PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ



Adam
28.02.2008, 22:23
Մի անգամ ձայնագրման ստուդիաներից մեկում ֆիլմի կրկնօրինակման էի: Ձայնագրման ռեժիսորի հետ էլ արդեն նորմալ հարաբերությունների մեջ էի: Այդ օրը ինձ պետք էր մի բան ձայնագրել, որը հետագայում պետք է օգտագործեի հաղորդումներից մեկում: Եվ քանի որ տանը համապատասխան տեխնիկա չունեի, որոշեցի նրան ասել, հույս ունենալով, որ կօգնի և կթույլատրի ֆիլմից հետո իր մոտ արտահերթ, (իր ստուդիայի հետ կապ չունեցող) մի բան ձայնագրեմ, որպեսզի առավելագույն որակ ստանամ, որից հետո գցի flash-իս մեջ ու տա ինձ: Ասեց խնդիր չկա: Ձայնագրվեցի, վերջացրի և մտքումս մտածեցի, թե ինչպես «լավության տակից դուրս գամ»: Գնացի, կողքի խանութներից մեկից ինչ-որ բան գնեցի (կոնկրետ չասեմ, թե ինչ... բայց էնպիսի բան չէր, որ էսպես ասած ամոթ լիներ) և եկա ետ ու դա տալով նրան՝ շնորհակալություն հայտնեցի արած լավության համար: Որից հետո ինքը մի պահ զարմացած նայեց ու ետ տվեց դա ինձ, շատ վրդովված, ասելով, որ դեռ մարդկությունը չի վերացել և այլն և այլն...: Մի խոսքով, ինձ սխալ հասկացավ: Դրանից հետո մոտ 3 օր մտածում էի, կարո՞ղա նեղացելա.... ինչ ամոթ բան ստացվեց և այլն....
Հետո վերջում պարզվեց, որ իրոք նեղացել էր:
Հիմա բացածս թեմայի իմաստը այն է, որ ինչպե՞ս անես, երբ մեկը, որը քեզ հետ մոտիկ ու ընկերական հարաբերությունների մեջ չէ, և հանկարծ պահի բերումով ինչ-որ լավություն է անում: Լավության տակից ինչպե՞ս դուրս գաս.... էնպես, որ ոչ նա նեղանա, որ ինչ-որ շնորհակալական ժեստ չստացավ, կամ էլ հակառակը, ինչ-որ վերաբերմունք ցուցաբերես, բայց էլի նեղանա, համարելով դա արհամարական ինչ-որ բան: Ի՞նչ անել այս դեպքում: Եվ եթե նման դեպքեր ձեզ հետ պատահել են, պատմեք:

Լեո
28.02.2008, 22:32
Երբ մտերիմ մարդիկ են քեզ լավություն անում, երախտապարտ ես լինում նրանց, իսկ երբ անծանոթներն են լավություն անում, ոչ միայն երախտապարտ ես լինում, այլև մի տեսակ շոյվում ես նրանց արարքից: Կարծում եմ այդ դեպքում լավության տակից կարելի է դուրս գալ` ընդամենը անկեղծ "Շնորհակալություն" հայտնելով: Համենայն դեպս, իմ պարագայում, երբ ես որևէ անծանոթ մարդու հենց այնպես լավություն եմ անում, բացի "Շնորհակալությունից" ուրիշ ոչինչ չեմ սպասում:

Ուլուանա
28.02.2008, 22:43
Համաձայնելով Leo_de_Gran–ի հետ՝ մի բան էլ ավելացնեմ։
Նման դեպքերում, կարծում եմ, անմիջապես լավության տակից դուրս գալն իրոք մի քիչ տգեղ է։ Այդպես վարվելով՝ մարդու արած լավությունը կարծես վերածում ես գործարքի, առևտրի, այսինքն՝ «ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքով։ Ու ինքնին ստացվում է, որ լավություն կոչվածը, փաստորեն, հօդս ցնդեց... Իսկ մարդիկ սիրում են վայելել լավություն արած լինելու բերկրանքը, որից դու, այդպիսով, փաստորեն, զրկում ես նրանց։ :P Նման դեպքերում, եթե լավության տակ մնալը քեզ համար ինքնասիրության խնդիր է կամ նման մի բան (դե, կարող է, ասենք, այն մարդը, որից ստիպված ես եղել լավություն ընդունել, այնքան էլ քեզ դուր չի գալիս ու չես ուզում նրա նման մարդու լավության տակ մնալ), ապա կարող ես ուղղակի սպասել հարմար առիթի, երբ դու էլ իրեն պետք կգաս, կամ էլ թեկուզ առանց հատուկ պետք գալու, թեկուզ ինչ–որ աննշան առիթով ինչ–որ հաճելի բան անել նրա համար։ Իսկ լավագույն տարբերակն, իմ կարծիքով, պարզապես անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստակամ օգնելն է։ ;)

StrangeLittleGirl
28.02.2008, 23:22
Pay Forward ֆիլմն ո՞վ է տեսել:

Ասե՞մ ոնց դուրս գաս լավության տակից: Դու էլ ուրիշին լավություն արա, և որպեսզի նա էլ քո լավության տակից դուրս գա, թող ուրիշին լավություն անի: Պատկերացնու՞մ ես՝ ինչ կստացվի: Աշխարհը կփոխվի:

Լեո
28.02.2008, 23:42
Ասե՞մ ոնց դուրս գաս լավության տակից: Դու էլ ուրիշին լավություն արա, և որպեսզի նա էլ քո լավության տակից դուրս գա, թող ուրիշին լավություն անի: Պատկերացնու՞մ ես՝ ինչ կստացվի: Աշխարհը կփոխվի:

Շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է ասված: Լիովին համաձայն եմ:hands