխանական համակարգում մի տեսակ ներքին, թաքնված ընդդիմություն էին:
Եթե դու այսպիսի պնդումներ ես լսել, ապա հղում արա։ Աբսուրդ բազառներ են։

dvgray
26.09.2008, 02:37
Դիվի, եթե երևակայություններս սրենք, ապա լիքը հնարավոր ու անցանկալի ելքեր կմոգոնենք, դեմագոգիայի աստիճանին մուննաթ;)

Հետո՞: Իսկ ի՞նչը երևակայությունը սրելու արդյունք չէ՞: Փաստև ես ուզում, ապա ու՞մ մոտ ես ուզում այդ փաստերը տեսնել:

Այս «լավ» վերլուծությունը ամենապրիմիտիվ ձևով կարելի է կարճ գրել այսպես՝ ով էլ լինի՝ թալանելու է, ով էլ գա՝ մեկ է, մի խոսքով ունայնություն ամենեցուն։

Իզուր ես այդպես կարծում, որ այս կարծիքը "ունայնութուն ունյանությացի" քարոզ է: Քո գրածներում Արամ Աբրահամյանի դեմ ուղղված անձնական հարցեր եմ տեսնում տողատակերում… Սա էլ իմ կարծիքն է :)

Իմ կարծիքով Սուքիայանը բենզին–պեսոկի հետ տարբեր մակարդակներ են, Ջհանգիրյանը Աղվանի հետ նույնպես։

Շատ ուշադիր կծանոթանամ քո տեսակետին, թե որն է այդ տարբերությունը…
Միայն ասեմ, որ սկսի մի քիչ վաղ անցյալից, երբ օրինակ Սուքիասյանը ու Ապերը տռանվի գծեորով բաժանեցին Ռասիայի տարածքները :D
Իսկ Աղվանը Ջհանգիրյանից՞ ինչով է տարբերվում: Միգուցե, որ մի քանի միլիոն պակա՞ս է գռփել կալանավորներից, քանի որ այս մի քանի ամիսը հարկադիր "արձակուրդի" մեջ է ;)

Իսկ թե այս կարծիքը արտահայտում է ոչ հիմիկվա իշխանություն , ոչ էլ հիմիկվա ընդիմություն ներկայացնող մարդը, ապա դա ոչ անհրաժեշտ և ոչ էլ բավարար հիմք է այդ մարդու կարծիքը դրական գնահատելու համար։ Արամ Աբրահամյանի սույն մտքերը ես համարում եմ էմոցիոնալ և քաղաքական հարթությունից դուրս մտքեր։ Մասնավորապես՝
Եթե դու այսպիսի պնդումներ ես լսել, ապա հղում արա։ Աբսուրդ բազառներ են։
Այ էս մասը ամենահետաքրքիրն է: Այսինքն քո կարծիքով Արամը քաղաքական վերլուծություններ չի անում, այլ բազառների մեջ է:
Իսկ ո՞վ է անում այդ "քաղաքական վերլուծությունը" :) :Ե՞ս, դու. Չուկը, Տրիբուն՞ը, Կենտրոնի հաղորդավվար Պետրոս՞ը, Հայլու՞րը, Լևո՞նը, Սերժը… ո՞վ:
Ու շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ "քաղաքականության" մասին է անում վերլուծություն այդ անողը: Հայկական միջավայրում միթէ գոյութուն ունի "քաղաքականություն", բացի փողոցային ու պրիմիտիվ Բազառից: Եթե կա, շատ երախտապարտ կլինեմ, թե ասես որտեղ է այդ "քաղաքական" միջավայրը և "քաղաքական" կուսակցությունն ու պետական "քաղաքական" ապառատը:

Chuk
26.09.2008, 02:51
ըստ ինձ լավ վերլուծություն է

Ես էլ մոտավորապես նույնն էի ասում այս վերջերս
;)
Արամ Աբրահամյանի թերևս ամենից թույլ վերլուծություններից է:
Ընդամենը 2 տեղ իրականություն խեղաթյուրում անելով, Աբրահամյանը տեսակետը առաջ է բրդում:

1. Ջհանգիրյանն ու Օհանյանը, անկախ իրենց կենսագրության նախորդ դրվագներից, հստակ դուրս են եկել այն նույն պայքարին, որը տանում է ընդդիմությունը, այն դեպքում, երբ այլ տարբերակ ունեին, մնալ իշխանիկների հետ ու շարունակել փող գռփել: Ցավոք արդարադատության համակարգում այսօր պարզապես չկա ազնիվ մարդ, մեկը մյուսին արժանի են: Այս երկուսն առանձնացել են իրենց համարձակությամբ ու իրենց բարեկեցությունը «զոհաբերելով»:

2. Տիգրան Թորոսյանի մասին ոչ մեկը չի ասել, որ նա թաքնված ընդդիմություն է, ի տարբերություն նախորդների նրան քցել են իր թիմակիցները ու ընդդիմությունն էլ նրան իր շարքերը ընդունելու հարցում խիստ ժլատ մոտեցում է ցույց տալիս ;)

Չեմ խոսում Մանուկյանի ու Գրիգորյանի մասին, քանի-որ վստահ որևէ պնդում չեմ կարող անել, իմ համար հարցական են:

Բայց մի բան ակնհայտ է, Աբրահամյանն իր խմբագրականում ցանկալին (իր հոդվածի հաջողված լինելու համար) ներկայացրել է կատարվածի տեղ:

Վիշապ
26.09.2008, 09:18
Հետո՞: Իսկ ի՞նչը երևակայությունը սրելու արդյունք չէ՞: Փաստև ես ուզում, ապա ու՞մ մոտ ես ուզում այդ փաստերը տեսնել:

Իզուր ես այդպես կարծում, որ այս կարծիքը "ունայնութուն ունյանությացի" քարոզ է: Քո գրածներում Արամ Աբրահամյանի դեմ ուղղված անձնական հարցեր եմ տեսնում տողատակերում… Սա էլ իմ կարծիքն է :)

Շատ ուշադիր կծանոթանամ քո տեսակետին, թե որն է այդ տարբերությունը…
Միայն ասեմ, որ սկսի մի քիչ վաղ անցյալից, երբ օրինակ Սուքիասյանը ու Ապերը տռանվի գծեորով բաժանեցին Ռասիայի տարածքները :D
Իսկ Աղվանը Ջհանգիրյանից՞ ինչով է տարբերվում: Միգուցե, որ մի քանի միլիոն պակա՞ս է գռփել կալանավորներից, քանի որ այս մի քանի ամիսը հարկադիր "արձակուրդի" մեջ է ;)

Այ էս մասը ամենահետաքրքիրն է: Այսինքն քո կարծիքով Արամը քաղաքական վերլուծություններ չի անում, այլ բազառների մեջ է:
Իսկ ո՞վ է անում այդ "քաղաքական վերլուծությունը" :) :Ե՞ս, դու. Չուկը, Տրիբուն՞ը, Կենտրոնի հաղորդավվար Պետրոս՞ը, Հայլու՞րը, Լևո՞նը, Սերժը… ո՞վ:
Ու շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ "քաղաքականության" մասին է անում վերլուծություն այդ անողը: Հայկական միջավայրում միթէ գոյութուն ունի "քաղաքականություն", բացի փողոցային ու պրիմիտիվ Բազառից: Եթե կա, շատ երախտապարտ կլինեմ, թե ասես որտեղ է այդ "քաղաքական" միջավայրը և "քաղաքական" կուսակցությունն ու պետական "քաղաքական" ապառատը:

Դիվ կարճ կապեմ… հոդվածի մեջ կեղծիքներ կան, Չուկը նշել է, դա արդեն բավարար է որ այդ վերլուծությունը գրողի ծոցն ուղարկես, ում կողմից էլ որ արվի։ Արամ Աբրահամյանին անձամբ ծանոթ չեմ որ նրա նկատմամբ անձնական հարցեր ունենամ։ Ինչ վերաբերում է գայլաձկների տարբերությանը, ապա չինովնիկ, որը կապրի հանուն 800 կամ 1000 դոլար աշխատավարձի, այդ փողով հիմա մի ամիս միայն կերակրվել չես կարող… մակերեսային եթե դատենք, ապա բոլորն էլ մեկ են, բայց իրականում ահռելի տարբերություն կարող է լինել, թեկուզ հենց գռփելու եղանակների ու մեթոդների մեջ։

Kuk
27.09.2008, 12:45
Մի բան էլ կա, որ եթե Գագոն ՀՀԿ-ից է, ուրեմն արդեն նրան պետք չէ ընտրել;):

Մի րոպե, ապեր, Զուրաբյանն էլ ՀՀՇ-ից ա, իրան վափշե չարժի ընտրել. մոռացել ե՞Ս. մութ ու ցուրտ տարիներ, ոչ մեկ ձրի չէր տանում զինվորիդ տեսնեիր, լույս չկար, որ վերվարածներ նայեիր, և այս ամենը մի կողմ` ամենակարևորը` մեր ընտրյալ վազգենին չթողին 96-ին նստի բաղձալի աթոռին, ախ ես դրանց:

Ուրվական
27.09.2008, 12:46

Ես Զուրաբյանի մասին տենց չասեցի, դու ես ավելացնում:

Elmo
27.09.2008, 12:50
ամենակարևորը` մեր ընտրյալ վազգենին չթողին 96-ին նստի բաղձալի աթոռին, ախ ես դրանց:

Դրա մասին 2 կարծիք ունեմ:

Կարծիք 1
Վազգենը թույլիկ չլիներ ամեն ինչ էլ կաներ: Մտավ մի հատ գոռացին վրեն գնաց իրա տուն հանգստանալու:

Կարծիք 2
Լևոնն էլ ձիգ էր, ինքն էլ 2008 -ի ընտրյալ ա, էլի չկարաց բազմի բարձրյալի գահին: Որովհետև իրան չէին նշանակել: Իրան էլ ուրիշ բան ասին, բայց ասին միանգամից տուն չգնաս հանգստանալու:

քաղաքացի
27.09.2008, 12:52

քուանշ:

Նման «ստեղծագործություններն» են մեր ազգին կործանում:

Elmo
27.09.2008, 12:53
Էլմո ջան, մի հատ ասա տենամ վազգենին ով ասեց, որ գնաց տուն, մեկ էլ Լևոնին ով ասեց, որ միքիչ ոտդ կախ գցի, նոր գնա տուն:

Դրսից, Ռուսները: Իրանք են ես անտեր երկրի տերը: Ոնց ուզում են տենց էլ անում են:

քաղաքացի
27.09.2008, 12:54
Էլմո ջան, մի հատ ասա տենամ վազգենին ով ասեց, որ գնաց տուն, մեկ էլ Լևոնին ով ասեց, որ միքիչ ոտդ կախ գցի, նոր գնա տուն:

Դե եթե նույն հեքիաթից են, երևի ռուսաստանի պրեզիդենտը:

Չէ՞ Elmo :think

Elmo
27.09.2008, 12:55
քուանշ:

Նման «ստեղծագործություններն» են մեր ազգին կործանում:

Դե դու մտածի, որ ձայնդ վավեր ա, ու գնա ընտրի, իսկ ես գիտեմ, իմ ձայնը անվավեր ա ես երկրում:

Ավելացվել է 4 րոպե անց

Դե եթե նույն հեքիաթից են, երևի ռուսաստանի պրեզիդենտը:

Չէ՞ Elmo :think

Տաջիկներն են: Ի՞նչ տարբերություն: փաստը մնում ա փաստ, որ դու արդեն 15 տարուց ավել ա քո երկրում ստրուկ ես: Իսկ երկիրդ ուրիշ երկրի ռազմական բազան ա: Ամբողջ կոմունիկացիաները , ստրատեգիական նշանակության օբիեկտները Ռուսները առել են: Սաղ փողերդ իրանց ես տալիս: Ու քեզ թվում ա, որ մի օր ձեռքդ սեղանին ես խփելու ու քո նախագահին ըտնրե՞ս: Չես ընտրելու: Հենա Սահակաշվիլին ԱՄՆ-ի օգնությամբ եկավ, ու ռուսի դրածոին հանեց ինքը նստեց տեղը: Ձեռքը սեղանին խփելն ու երկրի կեսը կորցնելը մեկ եղավ:

Kuk
27.09.2008, 13:03
Դրսից, Ռուսները: Իրանք են ես անտեր երկրի տերը: Ոնց ուզում են տենց էլ անում են:

Լավ էլի, բռատ, չեմ սիրում սենց համընդհանուր հեքիաթներից խոսալ. գոնե ասեիր ինչ որ մութ ուժեր բան, ավելի կոնկրետ կլիներ, բայց որ ասում ես ռուսը Լևոնին ասում ա միքիչ մրուր տուր, հետո գնա տուն մի հինգ տարի էլ սպասի, կասեմ ինչ անես, էդ իմ համար անհետաքրքիր անեկդոտ ա, ախպերս:

քաղաքացի
27.09.2008, 13:04
Դե դու մտածի, որ ձայնդ վավեր ա, ու գնա ընտրի, իսկ ես գիտեմ, իմ ձայնը անվավեր ա ես երկրում:

Ավելացվել է 4 րոպե անց

Տաջիկներն են: Ի՞նչ տարբերություն: փաստը մնում ա փաստ, որ դու արդեն 15 տարուց ավել ա քո երկրում ստրուկ ես: Իսկ երկիրդ ուրիշ երկրի ռազմական բազան ա: Ամբողջ կոմունիկացիաները , ստրատեգիական նշանակության օբիեկտները Ռուսները առել են: Սաղ փողերդ իրանց ես տալիս: Ու քեզ թվում ա, որ մի օր ձեռքդ սեղանին ես խփելու ու քո նախագահին ըտնրե՞ս: Չես ընտրելու: Հենա Սահակաշվիլին ԱՄՆ-ի օգնությամբ եկավ, ու ռուսի դրածոին հանեց ինքը նստեց տեղը: Ձեռքը սեղանին խփելն ու երկրի կեսը կորցնելը մեկ եղավ:

Ողբամ քեզ օ՜ իմ հայրենակից: Էս ի՞նչ օրի ես հասել:

Ի գիտություն: Եթե «իմ երկրի» մասին ես խոսում, ապա միակ «երկիրն» ա, որ երբեք իր տրորող ոտքը Ռուսաստանի վրայից չի հանել:

Իսկ եթե ռուսապաշտ ես, ինչո՞ւ ես կոռուպտացված Հայասատանում ապրում, էն էլ անհույս: Բա գնա: Չգիտե՞ս որ հայերի համար Ռուսաստանում բոլոր դռները բաց են: Բայց որ ոտքդ մտաց էնտեղ, փոշմանել չկա, լավ իմացի:

Elmo
27.09.2008, 13:11
Իսկ եթե ռուսապաշտ ես, ինչո՞ւ ես կոռուպտացված Հայասատանում ապրում, էն էլ անհույս: Բա գնա: Չգիտե՞ս որ հայերի համար Ռուսաստանում բոլոր դռները բաց են: Բայց որ ոտքդ մտաց էնտեղ, փոշմանել չկա, լավ իմացի:

Ինչի՞ց վերցրիր որ ռուսապաշտ եմ: Կարծիք ունեմ արտահայտում եմ:

Ավելացվել է 1 րոպե անց

Լավ էլի, բռատ, չեմ սիրում սենց համընդհանուր հեքիաթներից խոսալ. գոնե ասեիր ինչ որ մութ ուժեր բան, ավելի կոնկրետ կլիներ, բայց որ ասում ես ռուսը Լևոնին ասում ա միքիչ մրուր տուր, հետո գնա տուն մի հինգ տարի էլ սպասի, կասեմ ինչ անես, էդ իմ համար անհետաքրքիր անեկդոտ ա, ախպերս:

Թող պատճառներում սխալվեմ, բայց մի բան համոզված եմ ասում: Հայաստանում մարդու իրավունքներ, ազատ ընտրություն Չկա:

Պանդուխտ
27.09.2008, 18:22
Ադրբեջան եւ Իսրայէլ բազմամիլիոն դոլարի արժողութեամբ զէնքի վաճառքի համաձայնութիւն կնքեցին:

Լ.յ.ո.վ.
27.09.2008, 21:36
Ադրբեջան եւ Իսրայէլ բազմամիլիոն դոլարի արժողութեամբ զէնքի վաճառքի համաձայնութիւն կնքեցին:

Կարա՞ ս link տաս` կարդանք: :)

Պանդուխտ
27.09.2008, 21:57
Կարա՞ ս link տաս` կարդանք: :)
Չէ', առ այժմ:
«Ազդակ» օրաթերթ 24 - 9 - 2008
Մէջբերում

Իսրայէլեան հաարեց օրաթերթը կը հաղորդէ, որ Ադրբեջան եւ Իսրայէլ հարիւրաւոր միլիոն դոլարի արժողութեամբ զէնքի վաճառքի համաձայնութիւն մը կնքած են: Ըստ Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան եւ Ադրբեջանի կառավարութեան միջեւ կնքուած համաձայնութեան, Իսրայէլ Ադրբեջանի պիտի ծախէ զինամթերք, հրասանդներ եւ հեռահաղորդակցութեան կազմածներ:

Ավելացվել է 3 րոպե անց

Կարա՞ ս link տաս` կարդանք: :)

http://www.haaretz.com/hasen/spages/1024798.html
Գտայ

Լ.յ.ո.վ.
27.09.2008, 22:16
http://www.haaretz.com/hasen/spages/1024798.html
Գտայ

Երևումա նավթի գինը իրա գործը անումա: Ալիևը վրա-վրա զենքա առնում: :8
Ոնց որ Ուկրաինայից էլ մի երկու հատ ՄԻԳ, զենք-մենք էր առել: :think

Elmo
27.09.2008, 22:27
Երևումա նավթի գինը իրա գործը անումա: Ալիևը վրա-վրա զենքա առնում: :8
Ոնց որ Ուկրաինայից էլ մի երկու հատ ՄԻԳ, զենք-մենք էր առել: :think

:D բա մեր զենիթչիկները հնարավոր նշանակեր չունենա՞ն: Թող առնի Հայաստանի ԶՈւ ազերներին թղթի պես կճղի:

Աբելյան
28.09.2008, 14:02
հլա Ա1+ մտեք, տեսեք ինչ խայտառակություններ են հլա կեսօրի դրությամբ :(

Apostle
28.09.2008, 14:20
Նոր Նորքում ոնց որ դեռ հանգիստ ա)))

ministr
28.09.2008, 15:00
Խայտառակություն ա եվրոպացու համար, մեր համար ցավոք սրտի դա դեռ նորմալա: Տարիներ առաջ նույն ձևերով Զուրաբյանն էր ընտրվում, հիմա իրա մրցակիցն ա ընտրվում:

Apostle
28.09.2008, 15:06
Ու հիմա էլ ասում ենք Զուրաբյանը լավն ա թող ինքը ընտրվի: Աբսուրդ

ministr
28.09.2008, 15:17
Աբսուրդի գագաթնակետնա: Հենա Ջհանգիրյանին քիչ ա մնացել սարքեն ազգի հերոս տանեն դնեն Անդրանիկի ու Գևորգ Չաուշի հետ մի շարքում:

Chuk
28.09.2008, 15:23
Ու հիմա էլ ասում ենք Զուրաբյանը լավն ա թող ինքը ընտրվի: Աբսուրդ

Մերկապարանոց հայտարարություններից կարելի է խուսափել:
Զուրաբյանը երկրորդ անգամ ընտրվելուց ընդդիմություն էր, նախագահ էր Քոչարյանը: Ընդ որում հալածյալ ընդդիմություն էր: Ինքը մեջտեղից ճղվեր էլ, երազեր էլ, ուզեր էլ, չէր կարող այդպես ընտրվել:

Ընդհանրապես մշտապես ընտրակեղծիքների պատասխանատուն իշխանությունն է: Այնպես որ եկեք դեմագոգիայով չզբաղվենք:

Այո, Զուրաբյանն ունի թե՛ իր դրական, թե՛ բացասական գծերը: Բայց չեղածը վերագրել նրան սխալ է:

Լ.յ.ո.վ.
28.09.2008, 18:21
:D բա մեր զենիթչիկները հնարավոր նշանակեր չունենա՞ն: Թող առնի Հայաստանի ԶՈւ ազերներին թղթի պես կճղի:

Ես լսել եմ, որ անցած անգամ Ուկրաինայից Ալիևը ՄԻԳ էր առել, առաջին իսկ փորձարկման ժամանակ ընկելա: Չինական ապրանք են խախոլները ծախել աչքիս :D

dvgray
28.09.2008, 18:27
Ես լսել եմ, որ անցած անգամ Ուկրաինայից Ալիևը ՄԻԳ էր առել, առաջին իսկ փորձարկման ժամանակ ընկելա: Չինական ապրանք են խախոլները ծախել աչքիս :D
Չինականը հենց ընենց չի ըկնում: Ընկնելուց ուղիղ տեղն ա ընկնում:
Դու երևի քյավառում արտադրված չինականի ՄԻԳ-երի մասին ես :D

Ծով
28.09.2008, 19:25
Բաղրամյան եմ գնում:hands, մեքենայի մեջ հինգ հոգու տեղ կա...
այս հրապարակում վախեցող կա՞:think:hands

Elmo
28.09.2008, 22:29
Ես լսել եմ, որ անցած անգամ Ուկրաինայից Ալիևը ՄԻԳ էր առել, առաջին իսկ փորձարկման ժամանակ ընկելա: Չինական ապրանք են խախոլները ծախել աչքիս :D

Միգ 25,29,31 վերցնես, մնացածը արդեն թափելու բան ա դառել, դրա համար էլ ընկնում են: Իսկ չնական ռազմական տեխնիկան հագուստի կամ էլեկտրոնիկայի որակին չի, դրանք էլ են մանյակ ու շատ չեն զիջում Ռուսաստանին ու ԱՄՆ-ին:

Լ.յ.ո.վ.
28.09.2008, 22:33

Ես կատակ էի անում, բայց ասածներիցդ հետո մեջս կասկած ընկավ: Իսկ իրանք ՄԻԳ ունե՞ն :think /ի նկատի ունեմ իրենց արտադրության, ոչ ռուսական/

Elmo
28.09.2008, 22:41
Ես կատակ էի անում, բայց ասածներիցդ հետո մեջս կասկած ընկավ: Իսկ իրանք ՄԻԳ ունե՞ն :think /ի նկատի ունեմ իրենց արտադրության, ոչ ռուսական/

Չունեն, առնում են: Ռուսներից են առնում: Բայց հրթիռ ունեն ու սեփական արտադրության: Հալա մի քիչ էլ Իրանին են յանիմ օգնում(չար լեզուներն են ասում): Էս վերջերս էլ տիեզերք են թռել:

Լ.յ.ո.վ.
28.09.2008, 22:59
Չունեն, առնում են: Ռուսներից են առնում: Բայց հրթիռ ունեն ու սեփական արտադրության: Հալա մի քիչ էլ Իրանին են յանիմ օգնում(չար լեզուներն են ասում): Էս վերջերս էլ տիեզերք են թռել:

Տեսա Եվրոնյուզով տիեզերք թռնելու մասին: Ասում էին սարքավորումների հարցում ռուսները ահագին օգնել են:

Իսկ ի՞նչ կարգի է Չինաստանի ռազմական բյուդջեն, տեղելություններ ունե՞ս: :think

Հայկօ
28.09.2008, 23:26
Իսկ ի՞նչ կարգի է Չինաստանի ռազմական բյուդջեն, տեղելություններ ունե՞ս: :think

Մոտ 58.7 միլիարդ դոլար :o: Համեմատության համար՝ ԱՄՆ՝ մոտ $700 միլիարդ, Ռուսաստան՝ $21 միլիարդ (CIA), կամ, ըստ որոշ այլ աղբյուրների, $62 միլիարդ:

Norton
28.09.2008, 23:29
Մոտ 58.7 միլիարդ դոլար :o:

Մի զարմացի ԱՄՆ-ինը 400 մլրդից ավել է:

Լ.յ.ո.վ.
28.09.2008, 23:35
Մի զարմացի ԱՄՆ-ինը 400 մլրդից ավել է:

Ես լսել էի 600-ից 700-ի կարգիա կարգիա ԱՄՆ-ինը :8

Norton
28.09.2008, 23:36
Ես լսել էի 600-ից 700-ի կարգիա կարգիա ԱՄՆ-ինը :8

Ես կոնկրետ 400 մլրդ. եմ լսել, բայց անհրաժեշտության դեպքում հավելյալ գումարների ավելացում հնարավորա:

Ավելացվել է 2 րոպե անց
հեսա էս տարվանը՝

Американский сенат утвердил военный бюджет на будущий год. Страна потратит на армию 507 миллиардов долларов. Как отмечает НТВ, это почти на 70 миллиардов больше, чем в 2007 году. Кроме того, парламентарии согласились выделить дополнительные деньги на операции в Ираке и Афганистане.

Հայկօ
28.09.2008, 23:44
Չհասցրեցի շուտ խմբագրեմ

Մոտ 58.7 միլիարդ դոլար :o: Համեմատության համար՝ ԱՄՆ՝ մոտ $700 միլիարդ, Ռուսաստան՝ $21 միլիարդ (CIA), կամ, ըստ որոշ այլ աղբյուրների, $62 միլիարդ:

Աղբյուրը (http://www.politnewz.ru/news/13326/)

Լ.յ.ո.վ.
28.09.2008, 23:50
Հայկօ բացի Ռուսաստանից մնացածը խելքին մոտ էր:
Ինձ չի թվում, որ Ռուսաստանը էդքան քիչա ծախսում, 62 միլիարդն էլ ա քիչ: Էդ փողերով դժվար "Յաստրիբ" սարքես: ;)

Norton
28.09.2008, 23:53
Հայկօ բացի Ռուսաստանից մնացածը խելքին մոտ էր:
Ինձ չի թվում, որ Ռուսաստանը էդքան քիչա ծախսում, 62 միլիարդն էլ ա քիչ: Էդ փողերով դժվար "Յաստրիբ" սարքես: ;)

չէ Ռուսաստանին մի գերագնահատի, իրա բյուջեն թույլ չի տալիս ռայմս 60 մլրդ ծախսի, խելքին մոտ թիվա:

Հյակօ, ԱՄՆ ռազմական բյուջեն 700մլրդ. ուռճացվածա, 507 մլրդ.ը պաշտոնականա:

Ahik
28.09.2008, 23:56
700մլրդ-ն է իրականում, Վեստիով էլ են ասել.
Ժող ջան կենտրոնի ընտրություններից լուր ունե՞ք

Հայկօ
28.09.2008, 23:57
չէ Ռուսաստանին մի գերագնահատի, իրա բյուջեն թույլ չի տալիս ռայմս 60 մլրդ ծախսի, խելքին մոտ թիվա:

Հյակօ, ԱՄՆ ռազմական բյուջեն 700մլրդ. ուռճացվածա, 507 մլրդ.ը պաշտոնականա:

Գումարած՝ $189 միլիարդ անհետաձգելի ծախսերի համար Իրաքում ու Աֆղանստանում: Գումարած՝ մանր-մունր՝ հակահրթիռային պաշտպանություն Եվրոպայում և այլն:

Norton
28.09.2008, 23:59
Գումարած՝ $189 միլիարդ անհետաձգելի ծախսերի համար Իրաքում ու Աֆղանստանում: Գումարած՝ մանր-մունր՝ հակահրթիռային պաշտպանություն Եվրոպայում և այլն:

Հա, այդ ծախսերի համար ավել 70 մլրդ. գումար է տրամադրված, 2007 թվ. համեմատ՝ դա հիմնական բյուջեն: Իսկ ավելացումներ հնարավոր են, ինչպես վերևում էի գրել, բայց մի մոռացեք, որ ԱՄՆ բյուջեն էլ անվերջ առաձգական չի:

Հայկօ
29.09.2008, 00:00
Ժող ջան կենտրոնի ընտրություններից լուր ունե՞ք

Ավելի լավ ա չունենայինք :( Ստեղ նայիր: (http://www.akumb.am/showthread.php?t=30469)

Լ.յ.ո.վ.
29.09.2008, 00:05
չէ Ռուսաստանին մի գերագնահատի, իրա բյուջեն թույլ չի տալիս ռայմս 60 մլրդ ծախսի, խելքին մոտ թիվա:

Չեմ գերագնահատում: Բայց դե գաղտնիք չի, որ Ռուսաստանը ամեն ինչ արելա ու անումա որ զենք արտադրելու հարցում ԱՄՆ-ից հետ չմնա` չնայած իր 'խղճուկ' տնտեսությանը (չհաշված ԳազՊրոմը :D )
Վերջերս ահագին հետ ա ընկել ՌԴ-ն, բայց դե ԱՄՆ-ից 10 անգամ քիչ ռազմական բյուդջեն անհավանական եմ համարում: Էդ պաշտոնական տվյալներ են իմ կարծիքով, իրականում էնտեղ կրկնակի շատ թվեր են ֆռռում: ;)

Norton
29.09.2008, 00:09

Հա կֆռան, որ գրվումա 21, էդ չի նշանակում, որ 21ից մի լումա ավել չի ծախսվելու, տարբեր ռազմական ծրագրեր կան, որոբնք հավելյալ ֆինանսի պահանջի դեպքում կհատկացվեն, բայց մյուս կողմից էլ առայժմ ՌԴ-ն չի կարող այնքան ծախսել, որքան ուզումա, կամ դու էս ներկայացնում;)

Elmo
29.09.2008, 09:38
Հայկօ բացի Ռուսաստանից մնացածը խելքին մոտ էր:
Ինձ չի թվում, որ Ռուսաստանը էդքան քիչա ծախսում, 62 միլիարդն էլ ա քիչ: Էդ փողերով դժվար "Յաստրիբ" սարքես: ;)

Ռուսաստանը բյուջեից շատ փող չի տրամադրում բանակին, ավելի շատ բանակն ա իրա համար փող աշխատում: Կարգին զենք են ծախում, ստացված փողերով իրանց համար սարքում: ԱՄՆ-ը շատ ա ծախսում, որովհետև նոր ռազրաբոտկեքի վրա շատ ա ուշադրություն դարձնում, համ էլ ուր խելքը փչում ա պատերազմ ա շինում: Եսիմ քանի գիտնական ա պահում: Դե Չինաստանի ծախսերը կարելի ա համարյա հավասար համարել ԱՄՆ-ին, որովհետև մարդկանց վրա քիչ ա ծախսում, մենակ նյութական ծախսերն են :D:

Տրիբուն
29.09.2008, 09:40
Չհասցրեցի շուտ խմբագրեմ

Աղբյուրը (http://www.politnewz.ru/news/13326/)

World $1100 billion
United States $623 billion
China $65.0 billion
Russia $50.0 billion
France $45.0 billion
United Kingdom $42.8 billion
Japan $41.75 billion
Germany $35.1 billion
Italy $28.2 billion
South Korea $21.1 billion

Աղբյուրը http://www.globalsecurity.org

Chuk
29.09.2008, 13:59
ԸՍՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Սեպտեմբերի 29-ին, երբ Ազգային Ժողովի պատգամավորները հարց են ուղղել ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հարցի մեջ, որ վերաբերել է գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի կարծիքին, հիշատակել է, որ Հայաստանում նախագահ է փոխվել:

Պատասխանելով հարցին, Հովիկ Աբրահամյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել: “Նախ, տիկին Փոստանջյան, կուզեի արձանագրել, որ նախագահը չի փոխվել: Ուղղակի նախագահի ժամկետը ավարտվել է եւ երկու ժամկետ ինքը նախագահ է ընտրվել եւ ինքնըստինքյան, Սահմանադրության համաձայն պետք է լիներ նոր նախագահի ընտրություններ”, հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է դատախազին անվստահություն հայտնելուն, քանի որ նա, ըստ պատգամավորի, բազմիցս խախտել է օրենքը եւ արատավորել Հայաստանի համբավը, Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը ձեռնպահ կմնար նման դատողություններ անելուց:

Աղբյուր՝ Ա1+

Մարդկային մտքի թռիչքն էլ պիտի սահման ունենա.. վա՛յ, կներեք, երևի պետք է մկնային ասեի :oy

Մարկիզ
29.09.2008, 16:23
«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 10-ին լույս տեսած համարում կարդում ենք.

ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի:

Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:

2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:

3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:

4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:

Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:

Հ. Գ. Այլ մանրամասներ՝ վաղվա համարում:

http://new.aravot.am/am/articles/politics/46997/view

Տրիբուն
29.09.2008, 16:26
«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 10-ին լույս տեսած համարում կարդում ենք.
Դոկտոր, դու լավ կիմանա, ԱԺ շենքը հո Հանրապետական Հիվանդանոցում չի՞:

Chuk
29.09.2008, 16:48
Կուկ, Հ1-ի թեմայում տվածդ հարցին թեթև մը պատասխան.

ինքս այդ մասին կհաղորդեմ

14:36 • 29.09.08

«Եթե ես որոշեմ վերադառնալ մեծ քաղաքականություն, ինքս այդ մասին կհաղորդեմ», - այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի կենտրոնում Սարալաջ մայրուղու բացման ընթացքում։

«Ես առայժմ չեմ հոգնել այն ազատությունից, որն ունեմ այժմ։ Հանրային աշխատանքը, դա, առաջին հերթին, ոչ թե մեծարանքն ու բարձր պաշտոնն է, այլ հանապազօրյա անդադար աշխատանքը։ Առայժմ ես դրան վերադառնալու ցանկություն չունեմ։ Եթե ես դարձյալ այդ ցանկանամ և կայացնեմ համապատասխան որոշում, ապա հասարակայնությունն այդ կլսի ինձանից, այլ ոչ թե որևէ մեկ ուրիշից», - ընդգծել է նախկին նախագահը։

Աղբյուր՝ tert.am

Kuk
29.09.2008, 22:22
ՀՀՇ-ն հալածյալ ընդդիմություն 1999-ի՞ն...
Պատմությունը անընդատ վերախմբագրելով ոչ մի բանի չենք հասնի հարգելի հայրենակիցներ: Ներկայի քաղաքական կոնյուկտուրան չպետք է պատճառ դառնա մի տաս տարին մեկ պատմությունը փոխելու համար:

Ի դեպ ամենավատ բանը ըստ ինձ որ կատարվեց այս նախագահական ընտրությունների ընթացքում դա անցյալի խեղաթյուրումն է: Ոմանք արդեն հեգնանքով են խոսում ժողովրդի տառապանքների մասին ու այնպես են ասում «մութուցուրտ» որ մի օր էլ կսկսեն համոզել թե ընդանրապես նման բաներ չի եղել:
Մի ժողովուրդ որը չկարողացավ հստակ գնահատական տալ այդ տարիների կատարվածին ուղղակի ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է այն անվերջ վերապրելու:

Ի դեպ այստեղի որոշ մարդկանց տրամաբանությամբ շարժվենք ապա բոլոր հետհեղափոխական մարդատյաց ռեժիմների կողմնակիցները ինչպիսին են օրինակ Ստալինը, Մաոն, Պոլպոտը և ասենք Խոմեյնին շատ հանգիստ կարող են արդարացնել այդ բոլորը ասելով որ բա գիտենք նոր էին եկել իշխանության , պատերազմ էր ( ի դեպ համարյա թե միշտ հեղափոխությունից հետո լինում է պատերազմ ) , տնտեսություն չկար դրա համար էլ ստիպված եինք այդպես անում, մարդկանց զրկում էին ունեցվածքից որովհետև այդպես էր պահանջում պետության շահը.....

Այն, որ 99-ին ՀՀՇ-ն հալածյալ էր, դրանում կասկած անգամ չի կարող լինել: Հենց միայն կադրային ջարդն արդեն հերիք էր ՀՀՇ-ին հալածյալ համարելու համար: Իսկ անցյալ ասելով ինչ ես հասկանում, կոնկրետ որ թվականների մասին ես խոսում, երևի թե միայն դու գիտես, ինձ համար և՛ 59թվականն է անցյալ, և 99-ը, դու անցյալի ո՞ր ժամանակաշրջանի մասին ես խոսում և ո՞ւմ կողմից է խեղաթյուրվել, սա նույնպես հարց է, եթե դժվար չի, պատասխանի: Եվ եթե վերջին նախագահական ընտրություններում քո տեսած ամենավատ բանը ինչ որ անցյալի խեղաթյուրումն է եղել, ապա իմ և ինձ նման շատերի մոտ ամենավատը եղել է մարդկային ջարդը, սպանդը..
Հիմա, Մարդուկ, խնդրում եմ ինձ ասես, թե երբ է, ըստ քեզ, ավարտվել մութուցուրտ տարիները:

Elmo
29.09.2008, 22:37
Հիմա, Մարդուկ, խնդրում եմ ինձ ասես, թե երբ է, ըստ քեզ, ավարտվել մութուցուրտ տարիները:

Ես իմ տեսակետը ասեմ. չի ավարտվել: Մեղմացել ա , հիմա մութուցուրտ չի, բայց լույսուկիսասոված, խելոքմնա տարիներ ա: Հիմա կարելի ա հեռուստացույց նայել, սոված չմնալ, փղի չափ աշխատել, բայց գոնե շոր հագնել, կարելի ա հեռախոս ունենալ, տրանսպորտից օգտվել: Իհարկե եթե կատաղած աշխատես: Հիմա պետք ա ուրախանալ, որ քաղաքում էլիտար մելիտար շենքեր կան, հա բայց շատ չի կարելի ուրախանալ, մեր համար իրանք մենակ նայելու առարկա են, քաղաքի մեբել: Նորաստեղծ ընտանիքը հավաբուն էլ չի կարա առնի, եթե նախարար-մախարար աներ, կամ պապա չունի: Գոնե քեռի մեռի: Հիմա կարելի ա սիրուն մեքենաներ տենալ, բայց չի կարելի առնել, կարելի ա ապրել, բայց հիվանդանալ չի կարելի: Աստված չանի հիվանդանա մարդ ու վերջ: Հենց հիվանդացար, ու օպերացիայի, կամ այլ լուրջ բշժկական միջամտության կարիք ունենցար պետք ա տուն ծախես: Հա բայց տուն չես էլ կարա առնես, վայ....:

Սենց ասեմ, հիմա կարելի ա սաղ մնալ, եթե բիզոնի չափ աշխատում ես: Են ժամանակ էդքանից հետո էլ էիր սոված: Մոտ մի 3-4 տարի:

Chuk
29.09.2008, 22:41
Երկրիս դավաճան եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր հայերի հերոսական տարիները անվանում են մութ ու ցրտի տարիներ: Դա չի նշանակում որ ես չեմ ընդունում, որ այդ տարիներին եղել են խիստ դժվարություններ, եղել է ցուրտ, կամ մութ, կամ սով: Ես դա չեմ կարող ընդունել կամ չընդունել, քանի որ դա այդպես է եղել, դա անհերքելի է: Բայց այդ տարիներն անվանել մութ ու ցրտի տարիներ, նշանակում է ոչ մի բան չհասկանալ, նշանակում չսիրել քո երկիրը, քո երկրի քաղաքացիներին, ինքդ քեզ: Այդպիսի մարդիկ արժանի են իմ և բոլոր արժանապատիվ մարդկանց արհամարհանքին:

Kuk
29.09.2008, 22:43

Լավ, էլմո ջան, հիմա եթե ես ասեմ, որ դա պատերազմի հետևանք էր, թեկուզ դու դա մի ընդունի որպես իրողություն, կարողա և ես էլ չեմ ընդունում, էդ չի էականը, ուղղակի հետաքրքիրա` կա՞ մի պատճառ, թող լինի` արդարացում հիմիկվա համար, թե ինչու միջին խավը չի կարող ունենալ լավ մեքենա, թե ինչու միջին խավը չի կարող օգտվել քաղաքի էլիտար շինություններից և դրանցում զետեղված հաճույքներից: Դե էլ չեմ ասում, որ միջին խավ հասկացության լինելիությունն այսօր շատերի համար հարցական է:

Մարկիզ
29.09.2008, 22:44

Էլմո ջան, թույլ տուր մեկ լրացում անել.
Այն ժամանակ քեզ և մեզ բոլորիս ունեցել ենք ազատ, անկախ Հայաստան: Հիմա դա չունենք: Բացի այդ ունեցանք նաև պատերազմում հաղթած հայրենիք…:)

Marduk
29.09.2008, 22:51
Այն, որ 99-ին ՀՀՇ-ն հալածյալ էր, դրանում կասկած անգամ չի կարող լինել: Հենց միայն կադրային ջարդն արդեն հերիք էր ՀՀՇ-ին հալածյալ համարելու համար:

Ինչ կադրային ջարդի մասին է խոսքը՞:
Էն որ պարզվեց որ ԱԳՆ-ում մինչև 2008 աշխատում էին ԼՏՊ-ի ազգականները, թե այն երբ պարզվեց որ Վանոյի կինը մինչև հիմա պետական հաստատության տնօրեն է:
Կամ էլ երևի նկատի ունեք այն ՀՀՇականներին որոնց 80-90 տոկոսը սկզբից դառավ երկրապահ ու հետո դառավ հանրապետական ու հետո էլ մտավ Միասնություն դաշինք ու մինչև ՀԻՄԱ ՆՍՏԱԾ Է ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ:
Կուկ եթե դուք կարողանաք բացի Բլեյանից ու Վանոյից նշել գեթ մի դատական գործ նախկին հհշականների նկատմամբ ապա ես շատ շնորհակալ կլինեմ:

Ի դեպ Բլեյանը այսօր պետբյուջեից ստանում է հատուկ ֆինանսավորում: Իսկ մազութի գործը փակվեց անձամբ Քոչարյանի հրամանով, կարծեմ հենց Աղվան Հովսեփյանի կողմից:

Elmo
29.09.2008, 22:52
Լավ, էլմո ջան, հիմա եթե ես ասեմ, որ դա պատերազմի հետևանք էր, թեկուզ դու դա մի ընդունի որպես իրողություն, կարողա և ես էլ չեմ ընդունում, էդ չի էականը, ուղղակի հետաքրքիրա` կա՞ մի պատճառ, թող լինի` արդարացում հիմիկվա համար, թե ինչու միջին խավը չի կարող ունենալ լավ մեքենա, թե ինչու միջին խավը չի կարող օգտվել քաղաքի էլիտար շինություններից և դրանցում զետեղված հաճույքներից: Դե էլ չեմ ասում, որ միջին խավ հասկացության լինելիությունն այսօր շատերի համար հարցական է:

Քանի որ ես քաղաքական բևեռացում չունեմ, ինձ համար շատ դժվար է մասնակցել ես թեմաներին: Տպավորություն ա ստեղծվում, որ համ նալին եմ խփում համ մեխին: Բայց փորձեմ շատ զգույշ իմ տեսակետը արտահայտեմ:

Հա պատերազմ էր, և պետք ա մութ լիներ ու ցուրտ: Խրամատներում էլ տղերքը մրսում էին, գիշերն էլ մութ էր, հալա ազերն էլ կրակում էր: Հանուն մեզ էին անում, մենք էլ պետք ա մի քիչ դիմանայինք, բա կռիվ էր, շրջափակում....: Էդ մութն ու ցուրտը պետք ա լիներ, ուզում ա Լևոնն ըլներ, ուզում ա Մայր Թերեզան: Բայց թալանն ու խուլիգանությունները էդ աստիճան չպիտի լինեին: Էլ առնեմթռնեմ բանկեր, էլ ասֆալտի ֆիդայիներ, էլ ծախված ոստիկաններ: Շատ բացիթողի էր, էդ աստիճան չպետք ա լիներ ամեն ինչ:

