PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 [20] 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58

Mephistopheles
03.03.2011, 19:57
Մոդերատորական: Գրառումը ջնջվել է ոչ նորմատիվ բառապաշար պարունակելու պատճառով:

Վիշապ
03.03.2011, 20:00
Մոդերատորական: Գրառումը ջնջվել է ոչ նորմատիվ բառապաշար պարունակելու պատճառով:

Սերխիո
03.03.2011, 21:58
Ցավալին նա է որ տարիքն առած մարդիկ որոնք տուժել են Լևոնի տարիներին այսօր հրապարակում են ու միացել են շարժմանը, իսկ ջահելությունը որ Լևոնի մասին միայն լսելով գիտի չգիտես ինչու անսահման ատելությամբ է լցված նրա նկատմամբ…

…այ ստեղ ա երևում թե Սերժը ոնց ա փչացնում մեր երիտասարդությանը…

բայց քեզ խի՞ ա թվում, որ հենց ջահելությունը չպիտի բողոքի ու դժգոհ լինի, երբ չի տեսել անհոգ մանկություն, ցուրտ դասարանաւոմ ա նստել, պերերիվ արելա պեչենիով, մոմով պարապել, դուրսը ծառ կտրել կամ ճյուղեր քաշ տվել տուն առանց նորմալ սապոգի, բանանի տեղը կերել ա խաշած կառտոշկա, մուլտիկներ նայելու համար էլ լույս չի եղել...
Տարբերությւոնը դե զգա մեծահասակի ու ջահել, ով եղել ա 8-10 տարեկան...

Mephistopheles
03.03.2011, 22:15

Պատերազմի տարիներին բոլորն էլ, տենց են ապրել, բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում… բայց հետո մարդիկ մեծանում են ու նրանց բանականությունը թույլ է տալիս որ նրանք ճիշտ գնահատեն իրավիճակը… առավել ևս ջահելները…

հիմա հասկանում ե՞ս ձեր ու մնացած ջահելների տարբերությունը…

Սերխիո
03.03.2011, 22:42
մանկությունը չի կրկնվում, ետի էտապ ա ,որ անցնումա անվերադարձ, ու մնումա մարդկանց հիշողության մեջ վատ հուշերով` ասոցացված լինելով Լևոն հետ...
իսկ պատերազմի պատճառաբանությունը քիչ ա, քանի որ ետ ժամանակվա նախարարի կամ պատգամավոր երեխեն կարա ունենա ամեն ինչ, թե իրա համար պատերազմ չկա ?, կամ էլ ինքը ազնվացեղ ա ու սերում ա Բագրատունիներից... Ա'յ ստեղ ա ստրկամտությւոնը, որ մարդ պետք ա իրան ցածր դաս համարի ու տրամաբանական իրա ժանգոտ մանկությունը...

Նարե
04.03.2011, 00:12
Մեկ-մեկ ինքս ինձ մտածում եմ, ախր էտ մենք մանուկ չենք եղել, էտ մենք պեչենու պակաս չենք ունեցել, որ էսօր Լևոնին չենք ատում ու մեղադրում բոլոր հնարավոր-անհնար մեղքերի մեջ, տո պեչենու էլ եմ ունեցել, չորացրած սուխարի հացի պակաս էլ եմ ունեցել, սահմանի վրա կռվող պապայի ներկայության կարիք էլ եմ ունցել, բայց ապրում եմ էսօրով, էսօր ես շատ ավելիի պակաս ունեմ, իմ երկրի ապագայի հույսի պակաս ունեմ, դրա համար էլ լինելու եմ ԻՐԱԿԱՆ ընդդիմության մի մասնիկը:

Ambrosine
04.03.2011, 00:45
Երեխեք, էս տեսանյութը տեսե՞լ եք: Բացակաների փոխարեն քվեարկում են... /Ժառանգության հետ կապված միջադեպից հետո է այդ հատվածը/

http://www.azatutyun.am/video/16070.html

Mephistopheles
04.03.2011, 00:56
մանկությունը չի կրկնվում, ետի էտապ ա ,որ անցնումա անվերադարձ, ու մնումա մարդկանց հիշողության մեջ վատ հուշերով` ասոցացված լինելով Լևոն հետ...
իսկ պատերազմի պատճառաբանությունը քիչ ա, քանի որ ետ ժամանակվա նախարարի կամ պատգամավոր երեխեն կարա ունենա ամեն ինչ, թե իրա համար պատերազմ չկա ?, կամ էլ ինքը ազնվացեղ ա ու սերում ա Բագրատունիներից... Ա'յ ստեղ ա ստրկամտությւոնը, որ մարդ պետք ա իրան ցածր դաս համարի ու տրամաբանական իրա ժանգոտ մանկությունը...

տատս ցեղասպանություն վերապրած կնիկ էր, սաղ կյանքը թուրքիայում ապրած, բայց նրա մանկության հուշերն ավելի լավն են քան քոնը…

պատերազմը քիչ չի , հենց իսկականն ա… դու որ պատերազմի ավերածությունը տեսնեիր, այսինքն, մեր ռեսուրսները չուղվեին ռազմաճակատ ու թշնամին Երևանն էլ ռմբակոծեր, էն ժամանակ դու կարող ա ընդհանրապես հիշողություն չունենայիր, ինչպես ասենք Ստեփանակերտի շատ ու շատ քաղաքացիներ…

էդ շամանակվա նախարարները հիմա փողոցներում ֆռֆռում են, մեկն էլ Վազգեն Մանուկյանն ա… գնա հարցրու…

Սերխիո
04.03.2011, 03:09
Մեկ-մեկ ինքս ինձ մտածում եմ, ախր էտ մենք մանուկ չենք եղել, էտ մենք պեչենու պակաս չենք ունեցել, որ էսօր Լևոնին չենք ատում ու մեղադրում բոլոր հնարավոր-անհնար մեղքերի մեջ, տո պեչենու էլ եմ ունեցել, չորացրած սուխարի հացի պակաս էլ եմ ունեցել, սահմանի վրա կռվող պապայի ներկայության կարիք էլ եմ ունցել, բայց ապրում եմ էսօրով, էսօր ես շատ ավելիի պակաս ունեմ, իմ երկրի ապագայի հույսի պակաս ունեմ, դրա համար էլ լինելու եմ ԻՐԱԿԱՆ ընդդիմության մի մասնիկը:

Ցավալին նա է որ տարիքն առած մարդիկ որոնք տուժել են Լևոնի տարիներին այսօր հրապարակում են ու միացել են շարժմանը, իսկ ջահելությունը որ Լևոնի մասին միայն լսելով գիտի չգիտես ինչու անսահման ատելությամբ է լցված նրա նկատմամբ…

Հարգելի Նարե, ես պատասխանում եմ տվյալ անձի էս հարցին, թե ինչի համար են ջահելները վատ հիշողություններ ու ասոցիացիաներ ունեն Լևոնի ու նրա կառավարծ ժամանակաշրջանի հետ: Ու ,եթե քեզ թվում ա ,որ ես էսօր հանրահավաքի կամ երթերի չեմ մասնակցում, սխալվում ես, քանի որ վախենում եմ, որ իմ երեխաները սրանից վատ օրեր են տենալու...Ուղղակի ասած են ա, որ պետք չի Լևոնին սրբացնել , ինքն էլ բարի պտուղ չի, բայց ավելացնեմ նաև, որ իրան եմ տեսնում էսօր ռեալ օպոզիցիա,քանի որ համարում եմ չարյաց փոքրագույնը, նաև վստահ եմ, որ եթե ինքը շարունակի նույն սրիկան մնալ, սրանց նման ծայրահեղ քայլերի չի թողնի ,որ հասնի, վերջիվերջո իրան արդեն պատառ-պատառ կանեն...

Հ.Գ.
իսկ քեզ Մեֆիստոֆել, խորհուրդ եմ տալի ու զգուշացնում եմ, որ զգույշ արտահայտվի ու քեզ կոնկրետ պահի,քեզ չեմ ճանաչում, բայց էսքանը լսցնելու տեղիք տվիր քո վերջի գրառումով...

Mephistopheles
04.03.2011, 03:17
..........................

Հ.Գ.
իսկ քեզ Մեֆիստոֆել, խորհուրդ եմ տալի ու զգուշացնում եմ, որ զգույշ արտահայտվի ու քեզ կոնկրետ պահի,քեզ չեմ ճանաչում, բայց էսքանը լսցնելու տեղիք տվիր քո վերջի գրառումով...

Ապեր, ես չարքն եմ, սատանան ու ինձ զգուշացնել կամ սպառնալ պետք չի, եթե մի բան անելու ես, արա… ավելի լավ ա առաջ քաշած հարցերիս պատասխանես, դրանով ինձ ջախջախած կլինես… ձևը էս ա, սա ա բանավեճի խաղի կանոնները…

Սերխիո
04.03.2011, 03:24
ֆորումում ,եթե բանավիճում են կամ հարց քննարկում, պետք ա կոռեկտության սահմաններում լինի... Ետ ,որ մոնիտորի դեմն ես, չի նշանակում, որ կարաս սխալ արտահայտություններ անես...

Chuk
04.03.2011, 03:38
Պետրոս ջան, ֆորումում որ բանավիճում են, պետք ա բանավիճել, ոչ թե բազառ անել: Եթե կանոնադրությունը խախտող բան կա, ապա օգտվիր տեղեկացման համակարգից, անձնական հարց ունես, մարդու հետ խոսիր նամակագրական համակարգով, իսկ թեմայում սպառնալիքներ ու բազառ մի՛ արա:

Mephistopheles
04.03.2011, 04:20
ֆորումում ,եթե բանավիճում են կամ հարց քննարկում, պետք ա կոռեկտության սահմաններում լինի... Ետ ,որ մոնիտորի դեմն ես, չի նշանակում, որ կարաս սխալ արտահայտություններ անես...

ի՞նչ սխալ բան եմ ասել… մեջբերում արա ու հակադարձի Սերխիո ջան… ոնց որ ես եմ անում… կոռռեկտգության սահմանն անցած չի… իսկ եթե անցել եմ կներես…

Տրիբուն
04.03.2011, 08:34
Մի բան էլ ասեմ. Մենթերը չեն մեր դժբախտությունների պատճառը, նրանք ընդհամենը համակարգի կատարածուներն են։ Լևոնը եկավ, նույն ձև կպաշտպանեն Լևոնին ժողովդրից։ Եթե համակարգը չփոխվի։ Իսկ համակարգը փոխելու առաջարկ կարծես թե Լևոնը չի էլ անում, միայն 200 դոլար աշխատավարձ, հարկեր–մարկեր, բուլկի–պեռաշկի… էհ, ջանըմ։ Ոգևորվեք–ոգևորվեք։ Սեր–ժիկ հեռացիր, Լե–վո՛ն նախագահ… մի խելքը գլխին իսան չբուսնեց էս անտերանոցում։

Դու աչքիս քաղաքացիական հասարակության կառուցման ջատագով ես դառել:

Ապեր, Լևոնը հալալ երեք տարի զահլեքս տարավ իրա «համակարգային» ելույթ / վերլուծություններով: Դաժե 100 կետ գրեց, յանիմ սենց մանրից համակարգային փոփոխություններ ենք անելու: Մեկը ես ասեցի, ու էլի եմ ասում, որ էտ սաղ վերևից ներքև ֆուֆլո էր, քանի Հայաստանում ժողովրդի բողոքի ուժով իշխանություն փոխելու գոնե մի նախադեպ չի եղել: Հիմա ինչ որ մի բան նշմարվում ա, էն էլ դեռ պարզ չի մի բան կլինի թե չէ, իսկ դու ուզում ես համակարգային փոփոխություններից խոսա: Ապեր, ավելի լավ ա չխոսա, թե էչ էլի համը կհելնի: Հենց էտ «համակարգայինից» խոսալն էլ կրակի վրա լցված սառը ջուրն ա, որից ուզում ես խուսափել:

Ինձ էս պահին լրիվ բավականացնում ա զաստավիտով, գործադուլով, դասադուլով, ծաղիկով, լոմով, փեդով, եռման ջրով արտահերթ ընտրությունների հասնելու գաղափարը: Ի մջի այլոց, պահանջների մեջ «Սերժիկ հեռացիր»-ը կա, իսկ «Լևոն նախագահ»-ը չկա: Նախագահ Զարուհին ա լինելու:

Վիշապ
04.03.2011, 13:05
...

Ամեն ինչ կրկնվում է նորից։
Հոպար, դրա համար մարդաքանակ պիտի ապահովես, իսկ մարդաքանակի համար զուտ միայն սոցիալական կտերով (200$, բուլկի–պեռաշկի և այլն) կհավաքես շատ ավելի քիչ, քան 2008–ին։ Իսկ ավելի շատ հավաքելու համար հավատ պիտի ներշնչես լայն զանգվածներին, իսկ վերջինիս համար պոպուլիստական կոչերը, Ղարաբաղի ստրաշիլկեն, Սերժից ու Տիկոյից ավելի լավ տղա երևալը բավարար չեն։ Մարդիկ բնավ չեն ջոկում, թե արտահերթ ընտրությունների կայֆը որն է, ես ու դու կարող է ջոկում ենք, իսկ մեծամասնությունը՝ ոչ։ Հիմա ինձ համոզում ես գնալ հանրահավաքի, որ ի՞նչ փոխվի իմ կյանքում։ Ես սոցիալապես նեղված չեմ, ես ուզում եմ քաղաքական փոփոխություններ, իսկ քաղաքական փոփոխություններ Լևոնը չի առաջարկում, ասում է վատ տղերքին փոխարինենք լավ տղերքով։ «Լավ տղերք» նկատի ունի իրենց, որը լայն զանգվածների համար համոզիչ չի հնչում։ Մասնավորապես ներկա համակարգի համար հենարան հանդիսացող մի լայն զանգված՝ ոստիկանները, պետական ծառայողները, բանակայինները, իշխանությունների կռիշի տակ բիզնես իրականացնողները ոչ միայն չեն պատկերացնում, թե ինչ լավ բանի կբերի արտահերթ ընտրություններն ու Լևոնի իշխանության գալը, այլ նաև համոզված են որ ոչ մի լավ բանի՝ մասնավորապես իրենց համար, չի բերի։ Կույր հավատով լցված է ընդհամենը սոցիալապես անապահով խավի մի հատված, որը ավտոմատ նրանց դարձնում է սոցիալապես ապահով զանգվածների հակառակորդը։ Դա էլ նշանակում է, որ մոտ ապագայում մեզ սպասվում են ոչ թե վճռական ու հստակ քաղաքական գործողություններ, այլ քաոտիկ բռնկումների ու հիսաթափությունների անորոշ ու անկանխատեսելի ընթացք։ Այսինքն միջին հաշվով ծերուկի վարած «քաղաքականությունը» չի փոխվել, այն է՝ սպասել մինչև չեռնի ատելությունը հատի սահմանները ու բողոքավոր ժողովուրդը վերահսկողությունից դուրս գա։ Ու կլինի նորից մարտի մեկ, որը նորից կճնշվի ուժայինների կողմից, քանի որ ուժայինները նման պարագայում երբեք Լևոնի կողմը չեն անցնի։
Գոնե ամպագոգոռ 15 կետերի փոխարեն վերցնեն մի քչից շատից խելամիտ կետ, ու պահանջեն էդ մի կետի կատարումը ու չցրեն ժողովդրին, մինչև կամ իշխանությունները գնան ինչ–որ զիջումների, կամ ժողովդրին ծեծելով լարեն տուն, ու միգուցե «հալբաթ» չստացվի։ Ուղղակի արդեն էնքան են տուֆտել, որ մարդ չի էլ հավատում, որ հանկարծ ու սրանք կփոխեն իրենց «մարտավարությունը», ավելի շուտ ի վերջո մարտավարություն կունենան։

Տրիբուն
04.03.2011, 13:56

Ապեր, մարտի մեկին ասում են լիքը մարդ ա եղել: Ամսի 17-ին կարող ա ավելի լիքը մարդ լինի:

Ես էլ բուլկի պեռաշկիի համար չեմ գնում: Ու երևի լիքը մարդ իմ նման բուլկի պեռաշկիի համար չի գնալու:

«Լավ տղեքը» իշխանության են գալու ընտրությունների միջեցվ, ոչ թե Լևոնի նշանակելով:

Որ լավ տղեքը իշխանության գան ընտրությունների միջոցով, պետք ա լինեն արտահերթ ընտրություններով, որին պիտի հասած լինի ժողովուրդը:

Թե մոտ ապագայում մեզ ինչ ա սպասվում, գիտի Նաստրադամուսը, մեկ էլ երևի Հիսուս Քրիստոսը: Պատկերացրու, դաժե ես չգիտեմ :D Բայց էն, ինչ տեղի ա ունենում վերջին մի քանի օրերին հստակ տարբերվում ա վերջին երեք տարիներին տեղի ունեցածից:

Ես մի հատ տենց երկիր չգիտեմ, որտեղ ուժայինները գլխանց անցել են ժողովրդի կողմը: Ուժայինները բոլոր երկրներում էլ սկզբում միայն պաշպտանում են գործող համակարգը ու ընթացքում են անցնում ժողովրդի կողմը:

Իսկականից, արդեն շատ էին տուֆտել, ահավոր շատ, ու առաջին անգամ փորձում են չտուֆտել: Ու քո ուզած մի կամ երկու կետն էլ կա, որոնք բուլկի պեռաշկիից տարբերվում են:
Մի հատ էլ եմ մեջբերում.

1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
....
13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

Խոսքի, չգիտեմ, թե էլ ինչ պիտի ասվեր սրանից ավել, որ մարտի 17-ին ավելի շատ մարդ գնար հանրահավաքի: Հիմա ապեր, դու գիտես ես գիտեմ, թե ինչ ա լինելու էտ հարհավաքից հետո: Իմ արև, պատկերացում չունեմ: Բայց որ սաղս ամեն ինչ իմանայինք, ու քո ասած «հստակ քաղաքական գործողությունների» ծրագիրն էլ գրած ու դրած լիներ դեմներս, ես ու դու Հայաստանում չէինք ապրի, Շվեդիայում կապրեինք:

Տես թե ոնց ա էտ հայտարարությունն ընկալվել ժողովրդի կողմից: Մեկը ինձ ճանաչում ես, կարծիքս էլ գիտես ՀԱԿ-ի գործունեության մասին էլ Լևոնի մասին էլ: Բայց միտինգին գնալու եմ: Հազիվ մի թեթև շանս ա ընկել ձեռներս: Վիշապ ջան, մեկ-մեկ ինչ-որ մի բանի ձգտելու ու հասնելու համար, պետք ա որոշ մանրուքների վրա ուշադրություն չդարձնել - If you wanna be rich, you've got to be a bitch :B

http://www.youtube.com/watch?v=7Ex48wzp3kc

Վիշապ
04.03.2011, 14:37
Ապեր, մարտի մեկին ասում են լիքը մարդ ա եղել: Ամսի 17-ին կարող ա ավելի լիքը մարդ լինի:

Էլի են սենց մարդաշատ հանրահավաքներ եղել, իմիջայլոց ես երթին մասնակցել եմ... մեքենայով :8:oy 10 մետրը 4–500 մետրի վրա հոծ զանգված, էդ չգիտեմ ինչքան է անում։

Ես էլ բուլկի պեռաշկիի համար չեմ գնում: Ու երևի լիքը մարդ իմ նման բուլկի պեռաշկիի համար չի գնալու:
Անելանելություն, զզվածություն, ապագայի նկատմամբ հավատի պակաս, անհարմար, տուֆտա կյանք... բայց չնսեմացնենք բուլկու–պեռաշկու պակասության դերակատարումը։

«Լավ տղեքը» իշխանության են գալու ընտրությունների միջեցվ, ոչ թե Լևոնի նշանակելով: Որ լավ տղեքը իշխանության գան ընտրությունների միջոցով, պետք ա լինեն արտահերթ ընտրություններով, որին պիտի հասած լինի ժողովուրդը:

Լիքը մարդ սրան չի հավատում։ Ես չեմ հավատում, որ հենց հիմա, Հայաստանում, ընտրությունների միջոցով, կարող են լավ տղերք գալ իշխանության։ «Լավ տղերք» հիմա էլ են իշխանության, չակերտավոր։ Արտահերթ ընտրություններ եթե նույնիսկ լինեն, ապա հենց այս պահին ոչ մեկը չի կարող երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը, և եթե տեսականորեն համարենք, որ արդարը հնարավոր է, ապա հենց այս պահին ես շատ խիստ կասկածում եմ, որ Լևոնը կհաղթի Սերժին, ավելի շուտ կունենանք «բոլորին դեմ եմ» արդյունք, իսկ գործնականորեն կունենանք խայտառակ պասսիվ մասնակցություն և «կհաղթի» Սերժը, նույնիսկ Ռոբը, բայց ոչ Լևոնը։:P

Թե մոտ ապագայում մեզ ինչ ա սպասվում, գիտի Նաստրադամուսը, մեկ էլ երևի Հիսուս Քրիստոսը: Պատկերացրու, դաժե ես չգիտեմ :D Բայց էն, ինչ տեղի ա ունենում վերջին մի քանի օրերին հստակ տարբերվում ա վերջին երեք տարիներին տեղի ունեցածից:

Նու–նու... ես դեռ տարբերությունը չեմ տեսնում... ժողովուրդը մի քիչ ավելի է ջղայնացել, մանավանդ իշխանությունների վերջին էշություններից, վարջապետի վերջին էշ ելույթից, գների էշ թանկացումից... Բայց պատկերացրու, մարդկանց մոտ երկիրց թռնելու ցանկությունը ավելի մեծ է, քան հանրահավաքի գնալու, տեսնես ինչու՞...

Ես մի հատ տենց երկիր չգիտեմ, որտեղ ուժայինները գլխանց անցել են ժողովրդի կողմը: Ուժայինները բոլոր երկրներում էլ սկզբում միայն պաշպտանում են գործող համակարգը ու ընթացքում են անցնում ժողովրդի կողմը:
Ճիշտ ես ախպերս։ Եթե բանը բանից անցնում է։ Հիմա դու տեսնում ես բանը բանից անցնելու հնարավորությունը, ես դեռ չեմ տեսնում։ Ու նույնիսկ չգիտեմ, բանը բանից անցնելը լավ կլինի՞, թե վատ։ Եթե Լևոնի ձեռն անցավ իշխանությունը (երազենք մի քիչ), ապա կարծում եմ ոչ թե լավ կլինի, այլ մի ձևի վատը կդառնա մի ուրիշ ձևի վատ, որովհետև Լևոնը վատ գործիչ է, վատ ղեկավար, վատ կազմակերպիչ։ Իմ թշվառ կարծիքով։ Վերջին երեք տարվա գործունեությունը ինձ ապացույց։ Նա թիմով չի կարողանում աշխատել, նույնիսկ ինձ թվում է, իր թիմի անդամները Մատենադարանի մոտ են առաջին անգամ ծանոթանում Լևոնի ելույթի տեքստին։ Նա չի կարողանում համագործակցել, երկխոսությունը նրա մոտ չի ստացվում, նա ժողովդրի հետ էլ է մենախոսում, իր մտքերը փաթաթում է ժողովդրի ուղեղին առանց հետադարձ կապի հնարավորության, առանց կարծիքներ հաշվի առնելու։ Որպես նախագահ էլ էր այդպիսին, դրա համար պատասխանատվություն վերցնելու ու շարունակելու փոխարեն հրաժարական տվեց։

Իսկականից, արդեն շատ էին տուֆտել, ահավոր շատ, ու առաջին անգամ փորձում են չտուֆտել: Ու քո ուզած մի կամ երկու կետն էլ կա, որոնք բուլկի պեռաշկիից տարբերվում են:
Մի հատ էլ եմ մեջբերում.

Բռատս, քաղբանտարկյալներին ազատելը ամեն երկու հերթական հանրահավաքից գոնե մեկում կար։ Ժամկետ դնե՞լն է քեզ դուր գալիս։ Մինչև սեպտեմբեր (սա էլ է ժամկետ) պիտի արտահերթ ընտրություններ լինեին, չեղան, ի՞նչ եղավ։ Իսկ վախտին որ դաշնակցականները պահանջում էին արտգործնախարարի հրաժարականը, ՀԱԿ–ը ղժժում էր, հիմա ինչո՞վ է ՀԱԿ–ի պահանջը տարբերվում, նրանով որ ավելի շատ մարդու հրաժարական են պահանջու՞մ։ Օրինակ ասենք քաղաքապետի հրաժարականը ինչու՞ է պետք պահանջել, մարդը դեռ նոր ա հարմարվում, որ գործ անի:))

Տես թե ոնց ա էտ հայտարարությունն ընկալվել ժողովրդի կողմից: Մեկը ինձ ճանաչում ես, կարծիքս էլ գիտես ՀԱԿ-ի գործունեության մասին էլ Լևոնի մասին էլ: Բայց միտինգին գնալու եմ: Հազիվ մի թեթև շանս ա ընկել ձեռներս: Վիշապ ջան, մեկ-մեկ ինչ-որ մի բանի ձգտելու ու հասնելու համար, պետք ա որոշ մանրուքների վրա ուշադրություն չդարձնել - If you wanna be rich, you've got to be a bitch :B

Բռատս, քեզ հետ թեկուզ դժոխք էլ կարելի է գնալ, այնպես որ եկացած, ուղղակի իմ կարծիքը քանի գնում ավելի է փոխվում դեպի վատը... Մուզոնն էլ գժոտ էր, մակարդակ :hands

Տրիբուն
04.03.2011, 14:48
Էլի են սենց մարդաշատ հանրահավաքներ եղել, իմիջայլոց ես երթին մասնակցել եմ... մեքենայով :8:oy 10 մետրը 4–500 մետրի վրա հոծ զանգված, էդ չգիտեմ ինչքան է անում։

Ապեր, էս գների թանկացումներից մարդիկ էնքան են նիհարել, որ հիմա լավ հանրահավաքին մի քառակուսի մետրի վրա վաթսուն մարդ ա տեղավորվում: Նենց որ 5000 քառակուսի մետրի վրա, 300.000 հոգի երթ ա արել: :D

Բռատս, քեզ հետ թեկուզ դժոխք էլ կարելի է գնալ, այնպես որ եկացած, ուղղակի իմ կարծիքը քանի գնում ավելի է փոխվում դեպի վատը... Մուզոնն էլ գժոտ էր, մակարդակ :hands

Որ Լևոնն իմացավ քեզ համոզել եմ, ինձ մի հատ քյալամ գործ կտա իշխանափոխությունից հետո: :D Կիպիծիլնիկն էլ չենք մոռանում: Որ բան չլինի, վերջում մի հատ չայ կխմենք, կամ ոտներս տաք ջուր կդնենք:

V!k
04.03.2011, 20:10
կառավարությունը վախենում է, որ Եգիպտոսում սկսված հեղափոխությունների շրջանը կգա նաև Հայաստան:D
արդեն սկսել են Ինտերնետը վերահսկել, քանի որ համարվում է, որ Եգիպտոսում ու մյուս 2 երկրներում ինտերնետը կարևոր դեր հանդիսացավ հեղափողության համար

ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում լիազոր եւ ազգային համակարգող մարմին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ «ՉԻ» - Ամոթ չլինի հարցնելը՝ իսկ մինչեւ հիմա ո՞վ էր։ Հենց այնպես չենք
հարցնում. ակնհայտորեն, այդ հարցով այսպես թե այնպես ԱԱԾ-ն էր զբաղվում։ Ուրեմն ինչո՞ւ նման որոշման անհրաժեշտություն առաջացավ, այն էլ՝ հրապարակայնորեն։ Ըստ երեւույթին պատճառն այն է, որ «տեղեկատվական անվտանգություն» ասելով պետք է հասկանալ նաեւ հաղորդակցման էլեկտրոնային միջոցների եւ հատկապես ինտերնետի վերահսկողությունր։

Արաբական աշխարհի վերջին իրադարձություններում, ինչպես հայտնի է, ինտերնետը հսկայական դեր խաղաց, եւ ահա Հայաստանի իշխանությունները որոշեցին պաշտոնապես ԱԱԾ-ին լիազորել վերահսկողություն սահմանել այդ ոլորտում։ Եվ ԱԱԾ-ն, կարող եք չկասկածել, ամեն ինչ կանի՝ այդ խնդիրը պատվով կատարելու համար, դա էլ հո արտգործնախարարության կայքը չէ, որ ադրբեջանցի հաքերները ջարդեն։ Այնպես որ՝ հաջողություն ենք մաղթում ԱԱԾ-ին, թեեւ որեւէ երկրի հատուկ ծառայությունների առ այսօր չի հաջողվել պայքարել ինտերնետի դեմ»։
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/50186.html)

ministr
04.03.2011, 20:26
Վերահսկել անվերահսկելին....
Հեսա տերտեր կբերեն որ facebook-ը նզովի...

Elmo
04.03.2011, 20:37
Վերահսկել անվերահսկելին....
Հեսա տերտեր կբերեն որ facebook-ը նզովի...

էդ առաջին հայացքից ա անվերահսկելի:Շատ էլ վերահսկելի ա: Բոլոր պրովայդերներին պարտադրում են չերեզ ազգային անվտանգություն քշել իրանց տրաֆիկը: Իրանք էլ անալիզատոր են կախում կանալի վրա:

ministr
04.03.2011, 20:39
Վազգեն ջան ասելը հեշտա :)

Elmo
04.03.2011, 20:42
Վազգեն ջան ասելը հեշտա :)

Անելն էլ ա հեշտ: Տեղ դժվար բան չկա, մանավանդ երբ խոսքը պետության մասին ա գնում: Ազգային անվտանգություն ա բա, պետք ա ինտերնետն էլ իրա ձեռքի տակ լինի: ԲԱյց պետական շահից ելնելով պետք ա էդ ամեն ինչը աշխատի էլի:

ministr
04.03.2011, 20:54
Բոլորի թրաֆիքը չերեզ ԱԱ ուղարկել...
Ինչքանով կարող են? :)

Mephistopheles
04.03.2011, 21:01
.................

Անելանելություն, զզվածություն, ապագայի նկատմամբ հավատի պակաս, անհարմար, տուֆտա կյանք... բայց չնսեմացնենք բուլկու–պեռաշկու պակասության դերակատարումը։

Ապեր, հեղափոխությունները դրա համար են լինում… բա քո կարծիքով ո՞նց, լավ են ապրում, բայց ուզում են ավելի լավ ապրեն ու դրա համար էլ հեղափոխություն են անու՞մ…

Լիքը մարդ սրան չի հավատում։ Ես չեմ հավատում, որ հենց հիմա, Հայաստանում, ընտրությունների միջոցով, կարող են լավ տղերք գալ իշխանության։ «Լավ տղերք» հիմա էլ են իշխանության, չակերտավոր։ Արտահերթ ընտրություններ եթե նույնիսկ լինեն, ապա հենց այս պահին ոչ մեկը չի կարող երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը, և եթե տեսականորեն համարենք, որ արդարը հնարավոր է, ապա հենց այս պահին ես շատ խիստ կասկածում եմ, որ Լևոնը կհաղթի Սերժին, ավելի շուտ կունենանք «բոլորին դեմ եմ» արդյունք, իսկ գործնականորեն կունենանք խայտառակ պասսիվ մասնակցություն և «կհաղթի» Սերժը, նույնիսկ Ռոբը, բայց ոչ Լևոնը։:P

ապեր, արդար ընտրությունների միակ ձևն էսօր իշխանությունների հրաժարականն ա ու արտահերթ ընտրությունները, դրանից ավելի հավաստի երաշխիք աշխարհում չկա… եթե էս էլ քո համար երաշխիք չի ուրեմն… ի՞նչն ա… դու ո՞նց ես պատկերացնում…

Ճիշտ ես ախպերս։ Եթե բանը բանից անցնում է։ Հիմա դու տեսնում ես բանը բանից անցնելու հնարավորությունը, ես դեռ չեմ տեսնում։ Ու նույնիսկ չգիտեմ, բանը բանից անցնելը լավ կլինի՞, թե վատ։ Եթե Լևոնի ձեռն անցավ իշխանությունը (երազենք մի քիչ), ապա կարծում եմ ոչ թե լավ կլինի, այլ մի ձևի վատը կդառնա մի ուրիշ ձևի վատ, որովհետև Լևոնը վատ գործիչ է, վատ ղեկավար, վատ կազմակերպիչ։ Իմ թշվառ կարծիքով։ Վերջին երեք տարվա գործունեությունը ինձ ապացույց։ Նա թիմով չի կարողանում աշխատել, նույնիսկ ինձ թվում է, իր թիմի անդամները Մատենադարանի մոտ են առաջին անգամ ծանոթանում Լևոնի ելույթի տեքստին։ Նա չի կարողանում համագործակցել, երկխոսությունը նրա մոտ չի ստացվում, նա ժողովդրի հետ էլ է մենախոսում, իր մտքերը փաթաթում է ժողովդրի ուղեղին առանց հետադարձ կապի հնարավորության, առանց կարծիքներ հաշվի առնելու։ Որպես նախագահ էլ էր այդպիսին, դրա համար պատասխանատվություն վերցնելու ու շարունակելու փոխարեն հրաժարական տվեց։

Կներես Վիշ ջան, բայց Լևոնը շատ լավ քաղաքական գործիչ ա ու կազմակերպիչ… էսի դու չես կարող ժխտել… 1988-ից ժողովրդին կարողացավ ոտի հանել (եթե կասես թիմով են եղել ուրեմն թիմով աշխատել էլ գիտի, որին դու դեմ ես) ու Հայաստանի անկախությունից հետո մեր ունեցած բոլոր նշանակալից ձեռքբերումները նրա օրոք եղան (նշի մի բան որ իրա օորոք չի եղել)… 98-ին հրաժարական տվեց (սա պատասխանատվությունից փախնել չի, բոլոր քիչ թե շատ իրենց հարգող կարգին քաղաքական գործիչ նման քայլի կդիմեր ու դիմում են… եթե պետք ա կարելի ա թվարկել)… 10 տարի հետո եկավ ու նորից ոտի կանգնացրեց ամբողջ ժողովրդին ու մարտի 1-ից 3 տարի հետո նորից ա ոտի կանգնացնում ու հավաքում կրիտիկական մասսա… ու դու սրան ասում ես վատ քաղաքական գործի՞չ… կարող ա՞ Հայլուրի առաջ քաշած հիպնոսի թեորիային ես հավատում, ընգեր… չեմ կարծում

Վիշ ջան, քննադատի ինչքան ուզում ես բայց գնահատականը ճիշտ տուր՝ անաչառ

հրաժարականի պահով մի բան էլ ավելացնեմ… եթե մի բան քո սկզբմունքներին դեմ ա, չպիտի անես, արդար չի, հավասար ա սուտ ասելուն ու դրա համար հրաժարականը ճիշտ պրակտիկա ա… ես առաջարկում եմ բոլորին տենց վարվել, պայքարել ինչքան հնարավոր ա և եթե չես հաղթում հրաժարական ես տալիս, բայց չես ծռվում՝ համոզմունքներիդ ու սկզբմունքներիդ չես դավաճանում…

Գեա
04.03.2011, 21:53
Մեկ-մեկ ինքս ինձ մտածում եմ, ախր էտ մենք մանուկ չենք եղել, էտ մենք պեչենու պակաս չենք ունեցել, որ էսօր Լևոնին չենք ատում ու մեղադրում բոլոր հնարավոր-անհնար մեղքերի մեջ, տո պեչենու էլ եմ ունեցել, չորացրած սուխարի հացի պակաս էլ եմ ունեցել, սահմանի վրա կռվող պապայի ներկայության կարիք էլ եմ ունցել, բայց ապրում եմ էսօրով, էսօր ես շատ ավելիի պակաս ունեմ, իմ երկրի ապագայի հույսի պակաս ունեմ, դրա համար էլ լինելու եմ ԻՐԱԿԱՆ ընդդիմության մի մասնիկը:
այստեղ Լևոնին ու նրա կառավարման տարիները ով փորձում է քննադատել դառնում է նվնվան թուլամորթ ,պեչենու համար լաց լինող, բայց ախր հարցը ոչ թե դրա մեջ է այլ այն բանի ,որ հենց այդ տարիներին դրվեց հասարակության սոցիալական անհավասարության հիմքերը:Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:Դրանց երեխեքն էլ սկսեցին ոսկի ջահելություն խաղալ, էդ տարիներին նախարարներից մեկը իմ բարեկամներից էր ,լավ գիտեմ թե ինչեր են արել ,ինչ բանկերից ինչ փողեր են "վարկ" վերցրել ու թռել :Թե չէ ինչ պեչենի, ինչ բան:Այդ տարիներին մի օր մեծարգո վարչապետ Բագրատյանը հեռուստացույցով սպառողական զամբյուղի մասին խոսելիս ամենայն լրջությամբ սկսեց համոզել որ ձուն ամեն օր ուտել պետք չի` լյարդին վնաս է:[ , հետաքրքիր է իրա էրեխեքն էլ էին զատիկից զատիկ ձու ուտում, որ լյարդը չվնասվեր...Սիրադեղյանն էլ երկիրը հեղեղել էր "չբացահայտված" սպանություններով՝էլ քաղաքապետ , էլ անվանի գրող....իսկ ներքին գործերի նախարարը, հեռուստացույցով, դեմքի"տխուր" արատահայտությամբ, լացակումած աչքերով հառաչում էր ,թե ամեն ինչ արել ենք բայց դե անհնար է բացահայտել: Ու հենց պատերացմի տարիներին էլ մի առանձնատան հիմք գցեց , որ հիմա էլ այնպես ոչինչ նայվում է.... էդ էլ երևի ծիտիկ, ծիտիկի հոնորարով է կառուցել :Իսկ մեծարգո նախագահը նայում ու լռում էր, իսկ լռությունը կարծեմ համաձայնության նշան է:Ու այսօրվա տականքներին էլ իրենք պեղեցին ու կյանք տվեցին , ուղղակի սրանք այնքան թունավոր էին,որ չխորշեցին իրենց հացի տեր դարձնողին կծեցին:աշխարհի բանն է էդ...պտուղը ծառից հեռու չի ընկնում:Այդպիսի պտուղ տվող Ծառը ոչ թե ջրում այլ քոքից կտրում են:սա էլ ոչ թե ասացվածք է այլ այդպես են անում բոլոր այգեպանները ,ասում են հանկարծ կողքի ծառերին վարակը չփոխանցի:
ՀԳ հա ի դեպ ես պեչենու պրոբլեմ չեմ ունեցել, մենակ կորցրած ջահելությունս մինչև հիմա ուրվականի նման շարունակում է խանգարել նորմալ ապագայով ապրելու համար,որի մեղավորը իրենց իդեալներին դավաճանած ղեկավարներն էին,որոնք իբրև պետական այրեր պատասխանատու էին բոլորի համար զրոից մինչև հարյուր տարեկան...

Chuk
04.03.2011, 22:01
Հիշում եմ, փոքր երեխա էի: Նախագահը Լևոնն էր: Երկիրը վխտում էր հանցագործներով: Փողոցում անընդհատ կրակոցներ էին, ամենուր երեխաները ներարկիչներ ու պարկուճներ էին գտնում: Մի հերթական կրակոցից փամփուշտը կոտրեց մանկությանս ամենամոտ ընկերոջս պատուհանը ու խրվեց իր բարձի մեջ... գլխից ընդամենը մի քանի միլիմետր ներքև, իսկ ինքը քնած էր:

Ընկերոջս ծնողներն արագ որոշում կայացրին: Երեխաներին վերցրին ու գնացին Օդեսա՝ հեռու այդ հանցագործ միջավայրից:

Հիշում եմ... Վանոն էր, որ էդ ամեն ինչը վերացրեց: Ըներոջս ընտանիքը հետո վերադարձավ: Հիմա նորից են ուզում գնալ:

շարունակելի

Mephistopheles
04.03.2011, 22:10
..............Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:..........................

Գեյա ջան, ինչի՞ ծիկ դրանք եղել են երկրի ղեկավարներ… ու ի հիասթափություն քեզ, քո թվարկած մարդիկ միլիոնատերեր չեն…

Chuk
04.03.2011, 22:11
Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:Դրանց երեխեքն էլ սկսեցին ոսկի ջահելություն խաղալ, էդ տարիներին նախարարներից մեկը իմ բարեկամներից էր ,լավ գիտեմ թե ինչեր են արել ,ինչ բանկերից ինչ փողեր են "վարկ" վերցրել ու թռել :Թե չէ ինչ պեչենի, ինչ բան:

Վերջին՝ մարտի 1-ի հանրահավաքին ժողովուրդը քվեարկությամբ ընդունեց հայտարարություն: Հայտարարությունը մշակել է կոնգրեսը, կարդաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեջբերում եմ այդ հայտարարության կետերից մեկը.

12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

Անշուշտ ամեն մեկդ իրավունք ունեք սա անվանել պոպուլիստական կոչ, բայց մի անգամ էնքան կամք դրսևորե(ն)ք, որ միանա(ն)ք էս հայտարարությանը ու պահանջե(ն)ք այդ հայտարարության ու մասնավորապես էս կետի կատարումը: Դա շատ ավելի օգտակար է, քան էսպես օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը (ճիշտ կամ սխալ մեղադրանքներ, էական չէ):

Mephistopheles
04.03.2011, 22:12

ինքն իրա փողերն արդեն պահել ա… դրա համար ա ասում…

Lion
04.03.2011, 22:15
Հիշում եմ, փոքր երեխա էի: Նախագահը Լևոնն էր: Երկիրը վխտում էր հանցագործներով: Փողոցում անընդհատ կրակոցներ էին, ամենուր երեխաները ներարկիչներ ու պարկուճներ էին գտնում: Մի հերթական կրակոցից փամփուշտը կոտրեց մանկությանս ամենամոտ ընկերոջս պատուհանը ու խրվեց իր բարձի մեջ... գլխից ընդամենը մի քանի միլիմետր ներքև, իսկ ինքը քնած էր:

Ընկերոջս ծնողներն արագ որոշում կայացրին: Երեխաներին վերցրին ու գնացին Օդեսա՝ հեռու այդ հանցագործ միջավայրից:

Հիշում եմ... Վանոն էր, որ էդ ամեն ինչը վերացրեց: Ըներոջս ընտանիքը հետո վերադարձավ: Հիմա նորից են ուզում գնալ:

շարունակելի

Ինչ հուզիչա, գրողը տանի: Ափսոոոս, հազար ափսոս, որ այդ հրեշտակային ժամանակներում այդ հրեշտակային երկրում չենք ապրել, որտեղ նման հրեշտակային նախարար ու նախագահ կային - կյանքներս իզուր անցավ, էլի...

Chuk
04.03.2011, 22:16
Ինչ հուզիչա, գրողը տանի: Ափսոոոս, հազար ափսոս, որ այդ հրեշտակային ժամանակներում այդ հրեշտակային երկրում չենք ապրել, որտեղ նման հրեշտակային նախարար ու նախագահ կային - կյանքներս իզուր անցավ, էլի...

Լիոն, կարո՞ղ ես մեջբերել որևէ գրառում, որտեղ կա ակնարկ, թե իբր ունեցել ենք հրեշտակային երկիր, հրեշտակային ժամանակներ, հրեշտակային նախարարներ ու նախագահ:
Խնդրում եմ, աղերսում եմ ցույց տալ այդ գրառումը, գրողը տանի:

Lion
04.03.2011, 22:22
Մի աղերսիր, ապեր, ուղղակի կարդա քո վերջին գրառումը - ընենց պուպուշ պատկեր ստացա. երկրում բեսպրեդել էր, Վանո ձաձան կախարդական քեռու պես եկավ ու ամեն ինչ ուղղվեց: Ընտանիքը վերադարձավ Հայաստան, ինչ հուզիչ/հոլիվուդյան վերջաբան: Ու էդ ոչինչ, որ մանր-մունր թաղային բանդաների կամ ավազակների փոխարեն փառահեղ "իմ նախախար"-ը հաստատեց սեփական գերկենտրոնացած ու դաժան բանդայի իշխանությունը: Այսինքն իրականում Վանոն էլի իր իշխանության ամրության համար արեց, որ փողոցային այդ կրակոցները վերացրեց:

Հերիքա, էլի, ապեր, տեսել ենք, դրանց, ապրել ենք էդ երկրում, ատել ենք Լևոնին ու իրա կողմնակիցներին, կուշտ ենք...

Mephistopheles
04.03.2011, 22:23
Ինչ հուզիչա, գրողը տանի: Ափսոոոս, հազար ափսոս, որ այդ հրեշտակային ժամանակներում այդ հրեշտակային երկրում չենք ապրել, որտեղ նման հրեշտակային նախարար ու նախագահ կային - կյանքներս իզուր անցավ, էլի...

զատո հիմա ա հրեշտակային… կարաս տեղը հանես

Chuk
04.03.2011, 22:26
Մի աղերսիր, ապեր, ուղղակի կարդա քո վերջին գրառումը - ընենց պուպուշ պատկեր ստացա. երկրում բեսպրեդել էր, Վանո ձաձան կախարդական քեռու պես եկավ ու ամեն ինչ ուղղվեց:
Լիոն, դու կարո՞ղ ես հերքել, որ Վանոն կարողացավ այդ բեսպրեդելի դեմն առնել: Եթե կարող ես, խնդրեմ խոսիր: Հակառակ դեպքում խնդրեմ լռի՛ր, որովհետև ես չեմ հրեշտակացրել ո՛չ Լևոնին, ո՛չ Վանոյին, այլ պարզապես փորձել եմ ցույց տալ, որ ձեր՝ հիմնականում մերկապարանոց մեղադրանքների ու ներկայացրած վատի կողքին եղել է, ու մեծ քանակով, լավը: Ես բոլորովին չեմ հերքում, որ շատ դեպքերում թերացել են, որ շատ դեպքերում խախտել են օրենքը և այլն: Բայց հիմա պահանջում եմ, որպեսզի կամ հերքե՛ս իմ ասածը, որ նա այդ բեսպրեդելի դեմն առել է, կամ էլ ինձնից ներողություն խնդրես խոսքերս խեղաթյուրելու ու հեգնական անտեղի գրառում անելու համար, կամ էլ, պարզապես լռես:

Mephistopheles
04.03.2011, 22:31

Ինքը կարա Չուկ ջան, ուղղակի եթե մեր աչքի տեսածն ա սենց հանգիստ աղավաղում, պատկերացրու իրա "Հայ ռազմական տարգիրքը" ինչ ա արել

Գեա
04.03.2011, 22:32
Գեյա ջան, ինչի՞ ծիկ դրանք եղել են երկրի ղեկավարներ… ու ի հիասթափություն քեզ, քո թվարկած մարդիկ միլիոնատերեր չեն…
այսինքն, փաստորեն դուք ի սկզբանե արդեն ընդունում եք ,որ հենց մարդը երկրի ղեկավար դարձավ ձեռքռերին պիտի ազատություն տա ?բա էլ ինչի եք բողոքում ներկա իշխանություններից?,Սրանք ուղղակի պատերազմի տարիներին գյուղում էին`ինչքան գիտեմ անունը Ստեփանակերտ է. ու ավելի շատ սով են տեսել ,դե հիմա էլ լիքը կարասի մոտ են, իսկ ախորժակը ուտելիս է բացվում:
Փաստորեն, էլ միլիոնատեր չեն?դե ինչ ասեմ, այսքան տարի փողի շլանգները ուրիշի ձեռքում են , երևի դա է պատճառը:ՈՒ երևի նաև էդ պատճառով են էլի սկսել հայրենասեր -հայրենասեր խաղալ.

Lion
04.03.2011, 22:34
Լիոն, դու կարո՞ղ ես հերքել, որ Վանոն կարողացավ այդ բեսպրեդելի դեմն առնել: Եթե կարող ես, խնդրեմ խոսիր: Հակառակ դեպքում խնդրեմ լռի՛ր, որովհետև ես չեմ հրեշտակացրել ո՛չ Լևոնին, ո՛չ Վանոյին, այլ պարզապես փորձել եմ ցույց տալ, որ ձեր՝ հիմնականում մերկապարանոց մեղադրանքների ու ներկայացրած վատի կողքին եղել է, ու մեծ քանակով, լավը: Ես բոլորովին չեմ հերքում, որ շատ դեպքերում թերացել են, որ շատ դեպքերում խախտել են օրենքը և այլն: Բայց հիմա պահանջում եմ, որպեսզի կամ հերքե՛ս իմ ասածը, որ նա այդ բեսպրեդելի դեմն առել է, կամ էլ ինձնից ներողություն խնդրես խոսքերս խեղաթյուրելու ու հեգնական անտեղիգրառում անելու համար, կամ էլ, պարզապես լռես:

Իրականում ես չեմ ժխտել այն փաստը, որ Վանոն վերացրեց. "փողոցային բեսպրեդելը": Ինքս եմ ապրել այդ տարիներին այդ երկրում, դա այդպես էլ կա: Բայց ես չեմ էլ ժխտել այդ փաստը - տես նախորդ պոստս: Ես ընդամենը պնդում եմ, որ նույնիսկ դա չարվեց հանուն. "ժողովրդի սիրուն", այլ ընդամենը նպատակ ուներ ամրապնդել սեփական իշխանությունը, քանի որ փողոցային այդ բեսպրեդելը, նույնիսկ լինելով էլ բացարձակապես ապաքաղաքական, զուտ իր կրիմինալ բնույթով վտանգի տակ էր դնում ռեժիմի անվտանգությունը և նրա նոր ձևավորվող կապիտալը:

Lion
04.03.2011, 22:35
Ինքը կարա Չուկ ջան, ուղղակի եթե մեր աչքի տեսածն ա սենց հանգիստ աղավաղում, պատկերացրու իրա "Հայ ռազմական տարգիրքը" ինչ ա արել

Դե ներողություն խնդրի, Մեֆ, տեսար որ սխալվում էիր :)

ministr
04.03.2011, 22:36
այստեղ Լևոնին ու նրա կառավարման տարիները ով փորձում է քննադատել դառնում է նվնվան թուլամորթ ,պեչենու համար լաց լինող, բայց ախր հարցը ոչ թե դրա մեջ է այլ այն բանի ,որ հենց այդ տարիներին դրվեց հասարակության սոցիալական անհավասարության հիմքերը:Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:Դրանց երեխեքն էլ սկսեցին ոսկի ջահելություն խաղալ, էդ տարիներին նախարարներից մեկը իմ բարեկամներից էր ,լավ գիտեմ թե ինչեր են արել ,ինչ բանկերից ինչ փողեր են "վարկ" վերցրել ու թռել :Թե չէ ինչ պեչենի, ինչ բան:Այդ տարիներին մի օր մեծարգո վարչապետ Բագրատյանը հեռուստացույցով սպառողական զամբյուղի մասին խոսելիս ամենայն լրջությամբ սկսեց համոզել որ ձուն ամեն օր ուտել պետք չի` լյարդին վնաս է:[ , հետաքրքիր է իրա էրեխեքն էլ էին զատիկից զատիկ ձու ուտում, որ լյարդը չվնասվեր...Սիրադեղյանն էլ երկիրը հեղեղել էր "չբացահայտված" սպանություններով՝էլ քաղաքապետ , էլ անվանի գրող....իսկ ներքին գործերի նախարարը, հեռուստացույցով, դեմքի"տխուր" արատահայտությամբ, լացակումած աչքերով հառաչում էր ,թե ամեն ինչ արել ենք բայց դե անհնար է բացահայտել: Ու հենց պատերացմի տարիներին էլ մի առանձնատան հիմք գցեց , որ հիմա էլ այնպես ոչինչ նայվում է.... էդ էլ երևի ծիտիկ, ծիտիկի հոնորարով է կառուցել :Իսկ մեծարգո նախագահը նայում ու լռում էր, իսկ լռությունը կարծեմ համաձայնության նշան է:Ու այսօրվա տականքներին էլ իրենք պեղեցին ու կյանք տվեցին , ուղղակի սրանք այնքան թունավոր էին,որ չխորշեցին իրենց հացի տեր դարձնողին կծեցին:աշխարհի բանն է էդ...պտուղը ծառից հեռու չի ընկնում:Այդպիսի պտուղ տվող Ծառը ոչ թե ջրում այլ քոքից կտրում են:սա էլ ոչ թե ասացվածք է այլ այդպես են անում բոլոր այգեպանները ,ասում են հանկարծ կողքի ծառերին վարակը չփոխանցի:
ՀԳ հա ի դեպ ես պեչենու պրոբլեմ չեմ ունեցել, մենակ կորցրած ջահելությունս մինչև հիմա ուրվականի նման շարունակում է խանգարել նորմալ ապագայով ապրելու համար,որի մեղավորը իրենց իդեալներին դավաճանած ղեկավարներն էին,որոնք իբրև պետական այրեր պատասխանատու էին բոլորի համար զրոից մինչև հարյուր տարեկան...

Մի քանի բան էլ ես ավելացնեմ.. Բագրատյանը ապրելու ձև էր խորհուրդ տալիս՝ հարևանից պարտք արեք ապրեք, "ֆիդայի"-ները դառել էին բեսպրեդելշիկ (կարծում եմ շատերը կհիշեն կարո՞ղա գիդես ֆիդային ես արտահայտությունը)...
Վերը նշված մարդկանցից ով ա դառել օլիգարխ, ովա բենթլիով ման գալիս...
96-ին ընտրությունները կեղծվեցին (երևույթը բացասական, բայց Վ. Մանուկյանից ինչ նախագահ...), ժողովուրդը գրոհեց ԱԺ-ն, ու ինչ մի հոգի տուժե՞ց: Տուժեցին նույն Արարքցյանը, Արա Սահակյանը, և այլ պաշտոնատար անձինք: Նույնիսկ այն դեպքում, երբ ժողովուրդը անցավ ցանկապատը, ժողովրդի վրա ոչ ոք չկրակեց, միայն օդ: Շատ էլ, որ Վանոն հետո կենաց էր խմում թե մի քանի հարյուր հոգի կպառկացնեին: Դեռ ավելին, անկարգությունները կազմակերպած մարդկանցից ոչ ոք չբանտարկվեց: Սադոյան-մադոյանները մի քիչ փախած մնացին հետո դուրս եկան ջրի երես: Ու ոչ ոք չբանտարկվեց:
Ինչ վերաբերումա Վանոյին: Ինչքան սուտ ու ճիշտ գողական կար կամ գնացին արտասահման կամ էն աշխարհ: Քաղաքը դարձավ անվտանգ: Բա չէ հիմա, սաղ դառել են "վերջին խազ":

Էն ժամանակ գլխավորը վաղվա օրվա նկատմամբ հույս կար, փոքր փոքր, բայց դրական փոփոխություններ էինք տեսնում:

Իսկ հիմա վաղվա օրը շատ մշուշոտա, ու ամեն օր դեպի վատնա գնում...

Chuk
04.03.2011, 22:40
Իրականում ես չեմ ժխտել այն փաստը, որ Վանոն վերացրեց. "փողոցային բեսպրեդելը": Ինքս եմ ապրել այդ տարիներին այդ երկրում, դա այդպես էլ կա: Բայց ես չեմ էլ ժխտել այդ փաստը - տես նախորդ պոստս: Ես ընդամենը պնդում եմ, որ նույնիսկ դա չարվեց հանուն. "ժողովրդի սիրուն", այլ ընդամենը նպատակ ուներ ամրապնդել սեփական իշխանությունը, քանի որ փողոցային այդ բեսպրեդելը, նույնիսկ լինելով էլ բացարձակապես ապաքաղաքական, զուտ իր կրիմինալ բնույթով վտանգի տակ էր դնում ռեժիմի անվտանգությունը և նրա նոր ձևավորվող կապիտալը:

Երկար-բարակ, թեմային չառնչվող ճառ՝ չխոստովանելու համար, որ խոսքերս խեղաթուրել ես :[
Զզվելի ա, Մհեր, այ հենց սենց եք անում ձեր բոլոր դատողությունները, առանց խորանալու, թե ով ինչ ա ասում, ու ինչի ա ասում, ու ոնց ա ասում: Պարզապես զզվելի ա :[
Դուք, փաստորեն, ապրել ու հիշում եք բաներ :)) Բայց լիքը ուրիշ բաներ էլ չեք հիշում ու չեք վերլուծում: Դա ցավալի ա... ձեր համար ;)

boooooooom
04.03.2011, 22:41
Իսկ հիմա վաղվա օրը շատ մշուշոտա, ու ամեն օր դեպի վատնա գնում...

Ամբողջ աշխարնա տենց

Mephistopheles
04.03.2011, 22:43
Դե ներողություն խնդրի, Մեֆ, տեսար որ սխալվում էիր :)

ումի՞ց

Mephistopheles
04.03.2011, 22:44
Ամբողջ աշխարնա տենց

ես ամբողջ աշխարհի փոխարեն չէի խասա…

Lion
04.03.2011, 22:45
Մերսի, որ "Դուք"-ի անցար, հարգելի մոդերատոր: Բայց հարգանքի այդ ձևական ցույցի փոխարեն ավելի լավ կլինի դիմացինիդ ուղղակի չվիրավորես, այսքան բան: Իսկ ես 1991-1998 թվականներին 10-17 տարեկան էի, վատ տարիք չի, որ հիշեմ,թ ե ժողովուրդը ոնց էր հայհոյում Լևոնին ու նրա ֆիզիկական որոշ արատներ, ոնց Լևոնը հույս տվեց ու դաժանորեն հուսախաբ արեց կյանքում հազիվ մի անգամ մի կարգին գաղափարի հավատացած մարդկանց, հիշում եմ բորենիների քեֆի նմանվող քեֆը 1996 թվականի նախագահականից հետո - "մենք հաղթեցինք" ու, չխկ, շամպանսկի բաժակները, հիշում եմ մարդկանց վախը "Վանոյի տղեքից", թալանված ազգային հարստությունն ու ոչնչից միանգամից հսկայական իշխանության հասած Լևոնի գոռոզությունը - կարծես աշխարհի արարումից ի վեր ինք կապույտարյուն է եղել...

Դեռ լավա, որ մենք ապրել ենք էդ տարիներին, թե չէ որ ապրած չլինեինք, հիմա էդա, համոզվելու էինք, որ այդ տարիներին Հայաստանում եսիմ ինչ էր...

ումի՞ց

Ինձնից, Մեֆ, սխալի վրա հիմնված վիրավորական կարծիքի ու սխալ պռագնոզի համար :)

Chuk
04.03.2011, 22:46
մհեր, փաստորեն դու նորից հիշում ես որոշ բաներ, ու մոռանում ես լիքը ուրիշ բաներ, նորից վերընթերցիր գրառումս: Դա ցավալի ա... քո համար:

Mephistopheles
04.03.2011, 22:49
այսինքն, փաստորեն դուք ի սկզբանե արդեն ընդունում եք ,որ հենց մարդը երկրի ղեկավար դարձավ ձեռքռերին պիտի ազատություն տա ?բա էլ ինչի եք բողոքում ներկա իշխանություններից?,Սրանք ուղղակի պատերազմի տարիներին գյուղում էին`ինչքան գիտեմ անունը Ստեփանակերտ է. ու ավելի շատ սով են տեսել ,դե հիմա էլ լիքը կարասի մոտ են, իսկ ախորժակը ուտելիս է բացվում:
Փաստորեն, էլ միլիոնատեր չեն?դե ինչ ասեմ, այսքան տարի փողի շլանգները ուրիշի ձեռքում են , երևի դա է պատճառը:ՈՒ երևի նաև էդ պատճառով են էլի սկսել հայրենասեր -հայրենասեր խաղալ.

"այսինքն, փաստորեն" գրածները չես կարդում ու նորություններին էլ չես հետևում… իրանք էսօր միլիոնատեր չեն… հայերեն ա գրած Գեյա ջան,… իսկ երկրի ղեկավարությունը բոլոր երկրներում միջին քաղաքացուց լավ ա ապրում… սրանում հանցագործություն չկա

Mephistopheles
04.03.2011, 22:52
...............................

Ինձնից, Մեֆ, սխալի վրա հիմնված վիրավորական կարծիքի ու սխալ պռագնոզի համար :)

քո գիրքն արժանահավատ չի որովհետև հորինած ա Լիոն ջան, վիրավորական բան չկա… փաստերն աղավաղած հարմարացրած ու սիրողական/ազգայնամոլական եզրակացություններ արած… սա գնահատական ա ու գնահատականի համար մարդիկ ներողություն չեն խնդրում

Գեա
04.03.2011, 22:52
Փաստորեն ամեն ինչ հիմնված է ,սեփական սիմպատիաների վրա,դե եթե Լրոնի համար է կեղծվել , մի թեթև կարելի է ասել դե բացասական երևույթ է ու հարմարվել դրա հետ:Մանուկյանը լավն էր վատն էր կարևոր չի, ժողովրդի ընտրությունն էր , որը պետք էր հարգել այլ ոչ թե տանկեր բերել քաղաք, հետո էլ հարբած պայթած հեռուստացույցով շամպայն խմել ու նման բաներ:Է հիմա էլ էսօրվանների կողմնակիցները Լևոնին ու ընդհանրապես ոչ ոքի հանդեպ սիմպատիա չունեն ու արդյունքում նույն արատավոր օղակն է ունենք ոչ լիգիտիմ նախագահ:
հա ի դեպ իսկ ով ասաց թե Լևոնի ժամանակ քաղ բանտարկյալներ չկային,ինչքան դաշնակ կար երկրում կամ բանտում էր կամ փախած, կամ էլ անցել էր ընդհատակ`թե իբր էլ դաշնակ չեմ:

Lion
04.03.2011, 22:54
մհեր, փաստորեն դու նորից հիշում ես որոշ բաներ, ու մոռանում ես լիքը ուրիշ բաներ, նորից վերընթերցիր գրառումս: Դա ցավալի ա... քո համար:

Վայ, անունս փոքրատառով են գրել?! Այ սենց բան չէի սպասում քեզնից, Արտակ - քաղաքական հակառակորդներին պետք է հարգել նաև գործով, այլ ոչ թե խոսքով: Գիտես, այ հիմա նստած հիշողությունս լարում եմ, որ 1991-1998 թվականներից որևէ լավ բան հիշեմ: Ես արդար տղա եմ, ինչ էլ ուզում եք ասեք: Հիշենք.

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. հը... էլի բան կար??

Mephistopheles
04.03.2011, 22:56
Փաստորեն ամեն ինչ հիմնված է ,սեփական սիմպատիաների վրա,դե եթե Լրոնի համար է կեղծվել , մի թեթև կարելի է ասել դե բացասական երևույթ է ու հարմարվել դրա հետ:Մանուկյանը լավն էր վատն էր կարևոր չի, ժողովրդի ընտրությունն էր , որը պետք էր հարգել այլ ոչ թե տանկեր բերել քաղաք, հետո էլ հարբած պայթած հեռուստացույցով շամպայն խմել ու նման բաներ:Է հիմա էլ էսօրվանների կողմնակիցները Լևոնին ու ընդհանրապես ոչ ոքի հանդեպ սիմպատիա չունեն ու արդյունքում նույն արատավոր օղակն է ունենք ոչ լիգիտիմ նախագահ:
հա ի դեպ իսկ ով ասաց թե Լևոնի ժամանակ քաղ բանտարկյալներ չկային,ինչքան դաշնակ կար երկրում կամ բանտում էր կամ փախած, կամ էլ անցել էր ընդհատակ`թե իբր էլ դաշնակ չեմ:

Իրանք մարդկանց վրա չեն կրակել… Գեյա ջան… տարբերությունը հասկանում ե՞ս… կարող ա կեղծել են, բայց հրաժարվել են, քո նմաններին էլ հնարավորություն տվել սխալները ուղղելու…
բոլորը չէ ու դրանց գործերը դեռ կարճված չի մինչև այսօր

Lion
04.03.2011, 22:57
քո գիրքն արժանահավատ չի որովհետև հորինած ա Լիոն ջան, վիրավորական բան չկա… փաստերն աղավաղած հարմարացրած ու սիրողական/ազգայնամոլական եզրակացություններ արած… սա գնահատական ա ու գնահատականի համար մարդիկ ներողություն չեն խնդրում

Չէ, ապեր, բայց իմ սրտացավ բարեկամը ի դեմս քեզ կարծես թե ինձ մեղադրում էր այլ բանում, հը??

Ինքը կարա Չուկ ջան, ուղղակի եթե մեր աչքի տեսածն ա սենց հանգիստ աղավաղում, պատկերացրու իրա "Հայ ռազմական տարգիրքը" ինչ ա արել

Փաստորեն "չկարացի" էլի, Մեֆ - դու արդար մարդ ես? Ցույց տուր արդարությունդ: Իսկ գրքի պահով - խնդրեմ, ահմեցիր համապատասխան թեմա և... արտահայտվիր :)

Mephistopheles
04.03.2011, 22:59
Վայ, անունս փոքրատառով են գրել?! Այ սենց բան չէի սպասում քեզնից, Արտակ - քաղաքական հակառակորդներին պետք է հարգել նաև գործով, այլ ոչ թե խոսքով: Գիտես, այ հիմա նստած հիշողությունս լարում եմ, որ 1991-1998 թվականներից որևէ լավ բան հիշեմ: Ես արդար տղա եմ, ինչ էլ ուզում եք ասեք: Հիշենք.

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. հը... էլի բան կար??

որպես "ռազմական պատմաբան" պետք ա իմանաս որ առաջին կետդ ինչ արժե… իսկ հիմա հարգելի "պատմաբան" 98-2011-ին ինչ ա եղել… սրա համար քեզ հիշողությունը չի օգնի, ֆանտազիա ա պետք որից դու լիքը ունես

Mephistopheles
04.03.2011, 23:00
Չէ, ապեր, բայց իմ սրտացավ բարեկամը ի դեմս քեզ կարծես թե ինձ մեղադրում էր այլ բանում, հը??

Փաստորեն "չկարացի" էլի, Մեֆ - դու արդար մարդ ես? Ցույց տուր արդարությունդ: Իսկ գրքի պահով - խնդրեմ, ահմեցիր համապատասխան թեմա և... արտահայտվիր :)
ի՞նչ չկարացիր

Դեկադա
04.03.2011, 23:01
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:

Chuk
04.03.2011, 23:01
Վայ, անունս փոքրատառով են գրել?! Այ սենց բան չէի սպասում քեզնից, Արտակ - քաղաքական հակառակորդներին պետք է հարգել նաև գործով, այլ ոչ թե խոսքով: Գիտես, այ հիմա նստած հիշողությունս լարում եմ, որ 1991-1998 թվականներից որևէ լավ բան հիշեմ: Ես արդար տղա եմ, ինչ էլ ուզում եք ասեք: Հիշենք.

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. հը... էլի բան կար??

Մհեր, պարզապես ուզում էի ցույց տալ, որ նորից խեղաթյուրել ես գրառումս, ընդհանրական գրածս անձիդ հետ «Դուք»-ով խոսել ներկայացնելով ;)
Ի դեպ, այդ դեպքում «ձեր»-ը մեծատառով կգրվեր:
Շարքը կարելի է անվերջ շարունակել, նշելով լիքը բաներ, այդ թվում թե՛ օբյեկտիվ (որոնք միանշանակ դրական են դիտարկվում բոլորի կողմից, օրինակ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը), թե՛ սուբյեկտի (որոնք մեկը կարող է դրական դիտարկի, մյուսը ոչ, օրինակ հողերի սեփականաշնորհման գործընթացը): Բայց դա պետք չի քո նշած կետերի պարագայում:

Նման կերպ պախարակել, զրոյին հավասարեցնել փորձել նախագահին, ում նախագահության տարիներին երկիրը հաղթել է պատերազմում, նվաճել հողեր, արդեն խոսուն է:

Lion
04.03.2011, 23:02
Առաջին կետը շատ բան արժի, ես առաջին կետի ցավը տանեմ :) Բայց, Մեֆ ջան, ախր սատանան հենց մանրուքների մեջ է: 1-ին կետը հիանալի, հզոր բան էր, բայց... ախր գրողի տարած մյուս կետերը խունացրեցին, թեև բարեբախտաբար չիմաստազրկեցին Մեր հաղթանակը: Թալան, անպատժելիություն, գաղափարական ցինիզմի պարտադրում ողջ պետական համակարգին ու հասարակությանը, մի խոսքով, այն ամենը, ինչ Դուք այսօր քննադատում եք այսպես եռանդով, հիմք է դրել հենց Ձեր սիրելի Լևոնը...

Բաա, այդպես էլ է լինում, ապեր...

Գեա
04.03.2011, 23:04
"… իրանք էսօր միլիոնատեր չեն… հայերեն ա գրած Գեյա ջան,… իսկ երկրի ղեկավարությունը բոլոր երկրներում միջին քաղաքացուց լավ ա ապրում… սրանում հանցագործություն չկա
Գրածներդ շատ էլ լավ կարդացել եմ հայերենից էլ լավ եմ չեմ բողոքում:Էսօր կարող է էլ միլիոնատեր չեն ,որովհետև տորթը ձեռներից արդեն տասնհինգ տարի վերցրել են:Ինչ վերաբերում է միջին քաղաքացի կոչվածին ասեմ , որ իննսունականներին միջին քաղաքացի հասկացողություն չկար ,համատարած չքավորություն էր (այն դեպքում երբ մարդիկ բանկերում կուտակած գումարներ ունեին):Ու դրա ֆոնի վրա ,հանկարծ վարչակարգն ու իր մոտիկները սկսեցին ապարանքներ կառուցել:Էդ երևի բանաստեղծություններից մնացած հոնորարներ էին օգտագործում , կամ էլ ինչ իմանամ մատենադարանի մոտերքում գանձ էին գտել, ես էլ անկապ տեղը հայավարի իրանց արդար աշխատած փողերին նախանձում եմ
Օֆ էս ինչ անարդար է ամեն ինչ:(

Mephistopheles
04.03.2011, 23:05
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:

էդ էլ ձեր առաջ քաշելիքն ա Դեկադա ջան… դուք պիտի գտնեք ձեր սիրած թեկնածուին

Chuk
04.03.2011, 23:05
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:

Խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այս քննարկումներին, որոնք նորից հարցը բերում են անձերի մակարդակին:
Որովհետև խոսքը չի գնում ոչ Լևոնի, ոչ Սերժի ոչ էլ ուրիշ անձի մասին:

Երկրին պետք են համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է որոշակի գործողություններ, այդ թվում իշխանափոխություն ու արդար ընտրությունների կազմակերպում: Պայքարը պետք է լինի դրա համար: Ում էլ կընտրենք, կլինի Լևոնը թե Սերժը թե Ռոբը թե Համազասպը, դրած կլինենք լուրջ փոփոխությունների սկիզբ, դրած կլինենք հնարավորություն, որ կարողանանք իսկապես նախագահից պահանջենք:

Ընդամենը պայքարել ա պետք:
Էս պահին էդ պայքարն առաջնորդում ա ՀԱԿ-ը:
Թողնե՛նք անձերի նկատմամբ սիմպատիաներն ու անտիսիմպատիաներն ու գործենք գաղափարական, փոփոխությունների տանող դաշտում:

Չկա սուրբ մարդ:
Չեք կարող գտնել մարդու, ով լիքը վատ բաներ չի արել, կամ նախագահ դառնալու դեպքում չի անի:
Պետք է կարողանալ միջավայր ձևավորել, որ հնարավորինս կարողանաս ազդել նախագահի անելիքի վրա, նրան արգելել վատ բաներ անել:

Շինարար
04.03.2011, 23:05
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:

Դեկադա ջան, ոչ Սերժին, ոչ էլ առավել ևս Լևոնին հավատալ պետք էլ չի, չկա էն բարի պապիկը, ով նվիրվելու ա մեր հարցերի լուծմանը, հիմա ուղղակի պետք ա ցույց տալ, որ մեր քթից բռնած չի կարելի ֆռռացնել, որ էլ չենք թողա, ու դա պետք ա ցույց տալ թե Լևոնին, թե Սերժին: Կկարողանանք՝ հալալ ա մեզ, չենք կարողանա, ճամպրուկներ....

Գեա
04.03.2011, 23:06
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:
ես էլ եմ երրորդին փնտրում , որ գտնես ձայն հանիր:)

Lion
04.03.2011, 23:08
Մհեր, պարզապես ուզում էի ցույց տալ, որ նորից խեղաթյուրել ես գրառումս, ընդհանրական գրածս անձիդ հետ «Դուք»-ով խոսել ներկայացնելով ;)
Ի դեպ, այդ դեպքում «ձեր»-ը մեծատառով կգրվեր:
Շարքը կարելի է անվերջ շարունակել, նշելով լիքը բաներ, այդ թվում թե՛ օբյեկտիվ (որոնք միանշանակ դրական են դիտարկվում բոլորի կողմից, օրինակ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը), թե՛ սուբյեկտի (որոնք մեկը կարող է դրական դիտարկի, մյուսը ոչ, օրինակ հողերի սեփականաշնորհման գործընթացը): Բայց դա պետք չի քո նշած կետերի պարագայում:

Նման կերպ պախարակել, զրոյին հավասարեցնել փորձել նախագահին, ում նախագահության տարիներին երկիրը հաղթել է պատերազմում, նվաճել հողեր, արդեն խոսուն է:

Արտակ, ես գիտեմ, որ դու ինձ ոչ հարգում ես, ու ոչ էլ սիրում: Քո իրավունք է, կարող ես նույնիսկ ամեն մի գրառմանս "ռեպամյոտում" բացասական նիշեր ավելացնել - մենք երևի արդեն բավականին մեծ ենք նման բաները լուրջ ընդունելու համար: Դե իսկ ինձ "աղավաղելու" մեջ մեղադրելը քո դասական գրոհի ձևն է, երբ ասելու այլ բան չունես: Ի դեպ, կուզենայի տեսնել ցուցակի շարունակությունը, իրոք, հետաքրքիր է:)

Mephistopheles
04.03.2011, 23:08
Գրածներդ շատ էլ լավ կարդացել եմ հայերենից էլ լավ եմ չեմ բողոքում:Էսօր կարող է էլ միլիոնատեր չեն ,որովհետև տորթը ձեռներից արդեն տասնհինգ տարի վերցրել են:Ինչ վերաբերում է միջին քաղաքացի կոչվածին ասեմ , որ իննսունականներին միջին քաղաքացի հասկացողություն չկար ,համատարած չքավորություն էր (այն դեպքում երբ մարդիկ բանկերում կուտակած գումարներ ունեին):Ու դրա ֆոնի վրա ,հանկարծ վարչակարգն ու իր մոտիկները սկսեցին ապարանքներ կառուցել:Էդ երևի բանաստեղծություններից մնացած հոնորարներ էին օգտագործում , կամ էլ ինչ իմանամ մատենադարանի մոտերքում գանձ էին գտել, ես էլ անկապ տեղը հայավարի իրանց արդար աշխատած փողերին նախանձում եմ
Օֆ էս ինչ անարդար է ամեն ինչ:(

իրանց փողերն իրանց ձեռից ոչ ոք չի վերցրել, իրանք էն ժամանակ էլ միկիոնատեր չեն եղել… սա մեկ… համատարած չքավորություն եղել ա պատերազմի ժամանակ, դրանից հետո սկսել ա լավանալ… պատերազմների ժամանակ համատարած չքավորություն ա լինում, ասեմ եթե տեղյակ չես

ministr
04.03.2011, 23:12
Փաստորեն ամեն ինչ հիմնված է ,սեփական սիմպատիաների վրա,դե եթե Լրոնի համար է կեղծվել , մի թեթև կարելի է ասել դե բացասական երևույթ է ու հարմարվել դրա հետ:Մանուկյանը լավն էր վատն էր կարևոր չի, ժողովրդի ընտրությունն էր , որը պետք էր հարգել այլ ոչ թե տանկեր բերել քաղաք, հետո էլ հարբած պայթած հեռուստացույցով շամպայն խմել ու նման բաներ:Է հիմա էլ էսօրվանների կողմնակիցները Լևոնին ու ընդհանրապես ոչ ոքի հանդեպ սիմպատիա չունեն ու արդյունքում նույն արատավոր օղակն է ունենք ոչ լիգիտիմ նախագահ:
հա ի դեպ իսկ ով ասաց թե Լևոնի ժամանակ քաղ բանտարկյալներ չկային,ինչքան դաշնակ կար երկրում կամ բանտում էր կամ փախած, կամ էլ անցել էր ընդհատակ`թե իբր էլ դաշնակ չեմ:

Եթե կարծում ես Լևոնի հանդեպ սիմպատիա եմ շնչում արտաշնչում սխալվում ես :) Հիմա շատ ուշա, որ դեպքերի հետ չհարմարվեմ: Ով ոզումա թող շամպայն խմի հեռուստացույցով, բայց մարդ չսպանի: Տանկեր լցնելը ավելի շատ հոգեբանական ազդեցության համար էր, քան ռազմական: Ոչ ոք տանկ չի քշել ժողովրդի վրա, չի կրակել ու չի սպանել: Ի միջի այլոց ժողովրդի ընտրությունը Մանուկյանն էր թե չէ միանշանակ չի, ըստ իս 2-րդ փուլ պետք է լիներ, բայց դրա "հավեսը" չունեին: Այնպես, որ միանշանակ չի լինի ասել, թե ազգովի Մանուկյան էինք ընտրել: Իսկ Մանուկյանի նախագահ չդառնալու դրական փաստը դա իմ սեփական կարծիքն ա, որը հիմնված ա ոչ իրա քաղաքական գործունեության, այլ բնավորության գծերի՝ հաստատակամության, ամրության, և այլ խարիզմատիկ գործոնների վրա:
Հիմա քաղբանտարկյալների հաշվով: Նախ, ես խոսում էի 96 թվի դեպքերի կազմակերպիչների մասին, ոչ թե ընդհանուր պատկերի մասին: Դաշնակցությունը փակեցին ոչ թե քաղաքական հայացքների, այլ պետական կարգի դեմ ուղղված հանցագործության ծրագրման համար: Իսկ դաշնակներից շատերին էլ բանտարկեցին, ոչ թե քաղաքական հայացքների, կամ ավելին, տանը զենք պահելու համար, այլ էդ ծրագրին մասնակից լինելու համար: Ի միջի այլոց, ես չեմ լսել, որ դաշնակներից մեկնումեկն ասեր, որ իրան անմեղ անմեղ տարել նստացրել են: Համենայնդեպս ես նման դեպք չգիտեմ:

boooooooom
04.03.2011, 23:15
ես էլ եմ երրորդին փնտրում , որ գտնես ձայն հանիր:)

Ես կասեի երազում եմ երրորդին, ու կուզենայի հենց Երևանի կենտրոնից լինի` հրապարակի մոտերից. Տենամ վոնցա միանգամից էս Երկիրը ծաղկացնելու?

Վիշապ
04.03.2011, 23:16
Ժող ջան, բարի մարդիկ, իսկ դուք ի՞նչ կարծիքի եք «Բավարիա» գարեջրի մասին:
... Այ քաղաքական գաղափարների բացակայության դեպքում սկսվում են լեգենդներն ու առասպելները լավ ու վատ տղաների, նրանց արած-չարած սխրագործությունների մասին, ու ծնվում է Ռեմբո-Բրյուս Լի հակամարտությունը: Նման է, որ ոչ մեկդ իրար չեք համոզելու, դրա համար կարելի է ուղղակի հիշել, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ կետը էդքան էլ վատ կետ չի, այ՝

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Հիմա մարդ կա, ասում է, որ Լևոնը լիքը գժոտ բաներ է արել իր կարծիքով, գուցե և այդպես է, որ կա, Հայաստանը Լևոնն է անկախացրել ճիշտ այնպես, ինչպես Նոյը փրկեց մարդկությունը ջրհեղեղից: Մարդ էլ կա, ասում է Լևոնի կառավարության տարիները նզովված էին ու Լևոնն էր այդ ամենի մեղավորը ու մեր բոլորիդ դժբախտությունների հիմքը դրեց ճիշտ այնպես, ինչպես Ադամը գայթակղվեց ու կրծեց եդեմական խնձորն ու Ասված նրան սի... վտարեց դրախտից ու մենք բոլորս իմացանք դժոխքի գոյության մասին: Հիմա ի՞նչ անենք: Մեկի համար Լենինը դրական քաղաքական գործիչ է եղել որ փրկել է համայն մարդկությանը, իսկ մյուսի համար՝ ամենավերջին պադլեցը, որ լիքը մարդկանց ճակատագրեր գրեց սառույցին: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ իրար համոզելով բանի չենք հասնելու, ու նաև այն, որ իսկապես բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող գործիչ այժմ չունենք:
Սիրե՛ք իրար::P

Դեկադա
04.03.2011, 23:16
Լավ որպեսզի բոլորիդ միանգամից չմեջբերեմ միանգամից ասեմ: Ես ապրել եմ Լևոնի կառավարության օրոք: Չգիտեմ լավը որն ա եղել, բայց վատը լիքը կար: Ես չէ որ պիտի ասեմ: Մի բան էտ տարիներից ինձ համար հասկացա: Ընտանիքս լքեց Հայաստանը: Իմ ընտանիքի նման էլի շատերը: Ապրում եմ Սերժի կառավարման օրոք: Էնքան անմխիթար ա որ ես էլ մտածում եմ ճամպրուկների մասին: Ցավոք կապող բաներ կան, դեռ չեմ կարա: Չունեմ իմ թեկնածուն, որովհետև ոչ մեկին չեմ տեսնում: Զարմանում եմ որ ՀԱԿ-ի մեջ եք տեսնում, բայց չեմ վիճում: Եթե կարողացաք արգելել նախագահների սխալներ թույլ տալուն ուրեմն հալալ ա ձեզ: Եթե դա կանի ՀԱԿ-ը ես ստիպված կըդունեմ պարտությունս ու գուցե հավատամ վաղվա օրվան: :) Եթե աստված մի արասցե էս անգամ էլ ազգի կեսով կպարտվենք ուրեմն պետք ա ազգովի ճամպրուկներ հավաքենք:

Գեա
04.03.2011, 23:18
իրանց փողերն իրանց ձեռից ոչ ոք չի վերցրել, իրանք էն ժամանակ էլ միկիոնատեր չեն եղել… սա մեկ… համատարած չքավորություն եղել ա պատերազմի ժամանակ, դրանից հետո սկսել ա լավանալ… պատերազմների ժամանակ համատարած չքավորություն ա լինում, ասեմ եթե տեղյակ չես
Մեֆ էլ ինչ խոսամ եթե ընդունում ես, որ պատերազմի ժամանակ, ժողովրդի չքավոր լինելու պայմաններում ,վարչակազմի ապարանքներ կառուցելը նորմալ է :

boooooooom
04.03.2011, 23:22
ուրեմն պետք ա ազգովի ճամպրուկներ հավաքենք:

Այ էս մեկը պիտի չգրեիր: Ընդհակառակը ազգովի պետքա հավաքվենք, բայց չգիտեմ ում շուրջը:(

ministr
04.03.2011, 23:22
Լավ որպեսզի բոլորիդ միանգամից չմեջբերեմ միանգամից ասեմ: Ես ապրել եմ Լևոնի կառավարության օրոք: Չգիտեմ լավը որն ա եղել, բայց վատը լիքը կար: Ես չէ որ պիտի ասեմ: Մի բան էտ տարիներից ինձ համար հասկացա: Ընտանիքս լքեց Հայաստանը: Իմ ընտանիքի նման էլի շատերը: Ապրում եմ Սերժի կառավարման օրոք: Էնքան անմխիթար ա որ ես էլ մտածում եմ ճամպրուկների մասին: Ցավոք կապող բաներ կան, դեռ չեմ կարա: Չունեմ իմ թեկնածուն, որովհետև ոչ մեկին չեմ տեսնում: Զարմանում եմ որ ՀԱԿ-ի մեջ եք տեսնում, բայց չեմ վիճում: Եթե կարողացաք արգելել նախագահների սխալներ թույլ տալուն ուրեմն հալալ ա ձեզ: Եթե դա կանի ՀԱԿ-ը ես ստիպված կըդունեմ պարտությունս ու գուցե հավատամ վաղվա օրվան: :) Եթե աստված մի արասցե էս անգամ էլ ազգի կեսով կպարտվենք ուրեմն պետք ա ազգովի ճամպրուկներ հավաքենք:

Ես էլ եմ ապրել Լևոնի կառավարության ժամանակ, ու ինչքան հիշում եմ, մարդիկ գնում էին երկրից՝ փախնելով աշխատանքի բացակայությունից, հացի խնդրից, պատերազմից, լույս, ջուր, գազ չլինելուց և այլն: Բայց շատերը հետ եկան, երբ նշված պայմանները բարելավվել էին: Հետ եկան, որովհետև հավատացին Հայաստանի վաղվա օրվան:
Դե նայի հիմա, գործ քչից շատից կա, լույս, գազ, ջուր.. ամեն ինչ էլ կա, ակտիվ պատերազմ չկա, հացը խանութները լիքնա... բայց.. վաղվա օրվա նկատմամբ հավատ չկա, ու էսօրվա գնացողը՝ գնումա ընդմիշտ:

Mephistopheles
04.03.2011, 23:23
Լավ որպեսզի բոլորիդ միանգամից չմեջբերեմ միանգամից ասեմ: Ես ապրել եմ Լևոնի կառավարության օրոք: Չգիտեմ լավը որն ա եղել, բայց վատը լիքը կար: Ես չէ որ պիտի ասեմ: Մի բան էտ տարիներից ինձ համար հասկացա: Ընտանիքս լքեց Հայաստանը: Իմ ընտանիքի նման էլի շատերը: Ապրում եմ Սերժի կառավարման օրոք: Էնքան անմխիթար ա որ ես էլ մտածում եմ ճամպրուկների մասին: Ցավոք կապող բաներ կան, դեռ չեմ կարա: Չունեմ իմ թեկնածուն, որովհետև ոչ մեկին չեմ տեսնում: Զարմանում եմ որ ՀԱԿ-ի մեջ եք տեսնում, բայց չեմ վիճում: Եթե կարողացաք արգելել նախագահների սխալներ թույլ տալուն ուրեմն հալալ ա ձեզ: Եթե դա կանի ՀԱԿ-ը ես ստիպված կըդունեմ պարտությունս ու գուցե հավատամ վաղվա օրվան: :) Եթե աստված մի արասցե էս անգամ էլ ազգի կեսով կպարտվենք ուրեմն պետք ա ազգովի ճամպրուկներ հավաքենք:

երկիրը կառուցում ա ժողովուրդը ոչ թե նախագահը… եթե նախագահի վրա ա հույսդ, կարաս ճամպրուկներդ կապես… էսօր ժողովուրդը ովի ա կանգնել որ ինքը որոշի ու կառուցի… կանգնացնողը ՀԱԿ-ն ա…

ու կարծում եմ արդեն մեծ ես ու կարող ես ինքնուրույն որոշումներ կայացնել… մեկը սենց կասի մեկը ընենց…

Mephistopheles
04.03.2011, 23:24
Մեֆ էլ ինչ խոսամ եթե ընդունում ես, որ պատերազմի ժամանակ, ժողովրդի չքավոր լինելու պայմաններում ,վարչակազմի ապարանքներ կառուցելը նորմալ է :

որտե՞ղ ես տենց բան կարդում… մի հատ էլ ճշտի թե ապարանքները ե՞րբ են կառուցվել… հետո կգաս կխոսենք

Chuk
04.03.2011, 23:24
Եթե աստված մի արասցե էս անգամ էլ ազգի կեսով կպարտվենք ուրեմն պետք ա ազգովի ճամպրուկներ հավաքենք:
Դեկադա, ոչ մեկս ՉՊԵՏՔ է ճամպրուկներս հավաքենք:
Չէ, սխալ չհասկանաք, ես հասկանում եմ յուրաքանչյուրին, ով ճամպրուկները հավաքում ու գնում է:
Բայց մենք ՊԵՏՔ Է էնպես անենք, որ էլ դրա կարիքը չլինի:

Իսկ դրա համար պայքար ա պետք:
Լրիվ անկեղծ եմ ասում. էսօրվա շարժման տիպի շարժում ղեկավարեր իմ համար ատելի Քոչարյանը, ես մեջն էի լինելու:

Միացեք ժողովուրդ: Մեր համախմբումից ա ամեն ինչ կախված:

boooooooom
04.03.2011, 23:26

Լիդերին փոխեք միանանք / կասեն իմ նման շատերը

Գեա
04.03.2011, 23:27
Հիմա քաղբանտարկյալների հաշվով: Նախ, ես խոսում էի 96 թվի դեպքերի կազմակերպիչների մասին, ոչ թե ընդհանուր պատկերի մասին: Դաշնակցությունը փակեցին ոչ թե քաղաքական հայացքների, այլ պետական կարգի դեմ ուղղված հանցագործության ծրագրման համար: Իսկ դաշնակներից շատերին էլ բանտարկեցին, ոչ թե քաղաքական հայացքների, կամ ավելին, տանը զենք պահելու համար, այլ էդ ծրագրին մասնակից լինելու համար: Ի միջի այլոց, ես չեմ լսել, որ դաշնակներից մեկնումեկն ասեր, որ իրան անմեղ անմեղ տարել նստացրել են: Համենայնդեպս ես նման դեպք չգիտեմ:
Իրանք էլ իրենց ձևով էին ուզում փոխել արատավոր վարչակարգը , ու դա որակվեց որպես պետական կարգի դեմ ուղղված հանցագործություն:Ի դեպ մարտի մեկից հետո փակածների վրա էլ այս վարչակարգը դրեց նույն պիտակը`ու մինչև հիմա էլ գոռում են թե մարդկանց փակել են թչ թե քաղ հայացքների այլ զենք կրելու, ու պետության դեմ հանցագործ մտքեր ունենալու համար:
Պտտվիր պտտվիր կառուսել ես քո երգը վաղուց եմ լսել:Մի բանի հետ եմ միայն համաձայն այսօրվանները ավելի կատարելագործված են :Չգիտեմ ուսուչիչն էր տաղանդավոր թե իրենք են գերազանցիկ աշակերտներ եղել:

ministr
04.03.2011, 23:27
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:

Էս էլ 3-րդը :))

http://www.panarmenian.net/photo/wp-content/uploads/2011/02/IMG_99991.jpg

Հ.Գ.
Աջ կողմիննա...:)

Chuk
04.03.2011, 23:29
Լիդերին փոխեք միանանք / կասեն իմ նման շատերը

Ես ասում եմ անձերից վեր կանգնեք, ինքն էլի անձ..
Էսօր չկա այլ լիդեր: Եթե լիներ ուրիշը, ուրիշի հետևից կգնայինք:
Դուք, փաստորեն, անուղղակի ասում եք «Չենք միանա»: Ձևակերպման ձևն էական չի:

Mephistopheles
04.03.2011, 23:37
Լիդերին փոխեք միանանք / կասեն իմ նման շատերը

Բում ջան, չեն միանա… 100%… ու՞մ ես ուզում դնենք…

էս ա լիդերը ուզում եք միացեք, ուզում եք ոչ…

Mephistopheles
04.03.2011, 23:39
Ժող, բայց էս սերժական ակտիվությունը կարծես գուժում է սերժի համար մի վատ լուր…

Lion
04.03.2011, 23:39
Վայ, անունս փոքրատառով են գրել?! Այ սենց բան չէի սպասում քեզնից, Արտակ - քաղաքական հակառակորդներին պետք է հարգել նաև գործով, այլ ոչ թե խոսքով: Գիտես, այ հիմա նստած հիշողությունս լարում եմ, որ 1991-1998 թվականներից որևէ լավ բան հիշեմ: Ես արդար տղա եմ, ինչ էլ ուզում եք ասեք: Հիշենք.

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. հը... էլի բան կար??

Ստեղ տղեքը պրիվատում լիքը "լավ բաներ"-ի ցուցակ ուղարկեցին "Լևոնի տարիներ"-ից, բայց ոչ մեկը էն չէր, բացի մեկից

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. Դպրոցների անմիջապես հայկականացում,
5. հը... էլի բան կար??

7 տարվա համար...:B

Վիշապ
04.03.2011, 23:43
Ժող, բայց էս սերժական ակտիվությունը կարծես գուժում է սերժի համար մի վատ լուր…

Աջաջին անգամը չի:)) Բայց որ սենց շարունակվի, վատ լուրերից գուժված խեղճ Սերժը կարողա ինֆարկտ ստանա, ու տենց...

ministr
04.03.2011, 23:44
Իրանք էլ իրենց ձևով էին ուզում փոխել արատավոր վարչակարգը , ու դա որակվեց որպես պետական կարգի դեմ ուղղված հանցագործություն:Ի դեպ մարտի մեկից հետո փակածների վրա էլ այս վարչակարգը դրեց նույն պիտակը`ու մինչև հիմա էլ գոռում են թե մարդկանց փակել են թչ թե քաղ հայացքների այլ զենք կրելու, ու պետության դեմ հանցագործ մտքեր ունենալու համար:
Պտտվիր պտտվիր կառուսել ես քո երգը վաղուց եմ լսել:Մի բանի հետ եմ միայն համաձայն այսօրվանները ավելի կատարելագործված են :Չգիտեմ ուսուչիչն էր տաղանդավոր թե իրենք են գերազանցիկ աշակերտներ եղել:

Մի րոպեեե... :) Ի՞նչա նշանակում իրանց ձևով: Հեղաշրջում անելո՞վ: Դա էլ ա ձև, բայց եթե չհաջողվեց, ուրեմն բողոքելու տեղ չունես գլխիդ գալիքից: Եթե հեղաշրջումը չի հաջողվում, ապա կազմակերպիչները դատվում են և բանտարկվում հեղաշրջման փորձի և պետական կարգը տապալելու համար: Իսկ եթե հաջողվումա, ապա այդ օրը մեկ մեկ դառնումա ոչ աշխատանքային, տոն օր :) Հիմա էդ մարդկանց չհաջողվեց իրենց ուզածին հասնել ու նստեցին:

Մարտի 1-ին հեղաշրջման փորձա եղե՞լ: Ու էն մարդկանց էլ փակել են սարքած գործերով, ոչ թե հեղաշրջման համար:

Դեկադա
04.03.2011, 23:47
Դեկադա, ոչ մեկս ՉՊԵՏՔ է ճամպրուկներս հավաքենք:
Չէ, սխալ չհասկանաք, ես հասկանում եմ յուրաքանչյուրին, ով ճամպրուկները հավաքում ու գնում է:
Բայց մենք ՊԵՏՔ Է էնպես անենք, որ էլ դրա կարիքը չլինի:

Իսկ դրա համար պայքար ա պետք:
Լրիվ անկեղծ եմ ասում. էսօրվա շարժման տիպի շարժում ղեկավարեր իմ համար ատելի Քոչարյանը, ես մեջն էի լինելու:

Միացեք ժողովուրդ: Մեր համախմբումից ա ամեն ինչ կախված:

Չուկ, ճամպրուկները հավաքելը հա էլ կա: Ես ասեցի, որ ոչ մեկին չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ ժողովրդին: Ինձ համար դա ամենից կարևորն ա: Կուզեմ ազգս չսխալվի ու էն ինչին գնում ենք իր ավարտը ունենա..սպասված: Մենք բոլորս էլ արժանի ենք լավ ապրելուն: Դե հիմա թե ով ա ղեկը ձեռքին ուզում եմ, որ ինձ չանհանգստացնի: Ուզում եմ հավատամ որ ազգս չի թողնի ես էլ իրանց հետ, որ ստահակներ գան:

Գեա
04.03.2011, 23:49
Մի րոպեեե... :) Ի՞նչա նշանակում իրանց ձևով: Հեղաշրջում անելո՞վ: Դա էլ ա ձև, բայց եթե չհաջողվեց, ուրեմն բողոքելու տեղ չունես գլխիդ գալիքից: Եթե հեղաշրջումը չի հաջողվում, ապա կազմակերպիչները դատվում են և բանտարկվում հեղաշրջման փորձի և պետական կարգը տապալելու համար: Իսկ եթե հաջողվումա, ապա այդ օրը մեկ մեկ դառնումա ոչ աշխատանքային, տոն օր :) Հիմա էդ մարդկանց չհաջողվեց իրենց ուզածին հասնել ու նստեցին:

Մարտի 1-ին հեղաշրջման փորձա եղե՞լ: Ու էն մարդկանց էլ փակել են սարքած գործերով, ոչ թե հեղաշրջման համար:
մարտի մեկի գործերից մի քիչ էլ ես եմ ծանոթ:Ըստ ներկա վարչակարգի իրենք հաղթել էին ու էդ միտինգները որակեցին որպես հեղաշրջման փորձ:մարդկանց վրա էլ ով չգիտի որ գործ սարքեցին,բայց դե մի բան պիտի անեին թե չէ տորթը ձեռքեից գնում էր:

Վիշապ
04.03.2011, 23:49
Ես էլ եմ ապրել Լևոնի կառավարության ժամանակ, ու ինչքան հիշում եմ, մարդիկ գնում էին երկրից՝ փախնելով աշխատանքի բացակայությունից, հացի խնդրից, պատերազմից, լույս, ջուր, գազ չլինելուց և այլն: Բայց շատերը հետ եկան, երբ նշված պայմանները բարելավվել էին: Հետ եկան, որովհետև հավատացին Հայաստանի վաղվա օրվան:

Իրականությունը էդքան էլ պայծառ չէր կարծես թե, ըստ տվյալների (Արտագաղթը և Հայաստանի Հանրապետության բնակչության ժողովրդագրական գործընթացները 1989-2001թթ. (http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2402#9_t)) 95-ից 96-ը նվազել է արտագաղթը, հետո 97-ին էլ ավելի աճել:

Mephistopheles
04.03.2011, 23:50
Աջաջին անգամը չի:)) Բայց որ սենց շարունակվի, վատ լուրերից գուժված խեղճ Սերժը կարողա ինֆարկտ ստանա, ու տենց...

ես իրա մահը չեմ ուզում… ինքը "անավարտ շատ գործեր" ունի

Lion
04.03.2011, 23:51
ի՞նչ չկարացիր

Լիոն, դու կարո՞ղ ես հերքել, որ Վանոն կարողացավ այդ բեսպրեդելի դեմն առնել:

Ինքը կարա Չուկ ջան, ուղղակի եթե մեր աչքի տեսածն ա սենց հանգիստ աղավաղում, պատկերացրու իրա "Հայ ռազմական տարգիրքը" ինչ ա արել

Դե ներողություն խնդրի, Մեֆ, տեսար որ սխալվում էիր :)

...Փաստորեն "չկարացի" էլի, Մեֆ - դու արդար մարդ ես? Ցույց տուր արդարությունդ: Իսկ գրքի պահով - խնդրեմ, ահմեցիր համապատասխան թեմա և... արտահայտվիր :)

Mephistopheles
04.03.2011, 23:52
Ստեղ տղեքը պրիվատում լիքը "լավ բաներ"-ի ցուցակ ուղարկեցին "Լևոնի տարիներ"-ից, բայց ոչ մեկը էն չէր, բացի մեկից

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. Դպրոցների անմիջապես հայկականացում,
5. հը... էլի բան կար??

7 տարվա համար...:B

7 տարվա համար սա բավականին շատ ա… գնա ուրիշ երկրների 7 տարին նայի հետո կխոսանք… ձեռի հետ էլ էս ներկաների 13 տարին նայի տես ինչ են արել "պատմաբան" ես, հեռու անցյալի մասին չի խոսքը

Mephistopheles
04.03.2011, 23:55
Դե ներողություն խնդրի, Մեֆ, տեսար որ սխալվում էիր :)

աա՜՜՜խ չես հերքեել… հազզզաաար ներողություն… մեծ հաճույքով եմ ասում… դե հիմա իմ գրառումին պատասխանի 13 տարվա մեջ ի՞նչ են արել ներկաները որ Լևոնի հետևից չգնա ժողովուրդը

ասես, մի հատ էլ ներողություն կխնդրեմ

Lion
04.03.2011, 23:55
Իրոք, 7 տարվա համար ահագինա? Բա որ հիմա սկսեմ բացասականի ցուցակը կազմել, կդիմանաս, իմ լավ բարեկամ ?

P.S.

Ինչ-որ չեմ հիշում, որ պարտավորված լինեմ նման հարցերի պատասխանել: Նորողություն ընդունված է :)

Mephistopheles
04.03.2011, 23:57
Իրականությունը էդքան էլ պայծառ չէր կարծես թե, ըստ տվյալների (Արտագաղթը և Հայաստանի Հանրապետության բնակչության ժողովրդագրական գործընթացները 1989-2001թթ. (http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2402#9_t)) 95-ից 96-ը նվազել է արտագաղթը, հետո 97-ին էլ ավելի աճել:

Վիշ ապեր, աճելն ու նվազելը մի բան ա… աննախադեպ չափերի հասնելի մեկ ուրիշ… մենք էսօր կատաստրոֆայի մասին ենք խոսում…

Հայկօ
04.03.2011, 23:57
7 տարվա համար սա բավականին շատ ա… գնա ուրիշ երկրների 7 տարին նայի հետո կխոսանք… ձեռի հետ էլ էս ներկաների 13 տարին նայի տես ինչ են արել "պատմաբան" ես, հեռու անցյալի մասին չի խոսքը

Մեֆ, ի՞նչն ա շատ. ընդամենը մի հատ ստից քուչի պատերազմ ենք հաղթել, մեր դիմացի շենքի պուճուր երեխուն սպանողներին են սանձել (հա, Չուկի գրած պատմությունը մեր թաղերում էլ ա կրկնվել, բայց առանց հեփի էնդի), մեկ էլ... ըըը... մեկ էլ էն բանից ենք շինել, ինչ էր անունը, է՜... Հա, պետություն, одна штука: Հավայի մոմենտներ են, ապեր, փչիր, թող թռնի:

Mephistopheles
04.03.2011, 23:59
Իրոք, 7 տարվա համար ահագինա? Բա որ հիմա սկսեմ բացասականի ցուցակը կազմել, կդիմանաս, իմ լավ բարեկամ ?

P.S.

Ինչ-որ չեմ հիշում, որ պարտավորված լինեմ նման հարցերի պատասխանել: Նորողություն ընդունված է :)

պարտավորված չես… բայց որ չես պատասխանում ուրեմն չունես պատասխան… թե չէ վաղուց էիր գրել…

Mephistopheles
05.03.2011, 00:00
Մեֆ, ի՞նչն ա շատ. ընդամենը մի հատ ստից քուչի պատերազմ ենք հաղթել, մեր դիմացի շենքի պուճուր երեխուն սպանողներին են սանձել (հա, Չուկի գրած պատմությունը մեր թաղերում էլ ա կրկնվել, բայց առանց հեփի էնդի), մեկ էլ... ըըը... մեկ էլ էն բանից ենք շինել, ինչ էր անունը, է՜... Հա, պետություն, одна штука: Հավայի մոմենտներ են, ապեր, փչիր, թող թռնի:

Բայց մեր Լիոն Պատմիչի շնորհիվ հիմա մենք դա կդարձնենք համաշխարհային պատերազմի հաղթանակ… ափսոս ինքը դա կարևոր չի համարում…

Lion
05.03.2011, 00:03
Բայց մեր Լիոն Պատմիչի շնորհիվ հիմա մենք դա կդարձնենք համաշխարհային պատերազմի հաղթանակ… ափսոս ինքը դա կարևոր չի համարում…

Ստելը լավ բան չի, Մեֆ :) Արցախյան պատերազմում տարած հաղթանակը իմ հպարտությունն է:

Հայկօ
05.03.2011, 00:04
Բայց մեր Լիոն Պատմիչի շնորհիվ հիմա մենք դա կդարձնենք համաշխարհային պատերազմի հաղթանակ… ափսոս ինքը դա կարևոր չի համարում…

Մի հազար - հազար հինգ հարյուր տարի շուտ ենք ծնվել դրա համար, Մեֆ ջան: Ասք Վասակ Տեր-Պետրոսյանի և յոթ թզուկների մասին, կամ՝ թե ինչպես էին հայերը շինում իրենց հայրենիքին:

Mephistopheles
05.03.2011, 00:08
Ստելը լավ բան չի, Մեֆ :) Արցախյան պատերազմում տարած հաղթանակը իմ հպարտությունն է:

…որում բնականաբար Լևոնը ոչ մի ներդրում չունի չէ՞…

Lion
05.03.2011, 00:10
Ես դա իր "զասլուգաներ"-ի ամենաառաջին կետում եմ դրել, ախպերս :) Ուղղակի ասում եմ, որ պատերազմի տարիներին ու դրանից հետո նա այնքան վատ բաներ արեց, որ արդյունքում եղավ բացասական մի գործիչ` մեծապես արժեզրկելով իր ներդրումը նույնիսկ այս Հաղթանակում: Էսի նույննա, որ Հայրենականում տարած հաղթանակի "առիթով" Ստալինին համարենք պայծառ մի գործիչ...

Mephistopheles
05.03.2011, 00:15
Ես դա իր "զասլուգաներ"-ի ամենաառաջին կետում եմ դրել, ախպերս :) Ուղղակի ասում եմ, որ պատերազմի տարիներին ու դրանից հետո նա այնքան վատ բաներ արեց, որ արդյունքում եղավ բացասական մի գործիչ` մեծապես արժեզրկելով իր ներդրումը այս Հաղթանակում:

աբրիս պատմահայր ջան, դե հիմա էլ 13 տարվա "զասլուգաները" թվարկի որ իմանանք թե ինչի հետ ենք համեմատում… համեմատությունը կարևոր ա… տենց որ լինի գաճաճներն էլ կարգին բոյով տղեք են…

Վիշապ
05.03.2011, 00:15
Վիշ ապեր, աճելն ու նվազելը մի բան ա… աննախադեպ չափերի հասնելի մեկ ուրիշ… մենք էսօր կատաստրոֆայի մասին ենք խոսում…

Այ մարդ, թող գնան: Մեզ ավելի շատ ապրելու տեղ կլինի, շնչելու օդ... :))) Աննախադեպ չի, 92-94 թվերին համարյա կես միլիոն մարդ է երկրից ցվրվել: Բայց էն ժամանակ պատերազմ էր, ու բնական էր, իսկ հիմա իսկականից անասուն վիճակ ա: Էն որ կառավարությունը իրա Սերժով ու Տիկոյով պիտի հրաժարական տա, էդ հարյուր տոկոս: Էս պարագայում նույնիսկ կարևոր էլ չի թե հետո ով կնստի, բան կփոխվի, թե չի փոխվի: Բայց դե... մեկա վատ ա::8

ministr
05.03.2011, 00:16

Էն ժամանակ հլա ասում էինք, հեսա պատերազմը կպրծնի լավ կլինի, հիմա ասում ենք սենց որ գնաց պատերազմը կսկսի ու ավելի վատ կլնի....

Chuk
05.03.2011, 00:17
Ես դա իր "զասլուգաներ"-ի ամենաառաջին կետում եմ դրել, ախպերս :) Ուղղակի ասում եմ, որ պատերազմի տարիներին ու դրանից հետո նա այնքան վատ բաներ արեց, որ արդյունքում եղավ բացասական մի գործիչ` մեծապես արժեզրկելով իր ներդրումը նույնիսկ այս Հաղթանակում: Էսի նույննա, որ Հայրենականում տարած հաղթանակի "առիթով" Ստալինին համարենք պայծառ մի գործիչ...
Մհեր ջան, եթե քո աչքին արժեզրկել ա, էն էլ մեծապես, էդ դեռ չի նշանակում, որ արժեզրկել ա ուրիշների կամ մեծամասնության աչքերում ու առավել ևս չի նշանակում, որ դու հարցին օբյեկտիվ ես նայում, օբյեկտիվ ես վերլուծում ու, ամենակարևորը, չես նսեմացնում: Իսկ ահա իմ կարծիքով՝ նսեմացնում ես: Ինչը, իմ համեստ կարծիքով, ռազմական պատմությամբ զբաղվողի համար անթույլատրելի որակ ա:

Mephistopheles
05.03.2011, 00:20
Ժող, մի վռազեք, եթե ժողովուրդը չուզեց (իշխամասնությունը, կամ ակտիվ ժողովուրդը) իշխանափոխություն չի լինելու…

Lion
05.03.2011, 00:20
աբրիս պատմահայր ջան, դե հիմա էլ 13 տարվա "զասլուգաները" թվարկի որ իմանանք թե ինչի հետ ենք համեմատում… համեմատությունը կարևոր ա… տենց որ լինի գաճաճներն էլ կարգին բոյով տղեք են…

Համեմատենք:) Էստոնիա, Լատվիա և Լիտվա - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո յոթմղոնանոց քայլերով դեմոկրատացան, զերծ մնացին կլանային ու կոռումպացված համակարգից ու դարձան Եվրոպայի մի մասնիկը: Բելոռուսիա - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զերծ մնացին թալանչիական սեփականաշնորհումից և այժմ ունեն ոչ միայն ուժեղ տնտեսություն, այլև արժանավայել ապրելակերպ: Լեհաստան - 80-ականների խավարից հետո հառնեցին այնպիսի ուժով, որ այժմ հավակնում են Արևելյան Եվրոպայի առաջնորդի դերին...

Մհեր ջան, եթե քո աչքին արժեզրկել ա, էն էլ մեծապես, էդ դեռ չի նշանակում, որ արժեզրկել ա ուրիշների կամ մեծամասնության աչքերում ու առավել ևս չի նշանակում, որ դու հարցին օբյեկտիվ ես նայում, օբյեկտիվ ես վերլուծում ու, ամենակարևորը, չես նսեմացնում: Իսկ ահա իմ կարծիքով՝ նսեմացնում ես: Ինչը, իմ համեստ կարծիքով, ռազմական պատմությամբ զբաղվողի համար անթույլատրելի որակ ա:

Կարծիք է:) Երկուսինս էլ կարծիք է...

Վիշապ
05.03.2011, 00:22
Էն ժամանակ հլա ասում էինք, հեսա պատերազմը կպրծնի լավ կլինի, հիմա ասում ենք հեսա պատերազմը կսկսի ու ավելի վատ կլնի....
Պատկերացրու, դժվար է ասել:think Մեկ մեկ միակ ելքը պատերազմն է: Երբ իրերը իրենց տեղում չեն, երբեմն միայն քաոսի միջոցով են բերվում իրենց տեղերը, քանի որ այլ բերող չկա: Կարող ա հիմար-հիմար խոսում եմ, բայց ես մանրից հոգեպես պատրաստվում եմ:))

Mephistopheles
05.03.2011, 00:23
Համեմատենք:) Էստոնիա, Լատվիա և Լիտվա - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո յոթմղոնանոց քայլերով դեմոկրատացան, զերծ մնացին կլանային ու կոռումպացված համակարգից ու դարձան Եվրոպայի մի մասնիկը: Բելոռուսիա - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զերծ մնացին թալանչիական սեփականաշնորհումից և այժմ ունեն ոչ միայն ուժեղ տնտեսություն, այլև արժանավայել ապրելակերպ: Լեհաստան - 80-ականների խավարից հետո հառնեցին այնպիսի ուժով, որ այժմ հավակնում են Արևելյան Եվրոպայի առաջնորդի դերին...

էստոնիայի չէ… հայաստանի նախագահների հետ… սա մեկ երկրորդ անգամ եթե համեմատում ես մի երկրի հետ ապա պայմանները պտի նույնը լինեն … հարևաններ, պատերազմ և այլն… քյաֆ ես գնում պատմիչ ջան

Mark Pauler
05.03.2011, 00:25
ինչ ա վատ ե՞մ գրել…

Անտրամաբանական ցինիզմի մեջ ինչ լավ կարելի ա գտնել???
Կամ
սրանք էդ տեսակն են… սրանք լուսանցգքում են ապրում արածդ արտահայտությունը կարաիր անեիր էտ նույն մարդկանց աչքերին նայելով, թե հեշտ ա թաքնվել վերտուալ վարագույրի հետևում ու ասել ինչ մտքիդ կգա???
Եթե չես կարում կոռեկտությամբ խոսքդ հասցնես մարդկանց, դեռ չի նշանակում որ իրավունք ունես չափերդ անցնես:
Ուրախ եմ, որ ստեղ դեռ կան մարդիկ, որոնք հաշվի են առնում առջնորդ դառնալ ցանկացողի բարոյական կերպարը:

Mephistopheles
05.03.2011, 00:29
Անտրամաբանական ցինիզմի մեջ ինչ լավ կարելի ա գտնել???
Կամ արածդ արտահայտությունը կարաիր անեիր էտ նույն մարդկանց աչքերին նայելով, թե հեշտ ա թաքնվել վերտուալ վարագույրի հետևում ու ասել ինչ մտքիդ կգա???
Եթե չես կարում կոռեկտությամբ խոսքդ հասցնես մարդկանց, դեռ չի նշանակում որ իրավունք ունես չափերդ անցնես:
Ուրախ եմ, որ ստեղ դեռ կան մարդիկ, որոնք հաշվի են առնում առջնորդ դառնալ ցանկացողի բարոյական կերպարը:

ինչի չէ որ, կնայեմ էլ կասեմ էլ… ու անում եմ կյանքում…

լուսանցքում եք ապրում Մարկո ջան, դու ես տենց ասում… "ոչ ոքի ձեն չեմ տա"-ն ուրիշ բան չի նշանակում… այսինքն "ես քաղաքական գործընթացին չեմ մասնակցում" … սրան ասում են լուսանցքում ապրել…

եթե դուրդ չի գալիս, ապա դո քո խնդիրն ա…

Lion
05.03.2011, 00:31
Հաաա, ճիշտա - սխալ համեմատեցի: Լուկաշենկոն ավելի էր սիրում իր երկիրն ու բելառուսներին, որ թույլ չտվեց ոչ իր պետության և ոչ էլ իր ազգի թալան: Ճիշտ ես, եղբայր, ճիշտ ես :) Մյուս կետերում ևս - երևի հենց էդ պատերազմն ու հարևաններն էին խանգարում ու հենց դրանք էին պատճառը 1995-1996 թվականների այլանդակ ընտրակեղծարարությունների (էն խեղճ Պարույրի ընենց տփեցին ԱԺ ամբիոնի մոտ, մինչև հիմա աչքիս դեմն է: Հա, մեկ էլ հիշում եմ, թե սեպտեմբերի 26-ի իրադարձություններից հետո ԱՐ հեռուստաընկերությամբ գրող Վահրամ Սահակյանը (Արամայիսի տղեն չէ, էն մյուսը) ինչ քստմնելի ձևով էր լիզում իշխանության բատինկեքի նրբանները), թալանչիական սեփականաշնորհմանը (Արմենթելը, գրողը տանի!), ժողովրդի գաղափարական ոչնչացմանը (ոնց էր, հլը հիշեցրեք. "Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է", հաբռգած "Մենք հաղթեցինք"-ն ու շամպայնի չխկը), ծնելիության անկումը, արտագաղթի աճը...

Շարունակենք համեմատել?

Mephistopheles
05.03.2011, 00:36
Հաաա, ճիշտա - սխալ համեմատեցի: Լուկաշենկոն ավելի էր սիրում իր երկիրն ու բելառուսներին, որ թույլ չտվեց ոչ իր պետության և ոչ էլ իր ազգի թալան: Ճիշտ ես, եղբայր, ճիշտ ես :) Մյուս կետերում ևս - երևի հենց էդ պատերազմն ու հարևաններն էին խանգարում 1995-1996 թվականների այլանդակ ընտրակեղծարարություններին (էն խեղճ Պարույրի ընենց տփեցին ԱԺ ամբիոնի մոտ, մինչև հիմա աչքիս դեմն է: Հա, մեկ էլ հիշում եմ, թե սեպտեմբերի 26-ի իրադարձություններից հետո ԱՐ հեռուստաընկերությամբ գրող Վահրամ Սահակյանը ինչ քստմնելի ձևով էր լիզում իշխանության բատինկեքի նրբանները), թալանչիական սեփականաշնորհմանը (Արմենթելը, գրողը տանի!), ժողովրդի գաղափարական ոչնչացման (ոնց էր, հլը հիշեցրեք. "Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է"), ծնելիության անկումը, արտագաղթի աճը...

Շարունակենք համեմատել?

Լիոն ջան, դու երևում ա չես կարդում գրածս, կամ էլ քեզ չհասկացողի տեղ ես դնում… Լևոնի 7 տարին պտի համեմատենք Սերժի-Ռոբի 13 տարվա հետ… սրանք ունեն համեմատգության եզրեր… հասկացա՞ր… ինձ լուկաշենկոն չի հետաքրքրում, ինքը Բելոռուսի նախագահն ա եղղել ու կա…

Հայկօ
05.03.2011, 00:36
Հաաա, ճիշտա - սխալ համեմատեցի: Լուկաշենկոն ավելի էր սիրում իր երկիրն ու բելառուսներին, որ թույլ չտվեց ոչ իր պետության և ոչ էլ իր ազգի թալան: Ճիշտ ես, եղբայր, ճիշտ ես :) Մյուս կետերում ևս - երևի հենց էդ պատերազմն ու հարևաններն էին խանգարում ու հենց դրանք էին պատճառը 1995-1996 թվականների այլանդակ ընտրակեղծարարությունների (էն խեղճ Պարույրի ընենց տփեցին ԱԺ ամբիոնի մոտ, մինչև հիմա աչքիս դեմն է: Հա, մեկ էլ հիշում եմ, թե սեպտեմբերի 26-ի իրադարձություններից հետո ԱՐ հեռուստաընկերությամբ գրող Վահրամ Սահակյանը (Արամայիսի տղեն չէ, էն մյուսը) ինչ քստմնելի ձևով էր լիզում իշխանության բատինկեքի նրբանները), թալանչիական սեփականաշնորհմանը (Արմենթելը, գրողը տանի!), ժողովրդի գաղափարական ոչնչացմանը (ոնց էր, հլը հիշեցրեք. "Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է", հաբռգած "Մենք հաղթեցինք"-ն ու շամպայնի չխկը), ծնելիության անկումը, արտագաղթի աճը...

Շարունակենք համեմատել?
Մի հատիկ «քաղաքական» բառն ես մոռացել էս գրառմանդ մեջ, Lion ջան: Գոնե էս բաժնում էդ մի բառը մոռանալ պետք չի, էլի:

Lion
05.03.2011, 00:40
Լիոն ջան, դու երևում ա չես կարդում գրածս, կամ էլ քեզ չհասկացողի տեղ ես դնում… Լևոնի 7 տարին պտի համեմատենք Սերժի-Ռոբի 13 տարվա հետ… սրանք ունեն համեմատգության եզրեր… հասկացա՞ր… ինձ լուկաշենկոն չի հետաքրքրում, ինքը Բելոռուսի նախագահն ա եղղել ու կա…

Իսկ ինձ հետաքրքրումա, ապեր, ես հենց սրանց հետ եմ ուզում համեմատել :) Իսկ ինչու ոչ, Ձեր թեկնածուն երևի շատ դժգույն լույսի տակ է երևում, հա? Համ էլ հետաքրքիր մարդ ես, Մեֆ, էս պահին ԼՏՊ-ից ենք խոսում ու իրա մեղքերն ենք վեր հանում - ասենք, մի պահ ենթադրենք թե ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները վատն են, դրանից ԼՏՊՆ կդառնա լավը կամ նրա մեղքերը կջրվեն?

Մի հատիկ «քաղաքական» բառն ես մոռացել էս գրառմանդ մեջ, Lion ջան: Գոնե էս բաժնում էդ մի բառը մոռանալ պետք չի, էլի:

Տո բիշ?

Mephistopheles
05.03.2011, 00:52
Իսկ ինձ հետաքրքրումա, ապեր, ես հենց սրանց հետ եմ ուզում համեմատել :) Իսկ ինչու ոչ, Ձեր թեկնածուն երևի շատ դժգույն լույսի տակ է երևում, հա? Համ էլ հետաքրքիր մարդ ես, Մեֆ, էս պահին ԼՏՊ-ից ենք խոսում ու իրա մեղքերն ենք վեր հանում - ասենք, մի պահ ենթադրենք թե ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները վատն են, դրանից ԼՏՊՆ կդառնա լավը կամ նրա մեղքերը կջրվեն?

Տո բիշ?

էդ արդեն քո ուզելով չի… եթե քեզ պատմաբան ես համարում պիտի համեմատես համեմատվելիքները…

պատկերացրու այո… որովհետև էսօր դու կարաս նրանց հանես ու բերես Լևոնին, բայց լուկաշենկոյին չես կարող բերել… ընենց որ սար-ու-ձոր մի ընգի…

եթե ասես հայ նախագահներից ո՞րն ա լավը, հո չե՞նք ասելու Լուկաշենկոն…

ապեր հասկանում ե՞ս ինչ եմ ասում, թե՞ ոնց

Mark Pauler
05.03.2011, 00:54
էդ տարբերակն էլ դու առաջարկի… մեր առաջարկածն էս ա…

Սերժին ու Լևոնին միասին լարելու տարբերակ չկա, բայց Սերժն ու Տիկոն (վարչապետ) քեզ լարելու տարբերակ ունեն… դրա մասին մտածի

Հաստատ իրանք ինձ լարելու տարբերակ ունեն: Դրանում չեմ կասկածում: Իսկ տարբերակ արդեն առաջարկել եմ: Ստիպել ա պետք Լևոնին կամ ցանկացած ժողովրդական շարժման առաջնորդի նախորոք խոստանա, որ եթե հեղաշրջումը հաջողվի գոնե միառժամանակ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր: Էդպես ցույց կտան որ միայն անձնական ամբիացաների մասին չեն մտածում:

Հայկօ
05.03.2011, 00:55
Տո բիշ?

Տո բիշ՝ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Առանց կրճատումների մեջբերումը էս ա: Տո բիշ-2՝ քաղաքական բազառների ժամանակ «զարկենք Սասուն, մտնենք Վան» ասելով հեռու չես գնա, «աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն» էլ միջազգային քաղաքական թատերաբեմում ոչ մեկի նավթի տակառներին չի:

Վիշապ
05.03.2011, 00:55
Լևոնի 7 տարին պտի համեմատենք Սերժի-Ռոբի 13 տարվա հետ… սրանք ունեն համեմատգության եզրեր…
Մեֆ ախպեր, չգիտեմ դու էդ բոլոր տարիներին ուր ես եղել, անձամբ ինձ համար, եթե անկեղծ ասեմ, համեմատական առումով 2001-ից հետոն ավելի լավ ժամանակաշրջան է եղել քաղաքացի-պետություն կտրվածքով: Եթե չորով համեմատենք, ապա Լևոնի 7 տարիները մի այլ կարգի անտեր, ապուշ-վիճակ տարիներ էին, պրոբլեմները անհամեմատ ավելի շատ էին, իսկ բարոյական հաղթանակները, իմա՝ անկախություն-հաղթանակ, փաթաթած ունեինք: Դրա մասին հիշող չկար:
Բայց համեմատելով ոչ մի բանի էլ չենք հասնելու: Իմաստ չունի: Ներկայով է պետք խոսել ու տեսնել, թե ինչ ունենք ներկայումս... իմ կարծիքով <էն որ էս բառի համար տուգանային են տալիս> այ սրանից էլ չունենք: Ունենք քաղաքական կուրս չունեցող բայց իրենց քաղաքական համարող ուժեր, ու իներցիայով յոլա գնացող ժողովուրդ:

Mephistopheles
05.03.2011, 00:55
Հաստատ իրանք ինձ լարելու տարբերակ ունեն: Դրանում չեմ կասկածում: Իսկ տարբերակ արդեն առաջարկել եմ: Ստիպել ա պետք Լևոնին կամ ցանկացած ժողովրդական շարժման առաջնորդի նախորոք խոստանա, որ եթե հեղաշրջումը հաջողվի գոնե միառժամանակ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր: Էդպես ցույց կտան որ միայն անձնական ամբիացաների մասին չեն մտածում:

առաջարկի Մարկո ջան… կազմեք համախոհների մի խումբ ու առաջարկեք…

Հայկօ
05.03.2011, 00:57
Հաստատ իրանք ինձ լարելու տարբերակ ունեն: Դրանում չեմ կասկածում: Իսկ տարբերակ արդեն առաջարկել եմ: Ստիպել ա պետք Լևոնին կամ ցանկացած ժողովրդական շարժման առաջնորդի նախորոք խոստանա, որ եթե հեղաշրջումը հաջողվի գոնե միառժամանակ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր: Էդպես ցույց կտան որ միայն անձնական ամբիացաների մասին չեն մտածում:

Արի Սերժին ստիպենք, որ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր, մեր պատգամավորներն էլ թող լինեն Լֆիկ Սամոն ու Սաշիկը: Կառավարման ձևը կարելի ա անտեսել կամ շրջանցել: Հայաստանը հիմա նախագահական հանրապետություն ա, բայց ժողովրդիդ կեսը նախագահին «թագավոր» ա ասում:

Chuk
05.03.2011, 00:59
Հաստատ իրանք ինձ լարելու տարբերակ ունեն: Դրանում չեմ կասկածում: Իսկ տարբերակ արդեն առաջարկել եմ: Ստիպել ա պետք Լևոնին կամ ցանկացած ժողովրդական շարժման առաջնորդի նախորոք խոստանա, որ եթե հեղաշրջումը հաջողվի գոնե միառժամանակ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր: Էդպես ցույց կտան որ միայն անձնական ամբիացաների մասին չեն մտածում:

Մարկ, մեկը ես գտնում եմ, որ Հայաստանում ներկայումս պառլամենտական կառավարման ձևը ժամանակավրեպ ա: Գտնում եմ, որ պետք ա իշխանության գլխին կոնկրետ անձ նստի ու ամեն ինչը խելքի բերի: Էական չի, ես ճիշտ եմ, թե սխալ: Էականն էն ա, որ իմ նման մտածողները շատ են: Հիմա դու ուզում ես, որ անպայման քո ուզած մոդելն առաջարկեն, որ գնաս հետևից... ախր էդ պահանջը բոլորով պետք ա դնենք: Դա մեծամասնության ցանկությամբ պետք ա լինի:

Mephistopheles
05.03.2011, 01:05
Մեֆ ախպեր, չգիտեմ դու էդ բոլոր տարիներին ուր ես եղել, անձամբ ինձ համար, եթե անկեղծ ասեմ, համեմատական առումով 2001-ից հետոն ավելի լավ ժամանակաշրջան է եղել քաղաքացի-պետություն կտրվածքով: Եթե չորով համեմատենք, ապա Լևոնի 7 տարիները մի այլ կարգի անտեր, ապուշ-վիճակ տարիներ էին, պրոբլեմները անհամեմատ ավելի շատ էին, իսկ բարոյական հաղթանակները, իմա՝ անկախություն-հաղթանակ, փաթաթած ունեինք: Դրա մասին հիշող չկար:
Բայց համեմատելով ոչ մի բանի էլ չենք հասնելու: Իմաստ չունի: Ներկայով է պետք խոսել ու տեսնել, թե ինչ ունենք ներկայումս... իմ կարծիքով <էն որ էս բառի համար տուգանային են տալիս> այ սրանից էլ չունենք: Ունենք քաղաքական կուրս չունեցող բայց իրենց քաղաքական համարող ուժեր, ու իներցիայով յոլա գնացող ժողովուրդ:

համաձայն եմ Վիշ ջան, ուրեմն Լևոնի անցյալն էլ պետք ա չքննարկվի ու իրան պետք ա գնահատվի էսօրով… բայց ոնց որ տեսնում ես դա անհնար ա… ուրեմն պետք ա համեմատել…

քո համար էլ կարող ա լավ ա եղել, կարող ա և շատ մարդկանց համար ա լավ, էդ դեպքում 2008-ին պիտի տենց ընտրություններ չլիներ ու էսօր էլ մարդիկ Լևոնի հետևից պիտի չգնային…

Լևոնի ու մնացած նախագահների ամենամեծ տարբերությունը գիտե՞ս որն ա… Լևոնը ունի ընդդիմախոսներ, հակառակորդներ ու թշնամիներ, բայց ունի նաև հետևորդներ ու սատարողներ. սա հատգուկ ա քաղաքական գործիչներին… էսկ էն երկուսը հակառակորդներից ու թշնամիներից բացի ուրիշ ոչ մի բան չունեն… դու էսօր գիտե՞ս էս ֆորումում մեկին որ Սեժին կամ Ռոբին պաշտպանում ա, որ նրանց համար կվիճաբանեն…

ministr
05.03.2011, 01:08
Պատկերացրու, դժվար է ասել:think Մեկ մեկ միակ ելքը պատերազմն է: Երբ իրերը իրենց տեղում չեն, երբեմն միայն քաոսի միջոցով են բերվում իրենց տեղերը, քանի որ այլ բերող չկա: Կարող ա հիմար-հիմար խոսում եմ, բայց ես մանրից հոգեպես պատրաստվում եմ:))

Ներսի խառնաշփոթը դրսի պատերազմով պետքա լուծվի? :)

Mark Pauler
05.03.2011, 01:13
Սերժին չեմ ասի, որովհետև անիմաստ բաներով չեմ զբաղվում:
Իսկ իմ ասած մոդելը կարծում եմ անհրածեշտ ա, որ մի պահ կարողանանք կտրվենք "թագավորն ապրած կենա" վիճակից:
Մեծամասնությունը դա չի առաջարկում, որովհետև հենց մեծամասնությունը քաղաքականապես անգրագետ ա ու իրանց վատ վիճակի համար մեղավոր են փնտրում ու աջ - ձախ վազ տալիս` հույսով որ էս անգամ չեն սխալվի:
Մի հին անեկդոտ կա`
Երկու հոգի նստած ֆիլմ են նայում ու քննարկում
- հեսա տղուն կսպանեն:
- չէ չեն սպանի:
- Ես էս կինոն երկու անգամ նայել եմ: Սպանում են:
- Ես էլ տաս անգամ եմ նայել, բայց հույս ունեմ որ էս անգամ չեն սպանի:

Ասածս ինչ ա: Նույն կինոն ա: Մեկա վերջը նույնն ա, եթե լևոնին տեղ տվինք: Գալու ա ու իրա շուրջ հավաքի սոված ծառաներին ու էլի նստի մեր վզին:

Mephistopheles
05.03.2011, 01:17

ապեր էդ էլ քո կարծիքն ա, բայց փաստն էն ա որ էսօր ժողովրդին մենակ ինքն ա ոտի կանգնացնում… եթե դրանից հրաժարվում ես ուրեմն Սերժը մնում ա… սա ես չեմ ասում…

կարաս վիճես…

davidus
05.03.2011, 01:17
Ներսի խառնաշփոթը դրսի պատերազմով պետքա լուծվի? :)

Դավ, բայց զգում էս, որ դրա ռեալ վտանգ կա: :) Թեկուզ հրահրված, թեկուզ պարտադրված, բայց կա էդ վտանգը:

Chuk
05.03.2011, 01:18
Մեծամասնությունը դա չի առաջարկում, որովհետև հենց մեծամասնությունը քաղաքականապես անգրագետ ա

Շնորհակալություն, ես այդ անգրագետ մեծամասնության մեջ եմ :)

Փաստորեն դու ուզում ես, բոլորի տեղը որոշում կայացնել ու մոդել ընտրել: Վատ տարբերակ չի: Մեֆը ճիշտ ա. խումբ հավաքեք, արեք: Թող չուզողն էլ ես լինեմ:

Mephistopheles
05.03.2011, 01:20
Դավ, բայց զգում էս, որ դրա ռեալ վտանգ կա: :) Թեկուզ հրահրված, թեկուզ պարտադրված, բայց կա էդ վտանգը:

կա…բայց ստեղ ա որ կամ վստահում են ՀԱԿ-ի ընտրած ժամանակին (դիտմամբ եմ ընդգծում, որովհետև սա ամենաէական ֆակտորներից մեկն ա), կամ էլ… չգիտեմ ինչ… թողնում ենք որ էս ամեն ինչը մնա ոնց որ կա…

բարդ ա Դավ ջան… ու շատ ճիշտ ես նկատել…

Հայկօ
05.03.2011, 01:22
Սերժին չեմ ասի, որովհետև անիմաստ բաներով չեմ զբաղվում:
Իսկ իմ ասած մոդելը կարծում եմ անհրածեշտ ա, որ մի պահ կարողանանք կտրվենք "թագավորն ապրած կենա" վիճակից:
Մեծամասնությունը դա չի առաջարկում, որովհետև հենց մեծամասնությունը քաղաքականապես անգրագետ ա ու իրանց վատ վիճակի համար մեղավոր են փնտրում ու աջ - ձախ վազ տալիս` հույսով որ էս անգամ չեն սխալվի:
Մի հին անեկդոտ կա`
Երկու հոգի նստած ֆիլմ են նայում ու քննարկում
- հեսա տղուն կսպանեն:
- չէ չեն սպանի:
- Ես էս կինոն երկու անգամ նայել եմ: Սպանում են:
- Ես էլ տաս անգամ եմ նայել, բայց հույս ունեմ որ էս անգամ չեն սպանի:

Ասածս ինչ ա: Նույն կինոն ա: Մեկա վերջը նույնն ա, եթե լևոնին տեղ տվինք: Գալու ա ու իրա շուրջ հավաքի սոված ծառաներին ու էլի նստի մեր վզին:

Իսկ քո արածը էլի նույն մեղավոր փնտրելը չի՞: Երբ ասում ես՝ Սերժն ու Լևոնը չլինեն, գամ գիշերվա կեսին ալամ-աշխարհի համար դոշ տամ, դա կոնկրետ, անուն առ անուն մեղավոր փնտրել չի՞:

Լևոնին տեղ տալը ժամացույցները տասնյոթ տարով հետ տալ չի նշանակում, Mark Pauler ջան: Առնվազն ծիծաղելի ա անընդհատ կարդալը, որ Լևոնը գալու ա, ցուրտ ձմեռն ու լիքը տրամվայները հետը բերելու ա, ավագ Ալիևն էլ հառնալու ա գերեզմանից ու հարձակվի Հայաստանի վրա:

davidus
05.03.2011, 01:25
... եթե հեղաշրջումը հաջողվի գոնե միառժամանակ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր...

Չէ, Մարկ ջան, էդ մեկը հաստատ պետք չի: Եթե հանկարծ պառլամենտական հանրապետություն դարձավ, պատգամավորի աթոռի համար իսկական պատերազմ ա գնալու: Դու չես կարող երկիրը դարձնել պառլամենտական՝ առանց պառլամենտին լիրացուցիչ ու վերահսկիչ լիազորություններով օժտելու: Դե պատկերացրու: Էսօր Հայաստանում էդ պատգամավորներին հազիվ են պահում, բա որ մի քիչ ազատություն տաս, ինչ կլինի: Քաոս, ուրիշ ոչ մի բան: Ով ինչ ուզում ա թող ասի, բայց կառավարման ներկայիս ձևը (որոշ ՄԱՆՐ վերապահումներով) ես գործող եմ համարում: Համենայն դեպս՝ թղթի վրա գրածը տեսականորեն ընտիր ա: Համամատաբար ուժեղ նախագահ՝ ուժեղ պառլամենտով: Բայց իրականությունը ցույց ա տալիս, որ մենք էսօր գոնե ՄԵԿ ՀԱՏ նորմալ ձևավորված կուսակցություն- քաղաքական ուժ չունենք, որտեղ ծայրագույն բևեռացում չլինի: Դրա համար էլ, ոնց ֆռում ես, մեկա ասիչները մի քանիսն են: Դե եթե տենց ա, ապա ավելի լավա ասիչը մի հոգի լինի, նախագահը լինի, քանց թե մի քանի հատ մեծապատիվ լնգուլավազ:

Վիշապ
05.03.2011, 01:28
համաձայն եմ Վիշ ջան, ուրեմն Լևոնի անցյալն էլ պետք ա չքննարկվի ու իրան պետք ա գնահատվի էսօրով… բայց ոնց որ տեսնում ես դա անհնար ա… ուրեմն պետք ա համեմատել…

քո համար էլ կարող ա լավ ա եղել, կարող ա և շատ մարդկանց համար ա լավ, էդ դեպքում 2008-ին պիտի տենց ընտրություններ չլիներ ու էսօր էլ մարդիկ Լևոնի հետևից պիտի չգնային…
Մեֆ ջան, ժողովդրի մեծ մասը կամ հավատում է, կամ չի հավատում: Լևոնը 2008-ին ահագին էլ զանգված էր կարողանում հավաքել, որովհետև կարճ ժամանակահատվածում կարողացել էր կարծրատիպեր կոտրել ու մարդկանց հավատացնել: Հետո ինքն իր ձեռքով ապականեց իր փայ բորշչը, փառապանծ ընդդիմադիրներն էլ սկսեցին մեղադրել ժողովդրին, որ ժողովուրդը ակտիվ չի, հոգնեց, պայքարի էությունը չհասկացավ և այլն: Հիմա որ հանրահավաքի մասնակիցների թիվը մեծացավ, փաստորեն հասկացան հա՞ պայքարի իմաստը: Ապեր ուղղակի տուժված մարդիկ շատացել են, ու ուզում են լուծել իրենց պրոբլեմները, իրականությունը էդքան էլ ճոռոմ չի, ինչքան կարող է թվալ: Ճար չունեն: Նույնիսկ Կարապետիչը կարգին մարդաքանակ էր հավաքեց, գոնե Լևոնի ամենաանհաջող հանրահավաքի չափ:)) Բայց մենակ մարդաքանակ հավաքելը դեռ ոչինչ չի նշանակում, մանավանդ որ էդ մարդիկ հավաքվում են իրենց ցավերով, իսկ դու վերլուծություններ ես կարդում գլխներին, 15 ճոռոմ պահանջ-հայտարարություն ես անում, բայց հաջորդ օրը մի քանի հարիֆ փողոցային առևտրական քաշքշվում են փողոցում, իսկ թե որտեղ են էդ տասնյակ հազարավոր ակտիվ ցուցարարները էդ ժամանակ, չես հասկանում: Նրանք հավատում են, որ ամսի 17-ին Լևոնը կախարդական փայտիկով լուծելու է իր խնդիրները, կամ էլ էն մյուս հանրահավաքին է լուծելու: Գուցե և էն մյուս... Էդ իլլուզիան ու լղոզվածությունը Լևոնի տուֆտությունների արդյունքն է, իրականում ոչ մի բանի էլ չի հագեցնելու և ես կրկին չեմ կիսում մարդկանց ոգևորվածությունը, նրանք հավաքվելու են, բայց չեն հասկանալու, թե կոնկրետ ինչ նպատակով են հավաքվել ու կոնկրետ ինչ կարող են անել: «Լևոնը հասատ մի բան գիտի» խորհրդավորության նկամամբ արդեն կույր հավատք է ձևավորվել, որը իրականում ավելի շուտ թուլացնում ու հանգստացնում է ժողովդրին, քան կազմակերպում և ուղղորդում:

Լևոնի ու մնացած նախագահների ամենամեծ տարբերությունը գիտե՞ս որն ա… Լևոնը ունի ընդդիմախոսներ, հակառակորդներ ու թշնամիներ, բայց ունի նաև հետևորդներ ու սատարողներ. սա հատգուկ ա քաղաքական գործիչներին… էսկ էն երկուսը հակառակորդներից ու թշնամիներից բացի ուրիշ ոչ մի բան չունեն… դու էսօր գիտե՞ս էս ֆորումում մեկին որ Սեժին կամ Ռոբին պաշտպանում ա, որ նրանց համար կվիճաբանեն…
Մեֆ, հետևորդներ ու սատարողներ էսորվա դրությամբ ամենաշատը և ամենակազմակերպված ձևով ունի Սերժը ի դեմս այն համակարգի, որը մենք ունենք: Այսինքն իրականում գործում է կազմակերպված համակարգ: Եվ այդ համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Լևոնին կուրորեն հավատացնող թեկուզ և շատ թվաքանակ ցույց տվող ժողովուրդը: Առայժմ: Եվ դեռևս որևէ տենդենց չի նկատվում ուժերի տարբերության առումով: Եթե Սերժը սատարողներ չունենար և ունենար միայն թշնամիներ, ապա Սերժը անմիջապես կզրկվեր իշխանությունից:

Mark Pauler
05.03.2011, 01:30
ապեր էդ էլ քո կարծիքն ա, բայց փաստն էն ա որ էսօր ժողովրդին մենակ ինքն ա ոտի կանգնացնում… եթե դրանից հրաժարվում ես ուրեմն Սերժը մնում ա… սա ես չեմ ասում…

կարաս վիճես…

1998 թվի փետրվարի վերջին օրերին, մի շատ հայտնի գործար ինձ համոզում ա գնամ հրապարակ: Ասում եմ արի իրար հետ գնանք, թե էդքան հավատդ տեղն ա լևոնի հանդեպ: Ասում ա, - չէ ես չեմ կարա երևամ աչքներին: անհաջողության դեպքում ես իրան պետք եմ դեռ, որ հետո կարանամ ձեռ քցեմ:
Հետո հասկացա, որ լավ էլ գիտակցում էր Լևոնը, որ անհջողություն ա լինելու ու իրա արժեքավոր ռեսուրսներին հեռու էր պահում:
իմ հաշվին էր ուզում աչոկ հավաքեր???
Տղերք չեմ հավատում ես դրանց:
Լևոնն էլ չգիտի ինչ ա անում ու իրան էտ շատ չի անհանգստացնում: մեկա իրա հետույքի հաշվին չի անում, բայց հաջողության դեպքում արդյունքները մենակ ինքն ա լափելու:

davidus
05.03.2011, 01:39
կա…բայց ստեղ ա որ կամ վստահում են ՀԱԿ-ի ընտրած ժամանակին (դիտմամբ եմ ընդգծում, որովհետև սա ամենաէական ֆակտորներից մեկն ա), կամ էլ… չգիտեմ ինչ… թողնում ենք որ էս ամեն ինչը մնա ոնց որ կա…

բարդ ա Դավ ջան… ու շատ ճիշտ ես նկատել…

Մեֆ ջան, բայց ես ուրիշ բան ի նկատի ունեի: Տես, դու միշտ ասում ես, որ եթե ղրղզենք, Արդբեջանը կհարձակվի, ես էլ ասել եմ, որ Ադրբեջանը նախահարձակ չի լինի: Թե ինչի ենք տենց մտածում, հիմա չքննարկենք: Ես քիչ ավելի հեռուն եմ նայում: Էս քանի ժամանակը անընդհատ ուղեղումս էն միտքն ա պտտվում, որ Ղարաբաղի հարցը արդեն վճռված ելք ունի: Չեմ կարա ասեմ ինչ ելք, բայց ոնց քցում-բռնում եմ, մեզ համար ոչ դրական: Հիմա, էս մեր իշխանությունը կյանքում հրապարակայնորեն չի հայտարարի, որ գիտեք ինչ, պատին դեմ տվի, Ղարաբաղի թղթերը ստորագրեցի: Ուզած-չուզած ընդհարում կստեղծեն, հետ կքաշվեն. վերջում էլ կասեն՝ լավ չկռվեցինք, դրա համար տակ տվինք: Բայց, ստեղ ամենակարևորը էն ա, որ էդ պահը շատ հեշտությամբ կարող են փաթաթել ժողովրդի վզով՝ հենց սկզբից կոտրելով շարժումը: Ես էլ, դու էլ հստակ գիտակցում ենք, որ եթե պատերազմ սկսեց, քաղհասարակությունը դնում ենք դոշակի տակ, վերցնում ենք կացինը: Իշխանափոխություն անող էլ չի լինի: Արդյունքում 2012-ին էլ կեղծած ընտրություններ, ու պրծ: Էսքանով փակում ենք ՀՀ պատմության էջը: Դրա համար եմ խիստ մտահոգվում, որ եթե անելու են իշխանափոխություն, թող շուտ անեն, թե չէ էդ քո ասած պահը կարող ա տենց էլ չգա:

ՄԵֆ, էսօր անձամբ ես, շատ թույլ, բայց հստակ պատերազմի նախանշաններ եմ տեսնում:

ministr
05.03.2011, 01:49
Դավ, բայց զգում էս, որ դրա ռեալ վտանգ կա: :) Թեկուզ հրահրված, թեկուզ պարտադրված, բայց կա էդ վտանգը:

Բա էսքան վախտ ինչ եմ ասում :) Էս եղածը մթամ քիչ ա դեռ պատերազմի մեծացող վտանգն էլ մյուս կողմից: Ընդ որում Tig-ը ճիշտ էր նկատել, էս հեղափոխություն բանից խուսափելու համար "տղեքը" (երկու կողմից էլ) կարողա մի հատ պուճուր կռիվ կռիվ խաղան...

davidus
05.03.2011, 01:59

Դավ, ես էլ եմ դա խիստ հավանական համարում, բայց. ստեղ էլ մի հատ կիքս կա: Չի կարա պատերազմ լինի, առանց ելքի: Այսինքն՝ պատերազմի արդյունքում Ղարաբաղի հարցը սենց թե ընենց լուծվելու ա, էլ Էսօրվա ստատուս քվոն նույն վիճակով պահել չի լինի: Համենայն դեպս, Ադրբեջանը էլ էդ կուտը չի ուտի: Սա միանշանակ: Լավ էլ դա խազ, ինչքան կարացան առաջ կգնան: Հիմա ասածս կիքսը: Եթե պատերազմը հրահրեն, ու Ղարաբաղը տանուլ տան, սրանք ընդհանրապես չեն կարա իշխանություն պահեն: Ձև չունեն: Հիմա ստեղ եմ ընկել էլի անորոշության մեջ, ու սրանց լոգիկան չեմ հասկանում: Եթե լևոնը մի երկու անգամ էլ սենց միտինգ արեց, էլ քարոզ լսող չի լինի, հաստատ թեկուզ առանց պապու դաբռոյի գործողություննեի կգնան, սրանք իշխանությունը կկորցնեն: Պատերազմ սկսեցին, վաբշե *ա*ն են ընկնում: Լավ, բա ի՞նչ են մտածում... էս չեմ կարում ջոկեմ:

Mephistopheles
05.03.2011, 02:04
Մեֆ ջան, բայց ես ուրիշ բան ի նկատի ունեի: Տես, դու միշտ ասում ես, որ եթե ղրղզենք, Արդբեջանը կհարձակվի, ես էլ ասել եմ, որ Ադրբեջանը նախահարձակ չի լինի: Թե ինչի ենք տենց մտածում, հիմա չքննարկենք: Ես քիչ ավելի հեռուն եմ նայում: Էս քանի ժամանակը անընդհատ ուղեղումս էն միտքն ա պտտվում, որ Ղարաբաղի հարցը արդեն վճռված ելք ունի: Չեմ կարա ասեմ ինչ ելք, բայց ոնց քցում-բռնում եմ, մեզ համար ոչ դրական: Հիմա, էս մեր իշխանությունը կյանքում հրապարակայնորեն չի հայտարարի, որ գիտեք ինչ, պատին դեմ տվի, Ղարաբաղի թղթերը ստորագրեցի: Ուզած-չուզած ընդհարում կստեղծեն, հետ կքաշվեն. վերջում էլ կասեն՝ լավ չկռվեցինք, դրա համար տակ տվինք: Բայց, ստեղ ամենակարևորը էն ա, որ էդ պահը շատ հեշտությամբ կարող են փաթաթել ժողովրդի վզով՝ հենց սկզբից կոտրելով շարժումը: Ես էլ, դու էլ հստակ գիտակցում ենք, որ եթե պատերազմ սկսեց, քաղհասարակությունը դնում ենք դոշակի տակ, վերցնում ենք կացինը: Իշխանափոխություն անող էլ չի լինի: Արդյունքում 2012-ին էլ կեղծած ընտրություններ, ու պրծ: Էսքանով փակում ենք ՀՀ պատմության էջը: Դրա համար եմ խիստ մտահոգվում, որ եթե անելու են իշխանափոխություն, թող շուտ անեն, թե չէ էդ քո ասած պահը կարող ա տենց էլ չգա:

ՄԵֆ, էսօր անձամբ ես, շատ թույլ, բայց հստակ պատերազմի նախանշաններ եմ տեսնում:

ապեր հասկանում եմ, բայց թերևս պահը հիմա ա որ պատերազմ չի լինի ու էս մի փոքր պատուհանն ա, եթե չօգտագործեցինք, հնարավորությունը բաց թողնենք… երկու ձև էլ կարաս վիճես… բայց կարծում եմ հիմա կա էդ հնարավորությունը… աշխարհում կատարվող հայտնի դեպքեորից ելնելով ու գերտերությունների ունեցած վերաբերմունքի փոփոխությամբ, գումարած վերջերս Մարի Յովանովիչի աննախադեպ ակտիվացմամբ ու գազի շուրջ ռուսների հետ մեր չձեռքբերված համաձայնությամբ…

սրանք եզրակացություններ են, չեմ պնդում որ բացարձակ ճշմարտություններ են…

ministr
05.03.2011, 02:05
Դավ, ես էլ եմ դա խիստ հավանական համարում, բայց. ստեղ էլ մի հատ կիքս կա: Չի կարա պատերազմ լինի, առանց ելքի: Այսինքն՝ պատերազմի արդյունքում Ղարաբաղի հարցը սենց թե ընենց լուծվելու ա, էլ Էսօրվա ստատուս քվոն նույն վիճակով պահել չի լինի: Համենայն դեպս, Ադրբեջանը էլ էդ կուտը չի ուտի: Սա միանշանակ: Լավ էլ դա խազ, ինչքան կարացան առաջ կգնան: Հիմա ասածս կիքսը: Եթե պատերազմը հրահրեն, ու Ղարաբաղը տանուլ տան, սրանք ընդհանրապես չեն կարա իշխանություն պահեն: Ձև չունեն: Հիմա ստեղ եմ ընկել էլի անորոշության մեջ, ու սրանց լոգիկան չեմ հասկանում: Եթե լևոնը մի երկու անգամ էլ սենց միտինգ արեց, էլ քարոզ լսող չի լինի, հաստատ թեկուզ առանց պապու դաբռոյի գործողություննեի կգնան, սրանք իշխանությունը կկորցնեն: Պատերազմ սկսեցին, վաբշե *ա*ն են ընկնում: Լավ, բա ի՞նչ են մտածում... էս չեմ կարում ջոկեմ:

Ընդհանրապես սենց բան կա, եթե մի բան չես կարում ջոկես ուրեմն մի մոմենտ դեռ չգիտես :)
Պատերազմ ասվածը անպայման չի կոնկրետ ավարտով լինի, համենայն դեպս մեր համար: Երկուսով մի քիչ կրակում ենք, ռուսները բերում զորքերը լցնում են Ղարաբաղ, յանի խաղաղություն են հաստատում, մարդա քաշվումա իրա դիրքերը: Արդյունքում, հեղափոխական բազարները միանգամից փակվում են, ռուսները ամերիկացիքի գլխից թռնում են, լրացուցիչ զորքեր են մտցնում տարածաշրջան ու բոլորը չաղ ու բախտավոր... բացի ժողովուրդներից: Սենց պլանը ոնցնա? :)

davidus
05.03.2011, 02:09

Չէ Դավ, դուրս չեկավ: Ռսները չեն կարա Ղարաբաղում միանձնյա խաղաղապահ դառնան: Չեմ հավատում: Տեղից Վրաստանի կոնֆլիկտը փաստացի լուծված չի:

ministr
05.03.2011, 02:12
Չէ Դավ, դուրս չեկավ: Ռսները չեն կարա Ղարաբաղում միանձնյա խաղաղապահ դառնան: Չեմ հավատում: Տեղից Վրաստանի կոնֆլիկտը փաստացի լուծված չի:

Էդ հիմա չեն կարող, բայց որ կռիվ մռիվ սկսեց կարծում ես ձևը չե՞ն գտնի մի գիշերվա մեջ տեղում հայտնվելու: Եթե նման բան չի լինելու իրանց քյարը ո՞րնա երկու կողմերին զինելու: Մենակ զենք ծախե՞լը: Չեմ հավատում:

davidus
05.03.2011, 02:16

Դավ, ռուսներին ձեռք ա տալիս էս կոնլիկտը պահելը: Եթե հանկարծ կոնֆլիկտը լուծվեց (անկախ ելքից), Հայաստանն ու Ադրբեջանը թեկուզ զզվելով իրար ձեռք սեղմեցին, ռուսը ստեղից տեղում ֆուկ ա լինում: Էլ ում են պահելու-պահպանելու ստեղ, եթե կոնֆլիկտ չկա: Էս առումով ընդունում եմ, որ ռուսներին ձեռք չի տալիս Ղարաբաղի լուծումը:

ministr
05.03.2011, 02:24

Էդ պլանով կոնֆլիկտը հենց էդա չի էլ լուծվում էլի: Էդ որտե՞ղա խաղաղապահի առկայության դեպքում կոնֆլիկտը լուծվել որ: Ու հերիք չի կոնֆլիկտը չի լուծվում դեռ մի բան էլ լրացուցիչ ռազմական ներկայությունա ապահովում տարածաշրջանում, ձեռի հետ էլ Միշիկի ու Օբամայի ներվերի վրա ազդում:

davidus
05.03.2011, 02:35

Դավ, բա Կոսովոն ո՞նց եղավ:

ministr
05.03.2011, 02:41
Դավ, բա Կոսովոն ո՞նց եղավ:

Կոսովոյին անկախացրին, զորքերն էլ դրել են, որ դրանց հում հում չուտեն: Դրա համար էլ հա աչքներս կոխում են, որ էն Ղարաբաղի համար նախադեպ չի :)
Այսինքն ստացվումա, թե նայած ինչ նպատակովա էդ խաղարարը գալիս:

davidus
05.03.2011, 03:11
Կոսովոյին անկախացրին, զորքերն էլ դրել են, որ դրանց հում հում չուտեն: Դրա համար էլ հա աչքներս կոխում են, որ էն Ղարաբաղի համար նախադեպ չի :)
Այսինքն ստացվումա, թե նայած ինչ նպատակովա էդ խաղարարը գալիս:

Բայց փաստորեն եղավ: :) ՄԵր դեպքում ոնց տեսնում ենք, էդ ցանկությունը չկա:

Տրիբուն
05.03.2011, 12:05
Վայ, անունս փոքրատառով են գրել?! Այ սենց բան չէի սպասում քեզնից, Արտակ - քաղաքական հակառակորդներին պետք է հարգել նաև գործով, այլ ոչ թե խոսքով: Գիտես, այ հիմա նստած հիշողությունս լարում եմ, որ 1991-1998 թվականներից որևէ լավ բան հիշեմ: Ես արդար տղա եմ, ինչ էլ ուզում եք ասեք: Հիշենք.

1. Հաղթանակ Արցախյան պատերազմում,
2. 1991 թ-ի նախագահական ընտրություն
3. Փողոցային բեսպրեդելի վերացում,
4. հը... էլի բան կար??

5.Հողի արագ սեփականաշնորհում, որ սովից չմեռնեինք պատերազմի տարիներին
6.Ատոմակայանի վերագործարկում, որ լույս ունեայինք
.. որ ման գամ, մի քանի բան էլ կհիշեմ ...

Adriano
05.03.2011, 14:07
http://news.am/arm/news/50246.html

Դզեց չէ? :) Ինչ ժողովրդի մասին մտածող կատավարություն ունենք!!!

Էս էլ նոր "փայլուն" մի՞տք էր: Հո կոմունիզմը չի՞, որ պետությունը գին սահմանի: Գերշահույթների մասին օրենքը կա, գնացեք դա կատարելագործեք, որ 50մլն-ի շահույթ չստանա, 50 հազար մուծի բյուջե պրծնի: Հաշվարկված մոտավոր գերշահույթի եռապատիկը գանձեք որպես տույժ, տեսնեմ ովա գին կրակելու:

Չնայած առաջին հայացքիցա աբսուրդային թվում: Խոշորացման, կենտրոնացման, ներկրողների մի մասին շուկայից քշելու հոտա գալիս: Սահմանում են նենց գին, որ դա ի վիճակի ա դնել միայն իրենց հովանավորյալը: Արդյունքում, մյուսները վնասով են սկսում աշխատել, դ...ադարեցնում են գործունեությունը, իրենց հովանավորյալը բնականաբար էլի չի տուժում, որովհետև շուկայում մնում է միայն ինքը և արդեն քանակի վրա աշխատելով նույնիսկ ցածր գնի դեպքում ապահովում է նույն, եթե ոչ ավելի մեծ շահույթ, իսկ սպառողներն էլ գոհ են, որովհետև ապրանքի գինն իջելա, իրենց քիչ ա հետաքրքրում թե դա ով ա ներկրում կամ արտադրում: Բոլորն էլ գոհ ու շնորհակալ, մի հատ ել մամուլի ասուլիս կանեն, կամ մի քանի լրագրող կհավաքեն , կասեն տեսաք ինչ լավ բան արեցինք ժողովրդի համար: Մի քանի ամիս հետո էլ էլի գինը կբարձրանա, բայց շուկայում կլինի միայն մեկ խաղացող: Այսինքն պետական դեմպինգ ա իրականացվում:

Մինիստր ջան էս ողջ ձևերը միայն ձևեր են, իսկ քաղաքականությունը որևէ արդյունք չի տալու… Եթե հանկարծ տա էլ, դա կարճաժամկետ բնույթ կունենա… Ու ինչնա հետաքրքիր մեր մոտ ինֆլյացիա է դիտվում հատկապես ձմռան ամսիներին ու գարնան սկսզբին, դե ինչպես տեսնում ենք այդ ամիսները անցնում են, իսկ մյուս թանկացմանը դեռ ժամանակ կա, այսինքն երբ պետք էր փոփոխություն անել չարեցին, իսկ հիմա արդեն ուշա:

Ձայնալար
05.03.2011, 14:36
Մոդերատորական: Mephistopheles -ի և Mark Pauler -ի մի շարք գրառումներ, ոչ նորմատիվ բառապաշարի և վիրավորական բովանդակության համար ջնջվել են: Mephistopheles -ը տուգանվել է, Mark Pauler -ը՝ զգուշացվել: Հաշվի առնելով քննարկումների ակտիվացումն ու ժամանակիս սղությունը, խնդրում եմ հնարավորության դեպքում, հակականոնադրական գրառումներ նկատելիս տեղեկացնել տեղեկացման համակարգի միջոցով:

ministr
05.03.2011, 14:39
Բայց փաստորեն եղավ: :) ՄԵր դեպքում ոնց տեսնում ենք, էդ ցանկությունը չկա:

Հա, Կոսովոյում փաստորեն եղավ :)

Lion
05.03.2011, 19:51
Տո բիշ՝ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Առանց կրճատումների մեջբերումը էս ա: Տո բիշ-2՝ քաղաքական բազառների ժամանակ «զարկենք Սասուն, մտնենք Վան» ասելով հեռու չես գնա, «աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն» էլ միջազգային քաղաքական թատերաբեմում ոչ մեկի նավթի տակառներին չի:

Հայկօ ջան, հարցնում եմ զուտ հետաքրքրությունից, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ ես սխալ գիտեի - կարող ես միանշանակ ապացույցներ բերել առ այն, որ ասվել է հենց այդ ձևով? Ի դեպ, նույնիսկ այդ ձևով ասվածն էլ իմ պես մարդու համար անընդունելի է, բայց դա արդեն ուրիշ հարց է: Հետաքրքիր է, կարող ես ապացուցել, որ հենց այդպես է ասվել?

5.Հողի արագ սեփականաշնորհում, որ սովից չմեռնեինք պատերազմի տարիներին
6.Ատոմակայանի վերագործարկում, որ լույս ունեայինք
.. որ ման գամ, մի քանի բան էլ կհիշեմ ...

Չանցավ - հողի սեփականաշնորհումը դեռ հարց է, լավ էր, թե վատ, իսկ ատոմակայանը - իրենք փակեցին, իրենք էլ բացում են ու լավամարդ են լինում:o Էն օրը փողոցում Ստամբուլցյանին տեսա... ինչ ասես??!!

Հայկօ
05.03.2011, 20:19
Հայկօ ջան, հարցնում եմ զուտ հետաքրքրությունից, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ ես սխալ գիտեի - կարող ես միանշանակ ապացույցներ բերել առ այն, որ ասվել է հենց այդ ձևով? Ի դեպ, նույնիսկ այդ ձևով ասվածն էլ իմ պես մարդու համար անընդունելի է, բայց դա արդեն ուրիշ հարց է: Հետաքրքիր է, կարող ես ապացուցել, որ հենց այդպես է ասվել?

Եթե միանշանակ ապացույց ասելով նկատի ունես էդ նախադասությունը առաջին անգամ արտասանող Լևոնի տեսագրությունը, ապա իհարկե ոչ, չեմ կարող: Դա շատ վաղուց ա ասվել: Ինտերնետը քեզ ապավեն. էստեղ էդ մասին զանազան հղումներն ու քննարկումները լիքն են:

Էդ միտքը ընդամենը մեկ բացառություն կարող ա ունենալ ու մի դեպքում սխալ լինել, էն էլ՝ լիքը վերապահումներով: Էդ էն դեպքն ա, եթե Սփյուռքը խառնվի քաղաքական պրոցեսներին, օգտագործի իր լծակներն ու միջազգայիններին ստիպի ինչ-ինչ հայանպաստ որոշումներ ընդունել: Վերջ, ուրիշ հնարավոր տարբերակ չկա: Ու մինչև էդ էլ դեռ հարկավոր ա հստակ սահմանել, թե ի՞նչ ա, ի վերջո, էդ հայկական ազգային գաղափարախոսություն կոչվածը: Դու կարո՞ղ ես սահմանել: Անձամբ ես հակված եմ կարծելու, որ Հայաստանում ազգային գաղափարախոսություն չկա, և դրա լինելը շատ ավելի մեծ չարիք կարող ա դառնալ մեզ համար, քան թվում ա:

Եթե դու Սփյուռքի վերոհնշյալ տարբերակը նկատի չունեիր, ուրեմն խնդրում եմ բացատրել, թե ինչու՞ է հատկապես էդ միտքը քեզ համար անընդունելի:

Lion
05.03.2011, 20:27
Լավ, ուրեմն առայժմ ես իրավունք ունեմ հավատալ, որ այնուհանդերձ իմ կարծիքն է ճիշտ: Եթե երբևէ կունենաս քո ասածը հիմնավորող լուրջ ապացույց, ուրախ կլինեմ, որ ինձ իմաց տաս:

Մնացածի պահով ասեմ կարճ` ես քեզ հետ համաձայն չեմ: Ազգային գաղափարախոսությունը կարևորագույն և հզոր քաղաքական մի կատեգորիա է, առանց որի ազգը կամ պետությունը նման են ողնաշարից զրկված մարդու:

Հայկօ
05.03.2011, 20:50

Բլա բլա բլա: Եթե երբևէ կունենաս լուրջ ապացույց, որ քո փոխարեն հենց հիմա Իսրայելի կնեսետը չի ինձ հետ խոսում, ուրախ կլինեմ, որ ինձ իմաց տաս, այլապես հիմա ինձ իրավունք եմ վերապահում հակառակը մտածելու: Մոտավորապես նման մի բան ա ասածդ: Միանշանակ ապացույցը ո՞րն ա, գնամ արխիվները քրքրեմ-պարզեմ, թե ո՞ր թերթում ա առաջին անգամ հրապարակվել էդ արտահայտությունը:

Չասացիր՝ հայկական ազգային գաղափարախոսությունը ինչ ա, ի վերջո: Եթե ասենք, որ դա հայերի ու Հայաստանի անվտանգությունն ու բարեկեցությունն ա (ինչը շատ թե քիչ՝ միակ բանն ա, որ համարյա ամբողջ ազգը ուզում ա), դա հայկական ազգային գաղափարախոսություն չի լինի, որովհետև դա բոլոր ազգերին էլ հատուկ ա: Եթե ասենք, որ դա արյան ծով դարձած Ստամբուլն ա, էլի կսխալվենք, որովհետև ամբողջ ազգը չի, որ էդ ա ուզում: Մի խոսքով՝ խնդրում եմ գոնե մի երկու տողով ներկայացնես հայկական ազգային գաղափարախոսության քո սահմանումը: Թե չէ ասում ես, որ ինչ-որ բանը կարևորագույն ու հզորագույն քաղաքական կատեգորիա ա, առանց որի պետությունը նման ա ողնաշարից զրկված մարդու, բայց չես ասում, թե ինչն ա էդ կատեգորիան: Հիմա նստած մտածում եմ, թե քյաբաբը ոնց կարող ա հզորագույն քաղաքական կատեգորիա լինել, օրինակ: Ոնց որ թե էնքան էլ հեռու չեմ ճշմարտությունից, մեր մեջ ասած:

Մարկիզ
05.03.2011, 21:01
Լավ, ուրեմն առայժմ ես իրավունք ունեմ հավատալ, որ այնուհանդերձ իմ կարծիքն է ճիշտ: Եթե երբևէ կունենաս քո ասածը հիմնավորող լուրջ ապացույց, ուրախ կլինեմ, որ ինձ իմաց տաս:

Մնացածի պահով ասեմ կարճ` ես քեզ հետ համաձայն չեմ: Ազգային գաղափարախոսությունը կարևորագույն և հզոր քաղաքական մի կատեգորիա է, առանց որի ազգը կամ պետությունը նման են ողնաշարից զրկված մարդու:
Տեսնես հոլանդացիների ազգային գաղափարախոսությունը որն ա, որ էդ ազգը տենց ծաղկում ա:

ministr
05.03.2011, 21:01
Լիոն ջան, էդ մեր գաղափարախոսություն ասվածը օրինակ ո՞նց ես պատկերացնում: Երկարաժամկետ պլանում ի՞նչ կարող ենք անել: Ադրբեջանն ու Թուրքիան գրավե՞նք:

ministr
05.03.2011, 21:02
Տեսնես հոլանդացիների ազգային գաղափարախոսությունը որն ա, որ էդ ազգը տենց ծաղկում ա:

Չի ծաղկում, թռնումա.. :))

Mephistopheles
05.03.2011, 22:11
Հայկօ ջան, հարցնում եմ զուտ հետաքրքրությունից, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ ես սխալ գիտեի - կարող ես միանշանակ ապացույցներ բերել առ այն, որ ասվել է հենց այդ ձևով? Ի դեպ, նույնիսկ այդ ձևով ասվածն էլ իմ պես մարդու համար անընդունելի է, բայց դա արդեն ուրիշ հարց է: Հետաքրքիր է, կարող ես ապացուցել, որ հենց այդպես է ասվել?

Չանցավ - հողի սեփականաշնորհումը դեռ հարց է, լավ էր, թե վատ, իսկ ատոմակայանը - իրենք փակեցին, իրենք էլ բացում են ու լավամարդ են լինում:o Էն օրը փողոցում Ստամբուլցյանին տեսա... ինչ ասես??!!

Լիոն ջան, հողի սեփականաշնորհումը միանշանակ լավ է անդրադարձել, այստեղ երկու կարծիք չիկարող լինել ու չկա, իսկ ատոմակայանը իրենք չեն փակել, այն եղել է ռազմական օբյեկտ ու նրան անգամ մոտենալն անհնար է եղել… փակել են ռուսները, միայն նրանք կարող էին փակել… պրօցեսն անգամ թույլ չի տալիս այն կամայականորեն փակել

Ստամբոլցյանին էլ հարցրու ատոմակայանն են փակե՞լ թե Նաիրիտը

Ուշադիր եղիր ու դիտավորյալ փաստերը մի աղավաղիր

Mephistopheles
05.03.2011, 22:30
Լավ, ուրեմն առայժմ ես իրավունք ունեմ հավատալ, որ այնուհանդերձ իմ կարծիքն է ճիշտ: Եթե երբևէ կունենաս քո ասածը հիմնավորող լուրջ ապացույց, ուրախ կլինեմ, որ ինձ իմաց տաս:

Մնացածի պահով ասեմ կարճ` ես քեզ հետ համաձայն չեմ: Ազգային գաղափարախոսությունը կարևորագույն և հզոր քաղաքական մի կատեգորիա է, առանց որի ազգը կամ պետությունը նման են ողնաշարից զրկված մարդու:

Լիոն ջան, դու հաստատ էդ գաղափարախոսությունը մոտդ գրած կունենաս, բեր դիր կարդանք էլի… թե չէ արդեն հազար տարի ա խոսում եք, բայց մեջտեղը զատ չկա… ազգային գաղափարախոսությունը դա այն "լափշեն" ա որ կախում են ժողովրդի ականջներից երբ որ պետք է լինում կաշիները քերթել և ժողովրդի դժգոհությունը զսպել

Lion
05.03.2011, 23:17
Ազգային գաղափարախոսությունը դա հայերի հայ մնալու, հայ լինելու. շատանալու, Հայաստանում արժանավայել ապրելու և Հայ ժողովրդի կենսական պահանջմունքները բավարարող գաղափարների ամբողջությունն է: Այիսինքն միայն այս գաղափարախոսոթյունն է, որի արդյունքում հայերն ու Հայաստանը կուժեղանան: Դե իսկ ատոմակայանի պահով... երևի ես էի միտինգներ անում ու փրփուրը բերանիս պահանջում դրա փակումը:

Mephistopheles
05.03.2011, 23:48

դե ասա բոլոր ազգերի գաղափարախոսություններն էլ նույնն են… բայց եթե ավելի ճշգրիտ ասենք, ապա քո ասածն ազգային իղձերն են… գաղափարախոսությունն ուրիշ բան է…

…իսկ էս բոլդով նշածս ընդհանրապես աբսուրդի բոլոր սահմաններն անցնում է… դու հասկանու՞մ ես ինչ ես ասում Լիոն ջան… "կենսական պահանջմունքները բավարարող գաղափարախոսությունները" որո՞նք են… մարդկանց կենսական բահանջները դա ցածր գներն են, ուտելիքը ը այլ կենսական բաներ, որոնք գաղափարախոսություններով չես բվարարի… էլ չեմ ասում որ ասում ես գաղափարների ամբողջությունն

… սխալ բաներ ես ասում ընգեր…

ինչ վերբերվում է ատոմակայանին… այն անհնար է փակել… այդ պրոցեսը շարունակական/շղթայական պրոցես է և հանրահավաքներով չես կանգնեցնի, դա ռազմական օբյեկտ է որին անգամ մոտենալ չես կարող և այն ենթարկվում էր ուղղակիորեմ Մոսկվային… այն ժամանակվա շարժումն այդպիսի խնդիր իր առաջ երբեք չի դրել, սակայն եղել են ուժեր որոնք պայքարել են այդ ուղղությամբ, բայց դա Ղարաբաղյան շարժման, Ղարաբաղ Կոմիտեի, Լևոնի օրակարգում չի եղել ու նա չի փակել… ես այդ ժամանակ Երևանում եմ եղել…

Լիոն ստի-մտի մի խոսա, ապեր… սա շատ հեշտ ա ստուգելը ու որպես "պատմաբան" դու պարտավոր ես դա անել հայտարարություններ անելուց առաջ:

Հայկօ
05.03.2011, 23:49
Ազգային գաղափարախոսությունը դա հայերի հայ մնալու, հայ լինելու. շատանալու, Հայաստանում արժանավայել ապրելու և Հայ ժողովրդի կենսական պահանջմունքները բավարարող գաղափարների ամբողջությունն է: Այիսինքն միայն այս գաղափարախոսոթյունն է, որի արդյունքում հայերն ու Հայաստանը կուժեղանան: Դե իսկ ատոմակայանի պահով... երևի ես էի միտինգներ անում ու փրփուրը բերանիս պահանջում դրա փակումը:

Lion ջան, դա գաղափարախոսության ընդամենը կեսն ա: Գաղափարախոսությունը՝ իդեոլոգիան, ներառում ա երկու բան: Առաջին՝ սահմանում ա մարդկանց հարաբերությունները միմյանց և իրականության նկատմամբ, նկարագրում ա սոցիալական խնդիրներն ու կոնֆլիկտները, նախանշում ա «տեսլականը» և այլն: Երկրորդ. սահմանում ա ընդհանուր գործունեության ծրագիր, որը ուղղված ա գոյություն ունեցող հարաբերությունների ու իրականության փոփոխությանը կամ ամրապնդմանը: Էդ ամեն ինչը կատարվում ա զանազան գաղափարների, համոզմունքների ու արժեքների հիման վրա:

Հիմա եթե քո գրածը տալիս ա «հայկական ազգային գաղափարախոսության» նպատակը, մեկ ա՝ դա չի սահմանում էդ նպատակին հասնելու ճանապարհները: Հիմա ուշադրություն, էս շատ կարևոր ա. Հայաստանում էսօրվա դրությամբ գործող բոլոր գաղափարախոսությունները՝ ազգայնական, ծայրահեղ աջ կամ ձախ, կոմունիստական, սոցիալ-քրիստոնեական և այլն և այլն, բոլորը իրենց առաջ նպատակ են դնում Հայաստանի ծաղկումն ու բարգավաճումը (համենայն դեպս՝ թղթի վրա), ու համապատասխան գաղափարախոսություն ու ծրագրեր ունեն մշակած: Ընդ որում՝ սրանցից ամեն մեկը համոզված ա, որ Հայաստանի ու հայերի բոլոր խնդիրների լուծման լավագույն ուղին իր ներկայացրած ուղին ա:

Շարունակեմ: Ազգային գաղափարախոսությունը էն ա, ինչը ընդունում ա ամբողջ ազգը: Ոնց որ տեսանք՝ ամբողջ ազգը չափազանց հեռու ա մեկ ընդհանուր գաղափարախոսություն ընդունելուց, որովհետև եթե բոլորի նպատակը նույնն ա, դրան հասնելու ուղիները շատ ու շատ տարբեր են: Ու հեց դա՛ ա նորմալը, դա՛ ա ժողովրդավարությունը, որովհետև ամբողջ ազգը կարող ա լոկ մեկ գաղափարախոսություն ու մեկ կարծիք ունենալ միմյայն տոտալիտար համակարգերում ու իդեոլոգիական պետություններում: Սենց բաներ արդեն տեսել ենք, ու դրանք ամենալավ օրինակները չեն, որոնց հետ պետք ա Հայաստանը համեմատվի: Սա արդեն բռնակալություն ա, Lion ջան, սա արդեն կարծիքի պարտադրում ա ամբողջ ժողովրդին: Էդ հողին ա հավասարեցնում «ժողովրդավարություն» կոչվող ամբողջ երևույթը: Դու կարող ես ազգային արժեքներ, ազգային նպատակներ, ազգային մեծություններ ունենալ, բայց ազգային գաղափարախոսությունը ֆուֆլո ա:

Ambrosine
06.03.2011, 01:10
Հայկի հետ համաձայն եմ: Բայց մի պարզաբանում անեմ /այսպես ասած` հ.գ. :))/ :
Նախ` Հայոց ազգային գաղափարախոսություն գոյություն չունի: Հետո, ազգային գաղափարախոսություն ասելով, չպետք է հասկանալ միայն հայ ժողովուրդը, միայն Հայաստան-Սփյուռք կապը պահպանելը: Ազգ, ազգային... եզրերը մեզանում սխալ են մեկնաբանվում: Կենտրոնում պետք է լինի քաղաքացին` իրավունքների ու պարտականությունների կրողը, որի վրա էլ պետք է հենվի պետությունը: Եթե գաղափարախոսությունը պետք է ասի` մենք էն ազգն ենք, որ մանգո էնքան էր կերել, որ նույնիսկ չէր ուզում աճեցնել, մյուսներին սովորեցրեց, ինքը անցավ ծիրանին ու խաղողին, ապա դա գաղափարախոսություն չի, դա նացիզմ է: Ու այդ դեպքում, այո, այն կեղծ կատեգորիա է դառնում:
Իսկ երբ ինչ-որ գաղափարի կրող ենք դառնում, երբ դա մեր բոլորի համար արժեք է ներկայացնում, ուրեմն դա ազգային գաղափարախոսություն է: Մեր ամենա... արժեքները մեր անկախությունն ու մեր լեզուն են: Ու ենթադրվում է, որ դրանց պահպանման համար պետք է զոհենք անգամ մեզ: Բայց արի ու տես, որ օտարալեզու դպրոցների բացումը կարծես թե թույլ ենք տալիս` անգամ չհասկանալով, որ դա մեր արժեքի դեմ է ուղղված: Արդեն վախենում եմ մտածել` մեր մյուս արժեքին` անկախությանը, վտանգ սպառնալու դեպքում մենք ինչպես կարձագանքենք:

Gayl
06.03.2011, 01:13

Մեծ մասմաբ համաձայն եմ:
Եթե կարելի ա մի հարց տամ, թուրքերի դրոշը ինչ ա նշանակու՞մ:

Ambrosine
06.03.2011, 01:41
Մեծ մասմաբ համաձայն եմ:
Եթե կարելի ա մի հարց տամ, թուրքերի դրոշը ինչ ա նշանակու՞մ:

Դե աստղն ու կիսալուսինը իսլամի խորհրդանիշերն են: Դրոշի անունը աստղ-լուսին ա :))
Բայց կոնկրետ այս լինկով պատմությունը կարդա`
Հղում (http://gevorgpetrosyan.livejournal.com/35840.html)

ministr
06.03.2011, 02:10
Դե աստղն ու կիսալուսինը իսլամի խորհրդանիշերն են: Դրոշի անունը աստղ-լուսին ա :))
Բայց կոնկրետ այս լինկով պատմությունը կարդա`
Հղում (http://gevorgpetrosyan.livejournal.com/35840.html)

Արյան լճակի մեջ արտացոլված աստղ ու լուսին.. լրիվ բնութագրումա թուրքերին...

Mephistopheles
06.03.2011, 02:40
Վազգենի հետ մենք ընդհանուր հայրենիք ունենք

Այս հարցազրույցը Վանո Սիրադեղյանի հետ կայացել է 2000-ի մարտի սկզբին` Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով: «Երկրապահ» թերթն իր մարտի 3-ի համարում այն ներկայացրեց կցկտուր և աղճատված:

- Պրն Սիրադեղյան, Վազգեն Սարգսյանը տարբեր առիթներով ասել է, որ դուք ընկերներ եք: Միգուցե հարցը կոռեկտ չթվա, բայց այս պահին չեն կարող չհարցնել, իհարկե, ոչ բնավ դատավորի կեցվածքով. որպես մարդ, որպես Վազգենի ընկեր` ձեր հոգում ի՞նչ զգացում ունեք այն ամենի հանդեպ, ինչը տեղի ունեցավ: Նկատի ունեմ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը:

- Գնացած ամեն ջահել ընկերոջ հանդեպ անպայման մեղավորության զգացում ես ունենում: Այդ նույն ցավի, ափսոսանքի, լավ ընկեր անդառնալիորեն կորցնելու զգացողությունն ունեմ նաև ես: Մենք միշտ ընկերներ ենք եղել: Գրականության մեջ էինք, դրանով իսկ` ճակատագրակից: Բոհեմական, անդարդ կյանք էր` բառի լավ իմաստով: Հավաքվում էինք` ամուսնացած- չամուսնացած, մինչև լույս նստում, գինի խմում, և շատ էինք երգում... Դաշնակ, հնչակ, ՀՀՇ չկար, տարբերություն, թշնամանք չկար, ինչը հետո ցավալիորեն մտավ Հայաստան: Հետագայում երբ մեկս մտավ Շարժման մեջ, միանգամից մյուսներն էլ հայտնվեցին այնտեղ: Այդպես մտանք քաղաքականության մեջ: Իհարկե, այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե հետագայում սոցիալական ինչ սադուղքներում ենք հայտնվելու: Ստեղծագործական անհոգ կյանքը կարճ տևեց, և միանգամից մտանք թոհուբոհի, պատերազմի մեջ: Այդ շրջանակում էլի մարդիկ կային, որոնք ընդհանրապես չխառնվեցին այդ ամենին. չգիտեմ` նրա՞նք էին ճիշտ, թե՞ մենք: Տեսակի խնդիր է, այդպես ստացվեց:

- Վազգեն Սարգսյանի գործունեությունը ձեր աչքի առաջ է ընթացել: Նրա` որպես պետական, ռազմական գործչի, կայացման ի՞նչ փուլեր կարող եք նշել:

- Ղարաբաղ կոմիտեի գործունեության շրջանում Վազգենը նրա մեջ մտավ որպես ամենաջահել անդամ: Դա երևի կարելի է առաջին փուլ անվանել: Հետո, Երասխի կամավորական շարժման ժամանակ, ինքն արդեն առավել հասուն, կազմակերպված, առավել գրագետ էր: Իհարկե, այդ շրջանում կային նաև ուրիշ տղաներ, բայց քանի որ պայքարի այդ փուլում հիմնական առճակատումը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում էր, իր կազմակերպական ունակություններով, անձնական խիզախությամբ և տաղանդով Վազգենին հավասար մեկը չկար: Եվ նա միանգամից, առանց քննարկման, մտավ Ղարաբաղ կոմիտեի շարքերը: Ահա այդպես էլ կամաց-կամաց նա դարձավ կամավորական շարժման ղեկավար, բանակը սկզբնավորող: Ինքը Ղարաբաղ կոմիտեի կողմից էր լիազորվել այդ բանն անել, և կարողացավ: Վիթխարի էներգիա ուներ, ուրիշ մեկն իր տեղում չէր կարող գլուխ բերել այդ գործը: Վերջին տարիներին ընդունված է ասել, թե մեկը 15 ժամ է աշխատում, մյուսը` 20... Չեմ կարծում, թե մեծ առաքինություն է այդքան աշխատելը, բայց և առանց դրա ա՛յն ժամանակ, ա՛յդ բնագավառում հնարավոր չէր: Պատահական չէր, որ շատերի մեջ հենց Վազգենն առանձնացավ: Միշտ զարմացել եմ նրա աշխատանքի գերմարդկային ռեժիմից. վախենում էի, որ մի օր ջղերը չեն դիմանա: Նման մի բան եղավ Շահումյանի կռիվներից հետո, երբ մի քանի ամիս հրաժարվեց նախարարի պաշտոնից: Իրոք դիմանալու բան չէր, բայց ինքը դիմացավ: Պետք էր երիտասարդ լինել, ռոմանտիկ. ինքը ռոմանտիկ էր, առանց դրա հնարավոր չէր այդքան բան անել` բանակ ստեղծել, այն էլ սկսելով սովետական կարգերի ժամանակ: Ամբողջ պատերազմի ընթացքում երկու անգամ անձնապես, անձնական խիզախության ու կամքի շնորհիվ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ. մեկն Օմարից նահանջած մեր զորքի դեմը առնելով Քելբաջարում, մյուս անգամ մահապարտներով, Մարտակերտի ճակատում փրկելով Ստեփանակերտը. իսկ Շուշի-Գորիս ճանապարհը բաց էր զորքի ու ժողովրդի նահանջի համար: Մահապարտները փրկեցին Ղարաբաղը: Այդ օրերին վճռվեց այդ պատերազմի ելքը:

- Պատկերացնո՞ւմ էիք հետագան, այն ամենը, ինչ կարող էր լինել:

- Այն ժամանակ մենք մեր հնարավորությունների սահմանը չգիտեինք. գրող էինք, բանաստեղծ, դասախոս: Այսինքն, մեր ունակությունների վերին սահմանը պատկերացնել հնարավոր չէր: Բայց բոլոր դեպքերում այդ տարիներին նյարդային էներգիան շատերին դավաճանեց: Ոնց որ կարճ միացում տար. շատ մարդիկ դուրս եկան Շարժման շարքերից, դարձան ընդդիմություն կամ էլ ընդհանրապես գնացին, ոչ մի բանի պիտանի չեղան: Բայց դիմացողներ եղան, և Վազգենը նրանց մեջ էր: Դիմացավ և խաղաղության հասավ: Թվում էր` եկել է ավելի թեթև ռեժիմով աշխատելու ժամանակը, բայց ինքը մաքսիմալիստ էր, միշտ մտածում էր, որ կարելի է ավելին անել, քան արվում է. ավելին` անձնական նախաձեռնությամբ, առավել մեծ աշխատանքով, առավել մեծ կենտրոնացումով: Դրա համար էլ ես միշտ վախ ունեի, որ ինքը կարող է մի օր վառվել: Վազգենը Ղարաբաղ կոմիտեի ղեկավարության, պետության մեջ միակ մարդն էր, որի հետ ընկեր եմ եղել մինչ Շարժումը: Այդ ընկերությունն ամրապնդվեց պատերազմի տարիներին, պետական շինարարության, բանակ կազմավորելու, բանակին թիկունք կանգնելու, ի վերջո պետություն ու երկիր կառուցելու դաժան փորձությամբ: Մեր ընկերությունը դիմացավ դրան: Առավել մտերմացանք, երբ երկուսս էլ ապրում էինք կառավարական ամառանոցում: Վազգենն էլ, ես էլ տուն չունեինք. ինքն ապրում էր Արարատում: Դա մի տեսակ շտաբի պես բան էր. քննարկելու շատ բաներ կային:

- Խորհրդարանում ունեցած ձեր մի ելույթում դուք ակնարկում էիք ինչ-որ մարդկանց թե ուժերի հետ ընդհանուր հայրենիք չունենալու, ուրացման, այլնի մասին:

- Իմ և Վազգենի հարաբերություններն այդ ամենից դուրս են: Ես խոսել եմ միմիայն հայրենիք չունեցողների մասին, իսկ մենք ընդհանուր հայրենիք ունենք:

Զրուցեց Լ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

1in.am

Gayl
06.03.2011, 03:06
Արյան լճակի մեջ արտացոլված աստղ ու լուսին.. լրիվ բնութագրումա թուրքերին...
Դրա համար էլ հող ունեն, նորմալ երկիր ու ոնց ուզում կայֆեր են անում;)

Zodiac
06.03.2011, 06:44
Ժող ջան,մի երկու միտք:Նախ, իմ կարծիքով,Հայաստանում ոչ մի ինքնաբուղ, չառաջնորդվող բունտ-հեղափոխություն էլ մոտակա տաս տարում հաստատ չի լինի:Պատճառները երկուսն են-
1-ջահելության քչությունը-անիծյալ արեվմտահետեվանք դեմոգրաֆիկ վիճակի, պատերազմի և արտագախտի հետևանքներով,և
2-ազգային ներկա ցածրորակ մենտալիտետի առանձնահատկություննեը-էգոիզմը, անսկզբունքայնությունը-նախ հավեսով տուն-տեղ գրավ կդնեն-ջիպ կառնեն մի լավ կտժժան,հետո էլ կթռնեն ռուսաստան-եվրոպա-ամերիկա ու կսպասեն,թե երբ երկիրը կարող ա հանկաաարծ ինքնիրան կամ էլ թէ չէ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ միջոցով կդզվի:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ_ի միջոցով կազմակերպված իշխանափոխության ներկայումս ձեր կողմից քննարկվող վարիանտ-տարբերակներին:Իշխանությունները լավ էլ ցույց են տալիս, որ չեն նահանջելու :Մինչև ՀԱԿ-ը գոնե 100 հազար ՌԵԱԼ, ՈՉ ԹԵ ԱՍԵԼՈՎ ,մարդ չհավաքի, ամենաուշը մեկ ամսում, որովհետև սկսվում է ցանքն ու խոպանը,իմ կարծիքով էս սաղ բալամուտներից ոչ մի լավ բան էլ չի ստացվի:
Ես անձամբ խիստ կասկածում եմ, որ կկարողանա,առանց գոնե Ժառանգությանը և Դաշնակցությանը ներքաշելու,առանց ամբիցիաների-եվս մի ազգային ցավոտ կողմ:Իրենք էլ մենակ,իմհօ,բավականին թույլ են ու ապաշնորհ,շատ մարդ հավաքելու համար:Նախ մի հատ նայեք նրանց կազմակերպած միտինգների որակը-շատ հաճախ անգույն,անկապ,միմյանց չշաղկապված, չխմբագրված,մի ընդհանուր դիրիժյոր-խմբագիր չունեցող,ելույթներ, բացի, թերևս,Լեվոնից:Համարա չկան ժողովրդին ոգեվորող,կրքոտ-անկեղծ հեղափոխական ճառեր:Օրինակ,մի նախկին չինովնիկ հազարավոր կիսասոված մարդկանց դիմելով`իր ելույթը սկսեց ափսոսանք հայտնելով, որ առաջ ինքը ՏՂԵՔԻ հետ միշտ մարտի մեկին իջնում էր աշտարակի ձորը/ երևի ծիտիկների հետ չալաղաջ-ասետրինա ուտելու ու վիսկի խմելու-մտածեցին շատերը`թուքները կուլ տալով/, ու հիմի չի կարող:Թե մնացածն ինչ ասեց, էլ հեչ հետաքրքիր չէր - լրիվ հիասթափվեցի /հետաքրքրության համար եի գնացել/: Թե ասա,այ մարդ, ասենք Վանոն հեռու է ,ճառ չի գրում-մրում, գոնե մի երկու գիրք-միրք կարդացեք հռետորություհից`ՀԻՏԼԵՐԻՑ_ԼԵՆԻՆԻՑ_ԼԻՆԿՈԼՆԻՑ_ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՑ -բանից, կամ գոնե պիառ մենեջեր վարձեք դրսից, նոր մեյդան եկեք:Անտուրաժից-բանից էլ է խեղճ ՀԱԿ-ը`են շեփորն ինչ է`էտ էլ չկա:
Բացի այդ` մարդ հավաքելու հավակնող կուսակցությունը նման պայմաններում գոնե պետք է կարողանա ցանկացած ձևերով շուտ-շուտ հեռուստաեթեր մտնելու ձևեր մտածի`ժողովրդի աչքին դրական իմիջով,օրինակ Ժառանգությունից ընդհամենը երեք հոգի ընենց թիփիներ են անում,որ քեֆս գալիս է,հաջորդ ընտրություններին անպայման իրենց եմ ձայն տալու:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, իմ կարծիքով,կամ իրենք են ''տոռմուզ'', հոգնած ու անռեսուրս ,կամ էլ ժողովրդին են ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ''տառմազիտ'' անում, որ հանկարծ ինքնաբերաբար բունտից բանից չլինի ,ձեռի հետ էլ համել նախընտրական կամպանիա է մինչեվ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Մի խոսքով, ես գտնում եմ, որ եթե
1- ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ՀՅԴ-ն ժամանակավոր միավորվեն և միասնական ճակատով հանդես գան մոտ ժամանակներս, ապա շատ մեծ հավանականություն կա,որ կկարողանան հասնել անարյուն արտահերթ ընտրությունների`նախևառաջ ԵՐԿԻՐ հեռուստաալիքի շնորհիվ, կլինեն բավականին արդար ընտրություններ, ԼՏՊ -ն կդառնա նախագահ,իսկ ազգային ժողովում միասին կհավաքեն մոտ 80 տոկոս-50-10-20 :
Այս տարբերակը ,իմ կարծիքով,սա շատ քիչ է հավանական:
2-ՀԱԿ-ը միայնակ կամ Ժառանգության հետ լիքը աղմուկ կհանի,բայց կրիտիկ մասսա չի կարողանա հավաքել,չի հասնի արտահերթ ընտրությունների , ու տա աստված,որ գոնե հասնի քաղբանտարկյալների վաղաժամկետ ազատմանը,ու որ հանկարծ պատերազմ չսկսվի, ու չլինեն նոր մարտի մեկ կամ տեռակտից-սադրանքից-բանից:Այս տարբերակը ավելի հավանական է իմ կարծիքով:
Հետաքրիր կլինի կարդալ ձեր կանխատեսումները իրադարձությունների մոտակա զարգացումների վերաբերյալ:

Lion
06.03.2011, 12:46
Astgh-ի հետ համաձայն եմ "քաղաքացիակենտրություն" և "մարդակենտրոնության" իմաստով. մնացածի պահով չեմ ուզում վիճել, թող ամեն մեկն իր կարծիքին մնա :)

Հայկօ
06.03.2011, 14:24
Astgh-ի հետ համաձայն եմ "քաղաքացիակենտրություն" և "մարդակենտրոնության" իմաստով. մնացածի պահով չեմ ուզում վիճել, թող ամեն մեկն իր կարծիքին մնա :)

Ինձ հետ ուրեմն համաձայն չէիր, էլի http://www.kolobok.us/smiles/madhouse/suicide2.gif:

Lion
06.03.2011, 14:27
Ինձ հետ ուրեմն համաձայն չէիր, էլի http://www.kolobok.us/smiles/madhouse/suicide2.gif:

Եթե դու էլ էիր էդ ասում, իմ լավ ախպեր, քո հետ էլ եմ համաձայն;);)

Տրիբուն
07.03.2011, 01:40
Բելոռուսիա - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զերծ մնացին թալանչիական սեփականաշնորհումից և այժմ ունեն ոչ միայն ուժեղ տնտեսություն, այլև արժանավայել ապրելակերպ:

Մուտիտ ...

Եթե Բելոռուսում արժանավայել են ապրում, ուրեմն ես բալետ պարող եմ: :D

Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի վրա էլ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը էնքան փող դրեցին, որ Չադն էլ լիներ երկիր կդառնար:

Լիոն չիմացածդ բաներից մի խոսա: Էս էլ փիղ չի, որ կռտես ու հազարով հանես մարտի դաշտ :D

Տրիբուն
07.03.2011, 01:45
Չանցավ - հողի սեփականաշնորհումը դեռ հարց է, լավ էր, թե վատ, իսկ ատոմակայանը - իրենք փակեցին, իրենք էլ բացում են ու լավամարդ են լինում:o Էն օրը փողոցում Ստամբուլցյանին տեսա... ինչ ասես??!!

Հողի մասին երկար բան չեմ ասի, բարդ թեմայա, համ էլ հաստատ դու դրանից բան չես հասկանում:

Բայց եթե կարծում ես, որ ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը ատոմակայանը փակելու մասին որոշումը ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանի ճնշման տակ, ուրեմն մավզալեյը պետք ա քանդել, տեղը Խաչիկ Ստամբոլցյանի արձանը կանգնացնել: :D

Լիոն, սե՞նց ես պատմություն գրում: Խչոն հելավ փողոց, երկու հատ գոռաց, Գառբաչովը տակն արեց :D Էս էլ քո համար Ապոպը չի, որ հելներ Հայաստանից Կահիրե ոտով գնար փարավոնների մայրիգը լացացնելու:

Տրիբուն
07.03.2011, 01:56
Հաաա, ճիշտա - սխալ համեմատեցի: Լուկաշենկոն ավելի էր սիրում իր երկիրն ու բելառուսներին, որ թույլ չտվեց ոչ իր պետության և ոչ էլ իր ազգի թալան: Ճիշտ ես, եղբայր, ճիշտ ես :) Մյուս կետերում ևս - երևի հենց էդ պատերազմն ու հարևաններն էին խանգարում ու հենց դրանք էին պատճառը 1995-1996 թվականների այլանդակ ընտրակեղծարարությունների (էն խեղճ Պարույրի ընենց տփեցին ԱԺ ամբիոնի մոտ, մինչև հիմա աչքիս դեմն է: Հա, մեկ էլ հիշում եմ, թե սեպտեմբերի 26-ի իրադարձություններից հետո ԱՐ հեռուստաընկերությամբ գրող Վահրամ Սահակյանը (Արամայիսի տղեն չէ, էն մյուսը) ինչ քստմնելի ձևով էր լիզում իշխանության բատինկեքի նրբանները), թալանչիական սեփականաշնորհմանը (Արմենթելը, գրողը տանի!), ժողովրդի գաղափարական ոչնչացմանը (ոնց էր, հլը հիշեցրեք. "Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է", հաբռգած "Մենք հաղթեցինք"-ն ու շամպայնի չխկը), ծնելիության անկումը, արտագաղթի աճը...

Շարունակենք համեմատել?

Ապեր, դու իսկականից պատմության գրելը թարգի: Պարույրին չեն տփել, էն էլ ամբիոնի մոտ: Տփել են Շավարշ Քոչարյանին, ու իսկականից ամբիոնի մոտ: Իսկ Պարույրը տակն արեց, ու բառացի մոտավորապես ասեց հետևյլը «Ես մեղք չունեմ, իմ մաշիկներն են մեղավոր ... ղալաթ եմ արել, ինձ խաբել են, ես տենց բան չէի ուզում, ներող ըլեք ապե»:

Տրիբուն
07.03.2011, 02:00
Հաաա, ճիշտա - սխալ համեմատեցի: Լուկաշենկոն ավելի էր սիրում իր երկիրն ու բելառուսներին, որ թույլ չտվեց ոչ իր պետության և ոչ էլ իր ազգի թալան: Ճիշտ ես, եղբայր, ճիշտ ես :)

Քիչ էր մնում մոռանայի: Կարա՞ս ասես, Լուկաշենկոն որ թվից ա Բելոռուսի նախագահը: Ապեր, Բելոռուսը մանրից Հյուսիսային Կորեայա դառնում Եվրոպայի մեջտեղը, դու ընգել ես բածկայի գովքն ես անում:

Տրիբուն
07.03.2011, 02:14
Ազգային գաղափարախոսությունը ....... Հայ ժողովրդի կենսական պահանջմունքները բավարարող գաղափարների ամբողջությունն է: Այիսինքն միայն այս գաղափարախոսոթյունն է, որի արդյունքում հայերն ու Հայաստանը կուժեղանան:

Էս կենսական պահանջմունքների պահը դուրս եկավ:

Ազգային գաղափարախոսություն = կենսական պահանջմունքների բավարարում = ուտելու բան + ք.քելու տեղ + շինելու բալիկներ

Տրիբուն
07.03.2011, 02:27
Տղերք չեմ հավատում ես դրանց:

Լևոնն էլ չգիտի ինչ ա անում ու իրան էտ շատ չի անհանգստացնում: մեկա իրա հետույքի հաշվին չի անում, բայց հաջողության դեպքում արդյունքները մենակ ինքն ա լափելու:

Մարկ ջան, հավատում են մենակ սեփական ծարավին ու սփրայթին: Իսկ սեփական հետույքի մասին մտածում են հետույք ունեցող բոլոր կաթնասունները, բացի ճապոնացի կամիկաձեներից: :D

Իսկ ավելի լուրջ, եթե խնդիրը սկսվեր ու սահմանափակվեր Լևոնով, ես դաժե լուսամուտից դուրս չէի նայի, ուր մնաց միտինգի գնայի: Բայց ժողովրդկան բողոքի հեղեղը կարող է մաքրել ամեն տեսակի կեղտոտ բան՝ անցյալ - ներկա - ապառնիով:

Էսօր կարամ մի բան ասեմ. եթե ուզում ենք երկիրը երկիր դառնա, գոնե մի անգամ թափով ու հավեսով պիտի դուրս գանք փողոց: Անհավանական է, բայց քուչեն ա էսօր ազգի փրկությունը: :D

davidus
07.03.2011, 02:27
Մուտիտ ...

Եթե Բելոռուսում արժանավայել են ապրում, ուրեմն ես բալետ պարող եմ: :D

Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի վրա էլ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը էնքան փող դրեցին, որ Չադն էլ լիներ երկիր կդառնար:

Լիոն չիմացածդ բաներից մի խոսա: Էս էլ փիղ չի, որ կռտես ու հազարով հանես մարտի դաշտ :D

Եթե չեմ սխալվում, հենց ԽՍՀՄ փլուզումից հետո Բելառուսիայում է տեղի ունեցել ռազմատեխնիկայի աշխարհի ամենախոշոր афера-ն: Էդ մասին նունիսկ Նիկոլաս Քեյջի խաղացած «Оружейный барон» կինոյի մեջ ա թեթև ակնարկ անում: Դրանք դժվար փող կերած չլինեն:

Տրիբուն
07.03.2011, 02:38
.. երևի ես էի միտինգներ անում ու փրփուրը բերանիս պահանջում դրա փակումը:

Ապեր, որ միտինգով ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը ատոմակայան փակեր, ուրեմն էսքան միտինգից հետո Սերժը Քոչարյանի հետ ձեռ ձեռի տված հիմա Կոշի գաղութում տրնգի պիտի պարեր:

Ատոմակայանը գիտես ի՞նչ ա: Էտ կայան ա, որը ատոմային ա: :D Դա միտինգների ազդեցության տակ չեն փակում, ուզում ա միտինգավորների բերանից վեդրոյով փրփուր թափի: Լիոն, 88-ի միտինգները քո իմացած հայոց ութերորդ կայսրությունը չէին, Խաչիկ Ստամբոլցյան աշխարհակալն էլ, իմ իմանալով, Մոսկվան չէր գրավել, որ զաստավիտով որևէ բան բացել կամ փակել տար:

Տրիբուն
07.03.2011, 03:09
Արա, դե չեք թողում էլի մարդ քնի: Չորս հատ փղի պատճառով, նստած միջուկային թիթեռ եմ նկարում: :D

Հատուկ Ակումբի պատմաբանի համար, որ ատոմակայանը փակելուց Խչոյի մուրուքը հանգիստ թողնի, հիշի որ Հայստանում երկրաշարժ էր եղել, ու Մեծամորի փակելուց երեք տարի առաջ էլ տեղի էր ունեցել Չեռնոբիլի աղետը:

ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1989թ. հունվարի 6-ի թիվ 15 որոշման մեջ ասվում է. «1. Հաշվի առնելով ընդհանուր սեյսմիկ իրավիճակը` կապված ՀԽՍՀ տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետ, ընդունելով ՀԿԿ-ի, Հայաստանի ԽՍՀ Նախարարների խորհրդի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից վառելիքաէներգետիկական համալիրի բյուրոյին առընթեր ատոմային էներգետիկայի հարցերով միջգերատեսչական խորհրդի և ԽՍՀՄ ԳԱ առաջարկությունը` Հայկական ԱԷԿ-ը փակել ավելի վաղ ժամկետներում, քան նախատեսված էր: Էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը կանգնեցնել 1989թ. փետրվարի 25-ից, երկրորդը` 1989թ. մարտի 18-ից:

Ատոմակայանը փակվեց Պետական հանձնաժողովի կազմած ժամանակացույցով: Նախատեսվում էր 815 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը վերակազմավորել շուրջ 1500 ՄՎտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի, ընթացքում էին Երևանում երկրորդ և Հրազդանում նոր ջերմաէլեկտրակայանների նախագծման աշխատանքները (Հրազդանում 1989-1993թթ. պետք է կառուցվեին ու շահագործվեին 1200 ՄՎտ գումարային հզորությամբ 4 նոր էներգաբլոկներ, որոնցից մեկն արդեն կառուցվում էր): Ահա թե ինչու, ատոմակայանի փակումը պահանջող հասարակությանը բռնությամբ չպատասխանեցին: Նաև այն, որ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը (26.04.1986թ.) իշխանավորներին սթափեցրեց ու զգոնության կոչեց: Հրապարակվեցին ատոմային էլեկտրոկայանների և միջուկային այլ օբյեկտների կառուցման ու շահագործման նորմատիվային մինչ այդ արգելված փաստաթղթերը: Դրանք բացահայտեցին միջուկային որոշ օբյեկտների, այդ թվում` հայկական ատոմակայանի տեղի ընտրության և բազում այլ չափանիշների անհամապատասխանությունը պահանջվող նորմերին: Նշված փաստաթղթերը մատչելի դարձան ոչ միայն միջուկային էներգետիկայի ոլորտի ծառայողներին, այլև բնակչության որոշ շրջանին: Չեռնոբիլի աղետի ցնցակաթվածի մեջ գտնվող իշխանավորները չէին կարող հաշվեհարդար տեսնել մեկ այլ միջուկային օբյեկտի անվտանգության ապահովման պահանջով փողոց դուրս ելած մարդկանց հետ, իսկ մինչ Չեռնոբիլի աղետը խոշորածավալ միտինգներ ու ցույցեր չեն եղել: Ուրեմն, Հանրապետության Նախագահի այն խորհուրդը, թե «միշտ պետք է հիշել այն մարդկանց դեմքերը, որոնց ջանքերով ատոմակայանը փակել ենք» մեղադրանքն առաջին հերթին ուղղված է Լ. Բրեժնևին, Մ. Գորբաչովին, Ն. Ռիժկովին, Կ. Դեմիրճյանին, Ֆ. Սարգսյանին: Վստահ եմ, որ այդ հարցում, սերունդները երախտագիտությամբ կհիշեն նրանց անունները:

Lion
07.03.2011, 10:30
Հողի մասին երկար բան չեմ ասի, բարդ թեմայա, համ էլ հաստատ դու դրանից բան չես հասկանում:

Բայց եթե կարծում ես, որ ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը ատոմակայանը փակելու մասին որոշումը ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանի ճնշման տակ, ուրեմն մավզալեյը պետք ա քանդել, տեղը Խաչիկ Ստամբոլցյանի արձանը կանգնացնել: :D

Լիոն, սե՞նց ես պատմություն գրում: Խչոն հելավ փողոց, երկու հատ գոռաց, Գառբաչովը տակն արեց :D Էս էլ քո համար Ապոպը չի, որ հելներ Հայաստանից Կահիրե ոտով գնար փարավոնների մայրիգը լացացնելու:

Իրենք էին պայքարում ատոմակայանը փակելու համար, այսինքն ատոմակայանը բացելը ոչ մի կերպ չի կարող իրենց "զասլուգան" լինել: Ամենալավ տարբերակում` դա սխալի ուղղում է: Իսկ հողի սեփականաշնորհումը իրոք լավ բան էր, ափսոս, որ դա արվեց ամեն ինչից կտրված ու հետագայում հարակից պայմաններ չստեղծվեցին, որ գյուղացին իրեն տնտեսապես ամուր զգա:

Ապեր, դու իսկականից պատմության գրելը թարգի: Պարույրին չեն տփել, էն էլ ամբիոնի մոտ: Տփել են Շավարշ Քոչարյանին, ու իսկականից ամբիոնի մոտ: Իսկ Պարույրը տակն արեց, ու բառացի մոտավորապես ասեց հետևյլը «Ես մեղք չունեմ, իմ մաշիկներն են մեղավոր ... ղալաթ եմ արել, ինձ խաբել են, ես տենց բան չէի ուզում, ներող ըլեք ապե»:

Սակայն ինչ տարբերություն ;) Ընդունում ես, որ այլանդակ են վարվել, հերիք է... Ի դեպ, ես ոնց փորփրում եմ հիշողությունս, ամբիոնի մոտ չեմ հիշում ւոմից ճարպիկ օպերկոտ ստացողը հենց Պարույրն էր: Իրավիճակը մոտավորապես սենց էր - Պարույրը ամբիոնի մոտից ուզում էր խոսել, ինչ-որ մեկը մոտեցավ ամբիոնին ու...շրըխկ...

Քիչ էր մնում մոռանայի: Կարա՞ս ասես, Լուկաշենկոն որ թվից ա Բելոռուսի նախագահը: Ապեր, Բելոռուսը մանրից Հյուսիսային Կորեայա դառնում Եվրոպայի մեջտեղը, դու ընգել ես բածկայի գովքն ես անում:

Բելառուսն էն երկիրնա, որն ունի արդյունաբերություն և ուր շատ հայեր գնում են մշտական բնակություն հաստատելու:

Էս կենսական պահանջմունքների պահը դուրս եկավ:

Ազգային գաղափարախոսություն = կենսական պահանջմունքների բավարարում = ուտելու բան + ք.քելու տեղ + շինելու բալիկներ

Դե, ապեր, եթե քո համար կենսական պահանջմունք կոչվածը մենակ էդա... ինչ ասեմ :)

Մուտիտ ...

Եթե Բելոռուսում արժանավայել են ապրում, ուրեմն ես բալետ պարող եմ: :D

Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի վրա էլ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը էնքան փող դրեցին, որ Չադն էլ լիներ երկիր կդառնար:

Լիոն չիմացածդ բաներից մի խոսա: Էս էլ փիղ չի, որ կռտես ու հազարով հանես մարտի դաշտ :D

Չգիտեմ, բալետ պարող ես, թե չէ, բայց այնտեղ մեզնից լավ են ապրում: Ապացույց ունեմ - օրինակ, մեր հարևանը ընտանիքով տեղափոխվեց Բելառուս ու, երբ մեկ-մեկ Հայաստան է գալիս, միանշանակ պնդում է, որ այնտեղ ավելի լավ է: Նա իր հետ տարել է նաև իր ազգականներին ու սրանք էլ են այդ կարծիքին: Իսկ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պահով - Լևոնի օրոք Հայաստանը 1 միլիարդ փող ստացավ, մեր պես երկրի համար ահագին բանա, ինչի լափեցին?

ministr
07.03.2011, 11:29
Սակայն ինչ տարբերություն Ընդունում ես, որ այլանդակ են վարվել, հերիք է... Ի դեպ, ես ոնց փորփրում եմ հիշողությունս, ամբիոնի մոտ չեմ հիշում ւոմից ճարպիկ օպերկոտ ստացողը հենց Պարույրն էր: Իրավիճակը մոտավորապես սենց էր - Պարույրը ամբիոնի մոտից ուզում էր խոսել, ինչ-որ մեկը մոտեցավ ամբիոնին ու...շրըխկ...

Հանուն արդարության նշեմ, որ ես էլ եմ հիշում Հայրիկյանի բերնին տալը ամբիոնի մոտ :) Բայց թե երբ էր ու ինչ կապակցությամբ... :think

Mephistopheles
07.03.2011, 12:04
Իրենք էին պայքարում ատոմակայանը փակելու համար, այսինքն ատոմակայանը բացելը ոչ մի կերպ չի կարող իրենց "զասլուգան" լինել: Ամենալավ տարբերակում` դա սխալի ուղղում է: Իսկ հողի սեփականաշնորհումը իրոք լավ բան էր, ափսոս, որ դա արվեց ամեն ինչից կտրված ու հետագայում հարակից պայմաններ չստեղծվեցին, որ գյուղացին իրեն տնտեսապես ամուր զգա:

Դե, ապեր, եթե քո համար կենսական պահանջմունք կոչվածը մենակ էդա... ինչ ասեմ
.................................

Ապեր, հայերեն ենք գրում… ատոմակայանը ռուսներն են փակել, իրենց որոշմամբ… ի՞նչ լեզվով գրենք որ հասկանաս…

… Բելոռուսն էլ օրինակ մի բեր… հայերն էսօր ամեն տեղ են գնում որտեղ որ տոմսի փողը հերիքի…

մի հատ կարա՞ս ասես քո համար ինչ ա կենսական պահանջմունք… մենակ վերացական չէ…

մեկ էլ ասես մեր 13 տարվա ձեռքբերումները

Kuk
07.03.2011, 13:18
Հանուն արդարության նշեմ, որ ես էլ եմ հիշում Հայրիկյանի բերնին տալը ամբիոնի մոտ :) Բայց թե երբ էր ու ինչ կապակցությամբ... :think

Հա, կարծեմ Թոխմախի Մհերն ա մի հատ չափալախել Հայրիկյանին:D

Lion
07.03.2011, 13:33
Ապեր, հայերեն ենք գրում… ատոմակայանը ռուսներն են փակել, իրենց որոշմամբ… ի՞նչ լեզվով գրենք որ հասկանաս…

Իսկ ով էր պահանջում ատոմակայանի փակումը և ով նույն այդ փակումը համարեց իր մեծագույն քաղաքական հաղթանակը?

… Բելոռուսն էլ օրինակ մի բեր… հայերն էսօր ամեն տեղ են գնում որտեղ որ տոմսի փողը հերիքի…

Չէ, հայերը գնում են այնտեղ, որտեղ Հայաստանից լավ է:

մի հատ կարա՞ս ասես քո համար ինչ ա կենսական պահանջմունք… մենակ վերացական չէ…

Այն բոլոր երևույթների ամբողջությունը, որը անհրաժեշտ և բավարար պայմաններ է ապահովում Հայ ժողովրդի գոյության և բնականոն առաջընթացի համար - մասնավորապես` բավարար տարածք, ժողովրդագրական վիճակ, հասարակական կառուցվածք, սոցիալական վիճակ և այլն:

Mephistopheles
07.03.2011, 13:57
Իսկ ով էր պահանջում ատոմակայանի փակումը և ով նույն այդ փակումը համարեց իր մեծագույն քաղաքական հաղթանակը?

Լիոն, ես չգիտեմ թե դու քանի տարեկան ես որ հիշես կան չհիշես, բայց Ղարաբաղ կոմիտեն իր առաջ նման խնդիր չի դրել… փակվել է Նաիրիտը… իմիջայլոց որպես քաղաքական ճնշում քաղաքական ուժերը գործդուլներ էլ են անում, բայց դա չի նշանակում որ տվյալ քաղաքական ուժը դեմ ա աշխատելում… գիտեմ դժվար ա, բայց փորձի հասկանալ

Չէ, հայերը գնում են այնտեղ, որտեղ Հայաստանից լավ է:

աբրիս

Այն բոլոր երևույթների ամբողջությունը, որը անհրաժեշտ և բավարար պայմաններ է ապահովում Հայ ժողովրդի գոյության և բնականոն առաջընթացի համար - մասնավորապես` բավարար տարածք, ժողովրդագրական վիճակ, հասարակական կառուցվածք, սոցիալական վիճակ և այլն:

քո նշած "երևույթների ամբողջության" մեծամասնությունը հենց քո սիրած բելոռուսում կա և ամեն տեղ որտեղ որ հայերը գնում են այսօր ավելի շատ պայմաններ կան քան հայաստանում… հիմա ի՞նչ ես ասում

մեկ էլ ասես մեր 13 տարվա ձեռքբերումները

Lion
07.03.2011, 14:13
Լիոն, ես չգիտեմ թե դու քանի տարեկան ես որ հիշես կան չհիշես, բայց Ղարաբաղ կոմիտեն իր առաջ նման խնդիր չի դրել… փակվել է Նաիրիտը… իմիջայլոց որպես քաղաքական ճնշում քաղաքական ուժերը գործդուլներ էլ են անում, բայց դա չի նշանակում որ տվյալ քաղաքական ուժը դեմ ա աշխատելում… գիտեմ դժվար ա, բայց փորձի հասկանալ

Մեֆ, այդ "հերոսական" օրերին ես 10-11 տարեկան էի և այսօրվա պես հիշում եմ, թե Խաչիկ Ստամբուլցյանը ոնց էր մի քանի տասնյակ գրքերը սյունաձև շարած կողքերը, փրփրած տոնով էկրանից ապացուցում ատոմակայանի վնասարարության մասին: Իսկ թե ինքը Ղարաբաղ կոմիտեի կազմում էր, թե ոչ, դա դուք ինձնից լավ պիտի իմանաք:

քո նշած "երևույթների ամբողջության" մեծամասնությունը հենց քո սիրած բելոռուսում կա և ամեն տեղ որտեղ որ հայերը գնում են այսօր ավելի շատ պայմաններ կան քան հայաստանում… հիմա ի՞նչ ես ասում

Չէ, ապեր, Բելառուսում ակ դրանց մեծ մասը, բայց ոչ ամբողջությունը: Բոլառուսում բացակայում է ամենակարևոր պայմանը, որը հային հայ է պահում:

մեկ էլ ասես մեր 13 տարվա ձեռքբերումները

Ես չեմ ուզում թեմայից շեղվել :)

ministr
07.03.2011, 14:15
Հա, կարծեմ Թոխմախի Մհերն ա մի հատ չափալախել Հայրիկյանին:D

Չեմ հիշում թոխմախիններ, սովետաշենինինը թե շահումյանինը բայց որ մեկը եկավ ու նստցրեց էդ հիշում եմ :)
Համ էլ Հայրիկյանին խփելը չի բացառում Շավարշին խփելը :))

Mephistopheles
07.03.2011, 14:28
Մեֆ, այդ "հերոսական" օրերին ես 10-11 տարեկան էի և այսօրվա պես հիշում եմ, թե Խաչիկ Ստամբուլցյանը ոնց էր մի քանի տասնյակ գրքերը սյունաձև շարած կողքերը, փրփրած տոնով էկրանից ապացուցում ատոմակայանի վնասարարության մասին: Իսկ թե ինքը Ղարաբաղ կոմիտեի կազմում էր, թե ոչ, դա դուք ինձնից լավ պիտի իմանաք:

վատ ես հիշում Լիոն ջան, Ղարաբաղ կոմիտեի անդամները հեռուստացույցի էկրաններից ելույթ չէին ունենում… ինչ էլ որ հիշում ես սխալ ես հիշում ես… դրանք մանկական հիշողություններ են ու վառ երևակայության արդյունք

Չէ, ապեր, Բելառուսում ակ դրանց մեծ մասը, բայց ոչ ամբողջությունը: Բոլառուսում բացակայում է ամենակարևոր պայմանը, որը հային հայ է պահում:

դա Հայաստանում էլ ա բացակայում… չգիտեմ ինչ ինակատի ունես, բայց հայերն էսօր հայաստանից դուրս են գալիս, ասել ա թե քո ասած "ամենակարևոր պայմանը" էդքան էլ կարևոր չի եթե չասենք երրորդական ա… ես քեզ փաստ եմ ասում դու ինձ հեքիաթ ես պատմում…

Ես չեմ ուզում թեմայից շեղվել :)

Լիոն դու հայերեն կարդալ գիտես թե խեթերեն ես մենակ կարդում… ապեր հայերեն գրած ա Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս… ու՞ր պտի շեղվես… ասա չունեմ պատասխան, պրծի… դու որ ունենայիր շուտվանից էիր գրել…

Mephistopheles
07.03.2011, 14:34
Լիոն ջան մի բան էլ ասեմ քանի չեմ մոռացել… էդ որ քյալլա ես տալիս թե Պարույրին են հաքել թե Շավարշի. անձամբ դու ու՞մ տեղը կուզենայիր լինել եթե ընտրություն ունենայիr… 96-ին Պարույրի կամ Շավարշի՞ թե 2008-ին Գոռ Քլոյանի… հիշեցման կարգով ասեմ որ Գոռը սպանվեց Մարտի 1-ին

Lion
07.03.2011, 14:41
Մեֆ ջան, ես կուզենայի ինքս իմ տեղը լինել:) Բայց ասեմ, ապեր, սխալ չեմ հիշում, իրոք էսօրվա պես հիշում եմ Ստամբուլցյանին ու գրքերը կույտերը իրա կողքը: Հստակ բան եմ ասում: Մանցածը երևի արդեն ժամավաճառություն է...

Mephistopheles
07.03.2011, 14:55

…Բայց դու դա չես կարող բարդել 90-ականների իշխանությունների վրա… Ինչքան ես գիտեմ, Խաչիկ Ստամբոլցյանը Ղարաբաղ Կոմիտեի անդամ չի եղել…

… ոնց որ հասկացա, անցած 13 տարին քեզ մեղմ ասած "չի հետաքրքրում" …

հիմա քո հայ ժողովրդի պատմության գրքում էդ 13 տարվա մասին ի՞նչ ես գրելու…

Lion
07.03.2011, 15:10
Հաա, փաստորեն Լևոնենք ատոմակայանի փակելը չէին պահանջում, հա, սխալ եմ հիշում? Ապեր, ես Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հեղինակն եմ, փառք աստծո, վերջին 13 տարում Տարեգրքում գրանցման արժանի իրադարձություններ գրեթե չեն եղել:

Magic-Mushroom
07.03.2011, 15:32
Ես գիտեմ որ Վանոյի ժամանակ(ինչ-որ՞ մեկը գիշերը ժամը մեկին կարող էր ազդանշան տար,կամ փողոցը ավտոներով փակեր ու զրուցել,նաեւ ամենինչ շատ էժան էր) ուշ ժամին փողոց դուրս գալը ավելի անվտանգ էր՝քան հիմա ու հիշում եք ոստիկանները նորմալ մարդիկ էին,նաեւ մի մոռացեք որ լեւոնը ինքնակամ հրաժարական տվեց,այլ ոչ թե բանակի միջոցով պահեց իշխանությունը՝այդպես են վարվում իսկական ժողովրդավար երկրի նախագահները,նրան հարգում ու սիրում էին,պետք չէ մոռանալ պատերազմը ու նոր անկախանալը,նաեւ մեր նախագահներից՝որը պոպուլիզմով չի տառապում ու ամենախելացին է դա Լեւոն պապին է,ես ունեմ ընկերներ՝որոնք ռոմանտիզմով են հիշում մութ ու ցուրտ տարիները ու ասում են որ այդ ժամանակ մարդիկ իսկապես մարդիկ էին ու մեկը մյուսին արագ օգնության էր հասնում,հետո նրա օրոք բոլոր վատ բաները բաց էին արվում,ոչ հիմիկվա նման ժողովուրդից թաքու ու ցինիկ ժպիտները դեմքին,Հայստանին շաաատ վնասեց Հոկտեմբերի 27-ը,հիմա լրիվ ուրիշ ԵՎրոպական պետություն կլիներ,ինձ անձամբ բախտ է վիճակվել այդ տարիներին շփվել Լեւոնի ընտանիքի հետ ու դա իմ ամենալավ հուշերն են,իսկ հիմա մարդիկ դարձել են լրիվ անտարբեր,շատ ագահ ու լկտի,իսկ հարեւանների մասին չեմ խոսում՝նույն Օսիպովիչը այնքան լավն էր 1997 թվին,նաեւ 2006-ին,իսկ հիմա լրիվ փոխվել է,կարծում եմ Լեւոնը այն ուժն է որ հիմա մեզ պետք է,Քոչարյանի ժամանակ նույնպես այնքան վատ չէր՝նա նույնպես շատ էր սիրում ինքնազարգանալ,սակայն շատ պրագմատիկ էր ու միայն իր մասին էր մտածում,ես մինչեւ հիմա լսում եմ Լեւոնի խոսքերը՝Երբ ժամանակը գա ես կվերադառամ:)Նաեւ համարյա ոչ մի գործարան օտարված չէր ու իսկապես անկախ էինք եւ դա էր մեր ուզածը:Հիշում եք Վազգեն Մանուկյանի մարդիկ ոնց մտան համարյա անպաշտպան խորհրդարանու ծեծեցին Լեւոնի մարդկանց,այդ ժամանակ ինչու մարդ չսպանվեց,կամ բանակ չկար երեւանում ու չէին արգելում ազատության հրապարակում ցույցերը,շատ բան կա կշեռքի վրա դնելու ու հիշելու:

Պ,Ս Կարծում եմ արդեն ժամանակն է՝ճիշտ է մի քիչ ուշ է,բայց երբեք ուշ չի լինում մի բան փոխել,եթե կա ցանկություն;) առողջ եւ ողջամիտ եղեք:)

Lion
07.03.2011, 15:34
Հ.Գ. (http://www.ecolur.org/ru/news/2010-03-03/760/)

Атомная станция закрылась согласно графику, составленному Государственной комиссией... Вот почему в отношении к требующим закрыть атомную станцию не было применено насилие.

Ատոմակայանը փակվեց համաձայն Պետական կոմիտեի կողմից կազմված գրաֆիկի... Ահա թե ինչու ատոմակայանի փակումը պահանջողների նկատմամբ բռնություններ չկիրառվեցին:

Տրիբուն
07.03.2011, 15:46
Իրենք էին պայքարում ատոմակայանը փակելու համար, այսինքն ատոմակայանը բացելը ոչ մի կերպ չի կարող իրենց "զասլուգան" լինել: Ամենալավ տարբերակում` դա սխալի ուղղում է: Իսկ հողի սեփականաշնորհումը իրոք լավ բան էր, ափսոս, որ դա արվեց ամեն ինչից կտրված ու հետագայում հարակից պայմաններ չստեղծվեցին, որ գյուղացին իրեն տնտեսապես ամուր զգա:

Թող լինի սխալի ուղղում, եթե շատ ես ուզում, հատուկ քո թանկագին խաթեր համար: Չնայած, Լիոն, եթե Լևոնը կարողացել ԽՍՀՄ մինիստրենրի խորհրդի սխալները ուղղի վեց տարի հետո, ուրեմն Լևոնի արձանն էլ պետք ա կանգնեցնել Խաչիկի արձանի կողքը, մովզոլեյի տեղը:

Դու սխալների ուղղում երբեք չե՞ս անում, թե քո մոտ փղերի քանակը միշտ 100 ա, ու ոչ մի փիղ էս կողմ էն կողմ:

Ի միջի այլոց, ատոմակայանը վերաբացելն ահագին դժվար գործ ա: Փող կպցրեցին, ֆրանսիացիների հետ պայմանագիր կնքեցին որ եվրոպական ստանդարտներով անվտանգության համակարգ ներդնեն, ու Մեծամորի ատոմակայանը, որը Չեռնոբիլյան տեխնոլոգիայով սարքված ատոմակայան է, սարքեն նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաանվտնագ ատոմակայաններից մեկը, որը էսօր տալիս ա ՀՀ-ում արտադրվող էլեկտրոէներգիայի 40%-ը, ու որը 2003 թվին, Քոչարյանը տվեց ռսներին, որ ռուսների քամակից դուրս գալու վարյանտ մինչև ժամանակների վերջը չունենանք:

Սակայն ինչ տարբերություն ;) Ընդունում ես, որ այլանդակ են վարվել, հերիք է... Ի դեպ, ես ոնց փորփրում եմ հիշողությունս, ամբիոնի մոտ չեմ հիշում ւոմից ճարպիկ օպերկոտ ստացողը հենց Պարույրն էր: Իրավիճակը մոտավորապես սենց էր - Պարույրը ամբիոնի մոտից ուզում էր խոսել, ինչ-որ մեկը մոտեցավ ամբիոնին ու...շրըխկ...

Ընդունում եմ, էն էլ ոնց եմ ընդունում: Որ ուզում ես իմանաս, 96-ի միտինգներին Վագեն նախագահ էի գոռում, Լևոնից, Վանոյից ու Վազգենից ահավոր զզվում էի, մինչև հիմա էլ զզվանքս մեկ ու մեջ տրամաբանությանս հաղթում ա: Լևոնին ոչ մեկը սուրբ չի սարքում, Լիոն: Ամբողջ խնդիրը նրանում է, որ էս պահին են հայերը գնում քո սիրած Բելոռուսը, որը աշխարհի ամենաավտորիտար երկրներից մեկն ա: Դե որոշի, ինչքան վատ ա հիմա Հայաստանում, որ նույնիսկ Բելոռուս են գնում: Հայերը սկսել են Ուզբեկստան էլ գնալ: Սիբիրի ամենահեռու ծերերն են գնում, մենակ Գյումրիում ու Վանաձորում չմնան: Երկրիդ երկրորդ ու երրորդ քաղաքաներում մարդ չի մանցել, գյուղ են դառել, դու ընկել ես Պարույրի չափալախն ես հիշում:

Հա, կարող ա Պարույրն էլ մի հատ չափալախ կերած լինի, ցավում եմ իրա համար, բայց չեմ հիշում: Հիմա էլ կորել ա, չկա, ու շատ ափսոսում եմ դրա համար: Իսկ իրա կերած տփոցի համար Շավարշ Քոչարյանը պիտի սաղից մի հատ մեծ շնորհակալություն հայտնի, քանի որ տաս տարվա չափալախներից հետո, վերջը հասավ իրա մուրազին - ԱԳ փոխնախարար - Շավարշի երազանքների պիկը:

Բելառուսն էն երկիրնա, որն ունի արդյունաբերություն և ուր շատ հայեր գնում են մշտական բնակություն հաստատելու:

Իսկ Հայաստանը չունի արդյունաբերություն: Այ հենց այդտեղից էլ սկսի, ապեր ջան: Բելոռուսը այլանդակ երկիր ա, Լուկաշենկոն էլ եվրոպական Կիմ Չեն Իր ու Քադաֆին ա՝ իրա ժողովրդի վզին նստած: Բելոռուսը էնքանով ունի արդյունաբերություն, որքանով որ Ռուսաստանից մինչև վերջերս համարյա ձրի գազ ու նավթ էր ստանում ու Ռուսաստանն էլ արհեստականորեն գնում էր բելոռուսական արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքը: Բելոռուսական մեծ կրիզիսին բան չի մնացել: Մի քիչ էլ համբերի ու կտեսնես:

Դե, ապեր, եթե քո համար կենսական պահանջմունք կոչվածը մենակ էդա... ինչ ասեմ :)

Լիոն, մենակ իմ համար չէ, բոլոր մարդկանց համար էլ դրանք են կենսական պահանջմունքները: Կարող եմ քո համար կատուկ գումարել նաև գիշերային քունը: Իսկ քո ուզածն ու ասածը ամենայն հավանակությամբ ոչ թե կենսական պահանջմունքներն են, այլ պահանջմունքներն ընդհանրապես: Ըդհանուր պահանջմունքների մեջ, կենսականին զուգահեռ մտնում են նաև հոգևոր ու սոցիալական պահանջմունքները: Դրա համար էլ, աշխատի մտքերդ ճիշտ ձևակերպել, որ սաղիս իրար չխառնես: Էս էլ Տիգրան մեծի բանակը չի, որ ինչ թիվ ուզում ես գրես, մենք էլ չկարանանք հաշվենք:

Չգիտեմ, բալետ պարող ես, թե չէ, բայց այնտեղ մեզնից լավ են ապրում: Ապացույց ունեմ - օրինակ, մեր հարևանը ընտանիքով տեղափոխվեց Բելառուս ու, երբ մեկ-մեկ Հայաստան է գալիս, միանշանակ պնդում է, որ այնտեղ ավելի լավ է: Նա իր հետ տարել է նաև իր ազգականներին ու սրանք էլ են այդ կարծիքին: Իսկ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պահով - Լևոնի օրոք Հայաստանը 1 միլիարդ փող ստացավ, մեր պես երկրի համար ահագին բանա, ինչի լափեցին?

Բալետ պարող չեմ, բայց բալետ նայել սիրում եմ: Հատկապես Խաչատուրյանի Սպարտակ բալետը: Ափսոս մենակ բալետի մեջ մարտական փղեր չկան: Բայց ինչքան լավ կլիներ չէ՞ - բալետ պարող մարտական փղեր: :D

Ընկեր ջան, հայերը Բելոռուս ու այլուր գնում են, քանի որ Հայաստանում ա շատ վատ: Կարա՞ս էսքան պարզ բանը հասկանաս: Դաժե Վրաստան են գնում:

Հողերս Լևոնի գլուխը, կերավ 1 միլիարդը էէէէէէն ժամանակ: :angry

Հատուկ քո համար ՀՀ արտաքին պարտքը վերջին երկու տարում ավելացել ա 2 միլիարդ դոլարով ու հեսա մի տարվա մեջ էլի 1 միլիարդով ավելանալու ա: Կարա՞ս ասես ուր էն գնում հիմա էտ փողերը: Հանուն արդարության ասենք, որ Քոչարյանի ժամանակ ՀՀ արտաքին պարտքը համեմատական առումով աշխարհում ամենացածրներից մեկն էր: Իսկ հիմա, երկու տարվա մեջ հասել ենք համարյա վտանգավոր սահմանին, որին մոտ Հայաստանը իրա անկախ պատմության ընթացքում չի եղել, ոչ Լևոնի, ոչ էլ Քոչարյանի ժամանակ: Այ դրա մասին մտածի Լիոն, թե չէ ընկել ես ատոմակայանի հովացման համակարգի կոկորդիլոսներին ու այլ էկզոտիկ կենդանիներին ես հաշվում:

Իսկ եթե դու իրոք ահնագստանում ես երկրիդ ներկայով ու ապագայով, ապա հրավիրում եմ քեզ ամսի 17-ի միտինգին: Որ գաս, հետդ մի քսան հատ քո գրքերից վերցրու: Խոստանում եմ, եթե մինչև վերջ մնաս, քսան գիրքդ էլ առնում եմ, ու ձրի բաժանում եմ միտինգավորների շրջանում: Համ էլ նենց եմ գովերգում, որ մնացած մտինգավորները երթով գնում են գրախանութներից գրքերդ սրբելու:

Լիոն, դու բալետից իրոք բան չես հասկանում: Մի նեղացի: Ակումբում մի տեղ կարդացել եմ, որ վեպ ես գրում: Լուրջ դրանով զբաղվի: Ես առաջին ընթերցողներից եմ լինելու: Գիտեմ, որ գիրքդ լինելու ա պատմավեպ, ֆենթըզի, գիտական ֆանտաստիկա, գյուլնազ տատի հեքիաթներ, մանկության ու սեռական հասունացման տարիքի վառ երազներ ժանրերի միահյուսված ժանրի գիրք, բայց մեկա կարդալու եմ:

HardRock
07.03.2011, 15:56
Ստեղ Պարույր Հայրիկյանի մասին մի 2 տող գրվեց: Էհ, ժամանակին շատ էի հարգում էս մարդուն: Հայրիկյանը էն մարդն էր, որ դեռ սովետի վախտ հանուն գաղափարների 17 տարի աքսորներում անցկացրեց: Շարժման սկզբին Հայրիկյանը շատ քչերից էր , որ ասում էր - «մեզ անկախությունա պետք, պետքա հանրաքվեի միջոցով սովետից դուրս գանք», իսկ էդ ժամանակ Լեւոնը ու իր թիմը ասում էր, - «ինչ անկախություն, չէ մենք ուզում ենք սովետի մեջ մնանք, պարզապես մեր ուզածը Ղարաբաղի արդար լուծումնա»: Դե հետո տեսան որ չէ Պարույրը ճիշտա ասում, ու առանց դրա էլ կարծես սովետը քանդվումա ու ինքստինքյան անկախ ենք լինելու, սկսեցին կրկնել թե ահ մենք էն գլխից անկախություն ենք ուզել: Հայկական բանակի գաղափարն էլ Հայրիկյանին էր, չնայած, որ դա լրիվ բնական բան էր, անկախ Հայաստան իր հայկական բանակով, բայց Հայրիկյան էր որ երիտասարդներին կոչ էր անում չգնալ սովետական բանակ, որովհետև սովետի բանակը ժողովրդավարությունը ճնշելու համար էր: Ռուս զինվորներին ուղարկում էին Հայաստան, հուզումները ճնշելու, հայերին էլ ուրղարկում էին Պրիբալտիկա: Հա Պարույրին խփելու մասին հիշում եմ. Ամբիոնից ուզում էր խոսար, մեկը կար, ազգանունը չեմ հիշում, անունը Վիգեն էր, գոռգռում էր ու կարծեմ անպատվում Պարույրին, սա էլ ասեց Վիգեն ախր տենց չի, քո երեխեքը հետո քեզնից կամաչեն, ու ստեղ եկան Պարույրին մի 2 չափալախ տվին ու ամբիոնից քշեցին: Սկզբից գրել էի, որ ժամանակին Էս մարդուն շատ էի հարգում .............. դե գիտեք ինքը իմ կարծիքով մի քիչ մեծամտացավ ու մի քիչ էլ երևի խանգարվեց քիչ քիչ սկսեց անլուրջ բաներ անել, հիմա էն հին Հայրիկյանից շատ քիչ բանա մնացել, բայց այնուամենայնիվ իրա արածները չի կարելի մոռանալ:

Chuk
07.03.2011, 16:25
Մհեր, մեղմ ասած մոռթած պահեցիր Պարույր Հայրիկյանի դեպքով: Նախ հստակեցնենք, որ ծեծ չի եղել, եղել է մի քանի ապտակ: Խփել են նաև այլոց՝ Շավարշ Քոչարյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին և այլն:

Իսկապես մի շատ տգեղ պատմություն էր: Ահավոր տգեղ: Չսազական Ազգային Ժողովին: Իսկ էդ ժամանակ, ի դեպ, ի տարբերություն հիմիկվա ունեինք Ազգային Ժողով: Այնտեղ կրթված, երկրի ճակատագրով, ոչ թե սեփական գրպանի բարօրությամբ տոգորվող մարդիկ էին: Իհարկե էդպիսիք էլ կային: Չեմ հերքում, խոսում եմ մեծամասնական պատկերի մասին:

Հա, ուրեմն նորից ասեմ, իհարկե եղել է նման շատ տգեղ միջադեպ: Եզակի միջադեպ:
Բայց այ պատմություն գրող, ինչպես կարող ես այդ միջադեպը դիտարկել կոնտեքստից կտրած՝ անտեսելով, թե դա ինչի արդյունքում է եղել: Իսկ եղել է, հիշեցնում եմ, նրանից հետո, երբ այդ նույն մարդիկ ԱԺ-ն գրավելու կոչեր էին, ժողովուրդը մտել էր Ազգային Ժողով, ծեծել ու ջարդել էր լիքը պատգամավորների, այդ թվում՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանին: Ու, ուշադրություն, ոչ մի զոհ չի եղել, ժողովրդի դեմ զինված դուրս չեն եկել: Ընդամենը էդ կոչեր անողներին, ի դեպ որոնցից մեկն էլ նույն Հայրիկյան Պարույրն էր, բայց ով հենց հաջորդ օրը քցեց մյուսներին՝ հրաժարվելով իր մասնակցությունից, ԱԺ-ում կատաղած, նախօրեին կատարված չմոռացածները ասում էին «Վրեքս ժողովուրդ էիք բերել, դե հիմա դեմ առ դեմ կանգնած ասեք»: Իհարկե ահավոր տգեղ էր, նորից եմ ասում, բայց ահա էս ամեն ինչը չդիտարկելով էդ պատմությունը որպես դրոշակ բերելը ընդամենը բանավեճի մեջ այլ ասելիք չունենալու պատճառով կոզր ստանալու տարբերակ է: Նշենք նաև, որ չնայած ապտակ-հարվածներին ոչ մեկին լուրջ ծեծի չեն ենթարկել, ոչ մեկը վնասվածքներով չի հեռացել այնտեղից, որքան որ ես գիտեմ, համենայն դեպս Պարույրը հաստատ ոչ մի վնասվածք չի ստացել: Սա արդարացում չի: Այլ Մեֆի ասածով վերջին 13 տարվա հետ համեմատելու համար ա, երբ բոլորս լսում ենք պատմություններ, թե այս կամ այն պատգամավորը կամ նրա թիկնազորը ինչպես է շանսատակ անում այս կամ այն քաղաքական գործչին, լրագրողին, ՀՀ քաղաքացուն:

Lion
07.03.2011, 16:46
Դե Պարույրի պահը էնքան էլ կարևոր չէր, ուղղակի տենց ստացվեց, որ թեման էդ ուղղությամբ գնաց: Եթե ուշադիր լինես, ես դա ընդամենը այնպես, մի էպիզոդ էի գրել: Ասածս էնա, Արտ ջան, որ պետք չի էդ ժամանակները հրեշտակացնել...

Chuk
07.03.2011, 16:53

Որևէ երկիր նման պատահարներից զերծ չի: Նման միջադեպեր լինում են բազմաթիվ խորհրդարաններում, ընդ որում, չունենալով նման «նախապայման», ինչպիսին է դրանից քիչ առաջ այդ «ծեծված» պատգամավորների ղեկավարությամբ ԱԺ-ն գրավելն ու լիքը մարդկանց իսկապես ծեծուջարդի ենթարկելը: Ես սա նորից արդարացման համար չեմ գրում, այլ պատկերի հստակեցման: Առավել ևս պատմությամբ զբաղվողը իրավունք չունի առանց այդ ողջ պատկերը ներկայացնելու նման միջադեպը փորձի որպես կոզր բերել: Մինչդեռ պատմիչը պետք է նաև շարունակի այդ դեպքերը, մասնավորապես նշելով, որ ԱԺ-ում կատարված այդ շատ տգեղ միջադեպի հիմնական մասնակիցները այնուհետև անցան երկրապահների շարքերն, այնուհետև, սահուն կերպով, հանրապետականների շարքերն ու այժմ էնտեղ են:

Մինչդեռ միջադեպի ժամանակ այլ կերպ աչքի ընկած մի շարք պատգամավորներ, ովքեր աչքի էին ընկել նրանով, որ փորձում էին այդ իրավիճակը հարթել, բաժանել «կռվի» մասնակիցներին, իրավիճակը սահունացնել, այժմ ՀԱԿ-ում են: Այդպիսիքից են Վահագն Խաչատրյանն ու Սամվել Գևորգյանը: Շարունակե՞նք Մհեր-պատմիչ:

Elmo
07.03.2011, 18:07
Ասում ա Պարույր Հայրիկյանին ծեծել են: Ապեր հիմա նախագահի աշխատակազմի աշխատող են ծեծում, ու դառնում կադաստրի պետ: Ի միջայլոց կարաս դու էլ փորձես: Հենց գործերդ վատ լինի, գնա նախագահի աշխատակազմից մարդ ծեծի: Գործից հանում են ու մի հատ փողով պաշտոնի նշանակում:
Լիոն ջան քո հետ եմ:

Lion
07.03.2011, 18:16
Որևէ երկիր նման պատահարներից զերծ չի: Նման միջադեպեր լինում են բազմաթիվ խորհրդարաններում, ընդ որում, չունենալով նման «նախապայման», ինչպիսին է դրանից քիչ առաջ այդ «ծեծված» պատգամավորների ղեկավարությամբ ԱԺ-ն գրավելն ու լիքը մարդկանց իսկապես ծեծուջարդի ենթարկելը: Ես սա նորից արդարացման համար չեմ գրում, այլ պատկերի հստակեցման: Առավել ևս պատմությամբ զբաղվողը իրավունք չունի առանց այդ ողջ պատկերը ներկայացնելու նման միջադեպը փորձի որպես կոզր բերել: Մինչդեռ պատմիչը պետք է նաև շարունակի այդ դեպքերը, մասնավորապես նշելով, որ ԱԺ-ում կատարված այդ շատ տգեղ միջադեպի հիմնական մասնակիցները այնուհետև անցան երկրապահների շարքերն, այնուհետև, սահուն կերպով, հանրապետականների շարքերն ու այժմ էնտեղ են:

Մինչդեռ միջադեպի ժամանակ այլ կերպ աչքի ընկած մի շարք պատգամավորներ, ովքեր աչքի էին ընկել նրանով, որ փորձում էին այդ իրավիճակը հարթել, բաժանել «կռվի» մասնակիցներին, իրավիճակը սահունացնել, այժմ ՀԱԿ-ում են: Այդպիսիքից են Վահագն Խաչատրյանն ու Սամվել Գևորգյանը: Շարունակե՞նք Մհեր-պատմիչ:

Նախապայմաններից խոսենք, մոդեռատոռ ախպեր? Ասում ես նախապայմանը ԱԺ-ն գրավելն էր? Իրոք դա էր, իսկ դրանից առաջ ոչ մի բան չէր եղել, որ նախապայման կհանդիսանար ԱԺ-ի այդ էպիզոդի համար? Օրինակ, ընտրությունների կեղծման նման "մանր-մունր" բաներ մտքովդ չեն անցնում?

Տրիբուն
07.03.2011, 18:52

Լիոն, քո պատճառով հեսա էս քննարկումը քաղաքականության բաժնից տեղափոխելու են պատմության բաժին: :D ՈՒ սաղիս տուգանելու են:

Այ ախպեր, փիս էր, վատ էր, կեղծել էին, ցուրտ ու մութ էր .. մի քիչ էլ որ հետ գնանք, երկրորդ համաշխարհային պատերազմն էր .. դրանից առաջ էլ ցեղասպանությունն էր .. մի քչ էլ ու հասանք Վարդան Մամիկոնյանին ... այ ախպեր, երկիրը հիմա, հենց էս պահին, այ սենց մեր ամեն գրառումից գրառում, գնում ա կործանման .. մարդ չի մնում երկրում, սաղ քո սիրած Բելոռուսն են գնում, օրր օրի ամեն ինչը խայտառակ թանկանում ա, բանակում ամեն օր մարդ են սպանում, ոստիկանությունը իրան ենիչերիների պես ա Երևանի կենտրոնում պահում, ախռաննիկը դառել ա ամենաազնվական աշխատանքը, երկիրն էլ համարյա տնտեսություն չունի, բայց մի քանի գռեհիկը մուլտի-միլիարդատեր են .... դրա մասին ա պետք մտածել ... դու գնացել եկել ես Պարույր Հայրիկյանի մասին ես մտածում: Դաժե Պարույրը էլ դրա մասին չի մտածում:

Lion
07.03.2011, 21:20
... դու գնացել եկել ես Պարույր Հայրիկյանի մասին ես մտածում: Դաժե Պարույրը էլ դրա մասին չի մտածում:

"Մեղք էր թռչնակը" (c) "Կովկասի գերուհին";)

Առաջարկում եմ այս ուրախ նոտայի վրա էլ այս թեմայում քննարկումները իմ փայ դադարեցնել ու ցանկանալ մեր երկրին. "Որը որ բարին է, թող դա էլ լինի" :)

davidus
07.03.2011, 21:38
Ժողովուրդ, էս վերջին 5 էջը լրիվ Լիոնի diss-ն ա։ :D

Սոչիից նորություններ կա՞ն։

Ձայնալար
07.03.2011, 21:40
Հայտարարություն են ստորագրել, որում ոչինչ գրած չի: Այսինքն գրած ա բլա-բլա-բլա

Rammer
07.03.2011, 21:56
Ժողովուրդ, էս վերջին 5 էջը լրիվ Լիոնի diss-ն ա։ :D

Սոչիից նորություններ կա՞ն։

Հա...պայմանավորվել են ամեն տարի էտ օր հավաքվեբ ու "բաները կցեն" իրար: Ապեր ինչ պիտի լինի: Սեռժը թշերով ալաձիա թխել, ալիևն էլ քթով հում ձույա ջարդել:

Mephistopheles
07.03.2011, 22:28
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ, թե ուշ այդ քայլերն արվելու են, lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ժողովրդի քվեարկությամբ ընդունվեց 15 կետից բաղկացած հայտարարություն: Իշխանություններն այդ պահանջները թեեւ բովանդակային առումով չմերժեցին, սակայն այն որակեցին որպես ուլտիմատում՝ նշելով, որ իրենց հետ ուլտիմատումների լեզվով չխոսեն:

Իշխանությունների պատասխանները դեռ ադեկվատ չեն: Չգիտեմ՝ իրենք հասկանում են, թե ոչ, բայց մեզ համար ակնհայտ է՝ Հայաստանում հասունանում է հեղափոխական իրավիճակ: Ես նման գնահատականներ երբեք չեմ տվել, բայց հիմա տալիս եմ: Թերահավատները փորձում են փաստարկել, թե պետք չէ ոգեւորված լինել հանրահավաքներից, որ դա ոչ թե քաղաքական պատճառ ունի, այլ՝ սոցիալական բողոքավոր զանգվածներ են եկել: Իմ պատասխանը հետեւյալն է՝ ուրեմն իրավիճակը շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի հեռահար հետեւանքներ ունի: Օրինակ՝ եթե հետընտրական ճգնաժամ կա, որը կապված է ընտրությունների կեղծման հետ, հետո նաեւ դրան հետեւած խաղաղ ցույցերի բռնի ցրման հետ, այդ դեպքում ժամանակն աշխատում է իշխանությունների օգտին. որքան անցնում է այդ ճգնաժամից, այդքան իրավիճակը հանգստանում է եւ ժողովուրդը վերադառնում առօրյային: Ներկա վիճակը բացարձակ հակառակ դինամիկան ունի: Այս վիճակը չի հանգստանա: Ժամանակն, ընդհակառակը, աշխատելու է իշխանությունների դեմ. որեւէ հարց նրանք չեն լուծելու, չեն կարողանալու ապահովել բյուջեի մուտքերը, վճարել աշխատավարձեր, չեն կարողանալու պատշաճ կերպով ապահովել բանակի ծախսերը, եւ այդ ամենի հետեւանքը լինելու է այն, որ օրըստօրե աճելու է դժգոհ մարդկանց բանակը:

Ուրեմն՝ ամենամեծ մարտահրավերը, որ մենք այսօր ունենք, այն է, որ Հայաստանում պահպանվեն սահուն քաղաքական-հասարակական գործընթացները, որովհետեւ եթե այս տեմպերով լարվածությունն աճի, ոչ ոք, այդ թվում ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող Հայ Ազգային Կոնգրեսը, չի կարողանալու ապահովել ժողովրդի համբերությունը: Ուստի՝ առաջարկվածն ընդամենը ելք է՝ ստեղծված իրավիճակից: Եթե իշխանությունները խելամիտ գտնվեն, ապա համատեղ ջանքերով իշխանություններն ու ընդդիմությունը կարող են երկիրը սահուն քայլերով դուրս հանել այս իրավիճակից: Ուստի՝ իշխանությունները պետք է գիտակցեն ստեղծված իրավիճակի լրջությունը եւ ռեալ քայլեր կատարեն՝ ժողովրդին, հասարակությանն ընդառաջ: Իսկ այդ քայլերը ներկայացված են 50 հազարանոց հանրահավաքում ընդունված պահանջների հռչակագրում:

Ձեր կարծիքով, իշխանությունները կգնա՞ն արդյոք այդ պահանջների կատարմանը, եւ եթե չգնան, ապա որոնք են լինելու ընդդիմության քայլերը:

Դա կախված է նրանց “հետախուզական” կարողություններից ու ճկունությունից: Եթե նրանք հետադարձ կապը պահպանել են, ունեն ադեկվատ ինֆորմացիա եւ այս աննախադեպ լարված իրավիճակում ճիշտ վարվելու անհրաժեշտ ճկունություն, ուրեմն նրանք կհետեւեն եւ կկատարեն պահանջների առնվազն մի մասը: Դա թույլ կտա սկզբնավորել երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման ժամկետների եւ եղանակների շուրջ:

Եթե քայլերի չդիմեն, ապա արդյոք ընդդիմությունը կգնա ռադիկալ քայլերի:

Եթե Կոնգրեսն էլ չգնա ռադիկալ քայլերի ու ռադիկալ լուծումների, ապա իրավիճակն այնքան լարված է, այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ, թե ուշ այդ քայլերն արվելու են: Մեր նպատակն այն է, որ նման ընթացք չլինի եւ մենք կարողանանք ապահովել ժողովրդի արդարացի պահանջների իրականացումը՝ սահուն քաղաքական գործընթացի միջոցով: Բայց նման պլան իրագործելու համար անհրաժեշտ է իշխանությունների փոխադարձ շահագրգռվածությունը եւ նրանց կողմից համագործակցությունը: Եթե դա չլինի, ապա իշխանություններն իրենց ձեռքով բացելու են մուբարաքացման դուռը:

Իշխանությունների պահվածքից տպավորություն է, որ իրենք հույսը դրել են վերջին հաշվով ուժային մեթոդով զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու եւ հարցերն ուժով լուծելու վրա:

Չեմ կարծում, որ նման վիճակ կա: Իրենք էլ են հասկանում, որ չեն կարող ուժային մեթոդներով գործել: Եկեք մի բան հստակ իմանանք՝ ուժային կառույցների մեջ մեծ շփոթ կա ու բարոյազրկում: Նրանց 95 տոկոսը, եթե ոչ ավելին, սովորական մարդիկ են, որոնք նույնպես այլեւս չեն ցանկանում հանդուրժել այս բռնապետությունն ու ակնհայտ համակրանք ունեն համաժողովրդական շարժման նկատմամբ, նաեւ տեսնում են, թե ինչէ կատարվում այլ երկրներում: Իշխանությունները եթե մտադիր են ուժային սցենարով գնալ, ապա կարող են հենվել միայն մի քանի հոգու վրա: Նրանց բոլորի անունները մենք գիտենք, բայց այդ մի քանի հոգով չեն կարող դիմակայել հարյուր հազարավոր մարդկանց ընդվզմանը: Ես վստահ եմ, եթե իշխանություններն ադեկվատ են գնահատում իրավիճակը, ապա դա շատ լավ հասկանում են:

Բացի դրանից, ինչպես ցույց է տալիս արաբական հեղափոխությունների վերջին փորձը, ամեն բռնություն, ամեն մի ուժային գործողություն, հատկապես եթե լինում են զոհեր, շեշտակի հակահարված են առաջացնում եւ էլ ավելի բարձրացնում ժողովրդական ալիքի հզորությունը: Ցանկացած բռնի գործողություն ի վերջո հակադարձվում է, այն էլ՝ հակադարձվում տասնապատիկ: Սա բնության օրենքն է: Եւ այն վիճակում, որում գտնվում է ռեժիմը իր մաշված ռեսուրսներով, նաեւ հաշվի առնելով այն, որ միջազգային հանրությունը շատ կտրուկ ձեւով փոխել է վերաբերմունքը դիկտատորական ռեժիմների նկատմամբ, վստահ եմ՝ իշխանությունները պետք է հասկանան՝ ուժային մեթոդներով իրենք ի վիճակի չեն լինելու կարգավորել իրավիճակը: Դա պատրանք է: Ես վստահ եմ՝ նրանք այդ պատրանքը չունեն:

Նաեւ խորհրդարանական ընդդիմության արձագանքին կխնդրեի անդրադառնալ. այս 15 կետանոց պահանջները կամ դրանց մի մասը նաեւ նրանց կողմից է բազմիցս հնչել, բայց միեւնույն է, տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում կանգնել այդ պահանջների կողքին, համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

Եկեք հստակ գնահատականներ տանք. ՀՅԴ վերնախավը, ղեկավարությունն այսօր ամբողջովին սերտաճած է ներկա օլիգարխիկ-կլանային համակարգի հետ: Նրանք ունեն իրենց տեղը այդ համակարգի մեջ: Իսկ նրանց ղեկավարն ամեն շաբաթ գնում է նախագահական նստավայր եւ ինստրուկցիաներ ստանում, թե ինչպիսին պետք է լինի ՀՅԴ եւ նրա հեռուստատեսության վարվելակերպը: Իհարկե, ՀՅԴ շարքերում կան հարյուրավոր ազնիվ մարդիկ: Երբեմն նրանց կողմից մեսիջներ են լինում, թե որոշ ժամանակ մի քննադատեք, թողեք՝ մենք մեր ձեռքով կկատարենք իշխանափոխություն ՀՅԴ ներսում: Բայց ես կարծում եմ՝ դրանք սին պատրանքներ են. փորձը ցույց տվեց՝ հարյուրավոր այդ ազնիվ մարդիկ չեն կարող իրականացնել նման վերափոխում ՀՅԴ ներսում: Ցավոք սրտի, ՀՅԴ-ն այսօր լրիվ պատանդ է այն մի քանի միկրոօլիգարխների, որոնք սերտաճած են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած կլանային-օլիգարխիկ համակարգի հետ: Միակ գործառույթը, որ ՀՅԴ-ն կարող է անել, նախագահականից ընդդիմություն գործուղվելու եւ ընդդիմության պառակտվածության պատրանք ստեղծելու դերն է: Զուտ տեսականորեն, իհարկե, եթե այդ ամենը փոխվի, մենք բաց ենք համագործակցության համար:

Ինչ վերաբերում է Ժառանգությանը, շատ դեպքերում լավ գործ անում են, ակտիվ են Ժառանգության պատգամավորները: Սակայն պետք է նաեւ հասկանանք, որ այդ կուսակցությունը այսօր չունի ռեալ քաղաքական քաշ, եւ մի քանի տասնյակ մարդկանցով է սահմանափակվում նրանց ռեալ անդամակցությունը: Դա հետեւանք է նրա, որ ինչ-որ պահի սահմանազատվեցին համատեղ պայքարից, ինչ որ դիստանցիա պահեցին համաժողովրդական շարժումից: Ամեն դեպքում, իրենք են որոշում բռնապետության դեմ այս համընդհանուր պայքարում իրենց մասնակցության չափը, եւ այդ մասնակցության ցանկացած չափ, ընդհուպ մինչեւ Կոնգրեսին անդամակցելը, մենք կողջունենք:

Այս ֆոնի վրա իշխանությունների կողմից մի թեզ է նետված, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը միավորված չէ, ուստի չի կարող հասնել հաջողության: Եվ հիմա փորձում են հասարակությանը փաթաթել բանավեճ այն մասին, թե արդյոք ընդդիմությունը կարող է միավորվել: Սա հերթական քարոզչական հեքիաթն է, որը պատմում են մեկ նպատակով՝ նորից հուսահատեցնելու մարդկանց:

Եկեք պարզենք՝ ինչի համար է պետք ընդդիմության միավորվածությունը: Իսկապես, պառակտված ընդդիմությունը ոչինչ չի կարող անել՝ եւ մանիպուլացվում է իշխանությունների կողմից, եւ ի վիճակի չէ մոբիլիզացնելու մարդկանց՝ լուրջ պայքարի ռեժիմի դեմ: Այսինքն՝ համախմբման եւ միավորման ողջ իմաստն այն է, որ միավորմամբ ոգեւորված՝ մարդիկ ոտքի ելնեն եւ մոբիլիզացվեն ռեժիմի դեմ պայքարում: Ահա այդ նպատակն արդեն իրագործված է՝ Հայ Ազգային Կոնգրեսում ընդդիմության միավորումն արդեն լուծել է այդ խնդիրը, ստեղծված է միացյալ ընդդիմություն, որը կարողացել է մարդկանց ոտքի հանել, մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ պայքարի: Այնպես որ, հետագա միավորման ու համախմբման խնդիրն արհեստական, արհեստածին գաղափար է:

Ասածս, իհարկե, չի նշանակում, որ միավորման գործընթացը համարում ենք ավարտված: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀՅԴ-ին ու Ժառանգությանը, եթե նրանք պատրաստ են անկեղծ պայքարել ռեժիմի դեմ, ընդունել դրույթները, որոնք դրված են Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագրում, հրավիրում ենք միանալ եւ մեզ հետ համատեղ պայքարել ռեժիմի դեմ: Ընդ որում, ասեմ, որ դա իրենց վրա ոչ մի պարտավորություն չի դնում: Կոնգրեսի հռչակագրում գրված է, որ Կոնգրեսի անդամ ցանկացած կուսակցություն պահպանում է լիակատար քաղաքական ինքնուրունությունը, այդ թվում՝ ընտրություններին առանձին մասնակցելու առումով:

Այնպես որ, մենք բոլորին հրավիրում ենք միանալ եւ համատեղ ջանքերով պայքարել ժողովրդի հաղթանակի համար: Բայց նաեւ պետք է մի բան հասկանանք, որ բոլոր կուսակցությունների, բոլոր ուժերի միավորումն ուտոպիստական խնդիր է, որը երբեք մարդկության պատմության մեջ ոչ ոք չի կարողացել լուծել: Մենք էլ հիմար չենք, որ զբաղվենք ուտոպիստական, անիրականանալի խնդիրներով: Մենք արդեն իսկ լուծել ենք մոբիլիզացիայի համար անհրաժեշտ` ընդդիմության միավորման խնդիրը, հիմա լուծում ենք բռնապետության տապալման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդիրը: Եվ լուծում ենք մեծ հաջողությամբ:

Ինչ նկատի ունեք միանալ ասելով՝ մաս կազմել Հայ Ազգային Կոնգրեսին, թե համագործակցել Կոնգրեսի հետ առանց դրա կազմի մեջ մտնելու:

Իսկ ինչն է խանգարում ստորագրել Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագիրը. այնտեղ որեւէ մեկի վրա որեւէ պարտավորություն չկա: Եթե դրույթներն ընդունում են, ինչն է խանգարում այն ստորագրել: Չեն ցանկանում ստորագրել, խնդիր չէ՝ թող պայքարեն առանձին, բայց երբ խոսում են միանալու, միավորվելու կամ միասնության մասին, ապա կոնկրետ բացատրություն պետք է տան, թե ինչ են դրա տակ հասկանում: Ի՞նչ է նշանակում միանալ. եթե նշանակում է միասնական դաշինքով ընտրությունների գնալ, ապա դրա մասին կխոսենք ընտրությունների ժամանակ: Եթե նշանակում է համատեղ ակցիաներ կազմակերպելը, ապա այսօր ՀՀ-ում զանգվածային միջոցառումներ, ըստ էության, կազմակերպում է Կոնգրեսը, եւ նրանք կարող են միանալ այդ ակցիաներին: Եթե միասնության տակ մի ուրիշ բան են հասկանում, թող շատ կոնկրետ ասեն` ինչ:

Կոնգրեսի հետ համագործակցությունն առանց նրա կազմի մեջ մտնելու հնարավո՞ր է:

Մենք պատրաստ ենք համագործակցության: Մենք նաեւ գործնականորեն համագործակցել ենք, օրինակ, Ժառանգության հետ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման առումով շատ հաջող, արդյունավետ համագործակցել ենք եւ կրկին պատրաստ ենք համագործակցել: Իսկ համագործակցել չի նշանակում միանալ: Մենք գտել ենք միավորման մեխանիզմը. դա Հայ Ազգային Կոնգրեսն է: Եթե որեւէ մեկն ունի միավորման ալտերնատիվ պլատֆորմ, թող շատ հստակ այն ներկայացնի: Մենք մեր առաջարկը ոչ միայն կոնկրետ արել ենք, այլեւ իրագործել: Արդյունքում տասնութ կուսակցություն այդ պլատֆորմի վրա միավորվել է, եւ այն բաց է այլ ուժերի համար եւս:

Եթե մինչեւ մարտի 17-ը չկատարվեն պահանջները, ի՞նչ է լինելու, եւս մեկ անգամ ժամանա՞կ է տրվելու, թե ոչ:

Եւս մեկ անգամ ժամանակ տալը չեմ կարծում, որ որեւէ իմաստ ունի: Ամսի 17-ին ժողովրդի հետ միասին կորոշենք մեր ասելիքներն ու անելիքները:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

Լրագիր.ամ

Elmo
07.03.2011, 23:53
Հայտարարություն են ստորագրել, որում ոչինչ գրած չի: Այսինքն գրած ա բլա-բլա-բլա

Էդ հայտարարությունը ստորագրած, չստորագրած նույն հաշիվն ա: Ոչ մի իրավական ուժ, կամ բանակցային արժեք չունի էդ հայտարարությունը: Դրա փոխարեն ասենք կարելի ա նույն տեքստը ոչ թե թղթին գրել՝ ստորագրել, այլ ջրհորի մեջ գոռալ:

Chuk
07.03.2011, 23:59
Այ մարդ, ինչի եք ամեն ինչ վատ լույսի տակ ներկայացնում: Շատ լուրջ հայտարարություն էր, մեջբերում եմ.

1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
Հրաշալի հստակություն, կտրություն: Չէ, պատկերացրեք, հանձարարված է «Ամենակարճ ժամկետում..».. ամենակարճ..
ժող: Հանաքը Դեն: Ո՞նց կարող ա նման հայտարարությունում նման ձևակերպում լինի, բացում ա մի այլ կարգի :))

Mephistopheles
08.03.2011, 00:34
Էդ հայտարարությունը ստորագրած, չստորագրած նույն հաշիվն ա: Ոչ մի իրավական ուժ, կամ բանակցային արժեք չունի էդ հայտարարությունը: Դրա փոխարեն ասենք կարելի ա նույն տեքստը ոչ թե թղթին գրել՝ ստորագրել, այլ ջրհորի մեջ գոռալ:

էս 13 տարվա մեջ ամենահաջո հանդիպում/բանակցությունն էր… ամենայն անկեղծությամբ

HardRock
08.03.2011, 00:49
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ կարդում եմ ու մտածում, հը կարողա՞ ամսի 18-ի կամ ասենք ամենաուշը 20-ի առավոտյան, լրիվ ուրիշ երկրում արթնանանք:

Chuk
08.03.2011, 00:51
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ կարդում եմ ու մտածում, հը կարողա՞ ամսի 18-ի կամ ասենք ամենաուշը 20-ի առավոտյան, լրիվ ուրիշ երկրում արթնանանք:

Ո՛չ:
Ուրիշ երկրում չեն արթնանում, ուրիշ երկրում դիմավորում են այգաբացը, բոլորով՝ ժողովրդով, նույն տեղում:

Mephistopheles
08.03.2011, 01:33
Տղերք, մի շտապեք… ամեն բան ունի իր ժամանակն ու չարժե չափից ավելի ոգևորվել… մնանք սթափ ու կենտրոնացած… keep your fingers crossed…

Rammer
08.03.2011, 13:00
Տղերք, մի շտապեք… ամեն բան ունի իր ժամանակն ու չարժե չափից ավելի ոգևորվել… մնանք սթափ ու կենտրոնացած… keep your fingers crossed…

Հա ու տենց մոտական 10 տարին...

Տրիբուն
08.03.2011, 14:04
Տղերք, մի շտապեք… ամեն բան ունի իր ժամանակն ու չարժե չափից ավելի ոգևորվել… մնանք սթափ ու կենտրոնացած… keep your fingers crossed…

Մեֆ, էլ հակ-ություն մի արա :P լավ էլ շտապում ենք, ու ժամանակն էլ վաղուց եկել ա ...

davidus
08.03.2011, 19:10
Ժողովուրդ, հլը էսնայեք... լրիվ էսօրվա քաղաքական իրավիճակն ա :D

http://www.youtube.com/watch?v=7NvEClFuYRo

Ձայնալար
08.03.2011, 21:12
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

Elmo
08.03.2011, 21:46
Մոդերատորական: Իմ ուշացած գրառումն իր արձագանքներով ջնջվել է:

Mephistopheles
09.03.2011, 00:10
Հա ու տենց մոտական 10 տարին...

վռազողի կնիկը տղա չի բերում… բերածն էլ ուրիշ մարդուց ա լինում

Mephistopheles
09.03.2011, 00:11
Մեֆ, էլ հակ-ություն մի արա :P լավ էլ շտապում ենք, ու ժամանակն էլ վաղուց եկել ա ...

չէ չի եկել… իմ կարծիքով մի 2 տարի հլա կա… ընենց որ ակտիվ մնացեք…

Chuk
10.03.2011, 12:26
«Կոնգրեսին այլ բան չի մնա անել,
քան կոորդինացնել օրեցօր ահագնացող
ժողովրդական ընդվզման ալիքը»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, մարտի 1-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի անունից հայտարարություն ներկայացրեց, այն ընդունվեց հանրահավաքի մասնակիցների կողմից: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունները 15 պահանջներից որևէ մեկը հակված չեն կատարելու: Այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն Կոնգրեսի հետագա անելիքները:

- Կոնգրեսի հետագա անելիքները կախված կլինեն իշխանությունների արձագանքից: Եթե նրանք վերջապես սթափվեն, գիտակցեն իրադրության ամբողջ վտանգավորությունը և գոնե մի անգամ առաջնորդվեն պետական այրերին, ոչ թե բանդիտներին սազական մտայնությամբ, ապա նրանք շանս ունեն որոշ քայլեր անելու և իրադրությունը լիցքաթափելու: Իսկ եթե նրանք դա չանեն, Կոնգրեսին այլ բան չի մնա անել, քան պարզապես կոորդինացնել օրեցօր ահագնացող ժողովրդական ընդվզման ալիքը: Կոնգրեսն իր գոյության ամբողջ ընթացքում փորձել է համոզել այս իշխանություններին, որ 2008թ. մարտի 1-ից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը չի կարող հենց այնպես բնականոն հուն վերադառնալ: Մենք անընդհատ փորձել ենք բացատրել, որ կա՛մ նրանք կվերանայեն իրենց վարքագիծն ու քաղաքական լուրջ երկխոսություն կսկսեն ընդդիմության հետ՝ երկրում սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու նպատակով, կա՛մ կստիպեն ժողովրդին նորից փողոց դուրս գալու: Նրանք հույսները դրեցին և շարունակում են դնել մեր ժողովրդի՝ ընդվզման անընդունակ լինելու եղկելի գաղափարի վրա, ինչի հետևանքով եկել հասել ենք այս հանգրվանին: Հիմա, իմ կարծիքով, ժողովուրդն է օրակարգը թելադրելու, իսկ Կոնգրեսին, ինչպես արդեն ասացի, այլ բան չի մնալու, քան ստանձնել այդ օրակարգը կոորդինացնողի դերը:

- Վերջին հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց` «...այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: Խնդրում եմ բացատրեք, ՀԱԿ-ը այսպիսով նոր մարտավարությո՞ւն է որդեգրում: Ի՞նչ կարող է փոխել հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումը, ի՞նչ է սա նշանակում:

- Սա երեք բան է նշանակում: Առաջին, որ համաժողովրդական պայքարը թևակոխում է նոր ու վճռական փուլ: Երկրորդ, որ ժողովուրդը ունկնդրից և իր համակրած քաղաքական ուժին հետևողից վերածվում է որոշումներ կայացնող և իր որոշումներին տեր կանգնող սուբյեկտի: Եվ երրորդ, որ այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել բոլորը, ովքեր իրենց այս շարժման մասնակիցն են համարում:

- Պարոն Գրիգորյան, վերջին շրջանի հասարակական, սոցիալական դժգոհությունն իր հերթին, մարտի 1-ին կայացած հանրահավաքը` մյուս կողմից, վկայեցին այն մասին, որ ՀԱԿ-ից մեծ սպասելիքներ կան, և մեր հասարակությունը` իր պահանջների ներկայացման հարցում ՀԱԿ-ին է տեսնում: Ավելին` մարդիկ անգամ հեղափոխության, սոցիալական բունտի անհրաժեշտության մասին են խոսում: Այս պայմաններում ինչպե՞ս պետք է ՀԱԿ-ը տնօրինի այս զանգվածին, և իշխանափոխությունը ինչպե՞ս եք տեսնում այս պայմաններում:

- Ես իշխանափոխության երկու ճանապարհ եմ տեսնում: Կա՛մ իշխանությունները կսթափվեն և լուրջ երկխոսության կնստեն հասարակության հետ՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մանրամասների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա սահուն և առանց ցնցումների անցում կատարելու, կա՛մ մեզ սպասվում է եգիպտական տարբերակը: Ասեմ, որ եգիպտական տարբերակ ասելով` ես հասկանում եմ ոչ թե բռնի հեղափոխություն, այլ զանգվածային քաղաքացիական անհնազանդության ալիք, ինչը ես համարում եմ բռնապետական ռեժիմի դեմ պայքարի ամենաօպտիմալ (և միանգամայն արդարացի) մարտավարությունը: ՀԱԿ-ն էլ ոչ թե տնօրինելու է զանգվածներին, այլ լինելու է զանգվածների կամքի արտահայտիչը:

- Արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումները փաստեցին, որ նույնիսկ առանց ընդդիմադիր ուժի առաջնորդության հասարակությունն ընդունակ է իրավիճակ փոխել: Այժմ շատ են զուգահեռներ տարվում: Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ, և հնարավո՞ր է նման իրավիճակների կրկնությունը նաև Հայաստանում:

- Ես ոչ միայն տեսնում եմ նմանություններ, այլ գտնում եմ, որ ամենահիմնական հարցում մեր ու արաբական երկրներում ծավալվող շարժումներն իրարից ոչնչով չեն տարբերվում. դրանք շարժումներ են շփացած, սիստեմատիկ կոռուպցիայի մեջ թաղված, հասարակության իղձերին ու պահանջներին անհաղորդ, որևէ դրական տեղաշարժ իրականացնելու քաղաքական ռեսուրսից զուրկ բռնապետական ռեժիմների դեմ: Շատ կարևոր նմանություն է նաև այն, որ թե՛ արաբական բռնապետությունները, թե՛ մեր ռեժիմը հույսները դրել էին սեփական ժողովուրդների՝ ընդվզելու անընդունակության, ինչպես նաև աշխարհաքաղաքական նկատառումներով իրենց այլանդակությունների նկատմամբ արտաքին աշխարհի՝ աչք փակելու պատրաստակամության վրա: Մուբարաքն ու Բեն Ալին համոզվեցին, որ ամեն ինչ սահման ունի: Վաղ թե ուշ դրանում համոզվելու են նաև մեր ռեժիմի պարագլուխները:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին երկու ելույթները: Նա նշել էր, թե` «կարևոր է ձևավորել կառավարություն, որը լսում է մարդկանց և հաշվետու է նրանց առջև», կոչ էր անում իշխանություններին` ընդունել ընդդիմության քննադատությունը: Վաշինգտոնը փոխո՞ւմ է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, այլևս անվերապահ չի վստահո՞ւմ...

- Խնդիրն այստեղ վստահությունը չէ, այլ այն գիտակցությունը, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ մեր ռեժիմի պես ռեժիմներին աջակցելն այքան էլ հեռատես դիրքորոշում չէ: Թեև այդ մասին չափազանց համարձակ հայտարարություններ անելը դեռ դժվար է, բայց ես նման տրամադրություն եմ նշմարում դեսպանի հայտարարությունների մեջ, ինչն, իմ կարծիքով, նույնպես հետևանքն է այն դասի, որ արևտամետ բռնապետների լծի տակ ապրող արաբները տվեցին թե՛ այդ բռնապետներին, թե՛ Վաշինգտոնի նրանց բարեկամներին:

Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_interview_12349.html)

Վիշապ
10.03.2011, 15:19
Հետաքրքիր մտքեր կան, արժի ֆիքսել.

...
- Կոնգրեսի հետագա անելիքները կախված կլինեն իշխանությունների արձագանքից: Եթե նրանք վերջապես սթափվեն, գիտակցեն իրադրության ամբողջ վտանգավորությունը և գոնե մի անգամ առաջնորդվեն պետական այրերին, ոչ թե բանդիտներին սազական մտայնությամբ, ապա նրանք շանս ունեն որոշ քայլեր անելու և իրադրությունը լիցքաթափելու:

Կարելի է կարծել, որ եթե նույնիսկ այս հարցազրույց տվողը տեղյակ չի իշխանությունների արձագանքներից, ապա գոնե նա անկեղծորեն հավատում է, որ ասվածը գոնե 0.0001 տոկոսի հավանականություն ունի։ Իմ կարծիքով պարզապես յուղ է վառում։ Իսկ իրադրությունը լիցքաթափելու քայլեր ըստ իշխանությունների հա էլ արվում են, «բարեփոխումների» տեսքով։ Համ էլ կարելի է ենթադրել, որ իշխանությունները կարող են, բայց չեն անում։ Լրիվ դաշնակցական մտքեր են։

Իսկ եթե նրանք դա չանեն, Կոնգրեսին այլ բան չի մնա անել, քան պարզապես կոորդինացնել օրեցօր ահագնացող ժողովրդական ընդվզման ալիքը:
Ինչքան որ 2008–ի մարտի մեկին կոորդինացրեցին։ Կամ էլ երեք տարի կոորդինացիա են պարապել ու հիմա կոորդինատորների միջազգային ֆեդերացիայի անդամ են։

Հիմա, իմ կարծիքով, ժողովուրդն է օրակարգը թելադրելու, իսկ Կոնգրեսին, ինչպես արդեն ասացի, այլ բան չի մնալու, քան ստանձնել այդ օրակարգը կոորդինացնողի դերը:

Սա կոչվում է մեխի գլխի կարգավիճակ։ Ժողովուրդ ինչ թելադրեք, էդ էլ անելու ենք, կուզե՞ք մի հատ կոֆե դնենք, մինչև Բաղրամյանը գրավեք, հետ գաք։ Իսկ եթե հացադուլ, նստադուլ անելու հավես ունեք, արեք, մենք դեմ չենք։

- Սա երեք բան է նշանակում: Առաջին, որ համաժողովրդական պայքարը թևակոխում է նոր ու վճռական փուլ: Երկրորդ, որ ժողովուրդը ունկնդրից և իր համակրած քաղաքական ուժին հետևողից վերածվում է որոշումներ կայացնող և իր որոշումներին տեր կանգնող սուբյեկտի: Եվ երրորդ, որ այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել բոլորը, ովքեր իրենց այս շարժման մասնակիցն են համարում:
Դե... առաջինը պարզ է, երեք տարի է, ինչ «պայքարը թևակոխում է», բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ պայքարը պրոցես է, շարունակական ընթացք, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։
Երկրորդն ու երրորդը գժական են. ժողովուրդը վերածվում է սուբյեկտի, և բոլորը պարտավոր են ենթարկվել այդ սուբյեկտի որոշումներին:hands Տեսնես ո՞վ մնաց տակը։ Դե ՀԱԿ–ը պարզ է, կոորդինացիայով է զբաղված։ Ահավասիկ՝

ՀԱԿ-ն էլ ոչ թե տնօրինելու է զանգվածներին, այլ լինելու է զանգվածների կամքի արտահայտիչը:

Կարտահայտեմ լայն զանգվածների կամքեր, վճռականությունը երաշխավորում եմ։ Դիմել ժամը հինգից հետո։ Լյով։

Mephistopheles
12.03.2011, 05:16
Այն ժամանակ վրացիներն էին մեզ նախանձում:

այն ժամանա՜կ… այն ժամանակ Լևոնն էր

h_jak
12.03.2011, 13:30
Արա, գժվել են սրանք լրիվ: Ալավ աշխարհում փողոցում ծաղիկ են վաճառում, դրանցից ի՞նչ են ուզում: Ծաղիկները ռուսական չե՞ն, ռուսերեն չե՞ն ծախում, թե թազա ծաղիկ ներմուծող կա արդեն երկրւոմ, խաբար չենք:

Սաղ Պուտիննա անում :D

h_jak
12.03.2011, 13:32
Լևոնի միակ ելույթն ա, որ դուրս եկավ: Մարտի 17-ին հաստատ ներկա եմ լինելու:

Դու էլ ընգար սրա ջրերը՞

Mephistopheles
12.03.2011, 13:37
Դու էլ ընգար սրա ջրերը՞

բա ընգներ ձեր ճահիճը՞

Tig
12.03.2011, 13:41
Դու էլ ընգար սրա ջրերը՞

Հա բա ինչ, Սերժի ջրերից կուշտ եմ:) ուրիշ ջրեր էլ չեն նախատեսվում:
Ասեմ իմանաս, եթե հետաքրքիր ա էլի: Լևոնին երբեք ձայն չեմ տա ուզում ա միակ թեկնածուն լինի... Ուղակի էս պահին սենց եմ մտածում՝ հիմիկվա իշխանությունները հաստատ կործանման են տանում, հեղափախությունը 0.1%-ի շանս ա տալիս, ոչ թե որ Լևոնը կամ իրա թիմը լավ բան կանի, այլ որ հասարակության մտածելակերպը դրանով կփոխվի ու ինքնագնահատականն ու ինքնավստահությունը կբարձրանա: Եթե Լևոնը կրկին քաշելույա ժողովրդին՝ ուրեմն մեզ հասնումա ու եթե էս անգամ էլ ժողովուրդը պարտվեց՝ ուրմենմ մենք որպես պետություն գոյություն ունենալու իրավունք չունենք: ՈՒ քանի որ էս պահին այլընտրանք չկա՝ ես գնում եմ էդ 0.1% հույսի հետևից...;)

h_jak
12.03.2011, 13:42
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ կարդում եմ ու մտածում, հը կարողա՞ ամսի 18-ի կամ ասենք ամենաուշը 20-ի առավոտյան, լրիվ ուրիշ երկրում արթնանանք:

Դժվար, բայց որ տենց լինի էլի մութա լինելու ու արագ հագնվելու էս որ հասցնես գնաս հացի հերթ կանգնես.

բա ընգներ ձեր ճահիճը՞

Չգիտեմ ճահիճա թե մաքուր լողավազան բայց հաստատ իմը չի. Ես ոչ մեկի ազդեցության տակ չեմ գտնվում.

Mephistopheles
12.03.2011, 13:47
Հա բա ինչ, Սերժի ջրերից կուշտ եմ:) ուրիշ ջրեր էլ չեն նախատեսվում:
Ասեմ իմանաս, եթե հետաքրքիր ա էլի: Լևոնին երբեք ձայն չեմ տա ուզում ա միակ թեկնածուն լինի... Ուղակի էս պահին սենց եմ մտածում՝ հիմիկվա իշխանությունները հաստատ կործանման են տանում, հեղափախությունը 0.1%-ի շանս ա տալիս, ոչ թե որ Լևոնը կամ իրա թիմը լավ բան կանի, այլ որ հասարակության մտածելակերպը դրանով կփոխվի ու ինքնագնահատականն ու ինքնավստահությունը կբարձրանա: Եթե Լևոնը կրկին քաշելույա ժողովրդին՝ ուրեմն մեզ հասնումա ու եթե էս անգամ էլ ժողովուրդը պարտվեց՝ ուրմենմ մենք որպես պետություն գոյություն ունենալու իրավունք չունենք: ՈՒ քանի որ էս պահին այլընտրանք չկա՝ ես գնում եմ էդ 0.1% հույսի հետևից...;)

Տիգ ջան, մի թեթև դիտողություն… այն ուժը որը ժողովրդին ոտի ա կանգնացնում ու նրա միջոցով ա ուզում երկրի գլուխ գալ, դա վատը չի կարող լինել… դա վատ է լինում երբ ժողովուրդն իր միսիան համարում է ավարտված ու "գնում է տուն"…

Լևոնը չի անելու, մենք ենք անելու… մի մարդը շատ բան չի կարա անի…

h_jak
12.03.2011, 13:49

Ապեր դու չգիտեմ բայց ես չեմ ուզում քաշվեմ, մի 10 տարի առաջ լավ քաշվել եմ, ինձ ամբողջ կյանքիս համար ետքանը վզովա. իսկ այդ 0.1 տոկոսը էտի որ կլորացնենք 0-յա դառնում

Mephistopheles
12.03.2011, 13:49
Չգիտեմ ճահիճա թե մաքուր լողավազան բայց հաստատ իմը չի. Ես ոչ մեկի ազդեցության տակ չեմ գտնվում.

ստեղ ազդեցության հարց չի… ճիշտ հակառակն ա ժողովուրդն ա իր ղեկավարին իր ազդեցության տակ պահում… ժողովուրդն ա նրան ուժ տալիս նա էլ կարա ձեռից առնի… ինքն ա ծնել, ինքն էլ կարա սպանի

Տիգ ու Հայջակ, կներեք եթե անձնական է հարցս, բայց քանի՞ տարեկան եք

h_jak
12.03.2011, 13:52
Տիգ ջան, մի թեթև դիտողություն… այն ուժը որը ժողովրդին ոտի ա կանգնացնում ու նրա միջոցով ա ուզում երկրի գլուխ գալ, դա վատը չի կարող լինել… դա վատ է լինում երբ ժողովուրդն իր միսիան համարում է ավարտված ու "գնում է տուն"…

Լևոնը չի անելու, մենք ենք անելու… մի մարդը շատ բան չի կարա անի…

Բա որ 90-ականներին Լևոնը իրա տղեքի հետ երգիրը վարի տվեց, էտի հիմա վերագրեմ որ Լևոնը չի արել, մենք ենք արել

ստեղ ազդեցության հարց չի… ճիշտ հակառակն ա ժողովուրդն ա իր ղեկավարին իր ազդեցության տակ պահում… ժողովուրդն ա նրան ուժ տալիս նա էլ կարա ձեռից առնի… ինքն ա ծնել, ինքն էլ կարա սպանի

Խի նենց որ երեխա էս ունենում , կարաս սպանես՞

Հ-Ժակ

Տարիքս գրածա , 22 տարեկան եմ, իսկ ինչի համար էս հարցնում՞

Chuk
12.03.2011, 13:56
Բա որ 90-ականներին Լևոնը իրա տղեքի հետ երգիրը վարի տվեց, էտի հիմա վերագրեմ որ Լևոնը չի արել, մենք ենք արել
Ապեր, ցավում եմ, որ ձեր երգիրը Լևոնը վարի ա տվել, իսկ մեր երկիրը՝ նոր անկախացած երկիրը, կարողացել ա ոտի կանգնացնել:
Ու մի խնդրանք, փաստերով խոսի, ոչ թե էմոցիոնալ գրառումներով հերթական թեման զրուցարանի վերածելուն նպաստի:

Mephistopheles
12.03.2011, 13:57
Բա որ 90-ականներին Լևոնը իրա տղեքի հետ երգիրը վարի տվեց, էտի հիմա վերագրեմ որ Լևոնը չի արել, մենք ենք արել

իմ տվյալներով Լևոնի ժամանակ երգիրը մեծացավ… կարաս վերագրես ու սխալված չես լինի… որովհետև իրանից հետո ավելի վատ եղավ ու ավելի երկար ժամանակ…

տարիքիցդ դատելով դու հաստատ ազդեցության տակ ես, էն էլ թունդ… ընենց որ մի ասա "ազդեցության տակ չեմ ընկնում"… լավ էլ ընկնում ես

h_jak
12.03.2011, 14:02
Ապեր, ցավում եմ, որ ձեր երգիրը Լևոնը վարի ա տվել, իսկ մեր երկիրը՝ նոր անկախացած երկիրը, կարողացել ա ոտի կանգնացնել:
Ու մի խնդրանք, փաստերով խոսի, ոչ թե էմոցիոնալ գրառումներով հերթական թեման զրուցարանի վերածելուն նպաստի:

Փաստերով բայց առանց թվերի.
Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.

h_jak
12.03.2011, 14:03
իմ տվյալներով Լևոնի ժամանակ երգիրը մեծացավ… կարաս վերագրես ու սխալված չես լինի… որովհետև իրանից հետո ավելի վատ եղավ ու ավելի երկար ժամանակ…

տարիքիցդ դատելով դու հաստատ ազդեցության տակ ես, էն էլ թունդ… ընենց որ մի ասա "ազդեցության տակ չեմ ընկնում"… լավ էլ ընկնում ես

Իսկ կարելիա իմանալ քո կարծիքով ինչ ազդեցության տակ եմ՞

Tig
12.03.2011, 14:05
Ապեր դու չգիտեմ բայց ես չեմ ուզում քաշվեմ, մի 10 տարի առաջ լավ քաշվել եմ, ինձ ամբողջ կյանքիս համար ետքանը վզովա. իսկ այդ 0.1 տոկոսը էտի որ կլորացնենք 0-յա դառնում

Չեմ, ուզում Լևոնի հաշվով ոչ մեկի հետ վիճաբանության մեջ մտնեմ... ես իրան մեղմ ասած չեմ հարգում... բայց որ ժողոբուրդը գնումա իրա հետրից՝ դա փաստա...
Ժամանակին եթե Լևոնին թույլ ենք տվել որ շնչի՝ ուրեմն մենք դրան ենք արժանի ու զուտ հասարակության մտածելակերպի փոփոխության համար՝ դրական փոփոխության համար, ես որոշել եմ լինել ժողովրդի հետ...

Ariadna
12.03.2011, 14:08
Փաստերով բայց առանց թվերի.
Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.

Էս հոդվածը կարդա, էստեղ քո ասած «մազութի» մասին էլ կա.

«ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է 1998-2000-ԻՆ»

Պնդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

«Առավոտին» տված հարցազրույցում նախկին նախարար Գագիկ Շահբազյանը նշել էր, թե հայաստանյան ձեռնարկությունների պարտքի չափը ռուսաստանյան ձեռնարկություններին «զգալիորեն ուռճացված էր», եւ «ռուս տնտեսվարողների առաջարկներն անձնական շահագրգռության առարկա էին գործընկերների համար, որոնք կհամաձայնեին վերաձեւակերպել այդ պարտավորությունները միջպետական պարտքի»: Բայց այդ առաջարկները, ըստ նրա, մերժվում էին մինչեւ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելը, որը եւ ստորագրել էր արձանագրությունը: Մինչդեռ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հայտնել էր. «Պարտքի իրական չափը շատ ավելի մեծ էր: Որոշումը փոխզիջումային էր»: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին «Առավոտը» խնդրեց մանրամասնել, թե իրականում որքա՞ն է եղել պարտքի չափը, եւ ի՞նչ մոտեցում է ունեցել իր ղեկավարությամբ գործող կառավարությունն այս հարցի վերաբերյալ:
Ներկայացնում ենք պարոն Բագրատյանի պատասխանը. «Միանգամից ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի (թեկուզ եւ նրա գրասենյակի ղեկավարի միջոցով) պատասխանը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես ասում են նման դեպքերում՝ հաճախորդը նյարդայնանում է: Ես վարչապետի պաշտոնից հեռացել եմ 1996 թվականի նոյեմբերի 4-ին: Այդ ժամանակ Հայաստանը լուրջ պարտք չուներ Ռուսաստանին: Այն կարելի է գնահատել 100 մլրդ ռուսական ռուբլու չափով (60 մլրդ՝ ատոմակայանի վերականգնման համար եւ 20 մլրդ՝ որպես երկու երկրների կենտրոնական բանկերի թղթակցային հաշիվների տարբերություն): Ճշգրիտ թիվը ես չեմ հիշում: Բայց միանգամայն հաստատ գիտեմ, որ 1997 թվականի ամռանը պարտքի չափը կազմում էր 249 մլրդ ռուբլի: Այս պարտքի էական մասը կուտակվել է արդեն ինձնից հետո: Այսուհանդերձ, ոչ 100 միլիարդը, ոչ 249 միլիարդը մեծ գումարներ չեն, եթե նկատի ունենանք երկու երկրների տնտեսական քառամյա համագործակցությունը: Որպեսզի պարզ լինի դրա ներկա արժեքը դոլարով՝ պետք է բաժանել 5560-ի: Եվ ուրեմն, 1997 թվականի 100 մլրդ ռուբլին ընդամենը 17,9 մլն դոլար է: Այսպիսով, 1997 թվականի մարտի սկզբին Քոչարյանը ժառանգություն չի ստացել ոչ մի լուրջ պարտք: Որտեղի՞ց հայտնվեց շուրջ 100 մլն դոլար պարտքը, որը 2002 թվականին ձեւակերպվեց Քոչարյանի կողմից իբրեւ պարտք: 2002 թվականի համաձայնագրով Ռուսաստանին փոխանցվեց 4 ձեռնարկություն, իսկ հետագայում հենց այնպես՝ ձրի փոխանցվեց Սեւան-Հրազդանյան կասկադը՝ 560 մեգավատ հզորության 8 ՀԷԿ-երով: Վերջինիս արժեքը ես մամուլում գնահատել եմ 3 մլրդ դոլար: Եվ դա կասկադի ընթացիկ, լիկվիդային արժեքն է: Կասկադը միշտ պետք է նկատի ունենալ, երբ խոսում ենք «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին, քանի որ հատկապես այդ ակտիվը նկատի ուներ Ռուսաստանը, երբ պահանջում էր գույք պարտքի դիմաց: Մնացած 4 ձեռնարկություններն այդ պահին չունեին ոչ մի արժեք: Բայց դրանք հորինվեցին հայկական ղեկավարության կողմից (Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան՝ Հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի համանախագահ), որպեսզի շեղեն հայ հանրության ուշադրությունը: Հանրությունը քննարկում էր «Մարս» գործարանի փոխանցման նպատակահարմարությունը, երբ ձրի հանձնում էին Հայաստանի հիմնական հարստությունը (ավելին, քան մոլիբդենը կամ պղինձը)՝ Սեւան-Հրազդանյան կասկադը: Այն ի վիճակի է տարեկան արտադրել ոչ պակաս, քան 1, 5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (երկրի կարիքների 25%-ը) նվազագույն ինքնարժեքով: Դե, ո՞նց ռուսները «չսիրեին» Քոչարյանին կամ Սարգսյանին՝ ահա նման շռայլ նվերից հետո:
Այժմ անցնենք շուրջ 100 մլն դոլարի պարտքի առաջացման գործընթացի քննարկմանը: Դրա հիմնական մասն առաջացել է 1998-2000 թվականներին, հետեւյալ պատճառներով՝ հայկական ատոմակայանի համար վառելիքի ներմուծում (էլեկտրաէներգայի վաճառքի դիմաց գումարների հավաքագրման վատթարացման պատճառով ատոմակայանը, թերեւս, չէր ստանում անհրաժեշտ միջոցները), «ԱրՌոսկոնտրակտը» եւ ամենահիմնականը՝ ռուսական էժան գազի դիմաց Հայաստանում վարձերի հավաքագրման բացակայությունը: Այս վերջին հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Սա Քոչարյանի մեքենայությունների գագաթնակետն է: 1997 թվականի երկրորդ կեսին՝ օգոստոս-սեպտեմբերին, Հայաստանը եւ Ռուսաստանը («Գազպրոմ») ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին: Այդ համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը վաճառում էր «Գազպրոմին» իր գազային համակարգի 55%-ը: Ռուսական կողմը պետք է Հայաստանին վճարեր 140 մլն դոլարի չափ գազ: Այսինքն, մենք ստանում էինք ձրի գազ, բայց կանխիկի գեներացիայի արդյունքում (իսկ հատկապես՝ գազը վաճառվում է բնակչությանը, ձեռնարկություններին եւ էներգետիկ ընկերություններին ու վառելիք-գազի արժեքը կուտակվում է «ՀայՌուսգազարդի» հաշիվների վրա) կուտակում ենք այդ 140 մլն դոլարը: Պատկերացրեք՝ հատուկ հաշվին այդ գումարները մուտք չեն արվել: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե մեր գազային համակարգը վաճառեին կանխիկ միջոցների դիմաց: Թեեւ դա հայկական կողմի մեղքն է, նրա նախապայմանը: Էներգետիկները եւ Քոչարյանն այդ միջոցների մեծ մասը փոշիացրին, հորինվեցին դրանց շրջանառության հիմարագույն մեխանիզմներ: Ի վերջո, պարզվեց, որ դրանք հաշիվների վրա չկան: Դրանք «անհետացել» էին: Եթե տեղում լինեին՝ դրանց հաշվին կմարվեր վերոհիշյալ 100 մլն դոլարի պարտքը: Բայց՝ ավաղ: Քոչարյանի վարչակազմը ոգեշնչված էր: Այժմ էլ «անհետացած» գումարները ձեւակերպեցին իբրեւ միջպետական պարտք: Կարիք չկա շատ մեղադրել ռուսներին: Նրանք առանձնապես կապ չունեն: Նրանց գործը չէ հայկական կողմի արդյունավետության մասին մտածելը:
Այժմ գիտեք, թե որտեղից առաջացավ պարտքը եւ ինչպես լուծեց խնդիրը Քոչարյանը: Նա, իհարկե, հասկանում էր, որ որոշ մարդիկ կսկսեն քննել իր գործերը: Եվ որպեսզի ուշադրություն շեղի՝ Արշակ Սադոյանին պատվիրեց «մազութի գործը»: Տարօրինակ է, չէ՞, փոխանակ զբաղվեին Քոչարյանի էներգետիկ «արշավներով»՝ մարդիկ սկսեցին զբաղվել մազութով: Բավական է նշել, որ իմ կառավարությունը 1991-1995 թվականներին Թուրքմենստանից ստացել է ավելի քան 5 մլրդ խմ ծավալով գազ եւ պարտք մնացել ընդամենը 30 մլն դոլար: Քոչարյանը հաջողեց ընդամենը 1-2 տարում «չհավաքագրել» շուրջ 150 մլն դոլարի չափով գումար: Պատահական չէ, որ երբ 1999 թվականին ինձ հրավիրեցին դատախազություն (Քոչարյանից պատվեր կար՝ պատժել ինչ-որ մեկին) եւ իրենց համար պարզեցին պատկերը, այսպիսի հարց տվեցին՝ ինչո՞ւ դուք կանխիկ վճարեցիք 3 մլն դոլար Թուրքմենստանին: Ես նրանց պատասխանեցի՝ իսկ ինչ է, վա՞տ է, չէ՞ որ Հայաստանը պետք է վճարեր շուրջ 200 մլն դոլար: Այդ ժամանակ քննիչը հարցրեց՝ իսկ արդյոք չէի՞ք կարող այդ 3 մլն դոլարն էլ չվճարել: Իսկ ես նրան՝ դուք ի՞նչ է, ուզում եք ասել, թե արդյոք ես չէի՞ կարող քցել Թուրքմենստանին: Այսպիսով, կարծում եմ, պատասխանեցի նաեւ հարցի երկրորդ մասին»:

Mephistopheles
12.03.2011, 14:09
Փաստերով բայց առանց թվերի.
Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.

ապեր, էտի լեգենդ ա որ "բիձեքնԽ են հորինել կարոտախտով տառապելուց թզբեխները ձեռներին… սովետը իրա ամբողջական ապրանքը չեր կարում ծախեր ուր մնաց կիսաֆաբրիկատը… սովետը միշտ էլ հումք ա ծախել ու նույն սկզբմունքով էլ հիմա մենք ու ռուսներն ենք անում… էդ ծախածներով զուգարանի թուղթ չես առնի…

Սադոյանից էլ հետ չես մնում Հ_Ժակ ջան

h_jak
12.03.2011, 14:11
Չեմ, ուզում Լևոնի հաշվով ոչ մեկի հետ վիճաբանության մեջ մտնեմ... ես իրան մեղմ ասած չեմ հարգում... բայց որ ժողոբուրդը գնումա իրա հետրից՝ դա փաստա...
Ժամանակին եթե Լևոնին թույլ ենք տվել որ շնչի՝ ուրեմն մենք դրան ենք արժանի ու զուտ հասարակության մտածելակերպի փոփոխության համար՝ դրական փոփոխության համար, ես որոշել եմ լինել ժողովրդի հետ...

Ես էլ էտ եմ ասում, մի անգամ թողեցինք շնչի սաղ օդը շնչեց, հիմա որ էլի քչից շատից մի քիչ օդ կա, էլի ուզում են բերեն շնչացնեն պրծցնի եղած օդը՞

h_jak
12.03.2011, 14:12
Էս հոդվածը կարդա, էստեղ քո ասած «մազութի» մասին էլ կա.

Չեմ պատրաստվում կարդալ էս ժոպալիզի ֆանտաստիկ պիեսները.

Chuk
12.03.2011, 14:13
Փաստերով բայց առանց թվերի.
Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.
Ես քո հետ համաձայն չեմ, որ դու սադոյանը չես, պարզապես փոքրատառով, ոչ թե մեծատառով, որտև խոսքը ոչ թե անձի, այլ երևույթի մասին ա, որը կարող ենք անվանել սադոյանություն: Իհարկե դու փաստ չբերեցիր, այլ ընդամենը սադոյանություն արեցիր, ցավոք:

Mephistopheles
12.03.2011, 14:14
Իսկ կարելիա իմանալ քո կարծիքով ինչ ազդեցության տակ եմ՞

ապեր դու հաստատ Լևոնի ժամանակները չես հիշում, փոքր ես եղել ու քեզ հետո պատմել են… դու հաստատ 7 տարեկանում չես մտածել, որ "Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ու հաստատ էլ գրքերում չես կարդացել… ուրեմն ի՞նչ եղավ…

Mephistopheles
12.03.2011, 14:16
Չեմ պատրաստվում կարդալ էս ժոպալիզի ֆանտաստիկ պիեսները.

նա եղել ա հայաստանի վարչապետը ու բավականին հարգված տնտեսագետ ա…

… մի հացնող ըլնի դու՞ ումից ես էդ քո հեքիաթները լսել… չլնի հիշում ես…

h_jak
12.03.2011, 14:17
ապեր, էտի լեգենդ ա որ "բիձեքնԽ են հորինել կարոտախտով տառապելուց թզբեխները ձեռներին… սովետը իրա ամբողջական ապրանքը չեր կարում ծախեր ուր մնաց կիսաֆաբրիկատը… սովետը միշտ էլ հումք ա ծախել ու նույն սկզբմունքով էլ հիմա մենք ու ռուսներն ենք անում… էդ ծախածներով զուգարանի թուղթ չես առնի…

Սադոյանից էլ հետ չես մնում Հ_Ժակ ջան

Լավ թող քո ասածը լինի, լեգենդա. ավելի լավա ես էտ լեգենդին հավատամ քան "Լևոնը գա լավա լինելու" գիտաֆանտաստիկ բռոշուրին

Mephistopheles
12.03.2011, 14:20
Լավ թող քո ասածը լինի, լեգենդա. ավելի լավա ես էտ լեգենդին հավատամ քան "Լևոնը գա լավա լինելու" գիտաֆանտաստիկ բռոշուրին

հավատա ապեր, բայց մի ասա "ազդեցության տակ չեմ"… դա ավելի վատ ա…

դու ավելի լավ ա ձեռդ դիր խղճիդ ու ինքդ քեզ ասա … դու քո երկրում քո ապագան տեսնում ե՞ս թե չէ… ինքդ քեզ ասա, պետք չի մեզ ասես, մտածի…

h_jak
12.03.2011, 14:21
նա եղել ա հայաստանի վարչապետը ու բավականին հարգված տնտեսագետ ա…

… մի հացնող ըլնի դու՞ ումից ես էդ քո հեքիաթները լսել… չլնի հիշում ես…

Ոչ մեկից չեմ լսել, ես մեր մութ ու ցուրտ տունն եմ հիշում, նավթի հերթերի վախտ մորս հետ կանգնած ճամանակ ոտքերիս ցրտից ցավալն եմ հիշում, մեր թաղի միակ լույս ու հաց ունեցող Լևոնի դասարանցուն եմ հիշում. Իսկ ընդհանրապես ես նոր եմ սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ ու ոնց նայում եմ երկու նավ կա այս լճում, մեկին որ հանրապետական նավից դուս են քցում գնումա Հակ-ի նավնա բարցրանում՝ Ժոպալիզությունը դա է.

h_jak
12.03.2011, 14:25
հավատա ապեր, բայց մի ասա "ազդեցության տակ չեմ"… դա ավելի վատ ա…

դու ավելի լավ ա ձեռդ դիր խղճիդ ու ինքդ քեզ ասա … դու քո երկրում քո ապագան տեսնում ե՞ս թե չէ… ինքդ քեզ ասա, պետք չի մեզ ասես, մտածի…

Ես ինքս ինձ ու բոլորին կարամ ասեմ, ես իմ երկրում իմ ապագան տեսնում եմ, ու բավականին պայծառ. Իսկ այս վերջին Լևոնյան հայտարարություններից հետո արդեն սկսել եմ մտածել, կարողա էսի էլի գա ու ապագաս լրիվ փչացնի, դրա համար պաշտոնապես հայտարարում եմ, ես չեմ ապրի Լևոնի կառավարած երկրում. Ավելի լավա մի հատ ստոր քայլ անեմ ՝ գնամ երկրից, քան իմ երկու տղաները տեսնեն այն ամենը ինչ որ ես եմ տեսել 90-ականներին.

Ariadna
12.03.2011, 14:25
Չեմ պատրաստվում կարդալ էս ժոպալիզի ֆանտաստիկ պիեսները.

Ի դեպ Բագրատյանը էն եզակի տնտեսագետներից ա Հայաստանի, որոնց կարելի է տնտեսագետ անվանել։ Ավելացնեմ նաև, որ ամիսը 3-4 անգամ Լոնդոնի համալսարաններում տնտեսագիտություն է կարդում, էդ մարդու եկամուտը դա է, ի տարեբություն հիմիկվա պաշտոնյաների ոչ մի օբյեկտ չունի, ավելին, անգամ երթուղայինի գիծ չունի։ իսկ էստեղ վախենում են Բագրատյանին ժամեր տալ, որովհետև շատ բան գիտի, ուսանողները կարող են մի բան սովորել, իսկ դա ձեռնտու չէ մեր իշխանություններին։

h_jak
12.03.2011, 14:28

Ես չգիտեմ ինքը ինչ մասնագետա ու ճիշտն ասած չի էլ հետաքրքրում, իմ ասածը վերաբերվում էր նրա քաղաքական գործիչ տեսակին որոնցից վերջերս շատ էն երևում.

Mephistopheles
12.03.2011, 14:30
Ոչ մեկից չեմ լսել, ես մեր մութ ու ցուրտ տունն եմ հիշում, նավթի հերթերի վախտ մորս հետ կանգնած ճամանակ ոտքերիս ցրտից ցավալն եմ հիշում, մեր թաղի միակ լույս ու հաց ունեցող Լևոնի դասարանցուն եմ հիշում. Իսկ ընդհանրապես ես նոր եմ սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ ու ոնց նայում եմ երկու նավ կա այս լճում, մեկին որ հանրապետական նավից դուս են քցում գնումա Հակ-ի նավնա բարցրանում՝ Ժոպալիզությունը դա է.

ՀԱԿ-ում հանրապետականի նավից մարդ չկա… կարաս չկասկածես ապեր… իսկ քո հիշողությունները պատերազմի տարիների հիշողություններ են… Լենինգրադի բլոկադան դրանից վատ ա եղել…

ապեր, պատերազմը կոմպյուտերի խաղ չի… դա խլում ա երկրի ողջ ռեսուրսները գումարած երկրի լավագույն մարդկանց կյանքերը… նույնիսկ ԱՄՆ-ը երկար չկարողացավ դիմանալ Իրաքի պատերազմին… դուրս քաշեց զորքերը…