PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ պատմություն 3



Adam
27.02.2008, 23:37
Հայաստան, ք.Երևան, 2008 թվական, փետրվարի 19
Նախագահական ընտրություններ 2008

Գլխավոր թեկնածուներ՝
Սարգիս Սերժիկյան
Պետրոս Լևոնյան
Բաղդասար Արթոյան
(կարծում եմ բոլորդ էլ կհասկանաք, թե ով ով է...)

Առավոտ, ժամը 9:00 : Տիկին Ռիման (62 տարեկան, ապրում է «Բանգլադեշ» թաղամասում՝ իր աղջկա և երկու թոռների հետ: Երրորդ թոռը ծառայում է բանակում: Նախագահի գլխավոր թեկնածու է համարում Պետրոս Լևոնյանին) արթնանալով, հագնվում է, զանգահարում ինչ-որ մեկին և ինչ-որ տեղեկություն իմանալով, վերցնում է անձնագիրը և դուրս գալիս տնից: Գնում է իրենց թաղամասի 300000/12 ընտրատեղամաս, որտեղ էլ պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը: Հանդիպելով իր ծանոթներից մեկին ընտրատեղամասի մոտ, վերջինս և ինքը չեն մտնում տեղամաս, այլ քայլում դեպի տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող «գազել» մակնիշի ավտոմեքենայի մոտ: Մտնելով ներս, դուռը փակում են: Եվ մոտ 3 րոպե անց, երկուսով միասին դուրս են գալիս մեքենայից և գնում ընտրատեղամաս՝ կատարելու համար իրենց ընտրությունը: Տիկին Ռիման սխալվում է և կատարած նշումը անցնում է վանդակի սահմաններից: Կանչելով հանձնաժողովի անդամներից մեկին, պահանջում է տալ նոր թերթիկ: Հանձնաժողովի անդամը, վերցնելով ապականված թերթիկը, աչքի տակով նայելով, թե ու՞մ է ընտրել տիկին Ռիման, գնում է նոր թերթիկը տալու աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: Բերելով տիկին Ռիմային նոր թերթիկը, հանձնաժողովի անդամը շշուկով վերջինիս ասում է «Կարծեմ դու թոռ ունեիր չէ՞.... և թոռդ էլ հիմա ծառայության մեջ է, որի պատճառով շատ ես տանջվում... ընտրելուց առաջ, լավ մտածիր», որից հետո տալիս է նրան թերթիկը: Տիկին Ռիման ասում է այդ մարդուն, որ վերջինս չպետք է խառնվի այն բանին, թե ու՞մ կընտրի ինքը: Հակառակ դեպքում, մեծ աղմուկ կբարձրացնի, հայտարարելով տեղի ունեցող անարդարության մասին: Որից հետո ջղայնացած հայացքով մտնում է և քվեարկում: Որից հետո ցտեսություն ասելով իր ծանոթին, որի հետ եկել էր, հեռանում է ընտրատեղամասից: Դրսում մի պահ կանգ է առնում և նայելով հեռվում կանգնած «գազել» մեքենային, սկսում է մտածել: 2 րոպե մտածելուց հետո, գնում է տուն, դարակից վերցնելով ինչ-որ իր, դնում է այն տոպրակի մեջ և դուրս գալիս տնից:
Անցնում է 6-7 ժամ: Տիկին Ռիման քայլում է քաղաքի կենտրոնում և մտնում մի սուպերմարկետ: Մտնելով սուպերմարկետ, սկսում է առևտուր անել: Մոտենալով կասսային, հանում է գրպանից 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո ստանալով մոտ 200 դրամ մանր, տեղավորում է գնածը տոպրակի մեջ և դուրս գալիս սուպերմարկետից: Գնալով մոտավորապես 150 մետր ճանապարհ, հանկարծ հիշում է, որ թոռների համար պետք է կոնֆետների կոմպլեկտ գներ: Եվ քայլում է ետ՝ դեպի սուպերմարկետ: Մտնելով, գնում է իր ուզածը և մոտենալով կասսային, հանում է գրպանից ևս մեկ 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո դուրս է գալիս: Դեռ չանցած 5 մետր, նրան ձայն է տալիս սուպերմարկետի աշխատողներից մեկը՝ ասելով, որ ինքը պետք է վերադառնա սուպերմարկետ: Տիկին Ռիման զարմանում է, բայց այնուամենայնիվ գալիս ետ: Կասսայի մոտ նստած վաճառողուհին սկսում է կասկածելի ձևով նայել և տեղեկացնում է մենեջերին, որպեսզի վերջինս ոստիկանություն զանգահարի: Տիկին Ռիման խառնվում է իրար և հարցնում, թե ինչու՞ է աշխատողը ուզում ոստիկանություն զանգահարել: Սակայն վերջինս խնդրելով պահակներին, որ հանկարծ նրան դուրս չթողեն, սկսում է ինչ-որ բաներ ասել և ասում նաև, որ հիմա ոստիկանությունը կգա և ամեն ինչ կպարզի: Տիկին Ռիման չի հասկանում կատարվող իրավիճակը: Քիչ անց, ոստիկանները ժամանում են, որից հետո աշխատողը խոսելով վերջիններիս հետ, ասում է, որ իր դիմացը կանգնած կնոջը պետք է ձերբակալել: Ոստիկանները տիկին Ռիմային խնդրում են հետևել իրենց: Տիկին Ռիման սկսում է հակառակվել, սակայն ոստիկանները բռնի ուժով նստեցնում են նրան ավտոմեքենա և տանում ոստիկանատուն: Ստուգում են նրա մոտ գտնվող իրերը և հանկարծ մեկ ուրիշ տոպրակից գտնում են Տիկին Ռիմայի տարիքի կնոջ համար շատ կասկածելի մի իր և սկսում հետաքննությունը:

Բացահայտեք.
1. Ու՞մ ընտրեց տիկին Ռիման: :D
2. Ինչու՞ նա և իր ծանոթը մտան այդ մեքենա:
3. Ի՞նչ տեղի ունեցավ սուպերմարկետում:
4. Ինչու՞ աշխատողը ոստիկանություն կանչեց:
5. Այդ ի՞նչ խորհրդավոր իր էր տիկին Ռիմայի մոտ:

Բացահայտեք պատմությունը...:hands :B

BOBO
28.02.2008, 00:22
5000-անոցը ֆալշ էր:))
Մեքենան մտան փող ստանալու:))
Ընտրեց Արթոյանին:D

Մնաց խորհրդավոր իրը:D
Հարց էլ չեմ տալի արդեն պատասխանում եմ:D

Lonely
28.02.2008, 00:23
1. Ու՞մ ընտրեց տիկին Ռիման:
Պետրոս Լևոնյան
2. Ինչու՞ նա և իր ծանոթը մտան այդ մեքենա:
Կաշառք ստանալու

Էտ խորհրդավոր իրի մասը մի քիչ հուշեք :)
:D :D

Երկնային
28.02.2008, 00:33
1. Ու՞մ ընտրեց տիկին Ռիման: :D
Սերժիկյանին :D


2. Ինչու՞ նա և իր ծանոթը մտան այդ մեքենա:
կաշառք ստանալու


3. Ի՞նչ տեղի ունեցավ սուպերմարկետում:
4. Ինչու՞ աշխատողը ոստիկանություն կանչեց:
Դրամը կեղծ էր…



5. Այդ ի՞նչ խորհրդավոր իր էր տիկին Ռիմայի մոտ:
հմ... դեռ կմտածեմ, հետո կասեմ :oy

Selene
28.02.2008, 00:41
Տիկին Ռիմայի պայուսակի խորհրդավոր իրը լուսանկարչական կամ ձայնագրող ապարա՞տ էր:

Adam
28.02.2008, 13:31
Ոնց տենում եմ, էտքան էլ դժվար չէր: Պիտի մի քանի վախտ անցներ, նոր տեղադրեի, որ էտ մանրուքները մոռացած ըլնեիք :D:D:D
Մենակ տիկին Ռիման ում ընտրեց-ը լավ մտածեք, ու ուշադրություն դարձրեք հանձնաժողովի անդամի ասածին :D :)



Տիկին Ռիմայի պայուսակի խորհրդավոր իրը լուսանկարչական կամ ձայնագրող ապարա՞տ էր:

Ոչ :)

Goga
28.02.2008, 13:47
Տիկին Ռիման ընտրում է Պետրոս Լևոնյանին:
Նրան կաշառք են տալիս 5000-անոց կեղծ թղթադրամ:
Պայուսակի մեջ հայտնաբերում են երիտասարդ կնոջ անձնագի՞ր:think կամ սառը զե՞նք:8

Yellow Raven
28.02.2008, 15:43
Համաձայն եմ,ընտրումա Լևոնյանին,իսկ էտ իրը հենց ձայնագրման սարք էր:

Adam
28.02.2008, 17:25
Իրականում ոչ լուսանկարչական ապարատ էր, ոչ էլ ձայնագրիչ :)
Հուշում՝ հարցի կարգով: Երբ տիկին Ռիման մտավ սուպերմարկետ, սկզբում վճարեց իր մոտի 1-ին 5000-անոցով: Իսկ հետո երբ վերադարձավ կոնֆետներ գնելու, հանեց իր մոտի 2-րդ 5000-անոցը և վճարեց: Ի՞նչ է, 2-ն էլ ֆա՞լշ էին: Չէ, որ երբ Տիկին Ռիման և իր ծանոթը մտան մեքենա, ստացան ընդամենը 5000 դրամ ընտրակաշառք: Եվ հատկապես ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, թե տիկին Ռիման դուրս գալով տեղամասից, ի՞նչ արեց....» Մտածեք դրա շուրջ.... :);):B


Ավելացվել է 6 րոպե անց

Տիկին Ռիման ընտրում է Պետրոս Լևոնյանին:
Նրան կաշառք են տալիս 5000-անոց կեղծ թղթադրամ:
Պայուսակի մեջ հայտնաբերում են երիտասարդ կնոջ անձնագի՞ր:think կամ սառը զե՞նք:8

1. Ոչ , 2. Ոչ :) ;)

Yellow Raven
28.02.2008, 18:02
Լավ,բայց շատ շուստռի դուրս եկավ էտ տիկին Ռիմանhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
1.Ռիման Արթոյանինա ընտրել?Էտ էն պատճառով եմ հարցնում,որովհետև ինքը բանակը 1 տարի էր խոստացել սարքերhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
2.Ռիման որոշել էր Սերժիկյանի գլխին սարքեր?

Adam
28.02.2008, 18:51
Լավ,բայց շատ շուստռի դուրս եկավ էտ տիկին Ռիմանhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
1.Ռիման Արթոյանինա ընտրել?Էտ էն պատճառով եմ հարցնում,որովհետև ինքը բանակը 1 տարի էր խոստացել սարքերhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
2.Ռիման որոշել էր Սերժիկյանի գլխին սարքեր?

1.Ոչ, մնացել էր իր կարծիքին: , 2. սարքել բառը մի քիչ տեղի չի... ավելի ճիշտ կլինի ասել առիթից օգտվեր...

Selene
28.02.2008, 20:25
Արդյո՞ք տիկին Ռիման ուզում էր կրկին ընտրակաշառք ստանալ:o:D

Adam
28.02.2008, 20:49
Արդյո՞ք տիկին Ռիման ուզում էր կրկին ընտրակաշառք ստանալ:o:D

Այո այո :hands

Goga
28.02.2008, 21:46
Միգուցե այդ իրը կեղծա՞մ էր:8

Adam
28.02.2008, 21:59
Միգուցե այդ իրը կեղծա՞մ էր:8

Այո, ապրես :)

Yellow Raven
28.02.2008, 22:31
Փաստորեն 2 անգամ էր մտել ընտրատեղամաս,հաhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif

Adam
28.02.2008, 22:39
Փաստորեն 2 անգամ էր մտել ընտրատեղամաս,հաhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif

Ոչ 1 անգամ էր մտել: Բայց օգտագործելով իր մոտ տեղադրված «հայի շուստռիություն» սարքը, 2-րդ անգամ կեղծամը հագած ընտրակաշառք էր վերցրել, չմտնելով տեղամաս: :D

Adam
28.02.2008, 23:44
Մեկել չարժի պատմությունը տեղադրեմ հավես չկա... մեկա ամեն ինչ պարզ ա: Պատմությունը էտքան էլ մեծ ու դժվար չէր:

Խաղում հաղթեց Goga-ն, շնորհավորում եմ: Շնորհակալություն խաղի համար: Հաղթեց քանի որ կարևոր հանգամանք բացահայտեց: Իսկ մյուս հանգամանքները բացահայտեցիք բոլորդ համարյա հավասար՝ միասին: Շնորհակալություն ձեզ էլ:
էս խաղում բոլորս էլ հաղթեցինք և դեռ Հաղթելու ենք... :D:D:D

StrangeLittleGirl
29.02.2008, 00:23
Ես բան չհասկացա: Դիր էլի:

Adam
29.02.2008, 12:16
Ես բան չհասկացա: Դիր էլի:

Եղավ, էսօրվա ընթացքում :)

Adam
29.02.2008, 20:42
Առավոտ, ժամը 9:00 : Տիկին Ռիման արթնանալով, հագնվում է, զանգահարում իր ծանոթին և իմանալով, որ իրենց ընտրատեղամասի մոտ գտնվող ավտոմեքենայից ընտրակաշառք են բաժանում, վերցնում է անձնագիրը և դուրս գալիս տնից: Գնում է իրենց թաղամասի 300000/12 ընտրատեղամաս, որտեղ էլ պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը: Հանդիպելով իր ծանոթներից մեկին ընտրատեղամասի մոտ, վերջինս և ինքը չեն մտնում տեղամաս, այլ քայլում դեպի տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող «գազել» մակնիշի ավտոմեքենայի մոտ: Մտնելով ներս, ամեն մեկը ստանում է 5000-ական դրամ ընտրակաշառք, նույնիսկ առանց ցույց տալու անձնագիրը: (Գազելում առկա ամբողջ գումարը կեղծ էր, և բաժանվում էին կեղծ 5000-անոցներ): Ընտրակաշառք բաժանողները ասում են նրանց, որ պետք է ընտրեն միայն Սարգիս Սերժիկյանին: Որից հետո, Ռիման ու իր ծանոթը դուրս են գալիս մեքենայից, և գնում տեղամաս, կատարելու համար իրենց ընտրությունը:
Տիկին Ռիման սխալվում է և կատարած նշումը անցնում է վանդակի սահմաններից: Կանչելով հանձնաժողովի անդամներից մեկին, պահանջում է տալ նոր թերթիկ: Հանձնաժողովի անդամը, վերցնելով ապականված թերթիկը, աչքի տակով նայելով, թե ու՞մ է ընտրել տիկին Ռիման, (ընտրել էր Սարգիս Սերժիկյանին) գնում է նոր թերթիկը տալու աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: Բերելով տիկին Ռիմային նոր թերթիկը, հանձնաժողովի անդամը շշուկով վերջինիս ասում է «Կարծեմ դու թոռ ունեիր չէ՞.... և թոռդ էլ հիմա ծառայության մեջ է, որի պատճառով շատ ես տանջվում... ընտրելուց առաջ, լավ մտածիր», որից հետո տալիս է նրան թերթիկը: Տիկին Ռիման ասում է այդ մարդուն, որ վերջինս չպետք է խառնվի այն բանին, թե ու՞մ կընտրի ինքը: Հակառակ դեպքում, մեծ աղմուկ կբարձրացնի, հայտարարելով տեղի ունեցող անարդարության մասին: Որից հետո ջղայնացած հայացքով մտնում է քվեարկելու: Քվեարկելուց առաջ մտածում է, որ ո՞վ պետք է իմանա, թե ում է ինքը ընտրում: Մեկ է, կաշառք բաժանողները ոչինչ էլ չեն իմանա: Որոշում է ընտրել իր նախընտրելի թեկնածուին՝ Պետրոս Լևոնյանին և այդպես էլ անում է: Որից հետո ցտեսություն ասելով իր ծանոթին, որի հետ եկել էր, հեռանում է ընտրատեղամասից: Դրսում մի պահ կանգ է առնում և նայելով հեռվում կանգնած «գազել» մեքենային, մտածում, որ կարող է ևս մեկ 5000 դրամ պոկել, խաբելով այդ մարդկանց: Գնում է տուն, աղջկա (որը վարսավիր էր և վարսավիրանոց ուներ) դարակից վերցնելով կանացի կեղծամ, դնում է այն տոպրակի մեջ և դուրս գալիս տնից: Քայլում է դեպի գազել մեքենան: Ճանապարհի ընթացքում հագնում է կեղծամը և նաև հանելով բաճկոնը, դնում է այն տոպրակի մեջ և մտնում ավտոմեքենա: Ստանալով ևս 5000 դրամ կաշառք՝ տիկին Ռիման հեռանում է: Որից հետո գնում քաղաքի կենտրոն, գնումներ անելու: Մոտավորապես 6 ժամ ման է գալիս հագուստի խանութներով, շուկաներով և այլն....: Հանկարծ նկատում է մի սուպերմարկետ և մտնում: Սկսում է առևտուր անել: Մոտենալով կասսային, հանում է գրպանից 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո ստանալով մոտ 200 դրամ մանր, տեղավորում է գնածը տոպրակի մեջ և դուրս գալիս սուպերմարկետից: Գնալով մոտավորապես 150 մետր ճանապարհ, հանկարծ հիշում է, որ թոռների համար պետք է կոնֆետների կոմպլեկտ գներ: Եվ քայլում է ետ՝ դեպի սուպերմարկետ: Մտնելով, գնում է իր ուզածը և մոտենալով կասսային, հանում է գրպանից ևս մեկ 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո դուրս է գալիս: Կասսայի աշխատողը զննելով թղթադրամը, նկատում է, որ այն կեղծ է, և դարակից հանելով նախորդը՝ տեսնում է, որ դա էլ է կեդծ: Խառնվում է իրար: Աշխատողներից մեկին խնդրում է կանչել այդ կնոջը:
Դեռ չանցած 5 մետր, տիկին Ռիմային ձայն է տալիս սուպերմարկետի աշխատողներից մեկը՝ ասելով, որ ինքը պետք է վերադառնա սուպերմարկետ: Տիկին Ռիման զարմանում է, բայց այնուամենայնիվ գալիս ետ: Կասսայի մոտ նստած վաճառողուհին սկսում է կասկածելի ձևով նայել և տեղեկացնում է մենեջերին, որպեսզի վերջինս ոստիկանություն զանգահարի: Տիկին Ռիման խառնվում է իրար և հարցնում, թե ինչու՞ է աշխատողը ուզում ոստիկանություն զանգահարել: Սակայն վերջինս խնդրելով պահակներին, որ հանկարծ նրան դուրս չթողեն, ասում է տիկին Ռիմային , որ վերջինիս վճարած թղթադրամները կեղծ են, և որ ինքը դրա համար պետք է պատասխան տա օրենքին: Տիկին Ռիման չի հասկանում կատարվող իրավիճակը: Քիչ անց, ոստիկանները ժամանում են, որից հետո աշխատողը խոսելով վերջիններիս հետ, ասում է, որ իր դիմաց կանգնած կնոջը պետք է ձերբակալել, քանի որ վերջինս կեղծ թղթադրամներ էր փորձում իրացնել: Ոստիկանները տիկին Ռիմային խնդրում են հետևել իրենց: Տիկին Ռիման սկսում է հակառակվել, սակայն ոստիկանները բռնի ուժով նստեցնում են նրան ավտոմեքենա և տանում ոստիկանատուն: Ստուգում են նրա մոտ գտնվող իրերը և հանկարծ մեկ ուրիշ տոպրակից գտնում են այն կեղծամը, որով էլ վերջինս երկրորդ անգամ, խաբելով բոլորին, ընտրակաշառք էր վերցրել: Որից հետո ոստիկանները սկսում են հետաքննությունը: