PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսրայել

Artgeo
05.10.2006, 23:53
Դժվար թե աշխարհում գտնվի Իսրայելի ֆենոմենից։ Այսպիսի երկրորդ երկիր չկա։ Ըստ ձեզ, ի՞նչն է նրանց հաջողության գրավականը։

dvgray
06.10.2006, 00:29
Իսկ ինչու՞ ես համարում, որ Իսրաելը հաջողակ է:
Ես այդպես չեմ համարում ու չէի ցանկանա այդ երկրի քաղաքացին լինել;

ոստիկանական մահակ արաբներ գլխին, որը արդեն 50 տարի է պատերազմում է , և մի 500 էլ կպատերազմի :)

քաղաքացի
06.10.2006, 00:47
Իրենց Աստվածաշունչը:

Artgeo
06.10.2006, 10:51
Իսկ ինչու՞ ես համարում, որ Իսրաելը հաջողակ է:
Ես այդպես չեմ համարում ու չէի ցանկանա այդ երկրի քաղաքացին լինել;

ոստիկանական մահակ արաբներ գլխին, որը արդեն 50 տարի է պատերազմում է , և մի 500 էլ կպատերազմի :)

Գտնվելով աշխարհի ամենաանպաստ տարածքում (անապատ ու ծով չկա) նրանք հզոր ու կայուն տնտեսություն ունեն: Ինքդ էլ ասեցիր, արդեն 50 տարի է պատերազմում է, նույնիսկ ինքն է սկսում պատերազմ, բայց դա չի ազդում երկրի կայունության վրա: Միթե՞ այս ամենը Իսրայելի առանձնահատկությունը չէ: :think

Koms
06.10.2006, 12:04
հա, մի ֆենոմեն հաստատ կա`
2000 տարի չապրել մի հողի վրա ու հետո գալ ու քշել 2000 տարի ապրող այդտեղի բնիկներին ու ասել` սա իմ հողն է` հա?, :think
սա իմ կարծիքով` հակաֆենոմեն է , և այս ահաարցում արդեն մի քանի անգամ արտահայտվել ենք երեւի,

Sergey
06.10.2006, 13:22
Համաձայն եմ, որ երկրորդ այդպիսին չկա, ու դժվար էլ թե լինի։ Դժվարանում եմ ասել, թե ի՞նչն է դրա գրավականը, գուցե Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ լինելու համոզմունքը, չգիտեմ։
Հիշում եք ո՞վ էր երբեմն Հայաստանը համեմատում Իսրայելի հետ, երևի չափից դուրս լավատես էր:)

Koms
06.10.2006, 13:43
այս առիթով հիշեցի "Legioner" ֆիլմը, հիշում եք, արաբները ոչնչացրին ֆրանսիական լեգեոնը` ողջ թողնելով միայն Վան-Դամմի հերոսին` այն էլ որ գնա-ասի յուրայիններին` "ով ոտք կդնի մեր երկիրը` մեկ է սա է լինելու իրենց վերջը",
եկեք հաշվի առնենք որ Արաբական Աշխարհը որոշ ժամանակ հետո կարող է դառնալ հզոր գարծոն , ինչ է լինելու արհեստածին Իսրայելի ճակատագիրը?

dvgray
06.10.2006, 14:03
Գտնվելով աշխարհի ամենաանպաստ տարածքում (անապատ ու ծով չկա) նրանք հզոր ու կայուն տնտեսություն ունեն: Ինքդ էլ ասեցիր, արդեն 50 տարի է պատերազմում է, նույնիսկ ինքն է սկսում պատերազմ, բայց դա չի ազդում երկրի կայունության վրա: Միթե՞ այս ամենը Իսրայելի առանձնահատկությունը չէ: :think

Դա իհարկե առանձնահատկությունը է, սակայն շատ չխորանալով, կարող ենք երևի ասել, որ էտ արհեստական երկրի նշանակուտյունը մեկն է, լինել ամերիկո-անգլիական մահակ արաբական երկրների (այսինքն նավթի ) վրա. Իսկ դա իհարկե անում են հենց ամերիկյան հրիաների ձերքով, նրանց համար ստեղցելով տարբեր մեխանիզմներ, ինչպես ասենք սիոնիզմ և այլն (ինչպես ռուսները ժամանակին մոգոնեցին մեր համար "հայ դատը"):

Չգիտեմ , երևի են պատճառով, որ ես ինքս "փոքր" ազգի ներկայացուցիչ եմ:think , ինձ անընդունելի է ,որ իմ պետությունը ճնշի և իշխի մի այլ "պոքր" կամ "մեծ" ազգի, ու այդպիսի պետությունը իմ համար ընդունելի չէ::)

dvgray
06.10.2006, 14:14
Համաձայն եմ, որ երկրորդ այդպիսին չկա, ու դժվար էլ թե լինի։ Դժվարանում եմ ասել, թե ի՞նչն է դրա գրավականը, գուցե Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ լինելու համոզմունքը, չգիտեմ։

օգտագոտծելով քաղաքական տեխնալոգիաներ, կարելի է ցանկացած ժոգովրդի համոզել իր "ընտրյալ" լինելու մեչ;
Շատ ժոգովուրդներ են ընկել ետ "թակարդը", - նաև թուրքերը, գերմանացիները, "սովետական ժողովուրդը" և այլն; Այժմ "հերթը" հրիաներին է: Հուսով եմ մեր հերթը չի գա,ի հեճուկս տարբեր "ցեղակրոնների" ու "նժդեհականների" ջանքերի :P

Koms
06.10.2006, 14:36
էտ արհեստական երկրի նշանակուտյունը մեկն է, լինել ամերիկո-անգլիական մահակ արաբական երկրների (այսինքն նավթի ) վրա. Իսկ դա իհարկե անում են հենց ամերիկյան հրիաների ձերքով, նրանց համար ստեղցելով տարբեր մեխանիզմներ, ինչպես ասենք սիոնիզմ և այլն (ինչպես ռուսները ժամանակին մոգոնեցին մեր համար "հայ դատը"
երեւի ժամանակն է ,հա, որ մենք էլ հասկանանք, որ մեր երկիրն էլ է կամաց-կամաց դառնում մի մահակ ` "այլոց" ձեռքերում,

Արշակ
06.10.2006, 15:18
օգտագոտծելով քաղաքական տեխնալոգիաներ, կարելի է ցանկացած ժոգովրդի համոզել իր "ընտրյալ" լինելու մեչ;
Շատ ժոգովուրդներ են ընկել ետ "թակարդը", - նաև թուրքերը, գերմանացիները, "սովետական ժողովուրդը" և այլն; Այժմ "հերթը" հրիաներին է: Հուսով եմ մեր հերթը չի գա,ի հեճուկս տարբեր "ցեղակրոնների" ու "նժդեհականների" ջանքերի :P
dvgray, համաձայն եմ, իրենց ընտրյալ կարծելու հիվանդությունը շատ հայեր ունեն, բայց Նժդեհի ցեղակրոնությունը այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի։ Որքան գիտեմ, նրա ցեղակրոնությունը լրիվ այլ բան է։ Պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել։

dvgray
06.10.2006, 15:47
դվգրայ, համաձայն եմ, իրենց ընտրյալ կարծելու հիվանդությունը շատ հայեր ունեն, բայց Նժդեհի ցեղակրոնությունը այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի։ Որքան գիտեմ, նրա ցեղակրոնությունը լրիվ այլ բան է։ Պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել։
Արշակ
Նժդեհի ցեղակրոնությունը ենքանով այդ ամենի հետ կապ ունի(ժամանակակից "նժդեհականներ" հետ) , ինչքանով կապ ունեին բոլշևիկները - Մարքսի , ֆաշիստները - Նիցշեի հետ, - այսինքն շատ քիչ կապ:

Marduk
06.10.2006, 15:57
ինչպես ասենք սիոնիզմ և այլն (ինչպես ռուսները ժամանակին մոգոնեցին մեր համար "հայ դատը"):

dvgray

Քո հակառուսականությունը քեզ կուրացնում է: Միգու՞ցե պնդես նաև որ ռուսները միլլիոն ու կես հայ կոտորեցին:

Sergey
06.10.2006, 16:06
օգտագոտծելով քաղաքական տեխնալոգիաներ, կարելի է ցանկացած ժոգովրդի համոզել իր "ընտրյալ" լինելու մեչ;
Շատ ժոգովուրդներ են ընկել ետ "թակարդը", - նաև թուրքերը, գերմանացիները, "սովետական ժողովուրդը" և այլն; Այժմ "հերթը" հրիաներին է: Հուսով եմ մեր հերթը չի գա,ի հեճուկս տարբեր "ցեղակրոնների" ու "նժդեհականների" ջանքերի :P

Եվ որքա՞ն է տևել քո նշածների համոզմունքը։

dvgray
06.10.2006, 16:36
դվգրայ

Քո հակառուսականությունը քեզ կուրացնում է:

Դե ամեն մեկս էլ ունենք թերություններ : :)
Մեկս հակառուս է, մույսը հակաթուրք, էն մեկը ռուսոֆիլ և էսպես շարունակ.

Այսինքն ի մեծ ցավ բոլորիս, մեր մի մասը գտնվում է ինչ ինչ ներմուծված պրոպագանդաների ազդեցուտյան տակ, իսկ մյուս մասն էլ հակազդում է դրան;;)

Միգու՞ցե պնդես նաև որ ռուսները միլլիոն ու կես հայ կոտորեցին

Թիվը չգիտեմ , սակայն դու ինչ է, կասկածում ե՞ս, որ կոտորել են -
սկսած Աբովյանից ու մի քիչ էլ դրանից արաջ, մինչև 20-37 թիվ ու Կերչի կոտորածներ ու մինչև Շահումյանի ու Գետաշենի վերջին դեպքերը :
(Նշում եմ միայն առավել հայտնի ու մեծաքանակ կոտորածները)

dvgray
06.10.2006, 16:39
Եվ որքա՞ն է տևել քո նշածների համոզմունքը։

Հիմնականում կախված է "ֆինանսական հոսքերից"; Մինչև փողը պրծնի :)

Մելիք
06.10.2006, 16:49
Դժվար թե աշխարհում գտնվի Իսրայելի ֆենոմենից։ Այսպիսի երկրորդ երկիր չկա։ Ըստ ձեզ, ի՞նչն է նրանց հաջողության գրավականը։
Շատ բան կարելի է ասել, բայց հիմնական հաջողության գրավականը Իսրաելի համար նրանց կրոնն է՝ Մովսիսականությունը, որը միաժամանակ հրեաների համար նաև ազգաին գաղափարախոսություն է:
Համաձայնեք, լավ ազգային գաղափարախոսությունը ազգիապահպանության, ազգի ու պետության զարգացման համար կաևոր հենք է, իսկ եթե այդ գաղափարախոսությունը միաժամանակ նաև նրանց համար կրոն է հանդիսանում՝ այդպիսով ազդելով նաև կրոնական զգացմունքների վրա, ապա դա արդեն իսկական ֆենոմենալ ազգ կարող է ձևավորել:

Մելիք
06.10.2006, 16:56
էտ արհեստական երկրի նշանակուտյունը մեկն է, լինել ամերիկո-անգլիական մահակ արաբական երկրների (այսինքն նավթի ) վրա. Իսկ դա իհարկե անում են հենց ամերիկյան հրիաների ձերքովԵս լրիվ հակառակ կարծիքը կարող եմ, հայտնել,այսինքն, որ հրեաները օգտագործեցին արևմտյան երկրների շահերն այս տարածաշրջանում ու պետություն կառուցեցին: Բայց ճշմարտությունն այն է, որ տեղի ունեցավ սովորական շահերի համընկում, ու երկու սուբեկտներն էլ արեցին այն, ինչ պիտի անեին:

Սահակ
06.10.2006, 17:02
Բացի նրանից որ իրենք վերականգնեցին իրենց հայրենիքը իրենք նաև վերակենդանացրին հազարամյակներ արդեն մեռած լեզուն (Եբրայերենը)։ Մարդ ուղղակի ապշում է։
Ոմն մարդիկ կարծում են որ ԱՄՆ-ի օգնությունն է պատճառը։ Ես համաձայն չեմ։ ԱՄՆ-ն շատ է օգնում Իսրաելին, բայց միայն այդ օգնությամբ Իսրաելը հեռու չեր գնա։ 6 օրվա պատերազմը Իսրաելը օրինակ կռվել է առանց ԱՄՆ-ի օգնության։ ԱՄՆ ուզում էր օգնել, բայց Սովետը ասեց որ եթե օգնի, ապա միջուկային զենք կգցի ԱՄՆ-ի վրա և ԱՄՆ-ն բոլորովին չխառնվեց։ Հայաստանը, Իսրաելից հետո, երկրորդ տեղն է զբաղեցնում Ամերիկայի օգնություն ստանալու քանակով։ Որը նույնպես ապացուցում է որ միայն ԱՄՆ-ի օգնությամբ այս ֆենոմենը չի բացատրվում։

Ես համաձայն եմ որ իրենց հավատքը շատ մեծ դեր է խաղացել այդ հարցում։ Բայց հաստատ չեմ իմանում արդյո՞ք դա միակ պատճառն է թե ոչ։

Ես համարում եմ Իսրաելը պետք է դասագրքի պես ուսումնասիրվի Հայերի կողմից։

Արշակ
06.10.2006, 17:07
Համաձայնեք, լավ ազգային գաղափարախոսությունը ազգիապահպանության, ազգի ու պետության զարգացման համար կարևոր հենք է, իսկ եթե այդ գաղափարախոսությունը միաժամանակ նաև նրանց համար կրոն է հանդիսանում՝ այդպիսով ազդելով նաև կրոնական զգացմունքների վրա, ապա դա արդեն իսկական ֆենոմենալ ազգ կարող է ձևավորել:
Լիովին համաձայն եմ։
Ու մեզ հենց այդպիսի գաղափարախոսությունն է պակասում։ Կարծում եմ, որ հայերի համար հենց այդպիսի գաղափարախոսություն են փորձել ձևավորել Թումանյանն ու Նժդեհը, բայց հիմնականում մնացել են չհասկացված։
Իսկ ինչ վերաբերում է մովսեսականությանը հրեաների համար, ապա դրա լավը լինելը երևի մի քիչ հարաբերական է։ Մի կողմից այն ֆենոմեններ ու հանճարներ է տվել, մյուս կողմից հրեաները ողջ պատմության ընթացքում դաժանորեն հալածվել են մյուս ժողովուրդների կողմից։ Ու այդ ատելության պատճառն այն է, որ հրեաները իրենց ընտրյալ են զգում։

Մելիք
06.10.2006, 17:11
Բացի նրանից որ իրենք վերականգնեցին իրենց հայրենիքը իրենք նաև վերակենդանացրին հազարամյակներ արդեն մեռած լեզուն (Եբրայերենը)։ Մարդ ուղղակի ապշում է։ ։

Ոմն մարդիկ կարծում են որ ԱՄՆ-ի օգնությունն է պատճառը։ Ես համաձայն չեմ։ ԱՄՆ-ն շատ է օգնում Իսրաելին, բայց միայն այդ օգնությամբ Իսրաելը հեռու չեր գնա։ 6 օրվա պատերազմը Իսրաելը օրինակ կռվել է առանց ԱՄՆ-ի օգնության։ ԱՄՆ ուզում էր օգնել, բայց Սովետը ասեց որ եթե օգնի, ապա միջուկային զենք կգցի ԱՄՆ-ի վրա և ԱՄՆ-ն բոլորովին չխառնվեց։
Երկու մտքերդ հետ էլ համաձայն չեմ:
Առաջինը բացարձակ սխալ է. եբրաերենը երբեք մեռած լեզու չի եղել, դրանով միշտ խոսել են: Իսկ երկրորդին ուղղակի չեմ հավատում, գուցե ոչ բացահայտ, բայց օգնություն ամեն դեպքում եղած կլինի;)

Մելիք
06.10.2006, 17:22
Կարծում եմ, որ հայերի համար հենց այդպիսի գաղափարախոսություն են փորձել ձևավորել Թումանյանն ու Նժդեհը, բայց հիմնականում մնացել են չհասկացված։
Թումանյանի փորձերին ծանոթ չեմ, բայց Նժդեհի "Ցեղակրոնությունն" ու "Տարոնականությունը" ինձ թվում է, այնքան էլ լավ մշակված ու հիմնավորված չէին, դրա համար էլ համազգային գաղափարներ չդառան:

Աբելյան
06.10.2006, 17:37
Իսրայելը կեղտոտ պետություն ա, ու իրա կեղտոտության շնորհիվ շատ բանի ա հասել:

Artgeo
06.10.2006, 18:37
Իսրայելը կեղտոտ պետություն ա, ու իրա կեղտոտության շնորհիվ շատ բանի ա հասել:
Կեղտո՞տ: Ի՞նչ իմաստով կեղտոտ: Ծանոթներ ունեմ, ասում են լավ էլ մաքուր փողոցներ ունեն:

Marduk
06.10.2006, 18:38
Հրեաները ազգ չեն: հրեաները կրոն են: Դրա վառ ապացույցն է այն որ հրեաները կարող են լինել սևամորթ, թխամորթ, սպիտակամորթ և նույնիսկ հիմա կան արդեն կարմրամորթ հրեաներ Հարավային Ամերիկայում:
Ի դեպ այսօրվա աշկենազ հրեաների մեծ մասը ծագումով Խազարիստան պետությունից է, այլ ոչ թե Պաղեստինից: Աշքենազ հրեաների նախնիները երբեք էլ չեն ապրել Իսրաելի տարածքում: Դա ևս ապացուցում է, որ գործ ունենք կրոնի հետ այլ ոչ թե ազգի

Artgeo
06.10.2006, 18:42

Հին հայկական ավանդույթա, ասել, որ ոչ ոք ազգ չի: Ո՞ւր էին նրանք, երբ հայերը ազգ էին...
Հետաքրքիրա մի օր կբուժվե՞նք այդ հիվանդությունից: Հասկացե՛ք, որ նրանք թքած ունեն, ինչ որ հայ կհամարի նրանց ազգ թե չէ: Վերջ տանք էլի հետույքում նստած սրա նրա վրա մեծ-մեծ խոսալուց:

Մելիք
06.10.2006, 18:48
Հրեաները ազգ չեն: հրեաները կրոն են: Դրա վառ ապացույցն է այն որ հրեաները կարող են լինել սևամորթ, թխամորթ, սպիտակամորթ և նույնիսկ հիմա կան արդեն կարմրամորթ հրեաներ Հարավային Ամերիկայում:
Ի դեպ այսօրվա աշկենազ հրեաների մեծ մասը ծագումով Խազարիստան պետությունից է, այլ ոչ թե Պաղեստինից: Աշքենազ հրեաների նախնիները երբեք էլ չեն ապրել Իսրաելի տարածքում: Դա ևս ապացուցում է, որ գործ ունենք կրոնի հետ այլ ոչ թե ազգի
Նախ ձեր ձևակերպումը անհեթեթ է. հրեաները կրոն են: Գուցե ուզում եք ասել կրոնական համա՞յնք: Հրեաները աշխարհի հնագույն ազգերից են, ու նման հայտարարություն անել, նշանակում է բացարձակ անտեղյակ լինել պատմությանը: Իսկ տարբեր գույնի մաշկ ունենալը դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող ազգությամբ հրեա լինել: եթե հայը ամուսնանա սևամորթի հետ ու սևամորթ երեխա ծնվի նրանցից , մի՞թե, սա չի կարող հայ կոչվել: Եվ կոնկրետ տերածքի վրա չբնակվելն էլ դեռ չի նշանակում, որ հրեաները ազգ չեն, չնայած այնքան ել վստահ չեմ, որ ձեր տվյալները՝ նանց բնակության վայրի վերաբերյալ հավաստի են:

Marduk
06.10.2006, 21:32
Դասական հայկական ռեակցիա: Դուք ԱԶԳ բառի մեջ դնում եք դրական իմաստ ու երբ ես ասում եմ որ հրեաները ազգ չեն դուք տեսնում եք այդտեղ վիրավորանք, իրականում ոչ մի վիրավորանք չկար պարզապես փաստի արձանագրում:

Հրեաները եբրայերեն չեն խոսացել վերջի երկու հազար տարին: Միջնադարում նրանք նույնիսկ ունեցան գերմանականին մոտ լեզու որը կոչվեց իդիշ: Իսկ մինչ այդ էլ իրենք իրենց սուրբ գրքերը գրել են արամերեն ու հունարեն: Միայն կրոնական համայնքն է որ կարող է տարբեր լեզուներով ապրել:

Marduk
06.10.2006, 21:35
եթե հայը ամուսնանա սևամորթի հետ ու սևամորթ երեխա ծնվի նրանցից , մի՞թե, սա չի կարող հայ կոչվել:

այսօր երևանում կա մի սևամորթ տղա որը հայ է: Բայց դա բացառություն է, ու դեռ հայտնի չի ինքը կմնա երևանում թե ոչ: իսկ հրեաների մոտ կան ամբողջական համայնքներ որոնք սևամորթ են: Մի՞թե այդ սևամորթները իսկզբանէ հրեա են եղել: Ոչ իհարկե, նրանք ընդունել են մովսեսականությունը հետագայում

Սահակ
06.10.2006, 22:10
Մի՞թե այդ սևամորթները իսկզբանէ հրեա են եղել: Ոչ իհարկե, նրանք ընդունել են մովսեսականությունը հետագայում
Աֆրիկայում բնակվող սևամորթ հրեաներից շատերը գենետիկորեն հրեա են։ Դա ապացուցվել է 1997 թվականին երբ որ հայտնաբերվել էր Ահարոնի (Մովսեսի եղբայր) գենը։ http://en.wikipedia.org/wiki/Y-chromosomal_Aaron

Koms
09.10.2006, 09:26
Հին հայկական ավանդույթա, ասել, որ ոչ ոք ազգ չի: Ո՞ւր էին նրանք, երբ հայերը ազգ էին...

ընդհանրապես` երբ ասում են "մաքուր" ազգ` դա ինձ մոտ ուղղակի ժպիտ է առաջացնում...
օրինակ, ո՞վ են հայերը` տարաբնույթ էթնիկ խմբերի /ժամանակին իրենց հերթին խառնված այլ ազգերի հետ/ լեզվի ու կրոնի մի միասնականություն, այ սա է ԱԶԳ հասկացությունը,իմ կարծիքով,

Koms
09.10.2006, 09:32
Նժդեհի ցեղակրոնությունը ենքանով այդ ամենի հետ կապ ունի(ժամանակակից "նժդեհականներ" հետ) , ինչքանով կապ ունեին բոլշևիկները - Մարքսի , ֆաշիստները - Նիցշեի հետ, - այսինքն շատ քիչ կապ:

Նժդեհի "Ցեղակրոնությունն" ու "Տարոնականությունը" ինձ թվում է, այնքան էլ լավ մշակված ու հիմնավորված չէին, դրա համար էլ համազգային գաղափարներ չդառան:

որքան ես գիտեմ, Նժդեհի աշխատությունները` դրանք ուղղակի հաջողված թարգմանություններ են հայերեն լեզվով` Նիցշեի աշխատությունների` "По ту сторону добpа и зла", "Так говорил Заратустра", եւ այլն, եւ այստեղ ուղղակի ինչ որ նոր գաղափարներ չկա` որեվիցե ազգի "մեսսիականության" իդեան է, այդքանը,..

Artgeo
10.10.2006, 11:13
Ժող խոսքը նրա մասին չի, ովա ազգ, ով չէ: Խոսքը Իսրայելի հզորության մասին է, որ թե՛ տարածաշրջանային, թե՛ ռեսուրսների առումով ավելի անբարենպաստ վիճակում է, քան Հայաստանը: Բայց նրանք շատ ավելի լավ են ապրում, քան մենք:

Koms
10.10.2006, 12:24
թե՛ տարածաշրջանային, թե՛ ռեսուրսների առումով ավելի անբարենպաստ վիճակում է, քան Հայաստանը: Բայց նրանք շատ ավելի լավ են ապրում, քան մենք:
բայց բոլորն էլ գիտեն, որ այդ երկիրը "պահվում" է Ամերիկային հրեական դրամագլխի փողերով, միայն թե ապացուցիր, որ հրեա ես ու գնա այնտեղ ապրի,
բայց դա կարող է անվերջանալի լինել?, կարծում եմ` ոչ, այն երկրներին, որոնք չունեն նորմալ տարածաշրջանային /ռեգիոնալ/ զարգացում` լավ բան չի սպասվում,

Artgeo
10.10.2006, 13:16

Նույնքան փող ԱՄՆ-ից ստանումա Հայաստանը, սրան գումարվումա մյուս երկրներից ուղարկվող ահռելի գումարները, էլի գումարվումա տարատեսակ դրամաշնորհներն ու էդ տեսակ բաները: Իսրայելը շատ ավելի քիչ փող է ստանում, քան Հայաստանը: Փաստորեն փողի մեջ չի հարցը:

Koms
10.10.2006, 14:03
Նույնքան փող ԱՄՆ-ից ստանումա Հայաստանը, :

չէ, հնարավոր չի դա, համեմատելու չէ,

Աշոտ Երկաթ
22.06.2012, 16:26
Ժող խոսքը նրա մասին չի, ովա ազգ, ով չէ: Խոսքը Իսրայելի հզորության մասին է, որ թե՛ տարածաշրջանային, թե՛ ռեսուրսների առումով ավելի անբարենպաստ վիճակում է, քան Հայաստանը: Բայց նրանք շատ ավելի լավ են ապրում, քան մենք:

Գաղտնիքը գիտէ?ք: Իր աննուազ պաշտամունքը դէպի Սիոնը, որով եւ որի համար ապրեց Աբրահամի ցեղը: Իր բոցեղէն հայրենաբաղձութիւնը, որը ո°չ թէ միայն հայրենազուրկ Հրեան Հրեայ պահեց, այլ եւ զայն դարձուց մարդկութեան ամենահարուստ, ամենաիմաստուն եւ ամենայեղափոխական մասը: Այժմ իր բախտի կառքը կը քաշեն ե°ւ բոլշեւիզմը, ե°ւ ֆրանմասոնութիւնը, ե°ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.: Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով: Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգային արնոտ պայքարի կրակը, եւ այսօր - տէր աշխարհի ոսկու երեք քառորդին - նորանոր պատերազմների եւ ընկերային յեղափոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին: Այսպէս, դարերով տանջուածը պիտի դառնար ազգերի տանջիչը: Ու միշտ հաւատարիմ իրեն` նա հանճարեղ է ե°ւ տանջելու մէջ: Նա դարեր ու դարեր տեւող իր անզօրութեան եւ նուաստացումի վրէժն է լուծում: Եւ իրաւունք ունի: Արդեօք, այժմ պարզ չէ± պատասխանը ձեր հարցին, թէ ինչպէ?ս ՙհրեաները տէր ու տիրական եղած են աշխարհի՚:

: Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ°ք ե°ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո°չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց - անէ°ծք մեկուսի երջանկութեան դաւանանքին - հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրին անէ¯ծք… Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ: Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ:
Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան

Zodiac
30.03.2013, 19:16
Հրեաները հայերից մի բանով են տարբերվում- ազգային համերաշխությամբ:
Նրանց էլիտաները , հատկապես ցեղասպանությունից հետո, հասկացել, գիտակցել և ընդունել են են մի պարզ հասարակ ճշմարտություն՝ ազգայինը, պետականը ավելի կարևոր են, քան անձնականը, ու որ դրանից ի վերջո շահում են բոլորը, նաև էլիտաները :
Ցավոք, հայերը դա չհասկացան մինչ այժմ:

Zodiac
05.04.2013, 14:07
Վերը գրվածիս առնչությամբ- Շիրվանզադեն գրել է-

«Ամեն մի հայ առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, միմյանց միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ էլ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր»:

Լեռնցի
27.05.2013, 20:47
Հետաքրքիր է, որ քննարկումների մէջ մարդիկ սկսում են հայերին համեմատել ջհուդների հետ։
Այնինչ, թեման Իսրաելի մասին է, որի տակ սպասելի է քննարկել այդ երկրի քաղաքական գործունեութիւնը, որովհետեւ ոնց տեսնում եմ քաղաքականութեան բաժնի մէջ է բացուած այն։

Հանգիստ թողէք հայերին։ :)

haik
05.06.2013, 19:43
Հրեաները հայերից մի բանով են տարբերվում- ազգային համերաշխությամբ:
Նրանց էլիտաները , հատկապես ցեղասպանությունից հետո, հասկացել, գիտակցել և ընդունել են են մի պարզ հասարակ ճշմարտություն՝ ազգայինը, պետականը ավելի կարևոր են, քան անձնականը, ու որ դրանից ի վերջո շահում են բոլորը, նաև էլիտաները :
Ցավոք, հայերը դա չհասկացան մինչ այժմ:

Երբ որ ասում ես "հայերը դա չհասկացան մինչ այժմ" դու քեզ ե՞լ նկատի ունես, թե բացի քեզանից։

Zodiac
07.06.2013, 05:29
Երբ որ ասում ես "հայերը դա չհասկացան մինչ այժմ" դու քեզ ե՞լ նկատի ունես, թե բացի քեզանից։
Նկատի ունեի հայոց քաղաքական և ֆինանսական էլիտաներին:
Ի տարբերություն հրեական քաղաքական և ֆինանսական էլիտաների:

Մովսես
12.06.2013, 05:10
Ժող խոսքը նրա մասին չի, ովա ազգ, ով չէ: Խոսքը Իսրայելի հզորության մասին է, որ թե՛ տարածաշրջանային, թե՛ ռեսուրսների առումով ավելի անբարենպաստ վիճակում է, քան Հայաստանը: Բայց նրանք շատ ավելի լավ են ապրում, քան մենք:

ապեր, Իսրայելի հզորությունը գալիս է աշխարհի տարածված Հրեաներից, իրանց փողն ու համ էլ արևմտյան աջակցությունը, բայց ես ճիշտն ասեմ, չէի ուզենա Հայաստանն Իսրայելի նման երկիր լիներ, իրանք շատ կեղտոտ բաներ են անում:

melancholia
12.06.2013, 22:55
ապեր, Իսրայելի հզորությունը գալիս է աշխարհի տարածված Հրեաներից, իրանց փողն ու համ էլ արևմտյան աջակցությունը, բայց ես ճիշտն ասեմ, չէի ուզենա Հայաստանն Իսրայելի նման երկիր լիներ, իրանք շատ կեղտոտ բաներ են անում:
Հայաստանը ախր ոչինչ չի անում, կեղտոտ բաներ անելն էլ շնորքի հարց ա