Իսկ հիմիկվա խղճուկ վիճակի միակ պատճառը «խոտի դեզին պառկած շներն են» իրանք խոտ չեն ուտում, բայց ոչ մեկին էլ չեն տալիս, որ ուտեն: Գռփում են, թալանում են, վատնում են ու էլի քիչ ա: Էդ ամեն ինչի վերջը տալու համար պետք ա երկար ժամանակ ազգին ագիտացիա արվի, ու մի հատ կարգին հեղափոխություն արվի:

Fedayi
29.09.2008, 22:55
Երկրիս դավաճան եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր հայերի հերոսական տարիները անվանում են մութ ու ցրտի տարիներ: Դա չի նշանակում որ ես չեմ ընդունում, որ այդ տարիներին եղել են խիստ դժվարություններ, եղել է ցուրտ, կամ մութ, կամ սով: Ես դա չեմ կարող ընդունել կամ չընդունել, քանի որ դա այդպես է եղել, դա անհերքելի է: Բայց այդ տարիներն անվանել մութ ու ցրտի տարիներ, նշանակում է ոչ մի բան չհասկանալ, նշանակում չսիրել քո երկիրը, քո երկրի քաղաքացիներին, ինքդ քեզ: Այդպիսի մարդիկ արժանի են իմ և բոլոր արժանապատիվ մարդկանց արհամարհանքին:

Հերոսներ են էտ տարիներին Հայաստանում մնացած մարդիկ /էլ չեմ խոսում պատերազմածների մասին/, որ պատերազմի բեռից բացի` կողքից էտքան ստորացումներ տարան: Էտ պրիզմայով, իրոք, հերոսական տարիներ են եղել:
Իրոք, հպարտանալ կարելի է այսպիսի ժողովրդով:

Chuk
29.09.2008, 22:58

Այո՛, հերոսներ էին այն մարդիկ, ովքեր առանց տրտնջալու տոկում էին բոլոր դժվարությունները, ի դեպ այդ ժամանակ մեծամասնությունը գիտակցելով որ այդ դժվարություններն անխուսափելի են:

Դավաճաններ են նրանք, ովքեր այդ տարիներն անվանում են մութ ու ցրտի տարիներ:

Թուլամորթ են նրանք, ովքեր չեն ուզում գիտակցել, որ այդ դժվարություններն անխուսափելի են ու լացուկոծով են հիշում հերոսական տարիները:

Marduk
29.09.2008, 22:59
Chuk

Ասում են անեծքները հատկություն ունեն խփել նրանց ով այն սփռում է... այնպես տես մի օր բումերանգի էֆֆեկտով դրանք չվերադառնան:
Ի դեպ ժամանակին ազգի 80 տոկոսը անիծում էր ԼՏՊ-ին, կարող եմ ասել որ այն ժամանակ ես միշտ էլ դեմ եմ եղել այդ մարդկանց գործելակերպին ու համարում եմ էդ անիծելու տրադիցիան ամենավատ տրադիցիաներից մեկը որ կա մեր երկրում:

Chuk
Ուզում ես դավաճան համարի ուզում ես ոչ: Բայց ես կասեմ այդ տարիներին կատարվել են Հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն:
Երբ դատապարտյալները կհայտնվեն դատարանում նոր այն ժամանակ Պատերազմը ու Անկախությունը կարող են բերվել որպես մեղմացուցիչ հանգամանքներ: Բայց միայն մեղմացուցիչ այլ ոչ թե հանցանքի Ինդուլգենցիա:

Ի դեպ ես Գրիգոր Պարթևացու արածն էլ եմ համարում մշակութային սպանդ: Եվ այն որ մենք այսօր այսպիսի ողբալի վիճակում ենք գալիս է նրանից որ գնահատական չի տրվել 301 թվի մշակութային սպանդը ու վերնախավի մի մասի ոչնչացումը:

Այնպես որ կարաք 1000 տարի էլ մութուցուրտ անվանողներին անիծեք ու դավաճան հայտարարեք մեկ է դրանից ձեր վիճակը չի լավանա ...

Kuk
29.09.2008, 23:01
Ինչ կադրային ջարդի մասին է խոսքը՞:
Էն որ պարզվեց որ ԱԳՆ-ում մինչև 2008 աշխատում էին ԼՏՊ-ի ազգականները, թե այն երբ պարզվեց որ Վանոյի կինը մինչև հիմա պետական հաստատության տնօրեն է:
Կամ էլ երևի նկատի ունեք այն ՀՀՇականներին որոնց 80-90 տոկոսը սկզբից դառավ երկրապահ ու հետո դառավ հանրապետական ու հետո էլ մտավ Միասնություն դաշինք ու մինչև ՀԻՄԱ ՆՍՏԱԾ Է ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ:
Կուկ եթե դուք կարողանաք բացի Բլեյանից ու Վանոյից նշել գեթ մի դատական գործ նախկին հհշականների նկատմամբ ապա ես շատ շնորհակալ կլինեմ:

Ի դեպ Բլեյանը այսօր պետբյուջեից ստանում է հատուկ ֆինանսավորում: Իսկ մազութի գործը փակվեց անձամբ Քոչարյանի հրամանով, կարծեմ հենց Աղվան Հովսեփյանի կողմից:

ԼԱվ նկատեցիր, Մարդուկ, «պարզվեց»:D չգիտեին չէ՞, որ իմանային, չէին մնա չէ՞, բա դա չեղա՞վ կադրային ջարդ, բա դա չեղա՞վ քաղաքական հայացքների ջարդ, հալածում: Դու ասում ես դուրս եկավ ՀՀՇ-ից դարձավ չգիտեմ ինչ կուսակցության անդամ, հիմա նստած ա պառլամենտում, դա նշանակում ա, որ ինքն այլևս ՀՀՇ անդամ չի չէ՞, էլ ինչի՞ մասին ա խոսքը: Հիմա էլ հհկ-ից մարդիկ դուրս են եկել, կանգնել են ՀԱԿ-ի կողքը, եթե վաղը Լևոնը դառնա իշխանություն, ու էդ մարդկանցից մեկը պաշտոն ստանա, դա կնշանակի, որ Լևոնը հհկ-ականիա՞ պաշտոն տվել, թե՞ իր համախոհին: Իսկ ի՞նչ կարիք կա դատական գործ նշելու, հոկտեմբերի 27-ի սպանդը քիչ էր, մի հատ էլ պետքա դատական գործ լինե՞ր: Երևի զգացին, որ դատական գործերի համար դատարանները քչություն կանեն, որոշեցին կոտորել ու կոտորեցին: Իսկ թե Բլեյանն ինչ է ստանում, դա ինձ չի հետաքրքրում, անձամբ ես որոշելու լինեի էդ հարցը, Բլեյանին ոչ մի կոպեկ էլ չէի տա, հլը մի բան էլ իրա ձեռից կվերցնեի:

Մարկիզ
29.09.2008, 23:05
Մարդուկ, հա հասկացանք, թալանել են…
Ի՞նչ…
Շատ արատավոր երևույթներ սկզբնավորվել են այն ժամանակ … Ի՞նչ…
ՀՀՇ- ի մեջ եղել են բազմաթիվ պատեհապաշտներ…Ի՞նչ…
Եղել են բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործներ… Ի՞նչ…
96-ին եղել են խախտումներ… Ի՞նչ…
… ասա առաջարկդ…

Kuk
29.09.2008, 23:09
Քանի որ ես քաղաքական բևեռացում չունեմ, ինձ համար շատ դժվար է մասնակցել ես թեմաներին: Տպավորություն ա ստեղծվում, որ համ նալին եմ խփում համ մեխին: Բայց փորձեմ շատ զգույշ իմ տեսակետը արտահայտեմ:

Հա պատերազմ էր, և պետք ա մութ լիներ ու ցուրտ: Խրամատներում էլ տղերքը մրսում էին, գիշերն էլ մութ էր, հալա ազերն էլ կրակում էր: Հանուն մեզ էին անում, մենք էլ պետք ա մի քիչ դիմանայինք, բա կռիվ էր, շրջափակում....: Էդ մութն ու ցուրտը պետք ա լիներ, ուզում ա Լևոնն ըլներ, ուզում ա Մայր Թերեզան: Բայց թալանն ու խուլիգանությունները էդ աստիճան չպիտի լինեին: Էլ առնեմթռնեմ բանկեր, էլ ասֆալտի ֆիդայիներ, էլ ծախված ոստիկաններ: Շատ բացիթողի էր, էդ աստիճան չպետք ա լիներ ամեն ինչ:

Իսկ հիմիկվա խղճուկ վիճակի միակ պատճառը «խոտի դեզին պառկած շներն են» իրանք խոտ չեն ուտում, բայց ոչ մեկին էլ չեն տալիս, որ ուտեն: Գռփում են, թալանում են, վատնում են ու էլի քիչ ա: Էդ ամեն ինչի վերջը տալու համար պետք ա երկար ժամանակ ազգին ագիտացիա արվի, ու մի հատ կարգին հեղափոխություն արվի:

Էլմո ջան, գռփել են, թալանել են, համաձայն եմ հետդ, բայց արի չասենք, որ Լևոնը Հայաստանի լույսն ու հացը ուտում էր, դրա համար էլ մութ էր ու ցուրտ, արի չասենք, որ պատերազմը դրա հետ կապ չուներ, դրանով ինքներս մեզ ենք խաբում: Կամ մարդիկ էլ կան, որ լռիվ դուս են տալիս, ասում են Լևոնը չէր ուզում էդ պատերազմը հաղթեր, Լևոնը մտադրված էր տանուլ տալ, բայց չկարողացավ: Ծիծաղդ էլ ա չէ՞ գալիս սենց աբսուրդներ լսելուց: Իսկ ոստիկանության պահը չհասկացա. որքանով ես գիտեմ, էդ ժամանակ ոստիկանությունը բավականին լավ վիճակում ա եղել, ու դա եղել ա Վանոյի շնորհիվ ու մինչև հիմա էլ շատերը, ովքեր մինչև մազերի ծայրը դեմ են ՀՀՇ-ին, միևնույնն ա, ընդունում են Վանոյի արած բարեփոխումները իրավապահ համագարգում:

Marduk
29.09.2008, 23:11
Մարդուկ, հա հասկացանք, թալանել են…
Ի՞նչ…
Շատ արատավոր երևույթներ սկզբնավորվել են այն ժամանակ … Ի՞նչ…
ՀՀՇ- ի մեջ եղել են բազմաթիվ պատեհապաշտներ…Ի՞նչ…
Եղել են բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործներ… Ի՞նչ…
96-ին եղել են խախտումներ… Ի՞նչ…

Այն որ եթե դրանց գնահատական չի տրվում ապա ինչ իմաստ ունի ասենք գնահատական տալ 2008-ի նույն բաներին: Ինչ իմաստ ունի ասենք մեղադրել թե այսօր այս ինչը թալանեցին եթե նախկին թալանը չի պատժվել:
Դե հա ասենք հիմա թալանում են, բայց դե ձեռի հետ էլ մի երկու բան են սարքում: Սարալանջի ճամփեն օրինակ էսօր բացեցին, կամ էլ մի երկու բան էլ կսարքեն:
Կանցնի մի 5 տարի կմոռացվի էսորվանը, կանցնի մի 50 տարի կդնենք ԼՏՊ-ի ու Քոչարյանի արձանները ու այդպես էլ կապրենք... մի օր էլ հերթական անգամ կսայթակենք ( իսկ կսայթակենք որովհետև չունենք Դիրքորոշում ) ու նորից կսկսենք ողբալ ու անիծել մեր բախտը

Elmo
29.09.2008, 23:16
Էլմո ջան, գռփել են, թալանել են, համաձայն եմ հետդ, բայց արի չասենք, որ Լևոնը Հայաստանի լույսն ու հացը ուտում էր, դրա համար էլ մութ էր ու ցուրտ, արի չասենք, որ պատերազմը դրա հետ կապ չուներ, դրանով ինքներս մեզ ենք խաբում:

Լևոնը եթե Հայաստանը չսիրեր հրաժարական չէր տա: Ես էդքանը գիտեմ: Հիմա էլ ա սիրում, բայց իրա թիմին ես ենքան սխալ եմ համարում, որ չեմ հետևում իրան: Ընդհանրապես ոչ ոքի չեմ հետևում, տենց խիղճս ավելի հանգիստ եմ ապրում: Բայց քննարկել, ու նշել փաստերըէ համարում եմ ճիշտ:

Kuk
29.09.2008, 23:17
Այն որ եթե դրանց գնահատական չի տրվում ապա ինչ իմաստ ունի ասենք գնահատական տալ 2008-ի նույն բաներին: Ինչ իմաստ ունի ասենք մեղադրել թե այսօր այս ինչը թալանեցին եթե նախկին թալանը չի պատժվել:
Դե հա ասենք հիմա թալանում են, բայց դե ձեռի հետ էլ մի երկու բան են սարքում: Սարալանջի ճամփեն օրինակ էսօր բացեցին, կամ էլ մի երկու բան էլ կսարքեն:
Կանցնի մի 5 տարի կմոռացվի էսորվանը, կանցնի մի 50 տարի կդնենք ԼՏՊ-ի ու Քոչարյանի արձանները ու այդպես էլ կապրենք... մի օր էլ հերթական անգամ կսայթակենք ( իսկ կսայթակենք որովհետև չունենք Դիրքորոշում ) ու նորից կսկսենք ողբալ ու անիծել մեր բախտը

Մարդուկ, տրամաբանությունդ , նատուռի վերջն ա:D Մինչև չպատժվի Գրիգոր Պարթևացին, իմաստ չունի պատժել նրանից հետո հանցանք կատարած որևէ անձի:D չէ՞: Սենց ես չէ՞ մտածում. տասը հազար տարի առաջ մեկը հանցանք ա կատարել ու չի պատժվել, վե՛րջ, դրանից հետո էլ ով ինչքան ուզում ա, թող հանցանք կատարի, չի պատժվելու, քանի որ էն տասը հազար տարի առաջ հանցանք կատարած անձը դեռ չի պատժվել ու քանի որ արդեն վաղուց ոսկորներն էլ փոշիացել են, վերացել են, էլ չենք էլ կարող պատժել, ուրեմն պռախոդ ա, մարդի՛կ, ով ում վրա մուռ ունի, էլ ի՞նչ ապտակ, ի՞նչ թեմա, միանգամից ուղեղը ցրիվ տվեք, քանի Գրիգոր Պարթևացու ոսկորի փոշին ազատության մեջ ա, չեք պատժվելու, իմաստ չկա:

Marduk
29.09.2008, 23:28
Մարդուկ, տրամաբանությունդ , նատուռի վերջն ա Մինչև չպատժվի Գրիգոր Պարթևացին, իմաստ չունի պատժել նրանից հետո հանցանք կատարած որևէ անձի չէ՞

Գնահատական տալ ու պատժելը տարբեր բաներ են: Մինչև հիմա գնահատական չի տրվել:
Ոմանք շատ են սիրում ասել տեսեք Հույներն էլ են քրիստոնեա բայց դե այդքան կորուստ չունեցան: Ուրեմն քրիստոնեությունը չի պատճառը:

Ու մոռանում են նշել որ Հույները իրենց մշակույթը չոչնչացրին այնպես հիմնահատակ ինչպես դա արվեց Հայաստանի վերնախավի ձեռքով:

Էն աստիճանի որ 400 թվին արդեն զգացին որ երկիրը կործանվում է ապազգայնության խրախճանքից ու սկսեցին ափալ թափալ տառեր վերաստեղծել... Բայց արդեն ուշ էր.. .. պետությունը ընկած էր:
Ու նույնը հիմա է: Ասում եք հաղթանակած պատերազմ:
Նախ պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը մղում է տոտալ ինֆորմացիոն պատերազմ որը երկարաժամկետ առումով նախապատրաստում է նրանց ռևանշը:
Իսկ մենք զբաղված ենք դեռ չավարտված պատերազմի դափնիների համար ինչ որ անիմաստ լեզվակռվով: Այն օրը երբ Արցախը կլինի լրիվ ճանաչված անկախ կամ Հայաստանի մեջ նոր էն ժամանակ ես կլինեմ առաջինը որ կզբաղվեմ ԼՏՊ-ի արձանը դնելով: Ռազմական հաղթանակը դեռ քիչ է: Քանի դեռ չկա ոգու հաղթանակ ապա ռազմականը չի ամրագրվի որպես վերջնական կայացած փաստ:

Kuk
29.09.2008, 23:38

Նախ պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը մղում է տոտալ ինֆորմացիոն պատերազմ որը երկարաժամկետ նախապատրաստում է նրանց ռևանշը:
Իսկ մենք զբաղված ենք դեռ չավարտված պատերազմի դափնիների համար ինչ որ անիմաստ լեզվակռվով: Այն օրը երբ Արցախը կլինի լրիվ ճանաչված անկախ կամ Հայաստանի մեջ նոր էն ժամանակ ես կլինեմ առաջինը որ կզբաղվեմ ԼՏՊ-ի արձանը դնելով: Ռազմական հաղթանակը դեռ քիչ է: Քանի դեռ չկա ոգու հաղթանակ ապա ռազմականը չի ամրագրվի որպես վերջնական կայացած փաստ:

Մարդուկ, դու դեմք ես, լավ իմաստով եմ ասում, նեղանալ չկա:)
Էն կենտրոն համայնքի ընտրությունների թեմայից բերեցի ստեղ, որ թեմայից շեղված չլինենք, հիմա էլ ստեղից ես շեղում դեպի կրոն:hands

Այ ախպեր, հլը մի հատ ուշադրություն դարձրու, թե երբ ա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ավելի լավ վիճակում եղել` պատերազմից անմիջապես հետո՞, թե՞ հիմա, որ էդքան տարիա վրեն անցել: Հիմա դու ասում ես, թե պատերազմը չի ավարտվել. ո՞ւմ ես մեղադրում այ ախպեր, ո՞վ ա մեղավոր, էդ էլ ե՞ս բարդում Լևոնի վրա: Որ հիմա Հայաստանը սաղի դեմը չոքում ա, Լևոնն ա՞ մեղավոր, որ սփյուռքից փող ա մուրում, ո՞վ ա մեղավոր, էս արտաքին քաղաքականության ստորացումներն են, որոնք չեն եղել Լևոնի ժամանակ: Ասում են ամեն ինչ լավ ա, փայլում ենք, հզոր ենք, բայց սփյուռքին տեսնելուց աչքերը լցնում, փող են խնդրում, բայց ուրիշ դեպքում չեն հիշում սփյուռքին, դարձրել են կթան կով: Գյուլը որտեղ նստում հելնում, պատմում ա, թե ինչա ասել Հայաստանում, բայց մենք ոչ մի բան չգիտենք, մեզ չեն ասում, մեր ժողովուրդն անտեսված ա, ոչ մի բան չպետք ա իմանա: Մարդուկ ջան, արի էսքանից հետո մի ասա էլի հին հանցագործ, նոր հանցագործ, աչքիդ դեմը երկիրդ վարի են տալիս, դու ասում ես` քսան տարի առաջ էլ են արել, բա արել են ձեն հանեիր, չթողեիր, ես չեմ եղել էդ ժամանակ, որ լինեի, կպայքարեի, հիմա կամ, հիմա եմ պայքարում, ոչ թե ստրուկի պես գոյատևում եմ ու ինձ մխիթարում, թե քսան տարի առաջ էլ ա եղել:

Norton
29.09.2008, 23:42
Գնահատական տալ ու պատժելը տարբեր բաներ են: Մինչև հիմա գնահատական չի տրվել:
Ոմանք շատ են սիրում ասել տեսեք Հույներն էլ են քրիստոնեա բայց դե այդքան կորուստ չունեցան: Ուրեմն քրիստոնեությունը չի պատճառը:

Ու մոռանում են նշել որ Հույները իրենց մշակույթը չոչնչացրին այնպես հիմնահատակ ինչպես դա արվեց Հայաստանի վերնախավի ձեռքով:

Էն աստիճանի որ 400 թվին արդեն զգացին որ երկիրը կործանվում է ապազգայնության խրախճանքից ու սկսեցին ափալ թափալ տառեր վերաստեղծել... Բայց արդեն ուշ էր.. .. պետությունը ընկած էր:
Ու նույնը հիմա է: Ասում եք հաղթանակած պատերազմ:
Նախ պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը մղում է տոտալ ինֆորմացիոն պատերազմ որը երկարաժամկետ առումով նախապատրաստում է նրանց ռևանշը:
Իսկ մենք զբաղված ենք դեռ չավարտված պատերազմի դափնիների համար ինչ որ անիմաստ լեզվակռվով: Այն օրը երբ Արցախը կլինի լրիվ ճանաչված անկախ կամ Հայաստանի մեջ նոր էն ժամանակ ես կլինեմ առաջինը որ կզբաղվեմ ԼՏՊ-ի արձանը դնելով: Ռազմական հաղթանակը դեռ քիչ է: Քանի դեռ չկա ոգու հաղթանակ ապա ռազմականը չի ամրագրվի որպես վերջնական կայացած փաստ:

Մարդուկ, պատկերացնենք՝ Պարթևացուն պատժեցինք՝ հետո՞ մշակույթը կվերականգնվի, թե՞ պետականությունը կամրանա: Չե՞ս կարծում, որ դրանով ջուր կլցնես ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի ջրաղացին:
Ես դեռ չեմ խոսում մեր հաղթանակի տարիները՝"մութ ու ցուրտ" պիտակավորելուն, ես այսպիսի արտահայտություններ մեկ էլ լսում եմ ադրբեջանցիների բերանից , երբ ուզում են նվաստացնեն մեր հաղթանակը: Իսկ քո նման "հայրենասերները" փաստորեն նրանցից ոչ մի բանով չեն տարբերվում, մի բան էլ Հայաստանի անունը դնում են էրմինիստան, հաջորդը Երևանի հերթն է՝ Իրևան դնեք ու ամբեողջ կոմպլեկտը պատրաստ կլինի:

Մարկիզ
29.09.2008, 23:49
Այն որ եթե դրանց գնահատական չի տրվում ապա ինչ իմաստ ունի ասենք գնահատական տալ 2008-ի նույն բաներին: Ինչ իմաստ ունի ասենք մեղադրել թե այսօր այս ինչը թալանեցին եթե նախկին թալանը չի պատժվել:
Դե հա ասենք հիմա թալանում են, բայց դե ձեռի հետ էլ մի երկու բան են սարքում: Սարալանջի ճամփեն օրինակ էսօր բացեցին, կամ էլ մի երկու բան էլ կսարքեն:
Կանցնի մի 5 տարի կմոռացվի էսորվանը, կանցնի մի 50 տարի կդնենք ԼՏՊ-ի ու Քոչարյանի արձանները ու այդպես էլ կապրենք... մի օր էլ հերթական անգամ կսայթակենք ( իսկ կսայթակենք որովհետև չունենք Դիրքորոշում ) ու նորից կսկսենք ողբալ ու անիծել մեր բախտը
Մեղադրիր, որքան կուզես…Այն ժամանակ չեն մեղադրել, չեն պահանջել, սխալ են արել կամ չգիտեմ վատ են արել: Վերջը՝ ինչ որիսա…
Ես ու դու հիմա տեսնում ենք, որ մեր պետականությունը վտանգված…
Տեսնում ենք, թե ինչպես են ոտնահարվում քաղաքացու իրավունքները:
Տեսնում են, թե ինչպիսի իրավական, տնտեսական անարդարություններ կան մեր երկրում: ԼՂ հարցի մեզ ձեռնտու լուծման տարբերակը վտանգված է:
Էլ չեմ ասում մնացածը…Ինձնից էլ լավ գիտես:
Չբռնենք՞ դա վերացնենք: Գիտե՞ս համոզված եմ, կասես, որ ԼՏՊ- վախտերը սենց-նենց…
Ախպեր ջան, էս մի տարբերակն ու հնարավորությունն ա…
Հիմա ես խի՞, ինչի՞ համար պետք ա գնամ ու ընգնեմ այն բանի հետևից, թե էսինչ քաղաքի գործարանը, որ դիշովի գներով սեփականաշնորհել են 94-ին, խի՞ են տենց արել, վիզ դնեմ… Դատի տամ: Չէ, դա ինձ ու քեզ պետք չի …մեզ պետք ա, որ համակարգն արմատախիլ անենք ու այլ տարբերակ հիմա չկա: Պետք ա համախմբվենք մեկի շուրջ, ով ուզում ա լինի, մենակ թե կարողանա մեզ մեր նպատակին հասցնել: Ուզում ա ԼՏՊ-ն լինի ուզում ա Բիշարյան Հեղուշի հարևան Մամիկոնն ըլնի:
Հասկացա՞ր ասածս ինչ ա…
Թե չէ ընկել ես, էն վախտ սենց էս վախտ նենց: Չէ ապեր, մենք ուզում ենք ունենալ ազատ անկախ հայրենիք, լինել մեր երկրի ազատ քաղաքացի, որտեղ իմ ու քո արժանապատվությունը, իրավունքները որևէ մի հատ անբարոյականի զավակ չի կարող անպատիժ ոտնահարել ու մենք դրան հասնելու ենք Լևոնի հետ թե անլևոն…ու մենք դա չ ենք անում որևիցե մեկի կամ մի խմբավորման համար, դա մեզ համար է ու մեր երեխաների…
Հիմա միակ մարդը այս պահին Հայաստանում, որ գործով ապացուցել է, որ կարող է ինչ-որ բան փոխել այս երկրում դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Դրա համար էլ մարդիկ գնում են նրա հետևից և ճիշտ էլ անում են…

Գալաթեա
29.09.2008, 23:57
Ժող...հավատս չի գալիս...էդ թեման դեռ ակտուալա՞ ...թե ինչա էղել 90-ականներին ...
Մի հատ կողքներդ նայեք էլի..ու մեկ-մեկ էլ առաջ...

Մարդուկ...վիզդ չծռվե՞ց հետ նայելով։

Ahik
30.09.2008, 00:15

Ես Ձեր գագափարի կողմնակիցներից մեկն եմ, էս ինչ կատարվումա ուղղակի խայտառակությունա:angry Ուղղակի իմ սկզբունքներն են ուրիշ, Ինձ համար ԼՏՊ-ն երբեք չի եղել առաջնորդի դերում ու չեմ ել կարծում որ լինի.
Ինձ համար հիմք կհանդիսանա այն, որ ՀՀՇ-ն և իր ղեկավարը առաջնորդեն այս ամենը այլ ոչ-թե իր անդամներից մեկը, անկախ նրանից թե ով է եղել.

Իսկ ինչ վերաբերվում է կոնգրեսականներին և նստացուցավորներին, ապա նրանց գաղափարն էլ չեմ ընդունում, ինչա նշանակում մի կառավարությանը դեմ լինել, իսկ կողմ չլինել ոչոգու, գոնե ԼՏՊ-ին կողմ լինեյիք կհասկանայի:8

Մարկիզ
30.09.2008, 00:19

Ո՞վ է ասում, որ կոնգրեսականները Լևոն Տեր-Պետրոսյանին կողմ չեն::o

Ahik
30.09.2008, 00:31
Ո՞վ է ասում, որ կոնգրեսականները Լևոն Տեր-Պետրոսյանին կողմ չեն::o

Մարկիզի խոսքերից "մենք դրան հասնելու ենք Լևոնի հետ թե անլևոն" այսինքն ինքնելա կասկածում Լևոնի վրա;)
Իսկ ես Լևոնին ընդհանրապես առաջնորդ չեմ համարում, ովա տեսել որ թեկնածուն ասի՝ կգամ երեք տարում երկիրը կկարգավորեմ ու կգնամ, :angryկարողա իրա հոր դուքյաննա:angry գալիս էս մի սռոկ աշխատի ու հաջորդ ընտրություններում էլ թեկնածությունտ մի դիր:oy
Ժող ջան ինձանից խնդրում եմ որ չնեղանաք, իմ սկզբունքներն են ուրիշ բայց գաղափարը նույննա

Artgeo
30.09.2008, 00:31
Թեման փակվում է սանիտարահիգիենիկ իրավիճակը կարգավորելու համար: Կբացվի մի քանի րոպեից:

Artgeo
30.09.2008, 01:16
Թեման վերաբացված է: Խնդրում ենք քաղաքակրթության սահմանները չանցնել: Հատկապես խնդրում ենք չանցնել այդ սահմանները մարդկանց, ում ուղիղ պարտականությունն է հետևել այդ սահմանները չանցնելուն (մոդերատորներ, ադմինիստրատորներ):

Կոնկրետ այս դեպքում որևէ մեկը նկատողություն չի ստացել, բայց հետագայում խնդրում ենք զերծ մնալ կոպիտ, վիրավորական և/կամ ծաղրական գրառումներից, վերջինները ի դեպ էս վերջերս այս բաժնում շատ են: Դրանց դեմ հետևողական պայքար է մղվելու:

Շնորհակալություն: Բարի ժամանց :)

Տրիբուն
30.09.2008, 09:09
Ժող...հավատս չի գալիս...էդ թեման դեռ ակտուալա՞ ...թե ինչա էղել 90-ականներին ...
Մի հատ կողքներդ նայեք էլի..ու մեկ-մեկ էլ առաջ...

Մարդուկ...վիզդ չծռվե՞ց հետ նայելով։
մարդուկի վիզը չծռվեց, բայց ահագին մարդով ստեղ հեսա քարկապ ենք ընգնելու

Երվանդ
30.09.2008, 09:22
Մարդուկ, դու դեմք ես, լավ իմաստով եմ ասում, նեղանալ չկա:)
Էն կենտրոն համայնքի ընտրությունների թեմայից բերեցի ստեղ, որ թեմայից շեղված չլինենք, հիմա էլ ստեղից ես շեղում դեպի կրոն:hands

Այ ախպեր, հլը մի հատ ուշադրություն դարձրու, թե երբ ա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ավելի լավ վիճակում եղել` պատերազմից անմիջապես հետո՞, թե՞ հիմա, որ էդքան տարիա վրեն անցել: Հիմա դու ասում ես, թե պատերազմը չի ավարտվել. ո՞ւմ ես մեղադրում այ ախպեր, ո՞վ ա մեղավոր, էդ էլ ե՞ս բարդում Լևոնի վրա: Որ հիմա Հայաստանը սաղի դեմը չոքում ա, Լևոնն ա՞ մեղավոր, որ սփյուռքից փող ա մուրում, ո՞վ ա մեղավոր, էս արտաքին քաղաքականության ստորացումներն են, որոնք չեն եղել Լևոնի ժամանակ: Ասում են ամեն ինչ լավ ա, փայլում ենք, հզոր ենք, բայց սփյուռքին տեսնելուց աչքերը լցնում, փող են խնդրում, բայց ուրիշ դեպքում չեն հիշում սփյուռքին, դարձրել են կթան կով: Գյուլը որտեղ նստում հելնում, պատմում ա, թե ինչա ասել Հայաստանում, բայց մենք ոչ մի բան չգիտենք, մեզ չեն ասում, մեր ժողովուրդն անտեսված ա, ոչ մի բան չպետք ա իմանա: Մարդուկ ջան, արի էսքանից հետո մի ասա էլի հին հանցագործ, նոր հանցագործ, աչքիդ դեմը երկիրդ վարի են տալիս, դու ասում ես` քսան տարի առաջ էլ են արել, բա արել են ձեն հանեիր, չթողեիր, ես չեմ եղել էդ ժամանակ, որ լինեի, կպայքարեի, հիմա կամ, հիմա եմ պայքարում, ոչ թե ստրուկի պես գոյատևում եմ ու ինձ մխիթարում, թե քսան տարի առաջ էլ ա եղել:

Մեռանք էս 8 ամիսա` մենք ասում ենք որձա , Մարդուկն ասումա բերեք կթենք :cry

Տրիբուն
30.09.2008, 09:25
Սենց ասեմ, հիմա կարելի ա սաղ մնալ, եթե բիզոնի չափ աշխատում ես: Են ժամանակ էդքանից հետո էլ էիր սոված: Մոտ մի 3-4 տարի:

Էլմո ջան, էն ժամանակ ալամ ԽՍՀՄ-ն էր սոված, նույնիսկ նրանք ովքեր երկրաշարժ ու պատերազմ չէին ունեցել, ախպեր ջան: Բա ի՞նչ էիր ուզում, որ սաղ սոված լինեին, մենք համ կռիվ անեքին, համ կես միլիոն փախստական ունենայինք, համ կես միլիոն անօթևան ունենայինք աղետի գոտում, համ պատերազմ հաղթեինք ու բանակ կերակրեինք ու երեք միլիոնաոց երկրով, առանց մի գրամ ռեսուրսի ու մի կիլոմտեր ճանապարհի, կուշտ լինեի՞նք: Էս ի՞նչ եք ասում ընկեր:

Ինձ որ հարցնենք, պիտի վաղը ԼՏՊ ոսկի արձանը Երևանի մեջտեղում կանգնեցնոլ, որ սովից չենք մեռել: Աստված կարոտ պահի, որ էս գռեհիկները իշխանության լինեին այն ժամանակ երբ ԼՏՊ-ն էր իշխանության, էէէէէն դժվար տարիներին, հիմա Հայաստանից միայն բարի հիշողություններ էին մնացած լինելու: Արա փոխանակ մարդուց շնորհակալ լինեք, որ ամենասարսափելի տարիներին կարացավ սաղիս պահի, մի բան էլ պատերազմ հաղթենք, դրած պախարակում եք: Արա էս ինչ անշնորհակալ ժողովուրդ ենք մենք, արա:

Արա ուրիշ բան որ չլինի, էն թվին, որ ազերներին արդեն դրած լարում էինք ճակատով մեկ, Թուրքիայով հայաստան ցորեն էին մտցնում: Մարդը դիվանագիտական տաղանդ ա: Պետական գործչի իդեալ ա: Ոչ ավել ոչ պակաս: Մի հատ էն ժամանակ թող Հայաստանում իշխանության էս սութի նժդեհականներն ու դաշնակները լինեին էլի: Կամ մահ կամ ազատություն ոռնալով գնալու էին սաղս սրի բերան, կամ էլ սովից մեռնեինք: Աստուն փառք տվեք, որ էն տարիներին Լևոնն էր իշխանության: Հազիվ մի անգամ բախտներս բերել ա պատմության մեջ, որ առանց լուրջ կորուստների երկու մետր հող ենք գրավել, ու դրած գրավողին քարկոծում ենք:

Էլմո, լավ ա, որ հիմա ահագին բանից գոհ ես ապեր: Սոտովիդ քանիսնո՞ց ա:

Elmo
30.09.2008, 09:40
Էլմո, լավ ա, որ հիմա ահագին բանից գոհ ես ապեր: Սոտովիդ քանիսնո՞ց ա:

Հա շատ բանից գոհ եմ, ահագին շատ էլ դժգոհ եմ: Սոտովու համար... Էդ քաղաքական հարց ա՞: 135 000 հայկական դրամանոց :

Տրիբուն
30.09.2008, 09:53
Հա շատ բանից գոհ եմ, ահագին շատ էլ դժգոհ եմ: Սոտովու համար... Էդ քաղաքական հարց ա՞: 135 000 հայկական դրամանոց :
Ցենտր ա: Իմն ավելի էժանա, բայց ես էլ հիմա կյանքից դժգոհ չեմ ապեր, զուտ սոցիալական տեսանկյունից: Լավ ավտո ունեմ: Դու ունե՞ս:

Էլմո, ասածս ինչա: Մինչև ցուրտ ու մթին ու կուշտ ու սովածին նայելը, մի հատ էլ նայի, թե որպես քաղաքացի, որքանով ես քեզ պաշտպանված զգում ամեն տեսակի գռեհիկների ոտնձգություններից, ու քանի կոպեկի արժեք ունի քո թանկանոց սոտովին ու իմ լավ ավտոն, եթե երկու հատ հաբռգած ԲՏ, որի պապան ասենք դատավոր ա, կամ միլպետ, վաղը կարող ա քո քաղաքի մեջ քո սոտովիով ջարդի իմ ավտոյի պարբրիսը, ու ես ու դու գնանք նստենք դրա համար, մի երկու տարի մարդա:

Կամ քեզ ինչքանով ա հաճելի, որ կուշտ փորով ու լողացած գնում ես ընտրությունների ու ընտրում ես մեկին, բայց վզիդ փաթաթում են ուրիշին:

Տրիբուն
30.09.2008, 10:01
Էս մի բանի վրա եմ զարմանում: Մեր տաժանակիր աշխատանքի ու դրսում տաժանակիր աշխատողների աշխատանքի արդյունքը թալանելուց հետո, տակը մնացածով, որ մի երկու տեղ քաղաքում լամպուշկա են կախում, ոնց ենք ուրախանում: Արա էս ի՞նչ լավ գործ են անում: Երբևէ մտածել եք, թե ինչքա՞ն լավ կլիներ ամեն ինչը, եթե սրանք չլինեին:

Կարճ ասած որքա՞ն է այս իշխանությունների ամեն օր իշխանության մնալու այլընտրանքային արժեքը: Ասում եք հիմա լավա: Բա չե՞ք մտածել, թե ինչքան լավ կարար լիներ:

Ու իսկականից, շինարարությունը լուրջ գործ ա դառել Երևանում, որտեղ ազատ տեղ են գտնում մի բան շինում են, մնացածից էլ շինում են քսան տարի առաջվա մութ ու ցրտի մասին միֆեր պատմելով, ոնց որ մենք չենք ապրել էս երկրում ու բանից բեխաբար ենք: Արա մենք էլ էինք չէ՞ անցնում էտ ցուրտ ու մթի միջով, ու հացի հերթ էինք կանգնում: Ո՞նց եղավ, որ էտքան բոլորին չենք շինում մեր մրսածի համար:

Էլմո, տաք ջուր ունե՞ք տանը, ապեր:

Elmo
30.09.2008, 10:36
Էլմո, ասածս ինչա: Մինչև ցուրտ ու մթին ու կուշտ ու սովածին նայելը, մի հատ էլ նայի, թե որպես քաղաքացի, որքանով ես քեզ պաշտպանված զգում ամեն տեսակի գռեհիկների ոտնձգություններից, ու քանի կոպեկի արժեք ունի քո թանկանոց սոտովին ու իմ լավ ավտոն, եթե երկու հատ հաբռգած ԲՏ, որի պապան ասենք դատավոր ա, կամ միլպետ, վաղը կարող ա քո քաղաքի մեջ քո սոտովիով ջարդի իմ ավտոյի պարբրիսը, ու ես ու դու գնանք նստենք դրա համար, մի երկու տարի մարդա:

Ապեր սոցիալապես ոչինչ նենց ապահովված եմ, համեմատած մնացածին: Բախտի բերմամբ էլ էս ԲՏ-երի որնձգությունից էլ եմ պաշտպանված: Սենց ասեմ, մատերի վրա կարելի ա հաշվել նենց ԲՏ-երին, որոնց չեմ կարա պատասխան տամ: Բայց էդ ես, են էլ բախտի բերմամբ: Են էլ, ես չէ, մարդիկ, որոնց ես պետք եմ:
Իհարկե ներկա վիճակից դժգոհ եմ:
2 պարզ օրինակ բերեմ:
1. Սոցիալական: Ես չեմ կարա ինքս իմ սեփական տունն առնեմ ես պայմաններում: Հա սիրուն մեքենա, լավ հեռախոս, լավ հեռուստացույց կամ համակարգիչ կարում եմ առնեմ, բայց տուն չեմ կարա առնեմ: Ինչքա՞ն կարելի ա վարձով ապրել, կամ ծնողների տանը: Ինչքա՞ն կարելի ա ամսեկան 200 դոլլար և ավելի տալ ուրիշին, որը սկի էդ գումարից հարկ չի վճարում: Բայց խրամատում ձրի տեղ են տալիս: Ու մեկ էլ, Աստված չանի մի հատ վիրահատության կարիք ունեցամ: Պետք ա հարազատներս ամեն մեկը մի բան ծախի, որ փրկվեմ:
2. Ազատութայն առումով: Քանի ես իրանց պետք եմ, իմ գլխից մազ չի պակասի, բայց հենց պետք չեղա... : Լավ ասենք ես էսօր կարացել եմ լեզու գտնել մարդկան հետ, որ ոչ մեկ չկարանա ասի «աչքիդ վրա ունք կա», բա մնացածը՞: Աչքիս առաջ, փողոցում կամ հենց լսելով գիտեմ մարդկանց ինչեր են անում, ոնց են զրկում ամեն ինչից: Ես ուզում եմ ոչ թե փահլևանութուն անեմ, որ պաշտպանված զգամ ինձ, այլ օրենքով պաշտպանված լինեմ: Իսկ օրենք ես անտեր երկրում չկա:

Ապեր իմ բողոքը ես ամեն ինչի հանդեպ միշ եղել ա, երբ սրանք եկել են ասպարեզ ես բողոք ունեմ, բայց դե չեմ կարում սևի ու սպիտակի սահմանը որոծեմ, որ կարանամ հետևություն անեմ:

Տրիբուն
30.09.2008, 10:43

Էլմո ջան, ախր իսկականից լավ ես ասում:

Ուրեմն ման մի արի սև ու սպիտակի սահման, այն բավականին հստակ գծված է - սրանք սև են, մենք սպիտակ ենք: Նույն հարցս եմ տալիս, գոհ չես չէ՞, ով է քեզ հիմա հնարավորություն տալիս քո դժգոհությունն արտահայտել:

Marduk
30.09.2008, 10:51
Շատ հետաքրքիր է: Այսպիսի բուռն ռեակցիաները ցույց են տալիս թե ինչպիսի խախուտ հիմքերի վրա է կառուցված ու շարունակվում է կառուցվել Հայկական մերօրյա պետականությունը:

Ուրեմն ամեն Պետություն, որը հայտնվում է Աշխարհում ունի հիմնադիր միֆեր, որոնք նա միշտ փայփայում է ու մեծարում: Եվ նաև ընտրվում է մի Հերոսական կերպար որին բարձրացնում է:
Այդ միֆերը ու հերոսները խաղում են երկակի դեր: Մի կողմից նրանք ամրապնդում են պետականությունը եթե այդ հերոսի կերպարը ընդունվում է մարդկանց մեծ մասի կողմից մյուս կողմից այդ պետականությունը թուլանում է եթե հերոսը անաղարտ չի լինում :

Բացատրեմ հարցի էությունը: Կար Լենին կար Սովետ: Երբ սասանվեց Լենինի նկատմամբ ակնածանքը սասանվեց ամբողջ Սովետական համակարգի լեգիտիմությունը: Կա Աթաթուրք, կա Թուրքիա: Երբ պարզվեց, որ Աթաթուրքը համասեռամոլ է եղել ապա Թուրքիան փակեց Յութուբը ու մինչև հիմա էլ խիստ վերահսկվում է այն: Եթե կոտրվի Աթաթուրքի կերպարը ապա կքանդվի ամբողջ Թուրքական պետականության ներկայիս համակարգը: Կա Մաո, կա Չինաստանի կոմունիստական պետություն: Եվ սա վերաբերվում է բոլոր այն պետություններին որոնք նոր են ծնվել ու ունեն այս ժամանակվա հիմնադիրներ:

Հիմա եթե դուք ուզում եք այդ տեսակի պետականություն կառուցել ապա նախապես ասեմ որ դա կլինի շատ խախուտ ու անկայուն մի պետություն: Պատկերացրեք որ մեծանում է մի սերունդ որի համար Հայաստանի անկախացման շրջանը լրիվ անսխալական է , ու մի արտաքին ուժ նրանց դեմ է տալիս պատմության մութ էջերը: Նրանք կհայտնվեն շատ վատ հոգեբանական վիճակում:
Այնպես որ պետք չի պնդել այդ ուղղությամբ: Անհատի պաշտամունքների վրա կառուցված պետականությունները ապագա չունեն: Պետականության հիմքը պետք է լինեն ավելի բարձր ու աննյութական:

Սելավի
30.09.2008, 10:52
Ինձ թվումա պետք չի մեղադրել նակիններին, հենց այն պարզ պատճառով որ երբ նոր էինք ձեռք բերել անկախություն, մի անգամից կանգնեցինք մի քանի լուրջ խնդիրների առաջ:
Մի քանի լուրջ խնդիրների մասին այստեղ արդեն նշել են, միայն ավելացնեմ որ շատ ավելի լուրջ խնդիր էր նաև դիվանագիտական կորպուսը և պետական ապարատը, համապատասխան ռեսուրսներ չկար:
Շատ տարբեր անհաջող նշանակումներ եղավ, բայց ստիպված էր նախագահը, որովհետև չկաին համապատասխան ատյաններում իրենց արդեն դրսևորած աշխատողներ, պիտի նշանակեր որ տեսներ թե որը որտեղա կարողանում իրեն դրսևորի:
Հետո ամբողջ ծանրությունը հենց առաջի մի քանի տարիների վրա էր ընկած, պիտի կարողանաին ողջամիտ ժամանակահատվածում դեսպանատներ բացեին տարբեր պետություններում, «որ կարողանաին նաև այդ ճակատից կռվել», որը հսկայական ծախսերի հետ էր կապված, հենց այդտեղ էլ երևաց Լևոնի արհեստավարժ դիվանագետ լինելը որը կարողացավ կարճ ժամանակահատվածում մի անգամից աշխատել տարբեր ուղղություններով ու Հայաստանին պետության շնորհքի բերեց:
Մի մոռացեք որ այդ ժամանակ, ամեն բան գրեթե զրոից էր արվում ու չունեին պետություն ղեկավարելու փորձ, հենց դրանից էր որ շատ սխալներ եղան, բայց ամեն մեկս պիտի առժանիորեն գնահատի մեր այն ժամանակվա ղեկավարներին, որ կարողացան հասնել մինիմալ կորուստներով ահռելի հաջողության:
Չմոռանալով իհարկե ոչ երկրաշարժը ոչ պարտադրված պատերազմը որը առանց էդ էլ կոտրված մեջքներիս տանում էինք ուսներիս դրած:
Այնպես որ սիրելի քննադատողներ վերլուծեք այս ամենը յուրովի նոր սուր ճոճեք:
Ձեզ էլ եմ հասկանում դուք մտովի մնացել եք ձեր տեսած ու ապրած պատկերացումների մեջ, բայց հասկացեք որ այդ ամենը մի անգամից գլուխ բերել՝ այն էլ ունենալով մի քանի գեր խնդիրներ՝ դժվար էր, սակայն տանելի:

Elmo
30.09.2008, 10:52
Էլմո ջան, ախր իսկականից լավ ես ասում:

Ուրեմն ման մի արի սև ու սպիտակի սահման, այն բավականին հստակ գծված է - սրանք սև են, մենք սպիտակ ենք: Նույն հարցս եմ տալիս, գոհ չես չէ՞, ով է քեզ հիմա հնարավորություն տալիս քո դժգոհությունն արտահայտել:

Գիտեմ ով ա շանս տալիս, բայց գիտեմ, որ առանց գոնե մի քանի իշխանության ներկայացուցիչի ես գործը գլուխ չի գա: Է դրանց էլ տարան թաղին, թողեցի՞ն, որ մարդ մնա: Ուզում ա միլիոն մարդ դուրս գա փողոց, սրանք ձեռները ծալող չեն, ես մտածում եմ, որ գոռալով կամ միտինգով հարց չի լուծվի: Համակարգը պետք ա ներսից քանդել: Թե չէ իմ ու քո բողոքին ո՞վ ա բանի տեղ դնում: Կտրորրեն մի քանի անգամ: Սաղ իրանք են, ամենքներքևի օղակից, մինչև վերև:

Artgeo
30.09.2008, 10:55
Մեռա ասելով, որ բացի Հայաստանից անկախություն են ձեռք բերել ևս 14 պետություն, ընդամենը ծանոթացեք նրանց այդ տարիների պատմության հետ: Բացի Լատվիա, Լիտվա, Էստոնիայից, դրանք ուրիշ պատմություն են: Հայաստանը առաջիններից մեկն էր այդ երկրների շարքում, ով դուրս եկավ ճգնաժամից, չնայած, որ պո իդեե շատ ավելի խորն էր խրվել:

Տրիբուն
30.09.2008, 11:00
Գիտեմ ով ա շանս տալիս, բայց գիտեմ, որ առանց գոնե մի քանի իշխանության ներկայացուցիչի ես գործը գլուխ չի գա: Է դրանց էլ տարան թաղին, թողեցի՞ն, որ մարդ մնա: Ուզում ա միլիոն մարդ դուրս գա փողոց, սրանք ձեռները ծալող չեն, ես մտածում եմ, որ գոռալով կամ միտինգով հարց չի լուծվի: Համակարգը պետք ա ներսից քանդել: Թե չէ իմ ու քո բողոքին ո՞վ ա բանի տեղ դնում: Կտրորրեն մի քանի անգամ: Սաղ իրանք են, ամենքներքևի օղակից, մինչև վերև:
դե-դե ապեր, սկսի ներսից քանդելը

Ավելացվել է 4 րոպե անց

Շատ հետաքրքիր է: Այսպիսի բուռն ռեակցիաները ցույց են տալիս թե ինչպիսի խախուտ հիմքերի վրա է կառուցված ու շարունակվում է կառուցվել Հայկական մերօրյա պետականությունը:

Ուրեմն ամեն Պետություն, որը հայտնվում է Աշխարհում ունի հիմնադիր միֆեր, որոնք նա միշտ փայփայում է ու մեծարում: Եվ նաև ընտրվում է մի Հերոսական կերպար որին բարձրացնում է:
Այդ միֆերը ու հերոսները խաղում են երկակի դեր: Մի կողմից նրանք ամրապնդում են պետականությունը եթե այդ հերոսի կերպարը ընդունվում է մարդկանց մեծ մասի կողմից մյուս կողմից այդ պետականությունը թուլանում է եթե հերոսը անաղարտ չի լինում :

Մարդուկ, ախպերական թարգի փիլիսոփայությունդ էլի: Իսկականից քարկապ ընգանք: Էն որ ասում են мы про Ивана ты про балвана.

Հատկապես էս ընդգծված նախադասությունդ որ լեզվով թարգմանում ենք, բան չենք հասկանում:

Տրիբուն
30.09.2008, 11:06
Մտքովդ ինչ անցնի էտ պահին, սպրդում ես ամեն տեղ, ընկեր:

Marduk
30.09.2008, 11:11
2 պարզ օրինակ բերեմ:
1. Սոցիալական: Ես չեմ կարա ինքս իմ սեփական տունն առնեմ ես պայմաններում: Հա սիրուն մեքենա, լավ հեռախոս, լավ հեռուստացույց կամ համակարգիչ կարում եմ առնեմ, բայց տուն չեմ կարա առնեմ: Ինչքա՞ն կարելի ա վարձով ապրել, կամ ծնողների տանը: Ինչքա՞ն կարելի ա ամսեկան 200 դոլլար և ավելի տալ ուրիշին, որը սկի էդ գումարից հարկ չի վճարում: Բայց խրամատում ձրի տեղ են տալիս: Ու մեկ էլ, Աստված չանի մի հատ վիրահատության կարիք ունեցամ: Պետք ա հարազատներս ամեն մեկը մի բան ծախի, որ փրկվեմ:
2. Ազատութայն առումով: Քանի ես իրանց պետք եմ, իմ գլխից մազ չի պակասի, բայց հենց պետք չեղա... : Լավ ասենք ես էսօր կարացել եմ լեզու գտնել մարդկան հետ, որ ոչ մեկ չկարանա ասի «աչքիդ վրա ունք կա», բա մնացածը՞: Աչքիս առաջ, փողոցում կամ հենց լսելով գիտեմ մարդկանց ինչեր են անում, ոնց են զրկում ամեն ինչից: Ես ուզում եմ ոչ թե փահլևանութուն անեմ, որ պաշտպանված զգամ ինձ, այլ օրենքով պաշտպանված լինեմ: Իսկ օրենք ես անտեր երկրում չկա:

Ապեր իմ բողոքը ես ամեն ինչի հանդեպ միշ եղել ա, երբ սրանք եկել են ասպարեզ ես բողոք ունեմ, բայց դե չեմ կարում սևի ու սպիտակի սահմանը որոծեմ, որ կարանամ հետևություն անեմ:

Հարգելի Էլմո
Դուք շատ սեղմ ու շատ հակիրճ ներկայացրիք ներկա կացութաձևի ողջ անբարոյականությունը ու անմարդկայնությունը:
Այսօրվա Հայաստանում և ոչ միայն Հայաստանում մարդը համարվում է մի գործիք որը քանի դեռ աշխատում է պահում են, իսկ հենց փչացավ նրան կթափեն կողքի:
Իսկ էն մարդիկ որոնք էլ ընդանրապես ինչ որ ֆինանսական շահ չեն բերում հենց հիմա ու հենց այս պահին ընդանրապես մարդ չեն ու կարելի է նրանց վարի տալ:
Մնացած բոլոր մյուս երևույթները նույնպես դիտարկվում են շահի տեսակետից ու դա բարձրացվել հասցվել է պետական մակարդակի:

Սա կոչվում է վայրի կապիտալիզմ ու լիբերալիզմ: Ու իբր այս համակարգը բերելու է ինչ որ լավ բանի: Ու երբ ասում ես գիտեք սա սխալ մտածելակերպ է, միանգամից դեմ են տալիս թե բա տես ԱՄՆ-ում ազատ տնտեսություն է ու ինչ լավ են ապրում մոռանալով կամ չիմանալով որ ԱՄՆ-ը զբաղված է լայնամասշտաբ թալանով ամբողջ աշխարհով մեկ: Թալանում է ուրիշներին իր դոլլարով որպեսզի ինքը լավ ապրի:

Ի՞նչ ելք կա սրանից: Իհարկե հիմա մեզ փորձում են համոզել թե գիտեք ԼՏՊ-ն կքանդի էս սիստեմը: Բայց իրականում ԼՏՊ-ն այս սիստեմի հիմնադիրն է ու ամենամեծ պահապանը: Եթե նա քանդի այս սիստեմը առաջինը ինքն է մնալու դրա փլատակների տակ, այնպես որ նա դա չի անի:
Եվ հետո սիստեմ քանդել պետք չի: Սիստեմի վրա իշխող գաղափարախոսության փոփոխությունը լրիվ հերիք է որ այս օրվա սխալ ի վնաս աշխատող սիստեմը աշխատի ի օգուտ:

Ուրիշ ինչ ելք էր է մնում: Ելքերից մեկը այն է որ պետք է հասկանալ որ առանձին վերցրած մի երկրում Հայաստանում այս իրավիճակը փոխել չի լինի: Սա գլոբալ մի վիճակ է որի ագոնյան մենք հիմա տեսնում ենք:

Փոփոխությունը պետք է գիտակցվի մարդկանց շատ լայն շերտերի կողմից: Եվ ոչ միայն Հայաստանում: Դա չի նշանակում որ պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք թե երբ աշխարհում կփոխվի վիճակը: Պետք է հող նախապատրաստելոր ապագա փոփոխությունը լինի ինչքան հնարավոր է սահուն ու առանց մեծ կորուստների: Որովհետև կրկնում եմ էդ փոփոխություն է գալու է նույնիսկ եթե մենք չուզենանք: Աշխարհը այլևս չի կարող կառավարվել մի քանի պարազիտների թելադրանքով:

Ավելացվել է 3 րոպե անց

Մեռա ասելով, որ բացի Հայաստանից անկախություն են ձեռք բերել ևս 14 պետություն, ընդամենը ծանոթացեք նրանց այդ տարիների պատմության հետ: Բացի Լատվիա, Լիտվա, Էստոնիայից, դրանք ուրիշ պատմություն են:

Մոռացար ասել նաև Բելոռուսիան:
Կարծեմ ոչինչ կարիք չեղավ քանդելու, մի երկու բան փակվեց իսկ մնացածը շարունակեց աշխատել

Տրիբուն
30.09.2008, 11:19
Մոռացար ասել նաև Բելոռուսիան:
Կարծեմ ոչինչ կարիք չեղավ քանդելու, մի երկու բան փակվեց իսկ մնացածը շարունակեց աշխատել

Ռուսաստանից ներմուծվող համարյա ձրի գազի ու նավթի հաշվին: Ու ապահովված արտահանումով նույն Ռուսաստան:

Marduk
30.09.2008, 11:22
Ռուսաստանից ներմուծվող համարյա ձրի գազի ու նավթի հաշվին: Ու ապահովված արտահանումով նույն Ռուսաստան:

Ձրի գազ: ապշեցուցիչ է, իսկ դու գիտես ինչքանով է հիմա Բելոռուսիան առնում գազը՞

Ավելացվել է 1 րոպե անց

Մի մոռացեք որ այդ ժամանակ, ամեն բան գրեթե զրոից էր արվում ու չունեին պետություն ղեկավարելու փորձ, հենց դրանից էր որ շատ սխալներ եղան, բայց ամեն մեկս պիտի առժանիորեն գնահատի մեր այն ժամանակվա ղեկավարներին, որ կարողացան հասնել մինիմալ կորուստներով ահռելի հաջողության:
Չմոռանալով իհարկե ոչ երկրաշարժը ոչ պարտադրված պատերազմը որը առանց էդ էլ կոտրված մեջքներիս տանում էինք ուսներիս դրած:

Սելավի

Ձեզ ուղղակի մի հարց տամ: Ձեզ ինչքան կառավարման փորձ է պետք ասենք հասկանալու համար որ անկախ երկիրը պետք է սեփական փողը ունենա՞:

Ավելացվել է 4 րոպե անց
Հա մի բան էլ հարցնեմ
Բերեք պատմության մեջ մի դեպք երբ պատերազմի մեջ գտնվող երկիրը անում է պետական ունեցվածքի սեփականաշնորհում: Դա էլ փորձի պակասից է գալի՞ս:
Ընդ որում պատերազմ որտեղ լինել չլինելու հարցն է դրված:

Artgeo
30.09.2008, 11:31
Ձրի գազ: ապշեցուցիչ է, իսկ դու գիտես ինչքանով է հիմա Բելոռուսիան առնում գազը՞
Հիման ի դեպ 17 տարի անց ա:

Marduk
30.09.2008, 11:35
Հիման ի դեպ 17 տարի անց ա:

Իսկ էդ ձրի գազը Ռուսաստանը ու Ուկրաինան չունեի՞ն:
Էդ ոնց որ Ռուսաստանի ձրի գազը օգնեց Բելոռուսիային իսկ չօգնեց Ռուսաստանին:

Կամ թեկուզ հիմա ձրի գազ տուր Հայաստանին կամ Ուկրաինային կամ Վրաստանին մեջը օգուտ կա՞
Տնտեսություն կառաջանա դրանի՞ց:

Elmo
30.09.2008, 11:39
Ի՞նչ ելք կա սրանից: Իհարկե հիմա մեզ փորձում են համոզել թե գիտեք ԼՏՊ-ն կքանդի էս սիստեմը: Բայց իրականում ԼՏՊ-ն այս սիստեմի հիմնադիրն է ու ամենամեծ պահապանը: Եթե նա քանդի այս սիստեմը առաջինը ինքն է մնալու դրա փլատակների տակ, այնպես որ նա դա չի անի:
Եվ հետո սիստեմ քանդել պետք չի: Սիստեմի վրա իշխող գաղափարախոսության փոփոխությունը լրիվ հերիք է որ այս օրվա սխալ ի վնաս աշխատող սիստեմը աշխատի ի օգուտ:

Ես անհատների չեմ հավատում: ԼՊՏ-ն կքանդի, կսարքի, եսիմ ինչ կանի, դրանք սաղ իմ համար սուտ են: Ոչ ԼՊՏ-ին համարում եմ սիստեմի հիմնադիր(իմ կարծիքով անհատը սաղին չի դաստիարակել էդ ոգով) ոչ էլ համարում եմ փրկիչ: Մարդիկ ասում են, որ ԼՊՏ-ն հնարավորություն ա տալիս իրանց թքել ես համակարգի երեսին, իրանք ել թքում են: Լավ էլ անում են, սրտովս ա: Ես մի բան եմ ուզում: Ուզում եմ ես ամեն ինչը վերջանա, ես զոռբայությունը, մարդուն շահագործելը, մարդուն ոչխարի տեղ դնելը, 19 000 թոշակ տալն ու դրանով ուրախանալը, հաստավիզների անձեռնմխելիությունը, բացահայտ լկտիությունը, էլիտար շենքերի էլիտարույունը(ուզում եմ ազգս մեջ չլինեն էլիտարներ ու ոչ էլիտարներ), կոռուպտվածությունը: Բայց ես վերացնելու ձևը չգիտեմ: Մենակ գիտեմ, որ ետք ա քանդել էդ համակարգը, ոչ թե պետությունը, այլ համակարգը, բայց տեղը դնել լավը: Կարող ա էդ ամեն ինչը մեր ազգի մենթալիտետից էլ ա գալիս: Կարող ա յուրաքանչյուրս էլ նախագահ կամ վարչապետ ռադնալով նույնն անի: Այ էդ հարցերի պատասխանը չգիտեմ:

Սելավի
30.09.2008, 11:44
Ձրի գազ: ապշեցուցիչ է, իսկ դու գիտես ինչքանով է հիմա Բելոռուսիան առնում գազը՞

Ավելացվել է 1 րոպե անց

Սելավի

Ձեզ ուղղակի մի հարց տամ: Ձեզ ինչքան կառավարման փորձ է պետք ասենք հասկանալու համար որ անկախ երկիրը պետք է սեփական փողը ունենա՞:

Ավելացվել է 4 րոպե անց
Հա մի բան էլ հարցնեմ
Բերեք պատմության մեջ մի դեպք երբ պատերազմի մեջ գտնվող երկիրը անում է պետական ունեցվածքի սեփականաշնորհում: Դա էլ փորձի պակասից է գալի՞ս:
Ընդ որում պատերազմ որտեղ լինել չլինելու հարցն է դրված:

Առաջի հարցդ չեմ հասկանում մի գուցե հարցական նշանը պիտի չլիներ:

Իսկ երկրորդ հարցդ ունի իր տրամաբանակն պատասխանը, պետական փողերը բավարար չէր որ կարողանար այդ դժվարին ժամանակաշրջանում պահել շատ ու շատ պետական հաստատություններ: Այդ իսկ պատճառով սեփականաշնորհեցին որ գոնե կարող մարդիկ աշխատացնեին և տնտեսությունը չհասներ կատվածահար վիճակի:
Ինչ խոսք այդ ասպարեզում նույն պես իրեն զգացնել տվեց փորձի պակասը, քանի որ Հայաստանը կրկին առաջիններից մեկն էր որ գնաց պետական ունեցվածքի սեփականաշնորհման:

Marduk
30.09.2008, 12:02
Առաջի հարցդ չեմ հասկանում մի գուցե հարցական նշանը պիտի չլիներ:

Առաջին հարցս կապված է 1993-ի ֆինանսական կոլապսի հետ, որը տեղի ունեցավ այն պատճառով որ ՀՀ-ն սեփական փող ստեղծեց միայն 1993-ի աշնանը, չնայած որ արդեն 2 տարի է անկախ էր:
Եթե ՀՀ-ն իր փողը ունենար 1992-ի կեսերին կամ թեկուզ 1993-ի սկզբներին ապա այդպիսի ահավոր կորուստ չէինք ունենա:
Մի օրում ժողովուրդի ունեցած փողը հեչ եղավ: Ու ինչքան ռուբլի կար ՍՆԳ-ից բերին լցրին Հայաստան: Եթե այդ իրադարձությունը չես հիշում մի հատ հարցրու մեծերից: Տես ինչ են իրենք ասում փող փոխելու մասին:

Հիմա հարց, արդյոք պետք էր հատուկ փորձ ունենալ որպեսզի հասկանալ որ երբ մի անկախ երկիր օգտագործում է ուրիշ երկրի փողը ապա նա անկախ չի՞:

Այդ իսկ պատճառով սեփականաշնորհեցին որ գոնե կարող մարդիկ աշխատացնեին և տնտեսությունը չհասներ կատվածահար վիճակի:
Ինչ խոսք այդ ասպարեզում նույն պես իրեն զգացնել տվեց փորձի պակասը, քանի որ Հայաստանը կրկին առաջիններից մեկն էր որ գնաց պետական ունեցվածքի սեփականաշնորհման:

Սելավի
Իսկ ինչու հենց Հայաստանը իսկ ինչու հենց պատերազմի ժամանակ կատարվեց սեփականաշնորհում կոչվող օպերացիան որը իրականում փոշիացում էր կոչվում:
Չեր կարելի մի քիչ սպասել: Ասենք կռիվը պրծներ մի քիչ կայունանար վիճակը նոր էն ժամանակ կատարվեր որպեսզի հարստությունը չհայտնվեր ամեն գողականի ձեռքը որոնց դուք հիմա օլիգարխ եք անվանում:
Դա է ՀՀՇ-ի իմաստությու՞նը, որը չդիմացավ գայթակղությանը ու լիբերալիզմի անվան տակ թողեց որ ամեն ինչ շան մսի գնով առնվի ու թալանվի:

Այդ իսկ պատճառով սեփականաշնորհեցին որ գոնե կարող մարդիկ աշխատացնեին և տնտեսությունը չհասներ կատվածահար վիճակի:

Ու ինչ աշխատացրի՞ն: Ու՞ր է արդյունքը:

Artgeo
30.09.2008, 12:09
Առաջին հարցս կապված է 1993-ի ֆինանսական կոլապսի հետ, որը տեղի ունեցավ այն պատճառով որ ՀՀ-ն սեփական փող ստեղծեց միայն 1993-ի աշնանը, չնայած որ արդեն 2 տարի է անկախ էր:
Եթե ՀՀ-ն իր փողը ունենար 1992-ի կեսերին կամ թեկուզ 1993-ի սկզբներին ապա այդպիսի ահավոր կորուստ չէինք ունենա:
Մի օրում ժողովուրդի ունեցած փողը հեչ եղավ: Ու ինչքան ռուբլի կար ՍՆԳ-ից բերին լցրին Հայաստան: Եթե այդ իրադարձությունը չես հիշում մի հատ հարցրու մեծերից: Տես ինչ են իրենք ասում փող փոխելու մասին:

Հիմա հարց, արդյոք պետք էր հատուկ փորձ ունենալ որպեսզի հասկանալ որ երբ մի անկախ երկիր օգտագործում է ուրիշ երկրի փողը ապա նա անկախ չի՞:
Չե՞ս ասի մյուս երկրներում երբ ստեղծեցին իրենց փողը :think

Սելավի
30.09.2008, 12:26
Առաջին հարցս կապված է 1993-ի ֆինանսական կոլապսի հետ, որը տեղի ունեցավ այն պատճառով որ ՀՀ-ն սեփական փող ստեղծեց միայն 1993-ի աշնանը, չնայած որ արդեն 2 տարի է անկախ էր:
Եթե ՀՀ-ն իր փողը ունենար 1992-ի կեսերին կամ թեկուզ 1993-ի սկզբներին ապա այդպիսի ահավոր կորուստ չէինք ունենա:
Մի օրում ժողովուրդի ունեցած փողը հեչ եղավ: Ու ինչքան ռուբլի կար ՍՆԳ-ից բերին լցրին Հայաստան: Եթե այդ իրադարձությունը չես հիշում մի հատ հարցրու մեծերից: Տես ինչ են իրենք ասում փող փոխելու մասին:

Հիմա հարց, արդյոք պետք էր հատուկ փորձ ունենալ որպեսզի հասկանալ որ երբ մի անկախ երկիր օգտագործում է ուրիշ երկրի փողը ապա նա անկախ չի՞:

Սելավի
Իսկ ինչու հենց Հայաստանը իսկ ինչու հենց պատերազմի ժամանակ կատարվեց սեփականաշնորհում կոչվող օպերացիան որը իրականում փոշիացում էր կոչվում:
Չեր կարելի մի քիչ սպասել: Ասենք կռիվը պրծներ մի քիչ կայունանար վիճակը նոր էն ժամանակ կատարվեր որպեսզի հարստությունը չհայտնվեր ամեն գողականի ձեռքը որոնց դուք հիմա օլիգարխ եք անվանում:
Դա է ՀՀՇ-ի իմաստությու՞նը, որը չդիմացավ գայթակղությանը ու լիբերալիզմի անվան տակ թողեց որ ամեն ինչ շան մսի գնով առնվի ու թալանվի:

Ու ինչ աշխատացրի՞ն: Ու՞ր է արդյունքը:

Ուզում էս ասել որ փաստացի մինչև 1993 թվականը Հայաստանը անկախ չի եղե՞լ, միայն փողը փոխվելուց հետո ունեցավ անկախությու՞ն: Այս մոտեցումդ անհասկանալի է, դա էլ էր պարտադրված, փո՜ղ էր պետք պետությւնը շատ փո՜ղ պատերազմ պիտի հաղթեր, լավ այդքան դժվարա էդ ամեն ինչը էդ կոնտեքստում հասկանալ, այո հենց նպատակադրված էլ այդ պահին արեցին սեփականաշնորհումը որ ինչ որ մի տեղ էլ օգտվեր պետությունը ու ես չեմ ափսոսում, ու ոչ էլ ափսոսում եմ այն տվածս ոսկու համար որ հավաքում էին այն ժամանակ:
Այն ժամանակ ցանկացած կառավարություն էլ կգնար այդ քայլին, ՀՀՇ-ն չլիներ ՀՀԿ-ն լիներ, միևնույննա դա պարտադրված քայլ էր որ պիտի կատարվեր:
Հենց այդ տեսկի տրբեր քայլերով փող բերեցին կեսը բյուջեում ցույց տվեցին կեսն էլ ցույց չտվեցին որ կարողանաին զենք առնեին:
Հիմա տես եթե այդ ժամանակ այդպես չվարվեին ու դու իմանաիր որ այդպես վարվելու դեպքում շանս կար պատերազմը հախթելու, Լևոնենց ասելու էիր դավաճան են՝ ռիալ քայլերը գիտեին ու չարեցին:

Kuk
30.09.2008, 13:15
Մարկիզի խոսքերից "մենք դրան հասնելու ենք Լևոնի հետ թե անլևոն" այսինքն ինքնելա կասկածում Լևոնի վրա;)
Իսկ ես Լևոնին ընդհանրապես առաջնորդ չեմ համարում, ովա տեսել որ թեկնածուն ասի՝ կգամ երեք տարում երկիրը կկարգավորեմ ու կգնամ, :angryկարողա իրա հոր դուքյաննա:angry գալիս էս մի սռոկ աշխատի ու հաջորդ ընտրություններում էլ թեկնածությունտ մի դիր:oy
Ժող ջան ինձանից խնդրում եմ որ չնեղանաք, իմ սկզբունքներն են ուրիշ բայց գաղափարը նույննա

Յա:o բա 98-ին որ հրաժարական տվեց, չես բողոքո՞ւմ, չես ասո՞ւմ` բա ընտրվել էիր, սռոկդ անցկացնեիր, մյուս ընտրությանը չդնեիր, ինչի՞ հրաժարական տվեցիր: Ասել ա, որ իրա նպատակը ավազակապետության վերացումն ա, սահմանադրության , ժողովրդավարության վերականգնումն ա, իրան էդքանի համար երեք տարին բավական ա, կանի, կգնա: Ու ապացուցեց, որ դրա համար ա եկել էն ասածով, որ եթե իշխանության թեկնածուն հանի իր թեկնածությունը, ինքն էլ կհանի, քանի որ ինքը եկել ա իշխանության թեկնածուի դեմ պայքարելու:

Տրիբուն
30.09.2008, 14:24
Ձրի գազ: ապշեցուցիչ է, իսկ դու գիտես ինչքանով է հիմա Բելոռուսիան առնում գազը՞

Խոսքը հիմիկվա մասին չէր, էն ժամանակվա մասին էր, էս մեկ: Երկրորդն էլ հիմա էլ ներմուծում է ավելի էժան, շաաատ ավելի էժան քան մնացածը:

Տրիբուն
30.09.2008, 14:35
Տղեք թարգեք արդեն ներվերներս հատուկ ուտելու հոտ ա գալիս, լուրջ եմ ասում:

Մարդուկ, փող ստեղծելը պամիդոր ցանել չի, որ դնես ու վռազ վռազ անես: Դրա համար մարդիկ երկար պատրաստվել են: Ի միջի այլոց, նույն պատերազմող Հայաստանում ինֆլյացիան ավելի ցածր մակարդակի վրա էր, քան ահագին չպատերազմող երկրներում:

Եթե Հայաստանը այն ժամանակ առաջինը գյուղատնտեսական նշանակության հողն ու խանութները չսեփականաշնորհեր, սովից սատկելու էինք: Փոխանակ գովեք մարդկանց խելոք որոշում ընդունելու համար, օդի մեջ, հայլուրային ձևակերպումներով քամի եք անում:

Marduk
30.09.2008, 17:15
Սելավի

Ուզում էս ասել որ փաստացի մինչև 1993 թվականը Հայաստանը անկախ չի եղե՞լ, միայն փողը փոխվելուց հետո ունեցավ անկախությու՞ն: Այս մոտեցումդ անհասկանալի է, դա էլ էր պարտադրված, փո՜ղ էր պետք պետությւնը շատ փո՜ղ պատերազմ պիտի հաղթեր, լավ այդքան դժվարա էդ ամեն ինչը էդ կոնտեքստում հասկանալ

Խնդրում եմ փորձի առանց միֆերի վրա հղումներ անելով փորձիր հասկանալ թե իրականությունը ինչ է եղել:

Մտնում ենք ԿԲի կայքը ու ինչ ենք կարդում

1991 թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն:
1991 թ. դեկտեմբերին ՀՀ պետական բանկի վրա դրվեցին նորանկախ Հայաստանի Հանրապետության Ազգային բանկի պարտականությունները:
1993 թ. ապրիլի 27-ին ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով Ազգային բանկը վերանվանվում է ՀՀ կենտրոնական բանկ: Այն ղեկավարում է Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր 1986 թվականից:
Մինչև 1993 թ. նոյեմբերի 22-ը դրամաշրջանառությունը Հայաստանում սպասարկվում էր ԽՍՀՄ և ՌԴ ԿԲ կողմից 1961-1992 թթ. թողարկված դրամանիշերով: Խորհրդային միասնական ֆիանանսական համակարգի փլուզումը սկսվել էր դեռևս 1992 թ.: Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը ներդրել էին ազգային դրամի նախնական տարբերակները՝ կուպոնները:
1993 թ. մայիսին Ղրղզստանը ներդրեց իր ազգային արժույթը:
1993 թ. հուլիսի 26-ին ՌԴ ԿԲ-ն Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ դրեց 1993 թ. թողարկված նմուշի ռուբլին: Փաստորեն, Ռուսաստանը դուրս եկավ խորհրդային ռուբլու գոտուց՝ մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ:
Թեև 1993 թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվում է համաձայնագիր՝ միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվում: 1993 թ. հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերի 12-13-ին Ուզբեկստանը և Ղազախստանը շրջանառության մեջ դրեցին իրենց ազգային արժույթները: Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, որի պատճառով երկիրը հայտնվեց ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջև: Միևնույն ժամանակ, Հայաստանը գտնվում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի մեջ, ռազմական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղում, տնտեսությունը մտել էր գերգնաճի շրջան:
Հայաստանը մնաց առանց ընտրության հնարավորության: ՀՀ գերագույն խորհրդի որոշմամբ դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով ՀՀ գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի, ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովը հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 22-ը ընդունում է 20-ից ավելի կարևորագույն որոշումներ: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը 19.11.93 թ. թիվ 15 որոշմամբ հայտարարեց.
«1993 թ. նոյեմբերի 22-ին ժամը 00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում 1993 թ. նմուշի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը»:
Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվում 1 դրամ/200 ռուբլի հարաբերությամբ: Դրամի հետ ժամանակավոր շրջանառության մեջ են մնում նաև ԽՍՀՄ 1961-1992 թթ. 1-ից մինչև 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները: ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի կողմից հաշվարկային փոխարժեքը սահմանվում է 1 ԱՄՆ դոլար/14,5 դրամ:
Դրամափոխությունից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Ի. Իսահակյանը հայտարարում է, որ Կենտրոնական բանկը որդեգրելու է կոշտ և զուսպ քաղաքականություն, և որ դրամի կայունացման ֆոնդը այսուհետև ամբողջությամբ լինելու է ԿԲ-ում: Նշենք, որ սկզբնական շրջանում Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար ԱՄՆ դոլար:
http://www.cba.am/CBA_SITE/about/history/pat4.html?__locale=hy

Այսինքն փաստենք մի քանի բաներ:
Հիմնադիր Միֆ: Ժամանակ չկար , պատերազմ էր, բլոկադա էր ( ի դեպ կարծես հիմա նույն մակարդակի բլոկադա չի ): Բայց փաստացի երբ դանակը հասավ ոսկորին ապա ընդամենը 2 շաբաթում լուծվեց նոր հայկական դրամ մտցնելու գործը:

Իրականում այն ժամանակվա իշխանությունները մինչև վերջ դեռ չէին հավատում որ իրենք երկար կդիմանան դրա համար էլ չէին ուզում Ռուբլու գոտուց դուրս գալ: Ու երբ բոլորը դուրս եկան ու Ռուսաստանն էլ փողը փոխեց ապա Հայաստանի իշխանությունները ստիպված, կրկնում եմ ստիպված ֆինանսապես անկախացան:
Իհարկե իմ այս խոսքերը կոտրում են այն փառապանծ միֆը թե ՀՀՇ-ական վերնախավը կենաց ու մահու պայքար էր մղում հանուն անկախության բայց դե ինչ արած սա է իրականությունը:

Իրականում Հայաստանում Գերգնաճը եղել է ամենազարհուրելիներից մեկը, և պատճառը պատերազմը չեր: Պատճառը բացարձակ ապաշնորհությունն էր ու անուղեղությունը: Նաև նիհիլիստական վերաբերմունքը ժողովրդի հոգսերի նկատմամբ: Որը ի դեպ դարձավ կայուն գաղափարախոսություն մինչ այժմ:

Kuk
30.09.2008, 17:19

Մարդուկ, մի բան հարցնեմ էլի. դու ինչո՞ւ Հ.Հ. նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածությունդ չես առաջադրում:

Marduk
30.09.2008, 17:24
Եթե Հայաստանը այն ժամանակ առաջինը գյուղատնտեսական նշանակության հողն ու խանութները չսեփականաշնորհեր, սովից սատկելու էինք: Փոխանակ գովեք մարդկանց խելոք որոշում ընդունելու համար, օդի մեջ, հայլուրային ձևակերպումներով քամի եք անում:

Սա նույնպես միֆ է:
Հայ ժողովուրդը սովից չմեռավ որովհետև 700.000 մարդ երկրից գնաց ու այստեղի մնացածներին սկսեց փող ուղարկել:
Իրականում հողի սեփականաշնորհումից հետո Հայաստանի գյուղատնտեսությունը լրիվ քայքայվեց ու մինչ այժմ չի վերականգնվել: Ուղղակի նայեք թե ինչքան սնունդ է ներմուծում Հայաստանը ու պարզ կդառնա:
Ինչ վերաբերվում է խանութների սեփականաշնորհմանը ապա հարցը խանութների մասին չեր: Չնայած հիմնական առևտուրը խանութներում չեղավ այլ ինքնաբուխ տոնավաճառներում և եթե նույնիսկ խանութ չվաճառվեր միևնույն է անհրաժեշտ ապրանքները կծախվեին փողոցներում ու տոնավաճառներում ինչպես դա եղավ:

Հարցը Արդյունաբերական պոտենցիալի թալանն էր: Դա ամենազարհուրելի հանցանքն էր, որի հետևանքները այլևս չեն վերականգնվի:

Հայաստանում Սովետից հետո մնացել էր 20 միլլիոն տոննա երկաթ: Դա Աշխարհի տարեկան պահանջների 20 տոկոսն է: Իսկ Հայաստանին այդ երկաթը կհերիք էր մի 500 տարի: Բայց փոխարենը չունեցանք երկաթ ու ունեցանք 10000 «էլիտար» դղյակ: Փոխարենը հիմա մի քոսոտ չինական մեխի համար որը պատրաստված է բռակ պողպատից տալիս ենք մի կլորիկ գումարներ:

Սա է կատարվել: Հայաստանում մնացել էր 44 միլլիառդ ռուբլու հարստություն, չհաշված 8 միլլիարդ ավանդները: Դա մոտավորապես հավասար է այն ժամանակվա կուրսով մի 20-30 միլլիարդ դոլլարի:

Դե հիմա հաշիվներդ առեք թե ինչ էր ու ինչ մնաց ու ինչ էք հիմա ուզում սրբագրել ու արդարացնել:

ministr
30.09.2008, 17:28
Էդ իրավիճակում չի ասվի թե ուրիշը լիներ ինչ կաներ: Նպատակը մեկն էր` ապահովել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը : Կոլապսի ենթարկված տնտեսություն ունենալով պատերազմ մղել: Ուրիշ հարց ա, որ շատ-շատերը էդ հողի վրա թալանով հարստացան, հիշում եք էն ժամանակ արտահայտություն կար "Կարողա գիտես ֆիդային ես?": Ու ժողովուրդը ատամները սեղմած դիմանում էր: Էդ փոսից պատվով դուրս եկանք, ու ինչպես միշտ եղելա պատմության մեջ խաղաղ պայմաններում սկսվեց իրար միս ուտելը, պետական միջոցների թալանը, որը շարունակվումա : Եթե նույնիսկ ենթադրում եմ, որ ԼՏՊ-ն գալիսա ինչ որ ախոռներ մաքրելու, չեմ հավատում, որ իրա հետ եկողները նույն մտադրությունն ունեն: Մեր մոտ աթոռը ցավոք սրտի նման ա չինական հեքիաթի էն հրեշին, որին սպանելուց սպանողն էր դառնում հրեշ: Այնպես որ աթոռի վրա նստածին փոխելով իրավիճակը չի փոխվի: Կարծում եմ էս պահին լավագույն լուծումը նայա, որ ԼՏՊ-ն մնա որպես ուժեղ և ռադիկալ ընդդիմություն, զսպելով իշխանությունների ախորժակը: Որովհետև ենթադրում եմ, որ Տիգրան Թորոսյանին ազատելով ԱԺ Նախագահի պաշտոնից , պատրաստվում են նրա միջոցով հերթական պատվերով ընդդիմությունը սարքեն, ոնց որ ժամանակին եղավ Բաղդասարյանի դեպքում:

Kuk
30.09.2008, 17:32
Սա նույնպես միֆ է:
Հայ ժողովուրդը սովից չմեռավ որովհետև 700.000 մարդ երկրից գնաց ու այստեղի մնացածներին սկսեց փող ուղարկել:

Հայաստանում Սովետից հետո մնացել էր 20 միլլիոն տոննա երկաթ: Դա Աշխարհի տարեկան պահանջների 20 տոկոսն է: Իսկ Հայաստանին այդ երկաթը կհերիք էր մի 500 տարի: Բայց փոխարենը չունեցանք երկաթ ու ունեցանք 10000 «էլիտար» դղյակ: Փոխարենը հիմա մի քոսոտ չինական մեխի համար որը պատրաստված է բռակ պողպատից տալիս ենք մի կլորիկ գումարներ:

Դե հիմա հաշիվներդ առեք թե ինչ էր ու ինչ մնաց ու ինչ էք հիմա ուզում սրբագրել ու արդարացնել:

Մարդուկ, իսկ ներկայիս արտագաղթի վիճակագրությանը ծանո՞թ ես, որքա՞ն մարդ է լքել հայրենիքն ասենք` վերջին տասը տարիների ընթացքում, արդյոք այդ թիվն աճո՞ւմ է, թե՞ նվազում: Հիմա որքա՞ն գումար են ուղարկում Հ.Հ., այդ գումարները մինչև հասնում են այստեղ, այդ գումարից գոնե գ-ն մնո՞ւմ է, թե՞ ոչ:

Հա, մեկ էլ էդ տասը հազար էլիտար դղյակները ո՞ւր են, ի՞նչ դղյակների մասին ա խոսքը:

Marduk
30.09.2008, 17:39
Մարդուկ, մի բան հարցնեմ էլի. դու ինչո՞ւ Հ.Հ. նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածությունդ չես առաջադրում:

Kuk

Այն բոլոր խնդիրները որ ես նշում եմ նույնիսկ եթե լիովին գիտակցվի անհնար է լուծել միայն նախագահի մակարդակով:
Գոյություն ունի գաղափարների մի ամբողջ փունջ որոնք մարդկանց պարտադրում են կոնկրետ քայլեր նույնիսկ եթե այդ քայլերը վնասակար են:

Հիմնական վնասակար գաղափարը որի գերին մինչև հիմա մենք մնում ենք դա աներկբա հավատն է դեպի «ինքնակարգավորվող ազատ տնտեսության» զորությանը:

Դա մոտավորապես նույնպիսի աբսուրդ է թե հավատալ որ հիվանդը կբուժվի եթե նրա օրգանիզմը թողնենք ինքնակազմեկերպման ու ոչ մի միջոց ձեռ չառնենք:

Կոնկրետ Հայաստանում այդ իդեֆիքսը ֆունդամենտալ կերպով խախտել է ֆինանսական համակարգի արդյունավետությունը, նկատի ունեմ վարկային մեխանիզմները:
Այսօր 16-20 % տոկոսադրույքով վարկեր տալով Հայաստանի տնտեսությունը ուղղակի փորում է իր գերեզմանը:
Դուք կարող եք ինձ ասել ոչ հայրենասեր, պանիկյոր, թուրքերի ջրաղացին ջուր լցնող միևնույն է դրանից հարցի էությունը չի փոխվի:
Ուզում եք ԼՏՊ-ին դրեք նախագահ, ուզում եք Սերժը մնա, ուզում եք առանց նախագահ ապրեք, ուզում եք դիկտատուրա հաստատեք, միևնույն է եթե մի երկրում գործում է այսպիսի վարկային մեխանիզմ ապա այդ երկրի տնտեսությունը դատապարտված է:

Սա խնդիր է որը պետք է լուծել: Դա չի լուծվելու միտինգով , չի լուծվելու ընդդիմություն իշխանություն խաղերով: Սա տեխնիկական խնդիր է որը պահանջում է կոնկրետ տեխնիկական լուծում:

Marduk
30.09.2008, 17:51
Մարդուկ, իսկ ներկայիս արտագաղթի վիճակագրությանը ծանո՞թ ես, որքա՞ն մարդ է լքել հայրենիքն ասենք` վերջին տասը տարիների ընթացքում, արդյոք այդ թիվն աճո՞ւմ է, թե՞ նվազում: Հիմա որքա՞ն գումար են ուղարկում Հ.Հ., այդ գումարները մինչև հասնում են այստեղ, այդ գումարից գոնե գ-ն մնո՞ւմ է, թե՞ ոչ:

Էդ հարցին շատ հեշտ է պատասխանել:
Եթե ոչինչ չլիներ ապա ՀՀ-ի այսօրվա բնակչությունը պետք է մի 4,2 միլլիոն լիներ: Այսօր ըստ որոշ տեխնիկական տվյալների կա 2,8 միլլիոնի կարգի մարդ, իհարկե ամառները շատանում է, ձմեռները պակասում , բայց մոտավորապես էդքան կլինի:
Այսինքն երկրում պակասում է 1,4 միլլիոն մարդ մինիմումը:
Այսինքն ԼՏՊ-ից հետո ևս մի 700.000 գնացել է:
Այսօր էդ դրսի մասսան ահավոր քանակի փող է ուղարկում:
Այդ փողերով մարդիկ ապրում են, ռեմոնտ են անում, ավտո են քշում, առևտուր են զարգացնում: Նաև փողերի մի մասը մտնում է բյուջե, բայց բոլոր դեպքերում դրանք երկրում չեն դառնում Արտադրական կապիտալ, կամ դառնում են էլիտար շենք, կամ էլ դուրս են գալիս երկրից:

Սա լիակատար տնտեսական ֆիասկո է: Հայաստանում մարդը բացարձակապես շահագռգռված չի մթերք աճեցնելու ու ինչ որ բան սարքելու մեջ և դա գալիս է իշխող գաղափարախոսությունից ու ՄԱՀ-ի պարտադրված քաղաքականությունից:
Ու հիմա որոշ մարդիկ հասկանալով որ լիբերալ հեքիաթներով ժողովրդին այլևս խաբել չի լինի փորձում են ուրիշ պատճառներ բերել, տեսեք Թուրքիայի հետ սահմանը բացվի ինչ լավ կլինի:
ՍՈՒՏ:

Kuk
30.09.2008, 17:58
Kuk

Այն բոլոր խնդիրները որ ես նշում եմ նույնիսկ եթե լիովին գիտակցվի անհնար է լուծել միայն նախագահի մակարդակով:
Գոյություն ունի գաղափարների մի ամբողջ փունջ որոնք մարդկանց պարտադրում են կոնկրետ քայլեր նույնիսկ եթե այդ քայլերը վնասակար են:
Մարդուկ, ախպոր պես կոնկրետ խոսա էլի, կոնկրետ բան ասա, հասկանամ: Հլը էս մգացրածս մասը կարդա էլի, քո գրածն ա, լուրջ եմ ասում, հլը տես բան կհասկանա՞ս. ի՞նչ գաղափարի փունջ, ի՞նչ կոնկրետ քայլեր, մանրամասնի, հասկանամ: Էս քո ասածն էն ա, ոնց որ ինձնից կինոթատրոն գնալու ճանապարհը հարցնես, ես ասեմ` ապեր, երկու ոտքով պետքա տասը րոպե քայլես, բայց չասեմ` ուղիղ, աջ, ձախ, ուղիղ հետո աջ, ձախ հետո աջ և այլն, կարա՞ս գտնես էդ կինոթատրոնը, կարողա գտնես, բայց պետքա մի տասը կոմբինացիայով փորձես, էն էլ արդեն իմաստը կկորի, որտև Տիտանիկի կինոն արդեն վերջացած կլինի, տեղը մի հատ հայկական սերիալ սկսած կլինի, ասենք` վերվարածները: Մի զարմացի, սենց որ գնա, մի օր կինոթատրոններում վերվարած էլ ցույց կտան:

Հիմնական վնասակար գաղափարը որի գերին մինչև հիմա մենք մնում ենք դա աներկբա հավատն է դեպի «ինքնակարգավորվող ազատ տնտեսության» զորությանը:

Դա մոտավորապես նույնպիսի աբսուրդ է թե հավատալ որ հիվանդը կբուժվի եթե նրա օրգանիզմը թողնենք ինքնակազմեկերպման ու ոչ մի միջոց ձեռ չառնենք:
Ըհը~ն, բա հիմա ի՞նչ ես առաջարկում, նստենք Լևոնի տասնհինգ տարի առաջվա կատարածները քննադատե՞նք, ցեխ շփենք վրե՞ն, ասենք, որ մենք լինեինք իրա տեղը, առանց խանութ ու երկաթ ծախելու պատերազմ կհաղթեի՞նք: Դրանով հարց ե՞նք լուծելու:

Կոնկրետ Հայաստանում այդ իդեֆիքսը ֆունդամենտալ կերպով խախտել է ֆինանսական համակարգի արդյունավետությունը, նկատի ունեմ վարկային մեխանիզմները:
Այսօր 16-20 % վարկեր տալով Հայաստանի տնտեսությունը ուղղակի փորում է իր գերեզմանը:
Դուք կարող եք ինձ ասել ոչ հայրենասեր, պանիկյոր, թուրքերի ջրաղացին ջուր լցնող միևնույն է դրանից հարցի էությունը չի փոխվի:
Հիմա մենակ թե անկեղծ պատասխանի` էդ 16-20%-ի համար ո՞վա մեղավոր ըստ քեզ` Լևոնը՞, եթե ասենք` 90-ականներին Լևոնի փոխարեն դու լինեիր նախագահի աթոռին նստած, էսօր քանի՞ տոկոս կլիներ: «Դու լինեիր» ասելով նկատի ունեմ, եթե քո ասած կոնկրետ քայլերով ղեկավարվեր երկիրը:

Ուզում եք ԼՏՊ-ին դրեք նախագահ, ուզում եք Սերժը մնա, ուզում եք առանց նախագահ ապրեք, ուզում եք դիկտատուրա հաստատեք, միևնույն է եթե մի երկրում գործում է այսպիսի վարկային մեխանիզմ ապա այդ երկրի տնտեսությունը դատապարտված է:
Մարդուկ, չեմ ջոգում, դու լրիվ ձեռներդ լվացել ես որևէ բան անելո՞ւց, դու ոչ մի կապ չունե՞ս էս երկրի հետ, դու հայ չե՞ս, թե՞ ստանձնել ես անվերջ քննադատելուը անշնորհակալ գործը: Դե տարբերակ առաջարկի. ո՞նց անենք, որ տնտեսությունը դատապարտված չլինի, ո՞նց անենք, որ իմ ու քո երկրի տնտեսությունն իր ձեռքով չփորի իր և մեր գերեզմանները:Հիմա նայի անմիջապես հաջորդ մեջբերումը. գրել ես

Սա խնդիր է որը պետք է լուծել: Դա չի լուծվելու միտինգով , չի լուծվելու ընդդիմություն իշխանություն խաղերով: Սա տեխնիկական խնդիր է որը պահանջում է կոնկրետ տեխնիկական լուծում:
Էս նույնն ա, ոնց որ ինձ մաթեմատիկական խնդիր տաս, ասես` լուծի, ես էլ ասեմ` սա մաթեմատիկական խնդիր է և պահանջում է մաթեմատիկական կոնկրետ լուծում: Վե՛րջ, հարցը փակված ա էսքանով: Նոռմալ կընդունե՞ս, թե՞ կասես` պարզա որ մաթեմատիկական խնդիրը մաթեմատիկական լուծում ա պահանջելու, կենսաբանական չի պահանջելու, դու խնդիրը լուծի, ոչ թե ասա` մաթեմատիկակա~ն, կոնկրե~տ…

Kuk
30.09.2008, 18:22
Էդ հարցին շատ հեշտ է պատասխանել:
Եթե ոչինչ չլիներ ապա ՀՀ-ի այսօրվա բնակչությունը պետք է մի 4,2 միլլիոն լիներ: Այսօր ըստ որոշ տեխնիկական տվյալների կա 2,8 միլլիոնի կարգի մարդ, իհարկե ամառները շատանում է, ձմեռները պակասում , բայց մոտավորապես էդքան կլինի:
Այսինքն երկրում պակասում է 1,4 միլլիոն մարդ մինիմումը:
Այսինքն ԼՏՊ-ից հետո ևս մի 700.000 գնացել է:
Դե հիմա նայի, Մարդուկ ջան, քո տված վիճակագրության վրա հիմնվելով, մի երկու հարց տամ. Ուրեմն դու նոռմալ ե՞ս համարում, որ նորաստեղծ պետությունից, որը պատերազմում էր, ի դեպ պատերազմում հաղթել է, որը երկրաշարժ էր տեսել, ոչ սովորական երկրաշարժ, ինչպես հաճախ լինում է, երեքուկես տարի պայքար էր մղել` համազգային շարժում, համ էս դեպքում 700.000 մարդ գաղթի, համ էդ բոլոր հանգամանքների բացակայության դեպքում 700.000 մարդ գաղթի՞, ի՞նչ ես կարծում, ո՞ր ժամանակվա նախագահն ա գնահատականի արժանի` բարձր գնահատականի մասին ա խոսքս, կամ կարող ես ցածրի մասին ասել. ո՞րն ա ավելի խիստ քննադատման արժանի, ու միանգամից պատասխանի, թե դու որի՞ն ես ավելի հաճախ ու ավելի խիստ քննադատում:

Այսօր էդ դրսի մասսան ահավոր քանակի փող է ուղարկում:
Այդ փողերով մարդիկ ապրում են, ռեմոնտ են անում, ավտո են քշում, առևտուր են զարգացնում: Նաև փողերի մի մասը մտնում է բյուջե, բայց բոլոր դեպքերում դրանք երկրում չեն դառնում Արտադրական կապիտալ, կամ դառնում են էլիտար շենք, կամ էլ դուրս են գալիս երկրից:
հա, ես համաձայն եմ, որ փող են ուղարկում, շատ են ուղարկում, բայց էդ ուղարկածից որքա՞ննա տեղ հասնում, հլը նայի դոլարի կուրսը ինչ օրնա ընկել, բա դա թալան չի՞, բա դա անխղճություն չի՞: Ի՞նչնա պատճառը, որ դոլարի կուրսը գետնով են տալիս, տեղյակ ե՞ս, հենց իմանաս, ինձ էլ ասա, ես էլ եմ էս երկրի քաղաքացի, ես էլ եմ ուզում իմանալ: Էսքան ժամանակ քննադատում ես Լևոնին ու ՀՀՇ-ին 90-ականների խանութների, երկաթի, փողային անկախացման և այլնի համար, մի օր ասել ե՞ս, էս դոլարի կուրսը ո՞վ իջացրեց, ինչի՞ իջացրեց, ինչքան մարդ տուժեց: Հա, մեկ էլ ասա, թե էդ փողերի որ մասնա մտնում բյուջե ու ինչ ճանապարհով:

Սա լիակատար տնտեսական ֆիասկո է: Հայաստանում մարդը բացարձակապես շահագռգռված չի մթերք աճեցնելու ու ինչ որ բան սարքելու մեջ և դա գալիս է իշխող գաղափարախոսությունից ու ՄԱՀ-ի պարտադրված քաղաքականությունից:
Ու հիմա որոշ մարդիկ հասկանալով որ լիբերալ հեքիաթներով ժողովրդին այլևս խաբել չի լինի փորձում են ուրիշ պատճառներ բերել, տեսեք Թուրքիայի հետ սահմանը բացվի ինչ լավ կլինի:
ՍՈՒՏ:

Իսկ ինչ վերաբերում ա Թուրքիայի սահմանին, ես չեմ հավատում, որ էսօր Հայաստանը կարա նենց արտաքին քաղաքականություն վարի, որ առանց լուրջ զիջումների բացվի էդ սահմանը: Գյուլը շատ հստակ ու շատ ինքնագոհ կեցվածք ընդունած աջուձախ խոսում ա էդ հանդիպումներից, էդ որոշումներից, բայց հայակական կողմից ոչ մի կոնկրետ մեկնաբանում, ոչ մի կոնկրետ պատասխան, հերքում կամ որևէ մի բան, որը ցույց կտա, որ մենք էլ կանք, մենք էլ ենք երկիր, պետություն, ստեղ էլ բնակչություն կա.. Նենց որ Էդ Թուրքիայի պահը լռիվ օդա կոնկրետ էսօրվա դրությամբ:

Տրիբուն
30.09.2008, 22:26
Ընգեր ջան, թարգեք: 700.000 չէ ուզում ա մի միլիոն գնացած լիներ, ու փող ուղարկեր, կարո՞ղ ա փող էինք ուտում: Հո դուք փորձանք չե՞ք; Էտ փողի դիմաց բան կար առնելու, որ առնում ու ուտում էինք: Բլոկադայի պայմանենրում ի՞նչ էինք լափելու: Հրանտ Բագրատյնաը միակ նորմալ տնեսագետ վարչապետն ա եղել մինչև հիմա, որ հակսցավ, որ եթե հողը արագ չսեփականշնորհեն ուտելու բան չենք ունենալու: Գյուղատնտեսությունն էլ Հայաստանում մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի վրա է, քան մնացած բոլոր ԱՊՀ երկրներում: Մուտիտներ մի արեք…

Koms
01.10.2008, 10:24
Նկատելեք, էսօր ռուսական կայքէջերում ոչ մի ինֆո չկա ՀՀ նախագահի այցի մասին Վրաստան: Երեւի մեզ էլ խանդող կա, հա? :B

murmushka
14.10.2008, 20:25
երկար մտածում էի, որտեղ տեղադրել այս հոդվածը, համապատասխան բաժին չգտա, չնայած կարծում եմ մարտի է-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ու նրա սահմռկեցուցիչ "բացահայտումների" արձագանքների մասին արժի առանձին թեմա բացել
Բողոքի ակցիան գլխավոր դատաբժշկի դեմ անցավ ոչ այդքան խաղաղ

19:42 • 14.10.08

Այօսր «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ կեսօրին իրենք ակցիա են կազմակերպել ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի մոտ: Նրանց ակցիան եղել է լուռ և առանց վանկարկումների: Հիշեցնեմ, որ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել էր, թե մարտի մեկի հանձնախմբի պատրաստած տեսանյութում երևացող ծնոտը ոչ թե մարդու է, այլ խոճկորի, ինչն էլ առիթ է հանդիսացել ,որ «Հատուկ գունդը» հանդես գա նման նախաձեռնությամբ:

Երտասարդները ձեռքներին ունեցել են 2 պաստառ, նրանցից մեկի վրա գրված է եղել «Չհամարձակվեք պղծել անմեղ զոհերի հիշատակը», իսկ մյուսի վրա պատկերված է եղել Սերժ Սարգսյանը սրբի շորերով, իսկ ներքևում Շոթա Վարդանյանը խոճկորի քթով, իսկ ներքևում գոճիներ: Երիտասարդները ցանկացել այդ պաստառները հանձնել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանին: Սակայն, երբ նրանք մոտեցել են կենտրոնի դարպասներին, պահակը, տեսնելով այդ պաստառները և իմանալով եղելությունը, ասել է, որ 17 տարի է, որ ճանաչում է Շոթա Վարդանյանին և համոզված է, որ նա կատակել է։ Սա առաջացրել է ներկաների ծիծաղը:
Այնուհետև, երբ «Հատուկ գնդի» ներկայացուցիչները ցանակացել են մտնել շենք, մի երիտասարդ քաշքշել է նրանց և ասել է, որ նրանք հեռանան։ Այդ ժամանակ, երբ «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Սյուզաննա Պողոսյանը փորձել է նկարել երիտասարդին, վերջինս փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը և, խլելով լրագրողի ձայնագրիչը,մտել է շենք:

«Երիտասարդի բռնի գործողությունների հետևանքով վնասվել է Սյուզաննայի ձեռքը»,- նշեց Շահանե Հակոբյանը: Ի դեպ, այդ երիտասարդը չի ներկայացել: Բակում հավաքված բժիշկներն ասել են, որ չեն ճանաչում այդ երիտասարդին: Քիչ անց շենքից դուրս է եկել հավաքարարը և ձայանգրիչը հետ է վերադարձրել, երբ նրան հարցրել են, թե ով է այն իրեն տվել, հավաքարարը պատասխանել է, որ աստիճանների վրա ձայնգրիչն իրեն է տվել քննիչը և ասել է տար տուր այն երեխաներին:

Ինչպես նշեց Շահանե Հակոբյանը, երբ իրենք այնտեղ կանգնած են եղել, հանկարծ հայտնվել են ոստիկանները, նրանցից Արտյոմ Հակոբյանն ասել է, որ այս պաստառները չեն կարող հանձնել Շոթա Վարդանայնին և հենց այդ պահին շենքից դուրս է եկել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը և կանգնել շենքի մուտքի մոտ: Այնուամենայնիվ, երիտասարդներին հաջողվել է պաստառները հանձնել բժիշկներից մեկին, որ փոխանցեն Շոթա Վարդանյանին: Դրանք հանձնելուց հետո ոստիկանները հավաքվածներին խորհուրդ են տվել հեռանալ, որից հետո նրանք կրնկակոխ հետևել են երիտասարդներին մինչև Շրջանայինի անցում:

Tert.am.

Chuk
16.10.2008, 23:15
Նիկոլ Փաշինյան. «Հեղափոխությունը Հայաստանում օրինականությունը վերականգնելու միակ տարբերակն էե

Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությունե ռադիոկայանին.

Հարց. - Դուք ընդհատակում եք, բայց ձեր հոդվածներից երեւում է, որ տեղյակ եք Հայաստանի քաղաքական զարգացումներին: Դուք հայտարարել էիք հեղափոխության մասին: Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը` հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է:

Նիկոլ Փաշինյան. - Իմ կարծիքով, հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել: Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են:

Վերցնենք թեկուզ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները: Դրանցից բխող եզրակացությունը մեկն է` ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձեւավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից եւ հնարավորությունից:

Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է:

Ի դեպ, հենց այս համատեքստում եմ դիտարկում ընդդիմության վերջին 8 ամիսների մարտավարությունը: Համաժողովրդական շարժումը զերծ մնաց կոշտ քայլերից` ինչ-որ իմաստով իշխանություններին շանս տալով ապացուցել, որ առանց հեղափոխության, այսինքն` առանց գործող իշխանությունների հեռացման հնարավոր է երկրում հաստատել օրինականություն, վերականգնել քաղաքացիական իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը: Բայց հենց իշխանությունը իր գործողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը օրինականության հաստատման միակ տարբերակն է:

Եվ ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունը մեր հանրության միասնականության վերականգնման միակ ճանապարհն է նույնպես, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են միասնական լինել միայն այն դեպքում, երբ բոլորի համար գործում է նույն օրենքը, այդ օրենքը բոլորի համար գործում է նույն չափով:

Ինչ խոսք, մեր հեղափոխությունը պետք է լինի թավշյա, անարյուն, խաղաղ, բայց սա ոչ միայն, ավելի ճիշտ` ոչ այնքան ընդդիմությունից, որքան իշխանությունից է կախված:

Հարց. - Հայտնի է, որ դուք մեղադրվում եք «Մարտի 1»-ի մայր գործով` սպանությունների եւ այլ հանցագործությունների մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքներին, պատրաստվո՞ւմ եք արդյոք դատարան ներկայանալ:

Ն. Փ. - Ես համարում եմ, որ մարտի 1-ին զոհվել են իմ եղբայրները, որոնց կորուստը անձնական կսկիծ ու ողբերգություն է ինձ համար, եւ ես ինձ պարտավորված եմ զգում այդ մարդկանց հիշատակի առաջ:

Այո, իշխանությունները մեզ մեղադրում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ, այսինքն` մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու մեջ: Սա մի աննախադեպ իրավական աբսուրդ է, որովհետեւ այդ մեղադրանքը ենթադրում է, որ սպանությունների անմիջական կատարողները ոչ միայն բացահայտված են, այլեւ ապացուցված է, որ նրանք գործել են ընդդիմության հրամանով:

Ինչ վերաբերում է իմ` ազատության մեջ, ընդհատակում կամ բանտում լինելուն, դրանք, անկեղծ ասած, ինձ համար ոչ թե կենցաղային իրավիճակներ են, այլ պայքարի եղանակներ: Այսքան ժամանակ ես ընդհատակում եմ, քանի որ կարծում եմ, որ մի ինչ-որ պահի իմ հայտնվելը հանրահավաքի հարթակում կարող է ուղղակի անհրաժեշտ լինել համաժողովրդական շարժմանը` շատ անհրաժեշտ: Եթե տեսնեմ, որ նման անհրաժեշտության հնարավորությունը սպառված է, առանց սեթեւեթանքի կընտրեմ բանտը` որպես պայքարի հերթական հանգրվան:

Եվ ի դեպ, բազմաթիվ հռչակավոր գործիչներ երկար տարիներ անց են կացրել բանտում` հանուն ժողովրդի հաղթանակի: Բայց ո՛չ բանտը, ո՛չ ընդհատակը, ո՛չ ազատությունը քաղաքական գործչի համար ինքնանպատակ լինել չեն կարող:

Եվ այսքան ժամանակ ընդհատակում գտնվելով` ես խնդիր ունեի նաեւ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը ամուլ կառույցներ են եւ ի վիճակի չեն ինտելեկտուալ մրցակցության ու պայքարի:

Եվ ի դեպ, եթե մարդիկ լսեն մի օր, որ ինձ ձերբակալել են, թող իմանան ուրեմն, որ ես եմ այդպես ցանկացել, ցանկացել եմ պայքարս շարունակել բանտում:

Հարց. - Կարծիք կա, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելով հնարավոր է հանել հասարակության մեջ առկա լարվածությունը: Համաձա՞յն եք արդյոք: Եթե այո, ապա ինչո՞ւ իշխանությունները չեն գնում լարվածության թուլացման:

Ն. Փ. - Անկեղծ ասած, ինձ զարմացնում են բոլոր այն տեսակետները, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը համարում են իշխանության անելիք: Մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ կարձակի, եթե այլ տարբերակ չունենա, այսինքն` այլընտրանք չունենա: Իսկ իշխանությանն այդ այլընտրանքից զրկելը Հայ ազգային կոնգրեսի անելիքն է, համաժողովրդական շարժման անելիքը:

Եթե իշխանությունը մեր ընկերներին բանտում պահելու հնարավորություն ունի, ուրեմն` մենք նրան տվել ենք այդ հնարավորությունը: Ես մեր շարժման բոլոր մասնակիցներին, համակիրներին կոչ եմ անում քաղբանտարկյալների ազատության հարցը դիտարկել հենց այս տեսանկյունից:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը եւ Եվրոպայի խորհրդին` այն ոչ թե սկզբունքներ է պաշտպանում, այլ արձագանքում է ուժերի հարաբերակցությանը: Եթե շարժումը ուժեղ լինի ու հետեւողական, միջազգային հանրությունը կաջակցի, կպաշտպանի միջազգային իրավունքի նորմերը: Եթե շարժումը երկչոտություն ու հարմարվողականություն ցուցաբերի, միջազգային հանրությունը կմոռանա մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների, հռչակագրերի մասին: Սա պարզ իրողություն է, եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ելնենք հենց այս ճշմարտությունից:

Աղասի Ենոքյան
Աղբյուր՝ azatutyun.am

Kuk
16.10.2008, 23:31
Ճիշտ ա ասում: Համաձայն եմ այս հարցազրույցում Նիկոլի արտահայտած յուրաքանչյուր մտքի հետ:

Աբելյան
17.10.2008, 13:25

մի րոպե, էս ինքը "Ազատություն"-ով խոսացել ա՞ :o

Chuk
17.10.2008, 13:40
Հա, Հայկո ջան ;)

Աբելյան
17.10.2008, 13:46
բա հիմա ԱԱՆ-ը չի կարա՞ լրագրողներին բռնի ու հարցնի ինքը որտեղ ա

ministr
17.10.2008, 13:56
Հայաստանի նման կիսախարխուլ պետությանը հեղափոխություններ ու հեղաշրջումներ պետք չեն: Հեղափոխությունը համարյա պատերազմի նման է սկսվում է բայց ավարտվում է շաաաատ ուշ: Օրինակները աչքներիս առաջ են ` Վրաստան, Ուկրաինա, որ Ռադա ամեն 3 ամիսը մեկ ցրում հավաքում են, ու վերջապես 98 թիվը.. թե ինչ դեպքեր դրան հաջորդեցին ինքներդ գիտեք:

Chuk
17.10.2008, 13:57
բա հիմա ԱԱՆ-ը չի կարա՞ լրագրողներին բռնի ու հարցնի ինքը որտեղ ա

Կարծում եմ, որ դրա համար լրագրողներն առնվազն պիտի իմանան տեղը ;)

Ձայնալար
17.10.2008, 13:59
Հայաստանի նման կիսախարխուլ պետությանը հեղափոխություններ ու հեղաշրջումներ պետք չեն: Հեղափոխությունը համարյա պատերազմի նման է սկսվում է բայց ավարտվում է շաաաատ ուշ: Օրինակները աչքներիս առաջ են ` Վրաստան, Ուկրաինա, որ Ռադա ամեն 3 ամիսը մեկ ցրում հավաքում են, ու վերջապես 98 թիվը.. թե ինչ դեպքեր դրան հաջորդեցին ինքներդ գիտեք:

Ճիշտ ես. մեզ հեղափոխություն պետք չի, մեզ ընտրություններ են պետք: Ու մենք պայքարում ենք իրականում ընտրությունների համար՝ ընտրելու իրավունքի:

;)

Chuk
17.10.2008, 14:03

Մեզ պետք է հեղափոխություն, անհրաժեշտ է ավելի քան հաց ու ջուրը: Խոսքը մեր մտքի, մտածելակերպի հեղափոխության մասին է: Ժամանակն է հանել մեր մտքից ստրուկի ու համակերպվողի հոգեբանությունը ու դրա տեղը դնել հաղթողի, թելադրողի հոգեբանությունը: Այդ հեղափոխությունը մենք անում ենք ու կանենք :)

Երվանդ
17.10.2008, 14:04
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Է

ասում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

- Պարոն Խզմալյան, չնայած ԵԽԽՎ կոշտ հայտարարություններին, չնայած Հայ ազգային կոնգրեսի համառ ջանքերին, Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

- Քանի դեռ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, մենք բոլորս անազատ ենք: Դա ոչ բոլորն են զգում կամ տարբեր մակարդակի սրությամբ են զգում: Ես ասել եմ, մեր կերած հացը պետք է մեր բկին կանգնի, եթե այս վիճակը շարունակվի: Բայց այս վիճակը շարունակվում է, հասարակությանը սովորեցրել են այդ մտքին, որ` հա, քաղբանտարկյալներ էլ կան, ի՞նչ է եղել, կաշառակերություն էլ կա, դե, մարդասպանություն էլ կլինի: Մենք ունենք այնքան ազատություն, որքան կարող ենք պաշտպանել: Սա պատերազմ է: Պատերազմից հետո մենք ունենում ենք այնքան կենսական տարածք, որքան կարող ենք զենքի ուժով պաշտպանել, ազատագրել: Մենք ապրում ենք մենաշնորհների երկրում, որտեղ մենաշնորհված է տնտեսությունը, քաղաքականությունը, դիվանագիտությունը, մշակույթը: Քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ, շունչ առ շունչ մեր հայկական աշխարհի օդը փչանում է, ազատության տարածքը` նվազում, կտրվում է, եւ ամենատագնապալին այն է, որ երբ դա կատարվում է դանդաղ, մարդիկ չեն զգում դա, ինչպես, օրինակ, գազով թունավորվելու դեպքում մարդիկ չեն զգում` ինչպես են թունավորվում, ինչպես են զրկվում օդից: Երբ դա կատարվում է արագ, պայթյուն է տեղի ունենում, բայց հմուտ դահիճները անում են դա դանդաղ, որ մարդիկ չզգան: Եւ ես վախենում եմ, որ մենք հենց այս վիճակում ենք:

- Դուք արտակարգ դրության օրերին մի խումբ մտավորականներով հանդիպում էիք ունեցել Սերժ Սարգսյանի հետ, եւ որոշակի ակնկալիքներ կային այդ հանդիպումից: Այդ ակնկալիքներն արդարացա՞ն:

- Այդ օրերին ցանկացած նորմալ մարդ ասում էր եւ զգում էր նույնը: Եւ ես կարծեցի, որ այդ ճգնաժամային պահին մենք պետք է հանդես գանք առաջարկություններով` այդ ողբերգությունից եւ փակուղուց դուրս գալու ուղղությունների վերաբերյալ: Մենք առաջարկել էինք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, անցկացնել արտահերթ եւ մաքուր ընտրություններ, (ես հիմա էլ եմ կարծում, որ դա պետք է), առաջարկել էինք ստեղծել ազգային անկախ եւ լիազորված հանձնաժողով` մարտի 1-ի սպանությունների հետաքննության համար, եւ առաջարկել էինք Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամների փոփոխություն անել: Ամենածանրը իրականում այն է, որ մեզ ստիպում էին մնալ դիահերձարանում: Ոչ մի դուռ, ոչ մի պատուհան չէր բացվում: Սերժ Սարգսյանն ուղղակի լսեց մեզ, եւ այդքանով ամեն ինչ ավարտվեց: Մեր հարաբերությունները հիմա նման են սառը պատերազմի: Հիմա մեր հասարակությունը եւ իշխանությունը գտնվում են տարբեր բարոյահոգեբանական եւ արժեքային համակարգերում, եւ ձեւանալ, որ դա այդպես չէ, չի ստացվի: Եւ դա է պատճառը, որ վերքը չի սպիանում, որովհետեւ իրենք չեն ընդունել իրենց մեղքը: Մարտի 1 սարքելով` նրանք սումգայիթացրեցին Երեւանը:

- Այսօր շատերը կարծում են, որ այս իշխանություններին հեռացնելու համար պետք է գնալ արագ գործողությունների, շատերը պնդում են, որ պետք է գործը հանդարտ անել: Ձեր կարծիքով, ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ:

- Իրավիճակը հեղափոխական է: Անտեսել դա կարող է միայն կույր մարդը: Եթե դրան գումարվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, կարծում եմ` դա կբերի քաղաքացիական անհնազանդության, որովհետեւ շատերի համար, այդ թվում նաեւ ինձ, անասելի դժվար, անտանելի, անընդունելի, ծանր կլինի ապրել մի երկրում, որը ղեկավարվում է նման եղանակով: Դա կնշանակի` մեր երկիրը էլ ավելի խոր անդունդում է, քան մեզ թվում է հիմա: Մարդիկ, ովքեր Շարժման ներսում որոշում են Շարժման մեծությունը կամ արագությունը, պետք է շատ ու շատ վերլուծություններ անեն:

- Պարոն Խզմալյան, հոկտեմբերի 17-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Ի՞նչ կարող է տալ այդ հանրահավաքը կամ, ընդհանրապես, հանրահավաքները:

- Երկրում տեղի ունեցավ դասակարգային հեղաշրջում: Հիմա իշխող դասակարգը ցանկացած գնով փորձում է պահել իր իշխանությունը: Իշխող դասակարգն ունի իր տնտեսական շահերը: Նրանք փորձում են հասարակությունը հարմարեցնել իրենց շահերին, դարձնել մեզ սպառող, սպասարկող, հարկատու: Ինչո՞ւ եմ ես այդքան կարեւորում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մեր խորհրդարանը մեծահարուստների, բիզնեսմենների ակումբ է: Ինչո՞ւ են կարեւոր հանրահավաքները, ինչո՞ւ են ընդհանրապես հավաքվում մարդիկ: Իրենք չունեն ներկայացվելու այլ ձեւ: Նորմալ երկրում` հին Հունաստանից մինչեւ Բուրկինա Ֆասո, խորհրդարանները ստեղծված են մի պատճառով` մարդկանց շահերը ներկայացնելու համար: Մեր խորհրդարանում 5 տոկոսի շահերը ներկայացված են 95 տոկոսով: 95 տոկոսի շահերը, լավագույն դեպքում, 5-10 պատգամավորներ են հնչեցնում: Սա այնքան աննորմալ է, որ, բնականաբար, հանրահավաքները կշարունակվեն, եւ պայքարի այդ ձեւը կշարունակվի: Երկու հրապարակ կար Երեւանում` իշխանական` դա Հանրապետության հրապարակն էր, եւ Ազատության, որը ժողովրդի հրապարակն էր: Իզուր չէ, որ հիմա Ազատության հրապարակը անազատության մեջ է, որովհետեւ դա միստիկական նշանակություն ունի: Այն հանգամանքը, որ այնտեղից հանվել են պոեզիայի եւ երաժշտության արձանները, նույնպես միստիկական նշանակություն ունի: Մեր երկրում, մեր կյանքից բացակայում է պոեզիան, երաժշտությունը, բացակայում է ազատությունը: Այն գտնվում է երկաթե վանդակում: Ուղղակի պետք է բաց աչքերով նայել մեր շուրջը, կարող ենք միայն պատուհանից նայել, տեսնել` ինչ են արել մեր երկիրը: Այնպես որ, հանրահավաքներն անխուսափելի են: Եթե փակվի եւս մի հրապարակ, մարդիկ կհավաքվեն ստորգետնյա անցումներում, Մատենադարանում եւ այլուր, ինչպես 88-ին: Դա անհնար է կասեցնել: Ջուրը իր համար տեղ կգտնի: Ժողովուրդը ջուր է: Դու կարող ես ջուրը ծեծել, կարող ես բաժակի մեջ լցնել եւ փոթորիկ սարքել, կարող ես եռացնել այդ ջուրը, գոլորշիանա, բայց, միեւնույն է, ջուրը վերադառնալու է, դառնալու է ջուր: Դրանք ֆիզիկայի ու հասարակության օրենքներն են: Դրանք նույնն են: Մարդիկ, ովքեր չեն հասկանում դա եւ փորձում են սառեցնել, գոլորշիացնել, ֆիզիկա երեւի չեն անցել դպրոցում: Ոչինչ դրա հետ անել չես կարող: Այս իշխանության բոլոր լուծումները ժամանակավոր են:

Հայկական Ժամանակ

Ավելացվել է 50 վայրկյան անց
Իսկական մտավորականի դասական օրինակա Տիգրան Խզմալյանը:love

ministr
17.10.2008, 14:07
Ճիշտ ես. մեզ հեղափոխություն պետք չի, մեզ ընտրություններ են պետք: Ու մենք պայքարում ենք իրականում ընտրությունների համար՝ ընտրելու իրավունքի:

;)

Լրիվ համաձայն եմ: Իշխանափոխություն պետք է կատարել ընտրությունների միջոցով: Այլ հարց է, որ պետք է նստել ու մտածել թե ընտրությունների ժամանակ կեղծումների ու ավազակության դեմը ոնց է պետք առնել: Անելանելի իրավիճակներ չեն լինում ու ինձ շատ հետաքրքիր էր, թե նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն ինչ մեթոդներով է պայքարելու ընտրակեղծիքների դեմ, քանի որ իրեն շատ լավ հայտնի են այդ ձևերը: Պարզվեց ոչ մի ձևի:

Ձայնալար
17.10.2008, 14:11

:)) Դու նստի մտածի բարեկամս, իսկ մենք արդեն սկսել ենք դեմն առնել ու դեմն առնելու ենք, ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել օրինական իշխանություն:

ministr
17.10.2008, 14:13
Մեզ պետք է հեղափոխություն, անհրաժեշտ է ավելի քան հաց ու ջուրը: Խոսքը մեր մտքի, մտածելակերպի հեղափոխության մասին է: Ժամանակն է հանել մեր մտքից ստրուկի ու համակերպվողի հոգեբանությունը ու դրա տեղը դնել հաղթողի, թելադրողի հոգեբանությունը: Այդ հեղափոխությունը մենք անում ենք ու կանենք :)

Համաձայն եմ, որ մտածելակերպի փոփոխություն է պետք: Բայց դա հեշտ չի: Ստրուկի ու համակերպվողի մտածելակերպը ձևավորվել է դարերով, բոլորս էլ պատմություն լավ գիտենք: Ու հիմա դա հեշտ չի մարդկանց մեջից հանելը: Մարդկանց մեջ հաղթողի հոգեբանություն է ևձավորվում, երբ որ տեսնում են իրար հաջորդող տեսանելի, շոշափելի հաղթանակներ: Թե չէ բարոյական հաղթանակները եղանակ չեն փոխում:

Նորմարդ
17.10.2008, 14:14
:)) Դու նստի մտածի բարեկամս, իսկ մենք արդեն սկսել ենք դեմն առնել ու դեմն առնելու ենք, ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել օրինական իշխանություն:
Բագ մտածելը վտանգավոր ա առողջության համար, արա բայց ասում են հանրահավաքներնեն էլ են վտանգավոր է:think
ԲԱ ինչ անենք :D

ministr
17.10.2008, 14:18
Մտածելը վտանգավոր ա էն մարդկանց համար, ում ուղեղի պարունակությունը քիչ ա, շատ քիչ ա, ու էդ փոքր մասսան ծանրաբեռնելը կարող ա վերջանալ կարճ միացումով :)

Նորմարդ
17.10.2008, 14:20
Մտածելը վտանգավոր ա էն մարդկանց համար, ում ուղեղի պարունակությունը քիչ ա, շատ քիչ ա, ու էդ փոքր մասսան ծանրաբեռնելը կարող ա վերջանալ կարճ միացումով :)
Հմմմ դե շնորհավորում եմ բարեկամ, եթե դու առաջարկում ես նստել մտածել ուրեմնՍ քո մետ էտ փոքր մասսան շաաատ մեծ ա ու դու վախենալու բան չունես :)

ministr
17.10.2008, 14:21
:)) Դու նստի մտածի բարեկամս, իսկ մենք արդեն սկսել ենք դեմն առնել ու դեմն առնելու ենք, ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել օրինական իշխանություն:

Մտերիմ, ով ասեց որ պայքարել պետք չի? :) Առանց մտածելու պայքար գոյություն չունի...

Ավելացվել է 1 րոպե անց

Հմմմ դե շնորհավորում եմ բարեկամ, եթե դու առաջարկում ես նստել մտածել ուրեմնՍ քո մետ էտ փոքր մասսան շաաատ մեծ ա ու դու վախենալու բան չունես :)

Մերձավոր, կարող ես ասես թե ես ինչի կապակցությամբ էի առաջարկում նստել ու մտածել?

Նորմարդ
17.10.2008, 14:23
Մտերիմ, ով ասեց որ պայքարել պետք չի? :) Առանց մտածելու պայքար գոյություն չունի...

Ավելացվել է 1 րոպե անց

Մերձավոր, կարող ես ասես թե ես ինչի կապակցությամբ էի առաջարկում նստել ու մտածել?
Դե մտերիմն էլ էտ ա ասում էլի դու մտածի մենք պայքարենք :D
Կլնի պայքար մտածմունքով :D:D:D

Ավելացվել է 1 րոպե անց
Իհարկե կասեմ հարազատ ջան :)
Առաջարկում էրի նստել ու մտածել, թե ինչ անենք որ ընտրությունները արդար անցնեն :D

ministr
17.10.2008, 15:05
Ես իմ տեղն եմ մտածում :)
Իսկ գլոբալ մտածողները էսոր ցույց են անում :) Դե գնացեք տեսեք ինչ են մտածել ու ոնց պետք ա պայքարել :) Բարի ցույց եմ ցանկանում

Նորմարդ
17.10.2008, 15:31
Ես իմ տեղն եմ մտածում :)
Իսկ գլոբալ մտածողները էսոր ցույց են անում :) Դե գնացեք տեսեք ինչ են մտածել ու ոնց պետք ա պայքարել :) Բարի ցույց եմ ցանկանում
Աբրիս գիտես, կհրավիրեի բայց դե հասկանում ես մեկա մերժելու ես, իսկ ես սովոր չեմ երբ ինձ մերժում են, ուստի կասեմ շնորհակալություն և մինչ նոր հանդիպում քաղաքական, և ոչ միայն, բանավեճերի քառուղիներում :)

Աբելյան
17.10.2008, 22:50
Կարծում եմ, որ դրա համար լրագրողներն առնվազն պիտի իմանան տեղը ;)
տենց պտի ստացվի ինքը լրագրողներին զանգել ա, հետները խոսացե՞լ

Chuk
17.10.2008, 23:09
տենց պտի ստացվի ինքը լրագրողներին զանգել ա, հետները խոսացե՞լ

Հնարավոր տարբերակները շատ են, չխորանանք :)

Արշակ
20.10.2008, 22:41
Էսօր մեր դպրոցի ուսմասվարը զանգել էր մեր տուն մամայիս (մամաս դպրոցի ուսուցչուհի է) տեղեկացնելու, որ տարրական դասարանները վաղը դասերից ազատված են, որովհետև ուսուցիչները պիտի գնան քաղաքապետարան Մեդվեդևին դիմավորելու։:8

Տրիբուն
21.10.2008, 09:03
Էսօր մեր դպրոցի ուսմասվարը զանգել էր մեր տուն մամայիս (մամաս դպրոցի ուսուցչուհի է) տեղեկացնելու, որ տարրական դասարանները վաղը դասերից ազատված են, որովհետև ուսուցիչները պիտի գնան քաղաքապետարան Մեդվեդևին դիմավորելու։:8
Յանիմ ի՞նչի մինչև հիմա երկրի անունը չենք փոխել Թուրքմենստան:

Վիշապ
21.10.2008, 09:12
Էսօր մեր դպրոցի ուսմասվարը զանգել էր մեր տուն մամայիս (մամաս դպրոցի ուսուցչուհի է) տեղեկացնելու, որ տարրական դասարանները վաղը դասերից ազատված են, որովհետև ուսուցիչները պիտի գնան քաղաքապետարան Մեդվեդևին դիմավորելու։:8

Էդ հլը ջհանդամ, բա ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը ինչ մի բում է իրականացնում, ինչ սափրված, կոկիկ, աչալուրջ տեսք ունեն գրողը տանի, երեկ էլ վրես ակտ գրեց մեկը՝ «ստոպ» գծից մի կես մետր հետո կանգնելու համար… ПАДЛО!

Վիշապ
21.10.2008, 10:52
Արա, բայց հետև մտնելը ինչ–որ հաճախ է նկատվում մեր ազգի ներկայացուցիչների մոտ:[
Արմեն Ջիգարխանյան. «Ես չեմ պատկերացնում հայի, որը իր մեքենայի մեջ ադրբեջանական մուղամ չի միացնում»։
Армен Джигарханян: «Я не могу себе представить армянина, который бы не включил в своей машине азербайджанский мугам!» (http://day.az/news/armenia/133915.html)
Ուզբե՛կ լինեմ։ Գնամ մի քանի թուրքական սիդիներ առնեմ, քանի չեն ջոկել, որ ես հայ չեմ։

Kuk
21.10.2008, 12:59
Էդ հլը ջհանդամ, բա ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը ինչ մի բում է իրականացնում, ինչ սափրված, կոկիկ, աչալուրջ տեսք ունեն գրողը տանի, երեկ էլ վրես ակտ գրեց մեկը՝ «ստոպ» գծից մի կես մետր հետո կանգնելու համար… ПАДЛО!

Հա, Մաշտոցի պողոտայում կանգնած մեքենաները էվակուատրով հանում էին: