PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 [24] 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59

Տրիբուն
11.04.2011, 14:48
Ինչպես վերջերս մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ: Շատ ուրախ կլինեմ, եթե որոշ քաղաքական ուժեր, այդ թվում Ժառանգությունը, Դաշնակցությունը, Սեֆիլյանի թիմը, Թևոյան Անդոն և անգամ Հայրիկյան Պարույրը նոր քաղաքական պլատֆորմ ստեղծեն ու փորձեն իրենց շուրջը համախմբել այն ընդդիմադիր զանգվածը, որը ՀԱԿ-ի կողքին չի:

Չուկ ջան, քո գրառումները, Լևոնի ելույթների պես էս վերջերս միայն երրորդ ուժին ու հնարավոր այլընտրանքային ընդդիմությանն են վերաբերվում: Մի երկու բառ էլ էս համատեքստում գոնե իշխանության դեմ պայքարից ավելացրու: Թե չէ արդեն մոտս տպավորություն ա, որ մեղ սաղ պրոբլեմների մեղավորը Րաֆֆին ու դաշնակներն են, իսկ Սերժը ու Մուկը մենակ երկխոսելու համար են:

Chuk
11.04.2011, 14:56

Տրիբուն ձյա, ես հենց իշխանության դեմ պայքարի համատեքստում կողջունեմ երրորդ ուժի առաջացումը, որովհետև ինչպես գրել եմ, հիմա էլ գրեմ, լուրջ ու արդյունավետ փոփոխությունների կարելի ա հասնել հնարավորինս մեծ քանակով քաղաքացիների ոտի կանգնած լինելու դեպքում: Ես ինչքան էլ որ վստահում եմ ՀԱԿ-ին, համարում եմ, որ ճիշտ ուղղությամբ ա գնում, չեմ կարող հաշվի չառնել որ կա քաղաքացիների ոչ փոքր զանգված, ովքեր ունեն այդ երրորդ ուժի կարիքը՝ ոտի կանգնելու համար: Նմանապես հակադարձեմ քեզ. վերջերս քո գրառումները մեծամասամբ ՀԱԿ-ին, փոխանակ իշխանությանը քննադատելու համար լինեն: Բայց դա չի նշանակում, չէ՞, որ քո առաջնահերթ խնդիրն իշխանություններին հեռացնելը չի:

Ի դեպ իմ գրառումներում ՉԻ գերակշռում երրորդ ուժի մասին գրառումները, սա պարզապես ոչ ճիշտ ինֆոյի մասին արձագանք:

Տրիբուն
11.04.2011, 15:16

Ի՞նչ անեմ ապեր, ես իշխանություններին եմ քննադատում, մեկ էլ իշխանությունների հետ երկխոսելու ձգտողներին: Ինչպես ասում են, իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է: :D

Tig
11.04.2011, 17:14
http://www.youtube.com/watch?v=4c5Q5144Now&feature=feedu

Mephistopheles
12.04.2011, 00:47
Ի՞նչ անեմ ապեր, ես իշխանություններին եմ քննադատում, մեկ էլ իշխանությունների հետ երկխոսելու ձգտողներին: Ինչպես ասում են, իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է: :D

Տրիբուն ջան, բանակցում են, "շախմատ" են խաղում, կոմպեոմիս են անում թշնամիները… իշխանությունը իր ժողովրդի հետ ոչ կարող է բանակցել, ոչ "շախմատ խաղալ" ոչ էլ կոմպրոմիսի գնալ… եթե այդպիսի բան կա ուրեմն խոսքը միանշանակ իշխանության հեռացման մասին է… եթե բանը հասնում ա նրան որ իշխանությունները պիտի "բանակցության" սեղանի շուրջ նստի ընդդիմության հետ, այն էլ ավտորիտար իշխանությունը, ապա խոսքը նրանց հեռացման մասին ա… ավտորիտար իշխանությունները սովորաբար կարծր են լինում՝ ոչ ճկուն ու նրանք կամ մնում են կարծր կամ ջարդուփշում են լինում…

Տրիբուն
12.04.2011, 09:38

Մեֆ ջան, շնորհակալություն պարզաբանման համար:

Հիմա եթե "բանակցությունների" արդյքունքում իշխանությունները չհեռանան, դու ի՞նչ եզրակացության կգաս:

Մենակ չասես «բանակցությունները» ձախողվեցին, և բանակցող կողմերից մեկը (ընդդիմությունը) ստիպված համաձայնվեց չարյաց փոքրագույնի հետ որ հանկարծ Ղարաբաղը չվտանգվի: :D

Տրիբուն
12.04.2011, 16:21
Հետաքիքր հարցազրույց ա, (http://www.lragir.am/armsrc/interview46383.html) կարելի ա կարդալ…

Մի քանի մեջբերում ..

Ձեր ասածից ստացվում է, որ քաղաքական դաշտի մոնոպոլացո՞ւմ է տեղի ունենալու:

Հիշենք 2008-ին ինչ կատարվեց. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հասարակության մի ստվար զանգված դուրս էր եկել այս համակարգի դեմ, որպեսզի, Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած, ավազակապետությունը կազմաքանդվի: Այսօր Տեր-Պետրոսյանն ակնարկում է ավազակապետության հետ հնարավոր գործարքի մասին, փորձում է երկխոսության մեջ մտնել և բնականաբար հարց է առաջանում` ինչի՞ շուրջ է երկխոսությունն ընթանալու: Հայաստանում չկա խոսքի և արարքի պատասխանատվությունը: Եթե ասել ես ավազակապետություն, արդեն վերջ. երկխոսությունը կարող է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ լինել, մնացած հարցերում երկխոսությունը կամ գործարքը միայն հասարակության դեմ է: Երևի ավելի ճիշտ կլինի դա անվանել դավադրություն ընդդեմ հասարակության: Հնարավոր է նաև երկրորդ տարբերակը. Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրում «ավազակապետություն» բնորաշման համար և միայն նոր իշխանության հետ քաղաքական երկխոսություն սկսում:
.....

Ստացվում է` այս ճանապարհով երկիրը գնում է ավազակապետության ամրապնդմա՞ն:

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև գործարքի պայմանն այն չէ, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, և համակարգային փոփոխություն լինի, ուրեմն այո, մենք շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած: Հասարակության հիասթափությունը կարող է շատ մեծ լինել:
.....
Հիմա իշխանությունն ունի խնդիր, սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որից հետո լինելու են նախագահական ընտրություններ: Իշխանության թիավարներն ունեն հստակ խնդիր` պահպանել և ամրապնդել իրենց իշխանությունը և այդ նպատակի համար պետք է արդեն որոշեն իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Ուզում եմ հիշեցնել անցյալ տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթից մի հատված, որտեղ նա ասում էր, թե որ ընտրությունն է կոչվում լեգիտիմ. ըստ նրա` լեգիտիմ է կոչվում այն ընտրությունները, երբ ընդդիմությունն ընդունում է ընտրության արդյունքները: Այսինքն, ընդունում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անկախ նրանից` դրանք հերթական են, թե արտահերթ: Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները հուշում են, որ «Ընտրությունների սարքման» գործընթացը պետք է տեղի ունենա հենց ընտրական հանձնաժողովներում: Երկրորդ մեխը արդեն ասացի` ընդդիմությունը պետք է ճանաչի արդյունքները: Դա կարող է տեղի ունենալ, եթե լինի քաղաքական երկխոսություն և կոնկրետ պայմանավորվածություններ, այն, ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանը: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները միշտ հարմարեցվել են տվյալ քաղաքական պահին իշխանությունների ընտրական ստրատեգիային:

Չգիտեմ, կարող ա ՀԱԿ-ը ամեն ինչ շատ ճիշտ ա անում, ու ամեն ինչ շատ ճիշտ հաշվարկված ա: Բայց եթե տարբեր կողմերից, տարբեր մարդիկ, իրարից անկախ, գալիս են նույն եզրակացության, ապա գոնե պետք ա մտածել, որ երևի ամեն դեպքում ՀԱԿ-ը մի բան այնպես չի անում:

Chuk
12.04.2011, 16:37
Տրիբուն ձյա, հրաշալի հասկանալով, թե էս բոլոր հարցերը բոլոր կողմերից ինչի են առաջանում, ուզում եմ հիշեցնել, որ
ա) Նույն հանրահավաքներին բազմիցս հայտարարվել է, որ երկխոսությունը լինելու է միայն արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ,
բ) Նույն հանրահավաքներին բազմիցս հնչել է, որ խոսքը գնում է առաջինը նախագահական արտահերթ ընտրությունների մասին:

Այսինքն էդ հնչող հարցերին ՀԱԿ-ն արդեն իսկ պատասխանել ա: Ոչինչ, էլի կպատասխանի, վստահ եմ: Հետո վերջում էլ կապացուցի:

Mephistopheles
12.04.2011, 19:44
Մեֆ ջան, շնորհակալություն պարզաբանման համար:

Հիմա եթե "բանակցությունների" արդյքունքում իշխանությունները չհեռանան, դու ի՞նչ եզրակացության կգաս:

Մենակ չասես «բանակցությունները» ձախողվեցին, և բանակցող կողմերից մեկը (ընդդիմությունը) ստիպված համաձայնվեց չարյաց փոքրագույնի հետ որ հանկարծ Ղարաբաղը չվտանգվի: :D

երբ որ չհեռանան էն ժամանակ էլ կամ ներողություն կխնդրեմ, կամ էլ կպարզաբանեմ ապեր…

ես իշխանափոխությունը համարում եմ իշխանության 3 ճյուղերի տարանջատում…

davidus
12.04.2011, 20:04
երբ որ չհեռանան էն ժամանակ էլ կամ ներողություն կխնդրեմ, կամ էլ կպարզաբանեմ ապեր…

Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին։ Ամեն ինչ էլ կարելի ա պարզաբանել, Մեֆ ջան։ :))

ես իշխանափոխությունը համարում եմ իշխանության 3 ճյուղերի տարանջատում…

Չէ, Մեֆ ջան, դու իշխանափոխություն ասելով հաստատ էդ չես պատկերացնում։ Իշխանափոխություն ասելով դու պատկերացնում մի համակարգի կառուցում, որտեղ իրականում իշխանության 3 ճյուղերը կլինեն իրարից անկախ՝ համապատասխան հակակշխռների մեխանիզմով, իսկ նախագահը կապահովի այդ համակարգի բնականոն աշխատանքը։

Mephistopheles
12.04.2011, 20:54
Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին։ Ամեն ինչ էլ կարելի ա պարզաբանել, Մեֆ ջան։ :))

պարզաբանում ինկատի ունե՞ս

Չէ, Մեֆ ջան, դու իշխանափոխություն ասելով հաստատ էդ չես պատկերացնում։ Իշխանափոխություն ասելով դու պատկերացնում մի համակարգի կառուցում, որտեղ իրականում իշխանության 3 ճյուղերը կլինեն իրարից անկախ՝ համապատասխան հակակշխռների մեխանիզմով, իսկ նախագահը կապահովի այդ համակարգի բնականոն աշխատանքը։

Դավ, ես գիտեմ ինչ ինկատի ունեմ ապեր ու ինկատի ունեմ էն ինչ գրել եմ… բայց մանրամասնեմ… էս վիճակով անգամ, եթե 3 ճյուղերը բաժանաես իրարից, մեխանիզմի անհրա-ժեշտություն առաջ կգա և կձևավորվի… մեր քաղաքական դաշտ էսօր էն ա ինչ տեսնում ես, ռեսուրսներն էն են ինչ տեսնում ես ու ինչ համակարգ էլ կառուցես դրանցով ես կառուցելու Դավ ջան, պատրանքներ պետք չի ունենալ…

davidus
12.04.2011, 21:17
պարզաբանում ինկատի ունե՞ս

:))

Դավ, ես գիտեմ ինչ ինկատի ունեմ ապեր ու ինկատի ունեմ էն ինչ գրել եմ… բայց մանրամասնեմ… էս վիճակով անգամ, եթե 3 ճյուղերը բաժանաես իրարից, մեխանիզմի անհրա-ժեշտություն առաջ կգա և կձևավորվի… մեր քաղաքական դաշտ էսօր էն ա ինչ տեսնում ես, ռեսուրսներն էն են ինչ տեսնում ես ու ինչ համակարգ էլ կառուցես դրանցով ես կառուցելու Դավ ջան, պատրանքներ պետք չի ունենալ…

Մեֆ, ոչ եեկ էլ պատրանք չունի։ Էսօր ոչ ոք չի կարող ասել, որ իշխանության երեք ճյուղերիը իրարից բաժանված, տարանջատված չեն։ Ես առաջինը էդ մարդուն սուտ խոսելու մեջ կմեղադրեմ։ Հայաստանում էսօր այդ երեք ճյուղերի բնականոն աշխատանքը ապահովելու համար ընդամենը մի ուժեղ անհատ ա պետք՝ նախագահի պաշտոնում ու նրա կողմից ցուցաբերվելիք պինդ քաղաքական կամք։ Էդ մարդուն ընդամենը կես տարի ա պետք ամեն ինչ տեղը գցելու համար, առանց չափազանցության։ Բացի սա, Մեֆջան, պետությունը անհրաժեշտությունից դրդվելով չեն կառավարում, այլ ընդհակառակը, նպատակն են դարձնում անհրաժեշտություն։
Քաղաքական դաշտը էսօր կամակատարների մի հոծ բազմություն ա, որը ղեկավարվում ա մատների վրա հաշված անհատների կողմից։ Էդ անհատները չլինեն, մնացածները անճարությունից կսատկեն, կամ նոր «տեղ» ման կգան գլուխները մտցնելու։ Այ հենց ստեղ ա, որ մարդամեկը պետք ա քաղաքական կամք դրսևորի ու էդ գլուխները տեղավորելու տեղը քոքից կտրի։

Mephistopheles
12.04.2011, 21:36

ապեր, եթե ճյուղերի բնականոն աշխատանքը ապահովելու համար ընդամենը մի ուժեղ անհատ ա պետք ապա դա արդեն խոսում է 3 ճյուղերի տարանջատված չլինելու մասին…

davidus
12.04.2011, 21:48
ապեր, եթե ճյուղերի բնականոն աշխատանքը ապահովելու համար ընդամենը մի ուժեղ անհատ ա պետք ապա դա արդեն խոսում է 3 ճյուղերի տարանջատված չլինելու մասին…

Ոչ, Մեֆ ջան, դրա մասին չի խոսում, այլ խոսում ա նրա մասին, որ ողջ համակարգը թաղված ա կոռուպցիայի մեջ, որովհետև էսօր նույնիսկ մի հատ քոսոտ նախարարության քոսոտ վարչության պետը իրան աշխարհի տերնա պատկերացնում։ Ու ընդամենը մի հոգի կարա մեր սիրած «սահմանադրական ճանապարհով» էս ամենը իրականում իր տեղը քցի։ Նախագահն է, որ պատասխանատու է ու երաշխավորն է այդ երեք ճյուղերի բնականոն գործունեույթան, ու իրանից շատ բան ա կախված։ Էդ ոնց եղավ, որ էսօր մեր պետական համակարգում ինչքան աղտ կա, իրավացիորեն կապում ենք սերժի հետ, բայց հանկարծ, բանից պարզվում ա, որ դու իրան մեղավոր չես համարում, այլ ողջ մեղքը իշխանության ճյուղերի չտարանջավտածության վրա ես բարդում։ :))

Մեֆ, դու էլ ես ասել, որ ձուկը գլխից ա հոտում։ Ի՞նչ եղավ քեզ Մեֆ ջան։ Էլ գլխի՞ց չի հոտում։ :))

Overdose
12.04.2011, 22:05
Ժողովուրդ ջան, կոնգրեսն ուզում ա 300000 մարդ հավաքի, մեկա մնալույա նույն կարգավիճակում, չնայած կյանքում չեմ հավատա որ կոնգրեսը դրա կեսի կեսը կհավաքի:: Դուք մինչև հիմա չեք հասկացել, որ մեր օրհնյալ հայաստանում ժողովուրդը որևէ որոշում չի կայացնում:

Հ.Գ. Կուկ ջան, մնամ վարկանիշին սպասող

Mephistopheles
12.04.2011, 22:07
Ոչ, Մեֆ ջան, դրա մասին չի խոսում, այլ խոսում ա նրա մասին, որ ողջ համակարգը թաղված ա կոռուպցիայի մեջ, որովհետև էսօր նույնիսկ մի հատ քոսոտ նախարարության քոսոտ վարչության պետը իրան աշխարհի տերնա պատկերացնում։ Ու ընդամենը մի հոգի կարա մեր սիրած «սահմանադրական ճանապարհով» էս ամենը իրականում իր տեղը քցի։ Նախագահն է, որ պատասխանատու է ու երաշխավորն է այդ երեք ճյուղերի բնականոն գործունեույթան, ու իրանից շատ բան ա կախված։ Էդ ոնց եղավ, որ էսօր մեր պետական համակարգում ինչքան աղտ կա, իրավացիորեն կապում ենք սերժի հետ, բայց հանկարծ, բանից պարզվում ա, որ դու իրան մեղավոր չես համարում, այլ ողջ մեղքը իշխանության ճյուղերի չտարանջավտածության վրա ես բարդում։ :))

Մեֆ, դու էլ ես ասել, որ ձուկը գլխից ա հոտում։ Ի՞նչ եղավ քեզ Մեֆ ջան։ Էլ գլխի՞ց չի հոտում։ :))

Դավ ջան ես համաձայն եմ քո բոլոր մեկնաբանությունների հետ բացի նրանից որ մեզ մոտ այդ 3 ճյուղերը տարանջատված են… երբ կոռուպցիան համակարգային բնույթ ա կրում, դա նշանակում ա որ ամբողջ համակարգը կոնսոլիդացված ա… էդ դեպքում լրիվ ճիշտ ես ամեն ինչի համար նախագահն ա մեղավոր… տարանջատվածի դեպքում այդքան էլ միանշանակ չի…

հավատա, էս իշխանության վերջն այդ տարանջատման մեջ ա… եթե չտարանջատեցինք ով էլ գա նույնն ա լինելու… եթե Սերոժը մնա նախագահ, բայց խորհրդարանը պոկվի բուրգից ես դա կհամարեմ ձեռքբերում…

davidus
12.04.2011, 23:32

Մեֆ, աչքիս ես ու դու իշխանությունների տարանջատում ասելով տարբեր բաներ ենք հասկանում: Կոպիտ բացատրած՝ մեզ մոտ էս վիճակն ա. կառավարությունը դիմում ա Աժ՝ ախպեր, բյուջե ներկայացնեմ, հաստատի՝ էսքան մասը քեզ, դատական իշխանության հարցերն էլ ես կլուծեմ: ԱԺ-ն ասում ա հարց չկա, ու բյուջեն ընդունում ա: Էս ամենը իշխանությունների տարանջատման հետ կապ չունի, Մեֆ: Սա տոտալ կոռուպցիա ա: Ու մենակ նախագահը կարա էս երեքի վզից բռնի, ասի՝ չեղավ, դու նորմալ բյուջեի նախագիծ բեր, դուք մարդավարի քննարկեք, երրորդն էլ թող չարաշահումների դեպքում կարգազանցներին նստացնի: Էս ամենը հիմա էլ կա թղթի վրա գրած, բայց քանի որ մարդամեկը չի հետևում դրանց իրականացմանը, էդ պատճառով էլ ով ոնց զարթնի, ընենց էլ... Ու ասեմ, որ էդ հետևելը մարդամեկի պատրականությունների մեջ ա մտնում, ոչ թե հանդիսանում ա բարի կամքի դրսևորում կամ քաղաքականության գիգանտի ցուցաբերած նույնքան առանձնահատուկ գիգանտ քաղաքական կամք:

հավատա, էս իշխանության վերջն այդ տարանջատման մեջ ա… եթե չտարանջատեցինք ով էլ գա նույնն ա լինելու… եթե Սերոժը մնա նախագահ, բայց խորհրդարանը պոկվի բուրգից ես դա կհամարեմ ձեռքբերում…

Մեֆ ջան, թույլ տուր չհավատամ: Նախ նրա համար, որ էս իշխանությունների օրոք քո պատկերացրած իշխանությունների տարանջատում կյանքում չի լինի: ԱԺ-ում իրանք են, ԻՐԱՆՔ ԷԼ ՄՆԱԼՈՒ ԵՆ 50+1-ի փաթեթը գրկած, կառավարությունը դուրները չեկավ՝ վարչապետին կփոխեն, դատականից ով իրան մի քիչ խելոք չպահեց՝ կլիկվիդացնեն: Ու էս ամեն ինչը մարդամեկի անմիջական ցուցումներով ու «բարձր հովանու ներքո»: Ու էսքանից հետո, դու համարում ես, որ ԱԺ-ն շանս ունի՞ պոկվելու: Ո՞նց: Ո՞վ ա պոկելու: Ո՞րն ա լինելու դրա ձեռքբերումը: ԱԺ-ն ցրե՞լը: Շատ հանգիստ, արհեստականորեն նախագահը կարող ա ցրել ԱԺ-ը: Սահմանադրության 74.1 հոդվածը նայի՝

Հոդված 74.1 Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:

Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

Զգում ես, որ կետով ուզենան, կարող են արհեստականորեն ԱԺ «գլխին սարքել» ու ԱԺ-ն ցրելու հիմք ստեղծել, ինչից անպայմանորեն կօգտվեն:

Մեֆ ջան, քո ասած բուրգը վերևից ա սարքած, ինքը ներքևից հիմք չունի, որովհետև ժողովուրդը իրա հետ չի: Եթե ուզում ես բուրգը քանդել, հենց վերևից էլ պիտի սկսես: Միջնամասից քանդում ես ի՞նչ անես: Վերևը մեկ ա, մնալու ա:

davidus
12.04.2011, 23:35
Հ.Գ. Կուկ ջան, մնամ վարկանիշին սպասող

Ուզում ես բազմազանություն մտցնեմ բացասական վարկանիշերիդ հեղինակների ցուցակում: :oy

Տրիբուն
13.04.2011, 10:39
հավատա, էս իշխանության վերջն այդ տարանջատման մեջ ա… եթե չտարանջատեցինք ով էլ գա նույնն ա լինելու… եթե Սերոժը մնա նախագահ, բայց խորհրդարանը պոկվի բուրգից ես դա կհամարեմ ձեռքբերում…

Շնորհավորում եմ Մեֆ ջան: Ոնց որ ՀԱԿ-ի ապագա հայտարարությունը կարդամ :D

Ապեր, 2005 թվի սահմանդրական փոփոխություններով մեր օրենսդիրին ահագին լիազորություններ են տվել: Էս պահին, սահմանադրությամբ, ԱԺ-ն ահավոր լուրջ ուժ ա: Վարչապետն էլ նշանակվում ա միայն ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցության առաջարկությամբ: Բայց ինչպես տեսնում ենք, իրականում վարչապետին նշանակել ա տալիս Սերժը, ԱԺ-ն փալասի պես բան ա, որը պեչատում ա կառավարության բոլոր օրենսդարական նախաձեռնությունները: Ուրեմնս, խնդիրը իրավական տարանջատման մեջ չի: Խնդիրը նրանում ա, որ Հայաստանում քաղաքական որոշումները ընդունվում են Նախագահ-օրենսդիր-գործադիր համակարգից դուրս, մի հատ ուրիշ տեղում, որի մասին մենք չգիտենք :D Էտ տեղը մենակ Սերժը գիտի հիմա: Իրանից առաջ էլ Քոչարյանը գիտեր:

Այսինքնս, որ քո ուզած տարանջատումը իրականանա պետք ա նվազագույնը որ մեծամասնությունը ԱԺ-ում փոխվի: Իսկ մեծամասնությունը ԱԺ-ում երբեք չի փոխվի, քանի երկրի էսօրվա նախագահը ներկայացնում ա հենց նույն մեծամասնությունը` ՀՀԿ-ին: Էլի այսինքնս, քանի Սերժը նախագահ ա, մոռացի նրա մասին, որ ՀՀԿ-ն կարող ա իրա դիրքերը ԱԺ-ում կորցնի, ու հանկարծ օդի մեջից տարանջատում տեղի ունենա:

Մեֆ ջան, ենթադրենք ՀԱԿ-ը իրոք շատ խելոք այլեր ա անում, իրոք հեսա հասնելու ա արդար արտահերթ ԱԺ ընտրություների, բայց չմոռանանք, որ Սերժն էլ ավանակ չի, ու շաը լավ հասկանում ա ինչը ինչոց ա: Գումարած տիրապետում ա հսկայական ֆինսական ռեսուրսների, րոից ՀԱԿ-ը չունի: Իսկ Հայաստանում, սաղս էլ գիտենք, որ ուրիշ բան որ չանեն, փողով ընտրությունների արդյունքները նկարել կտան: Այնպես որ եղբայր, քանի ՀՀ-ում ընտրությունները պիտի իրականանա Սերժ նախագահի հովանում ներքո, ես անձամբ ոչ մի ընտրության արդյունքի չեմ հավատալու: Ուզում ա ՀԱԿ-ի պահանջով արվի էտ ընտրությունները, ուզում ա Պողոս առաքյալի ու միջազգային հանրության:

Տրիբուն
13.04.2011, 10:45
Տրիբուն ձյա, հրաշալի հասկանալով, թե էս բոլոր հարցերը բոլոր կողմերից ինչի են առաջանում, ուզում եմ հիշեցնել, որ
ա) Նույն հանրահավաքներին բազմիցս հայտարարվել է, որ երկխոսությունը լինելու է միայն արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ,
բ) Նույն հանրահավաքներին բազմիցս հնչել է, որ խոսքը գնում է առաջինը նախագահական արտահերթ ընտրությունների մասին:

Այսինքն էդ հնչող հարցերին ՀԱԿ-ն արդեն իսկ պատասխանել ա: Ոչինչ, էլի կպատասխանի, վստահ եմ: Հետո վերջում էլ կապացուցի:

Այ, հենց ապացուցեց, էն պատիդ կպցրածի ոգուն համաձայն քայել եմ ձեռնարկելու: :D

Անհամբեր սպասում եմ հաջորդ հանրահավաքին:

Chuk
13.04.2011, 14:22
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ինքը կտրականապես հերքում է այն խոսակցություններն ու տեղեկությունները, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: «Ես կտրականապես հերքում եմ, ոչ մի նման բան գոյություն չունի: Ավելին՝ երկրում ծավալվում է մի կողմից անհաշտ պայքար բռնապետության և մյուս կողմից՝ ժողովրդի ազատագրական պայքարի միջև»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե իշխանությունն ու ՀԱԿ-ը պայմանավորվել են արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

Քաղաքական այլ ուժերի հայտարարություններին նա չցանկացավ արձագանքել: «Նախ՝ ՀԱԿ-ը իր քննադատության միակ թիրախը համարում է իշխանություններին, երկրորդ՝ ՀԱԿ-ը քաղխորհրդի որոշում ունի՝ չներքաշվել կոալիցիայից դուրս որևէ ուժի հետ բանավեճի մեջ, որովհետև դրա նպատակն այն է, որ ՀԱԿ-ը դադարեցնի քննադատությունն իշխանությունների նկատմամբ»,- ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե ապրիլի 28-ին սպասվող հանրահավաքի ժամանակ ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք չունենք արդեն մշակած քայլեր, ունենք տարբեր նախագծեր և առաջարկներ, մենք պետք է տեսնենք ժողովուրդն ինչի է պատրաստ, ինչ է ցանկանում»: Նա պարզաբանեց, որ քաղաքացիական անհնազանդության մասին իր հայտարարությունը նշանակում է, որ այն (քաղաքացիական անհնազանդությունը) կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, որոնցից մեկը կարող է լինել հանրահավաքի տեղափոխումը Բաղրամյան պողոտա, ինչպես նաև անժամկետ նստացույցները, հարկերը չվճարելը բոյկոտելը:

ՀԱԿ համակարգողը չհամաձայնեց այն գնահատականների հետ, թե ՀԱԿ-ն այլևս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Քանի անգամ և ինչքան հստակ մենք պետք է ձևակերպենք մեր այդ պահանջը, որ նման բան ասողները հասկանան, որ իրենք բռնաբարում են ճշմարտությունը: Մեր առաջնային պահանջը Հայաստանում օր առաջ լեգիտիմ իշխանություն ձևավորելն է, իսկ դրա ամենաճիշտ ուղին նախ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն է, որին պետք է հետևի արտահերթ, միգուցե՝ նաև հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- նշեց Զուրաբյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի պահանջները վերջնագրեր որակելուն՝ ՀԱԿ համակարգողը նշեց, որ իրենք դեռ վերջնագրեր չեն ներկայացրել, այլ բան է, որ ներկայացված պահանջներն ընկալվել են որպես վերջնագրեր: «Հավատացե´ք, երբ Տեր-Պետրոսյանը վերջնագիր դնի, կդնի շատ պարզ, քաղաքական լեզվով»,- ասաց նա:

ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև փոխադարձ քննադատությունը դադարեցնելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը Զուրաբյանն այսպես արձագանքեց. «ՀԱԿ-ը կոնֆլիկտ ունի միայն իշխանության հետ»:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/04/13/levonzurabyan/)

Ձայնալար
13.04.2011, 14:46
«հարկերը չվճարելը բոյկոտելը» վրիպա՞կ ա, թե՞ այլ բան նկատի ունի:

Chuk
13.04.2011, 14:57
«հարկերը չվճարելը բոյկոտելը» վրիպա՞կ ա, թե՞ այլ բան նկատի ունի:

Tert.am-ի վրիպակ: Մեջբերում lragir.am-ից.

Լեւոն Զուրաբյանը նշել է, որ քաղաքացիական անհնազանդությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ` հանրահավաքի շարժ դեպի Բաղրամյան պողոտա, պետական կառույցների պիկետներ, հարկերի չվճարում եւ այլն:

Տրիբուն
13.04.2011, 14:58
«հարկերը չվճարելը բոյկոտելը» վրիպա՞կ ա, թե՞ այլ բան նկատի ունի:

Ես էլ մի վեց անգամ կարդացի, տեղը չբերեցի: Հետո մտածեցի, ավելի լավ ա սուս մնամ, կարող ա էս էլ էն 15 կետերի պես ստորջրյա խութեր ունի, ու հաջորդ ահնրահավաքին ՀԱԿ-ը կպարզաբանի, որ իրենք պետության հիմքերը չեն կարող քայքայել ու իրանք բոյկոտում հարկ չվճարողներին:

Տրիբուն
13.04.2011, 15:01
Tert.am-ի վրիպակ: Մեջբերում lragir.am-ից.

Ըհը, սկսվեց :D չորս տեղ բան են տպում, վեց վրիպակով :P Իսկ հետո ալամ աշխարհին մեղադրում են որ սխալ հասկացել ու «սովորականի պես, մինչև բուն նյութին անցնելը ստիպված են լինում անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության…»

:P

Ձայնալար
13.04.2011, 15:03
Ես միանգամից մտածեցի, որ վրիպակ ա, բայց հետո կոլեգաս սկսեց պնդել, որ ավելի հնարավոր ա որ հարկ չվճարողներին ենք բոյկոտելու, տենց ընկա երկմտանքի մեջ :))

Տրիբուն
13.04.2011, 15:09
Բայց, որ հանկարծ էլի հուսախաբ չլինենք առաջարկում եմ տառ առ տառ քննարկել հետևյալ բառակապակցությունները.

1. hանրահավաքի տեղափոխումը Բաղրամյան պողոտա
2. անժամկետ նստացույցներ
3. որոնցից մեկը կարող է լինել
4. նախ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում
5. արտահերթ
6. հերթական խորհրդարանական ընտրություններ
7. միգուցե՝ նաև

Պետք ա հատուկ ուշադրություն դարձնել կետ 3-ին և կետ 7-ին: Այ թե որտեղ են այս անգամ թաքնված հերթական ատմազկեքը :D

Տրիբուն
13.04.2011, 15:26
Ի միջի այլոց, ապրիլի 28-ի հանրահավաքը մարտի մեկից հետո ՀԱԿ-ի հայտարարության մեջ նշված "հաջորդ երեք հուժկու հանրահավաքներից" երրոդն ա: Բայց որ հանկարծ հուժկնությանը չխաբնվեք, կամ ՀԱԿ-ի հռետորաբանությունը սրտներիդ շատ մոտ չընդունեք, էս անգամ գլխավոր ատմազչիկի դերակատարումը Մանուկյանի փոխարեն իր վրա է վերցրել Զուրաբյանը.

Այդուհանդերձ նա ասել է, որ ապրիլի 28-ի հանրահավաքը վերջնագիր չէ: Զուրաբյանը նշել է, որ եթե Տեր-Պետրոսյանը վերջնագիր ներկայացնի, ապա դա կանի պարզ քաղաքական լեզվով:

Լրագիր (http://www.lragir.am/armsrc/country-lrahos46451.html)

Chuk
13.04.2011, 15:54
Երբ ուրիշ ասելիք չկա, մարդիկ սկսում են լրագրողի գրածի տառերից կառչել: Տրիբուն պարա՞պ ես: Եթե հա, որ խնդրեմ, մի տեքստ ուղարկեմ, սրբագրի էլի, ես չեմ հասցնում :(

Տրիբուն
13.04.2011, 16:02
Երբ ուրիշ ասելիք չկա, մարդիկ սկսում են լրագրողի գրածի տառերից կառչել: Տրիբուն պարա՞պ ես: Եթե հա, որ խնդրեմ, մի տեքստ ուղարկեմ, սրբագրի էլի, ես չեմ հասցնում :(

Պարամ չեմ ապեր, գլխանց ինձ ու մնացածին նախապատրաստում եմ Լևոնի հաջորդ ելույթին:

Տքստն էլ կարաս ուղարկես: Ընենց սրբագրեմ, ՀԱԿ-ի հայտարարությունները էլ կյանքում չկարդաս: :P

Ձայնալար
13.04.2011, 21:17
Հանրահավաքը «Ազատության» հրապարակում կրկին մերժվեց

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնելու մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկում էր ներկայացրել:
Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իրազեկումը ներկայացված է ՀՀՇ քարտուղար Վահագն Հայոցյանի կողմից:
Այսօր լրացավ 72 ժամը, երբ քաղաքապետարանն պետք է որոշում կայացներ իրազեկման վերաբերյալ։ Ժամը 15.30-ին նախատեսված էր քննարկում, որի ընթացքում էլ կայացվելու էր որոշումը:
«Առաջին լրատվական»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը մերժել է Կոնգրեսի ներկայացուցչի իրազեկման հայտը:
Կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը:

http://1in.am/arm/armenia_politics_16206.html

Փաստորեն պահանջներից ամենահեշտ իրագործելին նույնիսկ մերժվեց:
:think

Mephistopheles
13.04.2011, 21:59
Շնորհավորում եմ Մեֆ ջան: Ոնց որ ՀԱԿ-ի ապագա հայտարարությունը կարդամ :D

Ապեր, 2005 թվի սահմանդրական փոփոխություններով մեր օրենսդիրին ահագին լիազորություններ են տվել: Էս պահին, սահմանադրությամբ, ԱԺ-ն ահավոր լուրջ ուժ ա: Վարչապետն էլ նշանակվում ա միայն ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցության առաջարկությամբ: Բայց ինչպես տեսնում ենք, իրականում վարչապետին նշանակել ա տալիս Սերժը, ԱԺ-ն փալասի պես բան ա, որը պեչատում ա կառավարության բոլոր օրենսդարական նախաձեռնությունները: Ուրեմնս, խնդիրը իրավական տարանջատման մեջ չի: Խնդիրը նրանում ա, որ Հայաստանում քաղաքական որոշումները ընդունվում են Նախագահ-օրենսդիր-գործադիր համակարգից դուրս, մի հատ ուրիշ տեղում, որի մասին մենք չգիտենք :D Էտ տեղը մենակ Սերժը գիտի հիմա: Իրանից առաջ էլ Քոչարյանը գիտեր:

Այսինքնս, որ քո ուզած տարանջատումը իրականանա պետք ա նվազագույնը որ մեծամասնությունը ԱԺ-ում փոխվի: Իսկ մեծամասնությունը ԱԺ-ում երբեք չի փոխվի, քանի երկրի էսօրվա նախագահը ներկայացնում ա հենց նույն մեծամասնությունը` ՀՀԿ-ին: Էլի այսինքնս, քանի Սերժը նախագահ ա, մոռացի նրա մասին, որ ՀՀԿ-ն կարող ա իրա դիրքերը ԱԺ-ում կորցնի, ու հանկարծ օդի մեջից տարանջատում տեղի ունենա:

Մեֆ ջան, ենթադրենք ՀԱԿ-ը իրոք շատ խելոք այլեր ա անում, իրոք հեսա հասնելու ա արդար արտահերթ ԱԺ ընտրություների, բայց չմոռանանք, որ Սերժն էլ ավանակ չի, ու շաը լավ հասկանում ա ինչը ինչոց ա: Գումարած տիրապետում ա հսկայական ֆինսական ռեսուրսների, րոից ՀԱԿ-ը չունի: Իսկ Հայաստանում, սաղս էլ գիտենք, որ ուրիշ բան որ չանեն, փողով ընտրությունների արդյունքները նկարել կտան: Այնպես որ եղբայր, քանի ՀՀ-ում ընտրությունները պիտի իրականանա Սերժ նախագահի հովանում ներքո, ես անձամբ ոչ մի ընտրության արդյունքի չեմ հավատալու: Ուզում ա ՀԱԿ-ի պահանջով արվի էտ ընտրությունները, ուզում ա Պողոս առաքյալի ու միջազգային հանրության:

ապեր, մի շնորհավորի… խորհրդարանը եթե բուրգից անջատվեց, Սերժն իշխանության մնալ չի կարող… բացառված ա

Kuk
14.04.2011, 00:27
ԵՐՐՈՐԴ ՈՒԺՆ ՈՒ ԲՀԿ-Ն

“Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ շուտով ձևավորվելու է 3-րդ նախընտրական դաշինքը: Այդ հարցով այժմ բանակցություններ են ընթանում: Երրորդ ուժը, ըստ նրա, կարող են ձևավորել Ժառանգությունը, ՀՅԴ, Ժողովրդական կուսակցութունը: Նոր ժամանակները դեռևս չկա այդ բանակցություններում, սակայն կուսակցությունը ակտիվ շփումներ է հաստատել Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության հետ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես այժմ է, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ դաշինքի մեջ չի մտնի: Դա Կարապետյանը բացատրել է գաղափարական տարբերությամբ, իսկ ՆԺԿ-ն դաշինքի մեջ է մտնում միայն գաղափարական հենքի վրա:

Արամ Կարապետյանը նշել է, որ քաղաքական վերաձևումները սկսվելու են 2011 թ սեպտեմբերից, որին կհանգեցնի քաղաքական ուժերի տեղաբաշխման խնդիրը: Խնդիրները կսրվեն նաև կոալիցիայի մեջ: Նրա խոսքով, ԲՀԿ-ն մինչև վերջ չի համաձայնվի ներկայիս իրավիճակին:

Լրագիր.ամ

Ի՞նչ ա խոսում է՞:' Մարդիկ էլ անտեղյակ են հա՞ ամեն ինչից ու չգիտեն, թե ՀԱԿ-ն ինչ ա անում: ՀԱԿ-ի հետ գաղափարական տարբերությունը ո՞րն ա:' ՀԱԿ-ը ասում ա ընդամենը հետևյալը՝

Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում:
Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում:
Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում:
Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հիմա էս չորս պահանջից ո՞ր մեկի հետ գաղափարական տարբերություն կա: Քաղբանտարկյալներին չի ուզում ազատե՞ն, խոսքի ու մամուլի ազատություն չի ուզո՞ւմ, մարտի մեկի անկախ հետաքննություն չի ուզո՞ւմ, թե՞ արտահերթ ընտրություններ չի ուզում: Գոնե ուրիշ պատճառ հորիներ, որ միքիչ իրականության հետ համատեղելի լիներ, զգացվե, որ իսկապես ինչ որ բան խանգարում ա իրան, թեչէ սենց ակնահյտ ասում ա՝ անցել եմ իշխանությունների կողմը: Եթե իհարկե մինչև հիմա չէր անցել, կամ ավելի վաղուց, կամ էլ միշտ:))

Mephistopheles
14.04.2011, 00:52

սրանց հետևից Քոչարյանի ականջներն են երևում Կուկ ջան… եթե Դոդը միանա, վերջերս էլի ասել եր որ ուզում ա մենակ գնա ընտրությունների

Kuk
14.04.2011, 00:57
սրանց հետևից Քոչարյանի ականջներն են երևում Կուկ ջան… եթե Դոդը միանա, վերջերս էլի ասել եր որ ուզում ա մենակ գնա ընտրությունների

Ավելի լավ, Մեֆ ջան: ես անկեղծ ուզում եմ, որ քոչարյանը վերադառնա, ինչի արդյունքում բողոքի ալիքը կհասնի գագաթնակետին, ինչպես 2008-ին էր, ու էս անգամ, ամենայն հավանականության կհասնի իր նպատակին: Այսինքն՝ քոչարյանի վերադարձը եկեք այսուհետ դիտենք որպես դրական երևույթ:))

Mephistopheles
14.04.2011, 01:41

OK…

Տրիբուն
14.04.2011, 11:50
Փաստորեն պահանջներից ամենահեշտ իրագործելին նույնիսկ մերժվեց:
:think

Մնաց ջրբաժանը: :D Որը ջրբաժան ա, բայց էնքան էլ ուլտիմատում չի: Կամ կարող ա ջուրն ա քիչ: Կամ էլ կտեսնենք երկու շաբաթից:

Տրիբուն
14.04.2011, 11:53
ապեր, մի շնորհավորի… խորհրդարանը եթե բուրգից անջատվեց, Սերժն իշխանության մնալ չի կարող… բացառված ա

Մեֆ գրածս ամբողջությամբ կարդացել ես, թե՞ դու էլ Չուկի պես դավադիտ ես եղել իմ գլուխգործոցները կարդալուց: Ես ասում եմ Մուշեղ, դու ասում ես տաշեղ:

Այ ախպեր, հաաաաաաաա... որ անջատվի, Սերժը չի կարա մնա իշխանության, բայց քանի Սերժը իշխանության ա, չի անջատվի: Կհասկնա՞ս միտքս: :D Հավի ու ձվի պատմությունը դառավ:

Ձայնալար
14.04.2011, 11:56
Մնաց ջրբաժանը: :D Որը ջրբաժան ա, բայց էնքան էլ ուլտիմատում չի: Կամ կարող ա ջուրն ա քիչ: Կամ էլ կտեսնենք երկու շաբաթից:

Ինձ թվում ա ջրցան մեքենաների մասին ա խոսքը :D

Mephistopheles
14.04.2011, 21:24
Մեֆ գրածս ամբողջությամբ կարդացել ես, թե՞ դու էլ Չուկի պես դավադիտ ես եղել իմ գլուխգործոցները կարդալուց: Ես ասում եմ Մուշեղ, դու ասում ես տաշեղ:

Այ ախպեր, հաաաաաաաա... որ անջատվի, Սերժը չի կարա մնա իշխանության, բայց քանի Սերժը իշխանության ա, չի անջատվի: Կհասկնա՞ս միտքս: :D Հավի ու ձվի պատմությունը դառավ:

Ապեր, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ… մենակ առաջին տողը կարդացի… մեղավոր եմ…

Mephistopheles
15.04.2011, 05:45
Շնորհավորում եմ Մեֆ ջան: Ոնց որ ՀԱԿ-ի ապագա հայտարարությունը կարդամ :D

Ապեր, 2005 թվի սահմանդրական փոփոխություններով մեր օրենսդիրին ահագին լիազորություններ են տվել: Էս պահին, սահմանադրությամբ, ԱԺ-ն ահավոր լուրջ ուժ ա: Վարչապետն էլ նշանակվում ա միայն ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցության առաջարկությամբ: Բայց ինչպես տեսնում ենք, իրականում վարչապետին նշանակել ա տալիս Սերժը, ԱԺ-ն փալասի պես բան ա, որը պեչատում ա կառավարության բոլոր օրենսդարական նախաձեռնությունները: Ուրեմնս, խնդիրը իրավական տարանջատման մեջ չի: Խնդիրը նրանում ա, որ Հայաստանում քաղաքական որոշումները ընդունվում են Նախագահ-օրենսդիր-գործադիր համակարգից դուրս, մի հատ ուրիշ տեղում, որի մասին մենք չգիտենք :D Էտ տեղը մենակ Սերժը գիտի հիմա: Իրանից առաջ էլ Քոչարյանը գիտեր:

Այսինքնս, որ քո ուզած տարանջատումը իրականանա պետք ա նվազագույնը որ մեծամասնությունը ԱԺ-ում փոխվի: Իսկ մեծամասնությունը ԱԺ-ում երբեք չի փոխվի, քանի երկրի էսօրվա նախագահը ներկայացնում ա հենց նույն մեծամասնությունը` ՀՀԿ-ին: Էլի այսինքնս, քանի Սերժը նախագահ ա, մոռացի նրա մասին, որ ՀՀԿ-ն կարող ա իրա դիրքերը ԱԺ-ում կորցնի, ու հանկարծ օդի մեջից տարանջատում տեղի ունենա:

Մեֆ ջան, ենթադրենք ՀԱԿ-ը իրոք շատ խելոք այլեր ա անում, իրոք հեսա հասնելու ա արդար արտահերթ ԱԺ ընտրություների, բայց չմոռանանք, որ Սերժն էլ ավանակ չի, ու շաը լավ հասկանում ա ինչը ինչոց ա: Գումարած տիրապետում ա հսկայական ֆինսական ռեսուրսների, րոից ՀԱԿ-ը չունի: Իսկ Հայաստանում, սաղս էլ գիտենք, որ ուրիշ բան որ չանեն, փողով ընտրությունների արդյունքները նկարել կտան: Այնպես որ եղբայր, քանի ՀՀ-ում ընտրությունները պիտի իրականանա Սերժ նախագահի հովանում ներքո, ես անձամբ ոչ մի ընտրության արդյունքի չեմ հավատալու: Ուզում ա ՀԱԿ-ի պահանջով արվի էտ ընտրությունները, ուզում ա Պողոս առաքյալի ու միջազգային հանրության:

Ապեր, նոր կարդացի գրածդ ու ոտից գլուխ համաձայն եմ ասածիդ հետ, մենակ մի բան… կարծում եմ որ հնարավոր ա ճնշումն էնքան մեծացնել որ ՀԱԿ-ը խորհրդարան մտնի որպես մեծամասնություն և դա կլինի իշխանափոխության սկիզբը…

Կարծում եմ Սերժն արդեն էն կարողությունն ասեմ, ռեսուրս ասեմ ինչ ասեմ չգիտեմը չունի ու եթե համաձայնվեց կազմակերպել արտահերթ ընտրություններ, ուրեմն արդեն բանը բանից անցած ա… սեժի խելքը ընտրությունների համար չի գնում որ հենց ընենց անի էն էլ ՀԱԿի ասածով… եթե անելու ա ուրեմն անդիմադրելի ճնշում կա…

Տրիբուն
15.04.2011, 13:12

Ապեր, այ էս տղեն ա ռեսուրսը, այ էս տղեն :D Մի հատ ռեսուրս դեմքին նայի, մեռնեմ դեպուտատ ջանին: Գեղագան պազի շոֆեռից միլիոնատեր դեպուտատ ա դարձել, կարո՞ղ ա թողնի մանդատն ու փողերը ձեռից անեն:
http://www.lragir.am/upld_img/130284643328.JPG

Rammer
15.04.2011, 14:08

Արա գոնե բյուջից մի քանի միլլիոն հատկացնեն գնա մի հատ ունքերը էպիլացիա անի տնաշենը: Բայց Հրանուշ Հակոբյանին նմանա չէ, ինչ որ տեղ առանց ունքերի?

davidus
15.04.2011, 16:03
Ապեր, այ էս տղեն ա ռեսուրսը, այ էս տղեն :D Մի հատ ռեսուրս դեմքին նայի, մեռնեմ դեպուտատ ջանին: Գեղագան պազի շոֆեռից միլիոնատեր դեպուտատ ա դարձել, կարո՞ղ ա թողնի մանդատն ու փողերը ձեռից անեն:
http://www.lragir.am/upld_img/130284643328.JPG

Բայց զգում ես ինչ երջանիկ հայացք ա... փորը կուշտ, քթերը լիքը... բուրժու՜՜՜՜յ... :D

Mephistopheles
15.04.2011, 19:10
Ապեր, այ էս տղեն ա ռեսուրսը, այ էս տղեն :D Մի հատ ռեսուրս դեմքին նայի, մեռնեմ դեպուտատ ջանին: Գեղագան պազի շոֆեռից միլիոնատեր դեպուտատ ա դարձել, կարո՞ղ ա թողնի մանդատն ու փողերը ձեռից անեն:
http://www.lragir.am/upld_img/130284643328.JPG

Նախ ասեմ որ գրառումդ լրիվ կարդացել եմ… իսկ էս նկարն իմ թուլությունն ա ու ասեմ, չեմ լացելու, չես լացացնի ընգեր…

մյուս կողմից էլ ընգեր, էս ա՞ ռեսուրսը… սրան ե՞նք պարտվելու… Տրիբուն ջան, ոչ մի ձև չեմ կարում ինձ համոզել…

Տրիբուն
18.04.2011, 11:24

Էս տեղեն արդեն մի քանի անգամ հաղթել ա, մի անգամ էլ կհաղթի, Մեֆ ջան, մի մտածի:

Ու խորհուրդ եմ տալիս կարդալ էս հարցազրույցը: (http://www.lragir.am/armsrc/interview46645.html)

Մի քանի մեջբերում:

Այնուամենայնիվ, մի վերջին հնարավորություն չարժե՞ր տալ:

Մենք տասնամյակից ավելի բոլոր շանսերը տվել ենք և դրա համար վճարել ենք զանգվածային արտագաղթով, որը կարելի է անվանել տեղահանում (ցեղասպանության հասնող թվերի մասին է խոսքը), մենք վճարեցինք քանդված արտադրությամբ, վճարեցինք պղծված մշակույթով և եթե սրանից հետո մենք էլի շանսեր ենք ուզում տալ, ես այդ շանս տվողներից չեմ:
.....
Դրա համար արդյոք դեռ չպե՞տք է սահմանադրությունը վերականգնել:

Մինչև սահմանադրություն վերականգնենք, մինչև ազատ և արդար ընտրություններ կատարվեն, պետք է կատավի իշխանափոխություն, որովհետև կատարել այդ արմատական փոփոխությունները գողերի, մարդասպանների ներկա կամ նախկին ուժերով, ինձ թվում է միամտություն, եթե ոչ հանցավոր միտում:
......
Արման Գրիգորյանն ասում է, որ երբ նախաձեռնությունները, այդ թվում` Սարդարապատը, խոսում են Չորրորդ հանրապետության անհրաժեշտության մասին, նշանակում է` չեն ընդունում Երրորդ հանրապետությունը, հարցականի տակ են դնում անկախությունը և նաև մեր սահմանադրությունը:

Մենք ընդունում ենք և Առաջին, և 2-րդ և 3-րդ հանարապետությունները, սակայն մեր պատմության վերջին 100 տարիների ընթացքում տապալվեց 1-ին հանրապետությունը, մեր աչքի առաջ տապալվեց երկրորդ հանրապետությունը և հիմա մեր աչքի առաջ տապալվում է 3-րդ հանրապետությունը: Սա իրողություն է`անկախ նրանից` դուր է գալիս ոմանց, թե ոչ: Երրորդ հանրապետությունը տապալվում է և տնտեսական, և դիավանագիտական, և մշակութային, և բոլոր առումներով: Դժվար թե այն պարոնայք, որոնց անունը տալիս եք, կարողանան որևէ բանով հպարտանալ: Եթե դուք չեք տեսնում, որ երրորդ հանրապետությունը տապալվում է, կամ քաղաքական կուրություն է, կամ ֆիզիկական արատ: Հայաստանում կոչ են անում ընտրությունների` մոռանալով, որ մեզանում սահմանադրորեն նախատեսված ընտրությունները չեն իրականանում: Եվ եթե մի հասարակություն տապալվում է ինչ-որ մի սահմանադրության պայմաններում, ուրեմն պետք է փոխել այն հիմքը, որի վրա կառուցվում է նման արատավոր հասարակություն:
......
Նման աղետալի զագացումներից կարելի է խուսափել միայն հասարակության կազմակեպման դեպքում: Ուրիշ բան, որ հասարակությանը չի կարելի կազմակերպել ամիսը մեկ կամ երկու զբոսանքներ կազմակերպելով և բաց դռները ծեծելով, այն պարագայում, երբ մարդկանց հոծ զանգվածներ հավաքվում են, ճառեր, երգ ու պար լսելուց հետո գնում են տուն, ոմանք հավաքում են ճամպրուկները և մեկնում են արտերկիր, որովհետև ամեն ընթացող ամիսը մարդկանց համբերությունը և հոգին է մաշում, և ամեն մի նոր հետաձգումից հետո արտագաղթն ավելանում է: Իսկ այս ընթացքում կորչում է ամենակարևորը` համերաշխությունը, հույսը, հավատը և սերը:

Mephistopheles
18.04.2011, 12:21
Էս տեղեն արդեն մի քանի անգամ հաղթել ա, մի անգամ էլ կհաղթի, Մեֆ ջան, մի մտածի:

Ու խորհուրդ եմ տալիս կարդալ էս հարցազրույցը: (http://www.lragir.am/armsrc/interview46645.html)

Մի քանի մեջբերում:

Մինչև սահմանադրություն վերականգնենք, մինչև ազատ և արդար ընտրություններ կատարվեն, պետք է կատավի իշխանափոխություն, որովհետև կատարել այդ արմատական փոփոխությունները գողերի, մարդասպանների ներկա կամ նախկին ուժերով, ինձ թվում է միամտություն, եթե ոչ հանցավոր միտում:

ապեր, էս տղեն լավ տղա ա, բայց ինքը էն կվալիֆիկացիան չունի որ կարանա քաղաքական մեկնաբանություններ անի, չնայած դրա իրավունքն ունի… մի բան մենակ …

էդքան հեքիաթ պատմելու փոխարեն թող ասի էդ ո՞նց ա իշխանափոխություն անելու… սա մեկ… իշխանափոխությունը սահամանդրական հասկացություն ա ու արդեն նշանակում ա նոր իշխանության ձևավորում… իսկ "կատարվի" էտի երևի մենակ Խզմալյանը գիտի…

… ապեր գիտե՞ս ինչ տպավորություն ա, որ ոչ ոք չգիտի ոնց անի իշխանափոխություն, ոչ ոք վիզ չի առնում էդ պրոցեսի գլուխն անցնի, ոչ ոք չի կարում ուղիղ ասի "եկեք գրավենք Բաղրամյան 26-ը" որովհետև վախում են ու լսող չկա, փոխարենը ինտելեկտուալ-լիրիկական-գեղարվեստական գիմնաստիկայով են զբաղվում…

ապեր լավ տղա ա, հայրենասեր ու ազնիվ, բայց փոխանակ ՀԱԿ-ի միտինգներին պոզ-ու-պոչ կպցնի ավելի լավ ա գնա Կարապետիչի միտինգին ճառ ասի…

Տրիբուն
19.04.2011, 09:05

Ճիշտ ա, Մեֆ ջան, այ հենց քո պես էլ ՀԱԿ-ն ա մտծաում - մենք իշխանափոխություն չենք անելու, անող եք դուք արեք, բայց եկեք մեր հանրահավաքին ու տեսեք, որ մեր հետևից ավելի շատ մարդ ա գնում, քան ձեր հետևից :D Ու քնաի որ ոչ մեկս իշխանափոխություն չենք անելու, եկեք տենանք, ով ա ավելի լավ տղա, այսինք ով ավելի արագ ու օգտակար երկխոսություն կսկսի իշխանությունների հետ ու ով ավելի շատ ձայն կստանա ապագա ԱԺ-ում:

Chuk
19.04.2011, 10:07
Լռում են, թե ինչ են խոսել
Խնդրում ու պահանջում եմ որևէ նյութ պատճենելիս աղբյուրն անպայման նշել, միայն նկարի հղումը բավարար չէ: Կոնկրետ այս նյութի աղբյուրն է՝ http://asekose.am/?p=26792

Kuk
19.04.2011, 14:24
http://www.azatutyun.am/video/17731.html

Mephistopheles
19.04.2011, 20:39
Ճիշտ ա, Մեֆ ջան, այ հենց քո պես էլ ՀԱԿ-ն ա մտծաում - մենք իշխանափոխություն չենք անելու, անող եք դուք արեք, բայց եկեք մեր հանրահավաքին ու տեսեք, որ մեր հետևից ավելի շատ մարդ ա գնում, քան ձեր հետևից :D Ու քնաի որ ոչ մեկս իշխանափոխություն չենք անելու, եկեք տենանք, ով ա ավելի լավ տղա, այսինք ով ավելի արագ ու օգտակար երկխոսություն կսկսի իշխանությունների հետ ու ով ավելի շատ ձայն կստանա ապագա ԱԺ-ում:

մի քիչ ուրիշ ձև… մենք սենց ենք անում, դուք եթե ավելի լավ ձև գիտեք, արեք…

Տրիբուն
20.04.2011, 09:01
մի քիչ ուրիշ ձև… մենք սենց ենք անում, դուք եթե ավելի լավ ձև գիտեք, արեք…

կոպիտ ասախ երկուսն էլ արտաթորանք են, մեկը կառշնվի, մյուսը` սև:

Տրիբուն
20.04.2011, 10:30
Մեֆ, դու ու՞մ դեմ ես, Սերժի, թե՞ երրորդ ուժի: :D

Տրիբուն
20.04.2011, 10:35
մի քիչ ուրիշ ձև… մենք սենց ենք անում, դուք եթե ավելի լավ ձև գիտեք, արեք…

Ապեր, չեմ դիմանում, հա կարդում եմ գրածդ, հա ուրախանում եմ :D
Ավելի շուտ պետք ա սենց գրեիր «մենք սենց չենք անում, դուք եթե ավելի լավ ձև գիտեք, ըտենց մի արեք» :P

Էս էն անգդոտն ա, որ մարդ ու կնիկ նստած քարտեզին են նայում. «անցած տարի Եգիպտոս չգնացինք հանգստանալու, էս տարի էլ Կիպրոս չենք գնում հանգստանալու»:

Mephistopheles
21.04.2011, 01:40
Մեֆ, դու ու՞մ դեմ ես, Սերժի, թե՞ երրորդ ուժի: :D

երրորդ ուժ որ լինի կասեմ, իսկ սենց Սերոժի…

Mephistopheles
21.04.2011, 01:43
Ապեր, չեմ դիմանում, հա կարդում եմ գրածդ, հա ուրախանում եմ :D
Ավելի շուտ պետք ա սենց գրեիր «մենք սենց չենք անում, դուք եթե ավելի լավ ձև գիտեք, ըտենց մի արեք» :P

Էս էն անգդոտն ա, որ մարդ ու կնիկ նստած քարտեզին են նայում. «անցած տարի Եգիպտոս չգնացինք հանգստանալու, էս տարի էլ Կիպրոս չենք գնում հանգստանալու»:

ավելի լավ անեգդոդ կա … ասում ա, հնարավոր է՞ Լենինի հրապարակում աղջկա հետ "լինել"… ասում ա, չէ, խորհուրդ տվողները շատ կլինեն…

Mephistopheles
21.04.2011, 02:27
Լավն ա

http://1in.am/arm/armenia_interview_16997.html

Տրիբուն
21.04.2011, 11:07
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/04/20/serzh-sargsyan-march-1/)

ՀԱԿ-ի պահանջներից երրորդը :unsure

Կարաու՜լ, հեսա Տրիբունը գալու ա դավադրությունների տեսությունը շարունակի :))

Ապեր, նման պրիմիտիվ հարաբերություններում դավադրությունների տեսություն տեսնել հնարավոր չի: Իսկ Տրիբունը երբեք էլ դավադրություն չի տեսել, տեսել ա ՀԱԿ-ի կողմից շատ պարզ ու հասկանալի հաշվարկ, միայն մի նպատակով՝ մտնել ԱԺ:

Ի՞նչ ա տեղի ունեցել իրականում: ՀԱԿ-ը իր իբր ուլտիմատիվ 15 պահանջները իջեցրել ու հասցրել ա 3 անիմաստ պահանջների, որոնցից երկուսը անիմաստագույն են.

1. Բացել հրապարակը, որը սկզբունքորեն էնքան էլ փակ չի: Վկան վերջին տրինգիրները հրապարակում:
2. Հավաստիացնել, որ կբացահայտվի մի բան, որը պիտի վաղուց բացահայտված լիներ: Պրիտոմ, էտ հավաստիացումն էլ անհասկանալի ա, թե ինչ տեսքով պիտի լիներ: Ու եղավ ամենաանիմաս ու չեզոք տեսքով:

Արդյուքնում, հրապարակի պաշտոնական բաց ու խուփի անիմաստ խաղը շարունակվում ա, իսկ հավաստիացումը ստացանք :D Հավաստիացու՞մ եք ուզում, առը ձեզ հավաստիացում: Լավ ա չէ՞, Սերժը էլ ավազակապետություն չի, քանի որ հավաստիացրեց, որ մարտի մեկը, խոսքի մի օր, երևի, նու եթե շաաատ ա պետք, որ մտքներիս դնենք, մեկ էլ տեսար, ահավասիկ, ընդսմին, կարող ա բացահայտվի: Իսկ որ փաստացի չի բացահայտվելու, քանի դեռ Սերժը նախագահ ա, էտ տաբուրետկին էլ ա պարզ:

Էս կլոունադայի ամբողջ աբսուրսը նրանում ա, որ պահանջը պահանջի չի, որ մի հատ էլ կատարվի կամ չկատարվի: :D Սերժ ջան, կհավաստաիցնե՞ս մի հատ: Հավաստիացնեմ, ախպերսսսսսսսսսս, պրոբլեմ չունես: Ու հավաստիացրեց: Հալալ ա :D

Արյունքում մնում եմ իմ կարծիքին: Չորս կետերի տեսքով, որը մեջբերում եմ, որ տարընթերցումներ չլինեն:

1. Սերժը մնալու ա նախագահ
2. Աժ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ էական չի, բայց ավելի շուտ հակված եմ հերթականին
3. ՀԱԿ-ը Աժ-ում ունենալու ա տեղեր, ու միանշանակ լինելու ա փոքրամասնություն
4. ՀՀԿ-ն ու Սերժը ընդհանուր առմամբ պահելու են իշխանությունը իրենց ձեռքում, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ միասին, թե առանց նրանց էական չի:

Ընդ որում, ես չորս կետերից սկզբունքային են կետ 1-ը ու կետ 2-ը, ու կետ 3-ի առաջին մասը, քանի որ իշխանափոխությունը կայացած կարեէլի համար միայն այս կետերի չիրականանալու դեպքում:

Երկրորդ կետի պահով ավելցանեմ, որ Սերժի հավաստիացումից հետո, հակված եմ այն կարծիքին, որ ԱԺ ընտրությունները լինելու են հերթական: ՀԱԿ-ը իրա անիմաստ պահանջով ու Սերժի նույնքան անիմաստ պատասխանով լուրջ հետաձգեցին արտահերթ որևէ բանի հնարավորությունը:

Ու նաև ավելացնեմ, որ ՀԱԿ-ի կամավոր Արթուրիկացումը ինչ-որ պահի հասնելու ա տրամաբանական ավարտին, այն է.

Օրինակ, կարամ ինչ-որ պահի հայտարարեմ, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայա կազմելու ու նաև նախարարական երեք պորտֆել ա ստանալու::D
Դե իսկ ժողովրդին կտելու ձևը նորմալ աշխատում ա: Անկապ պահանջ ենք դնում, անկապ էտ պահանջները կատարվում են, ու մենք դեմք ընդդիմություն ենք դառնում, ու իբր նման չենք Արթուրիկին, միտինգ ենք անում, պարում ենք, ցրում ենք տներով: Իսկ արդյունքը լինում ա նույնը, ու ոչ մի տարբերություն:

Կանխատեսված սցենարը, որոշ մանր, ոչ էական շեղումներով իրականանում ա.

Քանի որ, ահագին մարդ կարա ինչ-որ պահի ասի, տեսա՞ք, պահանջները կատարեցին, քաղբանտարկյալներին ազատեցին, ազատության հրապարակը ազատեցին, փաստավաքն էլ վերակագնեցին (?), դեռ մի բան էլ արտահերթ ԱԺ ընտրությունների նշանակեցին, ապա գլխանց հիասթափեցնեմ բոլորին - հիմնական նպատակը` իշխանափոխությունը, նույնիսկ այս երեք պահանջները կատարելու դեպքում տեղի չի ունենում ու տեղի չի ունենալու:

Եթե ՀԱԿ-ի պես առանց կոնկրետ ժամկետների դիտարկենք հետագա զարգացումների հնարավոր սցենարները, ապա.
1. Հնարավոր է Տրգրան Սարգսյանի ոչինչ չորոշող հրաժարական - ծափեր - մի քանի այլ հրաժարակներ են էլ հնարավոր - բուռն ծափեր
2. Քաղբանտարկյալներին ազատ կարձակեն
3. Եթե ոչ անմիջապես հաջորդ, ապա հաջորդներից որևէ մի միտինգը կարտոնվի Ազատության Հրապարակում
4. Կազդարարվի երկխոսության սկիզբը
5. Ազատության հրապարակում արտոնված միտինգին շատ գլխաքանակի դեպքում հնարավոր է որ հայտարարվի արտահերթ ԱԺ ընտրություններ
6. Սերժը կհայտարարի որ ինքը երաշխավորելու է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ - ծափեր
7. ՀԱԿ-ը կհայտարարի, որ վերջին շանսն ա տալիս Սերժին, որ ՀՀ վարկը արտաքին աշխարհում չկործանվի
8. Կլինեն ընտրություններ, ՀԱԿ-ը կմտնի ԱԺ ու այնտեղ կփոխարինի "սարքովի ընդդիմությանը"
9. Սերժը կմնա նախագահ և հիմա, և հաջորդ ընտրություններից հետո - սա բազարի/երկխոսության հիմնական թեման է` ԱԺ տեղերը նախագահի աթոռի դիմաց
10. Իշխանափոխությունը տեղի չի ունենա, ՀԱԿ-ը Լևոնի շուրթերով դա մի ձևի կբացատրի - սա առավելագույնն է որին կարող էինք հասնել, առանց վտանգելու Ղարաբաղը, բլա բլա բլա
11. 2017-18 թվերին վախտը կգա, բարին հետո, կամ էշը կստակի, կամ էշատերը

Տրիբուն
21.04.2011, 11:23
ավելի լավ անեգդոդ կա … ասում ա, հնարավոր է՞ Լենինի հրապարակում աղջկա հետ "լինել"… ասում ա, չէ, խորհուրդ տվողները շատ կլինեն…

:D:D
Քո անեգդոտն ավելի լավն ա, բռատ: Ճշգրիտ նկարագրում ա իրավիճակը - ազատության հրապարակում ՀԱԿ-ը ռեգուլյար բռնաբարում ա ժողովրդին, իսկ երրորդ չեղած ուժերը կողքից անիմաստ խորհուրդ են տալիս: Մեֆ ջան, չհամաձայնվել քո հետ չեմ կարող: Վարկանիշն եկավ:

Տրիբուն
21.04.2011, 11:42
Մի հատ էլ սեփական գրառումներից մեջբերում ամեն, հենց էս հավաստիացման վերաբերյալ, ու գնամ :D Էս էլ որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ հավաստացիցումը նենց մի հատ մեեծ սյուրպրիզ էր, ու լուրջ ձեռքբերում:

Դրած Լևոնի ամսի 17-ի ելույթները մի անգամ էլ եմ կարդում: Լուրջ եմ ասում, արդեն ցիրք էլ չի, կապիկություն ա:

Հիմա, կապիկության պահով, հատ-հատ:

Կապիկություն համար երեք:

ԼՏՊ ելույթից - Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք, կարծում եմ, այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար։

Քանի հավաստիացում հիմա մեջբերեմ իշխանությունների կողմից, որ վերաբերվում ա մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը: Փաստորեն, եթե վաղը ասենք Աղվան Հովսեփայանը, զուտ տեսականորեն, կանգնի ու ասի «հավաստիացնում ենք, որ բացահայտելու ենք մարտի մեկի դեպքերը», սաղ լավ կլինի: Պրիտոմ, էս հավաստիացումը պահանջում ենք մի իշխանությունից, որի հրաժարականը պահանջում ենք: Կոտորվեք դուք:

Այ սենց բաներ: :D:D

davidus
21.04.2011, 12:06
Տրիբուն ջան, ինչ էլ ներվ ու հավես չես խնայել, էսքան գրել ես։

Դու հլը սերժի խոսքերը մի հատ էլ մանրամասն կարդա։ Ի՞նչ ա ինքը ասում. ՈՉ ՄԻ ԲԱՆ, բացարձակապես, ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԽՈՍՔԵՐ են։

Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում:

:esim Իբր ի՞նչ։

Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք:

Ինչի սա նորությու՞ն էր։ Վերջին ընդգծած մասին ուշադրություն դարձրու։ Փաստորեն, էս բացահայտումը նաև պետք է շահարկումներից խուսափելու համար։ Բա առաջխաղացու՞մ չի։ 10 հոգու սպանել են, ու դեռ էս ամեն ինչը շահարկիումների առիթ ա, հա՞։

Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել:

Մի հատ էլ՝ :esim Իբր ի՞նչ։

Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր։

:D

Հ.Գ. Ժողովուրդ, դուք էս խոսքերի մեջ լուրջ բան տեսնու՞մ եք։ Էս պահանջների կատարման սկի՞զբ եք համարում։ Լավ էլի։

Chuk
21.04.2011, 12:48
Հ.Գ. Ժողովուրդ, դուք էս խոսքերի մեջ լուրջ բան տեսնու՞մ եք։ Էս պահանջների կատարման սկի՞զբ եք համարում։ Լավ էլի։
Չէ, Դավ ջան, բայց այ եթե բոլոր քաղբանտարկյալներին մինչև ամսի 28-ը ազատի, երկխոսության սկզբի համար կարող ա և պետքական լինի:

Տղերք, պրիմիտիվ պրիզմայով մի նայեք, ախպոր պես ;)

Տրիբուն
21.04.2011, 12:57
Տրիբուն ջան, ինչ էլ ներվ ու հավես չես խնայել, էսքան գրել ես։

Դավ ջան, էտքան գրել եմ, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի մեզ Սերժի հավաստիացումը ներկայացնի որպես սյուրպրիզ ու ՀԱԿ-ի ձեռքբերում: Եթե սա ընդհանրապես ձեռբերում ա, ուրեմն ես իմ երկրից էլ պահանջելու ոչ մի բան չունեմ - ամեն ինչից գոհ եմ, ուրախ եմ, երջանիկ եմ:

Դու հլը սերժի խոսքերը մի հատ էլ մանրամասն կարդա։ Ի՞նչ ա ինքը ասում. ՈՉ ՄԻ ԲԱՆ, բացարձակապես, ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԽՈՍՔԵՐ են։

Դավ ջան, պահանջը ինքը զրոյական էր, դրա համար էլ Սերժի խոսքերը նույն ձևի զրոյական են:

Տրիբուն
21.04.2011, 12:59
Տղերք, պրիմիտիվ պրիզմայով մի նայեք, ախպոր պես ;)

Չուկ, դու էլ, էլի իսկականից ախպոր պես, ամեն պրիմիտիվ բանը մի ներկայացրու որպես լուրջ քաղաքական պրոցես: իմ լավ ախպեր, սաղ գնում ա էն բանին, ինչը քո պատին կպցրած ա: :D Դեռ երևի մի բան էլ ավելի վատ:

davidus
21.04.2011, 13:11
Չէ, Դավ ջան, բայց այ եթե բոլոր քաղբանտարկյալներին մինչև ամսի 28-ը ազատի, երկխոսության սկզբի համար կարող ա և պետքական լինի:

Տղերք, պրիմիտիվ պրիզմայով մի նայեք, ախպոր պես ;)

Թող ազատ արձակի, չուզողն էլ ես լինեմ։ Բայց էս տեմպերով, ամեն ելույթին մի հատ ոչ ստանդարտ բառ ասելով կարող ա մինչև հաջորդ նախագահական ընտրություններ ձգի, մենք էլ սպասենք, որ հեսա-հեսա մի լուրջ փոփոխություն ա լինելու։ Արտակ ջան, օբյեկտիվությունը պահպանելու համար իրերը պիտի ներկայացնել էնպես, ոնց որ կան, ոչ թե ըստ ցանկացածի։ Իսկ էս ելույթը (առանց չափազանցնելու դատարկ խոսքերը), ոչ մի արժեք չունի, քանի մի երկու հոգու չեն կախել, ու քանի Սասունն ու մնացածը նստած են։ Լուն ուղտ սարքել պետք չի։ Սա կուտ ա, ու հատկապես մեզ (ժողովրդի) համար, որ նախագահը հեսա տեղի ա տալու։

Chuk
21.04.2011, 13:16
մենք էլ սպասենք, որ հեսա-հեսա մի լուրջ փոփոխություն ա լինելու
Դավ, մի սպասի :) Լրիվ լուրջ, մի սպասի: Քո ձեռները ոչ մեկը չի բռնել: Ոչ երբևէ ՀԱԿ համախոհ ես եղել, ոչ բան: Ու՞մ ես սպասում, ինչի՞ ես սպասում: Սա էդ հատվածի մասին:

Սերժի երեկվա «հավաստիացման» մասին. իմ համար դա գրոշի արժեք չունի: Բայց միաժամանակ ես երբևէ ընթացող գործընթացին տենց միանշանակ ու պրիմիտիվ պրիզմայով չեմ նայի:

davidus
21.04.2011, 13:19
Դավ, մի սպասի :) Լրիվ լուրջ, մի սպասի: Քո ձեռները ոչ մեկը չի բռնել: Ոչ երբևէ ՀԱԿ համախոհ ես եղել, ոչ բան: Ու՞մ ես սպասում, ինչի՞ ես սպասում: Սա էդ հատվածի մասին:

Հարց չկա, հեսա մի 15 պահանջ էլ ես կգրեմ։

Սերժի երեկվա «հավաստիացման» մասին. իմ համար դա գրոշի արժեք չունի: Բայց միաժամանակ ես երբևէ ընթացող գործընթացին տենց միանշանակ ու պրիմիտիվ պրիզմայով չեմ նայի:

Օօօօ, փաստորեն կովերի տակ սկսեցին հորթեր հայտնվել... :think :D

Տրիբուն
21.04.2011, 15:11
Սա ՀԱԿ երկրորդ պահանջն էր:
Առայժմ նորից չկատարվեց:

Իսկ կարո՞ղ ա պետք ա պահանջը փոխենք. «պահաջում ենք, որ քաղաքապետարանը հավաստիացնի, որ մի օր ազատության հրապարակում հանրահավաքը կընդունվի ի գիտություն ու այլ միջոցառում հրապարակում չի կազմակերպի այդ օրը»: Էսի մի անգամից կկատարվի, ու կերկխոսենք:

Խոսքի, Չուկ ջան, 15 պահանջից կիսատ պռատ երեքն ա մնացել, ի?նչ ա լինում որ, թող էս մի պահանջն էլ սենց լինի:

Chuk
21.04.2011, 15:13
Խոսքի, Չուկ ջան, 15 պահանջից կիսատ պռատ երեքն ա մնացել, ի?նչ ա լինում որ, թող էս մի պահանջն էլ սենց լինի:
15 պահանջներից երեքը չի մնացել: Մնացել են բոլորը: Այս երեքի համար դրվել է ժամկետ:

Տրիբուն
21.04.2011, 15:20
15 պահանջներից երեքը չի մնացել: Մնացել են բոլորը: Այս երեքի համար դրվել է ժամկետ:

Դե հիմա, էս մեկի ժամկետը կարելի ա հետաձգել, մեկա առաջին պահանջի ժամկետը «մինչև մարտի 17-ը անհապաղ ազատ արձակել անխտիր բոլոր քաղբանտարկյալներին» արդեն ջրվել ա: Մենք մեծ սիրտ ունենք, Չուկ ջան, մի հատ ժամկետ էս կողմ, մի հատ էն կողմ, ի՞նչ նշանակություն ունի:

Էսօր ամսի քանի՞սն ա:

Mephistopheles
21.04.2011, 20:15
:D:D
Քո անեգդոտն ավելի լավն ա, բռատ: Ճշգրիտ նկարագրում ա իրավիճակը - ազատության հրապարակում ՀԱԿ-ը ռեգուլյար բռնաբարում ա ժողովրդին, իսկ երրորդ չեղած ուժերը կողքից անիմաստ խորհուրդ են տալիս: Մեֆ ջան, չհամաձայնվել քո հետ չեմ կարող: Վարկանիշն եկավ:

մի ճշտում միայն… "լինել" այլ ոչ թե "բռնաբարել"… բայց տենց էլ վատ չի… ես "մաքսիմալիստ" չեմ

Տրիբուն
26.04.2011, 09:10
Է՞ս ինչ էր ...

ՀԱԿ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՍԽԱԼ Է ՀԱՍԿԱՑԵԼ (http://www.lragir.am/armsrc/country46976.html)

Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք.

1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը:

2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:

3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք:

Ո՞վ կարա մի հատ ՀԱԿ-ի էս հայտարարության իմաստը բացատրի: Ի՞նչ ա նշանակում երկխոսություն գործադիր իշխանության հետ: Կոնկրետ ու՞մ հետ - վարչապետի, թե՞ կառավարության ողջ կազմի: Կամ գործադիրը էսօր ներկայացնում ա հենց խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությանը, ո՞նց կարա մեկի հետ երկխոսություն լինի, մյուսի հետ չլինի: Ո՞նց են դրանք իրարից սենց առանձնացված դիտարկում:

Գժվե՞լ են ՀԱԿ-ում սաղ:

Mephistopheles
26.04.2011, 09:50

Ապեր, սերժի հետ չե՞ն խոսելու

Chuk
26.04.2011, 10:19
Ապեր, սերժի հետ չե՞ն խոսելու

Սերժիկի ու իրա պատվիրակության հետ են խոսելու, բայց դե հայտարարության մեջ էդ ձևակերպումը սխալ ա, որտև գործադիր իշխանությունը վարչապետն ու նախարարներն են:

Բայց դե հայտարարության իմաստը մեկն էր. ջահել, մի թփրտա, իշխանության կամակատար ես:

davidus
26.04.2011, 10:30
Պիտի ընդամենը 2-րդ կետը ասեին ու վերջ։ Էսօր առավոտ լսեցի օմբուդսմանի հայտարարության մասին, սպասում էի, թե ՀԱԿը ոնց ա պատասխանելու։ Բայց է՞ս կարգի... Լավ ,էս հայտարարությւոնը ոչ մեկ չի՞ նայել, ո՞նց են սենց կիքս տվել։ Թե մի բան կա, մենք չգիտենք...

Տրիբուն
26.04.2011, 11:05
Ապեր, սերժի հետ չե՞ն խոսելու

Իմ իմանալով էլ էր տենց :D Չնայած մինչև հիմա էլ անհասկանալի ա թե ինչի մասին էին երկխոսելու: Բայց ձևակերպումը, որ տվել են էս հայտարարության մեջ խայտառակ ախմախություն ա: Հետո էլ կասեն մենք ներուժ ուննենք :D Մեջները սահմանադրությունը կարդացած մեկը չկար, որ ասեր տենց ախմախ բան չգրեին:

Կամ Սերժի հետ են ուզում երկխոսել, լավ են անում: Բայց էտ անտեր խորհրդարանական կոալիցիայի ամենամեծ կուսակցության նախագահն էլ իմ հիշով հենց նույն Սերժն ա: :D Բայց չէ, իրանք խորհրդարանի հետ գործ չունեն:

Կարճ ասած, կարային ամեն ինչ գրեին, մենակ էս պիտի չգրեին: Խայտառակ են արել իրանց, մի ուրրշ ձևի:

Կարո՞ղ ա վարչապետից մի երկու գործ-մործ ՀԱԿ-ի սաղ ուզածը ;) Շոֆեռի ու քարտուղարուհու հաստիքներ կան կառավարությունում, ՀԱԿ-ից ուզում են իրանց բարեկամներին խցկեն :think

Տրիբուն
26.04.2011, 11:06
Սերժիկի ու իրա պատվիրակության հետ են խոսելու, բայց դե հայտարարության մեջ էդ ձևակերպումը սխալ ա, որտև գործադիր իշխանությունը վարչապետն ու նախարարներն են:

Բայց դե հայտարարության իմաստը մեկն էր. ջահել, մի թփրտա, իշխանության կամակատար ես:

Չուկ ջան, չե՞ն կարում գրեն էն իմաստով, որը ի նկատի ունեն: Բա վերջին բառերը ինչ լավն են «մենք խնդիր չունենք» :P

Chuk
26.04.2011, 11:12
Չուկ ջան, չե՞ն կարում գրեն էն իմաստով, որը ի նկատի ունեն: Բա վերջին բառերը ինչ լավն են «մենք խնդիր չունենք» :P
Տրիբուն ձյա, մեղմ ասած իմ համար խնդալու ա էս հայտարարությունից պատմություն սարքելդ: Հա, վատ ձևակերպած ա: Հետո՞ ;)

Տրիբուն
26.04.2011, 11:18
Տրիբուն ձյա, մեղմ ասած իմ համար խնդալու ա էս հայտարարությունից պատմություն սարքելդ: Հա, վատ ձևակերպած ա: Հետո՞ ;)

Հետո էն, որ ահավոր վատ ա, որ մեր միակ ու անփոխարինելի հզոր ընդդիմությունը մի հատ երեք կետանոց նորմալ հայտարարություն չի կարում կազմի մի բանի վերաբերյալ, որը բոլորիս հուզում ա - երկխսության: Յանիմ շատ գոհ էինք որ ուզում են երխոսոել, ու չէինք հասկանում, թե ինչի մասին են ուզում երկխոսել, հիմա էլ սենց ախմախություն:

Չուկ, որ Գալուստը սենց բան ասեր կամ գրեր, կասեքին էս ա մեր պատգամավորի գրագիտությունը, մենակ ախմախություններ ա դուրս տալիս:

Ասեմ քեզ ապեր, էս հայտարարությունը էն «զանգիր ընկերոջդ» հայտարարությանը հազարի տակ աբգոն արեց: Մոտս տպավորություն կա որ ՀԱԿ-ում վաբշե խաբար չեն, թե իրանց ուզածն ինչ ա, կամ էլ դրած սաղիս վրա կայֆավատ են լինում:

Տրիբուն
26.04.2011, 11:19
Քիչ էր մնում մոռանայի - բա իմ համար ինչքան խնդալու ա, որ ՀԱԿ-ը հասկանալի հինգ տող չի կարում գրի: Արի միասին խնդանք, ամեն մեկս մի բանի վրա: :D

Chuk
26.04.2011, 11:25
Հետո էն, որ ահավոր վատ ա, որ մեր միակ ու անփոխարինելի հզոր ընդդիմությունը մի հատ երեք կետանոց նորմալ հայտարարություն չի կարում կազմի մի բանի վերաբերյալ, որը բոլորիս հուզում ա - երկխսության: Յանիմ շատ գոհ էինք որ ուզում են երխոսոել, ու չէինք հասկանում, թե ինչի մասին են ուզում երկխոսել, հիմա էլ սենց ախմախություն:

Չուկ, որ Գալուստը սենց բան ասեր կամ գրեր, կասեքին էս ա մեր պատգամավորի գրագիտությունը, մենակ ախմախություններ ա դուրս տալիս:

Ասեմ քեզ ապեր, էս հայտարարությունը էն «զանգիր ընկերոջդ» հայտարարությանը հազարի տակ աբգոն արեց: Մոտս տպավորություն կա որ ՀԱԿ-ում վաբշե խաբար չեն, թե իրանց ուզածն ինչ ա, կամ էլ դրած սաղիս վրա կայֆավատ են լինում:
Ապեր, Գալուստը տենց բան գրած լիներ, կտանեյի քաղաքական հումոր թեմա: Ու որ դու էլ տանեիր քաղաքական հումոր թեմա, բան չէի ասի: Բայց մի անգամվա կիքսից սենց պատմություն սարքելդ իմ համար խնդալու ա, որտև նստած սաղ օրը կեղտ ես ման գալիս, գտածդ կեղտիկն էլ մեծակեղտ ես սարքում ;)

Տրիբուն
26.04.2011, 11:33

Լրիվ համաձայն եմ: Ման եմ գալիս ու ցավոք սրտի ռեգույլար գտնում եմ :D

Լուրջ քաղաքակամ ուժը պիտի թույլ չտար, որ իմ նման հարիֆը կարանար կեղտ գտներ: Ես որ գտնում եմ, բա պատկերացրա ուրիշները ոնց են գտնում, ու պատկերացրա էտ երկխոսության որակն ու արդյունքը ինչ պիտի լինի:

Կիքսն էլ մի անգմվա չէր: Քանի՞ կիքս հիշացնեմ:

Տրիբուն
26.04.2011, 14:32
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_17606.html)

Սա ՀԱԿ երկրորդ պահանջն էր:
Մնաց ԲՈԼՈՐ քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Փաստորեն բան չմնաց :D

Չէ, կներեք, մնաց իշխանափոխությունը, Սերժի հրաժարականը, արտահերթ ընտրությունները ............. բայց սրանք մանրուքներ են: Կարևոր հավաստիացումն էր, մեկ էլ ազատության հրապարակում արտոնված տրնգին:

«Ջրբաժան» օպերացիան պաշտոնապես հայտարարում ենք ավարտված՝ մինչև սկսկվելը:

Chuk
26.04.2011, 14:36

Ուղղակի հիշեցնում եմ, որ երեք պայմանները կատարելու դեպքում հանրահավաքը լիազորում ա ՀԱԿ-ին նստել իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպման հարցերը քննարկելու համար:

Սա ուղղակի քննարկում ա, անիմաստ «բանավեճի» մեջ չեմ մտնելու:

Տրիբուն
26.04.2011, 14:41

Հիշենք ընդգծված մասը:

Եթե որևէ բան արտահերթ լինելու ա, ԵԹԵ, ապա դա լինելու ա ԱԺ ընտրությունները՝ կանխատեսելի ելքով - ՀԱԿ-ը Աժ-ում: Իսկ նախագահական արտահերթի պահով, սաղ ՀԱԿ-ի հետ գռազ կգամ :D Սերժն էլ իրա լիմիտները գիտի:

Zodiac
26.04.2011, 15:51
Երրորդ պահանջը մաաաանրից կանեն,չորս- հինգ ամսվա մեջ,ու հոպ,մեկ էլ տեսար,ՀԱԿ-ը կհայտարարի, որ ջրբաժանը քըխ է,ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին գնալը-պուպուշ, Ղարաբաղ կա, բան կա...

Chuk
26.04.2011, 22:06
Նախագահականի մեր աղբյուրը հայտնում է, որ որպես ինքնատիպ ներման սույն ակտի հիմք են հանդիսանալու հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջնորդությունները:
Ախ ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, թե չէ մարդը մեկ էլ զարթնեց, ասեց «ուզում եմ միջնորդ լինել»...

Mephistopheles
26.04.2011, 23:07
Ախ ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, թե չէ մարդը մեկ էլ զարթնեց, ասեց «ուզում եմ միջնորդ լինել»...

ապեր, անունն ինչ ուզում են թող դնեն, կարան ասեն ողոմածիկ մայր թերեզան ա միջնորդել… սաղս էլ գիտենք ինչը ոնց ա… բայց սաղս պռիզնատ չենք գալիս

Elmo
26.04.2011, 23:56
Հիշենք ընդգծված մասը:

Եթե որևէ բան արտահերթ լինելու ա, ԵԹԵ, ապա դա լինելու ա ԱԺ ընտրությունները՝ կանխատեսելի ելքով - ՀԱԿ-ը Աժ-ում: Իսկ նախագահական արտահերթի պահով, սաղ ՀԱԿ-ի հետ գռազ կգամ :D Սերժն էլ իրա լիմիտները գիտի:

Արտահերթ 4 գուխ սոխ ա ընկնելու երկնքից: Ոչ մի արտահերթ բան չի լինելու: Ամեն ինչ լինելու ա հերթական ու կանխատեսելի:

Chuk
27.04.2011, 00:04
Արտահերթ 4 գուխ սոխ ա ընկնելու երկնքից: Ոչ մի արտահերթ բան չի լինելու: Ամեն ինչ լինելու ա հերթական ու կանխատեսելի:

Լրիվ ճիշտ ես, եթե նույնիսկ արտահերթ ընտրություն լինի, դա լինելու է հերթական արտահերթ :aha

Elmo
27.04.2011, 00:14
Երրորդ պահանջը մաաաանրից կանեն,չորս- հինգ ամսվա մեջ,ու հոպ,մեկ էլ տեսար,ՀԱԿ-ը կհայտարարի, որ ջրբաժանը քըխ է,ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին գնալը-պուպուշ, Ղարաբաղ կա, բան կա...

Ապեր ընտրություն բառը մի քիչ տեղին չի: Ես տենց բան չեմ հիշում Հայաստանում: Նշանակումներ կան: Ասենք ժառանգումներ կան, կտակ կա, բայց ընտրություն չկա: Եթե քվեատուփում թուղթ գցելու գեղեցիկ արարողակարգը դու ընտրություն ես համարում, ապա՝ հա: Համաձայն կլինեմ, որ տենց բան կա:

Mephistopheles
27.04.2011, 00:31
Արտահերթ 4 գուխ սոխ ա ընկնելու երկնքից: Ոչ մի արտահերթ բան չի լինելու: Ամեն ինչ լինելու ա հերթական ու կանխատեսելի:

Բա ինչ Էլմօ ջան, ուզում էիր անկանխատեսելի լինե՞ր… իհարկե կանխատեսելի ա, որովհետև պահանջվում ա և բավարարվում ա… չեմ հասկանում դուք ի՞նչ ընթացք եք գերադասում… էն որ պահանջում են, հետո չեն անում, հետո տալիս իրար գլուխ են ջարդու՞մ… ձեր համար էս ավելի ընդունելի ա՞… մենակ չասեք մանդատների համար ա… ես դրա նշույլը չեմ տեսնում…

Ապե Ջան
27.04.2011, 00:33
Հենց նոր զեկուցեցին` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»

«Հրապարակը» գրում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Զատիկի օրը մտնում է քաղաքապետարանի շենք, ուր պահակը մուտքի մոտ դիմավորելով` ասում է` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Քաղաքապետը գլուխը թափահարում է ու ներս մտնում: Քիչ հետո փոխքաղաքապետն է մտնում քաղաքապետի առանձնասենյակ և կրկնում նույն նախադասությունը` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Ի պատասխան` քաղաքապետն ասում է. «Գիտեմ, նոր պահակն ասեց»:

Աղբյուր` Panorama.am

Շինարար
27.04.2011, 01:07
Հանուն արդարության ասեմ, որ Նոյի թվի անեկդոտ ա, էդ անեկդոտը որ պատմում էին վայթե Բրեժնևի վրա, Դարբինյանի անունը չէի էլ լսել:

Շինարար
27.04.2011, 01:11
Հանուն արդարության ասեմ, որ Նոյի թվի անեկդոտ ա, էդ անեկդոտը որ պատմում էին վայթե Բրեժնևի վրա, Դարբինյանի անունը չէի էլ լսել:

Էս էլ ասածիս ապացույցը՝ անեկդոտ 12 (http://smeshok.com/main/humor/anekdots/politics/brezhnev/index-00001.shtml):

Տրիբուն
27.04.2011, 09:00
Բա ինչ Էլմօ ջան, ուզում էիր անկանխատեսելի լինե՞ր… իհարկե կանխատեսելի ա, որովհետև պահանջվում ա և բավարարվում ա… չեմ հասկանում դուք ի՞նչ ընթացք եք գերադասում… էն որ պահանջում են, հետո չեն անում, հետո տալիս իրար գլուխ են ջարդու՞մ… ձեր համար էս ավելի ընդունելի ա՞… մենակ չասեք մանդատների համար ա… ես դրա նշույլը չեմ տեսնում…

Ձաձա ջան, մառոժնի կտա՞ս, թե չէ միտինգ կանեմ, լաց կլինեմ: Առ, բալես, մենակ ձենդ կտրի… :D

Ապեր, ՀԱԿ-ի երեք տարվա պայքարը եկել հանգել ա երեք անիմաստագույն պահանջի, բա ուզում ես չբավարարվի՞:

Տրիբուն
27.04.2011, 09:05
Հենց նոր զեկուցեցին` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»

«Հրապարակը» գրում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Զատիկի օրը մտնում է քաղաքապետարանի շենք, ուր պահակը մուտքի մոտ դիմավորելով` ասում է` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Քաղաքապետը գլուխը թափահարում է ու ներս մտնում: Քիչ հետո փոխքաղաքապետն է մտնում քաղաքապետի առանձնասենյակ և կրկնում նույն նախադասությունը` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Ի պատասխան` քաղաքապետն ասում է. «Գիտեմ, նոր պահակն ասեց»:

Աղբյուր` Panorama.am

Մեր մեջ ասած էս հազար տարվա անեգդոտ ա Բրեժնեվի մասին: Բայց ամեն նորը, լավ մոռացված հինն է :D

Пасха. В кремлевском коридоре сотрудник встречается с Брежневым.

- Христос воскрес, Леонид Ильич!

Тут же навстречу второй.

- Христос воскрес, Леонид Ильич!

- Я знаю, мне уже докладывали.

http://demotivation.me/images/20110425/dvz038wyr3l0.jpg

Տրիբուն
27.04.2011, 09:05
Հանուն արդարության ասեմ, որ Նոյի թվի անեկդոտ ա, էդ անեկդոտը որ պատմում էին վայթե Բրեժնևի վրա, Դարբինյանի անունը չէի էլ լսել:

Հազար ներողություն: Նախորդ գրառմանը պատասխանել էի, մինչև քո գրառմանը հասնելը:

Տրիբուն
27.04.2011, 09:56
Լավ հոդված ա, կարդացեք: (http://www.lragir.am/armsrc/comments-lrahos47052.html)

Մի քնաի մեջբերում…

Հայաստանում վերջին շրջանում շատ է խոսվում ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության մասին: ՀԱԿ-ը, որը գերագույն նպատակ է հռչակել երկրում սահմանադրական կարգի հիմնումը, ներկայացրել է երեք նախապայման եւ հայտարարել, որ դրանց կատարման դեպքում հնարավոր է համարում իշխանության հետ երկխոսելը: Վերոնշյալ ընդդիմադիր միավորումը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել:

Սակայն պետք է նշել, որ ՀԱԿ-ը նաեւ գտնում է, որ օրինական ընտրություններ հնարավոր են միայն ներկայիս վարչախմբի հեռացման դեպքում: Ուրեմն այս պարագայում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջի կատարումը պետք է ենթադրի իշխանության պարտություն եւ ներկայիս վարչակարգի փոփոխության իրականացում, քանզի հակառակ դեպքում, ըստ ՀԱԿ-ի, հնարավոր չի լինի օրինական ընտրությունների անցկացումը:

Սակայն վերոնշյալ ուժի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ի հանրահավաքում հնչեցրած իր ելույթում նշել է. «Իմ տպավորությամբ՝ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին որոշ ուժերի, որովհետեւ այն, Հայաստանի իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: Բայց չէ որ եթե ՀԱԿ-ը ցանկանում է իշխանություններին հանել խոցելի վիճակից, դրանով նա կարող է նպաստել նաեւ երկրի ներսում իշխանության դիրքերի ամրապնդմանը, ինչը պետք է որ չբխեր Կոնգրեսի շահերից:

Հարկ է նշել, որ հստակություն մտցնելու կարիք կա այն հարցում, թե ինչի շուրջ է լինելու երկխոսությունը, եթե այն տեղի ունենա: Եթե դա լինելու է արտահերթ ընտրությունների հարցում, ինչպես նշում են ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց առանձին ելույթներում, ապա իշխանություններին ուղղված կոնկրետ ի՞նչ առաջարկներ ունի Կոնգրեսը դրան հասնելու համար եւ, ընդհանրապես, ի՞նչ մեխանիզմներով է ՀԱԿ-ը պատկերացնում այդ երկխոսության իրականացումը:

Հարկ է նշել նաեւ, որ արտահերթ ընտրությունների եւ նախագահի հրաժարականի պահանջը վաղուց արդեն հնչեցված է, եւ նախագահն այդ պահանջին արձագանքել է նրանով, որ շարունակում է մնալ իր պաշտոնում: Պարզ չէ նաեւ, թե արտահերթ նախագահական ընտրությունների կայացման դեպքում ի՞նչ քաղաքական իրավիճակի փոփոխություն է ակնկալում ՀԱԿ-ը, որն ապահովելու է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչպիսին է այդ իրավիճակի նկարագիրը: Բարձրացված խնդիրների հստակեցումը հնարավորություն կտա առավել ստույգ վերլուծել ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների էությունը:

Տրիբուն
27.04.2011, 10:03
Ու էս մեկն էլ եմ խորհուրդ տալիս կարդալ: (http://www.lragir.am/armsrc/comments-lrahos47053.html)

Մի հատ էլ մեջբերում, ստեղից

Մարտի 1-ին հրապարակած 15 կետերից որո՞նք կընտրի Կոնգրեսը որպես երկրորդ փուլի պահանջ: Մեծ հաշվով, իշխանությունը 15 կետից բավարարել է ընդամենը մեկը` Ազատության հրապարակում հանրահավաքներ արտոնելը: Իրականում, մարտի 1-ի մասին կետով Կոնգրեսը 2011 թվականի մարտի 1-ի հանրահավաքի 15 կետանոց պահանջագրում նշում էր. “Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին”:

քաղաքացի
27.04.2011, 10:05
Ձաձա ջան, մառոժնի կտա՞ս, թե չէ միտինգ կանեմ, լաց կլինեմ: Առ, բալես, մենակ ձենդ կտրի… :D

Ապեր, ՀԱԿ-ի երեք տարվա պայքարը եկել հանգել ա երեք անիմաստագույն պահանջի, բա ուզում ես չբավարարվի՞:

Վաղը պիվա ենք ուզելու :D

Եթե երեք տարվա մեջ չեղավ մեկը, որ հանրահավաք կազմակերպի որտեղ լուրջ պահանջներ և ուլտիմատումներ կդրվեին, ապա մենք կա՛մ շարունակելու ենք մառոժնի լպստել, կա՛մ էլ քաշվենք տներով քաղցր շոկոլադաբուրբոնախառը մառոժնուց զրկվելով:

Տրիբուն
27.04.2011, 10:09
Իսկ էս մի հոդվածը, ամեն ինչ գրեթե լիարժեք բացատրում ա:

ԿՈՒՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (http://www.lragir.am/armsrc/comments47022.html)

Պարզ է, թե ինչու Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը մերժեցին իրենց միջեւ երկխոսության միջնորդ դառնալու օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկը: Միջնորդության ինչ կարիք կա, եթե երկխոսությունը կարծես թե առանց այդպիսի միջնորդի էլ բավական հաջող առաջ է ընթանում: Ահա, իշխանությունը կատարեց նաեւ ընդդիմության երկրորդ պահանջը` բացեց Ազատության հրապարակը իրազեկված հանրահավաքների համար:
......
Հետեւաբար, թերեւս արժե դիտարկել, թե ինչ շահեց հասարակությունն ընդդիմություն-իշխանություն երկխոսության “առաջին փուլից”
......
Ուրեմն, ինչ է շահում հասարակությունն այն գործընթացից, որ առկա է այժմ: Դրա համար արժե թերեւս հիշել կամ կրկնել, թե ինչ է պահանջում հասարակությունը: Հասարակությունն իհարկե պահանջում է Ազատության հրապարակում հանրահավաք անելու սահմանադրական իրավունքի հարգում, իհարկե պահանջում է մարտի 1-ի բացահայտում եւ մեղավորների պատիժ, իհարկե պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում: Բայց այդ բոլոր պահանջները այսպես ասած “հետեւանքային” բնույթի են, այսինքն երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքի վերացման խնդիր են լուծում: Այլ կերպ ասած, հասարակությունը իշխանություն-ընդդիմություն գործընթացի “այս փուլով” ընդամենը վերադառնում է “ելման դիրք” կամ այսպես ասած զրոյական կետ:
......
Իսկ ահա “նպատակային” թիրախները, որ սահմանել էր հասարակությունը, դեռեւս շարունակում են մնալ “անձեռնմխելի” վիճակում: Խոսքը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման մասին է, դրանից ենթադրյալ համակարգային բարեփոխումներով հանդերձ: Այդ իմաստով, Հայաստանն այժմ նույն վիճակում է, ինչ էր երեք տարի առաջ` մինչեւ մարտի 1-ը: Այսինքն “այս փուլում” այդ “նպատակային” թիրախները մնացին “կուսական” վիճակում եւ ընդդիմությունը, կարելի է ասել, հետ բերեց կորցրածը: Շատերը դա համարում են անցած երեք տարիների պայքարի մեծ ձեռքբերում, շատերը համարում են ընդամենը պատրանք, որով քողարկվում է ընդդիմության անարդյունավետությունը:

Հակոբ Բադալյանը, չեզոք դիրքերից, միշտ էլ շատ տեղին ու ճիշտ վերլուծություններ ա կատարում: Շատ եմ հավանում:

Chuk
27.04.2011, 10:21
Իսկ էս մի հոդվածը, ամեն ինչ գրեթե լիարժեք բացատրում ա:

ԿՈՒՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (http://www.lragir.am/armsrc/comments47022.html)

Հակոբ Բադալյանը, չեզոք դիրքերից, միշտ էլ շատ տեղին ու ճիշտ վերլուծություններ ա կատարում: Շատ եմ հավանում:
Հատկապես այս հատվածը շատ կարևոր է.

Բայց այդ բոլոր պահանջները այսպես ասած “հետեւանքային” բնույթի են, այսինքն երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքի վերացման խնդիր են լուծում: Այլ կերպ ասած, հասարակությունը իշխանություն-ընդդիմություն գործընթացի “այս փուլով” ընդամենը վերադառնում է “ելման դիրք” կամ այսպես ասած զրոյական կետ:

Միանգամայն ճիշտ ու տեղին:
Որպեսզի ավելի հասկանալի լինի, էսպես:
Մարդը երրորդ հարկում ա ու ուզում ա բարձրանա հինգերորդ հարկ: Իրեն զոռով, ուժի գործադրմամբ իջեցնում են առաջին հարկ: Ի՞նչ պետք է անի վերջապես հինգերորդ հարկ բարձրանալու համար: Իհարկե պետք է նախ կարողանա բարձրանալ երրորդ հարկ, որտեղ առաջ եղել է, հետո ճանապարհը շարունակել: Սա էնքան պարզ ճշմարտություն ա, որը հաճախ ա անտեսվում, որ էլ ասելու չի: Բա իհարկե եթե քո նկատմամբ տենց բռի ուժ են կիրառել, ջախջախել են, էդքան պատանդներ են վերցրել, զոհեր ես տվել, բիզնեսմեններիդ ճնշել են, մարդկանց սոցիալականին խփել են և այլն, նախ պետք է կարողանաս գալ ելմանդ դիրքին, վերականգնես նախկինը, որ կարողանաս շարունակել առաջ: Մի անգամ չի որ ասել եմ, որ այո, ՀԱԿ-ը ստիպված է պայքարել հին՝ ելման դիրքին վերադառնալու համար: Կրկնում եմ՝ սա պարզ ճշմարտություն ա: Իսկ նպատակային թիրախները չեն չեղարկվել ու դրանց համար պայքարը շարունակվելու ա:

Տրիբուն
27.04.2011, 10:32

Փաստորեն "ինչ է շահում հասարակությունը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից" հարցի պատասխանը "ելման դիրքին վերադառնալն է":

Շնորհավորում եմ, հայ ժողովուրդ, եռամյա պայքարի արդյունքում հույս կա, որ գոնե կհայտնվենք ենք այն դիրքում, որտեղ գտնվում էինք 2008 թվականի փետրվարի 28-ին: Պրիտոմ, էտ ելման դիրքին էլ հասնում ենք իշխանությունների բարի կամքի շնորհիվ, կամ քանի որ "մեկա արդեն ոչ մի տարբերություն չկա": Քաղբանտարկյալներին բան չէր մնացել, որ նստեին, ազատության հրապարակում հավաքվում էինք արդեն նաև առանց արտոնելու, իսկ մարտի մեկի համար հավաստիացրել են, ու հավաստիացրել են նրանք, ովքեր կազմակերպել են մարտի մեկը ու մարտի մեկի արդյունքում են հիմա իշխանության: ԱԲՍՈՒՐԴ:

Բա էս երեք տարի ՀԱԿ-ը ինչ-որ ձեռքբերումների մասին էր խոսում: Էտ ձեռքբերումը ո՞րն էր:

Chuk
27.04.2011, 10:43

Հասարակությունն արդեն շահել ա, ձյաձս, ի դեմ քաղ. հասարակության կայացման արմատների, որը դրական տեղաշարժի դինամիկա ապահովող գործոնի:

Իսկ էդ «Ի՞նչ է շահում հասարակությունը» հռետորական հարցին ցանկացած պարագայում կարելի է «բացասական» պատասխան տալ: Օրինակ եղավ իշխանափոխություն, ի՞նչ է շահում հասարակությունը: Այդ պահին ոչ քաղաքացու աշխատավարձն է բարձրանալու, ոչ հաց առնելն է հեշտանալու, ոչ առողջությունն է միանգամից վերականգնվելու, ոչ էլ ուրիշ բան: Հասրակության ընդհանուր ու քաղաքացու առանձին շահը միայն ժամանակի երկարոտ կտրվածքներում են լավ երևում:

Տրիբուն
27.04.2011, 10:48

"Եղավ իշխանափոխություն"-ից հասարակությունը շահում է հենց իշխանափոխությունը, քանի որ տեղի ա ունենում հասարակության կամարտահայտություն, մի քանի տարվա բռնաբարված ընտրություններից հետո, Չուկ ջան:

Ու պետք չի իշխանափոխության իմաստը իջացնել ու հասցնել աշխատավարձերի բարձր ու ցածր լինելուն: Բա արդարություն, ընտրություններ, հավասարություն .. սենց արժեքները ու՞ր մնացին: Տենց որ լիներ, ՀՀԿ-ն էլ տարին տարվա վրա ինչքան կարում ա աշխատավարձերը բարձրացնում ա: Սիրենք ՀՀԿ-ին:

Բայց ես ՀԱԿ-ին հասկանում եմ, պետք են նոր կտեր ԱԺ մուտքը արդարացնելու համար: "Ժողովուրդ ջան, հիմա մենք ԱԺ-ում ենք արդեն, ու պիտի պայքարենք որ երկարաժամկետ կտրվածքում համակարգային փոփոխություններ տեղի ունենան, արագ իշխանափոխությունը մեզ ոչ մի օգուտ չէր բերի":

Chuk
27.04.2011, 10:50
"Եղավ իշխանափոխություն"-ից հասարակությունը հասարակությունը շահում է հենց իշխանափոխությունը, քանի որ տեղի ա ունենում հասարակության կամարտահայտություն, Չուկ ջան:

Ու պետք չի իշխանափոխության իմաստը իջացնել ու հասցնել աշխատավարձերի բարձր ու ցածր լինելուն: Բա արդարություն, ընտրություններ, հավասարություն .. սենց արժեքները ու՞ր մնացին: Տենց որ լիներ, ՀՀԿ-ն էլ տարին տարվա վրա ինչքան կարում ա աշխատավարձերը բարձրացնում ա: Սիրենք ՀՀԿ-ին:
Ուրեմն մի էժանացրու, որտև քաղբանտարկյալների ազատ արձակման հասնելն էլ ա արդարության վերահաստատում ու խիստ կարևոր բան:

Տրիբուն
27.04.2011, 10:53
Ուրեմն մի էժանացրու, որտև քաղբանտարկյալների ազատ արձակման հասնելն էլ ա արդարության վերահաստատում ու խիստ կարևոր բան:

Էժանացնում եմ:

Ես ինքս էլ ասել եմ, Բադալյանն էլ արտակարգ ձևավորել ա էտ միտքը: Քաղբանտարկյալները պայքարի հետևանք են, ու չեն կարող համարվել պայքարի նպատակ: Երկրորդ, քաղբանտարկյալենրի մեծ մասին կամ բոլորին ազատ են արձակել կամ պայմանական ժամկետներով կամ ներումով: Երրորդ, քաղբանտարկյալների մեծ մասը գրեթե լրիվ նստեց դատավճռի ժամկետները: Եթե սրանք քո համար արդարություն են, իմ համար արդարությունից հազար կիլոմետրով հեռու են:

Ես տեսնում են այն, ինչ կա ու պետք ա տեսնել, ու ոչ թե այն ցանկանում եմ տեսնել:

Տրիբուն
27.04.2011, 10:55
Մարտի մեկից շահած նախագահը, մարտի մեկի համար նստացրած քաղբանտարկյալներին ներումով կամ պայմանականորեն ազատ ա արձակում, ու սա համարվում ա արդարության վերահաստատում: Աշխարհ-աշխարհ: Որ սատանեն վաղը Հայր Մեր աղոթի, ասելու ենք վերաիսմատավորել ա իրա կյանքը:

Chuk
27.04.2011, 10:55
Էժանացնում եմ:

Քաղբանտարկյալները պայքարի հետևանք են, ու չեն կարող համարվել պայքարի նպատակ:
Վերընթերցիր այս գրառմանս (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2224927&viewfull=1#post2224927) մեջ շարադրված պարզ ճշմարտությունը: Նպատակ չեն, անհրաժեշտ ընթացիկ քայլեր են դառել՝ հարկադրված: Նպատակը մնում ա անփոփոխ, ճանապարհը տանում ա դրան:

Տրիբուն
27.04.2011, 11:00

Իսկ դու մի կտրի իմ գրածի մեծ մասը :D Դու արդարությունից ես խոսում, իսկ ես չեմ հավատում էտ արդարությանը ու մեծապես թքած ունեմ տենց արդարության վրա:

Տրիբուն
27.04.2011, 11:39
Վաղը պիվա ենք ուզելու :D

Եթե երեք տարվա մեջ չեղավ մեկը, որ հանրահավաք կազմակերպի որտեղ լուրջ պահանջներ և ուլտիմատումներ կդրվեին, ապա մենք կա՛մ շարունակելու ենք մառոժնի լպստել, կա՛մ էլ քաշվենք տներով քաղցր շոկոլադաբուրբոնախառը մառոժնուց զրկվելով:

Ավելի լավ ա քաշվել տուն ու ոչ մի բան չուտել, քան ուտել իշխանությունների դեմներս քցած թուլափայ մառոժնին, ու ուրախանալ, ու ինքներս մեզ համոզել, որ դա մեծ ձեռքբերում էր: Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել, մաստուրբացիայի պես բան ա:

Տրիբուն
27.04.2011, 11:48
Արա դե ճիշտ են ասում, էլի:

Էս էլ կարդացեք, իսկականից լավ հոդված ա: (http://www.lragir.am/armsrc/society-lrahos47055.html) :D

....
Օրինակ, իշխանությունը, հռչակելով համակարգային փոփոխությունների առավելագույն խնդիր, իրականում լուծում է իշխանությունը պահելու նվազագույն խնդիրը եւ անում հնարավորը, որ ժամանակը ձգի մինչեւ հերթական ընտրություն:

Օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, հռչակելով Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման առավելագույն նպատակը, իրականում լուծում է նվազագույն խնդիր եւ անում հնարավորը, որպեսզի անմրցակից մնա ընդդիմադիր դաշտում եւ թույլ չտա, որ իրենից բացի որեւէ ուրիշ քաղաքական բեւեռ ձեւավորվի իշխանության դեմ:

Օրինակ, քաղաքական մյուս ուժերը, որոնք չեն տեղավորվում ներքաղաքական գործընթացի առանցքում, հռչակում են թե իշխանությանը, թե Կոնգրեսին այլընտրանք լինելու եւ երկրում նոր որակի շարժում առաջ բերելու առավելագույն նպատակ, բայց իրականում լուծում են ընդամենը մոռացության չմատնվելու նվազագույն խնդիր:
....

Տրիբուն
27.04.2011, 11:58
Չուկ ջան, հատուկ քեզ եմ հասցեագրում էս գրածս, ու մի անգամ էլ կրկնում եմ:

Ապեր, եթե գրեթե բոլորը, բացի ՀԱԿ-ից ասում են ու նկատում են նույն բանը, ուրեմն իսկականից ՀԱԿ-ի գործողություններում մի բան այնպես չի, իմ ախպեր: Գոնե էսքանն ըդնունի, էլի: Մի օրվա մեջ արդեն որերորդ հոդվածն եմ կարդում, որտեղ նվազագույնը կասկած կա ՀԱԿ-իշշանություններ երկխոսության պրոցեսի ու սպասվող արդյունքների հետ կապված: Եթե նույնիսկ ընդունենք տեսականորեն որ ՀԱԿ-ը ամեն ինչ ճիշտ ա անում, ու ամեն ինչ անում ա ժողովորդի շահերին համապատասխան, ապա գոնե պիտի նաև ընդունենք, որ թափանցիկ չի պրոցեսը, ու դրանից սաղս նեղվում ենք: Այլապես մեկը չէ, երկուսը չէ, գրեթե բոլորը չեն հասկանում, թե ինչի մասին ա էտ երկխոսությունը, ում հետ, ոնց, երբ ... էս հոդվածները գրողներն էլ պատահական մարդիկ չեն, իշխանամետ չեն, անկախ են ....

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ (http://www.lragir.am/armsrc/country-lrahos47060.html)

Շինարար
27.04.2011, 12:06
Հազար ներողություն: Նախորդ գրառմանը պատասխանել էի, մինչև քո գրառմանը հասնելը:

Մտքովս նոր անցավ, մի ամբողջ գիտական հոդվածի թեմա է, բայց բավարարվեմ գրառմամբ:)) Ցանկացած նշանավոր մարդ, լինի հայտնի շոուբիզնեսում, քաղաքականության թե արվեստի մեջ, պետք է հաշտվի, որ ինքը հայտվելու է ժողովրդական բանահյուսության մեջ: Իրականում «Հրապարակի» անդրադարձում ճշմարտության մեծ բաժին կա: Վանաձորի քաղաքապետն արդեն 10նքանի տարի է՝ իր պաշտոնում է, այսինքն որպես պաշտոնյա, որպես քաղաքապետ էլ ճար չունի չբանահյուսանալու, իսկ թե ինչ կերպարանքով, արդեն թող պատճառներն իր մեջ փնտրի: Երբ անեկդոտ են պատմում, ասենք, Մեդվեդևի, Օբամայի ու Սարգսյանի մասին, ոչ ոք չի ենթադրում, թե նման բան եղել է: Ուղղակի անեկտոդը ճշմարտացի է այնքանով, որ տվյալ կերպարում ժողովուրդը տեսել է Վանաձորի քաղաքապետին, խորթ չի թվացել, ասած կլինի:))

Chuk
27.04.2011, 13:23
Չուկ ջան, հատուկ քեզ եմ հասցեագրում էս գրածս, ու մի անգամ էլ կրկնում եմ:

Ապեր, եթե գրեթե բոլորը, բացի ՀԱԿ-ից ասում են ու նկատում են նույն բանը, ուրեմն իսկականից ՀԱԿ-ի գործողություններում մի բան այնպես չի, իմ ախպեր:
Հե-հե-հե :))

Տրիբուն ձյա, եթե ինչ-որ մեկը կամ մեկերը կասկածում են, ապա դա պարտադիր չի որ նշանակի, որ ինչ-որ բան այնպես չի, թեև հնարավոր է:

Ինչ վերաբերվում է այդ բազում կասկածներին... հմմմ... էդ խիստ բնական ու նորմալ ա: Կասկածները պիտի լինեն հետո կամ ցրվեն, կամ հաստատվեն: Ես հրաշալի հասկանում եմ այդ կասկածների հիմքերը: Հրաշալի: Բայց նաև տեսնում եմ, որ կասկածողներից շատերը իրենց կասկածները որպես հավաստի են ներկայացնում, մյուս հնարավոր տարբերակները չքննելով (օրինակ՝ դու): Իսկ դա արդեն վատ ա: Վատ ա ոչ թե կոնգրեսի, այլ տվյալ անձի համար: Ինչ վերաբերվումա կասկածների մասին հրապարակումներին, հրապարակախոսական հոդվածներին, վերլուծություններին, ապա կասեմ շատ կարճ. ուրախ եմ դրանց գոյության համար: Ու ուրախ եմ, որ դրանք տեսանելի են նաև ՀԱԿ-ին, հիմք ծառայելով դրանցից էլ հետևություն անել: Խոսքս Հակոբ Բադալյանի տիպի մարդկանց հոդվածների մասին ա, ոչ թե Թևոյենց: Որտև մեկը իր մտահոգություններն է հայտնում (ինչը ողջունելի է), մյուսը փորձում ամեն գնով սևացնել:

Տրիբուն
27.04.2011, 13:56

Մեռնես չես ասի, չէ՞, որ պրոցեսը թափանցիկ չի, ու դա վատ ա, որ թափանցիկ չի, դրա համար էլ կասկածներ կան: :D:D

Chuk
27.04.2011, 14:19
Մեռնես չես ասի, չէ՞, որ պրոցեսը թափանցիկ չի, ու դա վատ ա, որ թափանցիկ չի, դրա համար էլ կասկածներ կան: :D:D

Քո խաթր կասեմ. շատ կուզեի, որ պրոցեսն ավելի թափանցիկ լիներ: Շատ կուզեի:
Ու կարծում եմ, որ ավելի թափանցիկ հնարավոր ա անել:

Բայց արի հասկանանք ևս մեկ պարզ ճշմարտություն. պրոցեսը չի կարող ամբողջովին թափանցիկ լինի, հակառակ դեպքում դատապարտված ա:

Տրիբուն
27.04.2011, 15:24

Լրիվ քո հետ համաձայն եմ: Այ մի անգամ մեր մեջ լրիվ համաձայնություն կա: Իհարկե դատապարտված կլինի պրոցեսը: Բա պատկերացրու ՀԱԿ-ը պարզ ու թափանցիկ կանգնի ու ասի, որ երկխոսության նպատակը ԱԺ մտնելն ա՝ Սերժի հովանավորությամբ: Մյուս հանրահավաքին մարդ չի գնա, ու "прорыв в парламент" օպերացիան տեղում կտապալվի:

Mephistopheles
27.04.2011, 19:10
Ձաձա ջան, մառոժնի կտա՞ս, թե չէ միտինգ կանեմ, լաց կլինեմ: Առ, բալես, մենակ ձենդ կտրի… :D

Ապեր, ՀԱԿ-ի երեք տարվա պայքարը եկել հանգել ա երեք անիմաստագույն պահանջի, բա ուզում ես չբավարարվի՞:

ապեր, երեխի ամեն ուզածը որ անես, գլխիդ կնստի… վաղը-մյուս-օր էլ քեզ բանի տեղ չի դնի… բռատ որ կարանյին չանեին, չէին անի… չեն կարում… ամեն ինչ անում էն մեկը-մեկի…

չեմ կարծում որ Մարտի 1-ը, կամ քաղբանտարկյալ բաց թողելն էդքան անիմաստ ա… համենայն դեպս էդ զոհված երեխեքի, ու բանտում նստածների ազգականների համար լավ էլ իմաստավորված ա…

Mephistopheles
27.04.2011, 19:14
Ավելի լավ ա քաշվել տուն ու ոչ մի բան չուտել, քան ուտել իշխանությունների դեմներս քցած թուլափայ մառոժնին, ու ուրախանալ, ու ինքներս մեզ համոզել, որ դա մեծ ձեռքբերում էր: Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել, մաստուրբացիայի պես բան ա:

ապեր, ինչ էլ անեն մի անուն կարաս կպցնես… Սերժն էլ որ ինքնակամ հրաժարվի, կարաս կասես սաղ պայմանավորված ա…

ապեր, էս տեսակի իշխանությունները թուլափայ կամ զիջում հենց-ընենց չեն անում… իրանք "կամ ոչ մի բան, կամ ամեն ինչ" սկզբմունքով են շարժվում…

Mephistopheles
27.04.2011, 19:20
Չուկ ջան, հատուկ քեզ եմ հասցեագրում էս գրածս, ու մի անգամ էլ կրկնում եմ:

Ապեր, եթե գրեթե բոլորը, բացի ՀԱԿ-ից ասում են ու նկատում են նույն բանը, ուրեմն իսկականից ՀԱԿ-ի գործողություններում մի բան այնպես չի, իմ ախպեր: Գոնե էսքանն ըդնունի, էլի: Մի օրվա մեջ արդեն որերորդ հոդվածն եմ կարդում, որտեղ նվազագույնը կասկած կա ՀԱԿ-իշշանություններ երկխոսության պրոցեսի ու սպասվող արդյունքների հետ կապված: Եթե նույնիսկ ընդունենք տեսականորեն որ ՀԱԿ-ը ամեն ինչ ճիշտ ա անում, ու ամեն ինչ անում ա ժողովորդի շահերին համապատասխան, ապա գոնե պիտի նաև ընդունենք, որ թափանցիկ չի պրոցեսը, ու դրանից սաղս նեղվում ենք: Այլապես մեկը չէ, երկուսը չէ, գրեթե բոլորը չեն հասկանում, թե ինչի մասին ա էտ երկխոսությունը, ում հետ, ոնց, երբ ... էս հոդվածները գրողներն էլ պատահական մարդիկ չեն, իշխանամետ չեն, անկախ են ....

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ (http://www.lragir.am/armsrc/country-lrahos47060.html)

Տրիբուն ջան, վերլուծական ա, հետո ինչ… ո՞վ ա ասում որ բոլորն են ասում… ես էլ կարամ մի էդքան էլ վերլուծական բերեմ որը հակառակն ա ասում… և հետո, վերլուծականը տեսակետ ա ու պարտադիր չի որ տենց լինի, քիչ վերլուծական կա՞ որ սխալ ա դուրս եկել… կարելի ա ասել որ հիմնական մասը սխալ ա դուրս եկել, բայց դրանով վերլուծականի արժեքը չի ընկել ու չի ընկնելու…

առաջ էլ բոլորն ասում էին որ երկիրը տափակ ա…

… վերլուծականը փաստ չի… Բադալյանին էլ եմ հարգում, Նաիրային էլ, իրանք իրանց գործն են անում…

davidus
28.04.2011, 10:38

Մեֆ ջան, նեղություն քաշի ու ներկայացրու քո վերլուծականը, որը հակառակն ա ասում։

davidus
28.04.2011, 10:44
ապեր, ինչ էլ անեն մի անուն կարաս կպցնես… Սերժն էլ որ ինքնակամ հրաժարվի, կարաս կասես սաղ պայմանավորված ա…

Մեֆ, անուն կպցնելը ուրիշ բան ա, աչքովդ տեսած իրերը իրենց անուններով կոչելը ուրիշ բան։

ապեր, էս տեսակի իշխանությունները թուլափայ կամ զիջում հենց-ընենց չեն անում… իրանք "կամ ոչ մի բան, կամ ամեն ինչ" սկզբմունքով են շարժվում…

Ուզու՞մ ես ընդամենը մեկ օրինակ բերեմ, որ էս տեսակի իրշանությունները լաաավ էլ թուլափայ քցում են։ Ընդամենը մի բառ. ՕԵԿ։

Mephistopheles
28.04.2011, 11:00
Մեֆ ջան, նեղություն քաշի ու ներկայացրու քո վերլուծականը, որը հակառակն ա ասում։

Ասել եմ "բերեմ"… ու կարամ… դժվար չի գտնելը

Chuk
28.04.2011, 11:39
Մեֆ ջան, նեղություն քաշի ու ներկայացրու քո վերլուծականը, որը հակառակն ա ասում։

Ուզում ես ասել չկա՞ :o :))
Վերջին օրերին էնքան եմ կարդացել, որ էլ ասելու չի: Հրես, մի հատ էլ թափ թազա, յուղը վրեն.

Սարգսյանը նախապատրաստում է նահանջը

Թեև Սերժ Սարգսյանը շարունակում է հանդուրժողական տոնով խոսել Հայ ազգային կոնգրեսի հետ, խորացնելով նաև հանրության մի մասի մոտ առկա այն մտայնությունը, որ Կոնգրեսն ու իշխանությունը պայմանավորվում են դաշտը կիսելու հարցում, այդուհանդերձ ակնհայտ է նաև, որ իրականում նրա համար այդ հեռանկարը այդքան էլ ցանկալի չէ: Լրագրողների համար երեկ տեղի ունեցած ճեպազրույցում Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց խորհրդարանի աշխատանքից և ընդգծեց, որ ակտիվացել են թե կոալիցիոն կուսակցությունները, թե խորհրդարանի ընդդիմությունը` «Ժառանգություն»-ն ու Դաշնակցությունը: Թե ինչով են այդ ուժերը ակտիվացել ավելի, քան էին առաջ, դժվար է ասել: Երևի թե միայն Սերժ Սարգսյանին է հայտնի նրանց ակտիվության դրսևորումը: Հավանաբար նա նկատի ունի այն, որ այդ կուսակցությունների շրջանակներում տեղի են ունենում ընդդիմության այսպես ասած այլընտրանքային ֆորմացիաներ ձևավորելու շուրջ ընթացող բանակցություններ:

Ինչ վերաբերում է կոալիցիային, ապա կոալիցիան ինչպես միշտ ակտիվ է միայն Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը և հայտարարությունները պետականամետ մեծության տեսանկյունից փառաբանելու գործում, իսկ երբեմն էլ նաև բռնցքամարտի մրցաշարեր է կազմակերպում: Այլ, քաղաքական ակտիվության մասին կարծես թե որևէ էական վկայություն չկա: Բայց, ըստ երևույթին Սերժ Սարգսյանին էլ այդ իրավիճակը հայտնի է և նա ինքն էլ թերևս լավ գիտե, որ ակտիվության մասին իր գնահատականները մեղմ ասած չափազանցություն են: Խնդիրը այստեղ թերևս այն է, որ Սերժ Սարգսյանին պետք է իրավիճակը հենց այդպես ներկայացնել, ու գուցե պետք է, որ հրապարակավ մեսիջ հղվի այդ ուժերին հենց այդպիսին էլ լինելու, այդպես էլ վարվելու` այսինքն ակտիվանալու: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը թերևս լավ է գիտակցում, որ կոնգրեսի հետ սկսած փոխադարձ այդ գործընթացը նույն ոգով շարունակելու, նուոյն ոճով առաջ մղելու ռեսուրս չունի և վաղ թե ուշ ստիպված է լինելու իր դիրքերը պահել ավանդական ուժային մեխանիզմներով:

Մինչդեռ ներկայումս իշխանությունը չունի նաև դրա ռեսուրսը, նկատի ունենալով թե ներհասարակական ակտիվությունը, թե աշխարհաքաղաքական կոնյուկտուրան: Այդ պարագայում նրա համար անհրաժեշտություն է առաջանում քաղաքական դաշտի մյուս սեգմենտներն էլ ակտիվացնել, ի հակակշիռ Կոնգրեսի, որպեսզի մի կողմից ինքն այլևս ստիպված չլինի Կոնգրեսի հետ դեմ առ դեմ պրոցես տանել, մյուս կողմից դրանից դուրս գա ոչ թե ինքը, այլ իր և Կոնգրեսի արանքը մղի այլ քաղաքական ուժի կամ ուժերի: Թերևս հենց այդ հաշվարկով է Սերժ Սարգսյանը փորձում ցույց տալ թե ակտիվ խորհրդարանական կյանք, մյուս կողմից էլ թերևս ակնարկելով խորհրդարանական ուժերին, որ ինքն ամենևին մտադիր չէ միայնակ հոգ տանել նրանց մասին, ու եթե նրանք ցանկանում են առնվազն պահպանել ներկայիս դասավորությունը և ներկայիս խորհրդարանը, ապա պետք է շարժվեն տեղից և փորձեն տեղավորվել կոնգրեսի և իր արանքում:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_analysis_17883.html)

Ու Դավ ջան, հարցն էն չի, թե ինչքանով ա էս կամ էն վերլուծությունը քեզ կամ ինձ համոզում, հարցն էն ա, որ երկու տարբերակով մտածող վերլուծողներ, հրապարակախոսներ էլ կան ;)

Mephistopheles
28.04.2011, 12:02
Մեֆ ջան, նեղություն քաշի ու ներկայացրու քո վերլուծականը, որը հակառակն ա ասում։

նույն Տրիբունի Լրագիր.ամ-ից

http://www.lragir.am/armsrc/interview47057.html

davidus
28.04.2011, 13:52
Ուզում ես ասել չկա՞ :o :))
Վերջին օրերին էնքան եմ կարդացել, որ էլ ասելու չի: Հրես, մի հատ էլ թափ թազա, յուղը վրեն.

Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_analysis_17883.html)

Ու Դավ ջան, հարցն էն չի, թե ինչքանով ա էս կամ էն վերլուծությունը քեզ կամ ինձ համոզում, հարցն էն ա, որ երկու տարբերակով մտածող վերլուծողներ, հրապարակախոսներ էլ կան ;)

նույն Տրիբունի Լրագիր.ամ-ից

http://www.lragir.am/armsrc/interview47057.html

:o Մեֆ, էս հոդվածները դու՞ ես գրել։

Kuk
28.04.2011, 18:16
Հանրահավաքը online

http://www.livestream.com/azatutyun/video?clipId=

Askalaf
28.04.2011, 18:49
:(

Պապու ելույթը շատ դժվարին կացության մեջ հայտնվածի խոսք էր ու ըստ այդմ էլ հաջող չէր։

... անազատության մեջ գտնվողի համար նույնիսկ մեկ րոպեն, մեկ ժամը անտանելի ծանր է։

Տրիբուն
28.04.2011, 20:48
Բայց մինչև Լևոնի ելույթը կարդալը, մի բան հարցնեմ էլի հանրահավաքի մասնակիցներից: Համաժողովրդական ֆորումից ի՞նչ կա ....

Կուկի դրած պոստի երևում ա, որ համաժողովրդական ֆորումի որոշ անդամներ նստացույց են պահանջում, էտ հարցը դրվե՞լ ա համաժողովրդական ֆորումի քվերակությանը:

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (http://www.lragir.am/armsrc/country-lrahos47162.html)

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո սկսել է երթը: Հանրահավաքի մասնակիցներից մի քանի հարյուր մարդ մնացել են հրապարակում: Հրապարակում է նաեւ Ժառանգություն կուսակցության նախկին անդամ, ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը: Նա եւ մի քանի հոգի դժգոհ են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասից, որով փաստացի իշխանությանը տրված պահանջների կատարման ժամկետը երկարացվում է մինչեւ մայիսի վերջ: Նրանք խոսում են այն մասին, որ պետք էր այսօր նստացույց սկսել Ազատության հրապարակում:

Դժգոհներ կան նաեւ այլոց մեջ, նրանցից մեկը` Վանաձորից, ասում է, թե հազիվ մի կերպ հասել է Երեւան, ու հիմա ասում են տուն գնացեք:

Էս մարդը, ճանապարհները փակ, սարեր ձորերով եկել հասել ա քաղաք, ու հիմա իրա ուզածը նույնիսկ համաժողովրդական ֆորումի քվերակությանը չեն դնում: Այ-այ-այ ... ինչ դեմկորատական ա մեր միակ ու անփոխարինելի ընդդիմությունը:

Լավ, Լևոնի ելույթը կարդանք :D Իմանանք ջրերի կտրելը ոնց ա բացատրել .... սանտեխնիկը .....

Տրիբուն
28.04.2011, 20:53
Տրիբուն ջա, մի կարդա, միացի մարդկանց......

Եղբայր, ես շաաաատ շուտվա միացածներից եմ .. ամենասզբի միացածներից ... բայց հիմա ես այլևս մարդիկ չեմ տեսնում, որոնց պետք ա միանալ .. ես տեսնում եմ խաբեբա քաղաքական ուժ, ու դրա շուրջը հավաքված ազնիվ ու հուսալքված մարդիկ, որոնք այլ տեղ չունեն գնալու ու ստիպված գնում են ընդդիամդիր դաշտը մոնոպոլացրած ՀԱԿ-ի հետևից .. ցավում եմ .. բայց դժգոհությունս չարտահայտել չեմ կարող ..

խնդրում եմ չասել, որ եթե րես հավանում ՀԱԿ-ին գնա ուրիշի կողքը կանգնի .. չեմ ցանկանում սկսել նույն անիսմատ խոսակցությունը այն մասին, որ Հայաստանում քաղաքական դաշտը ոչնչացված է .. ու մենք ազգովի մնացել ենք երկու քարի արանքում .. կամ ՀԱԿ, կամ իշխանություն .... էս ընտրության պարագայում, ես հիմա նախընտրում եմ լինել ոչ մեկի, ոչ էլ մյուսի կողքին .. հավասարապես զզվանքս են առաջացնում և՛ մեկը, և՛ մյուսը ...

Տրիբուն
28.04.2011, 20:55
Լևոնի ելույթը կարդալու ընաքցում ... մի հատ լիրիկական զեղում .. Հայլուրը դարձել ա ՀԱԿ-ի հանրահավաքների ու Լևոնի ելույթների ամենալավ մեկնաբանողն ու ներկայացնողը :[

Adriano
28.04.2011, 21:06
Ես տենց էլ գիտեի որ ՀԱԿ-ի պահանջները կատարվելու են…Բացի այդ զարմացնում է Լևոնի ասած այս միտքը.« Ինչո՞ւ երբեմնի ժողովրդավարության և օրինակելի տնտեսական բարեփոխումների կղզի համարվող երկիրը պիտի ընկներ այն օրը, որ աշխարհը նրա հետ խոսեր նման լեզվով, կամ իր ո՞ր մեղքի համար է Հայաստանի քաղաքացին հայտնվել այս նվաստացուցիչ վիճակում։ » …Հայաստանը 1991 թվականից հետո չի եղել օրինակելի ժողովրդավար երկիր…Իսկ մեղքերից մեկը նա է եղել, որ ոտաբոբիկներին բերել է իշխանության և ինչ պետք է անեին մարդիկ, պետք է թալանով զբաղվեին… Պետք է հիշել ՀՀՇ մենիշխանության ժամանակ կազմակերպվող ընտրությունները… Ես միշտ կասկածել եմ Լևոնի և իր թիմի վրա… Պարզ բան Լևոնը եղել է նախագահ, Բագրատյանը վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ… Եվ ինչ ենք տեսել նրանց կողմից… Տեսել ենք մի պարզ բան համատարած թալան, խաբեություն, հանցագործությունների շարան, հիմա եկել են ու ծաղրում են ողջ ժողովրդին… Գտնում եմ, որ մայիսի 31-ին կլինի հանրահավաք, սակայն արդեն փոքր բազմությամբ, քանզի ժողովրդին այս աստիճան խաբելը համարում եմ առավե քան անբարոյական:

Sagittarius
28.04.2011, 21:06
Եղբայր, ես շաաաատ շուտվա միացածներից եմ .. ամենասզբի միացածներից ... բայց հիմա ես այլևս մարդիկ չեմ տեսնում, որոնց պետք ա միանալ .. ես տեսնում եմ խաբեբա քաղաքական ուժ, ու դրա շուրջը հավաքված ազնիվ ու հուսալքված մարդիկ, որոնք այլ տեղ չունեն գնալու ու ստիպված գնում են ընդդիամդիր դաշտը մոնոպոլացրած ՀԱԿ-ի հետևից .. ցավում եմ .. բայց դժգոհությունս չարտահայտել չեմ կարող ..

խնդրում եմ չասել, որ եթե րես հավանում ՀԱԿ-ին գնա ուրիշի կողքը կանգնի .. չեմ ցանկանում սկսել նույն անիսմատ խոսակցությունը այն մասին, որ Հայաստանում քաղաքական դաշտը ոչնչացված է .. ու մենք ազգովի մնացել ենք երկու քարի արանքում .. կամ ՀԱԿ, կամ իշխանություն .... էս ընտրության պարագայում, ես հիմա նախընտրում եմ լինել ոչ մեկի, ոչ էլ մյուսի կողքին .. հավասարապես զզվանքս են առաջացնում և՛ մեկը, և՛ մյուսը ...

ես չեմ ասում ՀԱԿին միացի, ես ասում եմ այս մարդկանց միացի՝

ազնիվ ու հուսալքված մարդիկ, որոնք այլ տեղ չունեն գնալու ու ստիպված գնում են ընդդիամդիր դաշտը մոնոպոլացրած ՀԱԿ-ի հետևից

որոնք փորձում են անել այս պահին ամենատրամաբանական քայլը՝ նստացույց: Ինչքան շատ լինի այդտեղ քաղաքականապես անկախ զանգվածը, այդքան ավելի արդար լուծման կհասնենք: Պահն ա՝ հիմա բոլոր նրանք, ովքեր իրոք դժգոհ են երկրի վիճակից, ովքեր իրոք դրական փոփոխությունների են ուզում հասնել երկրում՝ ՀԱԿ, թե ժառանգություն, թե դաշնակ, թե ոչ մեկի հետ կապ չունեցող, պետք է գնան միանան էտ մարդկանց: Եվ ամենակարևորը պետք է փակել բեմահարթակը, ոչ մի խոսափող, ոչ մի ելույթ, քաղաքական ագիտացիանների պահը անցել ա:

Եգիպտոսի օրինակով՝ մադիկ առանց քաղաքական ուժի ուղորդման պտի փոփոխությունների հասնեն:

Sagittarius
28.04.2011, 21:11
բլաբլաբլաբլա

քյասար սենց էլ ապրեք, եթե ձեր ասելով ասղ երկրում այդքան դժգոհ մարդ կա, և ոչ մի օր այդ մարդիկ սպոնտան չհավաքվեցին իրենց բողոքը արտահայտելու՝ առանց որևէ քաղաքական ուժից կախում ունենալու և այս պահին էլ այդ մարդիկ չեն միանում ինքնագլուխ նստացույց անողներին, ուրեմն սաղ մնացածը՝ բլաբլաբլա

Kuk
28.04.2011, 21:33
Ես տենց էլ գիտեի որ ՀԱԿ-ի պահանջները կատարվելու են…Բացի այդ զարմացնում է Լևոնի ասած այս միտքը.« Ինչո՞ւ երբեմնի ժողովրդավարության և օրինակելի տնտեսական բարեփոխումների կղզի համարվող երկիրը պիտի ընկներ այն օրը, որ աշխարհը նրա հետ խոսեր նման լեզվով, կամ իր ո՞ր մեղքի համար է Հայաստանի քաղաքացին հայտնվել այս նվաստացուցիչ վիճակում։ » …Հայաստանը 1991 թվականից հետո չի եղել օրինակելի ժողովրդավար երկիր…Իսկ մեղքերից մեկը նա է եղել, որ ոտաբոբիկներին բերել է իշխանության և ինչ պետք է անեին մարդիկ, պետք է թալանով զբաղվեին… Պետք է հիշել ՀՀՇ մենիշխանության ժամանակ կազմակերպվող ընտրությունները… Ես միշտ կասկածել եմ Լևոնի և իր թիմի վրա… Պարզ բան Լևոնը եղել է նախագահ, Բագրատյանը վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ… Եվ ինչ ենք տեսել նրանց կողմից… Տեսել ենք մի պարզ բան համատարած թալան, խաբեություն, հանցագործությունների շարան, հիմա եկել են ու ծաղրում են ողջ ժողովրդին… Գտնում եմ, որ մայիսի 31-ին կլինի հանրահավաք, սակայն արդեն փոքր բազմությամբ, քանզի ժողովրդին այս աստիճան խաբելը համարում եմ առավե քան անբարոյական:

Իսկ 91-ից առա՞ջ:

Տրիբուն
28.04.2011, 21:36
բլաբլաբլաբլա

քյասար սենց էլ ապրեք, եթե ձեր ասելով ասղ երկրում այդքան դժգոհ մարդ կա, և ոչ մի օր այդ մարդիկ սպոնտան չհավաքվեցին իրենց բողոքը արտահայտելու՝ առանց որևէ քաղաքական ուժից կախում ունենալու և այս պահին էլ այդ մարդիկ չեն միանում ինքնագլուխ նստացույց անողներին, ուրեմն սաղ մնացածը՝ բլաբլաբլա

Եղբայր, ընտրի՛
- կամ մենք թսան ժողովուրդ ենք
- կամ կյանքն այնքան էլ վատ չի, ու կեցցե կոալիցիոն կառավարությունը
- կամ մեզ ուղղակի հաջողությամբ քնացրել են տարատեսակ քաղաքական մուտիլովշիկ տեխնոլոգիաներով

Ես ընտրում եմ երրորդ տարբերակը: Քանի որ եթե հարյուր հազար մարդու փաստացի խաբում ես 15 պահաջներով, հետո դրանք դառնում են մեկ ու կես պահանջ, ու դրա կես կատարում, ու դու հարյուր հազար մարդու համոզում ես, որ ամեն ինչ լավ է .. ապա ժողովրդին այլ բան չի անում անել, քան հիասթափված տուն գնալ:

Պետք չի ժողովրդին մեղադրել, ժողովուրդը կրակն ա ընկել ամեն կողմից իրենք խաբող քաղաքական մուտիլովշիկների ձեռքը, ու հատկապես ՀԱԿ-ի ձեռքը ... անկեղծորեն խղճում եմ ինքս ինձ ու բոլորիս ...

Տրիբուն
28.04.2011, 21:43
Ուֆ, վերջը կարդացի Լևոնի ելույթը:

Քանի որ արդեն իմ տաբուրետկին էլ ա պարզ, ոև երկխոսությունը փաստացի կայացել ա, բաց ենք թողնում անիմսատ ելույթի ողջ մուտիլվոշկի տեքստը: Արձանագրում ենք սրտխառնոց :[

Մենակ երկու պահ ...

բ. Մարտի 1-ի իրադարձությունների լիակատար բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, դատաիրավական բարեփոխումների հարցերի առթիվ ս.թ. ապրիլի 20-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, նույնիսկ ավելին է, քան սոսկ պաշտոնական հավաստիացումը, եւ ավելի շուտ իրավապահ մարմիններին իջեցված ուղղակի ցուցում-հանձնարարական է նշանակում։

Նախ, եթե ՀԱԿ-ի բավարարում է Սերժի մարտի մեկը բացահայտելու հավաստիացումը, ապա ես այսուհետև հավատում եմ նաև Սերժի նախընտրական հավաստիացումներին, ու ՀՀԿ համագումարում հնչած ելույթին: :(

Երկրորդ, Լևոնի ելույթի վերջաբանը նույնիսկ իմ սպասելիքները հազարի տակ աբգոն արեց :D

Հայ Ազգային Կոնգրեսի անունից ես ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից ու մնացյալ քաղբանտարկյալներից, որ նրանց ազատության խնդիրը չհաջողվեց լուծել մեր նախանշած ժամկետում։ Սակայն, վստահ եմ, նրանք կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, որի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը։ Բարի երթ։

Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ցանկանում եմ ՀԱԿ-ին բեղմնավոր աշխատանք ապագա ԱԺ-ում: :[ Ժառանգությունը մեղքս գալիս ա, գոնե մի երկու տեղ էլ իրանց տան Սերժն ու Լևոնը, հա:

Adriano
28.04.2011, 21:43
Իսկ 91-ից առա՞ջ:

Սովետական միությունը ապրում էր մեկ այլ համակարգով: Այդ համակարգը գոյատևեց 70 տարի: Այն կարող էր չփլուզվել, եթե Ռուսաստանը ավելի խելամիտ վարվեր: Սակայն իհարկե սովետական մարդը չուներ էն առավելությունները, ինչպիսիք են ինֆորմացիոն ռեսուրսներից ազատ օգտվելը, կամքի ազատ արտահայտությունը, ազատ ընտրությունը: Սակայն սովետական մարդը ուներ ապրուստ: Հիմա կթվա թե մի փորի հետևից գնացող եմ, սակայն ոչ: Եկեք խոստովանենք, որ բարեկեցիկ կյանքը ոչ ոքի չի խանգարում: Ես ասեմ ավելին` 1991 թվականի ՀՀ անկախությունը միայն Լևոնի այսպես կոչված զասլուգան չէ: Լևոնը եկավ իշխանության ժողովրդի խնդրանքով: Երբ եկավ իշխանության, մոռացավ թե իրեն ով է բերել այդտեղ: Ուր մնացին երկրաշարժի հետևանքով Հայաստան եկած փողերը, ինչու էր վարվում երկրի ապամոնտաժման քաղաքականություն, ինչու ստեղծվեց մի իրավիճակ, երբ ՀՀՇ-ն սկսեց բացահայտ կեղծել ընտրությունները: Փաստորեն եթե 1 տարի եղավ խոսքի ազատություն դա էլ վերցրին ժողովրդից ու մինչև հիմա չենք կարողանում մեր ընտրելու իրավունքը վերականգնենք: Գտնում եմ, որ պետք չէ համեմատվել սովետի հետ, պետք է համեմատվել մերզբալթյան երկրների հետ,որոնք հասան բավականին լուրջ հաջողությունների:

Sagittarius
28.04.2011, 21:55
Եղբայր, ընտրի՛
- կամ մենք թսան ժողովուրդ ենք
- կամ կյանքն այնքան էլ վատ չի, ու կեցցե կոալիցիոն կառավարությունը
- կամ մեզ ուղղակի հաջողությամբ քնացրել են տարատեսակ քաղաքական մուտիլովշիկ տեխնոլոգիաներով

Ես ընտրում եմ երրորդ տարբերակը: Քանի որ եթե հարյուր հազար մարդու փաստացի խաբում ես 15 պահաջներով, հետո դրանք դառնում են մեկ ու կես պահանջ, ու դրա կես կատարում, ու դու հարյուր հազար մարդու համոզում ես, որ ամեն ինչ լավ է .. ապա ժողովրդին այլ բան չի անում անել, քան հիասթափված տուն գնալ:

Պետք չի ժողովրդին մեղադրել, ժողովուրդը կրակն ա ընկել ամեն կողմից իրենք խաբող քաղաքական մուտիլովշիկների ձեռքը, ու հատկապես ՀԱԿ-ի ձեռքը ... անկեղծորեն խղճում եմ ինքս ինձ ու բոլորիս ...

եթե քո ասած երրորդ տարբերակը ճիշտ է և առաջին տարբերակը սխալ ուրեմն քեզ նման մտածող մարդիկ երկրում պետք է մեծ թիվ կազմեն /ուրախ կլինեի եթե տենց լիներ/... ու՞ր էր էտ մեծ թիվը այսօր....պատասխան՝ տունը, աշխատատեղում, կաֆեում, կամ մեկ այլ տեղ, բայց ոչ Ազատության հրապարակում... փասթ է՝ ՀԱԿի հանրահավաքները այսօր մեծ դժգոհ զանգված մեկտեղելու միակ միջոցն է.... դե հիմա պատկերացրու մի իրավիճակ՝ քեզ նման մտածող մարդկանցից /նաև այս պարագայում ինձ նման/ մոտ տաս հազար գնում է հանրավաքին.... հերթական բարի գիշերից հետո այդ տաս հազարը միահամուռ պայքարի-պայքարի բռունցքները պարզում են օդ և միջնամատ են ցույց տալիս բեմում կանգնածներին՝ «Դուք ցվրվեք տներով... իսկ մենք կմնանք».... տրամաբանորեն հաշված ժամերի ընթացքում այդ մարդկանց պետք է միանան հազարավոր աջակիցներ, ովքեր Երևան չեն կարողանա հասնեն, նույնը կանեն իրենց քաղաքներում..... գործադուլներ երկրով մեկ... ու Ղարաբողով թող չվախացնեն՝ այլ հիշեն որ մենք մեր նորագույն պատմության ամենափառահեղ հաղթանակը տոնել ենք հենց այդպիսի ազգային համախմբման ալիքի վրա:

Սակայն այս ամենը տեղի չի ունեն, գիտես խի՞... որովհետև տարբերակ ա.

Տրիբուն
28.04.2011, 22:05

Եղբայր, այն որ Հայաստանում ո նկարագրածը տեղի չի ունենում, կարելի է տարբեր կերպ բացատրել, ու հանարավոր է որ բացատրությունների մեծ մասը իրականությունը մոտ լինեն: Բայց դա չի նաշանում, որ պետք է արդարացնել ՀԱԿ-ի ժողովորիդն միտինգից մինտինգ դեպի ԱԺ ընտրություններ քաշ տալը:

Ամեն դեպքում, բացատրություններից մեկը կարող լինել նաև այն, որ երկրում որպես կանոն ակտիվ զանգվածը տաս տոկոսից ավել չի լինում, ու ՀԱԿ-ը իր վրա է վերցրել այդ տաս տոկոսին հանգստացնելու առաքելությունն ու բարեհաջող կերպով դա իրականացնում է:

Տրիբուն
28.04.2011, 22:30
Եգիպտոսի օրինակով՝ մադիկ առանց քաղաքական ուժի ուղորդման պտի փոփոխությունների հասնեն:

Հնարավոր ա, որ համաձայնվեմ քո հետ:

Բայց Եգիպտոսում դա սկսվեց քաղաքական ուժի գրեթե լիարժեք բացակայության պայմաններում: Իսկ մեզ մոտ կա քաղաքկան ուժ, դրա համար էլ մարդիկ հույսները կապում են այդ քաղաքկան ուժի հետ: Դրա համար էլ գնում են այդ քաղաքական ուժի միտինգներին: Էտ քաղաքական ուժը շատ գրագետ քաղաքակն ուժ ա, որ գիտի ինչպես համոզել ժողովրդին, որ ինքը ներկայացնում ա հենց այդ ժողովորդի շահերը:

Երևի ստեղից եզրակացություն - նախ էտ քաղաքական ուժը պիտի մեջտեղից դուրս գա, կամ հանվի, ու հետո նոր ժողովուրդը ինքսը կսկսի մտածել, թե ինչ ա պետք անել:

Հաներ չենք կարող, մնաց որ ինքը իրանով դուրս գա: Դուրս կգա ԱԺ ընտրություններից հետո: Ժամկետների առումով մնաց մեկ տարի, երբ ԱԺ ընտրություններից հետո պարզ կդառնա, որ էլի մնացել ենք անտեր ու պետք ա մենք մեր գլխի ճարը տեսնենք:

Իսկ էս պահին ես ելք չեմ տեսնում: Ինքս աննպատակ փողոց դուրս չեմ գալու, բոլոր դուրս գալ ցանկացողներին կոչ եմ անում դա չանել, քանի որ իշխախանության ու տիտուլային ընդդիմության լուռ համաձայնության պայմաններում այդ մարդիկ նվազագույնը կմարգինալացվեն, իսկ առավելագույնը արագ կհայտնվեն բանտերում, քանի որ փաստացի դեմ կլինեն ՀԱԿ-ի հայտարարած ազգային համերաշխության կառուցմանը: Օրինակ, դու ուզոու՞մ ես ազգային համերաշխություն: Ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են :D Այ սենց սիրուն բառեր, որ մենք իրար սիրենք, իշխանությանն էլ սիրենք, իշխանությունն էլ մեզ սիրի, ընդդիմությունն էլ էս սիրո պտուղը լինի ԱԺ-ում: :D

Askalaf
28.04.2011, 23:54
Եղբայր, ընտրի՛
- կամ մենք թսան ժողովուրդ ենք
- կամ կյանքն այնքան էլ վատ չի, ու կեցցե կոալիցիոն կառավարությունը
- կամ մեզ ուղղակի հաջողությամբ քնացրել են տարատեսակ քաղաքական մուտիլովշիկ տեխնոլոգիաներով

Ես ընտրում եմ երրորդ տարբերակը ...

Իսկ ես ընտրում եմ երեքն էլ։
Համ լիքը թսաններ կան, որ միշտ ամեն տեսակի «շառից փորձանքից» հեռու են փորձում իրենց պահեն (առանց հասկանալու որ էդպես չեզոք մնալով շառն ու փորձանքը իրանց ոտով են իրանց տուն գալու), համ քչից շատից լավ ապրողներ կան (ում մազին դեռ չեն կպել), համ էլ քո ընտրած տարբերակի մեջ ճշմարտություն կա։
ԼՏՊ–ի էսօրվա ելույթը շատ–շատ–շատ թույլ էր ու անհամոզիչ, սկսած բանակցությունները ՍՍ–ի հետ չդադարեցնելով՝ միաժամանակ պետք է որոշեին որ նստացույց թողնեին մարդկանց անեն մինչև քաղբանտարկյալների լրիվ ազատ արձակումը։

Kuk
29.04.2011, 00:14
Սովետական միությունը ապրում էր մեկ այլ համակարգով: Այդ համակարգը գոյատևեց 70 տարի: Այն կարող էր չփլուզվել, եթե Ռուսաստանը ավելի խելամիտ վարվեր: Սակայն իհարկե սովետական մարդը չուներ էն առավելությունները, ինչպիսիք են ինֆորմացիոն ռեսուրսներից ազատ օգտվելը, կամքի ազատ արտահայտությունը, ազատ ընտրությունը: Սակայն սովետական մարդը ուներ ապրուստ: Հիմա կթվա թե մի փորի հետևից գնացող եմ, սակայն ոչ: Եկեք խոստովանենք, որ բարեկեցիկ կյանքը ոչ ոքի չի խանգարում: Ես ասեմ ավելին` 1991 թվականի ՀՀ անկախությունը միայն Լևոնի այսպես կոչված զասլուգան չէ: Լևոնը եկավ իշխանության ժողովրդի խնդրանքով: Երբ եկավ իշխանության, մոռացավ թե իրեն ով է բերել այդտեղ: Ուր մնացին երկրաշարժի հետևանքով Հայաստան եկած փողերը, ինչու էր վարվում երկրի ապամոնտաժման քաղաքականություն, ինչու ստեղծվեց մի իրավիճակ, երբ ՀՀՇ-ն սկսեց բացահայտ կեղծել ընտրությունները: Փաստորեն եթե 1 տարի եղավ խոսքի ազատություն դա էլ վերցրին ժողովրդից ու մինչև հիմա չենք կարողանում մեր ընտրելու իրավունքը վերականգնենք: Գտնում եմ, որ պետք չէ համեմատվել սովետի հետ, պետք է համեմատվել մերզբալթյան երկրների հետ,որոնք հասան բավականին լուրջ հաջողությունների:

Ապեր, նորից պատասխանեմ «գրառմանդ»: Նախ, սխալ ես արտահայտվում. ժողովուրդը երբեք ոչ ոքի չի խնդրում, որ գա իշխանության. եթե ինչ-որ մեկը գալիս ա իշխանության ժողովրդի ձեռքով, ժողովրդի կամքով, եթե ժողովուրդը էդ մկի անունը բացականչում ա հրապարակում, եթե սատար ա կանգնում էդ մեկին, դա չի նշանակում, որ խնդրում ա: Իսկ թե ինչի եղավ էդ նկարագրածդ, շատ պարզ ա, պետք չի խորանալ բոլոր մանրամասների մեջ, մանավանդ, որ դու քաղաքականությունից կիլոմետրով հեռու ես, իմ կարծիքով, դրա վառ ապացույցն էլ Լիոնի շնորհակալությունն ա գրառմանդ տակ, ինքն էլ ա քաղաքականությունից համարյա էնքան հեռու, ինչքան դու:D Էլի իմ կարծիքով:D Նոր պետություն էր ստեղծվել, երկիրը նոր էր անկախացել, լիքը սոված սրիկաներ թոթոլ պաշտոնների տեր էին դարձել ու սենց շարունակ.. էս ամեն ինչը մի խոսքով ասած, ոնց ժողովուրդն ա ասում՝ խառը ժամանակներ էին, ով ինչ կարար ու որտեղից կարար թռցնում էր, իսկ իշխանությունը թողելը բավականին դժվար բան ա, դրա համար ինքնապաշտպանական ռեակցիա ա առաջանում նման իրավիճակում, որն էլ դրսևորվում ա ընտրություններ կեղծելու միջոցով վերարտադրվելու ձևով: Էդ նույն բանը հիմա ա կատարվում: Ուղղակի հիմաի ու տասնհինգ տարի առաջվա պետկերը լրիվ այլ ա գոնե մենակ էնքանով, որ տասնհինգ տարի ա անցել: Տես ինչքան ժամանակ ա անցել երկրաշարժից, անկախացումից ու պատերազմից, ու ի՞նչ ա փոխվել, ոչ մի բան, ընդհակառակը, գնալով ամեն ինչ էլ ավելի ա վատացել:

Իսկ համեմատվելու մասով հիշի, թե սովետից դուրս եկած մյուս երկրներն ինչ էին անում էդ ժամանակ, ու ինչ են անում հիմա:

Zodiac
29.04.2011, 03:36
ՕԴՆԱԿԸ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ`ԸՆԴՍՄԻՆ:
Մեղքս ինչ թաքցնեմ`մինչ այսօր Տրիբուն ձձայի երկրպագուն էի, բայց այսօրվա հանրահավաքից հետո սկսեցի Մեֆի արտահայտած մտքերին ավելի լուրջ նայել:
ՀԱԿ-ին էլ:Շաա~ատ խորամանկն են:Կարծիքս այն է, որ հայտարել են,թե իբր շախմատ են խաղում,բայց լավ էլ բոկս է այս խաղը:Հիմա զբաղված են անընդհատ հակառակորդի փորին խփելով-հարված,էլի հարված,ՀԻՄԱ-Ն էլ գոտկատեղում պահված փոքրիկ դաշույնն է:Ամբողջ հարցը նրանումն է, թե կհասցնեն արդյոք մինչև գոնգի խփելը նոկաուտ անել,թե ոչ:Այլապես պարտված են:Գոնգին բան չմնաց,ամենաշատը երկու ամիս:Դե, իսկ հակառակորդն էլ ժամանակի վրա է խաղում:Տեսնենք:

Lion
29.04.2011, 07:32
Իսկ թե ինչի եղավ էդ նկարագրածդ, շատ պարզ ա, պետք չի խորանալ բոլոր մանրամասների մեջ, մանավանդ, որ դու քաղաքականությունից կիլոմետրով հեռու ես, իմ կարծիքով, դրա վառ ապացույցն էլ Լիոնի շնորհակալությունն ա գրառմանդ տակ, ինքն էլ ա քաղաքականությունից համարյա էնքան հեռու, ինչքան դու:D Էլի իմ կարծիքով:D

Վայ քու... արա (c) Chuk :)

Կարծիքն իհարկե կարծիք է, բայց այլ հարց է, թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը: Օրինակ ես, հեռու լինելով քաղաքականությունից (թող քո ասածը լինի, վերջը հո առաջին օրը չի, որ իրար ճանաչում ենք), շատ լավ հիշում եմ Լևոնի իշխանության, մեղմ ասած, "փառահեղ" տարիները և մեծ ճշգրտությամբ կարող եմ պնդել, որ գրեթե ցանկացած բացասական երևույթ, որ հիմա կա ու որի դեմ հիմա պայքարում եք սենց լավ, երիտասարդական ավյունով, սկիզբ է առել հենց "պապիկի" թեթև ձեռքով... :)

Լևոնն ինձ համար չկա, միջակությունա, էդ էլ լավագույն դեպքում, միջակություն, որը դեպքերի բերումով հայտնվեց ալիքի կատարին, հանգամանքների երջանիկ զուգադիպությամբ բախտ ունեցավ 7 տարի կառավարել մի հինավուրց ու ազնիվ ժողովուրդ, բայց հոգու այնքան մեծություն չունեցավ, որ գիտակցի իր տեղն ու դերը, չհասկացավ այն հսկայական առաքելությունը, որ ընկած է իր ուսերին, չհասկացավ, չգիտակցեց դա ու... առավելագույնը, որ արեց, սովետի գործարանի վատ դիրեկտորի արածն էր - կազմակերպեց թալան ու մեծամտացավ, ուռեց ինքն իրա մեջ, էսքան բան...:(

Վիշապ
29.04.2011, 08:29
Բարև Ձեզ: Ասի մտնեմ ու Տրիբունի գրառումներին շնորհակալություն հայտնեմ ու դուրս գամ:))
Հ.Գ. Մեր մեջ ասած իսկի չեմ էլ հավատում, որ ՀԱԿ-ը առանց ընտրակեղծիքների կարողանա հավաքել Ադիբեկյանի ասած 20%-ի գոնե կեսը: Ինձ թվում է, էս պահին միտինգ գնացող ժողովդրի քանակությունն է ՀԱԿ-ի ձայները:

քաղաքացի
29.04.2011, 10:21

Քեզ նման մարդ ՀԱԿ-ը կարիք ունի, որ այս գրառումդ տարածես բարձրաստիճան պաշտոնյաներին և այդպիսով համոզված կլինենք, որ ՀԱԿ-ին հանգիստ կթողնեն որպես «ոչինչ չներկայացնող» ընդդիմություն ու ՀԱԿ-ը առանց խոչընդոտի հաղթանակի կհասնի :)

davidus
29.04.2011, 10:23
ՀԱԿ-ը հիմա էլ ա առանց խոչընդոտի «հաղթանակի» հասնում։

Chuk
29.04.2011, 10:30
Հ.Գ. Մեր մեջ ասած իսկի չեմ էլ հավատում, որ ՀԱԿ-ը առանց ընտրակեղծիքների կարողանա հավաքել Ադիբեկյանի ասած 20%-ի գոնե կեսը: Ինձ թվում է, էս պահին միտինգ գնացող ժողովդրի քանակությունն է ՀԱԿ-ի ձայները:
Եթե պնդումը ճիշտ է, ապա դա նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական դաշտում ու անգամ ընդդիմադիր դաշտում մոնոպոլ դիրք չի զբաղեցնում: Հավելենք, որ երեկ հանրահավաքի մասնակիցների զգալի հատվածը դժգոհ էր արված քայլերից: Եվ վերջում հիշեցնեմ, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը լինելու է մայիսի 31-ին:

Այս ամենը նշանակում է, որ մեկ ամսում մեկ այլ քաղաքական ուժ ունի լիարժեք հնարավորություն գալու հրապարակ, ներկայացնելու ծրագիր, համախմբելու մարդկանց ու փորձելու իրականացնել այդ ծրագրերը: Ի դեպ նման հայտ ներկայացնողներ կան, այսինքն քաղ. ուժեր, ովքեր խոսում են ՀԱԿ-ի ընտրած մարտավարության սխալ լինելու մասին, հայտնելով, որ ուզում են այլ կերպ ուղղորդել ժողովրդին: Այդ քաղ. ուժերի ներկայացուցիչների խոսքերը ակտիվորեն ցիտվում են ամենուր, այդ թվում՝ այս թեմայում:

Հետևաբար մինչև մայիսի 31-ը ես համբերատար ու հանգիստ սպասելու եմ այդ ուժերի ինքնադրսևորմանը, ինչպես նաև ՀԱԿ-ի մարտավարությունը անխնա քննադատող քաղաքացիների՝ այդ ուժի հետևից գնալուն: Սպասենք և տեսնենք:

Ցավոք ստեղծվել է մի իրավիճակ, որում ասելը «ՀԱԿ-ը մոնոպոլիզացրել է քաղաքական դաշտը» ուղղակի զավեշտալի կլինի: Էնպես որ՝ տեսնենք:

davidus
29.04.2011, 10:43
Հավելենք, որ երեկ հանրահավաքի մասնակիցների զգալի հատվածը դժգոհ էր արված քայլերից:

Զուտ հետաքրքրության համար... Արտակ ջան, դու մտնու՞մ ես այդ զգալի հատվածի մեջ։

Chuk
29.04.2011, 10:45
Զուտ հետաքրքրության համար... Արտակ ջան, դու մտնու՞մ ես այդ զգալի հատվածի մեջ։

Զուտ հետաքրքրությունը բավարարելու համար. իմ ակնկալիքները բավարարված չեն, սակայն ես հիասթափվածների մեջ չեմ:

davidus
29.04.2011, 10:47
Զուտ հետաքրքրությունը բավարարելու համար. իմ ակնկալիքները բավարարված չեն, սակայն ես հիասթափվածների մեջ չեմ:

Շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում։

Վիշապ
29.04.2011, 15:05
... նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական դաշտում ու անգամ ընդդիմադիր դաշտում ...

Չուկ ջան, կներես իհարկե, իմ թշվառ կարծիքով նիխտ քաղաքական դաշտ ու առավել ևս ընդդիմադիր դաշտ։ Համատեղ ջանքերով վերջիններս վերածվել են խեղկատակության։ Կապիկություն են ցույց տալիս, ժողովուրդն էլ թամաշա է անում։ :pardon Առաջիկայում մեզ սպասվում են ընտրությունների ծաղր ու իրենց մեծ կեղտի տեղ դրած «ուժեր»–ի ինքնագովազդի տարափ։ Ոնց միշտ։

Chuk
29.04.2011, 15:11

Եթե էս պնդումդ ճիշտ ա, ապա էլ ավելի նպաստավոր վիճակ ա ազնիվ մղում ունեցող ուժի կայացման համար: Ու դրա համար կա ամբողջ 1 ամիս ժամանակ:

Tig
29.04.2011, 15:32

Իմ թշվառ կարծիքով նույնպես... Բայց ամենավատը գիտեք ո՞րնա, որ Չուկը ճիշտա... ցավոք սրտի: Իրոք չկա ուրիշ նենց անհատ կամ քաղաքական ուժ, որը էդքան ուժ, համարձակություն նվիրվածություն կունենա ու պատասխանատվություն կվերցնի իրա վրա ժողավրդին, ժողովրդի ուզած ձևով, առաջնորդելու համար: Ու իրոք ժողովրդի մասին մտածի:
ՈՒ էս :esim սմայլիկն էլ շատ ճիշտ ես դրել: Դրանից բացի ուրիշ բան չի մնում անելու...

Zodiac
29.04.2011, 15:52
Ի դեպ,նկատի առեք, երեկ Լևոնը ձեռի հետ ժողովրդին և լրագրողներին մատնանշեց համաժաղովրդական հերոսական պայքարի նոր թիրախ- այն է --ականազերծել Դաշնակներին:

Zodiac
29.04.2011, 15:59
ՕԴՆԱԿԸ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ`ԸՆԴՍՄԻՆ:
Մեղքս ինչ թաքցնեմ`մինչ այսօր Տրիբուն ձձայի երկրպագուն էի, բայց այսօրվա հանրահավաքից հետո սկսեցի Մեֆի արտահայտած մտքերին ավելի լուրջ նայել:
ՀԱԿ-ին էլ:Շաա~ատ խորամանկն են:Կարծիքս այն է, որ հայտարել են,թե իբր շախմատ են խաղում,բայց լավ էլ բոկս է այս խաղը:Հիմա զբաղված են անընդհատ հակառակորդի փորին խփելով-հարված,էլի հարված,ՀԻՄԱ-Ն էլ գոտկատեղում պահված փոքրիկ դաշույնն է:Ամբողջ հարցը նրանումն է, թե կհասցնեն արդյոք մինչև գոնգի խփելը նոկաուտ անել,թե ոչ:Այլապես պարտված են:Գոնգին բան չմնաց,ամենաշատը երկու ամիս:Դե, իսկ հակառակորդն էլ ժամանակի վրա է խաղում:Տեսնենք:
Ինչ շովինիստ եք, գրածներիս համարյա չեք արձագանքում,սիրում եք միայն թայֆա-թայֆա զրուցել,դե հայ ենք էլի-ԿԻՍԱԿԱՏԱԿ:

Mephistopheles
29.04.2011, 18:45
Ինչ շովինիստ եք, գրածներիս համարյա չեք արձագանքում,սիրում եք միայն թայֆա-թայֆա զրուցել,դե հայ ենք էլի-ԿԻՍԱԿԱՏԱԿ:

մերսի կոմպլիմենտի համար Բառադի ջան… Վահանն էլ թիրախ չի… Վահանն ինչքան շատ խոսի էնքան վատ իրա համար, կարա ինչքան ուզում ա խոսա…

Mephistopheles
29.04.2011, 18:49
Ժողովուրդ, ՀԱԿ-ը դրեց 3 պահանջ ու ըստ էության 3-ն էլ կատարվում է, հենց ցուցակով… ո՞րն ա ձեր պրոբլեմը… որ չաներ ավելի լավ է՞ր լինելու…

… որ անում են ուրեմն չեն կարում չանեն… էս ամեն ինչը հասել ա մի կետի որ ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԱՐՎԻ…

Տրիբուն
29.04.2011, 20:06
Եթե պնդումը ճիշտ է, ապա դա նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական դաշտում ու անգամ ընդդիմադիր դաշտում մոնոպոլ դիրք չի զբաղեցնում: Հավելենք, որ երեկ հանրահավաքի մասնակիցների զգալի հատվածը դժգոհ էր արված քայլերից: Եվ վերջում հիշեցնեմ, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը լինելու է մայիսի 31-ին:

Այս ամենը նշանակում է, որ մեկ ամսում մեկ այլ քաղաքական ուժ ունի լիարժեք հնարավորություն գալու հրապարակ, ներկայացնելու ծրագիր, համախմբելու մարդկանց ու փորձելու իրականացնել այդ ծրագրերը: Ի դեպ նման հայտ ներկայացնողներ կան, այսինքն քաղ. ուժեր, ովքեր խոսում են ՀԱԿ-ի ընտրած մարտավարության սխալ լինելու մասին, հայտնելով, որ ուզում են այլ կերպ ուղղորդել ժողովրդին: Այդ քաղ. ուժերի ներկայացուցիչների խոսքերը ակտիվորեն ցիտվում են ամենուր, այդ թվում՝ այս թեմայում:

Հետևաբար մինչև մայիսի 31-ը ես համբերատար ու հանգիստ սպասելու եմ այդ ուժերի ինքնադրսևորմանը, ինչպես նաև ՀԱԿ-ի մարտավարությունը անխնա քննադատող քաղաքացիների՝ այդ ուժի հետևից գնալուն: Սպասենք և տեսնենք:

Ցավոք ստեղծվել է մի իրավիճակ, որում ասելը «ՀԱԿ-ը մոնոպոլիզացրել է քաղաքական դաշտը» ուղղակի զավեշտալի կլինի: Էնպես որ՝ տեսնենք:

Չուկ ջան, էն որ ՀԱԿ-ը պայքարում ա երրորդ ուժերի դեմ, դա մի կերխ հասկանում եմ: Դու ինչ՞ի ես տենց երրորդ ուժերի դեմ պայքարում:

Սաղ ուժերին դնենք մի կողմ, իմ ախպեր: Մի հատ ասա էլի վերջապես, ՀԱԿ-ի մարտավարությունը ո՞րն ա: Քո ասելով դւորս ա գալիս, որ ՀԱԿ-ի մարտավարությունը ժողովորդին կուտ տալով միտինգի բերելն ա, հետո էլ մի ամիս դադար տալը, որ մնացած ուժերը ինքնադրսևորվեն: Շատ ալտրուիստական մոտեցում ա: Մնաց մի բան պարզենք - Սերժի հրաժարականը ո՞վ ա պահանջելու: Սաղ ուժերը հավայի սուս են, ՀԱԿ-ն էլ երկխոսում ա:

Տրիբուն
29.04.2011, 20:11
Եթե էս պնդումդ ճիշտ ա, ապա էլ ավելի նպաստավոր վիճակ ա ազնիվ մղում ունեցող ուժի կայացման համար: Ու դրա համար կա ամբողջ 1 ամիս ժամանակ:

Չուկ, հերիք ա էլի ՀԱԿ-ի գովազդով զբաղվես: ՀԱԿ-ը էտ բոլորիս փոխարեն կանի, ու արդեն շատ լավ անում ա: Մնացած ուժերին էլ հանգիստ թողնենք: Ապեր, չկա ուրիշ ուժ, մենակ ՀԱԿ-ն ա, ի՞նչ ես ուզում: Հիմա եթե ուրիշ ուժ չկա, ի՞նչ անենք, մեզ կոտորելով ՀԱԿ-ին սատարե՞նք: Չենք ուզում ընկեր: Ոչ ՀԱԿ-ին ենք ուզում, ոչ էլ մնացած ուժերին ենք ուզում: Փաթթած ունենք բոլոր ուժերին, առաջին, երկրորդ, երրորդ, տասներորդ ....

Չեմ հասկանում ոչ մի կերպ քո մոտեցումը արդեն - ՀԱԿ-ը վատն ա, չեք սիրում գանցեք ուրիշ ուժի կայացրեք: Ապեր, չենք ուզում ոչ մի ուժ կայացնենք: Բայց ՀԱԿ-ից էլ զզվում ենք ու արտահայտում ենք մեր զզվանքը: Հաշվի ուրիշ ուժ չկա, ու չի լինելու: Մենակ ՀԱԿ-ն ա, ՀԱԿ-ն մարմնավաճառ ա:

Տրիբուն
29.04.2011, 20:16
Ժողովուրդ, ՀԱԿ-ը դրեց 3 պահանջ ու ըստ էության 3-ն էլ կատարվում է, հենց ցուցակով… ո՞րն ա ձեր պրոբլեմը… որ չաներ ավելի լավ է՞ր լինելու…

… որ անում են ուրեմն չեն կարում չանեն… էս ամեն ինչը հասել ա մի կետի որ ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԱՐՎԻ…

Մեֆ, ես ՀԱԿ-ին լավ չեմ հասկացել: Լևոնի ելույթն էլ կարդացի, էլի չհասկացա: Դեբիլ եմ: Մի հատ իմ համար ՀԱԿ-ի պահանջները մարտի մեկից սկսած ու կատարումները կողքը, կարա՞ս դնես տեսնեմ, ու իմ էշ խելքով հասկանամ, թե էտ ինչ պահանջներ են կատարվել: Կարո՞ղ ա բոլոր քաղբանտարկյալներին ազատել են, խաբար չեմ: Իսկ կարո՞ղ ա ՀԱԿ-ի բոլոր անդամները, որոնք քսան օր խոսում էին մարտի մեկի Փաստահավաքի վերականգնման մասին դեբիլ էին:

Mephistopheles
29.04.2011, 20:29

ապեր, նորությունները կարդա կտեսնես, ոնց ա կատարվում…

Տրիբուն
29.04.2011, 21:18
ապեր, նորությունները կարդա կտեսնես, ոնց ա կատարվում…

Կարդացել եմ, երեկվա դրությամբ ՀԱԿ-ից բոլորը ասում էին, որ պայմանները չեն կատարվել… ուզում ես ՄԻ հատ էլ դու կարդա նորությունները… կամ կարաս դրա չուկի մեջբերումները կարդաս… կամ էլ քո համար միակ նորությունը լևոնի ելույթն ա

Mephistopheles
29.04.2011, 22:40

Ազատություն ռ/կ-ն Լևոնի ելույթը չի… մինչև Լևոնի ելույթն ա եղել 2-ի կատարումը քաղբանտարկյալների հաշվով էլ ասել ա մայիսին… մուկն էլ Սասունի համար խնդրել ա արդեն… եթե էսի չեք տենում, նշանակում ա ուրիշ երկրի նորություններն եք կարդում…

Overdose
29.04.2011, 22:58
Նորից ես ժողովուրդ: Էսօր ՉԻ-ից մեջբերում չեմ անի, բայց մի բան կա չգիտեմ ծիծաղեմ, թե զարմանամ: ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ սաղ ժողովուրդը սպասում էր մի բան կլինի, էն էլ բանից պարզվեց ՀԱԿը իշխանությանը նորից խղճաց, բան չասեց: ՀԱԿ-ի արածը գիտեք մոտավորապես որն է`օրինակի համար ես մի գեղեցիկ օր արթնանամ ու բարեկամ մտերիմների մոտ հայտարարեմ թե ամսի 28-ին գնալու եմ Օբամայի ճակատին թքեմ:: Այ կտեսնեք, անպայման կանեմ, հավատացեք: Ու հենց օրը գալիս ա, հարցնում են էե ինչու չարեցիր, չէ որ խոսք տվիր, կանգնեմ ասեմ-դե մի տեսակ մեղքս եկավ էլի: ՀԱԿ-ի արածը մոտավորապես նույն բանն էր:
Շաբաթվա ընթացքում խնդալու թեմաներից կարելի է առանձնացնել նաև Բագրատյանի ելույթները: Սույն սուբյեկտին լսում ես` աշխարհում թեմա չկա, որից գաղափար չունենա: Մեկը չկա ասի` բա էդքանը գիտեիր` ինչի չարեցիր քո վախտով:

Chuk
29.04.2011, 23:46
Չուկ ջան, էն որ ՀԱԿ-ը պայքարում ա երրորդ ուժերի դեմ, դա մի կերխ հասկանում եմ: Դու ինչ՞ի ես տենց երրորդ ուժերի դեմ պայքարում:
Բոլորովին հակառակը, փափագում եմ իրական երրորդ ուժի ծնունդը: Ուժեղ ուժի: Կամային ուժի: Գաղափարական ուժի: Ոչ թե խոսքի այլ գործի ուժի: Իսկ ցանկացած բլա-բլա խոսող ուժի դեմ, անկախ նրանից անունը կդնեն երրորդ թե համապետական թե համամիութենական, իհարկե կպայքարեմ:

Mephistopheles
30.04.2011, 00:54

3-րդ ուժ չկա… կան երրորդական, չորրորդական ուժեր… ու ոչ էլ գաղափար կա…

անունները տվեք իմանանք դրանք ովքեր են

Zodiac
30.04.2011, 03:25
Ժողովուրդ, ՀԱԿ-ը դրեց 3 պահանջ ու ըստ էության 3-ն էլ կատարվում է, հենց ցուցակով… ո՞րն ա ձեր պրոբլեմը…

Շատերի համար պրոբլեմը ժամանակնի գործոնն է:Երրորդ կետը կարան մաաանրից,մաս-մաս անեն, ու Լեվոնն էլ կարա ասի էլի համբերեք,տեսնում եք անում են,էլի, ու տենց երկու-երեք ամիս,հետո կարան մի երկու միտինգ Նիկոլի հետ պարեն,հետո Լեվոնը կհայտարարի նորագույն տեխնոլոգիաներով թավշյա հեղափոխության սկիզբ,ասենք ամիսը մեկ միտինգներով ու չորս կետանոց պահանջներով,ու տենց աշունն էլ կգլորեն:Նոր տարի-բան ,փետրվարից էլ կհայտարարվի ,որ անցնցում գնում են հերթական ընտրությունների:ՈՒ մարդիկ դրանից են դժգոհ,այսինքն մեկ ասում են թունիսում ենք,մեկ էլ թե համբերեք,ու չեն ասում հստակ,թե ինչու և ինչքան:

Mephistopheles
30.04.2011, 05:14

Եթե Սերժը կարողանար ձգել, կձգեր ընենց ոնց որ անցած 3 տարին ա ձգել… բայց էսօր Սերժի գործողությունները հստակ խոսում են գործընթացների արագացման մասին… փաստորեն էսօր Սերժը Մարտի 1-ի բացահայտման խոստումով և առաջիկա 1 ամսում բոլոր քաղբանտարկյալների ազատման խոստումով ըստ էության ՀԱԿ-ին ու ժողովրդին զորաշարժի ենթարկեց… այսինքն եթե խոստացված պրոցեսները դանդաղեն ապա ՀԱԿ-ը մի հայտարարությամբ ժողովրդին կարող է դուրս հանել ու կազմակերպել հանրահավաք, նստացույց և այլն… սա կոչվում ա դեպքերն արագացնել… էս տեմպերով եթե գնա ու այս ուղղությամբ շարժվի, ես կարծում եմ որ ընտրությունները, լինեն դրանք արտահերթ թե հերթական չեն կեղծվի…

Տրիբուն
30.04.2011, 10:46
Ազատություն ռ/կ-ն Լևոնի ելույթը չի… մինչև Լևոնի ելույթն ա եղել 2-ի կատարումը քաղբանտարկյալների հաշվով էլ ասել ա մայիսին… մուկն էլ Սասունի համար խնդրել ա արդեն… եթե էսի չեք տենում, նշանակում ա ուրիշ երկրի նորություններն եք կարդում…

Հիմա Սասունին ազատելու համար, եթե ազատեն, ում ենք շնորհակալ լինելու, ՀԱԿ-ին, թե՞ մկանը: :D:D Հա, մեկ էլ կարող ա արդեն անհապաղ ու անխտիր բոլորին ազատել են, ես տեղյակ չեմ, Մեֆ ջան: Խնդրում եմ, հարցիս ուղիղ պատասխանի - Քաղբանտարկյալներին ազատել են, թե՞ ոչ:

Մնացած երկու պահանջը, չեմ էլ քննարկելու, որքան էլ որ հիմար ու աբսուրդ էին էտ պահանջները, ենթադրենք, ընդունում եմ, որ կատարվել են: :P Սերժը շատ լավ տղայա, հավաստիացրել ա, հաստատ կբացահայտի: :D

Ուրեմն, էս Լևոնի ելույթների ամփոփումն ա մարտի 1-ից մինչև ապրլի 8:

ԼՏՊ - մարտի 1 - 1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.

ԼՏՊ - մարտի 17 - Հրատապ լուծում պահանջող ռեալ գործերից շատերը թվարկված են մարտիմեկյան մեր հայտարարության մեջ։ Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը,

ԼՏՊ - ապրիլի 8 - Ամփոփելով ելույթս՝ ես ուզում եմ մեկ անգամ եւս հստակեցնել մեր քաղաքական օրակարգը։ Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։

Էս էլ իմ կարդացած նորություններն ա ՀԱԿ-ի վերջին միտինգից մեկ-երկու օր առաջ, Մեֆ ջան: Ուշադրություն դարձրու, բոլոր մեջբերումներն անում եմ միայն ու միայն ՀԱԿ-ից: Ու անում եմ միայն այն մեջբերումները, որոնք վերաբերվում են քաղբանտարկյալներին: Մարտի մեկի հետ կաված մեջբերումները չեմ անում, որտեղ ՀԱԿ անդամ քաղաքական գործիչները ասում են, որ հավաստիացումն էլ պահանջների բավարարում չի, եթե փաստահավաք խումբի չի վերականգնվում:

Վահագն Հայոցյան - Նախ ճշտենք, որ իշխանությունները կատարում են ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդած համաժողովրդական ֆորումի, այսինքն` հասարակության պահանջները, ում առաջարկած 15 կետերից առանձնացվել էին 3 հիմնական կետեր. սա նվազագույնն է: Հիմա, եթե այս երեք կետերից մեկը չկատարվի, կհամարվի, որ ոչինչ չի կատարվել: Եվ ապրիլի 28-ին, հանրահավաքի ժամանակ, տեղում կորոշվեն մեր հետագա քայլերը:

Արամ Մանուկյան - Մեր երեք պահանջները միասնական են, փաթեթային: Եվ նրանցից որեւէ մեկի չկատարելը նշանակում է առաջարկների չկատարել: Մեր պահանջները երեքը միասին ամբողջություն են, եւ դրանցից մեկի չկատարելը նշանակում է ամբողջը չկատարել:

Արամն Սարգսյան - Իշխանությունը կարծում է և ճիշտ է կարծում, որ Կոնգրեսի 15 պահանջներից առանձնացված 3 պահանջները մեկ ամբողջություն են, և դրանցից որևէ մեկի չկատարումը ողջ պահանջների չկատարում է: Եվ հիմա նա անուղղակի ակնարկ է անում, որ այդ ուղղությամբ նույնպես քայլեր կարող է կատարել: Հայ ազգային կոնգրեսը հստակ նշել է, որ քաղաքական կամքի դեպքում երրորդ պահանջի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ ժամվա խնդիր է:

Լևոն Զուրաբյան - Ոչ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը շատ հստակ էր՝ ապրիլի 28-ը պետք է կատարվեն ժողովրդի երեք նվազագույն պահանջները եւ միայն այս դեպքում է հնարավոր, որ ապրիլի 28-ը դառնա երկխոսության սկզբնավորման, այլ ոչ թե ջրբաժանի օր: Երեքը մինիմալ պահանջներն են: Ընդ որում, ուզում եմ շեշտել, որ մեր բոլոր 15 պահանջները, որ Տեր-Պետրոսյանը ձեւակերպել է մարտի 1-ի ելույթում, մնում են ուժի մեջ, եւ մենք վճռականորեն հետամուտ ենք լինելու բոլոր 15 պահանջների կատարմանը: Ուղղակի երեք պահանջները մենք առանձնացրել էինք որպես առաջին փուլի պահանջներ, որոնք, եթե չկատարվեն, երկրում սկսվելու է քաղաքական առճակատում քաղաքացիական անհնազանդության դրսեւորումներով:

Արման Մուսինյան - Երեք պահանջները մեկ փաթեթ են։ Այդ երեք պահանջները, որոնք առանձնացվել և ներկայացվել են, հնարավորություն կտան քաղաքական գործընթացները տանել ավելի բնականոն հունով։ Կսպասենք մինչև ապրիլի 28–ը, տեսնենք ինչ արձագանք կլինի մեր մյուս պահանջներին ու ըստ այդմ կընդունենք մեր որոշումը ապրիլի 28–ին:

Մեֆ, իմ եղբայր, արի ինքներս մեր նկատմամբ հարգանքը չկորցնենք: Տարբեր տեսակի բացատրություններ կարելի ա անըդհատ գտնել: Ինձ կոնկրետ հարց ա հետաքրքրում, երեք պահանջները ամբողջությամբ ու կոնկրետ, Լևոնի նշած ժամկետներում,կատարվել են, թե՞ ոչ: Ապեր, ասա կամ այո, կամ ոչ…

Եթե մի անգամ էլ ես ասել, որ Սերժը հավաստիացրել ա, իսկ Մուկը միջնորդել ա, անկեղծորեն կհավատամ, որ դու Սերժի ու մկան հավատարիմ կողմնակիցն ես: Քանի որ նույն բանն էլ Գալուստն ու Ռազմիկն են ասում: :D

Տրիբուն
30.04.2011, 10:49
Բոլորովին հակառակը, փափագում եմ իրական երրորդ ուժի ծնունդը: Ուժեղ ուժի: Կամային ուժի: Գաղափարական ուժի: Ոչ թե խոսքի այլ գործի ուժի: Իսկ ցանկացած բլա-բլա խոսող ուժի դեմ, անկախ նրանից անունը կդնեն երրորդ թե համապետական թե համամիութենական, իհարկե կպայքարեմ:

Մի հատ էլ մի քանի ամսվա հնության հարցս կրկնեմ էտ դեպքում - բա իշխանությունների դեմ ո՞վ ու ո՞նց ա պայքարելու, ու էտ համատեքստում միակն ու անփոխարինելին ի՞նչ ա անում: Հռետորական հարց ա, Չուկ ջան, պատասխան չի ակնկալվում:

Chuk
30.04.2011, 10:57

Հռետորական հարց չի, անկապ հարց ա:
Իմ պայքարի միակ թիրախն եղել ու մնում ա իշխանությունը: Կողքից էլ դեմ եմ բոլոր հավայի բլթցնող ուժերին:
Քո պայքարի թիրախը հիմա ՀԱԿ-ն ա, էնպես որ կոչ. դու մտածիր իշխանության դեմ պայքարելու մասին, ոչ թե հռետորական անկապ հարցեր դիր ;)

հ.գ. Քաղբանտարկյալներին ազատ չեն արձակել, բայց այդ պահանջն ընթացքում է: Ուրիշ հարց, որ մեկը ինձ չի գոհացնում, որ ժամկետները խախտվել են ու մենք էլ դրա հետ հաշվի ենք նստել: Բայց ուրիշ տարբերակ էլ ըստ էության չեմ տեսնում:

Տրիբուն
30.04.2011, 11:22
Քո պայքարի թիրախը հիմա ՀԱԿ-ն ա, էնպես որ կոչ. դու մտածիր իշխանության դեմ պայքարելու մասին, ոչ թե հռետորական անկապ հարցեր դիր ;)

Ուֆ, ես չեմ ուզում պայքարեմ, Չուկ ջան: Ուզում եմ մենակ հռետորական անկապ հարցեր դնեմ: ;)

Ես ՀԱԿ-ի դեմ էլ չեմ պայքարում, իշխանությունների դեմ էլ չեմ պայքարում - թուրքերի դեմ եմ պայքարում, էն էլ մենակ հոգուս խորքում: Ծովից-ծով Հայաստան եմ ուզում, փղերով բանակ, մեկ տրիլոն դոլարանոց բյուջե, էվերեստից բարձր Արարատ, Լյուքսեմբուրգից բարձր կենսամակարդակ, նավթով հարուս Շիրակի դաշտավայր, Տոյոտայից վստահելի ԵՐԱԶ, Բայկանուրից հզոր Քարահունջ ..... ու որ էս պայմանները անհապաղ չկատարվեն, ուզում եմ որ համաշխարհային երկրորդ ջրհեղեղը լինի, սաղ մնան ջրի տակ, որ ջրբաժանից վախենան խոսան:

քաղաքացի
30.04.2011, 11:26
Ովքեր որ Հայաստանում ընդդիմություն չեն տեսնում, թող ետ գնան 1998 թիվը ու առնվազն 13 տարի նորից նույն կյանքով ապրեն:
Ովքեր տեսնում են, բայց ՀԱԿ-ին կեղծ ընդդիմություն են համարում, ապա թող գնան «իսկական» ընդդիմության ետևից:

Լավ, Լևոնը տուֆտել ա, պարտված ա, Սերժը իրան կարեցավ կզցնի… Ընդունենք էդ ամենը ճիշտ ա: Ի՞նչ անենք: Տրիբո՛ւն, դու շատ ակտիվ ես, ի՞նչ անենք: Հարձակվենք Լևոնի վրա ձեռից ընդդիմադիր միկրաֆոնը խլե՞նք: Բան չի փոխի: Գնանք Բաղրամյան 19, 26… Եթե ասում ես Սահմանադրությամբ ԱԺ-ը կամ նախագահի նստավայր ներխուժելը արտոնված չի, հավատ էս իշխանությունները ամեն ինչի կգնան, որ սահմանադրական կարգն ապահովվի:

Էսօր ամենաշատ զանգվածով ժողովուրդ կարողանում ա միայն ՀԱԿ-ը հավաքել: Ուրիշը եթե փորձել ա, կեսն էլ չի հավաքել: Ուրեմն հետևություն, եթե գրոհ ա լինելու ՀԱԿ-ի հանրահավաքին կարա մենակ հետևի էդ գրոհը: Այսինքն Լևոնը կոզր ունի, բայց չի օգտագործում: Ճիշտ էլ անում ա: Գրոհը հետևանքներ ա թողնում, վատ հետևանքներ: Նույնիսկ եթե գրոհը հաջող ա ավարտվում, դեռ իշխանափոխություն չի նշանակում: Քաղաքական իսկական քաոս ա առաջանում ու բոլորս պետք ա գիտակցենք, որ նման բանի կարիքը Հայաստանը չունի: Անարխիա կսկսվի, դոդի ժողովուրդը, ովքեր արդեն կհասկանան, որ «սենց ապրել չի կարելի» կսկսեն տեռոր կազմակերպել… Գրոհը բացառում ենք:

Էս երկրում հնարավոր ա ընտրություններով իշխանափոխություն անելը: Դրան մենակ մի բան ա խանգառում: Ժողովուրդը դրան չի հավատում ու հենց էդ պատճառով ընտրություններին լավ չեն մասնակցում հնարավորություն տալով իշխանությունների հանգիստ, առանց վախի կեղծեն բացակաների ձայները:

Kuk
30.04.2011, 15:00
Յա՛խք:

Լ. Իգիթյանին զայրացնում է «թատերական» կոչվող հրապարակի «Ազատության» հրապարակ անվանելը

Ընդդիմության և իշխանության միջև չկա որևէ պայմանավորվածություն և չի կարող լինել որևէ երկխոսություն, քանի որ այդ երկու քաղաքական ուժերի առաջնորդները ունեն քաղաքական տարբեր վեկտորներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Իգիթյանը բացասաբար է վերաբերվում նաև հանրության կարծիքի արտահայտմանը հանրահավաքների միջոցով: «Մենք ինդիվիդուալիստ ազգ ենք: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, ձևավորվել է ամբոխի հոգեբանությունը: Ամբոխի ինստիտուտը վնաս է մեր արմատին»,- ասում է Իգիթյանը:
Ճարտարապետը չի ընդունում հատկապես Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպելը: Իգիթյանին զայրացնում է նաև Ազատության հրապարակ անվանելը, իր խոսքով, «Թատերական» կոչվող հրապարակը:

Իգիթյանը հպարտությամբ տեղեկացնում է, որ քաղաքապետարանի նիստի ժամանակ առաջարկել է արգելել Թատերական հրապարակում քաղաքական ակցիաների անցկացումը: Ըստ Իգիթյանի` ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքականությունը սիրողական բնույթ է կրում, չկա քաղաքական գործիչների դպրոց:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_18155.html)

Mephistopheles
30.04.2011, 18:23
Հիմա Սասունին ազատելու համար, եթե ազատեն, ում ենք շնորհակալ լինելու, ՀԱԿ-ին, թե՞ մկանը: :D:D Հա, մեկ էլ կարող ա արդեն անհապաղ ու անխտիր բոլորին ազատել են, ես տեղյակ չեմ, Մեֆ ջան: Խնդրում եմ, հարցիս ուղիղ պատասխանի - Քաղբանտարկյալներին ազատել են, թե՞ ոչ:

Մնացած երկու պահանջը, չեմ էլ քննարկելու, որքան էլ որ հիմար ու աբսուրդ էին էտ պահանջները, ենթադրենք, ընդունում եմ, որ կատարվել են: :P Սերժը շատ լավ տղայա, հավաստիացրել ա, հաստատ կբացահայտի: :D

Ուրեմն, էս Լևոնի ելույթների ամփոփումն ա մարտի 1-ից մինչև ապրլի 8:

Ապեր, Լևոնը չի կարա ազատի քաղբանտարկյալներին… վերջին անգամ ե՞րբ ես տեսել որ սովորական քաղաքացին, ընդդիմության ղեկավարը բանտից մարդ ազատի… ՀԱԿ-ի պահանջով ազատելու են Մայիս ամսվա մեջ… եթե քո ասածով լինի ուրեմն ոչ մի ընդիմության էլ պետք չի սատարել որովհետև քո ուզած հնարավորությունները ոչ մեկը չունեն… Լևոնն ասել էր էն ժամանակ, "ոնց ուզում ես ազատի, մենակ դու կարաս անես"… չի ազատի էն ժամանակ գնացեք Ազատության հրապարակ նստեք ու շուրջօրյա հանրահավաք արեք, արդեն արտոնված ա աֆիցիալ… ջրբաժան ապեր

Մյուս պահանջների համար էլ ասեմ… Սերժն ասել ա Մարտի 1-ը բացահայտելու եմ, չէ՞… սա նշանակում ա որ սրանից հետո կոնկրետ գործողություններ են սկսելու… ընդդիմությունը բարի պտի գտնվի հետևի էդ գործընթացին ու եթե հանկարծ նկատի որ ընենց չի գնում մի, անգամից աղմուկ բարձրացնի ցույցերի, նստացույցերի, երթերի պիկետների տեսքով… մի խոսքով ջրբաժան… էս հավաստիացումը ըստ էության ակտիվացնում ա շարժումը որովհետև կա հստակ գործընթաց հետևելու համար և կան կոնկրետ ադյունքների սպասելիք…

(1)Սեժը կարա ազնիվ բացահայտի, դրանով սաղս էլ գիտենք թե ինչ կարա լինի ու ովքեր են պատասխան տալու… ըստ էության էնքան մարդ կարա բռնվի որ իշխանությունը փլուզվի… Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը որ նայես կտեսնես, նշաձողը ըդտեղ ա… (2) Սերժը կարա հրաժարական տա, որ իր ձեռով դա չլինի ու ասի ես դուրս եմ գալիս խաղից… ինչ ուզում եք արեք (3) Կարա վերադառնա հին մեթոդներին, կոծկի հրաժարվի բացահայտել ու հետ գնա ելման դիրքեր, որը նշանակում ա ջրբաժան իր բոլոր հետևանքներով…

Պրոցեսը եթե դանդաղեց կամ դադարեց ջրբաժան… վերջ… դրա հնարավորությունը կա…

Ստեղից ո՞րը քեզ ձեռ չի տալիս…

Էս էլ իմ կարդացած նորություններն ա ՀԱԿ-ի վերջին միտինգից մեկ-երկու օր առաջ, Մեֆ ջան: Ուշադրություն դարձրու, բոլոր մեջբերումներն անում եմ միայն ու միայն ՀԱԿ-ից: Ու անում եմ միայն այն մեջբերումները, որոնք վերաբերվում են քաղբանտարկյալներին: Մարտի մեկի հետ կաված մեջբերումները չեմ անում, որտեղ ՀԱԿ անդամ քաղաքական գործիչները ասում են, որ հավաստիացումն էլ պահանջների բավարարում չի, եթե փաստահավաք խումբի չի վերականգնվում:

դու որեմն էս էլ վրից… ընդդիմությունն իր փայ պայմանավորվածությունն անում ա դուրս չի գալիս շուրջօրյա հանրահավաքների, դու վերականգնում ես փաստահավաք հանձնախումբն ու բացահյտում վերջնական…

չեն անի, դուք արդեն ձեր անելիքները գիտեք… կոնկրետ ա…

Մեֆ, իմ եղբայր, արի ինքներս մեր նկատմամբ հարգանքը չկորցնենք: Տարբեր տեսակի բացատրություններ կարելի ա անըդհատ գտնել: Ինձ կոնկրետ հարց ա հետաքրքրում, երեք պահանջները ամբողջությամբ ու կոնկրետ, Լևոնի նշած ժամկետներում,կատարվել են, թե՞ ոչ: Ապեր, ասա կամ այո, կամ ոչ…

Եթե մի անգամ էլ ես ասել, որ Սերժը հավաստիացրել ա, իսկ Մուկը միջնորդել ա, անկեղծորեն կհավատամ, որ դու Սերժի ու մկան հավատարիմ կողմնակիցն ես: Քանի որ նույն բանն էլ Գալուստն ու Ռազմիկն են ասում: :D

ապեր ես սրա մասին գրել եմ Technically կարաս ասես ջրբաժան ու վերջ, կարաս, բայց դրանով գնում ես առճակատման… ապեր եթե իմ պատվիրատուն ասում ա "արի վերջին վճարը մի ամիս հետո տամ" ես իրան չեմ տանում դատարան, այլ ընդառաջում եմ… մի հատ էլ ա երկարացնում՝ վրեն մի քիչ տոկոս եմ դնում… որ էլի ա երկարացնում տանում եմ դատարան…

ապեր հավատալու եմ ու պահանջելու եմ… եթե չես հավատում իրանց տված խոստումներին ուրեմն պահանջ մի ներկայացրու… Տրիբուն ապեր, դու գիտես հավատալը վատ բան ա՞… եթե հավատում ես ու գնում ես տու ու համարում գործդ ավարդված, հա շատ վատ ա… էսի հայկական ձևն ա… մյուսը հավատում ես ու ժամկետը լրանալուց հետո էթում դռանը կանգնում ես ու պահանջում…

davidus
30.04.2011, 18:39
Մյուս պահանջների համար էլ ասեմ… Սերժն ասել ա Մարտի 1-ը բացահայտելու եմ, չէ՞… սա նշանակում ա որ սրանից հետո կոնկրետ գործողություններ են սկսելու… ընդդիմությունը բարի պտի գտնվի հետևի էդ գործընթացին ու եթե հանկարծ նկատի որ ընենց չի գնում մի, անգամից աղմուկ բարձրացնի ցույցերի, նստացույցերի, երթերի պիկետների տեսքով… մի խոսքով ջրբաժան… էս հավաստիացումը ըստ էության ակտիվացնում ա շարժումը որովհետև կա հստակ գործընթաց հետևելու համար և կան կոնկրետ ադյունքների սպասելիք…

(1)Սեժը կարա ազնիվ բացահայտի, դրանով սաղս էլ գիտենք թե ինչ կարա լինի ու ովքեր են պատասխան տալու… ըստ էության էնքան մարդ կարա բռնվի որ իշխանությունը փլուզվի… Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը որ նայես կտեսնես, նշաձողը ըդտեղ ա… (2) Սերժը կարա հրաժարական տա, որ իր ձեռով դա չլինի ու ասի ես դուրս եմ գալիս խաղից… ինչ ուզում եք արեք (3) Կարա վերադառնա հին մեթոդներին, կոծկի հրաժարվի բացահայտել ու հետ գնա ելման դիրքեր, որը նշանակում ա ջրբաժան իր բոլոր հետևանքներով…

Մեֆ, էս ինչ երկար ես գրել։ Էսքանը կարդացի, ու մի քանի հարց ծնեցավ...

1. ի՞նչ ես պատկերացնում «Մարտի-1»-ի դեպքերի բացահայտում,
2. ի՞նչ ես ակնկալում «Մարտի-1»-ի դեպքերի բացահայտումից,
3. քո սուբյեկտիվ կարծիքով՝ ո՞րն ա այն մարդկանց մոտավոր շրջանակը, որոնք պիտի պատժվեն,
4. եթե նրանք պատժվեցին, դու համարելու՞ ես, որ «Մարտի-1»-ի դեպքերը բացահայտված են,
5. 1-4 հարցերին պատասխանելուց հետո՝ ձեռքդ դիր խղճիդ վրա ու պատասխանի. էդքանից հետո դու հավատու՞մ ես, որ «Մարտի-1»-ի դեպքերը բացահայտվելու են, պատժվելու են ԻՐԱԿԱՆ մեղավորները, ու էս ամեն ինչը Սերժն ա անելու։ (Մեֆ ջան, կներես, որ էս վերջին հարցին պատասխանելու ժամանակ ստիպված ես լինելու մենակ ձախ ձեռքով գրել... չմոռանաս, աջը խղճիդ վրա դրած ես պատասխանելու :)) )

Mephistopheles
30.04.2011, 18:59

ապեր, էդ բոլոր հարցերի պատասխանները Տիգրան Պասկևիչյանի ֆիլմում կա, իմ պատկերացումները էդ ֆիլմով ու յություբում եղած նկարահանված նյութերի վրա ա հիմնված ու ես չեմ ասում որ կոնկրետ էս մարդը պտի նստի…եթե բացահյտվեն ու պատժվեն՝ այո, բա ի՞նչ անեմ Դավ ջան բացահայտումից ու պատժումից հետո ասեմ "չէ՞"

ապեր ես հավատում եմ, որովհետև եթե չես հավատում, ուրեմն ընդհանրապես որևէ բան չես կարող անել… հավատալ չի նշանակում ձեռները ծալել նստել ու վստահել…

ձեռագրիցս կարաս ջոկես որ ձախով ա գրած…

davidus
30.04.2011, 19:06

Հավատում եմ, Մեֆ ջան...

Բայց ստիպված հարցս ավելի պիտի նեղացնեմ։ Դու հավատու՞մ ես, որ Սերժը Քոչարյանին Հաագայի դատարան կուղարկի, կամ ունակ ա դա անելու։ Ապեր. եթե բացասական ա պատասխանը, ուզում ա ներկայիս ոստիկանության ողջ աշխատակազմին նստացնեն, «Մարտի 1-ի» գործը բացահայտված չի լինելու։ Ինձ համար «Մարտի 1-ի» բացահայտումը Քոչարյանին օպերայի դիմաց ոտքերից կախելն ա։ Պեշկեքին պատժելով «Մարտի 1» չի բացահայտվի, ինչպես եղավ հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ։ ՀԵնա հունանյանը նստած ա։ Բայց բացահայտվա՞ծ ա «Հոկտեմբերի 27»-ը։

Mephistopheles
30.04.2011, 19:14

Սերժը կարա բռնի քոչին ու նախ դատի ներսում հետո տա Հաագա, եթե չի կարում դա անի, թող հրաժարվի իր պաշտոնից ու ով էլ որ գա պտի իմանա որ դա առաջնային ա… ու մեկ էլ մի ձև կա Սերժը կարա վերադառնա հին մեթոդներին, ճնշել, ծեծել, բռնել, սպանել… չեմ կարծում էս վերջինը վարյանտ ա… դա արդեն բՍերժի որոշելիքն ա…

բայց ամեն դեպքում հավատում եմ որ Քոչին մի բան կանեն… ձեզնից ա կախված՝ ժողովրդից թե ինչքանով եք լուրջ էդ հարցին վերաբերվում…

davidus
30.04.2011, 19:28

Մեֆ, լավ էլի... Սկսենք նրանից որ Սերժը ոչ կարա Քոչարյանին բռնի, ոչ էլ ուզում ա բռնի։ Եթե նման բան արեց, իրանք իրար կուտեն, կպրծնեն։ Էս ամենը նրանք մեզնից լավ են հասկանում։ Ես ավելի շուտ կհավատամ Սերժի հրաժարականին, քան Քոչարյանի բռնվելուն։ Ուզում ա 300.000 մարդ բողոքի։ Ընենց կծլկի, որ աչքներս չենք հասցնի թարթենք, Սերժն է կասի՝ ես գնացի իրան բռնելու, բայց տանը չէր։ Ու արդյունքում էդ գործը էլի չի բացահայտվի՝ բառիս ամենաիսկական իմաստով, «ընդդիմությունն» էլ զատո խոսալու թեմա հա կունենա։

Mephistopheles
30.04.2011, 19:33

Դավ ջան ես չեմ պնդում, ուղղակի ասում եմ որ էդ Սերոժի խնդիրն ա… ոնց ուզում ա թող անի … ինքն ասել ա "կբացահայտեմ" մենք էլ "ակընկալւոմ ենք"… չի անի, ինքը գիտի… թող խոստանալուց առաջ մտածեր… չի բացահայտվի եթե մենք հետևողական չլինենք…

davidus
30.04.2011, 19:36

Մեֆ ջան, ախր ինքը էդ երբ ա ասել կբացահայտեմ։ Ում ա ասել, ոնց ա ասել։ Հետևողական լինելու պահով համաձայն եմ, ճնշում պիտի լինի։ Բայց ոչ թե ամեն ոչ ստանդարտ բառի արտասանությունից հետո դեմքի գոհ արտահայտությունով պնդել ու հավաստիացնել՝ թե պահանջը կատարվել ա, դեռ մի բան էլ ավելին։ Էս չեմ կարում մարսեմ։

Տրիբուն
30.04.2011, 20:27
Գրոհը բացառում ենք, ոչ մեկս չենք ուզում որևէ մեկի վրա գրոհել: Մի բուռ ազգ ենք, ո՞նց գրոհենք իրար վրա: Երրոդ ուժ էլ չենք ուզում: Մի բուռ ազգ ենք, քանի՞ ուժ կարանք ունենան:

Չնայած մինչև գրոհ պահանջելը բողոքում էինք, որ քիչ մարդ ա գնում միտինգներին, ակտիվություն չկա: Հիմա, արդեն երկու ամիս ա, ակտիվություն կա, ու շատ մարդ ա գնում միտինգներին: ՀԱԿ-ին համակրող ու վստահող մարդիկ են գնում միտինգենրին, ու էտ մարդիկ գրոհ չեն ուզում: Իսկ ի՞նչ են ուզում էտ մարդիկ: Էտ մարդիկ ուզում են.

1. եթե 15 պահանջներիդ տեր չես կանգնելու, ուրեմն մուֆթա պահանջներ մի դիր
2. եթե մարտավարությունդ չես փոխելու, մարտավարությունը փոխելուց մի խոսա
3. եթե տակը մնացած երեք պահանջներիդ մինչև վերջ տեր չես կանգնելու, նույնիսկ երեք պահանջ մի դիր
4. եթե ջրբաժան չես անելու, ջրբաժանից մի խոսա

քաղաքացի
30.04.2011, 20:37

Եթե քո գրածից ոչինչ չի փոխվելու… … …

Տրիբուն
30.04.2011, 20:46
Եթե քո գրածից ոչինչ չի փոխվելու… … …

Միտինգի գնացածիցս ի՞նչ ա փոխվում, որ գրածիցս բան փոխվի :(

Տրիբուն
30.04.2011, 20:48
Կամ ուրիշ ի՞նչ պիտի անեմ, որ չեմ արել: Կամ կարո՞ղ ա բան եմ խոսք տվել, խոսք տվածս չեմ արել:

քաղաքացի
30.04.2011, 21:26
Միտինգի գնացածիցս ի՞նչ ա փոխվում, որ գրածիցս բան փոխվի :(

Գնում եմ դուրս, մաքուր օդ, ընկերներ, վերջում էլ սառը պիվա: Համ էլ էդքան կարդալու հավես չի լինում: Եղածը 2 ժամ չի՞:

Վիշապ
30.04.2011, 21:37
Գնում եմ դուրս, մաքուր օդ, ընկերներ, վերջում էլ սառը պիվա: Համ էլ էդքան կարդալու հավես չի լինում: Եղածը 2 ժամ չի՞:

:hands Իսկ փոխարենը գուցե թատրո՞ն կամ կինո գնալ ու հիմարություններ կարդալու վրա էլ ժամանակ չծախսել: Կամ կարելի է ասենք պայքարը շարունակել տանը ասենք «need for speed» խաղալով: Մեկ էլ տեսար դրանից քաղբանտարկյալներին ավելի շուտ ազատեցին:

Տրիբուն
30.04.2011, 21:37
Գնում եմ դուրս, մաքուր օդ, ընկերներ, վերջում էլ սառը պիվա: Համ էլ էդքան կարդալու հավես չի լինում: Եղածը 2 ժամ չի՞:

Շատ բան չես ուզու՞մ, ապեր:

Մի հատ էլ սառը պիվից հետո Լևոնի տեղը նախագահ չդառնամ ու հետո կամավոր իրան հանձնեմ տեղս::P

Տրիբուն
30.04.2011, 21:41
:hands Իսկ փոխարենը գուցե թատրո՞ն կամ կինո գնալ ու հիմարություններ կարդալու վրա էլ ժամանակ չծախսել: Կամ կարելի է ասենք պայքարը շարունակել տանը ասենք «» խաղալով: Մեկ էլ տեսար դրանից քաղբանտարկյալներին ավելի շուտ ազատեցին:

Եթե կհավաստիցանես, որ Boxter-ը իմը կլինի, հետոդ need for speed կխաղամ ;) Վերջում պարտվողին արտոնում ենք զալի մեջտեղը անհապաղ տրինգի պարել, ու անխտիր բոլորս միանում ենք իրա պարին:

Տրիբուն
30.04.2011, 22:03
Տենաս Րաֆֆին էլի մի բանադուլ կանի՞, մի քիչ զբաղվենք :oy

Յարամբ, մի քսան պահանջ առաջ կքաշի մեկը մեկից ու ՀԱԿ-ից մազալու:

Թե դրանք ինչի՞ իրար չեն միանում, դաշնակներն էլ վրից: Ժառանգության, ՀԱԿ-ի ու դաշնակների օրթախ պահանջներից գոնե կես հատ նամուսով պահանջ կարելի էր ձևակերպել - «անհապաղ պաշտոնական հավաստիացում, որ միացյալ հայ դատը անխտիր բոլորիս կտանի լուսավոր ու արժանապատիվ ապագա»: :love

Տրիբուն
30.04.2011, 22:27
Մարտիմեկյան հավաստիացումները թեմայով

ՀՔԾ-ն ստացել է մարտի 1-ի ֆիլմը (http://www.a1plus.am/am/politics/2011/04/29/film)
18:15 | Ապրիլ 29, 2011 |

ՀՔԾ մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ստացել է «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմի տեսաերիզը: Եվ արդեն հասցրել է դիտել այն, սակայն որեւէ նոր հանգամանք կամ գործի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ փաստ չի հայտնաբերել այնտեղ:

«Ա1+»-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանը նկատեց, որ այն, ինչ տեսել է ֆիլմում, քննչական մարմիններին հայտնի է, իսկ ինչ վերաբերում է ֆիլմում հնչած ենթադրություններին կամ մեկնաբանություններին, ապա դրանց առնչությամբ ինքն արդեն ներկայացրել է առարկություններ: «Փաստահավաք խմբի ձեռք բերած ապացույցներում շատ հանգամանքներ, փաստական տվյալներ խեղաթյուրված էին, որի վերաբերյալ ժամանակին ես առարկություններ եմ ներկայացրել: Այսօր այդ խեղաթյուրումները տեղ են գտել ֆիլմում»,-ասաց Վահագն Հարությունյանը:

Հարցին, թե ի ՞նչ միջոցառումներ են իրականացվում Սերժ Սարգսյանի հանձնարարականի շրջանակներում` Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ վերանայվում են գործի նյութերը, ձեռք բերված ապացույցները եւ մշակվում է միջոցառումների ծրագիր:

Արդյո՞ք որոշակի ժամկետային սահմանափակումներ դրվել են հանձնարարականով` մեր հարցին Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ կոնկրետ ժամկետ դրված չէ, բայց ամեն ինչ արվելու է հնարավորինս սեղմ ժամկետում»:

քաղաքացի
30.04.2011, 23:20
:hands Իսկ փոխարենը գուցե թատրո՞ն կամ կինո գնալ ու հիմարություններ կարդալու վրա էլ ժամանակ չծախսել: Կամ կարելի է ասենք պայքարը շարունակել տանը ասենք «need for speed» խաղալով: Մեկ էլ տեսար դրանից քաղբանտարկյալներին ավելի շուտ ազատեցին:

Թատրոնը լավ միտք ա, կարելի ա մյուս անգամ հանրահավաքից հետո գնալ, էդ ժամերին ա սկսվում: Assassin Creed's Brotherhood-ը արդեն 2-րդ անգամ վերջացրել եմ: Քաղբանտարկյալներին էլ ազատելու են, չկասկածես :P (համոզվա՞ծ ես, որ քաղբանտարկյալ են, Վի՛շ)

Շատ բան չես ուզու՞մ, ապեր:

Մի հատ էլ սառը պիվից հետո Լևոնի տեղը նախագահ չդառնամ ու հետո կամավոր իրան հանձնեմ տեղս::P

Ես չեմ ասել, տենց բան, ոչ էլ ասել եմ, որ ուզում եմ Լևոնը նախագահ դառնա:
Համ էլ ինչքան կարում եմ, էդքանն եմ անում: Վերից վար կոռումպացված երկրում սառը պիվա խմելը եքա նվաճում ա :)

Elmo
01.05.2011, 00:03
Տենաս Րաֆֆին էլի մի բանադուլ կանի՞, մի քիչ զբաղվենք :oy

Յարամբ, մի քսան պահանջ առաջ կքաշի մեկը մեկից ու ՀԱԿ-ից մազալու:

Թե դրանք ինչի՞ իրար չեն միանում, դաշնակներն էլ վրից: Ժառանգության, ՀԱԿ-ի ու դաշնակների օրթախ պահանջներից գոնե կես հատ նամուսով պահանջ կարելի էր ձևակերպել - «անհապաղ պաշտոնական հավաստիացում, որ միացյալ հայ դատը անխտիր բոլորիս կտանի լուսավոր ու արժանապատիվ ապագա»: :love

Հաջորդ անգամ մեջքը քորադուլ ա անելու: Նստելու ա հրապարակում ու խոստանա, որ մեջքը քոր գալու դեպքում դիմանալու ա էնքան. քանի դեռ

1. խոսացող թութակներին խոսքի ազատություն
2. դեղին մամուլին՝ որդան կարմիր ներկ
3. այն երկիրը, որն անկախ է և կոչվում է Հայաստան
4. ապրեն պարողները
5. աստված տվողին ա տալիս:
6. ծերով բզել չկա
7. մի բարձի ծերանաք

Mephistopheles
01.05.2011, 01:02
Տենաս Րաֆֆին էլի մի բանադուլ կանի՞, մի քիչ զբաղվենք :oy

Յարամբ, մի քսան պահանջ առաջ կքաշի մեկը մեկից ու ՀԱԿ-ից մազալու:

Թե դրանք ինչի՞ իրար չեն միանում, դաշնակներն էլ վրից: Ժառանգության, ՀԱԿ-ի ու դաշնակների օրթախ պահանջներից գոնե կես հատ նամուսով պահանջ կարելի էր ձևակերպել - «անհապաղ պաշտոնական հավաստիացում, որ միացյալ հայ դատը անխտիր բոլորիս կտանի լուսավոր ու արժանապատիվ ապագա»: :love
Միզադուլ… էֆֆեկտիվ ա ու զվարճալի

Zodiac
01.05.2011, 05:08
ՀԱԿ-ի,հատկապես Լևոնի համար շատ զավեշտալի իրավիճակ կստեղծվի, եթե ասենք ՀԱԿ-ի մյուս հանրահավաքի հայտը մերժեին Ազատության հրապարակում անցկացնել ու փոխարենը տեղ առաջարկեին ասենք Չարբախում:Լավ կլիներ,որ էս թեմայով Վիվառոյում կամ Տոտո Լոտոյում ստավկեք ընդունեին-տոչնի տեղերը ,կներեք, չգիտեմ:
Ի դեպ, չեք ասի,թե էդ հրապարակի օֆիցիալ անունը Ազատության է, թէ Թատերական, ոնց որ էսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Լևոն Իգիյանն էր ասում:

Վիշապ
01.05.2011, 08:52
Քաղբանտարկյալներին էլ ազատելու են, չկասկածես :P
Ես համոզված եմ, որ ազատելու են: Կարծես թե ոչ մեկին էլ ցմահ չեն դատապարտել::P

(համոզվա՞ծ ես, որ քաղբանտարկյալ են, Վի՛շ)
Ապեր եթե շատ անկեղծ, ապա չգիտեմ ինչաբանտարկյալ են, չեմ կասկածում, որ հավայի են նստած, բայց նաև վստահ չեմ, որ հանուն իմ բարօրության են նստած: Ես անունը կդնեի «սերժինչուզողաբանտարկյալներ»: Ինձ համար դեռևս պարզ չի իրենց ընդդիմություն համարողների քաղաքական հայացքների տարբերությունը իշխանությունների հայացքներից, եթե համարենք, որ այդպիսիք երկուստեք կան: :))

Հ.Գ. Վերջին հայտնագործությունը. Ժողովդրի փրկության ուղին՝ իշխանության ու հասարակության իրական երկխոսության մեջ է փաստորեն, մինչ վերջերս կարծում էինք, թե Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ է:

Adriano
01.05.2011, 10:13
Ռուսալեզու կայքերում մի նորություն ա տարածվում, թե իբր Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ սնայպերի կողմից ոչնչացվել է Ադրբեջանի ՊՆ Աբիևը

[URL="http://stepandstep.ru/catalog/your-news/133650/armyanskiy-snayper-ubil-ministra-oborony-azerbaydzhana.html"]

Է հա, զինվորը շատա իմանում ով ովա, խախտել են կարգը, ստացել են իրենց արժանի պատիժը…

Zodiac
04.05.2011, 04:01
Շատ հետաքրքիր հարցազրույց է -http://www.lragir.am/armsrc/country47382.html
l
ՊՆԴԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ

- Ապրիլի 28-ի հանրահավաքից հետո ժողովուրդը չէր ցանկանում գնալ տուն, պահանջում էին անժամկետ նստացույց հայտարարել: Ինքներդ էլ տեսաք, որ ժողովուրդը մի տեսակ դժկամությամբ ընդունեց հաջորդ հանրահավաքը մայիսի 31-ին անցկացնելու որոշումը, այնքան էլ հեշտ չէր համոզել մարդկանց հրաժարվել նստացույցի որոշումից: Ինչով է պայմանավորված Կոնգրեսի այդ մարտավարությունը:

- Շատ բնական իրավիճակ էր, որի մասին մենք զգուշացրել էինք: Երկրում ստեղծվել է շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, մեծագույն լարվածություն, ժողովուրդն անտանելի իրավիճակում է գտնվում, որեւէ հարց չի լուծվում: Այս կլանային-օլիգարխական մոնոպոլիստական համակարգը շարունակում է խեղդել տնտեսությունը, որի արդյունքում գների` ոչնչով չհիմնավորված ահավոր աճ կա: Այս իրավիճակում մենք զգուշացրել էինք, որ գալու է պահ, երբ ժողովուրդը կարող է թքել եւ Հայ Ազգային Կոնգրեսի կարծիքի վրա, եւ ԼՂ խնդրի հետ կապված արգելանքների վրա, եւ ընդվզել: Եվ ահա նման ազդանշան ունեցանք մեր նախորդ հանրահավաքի ժամանակ: Իհարկե, մենք տվեցինք հիմնավորումներ, թե ինչու ապրիլի 28-ը չպետք է դառնար ջրբաժանի օր. մեր փաթեթային երեք պահանջներից երկուսը կատարվել էր, եւ երրորդի վերաբերյալ տրվել է հավաստիացում, որ կատարվելու է մոտ ժամանակներս՝ մայիսի 28-ին: Եվ բնական էր, որ մենք մեր հաջորդ հանրահավաքը ցանկանում ենք անել մայիսի 31-ին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի մասնակցությամբ: Նման ժամանակ չտալն ուղղակի չէր ընկալվի ոչ հասարակության, ոչ մանավանդ միջազգային հանրության կողմից: Կստացվեր, որ չնայած իշխանությունները գնում են պահանջվող զիջումների, մենք ուղղակի ֆորմալ առիթ ենք փնտրում իրավիճակը սրելու նպատակով: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ընդդիմությունը կարող է պահանջներ դնել իշխանությունների դիմաց եւ հասնել դրանց իրականացմանը: Եվ քանի դեռ այդ պրոցեսը գնում է, եւ ակնհայտ է, որ մենք լուրջ ձեռքբերումներ ունենք, չէր կարելի այդ պրոցեսը փչացնել: Սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ես էլ համոզեցի մարդկանց՝ չնստել անժամկետ նստացույցի: Ճիշտ է, դա լուրջ ջանքեր պահանջեց: Ստիպված էի խոստում տալ, որ մայիսի 31-ին իրենց հետ միասին ինքս նստեմ նստացույցի: Թեեւ՝ ես վստահ եմ, որ, հաշվի առնելով ընթացող քաղաքական պրոցեսի ամբողջ տրամաբանությունը, իշխանությունները կատարելու են խոստումը, բայց ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք թերահավատությամբ են մոտենում իշխանությունների խոստումներին: Իշխանություններն իրենք են դրա առիթները տվել, ուստի՝ մարդկանց անհանգստությունը հիմնավորված էր: Բայց նրանք էլ պիտի հասկանան, որ երեք տարվա համառ պայքարի արդյունքում քաղաքական իրավիճակ է փոխվել: Այդ փոփոխված իրավիճակն է իշխանություններին ստիպում գնալ զիջումների, եւ մեր մարտավարությունը հիմա հետեւյալն է. այնքան ժամանակ, ինչքան դա կշարունակվի, այդ գործընթացին պետք է ամեն կերպ նպաստել:

- Կոնգրեսն իր 15 պահանջներից առանձնացրեց 3-ը, իշխանություններն էլ գնացին դրանց կատարմանը: Այդ ամենն ինչպե՞ս կմեկնաբանեք, քանի որ երեք տարի շարունակ իշխանությունները մերժում էին, իսկ հիմա բայրացակամ են:

- Ոչ մի բայրացակամություն էլ չկա: Ոչ ոք մեր սիրուն աչքերի համար զիջումներ չի կատարում: Կատարվել է հետեւյալը՝ երեք տարի շարունակ Կոնգրեսը պայքարում էր, եւ իշխանությունները վստահ էին, որ Կոնգրեսը չի դիմանա այդ հալածանքներին, կմաշվի, հատկապես որ ընտրական պրոցեսներ չկան: Իշխանությունները տեսան, որ Կոնգրեսը մնաց որպես կայուն, ինստիտուցիոնալ կառույց, եւ նրանց չհաջողվեց ջարդել Կոնգրեսին: Ավելին, վերջին հանրահավաքները ցույց տվեցին, որ նրա ուժը շեշտակի աճում է:

Դրան ավելացավ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը ժողովրդին ուղղակի ոտքի է հանել, եւ վերջապես, փոխվել է միջազգային մթնոլորտը՝ կապված արաբական հեղափոխությունների հետ: Միջազգային հանրությունն ավելի անհանդուրժող է դարձել դիկտատորների նկատմամբ եւ ավելի հակված՝ պաշտպանելու ժողովրդավարական շարժումները:

- Իսկ արդյոք Կոնգրեսը զիջող չի դարձել այս ընթացքում:

- Իսկ դուք որեւէ զիջում տեսե՞լ եք:

- Ովքեր քննադատում են Կոնգրեսին, հարց են տալիս՝ ինչկատարեցին դրանք: Եվ այդ մարդիկ կարծում են, որ սա պայմանավորված քայլ էր, գործարք, այլապես նման կերպ չէին զարգանա իրադարձությունները:

- Այդ քննադատողներն ուղղակի մեղանչում են ճշմարտության եւ իրականության դեմ: 2008 թ. մարտից ի վեր մեր դիրքորոշումն անփոփոխ էր, այն է՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ բանակցություններ ու երկխոսություն, որը, սակայն, կարող է սկսվել միայն քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո: Քաղբանտարկյալների ազատ արձակումը միշտ եղել է նախապայման՝ երկխոսություն սկսելու համար: Շարժման հզորացմանը համընթաց Կոնգրեսի դիրքորոշումն այս հարցում ավելի կոշտացավ. երկխոսություն սկսելու համար եւս երկու պահանջ ավելացավ՝ Ազատության հրապարակի վերադարձն ու մարտի 1-ի սպանդի բացահայտման վերաբերյալ հավաստիացում տալը: Այսինքն՝ իրականում Կոնգրեսը, այդ բոլոր դեմագոգների պնդումների հակառակ, միայն կոշտացրել է դիրքորոշումը: Եվ այդ կոշտացված նախապայմաններն իշխանությունների կողմից կատարվում են, քանի որ լիցքաթափման այլ ելք, քան երկխոսության ծավալումը, իրենք էլ չեն տեսնում:

- Այդ նույն քննադատներն ասում են, որ Կոնգրեսի ու իշխանությունների միջեւ գործարք կա, պայմանավորվածություն: Իսկ նպատակը՝ իրավիճակը ձգել մինչեւ հաջորդ ԱԺ ընտրություններ՝ մանդատ ունենալու համար:

- Այդ մարդիկ, չգիտեմ, տրամաբանության ինչ դասեր են առել իրենց կյանքում: Եթե Կոնգրեսը խստացրել է նախապայմանները եւ այդ նախապայմանները իշխանությունները կատարում են, քանի որ հայտնվել են ավելի վատ իրավիճակում, քան նախկինում էր, ապա այդ ամենը վկայում է այն մասին, որ համաժողովրդական շարժումն ունի լրջագույն ձեռքբերումներ, եւ ոչ մի այլ բան: Բնական է, որ երբ մտնենք երկխոսության մեջ, իշխանություններն անելու են ամեն ինչ՝ ժամանակ շահելու, ձգձգելու համար: Մեր գործն էլ պետք է լինի իշխանություններին հասկացնել, ժողովրդի օգնությամբ պարտադրել, որ նրանք համաձայնվեն արտահերթ ընտրությունների անցկացմանը: Եվ այդ պրոցեսում մեր ամենաարդյունավետ միջոցը լինելու է ժողովրդի մասնակցությունը հանրահավաքներին եւ այնտեղ արտահայտված պահանջը: Ոչ ոք այսօր չի կարող երաշխիք տալ այդ երկխոսության արդյունքների համար, բացի հանրահավաքների մարդաշատությունը: Եթե իշխանությունները կարողանան արագորեն կայունացնել իրավիճակը, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, լուծել բոլոր խնդիրները՝ կապված կոռուպցիայի, արդարարության ու ժողովրդավարության հետ, բնական է, որ դրանով կմեղմեն հասարակական դժգոհությունը եւ հաշվի չեն նստի Կոնգրեսի պահանջների հետ:

Բնականաբար, ես սա համարում եմ անհնար, անհավանական զարգացում՝ այս ավազակապետության պայմաններում, այս արատավոր համակարգում, երբ օլիգարխներն, ըստ էության, թելադրում են իրենց շահերը ողջ պետական համակարգին: Իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել այս պայմանները, այլեւ՝ հակառակը, կյանքը շատ ավելի է վատանալու, աճելու են գները, աճելու է արտագաղթը, ժողովրդի դժգոհությունն էլ մոտենալու է պայթյունավտանգ սահմանին: Իսկ եթե այդպես է լինելու, իշխանությունները գնալու են զիջումների հակառակ իրենց ցանկությունների եւ այսօր հռչակվող դիրքորոշումների, քանի որ ժողովրդին առաջարկելու այլ բան չունեն: Իսկ զիջումները կարող են տարբեր լինել: Մենք, բնականաբար, պնդելու ենք նախագահական արտահերթ ընտրությունների վրա՝ որպես ամենալուրջ երաշխիք՝ Հայաստանում իրավիճակը կարգավորելու, լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար: Եթե մենք լինենք ուժեղ, եթե ժողովուրդը տեր կանգնի այդ պահանջներին, մենք հասնելու ենք դրան: Մեր կողմից վճռականության պակաս չի լինի՝ էներգիայի, ջանքերի պակաս չի լինի:

- Եթե մինչեւ մայիսի 31-ը իշխանությունները կատարեն Կոնգրեսի պահանջները, ի՞նչ է լինելու դրանից հետո: Ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ Կոնգրեսը մեղմացնելո՞ւ է արդյոք դիրքորոշումը, երկխոսություն կոչվածն ինչպե՞ս է լինելու:

- Եթե մենք մտնում ենք երկխոսության մեջ, երկու կողմերն էլ նշանակելու են իրենց պատվիրակներին, եւ նրանք սկսելու են լրջագույն խոսակցություն ընտրությունների ժամկետների եւ նրանց արդարությունն ապահովելու վերաբերյալ: Բնականաբար, եթե մենք տեսնենք, որ բանակցություններն արդյունավետ են, տանում են դեպի հռչակված նպատակների իրագործումը, ուրեմն կշարունակենք դրանք, մինչեւ ձեռք բերվեն հասարակության համար գոհացուցիչ արդյունքներ, եւ ապահովվի լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխիքը: Իսկ եթե տեսնենք, որ իշխանությունն իմիտացիայով է զբաղվում, այլ ոչ թե լուրջ երկխոսությամբ, փորձում է ժամանակ շահել, ձգձգել, խաբել, ապա այս դեպքում ոչինչ չի մնալու, քան դիմել ժողովրդի ուժին:

- Կոնգրեսի քննադատները պնդում են, որ Կոնգրեսն ընդամենը ժամանակ է ձգում՝ մինչեւ հաջորդ տարվա մայիս ընտրազանգված պահելու համար:

- Ինչ ասես՝ չեն ասի մեր Շարժման չկամեցողները, միայն թե չընդունեն իրականությունը: Կասեն՝ Կոնգրեսը գործարքի մեջ է, ժամանակ է ձգում, փորձում է լուծել միայն քաղբանտարկյալների հարցը եւ ավարտել պայքարը, պայքարում է խորհրդարանում մի քանի մանդատների համար: Ինչ ասես՝ չեն ասի, միայն թե ժխտեն անվիճարկելին, այն է՝ Հայաստանի ժամանակակից ժողովրդավարական շարժումն այսօր վերջապես արձանագրում է առաջընթաց: Վերջապես, մեր պայքարն արդյունավետ է, եւ մենք ամեն օր ունենում ենք կոնկրետ ձեռքբերումներ: Այ սա կժխտեն: Նույն մարդիկ մի օր կասեն՝ սա գործարք էր, մյուս օրը կասեն, որ ոչ թե Կոնգրեսին են զիջում, այլ՝ միջազգային հանրությանը. մեկը մյուսին հակասում է: Նրանց տրամաբանությունը չի հետաքրքրում, այլ՝ ժխտել Կոնգրեսի ակնհայտ աճող ուժը եւ ժխտել այն, որ մեր պայքարն արդյունավետ է, տանում է գլխավոր նպատակի իրականացում, այն է՝ ՀՀ-ում լեգիտիմ իշխանության ձեւավորում:..................................................
- Ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են արդյունքները, քան պրոցեսը: Այն արդյունքը, ինչ ակնկալում է ժողովուրդը Կոնգրեսից՝ ավազակապետության կազմաքանդում, իշխանափոխություն, սահմանադրական կարգի հաստատում, լինելո՞ւ է, Ձեր կարծիքով, թե ոչ:

- Բա ինչո՞վ ենք մենք զբաղված, եւ ինչու՞ Կոնգրեսը գոյություն ունի, ինչու է Հայաստանի հասարակությունը գնում Կոնգրեսի հետեւից: Միայն հենց այդ պատճառով, որ Կոնգրեսը հստակ ձեւակերպել է քաղաքական օրակարգը՝ ժողովրդի ցանկությունների հիման վրա: Ձեւավորել է այնպիսի օրակարգ, որն ի վիճակի է մոբիլիզացնելու ժողովրդին: Ամեն օրակարգի շուրջ ժողովուրդը չի մոբիլիզացվում: Շատերը փորձեցին, բայց արդյունք չտվեց: Հիմա սահմանադիր ժողովի մասին են խոսում, մինչդեռ դա անհեթեթ գաղափար է. սահմանադիր ժողով ստեղծվում է այն ժամանակ, երբ չկա գործող սահմանադրություն եւ դեռ չկա ստեղծված մեխանիզմ՝ սահմանադրություն ընդունելու, դրանում փոփոխություններ կատարելու համար: Իսկ Կոնգրեսը ձեւակերպել է այնպիսի պահանջներ, որ ժողովրդին համախմբել է, ոգեւորվել է, եւ գնում է այդ պրոցեսի հետեւից՝ տեսնելով դրա արդյունքները: Բնականաբար, որքան շատ մենք ձեռքբերում ունենանք, այնքան փոխվելու է մեր օրակարգը: Երեք տարի շարունակ մենք պահանջել ենք մարտի 1-ի քննության նոր թափ, պահանջել ենք Ազատության հրապարակի վերադարձ: Հիմա այդ երկու պահանջները դուրս են գալու օրակարգից, ու մենք կենտրոնանալու ենք նոր օրակարգի վրա, որի մեջ, բնականաբար, մտնելու է նաեւ մարտի 1-ի ոճրագործության վերջնական բացահայտումը: Բայց նաեւ, որպես հիմնական նպատակ, ունենալու ենք ՀՀ-ում արդար եւ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը:

- Արտահերթ ընտրությունների հասնելն առաջնայի՞ն է դառնալու օրակարգում:

- Դուք փորձում եք իմ հավատը: Եթե փորձում եք իմ հավատը, վստահ եղեք, ես ունեմ այդքան հավատ, եւ ոչ միայն ես ունեմ այդքան հավատ, այլեւ այն մարդիկ, որոնք տեսնելով իրենց ուղղությամբ արձակված գնդակներ, բանտեր, խոշտանգումներ, բազմաթիվ հալածանքներ, աշխատանքից հեռացումներ, բիզնեսի ավիրում՝ իշխանությունների կողմից, տեսնելով բազմաթիվ փորձանքներ, այնուամենայնիվ, շարունակել են պայքարել այդ նպատակի համար: Մեր բոլորի հավատն արդեն փորձված է: Ռեժիմի հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ստեղծումը ի սկզբանե եղել է Շարժման հիմնական նպատակը:
.......

ԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԻ
Աղբյուր-լրագիր.am

Էս երկու օր է,ոչ մի կարգին նորություն չկա:Թե էդ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ խի սպանեցին:(:)

Mephistopheles
04.05.2011, 07:47
Ես համոզված եմ, որ ազատելու են: Կարծես թե ոչ մեկին էլ ցմահ չեն դատապարտել::P

Ապեր եթե շատ անկեղծ, ապա չգիտեմ ինչաբանտարկյալ են, չեմ կասկածում, որ հավայի են նստած, բայց նաև վստահ չեմ, որ հանուն իմ բարօրության են նստած: Ես անունը կդնեի «սերժինչուզողաբանտարկյալներ»: Ինձ համար դեռևս պարզ չի իրենց ընդդիմություն համարողների քաղաքական հայացքների տարբերությունը իշխանությունների հայացքներից, եթե համարենք, որ այդպիսիք երկուստեք կան: :))

Հ.Գ. Վերջին հայտնագործությունը. Ժողովդրի փրկության ուղին՝ իշխանության ու հասարակության իրական երկխոսության մեջ է փաստորեն, մինչ վերջերս կարծում էինք, թե Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ է:

Վիշ ապեր, իրանք քաղբանտարկյալներ են, որովհետև քաղաքական հայացքների ու գործունեության համար են նստած… ճիշտ ես ասում, որ քո բարօրության համար չեն նստած, այլ նստած են իրանց իրավունքներ պաշտպանելու համար որ էս դեպքում համընկնում ա քո ու կարելի ա ասել բոլորի իրավունքների հետ, սրանից հետո միայն ամեն մարդն ինքը պտի պայքարի իրա բարօրության համար … ՀԱԿ-ում հավաքված բոլոր կուսակցություններն ու անհատներն ունեն իրարից լրիվ տարբեր քաղաքական հայացքներ ու գաղափարներ, բայց իրանց միավորում ա իրանց քաղաքացիական դիրքորոշումն ու նպատակը… սենց բան մենակ ավտորիտար երկրներում ա լինում… իսկ նստողների ու իշխանությունների քաղաքական հայացքները ընդամենը մի բանով ա տարբերվում. նստողներն ունեն քաղաքական հայացք, իսկ իշխանությունները չունեն…

սխալ ես լսել ընգեր, Ժողովրդի փրկությունը երրորդ ուժի, կամ նոր ընդդիմության մեջ ա, որը առկայծում ա Կարապետիչից, Րաֆֆիից ու մեկ էլ մի քանի անհայտ ուժերից, կամ էլ այսպես ասած "անառաջնորդ ընդդիմությունից" յա էլ "բազմակենտրոն ընդդիմությունից" … Ղարաբաղի հարցի կարգավորումն էլ կակ ռազ քո բարօրության համար ա պետք որն էլ վերջին հաշվով ազգի փրկությանը մի ուրիշ ձևի ա նպաստում…

Հ.Գ. համ էլ բարև կորած-մոլորած… չկաս… ու՞ր ես այ ախպեր…

Վիշապ
04.05.2011, 08:10

Մեֆ, կասե՞ս, թե որոնք են քո իմացած ընդդիմության քաղաքական հայացքները ու ինչով են տարբերվում իշխանության հայացքներից, ինչպես է պայքարել ընդդիմությունը հանուն իր հայացքների ճշտի:P:

ՀԱԿ-ում հավաքված բոլոր կուսակցություններն ու անհատներն ունեն իրարից լրիվ տարբեր քաղաքական հայացքներ ու գաղափարներ, բայց իրանց միավորում ա իրանց քաղաքացիական դիրքորոշումն ու նպատակը…

Իրենց ընդհանուր քաղաքացիական դիրքորոշումը ո՞րն է, չլինի՞ «Լևոն նախագահ»-ն է:)) Թե՞ Ազատության հրապարակում հանրահավաք անցկանցնելու իրավունքը: Թե՞ արժանապատիվ երկխոսությունը մոնղոլ-թաթարների հետ... Թե՞ քաղբանտարկյալներին ազատելու պահանջը մեր օրերում քաղաքական դիրքորոշում է համարվում::think Տարբեր քաղաքական հայացքների տեր ուժերը միավորվել են, պա՛հ պա՛հ պա՛հ, աշխարհի վերջը եկել է, հրես փրկեցին Հայաստանը::P Աչքիս միավորվել սպասում են, հալբաթ Լևոնը մի բան անի, էն էլ իր փառամոլական տարերքի մեջ սաղի քթից բռնած ֆֆռացնում է: Մենք էլ էշ էշ հավատում ենք, թե գիշերները չի քնում, մեր մասին է մտածում: :)) Լևոնը էս պահի դրությամբ ամենաշատ թքած ունեցողն է թե ժողովդրի վրա, թե քաղբանտարկյալների վրա: Երկխոսության մասին բարբաջողը թող առաջին հերթին ինքը երկխոսի ժողովդրի հետ, որի կարծիքը իրեն կյանքում չի հետաքրքրել:

Հ.Գ. Բարև Մեֆ ջան... գործեր-մործերով եմ: Դու լա՞վ ես ախպերս:

Վիշապ
04.05.2011, 08:23
Զուրաբյանի տուֆտաբանությունը շատ զվարճալի է, չնայած նաև ողբերգական է, որ էդ տուֆտայություններին մարդիկ հավատում են: «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ բանակցություններ ու երկխոսություն»:D Ընդ որում սա դիրքորոշում է համարվում:D: Օրինակ պատկերացնենք էդ բանակցությունները՝
- Ախպերս մինչև հունիսի սկիզբ տամ հա իշխանությունը, ավելի շուտ չեմ կարա, գորձերս պտի վերջացնեմ:
- Մեռնեմ սրտիտ բա չասի՞ր քարը պայթի տրաքի մինչև ապրիլ տալիս ես:
- Արա դե ջոկու՞մ ես, էդ բենզինի ռասչոտները պիտի ավարտենք, որ պրիոմ-սդաչան նորմալ անենք:
- Հա, ջոկում ենք, բայց դե մեզ էլ հասկացեք, էսքան տարի հերթ ենք կանգնել: Հիմա կարա՞ք կոնկրետ օր ասեք:
- Կմտածենք, աբեր....

davidus
04.05.2011, 17:06
հ.գ. ժողովուրդ, էս Նոյի արձանը ի՞նչ գործ ունի մեր նախագանական նստավայրի բակում...:think

Բա չիմացար Տիգ ջան, նախագահի նստավայրը փրկության տապանն ա։ Էդտեղ ա փրկության ճանապարհը։ :angel

Vaio
04.05.2011, 23:05
ԼՏՊ-ն շուտվանից հոգնելա. տեղը պետք է զիճել երիտասարդներին:

Reh32
05.05.2011, 02:28
Հայկական ժամանակ

Հետաքրքիր է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հասարակական կամ քաղաքական գործընթացները ծավալվում են բաց եւ հրապարակային դաշտում, հայաստանցիներիցս շատերը նախընտրում ենք ինչ-որ գաղտնի բաներ փնտրելով` անտեսել ակներեւ թվացողը:

Մեզանում շատ հաճախ վերլուծությունը շփոթվում է «ախպերս, դե էսի սենց ասում են, բայց դե մենք՝ խելոք մարդիկ, ջոգում ենք, էլի» տիպի հոգեբանական դիրքի հետ, համապատասխան դեմքի արտահայտությամբ ու «ախպոր» պահը գրականով ու գիտականակերպ ձեւակերպած: Կարող եմ, ի դեպ, հիշեցնել մի օրինակ արտաքին քաղաքական զարգացումներից: Երբ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Թուրքիայի ղեկավարությունն աներկբա ասում էր՝ չենք բացի սահմանը եւ չենք վավերացնի արձանագրություները, մինչեւ հայերը Ադրբեջանի հետ հարցերը չլուծեն, մեր խելոք դեմքերը բոլորը մեկի նման կրկնում էին՝ «սա ներքին օգտագործման համար է ասվում», յանի, «դե մենք հո ջոգում ենք, ախպերս»:

Իհարկե, ջոկում ենք, ցավդ տանեմ, հիմա, որ թուրքերը նույնն են կրկնում, ու հայ-թուրքական գործընթացը տապալվել է, ո՞ւր կորաք բոլորդ, ի՞նչ եղավ «ձեր ներքին օգտագործման համար է» մոգական ու բոլոր հարցերին կախարդական փայտիկի նման պատասխանող «փաստարկը»: Ոչ մի տեղ էլ չկորավ, որովհետեւ, եթե բանական մարդը, հասկանալով իր սխալական բնույթը, կարող է եզրակացություններ անել իր սխալից եւ փորձել չկրկնել այն, ապա «հայ անալիծիկը» շարունակելու է մինչեւ կյանքի վերջ նույնը կրկնել՝ անկախ արդյունքից:

Այսօր նման իրավիճակ է ներքաղաքական դաշտում: Այստեղ էլ ամեն բան պարզ, բաց ու հրապարակային է թվում: ՀԱԿ-ը հրապարակայնորեն հայտարարել է, որ իր նվազագույն պահանջների կատարման դեպքում պատրաստ է վարչակազմի հետ երկխոսության գնալ` օրակարգում ունենալով մեկ թեմա՝ արտահերթ ընտրություններ: Այսինքն, ե՛ւ նպատակն է բաց ասվել, ինչը արմատապես տարբերում է Կոնգրեսին այլ քաղաքական ուժերից, որոնք վարչակազմի հետ իրենց պայմանավորվածությունները ներկայացրել են հանրությանը որպես կայացած փաստ, առանց որեւէ մեկին նախօրոք զգուշացնելու, ե՛ւ օրակարգն է հստակ սահմանված, ինչը Կոնգրեսին պատասխանատվությունից խուսափելու տեղ չի թողնում: Այս դիրքում խոցելի է ոչ թե հասարակությունը, այլ Կոնգրեսը, որն իրեն քաղաքական մանեւրի տեղ գրեթե չի թողնում: Բայց չէ, եկեք փնտրենք ինչ-որ հավելյալ, քողարկված բաներ ու դրանք հրամցնենք մարդկանց որպես մտքի արդյունք: Եղբայր, եթե նույնիսկ քողարկված բաներ կան, դրանք իրավիճակն ավելի լավ հասկանալու առումով ոչինչ չեն տալիս: Գիտական հին կանոն կա, կոչվում է՝ Օքամի ածելի: Ըստ այդ սկզբունքի, եթե որեւէ երեւույթ կարելի է բացատրել առավել պարզ ձեւերով, ուրեմն պետք չի հավելյալ գործոններ ներգրավել, որոնք միայն բարդացնում են ամեն ինչ: Վատ թե լավ, բայց արդեն 700 տարուց ավելի Ուիլյամ Օքամի մահվանից հետո մարդկությունը կիրառում է այդ սկզբունքը, եւ այդ թվում շնորհիվ դրա` գիտությունը հասել է իր մեծագույն նվաճումներին: Իսկ հայերը, իրենց գեղական «ախպերս, դե ես ու դու հո ջոգում ենք»-ի կարծեցյալ իմաստնությամբ ոչ միայն ավելի առաջ չեն գնացել, քան էին 1349-ին (Օքամի մահվան տարեթիվը), այլեւ որոշ իմաստով նույնիսկ հետընթաց են ապրել, որովհետեւ այն ժամանակ մեզ մոտ Արիստոտելի «Վերլուծականն» ու «Ստորոգություններ»-ն էին մեկնաբանում, իսկ հիմա մտքի գագաթնակետը կանացի գրգիռներն են ու ախպերական «ջոկել»-ը է: Ասածս այն է, որ եթե նույնիսկ Կոնգրեսը խաբում է հասարակությանը` ավելի վատ Կոնգրեսի համար, քանի որ այդ դեպքում գաղտնիքը շատ շուտ կբացվի, ու Կոնգրեսը կհայտնվի պատմության գրկում:

Կրկնեմ՝ իրավիճակն ավելի քան պարզ է: Եթե Կոնգրեսը տեր չկանգնի իր հրապարակային խոսքին, ապա տուժողն ինքը` Կոնգրեսն է: Ի՞նչ խնդիր կա այստեղ: Թե՞ մտածում ենք, որ բոլորից խելոքն այս աշխարհում մենք ենք, եւ ուրիշները չեն հասկանում ա՛յն, ինչ հասանելի է մեզ՝ հանճարներիս: Հետաքրքիր բան է: Երեք տարի պայքարել ենք, երեք տարի միայն դիմադրության ենք արժանացել վարչակարգի կողմից, իսկ այսօր, երբ մեր թեկուզ նվազագույն պահանջներն են կատարվում, դժգոհում ենք: Ինչի՞ց ենք դժգոհում, ինչի՞ հետ համաձայն չենք: Համաձա՞յն չենք, որ քաղբանտարկյալներն ազատվեն, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացվեն, որ արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսություն լինի, որ երկրում խաղաղ ու օրինական իշխանափոխության հնարավորություն ստեղծվի, որ Սերժ Սարգսյանը մեզ զիջումների գնա: Լո՞ւրջ եք ասում, տղերք, թե՞ կատակ եք անում: Ասում են, Սերժ Սարգսյանը սուտ է ասում, նա երբեք չի գնա մարտի 1-ի բացահայտմանը, նրա զիջումները ժողովրդի ուշադրությունը շեղելու մանեւրներ են: Ո՛վ էլ վիճեր. բնականաբար, Սերժ Սարգսյանն այդ քայլերին չի գնում, որովհետեւ անկեղծորեն ուզում է մարտի 1-ի գործը բացահայտել, ոչ էլ` որովհետեւ հանկարծ հասկացել է Ազատության հրապարակի` որպես այլընտրանքային խոսքի ձեւակերպման տեղի կարեւորությունը: Բայց հենց այն պատճառով, որ այդքանը հասկանում ենք, պետք է առավել եւս զարմանանք, որ Սերժ Սարգսյանը նման քայլերի գնում է: Ինչո՞ւ է գնում, հարց տվե՞լ ենք մենք: Եթե գնում է, ուրեմն մի բան իրեն ստիպում է, չէ՞ նման քայլերի գնալ: Իսկ եթե նույնիսկ նա հանկարծ պայծառացել է ու ամեն ինչ հասկացել, ի՞նչ է՝ խանգարե՞նք նրան, ասե՞նք` չէ, ապեր, ուզում ենք, որ դու առաջվա պես լինես, ոչ մի զիջման չգնաս, բանտերը մեզնով լցնես ու հանրահավաքներն արգելես: Հրա՜շք: Եկեք վերջապես լրջանանք, ժողովուրդ, ձեր բոլորի ցավն էլ տանեմ՝ համաձայնների ու անհամաձայնների: Ոչ ստանդարտ իրավիճակ է, ու բոլորիս «կոմպերն էլ» պահի տակ «կախում է», բայց հենց այսպիսի իրավիճակներում լինենք առավել սթափ, առավել բաց ու հումորներս չկորցնենք: Ու հասկանանք կարեւորը՝ եթե հիմա նահանջենք, եթե մեր քանակը կտրուկ պակասի, եթե մենք «հիասթափվենք», ապա Սերժը հաստատ հետ կկանգնի իր բոլոր խոստումներից: Ու եթե դուք «հիասթափության» քարոզ եք կատարում, ցավոք, դուք օգնում ենք միայն մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:
Ուստա Հրանտ
հ.գ. երևի թե անառակները բարոյականության մասին չեն մտածում:(

davidus
06.05.2011, 19:53
Ախր ես գիտեի, ես գիտեի, որ Ազատության հրապարակը հենց այնպես, «ժողովրդի անողոք ճնշման» տակ չեն զիջել։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգիրք.

Հոդված 180.1. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը

Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Ահա օրենսգրքի այս սատկած հոդվածը 2011թ-ի ապրիլի 14-ին փոփոխվել, և դարձել է մի «պատմավեպ», որը ուժի մեջ է մտնելու 2011թ-ի մայիսի 2-ին։

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 180.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 180.1. Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը

1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

3. Հավաքը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

4. Հավաքը «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի ստորգետնյա պահեստարանների կամ դրանց սպասարկման կառույցների կամ «Oրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

6. Համայնքի ղեկավարի` հավաքն արգելելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

8. Շտապ հավաքի կազմակերպչի կողմից հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին համայնքի ղեկավարին և ոստիկանությանը չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

9. Ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը ավելի քան 1 ժամով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

10. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում հավաքների անցկացումն անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով զուգորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

13. Հավաքի կարգադրիչների կողմից տարբերանշաններ չկրելը կամ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

14. Հավաքի կարգադրիչ չհանդիսացող անձի կողմից կարգադրիչի տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչը երեսնապատիկի չափով:

15. Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

16. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության և դատախազության մարմիններում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

17. Առանց բռնություն գործադրելու կամ այն գործադրելու սպառնալիքի օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

18. Արգելված հավաքին մասնակցել քարոզելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

19. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաև 5-րդ և 6-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է համայնքի ղեկավարը:

20. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր պաշտոնատար անձը:»:

Բա, ժողովուրդ ջան, ՀԱԿ-ին ասեք, թող դրամապանակը պատրաստի։

davidus
06.05.2011, 19:56
Հետաքրքիր ա, էս ոչ մեկ տեղյակ չի, որ նման փոփոխություն են արել։ Էս պիտի որ լուրջ արձագանք ստանար մամուլում։

Վիշապ
06.05.2011, 21:43
Հետաքրքիր ա, էս ոչ մեկ տեղյակ չի, որ նման փոփոխություն են արել։ Էս պիտի որ լուրջ արձագանք ստանար մամուլում։

«Արժանապատիվ երկխոսության» արդյունքում ծնված օրենքներ են, դրա համար էլ «ազատ» մամուլը լռում է, սաղ նորմալ ա;) Ահավասիկ նաև թարմացված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4123&lang=arm), Ընդունվել է 14.04.2011

Նայեք ինչ գժոտ կետ է՝

1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
Ստեղ են ասել՝ «մեռնեմ օրենքին»::D

davidus
06.05.2011, 22:42
Ստեղ են ասել՝ «մեռնեմ օրենքին»::D

Գժոտը էս ա՝

11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Այսինքն՝ տեսականորեն (շատ հնարավոր են նաև գործնական դեպքեր. ինձ թվում է, սպասեցնել չեն տա) հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի վրա մինիմում 50.000 դրամ տուգանք է դրած, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է նշանակում «օրենքով նախատեսված պարտականությունների չկատարում»։

Հ.Գ. Ժողովուրդ, իրոք հետաքրքիր ա, ժամանակ հատկացրեք, նախորդ էջում գրառմանս մեջ դրված նոր հոդվածը ամբողջությամբ կարդացեք։

Overdose
09.05.2011, 21:33
Ժողովուրդ, ասում են ՀԱԿ-ը ծախվել ա, ճիշտ ա? լսել եմ խորհրդարանում տեղեր պիտի ունենան, հա?
ԱԽՔ-ին էիք անուն կպցնում, սրանք ինչ վատ ԱԽՔ են?
Ասենք որ խորը մտածես, տենց էլ պիտի լիներ, էլի: ՀԱԿ-ի, ավելի ճիշտ ղեկավար կոչվածների ուզածը հենց էդ էր որ կար էլի....

Mephistopheles
09.05.2011, 22:06

ճիշտ ես լսել ընգեր… ու որպես մեծամասնություն են մտնելու

Vaio
09.05.2011, 23:30

Բա Ձեզ ինչ էր թվում ))), Լևոնից հազիվ էլ էտքանը, վերջինիս հրաժեշտ տալու վախտը ոչ թե եկելա, այլ արդեն անցելա:

davidus
09.05.2011, 23:46
ճիշտ ես լսել ընգեր… ու որպես մեծամասնություն են մտնելու

Հովիկ Աբրահամյան. ՀԱԿ-ը կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի՞ տեղ կզբաղեցնի... (http://news.am/arm/news/58647.html)

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունում է ընդդիմության, մասնավորապես Հայ ազգայի կոնգրեսի հետ համագործակցությունը։ Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ինքը՝ ԱԺ նախագահը։

«Համագործակցություն տեսնում եմ, իրենք էլ են հայտարարում, որ համագործակցության անհրաժեշտության կա։ Եթե իրենք պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ համագործակցելու, որովհետեւ յուրաքանչյուր համագործակցություն բխում է ժողովրդի եւ պետության շահերից։ Եթե հիշում եք, ես բազմաթիվ առիթներով առաջարկել եմ Ազգային ժողովի ամբիոնը դարձնել բազմակարծության, քննարկումների, քննադատությունների ամբիոն։ Ճիշտ կլինի փողոցներից վերադառնալ եւ յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր խնդիր քննարկել խորհրդարանում։ Եթե կան ողջամիտ տեսակետներ, իշխանությունը միշտ պատրաստ է լսելու դրանք, անկախ նրանից՝ ընդդիմության, թե իշխանության տեսակետն է դա»,- նշեց Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ ԱԺ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն հեղինակազրկում է երկրի պատիվը։ «Արտահերթ ընտրությունների կարիք չկա, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի: Դա շատ քիչ ժամանակ է ե’ւ ընդդիմության ե’ւ իշխանության նախապատրաստվելու համար։ Ճիշտ կլինի, որ իրենք իրենց ուժերը ներդնեն, նախապատրաստվեն թափանցիկ ընտրությունների։ Բոլորդ գիտեք, որ ներկայումս ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում եւ փորձում ենք ընդգրկել նաեւ ընդդիմությանը, քննարկել ընդդիմության կողմից հնչող առաջարկությունները։ Մեզ համար կարեւոր է, որ ընտրական օրենսգիրքն ընդունվի բոլոր ուժերի կողմից»,- նկատեց ԱԺ նախագահը:

Ամփոփելով՝ նա տեսակետ հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարաական ընտրությունների արդյունքում կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի տեղ կզբաղեցնի՝ կախված է ժողովրդի կամքից։

:unsure

Zodiac
10.05.2011, 01:10
ճիշտ ես լսել ընգեր… ու որպես մեծամասնություն են մտնելու

Եթե ՀԱԿ-ը չկարողանա ցանկացած ճանապարհով, վախեցնելով է,թե համոզելով, մեկա, հասնել արտահերթ ընտրությունների, մինչև մյուս -հերթական ընտրությունները էլ ոչ նրա հետ հույս կապող կլինի, ոչ էլ էս երկրում ապրել ցանկացող, ով կորա- կփախնի:

Kuk
10.05.2011, 01:21

3.5 տարում չփախան, էս 1.5 տարում ե՞ն փախնելու:

davidus
10.05.2011, 01:22
3.5 տարում չփախան, էս 1.5 տարում ե՞ն փախնելու:

Համոզվա՞ծ ես, որ չեն փախել:

Kuk
10.05.2011, 01:25
Համոզվա՞ծ ես, որ չեն փախել:

Փախնեողներ իհարկե եղել են, ինչպես նաև եղել են նոր միացողներ: Տեսնելով հանրահավաքների մասնակիցների թվի աճըէ կարծում եմ, որ մեծ հաշվով շատ բան չի փոխվել, իսկ համոզված կկարողանամ ասել, երբ կլինի քաղաքական ակտիվ գործողությունների ժամանակահատված:

davidus
10.05.2011, 01:27

Վերջին հանրահավաքի մասնակիցների թիվը անհամեմատ ցածր էր: Բայց, կարծում եմ, խոսքը ՀԱԿ-ի համակիրների մասին չի, այլ Հայաստանում ապրողների:

Kuk
10.05.2011, 01:32
Վերջին հանրահավաքի մասնակիցների թիվը անհամեմատ ցածր էր: Բայց, կարծում եմ, խոսքը ՀԱԿ-ի համակիրների մասին չի, այլ Հայաստանում ապրողների:

Մենակ վերջին հանրահավաքի մասնակիցների քանակից տեղյակ չեմ :)) Բայց մարտի մեկից սկսած գնալով աչել ա թիվը: Իսկ բնակչության պահով, խոսքեր չկան, սարսափելի տեսարան ա:

Mephistopheles
10.05.2011, 05:55
Հովիկ Աբրահամյան. ՀԱԿ-ը կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի՞ տեղ կզբաղեցնի... (http://news.am/arm/news/58647.html)

:unsure

Ապեր, Հովիկ Աբրահամյանը իրա խելքով բազար ա անում… մի հարցնող ըլնի "դու որտեղի՞ց գիտես ՀԱԿ-ը որտեղ ա հայտնվելու" հերթական ընտրություններից 1 տայրի առաջ արդեն գիտի՞… աբրի ինքը…

Դավ ջան Հովիկ Աբրահամյանի ասածը "երրորդ ուժի" հավակնորդների համար ա որոնք մեռան բողազները ճղելով գոռալ թե ՀԱԿ-ը մի քանի տեղի համար ա էս ամեն ինչը անում… դատարկ բան ա… ես ոչ մկան ասածներին եմ հավատում, ոչ քաղաքապետարանի, ոչ գալուստսահակյանի ոչ էլ շարմազանովներին… դրանց խոսքը սովետական կոպեկի արժեք չունի…

Mephistopheles
10.05.2011, 06:02
Եթե ՀԱԿ-ը չկարողանա ցանկացած ճանապարհով, վախեցնելով է,թե համոզելով, մեկա, հասնել արտահերթ ընտրությունների, մինչև մյուս -հերթական ընտրությունները էլ ոչ նրա հետ հույս կապող կլինի, ոչ էլ էս երկրում ապրել ցանկացող, ով կորա- կփախնի:

ապեր, ինձ թվում ա որ կամաց-կամաց ժամանակը մոտենում ա ու արդար ընտրությունները ոչ միայն ՀԱԿ-ին ու ժողովրդին ա ձեռ տանու այլ նաև Սերոժին… Ռեժիմն իհարկե դիմադրում ա, բայց քանի գնա շեշտը պիտի դրվի նրանց հեռանալու եղանակի վրա այլ ոչ թե մանդատի կամ մնալու վրա…

հարցը գալու է մի բանի… կամ հեռանում են որպես պարտված ուժ, կամ կրկնում են կեղծիքն ու նրանց դուրս են շպրտում… նրանք իրենց վրա վերցրած և ոչ մի պարտականություն չեն կարող կատարել, բացի հրապարակի բացումից ու քաղբանտարկյալների ազատումից… Մարտի 1-ը բացահայտեն վգնասվելու են, չբացահայտեն վնասվելու են՝ ճնշումն անտանելի ա դառնալու… ու էս պարագայում ընտրություններում պարտվելը կլինի իրենց համար ամենալավ գործարքը…

davidus
10.05.2011, 11:30
Ապեր, Հովիկ Աբրահամյանը իրա խելքով բազար ա անում… մի հարցնող ըլնի "դու որտեղի՞ց գիտես ՀԱԿ-ը որտեղ ա հայտնվելու" հերթական ընտրություններից 1 տայրի առաջ արդեն գիտի՞… աբրի ինքը…

Դավ ջան Հովիկ Աբրահամյանի ասածը "երրորդ ուժի" հավակնորդների համար ա որոնք մեռան բողազները ճղելով գոռալ թե ՀԱԿ-ը մի քանի տեղի համար ա էս ամեն ինչը անում… դատարկ բան ա… ես ոչ մկան ասածներին եմ հավատում, ոչ քաղաքապետարանի, ոչ գալուստսահակյանի ոչ էլ շարմազանովներին… դրանց խոսքը սովետական կոպեկի արժեք չունի…

Մեֆ, կարծում եմ, չես մտածում, որ Աբրահամյանի ասածները ինձ համար գերագույն ճիշտն են (ի տարբերություն այլոց՝ այլ քաղաքական գործիչների խոսքերի նկատմանբ տածած «վերաբերմունքի»), բայց հատկանշականը էն ա, որ նույնիսկ մուկն ա խոսում հերթական ընտրություններում ՀԱԿ-ի՝ խորհրդարան մտնելու մասին։ Էս ա զավեշտը, Մեֆ ջան... ու էս ամենը համազգային ընբոստության ֆոնի վրա։

Հ.Գ. Չնայած խոսք էի տվել, որ ՀԱԿ-ի ու խերհրդարանի մասին էլ չեմ գրելու, ներող։

Vaio
10.05.2011, 16:07
Ով ցանկանումա կարա հավատա, ով չէ` չէ:
Իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև շատ կոնկրետ պայմանավորվածություններ են եղել. պայմանավորվածության միջնորդ է եղել ԱՄՆ-ն, անմիջական միջնորդ` Մարի Յովանովիչը:
Այսքանը!

Chuk
10.05.2011, 16:17

Սղագրությունը կա՞ :)

Mephistopheles
10.05.2011, 19:42
Մեֆ, կարծում եմ, չես մտածում, որ Աբրահամյանի ասածները ինձ համար գերագույն ճիշտն են (ի տարբերություն այլոց՝ այլ քաղաքական գործիչների խոսքերի նկատմանբ տածած «վերաբերմունքի»), բայց հատկանշականը էն ա, որ նույնիսկ մուկն ա խոսում հերթական ընտրություններում ՀԱԿ-ի՝ խորհրդարան մտնելու մասին։ Էս ա զավեշտը, Մեֆ ջան... ու էս ամենը համազգային ընբոստության ֆոնի վրա։

Հ.Գ. Չնայած խոսք էի տվել, որ ՀԱԿ-ի ու խերհրդարանի մասին էլ չեմ գրելու, ներող։

Դավ ջան, բա մուկն ուրիշ ի՞նչ պտի ասեր… հո չէր ասելու արտահերթ ընտրություններ են լինելու… հո չէր ասելու որ իշխանափոխություն ա լինելու…

…ինչքան շատ են խոսում հերթականից էնքան արտահերթն ավելի հավանական ա թվում

Տրիբուն
10.05.2011, 20:16
Երկխոսությունից ի՞նշշշ կա: :oy

Նետ
10.05.2011, 21:16
Ժողովուրդ, ասում են ՀԱԿ-ը ծախվել ա, ճիշտ ա? լսել եմ խորհրդարանում տեղեր պիտի ունենան, հա

Ասենք որ խորը մտածես, տենց էլ պիտի լիներ, էլի: ՀԱԿ-ի, ավելի ճիշտ ղեկավար կոչվածների ուզածը հենց էդ էր որ կար էլի.... Overdose ես էլ կարծում էի. թէ ընդիմությունը պայքարում է որ ֆուդբոլի աշխարհի խաղերի եզրափակիչ դուրս գա։ :o Փաստորեն վաճառվել են հա՞։:drinks
Ու եթե հանկարծ նախագահական ընտրություններին էլ մասնակցություն ցուցաբերեն՝ ուրեմն հաստատ ծախվել են։
Մեր մեջ ասած. ես կասկածներ ունեմ. որ Լևոնը ուզում ա նախագահ էլ դառնա։

Vaio
10.05.2011, 21:26
Սղագրությունը կա՞ :)

:) Ողջույն, պարոն Ադմինիստրատոր:

Chuk
10.05.2011, 21:43
:) Ողջույն, պարոն Ադմինիստրատոր:

Փաստորեն չկա :(

Vaio
10.05.2011, 21:50
Փաստորեն չկա :(

Մի քանի տարի հետո Wikileaks-ը կասի ))
Թարմ, ոչ սովորական ինֆորմացիաները, սովորաբար, այն էլ այդքան շուտ, չեն ունենում սղագրություն:

Chuk
10.05.2011, 21:56
Մի քանի տարի հետո Wikileaks-ը կասի ))
Թարմ, ոչ սովորական ինֆորմացիաները, սովորաբար, այն էլ այդքան շուտ, չեն ունենում սղագրություն:

Ամբողջ խնդիրն էն ա, որ նման վարկած էլի եմ լսել: Ընդ որում վստահ եմ, որ այդ տեսակետը որոշակի կենտրոններից է տարածվում՝ որոշակի նպատակ հետապնդելով, այլ կերպ ասած մարդկանց ապակողմնորոշելու խնդիր:

Բայց էդ կարծիքները հնչում են որպես վարկած, որոշակի վերլուծություն, եզրահանգում: Օրինակ մարդիկ համադրում են Յովանովիչի հանդիպումները, հրապարակային ելույթները ու դրանից հետևացնում, որ հնարավոր է, որ նման բան է եղել:

Իսկ Դուք ինչ-որ շատ վստահ պնդեցիք: Մինչդեռ հասկանում եք, եթե նման բաներ են լինում, այդ ոչ սովորական ինֆորմացիաները սովորաբար, այն էլ այդքան շուտ, չեն ունենում սղագրություն ու հայտնի չեն լինում իմ ու Ձեր պես մարդկանց: Հասկանում եք, սա նշանակում է, որ Ձեր գրառումը որպես նվազագույն արժանահավատ չէ:

davidus
10.05.2011, 22:02
Դավ ջան, բա մուկն ուրիշ ի՞նչ պտի ասեր… հո չէր ասելու արտահերթ ընտրություններ են լինելու… հո չէր ասելու որ իշխանափոխություն ա լինելու…

Մեֆ, գայթակղության մի դրդի էլի...

…ինչքան շատ են խոսում հերթականից էնքան արտահերթն ավելի հավանական ա թվում

Հա, էս վերջի 4 տարվա մեջ բացի մոտալուտ ու անխուսափելի հաղթանակի տեսլականից (Ազատիչ, պրիվետ) ուրիշ բանի մասին չեմ էլ լսել:

Mephistopheles
10.05.2011, 22:03
Երկխոսությունից ի՞նշշշ կա: :oy

Քոչը մեդիամաքսով ասեց ամեն ինչ լավ ա գնում…

Vaio
10.05.2011, 22:03
Ամբողջ խնդիրն էն ա, որ նման վարկած էլի եմ լսել: Ընդ որում վստահ եմ, որ այդ տեսակետը որոշակի կենտրոններից է տարածվում՝ որոշակի նպատակ հետապնդելով, այլ կերպ ասած մարդկանց ապակողմնորոշելու խնդիր:

Բայց էդ կարծիքները հնչում են որպես վարկած, որոշակի վերլուծություն, եզրահանգում: Օրինակ մարդիկ համադրում են Յովանովիչի հանդիպումները, հրապարակային ելույթները ու դրանից հետևացնում, որ հնարավոր է, որ նման բան է եղել:

Իսկ Դուք ինչ-որ շատ վստահ պնդեցիք: Մինչդեռ հասկանում եք, եթե նման բաներ են լինում, այդ ոչ սովորական ինֆորմացիաները սովորաբար, այն էլ այդքան շուտ, չեն ունենում սղագրություն ու հայտնի չեն լինում իմ ու Ձեր պես մարդկանց: Հասկանում եք, սա նշանակում է, որ Ձեր գրառումը որպես նվազագույն արժանահավատ չէ:

Եղբայր, քաղաքականությունը այնպիսի բնագավառ է, որ ցանկացած մարդ կարող է առաջ քաշել մի կարծիք` ի դեպ իր տեսանկյունից հիմնավորելով այն:
Ես ի սկզբանե ասացի` ով ցանկանումա կարա հավատա, ով չէ` չէ: Նպատակ չունեմ համոզելու: Օրինակ ես վստահ եմ դրանում, չեմ ուզում ասել որտեղից, քանի որ դա կարևոր չէ: Ավելին ասեմ, ընդհանրապես այսպիսի բան կա. եթե մարդ մի բան չի ուզում հավատալ` մինչև վերջ չի հավատա:
Իսկ եթե ամեն ինֆորմացիայի համար "պահանջենք" սղագրություն` անհնար կդառնա կյանքը, որովհետև այդպիսի բան գործնականում չի կարող լինել:

Mephistopheles
10.05.2011, 22:11
Մեֆ, գայթակղության մի դրդի էլի...

Դավ ջան, գայթում եմ և կղում եմ… ասա թող սիրտդ հանգստանա…

Հա, էս վերջի 4 տարվա մեջ բացի մոտալուտ ու անխուսափելի հաղթանակի տեսլականից (Ազատիչ, պրիվետ) ուրիշ բանի մասին չեմ էլ լսել:

Դավ ջան, մարդ որ անհամբեր ա դառնում (մենակ դու չէ … ես էլ, բոլորս էլ) 4 րոպեն էլ ա երկար ժամանակ թվում… ահագին գործ եք արել, ու համբերատար և հետևողական, կտեսնեք պտուղներն ընգեր… մի մտածի

Overdose
10.05.2011, 22:15
Մի հատ հարց էլի ժողովուրդ: Քննարկման մասնակիցներից քանի հոգի կան, որ իրենց ընդդիմադիր են համարում, բայց ՀԱԿ-ի համակիր չեն?

Chuk
10.05.2011, 22:16
Մի հատ հարց էլի ժողովուրդ: Քննարկման մասնակիցներից քանի հոգի կան, որ իրենց ընդդիմադիր են համարում, բայց ՀԱԿ-ի համակիր չեն?

Ես, մեկը՝ ես

aragats
10.05.2011, 22:31
Մի հատ հարց էլի ժողովուրդ: Քննարկման մասնակիցներից քանի հոգի կան, որ իրենց ընդդիմադիր են համարում, բայց ՀԱԿ-ի համակիր չեն?

Ես:

davidus
10.05.2011, 22:32
Մի հատ հարց էլի ժողովուրդ: Քննարկման մասնակիցներից քանի հոգի կան, որ իրենց ընդդիմադիր են համարում, բայց ՀԱԿ-ի համակիր չեն?

+1

Ես, մեկը՝ ես

Մի րոպե.... :o

Տղերք, Էս կարող ա Չուկի account-ը ջարդել են: :))

Chuk
10.05.2011, 22:35
Մոդերատորական. հաշվի առնելով, որ բաժնի մոդերատորն օնլայն չի, որոշեցի ինքս զբաղվել: Ջնջվել են մի շարք անձնական հարթության գրառումներ, որոնք թողնելը հղի էր լարված իրավիճակի, կոնֆլիկտի ստեղծմամբ: Հեղինակները չեն տուգանվել: Մնացեք քաղաքակիրթ քննարկումների շրջանակներում:

aragats
10.05.2011, 22:54
Մեր մեջ ասած. ես կասկածներ ունեմ. որ Լևոնը ուզում ա նախագահ էլ դառնա։[/QUOTE]

Շատ կուզեր, բայց դա կախված ա նրանից, թե ինչ ուժեր են մաջքին կանգնած, եւ ինչ կհրամայեն:

Zodiac
11.05.2011, 01:38
Ով ցանկանումա կարա հավատա, ով չէ` չէ:
Իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև շատ կոնկրետ պայմանավորվածություններ են եղել. պայմանավորվածության միջնորդ է եղել ԱՄՆ-ն, անմիջական միջնորդ` Մարի Յովանովիչը:
Այսքանը!
Ինչքան ջոգի շաաատ հավաստի ինֆորմացիա ունես, մանավանդ որ հասցեդ նշել ես նստավայր, ախպերս, կարող ա մի հատ ել տոշնիով ասես, թե ինչ են պայմանավորվել, որ էլ հավայի թերթեր չկարդանք:)

Zodiac
11.05.2011, 03:07
Շատ հետաքրքիր հարցազրույց է http://www.youtube.com/watch?v=8gr8nKaqtS4&feature=player_embedded

Էս մարդը Հակ-ի ամենանվիրված կողմնակիցներից է, բայց հեչ անուղեղ ֆանատի տպավորություն չի թողնում, շատ խելացի մտքեր ունի, հարգում եմ, երբ մարդը չի սևեռվում մի մտքի վրա, երբ միտքը միշտ ճկուն է:Առողջ սկեպտիցիզմը լավ բան է.......

Vaio
11.05.2011, 16:24
Ինչքան ջոգի շաաատ հավաստի ինֆորմացիա ունես, մանավանդ որ հասցեդ նշել ես նստավայր, ախպերս, կարող ա մի հատ ել տոշնիով ասես, թե ինչ են պայմանավորվել, որ էլ հավայի թերթեր չկարդանք:)

Նստավայրս Բաղրամյանի վրա չի :)

Տրիբուն
11.05.2011, 20:43
Քոչը մեդիամաքսով ասեց ամեն ինչ լավ ա գնում…

Սերժն էլ հավաստիացրեց, չեմ հիշում որ ալիքով, որ մարտի մեկը բացահայտվելու ա :D Չեմ իմանում ում հավատամ, Սերժին, թե՞ Քոչին:

Տրիբուն
11.05.2011, 20:50
Մի հատ հարց էլի ժողովուրդ: Քննարկման մասնակիցներից քանի հոգի կան, որ իրենց ընդդիմադիր են համարում, բայց ՀԱԿ-ի համակիր չեն?

Ապեր, ես հարցը առաջին անգամ չես տալիս: Ուզում ես մի հատ նախորդ անգամներին տրված պատասխանները աչքի անցակցրու, մինչև հերթական անգամ նույն հարցը կրկնելը:

ՀԱԿ-ի համակիր, ՀԱԿ-ի միտինգներին գնացող, ընդդիմադիր, Լևոնական, Լևոնասեր, Լևոնին էէէէն վախտ չսիրած, բայց հիմա սիրող, էէէէէն վաղտ չսիրած ու հիմա էլ չսիրող, Լևոնին էէէէն վախտ սիրած ու հիմա էլ սիրող, Լևոնին էէէէն վախտ սիրած ու հիմա չսիրող .... տարբեր կատեգորիաներ են ու որպես կանոն իրար հետ քիչ կապ ունեն: Սրանցից որևէ մեկը լինելը, եթե ընդհանրապես կարելի է մշտապես ու ողջ կյանքում լինել սրանցից որևէ մեկը, չի ենթադրում պարտադիր լինել նաև մյուսը կամ բոլորը միասին: