PDA

Դիտել ողջ տարբերակը : Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ



Adam
26.02.2008, 00:12
Մի շատ հետաքրքիր բան եմ առաջարկում: Ամեն 3 ամիսը մեկ, եկեք կազմակերպենք ակումբի մրցանակաբաշխություն: Այսինքն անդամների կողմից ներկայացվեն վերջին 3 ամիսներում իրենց բացած լավագույն թեմաները և մտնեն նոմինացիայի մեջ: Օրինակ՝ լավագույն թեման՝ Քաղաքականություն բաժնում, որի տակը կգրվեն ներկայացվող թեմաները, իրենց հեղինակների կողմից և էդպես շարունակ...: Կլինի քվեարկություն, բայց ոչ ակումբին բնորոշ.... այլ քվեարկությունը կլինի գրառման ձևով, գումարած մեկնաբանություններ: Որից 1 օր հետո վարողը կհայտարարի հաղթողների անունները:
Առաջարկում եմ մրցանակաբաշխությունը սկսել մարտի 1-ին: Մինչ այդ, ովքեր որ ուզում են մասնակցել, և ովքեր որ ուզում են իրենց թեմայի անունը տեսնել տվյալ նոմինացիայի մեջ, խնդրում եմ մինչև մարտի 1-ը ինձ pm գրեն՝ ներկայացնելով իրենց թեման: Մեկ բաժնից 2 թեմա մեկ անդամը չի կարող գրել: Մի խոսքով հասկացաք...
Նամակի ձևը պետք է լինի էսպես. սկզբում բաժինը, հետո թեման: Դեկտեմբերի 1-ից սկսած բացված թեմաներն են այս մրցանակաբաշխության մեջ մտնելու: Եվ հետևաբար հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հունիսի 1-ին և էդպես շարունակ: Առաջինի վարողը կլինեմ ես, իսկ հաջորդներինը արդեն ընթացքում կորոշենք... :)
Ի՞նչ կասեք...

Լեո
26.02.2008, 00:23
Հնարամիտ է:ok
Դժվար կլինի կյանքի կոչել:

Malu
26.02.2008, 01:15
Ինձ շատ դուր եկավ քո գաղափարը :) Մնում է զարգացնես, իսկ ես հավատացած եմ, որ ակումբի մնացած անդամներն էլ մեծ սիրով կմասնակցեն ու կաջակցեն քեզ:
Իսկ կարելի է այդ նոմինացիաներին ավելացնել նաև անձնային նոմինացիաներ:
Ասենք կնոջ լավագույն դերակատարման համար - մեր դեպքում լավագույն իգական սեռի գրառում կատարող, և տղաների համար նույնը:
Կամ էլ մեկ այլ առաջարկ՝ (կարո՞ղ է սա նույն "Կարմիր Գլխարկը" ստացվի :8), տարբեր նոմինացիաներ կարելի է ավելացնել անդամների հետ կապված: Սա կարելի է անց կացնել քո առաջարկած մրցույթին զուգահեռ, որ մեկը մյուսին չխանգարի…

Ուլուանա
26.02.2008, 19:05
Ինձ շատ դուր եկավ քո գաղափարը :) Մնում է զարգացնես, իսկ ես հավատացած եմ, որ ակումբի մնացած անդամներն էլ մեծ սիրով կմասնակցեն ու կաջակցեն քեզ:
Իսկ կարելի է այդ նոմինացիաներին ավելացնել նաև անձնային նոմինացիաներ:
Ասենք կնոջ լավագույն դերակատարման համար - մեր դեպքում լավագույն իգական սեռի գրառում կատարող, և տղաների համար նույնը:
Կամ էլ մեկ այլ առաջարկ՝ (կարո՞ղ է սա նույն "Կարմիր Գլխարկը" ստացվի :8), տարբեր նոմինացիաներ կարելի է ավելացնել անդամների հետ կապված: Սա կարելի է անց կացնել քո առաջարկած մրցույթին զուգահեռ, որ մեկը մյուսին չխանգարի…
Լավ առաջարկ է թեմաների մրցանակաբաշխությունը, բայց անդամների հետ կապված նոմինացիաների հետ առայժմ գործ չունեք :P, այդ գաղափարը ինձ մոտ վաղուց ծագել էր, ուղղակի տեղը տեղին իրականացնելու համար զանազան բաներ են պետք, Chuk–ի հետ քննարկել ենք, մոտ ապագայում երևի կիրականացնենք, բայց դա ադմինիստրացիան պիտի իրականացնի, հակառակ դեպքում սուբյեկտիվությունը շատ կլինի։ Ի դեպ, առավելագույն օբյեկտիվություն ապահովելու համար ադմինիստրացիայի անդամները չեն ներկայացվելու նոմինացիայի։ Հուսով եմ՝ այս նախագիծը նույնպես չի ապականվի, ինչպես որ տեղի ունեցավ անցյալ տարի՝ Taurus–ի կողմից, երբ նա բացեց «Կարմիր գլխարկ» կոչվող անլուրջ ու խեղկատակություն հիշեցնող մրցանակաբաշխությունը՝ փչացնելով մեր լուրջ պլանները։ :( Էդո ջան, կներես, բայց իրոք էդպես էր, ու դու ինքդ դա շատ լավ գիտես։ ;)

Yellow Raven
26.02.2008, 22:16
Ապրես Surpr!Se ջան,շատ լավ մտքեր ես առաջարկում:

Taurus
26.02.2008, 23:13
Taurus–ի կողմից, երբ նա բացեց «Կարմիր գլխարկ» կոչվող անլուրջ ու խեղկատակություն հիշեցնող մրցանակաբաշխությունը՝ փչացնելով մեր լուրջ պլանները։ :( Էդո ջան, կներես, բայց իրոք էդպես էր, ու դու ինքդ դա շատ լավ գիտես։ ;)

Գիտեմ, որ անլուրջ էր, ներելու բան չկա, բայց համոզված եմ, որ դուք ոչ մի բան էլ չէիք անի, Անահիտ ջան կներես, բայց դու էլ լավ գիտես, որ էտ ըտենց ա;
Իսկ միտքը իհարկե շատ լավն ա, հետաքրքիր ամիշտ գնահատել և գնահատվել:hands

Selene
26.02.2008, 23:51
Շատ լավ գաղափար է:) Ինձ էլ դուր եկավ, ես ակտիվ մասնակցություն կունենամ;)

Adam
27.02.2008, 00:15
ժողովուրդ ջան դե ուրեմն սկսեք ուղարկել ինձ՝ նամակով: Հաճելի կլինի որ բոլորն էլ մասնակցեն: էկեք հավեսով առաջինը սկսենք, որ մյուսներն էլ ինքստինքյան հավեսով գնա առաջ: Եվ այսպես, ձեզ մինչև սույն ամսվա 28-ը ժամանակ: Նամակները ուղարկեք մինչև այդ օրը: Նորից եմ հիշեցնում, կարող եք նոմինացվել ցանկացած թեմայով, որը ըստ ձեզ լավն է և գնահատելի: Նամակի ձևը. բաժինը հետո թեման: Սկսեք...:)

Սերխիո
27.02.2008, 00:18
Ես էլ կմասնակցեմ `ներդնելով իմ ունեցած տեղեկությունները ակումբցիների վերաբերյալ:

Malu
27.02.2008, 00:57
Դեկտեմբերի 1-ից սկսած բացված թեմաներն են այս մրցանակաբաշխության մեջ մտնելու: Եվ հետևաբար հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հունիսի 1-ին և էդպես շարունակ: Ի՞նչ կասեք...
Բայց ախր ինչու՞ միայն դեկտեմբերի մեկից հետո բացված: Չէ՞ որ շատ լավ հին թեմաներ կան, որոնք գնահատված չեն եղել: Միևնույն է նույն բաժնից երկու թեմա միևնույն անդամը չի կարող է ներկայացնել:

Adam
27.02.2008, 21:01
Բայց ախր ինչու՞ միայն դեկտեմբերի մեկից հետո բացված: Չէ՞ որ շատ լավ հին թեմաներ կան, որոնք գնահատված չեն եղել: Միևնույն է նույն բաժնից երկու թեմա միևնույն անդամը չի կարող է ներկայացնել:

ok լավ էկեք սենց անենք: Առաջինը թող լինի առանց ժամկետային սահմանափակման: Քանի որ ինչպես դու ես ասում շատ լավ թեմաներ կան, որոնք արժանի են: Իսկ մյուս մրցանակաբաշխություններում արդեն որոշակի սահման կդնենք :)

Հ.Գ. էհ, բայց ուրա՞.... ոչ մեկ չի գրում :( :B

Adam
28.02.2008, 18:56
Հարգելի ադմիններ, խնդրում եմ այս թեմայի անունը փոխեք և դրեք «Քննարկումներ մրցանակաբաշխությունը սկսելու համար» , որպեսզի մրցանակաբաշխության ժամանակ նոր թեմա բացեմ և արդեն անվանեմ Ակումբի մրցանակաբաշխություն:

Selene
28.02.2008, 19:00
Մի հարց ունեմ. իսկ եթե մեկը շատ է ուզում մասնակցի, բայց անձամբ ոչ մի բաժնում թեմա չի բացել, ի՞նչ պիտի անի, սակայն ունի նախըտնրած թեմաներ տարբեր բաժիններում:8
Ավելի լավ չի լինի, եթե բացի սեփական թեմաներից, նաև այլ թեմաներ էլ առաջարկվեն մասնակիցների կողմից, բայց նույն պայմանով, որ մեկ բաժնից միայն մեկ թեմա նշվի:think

Adam
28.02.2008, 19:04
Մի հարց ունեմ. իսկ եթե մեկը շատ է ուզում մասնակցի, բայց անձամբ ոչ մի բաժնում թեմա չի բացել, ի՞նչ պիտի անի, սակայն ունի նախըտնրած թեմաներ տարբեր բաժիններում:8
Ավելի լավ չի լինի, եթե բացի սեփական թեմաներից, նաև այլ թեմաներ էլ առաջարկվեն մասնակիցների կողմից, բայց նույն պայմանով, որ մեկ բաժնից միայն մեկ թեմա նշվի:think

Համաձայն եմ նաև էդպես, բայց առաջարկողի անունը չի նշվելու... միայն թեմայի հեղինակինը :)

Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Կարող են մասնակցել նաև ադմիններն ու մոդերատորները.... Կապ չունի պաշտոնի աստիճանը, քանի որ էստեղ գնահատվում են թեմաները :)

Ավելացվել է 5 րոպե անց
Ավելի շուտ, ավելի լավ կլինի առաջարկողի անունն էլ նշվի.... տենց հետաքրքիր կլինի ;)

Adam
29.02.2008, 23:17
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2 օրից՝ մարտի 3-ին:

Adam
05.03.2008, 20:01
Մրցանակաբաշխության պլանավորումը կանգ է առել, որովհետև ցանկացա առաջին Չուկին տեղյակ պահել նամակով: Եվ քանի որ ինքը հլը որ ակումբ չի մտել և չի կարդացել նամակս, որպեսզի իր հավանությունը տա, ես ինձ իրավունք չեմ վերապահում մրցանակաբաշխություն սկսել...
Գաղափարը ադմիններից Ուլուանայի հավանությանը արժանացել է... եթե մյուս ադմիններն էլ են համաձայն, ապա կարող եմ սկսել: Բայց մինչև էտ, չեմ ուզում էլի...
Ադմիններ, գրեք
Հ.Գ. Որովհետև Չուկը կարող է որոշ ժամանակ չմտնել: Իսկ մրցանակաբաշխությունը հետաձգվում է: Եվ չեմ կարծում, որ միտքը նրա հավանությանը չի արժանանա ;)

Adam
09.04.2008, 21:01
շուտով կմեկնարկվի թեմաների մրցանակաբաշխությունը: :)

Adam
11.04.2008, 15:41
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
թեմաների մրցանակաբաշխությունը սկսելու համար անհրաժեշտ է նոմինացվել մրցանակաբաշխությանը: PM նամակ եք գրում ինձ, որտեղ նշում եք ինչ թեմայով(կամ թեմաներով) եք ցանկանում նոմինացվել: Մեկ բաժնից, 2 թեմայով միևնույն անդամը չի կարող նոմինացվել: Շտապեք ուղարկել նամակները:
Ասեմ, որ մրցանակաբաշխության ընթացքում լինելու են մրցանակներ՝ վարկանիշի տեսքով: Այսինքն հաղթող թեմաների հեղինակները պարգևատրվելու են որոշակի վարկանիշային միավորներով: Ստույգ միավորի թիվը դեռ չեմ ասում, որովհետև ադմինիստրացիայի հետ քննարկումների մեջ ենք: Եվ այսպես. որոշում եք և ձեր բացած թեմաներով նոմինացվում մրցանակաբաշխությանը:
Ուշադրություն. մրցանակաբաշխությանը չեն մասնակցում «Քաղաքականություն» և «Ինտիմ անկյուն» բաժինները:
Նամակների ընդունումը մինչև ապրիլի 20-ն է: