PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 [29] 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Chuk
02.08.2011, 17:10
չուկ ջան, ստեղ մի հարց կա` ընտրում ենք ինչ-որ մեկին, որը ծրագիր ունի, Եթե այդ ծրագրի մեջ հստակորեն նշված է ինչ-որ կետ ու հակառակն ես տեսնում` ընդվզում ու բողոքում ես, բայց եթե այդ ծրագրում չկա և ոչ մի կոնկրետ դիրքորոշում կամ քայլերի հաջորդականություն, ապա կախված քաղաքական գործչի հեղինակությունից ու "կուռք" լինելուց շատ բան կլարող է "կուլ" գնալ:
Արի չմոռանանաք, որ ինչպես շոու բիզնեսում, այնպես էլ քաղաքականությունում կան կուռքեր, որոնց մոլի երկրպագուները ճիշտ և ընդունելի են համարում կուռքի կողմից կատարված նույնիսկ ամենահիմար քայլը:
Իհարկե կա նման երևույթ: Կան նաև հարցեր, որոնց լուծման ինչ-որ մի ձևը լուռ հասկացվում ա, որ անընդունելի ա, ու անիմաստ էլ ա դա ներառել:
Օրինակ եթե ԼՂՀ կարգավորման ձևի մասին ծրագրում ոչինչ չկա, իսկ ընտրվող նախագահն ասում ա «մենք ԼՂՀ-ն տալիս ենք Ադրբեջանին», մենք դուրս ենք գալիս փողոց՝ մաման լացացնելու:

Եթե գնում ա փոխզիջումային ճանապարհով, ապա եթե ընտրված չի, անկախ մեզնից չենք վստահում իր առաջարկած լուծման ամենաարդյունավետ լինելուն՝ էդ թվում օբյեկտիվ պատճառներով, ի թիվս լիքը սուբյեկտիվի: Ու հակառակը, ընտրվածի դեպքում ավելի շատ է վստահության հավանականությունը: Խոսքը չի գնում լուռ ու կույր հավատի մասին: Եթե ինչ-որ մեկն ուզում է իր ժողովրդին ոչխար պատկերացնի, դա իր խնդիրն է: Իսկ մեր ժողովուրդը ոչխար չէ: Ավելին, մեր ժողովուրդը հիմա լուրջ ինստիտուտ ա անցնում՝ քաղաքացիական հասարակություն դառնալու ինստիտուտ, հասարակություն, որտեղ ոչ մի հարց ծածկադմփոց չի լինելու, որտեղ ցանկացած հարց քննարկվելու է, որտեղ լուռ հավատալը, կռապաշտությունը ընդամենը ոմանց բարոյական պատկերացում կարող են լինել:

Varzor
02.08.2011, 17:12
Վերանում ենք կոնգրեսից, ՀՀԿ-ից ու մյուսներից:
Ի՞նչ ես կարծում, եթե Հայաստանում անցկացվեն օրինական ընտրություններ ու իշխանության գա մի ուժ, որին ձայն է տվել ժողովուրդը, ի թիվս այլ հարցերի արդյո՞ք ավելի նպաստավոր դիրքում չենք լինի բանակցություններում: Արդյո՞ք այդ դեպքում ՀՀ կառավարությունն ավելի ուժեղ դիրքերից չի կարողանա խոսել, քան խոսում է հիմա:

Այ էս կտորը դզեց :)
Իհարկէ ցանկացած իշխանություն, որի մեջքին ժողովուրդ է կանգնած, ավելի ուժեղ է և վստահ ցանկացած բանակցություններում:
Պատկերացրու թեկնածուն ասել ա "ժողովուրդ մի 10 տարի կիսասոված են լինքելու, բայց մեր ուզածին պիտի հասնենք" ու իրեն ընտրում է մեծամասնությունը... Դրանից հզոր հիքերի վրա կանգնած դեմոկրատական իշխանություն կա?

Chuk
02.08.2011, 17:13
բայց ասեմ, որ զուտ մասնագիտական արտահոսքը 90-ականներին ահավոր էր` որոշ ոլորտների բացահայտ առաջատարները լքեցին երկիրը, ասպարեզը թողնելով միջակներին ու անտաղանդներին: պահանջվեց ավելի քան մեկ տասնամյակ, որպեսզի պատրաստվեն նոր մասնագետներ, իսկ հիմա էլ էդ նոր մասնագետներն են սկսել լքել երկիրը :(
90-ականների սկզբին: Դա ոչ մեկը չի հերքում:
Ու եթե կարելի ա օբյեկտիվ պատճառների հսկա ցուցակ բերել (մասնավորապես պատերազմի առկայությունը, երկրաշարժը, սովետի ժամանակ արդեն իսկ գնալ ուզեցողները բայց չկարեցողները, սոցիալական ծանրագույն վիճակը և այլն), հիմա, երբ նորից նույն մակարդակին ա հասել, անկախացումից, պատերազմի ավարտից այսքան հետո, արդարացումները չեն ընդունվում: Ու հիմա ուղղակի սարսափելի ա, որ նորից նույն մակարդակին ենք հասել:

Varzor
02.08.2011, 17:19

Չուկ ջան, համամիտ եմ, իհարկե պատերազմի տարիները ամբողջակյան հաշվի առնելը սխալ է, քանի որ պատերազմի ժամանակ արտագաղթը երբեմն պայմանավորված չէ նունիսկ տնտեսական գործոններով: Երկիրը լքեցին նաև լավ ապրուստի տեր մարդիք` ուղղակի վախեցան իրենց կյանքի ու գույքի համար: Բայց արի ու տես, որ կարելի էր նունիսկ պատերազմի տարիներն կրճատել արտագաղթը: Իհարկե դա փոքր թիվ կկազմեր, բայց և այնպես` օգուտ կլիներ:
Իսկ հետպատերազմյան 3-4 տարիների ընթացքում? Համենայն դեպս իմ շրջապատում գնացողների մեծ մասը գնացել են մինչև 1999-2000թթ. Նույնիսկ բազմաթիվ բարեկամներ ունեմ, որ պատերազմի տարներին մնացին, նույնիսկ կռվեցին, բայց ՀՀՇ-ական անարխիայից փախան:
Այ վերջին տարի-տարիուկես ում իրոք որ ահռելի չափերի է հասել, մանավանդ դեպի Ռուսաստան արտագաղթը, ու էլի հիմնականում մինչև 30 տարեկան երիտասարդներն են` հիմնականում նրանք, ովքեր դեռ ընտանիք չեն կազմել:

Վիշապ
02.08.2011, 18:32
Լոլ:
Ապեր, ով ասեց, որ իշխանափոխությունն արվում ա՝ Ղարաբաղի հարց լուծելու համար:
Քո ձևակերպումն էականորեն տարբերվում ա մեկ այլ՝ ռացիոնալ մտքից: Որ իշխանափոխությունը կնպաստի ԼՂՀ հարցի հնարավորինս հայանպաստ լուծմանը:
Թույլ տվեք խնդալ ընդգծված հատվածի վրա։ :D Շնորհակալություն։
Շատ հետաքրքիր տրամաբանություն է։ Իսկ եթե միարժամանակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները լինեն արդար ընտրված, փաստորեն ԼՂՀ հարցի լուծումը հնարավորինս կլինի թե ադրբեջանանպաստ, թե հայանպաստ։

Ու հիմա քեզ շատ պարզ հարց, որ խոսքս շուռ չտաս: Վերանում ենք կոնգրեսից, ՀՀԿ-ից ու մյուսներից:

Ի՞նչ ես կարծում, եթե Հայաստանում անցկացվեն օրինական ընտրություններ ու իշխանության գա մի ուժ, որին ձայն է տվել ժողովուրդը, ի թիվս այլ հարցերի արդյո՞ք ավելի նպաստավոր դիրքում չենք լինի բանակցություններում: Արդյո՞ք այդ դեպքում ՀՀ կառավարությունն ավելի ուժեղ դիրքերից չի կարողանա խոսել, քան խոսում է հիմա:

Խնդրում եմ շատ կոնկրետ հարցիս շատ կոնկրետ պատասխան տալ:
Ոչ։ Օրինական ընտրությունների արդյունքում ընտրված նախագահն էլ կարող է ցռան որոշումներ կայացնել, կամ առհասարակ վախենալ որոշում կայացնելուց։ Միևնույն ժամանակ դիկտատորը կարող է օրինակ արխային պատերազմ հայտարարել մեկ այլ պետության՝ օգտագործելով իրեն չընտրած ժողովդրի կռվելու ընդունակություն ունեցող հատվածին որպես բանակ։ Նավթը, փողը, սեփական դուխը, խելքը, ռազմավարելու շնորհքը և այլ գործոններ կարող են ավելի շատ «մեջքին կանգնող» լինել, քան թե քվեատուփերում 50,1% արդար ձայները։ ԱՄՆ–ն ապստամբների Խորհուրդը ճանաչեց Լիբիայի միակ լեգիտիմ կառավարություն (http://www.tert.am/am/news/2011/07/15/libya/) տեսնես Քադավին ինչո՞ւ չի փախչում երկրից, որտեղ նա այլևս թիկունք ու մեջք չունի։
Իսկ եթե մեր բոլորի կողմից շատ սիրված միջազգային հանրությունը չուզենա մեր լավը, ապա անկախ նրանից մեր նախագահը լեգիտիմ լինի, թե չլեգիտիմ, ապա նրանք մի բան կմոգոնեն անկասկած։ Կարելի է օրինակ միահամուռ Հայաստանին ագրեսոր հանել ու միջազգային ուժեր ուղարկել Հայաստանին ճնշելու։ Պարզապես ամեն ինչ այդքան պրիմիտիվ չի, և լեգիտիմության պեչատ կեղծելը առանձնապես լուրջ գործոն չի, նամանավանդ, որ մեջքիդ Էջմիածինցի միաբաններ ունես կանգնած, որոնք պահպանում են սահմանադրական կարգը Հայաստանում և խելոք երկխոսելով են զբաղված։ Եթե ներքին պառակտումներ չկան մեր երկրում, ու պուպուշ քաղաքակիրթ երկխոսություններ են ընթանում, ինչու՞ պիտի Սերժ Սարգսյանը հանկարծ ու նեղվի բանակցություններում։ Իմիջայլոց Սերժի վերջին հայտարարությունները երևի չես կարդացել, թե չէ կտեսնեիր, որ մեր Նախագահը (:love) ինչ–որ հեչ էլ չի նեղվում։

Mephistopheles
02.08.2011, 18:37
Էդ քո համար ա տենց, մարդ կա մի անգամից թռնում ա: Իսկ թե քանի աստիճան, այ դա արդեն անհատական է և կախված է աստիճանների ձևից և չափերից ;)

եղավ ապեր…

Varzor
02.08.2011, 18:57
եղավ ապեր…
Հա, բա եղավ, բա ոնց :D
ՀԱԿ-ն էլ ա ուզում միանգամից թռնել: 8 տարի երկրի իշխանական կառույցներում էին ու իշխանության գլխին, իջան-իջան ու հիմա միանգամից ուզում են ցատկեն դեպի ամենավերին աստիճանը:
Բայց ախր որ էդքան ցատկող էին ինչի չէին մինչև այդ ցատկում? Ուր էր ԼՏՊ-ն, երբ 10 տարի իր իսկ "ծաղկեցրած" երկիրը անդում էին "դավաճանները ու անարդարները"?
Պարզ հիշում եմ, երբ հարցրել էին "Կմասնակցեք նախագահական ընտրություններին", պատասխանել էր "Ես կգամ, երբ ինձ կկանչեն" բայց չեր մանրամասնել, թե ով պիտի կանչի ու "Ով կանչի?" հարցին գերադասեց չպատասխանել: Ու դա համարյա 10 տարի առաջ էր:

Mephistopheles
02.08.2011, 19:00
Ցավոտ–մավոտ չգիտեմ, բայց Հակոբ Բադալյանի պատասխանը (http://www.lragir.am/armsrc/comments51306.html) այդ հոդվածին ինձ ավելի դուր եկավ։ Անվտանգության գծով ԼՏՊ–ի նախկին խորհրդականը մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարերով հոգեցունց քիրվայական երգեր է երգել, որից գերված ՀԱԿ–ի բազմահազարանոց համակիրները կպայքարեն միաբանական երկխոսություններով մինչև վերջ։ Իսկ արտագաղթել պատրաստվող մեր քաղաքացիները մտածելու բան ունեն, զի Ժիրայր Լիպարիտյանի պես հզոր ուղեղի տեր հանճար է կանգնած մեր մեջքին հեռավոր ԱՄՆ–ում։

Ապեր, Հակոբիկն 3 հատ պառապուսկատ ա արել որ ինտելեկտուլին չի սազում…

Պռապուսկատ 1-ին… գործողություններն են լեգիտիմացնում իշխանությանը (մոտավորապես այսպես ա ասում)… bullshit, լեգիտիմությունը ստանում են ընտրությունների կամ էլ ժողովրդի կամարտահայտման այլ ձևով այլ ոչ թե որոշումների պոպուլյարությամբ… եթե լեգիտիմ չես որոշման մասին խոսելն ավելնորդ է… իրա ասելով դուրս ա գալիս որ կարևոր չի ով և ոնց կնստի, կարևորը որ ճիշտ ու ժողովրդահաճո որոշումներ կայացնի… սա ստրկամտության առաջին դասարանի առաջին դասն ա ապեր… էն ժողովուրդը որ կարող ա նման բան իրան թույլ տալ, ուրեմն այդ ժողովրվդը պատրաստ չի իր երկիրը խեկավարելու… քանի որ զոռովիս ցանկացած օտար կարա գա ու նստի ու մի երկու լավ բան անի… ոնց որ մեր ողջ պատմության ընթացքում… Հակոբին սա ներելի չի…

Պռապուսկատ 2-րդ… պետք ա թարգել "ոչ մի թեզ հող", փակ սահմաններով էլ կզարգանանք" հավվայի խոսակցությունները, որովհետև 13 տարի դա ձախողվել ա… խնդրում եմ չշփոթել, դա մենակ Ռոբի ու Սերժի ձախողումը չի, դա նաև մեր ժողովրդի, սփյուռքի հետ միասին ձախողումն ա, որովհետև էդ գաղափարը կիսում ա մեր ժողովրդի մեծամասնությունը ու դրա համար էլ հանդուրժել են անօրեն նստած ու "ժողովրդահաճո որոշումներ կայացերած" իշխանությունները որի մասին Հակոբն էր խոսում… արդյունքն էլ էս ա… մի խոսքով Հայաստանն էլ ռեսուրս չունի նման "էքսպերեմենտներ" անցկացնելու… ինչքան էլ պոպուլյար լինի էդ գաղափարը, արդեն փաստ ա որ դա չեղած բան ա և ամենակարևորը այլևս ոչ հնարավորություն ոչ էլ ռեսուրս կա… մարդ չի մնա…

Պռապուսկատ 3-րդ… Հանկարծ ադրբեջանցիներն ու թուրքերը կիմաանան որ մենք իրանց կարիքն ունենք տնտեսությունն ու երկիրը ոտի կանգնացնելու համար… հարիֆ… իրա կարծիքով թուրքիայում, որն էսօր տնտեսական բարձր ցուցանիշ ունի, չկա մի տնտեսագետ որ նստի հաշվի թե Հայաստանն ինչ ա իրանից ներկայացնում տնտեսապես… իրա կարծիքով թուրքերը չգիտեն Հայաստանը որտեղ ա գտնվում ու ինչ քաղաքականություն ա վարում ու ինչ ա Հայաստանի ներկա տնտեսական, ֆինանսական ու դեմոգրաֆիական վիճակը… սրանք պետական գաղտնիքներ չեն որ պահես… սաղ աշխարհը գիտի մենք ինչ ենք ու որտեղ ենք… բացի մեզանից… ու ցավալի ա որ Հակոբի պես խմբագիրն ու վերլուծաբանը սենց միամիտ բաներ ա գրում…

Լիպարիյանը իրա կալիբռի մարդ չի որ նստած քննադատում ա, չնայած դրա իրավունքն ունի…

Mephistopheles
02.08.2011, 19:06
Հա, բա եղավ, բա ոնց :D
ՀԱԿ-ն էլ ա ուզում միանգամից թռնել: 8 տարի երկրի իշխանական կառույցներում էին ու իշխանության գլխին, իջան-իջան ու հիմա միանգամից ուզում են ցատկեն դեպի ամենավերին աստիճանը:
Բայց ախր որ էդքան ցատկող էին ինչի չէին մինչև այդ ցատկում? Ուր էր ԼՏՊ-ն, երբ 10 տարի իր իսկ "ծաղկեցրած" երկիրը անդում էին "դավաճանները ու անարդարները"?
Պարզ հիշում եմ, երբ հարցրել էին "Կմասնակցեք նախագահական ընտրություններին", պատասխանել էր "Ես կգամ, երբ ինձ կկանչեն" բայց չեր մանրամասնել, թե ով պիտի կանչի ու "Ով կանչի?" հարցին գերադասեց չպատասխանել: Ու դա համարյա 10 տարի առաջ էր:

ապեր, քո համար իշխանության գալը վերջին աստիճանն ա, միչդեռ դա առաջինն ա…

Վիշապ
02.08.2011, 19:11
Մեֆ էս ի՞նչ մի ծանր տարար Լիպարիտյանին քննադատելը, խո բարեկամ–մարեկամ չի՞:oy։ Ախպերս ավել–պակաս ներող...:8

Mephistopheles
02.08.2011, 19:13
Ու՞մ կողմից են միանշանակ ընկալվում, ժողովդրի՞։ Էդ դեպքում որտե՞ղ է սխալվում Բադալյան Հակոբը դա կռապաշտության հետ համեմատելով։ Օրինակ դու կարո՞ղ ես ասել, որ ընտրված Օբամայի կողմից ԱՄՆ արտաքին պարտքի խնդիրները լուծելու քայլերը միանշանակ են ընդունվում ԱՄՆ ողջ ժողովդրի կողմից։ Էդ ի՞նչ նոր հեքիաթներ են։ Փաստորեն ընտրված իշխանությունը չսխալվել չի կարող, և նրա բոլոր քայլերը ժողովդրի կողմից միանշանակ պիտի ընդունվեն։ Ընդհամենը «ընտրված» լինելու յառլիկ է անհրաժեշտ ժողովդրին մինչև վերջ ոչխարացնելու համար։

Խառնում ես… եթե ընտրված ես, չի նշանակում որ քո բոլոր քայլերը միանշանակ դրական ա ընդունվում, կարող ա դրական ընդունվի, կարող ա և բացասական դրանից նրա լեգիտիմությունը չի պակասում կամ ավելանում… դրանից իրա approval rating-ը կարա բարձրանա կամ իջնի… Լիպարիտյանը դա չի ասել… նա ասել ա որ լուծումը միայն լեգիտիմ իշխանությունները կարող են գտնել…

ոչ լեգիտիմ նախագահի բոլոր քայլերը չի ընդունվում… սա միանշանակ է… ստեղ երկրորդ կարծիք չկա…

Mephistopheles
02.08.2011, 19:16
Մեֆ էս ի՞նչ մի ծանր տարար Լիպարիտյանին քննադատելը, խո բարեկամ–մարեկամ չի՞:oy։ Ախպերս ավել–պակաս ներող...:8

ծանր չեմ տանոմ քննադատլը ընգեր, ուղղակի Բադալյանի նման տղեն որ տենց եզրակացություններ ա անում, ցավալի ա… Հայոց Աշխարհում լիներ, կամ 7օրվա մեջ, ընդհանրապես չէի անդրադառնա…

Varzor
02.08.2011, 19:21
ապեր, քո համար իշխանության գալը վերջին աստիճանն ա, միչդեռ դա առաջինն ա…

Ստոպ, ես տենց բան չեմ ասել: Մեջբերում.

հիմա միանգամից ուզում են ցատկեն դեպի ամենավերին աստիճանը:

Իշխանության գալը չի վերին աստիճանը, այլ տվյալ կոնտեքստում ոչ լեգիտիմ իշխանությունների պայմաններում միանգամից ձևավորել լեգիտիմ իշխանություն, արդար դատական համակարգ ու չկոռումպացված համակարգ: Տվյալ հարկի վերին աստիճանը սա է, որին իբր թե ՀԱԿը-ը ուզում է ցատկել ;)

Varzor
02.08.2011, 19:23
Ապեր, Հակոբիկն 3 հատ պառապուսկատ ա արել որ ինտելեկտուլին չի սազում…

1-ին ի հետ համամիտ եմ` լավ չի ասել:
2-րդ ի հետ համամիտ չեմ` ոչ մի թիզ հող ետը ճիշտ է մեր պարագայում, քանի որ հողեր նվիրելով երբևից չի բարելավվի Հայաստանի վիճակը, առավել ըս կասկածի տակ կհայտնվի թե անվտագույթունը թե ընդհանրապես լինելը:
3-րդ ի հետ նույնպես լիովին համամիտ եմ ;)

Mephistopheles
02.08.2011, 19:24
Բայց կարծես թե հիմնական շեշտը սրա վրա է դրված, Չուկ։ Վկան Լևոնի ելույթները, նախաձեռնողական փուլերում քաղաքական «հուժկու» դադարները, ծավալուն հոգեցունց հոդվածները տարբեր լևոնամետ անձնավորությունների կողմից... Ղարաբաղյան հարցը ավելի շատ պիտի Ադրբեջանին անհանգսատացներ, քանի որ վերջինս է կորուստներ ունեցել, բայց մենք ավելի շատ ենք մեզ ճղում ու դրանով բազմաթիվ առիթներ ենք տալիս հարևաններին ավելի շատ ոգևորվելու ու ավելի լկտիանալու։ Սա ի՞նչ է, տկարությու՞ն, տհասությու՞ն, թե՞ ի դեմս թուրքերի ու ադրբեջանցիների մենք դեռ հարցերը չլուծած արդեն բարեսիրտ բարեկամների ենք տեսնում, թե՞ դավադիր քաղաքականություն է իբր Սերժի դիրքերը թուլացնելու ու ձեռից իշխանությունը խլելու համար, որի արդյունքում Սերժը ստիպված քիրվայականից վերածվել է ծայրահեղ ազգայնականի։ Իմ կարծիքով՝ բոլորը միասին։ Մի բառով ասած՝ տուֆտայություն։

ապեր, կարար հուժկու հանրահավաքներ ու պիկետներ սկսեր… դրանից ի՞նչ… Դրսից սերոժին հանդուրժել են որ էդ էտապում ինքը իրան հասանելիք "թղթերն" առանց կարդալու ստորագրի, Սերոժին դրսից են պահել գահին… ու հիմա մի հատ էլ որ "հուժկու" հանրահավաքներ սկսեին, "դրսի" կենացները պտի քաղցրանար ու կարային ավելի շատ բան կորզել. "դրսի" քաղաքականությունը էս ա, քեզ բռնցնեն քո ամենավատ վախտով ու հուպ տան կորզեն ինչքան հնարավոր ա… էսի միշտ էլ իրան արդարացնում ա…

Վիշապ
02.08.2011, 19:24
Խառնում ես… եթե ընտրված ես, չի նշանակում որ քո բոլոր քայլերը միանշանակ դրական ա ընդունվում, կարող ա դրական ընդունվի, կարող ա և բացասական դրանից նրա լեգիտիմությունը չի պակասում կամ ավելանում… դրանից իրա approval rating-ը կարա բարձրանա կամ իջնի… Լիպարիտյանը դա չի ասել… նա ասել ա որ լուծումը միայն լեգիտիմ իշխանությունները կարող են գտնել…

ոչ լեգիտիմ նախագահի բոլոր քայլերը չի ընդունվում… սա միանշանակ է… ստեղ երկրորդ կարծիք չկա…

Տերմինակոխ մի արա։ Եթե Սերժը ոչ լեգիտիմ է, ապա էս երեք տարվա մեջ նրա ո՞ր մի քայլը չի ընդունվել։ Ես քեզ հիշացնեմ, որ մասնավորապես Լևոնը մասնավորապես ողջունել (նշանակում է ընդունել է) Սերժի ֆուտբոլային նախաձեռնությունը։ Իսկ «լեգիտիմ» (http://en.wikipedia.org/wiki/Legitimacy_%28political%29) կոչված տերմինը բազամատիպ է և բազմաժանր։ Ուստի և կարող է օգտագործվել ուզածդ դեմագոգիայում։

Վիշապ
02.08.2011, 19:27
ապեր, կարար հուժկու հանրահավաքներ ու պիկետներ սկսեր… դրանից ի՞նչ… Դրսից սերոժին հանդուրժել են որ էդ էտապում ինքը իրան հասանելիք "թղթերն" առանց կարդալու ստորագրի, Սերոժին դրսից են պահել գահին… ու հիմա մի հատ էլ որ "հուժկու" հանրահավաքներ սկսեին, "դրսի" կենացները պտի քաղցրանար ու կարային ավելի շատ բան կորզել. "դրսի" քաղաքականությունը էս ա, քեզ բռնցնեն քո ամենավատ վախտով ու հուպ տան կորզեն ինչքան հնարավոր ա… էսի միշտ էլ իրան արդարացնում ա…
Բա... փաստորեն Լևոնի պայքարը անիմաստ, աննպատակ պայքար է, երկխոսություններն էլ արտահերթ ընտրությունների շուրջ՝ ֆուֆլո։ Երևի թե Լևոնը ճիշտ կաներ երկխոսեր դրսի հետ։

Mephistopheles
02.08.2011, 19:28
1-ին ի հետ համամիտ եմ` լավ չի ասել:
2-րդ ի հետ համամիտ չեմ` ոչ մի թիզ հող ետը ճիշտ է մեր պարագայում, քանի որ հողեր նվիրելով երբևից չի բարելավվի Հայաստանի վիճակը, առավել ըս կասկածի տակ կհայտնվի թե անվտագույթունը թե ընդհանրապես լինելը:
3-րդ ի հետ նույնպես լիովին համամիտ եմ ;)

ապեր, դժբախտաբար երկրի արտաքին քաղաքականության մեջ, ժողովրդի մեծամասնության ասածով շարժվելը էդքան էլ չի գործում… առաջին հայացքից շատ հակադեմոկրատական ու հակաժողովրդական բան եմ ասում, բայց տենց ա… եթե ամեն երկիր տենց շարժվի նշանակում ա թուրքերի 80 մլն ու ազերիների 8 մլն ավելի շատ ա քան մեր առայժմ անհայտ բնակչությունը… ու՞մ ասածը պտի լինի… արտաքին հարցերում տենց չեն շարժվում, բարեբախտաբար մեզ համար…

Mephistopheles
02.08.2011, 19:32
Տերմինակոխ մի արա։ Եթե Սերժը ոչ լեգիտիմ է, ապա էս երեք տարվա մեջ նրա ո՞ր մի քայլը չի ընդունվել։ Ես քեզ հիշացնեմ, որ մասնավորապես Լևոնը մասնավորապես ողջունել (նշանակում է ընդունել է) Սերժի ֆուտբոլային նախաձեռնությունը։ Իսկ «լեգիտիմ» (http://en.wikipedia.org/wiki/Legitimacy_%28political%29) կոչված տերմինը բազամտիպ է և բազմաժանր։ Ուստի և կարող է օգտագործվել ուզածդ դեմագագիայում։

ավելի լավ ա ասես ո՞ր քայլն ա ընդունվել… եթե ընդունվել ա, բա ու՞ր են բիզնեսները տանում վրաստան, կամ խի՞ են երկրից թողնում դուրս գալիս… երկրում պրոյեկտները իրականացվում են ժողովրդի/հանրության միջոցով. վերջին անգա Հայաստանում, բացի արագածի շուրջպարից ո՞ր պրոյեկտին ա հանրությունը մասնակցել…

Լևոնի գնահատականը "ֆուտբոլի հարցում" միանշանակ դրական չի եղել դու ասում ես էն ինչ քեզ ձեռ ա տալի ընգեր…

Varzor
02.08.2011, 19:34
ապեր, դժբախտաբար երկրի արտաքին քաղաքականության մեջ, ժողովրդի մեծամասնության ասածով շարժվելը էդքան էլ չի գործում… առաջին հայացքից շատ հակադեմոկրատական ու հակաժողովրդական բան եմ ասում, բայց տենց ա… եթե ամեն երկիր տենց շարժվի նշանակում ա թուրքերի 80 մլն ու ազերիների 8 մլն ավելի շատ ա քան մեր առայժմ անհայտ բնակչությունը… ու՞մ ասածը պտի լինի… արտաքին հարցերում տենց չեն շարժվում, բարեբախտաբար մեզ համար…

Ախպերս հողային զիջումների իսկի անծայրածիր Ռուսաստանը չի գնում, մենակ անպիտան ու անիմաստ Դամանսկը "նվիրեցին" Չինաստանին, բայց Կուրիլների դիմաց Ճապոնացիք աստղեր են խոստանում, բայց մեկա ռուսաստանը սկզբունքորեն չի տալիս: Իսկ մեր նման փոքր պետության պարագայում տարածք զիջելը հավասար է սեփական ձեռքերով սեփական վզին կախաղանի օղակը գցելուն: Կմնա սպասենք, թե երբ են ձգելու ու կախեն մեզ:
Վերջապես երբ ենք հասկանալու, որ Թուրք-Ադրբեջանական գերխնդիրը խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ՀՀ-ն ընդհանրապես` ուզում են կպնել իրար, իսկ մեք կքկքրդում ոսկոր ենք ու որքան փոքրի լինի այդ ոսկորը, այնքան հեշտ կուլ կտան:

Mephistopheles
02.08.2011, 19:36
Բա... փաստորեն Լևոնի պայքարը անիմաստ, աննպատակ պայքար է, երկխոսություններն էլ արտահերթ ընտրությունների շուրջ՝ ֆուֆլո։ Երևի թե Լևոնը ճիշտ կաներ երկխոսեր դրսի հետ։

Ապեր, Լևոնին կարաս ինչ անուն ուզում ես կպցնես, խնդիր չկա, բայց հաստատ ինքը էն հարիֆը չի որ չիմանա ում հետ բանակցի/երկխոսի, կամ էն հարիֆը որին կարող ա սերժը ֆռռցնի… կարող ա և անի, բայց քիչ հավանական ա…

Varzor
02.08.2011, 19:40

Ուրեմն ասեմ, որ Լևոնը հաստատ հարիֆ չի ու շատ էլ խելացի մարդա, այնքան խելացի, որ լավ էլ գիտի ինչ ա անում, ուղակի մնածացը չգիտեն, թե ինքը ինչա անում :D
Նույն ԼՏՊ-ն նույնպես դրսից է թագ ստացել, այնպես որ լավ էլ գիտի, թե թագը ոնց են ստանում ու ումից, գահին ոնց են նստում ու դեմքով դեպի ում ;)
Մեֆ ջան, համբերությունը կյանք է: համբերի ու կտեսնես, թե ինչեր են լինելու:

Հ.Գ.
Ի դեպ ձեր մոտ ինչ են ասում? ես տեխնիկական դեֆոլտի ահից ուշքի եկել են?

Mephistopheles
02.08.2011, 19:40
Ախպերս հողային զիջումների իսկի անծայրածիր Ռուսաստանը չի գնում, մենակ անպիտան ու անիմաստ Դամանսկը "նվիրեցին" Չինաստանին, բայց Կուրիլների դիմաց Ճապոնացիք աստղեր են խոստանում, բայց մեկա ռուսաստանը սկզբունքորեն չի տալիս: Իսկ մեր նման փոքր պետության պարագայում տարածք զիջելը հավասար է սեփական ձեռքերով սեփական վզին կախաղանի օղակը գցելուն: Կմնա սպասենք, թե երբ են ձգելու ու կախեն մեզ:
Վերջապես երբ ենք հասկանալու, որ Թուրք-Ադրբեջանական գերխնդիրը խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ՀՀ-ն ընդհանրապես` ուզում են կպնել իրար, իսկ մեք կքկքրդում ոսկոր ենք ու որքան փոքրի լինի այդ ոսկորը, այնքան հեշտ կուլ կտան:

ապեր, դե ուրեմն դուք գիտեք… հող չտալը մենակ ասելով չի… դա ահմ էլ պտի կարանաս տնտեսապես, ֆինանսապես, քաղաքականապես և այսօր արդեն նաև դեմոգրաֆիական տեսակետից արդարացված ներկայացնես… դա ասելով ես ինկատի ունեմ համապարփակ ուսումնասիրություն ու ծրագիր ներկայացնես… գոնե…

թե չէ ո՞վ ա խելառ հող տա…

Mephistopheles
02.08.2011, 19:43
Ուրեմն ասեմ, որ Լևոնը հաստատ հարիֆ չի ու շատ էլ խելացի մարդա, այնքան խելացի, որ լավ էլ գիտի ինչ ա անում, ուղակի մնածացը չգիտեն, թե ինքը ինչա անում :D
Նույն ԼՏՊ-ն նույնպես դրսից է թագ ստացել, այնպես որ լավ էլ գիտի, թե թագը ոնց են ստանում ու ումից, գահին ոնց են նստում ու դեմքով դեպի ում ;)
Մեֆ ջան, համբերությունը կյանք է: համբերի ու կտեսնես, թե ինչեր են լինելու:

Հ.Գ.
Ի դեպ ձեր մոտ ինչ են ասում? ես տեխնիկական դեֆոլտի ահից ուշքի եկել են?

Լևոնը դրսից թագ չի ստացել… եթե 95-96 ինկատի ունես ապա անարդար ընտրությունը դա դեռ դրսից թագ ստանալ չի… ինքն իրա լեգիտիմությունը դրսում ման չեկավ… ուղղակի հրաժարվեց իրա պաշտոնից…

Varzor
02.08.2011, 19:48
ապեր, դե ուրեմն դուք գիտեք… հող չտալը մենակ ասելով չի… դա ահմ էլ պտի կարանաս տնտեսապես, ֆինանսապես, քաղաքականապես և այսօր արդեն նաև դեմոգրաֆիական տեսակետից արդարացված ներկայացնես… դա ասելով ես ինկատի ունեմ համապարփակ ուսումնասիրություն ու ծրագիր ներկայացնես… գոնե…
թե չէ ո՞վ ա խելառ հող տա…

Մեֆ ջան ժողովրդի լինել-չլինելու հարցը չի ենթարկվում ոչ մի տնտեսական ու ֆինանսական կանոնների: Ավարայրի ճակատամարտին մասնակցել են նաև մեծահարուստները, մարդիք իրենց վերջին կոպեկը ծախսեցին ու դրանից հետո երկրում սով էր, բայց որ չանին` տնտեսապես ձեռնտու չէր, ապա այսօր դու ամերիկայում նստած, ես էլ ստեղ ինտերնետով հայերեն իրար չէինք գրի:
Դեմոգրաֆիական տեսանկյունից ունենք լուրջ պրոբլեմ ու էդ պրոբլեմոը արդեն առնվազն 1500 տարվա պատմություն ունի: 4-րդ դարից սկսած հայաստանից զանգվածային արտագաղթի բազմաթիվ երևույթներ են եղել ,որի պատճառով էլ ժամանակին 15-20 մլն բանկչություն ունեցող երկիրը երածվել է 2.5 մլն բնակչությամբ գաճաճ պետության: Ու դրա դեմը ոչ մի Լևոն ու Սերժ չեն առնի, եթե բուն պատճառը չհասկական:
Էսօր երկրից գնում են ոչ միայն դժգոհները, այլ նաև շատ լավ ապրողները ու ունեվոները` տենց են ուզում, մոդայա, ստեղ հետաքրքիր չի և այլն: Բա սովետի ժամանակ ինչու էին գնում այլ թեկուզ սովետական երկրներ? կարողա Կրասնադարում կամ Մուրմանսկում ավելի լավ էր, քան Երևանում?
Գիտս ինչ, Հնդկաստանում սով ա ու հետամնացություն, բայց երկրի բնակչությունը տարեկան ավելանում ա մոտ 12 մլն-ով: Ու ի դեպ շատ իրենց մոտ էլ պակաս արտագաղթ չի, ամեն տարի երկիրը լքում ա Հայաստանի բնակչությունից 2-3 անգամ շատ մարդ (մի մասն էլ ստեղ են գալիս :D)

Varzor
02.08.2011, 19:50
Լևոնը դրսից թագ չի ստացել… եթե 95-96 ինկատի ունես ապա անարդար ընտրությունը դա դեռ դրսից թագ ստանալ չի… ինքն իրա լեգիտիմությունը դրսում ման չեկավ… ուղղակի հրաժարվեց իրա պաշտոնից…

Չե 95-96-ը ի նկատի չունեմ: ի նկատի ունեմ հենց սկիզբը, երբ տարան Ղարաբաղ կոմիտեն Մոսկվա` ինստրուկտաժի ;)
Մենակ չասես, որ ժղովրդի վրա տանկեր հանող երկրի համար ու ամբող չեչեն ազգ աքսորող ռեժիմի համար մի քանի անջատականների "հարցերը լուծելը" բարդ կամ անսովոր գործ էր, կամ էլ վախենում էին հայ ժողովրդի կամ միջազգային հանրության ցասումից :D

Վիշապ
02.08.2011, 20:42
ավելի լավ ա ասես ո՞ր քայլն ա ընդունվել… եթե ընդունվել ա, բա ու՞ր են բիզնեսները տանում վրաստան, կամ խի՞ են երկրից թողնում դուրս գալիս… երկրում պրոյեկտները իրականացվում են ժողովրդի/հանրության միջոցով. վերջին անգա Հայաստանում, բացի արագածի շուրջպարից ո՞ր պրոյեկտին ա հանրությունը մասնակցել…

Լևոնի գնահատականը "ֆուտբոլի հարցում" միանշանակ դրական չի եղել դու ասում ես էն ինչ քեզ ձեռ ա տալի ընգեր…
Մի ստիպիր ինձ կրկնել «հուժկու» դադարների մասին օրինակները։ Օրինակ քաղաքապետի ընտրությունները ՀԱԿ–ի կողմից ընդունվել ե՞ն թե չէ։ Եթե չեն ընդունվել, ինչու՞ է ՀԱԿ–ը մասնակցել։ Ինչու՞ է Նիկոլը մասնակցել պատգամավորական ընտրություններին, եթե երկրում իշխանությունները լեգիտիմ չեն։ Իսկ թե խի են մարդիկ Վրաստան գնում, կամ գրին քարտ շահում ու գնում ԱՄՆ, ապա որտեղ հաց, էնտեղ՝ կաց։ Ես ծանոթներ ունեմ, որ Սերժի համակիրներն են բայց դա նրանց չի խանգարել Կանադա քոչելու համար։ Չգիտեմ ինչ պրոյեկտների մասին ես խոսում, որոնք պիտի իրականացվեն հանրության միջոցով։ Վերացական բաներ կարելի է անվերջ ասել։ Ես քեզ կոնկրետ օրինակներ եմ բերում։

Chuk
02.08.2011, 22:02
Ոչ։
Թույլ տվեք խնդալ պատասխանի վրա :D
Հա, քո մածունը սև ա :aha

հ.գ. Պատասխանիդ մնացած հատվածը չի մեջբերվել, քանի որ այն աղերս չուներ իմ հարցի հետ: Եթե քո «Ոչ» պատասխանի հիմնավորումը դա էր, ապա կրկնակի խնդոց :D:D

davidus
02.08.2011, 22:10
Պռապուսկատ 2-րդ… պետք ա թարգել "ոչ մի թեզ հող", փակ սահմաններով էլ կզարգանանք" հավվայի խոսակցությունները, որովհետև 13 տարի դա ձախողվել ա… խնդրում եմ չշփոթել, դա մենակ Ռոբի ու Սերժի ձախողումը չի, դա նաև մեր ժողովրդի, սփյուռքի հետ միասին ձախողումն ա, որովհետև էդ գաղափարը կիսում ա մեր ժողովրդի մեծամասնությունը ու դրա համար էլ հանդուրժել են անօրեն նստած ու "ժողովրդահաճո որոշումներ կայացերած" իշխանությունները որի մասին Հակոբն էր խոսում… արդյունքն էլ էս ա… մի խոսքով Հայաստանն էլ ռեսուրս չունի նման "էքսպերեմենտներ" անցկացնելու… ինչքան էլ պոպուլյար լինի էդ գաղափարը, արդեն փաստ ա որ դա չեղած բան ա և ամենակարևորը այլևս ոչ հնարավորություն ոչ էլ ռեսուրս կա… մարդ չի մնա…

Մեֆ, չլինի՞ էդ հողերը դու ես հետ բերել, որ մի հատ էլ դրանք ցաքուցրիվ անելու մասին ելույթներ ես ունենում: Ով ուզում ա թող իրան մեջտեղից կիսի իրա «տեսական ժողովրդավարության» ու *ա*լան տնտեսագիտության մասին դասերով: Ներկա ՀՀ ու ԼՂՀ տարածքից կես սանտիմետր հող չպիտի պակասի: Ու սա հենց երջանկություն ա, որ հայերի մեծամասնությունը նման կարծիքի ա: Հայաստանը կակ ռազ «ընկեր Փանջունիների» էքսպերիմենտները իրականացնելու ռեսուրս չունի, որոնք, քարտեզի վրա Ղարաբաղի տեղն էլ չիմանալով, սահման բացելու ու հող ցրվելու մասին քարոզներ են կարդում:

Արա, ոնց եմ զզվում մարդկանց հավայի տուֆտելուց...

Chuk
02.08.2011, 22:11
Հա, ժող, ինչ էի ասում... ուրեմն չեք պատկերացնի թե ինչ հավես ա, երբ հերթական գույժերից հետո, որ իբր ՀԱԿ-ի համակիրները վերջնականապես հիասթափվում են ՀԱԿ-ից ու նման այլ մեծադղիրդ կանխատեսումներից հետո գնում ես հանրահավաքի ու տեսնում ես ավելի շատ մարդ, քան նախորդ հանրահավաքին :)

Ինչի եմ էս անգամ սա առանձնահատուկ շեշտում:
Լիքը բաներ հաշվի առնելով ես էսօր բավական քիչ մարդ էի սպասում: Նախ հիմա շատ ավելի սպասողական վիճակ է, քան նախորդ անգամներն էր: Բոլորը հստակ գիտեին, որ էս հանրահավաքը ավելի ինֆորմատիվ է, քան գործողություններ մատնանշող: Ամառային արձակուրդների ամենաթեժ սեզոնն է: Խայտառակ շոգ է, տարվա ամենաշոգ օրերը: Իշխանական քարոզչամեքենական՝ երրորդ ուժականների ակամա կամ դիտավորյալ մասնակցությամբ, հարատև ժամանակ է ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչությամբ է զբաղված, փորձում են արմատավորել սին «ծախված է», «ԱԽՔանում է» տաֆտալոգիկ ու բանական մարդու համար ծիծաղելի թեզերը: Էս պայմաններում պետք է որ ավելի քիչ մարդ լիներ, քան նախորդներին:

Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակը: Անշուշտ գարնան առաջին հանրահավաքների չափ մարդ չկար, ինչը ավելի քան բնական է:
Բայց էսօրվա մարդկանց քանակը նշանակում է, որ եթե սա լիներ սեպտեմբերի 9-ի հանրահավաքը, ապա հրապարակը պայթելու էր 2008-ի փետրվարի պես: Ու դեռ պայթելու է: Վստահ եմ:

Սա էսպես, ուղղակի: Հարկ էր նշել, նշում եմ:

Հանրահավաքից տպավորությունը. ԶԻԼ ԷՐ: Ճիշտն ասած էս անգամ ելույթներին առանձնապես ուշադիր չէի, մտքերս ուրիշ տեղ էին: ԶԻԼ ԷՐ մարդկանց քանակն ու տրամադրությունը, ընդհանուր մթնոլորտը, վճռականությունը: Հետևություն, որն իրականում վաղուց է հայտնի. Հայաստանի ապագան իրապես վճռվելու է Ազատության հրապարակում ու վճռելու են հենց էդ մարդիկ: Մյուսները տարատեսակ ֆորումներում ու բիսեդկաներում դա քննարկելով են զբաղվելու, ցավոք:

Chuk
02.08.2011, 22:14
Մեֆ, չլինի՞ էդ հողերը դու ես հետ բերել, որ մի հատ էլ դրանք ցաքուցրիվ անելու մասին ելույթներ ես ունենում: Ով ուզում ա թող իրան մեջտեղից կիսի իրա «տեսական ժողովրդավարության» ու *ա*լան տնտեսագիտության մասին դասերով: Ներկա ՀՀ ու ԼՂՀ տարածքից կես սանտիմետր հող չպիտի պակասի: Ու սա հենց երջանկություն ա, որ հայերի մեծամասնությունը նման կարծիքի ա: Հայաստանը կակ ռազ «ընկեր Փանջունիների» էքսպերիմենտները իրականացնելու ռեսուրս չունի, որոնք, քարտեզի վրա Ղարաբաղի տեղն էլ չիմանալով, սահման բացելու ու հող ցրվելու մասին քարոզներ են կարդում:

Արա, ոնց եմ զզվում մարդկանց հավայի տուֆտելուց...
Ապեր, դու՞ ես գնալու քո կյանքով պահելու: Ես քո տեսակետի դեմ ոչ մի բան չունեմ: Հակառակը, անկախ նրանից համաձայն եմ, թե ոչ, հարգում եմ էդ տեսակետը: Բայց մենակ էն դեպքում, եթե էդ տեսակետ հնչեցնողը իրա կյանքով պատրաստ ա իրա ասածը պահելու: Հա, սա հարց չի: Սա հռետորական հարց ա: Որտև նման հարցերի հրապարակային պատասխանն իմ համար առոչինչ ա՝ անկախ ասողի անձից: Դա ապացուցելու մենակ մի ձև կա, գործը, որի առիթը երանի թե չլինի: Սա ուղղակի էմոցիոնալ գրառմանը էմոցիոնալ պատասխան՝ հռետորական հարցի ոճով:

davidus
02.08.2011, 22:31

Եթե հարց ես տալիս, թեկուզ հռետորական, միշտ էլ պիտի ի նկատի ունենաս, որ դիմացինդ հնարավոր ա քո պատկերացրած «համընդհանուր ընդունված կամ հայտնի» պատասխանը չկիսի:

Հա, հենց լավ էլ էմոցիոնալ ա գրառումը, որը իրա տակ չափից դուրս ռացիոնալ հիմքեր ա պարունակում: Ինձ համար անընդունելի ա, որ ոմն մեկը, որը էդ հողերի վրա սկի 0.000000001% իրավունք չունի, «բազար» ա անում, թե ինչքանով ա ՇԱՀԱՎԵՏ էդ հողերը պահելը: Էս էլ ընենց թեթև, հռետորականի մեջ:

Chuk
02.08.2011, 22:36

Ոչ մեկը «բազար» չի անում, այլ հայտնում ա իրա տեսակետը, որի իրավունքը ունի ոչ պակաս, քան ունես ասենք դու:
Ինչ վերաբերվում է էդ հողերի ճակատագրի որոշելուն, ապա անկախ իմ, քո, Մեֆի կարծիքներից էդ հարցը ՊԵՏՔ Ա որոշի Արցախի ժողովուրդը: Մենք էլ, Հայաստանցիներս ու Սփյուռքում ապրողները ՊԵՏՔ Ա օգնեն իրանց որոշման կատարմանը:

Ու եթե դու քեզ իրավասու ես համարում կարծիք հայտնել, որ Սփյուռքում ապրողը չի կարող հարցի մասին կարծիք արտահայտի (ոչ թե «բազար» անի, ոչ թե որոշի), ապա ես էլ իրավասու եմ կարծիք հայտնել, որ որևէ մեկը իրավունք չունի որևէ մեկին լռեցնելու ու «ոչ մի թիզ» ասելու, եթե ինքը իրա կյանքը դրան նվիրելու պատրաստակամությունը գործով չի ապացուցել:

Դավ, արդեն որերորդ գրառումդ եմ տեսնում, որ Մեֆի ապրած տեղը նշելով «լռեցնում» ես: Ուրեմն ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, առնվազն իմ աչքում Մեֆն էս երկրի համար ավելի շատ բան ա անում, քան դու: Բայց կարծում եմ, որ էսքան անձնականացնել պետք չի: Չնայած մեղքս ինչ թաքցնեմ... հաճախ, ցավոք, ես էլ եմ անձնականացնում:

davidus
02.08.2011, 22:50

Չգիտեմ դու ոնց, բայց մեկը ես էսքան ժամանակ հայաստանցի ու ղարաբաղցի տարբերակում չեմ դրել ու ոչ էլ երբևէ հայտարարել եմ, որ հայաստանցին պիտի ղարաբաղցում օգնի: Մարդը չի կարող ինքն իրեն աջակցել կամ օգնել, եթե իհարկե բարոն Մյունհաուզենի նման ինքն իր մազերից քաշելով ճահճից չի փրկվել:

Ու եթե դու քեզ իրավասու ես համարում կարծիք հայտնել, որ Սփյուռքում ապրողը չի կարող հարցի մասին կարծիք արտահայտի (ոչ թե «բազար» անի, ոչ թե որոշի), ապա ես էլ իրավասու եմ կարծիք հայտնել, որ որևէ մեկը իրավունք չունի որևէ մեկին լռեցնելու ու «ոչ մի թիզ» ասելու, եթե ինքը իրա կյանքը դրան նվիրելու պատրաստակամությունը գործով չի ապացուցել:

Մի հատ քեզ նեղություն տուր, գրառումը նորից կարդա: Մարդկանց հաճախ պարզ բաները տեսնել չկարողանալու մեջ ես մեղադրում: Հիմա դու՞ չես տեսնում էս ՊԱՐԶԻՑ ԷԼ ՊԱՐԶ բաները:

Դավ, արդեն որերորդ գրառումդ եմ տեսնում, որ Մեֆի ապրած տեղը նշելով «լռեցնում» ես: Ուրեմն ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, առնվազն իմ աչքում Մեֆն էս երկրի համար ավելի շատ բան ա անում, քան դու: Բայց կարծում եմ, որ էսքան անձնականացնել պետք չի: Չնայած մեղքս ինչ թաքցնեմ... հաճախ, ցավոք, ես էլ եմ անձնականացնում:

Ու անելու եմ էնքան ժամանակ, մինչև ոմանք չդադարեն իրանց գերժողովրդական ու գերհայապահպան գրառումներով մարդկանց «կյանք» սովորացնել:
Ամենայն պատասխանատվությամբ սեփական կարծիքը հայտնելն անիմաստ ա, նամանավանդ որ ոչ մեկ չի էլ պատրաստվում ՔՈ կարծիքի համար ՔԵԶՆԻՑ պատասխան պահանջել: Աստված տա, թող էնքան անի (ոչ միայն ՔՈ աչքերում), որ հարյուր հազար իմ նմանների չարածները ծածկի:

Chuk
02.08.2011, 22:56
Շատ լավ, Դավ ջան: Նույն ոճով: Տունը նստած մնալով պայքարողներին պայքարի դասեր տալ քանի կշարունակես, հա հիշեցնելու եմ, որ ընդամենը Դիվանին նստած ես: Լա՞վ է: Կարծում եմ, որ ոչ:
Կոռեկտության կոչ եմ անում:

davidus
02.08.2011, 23:09
Շատ լավ, Դավ ջան: Նույն ոճով: Տունը նստած մնալով պայքարողներին պայքարի դասեր տալ քանի կշարունակես, հա հիշեցնելու եմ, որ ընդամենը Դիվանին նստած ես: Լա՞վ է: Կարծում եմ, որ ոչ:
Կոռեկտության կոչ եմ անում:

ՀԱԿ-ի հետ/համար պայքարելու կոչ անողին սատարե՞մ: Հլը ինտերնետը թեթև աչքի անցկացրու. հաշիվդ կկորցնես էն մարդկանց թվից, որոնք տունը ԴԻՎԱՆԻՆ նստած են պայքարելու կոչ անում: Փաստորեն ԴԻՎԱՆԻՆ նստած պայքարի կոչ անելը (օդի մեջ, էնքան որ սեփական «իբր պայքարելու» անխոնջ ձգտումը աշխարհին ի ցույց դնելը) կոռեկտ ա, իսկ քլունգը՝ ոչ:

Սիրեցի մի տեսակ ԿՈՉերը:

Վիշապ
02.08.2011, 23:12
Ապեր, դու՞ ես գնալու քո կյանքով պահելու: Ես քո տեսակետի դեմ ոչ մի բան չունեմ: Հակառակը, անկախ նրանից համաձայն եմ, թե ոչ, հարգում եմ էդ տեսակետը: Բայց մենակ էն դեպքում, եթե էդ տեսակետ հնչեցնողը իրա կյանքով պատրաստ ա իրա ասածը պահելու: Հա, սա հարց չի: Սա հռետորական հարց ա: Որտև նման հարցերի հրապարակային պատասխանն իմ համար առոչինչ ա՝ անկախ ասողի անձից: Դա ապացուցելու մենակ մի ձև կա, գործը, որի առիթը երանի թե չլինի: Սա ուղղակի էմոցիոնալ գրառմանը էմոցիոնալ պատասխան՝ հռետորական հարցի ոճով:

Հիմա որ պատերազմ սկսվի, դու չլինի՞ ճողոպրելու ես: Յանի ի՞նչ հարց ես տալիս: Հիմա ինչու սահմանը պահող չկա՞: Էդ պահողները խի ու՞մ կյանքով են պահում: Հենց հիմիկվա դրությամբ ես հարազատներ ունեմ սահմանի վրա ծառայող, իրենք մինչև ծառայելը Ազատության հրապարակում Լևոնի ճառերը չեն լսել ու ինձ թվում է հազիվ թե ծառայությունից հետո էլ գնան ու ծափ տան Ազատության հրապարակում: Կարող է՞ իրենք Հայաստանի ապագայի հետ կապ չունեն, մենակ էդ մի քանի հազարանոց ամբոխն է Հայաստանի ապագան կերտողը: Դու ինչքան ուզում ես գովերգի Լևոնին, մթնոլորտը, վճռականությունը ու էլի նման ճոռոմ բաներ ասա, բայց բավական է քեզ դնես Հայ ժողովդրի փոխարեն հարցեր լուծողի տեղը, հնարավոր է, որ Լևոնի մեծամոլական ինքնասիրահարական ճառերի հոգեբանական աֆեկտի տակ ես, մեկ ու մեջ սառը ջրով լվացվի, կթարմանաս:

Chuk
02.08.2011, 23:16
ՀԱԿ-ի հետ/համար պայքարելու կոչ անողին սատարե՞մ: Հլը ինտերնետը թեթև աչքի անցկացրու. հաշիվդ կկորցնես էն մարդկանց թվից, որոնք տունը ԴԻՎԱՆԻՆ նստած են պայքարելու կոչ անում: Փաստորեն ԴԻՎԱՆԻՆ նստած պայքարի կոչ անելը (օդի մեջ, էնքան որ սեփական «իբր պայքարելու» անխոնջ ձգտումը աշխարհին ի ցույց դնելը) կոռեկտ ա, իսկ քլունգը՝ ոչ:

Սիրեցի մի տեսակ ԿՈՉերը:
Չէ, ապեր: Բացարձակապես: Դիցուք ես դիվանին նստած «իբր պայքարելու» անխոնջ ձգտումն աշխարհին ի ցույց դնող պոռոտախոս եմ: Դիցուք: Խնդիր չկա: Ես իրոք այդպիսին եմ: Ասենք թե:

Է դու պայքարի: Պայքարի ոչ ՀԱԿ-ի հետ, ապեր, դու ՀԱԿ-ին չես հավատում: Պայքարի առանց ՀԱԿ-ի կամ ՀԱԿ-ի դեմ: Միացի ասենք Ժիրոյին: Էս թազա Անկախ Դեմոկրատներին: Տո Ժառանգության հետ: Տո թեկուզ դաշնակցության: Կամ գոնե Մարիամի հետ մի քանի խնդիր բարձրացրու:

Ու քանի դեռ չես արել ՀԱԿ-ի անողներին (ինձ չէ, ապեր, ես դիվանին նստած եմ), ովքեր էլ նստում են, էլ հալածվում, էլ ծեծվում, արի կլինի պայքարի դասեր մի տուր: Լա՞վ:
Բայց սրան մի պատասխան կգրես: Չեմ կասկածում:
Սեփական անգործությունը, որևէ կերպ երկիրը ցեխից հանելու համար չպայքարելն արդարացնող խոսքեր միշտ էլ գտնում եք ;)

Chuk
02.08.2011, 23:20
Կարող է՞ իրենք Հայաստանի ապագայի հետ կապ չունեն, մենակ էդ մի քանի հազարանոց ամբոխն է Հայաստանի ապագան կերտողը: Դու ինչքան ուզում ես գովերգի Լևոնին, մթնոլորտը, վճռականությունը ու էլի նման ճոռոմ բաներ ասա, բայց բավական է քեզ դնես Հայ ժողովդրի փոխարեն հարցեր լուծողի տեղը, հնարավոր է, որ Լևոնի մեծամոլական ինքնասիրահարական ճառերի հոգեբանական աֆեկտի տակ ես, մեկ ու մեջ սառը ջրով լվացվի, կթարմանաս:
Բարի զարթոնք, մեծն Վիշապինյո:

Ուրեմն ի գիտություն քեզ, նորից խեղաթյուրում ես: Ես երբևէ չեմ ասել, որ միայն այդ պայքարողներն են Հայաստանի ապագան կերտողը: Բայց այո, կարծում եմ, որ պատմականորեն էնպես կստացվի, որ հիմնական կերտողները կլինեն իրանք:

Ինչ վերաբերվում ա զինվորներին, ում բերեցիր խառնեցիր, ի դեպ նույն սահմանին ՀԱԿ համակիրներ ու իմ հարազատներից էլ կան, ապա մշտական փառք ու պատիվ իրանց: Մանավանդ նրանց, ովքեր ունեին այդ սահմանին չլինելու շանս, բայց էնդեղ են (էդպիսիք քիչ են): Սա մեր զրույցի հետ կապ չուներ:

Ինչ վերաբերվում ա պատերազմին, ապա սովորաբար դրա մասին մեծ-մեծ բրդողներն են սովորաբար լինում առաջին ճողոպրողները: Իհարկե ոչ միշտ: Քավ լիցի, երբևէ նման կտրուկ ու սխալ գնահատական չեմ անի, բայց մեծ մասը:

Վիշապ
02.08.2011, 23:32
Բարի զարթոնք, մեծն Վիշապինյո:

Ուրեմն ի գիտություն քեզ, նորից խեղաթյուրում ես: Ես երբևէ չեմ ասել, որ միայն այդ պայքարողներն են Հայաստանի ապագան կերտողը: Բայց այո, կարծում եմ, որ պատմականորեն էնպես կստացվի, որ հիմնական կերտողները կլինեն իրանք:

...

Մի հատ նորից կարդա ինչ ես գրել՝

Հետևություն, որն իրականում վաղուց է հայտնի. Հայաստանի ապագան իրապես վճռվելու է Ազատության հրապարակում ու վճռելու են հենց էդ մարդիկ: Մյուսները տարատեսակ ֆորումներում ու բիսեդկաներում դա քննարկելով են զբաղվելու, ցավոք:

Ուրեմն հրապարակի մթնոլորտից դու սենց հետևություններ ես անում արդեն: Օրինակ ինձ թվում է, ոչ խելագար մարդկանց թվում է, թե ամիսը մեկ, կամ սեզոնը մեկ Լևոնը պարզապես ելույթ է ունենում, և կան մշտական ունկնդիրներ ու ծափ տվողներ: Բայց ահա տես, որ կան մարդիկ, որ այդ ունկդրման ու ծափահարման պրոցեսին պայքար անունն են տալիս: Դեռ վճռական, հետևողական, ԶԻ՜Լ... Ու որոնք կերտելու են Հայաստանի ապագան: Վիճակդ լուրջ ա, հոպար...

Chuk
02.08.2011, 23:35
Մի հատ նորից կարդա ինչ ես գրել՝
Ես հիշում եմ ինչ եմ գրել: Երկրորդ անգամ բացատրել էի, որ դա չի նշանակում, որ միայն իրենցից է կախված, բայց այո՛, կարծում եմ, որ հիմնական կերտողներն իրենք են:

Ես չգիտեմ, թե դու պայքար ասելով ինչ ես հասկանում, բայց ես գիտեմ թե պայքարն ինչ է: Ու գիտեմ, թե հետևողական, քայլ առ քայլ, սա ոնց է բերելու ապագայի Հայաստանին:
Մնացածը՝ կապրենք, կտեսնենք:

Ճիշտ կլինեմ՝ լավ կլինի թե իմ, թե քո համար: Ճիշտ չեմ լինի, ցավոք ցավալի կլինի երկուսիս համար: Որովհետև առնվազն ներկայումս այլ լուսավոր հեռանկար չեմ նշմարում: Կա՞: Ստեղծվու՞մ է: Ցուցանե՛ք:

Chuk
02.08.2011, 23:36
Վիճակդ լուրջ ա, հոպար...
Ի դեպ հետաքրքիր ա, սենց տուֆտա «մեկնաբանություններով» ուզում ես ինձ հունից հանե՞ս, թե՞ ուղղակի մակարդակդ ես ցույց տալիս:

Վիշապ
02.08.2011, 23:45
Ի դեպ հետաքրքիր ա, սենց տուֆտա «մեկնաբանություններով» ուզում ես ինձ հունից հանե՞ս, թե՞ ուղղակի մակարդակդ ես ցույց տալիս:

Ապեր, եթե դու թարկես ժողովդրին «անողների ու չանողների», «դիվանի վրա նստածնների» ու «հրապարակում պայքարողների (յանի)» տուֆտա բաժանումները, ես խոստանում եմ բացառել սենց տուֆտա մեկնաբանությունները: Բայց քանի դու շարունակում ես քո ճշտի ու սխալի պատկերացումները փաթաթել բոլորի վզին, ապա «տուֆտա» մեկնաբանություններ դեռ կլինեն:

Chuk
02.08.2011, 23:49

Շնորհակալ եմ պատասխանի համար:
Ես բնավ չեմ ցանկանում նման բաժանում անել ու մշտապես ձգտելու եմ չանել: Բայց քանի դեռ կլինեն դիվանին նստածներ, ովքեր կփորձեն ինչ-որ բան անել ուզողներին, ժողովրդին (ոչ թե ՀԱԿ ղեկավարներին) մեղադրել սխալ գործողություններում, ոչ մի բան չանելում, նրանց արածը նվաստացնեն, փորձեն հավասարեցնել զրոյի և այլն, ես նրանց, միայն նրանց, պայքարող ժողովրդին անվանարկողներին (անկախ նրանից նրանց պայքարը կլինի արդյունավետ թե անարդյունք, կարևորը որ ինչ-որ բան անել կուզեն), այ հենց իրանց միշտ կհիշացնեմ իրանց՝ ընդամենը դիվանին նստած լինելը:

Երբևէ նման բան չեմ ասի այն քաղաքացիներին, ովքեր ժողովրդին նման մեղադրանք չեն հնչեցնի:
Չեմ անվանի նաև նրանց, ովքեր կմեղադրեն միայն ՀԱԿ ղեկավարությանը, այլ ոչ թե պայքարողներին:
Ես հարգում եմ բազմակարծությունը:

Բայց այդ բազմակարծությունը նաև ենթադրում է, որ պայքարող ժողովրդին անուն կպցնողին պետք է իր տեղը ցույց տալ:

Մնացածը քո ընտրությունն է. շարունակել կոնկրետ տվյալ դեպքում ինձ՝ անձիս ուղղված տուֆտա արտահայտությունները, թե ոչ: Մեղմ ասած ինձ չի հուզում քո՝ նման գնահատականները:

Mephistopheles
03.08.2011, 02:01
Մեֆ, չլինի՞ էդ հողերը դու ես հետ բերել, որ մի հատ էլ դրանք ցաքուցրիվ անելու մասին ելույթներ ես ունենում: Ով ուզում ա թող իրան մեջտեղից կիսի իրա «տեսական ժողովրդավարության» ու *ա*լան տնտեսագիտության մասին դասերով: Ներկա ՀՀ ու ԼՂՀ տարածքից կես սանտիմետր հող չպիտի պակասի: Ու սա հենց երջանկություն ա, որ հայերի մեծամասնությունը նման կարծիքի ա: Հայաստանը կակ ռազ «ընկեր Փանջունիների» էքսպերիմենտները իրականացնելու ռեսուրս չունի, որոնք, քարտեզի վրա Ղարաբաղի տեղն էլ չիմանալով, սահման բացելու ու հող ցրվելու մասին քարոզներ են կարդում:

Արա, ոնց եմ զզվում մարդկանց հավայի տուֆտելուց...

Ապեր, ինձ թվում ա դու չես հասկանում ստեղ խոսքն ինչի մասին ա… ոչ ոք քեզ չի հարցնում "հողերը կտա՞ս թե չէ" կամ "ո՞ր տարբերակին ես համաձայն"… քեզ ասվում ա "քաշվի մի կողմ, դու ինչ որ պտի անեիր, չկարացար"… սկի էտ էլ չեն ասում, ուղղակի բանի տեղ չեն դնում… ինչու՞… նայի էսօրվա երկրի ֆինանսական վիճակին, տնտսական, ռազմական, իրավական ու դեմոգրաֆիական վիճակներին կհասկանաս ինչու… սենց ե՞ս պահում… 13 տարի հավվայի տուֆտել ենք ու եկել հասել ստեղ, հիմա էլ էկել ես հեքիթ ես պատմում… կարող ա՞ բունտ անես Դավ… ումո՞վ

իրավիճակը համարժեք չես գնահատում եղբայր…

Mephistopheles
03.08.2011, 03:05
Մի ստիպիր ինձ կրկնել «հուժկու» դադարների մասին օրինակները։ Օրինակ քաղաքապետի ընտրությունները ՀԱԿ–ի կողմից ընդունվել ե՞ն թե չէ։ Եթե չեն ընդունվել, ինչու՞ է ՀԱԿ–ը մասնակցել։ Ինչու՞ է Նիկոլը մասնակցել պատգամավորական ընտրություններին, եթե երկրում իշխանությունները լեգիտիմ չեն։ Իսկ թե խի են մարդիկ Վրաստան գնում, կամ գրին քարտ շահում ու գնում ԱՄՆ, ապա որտեղ հաց, էնտեղ՝ կաց։ Ես ծանոթներ ունեմ, որ Սերժի համակիրներն են բայց դա նրանց չի խանգարել Կանադա քոչելու համար։ Չգիտեմ ինչ պրոյեկտների մասին ես խոսում, որոնք պիտի իրականացվեն հանրության միջոցով։ Վերացական բաներ կարելի է անվերջ ասել։ Ես քեզ կոնկրետ օրինակներ եմ բերում։

ասեմ ինչու… սիստեմի դեմ պայքարելու մի քանի ձևեր կան… մեկը մասնակցել-արձանագրել-ընդվզելն ա, մեկը բոյկոտելն ա ու էլի կան ձևեր… ՀԱԿ-ն ընտրել ա մասնակցել-արձանագրել-ընդվզելու տարբերակը… իմ կարծիքով ամենաէֆֆեկտիվը… ես ստեղ անընդունելի բան չեմ տեսնում…

երկիրը կառուցվում ա ժողովրդի/հանրության ու իշխանության համագործակցության միջոցով… իշխանությունը երկիր չի սարքում, տալիս որ ժողովրդը մեջն ապրի ու աշխատի… իշխանությունը խոստումների հետ միասին իրագործում ա տնտեսական, հասարակական, ֆինանսական ու այլ ծրագրեր, նախագծեր որոնք բարելավում են քաղաքացու գործունեությունը… դրա համար ժողովրդի մասկանցությունը ու վստահությունը պարտադիր ա, որովհետև էդ ծրագրերն ու նախագծերը ժողովուրդն ա ֆինանսավորում… ընենց որ, որ ասում ես "Սերժի համակիրներն են բայց դա նրանց չի խանգարել Կանադա քոչելու համար" չի բռնում ապեր, որովհետև եթե ինքը Սերժի համակիր ա, բայց չի ուզում ոչ մասնակցի սերժի ծրագրերին, ոչ իրա փողն ա ուզում դնի ու ըստ էության էլ չի վստահում, ուրեմն մենք խոսում ենք տոտալ ոչ լեգիտիմության ու կոլապսի մասին, պռի տոմ ինքը ոչ թե ձեն չի հանում, այլ երկրից ա գնում… կոնկրետ օրինակիդ վրա էլ կոնկրետ կարծիքս եմ ասում

Mephistopheles
03.08.2011, 04:18
Չե 95-96-ը ի նկատի չունեմ: ի նկատի ունեմ հենց սկիզբը, երբ տարան Ղարաբաղ կոմիտեն Մոսկվա` ինստրուկտաժի ;)
Մենակ չասես, որ ժղովրդի վրա տանկեր հանող երկրի համար ու ամբող չեչեն ազգ աքսորող ռեժիմի համար մի քանի անջատականների "հարցերը լուծելը" բարդ կամ անսովոր գործ էր, կամ էլ վախենում էին հայ ժողովրդի կամ միջազգային հանրության ցասումից :D

իսկ 91-ին ո՞վ ա ընտրվել ապեր… կարող ա՞ Հայրիկյանն ա եղել, թե՞ Սոս Սարգսյանն ա եղել…

ապեր, էդ "մասկովսկի ինստրուկտաժները" իմ համար դատարկ խոսակցություններ են… ոչ մի ապացույց չկա… եթե 29 տարեկան ես ոնց որ գրել ես, ապա պնդելու որևէ հիմք չունես… դա ոչ գրքերում ա գրած ոչ էլ տեսել ես…

dvgray
03.08.2011, 04:19
ասեմ ինչու… սիստեմի դեմ պայքարելու մի քանի ձևեր կան… մեկը մասնակցել-արձանագրել-ընդվզելն ա, մեկը բոյկոտելն ա ու էլի կան ձևեր… ՀԱԿ-ն ընտրել ա մասնակցել-արձանագրել-ընդվզելու տարբերակը… իմ կարծիքով ամենաէֆֆեկտիվը… ես ստեղ անընդունելի բան չեմ տեսնում…

երկիրը կառուցվում ա ժողովրդի/հանրության ու իշխանության համագործակցության միջոցով… իշխանությունը երկիր չի սարքում, տալիս որ ժողովրդը մեջն ապրի ու աշխատի… իշխանությունը խոստումների հետ միասին իրագործում ա տնտեսական, հասարակական, ֆինանսական ու այլ ծրագրեր, նախագծեր որոնք բարելավում են քաղաքացու գործունեությունը… դրա համար ժողովրդի մասկանցությունը ու վստահությունը պարտադիր ա, որովհետև էդ ծրագրերն ու նախագծերը ժողովուրդն ա ֆինանսավորում… ընենց որ, որ ասում ես "Սերժի համակիրներն են բայց դա նրանց չի խանգարել Կանադա քոչելու համար" չի բռնում ապեր, որովհետև եթե ինքը Սերժի համակիր ա, բայց չի ուզում ոչ մասնակցի սերժի ծրագրերին, ոչ իրա փողն ա ուզում դնի ու ըստ էության էլ չի վստահում, ուրեմն մենք խոսում ենք տոտալ ոչ լեգիտիմության ու կոլապսի մասին, պռի տոմ ինքը ոչ թե ձեն չի հանում, այլ երկրից ա գնում… կոնկրետ օրինակիդ վրա էլ կոնկրետ կարծիքս եմ ասում
Մեֆ, իսկ դու ժամանակին վստահու՞մ էիր Լևոնի կառավարությանը: եթե հիշողությwւնս չի դավաճանում, դու հենց էտ ժամանակամիջոցում էս լքել Հայաստանը:

Mephistopheles
03.08.2011, 05:02
Եթե հարց ես տալիս, թեկուզ հռետորական, միշտ էլ պիտի ի նկատի ունենաս, որ դիմացինդ հնարավոր ա քո պատկերացրած «համընդհանուր ընդունված կամ հայտնի» պատասխանը չկիսի:

Հա, հենց լավ էլ էմոցիոնալ ա գրառումը, որը իրա տակ չափից դուրս ռացիոնալ հիմքեր ա պարունակում: Ինձ համար անընդունելի ա, որ ոմն մեկը, որը էդ հողերի վրա սկի 0.000000001% իրավունք չունի, «բազար» ա անում, թե ինչքանով ա ՇԱՀԱՎԵՏ էդ հողերը պահելը: Էս էլ ընենց թեթև, հռետորականի մեջ:

ապեր, դու ոչ ընտրություն, ոչ իրավունք ոչ էլ պատասխանատվություն ունես էդ հողերի վրա… ընենց որ ոգևորվել պետք չի… 13 տարի էդ հողերի վրա ղումար ենք խաղացել ապեր ու արդյունքում հասել ենք ստեղ…

դու ինձ բարոյական դասեր ես տալիս, ես քեզ փաստ եմ դեմ տալի… արտագաղթ, տնտեսություն, ֆինանսներ… ես բազար չեմ անում հարց եմ տալիս ու դու բարոյական լապշա ես դեմս դնում, ապեր… էդ լապշեքով սկի տոնածառ չես զարդարի…

ես էլ եմ դեմ հողերը տալուն (Ղարաբաղ չհասկանաս), բայց "ոչ մի թիզ հող"-ը ծրագիր չի էտի մոլորոիթյուն ա որի հետևանքների մեջ էսօր մեր ժողովուրդն ա ապրում ու փորձում ա ամեն գնով դուրս փախնի…

բազարն էսօր դուք եք անում ժողովրդի ու հողերի շուրջ…

Mephistopheles
03.08.2011, 05:04
Մեֆ, իսկ դու ժամանակին վստահու՞մ էիր Լևոնի կառավարությանը: եթե հիշողությwւնս չի դավաճանում, դու հենց էտ ժամանակամիջոցում էս լքել Հայաստանը:

դավաճանում ա ապեր… բայց ասեմ էն ժամանակ էլ չեն ունեցել ու ելքն եղել ա հրաժարականը… բայց դա էլ չի նշանակում որ էսօր կարա չլինի էդ վստահությունը…

Mephistopheles
03.08.2011, 05:17
Մեֆ ջան ժողովրդի լինել-չլինելու հարցը չի ենթարկվում ոչ մի տնտեսական ու ֆինանսական կանոնների: Ավարայրի ճակատամարտին մասնակցել են նաև մեծահարուստները, մարդիք իրենց վերջին կոպեկը ծախսեցին ու դրանից հետո երկրում սով էր, բայց որ չանին` տնտեսապես ձեռնտու չէր, ապա այսօր դու ամերիկայում նստած, ես էլ ստեղ ինտերնետով հայերեն իրար չէինք գրի:
Դեմոգրաֆիական տեսանկյունից ունենք լուրջ պրոբլեմ ու էդ պրոբլեմոը արդեն առնվազն 1500 տարվա պատմություն ունի: 4-րդ դարից սկսած հայաստանից զանգվածային արտագաղթի բազմաթիվ երևույթներ են եղել ,որի պատճառով էլ ժամանակին 15-20 մլն բանկչություն ունեցող երկիրը երածվել է 2.5 մլն բնակչությամբ գաճաճ պետության: Ու դրա դեմը ոչ մի Լևոն ու Սերժ չեն առնի, եթե բուն պատճառը չհասկական:
Էսօր երկրից գնում են ոչ միայն դժգոհները, այլ նաև շատ լավ ապրողները ու ունեվոները` տենց են ուզում, մոդայա, ստեղ հետաքրքիր չի և այլն: Բա սովետի ժամանակ ինչու էին գնում այլ թեկուզ սովետական երկրներ? կարողա Կրասնադարում կամ Մուրմանսկում ավելի լավ էր, քան Երևանում?
Գիտս ինչ, Հնդկաստանում սով ա ու հետամնացություն, բայց երկրի բնակչությունը տարեկան ավելանում ա մոտ 12 մլն-ով: Ու ի դեպ շատ իրենց մոտ էլ պակաս արտագաղթ չի, ամեն տարի երկիրը լքում ա Հայաստանի բնակչությունից 2-3 անգամ շատ մարդ (մի մասն էլ ստեղ են գալիս :D)

ապեր Ավարայրը Լիոնի հետ քննարկի, դրա "մասնագետն" ինքն ա… Փաստորեն ուզում ես ասել որ արտագաղթը մի եսիմինչ պրոբլեմ չի հա՞, մեր մոտ 1500 տարի ա կա, բայց ժողովուրդը հլա չի պրծե՞լ… մաթեմատիկայի դասատուիդ որ բռնեմ ****… այս տարի 96 000 մարդ ա հեռացել հարգելի Մերգելյան…

Mephistopheles
03.08.2011, 05:30
ՀԱԿ-ի հետ/համար պայքարելու կոչ անողին սատարե՞մ: Հլը ինտերնետը թեթև աչքի անցկացրու. հաշիվդ կկորցնես էն մարդկանց թվից, որոնք տունը ԴԻՎԱՆԻՆ նստած են պայքարելու կոչ անում: Փաստորեն ԴԻՎԱՆԻՆ նստած պայքարի կոչ անելը (օդի մեջ, էնքան որ սեփական «իբր պայքարելու» անխոնջ ձգտումը աշխարհին ի ցույց դնելը) կոռեկտ ա, իսկ քլունգը՝ ոչ:

Սիրեցի մի տեսակ ԿՈՉերը:

Դավ, լավ էլի… էդ երևակայական քլունգից արդեն 3 տարի ա խոսում եք, բայց հլա ձեռը վերցնող չկա… ու լավ ա որ չկա… էլ իրար վիզ կտրել, արուն թափել չկա, պրծավ… մոռացի դրա մասին… էսօր ընդամենը մի ձեն ա լսվում, էն էլ ազատության հրապարակիս ա գալիս որ կարող ա ինչ որ բան փոխի էն էլ պոզ ու պոչ եք կպցնում…

… ուզածները ձեզնից մեծ բան չի, հնրահավաքի գնալ ա, բայց գերադասում ես դիվանին նստես ու քլունգներից խոսաս. բայցամիսը մեկ մի 2 ժամով հրապարակ չես գնա տեսնես ինչ են խոսում… չեմ ասում ակտիվիստ լինես…

Վիշապ
03.08.2011, 08:16
… ՀԱԿ-ն ընտրել ա մասնակցել-արձանագրել-ընդվզելու տարբերակը… իմ կարծիքով ամենաէֆֆեկտիվը…
Իսկ կասե՞ս, թե ընդվզելը մասնակցել-արձանագրելուց հետո ինչ ձևերով է տեղի ունենում: Պատկերացրու գեղացկության մրցույթ է, որից հետո մասնակիցներին բռնաբարում են: Ու այդ երևույթի դեմ փաստորեն ամենաէֆֆեկտիվ պայքարը մրցույթին մասնակցելն է, հետո բռնաբարվելն է, հետո արձանագրել-ընդվզելը, ճչալով՝«Այս հանցագործ կազմակերպությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսկապես բռնաբարում է գեղեցկուհիներին» :)) Ինձ թվում է ՀԱԿ-ի նպատակը հաճույք ստանալն էր: :P

Varzor
03.08.2011, 09:43
ապեր Ավարայրը Լիոնի հետ քննարկի, դրա "մասնագետն" ինքն ա… Փաստորեն ուզում ես ասել որ արտագաղթը մի եսիմինչ պրոբլեմ չի հա՞, մեր մոտ 1500 տարի ա կա, բայց ժողովուրդը հլա չի պրծե՞լ… մաթեմատիկայի դասատուիդ որ բռնեմ ****… այս տարի 96 000 մարդ ա հեռացել հարգելի Մերգելյան…

Նորից զբաղված ես հորինելով, ես չեմ "ուզել ասել" և չեմ "ասել" այն, ինչը դու ես ներկայացնում: հենց ինքդ ընդգծել ես, թե ինչ եմ ասել ;) Եվս մեկ մեջբերում

....որի պատճառով էլ ժամանակին 15-20 մլն բանկչություն ունեցող երկիրը երածվել է 2.5 մլն բնակչությամբ գաճաճ պետության...:
Մեֆ ջան, գոնե մաթեմատիկայից մի խոսա :) Համ էլ դու դժվար կարանաս բռնես իմ մաթեմի դաստուին, վերջ ի վերջո կարգին ու Հայաստանում հայտնի մաթեմատիկոս ա :D
Դեմոգրաֆիկ դինամիկան տարրական թվաբանությամբ չեն հաշվարկում ;) Հայ ժողովրդի մոտ, ինչև 20-րդ դարի 2-րդ կեսը բնական աճը բավականին մեծ է եղել, բայց նույնիսկ այդ պարագայում հարյուրամյակների ընթացքում, պատերազմներից, կոտորածներից ու արտագաղթից ժողովրդի քանակը, իր բնօրրանում մի քանի անգամ (համարյա 5 անգամ) նվազել է:
Իսկ եթե Ավարայրից "կաղում ես", ապա ավելի թարմ օրինակ բերեմ` Սարդարապատի ճակատամարտ:

Հ.Գ.
Ի դեպ, քեզ որտեղից այն թիվը, թե ինչքան մարդա հեռացել Հայաստանից?

Mephistopheles
03.08.2011, 10:31
Նորից զբաղված ես հորինելով, ես չեմ "ուզել ասել" և չեմ "ասել" այն, ինչը դու ես ներկայացնում: հենց ինքդ ընդգծել ես, թե ինչ եմ ասել ;) Եվս մեկ մեջբերում

Մեֆ ջան, գոնե մաթեմատիկայից մի խոսա :) Համ էլ դու դժվար կարանաս բռնես իմ մաթեմի դաստուին, վերջ ի վերջո կարգին ու Հայաստանում հայտնի մաթեմատիկոս ա :D
Դեմոգրաֆիկ դինամիկան տարրական թվաբանությամբ չեն հաշվարկում ;) Հայ ժողովրդի մոտ, ինչև 20-րդ դարի 2-րդ կեսը բնական աճը բավականին մեծ է եղել, բայց նույնիսկ այդ պարագայում հարյուրամյակների ընթացքում, պատերազմներից, կոտորածներից ու արտագաղթից ժողովրդի քանակը, իր բնօրրանում մի քանի անգամ (համարյա 5 անգամ) նվազել է:
Իսկ եթե Ավարայրից "կաղում ես", ապա ավելի թարմ օրինակ բերեմ` Սարդարապատի ճակատամարտ:

Հ.Գ.
Ի դեպ, քեզ որտեղից այն թիվը, թե ինչքան մարդա հեռացել Հայաստանից?

Վարզօր, էդ ես քեզ պտի հարցնեմ որտեղից քեզ էդ թվերը… ես խոսում եմ պետական ստատիստիկայից որը լավատեսական ա համարվում… ու եթե դու էս նորագույն ստատիստիկային չես տիրապետում ու հլա մի հատ էլ կասկածի տակ ես դնում, որտեղի՞ց ես տենց համոզված քո հազարամյակներ առաջ բնակչության թվի ճշգրտության վրա… ու ինձ էլ ասում ես որ ես եմ հորինու՞մ…

Մի տարվա ստատիստիկան չգիտես, բայց վստահ-վստահ հազար տարվա թվերի ճշգրտությունից ես խոսում… չի բռնում

davidus
03.08.2011, 10:52
Չէ, ապեր: Բացարձակապես: Դիցուք ես դիվանին նստած «իբր պայքարելու» անխոնջ ձգտումն աշխարհին ի ցույց դնող պոռոտախոս եմ: Դիցուք: Խնդիր չկա: Ես իրոք այդպիսին եմ: Ասենք թե:

Է դու պայքարի: Պայքարի ոչ ՀԱԿ-ի հետ, ապեր, դու ՀԱԿ-ին չես հավատում: Պայքարի առանց ՀԱԿ-ի կամ ՀԱԿ-ի դեմ: Միացի ասենք Ժիրոյին: Էս թազա Անկախ Դեմոկրատներին: Տո Ժառանգության հետ: Տո թեկուզ դաշնակցության: Կամ գոնե Մարիամի հետ մի քանի խնդիր բարձրացրու:

Դիցուք ես էլ դիվանին նստած անխոնջ քլնգող եմ: Ինչո՞վ ա քո կարգավիճակը իմինից լավը: Ասենք թե...

Ու քանի դեռ չես արել ՀԱԿ-ի անողներին (ինձ չէ, ապեր, ես դիվանին նստած եմ), ովքեր էլ նստում են, էլ հալածվում, էլ ծեծվում, արի կլինի պայքարի դասեր մի տուր: Լա՞վ:

Ես ինձ էդքան նեղություն էլ չեմ տա քաղաքական գիգանտների հետևորդներին պայքարի դասեր տամ: Մարդիկ շատ լավ ու, ամենակարևորը, արդյունավետ պայքարւմ են: Սրանից հետո էլ ես ով եմ, որ իրանց դաս տամ: Թարսի պես փորձ էլ չեմ արել:

Բայց սրան մի պատասխան կգրես: Չեմ կասկածում:
Սեփական անգործությունը, որևէ կերպ երկիրը ցեխից հանելու համար չպայքարելն արդարացնող խոսքեր միշտ էլ գտնում եք ;)

Էս գրածդ միտքը ընդամենը ՀՌԵՏՈՐԱԿԱՆ պարզագույն հնարք ա, որը քո կարծիքով «բարոյական շինիչ ու բերանը փակող» հաղթանակ պիտի տանի դիմացինի նկատմամբ: :D

Chuk
03.08.2011, 11:59
Դիցուք ես էլ դիվանին նստած անխոնջ քլնգող եմ: Ինչո՞վ ա քո կարգավիճակը իմինից լավը: Ասենք թե...

Ես ինձ էդքան նեղություն էլ չեմ տա քաղաքական գիգանտների հետևորդներին պայքարի դասեր տամ: Մարդիկ շատ լավ ու, ամենակարևորը, արդյունավետ պայքարւմ են: Սրանից հետո էլ ես ով եմ, որ իրանց դաս տամ: Թարսի պես փորձ էլ չեմ արել:

Էս գրածդ միտքը ընդամենը ՀՌԵՏՈՐԱԿԱՆ պարզագույն հնարք ա, որը քո կարծիքով «բարոյական շինիչ ու բերանը փակող» հաղթանակ պիտի տանի դիմացինի նկատմամբ: :D
Հա, ախպերս :)

Varzor
03.08.2011, 12:45
Մի տարվա ստատիստիկան չգիտես, բայց վստահ-վստահ հազար տարվա թվերի ճշգրտությունից ես խոսում… չի բռնում

Մեֆ ջան, էս վերջերս հորինելով ես զբաղվում, մուսադ եկել ա? :)
Ես ասել եմ, թե չգիտեմ պետական վիճակագրության թվերը? Որտեղ ես կարդացել այդպիսի բաներ? Որ գրառմանս մեջ? Ընդամենը հարցնում էի, թե դու ինչ տվյալներ ես բերում:
Ուրեմն ասմե, որ քո բերած թիվը ոչ թե արտագաղթի թիվն է, այլ, պաշտոնական տվյալներով, երկրից դուրս եկած անձանց թիվը:
Ուրեմն քեզ հստակ ասեմ, որ արտագաղթ-ներգաղթ վիչակագրութուն պետության կողմից չի տարվում: Վերլուծությունները կատարվում են ուղևորահոսքի տվյալների հիման վրա, իսկ այդ տվյալները այնքնա էլ ճիշտ չեն արտացոլում իրականությունը, քանի որ ամեն գնացող արտագաղթող չէ, իսկ ամեն եկող`ներգաղթող:
Սակայն, էլի եմ ասում, զուտ շրջապատումս տիրող իրավիճակին այքան եմ ծանոթ, որ կարող եմ պնդել որ արտագաղթի չափերը մեր երկրի համար ահավոր մեծ են:

Էս էլ քեզ պաշտոնական վիճակագրությունները http://www.armstat.am/am/
նայի տես ոնց են?

Mephistopheles
03.08.2011, 19:44

լավ, ուզում ես անունը դնենք ուղևորահոսք, բայց պտի մինչև տարվա վերջ 96 000 հետ գա, թե չէ անվերջ բացասական ուղևորահոսքը դառնում ա արտագաղթ

Mephistopheles
03.08.2011, 19:54
Իսկ կասե՞ս, թե ընդվզելը մասնակցել-արձանագրելուց հետո ինչ ձևերով է տեղի ունենում: Պատկերացրու գեղացկության մրցույթ է, որից հետո մասնակիցներին բռնաբարում են: Ու այդ երևույթի դեմ փաստորեն ամենաէֆֆեկտիվ պայքարը մրցույթին մասնակցելն է, հետո բռնաբարվելն է, հետո արձանագրել-ընդվզելը, ճչալով՝«Այս հանցագործ կազմակերպությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսկապես բռնաբարում է գեղեցկուհիներին» :)) Ինձ թվում է ՀԱԿ-ի նպատակը հաճույք ստանալն էր: :P

ես ինչ ասեմ Վիշ ջան, գնա տես ոնց են ընդվզում ու համեմատի մնացած բողոքի տարբերակների հետ ու տարբերությունը կտեսնես…

…ինչքան ես մամուլից եմ տեղեկանում, իրանք ամիսը մեկ հանրահավաք են անում, արանքում էլ ակցիաներ, ասուլիսներ, ադյունքում բանակցությունների մեջ են արտահերթ ընտրությունների շուրջ … մնացածներն անում են........................... (կետերի տեղն էլ թող լրացնեն նրանք ովքեր գիտեն ինչ են անում, ես միայն մամուլից եմ օգտվում)

համեմատությունը սխալ ա Վիշ ջան, ընտրությունների ժամանակ ծեծ ուտելը գեղեցկության մրցույթին բռնաբարվել չի… սրանք տարբեր որակներ են ու տաբեր սիըուացիաներ

Mephistopheles
04.08.2011, 00:58
Հայ գործարարները նախընտրում են իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան. НГ

15:58 • 03.08.11

Վրաստանն արմատապես փոխվել է, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ հայ գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխում են հարավկովկասյան այդ երկիր։ Այս մասին է գրում «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ Հարավային Օսեթիայի վերաբերյալ արած հայտարարությանը։

Հիշեցնելով Պուտինի հայտարարությունը, թե «Հարավային Օսեթիայի միացումը Ռուսաստանին կախված է լինելու օսեթ ժողովրդից», «Նեզավիսիմայա գազետան» գրում է. «Այդ խոսքերը հնարավոր է՝ ուղղված լինեն միանգամից մի քանի հասցեատերերի, այդ թվում՝ Թբիլիսիին։ Նախ, այդ խոսքերը հնչեցին ԱՄՆ Սենատի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված օրինագծից հետո, որում Ռուսաստանը ներկայացվում է որպես Աբխազիան և Հարավային Օսեթիան բռնազավթած երկիր։ Վարչապետի խոսքերում կարելի է տեսնել ակնարկ այն մասին, որ Վաշինգտոնն իր բանաձևերով չի կարող թելադրել Մոսկվային. կարելի է անընդհատ պահանջել, սակայն զորքերը վրացական նախկին ինքնավարություններից դուրս չեն բերվելու։ Ամեն դեպքում Միացյալ Նահագների պահանջով»։

Նշելով, որ Պուտինի խոսքերը կարող են ուղղված լինել նաև նախագահական ընտրություններին պատրաստվող Աբխազիային, պարբերականը գրում է. «Աբխազիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ պարբերաբար հնչում են խոստումներ հանրապետության իրական անկախության մասին հոգալու վերաբերյալ։ Այս ենթատեքստում Վլադիրմիր Պուտիի խոսքերը կարելի է որակել և որպես նախազգուշացում, և որպես առաջարկ»։

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ չի բացառվում, որ Պուտինի խոսքերն ուղղված լինեն նաև պաշտոնական Թբիլիսիին։

«Ամենահետաքրքիրն այն է, որ ՌԴ վարչապետի խոսքերը կարող են ուղղված լինել հենց Թբիլիսիին. օսեթ ժողովուրդն ազատ է և կարող է չցանկանալ միանալ Ռուսաստանին։ Այստեղ շատ բան, եթե ոչ բացարձակապես ամեն ինչ, կախված է Մոսկվայից։ Իսկ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն օրեր առաջ Ուկրաինայում Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ «Վրաստանի պատրիարքը կանոնիկ իրավասություն ունի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքների նկատմամբ»։ Կիրիլի այդ հայտարարությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց վրաց հասարակության կողմից»։

«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ հակառակ ամեն ինչին, վրաց ժողովրդի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ շարունակում է աճել, իսկ Վրաստանը՝ արմատապես փոփոխվել։

«Այսպես կոչված «իրազեկված աղբյուրները» նշել են, թե հնարավոր է Ռուսաստանի և Վրաստանի միջև վերացվի այցագրային ռեժիմը։ Այդ աղբյուրներն ասում են, թե նման բան հնարավոր է, եթե Վրաստանն իրոք պետք լինի Ռուսաստանին... Իսկ ինչպիսի՞ Վրաստան է պետք Ռուսաստանին։ Վերջին տարիների ընթացքում այդ հարավկովկասյան երկիրը արմատապես փոփոխվել է։ Իսկ այդ փոփոխությունների ամենավառ օրինակն այն է, որ Հայաստանի գործարարները նախընտրում են իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան կամ հենց այդ երկրում նոր գործ սկսել։ Այս ամենը շատ բանի մասին է խոսում՝ հաշվի առնելով հարևանների բազմադարյա մրցակցությունը։ Դժվար է պատկերացնել, որ Վրաստանը կհրաժարվի իր ձեռքբերումներից, ասենք, հանուն ռուսական պայմաններով Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վերականգնման։ Մի խոսքով, Պուտինն ասել է, և Թբիլիսում մտածելու բան ունեն»,– գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

Tert.am

Վարզօր ջան, մի հատ սա էլ աչքի անցկացրու…

Դավ ջան, դու էլ նայի… ըստ էության Վրաստանը շատ հնարավոր է որ հրաժարվի Օսեթիայից ու Աբղազիայից հանուն իրենց տնտեսական ազատգությունների ու Ռուսաստանի հետ չսերտաճելու… մեր պարագան այս աստիճան կոնտրաստային չի, քանի որ մենք Ղարաբաղից ոչ թե չենք ուզում հրաժարվել, այլ չենք կարող, այնտեղ մեր ժողովուրդն ա

Տրիբուն
04.08.2011, 01:03
Տերմինակոխ մի արա։ Եթե Սերժը ոչ լեգիտիմ է, ապա էս երեք տարվա մեջ նրա ո՞ր մի քայլը չի ընդունվել։ Ես քեզ հիշացնեմ, որ մասնավորապես Լևոնը մասնավորապես ողջունել (նշանակում է ընդունել է) Սերժի ֆուտբոլային նախաձեռնությունը։ Իսկ «լեգիտիմ» (http://en.wikipedia.org/wiki/Legitimacy_%28political%29) կոչված տերմինը բազամատիպ է և բազմաժանր։ Ուստի և կարող է օգտագործվել ուզածդ դեմագոգիայում։

Էս «լեգիտիմի» մասով կդորմ հետո :D

Տրիբուն
04.08.2011, 01:13
Զ, SPEECH

Էս ու՞ր էի: Քիչ էր մնում սիրածս գործը մոռանայի: :D

Էս վերջին ելույթի անունը դնում ենք «թվաբանություն ու հայոց լեզու տարրական դասարանների համար»:

Ասեմ, էս վերջին քարոզի լեզվական մասն ահագին օգտակար էր, ու հատկապես Վիշապի համար: Հոպար, կարդա, սովորի, որ Վիքիի հույսին քիչ մնաս:

ԼՏՊ վերջին ելույթից - Փակագծում արժե նշել, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման ճանապարհին, բացի թվարկվածներից, առկա է նաեւ մի այլ, եթե կարելի է ասել, բանասիրական խոչընդոտ. դա լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ լեգիտիմություն բառերի հայերեն համարժեքի բացակայությունն է։ Ուստի այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկում եմ այսուհետեւ դրանց փոխարեն օգտագործել օրինակարգ (այսինքն՝ օրենքով կարգված), ոչ օրինակարգ եւ օրինակարգություն բառերը, որոնք լիովին համապատասխանում են հայոց լեզվի բառակազմական կանոններին եւ ճշգրտորեն արտահայտում լատինական այդ եզրույթների իմաստը։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես այսուհետեւ, լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ լեգիտիմություն բառերի փոխարեն, հետեւողականորեն օգտագործելու եմ միայն օրինակարգ, ոչ օրինակարգ եւ օրինակարգություն բառերը

Հիմա Սերժը օրինակարգ ա, թե՞ ոչ օրինակարգ: :think

Նրանք, ովքեր ուզում են ուսումը շարունակել ճշգրիտ գիտությունների գծով, պետք է ուշադիր կարդան ելույթի այս հատվածը:

Այս մեխանիզմների կիրառումն, անտարակույս, զգալիորեն կնվազեցնի ընտրությունների կեղծման հնարավորությունը, բայց միեւնույն է, դրանով հարցն ամբողջությամբ չի լուծվի, քանի որ իշխանության ձեռքում կա մի հզորագույն լծակ, որը կարող է ի չիք դարձնել նրանց արդյունավետությունը։ Խոսքը վերաբերում է ընտրողների ընդհանուր թվին, որն, իմ հաստատ համոզմամբ, վերջին մի քանի ընտրությունների ընթացքում (2003, 2007, 2008 թթ.) ուռճացվել է շուրջ 500 հազարով՝ Հայաստանից վաղուց հեռացած, բայց դեռեւս հաշվառումից դուրս չեկած քաղաքացիների հաշվին։ Այս իրողությունն ինձ հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ պնդելու, որ Հայաստանի բնակչության իրական թիվը շուրջ 2.500000 է, իսկ ընտրողների թիվը՝ շուրջ 1.900000։

Երկրից բացակա քաղաքացիների շուրջ 500000 քվեաթերթիկների շրջանառությունն, ի դեպ, կողմնակիորեն հաստատվում է նախորդ նախագահական ընտրությունների հետ կապված մի ուշագրավ փաստով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր շուրջ 1.100000 քաղաքացի։ Մեկ ժամ անց, սակայն, հայտարարվեց, որ քվեարկողների թիվը կազմել է 1.671000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերի ընթացքում քվեարկել է 1.100000, իսկ վերջին մեկ ժամում՝ 571000 մարդ, ինչը պարզապես անհնար է, քանի որ ո՛չ տեխնիկապես, ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ ժամանակաչափով (խրոնոմետրաժով) մեկ ժամում այդքան մարդ չէր կարող քվեարկել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն, ըստ էության, կեսօրին արդեն ավարտված էր, եւ հետեւաբար, մնացյալ շուրջ 1000 տեղամասերից յուրաքանչյուրին մեկ ժամի համար բաժին էր ընկնում 571 հոգի, որոնց ոչ մի ընտրատեղամաս ի վիճակի չէր սպասարկել այդքան կարճ ժամանակում։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ 500000 ավելորդ քվեաթերթիկների առկայությունը ցանկացած ընտրության ժամանակ իշխանության թեկնածուներին ավելի քան 20%-ի ստարտային, իսկ քվեարկության մասնակիցների հաշվով՝ շուրջ 40%-ի առավելություն է տալիս մյուս թեկնածուների նկատմամբ։ Այդ պայմաններում, բնականաբար, ոչ մի բարեփոխված ընտրական օրենսգիրք, ոչ մի զսպող մեխանիզմ, ոչ մի դիտորդ, ոչ մի վստահված անձ ի զորու չէ կանխել քվեարկության արդյունքների էական կեղծումը։ Ուստի քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբեւէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, եւ լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500000 ավելորդ անուններից։ Եթե երկխոսության կամ բանակցությունների ներկա փուլում իշխանական պատվիրակությունը կարողանա լուծել թեկուզ այս մեկ հարցը, կհամարենք, որ արդեն իսկ մեծ գործ է կատարվել օրինականության վերականգնման ուղղությամբ։

Թվերը մեծ են, բայց հաշվարկները պարզ են ու հասկանալի: Եթե երեք անգամից չեք հասկանում, ՀԱԿ-ը, շախմատի դասընթացներին զուգընթաց, մաթեմ էլ ա փողով պարապում:

Դե իսկ ելույթի մնացած մասն, ինչպես միշտ .... նույն բանը հազարերորդ անգամ ... կարա՞ք ասեք սեպտեմբերին ջրբաժան կլինի թե՞ չի լինի ... կարծում եմ չի լինի .. չէ, կամ էլ կլինի .. չէ, կամ էլ չի լինի ... վոբշեմ, ինչ կարևոր ա, թե ինչ կլինի .. կարևորն էն ա, թե եղածը ինչպես կմատուցվի մեզ՝ հարիֆներիս ...

Mephistopheles
04.08.2011, 02:11
Հիմա Սերժը օրինակարգ ա, թե՞ ոչ օրինակարգ: :think

Սերժը ոչ օրինակարգ ա, բայց օրակարգում ա

Varzor
04.08.2011, 10:22
լավ, ուզում ես անունը դնենք ուղևորահոսք, բայց պտի մինչև տարվա վերջ 96 000 հետ գա, թե չէ անվերջ բացասական ուղևորահոսքը դառնում ա արտագաղթ

Միանշանակ ճիշտ ես` եթե ժամանակի որոշ կտրվածքով (3 տարի, 5 տարի) ուղղակի հաշվենք երկիր մտնող ու երկրից դորս եկող մարդկանց քանակը, և հաշվենք տարբերությունը, ապա հստակ կարող ենք ասել` ունենք ներգաղթ, թե արտագաղթ և նաև կարող ենք ասել, թե դա որքան է կազմում:
Իսկ մեր իշխանությունները "համեստորեն" լռում են: Ինչ կարիք կա որ? ՀՀ-ում դեռևս բնակվում է 3.2 մլն մարդ :D

Varzor
04.08.2011, 10:38
Վարզօր ջան, մի հատ սա էլ աչքի անցկացրու…
Դե դու մամուլ կարդա, իսկ ես մի հատ զանգեմ Վրսատան, տենամ ինչ կա-չկա ;)
Վրաստանի տնտեսությունը գտնվում է խայտառակ քանդված վիճակում` երկիրը ունի հսկայական պատքեր, չունի էներգետիկա, շատ ոլորտների բիզնեսներ փակվել են: Իսկ օրինավոր երկիր կառուցելու համար (այն էլ ծեծ ուտեուց հետո) Սահակաշվիլիի կառավարության ընտրած կուրսը պահելու համար միջոցներ են պետք` բյուջեին մուտքեր են պետք ու աշխատատեղեր, ուստի իջեցրել են հարկերը և այդ պայմանները նպաստավոր են հայ գործարարների համար (և ոչ միայն` ռուսական գործարարներն էլ հետ չեն մնում ;) )

Դավ ջան, դու էլ նայի… ըստ էության Վրաստանը շատ հնարավոր է որ հրաժարվի Օսեթիայից ու Աբղազիայից հանուն իրենց տնտեսական ազատգությունների ու Ռուսաստանի հետ չսերտաճելու… մեր պարագան այս աստիճան կոնտրաստային չի, քանի որ մենք Ղարաբաղից ոչ թե չենք ուզում հրաժարվել, այլ չենք կարող, այնտեղ մեր ժողովուրդն ա

Բայց Վրաստանի հրաժարվել-չհրաժարվելուն ով ա նայում? Ես կասեի հակառակը, եթե Վրաստանը իր մտքից չհանի Ալանիան ու Աբխազիան, ապա երբեք էլ ոտքի չի կանգնի (ի դեպ դա մեզ համար որոշ առումներով լավ է):

Chuk
04.08.2011, 10:50
Ասեմ, էս վերջին քարոզի լեզվական մասն ահագին օգտակար էր, ու հատկապես Վիշապի համար: Հոպար, կարդա, սովորի, որ Վիքիի հույսին քիչ մնաս:

Մի քիչ ոչ քաղաքական, թեմայից դուրս :))

Ուրեմն հանրահավաքն ա, կանգնած լսում ենք: Հասնում ենք Լևոնի ելույթի էս հատվածին.

Փակագծում արժե նշել, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման ճանապարհին, բացի թվարկվածներից, առկա է նաեւ մի այլ, եթե կարելի է ասել, բանասիրական խոչընդոտ. դա լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ լեգիտիմություն բառերի հայերեն համարժեքի բացակայությունն է։ Ուստի այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկում եմ այսուհետեւ դրանց փոխարեն օգտագործել օրինակարգ (այսինքն՝ օրենքով կարգված), ոչ օրինակարգ եւ օրինակարգություն բառերը, որոնք լիովին համապատասխանում են հայոց լեզվի բառակազմական կանոններին եւ ճշգրտորեն արտահայտում լատինական այդ եզրույթների իմաստը։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես այսուհետեւ, լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ լեգիտիմություն բառերի փոխարեն, հետեւողականորեն օգտագործելու եմ միայն օրինակարգ, ոչ օրինակարգ եւ օրինակարգություն բառերը

Ժողովուրդը ծափ ա տալիս՝ ցույց տալով բառի նկատմամբ իր համակրանքը, ինչպես նաև ցույց տալով, որ գնահատում ա Լևոնի հումորը (բանավոր ելույթի ժամանակ մինչ էս մասն ասելը, Լևոնն ասեց, «սա էլ կատակային տրամադրությամբ», կամ նման մի բան):

Ես շուռ եմ գալիս Սասի՝ Քաղաքացու կողմը: Ասում եմ.
- Էս էլ Տրիբունին խոսելու նյութ:
Ժպտում ենք :))

Varzor
04.08.2011, 10:51
Հիմա Սերժը օրինակարգ ա, թե՞ ոչ օրինակարգ: :think
:think Երևի, հորինակարգ :D

Նրանք, ովքեր ուզում են ուսումը շարունակել ճշգրիտ գիտությունների գծով, պետք է ուշադիր կարդան ելույթի այս հատվածը:
Թվերը մեծ են, բայց հաշվարկները պարզ են ու հասկանալի: Եթե երեք անգամից չեք հասկանում, ՀԱԿ-ը, շախմատի դասընթացներին զուգընթաց, մաթեմ էլ ա փողով պարապում:
Բավականին լավ էլ կատարված են հաշվարկները, մենակ էս պահը տուֆտել են

...գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն, ըստ էության, կեսօրին արդեն ավարտված էր ...
Անձնական պրակտիկայից ելնելով, պաշտոնապես հայտարարում եմ` տենց բան չկա ;)

Դե իսկ ելույթի մնացած մասն, ինչպես միշտ .... նույն բանը հազարերորդ անգամ ... կարա՞ք ասեք սեպտեմբերին ջրբաժան կլինի թե՞ չի լինի ... կարծում եմ չի լինի .. չէ, կամ էլ կլինի .. չէ, կամ էլ չի լինի ... վոբշեմ, ինչ կարևոր ա, թե ինչ կլինի .. կարևորն էն ա, թե եղածը ինչպես կմատուցվի մեզ՝ հարիֆներիս ...
:hands

Varzor
04.08.2011, 10:55
Մի քիչ ոչ քաղաքական, թեմայից դուրս :))

Ես շուռ եմ գալիս Սասի՝ Քաղաքացու կողմը: Ասում եմ.
- Էս էլ Տրիբունին խոսելու նյութ:
Ժպտում ենք :))
:hands
Ժպտում ենք, բոլորս միասին, չեմ տեսնում ձեր ժպիտները :D :)
Ախր Չուկ ջան, քեզ պետքա էս քաղաքական թեմաները? Դու կարքին գրական ձիրք ունես ու ֆանտազիա :)

zanazan
04.08.2011, 14:47
:hands
Ժպտում ենք, բոլորս միասին, չեմ տեսնում ձեր ժպիտները :D :)
Ախր Չուկ ջան, քեզ պետքա էս քաղաքական թեմաները? Դու կարքին գրական ձիրք ունես ու ֆանտազիա :)
քաղաքական թեմաները բոլոր քաղաքացիներին են պետք, բայց ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է լավ.

Chuk
04.08.2011, 15:09
քաղաքական թեմաները բոլոր քաղաքացիներին են պետք, բայց ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է լավ.
Եվ տեսնես ո՞վ է սահանում չափն ու չափաբաժինը :)

Տղերք, մի շեղվեք թեմայից:

Եթե ստեղ կան մարդիկ, ում պետք չեն քաղաքական քննարկումները, իրենց առաջարկում եմ չմտնել այստեղ. «եթե պետք չէ, մի մտեք» սկզբունքով: Իսկ Հայաստանի ապագայով հետաքրքրվող, մտահոգվող ցանկացած քաղաքացու, կարծում եմ, ՊԵՏՔ ԵՆ քաղաքական թեմաները: Ու ինչքան շատ՝ էնքան լավ:

Բարի ՔԱՂԱՔԱԿԱՆ քննարկումներ:

Տրիբուն
04.08.2011, 23:08
Մի քիչ ոչ քաղաքական, թեմայից դուրս :))

Ուրեմն հանրահավաքն ա, կանգնած լսում ենք: Հասնում ենք Լևոնի ելույթի էս հատվածին.

Ժողովուրդը ծափ ա տալիս՝ ցույց տալով բառի նկատմամբ իր համակրանքը, ինչպես նաև ցույց տալով, որ գնահատում ա Լևոնի հումորը (բանավոր ելույթի ժամանակ մինչ էս մասն ասելը, Լևոնն ասեց, «սա էլ կատակային տրամադրությամբ», կամ նման մի բան):

Ես շուռ եմ գալիս Սասի՝ Քաղաքացու կողմը: Ասում եմ.
- Էս էլ Տրիբունին խոսելու նյութ:
Ժպտում ենք :))

Տոշնի էլ ասել ես, բայց իմ խոսլելու երկու բան բաց ես թողել, մաթեմի մասը, ու, ամենակարևորը, որ վերջին միտինգին Համաժողովրդական ֆորումը ահագին լուրջ գործ ա արել: Ասում են Համաժողովրդական ֆորումի քվերակությանն է դրվել «ՀԱԿ-ի ծննդյան երրորդ տարեդարձի նշելու ձևի հարցը», ու Համաժողովրդական ֆորումը քվերակել է հրապարակում տաշի-տուշի անելու օգտին, երթ անելու փախարեն: Հիրավի դարակազմիկ քվեարկություն-որոշում:

Chuk
04.08.2011, 23:14

Աշխատում ենք ձեր համար, ձյաձ :)
Բա ո՜նց, պիտի ողջ ժողովրդին գոհացնենք :))

Mephistopheles
05.08.2011, 00:39
Տոշնի էլ ասել ես, բայց իմ խոսլելու երկու բան բաց ես թողել, մաթեմի մասը, ու, ամենակարևորը, որ վերջին միտինգին Համաժողովրդական ֆորումը ահագին լուրջ գործ ա արել: Ասում են Համաժողովրդական ֆորումի քվերակությանն է դրվել «ՀԱԿ-ի ծննդյան երրորդ տարեդարձի նշելու ձևի հարցը», ու Համաժողովրդական ֆորումը քվերակել է հրապարակում տաշի-տուշի անելու օգտին, երթ անելու փախարեն: Հիրավի դարակազմիկ քվեարկություն-որոշում:

ապեր, ձեր ունեցած ամնաարդար ու թափանցիկ ընտրությունն ա եղել մինչը հիմա… դուք սրանից թափանցիկ ու արդար ընտրություն չեք ունեցել… համենայն դեպս կասկածի տակ չես կարա դնես…

ասա սխալ ես ասում…

Mephistopheles
05.08.2011, 05:23
Դե դու մամուլ կարդա, իսկ ես մի հատ զանգեմ Վրսատան, տենամ ինչ կա-չկա ;)
Վրաստանի տնտեսությունը գտնվում է խայտառակ քանդված վիճակում` երկիրը ունի հսկայական պատքեր, չունի էներգետիկա, շատ ոլորտների բիզնեսներ փակվել են: Իսկ օրինավոր երկիր կառուցելու համար (այն էլ ծեծ ուտեուց հետո) Սահակաշվիլիի կառավարության ընտրած կուրսը պահելու համար միջոցներ են պետք` բյուջեին մուտքեր են պետք ու աշխատատեղեր, ուստի իջեցրել են հարկերը և այդ պայմանները նպաստավոր են հայ գործարարների համար (և ոչ միայն` ռուսական գործարարներն էլ հետ չեն մնում ;) )

ապեր, շատ վատ ա որ մամուլ չես կարդում… և դու քո բոլոր նորություններն ես հեռախոսով ստանու՞մ…

հարևանին նախանձելը լավ բան չի Վարզոր ջան, ավելի լավ ա սովորես իրանից… խանդը վատ բան ա

Բայց Վրաստանի հրաժարվել-չհրաժարվելուն ով ա նայում? Ես կասեի հակառակը, եթե Վրաստանը իր մտքից չհանի Ալանիան ու Աբխազիան, ապա երբեք էլ ոտքի չի կանգնի (ի դեպ դա մեզ համար որոշ առումներով լավ է):

ապեր, կարա՞ս միջնադարյան անուններից անցնես ժամանակակից անունների… դու հո մինբադարում չե՞ս լռվել

Varzor
05.08.2011, 13:46
ապեր, շատ վատ ա որ մամուլ չես կարդում… և դու քո բոլոր նորություններն ես հեռախոսով ստանու՞մ…
Չե, դու լրիվ Սրսուռ Վիշապենց թեմայում ես գրում :D
Էդ քեզ ով ասեց, որ մամուլ չեմ կարդում, կամ բոլոր նորությունները հեռախոսով եմ ստանում??
համ էլ հո քո բոլոր ժուռնալիստները ամեն ինչի մասին գրելուց հո անձամբ իրենց աչքով չեն տեսնում? Զանգում են, հարցնում են, կարդում են, տեսանյութ են նայում, հորինում են, կատարում են և այլն ;)
Ասածս են ա, որ հեռավոր ԱՄՆ-ում նստած միգուցե ՀՀ-ի մասին մոտավոր հավաստի տեղեկություններ կարող ես ստանալ "Գլենդել Նյուզ"-ից, բայց Վրաստանի մասին եդքան բան որտեղից գիտես? Ամերիկյան "ցնդած" (դեղնե-դեղին) մամուլից, թե CNN-ի թատերական հաղորդումներից?

հարևանին նախանձելը լավ բան չի Վարզոր ջան, ավելի լավ ա սովորես իրանից… խանդը վատ բան ա
???
Վարև Սրսուռ Վիշապենց :) Ով ա նախանձում? Ինչ ունեն, որ նախանձեմ? մանդարինին, դատարկ գլուխներին, թե Սև ծովին? :D
Ես ոչ մի էմոցիայի մասին չէի խոսում, ընդամենը իրականությունը փոխանցել եմ քեզ, որ մենակ մամուլի հույսին չմնաս ;)

ապեր, կարա՞ս միջնադարյան անուններից անցնես ժամանակակից անունների… դու հո մինբադարում չե՞ս լռվել
Էդ երբվանից Ալանիան դարձավ միջնադարյան?? Դու "օսեթներին" հարցրել ես? Իրենք իրենց ունրենց երիկիրը ոնց են կոչում?
Հիմա, որ Իրանին ասում ենք Պարսկատան ոնց անենք, որ միջնադարում չլռվենք? :D
Բա էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ին ասում ենք Ամերկա, իսկ ՌՖ-ին Ռուսաստան :D

Chuk
05.08.2011, 13:52
Ախր Չուկ ջան, քեզ պետքա էս քաղաքական թեմաները? Դու կարքին գրական ձիրք ունես ու ֆանտազիա :)
Էսօր պատմվածքներիս մեկն եմ հիշել, թարսի պես էս գրածիդ սազական ա, ասեցի լինկը տամ. http://www.akumb.am/showthread.php/34269

Varzor
05.08.2011, 15:18
Էսօր պատմվածքներիս մեկն եմ հիշել, թարսի պես էս գրածիդ սազական ա, ասեցի լինկը տամ. http://www.akumb.am/showthread.php/34269

Մերսի, լավն էր: Այ տեսնում ես, չեմ սխալվել:
Փոխանակ ֆորումի քաղաքական թեմաներում գրես, ավելի լավ է գրական ասպարեզում քաղաքական թեմաներով գրես:
(ինչ հետաքրքիր բառախաղ ստացվեց :think)
Ի դեպ, իմ կարծիքով ավելի մեծ կլինի արդյունքը:

Chuk
05.08.2011, 15:20

Ո՞ր արդյունքը :))
Քաղաքական թեմաներում մարդիկ բանավիճում ու ներկայացնում են իրենց տեսակետները: Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը :'

Varzor
05.08.2011, 16:33
Ո՞ր արդյունքը :))
Քաղաքական թեմաներում մարդիկ բանավիճում ու ներկայացնում են իրենց տեսակետները: Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը :'

Անտարբերության վերացման արդյունքը ;)
Ինչա, դու կարծում ես, որ քաղաքական բանավեճերը ուղղակի ժամանակ անցկացնելու համար են? Մենակ տեսակետներ ներկայացնելն է իմաստը? Այսինքն անարդյունք բանավեճեր են?

Չեմ կարծում, որ տենց ես մտածում :) համենայն դեպս,. երբ որ մարդը դիմացինին մի բան ասում ա, մի բան հայտնում ա, ապա հոգու խորքում հույս ունի, որ իր ասածը գնահատվի և կընդունվի՝ ու պարտադիր չի հենց էդ դիմացինի կողմից, կարողա կողքինը ընդունի: հենց դա էլ արդյունքն ա ;)

Mephistopheles
05.08.2011, 18:57
Չե, դու լրիվ Սրսուռ Վիշապենց թեմայում ես գրում :D
Էդ քեզ ով ասեց, որ մամուլ չեմ կարդում, կամ բոլոր նորությունները հեռախոսով եմ ստանում??
համ էլ հո քո բոլոր ժուռնալիստները ամեն ինչի մասին գրելուց հո անձամբ իրենց աչքով չեն տեսնում? Զանգում են, հարցնում են, կարդում են, տեսանյութ են նայում, հորինում են, կատարում են և այլն ;)
Ասածս են ա, որ հեռավոր ԱՄՆ-ում նստած միգուցե ՀՀ-ի մասին մոտավոր հավաստի տեղեկություններ կարող ես ստանալ "Գլենդել Նյուզ"-ից, բայց Վրաստանի մասին եդքան բան որտեղից գիտես? Ամերիկյան "ցնդած" (դեղնե-դեղին) մամուլից, թե CNN-ի թատերական հաղորդումներից?

ոչ ոք, երևում ա որ չես կարդում…

???
Վարև Սրսուռ Վիշապենց :) Ով ա նախանձում? Ինչ ունեն, որ նախանձեմ? մանդարինին, դատարկ գլուխներին, թե Սև ծովին? :D
Ես ոչ մի էմոցիայի մասին չէի խոսում, ընդամենը իրականությունը փոխանցել եմ քեզ, որ մենակ մամուլի հույսին չմնաս ;)

հենա գրել ես ինչին նախանձես… էկոնոմիկային էլ, կաշառակիրության պակասին էլ… իմիջայլոց քո վարչապետն ա ասում ար բիզնեսը գնում ա վրաստան…

Էդ երբվանից Ալանիան դարձավ միջնադարյան?? Դու "օսեթներին" հարցրել ես? Իրենք իրենց ունրենց երիկիրը ոնց են կոչում?
Հիմա, որ Իրանին ասում ենք Պարսկատան ոնց անենք, որ միջնադարում չլռվենք? :D
Բա էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ին ասում ենք Ամերկա, իսկ ՌՖ-ին Ռուսաստան :D

ապեր խի՞ ես ֆոկուսնիկություն անում… յալանչիությունը լավ բան չի…

Varzor
06.08.2011, 09:15
ոչ ոք, երևում ա որ չես կարդում…
Փաստորեն դու մեդիում էլ ես ;) Էնքան չեմ կարդում, ու նույնիսկ մեկ-մեկ հղումներ եմ անում թերթերին: Հնարավոր ա, որ նույնը չեմ կարդում, ինչ-որ դու, դե կներես :)

հենա գրել ես ինչին նախանձես… էկոնոմիկային էլ, կաշառակիրության պակասին էլ… իմիջայլոց քո վարչապետն ա ասում ար բիզնեսը գնում ա վրաստան…
Էկոնոմիկային :D :D ինչպես կարելի է նախանձել մի երկրի էկոնոմիկային, որը ունի բազմամլիլիադ պարտքեր, էներգետիկ "սով", ծով ունեն, բայց մեջը համարյա քյար չունեն: Արտահանում են մաքսիմում գյուղմթերքներ, էլ չեմ ասում, որ բանակը քանդվել է ;)
Կաշառակերոթւյան պակասը չեմ կարող գնահատել, քանի որ իրար կողք դնելու շատ փաստեր չունեմ, համենայն դեպս իրենց մոտ էլ դեռ հեռու է միջին մակարդակից, սակայն, որոշ առումներով մեր մոտից հաստատ լավ է:
Ինչի ես ասել եմ, որ բիզնեսները Վրաստան չեն տանում?? Որ բիզնեսմեննրը Վրաստանում իրենց ավելի լավ են զգում հարկային դաշտում՝ դա փաստ է: Այսինքն Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ քայքայված էկոնոմիկան վերականգնելը ոչ թե բարձր հարկերի հաշվին պետք է լինի (ինչպես հայաստանում՝ հիմա ուղղակի հարկային ու մաքսային տեռոր են իրականացնում), այլ ցածր հարկերի պայմաններում հարկատուների ավելացման ու տնտեսական շրջանառության ավելացմամբ: Բացի այդ լուծվում է նաև սոցիալ-տնտեսական խնդիր՝ ստեղծվում են նոր աշխաատեղեր:

ապեր խի՞ ես ֆոկուսնիկություն անում… յալանչիությունը լավ բան չի…
ես ֆոկուսնիկություն չեմ անում, հարգելիս: Գոնե իմ գրածի կապը ֆոկուսի հոտ կարող ես ասել ինչումն է? Թե ելի "օդում կրակեցիր", անցավ անցավ ;)
Ուղղակի արդեն նկատում եմ, որ սկսել ես անտեղի բառերից կախվել, ուրեմն ասելիքդ պակասել է, կամ էլ եռ մտորում ես, թե ինչ ասես :)

Chuk
06.08.2011, 10:21
Անտարբերության վերացման արդյունքը ;)
Հանճարեղ միտք: Կասեի՝ հանճարեղագույն:
Ասում ա՝ քո գրառումները չեն նպաստում անտարբերության վերացմանը: Ասում ա, որ մենակ պատմվածքներ գրես, արդյունքն ավելի մեծ կլինի:
Դե հիմա գնա ու բացատրի, որ չգրելը, երբ քո տեսակետին հակադիր բան են ասում ու դու դրա համաձայն չես, ուզում ես հակառակը գրել, հենց անտարբերության հակառակն ա: Որ չգրելը հենց ինքը՝ նորին մեծություն անտարբերությունն ա: Գնա բացատրի, որ հարգելի Վարզոր, քեզ չի տրված որոշելու այս կամ այն գրառման արդյունավետությունը, որ եթե օրինակ ես որոշեմ քո գրառումների արդյունավետությունը գնահատել, գնահատելու եմ զրո, որովհետև քո երկարաշունչ, երկար, «դիսերտացիոն երկարություն» ունեցող գրառումների մեծ մասում չեմ տեսնում խորքային ասելիք՝ մակերեսայնությունից բացի, բայց էլի ինձ թույլ չեմ տալիս ասել. Վարզոր ջան, ավելի լավ ա գրելու փոխարեն գնա պիվա խմի, ավելի արդյունավետ կլինի: Խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, խնդրում եմ. այսուհետ մի փորձի գնահատել իմ կամ ուրիշի գրառումների արդյունավետությունը. դա քո խնդիրը չի:

Ինչա, դու կարծում ես, որ քաղաքական բանավեճերը ուղղակի ժամանակ անցկացնելու համար են? Մենակ տեսակետներ ներկայացնելն է իմաստը? Այսինքն անարդյունք բանավեճեր են?
Նայած ինչ ուղղությամբ նայենք: Եթե զուտ բանավիճողների հարթության մեջ ենք նայում, ապա այս բաժնի հիմնական ակտիվ մասնակիցներից ոչ մեկը պատրաստ և ունակ չի դիմացինին լսելու ու լսածի հիման վրա կարծիք փոխելու: Յուրաքանչյուրն իրենն է բրդում: Ու այս իմաստով, այո, ժամանց է: Այլ հարց, որ այդ ասելիքը կարող է և հաճախ ազդեցություն է թողնում կողքից կարդացողների համար:

Սակայն այս բաժնում քննարկումների գերակշիռ մեծամասնությունը չունի այդ խորքային իմաստը: Ընդամենը ամեն մեկս մեր կարծիքն ենք հայտնում:

Սակայն կրկնում եմ. անկախ դրանից դու չես արդյունավետություն որոշողը:

Varzor
06.08.2011, 11:23
Հանճարեղ միտք: Կասեի՝ հանճարեղագույն:
Ասում ա՝ քո գրառումները չեն նպաստում անտարբերության վերացմանը: Ասում ա, որ մենակ պատմվածքներ գրես, արդյունքն ավելի մեծ կլինի:
Սակայն կրկնում եմ. անկախ դրանից դու չես արդյունավետություն որոշողը:

Չուկ ջան, հորինեցիր ;)
Ես չեմ ասում, թե քո գրառումները չեն ցուցաբերում քո մտահոգվածությունը և չեն նպաստում անտարբերության նվազմանը: Ավելին, ես կարծում եմ, որ քո գրական տաղանդը ավելի մեծ մասշտաբով կնպաստի անտարբերության նվազմանը :)
Ասում եմ "Արդյունքը ավելի մեծ կլինի" ոչ թե "մենակ պատմվածքները արդյունք կտան": Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է :)
Եվ դա ոչ թե սուբյեկտիվ մոտեցում է, այլ ընդաեմնը մաքուր թվաբանություն՝ ֆորումու "լսարանը" ավելի փոքր է, քան ասենք մամուլինը ու գրականությանը:

Իսկ ինչ վերաբերվում է գրառումներիս "երկարությանը ու մակերեսայնությանը", ապա ասեմ, որ ամեն ոք իր հարթությունների շրջանակներում է մակերեսներ պատկերացնում, իսկ երկարության առումով, կարծում եմ, առաջին տեղերում չեմ ;) չեմ էլ ձգտում դրան:)

Սխալվում ես, որ արդյուանվետությունը չեմ կարող որոշել:
Ճիշտ է ընդհանուր գումարային արդյունավետությունը մենակ ինձանով չի որոշվում, բայց ընդհանուր արդյունքի մի փոքրիկ մասնիկը? Անձամբ կարող եմ զգալ որևէ գրառման կամ նյութի արդյունքը սեփական ինֆորմատիվ դաշտիս վրա? Հիմա դու որ մի բան աում ես, ինչ գիտես, թե ինձ մոտ ինչ արդյունք եղավ?, բայց ես հո գիտեմ ;)

Chuk
06.08.2011, 11:28
Վարզոր, ասածս ավելի կարճ ու կոնկրետ ձևակերպեմ. ամեն մեկը թող սեփական գրառումների մասին մտածի, ուրիշին գրել կամ չգրել խորհուրդ տալուց առաջ:

Թեմայից շեղվել ենք: Կոչ եմ անում չշարունակել:

Varzor
06.08.2011, 11:32
Վարզոր, ասածս ավելի կարճ ու կոնկրետ ձևակերպեմ. ամեն մեկը թող սեփական գրառումների մասին մտածի, ուրիշին գրել կամ չգրել խորհուրդ տալուց առաջ:
Թեմայից շեղվել ենք: Կոչ եմ անում չշարունակել:

Թեմայի մեջ մնալով միտքս հստակեցնեմ :)
Իմ կարծիքով Չուկի գրառումները և պատմվածքները նպաստում են քաղաքացիական գիտակցության բարձրացմանը: Անձամբ գնահատում եմ այդիսի գործունեությունը:
Ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ կոչ եմ անում (քաղաքացիորեն խնդրում եմ ;) ), որպեսզի Չուկը շարունակի նույն ոգով և տեմպերով, որովհետև ոչ միայն հետաքրքիր է, այլև օգտակար և պետք է:

Չուկ ջան, դու ՄԵԶ պետք ես, որովհետև քո մոտ միգուցե ստացվում է այն, ինչը ասենք ինձ մոտ լավ չի ստացվում, կամ ընդհանրապես չի ստացվում:

Mephistopheles
07.08.2011, 01:57
Փաստորեն դու մեդիում էլ ես ;) Էնքան չեմ կարդում, ու նույնիսկ մեկ-մեկ հղումներ եմ անում թերթերին: Հնարավոր ա, որ նույնը չեմ կարդում, ինչ-որ դու, դե կներես :)

ուրեմն կարդացածդ չես հասկանում

Էկոնոմիկային :D :D ինչպես կարելի է նախանձել մի երկրի էկոնոմիկային, որը ունի բազմամլիլիադ պարտքեր, էներգետիկ "սով", ծով ունեն, բայց մեջը համարյա քյար չունեն: Արտահանում են մաքսիմում գյուղմթերքներ, էլ չեմ ասում, որ բանակը քանդվել է ;)
Կաշառակերոթւյան պակասը չեմ կարող գնահատել, քանի որ իրար կողք դնելու շատ փաստեր չունեմ, համենայն դեպս իրենց մոտ էլ դեռ հեռու է միջին մակարդակից, սակայն, որոշ առումներով մեր մոտից հաստատ լավ է:
Ինչի ես ասել եմ, որ բիզնեսները Վրաստան չեն տանում?? Որ բիզնեսմեննրը Վրաստանում իրենց ավելի լավ են զգում հարկային դաշտում՝ դա փաստ է: Այսինքն Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ քայքայված էկոնոմիկան վերականգնելը ոչ թե բարձր հարկերի հաշվին պետք է լինի (ինչպես հայաստանում՝ հիմա ուղղակի հարկային ու մաքսային տեռոր են իրականացնում), այլ ցածր հարկերի պայմաններում հարկատուների ավելացման ու տնտեսական շրջանառության ավելացմամբ: Բացի այդ լուծվում է նաև սոցիալ-տնտեսական խնդիր՝ ստեղծվում են նոր աշխաատեղեր:

այ էս գրածիդ համար եմ ասում որ չես հասկանում կարդացածդ նորությունները… երբ որ ասում ես "Ինչի ես ասել եմ, որ բիզնեսները Վրաստան չեն տանու՞մ"… եթե տանում են ուրեմն ընդեղ ավելի լավ ա քանց մեր մոտ… Վրաստանը Հայաստանից գերադասելի ա հայերի համար…case closed ապեր

Varzor
08.08.2011, 09:17
ուրեմն կարդացածդ չես հասկանում
Կներես, բայց արդեն յուղ ես վառում :)

այ էս գրածիդ համար եմ ասում որ չես հասկանում կարդացածդ նորությունները… երբ որ ասում ես "Ինչի ես ասել եմ, որ բիզնեսները Վրաստան չեն տանու՞մ"… եթե տանում են ուրեմն ընդեղ ավելի լավ ա քանց մեր մոտ… Վրաստանը Հայաստանից գերադասելի ա հայերի համար…case closed ապեր
Մեֆ ջան, ինչի ես հորինում: Ես ասել եմ, որ հայեր բիզմեսմենները չեն գերադասում Վրաստանը? Հենց նույն գրառումիցս մեջբերում

Որ բիզնեսմեննրը Վրաստանում իրենց ավելի լավ են զգում հարկային դաշտում՝ դա փաստ է:
Ու բիզնեսի տեսանկյունից պիտի գերադասեն, որովհետև
1. Հարկերը ցածր են:
2. Ռեկետը շատ ավելի մեղմ է ;)
3. Հումքերի, նյութերի ու կիսաֆաբրիկատների ներկրումը (նրանք, որոնք ներկրվում են Վրաստանով) ավելի էժան է և արագ:
4. Արտահանումը ավելի էժան է և արագ (այն ապրանքներինը, որոնք արտահանվում են Վրաստանով):
Բիզնեսի համար լավ պայմաններ են՝ ինքնարժեքի իջեցում, շուկայի հասանելիության բարձրացում:

Բայց դու ասում ես, որ վրաստանը գերադասելի է ՀԱՅԵՐԻ համար, իսկ դա աբսուրդ ա, քանի որ շարքային քաղաքացիների համար վրաստանումանելիք համարյա չկա, էլ չեմ ասում որ մեկա խոպան ա ;)

Mephistopheles
08.08.2011, 19:40
Մեֆ ջան, ինչի ես հորինում: Ես ասել եմ, որ հայեր բիզմեսմենները չեն գերադասում Վրաստանը? Հենց նույն գրառումիցս մեջբերում

Ու բիզնեսի տեսանկյունից պիտի գերադասեն, որովհետև
1. Հարկերը ցածր են:
2. Ռեկետը շատ ավելի մեղմ է ;)
3. Հումքերի, նյութերի ու կիսաֆաբրիկատների ներկրումը (նրանք, որոնք ներկրվում են Վրաստանով) ավելի էժան է և արագ:
4. Արտահանումը ավելի էժան է և արագ (այն ապրանքներինը, որոնք արտահանվում են Վրաստանով):
Բիզնեսի համար լավ պայմաններ են՝ ինքնարժեքի իջեցում, շուկայի հասանելիության բարձրացում:

Բայց դու ասում ես, որ վրաստանը գերադասելի է ՀԱՅԵՐԻ համար, իսկ դա աբսուրդ ա, քանի որ շարքային քաղաքացիների համար վրաստանումանելիք համարյա չկա, էլ չեմ ասում որ մեկա խոպան ա ;)

չեմ հորինում… դու իրանց առավելությունները մեր նկատմամբ նշում ես հետո էլ ասում ես
Էկոնոմիկային ինչպես կարելի է նախանձել մի երկրի էկոնոմիկային, որը ունի բազմամլիլիադ պարտքեր, էներգետիկ "սով", ծով ունեն, բայց մեջը համարյա քյար չունեն:

այ հենց այսպես կարելի ա նախանձել ոնց որ դու ես անում…

Tig
09.08.2011, 08:55
Ամեն տեղ էլ նույնն ենք...

http://www.youtube.com/watch?v=Wy2lOgLL3OQ&feature=player_embedded

Varzor
09.08.2011, 11:17
չեմ հորինում… դու իրանց առավելությունները մեր նկատմամբ նշում ես հետո էլ ասում ես
այ հենց այսպես կարելի ա նախանձել ոնց որ դու ես անում…

Ես նշել եմ ընդամենը օրենսդրակն դաշտի ու տնտեսության զարգացման համար բարենպաստ առավելությունները, հետն էլ նշել եմ տնտեսական արդյունքի վատ վիճակում գտնվելու մասին:
Վերջի վերջո պետությունը լավ լինելու մի քանի ցուցանիշներ ունի`
1. Ընդհանուր տնտեսություն
2. Ռազմա-քաղաքական իրավիճակ
3. Օրենսդրական կազմավորված և գործող դաշտ
4. Շարքային քաղաքացու բարեկեցություն
5. Քաղաքացիական գիտակցության մակարդակ

Այս բոլորը բավականին շաղկապված են, բայց սրանցիցի ՀՀ հանդեպ Վրաստանը ունի առավելություն միայն 3-ում և 1-ինին նպաստող որոշ նախադրյալներում:
Ինձ թվում ա, դու չես հասկանում նախանձ բառի իմաստը ;) Նախանձը, դա այն է, երբ մարդ իրեն վատ է զգում այն բանից, որ մեկը մի բան ունի, իսկ ինքը` ոչ:
Հա, մեկ էլ հայերիս մոտ կա "բարի նախանձ" հասկացողություն, երբ մարդը ձգտում է հասնել նույն արդյունքիեն, ինչին հասել է ուրիշը:

Դե հիմա ասա, իմ ասածի մեջ որն ա նախանձը? Ինչ կերպ է այն դրսևորվել ? :)
Համա թե հորինողն ես: Այ մի ալարի, հնարավորության դեպքում արի Հայաստանում մի շաբաթ մնա ու գնա մի շաբաթ Վրաստան` տարբերությունները ինքդ կզգաս ;)

Mephistopheles
09.08.2011, 12:34

ապեր, մեր մոտից բիզնեսը գնում ա Վրաստան, այսինքն իրանց են հարկ վճարում իրանց մոտ ա աշխատատեղ բացվում… մեր բիզնեսմենը իրան ընդեղ ավելի լավ ա զգում, պաշտպանված քան մեզ մոտ… մեր հայրենակիցները գնում են Վրաստան հանգստանալու, իրանց փողն ընդեղ են ծախսում… այսինքն իրանց մոտ ավելի լավ ա քանց մեզ մոտ… էլ չարախոսելս ո՞րն ա…

դրան ասում են նախանձություն… դու նախանձումես իրանց ձեռքբերումներին… դրա անունը նախանձություն ա

Varzor
09.08.2011, 12:44

Մեֆ հերիքա անհիմն բաներ ասե, արդեն անտանելի ա ադառնում :)
1. մեր հայրենակիցները գնում են Վրաստան ԾՈՎՈՒՄ հանգստանալու, որովհետև ծով չունենք: Լսել ես մեկին, որ գնա Վրաստան լեռնային կամ անտառային սանատորյա? Հերիք չի հեքիաթ պատմես:
կամ գնացածներից հարցրել ես, եթ ինչը ոնց ա? Հենց նոր (1 ժամ առաջ) երկու ընկերներս եկան Վրաստանից` գնացել էին ծով: Մեկը գոհա, մյուսը` դժգոհ: Դա սուբյեկտիվ բանա հանգստանալու գնալը եղբայր: Հիմա օրինակ, եթե ես ծով չեմ ուզում գնամ Վրաստան ինչ անեմ?
2. Նորից եմ կրկնում բիզնեսի միայնը այն հատվածն ա գնում, որի ապրանքաշրջանառությունը Վրաստանով ա: ու եթե նույնսկ Վրաստանում հակերը ՀՀ-ի չափ լինեին, մեկա Վրաստանում գործելը այդ բիզնեսների համար ձեռնտու է` բնական աշխարհագրական պատճառներով: Հիմա ՀՀ կառավարությունը ինչ մեղավոր ա, որ մենք ծովային կապուղիներ չունենք?
Ի դեպ քանի խոշոր բիզնես կասես, որ ՀՀ-ում աշխատատեղերը փակել են ու ամբողջովին գնացել են Վրաստան? Դե տենց "ինֆորմացված ես" մի քանիսի անունը տուր: Ուղղակի ստեղի բիզնեսները ընդլայնում են Վրաստանում: Հիմա ինձ ասա, Իրանին հետ բիզնես անող կամկանիային ձեռնտու է Վրաստան գնալը, թե Էմիրատների հետ բիզնես անողներին? Անկապ տրամաբանությամբ պետք չի խոսել:

Այ հարկերի մասով, համաձայն եմ, պետք է մեզ մոտ հարկերը նվազեցվեն, որպեսզի զարգանան արտադրա-արդյունաբերական ճյուղերը: Ինչպես նաև իջեցնեն մաքսային տուրքերը` երկիրի զուտ գիտատեխնիկական զարգացմանը վնասում են: Բայց նաև զուգահեռ պետք է կարողանան թեկուզ այդ իջեցված հարկերը նորմալ հավաքել: Թե չէ դրանից մեզ օգուտ չի լինի:

Moonwalker
09.08.2011, 19:11
Երևում է, որ մարդիկ լուրջ/խորքայնությամբ/ առաջարկ (http://www.akumb.am/showthread.php/35037-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AC%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BD?p=2275078&viewfull=1#post2275078) են ներկայացրել: Փաստերի պահն ինձ առավել հետաքրքրեց, մի թեթև նայեցի ու միանգամից երևաց, որ վրեն լավ աշխատել են: Խոսվում են հիմնականում էն թեմաներից, որի շուրջ այս բաժնում հարյուրավոր էջեր են գրվել: Գնամ թեյ եփեմ, գամ կարդամ::8

Mephistopheles
09.08.2011, 19:41
Մեֆ հերիքա անհիմն բաներ ասե, արդեն անտանելի ա ադառնում :)
1. մեր հայրենակիցները գնում են Վրաստան ԾՈՎՈՒՄ հանգստանալու, որովհետև ծով չունենք: Լսել ես մեկին, որ գնա Վրաստան լեռնային կամ անտառային սանատորյա? Հերիք չի հեքիաթ պատմես:
կամ գնացածներից հարցրել ես, եթ ինչը ոնց ա? Հենց նոր (1 ժամ առաջ) երկու ընկերներս եկան Վրաստանից` գնացել էին ծով: Մեկը գոհա, մյուսը` դժգոհ: Դա սուբյեկտիվ բանա հանգստանալու գնալը եղբայր: Հիմա օրինակ, եթե ես ծով չեմ ուզում գնամ Վրաստան ինչ անեմ?
2. Նորից եմ կրկնում բիզնեսի միայնը այն հատվածն ա գնում, որի ապրանքաշրջանառությունը Վրաստանով ա: ու եթե նույնսկ Վրաստանում հակերը ՀՀ-ի չափ լինեին, մեկա Վրաստանում գործելը այդ բիզնեսների համար ձեռնտու է` բնական աշխարհագրական պատճառներով: Հիմա ՀՀ կառավարությունը ինչ մեղավոր ա, որ մենք ծովային կապուղիներ չունենք?
Ի դեպ քանի խոշոր բիզնես կասես, որ ՀՀ-ում աշխատատեղերը փակել են ու ամբողջովին գնացել են Վրաստան? Դե տենց "ինֆորմացված ես" մի քանիսի անունը տուր: Ուղղակի ստեղի բիզնեսները ընդլայնում են Վրաստանում: Հիմա ինձ ասա, Իրանին հետ բիզնես անող կամկանիային ձեռնտու է Վրաստան գնալը, թե Էմիրատների հետ բիզնես անողներին? Անկապ տրամաբանությամբ պետք չի խոսել:

Այ հարկերի մասով, համաձայն եմ, պետք է մեզ մոտ հարկերը նվազեցվեն, որպեսզի զարգանան արտադրա-արդյունաբերական ճյուղերը: Ինչպես նաև իջեցնեն մաքսային տուրքերը` երկիրի զուտ գիտատեխնիկական զարգացմանը վնասում են: Բայց նաև զուգահեռ պետք է կարողանան թեկուզ այդ իջեցված հարկերը նորմալ հավաքել: Թե չէ դրանից մեզ օգուտ չի լինի:

1. գիննա իրանց տանում Վրաստան, ոչ միայն ծովը… հացախույսներ կան կարող ես աչքի անցկացնել… էդ "հեքիաթի" հեղինակը ես չեմ…

2. մեր ապրանքաշրջանառության մեծ մասը Վրաստանով ա… շատ մեծ մասը և դրա համար էլ Վրաստանի պատերազմը եթե երկար տևեր, մենք վարի էինք գնալու… մեզ մոտից գնում ա անկախ ոչ օլիգարխիկ բիզնեսը ու եթե ճիշտը նայենք սա ամոթ ա մեր երկրի համար… օլիգարխը քո վրա զոռովից ա ծախում իսկ ու իրա համար ձեռնտու ա էդ ալտերնատիվ ոչ օլիգարխիկ բիզնեսի հեռացումը Հայաստանից որը պիտի կազմեր մեր երկրի ողնաշարը… իսկ վրաստանը նրանց գրկաբաց ա ընդունում… Վրաստանի կառավարությունը ավելի հարգալից ա վերաբերվում հայկական բիզնեսին քան մեր հայրենական իշխանությունները…

…Հայաստանից գնում են ոչ միայն հանգստանալու այլև բիզնես անելու… էսի փաստ ա ու քո խլուստալի գնդի մեջ սրա հակափաստարկը չկա, ապեր… ման մի արի

Varzor
09.08.2011, 20:17
1. գիննա իրանց տանում Վրաստան, ոչ միայն ծովը… հացախույսներ կան կարող ես աչքի անցկացնել… էդ "հեքիաթի" հեղինակը ես չեմ…
Փաստորեն, այն մարդիք, ովքեր ծովային հանգիստ են նախընտրում, գնում են Վրաստան ոչ ծովի պատճառով, այլ էժանության ?? Է ինչ անենք հիմա, որ մեր երկրին մոտ ամենաէժան ծովային գոտին Վրաստանն է ?
Եթե ես ծով եմ ուզում, ապա թեկուզ Ծաղկաձորում ձրի լինի, ինձ ինչ? Հո ծովն էլ չի գալու:
Համամիտ եմ միայն այն տարբերակը հետ, երբ մարդն ուզում է հանգստանալ` կապ չունի որտեղ, բայց ծովը դիտարկում է որպես առավելություն:
Նորից հարցնեմ: Քանի հոգի գիտես, որ գնում են Վրաստան լեռնային-անտառային գոտիներում հանգստանալու` էժանության պատճառով:
Սակայն ասեմ, որ այնուամենայնիվ Հայաստանի հանգստի գոտիների գները հեչ համեմատական չեն եկամուտների հետ ;)

2. մեր ապրանքաշրջանառության մեծ մասը Վրաստանով ա… շատ մեծ մասը և դրա համար էլ Վրաստանի պատերազմը եթե երկար տևեր, մենք վարի էինք գնալու… մեզ մոտից գնում ա անկախ ոչ օլիգարխիկ բիզնեսը ու եթե ճիշտը նայենք սա ամոթ ա մեր երկրի համար… օլիգարխը քո վրա զոռովից ա ծախում իսկ ու իրա համար ձեռնտու ա էդ ալտերնատիվ ոչ օլիգարխիկ բիզնեսի հեռացումը Հայաստանից որը պիտի կազմեր մեր երկրի ողնաշարը… իսկ վրաստանը նրանց գրկաբաց ա ընդունում… Վրաստանի կառավարությունը ավելի հարգալից ա վերաբերվում հայկական բիզնեսին քան մեր հայրենական իշխանությունները…
համաձայն եմ, որ մեր երկրում խեղդում են այն բիզնեսները, որը իրենցը չի: Բայց էդ չի նշանակում որ այդ "խեղդվածները" կարող են Վրաստանումհանգիստ բիզնես անել: Օրինակ` դեպի Իրան Հայաստանից որոշ համեմունքներ են արտահանվում, հիմա ինչ, Վրսատանից տանեն? Բա ճանապահածախսը? Բա հումքը?
Մեր մոտ օլիգարխները իրենց արտադրանքը չեն ծախում, այլ այն ինչը ներկրում են: Իսկ տեղական հումքով արտադրություններից ոչ մեկն էլ չի գնա Վրաստան` ձեռնտու չի: Ննորից կրկնեմ. Վրաստան գնում է այն բիզնեսը, որի համար Վրաստան-Հայաստան ճանապարհածախսը էական է:
Ի դեպ Վրաստանի իշխանությւնները գրկաբաց ընդունում են ոչ միայն հայկական, յալ ցանկաած բիզնես ներդրումներ` նույնիսկ ռուսական ;)
Այնպես որ միանշանակ ասել, որ հայկկան բիզնեսը գնում է Վրաստան` սխալ է: Ի դեպ քանի-քանի եվրոպական ֆիրամներ իրենց բիզնեսները տեղափոխեցին եվրոպայից Չինաստան: Հիմա ինչ? Չինաստանում ավելի լավ է, քան Եվրոպայում? Բիզնեսի համար, միգուցե` այո, բայց քաղաքացիների համար` ոչ:

…Հայաստանից գնում են ոչ միայն հանգստանալու այլև բիզնես անելու… էսի փաստ ա ու քո խլուստալի գնդի մեջ սրա հակափաստարկը չկա, ապեր… ման մի արի
Այո, Հայստանից գնում են ոչ միայն հանգստանալու, այլև բիզնես անելու, ինչպես և գնում են Ռուսաստան, Միջին Ասիա, ԱՄԷ, Արևելյան Եվրոպա` բիզնեսը պետական սահման չի ճանաչում, այլ ճանաչում է միայն ծախսերի նվազեցում ու շահույթների ավելացում ;)

Mephistopheles
10.08.2011, 01:55
Փաստորեն, այն մարդիք, ովքեր ծովային հանգիստ են նախընտրում, գնում են Վրաստան ոչ ծովի պատճառով, այլ էժանության ?? Է ինչ անենք հիմա, որ մեր երկրին մոտ ամենաէժան ծովային գոտին Վրաստանն է ?
Եթե ես ծով եմ ուզում, ապա թեկուզ Ծաղկաձորում ձրի լինի, ինձ ինչ? Հո ծովն էլ չի գալու:
Համամիտ եմ միայն այն տարբերակը հետ, երբ մարդն ուզում է հանգստանալ` կապ չունի որտեղ, բայց ծովը դիտարկում է որպես առավելություն:
Նորից հարցնեմ: Քանի հոգի գիտես, որ գնում են Վրաստան լեռնային-անտառային գոտիներում հանգստանալու` էժանության պատճառով:
Սակայն ասեմ, որ այնուամենայնիվ Հայաստանի հանգստի գոտիների գները հեչ համեմատական չեն եկամուտների հետ ;)

այո, էժան ա դրա համար, համ էլ ծով ա… Ծաղկաձորը որ ձրի լինի, կամ գոնե ծովի կես գին, դու ամեն տարի Ծաղկաձոր կգնաս ու մի անգամ էլ փողդ կխնայես ու ծով կգնաս… 100%

մեզ մոտ որոշողը գինն ա ոչ թե հանգստի նախընտրած ձևը… իսկ ծովն ամենապոպուլյարն ա դեռ սովետի ժամանակից…

համաձայն եմ, որ մեր երկրում խեղդում են այն բիզնեսները, որը իրենցը չի: Բայց էդ չի նշանակում որ այդ "խեղդվածները" կարող են Վրաստանումհանգիստ բիզնես անել: Օրինակ` դեպի Իրան Հայաստանից որոշ համեմունքներ են արտահանվում, հիմա ինչ, Վրսատանից տանեն? Բա ճանապահածախսը? Բա հումքը?
Մեր մոտ օլիգարխները իրենց արտադրանքը չեն ծախում, այլ այն ինչը ներկրում են: Իսկ տեղական հումքով արտադրություններից ոչ մեկն էլ չի գնա Վրաստան` ձեռնտու չի: Ննորից կրկնեմ. Վրաստան գնում է այն բիզնեսը, որի համար Վրաստան-Հայաստան ճանապարհածախսը էական է:
Ի դեպ Վրաստանի իշխանությւնները գրկաբաց ընդունում են ոչ միայն հայկական, յալ ցանկաած բիզնես ներդրումներ` նույնիսկ ռուսական ;)
Այնպես որ միանշանակ ասել, որ հայկկան բիզնեսը գնում է Վրաստան` սխալ է: Ի դեպ քանի-քանի եվրոպական ֆիրամներ իրենց բիզնեսները տեղափոխեցին եվրոպայից Չինաստան: Հիմա ինչ? Չինաստանում ավելի լավ է, քան Եվրոպայում? Բիզնեսի համար, միգուցե` այո, բայց քաղաքացիների համար` ոչ:

Այո, Հայստանից գնում են ոչ միայն հանգստանալու, այլև բիզնես անելու, ինչպես և գնում են Ռուսաստան, Միջին Ասիա, ԱՄԷ, Արևելյան Եվրոպա` բիզնեսը պետական սահման չի ճանաչում, այլ ճանաչում է միայն ծախսերի նվազեցում ու շահույթների ավելացում ;)

մեր տնտեսությունը ամբողջությամբ կախված ա Վրաստան-Հայաստան ճանապարհից… մեր տեղական հումքը հերիք չի արտադրություն ստեղծելու համար եղածն էլ եթե արտադրանքի վերածենք ապա գնի վրա միանշանակ Վրաստան-Հայաստան միակ ճանապարհն ա ազդում, Հայաստանում արտադրությունը ձեռնտու չի… ու սա էլ պատճառներից մեկն է, գումարած նաև օլիգարխիկ՝ մենաշնորհային համակարգը… այսինքն ոչ մի տեղից ուրախություն…

Varzor
10.08.2011, 10:05
այո, էժան ա դրա համար, համ էլ ծով ա… Ծաղկաձորը որ ձրի լինի, կամ գոնե ծովի կես գին, դու ամեն տարի Ծաղկաձոր կգնաս ու մի անգամ էլ փողդ կխնայես ու ծով կգնաս… 100% մեզ մոտ որոշողը գինն ա ոչ թե հանգստի նախընտրած ձևը… իսկ ծովն ամենապոպուլյարն ա դեռ սովետի ժամանակից…
Մասսամբ համամիտ եմ, մի փոքր ուղղում (իմ տեսակետից)` Ծով կա, ու էժան ա: Այսինքն ծովը որոշիչ գործոն ա, քանի որ Հայաստանում ծով չկա, իսկ մենք ծով շատ ենք սիրում: Հակառակ դեպքում Հայերը կօգտվեին նաև Վրաստանի ոչ ծովային հանգստավայրերից: Եթե չեն օգտվում, ուրեմն որոշիչը ոչ թե առաջնահերթ գինն է, այլ` ԾՈՎԸ ;)
Ի դեպ Ծաղկաձորում վաղուց չեմ եղել ոչ թե միջոցների պատճառով, այլ ուղղակի չեմ սիրում:
Հիմա քեզ ասեմ, որ նույն Վրացական ափում հյուրանոցային հանգիստը գնային առումով այնան էլ չի տարբերվում Հայաստանի գներից: Բայց դա արդեն այս թեմայից չի ;)

մեր տնտեսությունը ամբողջությամբ կախված ա Վրաստան-Հայաստան ճանապարհից… մեր տեղական հումքը հերիք չի արտադրություն ստեղծելու համար եղածն էլ եթե արտադրանքի վերածենք ապա գնի վրա միանշանակ Վրաստան-Հայաստան միակ ճանապարհն ա ազդում, Հայաստանում արտադրությունը ձեռնտու չի… ու սա էլ պատճառներից մեկն է, գումարած նաև օլիգարխիկ՝ մենաշնորհային համակարգը… այսինքն ոչ մի տեղից ուրախություն…
Մեֆ ջան, քեզ մոտ թյուր կարծիք կա, թե Հայստանի ողջ տնտեսություն կախված Վրաստանի ճանապարհից:
Իհարկե, չեմ ժխտում, որ այդ կախումը շատ մեծ է, բայց այդ ճանապարհով ապրանքները ավելի շատ ՆԵՐԿՐՎՈՒՄ են տեղական սպառման համար, քան արտահանվում են, ուստի անիմաստ է տեղափոխել վրաստան այն բիզնեսը, որը հիմնված է ՀՀ շուկայի սպառման վրա:
Բավականին մեծ է ապրանքաշրջանառությունը նաև Իրանի սահմանով, ինչպես նաև օդային ճանապարհներով:

Էդ քեզա թվում, որ տեղական հումքը չի հերիքում արտադրություն ստեղծելու համար ;) Էդ հին հեքիաթ ա ու չի համապատասխանում իրականությանը:
հայաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը հիմնված է տեղական հումքի վրա` խմիչք, շինանյութ, գյուղմթերքներ (նաև պահածոյացված ու դրանցից ստացվող սննդատեսակներ), հանջային և սովորական ջուր, պղինձ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, այլ գունավոր և թանկարժեք մետաղներ, ոչ նյութական արտադրանք (համակարգչային ծրագրեր և թվային նախագծեր):
Մեր հիմնական խնդիրը` էներգակիրներն են:
Ինչևէ, դու դժվար կպատկերացնես, թե ինչ տիպի բիզնեսներ են գնում Վրաստան: Ի դեպ տենց էլ չասեցիր գոնե մեկ օրինակ, որ ՀՀ-ում գործող մի արժանահիշատակ բիզնես տեղափոխվել է Վրաստան:
Այ օլիգարխիկ մենաշնորհի մասով քեզ հետ լիովին համաձայն եմ` արդեն շատ են համը հանել, էլ ասելու չի, թե ինչքան են լկտիացել

Mephistopheles
11.08.2011, 06:21

Վարզօր, հումք հանում ենք ու անասելի էժամ գներով բայց արտադրանք, բացի գյուղմթերքներից ու խմիչքից շատ աննշան է… երկրի արտադրությունը (նամանավանդ Հայաստանի պես երկրներինը) չի կարող միայն հիմնվել տեղական հումքի և բնական ռեսուրսների վրա… Հայաստանում արտադրություն հիմնելու համար անհրաժեշտ է հումք ներմուծել որն էլ թանկ է նստում, ինչպես նաև արտահանելն է թանկ… օրինակ գինիները ԱՄՆ շուկա միայն հայաշատ մասերում է մտնում, իսկ գները չեն զիջում միջին ճանաչված գինիներին… շուկա մտնելու ձևերից մեկը արտադրել անասելի շատ, անասելի էժան և կարելի է նաև անորակ (թող տարօրինակ չթվա, ճապոնական ու չինական ապրանքներն այդպես մտան)… մեր գինիների որակը զիջում է, անուն չունեն և գներն էլ չեն տարբերվում մնացած միջին գինիներից… ես չգիտեմ մեր գյուղմթերքները որտեղ են ուրիշ վաճառվում, բայց ԱՄՆ-ում միայն հայաշատ մասերում են վաճառվում. սա շուկա մտնել չի, սրան արտահանել չի կարելի անվանել… հայերի խաթեր ապրանք առնելը բիզնես չի, բարեգործություն ա ու ես կասեի ոչ պատվաբեր…

այդպիսի ընկերություն ես չգիտեմ, բայց մեր վարչապետը չի հերքել փաստը… որ ման գանք կգտնենք…

Varzor
11.08.2011, 09:50
[QUOTE=Mephistopheles;2275639]Վարզօր, հումք հանում ենք ու անասելի էժամ գներով բայց արտադրանք, բացի գյուղմթերքներից ու խմիչքից շատ աննշան է… երկրի արտադրությունը (նամանավանդ Հայաստանի պես երկրներինը) չի կարող միայն հիմնվել տեղական հումքի և բնական ռեսուրսների վրա… Հայաստանում արտադրություն հիմնելու համար անհրաժեշտ է հումք ներմուծել որն էլ թանկ է նստում, ինչպես նաև արտահանելն է թանկ… օրինակ գինիները ԱՄՆ շուկա միայն հայաշատ մասերում է մտնում, իսկ գները չեն զիջում միջին ճանաչված գինիներին… շուկա մտնելու ձևերից մեկը արտադրել անասելի շատ, անասելի էժան և կարելի է նաև անորակ (թող տարօրինակ չթվա, ճապոնական ու չինական ապրանքներն այդպես մտան)… մեր գինիների որակը զիջում է, անուն չունեն և գներն էլ չեն տարբերվում մնացած միջին գինիներից… ես չգիտեմ մեր գյուղմթերքները որտեղ են ուրիշ վաճառվում, բայց ԱՄՆ-ում միայն հայաշատ մասերում են վաճառվում. սա շուկա մտնել չի, սրան արտահանել չի կարելի անվանել… հայերի խաթեր ապրանք առնելը բիզնես չի, բարեգործություն ա ու ես կասեի ոչ պատվաբեր…
այդպիսի ընկերություն ես չգիտեմ, բայց մեր վարչապետը չի հերքել փաստը… որ ման գանք կգտնենք…

Մեֆ ջան, լիովին համամիտ եմ, որ տեղական հումքը շատ ավելի ցաձր գերով արտահանում ենք ու չենք օտգագործում, բայց դա չի նշանակում, որ այն բավարար չէ ճյուղային արտադրություններ պահելու համար:

Հայաստանում արտադրություն հիմնելու համար անհրաժեշտ է հումք ներմուծել
Սխալ ինֆորմացիա ունես: Հայաստանում կան ընկերություններ, որոնք թողարկում են համաշխարհային շուկայում ոչ միայն մրցունակ, այլև հավասարը չունեցող արտադրանք, նույնիսկ ներմուծվածխ հումքով դա ձեռնտու է, էլ չեմ ասում տեղականով: Ուղղակի մեր համբալ իշխանությունները տարիների ընթացում վաճառեցին համարյա բոլոր խոշոր հանքավայրերը ու արտադրությունները, հիմա մենակ սննդի ու լայն սպառման արտադրությունն է մնացել, իսկ լուջ ինդուստրիալ արտադրությունների մեծ մասը չեն աշխատում, մնացածի մեծ մասն էլ վաչառել են արտասահմանյան ընկերությունների:

որն էլ թանկ է նստում, ինչպես նաև արտահանելն է թանկ
Այո, տենց էլ կա, քանի որ չունենք ներմուծման համար էժան ճանապարհներ (ի դեպ դրա պատճառներից մեկն էլ Հայաստանի հանդեպ Վրաստանի վարած քաղաքականությունն է), մաքսերն էլ բարձր են: Ու ամենամեծ կախումը հենց էներգակիրների մասով է` մենակ ներմուծում ենք, ոչ մի սեփական էներգակիր չունենք:

օրինակ գինիները ԱՄՆ շուկա միայն հայաշատ մասերում է մտնում, իսկ գները չեն զիջում միջին ճանաչված գինիներին… շուկա մտնելու ձևերից մեկը արտադրել անասելի շատ, անասելի էժան և կարելի է նաև անորակ (թող տարօրինակ չթվա, ճապոնական ու չինական ապրանքներն այդպես մտան)… մեր գինիների որակը զիջում է, անուն չունեն և գներն էլ չեն տարբերվում մնացած միջին գինիներից…
Չեմ վիճի, որովհետև տեղյակ չեմ, մտքովս էլ չի անցել ԱՄՆ բարեկամներիս հարցնել, թե ինչ արժեն գինիները և ինչ որակի են :)
Բայց ասեմ քեզ իմանաս, որ հայկական գինիները բավականին մեծ պահանջարկ ունեն Եվրոպայում ու Ռուսաստանում: Նույնիսկ Ֆրանսիայում: Օրինակ ստեղից վարդագույն գինիները տակառներով տանում են Մարսել, այնտեղ շշալցնում և ֆրանսիական մարեքի տակ ծախում, վրան էլ նշում են, որ հայկական խաղողից է: Ու ասեմ, որ այդ գինիների գինը սկսվում է մեկ շշի համար 250-300 Եվրոից, ինչը իրոք թանկ չի:
Մի ամիս առաջ ֆրանսիայից հյուր ունեինք` գործնական այցով, Օրլեանից էր: Այնքան էր հավանել մեր գինիները ու գարեջուրը, որ նույնիսկ հետը տարավ :D մանավանդ ամենաշատը հավանեց այն գինին, որը ես անձամբ չեմ սիրում ու չեմ հավանում:
Բավականին մեծ է նաև ապրանքաշրջանառությունը արաբական երկրներ հետ:
Իսկ գյուղմթերքների մասով մի հետաքրքիր իրավիճակ է. այն գյուղմթերքները, որոնք արտերկրում պահանջարկ ունեն, արտահանվում են ու նրանց փոխարեն ներմուծվում է ավելի վատորակը :o
Դե մրգերի մասով էլ չասեմ` հիմնական շուկան հենց Ռուսաստանն ու Եվրոպան են: Ու այնքան մեծ է պահանջարկը, որ տեղական շուկայում գները կտրուկ բարձրացել են ու չեն իջնում, քանի որ մեծ եկամուտներ ստանալու համար ավելի շատ նախընտրում են արտահանել, քան թե ներքին շուկայում սպառել: Ու բացի այդ օլիգարխիկ մենաշնորհը թույլ չի տալիս, որպեսզի նորմալ մրցակցային պայմաններում զարգանան արտադրության որոշ ճյուղեր:
Ընդհանրապես տեղական արտադրությունը, ներմուծումը և արտահանումը ամբողջոթյամբ կենտրոնացված է մի քանի մարդու ձեռքում ու ընդհանուր ազգին ու պետությանը շատ քիչ օգուտ է տալիս:

Վարչապետը ընդունել է, ուրեմն մի բան գիտի ;)
Ուրեմն ասեմ, որ հիմնականում ոչ թե Վրսատան են տեղափոխում բիզնեսը, այլ ընդլայնվում են Վրաստանում: Իհարկե կան ֆիրամներ, որոնք տեղափոխվել են Վրաստան ամբողջությամբ, բայց դա այն ընկերություններն են, որոնք ներքին սպառման շուկայի համար չեն աշխատում:
Իհարկե, անկախ նրանից տեղափոխվում են, թե ընդլայնվում են, մեկ է` այդ աշխատատեղերը կարող էին բացվել ՀՀ-ում, հարկերն էլ գնալ մեր երկրի բյուջեն: Ու այդ տսանկյունից ՀՀ իշխանությունները ահավոր ապաշնորհ քաղաքականությունն են վարում: Այսինքն. այս առումով ևս մեր իշխանությունները հետ են մնացել հարևան Վրաստանից:

Elmo
12.08.2011, 21:53
Իսկ ֆեյսբուքյան քվեարկությունում Սերժը առաջին տեղցում ա, Ծառուկյանը՝ երկրորդ: Եթե հաշվի առնենքոր Ծառուկյանը ստորագրել ա որ իրա ձայներն էլ են Սերժինը, ուրեմն էս պահին Հայաստանը միաձայն(համարյա) ընտրում ա Սերժին: Ըստ էդ քվեարկության կարելի ա ասել նույնիսկ տեսականորեն անհնար արտահերթ ընտրությունների դեպքում Սերժը վերընտրվելու ա:

Mephistopheles
13.08.2011, 00:14

ըստ քվեարկության Սերժը ֆեյսբուքում կարա լինի նախագահ… իսկ եթե Սերժը մի հատ սենց ֆեյսբուքյան քվեարկությամբ ձեզ մեսեջ ա ուղարկում, որ կեզծելու ա ու դուք էլ անիմաստ եք համարում ընտրությունների գնալ, ուրեմն հալալ ա Սերժին… եթե տենց հեշտ ա մնալ իշխանության ինչի՞ չմնա

Freeman
13.08.2011, 00:36

Աշխատում եմ քաղաքականություն բաժինը չմտնեմ,բայց էսօր վապշե անելու բան չկա

Կարծում եմ ֆեյսի քվեարկության արդյունքների վրա ազդող հիմնական ֆակտորը ոչ գաղտնիությունն ա

Moonwalker
13.08.2011, 09:50
Աշխատում եմ քաղաքականություն բաժինը չմտնեմ,բայց էսօր վապշե անելու բան չկա

Կարծում եմ ֆեյսի քվեարկության արդյունքների վրա ազդող հիմնական ֆակտորը ոչ գաղտնիությունն ա

Հայաստանի ընտրատեղամասերի մեծամասնություննում էլ ա հիմնական գործոնը ոչ գաղտնիությունը: Մեկը՝ մեր մոտ::pardon

Elmo
13.08.2011, 10:56
Աշխատում եմ քաղաքականություն բաժինը չմտնեմ,բայց էսօր վապշե անելու բան չկա

Կարծում եմ ֆեյսի քվեարկության արդյունքների վրա ազդող հիմնական ֆակտորը ոչ գաղտնիությունն ա

ոչ գախտնիությունը բերում ա վախի, վախից էլ մարդիկ քվեարկում են գործող իշխանության թեկնածուի օգտին: Այ հենց էդ նույն ոչ գախտնիության ու վախի գործոնը ռալ ընտրություններում էլ կա:

Elmo
13.08.2011, 11:00
ըստ քվեարկության Սերժը ֆեյսբուքում կարա լինի նախագահ… իսկ եթե Սերժը մի հատ սենց ֆեյսբուքյան քվեարկությամբ ձեզ մեսեջ ա ուղարկում, որ կեզծելու ա ու դուք էլ անիմաստ եք համարում ընտրությունների գնալ, ուրեմն հալալ ա Սերժին… եթե տենց հեշտ ա մնալ իշխանության ինչի՞ չմնա

չի կեղծելու, վերընտրվելու ա: Ժողովուրդը գնալու ա իրա հոժար կամքով, կամ վախից, սեփական ձեռքով քվեաթերթրիկի վրա ծիտիկ դնի Սերժի անունի դիմաց ու գցի քվեատուփի մեջ: Տենց ա միշտ եղել:

Freeman
13.08.2011, 11:44
Հայաստանի ընտրատեղամասերի մեծամասնություննում էլ ա հիմնական գործոնը ոչ գաղտնիությունը: Մեկը՝ մեր մոտ::pardon

ոչ գախտնիությունը բերում ա վախի, վախից էլ մարդիկ քվեարկում են գործող իշխանության թեկնածուի օգտին: Այ հենց էդ նույն ոչ գախտնիության ու վախի գործոնը ռալ ընտրություններում էլ կա:
ԴԵ ֆեյսի նման բացահայտ չի,հիմնականում այն մարդիկ, ում վստահված ա տվյալ տարածքի ձայների հավաքելը,իմանում են թե ով ում ա քվեարկել, բայց չեմ կարծում թե դրանից խուսափելն անհնար ա, քվեարկողը կարա նենց անի որ ոչ մեկ չիմանա, եթե, իհարկե, դեռ իմ իմացած ձևով են ստուգում :))

Վիշապ
13.08.2011, 11:53
չի կեղծելու, վերընտրվելու ա: Ժողովուրդը գնալու ա իրա հոժար կամքով, կամ վախից, սեփական ձեռքով քվեաթերթրիկի վրա ծիտիկ դնի Սերժի անունի դիմաց ու գցի քվեատուփի մեջ: Տենց ա միշտ եղել:

Եթե հոժար կամքով ընտրողները շատ լինեն, ուրեմն մալադե՛ց երկխոսությանը: Իսկ եթե վախից ընտրողները շատ լինեն, ուրեմն մալադե՛ց Սերժին:

Elmo
13.08.2011, 12:14
Եթե հոժար կամքով ընտրողները շատ լինեն, ուրեմն մալադե՛ց երկխոսությանը: Իսկ եթե վախից ընտրողները շատ լինեն, ուրեմն մալադե՛ց Սերժին:

Երկու դեպքում էլ մալադեց Սերժին: Հոժար կամքովները հիմնականում ԲՀԿ կողմնակիցներն են լինելու, որոնք իրոք ուզում էին Ծառուկյանին ձայն տային, բայց հիմա էդ ձայները կտան Սերժին, որովհետև տենց Ծառուկյանն ա «ուզում»:Իհարկե Սերժի շնորքնա ա որ Ծառուկյանը տենց ա «ուզում»: Դէ վախից տվողներն էլ մշտական մասսան ա, դա էլ ա Սերժի շնորքը որ կա տենց մասսա: էն մնացած ժողովրդի հալալ կեսը Լևոնին սրիկայա համարում(ես դրանց մեջ եմ) ու չգիտի ձայնը ում տա(չի գնում ընտրությունների, կամ գնալու դեպքում քվեաթերթիկը փչացնում ա, որովհետև բոլորին դեմ սիրած տարբերակը հանել են): է մյուս կեսըի մի կեսն էլ երկխոսության շնորհիվ դառավ չկողմնորոշված մասսա:
Արտագախթը շախած ա դուրս գալիս ստեղ:

Chuk
13.08.2011, 12:50
Իսկ ֆեյսբուքյան քվեարկությունում Սերժը առաջին տեղցում ա, Ծառուկյանը՝ երկրորդ: Եթե հաշվի առնենքոր Ծառուկյանը ստորագրել ա որ իրա ձայներն էլ են Սերժինը, ուրեմն էս պահին Հայաստանը միաձայն(համարյա) ընտրում ա Սերժին: Ըստ էդ քվեարկության կարելի ա ասել նույնիսկ տեսականորեն անհնար արտահերթ ընտրությունների դեպքում Սերժը վերընտրվելու ա:
Ֆեյսբուքում հարցումների պակաս չկա, ու դրանցից շատերով առաջին տեղում այլ մարդիկ են, հիմնականում կոնգրեսն ու իր առաջնորդը:
Կոնկրետ հարցումը, որի մասին խոսում ես (ես հրաշալի գիտեմ, թե որ հարցման մասին ես խոսում) հիմնականում բոյկոտի ա ենթարկված ՀԱԿ համակիրների կողմից հարցադրման շեշտադրության պատճառով: Իսկ շեշտադրումն այդ հարցման մեջ 2013-ն է, հարցվում է, թե ում ենք ընտրելու 2013-ին: Բոյկոտի պատճառն էն ա, որ մեր պայքարը արտահերթ նախագահական ընտրությունների համար ա ու 2013-ին մենք չենք պատրաստվում ընդհանրապես որևէ ընտրության: Հարցման տեքստը կառուցված է հատուկ այդ շեշտադրությամբ, ըստ էության սադրիչ հարց էր ու ՀԱԿ համակիրների ֆեյսբուքյան համայնքի մեծամասնությունը լուռ կամ բարձրաձայն պայմանավորվածությամբ այն բոյկոտել ա:

Սա ուղղակի, որպես ինֆո եմ ասում:

Ձայնալար
13.08.2011, 13:34
Ոչ հոժար կամքով, ոչ էլ վախից, Սերժը չի ընտրվի առանց լցոնումների, թվեր նկարելու, կառուսելների ու եսիմինչերի: Ու արդեն ապշում եմ, որ էսքան անցած ընտրություններից հետո դեռ էս հարցերը քննարկվում են: Լավ էլի:

Elmo
13.08.2011, 14:33

էդ դեպքում գոնե պետք ա քվեարկել ու բոյկոտել, որ տենց թվեր չերևան: Իսկ ընտրությունները լինելու են հերթական, առանց որևէ կասկածի:

Chuk
13.08.2011, 15:03
էդ դեպքում գոնե պետք ա քվեարկել ու բոյկոտել, որ տենց թվեր չերևան:
Մի մասը, էդ թվում ես, քվեարկել են, որովհետև տոտալ բոյկոտ կազմակերպել ուղղակի անհնար կլիներ: Անձամբ ես, չնայած մեր մեջ ասած տենց քվեարկություններին լուրջ չեմ վերաբերվում, բայց էդ բոյկոտելը սխալ եմ համարում:
Այսուհանդերձ եթե կարդաս քվեարկությանը կից քննարկումը, կհանդիպես ոչ սակավ գրառումների, որտեղ գրված է, որ այդ պատճառով չեն մասնակցել քվեարկությանը:

Ինչ վերաբերվում ա ընտրություններին, ապա կարծիքդ ընդունում եմ ի գիտություն: Նաև ի գիտություն տեղեկացնում եմ, որ մեր պայքարն արտահերթի համար ա: Ու ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար:

Տրիբուն
13.08.2011, 19:43
Կոնգրեսի փաստաթուղթը (http://www.lragir.am/armsrc/country-lrahos51579.html)

Հայաստանում Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում
......
5. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ (BAD GOVERNANCE)
.....

:D :ok

Տրիբուն
13.08.2011, 19:48
Կոնգրեսի հայտարարությունը (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos51611.html)

Շարունակվում են Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների նկատմամբ ապօրինություններն ու բռնությունները:

Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն:

Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում: Մասնավորապես

- ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն` անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո

- դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, և երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է

- բերման ենթարկվելուց հետո 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին: Ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը:

- փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալման մասին ապօրինի որոշում:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը։ :o

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ:

Որ ասում եմ Սերժը լավ տղայա, չեք հավատում, համ էլ ՀԱԿ-ն ա ասում: Սերժի ցավը տանեմ, որ քաղաքում լիներ չէր թողնի սենց բան լիներ: Ցարը խաբար չի, որ ճորտերի հետ դաժանաբար են վերաբերվում: Իմանա բայարների ականջները կքաշի :[ Վերջում էլ ամոթից հրաժարական կտա .....

Սերժ Ազատի՛չ, ՆԱԽԱԳԱՀ :ok

Վիշապ
13.08.2011, 21:09
Կոնգրեսի փաստաթուղթը (http://www.lragir.am/armsrc/country-lrahos51579.html)

:D :ok

Բայց ի՞նչ կա ծիծաղելի, decision making անելիս իշխանությունները առաջնորդվել են wishful thinking-ով դրա համար էլ արդյունքը՝ bad governance-ն է::esim

Varzor
15.08.2011, 00:05
Ոչ հոժար կամքով, ոչ էլ վախից, Սերժը չի ընտրվի առանց լցոնումների, թվեր նկարելու, կառուսելների ու եսիմինչերի: Ու արդեն ապշում եմ, որ էսքան անցած ընտրություններից հետո դեռ էս հարցերը քննարկվում են: Լավ էլի:
Եկեք ավելի իրատեսական գնահատենք իրավիճակը:
Ենթադրենք արդնեն ընտություններ են (արտահերթ կամ հերթական` կապ չունի), ընթանում են արդար և թափանցիկ (չնայած այս անգամ էլ չեմ հավատում, բնայց դա չի նշանակում, որ չի կարելի երազել :D):
Միանշանակ չի կարելի ասել, որ ՀԱԿ-ը և համակիրները կարող են ապահովել քվեների բացարձակ մեծամասնություն` 50%+1: Սա իրատեսական չէ միայն այն պատճառով, որ գործող իշխանությունները և կոալիցիան նույնպես ունեն իրենց քաղաքական (Ախպերական տնտեսական և այլն ;) ) համակիրները:
Նաև կարելի է ասել, որ նեկայումս ՀՀ-ում ոչ մի քաղաքական ուժ չունի այդ մեծամասնությունը: Չեմ բացառում, որ որպես առանձին քաղաքական ուժ ՀԱԿ-ու նի մեծամասնույթուն: Այսինքն ՀԱԿ-ին կարելի է հաղթել նույնիսկ առանց կեղծիքների` ընդամենը նոր կոալիցիա ստեղծելով (թի ինչի հիման վրա կստեղծվի այդ կոալիցիան, դա արդեն ուրիշ հարց է):

Ոնց եք վերաբերվում այն տարբերակին, որ ՀԱԿ-ին ընտրությունների ժամանակ ավելի վստահ լինելու համար պետք է ներկայիս կոալիցիոն ուժերից որևէ մեկի աջակցությունը` ասել է թե նրանց աջակցությունը, ում որ ՀԱԿ-ը ևս մեղադրում է ստեղծված իրավիճակի մեջ?

Mephistopheles
15.08.2011, 03:05
Կոնգրեսի փաստաթուղթը (http://www.lragir.am/armsrc/country-lrahos51579.html)

:D :ok

Երանի քո հավեսին Տրիբուն ախպեր, որ նստել կարդացել ես 89 էջանոց արտահերթ ընտրության հիմնավորումը… մենակ Մարտի 1-ն իմ համար լրիվ հերիք ա… ես ավելի մեծ հաճույքով կկարդայի թե "ինչի պետք չի անել արտահերթ ընտրություններ"… էտի 1 էջանոց փաստաթուղթ ա լինելու… կամ ասենք "ի՞նչ ձեռքբերումներ ա ունեցել Հայաստանը Սերժի ժամանակ"… մի բառով կարելի ա գրել "ամրագոտիներ"…

Ձայնալար
15.08.2011, 11:10
Եկեք ավելի իրատեսական գնահատենք իրավիճակը:
Ենթադրենք արդնեն ընտություններ են (արտահերթ կամ հերթական` կապ չունի), ընթանում են արդար և թափանցիկ (չնայած այս անգամ էլ չեմ հավատում, բնայց դա չի նշանակում, որ չի կարելի երազել :D):
Միանշանակ չի կարելի ասել, որ ՀԱԿ-ը և համակիրները կարող են ապահովել քվեների բացարձակ մեծամասնություն` 50%+1: Սա իրատեսական չէ միայն այն պատճառով, որ գործող իշխանությունները և կոալիցիան նույնպես ունեն իրենց քաղաքական (Ախպերական տնտեսական և այլն ;) ) համակիրները:
Նաև կարելի է ասել, որ նեկայումս ՀՀ-ում ոչ մի քաղաքական ուժ չունի այդ մեծամասնությունը: Չեմ բացառում, որ որպես առանձին քաղաքական ուժ ՀԱԿ-ու նի մեծամասնույթուն: Այսինքն ՀԱԿ-ին կարելի է հաղթել նույնիսկ առանց կեղծիքների` ընդամենը նոր կոալիցիա ստեղծելով (թի ինչի հիման վրա կստեղծվի այդ կոալիցիան, դա արդեն ուրիշ հարց է):

Ոնց եք վերաբերվում այն տարբերակին, որ ՀԱԿ-ին ընտրությունների ժամանակ ավելի վստահ լինելու համար պետք է ներկայիս կոալիցիոն ուժերից որևէ մեկի աջակցությունը` ասել է թե նրանց աջակցությունը, ում որ ՀԱԿ-ը ևս մեղադրում է ստեղծված իրավիճակի մեջ?

Չէի ուզենա տոկոսների մեջ խորանալ, որովհետև օդի մեջ խոսակկցություն ա ու վիճակագրական տվյալնեի ոչ մեկս չենք տիրապետում: Միայն կասեմ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ ա Սերժանտական ռեժիմին ու եթե լինեն արդար ընտրություններ, ապա իշխանությունը անխուսափելիորեն կփոխվի:

50% +1 ը հեչ պարտադիր չի, որ առաջի փուլում լինի, իսկ երկրորդ փուլում հաստատ կլինի:

Խորհրդարանական ընտրությունների պարագայում էլ օրինակ ՀԱԿ-ն ու ժառանգությունը կարող են մեծամասնություն ունենալ: Միքիչ տոկոս դաշնակները կունենան մնացած կուսակցություններին ձայն տվողները կամ 5%-ը կանցնի կամ՝ չէ:

Elmo
15.08.2011, 19:42
Որ ասում եմ Սերժը լավ տղայա, չեք հավատում, համ էլ ՀԱԿ-ն ա ասում: Սերժի ցավը տանեմ, որ քաղաքում լիներ չէր թողնի սենց բան լիներ: Ցարը խաբար չի, որ ճորտերի հետ դաժանաբար են վերաբերվում: Իմանա բայարների ականջները կքաշի :[ Վերջում էլ ամոթից հրաժարական կտա .....

Սերժ Ազատի՛չ, ՆԱԽԱԳԱՀ :ok

չեմ հիշում կայքերից որտեղ հարցում էլ կար «արդյո՞ք 7 երիտասարդների միջադեպը տեղի կունենար, եթե նախագահը լիներ Հայաստոնում»: Քանի որ «Эффект Бабочки» հասկացություն գոյություն ունի քվեարկեցի՝ ոչ: Բայց մեծ մասը կարծում էր որ տեղի կունենար: Ես եմ մեղավոր փաստորեն: Եթե այո քվեարկեյի, մոտավորապես 100 տոկոսով համոզված կլինեին ու չէին գրի չի բացառվում:

Varzor
15.08.2011, 23:48
Չէի ուզենա տոկոսների մեջ խորանալ, որովհետև օդի մեջ խոսակկցություն ա ու վիճակագրական տվյալնեի ոչ մեկս չենք տիրապետում: Միայն կասեմ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ ա Սերժանտական ռեժիմին ու եթե լինեն արդար ընտրություններ, ապա իշխանությունը անխուսափելիորեն կփոխվի:
Չե Ձայնալար ջան, արի ավելի իրատեսական նայենք: ներկայիս իշխանավորները և նրանց համակիրները բավականաչափ բարեկամներ, գործընկերներ և վերչապես աշխատակիցներ ունեն, ինչպես նաև քիչ չեն այն մարդիկ, որոնց որ այս ռեժիմը ձեռնտու է` հանգիստ իրենց գործերն են անում ու հաստատ կողմ չեն իշխանափոխությանը: Էլ չեմ ասում նշածս աշխատակիների մասին` ուղղակի աշխատանքը կորցնելու վտանգից դրդված կքվեարկեն գործատուի օգտին:

50% +1 ը հեչ պարտադիր չի, որ առաջի փուլում լինի, իսկ երկրորդ փուլում հաստատ կլինի:
Հենց այդ երկրորդ փուլում կոալիցիաները կարող են որոշիչ լինել:

Խորհրդարանական ընտրությունների պարագայում էլ օրինակ ՀԱԿ-ն ու ժառանգությունը կարող են մեծամասնություն ունենալ: Միքիչ տոկոս դաշնակները կունենան մնացած կուսակցություններին ձայն տվողները կամ 5%-ը կանցնի կամ՝ չէ:
Համամիտ չեմ այնքանով, որ Բարգավաճ Հայաստանը ու ՀՀԿ-ն նույնպես էշի ականջում քնած չեն: Սենց ասեմ իմ մասնակցած (ընտրող չէի` վստահված անձ էի ու մասնակցել եմ վերջնահաշվարկին, իհարկե ոստիկաններով դուրս հանցեին :D) վերջին ընտրությունների ժամանակ մաքուր (չկեղծված) արդյունքները ցույց տվեցին, որ նրանք առանձին-առանցձի, որոշ եղամասերում ունակ են հավաքելու նույնիկ մինչև 20-25% ձայներ: Իհարկե, հաշվի պետք է առնել, որ արդեն համարյա 5 տարի անցել է:

Վիշապ
17.08.2011, 00:49
Այսինքն, ձևականորեն զորակցություն հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը փորձեցին հերթական անգամ շահարկել մեր անունը և սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի ու նրա ղեկավար կառույցների միջև։ Այս առիթով մենք ուզում ենք նշել հետևյալը. վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում, ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ, Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից:

Մդա... Սեֆիլյան Ժիրայրն էլ փաստորեն վախկոտ ու ստրկամիտ դուրս եկավ, հլը մենք ջհանդամ... ինչ որ ծանոթ հոտ է գալիս, նավթալինոտ... հին կոմսոմոլական վախտերից, «իսկ ԴՈՒ պատրա՞ստ ես լինել դեպքի վայրում»:pioneer
Իմիջայլոց նման է, որ երիտասարդները մոռացել են Լևոն պապիկի խորհուրդները առ այն, որ կոմսոմոլի երևույթը խայտառակ երևույթ է:

Varzor
17.08.2011, 01:01
Ժողովուրդ, ՀԱԿ-ի ակտիվիստների ու Ոստիկանության բախման հարցի քննարկման մասին լսեցիք ինչ ասեց Զուրաբյանը?
մանավանդ հետաքրքիր էր այն, որ այդ հարցը քննարկելու են երկխոսության ընթացքում (ջոգում եք` շեղվում են ;) ) ու այն էլ գաղտնի, մինչև ավարտը:
Հետաքրքիր է, ինչն են գաղտնի ուզում պահել, ումից և ինչի համար?

Տրիբուն
17.08.2011, 01:19
Երանի քո հավեսին Տրիբուն ախպեր, որ նստել կարդացել ես 89 էջանոց արտահերթ ընտրության հիմնավորումը… մենակ Մարտի 1-ն իմ համար լրիվ հերիք ա… ես ավելի մեծ հաճույքով կկարդայի թե "ինչի պետք չի անել արտահերթ ընտրություններ"… էտի 1 էջանոց փաստաթուղթ ա լինելու… կամ ասենք "ի՞նչ ձեռքբերումներ ա ունեցել Հայաստանը Սերժի ժամանակ"… մի բառով կարելի ա գրել "ամրագոտիներ"…

Ապեր, ինչ կարևոր ա, թե ես ինչքան եմ կարդացել, կարևորն էն ա, որ սաղին հասկանալի «էս իշխանությունները պիտի ս....ր լինեն»-ը, գրվել ա 89 էջի վրա bad governance ոճով ու երկար բարակ երկխոսության արդյունքում:

Իսկ դու հիմա ՀԱԿ-ի հետ դրել ուզում ես ինձ համոզես, որ արտահերթ ընտրությունների համար հիմքեր կան: Մեֆ ջան, դրա մասին օղորմածիկ տատս էլ գիտի............. ինչպիսի նորություն:

Varzor
17.08.2011, 01:21
Ապեր, ինչ կարևոր ա, թե ես ինչքան եմ կարդացել, կարևորն էն ա, որ սաղին հասկանալի «էս իշխանությունները պիտի ս....ր լինեն»-ը, գրվել ա 89 էջի վրա bad governance ոճով ու երկար բարակ երկխոսության արդյունքում:
Իսկ դու հիմա ՀԱԿ-ի դրել ուզում ես ինձ համոզես, որ արտահերթ ընտրությունների համար հիմքեր կան: Մեֆ ջան, դրա մասին օղորմածիկ տատս էլ գիտի............. ինչպիսի նորություն:

Շատ ճիշտ ա, իշխանափոխություն է պետք, որպեսզի ինչ-որ դրական նոր հուսեր ծագեն, բայց ամբողջ ցավն էլ հենց նրանումն ա, որ այդ իշխանափոխությունը տեսնում են ՀԱԿ-ով, էլ չեմ ասում, որ իրական նորմալ իշխանափոխության համար ոչ մի նորմալ քաղաքական ուժ-դեմք չեմ տեսնում:

Տրիբուն
17.08.2011, 01:30
Երկխոսությունը կշարունակվի (http://www.lragir.am/armsrc/country51796.html)

Քիչ առաջ ավարտվեց Կոնգրեսի ու կոալիցիայի պատվիրակությունների հերթական հանդիպումը: Կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հերթական հանդիպումը կլինի այս ուրբաթ, օգոստոսի 19-ին:

Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններն այսօր տեւեցին երկու ժամից էլ պակաս: Հայ Ազգային Կոնգրեսի ու Կոալիցիոն պատվիրակության համակարգողներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը միասին մոտեցան լրագրողներին ու համատեղ հայտարարությունը ներկայացրին:

Վերջինիս տեքստը ներկայացրեց Լեւևոն Զուրաբյանը` պարզաբանելով, որ իր ձեռագիրը կարող է ընթերցել միայն ինքը:

- Քննարկվել է օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաեւ պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց,- կարդաց Զուրաբյանը:

Այնուհետեւ ասաց, որ պայմանավորվել են որեւէ հարցի չպատասխանել ու հեռացան: Որեւէ հարցի չպատասխանեցին նաեւ պատվիրակությունների մյուս անդամները:

Դավիթ Հարությունյանից միայն ճշտեցինք, որ այսօրվա հանդիպման ժամանակ իրենք չեն ներկայացրել երեկ պատրաստած փաստաթուղթը` արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Կոնգրեսի հիմնավորումների դեմ իշխանությունների առարկությունների մասին: Ենթադրվում է, որ այսօրվա հանդիպման ժամանակ օրակարգային կետերի վերաբերյալ բովանդակային որեւէ քննարկում չի եղել, եւ միակ թեման երեք նոր քաղբանտարկյալների հարցն է եղել:

Շատ արդյունավետ ու թափանցիկ երկխոսության ա, բան չի մնացել, որ Սերժը հրաժարական տա ու արտահերթ նախագահական ընտրություններ լինեն:

ԿԼՈՈՒՆԱԴԱ :[

dvgray
17.08.2011, 01:38
Շատ ճիշտ ա, իշխանափոխություն է պետք, որպեսզի ինչ-որ դրական նոր հուսեր ծագեն, բայց ամբողջ ցավն էլ հենց նրանումն ա, որ այդ իշխանափոխությունը տեսնում են ՀԱԿ-ով, էլ չեմ ասում, որ իրական նորմալ իշխանափոխության համար ոչ մի նորմալ քաղաքական ուժ-դեմք չեմ տեսնում:
ու չես էլ տեսնի դեռ երկար ժամանակ: ռուսական չեկան իր եռագլուխ դրածոներով /Լևոն-Սերոժ-Քոչ/ էնպես ա ամայացրել, չորացրել ու կառավարում Հայաստան կոչված տարածքը, որ հույս չունենաս երբևէ մոտական 100 տարում անգամ "Պապ թագավորի":

Տրիբուն
17.08.2011, 01:39
Երանի քո հավեսին Տրիբուն ախպեր, որ նստել կարդացել ես 89 էջանոց արտահերթ ընտրության հիմնավորումը… մենակ Մարտի 1-ն իմ համար լրիվ հերիք ա… ես ավելի մեծ հաճույքով կկարդայի թե "ինչի պետք չի անել արտահերթ ընտրություններ"… էտի 1 էջանոց փաստաթուղթ ա լինելու… կամ ասենք "ի՞նչ ձեռքբերումներ ա ունեցել Հայաստանը Սերժի ժամանակ"… մի բառով կարելի ա գրել "ամրագոտիներ"…

Բա դու էս մեկը նայի :D

Պատասխանն արդեն պատրաստ է (http://www.lragir.am/armsrc/country-lrahos51814.html)

Հայ Ազգային Կոնգրեսի հետ հանդիպումից հետո կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախորդ հանդիպման ժամանակ Կոնգրեսի կողմից ներկայացված փաստաթղթին իրենց պատասխանն արդեն պատրաստ է:

- Այն գրավոր արձագանք է` կազմված շուրջ 130 էջից: Դրա բովանդակությունը հանրությանը կներկայացնենք միայն Կոնգրեսին ներկայացնելուց հետո,- ասաց պարոն Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Մերը գրածը ձեր գրածից երկար ա, չես հավատում (խոսքի) Ժառանգությունից հարցրա:

Պետք ա երկխոսության ժամանակ նաև համաձայնեցնել, թե ինչ ֆոնտով ու ինչ spacing-ով ու margins-ով պիտի լինեն տեքստերը: Թե չէ վտանգ կա, որ իշխանության պատվիրակությունը կարող ա տեքստակեղծիք անի, ու արհեստականորեն երկարացնի գրածները:

Հիմա ՀԱԿ-ի պատասխանը իշխանությանը պատասխանին քանի՞ էջանոց պիտի լինի: :think

Ու ո՞վ ա սաղիս ներքաշել էս ախմախության մեջ: Էս ինչ մի հատ հավայի դոմինոյա ..... կներեք շախմատ ա:

Varzor
17.08.2011, 01:49

Բա, Տրիբուն ջան, հեսա ենքան սենց երկր ու բարակ բաներ կգրեն, կկարդան ու կպատասխանեն, որ մեկ էլ "հանկարծ" կգան հերթական ընտրությունների ժամանակները :D
Ի դեպ շախմատ էլ արդեն չի, ավելի շուտ շաշկի ա, սաղ հավասարապես ժեխ են, բայց ուզում են դամկա դուրս գալ :D
Կամ էլ, չէ, շաշկիա, որտեղ սպիտակները ունեն մենակ դամկաներ, իսկ սևերը մի հատ դամկա, մնացածը "ղառի կառոլ, վալետ, դամա ու տասնոց` առանց տուզ", էլ չեմ ասում "բոշերի" մասին: Այ մարդ, ովա տեսել շաշկի խաղան բլոտի թղթերով? :D

dvgray
17.08.2011, 02:17
Բա, Տրիբուն ջան, հեսա ենքան սենց երկր ու բարակ բաներ կգրեն, կկարդան ու կպատասխանեն, որ մեկ էլ "հանկարծ" կգան հերթական ընտրությունների ժամանակները :D
Ի դեպ շախմատ էլ արդեն չի, ավելի շուտ շաշկի ա, սաղ հավասարապես ժեխ են, բայց ուզում են դամկա դուրս գալ :D
Կամ էլ, չէ, շաշկիա, որտեղ սպիտակները ունեն մենակ դամկաներ, իսկ սևերը մի հատ դամկա, մնացածը "ղառի կառոլ, վալետ, դամա ու տասնոց` առանց տուզ", էլ չեմ ասում "բոշերի" մասին: Այ մարդ, ովա տեսել շաշկի խաղան բլոտի թղթերով? :Dէսի ավելի շուտ նման ա գործագործի… կամ ստոպի:
պիտուշոկն էլ դաշնակներն են:
կարելի ա նաև սրանց հետ "կլաս" խաղալ:
իսկ լավագույն տարբերակը- կարծում եմ - բռնոցի-պպզոցին ա

Mephistopheles
17.08.2011, 03:37
Բա դու էս մեկը նայի :D

Մերը գրածը ձեր գրածից երկար ա, չես հավատում (խոսքի) Ժառանգությունից հարցրա:

Պետք ա երկխոսության ժամանակ նաև համաձայնեցնել, թե ինչ ֆոնտով ու ինչ spacing-ով ու margins-ով պիտի լինեն տեքստերը: Թե չէ վտանգ կա, որ իշխանության պատվիրակությունը կարող ա տեքստակեղծիք անի, ու արհեստականորեն երկարացնի գրածները:

Հիմա ՀԱԿ-ի պատասխանը իշխանությանը պատասխանին քանի՞ էջանոց պիտի լինի: :think

Ու ո՞վ ա սաղիս ներքաշել էս ախմախության մեջ: Էս ինչ մի հատ հավայի դոմինոյա ..... կներեք շախմատ ա:

ապեր ուզում ա 500 կմ գրեն ես կարդացողը չեմ… 130 էջ ի՞նչ կարդամ… մինչև Սեպտեմբեր-Հոկտեմբեր մի բան պտի անեն

Chuk
17.08.2011, 09:07
Մդա... Սեֆիլյան Ժիրայրն էլ փաստորեն վախկոտ ու ստրկամիտ դուրս եկավ, հլը մենք ջհանդամ... ինչ որ ծանոթ հոտ է գալիս, նավթալինոտ... հին կոմսոմոլական վախտերից, «իսկ ԴՈՒ պատրա՞ստ ես լինել դեպքի վայրում»:pioneer
Իմիջայլոց նման է, որ երիտասարդները մոռացել են Լևոն պապիկի խորհուրդները առ այն, որ կոմսոմոլի երևույթը խայտառակ երևույթ է:
Այս քննադատությունը կընդունեի նորմալ, եթե նման կերպ քննադատվեր նույն Ժիրոյի հայտարարությունը: Հակառակ դեպքում ստացվում է, որ Ժիրոն իրավունք ունի ինչ ուզի անել, իսկ հակառակ կողմը՝ ոչ: Իսկ այդ երևույթը ո՞նց կոչենք: Հարգում եմ Ժիրոյի անցյալը: Դա նրա ներկա վարքը չի արդարացնում: Ու իրա հայտարարությունները քոսոտ ու քնձռոտ են, իրա ներկայիս ոչ մի խոսքը գործին չի համապատասխանում: Ըստ քեզ իրավունք ունե՞մ նման կարծիք ունենալու, թե՞ ոչ: Անկախ նրանից՝ ճի՞շտ եմ, թե՞ ոչ: Հարցը չափազանց պարզ է. իրավունք ունե՞մ, թե՞ ոչ:

Chuk
17.08.2011, 09:11
Ժողովուրդ, ՀԱԿ-ի ակտիվիստների ու Ոստիկանության բախման հարցի քննարկման մասին լսեցիք ինչ ասեց Զուրաբյանը?
մանավանդ հետաքրքիր էր այն, որ այդ հարցը քննարկելու են երկխոսության ընթացքում (ջոգում եք` շեղվում են ;) ) ու այն էլ գաղտնի, մինչև ավարտը:
Հետաքրքիր է, ինչն են գաղտնի ուզում պահել, ումից և ինչի համար?
Քանի որ ոչ մի բան չի ասվել, բնականաբար մնում է մեր տրամաբանության վրա:
Բայց կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:

1. ՀԱԿ-ը մշտապես հայտարարել է, որ երկխոսելու է, եթե քաղբանտարկյալ չլինի,
2. Իշխանությունը նոր քաղբանտարկյալներ է բռնել,
3. ՀԱԿ-ը դրել է պահանջ, որ նրանք պիտի մինչև ուրբաթ բաց թողնվեն, կամ ինչ-որ կերպ երաշխիք ստանան, որ բաց են թողնվելու շատ շուտով, այդ պարագայում միայն ուրբաթ օրը շարունակելով երկխոսությունը,
4. Իշխանությունն ըստ ամենայնի կա՛մ ժամանակ է խնդրել, կա՛մ էլ համաձայնվել է պայմանը կատարելուց՝ խնդրելով կամ պայման դնելով որ այդ համաձայնությունը չի հրապարակվում:

Վիշապ
17.08.2011, 13:00
Այս քննադատությունը կընդունեի նորմալ, եթե նման կերպ քննադատվեր նույն Ժիրոյի հայտարարությունը: Հակառակ դեպքում ստացվում է, որ Ժիրոն իրավունք ունի ինչ ուզի անել, իսկ հակառակ կողմը՝ ոչ: Իսկ այդ երևույթը ո՞նց կոչենք: Հարգում եմ Ժիրոյի անցյալը: Դա նրա ներկա վարքը չի արդարացնում: Ու իրա հայտարարությունները քոսոտ ու քնձռոտ են, իրա ներկայիս ոչ մի խոսքը գործին չի համապատասխանում: Ըստ քեզ իրավունք ունե՞մ նման կարծիք ունենալու, թե՞ ոչ: Անկախ նրանից՝ ճի՞շտ եմ, թե՞ ոչ: Հարցը չափազանց պարզ է. իրավունք ունե՞մ, թե՞ ոչ:
Ապեր, ես նույնիսկ չեմ էլ ուզում խորանալ թե Ժիրոն ինչ է ասել, կամ ինչ վարք է դրսևորել, չնայած կարդացել եմ ու նույնիսկ կստորագրեմ իր «քնձռոտ» ու «քոսոտ» հայտարարությունների տակ։ Բայց որ դրանց պատասխանը Ժիրոյին ստրկամիտ ու վախկոտ անվանելն է, ապա էլ էդտեղ թեմա չկա, դու ինչքան ուզում ես կարծիքներ կազմի, վերլուծություններ արա, ՀԱԿ–ի անդամներով համապետական ժողովներ արեք, հայտարարություններ արեք, ՉԿԱ ԹԵՄԱ։ Հիվանդագին ու ոչ ադեկվատ ռեակցիաները քննարկելը պետք է թողնել հոգեբույժներին։

Chuk
17.08.2011, 14:04

Հետաքրքիր տարբերակ ա. գնահատել՝ առանց իմանալու, թե ինչին են արձագանքել:
Ուրեմն շատ կարճ, որտև խորանալու չկա, ասեմ, որ այդ հիվանդագին ու ոչ ադեկվատը եղել է ընդամենը ցիտում նույն Ժիրոյենց հայտարարությունից, որովհետև այդ հայտարարության մեջ գրվել է այս տողերը.

Իրենց ստրկամիտ և վախկոտ կեցվածքը ընդդիմադիր կոչվող ուժերը
Այս ասելով նկատի է ունեցել ՀԱԿ-ին, ճիշտ էն ուժին, որի ներկայացուցիչներն են էդ երիտասարդները, ում իրենք, իբր, զորակցում էին: Ու էս պարագայում նույն ոճով նույն բառերով հակադարձումը անվանել «հիվանդագին ու ոչ ադեկվատ ռեակցիա» նվազագույնը օբյեկտիվության բացակայություն է:

Այսքանով այս թեմայի արծարծումը համարում եմ իմ համար փակված՝ փաստելով, որ վաղուց ժամանակն էր Ժիրոյի բազում քնձռոտ ու քոսոտ հայտարություններին վերջապես պատասխանելու՝ նույն ոճով: Որովհետև ժողովրդավարությունն էն չի, որ քեզ ինչ ասես պիտի ասեն, իսկ դու ամեն ինչը կուլ տաս, լռես:

Իսկ թե կոնկրետ դու ոնց ես գնահատում՝ քո անձնական մեծ պրոբլեմն ա ;)

Վիշապ
17.08.2011, 15:14
Լավ, օքեյ։ Դե որ մեջ ես բերել Ժիրոյի ասվածի մի հատվածը, ես էլ ման եկա, գտա ու արի նախադասությունը մեջ բերենք ամբողջությամբ՝

Իրենց ստրկամիտ և վախկոտ կեցվածքը ընդդիմադիր կոչվող ուժերը ոստիկանների ապօրինությունները փորձում են հիմնավորել նաև հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայությամբ և ինչ-որ աներևույթ ուժերի կողմից այսպես կոչված քաղաքական բանակցային գործընթացը ձախողելու փաստով:

Ու հիմա մեջբերենք ՀԱԿ–ի հայտարարությունից՝

Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը։

Ու նաև մեջ բերենք ՀԱԿ–ի վարկածը՝

Ինչու՞ են ձերբակալել ընդդիմադիր երիտասարդներին. ՀԱԿ-ի տարբերակը
Գլխավոր | Քաղաքականություն || 12:20 / 15.08.2011

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հադիպել է լրագրողների հետ: Մուսինյանը որպես կեղծիք է որակել օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի 7 ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության մեկնաբանությունները:
Նա լրագրողներին պատմել է միջադեպի վերաբերյալ իրենց տարբերակը, ըստ որի ոստիկանները խուզարկել են առանց դնչկալի շան տիրոջը, որոնց մոտեցել է ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Ըստ Մուսինյանի՝ ոստիկաններից մեկը ճանաչել է նրան որպես «լևոնական», ինչից հետո էլ սկսել է հայհոյախառն արտահայտությունների տարափն ու վիճաբանությունը. «Մյուս 5 ակտիվիստները զբոսնելիս են եղել Ազատության հրապարակում, նկատելով դա՝ այդ կողմ են վազել ու տեսել, որ Տիգրան Առաքելյանն ընկած է գետնին ու նրան հարվածում են»:
Մուսինյանը նաև ասել է, որ կարմիր բերետավորներից մեկը փորձել է խեղդել ձեռնաշղթաներով Տիգրան Առաքելյանին, որին էլ հետևել է վերջինիս պատասխանը. գլխով հարվածել է նրա քթին:
Ամփոփելով, Մուսինյանն ասել է, որ կատարվածը մեծ խոչընդոտ է իշխանության հետ երկխոսության գործընթացին. «Դեռ 24 ժամ կա, և կախված նրանից, թե վաղը ինչ կլինի կալանավորված ակտիվիստների հետ, պարզ կդառնա՝ երկխոսությունը շարունվում է, թե ոչ»:

Այսինքն պարզվում է Տիգրան Առաքելյանի ոստիկաններին մոտենալը պատահականություն է եղել, իսկ այ ոստիկանները նախապես երկխոսությունների վիժեցման պլան ունենալով անմիջապես օգտվել են առիթից ու ծեծել են Տիգրան Առաքելյանին։ Ինձ թվում է, դավադիր ուժը առանց դնչկալի շան տերն է եղել... :think

Փաստորեն Ժիրոն վերոհիշյալ հայտարարության հեղինակներին «ստրկամիտ» ու «վախկոտ» է անվանել, ու անձամբ ես հասկանում եմ թե ինչն է նկատի ունեցել, իսկ երիտասարդները ՀԱԿ–ի կառկառուն դեմքերի «թասիբին կանգնած» ստիպված պատասխանել են «ստրկամիտն ու վախկոտը ինքդ ես», պարզապես «տակ» չմնալու համար:pardon Այսինքն այնուամենայնիվ քուչա՜, չա չա չա՜...

Նման է որ ամենահամակրված, հզորագույն ուժը մեռնում էր լոքշությունից, աննպատակ գոյությունից ու աժիոտաժների պակասից, իսկ հիմա թերթերը ահագին թեմա ունեն, որտեղ հիշատակվում է ՀԱԿ-ը (բայց «ցավոք սրտի»՝ նաև Ժիրայր Սեֆիլյանը), մութ ու դավադիր ուժերը, որոնք ամեն գնով փորձում են խանգարել երկխոսությանը, բայց ՀԱԿ–ը հերոսաբար չի նահանջում, իսկ վերջին սերիայում ՀԱԿ–ը չնայած դժնդակ մարտահրավերներին հասնում է նրան, որ հերթական ընտրություններում մարքում է քաղաքական դաշտն ու Ազգային Ժողովի աթոռները միակ ճշմարիտ ընդդիմության համար՝ ի սեր Սերժ... էհ ինչ եմ ասում, Հայ ժողովդրի պայծառ ապագայի։

Chuk
17.08.2011, 15:25
ՀԱԿ-ի հայտարարությունում հնչել է վարկած, որը ձևակերպվել է «բացառված չէ»-ով: Որն, ի դեպ, դու էլ էիր մեջ բերել: Այսինքն ՀԱԿ-ը չէր արդարացրել Սերժիկին ու չէր ասել, որ անպայման տենց ա եղել, այլ ընդամենը հայտարարության մեջ վարկած էր թույլատրել, մինչև տեղի ունեցածի մանրամասն քննելը:

Սարդարապատցիները «վախկոտ ու ստրկամիտ» էին անվանել ամբողջ ուժին: Ու եթե դու հիմա կանգնում ու ինձ ասում ես. «Էդ Ժիրո՞ն ա վախկոտ ու ստրկամիտ», ես էլ քեզ հարցնում եմ.
- Չհասկացա, էդ Սասուն Միքայելյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Նիկոլ Փաշինյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Մյասնիկ Մալխասյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Աշոտ Զաքարյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Մուշեղ Սաղաթելյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Շարքը շարունակելի, դիտավորյալ տվել եմ Նիկոլի ու մի քանի անվանի կռվածների անուններ, այլ ոչ թե բոլոր էն մարդկանց անունները, ում անունը այս հարցի համատեքստում կարելի է հնչեցնել առանց մի փոքր խղճի խայթ զգալու:

Ու կարծում եմ, որ նորից պատասխան չէր լինի, եթե լիներ առաջին դեպքը: Ու կարծում եմ, որ պատասխան չէր հնչեցվի, եթե Ժիրոյենք չգնային էդ դիշովի քայլին, իսկապես նվիրյալ տղերքի անունը փորձելով օգտագործել դիշովի ռեպուտացիա ստանալու համար: Քայլն իրանցն ա եղել, իրանք են դրդել ու տղերքի պատասխանը չափազանց ադեկվատ ու տեղին ա: Թող չափը չանցնեին, թող դիշովի քայլեր չանեին, չէր լինի պատասխանը:

հ.գ. Ինքս ոչ Ժիրոյին, ոչ ասենք Ալեք Ենիքգոմեշյանին վախկոտ կամ ստրկամիտ չեմ համարում: Բայց էդ չի նշանակում, որ իրանք ինչ ուզեն պիտի ասեն ու առանց պատասխանի մնան: Որտև էս արդեն 2 տարի երևի կլինի որ Սարդարապատը ստեղծել են, բացի անիմաստ հայտարարություններից ոչինչ չեն արել: Թող իրանք անեն, նոր ուրիշի մասին խոսեն: Էս ա աքսիոմը: Քանի չեն անում՝ հավայի խոսող են ու իրանց «բերնին պետք ա գալ»: Չնայած մյուս կողմից դրա վրա ժամանակ ծախսելն էլ ա սխալ, հետևաբար ես կաշխատեմ այս թեման հետայսու շրջանցել: Ներկա պահին կան ծառացած ուրիշ խնդիրներ.

1. Այս պահի, կարճ ժամանակի համար հրատապագույն խնդիրը տղերքի ազատ արձակումն ա,
2. Իշխանափոխությունն ա՝ արտահերթ ընտրությունների միջոցով:

Վիշապ
17.08.2011, 15:49
ՀԱԿ-ի հայտարարությունում հնչել է վարկած, որը ձևակերպվել է «բացառված չէ»-ով: Որն, ի դեպ, դու էլ էիր մեջ բերել: Այսինքն ՀԱԿ-ը չէր արդարացրել Սերժիկին ու չէր ասել, որ անպայման տենց ա եղել, այլ ընդամենը հայտարարության մեջ վարկած էր թույլատրել, մինչև տեղի ունեցածի մանրամասն քննելը:
Հա, շատ կախարդական է այդ «բացառված չէ»–ն։ Բացառված չէ, որ Սերժն ու Լևոնը երկուսն էլ նույն քոլի բիբարն են, չէէէէ, հո չե՞մ ասում հենց այդպես է որ կա, ուղղակի ի՞նչ իմանաս, եթե հաստատ չիմանաս…:8 Բացառված չէ, որ երիտասարդները դիտավորյալ կռիվ են սարքել աժիոտաժի թեմա ստեղծելու նպատակով, չէ՞ որ նոր «պայքարի» թեմա ընկավ առաջին պլան՝

1. Այս պահի, կարճ ժամանակի համար հրատապագույն խնդիրը տղերքի ազատ արձակումն ա,
2. Իշխանափոխությունն ա՝ արտահերթ ընտրությունների միջոցով:

Իմիջայլոց, բացառված չէ, որ այդ տղաները քաղբանտարկյալներ չեն, չնայած չի կարելի և հակառակը բացառել։

Սարդարապատցիները «վախկոտ ու ստրկամիտ» էին անվանել ամբողջ ուժին: Ու եթե դու հիմա կանգնում ու ինձ ասում ես. «Էդ Ժիրո՞ն ա վախկոտ ու ստրկամիտ», ես էլ քեզ հարցնում եմ.
- Չհասկացա, էդ Սասուն Միքայելյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Նիկոլ Փաշինյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Մյասնիկ Մալխասյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Աշոտ Զաքարյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Չհասկացա, էդ Մուշեղ Սաղաթելյա՞նն ա վախկոտ ու ստրկամիտ,
- Շարքը շարունակելի, դիտավորյալ տվել եմ Նիկոլի ու մի քանի անվանի կռվածների անուններ, այլ ոչ թե բոլոր էն մարդկանց անունները, ում անունը այս հարցի համատեքստում կարելի է հնչեցնել առանց մի փոքր խղճի խայթ զգալու:
Օ՜, ինչպե՞ս կարելի է մի ողջ ուժի «վախկոտ ու ստրկամիտ» անվանել… Իսկ ինչպե՞ս կարելի է ամբողջ իշխանություններին անվանել մոնղոլ–թաթարներ, չէ՞ որ նրանց մեջ է նաև արդարամիտ ու վեհանձն, երկխոսություններին ընդառաջ գնացող Սերժ Սարգսյանը, որը ավա՜ղ բացակայում է հանրապետությունից թեժ պահերին։

Իսկ մի հատ հիմմար հարց տամ էլի... Էդ թվարկածդ մարդկանցից որո՞նք են, որ համաներումից հետո «որևէ լարված պահի» մենք տեսնում ենք «դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա»։ Իհարկե նրանք ժամանակին նույնքան խիզախ են եղել, որքան Ժիրայր Սեֆիլյանն էր, բայց դե կյանք է, բան է…

Chuk
17.08.2011, 15:55
Բոլորին, ապեր:

Վիշապ
17.08.2011, 16:28
Բոլորին, ապեր:

Այսինքն «բացառված է» որ որևէ մեկը «սաչոկություն» է արել։ Լավ ա, լավ ա։

Chuk
17.08.2011, 16:30
Այսինքն «բացառված է» որ որևէ մեկը «սաչոկություն» է արել։ Լավ ա, լավ ա։
Նշված բոլոր մարդիկ (ինչպես նաև չնշվածները) պայքարի մեջ են ու ամեն մեկն իր՝ Կոնգրեսի կողմից իրեն վստահված գործն անում ա:

Բարի՛ քննարկումներ:

Mephistopheles
17.08.2011, 21:57
Ապեր, ես նույնիսկ չեմ էլ ուզում խորանալ թե Ժիրոն ինչ է ասել, կամ ինչ վարք է դրսևորել, չնայած կարդացել եմ ու նույնիսկ կստորագրեմ իր «քնձռոտ» ու «քոսոտ» հայտարարությունների տակ։ Բայց որ դրանց պատասխանը Ժիրոյին ստրկամիտ ու վախկոտ անվանելն է, ապա էլ էդտեղ թեմա չկա, դու ինչքան ուզում ես կարծիքներ կազմի, վերլուծություններ արա, ՀԱԿ–ի անդամներով համապետական ժողովներ արեք, հայտարարություններ արեք, ՉԿԱ ԹԵՄԱ։ Հիվանդագին ու ոչ ադեկվատ ռեակցիաները քննարկելը պետք է թողնել հոգեբույժներին։

Վիշ ապեր, ոչ ոք էլ ստրկամիտ չի, վախկոտ չի ու ոչ էլ "ընդդիմադիր" ա… էսի բոլորն էլ գիտեն, ԲԱՅՑ Ժիրոյի արածը, ավելի ճիշտ հայտարարությունը քաղաքական իմաստով չբերություն ու դիշովկայություն ա… չարժե լինելով քաղաքական ուժ ամեն տեղի-անտեղի առիթով արանքը ճղել ու "մարդորսությամբ զբաղվել" նամանավանդ որ ոչ մի բան ես անում, ոչ էլ ծրագիր ունես մի բան անելու… նստած սպասում ես երբ ա մեկը մասսա հավաքելու որ էթաս "ելույթ" ունենաս, կամ կոչեր անես էն էլ քո պայմաններով (հիշի Կարապետիչի "ժողովը", մեկ էլ վերջին հայտարարությունը թե եթե ժողովուրդը ոտի կանգնի բանակցությունների ձախողման դեպքում մենք ժողովրդի կողքին կլինենք)… հետո թող չասի խի են վրես գալի… այ սրա համար…

…քաղաքական դաշտ ա ապեր, երբ առանց մտածելու պռապուսկատներ ես անում պտի պատրաստ ըլնես որ վրեդ են գալու…

… ապեր կարող ա և ՀԱԿ-ը ճիշտ քաղաքականություն չի վարում, բայց քաղաքական ուժը չի կարա անվերջ քննադատի մեկ այլ ուժի ու ոչ մի բան չանի… փիս հայկական խասյաթ ա

Վիշապ
17.08.2011, 22:56
...
…քաղաքական դաշտ ա ապեր, երբ առանց մտածելու պռապուսկատներ ես անում պտի պատրաստ ըլնես որ վրեդ են գալու…

Մեր մեջ ասած, գրածդ որ կարդում եմ, ինձ հեչ չի թվում, թե՝ «քաղաքական դաշտ ա»: Ջոգում ե՞ս ինչ եմ ասում, Մեֆ... :apeape

Տրիբուն
17.08.2011, 23:06
ապեր ուզում ա 500 կմ գրեն ես կարդացողը չեմ… 130 էջ ի՞նչ կարդամ… մինչև Սեպտեմբեր-Հոկտեմբեր մի բան պտի անեն

Ապեր, մի բան անելւ մեջ մտնում ա նաև 300 էջ գրելը - մինչև սեպտեմբեր հազիվ էլ գրեն - շաբաթը երկու օր գյալաջի անելը, հարցազրույցից օբշակ թռնելը, հավայի միտինգ անելը, մի երկու հոգու էլ բռնել բաց թողնելն ու շուխուռ անելը, ջեբ տռ.լը, մուկ տշելը, էշ սիրելը ...

Տրիբուն
17.08.2011, 23:13
Քանի որ ոչ մի բան չի ասվել, բնականաբար մնում է մեր տրամաբանության վրա:
Բայց կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:

1. ՀԱԿ-ը մշտապես հայտարարել է, որ երկխոսելու է, եթե քաղբանտարկյալ չլինի,
2. Իշխանությունը նոր քաղբանտարկյալներ է բռնել,
3. ՀԱԿ-ը դրել է պահանջ, որ նրանք պիտի մինչև ուրբաթ բաց թողնվեն, կամ ինչ-որ կերպ երաշխիք ստանան, որ բաց են թողնվելու շատ շուտով, այդ պարագայում միայն ուրբաթ օրը շարունակելով երկխոսությունը,
4. Իշխանությունն ըստ ամենայնի կա՛մ ժամանակ է խնդրել, կա՛մ էլ համաձայնվել է պայմանը կատարելուց՝ խնդրելով կամ պայման դնելով որ այդ համաձայնությունը չի հրապարակվում:

Մինչև բռնվելը արդեն քաղբանտարկյալ էի՞ն :D

Ապեր, էտ տղեքին իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում բռնել են էն իշխանությունները, որոնց հետ սահմանդրական պայքար մղող ուժը հիմա սահմանդրորեն շախմատ ա խաղում՝ շաբաթը երկու օր, ու բռնել են խուլիգանության հոդվածով: Ես՝ ՀՀ քաղաքացիս, ո մի պատճառ չեմ տեսնում չհավատալու այն իշխանության ներկայացուցչին, որի հետ բանակցում/երկխոսում ա արմատական ընդդիմությունը: Խուլիգանություն թող չանեն, չեն բռնի:

Chuk
17.08.2011, 23:15
Մինչև բռնվելը արդեն քաղբանտարկյալ էի՞ն :D
Հա ի՞նչ անենք, որ վատ եմ ձևակերպել: Կարո՞ղ ա ասելիքս չէիր հասկացել: Վստահ եմ, որ հասկացել էիր, ու կարծում եմ, որ ասելիքիդ բացակայությունը ստիպեց «կախվել» ձևակերպումիցս:

Ապեր, էտ տղեքին իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում բռնել են էն իշխանությունները, որոնց հետ սահմանդրական պայքար մղող ուժը հիմա սահմանդրորեն շախմատ ա խաղում՝ շաբաթը երկու օր, ու բռնել են խուլիգանության հոդվածով: Ես՝ ՀՀ քաղաքացիս, ո մի պատճառ չեմ տեսնում չհավատալու այն իշխանության ներկայացուցչին, որի հետ բանակցում/երկխոսում ա արմատական ընդդիմությունը: Խուլիգանություն թող չանեն, չեն բռնի:
Հարգանքներս :hi
Շարունակի հավատալ իշխանության ներկայացուցչի ասածին... կներես... կտին:

Տրիբուն
17.08.2011, 23:19
Հա ի՞նչ անենք, որ վատ եմ ձևակերպել: Կարո՞ղ ա ասելիքս չէիր հասկացել: Վստահ եմ, որ հասկացել էիր, ու կարծում եմ, որ ասելիքիդ բացակայությունը ստիպեց «կախվել» ձևակերպումիցս:

Ապեր, քո վատ ձևակերպումը ստեղ կապ չուներ: Ես ասելիք ունեմ, իսկ ասելիք չունեցողները երկու օր առաջ հարցազրույցից թռան:

Հարցին ուրիշ կողմից նայի - ՀԱԿ-ը արդեն երեք տարի ա քաղբանտարկյալներին սարքել էլ մատի փաթաթան, ու Ղարաբաղի ստռաշիլկի հետ մեկտեղ քաղբանտարկյալների հարցը դարձրել էր ամեն ինչի որոշիչ: Հիմա իրանք իրանց երկխոսության ձեռը կրակն են ընկել ու ՀԱԿ-ին օդ ու ջրի պես նոր ատմազկեք են պետք: Դրա համար էլ ում մազին կպնեն կոկորդ պատռելով քաղբանտարկյալն են հայտարարում: Մի քնաի հոգի քաղբանտարկյալը նոր պահանջների ու մի քանի հավայի միտինգի լավ թեմայա` մնացած բոլոր թեմաների սպառված լինելու պարագայում:

Չուկ ջան, դու անկախ քեզանից, քո վատ ձևակերպմամբ, շատ ճիշտ ձևակերպել ես ՀԱԿ-ի ընթացիկ մուտիլովկա տաակտիկան;

Հարգանքներս :hi
Շարունակի հավատալ իշխանության ներկայացուցչի ասածին... կներես... կտին:

Մեծ սիրով:

Հետևում եմ ՀԱԿ-ի օրինակին ու խորհրդին:

Chuk
17.08.2011, 23:21
Մեծ սիրով:

Հետևում եմ ՀԱԿ-ի օրինակին ու խորհրդին:
Համաձայն չեմ, որ հետևում ես ՀԱԿ-ի օրինակին ու խորհրդին: Ընդամենը ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ես պրոցեսներին մակերեսորեն նայելդ :hi

Բարի՛ քննարկումներ:

Տրիբուն
17.08.2011, 23:28
Համաձայն չեմ, որ հետևում ես ՀԱԿ-ի օրինակին ու խորհրդին: Ընդամենը ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ես պրոցեսներին մակերեսորեն նայելդ :hi

Բարի՛ քննարկումներ:

Բան չմնաց, հեսա խորը նայողների գինը կտեսնենք՝ ԱԺ աթոռ պայմանական միավորով:

Mephistopheles
17.08.2011, 23:48
Մեր մեջ ասած, գրածդ որ կարդում եմ, ինձ հեչ չի թվում, թե՝ «քաղաքական դաշտ ա»: Ջոգում ե՞ս ինչ եմ ասում, Մեֆ... :apeape

Ջոգում եմ ապեր, բայց ես Հայաստանի քաղաքական դաշտում չեմ, դրա համար էլ իմ գրածներով Հայաստանի քաղաքական դաշտի մասին կարծիք պետք չի կազմել… դու էլ էսի պտի ջոգես ընգեր…

Mephistopheles
17.08.2011, 23:51
Ապեր, մի բան անելւ մեջ մտնում ա նաև 300 էջ գրելը - մինչև սեպտեմբեր հազիվ էլ գրեն - շաբաթը երկու օր գյալաջի անելը, հարցազրույցից օբշակ թռնելը, հավայի միտինգ անելը, մի երկու հոգու էլ բռնել բաց թողնելն ու շուխուռ անելը, ջեբ տռ.լը, մուկ տշելը, էշ սիրելը ...

էդ սաղ մինչև Սեպտեմբեր-Հոկտեմբեր… կարան մեր հարևան Նազիկի պես ամերիկայում խորովածի շշով բուրդ էլ չփխեն (իրական դեպք ա), բայց մինչև Սեպտեմբեր-Հոկտեմբեր

Zodiac
18.08.2011, 15:07
Տրիբուն-ի խոսքերից
Հարցին ուրիշ կողմից նայի - ՀԱԿ-ը արդեն երեք տարի ա քաղբանտարկյալներին սարքել էլ մատի փաթաթան, ու Ղարաբաղի ստռաշիլկի հետ մեկտեղ քաղբանտարկյալների հարցը դարձրել էր ամեն ինչի որոշիչ: Հիմա իրանք իրանց երկխոսության ձեռը կրակն են ընկել ու ՀԱԿ-ին օդ ու ջրի պես նոր ատմազկեք են պետք: Դրա համար էլ ում մազին կպնեն կոկորդ պատռելով քաղբանտարկյալն են հայտարարում: Մի քնաի հոգի քաղբանտարկյալը նոր պահանջների ու մի քանի հավայի միտինգի լավ թեմայա` մնացած բոլոր թեմաների սպառված լինելու պարագայում:
Չէ, Տրիբուն ջան, իմ կարծիքով իշխանության էդ չափալախը ՀԱԿ- ը հիմի մի կերպ կուլ կտա, ամառ է, բայց աշնանը հաստատ ատվետը կստանան, եթե չէ-վա բանկ են գնալու:
Թեթև տար, սաղ լավ ա:;)

՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝

Աչքիս Բագրատյանն էլ թռավ նավից, տենաս ինչից ա:think
http://www.1in.am/arm/armenia_economy_30433.html

Հրանտ Բագրատյանին առաջարկվել է Թուրքմենստանի նախագահի խորհրդականի պաշտոնը

«Առաջին լրատվականի» ունեցած տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին առաջարկվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը:

Այս պահին Հրանտ Բագրատյանը գտնվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում՝ նախագահի հետ առաջարկը քննարկելու նպատակով:

Մի խոսքով, ուրախ ենք ապրում...:russian

Elmo
19.08.2011, 00:03
իսկ ասելիք չունեցողները երկու օր առաջ հարցազրույցից թռան:

Հա, մինչև էդ ուղիղ եթեր էին պահանջում երկխոսության ընթացքում, կամ ամեն ռաունդից(էս բառը խնդալու ա) հետո հանրային հեռուստաընկերությունով 30 րոպե երկխոսության լուսաբանում: Հիմա 2 ժամ նստել էին 2 տող գրել հելե կարդացել ու թռել:

Կամ սկի էս ռաունը չպիտի էլ լիներ, քանի ձերբակալված ու կալանավորված երիտասարդների կարգավիճակը չէր փոխվել: Բայց Շահնազարովը էն 93 թ-ի գաղափարով ապրող քուչի ջահելների պես(որ հարցնում էիր «լավ տղա ե՞ս» պարտադիր պետք ապատասխանեին «շրջապատիցս հարցրա») միանգամից սաղի պորտը տեղը դրենց ու ասեց «11-ին ա լրանում 24 ժամը»: Յանիմ ո՞վ չգիտեր որ մինչև 11-ը սկի կարգավիճակի փոփոխման հմարանը պեչատել չէր ստացվի: Կամ անելու լինեին վերջն վայկյանին չէին անի:

Կարճ ասած. փու՜ուֆ արա փուուուֆ

Elmo
19.08.2011, 00:07
Բան չմնաց, հեսա խորը նայողների գինը կտեսնենք՝ ԱԺ աթոռ պայմանական միավորով:

Լևոնը տենց տղա չի ապեր, ինքը մանդատ չի վերցնելու: Գործիք տղա ա ինքը: Մանդատները թիմակիցներին ա տալու, ինքն էլ գնա «առանց դնչկալի շունը» վերնագրով գիրք գրի: Եթե սաղ լավ լինի մի 10 տարի հետո էլ կվերադառնա ժողովրդի ամնեզիայի ու դժգոհության ֆոնի վրա խաղալու:

Տրիբուն
19.08.2011, 00:49
էդ սաղ մինչև Սեպտեմբեր-Հոկտեմբեր… կարան մեր հարևան Նազիկի պես ամերիկայում խորովածի շշով բուրդ էլ չփխեն (իրական դեպք ա), բայց մինչև Սեպտեմբեր-Հոկտեմբեր

Մեֆ ջան, հայոց ներկա քաղաքական իրականության մեջ բուրջ չփխելը ժամանակային սահմաններ չի ճանաչում - չփխի ինչքան ուզում ես, մենակ պիտի կարանաս բուրդ չփխելդ շախմատի տեղ սղցնես: Էտ գործի վարպետն էլ, Աստծուն փառք, ունենք:

Տրիբուն
19.08.2011, 00:55
Լևոնը տենց տղա չի ապեր, ինքը մանդատ չի վերցնելու: Գործիք տղա ա ինքը: Մանդատները թիմակիցներին ա տալու, ինքն էլ գնա «առանց դնչկալի շունը» վերնագրով գիրք գրի: Եթե սաղ լավ լինի մի 10 տարի հետո էլ կվերադառնա ժողովրդի ամնեզիայի ու դժգոհության ֆոնի վրա խաղալու:

Էլմո ջան, մեր համար մեկ ա Լևոնն անձամբ մադատ վերցնելու ա, թե վերցնելու տղեքին ա տալու, թե վերցնելու մարդու չի տալու, թթու ա դնելու, թե վերցնելու ա ու մանդատի հետ ա շախմատ խաղալու: Կարևորն էն ա, որ ՀԱԿ-ի երկխոսասերները շուտով պայքարի նոր հանգրվան են ունենալու ԱԺ-ում:

Զզզվում ես չէ՞, սաղից: Ումից ես հիմա ավելի շատ զզվում, արդեն մի վախտ ակնհայտ ոջլոտ իշխանություններից, թե՞ իրանց մաքուր կույսի տեղ դրած մարմնավաճառներից: Ես երկրորդից ավելի շատ եմ զզվում: Գնալով ԱԽՔ-ից էլ եմ շատ զզվում: :D

dvgray
19.08.2011, 01:51

տենաս վարիանտ չկա՞ Սահակաշվիլուն բերենք մեզի պրիզիդենտ: կակռազ "սռոկը՛ պրծնում ա :think

Mephistopheles
19.08.2011, 05:41
տենաս վարիանտ չկա՞ Սահակաշվիլուն բերենք մեզի պրիզիդենտ: կակռազ "սռոկը՛ պրծնում ա :think

վարյանտ չկա ապեր, ամեն ժողովուրդ ինքն է իր պրեզիդենտին բերում ու վրան էլ "սռոկ" դնում…

Elmo
19.08.2011, 08:22
Էլմո ջան, մեր համար մեկ ա Լևոնն անձամբ մադատ վերցնելու ա, թե վերցնելու տղեքին ա տալու, թե վերցնելու մարդու չի տալու, թթու ա դնելու, թե վերցնելու ա ու մանդատի հետ ա շախմատ խաղալու: Կարևորն էն ա, որ ՀԱԿ-ի երկխոսասերները շուտով պայքարի նոր հանգրվան են ունենալու ԱԺ-ում:

Զզզվում ես չէ՞, սաղից: Ումից ես հիմա ավելի շատ զզվում, արդեն մի վախտ ակնհայտ ոջլոտ իշխանություններից, թե՞ իրանց մաքուր կույսի տեղ դրած մարմնավաճառներից: Ես երկրորդից ավելի շատ եմ զզվում: Գնալով ԱԽՔ-ից էլ եմ շատ զզվում: :D

դէ ես 3 տարի ա ստաբիլ սաղից եմ զզվում, համ նշածդ մարմնավաճառների(երբ դու դեռ իրանց մեջ մարմնավաճառ չէիր տեսնում) համ էլ ոջլոտ իշխանություններից: Սպասում էի թե ժողովուրդը մի քանի շաբաթում պալիտ կանի որ Լևոնը կյանքով մեկ չի կարա ոչ ընդիմություն լինի, ոչ էլ մի նորմալ գործ արած լինի: Բայց փուուուֆ որ էսքանից հետո հալա լիքը լավ մարդիկ հետևում են էդ խաբեբաին:

Chuk
19.08.2011, 10:00
Հա, մինչև էդ ուղիղ եթեր էին պահանջում երկխոսության ընթացքում, կամ ամեն ռաունդից(էս բառը խնդալու ա) հետո հանրային հեռուստաընկերությունով 30 րոպե երկխոսության լուսաբանում: Հիմա 2 ժամ նստել էին 2 տող գրել հելե կարդացել ու թռել:

Կամ սկի էս ռաունը չպիտի էլ լիներ, քանի ձերբակալված ու կալանավորված երիտասարդների կարգավիճակը չէր փոխվել: Բայց Շահնազարովը էն 93 թ-ի գաղափարով ապրող քուչի ջահելների պես(որ հարցնում էիր «լավ տղա ե՞ս» պարտադիր պետք ապատասխանեին «շրջապատիցս հարցրա») միանգամից սաղի պորտը տեղը դրենց ու ասեց «11-ին ա լրանում 24 ժամը»: Յանիմ ո՞վ չգիտեր որ մինչև 11-ը սկի կարգավիճակի փոփոխման հմարանը պեչատել չէր ստացվի: Կամ անելու լինեին վերջն վայկյանին չէին անի:

Կարճ ասած. փու՜ուֆ արա փուուուֆ
Տեսնես մի օր կլինի, որ տեսնեմ, որ եղածը վերլուծում եք զուտ սառը դատելով ու ամեն ինչն իրար կողքի դնելով, ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ, վերցնելով եղածի ընդամենը մեկ դրվագը՝ ձեր «տրամաբանությունը» կառուցելու համար ձեռնտու դրվագը:

Երկխոսությունը փաստացի չի շարունակվել էդ օրը: Երկխոսությունն ունի երկու օրակարգ: Հանդիպումը եղել ա պահանջներ դնելու օր՝ թե ինչ պետք ա անի իշխանությունը, երկխոսությունը շարունակելու համար: Ըստ ամենայնի իշխանությունը համաձայնվել ա էդ պայմանները կատարել:

Elmo
19.08.2011, 10:06

Սառը դատելու կրիտերիա ունենալու համար ասա մի բան, որ ՀԱԿ-ը անի դու կասես սխալ ա արել ու չես հետևի էլ ՀԱԿ-ին: Ես ոնց հասկանում եմ ինչ տեղի ա ունենում դու ինչ-որ կերպ հիմնավորում ես որ պետք էր ու օգտակար էր: Կա՞ մի բան, որից հետո կհամարես որ ՀԱԿ-ը դավաճան ուժ էր ու չէր ծառայում ժողովրդի շահերին: Դու ասա, ու սպասենք էդ օրվան:

Chuk
19.08.2011, 10:20

Վազգ ջան, իհարկե կա մի բան, որն անելու դեպքում ես կշրջվեմ ՀԱԿ-ից՝ դա դավաճանությունն ա:
Դու ուզու՞մ ես, որ ես կոնկրետ օրինակ բերեմ, թե ինչ գործողություն պետք ա անի, որ ես տենց համարեմ :)) Կներես, բայց անկեղծ պատասխանեմ. ես էդքան պրիմիտիվ չեմ, որ տենց հիմար բան ասեմ:

Էսօր կարող ա տղերքը դուրս գան, ՀԱԿ-ը շարունակի բանակցությունը, բայց ինչ ու ինչ բաների հետ համադրելով ես օբյեկտիվորեն տեսնեմ, որ ինքը դավաճանում ա, կեղծում ա, ու հրաժարվեմ:

Հակառակը, կարող ա տղերքը դուրս չգան, ՀԱԿ-ը էլի շարունակի բանակցությունը, բայց էլի ինչ ու ինչ բաների հետ համադրելով հասկանամ, որ դա ճիշտ որոշում էր, չի դավաճանում ու շարունակեմ հետևել:

Չի կարելի դիտարկել առանձին դրվագ: Պետք ա քննել ամբողջ պրոցեսը, իրա բոլոր քայլերով: Ու քանի դեռ սա չի արվում՝ օբյեկտիվություն ու սառը դատողություն բառերը անտեղի են: Ի դեպ, ես չեմ պնդում, որ ես սառն եմ դատում: Չէ, բնավ: Հակառակը, վստահ եմ, որ սառը չեմ դատում: Բայց ի տարբերություն քեզ (ձեզ) ես փորձում եմ քննել ողջ ընթացքը ու իմ մոտ չկան կլիշեներ:

Ինչ վերաբերվում ա ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը սխալ քայլեր շատ ա արել, որովհետև անհնար ա տենց լայնամասշտաբ քաղաքականություն իրականացնել ու անել մենակ ճիշտ քայլեր: Օրինակ սխալ եմ համարում նույն երկխոսության շրջանակներում Հացպանյանին քաղաքացիություն տալու հարցը որպես պահանջ ձևակերպելն ու նույնը Ժիրայր Սեֆիլյանի համար չանելը: Սա որպես մանրուք, չնայած իրանք բացատրություն ունեն, որի հետ անձամբ ես համաձայն չեմ: Բայց հույս մի ունեցիր, որ ես հերթով հիմա թվարկելու եմ էն ամենը, որոնք սխալ եմ համարում: Ես դա կանեմ էնպիսի միջավայրում (ու անում եմ), որտեղ ադեկվատ են քննարկում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ առիթավորվելու են իմ նշածներից ու հիստերիկա բարձրացնեն:

Elmo
19.08.2011, 10:33
Հասկանալի ա, բայց էդ գործընթացը հո ցմահ չի տեղի ունենալու: «Խելամիտ ժամկետներ» ասածը էս դեպքում էլ պետք ա չէ՞: Եթե պայքարում են մի բանի համար(կոնկտեր արտահերթ ընտրությունների), որը որոշակի ժամանակ հետո անիմաստ ա դառնալու(հերթականը սկսելու ա), սա էլ ա անիմաստ աշխատանք դառնում: Ու պետք չի պրոցեսի ավարտին սպասել, որ հասկանալ դա:
Կամ ասենք 3 տարով դատապարտված քաղբանտարկյալին 2 տարի 10 ամսում բանտից հանելը: Է 2 ամիս էլ կնստեր էլի:

Chuk
19.08.2011, 10:39

Վազգ ջան, ցմահ չէ, բայց կարող ա և շա՜տ երկար տևի:
Ինչևէ: Ըստ իս բավական հանգրվանային իրավիճակի ենք հասել ու անձամբ ես աշնանը լուրջ փոփոխություններ եմ ակնկալում՝ շատ հավանական համարելով կազմակերպված ժողովրդական ընդվզումը:

Ուղղակի հասկանանք պարզ ճշմարտություն. իմ ակնկալվածի չլինելը պարտադիր չի, որ նշանակի, որ ես սխալ ակնկալիքներ եմ ունենում կամ «մեզ խաբեցին», ճիշտ էնպես, ինչպես իմ ակնկալածի լինելը պարտադիր չի, որ նշանակի, որ իմ ակնկալիքները ճիշտ էին ու «մեզ չխաբեցին»:

Միշտ պետք ա կարողանալ բոլոր դրվագները, պրոցեսը քննել ու հասկանալ, թե ինչն ինչի եղավ, ճիշտ էր, թե չէ, այլ տարբերակ կա՞ր, թե՞ չէ, եթե կար՝ ձեռնտու՞ էր, թե՞ չէ, արժե՞ր փորձել, թե՞ չէ ու սենց լիքը բաներ: Էդ անտերը որ միանշանակ մաթեմատիկական հաշվարկներով լիներ, ասա ոչ մի խնդիր չունեինք, տունը կնստեինք թղթի վրա ինտեգրալներ ու սահմաններ կհաշվեինք: Բայց տենց չի:

Chuk
19.08.2011, 10:48
Մեր քննարկման համատեքստում.

ՀԱԿ–կոալիցիա երկխոսության հերթական հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել այսօր առավոտյան ժամը 12։00, հետաձգվել է։ Այդ մասին տեղեկացրեցին Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ պատճառաբանելով, որ ի սկզբանե այդ պայմանավորվածությունը նախնական է եղել։

Նշենք, որ նախորդ անգամ՝ 5–րդդ ռաունդի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխատանքային խմբերի ղեկավարները հատուկ նշել էին, որ հաջորդ հանդիպումը, նախնական պայմանավորվածությամբ, նշանակվել է ուրբաթ, և այն կողմերից մեկի առաջարկությամբ կարող է փոխվել։

Tert.am-ը փորձեց այս մասին մեկնաբանություն ստանալ կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար պատգամավոր Դավիթ Հարությունյանից։ Սկզբում նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ զբաղված է, սակայն միայն «մեկ հարցին փոքրիկ մեկնաբանություն» խնդրանքին ի պատասխան՝ ասաց. «Քանի որ հանդիպման պայմանավորությունը նախնական էր, մենք նպատակահարմար գտանք հանդիպել երեքշաբթի օրը»։

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Հայ ազգային կոնգրեսը, որում ասվում է.

«Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների միջև օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջև: Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին»:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/19/meeting/)

Ուրեմն ինչպես արդեն ասեցի, նախորդ հանդիպումն ըստ էության երկխոսություն չէր, այլ հանդիպում, որի ժամանակ Կոնգրեսը պահանջներ էր դրել, որոնց կատարման դեպքում կշարունակվեր երկխոսությունը: Ըստ ամենայնի իշխանությունը համաձայնվել էր պայմանները բավարարել, միայն թե խնդրել էր էդ մասին չբարձրաձայնել, դրա համար կողմերը ունեցան ընդամենը երկկողմանի հայտարարություն, մնացածը թողնելով մեր «տրամաբանությանն» ու ընկալմանը: Դա երկխոսության թափանցիկության խախտում չէր, որովհետև երկխոսությունն որպես էդպիսին չէր եղել, չէին քննարկվել բանակցության թեմաները, այլ եղել էր այլ հանդիպում:

Պայմաններից մեկն, ըստ ամենայնի, եղել էր տղերքին ազատելու պահանջը:
Տղերքը դե ֆակտո հիմա ազատ չեն: Բայց իրանց նախնական կալանքի վերաբերյալ վերաքննիչ դատերը նշանակված են այսօր՝ 17:00-18:00 ընթացքում: Ըստ ամենայնի իշխանությունը փորձում էր ՀԱԿ-ին տանել երկխոսության, հավատացնելով, որ դե օրվա վերջում մի բան կլինի, դրանով ՀԱԿ-ի սկզբունքայնությունը լուրջ կասկածի տակ դնելով հանրության աչքին, ինչին, ՀԱԿ-ը չի գնացել ու հրաժարվել է, ասելով, որ երկխոսությունը կշարունակվի երեքշաբթի օրը, երբ տղաները կլինեն դե ֆակտո ազատության մեջ:

Բնականաբար սա ինֆորմացիա չի, այլ առկա սակավ տեղեկատվության հիման վրա արված «վերլուծություն»: Բայց կարծում եմ, որ բավական ակնհայտ բան է:

Elmo
19.08.2011, 11:13
էս ֆոնի վրա ինձ թվում ա մենակ ընդվզումն ա արդյուքն տվող մեթոդ, բայց ՀԱԿ-ը սաղ թարս ա անում: 2008-ին երկխոսելով կարելի էր լիքը բանի հասնել, ՀԱԿ-ը ընդվզեց ու վատ հետևանքներ եղան: Հիմա երկխոսելն ավելորդություն ա(դա զուտ իմ կարծիքն ա) ՀԱԿ-ը ըդվզման պատրաստ ժողովրդին ասում ա մի ընդվզեք:

Chuk
19.08.2011, 11:15

Չկա տենց բան:

Ի դեպ ՀԱԿ-ը էս պահին ստեղծել ա աշխատանքային խումբ, որը փորձում ա կոնսոլիդացնել տուժված կրպակատերերին:

Վիշապ
19.08.2011, 12:53

Երկխոսությունը փաստացի չի շարունակվել էդ օրը: Երկխոսությունն ունի երկու օրակարգ: Հանդիպումը եղել ա պահանջներ դնելու օր՝ թե ինչ պետք ա անի իշխանությունը, երկխոսությունը շարունակելու համար: Ըստ ամենայնի իշխանությունը համաձայնվել ա էդ պայմանները կատարել:

:aha

Օգոտոսի 9-ի միջադեպի արդյունքում կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստները քաղբանտարկյալներ են եւ կախված նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեն նրանք մինչեւ երկխոսության հաջորդ ռաունդը՝ այսինքն մինչեւ վաղը, ըստ այդմ էլ կորոշվի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը։

Օգոստոսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Այս փաստը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Բայց դեռեւս 24 ժամ ժամանակ կա, եւ կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալնավորվածների կարգավիճակը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Վաղը մինչեւ ժամը տասը ժամանակ ունենք, և Կոնգրեսն իր գործողություններում հստակությունություն կմտցնի առավոտյան»,- նշեց նա։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը և քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը և պայմանավորվում ենք նաև առայժմ ձեռնպահ մնալ նշված միջադեպի քննարկման մասին որևէ մեկնաբանություն տալուց: Մենք պայմանավորվել ենք նաև չպատասխանել որևէ հարցի: Շնորհակալություն»:

24 Ժամ հետո ոչ մի կարգավիճակ էլ չփոխվեց, և ՀԱԿ–ը «հստակեցրեց» որ ոչինչ հստակեցված չի և բանակցությունները շարունակվում են, այսինքն 24 ժամ տալը աքլորություն էր։ Աքլորություն էր նաև երիտասարդներին «քաղբանտարկյալներ» հայտարարելը, եթե դրանից հետո դեռ միջադեպը դեռ պիտի քննարկվեր։ Նման է որ երիտասարդները փաստորեն թե իշխանություններին, թե ՀԱԿ–ին դրել են անհարմար իրավիճակի մեջ, քանի որ «երկխոսությունները» չտապալելու ու շոուն շարունակելու համար կողմերը ստիպված են ահագին «կռուտիտ» լինել ու իրար վրա թքածները լիզել։ Հիմա ուղեղներին զոռ են տալիս, թե ոնց դուրս գան հապճեպ տուֆտածների տակից, դրա համար էլ՝

ՀԱԿ–կոալիցիա երկխոսության հերթական հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել այսօր առավոտյան ժամը 12։00, հետաձգվել է։
Յանիմ նախնական էին պայմանավորվել։
Ի՞նչ ասես :pardon

Chuk
19.08.2011, 13:40
:aha

24 Ժամ հետո ոչ մի կարգավիճակ էլ չփոխվեց, և ՀԱԿ–ը «հստակեցրեց» որ ոչինչ հստակեցված չի և բանակցությունները շարունակվում են, այսինքն 24 ժամ տալը աքլորություն էր։ Աքլորություն էր նաև երիտասարդներին «քաղբանտարկյալներ» հայտարարելը, եթե դրանից հետո դեռ միջադեպը դեռ պիտի քննարկվեր։ Նման է որ երիտասարդները փաստորեն թե իշխանություններին, թե ՀԱԿ–ին դրել են անհարմար իրավիճակի մեջ, քանի որ «երկխոսությունները» չտապալելու ու շոուն շարունակելու համար կողմերը ստիպված են ահագին «կռուտիտ» լինել ու իրար վրա թքածները լիզել։ Հիմա ուղեղներին զոռ են տալիս, թե ոնց դուրս գան հապճեպ տուֆտածների տակից, դրա համար էլ՝

Յանիմ նախնական էին պայմանավորվել։
Ի՞նչ ասես :pardon
Առանց հոգնելու մի անգամ էլ կրկնեմ, որ երկխոսությունն, ըստ էության, էդ օրը չի շարունակվել: Երկխոսությունը, բանակցությունը, օրակարգում ունի երկու կետ՝ համապատասխանաբար ՀԱԿ-ի և կոալիցիայի առաջարկած կետերը:

Էդ օրվա հանդիպումը եղել է պայմաններ առաջադրելու համար, թե որ դեպքում երկխոսությունը կշարունակվի: Արծարծված թեման երկխոսության մաս չի, այլ հնարավոր շարունակման պայման:

Մասնավորապես նաև մեջբերեմ.

Հայ ազգային կոնգրեսի և իշխանական կոալիցիայի պատվիրակությունների` օգոստոսի 23-ին ծրագրված հանդիպմանը կքննարկվի միայն ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև օգոստոսի 9-ի միջադեպը: Ինչպես tert.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը, օգոստոսի 16-ի հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը ևս քննարկել միջադեպին առնչվող հարցեր և զերծ մնալ քննարկումների մասին մանրամասներ հրապարակելուց, այդ պատճառով հաջորդ երեքշաբթի քննարկման առանցքում միայն այդ հարցը կլինի:
tert.am (http://tert.am/am/news/2011/08/19/dialog2/)

Այն, ինչ հիմա անվանվում է, կոռեկտությունից ելնելով, քննարկում, իրականում ընդամենը ՊԱՅՄԱՆ է, ՊԱՀԱՆՋ է:

Ես հարգում եմ նաև քո խոսքի իրավունքը, ու ինչ ուզես կարող ես գրել, այդ թվում «աքլորանալու» տիպի մեկնաբանություններ, բայց ցանկացած վերլուծող մարդու, կարծում եմ, որ պետք է հասկանալի լինի, որ ստեղ աքլորանալու խնդիր չի, պետք է հասկանալի լինի էն, ինչ վերևում ու նախորդ գրառմանս մեջ շարադրեցի:

Ինչքան ուզում ես, կարող ես ՀԱԿ-ին մեղադրել անսկզբունքայնության մեջ, փաստը մեկն է. ՀԱԿ-ն ամեն քայլի ապացուցում է իր սկզբունքայնությունը: Ինչ վերաբերվում է խախտված ժամկետներին, ապա դա ցավալի, բայց նորմալ է: Եթե մի բանը, որն ուզում ես անես մեկ օրում, բայց ստացվում է մեկ շաբաթում, միևնույն է անում ես, դա չի նշանակում, որ սկզբունքներիդ դավաճանել ես: Միայն պրիմիտիվագույն մտածողությունը կարող է ժամկետների մեջ չտեղավորվելը անվանել սկզբունքների դավաճանում:

Վիշապ
19.08.2011, 14:19
Առանց հոգնելու մի անգամ էլ կրկնեմ, որ երկխոսությունն, ըստ էության, էդ օրը չի շարունակվել: Երկխոսությունը, բանակցությունը, օրակարգում ունի երկու կետ՝ համապատասխանաբար ՀԱԿ-ի և կոալիցիայի առաջարկած կետերը:
Էդ օրվա հանդիպումը եղել է պայմաններ առաջադրելու համար, թե որ դեպքում երկխոսությունը կշարունակվի: Արծարծված թեման երկխոսության մաս չի, այլ հնարավոր շարունակման պայման:

Ստոպ։ Լավ չես բացատրում։ Խնդիրն այն է, որ ես փաստորեն չեմ տարբերում բանակցությունը երկխոսությունից։ ՀԱԿ–ը հիմա չի կարող երկխոսել, քանի որ Առաջին Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, որ չեն կարող լինել երկխոսություններ, քանի դեռ կան քաղբանտարկյալներ։ Իսկ իրականում հիմա ՀԱԿ–ը դադարեցրել է երկխոսությունները և բանակցում է իշխանությունների հետ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Այսինքն՝

Այն, ինչ հիմա անվանվում է, կոռեկտությունից ելնելով, քննարկում, իրականում ընդամենը ՊԱՅՄԱՆ է, ՊԱՀԱՆՋ է:

Ըհը, այ հիմա պարզ է։

Ես հարգում եմ նաև քո խոսքի իրավունքը, ու ինչ ուզես կարող ես գրել, այդ թվում «աքլորանալու» տիպի մեկնաբանություններ, բայց ցանկացած վերլուծող մարդու, կարծում եմ, որ պետք է հասկանալի լինի, որ ստեղ աքլորանալու խնդիր չի, պետք է հասկանալի լինի էն, ինչ վերևում ու նախորդ գրառմանս մեջ շարադրեցի:
Հա, դե քանի որ խոսքը կակոյ–նիբուձ հիմմար կուսակցության մասին չի, այլ ՀԱԿ–ի, հետևաբար պարզ է, որ ես սխալվել եմ իմ արտահայտություններում, թե չէ ոնց կարող է ՀԱԿ–ը հապճեպ հայտարարություններ անի, ամեն մի հայտարարությունը անելուց առաջ քննարկվում ու ծանրութեթև է արվում հաշվի առնելով թե կարճաժամկետ թե երկարաժամկետ ազդեցությունը քաղաքական պրոցեսների վրա։

Ինչքան ուզում ես, կարող ես ՀԱԿ-ին մեղադրել անսկզբունքայնության մեջ, փաստը մեկն է. ՀԱԿ-ն ամեն քայլի ապացուցում է իր սկզբունքայնությունը: Ինչ վերաբերվում է խախտված ժամկետներին, ապա դա ցավալի, բայց նորմալ է: Եթե մի բանը, որն ուզում ես անես մեկ օրում, բայց ստացվում է մեկ շաբաթում, միևնույն է անում ես, դա չի նշանակում, որ սկզբունքներիդ դավաճանել ես: Միայն պրիմիտիվագույն մտածողությունը կարող է ժամկետների մեջ չտեղավորվելը անվանել սկզբունքների դավաճանում:
Իհարկե, ո՞նց կարող է մեկը բացի Նոստրադամուսից կոնկրետ ժամկետներ կանխատեսի, ՀԱԿ–ը պարզապես իր ցանկությունն է հայտնել՝ 24 ժամ տալով իշխանություններին, իսկ այն որ ՀԱԿ–ի պահանջը կատարվելու է վաղ թե ուշ, մեկ շաբաթից թե երկու տարուց, ապա դրանում կասկած չկա։ Այնպես որ կարևորը պրոցեսը ընթացքի մեջ է և վերահսկելի է, և ինչքան էլ չուզողները չարախնդան, ապա չեն կարող այլևս կասեցնել միակ ընդդիմության պայքարը մինչև Ազգային Ժողովի աթոռներ։

Chuk
19.08.2011, 14:54
Վիշապ ջան, գրառմանդ մեջ հնչած մտքերին կարձագանքեի, եթե դրանցում նախորդ գրառումիցդ տարբերվող միտք լիներ: Իսկ քանի որ չկար ու ընդամենը «վերջին խոսք» ասելու կամ «անպայման պատասխան տալու» համար էր, ապա հղում եմ անում նախորդ գրառմանս:

Chuk
19.08.2011, 16:26
Պայմաններից մեկն, ըստ ամենայնի, եղել էր տղերքին ազատելու պահանջը:
Տղերքը դե ֆակտո հիմա ազատ չեն: Բայց իրանց նախնական կալանքի վերաբերյալ վերաքննիչ դատերը նշանակված են այսօր՝ 17:00-18:00 ընթացքում: Ըստ ամենայնի իշխանությունը փորձում էր ՀԱԿ-ին տանել երկխոսության, հավատացնելով, որ դե օրվա վերջում մի բան կլինի, դրանով ՀԱԿ-ի սկզբունքայնությունը լուրջ կասկածի տակ դնելով հանրության աչքին, ինչին, ՀԱԿ-ը չի գնացել ու հրաժարվել է, ասելով, որ երկխոսությունը կշարունակվի երեքշաբթի օրը, երբ տղաները կլինեն դե ֆակտո ազատության մեջ:
Այս գրառմանս առնչվող նորություն, որը որոշեցի դնել այս, ոչ թե «Քաղաքական լրահոս» թեմայում.

ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանին ազատ կարձակեն. փաստաբան
Րոպեներ առաջ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում ավարտվեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գևորգյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի ավարտից անմիջապես հետո Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել ակտիվիստի երկամսյա կալանքի խափանման միջոցը փոխելու հայցով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Սարգիս Գևրգյանին ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառվել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին:
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/08/19/%D5%80%D4%B1%D4%BF-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%BD%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%AF.html)

Հավելեմ, որ ներկայումս ընթացքում են կամ կսկսվեն Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործերով դատական նիստերը:

h_jak
19.08.2011, 16:39
Կարծում եմ գրառումս թեմայի շրջանակներումա.

http://www.youtube.com/watch?v=OXOuKrGO8J4

Ինչ-որ բան չզգացիք? Հասկացաք որ ոստիկանը ազգի պատիվնա? Խնդրում եմ գրառմանս մեջ հեգնանք ման չգաք. Մարդ ոնց կարա այս վիդեոն նայելուց հետո ոստիկանի հետ Դուքով չխոսա?

Sagittarius
19.08.2011, 17:15
Կարծում եմ գրառումս թեմայի շրջանակներումա.

Ինչ-որ բան չզգացիք? Հասկացաք որ ոստիկանը ազգի պատիվնա? Խնդրում եմ գրառմանս մեջ հեգնանք ման չգաք. Մարդ ոնց կարա այս վիդեոն նայելուց հետո ոստիկանի հետ Դուքով չխոսա?

հայ ոստիկանների իննսուն տոկոսը ոնց կարող է այս վիդեոն նայելուց հետո չկախվի

Skeptic
19.08.2011, 17:34
+ վրացիներից են թխել.

http://www.youtube.com/watch?v=8piJ-EQnddk

Chuk
19.08.2011, 17:40
Հավելեմ, որ ներկայումս ընթացքում են կամ կսկսվեն Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործերով դատական նիստերը:
Շարունակենք.

Եվ մեկ ակտիվիստի ազատ կարձակեն 3 մլն դրամ գրավի դիմաց

ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում ավարտվեց Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու հայցի քննարկումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը, իր միջնորդությունը նույնպես բավարարվել է: Արտակ Կարապետյանին ազատ կարձակեն 3 միլիոն դրամ գրավի դիմաց:

Այժմ ընթանում է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասով քննարկումը։

Այսօր ավելի վաղ դատարանը բավարարել էր ակտիվիստ Սարգիս Գևորգյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառվել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին և Վահագն Գևորգյանին` 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի հատկանիշով:
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/08/19/%D4%B5%D5%BE-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6-1-%D5%B4%D5%AC%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A1.html)

Մնում է Տիգրանը: Ու սա թերևս ամենա«նուրբ» հարցն է: Էն, որ Տիգրանի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, գուցե նաև վրեժխնդրություն, անուղղակի ապացուցվել է նաև ոստիկանապետի ասուլիսի ժամանակ, որը մեծապես նվիրված են Տիգրանին:

Chuk
19.08.2011, 17:46

Սա գրելուս ժամանակ դեռ չէի կարդացել.

Տիգրան Առաքելյանին չազատեցին

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր չբավարարեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը եւ չի փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը:

Դատարանը բավարար չի համարել Տիգրան Առաքելյանի փաստաբանի ներկայացրած հիմքերը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու /գլխի հարվածով ոստիկանի քիթը կոտրելու/ եւ խուլիգանության մեջ:

Այսպիսիով, այսօր փոխվեց միայն Հայ Ազգային Կոնգրեսի երկու ձերբակալված ակտիվիստների խափանման միջոցը, իսկ երրորդը շարունակում է գտնվել կալանքի տակ: Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատրաստվում է դիմել նաեւ վճռաբեկ դատարան:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/right-lrahos51971.html)

Փաստորեն իշխանությունը շարունակում է իր համար սովորական, պահանջները մասամբ կատարելու քաղաքականությունը: Հիմա հերթը ՀԱԿ-ինն է: Անձամբ ես ակնկալում եմ, որ կեսքայլը չպետք է ընդունվի:

davidus
19.08.2011, 17:57
Կարծում եմ գրառումս թեմայի շրջանակներումա.

Ինչ-որ բան չզգացիք? Հասկացաք որ ոստիկանը ազգի պատիվնա? Խնդրում եմ գրառմանս մեջ հեգնանք ման չգաք. Մարդ ոնց կարա այս վիդեոն նայելուց հետո ոստիկանի հետ Դուքով չխոսա?

Սենց գարշանք կյանքումս դեռ չէի ապրել....

Հայկօ
19.08.2011, 18:23
Կարծում եմ գրառումս թեմայի շրջանակներումա.

Ինչ-որ բան չզգացիք? Հասկացաք որ ոստիկանը ազգի պատիվնա? Խնդրում եմ գրառմանս մեջ հեգնանք ման չգաք. Մարդ ոնց կարա այս վիդեոն նայելուց հետո ոստիկանի հետ Դուքով չխոսա?

h_jak, դու ոստիկան ե՞ս:

Վիշապ
19.08.2011, 18:57
Վիշապ ջան, գրառմանդ մեջ հնչած մտքերին կարձագանքեի, եթե դրանցում նախորդ գրառումիցդ տարբերվող միտք լիներ: Իսկ քանի որ չկար ու ընդամենը «վերջին խոսք» ասելու կամ «անպայման պատասխան տալու» համար էր, ապա հղում եմ անում նախորդ գրառմանս:
Շնորհակալ եմ հղման համար, բայց դու վատ մի զգա, որ անընդհատ նույն միտքն եմ կրկնում, ախր լարված վիճակ է, քանի որ՝

«Առաջիկա օրերին կվճռվի Հայաստանի Հանրապետության կարգավիճակը՝ կախված նրանից՝ իշխանությունները կպահե՞ն կալանավորվածներին, թե՞ ազատ կարձակեն։ Այս օրերին շատ լուրջ հարց է վճռվում»։
Հնարավոր է, առաջիկա օրերին մենք դեմոկրատացման ուղղու վրա կանգնած երկրից միանգամից վերածվենք բռնատիրության, կամ գուցե հակառակը…:8 Իսկ հնարավոր է, որ որոշ «գործիչներ» տառապում են ճոռոմախտով կամ լրիվ կորցրել են իրականության ընկալումը։

Mephistopheles
19.08.2011, 19:27
Սառը դատելու կրիտերիա ունենալու համար ասա մի բան, որ ՀԱԿ-ը անի դու կասես սխալ ա արել ու չես հետևի էլ ՀԱԿ-ին: Ես ոնց հասկանում եմ ինչ տեղի ա ունենում դու ինչ-որ կերպ հիմնավորում ես որ պետք էր ու օգտակար էր: Կա՞ մի բան, որից հետո կհամարես որ ՀԱԿ-ը դավաճան ուժ էր ու չէր ծառայում ժողովրդի շահերին: Դու ասա, ու սպասենք էդ օրվան:

կա… օրինակ որ կեղծված ընտրություններին կասեն արդար էր ու թափանցիկ և կընդունեն արդյունքները, պաշտոն կստանան, օլիգարխ կդառնան… իշխանական արտոնություններ կունենան…

…իսկ ՀԱԿ-ը կարա՞ մի բան անի որ դու սկսես վստահել… ի՞նչ անեն որ ասես ճիշտ են անում…

Mephistopheles
19.08.2011, 19:36
դէ ես 3 տարի ա ստաբիլ սաղից եմ զզվում, համ նշածդ մարմնավաճառների(երբ դու դեռ իրանց մեջ մարմնավաճառ չէիր տեսնում) համ էլ ոջլոտ իշխանություններից: Սպասում էի թե ժողովուրդը մի քանի շաբաթում պալիտ կանի որ Լևոնը կյանքով մեկ չի կարա ոչ ընդիմություն լինի, ոչ էլ մի նորմալ գործ արած լինի: Բայց փուուուֆ որ էսքանից հետո հալա լիքը լավ մարդիկ հետևում են էդ խաբեբաին:

բնական ա Էլմօ ջան որ դու մտածում ես որ շատ խելոք մարդ ես ու Լևոնի թակարդը չես ընկել, բայց կարա՞ս բացատրես թե ոնց ա լինում որ Երվանդ մանարյանը, Աշոտ Ադամյանը, ժամանակին ողորմածիկ Օհան Դուրյանը և շատ ուրիշներ գնում են Խաբեբայի հետևից, խե՞լք չունեն թե նրանք էլ են մարմնավաճառ…

Mephistopheles
19.08.2011, 19:41
Հասկանալի ա, բայց էդ գործընթացը հո ցմահ չի տեղի ունենալու: «Խելամիտ ժամկետներ» ասածը էս դեպքում էլ պետք ա չէ՞: Եթե պայքարում են մի բանի համար(կոնկտեր արտահերթ ընտրությունների), որը որոշակի ժամանակ հետո անիմաստ ա դառնալու(հերթականը սկսելու ա), սա էլ ա անիմաստ աշխատանք դառնում: Ու պետք չի պրոցեսի ավարտին սպասել, որ հասկանալ դա:
Կամ ասենք 3 տարով դատապարտված քաղբանտարկյալին 2 տարի 10 ամսում բանտից հանելը: Է 2 ամիս էլ կնստեր էլի:

կարող էին ընդհանրապես դուրս չգալ (մի բան գտնեն ու ժամկետները երկարացնեն), կամ էլ դիակները դուրս բերեին, կամ ազգականներին մի դժբախտ բան պատահեր… իրանց երևակայությունը լավ ա աշխատում… եթե կարծում ես որ "սռոկը վերջանա մեկա դուրս ա գալու" ապա իմացի որ դա էլ ա նրանց ձեռքբերումը… Նիկոլին հաստատ մի բան կլիներ…

Mephistopheles
19.08.2011, 19:58
Կարծում եմ գրառումս թեմայի շրջանակներումա.

http://www.youtube.com/watch?v=OXOuKrGO8J4

Ինչ-որ բան չզգացիք? Հասկացաք որ ոստիկանը ազգի պատիվնա? Խնդրում եմ գրառմանս մեջ հեգնանք ման չգաք. Մարդ ոնց կարա այս վիդեոն նայելուց հետո ոստիկանի հետ Դուքով չխոսա?

Քաղաքական հումորի բաժնում պտի դնեիր ապեր… քեզ մի հատ տուգանային միավոր… կամ Տականք երգեր թեմայում, ալիևի երգի կողքին…

h_jak
19.08.2011, 21:35
h_jak, դու ոստիկան ե՞ս:

Չէ, ոստիկան չեմ, բայց դեմ չէի լինի

Elmo
19.08.2011, 21:38
կա… օրինակ որ կեղծված ընտրություններին կասեն արդար էր ու թափանցիկ և կընդունեն արդյունքները, պաշտոն կստանան, օլիգարխ կդառնան… իշխանական արտոնություններ կունենան…

…իսկ ՀԱԿ-ը կարա՞ մի բան անի որ դու սկսես վստահել… ի՞նչ անեն որ ասես ճիշտ են անում…

Պաշտոն ստանալուն մի քանի ամիս բան մնաց: Իշխանական արտոնություններն էլ հետն ա գալու: Իսկ ընտրությունների արդյունքները գուցե և թափանցիկ չեն հայտարարել, բայց էդ ընրությունների արդյունքում իշխանության եկածների հետ արդեն երկխոսում են:

Mephistopheles
19.08.2011, 21:38
Չէ, ոստիկան չեմ, բայց դեմ չէի լինի

…դրա համար բոլոր անհրաժեշտ հատկություններն ունես, հա՞…

Elmo
19.08.2011, 21:41
բնական ա Էլմօ ջան որ դու մտածում ես որ շատ խելոք մարդ ես ու Լևոնի թակարդը չես ընկել, բայց կարա՞ս բացատրես թե ոնց ա լինում որ Երվանդ մանարյանը, Աշոտ Ադամյանը, ժամանակին ողորմածիկ Օհան Դուրյանը և շատ ուրիշներ գնում են Խաբեբայի հետևից, խե՞լք չունեն թե նրանք էլ են մարմնավաճառ…

Էդ մարդիկ ամեն մեկը իրա ոլորտում հեղինակություն են ու անվիճելի ա որ մեծություն են, բայց քաղաքականության մեջ ինձ համար 0 հեղինակություն են: Հա կարող ա և ավելի անգրագետ են քան ես կամ դու: Խոսքը բեմարվեստի կամ սիմֆոնիկ նվագախմումբ ղեկավարելուց չի գնում էլի Մեֆ ջան: Խոսքը իրանց մասնագիտությունից ահագին հեռումի բանի մասին ա՝ քաղաքականության:

Elmo
19.08.2011, 21:42
կարող էին ընդհանրապես դուրս չգալ (մի բան գտնեն ու ժամկետները երկարացնեն), կամ էլ դիակները դուրս բերեին, կամ ազգականներին մի դժբախտ բան պատահեր… իրանց երևակայությունը լավ ա աշխատում… եթե կարծում ես որ "սռոկը վերջանա մեկա դուրս ա գալու" ապա իմացի որ դա էլ ա նրանց ձեռքբերումը… Նիկոլին հաստատ մի բան կլիներ…

Մեֆ ջան մի երկրում, որ խորհրդարանն են ուղիղ եթերում կոտորում, տենց բաները հաստատ ցանկլության դեպքում վայրկյանների հարց էր: Կլինի ազատության մեջ, թե անազատության ըսկի տարբերություն չկա:

Mephistopheles
19.08.2011, 21:45
Պաշտոն ստանալուն մի քանի ամիս բան մնաց: Իշխանական արտոնություններն էլ հետն ա գալու: Իսկ ընտրությունների արդյունքները գուցե և թափանցիկ չեն հայտարարել, բայց էդ ընրությունների արդյունքում իշխանության եկածների հետ արդեն երկխոսում են:

երբ որ կգան, Էլմօ ջան, էն ժամանակ էլ կխոսես… ապագա լինելիքների մասին չարժե անցյալի հաստատ եղելության վստահությամբ խոսել, սխալը հենց այդտեղից ա գալիս…

… դու չէի՞ր ասում որ 2008-ին պիտի երկխոսեին… բացի դրանից հրեաներն էլ պաղեստինցիների հետ են երկխոսում… կիպրոսի հույները՝ կիպրոսի թուրքերի հետ… հայերն ադրբեջանցիների հետ… էսօր փաստացի իշխանական բոլոր լծակներն իրանց ձեռքում ա, ի՞նչ ես առաջարկում…

Elmo
19.08.2011, 21:54

բա հարցնում եմ որ էդ օրը գա էս պոստը ցույց տամ: էջը բուքմարկ եմ արել:

Mephistopheles
19.08.2011, 22:17
Էդ մարդիկ ամեն մեկը իրա ոլորտում հեղինակություն են ու անվիճելի ա որ մեծություն են, բայց քաղաքականության մեջ ինձ համար 0 հեղինակություն են: Հա կարող ա և ավելի անգրագետ են քան ես կամ դու: Խոսքը բեմարվեստի կամ սիմֆոնիկ նվագախմումբ ղեկավարելուց չի գնում էլի Մեֆ ջան: Խոսքը իրանց մասնագիտությունից ահագին հեռումի բանի մասին ա՝ քաղաքականության:

այ ստեղ ա որ սխալ ես ասում Էլմօ ջան, իմ նշած մարդիկ ոչ թե քաղաքականության մեջ են այլ ունեն քաղաքացիական դիրքորոշում… իրանք քաղաքական գործունեություն չեն ծավալել… քաղաացիական դիրքորոշումը դա նշանակում է երկրում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր չլինել և ցուցաբերել ակտիվություն… այս ֆոնի վրա ես "ժառանգության" բոլոր համակիրներին էլ եմ համարում քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ ու ողջունում եմ… և ոչ միայն նրանց, բոլորին ովքեր ակտիվ են, առանց բացառության… we can't afford to be neutral … հայերենը դժվար ա ասել… չենք կարող չեզոք լինել…

Mephistopheles
19.08.2011, 22:21
Մեֆ ջան մի երկրում, որ խորհրդարանն են ուղիղ եթերում կոտորում, տենց բաները հաստատ ցանկլության դեպքում վայրկյանների հարց էր: Կլինի ազատության մեջ, թե անազատության ըսկի տարբերություն չկա:

բա դրա դեմը ո՞նց ենք առնելու Էլմօ ջան… ասենք չի լինի ու քաշվենք ղրա՞ղ…

… մի բան հաստատ ա… ոնց որ եկար իշխանության տենց էլ կգնաս իշխանությունից եթե մինչը էդ չսպանեցին, կամ չմեռար հիվանդությունից…

Mephistopheles
19.08.2011, 22:32
բա հարցնում եմ որ էդ օրը գա էս պոստը ցույց տամ: էջը բուքմարկ եմ արել:

ապեր որ լինի քո ասածով, կասեմ ճիշտ էիր ասում… բայց ես չեմ կարծում որ նրանք ովքեր աջակսում են էսօրվա գործընթացին, հարֆ են կամ էլ չեն հասկանում որ կարող ա չլինի… բոլորն էլ հասկանում են որ դրա հավանականությունը կա, բայց դա միակ ճիշտ բանն ա որ իրանք կարող են անել…

… բա ի՞նչ անեն, նստեն տունն ու ասեն "մեկա բան չի լինի՞"…

h_jak
20.08.2011, 08:10
…դրա համար բոլոր անհրաժեշտ հատկություններն ունես, հա՞…
Ես չգիտեմ ինչ հատկություններ պիտի ունենա մարդ որ ոստիկան դառնա, բայց կարծում եմ որ էդ ուղղությամբ սովորեի , կդառնայի

dvgray
20.08.2011, 08:20
վարյանտ չկա ապեր, ամեն ժողովուրդ ինքն է իր պրեզիդենտին բերում ու վրան էլ "սռոկ" դնում…
ես էլ էտ եմ ասում… որպես ժողովուրդ Սահակաշվիլուն բերենք-խնդրենք լինի մեզ պրեզիդենտ մի երկու սռոկ:
սա շատ ավելի լավ տարբերակ ա, քան Լևոնին "խնդրեինք" /:D/, որ խոսա… ու սենց անպատկառ ձևի, առանց իրան ժողովրդի խնդրելու, հեսա արդեն երեք տարուց ավել ա ձենը չի կտրում… ու սենց ամեն տեղ ա տուֆտում

իսկ Սահակաշվիլին որ համաձայնվեր, ինչ լավ կլներ, չէ՞ ;)

dvgray
20.08.2011, 08:24
Ես չգիտեմ ինչ հատկություններ պիտի ունենա մարդ որ ոստիկան դառնա, բայց կարծում եմ որ էդ ուղղությամբ սովորեի , կդառնայի
"սովորած" մլիցեն ո՞րն ա "ախպեր": եթե մլիցեն սովորած ա, արդեն ինքը ձև չունի մլիցա ըլնելու: որ ուզում ես իմանաս, եթե ուզում են մլիցուն "փչացնեն", սովորելու են ուղակում…

Վիշապ
20.08.2011, 08:57
այ ստեղ ա որ սխալ ես ասում Էլմօ ջան, իմ նշած մարդիկ ոչ թե քաղաքականության մեջ են այլ ունեն քաղաքացիական դիրքորոշում… իրանք քաղաքական գործունեություն չեն ծավալել… քաղաացիական դիրքորոշումը դա նշանակում է երկրում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր չլինել և ցուցաբերել ակտիվություն… այս ֆոնի վրա ես "ժառանգության" բոլոր համակիրներին էլ եմ համարում քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ ու ողջունում եմ… և ոչ միայն նրանց, բոլորին ովքեր ակտիվ են, առանց բացառության… we can't afford to be neutral … հայերենը դժվար ա ասել… չենք կարող չեզոք լինել…

Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է երկրիդ քաղաքացիներին կտեր չտալ: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է «ունեցի՛ր քաղաքացիական դիրքորոշում», «եղի՛ր ակտիվ» տիպի կոմսոմոլական լոզունգների տակ «արի Օպերայի հայաթ ու մարդաքանակ ցույց տուր» ակնարկող ամեն մի ապուշ կուտ չուտել: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է հակազդել կեղծ գաղափարախոսւթյուններին ու պրոպագանդային: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է չսատարել շիզոֆրենիկ արկածախնդիրներին: Հատուկ դժվար հասկացողների (ավելի շուտ՝ դեմագոգների համար) համար. Վերջիններս չեն նշանակում լինել ասենք ռեժիմի ստրուկ:

Chuk
20.08.2011, 10:17

Հրաշալի ինքնարդարացման ռեցեպտ ա :))

Elmo
20.08.2011, 10:23
ապեր որ լինի քո ասածով, կասեմ ճիշտ էիր ասում… բայց ես չեմ կարծում որ նրանք ովքեր աջակսում են էսօրվա գործընթացին, հարֆ են կամ էլ չեն հասկանում որ կարող ա չլինի… բոլորն էլ հասկանում են որ դրա հավանականությունը կա, բայց դա միակ ճիշտ բանն ա որ իրանք կարող են անել…

… բա ի՞նչ անեն, նստեն տունն ու ասեն "մեկա բան չի լինի՞"…

Մեֆ լավ ա մարդ գործազուրկ լինի ու սկսի գործ ման գալ, քան 10 000 դրամանոց աշխատանք ունենա: Որ գործազուրկ ես, գոնե կարգավիճակդ խոսում ա ռեալ դրությանդ մասին, բայց երբ 10 000 դրամանոց աշխատանք ունես, անունով զբաղվածություն ունեցող մարդ ես, բայց ստացածդ սկի տրանսպորտիդ ծախսերը չի անում:
Հիմա սա ընդիմություն ա անունով, բայց մենակ վնաս ա որ տալիս ա իրա համակիրներին: Մարդիկ էլ ընդիմադիր են, բայց սաղ իրանց արածը մենակ բացասական արդյունքերի ա բերել: Լավ չէ՞ր ոչ մի ՀԱԿ էլ չլիներ, տեղը կարող ա ՃԱԿ լիներ, որը նորմալ ընդիմություն կլիներ, ոչ թե նախկին իշխանություն, գործող քրեաօլիգարխիկ, կոռուպտված համակարգի հիմադիր ու խաբեբա:

Հալա մի հատ նորից էլի հայացք գցի էդ ընդիմության ղեկավարների վրա: Ո՞վ են իրանք որ տունը նդտելը գերադասելի չլինի իրանց հետևելուց: Ինչ ունեն արած իրանց կյանքով մեկ, բացի պոռոտախոսությունը:

էս ֆոնի վրա ինձ մենակ մի բան ա զարմացնում: Էս գործողները ո՞նց են կզցրել ժողովրդին, որ վերջիններս նույնիսկ գերադասել են Լևոնի ու թիմակիցների կողքին կանգնեն:

Mephistopheles
20.08.2011, 10:34
Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է երկրիդ քաղաքացիներին կտեր չտալ: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է «ունեցի՛ր քաղաքացիական դիրքորոշում», «եղի՛ր ակտիվ» տիպի կոմսոմոլական լոզունգների տակ «արի Օպերայի հայաթ ու մարդաքանակ ցույց տուր» ակնարկող ամեն մի ապուշ կուտ չուտել: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է հակազդել կեղծ գաղափարախոսւթյուններին ու պրոպագանդային: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է չսատարել շիզոֆրենիկ արկածախնդիրներին: Հատուկ դժվար հասկացողների (ավելի շուտ՝ դեմագոգների համար) համար. Վերջիններս չեն նշանակում լինել ասենք ռեժիմի ստրուկ:

Համարյա ճիշտ ես ասում, բայց երբ էդ քաղաքացիական դիրքորոշման արդյունքում վերջիններս հայտնվում են տանը դիվանին նստած, ապա անկախ իրենցից հանտնվում են իներտ գազի վիճակում որով ռեժիմը փուչիկներ է փչում ու բաց թողնում քաղաքական դաշտ… իհարկե նրանց երբեք ռեժիմի ստրուկ չես ասի

Chuk
20.08.2011, 10:39
Հալա մի հատ նորից էլի հայացք գցի էդ ընդիմության ղեկավարների վրա: Ո՞վ են իրանք որ տունը նդտելը գերադասելի չլինի իրանց հետևելուց: Ինչ ունեն արած իրանց կյանքով մեկ, բացի պոռոտախոսությունը:
Է՜հ-է՜հ...

Տենց էլ չսովորեցինք, էլի, սեփական պատասխանատվության զգացում ունենալ, պատասխանատվությունը փիս ձյաձաների վրա գցելու փոխարեն :))

Ապեր, ուրեմն ասեմ. ով ուզում ա լինեն: Ուզում ա իրանց տեղը Քոչը լիներ: Ժողովուրդը ինքը պետք ա պայքարի իրա իրավունքների համար: Ու եթե կա որևէ ուժ, որը դա առաջնորդում ա, էդ պայքարը, քաղաքացիական գիտակցություն ունեցողը գնում ա հետևից, ոչ թե տունը նստած հազար ու մի պատճառ ա հնարում, թե ինչու չի գնում:

Ու հերիք ա, էլի, ախպեր: Կանգնեք ու ասեք, որ չեք ուզում պայքարեք: Որ ձեզ ձեր հիմիկվա կարգավիճակը ձեռ ա տալիս: Կհարգեմ: Բայց սենց պատճառներ, որ իբր ղեկավարները էս ու էն են, դրա համար չեմ պայքարում.. արա դե լավ էլի... մենք էլ էշ էինք, ախմախների հետևից գնացինք, բա ո՜նց... Մի խնդացրեք:

h_jak
20.08.2011, 10:44
"սովորած" մլիցեն ո՞րն ա "ախպեր": եթե մլիցեն սովորած ա, արդեն ինքը ձև չունի մլիցա ըլնելու: որ ուզում ես իմանաս, եթե ուզում են մլիցուն "փչացնեն", սովորելու են ուղակում…

Հիմա մլիցա չկա, միլիցիոներները սովետական տարիներին էին, հիմա ոստիակն էն կոչվում.

Սովորած ոստիկան ասելով նկատի ունեմ Ոստիկանության ակադեմիան ավարտած և իրավաբանական կրթությամբ ոստիկաննա.
Ոչ միայն ոստիկանները այլ ընդհանրապես ցանկացած մարդ, սովորելուց չի "փչանում"

Հ.Գ. Ես մի բան չեմ հասկանում, ինչիա ժողովրդի մոտ ոստիկանի անունը արժեզրկվել?

Վիշապ
20.08.2011, 11:25
Համարյա ճիշտ ես ասում, բայց երբ էդ քաղաքացիական դիրքորոշման արդյունքում վերջիններս հայտնվում են տանը դիվանին նստած, ապա անկախ իրենցից հանտնվում են իներտ գազի վիճակում որով ռեժիմը փուչիկներ է փչում ու բաց թողնում քաղաքական դաշտ… իհարկե նրանց երբեք ռեժիմի ստրուկ չես ասի
Վերջիններս կարող են նաև քաղաքացիական դիրքորոշման արդյունքում հայտնվել Ազատության հրապարակում ու իներտ գազով լցնել «ընդդիմության» փուչիկները, որի արդյունքում Ազգային Ժողովի ձրիակերների մի խումբ կփոխարինվի մեկ այլ ձրիակերների խմբով։ :esim Եթե քաղաքական դաշտում բոլորը փուչիկ փչողներ են, ապա մասսայի իներտ գազի վիճակում գտնվելը բնական է։ Որոշ փուչիկներ կպայթեն, որոշներն էլ կթսկեն և կշարունակվի լոքշությունն ու բորշությունը։ Ապեր, ի՞նչ ես երկար–բարակ դիսերտացիաներ կարդում «կեցցե Լևոնը» թեմայով։ Կարող է՞ կարծում ես թե Լևոնի պես խելոքի ճառերին եթե մարդիկ չեն հավատում, ապա քեզ պիտի հավատան։ Մարդիկ ամեն ինչ անում են՝ հայտարարություններ, ճառեր, լոլոներ են կարդում, երկխոսություն են անում արտահերթ ընտրությունների շուրջ, ակտիվություն են քարոզում… ու կարծես թե դժգոհ չեն իրենց շուրջը հավաքված զանգվածից, ուրեմն լավ ա ամեն ինչ, պայքարը իր հունով շարունակվում է, չեմ ջոկում թե ուզածդ ինչ է։ Եթե թվաքանակից դժգոհ ես, ապա դժգոհություններդ ուղղիր ընդդիմությանը, կարող է մի բան էն չեն անում ու ոչ թե քաղաքացիներին, քաղաքացիների ակտիվությունից երեք տարի առաջ կուրծքներդ պայթում էր հպարտությունից, կարող է՞ քաղաքացիները փոխվել են։ Նույնն է, թե գյուղացին աղքատ բերքահավաքի համար մեղադրի ցորենի հասկերին, է ինչ որ ցանել են, էն էլ հնձում են։ Դեմագոգիայով մինչև ու՞ր կարելի է հասնել։ Շատ շատ մինչև կերակրատաշտի բերանը։

Վիշապ
20.08.2011, 11:34

Ժողովուրդը ինքը պետք ա պայքարի իրա իրավունքների համար: Ու եթե կա որևէ ուժ, որը դա առաջնորդում ա, էդ պայքարը, …

Ամբողջ խնդիրն այն է, որ քո ձևակերպումն ու իրականությունը կարող են տարբերվել։ Կա ուժ, որը հայտարարում է, թե ինքը պայքար է առաջնորդում հանուն ժողովդրի շահերի։ Սակայն այդ ուժի գործողություններն ու արդյունքը հնարավոր է, որ հավատ չեն ներշնչում։ Հակառակ պարագայում ակտիվ զանգված աղերսելու կարիքը չէր զգացվի։ Ես հուսով եմ, որ քաղաքական բաժնի ընթերցողներին դարձի բերելու քո ու Մեֆիստոֆելեսի ջանքերը արժանվույն գնահատվում են, չնայած որ արդյունք դեռ չունեք։

Mephistopheles
20.08.2011, 11:35
Վերջիններս կարող են նաև քաղաքացիական դիրքորոշման արդյունքում հայտնվել Ազատության հրապարակում ու իներտ գազով լցնել «ընդդիմության» փուչիկները, որի արդյունքում Ազգային Ժողովի ձրիակերների մի խումբ կփոխարինվի մեկ այլ ձրիակերների խմբով։ :esim Եթե քաղաքական դաշտում բոլորը փուչիկ փչողներ են, ապա մասսայի իներտ գազի վիճակում գտնվելը բնական է։ Որոշ փուչիկներ կպայթեն, որոշներն էլ կթսկեն և կշարունակվի լոքշությունն ու բորշությունը։ Ապեր, ի՞նչ ես երկար–բարակ դիսերտացիաներ կարդում «կեցցե Լևոնը» թեմայով։ Կարող է՞ կարծում ես թե Լևոնի պես խելոքի ճառերին եթե մարդիկ չեն հավատում, ապա քեզ պիտի հավատան։ Մարդիկ ամեն ինչ անում են՝ հայտարարություններ, ճառեր, լոլոներ են կարդում, երկխոսություն են անում արտահերթ ընտրությունների շուրջ, ակտիվություն են քարոզում… ու կարծես թե դժգոհ չեն իրենց շուրջը հավաքված զանգվածից, ուրեմն լավ ա ամեն ինչ, պայքարը իր հունով շարունակվում է, չեմ ջոկում թե ուզածդ ինչ է։ Եթե թվաքանակից դժգոհ ես, ապա դժգոհություններդ ուղղիր ընդդիմությանը, կարող է մի բան էն չեն անում ու ոչ թե քաղաքացիներին, քաղաքացիների ակտիվությունից երեք տարի առաջ կուրծքներդ պայթում էր հպարտությունից, կարող է՞ քաղաքացիները փոխվել են։ Նույնն է, թե գյուղացին աղքատ բերքահավաքի համար մեղադրի ցորենի հասկերին, է ինչ որ ցանել են, էն էլ հնձում են։ Դեմագոգիայով մինչև ու՞ր կարելի է հասնել։ Շատ շատ մինչև կերակրատաշտի բերանը։

իներտ նշանակում է ոչ ակտիվ… եթե ակտիվ ես՝ իներտ չես և ամենակարևորը ոչ էլ գազ ես. քեզնով փուչիկ չեն փչում…

ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը… ես ոչ էլ բան եմ ուզում, ես կարծիք եմ հայտնում… ուզողը դու պիտի լինես ու մինչև հիմա չես իմանում ինչ ուզես…

Chuk
20.08.2011, 11:41
Ամբողջ խնդիրն այն է, որ քո ձևակերպումն ու իրականությունը կարող են տարբերվել։ Կա ուժ, որը հայտարարում է, թե ինքը պայքար է առաջնորդում հանուն ժողովդրի շահերի։ Սակայն այդ ուժի գործողություններն ու արդյունքը հնարավոր է, որ հավատ չեն ներշնչում։ Հակառակ պարագայում ակտիվ զանգված աղերսելու կարիքը չէր զգացվի։ Ես հուսով եմ, որ քաղաքական բաժնի ընթերցողներին դարձի բերելու քո ու Մեֆիստոֆելեսի ջանքերը արժանվույն գնահատվում են, չնայած որ արդյունք դեռ չունեք։
Վիշ ջան, մեկ-մեկ տաքանում եմ: Օրինակ էս թեմայի վերջին գրառումներումս: Հիմա բացատրեմ ինչի: Կարծում եմ, որ ՀԱԿ-ը չի, որ պետք ա «աղերսի», որ դուք իրեն միանաք: Անձամբ ես աղերսելու պատճառ էլ չեմ տեսնում, որովհետև, չնեղանաս, բայց ոչ խորքային պայքարողների մեզ միանալու արդյունավետությունը ցածր եմ համարում: Դուք շարժմանը պետք կգաք վերջին փուլում, ու քանի որ արագ կարծիք փոխող եք, կարծում եմ, որ կմիանաք:

Իսկ ներվայնանալուս պատճառն էն ա, որ պարբերաբար հասնում ա պայքարի ինչ-որ կարևոր պահ, վճռորոշ պահ, ու հանկարծ հայտնվում ենք մարդիկ, ովքեր սկսում են բացատրել (իմ գնահատմամբ՝ ինքնարդարանալ), թե ինչու տվյալ պայքարին միանալը սխալ ա: Այ մարդ՝ սխալ ա, մի միացեք: Ուղղակի էդ պայքարին միացածներին ու պայքարողներից ավելի խելոք ու հասկացող ձեզ մի երևակայեք, մեկ է՝ էդպիսին չեք:

Հա, գնահատականներս կտրուկ են: Բայց դե երբեմն նյարդերս չեն հերիքում:

Վիշապ
20.08.2011, 11:44
իներտ նշանակում է ոչ ակտիվ… եթե ակտիվ ես՝ իներտ չես և ամենակարևորը ոչ էլ գազ ես. քեզնով փուչիկ չեն փչում…

ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը… ես ոչ էլ բան եմ ուզում, ես կարծիք եմ հայտնում… ուզողը դու պիտի լինես ու մինչև հիմա չես իմանում ինչ ուզես…
Ապեր, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում, առավել ևս թե ինչ չեմ ուզում։ Այլ հարց է, որ դու ուզում ես, որ ես ուզեմ այն, ինչ դու ես ուզում։ Իսկ ես չեմ ուզում, ավելի շուտ թքած ունեմ այն իրողության վրա, որ անհույսների մի խումբ ուզում է փոխարինել անհույսների մեկ այլ խմբի։ Ինչ վերաբերում է իմ իրավունքներին, ապա ես դրանք պաշտպանում եմ այնքանով, ինչքանով որ ինքս կարողանում եմ, և հույսs արդեն վաղուց ապացուցված անհույսների վրա չեմ դնում։ Հուսով եմ պարզ եմ արտահայտվում։ Hope this helps.

Mephistopheles
20.08.2011, 11:45
Մեֆ լավ ա մարդ գործազուրկ լինի ու սկսի գործ ման գալ, քան 10 000 դրամանոց աշխատանք ունենա: Որ գործազուրկ ես, գոնե կարգավիճակդ խոսում ա ռեալ դրությանդ մասին, բայց երբ 10 000 դրամանոց աշխատանք ունես, անունով զբաղվածություն ունեցող մարդ ես, բայց ստացածդ սկի տրանսպորտիդ ծախսերը չի անում:
Հիմա սա ընդիմություն ա անունով, բայց մենակ վնաս ա որ տալիս ա իրա համակիրներին: Մարդիկ էլ ընդիմադիր են, բայց սաղ իրանց արածը մենակ բացասական արդյունքերի ա բերել: Լավ չէ՞ր ոչ մի ՀԱԿ էլ չլիներ, տեղը կարող ա ՃԱԿ լիներ, որը նորմալ ընդիմություն կլիներ, ոչ թե նախկին իշխանություն, գործող քրեաօլիգարխիկ, կոռուպտված համակարգի հիմադիր ու խաբեբա:

Հալա մի հատ նորից էլի հայացք գցի էդ ընդիմության ղեկավարների վրա: Ո՞վ են իրանք որ տունը նդտելը գերադասելի չլինի իրանց հետևելուց: Ինչ ունեն արած իրանց կյանքով մեկ, բացի պոռոտախոսությունը:

էս ֆոնի վրա ինձ մենակ մի բան ա զարմացնում: Էս գործողները ո՞նց են կզցրել ժողովրդին, որ վերջիններս նույնիսկ գերադասել են Լևոնի ու թիմակիցների կողքին կանգնեն:

Էլմօ ջան, էս վերջերս մի հատ քաղաքական շոու էր ու հարվիրված էին դեմոկրատներ, հանրապետականներ ու մի հատ էլ tea party-ի ներկայացուցիչ… վիճեցին, հայհոյեցին, բայց մեկ էլ էս վարողը մի հատ հարց տվեց tea party-ի ներկայացուցչին, որոնց ես տանել չեմ կարողանում… ասեց "էս ո՞նց է լինում որ դուք լինելով փոքրամասնություն փոքրամասնության մեջ սենց աղմուկ եք հանում ու ձեր ուզած շատ բաներ անցկացնում եք… մարդն ասեց "power/government goes to those who show up" այսինքն՝ իշխանությունը/պետությունն անցնում է նրանց ովքեր ներկայանում են իմա ակտիվ են…

հիմա էս ֆոնի վար ինչ ուզում ես ասա ու ոնց ուզում ես արդարացի, իշխանությունը փոխանցվելու է նրանց ովքեր այսօր ակտիվ են, անկախ թե որ ուժին են հարում…

Վիշապ
20.08.2011, 11:54
Վիշ ջան, մեկ-մեկ տաքանում եմ: Օրինակ էս թեմայի վերջին գրառումներումս: Հիմա բացատրեմ ինչի: Կարծում եմ, որ ՀԱԿ-ը չի, որ պետք ա «աղերսի», որ դուք իրեն միանաք: Անձամբ ես աղերսելու պատճառ էլ չեմ տեսնում, որովհետև, չնեղանաս, բայց ոչ խորքային պայքարողների մեզ միանալու արդյունավետությունը ցածր եմ համարում: Դուք շարժմանը պետք կգաք վերջին փուլում, ու քանի որ արագ կարծիք փոխող եք, կարծում եմ, որ կմիանաք:

Wishful thinking.

Իսկ ներվայնանալուս պատճառն էն ա, որ պարբերաբար հասնում ա պայքարի ինչ-որ կարևոր պահ, վճռորոշ պահ, ու հանկարծ հայտնվում ենք մարդիկ, ովքեր սկսում են բացատրել (իմ գնահատմամբ՝ ինքնարդարանալ), թե ինչու տվյալ պայքարին միանալը սխալ ա: Այ մարդ՝ սխալ ա, մի միացեք: Ուղղակի էդ պայքարին միացածներին ու պայքարողներից ավելի խելոք ու հասկացող ձեզ մի երևակայեք, մեկ է՝ էդպիսին չեք:
Ախպերս, խնայիր ներվերդ, դեռ առջևում շատ ճանապարհ ունես։ Մի հատ բացատրի, թե ինչպես է արտահայտվում «մեր» կողմից «մեզ» ավելի խելոք ու հասկացող երևակայելը, ես կփորձեմ ուղղել սխալս։

Mephistopheles
20.08.2011, 11:59
Ապեր, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում, առավել ևս թե ինչ չեմ ուզում։ Այլ հարց է, որ դու ուզում ես, որ ես ուզեմ այն, ինչ դու ես ուզում։ Իսկ ես չեմ ուզում, ավելի շուտ թքած ունեմ այն իրողության վրա, որ անհույսների մի խումբ ուզում է փոխարինել անհույսների մեկ այլ խմբի։ Ինչ վերաբերում է իմ իրավունքներին, ապա ես դրանք պաշտպանում եմ այնքանով, ինչքանով որ ինքս կարողանում եմ, և հույսs արդեն վաղուց ապացուցված անհույսների վրա չեմ դնում։ Հուսով եմ պարզ եմ արտահայտվում։ Hope this helps.

ապեր մի անգամ արդեն հայերեն ասեցի որ ես չեմ ուզում, այլ կարծիք եմ հայտնում… չհայտնե՞մ… պարզ ասում եմ եթե ակտիվություն չլինի բան էլ չի փոխվի… ստեղ նույնիսկ փիլիսոփայություն չկա… պարզ ճշմարտություն ա…

էդ շատ լավ է որ ուզած-չուզածդ գիտես ու հույսդ էլ քո վրա ես դրել ու լավ էլ պաշտպանում ես քո իրավունքները ու դեռ վրայից էլ թքած ունես "այն իրողության վրա, որ անհույսների մի խումբ ուզում է փոխարինել անհույսների մեկ այլ խմբի"… էլ ինչի՞ց ես դժգոհ…

Վիշապ
20.08.2011, 12:15

Ապեր, դու էլ խնայիր ներվերդ։:)) Լավ ես անում, կարծիք ես հայտնում, ես էլ եմ կարծիք հայտնում ու իմ կարծիքով պարզ բան եմ ասում. Ասում եմ, ակտիվությունը օդից չի ծնվում, ակտիվության համար հիմքեր են պետք, հիմքերից մեկը հավատն է, եթե հավատում ես, որ այսինչ բանը անելով կարող ես այնինչ բանին հասնել, ու եթե ուզում ես հասնել, ապա անում ես այդ բանը, հակառակ դեպքում չես անում։ Եթե չեմ հավատում, որ տվյալ քաղաքական ուժը իշխանության գալով կարող է լավացնել իրավիճակը, ապա այդ քաղաքական ուժի համար ակտիվ լինեմ ու մարդաքանակ ապահովեմ, որ ի՞նչ։ Կամ առավել ևս, որ չեմ հավատում, թե այդ քաղաքական ուժը իսկապես իմ շահերն է ներկայացնում ու իմ շահերի համար է երկխոսում իշխանությունների հետ։

Mephistopheles
20.08.2011, 12:38

Վիշ ձեզ թվում է որ դուք ինչ որ բան եք ուզում անել ու ես էլ ձեզ չեմ թողնու՞մ ու համոզում եմ որ ՀԱԿ-ին միանա՞ք… ապեր գրել եմ
ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը էն էլ 2 անգամ…

ես համկրում եմ (աջակցել չեմ կարող) ՀԱԿ-ին, որովհետև ուրիշ գործընթաց չկա…

"power/government goes to those who show up"

Վիշապ
20.08.2011, 13:59
Վիշ ձեզ թվում է որ դուք ինչ որ բան եք ուզում անել ու ես էլ ձեզ չեմ թողնու՞մ ու համոզում եմ որ ՀԱԿ-ին միանա՞ք… ապեր գրել եմ էն էլ 2 անգամ…

ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը

Հաաա, իսկ է՞լ ում աջակցելը նկատի ունես։

ես համկրում եմ (աջակցել չեմ կարող) ՀԱԿ-ին, որովհետև ուրիշ գործընթաց չկա…

"power/government goes to those who show up"
Փաստորեն այնուամենայնիվ ՀԱԿ–ին համակրել–աջակցելը նկատի ունես::)) Թե՞ ում մոտ որ «show up» է, նրան է պետք համակրել–աջակցել… :think Ապեր, օրինակ Սերժը ի՞նչ պակաս է «show up» լինում, համ բանակցում է Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծելու շուրջ, համ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ բարելավելու շուրջ է նախաձեռնություններ արել, ընդդիմության հետ երկխոսում–մերկխոսում է, ընդեղ վարչապետն էլ իր հերթին է տնտեսությունը ծաղկացնելու շուրջ «show up»–ավատ լինում… հիմա մենք ու՞մ «back up» անենք։

Chuk
20.08.2011, 14:04
Հաաա, իսկ է՞լ ում աջակցելը նկատի ունես։
Օրինակ ես քեզ առաջարկում եմ աջակցել այն Ժիրոյին, որին երկու օր առաջ «պաշտպանում» էիր:
Կամ փորձել կապ հաստատել «Ազատ դեմոկրատների» հետ ու տեսնել, թե ինչ են նպատակադրված անել:
Ծայրահեղ դեպքում Թևոն ու ժառանգները կան ու կան:
Կարապետիչն էլ՝ վրադիր:

Վիշապ
20.08.2011, 14:14

Ապեր, դե Ժիրոն էդքան հաճախ չի «show up» լինում, «Ազատ դեմոկրատներին» չեմ ճանաչում, իմ սիրած Թևոն էլ շաբաթը մի անգամ ընդհամենը հերթական հոդվածն է գրում Լևոնի մասին… Կարապետիչին ե՞րբ ես վերջին անգամ տեսել… Մնում են ժառանգները:8 Բայց մեկ ա Սերժի չափ ոչ մեկ «show up» չի լինում, այնպես որ Հառա՜չ, Հայաստան::))
Փաստորեն «ակտիվ լինել» նշանակում է մտնել ինչ–որ կուսակցություն ու քաղաքական «դվիժենիներ» անել։ Ապեր, ես արդեն վաղուց ընտրել եմ իմ մասնագիտությունը ու հասել եմ ոչ քիչ հաջողությունների, այնպես որ դու ավելի լավ է ինքդ տես ինչ ես անում։ Show must go on!

Chuk
20.08.2011, 14:26

Հա, ապեր, դու քո մասնագիտությունն ընտրել ես ու դրա մեջ պարփակվել ես: Դու պատկերացնում ես, որ քաղաքացիական ակտիվությունը նշանակում ա անձնական շահ: Ու հենց էդտեղ էլ քո ու իմ աշխարհայացքների բախումն ա, գլոբալ հակասությունները:

Որտև ես ու իմ նման հազարավոր մարդիկ էլ են ընտրել իրենց մասնագիտությունն ու ոչ քիչ հաջողությունների հասել, բայց էլի պայքարում ենք, ոչ թե մեր անձնական բարեկեցությունն ավելացնելու համար, այլ օրինական պետության հասնելու համար: Իհարկե օրինական պետություն կնշանակի, որ մեր անձնական բարեկեցությունն էլ ա ավելանում, որովհետև երբ քո իրավունքները պաշտպանված են, ապա դա քո համար ձեռնտու ա, օգտակար ա: Բայց սա էն անձնական բարեկեցությունը չի, ինչն, ըստ երևույթին դու ես պատկերացնում:

Ու քաղաքացիական գիտակցություն ասածը էդ գլոբալ օրինական դաշտի ձևավորմանը նպաստելն ա, ոչ թե սեփական խնդիրները լուծելը: Սեփական խնդիրները մեզնից ամեն մեկն էլ ունակ ա լուծել ու համենայն դեպս առայժմ վատ չի լուծում:

Ակտիվ լինել չի նշանակում մտնել ինչ-որ կուսակցության մեջ, այլ նշանակում ա ինչ-որ քայլեր անել, որը կարող ա, հնարավորություն ունի ինչ-որ չափով նպաստել օրինական դաշտի, գլոբալ օրինական դաշտի ձևավորմանը: Դա մենք, մեկը ես, տեսնում եմ ՀԱԿ-ի հրապարակային միջոցառումներին մասնակցելու մեջ, էն մյուսը տեսնում ա կրպակատերերի կողքին կանգնելու մեջ, երրորդը տեսնում ա Թեղուտի համար պայքարելու մեջ, չորրորդը տեսնում ա օտարալեզու դպրոցների մեջ պայքարելու մեջ, հինգերորդը դեմ ա կանգնում կինո Մոսկվայի ամառային դահլիճը քանդելուն ու էսպես շարունակ:

Էն մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ բան անել, գտնում են ինքնադրսևորման ձևը:
Ովքեր որ պատրաստ չեն, հազար ու մի պատճառ են բերում՝ էլ Լևոնը քխ ա, էլ ԱԺ, էլ կուտ, էլ չգիտեմ ինչ... էդ բոլոր բացատրությունները ծիծաղելի են իմ համար:
Ես կհարգեմ բոլոր էն մարդկանց, ովքեր պարզ ճակատով կհայտարարեն, որ երկրի առկա վիճակն իրանց ձեռ ա տալիս, հետևաբար իրանք պայքարելու պատճառ չեն տեսնում:

Վիշապ
20.08.2011, 15:55

Հակասական մտքեր ես արտահայտում. Ասում ես՝ քաղաքացիական ակտիվությունը չի նշանակում անձնական շահ, բայց այն ի վերջո բերում է անձնական բարեկեցության։ Ես համաձայն եմ, որ օրինական պետությունը և պաշտպանված իրավունքները համընդհանուր շահեր են և յուրաքանչյուրը կարող է սեփական շահը տեսնել այդ ընդհանուրի մեջ, եթե իր աշխարհայացքը դա թույլ է տալիս։ Համաձայն չեմ քո ենթադրությունների հետ իմ պատկերացումների վերաբերյալ։

Այստեղ լիքը նրբություններ կան, և ես կդժվարանամ դրանք ձևակերպել համապատասխան ակադեմիական գիտելիքներ չունենալու պատճառով, բայց փորձեմ թերևս մի երկու բառով. Սեփական խնդիրները կարող են ընդհանուր եզրեր ունենալ գլոբալ խնդիրների հետ, կարող են և չունենալ։ Օրինակ 50000 դրամանոց խախտման դիմաց վարորդը համաձայնության է գալիս ՃՈ տեսուչի հետ 10000 դրամանոց խախտում արձանագրելու համար և 5000 լրացուցիչ վճարում է տեսուչին։ Արդյունքում վարորդն ու տեսուչը լուծում են սեփական խնդիրները, իսկ գլոբալ խնդիրը՝ խախտումների հաճախականությունը դրանից չի պակասում։ Հարց՝ ի՞նչն է ստիպելու վարորդին ու տեսուչին ակտիվացնել իրենց քաղաքացիական գիտակցությունը և գործել օրինական դաշտում։ Մի՞թե քաղաքացիական գիտակցությունը կստիպի ճանապարհային ոստիկանին բավարարվել 150000 դրամ աշխատավարձով հանուն գլոբալ խնդիրները լուծելու իսկ վարորդին կստիպի հրաժարվել գայթակղությունից և իր բյուջեյից տալ օրինական պահանջվող գումարը՝ դրա կեսի կամ կեսիկեսի փոխարեն, հանուն գլոբալ խնդիրները լուծելու։ Այսինքն գլոբալ խնդիրը լուծելու համար քաղաքացիական ակտիվությունը որպես նախապայման համարելը պարզունակ մոտեցում է, նման խնդիրները լուծվում են լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ ու հանգույցներ ավելացնելով, տեսուչների աշխատավարձերը վերանայելով, համապատասխան արտոնություններ ու պատժաչափեր սահմաներով և այլն, և լուծում են պրոֆեսիոնալները և ոչ թե ակտիվ զանգվածը։ Իսկ զանգվածներին ակտիվացնելը հանուն գլոբալ խնդիրների լուծման դա ուտոպիաների շարքից է, եթե դու զանգվածների սեփական շահերը ցույց չես տալիս։ Այնպես որ վերացական բաներ ես ասում, զուտ ինձ համոզելու, որ Լևոնի շուրջը հավաքվածները իրենց անձնական շահերը թողած գլոբալ խնդիրներ են ուզում լուծել ու իրենց էնտուզիազմի ձեռը կրակն են ընկել։ Եթե դու օբյեկտիվ լինես, ապա կնկատես, որ այդ հավաքվածների մեծ մասը անձնական խնդիրներ ունեն (որոնք իհարկե ընդհանուր խնդիրներ են) ու իրենց խնդիրների լուծումը տեսնում են «Լևոն Նախագահ» պրիզմայով։ Ես դեռևս չեմ խոսում ֆանատների մասին, որովհետև սա այլ կատեգորիա է։

Ես չեմ թերագնահատում հասարակական շարժումների դերը, բայց ոչ էլ ուզում եմ գերագնահատել։ Հասարակական շարժումը, եթե բացի հայտարարություններից ու հավաքներից այլ ազդեցիկ լծակներ (ֆինանսական, ուժային) չունի, ապա ընդհամենը հասարակական հնչողություն է տալիս խնդիրներին, որից որևէ դրական գործընթաց կարող է և չսկսվել էլ, եթե դրանց լուծումը հակասության մեջ է մտնում ֆինանսական և ուժային լծակներ ունեցողների շահերի հետ։ Թեղուտի օրինակը կամ կրպակատերերի օրինակները վառ օրինակներ են։ Այսինքն փողոցում մարդաքանակ ապահովելը որպես խնդիրներ լուծելու միջոց, կարծում եմ ևս պարզ մոտեցում է։ Մյուս կողմից էլ եթե նայենք հասարակական շարժումներին մասնակցողների սպեկտրը, ապա էնտեղ կտեսնենք մի սոցիալական շերտ (ասենք շփվելու ցանկություն ունեցող երիտասարդներ, հաստատվել ցանկացող իրավաբաններ և այլն), բողոքող կրպակատերերը մեկ այլ սոցիալական շերտեր են, կինո Մասկվայի ամառային դահլիճը քանդելուն դեմ արտահայտվողները այլ շերտ են, և բնավ պարտադիր չի որ մի վատ բանի դեմ պայքարողը մեկ այլ վատ բանի դեմ էլ է պայքարում։ Այսինքն ասել, թե քաղաքացիական ակտիվությունը գլոբալ խնդիրեր է լուծում, պարզ մոտեցում է, հասարակությունը շերտավորված է, և ամեն շերտ ունի իր լոկալ խնդիրները։ Իսկ լոկալ խնդիրները ընդհանրացնելու մեխանիզմները այդքան պարզ չեն, և չեն արտահայտվում զուտ փողոց դուրս գալու և մարդաքանակ ապահովվելու միջոցով։

Կներես, բայց քո ասածները ինձ՝ միջին մտավոր ունակությունների տեր մարդուս մակերեսային են թվում։ Դու, ինչպես և ՀԱԿ–ը «պայքար» հասկացությունը շատ պրիմիտիվ եք ներկայացնում և միևնույն ժամանակ շատ վերացական։

Chuk
20.08.2011, 16:02
Հակասական մտքեր ես արտահայտում. Ասում ես՝ քաղաքացիական ակտիվությունը չի նշանակում անձնական շահ, բայց այն ի վերջո բերում է անձնական բարեկեցության։
Հիմա խառն եմ, մնացածը հետո կկարդամ: Էսքանի մասին: Ուշադիր կարդա եղբայր: Ես վստահ եմ, որ քո մտավոր ունակությունները բավական բարձր են ու կթույլատրեն ուշադիր կարդալու դեպքում հասկանալ իմ գրածը ու տեսնել, որ հակասություն չկա:

dvgray
20.08.2011, 16:40
Հիմա մլիցա չկա, միլիցիոներները սովետական տարիներին էին, հիմա ոստիակն էն կոչվում.

Սովորած ոստիկան ասելով նկատի ունեմ Ոստիկանության ակադեմիան ավարտած և իրավաբանական կրթությամբ ոստիկաննա.
Ոչ միայն ոստիկանները այլ ընդհանրապես ցանկացած մարդ, սովորելուց չի "փչանում"

Հ.Գ. Ես մի բան չեմ հասկանում, ինչիա ժողովրդի մոտ ոստիկանի անունը արժեզրկվել?
Հայաստանում - մլիցա ա, կամ մենթ-
կարաս անունները բարոննր դնես, կամ դուքսեր: դրանից իրանք չեն ազնվանա, միայն էտ ազնվական բառերը կարժեզրկվեն: ինչ էլ լինում է Հայաստանում: ամեն ինչ արժեզրկվում է: ինչին կպնում են, դառնում է կեղտ:

Հ.Գ. իսկ ժողովուրդն էլ ԸՆԳԵՐ ա, ոչ թե "պարոն" , կամ "աղա՛, կան "ձերտ մեծություն" և այլն : մի 90 տարի առաջվանից էտ ազնիվ "ընկեր" բառը կեղտոտվեց արդեն, հերիք ա, մյուս բառերին պետք ա հանգիստ թողնել:

Chuk
20.08.2011, 19:55
Վիշապ ջան, մի փոքր ազատ ժամանակ գտա, որն ինձ կթույլատրի կարդալ քո գրառումն ու արձագանքել:

Հակասական մտքեր ես արտահայտում. Ասում ես՝ քաղաքացիական ակտիվությունը չի նշանակում անձնական շահ, բայց այն ի վերջո բերում է անձնական բարեկեցության։ Ես համաձայն եմ, որ օրինական պետությունը և պաշտպանված իրավունքները համընդհանուր շահեր են և յուրաքանչյուրը կարող է սեփական շահը տեսնել այդ ընդհանուրի մեջ, եթե իր աշխարհայացքը դա թույլ է տալիս։ Համաձայն չեմ քո ենթադրությունների հետ իմ պատկերացումների վերաբերյալ։
Ինչպես նախորդ գրառմանս մեջ գրել էի, վստահ եմ, որ դու խելացի մարդ ես ու գրառումս ուշադիր կարդալու դեպքում կտեսնեիր, որ որևէ հակասություն իմ գրածում չկա: Ինչևէ: Չսպասելով քո ուշադիր կարդալուն գրեմ առավել առարկայական, առանց ակնարկների, որովհետև ես պարզ մարդ ու իմ մտածածն ասելուց չեմ խորշում, եթե իմ մտածածը ակնհայտ ու կոպիտ վերաբերմունք չի, ինչն այս դեպքում ուղղակի այդպես չէ: Ես գրել էի. «բայց էլի պայքարում ենք, ոչ թե մեր անձնական բարեկեցությունն ավելացնելու համար, այլ օրինական պետության հասնելու համար: Իհարկե օրինական պետություն կնշանակի, որ մեր անձնական բարեկեցությունն էլ ա ավելանում, որովհետև երբ քո իրավունքները պաշտպանված են, ապա դա քո համար ձեռնտու ա, օգտակար ա»: Ի՞նչ ա սա նշանակում: Սա նշանակում ա բառացիորեն հետևյալը. իմ ու իմ նման հազարավոր ուրիշների պայքարի նպատակը ամսական հավելյալ 1000 (կամ այլ թիվ) դոլար ստանալը չի, իմ ու իմ նման հազարավոր ուրիշների պայքարի նպատակը նոր մեքենա ձեռք բերելը չի, իմ ու իմ նման հազարավորների պայքարը որևէ վարչական պաշտոնի հասնելը չի, իմ ու իմ նման հազարավոր ուրիշների պայքարի նպատակը մեր նյութական միջոցները որևէ կերպ բարելավելը չի:

Այլ հարց է, որ կա հնարավորություն, որ օրինական պետության դեպքում հնարավոր է, որ մեր նույն աշխատանքը, որը կատարում ենք այսօր ու նպատակ չունենք փոխելու, կարող է ավելի լավ, ավելի շատ վարձատրվել: Բայց կրկնում եմ. մեր նպատակը դա չի, դա կարող է լինել միայն ու միայն հետևանք: Ավելին, քանի որ մեր մեծամասնությունը բավական իրատես մարդիկ են, բոլորն էլ հասկանում են, որ իշխանափոխությունից հետո կյանքը մեղմ ասած դրախտ չի դառնալու, յուրաքանչյուր քաղաքացու ամսական եկամուտը, ապրելակերպը երկար ժամանակ մնալու է նույնպիսին, ավելին, կա հնարավորություն վատանալու, կախված թե փոփոխությունը ինչ կերպ կլինի: Խնդիրը շատ պարզ է: Մենք ընդամենը ուզում ենք լինել օրենքով պաշտպանված: Մենք ուզում ենք, որ եթե գոնե ոչ մենք, ապա գոնե մեր զավակները (կամ ապագա զավակները) լինեն օրենքով պաշտպանված: Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ որևէ պետական մարմնում աշխատանքի են ընդունում ոչ թա նախարարի հորողբոր տղու հարևանի հարսին, այլ այն մասնագետին, ով ունի համապատասխան կրթություն, գիտելիք, հմտություն ու մրցույթով հաղթում է, մենք ուզում ենք, որ ոչ թե ճանապարհային ոստիկանի՝ քաղաքացուն անտեղի կանգնեցնելու դեպքում այդ քաղաքացին կարողանա իր անմեղությունը ապացուցել կամ փող մուծել, այլ որ ճանապարհային ոստիկանը քաղաքացուն անտեղի չկանգնեցնի ու էսպես շարունակ:

Սրանք բոլորը վերջին հաշվով անձնական ու հասարակական շահ են: Այո՛, բոլորս շահելու ենք դրանից, այդ թվում՝ ես: Բայց իմ պայքարը, իմ նման հազարավորների պայքարը նրա համար չի, որ իմ համար լավ լինի, կողքինի համար ոնց լինի՝ էնպես մնա: Մեր պայքարը առանձնահատուկ բարեկեցության, տարբերվող անձնական շահի համար չի, մեր սեփական եսի համար չի:

Դու ասում ես, որ համաձայն չես իմ՝ քո մասին պատկերացումների հետ: Քավ լիցի. ես ոչ դատավոր եմ, ոչ սուրբ եմ, ոչ Աստված եմ, ոչ էլ էնպիսի մարդ եմ, որ կարող եմ որոշել քո պատկերացումները, դատավճիռ իրականացնել, եզրափակել, վճռել: Ես ընդամենը հայտնում եմ իմ տպավորությունը: Եթե սխալվում եմ, ապա ներողություն: Բայց ես նաև անհատ եմ, ով ունի իր շուրջն եղածը վերլուծելու իրավունք: Ու ես վերլուծում եմ: Ես չեմ մոռանում քո որոշ գրառումներ, քո որոշ մեղադրանքներ: Ես հիշում եմ որ դու ինձ ու իմ որոշ պայքարող ընկերների մեղադրում էիր, որ իբր մենք «պաշտոնի» համար կամ նման այլ պատճառով ենք պայքարի մեջ, դրանով խորագույնս վիրավորելով մեզ, որովհետև մեր պայքարի միակ մոտիվացիան վերևումս շարադրածն է: Ահա, ուրեմն, ես հիշում եմ դա ու համադրում եմ քո այլ գրառումների հետ, ու հետևցնում եմ, որ քո կարծիքով նման պայքարի մեջ մտնել կարելի է անձնական բարեկեցության համար, կոնկրետ, միայնակ ինչ-որ շահ ստանալու համար, դա կլինի լավ աշխատանք, պաշտոն, հավելյալ գումար, թե ինչ, էական չէ:

Էն, որ ամեն մեկս էլ շահի համար ենք պայքարում, ակնհայտ է: Բա ուրի՞շ ինչի համար պետք է պայքարենք, եթե ոչ շահի: Հո չեմ գնալու իմ վնասի համար պայքարեմ: Հո չեմ գնալու ինչ-որ մի բան կորցնելու համար պայքարել: Բայց ստեղ ներանձնական շահի խնդիր չի, այլ համընդհանուր շահի, երկրում օրինականության հաստատման, օրենքի իշխանություն մտնելու: Ավելին, ես շահած դուրս կգամ անգամ այն պարագայում, եթե այդ օրինականության հաստատումից հետո կորցնեմ աշխատանքս ու իմ տեղը գա ինձնից ավելի արժանավորը, ով իմ արած գործն ավելի լավ է անում: Որտև իսկական շահը դա է. երբ ամեն ինչ արդարության ու օրինականության շրջանակում է:

Կարծում եմ, որ այսքանով պետք է որ հասկանալի լինի, որ իմ գրածում որևէ հակասություն չկար: Կարծում եմ, պետք է հասկանալի լիներ, թե ինչու էի գրել ու ինչ նկատի ունեի ասելով. «ոչ թե մեր անձնական բարեկեցությունն ավելացնելու համար, այլ օրինական պետության հասնելու համար: Իհարկե օրինական պետություն կնշանակի, որ մեր անձնական բարեկեցությունն էլ ա ավելանում, որովհետև երբ քո իրավունքները պաշտպանված են, ապա դա քո համար ձեռնտու ա, օգտակար ա»:

Այս հատվածին արձագանքելս համարում եմ բավարար, հուսով, որ նորից անդրադառնալու կարիք չի ծագի:

Այստեղ լիքը նրբություններ կան, և ես կդժվարանամ դրանք ձևակերպել համապատասխան ակադեմիական գիտելիքներ չունենալու պատճառով, բայց փորձեմ թերևս մի երկու բառով. Սեփական խնդիրները կարող են ընդհանուր եզրեր ունենալ գլոբալ խնդիրների հետ, կարող են և չունենալ։ Օրինակ 50000 դրամանոց խախտման դիմաց վարորդը համաձայնության է գալիս ՃՈ տեսուչի հետ 10000 դրամանոց խախտում արձանագրելու համար և 5000 լրացուցիչ վճարում է տեսուչին։ Արդյունքում վարորդն ու տեսուչը լուծում են սեփական խնդիրները, իսկ գլոբալ խնդիրը՝ խախտումների հաճախականությունը դրանից չի պակասում։ Հարց՝ ի՞նչն է ստիպելու վարորդին ու տեսուչին ակտիվացնել իրենց քաղաքացիական գիտակցությունը և գործել օրինական դաշտում։ Մի՞թե քաղաքացիական գիտակցությունը կստիպի ճանապարհային ոստիկանին բավարարվել 150000 դրամ աշխատավարձով հանուն գլոբալ խնդիրները լուծելու իսկ վարորդին կստիպի հրաժարվել գայթակղությունից և իր բյուջեյից տալ օրինական պահանջվող գումարը՝ դրա կեսի կամ կեսիկեսի փոխարեն, հանուն գլոբալ խնդիրները լուծելու։ Այսինքն գլոբալ խնդիրը լուծելու համար քաղաքացիական ակտիվությունը որպես նախապայման համարելը պարզունակ մոտեցում է, նման խնդիրները լուծվում են լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ ու հանգույցներ ավելացնելով, տեսուչների աշխատավարձերը վերանայելով, համապատասխան արտոնություններ ու պատժաչափեր սահմաներով և այլն, և լուծում են պրոֆեսիոնալները և ոչ թե ակտիվ զանգվածը։ Իսկ զանգվածներին ակտիվացնելը հանուն գլոբալ խնդիրների լուծման դա ուտոպիաների շարքից է, եթե դու զանգվածների սեփական շահերը ցույց չես տալիս։ Այնպես որ վերացական բաներ ես ասում, զուտ ինձ համոզելու, որ Լևոնի շուրջը հավաքվածները իրենց անձնական շահերը թողած գլոբալ խնդիրներ են ուզում լուծել ու իրենց էնտուզիազմի ձեռը կրակն են ընկել։ Եթե դու օբյեկտիվ լինես, ապա կնկատես, որ այդ հավաքվածների մեծ մասը անձնական խնդիրներ ունեն (որոնք իհարկե ընդհանուր խնդիրներ են) ու իրենց խնդիրների լուծումը տեսնում են «Լևոն Նախագահ» պրիզմայով։ Ես դեռևս չեմ խոսում ֆանատների մասին, որովհետև սա այլ կատեգորիա է։
Պարզ է, կասեի ակնհայտ ճշմարտություն, որ այդ ակտիվ զանգվածը չի, որ հարկադրելու է վարորդին կաշառք չտալ, իսկ ոստիկանին՝ չվերցնել:

Նաև ակնհայտ ճշմարտություն է, որ ոստիկանների կաշառք վերցնելը իշխանությունների վերնախավին հայտնի է, բայց առայժմ միջոցներ ձեռք չեն առնվել: Ինչու՞ ձեռք չեն առնվել: Որովհետև ևս մեկ ակնհայտ ճշմարտություն է, որ ոստիկանները կաշառք վերցնելով բաժին են հանում իրենց վերադասներին, սրանք իրենց վերադասներին, սրանք իրենց... ու ակնհայտ է, որ «իշխողներին» սա ձեռք է տալիս, որովհետև առավել շահագրգռված են սեփական շահով՝ այլ կերպ ասած իրենց տուն լրացուցիչ փող տանելով, հարստություն դիզելով, քան երկրի շահով, պետական բյուջեն լցնելով, երկրի վիճակը լավացնելով:

Ուրեմն ո՞րն ա ելքը: Սպասելը, թե ե՞րբ ա աչքները կշտանալու:
Կարծում եմ, որ ևս մեկ ակնհայտ ճշմարտություն ա, որ երբեք էլ չի կշտանալու:

Ուրեմն պետք է ազդել դրա վրա:
Կարծում եմ, որ ևս մեկ ակնհայտ ճշմարտությւոն ա, որ իհարկե պետք ա:

Ո՞վ պետք ա ազդի:
Կարծում եմ, որ ևս մեկ ակնհայտ ճշմարտություն ա, որ չկա այլ մեկը, քան ժողովուրդն է, որ պետք է ազդի:

Իսկ ո՞ր պարագայում կազդի:
Կարծում եմ, որ կարևորագույն ու առանցքային ակնհայտ ճշմարտություն ա, որ ժողովուրդը կարող ա ազդի միայն կազմակերպված լինելու, իրապես քաղաքացիական գիտակցություն ունենալու դեպքում:

Ու ակամա ստացվում ա, որ ՄԻԱՅՆ քաղաքացիական հասարակությունն ա, որ կարող ա փոխի իրավիճակն ու հարկադրի վարորդին կաշառք չտալ, ոստիկանին՝ չվերցնել: Որովհետև ակնհայտ ճշմարտություն ա, որ հասել ենք մի վիճակի, որ միայն քաղաքացիական հասարակության ճնշման ներքո ա հնարավոր, որ պրոֆեսիոնալները մշակեն էդ ամեն ինչի դեմն առնելու քաղաքականություն: Քաղաքականություն, որի մեջ կարող են մտնել ճանապարհային ոստիկանների աշխատավարձերի վերահաշվարկն ու ավելացումը, տուգանքների վերանայումն ու պակասեցումը, կաշառակերներին ու կաշառատուներին հայտնաբերելու լուրջ քայլերն ու պատժուները և այլն, և այլն, և այլն:

Ու ստացվում է, որ հակառակը, պարզունակություն է կարծելը, թե քաղաքացիական գիտակցություն բացի որևէ բան կա, որը կարող է փոխել իրավիճակը: Որովհետև միայն քաղաքացիական գիտակցությունն ա, որ կարող ա ստեղծել քաղաքացիական հասարակություն, միայն քաղաքացիական հասարակությունն ա, որ իրապես կայացած լինելու ու մեծ քանակ լինելու դեպքում կարող ա ազդել պրոցեսների վրա: Ու մեծ քաղաքացիական հասարակություն կարող ա առաջանալ միայն ու միայն փոքրների ծնունդի ու զարգացման դեպքում: Ու սա նշանակում ա, որ յուրաքանչյուր քաղացիական գիտակցություն ունեցող պետք է փորձի մեծացնել քաղաքացիական հասարակությունը, հակառակ դեպքում ուզած արդյունքի չենք հասնի: Ու եթե կան մարդիկ, ովքեր սա դեռ չեն գիտակցում, ուրեմն իրանք դեռևս քաղաքացիական գիտակցության համապատասխան շեմին չեն հասել:

շարունակելի

Chuk
20.08.2011, 19:58
շարունակություն

Ես չեմ թերագնահատում հասարակական շարժումների դերը, բայց ոչ էլ ուզում եմ գերագնահատել։ Հասարակական շարժումը, եթե բացի հայտարարություններից ու հավաքներից այլ ազդեցիկ լծակներ (ֆինանսական, ուժային) չունի, ապա ընդհամենը հասարակական հնչողություն է տալիս խնդիրներին, որից որևէ դրական գործընթաց կարող է և չսկսվել էլ, եթե դրանց լուծումը հակասության մեջ է մտնում ֆինանսական և ուժային լծակներ ունեցողների շահերի հետ։ Թեղուտի օրինակը կամ կրպակատերերի օրինակները վառ օրինակներ են։ Այսինքն փողոցում մարդաքանակ ապահովելը որպես խնդիրներ լուծելու միջոց, կարծում եմ ևս պարզ մոտեցում է։ Մյուս կողմից էլ եթե նայենք հասարակական շարժումներին մասնակցողների սպեկտրը, ապա էնտեղ կտեսնենք մի սոցիալական շերտ (ասենք շփվելու ցանկություն ունեցող երիտասարդներ, հաստատվել ցանկացող իրավաբաններ և այլն), բողոքող կրպակատերերը մեկ այլ սոցիալական շերտեր են, կինո Մասկվայի ամառային դահլիճը քանդելուն դեմ արտահայտվողները այլ շերտ են, և բնավ պարտադիր չի որ մի վատ բանի դեմ պայքարողը մեկ այլ վատ բանի դեմ էլ է պայքարում։ Այսինքն ասել, թե քաղաքացիական ակտիվությունը գլոբալ խնդիրեր է լուծում, պարզ մոտեցում է, հասարակությունը շերտավորված է, և ամեն շերտ ունի իր լոկալ խնդիրները։ Իսկ լոկալ խնդիրները ընդհանրացնելու մեխանիզմները այդքան պարզ չեն, և չեն արտահայտվում զուտ փողոց դուրս գալու և մարդաքանակ ապահովվելու միջոցով։
Այս պարբերությունը սկսեցիր նրանով, որ իբր չես թերագնահատում հասարակական շարժուների դերը, սակայն պարբերության ողջ հաջորդ հատվածով ապացուցեցիր, որ խիստ ես թերագնահատում:

Այո, այդ բոլոր լոկալ պայքարները չեն միավորվում (այստեղ նշենք, որ ԱՌԱՅԺՄ չեն միավորվում, իսկ ապագայում գուցե այլ զարգացումներ կլինեն): Սակայն իրականում կա միավորում: Օրինակ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարելու ժամանակ «հասունացել» են ու հասկացել են պայքարելու անհրաժեշտությունը, հետո մտել են այլ նախաձեռնություններ, մասնակցել այլ պայքարների, այլ լոկալ խնդիրների, այդ թվում միացել են ՀԱԿ-ի շարժմանը: Ի դեպ, սրանք ամենամեծ ձեռքբերումներն են: Նույն լոկալ պայքարներում կան մարդիկ, ոչ մեկին չեմ վիրավորում, կամ թեկուզ նույն ՀԱԿ-ի պայքարում, ովքեր երեք օրվա պայքարող են. եկան, փորձեցին, չստացվեց, գնացին: Սրանք փոփոխություն բերող մարդիկ չեն: Սրանք արագ փոփոխություն ուզող, բայց դեռ պայքարի ողջ տրամաբանությունը չգիտակցող, համապատասխան վճռականությունն ու համբերությունը չունեցող մարդիկ են: Էդպիսի մարդկանցով իրական հեղափոխություն չես անի, իրական փոփոխությունների չես հասնի: Այո, նրանք կարող են որոշ դեպքերում մտնել մարտի մեջ ու օգուտ տալ, տվյալ մարտի համատեքստում, բայց ընդհանուր, գլոբալ, փոփոխությունների բերող պայքարում՝ չէ: Ու էն մարդիկ, ովքեր լոկալ խմբերից անջատվում են, դառնում են իրական պայքարի գաղափարի կրողներ, ովքեր տրամադրվում են վճռական, ովքեր ոչնչից չեն երկնչում, ովքեր համբերատար են, պատրաստ են երկար, շատ երկար ժամանակում գնալ մինչև վերջ, այդ մարդիկ են, որ կարող են իրական փոփոխությունների բերել: Որովհետև էդ էն մարդիկ, ովքեր փոփոխության հասնելու դեպքում նույն վճռականությամբ ու համբերատարությամբ կարող են շարունակել պայքարը՝ իրենց նվաճածը պահելու համար: Որովհետև արագ փոփոխություն ուզող մարդիկ արագ հաղթանակից արագ էլ ոգևորվում ու արագ էլ տուն են գնում ու արագ էլ տապալում են հաղթանակը, որտև իրենց արագության պատճառով հաղթանակին տեր չեն կանգնում:

Ու իմ կարծիքով դու սխալ ես նայում այդ շարժուներին մասնակցողների սպեկտրը: Այո՛, շարժման մեջ կան և՛ արկածախնդիրներ, և՛ կարիերիստներ, և՛ ինքնահաստատման ձգտողներ: Բայց դու սխալ ես պատկերացնում ընդհանուր սպեկտրը, որովհետև այդպիսիք խիստ փոքրամասնությունն են, իսկ մեծամասնությունը վերևումս շարադրած սկզբունքներով, հանուն արդարության, հանուն օրինականության հաստատման, ըմբոստ, վճռական, համբերատար, գիտակից պայքարողներն են, մարդիկ, որոնցից ամեն մեկի մասին կարելի է խոսել ակնածանքով ու գլուխ խոնարհելով, հարգելով նրա քաղաքացիական դիրքորոշումը, վճռականությունը, համբերությունը, գիտակցությունը:

Կներես, բայց քո ասածները ինձ՝ միջին մտավոր ունակությունների տեր մարդուս մակերեսային են թվում։ Դու, ինչպես և ՀԱԿ–ը «պայքար» հասկացությունը շատ պրիմիտիվ եք ներկայացնում և միևնույն ժամանակ շատ վերացական։
Ես քեզ հետ համաձայն չեմ՝ միջին մտավոր ունակություններիդ մասով: Ես քեզ շատ ավելի խելացի եմ համարում ու պատկերացնում: Այլ հարց, որ այդ հատկանիշները ըստ արժանվույն օգտագործելու համար պետք է համադրել նաև այլ հատկանիշները, ինչպիսիք են սառնասրտությունը, դիմացինին լսելու կարողությունը, կանխատրամադրությունը հաղթահարելու ունակությունը, դետալների ուշադիր ուսումնասիրումը, համբերատարությունը, վճռականությունը և այլն: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը պաձյքար հասկացությունը լավ է ներկայացնում, պետք է պարզապես ականջալուր լինել: Պետք է պարզապես ոչ թե սպասել, թե քեզ ոնց կներկայացնեն այդ պայքարը, այլ ինքդ քո մեջ կրել դա ու փորձել անել քեզնից հասանելին: Պետք է ոչ թե փորձել ամեն վատի մեջ դիմացինին մեղադրելով արդարացնել սեփական ոչինչ չանելը, այլ սեփական ինչ-որ բան անելով ավելացնել ինչ-որ բան անողների բանակը, միայն որի դեպքում կարելի է հասնել փոփոխության:

Գրառմանս երկարությունը դիտավորյալ երկար, հասկացնելու համար, որ երկար գրառում անելու համար ընդամենը ժամանակ է պետք, ուրիշ ոչինչ: Ու նաև հուշեմ, որ գրառման երկարությունը չի, որ որակի պատասխանատուն է: Ու եթե հնարավոր է նույն բանն ասել ավելի կարճ, ապա լավ է կարճ ասել: Խոսքն անշուշտ չի վերաբերու այն դեպքերին, երբ կարճի մեջ ասելիքը, միտքը, չի տեղավորվում ու անհրաժեշտ է երկար խոսել, գրել:

Mephistopheles
20.08.2011, 20:30
Հաաա, իսկ է՞լ ում աջակցելը նկատի ունես։

Փաստորեն այնուամենայնիվ ՀԱԿ–ին համակրել–աջակցելը նկատի ունես::)) Թե՞ ում մոտ որ «show up» է, նրան է պետք համակրել–աջակցել… :think Ապեր, օրինակ Սերժը ի՞նչ պակաս է «show up» լինում, համ բանակցում է Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծելու շուրջ, համ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ բարելավելու շուրջ է նախաձեռնություններ արել, ընդդիմության հետ երկխոսում–մերկխոսում է, ընդեղ վարչապետն էլ իր հերթին է տնտեսությունը ծաղկացնելու շուրջ «show up»–ավատ լինում… հիմա մենք ու՞մ «back up» անենք։

ինձ ե՞ս հարցնում… ում ուզում ես, բացի ձեր տան կահույքից… իմիջայլոց ես որ ասում եմ աջակցել ինկատի չունեմ ամբողջ օրն ընկնես փողոցները, թռուցիկ բաժանես կամ անդամ լինես… ոչ ոք տենց ակտիվությամբ չի կարա 24/7 ուղղակի, երբ օգնության կարիք ա լինում ներկայանում ես…

կարաս չանես, բայց հետո պետք չի զարմանալ թե ոնց եղավ սենց եղավ…

Վիշապ
20.08.2011, 22:31
Ըմ, ըմ, ուրեմն այսպես... :8 Նախ շնորհակալություն ուղեղս բան մտցնելու համար նախատեսված երկար-բարակ բացատրություններիդ համար: Չնայած որ գրում ես՝

... վստահ եմ, որ դու խելացի մարդ ես ... :)) և
ուշադիր կարդալու դեպքում կտեսնեիր, որ
Լավ, եթե ենթադրենք թե ես խելացի եմ ու հասկանալու պրոբլեմ չունեմ, և պրոբլեմը միայն իմ ցրվածության մեջ է, որովհետև ուշադիր չեմ կարդում, ապա երևի թե ես կգերադասեի մի երկու միանշանակ ընկալվող նախադասություններ կարդալ, իսկ հիմա անուշադրությանս պատճառով էլի լիքը բաներ բաց եմ թողնելու երկարաշունչ բացատրություններիդ մեջ: ;) Բայց մեր մեջ ասած, ես ինձ հիմա ավելի բութ եմ զգում:)) Լավ, կպատասխանեմ մասնակի այն նախադասություններին, որոնց հետ ինչքան հիշում եմ, էդքան էլ համաձայն չեմ::8 Ընդհանուր առմամբ գրածդ բարոյախոսություն է ինձ թվում:

Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ որևէ պետական մարմնում աշխատանքի են ընդունում ոչ թա նախարարի հորողբոր տղու հարևանի հարսին, այլ այն մասնագետին, ով ունի համապատասխան կրթություն, գիտելիք, հմտություն ու մրցույթով հաղթում է, մենք ուզում ենք, որ ոչ թե ճանապարհային ոստիկանի՝ քաղաքացուն անտեղի կանգնեցնելու դեպքում այդ քաղաքացին կարողանա իր անմեղությունը ապացուցել կամ փող մուծել, այլ որ ճանապարհային ոստիկանը քաղաքացուն անտեղի չկանգնեցնի ու էսպես շարունակ:

Եթե ես ինձ դնեմ անտեղյակ քաղաքացու տեղ ու մի պահ մոռանամ թե պետական մարմիններում աշխատող ինձ հարազատ-ծանոթ մարդկանց աշխատանքային կենսագրությունները, մոռանամ ոստիկանների հետ իմ ունեցած տարբեր առնչություններն ու պատմությունները, ապա ասածդ ինձ բացարձակ բան կթվա: Բայց դա մի կողմ: Դիցուք այդպես է: Ո՞րն է լուծումը, պայքա՞րը: Պայքար կոչվածը պիտի առարկայական լինի ու թիրախ ունենա, բացասական երևույթները ինքնին չեն կարող թիրախ լինել: Դու չես կարող պայքարել ասենք անարդարությունների դեմ, և դեռ ինձ էլ կոչ անես մասնակցել այդ պայքարին, ես ինձ Սանչո Պանսա կզգամ, որը մարտի է դուրս եկել դոնքիշոտյան հողմաղացների դեմ: Նախ պետք է ձևակերպել խնդիրների կամ բացասական երևույթների արմատական պատճառները որպեզի հասկանալի լինի թե ինչի դեմ ենք պայքարում և ինչպես: Սերժն է պրոբլեմը, համակա՞րգն է պրոբլեմը, ի՞նչն է, որո՞նք են ի վերջո այն թիրախները, որոնց դեմ իբր պայքարում է ընդդիմությունը կամ պայքարում ես դու: Ինձ համար անհասկանալի է:Ես չեմ կարծում որ թվարկածդ խնդիրները կլուծվեն, եթե Օպերայի հայաթում հավաքվեն ոչ թե հինգ հազար այլ 150 հազար մարդ, կամ դիցուք մի հրաշքով արտահերթ ընտրություններ լինեն և Լևոնը ընտրվի նախագահ: Դրա համար առարկայական բացատրիր:

Ու ակամա ստացվում ա, որ ՄԻԱՅՆ քաղաքացիական հասարակությունն ա, որ կարող ա փոխի իրավիճակն ու հարկադրի վարորդին կաշառք չտալ, ոստիկանին՝ չվերցնել: Որովհետև ակնհայտ ճշմարտություն ա, որ հասել ենք մի վիճակի, որ միայն քաղաքացիական հասարակության ճնշման ներքո ա հնարավոր, որ պրոֆեսիոնալները մշակեն էդ ամեն ինչի դեմն առնելու քաղաքականություն: Քաղաքականություն, որի մեջ կարող են մտնել ճանապարհային ոստիկանների աշխատավարձերի վերահաշվարկն ու ավելացումը, տուգանքների վերանայումն ու պակասեցումը, կաշառակերներին ու կաշառատուներին հայտնաբերելու լուրջ քայլերն ու պատժուները և այլն, և այլն, և այլն:

Ես չգիտեմ, թե ոնց ես հաջողացնում վարորդին, ոստիկանին, պրոֆեսիոնալներին դիտարկել հասարակությունից դուրս, հետո «քաղաքացիական հասարակությունը» «պայքարացնում» ես վարորդի ու ոստիկանի դեմ: Ինչ-որ մատրիցա է ստացվում, դոնքիշոտյան հողմաղացներ:

Ու ստացվում է, որ հակառակը, պարզունակություն է կարծելը, թե քաղաքացիական գիտակցություն բացի որևէ բան կա, որը կարող է փոխել իրավիճակը: Որովհետև միայն քաղաքացիական գիտակցությունն ա, որ կարող ա ստեղծել քաղաքացիական հասարակություն, միայն քաղաքացիական հասարակությունն ա, որ իրապես կայացած լինելու ու մեծ քանակ լինելու դեպքում կարող ա ազդել պրոցեսների վրա: Ու մեծ քաղաքացիական հասարակություն կարող ա առաջանալ միայն ու միայն փոքրների ծնունդի ու զարգացման դեպքում: Ու սա նշանակում ա, որ յուրաքանչյուր քաղացիական գիտակցություն ունեցող պետք է փորձի մեծացնել քաղաքացիական հասարակությունը, հակառակ դեպքում ուզած արդյունքի չենք հասնի: Ու եթե կան մարդիկ, ովքեր սա դեռ չեն գիտակցում, ուրեմն իրանք դեռևս քաղաքացիական գիտակցության համապատասխան շեմին չեն հասել:
Կներես, փորձում եմ այս նկարագրածդ իմիտացնել երևակայությանս մեջ, բայց պրոցեսորս կախվում է, այնուամենայնիվ բութ եմ:

Այո, այդ բոլոր լոկալ պայքարները չեն միավորվում (այստեղ նշենք, որ ԱՌԱՅԺՄ չեն միավորվում, իսկ ապագայում գուցե այլ զարգացումներ կլինեն): Սակայն իրականում կա միավորում: Օրինակ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարելու ժամանակ «հասունացել» են ու հասկացել են պայքարելու անհրաժեշտությունը, հետո մտել են այլ նախաձեռնություններ, մասնակցել այլ պայքարների, այլ լոկալ խնդիրների, այդ թվում միացել են ՀԱԿ-ի շարժմանը:
Գրեթե նույնն է, թե ես պնդեմ, որ ես հանդիպել եմ բարեխիղճ պետծառայողների, որոնք պետական մարմնում ոչ մեկին բարեկամ չեն, հանդիպել եմ ոստիկանների, որոնք իմ իրավունքները չեն ոտնահարել, հետևաբար կա արդարություն:

Ի դեպ, սրանք ամենամեծ ձեռքբերումներն են:
Կներես, բայց մարդկանց ՀԱԿ-ի շարժմանը միանալը ամենամեծ ձեռքբերումներ համարելը մատնիչ խոստովանություն է: Թվում է թե ամենամեծ ձեռքբերումները այլ պիտի լինեին՝ համամարդկային, համաշխարհային...

Սրանք փոփոխություն բերող մարդիկ չեն: Այո՜, սրանք կարող են հասարակության համար վտանգավոր էլ լինել: Չուկ գրածներիցդ 36 թվի հոտ է գալիս: Դու հիշիր որ ձեր պայքարը սահմանդարական է, իսկ ներկայիս սահմանադրությունը արգելում է դիսկրիմինացիան: Ես հատուկ եմ կոնտեքստից դուրս հանում քո արտահայտությունները, որ դու դրանց ուշադրություն դարձնես: Թե չէ դու խելացի ես, բայց անուշադիր: Ուշադրություն չես դարձնում թե ինչ ես ասում ու ինչով են հղի քո ասելիքները:

Ես քեզ հետ համաձայն չեմ՝ միջին մտավոր ունակություններիդ մասով: Ես քեզ շատ ավելի խելացի եմ համարում ու պատկերացնում: Այլ հարց, որ այդ հատկանիշները ըստ արժանվույն օգտագործելու համար պետք է համադրել նաև այլ հատկանիշները, ինչպիսիք են սառնասրտությունը, դիմացինին լսելու կարողությունը, կանխատրամադրությունը հաղթահարելու ունակությունը, դետալների ուշադիր ուսումնասիրումը, համբերատարությունը, վճռականությունը և այլն: Շնորհակալ եմ: Այսինքն ես խելացի եմ, բայց էն մնացած թվարկածներդ չեմ կարողանում իրար հետ համադրել: Ավելի լավ է ասեիր, որ ես անուղեղ ու անշնորքի մեկն եմ:))

Գրառմանս երկարությունը դիտավորյալ երկար, հասկացնելու համար, որ երկար գրառում անելու համար ընդամենը ժամանակ է պետք, ուրիշ ոչինչ: Ու նաև հուշեմ, որ գրառման երկարությունը չի, որ որակի պատասխանատուն է: Ու եթե հնարավոր է նույն բանն ասել ավելի կարճ, ապա լավ է կարճ ասել: Խոսքն անշուշտ չի վերաբերու այն դեպքերին, երբ կարճի մեջ ասելիքը, միտքը, չի տեղավորվում ու անհրաժեշտ է երկար խոսել, գրել:
Եվս մեկ ակնարկ իմ անուղեղ ու անհասկացող լինելու մասին: Դեռ «արագ փոփոխություն ուզող, բայց դեռ պայքարի ողջ տրամաբանությունը չգիտակցող, համապատասխան վճռականությունն ու համբերությունը չունեցող» մի կերպ կարելի էր տանել...:)) Չուկ ջան, կներես, եթե երկար գրառումդ նպատակ ուներ հաստակողիս գլուխը բան մտցնելու, ապա ցավում եմ, բայց արդյունքը բացասական է՝ ինձ մոտ մեծացավ դիվանի վրա նստելու ու պոռոտախոսելու ցանկությունը:

Վիշապ
20.08.2011, 22:37
... ուղղակի, երբ օգնության կարիք ա լինում ներկայանում ես…
Մեֆ, ինձ թվում է, դու ինձ շփոթում ես 911 ծառայության հետ:

կարաս չանես, բայց հետո պետք չի զարմանալ թե ոնց եղավ սենց եղավ…
Լավ: Կաշխատեմ չզարմանալ, չնայած երբեմն շատ եմ ուզում զարմանալ:

Chuk
20.08.2011, 22:43
:)) և

Վիշապ ջան, շարունակում եմ պնդել որ խելացի մարդ ես ու կամ անուշադրության պատճառով գրածս չես հասկանում, կամ էլ հասկանում ես՝ իմիտացնելով, որ չես հասկանում: Ամեն դեպքում քո բոլոր «արձագանքները» արդեն իսկ պատասխանված են իմ նախորդ գրառման մեջ ու եթե կարուսել ես ուզում, ապա ես կառաջարկեմ կարուսելի դասական օրինակը. այն է, նորից կարդա իմ նախորդ գրառումը՝ դրանք ընկալելով իբրև «նոր գրածներիդ» արձագանք, նորից մեջբերումներ արա ու պատասխանիր, այս անգամ ուրիշ կերպ, որից հետո այդ «նոր պատասխանիդ» համար իբրև արձագանք նորից կարդա այն գրառումս :)

Իմ նպատակը չէ քեզ որևէ բան ապացուցելը: Եթե անգամ ուզեի էլ, չէի կարողանա. ներկա փուլում դա անհույս է: Իմ նպատակն էր հանրամատչելի շարադրել որոշակի համոզմունքներ և մեկ անգամ ևս վստահանալ, որ քո նպատակը չէ դիմացինի ասածը հասկանալը: Այնպես որ՝ բարի՛ քննարկումներ :)

Վիշապ
20.08.2011, 23:01
Չուկ ջան, իսկ ինձ թվում է, մենք իրար արդեն շատ լավ ընկալում ենք:
Ինձ թվում է դու աստիճանաբար սկսում ես փայլուն կերպով դրսևորել քաղաքական գործչի բոլոր դասական ունակությունները:
Անհամբեր սպասում եմ հետագա ընթացքին՝ պայծառ ապագայի կանխազգացմամբ:

Chuk
20.08.2011, 23:05

Վիշապ ջան, շնորհակալ եմ, որ դու նորից ապացուցեցիր, իմ համար, գրառմանս այս հատվածը.

Դու ասում ես, որ համաձայն չես իմ՝ քո մասին պատկերացումների հետ: Քավ լիցի. ես ոչ դատավոր եմ, ոչ սուրբ եմ, ոչ Աստված եմ, ոչ էլ էնպիսի մարդ եմ, որ կարող եմ որոշել քո պատկերացումները, դատավճիռ իրականացնել, եզրափակել, վճռել: Ես ընդամենը հայտնում եմ իմ տպավորությունը: Եթե սխալվում եմ, ապա ներողություն: Բայց ես նաև անհատ եմ, ով ունի իր շուրջն եղածը վերլուծելու իրավունք: Ու ես վերլուծում եմ: Ես չեմ մոռանում քո որոշ գրառումներ, քո որոշ մեղադրանքներ: Ես հիշում եմ որ դու ինձ ու իմ որոշ պայքարող ընկերների մեղադրում էիր, որ իբր մենք «պաշտոնի» համար կամ նման այլ պատճառով ենք պայքարի մեջ, դրանով խորագույնս վիրավորելով մեզ, որովհետև մեր պայքարի միակ մոտիվացիան վերևումս շարադրածն է: Ահա, ուրեմն, ես հիշում եմ դա ու համադրում եմ քո այլ գրառումների հետ, ու հետևցնում եմ, որ քո կարծիքով նման պայքարի մեջ մտնել կարելի է անձնական բարեկեցության համար, կոնկրետ, միայնակ ինչ-որ շահ ստանալու համար, դա կլինի լավ աշխատանք, պաշտոն, հավելյալ գումար, թե ինչ, էական չէ:
Այո, ես վստահ եմ, որ դու դիմացինիդ «դատում ես» քո բարոյականության չափով:

Հիասթափեցնեմ: Քաղաքականության հետ ես երբևէ առնչություն չեմ ունենալու ավելին, քան Է քաղաքացիական ակտիվությունը:
Մնացածը ընդամենը քո աշխարհընկալման ու դիմացինին քո արշինով չափելու խնդիր է:
Հավելեմ, քո վերջին գրառումները, որոնցում չկար իմ գրածների որևէ իրական հակափաստարկ կամ առարկություն, ընդամենը ասելիքիդ բացակայության, բայց անպայման մի բան ասած լինելու նպատակով էին:

Նորից բարի՛ քննարկումներ:

Elmo
20.08.2011, 23:37
Ժողովուրդ ժողովուրդ: Ժողովուրդը պետք ա տեր կանգնի, ժողովուրդը պետք ա պայքարի: Հա բայց երկխոսելուց երկխոսում են հենց էդ նույն ղեկավարները: Նույն ղեկավարներն են չէ՞ կտում ճամփում տուն, կամ հրահանգ տալիս նստացույց սկսել: Ժողովուրդը էս դեպքում դուրս ա գալիս ու սպասում ղեկավարի ցուցումներին: Իսկ ղեկավարի ապաշնորհությունը ամենինչ փչացնում ա: Նենց որ Չուկ ջան տենց չի որ ժողովուրդը մեղավոր ա: Ժողովուրդը առանցլիդեր ամբոխ ա, իսկ ամբողը չի կարա ոչ մի կառուցողական բան անի:

Վիշապ
20.08.2011, 23:41
Վիշապ ջան, շնորհակալ եմ, որ դու նորից ապացուցեցիր, իմ համար, գրառմանս այս հատվածը.

Այո, ես վստահ եմ, որ դու դիմացինիդ «դատում ես» քո բարոյականության չափով:

Հիասթափեցնեմ: Քաղաքականության հետ ես երբևէ առնչություն չեմ ունենալու ավելին, քան Է քաղաքացիական ակտիվությունը:
Մնացածը ընդամենը քո աշխարհընկալման ու դիմացինին քո արշինով չափելու խնդիր է:
Հավելեմ, քո վերջին գրառումները, որոնցում չկար իմ գրածների որևէ իրական հակափաստարկ կամ առարկություն, ընդամենը ասելիքիդ բացակայության, բայց անպայման մի բան ասած լինելու նպատակով էին:

Նորից բարի՛ քննարկումներ:
Չէ, կներես, սխալվեցի: Քաղաքական գործչի ոչ բոլոր ունակություններն ես փաստորեն կարողանում դրսևորել: Ես նկատի ունեի դիմացինին դիվանագիտորեն «կպցնելն» այնպես, որ ֆորմալ առումով հաճոյախոսություն թվա: Բայց ես բնավ չեմ նեղվում ու դու էլ մի նեղվիր ախպերս: Քաղաքական գործչի ունակություններ ունենալը ոչ միայն բավարար չէ քաղաքական գործիչ դառնալու համար, այլ ընդհանրապես պարտադիր էլ չէ:
Լևոն Զուրաբյանին տես, քեզ խղճա::P
Իսկ, եթե լուրջ, ես իսկապես չեմ կարողանում պատկերացնել, որ դու կարծում ես թե հասարակության ակտիվ շերտը, որը դու համարում ես, թե իբր լցված է քաղաքացիական գիտակցությամբ, շղթայական ռեակցիայով կակտիվացնի մնացած շերտերին, ու այդ գիտակցությունը կտարածվի մեր մեջ, ոնց ասենք սնկի սպորներն են տարածվում, ու սենց գժական երկիր կսարքենք մենք բոլորով: Տվյալ պահին դու իմ կարծիքով ֆանատ ես, լցված ուտոպիստական գաղափարախոսությամբ, որի իրական տարածողները իրենք էլ չեն ջոկում ինչքան մասն է իրական, ինչքան մասը՝ կեղծ: Լավ մտածված չի այս ամենը, որպեսզի այդպես հեշտությամբ մարսվի:
Ամեն դեպքում քեզ էլ բարի քննարկումներ, դեռ մի բան էլ ավել::beee

Mephistopheles
21.08.2011, 05:33
Մեֆ, ինձ թվում է, դու ինձ շփոթում ես 911 ծառայության հետ:

Լավ: Կաշխատեմ չզարմանալ, չնայած երբեմն շատ եմ ուզում զարմանալ:

Ճիշտ ա… թվում ա

Chuk
21.08.2011, 08:15
Ժողովուրդ ժողովուրդ: Ժողովուրդը պետք ա տեր կանգնի, ժողովուրդը պետք ա պայքարի: Հա բայց երկխոսելուց երկխոսում են հենց էդ նույն ղեկավարները: Նույն ղեկավարներն են չէ՞ կտում ճամփում տուն, կամ հրահանգ տալիս նստացույց սկսել: Ժողովուրդը էս դեպքում դուրս ա գալիս ու սպասում ղեկավարի ցուցումներին: Իսկ ղեկավարի ապաշնորհությունը ամենինչ փչացնում ա: Նենց որ Չուկ ջան տենց չի որ ժողովուրդը մեղավոր ա: Ժողովուրդը առանցլիդեր ամբոխ ա, իսկ ամբողը չի կարա ոչ մի կառուցողական բան անի:
Էդ բանակցությունների, երկխոսության արդյունավետությունը կանգնած ա միայն ու միայն ժողովրդից: Այո՛, քո ասածը տեսականորեն ճիշտ ա, եթե ժողովրդին խաբում են, ներկայացնում են, որ բանակցում են մի բանի համար, իսկ բանակցում են այլ բանի համար: Բայց դե ֆակտո էս պահին նման վիճակ չկա, ու հակառակը կարող ես ենթադրել, բայց երբևէ ոչ պնդել, որովհետև առկա բոլոր դետալները խոսում են նրա մասին, որ էդ ուժը իր սկզբունքներին տեր է ու ինչ ասել է՝ արել է:

Իսկ ժողովուրդը ես չեմ ասում որ մեղավոր ա, չնայած իհարկե մեղավոր ա, բայց ես էդ չեմ ասում: Ես ասում եմ շատ ավելի կարևոր բան. ժողովրդի ներկայացուցիչները պետք է կարողանան իրենք իրենց մեջ գտնել երկրի համար պատասխանատվության զգացում: Ու բարեբախտաբար էսօր շատերն են գտել, չնայած օրինակ դու չես գտել ու սենց գրառումներ ես անում, որոնք ընդամենը կարող են ինքնարդարացնող ֆունկցիա կատարել, այլ ոչ ավելին:

Chuk
21.08.2011, 08:17
Չէ, կներես, սխալվեցի: Քաղաքական գործչի ոչ բոլոր ունակություններն ես փաստորեն կարողանում դրսևորել: Ես նկատի ունեի դիմացինին դիվանագիտորեն «կպցնելն» այնպես, որ ֆորմալ առումով հաճոյախոսություն թվա: Բայց ես բնավ չեմ նեղվում ու դու էլ մի նեղվիր ախպերս: Քաղաքական գործչի ունակություններ ունենալը ոչ միայն բավարար չէ քաղաքական գործիչ դառնալու համար, այլ ընդհանրապես պարտադիր էլ չէ:
Լևոն Զուրաբյանին տես, քեզ խղճա::P
Իսկ, եթե լուրջ, ես իսկապես չեմ կարողանում պատկերացնել, որ դու կարծում ես թե հասարակության ակտիվ շերտը, որը դու համարում ես, թե իբր լցված է քաղաքացիական գիտակցությամբ, շղթայական ռեակցիայով կակտիվացնի մնացած շերտերին, ու այդ գիտակցությունը կտարածվի մեր մեջ, ոնց ասենք սնկի սպորներն են տարածվում, ու սենց գժական երկիր կսարքենք մենք բոլորով: Տվյալ պահին դու իմ կարծիքով ֆանատ ես, լցված ուտոպիստական գաղափարախոսությամբ, որի իրական տարածողները իրենք էլ չեն ջոկում ինչքան մասն է իրական, ինչքան մասը՝ կեղծ: Լավ մտածված չի այս ամենը, որպեսզի այդպես հեշտությամբ մարսվի:
Ամեն դեպքում քեզ էլ բարի քննարկումներ, դեռ մի բան էլ ավել::beee
Ինձ հրաշալի է ծանոթ մարդկային այն տիպը, ով ասելիք չունենալու դեպքում դիմում է նման ոճի պատասխանների: Այդ մարդիկ չեն կարող խոստովանել, որ բերված հիմնավորումներին ու փաստարկներին, տեսակետներին չեն կարող առարկայական պատասխան տալ: Բարի՛ քննարկումներ:

Վիշապ
21.08.2011, 08:55

Ստալինյան հայացքներ ունեցող կոմսոմոլական ակտիվին, որոնք հասարակությունը բաժանում են սևերի, սպիտակների ու գորշերի, «սրանց» ու «դրանց», իրենց դնում են միակ ճշտի տեղ, կարծում են, թե ամբողջ ժողովուրդը պարտավոր է իրենց միանալ ու կատարել իրենց քմհաճույքները, ճիշտն ասած մի քիչ դժվար է ասելիք ունենալը: Ապեր:
Քո հիմնավորումները իրենց բնույթով չեն տարբերվում որևէ աղանդի անդամի հիմնավորումից: Աղանդի նպատակն էլ շատ անդամներ հավաքագրելն է՝ քարոզելով, թե դա անդամի շահերից է բխում, իսկ ընենց, գլոբալ, բոլոր անդամների փրկության համար է: Մի քիչ դժվար է ասելիք ունենալը, երբ դու կարծում ես, թե ինչ-որ ակտիվ հասարակություն պիտի ստիպի պրոֆեսիոնալներին աշխատել: Կարելի է կարծել, թե ակտիվ հասարակությունը պրոֆեսիոնալից ավելի պրոֆեսիոնալ է, ոստիկանից ավելի ոստիկան, նախարարից ավելի նախարար, հավաքարարից ավելի հավաքարար... Կարելի է տեղերով փոխել ակտիվ հասարակությունը կառավարության հետ, ու ամեն ինչ կընկնի տեղը, այդ թվում աղանդի թաքնված նպատակներն էլ կդառնան հասկանալի: Ես չեմ կարող պատկերացնել, որ

Սրանք փոփոխություն բերող մարդիկ չեն: Ասողը վիզ է դնում, որ «սրանց» իրավունքները պաշտպանվեն:
Դու կեղծ մարգարե ես:

Rammer
21.08.2011, 20:20
Մեր ժողովուրդը չգիտի՝ սովա՞ծ է, թե՞ քունն է տանում

Ասում է Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը

- Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքը, եւ, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ են լուծում ՀԱԿ-ն ու իշխանությունը այդ ճանապարհով:

- Անկեղծ ասած` ինձ այդ հարցերը չեն հետաքրքրել, որ դրանց մասին մտածեմ ու ինչ-որ կարծիք ունենամ: Այսինքն` ինչ-որ բան պետք է ակնկալեի այդ երկխոսությունից, որպեսզի հետաքրքրվեի` տեսնելու համար, թե ինչ եղավ, բայց նման սպասելիքներ չունեմ, ուստի չեմ էլ հետաքրքրվում:

- ՀԱԿ-ի պնդումները, թե իրենք երկխոսության միջոցով փորձելու են հասնել արտահերթ ընտրությունների, բավարա՞ր չեն, թե՞ չեք հավատում նման զարգացումներին:

- Ես միշտ էլ վստահ եմ եղել, որ արտահերթ ընտրություններ լինելու են, եւ այդ մասին հայտարարել եմ դեռեւս մեկ տարի առաջ, երբ իրենք դեռ չէին երկխոսում: Իմ կարծիքով` ՀԱԿ-ի թեկնածուն լինելու է Լեւոն Զուրաբյանը, իսկ ոչ պաշտոնական թեկնածու կարող է լինել Նիկոլ Փաշինյանը:

- Ի՞նչ է նշանակում` ոչ պաշտոնական թեկնածու:

- Այսինքն` ՀԱԿ-ը կարող է որոշի, որ իր թեկնածուն Լ. Զուրաբյանն է, իսկ որոշ մարդիկ էլ կլինեն, որոնք հանդես կգան քաղաքացիական նախաձեռնությամբ եւ կառաջարկեն Ն. Փաշինյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա արտահերթ ընտրությունների հավանականության մասին ես խոսել եմ տարիներ առաջ, եւ դա երբեք չեմ պայմանավորել երկխոսության հետ, որովհետեւ այն ժամանակ երկխոսություն չկար: Այնպես որ` մինչեւ ՀԱԿ-ի ասելը, որ արտահերթ ընտրություններ են լինելու, ես եմ այդ մասին ասել: Հիմա կլինի՞, թե՞ ոչ` հստակ չէ, բայց եթե լինի, ես կմտածեմ, որ ես էլ եմ ասել, որ լինելու է: Այնպես որ` դա երկխոսության հետ ընդհանրապես կապ չունի: ԼՂՀ հիմնահարցի կարգավորման համար Սերժ Սարգսյանը ժամանակ ձգելու անհրաժեշտություն է ունենալու, եւ եթե կարողանա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` երեք ամիս կշահի, իսկ տարեվերջին էլ Վրաստանի օրինակով նախագահական ընտրություններ կանցկացնի: Եվ բնական է, որ նորից ինքը կվերընտրվի: Դրա համար ՀԱԿ-ի գործողություններն ինձ, ըստ էության, չեն հետաքրքրում: Եվ ոչ միայն ՀԱԿ-ի:

- Ուզում եք ասել, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակամա աջակցում է Սերժ Սարգսյանի՞ն:

- Ակամա է, թե կամա է, ինձ դարձյալ քիչ է հետաքրքրում, բայց քանի դեռ Հայաստանի ընդդիմության առաջնորդը Լ. Տեր-Պետրոսյանն է, Սերժ Սարգսյանն է լինելու իշխանության: Այսինքն` Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միակ եւ ավելի իրական հնարավորությունն այն է, որ պետք է ակտիվ լինի Ռոբերտ Քոչարյանը: Իմ կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում երեք տարբեր ուժերի ցուցակները գլխավորելու են երեք նախագահները: Եվ կարծում եմ, որ արտահերթ ընտրություններ լինելու պարագայում Ռ. Քոչարյանի քարոզարշավը բացելու նպատակով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը գալու է Հայաստան:

- Այսի՞նքն:

- Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը պայմանավորվածություն են ունեցել, որ Ս. Սարգսյանի ընտրվելուց հետո ՀՀ վարչապետը լինելու էր Ռ. Քոչարյանը: Բայց այդ պայմանավորվածությունն այսօր խախտվում է Ս. Սարգսյանի կողմից այն պատճառաբանությամբ, որ հասարակությունը չի ընդունում Քոչարյանին, ժողովրդի աջակցությունն ընդդիմության կողմն է, իսկ նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանն էլ` կտրականապես դեմ նրա նշանակմանը: Այս հարցերը, վստահ եմ, որ նրանք քննարկում են նաեւ ՌԴ-ի հետ, եւ Ս. Սարգսյանը ՌԴ-ին նույնպես ասում է, թե ինչու Քոչարյանին չի նշանակում վարչապետ: Եվ արտահերթ ընտրություններ կլինեն այն ժամանակ, երբ ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին ձեռնտու լինի: Պարբերաբար մամուլում լուրեր են տարածվում, որ Ռ. Քոչարյանը հանդիպել է Պուտինի հետ, եւ չի բացառվում, որ վերջինս Ռ. Քոչարյանին ասի, որ եթե դու հեղինակություն ունես, իսկ այն մարդիկ ասում են` չունես, թող լինեն արտահերթ ընտրություններ, մասնակցի, գլխավորի ինչ-որ քաղաքական ուժի ցուցակ, ու եթե կարողանաս երկրորդ տեղը զբաղեցնել, ձայն ունես, ուրեմն` կլինես ՀՀ վարչապետ, ու նաեւ պարզ կլինի, թե ով է ճիշտ` դո՞ւ, թե՞ իրենք: Իսկ դրա պարզելու միակ ձեւը ոչ թե սոցհարցումներն են, այլ փաստացի մասնակցությունը:

- Իսկ Ռ. Քոչարյանն այդքան ձայն կհավաքի՞:

- ՀՀ-ում ժողովրդի ձայնը 1991-ից սկսած երբեք էլ կարեւոր չի եղել: Եթե ժողովրդի կարծիքը համընկել է Մոսկվայի կարծիքի հետ, մարդը 80-90 տոկոսով կարող էր նախագահ ընտրվել: Օրինակ, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը, որովհետեւ այն ժամանակ եւ՛ ժողովուրդն էր ուզում նրան, եւ՛ Մոսկվան: Բայց երբ ժողովրդի կարծիքը չի համընկել Մոսկվայի կարծիքի հետ, միշտ էլ ջարդել են` լինի 1996թ., թե` 2008թ.:

- Ձեր կանխատեսմամբ` ինչպիսի՞ն կլինի պատկերը, եթե երեք նախագահները գլխավորեն նախընտրական ցուցակները:

- Կարծում եմ` 30 տոկոս ձայն կհավաքի ՀՀԿ-ն, 15 տոկոս` ՀԱԿ-ը, 12-13 տոկոս էլ` Ռ. Քոչարյանը:

- Այսինքն` մեծամասնությունը դարձյալ ՀՀԿ-ն է կազմելո՞ւ:

- Իհարկե, բա ի՞նչ կանի: Միայն Երեւանում վարչական ռեսուրսը 15-20 տոկոս է, իսկ մարզերում, ասում են` 30 տոկոս է:

- Իսկ այլ ուժի հաղթանակի հավանականություն չե՞ք տեսնում:

- Ոչ, քանի դեռ այս երեք ուժերը դաշտում են, հնարավոր չէ: Ժողովուրդը թանկ գին է վճարում իր երկրի կայացման համար, նա այս փուլերը պետք է շատ ավելի շուտ անցած լիներ, բայց դա կախված է նաեւ ժողովրդի մակարդակից: Դա է պատճառը, որ հիմա նորից այդ երեք նախագահները պետք է ինչ-որ դեր խաղան, որպեսզի երկարաձգվի Հայաստանի փրկության հնարավորությունը: Իսկ այս երեք նախագահները չեն կարող փրկել երկիրը, որովհետեւ իրենք իրենց աշխարհայացքով, մտածելակերպով, իրենց հոգեկերտվածքով ընդունակ չեն անկախ Հայաստան կերտել:

- Նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյա՞նը:

- Այո, նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանը: Նա ինչ կարող էր, արել է ԱՊՀ ձեւավորման ժամանակաշրջանում այնպես, ինչպես այդ ժամանակ գործել է Նազարբաեւը, բայց այսօր ՌԴ-ից անջատվելու հարց է դրվում: Վրաստանի գործընթացները նախատիպ են հետխորհրդային բոլոր երկրների համար. մեկը` ուշ, մեկը` շուտ: Այն երկրներում, որոնք ուշ կներգրավվեն այդ գործընթացին, հետեւանքներն ավելի ծանր կլինեն: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանն այդ ֆիգուրաների մեջ չկա: Լ. Տեր-Պետրոսյանի մաքսիմալը կարող էր լինել Շեւարդնաձեի դերը: Այսինքն` գար, երիտասարդ սերունդ նախապատրաստեր, իշխանություն տար իրենց ու գնար: Բայց ինքն այդպես չարեց:

- Ասում եք, որ ՀԱԿ-ի թեկնածուն Լ. Զուրաբյանն է լինելու եւ ոչ թե ինքը: Գո՞ւցե այդպիսով հենց դա է անում:

- Եթե պիտի չորս տարի հետո նման ընտրություն անի... իրենց խնդիրն է:

- Համաձայն չե՞ք այդ ընտրությանը:

- Իրենք ինձ ընդհանրապես հետաքրքիր չեն: Թե ում են ընտրում, ում չեն ընտրում, երկխոսում են, չեն երկխոսում, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Իհարկե, ցավում եմ, որ չի հետաքրքրում:

- Համենայնդեպս, 2008թ. հետաքրքրում էր:

- Չէ, ես 2008թ. էլ եմ այսպես մտածել: 1998-ից մինչեւ 2007թ. ես պաշտպանել եմ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը, բայց երբ ինքը մտավ քաղաքական դաշտ, այն քայլերը, որոնք ինքն արեց, ես իրեն չպաշտպանեցի: Ես որեւէ ընտրության չեմ մասնակցել, ոչ մեկին չեմ ընտրել: Առաջին հանրահավաքին էլ մասնակցել եմ 2008թ. փետրվարի 27-ին: Պատճառն էլ այն էր, որ ես հեռուստացույցով տեսա, թե ինչպես էին Տեր-Պետրոսյանի տան դիմաց թաղման արարողություններ անում, նվագում են, քար են գցում... Որպես քաղաքացի գնացի, ասացի` եթե ես վաղը մեր համայնքում ընդդիմության թեկնածու լինեմ, կարո՞ղ է գան իմ լուսամուտի տակ իմ երեխային վախեցնեն: Նույնիսկ չեկիստները Սովետի ժամանակ նման բան չէին անում:

- ՀԱԿ-ը ստեղծել է «Քաղբանտարկյալներ» հ/կ, որտեղ, սակայն, ընդգրկված չեն քաղբանտարկյալներից շատերը, այդ թվում` նաեւ Դուք: Իսկ այդ հ/կ ղեկավար Մյասնիկ Մալխասյանն էլ հայտարարել էր, թե այնտեղ ընդգրկված են այն մարդիկ, ովքեր իշխանությունների հետ գործարքի մեջ չեն մտել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ի՞նչ ասեմ` ամեն մարդ խոսում ու գործում է իր մակարդակին եւ ինտելեկտին համապատասխան: Բայց ես չեմ կարծում, թե Մյասնիկը ինձ կամ մեր մյուս ընկերներին է նկատի ունեցել: Իսկ թե ինչ են ստեղծել, ինձ չի հետաքրքրում: Հիմա, եթե ինձ ասեիք, որ Մյասնիկն անասնապահական ֆերմա է ստեղծել, ես կասեի` ախպեր ջան, հաջողություն քո գործերի մեջ: Անկեղծ եմ ասում: Կամ` եթե ասեիք` ջիփ է առել, կասեի` անփորձանք քշի:

- Առաջարկե՞լ են Ձեզ ընդգրկվել այդ հ/կ-ում:

- Ոչ, բայց եթե առաջարկեին` ներողություն կխնդրեի, չէի մասնակցի: Չկա, իմ համար քաղաքական պրոցես գոյություն չունի: Անկեղծ եմ ասում, չմտածեք` նեղացած եմ, ձեւ եմ անում: Իսկապես չկա:

- Ի՞նչ է նշանակում` չկա: Ազնիվ չե՞ք համարում այս ուժի պայքարի մեթոդները:

- Դժվար է ասել` ազնիվ չեն պայքարում: Հայաստանում բոլոր ուժերն էլ նույն կերպ են պայքարում: Միայն մի դեպքում ես բարձրաձայն կխոսեմ. եթե ինքս կարողանամ քաղաքական շարժում առաջնորդել, ինչը ես փորձելու եմ 2013թ.: Օրինակ, երբ 2008թ. օգոստոսին Վրաստանի պատերազմի ժամանակ 5-6 նախագահ գնացին Վրաստան, կանգնեցին Սահակաշվիլիի կողքին ու դատապարտեցին այդ ագրեսիան, ՀՀ ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ Վրաստանը ցեղասպանություն է արել: Դրանից հետո ես չեմ կարող հասկանալ, թե ինքն ի՞նչ տրամաբանությամբ է ակնկալում Եվրոպայի աջակցությունն իրեն: Այսինքն` եվրոպացիները մտածում են, եթե այս մարդը դեռ իշխանության չեկած ցեղասպանություն է հայտարարում, եթե գա` Օսեթիայի անկախությունն էլ կճանաչի, ո՞վ է, որ թողնենք գա իշխանության: Աշխարհում ուրիշ հարթության պայքար է ընթանում:

- Անցած շաբաթ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովից հետո տեղեկատվություն տարածվեց, թե որոշում է կայացվել ստեղծել արագ արձագանքման խումբ եւ ՀԱՊԿ-ի միջոցով դիմագրավել հետխորհրդային տարածքում ծագած «գունավոր հեղափոխություններին», որպեսզի թույլ չտրվի այս տարածքում արաբական զարգացումների կրկնությունը: Այս որոշումը կարո՞ղ է երբեւէ կյանքի կոչվել:

- Բնական է, եթե արեւմտյան երկրներում որեւէ մեկը փորձի կոմունիստական հեղափոխություն կազմակերպել, իրենք էլ իրենց մեթոդներով պետք է փորձեն ճնշել: Խնդիրն այն է` իրենք կկարողանա՞ն դա իրականացնել, թե՞ ոչ: Ցարական Ռուսաստանում էլ կային ուժեր, որոնք դեմ էին բոլշեւիկյան հեղափոխությանը ու ծրագրեր էին մշակում, բայց մեռնող կայսրությունը պարտվեց: Հիմա իրենք էլ իրենց ռուսական շահերը պաշտպանող մարմին են ստեղծում, ու դա լավ է, պայքարն ավելի պարզ է դառնում: Ինձ համար այսպես է լինելու. ով գունավոր հեղափոխության կողմնակից չէ, ինքը ՀԱՊԿ-ի համագործակից է, ուզում է` իշխանություն լինի, ուզում է` ընդդիմություն: Մեզ մոտ աթոռի կռիվ է: Կրեմլում, օրինակ, Մեդվեդեւի ու Պուտինի միջեւ կարող է աթոռի կռիվ առաջանալ, բայց իրենք նույնն են: Ս. Սարգսյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի միջեւ էլ կարող է աթոռի կռիվ լինել, բայց իրենք գլոբալ առումով նույնն են: Եվ ՀԱՊԿ-ի Բորդյուժան կարող է հայտարարել, որ ինքը դեմ է գունավոր հեղափոխությանը, եւ՛ Ս. Սարգսյանը, եւ՛ Լ. Տեր-Պետրոսյանը, ով մայիսի 30-ի հանրահավաքում հայտարարեց, որ ինքը դեմ է հեղափոխությանը, եւ որ 100 տարի ՀՀ-ում հեղափոխություն չի լինելու: Այսինքն` Տեր-Պետրոսյանը, Սարգսյանն ու Պուտինն ինձ համար նույն մարդն են: Եվ երբ ես ուզենամ Հայաստանում հեղափոխություն անել, իմ թշնամիների մեջ երեքն էլ իրար կողքի են լինելու:

- Իսկ Ռ. Քոչարյա՞նը:

- Նա էլ, ուղղակի հիմա նա խաղի մեջ չէ:

Rammer
21.08.2011, 20:21
( Շարունակություն )

- Ի դեպ, «Գելափի» հարցումներով, հայաստանցիների 75 տոկոսը ռուսամետ կողմնորոշում ունի:

- Յուրաքանչյուր ժողովուրդ իր արժեհամակարգն ու արժեքային չափորոշիչներն է ունենում: Միշտ որեւէ արժեհամակարգը իրեն տրվում է կամ պարտադրվում է: Ինչ-որ փուլերում երբ դա չի լինում` քաոս, աղետ է լինում: Դրա համար տարբեր երկրներից այդ ժամանակ գնացել են ու այդ տարածաշրջանի ժողովուրդներին փրկել են` պարտադրելով իրենց արժեհամակարգը: Կարող է այն չհամապատասխաներ տվյալ ժողովրդի հոգեբանական, էթնիկական կերպարին, բայց այդ ժողովուրդները թքած են ունենում ու ընդունում են այն: Մեր ժողովուրդը, որ ամենահին ազգերից է, շատ արժեհամակարգերի միջով է անցել, եւ նրա հիմնական խնդիրը եղել է այն, որ չի ունեցել սեփական արժեհամակարգը: Այսինքն` կա՛մ ինքը նման է փոքր երեխայի, կա՛մ` զառամյալ ծերունու, որը չգիտի, թե որն է լավը, որը` վատը: Նման մարդիկ կան կյանքում, որ չգիտեն` սովա՞ծ են, թե՞ քունն է տանում: Երեխաներին էլ են ծնողներն ասում` արի կեր, կամ` գնա քնի: Պարտադիր չէ, որ ինքը դեբիլ լինի: Այսինքն` երեք տարբերակ կա` կամ ծեր է, կամ երեխա է, կամ` դեբիլ է: Հիմա այս երեքն էլ կարող է հայ ժողովրդի դեպքում լինի: Բայց եթե ժողովուրդը չունի սեփական արժեհամակարգը, ինքը միշտ առաջնորդվում է այն արժեհամակարգերով, որը ներդրվում է իր վրա: Ինքը դրա պրիզմայով է նայում ամեն ինչին: Հիմա Հայաստանի վրա վերջին 2000 տարիներին ով արժեհամակարգ է դրել, ինքը դրա «մետն» է եղել: Հիմա 300 տարի է` ռուսամետ է, եւ քանի դեռ չունի սեփականը, լինելու է տվյալ իշխող կայսրության կողմնակիցը: Այս պահին ՌԴ-ն է իշխում: Եթե ես արեւմտամետ արժեքներ որդեգրեմ, ինձ կասեն` արեւմտամետ եմ: Բայց ես նացիոնալիստ եմ, ուղղակի իրենք պրիմիտիվ են մտածում: Քանի որ իրենք ռուսամետ են, ընդունակ չեն ընկալելու, որ մարդ կարող է առաջարկել ունենալ սեփական արժեհամակարգը, սեփական պրիզմայով ասել` այո կամ ոչ: Եվ այդ ռուսամետները վաղը մեծ հաճույքով դառնալու են ամերիկամետ, երբ ԱՄՆ-ը ռուսական կայսությանը վերջնական պարտության մատնի: Այնպես որ` այդ 75 տոկոսը լինելու են ամերիկամետ ու մեզ մեղադրելու են, թե ինչու ենք հակաամերիկամետ: Եթե մարդը ոգի չունի, ուրեմն` ինքը մսագունդ է, իսկ մեր ժողովրդի 90 տոկոսը ոգի չունի: Օրինակ, ինչո՞ւ չեն հայերեն ասում` ոգով տղա, ասում են` «դուխով տղա»: Որովհետեւ հավատ ունեցողներն են «դուխն» արժեւորել: Մեր ժողովուրդն անհավատ է, եթե հավատ ունենա, ոգի կունենա:

- Բայց 2008թ. ժողովուրդը հավատում էր, որ հրապարակում էր:

- Դրա համար եմ ասում, որ մեր ժողովրդի համար հավատի աղբյուր դրսի ուժերն են ձեւավորում: Հայաստանում վերջին 2000 տարում հայ ժողովուրդն իշխանություն չի ձեւավորել: Որպես կանոն` իշխանավորին նշանակել է Տիզբոնը, վավերացրել է` Հռոմը: Հիմա Տիզբոնի ու Հռոմի դերը վերապահված է Մոսկվային ու Վաշինգտոնին: Ու եթե այս երկուսի մեջ համաձայնություն չի լինում, Հայաստանում աղետ է լինում: Դուրսն է ուժի կենտրոն ձեւավորում: Օրինակ, Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրեն պետք չեն «դաբրոներ», բայց գնաց, չէ՞, Մոսկվա: Բայց Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն` ռուսամետ Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ս. Սարգսյանը: Իրենք հիմա էլ են իրենց ուզածը կարողանում իրականացնել, ինչի՞ պիտի ուզենան փոխել Ս. Սարգսյանին: Այդ արժեհամակարգի ձեւավորումը միայն քաղաքականության մեջ չէ: Օրինակ, հայ գրականությունը: Մեզ համար Ամենայն հայոց բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է, բայց դա էլ են մեր փոխարեն ռուսները որոշել: Բոլոր ոլորտներում է այդպես: Իմ ասածը հենց սա է, որ ոչ ոք այս կարծրատիպերը չկոտրեց, իրենք եկան գաղութացված ժողովրդի մտածողության վրա, շահագործեցին այդ մտածողությունը, հենվեցին որպես տրամպլին, որպեսզի իրենք գան ու ապացուցեն, որ իրենք ավելի լավ են պատրաստ ծառայել Մոսկվային: Ուղղակի Գեղամյանը չհասկացավ ու բարձրախոսով ասաց` պարոն Պուտին, Ձեզ ենք դիմում, իսկ Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը թաքուն են դիմում Պուտինին: Ասում են` չենք գնա Մոսկվա, բայց գնում են... Հայ ազգի համար կա մեծ պրոբլեմ. ինքը չգիտի` սովա՞ծ է, թե՞ քունն է տանում: Ու այն մարդիկ, ովքեր կոչված են հանդես գալու ու ժողովրդին բացատրելու` ինքը սովա՞ծ է, թե՞ քունն է տանում, ու կամաց-կամաց նրան մարդ դարձնեն, իրենք դա չեն անում, ասում են` ավելի լավ, որ չի հասկանում: Մտածում են` ինչպես ռուսն է մեզ շահագործում, մենք էլ ռուսի «պոչը» բռնած` այս ժողովրդին շահագործենք: Սա է խնդիրը: Ռուսներն են որոշում` ով պետք է լինի մեր սիրած նկարիչը, գրողը, երաժիշտը եւ նախագահի թեկնածուն: Քանի մեր ժողովուրդը չիմանա, թե որ գրողն է իր համար ամենալավը, ուրեմն` ինքը չի կարող նաեւ իմանալ, թե իր համար նախագահի որ թեկնածուն է լավը: Դրանք համարժեք երեւույթներ են: Հիմա ի՞նչ տարբերություն` այս սխալ մտածող մարդն ա՞յս խմբավորման մեջ է լինում, թե՞ այն: ՀՀԿ-ո՞ւմ, թե՞ ՀԱԿ-ում, ի՞նչ տարբերություն: Վատն ամեն տեղ էլ վատն է:

- Ասացիք` ՌԴ-ի համար միեւնույն է, թե որ ռուսամետ գործիչը Հայաստանի նախագահ կլինի ՀՀ-ում: Իսկ ԱՄՆ-ը ՀՀ-ում որեւէ դերակատարում չունի՞:

- 2008թ. ԱՄՆ-ը տեսավ, որ երկու հիմնական թեկնածուները` Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը, ռուսամետ են, ու որոշեց որեւէ բան չանել: ԱՄՆ-ի համար ի՞նչ տարբերություն, թե նրանցից որի միջոցով ինքն իր ուզած բովանդակությամբ նամակը ՀՀ նախագահի անունից կփոխանցի Մեդվեդեւին: Նույնն էլ Մոսկվայի համար է. կարեւոր չէ, թե ով է այդ սուրհանդակի դերը կատարելու:

http://168.am/am/articles/28877

Elmo
21.08.2011, 22:48
Էդ բանակցությունների, երկխոսության արդյունավետությունը կանգնած ա միայն ու միայն ժողովրդից: Այո՛, քո ասածը տեսականորեն ճիշտ ա, եթե ժողովրդին խաբում են, ներկայացնում են, որ բանակցում են մի բանի համար, իսկ բանակցում են այլ բանի համար: Բայց դե ֆակտո էս պահին նման վիճակ չկա, ու հակառակը կարող ես ենթադրել, բայց երբևէ ոչ պնդել, որովհետև առկա բոլոր դետալները խոսում են նրա մասին, որ էդ ուժը իր սկզբունքներին տեր է ու ինչ ասել է՝ արել է:

Իսկ ժողովուրդը ես չեմ ասում որ մեղավոր ա, չնայած իհարկե մեղավոր ա, բայց ես էդ չեմ ասում: Ես ասում եմ շատ ավելի կարևոր բան. ժողովրդի ներկայացուցիչները պետք է կարողանան իրենք իրենց մեջ գտնել երկրի համար պատասխանատվության զգացում: Ու բարեբախտաբար էսօր շատերն են գտել, չնայած օրինակ դու չես գտել ու սենց գրառումներ ես անում, որոնք ընդամենը կարող են ինքնարդարացնող ֆունկցիա կատարել, այլ ոչ ավելին:

ՀԱԿ-ի գործողությունների գնահատականը տալու համար երևի մի քիչ էլ կարելի ա համբերել: Իսկ ժողովուրդը ասես, թե չէ մի բանում մեղավոր ա: Չկա միասնություն ոչ մի հարցում:

Chuk
22.08.2011, 09:56
Քո հիմնավորումները իրենց բնույթով չեն տարբերվում որևէ աղանդի անդամի հիմնավորումից: Աղանդի նպատակն էլ շատ անդամներ հավաքագրելն է՝ քարոզելով, թե դա անդամի շահերից է բխում, իսկ ընենց, գլոբալ, բոլոր անդամների փրկության համար է:
Դու նենգափոխում ես:
Դու դիտավորյալ սխալ ես ներկայացնում իմ ասածները: Որովհետև ես քեզ չէի կոչում միանալ ՀԱԿ-ին կամ մեր շարժմանը, այլ ասում եմ շատ պարզ բան, ակտիվություն ցույց տվեք, որևէ կերպ, կամ էլ անկեղծ խոստովանեք, որ չեք ուզում պայքարել, այլ ոչ թե մեղքը գցեք սրա ու նրա վրա: Զգացի՞ր մեր ասածների տարբերությունը: Իհարկե զգում ես, գիտես: Գիտեիր նաև գրելուց: Բայց պետք է կպնողական ու կծողական բան գրեիր, ինձ պիտակեիր, ու նաև էլի ձեռի հետ նենգափոխեիր ասածս՝ արեցիր:

Տրիբուն
22.08.2011, 23:42
…իսկ ՀԱԿ-ը կարա՞ մի բան անի որ դու սկսես վստահել… ի՞նչ անեն որ ասես ճիշտ են անում…

Ռադ ըլնեն, գնան ..

Տրիբուն
23.08.2011, 00:11
Էդ բանակցությունների, երկխոսության արդյունավետությունը կանգնած ա միայն ու միայն ժողովրդից: Այո՛, քո ասածը տեսականորեն ճիշտ ա, եթե ժողովրդին խաբում են, ներկայացնում են, որ բանակցում են մի բանի համար, իսկ բանակցում են այլ բանի համար: Բայց դե ֆակտո էս պահին նման վիճակ չկա, ու հակառակը կարող ես ենթադրել, բայց երբևէ ոչ պնդել, որովհետև առկա բոլոր դետալները խոսում են նրա մասին, որ էդ ուժը իր սկզբունքներին տեր է ու ինչ ասել է՝ արել է:

Իսկ ժողովուրդը ես չեմ ասում որ մեղավոր ա, չնայած իհարկե մեղավոր ա, բայց ես էդ չեմ ասում: Ես ասում եմ շատ ավելի կարևոր բան. ժողովրդի ներկայացուցիչները պետք է կարողանան իրենք իրենց մեջ գտնել երկրի համար պատասխանատվության զգացում: Ու բարեբախտաբար էսօր շատերն են գտել, չնայած օրինակ դու չես գտել ու սենց գրառումներ ես անում, որոնք ընդամենը կարող են ինքնարդարացնող ֆունկցիա կատարել, այլ ոչ ավելին:

Երևի ուզում էիր գրեիր «կախված ա» :D Նայի, իմ արև, չեմ կախվում ունքերիցդ .....

Չուկ ջան, քո ասելով դուրս ա գալիս, որ ժողովուրդն ա խնդրել ՀԱԿ-ին, որ գնա իշխանությունների հետ եկխոսի ու հետո, երբ ՀԱԿ-ը սկսել ա երկխոսել, ապերախտ ժողովուրդը մոռացել ա իրա խնդրանքի մասին, ու ՀԱԿ-ին թողել ա մեն-մենակ դաժան իշխանություններին դեմ հանդիման:

Ապեր, ուրեմն լավ իմացած լինես, որ բացի հրապարակում մի քանի հավայի ծափ տվողներից, ու մի քանի ՀԱԿ-ի մոլի երկրպագուներից, ՀԱԿ-իշխանություններ երկխոսությանը կա երկու տեսակի վերաբերմունք.

1. Մարդիկ, որոնք չեն հասկանում, թե էտ ինչի մասին կարա լինի էտ երկխոսությունը, որդեղից են բստրել, խի են էտքան դրա մասին խոսում, ու վաբշե ում տանձին ա երկխոսությունը
2. Մարդիկ, որոնք լավ հասկանում են թե էտ ինչի մասին ա ու ինչի կարող ա հանգեցնի լավագույն դեպքում էտ երկխոսությունը, ու կանխավ զզվում են երկխոսություն վարող երկու կողմերից էլ

Այ էս երկու խումբ մարդիկ էս պահին, իմ համեստ կարծիքով, կազմում են ՀՀ բնակչության մեծամասնությունը: Ու ես էտ մեծամասնությանը անվանում են ժողովուրդ: Դու կարաս ժողովուրդ անվանես նրանց, ովքեր Համաժողովրդական Ֆորմումի վերջին նիստի ժամանակ քվերակել են հաջորդ հանրահավաքը սեպտեմբերի սկզբին անելու օգտին: Ես ոնց քցում բռնում եմ, իմ համարած ժողովուրդը, քո համարած ժողովրդրից մի հարյուր անգամ շատ ա:

Լավ հիշեցի,

Համաժողովրդական ֆորումից ի՞նչ ա:

Մարտի մեի հավաստիացումից ի՞նչ կա:

15 կետերից ի՞նչ կա:

Երկխոսության ուղիղ եթերից ի՞նչ կա:

Հաագայի դատից ի՞նչ կա:

Գազի դատից ի՞նչ կա:

ՀԱԿ-ի հարյուր կետ ծարգիրց ի՞նչ կա: - էս մեկի մասին ահագին ժամանակ ա ՀԱԿ-ում մառցել են :think

Սիրելի նախագահի հրաժարականից ի՞նչ ա: Թե քանի ինքը երկրում ա, սաղ լավ ա, սիրուն ա, դզող ա, ու անհանգստանալու բան չկա, մարդ մուրդ չեն բռնի՝ Սերժը չի թողնի:

Արտահերթ նախագահական ընտրությունները սիրելի Սերժի մասին են, թե՞ ՀԱԿ-ը վերջում կասի, որ Քադաֆֆիի հրաժարականն էր պահանջում, ու էտ պայմանն էլ կատարվեց:

Հիմա քաղբանտարկյալ ունենք, թե՞ չունենք, մարդ խաբա՞ր ա:

Ջրբաժանի հաջորդ ջրազրկումը ո՞ր օրն ա նշանակված: Էս վերջին հարցը հատուկ Մեֆի համար ա: :D Որ մտքում պահի, համ էլ մանրից մտածի, թե հաջորդ սուշնյակը քաղաքական ինչպիսի խելամիտ քայլով ա պետք բացատրել:

Mephistopheles
23.08.2011, 01:30
……
2. Մարդիկ, որոնք լավ հասկանում են թե էտ ինչի մասին ա ու ինչի կարող ա հանգեցնի լավագույն դեպքում էտ երկխոսությունը, ու կանխավ զզվում են երկխոսություն վարող երկու կողմերից էլ

Այ էս երկու խումբ մարդիկ էս պահին, իմ համեստ կարծիքով, կազմում են ՀՀ բնակչության մեծամասնությունը: Ու ես էտ մեծամասնությանը անվանում են ժողովուրդ:

Ջրբաժանի հաջորդ ջրազրկումը ո՞ր օրն ա նշանակված: Էս վերջին հարցը հատուկ Մեֆի համար ա: :D Որ մտքում պահի, համ էլ մանրից մտածի, թե հաջորդ սուշնյակը քաղաքական ինչպիսի խելամիտ քայլով ա պետք բացատրել:

Տրիբուն ջան կարա՞ս մի հատ ասես էդ ի՞նչ կատաստրոֆայի ա բերելու… եթե էդ խելացի մասը էդքան լավ ա հասկանում երկխոսության "հետևանքները" ու ժողովրդի մեծ մասն էլ կանգնած ա ղրաղ ու չի խառնվում, բա խի՞ մի հատ ջրբաժան չի անում… քո ասելով էլ դուրս ա գալիս որ "Ես ոնց քցում բռնում եմ, իմ համարած ժողովուրդը, քո համարած ժողովրդրից մի հարյուր անգամ շատ ա"… աստված հարյուրապատկի բռատ… բա ու՞ր են նստել, ըտենց խելոք ու ջոկող տղերք որ կան, նստած սպասում են թե երկիրը ոնց ա փուլ գալու ու իրանք էլ կանգնեն ասեն "տեսա՞ր որ ասում էի… ինձ չլսեցիք"… կարող ա՞ մեկը կոչ անի "ժողովու՜րդ, ջրբաժանը որին բորոլրս այդքան սպասում էինք վերջապես իրականություն դարձավ… բոլորս դեպի հրապարակ Սեժիկ հենց հիմա հեռացի՛ր"… ապեր ու՞մ են սպասում պատի տակ կայնած… ինչի՞ն են սպասում…

…չեն անում որովհետև անբաշար են, ապիկար, վախկոտ, որևէ գաղափար չունեն որի հիման վրա ծրագիր կազմեն, իրանք չգիտեն ժողովրդին որ հանեցին դուրս ինչ են անելու… իրանք կարան խալխի հավաքած ժողովրդի վրա խումար խաղան "բա եկեք սենց գնանք, նենց գնանք" "բա խի՞ սենց չարիր" "ըհը, սաղ փչացրիր" ու որ ամենաֆենոմենալն ա կարան ասեն "ապեր դու հավաքի մենք քեզ կասենք ոնց պետք ա անել"… էդ տեսակին ես շատ եմ հանդիպել… բառացի չեն ասում, բայց հենց տենց ա…

ապեր, մեծամասնությունը դա էն ակտիվ փոքրամասնությունն ա որը "ներկայանում" ա, բացակա չի… որովհետև եթե մի բան եղավ իրանք են անելու… իշխանությունը անցնելու ա իրանց ու 1 և 2 խմբի մեծամասնությունը ապրելու ա ակտիվ փոքրամասնության սարքած երկրում… ոնց որ ասում են get used to it… հարմարվեք…

իհարկե կատակն ու սարկազմը մի կողմ, բայց ես համոզված եմ (իհարկե 100% չէ) որ բոլորն էլ սպասում են երկխոսության արդյունքներին որքան էլ որ իրանք ասեն "չէ" Հայաստանի քաղաքական դաշտը դրանով է լցված հիմա… հակառակ դեպքում քննարկումներ, հոդվածներ ու վերլուծականներ չէին լինի… մեղմ ասած բոլոր քննադատողները երկխոսությունը կենդանի են պահում ամեն գնով… անկախ իրենցից… ամենաշատը նրանք ովքեր ամենաոխերիմ հակառակորդներն են… թեկուզ հենց մենակ էն բանի համար որ ապացուցեն որ ոչինչ էլ չի լինելու…

ապեր վաղ ա ասելը ինչ կլինի, ես չեմ ուզում կանխատեսել, բայց եթե արտահերթ ընտրություններ եղան 2րդ խմբի մարդիկ (դու իրանց մեջ չես, ինչքան էլ որ ասես) ասելու են անկախ արդյունքներից "էսի սաղ պայմանավորված ա, իրար մեջ են արել ու սաղ իրանց մարդիկ են անցել… Լևոնն էլ նախագահ դառավ որ Սերժին հնարավորություն տա իրա ունեցած չունեցածը պահի, որ ինքն էլ ուտի, սաղ օլիգարխներն էլ մնալու են ու իրանց գործը շարունակեն, պռոստո ԱԺ-ում չեն լինի" ու սենց մի կյանք բաներ… իսկ եթե ջրբաժան եղավ, սաղ դուրս են գալու փողոց դոշ ծեծելու (արդեն ասում են) ու վերջում էլ ասելու են որ Լևոնը ևս մեկ անգամ կեղծեց ընտրությունները որ նստի… անգիր գիտեմ…

էսօր 2րդ խմբի մոտ ա սուշնյակ բռատ…

Mephistopheles
23.08.2011, 01:32
Ռադ ըլնեն, գնան ..

ռադ չեն ըլնում, ռադ անում են…

Chuk
23.08.2011, 10:19
Երևի ուզում էիր գրեիր «կախված ա» :D Նայի, իմ արև, չեմ կախվում ունքերիցդ .....
Բնականաբար՝ այո՛: Ուզում էի գրել «կախված»: Ու շատ անուշադիր ես կարդում: Եթե ուշադիր կարդաս, իմ գրածներում տենց վրիպակներ շատ կտեսնես, ոչ թե մեկ-երկու հատը կտեսնես ու կհրճվես ;)

Չուկ ջան, քո ասելով դուրս ա գալիս, որ ժողովուրդն ա խնդրել ՀԱԿ-ին, որ գնա իշխանությունների հետ եկխոսի ու հետո, երբ ՀԱԿ-ը սկսել ա երկխոսել, ապերախտ ժողովուրդը մոռացել ա իրա խնդրանքի մասին, ու ՀԱԿ-ին թողել ա մեն-մենակ դաժան իշխանություններին դեմ հանդիման:
Երևի խեղաթյուրում ես: Ես չեմ ասել ու չեմ ակնարկել, որ ժողովուրդն ա խնդրել:
Կամ խեղաթյուրում ես, կամ չես հասկանում, կամ չես մտածում, չգիտեմ որ մեկը:

Ժողովուրդը չի խնդրել: Բայց պայքարող ժողովուրդն իրա համաձայնությունը տվել ա: Ավելին, ոչ միայն համաձայնությունը տվել ա, այլև ստանձնել ա երկու դեր.
1. Վերահսկողի դեր
2. Թիկունքի դեր

Էս նշանակում ա, որ
1. Կոնգրեսը ինչքան էլ ուզի, չի կարող բանակցությունների ժամանակ քննարկի քո ու ուրիշների հնարած «ԱԺ աթոռների» հարցը, որովհետև ՀԱԿ-ի միակ ուժը ժողովրդի վստահությունն ա, իսկ պայքարող ժողովուրդը դա չի հասկանա: Ու էսօր սեղանին դրված ու հրապարակված արտահերթ ընտրությունների անհրաժեշտության պահանջը, որն ինչքան էլ նախորդ էջերից մեկում դատարկ սարկազմով էիր գնահատել, միևնույն է, բավական լուրջ ու հիմնավորված փաստաթուղթ է, պիտանի անգամ բանակցության ձախողման դեպքում նաև սրա պատճառով է.
2. Ժողովրդի թիկունքում լինելը ուժեղացնում է կոնգրեսին ու թույլատրում խոսել ավելի կոշտ դիրքերից, որը արդյունք կտա թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց ամեն դեպքում լավ գործընթաց է:

Հետևաբար պայքարող ժողովուրդն այո՛, այսօր այս գործընթացի կայացման երաշխավորն է, ինքն է դա անում ու երբեք չէր լինի էս գործընթացը եթե չլիներ պայքարող ժողովուրդ:

Ապեր, ուրեմն լավ իմացած լինես, որ բացի հրապարակում մի քանի հավայի ծափ տվողներից, ու մի քանի ՀԱԿ-ի մոլի երկրպագուներից, ՀԱԿ-իշխանություններ երկխոսությանը կա երկու տեսակի վերաբերմունք.

1. Մարդիկ, որոնք չեն հասկանում, թե էտ ինչի մասին կարա լինի էտ երկխոսությունը, որդեղից են բստրել, խի են էտքան դրա մասին խոսում, ու վաբշե ում տանձին ա երկխոսությունը
2. Մարդիկ, որոնք լավ հասկանում են թե էտ ինչի մասին ա ու ինչի կարող ա հանգեցնի լավագույն դեպքում էտ երկխոսությունը, ու կանխավ զզվում են երկխոսություն վարող երկու կողմերից էլ

Այ էս երկու խումբ մարդիկ էս պահին, իմ համեստ կարծիքով, կազմում են ՀՀ բնակչության մեծամասնությունը: Ու ես էտ մեծամասնությանը անվանում են ժողովուրդ: Դու կարաս ժողովուրդ անվանես նրանց, ովքեր Համաժողովրդական Ֆորմումի վերջին նիստի ժամանակ քվերակել են հաջորդ հանրահավաքը սեպտեմբերի սկզբին անելու օգտին: Ես ոնց քցում բռնում եմ, իմ համարած ժողովուրդը, քո համարած ժողովրդրից մի հարյուր անգամ շատ ա:
Ապեր, ուրեմն իմացած լինես. եթե էն ժամանակ, երբ դու ՀԱԿ-ի կողմից էիր ու կա՛մ հավայի ծափ տվող էիր, կա՛մ մոլի երկրպագու, կա՛մ էլ երկուսը միասին, էդ դեռ քեզ իրավունք չի տալիս պայքարող ժողովրդին էդպես անվանել: Եթե դու հավայի ես ծափ տվել, էդ քո պրոբլեմն ա:

Իսկ ժողովուրդը շատ խմբերի ա բաժանվում: Օրինակ հետաքրքիր ա tert.am-ի հարցման արդյունքները, ըստ որի քվեարկողները բանակցություններից ունեն էսպիսի ակնկալիքներ.

Արտահերթ ընտրությունների անցկացում - 1035 քվե
ՀԱԿ-ի ներկայություն խորհրդարանում - 195 քվե
Միջազգային հանրության աչքում երկրի հեղինակության բարձրացում - 154 քվե
Քաղաքական լճացում - 179 քվե
Ոչինչ - 1027 քվե
Այլ կերպ ասած ստացվում է, որ կոնկրետ էդ քվեարկության մասնակցածները գրեթե հավասարաչափ մի մասն ակնկալիք ունի երկխոսությունից, մի մասը՝ չէ:

Բայց իհարկե էս պատկերն էլ սխալ կլինի ողջ ժողովրդի վրա տարածել: Իրականում պատկերը շատ ավելի բազմազան է, գուցե և ակնկալիք չունեցողներն ավելի շատ են: Ուղղակի կա պարզ ճշմարտություն, որ որևէ փոփոխության երաշխավորը ակտիվ, տվյալ դեպքում պայքարող ժողովուրդն ա, որը կազմված ա ոչ թե հավայի ծափ տվողներիցդ, այլ վճռական ու համբերատար մարդկանցից ու իրանք էսօր ՀԱԿ-ի կողքին են:

]Լավ հիշեցի,
Համաժողովրդական ֆորումից ի՞նչ ա:
Մարտի մեի հավաստիացումից ի՞նչ կա:
15 կետերից ի՞նչ կա:
Երկխոսության ուղիղ եթերից ի՞նչ կա:
Հաագայի դատից ի՞նչ կա:
Գազի դատից ի՞նչ կա:
ՀԱԿ-ի հարյուր կետ ծարգիրց ի՞նչ կա: - էս մեկի մասին ահագին ժամանակ ա ՀԱԿ-ում մառցել են :think
Սիրելի նախագահի հրաժարականից ի՞նչ ա: Թե քանի ինքը երկրում ա, սաղ լավ ա, սիրուն ա, դզող ա, ու անհանգստանալու բան չկա, մարդ մուրդ չեն բռնի՝ Սերժը չի թողնի:
Արտահերթ նախագահական ընտրությունները սիրելի Սերժի մասին են, թե՞ ՀԱԿ-ը վերջում կասի, որ Քադաֆֆիի հրաժարականն էր պահանջում, ու էտ պայմանն էլ կատարվեց:
Հիմա քաղբանտարկյալ ունենք, թե՞ չունենք, մարդ խաբա՞ր ա:
Ջրբաժանի հաջորդ ջրազրկումը ո՞ր օրն ա նշանակված: Էս վերջին հարցը հատուկ Մեֆի համար ա: :D Որ մտքում պահի, համ էլ մանրից մտածի, թե հաջորդ սուշնյակը քաղաքական ինչպիսի խելամիտ քայլով ա պետք բացատրել:
Ապրի Տրիբուն ձյան: Շարք ա գրել: Մալադեց Տրիբուն ձյա: Ծափեր:

հ.գ. Գրածդ կետերից յուրաքանչյուրն ընթացքում ա:

davidus
23.08.2011, 10:33
Էսօր 12.00 չէ՞ր նշանակած հաջորդ «ռաունդը»։ Էն տղուն բաց թողեցի՞ն...

Chuk
23.08.2011, 10:42
Էսօր 12.00 չէ՞ր նշանակած հաջորդ «ռաունդը»։ Էն տղուն բաց թողեցի՞ն...
Չէ, Տիկոյին բաց չեն թողել:
Հավանաբար այսօրվա հանդիպումը ևս ըստ էության չի լինելու երկխոսության շարունակում, այլ լինելու է ևս մեկ անգամ պահանջ դնելու օր՝ Տիկոյին ազատելու համար: Չեմ բացառում, որ երաշխավորումներ ստանալու դեպքում նաև անդրադառնան երկխոսության իրական թեմային:

davidus
23.08.2011, 10:47

Ամսի 9-ից բռնել են, ու էսօր արդեն 23-ն ա (արանքում մի հանդիպում էլ եղել ա, որում ինչքան հիշում եմ հայտարարություն էլ եղել ա)։ Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում... ինչի՞ են էսօր գնացել նիստի...

Chuk
23.08.2011, 10:49
Ամսի 9-ից բռնել են, ու էսօր արդեն 23-ն ա (արանքում մի հանդիպում էլ եղել ա, որում ինչքան հիշում եմ հայտարարություն էլ եղել ա)։ Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում... ինչի՞ են էսօր գնացել նիստի...
Կարծեմ նախորդ գրառմանս մեջ գրել էի:
Ինչևէ, մի անգամ էլ:
Գնացել են Տիգրան Առաքելյանի հարցը քննարկելու ու նրա ազատելը պահանջելու համար:

davidus
23.08.2011, 11:43
Կարծեմ նախորդ գրառմանս մեջ գրել էի:
Ինչևէ, մի անգամ էլ:
Գնացել են Տիգրան Առաքելյանի հարցը քննարկելու ու նրա ազատելը պահանջելու համար:

Չէ, իրար երևի ճիշտ չենք հասկանում։ Ոչ մի սկզբունքային տարբերոթյուն չկա` 7 թե 1 հոգի ա փակի տակ։ Եթե պիտի լինեն ազատ, ապա բոլորը։ Ինձ համար խիստ մութ էն պահը, որ անպայման նիստի ընթացքում պիտի էդ հարցը դրվի։ Հնարավոր չէ՞ր խնդիրը հստակ դնել՝ կամ բոլորին ազատում եք, շարունակում ենք «երկխոսելը», կամ դուք էլ, ձեր երկխոսությունն էլ ..... ինչ ա, իշխանությունները չգիտեին, որ մի հոգու բաց չեն թողել, ու իրենց պիտի հիշեցվի դրա մասին, թե մինչև նիստը բոլորի հեռախոսները անջատած էին, մարդիկ արձակուրդում էին ու մինչև էս պահը վրեքները խաբար չկար, որ մի հոգի դեռ փակի տակ ա։

Մի երկու գրառում վերև կոշտ դիրքերից հանդես գալու հնարավորության մասին էիր նշում։ Դա եթե հիմա, հենց էս պահին չպիտի կիրառվի, ու ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ցույց տրվի, թե ինչքան կարևոր ա դա, էլ ում են պետք կոշտ դիրքերից հանդես գալու մասին հայտարարությունները։

Chuk
23.08.2011, 11:52

Դավ ջան, ես էս թեմայում էդ մասին արդեն գրել եմ, բայց ոչինչ, նորից կգրեմ, որովհետև հավանաբար իմ այդ գրառումը չես տեսել:

Առաջին հերթին ֆիքսենք, որ կոշտ դիրքն ի ցույց դնելու տարբերակները շատ են: Ասենք կարելի է հանրահավաք անել ու ասել, քանի դեռ սենց ու նենց՝ էսպես ու էնպես: Մի ուրիշ տարբերակն էլ էն ա, որ գնում ես դեմը կանգնում ես ու ասում ես. «արա՛, լսի քեզ ինչ եմ ասում, կամ սենց ու նենց, կամ էլ էսպես ու էնպես»: Հիմա ընտրվել ա դիմացը կանգնելու տարբերակը ու դա չի նշանակում կոշտ դիրքերից հրաժարվել:

Կոշտ դիրքիր հրաժարում կլինի, եթե շարունակեն երկխոսության առանցքային հարցերի քննարկումը: Իսկ երկխոսություն-բանակցությունը ունի երկու կետ.
1. Արտահերթ ընտրություններ
2. իշխանության առաջարկած թեմա

Նախորդ հանդիպմանը էդ թեմաներից ոչ մեկով չի խոսվել: Ենթադրվում է, որ էս անգամ էլ: Չնայած որ լուրջ հավաստիացումների դեպքում, որ Տիկոյին հեսա կթողնեն, ինչ-որ տեղ հնարավոր ա որ խոսեն, բայց չեմ կարծում: Կրկնում եմ ապեր, դե ֆակտո էս պահին երկխոսություն չի շարունակվում, դե ֆակտո էդ առումով բանակցումը էս պահին առկախված ա, իսկ էն որ նույն մարդիկ են հանդիպում, որպեսզի հասնեն Տիկոյի ազատմանը, էդ ոչինչ չի նշանակում:

Վիշապ
23.08.2011, 11:58
... բա ու՞ր են նստել, ըտենց խելոք ու ջոկող տղերք որ կան, նստած սպասում են թե երկիրը ոնց ա փուլ գալու ու իրանք էլ կանգնեն ասեն "տեսա՞ր որ ասում էի… ինձ չլսեցիք"… կարող ա՞ մեկը կոչ անի "ժողովու՜րդ, ջրբաժանը որին բորոլրս այդքան սպասում էինք վերջապես իրականություն դարձավ… բոլորս դեպի հրապարակ Սեժիկ հենց հիմա հեռացի՛ր"… ապեր ու՞մ են սպասում պատի տակ կայնած… ինչի՞ն են սպասում…

Նախ մեր ժողովուրդը էդքան պրմիտիվ չի, որ ամեն մի «երկիրը փլվու՜մ է, կործանվու՜մ ենք» տիպի վերամբարձ հիսթերիաները հալած յուղի տեղ ընդունած պանիկայի մեջ ընկնի ու լցվի փողոցները։ Եթե ժողովուրդը փլուզում ու կործանում զգար, ապա առանց պանիկովսկիների լոզունգների էլ կլցվեր փողոց։ Երկրորդ՝ ժողովուրդը էդքան պրիմիտիվ չի, որ «Սերժիկ հենց հիմա հեռացի՛ր» գոռա առանց հաշվի առնելու, թե ովքեր են Սերժիկին պոտենցիալ փոխարինողները և ինչեր են նրանք առաջարկում ի տարբերություն Սերժիկի։ Երրորդ՝ եթե Սերժիկն է երկրի կործանման պատճառը, ապա առնվազն տարօրինակ է Սերժին պոտենցիալ փոխարինիչ հանդիսացող ուժի հայտարարությունը առ այն, որ ինչ–որ անհայտ ուժեր օգտվելով Սերժի երկրից բացակայությունից քխ բաներ են անում։

…չեն անում որովհետև անբաշար են, ապիկար, վախկոտ, որևէ գաղափար չունեն որի հիման վրա ծրագիր կազմեն, իրանք չգիտեն ժողովրդին որ հանեցին դուրս ինչ են անելու… իրանք կարան խալխի հավաքած ժողովրդի վրա խումար խաղան "բա եկեք սենց գնանք, նենց գնանք" "բա խի՞ սենց չարիր" "ըհը, սաղ փչացրիր" ու որ ամենաֆենոմենալն ա կարան ասեն "ապեր դու հավաքի մենք քեզ կասենք ոնց պետք ա անել"… էդ տեսակին ես շատ եմ հանդիպել… բառացի չեն ասում, բայց հենց տենց ա…
Մեֆ, սաղ մի կողմ, «էդ տեսակին» էդ որտե՞ղ ես հանդիպել, եթե գաղտնիք չի։

ապեր, մեծամասնությունը դա էն ակտիվ փոքրամասնությունն ա որը "ներկայանում" ա, բացակա չի… որովհետև եթե մի բան եղավ իրանք են անելու… իշխանությունը անցնելու ա իրանց ու 1 և 2 խմբի մեծամասնությունը ապրելու ա ակտիվ փոքրամասնության սարքած երկրում… ոնց որ ասում են get used to it… հարմարվեք…
Հեսա հերթական ընտրությունները որ գան, ապա կտեսնենք, թե որ կողմից ով ինչքան ռեսուրսներով է ներկայանում ու ինչ է անում։ Կարող է՞ քո նշած «ակտիվ փոքրամասնությանը» չենք նկատել նախորդ ընտրություններին, թե՞ սա մի նոր «ակտիվ փոքրամասնություն» է։ Եթե դու Սերժի կողմից ներկայացողներին ժողովուրդ չես համարում, կամ ժողովրդից դուրս ես համարում, ապա բոլշեվիկյան ու կոմսոմոլական գաղափարները քեզ էլ են հասել։ Իմիջայլոց «by default» թողնելն ու անտարբեր լինելը ևս դիրքորոշում է։ «Մեկա Սերժն ա լինելու» ասելն ու դրա հետ համակերպվելը ևս դիրքորոշում է։ Դու կարող ես ծաղրել այդ դիրքորոշումը համարելով դա «սխալ» կամ «թուլամորթ» դիրքորշում, որովհետև ինքդ այդ դիրքորոշման վրա ազդեցություն չունես։ Բայց քաղաքական ուժը չի կարող այդ դիրքորոշման հետ հաշվի չնստել, որովհետև այդ դիրքորոշումը հենց քաղաքական ուժի գործունեության անմիջական թեման է։ Քաղաքական ուժի գործունեության սպեկտրը հենց ժողովդրի մեջ է, եթե ժողովդրի արձագանքը արտարբերությունն է, ապա նշանակում է քաղաքական ուժի հրամցրածը իրենից արժեք չի ներկայացնում։ The Customer is always right. Չնայած դա հակասում է կոմունիստական լոզունգներին, որ ժողովուրդը և կուսակցությունը նույնն են (Народ и партия едины!): Ինչքան հասկանում եմ, կոմունիստական գաղափարախոսությունը դեռ չի մեռել կամ վերջինիս ուրվականները դեռևս ֆռֆռում են շատերի սրտում։