PDA

Դիտել ողջ տարբերակը : Հասանք հնի վերջաբանին



Հայարիացի
28.02.2008, 13:22
Վերլուծելով այն բոլորը ինչ կատարվում է վերջին օրերին այն բոլոր հայտարարությունները, դավաճանական խոսքերը, նիհիլիզմը, ազգային արժեքների ոտնահարումը, ու իշխող վերնախավի լիակատար դավաճանությունները, բարոյալքումը ակնհայտ է դառնում մի պարզ բան:


Հայաստանը այլևս անընդունակ է գոյատևել որպես քրիստոնեա-դեմոկրատական երկիր ու պետություն:
Սա Քրիստոնեության ՎԵՐՋՆ Է:
Սա Դեմոկրտաիայի ՎԵՐՋՆ Է:
Սա Եվրոպական Արժեքների ՎԵՐՋՆ Է:
Թրքականությունը արդեն մեր մեջ է, մեր երկրում, քրիստոնեա-դեմոկրատա-եվրոպական արժեքներով անհնար է սա կասեցնել:
Այս հասարակությունը այլևս անընդունակ է պաշտպանելու ինքն իրեն ու գնում է դեպի կամ ոչնչացում կամ թրքացում:

Կոչ եմ անում բոլորին սկսել Համատարած Բարոյական Ընդվզում:
Տոտալ Ընդվզում: Հրաժարվենք ի տես ամբողջ Աշխարհի հնի բոլոր խղճուկ մնացորնդերից:
Թող Աշխարհը շոկի մեջ ընկնի մեր ջախջախիչ համարձակությունից:
Թող բոլորը տեսնեն որ Հայի ոգին անմահ է, ու կարող է իր վրայից նետել կեղծ արժեքների բեռը հանուն Հավերժության:

ԸՆԴՎԶՈՒՄ
ԸՆԴՎԶՈՒՄ
ԸՆԴՎԶՈՒՄ

Կեցցե Արիական Միասնական ՀԱՅՔԸ

Ռուֆուս
28.02.2008, 13:30
Նախ չհասկացա, թե 2008-ի նախագահական ընտրությունները ինչպես կարող են դեմոկրատիայի, եվրոպական ու հատկապես քրիստոնեության վերջը դնել (ինչքան ինձ հայտնի է հայաստանը կրոնական պետություն չէ, կներեք եթե սխալվել եմ :) ), ու բացի դրանից ձեր առաջարկած անարխիան մեզ ուր կհասցնի????

Հայարիացի
28.02.2008, 14:52
Werefulf

Դուք չեք լսում, չեք տեսնու՞մ ինչ է՞ կատարվում:
Դուք չեք լսում Լևոնի ելույթները, կամ չեք տեսնում Սերժի վարած քաղաքականությունը որը դարձնում է մեր հպարտ ժողովրդին մանկուրտների բլեյանական մի զանգված, որին հեշտությամբ հոշոտելու են հարևանները:
Դուք չեք տեսնում կաթողիկոսի անողնաշար կեցվածքը՞:
Չեք տեսնու՞մ Արևմուտքի դավաճանությունը ու ստորությունը:
Չեք տեսնում դավադրությունը ոնց է պառակտվում հայությունը մասերի հայաստանցի ընդդեմ ղարաբաղցու, տականքների ու դավաճանների:

Սա հոգեվարք է: Ծանր հիվանդ հասարակության հոգեվարք:

Սրանից միակ փրկությունը այն է որ հասարակության առողջ բջիջները սկսեն տոտալ Ընդվզում: Միավորվենք ու ցույց տանք թե Ով է երկրի իրական տերը:

ՄԵՆՔ ԹՈՒՐՔ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ:
Մենք երբեք չենք հնազադվի ներքին ու արտաքին թուրքերին:
Երբեք: Հայի Ոգին հաղթելու է:

Ռուֆուս
28.02.2008, 15:13
Հարգելի Հայարիացի, ես իհարկե ամեն ինչ տեսնում եմ ու ամեն ինչ հասկանում եմ, այլապես մի շաբաթ իմ առողջության գնով չէի գնա կանգնի Ազատության հրապարակում:

Ես միայն քեզանից խնդրում եմ բացատրել ձեր գլխավոր քրմապետի (կներես, եթե պաշտոնը մի քիչ սխալ եմ գրել) պահվածքը և վերաբերմունքը այս ամենի մասին: Ինչ է անում հայ արիական միությունը պետությունը այս կրիզիսից հանելու համար? Քաղաքական որ ուժի հետ են հայ արիացիները համագործակցում? Իմ ճանաչած արիացիները էս վերջերս միայն "Սերժ, Սերժ" էին գոռում ու Լևոն Տեր Պետրոսյանի հասցեին ինչ հայհոյանքներ ասես չէին ուղարկում....

Ու ինչու օրինակի համար Արմեն Ավետիսյանը և Հայ Արիացիների Միությունը ոչ Խորհրդարանային ընտրություններին կային, ոչ էլ նախագահական:

Ես չեմ գտնում, որ բավականին կասկածելի գաղափարախոսության վրա հիմնված կազմակերպությունը, որի առաջնորդը բազմաթիվ անգամներ իրեն թույլ է տվել հեռուստացույցից ֆաշիստական, քսենոֆոբիական, հակասեմիտական ու նացիստական կոչեր անել, կարող է ընդհանրապես Հայաստանի բարօրության համար ինչ-որ դրական բաներ ձեռնարկել......

Հայարիացի
28.02.2008, 15:35
Werewulf

Հայարիները իրենց հայտարարությունը արել էին: Նրանք ոչ մեկի էլ չեն աջակցում:
http://www.akumb.am/showthread.php?t=20137

Խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելը համարել ենք լիակատար անիմաստություն որովհետև Հայաստանում չկա ու տեսականորեն էլ չի կարող լինել ընտրություն, Հայաստանը գտնվում է հակահայ գաղափարախոսության ճիրաններում, որովհետև ինչպես հանրահայտ «դարի» գրող Վանոն էր ասել, հարյուր տոկոս էլ ստանան իշխանությունը չենք տա:

Այս թեմայում ես չեմ արտահայտում ՀԱՄ-ի պաշտոնական դիրքը, այն շուտով կլինի: Ես արտահայտում եմ Արիական գաղափարախոսությունից բխոխ դրույթները որպես անհատ:
Իսկ թե ինչ են գոռում առանձին արիներ, դա արդեն մարդկանց անհատական կարծիքն է: Եվ հետո ինչքանով եք վստահ որ նրանք իսկական արիներ են: Միգուցե իշխանական կամ լևոնական ագենտներ են:

ՀԱՄ-ը Սերժի մասին տվել է գնահատականը:


2. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի ոչ ազգանպաստ ներքին քաղաքականությունը: Առավել վտանգավոր ենք համարում, երբ ազգայինից ու ազգայնականությունից խոսող քաղաքական այս ուժը նկատելի վարկաբեկման է տարել հենց նույն ազգայինն ու ազգայնականը: Մեկ բան է ցեղակրոնությունից ու ազգային նվիրյալ Նժդեհից խոսելը, լրիվ այլ բան՝ ազգային տնտեսությունը փոշիացնելը, կուսակցության ու նրան կից վերնախավի շահերին հարմարեցնելը, այն քաղաքական նպատակներով օտարին նվիրաբերելը, նաեւ կրթական, լեզվաքաղաքական ու սոցիալական ոլորտներն ապազգայնացնելը, կաշառակերությանը նպաստելը եւ հովանավորելը, սոցիալական եւ իրավական անարդարությունը խթանելը, ծայրահեղ աղքատության համապատկերին մի քանի մեծահարուստների համար պետություն կառուցելը: Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական հենարանը որեւէ հույս չի ներշնչում, թե վերոթվարկյալ արատները կվերանան նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ինչքան էլ այս թեկնածուի ծրագրերն իրատեսական թվան:

Իսկ այս մասով

Ես գտնում եմ, որ բավականին կասկածելի գաղափարախոսության վրա հիմնված կազմակերպությունը, որի առաջնորդը բազմաթիվ անգամներ իրեն թույլ է տվել հեռուստացույցից ֆաշիստական, քսենոֆոբիական, հակասեմիտական ու նացիստական կոչեր անել, կարող է ընդհանրապես Հայաստանի բարօրության համար ինչ-որ դրական բաներ ձեռնարկել......

Ֆաշիստը, քսենոֆոբը ու նացիստը բոլոր նրանք են ովքեր որոշել են Հայաստանը զոհաբերել իրենց քաղաքական ամբիցիաների զոհասեղանին: Այնպես որ փրկության ելքը Արիականությունը, մնացած ամեն ինչ սպառված է: Եվ ձեզ էլ խորհուրդ կտայի հայլուրահհշական հակաքարոզչության զոհը չդառնալ ու անհիմն մեղադրանքներ չասել Արիականության հասցեին: Դուք դրա իրավունքը չունեք, առավել ևս որ դուք ընտրել եք ստրկացման ուղին:

Ռուֆուս
28.02.2008, 15:56
Werewulf

Հայարիները իրենց հայտարարությունը արել էին: Նրանք ոչ մեկի էլ չեն աջակցում:
http://www.akumb.am/showthread.php?t=20137

Խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելը համարել ենք լիակատար անիմաստություն որովհետև Հայաստանում չկա ու տեսականորեն էլ չի կարող լինել ընտրություն, Հայաստանը գտնվում է հակահայ գաղափարախոսության ճիրաններում, որովհետև ինչպես հանրահայտ «դարի» գրող Վանոն էր ասել, հարյուր տոկոս էլ ստանան իշխանությունը չենք տա:

Այս թեմայում ես չեմ արտահայտում ՀԱՄ-ի պաշտոնական դիրքը, այն շուտով կլինի: Ես արտահայտում եմ Արիական գաղափարախոսությունից բխոխ դրույթները որպես անհատ:
Իսկ թե ինչ են գոռում առանձին արիներ, դա արդեն մարդկանց անհատական կարծիքն է: Եվ հետո ինչքանով եք վստահ որ նրանք իսկական արիներ են: Միգուցե իշխանական կամ լևոնական ագենտներ են:

ՀԱՄ-ը Սերժի մասին տվել է գնահատականը:



Իսկ այս մասով


Ֆաշիստը, քսենոֆոբը ու նացիստը բոլոր նրանք են ովքեր որոշել են Հայաստանը զոհաբերել իրենց քաղաքական ամբիցիաների զոհասեղանին: Այնպես որ փրկության ելքը Արիականությունը, մնացած ամեն ինչ սպառված է: Եվ ձեզ էլ խորհուրդ կտայի հայլուրահհշական հակաքարոզչության զոհը չդառնալ ու անհիմն մեղադրանքներ չասել Արիականության հասցեին: Դուք դրա իրավունքը չունեք, առավել ևս որ դուք ընտրել եք ստրկացման ուղին:

Հարգելի Հայարիացի, ես ֆորում էս վերջերս եմ մտել դրա համար չեմ տեսել Հայ Արիացիների հայտարարությունը:

Բայց եթե դուք, ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանային ընտրություններին ոչ մեկին չեք աջակցել ու բոլորին դեմ եք արտահայտվել, առանց այլընտրանքային քաղաքական դաշտ ստեղծելու ինչպես եք պատրաստվում պայքարել այս ամենի դեմ? Եթե այդ այլընտրանքային դաշտը չստեղծեք, ձեր պայքարը լրիվ իզուր կանցնի, ավելի ճիշտ պայքար չի էլ լինի...

Ինչ վերաբերվում է իմ արիացի "ընկերներին".... Չնայած իրենք ամեն կերպ փորձում էին ապացուցել իրենց արիականությունը (էլ գանգի ձևով, էլ աչքերի գույնով, էլ մազերի գույնով, էլ չգիտեմ ինչպիսի դեմքի արտահայտությամբ), ես ինքս էլ եմ կասկածում, որ նրանք իսկական "արիացիներ" են, մանավանդ երբ նրանցից մեկը իմ հակաարիական գաղափարների պատճառով առաջարկեց ինձ զոհաբերել Գառնու տաճարում (ամենայն լրջությամբ) :)

Իսկ ես ստրկացման ուղի չեմ ընտրել, ես ինքս գիտեմ ազատության գինը ու պայքարում եմ իմ ազատության ու իմ իրավունքների համար, էսքան բան:

Իսկ արիացիները միայն ատելություն են սերմանում մյուս ազգերի նկատմամբ...