PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ադեկվատ իրավիճակի՞ն, թե՞ Հ1-ին

Artgeo
26.02.2008, 22:31
Նոր ցուցադրում էին Ռ. Քոչարյանի հարցազրույցը Հ1-ին տրված։ Անկեղծ ասեմ, տպավորթություն ստեղծվեց, որ այս մարդը բացարձակապես տեղյակ չէ երկրում տիրող իրավիճակից։ Զուտ մեկնաբանություններ էին Հ1-ի ստերին։ Արդյո՞ք Քոչարյանը գիտի ինչ է կատարվում երկրում։ Չգիտեմ, ինձ համար Քոչարյանի հարցազրույցը բացարձակապես ադեկվատ չէր իրավիճակին։ Ի՞նչ կասեք։ :think

StrangeLittleGirl
26.02.2008, 22:36
Լավ էլ գիտեր, լիքը ճիշտ բաներ ասաց: Բայց այդ ելույթից մի բան է ինձ անհանգստացնում: Նա ասաց, որ ոստիկանները վեց օր սպասել են, չեն հարձակվել: Հետո էլ ավելացրեց. «Մի քիչ էլ կսպասենք»: Մի՞թե դա նշանակում է, որ հարձակում, այնուամենայնիվ, լինելու է:
Ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, որ սերժի, լևոնի, անգամ Վազգենի համար թեկուզ մեկ մարդու արյուն թափվի: Մարդկային կյանքը քաղաքականությունից թանկ է ինձ համար:

Quadro
26.02.2008, 22:37
Իրանց շլանգի տեղ են դրել

_DEATH_
26.02.2008, 22:39
Հարձակում լինելու է ամեն դեպքում, եթե իհարկե էսօր կամ վաղը բոլորը տներով չգնան:

Quadro
26.02.2008, 22:39
Լավ էլ գիտեր, լիքը ճիշտ բաներ ասաց: Բայց այդ ելույթից մի բան է ինձ անհանգստացնում: Նա ասաց, որ ոստիկանները վեց օր սպասել են, չեն հարձակվել: Հետո էլ ավելացրեց. «Մի քիչ էլ կսպասենք»: Մի՞թե դա նշանակում է, որ հարձակում, այնուամենայնիվ, լինելու է:
Ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, որ սերժի, լևոնի, անգամ Վազգենի համար թեկուզ մեկ մարդու արյուն թափվի: Մարդկային կյանքը քաղաքականությունից թանկ է ինձ համար:

Ստեղծված իրավիճակում առաջին հարձակվողը պարտվելու ա:
ու երկու կողմնել դրա մասին լավ տեղյակ են:

Array
26.02.2008, 22:41
Լավ էլ գիտեր, լիքը ճիշտ բաներ ասաց: Բայց այդ ելույթից մի բան է ինձ անհանգստացնում: Նա ասաց, որ ոստիկանները վեց օր սպասել են, չեն հարձակվել: Հետո էլ ավելացրեց. «Մի քիչ էլ կսպասենք»: Մի՞թե դա նշանակում է, որ հարձակում, այնուամենայնիվ, լինելու է:
Ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, որ սերժի, լևոնի, անգամ Վազգենի համար թեկուզ մեկ մարդու արյուն թափվի: Մարդկային կյանքը քաղաքականությունից թանկ է ինձ համար:
Հարձակվելը որն ա, չարտոնված ցույց ա,Բյուրակն ջան,ցրելու բոլոր իրավունքները ունեն: Խոսքը երևի դրա մասին էր

_DEATH_
26.02.2008, 22:43
Հարձակվելը որն ա, չարտոնված ցույց ա,Բյուրակն ջան,ցրելու բոլոր իրավունքները ունեն: Խոսքը երևի դրա մասին էր

Բա ոնց պիտի ցրեն, իհարկե հարձակվելով:

StrangeLittleGirl
26.02.2008, 22:44
Բայց եթե հարձակվող չլինի, էս վիճակն անվերջ կտևի կամ էլ ժողովուրդը խելոք-խելոք տուն կգնա: Սերժն իր աթոռը սկուտեղի վրա լևոնին չի մատուցելու: Ամեն դեպքում, իշխանությունները դեռ զինաթափ են անում լևոնին: Հենց վերջացնեն, ապահով զգան, կհարձակվեն:

Array
26.02.2008, 22:45
Բա ոնց պիտի ցրեն, իհարկե հարձակվելով:
Դե,չի նշանակում արյուն թափել,ժողովուրդը մի քիչ կլողանա կեթա տուն,ոնց որ Վանոն էր ասում))))

_DEATH_
26.02.2008, 22:46
Դե,չի նշանակում արյուն թափել,ժողովուրդը մի քիչ կլողանա կեթա տուն,ոնց որ Վանոն էր ասում))))

Մի քիչ էլ մաֆիա կխաղա առանձ կարթ :D Հակառակ դեպքում իմ կարծիքով լևոնականները ընտեղից գնացողը չեն:

REAL_ist
26.02.2008, 22:50
Ամեն դեպքում, իշխանությունները դեռ զինաթափ են անում լևոնին: Հենց վերջացնեն, ապահով զգան, կհարձակվեն:
երկրապահներին չեն կարա զինաթափեն, իսկ երկրապահները պասիվություն չեն ցուցաբերի համոզված եղիր
մասսայական բողոքները օրինական ոչ մի տեղ չեն լինում, ցույցերի մասին օրենքը ես տիպի համազգային բողոքների ու նստացույցերի համար չի նախատեսված

Quadro
26.02.2008, 22:51
Բայց եթե հարձակվող չլինի, էս վիճակն անվերջ կտևի կամ էլ ժողովուրդը խելոք-խելոք տուն կգնա: Սերժն իր աթոռը սկուտեղի վրա լևոնին չի մատուցելու: Ամեն դեպքում, իշխանությունները դեռ զինաթափ են անում լևոնին: Հենց վերջացնեն, ապահով զգան, կհարձակվեն:

Լևոնը հիմար չի;
ինք լավատեղյակ ա ամեն ինչից, ու ոչ մի տեղիք չի թողնում հարձակվելու;
անգամ այդ չարտոնված միտինգը ուի իր բացատրությունը;
1 մի քանի հոգի նստացույց են արել -օրենքը թույլ ա տալիս մի քանի տասնյակ մարդուն ցույց անել արանց արտոնություն ստանալու
2 նրանց միացել են մի քանի հոգի - օրենքը չի խախտվել
3 ամեն օր ժամը երեքին ժողովուրդը հետաքրքրությունից հավաքվել ա - օրենքի խախտում չկա

սանիտարահիգենիկ վիճակը նորմալ ա - աղբը ամեն օր հավաքվում և հեռացվում ա
ժամը 23:00 բարձր երաժշտությունը ցածրանում ա
ոչ մի ագրեսիվ գործողություն չի արել ամբոխը

Array
26.02.2008, 22:53
Չէ,ոնց ջոգում եմ, Սերժենք Վերվարածների մեջի Զավենենց խաղից են խաղում. Լևոնի փորով թիկունքներին հերթով շարքերից հանում են: Հենց զգան որ վաղթն էկել ա ջրերի բալոնները կբերեն

_DEATH_
26.02.2008, 22:54
սանիտարահիգենիկ վիճակը նորմալ ա - աղբը ամեն օր հավաքվում և հեռացվում ա
ժամը 23:00 բարձր երաժշտությունը ցածրանում ա
ոչ մի ագրեսիվ գործողություն չի արել ամբոխը

Բա ինչի համար տեղի բնակիչները բողոքներ են ներկայացնում, որ մինչև գիշերվա ժամը երեքը երգում պարում են՞՞

Quadro
26.02.2008, 22:56
Բա ինչի համար տեղի բնակիչները բողոքներ են ներկայացնում, որ մինչև գիշերվա ժամը երեքը երգում պարում են՞՞

Հ1 ից կամ մնացած հեռուստաալիքներից բերված փաստարկները եկեք չքննարկենք:

REAL_ist
26.02.2008, 22:58
1 մի քանի հոգի նստացույց են արել -օրենքը թույլ ա տալիս մի քանի տասնյակ մարդուն ցույց անել արանց արտոնություն ստանալու
2 նրանց միացել են մի քանի հոգի - օրենքը չի խախտվել
3 ամեն օր ժամը երեքին ժողովուրդը հետաքրքրությունից հավաքվել ա - օրենքի խախտում չկա
լավ կռուտիտի ձևա, բայց դե իշխանությունը փռփուռներից կախվելու տեղ ունի

Quadro
26.02.2008, 22:59
լավ կռուտիտի ձևա, բայց դե իշխանությունը փռփուռներից կախվելու տեղ ունի

:) Լևոնը հիմար չի եթե սկսել ա խաղը ուրեմն Հաղթելու ենք:

քանի դեռ աշխարը նայում ա իշխանությունները փրփուրներից կախված էլ կմնան
Իշխանությունները առաջին օրը պիտի ցրեին, բայց Լևոնը ետել էր հաշվարկել
առաջին օրը արտոնված էր
ու նա հատուկ չթողեց, որ գիշերը մնանք էտ օրը; Սպասեց որ ուրիշ երկրներում հետաքրքրվեն

Armenoid
26.02.2008, 23:21
ախպեր արդեն ուշա բոլորին պարզա որ արդեն գնացքը գնաց ել ինչ կարաք անեք:think

REAL_ist
26.02.2008, 23:23
գնացքը նորա գալու, ընտրություններից առաջ էլ էր պարզ որ նկարչությունա լինելու, ու ես ամենը սկզբից էլ պլանավորած էր

P.S.
26.02.2008, 23:45
Որտեղ կա հարցազրույցը, որ նայե՞նք

Artgeo
26.02.2008, 23:54
Լավ էլ գիտեր

Բյուր, ուզում ես ասել, որ պարոն նախագահը ադեկվա՞տ էր այս ամենին
http://www.a1plus.am/file/vid/6531.wmv

Խիստ կասկածում եմ :think

StrangeLittleGirl
27.02.2008, 00:22
Ա՛րթ, Ա1+-ն ինձ համար վաղուց արդեն ինֆոյի աղբյուր չէ. լևոնի Հայլուրն է: Իսկ ընդհանրապես, ես շատ ուշադիր չեմ եղել, բայց ինչ էլ լսել եմ, զարմանալի էր: Նա ավելի շատ բան գիտեր, քան դու, քան Ազատության հրապարակում հավաքվածները: Իսկ ես կարծում էի, թե դա միայն իմ ու մի քանի համակուրսեցիներիս մասնագիտական հայտնագործությունն էր:

Guetta
27.02.2008, 00:41
Լավ էլ գիտեր, լիքը ճիշտ բաներ ասաց: Բայց այդ ելույթից մի բան է ինձ անհանգստացնում: Նա ասաց, որ ոստիկանները վեց օր սպասել են, չեն հարձակվել: Հետո էլ ավելացրեց. «Մի քիչ էլ կսպասենք»: Մի՞թե դա նշանակում է, որ հարձակում, այնուամենայնիվ, լինելու է:
Ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, որ սերժի, լևոնի, անգամ Վազգենի համար թեկուզ մեկ մարդու արյուն թափվի: Մարդկային կյանքը քաղաքականությունից թանկ է ինձ համար:

Նախ սկսեմ նրանից, որ իսկապես Լևոնը ծրագրել էր հեղափոխություն անել երկրապահների օգնությամբ, դա հաստատ է, ով չի ուզում` թող չհավատա: Էտքան զենք, զինամթերք որ հայտնաբերել և առգրավել են` ճշմարտություն է: Բայց քանի որ ազգային անվտանգությունը տեղում չի քնում` տեսնում եք այն, ինչ տեսնում եք:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը ՉԱՓԱԶԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ հասկացնել տվեց Լևոնին, անմիջական լևոնականներին, արևմուտքին, ԱՄՆ-ին, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, և մենք չենք պատրաստվում զոհ դառնալ "ժողովրդավարություն" արտահայտության ձեռը: Երևի լսել եք, որ Քոչարյանը ասեց, թե որ մի երկրում եք տեսել այսպիսի բան` 6 օր անընդմեջ միտինգ` չառտոնված միտինգ. այսինքն օրենքի խախտում է: Մյուս կողմից շատ քաղաքացիների համար արդեն, բառիս բուն իմաստով, ԶԶՎԵԼԻ է դարձել այս միտինգները ՇԱՏ ՏԱՐԲԵՐ պատճառներով` կարիքը չեմ տեսնում մանրամասնելու: Նաև այսպիսի հարց է ծագում` արդյոք ոստիկանությունը, իրավապահ մարմինները չեն թերանում իրենց գործում? Այսինքն` եթե գոյություն ունի օրենք և այն շարունակ ոտնահարվում է (6 օր), ապա ինչու չեն արձագանքում իրավապահները...?
Արևմուտքը, բնականաբար, ողջունել է իշխանությունների զսպվածությունը, բայց հավատացեք` իրենք իրենց երկրում նման բան չէին թույլ տա: Թող հլը մեկը փորձվի 2 օրից ավել միտինգ անի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլն- բոլորին կջրեն, արցունքաբեր գազ կօգտագործեն` այն հնրաավոր բոլոր մեթոդները, որոնք իրենց երկրների համար ժողովրդավարության տեսանկունից թույլատրելի է, իսկ ԱՊՀ երկրներին` ՈՉ: "Ժողովրդավարությունը" հարաբերական է: Այստեղ մի կարևոր հարց ևս կա` Քոչարյանի խնդիրն է, ով ներկայումս ՀՀ նախագահն է, և պատասպանատու է ժողովրդի անվտանգության համար, և, բնականաբար, առաջին իսկ քննադատական հարվածը ուղղվում է դեպի իրեն:
Իմ կարծիքով, այս մոտ օրերին (1-2) հարցը լուծվելու է վերջնականապես:
Ես գիտեմ, որ լևոնանականներ կան այս ֆորումում, ոմանց դուր չի գա, բայց պետք է ասեմ, որ իրականում Լևոնը շատ լավ գիտակցում է, որ այլևս նա չի կարող դառնալ նախագահ, սակայն նա ևս գիտակցում է, որ բարոյական իրավունք չունի Ազատության հրապարակում գտնվող անձանցից իրեն սատարողներին ասի, թե ժողովուրդ ջան եկեք վերջ տանք... հասկանալի է, թե ինչու: Լևոնի ուզածը հետևյալն է. ինքը սպասում է, որպեսզի ոստիկանությունը առաջինը սկսի, այսինքն եթե տեղի ունենա բախում, Լևոնը շատ հանգիստ իր ընտրազանգվածի մոտ ապռավդանի կունենա, թե տեսեք ժողովուրդ ջան իշխանությունները բռնի ուժով մեզ սենց բան արեցին... (իշխանությունները սակայն միամիտ չեն` դրա դեմ էլ կան մշակված տեխնոլոգիաներ):
Արդյուքնում ինչ է ստացվում? Ստացվեց այն, որ Լևոնը կարողացավ թշնամանք մտցնել հայ ազգի մեջ: Այս օրերին, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ տարբեր միջավայրերում` ԲՈւՀ-երում, հիմնարկություններում, փողոցում, հասարակական տրանսպորտում, շատ հաճախ լինում են վեճեր Սերժի համախոհների և Լևոնի համախոհների միջև... եթե վեճերը պարզապես ավարտվեն` դա լավ է, լինում են նաև կռիվներ, իսկ եթե կռիվներել չեն լինում, ապա իրար հանդեպ թարախ են շնչում... Ախր ինչու պետք է սենց լիներ, ինչու? Քանի որ սրա մեղավորը, ասել եմ, ու միհատել կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով ունենալով հիանալի Հիպնոտիզյորի կարողություններ, կարողացավ մի որոշ զանգվածի բառիս բուն իմաստով հիպնոզի ենթարկել: Կան մարդիկ, ովքեր Լևոնի կամ անմիջական լևոնականների ակնհայտ ստերը հալած յուղի պես ընդունեւմ են...
Լևոնը նպատակ ունի մեր երկիրը տանի դեպի անդունդ:
Հ.Գ. Լևոնը հեղափոխությունը ծրագրել էր հենվելով երկրապահների վրա... այսօր երկրապահ կամավորական միությունը պառակտվելա: Բոլոր ազդեցիկ ուժերը դուրս են եկել այդ միությունից:
Լևոնը շատ լավ հասկացավ, որ իր հեղափոխական ծրագիրը տապալվեց:

Artgeo
27.02.2008, 00:48
Ա՛րթ, Ա1+-ն ինձ համար վաղուց արդեն ինֆոյի աղբյուր չէ. լևոնի Հայլուրն է: Իսկ ընդհանրապես, ես շատ ուշադիր չեմ եղել, բայց ինչ էլ լսել եմ, զարմանալի էր: Նա ավելի շատ բան գիտեր, քան դու, քան Ազատության հրապարակում հավաքվածները: Իսկ ես կարծում էի, թե դա միայն իմ ու մի քանի համակուրսեցիներիս մասնագիտական հայտնագործությունն էր:
Վազգեն Մանուկյանի զոմբիների մասի՞ն է խոսքը :think
:D
Իսկ եթե լուրջ, Բյուր դու արժանի ես ունենալ Սերժ Սարգսյան նախագահ ;) Մարդը ոչ շախմատ խաղալ գիտի, ոչ էլ քաղաքականությունից է բան հասկանում։
Իսկ Ռոբի փողոցային գնահատականները ազատության համար պայքարողների վերաբերյալ առնվազն անհեթեթ են։

StrangeLittleGirl
27.02.2008, 00:50
Է՜հ, Ռոբն իր խոսքերը չէր ասում, մի հատ ուրիշինն ավելի պրիմիտիվացրած կրկնում էր:

REAL_ist
27.02.2008, 01:07
Լևոնը շատ լավ հասկացավ, որ իր հեղափոխական ծրագիրը տապալվեց:
ես բարի ցանկությունա?
միատ կպարզաբանես որ փուլում տապալվեց?

StrangeLittleGirl
27.02.2008, 01:12
Նախ սկսեմ նրանից, որ իսկապես Լևոնը ծրագրել էր հեղափոխություն անել երկրապահների օգնությամբ, դա հաստատ է, ով չի ուզում` թող չհավատա: Էտքան զենք, զինամթերք որ հայտնաբերել և առգրավել են` ճշմարտություն է: Բայց քանի որ ազգային անվտանգությունը տեղում չի քնում` տեսնում եք այն, ինչ տեսնում եք:
Հա՛, դա երեկվա մյուս հայտնագործությունս է: Ինչ-որ ուղեղս շատ էր պայծառացել. որպեսզի բռնի ուժով իշխանության հասածի անուն չհանի, ժողովրդին չեմ ասի ոնց ոտքի է հանել: Բայց իրականում ժողովուրդը որպես ժողովուրդ ոչ մի բանի չի էլ հասնելու: լևոնն իր երկրապահամանվելախառը ունեցվածքն է օգտագործելու: Բայց դե իշխանություններն էլ կամաց-կամաց զինաթափ են անում, ես էլ նայում եմ երկու կողմերին, զվարճանում:

Guetta
27.02.2008, 01:43
ես բարի ցանկությունա?
միատ կպարզաբանես որ փուլում տապալվեց?

Նայած ում համար ոնց, մեկի համար բարի կլինի, մյուսի համար` միգուցե ոչ: Որ Լևոնը չի դառնալու նախագահ` իմ համար դա իրոք բարի ցանկություն է` ես դա ասում եմ ելնելով մեր երկրի շահերից, ժողովրդի շահերից... շատ եմ ասել Լևոնի բացասական կողմերի մասին...
Տապալվեց էն ժամանակ, երբ մեր ՀՀ Ազգային անվտանգությունը ասեց, որ ինքը լուրջ գերատեսչություն է:
Իդեպ Լևոնը արդեն հայտարարելա հացադուլին վերջ տալու մասին...
Հարգելի լևոնականներ, խորհուրդ եմ տալիս քաղաքական ամեն մի իրադարձություն, թեկուզ և փոքր, փորձել ինքնուրույն վերլուծել, մտածել, "բացել փակագծերը" ... քաղաքականության մեջ ոչինչ հենց-նենց չի լինում:

Ra$Ta
27.02.2008, 01:49
Guetta մենակ էն որ քո գրառումներից երևումա որ դու դեռ կասկածումես Սերժի նախագահ մնալուն դա արդեն ձեր պարտության մասինա խոսում :

REAL_ist
27.02.2008, 01:49
Նայած ում համար ոնց, մեկի համար բարի կլինի, մյուսի համար` միգուցե ոչ:
կարևորը որ սուբյեկտիվ ցանկությունա, բարի թե ոչ ետ էական չի

եսօր Օպերայի մոտ լինեիր չէիր մտածի որ ծրագիրը տապալվելա;)

Guetta
27.02.2008, 02:06
Guetta մենակ էն որ քո գրառումներից երևումա որ դու դեռ կասկածումես Սերժի նախագահ մնալուն դա արդեն ձեր պարտության մասինա խոսում :

Հիմնավորի ասացդ, որ գրառումներիցա երևում?

Ավելացվել է 3 րոպե անց

եսօր Օպերայի մոտ լինեիր չէիր մտածի որ ծրագիրը տապալվելա;)

REAL_ist, կարաս Օպերայի մոտ չլնես, բայց ավելի շատ բան իմանաս, քան Օպերայում գտնվողը:

keyboard
27.02.2008, 10:48
Թեև, չեմ սատարում, ոչ՛ Քոչարյանին, ոչ՛ ՍՍ-ն և ոչ էլ ԼՏՊ-ին, բայց պիտի խոստովանեմ, որ երեկ Քոչարյանը բարձրունքում էր: Նա այնպես հանգիստ ու խոհեմ ձևով ներկայացրեց իր ասելիքը, որ կարծում եմ արժանի էր ուշադրության, միայն այն որ ամեն օր խախտվում է ցույցեր, հանրահավաքներ, միտինգներ կազմակերպելու մասին օրենքը, իսկ թե ինչքան կհամբերի մեր ներկայիս իշխանությունը այս բարձիթողի վիճակը սաստելու համար չգիտեմ, բայց ինչպես ասացին «Ազգ»-ի և «Առավոտի» գլխավոր խմբագիրներ՝ Հակոբ Ավետիքյանն ու Արամ Աբրահամյանը. «եթե ԼՏՊ-ն այսպես շարունակի, նրա վերջը բանտն է»: Ինչևէ կարծում եմ ամեն ինչ լավ կվերջանա::think

Koms
27.02.2008, 10:48
լավ, էս ել են անտեսենք, որ երեկվա երթին մոտ 700.000 հայաստանցի էին մասնակցում? դրանց բոլորին բռնելու են? հա? եվ ինչ?

Սելավի
27.02.2008, 11:26
Հանգիս եղեք սիրելի հայրենակիցներ մի շտապեք Լեվոնին մի թերագնահատեք պարզապես սպասեք և կտեսնեք թե ինչ սառը ցնցուխի է արժանացնելու Սերժին բոլոր քայլերը նա վաղուց հաշվարկելա ու Սերժն էլ նոր նոր գլխի ընկավ հասկացավ այդ քայլի զորությունը, բայց արդեն անզորա, չի կարող գոնե պատային սիտուացիա սարքել, հոտը արդեն առելա թե Լեվոնը ինչ ֆոն էր ապահովում այս մարդկանցով, փորձեց նույն ֆոնը ինքը ստեղծի, ասեմ որ հաջողվեց, բայց արդեն ուշա միայն կարող էր առաջարկել որ Լեվոնը գա ու կոալիցիա կազմի իրենց հետ, ու լավ էլ գիտակցելա որ տանուլա տվել ոչ միայն հոգեբանական պատերազմը այլ նաև հաշվարկների, իմ կարճ խելքով դուք մոտ օրերս ականատես կլինեք Սերժի կողմից սահմանադրական կոպիր խախտման այն աստիճան որ ամբողջ աշխարհը կխոսա դրա մասին, ու հենց դա էլ կլինի վերջը առաջի մասի, որ Սերժը անգամ բարոյական իրավունք չի ունենա նորից դնի իր թեկնածությունը, այստեղ արդեն կարևոր չի մարդկանց կցրի,կջրի թե կգազի այդ մարդիք իրենց գործը արեցին ու Լևոնը կարա հենց վաղն էլ ժողովրդին շնորհակալություն հայտնի ու ուղարկի տներով:
Խաղը տեղափոխվելա արդեն ուրիշ հարթություն:

քաղաքացի
27.02.2008, 11:26
REAL_ist, կարաս Օպերայի մոտ չլնես, բայց ավելի շատ բան իմանաս, քան Օպերայում գտնվողը:

Կարաս սաղ գիշեր քնես ու երազում տեսնես էն ինչ դու ես ուզում, հետո էլ գաս ակումբում գրես որպես իրականություն: Այս դեպքը և Ազատության հրապարակի մասին տեղեկանալ Հայլուրով ոչ մի տարբերություն չկա:

Եթե դու չես հավատում քո տեսածին, լսածին ու հավատում ես ուրիշի պատմածով տեսածին, լսածին, ուրեմն դու բավականին հաշմանդամ հիվանդի տպավորություն ես թողնում իմ վրա:
Կարելի է, չէ՞ մեկ-մեկ դուրս գալ տնից ու շուրջդ նայել:

Լավ էլի, սկի խոսալու հավեսս չի գալիս:
Ուղիղ 3 էջ հարձակվել չհարձակվելու մասին եք խոսում: Օրինապահները իրավունք չունեն հարձակվել ու ցրել ժողովրդին: Եթե նրանք իրավունք ունենային, այսինքն եթե Ազատության հրապարակում լիներ քաղաքացիական իրավունքների խախտում, հավատացած եղեք անմիջապես ոստիկանությունը կներխուժեր Օպերա:
Սա հավաք չէ: Եթե զրուցում են մի խումբ մարդիկ և հետո այդ մի խումբը շատանում է, դրա համար քաղաքապետարանից թույլտվության կարիք չկա:

Նստացույց անողները, գիշերները միշտ ինչ-որ բանի սպասում են, բայց այդ ինչ-որ բանը իհարկե անօրինական է լինելու: Ոստիկանների կմտնեն Օպերա միայն այն դեպքում, երբ որևէ լուրջ խախտում նկատվի:
Մի խոսքով Guetta ջան: Գրելուցդ առաջ մեկ-մեկ դուրս արի մաքուր օդ քաշի Հանրապետության հրապարակի մոտակայքում, հետո նոր արի գրառում արա:
Շնորհակալ եմ:

Quadro
27.02.2008, 11:30
Հանգիս եղեք սիրելի հայրենակիցներ մի շտապեք Լեվոնին մի թերագնահատեք պարզապես սպասեք և կտեսնեք թե ինչ սառը ցնցուխի է արժանացնելու Սերժին բոլոր քայլերը նա վաղուց հաշվարկելա ու Սերժն էլ նոր նոր գլխի ընկավ հասկացավ այդ քայլի զորությունը, բայց արդեն անզորա, չի կարող գոնե պատային սիտուացիա սարքել, հոտը արդեն առելա թե Լեվոնը ինչ ֆոն էր ապահովում այս մարդկանցով, փորձեց նույն ֆոնը ինքը ստեղծի, ասեմ որ հաջողվեց, բայց արդեն ուշա միայն կարող էր առաջարկել որ Լեվոնը գա ու կոալիցիա կազմի իրենց հետ, ու լավ էլ գիտակցելա որ տանուլա տվել ոչ միայն հոգեբանական պատերազմը այլ նաև հաշվարկների, իմ կարճ խելքով դուք մոտ օրերս ականատես կլինեք Սերժի կողմից սահմանադրական կոպիր խախտման այն աստիճան որ ամբողջ աշխարհը կխոսա դրա մասին, ու հենց դա էլ կլինի վերջը առաջի մասի, որ Սերժը անգամ բարոյական իրավունք չի ունենա նորից դնի իր թեկնածությունը, այստեղ արդեն կարևոր չի մարդկանց կցրի,կջրի թե կգազի այդ մարդիք իրենց գործը արեցին ու Լևոնը կարա հենց վաղն էլ ժողովրդին շնորհակալություն հայտնի ու ուղարկի տներով:
Խաղը տեղափոխվելա արդեն ուրիշ հարթություն:

Հարգեցի Քեզ շատ ճիշտ դատողություն արեցիր

REAL_ist
27.02.2008, 12:49
լավ, էս ել են անտեսենք, որ երեկվա երթին մոտ 700.000 հայաստանցի էին մասնակցում? դրանց բոլորին բռնելու են? հա? եվ ինչ?
կենացները քաղցրանում են:Dփաստորեն երևանի բնակչության 80 տոկոսը երթ էր անում:o
ես էլ եմ երթին մասնակցել ու իմ կարծիքով մոտ 50 հազար մարդ կար

dvgray
28.02.2008, 13:44
Որ Լևոնի համար որևէ Հայկական սրբություն գոյություն չունի դա մեզ համար նորություն չէ, սակայն երբ նրա "փայլից" կարելի է այնքան կուրանալ, որ Շառլ Ազնավուրի նման մարդուն էլ դնել մեղմ ասած լևոնին չսատարողների /չեմ ուզում ասել լևոնի պիղծ բառերով/ կարգավիճակում ու հոլովել նրա անունը՝ սա արդեն վերջն է, Դուք չափն անցնում էք…

Ուշքի եկեք, ու ներողություն խնդրեք բոլոր ֆորումականներից՝ Ձեր այս գրության համար:

Հարգարժան մոդերատոր խնդրում և պահանջում եմ Ձեզանից, անմիջապես հեռացնել թե՛ պարոն dvgray-ի թե՛ իմ այս գրությունները` դրանց առնչվողների հետ միասին :
Շառլը լավ երգիչ է...
Բայց՝
...Նրա ներկայությամբ օրը ցերեկով մարդ են սպանել... Նրա կողմից չի եղել ոչ մի հրապարակային արձագանք, և ավելին, նա շարունակում է մարդասպանի հետ շփվել ու նրան օժանդակել:
ինքն է ընտրել իր ուղին:
........................................
Իսկ ծածկադմփոցների մասնագետներին խնդրում եմ իմ ինձ կյանք չսովորացնել :angry:

Մականուն
28.02.2008, 14:24
Քոչարյանը կարծեմ 10 տարի առաջվա դրությամբ "Հայր Մեր" չգիտեր

Եթե հիմա իմանար երկար չէր մտածի, Սերժիկին կասեր՝ "թոշակից" հետո վեհափառ կնշանակվեր:D

Dayana
28.02.2008, 14:31
խի Քոչարյանի համար գոյություն ունի՞

Լևոնը կյանքում գոնե մի անգամ Աստվածաշունչ կարդացած կլնի
իսկ Քոչարյանը կարծեմ 10 տարի առաջվա դրությամբ "Հայր Մեր" չգիտեր

Հայկ ջան խնդրում եմ էդ տեսանյութին մի հենվիր լա՞վ, շատ նկարահանված դեպքեր կարող են լինել, որ տեղ ասենք " պր. ԼՏՊ-ն հարբած վիճակում երգում է Չինգիս Խանի երգը" /սա պարզապես օրինակ է/։ ինչ է նրան կհամարեիր նրան ազգի դավաճան :8 Եվ բացի այդ, եթե նույնիսկ մարդը չի կարդացել աստվածաշունչը, դա նրա ընտրությունն է, գուցե նա Աթեիստ է :think
Բոլոր նրանց համար, ովքեր չգիեն, ասեմ որ 1918 թվականին Ադրբեջանում Հայաբնակ բոլոր գավառներում զանգվածային ջարդեր են եղել ու չեմ կարծում թե դա տեսած, դրա մասին ողջ կյանքում լսած Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայիս ՀՀ նախագահը, ավելի քիչ հայասեր ու հայրենասեր է, ԼՏՊ-ն, որի արմատների մասին բոլորս էլ գիտենք։

Այնպես որ խնդրում եմ ներկայիս իրավիճակը ու ձեր արդարության համար պայքարը մի խառնեք ՀՀ նախագահի Հայր Մերն իմանալու կամ չիմանալու հետ։

Աբելյան
28.02.2008, 15:05

Դե տենց վիդեոներ, որտեղ Լևոնը Չինգիս Խանի երգ ա երգում առայժմս ոչ մեկ չի տեսել: :)
Դե լավ էտ մի կողմ, չնայած եթե Քոչարյանը աթեիստ ա, ինչի՞ ա մեկ մեկ եկեղեցի գնում: Ասածս էն ա, որ որոշ մարդիկ Տեր-Պետրոսյանին սատանայական բաներ են վերագրում: Նույնիսկ իրա հետ են կապում 88-ի երկրաշարժը: Ուզում եմ ասեմ, որ ինքն էլ ա հայ քրիստոնյա, ու եթե Քոչարյանի համար սրբություններ գոյություն ունեն, իրա համար էլ գոյություն կունենան:

Dayana
28.02.2008, 15:26

Եթե ինչ-որ մեկը ասում է էնպիսի մի բան, որ քեզ ու քո գաղափարները վիրավորում է, փորձի բացատրել նրան և ոչ երբեկ վիրավորել ;) լավ՞, և խնդրում եմ հիշիր, որ կյանքում ինչ-որ մեկի աչքում բարձրանալու ամենահեշտ, ամենաարագ , .ամենաստոր ու ամենանողկալի եղանակը ուրիշին վարկաբեկելու եղանակն է :[
Յուրաքանչյուրս այս կյանքում ունենք մեզ համար թանկ ու կարևոր բաներ, այսպես անվանված սրբություններ ու դրանք ոտնահարելու իրավունք չունի ոչ ոք ;) հետևաբար մենք էլ չպիտի անենք նույնը ;)
Հ.Գ. Էս ամեն ինչը գրում եմ որպես քո քույր ;) .քրոջդ կլսես չէ՞ :P :oy

REAL_ist
28.02.2008, 15:44
Դայանա ջան բայց Հայկոն ԼՏՊ ի մասին էր ասում:))

Dayana
28.02.2008, 16:13
Դայանա ջան բայց Հայկոն ԼՏՊ ի մասին էր ասում:))

դա նախորդ գրառման շարունակությունն էր ;)

Guetta
29.02.2008, 01:54
1. Կարաս սաղ գիշեր քնես ու երազում տեսնես էն ինչ դու ես ուզում, հետո էլ գաս ակումբում գրես որպես իրականություն:
2. Եթե դու չես հավատում քո տեսածին, լսածին ու հավատում ես ուրիշի պատմածով տեսածին, լսածին, ուրեմն դու բավականին հաշմանդամ հիվանդի տպավորություն ես թողնում իմ վրա:
3. Կարելի է, չէ՞ մեկ-մեկ դուրս գալ տնից ու շուրջդ նայել:
4. Գրելուցդ առաջ մեկ-մեկ դուրս արի մաքուր օդ քաշի Հանրապետության հրապարակի մոտակայքում, հետո նոր արի գրառում արա:

քաղաքացի, էմոցիաներդ ճիշտն ասաց ինձ քիչա հետաքրքրում, դու պարտավորես քո ամեն գրածի համար պատասխան տաս:
Դավայ, սկսի...

քաղաքացի
29.02.2008, 13:49
Ես սկսելու կամ շարունակելու բան չունեմ:
Դուք ձեր ճանապարհով շարունակեք, մենք՝ մեր:
Հաջողություն:

Guetta
29.02.2008, 16:55
Քանի որ գրածներդ չհիմնավորեցիր, գրածներիդ համար պատասխան չտվեցիր, գրածներիդ տեր չկանգնեցիր, ուրեմն, քեզ խորհուրդ եմ տալիս, որ ասյուհետև իմ հետ ֆորումում շփվելիս այլևս անտրամաբանական, անհիմն գրառումներ չանես! Իսկ եթե չես կարող, ուրեմն` մի գրի!

Artgeo
01.03.2008, 19:20
Որտեղ կա հարցազրույցը, որ նայե՞նք

P.S. ջան, հատուկ քո համար ավազակապետի հարցազրույցը պատասխանատու հեռուստաալիքին։ http://www.youtube.com/watch?v=kv4noPe0N0s&feature=related

Էս էլ պատասխանատու ուսանողների հետ հարցազրույցը http://news.president.am/arm/?sub=news&day=29&month=02&year=2008

Artgeo
21.03.2008, 14:12
Ռ. Քոչարյանը հաստատեց, որ (առնվազն) երեք խաղաղ ցուցարար (պաշտոնական 7-ից) սպանվել են ոստիկանների ձեռքով։

Օրինակ` երեք զոհով ավելի քիչ կլինեին 7 զոհված քաղաքացիական մարդկանց թիվը, եթե այդ հատուկ միջոցներն, իսկապես, ավելի անվտանգ լինեին: Հատուկ փորձաքննությունն այսօր տալիս է, որ 3 զոհը հատուկ միջոցների կիրառումից է եղել, ոչ թե մարտական զենքի կիրառումից:
http://news.president.am/arm/separate.php?sub=news&id=1758&month=03&year=2008