PDA

Դիտել ողջ տարբերակը : Անպատասխան սեր

Esmeralda
06.10.2006, 10:22
Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...

rolex
06.10.2006, 10:52
Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...

Ինչպես կարող է անպատասխան սերը ավելի ուժեղ լինել քան փոխադարձը
Ամեն մարդ պետք իր վրա զգա այդ ամենը, նոր գնահատի որն է ավելի ուժեղ

Sergey
06.10.2006, 13:46
Չեմ կարծում, թե կարելի է ինչ–որ չափանիշներից ելնելով դասակարգել «ուժեղ» և «թույլ» սերեր։

StrangeLittleGirl
06.10.2006, 14:10
Է՛հ, անպատասխան սերը չի կարող ավելի ուժեղ լինել, որովհետև պետք է ինչ-որ բանով սնվի, որ գոյատևի զարգանա, իսկ երբ սնունդ չի ստանում, կամաց-կամաց մարում է:
Նախորդ թեմաներից մեկում կարծիք հնչեց, որ անպատասխան սիրուց մարդիկ դասեր են քաղում: Դա ճիշտ է, բայց պետք չէ մոռանալ նաև հոգեբանական տրավմաների մասին: Օրինակ ես մի այդպիսի տրավմա ունեմ: Չնայած տարիներ են անցել, և ես այդ մարդուն մոռացել եմ, բայց նա այցելում է ինձ երազներում ու հոգիս հանում:

Esmeralda
06.10.2006, 14:54
Ես այս թեման բացել եմ՝ ելնելով իմ կյանքի փորձից... Ես հաճախ եմ սիրահարվել...ունեցել եմ և՛ փոխադարձ, և՛ անպատասխան, և՛ հարկադրված բաժանման ենթակա, և՛ անհասկանալի սերեր... երբ համեմատում եմ իմ զգացածն այդ բոլորի ժամանակ, կարծում եմ, որ ամենաուժեղը անպատասխանն էր... քանզի այն, ինչ զգում ես այդ ժամանակ, անհամեմատելի է...

Արշակ
06.10.2006, 15:04
Գուցե անպատասխան սիրո դեպքում տառապանքն է շատ, բայց կարծում եմ, որ սիրո ուժգնությունը փոխադարձ կամ անպատասխան լինելու հետ կապ չունի։ Ու հաստատ շատ կամ քիչ տառապելով չի որոշվում։
Դասեր քաղելու առումով էլ համաձայն չեմ։ Դժվարանում եմ պատկերացնել, թե որևէ դաս կարելի է քաղել անպատասխան սիրուց։ Ինչպես արդեն Բյուրակնը նշեց, անպատասխան սիրո պատճառով հաճախ ուժեղ հոգեբանական տրավմաներ են լինում, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում հետագա կյանքի վրա։

kiki
06.10.2006, 15:09
իսկ ես գտնում եմ, որ մարդիկ սիրում են մեկ անգամ կյանքում, ու մնացածը դար հետ համեմատած պարզապես հրապուրանք, սիրահարվածություն կամ նման մի բան է ... և երբ գալիս է այդ սերը, մարդ արդեն հասկանում է, որ մնացածը ոչինչ էին սրա հետ համեմատած ... ու քանի որ սերը մեկն է լինում, ապա այն կամ փոխադարձ է, կամ անպատասխան ու համեմատելն անհնար է, քանի որ մյուսի դեպքի հետ դու անծանոթ ես ... ու չես զգա ... մի խոսքով, երևի արժե խոսել փոխադարձ և միակողմանի "սիրահարվածության" համեմատության մասին, այլ ոչ թե սիրո ... չգիտեմ, հասկանում եք թե ի՞նչ եմ ասում ...

Esmeralda
06.10.2006, 15:19

լրիվ հասկանում եմ, թե ինչ ես ասում.... մի քանի տարի առաջ ես, ինձ չխնայելով, բոլորին դա էի ցանկանում ապացուցել... որ իսկական սերը միակն է... այն հավերժ է...
Հիմա էլ չեմ ցանկանում հրաժարվել այդ մտքից... ախր դա այնքա՜ն հրաշալի գաղափար է... Երազանք է... չգիտեմ... չեմ կարողանում բացատրել, թե ինչ է...
Ես այս թեմայում նկատի ունեի ոչ այդ իսկական ՍԵՐը...

Esmeralda
06.10.2006, 15:29
Ուժգնություն ասելով՝ ես նկատի չունեմ պատճառած տառապանքի չափը... Ես նկատի ունեմ այն, ինչ զգում ես այդ մարդուն տեսնելիս... հավանաբար փոխադարձ սեր վայելողները կարողանում են արտահայտել իրենց զգացածը, ասենք, սիրած մարդու ձեռքը բռնելով կամ համբուրելով, սակայն անպատասխան սիրո դեպքում այդ ամենը քո մեջ է կուտակվում... ու իմ կարծիքով դա է ուժգնացնում այդ սերը...

Lionne_en_Chasse
06.10.2006, 15:53
իսկ ես գտնում եմ, որ մարդիկ սիրում են մեկ անգամ կյանքում, ու մնացածը դար հետ համեմատած պարզապես հրապուրանք, սիրահարվածություն կամ նման մի բան է ... և երբ գալիս է այդ սերը, մարդ արդեն հասկանում է, որ մնացածը ոչինչ էին սրա հետ համեմատած ... ու քանի որ սերը մեկն է լինում, ապա այն կամ փոխադարձ է, կամ անպատասխան ու համեմատելն անհնար է, քանի որ մյուսի դեպքի հետ դու անծանոթ ես ... ու չես զգա ... մի խոսքով, երևի արժե խոսել փոխադարձ և միակողմանի "սիրահարվածության" համեմատության մասին, այլ ոչ թե սիրո ... չգիտեմ, հասկանում եք թե ի՞նչ եմ ասում ...
Լիովին համաձայն եմ քեզ հետ: Պարզապես երիտասարդ տարիներում էնքան են շտապում ճաշակել այդ զգացմուքնը , որ շատ հաճախ հրապուրվածությունը, համակրանքը և նմանատիմ զգացմունքները շփոթում են սիրո հետ : Իմ կարծիքով սիրահարվածությունը համակրանքին հաջորդող զգացմունքն է և դեռևս չհասունացած սերը, որը կարող է սիրո վերածվել կամ էլ չվերածվել : Անպատասխան սերը չի կարող փոխադարձ սիրուց ուժեղ լինել, քանի որ , ինչպես արդեն ասաց Բյուրակնը , այն սնուցման կարիք է զգում : Չստանալու դեպքում աստիճանաբար հյուծվում է ու մեռնում : Բայց այդ մեռնելու ընթացքը շատ ցավագին է լինում , դրա համար էլ հետագայում ( երբ երջանիկ ես կամ հանգիստ ) համեմատելով , թվում է թե անպատասխան սերն էր ամենաուժեղը : Որովհետև մարդուն բնորոշ է չունենալու ու արդեն կորցնելու դեպքում իսկական արժեքը գիտակցել
Եվ իհարկե չմոռանամ ավելացնեմ , որ դա ինչպես միշտ խիստ անհատական հարց է

Ոնց չեմ սիրում էս սիրո մասին խոսակցություններում մասնակցել , բայց դե էս վերջերս ... չի ստացվում կողքով անտարբեր անցնել

John
06.10.2006, 16:49
Մոտ ընկերոջս տառապանքները տեսելով(կապված անպատասխան սիրո հետ) նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա նման զգացմունք… դաժան բան է…

Մելիք
06.10.2006, 17:07
Անպատասխան սերը չի կարող փոխադարձ սիրուց ուժեղ լինել, քանի որ , ինչպես արդեն ասաց Բյուրակնը , այն սնուցման կարիք է զգում : Չստանալու դեպքում աստիճանաբար հյուծվում է ու մեռնում :
Իսկական սերը, ինչպիսին էլ այն լինի,անպատասխան թե փոխադարձ, ուժ ստանալու համար ոչ մի բանի կարիք էլ չի զգում, դա երևի միակ կամ գոնե ամենա ինքնաբավ զգացմունքն է:
Բայց որ մի անգամ են սիրում, դրան չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ:

Guest
06.10.2006, 17:32
Չգիտեմ, գուցե ես ընդանրապես երբեք չեմ սիրել դրա համար եմ այսպես մտածում, բայց ես միշտ ավելի շատ եմ կապվել այն աղջկեքի, ում հանդեպ «սերըս» մնացել է անպատասխան:
Հենց ինչ որ մեկը միանգամից լավ է տրամադրվել իմ սիրուն, ես մյուս օրը այլեվս սեր չեմ զգացել:

Սկզբում ասեցի գուցե, բայց հիմա հաստատ համոզված եմ՝ ես երբեք չեմ սիրել:

Hambik
06.10.2006, 20:43
լրիվ հասկանում եմ, թե ինչ ես ասում.... մի քանի տարի առաջ ես, ինձ չխնայելով, բոլորին դա էի ցանկանում ապացուցել... որ իսկական սերը միակն է... այն հավերժ է...
Հիմա էլ չեմ ցանկանում հրաժարվել այդ մտքից... ախր դա այնքա՜ն հրաշալի գաղափար է... Երազանք է... չգիտեմ... չեմ կարողանում բացատրել, թե ինչ է...
Ես այս թեմայում նկատի ունեի ոչ այդ իսկական ՍԵՐը...

Իսկական սիրո անպատասխան լինելը ես կհամեմատեի մահվան, իսկ ոչ իսկականը՝ խորը վիրավորվելու հետ: Իսկ խորության չափը՝ ուղիղ համեմատական է այդ սիրո ուժգնությանը:
Բայց իսկական սերը, համաձայն եմ քեզ հետ Էսմերալդա, իդեալական գաղափար է, բայց
ամենևին էլ ոչ անիրական: Պարզապես, քչերին է այդ բախտը վիճակված :(

StrangeLittleGirl
06.10.2006, 23:05
Բայց որ մի անգամ են սիրում, դրան չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ:
Ես էլ չեմ հավատում: Սիրում են շատ, բայց մեկին սիրում են մինչև կյանքի վերջ, դրա համար ընտանիք են կազմում:

Riddle
07.10.2006, 00:11
Սեր ասվածն ինձ համար մի ամբողջություն է՝ ստեղծված երկուսի կողմից: Մեկն այն անկարող է ստեղծել, մեկի ստեղծածը կիսասեր է պարզապես: Այնպես որ «անպատասխան սեր» կոչվածը լուրջ չեմ ընդունում, որովհետև դա սեր չէ իրենից ներկայացնում, այլ հրապուրանքի, սիրահարվածության, անքնության, ուզածին հասնելու սպորտային հետաքրքրության, անտեսված լինելու դառնության, արցունքների, մազոխիզմի, տանջանքի, հերոսության մի բարդ խառնուրդ::)

Aida
07.10.2006, 01:06
Սիրել եմ երկար տարիներ, սիրել եմ անպատասխան, կարծում էի, որ անպատասխան: Օր չկար, որ անց կացնեի առանց արցունք թափելու: Դասից գալիս էի տուն, երաժշտությունը միացնում ու .... տխուր օրեր էին: Չեմ կարող ասել, թե որ սերն է ավելի ուժեղ, բայց ես երբեք ոչ ոքի չեմ սիրի այնպես ինչպես նրան էի սիրում: Իմ տառապանքի պատճառը կարծում եմ այն էր, որ սերս թաքուն էր, այսինք նա դրա մասին չգիտեր. ինքնասիրությունս ինձ չէր ներում, նրան դա հայտնել և հետո եղբորս ընկերն էր սարսափելի ամաչում էի նրանից: Այսպես վեց տարի սիրեցի նրան, իսկ նտ շարունակում էր ինձ տանջել իր լռությամբ: Վերջիվերջո ինքս ինձ երդվեցի, որ նրան պետք է մոռանամ, որ եթե մի օր նա ինձ սիրի, անգամ նրան սիրելով պետք է մերժեմ, քանզի կարծում էի, որ նա, ով ինձ այդքան տառապանք է պատճառելարժանի չէ իմ սիրուն:: ևվ այսպես երդվեցի: Ինձ և իմ բոլոր ընկերուհիներին համոզում էի, որ նրան մոռացել եմ: Փորձում էի ուրիշ տղաների մեջ գտնել այն, ինյ նրա մեջ կար՝ չէր ստացվում: Պատմությանս վերջն այսպիսին է: Ես արդեն նշեցի, որ նա եղբորս ընկերն էր: Բոլորովին վերջերս եղբայրս ինձ ասում է, որ այդ տղան տարիներ շարունակ զգացմունք է ունեցել իմ նկատմամբ, բայց եղբորս հարգելով թաքուն է պահել՝ կարծելով,, թե իմ տարիքը նման խոսակցությունների համար հարմար չէր: Եղբայրս ինձնից հարցրեց, թե արդյոք ես նույնպես ինչ որ բան զգում եմ այդ տղայի նկատմամբ, հակառակ թեպքում նա նրան պետք է ասեր, որ մեր միջև ոչինչ էլ չի ստացվի: Կոկորդս պատռվում էր, երբ եղբորս ասում էի, որ ես լրիվ անտարբեր եմ այդ տղայի հանդեպ և ցանկություն չունեմ նրա հետ չփվելու: Սիրտս կարծես կիսվեց այդ պահին: Չէի հավատում, որ ես, նրան այդպես սիրելով, կարողանում եի նման պատասխան տալ: Չեք պատկերացնի իմ հովեվիճակը: Մտածում էի. « Իսկ միգուցե եղբայրս ձայնիցս զգաց, որ իմ խոսքերը կեղծ են»: Մի քանի օր նման անհեթեթություններով ինքս ինձ մխիթարում էի, սակայն այդպես էլ այդ տղան ինձ ոչինչ չասաց: Հիմա էլ գրում եմ ու հիշում ու սարսափելի տխրում: Միթե ինքնասիրությունս սիրուս հաղթեց: Հաղթեց, բայց մինչև այսօր տանջում է սիրտս: Աստծուց միայն մի բան եմ խնդրում նրան այլևս երբեք չտեսնեմ: Վատն այն է, որ հիմա երբ նրան վաղուց է ինչ չեմ տեսել, չեմ կարողանում հասկանալ՝ մոռացել եմ նրան, թե դեռ ոչ: Այդ է պատճառը, որ չեմ ուզում նրան տեսնել.վախենում եմ...
Ներեք երկար պատմությանս համար, հուսով եմ այն ձեզ շատ չձանձրացրեց:

kiki
07.10.2006, 01:15
ես քո տեղը կգնայի, կգտնեյի նրան ու ամեն ինչ կասեի բաց երեսին ... :)

Riddle
07.10.2006, 01:16
Aida, միգուցե դեռ կարող ես ուղղել արածդ, չե՞ս ուզում մտածել այդ մասին::)

Esmeralda
07.10.2006, 08:57
Սիրել եմ երկար տարիներ, սիրել եմ անպատասխան, կարծում էի, որ անպատասխան....

Aida... նույնիսկ լաց եղա՝ գրածդ կարդալով.... ինքնախաբություն....
Բայց հալալ ա քեզ... ես երևի այդ պահին կմոռանայի խոստումներս... երևի...

StrangeLittleGirl
07.10.2006, 10:40
Aida, ես քեզ հասկանում եմ: Մոտավորապես նույն բանի միջով էլ ես եմ անցել, բայց ես չեմ գրի իմ պատմությունը, թե չէ էս գիշեր նորից վատ երազ կտեսնեմ: Պետք է մոռանալ…

Riddle
07.10.2006, 12:03
Aida, դու այդքան ուժեղ զգացմունքներ ապրել ես 11 տարեկանի՞ց::o

Gohar
07.10.2006, 14:41
Աիդա շատ սխալ ես եղել:Տղան բացարձակապես մեղավոր չի, որ դու իր պատճառով տանջվել ես ու քեզ քեզ որոշում ես ընդունել, որ քո ինքնքսիրությունը ոտնահարված է եղել:Իսկ միգուցե տղաին մեղադրելուց առաջ գոնե մի փոքր ձևով ցույց տաիր քո զգացմունքները?
Իսկ տղան շատ ճիշտ է մեկնաբանել:Դու փոքր ես եղել, դրա համար էլ սիրո առաջարկություն չես ստացել:Ու շատ ճիշտ է եղել, որ քո պատասխանից հետո, էլ ոչինչ չի արել:Տղամարդկային շարժուձև:Այդ տղաին չեմ ճանաչում, բայց պատմածներիցդ ելնելով շատ հարգեցի նրան:
Միթե կատարածդ այս քայլը ուժեղ ես համարում?Ինչումն է կայանում ուժեղությունդ, երբ դու հոգեպես ճնշված վիճակում ես?Եվ ինչումն է կայանում ուժեղությունդ, որ ամեն քայլափոխի զգում ես, որ ամբողջ կյանքումդ կարող է փոշմանես այս քայլիդ համար?
Իսկ միթե դու կասկածում ես քո զգացնունքների վրա?Միթե չես զգում, թե ինչքան հուզմունքով ես գրել այս գրառումդ?Միթե գրառումդ կատարելու ժամանակ չզգացիր, որ թաթիկներդ դողում են?
Կուզես անկեղծ կարծիք?
Այս պատմության մեջ տղաին շատ հարգեցի, իսկ քեզ ոչ:Ինձանից քեզ խորհուրդ ,ուղղիր սխալդ և որքան հնարավոր է շուտ: Հետո կարող է ուշ լինի…

John
07.10.2006, 14:51
Համաձայն եմ Գոհարի գրառման հետ: Գտի՛ր քո մեջ ուժ այդ տղային ասելու այն՝ ինչ զգում ես, իսկ եթե համարձակությունդ չի ներում՝ գուցե այնպես անել, որ նա այդ գրառումդ կարդա՞: Կարծում եմ դրանից հետո խոսքերն ավելորդ են… Սրտիդ ձայնին հավատա, այլ ոչ թե մտածիր ինքնասիրության մասին՝ քո զգացմունքները արտահայտելով ու հաստատ անինքնասերի տպավորություն չես թողնի…

Kristin
07.10.2006, 15:46
Չգիտեմ ոնց կնայես անծանոթուհու խորհուրդին. բայց ուզում եմ ասել. որ Գոհարը ճիշտա ասում. չէ որ նա չտգտի քո զգացմունքների մասին. գուցե քո մեջ համարձակություն գտնես նրան տեսնելու և ասելու քո զգացմունքների մասին. կամ էլ մի գուցե տեսնես նրան :) ու այդ ժամանակ կհասկանաս սիրում ես՞ թե չե ՞:)

Arisol
07.10.2006, 17:08
Ահա մի դեպք, որը կատարվել է ընկերներիցս մեկի հետ մոտ օրերս:
Մի օր այդ ընկերոջս հրավիրում են դիսկոտեկա: Դե էս ընկերս էլ ընդունում ա հրավերն ու գնում ա: Մի որոշ ժամանակ անց մի աղջիկ ա մոտենում(ընդհանուր վատ կոմպլեկցիա չուներ, բայց մոտ 2 գլուխ ընկերոջիցս կարճ էր) էդ ընկերոջս ու հրավիրում ա պարի: Դե ընկերս էլ քաղաքավարության զոհ ա…Ընդունում ա հրավերն ու պարում են: Պարելու ընթացքում էդ աղջիկն ասում ա «կարելի՞ ա քեզ համբուրեմ»…Դե ուզում ես համբուրես, համբուրի…Համբուրում ա: Արդեն տուն գնալու ժամանակն էր, մեկ էլ էդ աղջիկն ասում ա «ինձ կճանապարհե՞ս տուն», ընկերս էլ ասում ա, որ ավտոյով ա, կտանի, բայց աղջիկը կամակորություն ա անում ու խնդրում ա, որ ոտքով գնան, չնայած այն բանի, որ ուժեղ անձրև էր: Դե խեղճ տղեն էլ համաձայնում ա… Արդեն մուտքի մոտ էին, կանգնած էին, մեկ էլ էդ աղջիկը թռավ խեղճի երեսին ու սկսեց համբուրել, ամբողջ դեմքը:[ : Ընկերս հազիվ պոկեց աղջկան իրենից, մի մեծ շոկի մեջ էր, ոչինչ չէր հասկանում:esim : Էս աղջիկը հուզված սկսեց խոսել «Ես արդեն մի տարի ա քեզ սիրում եմ, էլ չէի կարա իմ մեջ պահեմ էսքանը:this »: Ընկերս գիտեր, որ էդ աղջկա հետ որևէ հարաբերություններ լինել չեն կարող, դա պարզապես ԲԱՑԱՌՈՎՈՒՄ ԷՐ, ու քանի որ չէր ուզում «խաղալ» էդ աղջկա զգացմունքների հետ, միանգամից ասեց, որ հույսեր չփայփայի:nono , մեկ ա, ոչ մի բան էլ չի ստացվի, թող իրեն(ընկերոջս) հանգիստ թողնի:
Դուք միայ տեսնեիք ընկերոջս էդ օրը:o …Խեղճը շոկի մեջ էր…Երբեք այդպիսի իրավիճակում չէր հայտնվել, որ աղջկան «օտկազ» անի ու դարդ էր անում էդ պատճառով:( : Դե հաջորդ օրն էլ էդ աղջիկը էլի զանգեց, խնդրեց, որ 2 րոպեով դուրս գա, խոսելու բան կա: Ընկերս դուրս եկավ ու էդ 2 րոպեն դարձան 2 ժամ:mda : Ընկերս էլ չի հիշում, թե էդ 2 ժամվա ընթացքում էդ աղջիկն ինչ էր խոսում, բայց վերջում հասկացնել տվեց, որ էդ աղջիկն իրան չի հետաքրքրում ու դեմքն էլ չի ուզում տեսնել, բայց էս աղջիկն էնքա՜ն նագլի էր, որ ասեց «էգուց կգա՞ս մեր ինստիտուտ» :Ընկերս խփնվել էր:blin , ասեց, թե բա աղջիկ ջան, գամ ի՞նչ անեմ ձեր ինստիտուտում… Հետո նստեցրեց մարշրուտկա ու ծափ էր տալիս, էնպես, որ էդ աղջիկը տեսնի:jagi :
:o Հենց նոր էդ ընկերս զանգեց ու ասեց, որ էդ աղջիկն նոր իրեն զանգեց, բայց ընկերս ուրիշի ձենով խոսեց ու ասեց, թե ինքը տանը չի: Դե շարունակությունը տեսնենք ո՞նց կլինի… :[
Էսքանով ցանկացել եմ ասել էն, որ մինչև մարդուն սիրո խոստովանություն անելը հարկավոր ա որոշ «նամյոկներ» անել, որ էդ տղեն զգա, որ իրա նկատմամբ անտարբեր չես ու եթե ինքն էլ չի անտարբեր քո հանդեպ, ապա «նամյոկներից» հետո ինքը կմոտեն ա առաջինը ու էս դեպքում այսպես կոչված «ինքնասիրության ոտնահարում» չի լինի: Իսկ եթե «նամյոկներից» հետո էլ չմոտենա, ապա դա նշանակում ա, որ ինքն անտարբեր ա քո հանդեպ ու եթե չես ցանկանում «ոտնահարել քո ինքնասիրությունը», ապա պետք չի նման քայլի դիմել…Դե սա միայն իմ կարծիքն է;) :

Guest
07.10.2006, 18:37
Էս ինչ ահավոր պատմություն պատմեցիր, մեր մոտ այսպիսի «գցվող» աղջկեք էլ կան, ինչ մեղք է ընկերտ:(
Խորհուրդ կտայի այլեվս ոչ մի բառ չխոսա այդ աղջկա հետ, ոչ մի հանդիպում, ոչ մի 2 րոպեով… այս վիճակում այդ աղջիկը ընկերոջտ սխալ կհասկանա, անգամ չի զգա, որ «ցրում» ա, մենակ հետո կհիշեցնի - «Բա ի՞նչու համաձայվար պարեիր, բա ի՞նչու ուղեկցեցիր տուն, բա ի՞նչու դուրս եկար խոսելու, բա ի՞նչու…»

Aida
07.10.2006, 22:40
Անչափ շնորհակալ եմ խորհուրդների համար: Ճիշտն ասած իրոք այժմ կասկածում եմ՝ արդյոք նրան սիրում եմ, թե ոչ: Ինձ թվում է, թե մոռացել եմ, բավականին ժամանակ է, ինչ նրան չեմ տեսել: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ինձ հետ, երբ նրան տեսնեմ:Ձեզ նման քույրս էլ ինձ անընդհատ կրկնում է, որ ես իզուր եմ ինքս ինձ համոզում, թե նրան չեմ սիրում: Բայց համարձակությունս չի հերիքի նրան ինչ-որ բան ասեմ իմ զգացմունքների մասին:
Մենք նույն դպրոցից ենք եղել և ասել, որ ընդհանրապես չեմ ցույց տվել իմ զգացմունքները դա սուտ կլինի: Միայն իմ հայացքը հերիք էր, որ նա հասկանար, որ սիրում էի նրան: Զարմանում էի, որ բոլորը հասկանում էին, իսկ նա ոչ: Շատ հաճախ ինձ մոտենում էին ու ասում«Այնպես է զգացվում, որ դու նրան սիրում ես»: Երբեմն ինձ անգամ թվում էր, որ միայն նա է մնացել, որ չգիտի դրա մասին: Ամեն օր երազում էի, որ երբ նրան տեսնեմ բացի սովորական բարևից ուրիշ բան էլ հետը կխոսամ: Բայց ամեն անգամ նա ինձ չէր հարցնում անգամ «ոնց ես», բարևում էր ու անցնում, իսկ ես այնքան էի շփոթվում, որ երբ ուշքի էի գալիս նա արդեն բավականին հեռու էր լինում: Ու այնքաան անտարբեր էր նա ինձ բարևում:Եվ մի օր նա սկսեց հետս խոսել: Նա հարցնում էր, թե արդյոք ինձ նեղացնող կա, ինչից եմ ես նեղվում: Խոսակցության վերջում նայեց աչքերիս մեջ ու կարծես հատուկ հարցրեց « Կա մեկը, որին սիրում ես»: Ես ասացի, որ այո կա: իսկ նա ՝ ուզում ես հետաքրքրվեմ: Դու ասա, թե ով է նա: Դե ես իհարկե ասացի, որ պետք չի հետաքրքրվել ու ոչ ոքի անունը չտվեցի: Նա ժպտաց ու գնաց: Չեմ կարծում, թե այդ խոսակցության ընթացքում իմ դեմքից ու աչքերից չէր զգացվում այն, ինչ մտածում էի ու ինչ սիրտս այդքան ուզում էր, որ ասեի: Կարծում եմ, որ նա լավ էլ հասկանում էր իմ զգացմունքները: Ու այն ժամանակ մտածում էի, թե նա ինձ ծաղրում էր: Դրանից էր իմ ինքնասիրությունը իրեն վիրավորված զգում: Նրա ամեն մի բարևը, ամեն մի հայացքը և անգամ ժպիտը ինձ ծաղրական էր թվում: Այնպիսի տպավորություն էր, թե նա ինչ անում էր հատուկ էր անում, որ ես տանջվեի: Գուցե դա ինձ միայն թվում էր:
Ես չեմ կարծում, թե այդպես վարվելով ես ուժեղ քայլ եմ ցուցաբերել: Չգիտեմ ինչը ինձ դրդեց համառել մինչև վերջ: Համաձայն եմ՝ սխալ էի, բայց ուժս չի հերիքում սխալս ուղղել: Չնայած միշտ նրան տեսնելուց վախենալով ապրելն էլ մի բան չի: Մյուս կողմից կարող է նա հիմա ընկերուհի ունի և ինձ ոչ էլ հիշում է, բայց որ ճիշտն ասեմ ինչ-որ բան ինձ հուշում է, որ նա էլ հիմա իմ օրին է: Լավ, որ շարունակեմ շատ երկար կգրեմ,ավելի լավ է լռեմ, թե չէ վերը արցունքներս են:

Aida
07.10.2006, 22:43
Էսքանով ցանկացել եմ ասել էն, որ մինչև մարդուն սիրո խոստովանություն անելը հարկավոր ա որոշ «նամյոկներ» անել, որ էդ տղեն զգա, որ իրա նկատմամբ անտարբեր չես ու եթե ինքն էլ չի անտարբեր քո հանդեպ, ապա «նամյոկներից» հետո ինքը կմոտեն ա առաջինը ու էս դեպքում այսպես կոչված «ինքնասիրության ոտնահարում» չի լինի: Իսկ եթե «նամյոկներից» հետո էլ չմոտենա, ապա դա նշանակում ա, որ ինքն անտարբեր ա քո հանդեպ ու եթե չես ցանկանում «ոտնահարել քո ինքնասիրությունը», ապա պետք չի նման քայլի դիմել…Դե սա միայն իմ կարծիքն է;) :
Դե ես էլ էի տենց կարծում.......բայց վերջում ուրիշ բան պարզվեց...

Մասսագետ
08.10.2006, 00:07
դա պարզապես ԲԱՑԱՌՈՎՈՒՄ ԷՐ
Իսկ ինչո՞ւ:

Էս պատմության գեղեցիկ ավարտը կլինի, եթե էդ աղջիկը ինքնասպանություն անի: Կամ տղային սպանի, հետո ինքն իրան, բայց դե տենց սիրուն բաներ մենակ կինոներից գիտեմ:

kiki
08.10.2006, 01:33
էլի՞ սկսեցիք վախացնել էս մարդկանց , էն էլ գիշերվա կեսին ...

Ուլուանա
08.10.2006, 10:10
Իսկ ինչո՞ւ:

Էս պատմության գեղեցիկ ավարտը կլինի, եթե էդ աղջիկը ինքնասպանություն անի: Կամ տղային սպանի, հետո ինքն իրան, բայց դե տենց սիրուն բաներ մենակ կինոներից գիտեմ:
Հովո, էլ մի սկսի ցինիկանալ։:angry Այստեղ դա հեչ տեղին չի։

Աիդա, ես էլ եմ համաձայն վերը նշված կարծիքներին. միայն ավելացնեմ, որ, ինձ թվում է, քո՝ այդ տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների, ինչպես նաև նրա՝ քո նկատմամբ ունեցած զգացմունքների հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է, որ դուք ինչ-որ կերպ հանդիպեք, նկատի չունեմ առանձին, ուղղակի աշխատես այնպես անել, որ նրան տեսնես, թեկուզ, ասենք, գա ձեր տուն՝ եղբորդ մոտ։ Կարծում եմ՝ հիմա արդեն, նրան տեսնելով, ավելի լավ կկարողանաս գլուխ հանել սեփական զգացմունքներիցդ, ինչպես նաև կհասկանաս՝ նա քո նկատմամբ զգացմունքներ ունի թե ոչ։ Քանի որ ինքդ ասացիր, որ ձեր վերջին հանդիպումից հետո երկար ժամանակ է անցել, շատ հնարավոր է, որ քո զգացմունքները փոխված լինեն, այսինքն՝ պարզվի, որ նրա նկատմամբ այլևս չես զգում այն, ինչ զգում էր նախկինում։ Նման դեպքերում հաճախ են մարդիկ տառապում՝ կարծելով, թե դեռ սիրում են, իսկ իրականում զգացմունքն արդեն վաղուց հօդս է ցնդած լինում, բայց քանի որ տվյալ մարդուն երկար ժամանակ տեսած չեն լինում, բնականաբար, ապրում են միայն իրենց զգացմունքի մասին ունեցած հիշողություններով՝ սխալմամբ այդ հիշողությունը արդեն գոյություն չունեցող զգացմունքի տեղ դնելով։ Իսկ երբ երկար ժամանակ հետո հանդիպում են իրենց վաղեմի սիրոն, նոր միայն զգում են, որ այն զգացմունքն արդեն պատմություն է։ Ես, իհարկե, չեմ ասում, թե պարտադիր այդպես պետք է լինի, բայց դա բավականին տարածված երևույթ է։ Այնպես որ, աշխատիր հնարավորինս շուտ պարզել ամեն ինչ, որպեսզի անտեղի չտառապես։ :) Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ ;)

Arisol
08.10.2006, 18:15
Իսկ ինչո՞ւ:
Որովհետև էդ տղեն էդ աղջկա տիպի աղջիկներին չի նայում, ինքը սենց ասած ՓլեյԲոյ ա, բաբնիկ ա ու շատ էլ լավ գիտի, որ բացի էդ աղջիկ ա հետ իր սեռական հոքսերը բավարարելուց ավել ոչինչ չի կարող լինել, բայց ոչ էլ ուզում ա էդ աղջկան օգտագործի նման մտադրություններով:B :

Էս պատմության գեղեցիկ ավարտը կլինի, եթե էդ աղջիկը ինքնասպանություն անի: Կամ տղային սպանի, հետո ինքն իրան, բայց դե տենց սիրուն բաներ մենակ կինոներից գիտեմ:
Սենց, որ նայում եմ ինձ թվում ա, թե էդ աղջիկն էնքան գիժ ա, որ նույնիսկ նման բան չի բացառվում:{ :esim
:o Պարզվում ա էսօր առավոտյան ժամը 9:30 զանգել ա, հրավիրել իրենց տուն, որ քրոջ հետ ծանոթանա:o : Էս գիժ ընկերս էլ գնացել ա, ասել ա, որ քունը տանում ա ու պարկել ա իրենց բազմոցին, իսկ էդ աղջիկն էլ կողքով նստել ա ու սկսել ա մեջքը մերսել, այնուհետև խնդրել ա, որ իրանն էլ մերսի:{ , իսկ ընկերս էլ էնքան թույլ ա էդ կողմից, որ չի հրաժարվել ու մերսել ա:blin : Ու՜ֆ, համ ուզում ա էդ աղջկանից ազատվի, համ էլ սենց ապուշ բաներ ա անում:cry … Ասեցի, որ պետք չէր էլ հանդիպել, զանգերին պատասխանել, ասեց լավ, դե բայց… Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ:( …

Aida
08.10.2006, 18:22
ոչ էլ ուզում ա էդ աղջկան օգտագործի նման մտադրություններով
Ես, եթե տղա լինեի էդ աղջկան լավ էլ կօգտագործեի: Եթե մարդ ինքը իրան չի հարգում ու իրան թույլ ա տալիս նման բաներ էլ ուրիշները խի պետքա իրան հարգեն:

շատ էլ լավ գիտի, որ բացի էդ աղջիկ ա հետ իր սեռական հոքսերը բավարարելուց ավել ոչինչ չի կարող լինել
Ինչ գիտեք կարողա էդ աղջկա ուզածն էլ հենց դա է:

Ուլուանա
08.10.2006, 18:26
:o Պարզվում ա էսօր առավոտյան ժամը 9:30 զանգել ա, հրավիրել իրենց տուն, որ քրոջ հետ ծանոթանա:o : Էս գիժ ընկերս էլ գնացել ա, ասել ա, որ քունը տանում ա ու պարկել ա իրենց բազմոցին, իսկ էդ աղջիկն էլ կողքով նստել ա ու սկսել ա մեջքը մերսել, այնուհետև խնդրել ա, որ իրանն էլ մերսի:{ , իսկ ընկերս էլ էնքան թույլ ա էդ կողմից, որ չի հրաժարվել ու մերսել ա:blin : Ու՜ֆ, համ ուզում ա էդ աղջկանից ազատվի, համ էլ սենց ապուշ բաներ ա անում:cry … Ասեցի, որ պետք չէր էլ հանդիպել, զանգերին պատասխանել, ասեց լավ, դե բայց… Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ:( …
Նարե ջան, ոչ մի զարմանալի բան չկա։ Հենց այդպես են «շուստրի» աղջիկները կնամոլ տղաներին «կապում»։ ;) Դե, քանի որ նրանց մեծ մասն էլ առանձնապես դեմ չի լինում «կապվելուն», ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես աղջիկն է պլանավորած լինում։ Չնայած երբեմն այդպիսի աղջիկներն այնքան հմուտ են լինում իրենց գործում, որ ոչ կնամոլներն էլ են ընկնում նրանց թակարդը՝ հաճախ նույնիսկ առանց դրա մասին կասկածելու... :{

John
08.10.2006, 19:06
Նարեի գրած պատմությունը մի տեսակ խորթ էր իմ մտածելակերպի համար… քանի խորանում եմ աղջիկ-տղա հարաբերությունների մեջ՝ այնքան նոր բաներ եմ հայտնաբերում ու ավելի հիասթափվում ու հուսախաբ լինում… մեկ-մեկ նույնիսկ սկսում եմ մտածել՝ որ երբևէ չեմ գտնի ինձ հարմար աղջկա այն պարզ պատճառով, որ Նա չկա… նման տարօրինակ բաներ… Լաց լինելու ցանկություն ունեմ այս պահին… չգիտեմ պատճառը…

Guest
08.10.2006, 19:09
մեկ-մեկ նույնիսկ սկսում եմ մտածել՝ որ երբևէ չեմ գտնի ինձ հարմար աղջկա այն պարզ պատճառով, որ Նա չկա… նման տարօրինակ բաներ… Լաց լինելու ցանկություն ունեմ այս պահին… չգիտեմ պատճառը…

Արխային, հասատ կգտնես, ես էլ էի առաջ քո նման մտածում... հիմա, որ հիշում եմ:D

John
08.10.2006, 19:15
Արխային, հասատ կգտնես, ես էլ էի առաջ քո նման մտածում... հիմա, որ հիշում եմ:D
Սրտիս խորքում արխային եմ Հայկ ջան, բայց այնպիսի բաներ եմ տեսնոմ ու լսում, որ…

Guest
08.10.2006, 19:19
Սրտիս խորքում արխային եմ Հայկ ջան, բայց այնպիսի բաներ եմ տեսնոմ ու լսում, որ…

Մի հուսահատվի, վատագույնը դեռ առջևում է (Ֆիլանդեռ Չեիզ Ջոնսոն)

Ուլուանա
08.10.2006, 19:28
Նարեի գրած պատմությունը մի տեսակ խորթ էր իմ մտածելակերպի համար… քանի խորանում եմ աղջիկ-տղա հարաբերությունների մեջ՝ այնքան նոր բաներ եմ հայտնաբերում ու ավելի հիասթափվում ու հուսախաբ լինում… մեկ-մեկ նույնիսկ սկսում եմ մտածել՝ որ երբևէ չեմ գտնի ինձ հարմար աղջկա այն պարզ պատճառով, որ Նա չկա… նման տարօրինակ բաներ… Լաց լինելու ցանկություն ունեմ այս պահին… չգիտեմ պատճառը…
Հովսեփ ջան, կարծում եմ՝ այդպիսի զգացողություն բոլորն էլ ունենում են, ընդ որում ոչ միայն կոնկրետ տարիքում։ Ամեն մի հերթական հիասթափություն կամ հուսախաբություն քո միակին գտնելու անհնարինության զգացողություն է առաջացնում, բայց դա անցողիկ է։ Ինչ էլ պատահի, միևնույն է, էլի կգա ժամանակ, երբ կհավատաս, որ դա հնարավոր է։ :)

Մասսագետ
08.10.2006, 23:51
Որովհետև էդ տղեն էդ աղջկա տիպի աղջիկներին չի նայում, ինքը սենց ասած ՓլեյԲոյ ա, բաբնիկ ա ու շատ էլ լավ գիտի, որ բացի էդ աղջիկ ա հետ իր սեռական հոքսերը բավարարելուց ավել ոչինչ չի կարող լինել, բայց ոչ էլ ուզում ա էդ աղջկան օգտագործի նման մտադրություններով:B :

Սենց, որ նայում եմ ինձ թվում ա, թե էդ աղջիկն էնքան գիժ ա, որ նույնիսկ նման բան չի բացառվում:{ :esim
:o Պարզվում ա էսօր առավոտյան ժամը 9:30 զանգել ա, հրավիրել իրենց տուն, որ քրոջ հետ ծանոթանա:o : Էս գիժ ընկերս էլ գնացել ա, ասել ա, որ քունը տանում ա ու պարկել ա իրենց բազմոցին, իսկ էդ աղջիկն էլ կողքով նստել ա ու սկսել ա մեջքը մերսել, այնուհետև խնդրել ա, որ իրանն էլ մերսի:{ , իսկ ընկերս էլ էնքան թույլ ա էդ կողմից, որ չի հրաժարվել ու մերսել ա:blin : Ու՜ֆ, համ ուզում ա էդ աղջկանից ազատվի, համ էլ սենց ապուշ բաներ ա անում:cry … Ասեցի, որ պետք չէր էլ հանդիպել, զանգերին պատասխանել, ասեց լավ, դե բայց… Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ:( …
Ես արդեն սենց եմ հասկանում էդ պատմությունը: Դուք բոլորդ դրել եք աղջկան եք քննադատում, բայց իրականում քննադատելու սուբյեկտը տղան ա: Ինքը գնում ա մասաժ ա անում էդ աղջկան, էդ աղջիկը ինչ ուզում ա էդ տղեն անում ա, հետո էլ գնում ա ընկերներին ա պատմում ու իրան խեղճ ա ձևացնում: Իրականում ինքը պարծենում ա իրա ընկերների մոտ, պատմում ա՝ բա գիտե՞ք մի հատ աղջիկ կա ինձ ա սիրում, բայց ես իրան չեմ սիրում, ինքը սենց-նենց բաներ ա անում ինձ համար, իսկ ես ուշադրություն չեմ դարձնում: Բացարձակ զարմանալի չի լինի, եթե էդ աղջիկը սեքս առաջարկի ու էդ տղան ընդունի: Չնայած, կարծում եմ տղան առաջինը սեքս կառաջարկի: Բայց հետո կգա կասի՝ էդ աղջիկը ինձ սեքս առաջարկեց, դուք էլ գիտեք, ես տենց բաներից թույլ եմ, չկարեցա մերժեմ:
Եթե էդ տղեն էդ աղջկան չնայեր զանգերին չէր պատասխանի, եթե էդ տղեն թքած ունենար էդ աղջկա վրա, չէր գնա քրոջ հետ ծանոթության:

kiki
09.10.2006, 00:44
Հովոյի խոսքերում ինչ որ ճիշտ բան կա, բայց իմ կարծիքով էդ աղջիկը հեչ էլ մեղք չի էն պատճառով, որ իրեն դա ձեռք է տալիս: եթե մտածեր որ ամոթ է, կամ իրեն համար վատ, ապա չեր անի նման բան, հիմա եթե ուզում է, նրա գործն է , համենայն դեպս մենք չենք դատավորը ...ստացվում է, ոչ մեկն էլ տուժված չի, ու հետևաբար ոչ մեկն էլ մեղավոր չի...հա բայց ինչու՞մ մեղավոր ... բոլորդ քննարկում եք աղջկա մեղքը, բայց ինչի համա՞ր, ես էլ չհասկացա ... եթե տղան ընկերուհի չունի, կամ ամուսնացած չի, ապա աղջիկը ունի բոլոր իրավունքները գայթակղելու սիրած տղային...թե ինչպե՞ս, այ դա արդեն նրա խնդիրն է ...
բայց լավ էլ շյուստրի աղջիկ է երևում ... :D մոլոդեց, ոչ բոլորը նման բան կանեին ...
Նարե ջան, դու էլ մի շատ մտածի, թող իրանք իրանց հարցերը լուծեն, դու կապ չունես, ավելի լավա ոտքդ բուժի ...

Ուլուանա
09.10.2006, 11:31
Ես էլ եմ կարծում, որ տվյալ դեպքում այդ երկուսից ոչ մեկն էլ խղճահարության կարիք չի զգում։ Աղջիկը փորձում է գայթակղել, տղան էլ, կարծես թե այնքան էլ դեմ չի, այլապես իրեն բոլորովին այլ կերպ կպահեր։ Էլ ի՞նչ եք ուզում նրանցից։ Լրիվ արժանի են իրար։ Հետագայում էլ խնդիրներ ունենալու դեպքում երևի ոչ մեկը մյուսին մեղադրելու իրավունք չի էլ ունենա, քանի որ երկուսի կողմից էլ, ինչքան հասկացա, պատասխանատվությունը իսպառ բացակայում է, և հարաբերություններն էլ ձևավորվում են համապատասխան հիմքերի վրա... :[

Օ՜ֆ, էս ինչ շատ փիլիսոփայեցի... :(

Arisol
09.10.2006, 14:04
Ժողովուրդ ջա՛ն, ես չեմ ասում, թե էդ ընկերս մեղք ա, իսկ էդ աղջիկը մեղավոր ա և նման բաներ: Ես ինքս բա հենց էդ եմ ասում էլի, որ ընկերս հիմար քայլեր ա անում:( … Բայց երեկ զրուցեցի հետը, զգուշացրեցի, թե ինչ հետևանքներ կարող են լինել, մի քիչ վախեցրի:D ու նենց էր լրջացել, մտածմունքների մեջ էր :D : Դե տեսնենք հետո ինչ կլինի էլի ;) :

Litto
09.10.2006, 15:44
Որովհետև էդ տղեն էդ աղջկա տիպի աղջիկներին չի նայում:
Ու՜ֆ, համ ուզում ա էդ աղջկանից ազատվի, համ էլ սենց ապուշ բաներ ա անում:cry … Ասեցի, որ պետք չէր էլ հանդիպել, զանգերին պատասխանել, ասեց լավ, դե բայց… Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ:( …

... Ես , ճիշտն ասած, սկսեցի կասկածել ... կասկածել նրանում, որ այդ տղան էդպիսի աղջիկների չի նայում ... Միգուցե չի նայում, բայց գնում է ծանոթանալու քույրիկի, հետագայում նաև ապերիկի, մամայի, պապայի հետ ... Եթե իրոք չուզեր, հեռու կմնար ... ԻՄԽՈ

PlayBoy
06.11.2006, 20:32
Բարև բոլորին,իմ անունը Դավիթ է,Արիսոլը պատմել էր իմ մասին,
ճիշտն ասած այդ աղջկան ընկեր ուներ,այդ ամենը նա անում էր նրան խանդեցնելու համար.:ok:

Գոռ Ջան - Հայ
06.11.2006, 21:39
Լավա չեք պատմում ընտացքում աղջիկն ու տղեն ինչ էին զգում:D :D :D

:angry
ԹԱՐԳԸ ՏՎԵՔ!!!!!

Angelina
22.11.2006, 11:42
Անպատասխան սերը շատ վատ է. այն իր հետ բերում է բազում տառապանքներ: Ես, իրոք, չեմ ցանկանում, որ մեզանից յուրաքանչյուրը հայտնվի այդ իրավիճակում:

Malu
27.11.2006, 15:23
Իհարկե ցավալի է, երբ սերն անպատասխան է լինում: Բայց երբեք պետք չէ կենտրոնանալ այդ անձնավորության վրա և վշտի ծովում խորտակվել: Միշտ պետք է սեփական անձդ ավելի շատ սիրես և գնահատես: Չի սիրում քեզ նա, ապա անպայման կսիրի մեկ ուրիշը: Բոլորիս համար էլ այս աշխարհում կա մեր կեսը, ուղղակի պետք է համբերել և լավ փնտրել...;)

Goga
30.11.2006, 23:21

Միանգամայն համամիտ եմ քեզ հետ:) :hands

Վարդ
07.09.2007, 15:34
Անպատասխան սեր… ես դեռ ուրիշ սեր չեմ տեսել, չեմ էլ տեսնելու… չե, տրագեդիա չեմ սարքում, պարզապես դա իմ խաչն ա, որ ես պիտի տամեն մինչև գերեզման: Կարո՞ղ եք պատասխանել մի հարցին… եթե սերը այնքան մեծ զգացում ա, ինչո՞ւ այն պիտի լինի այսքան դաժան… ինչո՞ւ մարդու համար ամենադժվար բանն ա սերը :cry

Էլ չեմ ուզում նրան սիրեմ, չեմ սիրելու, եղա՞վ: :(

*e}|{uka*
08.09.2007, 10:53

15 տարեկան ես ու սիրո մասին տենց պատկերացում ունես?:o
Սերը ամենահիասքանչ զգացումներից մեկն է և ինչպես ամեն մի լավ բան իր ճանապարհին ունի խոչնդոտներ:Սերը միշտ էլ ենթարկվում է փորձությունների,եթե դա նա էր իսկականը ,մաքուրը ուրեմն ոչ մի խոչնդոտ չի կարող հանդիսանալ բաժանման պատճառ:Եթե դու դեռ չես հանդիպել քո սերը կամ մտածել էս թե հանդիպել ես ,բայց քո սպասումները չեն արդարացել,պետք չի մտածել.թե դու դժբախտ էս կամ դա խաչ է,որ պետք է մինչև գերեզման տանել,կյանքը դեռ առջևում է...:Մարդիկ կան իրենց իսկական սերը գտնում են 15, մարդ էլ կա 35 տարեկանում,դա ինչ որ ցուցանիշ չէ:Ուղղակի պետք է լինել մի քիչ համբերատար և չհուսահատվել,ամեն ինչ իր ժամանակին կլինի...;)

Արամ
08.09.2007, 13:50
Անպատասխան սեր… ես դեռ ուրիշ սեր չեմ տեսել, չեմ էլ տեսնելու… չե, տրագեդիա չեմ սարքում, պարզապես դա իմ խաչն ա, որ ես պիտի տամեն մինչև գերեզման: Կարո՞ղ եք պատասխանել մի հարցին… եթե սերը այնքան մեծ զգացում ա, ինչո՞ւ այն պիտի լինի այսքան դաժան… ինչո՞ւ մարդու համար ամենադժվար բանն ա սերը :cry

Էլ չեմ ուզում նրան սիրեմ, չեմ սիրելու, եղա՞վ: :(
2 եռնեկ մեկում չի լինում;)

Վարդ
11.09.2007, 00:39
2 եռնեկ մեկում չի լինում;)

Երկու օր ա մտածում էի, բայց հասկացա, որ իմ փոքրիկ գլխում չի տեղավորվում քո ասածի իմաստը:unsure Կբացատրե՞ս, ի՞նչ ինկատի ունեիր…

*e}|{uka*... մի մտախի, չեմ կորի:B

Belle
13.09.2007, 17:29
Չնայած ես մեծ կենսափորձ չունեմ, հատկապես այս հարցում` այնուամենայնիվ իմ կարծիքով ՍԵՐը չի կարող միակողմանի լինել, ըստ իս` այդ միակողմանի սեր կոչվող զգացմունքը ինքնախաբեության, ինքն իրեն տանջելու, գուցե և ինչ-որ բաց լրացնելու միջոց է, ուրիշ ոչինչ: Իսկ ինչ վերաբերում է <ուժեղ> կամ <թույլ> սեր տարբերակմանը, իմ կարծիքով այն չի կարող գոյություն ունենալ հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ կարելի է սիրել մեկին կամ չսիրել: Դա չի կարող լինել ուժեղ կամ թույլ: Այլ խեսքով` <թույլը> սիրո աղավաղված տարբերակն է: Թեմայից չշեղվելու համար ավելացնեմ նաև, որ սերը պատկերավոր լինելու համր կարելի է համեմատել ռուսերեն
очки, штаны, ножницы և մի շարք այլ նման բառերի հետ, որոնք չունեն եզակի թիվ: Հենց նույն կերպ էլ ՍԵՐը զգացմունք է երկուսի համար: :love :love

Մանոն
10.01.2008, 17:18
«Մի փոքրիկ, գրեթե աննկատ ոստիկ սիրահարվել էր արեգակին: Նա շատ դժբախտ էր, որովհետև, ավա~ղ, սերն անպատասխան էր: Չէ՞ որ արեգակն այնքա~ն հրաշագեղ էր, որ գորշ ոստը չէր կարող գեթ ամենաչնչին ուշադրությանն արժանանալ: Ախր ոստն անբարետես էր ու անհրապույր: Իրավ, միանգամայն անհամապատասխան էին արեգակն ու ոստը:
Ոստն, ընդհակառակը, այդպես չէր մտածում: Սա համառ ու իր նպատակին հետամուտ մեկն էր: Նա ողջ ուժով ձգվում էր դեպի արևը, արմատները մխրճում էր հողի մեջ, վերցնում էր անհրաժեշտ սնունդն ու բարձրանում:
Հարկավ, այդպիսի համառությունը տվեց իր պտուղը: Անհրապույր ոստիկը աճեց, աճեց ու դարձավ գեղեցիկ լորենի: Հիմա ոչ ոք չէր հիշում անճոռնի ոստին:
Ահա թե ինչ է դարձնում մեզ սերը, նույնիսկ` անպատասխան:

Ուրվական
10.01.2008, 17:22

Չէ: Նա ուզեց, բայց չկարողացավ, ձգտեց, բայց չհասավ, որովհետև արևը չէր ուզում, որ նա աճեր, ու անհայտացավ արևը, և եկավ անձրև: Ոնտը խոնավեց, փտեց և մահացավ: Որովհետև արևն էր այդպես ուզում:

Selene
10.01.2008, 17:35
Չէ: Նա ուզեց, բայց չկարողացավ, ձգտեց, բայց չհասավ, որովհետև արևը չէր ուզում, որ նա աճեր, ու անհայտացավ արևը, և եկավ անձրև: Ոնտը խոնավեց, փտեց և մահացավ: Որովհետև արևն էր այդպես ուզում:

:( Ինչի ես վատ ավարտի ձգտում, չեմ հասկանում:think
Հակառակը, արևը նրան օգնեց, որ բաձրանա, ուժ տվեց՝ անգամ չկռահելով նրա զգացմունքների մասին, իսկ ոստի սիրտը այրվում էր սիրուց, անհագ կարոտից:
…Աճեց, մեծացավ, այդժամ հասկացավ, որ նա միայն մաքուր ու ազնիվ սիրո շնորհիվ կարող էր այդքան բարձրանալ, նաև՝ իր սեփական աչքերում:love
Անցան տարիներ…նայում է հիմա իր փոքրիկ սոճիիկին, որ ճյուղերն անդադար ճոճում էր այս ու այն կողմ չարաճճիի պես, հետո ժպտում, քսմսվում հայրիկին, նայում է ու ուրախանում: Սիրո մեծ ուժը իրեն ստիպեց ապրել, հասնել այն ամենին, ինչ նա ունի, իսկ արևին, արևին չի մոռացել, ժպիիով ու միշտ ճյուղերը լայն բացած ընդունում է նրա ամեն մի շողքը, ոչ էլ նեղացած է նրանից. առանց արևի միգուցե երբեք չզգար էլ, որ սիրտ ունի ու թե ինչ է նշանակում իրապես սիրել,՝ անմնացորդ ու մաքուր:love

Լուսաստվեր
10.01.2008, 18:01
:
Չէ: Նա ուզեց, բայց չկարողացավ, ձգտեց, բայց չհասավ, որովհետև արևը չէր ուզում, որ նա աճեր, ու անհայտացավ արևը, և եկավ անձրև: Ոնտը խոնավեց, փտեց և մահացավ: Որովհետև արևն էր այդպես ուզում:

Գիտես չեմ կարծում, որքան էլ, որ Արևն անտարբեր լինի, միևնույնն է, նա ոստանիկի մահը չի ցանկանա...
Կարծում եմ դեռ հակառակը, նա կանի ամեն հնարավորը, որպեսզի փոքրիշատե բարելավի, նրա կենսապայմանները, բայց ում են պետք այդ բարվոք կենսապայմանները... եթե չկա նա:(
Գուցե սա է թաքնված ասածիդ խորքում, իսկ մյուս կողմից, ոչ ոք չի կարող ասել կյանքն անկանխատեսելի է...
Բայց էլի ես չեմ հավատում, որ արևը նրա մահն էր ուզում:)

egoist
10.01.2008, 19:11
Կարևոր է , որ մարդ իր կյանքի ընթացքում գոն մեկ անգամ սիրի. թեկուզ անպատասխան....

Lernci
10.01.2008, 19:33
Փաստն այն է, որ դեպքերի մեծամասնությունում խելահեղ քայլեր ավելի շատ են անում անպատասխան սիրահարվածները:

Երկնային
10.01.2008, 20:36
Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...

ավելի ուժեղ չեք կարող ասել... սիրում են միշտ յուրօրինակ, ամեն անգամ տարբեր ձևով, ու բոլորին միշտ թվում է, թե իրանց սերը ամենաուժեղն ու ամենա ամենան է, ու որ երբեք ու ոչ ոք իր չափ չի սիրի... :oy

Իսկական սիրո անպատասխան լինելը ես կհամեմատեի մահվան, իսկ ոչ իսկականը՝ խորը վիրավորվելու հետ:

իսկական ու ոչ իսկական սերը ո՞րն է…
Սերը կամ կա, կամ էլ չկա... չի լինում իսկական ու ոչ իսկական սեր, նույնն է, որ ասեք կիսով չափ եմ սիրում, սիրում եմ մենակ էն ժամանակ երբ ինձ նվերներ է անում և ա.յլն... Սերը մեկն է... ուղղակի աըն ոչ բոլորն են զգացել... :love

ihusik
11.01.2008, 04:25
Ներողություն եմ հայցում հեղինակից՝ հարգելի Manon-ից չնչին փոփոխություն մտցնելու համար իր հոյակապ գրվածքում;) Օրիգինալը քիչ վերևում է:) Manon ջան դա քո գրվածքն է չէ՞:) Կեցցե՜ս...:)

«Մի փոքրիկ, գրեթե աննկատ ոստիկ սիրահարվել էր արեգակին: Նա շատ դժբախտ էր, որովհետև, ավա~խ, սերն անպատասխան էր: Չէ՞ որ արեգակն այնքա~ն հրաշագեղ էր, որ գորշ ոստը չէր կարող գեթ ամենաչնչին ուշադրությանն արժանանալ: Ախր ոստն անբարետես էր ու անհրապույր: Իրավ, միանգամայն անհամապատասխան էին արեգակն ու ոստը:
Ոստն, ընդհակառակը, այդպես չէր մտածում: Սա համառ ու իր նպատակին հետամուտ մեկն էր: Նա ողջ ուժով ձգվում էր դեպի արևը, արմատները մխրճում էր հողի մեջ, վերցնում էր նրանից անհրաժեշտ սնունդն ու արևի տված ջերմությամբ վեր բարձրանում:
Բնականաբար, այդպիսի համառությունը տվեց իր պտուղը՝ անհրապույր ոստիկը աճեց, աճեց ու դարձավ գեղեցիկ լորենի: Հիմա ոչ ոք չէր հիշում անճոռնի ու աննկատ ոստին, բայց հիանում էին վեհ լորենիով:

Ահա թե ինչ է դարձնում մեզ սերը, նույնիսկ` անպատասխան:

Չնայած Manon-ի խոսքն ամբողջական էր, բայց Ուրվական-ի անսահման հոռետեսությանն անհնար էր չպատասխանել, ինչն էլ արել է Selene-ն և դեռ էլ ավելի գեղեցկացրել՝ շարունակելով պատմվածքն:) ու կրկին ներողություն պետք է հայտնեմ հեղինակին՝ Selene-ին, իր խոսքի մեջբերման մեջ փոփոխություն նաև ուղղում կատարելու համար;)

Արևը նրան օգնեց, որ բաձրանա, ուժ տվեց՝ անգամ չկռահելով նրա զգացմունքների մասին, իսկ ոստի սիրտը այրվում էր սիրուց, անհագ կարոտից:
…Աճեց, մեծացավ, այդժամ հասկացավ, որ նա միայն մաքուր ու ազնիվ սիրո շնորհիվ կարող էր այդքան բարձրանալ, նաև՝ իր սեփական աչքերում:love
Անցան տարիներ…նայում է հիմա իր փոքրիկ սոճիիկին, որ ճյուղերն անդադար ճոճում էր այս ու այն կողմ չարաճճիի պես, հետո ժպտում, քսմսվում հայրիկին, նայում է ու ուրախանում: Սիրո մեծ ուժը այն ոստին ստիպեց ապրել, հասնել այն ամենին, ինչ նա ունի, իսկ արևին, արևին չի մոռացել. ժպիտով ու միշտ ճյուղերը լայն բացած ընդունում է նրա ամեն մի շողը, ոչ էլ նեղացած է նրանից. առանց արևի միգուցե երբեք չզգար էլ, որ սիրտ ունի ու թե ինչ է նշանակում իրապես սիրել,՝ անմնացորդ ու մաքուր:love

Իսկ վերջում Ուրվական-ի խոսքն առանց մեջբերելու ասեմ;) Էէէ՜խխխ Ուրվական, Ուրվական:) բա առանց արևի լուսին կտեսնե՞ս երկնքում գիշերը զարդարող (ախր արևն էլ ավատարդ է հիմա;) ) - բա առանց լույսի ստվեր կլինի՞ - բա առանց կենդանի հոգու ուրվական կլինի՞ այ Ուրվական ջան;):)

Լուսաստվեր-ի մտքերն էլ խորիմաստ են ու ավելի խոր մտածելու առիթ են տալիս:think

Համամիտ եմ egoist-ի, Lernci-ի և Երկնային-ի արտահայտած մտքերի հետ...:)

Paradise
11.01.2008, 13:09
Բարեվ նախ շնորհավորեմ անցած տոների առթիվ: բոլորին այս կյանքում տրված է մի հատ մեծ ՍԵՐ բայց չգիտես ինչու մարդիկ այն բաժանում են շատ ու մանր մասերի: Ես անչափ ուրախ եմ որ իմ հետ նման բան չի կատարվել ես իմ ՄԵԾ ՍԵՐԸ գտա երկրորդ փորձից ու հիմա ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը

FactorX
11.01.2008, 13:32
Անպատասխան սեր – ԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ :diablo ՄԵՌԻԻԻ, ՄԵռի, մեռի, .............. :cry2
...... չի մեռնում, ինքնա ինձ սպանում

Adam_Smith
16.01.2008, 21:15
Ամենաահավոր երևույթներից ա անպատասխան սերը, որը դանդաղ ա անցնում ու էդ ընթացքում մարդուն ահավոր ոչ լիարժեքության զգացում ա առաջացնում.........:think

Grieg
16.01.2008, 21:18
անպատասխան սերը ինչպես գրեթե ցանկացած երևույթ ունի նաև դրական կողմեր եթե սովորել տեսնել և օգտագործել այդ կողմերը..

Երկնային
11.03.2008, 17:58
վերջերս մեկն ասաց, որ անպատասխան սերն ավելի ուշեղ է, քանի որ անպատասխան սիրո դեպքում սիրում են երկուսի փոխարեն… չգիտեմ… գուցե և ճիշտ էր նա… :oy

Fedayi
11.03.2008, 18:16
Մի քիչ փոխեմ այս ռոմանտիկ և թախծոտ մթնոլորտը...:)
Մի խոսք կա."Կինը նման է ավտոբուսի. ավելի լավ է սպասել հաջորդին, քան վազել դրա հետևից":D

Ընդամենը կատակ էր...

Milli
25.03.2008, 12:34
Ասում են սիրող էակները անցնում են երկար ճանապարհ միմյանց հասնելու համար:Ճանապարհն այդ շատ ավելի երկարում է ,երբ միայնակ ես անցնում,քանի որ քայլում ես երկուսի փոխարեն:Եվ կարևոր չէ սիրում է քեզ նա,թե չէ… Եթե քո սերը անսահման մեծ է,ապա դու կկարողանաս անցնել այդ ճանապարհը միայնակ…

Adam_Smith
26.03.2008, 06:54

Շատ դաժան ճանապարհ է... իսկ եթե այդ ճանապարհը անվերջ է, այսինքն հույս կամ դրան հավասարեցված որևէ բան չկա?

Milli
26.03.2008, 13:13
Շատ դաժան ճանապարհ է... իսկ եթե այդ ճանապարհը անվերջ է, այսինքն հույս կամ դրան հավասարեցված որևէ բան չկա? Եթե իսկապես սիրում ես ,ուրեմն անհնարին է,որ հույս չլինի ,նույնիսկ աննշան թվացող , հոգու խորքում գաղտնի փայփայած փոքրիկ մի հույս քեզ կստիպի անցնել այդ դաժան ճանապարհը:)

chiburgen
26.03.2008, 14:52
Եթե իսկապես սիրում ես ,ուրեմն անհնարին է,որ հույս չլինի ,նույնիսկ աննշան թվացող , հոգու խորքում գաղտնի փայփայած փոքրիկ մի հույս քեզ կստիպի անցնել այդ դաժան ճանապարհը:)

ոչ մի դաժանություն էլ չկա: ես եկել եմ եզրակածության, որ աշխարհը մի անձնավորությամբ չի վերջանում: Քեզ թվումա իրանով աշխարհը վերջանում ա, բայց,
որ մտածես խելքով /ոչ թե սրտով /` կտենաս, որ տենց չի:

Kuk
26.03.2008, 17:09
Էս ինչ տխուր թեմայաա՜՜ :(

Narinfinity
23.09.2008, 11:11
Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...

Ուժեղ, միանշանակ չես կարող ասել, բայց քանի դեռ նպատակ ունես փոխադարձության, պիտի պայքարես, հաղթանակ տանես...
Անպատասխան, այսինքն չգիտես սիրում է քեզ, թե ոչ, ու դա է որ անշահ կարող է լինել, եթե միշտ շարունակես սիրել և չտխրել, որ անպատասխան է..
Դա քո հնարավորությունն է զգալ, թախծել, երազել, նրանով հիանալ թաքուն և աստվածացնել, դրանով ապրել ու նորից սիրել, նորից մինչև վերջ, մինչ վերջին շունչդ, աչքիդ վերջին շողը երբ մարի... հավերժ ու ազատ առանց սպասելիքների...;)