PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոսմետիկա՞, թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

Էջեր : 1 [2]

Արշակ
01.01.2017, 14:10
Եթե քեզ չի հուզում դիմացինի կարծիքը, էլ ինչի՞ ես նեղվում որ ստեղ «գաջ» ենք ասում :P

Griffin ջան, սենց հարցերում, բացի իմ ընտանիքի անդամներից, երբեք ուրիշ ոչ ոքի բան չեմ ասում։ Ոչ խորհուրդներ եմ տալիս, ոչ էլ կարծիք եմ հայտնում, եթե չեն հարցրել։

Բայց ես իրավունք ունեմ էս թեմայում ընդհանուր երևույթի նկատամամբ վերաբերմունքս արտահայտել։ ՈՒ ոչ միայն իրավունք ունեմ, այլ կարծում եմ, որ պետք ա, որ սենց կարծիքներն էլ երբեմն հնչեն։ Որովհետև սովորաբար բացասական կարծիքները մարդիկ չեն արտահայտում, մինչդեռ հակառակը շատ ա հնչում։

Ասենք ինչ–որ միջոցառման առիթով մի աղջիկ շպարվում ա, շրջապատի մարդիկ տեսնում են որ մարդը չարչարվել ա, որ սիրունանա, հաճոյախոսելու համար շուրջ բոլորը ասում են․ «վայ էսինչ սիրունացել ես» և այլն։ Մինչդեռ իմ պես մարդիկ, ում դուր չի եկել էդ շպարվելը, չեն ասում․ «վայ էսինչ անդուր գաջվել ես»։ Արդյունքում հերթական անգամ շպարված կնոջ մոտ տպավորություն ա լինում, թե ինքը տենց ավելի սիրուն ա ուրիշների համար։ Հիմա դու ինչքան էլ ասես, թե թքած ունես ուրիշների կարծիքների վրա, բայց շարունակաբար միայն հիացական կարծիքներ լսելը հաստատ ազդում ա շատերի վրա։
Լիքը տղամարդկանց համար կնոջ կոսմետիկան տհաճ ա, բայց տենց կարծիքները մարդիկ չեն արտահայտում։ ՈՒ Ակումբի էս թեման էն քիչ հարթակներից ա, որտեղ կարող ես իրական պատկերը տեսնել ;)

Apsara
01.01.2017, 15:27
Էհ, հիմա ճիշտը էն ա, որ դու թեքվես ու էդ մարդկանց ասե՞ս՝ այ քայլող գաջ։ Տենց բան չես անի, չէ՞։ Հաստատ քեզ հազար տարի պետք չի։
Ես չեմ հասկանում ոչ ծաղրողներին, ոչ նրանց ովքեր ծաղրանքից փոխվում են։
Ինձ չպարվելու համար չեն ծաղրել կյանքում, բայց տարիների ընթացքում զգացի, որ ինձ ավելի շատ, գեղեցիկ են համարում շպարված։ Ու էդ էս պահի դրությամբ նորմալ ա՝ մենք դա ենք տեսնում։
Ես, ինքս ինձ, տրամադրությունից կախված մեկ գորիլա եմ համրում, մեկ Վիկտորիա Սիքրեթի հրեշտակ ու հոգով-սրտով երկու դեպքում էլ թքած ունեմ ոչ կարևոր մարդկանց ասածի վրա։
Հիմա ինձ, իմ քաշի, հասակի, բռփեջ( չգիտեմ էս ոնց ա ճիշտ գրվում) մազերի, ոտքերիս երկրորդ մատիս բթից երկար լինելու և այլն, և այլնի համար ծաղրում են։ Ի՞նչ, ոտերս ու փորս կտրեմ, մազերս միշտ ֆենեմ ու սովամահ լինեմ, որ հաճոյանամ ուրիշներին։ Խի՞։
Իմ ասածը էն ա, որ ավելի լավ ա սովորեցնել դիմացինին կամ էն մարդկանց ում համար մեր խոսքը արժեք ունի, որ հարգալից լինեն դիմացինի նկատմամբ, չպիտակավոտեն։ Ու էդ ամեն ինչին ա վերաբերվում էլի՝ նայած կինոյից, կարդացած գրքից, սիրած ուտելիքից, հոբբիից մինչև սեռական կողմնորոշում, կրոնական դավանանք։ Ինձ դու չես վնասում, արարքներդ օրենքի սահմանում են՝ ֆսո, ինչ ուզում ես արա։ Չգիտեմ, կարող ա ես եմ անտարբեր մարդ, բայց ինձ վաբշե չի հուզում դիմացինի արածները։ Ու միակ բանը, որ կուզենայի էդ՝ իմ էս անտարբեր վիճակը ու նման փիլիսոփայությունը դեռահաս տարիքում լիներ։

Գրիֆֆին ջան, ես կարող ա վատ չարտահայտվեմ, բայց տղաների մի ստվար զանգված կա իր կարծիքը լավ էլ բարձրաձայն ու փողոցի մեջտեղում գոռալով ասում ա, երբ շպարը կամ հագուստը իսկապես շատ անդուր ու աչքզարնող ա: Ու միշտ մտածել եմ, որ նման տեսքով փողոց դուրս եկող աղջիկները հենց արձագանքներ սանալու համար են ագնվել կամ շպարվել, եթե իրենք իրենց համար էքստրավագանտ մի բան ուզեին, կարող էին տանը հայելու առաջ երաժշտության տակ կայֆավատ լինել ու վսո:

GriFFin
01.01.2017, 16:03
Ինձ չի նեղացնում քո գրածը: Ես համարում եմ, որ ճիշտ չի գրելը նման ոճով: Մի տեղ տեսել եմ, որ գրել ես՝ ինձ դուր ա գալիս բնական տեսքը ու հիմա զարմանալի ա, որ էդ նվաստացնող իմաստ ունեցող ՙՙգաջ՚՚ բառն ես գրել: Եթե համարում ես, որ տենց արտահատվելը ճիշտ ա՝ էհ, ի՞նչ ասեմ, գրի, հաստատ իմ ասելը բան չի փոխի:
Ինձ ավելի շատ ուրիշ բան ա անհանգստացնում:
Ես կուզենայի, որ էն մարդիկ, ովքեր ասում են՝ չեմ շպրավում, բնական տեսք եմ սիրում և այլն, միջոցառմանը գնում են շպարված, որ բացատրեն ինչի՞:
Եթե դու մարդ ես, ով որոշակի նախընրություններ ունի՝ ինչի՞ ես ուրիշների համար արել: Թե չէ ավել-պակաս, տոնային կրեմ թե առանց, սիրուն-գեշ, արհեստական թե բնական թարթիչ, կարմիր թե սև շրթներկ՝ քո ընտրությունն ա, դու ես որոշում:
Օրինակ իմ համար՝ նոր ա էս ամեն ինչը՝ շպարվել, մտածել ինչ հագնել: Էս nude/natural տեսքը լրիվ սովորական ու նորմալ երևույթ ա: Իմ աշխատանքային տեսքը բավականին խիստ ա, որտև երեխեքի հետ ա կապված ու շատ ա լինում, որ գործից հետո լրիվ նույն տեսքով եմ գնում առիթներին: Հա, լիքը բան ասում են՝ հոգնած ես, տանջված ես, գույն չկա վրադ, բայց ես դրանից չեմ նեղվում: Ավելի շատ նեղվել եմ, որ ինձ շպարված ավելի սիրուն են համարում: Այ էդ <<ավելի>> պահը չեմ սիրում: Ամբողջ կյանքս պայքարել եմ դրա դեմ ու բավականին առաջխաղացում եմ նկատում շրջապատիս մարդկանց մոտ:
Մյուս բանը, որ ինձ տանջում էր ու էս թեման մտա, որ գրեմ, բայց մոռացա: Իմ ընկերուհիներից մեկը, երբ իմ հետ հանդիպմանը գալիս ա չշպարված՝ ներողություն ա խնդրում: Մյուս ընկերուհուս մաման տնային տնտեսուհի ա՝ միշտ շպարված ա: Ու իրան մի անգամ չշպարված տեսա, էլի ասեց ՝ կներես: Շատ ա եղել նման դեպքեր: Կյանքում մտքովս չի անցել ներողություն ասելու իմ արտաքին տեսքի համար: Կամ չեմ տեսել, որ ինչ որ տղամարդ ասի՝ կներեք, էսօր սափրված չեմ, շպարված չեմ, ունքերիս մի նայի վիճակները վատ ա: Ինչքան էլ ես գիտեմ ինչի ա ուրիշների մոտ ցանկություն առաջանում ասելու ուզում եմ, որ էդ ասողներն էլ գրեն: Ավելի շատ ուզում եմ նման մարդկանց համոզեմ/բացատրեմ, որ կարիք չկա էլի:

GriFFin
01.01.2017, 16:10
Գրիֆֆին ջան, ես կարող ա վատ չարտահայտվեմ, բայց տղաների մի ստվար զանգված կա իր կարծիքը լավ էլ բարձրաձայն ու փողոցի մեջտեղում գոռալով ասում ա, երբ շպարը կամ հագուստը իսկապես շատ անդուր ու աչքզարնող ա: Ու միշտ մտածել եմ, որ նման տեսքով փողոց դուրս եկող աղջիկները հենց արձագանքներ սանալու համար են ագնվել կամ շպարվել, եթե իրենք իրենց համար էքստրավագանտ մի բան ուզեին, կարող էին տանը հայելու առաջ երաժշտության տակ կայֆավատ լինել ու վսո:

Apsara ջան, ես էլ մնա՞մ տանը, որտև փողոցի խառոշի տղերքին րյուկզակս, կամ կոշիկներս, կամ մազերս դուր չի գալիս: Կարող ա ես էլ եմ ուշադրություն գրավում իմ էքստրավագանտ տեսքով:
Ցավալի ա, որ կանայք/աղջիկները նայում են, ոնց են ուրիշ կանաց/աղջիկներին տղամարդիկ վիրավորում ու catcalling-ով բավարարվում ու մտածում, որ էդ նորմալ ա, հասնում ա էդ աղջիկներին:

StrangeLittleGirl
01.01.2017, 16:35
Լիզ, քեզ մի անգամ առանձին ասել եմ, կարամ էս թեմայում էլ ասեմ. դու չշպարված ավելի սիրուն ես: Բայց կարամ նաև ասեմ, որ քո շպարը բավական զուսպ ա:

Ընդհանրապես, հայ իրականության մեջ չշպարվածն ավտոմատ տգեղ ա համարվում: Չգիտեմ՝ ինչու: Մի դասընկերուհի ունեի, առաջին կուրսի առաջին ամիսներին չէր շպարվում, մեկ էլ սկսեց վարդագույն շրթներկով ու ստվերաներկով դասի գալ: Դե քանի որ ես լեզուս ինձ պահողը չեմ, միանգամից ասեցի, որ ահավոր անդուր ու անբնական տեսք ա ստացել: Ճիշտ ա՝ ինքը չթարգեց շպարվելը, քանի որ դա Հայաստանում հասարակական պահանջ ա, բայց գոնե էդ անդուր վարդագույնից հրաժարվեց, ավելի բնական գույների անցավ:

Բայց ցավն էն ա, որ մեր հասարակությունը չշպարվածն ա ավտոմատ տգեղ համարում, մինչդեռ հեչ էլ տենց չի: Համալսարանում իմ հոգին հանում էին, համոզում, աղաչում-պաղատում, կոսմետիկան ձեռքներին հետևիցս վազում, որ ներկեն: Մի անգամ էլ կուրսեցուս տանն էի մնացել, առավոտը մինչև չներկեց, դուրս չեկանք: Սարսափ էր: Ես իրոք չեմ հասկանում, թե ինչու ա շպարվելն էդքան կարևոր համարվում հայ հասարակության մեջ:

Մեկ էլ մի բան էլ ասեմ: Ուրեմն էս վերջերս Փարիզ էինք գնացել: Ես ու ընկերս հայացքներս աղջիկներից չէինք կտրում. մեկը մեկից սիրուն: Մտածում էինք՝ ինչն ա Փարիզի աղջիկներին էդքան սիրուն դարձնում, որ Կոպենհագենի աղջիկները չունեն: Ընկերս վերջը նկատեց. Փարիզի աղջիկները չեն շպարվում: Ասում եմ՝ բայց Կոպենհագենի համեմատ Երևանը սարսափ ա: Ասում ա՝ հա, դե Երևանին ոչինչ չի հասնի, սարսափ ա:

GriFFin
01.01.2017, 16:49

Հա, Բյուր, գիտեմ: Բազմաթիվ անգամ ասել ես: :Դ
Ես տենց շատ ևրոպացի կամ ամերիկացի ծանոթներ չունեմ, բայց ում հետ, որ խոսել ենք, ասում էին, որ իրանց մոտ էլ ա չշպարվածը տգեղի հետ ասոցացվում ու հատկապես հիմա: Կարող ա, որ ապրեմ էդ միջավայրում ավելի լավ կպատկերացնեմ: Մեկ էլ ասեմ, որ իմ համար հայերը միշտ շպարվող են եղել, իսկ իմ արտասահմանցի ընկերները ասում էին, որ իրանց մոտ էս վերջերս սարսափելի շատացել ա, առաջ՝ իրանց ծնողների տարիներին սենց չի եղել:

Apsara
01.01.2017, 16:55
Apsara ջան, ես էլ մնա՞մ տանը, որտև փողոցի խառոշի տղերքին րյուկզակս, կամ կոշիկներս, կամ մազերս դուր չի գալիս: Կարող ա ես էլ եմ ուշադրություն գրավում իմ էքստրավագանտ տեսքով:
Ցավալի ա, որ կանայք/աղջիկները նայում են, ոնց են ուրիշ կանաց/աղջիկներին տղամարդիկ վիրավորում ու catcalling-ով բավարարվում ու մտածում, որ էդ նորմալ ա, հասնում ա էդ աղջիկներին:

Դե ճիշտն ասած քեզ չեմ տեսել, բայց քո նկարագրած հագուկապը իմ համար լրիվ նորմալ ա, նույնիսկ նախանձելի: Ես օրինակ կարճ ծուռ ոտքերին անհարմար սուր քթով կապույտ բարձրակրունկ կոշիկ հագած, կարճ սպիտակ յուբկայով ու անպայման սև ներկած երկար ուղիղ հարթուկած մազերով, իսկ դեմքին միանգամից մի քանի գույն քսած աղջիկ եմ պատկերացնում, երբ էս թեմայում խոսում եմ, ու հա նման լիքը աղջիկներ կան, ու հա, իրանց մեջքի հետևից փողոցի լակոտլուկուտները ինչ ասես ասում են:

GriFFin
01.01.2017, 17:21

Էդ իրավիճակում վատը լակոտն ա հետևից խոսացող, իսկ աղջիկը մեղք չունի: Եթե իմ աղջկա, կամ քրոջ հետևից մեկը խոսա ու դա իրանց նեղացնի, ես չեմ ասի՝ տունը մնա, էլ տենց դուրս չգաս կամ չգիտեմ ինչ: Եթե իրան դուր ա գալիս՝ թող անի ու սովոի ուրիշների վրա ուշադրություն չդարձնել: Գիտեմ, որ հեշտ եմ խոսում, որտև տենց շատ դժվար ա երեխա դաստիրակելը, բայց համարում եմ, որ ավելի լավ ա տենց:
Էլի իմ օրինակով կարամ ասեմ, իմ տնեցիք մյուս ծայրահեղություն են՝ մարդ պիտի հարմարավետ ապրի կարգախոսը ունեին: Շպարվելու մասին խոսք չի եղել, մեր տանը կանայք չեն շպարվում: Մինչև իմ շպարի պարագաներ գնելը մամաս շպար չի ունեցել, հատ ու կենտ բաներ: :Դ :Դ Ու լիքը բանից գլուխ չի հանում, դե տատիկներիս մասին էլ չեմ խոսում: Իսկ հագուստը համապատասխանում էր մենակ հարմարավետ գաղափարին՝ կոշիկը տափակ, սպորտային, մնացածը՝ տաք ու պրակտիկ բաներ: Ու ինձ էնքան են ձեռ առել, էնքան են ձեռ առել դպրոցում՝ և տղաները, և աղջիկները, և դասատուները: Հիմա էդ տարիքի նկարներիս, որ նայում եմ՝ the cringe is real. Նենց դեմք էի՝ նասկի սանդալով, լայն մինչև վիզս հասնող շալվարներով: :Դ
Դրա համար, ավելի լավ ա սովորել ուշադրություն չդարձնել, քան դառնալ համապատասխան ձեռ առնողների ցանկությանը:

StrangeLittleGirl
01.01.2017, 17:57
Դե ճիշտն ասած քեզ չեմ տեսել, բայց քո նկարագրած հագուկապը իմ համար լրիվ նորմալ ա, նույնիսկ նախանձելի: Ես օրինակ կարճ ծուռ ոտքերին անհարմար սուր քթով կապույտ բարձրակրունկ կոշիկ հագած, կարճ սպիտակ յուբկայով ու անպայման սև ներկած երկար ուղիղ հարթուկած մազերով, իսկ դեմքին միանգամից մի քանի գույն քսած աղջիկ եմ պատկերացնում, երբ էս թեմայում խոսում եմ, ու հա նման լիքը աղջիկներ կան, ու հա, իրանց մեջքի հետևից փողոցի լակոտլուկուտները ինչ ասես ասում են:

Չնայած կոսմետիկայի նկատմամբ սարսափելի բացասական վերաբերմունքիս, կարծում եմ՝ էդ լակոտլուկուտների վարքն ուղղակի անընդունելի ա։ Պետք չի մարդուն ձեռ առնել՝ անկախ նրանից, թե ոնց ա հագնված, ինչ արտաքին ունի, անկախ նրանից էդ արտաքինը բնական ա, թե սարքովի։

Յոհաննես
01.01.2017, 18:03
Էդպես էլ ձեռ առնելու պահը չհասկացա։Հայաստանի մեծ մասին էդ դուր է գալիս,ում էլ դուր չի գալիս ուղղակի իրա կարծիքն է հայտնում,առանց ձեռ առմելու։Եթե մի կիլո գաջը լցնում են դեմքին,ուրեմն ասում ենք,որ դեմքը գաջած է։

Apsara
01.01.2017, 23:56
Չնայած կոսմետիկայի նկատմամբ սարսափելի բացասական վերաբերմունքիս, կարծում եմ՝ էդ լակոտլուկուտների վարքն ուղղակի անընդունելի ա։ Պետք չի մարդուն ձեռ առնել՝ անկախ նրանից, թե ոնց ա հագնված, ինչ արտաքին ունի, անկախ նրանից էդ արտաքինը բնական ա, թե սարքովի։

Եսիմ, Բյուր, եթե ես կարճ հագած ու վախենալու շպարով դուրս եմ գալիս, թեկուզ թքած ունենալով մնացածի կարծիքի վրա, պիտի պատրաստ լինեմ կարծիքներ լսելու, ոնց որ ասում եք, ամեն մարդ ազատ է անել իր ուզածը, հետևից կարծիք շպրտելուց վնաս չեն տալիս չէ, մանավանդ որ մարդ թքած ունի ուրիշների վրա, դաժե հոգեբանական վնաս չեն տալիս: Ես նույնիսկ համոզված եմ, որ իրանց դուր ա գալիս:

հ․գ․ ի դեպ ես էլ եմ ձեռք առնելու առարկա եղել դպրոցում, զուտ տղավարի հագուկապի, պահելաձևի համար, պլյուս հավասարության կողմնակից լինելու համար,

StrangeLittleGirl
02.01.2017, 01:03

Հետևից ռեպլիկ թողնելուն «պիտի պատրաստ լինեն» տղավարի հագնված, կաբլուկներով ու կարճ յուբկայով, ոտքերը չթրաշած, գզգցված մազերով, անդուր շպարով ու էլ ինչ տեսքով ասես կանայք։
Իսկ ավելի ճիշտ, երբ որևէ մեկի հետևից ռեպլիկ են բաց թողնում, խնդիրը ռեպլիկ բացթողնողների մեջ ա, ու հենց իրանք պետք ա պատժվեն, ոչ թե կարճ հագածը կամ ոտ չթրաշածը։ Կարծիք շատերը կարող են ունենալ, բայց կարծիք ունենալը մի բան ա, ռեպլիկ բաց թողնելը՝ ուրիշ։

Apsara
02.01.2017, 01:32

Պատիժի մասին սավսեմ խոսք չի եղել, ինձ թվում ա սա նենց դեպք ա, որ ոչ ոք չի պատժվում, բայց թեմայից ահագին շեղվեցինք

Արշակ
02.01.2017, 01:52
Ինձ չի նեղացնում քո գրածը: Ես համարում եմ, որ ճիշտ չի գրելը նման ոճով: Մի տեղ տեսել եմ, որ գրել ես՝ ինձ դուր ա գալիս բնական տեսքը ու հիմա զարմանալի ա, որ էդ նվաստացնող իմաստ ունեցող ՙՙգաջ՚՚ բառն ես գրել: Եթե համարում ես, որ տենց արտահատվելը ճիշտ ա՝ էհ, ի՞նչ ասեմ, գրի, հաստատ իմ ասելը բան չի փոխի:
Հա, երևի ճիշտ ես ասում․ «գաջը» բառը ամեն դեպքում շատ կոպիտ ա։

Վիշապ
02.01.2017, 02:01
Ռեպլիկներն ու ծաղրը անքաղաքավարություն է ու թշնամանքի դրսևորում։
Բայց անպատեհ քսված կանայք բնական չեն նայվում: Օրինակ Հայաստանում աշխատավայրում կարելի է տեսնել կանանց կամ աղջիկների, որոնք կարծես դիսկո կլուբից կամ էլ իրիկնային բուռն ժամադրությունից դուրս պրծած լինեն իրենց մակիաժով ու մեկ մեկ էլ էրոտիկ հագուկապով։ Հասկանալի է կանանց բուռն ցանկությունը նկատելի լինելու (ոչ թե սեքս ուզելու, ակազվայսյա կանայք շատ ավելի հետաքրքրված են նկատելի լինելով, քան սեքսով, վերջինս իրենց ցանկությունների լիստում առաջին տեղերում չի :Ճ)։
Բայց քանի որ սեքսն ու սեքսուալությունը կանանց մեծ մասի հետաքրքրությունների մեջ առաջին տեղերում չի, ապա այդ մեծ մասը մակիաժ անելիս մոռանում են դրա մասին ու կենտրոնանում են ոչ թե սեքսուալ գրավչության վրա, այլ իրենց կարծիքով սիրունության, հաստ շպարով իրենց դեպքը փորձելով նմանենցնել տիկնիկի դեմքի, ինչը մասնավորապես տղամարդկանց գրավում է մոտավորապես այնքան, ինչքան ասենք «Բարբի» տիկնիկները։ Մի քիչ ավելի խորագետ կանայք «աշխատում են» սեքսուալության վրա, ինչն էլ հաճախ շփոթմունքների պատճառ է դառնում այն տղամարդկանց մոտ, որոնք մի քիչ դժվար են հասկանում կանանց հետաքրքրությունների առաջնայնությունները։
Ինձ թվում է կանանց տեսքից ու տղամարդկանց ռեակցիայից կարելի է դատել տվյալ երկրի կամ բնակավայրի սեռական կյանքի ու քաղաքակրթության մակարդակի մասին։ Մասնավորապես այնտեղ, որտեղ կանայք սեքսուալ տեսք ունեն առանց մակիաժի, իսկ տղամարդիկ զուսպ են, ապա կարելի է ասել, որ կա նորմալ սեռական կյանք։ Այնտեղ որտեղ կանայք նման են տիկնիկների, իսկ մի քիչ բաց հագնված կանանց հետևից տղամարդիկ նայում են սոված գայլերի պես, նշանակում է, որ չկա՛ նորմալ սեռական կյանք։ Բայց ոնց որ շեղվեցի, հա՞ ։Ճ

Շինարար
02.01.2017, 02:21
Նախ ասեմ, որ իմ կարծիքով էլ չքսված աղջիկները ավելի սիրուն են մեծ մասամբ, քան քսվածները:

Ինձ էստեղ Հայաստանում երբևէ եղած մարդիկ ասում են, որ հայ աղջիկները շատ սիրուն են, խնամված, ի տարբերություն տղաների, որոնք ջահել ջահել փոր են գցում սաղ: Իմ տպավորությամբ՝ Եվրոպայում աղջիկների մեծ մասը չի կարում նորմալ, ճաշակով քսվի, ասենք՝ փարթիների, բանի ժամանակ միշտ շատերի քսածը աչք ա ծակում մի տեսակ: Չգիտեմ, կամ էլ ճաշակի մասին պատկերացումներն ա տարբեր, բայց Հայաստանում աղջիկները դե վաղ մանկուց սկսում են քսվելու արվեստում կատարելագործվել ու սաղ մասնագետ են համարյա:

Իմ կարգախոսն ա՝ եթե դա մարդուն երջանկացնում ա, ինչո՞ւ ոչ: Օղորմածիկ տատս արդեն համարյա իննսուն տարեկան էր, թե ոտքերի, թե ձեռքերի եղունգները մանիկյուր էր անում, ջահել հարևանուհիներն էին անում, հետն էլ համարձակ գույներ՝ փիրուզագույն, մանուշակագույն բան:ԴԴ Տատն էլ ուրախանում էր, իրան լավ էր զգում, զրուցելիս մատները նենց շարժում էր, մանիկյուրը երևար :ԴԴ Հիշում եմ՝ ակումբցիների տատի-պապիների թեմա ունեինք, մարդիկ պատմում էին իրանց ահավոր ծերերի մասին, իմ տատս ինչքան ծերացավ, էնքան ավելի ուրախ, ավելի հավեսով, ավելի դրական մարդ դարձավ: Ինձ թվում ա՝ պատճառը նրանում էր, որ անում էր էն ինչ ուզում էր՝ անկախ նրանից՝ կամայական Արշակին կամ Տիրանին դա դուր կգար, թե ոչ: Ախր ոնց կարա դեմքի խալը սևացնող, ունքերը մատիտով սևացնող, կարմիր կամ կանաչ մանիկյուրով, կարմիր պամադայով, ծաղկավոր շրջաշգեստով, մազերը վարդագույն տատիկը անկախ իրանից իր վրա եղած էդ բոլոր գույներից չբարիանա, դրական էներգիա չսփռի, մի բան էլ տարածի էդ դրականը շրջապատի վրա: Ինչքան շատ գույն մեր շուրջը, էնքան աշխարհն ավելի սիրուն ա լինելու: Մի հատ պակերացնենք՝ միատեսակ բոլորը չքսված, անգույն, համեստի մեջ հանգնված, քանի որ օրինակ Արշակի համար կարող ա կարևոր ա մարդու ներքինը, քան թե ինչ ա հագել մարդը, տխուր չի՞ լինի, տենց անգույն, բա մեկը չլինի՞, որ չի կարում պամադան նորմալ քսի ու լղոզում ա շուրթերը, ոնց որ իմ հարազատներից մեկը, մեկը չլինի, որ թափանցիկ տունիկայով դուրս գա քաղաք ինձ հետ փողոցները չարխելու, աջ ու ձախ սաղ ծռվեն, շատ էլ, որ սաղ քաղաքը իրան վուլգար ա ասում (էս աղջիկը իմ ամենամոտն ընկներն ա արդեն 6 տարի, սարսափելի դեմք ա, բայց սիրում եմ), մոխրագույն-մոխրագու՞յն: Իսկի ակադեմիայում չի տենց, իմ մոտ ընկերս միշտ ասում ա՝ բայց զգացել ես՝ մենք ավելի կրեատիվ ենք հագնվում, քան միջազգայինի դոկտորանտները ԴԴ (մենքը լեզուների դպրոցի էրեխեքն ենք), ու իրոք՝ ասենք ինձ հետ խոսալուց նրբորեն կատակում են իմ գլխարկների (փոմփոլիկով ունեմ, եռագույն ունեմ) մասին: Ամենասիրածս բանն ա, որ ինձ են քննարկում, ոչ թե ես ուրիշներին, ես իհարկե ուրիշ շատ առիթներ էլ եմ տալիս, բայց նույնիսկ գլխարկներով եմ նպաստում տվյալ գործունեության ծավալմանը:

Ես կարամ ասեմ՝ ինձ ավելի դուր ա գալիս, երբ չքսված ա աղջիկը, բայց ես իրավունք չունեմ ասելու՝ մի արեք աղջիկներ ջան, քանի դեռ էդ իրանց արածից ոչ ոք չի տուժում: Աչքի ընկնելը, խոսակցության թեմա տալը, մարդկանց բամբասանքի, չարախոսության առիթ տալը, քանի դեռ ոչ ոքի չեք վնասում իրականում, շատ եմ կարևորում, որովհետև դրանով նաև ուրիշների պարապ առօրյան եք հագեցնում՝ իրենց համար հետաքրքիր խոսակցության թեմա ստեղծելով:

StrangeLittleGirl
02.01.2017, 02:31
Շին, իհարկե բազմազանությունը լավ բան ա, բայց պարադոքսն էն ա, որ քսված աղջիկները սաղ մի տեսակ իրար նման են, մինչդեռ չքսվածները հազար ու մի հետաքրքիր երանգներ ունեն:

Շինարար
02.01.2017, 02:32
Շին, իհարկե բազմազանությունը լավ բան ա, բայց պարադոքսն էն ա, որ քսված աղջիկները սաղ մի տեսակ իրար նման են, մինչդեռ չքսվածները հազար ու մի հետաքրքիր երանգներ ունեն:

բոլոր մարդիկ էլ տարբեր են

John
02.01.2017, 02:48
Էդ ռեպլիկներից որ նեղվում եք․․․ Ես օրենք հարգող, սիրող, ընդունող մարդ եմ։ Էն՝ ինչը օրենքի խախտում է՝ կողմ եմ, որ դրա դեմ պայքարվի, հասնվի ցանկալի արդյունքի։ Բայց, էն, ինչն օրենքի խախտում չէ՝ դրա դեմ ավելի դժվար ու ավելի անիմաստ է պայքարելը։ Ես էլ եմ գտնում, որ չքսված-մի՜ թեթև քսված աղջիկներն ավելի գրավիչ են՝ քան առօրյայում «երեկոյան» մեյքափով աղջիկները։
Ինչ վերաբերում է ռեպլիկներին՝ հիմա որ ես աչքերս քսված իջնեմ Հյ․Պողոտա զբոսնելու՝ հաստատ եթե ոչ բացահայտ ռեպլիկների, ապա գոնե «թարս» հայացքների ու քթի տակ արվող մեկնաբանությունների կարժանանամ։ Անկախ նրանից՝ ինձ դուր ա գալիս աչքերս քսել թե չէ՝ ես գիտեմ էդ ճշմարտությունը, ու, եթե մի օր քսեմ աչքերս ու իջնեմ Կենտրոն՝ ուրեմն պատրաստ եմ լսելու էդ ռեպլիկները-մեկնաբանությունները ու դիմակայելու էդ «թարս» հայացքներին։
Նույնն էլ իգական սեռի դեպքում է․ եթե քեզ ավելի է դուր գալիս մանրակրկիտ, ճոխ շպարը, քան ներվերիդ ազդում է դրա պատճառով հնչվող ռեպլիկները՝ խնդրեմ, շպարվի։ Եթե ճոխ շպարվելը դուր է գալիս, բայց ռեպլիկներն ավելի անտանելի են, քան էդ՝ հաճելի, ուրեմն ավելի լավ է չշպարվել-քիչ շպարվել։ Էս հասարակ տրամաբանություն է։ Այլ հարց է, որ ավելի լավ կլիներ, որ ռեպլիկներն առհասարակ չհնչեին, բայց ունենք էն՝ ինչ ունենք։ Ընտրությունը ամեն մեկն իր համար է անում, ու բողոքել արդյունքից՝ մեղմ ասած լուրջ չէ, որտև պետք է պատրաստ լինել ռեպլիկներին։ Ոչ թե որտև նորմալ են ռեպլիկները, այլ որտև դրանք լինելու են մեր օրերի Հայաստանում։
Ոչ մի կերպ չեմ արդարացնում մեկնաբանություն թողնողներին, բայց իրոք, անկեղծ զարմանում եմ, որ առանց շպարի էլ սիրունիկ աղջիկները էլ ավելի են ընդգծում իրենց սիրուն աչքերը, շուրթերն ու մնացած բարեմասնությունները՝ հետո զարմանում, որ արական սեռը չի կարողանում անտարբեր անցնել ու մեկնաբանում է։

StrangeLittleGirl
02.01.2017, 02:52
Էս «ռեպլիկներին պետք ա պատրաստ լինել» տիպի արտահայտությունները համեմատելի են «բաց ա հագել, դրա համար բռնաբարվեց» տիպի արտահայտությանը։

Շինարար
02.01.2017, 02:54
Ասում ա՝ հա, դե Երևանին ոչինչ չի հասնի, սարսափ ա:

Առաջին անգամ եմ լսում, Բյուր, որ դրսեցիները հայ աղջիկների խնամվածության մասին հիացմունքով չխոսեն:

StrangeLittleGirl
02.01.2017, 02:59
Առաջին անգամ եմ լսում, Բյուր, որ դրսեցիները հայ աղջիկների խնամվածության մասին հիացմունքով չխոսեն:

Ես երբեք դրսեցիներից որևէ դրական կարծիք չեմ լսել հայ աղջիկների «խնամվածության» մասին։ Սաղ գալիս են, շոկ են ապրում։

John
02.01.2017, 03:04
Էս «ռեպլիկներին պետք ա պատրաստ լինել» տիպի արտահայտությունները համեմատելի են «բաց ա հագել, դրա համար բռնաբարվեց» տիպի արտահայտությանը։
Նախ, ռեպլիկ բաց թողնելն ու բռնաբարությունը համեմատելը հիմարություն է, որտև առաջինը ոչ մի օրենքով չի արգելվում, իսկ երկրորդը մեղմ ասած քրեորեն պատժելի է։
Երկրորդ, եթե համեմատելու եզրեր ունեն՝ ուրեմն էդ երկուսին համեմատելի է նաև էն, որ եթե քարտդ ու իր պին կոդը իրար հետ ես պահում դրամապանակում՝ պետք է պատրաստ լինես, որ այն կորցնելու դեպքում հավանական է, որ քարտիցդ գումար կանխիկացնեն։ Ո՞ւ։ Ի՞նչ է տալիս էդ համեմատելիությունը։

Ներսես_AM
02.01.2017, 03:19
Ռուֆուսը ավելի հաստատ կիմանա, բայց իտալացիները լավ էլ ռեպլիկ թողնող են։ Համենայն դեպս ես ինչքան իտալացի հանդիպել եմ սաղն էլ համարյա տենց են եղել։ Իհարկե ստեղ ոչ տենց բարձրաձայն որ լսեն։ Բայց մեկին մի անգամ հարցրեցի ասեց որ Իտալիայում լիներ նենց կասեր որ լսեր էդ աղջիկը։
Ասենք խմբով քայլում ենք փողոցով, դիմացից սիրուն աղջիկ գա, ամբողջ խմբից միայն իտալացիք կծռվեն հետևից։

ՈՒ երևի սաղ հարավային եվրոպան էլ տենց ա։

Վիշապ
02.01.2017, 03:22
Նախ, ռեպլիկ բաց թողնելն ու բռնաբարությունը համեմատելը հիմարություն է, որտև առաջինը ոչ մի օրենքով չի արգելվում, իսկ երկրորդը մեղմ ասած քրեորեն պատժելի է։

ՀՀ ՔՕ Հոդված 136

Հոդված 136. Վիրավորանքը

1. Վիրավորանքը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:

2. Վիրավորանքը, որը դրսեւորվում է հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

John
02.01.2017, 03:28
ՀՀ ՔՕ Հոդված 136

Վիշապ, ես չգիտեմ, թե շպարի համար ինչ «ռեպլիկներ են հասնում», բայց իմ անաղարտ մտքերում ոչ մի վիրավորական բառ չի գալիս։ Եթե համարվում է, որ «գաջը»

Վիրավորանքը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը էս կատեգորիայի տակ ընկնող արարք է՝ ուրեմն օք, եթե չէ՝ լուսավորեք իմանամ, թե շպարվելու համար էդ ինչե՞ր կարելի է լսել, որ վիրավորի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացվի։
Որ ասում եք «ռեպլիկ»՝ ես պատկերացնում եմ «թույն ծիտ ես», «սիրուն ես», «լավն ես», «կյանք ես» կատեգորիայի բաներ։ Էն՝ ինչ վիրավորական ա՝ վիրավորանք ա իմ համար, ոչ թե ռեպլիկ։ Ռեպլիկը կարծեմ մեկնաբանությունն ա(բառացի՝ լրացումը)։ Վիրավորական մեկնաբանությունը՝ վիրավորանք։

Վիշապ
02.01.2017, 03:48
Վիշապ, ես չգիտեմ, թե շպարի համար ինչ «ռեպլիկներ են հասնում», բայց իմ անաղարտ մտքերում ոչ մի վիրավորական բառ չի գալիս։ Եթե համարվում է, որ «գաջը»
էս կատեգորիայի տակ ընկնող արարք է՝ ուրեմն օք, եթե չէ՝ լուսավորեք իմանամ, թե շպարվելու համար էդ ինչե՞ր կարելի է լսել, որ վիրավորի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ոտնահարվի։

Ջոն ջան, առհասարակ ցանկացած նեգատիվ վերաբերմունք, նույնիսկ ծաղրալից հայացք վիրավորական է։ «Գաջ»-ը ահագին վիրավորական ա։ Պատկերացրու, դու քո կարծիքով թույն մոդայիկ ճղճղված ջինս ես հագել, փողոցով գնում ես, մի անծանոթ տղա հետևիցդ ասում ա՝ էս ի՞նչ փալաս ա հագել, նենց, որ դու լսում ես։ Վաշի ձեյստվիա։
Հարգալից վերաբերմունքը, մեծահոգությունն ու հանդուրժողականությունը իրականում ահագին հեշտ յուրացվող հատկանիշներ են, որոնք պոզիտիվ դաշտ են ստեղծում ու բերում են պոզիտիվ վերաբերմունք, կյանքը դրանից ահագին լավանում է, նույնիսկ հաստ շպարված աղջիկները էդքան սարսափելի չեն թվում։ ;)
Ու, ծաղրն ու ռեպլիկները ոչ ճաշակ են ավելացնում, ոչ գեղեցկացնում են, ոչ խելամտություն են ավելացնում, ու ոչ էլ պակասեցնում են շպարի քանակը, հաճախ հակառակը՝ հաստացնում են։ Ինձ թվում է, շատ ստրես ունեցող կանայք հակված են ավելի շատ շպարվելուն, տարբեր հիմնավորումներով։

John
02.01.2017, 04:03

Վիշապ ջան, էդ սաղ ճիշտ ես ասում, բայց որտե՞ղ ես տեսել, որ ես հակառակը պնդեմ։ Մի հատ մեջբերի էդ գրառումս կամ գրառմանս էն հատվածը, որտեղ իմ ու քո գրառումների մեջ հակասություն կա։
Ու հիմա, հաշվի առնելով ինձ հակադրվելու համար մեջբերածդ քրեական օր․ հոդվածները, կփորձե՞ս պնդել, որ «էս ինչ փալաս ես հագել» կամ «էս ինչքան ես գաջվել»-ը ասողին քրեական պատասխանատվության կենթարկեն 136․1 հոդվածով։

Թե չէ ստացվում ա, որ փորձում եք ուղղակի ինքնահաստատվել․ իմ գրածին հակադրվելով գրել ճիշտ մտքեր, որոնց մասին ես ամենևին էլ հակառակ տեսակետը չեմ հայտնել։

Վիշապ
02.01.2017, 04:06
Ու հիմա, հաշվի առնելով ինձ հակադրվելու համար մեջբերածդ քրեական օր․ հոդվածները, կփորձե՞ս պնդել, որ «էս ինչ փալաս ես հագել» կամ «էս ինչքան ես գաջվել»-ը ասողին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն 136․1 հոդվածով։

Չէ, Հայաստանում ցավոք էդ պրակտիկան չկա։ Զարգացած երկրներում կա։ Բայց լավ կլինի, որ մարդիկ իրար հարգեն գիտակցաբար, ոչ պատասխանատվության ենթարկվելու վախից։

Apsara
02.01.2017, 04:13
Չէ, Հայաստանում ցավոք էդ պրակտիկան չկա։ Զարգացած երկրներում կա։ Բայց լավ կլինի, որ մարդիկ իրար հարգեն գիտակցաբար, ոչ պատասխանատվության ենթարկվելու վախից։

դրան դեռ շատ կա, ինչպես նաև հիգիենան հաստ շպարի հետ չխառնելը, մեր աղջիկները հիմնականում կարծում են որ աստ շպարը իրենց մարմնի հիգիենայի կարևորագույն մասն ա, որ դրանով իրենք ասում են՝ ես խնամված եմ ոտքից գլուխ. հաստ շպար, ուժեղ հոտով օծանելիք, կոշիկներ՝ որոնց վրա քայլել չեն սովորել:

Բայց եկեք մի բան ասենք որ այդպես է, երբ մարդուն առաջին անգամ ես տեսնում, իհարկե տպավորվում է նրա արտաքինի յուրահատկությունները՝ թե բնական թե նկարված, ինձ ետ եղել է նաև, որ մտածել եմ, օհօ էս ինչ էր, իսկ որոշ ժամանակ անց, երբ մարդու ներքին աշխարհը այնքան հարուստ է գտնվում, որ դու կարծես կուրանոմ ես ու այդ մարդու հետ այտնվում ես մի ուրիշ շրջապատում, իսկ էնտեղ քո հին ծանոթը մոտենում ու ասում ա՝ էս օհօհօն ո՞վ ա: Դու զարմանում ես, ինչ օօհօ, կարգին մարդ ա կողքդ կանգնածը, հոյակամ ներաշխարհով:

Սենց ինձ հետ ազար անգամ ա պատահել ու հավես ա, սիրում եմ

John
02.01.2017, 04:15
Չէ, Հայաստանում ցավոք էդ պրակտիկան չկա։ Զարգացած երկրներում կա։ Բայց լավ կլինի, որ մարդիկ իրար հարգեն գիտակցաբար, ոչ պատասխանատվության ենթարկվելու վախից։
Իհարկե լավ կլինի։
Ստացվում է, որ համաձայն ես, որ ՀՀում ռեպլիկ թողնելու համար քր․օրենսգրքով պատիժ նախատեսված չէ, ու, վերևում իզուր ես մեջբերել քր․օրենսգրքի 136րդ հոդվածը, ի հակադրություն իմ գրառման։ Ճի՞շտ եմ հասկանում )))
հ․գ․
4000րդ գրառումդ շնորհավոր)

Վիշապ
02.01.2017, 04:23

Ջոհն ջան, նախատեսված է՝ ՔՕ հոդված 136: Նախատեսված է, բայց որ չի կիրառվում, դա չի նշանակում, որ նախատեսված չի։ Իմիջայլոց, կիրառողն էլ ժողովուրդն է։ Մեզ մոտ համ էլ կաշառակերության հոդված ունենք, պետական ունեցվախքը մխսելու հոդված ունենք, խարդախության հոդվածներ ունենք․․․ ու տենց։

Հ․Գ․ Շնորհակալություն։

John
02.01.2017, 04:30

Դե, եթե դու էսքան քննարկումից հետո դեռ համարում ես, որ «գաջվել ես» արտահայտությունը (որը ես վաղուց արդեն չեմ օգտագործում կոնկրետ անձի շպարված լինելը բնութագրելու համար)
պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնել է, ուրեմն ես էլ ավելացնելու բան չունեմ էս թեմայով։

Մարդ կա «Ներեցեք տիկին» արտահայտությունից ա նեղվում, քանզի ինքը տիկին չէ, այլ պառաված օրիորդ։ Ես դեմ եմ, որ տենց դեպքում ասողը տուգանվի։ Եթե դուք կողմ եք՝ հարց չկա։ Ի դեպ, մի հատ գործ կա էս պահին ընթացքի մեջ, կարող է նախադեպային դառնալ, որ այսուհետ նշածդ օրենքն էլ գործի, չնայած այլ հոդվածի հիմքով է ընթանում դատը։ Հենա մեր «հարգարժան» երեք ոստիկաններն էլ են համամիտ ձեր հետ (http://www.1in.am/1639543.html)

keyboard
02.01.2017, 13:54
Մարդ կա «Ներեցեք տիկին» արտահայտությունից ա նեղվում, քանզի ինքը տիկին չէ, այլ պառաված օրիորդ։
Հոս, Ռոզի Արմեն երգչուհու մասին չգիտեմ լսել ես, թե չէ, բայց պատմեմ։
Ասուլիսի ժամանակ լրագրողն ասում ա՝ «տիկին Ռոզի», երգչուհին պատասխանում ա՝ «ես ամուսնացած չեմ», լրագրողը վերաձևակերպում ա՝ «օրիորդ Ռոզի», երգչուհին պատասխանում ա՝ «հարիֆ ալ չեմ»։
Իբր հարիֆ էլ չեմ էլի, միամիտ։
Արևմտահայերեն բարբառով։
Նենց որ ուրեմ դու հաստատ հարիֆի ես ռաստվել։ :D

Հայկօ
02.01.2017, 14:26
Տղեքին. էն չքսված աղջիկների մեծագույն մասը, ում Հայաստանում տեսել ու հավանել եք, լավ էլ քսված են եղել, ուղղակի դուք էդ չեք նկատել :)):

LisBeth
02.01.2017, 19:41
Եսիմ, Բյուր, եթե ես կարճ հագած ու վախենալու շպարով դուրս եմ գալիս, թեկուզ թքած ունենալով մնացածի կարծիքի վրա, պիտի պատրաստ լինեմ կարծիքներ լսելու, ոնց որ ասում եք, ամեն մարդ ազատ է անել իր ուզածը, հետևից կարծիք շպրտելուց վնաս չեն տալիս չէ, մանավանդ որ մարդ թքած ունի ուրիշների վրա, դաժե հոգեբանական վնաս չեն տալիս: Ես նույնիսկ համոզված եմ, որ իրանց դուր ա գալիս:

հ․գ․ ի դեպ ես էլ եմ ձեռք առնելու առարկա եղել դպրոցում, զուտ տղավարի հագուկապի, պահելաձևի համար, պլյուս հավասարության կողմնակից լինելու համար,

Հիմա որ դու տանից առանց քսվել դուրս ես գալիս, պատրա՞ս ես դրա մասին կարծիք լսելուն։ Քեզ դո՞ւր կգա, որ ասենք ձեր պադեզդի դեմը լռված մի հատ Գագո կամ Քիսո ասի գնա քսվի, վախենալու տեսք ունես։

Մարդ կա ուղղակի սիրում ա կարճ հագնվել, ինքը իրանից բավականություն ա ստանում, բայց դա չի անում, որովհետև շրջապատը իրա հետևից շվացնում ա, ռեպլիկներ ա թողում, քո նմաններն էլ համոզված են, որ իրանց դա դզում ա։ Ում պետքին էլ չի թե դու ինչ կարծիքի ես, հագնում ա էն ինչ ուզում ա, էդ չի նշանակում որ ամեն մի հիմարություն լսելուց ինքը օրգազմ ա ապրում։

LisBeth
02.01.2017, 19:45
ահ,շնորհակալ եմ։
Ու էստեղից մի հարց էլ է ծագում,համբուրվելու ժամանակ իրանց ընկերիներին գաջ կուլ տալը հաճելի՞ է ։Ճ ախր էդ պահերը տենց էլ չհասկացա էլի։

Շատերին գիտեմ, որ դժգոհ են իրենց դեմքի առանձնահատկություններից՝ պեպեններ, պիգմենտային բծեր, խալեր, աչքերի տակի սևությունը։ Իմ համար դա սիրուն ա, բայց էդ մարդու սուբյեկտիվ ընկալմամբ՝ ոչ։ Տենց բաներն էլ թաքցնելու համար բավականին հաստ շերտով շպար ա պետք, հիմա ինչ ասենք գնա գաջը քերի երեսիցդ։ Էդ մարդը իրան կամֆորտնի ա զգում տենց։ Նենց չի, որ գաջը քսել եկել ա քեզ հետ զոռով պաչպչվում ա, դու էլ չես ուզում կուլ տաս։ Համբուրվելը հիմնականում շուրթերն ու լեզուն ա ներառում, բայց եթե ընկերը կամ ընկերուհին ուզում ա երեսները լպստի, նենց պահի ա դա անում, որ քսված չի։

Վիշապ
02.01.2017, 20:21
Դե, եթե դու էսքան քննարկումից հետո դեռ համարում ես, որ «գաջվել ես» արտահայտությունը (որը ես վաղուց արդեն չեմ օգտագործում կոնկրետ անձի շպարված լինելը բնութագրելու համար) է, ուրեմն ես էլ ավելացնելու բան չունեմ էս թեմայով։

Մարդ կա «Ներեցեք տիկին» արտահայտությունից ա նեղվում, քանզի ինքը տիկին չէ, այլ պառաված օրիորդ։ Ես դեմ եմ, որ տենց դեպքում ասողը տուգանվի։ Եթե դուք կողմ եք՝ հարց չկա։ Ի դեպ, մի հատ գործ կա էս պահին ընթացքի մեջ, կարող է նախադեպային դառնալ, որ այսուհետ նշածդ օրենքն էլ գործի, չնայած այլ հոդվածի հիմքով է ընթանում դատը։ Հենա մեր «հարգարժան» երեք ոստիկաններն էլ են համամիտ ձեր հետ (http://www.1in.am/1639543.html)

Դու ախր փորձում ես համեմատել ծաղրը մարդու արտաքինի նկատմամբ (ասենք՝ հաստ շպար) և ծաղրը անարդարության, կեղծարարության, բռնության նկատմամբ (ասենք՝ ՀՀ ոստիկանություն)։ Ու թարսի պես, Հայաստանում փորձում է պատժվել երկրորդը։ Զգում ե՞ս թարսությունը որտեղից է գալիս։
Համ էլ Ջոն ջան, ես քեզ չեմ մեղադրում, ու ոչ մի բան չեմ պնդում, կարծիքների փոխանակություն ա, դու ծանր ես ոնց որ տանում։
Համաձայն չե՞ս, որ ինչ-որ պատկերացումներով անճաշակ քսված մարդկանց ծաղրելը ոչ մի օգուտ չի տալիս, մենակ ստրես ա առաջացնում։ Դու չես կարող ծաղրով կամ դժգոհ մեկնաբանություններով վերացնել հաստ շպարը, սուպեր-երկար եղունգները, դնովի թարթիչները, սիլիկոնե ծիծիկները․․․ սրանք եղել են, եղում են, ու կեղեն։ Ոչ մեկի անբնականությունը դուր չի գալիս, բայց ո՞վ ա ասել որ հաստ շպարը դուր գալու համար է, դա դեմքը թաքցնելու միջոց է։

John
03.01.2017, 00:55

Իհարկե համաձայն եմ Վիշապ ջան։ Հարցն էն ա՝ որ ես ոչ մի գրառմամբ ցույց չեմ տվել, որ համաձայն չեմ, բայց չգիտեմ ինչու նման կարծիք է ձևավորվել։ Իմ ասածն ընդամենը էն էր՝ որ մեր օրերի Հայաստանում էդ ռեպլիկները կան ու չեն պատժվում։ Էդ փաստ է։ Ընդամենը ասում եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում․ քսվել թե չէ։ Գտնում եմ, որ էս վերջի մասը պետք ա հաշվի առնել քսվելու որոշում ընդունելուց առաջ։ Եթե շատ ծանր ա տանում մարդը էդ ռեպլիկները՝ ավելի լավ չի՞ չքսվի, քան սթրեսի ենթարկվի ամեն քսվելուց։ էդքան բան :)

Վիշապ
04.01.2017, 00:54

Չէ… Ռեպլիկը վիրավորանք ա, հաստ շպարը՝ չէ: Եթե ընդունենք, որ ճիշտ է բարձրաձայն մեկնաբանություններ անել հաստ մակիաժով անծանոթուհիների հասցեին, ապա պիտի հանդուժենք նույնատիպ մեկնաբանությունները կարճ շրջազգեստի, շալվարի, չալմայի, մորուքի, ոտաբոբիկ լինելու, չափից բարձր կոշիկների, հաստ տուտուզի, կարճ ոտքերի, մի խոսքով քյարթ ստանդարտներից դուրս ամեն ինչի նկատմամբ… Ես դա չեմ ընդունում: Ավելի լավ է հաստ շպար, քան թե ռեպլիկներ: Նույն ձև կարելի է ռեպլիկներ բաց թողներ դատարկ գլուխներ ունեցողների հասցեին, որոնք սակայն ոչ մի ձև չունեն իրենց ուղեղի ծավալը ավելացնելու, անկախ նրանից թե շպարված չեն լինի, թրաշված կլինեն, կաստում-շալվարով կլինեն թե շորտերով: Սխալ է մարդկանց հավայի վիրավորելը արտաքինի համար:

John
04.01.2017, 02:31
Չէ… Ռեպլիկը վիրավորանք ա, հաստ շպարը՝ չէ: Եթե ընդունենք, որ ճիշտ է բարձրաձայն մեկնաբանություններ անել հաստ մակիաժով անծանոթուհիների հասցեին, ապա պիտի հանդուժենք նույնատիպ մեկնաբանությունները կարճ շրջազգեստի, շալվարի, չալմայի, մորուքի, ոտաբոբիկ լինելու, չափից բարձր կոշիկների, հաստ տուտուզի, կարճ ոտքերի, մի խոսքով քյարթ ստանդարտներից դուրս ամեն ինչի նկատմամբ… Ես դա չեմ ընդունում: Ավելի լավ է հաստ շպար, քան թե ռեպլիկներ: Նույն ձև կարելի է ռեպլիկներ բաց թողներ դատարկ գլուխներ ունեցողների հասցեին, որոնք սակայն ոչ մի ձև չունեն իրենց ուղեղի ծավալը ավելացնելու, անկախ նրանից թե շպարված չեն լինի, թրաշված կլինեն, կաստում-շալվարով կլինեն թե շորտերով:

Եղբայր, տպավորություն է, որ դու գրածներս չես փորձում հասկանալ, կամ, որ ավելի վատ է՝ չես ուզում հասկանալ։ Ես երբեք չեմ ասել, որ ճիշտ են նման մենկաբանությունները, այլ ուղղակի արձանագրել եմ, որ ինչքան էլ չուզենք՝ իրենք կան, էդ փաստից չենք կարող փախչել։ Մի՞թե բարդ եմ շարադրում մտքերս։

Սխալ է մարդկանց հավայի վիրավորելը արտաքինի համար:
Էհ, հա, ո՞վ է հակառակը պնդում, ասա՝ երկուսով համոզենք, որ ճիշտ չի իր մոտեցումը։
Ու, ի դեպ, «քյարթուների» մասին որ խոսք է բացվում՝ անկախ ինձնից հիշում եմ «քյարթուներին» հազար ու մի պիտակ կպցնող, ու, միաժամանակ «պիտակների դեմ պայքարող» մարդկանց։ Ու, քանզի չեմ ընդունում երկակի ստանդարտներով շարժվողների որևէ արդարացում՝ իրենց ամեն անգամ հիշելուց մի երկու հիշոց էլ եմ հիշում։

Վիշապ
04.01.2017, 03:48
Եղբայր, տպավորություն է, որ դու գրածներս չես փորձում հասկանալ, կամ, որ ավելի վատ է՝ չես ուզում հասկանալ։ Ես երբեք չեմ ասել, որ ճիշտ են նման մենկաբանությունները, այլ ուղղակի արձանագրել եմ, որ ինչքան էլ չուզենք՝ իրենք կան, էդ փաստից չենք կարող փախչել։ Մի՞թե բարդ եմ շարադրում մտքերս։

Մտքերդ հնարավոր ա, որ անտրամաբանական են, ինչը դժվարություններ ա առաջացնում դրանք հասկանալու գործում: Ասում ես՝ մեկնաբանություն թողողները կան, էդ փաստից չենք կարող փախչել, իսկ հաստ շպարվողները՞… երևի էլի կան, էդ էլ ա վայթե փաստ: Թե՞՝ չէ: Հիմա դու կարծում ես, որ ավելի լավ է մարդիկ չքսվեն, որպեզի չլսեն ռեպլիկներ, որովհետև ռեպլիկներ անողները կան անկախ մեր կամքից, այսինքն ենթադրում ես, որ նրանք ովքեր քսվում են, կարող են չքսվել, իսկ նրանք, ովքեր ռեպլիկներ են անում, չեն կարող ռեպլիկներ չանել: Չէ՞: Եթե ամփոփեմ՝ իմ նման խիստ դժվար հասկացող մարդու մտքում երկու հետևություն կա քո ասածներից՝
1. Ռեպլիկները կամ բարձրաձայն մեկանաբանությունները քսվելու հետևանք են, չկան քսված մարդիկ՝ չկան ռեպլիկներ:
2. Ռեպլիկները և/կամ դրանց հեղինակները մեր կամքից անկախ երևույթ են, իսկ քսվողներին մենք կարող ենք թելադրել (առաջարկել, խորհուրդ տալ, ստիպել, ռեպլիկներ անել) որ էլ չքսվեն (ռեպլիկներ անողներին չենք կարող առաջարկել, խորհուրդ տալ, ստիպել որ ռեպլիկներ չանեն, քանի որ կա ռեպլիկներ անելու օբյեկտ, ու ո՞նց կարելի է ռեպլիկներ չանել):

Հ.Գ. Ես չասեցի «քյարթուներ», ասեցի ««քյարթ ստանդարտներ», սրանք իմաստային տարբերություն ունեն, քո վերջին մեկնաբանությունը վերաբերում է «քյարթուների» մասին իմ կողմից արված գոյություն չունեցող կարծիքի:
Ես դեմ չեմ քյարթուներին, դեմ եմ ստանդարտացումներին:

Եթե սխալ ենթադրություններ եմ անում, ասա, կփորձեմ հասկանալ, ընդունել: Եթե էլի չհասկացա, էլ չեմ շարունակի :Ճ

Apsara
04.01.2017, 04:04
Հիմա որ դու տանից առանց քսվել դուրս ես գալիս, պատրա՞ս ես դրա մասին կարծիք լսելուն։ Քեզ դո՞ւր կգա, որ ասենք ձեր պադեզդի դեմը լռված մի հատ Գագո կամ Քիսո ասի գնա քսվի, վախենալու տեսք ունես։

Մարդ կա ուղղակի սիրում ա կարճ հագնվել, ինքը իրանից բավականություն ա ստանում, բայց դա չի անում, որովհետև շրջապատը իրա հետևից շվացնում ա, ռեպլիկներ ա թողում, քո նմաններն էլ համոզված են, որ իրանց դա դզում ա։ Ում պետքին էլ չի թե դու ինչ կարծիքի ես, հագնում ա էն ինչ ուզում ա, էդ չի նշանակում որ ամեն մի հիմարություն լսելուց ինքը օրգազմ ա ապրում։

ես արդեն էքա եմ մեծացել, որ կոնկրետ թքած ունեմ ով ինչ ա ասում, ու հա, մինչև հիմա հետևիցս ամեն ինչ էլ լսում եմ՝ ուռոդ, ստռաշիլկա և այլն, իսկ ինչ ըստ քեզ պիտի գնամ լեզվակռվի բռնվեմ հետները: Էլի եմ կրկնում, եթե ինչ-որ մեկի յանը տանում ա կարճ յուբկա հագնելու համար, մյուսների յանն էլ տանում ա էդ *ռին նայելը և հետևից մի բան ասելը; Ուրիշ բանա, եթե չի ուզում իրա բարեմասնություններին նայեն և ինչ-որ բան ասեն կարա չհագնի, եթե թքած ունի ասողների վրա իրան խուլի տեղ ա դնում ու գնում ա չէ՞;

Հովսեփը վերևը շատ սիրուն նկարագրել ա ընտրության պրոցեսը; մի անգամ էլ կարդա

Անպայման չի ռեպլիկները դուր գա, բայց հնարավոր ա, որ դուր ա գալիս;

John
04.01.2017, 04:10
Մտքերդ հնարավոր ա, որ անտրամաբանական են, ինչը դժվարություններ ա առաջացնում դրանք հասկանալու գործում: Ասում ես՝ մեկնաբանություն թողողները կան, էդ փաստից չենք կարող փախչել, իսկ հաստ շպարվողները՞… երևի էլի կան, էդ էլ ա վայթե փաստ: Թե՞՝ չէ: Հիմա դու կարծում ես, որ ավելի լավ է մարդիկ չքսվեն, որպեզի չլսեն ռեպլիկներ, որովհետև ռեպլիկներ անողները կան անկախ մեր կամքից, այսինքն ենթադրում ես, որ նրանք ովքեր քսվում են, կարող են չքսվել, իսկ նրանք, ովքեր ռեպլիկներ են անում, չեն կարող ռեպլիկներ չանել: Չէ՞: Եթե ամփոփեմ՝ իմ նման խիստ դժվար հասկացող մարդու մտքում երկու հետևություն կա քո ասածներից՝
1. Ռեպլիկները կամ բարձրաձայն մեկանաբանությունները քսվելու հետևանք են, չկան քսված մարդիկ՝ չկան ռեպլիկներ:
2. Ռեպլիկները և/կամ դրանց հեղինակները մեր կամքից անկախ երևույթ են, իսկ քսվողներին մենք կարող ենք թելադրել (առաջարկել, խորհուրդ տալ, ստիպել, ռեպլիկներ անել) որ էլ չքսվեն (ռեպլիկներ անողներին չենք կարող առաջարկել, խորհուրդ տալ, ստիպել որ ռեպլիկներ չանեն, քանի որ կա ռեպլիկներ անելու օբյեկտ, ու ո՞նց կարելի է ռեպլիկներ չանել):

Հ.Գ. Ես չասեցի «քյարթուներ», ասեցի ««քյարթ ստանդարտներ», սրանք իմաստային տարբերություն ունեն, քո վերջին մեկնաբանությունը վերաբերում է «քյարթուների» մասին իմ կողմից արված գոյություն չունեցող կարծիքի:
Ես դեմ չեմ քյարթուներին, դեմ եմ ստանդարտացումներին:

Եթե սխալ ենթադրություններ եմ անում, ասա, կփորձեմ հասկանալ, ընդունել: Եթե էլի չհասկացա, էլ չեմ շարունակի :Ճ

2րդ ենթադրությունդ լավ էիր սկսել, էն ամենը, ինչ փորձել եմ ահագին տարբեր կողմերից ներկայացնել՝ կառուցեմ 2րդ ենթադրությունդ ձևափոխելու մեթոդով։

Ռեպլիկները և/կամ դրանց հեղինակները մեր կամքից անկախ երևույթ են, իսկ քսվողը ինքն է որոշում․ քսվել ու գնալ ռեպլիկ ստանալու ռիսկին, թե՞ չքսվել։ Ռեպլիկներ անողներին զսպելու որևէ մեխանիզմ, որ էս պահին գործում է՝ չեմ նշմարում։

Չալարեմ ու մեջբերեմ մի քանի գրառում, որտեղ արտահայտել եմ նույն միտքը՝ տարբեր մոտեցումներով։ Հիմա իմ մտքերն են անտրամաբանական՝ թե դու ես տրամաբանական մտքերը դժվարությամբ ընկալում (կամ չընկալում)՝ թող ամեն մարդ ինքն իր համար որոշի։

Նույնն էլ իգական սեռի դեպքում է․ եթե քեզ ավելի է դուր գալիս մանրակրկիտ, ճոխ շպարը, քան ներվերիդ ազդում է դրա պատճառով հնչվող ռեպլիկները՝ խնդրեմ, շպարվի։ Եթե ճոխ շպարվելը դուր է գալիս, բայց ռեպլիկներն ավելի անտանելի են, քան էդ՝ հաճելի, ուրեմն ավելի լավ է չշպարվել-քիչ շպարվել։ Էս հասարակ տրամաբանություն է։ Այլ հարց է, որ ավելի լավ կլիներ, որ ռեպլիկներն առհասարակ չհնչեին, բայց ունենք էն՝ ինչ ունենք։ Ընտրությունը ամեն մեկն իր համար է անում, ու բողոքել արդյունքից՝ մեղմ ասած լուրջ չէ, որտև պետք է պատրաստ լինել ռեպլիկներին։ Ոչ թե որտև նորմալ են ռեպլիկները, այլ որտև դրանք լինելու են մեր օրերի Հայաստանում։

Իմ ասածն ընդամենը էն էր՝ որ մեր օրերի Հայաստանում էդ ռեպլիկները կան ու չեն պատժվում։ Էդ փաստ է։ Ընդամենը ասում եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում․ քսվել թե չէ։ Գտնում եմ, որ էս վերջի մասը պետք ա հաշվի առնել քսվելու որոշում ընդունելուց առաջ։ Եթե շատ ծանր ա տանում մարդը էդ ռեպլիկները՝ ավելի լավ չի՞ չքսվի, քան սթրեսի ենթարկվի ամեն քսվելուց։ էդքան բան :)

Վիշապ
04.01.2017, 04:42
Ռեպլիկները և/կամ դրանց հեղինակները մեր կամքից անկախ երևույթ են, իսկ քսվողը ինքն է որոշում․ քսվել ու գնալ ռեպլիկ ստանալու ռիսկին, թե՞ չքսվել։

Այսինքն կարող ե՞նք ասել՝ ռեպլիկներ անողը ինքը չի որոշում, ռեպլիկ անել, թե չանել: Ռեպլիկը իրան իրան դուրս ա պրծնում՝ իր կամքից անկախ: Այլ խոսքերով, քսվողը ավելի բարձր կամային հատկություններ ունի, իսկ ռեպլիկներ անողը՝ էդքան էլ չէ :Ճ

anslov
04.01.2017, 07:30
Սխալ է մարդկանց հավայի վիրավորելը արտաքինի համար:
Իսկ ներքի՞նի համար:
Կարելի է՞ մարդկանց ասել քյառթու, կամ անուղեղ ու դա նորմա՞լ է, երբ դա համընդանուր հայկական նորմատինով բացասական ածականներ են:
Եթե նորմալ է, նշանակում է կարող ես էտ ամենը ասել իրենց ռեալու՞մ ու իրանք դա նորմալ կընդունե՞ն

Եթե տարբերակելու լիենեք, ապա մարդիկ շատ ավելի հանգիստ է ընդունում իր արտաքինի հարդեպ արվող քննադատությունը /լինի դա փափուկ թե բռի/ քան թե իր ներքինի, հանդեպ քննադատությունը:
Իսկ "անուղեղը" քննադատություն չէ, այլ հայոյանք:

anslov
04.01.2017, 07:44
ես արդեն էքա եմ մեծացել, որ կոնկրետ թքած ունեմ ով ինչ ա ասում, ու հա, մինչև հիմա հետևիցս ամեն ինչ էլ լսում եմ՝ ուռոդ, ստռաշիլկա և այլն, իսկ ինչ ըստ քեզ պիտի գնամ լեզվակռվի բռնվեմ հետները:
Ես մի քիչ հետ եմ մնացել երևի Երևանյան կյանքից, բայց մասնավորապես վերջին տարիներին շատ է փոխվել երևանյան միջավայրը:
Ամենատխուր երևույթը էն էր, որ կանայք սկսել են հասարակական վայերում բռի ձև հայոյել: Բքում են սիգարետ առանց դադարի:
Իսկ որ տղամարդիկ անծաոթին ռեպլիկ գցեն, ես իմ օրում տեսած չկամ ռեալում: Ոչ Հայաստանում ոչ էլ դրսում:

Ոչ մի տղա էլ ռիսկ չի անի անծանոթ աղջկա, մանավադ կնոջ հետևից "սրամտի":
Ու ընդանրապես կնոջը հրապարակային կպնողը իմ համոզմամբ բացարձակ վախկոտ ու կոմպլեկսավորմվախ տղա է, ով իր "ինքնահաստատումը" տեղափոխում է թույլ սեռի վրա:
Անկախ թե կինը ինչ է հագել ու ինչպես է քսվել, կնոջը վիրավորել չի կարելի:
Նորմալ տղան տենց բան երբեք չի անի:
Իսկ այ կանայք որ իրար "միս են ուտում", դա տեսել եմ ու լսել, ինչքան էլ որ դա տհաճ լինի, քանի որ մի ժամանակ 3 տարի աշխատեցի մի օֆիսում, որտեղ էտպես կանայք իրար էին ուտում, իսկ մենք էլ տղամարդկանցով չգիտեինք թե ինչ անենք: Ոչ էն է խառնվես կանացի բամբասանքներին ու իրար կծոցիներին, ոչ էլ է էտ միջավայրում հանգիստ նստես...

Իսկ այ հայաթում տաքացող տատիկների կողմից "կպնոցի" լսել եմ ;):
Նորմալ է, իրանց էլ իրենց ժամանակին են "դիտել" ու քննադատել: Պետք է սրան հանգիստ վերաբերվել :)

Աթեիստ
04.01.2017, 11:02
Վիշապ ջան, երբ որ ակումբ գա էդ ռեպլիկ թողնողը, ու սկսի պատմել, թե ոնց են քսվողներն ու կարճ հանգնվողները իրան ստիպում ռեպլիկներ անեմ, Հովսեփը էդ մարդուն կացատրի, որ անկախ նրա հանգնվելուց, ռեպլիկ անելդ սխալ ա։ Բայց ստեղ տենց մարդ էս պահին չունենք, ու Հովսեփին մնում ա միայն մյուս «տուժող կողմին» խորհուրդ տալը։

Էս պահին ոչ մեկս չենք կարա էդ ռեպլիկների դեմն առնենք, չէ՞։
Սա նման ա նրան, որ գիտես. որ օրը կոստյում հագնես, էդ օրը անձրև ա գալու։ Անձրևի գալը կախված ա մենակ քո հագնվելուց։ Արդեն քո ընտրությանն ա մնում, անձրևի տա՞կ քայլել, թե առանց կոստյում։
Թրջված կաստով քայլելու միակ տարբերակը պետք ա լինի անձրևի ղեկավարումը։ Էս պահին դա չկա, թեև կամաց կամաց կլինի։ Դինամիկա կա։

Sent from my P8000 using Tapatalk

LisBeth
04.01.2017, 21:49
ես արդեն էքա եմ մեծացել, որ կոնկրետ թքած ունեմ ով ինչ ա ասում, ու հա, մինչև հիմա հետևիցս ամեն ինչ էլ լսում եմ՝ ուռոդ, ստռաշիլկա և այլն, իսկ ինչ ըստ քեզ պիտի գնամ լեզվակռվի բռնվեմ հետները: Էլի եմ կրկնում, եթե ինչ-որ մեկի յանը տանում ա կարճ յուբկա հագնելու համար, մյուսների յանն էլ տանում ա էդ *ռին նայելը և հետևից մի բան ասելը; Ուրիշ բանա, եթե չի ուզում իրա բարեմասնություններին նայեն և ինչ-որ բան ասեն կարա չհագնի, եթե թքած ունի ասողների վրա իրան խուլի տեղ ա դնում ու գնում ա չէ՞;

Հովսեփը վերևը շատ սիրուն նկարագրել ա ընտրության պրոցեսը; մի անգամ էլ կարդա

Անպայման չի ռեպլիկները դուր գա, բայց հնարավոր ա, որ դուր ա գալիս;

Շալվար հագնելը չի բացառում ոռի գոյությունը ու նայող ռեպլիկա թողողին երբեք չի կանգնեցնում։ Դա չի նշանակում, որ մարդը հենց էդ ռեպլիկների համար ա շալվար հագել։ Դու չես շպարվում, դա քո ընտրությունն ա, քո հետևից էլ են ասում բաներ ու դու թքած ունես կամ խուլ ես ձևանում, հալալ ա քեզ։ Բայց ինչի՞ ես գտնում, որ շպարվողը, կարճ յուբկա հագնողը նույն ձևի չի մտածում, նմանապես չի եկել այդ որոշմանը, որ քսվում ու կարճ ա հագնում հենց ռեպլիկներ լսելու խաթեր, ավելին համոզված ես, որ դա իրանց դուր ա գալիս։ Ինչի՞ պետք ա մարդ իր ուզած տեսքը մենակ տանը, հայելու առաջ ունենա։ Իմ ասածը կոնկրետ քո արտահայտած այս մտքերին էր վերաբերվում։ Հովսեփի գրածներում ես նման բան չեմ հանդիպել, մնացածներ էլ կարդացել եմ շատ ուշադիր։ Քեզ էլ խորհուրդ չեմ տվել լեզվակռիվ անես։ Այլոց մասին անհիմն եզրակացություններ չանել խորհուրդ կտայի։

Apsara
04.01.2017, 23:23

աաաաա, ես ասել եմ կարող ա դուր ա գալիս, կարող ա՝ ոչ, էս աշխարհը մեծ ա ու բազմազան, ամեն ինչ էլ կարող ա; Ու էն որ մոտ ծանոթ ունեմ, որին դուր ա գալիս այս երևույթը, ինձ թույլ ա տալիս մտածել, որ էլի տենց աղջիկներ կլինեն;

Apsara
04.01.2017, 23:31
ի դեպ, այսօր Վերաենց տանը մի քանի նոր ակումբցիների հետ ծանոթացա, ու այսօր որպես բացառություն մի ձև շպարվել էի, վատ էր ստացվել, բայց ժամանակ չկար ոչ ջնջելու ոչ դզելու; իսկ հետո լրիվ մոռացել էի, որ երեսիս նկարել եմ, ու երբ տանը հայելու մեջ նայեցի մի պահ վախեցա:D:D:D:D