PDA

Դիտել ողջ տարբերակը : Akumb.am կայքի հետևյալ անդամները ՁԵԶ հետ են



Նորմարդ
29.02.2008, 10:55
Ժող ջան կարճ ասած մի հատ գաղափար կա, մեծ պլակատի վրա գրել
Akumb.am կայքի հետևյալ անդամները ՁԵԶ հետ են:

Ու այն անդամների նիկերը, որոնք հոգով ազատության հրապարակում են, ու պայքարում են Ազատության համար::)

Եթե ցանկանում եք, որ ձեր նիկն էլ գրվի, ինձ պետք է ձեր գրավոր (այստեղ), կամ բանավոր համաձայնությունը, առանց դրա ոչ մի նիկ չի գրվելու :)

Պլակատի սարքելը իմ վրա:)
Փակցնելու ենք Սպենդիարյանի արձանի մոտ:)

Դե սկսեցինք :)

Ես համաձայն եմ

Հ.Գ.
Ավելորդ հարցերից խուսափելու համար ասում եմ՝ ՁԵԶ ասելով հասկանում եմ ընկերներիս, որ այնտեղ են ու պայքարում են :), հասկանում եմ ժողովրդիս, որ քաջություն ունի ու ոտքի է կանգնել :)

REAL_ist
29.02.2008, 10:56
ինձ թվումա չարժի, ժողովրդի կեսից շատը չի ջոգի ետ ինչա:D

Quadro
29.02.2008, 11:16
Ես ձեր հետ եմ

Ընդեղ սաղ երիտասարդ են ու ինձ թվում ա կհասկանան

salatik
29.02.2008, 11:16
Իսկ այնուամենայնիվ եթե գրելու ես, իմն էլ կարող ես գրել, քանի որ ես համարյա ամեն օր մասնակցում եմ ցույցին ու երթին :)
Ես համաձայն եմ :ok


Մենակ ավատարս չդնեք նիկիս կողքը :))))))))))))))

Ռուֆուս
29.02.2008, 11:18
գրանցեք :)
Malaletka-յին էլ գրանցեք, ինքը քիչ է մտնում Ակումբ, բայց միշտ մեր հետ է

Ձայնալար
29.02.2008, 11:22
+1
Մեջն եմ

Ariadna
29.02.2008, 11:24
Ես էլ եմ միանում:)

Artgeo
29.02.2008, 11:26
Իսկ արժի՞, որ Ակումբի անունը այնտեղ հոլովվի :think

Ariadna
29.02.2008, 11:28
Իսկ արժի՞, որ Ակումբի անունը այնտեղ հոլովվի :think

Ես առաջարկ ունեմ, կարանք մնացածի անուններն էլ գրենք, որ ձեզ հետ չեն:D Էդ ժամանակ ակումբին բան ասող չի լինի։

Աթեիստ
29.02.2008, 11:29
Ես էլ կուզեի մասնակցել:

Նորմարդ
29.02.2008, 11:29
Իսկ արժի՞, որ Ակումբի անունը այնտեղ հոլովվի :think
Դե ակումբի անւոնը չի հոլովվում, հոլովվում ա մի յուզերների ցանկ, որոնք ուղղակի ծանոթացել են akumb.am-ում

Մոռացա նշել
Ալիզն ու Տաուռելն էլ են մեր հետ :)

Երվանդ
29.02.2008, 12:02
Ես էլ:), պլուս A.N.B ու Դանիել անդամները, իրանք գրանցված են ակումբում, քիչ են գրառումներ արել, բայց փոխարենը միշտ հետս Ազատության Հրապարակում են:hands

Մականուն
29.02.2008, 12:47
Ես հոգով էլ եմ Ձեզ հետ, ֆիզիկապես ել Ազատության հրապարակում եմ:sm

dvgray
29.02.2008, 12:48
+1
Ինձ էլ հաշվեք :):

Հենո
29.02.2008, 13:01
+++++1

Արշակ
29.02.2008, 13:16
Չգիտեմ, արժի՞ արդյոք Ակումբի անունը շոշափել, բայց եթե որոշվի այնուամենայնիվ պլակատ սարքել, ապա իմ անունն էլ գրեք։

ChildOfTheSky
29.02.2008, 13:49
Քանի որ Ակումբում կան բազմաթիվ հակալևոնականներ , ապա , կարծում եմ , չի կարելի այդպիսի ցուցանակ տանել Ազատության հրապարակ :

Աբելյան
29.02.2008, 14:16
www.akumb.am -ի անունը մի շոշափեք, բայց մեր նիկերը գրեք :D

Ձայնալար
29.02.2008, 14:24
www.akumb.am -ի անունը մի շոշափեք, բայց մեր նիկերը գրեք :D

Կարելի է պարզապես հատուկ շեշտել, որ ակումբում կան մարդիկ, ովքեր ունեն այլ քաղաքական հայացքներ:

ChildOfTheSky
29.02.2008, 14:24
www.akumb.am -ի անունը մի շոշափեք, բայց մեր նիկերը գրեք
և ինչպիսի տպավորություն կստեղծվեր քեզ մոտ , եթե Ակումբի մասին չիմանալով ` տեսնեիր այսպիսի պլակատ "Chuk , malaletka , ChildOfTheSky , Ervand , H.a.y.k.o. Ձեզ հետ են" , հատկապես malaletka-ի պահը ;)

Աբելյան
29.02.2008, 14:33
ամեն դեպքում Ակումբի անունը չարժի շոշափել

Ուրվական
29.02.2008, 14:35
ամեն դեպքում Ակումբի անունը չարժի շոշափել

Ակումբի անունը շոշափելու իրավունք ոչ մեկը՝ առանց ակումբի իրավաբանական տիրոջ համաձայնության, չունի:):
Չուկի հետ անպայման խոսացեք:

Ձայնալար
29.02.2008, 14:36
Ակումբի ղեկավարությունը՝ ի դեմս Chuk-ի, դեմ է, որ Ակումբի անունը որևէ կերպ նշվի ազատության հրապարակում: Հետևաբար հետագա քննարկումներն անիմաստ եմ համարում: Թեման փակվում է:

ChildOfTheSky
29.02.2008, 14:37
եկեք էս մտքից ձեռք քաշենք :aha