PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք

Dragon
27.02.2008, 00:09
Փետրվարի 26-ին ժամը 15:00-ին Հանրապետության հրապարակում կայացավ հանրահավաք ի աջակցություն Սերժ Սարգսյանի :
Ձեր կարքիծը:

StrangeLittleGirl
27.02.2008, 00:17
Իմ կարծիքն այն է, որ շատ ծիծաղելի բեմականացում էր, չնայած անկեղծ սերժականներ էլ կային:

Հ.Գ. ես հանրահավաքին չեմ եղել, 4-ին ինչ-որ բան պակաս անցել եմ էդ կողմերով:

Artgeo
27.02.2008, 00:43
Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ բացարձակապես քաղաքական գործիչ չէ… Հետաքրքիր է, ումն էր այս մտահղացումը :think
Մյուս կողմից լավ էր, որ ինքն էլ տեսավ թե ինչ ցածր մակարդակի է իր ռեյտինգը։

Guetta
27.02.2008, 01:35
Փետրվարի 26-ին ժամը 15:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ կար իսկապես չափազանց շատ մարդ: Եթե այդքան մարդ լիներ Լևոնի հանրահավաքին, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր, թե այդտեղ եղել է ոչ պակաս, քան 800.000 մարդ: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը տենց բարդույթներով չի տառապում, ապա ստեղ պետքա նշել, որ իրականում եղելա մոտավորապես 100.000-120.000 մարդ... այսինքն` մոտ 5-7 անգամ ավելի շատ մարդ, քան սովորաբար հավաքվում են Ազատության հրապարակում Լևոնի հանրահավաքների ժամանակ:

REAL_ist
27.02.2008, 01:37
լավ ոնց երևումա լավ տեղյակ եք, ինչի 1 ժամ տևեց? ելի եմ հարցրել բայց պատասխան չկար, հուսով եմ դուք կպատասխանեք
Հրապարակում Օպերայից շատ մարդ չի եղել:hi

Ra$Ta
27.02.2008, 01:39

:D:D:D:D:D ստացվավ ազատության հրապարակում հավաքվում ա 20000 մարդ:D:D:D , հա Նիկոլը մի քիչ չափազանցնումա բայց էս քո գրած թվերը :D:D:D լուրջ չեն էլի

Սամվել
27.02.2008, 01:43
Փետրվարի 26-ին ժամը 15:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ կար իսկապես չափազանց շատ մարդ: Եթե այդքան մարդ լիներ Լևոնի հանրահավաքին, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր, թե այդտեղ եղել է ոչ պակաս, քան 800.000 մարդ: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը տենց բարդույթներով չի տառապում, ապա ստեղ պետքա նշել, որ իրականում եղելա մոտավորապես 100.000-120.000 մարդ... այսինքն` մոտ 5-7 անգամ ավելի շատ մարդ, քան սովորաբար հավաքվում են Ազատության հրապարակում Լևոնի հանրահավաքների ժամանակ:

Հա դե որ Ստալինն էլ ուզենար հանրահավաք կազմակերպեր կարողա մի 2 միլիարդ մարդ տանեին :D

Չեմ հասկանում հատու՞կ եք գրում :think

Էլ նեռվերս չեն դիմանում դու իրոք կարծում ես որ Սերժը տենց թույն ռեյտինգ ունի ու ազատ անկախ ընտրվելա՞, թե պատվերա բանա ;)

Ra$Ta
27.02.2008, 01:44
ԱմենաԲՈՑը էներ որ էլի ժողովրդի փոխարեն դինամիկներնեին ծափ տալի:D , էտա հենց ռեկտինգի մասին խոսում :D

Երվանդ
27.02.2008, 01:45
Իմ կարծիքն այն է, որ շատ ծիծաղելի բեմականացում էր, չնայած անկեղծ սերժականներ էլ կային:

Հ.Գ. ես հանրահավաքին չեմ եղել, 4-ին ինչ-որ բան պակաս անցել եմ էդ կողմերով:

Կասես էտ անկեղծ Սերժականներին չանկեղծներից ոնց ջոգեցիր?:D

Guetta
27.02.2008, 01:49
Չեմ հասկանում հատու՞կ եք գրում :think

Անհասկանալիա հարցը, ինչեք ուզում սրանով ասել?

Սամվել
27.02.2008, 01:51
Անհասկանալիա հարցը, ինչեք ուզում սրանով ասել?

Շարունակությունում կարծեք թե բացատրել եմ...

Երվանդ
27.02.2008, 01:51
Նույնիսկ Վայլուրով էր երևում որ ժողովրդի մեծ մասին ճնշող մեծամասնությանը զոռով են բերել:D, իսկ որ Ֆորշի երգին արդեն 300 -ի կարգի մարդ էր, մեկի ապարատի մեջ կար էսօր նայեցի, իսկ 4:30-ի կողմերը ես եմ իջել Հրապարակ, բեմն էին քանդում:), եթե ժողովրդին զոռով չէին բերել շատտտ հետաքրքիրա էտ նույն ժողովուրդը ինչի իրա քեֆը թողած գալիս էր Օպերա, լավ այ մարդ Օպերան էլ մոռանանք, ինչի էին տուն գնում:D

REAL_ist
27.02.2008, 01:53
հարցս էլի անպատասխան մնաց,
լավ ոնց երևումա լավ տեղյակ եք, ինչի 1 ժամ տևեց?միթե կազմակերպիչները հանրահավաքի ու համերգի համար որին հավաքվել էր ձեր ասելով 150 հազար մարդ, ետքան մարդուն 1 ժամվա համար էին հավաքել? թե մի մասը ժամավճարով էին եկել:D

Guetta
27.02.2008, 01:54
լավ ոնց երևումա լավ տեղյակ եք, ինչի 1 ժամ տևեց? ելի եմ հարցրել բայց պատասխան չկար, հուսով եմ դուք կպատասխանեք
Հրապարակում Օպերայից շատ մարդ չի եղել:hi

Իսկ ինչա ձեր կարծիքով Սերժի համակիրները պետքա 6 օր նստեին ու քնեին հրապարակում? Սերժի համակիրները արդեն ունեն նախագահ, ինչպես և հայաստանաբնակ հայ ժողովուրդը, և իրենք ուզեցին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք իրենց ընտրած նախագահի կողքին են:

ստացվավ ազատության հրապարակում հավաքվում ա 20000 մարդ, հա Նիկոլը մի քիչ չափազանցնումա բայց էս քո գրած թվերը :D:D:D լուրջ չեն էլի
Ra$Ta, իմիջայլոց ողջունում եմ, որ լինելով լևոնական խոստովանեցիր, որ Նիկոլը, միշտել, մեղմ ասած, շատացնումա թվերը:
Արի տրամաբանենք: Հլը պատկերացրու Հանրապետության հրապարակի չափսերը ու Ազատության հրապարակի չափսերը...

REAL_ist
27.02.2008, 01:58
Իսկ ինչա ձեր կարծիքով Սերժի համակիրները պետքա 6 օր նստեին ու քնեին հրապարակում? Սերժի համակիրները արդեն ունեն նախագահ, ինչպես և հայաստանաբնակ հայ ժողովուրդը, և իրենք ուզեցին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք իրենց ընտրած նախագահի կողքին են:
չե Սերժի համակիրները մնացել էին , մի 5000 հոգի քարը պայթի տրաքի երթի ժամանակ կանգնած էին:D

Guetta
27.02.2008, 01:58
Նույնիսկ Վայլուրով էր երևում որ ժողովրդի մեծ մասին ճնշող մեծամասնությանը զոռով են բերել:D,

Հետաքրքիրա, թե էտ ոնցես իմանում /տեսնում/, թե քանի տոկոսնա զոռով բերվել հրապարակ?
Հ.Գ. Ես կարծում եմ, որ եթե դու այս հարցին տաս գիտական պատասխան, ապա հնարավոր է, որ արժանանաս նոբելյան մրցանակի:

Ra$Ta
27.02.2008, 01:58
Ra$Ta, իմիջայլոց ողջունում եմ, որ լինելով լևոնական խոստովանեցիր, որ Նիկոլը, միշտել, մեղմ ասած, շատացնումա թվերը:
Արի տրամաբանենք: Հլը պատկերացրու Հանրապետության հրապարակի չափսերը ու Ազատության հրապարակի չափսերը...

Արի չափերը չհամեմատենք , որտև օպերայում շատ խիտեն կանգնում , հնարավորինս չափ խիտ : Իսկ հրապարակում ես հանգիստ կարողեի քայլել , իսկ 20000-ը էտ ապսուռդ թիվա , հաստատ , օպերայում հաշվածա որ մենակ հրապարակում չհաշված հարակից տարածքը խիտ դասավորվածության դեպքում կանգնում է 120000 մարդ

Ավելացվել է 1 րոպե անց

Շատ պարզ ոչ թե նայումես ովա բերվել այլ նայումես թե ովա իրա ոտով եկել , դե իրանց հեշտա հաշվել որտև իրանք քիչեն (մենք քիչ ենք բայց մեզ հհկ-են ասում:D)

REAL_ist
27.02.2008, 02:00
Հետաքրքիրա, թե էտ ոնցես իմանում /տեսնում/, թե քանի տոկոսնա զոռով բերվել հրապարակ?
դե դժվար դպրոցի դասատուները , որոշ բուհերի ուսանողները, մնացած ավտոբուսներով ձրի Լևոնի հանրահավաքին եկածները իրանց կամքով գան կանգնեն Սերժի միտինգին

Guetta
27.02.2008, 02:04
.. հաստատ , օպերայում հաշվածա որ մենակ հրապարակում չհաշված հարակից տարածքը խիտ դասավորվածության դեպքում կանգնում է 120000 մարդ

Ra$Ta, տենց բան գոյություն չկա: Կարողա էտելա ասել Նիկոլ Փաշինյանը?

Դու ոնցես մտածում Ազատության հրապարակը` մարդկանց կանգնելու տեղը քանի քառակուսի մետրա?

Երվանդ
27.02.2008, 02:07
Արի չափերը չհամեմատենք , որտև օպերայում շատ խիտեն կանգնում , հնարավորինս չափ խիտ : Իսկ հրապարակում ես հանգիստ կարողեի քայլել , իսկ 20000-ը էտ ապսուռդ թիվա , հաստատ , օպերայում հաշվածա որ մենակ հրապարակում չհաշված հարակից տարածքը խիտ դասավորվածության դեպքում կանգնում է 120000 մարդ

Ավելացվել է 1 րոպե անց

Շատ պարզ ոչ թե նայումես ովա բերվել այլ նայումես թե ովա իրա ոտով եկել , դե իրանց հեշտա հաշվել որտև իրանք քիչեն (մենք քիչ ենք բայց մեզ հհկ-են ասում:D)

:D, Բայց Նոբելյանի պահը դզզեց:D, լուրջ:), ասեմ` որ տելեով նայում էի ժողովրդի հիմնական զանգվածը անշարժ կանգնած էին, մենակ դրոշ թափ տվողներն էին իրանց գործին, ու որ ծափ տալու պահ էր լինում, ծափ էին տալիս Սերժի հետևի մարդիկ, հետո ժողովրդի փոքր մասը, դրանից եզրակացրի որ զորով են բերել հիմնական մասին, մի հարցել ես քեզ տամ էտել ինձա հետաքրքրում որ պատասխանես էլի Նոբելյանի պահա առաջանում:), եթե եկել էիք քեֆ անելու, նշելու ձեր թեկնածուի արդար ազատ թափանցիկ ընտրություններում տարած հաղթանակը, ինչի չմնացիք կարգին պարեիք ուրախանայիք, կամ լավ չպարեիք, գոնե Սիրուշոյին ու Ֆորշին լսեիք???

Ra$Ta
27.02.2008, 02:08
Ra$Ta, տենց բան գոյություն չկա: Կարողա էտելա ասել Նիկոլ Փաշինյանը?

Դու ոնցես մտածում Ազատության հրապարակը` մարդկանց կանգնելու տեղը քանի քառակուսի մետրա?

Չէ էտ Նիկոլը չի ասել էտ ուրիշ տեղից եմ իմացել : Լավ արի կոպիտ հաշվարկ կատարենք , քո կարծիքով օպերաի տրամագիծը ինչքանա ? դե գոնե մի 200 x 200 , դե եթե մի քառակուսի մետրի վրա կանգնի 4 հոգի , ստացվումա 160000 մարդ , էտ արդեն հարակից տարացքների հետ միասին :

Guetta
27.02.2008, 02:13
:D, Բայց Նոբելյանի պահը դզզեց:D, լուրջ:), ասեմ` որ տելեով նայում էի ժողովրդի հիմնական զանգվածը անշարժ կանգնած էին, մենակ դրոշ թափ տվողներն էին իրանց գործին, ու որ ծափ տալու պահ էր լինում, ծափ էին տալիս Սերժի հետևի մարդիկ, հետո ժողովրդի փոքր մասը, դրանից եզրակացրի որ զորով են բերել հիմնական մասին, մի հարցել ես քեզ տամ էտել ինձա հետաքրքրում որ պատասխանես էլի Նոբելյանի պահա առաջանում:), եթե եկել էիք քեֆ անելու, նշելու ձեր թեկնածուի արդար ազատ թափանցիկ ընտրություններում տարած հաղթանակը, ինչի չմնացիք կարգին պարեիք ուրախանայիք, կամ լավ չպարեիք, գոնե Սիրուշոյին ու Ֆորշին լսեիք???

Երվանդ, քանի որ դու հետաքրքրասեր անձնավորություն ես :) ապա էտել իմացիր` քեֆ եղելա էսոր: Բայց թե որտեղ չեմ ասի...;)

Dr. M
27.02.2008, 02:14
Ես գիտեմ, որ ՍՍ-ի հավաքին զոռով տարված, որը 100% այդպես է, հանած անկեղծ սեռժականներին, :D փողով առած մարդիկ են էլի, վերջ ի վերջո... :D մի խոսքով, էդ նույն մարդիկ իրանց գալոչկեն ստանալուց հետո, գնացել են Լևոնին լսելու:D

Guetta
27.02.2008, 02:19
Չէ էտ Նիկոլը չի ասել էտ ուրիշ տեղից եմ իմացել : Լավ արի կոպիտ հաշվարկ կատարենք , քո կարծիքով օպերաի տրամագիծը ինչքանա ? դե գոնե մի 200 x 200 , դե եթե մի քառակուսի մետրի վրա կանգնի 4 հոգի , ստացվումա 160000 մարդ , էտ արդեն հարակից տարացքների հետ միասին :

Ra$Ta, դու ֆուտբոլ սիրում ես?
Քեզ խորհուրդ եմ տալիս ֆուտբոլի դաշտը վերցրու որպես հաշվարկման համակարգ:
Ֆուտբոլի դաշտերը տարբեր են լինում, ես գիտեմ, որ սովորաբար լինում են`100*50 չափի վրա: Այսինքն 5000 քառակուսի մետր: Քո կարծիքով ըտեղ մի ֆուտբոլի դաշտից մեծ տարածք կա? Մեկ դաշտի չափել չի լինի: Սովորաբար ընդունված է հաշվել, որ 1 քառակուսի մետրի վրա միջինում կանգնում է 3 մարդ: Կարողա մի ինչ-որ քառակուսում կանգնի 4, մյուսում` 2: Եվ այսպիսով, 5.000 x 3 = 15.000: Ապեր թող ըլնի 20.000 մարդ, բայց ոչ ավել!!!
Հ.Գ. Ես իմ կարծիքը նպատակ չունեմ փաթաթել ուրիշների պարանոցին:

Dr. M
27.02.2008, 02:21
Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ բացարձակապես քաղաքական գործիչ չէ… Հետաքրքիր է, ումն էր այս մտահղացումը :think
Մյուս կողմից լավ էր, որ ինքն էլ տեսավ թե ինչ ցածր մակարդակի է իր ռեյտինգը։

:hands :D միտքը շաաաաաաատ վատն էր

Երվանդ
27.02.2008, 02:23
Երվանդ, քանի որ դու հետաքրքրասեր անձնավորություն ես :) ապա էտել իմացիր` քեֆ եղելա էսոր: Բայց թե որտեղ չեմ ասի...;)

Դե հա էտ նեղ կռուգով երևի, իսկ նենց ժողովրդով բանով խի չստացվավ, մենակ չասես էտ մարդկանց սաղին վերցրիք գնացիք քեֆ անելու:), տենց բան լիներ Վայլուրով հիմա 4 կրուգ ֆռցրել էին:D
Հ.Գ բայց դու աչքիս նենց հասարակ հանրապետական չես ախպերս ոնց որ, արժի քո հետ մոտիկություն անել մարդ ես էլի պերեվառոտը չստացվավ;):))

Guetta
27.02.2008, 02:27

Ա-ա-ա-ա-ա-ա-ա: :D :hands
Այ ստեղ Երվանդ դու ծակվար ապե: Փաստորեն դու ուզեցիր ասես, որ ինչ պայքար, ինչ բան, կարևորը անձնական շահնա.... ;)

Երվանդ
27.02.2008, 02:36
Ա-ա-ա-ա-ա-ա-ա: :D :hands
Այ ստեղ Երվանդ դու ծակվար ապե: Փաստորեն դու ուզեցիր ասես, որ ինչ պայքար, ինչ բան, կարևորը անձնական շահնա.... ;)

Լօօօլ էս ոնց ուրախացար այ ախպեր:)), եթե քեզ հետաքրքրումա ասեմ որ ես լավ գործ ունեմ, լիքը փող(չնայած փողի լիքը չի լինում;)), ու նույնիսկ ջիպ մակնիշի ավտոմեքենա:), չնայած պռավա չունեմ որ քշեմ:), ու Լևոնի հետ բացարձակ կապ չունեմ, ոչ մոտիկ ոչ հեռու ծանոթույուն բարեկամություն և այլն, բայց էսօր ազիզ օրով:)) Օպերայից եմ գալիս, տենաս ինչի? մենակ չասես թե հիպնոզացրելա Լևոնը:)

Հ.Գ
Երեխեք ջոգում եք չէ ոնց եմ մանրից ձեր վրից թռնում:D

Գալաթեա
27.02.2008, 02:37
Guetta, այ Guetta, մի բան էլի հարցնեմ :)

Ինչ եք կարծում, ինչու Ակումբում, բացի ձեզանից ուրիշ ոչ մի իշխանամետ մասնակից չկա? Դուք շատ լավ գիտեք, որ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ձեզ են համակրում, վազգենական, վահանական կամ անտարբերական են :D
Իսկ սերժական չկա: Ինչից կլինի? :oy

Guetta
27.02.2008, 02:38
Ervand, համեցիր մեր ճամբար, թեկուզ ֆորումում: :)

Գալաթեա
27.02.2008, 02:39
Հ.Գ
Երեխեք ջոգում եք չէ ոնց եմ մանրից ձեր վրից թռնում:D

Քխա ես դու :)

Guetta
27.02.2008, 02:43
Guetta, այ Guetta, մի բան էլի հարցնեմ :)...

Մենակ այն հանգամանքը, որ ես կամ իմ գրառումները մեծ տպավորություն են թողել ձեր վրա` դա ավելին է, քան ակումբում որևէ սերժականի, կա'մ վազգենականի, կա'մ վահանակի, կա'մ անտարբերակի աջակցությունը ինձ /այս ֆորումում/:

Հ.Գ. Ովքեր են անտարբերականները, կոնկրետ ով կա անտարբերական?

Գալաթեա
27.02.2008, 02:49

Այս ֆորումում, հատկապես քաղաքականության բաժնում, Guetta, ուշադրության են արժանանում անխտիր բոլոր գրառումները...չեմ հասկանում ինչու եք դա դարձրել ձեր անձնական ձեռքբերումը:

Հարցին այդպես էլ չպատասխանեցիք: Ինչու ոչ մի գաղափարակից ձեզ չգտնվեց այսքանի մեջ?

Երվանդ
27.02.2008, 02:50
Ervand, համեցիր մեր ճամբար, թեկուզ ֆորումում: :)

Ափսոս էն մատերի շփումով սմայլիկներից չկա էէ, էն որ փողի դվիժենի են ուզում անեն տենց էն անում:D, իսկ եթե լուրջ ես ինձ իմ տեղում եմ զգում:)

Guetta
27.02.2008, 03:04
Ինչու ոչ մի գաղափարակից ձեզ չգտնվեց այսքանի մեջ? [/COLOR]

Էտել ասեմ:
Եթե դուք պնդում եք, որ ես միակ մարդն եմ, որ Սերժ Սարգսյանի համակիրն եմ, ապա հաստատ սխալվում եք: Քանի որ այս ֆորումում հաճախ տիրում է մոդերատորական բեսպրիդել` կապված գրառում կատարողի քաղաքական կողմնորոշման հետ, այսինքն` եթե գրում ես հօգուտ Լևոնի` հալալա, ողջունվումա, եթե հօգուտ Սերժի` ... , և ուրեմն մարդիկ կան, որ պարզապես չեն ցանկանում մինչև վերջ բանավիճել, քանի որ գիտեն, որ ջնջվելուա: Նաև` կան մարդիկ, ովքեր հաստատ Սերժ Սարգսյանի համակիրն են, սակայն չեն ցանակնում մտնել բանավեճի մեջ /ամեն մարդու ներվերը չի դիմանում/:
Հ.Գ. Նաև ասեմ, որ այս ֆորումը չի կարող լինել չափանիշ` կապված նրա հետ, թե քանի հոգի են սատարում թեկնածուներին:

Dr. M
27.02.2008, 03:16
Ես չեի ասի
մոդեռականները ջնջում են այն գրառումները,, որտեղ Dr.M վիրավորում է քաղ. գործիՉ/Քներին (ամեն մի տառ իր ուղղվածությունն ունի) :P
իսկ մնացած դեպքերում իրավունք էլ չունի .... գրառում հեռացնել :angry :D

Երվանդ աչք ես ծակում, մի քիչ սուս արա

Guetta
27.02.2008, 03:18
Ես ասում եմ այն, ինչ-որ կոնկրետ իմ գրառումների հետ է եղել: Բազմաթիվ գրառումներ ջնջվել են, և ոչ միայն իմը, այլ շատ մարդկանց:

Dr. M
27.02.2008, 03:31
ես էլ ;)

լավ
գնացի բայիկ
էս քաղաքականությունն էլ որ չլիներ... ինչ էինք անելու :P

Բարի գիշեր հայեր
լավ մնացեք, ես Ձեզ հետ եմ ;)

Artgeo
27.02.2008, 03:37
Նկարները վերցված են http://forum.hayastan.com -ից

Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը

http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063034.jpg
http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063078.jpg
http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063108.jpg

Հայլուրի պնդմամբ ՍՍ-ին սատարող միտինգից, ժողովուրդը միանում է իր եղբայրներին ու քույրերին

http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063271.jpg

ՍՍ-ի դրոշը, որը ամբոխը ընդունեց շվոցներով

http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063157.jpg

Միտինգ անողները գոռում էին «ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ՄԻԱՑԵՔ» և ցանկանում պատռել ՍՍ-ի պաստառը
http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063326.jpg
http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063365.jpg

Այլ երկրների դրոշներ էլ կային հայ ազգի միասնական հանրահավաքին

http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063124.jpg
http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-213-1204063224.jpg

dvgray
27.02.2008, 03:42
Փետրվարի 26-ին ժամը 15:00-ին Հանրապետության հրապարակում կայացավ հանրահավաք ի աջակցություն Սերժ Սարգսյանի :
Ձեր կարքիծը:
Եթե Լևոնի ժամանակաշրջանը համեմատենք փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխոիության հետ, Քոչարյանինը հոկտեմբերյան արյունոտ հեղաշրջման ու նեպի որոշակի կուտակման տարիների, ապա պարզ է, որ Սերժի իշխանությունը լինելու է ստալինյան դիկտատի տարիներ:

Միակ լավ բանը այն կլինի, որ ինչպես վարվեց Ստալինը,, նույնպես և Սերժը՝ կոչնչացնի առաջին հեևթին իր զինակից-ոճրագործակիցներին: ...նաև պալատական լրիվ մտավորա-պակասներին:

Իսկ նորմալ մարդիկ /Մայակովսի և Չարենց ... և այլն և այլն/, կթողնեն իլուզիաները և կամ կնայեն դեպի իրենց անձնական ապագան կամ էլ... ինքնասպան կլինեն:

Հ.Գ. Զզվում եմ մեր ռուսանման-մտավորապակասներից:

Արշակ
27.02.2008, 13:04
Հանրահավաքի մասին այլ թեմայում գրել էի.

1.էդ բոլոր մարդկիկ, որ բերվել էին ստիպողաբար, նրանք տեսան, համոզվեցին, որ որ ժողովրդի զգալի մասը պայքարում է իր ազատության համար։ Զգացին, որ կարող են թողնել Սերժին ու միանան պայքարին։ Հոգեբանորեն դա շատ մեծ էֆեկտ ունի։
2. էդ բոլոր էկածները իրենց տեսածը կպատմեն, կտարածեն ողջ Հայաստանով։ Չէ՞ որ նրանք զոռով բերվել էին տարբեր մարզերից։ Փաստորեն Սերժը ինքն իր ձեռքով փշրեց մարզերի լրատվական բլոկադան։ Էս դեպքում արդեն Հայլուրը շատ բան չի կարող անել։
3. Երկու հանրահավաքների եկածների միավորումը, այդ հզոր մարդկային ալիքը շատ մեծ ճնշում է պետական կառույցների վրա։ Պետական կառույցները տեսնում են, որ հողը փախնում է Սերժի տակից։
4. Ինչպես հայտարարվեց Ազատության հրապարակում, այս ամենն արդեն հեռարձակվելու է ոչ միայն Հ1–ով։ Այս հզոր շարժումը հեռարձակվելու է նաև միջազգային հեռուստատեսություններով։ Հետևաբար աշխարհը տեսնելու է էս բոլորը։ Մեծանալու է արտաքին ճնշումը Սերժի վրա։

Իսկ ինչ վերաբերում է ՍՍ–ի ելույթին, եթե հանենք ամպագոռգոռ փուչ պոպուլիստական կոչերը, կարծում եմ ՍՍ–ի խոսքը հիմնականում երկու բան էր արտահայտում։
1. Անհանգստացած է ու արդեն պատրաստ է որոշ աթոռներ զիջել, միայն թե իշխանությունը պահի։
«…դիմ­ում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղա­քա­կան ուժե­րին. եկե՜ք համա­գոր­ծակ­ցենք: Ընդհուպ մինչեւ կոա­լի­ցիոն կառա­վա­­րության ձեւա­վո­րում:…»։
Թե ինքը ո՞ր օրվա համագործակցողն էր։ Մինչև հիմա միայն միապետական ձգտումներ էր դրսևորել։
2. Սպառնաց, որ մինչև վերջ գնալու է։

Գալաթեա
27.02.2008, 13:06
մինչև վերջ գնալու է։

Պլեճ անելու համար խելքներն իրենցը չի :) :)

Աբելյան
27.02.2008, 13:16
Բայց զգացի՞ք մի հատ նախադասություն առանց կարդալու չկարեցավ ասի:
Ինչ-որ մեկին հանձնարարել էր իրա համար ելույթի տեքստ գրի, հետո երևի կարևոր գործի էր, կամ տեքստը ուշացրել էին, մի խոսքով, երևի չէր նայել ելույթից առաջ ու ստիպված կարդում էր: Դե մի կես ժամ կարդաց, հետո ասեց ես Լևոնից ինչո՞վ եմ պակաս, մուզիկա միացրեց, ժողովուրդն էլ ասեց Լևոնը իրանից ինչո՞վ ա պակաս ու գնաց Օպերա:

Իսկ տեսա՞ք Թորոսյանը ոնց էր թռվռում :)

Լ.յ.ո.վ.
27.02.2008, 13:17
Փետրվարի 26-ին ժամը 15:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ կար իսկապես չափազանց շատ մարդ: Եթե այդքան մարդ լիներ Լևոնի հանրահավաքին, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր, թե այդտեղ եղել է ոչ պակաս, քան 800.000 մարդ: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը տենց բարդույթներով չի տառապում, ապա ստեղ պետքա նշել, որ իրականում եղելա մոտավորապես 100.000-120.000 մարդ... այսինքն` մոտ 5-7 անգամ ավելի շատ մարդ, քան սովորաբար հավաքվում են Ազատության հրապարակում Լևոնի հանրահավաքների ժամանակ:

Լրիվ համաձայն եմ,չհաշված որ այդ մարդկանց մեծ մասը(երևի մոտ 85%) չէին եկել,իրենց բերել էին:Իմ աչքի դիմաց մեր դիմացի մանկապարտեզի ուսուցիչներին հավաքեցին ու տարան`իրենց կամքին հակառակ:
Բայց Սերժի այն հայտարարությունը,որ "եկեք համագործակցենք ընդհուպ մինչև կոալիցիայի ձևավորում" շատ խելացի առաջարկ էր ու փաստորեն նրա այն հայտարարմամբ,որ "ազատության հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են",նա ցույց տվեց,որ դեմ է երկպառակտմանը ու ի տարբերություն Քոչարյանի չի ցանկանում այս ամեն ինչը կռվով լուծել:Գնահատելով Լևոնականների քանակը կարծում եմ պիտի ԼՏՊն ընդուներ այս առաջարկը ու հրապարակավ նստեին բանակցության սեղանի շուրջ:Բայց ես ևս մեկ անգամ համոզվեցի,որ ԼՏՊն կորցրել է չափի զգացումը:
Այո ՍՍ-ն ավազակ է ու թալանչի,այո նա մեզ թալանել է ոնց կարողացել է,բայց չեմ կարող չընդունել,որ նրա հայտարարությունները(ոչ թե մարդկանց զոռով բերելը) շատ դեմոկրատ քայլ էին:

Artgeo
27.02.2008, 13:18
Երեկվա ֆիասկոյից հետո Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին մնացել է միայն մի բան։ Հրաժարական տալ։ Եվ այդ քայլով մի քանի պունկտ բարձրանալ մարդկանց աչքերում, դադարեցնել Հայաստանի վարկանիշի անկումը, դադարացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի դեստաբիլիզացումը։ Երեկ ժողովուրդը ապացուցեց, որ ավելի քան միասնական է։
Հրաժարականը միայն կգցի ամեն ինչ իր հունի մեջ։

Արշակ
27.02.2008, 13:39
Բայց Սերժի այն հայտարարությունը,որ "եկեք համագործակցենք ընդհուպ մինչև կոալիցիայի ձևավորում" շատ խելացի առաջարկ էր ու փաստորեն նրա այն հայտարարմամբ,որ "ազատության հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են",նա ցույց տվեց,որ դեմ է երկպառակտմանը ու ի տարբերություն Քոչարյանի չի ցանկանում այս ամեն ինչը կռվով լուծել:Գնահատելով Լևոնականների քանակը կարծում եմ պիտի ԼՏՊն ընդուներ այս առաջարկը ու հրապարակավ նստեին բանակցության սեղանի շուրջ:Բայց ես ևս մեկ անգամ համոզվեցի,որ ԼՏՊն կորցրել է չափի զգացումը:
Այո ՍՍ-ն ավազակ է ու թալանչի,այո նա մեզ թալանել է ոնց կարողացել է,բայց չեմ կարող չընդունել,որ նրա հայտարարությունները(ոչ թե մարդկանց զոռով բերելը) շատ դեմոկրատ քայլ էին:
Նախ, ինչպես արդեն ասացի, չեմ կարծում, թե Սերժը ժողովրդի մասին մտածով էդ առաջարկն արեց։ Ուղղակի անհանգստացած է իր աթոռի համար ու փորձում է որոշ աթոռներ զիջելով իր հիմնական իշխանութունը պահել։ Ծուղակ է ընդդիմության համար։ Նախկին կոալիցիայից արդեն տեսանք, որ նման իրավիճակում կոալիցիա կազմող մյուս կողմերը առանձնապես ոչ մի դեր չկարողացան ունենալ։ Ամեն ինչ ՀՀԿ–ի տիրապետության տակ էր մնում։

Ինչ վերաբերում է ԼՏՊ–ի համաձայնվելուն, ա՞րդյոք դա անսկզբունքայնություն չի լինի։ Արդյո՞ք համաձայնվելով դավաճանած չի լինի իր հետ պայքարող ժողովրդին։ Չէ՞ որ ընդդիմություն կազմող ժողովրդի մի զգալի մասը Լևոնի հետ ելել է պայքարի ոչ թե նրան աթոռի հասցնելու համար, այլ որովհետև չի ընդունում, չի ուզում համակերպվել բռնություններով, անօրինական ճանապարհով ձեռք բերված իշխանության հետ։ Արդյո՞ք կոալիցիային համաձայնվելը չի նշանակի համաձայնվել նաև իրականացված մասսայական բռնությունների հետ, ընդունել անօրինական ճանապարհով իշխանություն զավթելու փորձը։

Ֆուտբոլասեր
27.02.2008, 14:09
Ելույթը ավելորդ անգամ հաստատեց, որ Սերժը շատ ավելի թույլ ու անվճռականա Ռոբի համեմատ ու ամենայն հավանականությամբ վարչապետ Քոչարյանի մոտ նախագահա աշխատելու:

Մեծ-մեծ խոսալը հեշտա, բայց ոնցա հարկ չտալուն ու զոռբայությանը վերջ տալու, եթե մարդիկ հենց դրանց շնորհիվ են իրան ձայներ բերել:

Օրինակ ալրաղացը կասի ուստա բա գիտես ինչի շնորհիվ 5/4 տեղամասի վերահաշվարկի գործը պրավալ տվեցի?

Կամ Մանվել Ղազարյանը չի ասի ուստա մուֆթա եմ Արարատի շրջանի կեսին 1մլն դոլլար ընտրակաշառք բաժանել?

Quadro
27.02.2008, 14:35
Իսկ ինչա ձեր կարծիքով Սերժի համակիրները պետքա 6 օր նստեին ու քնեին հրապարակում? Սերժի համակիրները արդեն ունեն նախագահ, ինչպես և հայաստանաբնակ հայ ժողովուրդը, և իրենք ուզեցին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք իրենց ընտրած նախագահի կողքին են:

Ra$Ta, իմիջայլոց ողջունում եմ, որ լինելով լևոնական խոստովանեցիր, որ Նիկոլը, միշտել, մեղմ ասած, շատացնումա թվերը:
Արի տրամաբանենք: Հլը պատկերացրու Հանրապետության հրապարակի չափսերը ու Ազատության հրապարակի չափսերը...

Քո տրամաբանությամբ մարդիկ Գյումրիից եկել էին մի ժամվա համար?

Ավելացվել է 5 րոպե անց

Երվանդ, քանի որ դու հետաքրքրասեր անձնավորություն ես :) ապա էտել իմացիր` քեֆ եղելա էսոր: Բայց թե որտեղ չեմ ասի...;)

ճիշտա քեֆ եղել ա, ես գիտեմ որտեղ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՒՄ

Սելավի
27.02.2008, 21:51
Պլեճ անելու համար խելքներն իրենցը չի :) :)

Կյանքում ընդհանրապես մարդիք ձգտում են նմանվեն այն մարդկանց ում իրենք թե գիտակցորեն, թե ենթագիտակցորեն հեղինակություն են համարում, որպես կանոն փորձում են անեն նույն շարժումները խոսել նույն ձևով կրկնօրինակել նրա վարմունքը ամբողջ այս ժամանակաշրջանին հետևելով ես հասկացել եմ որ Սերժի համար գոյություն ունի ընդհամենը մեկ հեղինակություն:

Լ.յ.ո.վ.
27.02.2008, 22:02
Նախ, ինչպես արդեն ասացի, չեմ կարծում, թե Սերժը ժողովրդի մասին մտածով էդ առաջարկն արեց։ Ուղղակի անհանգստացած է իր աթոռի համար ու փորձում է որոշ աթոռներ զիջելով իր հիմնական իշխանութունը պահել։ Ծուղակ է ընդդիմության համար։ Նախկին կոալիցիայից արդեն տեսանք, որ նման իրավիճակում կոալիցիա կազմող մյուս կողմերը առանձնապես ոչ մի դեր չկարողացան ունենալ։ Ամեն ինչ ՀՀԿ–ի տիրապետության տակ էր մնում։

Ինչ վերաբերում է ԼՏՊ–ի համաձայնվելուն, ա՞րդյոք դա անսկզբունքայնություն չի լինի։ Արդյո՞ք համաձայնվելով դավաճանած չի լինի իր հետ պայքարող ժողովրդին։ Չէ՞ որ ընդդիմություն կազմող ժողովրդի մի զգալի մասը Լևոնի հետ ելել է պայքարի ոչ թե նրան աթոռի հասցնելու համար, այլ որովհետև չի ընդունում, չի ուզում համակերպվել բռնություններով, անօրինական ճանապարհով ձեռք բերված իշխանության հետ։ Արդյո՞ք կոալիցիային համաձայնվելը չի նշանակի համաձայնվել նաև իրականացված մասսայական բռնությունների հետ, ընդունել անօրինական ճանապարհով իշխանություն զավթելու փորձը։
Համամիտ եմ,որ ՍՍն դա առաջարկեց նաև առանց ավելորդ ջանքերի իր աթոռը պահելու համար:Բայց չեմ գտնում,որ ԼՏՊն հրաժարվեց`մտածելով,որ այսքան պայքարը անիմաստ էր:Ավելի շուտ,ճանաչելով ԼՏՊին, ես կասեի նա մտածեց`"ինչ? ես` մեծն Լևոնս, նախագահի փոխարեն նստեմ ասենք վարչապետի պաշտոնի?",այսինքն գոռոզությունը հաղթեց նրա մեջ:
Համ էլ Սերժ Սարգսյանը առաջարկում էր ոչ միայն որոշ պաշտոններ միանգամից տալ,այլ ժողովրդի համար շատ ավելի ձեռնտու մի բան`
ոնց ես հասկացա,նա առաջարկում էր,որ ինքն ու մյուս թեկնածուները նստեն ու հրապարակայնորեն քննարկեն այս բարդ իրադրությունը:Որ ժողովուրդը իր աչքով տեսնի,թե ոնց է որոշվում իր ապագան::think
Միթե այստեղ ինչ-որ վատ բան կար? Չեմ հարգում ԼՏՊի մերժումը:

dvgray
28.02.2008, 05:26

:think
Երբ ենք հասկանալու, որ պատմությունը ՝ դա գիտություն է: Քաղաքականությունը նույնպես:
Կան պատմական անհրաժեշտություններ: Նաև քաղաքական նպատակներ:
....
Ամեն ինչ չի կարելի բերել "Սամվելի" կամ "Արարատ 73" - ի մակարդակի քննարկումների:

Հ.Գ. Երբ որ կհասկանաս, թե ինչու Լևոնը չի ընդունում այդպիսի առաջարկը, էն ժամանակ էլ կհասականաս, որ նա ինչ չափի գործիչ է:

Հ.Գ. 1
Աչքիս Լևոնը էն բացառիկ հայն է լինելու, որին գնահատելու են ոչ միայն մեռնելուց հետո, այլ նաև կենդանության ժամանակ :): Դա մեր ազգի համար մարդակապիկի մակարդակից մի քայլ առաջ գնալ կլինի:

salatik
28.02.2008, 11:44
Ուրեմն Սերիժի միտինգի օրը, մի շատ հետաքրքիր բան իմացա ես :D:D
Ես այդ ժամանակ Ազատության հրապարակում էի, ու ինձանից քիչ հեռու էին Մարտունուց եկած մոտ 15 տղամարդիկ (սկզբից ակցենտից իմացա), մոտեցա հարցրեցի թե ոնց են կարողացել գալ, չէ որ փակ են փողոցները:
Պատասխանը շատ ծիծաղելի էր.
- Գտանք Սերժի դրոշներից, մի հատ պազիկ ճարեցինք, կպցրինք վրեն ու առանց կանգ առնելու հասանք Երևան:

Առիթը բաց չէին թողել :D

Լ.յ.ո.վ.
28.02.2008, 19:29
:think
Երբ ենք հասկանալու, որ պատմությունը ՝ դա գիտություն է: Քաղաքականությունը նույնպես:
Կան պատմական անհրաժեշտություններ: Նաև քաղաքական նպատակներ:
....
Ամեն ինչ չի կարելի բերել "Սամվելի" կամ "Արարատ 73" - ի մակարդակի քննարկումների:

Հ.Գ. Երբ որ կհասկանաս, թե ինչու Լևոնը չի ընդունում այդպիսի առաջարկը, էն ժամանակ էլ կհասականաս, որ նա ինչ չափի գործիչ է:

Հ.Գ. 1
Աչքիս Լևոնը էն բացառիկ հայն է լինելու, որին գնահատելու են ոչ միայն մեռնելուց հետո, այլ նաև կենդանության ժամանակ :): Դա մեր ազգի համար մարդակապիկի մակարդակից մի քայլ առաջ գնալ կլինի:
Միթե ինչ-որ վատ,կամ ժողովրդի համար վնասակար բան կար,եթե ԼՏՊն ու ՍՍն հրապարակավ նստեին բանակցության սեղանի շուրջ ու բանավիճեին կոկրետ,ոչ թե իրար վրա օպերայից ու հայլուրից ցեխ շպրտելով?Համոզված եմ Հայաստանի պատմության մեջ եզակի դեպքերից մեկը կլիներ,երբ ժողովուրդը ականատես կլիներ իր ճակատգրի որոշմանը,և ոչ թե իմանար արդյունքները "կուլիսների ետևի քննարկումներից" հետո կամ էլ ընդհանրապես չիմանար:ԼՏՊի հիմնական քարոզչությունը նրանում է,որ այս կառավարությունը ավազակապետություն է,դե ուրեմն թող բանակցության սեղանի շուրջ,փաստերով ու հստակ ապացույցներով ցույց տար դա,որ վերջապես նույնիսկ էն խուլ գյուղերի բնակիչները հասկանաին դա:Բայց դե ԼՏՊն չմասնակցեց,որովհետև նույն կերպ էլ ՍՍն նրան "կքցեր ցեխը",իսկ դեռ կենդանության օրոք "սրբի տիտղոսի" հավակնող մարդու համար սա "վերջը" կլիներ:
ԼՏՊն մի անգամ էլ ցույց տվեց,որ իրեն ոչ թե ժողովուրդը, այլ իր սեփական "վեհ անձ"-ն է հետաքրքրում:

Հ.Գ. Հարգելի dvgray,եթե այդքան խելոք ես,որ հասկանում ես ինչ-որ բաներ,որ մենք չենք հասկանում կիսվիր խնդրեմ: :)
Հակառակ դեպքում կխնդրեի այլևս նման կերպ չարտահայտվել: ;)

Uxaki mard
21.03.2008, 07:28
Guetta, այ Guetta, մի բան էլի հարցնեմ :)

Ինչ եք կարծում, ինչու Ակումբում, բացի ձեզանից ուրիշ ոչ մի իշխանամետ մասնակից չկա? Դուք շատ լավ գիտեք, որ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ձեզ են համակրում, վազգենական, վահանական կամ անտարբերական են :D
Իսկ սերժական չկա: Ինչից կլինի? :oy

;) Միշտ էլ պարտվող կողմն է աղմկում ... Այ դրանից էլ չկան Սերժականներ

P.S. Սերժական չեմ, ուղակի մոլլի հակալևոնական եմ;)

Ավելացվել է 7 րոպե անց

Ra$Ta, դու ֆուտբոլ սիրում ես?
Քեզ խորհուրդ եմ տալիս ֆուտբոլի դաշտը վերցրու որպես հաշվարկման համակարգ:
Ֆուտբոլի դաշտերը տարբեր են լինում, ես գիտեմ, որ սովորաբար լինում են`100*50 չափի վրա: Այսինքն 5000 քառակուսի մետր: Քո կարծիքով ըտեղ մի ֆուտբոլի դաշտից մեծ տարածք կա? Մեկ դաշտի չափել չի լինի: Սովորաբար ընդունված է հաշվել, որ 1 քառակուսի մետրի վրա միջինում կանգնում է 3 մարդ: Կարողա մի ինչ-որ քառակուսում կանգնի 4, մյուսում` 2: Եվ այսպիսով, 5.000 x 3 = 15.000: Ապեր թող ըլնի 20.000 մարդ, բայց ոչ ավել!!!
Հ.Գ. Ես իմ կարծիքը նպատակ չունեմ փաթաթել ուրիշների պարանոցին:

1 քառակուսու վրա սկզբից 6-7 հոգի կանգնում էր:), Գռզոյի քյաբաբներից հետո թիվը կտրուկ իջավ 1-2 :D

քաղաքացի
21.03.2008, 13:34
;) Միշտ էլ պարտվող կողմն է աղմկում ... Այ դրանից էլ չկան Սերժականներ

P.S. Սերժական չեմ, ուղակի մոլլի հակալևոնական եմ;)

Այս խոսքերը երեկ Քոչարյանի տված ասուլիսում էլ հնչեցին։ Բավականին ցածրորակ տողեր են։ Ի դեպ, սրա լուծումը չտված, փոխարենը գռեհիկ կերպով հասկացրեց, որ եթե նման բան էլի լինի ինքը նորից պատրաստ է «ջարդ» վերսկսելու։

1 քառակուսու վրա սկզբից 6-7 հոգի կանգնում էր:), Գռզոյի քյաբաբներից հետո թիվը կտրուկ իջավ 1-2 :D
Հենց այդ նույն ասուլիսի ժամանակ մի լրագրող (բացահայտ իշխանամետ, քանի որ ընդդիմադիր լրագրողներին հարց էլ չի կարող հասնել) իր բերանով ասաց, որ մարտի 1-ին Միասնիկյանի արձանի մոտ հավաքված էին մոտ 300.000 մարդ:
Ինչքան էլ ուզում է զզվեմ այդ լրագրողից, ես նրան ավելի շատ կհավատամ քան քեզ:

Աբելյան
21.03.2008, 15:55
չէ ժողովուրդ ինչ ճիշտ ա, ճիշտ ա
Օպերայում, Հս. պողոտայում ու Կարապի լՃի կողմերում միասին վերցրած 50-60 հազարից ավել մարդ չի կարա կայնի

REAL_ist
21.03.2008, 16:47
չէ ժողովուրդ ինչ ճիշտ ա, ճիշտ ա
Օպերայում, Հս. պողոտայում ու Կարապի լՃի կողմերում միասին վերցրած 50-60 հազարից ավել մարդ չի կարա կայնիոր շատ ուզենք 100.000ի էլ կհասնի, բայց վերև Մյասնիկյանի արձանի մոտի մասին էր