Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
լրիվ ձեռառնոցի ա, կոռուպցիայի դեմ «պայքարում» են նրանք ում ձեռնտու ա կոռուպցիան, ու ով օգտվում ա կոռուպցիայի բարիքներից:
Չէ, Դիվ, էդ ի՞նչ կարևոր ա որ: Կարևորը շոուն ա... լավ կազմակերպված շոուն...
...օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում... :[
Հլը սպասի գիրքս վերջացնեմ :B
Ի՞նչ գիրք, Արտ:think
Չէ, Դիվ, էդ ի՞նչ կարևոր ա որ: Կարևորը շոուն ա... լավ կազմակերպված շոուն...
...օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում... :[
Հլը սպասի գիրքս վերջացնեմ :B
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը.
1. ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
3. ՀՀ արդարադատության նախարար
4. ՀՀ նախագահի խորհրդական
5. ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար
Ու մի քանի հոգի էլ իրենց համաձայնությամբ, ուզում են մտնում են խորհրդի կազմի մեջ, չեն ուզում չեն մտնում, ու վրից էլ մի հատ մոնիտորինգի խումբ:
Հիմա էս խորհրդի 5 անդամների մեջ իմ հատ մաքրամաքուր, չկոռումպացված դեմք գտեք: Ոնց որ Հովիկ Աբրահամյանն ա, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ջատագովը:
Ավելացվել է 3 րոպե անց
Մոռացա, էս հակակոռուպցիոն ռազմավարությունն էլ ընդունվել է 2003 թվականի նոյեմբերին, որի շրջանակներում ստեղծվել է այս խորհուրդը: Փաստորեն արդեն հինգ տարի կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում ենք, ու մեր նորաթուխ վարչապետը վերջերս կոռուպցիայի հետ կապված թոզը վրեն բացահայտումներ էր անում, նորանշանակն էլ մաքսայինում ինչ-որ անկապ գոռգոռոցներ էր արձակում: Դե իրենք նոր են, բանից բեխաբար են: Նախագահը մինչև էս վերջերս չէր իմանում, որ ասենք մաքսայինում կոռուպցիա կա:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հուլիսի 1-ին անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է համաժողովրդական շարժման տրամադրության տակ: Փաստաթուղթը հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի նամակն է Վայոց Ձորի մարզի դատախազին, որը սակայն, ինչպես ենթադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նամակ-շրջաբերական է բոլոր մարզերի դատախազներին: Այն պարունակում է հրահանգներ, որոնք փաստացի ենթադրում են տոտալ ռեպրեսիաներ քաղաքացիների հանդեպ:
Մասնավորապես, հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը այդ փաստաթղթում հիշատակելով, որ մարտի 2-ին, հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ, մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, Վայոց ձորի դատախազին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ էլ` բոլոր մարզերի դատախազներին, հանձնարարական է տվել հայտնաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների մասնակից անձանց եւ պարզել, թե հանրահավաքների ժամանակ ինչ է խոսվել օտար պետությունների ցուցաբերած աջակցության մասին, կամ պարզել, թե արդոյք հանրահավաքների մասնակիցները չեն խոսել Հայաստանից Ռուսաստանի “ներկայությունը հանելու օգտին”, եւ նաեւ պարզել այն, թե արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ “անկայուն այդ իրավիճակը ձեռնտու է հարեւան երկրներին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին”:
Դրանից բացի, Ա. Միրզոյանի նամակ շրջաբերականի մեջ հանձնարարվում է հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերին, ակտիվիստներին, նրանց հարեւաններիին, հանրահավաքներին մասնակից անձանց, հանրահավաքներին մասնակցելու նպատակով մարզից քաղաքացիներին Երեւան տեղափոխած երթուղայինների վարորդներին, դրա համար վճարողներին, բնակության վայրերից վերցնել Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր, պարզել, թե հանրահավաքներին մասնակցած անձինք եւ Տեր-Պետրոսյանի շտաբների պետերն ինչ գույք ունեն, ինչպես նաեւ պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ ակտիվիստների հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար միջնորդությամբ դիմել դատարան:
“Ինչ կարելի է ասել այս փաստաթղթի մասին”, դա լրագրողներին ներկայացնելուց հետո ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը հրաշալի պատկերացում է տալիս իշխանության էության մասին, մյուս կողմից այն բռնապետական պետության հրեշավոր վկայություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, դժվար է պատկերացնել, որ Ստալինի ժամանակ անգամ լինեին նման փաստաթղթեր, եւ ներկայացվածը հատուկ է թերեւս ցարական “օխրանկային”:
Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, այդ փաստաթուղթը հստակ քաղաքական բնույթի է, այլապես ինչ գործ ունի հատուկ քննչական ծառայության պետը այնպիսի հարցադրումների հետ, ինչպես օրինակ Հայաստանից Ռուսաստանի հեռանալու մասին խոսակցությունները պարզելուն վերաբերող հանձնարարականը: Ըստ առաջին նախագահի, այդպիսով իշխանությունն ուզում է հակառուսական երանգ տալ համաժողովրդական շարժմանը, ինչը ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի իշխանությունն անում է արդեն ութ ամիս, բայց անհաջող:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ներկայացված փաստաթղթի հստակ քաղաքական բնույթի մասին են վկայում նաեւ նամակ-շրջաբերականի մեջ տեղ գտած թիրախները` Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների ակտիվիստներ, պետեր, հանրահավաքների մասակից անձինք, նրանց Երեւան տեղափոխած վարորդներ: Այդ ամենի նպատակը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այն է, որպեսզի հայտնաբերեն գեթ մեկ հանցանքի ապացույց, որ արդեն չորս ամիս չեն կարողանում ներկայացնել իր համախոհներին, որոնց զգալի մասը ենթարկվում է այդօրինակ ռեպրեսիաների, իսկ մի մասն էլ ուղղակի բանտում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ նրանց հանցանք ապացուցող որեւէ բան չեն կարողանում հայտնաբերել եւ բանը հասել է այնտեղ, որ Արարատ Զուրաբյանին, ում արդեն չորս ամիս պահում են անազատության մեջ, չեն կարողանում ներկայացնել որեւէ մեղադրանք, որեւէ հանցանքի ապացույց եւ սկսել են արդեն նրա թաղապետ եղած տարիները քրքրել, փորձելով հայտնաբերել արած գեթ մեկ սխալ մակագրություն:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը վստահ է, որ փաստաթղթի իրական հեղինակը հատուկ քննչական ծառայության պետը չէ, այլ նրան նշանակող Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հիմա առաջին քայլը Սերժ Սարգսյանինն է, ով պետք է պարզի, թե ով է հեղինակել այդ նամակը` Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, ով: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, նման փաստաթուղթը խայտառակություն է ցանկացած պետության համար եւ օրինակ եթե որեւէ երկրում, ասենք Միացյալ Նահանգներում հրապարակվի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի նման մի փաստաթուղթ, ապա ՀԴԲ ղեկավարը կդատապարտվի ցմահ բանտարկության, իսկ եթե պարզվի էլ, որ նա այդպիսով կատարել է երկրի նախագահի հանձնարարական, ապա անմիջապես կսկսվեր նախագահի իմպիչմենտի գործընթաց:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ փաստաթուղթը ներկայացվելու է բոլոր միջազգային կառույցներին: Ըստ առաջին նախագահի, խեղկատակություն է ստացվում, երբ այդ կառույցների ներկայացուցիչները գալիս են Հայաստան, ցույց են տալիս, թե իշխանության հետ լուրջ դեմքով հարցեր են քննարկում, իշխանության ներկայացուցիչներն էլ` նախագահից, մինչեւ խորհրդարանի նախագահ եւ Դավիթ Հարությունյան, ժպտում են, անգլերեն խոսում, մինչդեռ իրականում այդ ամենը ծաղրուծանակ է:
“Իրենք իրենց համար ստեղծել են մի վիրտուալ պետություն: Ես ուրախ եմ, որ այս փաստաթուղթը հայտնաբերվեց: Չգիտեմ, թե սա ինչ ազդեցություն կունենա: Սա մենք տարածելու ենք ամբողջ աշխարհում, բոլոր ինստանցիաներին, բոլոր այն պաշտոնյաներին եվրոպական, որոնք այսօր վճռում են Հայաստանի բախտը: Տեսնենք սրանից հետո ինչ են ասելու այդ մարդիկ: Սրանից հետո այդ մարդիկ հասկանալու են արդյոք, որ Հայաստանի իշխանությունները նրանց պարզապես ձեռ են առնում, որ նրանց ծաղրում են, որ նրանց խաբում են` սկսած նախագահից, Ազգային Ժողովի նախագահից, Դավիթ Հարությունյանից, մյուսներից, մյուսներից: Բոլորը”, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողների հարցին, թե երբ է այդ նամակ-շրջաբերականը հայտնվել համաժողովրդական շարժման տրամադրության տակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ եթե նոր է հրապարակվում, ապա պետք է ենթադրել, որ հայտնվել է նոր: Նա նշել է, թե փաստաթղթի հրապարակումը որեւէ կապ չունի հուլիսի 4-ին հրավիրված հանրահավաքի հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, հրապարակված փաստաթուղթը չափազանց լուրջ եւ կարեւոր բան է, Հայաստանի իշխանության փաստացի Սահմանադրությունը:
Լրագրողների հարցին, թե բացառում է արդյոք ինքը, որ իր իշխանության տարիներին էլ եղած լինեն նման նամակ-շրջաբերականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ բացառում է եւ ասել, որ թող Աղվան Հովսեփյանը փնտրի եւ ցույց տա իր իշխանության տարիների գեթ մեկ այդօրինակ փաստաթուղթ: Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր իշխանության տարիներին դատախազությունը ղեկավարում էին բարձր մակարդակի իրավաբաններ:
www.lragir.am
Ուրեմս, ստիպված եմ որերորդ անգամ կրկնել նույն մտքերը, որոնք ասել եմ, արդեն ինձ էլ դուր չի գալիս:
Հիպնոսի և ատելության վրա հիմնված միտինգներ ասելով` հասկանում եմ.
1. Ականջ շոյող, ծրագրավորող հատուկ և շատ, շա~տ դիպուկ արտահայտությունների, մտքերի իրացում, փաստերի շահարկում /որոնցից յուրաքանչյուրը առաջին հերթին հենց առաջին նախագահին է վերաբերում/` ուղղված կոնկրետ նպատակային խմբերին, որոնցից մի քանիսը` հակաիշխանական տրամադրված ծայրահեղական զանգված, -ցիացավով տառապող հայ ժողովրդի զանգվածներ, Ղարաբաղի հարցում պարտվողական տրամադրություններ ունեցող զանգվածներ, ինչու չէ` բանակից խուսափող ջահելություն, չեմ վախենա ասել` նաև շիզոֆրենիկներ /Նիկոլը, օրինակ, շատ ժամանակ “քողարկված” նրանց էր դիմում/ և այլն: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ միտինգներին չեն մասնակցել սեփական ուղեղ ունեցող շատ ու շատ մարդիկ, որոնցից շատերն այնպես են հիմնավորում իրենց դիրքորոշումը, որ մարդու քեֆ է գալիս:
2. Ատելության մթնոլորտի ստեղծում, լարում, լուտանքների թափում, ընդ որում` վայրենի ձևով, իներցիայի տակ ընդգրկելով բոլոր ոչ համակարծիք անձանց, ամենասուրբ հարցերի էժանագին շահարկում, ամենաանձեռնմխելի սրբությունների անտեսում /ապրիլի 24/ և այլն: Բայց, էլի եմ կրկնում, կարծես թե վերջերս Լևոնի գլխին սառը ջուր են լցրել, քիչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել: Վերջին միտինգում բարբաջանքից բացի ասելիք կար:
Ես սա այսպես եմ հասկանում, խնդրում եմ հնարավորության դեպքում այլ հարցեր չտալ, քանի որ ես չեմ դիմանում բանավիճելու գայթակղությանը, իսկ իմ զահլեն արդեն գնում ա էս քննարկումներից:
Ֆիդո էս դու ես գրել
Ֆիդո, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒ ՀԻՊՆՈՍԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՉԵՍ ԲԵՐԵԼՈՒ՞
էս հարցրել եմ ես
Ինչ ա եղել, ինչ ա պետք, ինչքան ա պետք???:D ասեք, լսում եմ:
էս դու ես գրել
ասում եմ էդ քո իմացած ու միտինգներում հնչած հիպնոսող բառերն ու բառակապակցությունները չես ասի որոնք են որ մենք էլ զգուշանանք դրանք լսելուց փակենք մեր ականջները:
էս ես եմ հարցրել
Աաաախ, Մտահոգ ջան, ես խիստ կասկածում եմ, որ քեզ կարելի է հիպնոսի ենթարկել...էնտեղ կարծեմ գրել էի, որ շատերը սեփական ուղեղ ունեն և այլն...ըստ իս, դու առաջին ջութակներից ես: Իսկ ՆԼԾ-ի ենթարկվում էին 16-18 տարեկան շատ ուսանողներ /ով կդիմանար "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" անկրկնելի երգին/, ասենք 25-40 տարեկան միջին կրթական ցենզի տղամարդիկ և այլն, բայց ոչ երբեք դու: Ոչ բոլորը, հարգելիս...
Նույնն անում էր նաև “Հայլուրը”` հակառակ ուղղվածությամբ, այնպես որ երկու կողմերն էլ գլուխ էին արդուկում: Յա տակ դումայու:
էս քո պատռասխանն է
Դե, չէ, էլի, չէ…հիմա որ դուք չգիտեմ ինչ ռակուրսով ամեն գրառումս մեկնաբանեք, ուր կհասնի? Աստված վկա, զահլես գնում ա արդեն… Երգը չէր հիպնոսացնում, երգը միայն ի լրացում հռետորական ճառերի, չգիտեմ “բանալի-բառերի” և այլնի, “անդարմացնում” էր 17 տարեկան դեղնակտուց երեխեքից շատերին և այլն…էտ իմաստով: Ու որ ամեն բառից չկառչենք, երևի իրար ավելի լավ կհասկանանք:
այսինքն ըստ էության ՉԱՍԵՑԻՐ թե որ արտահայտություններն են հիպնոսիչ: Այսինքն էս հիպնոսի թեման արդեն շատ է չարչրկված, նմանվել է "ով մեր հետ չէ տականք է" թեմային, էն որ ասում են Լևոննա ասել հետո սկսում են բղավել որ ինչի եք մեր ստի համար մեզ մեղադրում, հիմա էս հիպնոսի թեման է, ասում ես հիպնոս են անում, հետո չես կարում ապացուցես ու սկսում ես նեղացած դեմք ընդունել թե քեզ չեն լսում, ապեր ավելի լավ ձև ասեմ քեզ, օրինակ ասում ես հիպնոս են անում, մեկա չես կարում օրինակներ բերես, ինչի չես ասում նույն հաջողությամբ որ ասենք հանրահավաքի ժամանակ ելույթը լսելիս 20-25 տարեկանները ՁԻԱՀ-ի վիրուսով են վարակվում, մեկա էլի ֆանտազիայի ոլորտից ա ու անհեթեթությունմ գոնե էս մեկը զրնգուն անհեթեթություն կլիներ: Հա, Ֆիդո ջան, էս գրածդ որ հիպնոսչիկները կարդան, սրանից հետո հայաստանում հյուրախաղերի գալուց կվերցնեն միայն "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" երգի ձայնագրությունը ու սաղ երգիրը հիպնոսելով կֆռֆռան, հա մեկ էլ մտածում եմ Աստված չանի պատերազմ որ սկսվեց թուրքերը մեր ֆիդայնական երգերը միացնելու են մի քանի ժամ հետո սկսելու են գրոհը, վայ քու յուրտը չփլվի Ֆիդո, ծիծաղից մեռա:)
Ֆիդո, Աստված Նժդեհի հոգին լուսավորի, ՄԻ ՀԱՏ, ՄԵՆ ՄԻ ՀԱՏԻԿ ԲԱՆԱԼԻ-ԲԱՌ կասես որ անդարմացնում է, հետո էլ քանի 17 տարեկան ես ճանաչում որ անդարմացել են, էտի պտոստը տի տակ դումայեշ թե գիտականորեն ապացուցել են նալչաջյանները՞
ոնց թե Ֆեդային չի ասել, հո տառ-առ-տառ ԼՏՊ-ի ասած ամեն բառը չէր մեջբերելու:
Մտահոգ միամիտ չէս, լավ էլ կարդացած էս, ու համզոված եմ նաև, որ լավ էլ տեղյակ էս նման տեխնոլոգիաների գոյության մասին: Ակնհայտ է, որ ԼՏՊ-ն ևս տեղեկացվել է, ու ինչպես ինքն էր ոգևորում իր ջատագովներին այնպես էլ Հ1-ն ու իշխանություններ էն փորձում ոգևորել իրենց ջատագովներին:
մաեստրո, տու'շ...
պայքար, պայքար, մինչև նոր ռեժիմ
May the A1+ & H1 be with you
Ambrosine
02.07.2008, 01:36

պարզ ա, որ ինչ-որ կերպ պետք է ազդեին ժողովրդի վրա, ազդել ա հենց թեկուզ նրանով, որ ժողովուրդը կորցրել ա վախը ամեն ինչի հանդեպ
իսկ Հ1-ի աշխատանքը ոչ թե ոգևորիչ ա, այլ մարդկանց հիմարացնում ա
իսկ Ֆիդային այդպես էլ չգրեց այն բառերը, որոնց պատճառով ես հայտնվել եմ հոգեխանգարմունքի մեջ
Աստ տեղադրվում են բառեր, արտահայտություններ, որոնք կարող են առաջացնել հոգեխանգարում:
Զգուշացում. տեղադրողը ՀՀ լյուբոյ օրենսգրքով պատասխանատվություն չի կրում քանի որ նախորոք զգուշացրել է:
Տողերի հեղինակն էլ Միքայել Նալբանդյանն է, որը վաղուց նստած է:Ավելի ճիշտ կանգնած է:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Էս ինչ մանկապարտեզ ա, չեմ հասկանում::angry Մտահոգ, ես գովազդի ոլորտի մասնագետ եմ, շատ թե քիչ ծանոթ եմ հիպնոսի, նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաներին ու հասկանում եմ` ինչ եմ խոսում: Իսկ դուք ստեղ խրախճանք եք կազմակերպել: Ես ասում եմ մտքեր ու արտահայտություններ էին իրացնում, դուք ասում եք մի արտահայտություն արա: կանեմ, բայց էտ արտահայտությունը տանը չի հիպնոսացնում, հիպնոսացնում է որոշակի պայմանների առկայության դեպքում, որոշակի կատեգորիաների, որոշակի միջավայրում: Էտ երգն էլ, որ օրինակ եմ բերում, տրամադրող հանգամանք էր:
Ինչ կասես այն բանին, որ “Վերջ, մենք այլևս ստրուկ չենք լինելու, ծափ, ծա~փ” արտահայտությունը /առանց ծափերի/, որին հաջորդում էր ազգագրական երաժշտությունը, հաջորդ օրը կրկնում էր ջահելության կեսը /բա~, մենք այլևս ստրուկ չենք լինելու/, իսկ երբ հարցնում ես, թե մանրամասնի, ոչինչ չեն կարողանում ասել: Դա գալիս էր նրանից, որ միտինգներում ասելիք չկար, մի խումբ “աթոռապաշտ սոված շներ” զբաղվում էին միամիտների գլուխները արդուկելով, մի գլուխ խոսում էին, բայց ոչ առարկայական, ոչ ծրագրային, այլ ընդհանուր, վերացական, բոցաշունչ ոգով…ու հետաքրքիրն էն ա, որ արդեն բժժած զանգվածի առաջ խոսում էին այնպիսի զազրելի բաների դեմ, որոնց մեջ իրենք թաղված են… բայց դե զանգվածը արդեն “մոռացել էր” այդ մասին, նա լցված էր ատելությամբ, նա Սերժից միայն մի նկար պիտի թողեր: Ուրիշ բան, որ մի ուրիշ գիտակից զանգված, ճիշտ գնահատելով իրավիճակը, իր և իր իրավունքների շահերի պաշտպանություններ իրացնում էտ հանրահավաքներում: Ես դրան դեմ չեմ:
Մեկ էլ, ինչպես դու էս ասում, ձեռքդ քաշի'ր Նժդեհից...Ծնգլ արիր աչքս կոխելով:
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումն իրականում, ավելի բարդ, մի ամբողջ գիտական բնագավառ է, քան շատերդ կարծում եք:
Մանրամասներն այստեղ` http://lib.ru/NLP/
Ֆեդո, Սերոժի նախընտրական կրկեսի ժամանակ Սիրուշոյի ու մնացածի երգած ամեն նոտայի հետ, ես անձամբ ներյրոմյուզիստիկ նոպայի մեջ էի ընկնում: Իսկ Սերոժի կիսագրագետ ելույթներից մոտս սուր փսիխոզ էր սկսվում: Սրա մասին ի՞նչ կարծիքի ես, հատուկ մշկված ծրագի՞ր էր էլի:
Ֆեդո, կամ ասենք նախագահի բերանով տաս անգամ բարձրացած կենսմակարդակի, վագրային տեմպերով տնտեսական աճի, ու սենց բաների մասին մուտիլովկեքը ո՞ր տիպի ծրագրավորմանն են պատկանում:
Փաստորեն ճիշտը ասելը, կեղտը ջրի երես հանելը նեյրոլինգվիստիկ ծրագրավորում է, բա մշտական մուտիլովկեն ի՞նչ ծրագրավորում է:
Ընգեր, ԼՏՊ հետևից գնացողներին են զոմբի ասում, բա որ ազգիդ կեսին կտել են որ մենք աշխարհի ամենալավ երկիրն ենք, ու մի հատ պրոբլեմ ունենք հիմա ազգովի, որ ԱՄՆ կոնգրեսը Ցեղսպանությունը ճանաչի ու վերջ, սաղ լավ ա լինելու, Ծովից-ծով Հայաստան, գազամուղ, երկաթուղու ու մեկուսացվածության վրա էլ թքած: Սարքել են ԶՈՄԲԻ ազգին, բրախել են մեյդան այ ընգեր, դու էկել ստեղ Լևոնի ռեկլամնի ակցիաներից ես խոսում: Հենա տաս տարի Հայլուրով ամեն օր Բրեժնևի վախտվանից բեթար ռեկլամ ենք նայում ու լսում էլի - վերին բազմաբերդում այս տարվա ոչխրաի բրդի պլանը կատարվել է 180%-ով:
Mephistopheles
02.07.2008, 14:50
Էս ինչ մանկապարտեզ ա, չեմ հասկանում::angry Մտահոգ, ես գովազդի ոլորտի մասնագետ եմ, շատ թե քիչ ծանոթ եմ հիպնոսի, նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաներին ու հասկանում եմ` ինչ եմ խոսում: Իսկ դուք ստեղ խրախճանք եք կազմակերպել: Ես ասում եմ մտքեր ու արտահայտություններ էին իրացնում, դուք ասում եք մի արտահայտություն արա: կանեմ, բայց էտ արտահայտությունը տանը չի հիպնոսացնում, հիպնոսացնում է որոշակի պայմանների առկայության դեպքում, որոշակի կատեգորիաների, որոշակի միջավայրում: Էտ երգն էլ, որ օրինակ եմ բերում, տրամադրող հանգամանք էր:
Ինչ կասես այն բանին, որ “Վերջ, մենք այլևս ստրուկ չենք լինելու, ծափ, ծա~փ” արտահայտությունը /առանց ծափերի/, որին հաջորդում էր ազգագրական երաժշտությունը, հաջորդ օրը կրկնում էր ջահելության կեսը /բա~, մենք այլևս ստրուկ չենք լինելու/, իսկ երբ հարցնում ես, թե մանրամասնի, ոչինչ չեն կարողանում ասել: Դա գալիս էր նրանից, որ միտինգներում ասելիք չկար, մի խումբ “աթոռապաշտ սոված շներ” զբաղվում էին միամիտների գլուխները արդուկելով, մի գլուխ խոսում էին, բայց ոչ առարկայական, ոչ ծրագրային, այլ ընդհանուր, վերացական, բոցաշունչ ոգով…ու հետաքրքիրն էն ա, որ արդեն բժժած զանգվածի առաջ խոսում էին այնպիսի զազրելի բաների դեմ, որոնց մեջ իրենք թաղված են… բայց դե զանգվածը արդեն “մոռացել էր” այդ մասին, նա լցված էր ատելությամբ, նա Սերժից միայն մի նկար պիտի թողեր: Ուրիշ բան, որ մի ուրիշ գիտակից զանգված, ճիշտ գնահատելով իրավիճակը, իր և իր իրավունքների շահերի պաշտպանություններ իրացնում էտ հանրահավաքներում: Ես դրան դեմ չեմ:
Մեկ էլ, ինչպես դու էս ասում, ձեռքդ քաշի'ր Նժդեհից...Ծնգլ արիր աչքս կոխելով:
Որեմն քո ասելով, եթե հիպնոսի տեխնոլոգիաներին տիրապետես, ապա ցանկացած հասարակության հիպնոսի տակ գցես…կարծու՞մ ես այդ նույն բանը հնարավոր է անել Հոլանդիայում կամ Շվեյցարիայում…դու եթե "գովազդի ոլորտի մասնագետ" ես, շատ թե քիչ ծանոթ ես" հիպնոսի, նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաներին ու հասկանում ես` ինչ ես խոսում, ապա պիտի իմանաս նաև որ եթե "ապրանքդ" բանի պետք չի, ոչ մի "նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիա" ապրանքդ չի ծախելու…վերջ: Իսկ Լևոնի հետևից արդեն 8 ամիս է մարդիկ գնում են և շատանում են, ուրեմն "ապրանք" (ճշմարտություն) ունի:
Ֆեդո ջան, դու նման ես էն երեխին, որի ձեռը չագուչ են տվել, կարծում է ամեն ինչ չագուչով են սարքում:
Էս ինչ մանկապարտեզ ա, չեմ հասկանում::angry Մտահոգ, ես գովազդի ոլորտի մասնագետ եմ, շատ թե քիչ ծանոթ եմ հիպնոսի, նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաներին ու հասկանում եմ` ինչ եմ խոսում: Իսկ դուք ստեղ խրախճանք եք կազմակերպել: Ես ասում եմ մտքեր ու արտահայտություններ էին իրացնում, դուք ասում եք մի արտահայտություն արա: կանեմ, բայց էտ արտահայտությունը տանը չի հիպնոսացնում, հիպնոսացնում է որոշակի պայմանների առկայության դեպքում, որոշակի կատեգորիաների, որոշակի միջավայրում: Էտ երգն էլ, որ օրինակ եմ բերում, տրամադրող հանգամանք էր:
Ինչ կասես այն բանին, որ “Վերջ, մենք այլևս ստրուկ չենք լինելու, ծափ, ծա~փ” արտահայտությունը /առանց ծափերի/, որին հաջորդում էր ազգագրական երաժշտությունը, հաջորդ օրը կրկնում էր ջահելության կեսը /բա~, մենք այլևս ստրուկ չենք լինելու/, իսկ երբ հարցնում ես, թե մանրամասնի, ոչինչ չեն կարողանում ասել: Դա գալիս էր նրանից, որ միտինգներում ասելիք չկար, մի խումբ “աթոռապաշտ սոված շներ” զբաղվում էին միամիտների գլուխները արդուկելով, մի գլուխ խոսում էին, բայց ոչ առարկայական, ոչ ծրագրային, այլ ընդհանուր, վերացական, բոցաշունչ ոգով…ու հետաքրքիրն էն ա, որ արդեն բժժած զանգվածի առաջ խոսում էին այնպիսի զազրելի բաների դեմ, որոնց մեջ իրենք թաղված են… բայց դե զանգվածը արդեն “մոռացել էր” այդ մասին, նա լցված էր ատելությամբ, նա Սերժից միայն մի նկար պիտի թողեր: Ուրիշ բան, որ մի ուրիշ գիտակից զանգված, ճիշտ գնահատելով իրավիճակը, իր և իր իրավունքների շահերի պաշտպանություններ իրացնում էտ հանրահավաքներում: Ես դրան դեմ չեմ:
Մեկ էլ, ինչպես դու էս ասում, ձեռքդ քաշի'ր Նժդեհից...Ծնգլ արիր աչքս կոխելով:
Վերջապես ես էլ գրեմ մի քանի բառ, նախապես խնդրելով մյուս ակումբցիներին Fedayi-ի ասած խրախճանք չսարքել:
Fedayi, այս անգամ պարզապես անտեսում եմ քո գրառման մեջ առկա վիրավորական ձևակերպումները, անդրադառնալով միայն բուն նյութին:
Ընդունում եմ, որ կա հիպնոս այդ ամեն ինչի մեջ ու հիպնոսի ենթարկվածները մի քիչ ավելին են, քան դու ենթադրում ես: Պատկերացնու՞մ ես, 94 թ.-ից սկսած մարդկանց սկզբում հրապարակներում, հետո հեռուստատեսությամբ և առ այսօր նույն նախադասություններով, նույն բառակապակցություններով ինչ-որ բաներ են ասում կամ համոզում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Հիմա բացիր դասագիրքն ու կարդա, թե հիպնոսը ո՞նց են անում: Հիպնոսն անում են որոշակի բառեր ու բառակապակցություններ անընդհատ կրկնելով, մինչև մարդը համոզվում է, որ ամեն ինչ հենց իր մտածածն էր: Հետևաբար հիպնոսի ենթարկվածները անհամեմատ շատ են, որովհետև Հ1-ը դիտում է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլև սփյուռքի որոշակի հատված: Այդ մեթոդներով պարբերաբար թմբկահարվել էցուրտ ու մութ տարիների մասին (որի արդյունքում, օրինակ, մարդիկ մոռացել են, որ եղել է պատերազմ, բլոկադա, երկրաշարժ), Ղարաբաղը ծախելու մասին, ջհուդամասոնական դիվերսիայի մասին, Տեր-Պետրոսյանի կատարած հիպնոսի մասին (հիշեցնեմ, որ մարդիկ սիրում են դիմացինին մեղադրել այնպիսի «հանցանքներում», ինչն անել իրենք են սովոր) և այլն:
Բայց չենք ուզում չէ Հ1-ի կողմից հիպնոսվածներին որոշակի խորհուրդներ տալ, պարզապես ընդունում ենք, որ շատ որոշակի քաղաքականություն է, որի մեջ ներգրավել են շատ որոշակի հոգեբանների, ովքեր քեզնից անհամեմատ ավելի լավ տիրապետում են հիպնոս առարկային: Այնպես որ իմ խորհուրդը կարող է լինել այս հիպնոսի տեսության մասին բանավիճողներին. լուրջ բաներով զբաղվեք:
Ambrosine
03.07.2008, 15:38
Էս ինչ մանկապարտեզ ա, չեմ հասկանում::angry
Չասեցիր, որ 16-18 տարեկան դեղնակտուցները հիպնոսի տակ են ընկնում, դե մենք էլ ուզում ենք իմանանք` որոնք են դրանք, որ հենց տենց արտահայտություններ լինեն, ականջներս փակենք:angry
Մտահոգ, ես գովազդի ոլորտի մասնագետ եմ, շատ թե քիչ ծանոթ եմ հիպնոսի, նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաներին ու հասկանում եմ` ինչ եմ խոսում: Իսկ դուք ստեղ խրախճանք եք կազմակերպել: Ես ասում եմ մտքեր ու արտահայտություններ էին իրացնում, դուք ասում եք մի արտահայտություն արա: կանեմ, բայց էտ արտահայտությունը տանը չի հիպնոսացնում, հիպնոսացնում է որոշակի պայմանների առկայության դեպքում, որոշակի կատեգորիաների, որոշակի միջավայրում: Էտ երգն էլ, որ օրինակ եմ բերում, տրամադրող հանգամանք էր:
Ինչ կասես այն բանին, որ “Վերջ, մենք այլևս ստրուկ չենք լինելու, ծափ, ծա~փ” արտահայտությունը /առանց ծափերի/, որին հաջորդում էր ազգագրական երաժշտությունը, հաջորդ օրը կրկնում էր ջահելության կեսը /բա~, մենք այլևս ստրուկ չենք լինելու/, իսկ երբ հարցնում ես, թե մանրամասնի, ոչինչ չեն կարողանում ասել:
բոլորը հո քեզ հանդիպածների պես չեն?
ասենք մեր Սահմանադրությունն էլ չկարդանք հանկարծ, կարող ա դեբիլանանք:{
Դա գալիս էր նրանից, որ միտինգներում ասելիք չկար, մի խումբ “աթոռապաշտ սոված շներ” զբաղվում էին միամիտների գլուխները արդուկելով, մի գլուխ խոսում էին, բայց ոչ առարկայական, ոչ ծրագրային, այլ ընդհանուր, վերացական, բոցաշունչ ոգով…ու հետաքրքիրն էն ա, որ արդեն բժժած զանգվածի առաջ խոսում էին այնպիսի զազրելի բաների դեմ, որոնց մեջ իրենք թաղված են… բայց դե զանգվածը արդեն “մոռացել էր” այդ մասին, նա լցված էր ատելությամբ, նա Սերժից միայն մի նկար պիտի թողեր:
Հենց կակ ռազ էնքան բան ասեցին, որ իրանց ասած` Սերժը նկարի մեջ գույնը գցել էր
Ուրիշ բան, որ մի ուրիշ գիտակից զանգված, ճիշտ գնահատելով իրավիճակը, իր և իր իրավունքների շահերի պաշտպանություններ իրացնում էտ հանրահավաքներում: Ես դրան դեմ չեմ:
ինչից ես որոշում` ով ա գիտակից, ով ա ....?
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=4664&SectionID=0&RegionID=0&Date=07/03/2008&PagePosition=1
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=4664&SectionID=0&RegionID=0&Date=07/03/2008&PagePosition=1
Հոդվածի մեծ մասը հիմարություն էր. և որտեղից մարդուն այդքան ֆանտազիա, որ էսքան ցնդաբանություններ ա մոգոնել::think
Հոդվածի մեծ մասը հիմարություն էր. և որտեղից մարդուն այդքան ֆանտազիա, որ էսքան ցնդաբանություններ ա մոգոնել::think
Ֆեդայի, կխնդրեի ընդգծեիր այն հատվածները, որոնք քո կարծիքով հիմարություն են եւ բացատրեիր, թե ինչու...
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից:
Ա.Զաքարյանը վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 15 տարի շարունակ:
Անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչության աշխատանքը: «Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան»,- հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ ասել էր Տ.Սարգսյանը:

Էդ էն չի, որ ռք-ին բնակության կեղծ տեղեկանք տվեց, ինչի շնորհիվ տասը տարի երկիրը ավիրվեց:
Ambrosine
09.07.2008, 01:47
Էդ էն չի, որ ռք-ին բնակության կեղծ տեղեկանք տվեց, ինչի շնորհիվ տասը տարի երկիրը ավիրվեց:
դե հետքերն են մաքրում էլի
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից:
Ա.Զաքարյանը վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 15 տարի շարունակ:
Անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչության աշխատանքը: «Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան»,- հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ ասել էր Տ.Սարգսյանը:
Էտ տանկին տեղից ո՞նց կարողացան շարժել :o
Հրաշք է սա :D:
Մենակ թե ավելի ծանր քաշային չնստացնեն ;)
Երբ ես որոշեցի բացել այս թեման, ինձ համար սպասելի էր այդպիսիք ըմռնումը...
Ես վերջին 2 տարում շատ անգամ եմ փորձել ու դեռ փորձում եմ վերականգնել մեր մշակույթը, նրա հանդեպ ճանաչողականությունը:
Տուրոջան ջան,
Ըմբռնումով եմ մոտենում քո ցանկությանը, բայց մինչև որևէ բան ասելը ցանկանում եմ երեք մեջբերում անել ՔՈ նախկին գրառումներից:
Տրիբուն ջան...
դուք նշում եք, որ հպարտ եք մեր մշակույթով...օրինակի համար... մշակույթային որ արժեքն էմ որով հպարտանում եք... ես չեմ տեսնում 301թ. ից հետո մի մշակույթային արժեք, որը կարելի լինի ներկայացնել հանրությանը, և ասել, տեսեք. մերն է հայերինս...
հնարավոր է, դու բերես այնպիսի օրինակ, որի մասին ես դեռ չգիդեմ, շատ շնորհակալ կլինեմ:
Դու ինձ ճիշտ չհասկացար, ես չեմ արհամարում 301թ.ից հետո մեր մշակույթը: Պարզապես, այն արժեքները, որ դու էլ նշեցիր, այնպիսինն են, որ դրանից էլ ավելի գնահատելի արժեքներ ունեն այլ ազգեր: Այն կոթողները, որ դու ես նշում, շատ թույլ են, եթե դա ներկայացնենք, ասենք իտալացիներին կամ ...
Ողբում է նաև Նարեկացին? ինչ են նրանք ողբում հայերիս... մենք ավելինն ենք արժանի? իսկ ինչու... ուրեմն եղել ենք ավելին....ահա թե ինչ գիդեին նրանք... որ դու չես ցանկանում ընդւոնել, և կուրացած հպարտանում ես այդ խղճուկ մշակույթով...
Սրանք քո բառերն են, ընկեր - խղճուկ, թույլ, հանրությանը ներկայացնելու ոչ արժանի, եվրապականի հետ համեմատվելու ոչ մի հնարավորություն չունեցող : Իսկ խոսքը գնում էր Զվարթնոցի, Տաթևի, պատմիչների, պոետների ու այլնի մասին: Մի հատ խնդրում եմ կողմնորոշվիր, թե այդ ի՞նչ մշակույթի նկատմամբ ճանաչողականությունն ես պատրաստվում վերականգնել:

Լսիր Տրիբուն, ես իմ գրառումների հետ կապված քո կողմնորոշումներին արդեն հստակ պատասխան եմ տվել, և շատ զարմացած եմ, որ դու դեռ չես հասկացել: Այդ թեմաների քննարկումը մի տեղափոխի այս թեման, և համբերություն ունեցիր սպասել, մինչ Չուկը կբացի դրանցից որևիցէ մեկը:

Երկու թեմաները գտնվում են հստակ առնչության մեջ:
Կբացի Չուկը չի բացի, դա իր գործն է: Իսկ իմ գրառումը ընդհանուր քննարկման համար է, թող քննարկմանը մասնակցողները հենց սկզբի էլ հասկանան, թե ինչ մշակութային արժեքների մասին է խոսքը: Դե՞մ ես:

Տեղյակ պահելու համար, կարող ես թեմայի տեղն ասել, այլ ոչ թե քո անձնական ընկալումները նշել....ստեղ քննարկում ենք, որ մշակույթի շուրջ պետք է միավորվել, իսկ թե ինչ մեծություն ունի մեր մշակույթը, դա արդեն այլ թեմա է...

Չէ, այլ թեմա չէ: Խոսքը գնում է միավորվելու մասին: Եթե միավորվելու ենք այն մշակութային արժեքների շուրջը, որոնք ինչպես դու ես ասում ԽՂՃՈՒԿ են, ապա ցավալիորեն միավորվել ցանկացողներին թիվը քիչ կլինի: Թե չէ ես էլ եմ կողմ միավորվելուն, որևէ բարձր արժեքի շուրջը: Համ էլ, չիմանանք, թե՞ ինչի շուրջ ենք միավորվում:
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՆԱԵՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին պաշտոնանկ անելու հարցը, պարզվում է, շատ ավելի լուրջ է, քան կարելի էր պատկերացնել:
Պարոն Թորոսյանը, իհարկե, շատ անսպասելի հաստատակամությամբ ու համարձակությամբ հայտարարեց, որ որեւէ պարագայում ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա: Ավելին, դեռ թափանցիկ ակնարկներով էլ խորհրդարանի միջանցքում հայտարարեց, թե ԱԺ նախագահի պաշտոնին հավակնողը, տվյալ դեպքում` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, խանութպան է եղել եւ ԱԺ նախագահի պաշտոնը շատ լուրջ պոստ է ու խանութպանների բանը չէ: Քաղաքական շրջանակներում, սակայն, շատերը կանխատեսում էին, թե Թորոսյանն այլընտրանք չունի եւ ուզած-չուզած, միեւնույն է, հրաժարական է տալու:
Փաստորեն խանութպանը կարող է լինել մարզպետ, նախարար, փոխվարչապետ. վերջում էլ նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց ԱԺ նախագահ չի կարող լինել հա՞: Բայց ի՞նչի չէ որ: Տղայա, դրեք թող աշխատի էլի, թե չէ մեր ԱԺ-ն խանութից, ավելի շուտ դուքյանից ինչո՞վ է տարբեվում: Թանգնոց կոստերով միայն: Իսկ Հովիկ Աբրահամյանը դրանից պոլնի ունի:
ԷԼԻ՛ ՄԵՐՈՆՔ, ՈՐ ՊՆԱԿԱԼԵԶ ԵՆ
Բարև էշեր
Վիկտոր Սողոմոնյանի նման կամակատարներն առանց տիրոջ չեն կարող, ու հանկարծ վերջինիս տիրոջը հայ ժողովուրդը Հաագայի ուղեգրով Եվրոպա ճանապարհելու ցանկություն է հայտնել, ու Վիկտոր Սողոմոնյանն ակամայից բացականչել է. «Հիմարությու¯ն...», ոչ թե, որ ժողովրդի ասածն է հիմարություն, այլ իր միայնակ մնալը, առանց տիրոջ ի՞նչ պիտի անի: Ահա թե ինչու է փոքրիկ Վիկտորն, իր բազմաչարչար հետույքին զոռ տալով, ճղավում «հիմարություն» բառը: Բայց իզուր է անհանգստանում, Հաագայում Քոչարյանի մամուլի բազմաչարչար շեփորահարի համար նույնպես տեղ կգտնվի:
Վստահ եմ` մարտի 1-յան դեպքերից Վիկտորն անմասն չի մնացել: Այնպես որ, ձեր փայլուն ռազմավարության պտուղներն Հաագայում միասին կճաշակեք, բայց մինչ այդ ես պարզապես պարտավոր եմ հայ ժողովրդին տեղեկացնել Վիկտորի որոշ դերակատարումների մասին: Առանց բացառության, ՀՀ բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի ուղղվածությունը որոշում էին, կարծում եմ` այսօր էլ որոշում են, Վիկտոր Սողոմոնյանն ու Արմեն Գեւորգյանը, բնականաբար, իրենց տերերի դաբրոյով, եւ այն լրատվական տեռորի ամբողջ պատասխանատվությունը, որ հայ ժողովրդի հանդեպ իրականացրին «Հ1», «Հ2», «Շանթ», «Կենտրոն», «Երեւան», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, այս երկու անձանց եւ նրանց տերերի խղճին եւ ուսերին է: Կարծում եմ` Համաժողովրդական շարժման իրավաբանական ծառայությունը քրեական պատասխանատվության ենթարկելու հայցադիմում պիտի ներկայացնի ՀՀ դատարան եւ մերժման դեպքում փաստաթղթեր պատրաստի եվրոդատարան ուղարկելու համար, ոչ թե Վիկտոր Սողոմոնյանին կամ Արմեն Գեւորգյանին դատապարտելու, այլ վերը նշված կամակատար հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների ղեկավարներին ու կատարող, այսպես կոչված, լրագրողներին, քանզի կատարողները հավասարապես նողկալի են: Եվ սրանց պատասխանատվության կանչելն ամենեւին էլ ինքնանպատակ չէ, այլ նրա համար, որ հաջորդիվ եկողներին դաս լինի` ստրուկի կեցվածքը դատապարտելի է:
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ հանրահավաք, այնուհետ մի քանի հարյուր հազարանոց երթ: Երեկոյան «Շանթի» լուրերն եմ դիտում, ու Արթուր անունով հաղորդավարն իր` նախնադարյան մարդու տաշած դեմքով, անհաղորդ հայացքով, դիմում է, իբր, հայ-թուրքական հարաբերությունների գիտակ Արտյոմ Երկանյանին. «Արտյո՛մ, ասում են` ընդդիմությունը հանրահավաք էր անում»: Այս փոքրիկն էլ, թե` այդ մասին դուք ավելի լավ կիմանաք: Ներեցեք, որ մաշտոցատառերը հարամում եմ, բայց ա՛յ նեղճակատ, ոչ թե ընդդիմությունն ինչ-որ հանրահավաք էր անում, այլ հայ ժողովուրդը թքում էր իշխանությունը գողացածների անամոթ երեսին, իսկ ընդդիմությունն այսօր ընդամենը 10%-ն է` իշխանագող Սերժիկն ու ձեզ նման մի քանի կամակատարներ: Այդ դուք եք ընդդիմանում գողացածը վերադարձնելուն: Եթե քեզ լրագրող հորջորջելով այդ պարզ ճշմարտությունն էլ չես հասկանում, գնայիր, ձեր գյուղում գութանի խոփի բռնակ աշխատեիր, ինչի ծոծրակին հազարավոր ձեռքեր են դիպչում: Ձեր պես լրագրողներին ինձ նման լրագրողը, ներեցեք անհամեստությանս, թույլ չի տա անգամ գրիչ բերող աշխատել: Լավ կլինի, որ Արթուրն ու մյուսներն` իրենց ծտի ուղեղներով, մտածեն ասածներիս մասին եւ այլեւս չհամարձակվեն հայ ժողովրդին ընդդիմություն անվանել:
Հիմա ծայրահեղ ընդդիմության ղեկավարի մասին. բնականաբար, խոսքը Սերժ Սարգսյանին է վերաբերում: Օրեր առաջ, հայոց լեզվի մասնագետների տեսանկյունից` անգրագետ մի տեքստի վրա խոնարհված, ՀՀ-ում 10%-ոց ընդդիմության ղեկավար Սերժիկ Սարգսյանն, անթեւ բազեների առաջ արծիվ կտրած, ելույթ էր ունենում ու ինչ-որ կոչերով էր դիմում հայ ժողովրդին: Հետաքրքիր է` այդ երբվանի՞ց մեր քվեները գողանալուց հետո դարձանք ձերը, փետրվարի 19-ի՞ց հետո, երբ ձեր հանցագործներն ընտրատեղամասերում կեղծում էին, թե՞ մարտի 1-յան սպանդից հետո: Եթե անձամբ չեք էլ լսում, ապա ձեր ասածի պատասխանը` շուրջ մեկ միլիոն հեռուստադիտողների, ձեր հետ եղբայրանալու կոչին, փորձեք գուշակել: Օգոստոսի 1-ին համեցե՛ք հանրահավաքի, կլսեք: Մի բարի խորհուրդª հանրահավաքին ներկայացեք հրաժարականի հայտարարությամբ:
Հիմա գանք, այսպես կոչված` մեծ եղբորը. վերջապես ՌԴ իշխանություններն ուշքի եկան, ու նրանց քարոզչամեքենան քիչ է ցուցադրեց մեր հանրահավաքներն ու երթերը, այլեւ, որպես լավագույն ելք, առաջարկեց արտահերթ նախագահական ընտրություններ: Վաղուց ժամանակն էր, որ ռուս իշխանավորները հասկանանª որեւէ բռնակալ, թեկուզ փոքրիկ, իրենց որոշմամբ չի կարող իշխել Հայաստանում, ու մեզ հետ բարի հարեւանության արդյունքում` մեր պետությունները երկուստեք կշահեն: Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա այլեւս չփորձե՛ք քար գլորել, առանց այդ էլ Մոսկվայի արվարձաններում, ձեր կողմից հովանավորված տարբեր երկրների մազապուրծ նախագահների առանձնատներ ու թաղամասեր շատ ունեք: Սերժին ու Ռոբին ձեզ չենք տալու, նրանց թաղամասը հայ ժողովուրդը կկառուցի:
Հիմա ընդհանուր իրավիճակը. ՀՀ ստորաքարշ, գործ սարքող, բայց չհաջողող դատախազ Աղվան Հովսեփյանին ձերբակալելուց առաջ պետք է հերոսի կոչում տալ, քանզի այս մարդու նեղճակատ ապաշնորհության արդյունքում էր, որ աշխարհը տեսավ բռնապետական Հայաստանի պերճանքն ու թշվառությունը:Իսկ ՀՀ էլի՛ ստորաքարշ ու պնակալեզ, վարձու, քսու դատախազներն ու դատավորներն, ովքեր ապօրինաբար բանտերը լցրել են ազնիվ մարդկանցով, կոչ եմ անում` որեւէ մեկին չարդարացնել: Մոտ ժամանակներս, ազնիվ իրավաբանների ձեռամբ, նրանք դուրս կգան եւ դուք կհայտնվեք ճաղերից այն կողմ: Այնպես որ, հայ ժողովուրդը թքած ունի ձեր արդարության վրա:
Մեկ հնարավորություն էլ հեռուստաընկերությունների լրատվական ծառայություններին, մեծ ու փոքր քաղաքական հաղորդումների հեղինակներին` դուք մեկ հնարավորություն ունեք ժողովրդի ներմանն արժանանալու: Օգոստոսի 1-ին համեցե՛ք հանրահավաքի եւ հայտարարեք ռեժիմին ստորաբար չծառայելու ձեր որոշման մասին: Հայ մայրերն այսօր նույնիսկ իրենց ծեծող որոշ ոստիկանների ներել են, ձեզ էլ կներեն: Հետո չասեք, թե չենք հիշեցրել:
Սուրեն Սարգսյան
ՉԻ (http://www.chi.am)
17.07.08
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ
[21:48] 18 Հուլիսի, 2008
http://www.a1plus.am:81/file/img/b/8570.jpg
ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ Ղարիբյանը, որի նկատմամբ դատախազի տեղակալի օգնականը մահափորձ է իրականացրել ընդամենը երեկ առավոտյան:
Իսկ խնդիրը կրկին բնակարանային հարց է. 2005 թվականին Շավարշ Ղարիբյանի հայրը գնել է մի բնակարան՝ Ղազար Փարպեցի 26 հասցեում: Նոտարական գրանցումներն անելուց հետո սակայն, Կադաստրի պետական կոմիտեն մերժել է գրանցել բնակարանը առանց որեւէ հիմնավորման. ՚Հետո պարզվեց, որ այդ բնակարանը 1,5 տարի առաջ պատկանել է ոմն Մհեր Բաղդասարյանի, որը աշխատում է գլխավոր դատախազի տեղակալի խորհրդատու օգնական: Մհեր Բաղդասարյանը կապվեց իմ հետ եւ ասաց, որ դա իմ բնակարանն էՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Շավարշ Ղարիբյանը, որի գլխին բազմաթիվ կարեր էին եւ չորացած արյան հետքեր:
Շավարշ Ղարիբյանը տեղեկացրեց, որ իրենք բնակարանը գնել են բրոկերական ընկերության միջոցով եւ բնակարանի սեփականատերը բոլորովին այլ անձ է եղել՝ Զեփյուռ Շուլուկյանը: Հետո պարզվել է, որ բնակարանը երեք անգամ վերավաճառվել է: Ինչեւէ, Շավարշ Ղարիբյանից բնակարանը ետ վերցնելու քաղաքացիական հայցով Մհեր Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Շավարշ Ղարիբյանի: Դատական բոլոր ատյանները հաստատել են Ղարիբյանների բնակարանի ձեռքբերման օրինականությունը:
Զուգահեռ նաեւ հարուցվել է քրեական գործ առ այն, որ Մհեր Բաղդասարյանը խաբված է եղել ոմն մեկին, որն էլ բնակարանը վաճառել է: Այդ պարագայում բնակարանը վերցվել է արգելանքի տակ: Այս տարվա հուլիսի 9-ին Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել նախորդ ատյանների որոշումները եւ նոր սեփականատերերը՝ Ղարիբյանները, պետք է գնային սեփականության վկայագիրը ստանալու: Սակայն այն ստանալ Ղարիբյաններին չհաջողվեց մինչ օրս:
Ինչպես պատմեց Շավարշ Ղարիբյանը, խաբեությամբ Մհեր Բաղդասարյանը իրեն հուլիսի 16-ին տարել է Արզնու կիրճում գտնվող մի առանձնատուն, որտեղ նա եւ ընկերը ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել Շավարշ Ղարիբյանի գլխին:
՚Աչքերս դիմաց մթնեց, հավասարակշռությունը պահում էի, որ չընկնեի, բայց չդիմացա , եւ ուշքի եկա այն ժամանակ, երբ ձեռքերս արդեն ձեռնաշթղաների մեջ էր, հետո նաեւ ոտքս ձեռնաշղթայով ամրացրին աթոռին,- պատմում է նա:-
Մոտ երկու ժամ ինձ անընդհատ ծեծում էին, հայհոյում. Մհեր Բաղդասարյանն ասում էր` իսկ դու կարծում էիր, որ ես քեզ պետք է հանգի՞ստ թողնեի, ես եկել եմ քեզ սպանելու: Մհեր Բաղդասարյանի ձեռքում կար ատրճանակ: Երկու ժամ շարունակ նրանք ինձ ենթարկեցին հոգեբանական եւ ֆիզիկական կտտանքների. նրանց մոտ կար նաեւ ներարկիչներ լցված, ինչ-որ փոշիներ, ասաց` ես պատրաստ եմ եկել: Երկու ժամ հետո ասաց. եթե չես ուզում մեռնել, ուրեմն պետք է ստորագրես այս ստացականը, որ ինձանից ստացել ես 135 հազար դոլար եւ զանգես քո հորն ու ասես, որ առավոտյան ժամը 10-ին գնա նոտարական գրասնյակ եւ տա լիազորագիր իմ/ Մհեր Բաղդասարյանի-խմբ/ անունով՝ տնօրինելու իրավունքով:
Ես բնականաբար որեւէ ուրիշ ելք չունեի, ամբողջ գիշեր կատարեցի իրենց ամբողջ պահանջները, զանգեցի հորս, եղբորս, որոնք ինձ էին փնտրում: նրանք միացրել էին բջջային հեռախոսի բարձրախոսը, որպեսզի լսեն, եւ իմ ամեն պատասխանի ժամանակ ատրճանակը պահում էին ճակատիս: Եթե ես հանկարծ ասեի իմ գտնվելու վայրը, որը շատ խուլ տեղ էր եւ բացարձակապես մարդ չկար, ինձ կսպանեինՙ:
Շավարշ Ղարիբյանը պատմում է, որ ամբողջ գիշեր մնացել է ձեռնաշթաներով: Բայց նրան այս վիճակում, կարելի է ասել, փրկել է հայրը.
՚Հայրս հասկանալով, որ ես ճնշման տակ եմ ասում, ինձ ասաց՝ եթե դու առավոտյան ժամը 9-ին տանը չլինես, ես ժամը 10-ին չեմ գնա նոտարական գրասենյակ եւ կբարձրացնեմ մեծ աղմուկ, ամբողջ ոստիկանությանը ոտքի կկանգնացնեմ եւ կսկսեմ քեզ փնտրելՙ,- պատմում է Ղարիբյանը:
Մհեր Բաղդասարյանին Շավարշի հոր խոսքերը սթափեցրել են, նա խուճապի է մատնվել եւ ասել. ՚Լավ, վեր կաց, գնում ենք ձեր տունՙ:
Շավարշ Ղարիբյանին Բաղդասարյանն ու իր ընկերը ստիպել են ծեծված վիճակում նստել իր իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի ղեկին եւ Արզնիից վերադառնալ Երեւան:
՚Սակայն, հանկարծ ասաց՝ ետ շրջվիր, գնում ենք Սեւան: Նա ինձ ստիպեց խոտերի՝ գազոնի վրայով շրջադարձ կատարել մի քանի անգամ, ապա թե գնում ենք` Սեւան, որ զենքս գցեմ: Ի վերջո Երեւան Սեւան մայրուղու թեյարանից մի քիչ հեռու ձորի բերանին կանգնեցնել տվեց մեքենան. կանգնեցի, որովհետեւ ուրիշ ոչինչ անել չէի կարող անելՙ:
Ըստ մեր զրուցակցի` Բաղդասարյանը իր ընկերոջը ասել է՝ ՚դուրս արի ավտոյիցՙ, ապա երկու ուժգին հարված է հասցրել ատրճանակի կոթով Շավարշ Ղարիբյանի գլխին. ՚Ես չուշաթափվեցի, բայց գլուխս ընկավ ղեկի վրա: Իմ մեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է. նա ձեռքը գցեց փոխանցման տուփին եւ ՚պառկինգիցՙ գցեց ՚դայլինգՙ եւ ձեռքի արգելակը իջեցրեց, ու ինքը դուրս թռավ ավտոմեքենայից: Բայց ես հասցրեցի քաշել ձեռքի արգելակը, դուռը բացել եւ ինքս փախչել դուրս: Մեքենաս մնաց այդտեղ, նրանք սկսեցին վազել իմ ետեւից: Դա արդեն առավոտյան ժամը 9-ի սահմաններում էր, ես ամբողջ գիշեր մնացի Արզնիումՙ: Շավարշի ոտքերը ուռած էին, քանի որ ձեռքի համար նախատեսված ձեռնաշղթան ամբողջ գիշեր եղել է կապված ոտքին: Նա չի կարողացել արագ վազել եւ ընկել է. ՚Նրանք հասան եւ սկսեցին ծեծել ու ատրճանակով խփել գլխիս. մոտ 20 հարված եմ ստացել գլխիսՙ:
Ի դեպ, այս ամենը կողքից նայել են մարդիկ, ովքեր կանգնեցրել են իրենց ավտոմեքենաներն ու առանց միջամտելու` ուղղակի հետեւել կատարվածին:
՚Ուղղակի կանգնած նայում էին, թե ինչպես են մարդ սպանում: Ընկերն ասաց՝ Մհեր, մենք ոնց որ շատ նկարվեցինք, մեր թռնելու ժամանակն է. նստեցին իմ մեքենան ու փախանՙ,- պատմեց Շավարշը:
Դրանից հետո Շավարշը կարողացել է գտնել մի հեռախոս, զանգել հարազատներին եւ այլն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզի դատախազությունում, Մհեր Բաղդասարյանը եւ իր համախոհները փախուստի մեջ են, հայտնի չէ Շավարշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:
՚Մհեր Բաղդասարյանի նպատակն էր ատրճանակի հարվածներով ինձ ուշագնաց անել եւ, ես լինելով մեքենայի ղեկին, մեքենան ուղարկել ձորը, որ իբր ես ուղղակի ավտովթարի եմ ենթարկվելՙ,- ասաց նա:
Շավարշ Ղարիբյանը հույս ունի, որ գոնե այս ակնհայտ հանցագործությունը դատախազի տեղակալի օգնականի գլխավոր դերակատարությամբ կբացահայտվի, եւ նրանք պատասխանատվության կենթարկվեն:
REAL_ist
19.07.2008, 16:05
Շավարշ Ղարիբյանը հույս ունի, որ գոնե այս ակնհայտ հանցագործությունը դատախազի տեղակալի օգնականի գլխավոր դերակատարությամբ կբացահայտվի, եւ նրանք պատասխանատվության կենթարկվեն:
հուսանք… չեմ զարմանա որ ապացույցենրի անբարարության պատճառով գործը կարճեն…
հուսանք… չեմ զարմանա որ ապացույցենրի անբարարության պատճառով գործը կարճեն…
Չեն կարճի, անպայման կդատեն:
Ստեղ ինձ համար ամենացավալին են ա, որ մարդիք նայել են ու չեն միջամտել: Են, որ մարդասպանը մահափորձ ա արել, ցավալի ա , բայց սովորական: Մարդասպաններ միշտ էլ եղել են, բայց են, որ ժողովուրդը հանգիստ կանգնած նայումա.... խոսքեր չունեմ: Կրկնակի վատա, որ էդ մարդը դատաղազությունում ա:
Մարդասպաններ միշտ էլ եղել են, բայց են, որ ժողովուրդը հանգիստ կանգնած նայումա.... խոսքեր չունեմ:
Դա կոչվում ա խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ :(
Սերժ Սարգսյանը թեեւ հոգնած չի, բայց գնալու է հանգստանալու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ օգոստոսին երկու օրով կլինի եվրոպական մի քաղաքում` չկոնկրետացնելով, թե որ քաղաքում ..
գուշակեք մեկ անգամից, թե որ քաղաքում է լինելու
գուշակեք մեկ անգամից, թե որ քաղաքում է լինելու
Մոնտե Կառլո;)
Մոնտե Կառլո;)
Դուք ստանում եք մեկ անվճար մուտքի տոմս ՇանԳրիլա խաղատուն և խաղատան հաշվին ռուլեկտայի երեք ստավկա անելու հնարավորություն:
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց
Փետրվարի 24-ին ձերբակալված եւ ընդամենը երեկ ազատ արձակված ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ բանատախցից դուրս գալիս եւ ուրախ ես լինում, եւ տխուր, քանի որ այնտեղ դեռ մնում են շատ մարդիկ: նա մեղադրվում էր ՀՀ ՚Քրեական օրենսգրքՙ-ի 300 եւ 225 հոդվածների հատկանիշներով՝ իշխանության բռնի զավթում եւ զանգվածային անկարգություններ: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխարինվեց բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:
Իր ազատ արձակումը նա համարում է մեր ժողովրդի կամքի դրսեւորման արդյունք եւ պայմանավորում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի Հայաստան այցով:
Շուրջ 145 օր անազատության մեջ գտնվելուց հետո լրագրողերին նա շատ բան ուներ պատմելու թե իր կալանավորման հանգամանքների, թե մարտի 1-ի իրադարձությունների մասին: Ըստ նրա՝ իր մեղադրանքի մեջ միայն ընդհանուր դրույթներ են գրված եղել եւ իր նման ձերբակալվածներից բոլորի մեղադրանքներում ընդամենը անուններն են փոփոխվել:
՚Կիսագրագետ մարդը գոնե նախադասությունները կփոխեր, ետ ու առաջ կգրեր, որն այս դեպքում չի էլ արվել: Իմ ու Ջհանգիրյանի մեղադրանքների տեքստերն, օրինակ՝ այնքան նման էին, որ նունիսկ ստորակետներն էին նույնը. մեկը մյուսից արտագրված էրՙ,- պատմում է Եղիազարյանը:
Բանտախցում, ինչպես ինքն է ասում՝ իր ՚բախտակիցնՙ էր նույն գործով ձերբակալված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազգական Վրեժ Նիկոլյանը: Միեւնույն խցում գտնվելիս` նա Եղիազարյանին այս ընթացքում բավականին հետաքրքիր մանրամասներ է հասցրել պատմել մարտի 1-ի իրադարձությունների մասին եւ թե ինչ դերակատարում է ինքն անձամբ ունեցել այնտեղ:
Ազատության հրապարակում նախաքննության մարմնի իբր հայտնաբեված 5-6 ոզնիները հենց Նիկոլյանն էր բերել, որոնք, ինչպես պատմել է Եղիազարյանին՝ նախատեսվել էին ջրցան մեքենաների տակ գցելու համար, քանի որ. ՚Այդ ոզնի կոչվածով ուրիշ գործողություն անել հնարավոր չէր: Ես այդպես եմ կարծում, եթե դա մերն է եղել: Սակայն հետագայում պարզեցինք, որ դա ընդհանրապես մեզ կապ չի ունեցել, այլ կապ է ունեցել Աղվան Հովսեփյան կոչվածի եւ իր բարեկամի հետՙ:
Ըստ Եղիազարյանի՝ տեսնելով, որ ուրիշ մարդու չեն կարողանում ներքաշել տարբեր տեսակի ստորությունների մեջ, իշխանություններն արդեն իրենց բարեկամներին են բերում: Նիկոլյանն, ըստ նրա՝ հատուկ էր ներգրավվել այս գործի մեջ: Երբ Եղիազարյանը հարցրել է նրան, թե ինչու է նա այդպիսի բան արել, երբ նման բարեկամական կապեր ուներ եւ ՀՀ նախագահի ընտրություններին եղբոր հետ Սերժ Սարգսյանին է սատարել, Նիկոլյանն ամոթխած գլուխը կախել է:
Իսկ թե ինչու էր Նիկոլյանն այդպես անկեղծացել ու ամեն ինչ պատմել Եղիազարյանին, վերջինիս վարկածով՝ երբ 24 ժամ նույն խցում են եղել ու անցկացրել շուրջ 145 օր, ապա ՚անկեղծանալու պահեր էլ են եղելՙ: Այն հարցին, թե ինչո՞ւ էին այդ դեպքում նրան ու Նիկոլյանին նույն խցում պահում, Եղիազարյանը պատասխանեց. ՚Քանի որ խելք չունեին: Եթե մի քիչ տրամաբանություն ունենային, նրան կբերեին ու ինձ հետ միեւնույն խցում կդնեի՞նՙ:
Նման վարվելակերպի մեջ արդյոք նա միտում տեսնո՞ւմ է, թե ոչ մեր հարցին, նա պատասխանեց, որ ինքն իրավունք չունի շատ բան խոսելու:
Ինչ վերաբերում է պայքարի հետագա գործողություններին, ապա Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մի բան միանշանակ է. ՚Մենք դատապարտված ենք հաղթանակիՙ:
A1+ (http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=62908)
Դուք ստանում եք մեկ անվճար մուտքի տոմս ՇանԳրիլա խաղատուն և խաղատան հաշվին ռուլեկտայի երեք ստավկա անելու հնարավորություն:
Շան Գրիլա մուտք չկա սաղի համար էլ անվճարա;), էտ էր պակաս համ էթաս թալանվես համել միհատել մուտքի տոմս տաս:B
Մոդերատորական: Թեմայի վերջին գրառումները, եթե կուզեք ապա պաշտոնական դիրքի չարաշահմամբ (:D), բայց ջնջվում են:
Բռնությունները շարունակվում են.
Օգոստոսի 11-ի առավոտյան "Հայկական ժամանակ" օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա են հարձակվել 2 սափրագլուխներ և նրան դաժան ծեծի ենթարկել:
Լուսինե Բարսեղյանը մշտապես աչքի է ընկել իր համարձակ հոդվածներով, որոնցում բացահայտել է հայաստանյան իշխանությունների հակաժողովրդավար և հանցագործ բնույթը:
Մասնավորապես, բոլորովին վերջերս Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի (թոխմախի կամ բոշի մհեր) (http://www.hzh.am/Arkhiv/2008/August/0108/01-08.html) և նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի (մխչյանի մուկ) (http://www.hzh.am/Arkhiv/2008/August/0708/07-08.html) ունեցվածքի մասին խայտառակ բացահայտումներով հոդվածները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ ծեծը եղել է նշված անձանցից մեկի պատվերով` հաշվի առնելով, որ վերջիններս նախկինում ևս աչքի են ընկել լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու իրենց բանդիտական հակումներով:
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ բռնությունը ընդունում է որպես անաչառ լրատվության և ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն, խստորեն դատապարտում այս և նմանօրինակ այլ արարքներ և Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում շուտափույթ բացահայտել հանցագործներին և կազմակերպիչներին:
Միևնույն է եթե հիմա չբացահայտեք, մենք` երիտասարդներս, մեր ժամանակին բացահայտելու ու օրենքի ողջ ուժով անուն-առ-անուն պատժելու ենք այս հանցագործությունը կատարողներին, դրա կազմակերպիչներին, և այն պարտակողներին:
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն
http://qbhima.blogspot.com/
ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀՆՉԱԿՅԱՆ ՉԻ ԵՂԵԼ
Ս.Դ. Հնչակյան կուսակցության մամլո դիվանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վրդովմունքով իմացանք, որ տեղի է ունեցել հերթական հարձակումը Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա: Այս տմարդի դեպքից մի քանի օր առաջ սպորտային կազմվածքով երիտասարդ տղաներ են մոտեցել Լուսինեին, և նրանցից մեկը ներկայացել է որպես Սարգիս Տխրունիի Կարեն: Ս.Դ.Հնչակյան կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր ուսանողական միությունում ոչ նման արտաքինով և ոչ էլ նման անունով անդամներ չկան: Մենք դատապարտում ենք Լուսինե Բարսեղյանի վրա կատարված հարձակումը` վստահ իմանալով, որ սույ ն հարձակման հեղինակները, ինչպես և նախկինում, չբացահայտված կմնան»:
http://www.lragir.am/
Սաղի ուշադրությունը Վրաստանի վրայա, մեր ստահակները առիթից օգտվում են:angry
Ներկայիս ՀՀ իշխանությունն ինքնակոչ չէ ;) բայց այդ մասին այլ թեմայում :P
Չէ ԻՆքնա կոչ չի ... Քոչարյանակոչա :ok
Չէ ԻՆքնա կոչ չի ... Քոչարյանակոչա :ok
Ասեցի չէ էդ մասին գեղամիջումը բան չասես, մի վռազի «Դինգոն կսատկացնի»:
Էն թեմայում արդեն օֆֆտոպում էինք, ստեղ պատասխանեմ:
Եթե այդ ժողովուրդը շարունակում է պայքարել այդ իշխանությունների դեմ ապա ամեն ինչ նորմալ է: Եթե համակերպվում է ու ասում է ամեն ինչ ճիշտ է ու լավ ապա այդ ազգը սկսում է կամաց կամաց իրան փորձանքը քցել:
Բայց պայքարելու իմաստը այն չի որ մի ինքնակոչի հանի ու դնի մի նախորդ ինքնակոչի: Դա կլինի տեղապտույտ նույն տեղում:
Պայքարի իմաստը այն է, որ հասարակությունում անընդատ ակտիվ պռոցեսներ գնան ու նոր ուժերը առաջ գան, որոնք կլինեն իրենց տեսակով ավելի ժողովրդավար, ավելի լայնախոհ, առանց հիստերիկությունների, առանց կոմպլեկսների ու ամուր կանգնած իրենց հողի վրա ու սեփական ազգին վերև տանող: Որպեսզի վերջապես հասնես այն վիճակին որ ամենաարժանիները լինեն պետության ղեկին:
Անմիջապես նկատելի է, որ նախորդ ինքնակոչ ասելով` հասկանում ես ԼՏՊ, բայց էդ մասին չի, որ ուզում եմ խոսել, քանի որ ԼՏՊ-ին ժողովուրդն ա ընտրել ու նենց ա ընտրել, ոնց դեռ ոչ մի նախագահացուի չի ընտրել Հ.Հ-ի ողջ պատմության ընթացքում: Խոսքս 1988-ի մասին ա, էս հարցում գոնե, կարծում եմ, չես հակաճառի: Եթե համարում ես նրան ինքնակոչ, ապա պետք է որ նկատի ունենաս 1996-ը, և եթե 96-ին նա ինքնակոչ է եղել, ապա պետք է նաև հիշել, որ երկու տարի անց հրաժարական է տվել` առանց անմեղի արյուն թափելու ու անմեղ կյանքեր խլելու:
Հիմա ասում ես «նոր ուժեր». Հա, էլի թող լինեն նոր ուժեր, բայց որ չկան, ի՞նչ անենք` ամեն մեկս նոր ուժի` մեր իդեալը ստեղծենք ու մտովի պատկերացնենք, որ նրանք կան ու կանե՞ն ամեն ինչ մեր տեղը: Ախր էդ տակտիկան շատ դատարկ ու անիմաստ ա է, էդ իրականությունից փախնելու համար պատճառ փնտրելը, ու ավելի դատարկ ա էն, որ չի գտնվում էդ պատճառը, բայց փնտրողը, իր սովորույան համաձայն, պատկերացնում է, որ գտել է ու սկսում է ներկայացնել այն մյուսներին: Հիմա նույնը դու ես ինձ ասում` «նոր ուժեր», ու ես վստահ եմ, որ չես կարող այնպիսի նոր ուժերի թվարկել, որոնց ես և հասարակության մի զգալի մաս կարողանա վստահել:
Բռնությունները շարունակվում են.
իշխանությունները դատապարտել են
հետաքրքիր ա. երևի իրանց կարծիքով շարժման ակտիվիստներն են ծեծել
Հայաստան եկող գազի ծավալները ինչ-որ պակասել են, հլա ասում են մթերքները նորից կարող ա թանկանան
իշխանությունները դատապարտել են
հետաքրքիր ա. երևի իրանց կարծիքով շարժման ակտիվիստներն են ծեծել
Հայաստան եկող գազի ծավալները ինչ-որ պակասել են, հլա ասում են մթերքները նորից կարող ա թանկանան
Ոնց որ ասում էին 5 օրվա հացի ու վառելիքի պաշար ունենք: Նենց որ երևի չթանկանա: Գազի համար հեսա կզանգեմ կիմանամ:
Զանգեցի իմացա, պաշտոնական ոչ մի նման բան չի հայտարարվել, բայց հավանականություն կա(ահավոր ոքր): ԳՃԿԿ -երում(Գազի Ճնշման Կառգավոչիչ Կայան) Ճնշման անկում չկա:
Մեկ լուր այսօրվա «Հայկական Ժամանակ» օրաթերթից
Օգոստոսի 24-29-ին ԱՄՆ Դենվեր քաղաքում տեղի ունենալիք դեմոկրատների համագումարին և դրա շրջանակներում անցկացվող Առաջնորդների միջազգային ֆորումին մասնակցելու են նաև ՀՀ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները:
Հայ Ազգային Կոնգրեսի կողմից մասնակցելու է Դավիթ Շահնազարյանը, իսկ իշխանությունների կողմից՝ Վազգեն Մանուկյանը:
Այսպիսի հետաքրքիր բաներ
Հժ-ն որերորդ անգամ ապացուցում է, որ սուտասան թերթ է:

Սկզբից «որերորդի» փոխարեն «երրորդ» անգամ կարդացի, զարմացա :D
Լավ, հաճույքով հավատում եմ, ուզում եմ հավատալ:
Առաջարկում եմ հերքում ուղարկել: Վստահ եմ, որ կտպագրի:
ChildOfTheSky
22.08.2008, 15:05
Հժ-ն որերորդ անգամ ապացուցում է, որ սուտասան թերթ է:
Ո՞ր մասն ա սուտ, որ Շահնազարյա՞նն է մասնակցելու ընդդիմությունից, որ Մանուկյա՞նն է մասնակցելու իշխանությունից, թե՞ որ Դենվերը ԱՄՆ-ում է: Եվ, եթե դժվար չէ, նշեք, թե ինչու է սուտ:
Վայ, կներեք, մոռացել էի, որ ԼՏՊ-ի ֆաների որջ եմ մտել...Ջան ասեք, ջան լսեք...
Ո՞ր մասն ա սուտ, որ Շահնազարյա՞նն է մասնակցելու ընդդիմությունից, որ Ման ֆաների ուկյա՞նն է մասնակցելու իշխանությունից, թե՞ որ Դենվերը ԱՄՆ-ում է: Եվ, եթե դժվար չէ, նշեք, թե ինչու է սուտ:
Վայ, կներեք, մոռացել էի, որ ԼՏՊ-ի ֆաների որջ եմ մտել...Ջան ասեք, ջան լսեք...
Անցորդ, իսկ անկախ նրանից, մենք համակրու՞մ ենք Տեր-Պետրոսյանին և/կամ շարժումը, թե՞ ոչ, ի՞նչ կասեք իմ առաջարկի մասին: Չէ որ եթե լրատվությունը սխալ է, ապա այսօրվա հայկական իրականությունն այնպիսին է, որ այդ լուրը վարկաբեկում է պարոն Մանուկյանին: Ի՞նչ կասեք հերքում ուղարկելու, իսկ այն չտպագրելու դեպքում դատի տալու մասին:
ChildOfTheSky
22.08.2008, 15:26
Վայ, կներեք, մոռացել էի, որ ԼՏՊ-ի ֆաների որջ եմ մտել...Ջան ասեք, ջան լսեք...
Իսկ Դուք ի՞նչ գործ ունեք մեր որջում, հը՞ն:
Հժ-ն որերորդ անգամ ապացուցում է, որ սուտասան թերթ է:
ՀԺ -ն ո՞րնա Նիկոլի թեթը՞: Թերթը չեմ կարդում, բայց իրանց գլխավոր խմբագիրը սուտասանա: Ասել էր յանիմ Օգօստոսի 1-ին գալու ա Ազատության Հրապարակ, բայց խաբելա:
ՀԺ -ն ո՞րնա Նիկոլի թեթը՞: Թերթը չեմ կարդում, բայց իրանց գլխավոր խմբագիրը սուտասանա: Ասել էր յանիմ Օգօստոսի 1-ին գալու ա Ազատության Հրապարակ, բայց խաբելա:
Էդ ե՞րբ ա ասել :o
Իմ իմանալով ասել ա, որ գալու ա: Բայց օր չնշելով: Դեռ ֆռռում ա աշխարհի շուրջը :D
Էդ ե՞րբ ա ասել :o
Իմ իմանալով ասել ա, որ գալու ա: Բայց օր չնշելով: Դեռ ֆռռում ա աշխարհի շուրջը :D
Հեսա կգտնեմ: Հեսա հիշածս ցիտեմ(ականջդ կանչի Քոչարյան լավ բառա հորինել) «... օգօստոսի 1-ին բոլորս դեպի ... ... գալիս եմ ազատության հրապարակ երկրի հակառակ կողմից:»
Սիրելի Չուկ Վազգեն Մանուկյանը ՀԺ-ին դատի տվել էր էն ապուշ հոդվածի համար/ի դեպ, որից էս վերջերս ձեր մոտ էլ էին հատվածներ դրել/ բայց անօգուտ, քանի որ կեղծանունով գրված հոդվածներ են, ու ոչ մի բան չես կարող անել, հետո ամեն անգամ կլինի դատի տալ? Իսկ ՀԺ-ն իր սուտասան լինելու համբավը արդեն ունի, ու չեմ կարծում առանձնապես կարողանում է վարկաբեկել:
Անցորդ, իսկ անկախ նրանից, մենք համակրու՞մ ենք Տեր-Պետրոսյանին և/կամ շարժումը, թե՞ ոչ, ի՞նչ կասեք իմ առաջարկի մասին: Չէ որ եթե լրատվությունը սխալ է, ապա այսօրվա հայկական իրականությունն այնպիսին է, որ այդ լուրը վարկաբեկում է պարոն Մանուկյանին: Ի՞նչ կասեք հերքում ուղարկելու, իսկ այն չտպագրելու դեպքում դատի տալու մասին:
Հեսա կգտնեմ: Հեսա հիշածս ցիտեմ(ականջդ կանչի Քոչարյան լավ բառա հորինել) «... օգօստոսի 1-ին բոլորս դեպի ... ... գալիս եմ ազատության հրապարակ երկրի հակառակ կողմից:»
Ես դա կարդացել եմ ու բնականաբար հասկացել որ այդ օրը չի գալու Ազատության հրապարակ, քանի-որ այդտեղ իրականում այդպիսի բան գրված չէր ;)
Ու կարծում եմ, որ դու էլ ես դա լավ հասկանում:
Սիրելի Չուկ Վազգեն Մանուկյանը ՀԺ-ին դատի տվել էր էն ապուշ հոդվածի համար/ի դեպ, որից էս վերջերս ձեր մոտ էլ էին հատվածներ դրել/ բայց անօգուտ, քանի որ կեղծանունով գրված հոդվածներ են, ու ոչ մի բան չես կարող անել, հետո ամեն անգամ կլինի դատի տալ? Իսկ ՀԺ-ն իր սուտասան լինելու համբավը արդեն ունի, ու չեմ կարծում առանձնապես կարողանում է վարկաբեկել:
Եթե ես ճիշտ եմ հիշում պատմությունը, պարոն Մանուկյանը դատի չէր տվել ՀԺ-ին, այլ փորձաքննության էր ուղարկել «ձեռագրերը», որոնց օրիգինալներն, ի դեպ, փորձաքննական մարմնին չի էլ տրվել: Այսինքն կոնկրետ ես շատ ուզելով հավատալ, որ այդ ձեռագրի հետ պարոն Մանուկյանը կապ չունի, տարակուսում եմ, թե փորձաքննական մարմինն ինչի՞ հիման վրա է տվել եզրակացությանը:
Ինչ վերաբերվում է ՀԺ-ին, ապա որքան էլ մեզնից յուրաքանչյուրը նրա լավը կամ վատը ցանկանա, փաստ է, որ այսօրվա իրականությունում ամենից մեծ տպաքանակ ունեցող, ամենից արագ սպառվող թերթերից է, ունի լայն լսարան, և շատ մեծ զանգվածի մոտ վայելում է հեղինակություն, մարդիկ հավատում են այնտեղ դրված լուրերին և մասնավորապես նաև այդ պատճառով այսօր շատերը վատ կարծիք ունեն պարոն Մանուկյանի մասին՝ անկախ նրանից, տպագրված լուրերը ճիշտ են, թե՞ ոչ:
Ես կարծում եմ, որ եթե սուտ են, ապա պարոն Մանուկյանը պետք է հերքում ուղարկի, այն չտպագրվելու դեպքում դատի տա թեկուզ հենց նրա համար, որ իմ նման մարդը սխալ պատկերացում չկազմի իր մասին: Սա բխում է ոչ միայն իր, այլև իմ՝ հասարակ քաղաքացուս շահերից: Ու կարծում եմ, որ պետական մտածողություն ունեցող, ժողովորդի շահերով շարժվող քաղաքական գործիչը պիտի անի այդ գործողությունները:
Ընդիմության լրատվամիջոցները ճշմարիտ են ուղիղ այքան, որքան որ դիմության լրատվամիջոցները : Ասել է թե, մեկը լրիվ հերքում է, մյուսը լրիվ գունազարդում ու 1 ը 10 դարձրած ներկայացնում: Մոտավորապես, այսպիսի մի սխեմա է պետք կիրառել . Կարդում ես Ա1+, հետո նայում ես հայլուր, գումարում ես իրար, բաժանում 2 , ստանում միջին ճմարտանման մի նորություն :
Մոդերատորական: Գրառման վիրավորական հատվածը հեռացվել է:
Մոդերատորական: Նախորդ գրառման վիրավորական հատվածին արձագանք հանդիսացող, պատասխան վիրավորական ձևակերպմամբ գրառումը ջնջվել է:
Ես դա կարդացել եմ ու բնականաբար հասկացել որ այդ օրը չի գալու Ազատության հրապարակ, քանի-որ այդտեղ իրականում այդպիսի բան գրված չէր ;)
Ու կարծում եմ, որ դու էլ ես դա լավ հասկանում:
Ամսաթիվ չի նշել: Խորամանկա:
Ամսաթիվ չի նշել: Խորամանկա:
Պարզապես կոչ է արել, որ այդ օրը բոլորով գնանք հանրահաքի, իսկ իր մասին էլ նշել է, որ վաղ թե ուշ գալու է ;)
Ամսաթիվ չի նշել: Խորամանկա:
Ինչի ա խորամանկ որ, դու լինեիր իրա տեղը կգաիր՞՞
Ընդիմության լրատվամիջոցները ճշմարիտ են ուղիղ այքան, որքան որ դիմության լրատվամիջոցները : Ասել է թե, մեկը լրիվ հերքում է, մյուսը լրիվ գունազարդում ու 1 ը 10 դարձրած ներկայացնում: Մոտավորապես, այսպիսի մի սխեմա է պետք կիրառել . Կարդում ես Ա1+, հետո նայում ես հայլուր, գումարում ես իրար, բաժանում 2 , ստանում միջին ճմարտանման մի նորություն : Իսկ Փաջինյանը, ուղակի թյուրիմացություն է, ես ինչ հիշում եմ գոռում է, ու աննպատակ ատամ քցում աջ ու ձախ: Այ օրինակ հիմա, ինրի ա նման, կարգին պախկվել ա (բան չունեմ ասելու, ոչ ոք չի ուզում վանդակի հետևում հայտնվի) ու ինչ որ հոդվածներ ա գրում, թե ոնց ա ՌՔ պախկվել վախից :D … Առնվազն մի 2 ժամ կպահանջվի, որ ես երիդասարտի լրիվ անիմաստ խոսքերը մեկնաբանվի
Մեկ օրինակ բեր, խնդրում եմ, որը կապացուցի, որ ՀԺ-ն, ՉԻ-ն կամ Ա1+ը ստահոդ լուրեր են տարածում, իսկ դու՝ ոչ…
Ինչի ա խորամանկ որ, դու լինեիր իրա տեղը կգաիր՞՞
Հա կգաի: Ինչո՞վ եմ պակաս մնացածից, որ նստել են:
Հա կգաի: Ինչո՞վ եմ պակաս մնացածից, որ նստել են:
Տարօրինակ է, բայց օրինակ նստածներից ոչ մեկը Նիկոլին չի մեղադրում, որ փախել է, նույնիսկ ուրախ են: Ուրախ եմ նաև ես, որովհետև վստահաբար շարժման համար ավելի շատ գործ է այսպես անում, քան եթե նստած լիներ: Ուրախ կլինեի, որ մյուսներն էլ նստած չլինեին: Էլ ավելի ուրախ կլինեի, եթե Նիկոլը փախուստի մեջ չլիներ, այլ ազատության: Ու ընդհանրապես անկախ Ձեր վերաբերմունքից ես կարծում եմ, որ ազնիվ չեք լինի, եթե չտեսնենք իրա արած վիթխարի գործը: Հիշենք որ հենց ինքը սկիզբը դրեց շարժման: Ընդ որում էդ գործը սկսեց ձեզնից ոմանց կողմից չսիրվաթ ՀԺ թերթով, հետո շարունակեց ակցիաներով, աստիճանաբար սկսեց մարդկանց գիտակցության մեջ արթնացնել ազատության ձգտումը... իհարկե մենակ չէր անում: Բայց իրան թերագնահատելն էլ՝ անկախ մեզնից յուրաքանչյուրի իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից, խիստ սխալ եմ համարում:
Մեկ օրինակ բեր, խնդրում եմ, որը կապացուցի, որ ՀԺ-ն, ՉԻ-ն կամ Ա1+ը ստահոդ լուրեր են տարածում, իսկ դու՝ ոչ…
Ես լուրեր չեմ տարածում, ես իմ կարծիքն եմ արտահայտում, կոնկրետ անձանց ու երևույթների մասին:
Ես լուրեր չեմ տարածում, ես իմ կարծիքն եմ արտահայտում, կոնկրետ անձանց ու երևույթների մասին:
Ես Հայաստանում չգիտեմ որևէ լրատվամիջոց, որին կարողանամ անվերապահ հավատալ: Ու չնայած դրան նույն ՀԺ-ն համարում եմ խիստ հավաստի՝ ի տարբերություն նույն Հայլուրի կամ Հայոց Աշխարհի:
Ինչու՞:
Որովհետև տեսել եմ թե իմ աչքի առաջ կամ իմ մասնակցությամբ եղածները նրանցից որը ոնց է ներկայացնում:
Ու նաև տեսել եմ, որ այսպես ասած հակառակ ճամբարի լուրերն էլ է ներկայացնում բավական հավաստի՝ թեկուզ ավելացնելով իր վերլուծությունները: Դա էլ իրենց իրավունքն է:
Սա անշուշտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, սակայն չափազանց շատ են այդ կարծիքի կրողները:
Մեծարգո Մոդերատորներ, հարց ձեզ .
Սուտասան, թյուրիմացություն, տականք, սրիկա , մարդասպան ……… բառերի մեջ եք տարբերություն գտնում՞ , թե կոնկրետ որ՞ գործիչին է ուղղված :
Ջնջում եք թյուրիմացություն բառը, բարի եղեք ջնջելու նաև սուտասանը , եթե իհարկե հատուկ դասակարգման սանդղակ չունեք, որով չափում եք վիրավորական բառի վիրավորելու աստիճանը :)
Սուտասանը ես եմ ասել, ասել եմ հիմնվելով կոնկրետ են բանի վրա, որ ասել էր օգոստոսի 1-ն գալու եմ Ազատության հրապարակ: Բայց ամսաթիվ չի նշել, ինչը ես ընդունեցի որպես խորամանկություն: Հիմա են կարծիքին եմ որ խորամանկ ա: Չեմ հասկանում ստեղ վիրավորանքը ո՞րտեղա իմ ասածի մեջ: Իմացել եմ ստելա ասել եմ սուտասան, ճշտվելա խորամանկել ա ասում եմ խորամանկ ա: Համ էլ սուտասանը ու տականքը շատ տարբեր բաներ են:
Ընդիմության լրատվամիջոցները ճշմարիտ են ուղիղ այքան, որքան որ դիմության լրատվամիջոցները : Ասել է թե, մեկը լրիվ հերքում է, մյուսը լրիվ գունազարդում ու 1 ը 10 դարձրած ներկայացնում: Մոտավորապես, այսպիսի մի սխեմա է պետք կիրառել . Կարդում ես Ա1+, հետո նայում ես հայլուր, գումարում ես իրար, բաժանում 2 , ստանում միջին ճմարտանման մի նորություն :
Մոդերատորական: Գրառման վիրավորական հատվածը հեռացվել է:
Ես լուրեր չեմ տարածում, ես իմ կարծիքն եմ արտահայտում, կոնկրետ անձանց ու երևույթների մասին:
Չհասկացա: Բացատրեմ ՝ ինչու…
Գրել ես.
Ընդիմության լրատվամիջոցները ճշմարիտ են ուղիղ այքան, որքան որ դիմության լրատվամիջոցները
Այսինքն՝ գտնում ես, որ վայլուրներն ու հայոցաշխարհները ստում են…Ասեմ, որ այս հարցում համամիտ եմ:
Բայց այ, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն են ստում, դրա հետ արդեն համամիտ չեմ…Այստեղ, կներես, դու ճիշտ չես:
Ի՞նչ է նշանակում ՝ դու քո կարծիքն ես գրում: Դու էլ, ես էլ կարող ենք տարակարծիք լինել տարաբնույթ հարցերում: Օրինակ՝ դու գտնում ես, որ Պողոսն է լավ գրող, ես Պետրոսին եմ հավանում…Սա հասկացանք:
Իսկ լրատվամիջոցների մասին կարծիք գրելիս՝ չես կարող ասել, որ նրա ասածը սուտ է, քանի փաստերով չես ապացուցել: Վերջիվերջո, մի մոռացիր՝ «ճիշտը մի հատ է»:):
Ասելս այն է, թե դու առանց ապացույցների, փաստերի, առանց հարցի մեջ մի փոքր խորանալու, ինչպե՞ս կարող ես ՈՒՂՂԱԿԻ կարծիք գրել…որ ընդդիմադիրները այնքան են ճիշտ, որքան՝ դիմադիրները:
Համամիտ չե՞ս, որ ափսուրդ է ստացվում գրածդ:
CHUK, ես ել իմ սուբեկտիվ կարծիքն եմ հայտնում : Իրավունք ունեմ չէ ՞ : Կոնկրետ օրինակ, Փաշինյանի հարցազրույցը Սիրադեղյանի հետ :[ : Կամ օրինակ, Ա1+ ում հասարակ կենցաղային հողի վրա, 70 ամյա կիսախելագար ծերունու կատարած սպանությունը ինչ ճարպկությամբ է թեքվում դեպի ներկայիս իշխանությունները ;) : Ակամայից հիշում եմ հումորային մի մանրապատում
-- Օրինակ խի պիտի մեր ախպերը քաչալ լիներ՞ , կառավարությունն ա մեղավոր
Չշարունակեմ հա ՞, էս կարգի օրինակներ շատ կան, ձեզանից շատերը սա չեն ընդունի ու չեն հասկանա, այպես ինչպես ես կարող ա չհասկանամ ձեզանից շատերի տեսակետը: Միանշանակ իրավունք ունեք դուք ձերը պաշտպանելու, ես իմը :
Կոնկրետ օրինակ, Փաշինյանի հարցազրույցը Սիրադեղյանի հետ :[ : Կամ օրինակ, Ա1+ ում հասարակ կենցաղային հողի վրա, 70 ամյա կիսախելագար ծերունու կատարած սպանությունը ինչ ճարպկությամբ է թեքվում դեպի ներկայիս իշխանությունները ;)
Վանոի հետ հարցազրույցը ես էլ լուրջ չեմ համարում: Բայց կոնկրետ ծերունու դեպքում իշխանություններն իրենց մեղքն ունեին: Խաբել մի 10 անգամ աճուրդով անցկացրել էին տունը ու փաստաբանն էլ գնել էր: Բռնագրավման ու աճուրդի հանման պրոցեսն էլ ա ուղեկցվել ահագին օրինազանցություններով ու իրավաբանական հնարքներ կիրառելով, որի վրա աչք է փակվել: Ծերունին իհարկե խելագար չէր պարզապես աննորմալ կատաղությունից աֆեկտի տակ էր ընկել:
Հա, newbee, օբյեկտիվությանս մեջ քեզ ապացուցելու համար, թույլ տուր ասել, որ ընդունում եմ ընդդիմադիր լրատվամիջոցների մեջ առկա երբեմն սահման չճանաչող ծաղրը: Միգուցե դա՞ նկատի ունեիր…
Մեծարգո Մոդերատորներ, հարց ձեզ .
Սուտասան, թյուրիմացություն, տականք, սրիկա , մարդասպան ……… բառերի մեջ եք տարբերություն գտնում՞ , թե կոնկրետ որ՞ գործիչին է ուղղված :
Ջնջում եք թյուրիմացություն բառը, բարի եղեք ջնջելու նաև սուտասանը , եթե իհարկե հատուկ դասակարգման սանդղակ չունեք, որով չափում եք վիրավորական բառի վիրավորելու աստիճանը :)
Կարող եմ այս անգամ այս հարցին մանրամասն պատասխանել, թերևս:
Այո՛, յուրաքանչյուր դեպքում ընդունում ենք ինդիվիդուալ որոշում, ըստ մեր ընկալման, չափորոշիչների, գրառման տոնայնության, իմաստի և այլն:
Եթե սուտասանը կարող է լինել օբյեկտիվ գնահատական, հիմնվելով այդ մարդու բազմիցս սուտ ասածների վրա ենթադրենք, ապա թյուրիմացությունը ընդամենը վերաբերմունքի արտահայտում է, այդ մարդու նկատմամբ վիրավորական արտահայտություն:
Բացառված չի, որ ես չջնջեի գրառման այդ հատվածն ու տուգանային միավոր չտայի, եթե դու ինքդ պահանջած չլինեիր դրան պատասխանի ջնջումը, հիմնավորելով, որ անձնական վիրավորանքները չի կարելի, մինչդեռ պատասխանում ես տեսնում էի ավելի շուտ հարց վերաբերմունքի մասին, քանց թե վիրավորանք: Բայց պահանջվեց երկու անգամ, ես էլ որոշեցի այդ գրառումը ջնջել՝ Վարպետին տուգանային միավոր տալով: Բայց դա կլիներ կողմնապահություն, եթե այն գրառման հեղինակը, որի պատասխանը տվել էր Վարպետը, մնար «անպատիժ»: Այնպես որ, անկեղծ ասած, դու բողոքելու տեղ ընդհանրապես չունես:
Բայց պահանջվեց երկու անգամ, ես էլ որոշեցի այդ գրառումը ջնջել՝ Վարպետին տուգանային միավոր տալով: Բայց դա կլիներ կողմնապահություն, եթե այն գրառման հեղինակը, որի պատասխանը տվել էր Վարպետը, մնար «անպատիժ»:
newbee
Հեղափոխությունից հետո սա քեզ կհիշեցնեմ:D Սա իհարկե կատակ էր:
Ես ունեմ բազմաթիվ ընկերներ ե'ւ նախկին "Այլընտրանքում", ե'ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, ե'ւ Վազգեն Մանուկյանի թիմակիցների մեջ, ե'ւ Դաշնակցությունում, ե'ւ "Դաշինքում", ե'ւ ընդդիմադիր ու իշխանամետ (դիմադիր բառ չկա հայերենում , ժողովուրդ) լրատվամիջոցներում: Ու մեր բոլորի ընկերության գրավականը` քաղաքական այս խրթին ու դառը իրավիճակում փոխադարձ հանդուրժողականությունն է ու հարգանքը: Ես երբեք որեւէ հայաստանյան քաղաքական, հասարակական գործչի կամ լրագրողի հասցեին հրապարակավ թույլ չեմ տա այնիպիս արտահայտություն, ինչպիսիք են` թյուրիմացություն, տականք, թափթուկ կամ/եւ այլն,,, Եթե թույլ եմ տվել նույնիսկ, անմիջապես հաջորդել է ներողությունը: Ես կբանավիճեմ նրանց հետ, ես գուցե հունից դուրս կգամ, բայց ամեն գնով կաշխատեմ չմտնել անձնական վիրավորանքի դաշտ: Որովհետեի անմնացորդ հավատում եմ, որ այս երկրում կարծիքի իրավունքը պետք է սուրբ լինի, եւ դա է իրական ժողովրդավարության գլխավոր անկյունքարը: Երազում եմ այն օրը, երբ բոլորը դրան կհավատան:
newbee
Հեղափոխությունից հետո սա քեզ կհիշեցնեմ:D Սա իհարկե կատակ էր:
Լավ կատակ էր :hands բայց ԼՏՊական ժանրի ,;) հիշում եմ ոնց էր նա մինչև ընտրությունները նույնը ասում ոստիկաններին :)
Ես երբեք որեւէ հայաստանյան քաղաքական, հասարակական գործչի կամ լրագրողի հասցեին հրապարակավ թույլ չեմ տա այնիպիս արտահայտություն, ինչպիսիք են` թյուրիմացություն, տականք, թափթուկ կամ/եւ այլն,,, Եթե թույլ եմ տվել նույնիսկ, անմիջապես հաջորդել է ներողությունը: Ես կբանավիճեմ նրանց հետ, ես գուցե հունից դուրս կգամ, բայց ամեն գնով կաշխատեմ չմտնել անձնական վիրավորանքի դաշտ: Որովհետեի անմնացորդ հավատում եմ, որ այս երկրում կարծիքի իրավունքը պետք է սուրբ լինի, եւ դա է իրական ժողովրդավարության գլխավոր անկյունքարը: Երազում եմ այն օրը, երբ բոլորը դրան կհավատան:
Միգուցե ես էլ եմ լրագրող, քաղաքական կամ հասարակական գործիչ:Անձնական վիրավորանք եղավ, Իսկ ներողությունը չհաջորդեց ;)
Նեղանալ չլինի, ես էլ կարող եմ ասել , որ երբևիցէ մրջյուն չեմ տրորել, կհավատաս ՞:
Միգուցե ես էլ եմ լրագրող, քաղաքական կամ հասարակական գործիչ:Անձնական վիրավորանք եղավ, Իսկ ներողությունը չհաջորդեց ;)
Նեղանալ չլինի, ես էլ կարող եմ ասել , որ երբևիցէ մրջյուն չեմ տրորել, կհավատաս ՞:
Նեղանալ չի լինի: Չեմ հավատա: Ինձ չհավատալն էլ քո իրավունքն է, ոչ դու ես ինձ ճանաչում, ոչ ես քեզ: Ինչ վերաբերվում է վիրավորանքին, ապա այդպիսին չի եղել: Եղել է ուշադրություն հրավիրելու փորձ` քո կողմից հնչեցված վիրավորանքի վրա: Այն էլ հարցի տեսքով: Ու անգամ այդ դեպքում դու ինքդ զգացիր, որ երբ կոնկրետ մարդու դիմում են այդ արտահայտությամբ, ակնհայտորեն վիրավորվում է: Եթե վիրավորանք ես ընկալել` ներող կլինես: Ուզում եմ հույսեր փայփայել, որ դու էլ համարժեք ներողություն խնդրես Նիկոլին վիրավորելու համար: Երանի չհիասթափեցնեիր:)

Շատերը ինձ հիմա չեն հասկանա,
Արդեն քանի ամիս է, ոչ միայն ֆորումում, հանրահավաքին, միտինգներին … Վիրավորում եք տարբեր գործիչների, էլ դավաճան, էլ տականք… Քանի անգամ եք ներողություն խնդրել, քանի անգամ է Նիկոլը ներողություն խնդրել իր արած արտահայտությունների համար: Պարզ ա, հիմա կասես Ես ու Նիկոլը վիրավորել ենք , որովհետև իրոք տեղին է եղել: Ինչքան որ դուք իրավունք ունեք չսիրել մեկին, ենքան էլ ես:
ՀԳ. "Ես"-ի տակ խնդրում եմ չհասկանաս հենձ անպայման դու

ԵՍ վերեւում խոսում էի ԻՄ մասին միայն: Մնացյալը... Մնացյալը, թերեւս, ինչ-որ պահանջվում էր ապացուցել:)
Նեղանալ չի լինի: Չեմ հավատա: Ինձ չհավատալն էլ քո իրավունքն է, ոչ դու ես ինձ ճանաչում, ոչ ես քեզ: Ինչ վերաբերվում է վիրավորանքին, ապա այդպիսին չի եղել: Եղել է ուշադրություն հրավիրելու փորձ` քո կողմից հնչեցված վիրավորանքի վրա: Այն էլ հարցի տեսքով: Ու անգամ այդ դեպքում դու ինքդ զգացիր, որ երբ կոնկրետ մարդու դիմում են այդ արտահայտությամբ, ակնհայտորեն վիրավորվում է: Եթե վիրավորանք ես ընկալել` ներող կլինես: Ուզում եմ հույսեր փայփայել, որ դու էլ համարժեք ներողություն խնդրես Նիկոլին վիրավորելու համար: Երանի չհիասթափեցնեիր:)
Շատերը ինձ հիմա չեն հասկանա,
Արդեն քանի ամիս է, ոչ միայն ֆորումում, հանրահավաքին, միտինգներին … Վիրավորում եք տարբեր գործիչների, էլ դավաճան, էլ տականք… Քանի անգամ եք ներողություն խնդրել, քանի անգամ է Նիկոլը ներողություն խնդրել իր արած արտահայտությունների համար: Պարզ ա, հիմա կասես Ես ու Նիկոլը վիրավորել ենք , որովհետև իրոք տեղին է եղել: Ինչքան որ դուք իրավունք ունեք չսիրել մեկին, ենքան էլ ես:
ՀԳ. "Ես"-ի տակ խնդրում եմ չհասկանաս հենձ անպայման դու:
Երանի դու էլ ինձ չհիասթափեցների, ու ներողություն խնդեիր բոլոր այն մարդկանցից, ում վիրավորել ես, եթե նույնիսկ ոչ դու, գոնե Պաշտպանյալիտ անունից ;)
Նախ ասեմ, որ օրիգինալը նիկոլը հրաժարվեց տալ: Իսկ դատախազությունը հաստատեց, որ ձեռագիրը ՎՄ-ինը չի, բայց գործը կիսատ մնաց, քանի որ նիկոլը փախած էր իսկ հոդվածն էլ կեղծանոնունով էր գրված:
Ես դա կարդացել եմ ու բնականաբար հասկացել որ այդ օրը չի գալու Ազատության հրապարակ, քանի-որ այդտեղ իրականում այդպիսի բան գրված չէր ;)
Ու կարծում եմ, որ դու էլ ես դա լավ հասկանում:
Եթե ես ճիշտ եմ հիշում պատմությունը, պարոն Մանուկյանը դատի չէր տվել ՀԺ-ին, այլ փորձաքննության էր ուղարկել «ձեռագրերը», որոնց օրիգինալներն, ի դեպ, փորձաքննական մարմնին չի էլ տրվել: Այսինքն կոնկրետ ես շատ ուզելով հավատալ, որ այդ ձեռագրի հետ պարոն Մանուկյանը կապ չունի, տարակուսում եմ, թե փորձաքննական մարմինն ինչի՞ հիման վրա է տվել եզրակացությանը:
Ինչ վերաբերվում է ՀԺ-ին, ապա որքան էլ մեզնից յուրաքանչյուրը նրա լավը կամ վատը ցանկանա, փաստ է, որ այսօրվա իրականությունում ամենից մեծ տպաքանակ ունեցող, ամենից արագ սպառվող թերթերից է, ունի լայն լսարան, և շատ մեծ զանգվածի մոտ վայելում է հեղինակություն, մարդիկ հավատում են այնտեղ դրված լուրերին և մասնավորապես նաև այդ պատճառով այսօր շատերը վատ կարծիք ունեն պարոն Մանուկյանի մասին՝ անկախ նրանից, տպագրված լուրերը ճիշտ են, թե՞ ոչ:
Ես կարծում եմ, որ եթե սուտ են, ապա պարոն Մանուկյանը պետք է հերքում ուղարկի, այն չտպագրվելու դեպքում դատի տա թեկուզ հենց նրա համար, որ իմ նման մարդը սխալ պատկերացում չկազմի իր մասին: Սա բխում է ոչ միայն իր, այլև իմ՝ հասարակ քաղաքացուս շահերից: Ու կարծում եմ, որ պետական մտածողություն ունեցող, ժողովորդի շահերով շարժվող քաղաքական գործիչը պիտի անի այդ գործողությունները:
Վայ, կներեք, մոռացել էի, որ ԼՏՊ-ի ֆաների որջ եմ մտել...Ջան ասեք, ջան լսեք...
Ո՞րջ, ես ի՜նչ արտահայտություն է... Որ ծածկանունով ես հանդես գալիս, դա դեռ չի նշանակում, որ լեզուդ պետք է նախորդի մտքիդ:
Հ.Գ. Ես Լեւոնի ֆան չեմ, սակայն տեսանք, երբ ԼՏՊ-ի կողմնակիցները բեմի վրա ջան էին ասում ու ջան էին լսում, որոշ հայրենասերներ ու անոնիմներ ոնց էին այդ ամենը լսելիս լցնում տակները:
Ո՞րջ, ես ի՜նչ արտահայտություն է... Որ ծածկանունով ես հանդես գալիս, դա դեռ չի նշանակում, որ լեզուդ պետք է նախորդի մտքիդ:
Դե լավ հա ի՞նչ ա ասել որ: Տենց որ խոսքերի մեջ քրքրենք սաղս էլ եսիմ ինչ մի քաղցր չենք խոսում: Որջ բառը տենց մի վիրավորական չի հնչում իրա նախադասության մեջ: Ավելի շուտ hնչումա սենց «ինձ հոշոտում եք ոնց որ որջ ընկած լինեմ»:
Հա ես էլ Լևոնի ֆան չեմ, բայց էս վերջերս լավ քայլա արել ու իրա վարկանիշը մոտս բարձրացել ա:
Վանոի հետ հարցազրույցը ես էլ լուրջ չեմ համարում: Բայց կոնկրետ ծերունու դեպքում իշխանություններն իրենց մեղքն ունեին: Խաբել մի 10 անգամ աճուրդով անցկացրել էին տունը ու փաստաբանն էլ գնել էր:
Իսկ էդ խելագարված ծերունու պատմության մանրամասները առաջիններից մեկը Հայլուրը սկսեց.... Ու հետո երբ հանկարծ պարզվեց որ էդ գործի մեջ կա Ստեփան Սաֆարյանի քրոջ անունը, որը վայ ադվոկատ է եղել ապա միանգամից մի հիստերիա բարձրացավ Ստեփան Սաֆարյանի մոտ.... : Դա էլ ի դեպ ապացուցում է որ մեր այսպես կոչված ընդդիմադիրների հանդուրժողականության մակարդակը անցանկալի ինֆոի հանդեպ այնքան էլ չի տարբերվում միջին հայ չինովնիկի հանդուրժողականության մակարդակից
Անմիջապես նկատելի է, որ նախորդ ինքնակոչ ասելով` հասկանում ես ԼՏՊ, բայց էդ մասին չի, որ ուզում եմ խոսել, քանի որ ԼՏՊ-ին ժողովուրդն ա ընտրել ու նենց ա ընտրել, ոնց դեռ ոչ մի նախագահացուի չի ընտրել Հ.Հ-ի ողջ պատմության ընթացքում: Խոսքս 1988-ի մասին ա, էս հարցում գոնե, կարծում եմ, չես հակաճառի: Եթե համարում ես նրան ինքնակոչ, ապա պետք է որ նկատի ունենաս 1996-ը, և եթե 96-ին նա ինքնակոչ է եղել, ապա պետք է նաև հիշել, որ երկու տարի անց հրաժարական է տվել` առանց անմեղի արյուն թափելու ու անմեղ կյանքեր խլելու:
Հարցը ավելի գլոբալ է: Հարցը այն է թե ինչպիսին է տեսնում Լևոնը Հայաստան երկրի ապագան: Ու ես վստահաբար կարող եմ ասել որ ԼՏՊ-ն չի փոխել իր մոտեցումները այն թվերից սկսած: Այսինքն ինքը մտադիր էլ չի ջանքեր թափելու որպեսզի մեր երկրի ռազմա-տնտեսա-հոգևոր անկախության մակարդակը բարձրացնելու համար:
Բերեմ ամենապարզ ապացույցները:
1. Բանակի կրճատում: Այսինքն ինքը ուզում է ասի որ միևնույն է մենք մեր զինված ուժերով մեզ չենք կարող պաշտպանել դրա համար էլ պետք է այն կրճատենք ու մտնենք մի որևէ մեծ ուժի լիակատար հովանավորության տակ: Ամերիկա թե Ռուսաստան դա նրա համար էական չի: Հիմա ինքը երևի ավելի շատ հակված է դեպի Ռուսաստան:
2. Տնտեսություն: Զարմանալի է, որ ԼՏՊ-ն ամենավերջին խոսքերով հայհոյում է հայկական ներքին կապիտալը անվանելով այն մոնղոլական ավազակային և այլ պիտակներով, բայց ՈՉ ՄԻ խոսք չի ասում այն վերազգային կորպորացիաների հասցեին որոնք 100-ավոր միլլիոներ են դուրս տանում Հայաստանից: Նկատի ունեմ ՎՏԲ, Բիլայն, ՄՏՍ, ինչ որ օֆշորային Մանես Վալեքս, ՌԱՈՒ և այլ հիմնականում ռուսական կորպորացիաներ: Նրանց արածի հետ համեմատած ներքին օլիգարխները ընդամենը մանր վաճառականներ են: Այսինքն ԼՏՊ-ն դեմ է ներքին կապիտալի օրինակացմանը և ուժեղացմանը, և բացարձակապես անտարբեր է արտաքին կապիտալի բեսպրեդելի նկատմամբ:
3. Հոգևոր ու Պատմական: Այստեղ շատ կարող եմ գրել: Ուղղակի բերեմ մի պարզ օրինակ: Քանի դեռ ԼՏՊ-ն ու նրա հոգևոր ժառանգորդները Ցեղասպանության հարցը չեն դարձրել Հայ ժողովրդի անվտանգության բաղկացուցիչ մաս ապա ես գտնում եմ որ այս երկրում ապրելը ԱՆՎՏԱՆԳ չի գլոբալ առումով: Ամեն վարկյան Հայաստանի վրա կարող են անել Օսիայի կամ Վրաստանի նման էքսպերիմենտ ու մենք նորից ու նորից տալու ենք հազարավոր զոհեր մինչև չհասկանանք մի պարզ բան: Քանի դեռ անցյալի սխալները չեն ուղվել ապա ապագայում դրանք ԿՐԿՆՎԵԼՈՒ ԵՆ: Եթե ԼՏՊ սա չի հասկանում ապա դա շատ վատ է, եթե հասկանում է ու չի անում ապա ես սկսում եմ կասկածել նրա ազնվության վրա: Միգուցե ինքը իսկապես մտածում է որ այս Մոլորակի վրա միայն հրեաները իրավունք ունեն Ցեղասպանության ճանաչում պահանջելու... Այլապես ինչպես բացատրել նրա երկակի մոտեցումը: Ի դեպ ինչու Օսիայի դեպքում ինքը գիտակցում է որ կարող էր լինել ցեղասպանություն, իսկ ինչու Ադրբեջանի արածը 1988-1990-ին ինքը չի դիտարկում որպես ցեղասպանության փորձ որին լրիվ համարժեք պատասխանել է Հայաստանը: ԻՆՉՈՒ՞
Հիմա ասում ես «նոր ուժեր». Հա, էլի թող լինեն նոր ուժեր, բայց որ չկան, ի՞նչ անենք` ամեն մեկս նոր ուժի` մեր իդեալը ստեղծենք ու մտովի պատկերացնենք, որ նրանք կան ու կանե՞ն ամեն ինչ մեր տեղը: Ախր էդ տակտիկան շատ դատարկ ու անիմաստ ա է, էդ իրականությունից փախնելու համար պատճառ փնտրելը, ու ավելի դատարկ ա էն, որ չի գտնվում էդ պատճառը, բայց փնտրողը, իր սովորույան համաձայն, պատկերացնում է, որ գտել է ու սկսում է ներկայացնել այն մյուսներին: Հիմա նույնը դու ես ինձ ասում` «նոր ուժեր», ու ես վստահ եմ, որ չես կարող այնպիսի նոր ուժերի թվարկել, որոնց ես և հասարակության մի զգալի մաս կարողանա վստահել:
Սրա մասին մի ուրիշ անգամ
Չհասկացա: Բացատրեմ ՝ ինչու…
Գրել ես.
Այսինքն՝ գտնում ես, որ վայլուրներն ու հայոցաշխարհները ստում են…Ասեմ, որ այս հարցում համամիտ եմ:
Բայց այ, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն են ստում, դրա հետ արդեն համամիտ չեմ…Այստեղ, կներես, դու ճիշտ չես:
Ի՞նչ է նշանակում ՝ դու քո կարծիքն ես գրում: Դու էլ, ես էլ կարող ենք տարակարծիք լինել տարաբնույթ հարցերում: Օրինակ՝ դու գտնում ես, որ Պողոսն է լավ գրող, ես Պետրոսին եմ հավանում…Սա հասկացանք:
Իսկ լրատվամիջոցների մասին կարծիք գրելիս՝ չես կարող ասել, որ նրա ասածը սուտ է, քանի փաստերով չես ապացուցել: Վերջիվերջո, մի մոռացիր՝ «ճիշտը մի հատ է»:):
Ասելս այն է, թե դու առանց ապացույցների, փաստերի, առանց հարցի մեջ մի փոքր խորանալու, ինչպե՞ս կարող ես ՈՒՂՂԱԿԻ կարծիք գրել…որ ընդդիմադիրները այնքան են ճիշտ, որքան՝ դիմադիրները:
Համամիտ չե՞ս, որ ափսուրդ է ստացվում գրածդ:
:) Չէ համամիտ չեմ, որ "ափսուրդ " է գրածս, դու քեզ ու քեզ անալիզ արեցիր, ու հանգեցիր մի պայծառագույն մտքի.
Որ, ընդիմադիր լրատվամիջոցները ամենաճմարտացի լուրերն են գրում, և դա են աստիճանի ճշմարտություն է , որ պետք է անպայման ես փաստեր գտնեմ ու նոր կասկածեմ կամ հավատամ: Ի դեպ ես հայուրի նորություններն էլ փաստեր չեմ հայտնաբերում նոր կասկածում, կան բաներ , որ հասարակ տրամաբանությամբ էլ պարզ են , չէ՞: Օրինակ եթե հայլուրը ասում է 1000 մարդ կար հանրահավաքին, իսկ Ա1+ ասում է 150 000 , ես չեմ գնում ու մեկ առ մեկ հաշվում ներկաներին, որ հետո փաստեր ունենամ :
Այ օրինակ երբ հայլուրն ասում է , թէ վախճանվել է այսինչ դերասանը, կամ Ա1+ գրում է որ ավտովթար է տեղի ունեցել էսինչ փողոցում, էնքան էլ հիմքեր չունեմ կասկածելու:
"Այնքան էլ ճիշտ չեն ", դու էլ իմ ասածից մեջբերեցիր: Իսկ ինչ էիր ուզում, որ ասեի 100% տոկոսով ճիշտ են՞՞՞ : Չէ, եղբայր, էտ արդեն աբսուրդ կլիներ :
Ավելացվել է 5 րոպե անց
Հարցը ավելի գլոբալ է: Հարցը այն է թե ինչպիսին է տեսնում Լևոնը Հայաստան երկրի ապագան: Ու ես վստահաբար կարող եմ ասել որ ԼՏՊ-ն չի փոխել իր մոտեցումները այն թվերից սկսած: Այսինքն ինքը մտադիր էլ չի ջանքեր թափելու որպեսզի մեր երկրի ռազմա-տնտեսա-հոգևոր անկախության մակարդակը բարձրացնելու համար:
Բերեմ ամենապարզ ապացույցները:
1. Բանակի կրճատում: Այսինքն ինքը ուզում է ասի որ միևնույն է
Սրա մասին մի ուրիշ անգամ
Մի բան էլ ես ավելացնեմ
4. Ազգային գաղափարախոսություն ըստ Լևոնի, դա կատարյալ հիմարություն է, նման բան գոյություն չունի և չի կարող ունենալ:
:) Չէ համամիտ չեմ, որ "ափսուրդ " է գրածս, դու քեզ ու քեզ անալիզ արեցիր, ու հանգեցիր մի պայծառագույն մտքի.
Որ, ընդիմադիր լրատվամիջոցները ամենաճմարտացի լուրերն են գրում, և դա են աստիճանի ճշմարտություն է , որ պետք է անպայման ես փաստեր գտնեմ ու նոր կասկածեմ կամ հավատամ: Ի դեպ ես հայուրի նորություններն էլ փաստեր չեմ հայտնաբերում նոր կասկածում, կան բաներ , որ հասարակ տրամաբանությամբ էլ պարզ են , չէ՞: Օրինակ եթե հայլուրը ասում է 1000 մարդ կար հանրահավաքին, իսկ Ա1+ ասում է 150 000 , ես չեմ գնում ու մեկ առ մեկ հաշվում ներկաներին, որ հետո փաստեր ունենամ :
Այ օրինակ երբ հայլուրն ասում է , թէ վախճանվել է այսինչ դերասանը, կամ Ա1+ գրում է որ ավտովթար է տեղի ունեցել էսինչ փողոցում, էնքան էլ հիմքեր չունեմ կասկածելու:
"Այնքան էլ ճիշտ չեն ", դու էլ իմ ասածից մեջբերեցիր: Իսկ ինչ էիր ուզում, որ ասեի 100% տոկոսով ճիշտ են՞՞՞ : Չէ, եղբայր, էտ արդեն աբսուրդ կլիներ :
Ավելացվել է 5 րոպե անց
Մի բան էլ ես ավելացնեմ
4. Ազգային գաղափարախոսություն ըստ Լևոնի, դա կատարյալ հիմարություն է, նման բան գոյություն չունի և չի կարող ունենալ:
Փաստորեն, դու գտնում ես, որ ա1ի գրած թիվը ստահոդ է: Միգուցե…
Բայց չես կարող վիճել, որ դա եւ ընդդիմադիր լրատվամիջոցներում հանդիպող բոլոր լուրերն իրար վրա տված, չեն կարող համեմատվել ընդամնեը մի հատ հայլուրի մեկ օրվա թողարկման հետ/ մնացածներին էլ չեմ ասում/:
Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նշածդ դիմադիր լրատվամիջոցները մի ամբողջ նախընտրական եւ հետընտրական շրջան ազգիդ մի մեծ հատվածին համարում էին թմրամոլներ ու բոմժեր…Հըլը դա հերիք չի, սցենարներ էին գրում, թե ոնց ա, օրինակ, ինչքան թմրամիջոց էին ծախում, ով էր ծախում եւ այլն, եւ այլն…
Գիտես՞, դու ընդամենը մեկ հատ «քո կարծիքով ստահոդ» լուր գտար եւ բերեցիր, որպես օրինակ: Իսկ ի՞նչ գիտես, հատկապես, որ չես հաշվել, քանի մարդ է եղել հանրահավաքին:
Եթե նույնիսկ ա1ը չափազանցացրել է հանրահավաքների մասնակիցների թիվը, ապա դա ընդամենը անմեղ սուտ է, համեմատած այն ամենի հետ, ինչ այսօր մեր ականջներին է զոռով հասցնում իշխանական քարոզչամեքենան:
Վերջապես, թույլ տուր մի քանի հարց տալ.
1.
_Իշխանական քարոզչամեքենան ասում է, որ ընտրություններն անցել են նորմալ, որեւէ խախտում իշխանական թեկնածուին սատարող ուժերի կողմից չի եղել կամ համարյաաաաաա չի եղել, բայց ասում է, որ չգիտեմ ով խախտումներ է կատարել ի օգուտ Լեւոնի:
Հավատում ես ՞
_Ընդդիմադիր քարոզչամիջոցները հակառակն են պնդում, ցուցադրում են կադրեր, որտեղ լրագրող են ծեծում, քվեատուփ են գողանում, լցոնումներ են անում եւ այլն:
Հավատում ես՞ որ ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքի վրա:
2.
_Իշխանական քարոզչամեքենան ցուցադրում կամ խոսում կամ էլ գրում է մեր օլիգարխների եւ տարաբնույթ կրմինալոգեն տականք բիզնեսմնենների, թաղապետների մասին այն ժամանակ, երբ պետք է գովաբանի եւ այլն:
_Ընդդիմադիր լրատվամիջոցները մերկացնում են նրանց գործունեությունը, հասարակության համար վտանգավոր լինելը եւ այլն:
Որի՞ն ես հավատում:
3.
_Իշխանական լրատվամիջոցները ամեն պատեհ-անպատեհ առիթի գովաբանում են իշխանություններին;
_Ընդդիմադիրները որեւիցե մեկին չեն գովաբանում, սուր քննադատության են ենթարկում իշխանություններին/ երբեմն ձեռ առնելու աստիճան/, նրանց ունեցած չունեցածի մասին են հոդվածներ գրում, որի համար էլ ծեծվում են: Երբեմն կարող է գովաբանական ինչ-որ ռեպլիկ լինի ընդդիմադիր լիդերների մասին, որը կարծում եմ, տեղին է;
Որին ես՞ հավատում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Տեսնես Անցորդն ինչ կարծիքի է Սահակաշվիլիի մասին, որպես Վրաստանի նախագահի, Վրաստանում ժողովրդավարության ջատագովի…
Ի՞նչ կասես, Անցորդ ջան:
Ավելացվել է 1 րոպե անց
:)Մի բան էլ ես ավելացնեմ
4. Ազգային գաղափարախոսություն ըստ Լևոնի, դա կատարյալ հիմարություն է, նման բան գոյություն չունի և չի կարող ունենալ:
Ի՞նչ նկատի ունես՝ ասելով «ազգային գաղափարախոսություն»:
A.S. Ոնց չեմ սիրում, որ ռեալ մարդիկ զրուցում են ոչ ռեալ բաներից:
Ի՞նչ ազգային գաղափարախոսության մասին է խոսքը, եղբայր: Ես գիտեմ ազգային ծեծել, երբ մի խումբ տավարներ անասնական բնազդով ոհմակի պես հարձակվում են մեկ հոգու վրա, որ իրենց անանսնագոմում այդ օրը սիլոսը չպակասի: Օրինակ, ընտրության օրը մի ողջ ազգի՝ ի դեմս հազարամյա պատմությունը բոլոր տուրիստների աչքը մտցնող հայ ազգի, դրեցին ու բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով... լավ, չասեմ, թե ինչ արին, որ գրառումս "տեղ հասնի":
Այս ամենը տեսնում ենք, ու հետո էլ նստում մեր փափուկ բազկաթոռներին կամ պառկում բազմոցներին (ինձ նման) ու մեզ էլ դնելով Ֆրոյդի կամ Նիցշեի տեղը սկսում փիլիսոփայել...
Ահա եւ քեզ ազգային գաղափարախոսություն:
Մոռանում ենք, թե Աբովյան քաղաքում ընտրությունների օրը քանի հոգի քացու տակ ընկան, քանի հոգի լոմով ծեծվեցին, քանի ընտրատարածքի անդամ ու նախագահ վախեցած մտան իրենց տուն ու իրենց մանթո վիճակը "թափեցին" իրենց կանանց ու երեխաների վրա, մոռանում ենք նաեւ, թե ում հրամանով արվեց այս ամենը ԿԱՄ ով կարող էր կանխել այս ամենը, ու հիմա հպարտորեն ասում ենք՝ օլիմպիականները շնորհիվ իրենց ղեկավարի փայլուն հանդես եկան:
Ահա եւ ձեզ ազգային գաղափարախոսություն:
P.S. Այս սենց կեսգիշերյա մղձավանջներ :)

ArmBoy ջան, դե դա մեր մենթալիտետն ա ՝ ազգային խասյաթը:
Էսա դիմադիրների ու չափավոր կամ կառուցողական ընդդիմադիրների մի մասը կասի, որ դե հնարավոր չի առանց խախտման, մի մասը կասի, որ դաժե ԱՄՆ-ում էլ են խախտումներ լինում: Երրորդ մասն էլ կասի:o:o:……………………յա՞, բա 96-ը մոռացե՞լ եք:
:D
Mephistopheles
23.08.2008, 15:22
:) .............................
Մի բան էլ ես ավելացնեմ
4. Ազգային գաղափարախոսություն ըստ Լևոնի, դա կատարյալ հիմարություն է, նման բան գոյություն չունի և չի կարող ունենալ:
Դա "ըստ Լևոնի" չէ, որ հիմարություն է, դա ընդհանրապես կեղծ կատեգորիա է…այդպիսի կետեգորիա գոյություն չունի…Եթե երկու "ամպագոռգոռ" ու "խորիմաստ" բառեր կողք-կողքի ես դնում դա դեռ չի նշանակում, որ արտահայտությունը իմաստ ունի…զարմանալի չէ, որ միչև հիմա ոչ ոք չկարողացավ ձևակերպել և տալ դրա սահմանումը, էլ չեմ ասում անհրաժեշտությունն ու իրացուման ձևերը
Լենոն ջան, եթե պետք է՝ սահմանենք, փողին մուննաթ :)
Ազգային գաղափարախոսությունը մի կատեգորիա է, որը հրեաներից բացի մնացած մյուս բոլոր ազգերի համար դառնում է կեղծ ու անիմաստ մի հասկացություն:
:)
Մի բան էլ ես ավելացնեմ
4. Ազգային գաղափարախոսություն ըստ Լևոնի, դա կատարյալ հիմարություն է, նման բան գոյություն չունի և չի կարող ունենալ:
Էս ինչ խրախճանք է:)
newbee. կարդացի գրառումներդ բավականին խելացի մարդու տպավորություն թողեցիր:)
բնականաբար այդ տպավորության տակ ես չեմ կարող մտածել որ դու իսկապես չգիտես թե ԼՏՊ-ն ինչ է ասել, քավ լիցի դու ուղղակի մոռացել ես, ուրեմն Լևոնը ասել է հետևյալը "ազգային գաղափարախոսությունը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՐԵԳՈՐԻԱ է" , հիմա խնդրանք -հարցս՝ ըստ ամենայնի դու այդ մտքի հետ համաձայն չես, կարող ես մի քանի բառով բացատրել թե ինչու՞, կարող եմ հարցերս դասակարգել
Ա. ինչ է ազգային գաղափարախոսությունը՞
Բ. Այն քաղաքական կատեգորիա է թե ոչ, եթե այո ապա հիմնավորում մի քանի բառով՞
Գ. կարող ես հիմնավորել որ այն քաղաքական կատեգորիա լինելով հանդերձ ԿԵՂԾ քաղաքական կատեգորիա չէ՞
Շնորհակալություն, բոլոր դեպքերում եթե ես սխալվում եմ ու ըստ քեզ Լևոնը ազգային գաղափարախոսությունը համարել է հիմարություն, կարող ես օգնել իմանալու երբ և որտեղ է նման մտքեր արտահայտել՞: Հուսամ հարցերիս կպատասխանես հնարավորինս ըստ էության:)
ՀԳ
այս հարցերին պատասխան չունենալու դեպքում խնդրում եմ չվիրավորել ու չվիրավորվել:
Շնորհակալություն
Բայց չես կարող վիճել, որ դա եւ ընդդիմադիր լրատվամիջոցներում հանդիպող բոլոր լուրերն իրար վրա տված, չեն կարող համեմատվել ընդամնեը մի հատ հայլուրի մեկ օրվա թողարկման հետ/ մնացածներին էլ չեմ ասում/:
Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նշածդ դիմադիր լրատվամիջոցները մի ամբողջ նախընտրական եւ հետընտրական շրջան ազգիդ մի մեծ հատվածին համարում էին թմրամոլներ ու բոմժեր…Հըլը դա հերիք չի, սցենարներ էին գրում, թե ոնց ա, օրինակ, ինչքան թմրամիջոց էին ծախում, ով էր ծախում եւ այլն, եւ այլն…
Չեմ սիրում բառերից կախվել, բայց մի բանի վրա կուզեի ուշադրություն հրավիրել. Ինչու ԱԶԳԻԴ, քո կարծիքով եթե ես քո ընտրության ու քո կարծիքի հետ համամիտ չեմ, ուրեմն ուրի՞շ ազգից եմ:
Նախընտրական շրջանում ես չեմ հիշում, որ հայլուրանման որևէ հաղորդումով խոսվեր ԱԶԳԻՍ մեծ հատվածի թմրամոլության ու բոմժության մասին: Այ ետընտրական շրջանում համաձայն եմ քո հետ, բայց մասամբ, եթե չեմ սխալվում ասվում էր , որ եղել են թմրամոլներ, բայց երբևիցէ չէմ լսել, որ ասվի բոլորն են թմրամոլ: Միգուցե ուշադիր չեմ եղել՞:
Գիտես՞, դու ընդամենը մեկ հատ «քո կարծիքով ստահոդ» լուր գտար եւ բերեցիր, որպես օրինակ:
Կներես, բայց ոչ ժամանակս կների ոչ էլ նյարդերս, որ մի 1000 օրինակ հավաքեմ, առավել ևս , որ նպատակ չեմ հետապնդում քո կամ որևէ մեկի կարծիքը փոխելու:
Իսկ ի՞նչ գիտես, հատկապես, որ չես հաշվել, քանի մարդ է եղել հանրահավաքին:
ԵՍ՞՞:o Չէ, հաստատ չեմ հաշվել:
Եթե նույնիսկ ա1ը չափազանցացրել է հանրահավաքների մասնակիցների թիվը, ապա դա ընդամենը անմեղ սուտ է, համեմատած այն ամենի հետ, ինչ այսօր մեր ականջներին է զոռով հասցնում իշխանական քարոզչամեքենան:
Դե մեկը անմեղ իր օգտին է ստում, մյուսը իր օգտին ;)
Վերջապես, թույլ տուր մի քանի հարց տալ.
1.
_Իշխանական քարոզչամեքենան ասում է, որ ընտրություններն անցել են նորմալ, որեւէ խախտում իշխանական թեկնածուին սատարող ուժերի կողմից չի եղել կամ համարյաաաաաա չի եղել, բայց ասում է, որ չգիտեմ ով խախտումներ է կատարել ի օգուտ Լեւոնի:
Հավատում ես ՞
_Ընդդիմադիր քարոզչամիջոցները հակառակն են պնդում, ցուցադրում են կադրեր, որտեղ լրագրող են ծեծում, քվեատուփ են գողանում, լցոնումներ են անում եւ այլն:
Հավատում ես՞ որ ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքի վրա:
Չէ, չեմ հավատում : Հայաստանում երբևիցէ նոմալ ընտրություն չի եղել: Այ մեկը հենց ես, իմ ձեռքով 96-սեպտեմբերին, 72 քվեաթերթիկ գցել եմ արկղը , չէի կարող չանել:oy , վախենում էի , ծառայության մեջ էի, հրաման ունեի : Որպես Հայոց բանակի սպա, լավ էի հասկանում, որ գերագույն հրամանատարի հրամանը չկատարելը չեմ մարսի: Դե հիմա էլ նույնն ա, իմ տեղը արդեն ուրիշ մի սպա է հրաման կատարում, ու ես նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ հրաման տվողներին:
2.
_Իշխանական քարոզչամեքենան ցուցադրում կամ խոսում կամ էլ գրում է մեր օլիգարխների եւ տարաբնույթ կրմինալոգեն տականք բիզնեսմնենների, թաղապետների մասին այն ժամանակ, երբ պետք է գովաբանի եւ այլն:
_Ընդդիմադիր լրատվամիջոցները մերկացնում են նրանց գործունեությունը, հասարակության համար վտանգավոր լինելը եւ այլն:
Որի՞ն ես հավատում:
Այ էս մի կետում արդեն ճիշտ էս, համամիտ եմ : Բայց մի փոքր բայց կա ;) Օրինակ "տարաբնույթ կրմինալոգեն տականք" ներից ընդիմության մեջ էլ կան, մենակ մի ստիպի անուններ, ավելի շուտ մականուններ տամ, այ դրանց մասին ինչի՞ չի խոսում՞ մեր ընդիմադիր լրատվամիջոջը: Թե՞ ինչը մերն ա, լավն ա :
3.
_Իշխանական լրատվամիջոցները ամեն պատեհ-անպատեհ առիթի գովաբանում են իշխանություններին;
_Ընդդիմադիրները որեւիցե մեկին չեն գովաբանում, սուր քննադատության են ենթարկում իշխանություններին/ երբեմն ձեռ առնելու աստիճան/, նրանց ունեցած չունեցածի մասին են հոդվածներ գրում, որի համար էլ ծեծվում են: Երբեմն կարող է գովաբանական ինչ-որ ռեպլիկ լինի ընդդիմադիր լիդերների մասին, որը կարծում եմ, տեղին է;
Որին ես՞ հավատում:
Չէ, ինչի, գովաբանում են, բայց ընդիմադիրներին: Իշխ. քննադատելը , լավ են անում, տեղին են անում: Չեմ ասում, թե ինձ դուր է գալիս երևույթը, բայց ամենադեմոկրատական երկրներում անգամ, հանրայինը գովաբանում է, ընդիմադիրը քննադատում: Երևի կարգն ա՞:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Ես իմ կարծիքին մնացի, չեմ ուզում կուրորեն հավատալ ոչ մի կողմին, ոչ էլ մյուս:
Էս ինչ խրախճանք է:)
newbee. կարդացի գրառումներդ բավականին խելացի մարդու տպավորություն թողեցիր:)
բնականաբար այդ տպավորության տակ ես չեմ կարող մտածել որ դու իսկապես չգիտես թե ԼՏՊ-ն ինչ է ասել, քավ լիցի դու ուղղակի մոռացել ես, ուրեմն Լևոնը ասել է հետևյալը "ազգային գաղափարախոսությունը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՐԵԳՈՐԻԱ է" , հիմա խնդրանք -հարցս՝ ըստ ամենայնի դու այդ մտքի հետ համաձայն չես, կարող ես մի քանի բառով բացատրել թե ինչու՞, կարող եմ հարցերս դասակարգել
Ա. ինչ է ազգային գաղափարախոսությունը՞
Բ. Այն քաղաքական կատեգորիա է թե ոչ, եթե այո ապա հիմնավորում մի քանի բառով՞
Գ. կարող ես հիմնավորել որ այն քաղաքական կատեգորիա լինելով հանդերձ ԿԵՂԾ քաղաքական կատեգորիա չէ՞
Շնորհակալություն, բոլոր դեպքերում եթե ես սխալվում եմ ու ըստ քեզ Լևոնը ազգային գաղափարախոսությունը համարել է հիմարություն, կարող ես օգնել իմանալու երբ և որտեղ է նման մտքեր արտահայտել՞: Հուսամ հարցերիս կպատասխանես հնարավորինս ըստ էության:)
ՀԳ
այս հարցերին պատասխան չունենալու դեպքում խնդրում եմ չվիրավորել ու չվիրավորվել:
Շնորհակալություն
newbee, չունես պատասխաններ՞
«Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչ պլաններ ունեն: Համենայնդեպս, չեն եկել ու ինձ ասել, որ TV-ս վերցնելու են: Նման լուր «Հայկական ժամանակ» թերթում տեսել եմ... Մյուս կողմից էլ, եթե թերթն ասում է, ուրեմն մի բան գիտի, իսկ եթե գիտի, ուրեմն շփվում է առաջին դեմքերի հետ: Եվ հետաքրքիր է՝ էդ ո՞նց է շփվում, եթե ընդդիմադիր է: Լինելով ընդդիմադիր, հավաստի աղբյուրներ վկայակոչելով, մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում քո մասին, որ ինքդ էլ չգիտես: Գուցե ինձ թասիբի են գցում, որ իրավիճակը սրե՞մ:…Մի բան հաստատ կասեմ, եթե նման բան լինի, կպայքարեմ բոլոր միջոցներով ու մինչեւ վերջ»:
http://aravot.am/2008/aravot_arm/August/23/p05.htm
Հայկական Ժամանակ ամեն օր կարելի է այսպիսի «կանխատեսում» ու «հավաստի լուր հավաստի աղբյուրից» կարդալ որոնք երբեք էլ իրականություն չեն դառնում ու ժամանակի ընթացքում մոռացվում են:
Չեմ սիրում բառերից կախվել, բայց մի բանի վրա կուզեի ուշադրություն հրավիրել. Ինչու ԱԶԳԻԴ, քո կարծիքով եթե ես քո ընտրության ու քո կարծիքի հետ համամիտ չեմ, ուրեմն ուրի՞շ ազգից եմ:
Ոչ, ինչու՞ ես այդպես կարծում…Վերջիվերջո քո ազգն էլ է, իմն էլ…
Նույն հաջողությամբ կարող էի գրել «ազգիս» կամ «մեր ազգի»:
Նախընտրական շրջանում ես չեմ հիշում, որ հայլուրանման որևէ հաղորդումով խոսվեր ԱԶԳԻՍ մեծ հատվածի թմրամոլության ու բոմժության մասին: Այ ետընտրական շրջանում համաձայն եմ քո հետ, բայց մասամբ, եթե չեմ սխալվում ասվում էր , որ եղել են թմրամոլներ, բայց երբևիցէ չէմ լսել, որ ասվի բոլորն են թմրամոլ: Միգուցե ուշադիր չեմ եղել՞:
Գիտե՞ս, ես համակարծիք եմ, որ հանրահավաքի բալոր մասնակիցներին չեն ասել բոմժ ու թմրամոլ: Բայց, կարծում եմ. դու էլ իմ հետ ես համամիտ, որ այնպես են ներկայացրել օրեր շարունակ /նկատի ունեմ հետընտրական շրջանը/, որ հանրության մոտ այլ տպավորություն ստեղծվի հանրահավաքների մասնակիցների մասին: ՈՒ ոչ միայն հետընտրական շրջանը…Նախընտրական շրջանում էլ ողջ եթերը հագեցած էր «հակալեւոնական» քարոզով /այն էլ ահավոր սուտ ու կեղտոտ մասշտաբներով/, ոչ թե՝ «հակավազգենական», «հակաարթուրական» եւ այլն…
Կներես, բայց ոչ ժամանակս կների ոչ էլ նյարդերս, որ մի 1000 օրինակ հավաքեմ, առավել ևս , որ նպատակ չեմ հետապնդում քո կամ որևէ մեկի կարծիքը փոխելու:
ԵՍ՞՞:o Չէ, հաստատ չեմ հաշվել:
Ընդամենը մեկ հարց.
Եղբայր, համաձա՞յն չես, որ ողջ մարտի մեկի օրը բոլոր հեռուստաընկերությունները ստում էին, բացի մեկից: Էն էլ երեւի գլխներին տվին ասին՝ հերիք ա, ու դրանք էլ սկսեցին ստելը: Եվ ասեմ, որ դեռ շարունակում են…Սա, կարծում եմ, անմեղ սուտ չէր…
Այ, տեսնում ե՞ս, չես կարող համեմատել::)
Դե մեկը անմեղ իր օգտին է ստում, մյուսը իր օգտին ;)
Հանրայինը ինչո՞ւ պիտի ստի:
Չէ, չեմ հավատում : Հայաստանում երբևիցէ նոմալ ընտրություն չի եղել: Այ մեկը հենց ես, իմ ձեռքով 96-սեպտեմբերին, 72 քվեաթերթիկ գցել եմ արկղը , չէի կարող չանել:oy , վախենում էի , ծառայության մեջ էի, հրաման ունեի : Որպես Հայոց բանակի սպա, լավ էի հասկանում, որ գերագույն հրամանատարի հրամանը չկատարելը չեմ մարսի: Դե հիմա էլ նույնն ա, իմ տեղը արդեն ուրիշ մի սպա է հրաման կատարում, ու ես նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ հրաման տվողներին:
Այ էս մի կետում արդեն ճիշտ էս, համամիտ եմ : Բայց մի փոքր բայց կա ;) Օրինակ "տարաբնույթ կրմինալոգեն տականք" ներից ընդիմության մեջ էլ կան, մենակ մի ստիպի անուններ, ավելի շուտ մականուններ տամ, այ դրանց մասին ինչի՞ չի խոսում՞ մեր ընդիմադիր լրատվամիջոջը: Թե՞ ինչը մերն ա, լավն ա :
Գիտես՞, ես չգիտեմ, որ կան: Բոլորը գիտեն: Բայց նրաք անհամեմատելի են իշխանության հետ միաձուլված օլիգարխների ու նրանց «դեմները խաղ չկա» բարեկամների ու տարաբնույթ ախպերությունների հետ: Հեսա կասես, նրանք էլ եթե իշխանափոխություն լինի կդառնան նույնանման, այսինք՝ լֆիկներ, նեմեցներ…
Նախորոք ասեմ, որ այդպիսի բան չի կարող լինել: Կարող եմ, բացատրել, թե ինչու եմ վստահ…
Չէ, ինչի, գովաբանում են, բայց ընդիմադիրներին: Իշխ. քննադատելը , լավ են անում, տեղին են անում: Չեմ ասում, թե ինձ դուր է գալիս երևույթը, բայց ամենադեմոկրատական երկրներում անգամ, հանրայինը գովաբանում է, ընդիմադիրը քննադատում: Երևի կարգն ա՞:
Եղբայր, էդ որ՞ քիչ թե շատ ժողովրդավարական երկրում է հանրայինը գովաբանում ու հետն էլ չեղած տեղը ընդդիմադիրներին ցեխ կոխում…
Հանրայինը չպետք է գովաբանի, այն պետք է ասի, ցուցադրի այն՝ ինչ, կա::)
Չէ, չեմ հավատում : Հայաստանում երբևիցէ նոմալ ընտրություն չի եղել: Այ մեկը հենց ես, իմ ձեռքով 96-սեպտեմբերին, 72 քվեաթերթիկ գցել եմ արկղը , չէի կարող չանել , վախենում էի , ծառայության մեջ էի, հրաման ունեի : Որպես Հայոց բանակի սպա, լավ էի հասկանում, որ գերագույն հրամանատարի հրամանը չկատարելը չեմ մարսի: Դե հիմա էլ նույնն ա, իմ տեղը արդեն ուրիշ մի սպա է հրաման կատարում, ու ես նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ հրաման տվողներին:
Սա պետք է մեջբերում լիներ 347-րդ գրառման մեջ . newbee-ի խոսքերն են…
Ջուզեպե Բալզամո
24.08.2008, 02:10
Որոշեցի էս թեմայում գրել, քանի որ չեմ ուզում նոր թեմա բացել: Մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման հայտարարեց փոխնախագահի թեկնածուի անունը՝ Ջոզեֆ Բայդեն: Հայամետները Սպիտակ տա՞նը, հեչ վատ չի…
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Բայդենը, որն երկար ժամանակ աջակցել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեին սատարելու մասին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Ամերիկայի հայերը մինչեւ վերջ հավատարիմ են ցեղասպանությունների շարքին վերջ տալու գաղափարին եւ ողջունում են սենատոր Բայդենին՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը սկզբունքային աջակցության համար: Մենք երախտապարտ ենք սենատորին միջազգային քաղաքականության հարցերում ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատոր Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը: Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ էին ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Երկու բանաձեւերն ունեն նույն համարը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց բանաձեւին: Սակայն քվեարկությունը մինչ այժմ դեռ չի կայացել: Սենատի մասնագիտական կոմիտեում լսումներ դեռեւս չեն եղել:
Պանարմենիան. 24.01.08
Էս ինչ խրախճանք է:)
newbee. կարդացի գրառումներդ բավականին խելացի մարդու տպավորություն թողեցիր:)
բնականաբար այդ տպավորության տակ ես չեմ կարող մտածել որ դու իսկապես չգիտես թե ԼՏՊ-ն ինչ է ասել, քավ լիցի դու ուղղակի մոռացել ես, ուրեմն Լևոնը ասել է հետևյալը "ազգային գաղափարախոսությունը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՐԵԳՈՐԻԱ է" , հիմա խնդրանք -հարցս՝ ըստ ամենայնի դու այդ մտքի հետ համաձայն չես, կարող ես մի քանի բառով բացատրել թե ինչու՞, կարող եմ հարցերս դասակարգել
Ա. ինչ է ազգային գաղափարախոսությունը՞
Բ. Այն քաղաքական կատեգորիա է թե ոչ, եթե այո ապա հիմնավորում մի քանի բառով՞
Գ. կարող ես հիմնավորել որ այն քաղաքական կատեգորիա լինելով հանդերձ ԿԵՂԾ քաղաքական կատեգորիա չէ՞
Շնորհակալություն, բոլոր դեպքերում եթե ես սխալվում եմ ու ըստ քեզ Լևոնը ազգային գաղափարախոսությունը համարել է հիմարություն, կարող ես օգնել իմանալու երբ և որտեղ է նման մտքեր արտահայտել՞: Հուսամ հարցերիս կպատասխանես հնարավորինս ըստ էության:)
ՀԳ
այս հարցերին պատասխան չունենալու դեպքում խնդրում եմ չվիրավորել ու չվիրավորվել:
Շնորհակալություն
newbee, փաստորեն դու էլ ազգային գաղափարախոսության մասնագետ չես, չես խատասխանելու հարցերիս՞
Mephistopheles
25.08.2008, 05:41
newbee, փաստորեն դու էլ ազգային գաղափարախոսության մասնագետ չես, չես խատասխանելու հարցերիս՞
Ընգեր, ազգային գաղափարախոսները դրանք դասվում են շատ հետաքրքիր մասնագետների շարքում… ասենք, Աբորտ-մեխանիկ, Սլեսար-ստոմատոլոգ, Ուռոլոգ-կանալիզատոր և այլն և այլն…
Այսինքն ՞ , սպասեցի չորս օր, և հասա իմ ուզածին :) :
Մտահոգ անկախ քո կամքից, կամ միգուցէ արդարասիրության մղղումներով, դու համաձայնվեցիր չորսից երեք մեղադրանքին ;)
Argumentum ad oculos, կներեք լատինիս համար, գրված էր պարզ ԲԱՆԱԿՒ , Տնտեսության , Հոգևորի ու մշակույթի ԼՏՊ-ի վերաբերմունքի մասին: Չորս օր շարունակ անտեսելով ամեն ինչ , կառչել եք Գաղափարախոսությունից ;) դրանուվ իսկ ապացուցելով որ մնացած մեղադրանքնրը տեղին են: Միգուցե դու պատասխանես քո իսկ հարցերին, խավարներիս լուսավորելու քո ազնիվ գործը կգնահատեմ արժանվույն ;)
Mephistopheles զիլ հումոր ունես :D , աբորտ-մեխանիկ, կարծեմ Բորատի մեջ եմ լսել :
Ադրբեջանական հերթական հաջողված քարոզչական ակցիա՝
xttp:// karabakh. co. uk/ , xttp:// human . az/, էս կայքերը հիմա տարածվում են ադնակլասսնիկի ցանցով:
Ադրբեջանական հերթական հաջողված քարոզչական ակցիա՝
xttp:// karabakh. co. uk/ , xttp:// human . az/, էս կայքերը հիմա տարածվում են ադնակլասսնիկի ցանցով:
Դեմ չես չէ՞, որ գրառումդ մի թեթև խմբագրեցի, որպեսզի ակումբը հնարավորինս քիչ նպաստի այդ կայքերի տարածվելուն ;)
Hayk Avetisyan
25.08.2008, 23:17
Էսօր ռուսական իշխանության որոշ մարմիններ հայտարարեցին որ վերանայելու են նախկին սովետական երկրների տարածաշրջանների փոփոխությունները, կարծում եմ դա լավ նշան է:
Դեմ չես չէ՞, որ գրառումդ մի թեթև խմբագրեցի, որպեսզի ակումբը հնարավորինս քիչ նպաստի այդ կայքերի տարածվելուն ;)
Իհարկե:), Չուկ, իսկ այդպիսի հայկական սայթ սարքելու մտադրություն չկա՞
Իհարկե:), Չուկ, իսկ այդպիսի հայկական սայթ սարքելու մտադրություն չկա՞
Առաջիկա պլաններում, առնվազն, ոչ:
Եթե ես որոշեմ նման կայք բացել, այն պետք է լավ մտածված, մշակված, հավաստի լինի, վրան նորմալ ու ադեկվատ խումբ աշխատի: Նման ռեսուրսներ այս պահին չունեմ, ժամանակ էլ:
Պարզա, հալա ա ադրբեջանցիքին, գռուպաննրում սենց սայթերը ռուսների ու ընդհանրապես մյուս ազգերի վրա լավ ազդեցությունա թողնում, դրանից հետո ինչ փաստարկ էլ բերես ապարդյունա…
Hayk Avetisyan
27.08.2008, 16:10
Ծանոթացեք էլ ավելի թեժ նորություններին
http://www.marketgid.com/pnews/22684/i/2234/60/r/
http://inosmi.ru/stories/06/06/13/3482/243315.html
Չէ, հարցն այն է, որ նույն տեղում են տեղի ունեցել ՀԱԿ-ի միտինգները ու Տաթոն ասում էր « Մի քանի տասնյակ թմրամոլ կրիմինալները :[ Մատենադարանի մոտ...» կամ «թատերական :[ հրապարակի մոտ»: Հետաքրքիր էր, թե էսօր Տաթոն ի՞նչ կասեր: «Մի քանի միլիոն դաշնակներ :love :sex :love :silibili :zas» : Ափսոս չեմ նայել :(
ԷԷԷ Արթ Տաթո -ին էդքան մի շեշտի էլի: Աղջիկա նստած ա ստուդիայում իրա դիմացը տեքստ ա «վազում» մոնիտորի վրա, ինքն էլ կարդումա էդ տեքստը: Դրա համար իրան փող են տալիս տանում ա իրա երեխուն հաց ա առնում: Դու Տաթոյի տեքստը թելադրողներին քննադատի: Ուզում ես մի 100 անգամ Տաթոին ու իրանից հետո եկղներին գործից հանի, մեկա տեքստը նույնն ա մնալու, քանի տեքստի հեղինակը կա:
Տաթոն լավ աղջիկ է, Տաթոին չկպնել:
Էդքան դուխով տղերք եք մի հատ պահանջեք Ալեքսան Հարությունյանի ու էն Քեշիշյանի հրաժարականը: :angry
Տաթոն լավ աղջիկ է, Տաթոին չկպնել:
Էդքան դուխով տղերք եք մի հատ պահանջեք Ալեքսան Հարությունյանի ու էն Քեշիշյանի հրաժարականը: :angry
Մեռանք պահանջելով էլ պահանջելը ոնցա լինում:D, մնումա տեռորիստական ակտ իրականացվի Հ1-ում:D
Ձայնալար
03.09.2008, 11:37
ԷԷԷ Արթ Տաթո -ին էդքան մի շեշտի էլի: Աղջիկա նստած ա ստուդիայում իրա դիմացը տեքստ ա «վազում» մոնիտորի վրա, ինքն էլ կարդումա էդ տեքստը: Դրա համար իրան փող են տալիս տանում ա իրա երեխուն հաց ա առնում: Դու Տաթոյի տեքստը թելադրողներին քննադատի: Ուզում ես մի 100 անգամ Տաթոին ու իրանից հետո եկղներին գործից հանի, մեկա տեքստը նույնն ա մնալու, քանի տեքստի հեղինակը կա:
Տեքստերը գրողի անունն ել ա Տաթո, 2 հատ են Տաթոները, մեկը գրում ա, մյուսը՝ կարդում ;)
ԷԷԷ Արթ Տաթո -ին էդքան մի շեշտի էլի: Աղջիկա նստած ա ստուդիայում իրա դիմացը տեքստ ա «վազում» մոնիտորի վրա, ինքն էլ կարդումա էդ տեքստը: Դրա համար իրան փող են տալիս տանում ա իրա երեխուն հաց ա առնում: Դու Տաթոյի տեքստը թելադրողներին քննադատի: Ուզում ես մի 100 անգամ Տաթոին ու իրանից հետո եկղներին գործից հանի, մեկա տեքստը նույնն ա մնալու, քանի տեքստի հեղինակը կա:Տաթոյի տեքստը Տաթոն ա գրում ;)
Մարդուկ, ինչի՞ց վերցրիր, որ Տաթոյին «կպնում եմ» :o Ինձ նրա միմիական է դուր գալիս :love Իսկը թատերական հրա... թֆու, էս ի՞նչ եմ ասում :think թատերական ինիստուտի ուսանողուհիա:
Տաթոյի տեքստը Տաթոն ա գրում ;)
Գրում ա թե՞ հավաքում, թե՞ աշխատում ա տեքստ գրի ու նենց գրի, որ գործից չհանեն, մեկ ա իրա տեղը էդ տեքստը գրելու են: Քո ասելով Տաթոն չլինի Հայլուրը կսկսի ճիշտ աշխատե՞լ:
Տեքստերը գրողի անունն ել ա Տաթո, 2 հատ են Տաթոները, մեկը գրում ա, մյուսը՝ կարդում ;)
Հիմա սաղ կարկուտն ու կայծակը կարդացող Տաթոի գլխին ա լցվու՞մ չեմ հասկանում::8
Հիմա սաղ կարկուտն ու կայծակը կարդացող Տաթոի գլխին ա լցվու՞մ չեմ հասկանում::8
Չէ, այ ախպեր, գետնին ա լցվում. «գլխի~ն», դու էլ հո չասիր, չեղած բանի վրա ո՞րտից կարկուտ կամ կայծակ կպնի:)
Չէ, այ ախպեր, գետնին ա լցվում. «գլխի~ն», դու էլ հո չասիր, չեղած բանի վրա ո՞րտից կարկուտ կամ կայծակ կպնի:)
Արթուրը նենց ա Տաթոին նկարագրում, որ մարդ կմտածի Սերժն ու Ռոբը Տաթոյի մոտ պրեզիդենտ են աշխատել(ում), ոչ թե Տաթոն իրանց հեռուստաընկերությունում հասարակ հաղորդավարուհիստ: Բա կարկուտն ու կայծակը ո՞նց ա լինում: Աղջիկ ա էլի, ինչ հրամայում են կարդումա, գրումա հորինումա չգիտեմ ինչ ա անում: Բայց սովորական աղջիկա հիմա իրան որ հանեն Տաթո -2 են բերելու, հո տեղը թափուր չի՞ մնալու:
Philosopher
03.09.2008, 16:07
ու ի դեպ, խնդրում եմ ինձ կոմսոմոլական товарищ-ով չդիմել: Շնորհակալություն:
Yes, mister, you worked really hard. The only thing I am sure related to you is that you are like Kant's "thing in itself". The only fact for your consciousness is your imagination.
Cheers, dude:)
Թարգմանություն: Հարգելի կոսմոպոլիտ: Գնահատելով ձեր տիտանական ներդրումը պարոն Ս.Շ.-ի քաղաքական արդարացման սրբազան գործում, ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր եղբայրական վրաց ժողովուրդը կունենա իրականությունը ու երևակայությունը տարբերակելու ներուժ: Կանտի կենացը:)
Philosopher
03.09.2008, 16:26
Փախադարձաբար հասկանում ու գնահատում եմ փաստարարչության ջիղդ: Անկախ Գորիից ու գետնին հավասարեցված Georgia distric-ից էդ քո համար կարևոր բան ա:)
Փախադարձաբար հասկանում ու գնահատում եմ փաստարարչության ջիղդ: Անկախ Գորիից ու գետնին հավասարեցված Georgia distric-ից էդ քո համար կարևոր բան ա:)
Շնորհակալ կլինեմ եթե բացատրես նաև քո պրովոկացիոն, ձեռարական ու ծաղրական գրառումների պատճառը: Սա նույնպես կարևոր, սակայն ինձ համար ոչ տարօրինակ բան ա:
Philosopher
03.09.2008, 16:46
Շնորհակալ կլինեմ եթե բացատրես նաև քո պրովոկացիոն, ձեռարական ու ծաղրական գրառումների պատճառը: Սա նույնպես կարևոր, սակայն ինձ համար ոչ տարօրինակ բան ա:
Ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածման սանիտարական հակազդում: Պրովոկացիոն ու ծաղրական գրառումներ ես չեմ տեսնում: Շնորհակալություն ուշադրության համար:)
Հ.Գ. Ջնջի էս գրառումները, եթե ուզում ես: Դրանց ներկայությունը կամ բացակայությունը որևէ բան չեն ավելացնում կամ պակասեցնում իմ գոյության մեջ: Կարևորը, որ զգաս, որ մածունը, իհարկե, սև ա, բայց մեկ-մեկ սպիտակ էլ ա լինում:)
Բարի ժամանց:)
Ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածման սանիտարական հակազդում:
Խնդրում ու պահանջում եմ իմ կողմից «Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս» թեմայում արված գրառումների մեջ «ակնհայտ կեղծ տեղեկատվության» առկայությունը, հակառակ դեպքում մեղադրանքը ստիպված եմ լինելու համարել մերկապարանոցային և ինքնանպատակ:
Հ.Գ. Ջնջի էս գրառումները, եթե ուզում ես: Դրանց ներկայությունը կամ բացակայությունը որևէ բան չեն ավելացնում կամ պակասեցնում իմ գոյության մեջ: Կարևորը, որ զգաս, որ մածունը, իհարկե, սև ա, բայց մեկ-մեկ սպիտակ էլ ա լինում:)
Կանեմ հնարավորինս, որ այս գրառումները երբեք չջնջվեն:
Philosopher
03.09.2008, 17:17
Խնդրում ու պահանջում եմ իմ կողմից «Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս» թեմայում արված գրառումների մեջ «ակնհայտ կեղծ տեղեկատվության» առկայությունը, հակառակ դեպքում մեղադրանքը ստիպված եմ լինելու համարել մերկապարանոցային և ինքնանպատակ:
Մդա:) Նորից սկզբի՞ց:) Համարի ոնց ուզում ես, Արթ ջան, ռելաքս:) Ես մերկապարանոց ու ինքնանպատակ համարում եմ, որ Սահակաշվիլին, լավ ծանոթներիցս մեկի ձևակերպմամբ ասեմ, բավականին տարօրինակ անձնավորություն ա ու բավականին տարօրինակ ռեզոնանսով` իր բոլոր հետևանքներով: Մնացածը յուրաքանչյուր առանձին վերցրած մարդու խնդիրն ա: Համարել, չհամարել, տանջվել, տառապել, ատել, մնացածը` по тексту:)
Կանեմ հնարավորինս, որ այս գրառումները երբեք չջնջվեն:
Էս ի~նչ կոմերիտական պատրաստակամություն ա: Մի գրառում ավել, մի գրառում պակաս: Բան չի փոխվում: Կարևորը ասելիք լինի;)
"Մի կաթիլ մեղր" արտահայտության պարունակած ողջ իմաստը բոլորս ենք ընկալում: Բայց երբ ես խորանում եմ գուցե ավելի, քան պետք է, հասկանում եմ, որ մեղավորն ամենեւին ներքեւ ծորած մի կաթիլ մեղրը չէր, ինչպես ընդունված է ներկայացնել: Մեղավորները խանութպանն ու հովիվն էին, առաջինը նրա համար, որ չհասկացավ, որ շնից շան արարքի համար վրեժ չեն լուծում, երկրորդը` որ չգիտեր, որ շուն ու մարդ հասկացությունները համարժեք չեն: Եթե կարծում եք համեմատություն եմ անելու, ապա խնդրում եմ "շուն" բառը որպես վիրավորանք չընկալել, որովհետեւ ամենեւին դա նկատի չունեմ, երկն է այդպիսին:
Բայց ես համեմատություն չեմ անի: Ուղղակի մնում եմ այն կարծիքին, որ Սահակաշվիլինի (ոչ թե մեր դարավոր հարեւան ու բարեկամ Վրաստանը` իր բոլոր սինվոլներով ոչ օրգանական սիմվոլներով, ոչ թե իմ կողմից շատ հարգված ու սիրելի վրաց ժողովուրդը, ոչ թե Վրաստանի քաղաքացիները, այլ հենց Սահակաշվիլինի) շիզոֆրենիկ է, ոչ ադեկվատ ու տխմար:
Ի դեպ Նիկոլն էսօր ահագին լավ հոդված է գրել այս թեմայով :)
Ի դեպ Նիկոլն էսօր ահագին լավ հոդված է գրել այս թեմայով :)
Չեմ հասցրել կարդալ:)) Երեկոյան եմ կարդում օրվա թերթերը;
Չեմ հասցրել կարդալ:)) Երեկոյան եմ կարդում օրվա թերթերը;
Կարդա. :)
ՌՈՒՍԱՄԵ՞Տ Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռուսական զորքերը շարունակում են մնալ Վրաստանում, իսկ ռուսական հեռուստաալիքները ռեպորտաժներ են սփռում այն մասին, որ Վրաստանը 18-րդ դարի վերջից Ռուսական կայսրության մաս է:
Եւ այս ֆոնին հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե ռուսները որոշեն զորքը շարժել Թիֆլիսի ուղղությամբ, այստեղ խամաճիկային կառավարություն հաստատեն, եւ վերջինս էլ խնդրի Վրաստանը ետ ընդունել Ռուսական կայսրության գիրկը: Ի՞նչ կպատահի իրադարձությունների նման զարգացման դեպքում: Տարբերակները երկուսն են. համաշխարհային պատերազմ կամ ոչինչ: Շատ հավանական է երկրորդ տարբերակը, այսինքն, որ ոչինչ էլ չլինի:
Եվրամիությունը հերթական անգամ ապացուցեց, որ ընդամենը լավ հագնված աղջիկների եւ տղաների ակումբ է: ԵՄ-ն այդպես էլ չի կարողանում միասնական քաղաքական գործոն դառնալ: Կարելի է ասել, որ սրա պատճառն այն է, որ այն չունի միասնական շահեր: Տարօրինակն այն է, սակայն, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները շատ արագ համաձայնության են գալիս այն հարցում, թե ինչ մատերիալից պետք է պատրաստված լինի ԵՄ տարածք ներմուծվող Բարբի տիկնիկի տուտուզիկը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարող է անգամ կես ժամանոց ճառ արտասանել այսպիսի դարակազմիկ համաձայնության վերաբերյալ` ձեռքերն ու ոտքերը աջուձախ թափ տալով: Մյուս կողմից` ռուսական քաղաքականության նոր շրջադարձի առիթով մտահոգվելու ի՞նչ ունի Ֆրանսիան. ռուսական ցար Ալեքսանդրը մտավ Փարիզ, եւ, մեր մեջ ասած, առանձնապես վատ չէր: Հիտլերն էլ մտավ Փարիզ, էլի վատ չէր, պատկերացրեք: Ամերիկացիք էլ մտան Փարիզ, շատ ավելի լավ էր: Այնպես որ, չարժե մեծ աղմուկ անել ռուսական զորքի` Թիֆլիս մտնելու հնարավորության շուրջ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս դժվար թե համաշխարհային պատերազմ սկսի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները Ալյասկա չեն մտել: Հիշեցնեմ, որ Ալյասկան նույնպես Ռուսական կայսրության մաս է եղել: Այնպես որ, Թիֆլիսի պաշտպանության գործը թիֆլիսցիների գործն է, իսկ թիֆլիսցիները կարծես թե շարունակում են հույսը եվրոամերիկյան ուժերի վրա դնել: Բայց մեր մեջ ասած, ջայնամ ըլնի Թիֆլիսը, մեր դարդը Երեւանն է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրեշավոր սխալ թույլ տվեց` հրահրելով Ռուսական արջին: Այդպիսով նա վտանգի տակ դրեց ոչ միայն վրացական, այլեւ Հարավային Կովկասի բոլոր անկախ պետությունների գոյությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ Անդրկովկասում բոլոր ռեակցիաները շղթայական են: Եթե ազգերից մեկը անկախություն է ձեռք բերում, մյուսները` նույնպես, եթե կորցնում է անկախությունը, մյուսները` նույնպես: Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, նրանց ուրախությունը ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչման կապակցությամբ կարելի է հասկանալ: Բայց ուրախանալու բան կա միայն առաջին հայացքից. եթե ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչմամբ նրանք իրենց պաշտպանված են զգում Վրաստանից, փաստացի հիմա անպաշտպան են Ռուսաստանի առաջ, բացարձակապես անպաշտպան: Եւ եթե ռուսները աբխազներին առաջարկեն տեղափոխվել Սիբիր եւ այնտեղ Սիբիրյան Աբխազիայի Ինքնավար Օկրուգ հիմնել, աբխազները այս առաջարկը մերժելու ոչ մի փաստարկ չեն ունենա: Կարելի է համոզված պնդել, որ աբխազները եւ օսեթները չեն էլ փորձի այժմ իրենց ունեցած ռուսական անձնագրերը փոխարինել ազգայինով: Նախ դրանք հնարավոր չի լինի կիրառել, եւ հետո` ռուսները թույլ չեն տա:
Իսկ ընդհանրապես, Վրաստանում որոշվում է ոչ միայն այդ երկրի ճակատագիրը, եւ եթե բանը վրացական պետության դե յուրե կամ դե ֆակտո կորստին չհասնի, պետք է գոհ ու շնորհակալ լինել: Իհարկե, այս պայմաններում լավագույն ելքը կլիներ նախագահ Սահակաշվիլիի հեռանալը: Բայց քանի դեռ Վրաստանում ռուսական զորք կա, նա չի կարող դիմել այդ քայլին: Պետք է որոշակի երաշխիք լինի, որ Վրաստանի հաջորդ նախագահին ընտրելու է վրաց ժողովուրդը, եւ ոչ թե Մոսկվան է նշանակելու: Իսկ Մոսկվան կարծես ուզում է պահել Սահակաշվիլիին այնքան ժամանակ, մինչեւ նրան սեփական ձեռքերով հեռացնելու եւ նրա փոխարեն մեկ ուրիշին սեփական ձեռքերով Վրաստանի ղեկավար կարգելու հնարավորություն ունենա: Իսկ այս պայմաններում Սահակաշվիլին ստիպված է պայքարել մինչեւ վերջ:
ազատ, անկախ Հայաստան
Հայաստանի իշխանական ուժերը երկար ժամանակ չէին կողմնորոշվում` ինչպես հասկանալ եւ ինչպես արձագանքել Հարավային Օսեթիայի դեպքերի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին: Ու քանի որ այդպես էլ չհասկացան, արձագանքեցին սովորականի պես` ռուսամետ, արեւմտամետ պրիմիտիվ չափման դիրքերից: Իսկ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի դիրքորոշմամբ, որով կարող էր հանդես գալ ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանային եւ միջազգային չափման լիդերը: Նրա դիրքորոշումը ունի երկու կարեւոր առանձնահատկություն, որոնցով տարբերվում է մինչեւ այժմ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքից դուրս հնչած բոլոր տեսակետներից: Առաջին առանձնահատկությունը այն է, որ Տեր-Պետրոսյանը պաշտպանեց ճշմարտությունը առ այն, որ Վրաստանը փորձում էր Հարավային Օսեթիան մաքրել օսեթներից, եւ եթե չլիներ Ռուսաստանը, Հարավային Օսեթիա չէր լինի: Տեր-Պետրոսյանի դիրքորոշման երկրորդ կարեւոր առանձնահատկությունը այն է, որ նա մեղադրեց վրաց իշխանություններին` միեւնույն ժամանակ պաշտպանելով վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը: Այսինքն` նա ընդգծեց, որ վրաց իշխանությունների թույլ տված կոպիտ սխալը, անգամ հանցանքը չի կարելի օգտագործել` վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը ծնկի բերելու համար: Նման ամբողջական դիրքորոշում չի արտահայտել ոչ ոք: Մինչեւ այժմ Արեւմուտքը չի նկատել Հարավային Օսեթիան ոչնչացնելու Վրաստանի մղումը, իսկ ՌԴ-ն չի ճանաչել վրացական պետությունը ծնկի բերելու անթույլատրելիությունը: Իսկ Տեր-Պետրոսյանը արձանագրել է մի այնպիսի դիրքորոշում, որը զարմանալիորեն ներառում է թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի եւ թե՛ տարածաշրջանի շահերը:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են: 1990 թվականին իշխանության գալով` Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ. հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից: Արդյունքում` հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց: Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում: Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում: Նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Հիմա այդ հարգանքը կորսված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Եւ դա` կոմպլեմենտար կոչված քաղաքականության արդյունքում:
Շատերը կարող են հարց տալ, թե ինչ տարբերություն կոմպլեմենտարության եւ Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականության միջեւ: Իսկ տարբերությունը շատ մեծ է. Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի աջակցության, մյուս կողմից` այդ աջակցությունը կարող էր սպառնալիք դառնալ հայոց պետականության համար: Ուստի նա որդեգրել էր ոչ թե Հայաստանի անկախությունը Մոսկվայից պաշտպանելու, այլ Մոսկվայում պաշտպանելու քաղաքականություն: Սրա համար նա ամեն ինչ արեց եւ, ի դեպ, հասավ նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն մաքսիմալ անկեղծ: Այսինքն` Տեր-Պետրոսյանը Մոսկվայի հետ հարաբերվելիս ընդունում էր, որ Ռուսաստանը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի գոյապահպանության հարցում, այսօր էլ մեծ դեր ունի, միշտ էլ մեծ դեր կունենա: Սրան զուգահեռ, նա կարողանում էր Մոսկվայի համար առավել հասկանալի եւ ընդունելի դարձնել անկախ պետություն ունենալու, ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները: Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին տվեց երաշխիքներ, որ Երեւանը երբեք չի ներգրավվի հակառուսական խարդավանքների մեջ, բայց եւ Մոսկվայի համար հասկանալի դարձրեց աշխարհին ինտեգրվելու Երեւանի մղումը: Սա էր Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը իմաստը:
Իսկ կոմպլեմենտարիզմի հիմքում ընկած էր խորամանկությունը: Կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարողները ելնում էին իրենց այն համոզմունքից, որ բոլորին կարելի է շփոթության մեջ գցել, խաբել եւ այլն: Ու այս տրամաբանությամբ ՀՀ կոմպլեմենտար իշխանությունը ԱՄՆ-ի հետ ամերիկամետ էր, ՆԱՏՕ-ի հետ` ՆԱՏՕ-ամետ, ռուսների հետ` ռուսամետ: Սա, բնականաբար, Ռուսաստանին դուր չէր գալիս, եւ ամեն խորամանկության դիմաց նա բռնում էր Հայաստանի իշխանության ականջից եւ փրկագին պահանջում: Այդպես` Ռուսաստանին անցան Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը, հեռահաղորդակցությունը, երկաթուղին եւ մնացած բոլոր ստրատեգիական ոլորտները: Փոխարենը` իշխանությունը մեծ փողեր էր ստանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից եւ լափում: Արդյունքում` ՀՀ իշխանավորները Հայաստանը դարձրին ռուսական ֆորպոստ, իսկ իրենք հարստացան ամերիկյան, եվրոպական, իհարկե` նաեւ ռուսական փողերով: Ահա այսպիսին է կոմպլեմենտարիզմի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության տարբերությունը:
Եւ ի դեպ, շատերը հակասություն են տեսնում այն բանի մեջ, որ քաղաքական ընթացիկ շրջանում Տեր-Պետրոսյանը մերժում է ներքաղաքական հարցերում արտաքին միջամտության եւ տղա բերելու տարբերակը եւ, մյուս կողմից, ակտիվ շփումներ է պահպանում ռուսական, ամերիկյան, եվրոպական շրջանակների հետ: Որեւէ հակասություն այստեղ չկա եւ չի կարող լինել: Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն գործող վարչախմբի ներկայացուցիչների, Մոսկվային չի ասում, որ եթե ինքը լինի Հայաստանի նախագահ, Ռուսաստանի համար ավելի լավ կլինի: Այսպես չի ասում նաեւ Եվրոպային, չի ասում նաեւ ԱՄՆ-ին: Տեր-Պետրոսյանը փորձում է Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, մեծ տերությունների համար ընկալելի դարձնել ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները, փորձում է այնպես անել, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ հատկապես Ռուսաստանը լուրջ վերաբերվեն Հայաստանի անկախությանը: Ռուսաստանը` հատկապես, որովհետեւ այսօր նա առավել մեծ լծակներ ունի Հայաստանում: Եւ սա ճիշտ քաղաքականություն է, պետական գործչի քաղաքականություն: Եթե Սահակաշվիլին իշխանության գալուց հետո ճիշտ հարաբերություններ կառուցեր Ռուսաստանի հետ, այսօր մենք կունենայինք բոլորովին ուրիշ Վրաստան եւ բոլորովին ուրիշ տարածաշրջան:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Կարդացել էի արդեն, Արտակ ջան:))
Կարդացել էի արդեն, Արտակ ջան:))
Դե թող ուրիշներն էլ կարդան :))
ՀՀԿ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
ՀՀԿ գործադիր մարմինը, այսօր քննարկելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, որոշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել աննպատակահարմար, ասվում է ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այնուհետև ՀՀԿ գործադիր մարմինը, քննարկելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար որոշեց հավանություն տալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար
Անաղուհացկեր շան որդիներ :hands:hands
էս տղեն իրան ճղելով, սուտ խոսալով, խաբելով, լաց լինելով, ՀՀԿ-ին ու նախկին ու ներկա փաշեքին պաշտպանեց: Ու հիմա հանում դուրս են քցում: Այ խնդրեմ, թե շաաաատ խորը քամակ մտնելու հետևանքներն ինչպիսին են լինում:
Բայց մուկը ԱԺ նախագահ, ահագին օղբատ, հազար ներողություն, տարբերակ է: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ու Սերժը սկսել են պռոստը, դոզի տակ, կայֆեր անել:

Հասնումա էտ Սբխեչի ուլին, երբեք չեմ մոռանա մարտի 1-ի դրա իբր թե հուզված ելույթը:[:angry, ասում էր հրաժարական չեմ տա, դե մի տուր տենամ:8
Դե այս մասին վաղուց էր հայտնի, իսկ ՀՀԿ-ն կպած ուզում էր հերքել: Բամբասանքներ են շրջում, որ իբր Սերժ Սարգսյանը կարտ խաղալուց Հովիկ Աբրահամյանին պարտվել է այս պաշտոնը :)) Թե դա որքանո՞վ է ճիշտ, չգիտեմ, բայց հավատալու եմ համարում:
Ամեն դեպքում սրա դեմ բողոքի ակցիաներ էլ է արվել: Օրինակ Հովիկ Աբրահամյանի պատգամավոր ընտրվելու հենց հաջորդ օրը թատերականացված ակցիա արեց «Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնությունը, ինչին մամուլն անդրադարձավ:
Ակցիայի երիտասարդների ձեռքներին պաստառներ կային, որոնցից մեկով պահանջվում էր արտահերթ, ընտրություններ, իսկ մյուսը ներկայացնում եմ ստորև.

:D :D
Պլակատը շատ լավն էր
:D :D
Պլակատը շատ լավն էր
Չուկի սարքածնա:hands
Չուկը բազմատաղանդ ա :hands: Ճիշտ ասած էնքան համեստ մարդ ա, որ կողքից ինչ իմացանք, իմացանք :) Էսքան համեստ էլ չարժի էս դարում լինել :8
:)
Mephistopheles
07.09.2008, 04:48
Անաղուհացկեր շան որդիներ :hands:hands
էս տղեն իրան ճղելով, սուտ խոսալով, խաբելով, լաց լինելով, ՀՀԿ-ին ու նախկին ու ներկա փաշեքին պաշտպանեց: Ու հիմա հանում դուրս են քցում: Այ խնդրեմ, թե շաաաատ խորը քամակ մտնելու հետևանքներն ինչպիսին են լինում:
Բայց մուկը ԱԺ նախագահ, ահագին օղբատ, հազար ներողություն, տարբերակ է: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ու Սերժը սկսել են պռոստը, դոզի տակ, կայֆեր անել:
Ընգեր, դրանց տարբերությունը շատ մեծ չի…երկուսի վրայից էլ նույն հոտն է գալիս…ոչ մի կադրային փոփոխություն որևէ բան ոչ փոխել է, ոչ էլ փոխվելու է (չեմ ուզում ասել թե հավատում ես այդպիսի դիմակահանդեսներին, դու այդքան միամիտ չես)
Հենց այդպես էլ կա Ժողովրդին էշի տեղ են դնում և ցավն այն է որ մեր մի մասն այնքան էլ վատ չի զգում դրանից, "միայն թե կայունություն լինի"

Ընկեր, ի հարկե լուրջ չեմ ընդունում: Կարծու՞մ ես Տիգրանի մասին եմ մեծ կարծիքի: Բոլորովին: Մեր մեջ ասած, ուժերի դասավորության ներկա պայմաններում էական էլ չի ԱԺ նախագա կլինի Տիգրանը, Մուկը, Լֆիկը, թե ընդհանրապես չի լինի:
Երևան Ջան
07.09.2008, 14:14
ՀԱՐՑ: Ինչ եք կարծում ԼՏՊ-ի արարքի մասին որ իր իսկ շահերի համար ժողովրդին հանեց փողոցները:
ՀԱՐՑ: Ինչ եք կարծում ԼՏՊ-ի արարքի մասին որ իր իսկ շահերի համար ժողովրդին հանեց փողոցները:
Քուր ջան, էս հարցերի հետ կապված մի հատ ֆորումի «Քաղաքականություն» բաժինը ծայրից ծայր կարդում ես: Մի երկու ամսում կհասցնես կուրսի լինես, թե ով ինչ է կարծում:
ՀԱՐՑ: Ինչ եք կարծում ԼՏՊ-ի արարքի մասին որ իր իսկ շահերի համար ժողովրդին հանեց փողոցները:
Ֆիդոյի ականջը կանչի... էլի ԼՏՊ-ի գերբնական հիպնոսներին հավատացող կա, Ֆիդոն մենակ չի:)
ՀԱՐՑԻՆ ՀԱՐՑ. Էս ընթացքում իր շահը տնային կալանքն է՞ր, տասնյակ ձերբակալված կողմանկիցները՞, թե՞ տարարտեսակ մանր-մունր քրգործերն ու գաղտնալսումները: Խնդրում եմ՝ բացատրես այդ «շահը»: Այդպես ավելի հետաքրքիր կլինի:
Ֆիդոյի ականջը կանչի... էլի ԼՏՊ-ի գերբնական հիպնոսներին հավատացող կա, Ֆիդոն մենակ չի:)
Ուզում ես, մի հատ սկզբից սկսի …
մի վեց ամիս, ԵրևանՋանյան քննարկումների մեջ կլինես: Որ շատ չչարչարվես, կարաս քոփի-փեյսթերով առաջ գնաս:
Երևան Ջան
07.09.2008, 14:33
Քուր ջան, էս հարցերի հետ կապված մի հատ ֆորումի «Քաղաքականություն» բաժինը ծայրից ծայր կարդում ես: Մի երկու ամսում կհասցնես կուրսի լինես, թե ով ինչ է կարծում:
շնորհակալ եմ խորհրդի համար
Երևի չպետք է հարցը տաի, կներեք ուղղակի հետաքրքիր էր
շնորհակալ եմ խորհրդի համար
Երևի չպետք է հարցը տաի, կներեք ուղղակի հետաքրքիր էր
վայ, խնդրեմ խնդրեմ... ուղղակի էդ հարցը տալուց հետո, այստեղ սովորաբար սկսում են բողոքել որ սաղով հասաք վրես.. ախ դուք լևոնական մոսսադնիկներ, մարտնչող ջհուդներ, սորոսյան մասոններ.. լևոնչի զոմբիններ և այլն.. շնորհակալություն որ դու դրանք չասացիր:)
ՀԳ
բայց անկեղծ ասա, մտածեցիր չէ՞
Երևան Ջան
07.09.2008, 14:35
Տրիբուն-ը խորհուրդ տվեց այդպես էլ կանեմ
Ավելացվել է 35 վայրկյան անց
վայ, խնդրեմ խնդրեմ... ուղղակի էդ հարցը տալուց հետո, այստեղ սովորաբար սկսում են բողոքել որ սաղով հասաք վրես.. ախ դուք լևոնական մոսսադնիկներ, մարտնչող ջհուդներ, սորոսյան մասոններ.. լևոնչի զոմբիններ և այլն.. շնորհակալություն որ դու դրանք չասացիր:)
անիմաստ խոսքեր էին
Տրիբուն-ը խորհուրդ տվեց այդպես էլ կանեմ
Ավելացվել է 35 վայրկյան անց
անիմաստ խոսքեր էին
էդ անիմաստ խոսքերին անկեղծորեն հավատացողներ կան Երևան Ջան ջան,
շնորհակալ եմ խորհրդի համար
Երևի չպետք է հարցը տաի, կներեք ուղղակի հետաքրքիր էր
Համաձայն եմ, որ հետաքրքիր է: Օրինակ, որքա՞ն քեշ փող է ստացել ԼՏՊ-ն մարդկանց այսպես իրար խառնելու արդյունքում, քանի՞ տեղ է նրա մեծադիր նկարն ու անունը ներկայացվել վերջին մեկ տարում, և այլն: Բայց հավատացեք, այս բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են ու շարունակվում են քննարկվել արդեն մոդ մեկ տարի է: Այնպես, որ մինչև հարցեր տալը, մի ալարեք, քանի որ ով ալարի, ոչ դալարի, ու կարդացեք ողջ բաժինը:
Կամ թողեք գլոբալ հարցրեը և անցեք ակտուալ խնդիրների քննարկմանը: Օրինակ, որքա՞ն արժե մեկ բաժին ճաշը, չորս հոգանոց ընտանիքի համար, ԼՏՊ քաղաքականություն վերադառնալուց առաջ և հետո:
Երևան Ջան
07.09.2008, 14:42
Կամ թողեք գլոբալ հարցրեը և անցեք ակտուալ խնդիրների քննարկմանը: Օրինակ, որքա՞ն արժե մեկ բաժին ճաշը, չորս հոգանոց ընտանիքի համար, ԼՏՊ քաղաքականություն վերադառնալուց առաջ և հետո:
Պատասխանեք Ձեր հարցին եթե դժվար չէ

կամ՝ եթե մեկ ցուցարարը փետրվար ամսի միտինգներին ստանում էր հինգ հազար դրամ, ինչքան կստանան մի քանի ցուցարարները միասին սեպտեմբերի տասերկուսին, կամ՝ եթե տաս "ցուցարար" մարտի մեկին հինգ րոպեում ջարդել են "Երևան Սթիի" սուպեռմարկետը, քանի "ցուցարար" է անհրաժեշտ քսան րոպեում "ՍԱՍ"-ը ջարդելու համար՞
Երևան Ջան
07.09.2008, 14:42
էդ անիմաստ խոսքերին անկեղծորեն հավատացողներ կան Երևան Ջան ջան,
Ինչ ասեմ...
Ինչ ասեմ...
Սևակից մի քառատող..
Պատասխանեք Ձեր հարցին եթե դժվար չէ
Ընկեր, ես էլ քո նաման փնտրտուքների մեջ եմ: Եթե ունենայի բոլոր հարցերի պատասխանները, հիմա ֆորումային քննարկումներին չէի մասնակցի, գիրք կգրեի. «Լևոնը և նրա հետևանքները» :
Բացահայտենք ճշմարտությունը համատեղ ուժերով: Welcome
Mephistopheles
07.09.2008, 14:53
ՀԱՐՑ: Ինչ եք կարծում ԼՏՊ-ի արարքի մասին որ իր իսկ շահերի համար ժողովրդին հանեց փողոցները:
ՊԱՏԱՍխԱՆ: Այդպիսի բան չի եղել…մի աղավաղիր իրականությունը
Մոդերատորական. ԹԵմայից դուրս թեմայում թեմայից դուրս գրառումներ մի արեք:
Հնարավոր պաշտոնյաների` վերը բերված ցուցակների իրականանալիությունը վկայում է, որ ես այնուամենայնիվ ուզում եմ հավաքել ճամպրուկներս...
Հնարավոր պաշտոնյաների` վերը բերված ցուցակների իրականանալիությունը վկայում է, որ ես այնուամենայնիվ ուզում եմ հավաքել ճամպրուկներս...
Արագացրու :): Մի քիչ էլ ու կարող է շատ ուշանաս ;)
Արագացրու :): Մի քիչ էլ ու կարող է շատ ուշանաս ;)
Մի քիչ այլ կերպ հասկացար... Էս պարագայում ես ընդամենը ուզում եմ ժամանակավոր հավաքել ճամպրուկներս, իսկ եթե սենց մնա` կարող ա կախվեմ:
Մի քիչ այլ կերպ հասկացար... Էս պարագայում ես ընդամենը ուզում եմ ժամանակավոր հավաքել ճամպրուկներս, իսկ եթե սենց մնա` կարող ա կախվեմ:
Վարբեդ, կախվելու կամ ճամպրուկները հավաքելու անշնորհակալ գործի փոխարեն, լավ կլինի մի հատ էլ տեսակետ դու ներկայացնես, թե ում որտեղ կուզենայիր տեսնել: Իսկ այսպես մնալու դեպքում, կախվելնել է քիչ. պետք ազգովի հրապարակում խառակիրի անել:

Նախ` Վարպետ: Ընդամենը 6 տառ է, դժվար է շփոթության մեջ ընկնելը: Երկրորդն էլ` ում համար լավ կլինի մի հատ էլ տեսակետ ես ներկայացնեմ? Ինչից վերցրիր, որ լավ կլինի? Դեմագոգիա չեմ անում, ի սկզբանե արձանագրենք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է արդեն, որ Գագիկ Ջհանգիրյանը միշտ իդեալական պաշտոնյա է եղել, իսկ Պարգև Օհանյանը` իդեալական դատավոր... Եթե այլ թեկնածություններ չունենք, ուրեմն վայ մեզ: Չեմ խառնվում: Շարունակեք կազմել ձեր ցուցակները:
Նորից տեղի ունեցան դեմոկրատական ընտրություններ... :D :D
իսկ ՀԱԿ փոխնախագահ և ընտրությունից օրեր առաջ ավտովթարի ենթարկված Աշոտ Մնացականյանը՝ 181 ձայն։
Էս էլ ՀԱԿ-ը ... :D
Իսկ Երիցյանները լավ տղերք են: Փաստորեն տղերքը չվախեցան ու ախպերությանը իրենց կողմը գրավելով հասան իրենց նպատակին: Խարոշի տղերքը որ միանան գերան կկոտրեն ...:D
Նախ` Վարպետ: Ընդամենը 6 տառ է, դժվար է շփոթության մեջ ընկնելը: Երկրորդն էլ` ում համար լավ կլինի մի հատ էլ տեսակետ ես ներկայացնեմ? Ինչից վերցրիր, որ լավ կլինի? Դեմագոգիա չեմ անում, ի սկզբանե արձանագրենք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է արդեն, որ Գագիկ Ջհանգիրյանը միշտ իդեալական պաշտոնյա է եղել, իսկ Պարգև Օհանյանը` իդեալական դատավոր... Եթե այլ թեկնածություններ չունենք, ուրեմն վայ մեզ: Չեմ խառնվում: Շարունակեք կազմել ձեր ցուցակները:
Իդեալականներ ընդհանրապես չեն լինում: Ունենք այն ինչ ունենք: Պարզում ենք բոլորով, թե ուրիշ ինչ տարբերակներ կան: Կազմվող ցուցակներն էլ ընդամենը մեր՝ շարքային քաղաքացիներիս, պատկերացումներն են, ոչ ավելին:
Կոնկրետ Ջհանգիրյանի պահով - իդեալական պաշտոնյա դժվար է համարել, բայց հաստատ Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն է:
Օհանյանն էլ մինչև հիմա միակ դատավորն է, որը պետության դեմ հայցը բավարարել է ու ընդունել է արդարացման վճիռ: Սա էլ ուժեղ կամքի ու արդարադատության նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է: Ու էլի ոչ ոք նրան իդեալական դատավոր չի համարում:
Կոնկրետ Ջհանգիրյանի պահով - իդեալական պաշտոնյա դժվար է համարել, բայց հաստատ Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն է:
Նաև լավ կտտանքների տեսակներ գիտի որոնք հետքեր չեն թողնում մարմնի վրա : Իրավաբանական տեսակետից սա շատ կարևոր է, չկա հետք ուրեմն չկա կտտանք...
Իդեալականներ ընդհանրապես չեն լինում: Ունենք այն ինչ ունենք: Պարզում ենք բոլորով, թե ուրիշ ինչ տարբերակներ կան: Կազմվող ցուցակներն էլ ընդամենը մեր՝ շարքային քաղաքացիներիս, պատկերացումներն են, ոչ ավելին:
Կոնկրետ Ջհանգիրյանի պահով - իդեալական պաշտոնյա դժվար է համարել, բայց հաստատ Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն է:
Օհանյանն էլ մինչև հիմա միակ դատավորն է, որը պետության դեմ հայցը բավարարել է ու ընդունել է արդարացման վճիռ: Սա էլ ուժեղ կամքի ու արդարադատության նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է: Ու էլի ոչ ոք նրան իդեալական դատավոր չի համարում:
Եթե խիստ վերացարկվեմ բազմաթիվ սուբյեկտիվ և մասնավոր նրբություններից, ինչպես նաև` օբյեկտիվ իրականությունից, ապա չեմ կարողանա չհամաձայնել վերոշարադրյալ յուրաքանչյուր բառի հետ: Խնդիրն այն է, որ ես ուղղակի չեմ կարողանում վերացարկվել, քանի որ ինքս մասնակցել եմ Պարգև Օհանյանի վարած բազմաթիվ դատերի, ուսումնասիրել եմ Գագիկ Ջհանգիրյանի գերատեսչության վարած բազմաթիվ գործեր... Չեմ կարողանում վերացարկվել:) Չկամ էդքան :)
Բոլորն էլ գիտեն, թե ով ով է…:)
Կարեւորը, որ ընդդիմության մեջ եղած «անհաջող» կադրերը գոնե սկզբունքայնություն ունեն՝ ի տարբերություն ԱԺ պատգամավորների, նախարարների, իշխանական այլ լածիրակների եւ այլն…
Բոլորն էլ գիտեն, թե ով ով է…:)
Կարեւորը, որ ընդդիմության մեջ եղած «անհաջող» կադրերը գոնե սկզբունքայնություն ունեն՝ ի տարբերություն ԱԺ պատգամավորների, նախարարների, իշխանական այլ լածիրակների եւ այլն…
Ափսոս չեմ կարող պատմել մի քանի մասնավոր դեպքեր... Շա~տ ափսոս, որ չեմ կարող: Ու նպատակս որեւէ մեկին հակառակը համոզելը չէր լինելու, այլ դրանից հետո խնդրելը` մտնել իմ դրության մեջ, երբ գիտես բաներ ու կարդում ես, թե ինչպես այդ բաները չիմանալով` քո կողմից հարգելի, սիրելի մարդիկ գտնվում խորը մոլորության մեջ:
Նորից տեղի ունեցան դեմոկրատական ընտրություններ... :D :D
Էս էլ ՀԱԿ-ը ... :D
Իսկ Երիցյանները լավ տղերք են: Փաստորեն տղերքը չվախեցան ու ախպերությանը իրենց կողմը գրավելով հասան իրենց նպատակին: Խարոշի տղերքը որ միանան գերան կկոտրեն ...:D
Մարդուկ, մի խառնվի իրար, էս Աշոտ Մնացականյանը Կոնգրեսի հետ ոչ մի կապ չունի: Ստեղ ՀԱԿ-ը Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունն է, էն Տիգրան Ուլիխանյանի կուսակցությունը: Այ ճիշտ ես, սրանք հազիվ էլ էսքան:

Ուրի... Ուրիխանյան, եթե չեմ սխալվում:)
Մարդուկ ջան... Ոչ կոմպիտենտության պայմաններում սարկազմը կրկնակի ուժեղ է հետադարձ հարվածում ոչ կոմպետենտ հեղինակին, քան սովորական, մարդկային խոսքը:
Ափսոս չեմ կարող պատմել մի քանի մասնավոր դեպքեր... Շա~տ ափսոս, որ չեմ կարող: Ու նպատակս որեւէ մեկին հակառակը համոզելը չէր լինելու, այլ դրանից հետո խնդրելը` մտնել իմ դրության մեջ, երբ գիտես բաներ ու կարդում ես, թե ինչպես այդ բաները չիմանալով` քո կողմից հարգելի, սիրելի մարդիկ ինչպիսի մոլորությունների մեջ են:
Վարպետ ջան, եթե նկատի ունես նախքան 2008-ը «նշված» մարդկանց գործունեությունը, ապա ասեմ, որ համաձայն եմ քո հետ…
Բայց համաձայնվիր, որ առանց նրանց, շարժումը լիարժեք նպատակաուղղվածություն չէր ունենա: Տվյալ դեպքում նրանք պետք են շարժմանը այնքանով, որքանով յուրաքանչյուրը կարող է որոշ շատ կարեւոր հարցերի պատասխանները տալ…Հասկանալի է, շարժումն էլ նրանց է պետք:
Ներկա պայմաններում այլ կերպ հնարավոր չէ: Ընդդիմության գիտակից հատվածը, որը բավականին մեծ թիվ է կազմում, լավ էլ գիտի նրանց կարեւորությունը ներկայումս, իսկ ապագայում…հուսանք այնպես կլինի, որ արդեն արատավորված գործիչներին տեղ չեն ունենա… Այնպես որ՝ «աչք ոչ ոք չի փակում»::)
Ափսոս չեմ կարող պատմել մի քանի մասնավոր դեպքեր... Շա~տ ափսոս, որ չեմ կարող: Ու նպատակս որեւէ մեկին հակառակը համոզելը չէր լինելու, այլ դրանից հետո խնդրելը` մտնել իմ դրության մեջ, երբ գիտես բաներ ու կարդում ես, թե ինչպես այդ բաները չիմանալով` քո կողմից հարգելի, սիրելի մարդիկ գտնվում խորը մոլորության մեջ:
Առանց շատ ինսայդերական տեղեկատվության էլ, շատերը գիտեն թե ով ինչ է արել: Հեչ բան չլինի, էն զինվորների սպանության ու դրանից հետո տեղի ունեցած դատի ու մի քանի անմեղների դատվելու մեղքի իր բաժինը ունի նաև մեր հերոսը: Բայց համաձայնվում եմ Մարկիզի հետ, որ ունենալով վերից վար փտած համակարգ ու այլասերված արդարադատություն, ընտրության հիմնական գործոններից մեկը սկզբունքայնությունն է:
Վարպետ ջան, եթե նկատի ունես նախքան 2008-ը «նշված» մարդկանց գործունեությունը, ապա ասեմ, որ համաձայն եմ քո հետ…
Բայց համաձայնվիր, որ առանց նրանց շարժումը լիարժեք նպատակաուղղվածություն չէր ունենա: Տվյալ դեպքում նրանք պետք են շարժմանը այնքանով, որքանով յուրաքանչյուրը կարող է որոշ շատ կարեւոր հարցերի պատասխանները տալ…Հասկանալի է, շարժումն էլ նրանց է պետք:
Ներկա պայմաններում այլ կերպ հնարավոր չէ: Ընդդիմության գիտակից հատվածը, որը բավականին մեծ թիվ է կազմում, լավ էլ գիտի նրանց կարեւորությունը ներկայումս, իսկ ապագայում…հուսանք այնպես կլինի, որ արդեն արատավորված գործիչներին տեղ չեն ունենա… Այնպես որ՝ «աչք ոչ ոք չի փակում»::)
Ցավն էլ հենց դա է, որ ոչ միայն մինչև 2008թ.. է~, ախր:( Ոնց եմ ափսոսում, որ չեմ կարող կիսվել, պայթում եմ միջիցս: Լռում եմ, չեմ շարունակում, թե չէ չեմ դիմանա:)
Ավելացվել է 1 րոպե անց
Առանց շատ ինսայդերական տեղեկատվության էլ, շատերը գիտեն թե ով ինչ է արել: Հեչ բան չլինի, էն զինվորների սպանության ու դրանից հետո տեղի ունեցած դատի ու մի քանի անմեղների դատվելու մեղքի իր բաժինը ունի նաև մեր հերոսը: Բայց համաձայնվում եմ Մարկիզի հետ, որ ունենալով վերից վար փտած համակարգ ու այլասերված արդարադատություն, ընտրության հիմնական գործոններից մեկը սկզբունքայնությունն է:
Ջհանգիրյան Գագիկը սկզբունքային չէ... Օհանյան Պարգևը սկզբունքային չէ... Հակոբյան Հակոբը սկզբունքային չէ...
Մարդուկ ջան... Ոչ կոմպիտենտության պայմաններում սարկազմը կրկնակի ուժեղ է հարվածում ոչ կոմպետենտ հեղինակին, քան սովորական, մարդկային խոսքը:
Տվյալ դեպքում ոչ կոմպետենտ կարող եք անվանել թերթ.ամ-ի խմբագրին
Չէ որ ամեն նորածին արդեն գիտի որ ՀԱԿը դա կոնգրեսն է, իսկ եթե գրվում է ՀԱԿ ուրեմն հասկացվում է Կոնգրես:
Ի դեպ ես առաջին անգամ եմ տեսնում որ ժուռնալիստը օգտագործի ՀԱԿ հապավումը Առաջադիմական կուսակցության համար, նախկիններում միշտ էլ գրում էին Առաջադիմական... Երևի թե մի բան գիտեն
Բնավ էլ զարմանալի չէին ու ու լիովին կանխատեսվող այս ՏԻՄ ''ընտրությունների" ընթացքը: Սա է պատկերը, եւ այս պատկերը կոչվում է "փակ երկրների /հասարակարգերի/ սինդրոմ":
Տվյալ դեպքում ոչ կոմպետենտ կարող եք անվանել թերթ.ամ-ի խմբագրին
Չէ որ ամեն նորածին արդեն գիտի որ ՀԱԿը դա կոնգրեսն է, իսկ եթե գրվում է ՀԱԿ ուրեմն հասկացվում է Կոնգրես:
Ի դեպ ես առաջին անգամ եմ տեսնում որ ժուռնալիստը օգտագործի ՀԱԿ հապավումը Առաջադիմական կուսակցության համար, նախկիններում միշտ էլ գրում էին Առաջադիմական... Երևի թե մի բան գիտեն
Ես քեզ ուղղված "ոչ կոմպետենտ"-ի մեջ վիրավորանքի բաղադրիչ չէի դրել: Ուղղակի, իմ սեփական օրինակից եմ ասում, երբ իմ մեջ ցանկություն է առաջանում "ղժժալ" որեւէ բանի վրա, ճշտում եմ բոլոր հնարավոր միջոցներով իմ սեփական ճշմարտացիությունը, որ հանկարծ էնպես չստացվի, որ իմ վրա "ղժժան": Որովհետեւ որքան սուր ես "կղժժայի", նույնքան սուր ինձ կհակադարձվեր` եթե սխալված լինեի:
Վարպետ ջան, եթե նկատի ունես նախքան 2008-ը «նշված» մարդկանց գործունեությունը, ապա ասեմ, որ համաձայն եմ քո հետ…
Բայց համաձայնվիր, որ առանց նրանց, շարժումը լիարժեք նպատակաուղղվածություն չէր ունենա: Տվյալ դեպքում նրանք պետք են շարժմանը այնքանով, որքանով յուրաքանչյուրը կարող է որոշ շատ կարեւոր հարցերի պատասխանները տալ…Հասկանալի է, շարժումն էլ նրանց է պետք:
Ներկա պայմաններում այլ կերպ հնարավոր չէ: Ընդդիմության գիտակից հատվածը, որը բավականին մեծ թիվ է կազմում, լավ էլ գիտի նրանց կարեւորությունը ներկայումս, իսկ ապագայում…հուսանք այնպես կլինի, որ արդեն արատավորված գործիչներին տեղ չեն ունենա… Այնպես որ՝ «աչք ոչ ոք չի փակում»::)
Եթե կարճ կապենք, նույն Ջհանգիրյանի մասով, ապա նա գանց մեծ ռիսկի, իմանալով որ ոչ միայն աշխատանքից կազատեն, այլ որ նույնիսկ կյանքին կարող է վտանգ սպառնալ: Ի՞նչ շատ ուներ Ջհանգիրյանը բացի սկզբունքայնություննից:
Բնավ էլ զարմանալի չէին ու ու լիովին կանխատեսվող այս ՏԻՄ ''ընտրությունների" ընթացքը: Սա է պատկերը, եւ սա կոչվում է "փակ երկրների սիդրոմ":
Շատ էլ նորմալ երկիր է, ըստ իր ժողովրդի պահանջների: Կարող է մի 10 տոկոսը համաձայն չի, բայց 80-90 տոկոսը որ հաստատ ընդունում է: Իհարկե մեկը ուզում մի դեմք մյուսը ուզում է ուրիշ դեմք, բայց թե դեմքի որակը շատ քչերին է հետաքրքրում
Եթե մարդկանց մի մեծ հատված դիտարկում է Ջանգիրյանին որպես արդարադատության նախարար ապա ինչու Երիցյանը չպետք է լինի թաղապետ:
Եթե կարճ կապենք, նույն Ջհանգիրյանի մասով, ապա նա գանց մեծ ռիսկի, իմանալով որ ոչ միայն աշխատանքից կազատեն, այլ որ նույնիսկ կյանքին կարող է վտանգ սպառնալ: Ի՞նչ շատ ուներ Ջհանգիրյանը բացի սկզբունքայնություննից:
Չեմ խոսում:)) Ասելիքի բացակայությունը չի պատճառը: Բայց քանի որ այլ հիմնավորում չունեմ, ավելի ճիշտ` չեմ կարող ասել, ապա համարեք, որ ասելիք չունեմ:))
Շատ էլ նորմալ երկիր է, ըստ իր ժողովրդի պահանջների: Կարող է մի 10 տոկոսը համաձայն չի, բայց 80-90 տոկոսը որ հաստատ ընդունում է: Իհարկե մեկը ուզում մի դեմք մյուսը ուզում է ուրիշ դեմք, բայց թե դեմքի որակը շատ քչերին է հետաքրքրում
Եթե մարդկանց մի մեծ հատված դիտարկում է Ջանգիրյանին որպես արդարադատության նախարար ապա ինչու Երիցյանը չպետք է լինի թաղապետ:
Իսկ ինչ գիտես, որ ժողովրդի 10 տոկոսը չի, որ ուզում է` Արարատ լեռը լինի ֆուտբոլային հավաքականի խորհրդանիշի վրա? Զարմանում եմ...
Բավականին հետաքրքիր նախագիծ է։
Հետեւաբար ինձ հետաքրքրեց մի քանի հարց, որոնք անմիջապես կապված են Հայ Ազգային Կոնգրեսին՝
Ովքեր են ֆինանսավորում «Հայ Ազգային Կոնգրեսի» նյութական ծախսերը, ներառյալ, թեեւ ոչ ամբողջական կարգով նշված, հետեւյալ՝
կատարվող աշխատանքների վարձավճարումը,
գրենական գործիքների եւ տպագրման ծախսերը,
կոմունալ ծախսերը,
էլեկտրականության ծախսերը,
վարձված շինությունների վարձավճարումը,
քաղաքական ցույցերի, քայլարշավերի, պաստառների, բացիկների, եւ այլ գործարքների իրվավունքի վարձավճարումը (Եթե իհարկե գոյություն ունի մնամ վարձ, օրինակ, հանրային ցույցերի եւ նմանօրինակ ձեռնարկների համար տվյալ քաղաքի իշխանությոնը տրվում է հատուկ վարձավճար, որով քաղաքապետարանը համաձայնության գալով ընդունում է հայցը եւ թուլատրում տվյալ կազմակերպությանը գործել ըստ պայմանավորվածության։ Եվ քանզի ՀԱԿ–ը Ազգային է, հետեւաբար պետք է որ լինի բազմանդամ, կարելի է կռահել որ քաղաքապետարանի հետ որեւէ գործարք անելու համար անհրաժետ կլինեն գործադրել մեծ ծավալի դրամական ֆոնդեր),
հնարավոր դրամային դատական հայցերի պայքարի, այդ դատավարությունների պարտության դեպքում վճարվող ծախսերը, (Քանզի ըստ ՀՀ սահմանադրության ՀՀ պատկանում է Հայաստանի ժողովրդին, եւ ոչ թե որեւէ Ազգին, հնարավոր է, որ լինեն Հայաստանում ապրող ժողովրդներ, օրինակ Հայաստանում ապրող Արցախցիներ, Ասորիներ, Հայեր, Հրեաներ, Եզդիներ, Ռուսներ եւ այլն, որոնք հիմնվելով ազգային խտրականություն ներկայացնող Հայ Ազգային Կոնգրեսի գործնեությանը, պատվազրկման հիմունքներով դրամ շորթելու հայց ներկայացնեն դատարաններին։)
Առայժմ այսքանը։ Բոլոր հարցերին խնդրում եմ տալ լուրջ պատասխան։ Այս ամենը իրական են եւ չի կարելի անտեսել, կամ ծաղրի վերածելով վարկաբեկել այս լուրջ կառույցի գործնեությունը։
Նախապես շնորհակալություն։
Հակոբ, ամենայն լրջությամբ.
Մութ ուժերը…:D
Ես քեզ ուղղված "ոչ կոմպետենտ"-ի մեջ վիրավորանքի բաղադրիչ չէի դրել: Ուղղակի, իմ սեփական օրինակից եմ ասում, երբ իմ մեջ ցանկություն է առաջանում "ղժժալ" որեւէ բանի վրա, ճշտում եմ բոլոր հնարավոր միջոցներով իմ սեփական ճշմարտացիությունը, որ հանկարծ էնպես չստացվի, որ իմ վրա "ղժժան": Որովհետեւ որքան սուր ես "կղժժայի", նույնքան սուր ինձ կհակադարձվեր` եթե սխալված լինեի:
Հարգելի Վարպետ
Ընդունում եմ ձեր դիտարկումները ու ասեմ ձեզ որ ես էլ եմ այդպես վարվում:
Ես երբ սկզբից տեսա ՀԱԿ 181 ձայն մի քիչ կասկածեցի: Էտ անուն ազգանունը ինձ նույնպես անծանոթ էր: ՀՀՇ ում նման անուն չէի հիշում: Հետո փորձեցի ավելի մանրամասն կարդալ ու քանի որ տվյալ հոդվածում չգտա որևէ հավելյալ տեղեկություն ապա համարեցի որ այդքանն էլ հերիք է:
Բայց զգուշության համար շատ չզարգացրեցի թեման: Եթե նկատես գրել եմ միայն «Էս էլ ՀԱԿ-ը ...»: Այսինքն ուղղակի չեմ խժժացել Լևոնի կամ ընդիմության վրա: Չկա որևէ իրեղեն ապացույց որ ես խժժացել եմ հենց Լևոնականների վրա: :) Կարծում եմ եթե իրավաբան եք կհասկանաք
Խժժացել եմ ՀԱԿ-ի վրա .. թե իսկ ՀԱԿ-ը ինչ է դա թող ամեն մեկը ընկալի ըստ իր իմացության
Հակոբ Գեւորգյան
08.09.2008, 12:00
Հակոբ, ամենայն լրջությամբ.
Մութ ուժերը…:D
Արի մթությունից մի հիշացրու… Վատ հուշեր ունեմ մթության հետ կապված… :(
Հարգելի Վարպետ
Ընդունում եմ ձեր դիտարկումները ու ասեմ ձեզ որ ես էլ եմ այդպես վարվում:
Ես երբ սկզբից տեսա ՀԱԿ 181 ձայն մի քիչ կասկածեցի: Էտ անուն ազգանունը ինձ նույնպես անծանոթ էր: ՀՀՇ ում նման անուն չէի հիշում: Հետո փորձեցի ավելի մանրամասն կարդալ ու քանի որ տվյալ հոդվածում չգտա որևէ հավելյալ տեղեկություն ապա համարեցի որ այդքանն էլ հերիք է:
Բայց զգուշության համար շատ չզարգացրեցի թեման: Եթե նկատես գրել եմ միայն «Էս էլ ՀԱԿ-ը ...»: Այսինքն ուղղակի չեմ խժժացել Լևոնի կամ ընդիմության վրա: Չկա որևէ իրեղեն ապացույց որ ես խժժացել եմ հենց Լևոնականների վրա: :) Կարծում եմ եթե իրավաբան եք կհասկանաք
Խժժացել եմ ՀԱԿ-ի վրա .. թե իսկ ՀԱԿ-ը ինչ է դա թող ամեն մեկը ընկալի ըստ իր իմացության
Ահա "դատավարության" ընթացքում ի հայտ եկած նոր փաստաթուղթ, որը պահանջում եմ կցել գործին:))
Տվյալ դեպքում ոչ կոմպետենտ կարող եք անվանել թերթ.ամ-ի խմբագրին
Չէ որ ամեն նորածին արդեն գիտի որ ՀԱԿը դա կոնգրեսն է, իսկ եթե գրվում է ՀԱԿ ուրեմն հասկացվում է Կոնգրես:
Ի դեպ ես առաջին անգամ եմ տեսնում որ ժուռնալիստը օգտագործի ՀԱԿ հապավումը Առաջադիմական կուսակցության համար, նախկիններում միշտ էլ գրում էին Առաջադիմական... Երևի թե մի բան գիտեն
Զավեշտի չվերածենք:) Ես էլ, դու էլ հասկանում ենք, թե դու ինչ կամ ու վրա էիր փորձում "ղժժալ":)
Mephistopheles
08.09.2008, 13:14
Չեմ խոսում:)) Ասելիքի բացակայությունը չի պատճառը: Բայց քանի որ այլ հիմնավորում չունեմ, ավելի ճիշտ` չեմ կարող ասել, ապա համարեք, որ ասելիք չունեմ:))
Վարպետ ջան, եթե դու քաղաքականության մեջ (կամ դաշտում)ման ես գալիս հրեշտակների, քեզ պիտի հիասթափեցնեմ…չկա այդպիսինը…և ոչ միայն Հայաստանում այլ ամբողջ աշխարհում…գիտեմ, դու էնպիսի բաներ գիտես որ այստեղ ոչ ոք չգիտի, բայց հավատա բոլորն էլ այստեղ "բաներ գիտեն որ ոչ ոք չգիտի ու ասել չեն կարող"…մոտեցումը այլ կերպ պետք է լինի, համեմատական. ՍՍ/ԼՏՊ, Ջահանգիրյան/Աֆղան Հովսեփյան, Օսկանյան/Արզումանյան Տիգրան Սարգսյան/Բագրատյան և այսպես շարունակ…ապեր մենք երկիր կարող ենք կառուցել մեր ունեցած կադրերով ոչ թե երազած կադրերով
Ուրի... Ուրիխանյան, եթե չեմ սխալվում:)
Էությունը դրանից չի փոխվում:
Մոդերատորական. Վերջին գրառումներից 18-ը այս թեմա տեղափոխվել են «Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն» թեմայից, մոտ 10-ը՝ «ՏԻՄ ընտրություններ» թեմայից:
Տիգրան Թորոսյանին հեռացնելու իրական պատճառը լավ չեմ ըմբռնում: Հասկանում եմ, որ մանրապճեղ է, հին հանրապետական, բայց դրանք արդյո"ք քիչ չեն հեռացնելու համար:
Ակնկալում եմ առավել խորքային մեկնաբանություններ և վերլուծություններ:

Երևի թե քննարկման նյութ պետք է լինի ոչ թե Թորոսյանին հեռացնելու պատճառը, այլ այդ պաշտոնը Աբրահամյանին տալու պատճառը ;)
Ուրվական
08.09.2008, 15:22
Երևի թե քննարկման նյութ պետք է լինի ոչ թե Թորոսյանին հեռացնելու պատճառը, այլ այդ պաշտոնը Աբրահամյանին տալու պատճառը ;)
:oՎայ քու, արա, հեչ լավ բան չասիր, նեու-ելի տենց բան էլ կանեն:angry
:oՎայ քու, արա, հեչ լավ բան չասիր, նեու-ելի տենց բան էլ կանեն:angry
Կարդա էս էջում՝ http://www.akumb.am/showthread.php?t=21661&page=26
Սկսած 381 գրառումից ոնց-որ :)
Երևի թե քննարկման նյութ պետք է լինի ոչ թե Թորոսյանին հեռացնելու պատճառը, այլ այդ պաշտոնը Աբրահամյանին տալու պատճառը ;)
Երևի, դա էլ լավ չեմ հասկանում, այնուամենայնիվ այդ պաշտոնում հարկավոր է նշանակել ավելի "լողացած" դեմքի, իսկ Աբրահամյանը չեմ կարծում որ Թորոսյանից ավելի լողացածա:
Երևի, դա էլ լավ չեմ հասկանում, այնուամենայնիվ այդ պաշտոնում հարկավոր է նշանակել ավելի "լողացած" դեմքի, իսկ Աբրահամյանը չեմ կարծում որ Թորոսյանից ավելի լողացածա:
Ազատ ջան, Աբրահամյանը նախագահական ընտրությունների ժամանակ փեշով փող ա ծախսել: Աբրահամյանին էն գլխից խոստացված էր վարչապետի պաշտոնը, որպես նորանշանակի քիփ: Բայց դեպքերից հետո վարչապետի պաշտոնում պետք էր նշանակել մի հատ չեզոք, «մաքուր» դեմք: Գտան նշանակեցին: Իսկ Աբրահամյանին առանց պաշտոնի թողնել չէին կարող: Սա էլ քեզ հայկական քաղաքական իրողությունների խորքային վերլուծությունը:
Ընդամենը երկու-երեք ամիս առաջ Տ.Թորոսյանը հայտարարում էր, թե ինքը որեւէ հրաժարական չի տա, իսկ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը սովորական, «դուքանչու» պաշտոն չէ: Ահա այսպիսին է մեր իրականությունը:
Ընդամենը երկու-երեք ամիս առաջ Տ.Թորոսյանը հայտարարում էր, թե ինքը որեւէ հրաժարական չի տա, իսկ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը սովորական, «դուքանչու» պաշտոն չէ: Ահա այսպիսին է մեր իրականությունը:
Բայց նույն դուքանչին քանի տարի մարզպետ էր, նախարար էր, փոխվարչապետ էր, վերջում էլ Նախագահի աշխատակազմի ղեկավար: Եթե մինչև հիմա դուքանչին էս պաշտոններին էր, ինչի՞ ԱԺ նախագահ չի կարող լինել, որ: Շատ էլ նորմալ ա:
Ավելացվել է 1 րոպե անց
Մինչև հիմա ԱԺ նախագահի գործը եվրոպայից եկող գնացողներին սութի-մութի խաբելն էր, հիմա դա մուկը կանի, հնարավոր է Տիգրանից էլ լավ: Իսկ բուն ԱԺ-ում միևնույնն է անելու բան չկա:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին խորհրդարանականների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ԱԺ կրթության ու գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ: Արմեն Աշոտյանից առաջ այդ պաշտոնը թափուր էր, քանի որ մինչեւ այդ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշանակվել էր ԱԳՆ Սփյուռքի նորաբաց կոմիտեի ղեկավար:
Աղբյուր՝ Ա1+
Խոսքերն ավելորդ են, պայքարել է պետք ;)
Ավելացվել է 11 րոպե անց
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ, ԲԱՅՑ 16-ԻՑ ՀԵՏՈ
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը սեպտեմբերի 8-ի երեկոյան, Ազգային Ժողովում, ինչպես խոստացել էր, լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել, որ վերաբերել է ՀՀԿ գործկոմի որոշմանը: Խոսքն այն մասին է, որ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ գործկոմը, Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, կայացրել է որոշում, ինչի համաձայն այլեւս աննպատակահարմար է համարվել Տիգրան Թորոսյանի պաշտոնավարումը որպես ԱԺ նախագահ, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում առաջարկվել է ներկայացնել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: ՀՀԿ գործկոմի այդ որոշումը գնահատելու հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասել է. «Ես կարծում եմ ձեզ համար պարզ է ինչպիսինն է եղել իմ դիրքորոշումը նիստի ժամանակ: Գործադիր մարմնի որոշումը ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ նման որոշումները պետք է հաստատվեն կուսակցության Խորհրդում, սա է կանոնադրությունն ասում: Այդ մասին խոսվել է գործադիր մարմնի նիստում եւ առաջարկվել է Խորհրդի նիստ հրավիրել, սեպտեմբերի 16-ին: Էնպես որ սա է ընթացակարգը: Ես կարծում եմ իմաստ չունի մինչ այդ որեւէ բան մեկնաբանել», հայտարարել է Տիգրան Թորոսյանը:
Մինչեւ 16-ը հրաժարականի դիմումի հավանականության մասին հարցին ի պատասխան, Տիգրան Թորոսյանն ասում է, թե մինչեւ Խորհրդի նիստը մեկնաբանելու որեւէ բան չունի: Կարծում է, թե լրագրողների համար ակնհայտ է իր դիրքորոշումը: Հարցին, թե արդյոք դա այն է, որ ինքը հրաժարական չի տա, Տիգրան Թորոսյանը լռում էր: Լրագրողներն այդուհանդերձ հարցրել են, թե նա մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, արդյոք վերանայել է իր այդ դիրքորոշումը, թե այն պահելու է մինչեւ վերջ եւ հասցնելու իր տրամաբանական ավարտին:
«Ես խորհուրդ կտամ տրամաբանական հարցադրումներ ձեւակերպել եւ պարզ հարցեր չտալ, որոնց պատասխանը շատ պարզ է», ասել է Տիգրան Թորոսյանը: Հովիկ Աբրահամյանի առաջադրումը, իր փոփոխության մասին որոշման պատճառները մեկնաբանելու մասին հարցերին ի պատասխան, Տիգրան Թորոսյանն ասել է, թե ամեն ինչի մասին կխոսի միայն ՀՀԿ Խորհրդի նիստից հետո: «Ես ասացի, որ մեկնաբանություններ կանեմ այս գործընթացի ավարտից հետո: Ընթացակարգը պետք է հասնի իր ավարտին: Դրանից հետո ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ», ասում է Տիգրան Թորոսյանը:
Լրագրողների հարցին, թե կարող է արդյոք ճիշտ են այն դատողությունները, թե իշխանությունը ցանկանում է ազատվել Տիգրան Թորոսյանից: «Կարող եք ցանկացած բան դատել, դուք, մի քանի լրագրողներ, թերթեր, ինչպես որ դատել եք այս վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ճիշտն ասած ինձ այդ դատողությունները չեն հետաքրքրել եւ չեն էլ հետաքրքրում: Ես անում եմ այն, ինչ ինքս եմ համարում ճիշտ», ասում է ԱԺ նախագահը:
Որեւէ երկրում դեսպան նշանակվելու մասին լուրերն էլ Տիգրան Թորոսյանը որակում է անհեթեթություն: Հարցին, թե արդյոք վիրավորված չէ, որ իր կուսակիցները փոխում են իրեն, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես կարծում եմ այս դահլիճում մենք միասին աշխատել ենք եւ աշխատել ենք իննը տարի, եւ դուք տեսել եք, որ ես համբերություն ունեմ: Այդ համբերությունն ինձ կբավարարի, որ ես սպասեմ մինչեւ Խորհրդի որոշումը, հետո արդեն իմ մեկնաբանությունները ներկայացնել», ասում է Տիգրան Թորոսյանը:
Լրագրողները հարցրել են, թե արդյոք ինքն իրեն պատկերացնում է շարքային պատգամավորի կարգավիճակում: «Նախ ասեմ, 1999 թվականին, երբ ես եկա խորհրդարան, ինձ առաջարկվեց դառնալ նախարար: Ես հրաժարվեցի, եւ ես, մինչեւ ԱԺ փոխնախագահ դառնալը, մի որոշ ժամանակ սովորական պատգամավոր էի, եւ ես ինձ բոլորովին վատ չէի զգում, ձեզ պիտի ասեմ», նշել է Տիգրան Թորոսյանը:
Կարելի է արդյոք ենթադրել, որ Տիգրան Թորոսյան անձը մեն-մենակ պայքարում է ՀՀԿ դեմ, փորձել են իմանալ լրագրողները: «Բայց ես նման բան ասացի: Նախ, կարող է խոսք լինել մարդկանց կարծիքների մասին: Ես իմ տեսակետն ասել եմ, ես գործադիր մարմնի նիստում իմ մոտեցումները շարադրել եմ», ասում է Տիգրան Թորոսյանը:
Աղբյուր՝ lragir.am
Չեմ հասկանում, էս մարդը պայքարե՞լ ա ուզում, թե՞ ուղղակի խիստ վիրավորված ա :think
Այստեղ հարց ու պատասխանի տեսքով ներկայացված է Թորոսյանի ասուլիսը՝ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=63860
Իրականում ոչ մի հետաքրքիր բան, Թորոսյանը անընդհատ կրկնում է, որ ավելի մանրամասն կխոսի ամսի 16-ից հետո: Սակայն լավ հրճվանք պատճառեց այս հատվածը.
- Ձեր հետագա գործունեությունը որտե՞ղ եք պատրաստվում իրականացնել Խոսակցություններ կան, որ նշանակվելու եք Ֆրանսիայում ՀՀ դեսպան:
- (Ծիծաղում է):
- Ժպիտը համաձայնության նշա՞ն էր:
- Կարծում եմ, որ Դուք ՀՀ նախագահը չեք, որ առաջարկություն անեք, ես էլ համաձայնեմ, կամ ոչ:
Ճշտում եմ: Այս 3-4 ամիսների ընթացքում ինչ անհեթեթ լուրեր ասես` տարածվել են, հոդվածներ են տպվել, չեմ ուզում դրանք մեկնաբանել: Կարծում եմ` ամեն մի ողջամիտ մարդու համար լուրերը, հոդվածները եւ այլն, շատ պարզ են, ինչն ինչոց են:
Հիշեցնեմ այդ անհեթեթ լուրերը.
- Ջոնիկ Աբրահամյանը դուրս է գալու պատգամավորությունից (համառորեն հերքվում էր, մինչև որ Ջոնիկը դուրս եկավ)
- Հովիկ Աբրահամյանը առաջադրվելու է պատգամավորության թեկնածու և անցնելու է (համառորեն հերքվում էր, մինչև որ առաջադրվեց ապա նաև «ընտրվեց»)
- Տիգրան Թորոսյանին հանելու են ԱԺ նախագահի պաշտոնից, նշանակեն Հովիկ Աբրահամյանին (մինչև վերջին իրադարձությունը համառորեն հերքվում է)
- Տիգրան Թորոսյանին նշանակելու են Ֆրանսիայում ՀՀ դեսպան (մեր մեջ ասած միևնույնն է, դա կլինի՞, թե՞ ոչ: Արդեն իսկ պարզ է, որ լուրերը իրականությանը համապատասխանում էին և որ այդ դեսպանության հարցն առնվազն քննարկվել է: Էական չէ, ի կատար կածվի՞, թե՞ ոչ)
Այնպես որ անհեթեթության մասին խոսելիս Տիգրան Թորոսյանին խորհուրդ կտամ անհեթեթ մտքեր չասել:
Այնպես որ անհեթեթության մասին խոսելիս Տիգրան Թորոսյանին խորհուրդ կտամ անհեթեթ մտքեր չասել:
Ամենամեծ անհեթեթությունը հենց ինքը՝ Տիգրան Թորոսյան քաղաքական գործիչն է:
… եթե մենակ ինքը լիներ, ինչ երջանիկ ազգ կլինեինք՜՜՜ ;)
Բայց դեսպան դառնալը էլ պակաս կուրոզ չի, քան Մեծ Ռազբիրատի Նախագահը:
Ամենամեծ անհեթեթությունը հենց ինքը՝ Տիգրան Թորոսյան քաղաքական գործիչն է:
… եթե մենակ ինքը լիներ, ինչ երջանիկ ազգ կլինեինք՜՜՜ ;)
Բայց դեսպան դառնալը էլ պակաս կուրոզ չի, քան Մեծ Ռազբիրատի Նախագահը:
Դիվ ջան, զարմանում եմ, որ զարմանում եք: Եթե Հովիկը ԱԺ նախագահ է, Սերժը երկրի նախագահ, մեր քուչի Գևոն (ցենտր նառդի ա խաղում ու պիվի բուդկա ունի) հանգիստ կարա ԱՄՆ-ում էլ ՀՀ դեսպանը լինի, ՄԱԿ-ում էլ լիարժեք ՀՀ-ն ներկայացնի:
Այսօր մի հոդված է հրապարակվել ՀԺ-ում, որը որոշեցի այստեղ տեղադրել.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԴՐԵՅ ԱԿԻՄՈՎ
Մոսկովյան «РБК» ամսագրի 2008 թ. հուլիսյան համարում, «Դիմակազերծում» խորագրի տակ, հրապարակված է Ռուսաստանի առավել բարձր վարձատրվող 100 պաշտոնյաների ցանկը (էջ 58-68):
Այդ պաշտոնյաների շարքում առանձին տեղեկանքներով եւ լուսանկարներով ներկայացվելու պատվին են արժանացել տասնմեկը՝ Լեւ Խասիս, Անատոլի Չուբայս, Պյոտր Զոլոտարեւ, Միշել Պերիրեն, Ալեքսեյ Միլլեր, Անդրեյ Ակիմով, Ալեքսանդր Ռոդյանսկի, Պավել Տատյանին, Դենիս Մորոզով, Անդրեյ Կոստին եւ Վլադիմիր Յակունին: Ինչպես նշվածները, այնպես էլ ցուցակում ընդգրկված մնացյալ բոլոր պաշտոնյաները հայտնի հրապարակային դեմքեր են` բացառությամբ մեկի:
Խոսքը վերաբերում է «Գազպրոմբանկի» գործադիր տնօրեն Անդրեյ Ակիմովին, որը Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաների ցանկում 2006 թվականին զբաղեցրել է 13-րդ, իսկ 2007-ին՝ 16-րդ տեղը, յուրաքանչյուր տարի ստանալով շուրջ 9 միլիոն դոլար աշխատավարձ: Ակիմովին վերաբերող տեղեկանքը, որը վերնագրված է «Գեներալի փայը», նրա մասին հաղորդում է հետեւյալը՝ «Անդրեյ Ակիմով՝ «Գազպրոմբանկի» գործադիր տնօրեն, ոչ հրապարակային անձ: Նա համարյա հարցազրույց չի տալիս, եւ բարձրագոչ հայտարարություններ չի անում մամլո ասուլիսներում: Անդրեյ Ակիմովի նման պահվածքն, ըստ երեւույթին, թելադրված է ռուսական հատուկ ծառայություններից մեկի գործող պահեստի գեներալ լինելու նրա կարգավիճակով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ նրա գլխավորած բանկը երբեմն իրականացնում է իր հսկողության տակ գտնվող ակտիվների բավականին հետաքրքիր կոմբինացիաներ: Հավանաբար, հենց գեղեցիկ լռելու ունակության շնորհիվ է, որ նա ստանում է տարեկան համարյա 9 միլիոն դոլար՝ կրկնակի ավելի, քան իր գործընկեր Անդրեյ Կոստինը, որի մոտ պարոն Ակիմովը մինչեւ 2002 թվականն աշխատել է որպես հաստիքային խորհրդական» (էջ 64): Ինտերնետային կայքերում կատարած փնտրտուքներից մեզ հաջողվեց շատ քիչ լրացուցիչ տեղեկություններ հայթայթել այս խորհրդավոր անձնավորության մասին: Ակիմովն, ըստ էության, մշտապես գտնվել է ռուսական հասարակության տեսադաշտից դուրս: Նա, իբրեւ թե, 17 տարի աշխատել է արտասահմանում, իսկ դրանից հետո հետեւողականորեն խուսափել հրապարակային շփումներից: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք նրան դեմքով չի ճանաչում: Ոչ մի լրագրող նրան չի տեսել ու նրա հետ չի զրուցել: Ավելին, ո՛չ մամուլում, ո՛չ էլ ինտերնետային կայքերում նրա լուսանկարը երբեւէ չի հրապարակվել:
Ընթերցողի մոտ, անշուշտ, տարակուսանք կարող է առաջանալ: Չէ՞ որ հոդվածի սկզբում մենք նշեցինք, որ «РБК»-ի հրապարակած ցանկում տասնմեկ հոգի, այդ թվում Ակիմովը, ներկայացված են առանձին տեղեկանքներով ու դրանց կցված լուսանկարներով: Այդ, ի՞նչ լուսանկարի մասին կարող է լինել խոսքը, երբ ասվեց, որ Ակիմովը հրապարակված լուսանկար չունի:
Խորհուրդ եմ տալիս՝ պինդ բռնվել, աթոռից չընկնելու համար...
Անդրեյ Ակիմովին վերաբերող տեղեկանքին, ո՛վ զարմանք, կցված է ոչ այլ մեկի, եթե ոչ Հայաստանի Հանրապետության վսեմաշուք, պայծառափայլ եւ քանքարաշատ նախագահ Սերժ Սարգսյանի գունագեղ լուսանկարը: Ի՞նչ կարող է նշանակել այս առեղծվածը: Հարցին պատասխանելու համար պետք է վերհիշել «РБК»-ի հրապարակման «Դիմակազերծում» վերնագիրը: Ըստ երեւույթին, ամսագրի հետապնդած միակ նպատակը եղել է հենց Անդրեյ Ակիմովի անվան տակ թաքնվող անձի, այն է՝ Սերժ Սարգսյանի դիմակազերծումը, թե ում պատվերով, կամ ում նախաձեռնությամբ, հայտնի չէ:
«РБК»-ի հրապարակումն, այսպիսով, հիմք է տալիս առաջ քաշելու հետեւյալ վարկածը: Սերժ Սարգսյանը, Անդրեյ Ակիմով անվան տակ, երկար ժամանակ հսկայական եկամուտներ է ստացել ռուսական ընկերություններից, դրանք թաքցնելով թե՛ Հայաստանի հարկային մարմիններից, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից: Այդ գումարները նրան հատկացվել են կա՛մ «գույք պարտքի դիմաց» գործարքը գլուխ բերելու, կա՛մ էլ՝ Ռուսաստանին մատուցած այլ ծառայությունների (?) համար:
«РБК»-ի խմբագրությունը եւ ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր են բացատրություններ տալ տվյալ արտառոց հրապարակման առնչությամբ: Թե ինչպիսին կլինեն այդ բացատրություններն ու սպասելի հերքումները, այնքան էլ կարեւոր չէ, քանի որ դրանք հազիվ թե սասանեն առաջ քաշված վարկածը: Ի դեպ, Հայաստանի իշխանությունների առաջին իսկ նյարդային արձագանքն այդ հրապարակմանը, արդեն լուրջ կասկածների հիմք է տալիս: մի քանի օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի կրպակներից ու սուպերմարկետներից հապշտապ կերպով հավաքել են «РБК» ամսագրի հուլիսյան համարի բոլոր օրինակները:
Ի դեպ, կարծեմ ավելի շուտ մի անգամ էլ ինչ–որ կայքում «սխալմամբ» Անդրեյ Ակիմովի անվան տակ Սերժի նկարն էին դրել, հետո կարծեմ որոշ ժամանակ անց հանել էին։
Էլի Ակումբում էր գրվել դրա մասին հղումն էլ հետը։
Բայց մի հարց առաջացավ։ Ինչու է հուլիսյան համարը երկու ամիս անց՝ մի քանի օր առաջ հավաքվում Երևանյան կրպակներից։:think
Ստեղ նայեք (http://www.rb.ru/biz/people/show/467/) գրած ա Фото в Обработке.
Ինձ թվում ա կգտնեմ մի բան, բայց ոչ հեղինակավոր աղբյուրներից:
ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ
Նաեւ այսպես են պատճառաբանել ԱԺ պատգամավորները նիստերին մասնակցելու օրենքով պահանջվող իրենց պարտականությունը չկատարելը:
Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ միակ պատգամավորը, որը զրկվել է մանդատից բացակայությունների պատճառով՝ եղել է Վանո Սիրադեղյանը: Իսկ ընդհանուր առմամբ, ԱԺ կանոնակարգի այն դրույթը, ըստ որի՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում՝ մնացել է միայն թղթի վրա եւ ենթադրում է զուտ ձեւական գործընթաց: Ասենք, ԱԺ պատգամավոր ընտրվելուց ի վեր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հազվադեպ է լինում խորհրդարանում: Սակայն նստաշրջանի ավարտից հետո նա մի գրություն է հղում ԱԺ նախագահին, որով խնդրում է հարգելի համարել քվեարկություններից իր բացակայությունը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդպես էլ վարվում էր: Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի որեւէ մակագրություն չկա պրն Ծառուկյանի այն դիմումի վրա, որով նա տեղեկացրել է, թե ինչու է բացակայել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 268-ից: Պատճառաբանությունն արտերկրում նրա գործուղումներն են, սակայն ԲՀԿ ղեկավարը չի ներկայացրել դրանց որեւէ փաստաթղթային հիմնավորում: Թեեւ գործուղումների մեկնած այլ պատգամավորների դեպքում կան քաղվածքներ ԱԺ նախագահի հրամաններից, դիմումներ, որոնցով տեղեկացնում են գործուղման մասին եւ այլն: Շատ են, օրինակ, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունները, որն անցած նստաշրջանում չի քվեարկել 227 անգամ, բայց դրանցից 103-ը համարվել է հարգելի, քանի որ կան փաստաթղթեր, թե նա գործողումների մեջ է եղել որպես Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի պատվիրակության անդամ, նաեւ դիտորդ՝ ՌԴ նախագահական ընտրություններում:
Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանն իր այս գրությունն ԱԺ նախագահին ուղարկել է միայն 2008-ի հունիսի 20-ին: Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 99 հոդվածի համաձայն՝ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե «քվեարկությունից հետո՝ չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի»: Ըստ այդմ՝ խախտվել են նաեւ ժամկետները:
Եվ այնուամենայնիվ՝ սեպտեմբերի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հարգելի համարեց այս բացակայությունը: Ավելի՛ն՝ հարգելի համարվեցին անգամ այն պատգամավորների բացակայությունները, որոնք որեւէ կերպ չեն հիմնավորել իրենց պարտականությունները չկատարելը: Այդպես է վարվել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 214-ից բացակայած ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Սարգսյանը, որը բացակայել է 178 անգամ եւ Արմեն Մխիթարյանը, որը բացակայել է 155 անգամ:
Առանձին անդրադարձի նյութ են բացակայությունների վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքները: Մեկը պոլիկլինիկայից գրություն է ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ դահլիճում պատգամավորի չնստելու պատճառը նրա հեմոռոյն է: Մեկ ուրիշը բժշկական կենտրոնից տեղեկանք է բերել, ըստ որի՝ մարտի 1-ից սկսյալ մինչեւ այդ ամսվա վերջը պատգամավորի մոտ ախտորոշված է եղել «աղիների դիսբակտերիոզ», այսինքն՝ փորլուծություն:
ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աշոտ Ափոյանի (170 բացակայություն) ու Միքայել Վարդանյանի (163 բացակայություն), նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանի (169 բացակայություն) անաշխատունակության թերթիկների համաձայն՝ նրանց չքվեարկելու պատճառը սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունն է, այլ կերպ ասած՝ գրիպը: 158 անգամ բացակայած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ նա չի քվեարկել, քանի որ 5 օր բուժել է ատամները:
Այս պատկերն այնուամենայնիվ ամբողջական չէ, քանի որ շատ են պատգամավորները, որոնց քվեարկության կոճակներն իրենց փոխարեն պարբերաբար սեղմում են, եւ նրանք չեն հայտնվում բացակայողների ցուցակում: Ասենք, եթե լիովին հավատարժան լիներ քվեարկություններին պատգամավորների մասնակցության վերաբերյալ տեղեկանքը՝ պիտի ճշմարիտ համարեինք, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանն անցած նստաշրջանում չի քվեարկել ընդամենը մեկ անգամ, Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ միայն 2 անգամ, իսկ Գագիկ Աբրահամյանը, որն իրականում հազվադեպ է լինում դահլիճում՝ բացակայել է հազիվ 5 անգամ:
Իրականում ամենապարտաճանաչ պատգամավոր կարող է համարվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, որը չի քվեարկել միայն մեկ անգամ (իր պնդմամբ՝ ուղղակի չէր հասցրել): Իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բացակայել է 9 անգամ եւ 9-ն էլ հարգելի են՝ մեկնել էր գործուղումների:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Aravot.am
Տիգրան Թորոսյանին հեռացնելու իրական պատճառը լավ չեմ ըմբռնում: Հասկանում եմ, որ մանրապճեղ է, հին հանրապետական, բայց դրանք արդյո"ք քիչ չեն հեռացնելու համար:
Ակնկալում եմ առավել խորքային մեկնաբանություններ և վերլուծություններ:
Հովիկ Աբրահամյանը գալիս ա, մի քանի շաբաթ հետո Սերժը բոլորին հավաքում ա, էլի ջղայնացած ասում ա. "Էս ինչ եք անում: Տնտեսությունը չի զարգանում", մեղքը ընկնում ա Տիգրան Սարգսյանի վրա, ու մի օր ԱԺ-ը անվստահություն ա հայտնում կառավարությանը, ու առաջին հերթին Տիգրան Սարգսյանն ա պաշտոնից զրկվում: Ու իրա տեղը ով պտի գա՞. Քոչարյանը :this :cry2 :cry
սա հնարավոր սցենարներից մեկն ա
դրա համար պետք ա պայքարը էս մի 2 ամսվա մեջ պրծնել
ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ
էս պառլամենտ ա, թե գոսպիտալ
Հովիկ Աբրահամյանը գալիս ա, մի քանի շաբաթ հետո Սերժը բոլորին հավաքում ա, էլի ջղայնացած ասում ա. "Էս ինչ եք անում: Տնտեսությունը չի զարգանում", մեղքը ընկնում ա Տիգրան Սարգսյանի վրա, ու մի օր ԱԺ-ը անվստահություն ա հայտնում կառավարությանը, ու առաջին հերթին Տիգրան Սարգսյանն ա պաշտոնից զրկվում: Ու իրա տեղը ով պտի գա՞. Քոչարյանը :this :cry2 :cry
սա հնարավոր սցենարներից մեկն ա
դրա համար պետք ա պայքարը էս մի 2 ամսվա մեջ պրծնել
Այդ տարբերակը բավականին հավանական է, ավելացնեմ, որ եթե չեմ սխալվում, ԱԺ նախագահի փոփոխությունը ենթադրում է կառավարության փոփոխություն կամ ծրագրի վերահաստատում (նման մի բան), այսինքն լրացուցիչ ջղայնանալու կարիք չկա:
Կա նաև մեկ այլ հավանական տարբերակ: Հովիկ Աբրահամյանին բերում են` որպես ԱԺ-ն ցրելու գործիք: Եթե չեմ սխալվում նա ավելի շատ սերժականա, քան քոչարյանական, ուստի նրան բերելով, փորձում են ապահովագրել մեծն ղզիկի (ՏԹ) կողմից հնարավոր տհաճ սյուրպրիզները` օր. Քոչարյանին ծախվելու հարցում: Չմոռանանք, որ Քոչարյանն այսօր հանձինս դաշնակների, Արթուրիկի և ԲՀ-ի, խորհրդարանում ունի լուրջ ներկայություն և մի քանի դավաճանի «կապելու» դեպքում հանգիստ կարա իրենով անի խորհրդարանը, ուստի և կառավարությունը: Աբրահամյանը կկարողաա իր ձեռքում պահել խորհրդարանի մեծամասնությանը (հատկապես գողականներին):
Այս տարբերակին ես ավելի եմ հակված, վարջերս սկսել են իրականություն դառնալ հիմնական հակամարտողների կողմից նախապես համաձայնեցված սցենարները, այնպես որ սա էլ է այդ օպերայից..............
Պ.Ս. Չուկը հիմա հրճվումա:)
Չուկը հիմա քաղաքական պիվա ա խմում ու հրճվելու բան Հովիկի ԱԺ նախագահ գալու հարցում չի տեսնում:
Պ.Ս. Չուկը հիմա հրճվումա:)
Լացելու բան ա, հրճվում եք... Ինչ ուզում՝ անում են :
Լացելու բան ա, հրճվում եք... Ինչ ուզում՝ անում են էդ անասունները:
Ես հակված եմ մտածելու, որ հիմա տեղի ունեցող պրոցեսները ընդիմության և ՍՍ-ի բանակցությունների արդյունք կամ միջանկյալ գործողություններ են: Թուրքիայի նախագահի այցը, Ադրբեջանի հույսերը Ղարաբաղի հարցը լուծելու վերաբերյալ, թուրքիայի հետ կայծակնային արագությամբ կնքված պայմանագիրը, Լևոնի միտինգը հետաձգելը, դաշնակների մռմռալը... սրանք բոլորը շատ նման են ԼՏՊ-ի և ՍՍ-ի համատեղ գործողությունների: Չէ" որ տեղի ունեցող պրոցեսները նաև ԼՏՊ-ի նախընտրական խսոտումներից են: Կարծում եմ հիմա ներքաղաքական պայքարը գնումա Քոչարյանի վերադարձը բացառելու ուղղությամբ և հանուն դրա բոլորի ուժերը կոնսոլիդացված են:
Ընդիմության վերջին հայտարարություններն այն մասին, որ սա վերջին և արդյունավետ միտինգնա լինելու, նույնպես հետաքրքիր էր: Եթե ես գոնե ճշմարտանման եմ, ապա շատերս հրճվելու առիթ ունենք:)
Գեղամյանի վերջին «երգն» է դեռ անհասկանալի....

Ընդդիմությունը չի ասել, որ սա վերջին և արդյունավետ միտինգն ա: Ընդդիմության ասածի ու քո մեկնաբանության միջև սար ու ձորի տարբերություն կա:
Ո՛չ, դրանք բանակցությունների արդյունք չեն, այլ ավելի շուտ Սերժի ռևանշի՝ լավ հաշվարկված շախմատային քաղաքական քայլեր, որպեսզի տարբեր տեղեր մարդիկ նմանատիպ եզրակացությունների գան, հույսով, որ դա կթուլացնի շարժումը: Կարծում եմ որ Սերժի այդ ծրագիրն էլ կձախողվի, թեև քո նման հավատացողներ կան:

Որ ԼՏՊ-ի վերջնական նպատակներն էլ իմանայի, միգուցե կարծիք ունենաի գրածիդ վերաբերյալ, բայց դա չգիտեմ: Իմ կարծիքով ՍՍ-ն և ԼՏՊ-ն միշտ էլ խոսել են իրար հետ և բազմաթիվ քայլեր համաձայնեցված է եղել, սա չի նշանակում, որ իրար հետ են, կամ միմյանց միջև իրական պայքար չկա: Երկուսն էլ հաստատ հայրենասեր են և երեխա չեն, իրար հետ չխոսելով` տեղի ունեցած քայլերն անելու համար: Իսկ հիմա տեղի ունեցող գործողությունները երկուսին էլ ձեռնատու են: Ես սա ասում եմ, ելնելով նաև այն տրամաբանությունից, որ ԼՏՊ-ն (ինչու չէ, նաև ՍՍ-ն) հիմա նախագահական ընտրությունների ռեսուրս չունի, իսկ խորհրդարանական ընտրությունները հացի ու ջրի պես պետք երկուսին էլ և մահացու են Քոչարյանի համար, քանի որ նրա քաղաքական հենքն (Դաշնակ, Արթուրիկ) հիմնականում «փչացավ»:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏԺԵՑ
[16:55] 12 Սեպտեմբերի, 2008
image
Այսօր կայացել է ՚Նոր ժամանակներՙ կուսակցության /ՆԺԿ/ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեց վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի հայտարարությունը` Հայ Ազգային Կոնգրեսին միանալու կապակցությամբ: ՆԺԿ կանոնադրության համաձայն` կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կասեցրեց Հրաչյա Սարգսյանի` որպես վարչության անդամի լիազորությունները մինչեւ գալիք համագումար, որն էլ իր հերթին կորոշի պարոն Սարգսյանի հետագա քաղաքական կարգավիճակի հարցը ՆԺԿ-ում: Հայտնում են ՚Նոր ժամանակներՙ կուսակցության լրատվական ծառայությունից:
Աղբյուր՝ Ա1+
հ.գ. սկսում եմ հարգել Հրաչյա Սարգսյանին ;)
Աղբյուր՝ Ա1+
հ.գ. սկսում եմ հարգել Հրաչյա Սարգսյանին ;)
Իսկ Ալամի՞ն: Էխ, աշխարհ-աշխարհ:
Իսկ Ալամի՞ն: Էխ, աշխարհ-աշխարհ:
Մեղքս ի՞նչ թաքցնեմ :oy
Հոդվածը շա՜տ լավն է…
ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՖՈՆԻՆ
Սեպտեմբերի 2-ին որոշեցի գնամ դաշնակների հանրահավաքին:
Երաժշտական դպրոցի մոտ երթուղայինից իջա, նայեցի Մատենդարանի կողմը՝ ոնց որ ահագին մարդ կար£ Մի քիչ ուշացել էի, ժամը մոտ վեց անց կես էր, սկսեցի Մաշտոցով բարձրանալ դեպի վերեւ ու հանկարծ նկատեցի, որ մարդկանց հոսքը հակառակ ուղղությունն ունի՝ գալիս ա դեպի ինձ£ «էս կես ժամում ամեն ինչ ասեցին պրծան, հիմա էլ ե՞րթ են անում»,- մտածեցի ես£ Բայց չէ, երթի նման չէր£ Համ էլ՝ հանրահավաքը չէր ավարտվել, Վահան Հովհաննիսյանը վերեւում խոսում էր£ Բա ինչո՞ւ էին մարդիկ զանգվածաբար ցած իջնում£ Հուսախաբվա՞ծ էին, կտրուկ խոսք էին ուզում ու չէի՞ն լսել, բողոքի ցո՞ւյց էին անում£ Չէ, դրան էլ նման չէր£ Ուղղակի ցած էին իջնում, շատերի ձեռքին՝ կարմիր դրոշներ, իսկ դեմքներին ոչ մի արտահայտություն չկար£ «Ուրեմն անցած անգամվա պատկերը կրկնվում ա»£ Անցած անգամը էս ձմեռ էր՝ փետրվարի սկզբներին£ Մեքենայի մեջ էի, տուն էի գնում, հանկարծ նկատեցի, որ քաղաքում հոսք կա£ Նպատակասլաց շարժվող մարդկային խմբեր£ Նախ մի փողոցում£ Հետո մյուս փողոցում£ Ու երբ որ երրորդ փողոցում էլ նկատեցի նույնը, հասկացա, որ տուն գնալու ժամանակ չի£ Մեքենայից ցած իջա, որ տեսնեմ ինչ ա կատարվում£ Կարմիր դրոշները հուշում էին՝ դաշնակները հանրահավաքի են գնում£ Բայց գնալու ձեւն էր անսովոր£ Մեր հանրահավաքների ժամանակ դեպի Օպերա շտապող մարդկանց հոսքը երբեք էսքան մեծ խմբերից կազմված չի լինում£ Մեծ մասամբ 2-3 հոգով են գալիս, շատերն էլ՝ առանձին£ «Էսքան մեծ խմբերով հրապարակը հաստատ կլցնեն»,- մտածեցի ես ու միացա կարմիրդրոշակավոր խմբերից մեկին, որի անդամները խոսում էին, եթե ճիշտ եմ հիշում, Լոռու բարբառով£ Հենց հասանք Օպերա, տեսա, որ իսկապես՝ հրապարակը համարյա լիքն էր£ Սայաթ-Նովա փողոցի կողմում բարձր մի տեղ գտա, որտեղից շրջակա տարածքի մեծ մասը երեւում էր, կանգնեցի, որ նայեմ£ Ու հենց էդ ժամանակ էլ նկատեցի հեռացող մարդկանց£ Մեկը չէր, երկուսը չէր, շատ էին£ Մի կողմից լցվում էին, մյուս կողմից հեռանում£ Ինչո՞ւ, չլինի՞ ժամը հետաձգվել էր£ Բայց չէ, հարթակի վրա արդեն պատրաստվում էին, ու Գեղամ Մանուկյանը շուտով հանրահավաքը բացեց£ Էս փաստը մարդկանց շարժի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ. նորից շատերը հեռանում էին£ Ես էլ շուտով հեռացա, ելույթները չլսեցի, որովհետեւ ծանոթի հանդիպեցի, որ ինձ հրավիրեց սրճարան£ Բայց ես ախր դաշնակցական չէի£ Ոչ էլ դաշնակցության համակիր£ Եթե լինեի՝ չէի հեռանա£ Ուրեմն ինչո՞ւ էին դաշնակցության համակիրները, Ազատության հրապարակ դեռ հազիվ ոտք դրած, հեռանում£ Թե՞ համակիրներ չէին, ուղղակի Հայաստանի հեռավոր ծայրերից բերված անկապ մարդիկ էին£ Դաշնակների նախընտրական էդ հանրահավաքից յոթ ամիս անց, որոշելով գնալ Մատենադարան, ես էս անպատասխան հարցի պատասխանը չէ, որ ուզում էի ստանալ£ Անկեղծ խոստովանեմ՝ ես չէի էլ պատկերացնում, թե էդ հարցը նորից կառաջանա£ Որովհետեւ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելն ուրիշ բան ա, թուրքերի դեմ ցույց անելը՝ մի քիչ ուրիշ£ Ու ինձ թվում էր՝ սեպտեմբերի 2-ին կտեսնեմ սեփական մղումով Մատենադարանի հարթակ բարձրացած մարդկանց, կտեսնեմ կիրք ու ազարտ£ Բայց չտեսա£ Հեռացողները դեռ մի կողմ, հեռացողները եթե հեռուներից բերվածներն էին, ու եթե էդ անկապ բերվածները ազատ ու անարգել հեռանում էին դեպի մայրաքաղաքի սրճարաններն ու խանութները, ուրեմն տրամաբանական էր մտածելը, որ մնացածները պետք ա մյուս տեսակը լինեն՝ գաղափարականներն ու ոգեւորվածները£ Բայց ես իզուր էի նայում շուրջս՝ մնացածների մեջ ոգեւորված մարդիկ, ելույթ ունեցողների խոսքին ընթացքից արձագանքող մարդիկ տեսնելու հույսով£ Չկային£ Ելույթների վերջում ուղղակի ոմանք ծափահարոմ էին, ոնց որ դահլիճներում£ Բայց էդ դահլիճ չէր ախր, էդ մեր Մատենադարանն էր£ Նույն թեքոտ, փոշոտ, անհարմար տարածքը, որտեղ բնությունն ու մարդը ոնց որ ամեն ինչ արած լինեն՝ տարածությունը մասերի բաժանելու եւ շատ մարդկանց միավորում թույլ չտալու համար£ Բայց մեր հանրահավաքների ժամանակ էդ միավորումը միշտ ա կայանում£ Որովհետեւ մեր հանրահավաքներին եկող մարդկանց մեջ լիցք կա, որ էլեկտրականացնում ա էդ ամբողջ թեքոտ, փոշոտ, կտրտված տարածքը£ Ու էդ լիցքը անհատական աղբյուրից ա սնվում, ոչ թե կոլեկտիվ£ ՄԵզ չեն բերում, մենք գալիս ենք£ Մենք առանձին-առանձին ենք գալիս, ոչ թե կազմակերպված խմբերով£ Ու միավորումը, որ մեր հանրահավաքների ժամանակ կայանում ա առանձին-առանձին նույն տեղը եկած մարդկանց միջեւ, միավորման ամենահաստատուն տեսակն ա՝ անհատների կամավոր դաշինք£ Նման դաշինքը մաուզերի վրա կատարվող երդումով չի կնքվում, բայց գործում ա հստակ£ Դրա համար էլ, երբ որ գարնան առաջին առավոտը դեռ չբացված՝ Ազատության հրապարակում գտնվողները դավադիր հարձակման ենթարկվեցին, Երեւանում վախկոտ լռություն չիջավ, այլ բարձրացավ բողոքի ալիք£ Մարդիկ պահանջում էին պատասխան, ու պատասխանը եղան գողեգող կրակոցները£ Գողեգող, որովհետեւ մինչեւ հիմա կրակողների անունը հայտնի չի£ Սպանվածները կան, սպանողները չկան, հայտնի չեն£ Սեպտեմբերի 2-ին դաշնակների հանրահավաքում ելույթ ունեցած Աղվան Վարդանյանի կարծիքով՝ պետք էլ չի, որ հայտնի դառնան, եւ ընդհանրապես՝ մարտի 1-ի մասին պետք ա մոռանալ£ Իսկ ովքեր չեն մոռանում, ովքեր չեն թողնում, որ ուրիշները մոռանան, Աղվան Վարդանյանի կարծիքով՝ «խաղում են ֆարս»£ Մենք, այսինքն£ Մենք «ֆարս ենք խաղում»£ 1915-ի զոհերի ողբերգությունը սեփական անձեռնմխելի կապիտալը դարձրած կուսակցությունն ասում ա՝ մարտի 1-ի զոհերին մոռացեք£ Ինչո՞ւ£ «Պետական շահը դա ա պահաջնում»£ Բյուրոն նստել, որոշել ա՝ որն ա մեր պետական շահը£ Ես լսում էի Աղվան Վարդանյանին, նայում էի անարձագանք դեմքով շուրջս կանգնած մարդկանց, ու հանկարծ սիրտս ծակեց£ «Իսկ եթե էս հանրահավաք-ֆարսը ոչ թե թյուրիմացություն ա, այլ ձեռագի՞ր»£ Հին ձեռագիր£ Բյուրոն նստում որոշում ա. հայոց ազգային շահը պահանջում ա Օսմանյան կայսրությունում կատարել հեղափոխություն£ Ու մարդիկ շվարած նայում են, թե ոնց ա «հեղափոխությունն» իրանց շուրջը կազմակերպվում£ Նայում-նայում են, հետո արդեն էլ չեն կարող նայել, էլ չկան£ Սպանված են£ Ես միշտ զարմացել եմ՝ ինչ թանձր ատելություն կա շատ հայերի մեջ դաշնակցության նկատմամբ£ Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որոնց էդ զգացմունքը փոխանցվել ա ժառանգաբար՝ 1915-ի աղետի ականատեսներից£ Իմ հարազատներից ոչ մեկն ինձ նման ժառանգություն չի փոխանցել, ու ես մինչեւ հիմա մտածում էի, թե ասածս զգացմունքի մեջ աղետից ծնված հիվանդ չափազանցություն կա£ Դրա համար էլ սեպտեմբերի 2-ին Մատենադարան բարձրանալիս իմ մեջ ոչ մի կաթիլ ատելություն չկար, ընդամենը կար հետաքրքրություն՝ ի՞նչ եմ լսելու, ի՞նչ եմ տեսնելու£ Լսեցի, տեսա, ու սիրտս ծակեց£ Որովհետեւ հանկարծ տեսա ձեռագիրը, որ խոստանում ա աղետ£ Դժվար կլինի մի բառով բնութագրել էդ ձեռագիրը, դրա մեջ իրար են խառնված արկածախնդրությունն ու ցինիզմը£ Դաշնակցական բյուրոն գիշերով նիստ ա արել, որոշել ա, որ Վրաստանը լավ կանի դառնա կոնֆեդերացիա£ Վահան Հովհաննիսյանը հայտարարում ա էս մասին, ու լսվում են ծափահարություններ£ Բայց ծափահարությունները լսվում են դիմացից՝ հարթակին անմիջապես հարող տարածքից£ Ես ավելի հետ եմ կանգնած, նայում եմ շուրջս, որ հասկանամ մարդկանց արձագանքը£ Իսկ արձագանք չկա£ Անհնար ա նույնիսկ գլխի ընկնել՝ լսե՞լ են ասվածը, թե՞ չէ£ Էս մարդիկ ֆոն են ընդամենը£ Տեսախցիկը վերցնում, կողքից նկարում ես հայտարարությունը, ծափահարությունները, բազմությունը£ Հետո, երբ որ պետք լինի, նկարահանվածը ցուցադրվում ա, ասենք, «Վեստիով»£ Կամ էլ, եթե իրավիճակը պահանջի, ասենք, CNN-ով£ «Հայաստանում պահանջում են, որ Վրաստանը մասնատվի»£ (Կոնֆեդերացիան հենց էդ ա նշանակում, որովհետեւ կոնֆեդերացիա ասվածը պետություն չի, այլ պետությունների դաշինք)£ Բայց ո՞վ, ո՞վ ա պահաջնում£ Հո չե՞ս ասի՝ «Բյուրոն»£ Հո չե՞ս ասի՝ «Հայաստանի իշխանությունների ընդդիմադիր թեւը»£ Առաջին բացատրությունը Հայաստանից դուրս կհասկանան մենակ սփյուռքահայերը, երկրորդը՝ ընդհանրապես ոչ ոք£ Հենց սրա համար էլ պետք էին ավտոբուսներով Մատենադարան բերված մարդիկ՝ որպես ֆոն£ «Հայաստանում պահանջում են, որ Վրաստանը մասնատվի»£ Խաղ ուրիշի դաշտում£ Մեր ֆուտբոլիստները սեպտեմբերի 6-ին պարտվեցին£ Շատերն ասում են՝ էդ պարտությունն անխուսափելի էր, որովհետեւ թուրքերն ավելի ուժեղ են£ Ուժեղ են իհարկե, անհամեմատ ուժեղ, բայց անգամ քեզանից ուժեղ թիմի հետ խաղալիս հաղթանակը հնարավոր ա, եթե խաղում ես սեփական դաշտում£ Բայց եթե մենք խաղում էինք սեփական դաշտում, ինչո՞ւ էր «Հրազդանը» կիսով չափ դատարկ£ Կապ ունե՞ր անթափանց ապակու ետեւում նստած «Սերժ Սարգսյան» երեւույթն էս տխուր փաստի հետ£ Իմ կարծիքով՝ կապ ուներ£ Եթե Գյուլի կողքին նստածը ոչ թե Սերժը լիներ, այլ ընտրված նախագահ, ես, օրինակ, էդ օրը «Հրազդանում» կլինեի£ Որովհետեւ ինչքան էլ Նեմեց Ռուբոն ասի՝ ֆուտբոլը մի՛ խառնեք քաղաքականությանը, ես հո չե՞մ հավատալու իրան, ես հստակ տեսնում եմ, որ սեպտեմբերի 6-ին կատարվածը ֆուտբոլ չի ընդամենը, այլ Հայաստանի մուտքը մեծ քաղաքականություն£ Դրա համար էլ «Եվրոնյուզը» նույնիսկ խաղի հաշիվը մոռացավ ասի, փոխարենը ցույց էր տալիս տարածաշրջանի քարտեզը£ Ուրեմն ես ո՞նց հանդուրժեմ, որ մենք ոչ թե մտնում ենք, այլ մեզ աշակերտի պես մտցնում են խաղի մեջ£ Ու մեր ձեռքին ընդամենը ժանգոտ, անպոչ դանակ ա, երբ որ կարող էր փայլել Թուր Կեծակին£ Հիմա արդեն պարզ ա՝ ինչու եվրոպական կառույցները բաց աչքերով նայեցին ու «չտեսան» փետրվարյան ընտրությունների ժամանակ կատարվող այլանդակությունները£ Խնդիր ունեին լուծելու£ Ոնց երեւում ա՝ «Հայ-թուրքական ֆուտբոլը», որի մեջ դեռ նոր խաղացողներ են ընդգրկվելու, վաղուց էր ծրագրված£ Դեռ էն ժամանակ, երբ որ Հայաստանի քաղաքական դաշտը անապատի էր նմանվում, ու Սերժ Սարգսյանի «հպարտ հասակը» մեն-մենակ «վեր էր խոյանում» էդ անապատում£ Հետո չնախատեսված, անհասկանալի բաներ կատարվեցին£ Անապատը կենդանացավ, կանաչեց, ու Հայաստանն սկսեց ապրել ինքնուրույն կյանքով£ Ավելորդ գլխացավանք£ Մեծ ֆուտբոլը ծրագրողների ինչի՞ն էր պետք սեփական դաշտում խաղացող Հայաստանը£ Ավելի լավ չի՞ մի հատ Սերժ, մի հատ էլ «ավանդական» ընդդիմություն£ Սերժը Գյուլին հրավիրում ա, դաշնակները սուլում են£ Երբ որ նայում ես «Եվրոնյուզը», քեզ կարող ա թվալ, թե ընդամենն էս ա Հայաստանը՝ «պրագմատիկ» Սերժ + «ռոմանտիկ» դաշնակներ£ Բայց ես հո «Եվրոնյուզո՞վ» չեմ դատելու իմ երկրի մասին, ես քաջ գիտեմ, որ էս երկու ուժերն էլ բանկրոտ են£ Երկուսի մեջքին էլ՝ ավտոբուսներով բերվող, հետո էս ու էն կողմ փախչող ժողովուրդ£ Մենք դեռ չենք խաղացել մեր խաղը՝ սեփական դաշտում£ Մենք մեր հիմնական կազմը դեռ չենք հանել խաղադաշտ£ Պարտվողը փոխարինող կազմն էր£ Մե՛նք ենք հիմնական կազմը£ Մենք հաղթելու ենք£
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
http://www.hzh.am/12-09.html
Հոդվածը շա՜տ լավն է…
Ինձ ընդհա~նրապես դուր չի եկել: Բովանդակությունը չէ, դրա հետ միանշանակ համաձայն եմ: Ձեւը դուրս չի գալիս...
Համաձայն եմ Վարպետի հետ: Պետրոսյան Մարինեի «մեղմ-ախպերավատը» ինձ համար էլ է մի քիչ վանող: Նաև «մտքի հոսքի» ձևով գրված նյութերը չեմ սիրում: Կոնկրետ ՀԺ-ում տպվողներից լավագույնը, թերևս, Ուստա Հրանտն է:
Իսկ ինձ դուր են գալիս…Շա՜տ: Շատ «իմաստալից» է գրում::)
Ես դրան գումարած նաեւ տպավորություն ունեմ, գուցեեւ` թյուր, որ Մարինեն գրում է հոնորար ստանալու համար: Նա ամենապրիմիտիվ, ամենահասկանալի ու հանրամատչելի բաների մասին, որոնց վերաբերյալ հենց մենք, հենց այստեղ երկու-երեք հումոր անելով սահմանափակվում ենք, կարող է գրել երկու մամուլ հոդված` շարունակելիով: ՈՒ դառնում է ձանձրալի:

Այդ՝ մենք Վարպետ ջան…:)
Մարինե Պետրոսյանի ա-երը սկզբից ինձ էլ էին վանում, չէի կարդում իրա գրածները: Բողոքում էի, շատերին ապացուցում, որ սխալ ա անում, որ էդ ոճով ա գրում: Հետո որոշեցի ուշադրություն չդարձնելով կարդալ: Միտքը հրապուրեց, խոսքը հրապուրեց, ասելիքը հրապուրեց: Պարզվեց հանգիստ կարելի ա «ա»-երին ու լեզվաբանական այլ առանձնահատկություններին ուշադրություն չդարձնել, որովհետև իր ասելիքն ահագին խորքային է, մտածված է, հաշվարկված է, անհրաժեշտ չափով էմոցիոնալ է, անկախ է, յուրատիպ է:
Բայց ինձ էլ ամենից շատ դուր են գալիս Ուստա Հրանտի (նույն ինքը Հրանտ Տեր-Աբրահամեան) հոդվածները, վերլուծությունները: Եթե օրվա թերթերը չկարդամ էլ, իր գրածն անպայման պիտի կարդամ, որտև սովորելու բան էլ կա, հասկանալու բան էլ կա, մտածելու բան էլ կա և այլն:
Մոդերատորական. տրանսլիտով (լատիներեն տառերով՝ հայերեն) և/կամ կոնֆլիկտային բնույթ կրող վերջին 9 գրառումները ջնջվել են: Քննարկումներին մասնակցեք ակումբի կանոնադրության (http://www.akumb.am/rules.php) շրջանակներում:
Եթե ես գոնե ճշմարտանման եմ, ապա
ինձ կախելու եմ
ինձ կախելու եմ
Կախվել պետք չի, էս խառը ժամանակներում միտինգավորներ են պետք, ոչ թե դիակներ:)
Կախվել պետք չի, էս խառը ժամանակներում միտինգավորներ են պետք, ոչ թե դիակներ:)
քո կարծիքով եթե ժողովուրդը իմացավ, որ Լևոնը Սերժի հետ ա համագործակցում, էլ կվստահի՞ ՀԱԿ-ին
Հայկո, Լևոնը Սերժի հետ չի համագործակցում, մի խառնվի իրար:
Առաջիկայում այդպիսի բամբասանքներ շատ կտարածվեն, այդ թվում և Լևոնի և մյուսների մասին: Դա հզոր ինֆորմատիվ զենք է ու այդ բամբասանքների ստեղծման վայրն էլ հայտնի է: Կունենաս էնքան կամք, որ չտրվես էդ բամբասանքներին, ուրեմն կլինես հաղթողների ցեղից, չես ունենա... է՜հ ;)

Այս մտահոգությունը մեզ հետ կիսում է անձամբ հիմնադիր նախագահը, պաշտոնապես եմ հայտարարում: Կարող եմ նույնիսկ նշել օրը, վայրը և ներկաներին, թե ինչպես է առաջացել այս մտահղացումը` դեզինֆորմացիա տարածել շարժումը վարկաբեկելու նպատակով, ու ինչ ճանապարհով է այն տարածվելու: Սովորական հնար է, ու շատ պրիմիտիվ, ասեմ ձեզ, նոր հեծանիվ չէ, համենայն դեպս: Այնպես որ` ուղղակի չտրվենք բամբասանքներին:
:o էտ այծ Նաևրեկ Սարգսյանը դառել է հանրապետության գլխավոր ճարտարապետ՞՞՞՞ :o
:[
Խեղճ հանրապետություն :(
:o էտ այծ Նաևրեկ Սարգսյանը դառել է հանրապետության գլխավոր ճարտարապետ՞՞՞՞ :o
:[
Խեղճ հանրապետություն :(
Երկիրը քայլ առ քայլ էլ ավելի է կենտրոնանում Երեւանի շուրջ, շուտով ծղոտե ոտքերը փշրվելու են ահռելի չուգունե գլխի ճնշման ներքո: Մենք էլ մնալու ենք փլատակների տակ:
Հակոբ Գեւորգյան
14.09.2008, 11:10
Երկիրը քայլ առ քայլ էլ ավելի է կենտրոնանում Երեւանի շուրջ, շուտով ծղոտե ոտքերը փշրվելու են ահռելի չուգունե գլխի ճնշման ներքո: Մենք էլ մնալու ենք փլատակների տակ:
Aստված չանի…
Երկիրը քայլ առ քայլ էլ ավելի է կենտրոնանում Երեւանի շուրջ, շուտով ծղոտե ոտքերը փշրվելու են ահռելի չուգունե գլխի ճնշման ներքո: Մենք էլ մնալու ենք փլատակների տակ:
Վերածվել ենք ռախիտ երեխայի, մեծ գլուխ, ավելի շուտ գլոխ, ու փոքր մարմին:
Պատկերացնու՞մ եք հիմա ինչ "հյուսիսային" ավերածություններ է անելու ամբողջ հանրապետությունով մեկ: Կամազուրկ, վախկոտ մարդուն սենց պոստի են դրել, որ իր ստրոագրությամբ վաղը մյուսին Էջմիածնի Հռիփսիմեում ստրիպ բառ բացեն, իսկ Գայանեում կազինո:
Ժող, էսօր պատահական ինֆորմացիոն բլոկադայի մեջ եմ ընկել :D
Ո՛չ ինետս ա աշխատում (մենակ ամնետ), ոչ հեռախոսս:
Ո՞վ ճանապարհներից խաբար ունի, փակե՞լ են, չե՞ն փակել:
Ժող, էսօր պատահական ինֆորմացիոն բլոկադայի մեջ եմ ընկել :D
Ո՛չ ինետս ա աշխատում (մենակ ամնետ), ոչ հեռախոսս:
Ո՞վ ճանապարհներից խաբար ունի, փակե՞լ են, չե՞ն փակել:
Չուկ ջան, ես խաբար չունեմ, բայց հաստատ կարամ ասեմ, որ փակել են:
Չուկ ջան, ես խաբար չունեմ, բայց հաստատ կարամ ասեմ, որ փակել են:
Էսօր կարող ա չփակեին: Լավ, մի հատ ինֆո ստացա, որ ծանոթներիցս մի 10 հոգի Գյումրիից գազելով դուրս են եկել՝ Երևան գալու համար: Ըստ դրա պարզ կլինի:
Ժող, բայց էս Գալուստը վերջն ա, հլը նայեք.
ՀՀԿ անդամ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին լրագրողները սեպտեմբերի 15-ին Հայելի ակումբում հարցրել են, թե արդյոք կարելի է սպասել, որ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու պարագայում կմեծանա պատգամավորների կարգապահությունը եւ նրանք կսկսեն ավելի պարտաճանաչ հաճախել նիստերին եւ նաեւ իրենց կոճակից բացի չսեղմել այլոց կոճակները: ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, թե չի կարծում, որ ԱԺ նախագահի խնդիրը ներկա-բացական անելն է: Իսկ կոճակների մասով, երբ քվեարկության ընթացքում մի պատգամավորը սեղմում է կողքի բացակաների կոճակը եւ քվեարկում նրանց փոխարեն, Գալուստ Սահակյանը դա չի համարում էական: Ըստ նրա, եթե կուսակցությունը որդեգրել է այս կամ այն օրինագծի հանդեպ որոշակի հստակ մոտեցում, ապա կարեւոր չէ, թե ով ում փոխարեն կքվեարկի: Գալուստ Սահակյանն ուրիշի փոխարեն քվեարկելը չի համարում օրենքի խախտում, այլ պարզապես համարում է անընդունելի:
lragir.am
Արաաաա, արաաաաաաաաաա, հորս արև, սա լրիվ խելագարվել ա:
Բա խի ենք էտքան դեպուտատ պահում, ամեն կուսակցությունից մի հոգի նստացրեք հերիք ա էլի: Վեց հոգի մարդ Աժ-ում: Ու ընդհանրապես, պետք ա ԱԺ դեպուտատների կոճակները դնել մի հատ պուլտի վրա, ու տալ ԱԺ նախագահի ձեռը, թող ինքն էլ սեղմի բոլորի փոխարեն, իրա ճաշակով:
ընդհանրապես էտ դեպուտատներին գործի չգնալու կամ նիստին չմասնակցելու համար ի՞նչ ա հասնում : Մարդիկ «չարչարվում են, ընտրում են» իսկ դեպուտատները չեն էլ բարեհաճում գնան «գործի»:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
[14:02] 16 Սեպտեմբերի, 2008
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե հրաժարական է տալիս պաշտոնից: Նա նաեւ տեղեկացրել է, որ դուրս է գալիս նաեւ ՀՀԿ խմբակցությունից: Մանրամասներն ավելի ուշ:
Աղբյուր՝ Ա1+
Մի բան չէր, բայց գոնե մի քանի գիրք էր կարդացել, լավ գրել ու կարդալ գիտեր: Հիմար մարդ էր: Բայց «բախտը» բերեց: Չնայած՝ ոչ թե բախտը բերեց, այլ՝ իր զգուշավորությունն ու վախկոտությունը, ժամանակը ցույց կտա, որ իրեն ահագին «օգուտ» կտա հետագայում:
Տեսնես՝ ու՞մ կնշանակեն պետության երկրորդ պոստում…
Հալալ է Թորոսյանին
ՀՀԿ-ն դարձավ լրիվ առաջվա ՀՀՇ-ն: Նույն ներքին ու արտաքին քաղաքականությունը
Ինչքան քիչ թե շատ նորմալ մարդիկ շուտ դուրս գան այնտեղից այնքան լավ
Հետաքրքիր է ֆորմուլիրովկան` "դւորս է գալիս խմբակցությունից", ուրեմն նոր ինչ որ "խմբակցության" ստեղծման համար? վերջիվերջո հիմա պարզ կլինի, թե ում "ձիու թայլն" էր սա?
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ
ՀՀԿ արդեն նախկին փոխնախագահ, Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը սեպտեմբերի 16-ին հրավիրել է մամուլի ասուլիս եւ խոսել իր պաշտոնանկության մասին ՀՀԿ որոշման վերաբերյալ: Թորոսյանը մի քանի օր առաջ լրագրողներին խոստացել էր այդ բանն անել սեպտեմբերի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո, բայց արել է նիստից մի քանի ժամ առաջ, փաստացի այլեւս անիմաստ դարձնելով նիստը, քանի որ այն պետք է քննարկեր ՀՀԿ գործկոմի որոշման հավանության հարցը, որ վերաբերում էր Թորոսյանի պաշտոնանկությանը, մինչդեռ Թորոսյանը նիստից առաջ արդեն հայտարարել է, որ դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ինչպես նաեւ պատրաստվում է ԱԺ նիստին ներկայացնել նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի դիմումը, որը հնգօրյա ժամկետը լրանալուց հետո հաստատելու դեպքում համարվում է ընդունված: Տիգրան Թորոսյանը դիմումն արդեն գրել է եւ ցույց է տվել լրագրողներին, մնում է ներկայացնել ԱԺ նիստը վարողին, որ կլինի հաջորդ քառօրյայում` երկու շաբաթ անց;
Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ կատարվեց իր հետ, Տիգրան Թորոսյանը համարում է վաղօրոք պլանավորած, դեռ 4 ամիս առաջ: Նա ասում է, որ դա պարզապես կուլիսային գործընթաց էր, որ միայն սեպտեմբերի սկզբին ստացավ քաղաքական հրապարակային տեսք: Մինչ այդ, ըստ Տիգրան Թորոսյանի, այդ կուլիսային գործընթացն իրականացվել է թերթերում իր դեմ պատվիրված նյութերի, սեւ քարոզչության, անբարոյական դրսեւորումներով, որի հեղինակներն ու պատվիրատուները, ըստ Թորոսյանի, հայտնի են բոլորին եւ կարիք չկա տալ անուններ;
Ըստ Տիգրան Թորոսյանի, այն հայտարարությունները, թե իր փոփոխությունը զուտ կուսակցական խնդիր է, միանգամայն ձեւական են: Նա ասում է, թե որեւէ պետական պաշտոն չի կարող պատկանել որեւէ կուսակցության կամ ուժի, անկախ նրա ունեցած ձայների մեծամասնությունից: Պաշտոնը չի կարող բաժանվել, հայտարարել է Տիգրան Թորոսյանը: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին խոսքերին, որ ասում են Թորոսյանի թիմակիցներն, արդեն իհարկե նախկին կուսակիցները, ապա ԱԺ նախագահն ասում է, թե այդ դեպքում պետք է խոսեն, թե հատկապես կոնկրետ ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը:
Ըստ Տիգրան Թորոսյանի, չի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս, նկատել է Տիգրան Թորոսյանը:
Թորոսյանը խոսել է նաեւ իր կուսակցական մեծամասնության հետ ունեցած անհաղթահարելի տարակարծությունների մասին, ինչի պատճառով էլ ինքն իբրեւ թե հրաժարական է տալիս եւ նաեւ դուրս գալիս ՀՀԿ շարքից, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնին մնալը նա համարում է այլեւս անիմաստ, որովհետեւ պաշտոնը ինքնանպատակ չէ, այլ ծրագրերով արդյունքի հասնելու միջոց: Տիգրան Թորոսյանի խոսքով, դրանք ներքին քաղաքական հարցերին, խորհրդարանի աշխատանքի կազմակերպմանը եւ ներկուսակցական բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են: Ի դեպ, Տիգրան Թորոսյանը հայտարարել է նաեւ, թե այդքան էլ չի հավատում նոր իշխանության այն խոսքերին, թե այլեւս կառավարման համակարգը հիմնված է լինելու գիտելիքի եւ ինտելեկտի վրա;
Ինչ վերաբերում է կուսակցությունից հեռանալուն, ապա Թորոսյանն ասում է, որ շատ ցավալի է հեռանալ, բայց պետք է կարողանալ ճիշտ գնահատել պահը եւ կայացնել ճիշտ որոշում: Ինչ վերաբերում է իր համակիրների հնարավոր դուրս գալուն` իր հետ միասին, Տիգրան Թորոսյանն ասել է, թե ինքը ՀՀԿ-ում չուներ համակիրներ, ուներ ընկերներ, որոնք հիմա էլ կան, բայց կուսակցության անդամակցությունն ու դուրս գալը անհատական որոշման խնդիր է եւ ինքը մտադրություն չունի որեւէ նման քայլ նախաձեռնել, որ իր հետ դուրս գան նաեւ այլ մարդիկ եւ ստեղծեն քաղաքական ուժ: Տիգրան Թորոսյանն ասել է, թե ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը, մնալ, թե դուրս գալ, ելնելով ներկան ու ապագան տեսնելու կարողությունից:
Տիգրան Թորոսյանն ի դեպ հայտարարել է, որ չի զղջում ՀՀԿ կազմում, եւ ընդհանրապես վերջին 16 տարվա ընթացքում իր ծավալած գործունեության համար: Թորոսյանը նաեւ հայտարարել է, որ իր որոշումները կայացրել է նաեւ հաշվի առնելով մարդկային գործոնը, որպեսզի ՀՀԿ իր շատ ընկերներին չդնի ծանր հոգեբանական իրադրության առաջ, երբ նրանք ստիպված լինեն մի բան մտածել եւ այլ բան անել, առավել եւս, ինչպես նշել է Թորոսյանը, որ ինքը գիտե, որ կարելի է մարդկանց դնել որոշակի իրավիճակի մեջ եւ պարտադրել քվեարկել այս կամ այն որոշման համար:
Չեք կարծում որ սա ինչ-ինչ նոր գործընթացների սկիզբ է հանդիսանում? հա?
Արդեն պարզ ա, վազելու ա Լևոնի գիրկը:
Արդեն պարզ ա, վազելու ա Լևոնի գիրկը:
Իսկ ինձ թվում ա, էլի մարդիկ են դուրս գալու ՀՀԿ խմբակցությունից, ու ՏԹ-ն կդառնա հենց էդ նոր ստեղծվող խմբակցության լիդերը,..
Արդեն պարզ ա, վազելու ա Լևոնի գիրկը:
Չէ չեմ կարծում
Լինելու է լրիվ ուրիշ բան.. :)
Արդեն պարզ ա, վազելու ա Լևոնի գիրկը:
Հա բա: Ում էլ մի թեթև դզզզ են անում վազում ա Լևոնի գիրկը:
Ձայնալար
16.09.2008, 14:55
Հա բա: Ում էլ մի թեթև դզզզ են անում վազում ա Լևոնի գիրկը:
Լևոնի ինչի՞ն ա պետք ոտից գլուխ վարկաբեկված Տ. Թորոսյանը:
Ժողովուրդ, բայց երեւի թե էս հրաժարականը թատրոն չի, հաստատ ինչ որ հակասություններ իշխանական բուրգում թերևս կա` դա միանշանակ է արդեն...
Լևոնի ինչի՞ն ա պետք ոտից գլուխ վարկաբեկված Տ. Թորոսյանը:
Նախ Լևոնն ա պետք Տ. Թորոսյանին:
Երկրորդն էլ Տ.Թորոսյանը ավելի ոտից գլուխ վարկաբեկված չի, քան Մ. Գրիգորյանը:
Ձայնալար
16.09.2008, 15:23
Նախ Լևոնն ա պետք Տ. Թորոսյանին:
Երկրորդն էլ Տ.Թորոսյանը ավելի ոտից գլուխ վարկաբեկված չի, քան Մ. Գրիգորյանը:
1. Միակողմանի պետք լինելով չեն «գրկախառնվում»
2.Մանվելը շատ ավելի վարկաբեկված ա, բայց շատ լավ գիտես, որ մանվելը կարող էր պետք գալ իր ուժով, իր մարդկանցո, երկրապահով, զենքով և այլն, իսկ տիգրանը ինչո՞վ կարող է օգտակար լինել շարժմանը: Շարժումը հո որբանոց չի, որ ում որտեղից քշեն գա միանա: